1

ԺՈՂՈՎԱԾՈՅ

Թոխաթ                                                                                                   ՌՁԱ-ՌՁԲ-1632-1633

ԳՐԻՉ՝ Սահակ երէց (1ա-103բ)։

ԹԵՐԹ՝ 123. չգրուած՝ 50բ, 52ա, 83բ, 97բ, 104աբ, 105բ-7ա, 122բ-3բ։ ՊՐԱԿ՝ Ա-Ժx12 (Ա 11, Ժ 13) + 1x3։ ՆԻՒԹ՝ թուղթ (տարբեր՝ 121-3)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20,5x15։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 7ա)։ Խազագրուած՝ 73բ, 95բ-6բ։ Յաւելագրութիւնները՝ նօտրգիր)։ ՏՈՂ՝ 25 (յաւելագրութիւնները՝ խառն)։ ԿԱԶՄ՝ ճնշագծերով շագանակագոյն կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ զարդահիւս դեղին մետաքս։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 1+1, դեղնաւուն թուղթ (Ի դ.)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ հանգուցագիր (73-ից յետոյ)։ Ճակատազարդերի տեղերը բաց՝ 73բ, 89բ, 95բ-6բ)։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Յովհաննու։ Թ-Ժ դդ.։ 2(Ա-Բ)+2(Գ-Դ), ստացուած 2 թերթերի ընդլայնակի ծալումից. եզրահատուած։ Մագաղաթ, երկսիւն, բոլորագիծ երկաթագիր (նմուշ՝ Բա)։ Կարդալ՝ Դա, Գբ, Դբ, Գա, Բա, Աբ, Բբ, Աա «ոչ եկաց, զի ոչ գ[ոյ ճշմ]արտութիւն... կոյր էի և արդ տեսանեմ։ Դարձեալ աս[են]» (Ը, 44-Թ, 26)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. տեղ-տեղ խոնաւութեան հետքեր, եզրահատուած, մի շարք թերթեր վերանորոգուած։ Պահպանակները թրջուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա–73բ [Ադամգիրք «... ասացեալ ի տէր Առաքելի Սիւնեաց...»– Ն]ախքան զեղեալքս ամենեքեան, /Երրորդութիւն անեղական...

Տե՛ս ձեռ. № 83, 2ա-138ա. Չիք՝ ընդհանուր խորագիր (2ա) և ցանկ (2աբ)։ § 1/1ա-49բ (չիք՝ Նախերգան, ցանկ, հատորի և § ա-ի խորագրերը։ Յիշատակարան՝ 49աբ, նման տպ. 1907-ին)։ 2/49բ-63ա (խորագիրը նման տպագրին և «ունի տունս ՅԻ»։ § ա-ն թերի՝ սկ. «Զի դասք վերին զաւրացն...», չիք § բ, բացի խորագրից, տեղը բաց։ Յիշատակարան՝ 62բ-3ա)։ 3/63ա-73ա («տունս ՄԻ» փխ «ՄՀ»։ Չիք § ա-ի խորագիրը, տեղը բաց։ Յիշատակարան՝ 73ա)։ Տնաքանակը, գրեթէ բոլոր գլուխներում, պակաս. համապատասխան նշումներ՝ 8ա, 11բ, 15ա և այլուր։

Բ. 73բ–100ա [Բանաստեղծութիւնք Առաքելի Սիւնեցւոյ]

Տե՛ս ձեռ. № 83, 138բ-229ա։ Այստեղ առկայ են նոյն շարքից 15-ը՝ խառն դասաւորութեամբ. §1/95բ-6բ։ § 2. ա/85բ-7բ։ բ/87բ-9բ։ գ/78բ-80ա։ դ/80ա-2բ։ ե/82բ-3ա։ զ/89բ-91բ։ է/91բ-3ա։ ը/96բ-7ա։թ/98ա-100ա։ ժ-ժբ/չիք։ ժգ/93բ-5բ։ ժդ/84ա-5բ։ ժե/73բ-5ա։ ժզ/75ա-7ա։ ժէ/77ա-8բ (§2. ե. է-ը վերջից թերի. լրացման համար տեղ է թողնուած)։ § 3. ա-ե/չիք։

Գ. 100ա-3բ Ի հրահանգ համբակէ ջահասանեանն/Լերինն երգ ինչ սատառ ընձեռեալ բարիւքն հայկական,/Որո կացեալ տաղիւքըն հոմեարական, /Ոգեալ ոճիւ և բարառնական, /Կոչեալ զմասունս հնազանդական (ծայրակապ՝ «Ա–Ք, Կարապետէ» – Ամենայնի սկիզբն ես եմ, /Դու[ք] լուարուք, զոր ինչ ասեմ...

Դ. [Յաւելագրութիւնք՝ ԺԷ դ.]

ա. 105ա [Հատուած տաղի, Ծայրակապ՝ «...Ստեփանոս Գոյներե»] – Միշտ եղէ ես սնավաստակ, /Զէտ խելագար յիմար մշակ.../Ստեփանոս, տարտամ ի գործս սրբութեան, /Գոյներիցու որդի դաժան...

բ. 107բ Այլ բանք և պատմութիւն բառից իմաստնոց և բանից նոցին, զոր առեալ է ի պարսից գրոց և թարգմանի [ի] հայս բառ կամօքն Աստուծոյ – Այս, որ է թէ՝ հալ, որ է ներկայ, որ աշխարհաբար՝ հիմայ ասէ...

գ. 107բ [Զրոյց] – Բժշկապետն Պուղրատ գնաց քամանչայ քշտել...

դ. 108ա Բնական իմաստասիրաց արարեալ քննութիւն և հանճարումն վասն տղայոց ծննդեան, որ լինի թէ կտրիճ և աղջիկ, և յաւուրն շաբաթուն թէ ի՞նչ մեկնէ և ինչպէ՞ս լինի – Եթէ զշաբաթ օր՝ տղայ և էգ լինի...

ե. 108բ [Հայրեններ] – Մտիկ սարերուն արայ...։ Թէ բարձր ես՝ նա ցած եղիր...։ Աստուած զայս տունս շէն պահէ...

զ. 109ա [Յաղագս անուան Հալապ քաղաքի] – Ի [Ս]ամուէլի զՀալապա անունն Արամ Սօպա էր գրած... (3 տող)։

է. 109բ–10ա [Աղիւսակ գուշակութեանց] – (Ըստ կենդանակերպից, գունոց, համոց, տեղեաց, սեռից, քաղաքաց, աստեղաց, գանձուց և այլոց)։

ը. 110բ–1ա Յառաջն յիշենք զտասն և վեց կերպն, թէ ի մարդաց վերա որպէս իշխանութիւն ունի –Յառաջն լահիանն է, որ գուշակէ ի վերայ մարդկանց... (Բացատրութիւն § է-ի)։

թ. 111բ–2բ [Վասն գիտելոյ զասլն ըռամին] – Եթէ կամիցիս գիտել զասլն ըռամին...

ժ. 112բ–6ա Վասն գիտութեան տարուն, որ Խթայու իմաստասէրքն շինէր ի վերայ ԲԺ-ան կենդա[նա]կերպի և անասնոց, և հումքն են գրեր ամէն մէկի ի կատարած աշխարհի, չխափանիլ և յըղորդ կու գայ – Խթայու իմաստասէրքն են սահմաներ... Կատարեցաւ... պրճերուն հօքմն։

ժա. 116ա–8ա Այս է աւուրք լուսնին՝ յառաջի օրէն մինչև երեսունն – Այս օրերս ընդրած է իմաստասիրաց վասն ամենայն գործոց...

ժբ. 118բ–9ա [Աղիւսակ գուշակութեանց՝ ըստ 128 մասանց մարդկային մարմնոյ]։

ժգ. 119բ–20բ [Խ]աւսք ամենայն իմաստասիրաց և ամենայն վարդապետաց, որ արտաքին են. վասն գարնան եղանակին, որ է Նաւրօզն, թէ յորում աւուր մտանէ, և այն տարին բոլոր ինչ նշանակէ, որ զինքն փորձել են Կ տարի և ապա են գրել ստուգիւ – Թէ շաբաթ Նավռօզն շաբաթ լինի, գուշակէ... արուեստաւորաց վաղթն աղեկ լինի։

ժդ. 121բ–2ա [Հատուած տաղի։ Ծայրակապ՝ «Ա–Ղ»] – Անձինք ասեմ հագներգական, /Ստորադաստ առնէ զանազան...

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

73ա

Այլ և զգծող սակաւ բանի,

Իսահակիս՝ Սուրբ Պարսամի,

ի Թոխաթի մեծ քաղաքի,

Ի յաւարտել սա գրեցաւ։

Փա՜ռք... Գրեցաւ ձեռամբ անարժան Սահակ իրիցու, ի թվին Հայոց ՌՁԱ (1632), Մարտի ամսուն ԻԵ աւարտեցաւ։ Բայց աղաչեմ, հոգևոր հայրք իմ և եղբարք, յոր կարդայք՝ յիշեալք լինիք դուք ի Տեառնէ, և զիս յիշեցէք։

103բ Գրեցաւ գիրս ձեռամբ անարժան Սահակ իրիցուս, ի թվին Հայոց ՌՁԲ (1633) աւարտեցաւ, բայց աղաչեմ, հոգևոր հայրք իմ և եղբարք, յոր կարդայք ու յիշէք, դու[ք] ի Տեառնէ յիշեալք լինիք. ամէն։

Կնքադրոշմ՝ 1ա, 96բ Գիրքս Սուրբ Էջմիածնա է։

Գրչափորձ՝ Պահպանակ Բբ. Մնացական...։ 123բ Մանուկ պարկէ (հաւանաբար՝ «Մանուկ պառկէ ծառի տակ» ժողովրդական երգի սկիզբը)։

 

2

ՊԵՏՐՈՍ ԱՂԱՄԱԼԵԱՆ-ԲԵՐԴՈՒՄԵԱՆ

ԱՂԲԻՒՐ ԲԱՑԵԱԼ

Էջմիածի՞ն                                                                                               ՌՄԺԶ-ՌՄԺԷ-1767-1768

ԳՐԻՉ՝ Ղունկիանոս։ ՍՏԱՑՈՂ՝ Երեմիա եպս. Օշականցի, ի վայելումն՝ Զաքարիա տրց. Օշականցւոյ։

ԹԵՐԹ՝ 132. չգրուած՝ 1բ, 2ա–10բ, 11բ, 92ա–132բ։ ՊՐԱԿ՝ 1x10+Ա–Էx12+3x13 (Բ 12)։ ՆԻՒԹ՝           թուղթ, մահիկանշան և «GAVIAC» լուսադրոշմներով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20,7x15,2։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ Գիր՝ նօտրգիր (նմուշ՝ 18ա)։ ՏՈՂ՝ 22։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ թուղթ, մասն առաջին և վերջին պրակների։

ՎԻՃԱԿ՝ բաւարար։ Գրադաշտը թանաքից թեթևակի գունափոխուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

12ա–90բ [«Գիրք, որ կոչի Աղբիւր բացեալ, արարեալ և շարադրեալ տեառն Պետրոսի վարդապետի Նախիջևանցւոյ Աղամալեան». 34, 3ա]

12ա–5բ Բան առ բարեմիտ ընթերցօղս յաղագս առաջիկայ առակացս – Կանխաբարբառ և հոգեշարժ աւետարանիչն Մատթէոս... ծառայ պատրաստական Նախիջևանցի Պետրոս Աղամալեան։

––16աբ Որդորակ առ առակաւոր բանսն Քրիստոսի (ծայրակապ՝ «Պետրոսի վարդապիտի») – Պարտ է մարդոյ գիտել զիմաստ և ըզհանճար, /Որով յանճար պահու՝ ինքեան գըտցէ ըզճար...

ա. 17ա–9բ Յաղագս հաշտութեան. Գլուխ առաջաին – [Տէր]ն մեր Յիսուս Քրիստոս, միջնորդն հաշտութեան...

բ. 19բ–21բ Յաղագս տեսակաւորեալ հաւատոյ. Գլուխ երկրորդ – Փրկիչն աշխարհի Յիսուս՝ մեղրածորան բերանովն...

գ. 21բ–3ա Գլուխ Գ. Թէ որքան չար է խոստովանութիւնն – Երկնային իմաստութիւնն Քրիստոս...

դ. 23ա–6ա Գլուխ Դ. Առ առակ սերմնացանին – Երկնային մշակն յետ որոյ ստացաւ զբանական ագարակս...

ե. 26ա–8բ Գլուխ Ե. Յաղագս սկզբան և կատարածի մարդոյս – Եզական վարդապետն տիեզերաց...

զ. 29աբ Յաղագս գործունէութեան, խոկման, արքայութեանն. Գլուխ Զ – Առակաբան երկրորդն Սողոմոն...

է. 30ա–1ա Յաղագս աճողակւան զօրութեան Աւետարանին. Գլուխ Է – Տէրն մեր զաճողական զօրութիւն Աւետարանին...

ը. 31ա–2բ Յաղագս մեծութեանց արքայութեան երկնից. Գլուխ Ը – Սքանչելի խորհրդականն...

թ. 33ա–4բ Յաղագս գեղցկութեան արքայութեան երկնից. Գլուխ Թ – Գեղեցիկն յորդիս մարդկան...

ժ. 34բ–5բ Յաղագս ամենագրաւ զօրութեան արքայութեանն երկնից. Գլուխ Ժ – Տէրն մեր ցուցանել կամելով մեզ...

ժա. 35բ–8բ թէ որքան հարկաւոր է թողուլն զյանցանս եղբօրն. Գլուխ ԺԱ – Ոչ ոք կարէ զարքայութիւնն ժառանգել...

ժբ. 38բ–42ա Թէ առաւել արժէ րօպէական գործն սիրով, քան տարեկանն առանց սիրոյ. Գլուխ ԺԲ – Տէրն մեր առ ի ցուցանել...

ժգ. 42աբ Թէ Աստուած յամենայն հասակաց խնդրէ զպտուղ. Գլուխ ԺԳ – Եւ տեսեալ թզենի մի... Ասիցես, թզենին գոլով...

ժդ. 42բ–4ա Թէ անհաւատարիմն կորուսանէ զայն, զոր ունի. Գլուխ ԺԴ – Տէրն մեր զանհաւատարմութիւն մշակաց այգւոյն...

ժե. 44ա–6բ Թէ որքան չար է յամառիլն ի կոչ երկնային հարսանեացն. Գլուխ ԺԵ – Տէրն մեր զմեծ վնաս և զանմտութիւն հրէից...

ժզ. 46բ–7ա Վասն միւսանգամ գալստեանն Տեառն և վասն յարութեան մեռելոց. Գլուխ ԺԶ – Եւ առաքեսցէ զհրեշտակս...

ժէ. 47ա–51ա Զգալստենէն Քրիստոսի. Գլուխ ԺԷ – Յայնժամ նմանեսցի արքայութիւն երկնից... Այսինքն, յորժամ հանդերձեալ լինիմ...

ժը. 51ա–5ա Աղէտ մարդկային անկման և կանգնումն նորին. Գլուխ ԺԸ – Այր մի իջանէր յԵրուսաղէմէ... Նկարագրապէս, Տէրն մեր զայս առակ ասաց...

ժթ. 55բ–8ա Թէ յարատև աղօթքն առնու, զոր խնդրէ. Գլուխ ԺԹ – Եւ ասէ ցնոսա. Ո՞վ է ի ձէնջ, որոյ իցէ բարեկամ... Ըստ խնդրոյ աշակերտացն...

ի. 58ա–60ա [«Յաղագս սաստիկ յարման ագահաց յինչս, ]. Գլուխ Ի – Տէրն մեր տեսանելով զսաստիկ յարումն ագահաց յինչս...

իա. 60աբ [«Յաղագս շինելոյ հոգևոր աշտարակ», 6]. Գլուխ ԻԱ – Ո՞վ ոք ի ձէնջ, որ կամի շինել աշտարակ... Նկարագրապէս յայտնի է բանն...

իբ. 60–1բ [«Վասն պատերազմական առակին ընդդէմ սատանայի», 6]. Գլուխ ԻԲ –  Կամ ո՞ր թագաւոր երթեալ տայցէ պատերազմ... Նկարագրապէս յայտնի է բանն...

իգ. 61բ–2ա [«Վասն մոլորեալ ոչխարին», 6]. Գլուխ ԻԳ – Ո՞վ ոք իցէ ի ձէնջ մարդ... Նկարագրապէս դժուարին իմն է...

իդ. 62ա–3ա [«Վասն տասանց դրամին», 6]. Գլուխ ԻԴ – Կամ ո՞վ իցէ կին, որոյ իցեն դրամք Ժ... Նկարագրապէս արդարև ո՞վ իցէ...

իե. 63–70ա [Վասն անառակ որդւոյն», 6]. Գլուխ ԻԵ – Առն միոջ էին Բ որդիք... Նկարագրապէս յայտնի է բանն...

իզ. 70բ–3բ [«Վասն մեծատանց և տնտեսին», 6]. Գլուխ ԻԶ ­– Այր մի էր մեծատուն... Այրն մեծատուն է Աստուած...

իէ. 73բ–8ա Ի յըզգուշութիւն մեծատանց և ի սփոփումն աղքատաց ասէ. Գլուխ ԻԷ – Այր ոմն էր մեծատուն... Մեծատուն անկանի ի մեղադրութիւն...

իը. 78բ Զզօրութենէ յարատև աղօթից. Գլուխ ԻԸ – Ասաց առակ մի նոցա առ այն... Երեք կերպիւ մեկնի...

իթ. 78բ–80բ Գլուխ ԻԹ – Դատաւոր մի էր ի քաղաքի ուրումն... Դատաւորն ժամանակիս...

լ. 80բ–2ա Կերպ աղօթից աւանդէ աստ. Գլուխ Լ – Արք Բ ելին ի տաճարն... Աստուստ յայտ է, թէ ի հնումն...

լա. 82ա–4բ Զերկայնամտութենէն Աստուծոյ. Գլուխ ԼԱ – Թզենի մի էր ուրումն անկեալ... Խորհրդապէս այգին նշանակէ...

լբ. 85բ–90բ Զարքայութենէն Տեառն մերոյ. Գլուխ ԼԲ – Այր ոմն ազնուական գնաց յաշխարհ հեռի... Խորհրդապէս յայսմիկ առակի... Մահ առաջինն հովուեսցէ առ երկրորդն։ Աստ կատարումն եղև Յիսուսի առակաց, /Շնորհիւ այնմիկ, որ զհամերց բերանս եբաց։

– 90բ Անկինաւոր առ առակսն – Աղբիւր բացեալ ի տան Դաւթի, /Բացեալ մաքրէ քաւիչ որդի, /Ի տան քաւիչ չքնաղ գաւթի,/ Դաւթի որդի գաւթիս արդի։

Տե՛ս «Աղբիւր բացեալ, Էջմիածին, 1847։ Ձեռագրիս Ա և Բ գլուխները տպագրում զետեղած են ետ ու առաջ, ԻԳ և ԻԴ գլուխները միացուած են ԻԳ գլխի տակ, իսկ ԻԸ և ԻԹ գլուխները՝ ԻԷ (՛նշուած՝ «Լ»)։ Ի տարբերութիւն տպագրի, այստեղ կան 2-10 տողանոց չափածոյ հատուածներ՝ 21բ, 51ա, 55ա, 58ա, 60ա, 60բ, 61բ, 63ա, 70ա, 78բ, 80բ, 82ա, 84բ, 90բ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. 55ա (Ղունկիանոս գրչի) Յիշեսցէք զՂունկիանոս նուաստս ի Քրիստոս, ո՜ բարի ընթերցօղք։

78ա Յիշեցէք զՂունկիանոս բազմասխալ գրիչս ի Քրիստոս Աստուածն իմ, ո՜ բարի ընթերցօղք, որով և դուք յիշեցիք ի նոյն։ 1216 (1767)։

2. 91ա (Երեմիա Օշականցւոյ, ինքնագի՞ր) Փա՜ռք... Արդ, ես ամենանուաստ և անարժան ծառայ և սպասաւոր բանի Տեառն, Երեմիա անարդիւն եպիսկոպոս, որ եմ ի գաւառէս Այրարատեան, ի յՕշական գեղջէ, որ յԱրագածոտն նահանգի, և յետին միաբան և գրագիր աստուածաիջի Աթոռոյս Սրբոյ Էջմիածնի, յոլովիւք ըղձիւք ցանկացօղ եղեալ ի բազում ժամանակս լիով մեկնութեան բոլորից առակաց սրբոյ Աւետարանին, բազմօք աղերսանօք հայցեցի ի գերիմաստ և ի բանիբուն իմաստնոյն Պետրոս բարեարդիւն եպիսկոպոսէն և աստուածաբանութեան վարդապետէն Նախիջևանցւոյ, որ էր միաբան քրիստոսակերտ մեծի Աթոռոյս Էջմիածնի, որպէս զի արասցէ զմեկնութիւնս հոգեկեցոյց և կենսատու առակաւոր բանից փրկագործ Աւետարանի Տեառն մերոյ և Աստուծոյ՝ Յիսուսի Քրիստոսի, ի լցումն բազմաժամանակեայ ըղձից իմոնց և իւ զովացումն պասքելոյ հոգւոյս։ Եւ նորա ոչ անլուր եղեալ իմոց հայցուածոց... արար զգեղեցիկ մեկնութիւնս զայս ի յամենայն առակաւոր բանս սրբոյ Աւետարանի Տեառն մերոյ՝ լուսաւոր և հոգեզուարճ բանիւք, դիւրին ոճիւ, քաղցր՝ առ ի յընթեռնուլ և ախորժ՝ առ ի լսել, և ցանակալի յոյժ՝ առնուլ ի միտ, զորոյ տեսօղն յիրաւի և վայելօղն զսորին քաղցրութիւն՝ անդր, քան զասացեալս գովութեանց մեծաց առնէ արժանի։ Զոր և յետ յաւարտ և ի կատարումն հասուցանելոյն, շնորհեաց ինձ, ամենանուաստ Երեմիա յոգնամեղ եպիսկոպոսիս, հաւատով և սիրով խնդրողիս և փափագողիս սոյնոյ աստուածային յորդառատ և զովացուցիչ աղբեր։ Եւ ես, ի նոյնոյ հեղինակէն, երկրորդաբար// (91բ) գրեցուցի զսա արդար վաստակօք իմովք այլոյ ումեմն եղբօր, վասնզի ես չունէի ժամ գրելոյ՝ վասն նօտարական և ծաղկարարական գործոյս իմոյ ծանրութեան և մշտաշխատութեան, որպէս զի որքան կենդանիս եմ՝ վայելիցեմ զսա և յետ մահուան իմոյ լիցի անջնջելի յիշատակ հոգւոյ իմոյ և ի վայելս տիրացու Զաքարիայ եղբօրորդւոյն իմոյ։ Իսկ հեղինակի սորին և պարգևողին ինձ ըստ իմոց փափագանաց այսր մեծագունի և աստուածայնոյ և հոգևոր պարգևի, ես աստէն ոչ ունիմ հատուցանել զփոխարէն ըստ արժանւոյն, այլ մեծապաղատ հայցմամբ խնդրեմ յամենատեառնէն և ի մարդասիրէն Աստուծոյ, որ առատն է պարգևօք բարերարութեան, զի տացէ նմա զվարձս բարիս և զպարգևս երկնայինս և առատս՝ ըստ բարեարդիւն և հոգեշահ վաստակոց իւրոց և արժանացուսցէ անպատում ուրախութեան անճաշելի փառաց և երանական ցնծութեան անանց կենացն, և արասցէ դասակից երջանիկ դասուն արդարոց և հաղորդ՝ նոցին պսակաց, և համարեսցէ ի թիւ ճշմարիտ վարդապետացն։ Յիշեսջիք և դուք ի մաքրափայլ աղօթս ձեր, ո՜վ աստուածասէր հարք և եղբարք իմ, որք հանդիպիցիք հոգևոր գանձուս այսորիկ աստուածային և ընթեռնուցուք և կամ օրինակիցէք, նախապէս զհեղինակն սորին՝ զՊետրոս իմաստնափայլ և աստուածաբան վարդապետն և ապա զիս, զնուաստ ոգիս, զԵրեմիա, երախտաւորօք, հոգևորօք և մարմնաւորօք, և դուք յիշեալ լիջիք յամենառատ ողորմութիւնս և ի գթութիւնս մարդասիրին Քրիստոսի՝ ի միւսանգամ գալստեանն իւրում. ամէն։

Արդ գրեցաւ աստուածային բուրաստանս ի թուականիս մերում ՌՄԺԷ (1768), ի վեցերորդում ամի հայրապետութեան վեհափառ տեառն մերոյ Սիմէօն սրբազան կաթուղիկոսին, յորմէ ընկալեալ եմ զերիս հոգևոր շնորհս, այսինքն՝ զքահանայութիւն, զվարդապետութիւն և զեպիսկոպոսութիւն. որում Տէր տացէ կեանս երկարս և խաղա[ղա]կանս՝ ի պարծանս մեր և ի պարծանս հայկազեանս սեռի. ամէն։

«և ի վայելս տիրացու Զաքարիայ  եղբօրորդւոյն իմոյ» տողը գրուած է այլ թղթի վրայ և փակցուած ձեռագրին։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 11ա Զաքարիա վարդապետ յՕշականցի՝ ետու զայս գիրքս յիշատակ սարկաւագ տիրացու Աստուածատուրին, 1260 (1811) և ի Նոյեմբերի 15։

2. 1ա (Ժթ դ., շղագիր) Այս գիրքս ով ոք ինձ բաշխեսցէ, ողորմածն Աստուած նմա իւր տեսութեանն արժանացուսցէ։

Կնքադրոշմ՝ 11ա Քրիստոսի ծառայ Զաքարիա վարդապետ. 1811։

 

3

ՊԵՏՐՈՍ ԱՂԱՄԱԼԵԱՆ-ԲԵՐԴՈՒՄԵԱՆ

ԱՂԲԻՒՐ ԲԱՑԵԱԼ

ԺԸ-XVIII

ԹԵՐԹ՝ 96. չգրուած՝ 1ա–2բ, 91ա–6բ։ ՊՐԱԿ՝ Ա–ԺԲx8։ ՆԻՒԹ՝ թուղթ, կապտաւուն, "GIOR MAGNANI"լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 21x15,4։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 32ա)։ ՏՈՂ՝ 23։ ԿԱԶՄ՝ դեղնաւուն ծաղկաթուղթ, միջուկը՝ ստուարաթուղթ, աստառը՝ ծաղկադրոշմ կապտաւուն թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 1+1, թուղթ, մասն աստառի։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

3ա–90բ [«Գիրք որ կոչի Աղբիւր բացեալ, արարեալ և շարադրեալ տեառն Պետրոսի վարդապետի Նախիջևանցւոյ Աղամալեան»]

Տե՛ս ձեռ. 2, 12ա–90բ. «Բան առ բարեմիտ ընթերցօղս»/3ա–7բ։ «Որդորակ»/8աբ։ § ա–լբ/9ա–90բ։ «Անկիւնաւոր առ առակսն»/90բ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

2բ (ԺԹ դ., շղագիր) Ի Նորն Նախջիվան դռմաճի Աստուածատուրի որդի պարոն Մըկըրը եղև մեզ յոյժ սիրելի։

Գրչափորձ՝ Կազմ Ա։ Տիրացու Սիմէօն։

 

4

ՄԱՐՏԻՆՈՍ ՊԷՔԱՆԵԱՆ, ԱՆԱԼՕՃԻԱ

                                                                                                                           ԺԸ–XVIII

ԹԵՐԹ՝ 106. չգրուած՝ 1աբ, 106աբ։ ՊՐԱԿ՝ 1x1+13x8+1x1։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 21,7x15,7։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 62ա)։ ՏՈՂ՝ 28։ ԿԱԶՄ՝ բաց-վարդագոյն մոմլաթ, թիկունքը՝ սև գործվածք, միջուկը՝ ստուարաթուղթ, աստառը՝ ծաղկաթուղթ (նախկին կազմից)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 1+1, թուղթ (Ի դ.)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար։ Վերջից պակասաւոր։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

2ա–105բ Անալօճիեայ, այսինքն՝ համեմատութիւն Հնոյ և Նորոյս Կտակի, յորում նախ՝ կացութիւն Հնոյ Կտակին, յետոյ՝ համակամութիւն և միաբանութիւն ընդ Նորոյս Կտակի մեկնաբանի։ Շարադրեալ նախ ի [Մ]արտինոսէ Պէքանեան աստուածաբան վարդապիտէ, ի Յիսուսեան կարգէ, լեզուաւ լատինականաւ, և անտի թարգմանեցեալ ի հայկական լեզու ի Պետրոսէ վարդապետէ Թիֆլիզեցոյ

Տե՛ս ձեռ. § 87, 1ա–299բ։ Յռջբ./ 2բ–3ա։ Ցանկ/ 3բ–4բ։ «Առ ազդեցութիւն ի թարգմանչէ/5աբ։ § 1–11/6ա–105բ (վրջ. Առաջին խնդիր «... իսկ ի փոքրագունում քսան և երեք միայն». շար. և §12–26 թափուած։ Չիք § 1-ի խորագիրը և §1–7-ի խնդիրների ցանկերը)։

 

5

ԺՈՂՈՎԱԾՈՅ

                                                                                                                           ՌՄԼԲ–  1783

ԳՐԻՉ, ՍՏԱՑՈՂ՝ Գրիգոր վրդ.։

ԹԵՐԹ՝ 219. չգրուած՝ 146աբ, 217բ–8ա, 219ա։ ՊՐԱԿ՝ Ա–ԻԸx8 (Ժ, ԺԲ 6, ԻԳ 10, ԻԸ 5)։ ՆԻՒԹ՝ թուղթ, "O. A." լուսադրոշմով (79–92 թերթերը՝ Էջմիածնի թղթի գործարանի. կապրգրով՝ «Ս. Էջմիածին, թ[ուական]. ՌՄԻԵ (1776)», «Ս[իմէոն] կ[աթողիկոս], Գ[րիգոր] Մ[իքայէլեան]»)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,5x14,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (1ա–214բ), միասիւն (215ա–7ա)։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 72ա)։ ՏՈՂ՝ 26։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ թուղթ, լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 2, սկզբից, թուղթ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա–54բ Գիրն երիցս երանեալ առաքելոյն և աւետարանչին Յօհաննու, որ ի յեկեղեցիսն Ասիացւոց

ա. 1ա–12բ [«Աւետարանչին Յօհանու». ցանկից]. Ա – Աւետարանիչն Քրիստոսի Յօհաննէս և եղբայր նորին Յակոբոս...

բ. 12բ–8ա Յաղագս աքսորանաց ամենագովելի և սուրբ առաքելոյն Յովհաննու. Բ – Իսկ ի միւսում աւուրն...

գ. 18ա–24բ Յաղագս Միւռոնոսի և եղելոցն ի ձեռն Յովհանու և յամենայն տան նորա. Գ – Քանզի այր ոմն էր ի քաղաքին այնմիկ...

դ. 24բ–6բ Յաղագս Վասլի և կնոջ նորա, թէ որպէս լուսաւորեցան ի Յովհանէ. Դ –Քանզի էր այր ոմն մեծատուն...

ե. 26բ–31բ Յաղագս Խռուսոսի և կնոջ նորա, եթէ որպէս լուսաւորեցան ի Յովհաննէ, ընդ նոսին և որդին նոցա. Ե – Քանզի էր այր մի ի քաղաքէն...

զ. 31բ–42բ Յաղագս Կինոպասայ և զարուեստ կախարդութեան, զոր արար առաջի Յովհաննու ի ձեռն չարաժանդ մարդկան. Զ – Քանզի էր ի Պատմա կղզին...

է. 42բ–6բ Յաղագս դիւին, որ ի կերպարանս գայլոյ երևէր քաղաքացեացն այնմիկ. Է – Եւ մտանել մեզ անդ...

ը. 46բ–9ա Յաղագս Նոտիանոսի և ամենայն տան նորա, զոր արար առ Յավհաննէս՝ առաքեալն առ նոսա. Ը – Քանզի էր մի ոմն ի քաղաքին...

թ. 49բ–54բ Յաղագս Սոսիպատրոսի և մօր նորա Պրոկղիանէ և ամենայն եղելոցն առ նոսա. Թ – Յանկանել դատաւորի կղզոյն... յարքայութիւնն Աստուծոյ, ով սիրելիք, նմա փառք ... ամէն։

Բ. [Հարցմունք և պատասխանիք, Քարոզք, Կանոնք]

ա. 54բ–8ա Քարոզ ի բանն Սիրաքա, որ ասէ. Լաւ է երթալ ի տուն սգոյ, քան ի տուն ուրախութեան։ Յաղագս ննջեցելոց. Ժ – Հարց. Երթալ ի տուն սգոյ... զի՞նչ օգուտ լինի... Պատասխանի. Զի կենդանին մեառեալն տեսանելով...

բ. 58ա–61ա Աստ գրեմք սակաւ ինչ հարց և պատասխանի հարգաւորք յաղագս ինձնմանեաց անվարժից գրոց և խակութեանց՝ պատասխանւոյ հարցողաց ժամուց. ԺԱ – Հարց. Յաղագս թէ զի՞նչ պատճառի փարիսեցիքն առաքեցին առ Յօհաննէս... Պատասխանի. Զի աստ ոչ վասն պատուոյ...

գ. 61ա–8ա Քարոզ ի բանն այն սրբոյ աւետար[անչ]ին Ղուկասու, որ ասէ. Այր մի իջանէր յԵրուսաղէմէ Երիքով... ԺԲ – Այլ մի իջանէր յԵրուսաղմէ Երիքով... Բարի է Աստուած և բարեաց արժանաւորաց տուօղ...

դ. 68–71բ Քարոզ ի բան այն, որ ասէ. Թզենի ոմն անկեալ այգոջ իւրում. ԺԳ – Թզենի ոմն տնգեալ... Սկիզբն իմաստութեան ի Հոգւոյն  Սրբոյ է...

ե. 71բ–7բ Սահմանք և կանոնք սրբոյն Եղիշէի՝ առ ի խրատ ամենայն որդիս մարդկան. ԺԴ – Յայտնի է, զի գոն դիւահարք ոմանք...

Դևերի և դիւահարութեան, ձեռնադրութեան, պսակի, նապաստակի մսի, աղանդաւորութեան, կախարդութեան, սնոտիապաշտութիւնների մասին, նաև մի քանի առանձին կանոններ. «Եթէ դէպ լինի ի ծառոյ անկանել...», «Վասն անասնոց... և մարմնոյ անասնագիտաց...», «Նոյնպէս թէ եղջիւրաւորք հարկանիցեն զմարդիկ...», «Այլ թէ եկեղեցւոյ անկեալ...»։

զ. 77բ–9ա Յաղագս սրբազանի երկիւղի. ԺԵ – Աստուծոյ և Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի սուրբ առաքեալն Պետրոս ասէ. ՅԱստուծոյ երկերուք...

է. 79ա–80ա Յաղագս իշխանութեան, զոր ոչ ունի մարդկայինս բնութիւն. ԺԶ – Աստուածն ամենակարօղ և ինքնիշխան... թէպէտ ի վերայ իւրոց արարածոց զմարդն կացոյց տէր և իշխան...

ը. 80–1ա Քարոզ յաղագս երկարակեցութեան և կարճակեցութեան. ԺԷ – Աստուած իւրով անբաւ իմաստութեամբն ճանաչէ զճանապարհս...

թ. 81ա–90բ Քարոզ աստուածային անուանց. ԺԸ – Աստուածընտիր և աստուածաբան սուրբ մարգարէն Դաւիթ... ասէ. Եղիցի անուն Տեառն օրհնեալ...

Գ. 90բ–113ա Ի Վարդանայ վարդապիտէ արարեալ Մեկնութիւն Երգ Երգոց գրոցն ի յոյսն Քրիստսո. ԺԹ

–90բ–3ա Յառաջաբանութիւն Երգ Երգոց գրոցն ի Վարդանա վարդապիտէ – Նման է արքայութիւն յերկնից գանձի ծածկելոյ... (խորագիրն՝ ընդհանուր խորագրից առաջ)։

–90ա–113ա [Բան]. Համբուրեսցէ զիս ի համբուրից բերանոյ իւրոյ... [Մեկնութիւն]. Նախ հարսն սկզբն առնէ խօսից, զի յօժարութիւն բարեգոյն ի մէնջ պարտ լինիլ... ճշմարտութիւն երանեն հաւատն։

«Յառաջաբանութիւն»-ում հեղինակը նշում է, որ գրել է «Կիրակոս րաբունեաց պետի» պատուերով և օգտուել է Գրիգոր Նիւսացուց, Որոգինէսից և Գրիգոր Նարեկացուց։ Գործի լաւագոյն օրինակը տե՛ս 5452, ընդօրինակուած 1264-ին, հեղինակի կենդանութեան օրօք։

Դ. 113ա–24բ [«Աստուածատրոյ Համադանեցւոյ... արարեալ Ժողովածու». 56, 3բ]

ա. 113ա–4բ Համագոյականութեան սուրբ աստուածութեանն – Ի վախճանիլ մեղաց և ի կնքել անօրէնութեանց...

բ. 114բ–6բ Վասն Տեառն ազգականութեան և գալստեան – Մի՛ պակասեսցէ իշխան Յուդայ...

գ. 116բ–7բ Վասն յանդկնելոց – Թոյլ արա ինձ սակաւիկ մի հանկեայց...

դ. 118ա−20ա [Վասն արդարոց] – Յայն ժամ արդարն կացցէ բազմաւ համարձակութեամբ...

ե. 120ա–1բ Յաղագս երկիւղածաց – Եւ ասէ. Մի՛ մխեր զձեռն քո ի պատանեակտ...

զ. 121բ–2ա Յաղագս բացայայտութեանն սուրբ Երրորդութեանն – Եւ ասաց Աստուած. Արասցուք մարդ...

է. 122ա−3բ Յաղագս համբերութեան և երկայնամտութեան – Եւ երևեցաւ Տօր Աբրահամու...

ը. 123բ−4բ Յաղագս թէ հնազանդիլ պարտիմք Աստուծոյ – Առ դու զորդիդ քո սիրելի... զայս խորհեցայ և խորհիմ։

Ե. 125ա−45բ Կտակ և մեկնութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ասացեալ Յակոբա առաքելոյն Տեառնեղբօրն – Յարժամ որ խաչեցաւ Տէրն մեր ի անօրէն հրէիցն... Եւ անուն Տեառն մերոյ փառաւորեսցուք... ամէն։

− 145բ Ցանկ և ցուցակ առաջիկա գրքոյս – 1. Աւետարանչին Յօհաննու... 249. Կտակ և մեկնութիւն Տեառն մերոյ։

Ընդգրկում է նախորդ նիւթերը՝ §Ա−Ե։ Էջանիշ թուանշանները՝ ըստ գրչի էջակալման։

Զ. 147ա−215ա Գիրք, որ կոչեցաւ Աղբիւր բացեալ, արարեալ և շարադրեալ Տեառն Պետրոսի վարդապիտի Նախիջևանցւոյ Աղամալեան, ի փառս ամենասուրբ Երրորդութեան և միոյ աստուածութեան, ի վայելումն ուսումնասիրաց մանկանց նորոյս մեծի Սիօնի ի Սուրբ էջմիածին, ի հայրապետութեան Տեառ[ն] Ղուկասու սրբազան կաթողիկոսի Ամենայն Հայոց և գերերջանկի, ի թուոջ ՌՄԼԲ (1783) և Ապրիլի եօթն։ Գ. Վ. Ս. (Գրիգոր վրդ. սևակի՞ր)։

Տե՛ս ձեռ. 2, 12ա−90բ, «Բան առ բարեմիտ ընթերցողս» /147բ−51ա։ «Յորդորակ» /151բ−2ա։ §ա−լբ/152ա−215ա։ «Անկիւնաւոր առ առակսն» /215ա։ §ժբ նշանակուած՝ «Ժգ» և շարունակուած, §իը և իթ միացուաթ՝ «Իթ» (տպ. «Ի»)։ 147բ−57ա լուսանցքներում՝ լրացումներ։ Յաւելեալ ունի.

ա. 215աբ Երգ առ անհուն բարին Աստուած (ծայրակապ՝ «Պետրոսի») – Պարտաւ[որ]իս հանդէպ հնչեալ ձմեռնաբեր այն հիւսիս, /Շրթանց արգել և նահա[ն]ջեաց ի երկնային ուղոյն զիս...

բ. 215բ−6ա Շնորհակալութիւն – Յիսուս Որդի Հօր միածին,/Եղեր որդի սրբոյ կուսին...

−216բ Ցանկ հոգելից գրքոյն առակացն Յիսուսի – Զայս խօսեցաւ Յիսուս առակօք՝ 294... Յաղագս արքայութեան Տեառ[ն] մերոյ՝ 421 (Էջանիշ թուերը՝ ըստ գրչի էջակալման)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

217ա Շնորհիւ և յօժանդակութեամբ ամենասուրբ Հոգւոյն, յանկ ելեալ աւարտեցաւ ամենաբարելի սուրբ գիրքս ի ՌՄԼԲ (1783) թւոջս մերում և ի ամսեանն Յունիսի Թ օրն, ի վայելումն իմոյս խղջալուոյ և այլոց սբօսնողաց։ Որ և ոտս անկեալ աղաչեմ հարցդ և եղբարդ մտերմից, որք հանդիպիք սմա՝ ընթեռնելով կամ օրինակելով և կամ հարևանցի սբօսնլով, միով ողորմեաիւ մի՛ խնայէք զաշխատաւորս սորին. նաև զհոգևոր և զմարմնաւոր ծնօղսն իմ... ամէն։ Որպէս ուրախութիւն է նաւելոց ի նաւահանգիստն, այնպէս և գրչին՝ վե[ր]ջին կէտն։ Գ. Վ. Ս.։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

218բ Ես յետնեալ Խաչատ[ու]րս գրեցի ի թըւին ՌՄԼ ե[ւ] Գ−ն (1784)։ Աւարտեցաւ սուրբ գիրքս Գրիգոր խոհեմազարդ վարդապետին...

 

6

ՊԵՏՐՈՍ ԱՂԱՄԱԼԵԱՆ-ԲԵՐԴՈՒՄԵԱՆ

ԱՂԲԻՒՐ ԲԱՑԵԱԼ

ԹԵՐԹ՝ 150. չգրուած՝ 149ա–50բ։ ՊՐԱԿ՝ 1–20x8 (Ա 4, Ի 2)։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19,8x14։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 89ա)։ ՏՈՂ՝ 21 (երբեմն՝ 22)։ ԿԱԶՄ՝ մոխրագոյն մոմլաթ, թիկունքը՝ կապոյտ գործուածք, աստառը՝ սպիտակ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 7+7, չգրուած սպիտակ թուղթ (ա-ն և ԺԴ-ն մասն աստառի, Ի դ.)։

ՎԻՃԱԿ՝ խոնաւութիւնից գունափոխուած, տեղ−տեղ բնագրից առանձին հատուածներ թափուած, յետագայում վերանորոգուած և մասամբ լրացուած, թերթերն ու պրակները խառնուած. կարդալ՝ 147ա–8բ, 138ա−46բ, 1ա−137ա, սկզբից և վերջից պակասաւոր, եզրահատուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

147ա−8բ, 138ա−46բ, 1ա−137ա [«Գիրք, որ կոչի Աղբիւր բացեալ...»]

Տե՛ս ձեռ. 2, 12ա−90բ. «Բան առ բարեմիտ ընթերցօղ»/ 147ա−8բ, 138ա−51բ (միջից թերի)։ «Յորդորակ»/142աբ։ §ա–լբ/1ա−137ա (նման 5-ին)։ «Անկիւնաւոր առ առակսն»/137ա։ Յաւելեալ ունի.

ա. 142բ–3բ Երգ առ Հոգին Սուրբ (ծայրակապ՝ «Պետրոս») – Պանծալի անբիծ աղաւնի,/Մարդկայնոյ ազգի ընտանի...

բ. 143բ–4բ Երգ աղեռսախառն առ աստուածութիւնն անճառ, ասացեալ ի Տէր Պետրոսէ Փերթումեան աստուածաբան վարդապետէ (ծայրակապ՝ «Աստուած») – Ամենասքանչ խոր էութեան, անքնին և անմատոյց,/ Ի բազմազանութիւն էից դու միայն ևեթ էակ, ո՜հ...

գ. 145ա−6ա Երգ առ անհուն բարին Աստուած (ծայրակապ՝ «Պետրոսի») – Պարտաւորիս հանդէպ հնչեալ ձմեռնաբեր այն հիւսիս, /Ընթացս արգել և նահանջեաց ի յերկնային ուղւոյն զիս...

դ. 146բ Շնորհակալութիւն – Յիսուս Որդի Հօր միածին,/ Եղեր որդի սրբո կուսին...

− 137բ Ցանկ գրքոյս, որ է սրբոց աւետարանչացն, գրեալ է Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ասացեալ առակքն – 1. Յաղագս հաշտութեան... 15. Թէ անհաւատարիմ իմն կորուսանէ զայն զոր ունի//... (շար. թափուած)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

Պահպանակ Զա (շղագիր) Յաւուրս Ե-դ Ներսէսի, ի 27-ն Մայիսի 1856 ամի, բարձրագոյն բարեհաճ հրամանաւ և լ[ի]աբերան օրհնութեամբ նորուն աստուածարեալ օծութեան վեհափառ կաթուղիկոսին Ամենայն քաջազարմ ազանց Հայաստանեայց, ընկալայ գործակցութեամբ Տեառն Աստուծոյ ի Մակար սրբազան եպիսկոպոսէ Տէր−Պետրոսեանց զաստիճան վարդապետական կոչման՝ յաւուր հրաշափառ երկրորդ Ծա[ղ]կազարդ կիւրակէի, եօթն աւուր յառաջ, քան զՊենտէկոստէն։

 

7

ԱՂՕԹԱԳԻՐՔ

Ծիծռանքար                                                                                                         ՈԿԱ−1212

ԳՐԻՉ՝ Քր (Քրիստոսատո՞ւր, Քրիստոսափո՞ր)։

ԹԵՐԹ՝ 140։ ՊՐԱԿ՝ 18 (Ա−Ղ)x8 (Ա, Ղ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20,5x14,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 52ա)։ ՏՈՂ՝ 21։ ԿԱԶՄ՝ մոխրագոյն մոմլած, թիկունքը՝ կապոյտ գործուածք, աստառը՝ սպիտակ թուղթ (Ա−ի վրայ փակցուած նախկին աստառից պահպանուած մի բեկոր՝ կապոյտ կտաւ)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 1+1, թուղթ (Ի դ.)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 1ա։ Ճակատազարդ՝ 127ա։ Գոյներ՝ մանիշակագոյն և շագանակագոյն։

ՎԻՃԱԿ՝ խունացած և գունաթափուած, վերջից պակասաւոր, տեր−տեղ ցեցակեր։ ԺԷ դարում վերանորոգուել է, տեղ−տեղ թարմացուել։ Ի դարի վերակազմութեան ժամանակ 9-12-րդ թերթերը սխալ են տեղադրուել, իսկ 58–59 թերթերը՝ գլխիվայր։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա−126բ Ճառ առաջին։ Աղաւթք Յոհաննու սրբոյ վարդապետի, [որ մա]կանուն Սարկաւագ կոչի

ա. 1ա−5բ Աղաւթք առ Աստուած Հայր – Արարիչ իմանալեաց և զգալեաց բնութեանց...

բ. 6ա−9ա Բ. Նորին վարդապետի Աղաւթք առ Որդի – Որ աղբիւրդ ես անսպառ բարութեանց...

գ. 9ա−13ա Գ. Նորին յՈրդի – Որ ի չափ խոնարհութեան մերոյ...

դ. 13ա−4ա Դ. Նորին յԵրրորդութիւն սուրբ – Ո՛ բնութիւն անճառելի և արարչական...

ե. 14ա−20բ Ե. Նորին Աղաւթք ճոխացելոց – Բնութիւն կենաց և կեանք...

զ. 20բ−4բ Զ. Նորին յՈրդի – Ծագումն փառաց Հաւր և կերպարան...

է. 25ա−8ա Է. Նորին Ամբաստանութիւն զանձնէ – Անձն իմ տառապեալ և գերեալ...

ը. 28բ−30բ Ը. Նորին յԵրրորդութիւն սուրբ – Առ քեզ, Տե՛ր, մի և նոյն ապաւինեալ...

թ. 31ա−2ա Թ. Նորին յՈրդի – Զաւրութիւն և իմաստութիւն Հաւր...

ժ. 32ա−5ա Ժ. Նորին Աղաւթք – Հայեա՛, Տէ՛ր, ի տառապանս սրտի իմոյ...

ժա. 35ա−8բ ԺԱ. Նորին Աղաւթք առ Հայր – Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ զամենայն գոյացուցէր...

ժբ. 38բ−40բ ԺԲ. Նորին յՈրդի – Որդի և Բան Հաւր, Աստուած ճշմարիտ...

ժգ. 40բ−3ա ԺԳ. Նորին ի Հոգին Սուրբ – Անբաւելի և բազմանշանաւոր հաց...

ժդ. 43ա−5բ ԺԴ. Նորին Աղաւթք առ Հայր ի դէմս մանկանց – Առատ յամենայն տուրս...

ժե. 45բ−7ա ԺԵ. Նորին Աղաւթք յՈրդի – Ի լուսոյ ճշմարտութեան համագոյակ լոյս...

ժզ. 47ա−50ա ԺԶ. Նորին Աղաւթք – Կորուսեալ անձին իմոյ այցելու...

ժէ. 50ա−2ա ԺԷ. Նորին յՈրդի – Անստուեր լոյս և գոյացուցիչ բնութեան լուսոյ...

ժը. 52ա ԺԸ. Նորին յՈրդի – Տէր, Հայր և Աստուած կենաց իմոց...

ժթ. 52բ-6ա ԺԹ. Նորին Աղաւթք պանդխտութեան – Արարիչ ամենայնի անեղծութիւն...

ի. 56ա−8ա Ի. Նորին Յոհաննու յՈրդի – Ճշմարիտ լոյս, ծնունդ լուսոյ...

իա. 58ա−63բ ԻԱ. Խոստովանութիւն հաւատացելոց ուղղութեամբ – Քրիստոս, Որդի Աստուծոյ, արարիչ և Տէր...

իբ. 64ա−8բ ԻԲ. Նորին Յոհաննու յՈրդի – Որդի Աստուծոյ միածին Յիսուս Քրիստոս...

իգ. 68բ−71ա ԻԳ. Նորին Ամբաստանութիւն զանձնէ – Ո՜վ անզգայութեան, զի՞նչ մոլորութիւն իմոյ...

իդ. 71ա−9ա ԻԴ. Նորին սուրբ վարդապիտի Ողբք – Հայր ուսուցեալ ասել զիւրն...

իե. 79բ−84ա ԻԵ. Նորին սուրբ վարդապիտի Բանք մաղթանաց առ սուրբ կոյսն Մարիամ Աստուածածին – Ծնունդ երկրածին և ծնաւղ զամենայնս ծնաւղի...

իզ. 84բ−6ա ԻԵ (ԻԶ). Նորին Յաղագս որոց կուսութեամբ հաճոյանան Աստուծոյ – Ոչինչ պէտք էին յաղագս խնդրոյս...

իէ. 86ա−9ա ԻԶ. (ԻԷ). Նորին Բանք աղաւթից և գոհութեան ծերացելոց երկիւղին Աստուծոյ և սիրով նորին – Եկի կալ առաջի քո...

իը. 89ա−91ա ԻԷ (ԻԸ). Նորին Առ Սարգիս Ողբք (ծայրակապ՝ «Յովհաննէս քահանա Սարգսի մեծի խնդրեալ յԱստուած կենդանի») – Յիսուս, Հաւր միածին, զուգապատիւ և գոյակից, Բան և ծնունդ, / Որով ծանուցաւ Հաւր իսկութիւն անծանաւթից երկրածնաց...

իթ. 91աբ Փոխ ասա – Յիշեա, Տէր ոգեսէր, զմիածնի քո չարչարանս, /Որ առ սէր մեր տանջեցաւ՝ որպէս մահու ոք պարտական...

Ժէ դարում ոմն ընդօրինակել տուող նշել է՝ 91բ «Մինչ ի այստեղ գրեցէք»։

լ. 91բ−2ա Առ Սարգիս վասն տաղիցն Յոհաննու քահանայի – Վստահութիւն կարծեմ և ոչինչ նուազութիւն...

լա. 92ա Նորին Վասն միւսոյն ողբանականին – Տացին կենցաղոյս յոլովագունիւք արտակցելոյ մասամբք...

լբ. 92ա−3ա Առ կոյրն աչեղագոյն և լուսաւոր, Յոհաննու քահանայի – Ի կափուցումն զգայութեանց ոմանց...

լգ. 93ա−4ա Նորին Յոհաննու Խաւսք սակաւուք – Գանձու իմաստութեան ո՛չ է գտանել ումեք գովեստ...

լդ. 94ա−7ա Հարցմունք – Ի գործս բարիս Աստուծոյ ստեղծանելով զմարդն... (94բ) Պատասխանի. Է. արդարև, տարակուսելի իրիդ հարցուած...

լե. 97ա−9ա Նորին Յոհաննու սրբոյ վարդապետի Ամբաստանութիւն զանձնէ – Աղաղակ և ընդերկարութիւն ժամուց...

լզ. 99բ−106ա Նորին Խրատ մանկանց – Յետ ճշմարտին ընդունելոյ զառ ի հաւատ...

լէ. 106ա−26բ Նորին Առ եղբարս վասն անձին՝ յետ կենաց – Ծառայակիցք ի Քրիստոս ընդ ամենայն տեղիս... յորոց ստեղծն և Աստուած ի գոյութիւն, այժմ ... ամէն։

Յովհաննէս Սարկաւագի ամենաընդարձակ աղօթամատեանն է, չհաշուած 8-ը. դրանք նման են միմեանց։

Բ.  [Այլ բնագիրք]

ա. 127ա−38բ Երանելոյն Աբբա Եփրեմի Խորին Ասորոյ ասացեալ Վասն աղաւթից – Փրկեա զիս, Տէ՛ր, Յիսուս Քրիստոս...

բ. 138բ−9բ Մաղթանք աղերսանաց Բենիկ վարդապետի առ հրեշտակս և հրեշտակապետս – Անկանիմ առաջի ամենայն դասակարգութեանց երկնաւորացդ...

գ. 139բ Նորին (Բենկայ) – Աղաչեմ քեզ, Քրիստոս... որ միով բանիւ ժա[ռա]նգորդ եղեր դրախտին//... (շար. թափուած)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

24բ Զմեղապարտ գրիչս յիշեա ի Տէր, և դուք յիշեալ լիջիք ի Տէր (նման՝ 13ա, 20բ, 40բ, 47ա, 79ա, 99ա)։

28ա Ո՜վ սուրբ եղբայր առաքինի,

Յիշման արա զիս արժանի,

Երբ արտասուս քեզ հանդիպի։

43ա Կենդանիդ և կենդարարար Հոգիդ Սուրբ, և զիմ սակաւ արտասուս ընկալ քեզ ի հաճոյս, և մի՛ ի զայրացումն։

126բ Ի վեցից հարիւրից և յոբեղից, մի և ի տասն համարուց (600+50+11+551=1212), ի սպառել դարուց և ի նուաղել ժամանակաց, ի ժամանակի վերջին, գրեցաւ տառս աստուածաշունչ հոգևոր վարդապետին մականուն Սարկաւագի՝ Յոհաննէս կոչեցելոյ, ի պատճառս աղաւթից կրաւնաւորաց սրբազանից, ձեռամբ մեղապարտի և յոգնամեղ գրչի Քր(=Քրիստոսատո՞ւր, Քրիստոսափո՞ր), ի գաւառս Առաւնի Պաղին, ի սրբափայլ լերինս Հայր Մակար կոչեցելոյ, յանապատս դժուարայարկ Ծիծռանքար կոչեցելոյ, ի ծերպս և ի քարանձաւս վիմաց, առ ոտն Սրբոց Չորից Խորանաց։ Արդ, որք կարդայք և շահիք՝ զմեզ յաղաւթից մի մոռանայք, և Տէր եղիցի ընդ ձեզ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

48բ (Շղագիր, ԺԸ−ԺԹ դդ.) Ի նուաստ և անարժան Աստուծոյ// (49ա) ծառայ ի տէր Կարապետէս հասցէ գիր օրհնութեան։

 

8

ԱՂՕԹԱԳԻՐՔ

Ամասիա                                                                                                             ՋՀԶ−1527

ԳՐԻՉ՝ Ներսէս քհյ.։

ԹԵՐԹ՝ 160. չգրուած՝ 1բ։ ՊՐԱԿ՝ Ա−ԺԳx12 (ԺԳ 16.«Տետրս ԺԶ թուղթ է»)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,8x13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 23ա)։ ՏՈՂ՝ 19։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ գորշացած կարմիր կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ նախապէս մասն պատառիկ−պահպանակի (տե՛ս Ա և Ե), այժմ՝ վանդակազարդ բամբակեայ գործուածք (Ի դ.)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 1ա։ Լուսանցազարդ՝ բուսական (1ա)։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, շագանակագոյն։

ՊԱՏԱՌԻԿ−ՊԱՀՊԱՆԱԿ− Պատարագամատոյց։ ԺԶ−ԺԷ դդ.։ 2(Ա−Բ)+3(Գ−Ե), ստացուած ընդլայնակի հատուած կէսական թերթերից (Ա, Բ, Ե) և ընդլայնակի երկտակուած 1 թերթից (Գ−Դ)։ Մագաղաթ, երկսիւն, բոլորգիր (նմուշ՝ Դբ). բացի Գա, Դբ և կարմրագիր տողերից, միւսները լուացուած և անընթեռնելի։ Ա և Ե թերթերը նախապէս օգտագործուած են եղել որպէս կազմաստառ։ Կարդալ՝ Դբ «Դարձեալ կրկնեա. Աւրհնեալ ես Տէր Աստուած Հարցն մերոց...», «Քահանան աստ տա խաղաղութիւն զկնի աւրեմուս. Աստուած որ գրից մանգանցն զովացուցեր զբոց...», «Պաւղոս առաքելոյ Առ Թեսաղունիկէ. Եղբարք, աղաչեմ զձեզ...»։

ՎԻՃԱԿ՝ բաւարար։ Տեղ−Տեղ ցեցակերութեան և խոնաւութեան հետքեր, վերջից պակասաւոր։ Կազմի եզրերը մաշուած և ցեցակեր։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2ա−137ա Յոհաննէս վարդապետի ասացեալ, մականուն Սարկաւագ կոչեցելո, ի պատճառս աղօթից

Տե՛ս ձեռ. 7, 1ա−126բ, §ա/2ա−7ա։ բ/7ա−10բ։ գ/10բ−5բ։ դ/15բ−6ա։ ե/16ա−23ա։ զ/23ա−7բ։ է/27բ−31ա։ ը/31ա−4ա։ թ/34ա−5ա։ ժ/35ա−8բ։ ժա/38բ−42ա։ ժբ/42ա−4ա։ ժգ/44ա−6բ։ ժդ/46բ−9ա։ ժե/49ա−50բ։ ժզ/50բ−3բ։ ժէ/53բ−5բ։ ժը/55բ։ ժթ/55բ−60ա։ ի/60ա−2ա։ իա/62ա−8ա։ իբ/68ա−73բ։ իգ/73բ−6ա։ իդ/76ա−85ա։ իե/85ա−90բ։ իզ/90բ−2ա։ իէ.92ա−5բ։ իը/95բ−7բ։ իթ/97բ−8ա։ լ/98բ−9ա։ լբ/99ա−100ա։ լգ/100ա-1ա։ լդ/101ա−4ա։ լե/104ա−7ա։ լզ/107ա−14ա։ լէ/114ա−37ա։ Այստեղ աղօթքները համարակալուած չեն։

Բ. [Այլ բնագիրք]

ա. 138ա−49բ Երանելոյն Աբբա Եփրեմի Խորին Ասորոյ ասացեալ Վասն աղաւթից խնդրուածք – Փրկեա՛ զիս, Տէ՛ր Յիսուս Քրիստոս...

բ. 149բ−50բ Մաղթանք աղերսանաց Բենիկ վարդապետի առ հրեշտակս և հրեշտակապետս – Անկանիմ առաջի ամենայն դասակարգութեանց երկնաւորացդ...

գ. 150բ−2բ Նորին (Բենկայ) – Աղաչեմ զքեզ, Քրիստո՛ս, փրկիչ աշխարհի...

դ. 152բ−3բ Նորին (Բենկայ) – Կամիմ զի ատես զմեղաւորս...

ե. 153բ−4ա Նորին (Բենկայ) – Տէր Աստուած զօրութեանց, որ մեծդ ես...

զ. 154ա−60բ Նորին (Բենկայ) – Եւ արդ, Տէր բարերար... ի կարևորացն զրկեցաւ ի յուխտին պահել դաշին//... (շար. թափուած)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

137բ Յիշատա[կա]րան գրոցս – Ի յըննից հարիւրից և յոբելից, վեց և քսան համարուց (900+50+26+551=1527), ի սպառել դարուց և ի նուաղել ժամանակի վերջին, գրեցաւ տառս աստուածաշունչ հոգևոր վարդապետին մականուն Սարկաւագի՝ Յոհաննէս կոչելոյ ի պատճառս աղօթից կրօնաւորաց սրբազանից, ձեռամբ մեղապարտի և յոգնամեղ գրչի Ներսէսի անարժան սուտանուն քահանայի և փցուն գրչի, ի քաղաքիս յԱմասիա, ընդ՝ հովանեաւ և առ ոտս Սրբոյն Նիկօլայոսի հայրապետի։ Արդ, որք հանդիպիք այսմ տառիս, աղաչեմ յիշել ի լուսափայլ և ի մեղսաքաւիչ աղօթս ձեր բազմամեղ գրչիս՝ Ներսէս երեցս, և զհայրն իմ զՍտեփանոս քահանայն՝ զհանգուցեալն ի Քրիստոս, և զԱնդրէաս քահանայն, որ զօրինակն երետ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

Պահպանակ Գբ (Ժէ−ԺԸ դդ., անվարժ նօտրգիր) Տէր Մկըրտիչ յիշեցէք ի Քրիստոս Ազիզ−Խաթուն։ Փրկեայ զիս, Տէր Յիսուս Քրիստոս, ի բարկութենէն որ գալոցն է, որպէս փրկիցեր զԱթամ ի դժոխոց, որպէս զՆոյն՝ ի ջրհ[եղե]ղէն, որ փրկեցեր Աբրահամ ի հալածանաց։

Կնքադրոշմ՝ 2ա, 160բ «Գիրքբ Սուրբ Էջմիածնա է»։

Գրչափորձ՝ 1ա (Նօտրգիր) «Աղօթք Սարկաւագ վարդապետին», «Աղօթք Սարկաւագ վարդապիտի է ասացեալ բանք մաղթանաց»։

 

9

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(Բաղկացած է 2 տարբեր ձեռագրերից)

ԹԵՐԹ՝ 181։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն կաշի (սեկ)՝ դռնակով, միջուկը՝ ստուարաթուղթ, աստառը՝ սպիտակ (Ա), վարդագոյն (Բ) թուղթ, դռնակինը՝ կապոյտ կտաւ։

ՎԻՃԱԿ կազմի կաշին քերծուած, թիկունքը վերից վար ճեղքուած, կապիչներն ընկած, դռնակի աստառը մաշուած։

 

ՁԵՌԱԳԻՐ Ա

ԺԶ−XVI

ԳՐԻՉ՝ Մելքիսեդեկ (2ա−68բ), Դաւիթ (69աբ)։

ԹԵՐԹ՝ 69 (1−69). չգրուած՝ 10բ, 37բ։ ՊՐԱԿ՝ 1x1+Ա−Զx12(Ա 9, Գ 8, Զ 3)։ ՆԻՒԹ՝ թուղթ (տարբեր)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20x13,7։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (2ա−42բ, 55ա−68բ, նմուշ՝ 24ա, վերակազմողի՝ 1բ), բոլորգիր (43ա−54բ, 69աբ)։ ՏՈՂ՝ 26−86։

ՎԻՃԱԿ՝ եզրահատուած և լուսանցագրութիւնները վնասուած, 7−10 թերթերը սխալ տեղադրուած, գործածութիւնից խունացած, տեղ−տեղ խոնաւութեան և ձէթի հետքեր։ Միջի մասերից պակասաւոր։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. [Նախադրութիւնք և Գլուխք Հնոյ Կտակարանի]

1. Ծննդոց – Նխ. 2ա−3բ։ Գլ. 3բ−6ա։

2. Ելք – Նխ. 11աբ։ Գլ. 11բ−8բ։

3. Ղևտական – Նխ. 18բ−9ա։ Գլ. 19ա−22բ։

4. Թիւք – Նխ. 23աբ։ Գլ. 23բ−6բ։

5. Բ Օրէնք – Նխ. 27բ։ Գլ. 28ա−31ա։

6. Յեսու – Նխ. 32ա։ Գլ. 32բ−4բ։

7. Դատաւորք – Նխ. 34բ−5ա։ Գլ. 35ա−6բ։

8. Հռութ – Նխ. 36բ−7ա։

Մանրամասն տե՛ս 187։

«Գլուխք»−ներին կից հետևեալ չափածոյ յիշատակարանութիւնները.

Բ. [Յիշատակաբանք Գէորգեայ Սկևռացւոյ]

ա. [Յիշատակաբան Ծննդոցն] – Աստուած անեղ, անմահ և Տէր յաւիտենից, /Որ կամեցար և հաստատեցեր գոյս յանէից...

բ. 18ա [Յիշատակաբան Ելիցն]. Գեորգէ – Տէ՛ր, որ ի տիպ մեծ փրկութեանս, որ ի վերջոյ, /Լուար յԵգիպտոս լլկեցելոցն գոչելոյ...

գ. 23ա [Յիշատակաբան Ղևտականին] – Քրիստոս փրկիչ, Աստուածըդ Բան,/ Աւծեալ մարմնով յեւղ ցնծութեան.../Գէորգեա է։

դ. 27ա [Յիշատակաբան Թուոցն]։ Սուրբ վարդապետ Գէորգեայ – Զըրոյց Թըւոցըս մատենի, /Լրումն խոստմանն, որ է յայտնի...

ե. 31աբ [Յիշատակաբան Բ Օրինացն]։ Գէորգ վարդապետի – Զարհուրիմ ի քոց փառաց, տէ՛ր իմ Մովսէս,/Անկանիմ առ ոտըս քո ծառայապէս...

զ. 34աբ [Յիշատակաբան Յեսուայ] – Յիսուս փրկիչ, զարմանագործ Տէր մեր Քրիստոս,/Դրոշմեցեր քեզ գըծագիր զՆաւեայն Յիսուս...

է. 36բ [Յիշատակաբան Դատաւորացն] – Փրկիչ անուն և դատաւոր, /Որ Քրիստոսի են բնակաւոր...

ը. 37ա [Յիշատակաբան Հռութայն] – Կինս այս Հըռութ՝ ի դըստերացն Մովաբու, /Ուրացեալ ի կռոց անտի ազգի իւրոյ...

Գ. [Այլ բնագիրք]

1. 7ա−10ա Յաղօթից մեկնութեանցն՝ մասն ցանկացողաց – Անարատ առաքինութիւն քաղցր է, քան զարքայութիւնն...

2. 37ա Խնդրել պարտ է, թէ յի՞նչ պէտս ասեն յԵրանեալ ամբիծսն ի յիշատակի մեռելոց – Ասեն, թէ ի վերայ գերեզմանին Ադամայ ասաց Դաւիթ զՍաղմոսս զայս...

3. 38ա−42բ Տեսիլ Բենիկ վարդապիտի Վանանդացւոյ, մինչ էր ի Գանձակ Շահաստանի և յամենայն Վերին աշխարհին – [«Ես էի, եղբարք, հասեալ յատակս մոլորութեան, կատարելով զկամս մարմնոյ և»] մտաց... (տե՛ս N 1572, 123ա)։

4. ա. 43ա−7բ Նորին Բենիկ վարդապետի – Տէր աստուած ահաւոր և սքանչելի, սահման սիրոյ... (խորագիրը՝ ԺԹ դ.)։

բ. 47բ−51ա Նորին ի նոյն գրոց – Յիսուս Քրիստոս, ստեղծիչ ամենայն լինելութեանց...

գ. 51ա−4բ Նորին ի նոյն գրոց – [«Եւ արդ, Տէր Աստուած ամենակալ»], հզաւր և ... (սկզբնատողը՝ ըստ Յ. Տաշեանի ցուցակի, էջ 839)։

դ. 54բ−7ա Նորին ի գրոց՝ Յամենասուրբ Երրորդութիւնն – [Եւ արդ, Տէր Յիսուս] անմահ...

ե. 57բ−60բ Նորին ի նոյն գրով – [Յիսուս] Քրիստոս Աստուած մեր, փրկիչ...

զ. 60բ−1բ Նորին Աղօթք յՈրդի – [Տէր] Աստուած անսկիզբն, հզօր և փառաւորեալ...

է. 61բ−3ա Նորին ի նոյն գրոց – [Ա]նեղանելի բնութիւն...

ը. 63ա−7բ Նորին Առ Հայր – [Յ]աւիտենից Աստուած, Հայր...

թ. 68ա Նորին Առ Հրեշտակս և հրեշտակապետս – [Ա]նկանիս առաջի ամենայն դասակարգութեան երկնաւորացդ...

5. 68բ Տեառն Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի Պատճառ աղօթիցն – Տէր, եթէ շրթունսն։ Ե փոխիւ... Փառք նմա միշտ։

6. 69ա [Քարոզ ի բանն Ղուկասու. Փոքրիկն յարքայութեան երկնից մեծ է քան] – Ոչ Քրիստոս է ի ծնունդս կանանց մեծ, քան զՅովանէնսն... քան զՅովանէս Մկրտիչ... (անաւարտ)։

Դ. [Յաւելագրութիւն՝ ԺԷ−ԺԸ դդ.]

ա. [Ներսիսի Շնորհալւոյ Յիշատակարան] Երգ Երգոցի գլխոյն (ծայրակապ՝ «Ներսէսի ե» − Նորոգելոյս ի քէն Յիսուս/Եւ ի մեղաց խաւարելոյս... (Կից՝ հատուած գանձից. «Յիսուս խոնարհեալ...»)։

բ. [Նորին Յիշատակարան Առակաց] Որդի իմաստուն գլխոյ (ծայրակապ՝ «Ներսէս») – Նորոգաւղ ծընունդ, որ եր[կ]իր գաս /Եւ յերկարեալ կենօք մընաս...

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. 10ա (Մելքիսեդեկ գրչի) Զմեղուցեալ և զմեղսասէր ոգիս զՄելքիսեդեկ աղաչեմ յիշման առ Տէր արժանի առնել։

31բ (Գէորգ Սկևռացու Ոտանաւորի վերջում)

Եւ գրիչս գլխաւորել զտառիցս հանդէս,

Զընթերցողսն՝ յիմաստ ՚ւ ի գործ՝ զօրեղապէս.

Վարդապետ սուրբըդ Գէորգ անմարմնապէս,

Ընդ Մովսէսի աստուածասքանչ քոյն հոգէպէս,

Նովիմբ միշտ կարեկցեսցես արտասւապէս,

Զոյգ փառաց ձիր փառըս տալ պատշաճապէս։

57ա Զմեղապարտ գրիչս Մելքիսեդեկ աղաչեմ յիշման արժանի առնելով, ո՜վ սուրբ ընթերցողք (նման՝ 67ա)։

63ա Զանյագս ի չարիս աղաչեմ ի Տէր յիշել, ո՜վ սուրբ եղբարք։

2. 42բ (Բոլորգիր) ԶԴաւիթ գծողս յիշեցէք ի բարին։

Գրչափորձ. 1ա ա բ գ ...։ 42բ Է. Զի զմեղմ եթող... (Դաւիթ գրչի)։ 69բ... հաստատ...

ՁԵՌԱԳԻՐ Բ

ԺԷ − XVII

 Գրիչ՝ Յովանէս Տիպրիկեցի (159բ−80բ), Անանուն (71ա−159ա)։

ԹԵՐԹ՝ 112 (70−81). չգրուած՝ 70աբ, 181աբ։ ՊՐԱԿ՝ Ա−Ըx12(Ա, Դ 11, Բ 10)+2x10։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20x13,7։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (71ա−159ա, անանաուն գրչի, նմուշ՝ 144ա)։ նօտրգիր (159բ−80բ, Յովանօս գրչի)։ ՏՈՂ՝ 21 (բոլորգիր, 24 (նօտրգիր)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. տեղ−տեղ զանազան բծեր, 125-րդ թերթը վերանորոգուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. [Մասունք Աստուածաշնչի]

1. Առակք – Գրք 71ա−128բ։

2. Ժողովող – Գրք 128ա−46բ։

3. Իմաստութիւն – Գրք 147ա−59ա։ (Աստ տե՛ս Բ. ա)։

4. Սիրաք – Գիր 159բ−71բ (Գլուխք Ա−ԺԷ, այստեղ՝ Բ գլխից «Բանք առակաց»)։

Բ. [Այլ բնագիրք]

ա. 159բ Տե՛ս այս աշխարհ[իս] Ե մեծութիւն որպէս կորեաւ – Ա. Ո՞ւր է մեծ ազգութիւն կայսերաց... Ե. Ո՞ւր է զօրութիւն Սամփսոնի... (Ա, 3-ից յետոյ)։

բ. 172ա−80բ Բանք իմաստասիրաց, պիտանի ամենայն մարդոյ – Պղատոն ասէ. Որք մեծամեծաց առաջի կան... Խորհեայ դու ի հրամանս Տեառն, և նայ հաստատեսցէ զսիրտ քո և զիմաստութիւն ցանկութեան... (ընդհատուած)։

Ունի ենթախորագրեր՝ 173բ «Յաղագս իշխանաց», 174ա «Յաղագս երդմանց», 174ա «Յաղագս կանաց», 174բ «Վասն լաւազգութեան», 175ա «Վասն լռութեան», 175բ «Վասն փառաց», 175բ «Վասն իշխանաց», 176ա «Յաղագս աստուածութեանն»։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

70ա (Եղծուած և հազիւ նշմարելի)///օղլու///ազովսու///սարնամայ պիր Հայր մերայ դոայ. ամէն։

171բ Արդ, աղաչեմ զամենեսեան, որք ընթեռնոյք և լուսաւորիք ի յիմաստական խրատուցս, յիշեցէք ի մաքրափայլ և ի մեղսաքաւիչ յաղաւթս ձեր ըզեղկելի և ըզառածեալ մեղաւք գրողս՝ Յովանէս Տիպրիկեցի և զծնաւղսն իմ, և զեղբայր իմ՝ զփոխեցեալն ի Քրիստոս, և զկենդանիսն առհասարակ... Եւ արդ, եթէ կամիս ուսանել ի սմանէ բան իմաստութեան, յառաջուցն ի հետ կարդայ, և ապա ծանիցես զգեղեցկութիւն սորայ։

 

10

ՊԵՏՐՈՍ ԱՂԱՄԱԼԵԱՆ-ԲԵՐԴՈՒՄԵԱՆ

ԱՊԱՇԽԱՐԱՆ

ԹԵՐԹ՝ 174+1 (կրկ. 2. չգրուած՝ 1աբ, 2դ, 50բ, 124բ, 173բ−4բ։ ՊՐԱԿ՝ Ա−ԺԹ (խառն՝ Ա 3, Բ−Թ, ԺԸ 8, Ժ−ԺԷ 12, ԺԹ 4)։ ՆԻՒԹ՝ թուղթ լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19,5x14։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր−նօտրգիր (խառն, նմուշ՝ 2ա)։ ՏՈՂ՝ 27−33։ ԿԱԶՄ՝ ծաղկաթուղթ, թիկունքն ու անկիւնները՝ դեղին կաշի, աստառը՝ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 1, վերջում, աստառի թղթից։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ  Զարդագիր՝ տպածոյ թռչնագիր, մարդագիր (գրչագիր՝ 6ա)։ Գոյներ՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. տեղ−տեղ ցեցակեր, թռջուածութեան հետքեր, թանաքի և ձէթի բծեր։ ԺԹ դ. վերակազմուած և տեղ−տեղ նորոգուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. Աղօթական բանք ընդ Աստուծոյ և խորոց սրտէ սրտաբեկ զղջմամբ յատկապէս կոչեցեալ Ապաշխարան, արարեալ Պետրոսի վարդապիտի Նախիջևանցւոյ Աղամալեան, ի խնդրոյ հօր իւրոյ և եղբօր

−2ա−2գ Պատճառ Աղօթական մատենիս – Ըստ իմաստնոց, ամենայն առնօղ ջանայ զգործս իւր...

−3ա−5ա Առ ազդեցութիւն ինչ յաղագս աղօթից – Փեսան երկնաւոր անձկանօք հայցէ ի հարսէն եկեղեցւոյ զաղօթս...

1. 6ա−50ա [Մասն առաջին՝ գլ. Ա−ԻԶ]։ Գլուխ առաջին. Աստ խօսի ընդ Աստուծոյ զպարտաւորութենէ անձին առ ստեղծումն յԱստուծոյ – Ի քեզ յուսով յուսացայ, Տէր...

Այստեղ նկարագրւում են երկիս երկու հատորների մասերը՝ Ա, §1−7, §1−3 և դրանց գլուխներին կից առանձին երգերը՝ ա−լթ հերթական յաջորդականութեամբ։

ա. 8աբ Երգ առ ամենասուրբ Երրորդութիւնն (ծայրակապ՝ «Աստուած») – Ամենասքանչ խոր էութիւն, անքննին և անմատոյց,/Ի բազ[մ]ազանութեան էից դու միայն ևեթ էակ, ո՜հ...

բ. 12բ−3ա Երգ առ Հայրն երկնաւոր (ծայրակապ՝ «Պետրոսի է») − Պատճառ ես դու հանուրց էից եղելոց,/Այլ և սկիզբն՝ միածնիդ, որ քո ի ծոց...

գ. 14բ Երգ առ Որդին Աստուծոյ ստեղծագործ (ծայրակապ՝ «Ի Պետրոսէ») – Ի հզօր աջոյ անեղի ի հողոյ ստեղծայ,/Ի տիպ ճառագայթիդ փառաց և կերպագրեցայ...

դ. 16բ Երգ առ Հոգին Սուրբ (ծայրակապ՝ «Պետրոս») – Պանծալի անբիծ աղաւնի,/Մարդկայնոյ ազգի ընտանի...

ե. 18բ Երգ առ սուրբ Երրորդութիւնն (ծայրակապ՝ «Պետրոս») – Պայծառ արև հասարակաց, Երրորդութիւն,/Հայրըդ՝ ակն, Որդիդ՝ լոյս, Հոգիդ՝ ջերմութիւն...

զ. 23ա Երգ առ անհուն բարին Աստուած (ծայրակապ՝ «Պետրոսի») – Պարտաւորիս հանդէպ հնչեալ ձըմեռնաբերն այն հիւսի, /Զընթացս արգել և նահանջեաց ի յերկնային ուղւոյն զիս...

է. 26ա Աղէտ անձին – Պատաղելով ի յզբաղմունս,/Փշահեղձոյծ թառամեցար...

ը. 34ա Իղձ առ բժշկապետն Յիսուս – Դիմեմ առ քեզ խոցեալ հոգւով, ճարտապետ բժշկաց, /Զի հակառակ հոգւոյս մարմինս պէս պէս ախտիւք զիս խոցեաց...

թ. 36բ Հառաչանք առ երկնային հայրենին (ծայրակապ՝ «Ի Պետրոսէ») – Ի յանսահման խընդութենէդ ելեալ արտաքոյ, /Նշդեհացեալ յարահեծեմ բիւր կարեաց ներքոյ...

ժ. 49բ Երգ առ փեսայն հոգւոց Յիսուս ըղձատոչոր սրտիւ – Համբուրեա զիս, փեսայդ հոգւոց, ի բերանոյդ համբուրից,/Զի բարի է ստինք շնորհացդ, քան գինիս այս մրրալից...

2. 51ա−97բ Մասն երկրորդ (գլ. Ա−ԼԵ)։ Աղօթք առ մարդեղութիւնն Բանին Աստուծոյ։ Աստ խօսի ընդ Քրիստոսի, ցուցանելով զինքն պարտաւոր սիրոյ նորա և խնդրելով զսէր։ Գլուխ 1 – Սիրեա զիս, Տէր Յիսուս...

ժա. 53բ Երգ ծննդեան Քրիստոսի, որպէս Առաւօտ լուսոյ (ծայրակապ՝ «Ա−Ք») – Աստղ առաւօտու, արեգակն արդար, այսօր մեզ ծագեալ, /Բանդ ի սկզբանէ բնակեցար ի մեզ, բաց սիրտ իմ առ քեզ...

ժբ. 54ա Երգ ի տօնի Մարիամու Աստուածածնին, որպէս Առաւօտ լուսոյ (ծայրակապ՝ «Ա−Ք») – Արևելք արփւոյն, արեգական քո աղերսեա վասն իմ,/Բացօղ դրանն երկնից, բերօղ արքային, բաց մոյծ զիս առ քեզ...

ժգ. 56ա Ձայն Յիսուսի առ հարսն իւր սիրելի (ծայրակապ՝ «Պետրոս») – Պայծառադէմ չքնաղատես ազնիւ թռչուն իմ գեղապանծ, /Ներգովելեաց մի միայնակ համասեռից քոց գերազանց...

ժդ. 57բ Գոչումն անառակ որդւոց – Մեծամտեալ ես ի յիս հպարտացայ, /Առ բարի Հօրդ կեալ ապահով զկամեցայ...

ժե. 59ա Ձայն ոչխարին առ հովիւն քաջ – Մոլորեցայ որպէս զոչխար կորուեալ, /Խնդրեալ զծառայս քո, մի՛ թողուր կորուսեալ...

ժզ. 60ա Առ վէմն – Մինչ ունիս զքեզ, Տէ՛ր, վէմ մի հատ, /Զի արասցէ ինձ Գողիաթ...

ժէ. 61ա Հայր երկնաւոր, անքուն մշակ, /Ես եմ զքէն միշտ գոհունակ...

ժը. 62ա Հայր երկնաւոր, Տէր բաւական, /Գոհանայ զքէն իմ բերան...

ժթ. 63ա Լոյս տուր աչացս արփւոյն նման, /Պարել զերկաւորս իմ մարմնական...

ի. 64ա Բանք առ Յիսուս – Յիսուս անմեղ գառն Աստուծոյ, /Բարք զմեղս իմ ճաշակմամբ քո...

իա. 73բ Երգ առ սրբուհի կոյսն Մարիամ – Պայծառացար, ով աղաւնի իմ միակ,/Գեղեցիկդ ի կանայս, արկեր զքև ի զարդ փառաց զարեգակ, սէր իմ...

իբ. 79ա Ողբ կուսին առ մահ միածնին – Էմանուելն բնութեամբ հսկօղ և արթուն, ո՜հ, և արթուն, /Յիսուս փեսայ միածնին, իմ սէր անուն...

իգ. 80ա Երգ Աւագ ուրբաթին. երգի որպէս Առաւօտ լուսոյ (ծայրակապ՝ «Ա−Ք») – Աստուած իմ Յիսուս, արարիչ հոգւոյս, առ իս ծագեա լոյս, /Բան Հօր առաքեալ բերեալ խորհրդովդ, բուժեա զախտացեալս...

իդ. 84ա Երգ առ աղբիւրն կենաց Յիսուս (ծայրակապ՝ «Ի Պետրոսէ» − Իմանալի ջրոյն բղխումն անսպառ,/Ականակիտ աղբիւր յստակ և անխառ...

իե. 88ա Ողբ ի դիմաց Տիրամօրն առ Որդին – Ես ունիմ ինձ մէկ սիրելի, որում ոչ գոյ համեմատ,/Ոչ ի յերկրի, ոչ և յերկինս, զի է էից անբաղդատ, վա՜յ ինձ...

իզ. 88բ Երգ յարութեան գիշերին, որպէս Առաւօտ լուսոյ (ծայրակապ՝ «Ա−Ք») – Աստուած մարդացեալ, անձամբ զանձն եդեալ, առեալ վերստին, /Գառն անմահ զենեալ, գերբնապէս յարեալ, գեղ քո ցոյց գերոյս...

3. 98ա−109բ Մասն երրորդ (գլ. Ա−ԺԳ)։ Աղօթք առ Հոգին Սուրբ։ Գլուխ Ա. Աստ աղերսէ առ Հոգին Սուրբ վերստին ներգործել զզանազան շնորհս իւր – Ամենազօր Աստուած, Հոգի Սուրբ, օգնել ինձ նայեաց...

իէ. 109բ [Անխորագիր, ծայրակապ՝ «Ա−Ք»] – Աստուած իմ Հոգի, անճառ քո շնորհի արա արժանի, /Բղխումն հայրական, բաց համերս բերան՝ բուրել քեզ երգ բան։

4. 110ա−26ա Մասն չորրորդ (գլ. Ա−ԺԴ)։ Աղօթք վասն առաքինութեանց։ Գլուխ Ա. Աստ հայցէ ի հօրէ՝ յաւելուլ ինքեան զհաւատ – Յայտեա ինձ անարժանիս...

5. 126ա−34ա Մասն հինգերորդ (գլ. Ա−Ը)։ Աղօթք ժամադիտակ։ Աղօթք մէջ գիշերի։ Գլուխ Ա – Ի մէջ գիշերի զարթո զիս...

6. 134ա−54բ Մասն վեցերորդ (գլ. [Ա−ԺԴ])։ Աղօթք աստիճանաւորաց եկեղեցւոյ։ Նախ՝ ներբողեան աղօթակերպ... առ... Սուրբ Էջմիածին... – Խնդա և ուրախ լեր...

իը. 138ա Երգ առ Սուրբ Էջմիածին, երգի որպէս Արևս առնեմ երթամ (ծայրակապ՝ «Ի Պետրոսէ») – Ի մէջ լուսաւորաց ցանկալի արեգակն ես դու, սէր իմ, /Յաբեթական տոհմիս փարելի համայն լուսատու...

իթ. 138բ Երգ դարձեալ առ նոյն (ծայրակապ՝ «Պետրոս») – Պարարտ սուրբ տաճար իւղալի, /Օրիորդաց յոյժ սիրելի...

7. 154բ−63բ Մասն եօթերորդ (գլ. [Ա−ԺԱ])։ Աղօթք առ համօրէն դասս սրբոց։ Գլուխ [Ա] – Եւ արդ, առ ձեզ այսուհետև...

լ. 157ա Երգ առ վերափոխումն սրբուհւոյ կուսին (ծայրակապ՝ «Պետրոսէ») – Պայծառացեալ հոգւով սուրբ կոյս Տիրամայր Աստուածածին, /Ի պատիւ հոգւոյդ աւանդման էջ յերկնից քոյդ միածին...

Բ. 164ա−73ա [Աղօթք կանոնականք]

−164ա−5ա Առ ազդեցութիւն ինչ վասն առաջիկայ կանոնական աղօթիցս – Աստանօր, յետ յօրինելոյ զմատեանս աղօթից ի հոգևոր զբօսանս աղօթասէր ջերմեռանդից, եկն...

1. 165բ−7ա Կարգ աղօթից աշխարհականաց առաւօտեան ժամուն – Նախ՝ ուղղեսցէ զդէմս իւր ի յարևելս...

2. 167ա−8ա Կարգ աղօթից աշխարհականաց հասարակ աւուրն ի կանգուն – Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս... Փառաւորեմ զքեզ...

3. 168բ−9բ Կարգ աղօթից աշխարհականաց երեկոյան ժամուն – Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս... Բարձր առնեմ զքեզ...

լա. 170ա Ձայն Յիսուսի – Սիրով սիրելւոյդ Որդի մարդոյ, Բանս Հօր կոչեցեալ, /Աւաղելի, ո՜հ, աւաղելի, ո՜հ, Բանս Հօր կոչեցեալ...

լբ. 170բ Երգ առ Հոգին Սուրբ ... ի Պետրոսէ վարդապետէ... – Գետ համայնից Հոգի անհուն, /Բղխումն Հօր առօղ յՈրդւոյն...

լգ. 171ա [Ե]րգ փափագանաց առ Քրիստոս – Նորոգ ինձ աւետիս բերէք ըզՏեառնէ իմմէ Յիսուսի, աւա՜ղ,/Երգեցէք միշտ երգ, նոր երգ, զի ցնծութիւն իմ հոգւոյս է, աւա՜ղ...

լդ. 171ա Տաղ ծննդեան Քրիստոսի – Ամենաողորմ հայր գթութեանց, բարերար և մարդասէր,/Քեզ հանապազ ըզգոհութիւնս վերերգեսցէ բերան մեր...

լե. 171բ Ողբ Ադամայ (ծայրակապ՝ «Պետրոսի») – Պայծառ արևոյդ ի պատկեր հողս ստեղծայ, ո՜հ, ստեղծայ, աւա՜ղ, /Յոլովամեղծ շնչով օձին առեղձայ, առեղձայ...

լզ. 172ա Երգ արտուտին առ վարդն ի Պետրոսէ (ծայրակապ՝ «Վարդ») – Վասն քո գերիս, ով թագուհի ծաղկանց անուանեալ, սէր իմ, սէր, /Յորժամ գոչեմ աղաղակեմ լալով կանանեալ...

լէ. 172ա Ի վերայ արքայութեան – Արքայութիւն է մարգարիտ... /Արքայութեան տարփօղ Պետրոս...

լը. 172բ Տաղ ի Պետրոս վարդապետէ – Յանկարծ բերին եղկելոյս մի աւետիս, /Թէ աղաւնոյ մի ազնուի նշանին...

լթ. 173ա Ողբ (ծայրակապ՝ «Պետրոսի է մ») – Պճնազարդեալ վերին փառօք ես թագուհի գերապանծ... /Մի գութ շարժեալ վերապսակեա, գոլ ինձ որդւովք բերկրեալ մայր։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՆԱԽԱԳԱՂԱՓԱՐ ՕՐԻՆԱԿԻ

173ա 1220 (1771), ի Հոկտեմբերի Ժ։

Նշում՝ Պահպանակ Աբ (ԺԹ դ., շղագիր) Փիլիպպոս վարդապետ։

Գրչափորձ՝ 1ա... իմաստուն...։

 

11

ԺՈՂՈՎԱԾՈՅ


Վան                                                                                                                             ՌՃՁԴ­1736

ԳՐԻՉ՝ Պետրոս։ ՍՏԱՑՈՂ՝ Մհտ. Յարութիւն։

ԹԵՐԹ՝143։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԷ (Ա­Գ 10, Դ 4, Ե 12, Զ-ԺԳ 6, ԺԴ 2, ԺԵ 8, ԺԶ 9, ԺԷ 16)+2 (6+8, Դ և Ե պրակների միջև)։ ՆԻՒԹ՝ թուղթ, մահիկանշան լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20,3x14,2։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 119ա, յաւելագրումները՝ նօտրգիր և շղագիր)։ ՏՈՂ՝ 20-22։ ԿԱԶՄ՝ անզարդ սև կաշի, միջուկը՝ չիք, աստառը՝ ձեռագրի թղթից։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. տեղ­տեղ զանազան բծեր, եզրահատուած (8), վերջից պակասաւոր։ Կազմի կաշին քերծուած, Բ փեղկի ձախակողմեան անկիւնը վերանորոգուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ


Ա. [Տեսիլք, Աղօթք, Տաղք հագևորք]

ա. 1ա-7ա Տեսիլ Աստուածածնին Մարիամու, զոր ետես տանջանք մեղաւորաց - Յարուցեալ Աստուածածին, մայր Տեառն, գնաց ի լեառն Ձիթենեաց...

բ. 7բ-21բ Տեսիլ և հարցումն սրբոյն Գրիգորի Հայոց Լուսաւորչին ընդ հրեշտակի -  Յաւուր միում շրջէր յանապատի...

գ. 22բ-33ա Խօսք և թուղթ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի փրկչին մերոյ, որ առաքեցաւ ի վերուստ ի տաճարն առաքելոցն Պետրոսի  և Պօղոսի - Ես պատրիարգ էի Հռոմայ քաղաքին...

դ. 23ա- [Ծայրակապ՝ «Ա­Ք»] - Ամէնօրհնեալ Աստուածածին, /Առ քեզ գոչեմ ես ցաւագին...

ե. 35ա-6բ [«Տաղ Խաչատուր Կեչառեցի վարդապետի ասացեալ, N 33, 206բ] ­ Ես եմ կորուսեալ ոչխար, մոլորեալ ի սուրբ քոյ հօտէն, /Հովիւ քաջ, ի վեր հայեաց,բարեխօս քեզ երկիր ամէն...

զ. 35բ-6ա [Յաղագս չարչարանացն Քրիստոսի ] - Ի լերինն Ձիթենեաց յորժամ ըմբռնեցին զիս...

Գտնւում է նախորդ տաղի տների արանքում։ Նոյնը այլ ձեռքով՝ 66բ, 71ա։

է. 37ա-42ա Հանգիստ երանելոյս Յոհաննու առաքելոյն և աւետարանչին - Էր ընդ եղբարս...

ը. 42բ-9ա Տեսիլ Բենիկ վարդապետին Վանանդացւոյ, մինչև էր նա ի Գանձակ Շահաստանի և ամենայն Վերնում աշխարհի - Ես էի, եղբարք իմ, հասեալ յատակս մոլութեան...

թ. 50ա-8բ Սրբոյ և երջանիկ քահանային Անաստասայ ասացեալ Բանքս պաղատանաց առ Տէր Աստուած ի Սինէական լերինն - Տէր, մի´ սրտմտութեամբ քով յանդիմաներ զիս...

ժ. 58բ-64ա Նորին ասացեալ Աղօթք - Դո´ւ, ամենակալ Տէր, կենդանաստեղծեր զիս...

ժա. 64ա-5բ Մեսրոպայ վարդապետի ասացեալ - Բարեբանեալ և փառաւորեալ ամենասուրբ կոյս...

ժբ. 66աբ Ողբ սուրբ քահանային Յուսկանն (ծայրակապ՝ «Յուսիկ զ») - Յիսուս միածին Աստուած բոլորից, /Հօր անեղակցի Հոգւոյն փառակից...

ժգ. 67ա-70բ Աղօթք Յոհաննու վարդապետի ասացեալ, որ մականուն Սարկաւագ է կոչեցեալ - Հայր մեր,որ յերկինս և Հայր Տեառն մերոյ...

ժդ. 72բ Աղօթք սրբոյն Յովհաննու Կարապետին - Հայր սուրբ, ուսո´յ մեզ զբանս քոյ...

ժե. 73ա-5բ Աղօթք առ սուրբ Երրորդութիւնն, եռանելոյն Յովհաննու վարդապետի ասացեալ, որ մականուն Սարկաւագ կոչի - Առ քեզ, Տէր, մի և նոյն ապաւինեալ...

ժզ. 75բ-8բ Նորին Աղօթք առ Հայր - Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ զամենայն գոյացուցեր...

ժէ. 78բ-80բ Նորին Աղօթք առ Որդի - Որդի և Բան Հօր Աստուած ճշմարիտ...

ժը. 80բ-3ա Նորին Աղօթք առ Հոգին Սուրբ - Անբաւելի և բազմազան շնորհաց...

ժթ. 83ա-4ա Աղօթք երից ժամուցն, արարեալ վարդապետաց սրբոց ընդդէմ դիւաց - Հոգի Սուրբ Աստուծոյ, Հոգի Քրիստոսի Տեառն մերոյ...

ի. 84ա-5բ Աղօթք վեցերորդ ժամու աւուրն - Թագաւոր հզօր, ապաւէն վհատելոց...

իա. 85բ-8ա Աղօթք իններորդ ժամու աւուրն - Բարերար և բազմագութ Տէր...

իբ. 88ա-9բ Աղօթք երեկոյի ժամու - Աստուած անեղ և յաւիտենական լոյս...

իգ. 89բ-91բ Վարդան վարդապետի ասացեալ Աղօթք վասն կենդանեաց և մեռելոց - Անսկիզբն Աստուած, որ վասն մեր մոլորեալ...

իդ. 91բ-3բ Նորին Վարդան վարդապետի ասացեալ Առ սուրբ Աստուածածինն - Ո՜վ Մարիամ Աստուածածին, կոյս հրաշալի...

իե. 94ա-6բ Վարդան վարդապետի ասացեալ (ծայրակապ՝ «Ա­Ք») - Աստուածածին ամէնօրհնեալ, /Զպաղատանըս մեր ընկալ...

իզ. 96բ-7բ Աղօթք առանձնակի, սրտահառաչ ձայնիւ պաղատանք, արարեալ Ներսէս վարդապիտի ի Լիմ անապատն - Բարերար Աստուած մարդասէր, ողորմեա ինձ...

իէ. 97բ-8ա Աղօթք առ դրան սրբոյ եկեղեցւոյ սրբոյն Յոհաննու Ոսկիբերանի - Տաճար Աստուծոյ և բնակարան...

իը. 98աբ Եւ մտեալ ի տաճարն ասասցէ. Նորին Ոսկիբերանի − Տէր, մի´ պակասեցուսցես զիս...

իթ. 99ա-104ա Եռամեծի և քաջ վադրապետի Մխիթարայ Գոշի խստակրօն ճգնաւորի և բանիբուն հռետորի ասացեալ զԱղօթս ի ժամ սրբոյ պատարագի - Տէր Աստուած իմ Յիսուս Քրիստոս, Բան Հօր և կերպարան կենդանի...

լ. 104ա-7ա Նորին Աղօթք սուրբ պատարագի - Երեքանձնեա տէրութիւն՝ միով բնութեամբ...

լբ. 107ա-8բ Աղօթք ի ժամ  սուրբ պատարագին - Սուրբ, սուրբ, Հայր ամենակարօղ և յաւիտենական...

լգ. 108բ-9ա Աղօթք նախքան զճաշակելն սուրբ խորհրդոյն, ի բանից Թումայի առաքելոյն − Մարմին քոյ անապական լիցի...

լդ. 109բ-10բ Ողբ բերանոյ մեռելոցն ասացեալ՝ յԱռաքել վարդապետէ ասացեալ – Ո՜վ քահանայք և վարդապետք աստուածաբան, /Եւ ժողովուրդք հաւատացեալըք միաբան...

լե. 111ա-2ա Աղօթք սրբոյն Յովհաննու Գառնեցւոյն ասացեալ առ Տէրն մեր Յիսուս Քրիստոս ի ժամ սուրբ պատարագին - Գառն Աստուծոյ Տէր իմ և Աստուած իմ...

լզ. 112աբ Նորին Աղօթք և մաղթանք առ սուրբ մարմինն Քրիստոսի... ­ Երկիրպագանեմք քեզ, Քրիստոս...

լէ. 112բ-3ա Դարձեալ ի սուրբ մարմինն և յարիւնն Քրիստոսի։ Նորին Աղօթք ­ Զերևիլդ ինձ ի փրկութիւն ճշմարտապէս...

լը. 113աբ Նորին Աղօթք զկնի արձակման պատարագին − Տէր Աստուած, օրհնեալ ես յաւիտեան...

լթ. 113բ-4ա Նորին Աղօթք, կցորդելով առ սուրբ պատարագն - Օրհնեալ Քրիստոս, Որդի Աստուծոյ...

խ. 114ա-6ա Նորին Աղօթք վասն ամենայն աշխարհի - Շնորհեա, Տե´ր, զսէր, զհաստատութիւն...

խա. 116բ Նորին Աղօթք առ սուրբ խաչն Քրիստոսի - Պսակ անհասական գլխոյն...

խբ. 116բ-7ա Դարձեալ նորին Աղօթք առ սուրբ խաչն Քրիստոսի - Տէր Յիսուս Քրիստոս, նշանի խաչի քոյ...

խգ. 117ա-8ա Դարձեալ նորին Աղօթք առ սուրբ խաչն աստուածընկալ - Աղաչեմ, Տէ´ր, և անկանիմ առաջի...

խդ. 118ա-9ա Դարձեալ նորին Աղօթք առ կենսաբեր սուրբ խաչն Քրիստոսի - Ողջո՜յն քեզ. փայտ փրկութեան...

խե. 119աբ Նորին Աղօթք առ Հայրն Աստուած - Փա՜ռք քեզ, Աստուած, Հայր ամենակալ...

խզ. 119բ Նորին Աղօթք ի դէմս Որդւոյն - Օրհնութիւ՜ն քեզ, Որդի Աստուծոյ...

խէ. 119բ-20ա Աղօթք նորին ի դէմս Սուրբ Հոգւոյն - Գոհութի՜ւն մատուցանեմ քեզ...

խը. 120ա-1բ Այլ և նորին Աղօթք առ Հայրն երկնաւոր − Արարիչ բոլորից Աստուած...

խթ. 121բ-4ա Նորին Աղօթք սրբոյն Գառնեցւոյ ասացեալ ընդդէմ Որդոյն միածնի - Որդի Աստուծոյ ճշմարիտ, որ վասն մերոյ փրկութեան...

ծ. 124ա-5բ Նորին Պաղատանք առ Հոգին Սուրբ Աստուած ճշմարիտ - Անբաւելի և բազմազան շնորհաց...

ծա. 126ա-7ա Աղօթք սրբոյն Յովաննու Գառնեցւոյն ասացեալ ի սուրբ Աստուածածինն - Աստուածածին մայր Քրիստոսի...

ծբ. 127աբ Նորին Աղօթք առ սուրբ կոյսն Աստուածածին - Ո՜վ Մարիամ, մայր Աստուծոյ Բանին...

ծգ. 127բ-8բ Նորին Աղօթք առ սուրբ Աստուածածին - Ո՜վ ամենասրբուհի Աստուածածին...

ծդ. 128բ-9ա Աղօթք առ սուրբ Աստուածածնին, զոր ասացեալ Մեսրոպայ վարդապիտին Հայոց ­ Մարիամ Աստուածածին, մայր լուսոյ...

ծե. 129ա-30բ Դարձեալ Աղերս և պաղատանք նորին առ սուրբ Աստուածածինն - Ակն արևու և աթոռ փառաց...

ծզ. 130բ-2ա Աղօթք սրբոյն Յովաննու Գառնեցւոյ ասացեալ առ Տէր Աստուած - Տէ´ր, Տէ´ր, Հայր և Աստուած կենաց իմոց...

ծէ. 132ա-3ա Դարձեալ նորին աղօթք առ Տէր Աստուած մեր - Աստուած, Աստուած իմ, որ քննես զսիրտս...

ծը. 133ա-4ա Յովհաննու Գառնեցւոյ Աղօթք առ Տէրն Յիսուս − Ի քեզ յուսամ, Յիսուս Քրիստոս...

ծթ-կե. 134ա-6բ Նորին Աղօթք ի վերայ գրոյն անւան իւրոյ վասն աւուր կիրակէի - Յաւիտենից Աստուած և արարիչ...

Տե´ս ձեռ N 43բ-61բ. Միայն §§ ա-է։

կզ.138աբ Այլև նորին Աղօթք առ եկնային զօրսն - Սուրբք և սիրեցեալք...

կէ. 138բ-9ա Աղօթք Մեսրօպայ վարդապիտին վասն ճանապարհի - Առաջնորդ կենաց և ճանապարհ...

կը. 139աբ Աղօթք, սրբոյն Կիւրղի Աղէքսաիդրացւոյ, զղջման - Ամենակալ Տէր, արարիչ և ստեղծիչ...

կթ. 139բ-41ա Սրբոյն Մեսրօպայ վարդապիտի ասացեալ է զղջման – Ո՜վ որ անեղդ ես և անստեղծ...

հ. 141ա Նորին Աղօթք առ Տէր մեր Յիսուս Քրիստոս - Լոյս ի լուսոյ աշխարհի...

հա. 141ա-3ա Աղօթք Փոկասու հայրապիտին - Յիսուս Քրիստոս, Որդի Աստուծոյ, որ սուրբ է անունդ...

հբ. 143աբ Աղօթք Մովսէսի Քերթողի սուրբ հօրն - Աղաչեմ զքեզ, Տէ´ր, թո´ղ ինձ զմեղս իմ... ունայն մի´ արձակեր, զի աղքատացայ//... (շար. թափուած)։

Բ. [Յաւելագրութիւնք՝ ԺԸ դ.]

ա. 22բ [Ի Հարանց վարուց] ­ Ասաց հայրն Դիոսկրատէ. Եթէ զգեցցուք երկնաւոր հանդերձ...36բ Ասաց ծերն. Եթէ ոք պահեսցօ զանձն ... 37ա Հայրն Աղաթոն տեսանէր գործ ինչ գայթակղելի... 41բ Այլ և եղբայր ոմն անարգեալ եղև... 42ա Եղբայր ոմն երթայր առ հայրն Տիթոյի... 109ա Փիլիսոփայք ոմանք ձեռնարկեցին փորձել զկրոնաւորսն... 110բ Վասն խոնարհութեան ­ Ասաց հայրն Յոհաննէս Թեբայեցին... Ասաց հայրն Պիմէն... Եղբայր ոմն եհարց ցհայրն Մովսէս... Ասէին զհօրէն Պանփոյէ... Ասաց հայրն Եսայիաս... Ծեր ոմն նստէր ի Ռաիթա... (Աստառ Ա) Ասաց հայրն Յոհանէս... (Աստառ Բ) Ասացին վասն հօրն Պանբոի և վասն հօրն Եսայէ և վասն հօրն Պայեսիոսի...

բ. 49բ [Շարականք] ­ Օրհնեմք ըզքեզ, անսկիզբըն Հայր... 71բ Լոյս ի լուսոյ, ծընունդ և ծագումն... 72ա Լեառըն վիմածին, աղբիւր յորդառատ...

գ. 72բ [Զրոյցք] ­ Ա. Դիոնէիոս ետես զարեգակն և զլուսին խաւարեալ... և հաւատաց ի Քրիստոս ... Բ. Գրեալ է ի յարապ գիրքն, թէ Նեստոր նասրանին ետ պոռնիկ կնոջ միոյ Ծ դահեկան... (Աստուածամօր նկարի և Յովհան Ոսկեբերանի մասին)։

դ. 66բ, 71ա (Տե´ս 35բ-6ա)։

ե. 7ա, 7բ, 8ա, 21բ, 34բ, 49բ, 82բ-4բ (մանունք)։

Գրուած են ազատ և կիսատ էջերում՝ տարբեր գրչութեամբ. 36բ−ում՝ «Մարտիրոս»−ից։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1ա Վա՜յ քեզ, ծուռ Պետրէ։

6բ Ծրեցաւ տետրակս ՌՃՁԵ (1736) թուականին, Յուլիս ի ԺԵ։

7ա Յիշեա´, Տէ´ր զմեղուցեալ և զանպիտան ծառայս քոյ՝ զնիրհեալ գրիչս, ո՜հ, ո՜հ։

19բ (Գաղտնագիր) (=ըեխշկի=Պետրոս)։

27ա Վա~յ է մեզ Ռ (1000) հետ։

33ա (Կարմրագիր) Արծկեցի տէր Մարգարայն, որ փոխեցաւ յանցաւորէս յանանց կեանս, յիշեցէք...

34բ Գրեցաւ Աղօթատետրս ի թվին Հայոց ՌՃՁԵ (1736), Յուլիս ԻԲ, ի վայելումն մահտեսի Յարութենին, ի քաղաքն Վասպուրական, որ այժմ կոչի Վան։

42ա Ո~վ ճգնազգեաց եղբայր մահտեսի Յարութիւն, յորժամ ընթեռնուս, յիշեա զմաքրամիտ տէր Մարտիրոս կրօնաւորն, և դու յիշեալ լինիս ի Տեառնէ. ամէն։ Ընդ նմին . զտառապեալ գրիչս յիշեա։ Այլ յիշեա զհոգևոր եղբայրն քոյ և ըզսպասաւոր Սուրբ Կարապետին՝ զլուսարար մահտեսի Երեմիայն, և դու յիշեալ լիցիս. ամէն։

58բ (Կարմրագիր) Յիշեցէք զՄալխասն և աստուածասէր հայրն իւր... Յիշեցէք Յիսուս ի Քրիստոս Արծկեցի տէր Մարգարէն...

72բ Ո՜վ հարք իմ և եղբայրք, յիշեսջիք ի մաքրափայլ յաղօթս ձեր զհայրն իմ՝ զսարկաւաք Սիմոնն...

83ա Աղաչեմ յիշեսջիք զմեղօք լցեալ գերիս՝ զգծողս սուրբ աղօթիս...

98բ (Կարմրագիր) Յիշեցէք զմեղաւոր Պետրոսս ի մաքրափայլ յաղօթս ձեր, ո՜վ սուրբ հարք։ ՌՃՁԵ (1736) թվին, Հոկտեմբերի Ը։

99բ Յորժամ լաս և աղօթես յայնժամ զտրուպըս յիշատակես, այսինքն՝ զՊետրոսս։

109ա Տէր, ամենեքեան քեզ ծառայեն, և ես միշտ ծառայեմ մեղաց իմոց... Ո՜վ պատուական հայր իմ մահտեսի Յարութիւն, յիշեա զհանգուցեալ հայրն իմ յերկնագնաց աղօթս քո։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

36բ (ԺԸ դ., շղագրանման նօտրգիր) Ծուռ Հաճի, զմեղաւոր Մարտիրոս յիշեա յերկնագնաց յաղօթս քո...

Կնքադրոշմ՝ 15ա Քրիստոսի ծառայ Պետրոս։ 89բ Յիսուսի Քրիստոսի ծառայ Վարդան վարդապետ, թվ. ՌՃԿԷ (1718)։

 

12

ԱՅԲԲԵՆԱՐԱՆ

Լէօպոլիս                                                                                                             ՌՃԽԱ-1692

ԹԵՐԹ՝ 131+1 (կրկ. 8). չգրուած՝ 1աբ, 2բ, 130բ-1բ (131-ը՝ տե´ս աստառ)։ ՊՐԱԿ՝ 1-16x8 (Գ 12)։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19,3x15,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝30ա)։ ՏՈՂ՝ 21։ ԿԱԶՄ՝ ճնշագծերով դեղնակարմրաւուն կաշի, միջուկը՝ ստուարաթուղթ, աստառը՝ թուղթ (Բ-ն՝ մասն 16-րդ պրակի), լուսանցակողերը՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. տեղ-տեղ ցեցակեր և թանաքից գունափոխուաթ, եզրահատումից լուսանցագրութիւնները վնասուած, եզրերը մաշուած, թիկունքը ցեցակեր։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2ա-113ա Այբենարան մանկանց նորավարժելեաց հանդերձ աղօթիւք և մասամբ նախապետականօք քրիստոնէականի վարդապետութեան, բաժանեալ ի դրուակս Ե, յամի ներմարմնութեան Բանին ՌՈՂԲ, և ի համաթւութեան Արամեանց ՌՃԽԱ (1692), ի Լէօպոլիս, ի փառս մեծագոյնս Աստուծոյ

-3ա-4ա Առ ազդեցումն առ վարդապետս - Արդարև ոչ նուազ պաշտօնատարութիւն է ուսուցանել և կրթել զմանկունս...

-5աբ Աղերս առ մանուկն Յիսուս - Ո՜վ շնորհալի մանուկդ Յիսուս, /Ընկալ զառատ աղերս ոգւոյս...

1. 6ա-15բ Դրուակ Ա. Յաղագս տառից, փաղառութեանց,առոգանութեանց, նշանագրոց, պատուոյ և թուոց

ա. [Յաղագս տառից] - Տառք արամեանք են ԼԸ և ունին զտեսակս զանազանս։ Առաջինն կոչի երկաթագիր...

բ. Յաղագս վանգի կամ փաղառութեան, որ և տարր ասի - Ի տառից ձայնաւորաց...

գ. 7բ-8ա Յաղագս ձևոց և անուանց առոգանութեանց - Առոգանութեանք սեռք...

դ. 8աբ Յաղագս նշանագրոց - Նշանագիրք են փոխանակ բառից... («Նշանագիրք մոլարակաց», «կենադանակերպից»,«Այլք ոմանք»)։

ե. 8բ-12բ Յաղագս պատուոյ կամ համառօտութեան - Պատիւ է գիծս այս... (այբբենական ցանկ պատուով գրուող բառերի և «Համառօտութիւնք Շարակնոցին և Տօնացուցին»)։

զ. 12բ-5ա Յաղագս թուոց - Թուոց տեսակք են երեք. գլխաւոր, դասական, զատական...

2. 15բ-28բ Դրուակ Բ. Յաղագս կրթմանց հանապազորդեանց...

ա. 15բ Աղօթք տէրունական - Հայր մեր...

բ. 16աբ Հանգանակ առաքելոց... - Ա. Հաւատամ ի յԱստուած...

գ. 16բ-7ա Խոստովանութիւն ընդհանրական - Խոստովանիմ Աստուծոյ...

դ. 18ա Յառաւօտու, ի միջօրէն և յերեկոյի... - Հրեշտակ Տեառն...

ե. 18բ Վերակոչումն Ոգւոյն Սրբոյ - Ե´կ, Սուրբ Ոգի, լից զսիրտս...

զ. 18բ-9բ Կամ ասասցին զնուագս զայս - Ե´կ, Սուրբ Ոգի, ստեղծօղ բնաւից՝//Այցել մտաց քոց ծառայից...

է. 19բ-20ա Աղօթք սուրբ Թօմայի Ագուինո... - Ստեղծօղ անճառելի...

ը. 20աբ Յառաջ քան զգործ իմն սկսանիլ ասասցի - Զներգործութիւնս մերս...

թ. 20բ-1ա Յեկեղեցւոջ զի՞նչ առնելի իցէ − Գիտասցէ մանուկն...

ժ. 21ա Նուազ առ սուրբ խորհուրդն հաղորդութեան − Ողջեր մարմին Քրիստոսի ի կուսէ ծնիցեալ, /կենդանի մարմին ամբողջ Աստուած ստոյգ մարդ եղեալ...

ժա. 21աբ Աղօթք առաջի պատարագին - Ամենագութ Հայր...

ժբ. 21բ Աղօթք առ երանուհի կոյսն - Ո՜վ տիրուհի իմ...

ժգ. 22աբ Օրհնութիւն սեղանոյ - Օրհնեցէ´ք... Աչք ամենեցուն ի քեզ յուսան...

ժդ. 23աբ Կրթեցումն երեկոյ[ե]ան... - Յանուն Հօր և Որդւոյ...

ժե. 24ա-8բ Կերպ սպասաւորելոյ յառանձնականում պատարագի - Քահանայն ի սրբատունն...

15բ-28բ նիւթերին կից յաճախ «Ողջոյն», «Աղօթեսցուք», «Աղօթք»։

3. 29ա-33ա Դրուակ Գ. Յաղագս խրատուց սալօմօնականաց և սիրաքականաց, որք ի գրոց նոցին վերաքաղեցեալք և տրամադրեցեալք են ի վարժումն մանկանց

ա. 29ա Յաղագս պատուոյ ծնողաց ­ Որդի, որ անարգէ զհայր...

բ. 29բ−30ա Մտերմաբար մեծարել զծնօղս – Որդի խորագէտ...

գ. 30ա Զծերս պատուել – Առաջի ծերոց...

դ. 30աբ Սանձել զլեզու – Ի բա՛ց արա...

ե. 30բ−1ա Հետևիլ գիտութեան և իմաստութեան – Լուարո՛ւք, մանկունք...

զ. 31աբ Ծնօղք խրատեսցեն զզաւակս... – Խրատեա՛ զորդի

է. 31բ−2ա Չէ տալի տղայոց զհամարձակութիւն – Դիեցո՛ զորդիդ...

ը. 32ա Բանք Թօպիայ ծերոյն առ որդի իւր – Լո՛ւր որդեակ...

թ. 32աբ Խրատ հասարակաց ի սրբոյն Պօղոսէ առ Տիմոթէոս – Աղաչեմ, նախքան...

ժ. 32բ Առ Գաղատացիս – Ոգւով գնացէք...

4. 33բ−63ա Դրուակ Դ. Յաղագս բացատրութեան ուղղափառի հաւատոյ վարդապետութեան (=Հարցմունք և պատասխանիք ԺԸ գլխովք)

−33բ Առ ազդեցումն – Զվարդապետութիւնս զայս այնու փաստիւ յԱյբենարանի աստ ներայարել կամեցայ...

ա−ժը. 33բ−63ա Գլուխ Ա – Յանուն Հօր... Եղբայր սիրելի, Հարցանեմ։ Հարց. Զի՞նչ է վախճան մարդոյ... Պատասխանի. Ճանաչել զԱստուած... (62բ) Գլուխ ԺԸ – Հարց. Ո՞րպէս պարտ է առնել զքննութիւն... Պատասխանի. Նախ՝ գոհանայ զԱստուծոյ...

5. 64ա−113ա Դրուակ Ե. Յաղագս աղօթից առանձնականաց։ Յայսմ դրուակոջ պարունակին կրթեցմունք ոմանք բարեպաշտականք տրամադրեցեալք ընդ աւուրս եօթնեկի միոյ ի շնորհ մանկանց նորավարժելեաց

I. 64աբ Ի կիրակէի, Նախազգուշացումն – Սիրելի որդեակ...

ա. 64բ−5ա Նուագ առ ամենասուրբ Երրորդութիւն – Ո՜վ գերազանց անհաս մարդկայնոյ զգայութեան,/Ամենևին միայն գիտօղ քոյոյ բնութեան...

բ. 68աբ Կերպ աղօթելոյ և գոհանալոյ զԱստուծոյ Հօրէ յաւիտենականէ։ Երգ – Ո՜վ արարիչ բնաւից իրաց անճառական, /Թարց սկզբան և անվախճան լոյս յաւիտեան...

գ. 69աբ Կերպ աղօթելոյ և գոհանալոյ զՈգւոյն Սրբոյ։ Նուագ – Ե՛կ, Սուրբ Ոգի Հօր Բանին /Եւ առաքեալ զերկային...

II. 74բ-5ա Յերկուշաբաթոջ։ Յաղագս սրբոց Աստուծոյ և երանելեացն ոգւոց։ Նախազգուշացումն –Ծանի՛ր, որդեակ...

ա. 72աբ Երգ առ սուրբս ամենեսին – Յիսուս, սրբոց բնաւից պսակ գերադրական, /Լրջով դիմաւ հայեաց յաղօթն աղերսական...

բ. 82աբ Երգ առ հրեշտակս սուրբս – Ողջո՜յն ձեզ, ո՛վ միտք լուսաւորք,/Մերոյ կեցութեան դիտաւորք...

գ. 86ա Երգ առ սուրբս առաքեալս – Ողջո՜յն ձեզ, ո՛վ իշխանք երկնի, /Ողջո՜յն ձեզ, ո՛վ լոյսք աշխարհի...

դ. 86բ-7ա Երգ առ սուրբս մարտիրոս – Ողջո՜յն ձեզ, ո՛վ գունդք հզօրաց, /Ողջո՜յն ձեզ, վկայից քաջաց...

III. 87բ Յերեքշաբաթոջ

87բ-8ա Երգ առ քահանայապետս սուրբս − Ողջո՜յն ձեզ, հովիւք սրբազանք,/ Եւ առաջնորդք վսեմականք...

բ. 88բ Երգ առ անապատականս սուրբս − Ողջո՜յն ձեզ, բնակք անապատի /Եւ վանականք՝ հեզք ի մարմնի...

գ. 89ա-90ա Երգ առ սրբուհիս կուսանս և այրիս − Ողջո՜յն ձեզ, կուսից սրբուհեաց,/ Նմանեաց մտօք երանելեաց...

IV. 90բ Ի չորեքշաբաթոջ – Յայսմ աւուր զյատուկ ջերմեռանդութիւն...

ա. 90բ-1ա Նուագ – Ո՜վ Գրիգորէ, լոյսդ գերարփեան, /Ճառագայթեալ փայլեցո զմիտ մեր նսեմական...

V. 94բ Ի հինգշաբաթոջ – Յայսմ աւուր վերայարգեսցես ջերմապէս...

ա. 94բ−5բ Նուագ առ ամենասուրբ հաղորդութիւնն – Երգեա լեզու, փառաւորի/Մարմնոյ, զխորհուրդ Տեառն Յիսուսի...

VI. 98բ Յուրբաթոջ – Յայսմ աւուր զչարչարանս Տեառն մերոյ...

ա. 98բ−100ա Ողբ երանուհւոյ կուսին – Կայր անդէն մայրն ցաւագին՝ /Մերձ առ խաչին արտասուագին...

VII. 102աբ Ի շաբաթու – Յայսմ աւուր վերայարգեսցես ամենայնիւ...

ա. 102բ-3ա Նուագ ի պատիւ ամէներանուհի կուսն, որ է յատուկ համագումարի նորա − Ողջո՜յն քեզ, ո՛վ աստղ ծովու, /Մայր Աստուծոյ, դշխոյ հուժկու...

բ. 105բ−7ա Նուագ եօթնեցունց ցաւոց երանուհւոյ կուսին Մարիամայ – Ողջեր, քաղցրիկ մայր Քրիստոսի, /Որ ցաւէիր թաղծմամբ սրտի...

գ. 108աբ Նուագ եօթնեցունց խնդութեանց երանուհւոյ կուսին – Խնդա՛, ով կոյս, մայր Քրիստոսի, /Որ զաւետիս Գաբրիէլի...

դ. 111աբ Նուագ երանուհի կուսն հանապազորդեան – Ո՜վ փառաւոր կոյս կուսանաց, /Վսեմագոյն իսկ աստեղաց...

ե. 111բ−2ա Միւս նուագ − Ողջեր, ո՛վ աստեղ առաւօտեան, /Մեղաւորաց դեղթափ բուժման...

զ. 112ա−3ա Նուագ առ երանուհի կոյսն ի ժամանակի ժանդամահու – Աստղ երկնային պայծառզգեաց,/Որ Տեառն հանուրց զկաթն ջամբեաց...

64ա−113ա Երգերին կից՝ յաճախ «Լիթանեայք», «Հակերգան», «Աղօթեսցուք», «Սաղմոս», «Խրատ»։

Բ. 114բ−29ա Փաղանշանութիւնք յաղագս խորհրդածութեանց Վարդարանին ամէներանուհւոյ կուսին Մարիամայ՝ ի տեղակութիւն և կրթումն համբակաց նորավարժելեաց

−114բ−6բ Ազդարարութիւն – Վարդարան կամ Ռօզարիում ի մէջ ուղղափառաց ոչ այլ ինչ է...

1. 116բ−20ա Կերպ գիւրագոյն վերոգելոյ Վարդարանին – Զի առաւել դիւրագոյն...

ա. 120ա−1բ Առաջին մասն. Խնդական... – Գաբրիէլ յերկնից այց առնէ կուսին, /Զամենաչքնաղն աւետել Որդին... (Ա−Ե խորհրդածութիւնք)։

բ. 121բ−2ա Երկրորդ մասն. Ցաւագնական... – Զծունր ի պարտիզին եդեալ աղօթէ,/Զքրտունս արեան յերկիւղէն վիժէ... (Ա−Ե խորհրդածութիւննք)։

գ. 122բ−3բ Երրորդ մասն. Փառաւորական... – Յարեաւ Տէր Քրիստոս յերրորդում աւուր /Յաղթօղ դժոխոց, մեղաց և մահու... (Ա−Ե խորհրդածութիւնք)։

−123բ−4ա Ծանիր – Թէպէտ խորհրդածութիւնք Վարդարանին նայսմ կերպի չափեցեալք նախադասիցին տասնեկաց, ոչ սակայն լքանելիք են համառօտքն։

2. ա. 124ա−5ա Զի՞նչ իցէ պսակ երանուհւոյ կուսին, և ո՞ւր իցէ կերպ վերոգելոյ նորա – Արդ, յոյժ ի սովորութեան է սեռն այն Վարդարանի...

բ. 125բ−6ա Ներգործութիւն ճշմարիտ զղջման – Տէր իմ Յիսուս, ճշմարիտ Աստուած...

գ. 126ա−8բ Գով և պատիւ Տեառն Աստուծոյ և մօր նորա երանուհւոյ։ Աղօթք սրբոյն Ներսիսի Կլայեցւոյ – Հաւատով խոստովանիմ...

դ. 128բ−9ա Մաղթանք վանականց հանգստեան ժամուն – Փա՜ռք քեզ, Աստուած... Փրկեա զմեզ ի հրոյն յաւիտեանից։ Եւ քեզ փառք ի յաւիտեանս. ամէն։ Զրաւ։

−129բ Ցուցակ (=Ցանկ) մատենական – Առ ազդեցումն՝ 1... Աղօթք սրբոյն Ներսիսի Կլայեցւոյ՝ 250։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

130 (Շղագիր) Ի վայելումն Աբրահամ վարդապիտի Կրետացւոյ, ընծայեալ Յովհաննէս արհիեպիսկոպոսէ Լէհաց, թվին ՌՃՀԸ (1729), Մայիսի Ի։

 

13

ՄԱՐՏԻՆՈՍ ՊԷՔԱՆԵԱՆ

ԱՆԱԼՕՃԻԱ

ԺԸ−XVIII

ԹԵՐԹ՝ 283. չգրուած՝ 282ա−3բ։ ՊՐԱԿ՝ Ա−ԻԴx12 (ԺԲ, ԺԴ 10, ԻԴ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 21x15։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 143ա, խառն գրչութեամբ, շղագիր՝ 9բ−13բ)։ ՏՈՂ՝ 27−28։ ԿԱԶՄ՝ ճնշագծերով շագանակագոյն կաշի, միջուկը՝ ստուարաթուղթ, աստառը՝ թուղթ, լուսանցակողերը՝ դեղին և կանաչ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ թուղթ 1, սկզբից։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. տեղ−տեղ զանազան բծեր և թրջուածութեան հետքեր, եզրահատումից պրականիշ տառերը վնասուած։ Կազմի կաշին քերծուած, եզրերը մաշուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա−281բ Անալօճիայ, այսինքն համեմատութիւն Հնոյս և Նորոյս Կտակի... Շարագրեցեալ նախ ի Մարտինոսէ Պէքանեան աստուածաբան վարդապետէ Յիսուսեան կարգէ, լեզուաւ լաթինակաւ, և անտի թարքմանեցեալ ի հայկական լեզու ի Պետրոսէ վարդապետէ Թիֆլիզեցւոյ

Տե՛ս ձեռ. 87, 1ա−299բ. Յռջբ./1բ−2բ։ Ցանկ/2բ−7բ։ «Առա ազդեցութիւն ի թարգմանչէ»/8աբ։ §1−26/9ա−281բ (գլուխները՝ անխորագիր)։

Կնքադրոշմ՝ 9ա Քրիստոսի ծառայ///։

 

14

ՄԱՐՏԻՆՈՍ ՊԷՔԱՆԵԱՆ

ԱՆԱԼՕՃԻԱ

Պրուսա                                                                                                               ՌՃՂԷ−1748

ԳՐԻՉ՝ Ոհանէս երէց։

ԹԵՐԹ՝ 288. չգրուած՝ 3բ, 4ա, 5ա−6բ, 285բ−8բ։ ՊՐԱԿ՝ 1−14x12։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 21x16,3։ ՏՈՂ՝ 26։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ բաց−շագանակագոյն կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 5+5, թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ թռչնագիր (9ա), մարդագիր (178բ)։ Գոյներ՝ կարմիր, նարնջագոյն, սև։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թանաքից գրադաշտը գունափոխուած։ Կազմի կաշին թեթևակի քերծուած, պահպանակները՝ թրջուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա−185ա Անալօճիայ, այսինքն համեմատութիւն Հնոյ և Նորոյս Կտակի... Շարադրեցեալ նախ ի Մարտի[ն]ոսէ Պէտաքեան աստուածաբան վարդապետէ ի Յիսուսեան կարգէ, լեզուաւ լաթինականաւ և անտի թարքմանեցեալ ի հայկական լեզու ի Պետրոսէ վարդապետէ Թիֆլիզեւոյ

Տե՛ս ձեռ N 87, 1ա-299բ, Յռջբ/1բ-2բ։ Ցանկ/3ա-7բ (հերթականութիւնը խախտուած և պակասաւոր)։ «Առ ազդեցութիւն ի թարգմանչէ»/7բ-8բ։ § 1-26/9ա-285ա։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

285ա Աւարտեցաւ գիրքս, որ կոչի Հին և Նոր Կտակարանաց համեմատութիւն, ձեռամբ Ոհանէս իրիցուէ, որ է երկրեաւ յԱրևելից կուսէ, Գողդնեաց գաւառէն, ի գեղջէն Նուսնիսայ։ Խնդրեմ հանդիպօղ հարց և եղբարցդ, որ ընթեռնուք, միով Հայր մերիւ յիշել, և դուք յիշեալ լինիք ի Քրիստոսէ. ամէն։ Գրեցաւ թուին ՃՌՂԷ (1748), Սեպտեմբերի Ի, ի քաղաքն Պրուսա, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնի եկեղեցւոյն։

ԻԿՃԻՌ թիւս է Արամազնեայս,

Բարդել զԳիմն ի յինքեանց,

Աղաչեսցուք զՏէրն յամայնից,

Զի փրկեսցէ ի փորձանաց։

Թուականը՝ «ԻԿՃԻՇ»+«Գիմ» (1754) պիտի կարդալ՝ «ԻԿՃԻՌ»−«ԳԻՄ» (1748)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

Աստառ Ա(ԺԹ դ., շղագիր) Գրչայ Անալօճեայ գիրքս ի վայելումն Պրուսայցի Գրիգոր վարդապետին։

Գրչափորձ՝Պահպանակ Ժբ. Մատեանք աստուածայինք...

15

ՄԱՐՏԻՆՈՍ ՊԷՔԱՆԵԱՆ

ԱՆԱԼՕՃԻԱ

Երուսաղէմ                                                                                                          ՌՃՂԴ−1745

ԳՐԻՉ՝ Յարութիւն դպիր։

ԹԵՐԹ՝ 144. չգրուած՝ 1ա−3բ, 137ա−44բ։ ՊՐԱԿ՝ 1x3+12x12 (ԺԲ6)+1x3։ ՆԻՒԹ՝ թուղթ, թագանշան և «1742» լուսադրոշմներով (1−3 և 142-4 մսահիկանշան)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20,7x16,2։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 111ա)։ ՏՈՂ՝ 37։ ԿԱԶՄ՝ ճնշագծերով անզարդ սև կաշի, միջուը՝ տախտակ, աստառը՝ թուղթ, մասն առաջին և վերջին պրակների, լուսանցակողերը՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թանաքից տեղ−տեղ գրադաշտը գունափոխուած, կազմի եզրերը մաշուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

4ա−136բ [Անալօճիայ, այսինքն համեմատութիւն Հնոյ և Նորոյս Կտակի... Շարադրեցեալ նախ ի Մարտինոսէ Պէքանեան յաստուածաբան վարդապետէ ի Յիսուսեան կարգէ, լեզուաւ լաթինականաւ և անտի թարքմանեցեալ ի հայկական լեզու ի Պետրոսէ վարդապետէ Թիֆլիզեւոյ]

Տե՛ս ձեռ. 87, 1ա−299բ. Յռջբ./4աբ։ Ցանկ /4բ−7ա։ «Առ ազդեցութիւն ի թարգմանչէ/7ա (վրջ. «Առաջին գլուխն և երկրորդ թիւն»)։ §1−26/8ա−136բ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

136բ ՌՃՂԴ (1745) ի սուրբ Երուսաղէմ աւարտեցաւ գիրքս թարգմանեցեալ ձեռամբ Յարութիւն չնչին դպրիս. ուրեմն յիշեա, ո՛վ դու վայելօղ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

7բ Հրեշտակահիմն սուրբ աթոռոյս Տաթևու առաջնոդր, ես՝ Յովակիմ վարդապետս, զայս գիքս շնորհեսցի հոգևոր որդւոյ և աշակերտի իմում՝ Աբրահամ վարդապետին Աստապատեցւոյ, զի բարեաւ վայելեալ, յիշեսցէ զիս ի յաղօթս իւր։ Եղև այս ի ՌՄԽԲ (1793) թւականիս մերում, յամսեանն Սեպտեմբերի, ի սուրբ աթռոս Տաթևու։

Կնքադրոշմ՝ 4ա Քրիստոսի թառայ Աբրահամ վարդապետ. 1232 (1783)։ Յովակիմ վարդապետ։

Գրչափորձ՝ 3բ Հրեշտակահիմն...

 

16

ՄԱՐՏԻՆՈՍ ՊԷՔԱՆԵԱՆ

ԱՆԱԼՕՃԻԱՅ

ԺԸ−XVIII

ԹԵՐԹ՝ 222+1 (կրկ. 3). չգրուած՝ 1աբ, 221ա−2բ։ ՊՐԱԿ՝ Ա−ԺԹx12 (Դ 11, ԺԹ 8)։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20,9x16,5։ ԳՐՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 2ա)։ ՏՈՂ՝ 24։ ԿԱԶՄ՝ ոսկեդրոշմ թիկունքով սրճագոյն կաշի, միջուկը՝ ստուարաթուղթ, աստառը՝ ծաղկաթուղթ, լուսանցակողերը՝ ոսկեզօծ, ճնշադրոշմ զարդերով։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 1 թերթ թուղթ վերջից (Ի դ.)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. մի քանի տեղ թանաքի և ձէթի բթեր, կազմի կաշին ցեցակեր, եզրերը մաշուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

2ա−220բ Անալօճիայ, այսինքն համեմատութիւն Հնոյ և Նորոյս Կտակի... Շարադրեալ նախ ի Մարտինոսէ Պէքանեան յաստուածաբան վարդապետէ ի Յիսուսեան կարգէ լեզուաւ լաթինականաւ, և անտի թարքմանեցեալ ի հայկական լեզու ի Պետրոսէ վարդապետէ Թիֆլիզեւոյ.

Տե՛ս ձեռ. 87, 1ա−299բ. Յռջբ./2բ-3ա։ Ցանկ /3բ-4ա։ «Առ ազդեցութիւն ի թարգմանչէ/7բ−8բ։ §1−26/9ա-220բ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

222բ (ԺԸ դ., նօտրգիր) Ես Մարտիրոս սևաւորս զսորա գաղափարն առի յԵրզրում, ի Կարմիր վանքն, սոյն գրչովն, և եղև Ժ տետրիկ նորն։ Իսահակ պետն գրեցեցոց։

Կնքադրոշմ՝ 2ա Քրիստոսի ծառայ Իսահակ վարդապետ///։

Գրչափորձ՝ 1ա (Գրչի) Ա՜խ, թուխտ, ա՜խ, թուղթ։

 

17

ՄԱՐՏԻՆՈՍ ՊԷՔԱՆԵԱՆ

ԱՆԱԼՕՃԻԱ

Կոստանդնուպօլիս                                                                                               ԺԸ−XVIII

ԳՐԻՉ՝ Յակօբ դպիր։

ԹԵՐԹ՝ 196։ ՊՐԱԿ՝ Ա−ԻԴ (խառն՝ ԺԸ 4, ԺԵ, ԺԶ 5, Ը−ԺԴ, Ի 6, Զ 9, Գ, Է, Ժէ, ԺԹ 11, Ա, Բ, Դ, Ե, ԻԱ−ԻԴ 12)։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 21x16,3։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 5ա)։ ՏՈՂ՝ 28-29։ ԿԱԶՄ՝ բաց−վարդագոյն մոմլաթ, թիկունքը՝ սև գործուածք, միջուկը՝ ստուարաթուղթ, աստառը՝ դեղնաւուն թուղթ։ՊԱՀՊԱՆԱԿ՝ 1+1, թուղթ, մասն աստառի (Ի դ.)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թանաքից գունափոխուած, տեղ−տեղ թանաքի բծեր, եզրահատումից պրականիշ տառերն ու լուսանցագրութիւնները վնասուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-196բ Գիրք, որ կոչի Անալօճիայ, այսինքն համեմատութիւն Հնոյ և Նորոյս Կտակի... Շարագրեցեալ նախ ի Մարտինոսէ վարդապետ[է]Պէքանեան յաստուածաբան վարդապիտէ  Յիսուսեան կարգէ լեզուաւ լաթինականաւ, և անտի թարգմանեցեալ ի հայկական լեզու ի Պետրոս վարդապետէ Թիֆլիզեւոյ

Տե՛ս ձեռ. 87, թերթ 1ա−299բ. Յռջբ./1աբ։ Ցանկ /1բ−5ա։ «Առ ազդեցութիւն ի թարգմանչէ/5ա−6ա։ §1−26/6ա−196բ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՆԱԽԱԳԱՂԱՓԱՐ ՕՐԻՆԱԿԻ

196բ Վախճան գրոյս... եղանի և վերջաւիորի (տե՛ս § 162, 260բ)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

196բ Աւարտեցաւ գրքուկս այս ձեռամբ իմով, որ է անարժան աշակերտ Մարտիրոսի՝ դպրատան վարժապիտին իմոյ, որ այժմ կոչի Չարդանեան, [ի սորին աշակերտ] չնչին դպիր Յակօբ, ի Կոստանդնուպօլիս, որ և բարեխօսութեամբ սրբուհւոյ կուսին Մարիամու և ամենայնից սրբոց, ողորմեա համայն ուսուցչաց հոգւոյն. ամէն։

Փակագծուած «ի սորին աշակերտ» բառերը, որպէս կրկնութիւն, գրչի իսկ ձեռքով ջնջուած։

 

18

ԱՂԷՔՍԱՆԴՐ ԳԱԼԱՄԱԹՕ

ԱՆՏԱՌ ՆՈՐԱԳՈՅՆ ՄՏԱԾՄԱՆՑ

                                                   ԺԹ−XIX

ԹԵՐԹ՝ 189, չգրուած՝ 1աբ, 187ա−9բ։ ՊՐԱԿ՝ 16x12 (Ա, Ե−Է 10, Դ 14, Ը 15)։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20,5x15,8։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 59ա)։ ՏՈՂ՝ 30։ ԿԱԶՄ՝ ոսկեզօծ ծաղկաշրջանակով սրճագոյն կաշի, միջուկը՝ ստուարաթուղթ, աստառը՝ թուղթ, լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 1+1, թուղթ, խաչանշան լուսադրոշմով, մասն աստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 2ա։ Զարդագիր՝ ծաղկագիր (2ա), թռչնագիր (15ա)։ Գոյներ՝ կարմիր, կապհոյտ, կանաչ, ոսկի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թանաքից գրադաշտը գունափոխուած, տեղ−տեղ թանաքի և ձէթի բծեր։ Կազմի կաշին քերծուած, եզրերն ու թիկունքը մաշուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

2ա-186բ [Անտառ նորագոյն մտածմանց ... տեանռ Աէօքսանդր Գալամաթօ կոչեցեալ Մէսինաւոյ...]

Տե՛ս ձեռ. 90, 2ա−408ա, §ա−իե/2ա−186բ։ Չունի՝ §իզ−հա։

 

19

ԱՂԷՔՍԱՆԴՐ ԳԱԼԱՄԱԹՕ

ԱՆՏԱՌ ՆՈՐԱԳՈՅՆ ՄՏԱԾՄԱՆՑ

Պրուսա                                                                                                               ՌՄԿԴ−1815

ԳՐԻՉ՝ Յօհաննէս Ճոն Սերօբէեան (Յովհաննէս Ճոնեան)։

ԹԵՐԹ՝ 192, չգրուած՝ 1բ։ ՊՐԱԿ՝ Ա−ԻԴx8։ ՆԻՒԹ՝ թուղթ, առիւծանշան՝ "IMC" լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20,1x14,6։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ շղագրանման նօտրգիր (նմուշ՝ 90ա)։ ՏՈՂ՝ 23 (երբեմն՝ 24)։ ԿԱԶՄ՝ ճնշագծերով սև կաշի, միջուկը՝ ստուարաթուղթ, աստառը՝ թուղթ, լուսանցակողերը՝ կապոյտ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 2+1, թուղթ, մասն աստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. տեղ−տեղ և կազմի վրայ ցեցակերութեան հետքեր։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-189բ Գիրք՝ Անտառ նորագոյն մտածմանց. որ կոչի Սէր Աստուծոյ, արարեալ ի գերյարգելի տեառն Ալիքսանդր Գալամաթօ կոչեցելոյ Մեսինացւոյ, ի Փատուայ հիմնեալ ի սուրբ գրոց և ի սուրբ հարց ծայրագոյն վարդապետաց սրբոյ եկեղեցայ, յարմարեցուցանելի ամենից լուր աւուրցն Քառասնորդաց կիւրակէից ի մէջ տարւոյն և հասարակ տօնից։ Թարգմանեցեալ ի յիտալականէ լեզուէ ի հայ բարբառ ի Ղուկասու վարդապետէ Խարբերդացւոյ, ըստ խնդրոյ տեառն Յովհաննու Կոլոտ պատրիարգին Կոստանդնուպօլսոյ հանգուցելոյ ի Տէր, ի Կոմտանդնուպօլիս, յամի Տեառն 1741։ Եւ այժմ ընդօրինակեալ՝ յօրինակէ տեառն Յովհաննու արհիեպիսկոպոսի և նուիրակի սրբոյ Գահին Կիլիկիոյ, որ էր գրեալ ձեռամբ տեառն Մեսրովբայ՝ առաջնորդի Թօմարզայ վանից Չարխափան Սուրբ Աստուածածնի, ի 1800 թուին, յամի Տեառն 1815, Նոյեմբերի 8, ի Պրուսայ, ի Յովհաննէս Ճոնեան

Տե՛ս ձեռ 90, 2ա−408ա. §ա−կը/2ա−191բ։ Գլուխների յաջորդականութիւնը՝ տարբեր։ Ունի նաև՝ այբբենական ցանկ.

−192աբ Ցանկ գլխոց մատենիս – Աղօթք՝ գլուխ ԻԸ, երեբ 170... Քաւարան՝ [գլուխ] ԾԹ, [երես] 330։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

191բ Վախճան 3 Դեկտեմբերի։

192բ Աւարտեցաւ գիրքս ի թուին 1815, Դեկտեմբերի 3, ի հոյակապ դպրոցն աստուածապահ քաղաքի Պրուսայ, ի կաթողիկոսութեան սրբոյ գահին Արարատեան տեառն Եփրեմ սրբազան կաթողիկոսի, և ի դիտողւոթեան քաղաքիս տեառն Պօղոսի Կեսարացւոյ Ղարաղօչեան աստուածարեալ եպիսկոպոսի, ձեռամբ ուրումն բանասէր գրչի՝ Ճոն Սերօբէեան Յօհաննու, յամին Արամեան ՌՄԿԴ (1815), որ աշակերտ տիրացու Մկրտիչ աւագ սարկաւագի։

Գրչափորձ՝ Աստառ Բ (շղագիր) Սահակն անիծեալ։

 

20

ԺՈՂՈՎԱԾՈՅ

   Սուչավա՞                                                                                                          ՋԽԶ− 1497

   Լվո՞վ                                                                                                                ՌԿԳ−1614

ԳՐԻՉ՝ Սիմէոն եպս. Օլախաց երկրի և Յովաննէս երէց (1497 թ.), Ղազար (1614-ից առա՞ջ), Թորոս դպիր (1614 թ.՞), Նիկոլ Լվոցի (1614 թ.)։

ԹԵՐԹ՝ 407+1 (կրկ. 286). չգրուած՝ 1աբ, 34բ−5ա,180բ, 193ա, 196բ, 250աբ, 276բ− 353ա, 406ա, 407աբ։ ՊՐԱԿ՝ Ա−ԼԹx12 (Ա 9, Գ, ԺԸ 6, Դ, Ե, Ի, ԻԳ, ԻԶ 10, Զ 13, ԻԱ, ԻԵ, ԼԳ 8, ԼԴ թռիչք, ԼԷ, ԼԹ 11, ԼԸ 2։ «ԺԶ», «ԺԷ» փխ ԻԶ, ԻԷ)։ ՆԻՒԹ՝ թուղթ, եզան գլխի և օձափաթաթ խաչի (հին մասը՝ 28−198), "N. S.", "L. S", "V. B" (նոր մասը՝ 2−27, 199− 405) լուսադրոշմներով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19,5x15 և 19,7x15,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (միասիւն՝ 12բ−20ա, 21բ−7բ, 37ա−8ա)։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 76ա, դժուար զատորոշելի), բոլորգիր (376բ−84ա)։ ՏՈՂ՝ 21−51 (խառն)։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ ցանցազարդ կտաւ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 199ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, սև (1614 թ.)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. մի շարք թերթեր վնասուած, տեղ−տեղ խոնաւութեան հետքեր և այրուածքներ, 371−2 թերթերը թանաքակեր, եզրահատումից պրականիշ հին տառերը վնասուած։ Կազմի եզրերը մաշուած, Ա փեղկի ստորին անկեան տախտակը կոտրուած։

ՊԱՏԱՌԻԿ−ՊԱՀՊԱՆԱԿ – Ճաշոց (Կանոն Տապանակի և Վարդավառի)։ ԺԵ դ.։ 2(Ա−Բ)+2(Գ−Դ), ստացուած 2 տարբեր թերթերի ընդլայնակի երկտակումից, եզրահատուած։ Թուղթ, երկսիւն բոլորգիր (նմուշ՝ Աբ)։ Սկ. Դբ «իսկ մխիթարիչն Հոգին...»։ Վրջ. «Ոսկւով, յորում սափորն լի մանանայիւ... ի վերայ կային» (Ընթերցուածներ՝ Յովհ., ԺԴ, 26−29, ԺԶ, 5−14։ Ա. Թագ., Զ, 18−21։ Մատթ., Ե, 17−20։ Ժող. («Առակած», Ժ, 9−10։ Եբր., Թ, 4−10)։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. [Իմաստասիրականք]

ա. 2ա−4բ Արիստոտէլի իմաստասիրի Յաղագս առաքինութեան առ Աղէքսանդրոս թագաւորն – Գովելի են գեղեցիկքն և պարսաւելի գարշելիքն... որք են ի պարսաւելացն։ Եւ Քրիստոսի... փառք... ամէն։

բ. Թէ ո՛յք են գտօղք Զ սահմանացն− Առաջնոյն ըստ կարգի, որ հուպ ենթակայ է... գտաւղ Պիւթագորաս է...

գ. 4բ−5բ [Վասն զանազանութեան սրբոյն և արդարոյն] – Սուրբն և արդարն զանազանք են...

դ. 5բ−6ա Թէ ո՛վ եգիտ զբաժանումն – Իսկ զբաժանումն յիշէ Պղատոն ի սոփիստատրամաբանութեանն...

ե. 6աբ [Յաղագս սահմանի իմաստասիրութեան] – Վասն զի յառաւելութենէ զնա սահմանէ...

զ. Թէ ո՛ր վնասի – Որպէս ասէին պիւթագորականքն, եթէ՝ Եմ ես և իմն և իմոյն...

է. 6բ−7բ Թէ զի՛նչ գիտութիւն գոյին – Իսկ Պիւթագորաս զիմաստունն ի բաց որոշեալ ի վերայ ճշմարիտ գիտութեան գոյին...

ը. Թէ ո՛յք են գտօղք չորից տեսակացս – Ա. Եւ պարտ է գիտել, եթէ զթուական փիւնիկեցիք գտին...

թ. 7բ−8ա Թէ քանի՛ք են բաժանման յեղանակք – Եւ պարտ է գիտել, եթէ ոմանք ութ յեղանակս ասեն...

ժ. 8ա−9ա Թէ ո՛յք ի տեսական կամ ի գործնականն վերաբերին – Եւ պարտ է փութապէս ա[սել] երկուց տեսակեցելոց...

ժա. 9աբ Թէ է՛ իմաստասիրութիւն, հաստատի – Զի թէպէտ և աւելորդ էր իր խնդիր անկանել...

ժբ. 9բ−10բ Թէ որպէ՛ս նման[ի] Աստուծոյ իմաստասէրն – Նմանապէս և իմաստասիրութիւն ունի ենթակա...

ժգ. 10բ−1ա Թէ քանի՛ք են տեսակք թուականի – Պարտ է գիտել, եթէ թուականութեան երկու տեսակք են՝ դար և կոճատ... յևթներորդում ամսեանն հանել ատամունս և յևթն ամին փոփոխել։

Բ. [Բնագիրք զանազանք. Ա]

ա. 11ա−5ա Նորին (Գրիգորի Տաթևացւոյ) Քարոզ հրեշտակապետացն, ի բանն, որ ասէ. Աթոռք անկանէին... (Ամառան ՃԽԵ) – Ի լոյս անմատոյց և ի մէկ աներևոյթ...

բ. 15ա−7ա ԿԱ. Նորին Վասն վնասուց պոռնիկ կանանց (Ամառան՝ ԿԸ) – Եթէ զի՞նչ է վնաս պոռնիկ կանանց...

գ. 17ա−9բ Վասն նախախնամութեան Յոհանու Դամասքացո – Նախախնամութիւն այս ինչ է...

դ. 19բ−20ա Վասն բարեխօսութեան։ Արարածոց՝ ԾԶ. ֆրանկաց՝ ԽԸ – Հրեշտակն որ փրկեաց զիս... (Մանր քաղուածներ. հաւանաբար առնչւում է նախորդ նիւթին)։

ե. 20բ−1ա Վասն կամա և յակամայ գիճութեան. կարգ և խրատ− Եթէ ոք յարատ հայելով... թուլացուցանէ...

զ. 21բ Այսօր է, զոր արար – Այսաւր կատարեցաւ աշխատանք փրկչին մերոյ... վասն փրկութեան մերոյ...

է. 22ա−5ա Մխիթար քահանայի Սկևռացւոյ Պատասխանիք յաղագս հոմապատութեան երկոտասան առաքելոցն, ընդդէմ այնոցիկ, որք նուազ ասեն զմետասանսն իշխանութեամբ, քան զՊետրոս – Ծնունդ միայնոյ Հօր միածին Որդին, որ է լոյս... (23ա) Եւ եղև այս... ի թագաւորութեան Հայոց Հեթմոյ... (Հմմտ. տպ. Երուսաղէմ, 1865, էջ 1−7)։

ը. 25բ−7բ Պատմութիւն Դիոնիսի եպիսկոպոսի, որ է որդի Սոկրատայ՝ գլխաւորի Աթենացոց, որ կոչի իմաստասիրաց քաղաք – Պատմեաց յաղագս անձին իւրոյ երանելին Դիոնէսիոս...

թ. 28ա [Զորյցք] – Ի յԵգիպտոս քար մի կար մարմարիոն... Այլ կայ ի Հնդուստան փայտ մի... Աւրէնք զհեթանոսս և զկախարդսն սպանանէր...

ժ. 28ա [Հարցմունք և պատասխանիք] – Հարց. Սողոմոն զդևն ո՞րպէս հնազանդեցոյց։ Պատասխանի. Մովսէսի խորտակեալ տախտակէն կտոր մի գտաւ...

ժա. 28բ Աւրհնութիւն ծննդեան և յայտնութեան աւուրն – Որ և մարդասէր փրկիչն մեր Քրիստոս...

ժբ. 28բ Աւրհնութիւն Աւագ ուրբաթուն ի դիմաց խաչին – Որ և մեզ և զամենայն հաւատացեալս...

ժգ. 29ա−30ա [Օրհնութիւնք յետ քարոզից] – Եւ արդ, գոհացողական փառատրութեամբ, զոր աղերսական ձայնիւ...

ժդ. 30բ−2ա Ողբ է բանս այս խիստ գեղեցիկ. յետ քարոզին ասել – Զոր օրինակ, եղբարք, մարդ կամ ծառայ, յորժամ վնասակար լինի՝ վախենա ի թագաւորէն և գնա օտար յերկիր...

ժե. 32ա−4ա [Ի Հարանց վարուց] – Աղօթէր երբեմն հայրն Անտոնիոս... (32բ) Երկու ոմանք հարցն աղաչեցին զԱստուած... (33ա) Պատմէր մեզ զայս ոմն ի հարացնն, եթէ էին երկու ընկերք վաճառականք... (33բ) Աղաչէր զԱստուած ոմն ի ծերոցն...

ժզ. 36բ [Վասն չորեցունց աւետարանչացն] – Մատթէոս գրեաց զԱւետարանս իւր յԵրուսաղէմ... Միանգամայն տունք աւետարանչացս ՓՅ (8300) ... (Յաջորդ նիւթի ցանկից յետոյ՝ ազատ էջի վրայ)։

Գ. 35բ−177բ [Քարոզգիրք]

−35բ−6ա [Ցանկ] – Ա. Եւ դու մանուկ մարգարէ բարձրելոյն։ Եւ արդ, վասն սրբոյ Կարապետին... Խ. թղթի առաջք. Յաստուածապետականի, և այլ ընդ նմայ ցուցումք։

Ցանկում նախ նշուած են քարոզների բնաբանները, ապա՝ սկսուածքները։ Առկայ 40 քարոզներից 35-ը (ա−իբ, իդ−լզ) Գրիգոր Տաթևացու Ձմեռան հատորից են խառն հերթականութեամբ, 1-ը (իգ)՝ Գեորգ վարդապետինը, իսկ 4-ը (լէ−խ)՝ անանուն։ Առաջինները յղւում են տպագիր օրինակին, իսկ վերջինները՝ նկարագրւում։

ա−իբ. 37ա−117ա Տե՛ս Ձմեռան հատոր՝ ԺԶ/37ա−9ա։ ԺԷ/39ա−42բ։ ՁԵ/42բ−6ա։ ՁԷ/46ա−9ա։ ԺԸ/49բ−54բ։ ՂԳ/54բ−9բ։ ԿԶ/59բ−63բ։ ԻԱ (2-րդ մաս)/63բ−6ա։ ԻԴ/66բ−71բ։ԻԶ/71բ−3բ։ ԻԷ/74ա−6ա։ ԽԴ/76ա−80ա։ ԿԸ/80ա−2բ։ ԿԹ/82բ−6ա։ Հ/86ա−9բ։ ՀԲ/89բ−91ա։ ՀԳ/91ա−5բ։ ՀԸ/95բ−9ա։ ԻԲ/99բ−102ա։ ԻԳ/102ա−6ա։ ՁԱ/106ա−11բ։ ՁԴ/111բ−7ա։

իգ. 117ա−9բ ԻԳ. Նորին Գօորգայ եռամեծի Քարոզ ի բան որ ասէ. Ոչ ոք կարէ երկուց տէրանց ծառայել – Արար Աստուած զմարդն մտաւոր և բանական...

իդ−լզ. 119բ−67բ Տե՛ս Ձմեռան հատոր՝ ՃԹ/119բ−23բ։ ՃԺԲ/123բ−7բ։ ՃԺԳ/127բ−30ա։ՃԺԸ/130ա−3բ։ ՃԺԹ/133բ−6բ։ ՃԻ/137ա−9բ։ ՃԻԵ/139բ−43ա։ ՃԻԸ/143բ−6բ։ ՃԼԴ/146բ−52ա։ ՃԼԷ/152ա−7բ։ ՃԽԲ/157բ−9բ։ ՃԽԵ/159բ−64ա։ ՃԽԷ/164ա−7բ։

լէ. 167բ−71ա ԼԷ. Քարոզ խոստովանութեան,ի բան. Ապա թէ խոստով[ան լինից]իմք զմեղս մեր... – Որ սրբազանիցն հարցուցանեն բանք խոստովանութիւն զղջմամբ և արտասուօք... (Շփոթելի չէ Ամառան Ձ քարոզի հետ)։

լը. 171ա−2ա ԼԸ. Մխիթարանք՝ մեռելի սգաւորաց ասացեալ – Ի կամս գերագոյին Էին և ի խնամս բոլորից...

լթ. 172ա−3ա ԼԹ. Յաղագս դաւանութեան։ Դաւանութիւն համառօտ և հարկաւոր ամենայն քրիստոնէից՝ քարոզողաց և լսողաց և ճշմարիտ հաւատացողաց – Հաւատամ և խոստովանիմ, դաւանեմ և երկրպագեմ ըստ սրբազան հարցն աւանդութեանց...

խ. 173ա−7բ Խ. Թղթի առաջք է այս – Կաթուղիկոսի. Յաստուածպետական գլխույ և ի գերապանծ նշուլից նորին ճառագայթից... (յաջորդում են՝ Վարդապետի, Գրոց աշակերտի, Կրօնաւորաց, Տանուտէրի, Իշխանի, Տանուտէր ռայիսի, Տէրտէրոջ, Եպիսկոպոսի)։

Դ. [Բնագիրք զանազանք. Բ]

ա. 178ա [Թէ ո՞յք էին յառաքելոց ամուսնացեալք] – Յոհաննէս և Յակոբոս և Թումաս կոյսք էին...

բ. 178ա [Թէ ո՞ մկրտեաց] – Յոհաննէս զԱստուածածինն մկրտեաց...

գ. 178ա [Ամք Տեառն] – Այս են ամք ի ծնընդենէն Քրիստոսի մինչև ի մկրտութիւն... զայս ամենայն քննեալ... Յովանէս վարդապետն Սարկաւագ... զոր ընկալեալ Գրիգոր կոչեցեալն Որոտնեցի, զոր և յիշատակեալ է... ի Քարոզգիրքն և ի Հարցմանց գիրքն...

դ. 178բ [Վասն գալստեանն մոգուցն] – Իսկ վասն գալստեան մոգուցն այսպէս ասէ ժամանակայգիրն Եւսեբի...

ե. 178բ−9ա [Խոստովանութիւն մեղաց] – Խոստովանիմ առաջի Աստուծոյ... Մեղայ մտօքս ... Ի թատերս խաղուց և լկտի գիներբմունս...

զ.  180ա [Յաղագս կանոնաց Սաղմոսարանի] – Բովանդակ Սաղմոս՝ Ը կանոն, գուբղայս՝ ԾԸ, փոխս՝ ՃԾ...

է. 181ա−5ա Աթանասի արքեպիսկոպոսի Աղեկսանդրացոյ հարցումն, և պատաս[խան]ի Կիւրղի Երուսաղեմայ հայրապետի՝ Յաղագս մակացութեան – Հետևումն համարիմ ընդ Աստուծոյ...

ը. 185ա [Հարցմունք և պատասխանիք] – Հարց. Զի՞նչ նշանակէ բորտիմէոս։ Պատասխանի. Բոր – Հոգին ասէ... (Յաւելագրութիւն §է−ի վերջում)։

թ. 185բ [Քարոզ − Ա]մենայն բանք մարգարէից մեզ օգնութիւն տուեալ եղեն...

ժ. 190բ−1ա Նախերգանք քարոզից (Ա−Գ) – Ա. Յաստուածածագ լուսոյ ճառագայթից շնորհաց...

ժա. 191բ [Քարոզ] – Տէրունեան և աստուածային և հրամանս և մեզ բանասիրացս...

ժբ. 192աբ [Քարոզ] – Մեծ պատերազմ լինէր յերկինս... (հմմտ. 152, 178բ−81ա)։

ժգ. 193բ−5բ [Քարոզ − ...] Եւ ես կուզեմ, որ զԱստուծոյ զահն ու վախենալն ձեզ ուսցնեմ... (խօսակցական լեզուով)։

ժդ. 195բ−6ա [Զրոյցք] – 1. 195բ Այլ թէպէտ արտաքոյ բանիս կարգի յիշատակ սքանչելիք ի տեսողացն։ Լուր ազգ օձից չարաթոյնք... – 3. 196ա Եւ այլ իմն սքանչելիք... Յորժամ ի կայսերէն յունաց ի խնդիր եկն սրբոյն նշխարաց...

Առաջին զրոյցում ասւում է, թէ Արագածի ստորոտում՝ Փարպիում («Փարի») տաճար կառուցելիս, պայքար է գնացել «ոմն դիցապաշտի» և քրիստոնէական եկեղեցու սպասաւորի միջև։ Երկրորդ և երրորդ զրոյցները Գրիգոր Լուսաւորչի մասին են։

ժե. 197ա [«Տաղ վասն օծման քահանայից», 7717, 49բ] – Ո՜վ անմահ հաց կենաց մեզ տւար Տէր Յիսուս,/Քաւեցէր ըզպատրանս յանցանացն Ադամայ...

ժզ. 197ա [«Տաղ անոյշ ի վերայ ջրոյն,  ի Գրիգորէ», 5244, 439ա] − Այսօր ձայնըն հայրական/Յերկնից իջեալ հաճոյական...

ժէ. 197բ-8բ [Ի Հարանց վարուց] – Պատմեցին մեզ ծերք, եթէ էր ի Սկիտէ կրօնաւոր ոմն...

Ե. 199ա-246բ Ի Ղուկասու գլխոյ հաւաքումն բանից և քարոզք յոլով ի Մատթեոսէ մեկնութիւն, աշակերտի մեծի Գրիգորի... – Ամենայն ոք, որ ծոյլ է յաստուածային ուսումն... անդ կենացն հաղորդ լիցուք ի Քրիստոս ի Տէր մեր։ Որով և ընդ որում Հօր միանգամայն և Հոգոյն։

246աբ [Յիշատակարան Մեկնութեանս] – Արդ, ես վերջինս սպասաւորաց բանին [և] տրուպս բանասիր[աց] Մաթէոս [քահանայ], որ  միայն անուամբ ոչ արդեամբք, տխաղց մտօք և տարտամ լեզուաւ ձեռն արկեցի յայս գործ տեսութեան ոչ աւելի [ինչ] հոգացեալ, այլ ճշմարտութեան[ն] հետևեալ. [միայն այնմ բանի արարաք լուծումն, որ յայս գլուխ առանձնակի գրի, իսկ այլքն՝ հարցքն մեր արարին ի Մաթէոս գլուխ. ընդարձակ հարցմամբ անդ գտցես]։ Արդ, է պիտանացութիւն սորա ի քարոզ[ս] բանին և ի կարգս զրուցաց և [ի] բեմասացութիւնս, [և զայս ոչ գիտնոց վասն, այլ վասն մանգ[անց իմոց խորհըրդակցացն։ Եւ արդ, թէպէտ իմաստնոցտ] ամենայն [յայտնի է այս], բայց յինէն տաժանելի (ինքնագիր՝ «տարջանելի») կրիւք յառաջ եկն։ Վասն որոյ աղաչեմ զթերին լնուլ և զաւելորդն կշռել և սխալանացն ներել, մանաւանդ ուղիղ մտօք ընթեռնուլ։ Ընդ որ և հայցեմք, որք պատահիք՝ մաղթել առ մարդասէրն Աստուած, թերևս իջցէ մասն ինչ ի սրբանուէր աղօթից [ձերոց] ի շարաւալի հոգիս և սրբեսցէ զաղխըտ հնութեան մեղօք մեռելոյս և ազատեսցէ [ի] կուտակեալ ալեացս և արժանացուսցէ յետին մշակացն։ Արդ, եղև զրաւ համառօտութեան բանիցս քարոզութեան ի թիւ Հայոց Պ[և]Խ (1391) առ ոտս արդիւնաբան հռետորին Գրիգորի մեծի, յերկիրս Եր[ն]ջանկոյ ի վան[ք]ս Ապրակունեացն, [որ մեծ ջանիւ էառ ի յախթարմայից երկաբնակացն քաջ նահատակն Քրիստսոսի Մաղաքիաս], որ և այս ևս ի նորին նշիւլից շնորհացն առեալ գծագրեցի՝ առ ի յիշատակ առ յապայ եղելոց մանկանց մանկանցդ (ինքնագիր՝ «եկեղեցեացդ») Հայաստանեաց։ Այլ որք գաղափարէք, գրեսջիք զսակաւ յիշատակ[իկ]ս մեր ի վերջք գրոցն(ս), զի և դուք յիշեալ լիջիք ի Տեառն[է]։ Զոր և դարձեալ աղաչեմ ո՛չ ջնջել [կամ հատանել] զսակաւ յիշատակս մեր, թէպէտ չեմք արժանի։ Զոր (զի) և մեզ ձեզ լիցի հաս[ան]ել մասին սրբոցն ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր, որ է [օրհնեալ յաւիտեանս. ամէն]։

Գործիս հեղինակային օրինակը (2619, 4ա−73բ) բաղկացած է Ա−ԻԲ «ճառ»−երից, սկզբում ունի մանրամասն ցանկ, իսկ վերջում յիշատակարան։ Այստեղ բացակայում է վերջին ԻԲ «ճառ»−ը և սկզբի ցանկը։ Յիշատակարանում եղած բացթողումները լրացուած՝ ըստ հեղինակային օրինակի։

Զ. [Բնագիրք զանազանք. Գ]

1. 246բ−8ա [Հարցմունք և պատասխանիք] – Հարց. Թէ զիա՞րդ կարէ մարդ արհամարհել աշխարհս անցաւոր... Պատասխանի. Արդ, եթէ կամիս որ յաղթես յաշխարհի...

2. 248ա−9բ Նորին (Գրիգորի Տաթևացւոյ) Քարոզ վասն վարդապետաց և խրատու, ի բան, [որ] ասէ առաքեալն Յակոբոս. Որ լսէ միայն... (Ամառան ՃԺԷ) – Ամենայն ինչ կենցաղական յերկուս բաժնին...

3. 251ա−7ա Այս Աշխարհացոյցս Վարդան վարդապետի է

ա. 251աբ [«Արարչագործութիւն և երկինք»] – Նախ քան զամենայն խնդրեսցուք եղեալքս զԷն և ապա զ'ի նմանէ եղեալքս...

բ. 251բ−2ա [«Երկիր»] – Եկեսցուք յերկիր։ Այլ նախ գիտասցուք, զի կիբիկոն է ձև աշխարհիս...

գ. 252ա−5ա [«Հայք, Վիրք և Աղուանք»] – Իսկ Հայաստան խառն է Ասիոյ [և] Եւրոպիոյ... (252բ) Անդ է և Կեչրօր քաղաքն...

դ. 255ա−7ա [«Այլ աշխարհք»] – Իսկ ի կողմանէ Պարսից, սկսեալ յարևելից, [ն]ախ Չինումաչին և Խաթա... և քաղաք և աշխարհ, զոր անօգուտ համարիմ զշարագրելն դոցա, վասն որոյ ոչ կամեցա գրել։ Եւ Քրիստոսի... փառք... ամէն։

Ընդարձակ խմբագրութիւն։ Փակագծուած ենթախորագրերն ըստ տպագրի՝ «Աշխարհացոյց Վարդանայ վարդապետի», Փարիզ, 1960։

4. 257ա−60ա [Ի Հարանց վարուց] – Պատմէր մեզ հայրն Եսայիայ վասն հօրն Մակարա...

5. 260բ−3բ Նորին Գրիգորի Թուխտ վասն յԱղթամարա եպիսկոպոսաց – Դարձեալ դարձեայց առ ձեզ բանիւ և թխտով... (262բ և 263ա էջերի միջև կտրուած հանուած է 4 թերթ՝ բնագրով հանդերձ)։

6. 263բ−4բ Թուխտ նուաստ և ներգևեալ խնդրող բանին (=օրինակ թղթի) – Գրեմ զյիսուսաւանդն ողջոյն... հրեշատակաբնակ սուրբ ուխտիդ. Նախ արհիական գլխոյ այս անուն...

7. 264բ−6բ [Քարոզ] – Անսկիզբն և անճառ իսկական բնութեամբ...

8. 266բ−8ա [Նախերգան] – Ո՜վ Աստուած հարցն մերոց...

9. 268ա−9բ [Քարոզ] – Տէրն մեր հրամայէ. Մի՛ դատիք, զի մի՛ դատիցիք...

10. ա−ե 269բ−76ա [Քարոզք Գրիգորի Տաթևացւոյ]։ Տե՛ս Ամառան հատոր՝ ՃԾԴ/269բ−70բ։ ՃԾԵ/270բ−1ա։ Ձմեռան հատոր՝ Բ/271ա−3ա։ Ամառան հատոր՝ ՃԾԶ/273բ−4ա։ ՃԺԸ/274ա−6ա։

11. 277ա−95բ [Հարցմունք և պատասխանիք]

ա. 277ա−80ա Է։ Աստուածաբանութիւն – 277ա Հարց. Զի՞նչ է Աստուած։ Պատասխանի. Տէր է...։277ա Հարց. Զի՞նչ է գոյացութիւն։ Պատասխանի. Հոմանուն է...։ − 277բ Հարց. Զի՞նչ է սահման գոյին։ Պատասխանի. Գոյն նախ բաժանի... ի յանմարմին և ... ի մարմին...

բ. 280ա−6գ [Իմաստաստասիրականք] – 280ա Հարց. Ո՞րք են Ժ ստորոգութիւնք Արիստոտէլի։ Պատասխանի. Առաջինն՝ գոյացութիւն է...։ − 281ա Հարց. Զի՞նչ է ներգործութիւնք Պորփիւրի։ Պատասխանի. Ե ձայնք են...։ − 285ա Հարց. Զի՞նչ է իմաստասիրութիւն։ Պատասխանի. Իմաստասիրութիւն է գիտութիւն էակացն...

գ. 386գ−8բ [Յաղագս արարածոց] – 286գ Հարց. Որքա՞ն են արարածք ամենայն։ Պատասխանի. Տասն են... երկինք և երկնայինք, աւդ և աւդայինք, երկիր և երկրայինք, ծով և ծովայինք, հրեշտակք և մարդիկ... (ապա՝ մանրամասն)։

դ. 288բ-95բ Իսկ այժմ զուսումնականն... ի թուականն, ի երաժշտական, ի յերկրաչափականն և յաստղաբաշխականն... − 288բ Հարց. Զի՞նչ է թուկանն։ Պատասխանի. Թուականն է, որ թվել ըզմիակսն...։ − 289ա Հարց. Զի՞նչ է երաժշտականն։ Պատասխանի. Բաժանի ի հոգևորն և ի մարմնաւորն... (ապա՝ անուանք խազից. «զշեշտն...... զբենկութճայն... առն», «քնարական, գուսանական», «Դ ձայնք» և այլն)։ − 293ա Երկրաչափութիւն։ Հարց. Ո՞րք են երկրաչափութիւնք։ Պատասախանի. Երկրաչափութիւնքն զոր յեգիպտացոցն գտեալ եղև վասն արտավարութեան...։ - 294ա Դարձեալ և ձև երկրաչափութեան ի գաւառէ գաւառ և ի քաղաքէ քաղաք այսպէս(=Մղոնաչափք) −ի Դվնայ Մ (200) մղոն մինչև ի Կարնոյ քաղաքն...։  295ա Իսկ յաւդաչափութիւն...։ - 295բ Եւ վասն նաւարկութեան և ծովուց ճանապարհի... Եւ ծովք են այսք՝ Պոնտոս... Մեռած ծով։

Չունի §դ−ի խորագրում նշուած «յաստղաբաշխականն»։ §ա և §գ­ում շոշափուած մի շարք հարցերտ համար մատնանշւում են Հարցմանց գրքի տարբեր հատորները (177ա, 188աբ)։

12. 296ա-301բ Սուրբ և իմաստուն վարդապետի Յովհաննիսի Եզնկացոյն արարեալ այլաչափ տաղս ի խնդրոյ բարեպաշտ իշխանին Ապլոցի

Տե´ս ձեռ. № 71, 168բ-88բ. §ա/չիք։ բ/296աբ։ գ/296բ-301բ։ դ/301բ (սկ.«Նախ՝ զտարերացս...»

13. 302ա-8ա [«Մովսիսի վարդապետի Երզնկացւոյ»] Պատասխանիք թղթոյն Տրապիզոնի - Բնաւից բարեաց պարգևատուն զճշմարտութիւն միշտ աւետարանէ... (տե´ս №503, 145բ, № 2174, 288ա, № 4405, 183ա)։

Է. 308բ-86բ [Քարոզգիրք]

- 308բ [Ցանկ քարոզից] ­ Ա. Քարոզ սրբոյն Թէոդորոսի... ԻԷ. Քարոզ յարութեան...

Քարոզների թիւը հաւասար է 28-ի, քանի որ ԺԱ-ի տակ նկատի է ունեցուած «Քարոզ Բ» (այսույետ՝ ա-իը)։ Դրանցից 21-ը (ա-ժբ, իա-իը) Գրիգոր Տաթևացունն է (Ամառան՝ 9, Ձմեռան՝ 12), 4-ը (ժե-ժզ, ժթ-ի)՝ 4 տարբեր հեղինակների, իսկ 3-ը (ժգ, ժէ-ժը)՝ անորոշ։ Առաջինները յղւում են տպագրին, իսկ վերջինները՝ նկարագրւում։

ա. 309ա−11ա Տե՛ս Ձմեռան հատոր՝ ՀԱ։

բ. 311բ−5բ Տե՛ս Ամառան հատոր՝ Խ։

գ−ժբ. 316ա−6ա Տե՛ս Ձմեռան հատոր՝ Լ/316ա−8։ ԼԱ/318ա−9ա։ ԼԲ/319ա−20բ։ ԼԳ/320բ−2ա։ ԼԴ/322բ−5ա։ ԼԵ/325ա−8ա։ ԼԶ/328ա−31ա։ ՀԴ/331բ−2ա։ ՀԵ/332ա−4ա։ ՀԶ/334ա−6ա։

ժգ. 336ա−9ա ԺԲ. Այլ Քարոզ վասն քահանայից, [ի բանն]. Քահանայք քո զգեցցան... – Եւ լինէր երկիր, որ լցեալ լինէր հիւանդութեամբ...

ժդ. 339ա−41բ Տե՛ս Ձմեռան հատոր՝ ՃԻԴ։

ժե. 341բ−4բ ԺԴ. Նորին Տէր Առաքելի Սիւնեաց հայրապետի Քարոզ ի բանն. Տեսեր զծառայն իմ Յոբ – Ասէ գիր, թէ յորժամ եկին հրեշտակ...

ժզ. 344բ−6բ ԺԵ. [«... Մատթէոս վարդապիտի». 2157, 201ա] Քարոզ վասն աղօթից, ի բան. Է անգամ աւ[ուր աւրհնեաց]− Յեղանակ աղօթից ուսուցանէ մարգարէս...

ժէ. 346բ−7բ ԺԶ. Քարոզ ի բան մարգարէին, որ ասէ. Ես առ Աստուած կարդացի – Եւ այս վասն բազում պատճառի յայսքան ժամանակս աղօթելի է...

ժը. 347բ−8ա ԺԷ. [«Քարոզ նախ և այլ իմն պատճառ ի վաղորդեան». ցանկից], դարձեալ՝ Ես առ Աստուած կարդացի... – Երեկոյ՝ կենցաղս, իսկ վաղորդեան՝ յարութիւն համօրէն...

ժթ. 348ա−51ա ԺԸ. Քարոզ Եզնկացոյ Գէորգեա վասն աղօթից, ի բան. Խոնարհ – Զամենայն բարեգործութեան սկիզբն պիտոյ են հաւատք...

ի. 351ա−2բ ԺԹ. Վասն աղօթից և վասն առաքելոցն։ Տիրատուր վարդապիտի Քարոզ, ի բանն. Դարձեալ ասեմ՝ Բ ի ձէնջ միաբանիցին – Արդ, ճշմարտիւ գիտեմք, զի նախ առաքելոցն խոստացաւ... այսպէս և մարմին Տեառն//... (անաւարտ)։

իա−իը 353բ−86բ Տե՛ս Ամառան հատոր՝ ՃԼԱ/353բ−8ա։ Զ/358ա−62ա։ ԺԳ/362ա−7ա։ ԺԴ/367ա−8ա։ ԺԵ/368ա−9ա։ ԺԶ/369ա−71բ։ ԺԷ/371բ−4ա (374ա−6բ տե՛ս Ը, §ա)։ ՃԿԵ/ 376բ−86բ։

Ը. [Բնագիրք զանազանք. Դ]

ա. 374ա−6բ Երիցս երանեալ երջանիկ րաբունապետին և քաջ հռետորի մեծի Գևորգ վադրապետի Եզնկեցոյ, ի մի վայր հաւաքեալ զխրատ սուրբ մկրտութեան, զոր համառօտ գրեալ է ի Մաշտոցին ճշմարիտ խորագրոյն աստ մեկնողօրէն պարզեալ, վասն դիւրահաս լինելոյ քահանայից – Զի են ոմանք, որ ոչ կարեն զանազանել զխրատս զոր գրեալ է... Այսքան բաւականասցի վասն յարութեան բանի, ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ։

բ. 386բ−95ա Գիր, որ եղև առ Լինոսէ կրօնաւորէ մակակոչեցելոյ Դոքսապատիու, ի խնդրոյ բարեպաշտ մեծի թագաւորին փռանկաց, ի կղզին Սիկիղիա Ռոճերին, վասն Ե պատրիարգացն աթոռոցն և նոցունց արքեպիսկոպոսաց ի մայրաքաղաքսն և մայրաքաղաքացն եպիսկոպոսք և որք ինքնագլուխք են արքեպիսկոպոսք և իւրաքանչիւրոցն վիճակացն՝ ըստ պատրիարքացն աթոռոց սահմանեալ։ Եւ թէ ե՛րբ և որպէս հաստատեցաւ իւրաքանչիւր պատրիարգացն աթոռ և վասն կարգաց նոցին և յատկական իւրաքանչիւրոցն անուանց։ Եւ գծագրեցաւ ի թուիս ՈԾԱ (1202) – Ամենամեծատոհմ տէր իմ, վասն պատճառին, զոր գրեցեր առ մեզ, յիշեա, զոր յագարակն ծանուցի ձեր... Այս է ամենայն քաղաքք և իշխանութիւնք Կոստանդինուպօլսի։

− 395ա [Յիշատակարան թարգմանութեան] – ՈԻԸ (1179) թու[ականին] թարգմանեցաւ ի ձեռն Ներսէսի եպիսկոպոսի և Կոստանդի[նուպօլսի] մետրօպօլիտի, ի փառս Աստուծոյ. ամէն։

Խորագրում նշուած ՈԾԱ (1202) թուականը, անշուշտ, հին ընդօրինակութեան տարեթիւն է։

գ. 395բ−9բ Նորին [=Գրիգորի] Քարոզ վասն հարուածոցն Եգիպտոսի, ի բան իմատնոյն. Որով[ք] և մեղանչէ ոք... (Ամառան՝ Ե) – Արարիչն Աստուած ողորմած և արդար քարոզեն...

դ. 399բ−405ա Նորին Քարոզ վասն հրեշտակաց և դիւաց... ի բան. Ծառա իմաստուն... (Ամառան՝ ՃԽԶ) – Ասէ ուրեմն ի մարգարէս աստուածայինն Մովսէս... և անկէտ յաւիտենիւ յաւիտեանս։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. 46ա (Սիմէոն գրչի) Շնորհօղ օրինակիս՝ զԱստուածատուր Լովցի էրէցն, և մեզ՝ զգծողս սորա Սիմէոն եպիսկոպոսն յիշեցէք ի բարի մասին...

49ա Ո՜վ եղբարք, որք կարդայք և կամ օրինակէք, թողութիւն խնդրեցէք ի Քրիստոսէ՝ գծողի սորա Սիմէոն եպիսկոպոսի... Թվին ՋԽԶ (1497), Մարտի Է օրն։

54բ Արդ, աղաչեմ զձեզ, եղբարք, որք կարդայք կամ օրինակէք, գծողիս սորա՝ Սիմէոն եպիսկոպոսի թողութիւն խնդրեսցէք։

59բ Ո՜վ եղբայրք, եկեղեցոյ սուրբ մանկունք, որք հանդիպիք սմա... յիշեցէլ զմեղապարտ սուտանուն եպիսկոպոսս զՍիմէոն...

143ա Աղաչեմ զձեզ, եղբարք, յիշեցէք մեղսասէր գծողս սորա՝ Սիմէոն եպիսկոպոսն...

152ա Աղաչեմ զձեզ, ո՜վ ուսումնասէրք և զուսեալքդ, յորժամ վերծանիք զգրեալս զայսոսիկ, յիշեցէք ի բարի մասին զգծողս սորա՝ Սիմէոն եպիսկոպոսն Օլախաց երկիրն...

185ա Զսակաւ աշխատողս զՍիմէոն եպիսկոպոսն յիշեցէք...

2. 66ա (Յովհաննէս գրչի) Ողորմի Աստուած գրողի սորին և տէր Սիմէոն արքեպիսկոպոսին և ծնօղաց իւրոց և ամենայն զարմից կենդանեաց և հանգուցելոց. Քրիստոս Աստուած զիւր խոստացեալ պսակն շնորհեսցէ նմա,և զինչ որ աստ կան ամբարեալ, սերմանեսցի ի սիրտս նորա՝ որպէս երկիր բարի. ամէն։

71բ Ողորմի Քրիստոս Աստուած ամենայն աշխատողաց ի սմա, կարդացողաց և լսողաց, և ուսուցանողաց, և ամէն ասողաց. ամէն (նման՝ 73բ, 80ա)։

76ա Նայ և աշխատողացս ողորմեսցի Քրիստոս Աստուած, տէր Սիմէոն արքեպիսկոպոսին և Յովաննէս երիցու...

Բ. Նոր մասի (1614 թ.)

1. 248ա (Ղազար գրչի) Տէր Աստուած Յիսուս Քրիստոս, յորժամ գաս հայրենի փառօք, ողորմեա մեղապարտ Ղազարիս և ամենայն քրիստոնէի։

331ա Զմեղապարտ Ղազար կրօնաւորս յիշեա մին Հայր մեր[իւ]։

336ա Եւ Եսային, Տէր, ողորմեաց մեզ։

344բ Զշնորհող օրինակիս յիշեա։

2. 15ա (Թորոս գրչի) Եւ զմեղաւոր Թորոս նոտարս յիշեա։

405ա Եւ զԹորոս դպիրս յիշեա մին Հայր մերիւ. ամէն։

3. 374ա (Նիկոլ գրչի) Զսակաւ աշխատողս ի սմա՝ մեղսամած և բազմավէր հոգիս յիշեցէք ի Տէր, զ[Ն]իկոլ Լովցի, որ է որդի պարոն Ավետիքին՝ մականուն Տօմաժիրսքին, և ասացէք Աստուած ողորմի ինձ և իմոցն։ Բայց գրեցաւ սա ի թվին Հայոց ՌԿԳ (1614) և Նոյեմբերի ամսոյն Գ օրն։

Նշումներ1. 21ա (ԺԸ դ., շղագիր) Դաւիթ ծառ[այ] Աստուծոյ. ամին։ 2. 405բ (Անվարժ բոլորգիր) Եւ մեղաւորս և անարժանս գրեցի զայս գիրս [Ռ՞]ՁՎ (1634)։ 3. 406բ Մովսէս Խորենացին այսպէս գրէ. Այբն առ քէն, որ է աստղաբաշխութիւն...։

Գրչափորձ՝ 405բ Եւ նօտր էր քիրս. այսպէս է...։

Ձեռագիրն ընդօրինակուած է տարբեր ժամանակներում, տարբեր գրիչների կողմից և տարբեր թղթերի վրայ, սակայն, այժմ դժուար է այդ բոլորը ճշտօրէն սահմանազատել։ Հին մասը պէտք է գրուած լինի Սուչավայում, քանի որ Օլախաց երկրի եպիսկոպոսները, ինչպէս իրեն անւանում է Սիմէոն գրիչը, նստում էին այնտեղ, իսկ նոր մասը՝ Լվովում։

 

21

ԼՈՒԾՄՈՒՆՔ ԳՐՈՑՆ ԴԻՈՆԻՍԻՈԻ ԱՐԻՍՊԱԳԱՑՒՈՅ

ԺԷ-XVII

ԹԵՐԹ՝ 145 (121-րդ՝ յաւելադիր). չգրուած՝ 1ա։ ՊՐԱԿ՝ Ա−ԺԲx12։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 21x15։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 74ա)։ ՏՈՂ՝ 28։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ զարդահիւս մետաքս (դռնակինը՝ տարբեր), լուսանցակողերը՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. տեղ−տեղ խոնաւութեան հետքեր։ Կազմի կաշին քերծուած, եզրերը մաշուած, պատառիկները կնճռոտուած։

ՊԱՏԱՌԻԿ−ՊԱՀՊԱՆԱԿ – Շարակնոց տօնական (վրացերէն)։ ԺԲ−ԺԳ դդ.։ 2(Ա−Բ)+2(Գ−Դ), ստացուած 2-ական ամբողջական կից թերթերից։ Մագաղաթ, միասիւն, խորագրերն ու սկզբնատողերը՝ մրգլովանի, մնացեալը՝ նուսխուրի (նմուշ՝ Դա)։ Կարդալ՝ Գա

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա−145բ [Լուծմունք գրոցն Դիոնիսիոսի Արիսպագացւոյ]

Ա. 1−50բ [Գիրք առաջին. Յաղագս երկնային քահանայապետութեան]

ա. 1բ−3ա [Ա]. Հայրենաւանդ։ Հայր՝ զառաքեալն ասէ...

բ. 3բ−10ա Բ. Երկրորդ ճառն – Աստ ասէ, թէ Աստուած...

գ. 10ա−1բ Գ. Քահանայապետութիւն և ըստ իս կարգ սրբազան...

դ. 11բ−5բ Դ. Զի՞նչ նշանակէ... – Թէ զի՞նչ էր...

ե. 15բ−6բ Ե. Ի միւս ճառիս զայն ուսուցանէ...

զ. 16բ−9բ Զ. Վեցերորդ ճառ. Ո՜վ առաջին զարդ... – Զարդ՝ զդասն ասէ սուրբս Դիոնէսիոս...

է. 19բ−25ա [Է]. Զսերոբէից և զքերոբէից անուանց... ասաց – Այժմ զաթոռացն ասէ...

ը. 25ա−9ա [Ը]. Յաղագս տրութեանց, զօրութեանց... – Զարդ՝ զդասն ասէ գերազարդ աչաց հայեցողութեամբ...

թ. 29ա−32բ Թ. Յաղագս պետութեանց... – Յառաջին քահանայապետութիւն...

ժ. 32բ−4ա Ժ. Վերըստին առումն... – Ասաց զինն դասուց... (չիք՝ ԺԱ)։

ժա. 34ա−5ա ԺԲ. Վասն է՞ր մարդկան քահանայապետ... – Զի այս պատմութիւնս...

ժբ. 35ա−40ա [ԺԳ]. Վասն է՞ր ի սերոբէէն... – Զի մարգարէն Եսայի...

ժգ. 40աբ [ԺԴ]. Զի՞նչ նշանակէ աւանդեալն... – Թիւ հրեշտակացն մեզ անգիտելի է...

ժդ. 40բ−50բ [ԺԵ]. Զի՞նչ կերպաւորականքն... – Բազում և զանազան... Վճարեցաւ առաջին գիրքն, որ յաղագս հրեշտակացն ճառեաց։ Հրեշտակականաց գրաւութեանց լուսաւոր ճանապահր։ Մեկնիչ վարդապետն սուրբ Ստեփանոս, որ զգիրքս է մեկներ, զայս բանս առ Դիոնէսիոս կու խօսի և ասէ, թէ հրեշտակացան զոր ինչ գիրք սուրբ գրեալ էր անուանք և օրինակ տուեալ հրեշտակացն, զամենայն գտար և մարդկան յայտնեցէր...

Բ. 50բ−107ա Երկրորդ գիրքս Վասն եկեղեցական քահանայապետութեանս գրոց Դիոնէսիոս յաղագս Տիմոթէոս, և յութ գլուխս բաժանեաց...

ա. 50բ−5բ [Ա]. Առ քահանայակիցդ Տիմոթէոսի. Դիոնեսէ քահանայէ – Այս խոնարհութիւն Դիոնեսիոսի ցուցանէ...

բ. 55բ−64բ [Բ]. Յաղագս մկրտութեան – Ասաց յառաջին ճառն, թէ...

գ. 64բ−77ա [Գ]. Գլուխ երրորդ – Զեկեղեցական քահանայապետութեան յԸ գլուխ բաժանեաց...

դ. 77ա−85բ [Դ]. Յաղագս մեռոնին – Այսքան ասացաւ...

ե. 85բ−8ա [Ե]. Յաղագս քահանայականացն կատարմանց – Այս է սրբազան օրինադրութիւն...

զ. 88ա−91բ [Զ]. Իսկ քահանայապետն... Քահանայապետ զեպիսկոպոսս ասէ...

է. 91բ−6ա [Է]. Յաղագս նուիրելոյն կարգաց... – Այսոքիկ են քահանայական կարգ...

ը. 96ա−107ա [Ը] Յաղագս ի վերայ ննջեցելոցն կատարմանց – Այսոցիկ սահմանեցելոյ, այսինքն... կայծակունս հրոյ՝ զիմաստութիւն ասէ։

Գ. 107ա−45բ [Գիրք երրորդ]. Յաղագս աստուածայնոց անուանցն, այսինքն՝ Յաղագս աստուածային անուանցն է մեկնութիւն.

ա. 107ա−21բ [Ա]. Իսկ այժմ, ով երանելիդ Տիմոթէոսի ասէ...

բ. 121բ−33բ [Բ] գլուխ. Յաղագս միաւորեցելոյ... – Զաստուածապետական...

գ. 133բ−7ա [Գ] գլուխ. Թէ զի՞նչ է աղօթից զօրութիւն... – Յայս ճառս զայս Գ բանս կուսուցանէ...

դ. 137ա−45բ [Դ] գլուխ. Յաղագս բարոյ, լուսոյ... – Այսինքն, այսոքիկ... և ոչ գոյ, ասի, նմայ վասն գոլոյն... (անաւարտ)։

Ըստ առկայ նշումների, ձեռագիրն եղել է ուսուցողական−ուսանողական ձեռնարկ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

81ա Մինչ յայս տեղս միապեր և յոլովակի ասացեալ է. աւելորդ է շուրջ գալ և զնոյն զասացեալն կրկին ասել... Այս մեկնիչս մնացեր, աստ գրեմ և ապա՝ զկարգն։

84բ... զաստուածագործականսն բարերարութիւն՝ հետ կարգիս օուր մի դաս ի տեղն մնաց, զի չասուաւ. ի ԻԴ տետր տես, անդ գրեցաւ։

120բ Անմեղադիր լերուք. մէկ թուխտն ի մէջ էր անցեր և ի տեղն մնացեր, յետև գրեցաւ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

145բ Այս գիրքս Փիլոնի Բ գրոցն լուծմունքն է և Դիոնէսիոսի ցպնուն ուսմունքն է, որ ես նուաստս Մաղաքիա բանի սպասաւոր /// (1 տող քերծուած) յաւիտեանս. թվին ՌՁԲ (1633), և ոչ ոք չունի իշխանութիւն հանել ի քաղաքէն և կամ յայլ և այլ տեղ տեղ տալ։ Եւ եթէ փտի, թող ի քաղաքս փտի, մինչև Տէր Աստուած դոցայ վայելող յարուցանէ. և թէ ոք նենգէ, դատաստան կրեսցէ ի Քրիստոսէ։

Կնքադրոշմ՝ 1բ, 71բ, 145բ Գիրքս Սուրբ Էջմիածնա է։

Գրչափորձ՝ 1ա Եւ որ եպիսկոպոսութեան... (Պատառիկ−պահպանակ Աա) Տպաստ ինքնակալական՝ խուզելի, քննելի։

 

22

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԷ−XVII

ԹԵՐԹ՝ 264։ ՊՐԱԿ՝ Ա−ԻԴx12 (Ա 1, Բ−Գ չիք, Դ 8, ԺԳ կրկ., ԻԴ 13)։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,7x15։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (միասիւն՝ 70բ−1ա)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 14ա)։ ՏՈՂ՝ 25 (70բ−1ա՝ 26)։ ԿԱԶՄ՝ անզարդ սև կաշի, միջուկը՝ ստուարաթուղթ, աստառը՝ թուղթ, լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 2+2, թուղթ, մասն աստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 16բ։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչնային (29ա), մատուռ (16բ)։ Զարդագիր՝ թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ սկզբից պակասաւոր, թանաքից գրադաշտը գունափոխուած, առանձին տողեր փշրուած թափուած, 1−3 թերթերը՝ տուժած, տեղ−տեղ ցեցակեր, եզրահատումից էջանիշ և պրականիշ թուերը մասամբ վնասուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա−176ա [Մատենագրութիւնք Դիոնիսիոսի Արիսպագացւոյ։ Թրգմ. Ստեփանոս Սիւնեցի և Դաւիթ]

Տե՛ս ձեռ. 49, 2ա−337բ. Ա/1−16ա (թափուած՝ §ա, գ−թ, թերի՝ § բ, ժ)։ Բ/16ա−69բ։ Գ/70ա−153ա։Դ/153ա−7բ։ Ե/157բ−76ա (չիք՝ §ժբ, իսկ § ժ−ն՝ §ժա−ից յետոյ)։ Յիշատակարան թարգմանութեան՝ 180բ։ Յաւելեալ ունի.

−176ա−80բ Պատմութիւն սրբոյն Դիոնիսի եպիսկոպոսի, որ է որդի Սոկրատայ՝ գլխաւորի Աթենացւոց, որ կոչի իմաստասիրաց քաղաք – [Պ]ատմեաց յաղագս անձին իւրոյ երանելին Դիոնէսիոս...

Բ. 181ա−264ա [Ճառք Ներսիսի Շնորհալւոյ, Յովհաննու Ոսկեբերանի և Գրիգորի Լամբրոնացւոյ]

ա. 181ա−200ա Տեառն Հայոց կաթողիկոսի Գովեստ բանի ներբողական բացասացութեամբ յաղագս տաւնի գերագունիցն էութեանց հրեշտակապետացն սրբոց Միքայէլի և Գաբրիէլի և ամենայն երկնայնոցն, զոր տաւնեն եկեղեցիք Քրիստոսի ընդ տիեզերս՝ համախմբեալք ուրախութեամբ ի յութն Նոյեմբերի – [Ա]յսաւր երկրաւորս եկեղեցւոյ հանդիսաւորեալ... ի փառս իւր։

բ. 200բ−2բ [«Տեառն Ներսէսի Մաղթանք առ սուրբ հրեշտակսն»] – Արդ, պաղատիմք առ հոգեղէնսդ,/ Մեք տըկարքս և հողեղէնքս... /Տունք Ճ... /Ասացաւ և գրեցաւ ի Ներսիսէ եպիսկոպոսէ՝ յեղբաւրէ կաթողիկոսի Հայոց Գրիգորիսի, ի Կլայս Հոռոմական, ի թուիս վեց հարիւր ԺԱ (1162)։

գ. 203ա−9բ Յովհաննու Ոսկեբերանի Ի Փիլիպեցւոց թղթոյն – [Փ]իլիպեցիք ի քաղաքէ Մակեդոնացւոց են...

դ. 210ա−8ա Ի խորհուրդ սրբոյ Խաչին, յԵզեկիէլի – [Ե]ւ ահա արք վեց գային ընդ ճանապարհ... Անհասանելի են խորհուրդք կամացն Աստուծոյ...

ե. 218ա−40բ Գրիգորի վարդապետի Լամբրունեցոյ՝ Ի Տէր ո՞ հաւատացն – [Աստուած]ային խորհրդոցն հազարապետն՝ զարմանալին Պաւղոս...

զ. 240բ−63ա Գրիգորի վարդապետի Լամբրունեցւոյ Ի յարութիւն Տեառն – [Ա]յսաւր յարեաւ Քրիստոս ի մեռելոց և յարոյց ընդ իւր...

է. 263ա−4ա [Վասն գրոցն Դիոնիսիոսի Արիոպագացւոյն − Զ]փրկութիւն մարդկան, զոր կատարեաց... Իսկ ոմանք, որպէս Իգնատիոս և Գրիգոր Գանձակեցի, որ զԸնթերցուածն է մեկնեալ, Աթանասի համաձայնին... ի Քրիստոսէ վարդապետացան։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

264բ (ԺԷ դ., այլ ձեռքով) Յիշեցէք ի Քրիստոս զբարեմիտ Բաղդասարն, որ ըստացաւ ի գիրգս, որ է Դէոնէսիոսի Արիսպագացու ասացեալ, ի հալալ հընչից իւրոց՝ յիշատակ իւր և իւր ծնաւղացն. ամէն։ Դարձեալ յիշեցէք զԲաղդասարն և զհայրն իւր՝ զՆազարն, և զծնաւղն իւր՝ զԴիշխունն, զեղբայրն իւր՝ Սաֆարն, և զքուրն իւր՝ Յամասփուռն. ամէն։ Դարձեալ յիշեցէք զԲաղդասարն և զ[հ]անգուցեալ հաւրեղբայրն իւր՝ զՄարութէն, Առաքելն, և որդին Մարութային՝ Ոսկանն, և որդի Ոսկան[ի]ն՝ Յարութունն, և որդի Առաքելին՝ Յովանն, ընդ երկայն աւուրս պահեսցէ. ամէն։ Դարձեալ յիշեցէք զմիւս հաւրեղբայրն՝ զԵղիազարն և զբողբոջ որդին իւր՝ զՆազարէթ, և զդեռաբուսիկ դուստրն իւր՝ Մէրիջանն. ամէնս։

70բ (ԺԹ դ., շղագիր) Դաւիթ կաթողկոս Ամենայն Հայոց, որ զսուրբ մատեանս զայ[ս] վանից Սրբուհւոյն Հռիփսիմէի մատոյց։

 

23

ԴԷԼՕՐԻԵՐ

ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ ԱՌ ՊԱՊՆ ՊԻՈՍ։ ԶԻ՞ՆՉ Է ՓԱՓ։ ԶԻ՞ՆՉ Է ԵՊԻՍԿՈՊՈՍ

Աստրախան                                                                                                        ՌՄԾԵ−1806

ԳՐԻՉ−ԹԱՐԳՄԱՆԻՉ՝ Յարութիւն Դաւթեան-Տելանեան Ջուղայեցի։

ԹԵՐԹ՝ 68. չգրուած՝ 19բ−20բ, 21բ, 44աբ, 45բ, 68աբ։ ՊՐԱԿ՝ 5 (խառն՝ 12+20+10+12+14)։ ՆԻՒԹ՝ կապոյտ թուղթ, «1804» լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 21x17,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 12ա)։ ՏՈՂ՝ 24−25։ ԿԱԶՄ՝ ոսկեդրոշմ զարդաշրջանակով և թիկնազարդերով դեղնաւուն կաշի, միջուկը՝ ստուարաթուղթ, աստառը՝ կապոյտ թուղթ, լուսանցակողերը՝ դեղին։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 1+1, թուղթ, մասն աստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. մի քանի թերթեր վերանորոգուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա−19ա Առարկութիւն առ նորին փափական սրբութեան Պիոսի Վեցերորդի, շարագրեալ գալլիական լեզուաւ ոչ վաղհետէ հանգուցեալ պարոն Դէլօրիերէ և լոյս ածեալ թարգմանութեամբ ի լեզու ռուսաց։ Difficile est veritatem non dicere, այսինքն՝ Դժուարին է ոչ ասել զճշմարիտն։ Ի Վէնա, 1782 յամին։ Իսկ այժմ թարգմանեալ ի բարբառս հայոց նուաստ և ապիկար Յարութիւնէ Դաւթեան Ջուղայեցւոյ Տալանեան, ի Աստրախան քաղաքի, 1806 ամի

−1բ Նախազեկութիւն հեղինակէ (=թարգմանողէ՞) գրոյս – Ի մէջ մնացելոց այլ գրեանց առն...

2ա−19ա Սրբազնագունեղ հայր – Յամենայն նուագի, յորժամ մտածեմ վասն վեհագունեղի իշխանութեան եկեղեցւոյն... և խնդրեմ որդիական հնազանդութեամբ զօրհնութիւնս առաքելական։ Վերջ։

Բ. 21ա−43բ Զի՞նչ է փափ. շարադրեալ ի Վէննայ յումեմնէ աննախանձաբար բանասիրէ 1782 յամին

22ա−42բ Զի՞նչ է փափ – Փափն գայ ի Վէննայ՝ յաթոռանիստ քաղաքն Հռօմու կայսեր... Արդ... գիտեմք մեք, թէ զինչ է փափ։ Վերջ։

Գ. 45ա−67բ Զի՞նչ է եպիսկոպոս. ի Վէննայ, առ Յովսէփ Եդլեմ Կորցբեկ, 1782 յամին

46ա−67բ Զի՞նչ է եպիսկոպոս – 1. Ինքն Տէրն մեր Յիսուս Քրիստոս, թէպէտ որդի Աստուծոյ... 36. Եւ փափն Պիոս Երկրորդ... քանդի գիտեմք, թէ զինչ է եպիսկոպոս։

§ Ա−Գ նիւթերը գրիչ−թարգմանչի կողմից գրուած են եղել առանձին−առանձին, ինքնուրոյն էջակալմամբ, իսկ յետոյ միացուել՝ մի կազմի մէջ։

 

24

ԺՈՂՈՎԱԾՈՅ

Իլով                                                                                                                    ՌԿԴ−1615

ԳՐԻՉ՝ Գրիգոր Վարդի որդի։ ՍՏԱՑՈՂ՝ Գրիգոր աբղյ Աւգսէնդիոսի որդի։

ԹԵՐԹ՝ 390. չգրուած 1ա−2բ, 5բ, 380ա−90բ։ ՊՐԱԿ՝ Ա−ԼԳx12(Է, ԺԵ, ԺԹ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19,5x15,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 139ա)։ ՏՈՂ՝ 25։ ԿԱԶՄ՝ գծադրոշմ շագանակագոյն կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ կապոյտ կտաւ, լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թանաքից գրադաշտը գունափոխուած, կազմի կաշին քերծուած, եզրերը մաշուած, տեղ−տեղ ցեցակեր և այրուածքի հետքեր։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 4ա−265ա Դիոնէսիոս Արիոպագացւոյ... [Մատենագրութիւնք. թրգմ. Ստեփանոս Սիւնեցի և Դաւիթ]

Տե՛ս ձեռ. 49, 2ա−337բ, §Ա/4ա−59ա։ Բ/59բ−120ա։ Գ/120ա−233բ։ Դ/233բ−40ա։ Ե/240ա−65ա (չիք §ժբ, իսկ §ժ−ն՝ §ժա−ից յետոյ. նման 22-ին)։ Յիշատակարան թարգմանութեան՝ 271ա։ Յաւելեալ ունի.

ա. 3աբ Պատճառ Դիոնէսիոսի – Դիոնէսիոս Աթենացի էր, որդի Սոկրատայ... Եւ Ստեփաննոս Սիւնեաց եպիսկոպոսն թարգմանեաց ի Կոստանդնուպոլիս և եբեր մեզ։

բ. 265ա−71ա Պատմութիւն սրբոյն Դիոնիսի եպիսկոպոսի, որ է որդի Սոկրատայ՝ գլխաւորի Աթենացւոց, որ կոչի իմաստասիրաց քաղաք – Պատմեաց յաղագս անձին իւրոյ երանելին Դիոնէսիոս...

Բ. 273ա−379ա [Ճառք Ներսիսի Շնորհալւոյ, Յովհաննու Ոսկեբերանի և Գրիգորի Լաբրոնացւոյ]

Տե՛ս ձեռ. 22, 181ա−264ա. §ա/273ա−97ա։ բ/397բ−301բ։ գ/302ա−10բ։ դ/311ա−21բ։ ե/321բ−50ա։ զ/350ա−77ա։ է/377բ−9ա։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՆԱԽԱԳԱՂԱՓԱՐ ՕՐԻՆԱԿԻ

271բ Փա՜ռք... որ զաւրացոյց զտկարութիւնս իմ՝ ժամանել ի լրումն գրաւորական քաղցր և փափագելի և գերահռչակ տարիս, յամի ութհարիւրերորդի տասներրորդի առաջներորդ թուաբերութեան ժամանակի Հայոց (1362)։ Գրեցաւ տարս աստուածային կրկնապատում սրբոյս Դիոնէսիոսի Արիոպագացւոյ՝ հետևողի սրբոյն Պաւղոսի առաքելոյն, հրամանաւ և արդեամբք ողջախոհ և իմաստուն կրաւնաւորի տէր Յովհանիսի Սեբաստացւոց, աթոռակալի տէր Ստեփանոսի, որ և ստացաւ մեծափափագ տենչանաւք զգիրքս աստուածարեալ ի սփոփանս մխիթարութեան անձին իւրոյ սրբասիրի։ Արդ, որք հանդիպիք սրբոյ տարիս լուսաբաշխի, յիշեսջիք զվերոյգրեալ տէր Յոհանէ, և զծնաւղսն ըստ մարմնոյ՝ զպարոն Պարոնշահն և զՏիկին՝ զփոխեալսն առ Քրիստոս, և զպատուելի եղբարսն իւր՝ զիմաստուն վաճառական զպարոն Յակոբն և զՂազարոս գրամարտիկ, և զպարոն Աւագն՝ փեսայացեալն նոցին, նաև զքոյրն և զամենայն արեան մերձաւորսն, որպէս զի տացէ նոցա Տէր կեանս կրկինս...//(272ա)... Այլ և զտրուպս ամենայն գրոցաց զԱւետիս Նատերանց յիշեցէք ի Տէր, և Աստուած զձեզ յիշէ։

Ո՜վ տէր Յոհանէս, զտաժանեալս ի սմա յիշեա, և զքեզ Տէր յիշեսցէ։ Եղև սկիզբն և կատարումն սորա ի մեծահռչակ, բազմամարդ, յոլովաժողով, գանձունակ բարելի քաղաքս Սուլխաթ, կոչեցեալ Ղրիմ, ի վերաբնակ հայաժողով թաղս Հողայարկեա, ընդ հովանեաւ սրբոյ խորանացս Սրբոյն Սարգսի և այլ սրբոց, ի թագաւորութեանն Հայոց Կոստանդեայ, եւ ի կաթողիկոսութեանն տեառն Մեսրոպայ առաքինոյ, եւ այսմ նահանգի առաջնորդի` տէր Ստեփանոսի։ Արդ, քանզի ոչ գտանէր աւրինակս այս ի քաղաքս և ոչ ի վանորայսն, և փափագ տենչանած նեղեր զիս, թէ վասն է՞ր ոչ գտանի այս գիր պատուական. մինչև էհաս ինչ գնալ յերկիրս Հայոց, ի թագաւորական քաղաքն Սիս, ոչ թէ վասն տարիս միայն, այլ և վասն կրսերագունի եղբաւր իմոյ Գրիգորի առնել եպիսկոպոս նահանգի Խաղտեաց։ Եւ գտեալ զաւրինակ սորա՝ գրեցի մեծաւ փափագմամբ, և բերեալ փոխարկեցի և տեառն իմոյ տէր Յոհանիսի, որոյ յոյժ ուրախացաւ ի գալ աւրինակի սորայ և բա//(272բ)զում սիրեցոյց մեզ։ Յիշեցէք և զծնողսն մեր՝ զՆատեր բազմամեայ ծեր գրչի ժրաջան, և զմայրն իմ, և զնոր աւծեալ վերատեսուչ Խաղտեաց գաւարին՝ զտէր Գրիգոր, որ է իմ հայր՝ ըստ հոգւոյ և եղբայր՝ ըստ մարմնոյ և որդի հոգևոր՝ ըստ ուսման, ըստ Պօղոսի, որ ասէ. Ես ծնայ զձեզ Աւետարանաւն ի Քրիստոս Յիսուս, և զմիւս եղբայրն՝ Ստեփանոս քահանայ, և զքոյրն միաւոր, և զայլս, որ ընդ մեզ են պշուցեալ վասն աւգտի և կենաց հոգոյ... ամէն։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

379ա Փա՜ռք... Գրեցաւ աստուածաբան գիրքս այս Դիոնէսիոսի Արիոբագացոյն եպիսկոպոսի, ի յաշխարհս Րուսաց, ի մայրաքաղաք Իլով,ի վանք՝ ընդ հովանեաւ Սուրբ Հաճկատար Աստուածածնի, յամի Ռ−երորդի ԿԴ−երրորդի (1615), դեկտեմբեր ամսոյ Թ−երորդի, օրն շաբաթ՝ սուրբ Նիկոլայոս հայրապետի, ի թագաւորութեան Երրորդի Զիկմունտի մեծ և յաղթող թագաւորի, և սուրբ և ընտրեալ հայրապետի, որ յանուն Մելքիսէդ նա կոչի, և սուրբ ուխտի միաբանից եղբարցն տէր Հազար վարդապետի և տէր Ստեփանոս եպիսկոպոսի, և տէր Գրիգորի Անկուրցի, և տէր Յովանէս Վանցի կուսակրօն քահանային, և տէր Սահակ կուսակրօն քահանայի։ Եղև զրաւ շարագրացս այս աստուածաբան գիրքս ձեռամբ անարժան Գրիգորի՝ Վարդի որդի, ի վայելումն Գրիգորի աբեղայի Իլովցի, Աւգսէնդիոսի որդի։ Աստուած բարով վայելել տացէ, որ ներողութեամբ Աստծու սկ[ս]ա և ողորմութեամբ նորին աւարտեցի։ Արդ, աղաչեմ զձեզ, որք հանդիպիք ի սմա կարդալով կամ աւրինակելով, անմեղադիր լերուք ի խոշորանացն և սխալանացն, և երեսս անկեալ աղաչեմ՝ յիշե//(379բ)ջիք ի մաքրափայլ յաղաւթս ձեր...

Կնքադրոշմ՝ 5ա, 189բ, 379բ Գիրքս Սուրբ Էջմիածնա է։

Գրչափորձ՝ 1ա Գիրք Դիոնէսիոսի։

 

25

ԺՈՂՈՎԱԾՈՅ

Էջմիածին                                                                                                            ՌՄԺԵ-ՌՄԺԷ-1766-1768

ԳՐԻՉ-ՍՏԱՑՈՂ՝ Վարդան Աստապատցի։

ԹԵՐԹ՝ 369. չգրուած՝ 3ա-6բ, 199ա-200բ, 283բ, 368ա-9բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԼԲx12(Ա 6, ԺԳ, ԺԷ, Ի, ԻԲ, ԻԶ, ԻԸ, Լ, ԼԲ 10, ԻԱ, ԻԳ, ԻԷ, ԻԹ, ԼԱ 14, ԻԵ 16)։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսադրոշմով՞ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 21,1x17,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (7ա-198բ, 365ա-7բ), միասիւն (1ա-2բ, 201ա-304բ)։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 309ա)։ ՏՈՂ՝ 33։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը ստուարաթուղթ, աստառը՝ թուղթ, լուսանցակողերը՝ ծաղկազարդ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 1, թուղթ, սկզբից։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. տեղ-տեղ՝ցեցակեր, թրջուածութեան հետքեր, փոքրիկ պատռուածքներ, կազմի կաշին քերծուած, եզրերը մաշուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 7ա−197բ [Մատենագրութիւնք Դիոնիսիոսի Արիսպագացւոյ։ Թրգմ. Ստեփանոս Լեհացի]

Տե´ս ձեռ № 110, 1բ-351ա. Յռջբ./7աբ։ 1/7բ−50բ։ 2/50բ−92ա։ 3/92ա−172ա։ 4/172ա−8ա։ 5/178ա−97ա (միայն §§ ա-ժ)։ Պատմութիւն Դիոնիսիոսի՝ 195բ−7ա։ Յիշատակարան թարգմանչի՝ 197աբ (տե´ս № 109, 404ա−5բ)։

Բ. 201ա−83ա Համառօտաբար գումարումն հաւաքաբանականի աստուածաբանութեանս մատեան... Հաւաքեալ... Պետրոսէ Հռոմկլայեցւոյ, ի վարժարանս Սրբոյ Էջմիածնի...

Տե´ս ձեռ. №129, 3բ-95բ. Յռջբ/201աբ։ Ցանկ/202ա։ §§ ա-ժա/202ա−83ա։ Չունի վերջին այբբենական ցանկը։

Գ. 1ա−2բ, 284բ−364բ [Քարոզք Սիմէօնի Երևանցւոյ]

ա. 1ա−2ա Նախերգանք ի վերայ Սուրբ Էջմիածնի սրբոյ մօրս մերոյ - Արդ, ամենաբարին Աստուած... (հատուած § դ−ից, 311ա−2բ)։

բ. [Ն]որին [Ս]իմէօնի [Ք]արոզ վասն ողջունի, ի բանն, թէ՝ Յոր տուն մտանիցէք, ասասջիք՝ Ողջո՛յն տանս այսմիկ - [Ս]ովորութիւն է ծաղկանց ծնողաց... թէպէտ էր կենդանի//... (շար. 2 թերթ կտրուած հանուած)։

գ. 284բ−6ա Նախերգանք և յառաջաբանութիւն քարոզից, որք ասել պատշաճին յայնպիսի տեղիս, որքան զասօղն մեծագոյն և գլխաւոր գտանիցի և հրամայօղն իսկ քարոզչին - Յայտնի իսկ է հարցդ և եղբարցդ իմ...

դ. 286ա−326ա Քարոզ ի բանն Դաւթի, որ ասէ. Աստուած հիմունս էարկ... որ նկատէ բազում տեսակ ողորմութիւն Աստուծոյ և, մանաւանդ, ի յատկութիւն ազգիս հայոց, և ի  գերիշ[խ]անութիւն աստուածակերտէ սրբոյ Աթոռոյս Էջմիածնի, և, վերջապէս, շարահիւսեալ և համեմատեալ ի գրոց աստուածայնոց և արտաքնոց փիլիսոփայից, յումեմնէ Սիմէօն յանարդիւն վարդապիտէ Երևանցւոյ... - Ամենասրբոյ Հոգւոյն Աստուծոյ՝ քաղցրունակ քնարն...

ե. 326ա-33ա Նորին Սիմէօն վարդապետի Քարոզ վասն ողջունի, ի բանն Քրիստոսի, որ ասէ, թէ՝ Յոր տուն մտանիցէք, նախ ասասջիք՝ Ողջո՛յն տանս յայսմիկ... - Ամենաբարի բնութիւն, ամենաբաւական ողորմութիւն...

զ. 333ա−42ա Նորին Սիմէօն վարդապետի Քարոզ վասն սրբալոյս և աստուածագործ մեռոնին, արտահանեալ ի սրբոյն Դիոնիսիսէ և ի սրբոյն Գրիգորէ Նարեկացւոյն - Առլցեալ աստուածեղէն Հոգւովն...

է. 342ա−56ա Նորին Սիմէօն վեհապետէ Երևանցւոյ Քարոզ ի բանն, որ գրի յԵլից. Ե´կ, առաքեցից զքեզ յԵգիպտոս... - Ըստ աստուածաբանից եկեղեցւոյ և ըստ իմաստասիրաց...

ը. 356բ−64բ Քարոզ և կտակ Մեծի Ուրբաթի Տեառն մերոյ, ի նոյնոյ Սիմէօնէ, վասն չարչարանաց − Սարսափիմ և զարհուրիմ, ո՛վ սիրելիք...

Դ. 365ա−7բ Բռնադատութիւն վասն սրբալոյս մեռունին. ասացեալ է Թովմաս այրի քահանայէ (ծայրակապ՝ ՙԹովմաս այրի քահանայէ բան առ սուրբ շնորհալի մեռոնըն»+51 տուն) - Թորեալ իւղ սուրբ անուն կենաց քեզ կցեալ... / Եւ  ի խնդրոյ Յովսէփ պետին երանեցեալ, /ՌՃՀԸ (1729) թւին երգեալ... /Զի լինիցիմք փորձութեանց չարին փրկեցեալ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. 13ա (Վարդան գրչի) ////: /.///:://::/.///::////: (ՙՎարդանս»)։

19ա ///:/.////:://::/.///::////:/:////:: /:;///::/. (ՙՎադանս գրեց ժ») թվին ՌՄԺԶ (1767)-ին։

109բ ////:/.////::/::/.///::////:/:////:./::////::/. (ՙՎարդանս գրեց ժ») թվին ՌՄԺԶ (1767) Նոյեմբերի Ի։

145ա ////:/.////::/::/.///::////:/:////:/::////:: (ՙՎարդանս գրեց ժ») ի թվին ՌՄԺԶ (1767), Նոյեմբերի վերջն։ Ի սաստիկ ցրտոյ ոչ կարեմ գրել, այլ վասն հարկի է։ Ո՛վ եղբայ[ր], անմեղադիր լեր վասն յոռութեան գրիս, քանզի այս է կարս իմ. ողջ լեր։

147ա Ոտից մոխիր տիրացու Վարդանս գրեցի ՌՄԺԶ (1767), Յունուարի մուտն, բայց խոշորութեան գրոյս ներել խնդրեմ։

197բ Եւ ես՝ յետինս ի բանասիրաց, իբրու թէ տիրացու և սուտանուն սարկաւագ տբցեբշվ (եղբայրագիր՝ ՙՎարդան»)։

198ա Օրհնեալ է Հայրն Աստուած... Աստուածագումար ժողովելոցդ... յայտ լիցի։ Երջանիկ հայրն իմ (իմա´ Աբրահամ Աստապատեցի)... գորովագութ համանուն Աբրահամա՝ հօրն հաւատուոյ, զնուաստ... իւր որդի՝ յետին սպասաւոր բան մի անգամ երկիցս սիրով հարկեաց ելանել ի յատեանս սարսափելի և խօսիլ զբան Տեառն առ ունկնդիրսդ... //(198բ) ... Արդ, սկիզբն արասցուք աստուծով զբանն մարգարէին, կամ զառաքելական և կամ տէրունական։

225բ Նուաստ Վարդան գերիս գծեցի ի վայելումն անձին իմոյ, որ եմ տեղեաւ Աստապատցի և կարգօք՝ սարկաւագ, ընդ հովանեաւ Սրբոյ Էջմիածնի։ Ներել ժտեմ ի ձէնջ վասն Աստուծոյ, վասն վատութեան գրոյս, զի կար իմ այսքան է։

226ա Ի թիւն ի ՌՄԺԸ (1769), ի տօնի Հրեշտակապետացն, օրհնուեցաք ընդ տէր Յօվակիմ եղբօր մերոյ, որ և յայսմ ամի եթող զիս որբ տէրն իմ և ինքն ել գնաց ի Լիմ կոչեցեալ կղզին, յոր և եսն յուսամ ի նոյնն կատարիլ։

246բ Եւ ես՝ յետնեալս ամենայնի... Վարդան սուտանուն սարկաւագս... աղաչեմ ներել սղալանացս... թիւն ՌՄԺԷ (1768), Մայիսի մուտն եղև Սուրբ Էջմիածնին։

283ա Եւ ես՝ յետնեալս ամենայնի և յետինս ի մանկանց եկեղեցոյ, լոկ անուն Վարդան, իբր թէ սարկաւագս, փափագեալ ի գեղս սորին, սկսայ գրել մեծաւ տե[ն]չմամբ, թէպէտ, նայելով վատութեան գրիս, ստրջանայ անձն իմ ի ձեռնարկելն իմ սմա։ Բայց ես, վերոյիշեալ բազմամեղ անձս, աղաչեմ հանդիպօղ հարցդ և եղբարցդ, զի զիս, զգրաւեալս մեղօք, անմեղադրելի առնիցէք, քանզի կար իմ այսքան զօրեաց, որ և միածին Որդին ներեսցէ յանցանաց ձերոց։ Եւ յետ այսր ամենայնի զհոգևոր ծնօղն իմ զտէր Աբրահամ Աստապատեցի արհիեպիսկոպոսն, և ընդ նմին զհոգեծին եղբայրս իմ և ուսումնակից՝ զցանկալին ասեմ, և զերկրորդն՝ Յովնաթան, զճշմարիտ սիրելին իմ զՅօվակիմայն, և ընդ նմին զԱհարօնն իմ ցանկալի, որ և յիշեալ լիջիք ի Քրիստոսէ Աստուծոյ մերմէ. ամէն։ Թիւն ՌՄԺԵ (1766) , Մայիսի ԺԶ, ի դրան Սուրբ Էջմիածնի։Ողջ լերուք. ամէն։ Հայր մեր,որ, և այլն։

284ա Փա՛ռք... Որոյ կարողութեամբ... եղէ սիրօղ և ցանկացօղայսմ... Քարոզգրքիս, ուստի և գրեցի իմով ապաշնորհ ձեռօք, յորում գոյ պարունակեալ... (թուարկւում են քարոզները)։ Այսոքիկ համենայնք են արարեալ և յարմարեալ տեառն Սիմէօնի յոգնիմաստի և շնորհապատճառի հայր ապետի Ամենայն Հայոց։ Եւ ես՝ յետնեալս ի բանասիրաց, ի ժամանակս սրբազանի վեհին՝ արտադրօղի սորին, ժողովեալ՝ վասն անձին իմոյ գրեցի ի վայելումն ինձ։ Վասն որոյ, յիշել մաղթեմ զմեղօք մեռեալ անձս՝ սուտանուն Վարդան սարկաւագս Աստապատցի անարդիւն, և զհամայն ն[ն]ջեցեալսն իմ... թիւն ՌՄԺԵ (1766), Մայիսի ԺԵ։

2. 282ա (Գրիգոր վարդապետի) Խաչէն մինչ ի վայր Ե շարք ես՝ լուսարարս գրեցի, Գրիգոր վարդապետ, որ ի ՌՄԺԷ (1768) թվին։ Ով ջնճէ՝ ինքն ջնջեալ լինիցի։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 258ա (Վարդան գրչի) Թիւն ի 1775, Օգոստոսի 14,  եկի Մօսկով ես՝ վարդան անմեղադիր վադրապետս։ Եւ տէր իմ՝ Աբրահամ վարդապետն գնաց առ բաղձալին իւր և զիս և զեղբարսն իմ եթող որբ։ 1777, Յունվարի 13, ի սուրբ ուխտն Ստաթէի, որ կոչի Տաթև, ի Սիւնիս։

367բ Իմ՝ Վարդան վարդապետին այ այս Քարոզգիրքս, որ ձեռացագրով իմով գրեցի և ետու իմ հոգևոր որդի տիրացու և փոքր Աբրահամին, որ մականուամբ կոչի Ափի, ի վայելումն անձին իւրյ։ Խլողն և կամ գողանողն ի սմանէ առ յիս սևերես եկեսցէ։ Թիվն 1783, Մարտի 29-ումն։ Վերջ։

114բ Ի ՌՄԼԴ (1785), Յուլիսի, ես՝ Վարդան աբեղայս եղէ եպիսկոպոս ի Սուրբ Էջմիածին։

2. Աստառ Բ (Աբրահամ ստացողի) Իմ՝ Աբրահամին է այս գիրս, զոր ստացայ արդեամբ իմով՝ ի վայելս անձին իմոյ, թիվն 1783, Մարտի 29-ումն։

226ա Աբրահամ անուն յոյժ խոտելի,

Որ և բազմաց նախատելի։

1784 և Փետրվարի 26-ին սուրբ Աթոռ մայրս մեր եկի ի Հաշտարխան քաղաքէն՝ ես րոտին Աբրահամս,  որ եմ որդի տեառն Վարդանայ վարդապիտին, և 1780 թուին և Յուլիսի մուտին, եկաաք յՕշական գիւղն, և սկսայ դաս առնուլ՝ ըզ Զի՞ հարցանես քարոզն, Սրբոյն Մեսրոպայ բարեխօսութեամբն։

198բ Ծառայ փրկչին՝ Աբրահամ չնչին։ Զայս Քարոզգիրքս, հանդերձ Դիոնէսիոսիւն և լուծմամբքն, է իմ՝ Աբրահամիս, որ եմ որդի տեառն Վարդանայ, աստուածաբան վարդապետի, արդեամբ իմով գնեցի՝ ի վայելս անձին իմոյ։ Աբրահամ դպիր, 7. 8 1785։

Աստառ Բ. Ի ժամանելն իմ

Ի թուականիս ազգիս մերոյ հայկական,

Հազարաւն նախ սկսելն է արժան,

Զերկհարիւրն հազարին արա կցական,

Զ ՙԼ» տառն զերկհարիւրին արա զուգական,

Ըզչորեքին թիւն առասցես սմա ածական

                                       (1785)։

Իմասցես, ապա ի վերայ նորա առնիցես՝

Հասնիլ մեր ի գեօղ պատւական։

226ա−ում նշուած ՙ1780»−ը հաւանաբար սխալ է և պետք է ուղղել ՙ1785»։

198բ 1786 և Մայիսի մուտն զերծայ զքերականութեան արհեստն և զտրամաբանականն սկսայ դաս առնուլ։

Եմ իսկ մեղօք ծանրաբեռնեալ,

Եւ ի խորս ստորազեղմեալ։

Գրչափորձ՝ Աստառ Բ. Կայէն եղբայր... Վասն գրչայ...։

 

26

ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ

Էջմիածի՞ն                                                                                                           ՌՃՁԷ-1738

ԹԵՐԹ՝ 236. չգրուած՝ 1ա-3բ, 234բ-6բ։ ՊՐԱԿ՝1x3+Ա-ԻԳx10+1x3։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20,5x14։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 84ա)։ ՏՈՂ՝ 31։ ԿԱԶՄ՝ ճնշադրոշմ շրջանակագծերով սև կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ ծաղկաթուղթ, լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ ­ Տպածոյ նկար՝ 5բ (“Bene scripsisti me Thoma")։ Կիսախորան՝ 6ա։ Ճակատազարդ՝ 54ա, 202ա, 209ա։ Զարդագիր՝ թռչնագիր։ Գոյներ՝ կապոյտ, կարմիր, բրոնզ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. տեղ-տեղ խոնաւութեան հետքեր։ Կազմի թիկունքը մասամբ պատռուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

4ա−234ա [Մատենագրութիւնք Դիոնիսիոսի Արիսպագացւոյ։ Թրգմ. Ստեփանոս Լեհացի]

Տե´ս ձեռ. № 110, 1բ-351ա. Յռջբ. /4ա։§ 1/6ա−53բ։ 2/53բ−103ա։ 3/103ա−202ա (գլ. Դ, բնաբան ԺԳ՝ 234ա)։ 4/202ա−9ա (անխորագիր՝ § դ−ե)։ 5/209ա−234ա (§ա-ժ)։ Պատմութիւն Դիոնիսիոսի՝ 231բ−3ա։ Յիշատակարան թարգմանչի՝ 233աբ (տե´ս № 109, 404ա−5բ)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

233բ Փա՛ռք... երանելին Դիոնէսիոս, որ աստուածական բանիւն իւրով յաւէժ լուսաւորէ և յետկին հրաւիրէ, որոյ վասն կարի տռփացող եղէ մտակոյր/// (2 բառ ջնջուած), ըստ օրինակին գաղափարեցի՝ ի վայելումն խղճալոյս, ի Սուրբ Է[ջմիածի՞]ն, սուղ ինչ աւուրբք։ Ի պէտս հասկացողաց պատւով գրեցի։ ՌՃՁԷ (1738) թվին Հայոց։

 

27

ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ

ԺԸ­XVIII

ԹԵՐԹ՝ 72. չգրուած՝ 1ա։ ՊՐԱԿ՝ Ա-Թx8։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 21,5x14։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 49ա)։ ՏՈՂ՝ 42։ ԿԱԶՄ՝ ծաղկաթուղթ, անկիւններն ու թիկունքը՝ դեղնաւուն կաշի, միջուկը՝ ստուարաթուղթ, աստառը՝ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 2+2, թուղթ, մասն աստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. տեղ­տեղ խոնաւութեան հետքեր, 1-ին թերթը կարկատուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1բ−72բ [Մատենագրութիւնք Դիոնիսիոսի Արիսպագացւոյ։ Թրգմ. Ստեփանոս Լեհացի]

Տե´ս ձեռ. № 110, 1բ-351ա. Յռջբ. /չիք4ա։§ 1/1բ−15ա։ 2/15ա−32ա։ 3/32ա−60ա։  4/60ա−2ա։  5/62ա−72բ (§ ա-ժ)։ Մի շարք գլուխներ՝ անխորագիր, մեկնութիւնները՝ զեղչուած (տե՛ս գրչի յիշատակարանը)։ Պատմութիւն Դիոնիսիոսի՝ 71բ−2բ։ Յիշատակարան թարգմանչի՝ չիք (տե´ս № 109, 404ա−5բ)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

72բ [Բ]ան առ ընթերցօղս մատենիս − [Ե]ւ գիտելի է, զի գիրքս աստուածաբանական սրբոյն Դիոնէսիոսի յառաջագոյն թարգմանեցեալ էր ի գերիմաստն սրբոյն Ստեփաննոսէ, որ է եպիսկոպոս Սիւնեաց, բայց գոլով կարի խրթնածածուկ և դժուարիմաց, և բնաբանն ի բազում տեղիս փոփոխեալ, իմացւածն յընթերցողաց ոչ ըմբռնիւր բաւականապէս, վասն որոյ, փոյթ անձին կալեալ ամէնիմաստ վարդապետին Ստեփաննոսի յԻլովացւոյ, զսա, հանդերձ մեկնութեան, վերստին թարգմանեաց, զի մի´ զրկեցին ազգք հայոց ի համեղագունոյ պտղոյ սոյնոյ մատենի։ Եւ թէպետ մեկնութիւնն սորին էր կարի վայելչագոյն և լի իմաստիւք, որ գրեթէ զոչ իմն տարակուսանս թողոյր ի միտս ընթերցողաց, այլ զհամայնս քրթնածածուկս բանս լիովին բացայայտէր, բայց պատճառք զանազանք չետուն թոյլ մեզ գաղափարել ըստ բնաբանին։ Նախ. զի ոչ էաք ձեռնահաս վասն գոլոյն մեր պատաղացեալ ի պէս պէս գործ հարկաւորս, Բ. զի գաղափարն էր յանարհեստ գրագրէ գծարգեալ, յորում գտանիւր այլազան դիտաւորութիւնս անհամեմատ բնաբանին և աշխատանս բազումս յաւելոյր մինչև ի գտանելն զստոյգն, յորոյ պատճառէ նաև յուրեք ի բնաբանսն գտցես զխարբալեցեալս դիտաւորութիւն վասնի//... (շար. թափուած)։

 

28

ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ

ԺԷ-XVII

ԳՐԻՉ՝ Յոհաննէս քհյ Երևանցի։ ՍՏԱՑՈՂ՝ Մարտիրոս քհյ։

ԹԵՐԹ՝ 233. չգրուած՝ 1ա։ ՊՐԱԿ՝ Ա­Իx12 (Ա 11, Ե, Ժ, ԺԸ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20,5x16։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 4ա)։ ՏՈՂ՝ 32։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն անզարդ կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ թուղթ, լուսանցակողերը՝ կանաչ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 5+5, թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ ­ Դիոնիսիոս Արիսպագացի՝ 2բ։ Կիսախորան՝ 3ա, 223բ։ Ճակատազարդ՝ 54ա, 106ա, 202բ։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչնային։ Զարդագիր՝ առիւծագիր, ձկնագիր, թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, սև, դեղին։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թանաքից գրադաշտը գունափոխուած, եզրահատումից լուսանցազարդերը վնասուած, ԺԸ և ԺԹ պրակները յետ ու առաջ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1բ−233բ [Մատենագրութիւնք Դիոնիսիոսի Արիսպագացւոյ։ Թրգմ. Ստեփանոս Լեհացի]

Տե´ս ձեռ. № 110, 1բ-351ա, Յռջբ./1բ-2ա։ §1/2ա-53բ։ 2/53բ-104բ։ 3/104բ-202ա։ 4/202ա-9ա։ 5/ 209ա-33բ (§ ա-ժ։ Թ թղթի ՙԲնաբան առաջին»-ը անջատուած կիսախորանով)։ Պատմութիւն Դիոնիսիոսի՝ 232ա-3բ։ Յիշատակարան թարգմանչի՝ չիք (տե´ս № 109, 404ա-5բ)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

   202բ Ո՛վ հարք և եղբարք, աղաչեմ զձեզ, յորժամ հանդիպիք այս սուրբ գրքոյս՝ կարդալով կամ օրինակելով, յիշեցէք զստացօղ սորա զՄարտիրոս  քահանայն, նաև զծնօղքն իւր։ Նաև զմեղապարտ փծուն գրչակս Յոհանէս քահանայս յիշեցէք, և դուք յիշեալ լիջիք (նման՝ 105բ, 170ա, 197ա)։

223բ Զստացող սուրբ գրոյս՝ բարեմիտ, հանճարեղ և իմաստնասէր զտէր Մարտիրոս քահանայն, որ բազում սիրով ետ զսուրբ գիրքս գրել՝ յիշատակ իւրն և իւր ծնօղացն, և ազգականացն ամենեցուն, և զիս՝ զմեղաւոր ի յետինս ի կարգաւորաց զՅոհաննէս քահանայս, որ ես Երևանցի, յիշել աղաչեմ, ո՛վ դասք քահանայից և սրբասէր կրօնաւորաց, քանզի կարն մեր այս էր։

 

29

ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ

ԺԷ-XVII

ԹԵՐԹ՝ 191։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԶx12 (Դ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20,5x15,5։ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 6ա)։ ՏՈՂ՝ 32։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը՝ ստուարաթուղթ, աստառը՝ տպածոյ պատկերներ. ՙԱննա Մարգարէ», ՙՍիմէոն», ՙՄարիամանք» (Ա), ծաղկաթուղթ (Բ), լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 2+2, թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ ­ Կիսախորան՝ 3ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչնային։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, մոխրագոյն, ոսկի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. 44-րդ թերթը 2 բեկորից, նորոգուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ
1ա−191բ [Մատենագրութիւնք Դիոնիսիոսի Արիսպագացւոյ։ Թրգմ. Ստեփանոս Լեհացի]

Տե´ս ձեռ. № 110, թերթ 1բ−351ա. Յռջբ./1աբ։ § 1/1բ−42բ։ 2/43ա−83բ։ 3/83բ−165բ։ 4/165բ−71բ։ 5/171բ−90բ (§ ա-ժա)։Պատմութիւն Դիոնիսիոսի՝ 190բ−1բ։ Յիշատակարան թարգմանչի՝ չիք (տե´ս №109, 404ա−5բ)։

 

30

ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ

ԺԷ-XVII

ԹԵՐԹ՝ 332. չգրուած՝ 1ա, 327ա-32բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԷx12 (ԺԷ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ (մի մասը՝ լուսադրոշմով)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20,5x15,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 99ա)։ ՏՈՂ՝ 25։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ կաշի։ միջուկը՝ տախտակ, աստառը՝ բամբակեայ կարմիր գործուածք (Ա-ն մանր վանդակներով), լուսանցակողերը՝ ծաղկազարդ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 4+4, սպիտակ թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ՝ Դիոն. Արիսպագացի, շուրջը չորս ծնկաչոք վարդապետներ՝ 4բ։ Կիսախորան՝ 5ա։ Ճակատազարդ՝ 77ա, 152ա, 290ա, 298բ, 316ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր, կենդանագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, դեղին, սև, կանաչ, ոսկի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թանաքից գրադաշտը գունափոխուած, տեղ-տեղ խոնաւութեան հետքեր, փոքրիկ պատռուածքներ։ Կազմի կաշին քերծուած, Բ փեղկը վնասուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1բ-326բ [Մատենագրութիւնք Դիոնիսիոսի Արիսպագացւոյ։ Թրգմ. Ստեփանոս Լեհացի]

Տե´ս ձեռ. № 110, թերթ 1բ-351ա. Յռջբ./2ա-3ա։ § 1/3ա-76ա։  2/76ա-150ա։ 3/150ա-289բ։ 4/289բ-97բ։ 5/297բ-325բ (§ ա-ժ)։ Թ թղթի ՙԲնաբան առաջին»−ը անջատուած ճակատազարդով)։ Պատմութիտւն Դիոնիսիոսի՝ 325բ-6բ։ Յիշատակարան թարգմանչի՝ չիք (տե´ս № 109, 404ա−5բ)։

 

31

ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ

Էջմիածի՞ն                                                                                                           ՌՃԼԲ ­ 1683

ԳՐԻՉ՝ Ստեփաննոս քհյ։ ՍՏԱՑՈՂ՝ Տէր Մովսէս և Տէր Սիմոն աբղյք։

ԹԵՐԹ՝ 219. չգրուած՝ 27ա-9բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԸx12 (Ա 11, ԺԸ 16)։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20,5x15,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 1ա)։ ՏՈՂ՝31։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուը՝ տախտակ, աստառը՝թուղթ, լուսանցակողերը՝ ծաղկազարդ (վերին լուսանցակողին. ՙՂուկաս եպիսկոպոս Կարնեցի»)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 12+12, թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ ­ Դիոն. Արիսպագացի՝ 2ա։ Կիսախորան՝ 207ա։ Ճակատազարդ՝2ա, 48բ, 96ա, 187բ։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչնային։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր, ձկնագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, սպիտակ, սև, ոսկի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նախկինում վերանորոգուած, առանձին թերթեր կարկատուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-216ա [Մատենագրութիւնք Դիոնիսիոսի Արիսպագացւոյ։ Թրգմ. Ստեփանոս Լեհացի]

Տե´ս ձեռ. № 110, թերթ 1բ-351ա. Յռջբ./1աբ։ § 1/1բ−48բ (չունի ընդհանուր խորագիր)։ 2/48ա−95բ։ 3/95ա−187ա։ 4/187բ−93բ։ 5/193բ−214բ (§ ա-ժ)։ Թ թղթի ՙԲնաբան առաջին»−ը անջատուած կիսախորանով)։ Պատմութիտւն Դիոնիսիոսի՝ 215բ−6ա։ Յիշատակարան թարգմանչի՝ 216աբ (տե´ս № 109, 404ա−5բ)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. 157ա (Գրչի) Ո՛վ սուրբ ընթերցօղ, յիշեցէք Ստեփանոս գրչեակս և ստացօղ գրոյս՝ Սիմէոն և կրօնաւոր Մովսէսն. ամէն։

206բ Զստացօղ սուրբ գրոյս բարեմիտ և ողջախոհք տէր Սիմէոն  տէր Մովսէսն, որ բազում սիրով ետուն զսուրբ գիրքս գրել՝ յիշատակ իւրեանց և ծնօղացն, և ազգականացն ամենեցուն, և զիս՝ զմեղաւոր և յետինս կարգաւորաց զՍտեփանոս քահանայս, յիշել աղաչեմ, ո՛վ դասք քահանայից և սրբասէր կրօնաւորաց, քանզի կարն մեր այս էր։

216ա Որ ողորմի ստացողի սուրբ տառիս տէր Մովսէսն, տէր Սիմէոնն, որ բազում սիրովք և փափաքեալ սրտիւք ետուն զսուրբ գիրքս գրել՝ յիշատակ իւրեանց և ծնօղացն։ Եւ մեղաւոր փծուն գրիչս՝ Ստեփաննոս քահանայիս, որ անունս ունիմ և գործ՝ ոչ, յիշողն յիշեալ լիցի յաւուրն դատաստանի։ Գրվեցաւ թվին ՌՃԼԲ (1683), Մարտի ամսոյ Ժ։

2. 216բ (Ստացողների) Դարձեալ կրկին և երեքկին աղաչեմք յիշել զմեզ՝ զՍիմէոն և զՄովսէս աբեղայքս, որ կարի սիրով ստացանք զսա յիշատակ մեզ և ծնողացն մերոց և եղբարց, և դուք յիշեալ լիջիք ի Քրիստոսէ Յիսուսէ. ամէն։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. Լուսանցակող (1780-ից առաջ) Ղուկաս եպիսկոպոս Կարնեցի (յետագայում՝ կաթողիկոս)։

2. Պահպանակ Բա (շղագիր) ի ՌՄԼԴ (1785) թուոջ և ի Յուլիսի ԻԳ, երեքշաբաթի աւուրն, ել Ղունկիանոս վարդապետն ի սրբոյ Աթոռոյս՝ ի գնալ յուխտ և յերկրպագութիւն սուրբ տնօրինական տեղեացն։

Կնքադրոշմ՝ 2ա, 48ա, 95ա, 187բ, 216բ (միայն վերջինը կիսով չափ ընթեռնլի)՝ Յիսուսի Քրիստոսի ծառայ///Սիմէօն///ՌՃԼԷ (1687)։ 216բ (հաւանաբար՝ ՙՄովսէս»)։

 

32

ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ

Շոռոթ                                                                                                                 ՌՃԺԹ−1670

ԹԵՐԹ՝ 367+1 (կրկ. 133)։ ՊՐԱԿ՝ Ա−ԼԱx12(Ա, ԼԱ 9, Լ 14)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20,5x14։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 367ա)։ ՏՈՂ՝ 26−28։ ԿԱԶՄ՝ բաց շագանակագոյն կաշի, դրոշմազարդ, միջուկը՝ տախտակ, աստառը՝ բազմերանգ գոլերով մետաքս, լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ−Կիսախորան՝ 4ա։ Ճակատազարդ՝ 94ա, 180ա, 324բ, 354ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչնային, եղջիւր (67ա, 221ա)։ Զարդագիր՝ թռչնագիր, կենդանագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Մեկնութիւն Սաղմոսաց։ ԺԱ դ.։ 2(Ա−Բ)+1(Գ), ստացուած 1 թերթի ընդլայնակի երկտակուած (Ա−Բ) և 4 թերթի ընդլայնակի հատուած վերին կէսերից (Գ). եզրահատուած։ Մագաղաթ, երկսիւն, ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Գա)։ Կարդալ՝ Գբ «...ժամանեցին ի պահս յաչք իմ։ Պահս աստ զչափս գիշերոյ կոչէ...» (ունի մէջբերումներ ՀԶ−ՀԷ սաղմոսներից)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. գրադաշտը թանաքից գունափոխուած, տեղ−տեղ խոնաւութեան հետքեր, 1-33 նորոգուած, սկզբից և վերջից 3-ական կտրուած թերթերի մնացորդներ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա−367բ [Մատենագրութիւնք Դիոնիսիոսի Արիսպագացւոյ։ Թրագմ. Ստեփանոս Լեհացի]

Տե՛ս ձեռ. 110, 1բ−351ա. Յռբջ./1ա−2ա։ §1/3բ−93ա (ընդհանուր խորագիր՝ չիք)։ 2/93ա−178ա։ 3/178ա−324ա։ 4/324ա−33բ։ 5/333բ−64բ (§ա−ժ։ Թ թղթի «Բնաբան առաջին»−ը անջատուած ճակատազարդով)։ Պատմութիւն Դիոնիսիոսի՝ 364բ−6բ։ Յիշատակարան թարգմանչի՝ 367աբ (տե՛ս 109, 404ա−5բ

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

367բ Գրեցաւ աստուածազեան գիրքս ութերորդ ամի թարգմանութեան (1662+8=1670) ի յերկիրըն Երընջակայ, ի գեօղաքաղաքն Շոռոթ, որ և զծրօղ սորին յիշել, զի զտրիտուրն հատուսցի ի Տեառնէ վարձս՝ ըստ բարեաց. ամէն։

 

33

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԳՐԻՉ՝ Յովանէս։

ԹԵՐԹ՝ 241+2 (կրկ. 1, 3). չգրուած՝ 1ա−դ, 169բ−70ա, 208բ, 209բ−10բ, 214բ։ ՊՐԱԿ՝ 22 (Ա−ԺԲ+10)x12 (ԺԵ 10, ԺԶ 14, ԺԸ 8, ԺԹ 4, ԻԱ 6, ԻԲ 9)։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,7x10,4։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 144ա)։ ՏՈՂ՝ 19 (2-204), 15-18 (205-233), 14 (234-241)։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ սև կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ կարմիր կտաւ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 1+1, թուղթ (Ի դ.)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 2ա։ Լուսանցազարդ՝ բուսական (2ա)։ Գոյներ՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. տեղ−տեղ կեղտոտուած, լուսանցաեզրերը թուլացած, կազմի կաշին քերծուած, եզրերը մաշուած, թիկունքը ճաքճքած, դռնակն ու կապիչները ընկած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2ա−133բ Ադամգիրք [ասացեալ ի տէր Առաքելի Սիւնեաց...]

Տե՛ս ձեռ. 83, 2ա−100ա։ Ընդօրինակուած է Ադամգրքի Ա հատորը, որի մէջ մուծուած են Գ հատորի Ա. Ը գլուխները (21բ−8ա)։ 83−ի համեմատութեամբ՝ գլուխներն ունեն խառը դասաւորութիւն՝ հետևեալ յաջորդականութեամբ. Ա հատոր – գլ. Ա−Դ, Գ հատոր – գլ. Ա, Ը, նորից՝ Ա հատոր – գլ. Ե, ԺԲ−ԺԳ, Ժզ−ԺԸ, ԺԵ, ԺԴ, ԻԱ−ԻԲ, ԺԹ, Ժ, Ը,Թ, Ի, ԻԴ−ԻԵ, ԻԶ (սկզբի մասը), ԻԳ, Զ−Է, ԻԶ («Բանս որ ըսկսաւ վասն Ադամայ» տողից մինչև վերջ՝ յիշատակարանով հանդերձ)։ Գլուխների տնաքանակը, յաճախ 83-ի համեմատ, պակաս է և դրանով աւելի մօտ 1799-ի հրատարակութեանը։

Բ. 134ա−241ա [Ոտանաւորք, Տաղք, Պատմութիւն, Մանունք]

ա. 134ա−43ա Ոտանաւորըս ասացեալ է Կարապետ վարդապետէ ի վերայ որդոցն Նոյի, որ բաժանեցին զաշխարքս Գ բաժին։ Այս վիճակեցօ Քամայ – Եկայք Ադամայ որդիք, արարածք ամէն միաբան... / Ինն հարիւր և նըսուն ինն թիւ (1550) այլ ի հետ նորայն։/ Ողորմելի Կարապետ վադրապետ և խիստ անպիտան...

Այս պոէմի վերջից մի հատուած, «Սուտ և անցաւոր աշխարհ» տողից սկսած, յաճախ հանդիպում է առանձին։

բ. 143բ−5ա Ֆըրիկան ասացեալ է Ողբ – Ով որ սիրէ կուժ ու կըթխայ, / Դուստր և որդիքն ի հետ նոր[ա]յ... /Ֆրիկն ասէ ողբով ըզսայ...

գ. 145բ−7ա Ասացեալ է Տաղ աւրհնութեան, տանուտերաց գովասանութիւն (ծայրակապ՝ «Այս Առաքելի վարդապետ») – Աւրհնեսցուք մեք միաբան՝/Հայր և զՈրդի և զՍուրբ Հոգին...

դ. 147ա−51ա Տաղ գովասանութիւն և աւրհնութիւն աւարտի վեր քրիստոնէից։ Տունս ԼԶ (ծայրակապ՝ «Ա−Ք» − Աստուածածին ամէնաւրհնեալ, / Ըզպաղատանըս մեր ընկալ... (հմմտ. 11, 94ա)։

ե. 151աբ Տաղըս ասացեալ է դէմ սուրբ Աստուածածնին (ծայրակապ՝ «Ա−Ժ») – Աստուածածին, մայր լուսոյ, / Տաճար Բանին Աստուծոյ...

զ. 152ա−3ա Տաղ ասացեալ են սուրբ Աստուածածնին – Խնկի ծառի նըման ես, / Պտուղ դու քաղցրահամ ես...

է. 153ա−4ա Տաղ վասն թագօրի ասացեալ, որ կոչի նոր փեսի, վասն ուրախութեան (ծայրակապ՝ «Ա−Ք») – Աստուած աւգնէ թագաւորին, /Բաշխէ բազում կենդանութիւն... / Մարտիրոսն ասաց յետին...

ը. 154ա−5բ Տաղ՝ գովասանք խաղողի ասացեալ – Խաղո՛ղ, ըզքեզ գովել պիտի, բոլոր պտղովտ հաւասար, /Զի դու միասն ես գեղեցիկ, ամէն պտղոց թաճ և սալվար... / Ո՜վ Սարկաւարք Բերդակայցի...

թ. 155բ−8ա Տաղ վասն գինոյ ասացեալ – Այն առաջի ժամանակին, / Որ զպըտղայբերքն տնկերին... / Քո անունդ է Տիրատուր և իմ անունն՝ Աստուածատուր...

ժ. 158ա−9ա Տաղ վասն ուրախութեան ասացեալ (ծայրակապ՝ «Ազարիայ աբբ») – Արարաիչ Տէր քաղցրացօ վասն Ադամայն, / Եւ ծընօ ի սուրբ կուսէն Մարիամայն... /Ազարիայն, որ երգեց զայս բան...

ժա. 159ա−61ա Տաղ ասացեալ վերայ չափուի – Սիրտս ի փորս դողար վախուս, / Ձեռվիս ի բան չերթար յահուս... / Հիզիկ էրէց ժամանակաց, / Մտաց ասաց ամէն իրաց...

ժբ. 161բ−2ա Տաղ կաքվոյ, ողբ ասացեալ է – Նստեալ կայ ՚ւ լայ կաքվուկ ի քարին, / Ահաբեկ լինէր ի ձեռն որսորդին...

ժգ. 162բ−5բ Գովասանութիւն հերիսային, ասացեալ է Թոխա[թ]ցի Մինաս դպրի – Ի հողոյ հաւասար անձնէ/ Եւ անարժան ձեր ծառայէ... / Ի թուականիս հազար ամին/Եւ ԺԲ ալւելին (1563)... /Երգս գրած Մինասին...

ժդ. 166ա−70բ Տաղ ասացեալ վերայ ագահութեան – Սողոմոն այր իմաստութեան,/ Առ մեզ խաւսի բան խրատական... /Գերի Նաղաշ ողորմելի...

ժե. 170բ−1բ Տաղ Թուրկուրանցոյ ասացեալ ի վերայ անըզգամ կնոչոց – Աւրհնեալ անուն անմահ Բանին, / Որ ի կողէն ըստեղծեալ է կին... /Յովանէս ի կնկանէ...

ժզ. 171բ−3ա Տաղ վասն ղարիպի ասացեալն – Հոգի՛, ղարիպ մի՛ ասեր, թէ չէ իմ սիր[տ]ըս կարունի, / Ղարիպն ի յաւտար երկիր, աւա՜խ, խիստ դիժար կու լինի...

ժէ. 173ա−4ա Տաղ ուրախութեան ասացեալ – Մարտըն գար ծաղկներով, /Երկնից հավերըն կարդալով... /Մուրայ Խիկար, եղար յուսով...

ժը. 174բ−201ա Պատմութիւն մեծատան որդուն, որ զհայր և մայր վաճառեաց և գնացեալ օտար աշխարհն հարցաքնութեան – Էր մեծատուն այր մի և ունէր ինչըս բազում, ոսկի և արծաթ, և վայելեց բազում ժամանակ, և որդի ոչ ունէին... Բազում ամօք ուրախութեամբ կեցան և առ Աստուած փոխեցան։

«Պատմութիւն աղջկան և մանկան...» խորագրով յայտնի և քանիցս հրատարակուած (տե՛ս «Պատմութիւն Պղնձէ քաղաքին...» ժողովածոյի հրատարակութիւնները) թարգմանական սիրավէպի (սկ. «Այր մի էր իշխան...») մի այլ խմբագրութիւն։ 185ա−96ա օգտագործուած են Շնորհալու հանելուկները։

ժթ. 201բ−4ա Տաղ վասն ուրախութեան ծիծաղելոյ խումար մարդկանց – Յոյս կենաց արդարութեան, /Քաւիչ մեղաց մեղօորած... /ՅԱրզումցի Ծատուրն ասաց...

ի. 204ա−6ա Տաղ Առաքեալ վարդապետի ասացե[ա]լ աղօթից (ծայրակապ՝ «Այս Առաքել վարդապետի») – Աւրհնեալ անուն անմահ սուրբ թագօրին, /Յիսուսի Քրիստոսի Որդոյն միածնին...

իա. 206ա Չորս են կարք գիտութեան գիտնականացն – Նախ՝ որ գիտէ և թէպէտ գիտէ, զի գիտէ...

իբ. 206բ−8ա Տաղ Խաչատուր Կեչառցի վարդապետի ասացեալ – Ես եմ կորուսեալ ոչխար, բանօոր ի սուրբ տի հօտէն, / Հովիւ քաջ ի վայր հայէ, բարեխաւս քեզ երկիր ամէն... /Ո՜վ Կեչառեցի, մեղօք ընկղմեալք...

իգ. 211ա−14ա [Ծայրակապ՝ «Ա−Ք+յԱռաքելէ»] – Այբն Աստուծոյ է օրինակ, /Ուսուցանէ զքեզ համարձակ... /Ինձ Առաքել վարդապետի...

իդ. 215ա−31ա Առաքել վարդապետի ասացեալ աւետաւոր ի սուրբ Աստուածածնին և ծնունդն Քրիստոսի Աստուծոյ մերոյ – Աւրհնեալ Հայր երկնաւոր, ծնօղ միածնին... (Տե՛ս 81, 92ա)։

իե. 231բ−2բ Ողորմութեան, Առաքել վարդապետի ասացեալ է – Քան զամենայն գործս բարեաց, ողորմութիւն է պատուական, / Որ զհողեղէն մարդ մեղուցեալ Տեառն Աստուծոյ առնէ նման... / Ես Առաքել ձեզ աղաջեմ...

իզ. 233ա−41ա Կարապետի մեծի վարդապետի ասացեալ Խրատ պիտանի մանկանց եկեղեցոյ ոտնաօոր (ծայրակապ՝ «Ա−Ք+Կարապետէ») – Ամենայնի ըսկիզբն ես եմ, /Դուք լուարուք, զոր ինչ ասեմ...

Գ. [Յաւելագրութիւն՝ ԺԹ դ.]

ա. 209ա [Դեղ միջացաւի] – Առ ԺԲ դրամ ժիվայ...

բ. 241բ Քրիստոս որ... թըլփաթեցին... – Այսմաւուրքին ... մէչ է...

գ. 241բ Լուսաւորչին կընկան անունը ի՞նչ է – Մարիամ է...

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

143ա Գրիչ գրիս Յովանէս անպիտան,

Դիպեցար բանիս պատուական.

Որք ընթեռնուք և միտ ածէք զայս բան,

Զի շատ աշխարհք, կըղզիք կայ ի միջի սորայն։

145ա Ես Յովանէս գծօղ սորայ,

Դրի օրինակ բանս ի սմայ.

Որք ընթեռնուք, զմեզ յիշէք,

Եւ ըզծնօղսն իմ զՈվասաբ. ամէն։

154ա Եւ անպիտան Յովանէս գրչէն,

Մեղաւոր եմք ամենևին,

Խնդրեմք ի քէն տաղ ողորմիցըն,

Աստուած օգնէ [թագաւորին]։

201ա Որ կարդայք և օրինակէք, յիշեցէք զգրիչս,

և ողորմիս ըստացէք ինձ մեղօորի,

Որ բազում ուրախութեան, արքաւութեան

դուք լինիք արժանի։

232բ Ես Յովանէս գծաւղ տառիս,

Աւրինակեցի բանս ի սմայ.

Որք ընթեռնուք, յիշման ածէք

Մեր ննջեցեա[լ]քնըն հօասար։

Գրչափորձ՝ 1գ զգործըս...։ 209բ է, ս, խ...։ 241։

 

34

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(Բաղկացած է 5 տարբեր ձեռագրերից)

ԹԵՐԹ՝ 357։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ թուղթ։

ՎԻՃԱԿ՝ կազմի կաշին քերծուած, եզրերը մաշուած, փականներն՝ ընկած։

ՁԵՌԱԳԻՐ Ա

ՌՄԺԷ−1768

ԹԵՐԹ՝ 100(1-100), չգրուած՝ 3բ, 100բ։ ՊՐԱԿ՝ 1x4+Ա−Ըx12։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5x11։ ԳՐՈԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 76ա)։ ՏՈՂ՝ 23։

ՎԻՃԱԿ՝ բաւարար։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 3ա−97ա Գիրք, որ կոչեցաւ Աղբիւր բացեալ, արարեալ և շարադրեալ տեառն Պետրոսի վարդապետի Նախիջևանցւոյ Աղամալեան... ի Սուրբ Էջմիածին, ի հայրապետութեան տեառն Սիմէոնի սրբազան կաթողիկոսի Ամենայն Հայոց և գերերջանկին, ի թուոջն ՌՄԺԳ (1764), Մարտի քսան

Տե՛ս ձեռ. 2, 12ա−90բ. «Բան առ բարեմիտ ընթերցօղ»/5ա−9բ։ «Յորդորակ»/10աբ։ §ա−լբ/11ա−91բ։ «Անկիւնաւոր առ առակսն»/91բ։ Յաւելեալ ունի.

ա. 4աբ Երգ առ բարին Աստուած (ծայրակապ՝ «Պետրոսի») – Պարտաւորիս հանդեպ հնչեալ ձմեռնաբերն այն հիւսիս, /Զընթացս արգել և նահանջեաց ի յերկնային ուղւոյն զիս...

բ. Շնորհակալութիւն յԱստուծոյ – Յիսուս Որդի Հօր միածին, / Եղեր որդի սրբոյ կուսին...

գ. 10բ Երգ առ Հոգին Սուրբ (ծայրակապ՝ «Պետրոս») – Պանծալի անբիծ աղաւնի, /Մարդկայնոյ ազգի ընտանի...

դ. 92աբ Ցանգ գրքոյս, որ է սրբոց չորից աւետարանչացն գրեալ է Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ասացեալ առակքն – Յաղագս հաշտութեան. Գլուխ Ա՝ թղթահամար 13... ԼԲ. Յարքայութեանն Տեառն մերոյ՝ 162։

ե. 93ա−7ա Բնաբանք սրբոյ Աւետարանիս առակացն – Առաջաբանութեան վկայութիւնքն և բնաբան... առէք ի դմանէ զմնասն և տուք այնմ, որ ունի զտասն։

Բ. 97բ−100ա Նախերգանքս այս է քարոզի, յոյժ գեղեցիկ և պիտանի։ Քրիստոսի – Իսկական էութիւն... Մաղթանք. Տե՛ր, Տէ՛ր, տուր ինձ լեզու խրատու... Վերջ։

Գ. [Յաւելագրութիւնք՝ ԺԸ դ.]

ա. 1ա−2բ [Քաղուածք յԱստուածաշունչ գրոց] – Եւ որք զիսն սիրեն՝ սիրեմ... (աղբիւրների շարքում՝ 1ա «Այս Պլուզ Յօհաննու բանն է»)։

բ. 31բ [Հայատառ պարսկերէն] – Արզայ յուշայ՝ խուբ նամէթ էս, / Վախտի հեսապ՝ ղըեամէթ էս։

գ. 91բ [Քառեակ] – Ատոք ցորեանս այդ ցանեալ, /Ցորեանս ի մէջ հողոյս ծածկեալ...

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

92բ Փա՜ռք... Եղև աւարտումն գրքիս ՌՄԺԷ (1768) թուիս, Մարտի ԺԵ։

ՁԵՌԱԳԻՐ Բ

ՌՄԺԶ−1767

ԹԵՐԹ՝ 156(101−256)։ ՊՐԱԿ՝ Ա−ԺԳx12։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5x11։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 102ա)։ ՏՈՂ՝ 21։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ հանգուցագիր (102ա)։ Գոյներ՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. 203−15 թերթերին խոնաւութեան հետքեր։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

101ա−256բ Գիրք, որ է Ասացուածք, արարեալ գիտնոց վարդապետացն մերոց աստուածաբանիցն՝ ի փառս սրբուհւոյ Աստուածածնի և ի պարծանս մօրս լուսոյ Սրբոյ Էջմիածնի, որ է մայր մեր հաւատոյ, և մանկանց նոյնոյ Սիօնի մերոյ սրբոյ։ Եւ օրինակեցաւ ի հայրապետութեան տեառն Սիմէօնի սրբազան կաթողիկոսի Ամենայն Հայոց, ի թուոջ ՌՄԺԶ (1767), Դեկտեմբերի Ա

1. 101բ Այս ինչ կայ գրեալ ի մէջ սորին - Նախ՝ Սիմէօնի կաթողիկոսի քարոզ... Ութերորդ. Վասն գովութեան և պատուելութեան սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին...

ա. 102ա−26բ Ա. Նորին Սիմէօն վարդապետի Քարոզ վասն սրբալոյս և աստուածագործ մեռոնին, արտահանեալ ի սրբոյն Դիոնէսիոսէ և սրբոյն Գրիգորէ Նարեկացւոյ – Առլցեալն աստուածեղէն Հոգւովն...

բ. 126բ−55բ Բ. Կտակ Մեծ Ուրբաթու վասն չարչարանաց և խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ի բան առաքելոյն Պօղոսի, թէ՝ Կտակ ետ մահու հաստատուն է... – Սովորութիւն է մարդկան, յորժամ մեռանի մեռանի ոք... (155բ) Կատարեցաւ կտակս հաւաքմամբ ձեռամբ Աբրահամու վադրապետի Աստապատեցւոյ՝ ի բանից Յակոբայ Ղրիմեցւոյ, Յովհաննիսի Ջուղայեցւոյ և յայլ մեկնչաց, ի 1200 (1751) թվոջ, Փետրվարի ԻԲ։

գ. 156ա−92բ Գ. Նորին Սիմէօնի Քարոզ և ասացուած և ներբողեան ի վեցերորդ տեսակ յողորմութիւնն Աստուծոյ ի Սուրբ Էջմիածին, զոր ընկալաւ ազգս Հայոց իբրև զեզական և յատկապէս պարգև յԱստուծոյ՝ ձեռամբ սրբոյն Գրիգորի։ Ի նոյն բանն, թէ Աստուած զհիմունս էարկ նմա... – Արդ, ամենաբարին Աստուած...

դ. 192բ−202բ Դ. Բան վասն ողջոյն ասելոյ վարդապետաց, հաւաքեալ ի Մեսրոպ վարդապետէ Գանձակեցւոյ, և ի բանից նորին համառօտեցեալ և յղկեալ – Բազմագութ և մարդասէր է Աստուած...

ե. 203ա−22ա Գ. [Գրիգորի Տաթևացւոյ] Քարոզ Լուսաւորչի, ի բանն որ ասէ Տէրն մեր Յիսուս Քրիստոս, թէ՝ Ես եմ հովիւն քաջ... (Ձմեռան՝ ԿԲ) – Վարդապետք եկեղեցւոյ ասեն, թէ սատանայ նման է գայլի...

զ. 222ա−32ա Զ. Քարոզ Լուսաւորչին սրբոյ Գրիգորի, ի բան մարգարէին. Ով ես դու, վեմ մեծ կանգնեալ յառաջի Զօրաբաբելի կամ Յեսուայ, զի ի վիմի Է աչք են – Հոգեկիրք Հոգւոյն շնորհաց բազմազան մտօք քննեցին զբանս...

է. 232բ−41բ Է. Քարոզ ի վերայ ելման ի Վիրապէն սրբոյն Գրիգորի մեր Լուսաւորչ[ի], ի բանն. Դուք որք եկիք զկնի իմ... – Երբ գեղեցիկն Յովսէփ քաջագոյն գտաւ ի մարտի ցանկութեան...

ը. 241բ−6բ [«Ութերորդ. Վասն գովութեան և պատուելութեան սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին, ի բանն Արիստոտէլի», ըստ ցանկի՝ 101բ, լուսանցքում՝ «Սիրաք, Գ գլուխ, համար Դ»]. Գովեսցուք զարս փառաւորագոյնս և զծնօղս մեր ի սիրականութեան իւրեանց – Արիստոտէլ զանազանէ զպատիւն ի գովութենէ...

2. [Հաւաքմունք յԱստուածաշունչ գրոց և ի վարդապետաց սրբոց]

ա.247ա−9ա Ա. Յաղագս հաւատոյ – Հաւատն է յուսացելոց իրաց հաստատութիւն...

բ. 249ա−50ա Բ. Վասն կենդանի և մեռեալ հաւատոյ – Հաւատք առանց գործոց մեռեալ են...

գ. 250ա−2ա Գ. Բան վասն յուսոյ – Երանեալ է այր, որոյ անուն Տեառն յոյս է նորա...

դ. 252ա−3ա Դ. Յաղագս յուսահատութեանն, թէ ոչ է պարտ յուսահատիլ – Որպէս ծանր հիւանդն որչափ կենդանի է...

ե. 253ա−5ա Ե. Վասն սիրոյն – Գլուխ պատուիրանին՝ սէր է...

զ. 255բ−6բ Զ. Յաղագս սիրոյ ընկերին – Սիրեսցես զընկեր քո իբրև զանձն քո... իսկ որ երկնչի, չէ կատարեալ ի սէրն։

ՁԵՌԱԳԻՐ Գ

ՌՄԺԶ−1767

ԳՐԻՉ՝ Գէորգ ժամարար։

ԹԵՐԹ՝ 20 (257-76)։ ՊՐԱԿ՝ 1x20։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5x11։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 275ա)։ ՏՈՂ՝ 24։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ թռչնագիր (258ա, 266բ)։ Գոյներ՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. տեղ−տեղ թրջուածութեան հետքեր։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 258ա−74բ [«Զայս փոքր թխտունս կոչի Լուծմունք». յիշատակարանից՝ 274բ]

ա. 258ա−66ա Է. Այր մի իջանէր յԵրուսաղեմէ յԵրիքով և անկաւ ի ձեռս աւազակաց... – Սքանչանալ պարտ է ընդ կարգաւորութիւն առակաւոր բանիս Տեառն... (բնաբանը՝ կրկ. 257ա)։

բ. 266բ−74բ Ով ոք իցէ ի ձէնջ մարդ, որ ունիցի բարեկամս... ասէ. Բարեկամ, տուր ինձ փոխ երիս նկանակս – Այս առակ և դատաւորին՝ միապէս խրատեն...

Բ. [Յաւելագրութիւնք՝ 1771 թ., նօտրգիր]

ա. 257բ [Քաղուածք քարոզից] – Քանզի Պետրոսի երանութիւնն...

բ. 275բ [Աղիւսակ գուշակութեան] – ԹԱ՛... ԹԹ՛ (հորիզոնական), ԹԱ՛... ԱԱ՛ (ուղղահայեաց)։ Որոյ գլուխն թագ ունի (՛), նա յաղթող է... Բայց աւաքին գիրն առաջ դիր...

գ. 275բ Գիր խոցի վերայ գրէ – Այս այն գիրն է, զոր Քրիստոս առաքեաց Աբգարու թագաւորին... Խ, Ս, Է, Ք, Վ, Փ, Բ։ ԽԷ−ն՝ խաչեալն Աստուած... Բեն-ն՝ բովանդակ...

դ. 276աբ Ժամամուտ սրբոյ Լուսաւորչին մերոյ – Ցնծայ այսօր, ցնծայ և զուարճանայ եկեղեցի սուրբ... (կից՝ յիշատակագրութիւն 1771 թ.)։

ե. 276բ Վախ չափելու աղօթքն է – Գոտկի կամ մահրամի վերայ կռնովդ չափէ...

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. 274բ (Գէորգ ժամարարի) Որ և զայս փոքր թխտունս կոչի Լուծմունք՝ ձեռամբ մեղաւոր, անարժան, տրուփ և ամենեցուտ ծառայ Գէորգ ժամարարս, որ և եղիցի յիշատակ ինձ և ծնողացն։ Արդ, աղաչեմ զձեզ, ով ոք որ հանդիպի սմայ, նախ ներումն շնորհի գրոյս անհոգութեան և սղալանացն, և ապայ յիշեսցիք զեղկելիս ի սուրբ և արժանայոր յաղօթս ձեր... թիվն Հայոց ՌԲՃԺԶ (1767), Մայիսի ԻԴ։ Կարապետի իննմին։

2. 276բ (Յաւելագրողի՝ § դ) Զգծողս յիշել մաղթեմ ի Տէր, ո՜վ սրբասուն մանկունք եկեղեցւոյ. 1220 (1771)։

ՁԵՌԱԳԻՐ Դ

Նոր Ջուղա                                                                                                           ՌՄԺԶ−1767

ԳՐԻՉ՝ Բարաղամ տրց։ ՍՏԱՑՈՂ՝ Գրիգոր վրդ.։

ԹԵՐԹ՝ 60 (277−336). չգրուած՝ 277բ։ ՊՐԱԿ՝ 5x12։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5x11։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 280ա)։ ՏՈՂ՝ 26։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. եզրահատումից լուսանցագրութիւնները վնասուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 277ա−332բ Համառօտութիւն ճարտաս[ան]ականի արհեստի, շարադրեցեալ ի Յօհաննիսէ վարդապետէ Կոստանդնուպօլսեցւոյ, ի փառս մեծագոյնս Աստուծոյ և ի զբօսանս հայկազունեաց ճշմարտասիրաց։ Տպագրեցեալ յօրինակէ (=Մարսել, 1674) գծագրեցաւ ի Նորն Ջուղայ, ձեռամբ քեալանթար պարոն Սարգսի որդւոյ տիրացու Բարաղամի ումեմն, ի վայելս Սուրբոյ Էջմիածնի հարազատ որդւոյ Գրիգորի ըղձուսումն վարդապետի՝ աշակերտի տեառն Ըռէթէոսի մաքրամիտ վարդապետի, յամի Տեառն 1767 և ի Հայոց 1216

− 278աբ Նախերգութիւն առ ընթերցօղ ուսումնասէրս – Ճարտասանականն ներհմտութիւն...

ա. 279ա−82բ Գիրգ 1. Յաղագս հանուրց իրաց պիտանաւորաց պատկանեցելոց առ արհեստն ճարտասանական (գլ. 1−5)։ Գլուխ 1.  Յաղագս բնութեան ճարտասանականի արհեստի և պաշտման ճարտասանի – Հարց. Զի՞նչ է ճարտասանութիւն...

բ. 282բ−95ա Գիրգ 2. Յաղագս առաջնոյ մասին ճարտասանութեան կամ յաղագս գտման (գլ. 1-10)։ Գլուխ 1. Յաղագս երկեկի պաշտման ճարտասանին... – Հարց. Քանապատի՞կ է պաշտօն ճարտասանին...

գ. 295ա−304բ Գիրգ 3. Յաղագս երկրորդի մասին ճարտասանութեան կամ յաղագս տրամագրութեան (գլ. 1-8)։ Գլուխ 1. Յաղագս նախկնաւորաց մասանց ասացուածոյ... – Հարց. Ի քանի՞սն մասունս բաժանի ասացուածն...

դ. 305ա−26ա Գիրգ 4. Յաղագս երրորդի մասին ճարտասանութեան կամ յաղագս ճոխաբանութեան (գլ. 1-15)։ Գլուխ 1. Յաղագս բնութեան ճոխաբանութեան... – Հարց. Զի՞նչ է յատկապէս խօսելով ճոխաբանութիւնն...

ե. 326բ−7բ Գիրգ 5. Յաղագս չորրորդի մասին ճարտասանութեան կամ յաղագս յիշողութեան (գլ. 1-2)։ Գլուխ 1. Յաղագս օգտի յիշողութեան – Հարց. Քանապատի՞կ է յիշողութեան...

զ. 328ա−9ա Գիրգ 6. Յաղագս հինգերորդի մասին ճարտասանութեան կամ յաղագս արտաբերութեան (գլ. 1−3)։ Գլուխ 1. Յաղագս հարկաւորութեան և մասանց արտաբերութեան – Հարց. Որքա՞ն էառ ճարտասանութիւնն...

− 329բ−32բ Ցանկ գրեանց և գլխոց այսորիկ գրգկան – Գիրգ առաջին. Յաղագս հանուրց իրաց... Յաղագս ենթադատութեան։

Բ. [Յաւելագրութիւնք՝ ԺԸ դ.]

ա. 333ա Այս ներքոյ գրեալս երկոտասան խաչապաշտից անուն է – Հայք, հուք (=յոյնք), լաթինք, վէրք... հօլանդեանք, պռուշ։

բ. 333բ−6բ Յաղագս ապաշխարութեան և երաշխաւորութեան վասն մեղաց (=Քաղուածք յԱստուածաշունչ գրոց) – Սաղմոս, 6, 7. Վաստակեցայ ես ի հեծութեան իմում... Յոբ. Փորձութիւն են կեանք մարդոյ ի վերայ երկրի։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

277ա (տե՛ս)։

326ա Թիվն փոքր ԱՃԾԲ (1767), Ադամ ԺԸ, ի քաղաքն Շօշ, որ Ջուղայ, պարտաւոր անպիտան ծառայ Բաղրամ, որ եմ որդի քալանթար պարոն Սարգսեան։

327բ Յիշեցէք զպարոն Սարգսի որդի նուաստ անպիտան ծառայ Բաղրամիս։

332բ Յիշատակ է գիրքըս Ջուղայու յիշխան քալանթար պարոնորդ[ի] պարտաւոր, նուաստ, անպիտան ծառայ Բաղրամիս։ Եւ օվ ոք կարդայ կամ օրինակի՝ մին բերան ողորմի տայ իմ Բաղրմիս լուսահոգի մօրս։ Թիվն 1767, Մայիսի ամսումն, ի քաղաքն Շօշ, որ և Ջուղայ։

Կնքադրոշմ՝ 326ա, 327բ, 332բ (գրչի յիշատակարանների մօտ խաչանշան ծաղկադրոշմ՝ անգիր)։

ՁԵՌԱԳԻՐ Ե

                                                               ՌՄԺԱ−1762

ՍՏԱՑՈՂ՝ Գրիգոր աբղյ։

ԹԵՐԹ՝ 21 (337−357)։ ՊՐԱԿ՝ 1x18+1x3։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5x11։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 354ա)։ ՏՈՂ՝ տարբեր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. 355−7 թերթերը գունափոխուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 338ա−53ա Հռօմայեցոց կիսակներն է, որ Տրմօն է արարեալ

ա. 338ա [Անուանք ամսոց] – Նոյեմբեր... Հոկտեմբեր։

բ. 338բ Թուականն հայոց՝ վերադիրն և եօթներրեակն ցուցանէ – Եւ թէ ոք կամի եօթն և զվերադիրն Հայոց իմանալ... թէպէտ խրատօվն գրեալ են, այլ ոչ են պարզեալ... մեք պարզեցաք... (§ գ−ի խրատն է)։

գ. 339ա−53ա [Աղիւսակ]

Բաժանուած է սիւնակների՝ Ա. «Թուական Հայոց» («ՌՃՁԷ»... «ՌՇԼԲ» − 1738−2083), Բ. «Եօթներրեակ», Գ. «Վերադիր», Դ. «Գիր տարոյ», Ե. «Տանուտէրք»։ Խրատը տե՛ս § բ։

Բ. [Յաւելագրունթիւնք՝ ԺԸ−ԺԹ դդ.]

ա. 337բ Աղօթք վասն ամենայն թունաւորաց, 3 անգամ ասա... – Ֆահրըն հըֆրին ի ֆահ... արապի լեզուաւ է...

բ. 337բ Վասն բորի – Առ Դ մսխալ ֆարսի քիւքիւրթ... (յիշատակութիւն՝ 1822 թ.)։

գ. 354ա [Վասն շարժին Երևանոյ] – Եւ արդ, յիշատակաւ ճառեցից զանցուած ժամանակիս... ի թուականի մերում ՌՃԻԸ (1679)...

Գրչութիւնը՝ ԺԸ դարի վերջից։ Տե՛ս Վ. Յակոբեան, Մանր ժամանակագրութիւններ, Բ, 1956, էջ 279−280։

դ. 355բ Ըստ ասից Շնորհալւոյն (հանելուկ) – Տընասէրըն չէ զրկաց/Ի պսակաց մարտիրոսաց...

ե. 356ա Խօսք Սիրաքայ – Միտք հնազանդ և որկոր պարկեշտ...

զ. 357ա Վասն երակ առնելոյ ի հաճամալ՝ ի վերայ լուսնոյ։ Բարի աւուրց նշանակութիւնքն միայն եդաք աստ – ԺԲ և ԺԳ երակ առնուլն բարի է...

է. 357բ Ցուցակ բարի աւուրց արիւն առնելոյ՝ ըստ հնոց – Ապրիլ՝ 15, 17, 18, 22, 24, 25, 26, 27, 28, 29։ Մայսի՝ 1, 2...

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. 353բ (Գրչի՞) Թիվն ՌՄԺԱ (1762)−ին, յէր ի կէտն աշնանային, ԿԹ ամն և Ե ամիս, ԻԹ օրն, Ժ ժամն։

2. 353բ (Ստացողի) Ի վայելումն Ռէթէոս վարդապետի աշակերտ Գրիգոր աբեղային. («Ռէթէոս»−ը՝ ձեռքով՝ ջնջուած անուան փոխարէն։ Այդպէս՝ 277ա)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

Աստառ Բ (Իսահակ ծաղկարարի) Յամի Տեառն 1820, Դեկտեմբերի 2 օրն Պոլսոյ Յակոբ վարդապետն և Թոխաթցի Յօհաննէս վարդապետն եկին ի միասին սուրբ Աթոռս վասն եպիսկոպոսութեան, բայց վասն ինչ−ինչ խօսելոյ սակս միութեան ունին ընդ սրբազանին՝ ի դիմաց Պողոս պատրիարգին, և այլն և այլն և այլն։ Տեսցուք յապագայն զինչ է լինելոց, և այլն։

− 1821, յունվարի 21-ին Բզնունի Սիմէօն եպիսկոպոսն գնաց ի Թիֆ[լ]իզ՝ վասն պարտուցն սրբոյ Աթոռոյս՝ օգնութեան ի Ռուսաստանայ։ Եւ սոյն թուոջն ընդ պարոն Սիմէօնին իմ վարդապետ տէր Յօհանին գիր և մրգեղէն ընծայեցի։

Աստառ Ա. Յամի տեառն 1822, Փետրվարի 7, լուսնոյ 27−ին տեսի երազ. Ի Սրբոյ Էջմիածնի մեծ կաթուղիկէի բուն ծայրին մին կարմիր մեծ խաչուառ և Ծաղկեալ վեհարանի տանիքն 3 այնքան ավելի բարձր էր և նորա առաջին՝ մին մեծ սարափարդայ բացեալ դէպի յեկեղեցին։ Նոյն ժամուն յանկարծ հողմ սաստիկ ելեալ թօզախառն. աղաղակեցի, թէ հիմա այս խաչվառն կու անկանի, և ես ըզկնի այս աղաղակիս տեսի նոյն խաչուառն բեկեալ անկաւ ի վերայ Ծաղկեալ այւանին, որոյ բունն անհատանելի և ծայրն ի վերայ վեհարանին մնաց կախ։ Որ և խնդրեմ ի Տեառնէ վերջն բարի լիցի։ Ես ծաղկարար Իսահակ վարդապետս, որ ընդ սրբազանին էի ի Շուշի, տեսեալ գրեցի։

337բ (§ բ−ի վերջում) Շուշի գրեցի 1822, յունիսի 11, Հայրումեան պարոն Գէորգի և նորա որդի Ալէքսանի տանը։

Գրչափորձ՝ 257ա, Աստառ Բ։ Նկարչափորձ (մեծի մասամբ մատիտով)՝ 75բ, 91բ, 101բ, 257ա, 277ա, 336բ, 337ա (հաւանաբար Սահակ ծաղկարարի ձեռքով)։

 

35

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(Բաղկացած է 7 տարբեր ձեռագրերից)

ԹԵՐԹ՝ 243։ ԿԱԶՄ՝ անզարդ սև կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ թուղթ, լուսանցակողերը՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին թեթևակի քերծուած։

ՁԵՌԱԳԻՐ Ա

ԹԵՐԹ՝12(1-12)։ ՊՐԱԿ՝ 1x12։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15x10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 3ա)։ ՏՈՂ՝ 16։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. եզրահատուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-9բ [Ուրբաթագիրք]։ Ուրբաթ յաւուր կամ չորեքշաբաթի տանին զհիւանդն ի դուռն եկեղեցւոյն... Եւ ասէ զԱղօթս – [Կ]արդամ առ քեզ...

Տե´ս ձեռ. Բ, 13ա-23ա։ Միայն §ա-դ. վերջինը՝ անաւարտ. լրացման համար տեղ է թողնուած, ուր՝ յաւելագրութիւնք (տե´ս ձեռ. Է, § ա)։

ՁԵՌԱԳԻՐ Բ

ԺԷ – XVII

ԳՐԻՉ՝ Տէր Յակո՞բ։

ԹԵՐԹ՝ 44 (13-35, 42-63)։ ՊՐԱԿ՝ Ա-Դx12 (Ա 11, Գ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ, մահիկանշան լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15x10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 28բ)։ ՏՈՂ՝ 20։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, սև։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. սկզբից և վերջից պակասաւոր,պրակները խառնուած (կարդալ՝ 13-35, 54-63, 42-55)։

ԾՆԹ. Այս ձեռագիրն ունի Զ ձեռագրի գրչին պատկանելու որոշ տուեալներ, ուստի գրչի անունն՝ ըստ Զ ձեռագրի։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

13ա-35բ, 54ա-63բ, 42ա-8ա [Ուրբաթագիրք]

ա. 13ա-5բ [Ուրբաթի աւր կամ չորէքշաբաթի տանին զհիւանդն ի դուռն եկեղեցոյն, և ասեն զՀարցին Սաղմոս մինչև ի Գործքն։ Եւ ասեն ԲԺ-ան Տէր ողորմեա։ Եւ ասէ զԱղօթս – Կարդամք առ քեզ, Հայր Տեառն մերոյ... ի նմանէ հրեշ]տակապետքն սարսին...

բ. 15բ Մատուցեալ սուրբն Ստեփաննոս առ Տէր, և ասէ. Ի՞նչ են անուանքն Է հրեշտակաց...

գ. 15բ-7բ [Եւ դարձեալ ասէ զԱղօթս զայս] – Անըսկիզբն Աստուած, Հայր սուրբ...

դ. 17բ-23ա Երդումն և բժշկութիւն հոգւոյ և մարմնոյ յանուն Տեառն մերոյ և փրկչին Յիսուսի Քրիստոսի և ի սուրբ քաղաքն յԵրուսաղէմ – Երդմնեցուցանեմ զամենայն դևս...

ե. 23ա-4ա Եւ ասէ Սաղմոս. Տէր, մի´ տրտմութեամբ քով։ Եւ ապա կարդայ Աւետարան Մատթէոսի – Եւ մտեալ ի Կափառնաում...

զ. 24ա-5բ Եւ ասէ զԱղօթս – Տէր Աստուած ամենակալ...

է. 25բ-7ա Աղօթք սրբոյն Կիպրիանոսի, զոր ասացեալ է վասն դիւաց և կախարդաց և յաղանդաւորաց – Ես, Կիպրիանոս, ծառայ Աստուծոյ...

ը. 27բ−9ա Պատմութիւն Ուստիանէ կուսին – Յայնժամ կայր ի քաղաքն...

թ. 29ա−32բ Մաղթանք առ ամենայն սուրբն Աստուծոյ – Բարեխօսութեամբ սրբուհւոյ...

ժ. 32բ−3ա Աղօթք սրբոյն Գրիգորի Նարեկացոոյն – Որդի Աստուծոյ կենդանւոյ...

ժա. 33աբ Աղօթք պահպանութեան – Եւ ևս յամենայն ժամ զայս ասեմ... (չափածոյ և արձակ)։

ժբ. 33բ−4ա Աւետարան ըստ Մատթէոսի – Եւ ելեալ անտի Յիսուս...

ժգ. 34ա−5ա Աւետարան ըստ Մարկոսի – Մինչդեռ զայն խօսէր...

ժդ. 35աբ Աւետարան ըստ Ղուկասու – Եւ եղև ի շաբաթու...

Գ պրակը (42−48) սխալ տեղադրուած. տե՛ս ստորև՝ §իգ−իը։

ժե. 54ա−5ա Աւետարան ըստ Յօհանու – Յետ այսորիկ տօն էր...

ժզ. 55ա−8ա Աղօթք Փոկասու հայրապետին – Յիսուս Քրիստոս, Որդի Աստուծոյ, Տէր իմ և Աստուած...

ժէ. 58ա−60ա Գիր օձահարի... – Ես, Պօղոս, հալածիչ եկեղեցւոյ...

ժը. 60ա Գիր չար ակին – Գայր գետ Յորդանան...

ժթ. 60բ−2բ Գիր ամենայն ցեղ գանի։ Առ պօղպատ դանակ... Եւ ասէ զԱղօթս – Ծառ մի կայր ի մէջ երկրի...

ի. 62բ−3բ Եւ ասա Սաղմոս – Տէր, լոյս իմ...

իա. 63բ Վասն պահպանութեան – Տէր մեր Յիսուս Քրիստոս ի վերայ գլխոյ...

իբ. 63բ Այս են անուանք հրեշտակաց – (Միայն խորագիրը. տեղ է թողնուած)։

իգ. 42ա−3ա Մաղթանք առ սքանչելագործ Սուրբ Նշանացն Քրիստոսի Աստուծոյ մերոյ – Բարեխօսութեամբ սուրբ և աստուածային Նշանացն Քրիստոսի... (յիշատակւում են 40 «Սուրբ Նշան» սրբավայրեր)։

իդ. 43բ−4բ Մաղթանք ի տէր Առաքել վարդապիտէ (ծայրակապ՝ «Տէր Առաքեալ ասե» − Տէր և փրկիչ Յիսուս Աստուած,/Հօր ճառագայթ ի լոյս փառաց...

իե. 44բ−5բ Դարձեալ ի տէր Առաքելէ ասացեալ (ծայրակապ՝ «Տէր Առաքեալ ասե») – Տարփմամբ ձայնի հառաչանաց/Գոչեմ առ քեզ, Յիսուս Աստուած...

իզ. 45բ [Աղօթք − Տէր] Աստուած զօրութեանց, որ բժշկես զախտս...

իէ. 46ա−8ա Աղօթք Գրիգորի Նարեկացւոյն – Աստուած ողորմած, բազմագութ...

իը. 48ա [Աղօթք Գրիգորի Նարեկացւոյ − Աստուած] և Տէր, կեանք և արարիչ...

Յաւելագրութիւններ՝ 23բ, 48բ−53բ, 63բ. տե՛ս ձեռ. է, § բ, և ծնթ.։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

33բ (ԺԹ դ., շղագիր, աղօթքի վերջում) Խաչատուրին։

ՁԵՌԱԳԻՐ Գ

ԺԷ – XVII

ԹԵՐԹ՝ 6 (36-41)։ ՊՐԱԿ՝ 1x6։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,2x10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 37ա)։ ՏՈՂ՝ 20-25։

ՎԻՃԱԿ՝ բաւարար։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

36ա−41բ [Դեղագիրք]։ Այս է լաւ և ընտիր գինի, որ ֆրանսիզու թագաւորն կու խմէ... – Առ զփենունայի տակն... բազում ցաւոց դեղ է... 41բ Այլ դեղ տուզլու պալղամին... – Առ զչօփլամային զխոտն... և տես զփառս Աստուծոյ։

Ունի դեղագրեր. Այրական թուլութեան, Ատամնացաւի, Ատամ հանելոյ, Արբեցնելոյ, Բորի, Հազի, Հեշտ ծնանելոյ, Ձանի բացւելոյ, Մլհամ վասիլիկօն, Մլհամ քացախով, Մօրն փորն մեռած տղայի, Մրջմնբունի, Նատարի, Շան խածածի, Ոտքի մատնացաւի, Ջերման, Սնկան (36բ «Զայս պավասիր մերժամն սնկան համար է. զայս սֆուֆս շենեցի ես Ըռամալս...»), Տուղլու պալղամի, Քնոյ, Քոսի, Ֆռենկ զահմաթի։

Կապք և աղօթք. Արու և էգ ծնանելոյ, Գօթութեան, Լալկան տղայի, Խուլինճի, Նատարի, Ուշ ծերանալոյ, Պիսակի, Ջերման, Վախկոտի, Վատ աչիչ, Ցորնի ոջլի։

ՁԵՌԱԳԻՐ Դ

ԺԷ-XVII

ԹԵՐԹ՝ 48 (64−111)։ ՊՐԱԿ՝ Ա−Զx8։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,3x10,6։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 79ա)։ ՏՈՂ՝ 17։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լուսանցազարդ՝ բուսական (64ա)։ Զարդագիր՝ թռչնագիր (64ա)։ Գոյներ՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. եզրահատուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 64ա−103ա Աղթարք արանց և կանանց – Կալ զիւր անուն և զմօրն, և միաւորեա և տես, թէ քանի կու լինի՝ զԺԲ−սն ձգէ և զոր մնայ՝ զայն կենդանակերպն բանեցոյ։

ա. 64ա [Այր մարդոյ է] – Ա. Խոյն և իւր Աստղն Մարեխն է։ Ասացին իմաստասէրքն, թէ մարդ, որ այս աղթարքս ծնանի...

բ. 66ա Կանանց է – Ա. Խոյն և իւր աստղն Մառեխն է։ Ասացին իմաստասէրքն, որ այս աղթարքս ծնանի... (նաև միւս կենդանակերպների մասին)։

Բ. 103ա−11բ [Գուշ] – Թէ կամիցիս գիտել զմարդն, թէ որ հասակ մեռանի...

Գուշակութիւններ՝ մահուան, ճանապարհորդութեան, արհեստների, ծննդեան, եղանակների, առևտրական հաշիւների և այլ դէպքերի վերաբերեալ։ Ունի աղիւսակներ՝ «Հայերէն», «Յարապերէն», «Պարսկերէն», «Յունարէն», «Ֆռանկերէն», «Թաթարերէն» սիլւնակներով (107բ, 109բ, 110ա, 111ա)։ Յաւելագրութիւններ՝ 71բ, 110բ, տե՛ս ձեռ. Է, § գ և ծնթ.։

ՁԵՌԱԳԻՐ Ե

ԺԷ−XVII

ԹԵՐԹ՝ 10 (112-21)։ ՊՐԱԿ՝ 1x10։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,3x10,6։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 120ա)։ ՏՈՂ՝ 18։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. լուսանցքը թանաքոտ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ա. 112ա−21ա [Գուշակութիւնք ի վերայ աւուրց ամսոց] – Ա. Յունվարի առաջին օրն բարի է...

բ. 121բ [Լուսանցոյց−բոլորակ] – Զմուտ բոլորակիս այսպէս արա... ութ թիւն սպառի՝ անդ են աւուրք լուսնին...

ՁԵՌԱԳԻՐ Զ

ԺԷ−XVII

ԳՐԻՉ՝ Տէր Յակոբ։

ԹԵՐԹ՝ 74 (122−95ա)։ ՊՐԱԿ՝ 9x8։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5x11։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 149ա)։ ՏՈՂ՝ 24։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 138 (անաւարտ)։ Լուսանցազարդ՝ տաճար (136բ, փակցուած, մասն ԺԷ դ. ձեռագրի)։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, դեղին։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. պակասաւոր, թերթերը խառնուած, 195-րդ թերթը սոսնձուած յաջորդ ձեռագրի սկզբի թերթին։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 125բ, 122ա [Բոլորակք, գուշակութեանց ի վերայ կենդանակերպից]։ Ջանա//պարհի է− Ջրհուս. Պատրաստ կաց զԷ օրն և ապա գնայ, որ բարի լինի քեզ...

2. 125բ, 122ա [Վասն իշխանութեան ԲԺ−ան կենդանակերպից] – Երկոտասան կենդանակերպքս իշխեն և տիրեն ի վերայ ԲԺ−ան անդամոց մարդկան... (գրուած բոլորակների տակ)։

3. ա. 122բ [Առաքելի Սիւնեցւոյ] Վասն ԲԺ−ան կենդանակերպիցն, ԲԺ−ան ազգաց և ԲԺ−ան անդամոց. Հոմերապէս ոտանաւոր – Աշխարհս ունի ըզձև մարդոյ./Բժ-ան անդամք մարմնոյ... /Ձըմեռն առնեն այս կենդանիք։

բ. 122բ, 178աբ Վասն Է մոլորականացն և ԲԺ−ան կենդանակերպից, թէ որք որոց իցեն, կամ որպէս գնան, կամ զինչ է գործ նոցա// − Կան եօթն աստեղք մոլորական,/Կենդանակերպք ԲԺ−ան.../Տարի ու կէս պարտէ զնոսին//... (շար. թափուած)։

4. [Աստեղաբաշխութիւն]

ա. 126ա Դուռն աստեղաց բնութեան – Զօհալն ունի զինչ հովութիւն...

բ. 126ա Դուռն աստեղաց յուժերուն – Զօհալն ունի զխրաթի մասն...

գ. 126աբ Դուռն ամուսնութեան չորքոտանեաց աստեղաց – Զօհալ ունի զԱյծն...

դ. 126բ−7ա Դուռն աստեղաց թռչնոց – Զօհալն ունի... զբուն...

ե. 127ա Դուռն աստեղաց զօթվածին – Զօհալն ունի զմազն...

զ. 127աբ, 123ա Դուռն աստեղաց, թէ որն որ յաւուր ունի իշխանութիւն – [Կ]իրակի արեգականն է իշխանութիւն... տանուտէր//...// լուսին է...

է. 123բ Թէ կամիցիս իմանալ զձմեռն՝ զկարճն և զերկայն – Կալ զվերադիր տարոյն...

ը. 123բ Սոքա են ասացեալ մեծ իմաստնոյն Ճէպէոսի, և թէ ոչ հաւատաս, նայ փորձեայ և տես, զի ստոյգ է//... (շար. թափուած)։

թ. 129ա [Դուռսն աստեղաց...−...] տաքութիւնն և Մառեխին՝ չորութիւնն...

ժ. 129ա Դուռն աստեղաց համերուն – Զօհալն ունի զբոթոթն...

ժա. 129աբ Դուռս աստեղաց գուներուն − Զօհալն ունի զսև գունն...

ժբ. 129բ Դուռն աստեղաց պինդ և կակուղ − Զօհալն ունի... պինդ...

ժգ. 129բ, 124ա Դուռն աստեղաց չափուն − Զօհալն ունի զերկայնութիւն...//Զօհրայն միակէ լինի...

ժդ. 124ա Դուռն աստեղաց լեռներուն − Զօհալն ունի զչոր լերունքն...

ժե. 124աբ Դուռն աստեղաց տեղերուն − Զօհալն ունի զգետնափոր տեղիքն...

ժզ. 124բ, 128ա Դուռն աստեղաց [հանքերուն] − Զօհալն ունի զմուրտասանկն...//Արեգակն ունի զոսկին...

ժէ. 128աբ Դուռն աստեղաց մրգաց և հնդոց − Զօհալն ունի զկեռասն... կայ և ծաղկի։

5. ա. 130ա−3բ Վասն խաւարման արեգակին և լուսնին, ումեմն յիմաստնայսիրի ասացեալ – [Յ]ունվար թէ լուսին խաւարի՝ կոտորումն լինի անասնոց ... հաց և գինի նուազ։ Եւ Քրիստոսի ... փա՜ռք ամէն։

բ. 136ա Այլ ևս այս Է ազգի բառով անուանք Է մոլորակացն, որ կայ աստ դրոշմեալ – (Աղիւսակ) Հայերէն՝ Երևակն, յարապերէն՝ Զօհալ, պարսկերէն՝ Զրուան, յունարէն՝ Կռօնոս, ֆռանկերէն՝ Սաթուռնօս...

6. ա. 136բ Աղբիւրի վերայ յիշատակարան գրելոյ – Աղբևրս որ է ջըրոց բղխման, /Յորդանանու է սայ նըման.../Թըվին ՌՂԱ (1642)−ամեան։

բ.  136բ Գաւաթի վերայ գրելոյ – Գաւաթս անապակ գինով ի լի,/Անուշ լինի սա խըմօղի... /Թըվին ՌՂԱ (1642)−ի...

գ. 136բ−7ա Յեկեղեցոյ յիշատակարանի կամ գմպէթի կամ դրան – Փառաց տաճարս աստուածային, /Երկրի դըրախտ կենաց փայտին.../Թըվին ՌՂԱ (1642)−ին։

6. 127աբ Հարցումն. Ո՞րով իւիք կարէ մարդ պահել միշտ զինքն ի սէրն Աստուծոյ – Պատասխանի. Գրեալ է, թէ զմիտս մոլորեալս դարձուցանեն յԱստուած ընթերցումն գրոց...

7. ա. 137բ [«Յայսմ աւուրք պարտ է զգուշանալ»] – Նաւասարդի՝ Գ և Ե, Հոռի՝ Գ և Ժ... փորձեա և տես։

բ. 137բ Արդ, այս են աւուրք պահպանու//... – (շար. թափուած)։

8. ա. 138ա−41բ [Յաղագս երևման կենդանակրպեից] – Յորժամ գիսաւոր աստղն երևի յաւուրս Խոյի, նոր թագաւոր յարիցէ... Ցուլն երևի...

բ. 141բ−2ա Վասն փառաւոր աստեղաց – [Յ]որժամ տեսանես մեծ և փառաւոր աստղ, որ ցոլանայ...

գ. 142ա−3բ Վասն Զօհալ աստղին – [Յ]որժամ Զօհալ աստղն ի կենդանակերպս մտանէ...

դ. 143բ−5բ Վասն գիսաւոր աստղին – Յունվարի թէ երևի աստղ գիսաւոր...

ե. 145բ−7բ Ամպի նշան այս է, որ թոն կոչի (և այլ նշանք) – Զի թէ լուսին կարմիր գայ...

զ. 147բ−52ա Վասն որոտմանց ի վերայ լուսնին, թէ զինչ ցուցանէ – Յորժամ լինի լուսինն ի Խոյն...

է. 152բ−4ա Յաղագս խաւարման արեգական և լուսնին, ասացեալ մեծ իմաստնոյն Արիստոտէլի – Խոյն. թէ արեգակն խաւարի...

ը. 154ա−5բ Յաղագս խաւարման լուսնի, ասացեալ մեծի իմաստնոյն Ճեպեմիոսի և Հերմիանոսի – Խոյն. թէ լուսինն խաւարի...

թ. 155բ−7ա Յաղագս ընծայման լուսնին, Անդրիասայ – Յորժամ ի Խոյն ընծայի լուսինն...

ժ. 157ա−8բ Յաղագս աղեղան իջանելոյ – Յորժամ լուսինն ի Խոյն լինի...

ժա. 158բ−9բ Վասն որոտման ի վերայ լուսնին, որ կենդանակերպից լինի և զինչ որ լինի՝ ցուցանէ – Յորժամ լուսինն ի Խոյն լինի..

ժբ. 159բ−61ա Որ գօտի ասեն ի վերայ լուսնոյն. գիտ ըզլուսինն, թէ որ կենդանակերպ է – Յորժամ լուսինն ի Խոյն լինի...

ժգ. 161ա−2ա Պարաւաթի զլուսինն տես, թէ ո՞ր տանուտէր է և զհրամանքն այն աշխարհին արա, և զգծող... – [Խ]ոյն. որ որոտայ...

ժդ. 162աբ Որոտացոյց ամսոյ վերայ՝ Հռոմյեցւոց ամսով – Ա. Յունվար թէ որոտայ...

ժե. 163աբ Վասն լուսնի բակ առնելոյն՝ ի կենդանակերպից վերայ – [Խ]ոյն. թէ լուսինն...

ժզ. 163բ−4բ Յաղագս արեգականն պարունակին, ասացեալ մեծ իմաստնոյն Արիստոտելի Ճեպիմոսի – [Խ]ոյն. թէ արեգական...

ժէ. 164բ−5բ Յաղագս լուսնոյ պարունակին, ասացեալ մեծ իմաստնոյս Արիստոտելի նոյն Ճեպիմոսի – [Խ]ոյն. թէ լուսինն...

ժը. 165բ, 167աբ Վասն խավարման արեգական՝ ի վերայ կենդանակերպիցն – Խոյն. թէ արեգակն խաւարի... (166աբ տե՛ս ձեռ. Է, § է−ը

ժթ. 167բ−8բ Յաղագս խաւարման լուսնին, ասացեալ մեծ իմաստնոյն – Խոյն. թէ լուսինն խաւարի...

ի. 168բ−9բ Յաղագս ամպոց յերկնից նշան – Յորժամ ի յարևմտից...

իա. 170ա−5բ Տանուտէրացոյց ճշմարիտ, զոր արարեալ է Դանիէլ մարգարէն – Յորժամ Խոյն լինի տանուտէրն...

իբ. 175բ−6ա Վասն լուսնին, որ բակ առնէ – Ապրիլ եթէ լուսինն...

իգ. 176աբ Վասն աստեղաց ցոլանալու – [Յ]որժամս յարևմտից յարևելս ցոլանայ...

իդ. 177աբ [Վասն լուսնին, որ խաւարի] – Ապրիլ թէ լոնւսինն խաւարի... (178աբ, տե՛ս § 3. բ

իե. 179ա−84բ Յաղագս նշանաց արեգականն և լուսնին և աստեղաց, և վասն որոտմանց, Ասորոց գրոց, ասացեալ երանելոյն Դանիէլի մարգարէին – Թշրին գթիմ, որ է Հոկտեմբեր... (185ա−8ա յաւելագրութիւնք, տե՛ս ձեռ. Է

իզ. 188բ, 195ա Այս որ ափերս դրոշմեցաք Է// ազգի կենդանակերպից անուանքն (աղիւսակ) – Հայերէն՝ Խ[ոյն], յարապերէն՝ Համէլ, պարսկերէն՝ Վարբակ, յունարէն՝ Կռիօս (հայերէն անունները նշուած են սկզբնատառով)։

իէ. 189ա−91ա [Վասն մոլորակաց − ...] զի ամէն աստղ զանազան են սեռիւ, տեսակաւ, քանակաւ, որակաւ և աստմամբ...

իը. 191աբ Յաղագս շարժուն և անշարժուն կենդանակերպիցն – Խոյն, Խեցգետինն, Կշիռն, Այծեղջևրն... շարժուն են...

իթ. 191բ−2ա Երկրի և աշխարհի – Զօհալն ունի Հնդիկս...

լ. 192ա Վասն ծննդեան մարդկան – Զօհալի ծնունդն յանկարծամահ լինի...

լա. 192ա−4բ Դուռն վասն փառաւորելոյ Է աստեղացն – Զօհալն ի աստղաբաշխութեան հաշիւն՝ ի յերկինքն շարաւ ունի... ճշմարիտն Աստուած գիտէ (195ա տե՛ս § իզ

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

161ա (Խորագրի մէջ) Եւ գծող գրոյս՝ զանարժան ըզտէր Յակոբ յիշեայ։

ՁԵՌԱԳԻՐ Է

ՌՃԿԴ−1715

ԹԵՐԹ՝ 49 (195բ−243)։ ՊՐԱԿ՝ 6x8+1x1 (փակցուած 195-ին)։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5x10,7։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (անվարժ, նմուշ՝ 221ա)։ ՏՈՂ՝ 24-28։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. տեղ−տեղ բնագիրը գրչի կողմից թանաքով ջնջուած։ 205-ի վրայ այրուածք (նորոգուած), մի քանի տեղ փոքրիկ պատռուածքներ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. [Գուշակութիւնք]

ա. 195բ−220ա [Աղիւսակք]

Գուշակութիւնները՝ ըստ ամիսների, կենդանակերպերի, երկնային մարմինների, մարմնի անդամների, երազների, պաշտօնեաների, բնութեան երևոյթների, թռչունների, կենդանիների և այլն։

բ. 220ա−9ա Վիճակ հասարակ այբուբենի վերայ է – Ա. Սուրբ երեքանձնեա միաւուրութիւն և մի աստուածութիւնն փրկէ զքեզ...

գ. 229բ−37բ [Գիր հմայական ի վերայ ԺԲ կենդանակերպից] – Խոյն։ Ասաց Սողոմոն՝ օվ այս աստղս ծնանի, դևին անունը Դէշայ է...

Տեղ−տեղ կախարդա−հմայական նշանագրեր, վերջում՝ աղիւսակ. «Այս ԲԺ−ան առաքելոց յունաց պասն է»։

դ. 238ա−40ա [Վասն ծննդոց մանկանց] – Կիրակի յաւուր ծնած...

ե. 240բ−2ա Վասն գողի գտանելոյ – Խոյն. ի գողն գռուզ, սրտոտ...

զ. 242բ−3ա Բանայդրանք չար մարդոյ, անդարձ մարդոյ – Ինձ հետևիլ հարգայորի/Տեառն իմոյ ողբ և երգ կիրակի...

Խորագիրը՝ վերջում։ Գրուած է ընդէմ «չիք Թաթոսի»։

Բ. [Յաւելագրութիւնք՝ ԺԸ դ.]

ա. 10ա−2բ (Վիճակացոյց) – Զառն քաշել պիտիս, յետոյ վիճակն հայիլ պիտիս։ Քնընեա և տես զխորհուրդ...

Բաղկացած է Ա−Զ մասերից, ամեն մասն էլ՝ հինգ մասից (ԱԱ, ԱԲ, ԱԳ, ԱԴ, ԱԵ, ապա՝ ԲԱ, ԲԲ... համարակալմամբ)։

բ. 48բ−53բ Վիճակ ի վերայ կենդանայկերպի և ի վերայ Է մոլորակաց – Խոյն է։ Ո՜վ մարդ, ինչ ասեմ...

գ. 110բ [Դեղ ոտն ուռածի] – Մարդոյ որ ոտնին ուռի. առ բազում սխտորի կոթ...

դ. 125ա [Դեղ ձվերն ուռածի] – Մարդոյ ձվերն որ ուռի, մինչ որ աղիքն վար կը իջնու...

զ. 133բ−5բ [Գուշակութիւնք զանազանք] – Վասն կնոչ որ յղանա...

է. 166ա [«Թըլըսմ» ընդդէմ վախի] – Գիտացիր, ո՜վ եղբայր...

ը. 166բ Գիր կապածի մարդոյ, որ արձակես – Գրէ ի վերայ խնծորին...

թ. 185ա−8ա [Վիճակացոյց] – Ո՜վ մարդ, շատ դառնութիւն...

Նման՝ 23բ, 63բ, 71աբ, 169բ, 177բ։ Բոլոր յաւելագրութիւնները՝ Է ձեռագրի գրչի ձեռքով, որը, անշուշտ, Ա−Է ձեռագրերը միաւորողն է։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

128բ ՌՃԿԴ (1715) տանուտէրն Կշիռն է։

Գրչափորձ՝ Աստառ Ա. ԴՁ.Շարայկան խաչի...։

 

36

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(Բաղկացած է 2 տարբեր ձեռագրերից)

ԹԵՐԹ՝ 158։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ թուղթ, լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 1+1, թուղթ, Ա−ն՝ հին, Բ−ն՝ նոր։

ՁԵՌԱԳԻՐ Ա

ՌՃԺԸ−1669

ԳՐԻՉ՝ Սարգիս երէց։ ՍՏԱՑՈՂ՝ Ստեփաննոս վրդ.։

ԹԵՐԹ՝ 72 (1-72). չգրուած՝ 68բ−72բ։ ՊՐԱԿ՝ 6x12։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,3x9,7։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 36ա)։ ՏՈՂ՝ 29։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. եզրահատումից լուսանցագրութիւնները՝ վնասուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա−68ա [Խ]րատք գեղեցկայարմար և առակաւոր բանիւք, ասացեալ յիմաստնոցն՝ պէս−պէս և ազգի−ազգի կերպարանօք խօսել ի դէպ ժամու ի հոգևորն և ի մարմնաւորն՝ ի շահ և ի յօգտութիւն ուսունմասէր անձանց, զոր ի բազում այլ և այլ օրինակաց ժողովեալ եդաք աստ (Առակք Վարդանայ Այգեկցւոյ)

Ա. [Աստուած]այինն Սողոմոն ասէ. Արագաթև արծուին...

1աբ Բ. Իմաստասօր ոմն աղքատ ունէր ծոյլ որդիս...

Գ. Այր մի եհատ սրով զլեզու որթոյ...

1բ−2ա Դ. Ասի ի յառակաց, թէ՝ Այր մի զգայլն բռնէր...

Ե. Ասի ի յառակաց, թէ՝ Աղուէսն գտաւ թուղթ...

2աբ Զ. Ասի ի յառակաց, թէ՝ Գայլ մի ելեալ, ի վերայ լերին...

Է. Ասի ի յառակաց, թէ՝ Գայլն յայնժամ անկանի...

Ը. Ասի ի յառակաց, թէ՝ Այր մի զէշն իւր կորուսեալ...

2բ−3ա Թ. Ասի ի յառակաց, թէ՝ Կին ոմն ունէր Ծ այծ...

3ա−5ա Ժ. Ասի ի յառակաց, թէ՝ Այր մի սովորեալ էր... հաց մի տանէր ի ծովն ձգէր...

5ա−6բ ԺԱ. Ասի ի յառակաց, թէ՝ Ի Բաղդատ քաղաքն հիւս մի...

ԺԲ. Ասի ի յառակաց, թէ՝ Այծ մի էր ի վերայ բարձր պատին...

6բ−7ա ԺԳ. Ասի ի յառակաց, թէ՝ Թագաւոր մի կայր, ունէր սիրելի օձ մի...

7աբ ԺԴ. Ասի ի յառակաց, թէ՝ Կին մարդոյն Գ երեսի ջուր կայ...

7բ−8ա ԺԵ. Արք Բ ընկերացեալ ի վա[ճա]ռաշահութեան...

8աբ ԺԶ. Դարձեալ րախճան – Ասի, թէ՝ Բ այր առն միում դրախտապան էին... 8բ ԺԷ. Արդ հարցանելի է, թէ առաջին վաճառելովն...

8բ−9ա ԺԸ. Ասի յիմաստնոց. Առ քեզ Ճ տապակ և գնա...

9աբ ԺԹ.  Ասի ի յառակաց, թէ՝ Այր մի յամէն տարի Ճ մոթ...

9բ−10ա Ի. Ասի  յառակաց, թէ՝ Աղքատ էրէց մի գնաց մօտ ի մսագործն...

10աբ ԻԱ. Ասի յառակաց, թէ՝ Այր մի խիստ պարտական էր...

10բ−1բ ԻԲ. Ասի յառակաց, թէ՝ Բ արք միմեանց յոյժ բարեկամք էին...

11բ−2բ ԻԳ. Ասի յառակաց, թէ՝ Միայնակեաց մի ընդ սատանայի...

12բ ԻԴ. Ասի յառակաց, թէ՝ Կենդանի մի, որ լուանայ զորովայնն...

12բ−3ա ԻԵ. Ասի յառակաց, թէ՝ Ժողովեցան թռչունքն և ընտրեցին...

13ա−5ա ԻԶ. Ասի յառակաց, թէ՝ Թագաւոր ոմն ունէր Գ որդի...

15աբ ԻԷ. Ասի յառակաց, թէ՝ Այր մի գնաց առ դատաւոր...

15բ−7բ ԻԸ. Ասի յառակաց, թէ՝ Թագաւոր մի կամեցաւ աշտարակ...

17բ−8ա ԻԹ. Ասի յառակաց, թէ՝ Գէհ մի ոչխար արածէր...

18ա Լ. Ասի յառակաց, թէ՝Ագլօրն օթեր էր ի բարձր ծառ մի...

18աբ ԼԱ. Ասի յառակաց, թէ՝ Ահա երթային Բ սինդիկնոս...

18բ−9ա ԼԲ. Ասի յառակաց, թէ՝ Էրէց մի ասորի բարի...

19աբ ԼԳ. Ասի յառակաց, թէ՝ Կատուն էած փիլոն...

19բ ԼԴ. Թագաւոր մի նստեալ...

19բ−20ա ԼԵ. Ասի յառակաց, թէ՝ Թագաւոր մի արար հարսանիս...

20աբ ԼԶ. Ասի յառակաց, թէ՝ Առիւծն ծերացեալ էր...

20բ−1բ ԼԷ. Ասի յառակաց, թէ՝ Ապուղնէն արար թագաւորութիւն...

21բ ԼԸ. Էր միայնակեաց մի բնակեալ...

21բ−2ա ԼԹ. Այր մի էր, որ հանապազ ուտէր...

22ա Խ. Թագաւոր մի որդի հասաւ ի վերջին աղքատութիւն...

22աբ ԽԱ.  Էր վաճառական մի ի քաղաք...

22բ−3ա ԽԲ. Ասի յառակաց, թէ՝ Արծիւն ու կաքաւն խիստ չար...

23աբ ԽԳ. Աղուեսն առեալ զչիտն ի բերանն...

24ա ԽԴ. Ասի յառակաց, թէ՝ Գայլն երթայր առ լերամբն...

24աբ ԽԵ. Աղուեսն և խեցգետին բարեկամացան... և իմաստութեամբ//...

Թափուած են ԽԵ−ի վերջը, ԽԶ−ՀԸ և ՀԹ−ի սկիզբը։

25ա [ՀԹ. Այր մի թագաւորազն...] և կալաւ լու մի...

25ա Ձ. Արագիլն և ճայէկն և յոպոպն...

25ա ՁԱ. Արագիլն բռնութեամբ գայ...

25ա ՁԲ. [Ա]ղուեսն ի գետն անկաւ...

25բ−6ա ՁԳ. Աղուեսն եգիտ զրեհ...

26ա ՁԴ՛ Էշ մի առ զաւանակն...

26ա ՁԵ. Էշ մի անկաւ ի գետն...

26աբ ՁԶ. Կին մի մեծահասակ և գէր...

26բ ՁԷ. Էշ մի մեծարեցին և կոչեցին...

26բ ՁԸ. Իշուն աւետիս մատուցին...

26բ−7ա ՁԹ. Ի բարձր վիմէ կաթէ ջուր...

27ա Ղ. Ասեցի (լսեցի) ի բժշկական վարդապետաց, թէ Շինական ոմն...

27ա – Դարձեալ ասեն, թէ՝ Առիւծն յորժամ կուշտ ուտէ...

27ա – Դարձեալ, թէ՝ Մեղունք սակաւ ուտեն ի մեղրէն...

27աբ – Դարձեալ ասեն, թէ՝ Է կենդանի մի... գլոս...

27բ ՂԱ. Դարձեալ ասեն իմաստունքն, թէ՝ Սահմանք է բնութեամբ...

27բ−8ա ՂԲ. Վասն պահոց – Դարձեալ ասի ի բանախօս արանց, թէ՝ Օձն...

28աբ ՂԳ. Վասն ողորմութեանց – Ասի ի պատմութեանց, թէ՝ Կայր պարոն մի խիստ նաքաս...

28բ ՂԴ. Ասի ի պատմութեանց, թէ Թագաւոր մի բարկացաւ...

28բ−9ա ՂԵ. Զաւակաց, որոց անկեղծ են ի հաւատս – Ասի ի պատմութեանց, թէ՝ Էր տանուտէր մի և ունէր կին վատ...

29աբ ՂԶ. Վասն բարի և միամիտ մարդոյ – Ասի ի պատմութեանց. Էր այր մի և ունէր Բ որդի...

30ա ՂԷ. Վասն ծնողասիրաց – Ասեն բնախօսք, թէ՝ Արագիլն յորժամ ծերանա...

30աբ ՂԸ. Վասն Խաղաղարարաց – Ասի ի պատմութեանց, թէ՝ Թագաւոր մի և ունէր Գ որդի...

30բ−1ա ՂԹ. Վասն գթոյ – Ասի ի պատմութեանց. Այր ոմն ունէր որդի մի...

31ա Ճ. Վասն դժոխոց դառնութեան – Գրեալ է ի Վարս Հարանց, թէ՝ Սուրբ հայր մի ետես զմի ի դիւանցն...

31աբ ՃԱ. Վասն բարի մտածութեանց – Ասացեալ է յիմաստնոց, թէ՝ Զոք խոցեն և սպանեն...

31բ−2բ ՃԲ. Վասն նախանձոտաց – Ասի ի պատմութեանց, թէ՝ Բ զինուորք յոյժ նախանձոտ էին...

32բ−3ա ՃԳ. Վասն վնասակար անդամոց – Եղև հարցումն ի մէջ իմաստնից, թէ ո՞րն է յանդամոց...

33ա ՃԴ. Ասի յառակաց, թէ՝ Շունն ուսուցանեն...

33աբ ՃԵ. Վասն անհոգութեան – Ասի ի պատմութեանց, թէ՝ Ոմն տանուտէր ի թագաւորական...

33բ ՃԶ. Ասաց իմաստուն մի, թէ՝ Ով ունի խելք...

33բ ՃԷ. Վէհ իմաստուն մի ասաց. Եթէ ոք շրջի...

33բ ԺԸ. Եւ իմաստուն մի ասաց, թէ՝ Այն է իմաստուն...

33բ−4ա ՃԹ. Իմաստուն մի ասաց, թէ՝ Ես զնա ոչ ասեմ դիտուն...

34ա ՃԺ. Այլ ոմն իմաստուն ասաց, թէ՝ Նա է գիտուն կատարեալ...

34աԱյլ ոմն իմաստասէր գրեաց, թէ՝ Նա է կատարեալ իմաստուն...

34աբ ՃԺԱ. Մի ոմն իմաստուն զօրական երթայր ի պատերազմ...

34բ ՃԺԲ. Իմաստուն մի ասած. Որպէս ընթանայ...

34բ ՃԺԳ. Ճարտար իմաստասէրք բնակեալ էին յամրոց մի...

34բ−5ա ՃԺԴ. Կայր իմաստուն մի՝ մեծ յազգէ...

35աբ ՃԺԵ. Երեալ (=Գրեալ) է ի սրբոցն, թէ՝ Ով մարդ, զմարմնաւոր ցաւն ոք...

35բ ՃԺԶ. Իմաստասէր մի կոչեաց ի ճաշ իշխան մի...

35բ−6ա ՃԺԷ. Ասի յիմաստնոց, թէ՝ Իմաստուն վաճառականք...

36աբ ՃԺԸ. Ասի ի պատմութեանց, թէ՝ Ոմն եկն առ Աղէկսանդր...

36բ−7ա ՃԺԹ. Գրեալ է ի Վարս Հարանց, թէ՝ Ետես ոմն հայր տեսիլք...

37աբ ՃԻ. Ասի ի պատմութեանց, թէ՝ Կայր թագաւոր մի...

37բ ՃԻԱ. Ասեն, թէ՝ Հայր ոմն տեսեալ զսատանայ...

37բ−8ա ՃՆԲ. Ասեն, թէ՝ Խեցգետին խրատէ զձագս...

38ա ՃԻԳ. Ասի ի Վարս Հարանց, թէ՝ Դև մի փայիկութիւն առնէր...     

38աբ ՃԻԴ. Ասի ի պատմութեանց, թէ՝ Մանուկ ոմն առնէր գողութիւն...

38բ ՃԻԵ. Ասի [յ]առակաց, թէ՝ Բ կին վիճէին...

38բ−9բ ՃԻԶ. Ասի ի պատմութեանց, թէ՝ Կայր ոմն, որ բնաւ ոչ ուրախանայր...

39բ−40ա ՃԻԷ. Ասի յՈլոմբիական, թէ՝ Այր մի կրէր գրաստով...

40ա−1ա ՃԻԸ. Եւ աստ գիտելի է, զի իմաստունք օրինակ բերեն...

41աբ ՃԻԹ. Են աստ գիտելի է, զի պարկեշտութիւն յոյժ օգտակար է...

41բ−2ա – Ապա ով ոք կամի ի սատանայէ... փրկիլ...

42ա ՃԼ. Այն որ թիւրեալ է բան՝ խոտի...

42աբ ՃԼԱ. Ասեն իմաստունքն, թէ՝ Կայ ազգ մը ձուկ սուրխամահի...

42բ−3ա ՃԼԲ. Ասի ի պատմութեանց, թէ՝ Ի քաղաքի...

43աբ ՃԼԳ. Գրեալ է ի Վարս Հարանց, թէ՝ Ի ճանապարհին Հռոմայ...

43բ ՃԼԴ. Կին մի գնայր ի դրախտն իւր...

43բ ՃԼԵ. Կայր հարսն մի հեզ և համբերող...

44ա ՃԼԶ. Այր մի մեծատուն գնաց խնամախօս...

44ա ՃԼԷ. Ջերմօտ մի երթայր ի ճանապարհ...

44բ ՃԼԸ. Գայլն և աղուեսն եղեն եղբարք...

44բ ՃԼԹ. [Ա]ղուեսն խաբեաց զգայլն...

44բ−5ա ՃԽ. Նապաստակքն («Ասպատակքն») ժողովեցան ի միասին...

45ա ՃԽԱ. [Թ]ագաւոր մի յարևմուտս բազմեցաւ...

45ա ՃԽԲ. [Աւ]ձն ստենկնոս կայր գետին յեզեր...

45բ-6ա ՃԽԳ. [Գ]այլն յափշտակեաց անասուն...

46ա ՃԽԴ. [Թ]ագաւոր մի հասաւ ի վերջին աղքատութիւնն...

46աբ ՃԽԵ. [Ա]ռիւծն ետես զդուստր թագաւորի...

46բ ՃԽԶ. [Ո]րսորդն կալաւ կաքաւ մի...

46բ-7ա ՃԽԵ. [Կ]ապիկն, որ է որ ապուզայն, սովորութիւն ունի...

47ա ՃԽԸ. [Ա]գռաւն ժողովեաց զձագս...

47ա ՃԽԹ. [Ա]ղուեսն քաղցեաւ և ետես ի հոր մի...

47ա ՃԾ. [Ա]ղուեսն քաղցեաւ, և էր աւուրքն...

47բ ՃԾԱ. [Ա]ղուես մի տառապէին և նեղէին որսորդքն...

47բ-8ա ՃԾԲ. [Ճ]ուհին ծաղր առնէր...

48ա ՃԾԳ. [Ճ]անապարհորդ մի հանգեաւ ի յաղբեր...

48ա-9ա ՃԾԴ. [Վ]աճառական մի եկն ի քաղաք...

49ա ՃԾԵ. Մըժղեղն յորժամ ծերանայ...

49ա ՃԾԶ. Լուսինն խաւարի և թափեալ պակասի լոյս նորա...

49բ ՃԾԷ. Ձմեռն չորանայ տերև ծառոց...

49բ ՃԾԸ. Թագաւոր մի մեծ և բարեմիտ ունէր խոզ...

49բ-50ա ՃԾԹ. Անմարդաբնակ լեառն մի կայր մրջիմն մի մեծագոյն...

50աբ ՃԿ. Իշխան մի գեղեցիկ էառ բազում ձկնորս...

50բ-1ա ՃԿԱ. Աայր(=Կայր) մեծատուն մի, և ունէր ժառանգ...

51ա-2ա ՃԿԲ. Ժողովեցան այծքն...

52ա ՃԿԳ. Կոյս մի հաւատ[ւ]որ կայր...

52աբ ՃԿԴ. Քահանայ ոմն ի Վերին Խաչինոյ...

52բ-3բ ՃԿԵ. Այր մի բնակեալ ի դուռն քաղաքի...

53բ ՃԿԶ. Եմուտ այր մի առ թագաւոր ոմն...

53բ-4բ ՃԿԷ. Առիւծն հիւանդացաւ...

54բ-5ա ՃԿԸ. [Ա]յր ոմն գնաց ի հողավարքն...

55ա-6ա ՃԿԹ. [Թ]ագաւոր մի բարեմիտ և իմաստուն գնայր առ սուրբ հայր...

56աբ ՃՀ. [Ա]յր ոմն մեծատուն ունէր բազում կաղապար ոսկի...

56բ ՃՀԱ. [Թ]ագաւոր մի շուրջ գայր...

56բ-7ա ՃՀԲ. [Ծ]առ մի կայր ի Հնդկաց աշխարհն...

57ա-8ա ՃՀԳ. [Ժ]ողովեցան ի մի վայր Ժ վաճառականք...

58աբ ՃՀԴ. [Թ]ագաւոր մի կանգնեաց բարձր սիւն...

58բ-9ա ՃՀԵ. [Ժ]ողովեցան մկունքն ի մի տեղ...

59ա ՃՀԶ. [Աւ]ձն յորժամ երթայ ի թիւր...

59բ ՃՀԷ. [Գ]ող մի ձմեռուկ գողացաւ...

59բ-60ա ՃՀԸ. [Ջ]ուլհակ մի ասաց, թէ՝ Աստուած զմարդն թագաւոր է ստեղծեր...

60աբ ՃՀԹ. [Ա]յր ոմն ունէր որդի մի... եղև կրօնաւոր...

60բ-1բ ՃՁ. [Ա]ղքատ մի եկեալ ի գեօղ մի...

Եզրահատման պատճառով վնասուած են առակների համարանիշ թուերը։ Պահպանուած տառամասերի հիման վրայ կարելի է ասել, որ մինչև ՙՃԿԷ» համարը ճիշտ է վերականգնուած, սակայն դրանից յետոյ, հաւանաբար, գրչի թոյլ տուած սխալի պատճառով, համարները չեն համընկնում, և ՙՃՁ»-ին յաջորդում է ՙՃՂ»։ Շփոթութիւնը պիտի որոնել ՙՃԿԷ-ՃՂ»-ի միջև, որովհետև դրանց միջև ընկած թուահամարներից ոչ մի հետք չի պահպանուել։

61բ ՃՂ. Եկն հրեշտակ առ աղքատ մի...

62ա ՃՂԱ. Գորտ մի կայր ի Մս[ր]այ աշխարհն...

62ա-3ա ՃՂԲ. Հրեշտակ ասաց առ ջաղացպան...

63ա ՃՂԳ. Սատանայ առ սատանայ մի գնաց...

63աբ ՃՂԴ. Կայր էրէց մի ի գեղի միում...

63բ-4ա ՃՂԱ. Այր ոմն մեծատուն ունէր կին մի գեղեցիկ...

64ա ՃՂԶ. Այր ոմն աղքատ գնաց ի լեառն...

64բ ՃՂԷ. Երկու գողք գնացին...

64բ-5ա ՃՂԸ. Այր ոմն ունէր խանութ և մեղր կու ծախէր...

65աբ ՃՂԹ. Ժիժին առ մրջիմն գնաց...

65բ Մ. Գիտացէք, որդիք մարդկան, որ թէ թագաւորի դուստր լինի...

65բ- Թէ մարդուն զաչքն թրով հանեն և թէ ասեղով՝ մէկ է...

65բ-6ա ՄԱ. Առջն ի ձմեռն Խ օր ի յարգելանոցն մտանէ...

66աբ ՄԲ. Առակ օգտակարագոյն – Նաև առակ մի այլ ասի/ Վասն ագռաւոյ մի անմտի...

66բ ՄԳ. Մեկնութիւն առ[ա]կիս – Աղուէսն է նման սատանայի/Եւ թամայ նենգաւորի...

66բ-7ա ՄԴ. Առակ շահաբեր- Ի յառակաց լինի պատմեալ, /Գերի շնուկ մի խիստ քաղցեալ...

67ա ՄԵ. Մեկնութիւն առակիս – Շունն օրինակ մարդոյ ելեալ, /Իսկ թագաւորն զԱստուած ցուցեալ...

67աբ ՄԶ. Մուկ մի ըղտին մօտ գընաց և ասէ ցնա. Տո´ւր ինձ...

67բ-8ա ՄԷ. Պատմութիւն համասփիւռ ծաղկին – Խնդրեա´ զնա յորժամ... Անանիայ ասաց, թէ ես գտի զնա ի Ձողկերտ։

Տե´ս Ն. Մառ, Ժողովածոյք Առակաց Վարդանայ, Բ, Ս. Պետերբուրգ,1895, ձեռ. D։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

69ա  [Փ]ա՛ռք... Արդ, յիշեցէք զհեզահոգի, դեռաբոյս, նորաբողբոջ զՍտէփաննոս վարդապետն, որ ետ գրել վասն խրատու ժողովրդեան, որ առակ զաղուեսն եդին առ ի մարդիկ շահլոյ։ Աղաչեմք զձեզ, ո՛վ եղբարք, որք հանդիպիք տեսութեամբ Առակագրոյս, կարդալով կամ օրինակելով, միով Տէր ողորմայիւ յիշեցէք զՍտեփաննոս վարդապետն և զծնօղսն իւր։ Թվին ՌՃԺԸ (1669), Օգստոսի ԺԴ։

Զմեղսամած Սարգիս էրէց յիշեցէք... Անմեղադիր լերուք, ո՛վ եղբայրք, սխալանաց և խոժորութեան գրոյս՝ ըստ կարեաց մերոց այս էր։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

69բ [Յի]շատակ է գիրքս այս Դեղէմացի Յովանէս վարդապետին բազմաշխատ։

Գրչափորձ՝ Աստառ Ա. ... գրիչափորձ։ Պահպանակ Աա. Եւ... ծանուցումն լիցի... ժողովրդոցդ։

ՁԵՌԱԳԻՐ Բ

ԺԷ-ԺԸ-XVII-XVIII

ԹԵՐԹ՝ 86 (73-158). չգրուած՝147աբ, 151բ։ ՊՐԱԿ՝ Ա-Ըx12 (Ա, Ը 11, Է 4)։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,3x9,7։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 130ա)։ ՏՈՂ՝ 21։

ՎԻՃԱԿ բաւարար. եզրահատումից լուսանցագրութիւնները վնասուած, թանաքից գրադաշտը գունափոխուած, տեղ-տեղ խոնաւութեան հետքեր։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 73ա-145բ [ՙԱստուածատրոյ Համադանեցւոյ... արարեալ Ժողովածու». № 56, 3բ]

ա. 73ա-6բ Յաղագս ագահութեան... – Որ յոյսայ ի մեծութիւն...

բ. 76բ-9բ Յաղագս ճշմարիտ ազատութեան... – Ծանիջիք զճշմարտութիւնն...

գ. 79բ-82բ Յաղագս օգտի և սահմանի աղօթից – Ի նեղութեան իմում...

դ. 82բ-3ա Յ[աղագս] սրտմութեան – Սրտմութիւն ի վերայ ամբաշտաց...

ե. 83բ-7ա Ասասցեն յաւուր յայնմիկ... չէ´Տէր Աստուած մեր ընդ մեզ...

զ. 87ա-94ա [Ա]յսպէս ասէ Տէր. Ո՞ւր է թուղթն... (92բ ՙՈրպէս ծնունդն սքենչալի,/Նոյնպէս և մահն հրաշալի...», Ն. Շնորհալի)։

է. 94ա-7ա [Ե]թէ թաքուն սրտէ ձերմէ դարձեալ էք...

ը. 97ա-8բ [Ե]տես կինն, զի բարի էր ծառն...

թ. 98բ-104ա [Ե]թէ ամաչեսցէ ժողովուրդ իմ...

ժ. 104ա-7ա [Ո]րդիս ծնայ և բարձրացուցի...

ժա. 107ա-10բ [Զ]ի իմաստուն է մտօք զօրաւոր...

ժբ. 110բ-3ա [Ի]բրև զծաղիկ ծաղկեալ...

ժգ. 113բ-6ա [Ե]ւ արդ, Տէր Աստուած Իսրայէլի հաւատարիմ լիցի...

ժդ. 116ա-7բ [Գի]նի և ցքի մի ըմպիցէք...

ժե. 117բ-20բ [Յ]անօրէնութեանց ժողովուրդն իմոյ...

ժզ. 120բ-3բ [Ա]պականեսցէ իշխան ի Յոյդայ...

ժէ. 123բ-6ա [Թ]ուլ արա ինձ սակաւ մի հանգեայց...

ժը. 126ա-9բ [Յ]այնժամ արդարն կացցէ բազմաւ համարձակութեամբ...

ժթ. 129բ-32ա [Ե]ւ ասէր. Մի´ մխեր զձեռն քո ի պատանեակդ...

ի. 132ա-3ա Յաղագս բացայայտութեան սուրբ Երրորդութեան – [Ե]ւ ասաց Աստուած. Արասցուք մարդ...

իա. 133ա-4բ Յաղագս ճշմարիտ զղջման... – [Խ]նդրեսցէք զՏէր Աստուած ձեր...

իբ. 134բ-6բ Յաղագս թէ Քրիստոս է լոյս աշխարհի – [Ե]տու զքեզ ուխտ ազգի...

իգ. 136բ-8ա Յաղագս թէ խաչ և նեղութիւն են կեանք հաւատացելոց – [Ա]հաւասիկ ես առաքեմ զձեզ...

իդ. 138ա-9ա Յաղագս խոնարհութեան – [Ե]ղև բան Տեառն առ Սամէաս...

իե. 139ա-40բ Վասն խոնարհութեան – [Ա]ռէք զլուծ իմ ի ձեզ...

իզ. 140բ-2բ Յաղագս կեղծաւուրութեան – [Մ]ի´ լիցիս անհաւատ...

իէ. 142բ-5բ Յաղագս կենաց մարդկան կարճութեան – [Մ]արդոյ որպէս խոտոյ են աւուրք...

իը. 145բ Յաղագս կուրութեան մտաց – [Խ]արխափեսցես ի մէջօրէի... զի խաւարն կուրացուց զաչս նորա։

Աստուածաշնչից, հայ և օտար վարդապետների գործերից քաղուած ընտիր հատուածների ժողովածոյ է, որը, ըստ №56-ի կազմել է Աստուածատուր Համադանցին։ Այստեղ վերջին մասը չի ընդօրինակուած, որոշ գլուխներ ունեն տարբեր սկսուածք և վերջից ավելի ընդարձակ են։

Բ. [Աղօթք, Նախերգանք և Օրհնութիւնք յետ քարոզից]

ա. 148ա-9ա Աղօթք պահպանութեան ընդդէմ Բելիարայ, սուրբն Նարեկն – [Ա]ղաչեմք զքեզ, Տէր Աստուած իմ...

բ. 149ա-50ա Ողբ աղօթական, ասացեալ սրբոյն Յուսկանայ – Յիսուս միածին, Աստուած բոլորից, / Հօր անեղակից, Հոգւոյ փառակից...

գ. 150ա-1ա Աղօթք պահպանութեան յամենայն չարէ, Առաքել վարդապետէ ասացեալ յաղագս ծառայիցն Աստուծոյ (ծայրակապ՝ ՙՏէր Արաքեալ ասե») – Տէր և փրկիչ, Յիսուս Քրիստոս/Հօր ճառագայթ և լուսոյ փառաց...

դ. 152ա-3ա [Նախերգանք] Աւետարանի – Երանելին և միայն հզօրն... (ապա՝ ՙՍողոմոնի», ՙմարգարէից», ՙառաքելոց»)։

ե. 153բ- [Օրհնութիւնք յետ քարոզից] – Զոր օրհնութիւն Աստուածածնին... հանգիցէ ի վերայ ձեր... Էնն Աստուած... էացուսցէ և զձեզ զամենայն տես[ա]կս առաքինութեանց։

Գ. [Յաւելագրութիւնք՝ ԺԹ դ.]

ա. 70ա-1բ [Գրառաջ օրհնութիւնաբեր կոնդակի] – Եւ ընդ աստուածապարգև օրհնութեան ծանուցումն լիցի... և ի քաւութիւն մեղաց մարդկան։

բ. 146աբ [Օրինակ գրութեան]  - Ի դրանէ Սուրբ Էջմիած[ն]ի և ի նորին սպասաւոր Յովանէս վարդապետէ, որմէ բարկութեամբ և սաստիւ ծանիք այս անուն գեղի անդուք (=յանդուգն) ժողովուրդք... մինչև... գայք ուղղութիւն։

գ. 153ա [Գրառաջ թղթի] – Արզ լիցի վեհիտ մեծի... հօրդ մերոյ։

 

37

ՎԱՐԴԱՆ ՄԱՐԱԹԱՑԻ-ԱՅԳԵԿՑԻ

ԱՂՕԹԱԳԻՐՔ

ԺԸ –XVIII

ԳՐԻՉ՝ Ովանէս կր. (1գ-74ա), Խաչատուր վրդ. (74բ-115ա)։

ԹԵՐԹ՝ 154+1 (կրկ. 1). չգրուած՝ 1աբ, 115բ-54բ։ ՊՐԱԿ՝ Ա-Էx12 (Ա 11)+6x12։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,5x9։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 48ա)։ ՏՈՂ՝ 17 (1գ-74ա), 11-14 (74բ-115ա)։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ եռագոյն շերտերով սպիտակ մետաքս։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ - ՙՍուրբն Վարդան»՝ 1դ։ Կիսախորան՝ 2ա։ Զարդագիր՝ թռչնագիր (2ա)։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, դեղին, սև։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. տեղ-տեղ ցեցակեր, առանձին բծեր, քերծուածքներ (53բ-4ա)։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

2ա-115ա Կշտամբանք յանդիմանութեան առ սակաւ անձին ողորմելոյ Վարդանայ, Աղերս վասն որ ի Մարաթոյ և ամենայն մեղաւորաց, և ի խորոց սրտէ աղերս մաղթանաց առ Յիսուս Քրիստոս միածին Որդի Աստուծոյ։ Երթեալ յամենայն տեղիս, ուր կատարեաց Քրիստոս զմարդեղութիւնն իւր տնօրինաբար, զոր գրեցին տեսանողքն վասն նորա, և ընթեռնուլ անդէն ուրիշ-ուրիշ և հայցել թողութիւն ի նմանէ, զոր մեղաւոր Վարդանս գրեցի յԵրուսաղէմ ի Սուրբ Յակոբ

Տե´ս ձեռ. № 84, 2-67ա։ Այստեղ միայն §ա-ժգ. ա/2ա-10ա (անխորագիր)։ բ/10ա-6բ։ գ/16բ-22ա։ դ/22ա-30ա։ ե/30ա-8ա։ զ/38ա-46ա։ է/46ա-54բ։ ը/54բ-63բ։ թ/64ա-9ա (սկ. ՙՅիսուս Քրիստոս թագաւոր»)։ ժ/69ա-73ա։ ժա/73բ-82ա։ ժբ/82ա-95բ։ ժգ/95բ-115ա (անխորագիր)։ Ա գրիչն ընդօրինակել է § ա-ից մինչև §ժ-ի կէսը, իսկ Բ գրիչը՝ §ժ-ի կէսից (74բ) մինչև § ժգ։ Յաջորդների ընդօրինակման համար տեղ է թողնուած՝ 115բ-54բ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. 63բ (Ովանէս գրչի) Ո՛վ եղբարք սիրելիք, զտառապեալ գրիչս՝ Ովանէս կրօնաւորս յիշեցէք ի սուրբ յաղօթս ձեր, և դուք յիշեալ լիջիք ի Քրիստոսէ։

2. 115ա Բայց յիշեա զբարեաց աղքատացեալ Խաչատուր վարդապետն։

 

38

ԺՈՂՈՎԱԾՈՅ

Գանձասար                                                                                                         ՌՄԹ-1760

ԳՐԻՉ, ՍՏԱՑՈՂ՝ Դաւիթ վրդ. Թիֆլիզեցի, ի վայելումն՝ Թագուհի կուսի։ ԿԱԶՄՈՂ՝ Տէր Ղազար։

ԹԵՐԹ՝ 104։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԳx8։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,2x10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝նօտրգիր (նմուշ՝5ա)։ ՏՈՂ՝ 28-32։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ կաշի՝ կազմողի անուան փակագիր դրոշմատիպով. ՙՏէր Ղազար», միջուկը՝ տախտակ, աստառը՝ թուղթ, լուսանցակողերը՝ կապոյտ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 1+1, թուղթ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին քերծուած, եզրերը մաշուած, կապիչներն ընկած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1բ-30ա Աղօթք աստուածահաճոյ և բան մաղթանաց ի խորոց սրտէ խօսք ընդ Աստուծոյ, ասացեալ տեառն Բենիկ վարդապետէ յԱղուանից կաթողիկոսէ...

ա. 2ա-11բ Տէր Աստուած ահաւոր և սքանչելագործ, սահման սիրոյ...

բ. 11բ-7ա Նորին հսկողի Առ նոյն աղերս մաղթանաց բան ի խորոց սրտից խօսք ընդ Աստուծոյ – Յիսուս Քրիստոս Աստուած մեր, ստեղծիչ...

գ. 17ա-23ա Նորին հսկողի Առ նոյն աղերս մաղթանաց բան – Եւ արդ, Տէր Աստուած ամենակալ...

դ. 23ա-7բ Նորին հսկողի Առ նոյն աղերս մաղթանաց բանից – Եւ արդ, Տէր Յիսուս...

ե. 27բ-8բ Նորին հսկողի  Առ նոյն աղերս մաղթանաց բան – Տէր Աստուած անսկիզբն, հզօր և փառաւորեալ...

զ. 28բ-30ա Նորին հսկողի Առ նոյն աղերս մաղթանաց բան – Աստուած, անճառ լոյս, լուսաւորեա գլխաւարեալս...

Բ. 30ա Աղօթք զօրաւոր, յետ Եկեսցէին ասա – Աղաչեմ զքեզ, Տէ´ր, և գոհանամ ... և գոհութեամբ փառաւորեցից. ամէն։

Գ. 30բ-41ա Աղօթք հասարակաց և սկիզբն գիշերային աղօթից, յանուն Հօր անեղին, որ է լոյս անստուեր

ա. 30բ-6բ Մաղթանք արարեալ Գրիգորի Վանեցւոյ, որ մականուամբ Ղարաղզի – Անեղ լոյս և անճառելի ճառագայթ...

բ. 36բ-41ա Նորին Գրիգորի Առ սուրբ Երրորդութիւնն և մի աստուածութիւնն – Տէր Աստուած իմ Յիսուս Քրիստոս, լոյս անճառելի... և քեզ փա՛ռք... ամէն։

Դ. 41ա-104ա [Բանք Գրիգորի Յեսուացւոյ Մարաշեցւոյ]

ա. 41ա-55ա Բանք գովեստից պատմագրաբար յաղագս ծննդեան և սննդեան և քաղա[քա]վարութեան, և վասն փոխման ամենասրբուհւոյ և փառաւորեալ միշտ կուսին Մարիամու Աստուածածնին, ասացեալ ի նորին ծառայէ և մաղթանաց հայցողէ յոգնամեղ մեղաւորէ՝ Գրիգորէ Յեսուացւոյ – Զլուսաւոր մարգարիտն, զքարն պատուական...

բ. 55ա-61բ Նորին Գրիգորի ասացեալ – Բարեբանեալ ես, ամենասրբուհի Աստուածածին... (№ 1521, 430ա, ՙ...ի Գրիգորէ Սկևռացւոյն»)։

գ. 61բ-3ա Նորին Գրիգորի միայնաւոր ճգնաւորի Յեսուացւոյ և անյաղթ գիտնականի ասացեալ վասն յանդիմանութեան մեղաց անձինն, որ ըստ հոգւոյ կամ ըստ մարմնոյ զղջման հանապազ վայ տալով անձիննս խոստովանեսցի զմեղս իւր առաջի Աստուծոյ, ասելով այսպէս – Վա՛յ քեզ, անձն իմ, ընդէ՞ր ոչ ըսկսանիս տեսանել...

դ. 63բ-5ա Նորին Գրիգորի ասացեալ ի նոյն ողբս վայից – Վա՛յ քեզ, անձն իմ, զի ամենայն թշնամիք քո...

ե. 65բ-8ա Նորին Գրիգորի։ Եւ արդ, հեծեծանօք սկսեալ ասացից նախ զհոգւոյ և ապա զմարմնոյ խոստովանութիւնն – Մեղայ հուգւոյ շարժմամբ յոչ հաճոյսդ...

զ. 68ա-9բ Այլ բան խոստովանութեան – Մեղայ ոչ ի բաց առնելով զգործ...

է. 69բ-70ա Մաղթանք առ Տէր վասն ապաշխարութեան – Ասասցուք և մեք Տէր Աստուած...

ը. 70ա-1բ Նորին Գրիգորի Առ բարեխօս զՄարիամ սուրբ Աստուածածին, Ով ամենասսրբուհի Աստուածածին,  պարծանք...

թ. 71բ-80ա Նորին Գրիգորի ասացեալ Աղօթք, որ ի խորհրդեանն սուրբ և մեղսաքաւիչ պատարագին մատուցանի Քրիստոսի Աստուծոյ մերոյ – Աստուած բարձրեալ, ահաւոր, անքննին...

ժ. 80ա-104բ Նորին հսկողի Առ նոյն աղերս մաղթանաց բանից խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ՝ օրհնութիւն, փառք Աստուծոյ – Անսկիզբն Աստուած անեղ, աներբ... յաւիտենից. ամէն։

Գրիգոր Մարաշեցու և սոյն ձեռագրի մասին տե´ս ՙԷջմիածին», 1960, Զ, էջ 36-43։

Ե. [Յաւելագրութիւնք]

ա. Աստառ Ա [Բայաթի, վրացատառ թուրքերէն]

(ՙՂուրշուդա դարա սանի,/Թափշուրդուղ եարա սանի,/Խելի դովիաթ բաշ գերաք,/ Ղայդուբ գօրա սանի»)։

բ. Աստառ Բ [Վրացատառ թուրքերէն] –

(ՙԲէգլարա ղօնան ջանում, թիքանլարա իլիշտին՚)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1ա Ի վայելումն զայս Աղօթամատույց գիրքս Դաւիթ վարդապետին Թիֆլիզեցւոյ.ձեռամբ իւրոյ գրեաց շուտով։

104բ Փա՛ռք... յանգ եղեալ աւարտեցաւ Գրքուկս աղօթից, որ կոչի Բենիկ (և այլոց սրբոց՝ հաւաքմունք Գրիգորի Ղարաղզի և Գրիգորի Յեսուացւոյ ճգնակիր վարդապետաց), յամին Հայոց ի ՌՄԹ (1760) և ԻԵ Մարտի ամսոյն, առ դրան սրբոյ և մեծի գերահրաշ Աթոռոյս Գանձասարայ, ձեռամբ Դաւիթ մեղապարտ սևազգեստի իբրու վարդապետ կոչեցելոյ Թիֆլիզեցւոյ, ի շահ և ի յօգուտ ընթերցողաց և առ Ժամանակաւ զբօսնուցուք ի սմա, յիշեցէք ի մաքուր յաղօթս ձեր զմեղսաներկ գրիչս...

Դաւիթ անուն նօտարս,

Գործոց բարեաց օտարս։

Պահպանակ Աա (ուղղելի՝  (ՙԻ վայելումն Ղ(Թագուհի կուսին»), ի թուին Հայոց (ՙՌՄԹ» (1760) և ի Մարտի (ՙ25՚), առ դրան սրբոյ Աթոռոյն Գանձասարայ, ձեռամբ մեղապարտ գըրչի՝ (ՙԴաւթի վարդապետի գրեցաց»)։

Պահպանակ Աա 90.600. 7000. 400. 60. 20. 1. 400. 600. 2000 (ուշ գրութեամբ վրան գրված՝ ՙՂովնկիանոս»)։ 41729.31541854 (ՙԴաւիթ վարդապետ»)։

Աստառ Ա (վրացերէն) (թրգմ. Պարոյր Մուրադեանի. ՙԳրուեց այս Աղօթագիրքը Գանձասարում Մարտի 15-ին։ Ո՛վ մեծ սուրբ Գէորգ՚)

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 104բ Ես անարժան մահտեսի նորընձա Մխիթար ապեղէս նորոքեցի իմ հայր Դաւիթ աստուածիմաստ վարդապետին սուրբ Աղօթագիրըս։

2. Աստառ Ա. Բաբանեաց Ստեփանն է։

Կնքադրոշմ՝ 1բ Քրիստոսի ծառայ Դաւիթ վարդապետ։

Գրչափորձ՝ Աստառ Ա (սիւնակագիր՝ Ա-Ժ)։ Պահպանակ Բբ. Դաւիթ վարդապետ։

 

39

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(Բաղկացած է 2 տարբեր ձեռագրերից)

ԹԵՐԹ՝ 314+2 (կրկ. 32, 254)։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ կարմիր կտաւ, լուսանցակողերը՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին թեթևակի քերծուած, եզրերը մաշուած, թիկունքը վնասուած։

ՁԵՌԱԳԻՐ Ա

Անապատ                                                                                                            ԺԷ−XVII

ԳՐԻՉ՝ Ուստիանէ։

ԹԵՐԹ՝ 282+2 (կրկ. 32, 254)։ ՊՐԱԿ՝ Ա−ԻԵx12 (Ա չիք, ԻԵ 8)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹՅԻՒՆ՝ 13,2x10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 65ա)։ ՏՈՂ՝ 18։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 14ա, 89բ, 134բ։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, դեղին, սև (անվարժ գծագրութիւն, հաւանաբար՝ գրչուհուց)։

ՎԻՃԱԿ՝ սկզբից պակասաւոր, 32 և 254 թերթերից մնացել են փոքրիկ մասունքներ։ Տեղ−տեղ փոքրիկ պատռուածքներ, ցեցակեր և մկնկեր, մի շարք թերթեր մեծ վարպետութեամբ նորոգուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա−129բ [Զրոյցք, Աղօթք, Տաղք հոգեւորք, Տեսիլք]

ա. 1ա−3բ [Ի հարանց Վարուց] − ... Ասէ ծերն ցսարկաւագուհին. Ի մէնջ պատկառին...։ − 3բ−7ա Ծեր ոմն հոգետես ունէր աշակերտ... (Ա պրակը՝ թափուած)։

բ. 7ա−8բ Վասն որք զդրախտին լեառն գտին և զստորոտին հասեալ տեսան – Ի ժամանակս Տեառն Ներսէսի Կլայեցոյն... Եւ գրեաց զայս սուրբն Ներսէս ի մէջ Մեկնութեան Արարծոց և քարոզէր ամենեցուն։

գ. 8բ−13բ Վարք Սրապիոնի ծերոյն – Սրապիոն այր երկիւղած...

դ. 14ա−24բ Աղաւթք Անաստասայ քահանայի յոյժ գեղեցիկ – Տէ՛ր, մի՛ սրտմութեամբ քո...

ե. 24բ Խոստօվանութիւն մեղաց և խայտարակութիւն անձին ինք[ն]այուժար կամաց եղկելոյս Վարդանայ, և որ ասէ յիւր կողմանէ՝ լսէ նմա Աստուած։ Եւ ըզգծողսն յիշէք, և Աստուած զձեզ յիշի (այսքան)։

զ. 25ա−30բ, 36ա−8բ Նորին Գառնեցոյ ասացեալ (ծայրակապ՝ «Յովանէս աս»)։ Ի Կիւրակէն – Յաւիտենից Աստուած և արարիչ...

Տե՛ս ձեռ. 42, 43բ−61բ։ Այստեղ միայն §§ ա−է, ժե−ժզ։

է. 31բ−2բ Նորին... (ջնջուած) – Աստուածասէր եղբայր բարի, /Լիք ունկնդիր այսմ բանի...

ը. 32բ−4բ Նորին Վասն բամբասանաց – ...(1 թերթ ընկած) յայսմ գործի /Գուցէ տանջիս աններելի.../Զի գիր ունիմք ազգի−ազգի, /Ում հետևիմք՝ նա շարագրի։

թ. 34բ−6ա Վասն հպարտաց, նորին – Եկ դու հպարտ այր բանական, /Որ բարձրամիտ ես անհասական... (36ա−8բ տե՛ս § զ)։

ժ. 38բ−50բ [ՅԱդամգրոց Առաքելի Սիւնեցւոյ]։ Վասն ահեղ դատաստանին քննութեանց. Լ տուն է – Յորժամ դրունք երկնից բացցին, /Լցին հնչմունք ահագնագին... /Դատաստանաւ պատերազմին։

Տե՛ս ձեռ. 83, 2ա−138բ։ Այստեղ՝ Ա հատորից 4 գլուխ՝ խառն դասաւորութեամբ. զ/38բ−42բ։ է/42բ−8բ։ դ/48բ−96բ։ ե/49բ−50բ։ Վերջին 2 գլուխներն անխորագիր։

ժա. 50բ−1ա Եւ յորժամ երթայ առ խոստովանահայրն... և ասէ զԱղաւթս զայս – Գոհանամ զքէն, Տէր Աստուած իմ, որ արժանի արարեր...

ժբ. 51բ−89ա Երանելոյն Եբրէմի Յաղագս ապաշխարութեան – Ասէ երանելի մարգարէն Եզեկիէլ...

ժգ. 89բ−110բ Տեսիլ Աստուածածնին, զոր յայտնեաց նմա հրեշտակն զտեղի տանջանացն, թէ որպէս տանջին մեղաւորքն – Ո՜վ պատուական և աստուածասէր ժողովուրդք...

ժդ. 110բ−29բ Տեսիլ սրբոյն Գրիգորի հայաստան[ե]աց Լուսաւորչին և քն[ն]ութիւն հրեշտակին վասն ննջեցելոցն – Սուրբն Գրիգորիոս Լուսաւորչին Խ տիւ և Խ գիշեր...

Բ. 130ա−282ա [Ժամագիրք]

ա. 130ա [Հրաժարումն] – Հրաժարիմք ի սատանայէ...

բ. 130ա−2ա [Դաւանութիւն հաւատոյ] – Խօստովանիմք և հաւատամք ամենակատար սրտիւ զՀայր...

գ. 132ա−4ա [Զղջումն] – Մեղայ ամենասուրբ Երրորդութեան...

դ. 134բ−9բ [Խրատ ժամակարգութեան... Սաղմոս] – Տէր, եթէ զշրթունս... Տէր, զի բազում եղեն...

1. 140ա−65ա [Կարգաւորութիւն հասարակաց աղօթից... որ կատարի ի մէջ գիշերի...]

ա. 140ա−1բ [Երգ Տեառն Ներսիսի Շնորհալւոյ...] – Յիշեսցուք ի գիշերի...

բ. 142ա−3բ [Քարոզ] – Զարթուցեալքս ամենեքեան...

գ. 143բ−5բ Տեառն Ներսիսի ասացեալ ողբանք... – Աշխարհ ամենայն առ իս նայեցեալ...

դ. 145բ−7բ Նորին Տեառն Ներսեսի – Առաւաւտ լուսոյ/Արեգակն արդար...

ե. 147բ−9ա [Երգ պաշտաման գիշերոյ. ծայրկապ՝ «Ա−Ք»] – Աստուածածին մայր Քրիստոսի,/ Իմ յոյսն դու ես յաւուր մեծի...

զ. 149ա−56բ Երգ Տեառն Ներսէսի... – Այսաւր անճառ լուսոյն ծագումն...

է. 156բ−9բ [Նորին Տեառն Ներսէսի... Յաղագս] Մեծի ուրբաթին – Նորոգաւղ տիեզերաց...

ը. 160ա−5ա [Երգ Տեառն Ներսէսի Յաղագս ննջեցելոց] – Աստուած անեղ, անժամանակ,/ Հայր անըսկիզբն և անքանակ...

2. 165բ−99ա [Կարգաւորութիւն հասարակաց աղօթից... որ կատարի յառաւօտու ժամու...]

ա. 165բ Լցաք առաւօտու ողորմութեամբ...

բ. 165բ−9ա [Օրհնութիւն Երից մանկանցն] – Աւրհնեա՜լ ես, Տէր Աստուած հարցն մերոց...

գ. 169բ−71ա [Օրհնութիւնք Մարիամու, Զաքարիայի, Սիմովնի Ծերունւոյն] – Մեծացուսցէ... Աւրհնեալ Տէր Աստուած... Արդ, արձակեա...

դ. 171ա−5ա [Սաղմոսք] – Ողորմեա ինձ, Աստուած...

ե. 175ա−6ա [Օրհնութիւն առաւօտու] – Փա՜ռք ի բարձունս...

զ. 176բ−81բ Քարոզ առաքելոց և մարգարէից... – Աստուած մեծ հզօր... Առաջնորդք եղեն... Ըզճգնութիւն սրբոց... Մայր սուրբ սքանչելի... Ասասցուք ամենեքեանք... Փառաւորեսցուք...

է. 181բ−2ա Եւ ասի Սուրբ Աստուած ըստ պատշաճի աւուրն... – Սուրբ Աստուած, սուրբ և հզաւր...

ը. 182աբ [Սաղմոսք] – Եղիցի անուն Տեառն աւրհնեալ...

թ. 183ա−5ա [Աղօթք Մանասէի] – Տէր ամենակալ, Աստուած Աբրահամու...

ժ. 185աբ [Քարոզ] – Եկեալքս ի խոստովանութիւն...

ժա. 185բ−90ա [Սաղմոս] – Բանից իմոց ունկն դիր...

ժբ. 190բ−8բ [Ներսէսի Շնորհալւոյ] Երգ վասն առաջի աւուրն... (և յաջորդ՝ Բ−Է) արարչութեան... – Նորաստեղծեալ բանն...

ժգ. 198բ Քարոզ մարտիրոսաց – Սուրբ ճգնաւորաւքն...

ժդ. 198բ−9ա Քարոզ Կիրակմտի – Խնդրեսցուք հաւատով միաբանութեամբ...

3. 199ա−208ա Կարգաւորութիւն հասարակաց աղաւթից արևագալի ժամուն, որ կատարի ի դէմս Հոգոյն Աստուծոյ...

ա. 199աբ Եղիցի անուն Տեառն աւրհնեալ...

բ. 199բ Երգ Ներսէսի – Յարևելից մինչ ի մուտս...

գ. 200ա Քարոզ... արարեալ սրբոյ Գիւտա – Յարևելից մինչև ի մուտս արևու...

դ. 200աբ [Սաղմոս] – Աղաղակեցէք առ Տէր...

ե. 200բ−1բ [Երգ] – Ճգնաւորք Աստուծոյ...

զ. 201բ−3բ [Սաղմոս] – Աստուած Աստուած իմ, ես առ քեզ...

է. 203բ−4ա [Երգ] – Լոյս, արարիչ լուսոյ...

ը. 204աբ [Քարոզ] – Փառաւորեսցուք...

թ. 204բ−7ա [Սաղմոս] – Տէր հովւեսցէ...

ժ. 207ա−8ա [Երգ] – Ճանապարհ և ճշմարտութիւն... (կից՝ Քարոզ)։

4. 208ա−13բ Կարգաւորութիւն հասարակաց աղաւթից երրորդ ժամուն, որ կատարի ի դէմս Հոգւոյն աստուծոյ իջման...

ա. 208բ−10ա [Սաղմոս] – Ողորմեայ ինձ, Աստուա՛ծ...

բ. 210աբ [Երգ] – Աւրհնեմք ըզքեզ Հայր անսկիզբն... (կից՝ Մաղթանք)։

գ. 211աբ [Քարոզ] – Միաբան ամենեքեան... Խնդրեսցուք հաւատով...

դ. 212ա−3ա [Սաղմոս] – Տէր հովւեսցէ...

5. 213բ−7ա Կարգաւորութիւն հասարակաց աղաւթից վեցերորդ ժամուն, որ կատարի ի դէմս Հաւր Աստուծոյ...

ա. 213բ [Սաղմոս] – Ողորմեա ինձ ըստ մեծի ողորմութեան քում... (շար. հապաուած)։

բ. 213բ−4ա [Երգ] – Խաւարեցաւ լոյսն արևուն...

գ. 214ա−5ա [Քարոզ] – Արթուն մտօք...

դ. 215ա [Սաղմոս] – Տէ՛ր, մի՛ յիշեր...

ե. 215աբ [Քարոզ] – Վասն հիւանդաց...

զ. 215բ−7ա [Սաղմոս] – Երանի որ խորհի ի զաղքատն...

է. 217ա [Քարոզ] – Խնդրեսցուք հաւատով ի Հօրէ...

6. 217ա−37ա Կարգաւորութիւն հասարակաց աղաւթից իններորդ ժամուն, որ կատարի ի դէմս Որդոյն Աստուծոյ...

ա. 217բ [Սաղմոս] – Ողորմեա ինձ, Աստուած, ըստ մեծի ողորմութեան քում... (շար. հապաուած)։

բ. 217բ−8ա [Երգ] – Չարչարակցեալ քեզ տիւ լուսոյ...

գ. 218ա−9ա [Քարոզ] – Սուրբ սրտիւ և հաստատուն հաւատով...

դ. 219ա−21ա [Սաղմոս] – Տէ՛ր, մի՛ մատնէր զմեզ...

ե. 221ա−4բ [Շարականք հանգստեան] – ԱՁ. Որ ստեղծմամբ ըստ պատկերի...

զ. 224բ−5ա [Աղօթք] – Ողորմութեանց տւաւղ, Քրիստոս...

է. 225ա [Քարոզ և մաղթանք] – Վասն հոգոցն հանգուցելոց... Սաղմոսերգութիւնս...

ը. 225ա−35ա Շաբադպահոց Ժամամտեր կարգաւ Բ−շի, Գ−շի, Ե−շի – Որ ի Հաւրէ առաքեցար...

թ. 235ա−6բ [Հանգանակ Նիկիական] – Հաւատամք ի մի Աստուած Հայր ամենակալ...

ժ. 236բ−7ա [Քարոզ] – Եւ ևս... Եւ ևս հաւատով աղաչեսցուք...

7. 237ա−46բ Կարգաւորութիւն հասարակաց աղօթից երեկոյին ժամու, որ կատարի ի դէմս Որդոյն Աստուծոյ...

ա. 237բ−42ա [Սաղմոս] – Ես առ Աստուած կարդացի... Խոնարհեցո՛, Տէ՛ր, զունկն քո...

բ. 242ա [Երգ] – Լոյս զուարթ...

գ. 242աբ [Քարոզ] Զկնի Լոյս զուարթին – Ասասցուք ամենեքեան... (հապաուած)։

դ. 242դ Զկնի Սուրբ Աստուածին՝ Քարոզ – Եւ ևս... Վասն լսելի լինելոյ...

ե. 242բ−6բ [Սաղմոսք] – Համբարձի զաչս իմ ի լերինս...

8. 246բ−68բ Կարգաւորութիւն հասարակաց աղաւթից խաղաղական ժամուն, որ կատարի ի դէմս Հոգոյն Աստուծոյ...

ա. 247ա−52ա [Սաղմոս] – Աւրհնեցից զՏէր յամենայն ժամ... Տէր Աստուած փրկութեան իմոյ... Ի կարդալ իմում...

բ. 252ա−4ա [Երգ] – Շնորհեա մեզ, Տէ՛ր, ի գիշերի...

գ. 254ա [Քարոզ] – Գոհացարուք զՏեառնէ...

դ. 254բ−4դ [Սաղմոս] – Տէ՛ր, լոյս իմ...

ե. 254դ−6ա [Երգ Տեառն Ներսիսի, ծայրակապ՝ «Նէրսեսի էրգ» – Նայեաց սիրով, Հայրդ գթած... Ծընունդ]// (255ա) անճառ Որդի և Բան... (փակագծուած հատուածը՝ մկնկեր)։

զ. 256բ−67բ Եւ ասի Սաղմոս – Երանեալ են անբիծք... Բաժին իմ ես դու, Տէր... Արարիչ իրաւանաց...

է. 267բ−8բ [Շարական] – Ի քէն հայցեմք, Հայր գթութեան...

9. 268բ−82ա Կարգաւորութիւն հասարակց աղաւթից հանգըստեան ժամուն, որ կատարի ի դէմս Հաւր Աստուծոյ...

ա. 269ա−74բ [Սաղմոս] – Առաքեա՛, Տէ՛ր, զլոյս քո... Եկեսցէ ի վերայ իմ...

բ. 274բ−5ա [Քարոզ] – Աղաչեսցուք զամենակալն Աստուած...

գ. 275աբ Աւետարան Յոհաննու – Ամէն ամէն ասեմ ձեզ...

դ. 275բ [Քարոզ] – Սուրբ խաչիւ...

ե. 275բ−7բ Մաղթանք զաւրաւորք յաղագս գիշերային զարհուրանաց [Գրիգորի Նարեկացւոյ. Բան ԺԲ, ԽԱ] – Ընկալ քաղցրութեամբ... Որդի Աստուծոյ...

զ. 277բ−81բ Աղօթք իւրաքանչիւր անձին հաւատացելոց... [Ներսիսի շնորհալւոյ] – Հաւատով խոստովանիմ...

է. 281բ−2ա [Քարոզ] – Սուրբ զԱստուածածինն...

ը. 282ա [Մաղթանք] – Զհանգստեան աղաւթս... Ամէն։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

51ա Եւ զեղկելի մեղաւոր սուտանուն Ուստիանէ յիշէք, և դուք յիշեալ լիջիք։

89ա Զայս գրեցաւ Անապատս ձեռայպարտ մեղաւոր Ուստիանիս։ Եւ յոյժ գովելի քուր իմ Մարիամին և հանգուցեալ քուր իմ Հռիփսիմին և հանդիպիք այսմ[կ] գրի՝ Աստուած ողորմի։

110բ Աստուածածին սուրբ տիրուհի,

Որ բարեխօս ես աշխարհի,

Մեզ ողորմեա ամենայնի,

Որով եղաք լսող բանի,

Եւս առաւել ինձ տկարի,

Որ զսուրբ տառս գծեցի։

129բ [Բ]արեխօսութեամբ սրբոյն Գրիգորի Լուսաւորչին ազատեա, Քրիստոս, զմեղաւոր հոդիւքն ի տանջանացն. ամէ[ն]։ Եւս առաւել իմ հայր Աւաքն և մայր Վարդխաթուն, և եղբայր իմ սարգաւաք Մկրտիչն, քևւվերաց իմոց՝ սրբայսնեալ հոգի Մարիամին և հանգուցեալ մաքրայմիտ Հըռիփսին, և այլ՝ Խաւսմելիքին, և որդոց իւրոց՝ Ղուկասին, Միրզին, Գայիանին, Հռիփսին, և ամենայն ազգականաց։ Ուստիանէս յիշեցէք, և Աստուած զձեզ յիշի իւր միւսանգամ գալըստեան. ամէն։

282ա [Ե]ս Ուստիանէս անմտաւոր,

Սայ գրեցի ինձ շնահաւոր,

Կարօտելոց եղէ լցող.

Ես մեղաւորս եղէ լողորդ,

Եւ պատւական որպէս խնծոր,

Եւ դուք յիշեսջիք։

32բ Ուստիանէ սարկաւագ (կապգրով)։

Կնքադրոշմ՝ 30բ, 110բ Բարաղամ վարդապետ։

ՁԵՌԱԳԻՐ Բ

ԺԷ−XVII

ԹԵՐԹ՝ 32 (283−314). չգրուած՝ 283ա։ ՊՐԱԿ՝ 3x12 (Գ 8)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,2x10։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 303ա)։ ՏՈՂ՝ 19։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. վերջից 4 թերթ ընկած, հաւանաբար չգրուած։ Ստորին եզրերը՝ ցեցակեր։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ
283բ−314բ [Աղօթք Եփրեմի Ասորւոյ] – Ա. Տե՛ս, Տէ՛ր, ըզտառապանս իմ և զցաւս հոգոյ իմոյ...//(313ա)... ՃԼԷ. Արդ, Տէր բարերար... բարեբանից և վերաւրհնեցից զամենասուրբ Երրորդութիւնս... ամէն։

Տե՛ս «Մատենագրութիւնք», Վենետիկ, 1836, հատոր Դ, էջ 227−252։ Այստեղ տները համարակալուած են Ա−ՃԼԷ։ Չունի տպագրի ԿԴ, ՃԺԹ, ՃԻ տները, ԻԲ−ԻԳ, ՁԸ−ՁԹ, ՃԻԸ−ՃԻԹ տները միաւորուած են՝ ԻԲ, ՁԶ, ՃԻԳ, իսկ ՃԼԹ և ՃԽ տները բաժանուած՝ ՃԼԳ−ՃԼԴ և ՃԼԵ−ՃԼԶ։ Մատենադարանի ձեռագրերից լաւագոյնն է 3895−ը։

 

40

ԺՈՂՈՎԱԾՈՅ

Ականց անապատ                                                                                                                        ԺԴ-XIV

ԳՐԻՉ՝ Յովանէ։ ՍՏԱՑՈՂ՝ Կոստանդին։

ԹԵՐԹ՝ 250։ ՊՐԱԿ՝ 26 (ըստ ԺԶ դ. համարակալման՝ Բ, Ե, Գ, Թ−ԺԶ1, Դ, ԺԷ−ԻԱ, ԻԳ1, ԻԲ, ԻԳ2-ԻԵ, ԺԶ2, ԻԶ1, ԻԶ2+1։ Խառն՝ Բ, ԻԴ 9, Ե, ԺԹ, ԻԱ, ԻԶ2, 8, Գ−Դ, Թ−ԺԲ, ԺԵ, ԺԶ2-ԺԸ, ԻԲ−ԻԴ1, ԻԶ1, ԻԶ1 10, ԺԳ, ԻԳ2, ԻԵ 12, ԺԴ, ԺԶ1 11, Ի 6+1x6)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 12,5x8,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 56ա)։ ՏՈՂ՝ 17։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 1+1, թուղթ, մասն աստառի։

ՎԻՃԱԿ՝ սկզբից, միջից և վերջից պակասաւոր, խունացած և գունափոխուած, տեղ−տեղ խոնաւութեան և ցեցակերութեան հետքեր, լուսանցաեզրերը բամբակալած։ Նախկինում մի քանի անգամ վերանորոգուած, պրակակալումը փոփոխուած, թերթերը խառնուած։ Կազմի կաշին քերծուած, եզրերն ու թիկունքը մաշուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. [Խրատք, Աղօթք, Ճառք, Ոտանաւոր]

ա. 4բ−8բ Խրատք ոգէշահք սուրբ հարցն, որ Բառք կոչի։ Արդ, այս ախտքն, որ կոչին յահեկէ. Որկորստութեան – Որկորստութիւն՝ անառակութիւն... (6ա) Եւ այս են աջ///. Ամբարտաւանութեան – Ամբարտաւանութիւն՝ անբարհաւաճութիւն..., սրբամիտ, սրբակամ//... (շար. թափուած։ 1ա−4ա, տե՛ս Գ, §դ

բ. 9աբ [Խրատ − ...] աստուածասցուք և սիրեսցուք զնայ որպէս ծնաւղ, և նմանք լիցուք նմայ... Այսպէս և աստ//... (շար. թափուած)։

գ. 10ա−1բ [Խրատ − ...] գա լալիքն՝ հրաւէր մահուն, և մարմինն մաշեալ անկանի. արժանի լինիցիս ի Քրիստոս... որ է աւրհնեալ ... ամէն։

դ. 12ա−5ա Նորին Եփրեմի Աղաւթք ասացեալ ի պէտս և ի շահս հոգո – Սփռեա՛, Տէր, զշնորհս քո ի վերա...

ե. 15ա−7բ Նորին Եփրեմի վարդապետի ասացեալ Յաղագս կամաւոր աղքատին Յոհանիսի, որ էր ի Հռոմ քաղաքէ – Սուրբ և երանելի հայրս մեր Յոհաննէս ուսեալ և վարժեալ... զթարախ զիրի նորա և ել//... (շար. թափուած։ Այլ աղբիւրներում՝ «Այս Յոհաննէս էր որդի...» սկսուածով)։

զ. 18ա−25բ [Խրատ − ...] կան առաւելութիւն զմեծութիւն փառացն գործէ ի մեզ... յոգոց ոք հանիցէ կամ վա՜յ և եղո՜ւկ զինքն ասասցէ։

է. 25բ−7բ, 38ա−43բ Սուրբ հաւրն Նեղոսի ասացեալ է – Ճանապարհք յառաքինութիւնք՝ հրաժարումն յաշխարհէս ... (թերթերը խառնուած, միջից պակասաւոր)։

ը. 28ա−9բ [Խրատ − ... ա]ռանց յերկար ժամանակաւ փորձելով... ի փրկութիւն անձանց ի փառս Աստուծոյ։

թ. 30ա−7բ Գէորգայ վարդապետէ Բան խրատու [«ի խնդրոյ Առիւծու պատանեկի»] – Բանն վասն որոյ խնդրեցեր յինէն, ո՜վ սիրելի որդեակ... զոր աւրինակ իմա//... (շար. թափուած։ 38ա−43բ, տե՛ս § Է։ Հմմտ. ձեռ. Երուսաղէմի, 1304, 130ա)։

ժ. 43բ−54ա Աղաւթք Անաստաս քահանայի – Տէր, մի՛ սրտմտութեամբ քո յանդիմանէր զիս... (միջից պակասաւոր)։

ժա. 54ա−61ա Աղաւթք Յոհաննու Ոսկեբերանին և տի[եզ]երաց վարդապետի ասացեալ – Անըսկիզբն Աստուած և անհասանելի, բա՛ց զաչս... (միջից պակասաւոր)։

ժբ. 61բ−2բ [Ծայրակապ՝ «Յուսիկ»] – Յիսուս միածին, Աստուած բոլորից, /Հաւր անեղակից, Հոգոյն փառակից...

ժգ. 62բ−4բ Աղաւթք ասացեալ սրբոյն Գրիգորի Լուսաւորչին Հայոց – Աւրհնեալ է մարդասիրութիւն քո, Տէ՛ր իմ...

ժդ. 64բ−6ա Նորին Գրիգորի Լուսաւորչին է – Աղաչեմ զքեզ, փրկի՛չ աշխարհի...

ժե. 66ա−8ա Աղաւթք ասացեալ Փոկասու հայրապետին – Յիսուս Քրիստոս, միածին Որդի Աստուծոյ...

ժզ. 68աբ Աղաւթք Մովսէսի Քերթողի ասացեալ – Աղաչեմ զքեզ, Տէ՛ր, թո՛ղ ինձ զմեղս իմ... աւար հարկանէր և //... (շար. թափուած)։

ժէ. 69աբ [Աղաւթք − ...ա]ղաչեմ զքեզ, տուր ինձ, տուր ինձ և հացէդ յայդմանէ... որ ես աւրհնեալ, և Սուրբ Հոգոյտ այժմ և միշտ...

ժը. 69բ−74բ Սուրբ հաւրն Նեղոսի ասացեալ – Արդ, նախ՝ յառաջ քան զամենայն ինչ...

ժթ. 75ա−81ա Կշտամբանք անձին անձին եղկելոյ և աղաչանք առ սուրբ Երրորդութիւնն անբաժանելի, ասացեալ սրբոյ վարդապետին Վարդանայ՝ ի շահ հոգոյ և մարմնոյ – Վա՜յ քեզ, ո՜վ անձն իմ եղկելի...

ի. 81ա−6ա Նորին (Վարդանայ) ասացեալ Մաղթանք առ սուրբ Երրորդութիւն աղերսանաւք հանդերձ - Ո՜վ համագոյ Սուրբ Երրորդութիւն անբաժանելի...

իա. 86բ−98ա Սրբոյն Եփրեմի ասացեալ Յաղագս խոստովանութեան վարուց յանցանաց մարդկան – Որք Սուրբ Հոգոյն են ցանկացեալք ... (միջից պակասաւոր)։

իբ. 98բ−106ա Սրբոյն Եփրեմի ասացեալ Յաղագս խոնարհութեան – Արդ, որպէս ասէ առաքեալն. Ամենայնի խոնարհութեամբ...

իգ. 106բ−11բ Սրբոյն Եփրեմի ասացեալ Վասն արհամարհելոյ զայս կեանս և Աստուծոյ միայն ցանկալ և արքա[ու]թիւնն – Այլ և զայս հարցեր, եթէ որպէ՞ս կարայ... նա մխիթարի և հանկչի։//... (շար. թափուած)։

իդ. 112ա−7բ [Խրատ Վարդանայ վարդապետի − ...]րծոց և այսպէս խաբէ, որ յամէ ի մեղսն և մեռանի... անլռելի ձայնիւ՝ հանդերձ միածին Որդովն և կենդանարար Սուրբ Հոգովն այժմ և միշտ։

117բ [Յիշատակարան հեղինակի] – Եւ արդ, անկեալ աղաչեմ զամենեսեան, որ պատահիք սմա, և որք լսէքդ, թողութիւն մեղաց և յանցանաց խնդրեսցէք բազմատաղանտ պարտականիս Վարդանայ, որ ողորմութեամբն Աստուծոյ զճառքս յարմարեցի. ծնաւղացն իմ և եղբարցն և ազգականացն և ուսուցանողաց, որ մեզ կար և բարի արարին, նաև ամենայն մարդոյ, և Աստուած մարդասէրն// (118ա) ձեզ ողորմեսցի։

իե. 118ա−21բ Գէորգեայ վարդապետի ասացեալ Վասն հաղորդութեան և վասն խոստովանութեան՝ խրատ հոգէշահք ամենայն քրիստոնէից – Արեամբն Քրիստոսի փրկեալ եղբարք իմ... և սնեալ նովաւ և աճեցեալ//... (շար. թափուած)։

իզ. 217բ−26բ [Խրատ սիրոյ] – Տէրն մեր և արարիչն յորժամ տայր զաւրէնսն Մովսիսի, գրեաց ի տախտակսն քարեղէնս... և չէ պիտոյ ինչ մայրագիր կամ քոյրագիր և սա[նամա՞յր...]

Ձեռագրի Ժզ պրակն է, բաղկացած 10 թերթից. հետևապէս  սկզբից և վերջից 1-ական թերթ պակաս. վերակազմութեան ժամանակ վրիպմամբ դրուած ԻԵ և ԻԶ պրակների միջև  (տե՛ս Բ մաս, § 14)։ Հաւանաբար, յաջորդ թերի նիւթը (§ իէ) սրա աւարտն է։

իէ. 122աբ [Շար. նախորդի՞... ] կերակուրս և յըմպելիս։ Հոռոմ փակ դիր բերանոյդ... որպէս զարեգակն, ի Քրսիտոս Յիսուս ի Տէր մեր, որում... ամէն։

իը. 122բ−4բ Վասն խոնարհութեան խրատք – Յետ այսորիկ զխոնարհութիւն...

իթ. 124բ−6ա Խրատք ոգէշահք հոգոց – Եւ արդ, բազում երկիւղիւ անձանց զգուշասցուք...

Բ. 126ա−216բ, 237ա−55բ, 227ա−33ա Լուծմունք ի Սուրբ Գրոց Վարդանա վարդապետի, ի խնդրոյ բարեպաշտ թագաւորին Հեթմոյ («Ժղլանք») – Հրամանն պատկառեցուցիչ, զոր պատուրիցիք գրել... և զհոգի իմ տառապեալ յիշեցէք, զոր զսակաւ բանս սատարեցի, և Քրիստոսի փա՜ռք... ամէն։

Տե՛ս ձեռ. 341, 1ա−141ա։ Այստեղ նիւթերն առանց համարանիշերի։ §1. ա−բ/126ա−31բ (վրջ. թերի)։ 2/132 աբ (սկ. թերի)։ 3. ա−ժգ/136աբ, 134ա−5բ,133աբ, 138ա−9բ, 137աբ, 141աբ, 140աբ, 142ա−50բ,152աբ, 151աբ, 154աբ, 153աբ, 155ա−60բ (չիք՝ գ, ե, զ, թերի՝ բ, դ, է, ժ, ժա)։ 4/161ա−3բ (վրջ. թերի)։ 5. ա−դ/64ա−72բ (սկ. թերի)։ 6/172բ−6բ (173բ−4ա էջերի միջև թերթ ընկած)։ 7/176բ−7բ։ 8/177բ−8բ (աստ տե՛ս § 18)։ 9. ա−դ/182բ−6բ (թերի՝ ա, չիք՝ բ−դ)։ 10/չիք։ 11. ա−ը/187ա−96ա (չիք՝ ա, բ, թերի՝ գ, է)։ 12. ա−բ/196ա−203ա։ 13. ա−դ/203ա−10բ (թերի՝ ա, բ)։ 14. ա−է/210բ−16բ, 237ա−44բ (թերի՝ դ, չիք՝ ե−է։ 217ա−26բ այլ նիւթ. տե՛ս վերը՝ Ա, §իզ, իսկ 227ա−36բ տե՛ս ստորև՝ Գ, §ա−բ)։ 15/227աբ (սկ. թերի)։ 16/228ա−33ա։ 18/178բ−82ա (§ 8-ից յետոյ. նման 780−ին)։ Օրինակս չունի 341-ի մնացեալ նիւթերը՝ §§ 17, 19-27)։

Գ. [Այլ բնագիրք]

ա. 233բ−5բ Պատմութիւն տէրունական պատկերին, զոր խաչեցին հրէայքն ի Բիւրիտոն քաղաք, զոր և պատմեաց սուրբն Աթանաս Աղէքսանդրու հայրապետին – Ի Բիւրիտոն քաղաքն, որ է մերձ ի սահմանս Տիւրոսի...

բ. 235բ−6բ Վասն առնն, որ գնեաց զողորմութիւնն – Պատմեաց մի ոմն յանապատակացն... այլ յիս ոչ առից, և հրա//... (շար. թափուած։ 237ա−44բ տե՛ս Բ, § 14, դ

գ. 245ա−6բ [Վասն կնոջն և եպիսկոպոսին − ... Հրեշտա]կն, և ասաց սրբութիւնք սրբոցն... ելոյծ զեպիսկոպոսն... Եւ կնոջն տեսեալ զսքանչելիսն, գնաց զարհուրեալ ի տուն իւր ... և եղև ճշմարիտ աղախին Քրիստոսի...

դ. 246բ−50, 1ա−4ա [Բարոյախոս] Վասն գազանաց, սաւղնոց և թռչնոց և աւրինակաց որ ի նոսա.

− 246բ−7բ Բարիախաւսն ասէ զառիւծէ...

− 247բ−8բ Է երէ մի մեծ...

− 248բ Է և քարինս ինչ ի լերինս, որ կոչի հրաքար...

− 248բ−9բ [Է] և գազան ինչ ի ծովու, որ կոչի սղոց...

− 249բ−50ա Է հաւ մի, որ քաղադրոն կոչի...

− 250ա Հաւալասանն հաւ է մեծ... Այսպէս և Քրիստոս... Եւ դար//... (շար. թափուած։ Մնացեալը ձեռագրի սկզբում՝ 1ա−4ա)։

− 1ա... կինս/// և ըզշունչն առ ի[նքն] ամփոփէ... (=աղուէս)։

− 1ա−2բ [Եւ ասէ] վասն արջոյն՝ գազան է մի գիշակեր և զգայուն...

− 2բ−3բ Է հաւ մի, որ կոչի ժրահաւ...

− 3բ−4ա Է թռչուն ինչ փանաք և վտիտ (=մեղու)...

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՆԱԽԱԳԱՂԱՓԱՐ ՕՐԻՆԱԿԻ

288ա (Գրիգորէ՞ս գրչի) Զարժանի յիշատակի զսուրբ վարդապետն Վարդան՝ լուսոյ բանիցս ծագող, յիշեա ի Տէր։

Հմմտ. 341-ի նախագաղափար յիշատակարանների հետ՝ 32բ, 34բ, 41ա, 46ա, 64ա, 66բ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. 11բ (Յոհանէս գրչի) Որք աւգտիք ի հոգեկեցոյց բանիցս, թողութիւն մեղաց խնդրեցէք ի Քրիստոսէ անարժան և բիւր−բիւր մեղաց պարտականիս՝ գրչիս Յոհանէսի և ծնողաց իմոց, և եղբարցն հանգուցեալքն ի Քրիստոս Աստուածն մեր, և ամենայն զարմից իմոց ողորմեսցի Քրիստոս, և բարերար երախտաւորաց մերոց... ամէն։

25բ Որք ի հոգէշահ խրատուցս աւգտիք ընթերցմամբ կամ այլ իւիք, զի մեղաւք ի զբազմաբեղուն չարեաւք ոգի գրողիս սորա՝ Յոհանէսի յիշեսջիք ի մեղաց թողութիւն... ամէն (նման՝ 54ա, 86ա, 118ա, 122բ)։

29բ Զթաքուցանաւղս գանձուց չարին և զանփորձ անձամբ մերձեցեալս յիշեսջիք, և Աստուած զձեզ (նման՝ 74բ, 177բ, 210բ, 233ա)։

61ա Աղաւթասէր հաւրս Յոհաննու Ոսկեբերանին բարեխաւսութեամբ, Քրիստոս Աստուած, ողորմեայ բազմամեղ գրչիս և ծնաւղաց իմոց, և եղբարց, և որք զմեզ սիրով և ուրախութեամբ ընկալան յայսմ հռչակաւոր սուրբ անապատիս, որ կոչի Ականց անապատ... ամէն։

98բ Տէր Յիսուս... ողորմեա ստացողի գրոցս Կոստանդնին և գծողի գրոցս՝ բազմատաղանդ պարտականիս Յոհանէսի, և ջնջեա զձեռագիր յանցանաց իմոց և ըզծնողաց իմոց, և եղբարցն իմոց...

160բ Զամենագով և զտրամաբան վարդապետն Վարդան՝ զարարաւղ բանիցս, յիշեսջիք ի Տէր, այլ և զարժանածանակ գրողիկս...

2. (Կոստանդին ստացողի, ինքնագի՞ր. բոլորն էլ ստորին լուսանցքներում, մասամբ վնասուած).

3բ−4ա Յիշեսջիք ի բարին Քրիստոս զԿոստ[անդին] և զամենայն ազգայինսն՝ զկենդա[նիս]։

11բ−2ա Խնդրեցէ՛ք ի Քրսիտոսէ զթողութիւն ստացաւղի գրոցս Կոստ[անդեայ], և ծնաւղացն իմոց. ամէն։

25բ−6ա Ո՜վ սուրբ ընթերցողք սուրբ գրոցս, յիշեսջիք ի բարին Քրիստոս զԱստուածասէր հոգին զԿոստանդինն (նման՝ 86ա, 117բ−8ա, 160բ−1ա, 177բ−8ա, 210բ−1ա, 217ա, 233ա)։

53բ−4ա Ողորմեսցի Քրիստոս ստացաւղի գրոցս Կոստաննդնին և ծնաւղաց իւրոց. ամէն, և Թորոս դպրի։

Նշում (վերջից փակցուած թղթի վրայ). Կարկատեցի, կարդացի և քաղուածք արի։ Մատենադարանապետ Սահակ վարդապետ Ամատունի։ 25 Փետր., 1896։

Կնքադրոշմ՝ 138բ, Պահպանակ Բբ. Քրիստոսի ծառայ Սարգիս վարդապետ։

 

41

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(Բաղկացած է 3 տարբեր ձեռագրերից)

ԹԵՐԹ՝ 163։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ բազմագունի զոլաւոր կտաւ։

ՊԱՏԱՌԻԿ−ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Ղուկասու։ Ժ−ԺԱ դդ.։ 2(Ա−Բ)+2(Գ−Դ), ստացուած 1 թերթի վերին կէսի ընդերկայնակի հատումից և հատուած մասերի ընդլայնակի երկտակումից։ Մագաղաթ, նախապէս՝ երկսիւն, այժմ՝ միասիւն, բոլորագիծ երկաթագիր (նմուշ՝ Դա)։ Կարդալ՝ Դբ−Գա, Բա−Աբ, Գբ−Աա, Դա−Գբ «Աղաչէր զնա մտանել... հնար [յումեքէ... յիս]։ Իբրև ամենեքեան... դողա[լով... Քաջալե]րեաց... Մի՛ երկնչ[իր... և] զմայր նորա... Արի՛, կա՛ց մանուկ դու» (Ը, 41-65)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին քերծուած։

ՁԵՌԱԳԻՐ Ա

ԺԷ−XVII

ԹԵՐԹ՝ 10(1-10). չգրուած՝ 8ա−10բ։ ՊՐԱԿ՝ 1x2+1x8։ ՆԻՒԹ՝ թուղթ, ծաղկանշան և "F. B." լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 9,5x6,2։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (գրչի՝ 3ա−7ա, նմուշ՝ 3ա, յաոելագրողների՝ 1ա−2բ, 7աբ)։ ՏՈՂ՝ 21-22 (յաւելագրումները՝ տարբեր)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. սկզբից պակասաւոր, վերջն՝ անաւարտ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 3ա−7ա [Մասն Աղօթամատոյցի]

1. 3աբ Յաւիտենական – Արարչագործ համայնից, կառավարօղ դատաւոր...

2. 3բ−7ա Հատոր առաջին

ա. 3բ−5բ Յաւուր կիրակէի. Յաղագս պաշտելոյ և երկրպագելոյ ամենասուրբ Երրորդութեանն։ Մաղթանք նախքան զաղօթելն – Ամենակալ, ամենակարօղ, յաւիտենական Աստուած...

բ. 5բ−7ա Մտածողութիւն ի տէրունական աղօթսն, հաւաքեալ ի վկայութեանց սրբոյն Պօղոսի առաքելոյն։ Հայր մեր որ յերկինսդ ես – Օրհնեալ ես Աստուած և Հայր Տեառն մերոյ... (անաւարտ, լրացման համար բաց՝ 7ա−10բ)։

Յաւելագրութիւնք՝ 1ա−3ա, 7աբ. տե՛ս Գ ձեռագրի վերջում։

ՁԵՌԱԳԻՐ Բ

ԺԷ−XVII

ԹԵՐԹ՝ 118 (11-128)։ ՊՐԱԿ՝ Ա−Ժx12(Ա− 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ, ծաղկանշան և "F. C." լուսադրոշմով (նման Ա ձեռագրի թղթին)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,8x10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 98ա, 119-28-ը՝ Գ ձեռագրի գրչութեամբ)։ ՏՈՂ՝ 17-19։

ՎԻՃԱԿ թանաքից գրադաշտը գունափոխուած, առանձին տողեր ու բառեր թափուած, լուսանցքները սևացած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 11ա−31ա Աղօթքմատոյց սրբոյն Յովհաննու Գառնեցւոյ ասացեալ

ա. 11ա−2բ [Աղօթք − Ա]նկանիմ առաջի քո և աղաչեմ զքեզ...

բ. 12բ−31ա Նորին Աղօթք ասացեալ ի վերայ գրոյ անուան իւրոյ (ծայրակապ՝ «Յովանէս Գառնեցի ասա[ց]եալ»)։ Կիրակի աւուրն – Յաւիտենից Աստուած և արարիչ...

Տե՛ս ձեռ. 42, 43բ−61բ։

Բ. 31ա−65ա [Աղօթք զանազանք և Դաւանութիւն]

ա. 31ա−8ա Սրբոյն Եփրեմի հոգեկիր վարդապետի Աղօթք և աղերս մաղթանաց ի խորոց սրտէ և խօսք ընդ Աստուծոյ – Տե՛ս, Տէ՛ր, զտառապանս իմ և զցաւս հոգւոյ իմոյ... Արա զիս որպէս զմի ի վարձկանաց քոց, Տէ՛ր իմ, Տէ՛ր, մեղայ քեզ։

Տե՛ս «Մատենագրութիւնք», Վենետիկ, 1836, հատոր Դ, էջ 227−252։ Այստեղ միայն Ա−Թ, ԺԱ−ԽԷ տները՝ առանց համարակալման. ըստ որում Գ, ԺԶ, ԼԳ՝ բաժանուած 2-ական մասերի, իսկ ԼԵ−ԼԶ միաւորուած։

բ. 38ա−40բ Նորին Աղօթք սրբոյն երանելոյն Եփրեմի – Յիսուս Քրիստոս, մի՛ տաներ ի դատաստան ընդ ծառայի քում...

գ. 40բ−6ա Նորին Աղօթք երանելւոյն Եփրեմի ընդդէմ պատարագի – [Տէր] մեր Յիսուս Քրիստոս, երկնի և երկրի իշխան...

դ. 46ա−9բ Սրբոյն Յովհանն[ու] ասացեալ զԱղօթս ի սուրս Երրորդութիւնն – Ամենակալ անարատ Աստուած...

ե. 49բ−56բ Նորին Աղօթք սրբոյն Յովհաննու ի սուրբ Երրորդութիւնն – Տէր մեր Յիսուս Քրիստոս, որ քո խաղաղութիւնդ շնորհեցեր...

զ. 56բ−7ա Աղօթք առ Հայր – Փա՜ռք քեզ, Հայր Աստուած ամենակալ...

է. 57ա−8բ Աղօթք ընդդէմ Հոգւոյն – Գոհութիւն քեզ, Հոգիդ Սուրբ...

ը. 58բ−60ա Աղօթք և պաղատանք առ սուրբ խաչն – Աղաչեմ, Տէ՛ր, և անկանիմ առաջի...

թ. 60ա−1բ Աղօթք առ կենսաբեր սուրբ խաչն – Որջո՜յն քեզ, փայտ փրկութեան...

ժ. 62աբ Դարձեալ Աղօթք սուրբ խաչն – Պսակ անհասական գլխոյն Յիսուսի...

ժա. 62բ−5ա Դաւանութիւն ուղղափառ հաւատոյ, ասացեալ մեծի Աթանասի գերազանց վարդապետի Աղէքսանդրացւոյ... – Մի Աստուած՝ Երրորդութիւն և զԵրրորդութիւն՝ ի միութիւն...

Գ. 65ա−91ա Աղօթք ի ժամ պատարագի

Տե՛ս ձեռ. 42, 61բ−82բ. § ա/65աբ։ բ/65բ−6բ։ գ/66բ−74ա։ դ/74ա−7ա։ ե/82ա−3բ (§ է−ից յետոյ)։ զ/77ա−80ա։ է/80բ−2ա (§ե−ից առաջ)։ ը/83բ−4ա։ թ/84աբ։ ժ/84բ−7ա։ ժա/87աբ։ ժբ/89ա−90ա։ ժգ/չիք։ Յաւելեալ ունի.

ա. 88ա−9ա Աղօթք սրբոյն Յոհանու Ոսկիբերանի – Գոհանամ և մեծացուցանեմ զքեզ, Տէր Աստուած իմ...

բ. 90ա−1ա Ողբ աղօթական ասացեալ սրբոյն Յուսկան (ծայրակապ՝ «Յուսիկ զի») – Յիսուս միածին, Աստուած բոլորից, /Հօր անեղակից, Որդւոյն փառակից...

Դ. 91բ−128բ [Աղօթք զանազանք և օրհնութիւն]

ա. 91բ−4բ Աղօթք Տեառն Ներսեսի Հայոց կաթուղիկոսի ասացեալ ի ժամ պատերազմի – Տէր Աստուած զաւրութեանց, նայեա՛ յաղօթս իմ...

բ. 94բ−6բ Աղօթք սրբոյն Դանիէլի մարգարէին – Տէր Աստուած, մեծդ և սքանչելի...

գ. 96բ−8ա Աղօթք յորժամ յորոգայթ անկանի, ասացեալ սրբոյն Գրիգորի Լուսաւորչի – Աւրհնեալ է մարդասիրութիւն քո, Տէ՛ր իմ...

դ. 98ա−9բ Նորին Աղօթք – Աղաչեմ զքեզ, փրկի՛չ աշխարհի...

ե. 99բ−101ա Աղօթք Բենիկ վարդապետի. աղերս աղաչանաց – Կամիմ զի ատես զմեղաւորս...

զ. 101ա−2ա Նորին Աղօթք – Տէր Աստուած զօրութեանց, որ մեծդ ես...

է. 102ա−7ա Աղօթք դարձելոցն ի զղջումն ապաշխարութեան, ասացեալ սրբոյն Յովհաննու Ոսկիբերանին – Անըսկիզբն Աստուած և անհասանելի, բա՛ց զաչս...

ը. 107բ Նորին Աղօթք և պաղատանք առ ամենագութն Աստուած – Անսկի[զ]բն Աստուած...

թ. 108ա−9ա Նորին Աղօթք առ Տէր Աստուած – Ամենազօր Տէր, զթշնամին իմ կարկեա...

ժ. 109ա−12բ Աղօթք աւազակին է, որ եղև ճանապարհ մեղաւորաց – Բա՛ց ինձ զդուռն ողորմութեան...

ժա. 113ա−4բ Աղօթք Փոկասու հայրապետի – Յիսուս Քրիստոս, Որդի Աստուծոյ, Տէ՛ր, որ սուրբ է...

ժբ. 114բ−8ա Նորին Աղօթք Փոկասու – Յիսուս Քրիստոս, Որդի Աստուծոյ, Տէր իմ և Աստուած...

ժգ. 118աբ Նորին Աղօթք. յառաջ քան զխոստովանութեան ասա – Գոհանամ զքէն...

ժդ. 119ա−28բ Աւրհնութիւնք վասն ժողովրդեան (=Օրհնութիւնք յետ քարոզից)− Աւրհնեալ է Հայր Աստուած, անեղ, անծին և անժամանակ... անճառ երանութեան յաւիտեանս. ամէն։

Կնքադրոշմ՝ 19բ, 114բ, 119ա Սիմէոն վարդապետ։

ՁԵՌԱԳԻՐ Գ

ԺԸ-XVIII

ԹԵՐԹ՝ 35 (129-163). չգրուած՝ 129բ-30բ։ ՊՐԱԿ՝ 3(18+12+5)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,8x10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 132ա)։ ՏՈՂ՝ 18−19։

ՎԻՃԱԿ բաւարար. թանաքից գրադաշտը մասամբ գունափոխուած։ Եզրահատուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 129ա−59ա [Տաղք հոգևորք]

ա. 129ա Քառասնօրեա գալստեանն Քրիստոսի ի տաճարն – Յիսուս Քրիստոս, փրկիչ աւծեալ, /Քառասնօրեա տաճարն եկեալ...

բ. 131ա−3բ Աղերսանք առ սուրբ խաչն և ամենայն սրբոցն ... – Գովեալ ես դու, փայտ փրկութեան, /Ամէնաւրհնեալ [յ]աղթող նշան...։

Ա−Ք ծայրակապով գրուած մէկ կամ մի քանի բանաստեղծութիւններից քաղուած տներ են՝ նուիրուած «Խաչի» (Գ−Դ, Չ), «Առաքելոց» (Ե−Զ, Շ), «Մարգարէից» (Է−Ը, Պ), «Յովհաննու» (Թ−Ժ, Ո), «Նախավկայի» (Ի−Լ, Ռ), «Լուսաւորչի» (Խ−Ծ, Ց), «Մարտիրոսաց» (Կ−Հ, Փ), «Ճգնաւորաց» (Ձ−Ղ, Վ), «Կուսանաց» (Ճ−Մ, Ջ, Կ, Ս), «Հրեշտակաց» (Յ−Ն, Ր, Տ, Ք

գ. 133բ−5ա Տաղ ի վերայ սուրբ յարութեան ասացեալ – Պաղ ղիայմայ[թ] ղափուսընայ վարինճայ, /Ալթի ամուտ կօրտըմ սաղի սօլինճայ... /Եաղուպ−օղլի սէնըն պագ կունահըն չօգ...

դ. 135ա−6ա Տաղ ի վերայ Աստուածածնին, Հալեպցի տէր Յովհաննէսի ասացեալ։ Ֆէլէկին գունն է (ծայրակապ՝ «Ովանէս էրէց») – Ո՜վ գեղգցիկ կոյս, տալիթա Մարիեամ, /Մուպարաք եւզուի կօստար, հէսրաթ էմ... /Թվին հազար հարիւր և ԺԸ−ուն (1669), /Օվանէս քէշիշ ղուլընտըր, է՜յ խաթուն։

ե. 136ա−7ա Ըստամպօլցի Քօմուրճիզատայ Երեմիեայի ասացեալ է ի վերայ սուրբ Աստուածածնայ. Ֆէլէկի գոյն է (ծայրակապ՝ «Երեմիայի է») – Երանեալ կոյս, սուրբ տալիթայ Մարիեամ, /Րուի փառք վէ ուրուքէրի սուլթան... /Սիզայ եասիր կետայ Քօմուրճիզատէ։

Աստ՝ 138ա−48բ, տե՛ս Բ, § ա−բ։

զ. 149ա−51ա Աւետիս վասն ծննդեան Քրիստոսի Աստուծոյ մերոյ – Այսօր տօն է ծընընդեան, աւետի՜ս, /Տեառն մերոյ և յայտնութեան, աւետի՜ս...

է. 151ա−4ա Այլ տաղ և աւետիս վասն ծննդեան Քրիստոսի Աստուծոյ մերոյ – Աստխ մի ելաւ ի Հընդուստան, աւետի՜ս, /Իմաստասէրքն զարհուրեցան, աւետի՜ս...

ը. 154ա−5բ Տաղ գեղեցիկ Բ լեզուէ ասացեալ վասն մարդեղութեանն Քրիստոսի – Աւրհնեալ փառաւորեալ սքանչելի զարմանք, / Մարգարէքն որ ասեն սըրտիւ լիական... /Շամսն էր մեղաւոր մեղօք լիական...

թ. 155բ−6բ Բարսեղ վարդապետէ ասացեալ Գովասանք ի վերայ սուրբ Աստուածածնին, անուշ (ծայրակապ՝ «Երգ ի Բարսեղէ») – Երգ զարմանազան ձայնիւ հրաշազան, / Նըւագեմք կուսին յոյժ վայելչական...

ժ. 156բ−7ա Երգ հոգևոր Զաքարիեայ ասացեալ, անուշ (ծայրակապ՝ «Զաքարիա») – Զառածեալ մեղօք եղկելի, / Թշւառացեալ մարմնոյ գերի... /Զաքէոս երգէ զայս դըրուատ...

ժա. 157բ−8բ Վասն պախարակելոյ օրինազանցիցն – Զականճըդ բաց, զբանս լսէ, / Եւ ի միտ ած, ի թուղթ գրէ... /Սըսցի Յակոբ, ի քնոյ զարթիր...

ժբ. 158բ−9ա Վասն խեթի և գլխացաւի – Խիթն անցաւ և խոցեց, / Մեր Տէրն անցաւ ու խաչակնքեց... (Հմմտ. Գ, § գ, 1բ−2ա)։

Բ. 138ա−148բ [Այլ բնագիրք]

ա. 138ա−45բ [Գրիգորի Տաթևացւոյ] Քարոզ վասն ննջեցելոց ի բանն Յոբայ. Ողորմեցարուք... (Ձմեռան՝ ՃԾԲ) – Ասեն իմաստունքն. Յորժամ ոք երթայ ի ճանապարհ...

բ. 145բ−8բ [Ի Հարանց Վարուց] – Որպէս և գրեալ է ի Հարանց Վարս, թէ եղբայր ոմն...։ − 147բ Նոյն ծեր ասեր վասն այլոյ ծերոյ, եթէ գնացեալ երբեմն ի քաղաքն վաճառել...։ − 148ա Եղբայր ոմն ունէր վարդապետ, որ պատէր զամենայն մեռեալս...։ − 148բ Առաքեաց այլ ոմն ծեր զաշակերտ իւր բերել ջուր...

Գ. [Յաւելագրութիւնք՝ ԺԸ դ.]

ա. [Այբուբեն Հայոց] – Ա−Ք (մեծատառ նօտրգիր)։

բ. [Դարագլուխք] – Առաջին դարըն՝ Ադամայ մինչև ի Նոյ... Քրիստոսէ միւնչև ի սուրբն Լուսաւորիչ՝ ՅԺԲ (312)։ //(3ա) Լուսաւորչէն մինչև ի Հայոց թվականըն՝ ՄԽԲ (242) ամ է։

գ. 1բ−2ա Աղօթք խըթկի և կոլինջի – Խիթքն անցաւ և խոցեցաւ, Քրիստոս անցաւ և խաչեցաւ... (Հմմտ. 158բ−9ա, Ա, §ժբ

դ. 2աբ [Քաղուածք յաղագս առաքինութեան] – Եւ Օգոս[տինոս] ասէ. Տէ՛ր, Յիրաւի գարշիս...//Եկղէսիաստիկեայ ասէ. Դարձիր առ Տէր...

ե. [Գրառաջք] – Արդ, առ այսոքիք թշուառացեալ շնչոյս իմոյ իղձք...

զ. [Աղօթք] – Աղաչեմ, զանփոփոխելի տէրութիւն... առաքեա՛ զցօղ քաղցրութեան քո...

է. 159ա [Առածք և ասացուածք] – Ձկունք, որ ի ջուրս բնակին, յօդոյ ջրոյ դիանան։ − Որ այսօր ի կառս՝ և վաղիւն ի դագաղս։ − Ըստ առաքելոյ, որ գործիցէ ոչ՝ կերիցէ մի՛։

ը. 159ա−62ա Աղօթք զղջացելոց – Տէր Աստուած իմ, քո անբաւ և անհաս մարդասիրութեանդ խաթերըն համար... յերանաւէտ ձա[յ]նիդ լսելի արայ և ողորմեա։ Որ ... (անաւարտ)։

թ. 163ա [Տաղ երկլեզուեան] – Ես գնացի օտար աշխարհ, /Գոնայհում չօք՝ բաշտան աշար, /Չո[ւ]նիմ դատաստանին պաշար, / Բանի... (այսքան)։

ժ. 163բ [Յաղագս ագահութեան] – Նոյնպէս Գէեղի ունէր զչափաւոր կեանքն առ Եղիսէէ... և բարձաւ յիշատակ նորա յերկրէն։

ժա. Պահպանակ Բա [Յաղագս հոգւոյն մարդոյ] – Մանուկն Է օրն ետն տ[ն]կական հոգին առնու... (Հարցմանց Գիրք, հատոր Ե)։

Յաւելագրութիւնները կատարուած են Ա և Գ ձեռագրերի ազատ էջերում և Ա ձեռագրի սկզբից աւելացուած 2 թերթերի վրայ՝ միակցումից յետոյ։ §§ ա−բ, դ, ը, ժ−ժա կատարուած են միևնոյն ձեռքով, իսկ միւսները՝ տարբեր։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 162բ (Նօտրգիր) Է։ Պատճառ գրոյս այս է, որ թվին ՌՃՂԲ (1743), ես՝ Իսրայէլի որդի Յարութիւնս. մեր տան պըղընձի ամանն այս է. Զ լանկառի, Բ մեծ պօլմայ, Զ միջակ պօլմայ, Զ պստի պօլմայ, Թ մանթապայ, Գ լական, Բ ջամ, Գ թաս, Փ փարխաճ, Ա սինի, Ա թեշ[տ]։

2. 1բ (ԺԸ դ., շղագիր) Յիշատակ է այս գիրսք Օվանէսին, Թաթոսին։ Ո[վ] որ կարդայ, մէկ բերան ող[որ]մի տայ աբ[եղա՞յ] մերո Բարսեղս։

 

42

ԱՂՕԹԱՄԱՏՈՅՑ

ԳՐԻՉ՝ Թումա էրէց։ ՍՏԱՑՈՂ՝ Մարկոս վրդ.։

ԹԵՐԹ՝ 83. չգրուած՝ 1բ, 2բ։ ՊՐԱԿ՝ Ա-Էx12 (Է 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսագծերով։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 42ա)։ ՏՈՂ՝ 16։ ԿԱԶՄ ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ թուղթ, լուսանցակողերը՝ դեղին։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 1+1, թուղթ, լուսադրոշմով։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լուսանցազարդ՝ բուսական (3ա)։ Զարդագիր՝ թռչնագիր (3ա)։ Գոյներ՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. եզրահատուած և լուսանցազարդը վնասուած։ Կազմի կաշին թեթևակի քերծուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 3ա-23բ Կարգաւորութիւն արարեալ միանձանց հարց անապատաւորաց ըստ ԲԺ-ան ժամուց աւուրն

1. 3ա-14բ [Կարգաւորութիւն վասն ցերեկային ժամուցն]

ա. 3աբ [Ա]. Յառաջին ժամն՝ Մեծ կարգ... Եւ ասա զԱղօթս զայս – Աստուած մեծ օրհնեալ, որ կենդանարար...

բ. 3բ-4բ Նոյն առաջին ժամն՝ Փոքր կարգ... Եւ ասէ զԱղօթս, որ է Բարսղի – Աւրհնեմք զքեզ, Տէ´ր համբերող...

զ. 4բ-5բ Բ. Երկրորդ ժամուն... Աղօթք Սիմէօնի Սիւնակեցւոյն – Տէր Յիսուս Քրիստոս, Որդի Աստուծոյ, անմահ Բան...

դ. 5բ-7ա Գ. Երեք ժամն՝ Փոքր կարգ... Աղօթք սրբոյն Նիկոնի – Աստուած արդարև օրհնեալ, Աստուած մեծ...

ե. 7աբ Նոյն ժամն՝ Մեծ կարգ... Եւ ասա զԱղօթս – Որ ես Հայր գթութեանց և Աստուած ամենայն մխիթարութեանց...

զ. Դ. Չորրորդ ժամն... Աղօթք Յովհաննու Ոսկեբերանին – Տէր ամենակալ, Հայր միածնի...

է. 7բ-8բ Ե. Հինգերորդ ժամն... Աղօթք Մակարա ճգնաւորի – Տէ´ր, փրկիչ իմ, ընդէ՞ր թողեր...

ը. 8բ-9ա Զ. Վեց ժամն՝ Փոքր կարգ... Աղօթք միայնակ Թեոդորայ – Տէ´ր, որ զերկինս և զերկիր չափես...

թ. 9աբ Նոյն ժամն՝ Մեծ կարգ... Եւ ասա զԱղօթս – Գոհանամ զքէն, Տէր ամենակալ...

ժ. 9բ-10ա Է. Եօթն ժամն... Եւ ասա զԱղօթս – Տէ´ր, որ ընդ ամենեսեան յամենայնի երկրպագանեմք...

ժա. 10ա-1ա Ը. Ութն ժամն... Եւ ասէ զԱղօթս – Տէ´ր բարերար և մարդասէր Աստուած, բազում ողորմութիւն արարեր...

ժբ. 11ա-2բ Թ. Յինն ժամուն կարգ... – Միածին Որդի և Բանդ Աստուած և անմահ յէութիւն...

ժգ. 12բ-3ա Ժ. Կարգ Ժ ժամուն... Եւ ասեն զԱղօթս – Աստուած և Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի...

ժդ. 13աբ Ի նոյն ժամն... Աղօթք Օքսէնտիոսի – Աղքատք և տնանկք օրհնեն զքեզ...

ժե. 13բ-4ա ԺԱ. Ժա ժամն... Եւ ասա զԱղօթս – Տէ´ր, որպէս և կամիս...

ժզ. 14աբ ԺԲ. Ժբ ժամն... Եւ ասա զԱղօթս – Տէր Աստուած զօրութեանց, որ յառաջ քան ըզյաւիտեանս... ամէն։

2. 14բ-23բ Կարգաւորութիւն վասն գիշերային ժամուցն

ա. 14բ Ա. Յառաջին ժամն զԵրեքսրբեանն.. – Տէր Աստուած մեր, Հայր ճշմարիտ լուսոյ...

բ. 15աբ Բ. Երկու ժամն... Եւ ասէ [զԱղօթս] – Աւրհնեալ ես դու, որ միայնդ ես...

գ. 15բ-7ա Գ. Երեք ժամն... Եւ ասէ զՍաղմոս – Դարձեալ խցեցաւ միտքն...

դ. 17աբ Դ. Չորս ժամն... Եւ ասա զԱղօթս – Ամենակալ Բանդ Հօր, կատարեա զայս և փութա...

ե. 17բ-8ա Ե. Հինգ ժամն... Եւ ասէ զԱղօթս – Տէր Աստուած մեր,որ կամօք Հօր քոյ...

զ. 18ա-9ա Զ. Վեց ժամն... Եւ ասէ զԱղօթս – Որ յամենայն ժամու և ժամանակի...

է. 19ա Է. Կարգ գիշերոյ Է ժամուն... Եւ ասա զԱղօթս – Տէր Աստուած մեր, թող մեղաւորացս...

ը. 19աբ Ը. Ութն ժամն... Եւ ասէ զԱղօթս – Տէր Յիսուս, մարդասէր Հօր որդի, մեղաք...

թ. 20աբ Թ. Յինն ժամուն... Եւ ասա զԱղօթս – Տէր Յիսուս Քրիստոս, Աստուած մեր, Հօր Աստուծոյ միածին...

ժ. 20բ-1բ Ժ. Ի տասն ժամն... Աղօթք Գրիգորի Աստուածաբանի – Զքեզ այժմ օրհնեմ, Քրիստոս իմ...

ժա. 21բ-2ա ԺԱ. Մետասան ժամուն... Եւ ասէ զԱղօթս – Աստուած յաւիտենական, որ անկայ ես յարգանդէ...

ժբ. 22բ-3ա ԺԲ. Երկոտասան ժամուն... Եւ ասէ զԱղօթս- Տէ´ր, Տէ´ր քո է տիւ և քո է գիշեր...

ժգ. 23աբ Նոյն ժամուն... [Աղօթք] – Տէր Յիսուս Քրիստոս, Աստուած իմ, ի քեզ յուսացայ... ամէն։ Կատարեցաւ ԲԺ-ան ժամուց աղօթքն։

Բ. 23բ-41բ [Աղօթք զանազանք]

ա. 23բ-7բ Աղօթք Մեղրիկ վարդապետի ասացեալ ի Հայրն երկնաւոր – Հայր երկնաւոր, Աստուած ճշմարիտ...

բ. 27բ-9բ Սրբոյն Յոհաննու Ոսկեբերանի Խոստովանութիւն յԱստուած՝ խառնեալ մաղթանօք – Սուրբ և ամենասուրբ և առաւել սուրբ...

գ. 29բ-30բ Աղօթք դարձելոց ի զղջումն ապաշխարութեան, սրբոյն Յոհաննու Ոսկեբերանին ասացեալ – Հայեաց, Տէ´ր, ի պաղատանս...

դ. 30բ-2բ [Աղօթք] – Աստուած անճառ լուսոյ, լուսաւորեա´ զխաւարեալ... (հմմտ. №38, 28բ, Բենիկ վրդ.)։

ե. 32բ-6ա Նորին ասացեալ – Ամենասուրբ Երրորդութիւն, անկշռելի աստուածութիւն...

զ. 36ա-7ա [Աղօթք] – Տէր ամենակալ, ամենապարգև, ամենաբաւական...

է. 37ա-41բ [Աղօթք] – Տէր երկնի և երկրի, իշխան մահու և կենաց...

§ դ, զ-է, նախորդներից սահմանազատուած են լուսանցանիշերով։

Գ. 41բ-61բ [Աղօթամատոյց սրբոյն] Յոհաննու Գառնեցւոյ ասացեալ.

1. 41բ-3բ [Աղօթք] – Տէ´ր, Տէ´ր, Հայր և Աստուած կենաց իմոց...

2. 43բ-61բ [ՙՆորին Աղօթք ասացեալ ի վերայ գրոյ անուան իւրոյց։ Ծայրակապ՝ ՙՅովանէս Գառնեցի ասա[ց]եալ՚]

ա. 43բ-4ա Աղօթք վասն յաւուր կիրակէի – Յաւիտենից Աստուած...

բ. 44ա-5ա Աղօթք վասն երկուշաբթի աւուր – Ո՛վ ամենակալ և ամենակարող...

գ. 45աբ Նորին Աղօթք վասն երեքշաբթի աւուր – Վերին վայելչութեանց...

դ. 45բ-6ա Նորին Աղօթք վասն չորեքշաբաթի աւուր – Անկանիկ առաջի քո...

ե. 46բ-7ա Նորին Աղօթք վասն հինգշաբաթի աւուր – Ներօղ և ներգործող...

զ. 47ա-8ա Նորին Աղօթք վասն ուրբաթի աւուր – Էապէս բարի...

է. 48աբ Նորին Աղօթք վասն շաբաթու – Սուրբ Երրորդութիւն...

ը. 48բ-50բ Նորին Աղօթք առ Տէր մեր Յիսուս Քրիստոս – Գառն Աստուծոյ, Տէր իմ և Աստուած իմ...

թ. 50բ-1բ Նորին Աղօթք առ սուրբ Աստուածածինն – Աստուածածին մայր Քրիստոսի...

ժ. 51բ-2ա Նորին աղօթք առ Տէր մեր Յիսուս Քրիստոսի – Ռահ լուսոյ...

ժա. 52ա-3ա Նորին Աղօթք առ Տէր Աստուած – Նայեա քաղցրութեամբ...

ժբ.53աբ Նորին Աղօթք առ Տէր մեր Յիսուս Քրիստոս – Երկնաւոր թագաւոր...

ժգ. 53բ-4բ Նորին Աղօթք առ Տէր Աստուած – Ցաւագնեալս մեղօք...

ժդ. 54բ-6ա Նորին Աղօթք առ Տէր մեր Յիսուս Քրիստոս – Ի քեզ յուսամ, Յիսուս Քրիստոս...

ժե. 56ա-7ա Նորին Աղօթք գիշերոյ – Աղաչեմ զքեզ, Տէր Աստուած...

ժզ. 57ա-7ա Նորին Աղօթք միջնորդութեամբ երկնային զօրացն – Սուրբք և սիրեցեալք...

ժէ. 58ա-9բ Նորին Աղօթք առ Տէր Աստուած – Տէր Աստուած իմ, Աստուած, որ քննես...

Այստեղ բացակայում է ՙՑ»-ով սկսուող Աղօթքը. ՙՆորին Աղօթք առ Տէր Աստուած – Ցրուեա, Տէր, զաւրութեամբ սուրբ խաչին քո...» (№ 7006, 181ա-2բ)։

ժը. 59բ-61ա Նորին Աղօթք ի սուրբ Աստուածածինն և ամենայն սուրբսն – Երկնային դուռն...

ժթ. 61ա Նորին Աղօթք վասն ճանապարհի – Առաջնորդ կենաց և ճանապարհ...

ի. 61աբ Նորին Աղօթք առ Տէր Աստուած – Լոյս ի լուսոյ լոյս...

Դ. 61բ-82բ Աղօթք ի ժամ սուրբ պատարագի

ա. 61բ-2ա Յորժամ ընթանայ եկեղեցին, առ դուրս տաճարին – Տաճար Աստուծոյ և բնակարան...

բ. 62ա-3ա Եւ մտեալ ի ներքո, ասասցէ զԱղօթս Յոհաննու Ոսկեբերանին ի մէջ սուրբ եկեղեցւոյն – Տէ´ր, մի´ պակասեցուսցէ զիս...

գ. 63ա-9ա Եռամեծի և քաջ հռեհորի Մխիթարա Գօշի ասացեալ զԱղօթս ի ժամ սուրբ պատարագի – Տէր Աստուած իմ Յիսուս Քրիստոս, կերպարան և Բան...

դ. 69ա-71բ Նորին Աղօթք Մխիթարայ ասացեալ ի դէմ սուրբ պատարագի – Ամենակալ, ամենախնամ, ամենայնի Աստուած...

ե. 71բ-2բ Աղօթք ի դէմ սուրբ պատարագին – Երեքանձնեա տէրութիւն՝ միով բնութեամբ...

զ. 72բ-5բ Աղօթք ի ժամ երգելոյ զգոհութիւնն – Շնորհեա, Տէ´ր, զհաստատութիւն...

է. 75բ-7ա Աղօթք առ նոյն մաղթանաց ի խորոց սրտէ – Աւրհնեալ ես, Հայր սուրբ...

ը. 77աբ Մաղթանք առ սուրբ մարմինն Քրիստոսի... – Երկրպագանեմք զքեզ, Քրիստո´ս , փրկութիւն աշխարհի...

թ. 77բ-8ա Դարձեալ ի սուրբ մարմինն և արիւնն Քրիստոսի... – Զերևելիդ ինձ՝ ի փրկութիւն...

ժ. 78ա-80ա Աղօթք ընդդէմ սուրբ պատարագին ի ժամ տեսութեան մարմնոյ և արեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի – Սուրբ, սուրբ Հայր ամենակարող...

ժա. 80ա-1ա Աղօթք սրբոյն Թումայի առաքելոյն – Մարմին քո անապական լիցի...

ժբ. 81ա-2ա Աղօթք ի ժամ արձակման սուրբ պատարագին – Տէր Աստուած, օրհնեալ ես յաւիտեան, օրհնեա հոգւով զամենեսեան, /զԽաղաղութիւն տուր աշխարհի, պահեա անչար և անսասան...

ժգ. 82աբ Դարձեալ Աղօթք – Հոգի Քրիստոսի, սրբեա´ զիս, մարմին Քրիստոսի, փրկեա´ զիս... և ինքն օրհնեալ ... միշտ և։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

82բ Գրեցաւ սուրբ Աղօթամատոյցս թվին ՌՃ և ԻԶ (1677) ամին, ամսոյն Հոկեմբերի ի ԻԷ, ձեռամբ անարժան Թումա էրէց գրչի, ի վայելումն Մարկոսի աստուածաբանու// (83ա)թեան վարդապետին։ Զոր և երես գետնի եդեալ աղաչեմ զընթերցող սրբոյ աղօթիցս, յիշել... ինձ՝ անարժան գրչիս...

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

2ա Ինձ Սուքիասիս մին մանչ տղայ եղաւ, անունն կոչեցանք Տէվլէթ. եղաւ թվին Հայոց ՌՃԿ (1711)-ին, Հօկտէմբերի Է-ին, օրն կիրակի, իրիկվան մին սհաթին, խիստ դիճար ծնաւ։

Նշումներ – 43բ Ապրիլ ամսոյ միջումն էր։ Գալ տարի պիտի որ Բ ամիս յառաջ դիմար ընել, թէ օղջ մնամ նէ։ 83բ Վասն հեստելոց յատկապէս Էնկիւրիւ և այլ տեղեաց ֆերմանի տաճկականն է։

Գրչափորձ՝ 1ա Տան արքունեաց դու գտանես. եթէ յառաջ գնայ՝ ի վայր քաշես, և եթէ յետ մնայ՝ ի վեր։

 

43

ԺՈՂՈՎԱԾՈՅ

Էկրա                                                                                                                   ՌՃԻԹ-1680

Սուրաթ-Բանդար                                                                                                 ՌՃԼԹ-1690

ԳՐԻՉ, ՍՏԱՑՈՂ՝ Անդրէաս քհյ.։

ԹԵՐԹ՝ 196. չգրուած՝ 1ա, 2ա, 4բ, 5բ, 54բ, 165բ-6ա, 195բ։ ՊՐԱԿ՝ 1x5+Ա-Եx12 (Գ 8, Դ, Ե 7)+Ա-ԺԴx12 (Ա, Ժ 11, Գ 10, ԺԴ 5)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,7x10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 52ա)։ ՏՈՂ՝ 17-19։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն կաշի (նախկին կազմից), թիկունքը՝ սև, անկիւնները՝ վարդագոյն գործուածք, միջուկը՝ ստուարաթուղթ, աստառը՝ թուղթ (Ի դ.)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 1+1, թուղթ, մասն աստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. տեղ-տեղ խոնաւութեան հետքեր, թանաքից գրադաշտը գունափոխուած, մի շարք թերթեր նորոգուած։ 1-5 թերթերը յետագայի յաւելում։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 6ա-82բ [Աղօթամատոյց]

ա. 6աբ Յայս յարկ նուիրանացին մատոյ զԱղօթս – [Խ]ոստովանիմ և հաւատամ ամենակատար, ինքնակատար...

բ. 6բ-7բ Յորժամ սկսանիցի զՃաշու շարական, մատո յԱղօթս – Իւղ թափեալ անուն, միածին Որդի...

գ. 7բ-8բ Զոյգ ընդ Սուրբ Աստուածին մատոյ զԱղօթս զայս – Սուրբ Աստուած, անմահ և հզօր...

դ. 8բ-10ա Աղօթք սրբասացութեան – Տէր մեր Յիսուս Քրիստոս, որդի Աստուծոյ...

ե. 10ա-1ա Ընդ Ողջոյնին մատոյ զԱղօթս – Միջնորդդ Աստուծոյ և մարդկան...

զ. 11ա-2բ Եւ յորժամ զՍուրբ սուրբն երգեն, դու զԱղօթս զայս մատոյ – Սուրբ, սուրբ, սուրբ, Տէր զօրութեանց, լի...

է. 12բ Յորժամ Առէք կերայքն ասասցեն, մատոյ զԱղօթս – Աւրհնեալ է պարգևատուն...

ը. 12բ-3ա Եւ յորժամ Արբէք ի սմանէ ասեն, մատոյ – Աւրհնեալ է շնորհն ձրի...

թ. 13աբ Եւ յորժամ Հայր երկնաւորն ասացեն, զայս Աղօթս մատոյ – Հայր երկնաւոր, բարերար և...

ժ. 13բ-4ա Յամենայնի աւրհնեալ ես, Տէրն ասացեն, դու մատոյ զԱղօթս – Արժանապէս աւրհնեմք զքեզ...

ժա. 14ա-5ա Եւ յորժամ Որդի Աստուծոյն ասեն, մատոյ զԱղօթս – Հաց կենաց և բաժակ...

ժբ. 15աբ Եւ յորժամ Հոգի Աստուծոյն ասասցեն, դու մատոյ զԱղօթս զայս – Հոգի Աստուծոյ, Աստուած ճշմարիտ...

ժգ. 15բ-6ա Եւ ի ժամ Առաքելոցին մատոյ զԱղօթս զայս – Յիշեա´, Տէ´ր, և ողորմեա´...

ժդ. 16աբ Զոյգ ընդ Գոհութեանն ասասցես զԱղօթս զայս – Յիշեա´, Տէր, և ողորմեա´...

ժե. 16բ-7ա Սրբոյն Ոսկեբերանի ի Սրբութիւն սրբութեանցն ասայ – Զերեևեալդ ինձ ի փրկութիւն...

ժզ. 17ա Եւ յորժամ ասասցեն ի Սուրբ սուրբն, մատոյ – Խոստովանիմ և հաւատամ, զի դա է...

ժէ. 17ա-8բ Եւ յորժամ զՔրիստոս պատարագեալն ասացեն, մատոյ զԱղօթս զայս – Միածին Որդի Աստուծոյ և Բան...

ժը. 18բ-9ա Զկնի սորա ասայ – Գոհանամ զքէն, Հայր ամենակալ...

ժթ. 19աբ Ի վերջին զայս Աղօթս մատոյ և գնա խաղաղութեամբ – Սկիզբն և կատարումն ամենայնի...

ի. 19բ Աղօթք. յորժամ ի քնոյ զարթիցես, մատոյ զայս – Աւրհնեալ է մեռեալն...

իա. 19բ-20ա Աղօթք. ի մէջ գիշերին մատոյ – Ի մէջ գիշերի յարուցեալ...

իբ. 20ա Աղօթք. յառաւօտէ ժամու մատոյ – Առաւօտ խաղաղութեան ծագեա...

իգ. 20ա Աղօթք. ի յելս արևոյ ի ծագմանն ասայ – Լոյս ի լուսոյ ծագումն...

իդ. 20բ Աղօթք. յերրորդ ժամուն մատոյ – Հոգի Աստուծոյ, որ յայսմ ժամու...

իե. 20բ-1ա Աղօթք. միջօրեա ժամուն մատոյ – Արեգակն արդարութեան, Տէ´ր...

իզ. 21ա Աղօթք. յերեկոյին ժամուն կատ[ա]րեա – Տէր տերանց, Աստուած աստուածոց...

իէ. 21աբ Եւ յորժամ ի մահիճս մտցես, զայս ասա – Տէր մեր Յիսուս Քրիստոս, որ անապական...

իը. 21բ Աղօթք. յորժամ զգործ ինչ ձեռնարկցես – Զգործս ձեռաց մերոց...

իթ. 21բ-3ա Բանք... Գրիգորի Նարեկացւոյ... – Արդ, աղաչեմ զխնամակալդ...

լ. 23ա-4բ Մաղթանք վասն յարհօրաց գիշերայնոց յոյժ օգտակար՝ ի սրբոյն Գրիգորէ Նարեկացւոյ – Աստուած յաւիտենական, բարերար և ամենակալ...

լա. 24բ-5բ Աղօթք վասն հայցելոյ ի Տեառնէ զշնորհս առաքինութեան – Տէր իմ և Աստուած իմ, դու ես ամենայն...

լբ. 25բ-6ա Աղօթք ընդ[դ]էմ խորհրդոց չարաց – Տէր իմ և Աստուած իմ, մի´ հեռանար...

լգ. 26ա-7բ Աղօթք վասն լուսաւորութեան մտաց – Պայծառացո զիս, ո՛վ բարի...

լդ. 27բ-8ա Աղօթք վասն մաքրութեան սրտի... – Հաստեա զիս, Աստուած իմ...

լե. 28ա-30բ Աղօթք. թէ ամենայն յոյս... մի այնում Աստուծում սևեռեալ է – Տէր իմ, ո՞ է քաջալերութիւն իմ...

լզ. 31ա-3բ Աղօթք. թէ զմեզ և զամենայն ինչ մեր պարտիցեմք մատուցանել Աստուծոյ... – Տէր իմ և Աստուած իմ, ամենայն ինչ...

լէ. 33բ-4ա Ըղձականք և որպիսիք են – Երանի թէ զմի օր միայն ապրեալ իցէի...

լը. 34ա-5բ Աղօթք. ըղձականի մահոյ – Որպէս սիրելի են յարկք քո...

լթ. 35բ-7ա Աղօթք ապաշխարութեան – Ամէնողորմ և գթած Աստուած...

խ. 37աբ Աղօթք ապաշխարութեան – Տէր Աստուած Աբրահամու և Սահակա...

խա. 37բ-8բ Մաղթանք ոտանաւոր աղօթից – Հօր Աստուծոյ Որդի և Բան, /Յիսուս Քրիստոս և Տէր համայն...

խբ. 38բ-41բ Զկնի Հայր մեր-ին Ողջոյն Գ կրկնէ – Ողջո՛յն ընդ քեզ, Մարիամ, լի շնորհօք... (շար. մէջ 4 տող չափ. ՙՈւրախացիր աստղ ծովային...»)։

խգ. 41բ-2բ Աղօթք Յոհաննու Գառնեցո. գիշերային – Աղաչեմ զքեզ, Տէր և...

խդ. 42բ-3ա Հայցուածք Սողոմոնի իմաստնոյն – Երկուս ինչս խնդրեմ ի քէն...

խե. 43բ-4ա Աւրհնութիւն ամենայն հրաշալի Թաբօրաց – Աւրհնեալ եղիցի սուրբ Երրորդութիւնն...

խզ. 44բ-6ա Աւրհնութիւն. տէրունական տօնից ասայ – Արդ, մեք խոնարհեալ...

խէ. 46ա-51ա Աղօթք Յոհաննու Գառնեցւոյ. խօսակցութիւն է – Հայր սուրբ- սրբեա զհոգիս իմ... ընդ կամարարս քո և քեզ... ամէն։

Բ. 52ա-153ա [ՙՆորագոյն ծաղիկ զօրութեանց, թարգմանեցեալ ի Յոհաննիսէ վարդապետէ Կոստանդինուպօլսեցւոյ...»]

52աբ Բան առ սուրբն Գրիգոր Լուսաւորիչն Հայաստանեաց – Ո՛վ ամենաբարեգութ հայր և ծնօղ մեր...

-53ա-4ա Տրակ առ ընթերցողս – Յատուկ է բանւից կենդանեաց որոնելն զելս նեղութեանց...

1. 55ա-7ա Յաղագս սիրոյ հասարակաբար – Սէրն, բարեկամութիւնն, ըղձակերտութիւնն և սիրելութիւնն ... են իբրև զմի և զնոյն իր...

2. 57բ-60ա Ա. Յաղագս սիրոյն Աստուծոյ – Սէրն Աստուծոյ, որ կոչի սիրելոււթիւն...։ 60ա-1ա Բ. Յաղագս սիրոյն ծնօղաց։ 61ա-4ա Գ. Յաղագս սիրոյն բնականի։ 64ա-7ա Դ. Յաղագս սիրոյն զգայականի։ 67ա-70բ Ե. Յաղագս սիրոյ կանանց. 70բ-3բ Զ. Յաղագս սիրոյն բարեկամութեան։ 73բ-5բ Է. Յաղագս զչարութեան կամ նախանձու։ 75բ-7ա Ը. Յաղագս ուրախութեան։ 77ա-9ա Թ. Յաղագս տրտմութեանց։ 79ա-81ա Ժ. Յաղագս խաղաղութեան։ 81ա-4ա ԺԱ. Յաղագս բարկութեան։ 84ա-6բ ԺԲ. Յաղագս ողորմութեան։ 86բ-7բ  ԺԳ. Յաղագս խստասրտութեան։ 87բ-92ա ԺԴ. Յաղագս ազատականութեան։ 92ա-5ա ԺԵ. Յաղագս ագահութեան։ 95ա-7ա ԺԶ. Յաղագս խրատու։ 97ա-8բ ԺԷ. Յաղագս շողոքորդութեան։ 98բ-102բ ԺԸ. Յաղագս խոհեմութեան։ 102բ-4ա ԺԹ. Յաղագս յիմարութեան։ 104ա-8ա Ի. Յաղագս արդարութեան։ 108ա-10ա ԻԱ. Յաղագս անիրաւութեան։ 110ա-1բ ԻԲ. Յաղագս հաւատարմութեան։ 111բ-5ա ԻԳ. Յաղագս խաբէութեան։ 115ա-7ա ԻԴ. Յաղագս ճշմարտութեան։ 117ա-9ա ԻԵ. Յաղագս ստութեան։ 119ա-21ա ԻԶ. Յաղագս արիութեան։ 121ա-2բ ԻԷ. Յաղագս երկչոտութեան։ 122բ-3բ ԻԸ. Յաղագս մեծահոգութեան։ 123բ-5ա ԻԹ. Յաղագս սնափառութեան։ 125ա-6բ Լ. Յաղագս հաստատունութեան։ 126բ-8բ ԼԱ. Յաղագս յեղեղնութեան։ 128բ-32բ ԼԲ. Յաղագս բարեխառնութեան։ 132ա-3բ ԼԳ. Յաղագս չարախառնութեան։ 133բ-6ա ԼԴ. Յաղագս խոնարհութեան։ 136ա-9ա ԼԵ. Յաղագս հպարտութեան։ 139ա-40ա ԼԶ. ՅԱղագս ժուժկալութեան։ 140ա-1բ ԼԷ. Յաղագս որկրամոլութեան։ 141բ-3բ ԼԸ. Յաղագս ողջախոհութեան։ 143բ-5բ ԼԹ. Յաղագս բղջախոհութեան։ 145բ-51ա Խ. Յաղագս պարկեշտութեան – Պարկեշտութիւնն, ըստ Ատրիանոսի, է ունելութիւն իմն համեստի ուրուք եղանակի... եօթներորդում աւուր հանգեաւ ի բնաւից գործոց իւրոց։

-151ա-3ա Ցանկք գլխոց... – Գլուխ առաջին. Յաղագս սիրոյ... Գլուխ քառասներորդ. Յաղագս պարկեշտութեան։

Ընդհանուր խորագիրն ըստ 1671 թ. հրատարակութեան։ Ձեռագրում գլուխները համարակալուած են ՙԳլուխ առաջին», ՙԳլուխ երկրորդ» և այլն։

Գ. [Այլ բնագիրք]

ա. 153ա-63բ Յաղագս անարժան պատարագողաց – [Փ]որձեսցէ մարդ զանձն իւր և ապա ի հացէ անտի կերիցէ...

բ. 163բ-5ա [Հատուած Քարոզի - Զ]երկար հիւանդութիւնն ծանրացուցանէ զբժշկական. Սիրաք, Ժ...

գ. 168ա-81բ [Գրիգորի Տաթևացւոյ Քարոզ] Ե-շաբաթի աւուր վասն պատարագին, ի բանն առաքելոյ. Փորձեսցէ մարդ զանձն... (Ձմեռան՝ ՃԻԲ) – [Ա]սեն բժիշկք, թէ զանազան են կերակուր մարդոյն հիւանդաց...

դ. 181բ-6ա [Վ]ասն պալսանին, որ օրինակ էր սուրբ Աստուածածինն – Վարդապետք ասեն, թէ Աստուածածինն նմանէ ծառոյն պալասանի...

ե. 186ա-95ա [Գրիգորի Տաթևացւոյ Քարոզ Մ]եծի շաբաթ աւուրն, [ի բանն]. Որպէս էր Յովնան... (Ձմեռան՝ ՃԼԴ) –[Գ]իտելի է, զի Յովնան օրինակ էր Քրիստոսի...

Դ. [Յաւելագրութիւն՝ք ԺԷ-ԺԸ դդ.]

ա. [Հանելուկ] – Այն ի՞նչ էր, որ չէր ինչ... է´ր մարդն։

բ. [Բառախաղ] – Կալաշ մարդ կատակ դրամ շալակ։

գ. [Աղօթք] – Ես ննջեցի, զի քուն եղէ...

դ. Հարց ցքահանայս... – Ընդէ՞ր ասի առաքեալն...

ե. Սրբոյն Յուստինոսի մարտիրոսի է... – Որպէս մարդն մի է...

զ. [Քաղուածք] – Դարձեալ ի մեղս այս...

է. 166բ-7բ Եթէ կամիս սիրել, սիրեա։ Նշանք սիրոյ են այսոքիկ – Սիրօղն յօժարութեամբ սիրէ...

ը. 196աբ [Յադամգրոց] – Առեալ զմի կողն յԱդամայ ձեռօքն յօրինէր.../Թողեալ Ադամ արտաքս ելանէր։ (Հատոր Բ, գլ. Է)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

39բ Մանաւանդ Անդրէաս քահանայիս՝ գծողի սորին, և ծնօղացն իմոց՝ Գրիգորին, Ջանխաթունին, և եղբարցն իմոց՝ Բաղդասարին և կողակցյոն՝ Հուրիխանին, և դստերն՝ Հիւսնիխանին, և կրտսեր եղբօրն իմոյ՝ Գասպարին և կողակցոյն իւրոյ՝ Շուշանին, և միւս կողակցոյն՝ Շահամբարին և դեռաբուս որդոյն իւրեանց՝ Մնացականին, և այլ որդոց և դստերացն առ Քրիստոս փոխեցելոցն, և ամենեցունքն։ Եւ քեռն իմոյ՝ Ղատամին և կողակցոյն՝ Աբգարուն,որ երկոքեանն ի միում աւուր տարաժամ մահուամբ փոխեցան առ Քրիստոս՝ ի յոյսն բնաւից, ի թուին ՌՃԼԸ (1689), Հոկտեմբեր ամսոյ Ժ և Թ, զոր Տէր Աստուած ընդ սուրբս իւր դասակցէ և պսակակցէ. ամէն։//(40ա) Եւ որդոց սոցին՝ Սարգսին և Մուլքուն, և Նանիկին, և միւս քեռն իմոյ՝ Մարիամ-խանումին և կողակցոյն՝ Այվազին, և որդոյն՝ Հայրապետին, և դստերաց. ամէն։ Եւ զի՝ եղկելի Անդրէաս իրիցիցուս և ամուսնոյն իմոյ՝ Իսմիխանին, և դստերն իմոյ՝ Տատկումին, որ երկեմնի քահանայութեանն իմոյ մայրն և դուստրն վախճան առին ի կեանցս և փոխեցան առ Քրիստոս թուին ՌՃԺ և Ը (1689)-ին, Դեկտեմբերի ամսոյ Ժ-ումն (տե´ս Յետագայի 1)։ Եւ հօրաքեռն իմոյ՝ բազմաշխատ Նանասին և կողակցոյն՝ Խութլու բէկին, և միւս հօրաքեռն իմոյ՝ Շահզամանին, և որդոցն՝ Մարտիրոսին, Ղազարին, և դստերցն՝ Գարիանին և Հռիփսին։ Եւ քեռու որդոցն իմոյ՝ Վարդանին և Յակոբջանին, և դստերացն՝ Սամարքուէ//(40բ) և Աննայէ։ Եւ միւս քեռու որդացն իմոց՝ տէր Զաքարիայ՝ աշակերտին իմոյ, և եղբօր նորին՝ Աբրահամին, և ամենայն արեանառու մերձաւորացն իմոց՝ կենդանեացն և հանգուցելոցն, միահողոյն ամենեցուն ողորմեսցի Քրիստոս... Գրեցաւ ի թուին հազար հարիւր երեսուն և ինն (1690), յամսեանն Փետրվարի ի մուտն. ծրագրելն եղև յերկիրն Հնդկաց, ի քաղաքն Սուրաթ-Բանդար, ձեռամբ Անդրէաս իրիցուս, քանզի երկրորդ անանգամ եկի ի Հնդիկս։ Առաջին գալստեանս իմոյ զԾաղիկ զօրութեանցն գրեցի ի քաղաքն Էկրայ թվին ՌՃ//(41ա) ԻԹ (1680), յամսեանն Յունվար ի Ժ-ում, և երկրորդ գալստեանս՝ ի Սուրաթ գրեցի Աղօթամատոյցս, և եդաք երկոքեանն ի միում տփի, յիշատակ մեզ՝ ինձ և ննջեցելոցն մերոց. որ է աւրհնեալ յաւիտեանս. ա[մէն]։ Ի հայրապետութեան տեառն Եղիազարու յԱմենայն Հայոց, և ի դիտապետութեանն Ջուղայու Ստեփաննոսի արքիեպիսկոպոսի, և ի թագաւորութեան Շօշոյ քաղաքին Ասպահանու Շահ-Սուլեհմանին, ի Հնդկաց թագաւորութեանն Ջաղաթային Օվրանկզիլի, որ յառաջ երեք ամաւ քան զայս Հայտարապատոյ և Բէջափուռու թագաւորքն ըմբռնեաց և ինքնակալ եղև Հնդկաց երկրին, և ինքնակամ վարէր զթագաւորութիւնն, և սորա որդի Սուլթան Ափկարն, //(41բ) որ մազափուրծ լեալ փախեաւ ի Ասպահան՝ ի ներքոյ ձեռամբ թագաւորին Շահ-Սուլեմանին է ի Ասպահան։

51ա Արդ, աղաչեմ զամենեսեան, որ օգտիք ի սմանէ կարդալով, յիշեսջիք ի մաքրափայլ յաղօթս ձեր զվերոասացեալ Անդրէաս քահանայս՝ գծող սորին, որ եմ ես իսկ, և դուք ի Քրիստոսէ վարձատրիք. ամէն։//(51բ) Բայց ներել աղաչեմ յիմում սղալանացս և կամ գրչափոխութեանս, քանզի երկիրն Հնդկաց ջերմ է և գիջային, թուղթն մեզոտ. երբեմն գրէի եփեալ մելանաւ և երբեմն խամ թանաքաւ, յուսահատեալ լինէի՝ սակս ոչ ուղղապէս գրելոյն և թղթին մեզելոյն, որպէս կայր, հազիւ ի յաւարտն հասուցաք՝ ի շատ ընթերցողացդ և ի պարծանս ախմարիս. ամէն։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 40ա (1700 թ., Անդրէաս գրչի, լուսանցքում) Եւ միւս կողակցին իմոյ Լապիխանին, որ ի թվուոջն ՌՃԽԹ (1700)-ումն և յՕգոստոս ԺԶ-ումն փոխեցաւ առ ցանկալին իւր,պատկեր աւուրն փոխման սուրբ Աստուածածնին, երեք ժամուն, զոր Տէր Աստուած ընդ սուրբս իւր դասիցէ։

2. 54ա Ի վայելումն վարդապետ Յոհան վարդապետին,

Որ ստացաւ ի ՌՄԷ (1758) թուին՝

Վասն վայելման իւրոյ անձին։

Ձեռս գնայ՝ դառնայ ի հող,

Գիրս մնայ յիշատակօղ։

3. 43ա (Ժը դ.) Օնափիրոսին և յիւր Մանիշակին (նման՝ 42ա, 44ա)։

4. 3ա (ԺԸ դ., յաւելագրողների՞) Վարդան և Սարգիս, Ոսկան։

2բ (Նոյն ձեռքով) բծ լյը բնվ դլտվ քբհբնդլտվ բնվ ծշ[ե]տզւզց ւլսը («Ա՛խ, իմ է այս գիրս, փակայագիրս այս խն[դ]րեցեր ցիռէ (յինէ՞)»)։

 

44

ԺՈՂՈՎԱԾՈՅ

[ՌՃԾ-ՌՃԾԷ-1701-1708]

ԹԵՐԹ՝ 277+1 (կրկ. 2). չգրուած՝ 1բ, 121բ, 263բ-9բ։ ՊՐԱԿ՝ Ա-Ժx12 (Ա 20, Բ, Գ, Ժ 10)+Ա-ԺԲx12 (Դ, Ե 14, Թ, Ժ 10)+1x4 (Ա և Բ պրակների միջև)+1(Դ)x8։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,8x10,6։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝53ա)։ ՏՈՂ՝ 17-19։ ԿԱԶՄ՝ անզարդ սև կաշի (2 կտորից), միջուկը՝ տախտակ, աստառը՝ թուղթ (1 և 277 թերթերը), լուսանցակողերը՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. սկզբի թերթերը վնասուած, տեղ-տեղ թրջուածութեան հետքր և բնագրի ճապաղում։

ԾՆԹ. Ձեռագիրը բաղկացած է 3 մասից՝ առանձին պրակակալմամբ։ Երրորդ մասը սկսւում է ՙԴ՚ պրականիշով, հետևապէս սկզբից պակասում է 3 պրակ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. [Ոտանաւորք և հանելուկք]

ա. 2ա-4բ Ի տէր Եփրեմ վարդապետէ շարադրեալ Յաղագս Անդրիանու եկեղեցւոյ նորոգութեանն – Կամակցութեամբ աստուածային.../Քանակ թուոյս մեր Յաբեթին/Քննեա և տես ԸԽՁՌ (1679) լինին...

բ. 4բ-5բ Գովասանութիւն Սաղմոսացն Դաւի – Բանք Սաղմոսիս է պատուական, /Լըցեալն Հոգւովն աստուածական...

գ. 5բ-6ա [Հանելուկք Ներսիսի Շնորհալւոյ] – Ութըն մաղախ ես ունէի... Ութ փարչ տեսի կաթամբ լցած... Շնորհալի մին [աղիւսակ]... Մօրն իւր արգանդն է [սևային]... Դաշտ մի արձակ և պատուական... (Վերջին 3-ը՝ կրկ. 14ա)։

Բ. 6բ-90ա [Գիր]ք [Մտածա]կան աղօթից։ [Բանալի] ջերմեռանդակերտ,որ բանայ [զդրունս] սրտից մեղօք փակեցելոց։ Թարգմանեցեալ ի լաթին և իտալական լեզուէ ի հայ բարբառ ի Պետրոսէ վարդապետօ Թիֆլիզեցւոյ, ի փառս Աստուծոյ և ի օգուտ ազգիս մերայնոյ, [ի] հայրապետութեան տեառն Նահապիտի Ամենից Հայոց կաթողիկոսի։ Եւ տպագրեցեալ ի Կոստանդինուպօլիս ի թուին Քրիստոսի հազար եօթըն հարիւր և մէկն, իսկ ըստ Հայոց՝ հազար հարիւր և յիսունըն, ի Մայիսի ամսոյ ԻԸ-ին։

Տե´ս ձեռ. № 343, 1ա-85բ. Յռջբ. թրգմ./7աբ։ Ա/8ա-13ա։ Բ/13ա-4ա։ §1. ա-է/14բ-44ա (բ չիք, գ սկ. ՙԻղձ բարի – Անկիր առ ոտս Աստուծոյ...»)։ § 2. ա-ժբ/44բ-79ա։ § 3/79բ-82բ (սկ. ՙԾանիր, ընթերցող եղբայր...»)։ Այստեղ առկայ է № 343-ից թափուած հատուածը.

82բ-7ա ՙԱղօթք առաւօտեան – Յանուն Հօր... Թագաւոր թագաւորաց Աստուած... ուղղեա և կառաւարեայ, ամէն» (հատուածները՝ խորագրուած)։ Կից՝ 87ա-90ա, յիշատակարան տպագրութեան (տե´ս)։

Գ. 90բ-8բ [Աղօթք զանազանք]

ա. 90բ-1ա Բան վասն կատարելոյ զբարեհաճութիւնն Աստուծոյն մերոյ – Պարգևեա ինձ, ո՛վ բարեգորովագութ...

բ. 91ա-2ա Աղօթք վասն հայցելոյ ի Տեառնէ զշնորհս առաքինութեան – Տէր իմ և Աստուած իմ, դու ես ամենայն...

գ. 92աբ Աղօթք վասն մաքրութեան սրտի և երկնայնոյ իմաստութեանն – Հաստատեայ զիս, Աստուած...

դ. 92բ-3ա Աղօթք ընդ[դ]էմ խորհրդոց չարաց – Տէր իմ և Աստուած իմ, մի´ հեռանար...

ե. 93ա-4ա Աղօթք վասն լուսաւորութեան մտի – Պայծառացոյ զիս, ո´վ բարի...

զ. 94ա-5ա Աղօթք – Ո՛վ լոյս գերազանց, լուսաւորիչ մտաց...

է. 95ա-8բ Աղօթք և երգք աւրհնութեանց... ասաց[եալ] սուրբ վարդապետըն Գէորգեա Մեղրկա – Օրհնեալ է ամենասուրբ Երրորդութիւն...

Ըստ լուսանցային նշման՝ ա և բ աղօթքները ետ ու առաջ են ընդօրինակուած։

Դ. 98բ-121ա [ՙԳիրք Թովմայի Գեմբեցւոյ կանոնունակի կրօնաւորի ի կարգէ սրբոյն Օգոստինոսի Յաղագս»] համահետևմանն Քրիստոսի։ [ՙԹարգմանեցեալ ի Յօհաննիսէ վարդապետէ Կոստանդինուպօլսեցւոյ ի հոգեկան զուարճութիւն մերազնեայց...», № 5903, 144ա]։ Թէ ամենայնք ծանունք բառնալիք իցեն սակս կենին յաւիտենականի։ Գլուխ քառասուն և եօթըներորդ – Որդեա´կ, մի բեկանիցեն զքեզ աշխատանք... և առ քարշեայ զմեզ հանապազ ի կամս քո, զի մի բնաւին... (ընդհանուած. լրացման համար տեղը բաց)։

Գործիս լիակատար օրինակը տե´ս № 5903, որը, հաւանաբար, թարգմանչի ինքնագիրն է՝ նրա անտիպ յառաջաբանով։ Այստեղ ընդօրինակուած են Գ գրքի ԽԷ-ԾԴ գլուխները (հմմտ. տպ. Վէնէտիկ, 1737, էջ 286-322)։

Ե. 122ա-263ա [Կանոնգիրք]

ա. 122ա-4ա ԿԷ. Հարցումն Թէոդորոսի քահանային եկեղեցւոյն Կեսարու առ երանելին Եպիփան Կիպրոսին – Կամիմ ուսանել զայս... Պօղոսի և այլոց վիճակելոցն։

բ. 124աբ ԿԸ. Յոհաննու Երուսաղէմայ եպիսկոպոսի։ Գլուխ Ա – Կանոնք և սահմանք զոր ընդունի եկեղեցի... զի աստուածայինք են և փրկագործք։

գ. 124բ-5բ ԿԹ. [Ս]եբերիանոսի Ղուկայս Աւետարանին մըկըրտութենէ (=մեկնութենէ) – Թէ ոչ առաւելուցու արդարութիւն ձեր... յորում դիպեսցի՝ կատարեսցեն։

դ. 125բ-6ա Հ. Ներսիսի կաթուղիկոսի եղբօր Տեառն Գրիգորիսի Հայոց կաթուղիկոսի Վասն ազգականութեանն – Մի´ ոք արեան մերձաւոր ազգակցաց... զազգակցութիւնն առ սէր։

ե. 126ա-9ա ՀԱ. Կանոնք զգուշաւոր քահանայից համառօտեայնս – Քահանայից պարտ և արժան է սրբութեամբ սպասաւորել... մեծաջան ապաշխարէ։

զ. 129ա-31ա ՀԲ. Վասն զգուշութեամբ սպասաւորելոյ սուրբ խորհրդոյն – Եթէ տխմարութեամբ ճապաղէ ի սուրբ խորհրդոյն... մինչև ի մահ։

է. 131ա-2ա Վասն քահանայագործ կարգածց պատրաստութեան – Ի յատենի ոչ է պարտ քահանայի առանց շուրջառի Աւետարան ընթեռնուլ... զղջմամբ մեծաւ ապաշխարեսցէ։

ը. 132ա-3բ Այս գրէս մինչև այս թխտիս մէկալ երեսն, որ Գիր կանոնական կասէ՝ մեծի գինոնևորի Բարսղի։ Այս գրէս յառաջն այս է՝ մինչև հարցում Թէոդորոսի քահանյին եկեղեցուն Կեսարու որ գայ – Իսկ որ զՔրիստոս ուրասցի... մինչև ուղղեսցէ զինքն։ (Ունի կանոնք՝ ՇԼԴ/ԼԷ, ՇԼԷ/Խ-ՇԽԳ/ԽԶ, ՇԽԶ/ԽԹ-ՇԽԷ/Ծ)։

թ. 133բ-5բ Բարսղի Գիր կանոնական վասն պէս-պէս և բիւրապատիկ ախտից։ [Գ]լուխս ՄՀԲ – Եթէ ոք կին ընդ եղբօր իւրում... եղիցին ընկալեալք։

Ունի կանոնք՝ ՇԼ/ԼԳ-ՇԼԶ/ԼԸ։ Ծնթ. գրչի՝ 135բ ՙԱյս վեց տունս ան խոշորաձև Զ տետրը մնացած Կանոնգրքէն յետ և առաջ մնացածն է, որ այս պզտի տետրը Կանոնգրգիս հետ եկաւ, լմանցաւ վերջն, որ յառաջն կու յիշատակէ, թէ. ՙՆորին Բարսղի առ Թէոդորոս՝ Գիր կանոնական մեծի գինևորի և եպիսկոպոսապետի Բարսղի առ սուրբն Ակաղիքոս։ Բան ԾԱ – Արտաքսեալքն յեկեղեցոյ ամենայն հերձուածողք»։ Այս կանոնքիս յառաջն մինչև հոս մեծ տետրէն մինչև պզտի տետրը խառնվեցաւ։ Վերջ եղաւ այս կանոնիս հրամանն» (տե´ս §ժգ, 180ա)։

ժ. 136ա-7բ Գիր կանոնական սրբոյն Բարսղի առ քահանայ Դիոդորոս յԱնտի[ո]քայ, վասն ամենևին հեռանալոյ և առնելոյ։ Ա բան – Զայս իմն առաւել... ցանկութեան անկանել (կրկ. 193ա-4բ, կանոն ՙՇԽԸ»)։

ժա. 137բ-67ա [Բ]արսղի Գիր կանոնական վասն պէս-պէս բիւրապատիկ ախտից. գլուխ ՄՀԲ, դէմն եկաւ (տե´ս § թ), ըմա այն ասոր յառաջն գրած է, հոս գրածն անկէ յետև է – Թէ աղախին ի տեառնէ իւրմէ պոռընկի... իսկ չորեքշաբաթու և ուրբաթու՝ ոչ։

Ունի կանոնք՝ ՇԾԳ/Ե, ՇԾԵ/Է, ՇԾԵ/Թ-ՇԿ/ԺԲ, ՇՀԴ/ԻԶ-ՇՀԵ/ԻԷ, ՇՁԱ/ԼԳ, ՇՁԶ/ԼԸ-ՇՂԱ/ԽԳ, ՇՂԴ/ԽԶ-ՇՂԷ/ԽԹ, ՈԳ/ԾԵ-ՈԵ/ԾԷ, ԶԷ(=ՈԷ) /ԾԹ, ՈԺԱ/ԿԳ, ՈԺԴ/ԿԶ, ՈՒԱ/ՀԳ, ՈՒԹ/ՁԱ, ՈԽ/ՂԲ-ՈԽԱ/ՂԳ, ՈԽԴ/ՂԶ, ՈԾ/ՃԲ-ՈԾԹ/ՃԺԱ, ՈԿԲ/ՃԺԴ, ՈԿԷ/ՃԺԹ-ՈՀ/ՃԻԲ։ ՈՀԲ/ՃԻԴ, ՈՀԴ/ՃԻԶ, ՈՀԷ/ՃԻԹ-ՈՀԹ/ՃԼԱ, ՈՁԱ/ՃԼԳ-ՈՁԵ/ՃԼԷ, ՈՂ/ՃԽԲ-ՈՂԱ/ՃԽԳ (ծնթ. գրչի. ՙՄինչև հոս հաւար է Բարսեղինն՚), ՈՂԷ/ՃԽԹ-ՊԻ/ՄՀԲ (=ՄՀԳ, քանի որ կրկ. ՄԿԳ), ՊԻԱ-ՊԻԸ։

ժբ. 167ա-78ա Բարսեղի, Գիր կանոնականէ, որ վասն պէս-պէս և բիւրապատիկ ախտից, գլուխ ՄՀԲ-էն մէջ զմէջ տուն կար, զան մնացածներէն, որ տըներս ասոնց հետ է, վէ այս տներս այլ յառաջ է – Թէ ոք յապականէ զյէգ... բայց ապաշխարութիւն պոռընկին եղիցի։

Ունի կանոնք՝ ՇԽԹ/Ա-ՇԾԲ/Գ, ՇԾԴ/Զ, ՇԾԶ/Ը, ՇԿԱ/ԺԳ-ՇՀԳ/ԻԵ, ՇՀԶ/ԻԸ-ՇՁ/ԼԲ, ՇՁԲ/ԼԴ-ՇՁԵ/ԼԷ, ՇՂԲ/ԽԴ-ՇՂԳ/ԽԵ, ՇՂԸ/Ծ-ՈԲ/ԾԴ, ՈԶ/ԾԸ, ՈԸ/Կ-ՈԺ/ԿԲ, ՈԺԲ/ԿԴ-ՈԺԳ/ԿԵ, ՈԺԵ/ԿԷ-ՈՒ/ՀԲ, ՈԻԲ/ՀԴ-ՈԻԸ/Ձ, ՈԼ/ՁԲ-ՈԼԹ/ՂԱ, ՈԽԲ/ՂԴ-ՈԽԸ/ՃԱ, ՈԿ/ՃԺԲ-ՈԿԱ/ՃԺԳ, ՈԿԳ/ՃԺԵ-ՈԿԶ/ՃԺԸ, ՈՀԱ/ՃԻԳ, ՈՀԳ/ՃԻԵ, ՈՀԵ/ ՃԻԷ-ՈՀԶ/ՃԻԸ, ՈՁ/ՃԼԲ, ՈՁԶ/ՃԼԸ-ՈՁԹ/ՃԽԱ, ՈՂԲ/ՃԽԴ-ՈՂԶ/ՃԽԸ։ Ծնթ. գրչի. ՙԲարսեղ հայրապետին մէջ զմէջ մնացած ղուսուրներն (=պակասներն) մինչև բիւրապատիկ պէս-պէս հոս վերջ եղաւ»։

ժգ. 180ա-93ա ԺԴ. Նորին Բարսղի առ Թէոդորոս, Գիր կանոնական մեծի գինևորի և եպիսկոպոսապետի Բարսղի առ սուրբն Ակաղիքոս։ Բան ԾԱ – Արտաքսեալքն յեկեղեցոյ... ուղղեսցէ զինքն։

Ունի կանոնք՝ ՆՂԸ/Ա-ՇԽԷ/Ծ։ Ցանկը՝ 178բ-80ա։ Աստ՝ 193ա-4բ, կրկ. § ժ, 136բ-7բ։

ժդ. 196ա-203ա ԺԸ. Այս կանոնք եդան յաւուրս Ներսէսի կաթուղիկոսի և Ներշապհոյ Մամիկոնենից եպիսկոպոսի – Զի ոչ է պարտ բաժանել զժողովուրդ... հոգոյ փրկութեան։

Ունի կանոնք՝ ՊԻԹ/Ա-ՊԾԹ/ԼԱ, ՊԿ/ԼԳ-ՊԿԶ/ԼԸ։ Ցանկը (Ա-ԼԷ)՝ 194բ-6ա։

ժե. 203բ-8ա ԺԹ. Որք ժողովեալ ի Կեսարիայ եպիսկոպոսք վասն ինչ անօրէնութեանց կանանց, սահմանեցին կանոնս գլուխս Ժ – Վասն կանանց, որ ընդ արամբ են... եթէ կամք իցեն երիցուն։

Ունի կանոնք՝ Ա, ՊԿԷ/Բ-ՊՀԵ/Ժ։ Ցանկը՝ 203ա։

ժզ. 208բ-13բ Ի. Այս կանոնք յետոյ եդան, քան որ յԱնկիւրիայ կամ ի Կեսարեան, բայց քան զՆիկիայն յառաջագոյն, քանզի ժողովեալ ի Նիոյ Կեսարեայ ԺԶ եպիսկոպոսաց վասն պոռընկական աղանդիցն, որ թոյլ տային քահանայից վասն պղծութեան գործոցն, յոր ժողովեալ սահմանեցին կանոնս գլուխ Ի – Երեց այր, եթէ ամուսնով ... մի´ ցոփութիւն լինիցի։

Ունի կանոնք՝ ՊՀԶ/Ա-ՊՂԵ/Ի։ Ցանկը՝ 208աբ։

ժէ. 215բ-21ա ԻԱ. Գանգրեայ կանոնիս՝ գլուխք ԻԴ – Որք զամուսնութեան... մահու չափ լինի։

Ունի կանոնք՝ ՊՂԶ/[Ա] - ՋԺԹ/ԻԴ։ Ցանկ և նախաբան՝ 213բ-5բ։

ժը. 222ա-32բ [ԻԲ]. Ի յետ բազում ժամանակաց... բորբոքեցաւ աղանդն Արտեմովնեայ... վասն որոյ ժողովեալ յԱնտիոք եպիսկոպոսքի ԼԱ, սահմանեցին զկանոնս զայս՝ բանս ԻԵ – [Ա]մենայն ոք, ով և համարձակ[ես]ցին և լուծցեն զսահմանս... և յանձին կալայ։

Ունի կանոնք՝ [ՋԻ/Ա] – [ՋԽԵ/ԻԵ]։ Ցանկը՝ 221աբ։

ժթ. 232բ-6բ ԻԳ. Խոստովանութիւն ժողովոյն Անտիոքայ – [Խ]ոստովանիմք որպէս ուսուցին... ի Կիւլիկեցւոց, ի Սուրացւոց։

ի. 238ա-45ա [ԻԴ]. Յետ այսորիկ զօրանայր Օստացւոց հերձուածսն... Սահմանեցին կանոնս ԾԵ – Զի ոչ է մարդ... եպիսկոպոսք ՆԼԷ։

Ունի կանոնք՝ ՋԽԶ/Ա-ՋՂԹ/ԾԴ։ Ցանկը՝ 236ա-8ա։

իա. 245բ-58ա ԻԵ. Կանոնք Սարդիկեա, որ ժողովք ժողովեցան։ Գլուխք ԻԱ – [Ա]սիոս եպիսկոպոս ասաց... սահմանեցին այս։

Ունի կանոնք՝ Ռ/Ա-ՌԻ/ԻԱ։ Ցանկը՝ 245ա-6բ։

իբ. 258ա-9ա ԻԶ. Կանոնական տեառն Եպիփանու ասացեալ – [Ե]պիսկոպոս կամ երէց... զամենայն մարտիրոսաց։

Ունի կանոնք՝ [ՌԻԱ]-ՌԻԵ։

իգ. 259ա Եղիշայի – Եթէ ոք կիւրակէի կամ տօնի յերևելի աւուրս ամուսնանայ... (միայն՝ կանոն ՌԻԶ)։

իդ. 259բ-61բ ԻԷ. Իսկ յաւուր փոքու Թէոդոսի... երևեցաւ Նեստոր... վասն որոյ ժողովեալ յԵփեսոս եպիսկոպոսք Մ... սահմանդրելով կանոնս գլուխ Զ – [Ք]անզի պիտոյ է... անհաղորդ լիցին։

Ունի կանոնք՝ ՌԻԷ/Ա-ՌԼԲ/Ե (=Զ)։ Ցանկը՝ 259աբ։

իե. 261բ-2բ [Կան]ոնք Կիւրղի Աղէքսանդրացւոյ (կանոնք Ե) – Քահանայ որ կոյս իցէ... Քահանայ որ կին ունի... Որք ամուսնացեալ են... Որք զժառանգս հեթանոսաց առնուն... Քահանյ որ ըմպէ...

իզ. 262բ-3ա Սրբոյն Սահակայ Հայոց հայրապետին։ Գլուխք ԾԵ (ցանկ) – Ա. Վասն զուսումնասէրս... ԼԳ. Վասն ոչ առնել գինարբուս... (անաւարտ. ցանկի և կանոնների լրացման համար բաց՝ 263բ-9բ)։

Կանոնների այս ընդօրինակութիւնը՝ Հայոց կանոնգրքի մի պակասաւոր և տեղ-տեղ շփոթուած օրինակ է։ Կանոնգրքի լաւագոյն օրինակներ կան №№ 6409 (Ա խումբ) և 2677 (Բ խումբ) ձեռագրերում։

Զ. 270ա-7ա [Մասունք Ժամագրոց]

ա. 270ա-1ա [Ալէլուիայք... Ճրագալուցի Ծննդեան ըստ աւուրց...] – Զ. Դու ես քահանայ յաւիտեան... ԴԿ. Բազում նեղութիւնք են արդ։

բ. 271բ-4ա [Երեկոյեան ստեղիք Մեծի պահոց... ] – Դշ. Սրբուհի Մարիամ, սափոր ոսկի... ըզփըրկական գալուստըն քո քարոզեաց. սիրին։ Մաղ[թանք]։

գ. 274ա-5բ Ընդդէմ պատարագի։ Մեղեդիկ ըստ պատշաճի. Աւետեաց – Բարբառ աւետեաց ձայնիւ (կրկնէ) /Գաբրիէլ գոչէր սըրբոհոյն... սուրբ հայրապետ Պետրոս։

դ. 275բ-6բ ԶԸնտրեալն որ ասես՝ մեղեդի մի ասեր – Ընտրեալըդ յԱստուծոյ... այժմ յաւիտեան։

ե. 276բ-7ա Այս վերաբերելով արարողութիւնն, պարտ է առնել զկնի սըրբազնագրութեան, այսինքն յետ Առէք կերէք-ին և Արբէք ի սմանէ-ին։ Յորժամ քահանայն ասէ – Քահանայ. Տէր Աստուած օրհնեսցէ... բաց դնելով ըզգործս//...

Սկզբից 3 պրակ, հաւանաբար և վերջից, պակասաւոր։ 277բ էջը սոսնձուած կազմին։ Առկայ հատուածները տե´ս ՙԺամագիրք», Վաղարշապատ, 1902, էջ 392-395, 482-485, 518-522, 530-531։ 275բ-ում յաւուր պատշաճի մեղեդու մէջ յիշատակուած ՙսուրբ Հայրապետ Պետրոս»-ը կարող լինել Պետրոս Բերիացին (կթղ. Սսոյ՝ 1701-1708), ուստի ձեռագիրը գրուած կարող լինի այդ թուականներին։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՆԱԽԱԳԱՂԱՓԱՐ ՕՐԻՆԱԿԻ

1. 87ա (Տպագրողի) Ողորմութեամբ Աստուծոյ և միջնորդութեամբ կուսին Մարիամու, յանգ ելեալ աւարտեցաւ Գիրգս Մտածական աղօթից, զոր թարգմանեցեալ եղև սա ի լաթին լեզուէ ի հայ բարբառ ի Պետրոսէ վարդապետէ Թիֆլիզեցւոյ, ի խնդրոյ ոմանց եղբարց, կամակցութեամբ և հաւանութեամբ մեծաւորաց, տպագրեցեալ ի մայրաքաղաքն Կոստանդինուպօլիս, աշխատասիրութեամբ և սրբագրութեամբ ումեմն չընչին բանասիրի, Արամեան թվին Հազար և հարիւր յիսունըն (1701), Յունիսի ամսոյ ԻԸ-ին, ի տպարանի Սրբոյ Էջմիածնի և Սրբոյն Սարգըսի Զօրավարին։ Վասն որոյ աղաչեմ զամենեսին, զի սիրով ընդունիջիք զմեղրածորան խրատն գրգոյս այսորիկ և փութասջիք կատարել գործով զնոյնն...// (87բ) և նմա փա՛ռք և յաւիտեանս. ամէն։

2. 90ա (Տպագրել կարգադրողի) Ես՝ Մելքիսէթ վարդապետս, կարողութեամբն և շնորհօքն Աստուծոյ պատրիարգս մայրաքաղաքին Կոստանդինուպօլսի, տեսի զՄտածական աղաւթս զայս և հաւանեցայ, զի գըտի զսայ լի շնորհօք աստուածային բանին յօրինեցեալ ի սրբոց մեծաց վարդապետաց եկեղեցւոյ, վասն որոյ ետու զհրաման, զի տպագրիցի։ [Ա]ջ Տեառն արար զօրութիւն և աջ Տեառն արար զայս։ Վերջ։ ՈԿՎԱ։ Օժարութեամբ բարձօղն խաչին Քրիստոսի. ամէն։

Այս 2 յիշտակարաններն էլ վերաբերում են Բ (6բ-90ա) նիւթին։ 1701 թ. տպագրութեան մէջ նախ զետեղուած է երկրորդը, ապա՝ առաջինը։ Այս, և այն, որ յիշատակարաններին նախորդող վերջին աղօթքները տպագրում անխորագիր են, իսկ այստեղ՝ խորագրերով, թոյլ է տալիս մտածել, որ ընդօրինակութիւնը կատարուած է ոչ թէ տպագրից, այլ տպագրի համար հիմք հանդիսացած, բայց խմբագրուած օրինակից։

Կնքադրոշմ՝ 2ա, 121ա, 261բ Գիրքս Սուրբ Էջմիածնա է։

Գրչափորձ՝ 270ա ՌԿԶ (1617), ՌԿԷ (1618), ՌԿԸ (1619) գրիմ։

 

45

ԺՈՂՈՎԱԾՈՅ

Լիմ                                                                                                                      ՌՂԱ – 1642

ԳՐԻՉ-ՍՏԱՑՈՂ՝ Սարգիս Եդեսացի։

ԹԵՐԹ՝ 332։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԸx12 (ԻԸ 8)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ 15,5x10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 49ա. բոլորգիր նոյն գրչի՝ 2ա-3ա, 62աբ, 297բ-300բ)։ ՏՈՂ՝ 27 (տեղ-տեղ՝ տարբեր)։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ կարմրաւուն կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ կարմիր կտաւ, լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 1+1, մագաղաթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 62բ, 124բ։ Լուսանցազարդ՝ բաուկսան։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. տեղ-տեղ ցեցակեր, մի քանի տեղ կարկատուած, կազմի դռնակի վերին ծայրն այրուած, թիկունքը՝ վնասուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-23ա [Բնագիրք զանազանք. Ա]

ա. 1ա Նախնիքն մեր – Ադամ և Սէթ, Ենովս, Կայնան, /Մաղաղիէլ հայրն Յարեդայն... / Կարապետիս ձիր բաժին հան, /Մոկս գաւառիս իմոյ սեռեան...

Շար. պահպանակի վրայ։ № 7703, 2ա ՙԳրիգոր գրչիս» փխ ՙԿարապետիս»։

բ. Այս են սեռական անուանք Աստուծոյ ըստ Դիոնիսեա – Ա. Էական... ԺԲ. Բացբարձական... (խորագիրը՝ վերջում)։

գ. Ասաց Պղատոն և Արիստոտել – Է կարգ են աշխարհի և Է գործք են բարութեան...

դ. 2ա-14բ Արարեալ է Աշխարհսցոյցս նորոգ թարգմանչին և երկրորդ լուսաւորչին Վարդան վարդապետի պարզ և համառօտ տեսութեամբ – Նախ քան զամենայն խնդրեսցուք...

Տե´ս ձեռ. № 20, 251ա-7ա։ Ընդարձակ խմբագրութիւն. § ա/2ա-3բ։ բ/3բ-4ա։ գ/4ա-10բ։ դ/10բ-4բ։

ե. 14բ-9բ Ներբողական գովեստի չորեցունց արանցն, որ եղեն սկիզբն անապատի կարգեալ յազգս մեր – Աւրհնեալ Տէր Յիսուս փրկիչ... / Ես Ներսէս յոյժ թըշուառական... / Փոքրիկ Փիլիպոս դըպիր՝/ Փափագող բանիս տաղական...

      զ. 19բ-23ա Նորին Ներսէսի Մոկացւո ասացեալ ողբերգական – Մանուկ մտավարժ էի/ Եւ հոգոյ բարոյ դիպեցայ...

Բ. 23ա-62բ [Մասունք Խորհրդածութեանց Ներսիսի Լամբրոնացւոյ]

1. ա. 23ա-35բ Ներսէսի եպիսկոպոսի Կիւլիկեցւոյ Տարսոնի ի Խորհրդածութիւն վասն ուղղափառ հաւատոյ եկեղեցոյ, որ ի սուրբ Երրորդութիւնն և ի տնօրէնութիւնն Քրիստոսի – Հաւատամք իմացականիս գիտութեամբ զԱստուած...

բ. 35բ-42բ Բնախօսութիւն քննութիւն յաղագս զօրութեան աղօթից և հաստատութեան պարտ է ներգործութեամբ ի նոյն կանխեալ – Արարիչն Աստուած՝ գեղական արարծոց...

Տե´ս ՙԽորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ...», Վենետիկ, 1847, էջ 1-21, 109-120։

2. ա. 42բ-5ա Որպէս զի եղիսի սա ամենեցուն մեզ մերձ – Տե´ս, եղբայր, թէպէտ և արտաքոյ է բանիս...

բ. 45ա-51ա Նորին ի նոյն խորհուրդ – Պայծառ է ինձ այսօր վարդապետութիւնս...

գ. 51ա-2ա Նորին Ներսէսի – Որպէս զամենայն խնդրուածս... զուարճացեալ զարգանայ։

դ. 52ա-3բ Աւրհնեալ հայր սուրբ՝ ճշմարիտ Աստուած... – Յերրորդութենէն ընկալեալ զշնորհս...

ե. 53բ-62բ Մեկնութիւն Տէրունական աղաւթից, զոր աղաւթեն ժողովուրդքն, Հայր մեր... – Զաստուածային աղօթս ի փրկչէն մեր աւանդեալ...

Տե´ս ՙԽորհրդածութիւն սրբոյ պատարագի...», Երուսաղէմ, 1842, էջ 130-131, 154, 139-147։

Գ. 62բ-106ա [Յովհաննու Արճիշեցւոյ Մեկնութիւն պատարագի]

ա. 62բ-3բ Պատճառ տեսութեան աղաւթից պատարագին (=Խրատ սրբոյ խորհրդոյս) – Ամենայնի ժամ և ժամանակ է ամենայն իրի...

բ. 63բ-106ա Տեսութիւն, թէ առ ի՞նչ խորհուրդ յամենայն օր պատարագեմք զՔրիստոս... – Արդ, նախ զայս պարտ է գիտել, թէ զիարդ յամենայն աւուր հրաման ընկալաք պատարագել... և անգէտ իմ, թէ զինչ ասացից։ Աւրհնեալ է Աստուած յաւիտեանս. ամէն (տպ. Էջմիածին, 1860)։

Դ. 106ա-24ա [Հարցմունք Վանական վարդապետի]

ա. 106ա-15ա Հարցմունք զանազան արարեալ Վանական վարդապետի և պատասխանի բարբառնաբար – Երկու աղալ ի միասին. մինն առցի և միւսն՝ թողցի... (113ա) Հարց. Գրոյն գտանելն քանի՞ գտաւ Մեսրոպ։ Պատասխանի. Որ յԵբրայեցոցն չկայր, ԲԺ լինի... Իսկ Վիրք և Աղուանք... առեալ ունին ի Հայոց...

բ. 115ա-24ա Հարցմունք համառօտ Վանական վարդապետի – Հարց. Ես եմ Աստուած Աբրահամու, Իսահակա... (115ա) Բաղանեաց տանիսն տափ է, բայց մէջ տանեաց բոլոր ի վեր է՝ որպէս գմբեթ, յանկիւնէ յանկիւն՝ կամար... (116ա) Ադամն ի՞նչ գիրք է... Սիմոն... արարեալ... (118ա) Հարց. Զհայագրեանս ո՞վ է կարգեալ։ Պատասխանի. ԶՏօնական... Սողոմոն, զՏօնացուցակն... Ատոմ, զՏօնապատճառն... Սամուէլ... (117ա) Հարց. Ուստի՞ է մեղու ... պարսիկ առասպելն Զրուանայ տան... (124բ) Հարց. Ուստի՞ է Ագաթանգեղոս։ Պատասխանի. ՅԱգտագոյ ձորոյն յԱգդակ գեղջէն, ասեն թէ...

Ե. 124բ-294բ [Վարք և մատենագրութիւնք Եւագրի Պոնտացւոյ և Լուծմունք նոցին ի Գրիգորէ]

ա. 124բ-8ա Վարք և ճգնութիւն սուրբ և երանելի հաւրն Եւագրեայ – Ի բազում իրս, ո՛վ սիրելիք, կարի յոյժ զարմանալի...

բ. 128ա-39ա Եւագրեա Նշանակ յԵզեկէլէ – Նշանակ յԵզեկիէլէ... Իմանամ զմարդն զբանական...

գ. 139ա-40ա Եւագրեայ – Եթէ ունիցիս ընդ քեզ...

դ. 140աբ Առ մարտիրոսս – Զնահատակն Քրիստոսի զծառայսն...

ե. 140բ-1ա Սրբոյն Եւագրեա Վասն յարութեան – Յարութիւն Քրիստոսի երկիր...

զ. 141ա-50ա Եւագրեա նշանաւոր հանդերձին – Քանզի յառաջագոյն յղեցիր դու...

է. 150ա-75բ Երանելոյ Եւագրեայ Վասն ութ խորհրդոցն – Տրամադրեաց ութ մասունս... Զմիտս մոլորականս զետեղացուցանեն ընթերցուածք...

ը. 175բ-6ա Վասն այնորիկ, որ ընդ քունն ցնորք անցանեն – Յորժամ ընդ քուն ցնորիցն առ ի ցանկութեան...

թ. 176ա-84ա Վասն հաստատութեան, որ մերձ է յանախտութիւն – Երկուս գիտեմ զոգոց խաղաղութեան...

ժ. 184ա-7ա Վասն նշանակացն անցաւորութեան – Ի ժամանակի իբրև միտքն...

ժա. 187ա-90ա Վասն պաշտաման – Յորժամ կենաց կցորդ եղբայր... §§ զ-ժա՝ բաժանուած Ա-Ճ հատուածների։

ժբ. 190ա-242բ Եւագրեա երանելոյ Առաջին լուսաւոր պատերազմին – Բան երանելոյն... Առաջին լուսաւոր պատերազմացն...

ժգ. 243ա-68բ Երանելոյն Եւագրիոսի Ճառ երրորդ – Ժառանգորդք Աստուծոյ...

ժդ. 268բ-74բ [Եւագրեա Հաւատք որ ի Նիկիա] – Արարիչ երկնից և երկրի...

ժե. 274բ-94բ Սրբոյն Եւագրեա Բան խրատու – Բան երանելոյն... Զերախայրիս կալոյ և հնձանի իմոյ... յորս լիցի ամենեցուն մեզ բնակեալ շնորհօքն Տեառն մերոյ... ամէն։

§§ գ-ե, ը, ժ-ժա-ից բացի, միւսներն ունեն լուծմունքներ։ Տե´ս Բ. Սարգսեան, ՙՍրբոյ Հօրն Եւագրի Պոնտացւոյ Վարք և մատենագրութիւնք...», Վենետիկ, 1907։ Այստեղ լուծմունքները դուրս են թողնուած կամ սոսկ քաղուածաբար յիշատակուած՝ ծանօթութիւնների մէջ։

№ 3941 ձեռագրում Եւագրի գործերին յաջորդում է ՙԳրիգորի գիտնական և արդիւնաւոր վարդապետի» գործը։

Զ. 295բ-7ա Տեառն Ներսէսի Հայոց կաթողիկոսի ասացեալ Վասն ամբարտաւանութեան – Պարտ է այժմ վասն վեհագունին ասել...

Է. 297բ-312ա Պատմութիւն և խօսք Խիկարայ իմաստասիրի, զոր պարտ է իմանալ և ի միտ առնուլ ամենայն մարդոյ վասն շահի և աւգտութեան

ա. 297բ-8ա [Նախաբան] – Յամի Սենեքերիմայ արքայի Ասորեստանեաց և Նինուէի, ես, Խիկար՝ դպիր Սենեքերիմայ արքայի...

բ. 298ա-5բ Խրատք Խիկարայ, զոր ասաց Նադանայ՝ քվերորդոյ իւրոյ – Որդեա´կ, եթէ լսել բան ի դրան արքունի, թագոյ զնայ և մեռոյ ի սրտի քում...

գ. 305բ-11ա Կատարցաւ Բանք խրատու և առակաց, զոր ասաց Խիկար՝ Նադանայ, քվերորդոյ իւրոյ, և եղև յոչինչ – Զայս ամենայն ուսուցի Նադանայ...

դ. 311ա-2ա Այլ Խրատք Խիկարայ, զոր ասաց Նադանայ – Որդի Նադան, որ ընդ ականջն ոչ լսէ, ընդ թիկունս և ընդ լանջան լսեցուցանեն... որ սիրէ զչար՝ ատելի բազմաց է, և որ զհետ երթա՝ բարեաց ժառանգէ զնա։

Տե´ս ՙՊատմութիւն և խրատք Խիկարայ իմաստնոյ», Երևան, 1969, էջ 75-124, ձեռ. B1։

Ը. 312բ-32բ [Բնագիրք զանազան. Բ]

ա. 312բ Վասն երակ առնելոյ, արարեալ սրբոյն Գրիգորի Նիւսացոյ – Առաջին օր լուսնին չէ լաւ... Այս է, որ ի Ֆռանկաց օրինակեցաւ...

բ. 312բ [Տաղ խրթնաբանօրէն։ Ծայրակապ՝ ՙՅոհանէս»] – Յումարտութիւն խիպառական/Խախիծացեալ սղնաբերան...

գ. 313ա-22ա [Գրառաչք և օրհնութիւնք յետ քարոզից] – Ի գթութեանցն Աստուծոյ... Ի սուրբ և գերահռչակ ուխտէս... Այլ և օրհնեսցէ զձեզ... (316բ-7բ ՙԱ-Ք» ծայրակապով) Ամենասուրբ Հոգին... Քաղցրն Աստուած...

դ. 322ա-4բ Խաւ[ս]ք իմաստասիրաց և խրատ հասարակաց – Որդեա´կ, նախ ի լեզուէ քումէ երկիցես... (ՙՈրդեակ»-ը կրկնւում է)։

Տե´ս ՙՊատմութիւն և խրատք Խիկարայ իմաստնոյ», Երևան, 1969, էջ 271-297, ձեռ. L5։

ե. 324բ-5ա Խօսք և բանք իմաստնոց (մարմնազնութիւն) – Տանշէն և իմաստուն մարդո աչքն մեծ է, խարտէշ, երեսն պրնկոտ...

զ. 325բ [Ժամանակագրականք] – Ի ՈԺԶ (1167) թվին Ներսէս Կլայեցին նստի կաթողիկոս... (նաև Գրիգոր Տղայի, Ստեփաննոս Աղուանից կաթողիկոսի, Մխիթար Գօշի, Վանական վարդապետի մասին)։

է. 325բ Այս են կարգ վարդապետացն մերոց, ոչ առաջնոցի, այլ՝ վերջնոցն – Նախ՝ Գրիգոր Տաթևացին... Դանիէլ... Յովհաննէս Համշեցին... Գրիգոր... Թորոս... Ես՝ նուաստ Կարապետ բանի սպասաւոր Բաղիշեցի...

ը. 326աբ Տիեզերալոյր և աշխարհալոյս վարդապետի... Ներսէսի Հայոց կաթողիկոսի Կլայեցւոյ արարեալ պատճառս Ժ խորանաց սրբոյ Աւետարանիս, վասն երան-ըռանգ գունոցն, ծաղկանց և հաւուրցն և ծառոցն... – Առաւելապէս հրաշից արժանի...

թ. 327ա [Տաղ Վարդավառի] – Այսօր ցնծայ լեառն Թաբօր,/ Եւ զուարճանայ մեծն Ահերմոն...

ժ. 327բ-8բ [Լուսնացոյց՝ ըստ Ա-ԻԸ աւուրց] – Առաջին օրն բարի է ամենայն իրաց, զի Ադամ ստեղծաւ...

ժա. 328բ [Ժամանակագրականք] – Քրիստոսի գալստենէն մինչև ի մեզ ՌՈԻԶ (1626) ամ է և յայս ամս, որ մէջն կանք՝ Հայոց թիւն ՌՀԳ (1624) է... (4 տող)։

ժբ. 329ա-32բ Երազահան Դանիէլի մարգարէին – Աստուած ի տան քում տեսանես՝ շինութիւն է տան քո...

ժգ. 332բ Հապ վասն քոսոտին և բորոտին և վասն ամենայն իրաց – Առ Ա տրամ թութիայ հնտի...

ժդ. (Պահպանակ Բա) Հապ վասն արեան, որ երթա ի մարդոց քիթն – Առ զառջասպն...

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. 294բ Զգանձս զայս, որ կայ ի սմա,

Մի´ դանդաղիք խնդրել ըզ[ս]այ...

295ա Փա՛ռք... որ և նորին ամենաբարի կամաւքն ձեռնարկեալ դեդևամիտ և յողդողդ ապիկարս՝ Եդեսացի Սարգիս և ամենակարող զօրութեամբ նորին յանկ և զրաւ ածեալ աւարտեցի զսա ի յերկիրս Ամկոյ, ի ծովապատ Լիմս, ի հրեշտակակրօն և քրովբէաճեմ մենաստանս՝ ընդ հովանեաւ Սուրբ Գէորգ Զօրավարին, ի ՌՂԱ (1642) ամին, և ի կաթողիկոսութեան տեառն տէր Փիլիպպոսին, և ի յառաջնորդութեան յայս սուրբ մենարանի՝ տէր Ստեփաննոս վարդապետին, ի վայելումն ինձ՝ ամենաչար և եղեռնագործ ստրուկ գրչիս Սարգսի։ Բայց աղաչեմ և հայցեմ զհանդիպողքդ յայսմ աստուածեան տառիս՝ ամենաերջանիկ և երիցս երանելի սուրբ հօրս մեր Եւագրեա, անմեղադիր լինել սխալանաց և խոշորութեան և մանրութեան և վասն լուանցկի սակաւութեան և պատուով գրոյն, վանս զի յօժարութիւն կամացս և իղձ փափագանացս յաղթեաց և քարտէս ոչ ունելով բաւական՝ այսպէս ձեռնարկեցի։ Ներումն և թողութիւն շնորհեցէք. և զի կար մեր այսքան էր. անմեղադիր լերուք...

327ա Փա՛ռք... յանգ ելեալ աւար[տեցաւ]։

2. (Այլ գրչութեամբ) Աստուած ողորմի ասացէք տէր Սարգսի, որ ետ զգիրքս յիշատակ ի դուռն Սուրբ Կարապետայ՝ Կտցու անապատին։

Կնքադրոշմ՝ 2ա, 124բ, 140բ, 150ա, 190ա, 243ա, 274բ (լուացուած. ընթեռնելի՝ 150ա) Քրիստոսի ծառայ Դաւթի որդի Միրզայ թվ. ՌՃԻԱ (1692)։

Գրչափորձ. Պահպանակ Աա՝ Թուման, Տէր Սարգիս կրօնաւոր։ Բա՝ Երանելին Եւագրիոս... (նաև՝ ծաղկագրեր)։

 

46

ՊԵՏՐՈՍ ԱՐԱԳՈՆԱՑԻ

ԳԻՐՔ ԱՌԱՔԻՆՈՒԹԵԱՆՑ

Վաղատնոյ վանք                                                                                                             ԺԴ-XIV

ԳՐԻՉ՝ Գրիգոր Տաթևացի։ ՍՏԱՑՈՂ՝ Յովհաննէս Որոտնեցի։

ԹԵՐԹ՝ 338. չգրուած՝ 250բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԹx12 (Ա, ԺԹ 11, Գ, ԺԱ, Ժէ, ԻԷ 10, Թ 16, ԺԲ 8, ԻԹ 5)+1x6 (ԻԱ և ԻԲ պրակների միջև)+1x1 (վերջում, մագաղաթ)։ ՆԻՒԹ՝ թուղթ (մագաղաթ՝ 338)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18x13։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 48ա, ԺԷ դ., նօտրգիր յաւելագրութիւն՝ 335-8)։ ՏՈՂ՝ 33։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ թուղթ (Ա), մագաղաթ (Բ, մասն 338-րդ թերթի)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 2, թուղթ, վերջում նօտրգիր յաւելագրութիւն՝ 335-8)։ ՏՈՂ՝ 33։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ թուղթ (Ա), մագաղաթ (Բ, մասն 338-րդ թերթի)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 2, թուղթ, վերջում։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Մարդկանց գծապատկերներ՝ 221բ, 214բ։ Ճակատազարդ՝ 2ա, 13բ, 110ա, 140ա, 155ա, 175բ, 198ա, 302ա։ Լուսանցազարդ՝ բուսական (յաճախ), թռչնային (138ա, 162բ, 211ա, 277ա, 310ա, 334բ)։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր, մարդագիր (215բ, 237ա)։ Գոյներ՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ թրջուած և գունափոխուած, եզրահատումից լուսանցազարդերն ու զարդագրերը վնասուած։ ԺԷ դ. նորոգուած և վերակազմուած։ Կազմի թիկունքը փոքր ինչ վնասուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2ա-335ա [Պետրոսի Արագոնացւոյ Գիրք առաքինութեանց. թրգմ. Յակոբոս]

-2աբ [ՙՅառաջաբանութիւն հեղինակի գրգոյս առ բոլոր գործն»] – Զաւրութիւն լանէր ի նմանէ... Արդ, բաժանի գիրքս այս ի գլուխս (=գիրքս) Ե... (կից՝ Ա գրքի ցանկը՝ Ա-ԺԲ)։

Խորագիրն ըստ տպագրի (Վենետիկ, 1721), ուր «գիրք» բառի փոխարէն՝ «Մասն»։ Ստորև գրքերը՝ § 1-5։

1. 2բ-13բ [Գիրք առաջին]. Յաղագս առաքինութեանց առ հասարակ։ [Գլուխ] Ա. Արդ սկսանելի է յանուանէ առաքինութեան – Զաւրացիր և քաջ լեր... Արդ, յանուանէ առաքինութեանց Բ իրս տեսանելի է... այսինքն՝ որ կեայ առաքինութեամբ։

2. 13բ-139բ Գիրք երկրորդ. Յաղագս աստուածային առաքինութեանց

-13բ-4բ [Յառաջաբանութիւն, ցանկ մասանց՝ Ա-Գ և գլխոց Ա մասին՝ Ա-Իա] – Յետ ասելոյն յառաքինութեանց առ հասարակաբար, այժմ ասելի է յառաքինութեանցն առանձնաբար...

Ցանկում՝ գլուխք Ա-ԻԱ, բնագրում՝ 40, տպագրում՝ Ա-ԽԵ, սակայն բնագրի պակաս չկայ, որովհետև տպագրի մի քանի գլուխներ այստեղ միաձուլուած են, իսկ ցանկում նշուած է նոյն բնաբանով գլուխներից միայն մեկի խորագիրը։ Այդ մասին ծնթ. գրչի՝ 14բ, «Կարի թիւր է ցանկս, և ոչ ուղղի զեհտ խորագրին, իմա, ո՛վ ընթերցող»։ Նոյնը վերաբերում է նաև յաջորդ ցանկերին։

ա. 14բ-93բ [Մասն Ա. Գիրք Յաղագս հաւատոյ։ Գլուխ] Ա. Առաջին՝ Ի հարկաւորութենէ հաւատոյն – Առանց հաւատոյ անհնար է հաճոյ լինել Աստուծոյ... Կատարեցաւ Գիրք հաւատոյն լիապէս և անթերի։

բ. 94ա-109բ [Մասն Բ]. Գիրք Յաղագս յուսոյ

-94ա [Յառաջաբանութիւն և ցանկ գլխոց՝ Ա-ԺԸ] – Ծնաւ զմեզ վերստին ի յոյսն կենդանի...

-94ա-109բ [Գլուխ] Ա. Յաղագս սահմանի սիրոյն (=յուսոյն) – Ասելի է, թեթ յոյսն է երկբայելի ակնկալութիւն... Եւ այս բաւական է Յաղագս յուսոյ, ի փառս Աստուծոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս։

գ. 110ա-39բ [Մասն Գ]. Գիրք երրորդ. Յաղագս սիրոյ

- 110աբ [Յառաջաբանութիւն և ցանկ գլխոց՝ Ա-ԺԸ – Գլուխ պատուիրանին սէր է]։ Ի սուրբ սրտէ և մտաց բարեաց և յանկեղծաւոր հաւատոց...

- 110բ-39բ [Գլուխ] Ա. Յաղագս սահմանի սիրոյն – Արդ, գիտելի է, զի բազում կերպիւ սահմանի սէրն... Կատարեցան՝ Աստուածային առաքինութեանցն, այսինքն՝ Հաւատո, Յուսո և Սիրոյ, ի փառս Քրիստոսի Աստուծոյ. ամէն։

3. 140ա-263բ [Գիրք երրորդ]. Յաղագս չորս կարտինարական առաքինութեանց

 -140բ-1բ [Յառաջաբանութիւն, ցանկ մասանց՝ Ա-Դ և գլխոց Ա մասին՝ Ա-Է] Զողջախոհութիւն և արդարութեանն և զխոհեմութիւնն...

ա. 141բ-54բ [Մասն Ա. Յաղագս բարոյական առաքինութեանց։ Գլուխ] Ա. Յաղագս [սահմանի] խոհեմութեան – Այր խոհեմ ուղղէ զգնացս իւր... Եւ այսքան բաւական է վասն խոհեմութեան, ի փառս Աստուծոյ։

բ. 155ա-75ա [Մասն Բ]. Յաղագս ողջախոհութեան

- 155ա [Յառաջաբանութիւն և ցանկ գլխոց՝ Ա-ԺԹ] – Առ քեզ լիցի դարձ նորա...

-155ա-75ա [Գլուխ] Ա. Նախ՝ Յաղագս սահմանի ողջախոհութեան։ Ասէ Թուլիոս. Ողջախոհութիւն է տիրող բանականին... Եւ այսքան Յաղագս ողջախոհութեան։

գ. 175բ-97բ [Մասն Գ]. Յաղագս արիութեան

- 175բ [Յառաջաբանութիւն և ցանկ գլխոց՝ Ա-ԺԶ] – Զգեցիր զաւրութիւն...

- 176ա-97բ [Գլուխ] Ա. Յաղագս սահմանի արիութեան – Եւ արդ, գիտելի է, զի Գ կերպիւ առեալի լինի արիութիւնն. Եւ այսքան Յաղագս արիութեան։

դ. 198ա-262բ [Մասն Դ]. Յաղագս արդարութեան

-198աբ [Յառաջաբանութիւն և ցանկ գլխոց՝ Ա-ԽԷ] – Սկիզբն ճանապարհի բարւոյ առնել...

-198բ-262բ [Գլուխ] Ա. Յաղագս սահմանի արդարութեան – Ասէ Թուլիոս. Արդարութիւն է ունակութիւն ոգւոյ... արժանաւորեսցէ յաւիտենական կենացն յաւիտեանս յաւիտենից. ամէն։

Այս մասի ԼԶ գլխի «փտեսցի լուծն յերեսաց իւղոյն» նախադասութիւնից յետոյ տեղ է թողնուած և նշուած՝ 244բ. «Յօրինակ Զ թուխթ կտրուած է. զպակաս և զաւելին ոչ գիտեմ»։ Թերին նոյն ձեռքով լրացուած է և ներդրուած ԻԱ-ԻԲ պրակների միջև՝ 245ա «Այսինքն ողորմութեան...»։

4. 263ա-302ա [Գիրք չորրորդ. Յաղագս եօթն պարգևաց Հոգւոյն Սրբոյ (Ա-ԺԹ)։ Գլուխ Ա. Յաղագս պարգևաց հասարակաբար – Ետ պարգևս մարդկան... Որպէս ասէ երանելին Թօմաս]. Որքան ճանաչումն է բարձրագոյն... Կատարեցաւ Գիրք Եւթն պարգևացն։

5. 302ա-35ա [Գիրք Հինգերորդ. Յաղագս ութից երանութեանց (Ա-ԻԳ)։ Գլուխ Ա. Յաղագս երանութեանց հասարակաբար] – Երանի մարդո, զոր խրատես դու, Տէ´ր... Քանզի խոստացեալ Աստուած ի ձեռն Երեմիայ... Զոր մեզ շնորհեսցէ երանութիւնն Հաւր, առաքինութիւնն՝ Որդոյ և պարգև՝ Հոգոյն Սրբոյ։ Եւ Քրիստոսի փառք... ամէն։

Ըստ յետագայի յիշատակագիր Իգնատիոսի (28ա, 47ա, 62բ)՝ Գրիգոր Տաթևացին և Յովհան Որոտնեցին այս բնագրում որոշ փոփոխութիւններ են մտցրել։

-335ա [Յիշատակարան թարգմանութեան] – Արդ, ի յամի ծնընդեան փրկչին մերոյ հազարերորդի երեքհարիւրերորդի երեսնորորդի իններորդի (1339) թարգմանեցաւ գիրքս Եւթն առաքինութեանց, Եւթն պարգևաց Հոգոյն Սրբոյն և Եւթն երանութեանց՝ ի լաթին բարբառոյ ի հայս, հաւաքեալ ձեռամբ Ֆրա Պետրի՝ ազգաւ լաթին և աշխարհաւ Արագօնեցի, ի կարգէ քարոզողաց սրբոյն Տօմինիկոսի, որոյ թարգման էր Յակոբոս ազգաւ հայ, և սա դարձեալ ի կարգն Դօմինիկոսի։

Բ. [Այլ բնագիրք]

ա. [Բանալի համառօտագրութեանց] - ///սս – այսպպէս... Սղմն-Սաղամոն։

12 տող. սկզբից 1-2 բառ վնասուած։ Հաւանաբար բանալին կազմուած է գրչի կողմից՝ սոյն ձեռագրի համար։

բ. 335ա-8ա Գէորգ վարդապետի արարեալ  Քարոզ վասն Երուսաղէմի, ի բանն, որ ասէ. Մտցուք ի յարկս նորա, երկ[իր պագեսցուք] – Ասէ աւետարանիչն ի Ղուկաս Աւետարանին... անմաշ վայելեցին և զայլն. ամէն (ԺԷ դ. յաւելագրութիւն)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

72ա Զբազմերախտ տէրն իմ՝ զրաբունապետ... (քերծուած)։

80ա Զբարերջանկացեալն երանական կենաւք և զկայծակնամաքուր հոգիամուխ արփիաւորեալն մտաւք՜ զտիեզերալոյս րաբունապետն՝ զտէրն իմ Յովհաննէս Որոտնեցի, հանդերձ ամենայն աշխատողաւքն ի սմա, յարուցեալ դասաւորեսցէ Քրիստոս ի կեանս անմահ՝ ի պատիւ և ի հաղորդակցութիւն սիրելեաց իւրոց. ամէն։

84բ (Քերծուած) Ո՜համբակ, մի՜ երկմտիցիս///մի՜ հեղեսցիս յուղիղ/// ի թիւր/// զի չեն միտք վկայութեանցն կարծեացս այս///սպանանէ///կեցուցանէ կեղծաւոր էր պղինծդ/// ժամահոտ/// պայծառափայլ վկայիւք ի պատերումն/// թէ շրթանց/// յատակս դժոխոց։

85բ Այսպէս ի գրոց մեզ յայտ[ն]եցան

Զտանջեալ հոգոցըն պարտական...

(6 տող)։

92բ Ո՜հ թէ զմեղօք մեռեալ ոգի՝ ԶԳրիգոր փցուն գրչի

Յիշման առնէք արժան բանի՝

Յօժար սրտիւ զՏէր-ողորմի,

Զոր հասարակ առատասցի՝

Տալ զպարգևըս հայցողի։

93բ Զստացիչ նիւթոյս ընդ ստացիչ բանիս զտիեզերալոյս մշտապայծառ ջահն եկեղեցւոյ զՅովհան րաբունապետ և զտառապեալ ոգի տառատիպ տառիս սպա[սաւո]րի նմին և բանի՝ յիշել աղաչեմ առաջի զենման գառինն անարատի և թողութիւն յանց[անաց] հայցել, ո՜վ դասք լուսերամից, որոց յիշողացդ և յուսացելոցս առ հասարակ պարգևեսցէ... առատաձիրն... ամէն։ Յ///ք գրեցաւ՝ որպէս ցուցանէ գրեալդ յայլ և յայլ գրչաց, մանաւանդ, թէև կարն՝ այքան։ Իսկ սղալն, զի Բ էր օրինակ, որով ցուցանի յանցնիւրս տեղոջ կրկին գծեալ, և երբեմն, զի որ կարծեօք թուէր բանս ինչ՝ սակաւ մի բացատ թողէի և նշան կարծեաց դնէի, զորոց յուղղաց զուղղելն աղաչեմ և ոչ զհասարակ [ի պարսա]ւադիտաց։

109բ Յուսոյ գիրքս և Սիրոյ,

Որ շաղկապեալ [հաւատոյ,

Հր]ամանէ մեծ րաբունոյ՝ Յոհանիսի Որոտն[եցոյ՝

Աւար]տեցաւ ի վանքս Վաղատնոյ,

Ձեռամբ Գրիգորի Տադևացի։

Յովհ. Որոտնեցու անունը եղծուած և գրուած է «Պետրի ի Արգոնեցւոյ»։

Թէ դպիր ես իմաստուն,

[Ուս]իր զինքս սիրուն,

Քանզի դիւրաւ [լինիս հասուն],

Թէ հետևիս մտօքտ ի սոյն։

Բայց [բանալին գաղնա՞գր]ոյն

Քեզ ցուցանէ դայ-ն ի գլխոյն,

Որ [դրոշմեց]աւ ի սոյն,

Եւ զիս յաղօթս յիշես ի քոյն։

Յիշատակարանը, գաղտնագիրն ու բացատրագիրը՝ իրար են շաղկապուած կարմրագիր Յ, Ն, Թ գրերով։

138ա Ո՜հ, կաղ իշուկս, մինչև յե՞րբ հասից ցաւարտ գրոցս։

175ա Մեղուցեալ աշխատողացս թողութիւն հայցել աղաչեմ, ո՜վ աստածասէրք, կարի ի շտապ ենք։

248ա Եւ զեղկելի գրիչս յերեսս անկեալ աղաչեմ յիշել ի Տէր։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 28ա (ԺԴ-ԺԵ դդ., Իգնատիոսի) Ոչ սակաւ զորոմն սերմանել ընդ ցորենոյն Գրիգոր Տաթևացի անիծեալն, բայց բազում։

47ա Ո՜, Տաթևացի, ոչ երկնչիս յԱստուծոյ՝ խառնելով զթոյնդ անապական գինւոյս, որ սպանէ ոգիս պարզամտաց։

62բ Որոտնեցին և Տաթևացին զորոմ յոգնապատիկ սերմանեալ է ի մէջ սուրբ գրգիս։

176բ Իգնատիո[ս]ին է։

209ա Իգնատիոսն իմանալ կամի խորութիւն բանիս. ուրեմն, ո՜, Հոգի Սուրբ, տուր իմաստութիւն, որ առատ ես տալն։

2. 248բ Արդ, զվերջին ստացողի սուրբ տառիս, որ կոչի Է պարգևեաց գիրք, զՂարբերդցի խաւճա Սաւարն յիշեցօք ի Քրիստոս և Աստուած ողորմի ասացէք նմայ, որ յայսպէս դառն և ի նեղ ժամանակիս բազում գիրք Յայսմաւուր և Աւետարան ազատեաց ի յանաւրինաց ձեռնէ քանզի յայսմ յամի շարժեալ էր ի վերայ յամենայն աշխարհի բարկութիւնն աստուածային՝ վասն ծովացեալ մեղաց մերոց։ Ելաւ Պարսից արքայն ի յԱսպահանայ բազում և անթիւ զաւրաւք, որում անուն Շահ-Ապազ. եկն առաջ ի Շահաստուն, որ կոչի Թարուէզ, մարտնչաւ հետ ոսմանցուն և էառ զըԹարվէզ և ապայ եկեալ ի յԵրևան և զաւրաւքն Նախճըւանայ փախստական// (249ա) եղեալ՝ յամրացան ի բերդն Երևանայ։ Եւ շահն Է ամիս և Է աւր խըսար արաւ զբ[ե]րդն և զոմանս ազատ արաւ, մեկ տարի եկաց ի յԱրևան։ Յորժամ տարին բոլորաւ, բաւթայտուն երեկ կանկնեցաւ, թէ Ճղալ-աւղլի կասեն վերայ քեզ կռիւ շարժեցաւ։ Յայնժամ լցուաւ չարութեամբ երկրորդ Լա[ն]կ-Թամուրն, գերի և աւար էառ զաշխարհս Հայոց, զԿարսայ յերկիրն գերեցուց և զցորեան և զկալն կրակով այրեաց որդին կորըստեան, որ ի յերկրորդում տարին հանց սով եղև Խարս և Արզրում, որ շատ ոք սովամահ մեռան։ Եւ շահն այրեան յԱնու քաղաքէն մինչև զՃուղայ և զՆախճւան զամենայն գիւղ և զքաղաք. և զմարդն, լալով և ողբով,//(249բ) քըշեաց ի յԱսպահան։ Վա՜յ այն աւուրն և այն պահուն. ո՜վ կարէ լեզուով կամ գրով պատմել զնոցա ողբն և զկոծն, որ զորդին ի հաւրէ բաժանեցին, զհայրն՝ ի յորդոյն, զդուստրն՝ ի մաւրէ և զմայրն՝ ի դստրէ, զըհարսն՝ ի կեսրէ և զկեսուրն՝ ի հարսնէ, ոմանք յԱրասխն ջրայխեղդ առ Աստուած փոխեցան, այլ ոք Մարանդա սարին անհաղորդ ու անթաղ մնացին. ձեզ բաւական է, ինչ յերկարեմ։

Դարձեալ յիշեցէք զխաւճայ Սաւարն, որ ստացաւ զսուրբ գիրքս յիշատակ իւր և բարի ծնաւղացն, հաւրն՝ Աստուածայտրին և մաւրն՝ Կուլշատին, և եղբարցն՝ Մալիճանին, և/// (250ա) կողակցուն՝ Կուլքանին, և դստերացն՝ Հըռեբսիմին, Բեկզատին, և հանգուցեալ Ախիճանին, Ալթունին, և քըւերացն՝ Մարիանին (շրջագծուած), Մողալին, Խաթունփաշին և Թամամին։ Դարձեալ յիշեցէք զաստուածասէր և զբարէմիտ զհիւ[ր]ընկալ և ողորմած ի տուրս տընանկաց զխաւճայ Սաւարն, զհամեստ և զհարկևոր յամուսին իւր՝ զՓաշայճանըն, և զորդիքն՝ զՔասպար սարկաւագն և զՄելքոնըն, և զդստերքն՝ զՄարիանն և զՇահիճանըն, և զամենայն արեան մերձաւորքն, որ առ Քրիստոս են հանգուցեալ. ամէն։ Ով ոք յիշէ՝ յիշեալ լիցի առ Աստուած յաւիտեանս. ամէն։ Հայր մեր։ Գրեցաւ սակաւ յիշատակարան գրոցըս ձեռամբ խոցիւ խոցեալ անարժան Յովաննէս իրիցու, որ եմ յերկրէն Ղարբերդու, ի գեղչէն Գահլուայ, թվին ՌԾԵ (1606)։

3. Պահպանակ Բբ (նշում) Գիրքս այս Առաքինութեան է։ Նման է զայն, որ մէկ մի ասխօվ հոր մի մեծ փորէ։ Որ է՝ ՌԳ (1112+551=1663)։

Գրչափորձ՝ 1ա Գիրք առաքինութեանց։

Ձեռագիրն ընդօրինակուած է ԺԴ դ. երկրորդ կիսում՝ 1386-ից առաջ, որովհետև Յովհաննէս Որոտնեցին, որ այս ձեռագրի ստացողն է, մեռել է 1386-ին։ Ձեռագիրը պետք է վերակազմուած և 338-րդ թերթը կցուած լինի 1606-ից յետոյ, քանի որ այդ թուականի յիշատակարանի (248բ) «Ա» մեծատառը եզրահատումից վնասուած է։

 

 

47

ԺՈՂՈՎԱԾՈՅ

Էջմիածին                                                                                                                        ՌՃՁԲ-1733

Երուսաղէմ                                                                                                          ՌՃՁԳ-1734

ԳՐԻՉ՝ Մեսրոպ։

ԹԵՐԹ՝ 108. չգրուած՝ 84բ, 107ա-8բ։ ՊՐԱԿ՝ 11(Ձ-Ջ)x12 (Ձ 7, Ղ, Յ, Պ 10, Ո 8, Չ 11, Ջ 4, առանց պրականիշների՝ Ձ, Չ-Ջ)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16x10,2։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 58ա)։ ՏՈՂ՝ 31։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ կանաչաւուն կաշի, թիկունքը՝ սրճագոյն լաթ (Ի դ.), միջուկը՝ ստուրաթուղթ, աստառը՝ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 1+1, թուղթ, մասն աստառի։

ՎԻՃԱԿ՝ Ա-Հ (16) պրակները թափուած, տեղ-տեղ՝ թրջուածութեան հետքեր և բծեր։

ԲՈՎԱՆԱԿՈՒԹԻՒՆ

Ա. [Իմաստասիրականք]

ա. 1ա-7բ Պերի արմենիասի ԺԴ պրակն։

Գծագրական աղիւսակներ, որոնք վերաբերում են Արիստոտէլի Պերի արմենիասի ԺԴ-ԺԵ, ԺԷ, ԻԴ-ԻԶ, ԼԳ պրակներին։ Այդ գործի բնագիրը բացակայում է, մինչ, ըստ գրչի յիշատակարանի, պիտի լինէր։

բ. 8ա-14ա Նորին Գրիգորի՝ աշակերտի Յօհաննու մեծի, Համառօտ լուծումն Առաքինութեանցն Արիստոտելի, որ յետ Աշխարհաց գրոց, աստ կարգէ – Զի յետ Աշխարհաց գրոց։ Աստ կարգէ վասն չորից... (հմմտ. № 58, 297ա-306ա. Ցանկ՝ չիք)։

գ. 14ա-6ա Դաւթի փիլիսոփայի Առածք հինգ, թէ զի՞նչ արդեօք է սահման, ստորոգութիւն և ստորադասական սահման, և կամ ո՞յք ի սոցանէ զայս ոմանս վիճակեցան ի գոյիցն – Արդ, սահման է բան համառօտ յայտնիչ...

դ. 16ա-7ա Նորին Վասն բաժանման – Ամենայն, որ միանգամ բաժանելոյ գոյ յայլոց գոյից...

Բ. [Քարոզք Գրիգորի Տաթևացւոյ և այլոց]

ա. 17ա-27ա Յայլմէ Քարոզ ի բանն որ ասէ. Այսօր է, զոր արար Տէր... (Ձմեռան՝ ՃԽԱ) – Վարդապետք ասեն, թէ երեք յատկութիւն ունի...

բ. 27ա-31բ [Քարոզ ի բանն]. Առն միոջ էին Բ որդի... – Սովորութիւն է մարմնաւոր ծնողացն ի փոքրութեան...

գ. 31բ-7ա [Քարոզ վասն տնտեսին, ի բանն]. Այր մի էր մեծատուն, որոյ էր տնտես... – Բայց նախ պարտ է գիտել, թե ո՞վ իցէ այրն մեծատուն...

դ. 37ա-43ա Տիրատուր վարդապետի արարեալ Պատճառս յաղագս ծննդեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի – Բայց աստանօր պարտ վարկանիմ սակաւ ինչ...

ե. 43ա-8ա Քարոզ Տեառընդառաջին, ի բանն. Իբրև լցան աւուրք... (Ձմեռան՝ ԺԵ) – Լրումն Օրինաց և մարգարէից...

զ. 48ա-51բ Նորին Քարոզ վասն պահոց..., ի բանն Յօհանու. Ահա երեք աւուրք... (Ձմեռան՝ ԻԶ) – Վասն պահոցն նախ գիտելի է...

է. 51բ-5ա Նորին Քարոզ վասն չորեքշաբաթի և ուրբաթի, ի բանն. Պահեմ երկիցս... (Ձմեռան՝ ԻԷ) – Պատճառք պահոցս, որպէս ասէ սուրբն Բարսեղ...

ը. 55ա-60բ Քարոզ խաչի, ի բանն Սողոմոնի, որ ասէ. Փայտ կենաց է ամենեցուն... – Ասէ ուրեմն նախնի տեսօղն ևս...

թ. 60բ-6բ Յայլմէ, դարձեալ Վասն առաջին աւուրն, ի բանն. Յորժամ յաղօթս կայցէք... (Ձմեռան՝ ԿԷ) – Վարդապետք ասեն, թէ աղօթս այս...

ժ. 66բ-73ա Նորին Քարոզ վասն հաւատոյ և յուսոյ և սիրոյ, ի բանն. Հաւատք սիրով յաջողեալք (Ամառան՝ ԺԴ) – Սիրտս (=Միտքս) մեր և հոգիս բանական...

ժա. 73ա-6ա Նորին Քարոզ վասն խաչին, ի բանն. Ետես Յակոբ... (Ամառան՝ ՃԽ) – Այլ և վասն խաչի խորհրդոյս...

ժբ. 76ա-83ա Նորին Քարոզ փոխման սուրբ Աստուածածնին, ի բանն Սողոմոնի, որ ասէ. Յիշատակ արդարոց... (Ամառան՝ ՃԼ) – Արարիչն Աստուած, որ արար զլուսաւորս...

ժգ. 83աբ Հարցումն Գէորգեայ և պատասխանի Գրիգորի նորին համշիրակի – Հարցումն. Որպէ՞ս իմանամ զբանն, թէ երևեցաւ շնորհքն Աստուծոյ...

83բ «Այսքանս Յովհաննու Աւետարանի քաղուածէն վեր առի, զոր արարեալ է... Գրիգոր Տաթևացին»։

ժդ. 85ա-90ա Քարոզ պահոց, ի բանն. Պահեալ զԽ տիւ և զԽ գիշեր... (Ձմեռան՝ ԻԲ) – Վարդապետք ասեն. Ամենայն մեղք զոր աստիճան ունի...

ժե. 90ա-3ա Ներբողեան ասացեալ ի սուրբ վարդապետաց՝ առ երկրորդ լուսաւորիչն Հայոց սուրբն Գրիգոր Տաթևացին – Իսկ զմեծապանծն և զբաղձալին բնաւից զուարթունն...

Մի քանի տող յետոյ՝ չափ. (ծայրակապ՝ «Ա-Ք»). «Ազգակցեալն վեհին, /Ականակիր վտակին...», ապա՝ կրկին արձակ։ Վերջում նշում գրչից՝ 93ա «Նաև, ով սիրազուն եղբայր, զայս ներբողեանս գտի ի հին գիրք մի, որ բազում տեղիս եղծեալ էր. և ես՝ տգէտս, յոլով աշխատեցայ հանդերձ հարբ իմով՝ Եղիազար եպիսկոպոսիւ, և զլոյս ածի։ Եւ թէ սխալ ինչ գտցի ի սմա, թողութիւն արարէք, զի ոչ էր մեր կամացն, և մէկ Հայր մերոյիւ յիշեցէք զվերոյգրեալ վարդապետն ընդ իս, և դուք յիշեալ լիջիք ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ. ամէն»։

ժզ. 93բ-4բ Սակաւ հարցումն սորին գծողէ – Զի՞նչ է, որ ի գիրս Հոգեաց, ի Դ գլուխն ասէ...

ժէ. 95ա-101ա Քարոզ պահոց, յայլմէ, ի բանն, որ ասէ... Պահեալ զԽ տիւ... (Ձմեռան՝ ԻԳ) – Ասէ Յոբ, թէ կեանք...

Գ. [Իմաստասիրականք]

ա. 101ա-3բ, 104աբ Արիստոտելի Յաղագս առաքինութեանց առ Աղէքսանդրի թագաւորն – Գովելի են գեղեցիկք և պարսաւելի՝ գարշելիքն...

104բ «Ո՜վ եղբայր, այս մէկ թուխտս Արիստոտելի Առաքինութեանց պակասն է, որ օրինակն ոչ գոյր, թէ ըստ կարգին գրէին, և ես, տգէտս, այնպէս իմացայ, թէ վերջն է, սխալեցայ, այլ բան գրեցի, որ է Նկատումն։ Յետոյ պակասն աստ գրեցի։ Անմեղադիր լեր և թողութիւն արա. Թ թուխտ շրջեա, ապա գտանես զպակասին տեղին, և հեգս յիշեա»։ Թերթս նախապէս եղել է 94բ և 95ա էջերի միջև. այժմ՝ իր տեղում։

բ. 103բ, 105ա-6ա Նկատումն Արիստոտէլի - // (105ա) Ուսուցանէ մեզ ի լսողութեանցն յայնոցիկ... մշտենջանաւորն և անսկիզբն և անվախճանն։

Անմիջական շարունակութիւնն է՝ «Արդ, ահա ցուցաւ ըստ կարգիդ...» 18տող, որոնց փոխարէն № 1916-ում (284բ-5ա)՝ այլ տողեր, իսկ հնագոյն օրինակում (№ 2101, 198ա-200ա)՝ ոչինչ չկայ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

106բ Դարձեալ աղաչեմ... յիշել զյոգնամեղ հեգ Մեսրոպս, որ սակաւ տառիս բազում աշխատեցայ, և դու յիշեալ լինիս... նա ևս յայտ լիցի սիրազնէիցդ մերոց, զի Պերի արմինասն և Վերլուծականն գրեցի ի սուրբ Գահն Էջմիածին, և անտուստ ելի և եկի ի սուրբ քաղաքս յԵրուսաղէմ՝ ի երկրպագութիւն տնտեսութեան տեղեացն Քրիստոսի, և ապա, զկնի միոյ տարւոյն, թերին գրեցի ի դուռն Որդւոյն որոտման Սրբոյն Յակոբայ ՌՃՁԳ (1734) թվին Հայոց, Յուլիս ամսոյ ԻԴ։ Ի ժամանակի այսմիկ ամենայն տեղիս սրածութիւնք կային և յարուցմունք՝ ըստ բանի Տեառն, և Թահմազ-խանն ղզըլպաշ՝ առեալ էր Բաբիլոն քաղաքն ի ձեռաց արաբացւոց, բայց կատարածն Աստուած գիտէ (տե՛ս նաև բնագրերին կից՝ 83բ, 93ա, 104բ)։

 

48

ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ

Վահանշինու վանք                                                                                                           ՊԹ-1360

ԳՐԻՉ՝ Կոստանդի՞ն։

ԹԵՐԹ՝ 263։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԲx12 (ԺԳ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,2x12,2։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 13ա)։ ՏՈՂ՝ 25։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ կապոյտ կտաւ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ  - Ճակատազարդ՝6ա։ Լուսանցազարդ՝ թռչնային (6ա)։ Զարդագիր՝ հանգուցագիր (6ա)։ Գոյներ՝ կարմիր։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – 1. Աւետարան Մատթէոսի։ Ժ-ԺԱ դդ.։ 1(Ա)+1(Բ), ստացուած 1 թերթի ընդլայնակի հատուած վերին կէսի ընդերկայնակի երկտակումից։ Մագաղաթ, երկսիւն, բոլորագից երկաթագիր (նմուշ՝ 4ա)։ Կարդալ՝ Աա, Բբ, Բա, Աբ «առ նա սադուկեցիքն... ոչ ունէր զա[ւակ... գի]տէք զգիրս... մեռե[լոց... ի նոցանէ] զնա փորձել... զընկեր քո ի[բրև... զիա]րդ Դաւիթ... զնա [և ոչինչ»] (ԻԲ, 23-46)։ 2. Յովհաննու Ոսկեբերանի Մեկնութիւն Հռովմայեցւոց թղթոցն։ Ժ-Ժա դդ.։ 1(Գ)+1(Դ), ստացուած 1 թերթի ընդլայնակի հատուած ստորին կէսի ընդերկայնակի երկտակումից։ Մագաղաթ, երկսիւն, ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Դա)։ Կարդալ՝ Դա, Գբ, Գա, Դբ «[արդարու]թիւն քան զվարձսն... ընդդիմադրութիւնս իմն խնդրէ առն» (տե´ս տպ. Վենետիկ, 1862, էջ 50-52)։

ՎԻՃԱԿ՝ բոլոր թերթերը թրջուած, առանձին բառեր և տողեր եղծուած, վերջից պակասաւոր։ ԺԷ դ. նորոգուած, տեղ-տեղ կարկատուած։ Կազմի կաշին թեթևակի քերծուած, թիկունքը վերից վար ճեղքուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

4բ-256բ [Մատենագրութիւնք Դիոնիսիոսի Արիսպագացւոյ։ Թրգմ. Ստեփանոս Սիւնեցի և Դաւիթ]

Տե´ս ձեռ. № 49, 2ա-337բ. Ա/4բ-60բ։ Բ/60բ-122ա։ Գ/122ա-226բ։ Դ/226բ-32ա։ Ե/232ա-56բ (չիք § ժբ, իսկ ժ-ն՝ ժա-ից յետոյ)։ Յիշատակարան թարգմանութեան՝ 262բ։ Յաւելեալ ունի.

ա. 1ա-4բ Այս մեկնութիւն է (այլ ձեռքով՝ «Դիոնէսիոսի մեկնիչն է») – Գրիգոր Աստուածաբան ասէ. Զի՞նչ արդևք իցէ կռիւ Աստուծոյ ընդ մարդոյ։ Թուի ինձ...

բ. 4աբ Պատճառ Դիոնէսիոսի – Դիոնէսիոս Աթենացի էր, որդի Սոկրատայ...

գ. 256բ-62բ Պատմութիւն սրբոյն Դիոնիսի եպիսկոպոսի, որ է որդի Սոկրատայ՝ գլխաւորի Աթենացւոց,որ կոչի իմաստասիրաց քաղաք – Պատմեաց յաղագս անձին իւրոյ երանելին Դիոնէսիոս...

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

60ա ՊԹ (1360) Օգոստոսի Ժ, թուրքն ի լեռնէն փախստմամբ էջ. ասեն, թէ վայիս են։

183բ (Վնասուած, մասամբ էլ կարկատանի տակ.).

Այսոր ի նեղ էր և դժվար,

Տարի մի դուրս եմ այժմ ի յար,

Գնալ պիտի հեռի աշխարհ,

Հարազատ գեղիցկայար,

Կին կողակից և տղայ կայտառ, // (184ա)

Լեառն և ի ծով անցնիլ դժւար։

Անդ եմ թ[ողեալ տուն, եղբայր,

Իր տղայ]......

Իմ օգնական Ստեփանոս այր,

Գեորգ...............................

..................................հասանիմ կամկար,

Ուր սիրելի......................

207ա Տարակուսեալ կամ. ի Ղրիմ գնալ պիտի, ժամս ի յանց է, դեռ Վահանշինու վանքս եմ, ու գիրս՝ յայս տեղս։ Աւա՛ղ, թէ վճարի։

217ա Ցեց ոսկերաց՝ սիրտ հոգած, մաղեաց զմորթս հոգք և տարակոյսք, ո՛վ թէ զերծուի։

229ա Ի վերայ Տանձուտն ծ[եր]պերու։

263ա Փա՜ռք... Որ զանազան վիրաւք մեղաց եմ պաշարեալ... /Բայց ոչ բռնութեանն Աստուծոյ այս յայտնութիւն//... (շար. թափուած։ Տե´ս № 52, 309ա-10բ)։

 

49

ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ

ՉԼԱ-1282

ԳՐԻՉ՝ Ստեփաննոս կր.։ ՍՏԱՑՈՂ՝ Ներսէս Հռետոր։

ԹԵՐԹ՝ 340. չգրուած՝ 1աբ, 338բ-40բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԹx12 (Ա, ԺԸ 11, Ի 10, ԻԹ 8)։ ՆԻՒԹ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17x13։ Գրութիւն՝ երկսիւն։ ԳԻՐ ՝բոլորգիր (նմուշ՝ 193ա)։ ՏՈՂ՝ 23։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի՝ գռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ բազմերանգ զոլերով մետաքս, դռնակինը՝ դրոշմազարդ կտաւ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ  - Կիսախորան՝ 4ա,74բ։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչնային։ Զարդագիր՝ հանգուցագիր,թռչնագիր։ Գոյներ՝ բաց և մուգ կարմիր։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան։ Ժ-ԺԱ դդ.։ 1(Ա)+1(Բ), ստացուած 1 թերթի ընդլայնակի հատումից, եզրահատուած։ Մագաղաթ, ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Աա)։ Կարդալ՝ Աբ-Բա «Կանոն Ե, յորս երկուն» (Մատթէոս-Ղուկաս)։ Աա-Բբ «Կանոն Զ. [յորս] երկուն» (Մատթէոս-Մարկոս), «Կանոն Է, յորս երկուն» (Մատթէոս-Յովհաննէս)։ Խորանները՝ եռասիւն, երկկամար, դեղնագիծ հիմքերի վրայ. խոյակները՝ բուսական, գոյները՝ կարմիր, կապոյտ, սև, դեղին։

Վիճակ՝ բաւարար. տեղ-տեղ խոնաւութեան և ցեցակերութեան հետքեր։ Նորոգուած, եզրահատումից կիսախորաններն ու լուսանցազարդերը վնասուած, մի շարք թերթեր բոլորգիր մի այլ ձեռագրի թերթերով կարկատուած (118-9, 319-20 և այլն)։ Կազմի եզրերը մաշուած, դռնակը փոխուած, պատառիկ-պահպանակները վնասուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

2ա-337բ [Մատենագրութիւնք Դիոնիսիոսի Արիսպագացւոյ։ Թրգմ. Ստեփանոս Սիւնեցի և Դաւիթ]

2ա-3բ Դիոնեսեայ եպիսկոպոսի Աթենացոյ Յաղագս երկաին քահանայապետութեանցն (ցանկ) – [Ա]. Եթե ամենայն Աստուածային լուսափայլութիւն... ԺԵ. Զի՞նչ են կերպաւորականք հրեշտականացն...

Ա. Սրբոյն Դիոնեսեայ առաջին եպիսկոպոսի Աթենացոց առ Տիմոթեոս եպիսկոպոս Եփեսացոց Յաղագս երկնայնոցն քահանայապետութեանց...։ Քահանայակցի Տիմոթեայ ի Դիոնեսիէ քահանայէ՝ Յաղագս երկնայնոցն քահանայապետութեանց

ա. 3բ-7բ Գլուխ առաջին. Եթէ ամենայն աստուածաին լուսափայլութիւնք ըստ բարերարութեանն զանազանապէս եկեալ յառաջի նախախնամեալսն մնա պարզ և ոչ այս միայն, այլ և միաւորէ զլուսափայլեալսն – Ամենայն տուր բարի և ամենայն պարգևք կատարեալ...

բ. 7բ-18ա Եթէ վայելջաբար աստուածինք և երկնաինք և ի ձեռն աննմանից նշանակաց երևին – Արդ, պիտոյ է, որպէս վարկանիմ...

գ. 18ա-21ա Գ. Զի՞նչ է քահանայապետութիւն և զի՞նչ քահանայապետութեանն իմացուած – Քահանայապետութիւն է, ըստ իս կարգ սրբազան...

դ. 21ա-6ա Դ. Զի՞նչ նշանակէ հրեշատակաց մականունութիւն – Արդ, քահանայապետութեանս...

ե. 26ա-8ա Ե. Վասն է՞ր ամենայն երկնայինք ըստ հասարակաց հրեշտակք կոչին  -Այս պատճառ է ըստ մեզ...

զ. 28ա-9բ Զ. Թէ ո՞վ առաջին զարդ երկնայնոցն զաւրութեանց, ո՞վ միջին, ո՞վ վերջին – Որքան ինչ են երկնայնոց...

է. 29բ-39բ Է. Յաղագս սերովբէից և քերովբէից և աթոռոց, և յաղագս առաջին քահանայապետութեանն նոցա- Զայս ընդունելով, մեք...

ը. 39բ-45ա Ը. Յաղագս  տերութեանց և զաւրութեանց և իշխանութեանց, և յաղագս միջին քահանայապետութեանն նոցա – Փոխանցելի է մեզ այժմ ի միջին զարդ...

թ. 45ա-50ա Թ. Յաղագս պետութեանց և հրեշտակապետաց և հրեշտակաց և վերջին քահանայապետութեանն նոցա – Արդ, է´ մեզ ի սրբազան տեսութիւն...

ժ. 50ա-1բ Ժ. Վերստին առումն և ժողովումն հրեշտակականին բարեկարգութեան – Արդ, ժողովի մեզ այժմ որքան ինչ...

ժա. 51բ-3ա ԺԱ. Վասն է՞ր ամենայն երկնաին էութիւնքն առ հասարակ զաւրութիւնք երկնաինք կոչին – Այսոցիկ սահմանեցելոյ...

ժբ. 53ա-4ա ԺԲ. Վասն է՞ր մարդկան քահանայապետք հրեշտակք կոչին – Խնդրի և այս իմանալեացն...

ժգ. 54ա-62բ ԺԳ. Վասն է՞ր ի սերովբեէն ասի մաքրիլ մարգարէն Եսայի – Բեր ըստ կարողութեան...

ժդ. 62բ-3ա ԺԴ. Զի՞նչ նշանակէ աւանդեալն հր[ե]շտակ[ակ]անն թիւ – Արժանի է, որպէս վարկանիմ...

ժե. 63ա-74բ ԺԵ. Զի՞նչ են կերպաւորականքն պատկերք հրեշտակականացն զաւրութեանց – Բեր այսուհետև թեթևեսցի հանգուցեալ...

-74բ Այս ինչ է Յաղագս եկեղեցականին քահանայապետութեան – Ա. Զի՞նչ է եկեղեցականիս... Ը. Յաղագս ի վերա ննջեցելոցն կատարմանց։

Բ. 74բ Դիոնիսի Արիսպագացոյ եպիսկոպոսի Աթենաց առ Տիմոթէոս աշակերտ սրբոյն Պաւղոսի առաքելոյ եպիսւկոպոսի Եփեսացոց Յաղագս եկեղեցականին քահանայապետութեան։ Առ քահանայակիցդ Տիմոթէոսի քահանայէ

ա. 74բ-81բ Ա. Եթէ զի՞նչ է եկեղեցականիս քահանայապետութեան աւանդութիւն և զի՞նչ այսորիկ դիտումն – Եւ արդ, զի և ...

բ. 81բ-93բ Բ. Յաղագս ի մկրտութիւնն կատարմանց – Ասի այժմ մեզ, թէ այս է քահանայապետութեանս...

գ. 93բ-112բ Գ. Յաղագս ի ժողովի կատարմանց... – Այլ վա՛շ, զի զայս յիշեցաք, զորով...

դ.112բ-27բ Դ. Յաղագս միւռոին կատարման և որք նովաւ կատարին... – Այսքան ինչ են...

ե. 127բ-31բ Ե. Յաղագս քահանայականացն կատարմանց – Այս է սրբազան աւրինադրութիւն...

զ. 131բ-6բ Զ. Յաղագս քահանայականացն կատարմանց – Իսկ քահանայապետին ի քահանայապետականն...

է. 136բ-43ա Է. Յաղագս նուիրեցելոյն կարգաց – Այսոքիկ են քահանայականք...

ը. 143ա-58ա Ը. Յաղագս ի վերա ննջեցելոցն կատարմանց – Այսոցիկ սահմանեցելոյ...

-158ա-9ա Քահանայկցի Տիմոթիա ի Դիոնիսեա քահանայէ Յաղագս աստուածյնոյն անուանց՝ Գլուխ ԺԳ – Ա. Թէ զի՞նչ է բանիս դիտումն... ԺԳ. Յաղագս կատարելոյն և միոյ...

Գ. 159ա Դիոնիսի Արիսպագացոյ եպիսկոպոսի Աթենացոց առ Տիմոթէոս եպիսկոպոս Յաղագս աստուածայնոց անուանց։ Քահանայակցի Տիմոթեա ի Դիոնոսէ քահանայէ

ա. 159ա-76բ [«Գլուխ Ա. Թէ զի՞նչ է բանիս դիտումն և զի՞նչ յաղագս աստուածայնոցն անուանց». ըստ ցանկի՝ 158բ] – Իսկ այժմ, ո՛վ երանելիդ...

բ. 176բ-92ա Գլուխ Բ. Յաղագս միաւորեցելոյ և անջատելոյ աստուածաբանութեանն, և թէ զի՞նչ է աստուածաինն միաւորութիւն և անջատումն – Զաստուածապետականն բոլոր գոութիւն...

գ. 192ա-6ա Գ Գլուխ. Թէ զի՞նչ է աղաւթից զաւրութիւն, և յաղագս երանելոյն Յեռոթէոսի, և յաղագս երկիւղածութեան և շարագրութեան աստուածաբանականի – Արդ, նախ թէ թուեսցի...

դ. 196ա-244բ Դ գլուխ. Յաղագս բարո, լուսո, ազնուի, տռփման, զարմացման, նախանձու, և թէ չար ոչ գո Է և ոչ ի գոից և ոչ ի գոյսս – Արդ, բեր ի վերա նորին ընկալցուք...

ե. 244բ-56բ Ե. Յաղագս Էի, յորում և յաղագս յարացուցիչ – Փոխանցելի է մեզ...

զ. 256բ-9ա Զ գլուխ. Յաղագս կենաց – Իսկ այժմ աւրհնաբանելի է...

է. 259ա-67ա Է. Յաղագս իմաստութեան մտաց բանի ճշմարտութեան հաւատոյ –Արդ, բեր թէ թուեսցի...

ը. 267ա-74բ Ը. Յաղագս զաւրութեան, արդարութեան, փրկութեան, փրկանաց, յոորում . յաղագս անհաւասարութեան... – Այլ վասն զի զաստուածաինն...

թ. 274բ-81ա Թ. Յաղագս մեծի, փոքու, նորին, այլոյ, նմանոյ, աննմանոյ, կայից և շարժութեան հաւասարութեան... – Արդ, վասն զի մեծն...

ժ. 281ա-3բ Ժ. Յաղագս ամենակալին հնոյն աւուրց, յորում և յաղագս և յաւիտենի և ժամանակի – Ժամ է այժմ բանիս...

ժա. 283բ-90ա ԺԱ. Յաղագս խաղաղութեան ինքնագոլոյ և ինքնակենաց, և նոցունց նմանեաց – Արդ, բեր զաստուածաինն...

ժբ. 290ա-2ա ԺԲ. Յաղագս սրբոյն սրբոց, թագաւորին թագաւորաց, տեառն տէրանց, Աստուծոյն աստուածոց – Այլ վասն զի և յաղագս...

ժգ. 292ա-6ա ԺԳ. Յաղագս կատարելոյ և միոյ – Արդ, ի վերա նորին...

Դ. 296ա-303բ Սրբոյն Դիոնեսիոսի Արիսպագացո եպիսկոպոսի Աթենացոց, առ սուրբն Տիմոթէոս եպիսկոպոս Եփեսացոց, Յաղագս խորհրդականի աստուածաբանութեան

-296աբ Գլուխ Ե (ցանկ) – Ա. Զի՞նչ է Աստուածաինն մէգ... Ե. Թէ ոչինչ է յիմացականացն...

ա. 296բ-9ա [«Ա. Զի՞նչ է աստուածային մէգ». ըստ ցանկի] – Երրորդութիւն գերագոյ...

բ. 299աբ Բ. Զիա՞րդ պարտ է միաւորին և աւրհնութիւնս վերադրել ամենայն պատճառին և գերագունին, քան զամենայն – Ըստ այսորիկ լինել...

գ. 299բ-302ա Գ. Զի՞նչ են ճառելիքն աստուածաբանութիւնք, զի՞նչ անճառելիքն – Արդ, յաստուածաբանականսն...

դ. 302ա [Դ]. Թէ ոչինչ է ի զգալեաց ամենայն զգալեացս գերունակապէս պատճառն – Բայց արդ, ասեմք...

ե. 302ա-3բ [Ե]. Թէ ոչինչ է յիմացականացս ամենայն իմացականացն ըստ գերունակութեան պատճառն – Եւս դարձեալ ի վեր երանելով ասասցուք...

Ե. 303բ-37ա [Թուղթք զանազանք]

-303բ [Ցանկ թղթոց] – Ա. Առ Գայիոս... Ժ. Առ Յովտաննէս աւետարանիչ։

ա. 303բ-4բ Ա. Առ Գայիոս... – Խաւարն աներևոյթ...

բ. 304բ-5բ Առ նոյն, երկրորդ –Զիա՞րդ, որ անդրն է...

գ. 305բ-6ա Երրորդ. Առ նոյն Գայիոս – Յանկարծաւրէն է անյուսաբարն...

դ. 306ա-7ա Չորրորդ. Առ նոյն – Զիա՞րդ ասես Յիսուս...

ե. 307աբ Ե. Նորին Առ Դորոթէոս պաշտաւնեա սարկաւագ – Աստուածաին մէգ է...

զ. 307բ-8ա [Զ].  Առ Սոսիպատրոս քահանա – Մի´ զայս վարկաներ...

է. 308ա-11բ [Է.] Առ սուրբն Պողիկարպոս քահանայապետ Զմիւռնեայ... – Ես ոչ գիտեմ, թէ առ յոյսն...

ը. 311բ-23բ [Ը]. Նորին Առ Դիմոփիլոս սպասաւոր՝ յաղագս անձնիշխան գործոյ են քաղցրութեան ... – Եբրաեցոցն պատմութիւնք, ո՜վ քաջ...

թ. 323բ-32ա [Թ]. Տիտոսի քահանայապետի Կրետացոց խնդրեալ ի սրբոյ Դիոնիւսէ ի ձեռն թղթոյ, թէ զի՞նչ է իմաստութեանն տուն, զի՞նչ խառարան, և զինչ կերակուրք նորա և ըմպելիք...

ժ. 332ա-3բ Թուղթ սրբոյն Դիոնիսի Արիսպագացոյ առաջին եպիսկոպոսի Աթենացոց քաղաքին և նախաշար վարդապետի, զոր գրեաց պատասխանի թղթոյն Տիտոսի եպիսկոպոսի Կրետացոյ, յաղագս ննջման սրբոյ Աստուածածնին և միշտ կուսին – Ծանիցէ եղբայրութիւնդ քո, ո՛վ վսամականտ Տիտէ... (ցանկում՝ չիք)։

ժա. 333բ-5ա [Ժ]. Նորին Առ Յոհաննէս աստուածաբան առաքեալ և աւետարանիչ Քրիստոսի՝ արտաքսեալ ի Պարտմոս կղզի – Ողջոյն տամ քեզ, սրբազանիդ անձին...

ժբ. 335ա-7ա Սրբոյն Յաբէթիոսի Առ ի յաստուածաբանակացս Տիքերոնայ – Որ բոլորիցս պատճառ... նոցա առնուլ անխրատաբար բոլոր աստուածապետութեանց։

-337ա [Յիշատակարան թարգմանութեան] – Ի վեցհազարերորդ երկերիւրերորդի քսաներորդի ամի արարածոց աշխարհիս (712), ըստ յունարէն թուոյ ի չորեքտասաներորդի դիքտիկոնին, յերկրորդ ամին թագաւորութեանն Փիլիպպոսի, թարգմանեցան գիրքս այս սրբոյն Դիոնոսիոսի Արիսպագոյ ի ստո//(337բ)յգ աւրինակաց, ի Կոստանդնուպաւլսի, ի ձեռն Դաւթի Հիւպատոսի և թագաւորական սեղանոյն կինառի, և ի ձեռն Ստեփաննոսի քահանայի և քերթողի, աշակերտի տեառն Մովսիսի Սիւնեաց եպիսկոպոսի։ Արդ, մաղթեմ զքրիստոսասէր պաշտաւնեայսդ սրբոյ սեղանոյ, ոյք առնոյք յաւրինակէս յայսմանէ, գրեսջիք և զբանս զայս՝ առ ի յիշատակ բարեխաւսութեան առ Քրիստոս, զի գրեալ եղիջիք և դուք ի դպրութեանն կենաց։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. 337բ (Գրչի) Փա՛ռք... որ ետ զաւրութիւն իմո տկարութեանս նաւել ընդ այսպիսի յորդեռանդ և գերահոս անբաւ խորոցս՝ ղեկաւ եղեգնեաւ և թոյլ և տարտամ դաստակաւ։ Բայց զաւրացուցիչ և խնամիչ Հոգին ճշմարտութեան և զաւրութեան, որ ասդէ ի կենդանս և յանկենդանս, որ և զիս հասոյց ի յաւարտ ձեռնարկութեանս այս ի թւիս ՉԼԱ (1282) Հա[յ]կազէն տումարիս, // (338ա) և յոր ամ սկսեալ՝ ի նոյն կատարեալ։ Բայց գրեցաւ հրամանաւ գիտնական և արդիւնական հռետորի Ներսիսի՝ ի ծնունդ և ի սնունդ մաքրափայլ որդոց մաւր մերո Սիոնի, որ և զյաւժարամիտսն ծնանի երկաւք բանին ճշմարտութեան, այլ և յիշատակ իւր և իւրոցն ամենայնի։ Արդ, աղաչեմ զամենեսեան, որք հանդիպիք այսմ կենսապարգև կտակիս, յիշեսջիք զառաջ ասացեալ երջանիկ վարդապետն Ներսէս և զծնաւղսն իւր, ընդ նմին և զՄովսէս բեմբական, որ ամենայն մարմնաւոր հանգստեամբ սպասաւորեաց մեզ, որ և փոխարէն տացէ նմա Տէր զիւր հանգիստն։ Իսկ յուսկ յետո քան զամենեսեան, յիշեցէք զազազուն և փցուն գրիչս՝ Ստեփաննոս սոսկ անւանմբ կրաւնաւոր և զեղբայրն իմ Պետրոս՝ զհանգուցեալն ի Քրիստոս, և զայլ աշխատեալքս ի սմա. և տացէ Տէր յիշողացդ և յիշելոցս զիւր անճառ հանգիստ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

165ա Յայսմհետէ յայլ աւրինակէ գրեցաւ մինչև ԻԵ տետր (=165ա-284բ)։

2. 296ա (Սրբագրողի) Զանմենամեղ ոգի Եսայի (=Նչեցի), որ յուղղելս աշխատեցայ, յիշեսջիք հանդերձ վարժողաւք յողորմութիւնն Աստուծոյ։

Կնքադրոշմ՝ 2ա,338ա Գիրքս Սուրբ Էջմիածնա է։

 

50

ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ

ԺԶ-XVI

ԳՐԻՉ՝ Եզեկիէլ։

ԹԵՐԹ՝ 264. չգրուած՝ 1աբ, 264բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԲx12։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,5x13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 144ա)։ ՏՈՂ՝ 25։ ԿԱԶՄ՝ սրճագոյն լաթ, թիկունքը սև գործուածք, միջուկը՝ տախտակ, աստառը՝ դրոշմազարդ կտաւ (նախկին կազմից)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 1(Ա)+1(Դ), չգրուած թուղթ, սկզբից 2(Բ,Գ), չգրուած մագաղաթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 5ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչնային։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Մեկնութիւն Սաղմոսաց։ Ժ-ԺԱ դդ.։ 2(Ե,Զ, վերջից), ստացուած 1 թերթի ընդլայնակի երկտակումից, եզրահատուած։ Մագաղաթ, երկսիւն, ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Զա)։ Կարդալ՝ Զա, Եբ, Զբ, Եա [«ամ]ենայն հեթանոսք, որ մոռանան զԱստուած... Այսք ասէ որք ոչ հաւատացին աստուածային քարոզութեանն... և իբրև զհուր վառեալ տոչորեն ի վեր աղքատա///» (Բնաբանները ՝ Թ սաղմոսից)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. եզրահատումից պրականիշ տառերն ու լուսանցազարդերը վնասուած։ Նորոգուած և վերակազմուած (Ի դ.)։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

3ա-258ա [Մատենագրութիւնք Դիոնիսիոսի Արիսպագացւոյ։ Թրգմ. Ստեփանոս Սիւնեցի և Դաւիթ]

Տե՛ս ձեռ.№ 49, 2ա-337ա. Ա/3ա-57բ։ Բ/57-118բ։ Գ/119ա-226բ։ Դ/226բ-32բ։ Ե/232բ-58ա (§ ա-ժբ, նոյն հերթականութեամբ)։ Յիշատակարան թարգմանութեան՝ 263բ-4ա։ Յաւելեալ ունի.

ա. 2աբ Պատճառ Դիոնէսիսոի – Դիոնէսիոս Աթենացի էր, որդի Սոկրատայ...

բ. 258ա-63բ Պատմութիւն սրբոյն Դիոնէսիոսի եպիսկոպոսի, որ է որդի Սոկրատա՝ գլխաւորի Աթենացւոց, որ կոչի Իմաստասիրաց քաղաք – Պատմեաց յաղագս անձին իւրոյ երանելին Դիոնէսիոս...

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

57բ Զմեղաւք մածեալ գրիչս յիշել աղաչեմ, ո՜վ պատուական եղբայր։

118բ Զնուաստ ոգի զԵզեկիէլ մեռեալս ոգի,

Աղաչեմ յիշել ի գիրն կենդանի։

Գրչի անունը քերուած, բայց ընթեռնելի։

226բ Ո՜վ եղբայր իմ, աստուածիմաստք քաջ դպրեալ և սիրող իմաստութեան աստուածայնւոյս Դիոնէսիոսի,

Զգծողս նուաստ ոգի

Յիշման առնէք զիս արժանի՝

Յայժմ և աւուրն յապառնի։

247բ Այսաւր եղև քննութիւն ձայ-ի և ցոյ-ի՝ ի վերայ սողնոյն թունօորի, և // (248ա) խորհրդով ցոյ-ն պատշաճի երևեցաւ, վասն այն ազգ է ի լուսանցն։

Խօսքը վերաբերում է 247բ և 248ա էջերում «աւձիցն» բառին, որ գրուած է «աւձիձն» և «աւցիցն» ձևերով։

255բ Բարեխաւսութեամբ մաւր քո և կուսի, որոյ իջեր կառաւք և վերափոխեց//(256)եր մարմնով, վերափոխեա զիս ի մշտատան[ջ] ալեաց աշխարհական։

 

51

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԳ-ԺԴ-XIII-XIV

ԹԵՐԹ՝ 296. չգրուած՝ 1աբ, 3բ, 158բ-65բ, 295ա-6բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԹx16 (Դ, ԺԱ 14, ԺԹ 12)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,7x12,4։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (2ա-263բ, նմուշ՝ 85ա), նօտրգիր (265ա-94բ)։ ՏՈՂ՝ 23-28։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ բաց շագանակագոյն կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ վանդակազարդ երփներանգ կտաւ, ստորին լուսանցակողին՝ «Մեծ և ահեղ է զօր[ութիւն]»։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 166ա, 237ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ մանիշակագոյն, կարմիր։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Ճաշոց։ Ժ-ԺԱ դդ.։ 1(Ա)+1(Բ), ստացուած 1 թերթի ստորին կէսի ընդերկայնակի հատումից։ Մագաղաթ, երկսիւն, բոլորագիծ երկաթագիր (նմուշ՝ Բբ)։ Կարդալ՝ Բա-Աբ, Աա-Բբ «Եւ խթեաց զկողն... Յովհաննու որ կո[չեցաւն]» (Գործք, ԺԲ, 7-12)։ Ստորին լուսանցքում՝ «Մանկանցն Բեդղահեմի»։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. Ժէ դ. վերանորոգուած և բոլորգրով ու նօտրգրով լրացուած՝ 1-62, 158-65, 171-89, 207, 253-6, 264-96։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 4ա-158ա [Մատենագրութիւնք Դիոնիսիոսի Արիսպագացւոյ։ Թրգմ. Ստեփանոս Սիւնեցի և Դաւիթ]

Տե՛ս ձեռ. №49, 2ա-337ա. Ա/4ա-36բ։ Բ/37ա-78ա։ Գ/78բ-136բ։ Դ/136բ-140ա։ Ե/140ա-57բ (§ա-ժ)։ Յիշատակարան թարգմանութեան՝ 157բ-8ա։

Բ. 166ա-236ա Գրիգորի եպիսկոպոսի Նիւսացւոյ (=Նեմեսիոսի) Յաղագս բնութեան մարդոյ

Տե՛ս ձեռ. № 470, 2ա-115ա. Ցանկ/չիք։ §ա-խբ/166ա-236ա։ Յիշատակւարան թարգմանչի՝ 236ա։

Գ. 237ա-94բ Գրիգորի եպիսկոպոսի՝ եղբօր Բարսղի Տեսութիւն ի մարդոյն կազմութիւն

Տե՛ս ձեռ. №470, 116բ-213ա. Ցանկ/236բ. §ա-լբ/237ա-94բ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

78ա Յիշեցէք, ո՜վ պատահողք, զգրչիկս։

236ա (Կից թարգմանչի յիշատակարանին) Յիշեցէք զնոսա ընդ օրինակողքս և փոխեցէք զբանս յիշատակի՝ ի յոյս փրկութեան աշխատողացդ, և յիշողացդ առ Քրիստոս։

 

52

ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ

ԺԴ-XIV

ԳՐԻՉ-ՍՏԱՑՈՂ՝ Կոստանդի՞ն։

ԹԵՐԹ՝ 311+1 (կրկ. 8). չգրուած՝ 1ա-2ա, 311բ։ ՊՐԱԿ՝ 1x4+Ա-ԻԶx12 (Ա, Ե 11, ԻԶ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5x11,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 72ա)։ ՏՈՂ՝ 23։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ գորշ և սև մետաքս։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 7ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, մանուշակագոյն։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Թուղթ Պօղոսի առ Տիտոս։ Ժ-ԺԱ դդ.։ 2(Ա-Բ)+2(Գ-Դ), ստացուած երկու թերթերի ընդլայնակի հատումից։ Մագաղաթ, երկսիւն, բոլորագիծ երկաթագիր (նմուշ՝ Դա)։ Կարդալ՝ Գբ, Բբ, Դա, Աա, Դբ, Աբ, Գա, Բա [«սու]րբ է սրբոցն... զարդարեսցեն յամենա[յնի]» (Ա, 15-16, Բ, 1-10)։ Աա-Բբ տողամէջ յաւելագրութիւն՝ անկանոն շղագրով. [Ներսիսի Շնորհալւոյ Խրատ մանկանց] - «Այբն առաջին զքեզ տղայ... /դուռըն բանայ»։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. ստորին լուսանցային անկիւնները՝ խունացած, կազմը՝ փականազերծ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

5բ-301բ [Մատենագրութիւնք Դիոնիսիոսի Արիսպագացւոյ։ Թրգմ. Ստեփանոս Սիւնեցի և Դաւիթ]

Տե՛ս ձեռ. №49, 2ա-337ա. Ա/5բ-70բ։ Բ/70բ-142բ։ Գ/142բ-265ա։ Դ/265ա-72ա։ Ե/272ա-301բ (չիք՝ §ժբ, իսկ ժա-ն նախորդում է ժ-ին)։ Յիշատակարան թարգմանութեան՝ 311ա։ Յաւելեալ ունի.

ա. 2բ-4բ Մեկնութիւն – Գրիգոր Աստուածաբան ասէ. Զի՞նչ արդևք իցէ կռիւ Աստուծոյ ընդ մարդոյ։ Թուի ինձ... և անլոնւծական//... (շար. թափուած)։

բ. [Պատճառ Դիոնիսիոսի – Դիոնէսիոս Աթենացի էր, որդի Սոկրատայ... ա]սի, թէ այր ոմն... և եբեր մեզ (հմմտ. № 48, 4ա)։

գ. 302ա-9ա Պատմութիւն սրբոյն Դիոնիսի եպիսկոպոսի, որ է որդի Սոկրատա՝ գլխաւորի Աթենացւոց, որ կոչի Իմաստասիրաց քաղաք – Պատմեաց յաղագս անձինս իւրոյ երանելին Դիոնէսիոս... և յաւիտեանս յաւիտենից։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

157ա (Գրչի) Զաղկաղկեալ անձն յիշեսջիք՝ զգրող սորին, ո՜վ սիրելիք։

309ա Փա՜ռք Աստուծոյ ամենակալին, անսկզբան և անժամանակին՝ Հաւր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ, որ զաւրացոյց զտըկարութիւնս իմ ժամանել ի լրումն գրաւորական քաղցր և փափագելի և մեծահռչակ տառիս։

Որ զանազան վիրաւք մեղաց եմ պաշարեալ,

Եւ ի յախտից բազմազանից եմ ներգևեալ,

Քանզի ի կրից երկրաւորիս այս գայթագղեալ։

Որ է ստուեր և դիւրանցու ու ապականեալ։

Բայց որ երկնիցն է բարութիւն անստուերացեալ,

Այնմ սակաւ գոլ հաղորդեալ և անձկացեալ,

Եւ այս բերէր բազում վտանկ յոյժ վրդովեալ,

Որով ներքին և արտաքին մարդն տանջեալ,//(309բ)։

Իսկ որ բնաւիցն է խընամաւղ հաւասարեալ,

Ոչ տալով թոյլ ի յիւր խնամոց զոք արտաքսեալ,

Այլ և զնոյն ձեռն բարի յիս կարկառեալ,

Շարժէ ի յիւր կոյսն խաղալ և նկրտեալ,

Որ և յայս ինչ մասն բարի յառաջացեալ,

Գրելով զտառն աստուածային և ճոխացեալ։

Մեծն և հզաւրն յիմաստ բանի և գիտութիւն,

Հոգոյն Սրբոյ ընդունարանն առ ի լրութիւն,

Տեսուչն մեծ Դիոնէսիոս յայցելութիւն,

Աշակերտ մեծին Պաւղոսի ի գիտութիւն,

Ծանուցելով նմա զհամայնցն իրողութիւն,

Զերկնաւորաց դասուց բնութիւն և դասութիւն։

Համաքատակ զնոցին կերպի ըզտեսութիւն,

Եկեղեցւոյս այս զգալւոյ նմանութիւն։

Բայց թէ վերինն այն անմարմին է էութիւն

Եւ երկնաւորս այս նիւթական տպագրութիւն,

Այլ որ ծածուկն և խորհրդոյն է զատութիւն,

Այնու գոլով համայն ստուգիւ նմանութիւն,

Քանզի յատուկք նոցա անուանցն յորջորջութիւն,

Որ ցուցանէ յաւէտ զբնութեանցն առանձնութիւն,

Զի սէրովբէն ջեռուցանող կիզողութիւն//(310ա)

Եւ քերովբէն գոլով հեղումն գիտութեան։

Նոյնպէս և այլ նոր ըստ կարգի է դասութիւն,

Յայտնաբանեալ ըստ ինքնութեան և զգիտութիւն։

Զսոյն տեսանես և ի սոցայն կոչողութիւն

Յատուկ յաւէտ որոյն յայտնէ առանձնութիւն։

Է և նոցա պակասութեամբ տգիտութիւն։

Որով լուսով իմաստութեամբ լցեալ զնոցին տգիտութիւն,

Եւ կատարմամբ կատարողիւ զանթերութիւն

Լցուցանել զբոլոր նոցին ունակութիւն,

Ի ձեռն նոցա և զերկրայնոցս պետութիւն,

Ըստ պիտոյի կարեաց տուեալ բաշխողութիւն,

Այլև անուանցն աստուածայնոցն է մեկնութիւն,

Որ ի տառից սրբազանից յորջորջութիւն.

Թէ է՞ր ասի լոյս և բարի ու իմաստութիւն,

Սապէս և այլն որպէս և է և զաւրութիւն,

Ունի ստուգիւ յայտնաբանեալ զհաւաստութիւն,

Բայց ոչ բնութեան է Աստուծոյ այս յայտնութիւն,

Այլ ի յէից գործոց իւրոց առասութիւն,

Ի յունելեաց և ի կրելեացս վերադրութիւն,

Զի թէպէտ բանն է այսպիսի ստորասութիւն,

Այլ ամենայնն բաց բարձմամբ աւտարութիւն։

Քանզի ոչ կեանք՝ և ոչ բարի ու իմաստութիւն,

Այսպէս և ոչ լոյս է և է և զաւրութիւն։

Եւ թէ զի՞նչ է նոյն բնութեան ստոյգ քննութիւն,

Նմա խաւար անգիտութեան է ծածկութիւն։

Իսկ ի լրման շարագրութեանս աւարտութիւն՝

Է զանազան դիմաւք թղթոց որակութիւն,

Որ ի պէս պէս յիրս և ի բանս է աւգտութիւն,

Որով զմայլեալ հոգին ցնծա յուրախութիւն։

Արդ, ես ստացա զգանձս ըղձալի ի զգաւնութիւն,

Որով անձինըս տրտմութեան գոլ սփոփութիւն,

Սանդուխք լինել յերկրէ յերկինս բարձրութիւն,

Որ ի յախտից երկրաւորացս ազատութիւն։

Բայց ճոխացեալքդ յիմաստութիւն և մաքրութիւն,

Որք հանդիպեալ պատահեսջիք ի տեսութիւն

Եւ վայելէք ընթերցմամբ առ լիութիւն,

Ուրախութեամբ զուարճանայք առ բերկրութիւն,

Յերես անկեալ պաղատանաւք առ մաղթութիւն

Յիշել զաղքատս զԿոստանդին յողորմութիւն,

Որոյ կարաւտ եմ և փափագ առ զաւրութիւն՝

Աղաւթից ձեր նպաստութեան՝ առ փրկութիւն,

Նաև ծնողաց մեր և զարմից յիշողութիւն,

Ձիր պարգևաց և շընորհաց ի յաւգտութիւն։

Եւ նոյնն ձեզ ընձեռեսցի բարեկրութիւն,

Փոխատրաբար վճարեսցէ աստուածութիւնն։

Եւ ինքն աւրհնեալ մինչ որ յերիս է անձկութիւն՝

Հայր և Որդի և Սուրբ Հոգին ի միութիւն։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

37բ (ԺԴ-ԺԵ դդ.) Ո՜վ սուրբ ընդերձողք, յԱյրիվանեցի՝հետևող սուրբ գրոցս, ի նորագիւտ ծաղկանց շինեցի զլուսանցգիրս։

Գրչափորձ՝ 1ա (ԺԷ դ.) Մեսրոպ՝ աշակերտ Դիոնէսիոս Արիսպագացին՝ Պաւղասի առաքելոյն աշակերտ։

 

53

ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ

Շօ՞շ                                                                                                                     ՌՄԻԷ – 1778

ՍՏԱՑՈՂ՝ Գալուստ վրդ. Ջուղայեցի։

ԹԵՐԹ՝ 413. չգրուած՝ 1բ-2ա, 3աբ, 242բ, 413աբ։ ՊՐԱԿ՝ 1x3+35x12(ԺԹ 11, Ի 10, ԼԵ 5)։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5x12։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 53ա)։ ՏՈՂ՝ 24։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 7ա (կենտրոնում՝ Դիոնիսիոս Արիսպագացի), 190ա, 358ա, 395ա։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ սև մելան։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը՝ փականազերծ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 5ա-411բ [Մատենագրութիւնք Դիոնիսիոսի Արիսպագացւոյ։ Թրգմ. Ստեփանոս Սիւնեցի և Դաւիթ]

Տե՛ս ձեռ. №110, 1բ-351ա. Յռջբ. /4ա-6ա։ §1/7ա-95բ (չունի ընդհանուր խորագիր)։ 2/95բ-187բ։ 3/ 187բ-357բ։ 4/357բ-69բ։ 5/369բ-408բ (չիք § ժա)։ Չիք յիշատակարան թարգմանչի. տե՛ս № 109, 404ա-11բ։

Բ. [Յաւելագրութիւնք գրչի]

ա. [Ոտանաւոր] – Իսկ և խիստ պատժոց մերձեալ, /Դու զմեզ փրկեա, յեզդ պարարեալ...

բ. 96բ Աղօթք ի դէմս Աստուծոյ, ասացեալ յումեմնէ դառնացեալ ոգւոյ, որ է գծագրօղ սրբոյ մատենոյս – Ո՜վ իմ և արարիչ Աստուած... խնայեայ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

189բ Եւ Յիսուսի Քրիստոսի յուսոյն և անճառելի մարդասիրութեան, նմա փա՜ռք... որ ետ կարողութիւն տարտամեալ և տարակուսեալ, ժահահոտ և տղմասէր, եղկելի, թշուառացեալ և բազմասղալ և ևս թերացեալ մարմնով և խաւարեալ հոգւով անանուն գծողիս, յորում զայս գլուխս ևս աւարտ հասուցի։ Եւ դուք, ո՜վ եղբայրք, յորժամ հանդիպիք սրբոյ մատենոյս և ընթեռնուցուք, լացէք ողորմելի անձինս, որ լոկ անուամբ միայն եմ քրիստ[ոն]եայ և կարգաւոր. միթէ Տէր Աստուած ձերին մաքուր ողօթիւքն ողորմեսցի իւր անհուն ողորմութեամբն։

369բ Աղերսելով աղերսեմ բազմասղալ գրչիս. ոչ եթէ կամաւս իմ լինի սղալեալ և թուղթն ապականեալ, այլ ի յոլովութենէ դառնութենէ սրտիս և ի աղջատեալ մտացս. ներել խնդրեմ սղալանացս, միայն յիշել բաղձամ ի սուրբ, մաքուր յաղօթս ձեր զմեղօք մուծեալ անձս իմ, միթէ ողորմածն Աստուած ողորմեսցի տառապելոյս։

394բ Ո՜վ սիրելիք, յորժամ որ ընթեռնուք զսուրբ մատեանս, խնդրեմ ի ձէնջ, յիշեսջիք ի մաքրափայլ յաղօթս ձեր զմեղսամած, եղկելի և յոյժ ողորմելի և խղճալի անձն իմ, որ զսուրբ գիրքս ն(ծ)րեցի ըստ իմում կարողութեանս, բայց սղալանացս և գրի պակասութեանն ներել աղաչեմ, վասն զի տրտմութեամբ և պէս-պէս նեղութեամբ անցուցի զառօրեայ կեանս իմ, զի ի մանկութենէ մինչև զծերութիւնս յոյժ դառնութեամբ, միայն իմ յանցանքն սրտագիտին է յայտնի, զի ի նմանէ եղիցի այցելութիւն. այժմոյս ծերացեալ կամ և ցաւագնեալ։ Միթէ ողորմած Աստուած ձերին մաղթանօքն ողորմեսցի և ևս ստացողի սրբոյ գրքոյս և համայն հաւատացելոցդ ի միւսանգամ գալստեանն։

412բ Արդ, ստացեալ եղև սրբոյ մատեանս ի ՌՄԻԷ (1778) թվին ի Շօշ մայրաքաղաքէն Գալուստ հանճարաշատ վարդապետն, ի հալալ ընչիցն իւրոց, զի Տէր Աստուած բարով վայելումն տացէ։

Նշում՝ 1ա (Շղագիր) Սուրբ Էջմիածին, Ջուղաեցի Գալուստ վարդապետին հասանի թուղթս։

Գրչափորձ՝ 1ա Այսօր ցընծայ լեառն Թափօր...

 

54

ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Նոր Ջուղա                                                                                                           ՌՃԼԹ- 1690

ԳՐԻՉ՝ Յովհաննէս վրդ.։ ՍՏԱՑՈՂ՝ Պրն. Գրիգոր։

ԹԵՐԹ՝ 575. չգրուած՝ 1ա-2ա, 6ա, 574ա-5բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԽԹx12 (Ա 8, ԽԳ 11, ԽԶ 10, ԽԹ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,5x10,1։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 163ա)։ ՏՈՂ՝ 23։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի (Ա փեղկի կենտրոնում ճնշադրոշմ՝ Խաչելութիւն, շուրջանակի՝ 1691 թ. մակագրութիւն), միջուկը՝ տախտակ, աստառը՝ ծաղկադրոշմ կտաւ, լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 4+2, թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Դիոնիսիոս Արիսպագացի՝ 6բ  (շրջանակի վերին ձողի կապոյտ խորքի վրայ ոսկեգիր «Սուրբն Դիոնէսիս»)։ Կիսախորան՝ 7ա։ Ճակատազարդ՝ 128բ, 255բ, 493ա, 509ա, 546ա։ Լուսանցազարդ՝ ծաղիկներ և բուսական զարդեր։ Զարդագիր՝ թռչնագիր, կենդանագիր, մարդագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, ոսկի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. մի քանի թերթեր՝ կազմահան, 504ա-ի վրայ՝ թանաքի ճապաղում, Ե-Զ պրակները՝ ցեցակեր։ Կազմի կաշին թեթևակի քերծուած, դռնակն ու Բ փեղկի զոյգ ճարմանդներն ընկած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

2բ-570բ [Մատենագրութիւնք Դիոնիսիոսի Արիսպագացւոյ։ Թրգմ. Ստեփանոս Լեհացի]

Տե´ս ձեռ. № 110, -351ա. Յռջբ./2բ-4ա։ § 1/ 4ա-126բ։ 2/126բ-252բ։ 3/252բ-492ա։ 4/492ա-508բ։ 5/509բ-66բ (§ա-ժ)։ Յիշատակարան թարգմանչի՝ 570բ (տե´ս № 109, 404ա-5բ)։ Պատմութիւն Դիոնէսիոսի՝ 566բ-70բ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. 128ա Ո՛վ սրբազան ընթերցօղ, յորժամ լուսաւորեսցիս ի լուսաճաճանչ նշուլից սորա, ընկալ զաղերսս և միով Հայր մերիւ յիշեա զանարժան Յոհանէս չվարդապետս, զոր բազմաւ տաժանմամբ մակագրեցի յաղագս պայազատ պարոն Գրիգորին՝ յիշատակ իւրն և իւրոյ ծնօղացն, թվին ՌՃԼԹ (1690), Մայիսի Ի, ի փառս Քրիստոսի։

255ա Ո՛վ աստուածազան այր և ճշմարտութեան աշակերտ, յորժամ քաղցրաբան վարդապետութենէ լնանիս յուսուցչութենէ երանելւոյս և յարգասէր բանից սորա բարգաւաճեսցես,աղերսեմ մաք(ղ)թանօք զերեսս եդեալ ի ստորև ներբանի երկնաչու ոտիցդ, զի միով Հայր մերիւ յիշեսցես զյոքնամեղ չՅովհաննէս չվարդապետս, զոր բազմաւ տաժանմամբ մակագրեցի ի վայելումն վարդասարաս պայազատ Գրիգորին, թվին ՌՃԼԹ (1690), Յունիսի Բ, ի փառս Քրիստոսի։

434բ Աղաչեմ զսրբազան ընթերցօղդ ,զի յիշեսցես զվատթարագործ Յոհաննէս չվարդապետս, զոր յոքնակի տաժանմամբ գծեցի ի վայելումն ծաղկատիպ Գրիգորին, ի թվին ՌՃԼԹ (1690) և Յուլիսի ԺԴ, ի փառս Քրիստոստ Աստուծոյ մերոյ։

492բ Աղերսեմ մաղթանօք զնազելիսդ՝ ի յամանակումդ, յորում լուսաւորիս յաստուածանակ տառիցս գծելոց, թէ ածանցմամբ և թէ ընթերցմամբ, զարտուղեալս ի կրօնաւորութենէ և զանբաւս ի մասնակցութենէ իմաստայեղձից առաքինեցելոցն, զանգաղափարս ի չարիս՝ չՅովհաննէս չվարդապետս, մեղսամակարդ զառամեալս միակերտիւ Հայր մերիւ յիշեա, զոր յոքնամած խոնճամբ մակագրեցի զքրիստոսունակ տառս՝ ի յիշատակ իշխանաշուք Գրիգորին և իւրոյն ծնօղաց, ի թվին ՌՃԼԹ (1690), Յուլիսի Ի։

509ա Ամենավատթարս ի կաճառս սրբազնազգեցաց և օճռագործս ի յղփացեալսն առաքինութեամբ չՅոհվաննէս բանի ըսպասաւոր, երկադիտակ զգայարանօք լցեալ արտօսրիւ հեղլով առաջի սրբազանիցդ ի վերոյ ներբանից երկնաչու գարշապարացդ լուսասարասի մեծին Սամուէլի, զոր ըսկաւառակաւ գործեաց առաջի Տեառն և հաշտեցոյց ընդ Իսրայէլի, նմանապէս և դուք ընկալջիք զհեղեալս և մատուսջիք Տեառն, թերևս ներեսցէ անօրէնս գործոց, զոր անօրէնամած մատամբ ծրեցի զլուսաճաճանչս բան և պրակք, ի յիշատակ արքայատիպ Գրիգորին, ի թվին ՌՃԼԹ (1690), Յուլիսի ԻԸ։

545բ Ըստորև ներբանի ոտից քաջատոհմիցդ եդեալ զերեսս, աղաչեմ, զի յորժամ ընթերցջիք զքրիստոսունակ գիրս, յիշման արժանաւորեսջիք զպոռնակասարաս անձնս՝ Յովհաննէս չվարդապետնս, որ յոքնակի տառապանօք և ծերական տկարութեամբ վերագրեցի զաստուածաբան արտադրութիւնս և ճառագայթափայլ բացափայլութիւնս ի յ[ը]նթերցումն և ի լուսաւորութիւն տինա և յիշատակութիւն պարոն Գրիգորին և իւրոցն ծնօղաց։ Վասն որոյ յամենայն մաղթեսջիք, զի և ձերն թողցի ի Քրիստոսէ Աստուծոյ։ Ի թվին ՌՃԼԹ (1690), Օգոստոսի Ա գրեցաւ։

572բ Փա՛ռք... որոյ աստուածաբուխ վտակիս եռափափագ տենչմամբ ցանկացեալ ազնիւ ծառայն Քրիստոսի և իշխանաշուք արքայասարաս պայազատ պարոն Գրիգորն, ետ ածանցել և մակագրել զտառս աստուածունակս և արփիափայլ ճա//(573ա)ռագայթս ակնախտիղ՝ ի լուսաւորութիւն մտաց իւրոց և յ[ը]նթերցումն ապագայիցն եկելոց, և ի յիշատակ ծընօղաց իւրոց։ Վասն որոյ և յաղագս բաղձանաց և եռափափագ սիրոյն, զոր ի սմա պարաւանդեալ ունէր, հարկեցոյց զանարգ և զանպիտան ենթակայացեալս ամենայն չարեաց և անօրէնութեանց, զյոքնաբեղունս չարեօք ըզչՅոհանէս վարդապետս, զկոխանս ամենայն մսեղեաց, որ յամէնում րոպէիում ըստորոգի ներմտացս նորակերտ մեղք և չարիք ի յարտաշնչմանէ եռամասնեա հոգւոյս մասնեկացս և տինա քառագի մարմնոյս սապեսեօք չարեօք ամրափակեալ, մակագրեցի ըզճառագայթափայլ արփիանշուլ տրակս, որ ակնախտիղ ճառագայթափայլութեամբն իւրով աչացու առնէ ըզհերետիկոսսն և լուսաւորէ և փափկացուցանէ զհաւատացեալ առաքինագործսն և ցաւեցուցանէր զպոռնկասարաս զաչս իմ մակագրելովն։ Վասն որոյ հազիւ ի գլուխ ելի և ի յանգ։ Յաղագս //(573բ) որոյ աղաչեմ զբանասէրսդ, յորժամ հանդիպեսջիք ի յածանցումն և ի յ[ը]նթերցումն սորին, միով Հայր մերիւ յիշատակեսջիք զվերոյգրեալս, զի և դուք յանջինջըն գրեսջիք ի գիրն կենաց։

Արդ, կրկնաբանելով աղերսեմ, զի ամենայն յօժարամարտական բանիւք յիշեսջիք ի մաքրափայլ յաղօթս ձեր զքաջուշիմ պարոն Գրիգորն և զհայրն իւր՝ զպարոն Յովհաննէսն, և զմայրն՝ զՄարիանէն։

Արդ, աւարտեցաւ աստուածունակ տրակս ի մեծավայելուչ քաղաքս Իսպահան, ի գեօղաքաղաքս Ջուղայ, ձեռամբ անարժան չՅոհանէս վարդապետի՝ յետնեալ բանասերի, ի ժամանակս թագաւորութեանն Պարսից Շահ-Սլեմանի խոհական արքայի, և ի հայրապետութեան տեառն Եղիազարու, ի թվաբերութեան հայկազունի ՌՃԼԹ (1690), յամսեանն յՕգոստոսի Գ, ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս։

2. (Կազմի Ա փեղկի վրայ շուրջանակի դրոշմուած) Յիշատակ է պարոն Գրիգորին և ծնօղացն՝ խօճա Յովանիսին, Մարիանէ[ին], թվին ՌՃԽ (1691)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

572ա (ԺԸ դ., նօտրգիր) Զոր մեծատենչ սիրով և առատ արդեամբք ստացայ Գրիգոր աբեղայս՝ աշակերտս տէր Ռէթէոս վարդապետին Աշտարակեցւոյ, ի վայելս անձին նուաստիս։

Կնքադրոշմ՝ 5բ, 572ա Գրիգոր վարդապետ, ՌՃԺԵ (1766)։

55

ԺՈՂՈՎԱԾՈՅ

Սուրբ Յակոբ (Երզնկա)                                                                                        ՋԼԸ-1489

ԳՐԻՉ՝ Գրիգոր Տարոնացի։ ՍՏԱՑՈՂ՝ Յովաննէս րաբունի։

ԹԵՐԹ՝ 495. չգրուած՝ 1բ-2բ, 473ա-86ա, 494բ-5բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԾԳx12 (ԺԴ, ԾԳ 8, ԼԵ 1, ԼԶ-ԽԵ չիք, ԽԶ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,3x11,8։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 45ա)։ ՏՈՂ՝24 (3ա-427բ), 27 (428ա-94ա)։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի՝ դռնակով, միջուը՝ տախտակ, աստառը՝ կապոյտ կտաւ, լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 11բ, 162ա, 304ա, 363ա, 396ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Ղուկասու։ ԺԱ դ.։ 2(Ա-Բ)+2(Գ-Դ), ստացուած 4 ամբողջ թերթերից։ Մագաղաթ, միասիւն, բոլորգիր (նմուշ՝ Գա), ունի լուսանցային համաբարբառ։ Կարդալ՝ Գաբ «ամենեքին որ հակառակ կայ... Ի նմին աւուր մատեան ոմանք փարիս///» (ԺԳ, 17-31), Աա. Բբ «գայցէ որ կոչեացն զքեզ... որոյ իցէ հար///» (ԺԴ, 10-ԺԵ, 4), Դաբ «յարուցեալ գնացից... ամբաստանութիւն, որպէս թէ» (ԺԵ, 18-ԺԶ, 1)։

ՎԻՃԱԿ բաւարար. տեղ-տեղ խոնաւութեան,թանաքի, ձէթի հետքեր։ Կազմի եզրերը թեթևակի մաշուած։ ԼԶ-ԽԱ պրակներն ընկած վերակազմելուց առաջ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 3ա-11բ [Լուծմունք Վեցօրէից Բարսղի Կեսարացւոյ]

-3ա-4բ Պատճառ Վեցաւրօից սրբոյն Բարսղի – Տեսցուք վասն վարուց սքանչելոյն Բարսղի... և զհաստատութիւն բանիցս ի ճառելոցդ առցես։

ա. 4բ-5բ [Ճառ առաջին] – Քանզի վայելուչ և գեղեցիկ է սկիզբն այս։ Լուծմունք. Քան զայս սկի[զ]բն չկա վայելուչ և գեղեցիկ...

բ. 5բ-6բ Ճառ երկրորդ – Սրբութիւն սրբութեանց։ Լուծմունք. Զբանն որ ի հետ առաջնոյն կա ասէ...

գ. 6բ-7բ Ճառ եր[րորդ] – Բայց զայս գիտասջիք... Լուծմունք. Դուք իմաց զայս...

դ. 7բ-8բ Ճառ չորրորդ – Եւ իրք առականաց են... Լուծմունք. Եւ թէ կանայք լինին...

ե. 8բ-9ա Ճառ Ե-րորդ – Յետ հանգչելոյ երկրի... Լուծմունք. Երկու իրս բարեգործութեանց...

զ. 9ա-10ա Ճառ Զ-երորդ- Որ երթեալ նստեցին... Լուծմունք. Զյաղթութիւն ղումպիական...

է. 10աբ – Ճառ Է-երորդ – Վտառ երամ ջոկ երամ գնան։ Իբրև զակիւրիոս։ Լուծմունք. Ասեն, թէ իրք մի է յաւդոյդ...

ը. 10բ-1ա Ճառ Ը-երորդ – Ծպտել կային... Մաքալուք։ Լուծմունք. Շերեփագին է...

թ. 11աբ Ճառ Թ-երորդ – Սեղան որ առաջի ձեր։ Լուծմունք. Զհոգևոր սեղանն, որ առաջի եդաք... ի բազմաստուածոց հերթանոսաց հեռացոյց, թէ մի է Աստուած։

Բ. 11բ-161ա Լուծմունք Դիոնէսիոսի, ի Դաւթէ և Յակոբայ յիմաստուն վարդապետաց։ Աւգնեայ հոգի սուրբ

Տե´ս ձեռ. № 168, 1ա-152բ. §Ա/11բ-36բ (չիք «Պատճառ», անդ՝ 1աբ)։ Բ/36բ-73ա (չիք 28ա-9ա, 37բ-42բ, 49ա-51բ, 53աբ, 56բ- 7բ, 57բ-8ա, 63բ-5բ-ի նիւթերը)։ Գ/73ա-139բ (չիք 85աբ, 88բ, 91բ-2բ, 105բ-7ա, 113բ- 117ա-8ա, 119բ-20ա, 122բ-3ա, 127ա-8բ, 128բ-9ա-ի նիւթերը)։ Դ/139բ-43ա (չիք 132ա-3բ նիւթերը)։ Ե/143ա-61ա (չիք ա-բ, ե թղթերի լուծմունքները՝ 133բ-4բ, 135աբ, 136աբ)։ Նկատելի են հապաւումներ։

Գ. 162ա-303բ Մեկնութիւն Գրոցն Բնութեան [Նեմեսիոսի]

-162ա [Պատճառ Բնութեան գրոց] – Աստուածահաճոյ և երանելի վարդապետն Գրիգորիոս այնքան ուռճացեալ իմաստութեամբն... և այլ բազում գիրս, զոր դեռևս ոչ է փոխանցեալ ի մերս լեզու։

ա. 162ա-70բ [Յաղագս բնութեան մարդոյ] – Եւ արդ, խաւսի վասն բնութեան մարդոյն, թէ արքն բարէմիտ այսպէս գեղեցիկ ոչ իմացան որպէս զմարդն...

բ. 170բ-95ա Յաղագս անձին մարդոյ – Դժուարին է ճառիս այս քննութիւն և բազմաց անգիտելի...

գ. 195ա-200բ Յաղագս թէ որպէս ունին միաւորութիւն ոգի առ մարմին – Եւ ասէ, թէ ոչ միայն յայնցանէ...

դ. 200բ-2ա Յաղագս մարմնոյ – Կամի բնախաւսութիւն առնել...

ե. 202ա-10ա Յաղագս տարերաց – Ասի, թէ տարին աշխարհական է...

զ. 210ա-3բ Յաղագս տեսողական իրաց – Բնախաւսութիւն առնէ և կամի ցուցանել...

է. 213բ-8ա Յաղագս երեսաց, այսինքն՝ աչաց – Յանցեալ ճառդ յիշեաց զամենայն զգայութիւնս...

ը. 218ա-20բ Յաղագս շաւշափելեաց – Ոչ միայն վասն ձեռաց...

թ. 220բ-1ա Յաղագս ճաշակելեացն – Եւ ասէ, թէ երեսքն ուղիղ տեսան...

ժ. 221ա Յաղագս լսելեաց – Եւ սա զձայն միայն լսէ...

ժա. 221աբ Յաղագս հոտոտելեաց – Հոտոտելիքն ի ձեռն ըռնգացն...

ժբ. 221բ-2ա Յաղագս իմացականին – Բայց ասէ զտեսողականին զաւրութիւնն...

ժգ. 222ա-5ա Յաղագս յիշողականին – Յիշողականն իշտեմարան է այլ և յիշմանն...

ժդ. 225ա-7ա Յաղագս ներտրամադրել[ոյ] – Եւ արդ, մի տարորշումն անձին...

ժե. 227ա-31բ Յաղագս անբանին մասին... – Միապէս ել մնաս կամ տեսակ...

ժզ. 231բ-3ա Յաղագս ցանկականին... – Յառաջագոյն ասացեալ մեր...

ժէ. 233ա-40ա Յաղագս հեշտութեան – Ասաց վասն ցանկականին մասին...

ժը. 240ա-3ա Յաղագս տրտմութեան – Խաւշիւն զայն ասէ...

ժթ. 243աբ Յաղագս սրտմտականին – Սրտմտութիւն այն է...

ի. 243բ-4ա Յաղագս երկեղի – Արեն մտածումն զայն ասէ...

իա. 244ա Յաղագս անբանին – Առանց յոլով բան...

իբ. 244ա-6ա Յաղագս կերակրականին – Կերակրականն բնաւորեալ է...

իգ. 246ա- Յաղագս շնչերակացն – Ասէ, թէ շնչերակն...

իդ. 247ա-8ա Յաղագս ծնընդականին – Կամ սերմնականին, որ մի և նոյն է...

իե. 248աբ [Յաղագս տարորոշման] – Այլապէս տարորոշէ զկենդանին...

իզ. 248բ-9բ Զշարժութիւնն – Այժմ ասեմք, թէ ուստի լինի շարժումն...

իէ. 249բ-4բ Յաղագս շնչոյ – Եւ շունչ  ի կենդանական գործոց է...

իը. 253բ-4բ Յաղագս կամաւորի և ակամայի – Յիշեաց բազում անգամ առաջագոյն...

իթ. 254բ-7ա Յաղագս ակամային – Ակամային կիրըք երկուք են...

լ. 257ա-9ա [Յաղագս անգիտութեան ակամային] – Եւ ասէ՝ այլ է անգիտացեալն...

լա. 259բ-61բ Յաղագս կամաւորի – Կամաւորն ասէ հակակա է...

լբ. 261բ-4ա Յաղագս յաւժարականին – Եւ հարցական դնէ...

լզ. 264ա-7ա Եւ զայն վասն որոյ և խորհիմք – Նախ քան զասելն զխորհուրդն...

լդ. 267ա-70ա Յաղագս ճակատագրին – Որք շրջաբերութեան աստեղացն տան զմարդկան լինել...

լե. 270ա-2ա Յաղագս աստեղաց ճակատագրին – Ճշմարիտ է, ասեն եգիպտացիքն...

լզ. 272ա-3բ Յաղագս որ ասեն՝ զյոժարութիւնն ի գործոցն ի մեզ գոլ – Հելլենացի իմաստասէրքն ասեն...

լէ. 274ա-8ա Յաղագս թէ զինչ ասէ Պղատոն զճակատագիրն – Երկակի ասէ. է´ որ ըստ էութեան, և է´ որ ըստ ներգործութեան...

լը. 278ա-80բ Յաղագս զի ի մեզ է առնելն անձնիշխան կամք – Բայց նախ պարտ է խնդրել, թէ ի մեզ...

լթ. 280բ-4բ Յաղագս թէ են ինչ, որ ի մեզն է առնելն – Ցուցաք, ասէ, բաւականապէս յառաջ...

խ. 284բ-8ա Յաղագս թէ զի՞նչէ պատճառի եղաք անձնիշխանութիւն - Ընդ բանականութեանն էմուտ անձնիշխանութիւն...

խա. 288ա-92ա Յաղագս նախախնամութեան – Զի անձնիշխան և թէ որո՞ց անձնիշխան...

խբ. 292ա-303բ Յաղագս թէ ո՞յց է նախախնամութիւն – Զի ստոյգ է նախախնամութիւն... զգողութիւն և զայլ այսպիսիսս։

Դ. 304ա-63ա [Լուծմունք Կազմութեան գրոցն Գրիգորի Նիւսացւոյ]

ա. 304ա-7բ Պատճառ Կազմութեան գրոց – Յետ բանին Աստուծոյ մարդեղութեանն կամաւոր չարչարանացն...

բ. 307բ-8ա Երկրորդ ճառ – Բնախաւսութիւն իմն առնէ յաղագս...

գ. 308աբ Ճառ եր[րորդ] – Ցուցանէ, թէ ոչ անխորհուրդ եղև...

դ. 308բ-9ա Ճառ չորրորդ – Ասէ զմարդն պատուական...

ե. 309աբ Ճառ հինգ – Ցուցանէ ամենայն իրաւք...

զ. 309բ Ճառ Զ –Նման Աստուծոյ թագաւորութեանն...

է. 309բ-11ա Ճառ Է – Հարցաքննէ վասն մարդոյն...

ը. 311աբ Ճառ Ը – Թէ վասն է՞ր անծածկոյթ մարդն...

թ. 311բ-2բ Թ – Պատմէ զձևն...

ժ. 312բ-3ա Ժ – Ասէ, թէ պատշաճ գործեցաւ...

ժա. 313ա-9բ ԺԱ – Ցուցանէ, թէ միտքն է, որ ի ձեռն...

ժբ. 313բ-4բ [ԺԲ] – Ցուցանէ, թէ անտեսանելի է մտացն...

ժգ. 314բ-7ա ԺԲ(ԺԳ) – Հարցաքննէ, թէ յորո՞ւմ մասին է մարմնոյն...

ժդ. 317ա-9ա ԺԴ – Տեսութիւն վասն թէ որպէ՞ս առ միմեանս ունին...

ժե. 319ա-23ա ԺԵ – Զայն ասէ, թէ ուստի քունն և յաւրանալն...

-323ա-4բ Այլ մեկնութիւն (ի նոյն խորհուրդ) – Իսկ մեք ասեմք միայն զխոհականն։ Պարտ է քննել զբազմամանուած բանք երանելոյ...

ժզ. 324բ-5բ ԺԶ – Զայն ասէ, թէ ոչ ի մի մասն է միտքն...

ժէ. 325բ-6բ ԺԷ – Ասէ տիրապէս բանական զմիտսն...

ժը. 326բ-9բ ԺԸ – Թէ որպէս տեսանի աստուածային բանն...

ժթ. 329բ-30բ ԺԹ – Առ այնոսիկ, որ յանհնարս մտեալ են...

ի. 330բ-2ա Ի – ԹԷ ուստի մեզ գտանի անասնական ախտ...

իա. 332ա-3ա ԻԱ – Առ այնոսիկ, որ ասեն, թէ կերակրով...

իբ. 333ա-4ա Իբ – Թէ որպէս ի դրախտին կեանք...

իգ. 334ա-5բ ԻԳ – Վասն զի յարութիւն ոչ այս չափ ի գրոց քարոզութենէ...

իդ. 335բ-7բ ԻԴ – Առ այնոսիկ, որ գեղեցիկ ասեն զյարութիւնն...

իե. 337բ-9ա ԻԵ – Զայն ասէ, թէ որ սկիզբն գոյացութեան խոստովանի...

իզ. 339ա-40ա ԻԶ – Առ թերաբանութիւն այնոցիկ...

իէ. 340ա-2ա ԻԷ – Ցուցանէ, թէ որով աւրինակաւ արտաքին արքն...

իը. 342ա-3ա ԻԸ – Ասէ, թէ ոչ անվայելուչ է յարութիւնն...

իթ. 343ա-6ա ԻԹ – Թէ կարելի է, ասէ, յամենայնի տարերս մահու...

լ. 346ա-9բ Լ – Առ որ ասեն, թէ ոգին ըստ անմարմին գոլոյն...

լա. 349բ-55բ ԼԱ – Ասէ, թէ՝ կազմած՝ որպէս ասէ թէ շինուած...

լբ. 355բ-63ա ԼԲ – Խաւսի ի բժշկական արուեստէ... միտքն բան ծանուցանէ և յայտ բերէ։

Ե. 363ա-78բ Լուծմունք Ինն երանութեան գրոց [Գրիգոր Նիսացւոյ]

-363աբ [Պատճառ Ինն երանութեան գրոց] – Ոմանք ասեն զԵ գիրքն ի խնդրոյ Աստուածաբանի գրեաց, որ է մինն ի նոցանէ Ինն երանութիւնն...

ա. 363բ-5բ [Բան առաջին] – Ո՜վ արդևք այսպիսի։ Լուծմունք։ Ո՜՛վ ասելն՝ զարմացմամբ է...

բ. 365բ-6բ Բան երկրորդ – Ի յունաց Աւետարանն երկրորդ երանութիւն՝ հեզն է...

գ. 366բ-7բ Բան Գ. Երանի սգաւորաց – Գահաւանդակ աստիճան։ Եւ դիւրաշուրջ կալ... Լուծմունք. Այն որ ասէ չափ շուրջ զմևք...

դ. 367բ-8բ Բան Դ. Երան[ել]ի[ք քաղցեալք] – Բարիոք թուի ինձ ունել յագեցումն։ Լուծմունք. Բարիոք թուի ինձ, եթէ ախտ ինչ...

ե. 368բ-9ա Բան Ե. Երան[ել]ի[ք ողորմածք] – Եւ ոչ մի ինչ հարկաւորութիւն... Լուծմունք. Եւ չկա ինչ հարկ...

զ. 369ա-70ա Բան Զ. Երանելի[ք մաքուրք] – Արդ, ըստ յուսոյ երանութեանս... Լուծմունք. Երանութեանս յոյս...

է. 370ա-1բ Բան Է. Երան[ելիք խաղաղարարք] – Այլ եթէ թշուառութիւն ինչ... Լուծմունք. Թէ որպէս և ախտ ինչ կրեմք...

ը. 371բ-2բ Բան Ը. Երան[ել]ի[ք հալածեալք] – Երկու սաղմոսն Ը-երորդաց... Զի՞նչ մաքրութիւն... Լուծմունք. Թլփատութիւն յայտնի է...

թ. 372բ-4ա Գրիգորի Նիւսաց. Բան Թ-երորդ. Հայր մեր – Ի խնդրոյ Գրիգորի Աստուածաբանի... Բայց ես համարձակեցայց։ Լուծմունք. Համարձակիմ փոքր ինչ...

ժ. 374ա Բան Ժ (լուսանցքում՝ «Այս մէկիս համարագիր չկա») – Արդ, եթէ ոք ծանրասիրտ իցէ... Լուծմունք. Դաւիթ ասէ. Որդիկ մարդկան...

ժա. 374աբ Բան ԺԱ. Հայր – Զանճառելի զքահանայագործութիւնն։ Լուծմունք. Նոցա անճառելի էր...

ժբ. 374բ-5բ Բան ԺԲ – Լուա յումեմնէ։ Լուծմունք. Լսեցի ի բժշկաց...

ժգ. 375բ-7ա Բան ԺԳ – Որպէս զի ոչ ի հայցողէն... Լուծմունք. Զի ոյ եթէ հայցեն թողութիւն...

ժդ. 377ա-8բ Բան ԺԴ – Այս փառս (ճառս) ոչ է ի համար և ի թիւ յառաջ ասացեալ գրոցս, որ կոչի Հայր մեր... Եկն և ի մեզ։ Լուծմունք. Սովոր են մարդիկ... դեռ չէին եկեալ եգիպտացոց եպիսկոպոսունք։

Զ. 378բ-83ա Յորդորումն մանկանց ի կուսութիւն (Պատճառ և լուծմունք) – Բարսեղ և Աստուածաբանն պատշաճ համարեցան գովել զկուսութիւնն... [Բան.] Բազմաց կանխաւ։ Լուծմունք. Պատուասէր մարդիկ, որ կամեցան... երբ ինքն կենդանի է, և ոչ է մեռեալ մեղացն։

Է. 383ա-95բ Լուծմունք Կուսութեան գրոցն – Ա. Զառաքինութիւնսն ոչ ուրանամ։ Լուծմունք. Ոչ ուրանամ և ժախտեմ, թէ կուսութիւն մեծ չէ քան զամենայն առաքինութիւն... ԺԹ. Եւ յո՞ւմ ումեք։ Լուծմունք. Յոր կարգ լինել... և կամաւ զմարմնոյ փառք և զինչս ի բաց ձգեն։

Ը. 396ա-405ա [Մեկնութիւն Սահմանացն Դաւթի]

ա. 396աբ Սահմանք ասացեալ ի Դաւթէ փիլիսոփայէ – Ողջախոհ մոլութիւն, որ ցանկան իմաստութեան... կամ այլ իմաստասէրքն զիւր գիրքն ստէին։

բ. 396բ-7ա Յաղագս Սահմանացն գրոց նախերգան – Մեծն Դաւիթ և Եզնակ Կողբացին չոգան յԱթէնս...

գ. 397ա-405ա [Սահմանք - Ա]. Ի միոջէ առ մինն, այսինքն՝ ի մին չԷ-էն... ԻԱ. Հիւսն զիւր արուեստին նիւթն գիտէ և դարբինն՝ զիւրն ...//... (405ա) Եռամեծն Դաւիթ, որ ունէր զբնական շնորհն... վասն այն զամենայն յաղթեաց։

Թ. 405աբ Ոմանք զչարն անեղ ասացին և բնութիւն ունողացն գրեցին... Վասն այսորիկ հարկ եղև իմաստասիրին Դաւթի, որ ցուցանէ՝ թէ ոչ է անեղ... (Մեկնութիւն «Ամենայն չար տանջելի»-ի) – Ամենայն չար տանջելի, այսինքն՝ չարն սատանայ է և չարին գործողքն... և ընդ բանբասանաւք, որպէս սատանայ։

Ժ. 406ա-66ա Յաղագս քերականութեան համառաւտ լուծմունք։ Արարեալ ի տէր Առաքելոյ Սիւնեաց եպիսկոպոսէ, աշակերտի եռամեծի Գրիգորի քաջ հռետորի, ի խնդրոյ երկուց ոմանց ազնուականաց, նախ՝ գերիմաստ և քաջ վարդապետի Եզեկիէլի Կապանեցոյ, և երկրորդ՝ մեծահանճար, գրոց աշակերտեալ անձին Շմաւոն քահանայի, որք թախանձեցուցին մեզ յայս գործ։ Եւ մեք ըստ ջերմեռանդ խնդրոյ նոցին արարաք Լուծումն քերականութեանս՝ ի յորդորումն ուսումնականաց բանաւոր արհեստից... վասն դիւրալուր հասկանալոյ զխորութիւն բանից Քերականին

ա. 406ա-10բ Յաղագս նախերգանք քերականութեան։ Առաջին որ ասէ՝ Յաղագս քերականութեան – Նախ՝ պարտ է գիտել, զի ամենայն խորագիր ցուցանէ զասացող գրոցն...

բ. 410բ-7ա Յաղագս քերականութեան – Քերականութիւն է հմտութիւն, որք ի քերդողաց և ի շարագրաց...

գ. 417ա-22բ Յաղագս վերծանութեան քերդածաց – Քերդածաց ասէ բազմաւորական...

դ. 422բ-9բ Յաղագս հագներգութեան – Հարց. Զի՞նչ է հագներգութիւն։ [Պատասխանի]. Նախ՝ որպէս կատակն...

ե. 429բ-31ա Իսկ յաղագս վանգիցն ճառէ այժմ – Հարց. Զի՞նչ է վանգն և հեքն և փաղառութիւնն։ Պատասխանի. Վանգ է որպէս ասել՝ ա´դ, ա´զ, ա´խ...

զ. 431ա-2բ Յաղագս երկար վանգի – Հարցումն. Վասն է՞ր երկար փաղառութիւն ըստ եղանակի լինի։ [Պատասխանի]. Վասն Ը պատճառի...

է. 432բ-3ա Յաղագս յերկար վանգի – Յերկար վանգ լինի ըստ Ը յեղանակի...

ը. 433ա-4բ Յաղագս սուղ վանգի – Յետ զԲ ծայրսն ասելոյ...

թ. 434բ-5ա Յաղագս շաղաշարաց – Հարց. Զի՞նչ է շաղաշարութիւն... Պատասխանի. Նախ՝ որ բազում վանկ շաղաշարի...

ժ. 435ա-6ա Յաղագս բանի – Հարց. Ի՞ւ զանազանինո վանգ և փաղառութիւն... [Պատասխանի]. Վանկ է, որ ի մի կողմանէ ունի զձայնաւորն...

ժա. 436ա-7ա Յաղագս բանի – Հարց. զի՞նչ է բանն։ Պատասխանի. Նախ՝ Ե իրք քննելի է ի վերայ բանիս...

ժբ. 437աբ Յաղագս բառի – [Հարց]. Եւ զի՞ ասէ՝ Բայ է բառ անհոլով։ [Պատասխանի]. Որպէս բայն անհոլով բառ...

ժգ. 437բ-9ա Յաղագս բանի – Հարց. Զի՞նչ է որ ասէ. Բան է հետևակ բառի... Պատասխանի. Զհետևակն սեռ դնէ...

ժդ. 439ա-42ա Յաղագս առասութեան – Հարց. Զի՞նչ է որ ասէ. Քանի՞ է առասանութիւն։ [Պատասխանի]. Իբրև տեսակ ընդ անուանն...

ժե. 442ա-6ա Յաղագս հետևմանց անուանն – Եւ հետևին անուանն Ե իր...

ժզ. 446ա-8ա Յաղագս լծորդութեան – Հարց. Զի՞նչ է լծորդութիւն... Պատասխանի. Լծորդն կրկին է իմանալ...

ժէ. 448ա-9ա Յաղագս ընդունելութեան – Հարց. Վասն է՞ր յետ անուան... կարգեցաւ ընդունելութիւնն։ Պատասխանի. Զի ունի մասն ինչ...

ժը. 449աբ Յաղագս յաւդի – Հարց. Զի՞նչ յաւդ։ Պատասխանի. Այսինքն յօդ է մասն բանի հոլովական...

ժթ. 449բ-52ա Յաղագս դերանունութեան -– Հարց. Վասն է՞ր յայսմ տեղոջ նստաւ սա։ Պատասխանի. Որպէս անունն նախադասեցաւ բային...

ի. 452ա-3ա Յաղագս նախադրութեանց– Հարց. Վասն է՞ր աստ եդաւ նախադրութիւնն։ Պատասխանի. Նախ՝ յետ դերանուանն եդաւ...

իա. 453ա-6բ Յաղագս մակբային– Հարց. Զի՞նչ  է, որ ասէ Մեկնիչն... Պատասխանի. Այս Գ-եանս զանուան տեղին լնուն...

իբ. 456բ-8բ Յաղագսշաղկապի– Հարց. Վասն է՞ր ի վերջոյ եդաւ... Պատասխանի. Զոր աւրինակ ամենայն նիւթ...

իգ. 458բ-62ա Յաղագս առոգանութեան – Հարց. Զի՞նչ ասէ առոգանութիւնն։ Պատասխանի. Այսինքն՝ առասացութիւն...

իդ. 462ա-4ա Յաղագս ոտից– Նախ՝ թէ վասն է՞ր յետ առոգանութեան եդաւ... Պատասխանի. Այսինքն՝ զի առասանութիւնն ոտն լինի...

իե. 464ա-6ա Յաղագս խոնարհման բայից – Հարց. Վասն է՞ր զկնի ոտիցն դասեցաւ... Պատասխանի. Զի բայն մի մի ոտն է... Եւ Գ թիւն Գ դէմք է։ Այսքան առ այս։

ԺԱ. 466ա-72բ Լուծմունք Յաղագս քերականութեան։ Աւգնեա´, Տէ´ր Յիսուս և ողորմեա

-466ա-7ա [Նախերգան] – Զքերականութեան արուեստս ասեն, թէ բազումք են արարեալ ... զամենայն գրեալսն ցրուեաց, միայն այս մնաց ի Դիոնէսի ասացեալ... Իսկ մեկնեալ է... Դաւիթ... Գրիգոր Մաքիստռոս... Պլուղ... Եսայի... Ծործորեցի Յոհան... բայց այս որ կարդանք՝ Դիոնիսիսն։

ա. 467ա-8բ Քերականութիւն է հմտութիւն – Հմտութիւն ուսումն է, որ ի կարդալոյն և ի գրելոյն յառաջ գայ...

բ. 468բ-70ա Յաղագս վերլուծութեան – Քերդած, այսինքն՝ որ առաջին մարդիկ իմաստասերք բան են քերդել, յղկել, սրբել...

գ. 470ա Յաղագս ոլորակի – Թէ զի՞նչ է ասացուածք, պատմութիւն և կամ ո՞րն է խանդաղատելն...

դ. 470աբ Յաղագս կիտաց – Գտանես հայնց գիրք հին, որ չկա...

ե. 470բ Յաղագս երգութեան Կատակ – Որ զբանն հեգնեն և ծաղր առնեն...

զ. 470բ-1բ Յաղագս տառից – Բարբարիկոն, այսինքն՝ շատահագել...

է. 471բ Յաղագս վանգի – Անձայն գրերն բոլորովին ձայնաւոր գրեցին...

ը. 471բ Յաղագս յերկար փաղառութեան – Վանգ է, որ Բ կամ Գ գիր...

թ. 471բ Յաղագս սուղ փաղառութեան – Նախդիր և եզն...

ժ. 471բ-2ա Յաղագս շաղաշարաց – Որ բազում բառ և վանգ...

ժա. 472ա Յաղագս բառի – Ասաց՝ աւծ, որ յիւրմէ...

ժբ. 472ա Յաղագս բանի – Անուն՝ Պաւղոս, Պետրոս, բայ՝ եկ, բեր...

ժգ. 472ա Յաղագս անուան – Շինել, գործել բայ է։ Եւ շինողն՝ հիւսն...

ժդ. 472աբ Յաղագս բայի – Խոնարհմունք բայի, որ զԳ ժամանակն ցուցանէ...

ժե. 472բ Յաղագս լծորդութեան – Թէ բանն ղորդ չգա, զմին գիրն հան...

ժզ. 472բ Յաղագս ընդունելութեանն ... – Դաստակ՝ թրի կոթ, բուռն՝ որ բռնեն...

ժէ. 472բ Յաղագս դերանունութեան – Փոխանակ անուան...

ժը. 472բ Յաղագս նախադրութեան – Զի, թէ, ըստ...

ժթ. 472բ Յաղագս մակբայի – Հոմերոս քերդողն ի վերայ այս ցեղ պատերազմի. յայս կերպս՝ մակբայ է... մի´ ասեր, այս ամենայն//... (շար. թափուած)։

Հեղինակն անյայտ։ Ունի բարբառային ձևեր։

ԺԲ. 487ա-94ա [Ն]որին Գրիգորի աշակերտի Յոհանու մեծի Համառաւտ լուծումն Առաքինութեանց Արիստոտելի – [Զ]ի յետ Աշխարհաց գրոց։ Աստ կարգէ վասն չորից... (Հմմտ. № 58, 297ա-306ա։ Ցանկ 485բ-7ա)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

161ա Արդ, ես Գրիգոր Տարոնացի, ի վանացն Գլակայ, որ ամփոփեալ կայ իշխարքն Յովաննու Մկրտչին, և ցանկացայ իմաստութեան, և առի զհամբաւ Յովաննէս քաջ րաբունապետին, որ է աշխարհաւ Համշէնցի, ի թագաւորական ազգէ, եթէ նստեալ կայ ի գաւառն Եկեղեաց, ի դրունս Սուրբ Յակոբին և ունի աշակերտք բազում և ուսուցանէ հանգոյն նախկին վարդապետաց։ Եւ ես յուղի անկեալ եկա և մտի ի համալսարանս նորա և նստա ի յունկդրութիւն աստուածային իմաստութեան, զոր աւր ըստ աւրէ պատմէր հոգովն սրբով և տպաւորէր ի միտս աշակերտացն, և// (161բ) յետ ամի միոյ ետ հրաման ծառայիս իւրոյ, և ի նստեալ գրեցի զԼուծմունք աստուածիմաստ տառիս Դիոնեսիոսին՝ ի վայելումն իւր և ծնաւղաց իւրոց։ Ո՜վ դասք լուսերամ քահանայից և սպասաւորք բանի, որք հանդիպիք սմա աւրինակելով կամ կադրալով, յիշեսջիք ի մաքրափայլ աղաւթս ձեր ստացող սորին՝ զՅոհաննէս  քաջ րաբունին, և զհայր աստուածային բանին և զլի զարդարեալն իմաստութեամբն տեսականաւն և գործնականաւն, և զծնաւղսն իւր. ամէն։Ընդ նմին և զփծուն գրիչս և զծնաւղսն իմ, և Աստուած յիշողացդ և յիշեցելոցս ողորմի. ամէն։

Արդ, գրեցօ Լուծմունք այս ի թվականիս Հայոց ՋԼԸ (1489) ընդ հովանեաւ Սուրբ Յակոբին և Սուրբ Սիոնին, և յառաջնորդութիւն տէր Ներսէսին, որ սիրող է դասատան և պահէ յօժարութեամբ, և Աստուած սորա վարձահատոյց լիցի. ամէն։

206բ Զմեղուցեալ գրիչս՝ զԳրիգոր Տարաւնացին, և զըստացող այսմ տառին, զՅովաննէս քաջ րաբունին, յիշեսջիք յաղաւթս ձեր, ո՜վ բարեմիտ ընթերձաւղք։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 1ա (ԺԸ-ԺԹ դդ.,շղագիր) Զայս գիրք, որ է Լուծմունք Դիոնէսիոսի և Մեկնութիւն քերականութեան, ստացայ ինձ ի վայելս և իմոցն ամենից, զոր և խնդրեմ, որ հանդիպիք՝ յիշեցէք ի Քրիստոս զիս՝ հանդերձ իմայնովքն, որ եմ ծառայ և միաբան Սրբոյ Էջմիածնի՝Ռէթէոս աբեղայ։

2. 495ա (ԺԸ դ.,շղագիր) Տէր Վարդանին վախմ է։

Կնքադրոշմ՝ 3ա Քրիստոսի ծառայ Ռէթէոս վարդապետ, ՌՄԽԴ (1795)։

Գրչափորձ՝ 1ա Եայ Տրդատ։ 494բ Կայփոսիւն։ 495բ Փառ բանին... Պատառիկ-պահպանակ Աա [Յաղագս առաքելոց, թէ յո՞ վիճակեցան] – Պետրոս՝ Հռոմ...

 

56

ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ ՀԱՄԱԴԱՆՑԻ

ԺՈՂՈՎԱԾՈՅ Ի ՊԷՏՍ ՔԱՐՈԶՈՂԱՑ

Վան                                                                                                        ՌՃԾԵ-ՌՃԾԸ-1706-1709

ԹԵՐԹ՝ 224+1 (կրկ. 8). չգրուած՝ 1ա-3ա, 222բ-4բ։ ՊՐԱԿ՝ 1x2+Ա-ԺԹx12 (ԺԷ 13, ԺԹ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,7x10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 26ա)։ ՏՈՂ՝ 20 (44ա-222ա), 21-22 (4ա-43բ)։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ կապոյտ կտաւ, լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ հանգուցագիր (4ա)։ Գոյներ՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. մի շարք թերթեր թանաքից գունափոխուած, այլք (205-24) և կազմի կաշին տեղ-տեղ ցեցակեր, կապիչներն ու փականներն ընկած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

3բ-222ա Աստուածատրոյ Համադանցւոյ իբրու բանասիրէ արարեալ Ժողովածու գիրքս ի պէտս քարոզողաց և ի զբօսանս մանկանց եկեղեցւոյ. սկսեալ ՌՃԾԵ (1706) թուին և աւարտեալ ՌՃԾԸ (1709) թուոջն ի Վան քաղաքի։

1. ա. 4ա-6ա Վկայութիւնք երանելւոյն Դիոնէսիոսի առ Տիմոթէոս եպիսկոպոս Եփեսացւոց Յաղագս երկնայնոց քահանայապետութեանց բնախօսութիւնն – Աստուծոյ թաքնութիւնն թէ զինչ երբէք իցէ, ոչ ոք ետես...

բ. 6ա-10ա Վկայութիւնք երանելւոյն Դիոնէսիոսի Արիսպագացոյ առ Տիմոթէոս աշակերտն Պօղոսի Յաղագս եկեղեցական քահանայապետութեանց – Տե´ս, զի մի´ արտաքս կաքավեցուսցես զսրբութիւն սրբութեանցն...

գ. 10ա-5բ Երանելոյն Դիոնէսիոսի առ Տիմոթէոս Յաղագս աստուածային անուանց –Ոչ միայն որպէս աներևոյթ և անհասանելի օրհնաբանելով զնա...

դ. 15բ-6ա Երանելոյն Դիոնէսիոսի առ Գայի միայնակեաց – Քանզի այս Յիսուսի խորհուրդն թաքուն է և ոչ միոյ բանի կամ մտաց հասանելի...

ե. 16աբ Երանելոյն Դիոնէսիոսի առ Դիմոփիլոս – Արդեօք, ո՞չ իցէ գերագոյն և քան զիմաստս անճառ ի բարերարութիւն...

2. 16բ-26բ Վկայութիւն երանելոյն Կիւրղի եպսիկոպոս[ի] ի Գրոց Պարապման՝ Բանք վասն կայծականց – Քանզի միաւորեալ անճառապէս ընդ մարդկութեանն...

3. 26բ-30բ Գրիգորի Աստուածաբանի Առ Եւնոմիացիսն – Զի սերմանէ, որ զբանս սերմանէ յամենայն միտս... (քաղուածք Ա-Ե, Է, Ժ, ԺԲ  ճառերից)։

Աստ՝ 30բ-6ա, տե´ս § 12, առանց խորագրի։

4. 36ա-40բ Բնախօսութիւնք ի գրոց Միթաֆիսիքային։ Սկիզբն է առաջինն, յորմէ այլ լինի – Սկզբանց ոմանք են ներքինք և ոմանք՝ արտաքինք... (Նոյնը՝ համառոտ, տե´ս § 10, բ)։

5. ա. 40բ-63ա Սրբոյն Գրիգորի Նարեկացոյն ասացեալ – Եւ արդ, քանզի առ բարձրեալն Աստուած յօդաւորական շրթամբք կարդաս... (քաղուածք «Մատեան ողբերգութեան» Բ-ՁԵ բաներից)։

բ. 63ա-5բ Յաղագս սրբալոյս մեռոնին, Գրիգորի Նարեկացւոյն ասացեալ – Ի ծառոյն պատճառաւորեալ անկումն անյարիր...

գ. 65բ-7բ Սրբոյն Գրիգորի Նարեկացւոյն ասացեալ Ներբողեան Խաչին – Հարեալ կոխեցի զթշնամին կենաց գործեաւս...

դ. 67բ-9ա Ներբողեան Տիրուհի կուսին, սրբոյն Գրիգորի – Որ զանհասն հրեղինաց ի հողեղէն յարկն պարունակեաց...

ե. 69ա-70ա Վասն սուրբ առաքելոց, սրբոյն Գրիգորի Նարեկացոյն ասացեալ – Խրատ միանգամայն և հանդարտք ըստ օձակոխ զարմի որդւոցն եղջերուաց...

6. ա. 70ա-8ա Տեառն Ներսեսի Հայոց կաթուղիկոսի ասացեալ, Յիսուս Որդի գրւոջ – Զենմամբ եզին պարարակին, / Որ ի խաչին պատարագին...

բ. 78ա-80բ Սրբոյն Ներսէսի կաթուղիկոսի ասացեալ, Երրորդ հատորս (=Բան հաւատոյ ոտանաւոր տաղիւ չափոյ) – Հայր է պատճառ անպատճառից, /Որդւոյն ծննդեամբ, Հոգւոյն բղխմամբ...

գ. 80բ-1ա [Ի բանն հաւատոյ վասն անեղին և եղելոց, բարառնաբար ի դիմաց հայկական տառից չափաբերմամբ ոգեալ ի Ներսիսէ] – Ի Յոհաննէ ուսեալ զայս բան, /Որ որոտաց յԱւետարան...

7. 81ա-95ա Երանելի սրբոյն Յոբայ նահապետին ասացեալ – Բան. Զօրութեանմբ հանդարտեցոյց զծով... Մեկնութիւն. Վասն Քրիստոսի ասէ, յորժամ ննջէր ի նաւին...

8. 95ա-8ա Մարգարէն Դաւիթ ասացեալ է խոր օրհնութիւնք աստիճանաց – Իբր թէ օրհնութիւնք զանազան աստիճան առաքինութեանց...

9. 98բ-104ա Սրբոյն Գրիգորի Լուսաւորչի ասացեալ – Զի թէպէտ մեռանիմք, կենդանի եմք...

10. ա. 104ա-5բ Ի Պեր[ի]արմինաս ԻԸ ճառն – Է ինչ միշտ ներգործութեամբ որպէս Աստուած...

բ. 105բ-6բ Ի Գիրս Մեթաֆիզքային – [Ս]կզբանց ոմանք են ներքին, ոմանք՝ արտաքին...

գ. 106բ-9բ Աստուածաբանի գրոց – Ճանաչելեաց ոմանք են ներքոյ բանականի...

դ. 109բ Ի Գիրս Մեթաֆիզիքային – Սկիզբն է առաջին, յորմէ այլ լինի և քանիս բաժանի. Ա. Սկիզբն պատճառական...

ե. 109բ-13ա [Յաղագս իրողութեանց նախադասութեան] – Նախադասութիւն իրողութեան են Դ. է, զի՞նչ է, որպիսի՞ ինչ է, վասն որո՞յ է...

զ. 113ա-5բ Հաւաքմունք ի Սահմանաց գրոց – Որք մի անգամ իմաստութեան տենչան բանից...

է. 116աբ Պորփիւր գրոց – Խորագունիցն ի բաց կալ խնդրոյ...

11. 116բ-34բ Ժողովածու այբուբենից – Աբրահամ երկիր եպագ հրեշտակաց, ըստ որում երևեալ մարմնով իբրու կերպարանօք երևեցուցանէին զԵրրորդութիւն սուրբ...// Քրիստոնեայ՝ ասի որ ի Քրիստոսէ... առ ի նմանութիւն Քրիստոսի մեղաց մեռանի։

Մեկնութիւն աստուածաբանական, իմաստասիրական, քերականական և այլ բառերի ու հասկացութիւնների՝ Ա-Ք (խախտումներով)։

12. 134բ-9ա Հաւաքմունք աստուածաբանութեան։ Յաղագս թէ է՞ Աստուած – Հաւատն վկայէ, Գիրք վկայեն, արարծք վկայեն... (կրկ. 30բ-6ա)։

13. 139ա-94ա [Հաւաքմունք յԱստուածաշունչ գրոց]։ Յաղագս ագահութեան – Որ յուսայ ի մեծութիւն, այնպիսին կործանեսցի (Առակ, ԺԱ, 28)... Եւ տեսի զաթոռ սպիտակ... և տեղի ոչ գտաւ նոցա (Յայտն., Ի, 11)։

14. 194ա-222ա [Վկայութիւնք յԱստուածաշունչ գրոց] ։ Վկայութիւնք ի Յոբ գրոց – Մերկ իսկ եկի ես յորովայնէ մօր իմոյ (Ա, 21)... և յիշեաց Տէր զանօրէնութիւնս նոցա (Յայտն., ԺԸ, 5)։ Վերջ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

3բ (Տե´ս անուանաթերթը)

Կնքադրոշմ՝Աստուածատուր վարդապետ։

Գրչափորձ՝ 2բ Նաւապետ։ 224բ [զկործան]ե[ա]լս նորա և զյատակեալս ն[որա] վեր[ստին] (Ամովս, Թ, 11)։

 

57

ԺՈՂՈՎԱԾՈՅ
Աւագ վա՞նք                                                                                                                              ԺԵ-XV

ԳՐԻՉ՝ Ռըստակէս Սեբաստացի, անանունք։

ԹԵՐԹ՝ 320. չգրուած՝ 57ա-8բ, 311ա, 317ա-20բ։ ՊՐԱԿ՝ Ա-Եx12 (Ե 10)+Ա-ԺԹx12 (Ա, Ը 11, Դ 20)+Ա-Բ (Է և Ը պրակների միջև)x12 (Ա 8)+1x6։ ՆԻՒԹ՝ թուղթ (ԺԸ դ. յաւելում՝ 57-8, 311-20)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,7x9։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 36ա, նօտրգիր ԺԵ դարի՝ 25բ-7ա, 59ա-66ա, 100ա-9բ, 203բ-38բ, 306ա-10բ, նմուշ՝ 60ա, ԺԷ դարի՝ 56բ, ԺԸ դարի՝ 311բ-6ա)։ ՏՈՂ՝ 25-29 (տեղ-տեղ՝ 23-48)։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ բազմագունի շերտազարդ մետաքս, լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ 4+1, թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 1ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. խոնաւութիւնից մի շարք թերթեր մասնակիօրէն գունափոխուած։ Կազմի եզրերն ու թիկունքը մաշուած, փականներն ընկած, Ա փեղկի տախտակը կոտրուած, դռնակի աստառը մաշուած։ Նախկինում մի քանի անգամ վերանորոգուած։

ԾՆԹ. Տեղն ու ժամանակը հմմտ. № 5118, գրուած 1412-ին Աւագ վանքում նոյն Ռըստակէս գրչի ձեռքով։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-56ա Եսայի վարժապետի (Նչեցւոյ) Համառ[օտ] լուծութիւն Դիոնէսիոսի – Բան. Ամենայն տուրք բարիք և ամենայն պարգևք կատար[եալ]։ Լուծմունք. Զհոգևոր բարիսն, զշնորհս և զիմաստութիւն ի Հօրէն լուսոյ է... Բան. Եւս տակաւին։ Լուծմունք. Այս դեռևս կարաւտ է միտքն ի ձեռն զանազանից և բազմաց նշանաց ի պարզն կոյս և յանդողդոջն գիտութիւնն առաջնորդել։

Բ. 59ա-159ա Եռամեծին Յովհաննու Որոտնեցոյ Հայոց փիլիսոփայի և վարժապետի Լուծմունք Պարապմանց գրոց (Կիւրղի Աղէքսանդրացւոյ)՝ արարեալ ի խնդրոյ աշակերտաց։ Հաւաքեալ երկասիրութեամբ Գրիգորի վարդապետի՝ աշակերտի նորին։ Աւգնեա, Յիսուս

Տե´ս ձեռ. № 476, 368ա-450ա. Ցանկ/չիք։ §1/59-152ա (110աէջի 5-րդ . 6-րդ տողերի միջև 1 պրակ բաց է թողնուած, ապա այլ ձեռքով ընդօրինակուած և նշումով ներդրուած. կարդալ՝ 99բ, 110ա, 100ա-9բ, 110ա)։ 1/152ա-9ա։ Յիշատակարան Գրիգորի Տաթևացւոյ՝ 159աբ (ունի ոճական տարբերութիւններ)։

Գ. 160ա-71բ [Քաղուածք ի Հարանց Վարուց և յառակաց]

ա. 160ա Գրեալ է ի Վարս Հարանց, թէ՝ Ծէր ոմն ետես բացեալ զդժոխս...

բ. 160ա-2ա Գրեալ է ի պատմութիւնս թագաւորաց, թէ՝ Թագաւոր ոմն շինեաց գեղեցիկ դարպաս...

գ. 162ա Ասի ի պատմութեանց, թէ՝ Ազգն ֆռանգաց, մանաւանդ մեծատունքն նոցա յորժամ կամին բաթ խորովել...

դ. 162աբ Ասի ի պատմութեանց, թէ՝ Դ արք յոյժ փարթամացեալք ի շահակերութենէ...

ե. 162բ-3ա Ասի յառակաց, թէ՝ Գուսանն Նաւասարդի աւրն յիւր տանն հանդիպեցաւ...

զ. 163ա Ասի յառակաց, թէ՝ Զաղուեսն բռնեալ կենդանի քերթեցին...

է. 163ա Ասի յառակաց, թէ Անկղի բոյնն առանց ոսկր չլինի...

ը. 163ա Ասի յառակաց, թէ՝ Այր մի զկինն իւր ծեծեց...

թ. 163ա-4ա Ասի յառակաց, թէ՝ Դանիշման մի կամեցաւ ի հաճն գնալ...

ժ. 164ա Ասի յառակաց, թէ՝ Ի միում աւուր ոչխարն վազեց ի յառուին յայնկոյս...

ժա. 164ա Ասի յառակաց, թէ՝ Մժեխն ի յԱստուած գանգատ գնաց...

ժբ. 164ա Վասն պահոց – Ասի ի բժշկա[կա]ն վարդապետաց, թէ՝ Շինական ոմն էհաս ի թագաւորութեան...

ժգ. 164ա Դարձեալ ասեն, թէ՝ Առիւծն յորժամ մի անգամ կուշտ ուտէ...

ժդ. 164ա Դարձեալ ասեն, թէ՝ Մեղուքն սակաւ ուտեն ի մեղրէն...

ժե. 164ա Դարձեալ ասեն, թէ՝ Է կենդանի ինչ, որ կոչի գիլսորամ...

ժզ. 164բ Դարձեալ ասեն բժիշկ[ք], թէ՝ Բնութեամբ է, զի մանուկն լալով ծնանի...

ժէ. 164բ Դարձեալ ասեն ի բնախաւս արանց, թէ՝ Աւձն յորժամ տկարանայ...

ժը. 164բ-5ա Ասի ի պատմութեանց, թէ՝ Կայր պարոն մի խիստ անողորմ...

ժթ.165աբ Ասի ի պատմութեանց, թէ՝ Էր տանուտէր մարդ մի, որոյ էին երիս որդիս...

ի. 165բ-6ա Ասի ի պատմութեանց, թէ՝ Էր այր մի և ունէր Բ որդիս և ունէր գանձս...

իա. 166աբ Ասեն բնայխաւսքն վասն արագլին, թէ՝ Յորժամ ձերանայ կամ տկարանայ...

իբ. 166բ Ասի ի պատմութեանց, թէ՝Էր թագաւոր ոմն և ունէր երիս որդիս...

իգ. 166բ Ասի ի պատմութեանց,թէ՝ Այր ոմն ունէր որդի մի, և ըմբռնեցաւ ի գողութեան...

իդ. 167աբ Ասի ի պատմութեանց, թէ՝ Թագաւոր ոմն գնայր զաւրօքն զճանապարհս իւր...

իե. 167բ Ասի ի պատմութեանց, թէ՝ Բ զինուորք յոյժ նախանձ ունէին ընդ միմեանս...

իզ. 167բ-8ա Ասացեալ են իմաստնոց և բնայխօսից, թէ՝ Ոք զայլ ոք խոցեալ և սպանեալ իցէ...

իէ. 168ա Եղև հարցումն ի մէջ իմաստնոց ոմանց, թէ՝ Ո՞րն է յանդամոց մարդկան առաւել վնաս գործէ հոգոյն...

իը. 168ա Ասի յառակաց, թէ՝ Շունն ուսուցանեն կուրաքաշ առնել կոյր մարդոյն...

իթ. 168աբ Գրեալ է Վարս Հարանց, թէ՝ Սուրբ հայր մի տեսեալ զմի ի դիւացն...

լ. 168բ-9ա Վասն որք ոչ յագին անցաւորաւքս ամենայնի – Գրեալ է ի Վարս Հարանց, թէ՝ Ետես ոմն հայր տեսիլ...

լա. 169ա Վասն ծայրատ սաղմոսաց առակ – Ասեն, թէ՝ Հայր ոմն տեսեալ զսատանայ...

լբ. 169աբ Վասն պատուականութեան հաւատոց քրիստոնէականի – Ասի ի պատմութեանց, թէ՝ Էր թագաւոր մի և ունէր բազում ճոխութիւն...

լգ. 169բ Ասի յիմաստնոց,թէ՝ Իմաստուն վաճառականք յորժամ երկնչին յաւազականց...

լդ. 169բ-70ա Ասի ի պատմութեանց, թէ՝ Ոմն եկն առ Աղէքսանդր թագաւորն, որ էր յոյժ առատ...

լե. 170ա Ասի ի պատմութեանց, թէ՝ Ոմն տանուտէր ի քաղաքն Կոստանդնուպաւլիս...

լզ. 170ա Վասն խրատողաց առաջնորդաց և ինքեանք ոչ առնեն – Ասեն, թէ՝ Խեցգետինն խրատէ զձագս...

լէ. 170աբ Վասն չար սովորութեանց – Ասի ի պատմութեանց, թէ՝ Մանուկ ոմն առնէր գողութիւն փոքր-փոքր...

լը. 170բ-1ա Վասն ժրութեան և խոստովանութեան – Եւ աստ գիտելի է, զի իմաստունք աւրինակ բերեն ժրութեանն, և ասեն, թէ՝ Աւազան մի, որ կոչի Տիգրիս...

լթ. 171աբ Յաղագս կախարդութեան – Գրեալ է ի Վարս Հարանց, թէ՝ Ի ճանապարհին Հռոմայ... և ազատի ի ծառայութենէ նորա։

-¬171բ Զցորեանն ի լաւ արտէ չգովեն, այլ զայն գովեն, որ լաւ հաց լինի։ Նոյնպէս զմարդն զայն չգովեն, որ փարթամ լինի... այլ զայն մարդն գովեն, որ բնութեամբն է բարի... որպէս զեղբայրս մեր՝ հեզահոգի զտէր Սարգիս սպասաւոր բանի։

Դ. 172աբ [«Ծաղկաքաղ մեկնութիւն ի լուսաւոր բանից արդիւնական վարդապետին Յոհաննու Որոտնեցոյ՝ հաւաքեալ աշխատասիրութեամբ Գրիգորի աշակերտին նորին, ի բանից Եսա[յ]եայ մարգարէի։ Աւգնեա, Հոգի Սուրբ – Հարց. Զի՞նչ է որ ասէ, թէ Տեսիլ Եսայեայ... թէ յաւուրս յետինս». № 5871, 61ա-110ա] յայտնի ի լեառն Տեառն և տուն Աստուծոյ... յիրաւի ասէ մարգարէ, թէ եղիցին առակ նշաւակի ազգակցաց իւրոց։ Յորմէ զերծուսցեն մեզ ողորմածն բնութեանս մերոյ Աստուած (հատուած ԿԶ գլխից)։

Ե. 173ա-310բ [Յովհաննու Որոտնեցւոյ Մեկնութիւն Չորեքտասան թղթոցն Պօղոսի]

ա. 173ա-7բ [Դ]արձեալ հաւաքումն նորին եռամեծի իմաստասիրի և տիեզերահռչակ րաբունապետի Յովհաննու Որոտնեցո՝ Յառաջաբանս Պաւղոսի համառաւտ և պայծառ տեսութիւն – [Բան. Ը]նդ ուսումնասէր և փոյթ։ Լուծմունք. Եւթաղ գրէ առ ճգնաւոր ոմն Աթանաս անուն...

բ. 178ա-204բ [«Մեկնութիւն համառօտ և լուսաւոր ի Հռոմայեցւոց թղթոյն Պաւղոսի գլխա[ւոր]աւրէն յեղանակաւ արարեալ Յոհաննու եռամեծ հռետորին և տիեզերալոյս րաբունապետին Հայոց՝ ի խնդրոյ բանասիրաց ոմանց նորին աշակերտելոց անձանց – Բան. Պ». №5169, 212ա] օղոս ծառա։ Մեկնիչ. Թէ վասն է՞ր սա միայն ի թուղթս իւր զանուն իւր գրեաց...

204բ «Յայս տեղս Ա թուղթ թող Նախերգանի»։

գ. 205ա-25ա [Համառօտ տեսութիւն Առաջին Թղթոյն Կորնթացւոց] – Հարց. Զի՞նչ է, որ ասէ ի Կորնթացւոց Առաջին թղթոյն. Ասդ (ազդ) եղև ինձ... Պատասխանի. Երկու յեղանակք են բամբասանաց...

դ. 225ա-50ա Համառաւտ տեսութիւն Երկրորդ Թղթոյն Կորնթացւոց։ Աւնեա´, Սուրբ Հոգիդ։ [Բան. Պ]աւղոս առաքեալ և Տիմոթէոս եղբայր – Հարց. Վասն է՞ր աստ եղբայր և այլուրորդի անուանէ։ Պատասխանի. Զի ի Կորնթոս գնաց...

ե. 250աբ Թուղթ Կորնթացոոցն քահանայիցն առ Պաւղոս առաքեալ – Ստեփանոս և որ ընդ նմա իրիցունք...

զ. 250բ-2ա Առ Կորնաթացիս Երրորդ – Պաւղոս կալանաւոր...

է. 252ա-3ա Գլուխ[ք] Երրորդ Թղթոյն [Կորնթացւոց] – Նախ՝ Յետ սկզբանն Վասն ի կուսէն ծննդեան... (ցանկ)։

ը. 252բ-3ա Թուղթ Կորնթացոց քահանայիցն առ Պաւղոս առաքեալ – Ստեփանոս և որ ընդ նմա երիցունք...

թ. 253աբ Պատճառք Երրորդ Թղթոյն Կորնթացոց՝ Եփրեմի ասացեալ – Կորընթացիքն յետ միաբանութեան իւրեանց...

ժ. 253բ-4բ [Մեկնութիւն Թղթոյն Կորնթացւոց քահանայիցն առ Պաւղոս առաքեալ - Բան]. Ստեփանոս և այլն... Մեկնութիւն. Ոչ ճշտութեամբ ի քէն լուաք...

ժա. 254բ-7ա [Մեկնութիւն] առ Կորնթացիս Երրորդ [Թղթոյն Պաւղոսի առաքելոյ - Բան]. Պաւղոս կալանաւոր։ Մեկնութիւն. Ոչ վասն այլոյ ինչ իրաց...

ժբ. 257ա Սրբոյն Եփրեմի Պատճառ Գաղատացոց Թղթոյն – Գաղատացիք աշակերտեալք ի Պաւղոսէ...

ժգ. 257ա-8ա Սրբոյն Յոհաննու Ոսկէբերանի ասացեալ պատճառ Գաղատացոց թղթոյն – Բազում սաստիւ լի էր սկիզբն թղթոյս...

ժդ. 258ա-81ա [Մեկնութիւն Գաղատացւոց Թղթոյն - Բան]. Պաւղոս առաքեալ ոչ ի մարդկանէ... Մեկնութիւն. Որպէս ասաց ի խաբեբայքն...

ժե. 281բ Պատճառ Թղթոյն Եփեսացոց, սրբոյն Եփրեմի ասացեալ – Եփեսացիք աշակերտեալ աւետարանչին...

ժզ. 281բ-2ա Յոհանու Ոսկեբերանի Պատճառ Թղթոյն Եփեսացւոց – Եփեսոս մայր քաղաքաց է Ասիացոց...

ժէ. 282ա-305բ [Մեկնութիւն Եփեսացւոց Թղթոյն - Բան]. Պաւղոս առաքեալ... կամաւքն Աստուծոյ։ Մեկնիչ. Ահաւասիկ զկամօքն Աստուծոյ...

ժը. 306ա-10բ ՅԵբրայեցոցն հարցմունք։ Աւգնեա, Յիսուս – Հարց. Վասն է՞ր Պաւղոս զԲանին մարմնանալն մուտ կոչէ... Պատասխանի. Յիրաւի, Տէր մեր ելս կոչէ... աղաչեր նա վասն խա[չհանուացն... զի վարձք ձեր բազում։ № 1233, 260բ-3բ]։

Զ. 311բ-6բ [«... Ի Յորդորակաց Սարգիս գրոցս». №4505, 168ա] – Եւ մեք զայս ամենայն գիտելով, սիրելիք, զգուշասցուք... պատր (պարտ) է պատրաստեալ արժ[ան]ա[ւ]որք գտանիմ[ք] ի փառս ամենասուրբ յԵրրորդութեանն (կցուած ԺԸ դ. վերակազմելիս)։

Է. [Յաւելագրութիւնք՝ ԺԷ դ.]

ա. 56բ [Յե]լանելոյն Ադամա ի դրախտէն մինչև ի կատարած աշխարհի – Կալ ամէն ամսէ մի մասն և շինէ աւր... և հունձք են։

բ. 56բ Գիւտ գրոյն այսպէս արայ- Տես, թէ առաջաւորն Յունվար է Ժ... Գիր է տարոյն։

գ. 56բ [Կաֆա] – Ասեմ քեզ զրուց Մուսէ /Յարքաչէ մերոյ հզաւրէ,/Ինձ և քեզ գնալ ասէ (այսքան)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

22բ Ո՛վ պատուական եղբարք սիրալի, յիշեա զմեղօք գծողս ի լի, և անմեղադիր լեր, զի ընդ լուսով ճրագին գրեցի։

171բ... որպէս զեղբայրս մեր՝ հեզայհոգի զտէր Սարգիս սպասաւոր բանի։

172բ Արդ, ես՝ Ռըստակէսս Սեբաստացի, օրինակեցի զԾաղկաքաղ մեկնութիւնս սակաւուք մարգարէին Եսայեայ ի տեառնէս իմոյ և վարժապետիս  մեծիս Գէորգեա, զոր էր հ[աւ]աքեալ համշիրակ սորին՝ պետն հրաշալի Գրիգոր անուն՝ արթուն զուարթուն, ի լուսաւոր բանից տեառն իւրեանց և վարժապետին Յոհաննու Որոտնեցոյ, որոց յիշատակն աւրհնութեամբ եղիցի, և դասակից և պսակակից լիցի առաջնոցն սրբոց, և աղօթիւք նորին և սոցանց տացէ Տէր Աստուած զխնդրելին մեր։ Արդ, և այսպէս էր յօրինակն պիտանութիւն սորին, ի բեմասացութիւնս և ի քարոզս բանի և ի կարգս զրուցաց։ Զի թէ իցէ ինչ ըստ ձերում ախորժակաց՝ Տեառն շնորհք, և նոցունց, զոր երկամբք հաւաքեալ են, իսկ դպակասն ի կոնդիլէ մերում տկարութեանս ներել աղաչեմ, որ և մարդասիրեալ եղբայրական խնամաւք, կաթիք մի ցօղոյ աղօթից ձեր իջցէ յոսկերս իմ և լուասցէ զբազմաշարաւ ապականութիւն հոգոյ և մարմնոյ իմոյ և զծնողացն իմ և եղբարց՝ զներելիսն և զմահացուսն։ Եւ ձեզ յիշողացդ և մեզ յուսողացս առ հասարակ վայելեսցի յոյս հանդերձեալ փառացն ի Քրիստոս Յիսուս Տէր մեր։ Արդ, աղերսեմ, որք ընդաւրինակէք, գրեսջիք և սակաւ յիշատակս մեր, զի և դուք գրեսջիք ի դպրութեան կենացն. ամէն։

182բ Ո՛, դառն ժամանակիս։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 1բ (ԺԵ-ԺԶ դդ., բոլորգիր) Լուծմունքս Դիոնէսիոսի, զոր արարեալ է // (2ա) Եսայի վարժապետին, յիշատակ է Կարապետ վարդապետին ի դուռն /// (կարելի է կարդալ՝ «Վարագայ Սուրբ Նշանին»)։

305բ (Նոյն ձեռքով) Լուծմունքս և Համառաւտ մեկնութիւնս Պօղոս գրոցս, զոր արարեալ է Յոհան Որոտնեցին, յիշատակ է /// (կարելի է կարդալ՝ «Կարապետ վարդապետին ի դուռն Վարագայ Սուրբ Նշանին»)։

2. 59ա (ԺԷ դ., նօտրգիր) Գիրքս այս Լուծմունք Դիոնէսիոսի, Պօղոսի և Կիւրղի, որ է Պարապմանց///

159բ (Նոյն ձեպքով, եղծուած) Ի գրեանց Սուրբ Յոհաննու վանից։

3. 204բ (ԺԷ դ., այլ նօտրգրով) Դարձեալ յիշեցէք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զտ[էր Պետրոսն և զիւր որդին՝ զՄխիթար սարկաւկագն, և զԻսահակն///

4. 171բ (ԺԷ դ., այլ նօտրգրով) Հոգի զտէր///

5. Դբ (նօտրգիր) թվին ՌՃՀ և Զ (1727)-ին Յուլիսիս ի Ժ և Դ-ին ես [տէր] Մարտիրոսս ձե[ռն]ադրեցայ աբեղայ ի Մանիսա Սուրբ Սիօն եկեղեցին։ Եւ Քրիստոսի փա՜ռք յաւիտեանս. ամէն։

 

58

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԷ – XVII

ԹԵՐԹ՝ 315-1 (թռիչք՝ 77). չգրուած՝ 312բ-5բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԶx12 (ԻԴ, ԻԵ 13)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,8x11,3։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 82ա)։ ՏՈՂ՝ 21-23։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ շերտաւոր մետաքս, լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 4+1, թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 195բ։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին տեղ-տեղ քերծուած, եզրերը մաշուած, Ա փեղկին խոշոր սև բիծ, կապիչներն ու ճարմանդներն ընկած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-148ա [Գրիգորի Աստուածաբանի Նազիանզացւոյ Առ որս ճառք]

Տե´ս ձեռ. № 61, 3ա-205բ. Ցանկ/չիք։ §ա/1ա-6ա (անխորագիր)։ բ/6ա-12ա։ գ/12բ-24բ։ դ/24բ-36ա (24բ «Նիւսացուն ասացեալ է ճառս, և Աստուածաբան իւր գիրս առե[ա]լ է»։ ե/36ա-48ա («երրորդ» փխ. «երկրորդ»)։ զ/48ա-63բ։ է/63բ (անխորագիր)։ ը/84բ-93ա (չիք կից «Յանդգնութիւն հերետիկոսաց...» և Յիշատակարան Ներսիսի Կլայեցւոյ)։ թ/93ա-9բ։ ժ/99բ-102բ։ ժա/102բ-9բ։ ժբ/109բ-23ա։ ժգ/123ա-34բ։ ժդ/134բ-41ա։ ժե/141ա-8ա։ Չունի գլխակարգութիւն։

Բ. 148բ-95ա Համառօտ Լուծմունք [Գրիգորի] Աստուածաբանին ի լուսաւոր բան[ից] արդիւնական վարդապետի Յոհաննու Որոտնեցոյ, մականուն՝ Կախեալ ի սէրն Աստուծոյ, հաւաքեալ աշխատասիրութեամբ աշակերտի նորին՝ Գէորգեա Երզնկացոյ։ Աւգնեայ ինձ, յԱստուած, յԱստուած Յիսուս։

Տե´ս ձեռ. № 61, 209ա-75բ. §ա/148բ-52ա (անխորագիր)։ բ/152ա-6բ։ գ/156բ-71ա։ դ/171ա-80ա։ ե/180ա-91ա (անխորագիր)։ զ/191ա-5ա (անխորագիր։ Չիք սկզբից՝ «Կամիմք ուսանել...» և վերջից՝ «Բան. Կամ վասն անտեղի կարճամտութեան...»)։

Գ. 195բ-292ա Պատճառ համառօտ [և Լուծմունք] Առ որս բանի[ւ] են պաճուճեալք

ա. 195ա-205բ Գրիգորի Աստուածաբանի Առ Եւնոմենիանոսն – Յետ մահուան մեծին Կոստանդիանոսի, բաժանի թագաւորութիւնն նորա... Առ որս բանիւ են պաճուճեալ բանս։ Լուծմունք. Ոչ առ տգետս...

բ. 205բ-15բ Նորին Յաղագս հաւատոյ – Յառաջնումն ճառին հանդիսացաւ ընդ[դ]էմ չարափառաց... [Յ]որժամ տեսանեմ զլեզուագարութիւն... Լուծմունք. Զորս և առաջնումն ճառին...

գ. 215բ-37ա Նորին Յաղագս յՈրդոյ. բան յառաջին – Յառաջնումն ճառին էլոյծ զընդդիմաբանիցն... Զորս ինչ ոք ասիցէ... Լուծմունք. Սկիզբն բանիս երկդիմի...

դ. 237ա-9բ Առ այնոսիկ, որ ասեն՝ եթէ մեծ է Հայր քան զՈրդի – Ի ճառիս յայսմիկ բազմադիմի նշանօ ցուցանել...

ե. 239բ-61բ Նորին Յաղագս Սուրբ Հոգոյն ասի – Արդ, որ յաղագս Որդոյ բանն է այսքան... Արդ, այսքան բօականապէս...

է. 261բ-6բ Նորին Յաղագս աստուածաբանութեան – Յառաջնումն ճառին և յերկրորդին... Եւ արդ, վասն զի մաքրեցաք բանիւք... Լուծմունք. Ցուցաք և բանիւ...

ը. 266բ-9բ Յաղագս աստուածաբանութեան առ Արիանոսն – Ի ժամանակի, որում կոչեցեալ եղև նա ի Կոստանդնուպօլիս... Որք զաստուածութիւն չափեն... Լուծմունք. Ասեն թէ՝ Աստուած անչափ է...

թ. 269բ-71բ Նորին Առ Կլոդոնիոս – Կլոդոնիոս քորեպիսկոպոս էր...

ժ. 271բ-3ա Առ Կլոդոնիոս ա[սէ] – Յորժամ զգուշացոյց զԿլոդոնիոս... Առ որս անմտագոյն նոցա յաղագս օրինացն։ Լուծմունք. Արդ, զոր հարցեալ էր...

ժա. 273ա-4բ Ի մարգարէ[ակ]ան բանն.  Յորովայն իմ ցաւէ – Որովայն զհոգին ասէ...

ժբ. 274բ-81ա Յաղագս բարեկարգութեան – Յոլովք ի տգիտաց ընդ վայրաքննինքն... Վասն զի եկիք ի տունս։ Լուծմունք. Տօն էր մարտիրոսաց...

ժգ. 281ա-3բ Խաղաղական յետ լռութեան – Մերձ ի թագաւորաբնակ քաղաքն էր... Արցակէ ինձ լեզուս։ Լուծմունք. [Յ]օժարութիւն սրտիս խօսել տայ...

ժդ. 283բ-7ա Խաղաղական երկրորդ – Այժմ եթէ զի՞նչ ի խաղաղութիւն... Ջերմ է նախանձ։ Լուծմունք. Զհոգևոր սէրն ասէ...

ժե. 287ա-92ա Խաղաղական երրորդ – Եւ յաղագս նորին իրի... Խաղաղութիւն սիրելի իմ։ Լուծմունք. Ոչ միայն անուանի... զամենայն բանս բերանոյ իմոյ։ Եւ Քրիստոսի փա՛ռք յաւիտեանս. ամէն։

Դ. 292բ-6բ Սկսացաք ասել զայս բանս («Արիստոտէլի Յաղագս Առաքինութեանց գրեալ առ Աղէքսանդր թագաւոր». № 126, 166ա) – Գովելի են գեղեցիկքն և պարսաւելի՝ գարշելիքն... ամենայն ասացելոցդ ներհականք, որք են ի պարսաւելեացն։ Ալելուիեայ, ալելուիեայ։

Ե. [Գրիգորի Տաթևացւոյ Լուծմունք Առաքինութեանցն Արիստոտէլի]

-297աբ Այս ինչ է ի Լուծմունս Առաքինութեանց – Նախ՝ կարգն յետ Աշխարհաց գրոց... Եւ թէ որպէս ետ մեզ։ Այքան առ այս։

297բ-306ա Նորին Գրիգորի աշակերտի Յոհանու մեծի Համառաւտ լուծումն Առաքինութեանցն Արիստոտ[է]լի – [Բան]. Զի յետ Աշխարհաց գրոց։ Լուծմունք. Աստ կարգէ վասն չորից. նախ՝ զի և այս թու[ղ]թ է առ Աղէքսանդրոս... բարուական, տնտեսական և քաղաքական առաքինութեանց։ Ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր,որում փա՜ռք... յաւիտեանից. ամէն։

Զ. 306բ-8բ Զի՞նչ է, որ ասէ Պաւղոս. Դուք Քրիստոսի, Քրիստոս՝ Աստուծոյ։ Ասաց,թէ ամենայն ինչ վասն ձեր է... – Ցուցանէ, թէ Քրիստոս վասն ձեր արար, որ և նա զՀօր կամսն կատարեաց ... և այլք ասեն թէ ձեռագիր ետ Ադամ սատանայի, և չէ ստոյգ։

Է. 309ա-12ա [Հարցմունք և պատասխանիք իմաստասիրականք - Հարց]. Զի՞նչ է սահման։ Պատասխանի. Սահման է յայտնիչ բնութեան ենթակային... (ապա՝ յաղագս «շարամանութեան», «կարելիութեան», «շարժման» և այլն) որ ոչ գիտէ զսահմանն, վրիպեաց ի այնցանեաց ամենեցուն, որք հետևիլ բնօորեցան նորին իրի։

Յիշատակւում է «Տրամաբանութիւն» Դիտէոսի (311ա)։

Ը. 312ա [Նախերգան Ստորոգութեանն Արիստոտէլի] – Ստագիրացի էր Արիստոտել, ի Թիրակաց, ի Քաղկիդ գաւառէ... Առասպելաբարի՝ թէ ոսկերս նորա գտին պարս մեղուաց... տարեալ թաղեցին ի տեղոջն յԱրիստոտելիկս։ Ասի, ասի, ասացաք։

№ 126-ից (175ա-6բ) համառօտ և տարբեր։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

195ա Զմեղսամած գրիչս յիշեցէք, ո՜վ իմ սիրելիք, Հայր մեղիւ։

292ա Ո՜վ պատուաըան ընթերցօղ, զմեղուցեալ գրիչս յիշեայ և ասայ Հայր մեղաիւ Աստուած ողորմի, որ Աստուած քո հոգուտ ողորմի։ Ասացէք Հայր մեր...

59

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԳ-ԺԴ-XIII-XIV

ԳՐԻՉ՝ Յոհաննօս Եզնկայեցի։

ԹԵՐԹ՝306. չգրուած՝ 158բ, 207բ, 241բ, 306աբ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԲx16 (Ա, Ժ 15, ԺԱ-ԺԳ, ԺԹ-ԻԱ 12, ԺԴ 13, ԺԸ 10, ԻԲ 5)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,4x12։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 159ա)։ ՏՈՂ՝ 32։ ԿԱԶՄ՝ սև կաշի, միջուկը՝ ստուարաթուղթ, աստառը՝ թուղթ, լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 2+2, թուղթ, մասն աստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լուսանցազարդ՝ բուսական։ Գոյներ՝ սև։

ՎԻՃԱԿ՝ 1-9, 302-6 ցեցակեր, խոնաւութիւնից տեղ-տեղ գունափոխուած, եզրահատումից պրականիշ տառերն ու լուսանցազարդերը վնասուած, կազմի կաշին քերծուած, եզրերը մաշուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-4ա [Լուծմունք Վեցօրէից Բարսղի Կեսարացւոյ]

Տե´ս ձեռ. № 55, 3ա-11բ. «Պատճառ», §ա/թափուած։ բ-թ/ 1ա-4ա (սկ. «Զբանն, որ հետ առաջնոյն կայ ասէ...»)։

Բ. 4ա-9ա [Պատճառք և Լուծմունք գրոցն Գրիգորի Նիւսացւոյ]

ա. 4աբ Ի Նիւսացին (=Մեկնութիւն ԺԴ բանին Խօսք յինն երանութիւնն գրոց) – [Բան]. Եկն և ի մեզ հոգևոր խրախճան։ Լուծմունք. Սովոր են մարդիկ, որ կարգաւ զմիմիեանս պատուեն... անհաւատքն պիտի գան և հաւատան, մարգարէանա[ն]։

բ. 4բ-7ա Վասն Կուսութեան գրոցն (=Պատճառ և Լուծմունք) – Բարսեղ և Աստուածաբան պատշաճ համարեցին գովել զկուսութիւն... [Բան]. Բազմաց կանխաւ եղև կուսութիւն. Լուծմունք. Պատուասէր մարդիկ, որ կամեցան... երբ ինքն կենդանի մեռեալ մեղացն։

գ. 7ա-9ա Բանք Ժողովողի (=Պատճառ և Լուծմունք Մեկնութեան Ժողովողին գրոց) – Ասացեալ է ստուգապէս, եթէ Նիւսացւոյ է բանս... [Բան Ա – Բան]. Զոր օրինակ մանկանցն կրթութիւն։ Լուծմունք. Զինչ տղայքն որ կու կրթին յիմաստս... զժամանակս և զգալիքս իմացիր։

Գ. 9բ-42ա [Պատճառք և Լուծմունք գրոցն Փիլոնի Եբրայեցւոյ]

1. 9բ-11ա Յաղագս Յունանու – [Բան]. Այնոցիկ, որ զմարգարէսն ընթեռնուն։ Լուծմունք. Մարդիկ, որ կարդան զմարգարէսն... Լուծմունք. Թէ զայն ասէ, որ մատամ[բ]ք վիճակ արկին։

2. ա. 11ա-4բ Յաղագս Նախախնամութեան Փիլոնի առ Աղէքսանդրոս։ Բան Ա – Անզեղջ է Աստուած, որ ար[ար] զմարդն բանական... [Բան]. Յորժամ զյաղագս նախ[ախնմութեան]։ Լուծմունք. Դու առաջի արկեր...

բ. 14բ-21ա Բան երկրորդ – [Բան]. Այգ դեռևս խորին։ Լուծմունք. Առաւօտ խորին դեռևս...

3. 21ա-5ա [Բան ունել և անասուն կենդանեացդ] – Լուսիմաք. Քանզի, ո՜վ պատուական Փիլոն, յերից յ։ Լուծմունք. Վասն Գ պատճառի Աղէկսանդրու բանք զիս առ ինքն է ձգել... պարսաւանս արկանել ի վերայ անհոգալեացն, այս չէ պատեհ։

4. ա. 25ա-33ա Փիլոնի Այնոցիկ որ ի լինելութիւն խնդրոց և լուծմանց։ [Բան չորրորդ] – Մեկնութիւն ի վերայ այնոցիկ, որ ընդ լինելութեամբ են և եղականք... [Բան]. Եւ երեւեցաւ Աստուած Աբրահամու։ Լուծմունք. Ըստ ճառին յայտնի է. որ չար կեանս ստացաւ իւր կամօք, զոր կամի յիշել զկինն։

բ. 33բ-6ա Փիլոնի վասն Ծննդեան գրոցն Լուծմունք (=Փիլոնի Այնոցիկ որ ի լինելութեանն խնդրոց և լուծմանց։ Բան առաջին) – Փիլոն իմաստասէր ազգաւ Ղևտացի էր... [Բան]. Զյորժամ եղևն՝ ոչ յայտնեաց։ Լուծմունք. Զժամանակն թէ երբ եղև՝ չասաց...

գ. 37ա-9ա Զի՞նչ է կազմած Նոյի տապանին (=Փիլոնի Այնոցիկ որ ի լինելութեանն խնդրոց և լուծմանց։ Բան երկրորդ) – Յիսուն երեսնից մակ երկմասն է... [Բան]. Եւ միաբանութիւն աւելորդ բնութեան։ Լուծմունք. Կատարել և աւելորդ բնութիւն, որ է զօրաւոր...

դ. 39ա-42ա Փիլոնի Զի՞նչ է՝ Ես եմ Տէր Աստուած քո (=Փիլոնի Այնոցիկ որ ի լինելութեանն խնդրոց և լուծմանց։ Բան երրորդ) – [Բան]. Զի այնու որով դժուարըմբռնելի է։ Լուծմունք. Զի դժուարագիտելի է...

Ճառերի հերթականութիւնը խախտուած, կարդալ՝ բ-դ, ա։

Դ. 42ա-153ա [Պատճառք և Լուծմունք ճառից Գրիգորի Աստուածաբանի]

1. ա. 42ա-6բ Քրիստոս ծնեալ գրոցն նախերգան – Յառաջ քան զթագաւորել մեծին Թէոդոսի, Գրիգոր Աստուածաբան երթևեկ առնէր ի Կոստանդնուպօլիս... [Բան]. Քրիստոս ծնեալ։ [Լուծմունք]. Քրիստոս անուն ոչ սոսկ մարդկութեանն է...

բ. 46բ-9բ Ի Մկրտութիւն Տեառն (=Ի Յայտնութիւն Տեառն) – [Բան]. Դարձեալ իմ Յիսուս։ Լուծմունք. Կրկին ասէ դարձեալն...

գ. 49բ-54ա Նորին Ի Մկրտութիւն հասարակաց – Նախ՝ զՏեառն մկրտութիւնն ասաց... [Բան]. Երեկ զպայծառ։ Լուծմունք. Երեկ սովոր են գիրք զանցեալն ասել...

դ. 54ա-5ա Ի Պասքա և ի հեղգութիւն – Յորժամ ձեռնադրեցաւ ի Բարսղէ... [Բան]. Յարութեան օր և սկիզբն աջողակ։ Լուծմունք. Օրս Քրիստոսի յարութեան տօն է...

ե. 55ա-60բ Յամենասուրբ Պասքայն – Ի պահու իմում կացից... [Բան]. Եւ ես ընդ նմա։ Լուծմունք. Զինքն ասէ, որ եկաց զԽ-երորդ պահսն...

զ. 60բ-2ա Ի Նոր կիր[ակէն] և ի վկայն Մամաս – Սովորութիւն էր և օրէնք յառաքելոցն... [Բան]. Նաւակատիք պատուեցին հին օրէնքն... Լուծմունք. Գեղեցիկք և մեք նորոգեմք...

է. 62ա-4բ Ի Պենտակոստէն և ի Հոգին Սուրբ – Զբովանդակ պատճառն յայլ տեղ գիտ... [Բան]. Յաղագս տօնիս դուզնաքիա։ [Լուծմունք]. Տօն զՊենդակոստն ասէ...

ը. 64բ-7բ Ի Ժողովողն – Թագաւոր պատուական և մարգարէ զԴաւիթ պիտի ասել... [Բան]. Ոմանք մերձ եկեալք... Լուծմունք. Զկենդանակերպիցն ասէ...

թ. 67բ-9ա Նորին Առ հայրն իւր և վասն կարկտին – Յորժամ հովուէր զեկեղեցին իւր... [Բան]. Հի՞մ բռնադատէք... Լուծմունք. Ընդէ՞ր հարկ առնէք...

ժ. 69ա-71ա Վասն աղքատասիրութեան – Երանելին Գրիգոր Աստուածաբան վասն բնական սիրոյն... [Բան]. Եթէ յերկնուստ կերակուր անձրևիցէ։ Լուծմունք. Որպէս Մովսէս հաց ի յերկնից ետ...

ժա. 71ա-2բ Ի Կիպրանոսն – Սուրբն Գրիգոր յորժամ հովուէր... [Բան]. Եւ սկսանելի է այլ ազգ... Լուծմունք. Սկսանիմ ոչ վաղվաղակի ի պատմութիւն վկային...

ժբ. 72բ-3բ Ի Մակաբայեցիսն – Բարւոք կարգեցաւ Մակաբայեցւոց ճառս... [Բան]. Զի՞նչ և Մակաբայեցիքս։ Լուծմունք. Թէ որպէս և Կիպրիանոս... և ժողովեալ զայն՝ մեզ ի քաղցրութիւն և ալյոց՝ յօգուտ, որով հաճի Աստուած ընդ մեզ, և Քրիստոսի փա՜ռք...

2. ա. 73բ-5ա Գրիգորի Աստուածաբանի Առ Եւնոմիացիսն – [«Յետ մահուանն Կոստանդինոսի ի Նիկոմիդիա...»։ Բան]. Առ որս բանիւ են պաճուճեալ բանս։ Լուծմունք. Իմ բանս որ ասեմ, ոչ է առ տգէտսն...

բ. 75ա-6ա Յաղագս հաւատոյ – [Բան]. Յորժամ տեսանեմ այժմ։ Լուծմունք. Երբ տեսանեմ, որ առանց երկոց լինին աստուածաբանք...

գ. 76ա-9ա Յաղագս Որդոյ. [Բան առաջին - Բան]. Զորս ի՞նչ ասիցէ ոք արդեօք։ Լուծմունք. Երկդիմի է՝ միթէ որ բան կարէ պատմել...

դ. 79բ Առ այնոսիկ, որ ասեն, թէ Հայր մեծ է քան զՈրդի – [Բան]. Արդ զի՞նչ էր երիկեան ամենախահութեան։ Լուծմունք. ի՞նչ էր այն բանն, որ երէկ էանց զմէնջ...

ե. 79բ-81բ Նորին Յաղագս Որդոյ. Բան չորրորդ (=երկրորդ) – [Բան]. Վասն զի քեզ ընդ խորհրդոցն դարձուածս և մանուածս։ Լուծմունք. Զոր ինչ յերրորդ ճառին վասն Որդոյ խորհուրդ կայր...

զ. 81բ-6ա Յաղագս Սուրբ Հոգւոյն – [Բան]. Եւ այսպէս զերծաւ ի քարկոծչաց։ Լուծմունք. Թէպէտ և կամեցան ի Նազարէթ քարկոծել...

է. 86ա-9ա Նորին Յաղագս աստուածաբանութեան – [Բան]. Եւ արդ, վասն զի մաքրեցաք բանիւ աստուածաբանութիւն։ Լուծմունք. Ցուցաք բանիւ ի նախասացեալ ճառին...

ը. 89ա-90ա Յաղագս աստուածաբանութեան առ Արիանոս – [Բան]. Որք զաստուածութիւնն չափեն... Լուծմունք. Ասեն թէ Աստուած անչափ է...

թ. 91ա-2բ Առ Կլոդոնիոս. Առաջին – Կլոդոնիոս կարգեալ երէց... [Բան]. Զի՞նչ է նորաձևութիւն։ Լուծմունք. Իշխանաբար նորաձևս իմն ուսուցանեն...

ժ. 92բ-3ա Առ Կլոդոնիոս. Երկրորդ – Արդ, որ առ անմտագոյն նոցա... [Բան]. Եւ կրեն անմտութիւն զմիտսն ի բաց հանելով։ Լուծմունք. Զոր ինչ ասեն վասն Քրիստոսի...

ժա. 93ա-4բ [Առ Կլոդոնիոս. Երրորդ]։ Ի մարգարէական բանն. Որովայն իմ – [Բան]. Որովայն։ [Լուծմունք]. Զհոգին ասէ. որպէս Դաւիթ խնդրէ լինել զՍուրբ Հոգին ի յորովայնն...

ժբ. 94բ-8բ Նորին Յաղագս բարեկարգութեան – [Բան]. Ժամանակ գործոյ։ Լուծմունք. Զբանս գործեմք մեկնութեամբք...

ժգ. 98բ-100ա Խաղաղական. Առաջին։ Միաբանեցելոցն յետ լռութեան։ Ճառ ԺԲ (ԺԳ) –[Բան]. Արձակէ ինձ լեզուս։ Լուծմունք. Յօժարութիւն սրտիս՝ խօսել տայ լեզուիս...

ժդ. 100ա-2ա Խաղաղական. Երկրորդ – Յորժամ եկին ի միասին որք բաժանեալքն էին... [Բան]. Եւ յերիցն իմ կամ է։ Լուծմունք. Յերիս բաժանեցան...

ժե. 102ա-5ա Խաղաղական. Երկրորդ (= Երրորդ) – Մի անգամ և երկիցս խօսեցաւ... [Բան]. Ոչ գիտեմ, թէ յամենեցունց զհարազատ ձայն։ Լուծմունք. Յորժամ ասացի խաղաղութիւն... զոր և ասէ մարգարէն. Զի դու ատեցեր զխրատ և այլն ի կարգի։

3. ա. 105ա-6բ Գրիգորի Աստուածաբան Առ Նաւարկութիւն – [«Ի ժամանակս թագաւորութեանն Թէոդոսի...»։ Բան.]. Որք յԵգիպտոսէ են, ողջ[ունեմ]... Լուծմունք. Բազումք գովել են զԵգիպտոս...

բ. 106բ-7ա Նորին ի Մելիտոս եպիսկոպոս – Ոմանք ասեն,թէ Նիւսացի Գրիգոր է ասացեալ ճառս, բայց Սոկրատ ցոյց է ի տալ, թէ Աստուածաբան է ասացեալ։ [Բան]. Աճեցոյց մեզ թիւ առաքելոցն։ Լուծմունք. Ասեն թէ ՃԽԹ եպիսկոպոս եկեալ էր...

գ. 107ա-8բ Նորին Ի գալ եպիսկոպոսացն – [«Գնացին եպիսկոպոսք յիւրաքանչիւր օթևանսն...»։ Բան]. Զիարդ ձեզ մերքս։ Լուծմունք. Այս թերաբանութիւն է...

դ. 108բ-9բ Նորին Ի Գրիգոր և ի Բարսեղ- [«Ոչ ժամանեաց Գրիգոր Նիւսիա ի ձեռնադրութիւն եպիսկոպոսութեանն...»։ Բան]. Սիրելոյ հաւատարմի չկա ինչ փոխան... Լուծմունք. Որպէս նաւահանգիստն անբան է և հեռի...

ե. 109բ-10ա Նորին Առ կոչեցեալսն յետ երիցութեան – Յորժամ կամէր հայրն զԳրիգոր երէց ձեռնադրել... [Բան]. Գոնեա ի պատուիրանէն պատճառ։ Լուծմունք. Յար որ ասէ. Սիրեսցես զընկեր քո...

զ. 110ա-3ա Ի Մաքսիմոս իմաստասէրն, որ եկն առ նա յաքսորելոյն – Մաքսիմոս ազգաւ Եգիպտացի՝ յԱղէքսանդր քաղաքէ... [Բան]. Գոնեա ի թիւ անկեալ։ Լուծմունք. Բաւական այնու եմք...

է. 113աբ Նորին Ի բանս և ի հաւասարեցուցիչս – [«Ոմանք ասեն ի բանս և ի հօասար ի տօնի ծնընդեանն...»։ Բան] . Զի՞նչ է բռն[աւորութիւն]։ Լուծմունք. Զի՞նչ է որ վասն սիրոյ բռնադատել էք զիս...

ը. 113բ-22ա Նորին Առ Յուլիանոս թագաւոր – [«Մեծն Կոստանդիանոս Բ եղբայր ունէր... Բան]. Լուարուք զայս ամենայն։ Լուծմունք. Որ թէպէտ բարձր դիտանոց լինի...

թ. 122ա-5ա Առ նոյն (=Առ Յուլիանոս. Բան երկրորդ) – [Բան]. Բայց այժմ դիտաւորութիւն։ Լուծմունք. Այս առաջի կա մեզ...

ժ. 125ա-1ա Նորին Յինքն յագարակէն եկեալ – [Բան]. Անձկայի։ Լուծմունք. Նեղէի յառաւել կարօտութեանդ ձերում...

ժա. 128ա-30բ Երկրորդ. Եկեալ յագարակէ – [Բան]. Ես սքանչանամ։ Լուծմունք. Ի զարմանալ եմ... զի ընդունիցին, ասէ, զքեզ ի յարկսն յաւիտենից՝ ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր,որում փա՜ռք յաւ[իտեանս]։

Խորագրերին յաջորդող փակագծուած «պատճառ»-ները (§ ա, գ-դ, է-ը) ըստ № 437-ի։

4. ա.130բ-5բ Յաղթեցայ գրոցն (=Գրիգորի Աստուածաբանի Նազիանզացւոյ եպիսկոպոսի Պատասխանի յաղագս ի ձեռնադրութիւն անհաւանութեան և հրաժարելոյ) – [Բան]. Յաղթեցայ և զպարտութիւն։ Լուծմունք. Դու, ասէ, յաղթեցիք ինձ...

բ. 135բ Ի ձեռնադրութիւն իրիցութեան – [Բան]. Զբերան իմ բացի... Լուծմունք. Հօր և Որդւով և Սուրբ Հոգւովն...

գ. 135բ-6ա Պատասանի յորժամ եպիսկոպոս ձեռնադրեցաւ – [Բան]. Այլ պահել զարժանաւորութիւն։ Լուծմունք. Զշնորհն զոր առնու մարդ, պահելն դժւար է...

դ. 136ա-8ա Ի յԱթանաս – [Բան]. Վասն զի բազմաց եղելոց։ Լուծմունք. Պարգևքն և շնորհքն որ յԱստուծոյ առ մեզ...

ե. 138ա-9բ Նորին Ի Կեսարոս եղբայր իւր – [Բան]. Կարծէք զիս։ Լուծմունք. Հարք և եղբարք կոչեմ զձեզ...

զ. 139բ-41բ Նորին Ի քոյրն – Զառաքինութիւնո քուերն գովէ... [Բան]. Զքոյրն գովելով... Լուծմունք. Բազմաց այնց թուենայ...

է. 141բ-5բ Ի հայրն իւր մերձ Բարսղի – Յորժամ գնաց Բարսեղ ի մխիթարել զնա... [Բան]. Թէ պարտ է ըստ Սողոմոնին։ Լուծմունք. Այն որ ասէ պսակ ծերութեան...

ը. 145բ-53ա Նորին Ի Բարսեղ Կեսարացի – [Բան]. Հանդերձեալ էր։ Լուծմունք. Որպէս յորժամ որ կենդանին էր... թէ պատուով ելանեն սրբոցն հոգիքն։ Աւրհնեալ Հոգին Աստուած ճշմարիտ... ամէն։

Ե. 153ա-8ա Մեկնութիւն Բնութեան գրոց[ն Նեմեսիոսի] – Աստուածահաճոյ և երանելի վարդապետն Գրիգորիոս յայնքան ուռճացեալ իմաստութեանն... մինչ բազումք յորդորէին զնա գրել վասն ամենայն իրաց... և միւս իւր եղբայրն Պետրոս, զի ի նորա խնդրոյ է արարեալ զայս գիր, որպէս զԿազմութեանն, զԵրգո Երգոյն և զԿուսութեանն, և այլ բազում գիրս, զոր դերևս ոչ ի մեր փոխանցեալ լեզու։ Եւ արդ, խաւսի Յաղագս բնութեան մարդոյն, թէ արքն բարեմիտ այսպէս գեղեցիկ ոչ իմացան... Բեր այժմ յաղագս հոգւոյն զնրբագոյնն և զդժուարաքննին ի բաց թողցուք։

Զ. 159ա-202բ Նարեկացոյն լուծմունք

ա. 159ա-99ա [«Բացայայտումն բանից սուրբ հօրն մեպոյ Գրիգորի Նարեկացւոյ... ի խորոց սրտիցխօսք ընդ Աստուծոյ». № 3275, 258բ]։ Ե ճառն – [Բան]. Կաճառն։ Լուծմունք. Հոյլս ասէ... և եղբաւրն չորս էին, բայց տեսութիւն խորհրդոյն և շաւիղ՝ մի։

բ. 199ա-202ա Լուծմունք Գանձերոյն Նարեկա[ցւոյն]։ Որ հոգին – [Բան]. Գանձ լուսոյ։ Լուծմունք. Զհոգին ասէ...

գ. 202աբ Քարոզ Խաչի. Գանձ – [Բան]. Րոպէից համայնից էիր ի կուսից քառից։ Լուծմունք. Զմասունս բոլոր էիցս ի մի հաստատեցեր... և խնդրէ զխաղաղութիւն երկրպագուաց որդւոյ իւրոյ։

Է. 202բ-7ա Պարապմանց գրոց[ն] Կիւրղի Աղէքսանդրացւոյ Լուծմունք։ ԻԶ. Ի ճառ որ ասէ. Զիա՞րդ պարտ է իմանա[լ]՝ այլ զԲանն մարմին [եղև] և բնակեաց ի մ[եզ - Բան]. Զզաւակէն Աբրահամու ոչ կալմամբ ասասցէ։ Լուծմունք. Որպէս ի սուրբն խնամօք կալեալն... աւրհնութիւն յամենայն ժամ և գոհութիւն. ամէն.

Ը. 207ա [Յեղանակ ստորոգութեան] – Երեք են յեղանակ ստորոգութեան՝ գոյեղաբար, հոմանունաբար, մակագոյեղաբար... Երկու ազգ են՝ սեռին բաժանին, միովն համանգամայն է, միովն՝ չէ։

Այլ ձեռքով էջի ազատ մասում։ Լուսանցքներում՝ «ԻԱ», «Յոհ[աննէս]»։

Թ. 208ա-305բ [Լուծմունք Վահրամայ Րաբունւոյ]

1. 208ա-11ա Լուծմունք Պորփիւրի [«Վահրամայ». № 1683, 37բ]։ Ի Սեռին ճառն – Բան. Բայց երևեցաւ։ Լուծմունք. Սոցա ձայնն պարզ է և իմացումն բաղադրեալ... այս ստորոգութիւն և բացասութիւն է։

2. 211ա-21ա [«Կրկին Վահրամայ». № 1683, 103բ] Լուծմունք Ստորոգութեանցն Արիստոտէլի – Բան. Աստուստ ձեռնարկութիւն։ Լուծմունք. Զայս չորս բանս միայն մեկնէ... ներհական է և զայլսդ։ Յաղագս ունելոյ – Բան. Զի մի´ վայրապար... Լուծմունք. Որ չթուէր վայրապար, զոր յառաջ ընդ տասն սեռսն թուեաց զունելս։

3. 221ա-41ա Լուծմունք Պերի արմենիասին [«արարեալ Վահրամայ». № 1683, 116ա] – Բան. ճառեցաւ մեզ։ Լուծմունք. ի Պորփիւրն ի ԺԹ ճառն տես, որ է զիւր դիտաւորութիւնն... Լուծմունք. Որպէս ի կարծիսն լինի. այսպէս և յարաբերական ձայնն։ Փա՛ռք Քրիստոսի Աստուծոյ (կից՝ տե´ս §Ժ)։

4. 242ա-50ա [«Վահրամայ»] Լուծմունք Արիստոտէլի վասն Աշխարհաց գրոց – Իմաստուն ստորոգիչ զաշխարհէ բնախօսելով՝ սկիզբն ի ճշմարտութենէ առնէ... և բարեբախտեալ ի պաշտպանութենէ իւրաւանացն՝ ընդունին շնորհ։ Եւ Քրիստոսի փա՜ռք (Տե´ս Գ. Հ. Գրիգորեան, Վահրամ Րաբունու Փիլիսոփայութիւնը, Երևան, 1969, էջ 21)։

5. ա. 250ա-8բ Լուծմունք Պորփիւրի. [«զոր արարեալ է մեծ հռետորն . քաջ փիլիսոփայն Վահրամ վարդապետն։ Յաղագս սեռի». № 4132, 15ա - Բան]. Բայց երևեցաւ թէ ո´չ սեռ և ո´չ տեսակ։ Լուծմունք. Սեռ և տեսակ պարզաբար ոչ ասին... և այլ այսպիսիք յայս ցեղ տեղս ինքն կու պարունակի ի մէկ ենթակայէն։

բ. 259բ-75ա Ի Մեկնիչն է (=Լուծմունք Պորփիւրի Մեկնիչին) – [Բան]. Ելոյր, հարկ։ Լուծմունք. Գոլ ասէ կարևոր... կամ սեաւ, և առանց սոցա՝ ո´չ։

6. 275բ-301ա Ստորոգութեանցն Արսիտոսէլի Լուծմունք [«արարեալ Վահրամայ». № 4132, 30բ - Բան]. Հոմանունք ասին, որոց անուանք միայն հաս[արակ]։ Լուծմունք. Հոմանունք այնք ասին, որ զանունն միապէս ունին... Լուծմունք. Որակ ըստ մակացութեան ունելն և ըստ առաքինութեան ասի ունել. նոյնպէս և այլքդ։

7. 301բ-5բ Ի Պերի արմենիասն – [Բան]. Ճառեցաւ մեզ երբեմն. Լուծմունք. Կամ ի Ստորոգութիւնսն, կամ ի Պորփիւրն ճառեցաւ... և թէ յառաջ գնաս ի Մեկնիչն, այսպէս է, թէ զորդ հասկանաս (հմմտ. § 3, 221ա-41ա, համառօտ տարբերակ)։

Ժ. ա. 241ա [Տրամաբանական] – Կարելի գոլ, ո´չ կարելի գոլ... հարկաւոր ո´չ գոլ։

բ. 241ա [Բոլորակ երկոտասան հողմոց] - «Արևելք», «Արևմուտք», «Հիւսիս», «Հարաւ» - «Եւրօսք», «Զեփիւռք», «Վօռէք», «Նօտօք» և իւրաքանչիւրից ելնող 3-ական հողմեր՝ «Եւրոս, ապելիօդ, կեկիաս...»։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՆԱԽԱԳԱՂԱՓԱՐ ՕՐԻՆԱԿԻ

202բ Աղաչեմ զքեզ, սուրբ Աստուածածին, խնդրեա զխաղաղութիւն յիմումս երրութեան ամենամեղ անձին Ստեփանոսի, և ամենայն մարդկան՝ միածնի քո հաւատացելոյ զթողութիւն ի Տեառնէ Աստուծոյ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

73բ ԶՅոհ[աննէս] յիշեցէք։

105բ ԶՅոհ[աննէս] աշխատող սորին յիշեսջիք ի Քրիստոս, ո՛վ եղբարք։

301ա Զաշխատող սորին՝  Յոհ[աննէս] սպասաւոր բանի Եզնկայեցի յիշեսջիք ի Քրիստոս, ո՜վ հմտագոյն ընթերցողք, և գրիս մի´ մեղադրէք, զի շտապով գրեցի ի դառն գաղափարաց ստուգեալ, վասն որոյ ընկալ և զգծողս յիշսեա, և զթերին ուղղեա։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 158բ (Շղագիր) Յիշատակ է գիրքս Աստապատեցի Կիրակոս վարդապետին, հոգևոր և մարմնաւոր ծնողացն իւրոյ, թվին ՌՃՁԱ (1732)։

241բ Յիշատակ է գիրքս Աստապատեցի Կիրակոս վարդապետին և իւր հոգևոր և մարմնաւոր ծնողացն, թվին ՌՃՁԲ (1733)։

2. 305բ (Բոլորգիր) Ամիրդուլ վանաց է։

Կնքադրոշմ՝ 130բ, 208ա, 241բ, 305բ Կիարկոս վարդապետ։ 158բ, 241ա Քրիստոսի ծառայ Կիրակոս վարդապետ. ՌՃՀԷ (1728)։

Գրչափորձ՝ 306բ (Հին նօտրգիր) Զինչ որ ամէն փոխերն, մերն այլ հանց. ԻԶ չափ աղ ա ինչվի։ /// հրաւիցն Ա ռաւպէ մի։ Եկ տանէ նուն (պրս. «մէկ հատ հաց»)։

- (Բոլորգիր) Անապական սուրբ ըզխաչս աւրհնեսցուք...

 

60

ԳՐԻԳՈՐ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ ՆԱԶԻԱՆԶԱՑԻ

ԱՌ ՈՐՍ ՃԱՌՔ

ԺԴ-XIV

ԹԵՐԹ՝ 161. չգրուած՝ 1ա-4բ, 5բ, 156բ-61բ։ ՊՐԱԿ՝ 1x4+Ա-Ժx16 (Բ 14, Ը 15, Ժ 12)+1x4։ ՆԻՒԹ՝ թուղթ (1730 թ. յաւելում՝ 1-6, 19-22, 156-61, առիւծանշան լուսադրոշմով)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16x11,8։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝35ա, 1730 թ. նորոգողի՝ 5ա, 19ա-22բ, 156ա)։ ՏՈՂ՝ 26 (նորոգողի՝ 30)։ Կազմ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ կարմիր խորքի վրայ սպիտակ ծաղիկներով չիթ, դռնակի աստառը՝ դրոշմազարդ կտաւ, լուսանցակողերը՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. խոնաւութիւնից բոլոր թերթերը կիսով չափ գունափոխուած։ 1730-ին Յովսէփ կր.-ի ձեռքով նորոգուած, աւելացուած պակասող թերթերը և վերակազմուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

6ա-156ա [Գրիգորի Աստուածաբանի Նազիանզացւոյ Առ որս Ճառք]

Տե՛ս ձեռ. №61, 3ա-205բ։ Ցանկ/15ա (1730 թ. նորոգողի)։ §ա/6ա-11ա։ բ/11ա-7ա։ գ/17ա-28ա։ դ/28ա-39բ։ ե/39բ-52ա։ զ/52ա-68ա։ է/68ա-87բ։ ը/87բ-96բ (չիք՝ «Յանդգնութիւն հերետիկոսաց...» և Յիշատակարան Ներսիսի Կլայեցւոյ)։  թ/96բ-103ա։ ժ/103ա-6ա։ ժա/106ա-12բ։ ժբ/112բ-29ա։ ժգ/129ա-40բ։ ժդ/140բ-7ա։ ժե/147ա-56ա։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

5ա (Նորոգող Յովսէփ քհյ.-ի) Օգնեա՛ ինձ, Տէր իմ Յիսուս Քրիստոս և հա՛ս ի թիկունս տկարութեան իմում։

156ա Փա՜ռք... Հայցեմ ի ձէնջ հարց և եղբարց, որք հանդիպիք ասբտուածայնոյ և երկնահրաւէր գրոցս, յիշեսջիք ի մաքրափայլ յաղօթս զյետնեալ ծառայս ձեր, և ողբոց բազմաց ստորակացեալս զՅովսէփ անարդիւն քահանայս և զծնօղսն իմ։ Ընդ որս և դուք յիշեալ լիջիք ի Տեառնէ մերմէ Յիսուսէ Քրիստոսէ, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

Յամի Տեառն ՌԷՃԼ (1730), յամսեանն Յունիսի Լ։

 

61

ԺՈՂՈՎԱԾՈՅ

Նոր Ջուղա՞                                                                                                          ՌՃԼԷ – 1688

ԳՐԻՉ՝ Յովհաննէս Իսպահանցի։ ՍՏԱՑՈՂ՝ Աւետ։

ԹԵՐԹ՝ 276+1 (կրկ. 98). չգրուած՝ 2բ, 3բ, 207բ-8բ, 276աբ։ ՊՐԱԿ՝ 1x1+Ա-ԺԸx12 (ԺԸ 4)+Ա-Զx12 (Զ 8)։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,9x10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 3ա)։ ՏՈՂ՝ 23։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի, դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ շերտազարդ մետաքս։ Բ փեղկին մակագրութիւն։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 4ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր, կենդանագիր։ ԳՈՅՆԵՐ՝ կարմիր, կապոյտ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մասամբ ցեցակեր։ Փականազերծ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 3ա-205բ [Գրիգորի Աստուածաբանի Նազիանզացւոյ Առ որս ճառք]

- Այս ի՛նչ է ի գիրս յայս, որ կոչի Առ որս Աստուածաբան Գրիգորի հայրապետին (ցանկ) – Նախ՝ ընդդէմ Եւնոմիոսի...

ա. 4ա-11ա Ա. Գրիգորի Ազիանզացւոյ Աստուածաբանի Առ Եւնոմիացիսն – Առ որս բանիւ են պաճուճեալ բանքս...

բ. 11բ-9բ Բ. Նորին Յաղագս հաւատոյ – Յորժամ տեսանեմ այժմ լեզուագարութիւն...

գ. 19բ-35բ Գ. Նորին Յաղագս Որդւոյ. բան առաջին – Զորս ինչ ասիցէ ոք արդեօք ի բաց հատանելով...

դ. 35բ-50ա Դ. Առ այնոսիկ, որ ասեն, թէ Հայր մեծ է, քան զՈրդի – Զոր ինչ ախտանան առ բազմածաղիկ բուրաստանանացն...

ե. 50ա-66ա Ե. Նորին Յաղագս Որդւոյ. բան երկրորդ և ճառ հինգ[երորդ] – Վասն զի քեզ ընդ խորհրդոցն...

զ. 66ա-87բ Զ. Նորին Յաղագս Սրբոյ հոգւոյն – Արդ, որ յաղագս Որդւոյ բանն է...

է. 87բ-112բ Է. Նորին Յաղագս աստուածաբանութեան – Եւ արդ, վասն զի մաքրեցաք բանիւ...

ը. 112բ-23բ Ը. Նորին Յաղագս առ Արիանոս է բանս – Ո՞ւր արդեօք իցեն, որ զաղքատութիւնն...

124աբ Յանդգնութիւն հերետիկոսաց, զոր խօսեցան բանդագուշեալքն – Վաղէնտիանոս երկուս որդիս ասէ...

Գլխակարգութիւնից դուրս. այլ ձեռագրերում՝ «Լուծմունք են, այսոքիկ են»։ Կից՝ 124բ Յիշատակարան Ներսիսի Կլայեցւոյ (տե՛ս)։

թ. 125ա-33ա Թ. Առ Կղեդոնիոս. առաջին – կամիմք ուսանիլ՝ զի՞նչ է նորաձևութիւն յեկեղեցւոջ...

ժ. 133ա-7ա Ժ. Առ Կղեդինիոս. երկրորդ – Վասն զի բազումք եկեալ քո երկիւղածութեանդ...

ժա. 137ա-45բ ԺԱ. Առ Կղեդոնիոս. Նորին ի մարգարէական ի բանն. Որովայն իմ, որովայն իմ ցաւէ, և զգայարանք իմ ճմլին...

ժբ. 146ա-67բ ԺԲ. Յաղագս բարեկարգութեան ի խօսս – Վասն զի եկիք ի միասին յօժարութեամբ...

ժգ. 167բ-83բ ԺԳ. Խաղաղականս միաբանութիւն միայնացելոյն յետ լռութեանն – Արձակէ ինձ լեզուս յօժարութիւնս...

ժդ. 184ա-93ա ԺԴ. Զխաղաղական. երկրորդ –Ջերմ է նախանձ, հեզ՝ հոգի...

ժե. 193ա-205բ ԺԵ. Խաղաղական. երրորդ – Խաղաղութիւն սիրելի, քաղցր... մեծի դատաւորին այժմ և յաւուրըն հատուցման ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր, որում փա՜ռք յաւիտեանս. ամէն։

Բ. 209ա-75բ Համառօտ լուծմունք Գրիգորի Աստուածաբանին ի լուսաւոր բանից արդիւնական վարդապետի Յոհաննու Որոտնեցւոյ, մականուն Կախեալ ի սէր Աստուծոյ, հաւաքեալ աշխատասիրութեամբ աշակերտի նորին Գէորգեայ Եզնկացւոյ

ա. 209ա-14ա Ա. [Ճառ առաջին] – Առ որդ բանիւ են... Լուծմունք. Ոչ յիմաստասիրացն, և ոչ յինէն...

բ. 214ա-20ա Բ. Նորին Յաղագս հաւատոյ բան, որ է Երկրորդ ճառ – Յորժամ տեսանեմ այժմ լեզուագարութիւն։ Լուծմունք. Այսինքն թէ լեզուի արագութիւն...

գ. 220ա-38ա Գ. Յաղագս Որդւոյ բան առաջին – Զոր ինչ ասիցէ ոք արդեօք։ Լուծմունք. Կրկին ունի տեսութիւն...

դ. 238ա-50բ Զ. Նորին Յաղագս Սրբոյ Հոգւոյն – Արդ, որ յաղագս Որդւոյ է բան այսքան։ Լուծմունք. Զվերագոյն առարկութիւնս հակառակացն ասէ...

ե. 250բ-66ա Է. Նորին Յաղագս աստուածաբանութեան – Եւ արդ, վասն զի մաքրեցաք բանիւ զաստուածաբանութիւնն։ Լուծմունք. Այսինքն՝ զամենայն հերձուածողական կարծիսն...

զ. 266ա-75բ Թ. [Առ Կղեդոնիոս. առաջին] – Կամիմք ուսանել՝ զի՞նչ է նորաձևութիւն յեկեղեցւոջ։ Լուծմունք. Կամիմք, ասէ, գիտենալ զնորաձևութիւն... երկրորդ կտակ շինէ, այլ ի նոցանէ, հակառակ Աստուածաշունչ գրոց։

Մեկնուած են Ա-Գ, Զ-Է, Թ ճառերը միայն։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՆԱԽԱԳԱՂԱՓԱՐ ՕՐԻՆԱԿԻ

1. 124բ (Ներսէս Շնորհալու) Յետ յոքունց ըստացօղաց և զիս յիշեսջիք ի Քրիստոս, զՆերսէս անարժան գոլով եպիսկոպոս և եղբայր կաթողիկոսին Հայոց տեառն Գրիգորի, որ ըստացայ զսա գնիւք յանօրէն յունաց ի վանորէից Հայոց։ Յորժամ ել թագաւորն Հոռոմոց յաշխարհն Կիւլիկեցւոց և առ զնա յիշխանէն Լևոնայ, որ էր հայ ըստ ազգի և հաւատոց։ Եւ աւերեաց զբսազում վանորայս և զեկեղեցիս, և զնշանս տէրունականս խորտակէին և անհնարին հարուածս ազգի մերում հասուցանէին քինաբար, եւ այս եղև ի թվիս ՇՁԶ (1137)։ Եւ երկրորդ [գալ] նորին արքայի եղև ՇՂԲ (1143), յորում և վաղճանի առաջի Անարզաբոյ և թագաւորէ կրսէր որդին Մանուիլ անուն։

2. 124բ (Գրիգոր Տղայի) Ընդ նմին յիշեսջիք և զԳրիգորիս եպիսկոպոս զորդի եղեալ եղբօր տեառն Ներսէսի և յետոյ՝ կաթողիկոս Հայոց, որում և զայս գիրս շնորհեաց ուսեալ ի նմանէ և վարժեալ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. 11ա (Գրչի) Զմեղսամակարգ գրօղ Յովհաննէս վարդապետս յիշեա, զոր մակագրեցի ի վայելումն պայազատ Աւետին, ի թվին ՌՃԼԷ (1688)։

123բ Զգծող Յոհանէս վարդապետս յիշեա ի Տէր։ Թվին ՌՃԼԷ (1688)։

124բ Դարձեալ ընդ սոսա յիշեսջիք զվարդապետն իմ զհեզն և զխոնարհն, զքաջն և զարին և զբանիբունն և զՀոգւոյ Սրբոյ զտունն յորջորջեալ Ամլորդոյն անուամբ և զսորա// (125ա) երկու վարդապետքս՝ քաջ երաժիշտքս քաղցրաձայնք և համեղաբարբառք, յորջորջեալք անուամբ նահապետին և նախատեսացն՝ տէր Աբրահամ և տէր Մարգար,  և ըզհայր վանացս՝ զտէր Յովսէփ և զայլ միաբան եղբայրութիւնս, որ աստ կան հաւաքեալ, և դուք յիշեալ լիջիք ի Քրիստոսէ։

143բ Զմեղսամակարգ փծու[ն]ս և զտաժանեալս մեղօք և զմակարդեալս եօթնեկի գլխաւորագոյն մահացուցանող մարբն ծնողականաւ և զառածեալս՝ դըստերօքն և զանկուածս՝ խմորեալ տեսականօք նորին, զամբոխեալ անձն՝ տառապեալ Յովհանէս զվարդապետքս աղաչեմ կողկողագին թախանձանօք, զի միով Հայր մերիւ յիշեսջիք, զոր յոքնակի տառապանօք ծրեցի ի վայելումն պայազատ Աւետին և յիշատակ ծնօղաց նորին, թվին ՌՃԼԷ (1688)-ին, Փետրվարի վեշտասանին։

206ա Անեղանելւոյ և անըսկզբանն Հօր... Որ ետ զօրութիւն տաժանեցելոյ և վտանգեցելոյ զառամեալս հողոյ և մոխրոյ երկնաչու գարշապարաց ոտից պայազատացդ քրիստոսունակ հոգէկրակից բարգաւաճելոցդ՝ Ոհաննէս բացասացելոյ վարդապետիս Իսպահանցոյ և ի գաւառակեաց Ջուղայոյ, մակագրեալ զաստուածապատում տառս սրբոյն Գրիգորի Աստուածաբանի, որոյ// (206բ) անուն Առ որս յորջորջի, և աստուածաբանութիւն ընդդէմ աստուածուրաց անձանց հերետիկոսաց, ի վանումն արտադրեցելոց բանից բացերևութեանց զարտուղի նախադասութեանց և գայթական եզրակացութեանց մակադրականաց, զոր քաջասիրտ դաւթասարասս առեալ զպարսատիկս երրակազոյգ վիմաւ և անգծելին ի ձեռակերտէ նիւթականացս և նոքօք պարսէ զգողիատիպ զանճոռնիսն և զվիթխարիս և սրով իւրեանց բարձեալ զգլուխս նոցա յասպարիսի և ի տեսարանի նորոյ Իսրայելի և յարշաւել երիվարի վերելակիս մատնացոյց զնշաւակն քաջադիմաւ մեզ բացերևցուսցէ, զի նոյնոյ նկատմամբն, որ քառիւ տարեղինիւ թևաւ է բարձրացեալ սևեռմամբ, զի դիմատպաւն ուշ եդեալ զարքունականն անսայթաքելի ընթասցուք պողոտայ։ Եւ մի՛ յայս և յայն յառեսցուք և զուղղակն և տարաբառնալով խոտորմամբ, զոր ոմանց ըստ անօթոյն հոգւոյ վիպաբանութեանն վրիպեցան յարտուղին չսգալով և մի՛ զախմարս խորհելով անկցուք ի ճշմարտութենէ//(207ա) վարդապետին։ Ի թվին Հայոց մեծաց հազարորդի հարիւրորդի և երեսուն և եօթներորդի (1688), ի փառս ամենասուրբ Երրորդութեանն, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

2. Կազմ Բ (ստացողի, ճնշադրոշմ) Յիշատակ է Կարապետի որդի պարոն Աւետին, ի թուին ՌՃԼԷ (1688), Շ[ա]մս ամսոյ Ի։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 1բ (1811 թ., շղագիր. Տեսանելով իմ զգեղեցիկ բաղձնիս իմաստասիրութեան քում, ընծայեցի քեզ՝ Սրբոյ Աթոռոյս Էջմիածնի միաբան Մինաս վարդապետիդ Կարնեցի Մովսիսեան, զսոյն զայս գրգոյկս արարեալ Գրիգորի Աստուածաբանին, որպէսզի ունելով քեզ իբրու յատուկ իմն նշան անմոռայց սիրոյն իմ առ քեզ, իմաստասիրեալ ի սմա անխոնջ ջանիւ, յիշատակեսցես զիս զանարժանս յարաժամ ի մաքուր աղօթս քո։ Յամի Տեառն 1811, ի 22 Յունվարի, ի Սուրբ Էջմիածին։

2. 2ա (ԺԷ դ.) Տեսէք, եղբարք, որք ընթեռնուք զսուրբ Գիրս պարապմանց, զի յոլովակի են վկայութիւնք աստ, որք ընդդէմ են ժողովոյն Քաղկեդոնի, վասն որոյ մեք զընդիմակ նորին վկայութիւնքն, որ ի սուրբ գիրս նշանակեցաք, զի դիւրագտանելի լիցի խնդրողացն, և այսք են նշանքն, որ այլագունակ թղթովքն շարակարգեալք, զի դեղին նշանն ցուցանէ զմիութիւն և զմիաւորութիւն աստուածութեան և մարդկութեան. իսկ կարմիրն է յայտնիչ չարչարանաց և մահուան Քրիստոսի աստուծոյ, կանանչն ցուցանէ զաստուածաբանութիւն մարմնացեալ, և թէ Քրիստոս մարմնովն է Աստուած, ոչ փոփոխմամբ, այլ միաւորութեամբ։ Դարձեալ խայտն նշանն ցուցանէ, թէ աստուածային միայնգամայն և մարդկայինն ներգործութիւնքն, որ ի Քրիստոսէ աստուծոյ եղեն գործեցեալք, քանզի մի է ենրգործողն և ոչ երկու։ Եւ որ սպիտակ նշանն է, արտայյայտղ, թէ Հոգին Սուրբ միայն բղխեալ է ի հօրէ, որ ամենայնիւ սուրբս մեզ է համաձայն ի փառս Աստուծոյ մերոյ, որ է օրհնեալ յաւիտեան։

Վերաբերում է այլ ձեռագրի։

Կնքադրոշմ՝ 4ա Յովհաննէս վարդապետ։

Գրչափորձ՝ 1ա (Ժէ-ԺԸ դդ., նօտրգիր) Ծածուկ և թագուն է աստուածաբանութեան գիտութիւնն և հազիւ ճանաչի կիրթ խորհրդոց և նուրբ քննութեամբ սրբոց։

 

62

ՄԱՍՈՒՆՔ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ

Աւագ անապատ                                                                                                  ՊԻ – 1371

ԳՐԻՉ՝ Ստեփաննոս։

ԹԳՐԹ՝ 324. չգրուած՝ 4բ, 298բ, 324աբ։ ՊՐԱԿ՝ Ա-Թx 12 (Գ-Դ 14, Զ 13, Թ 7)+Ա-ԺԸ x12 (Ա 16, ԺԲ 8, Ժզ 14, ԺԸ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,1x12,3։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 1ա)։ ՏՈՂ՝ 27 (տեղ-տեղ՝ 18-33)։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը զարդահիւս կարմիր մետաքս, ասեղնագործ մակագրութեամբ, «Յիշատակ տ...»։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ թուղթ 2, սկզբից։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Պօղոս առաքեալ՝ 110բ։ Կիսախորան՝ 5ա, 111ա, 249ա, 299ա։ Ճակատազարդ՝ գրեթէ բոլոր գրքերի սկզբում։ Լուսանցազարդ՝ բուսական, կենդանական։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, դեղին, կանաչ, սպիտակ, վարդագոյն, մոխրագոյն, ոսկի։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Մեկնութիւն Սաղմոսաց։ ԺԱ-ԺԲ դդ.։ 2 (Ա-Բ)+ 2 (Գ-Դ), ստացուած երկու թերթերի ընդլայնակի ծալումից, եզրահատուած։ Մագաղաթ, երկսիւն, ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Բա)։ Կարդալ՝ Աա-Բբ. «Պատրաստ եմ ի քէն համարձակութեամբ... և Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի /// սէր է դրունք ԴԺ»։ Աբ-Բա. «զի զմևս ևս ... աչաց ծագես առ իս զ///»։ Գա-Դբ. «///եայ նաև ի թագա[ւորէն մե]րմէ Սաւուղայ... և ի ժողո[վրդեան] ևս առաւել»։ Գբ-Դա. «///մտէն մտաց կա յաղաւթս... այնժամ սովորէիր զիս ի բազում նեղ///»։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. ստորին լուսանցքներին խոնաւութեան հետքեր, տեղ-տեղ բամբակակալած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. Եսայի – Գլ. 1ա-3բ։ Նխ. 3բ-4ա։ Մրգ. 5ա-77բ։

- ԺԴ Թղթ Պօղոսի – Յռջբ. 78ա-82բ։ Վկ. 83ա,Բովանդ. ընթերց. 83ա-92ա։ Ց. 92ա։

92ա-104բ Նխ. §3-15, 19-26։ 105ա-8բ։ Առ Կորընթացիս Գ (տե´ս § 16)։

2. Առ Հռոմայեցիս – Գլ. 109ա։ Նխ. 109բ-10ա։ Թղթ 111ա-30ա։

3. Առ Կորնթացիս Ա – Նխ. 92աբ։ Գլ. 130աբ։ Թղթ 131ա-49ա։

4. Առ Կորնթացիս Բ – Նխ. 92բ-3ա։ Գլ. 149աբ։ Թղթ 149բ-62ա (Թղթ Գ տե´ս § 16)։

5. Առ Գաղիատացիս – Նխ. 93աբ։ Գլ. 162ա։ Թղթ 162բ-8բ։

6. Առ Եփեսացիս- Նխ. 93բ-4ա։ Գլ. 168բ։ Թղթ 169ա-75ա։

7. Առ Փիլիպեցիս – Նխ. 94աբ։ Գլ. 175ա։ Թղթ 175ա-9բ։

8. Առ Կողասացիս – Նխ. 94բ-5ա։ Գլ. 179բ։ Թղթ 180ա-4ա։

9. Առ Թեսաղոնիկեցիս Ա – Նխ. 95աբ։ Գլ. 184ա։ Թղթ 184բ-8ա։

10. Առ Թեսաղոնիկեցիս Բ – Նխ. 95բ-6ա։ Գլ. 188ա։ Թղթ 188բ-90բ։

11. Առ Եբրայեցիս – Նխ. 96աբ։ Գլ. 190բ-2ա։ Թղթ 192ա-206ա։

12. Առ Տիմոթէոս Ա  Նխ. 96բ-7ա։ Գլ. 206աբ։ Թղթ 206բ-11բ։

13. Առ Տիմոթէոս Բ – Նխ. 97բ-8ա։ Գլ. 212բ։ Թղթ 212ա-5բ։

14. Առ Տիտոս – Նխ. 98աբ։ Գլ. 215բ։ Թղթ 215բ-7ա։

15. Առ Փիլիմոն – Նխ. 98բ։ Գլ. 218ա։ Թղթ 218ա-9ա։

- Վերագիր, Թելադրութ., Նաւարկութ. 219աբ (տե´ս ձեռ. № 187, 444բ)։

16. Առ Կորնթացիս Գ – Նխ. 105ա-6ա։ Պօղոսի 106ա-8բ (§ 2-ից առաջ)։

108բ «Գլխոց գիր համաւրէն ըստ իւրաքանչիւր Թղթոցն Պաւղոսի առաքելոյ, և են ի նոցանէ, որ մասնաւոր ներքնաբաժինս ունին կարմրադեղով»։

17. Յայտնութիւն Յովհաննու – Գրք 219բ-41ա։

18. Հանգիստ Յովհաննու – 241ա-4ա։

19. Գործք Առաքելոց – Յռջբ. («Որք»)98բ-101ա։ Նխ. («Գործք») 101աբ։ Ց. 244բ։ Դիր 244բ։ Գլ. 244բ-7բ։ Ընթերց. ԺԶ 248ա։ Գրք 249ա-96բ։

20. Թղթ Յակոբայ – Նխ. 101բ։ Յռջբ. 296բ-7ա։ Գլ. 297բ-8ա։ Թղթ. 299ա-304ա։

21. Թղթ Պետրոսի Ա – Նխ. 102ա։ Գլ. 304աբ։ Թղթ 305ա-10ա։

22. Թղթ Պետրոսի Բ – Նխ. 102աբ։ Գլ. 310ա։ Թղթ 310բ-3բ։

23. Թղթ Յովհաննու Ա – Նխ. 102բ-3բ։ Գլ. 314ա։ Թղթ 314բ-9բ։

24. Թղթ Յովհաննու Բ – Նխ. 103բ։ Գլ. 319բ։ Թղթ 319բ-20ա։

25. Թղթ Յովհաննու Գ – Նխ. 103բ-4ա։ Գլ. 320աբ։ Թղթ 320բ-1ա։

26. Թղթ Յուդայի – Նխ. 104աբ։ Գլ. 321ա։ Թղթ 321բ-3ա։

27. Աղերս Եւթաղի – 323աբ։

Մանրամասն տե´ս № 187։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

4ա Զանպիտան գրիչս յիշեա (նման՝ 175ա)։

104բ Ո՜ աստուածարեալք և սիրողք վերնոյն Սիոնի, որք հանդիպիք այսմ Աստուածաշունչ մատենիս և կամիցիք գաղափարել, զՆախադրութիւն, զոր վերոյ գրեցի զԱռաքելին և ԶԿաթուղիկեայցս, յիւրաքանչիւր Թղթոց գլուխս կարգեսցես, որպէս զՀռոմայեցւոցն եմ կարգեալ, զի յետոյ յայլ աւրինակէ գրեցի, և զմեզ անպատուհաս արասցեմ և զՍտեփանոս անպիտան գրչակս յաղաւթս յիշեսցես։

Զթուղթս զայս, որ է Կորնթացւոցն Երրորդ Թուղթ, եթէ կամիցիս աւրինակել զգիրքս, զհետ Չորեքտասան թղթոցն Պաւղոսի կարգեսցիս, զկնի Թղթոյն որ առ Փիլիմոն, զի յաւրինակն, յորում գրեցի զայս, յետոյ նա այսպէս կարգեալ էր, որպես ասացիսս։ Այլ և մեզ անմեղադիր լերուք, զի կար մեր այսքան էր, և Աստուած ըստ կարողութեանն կու պահանջէ։

110ա ԶՍտեփանոս գրիչ աղաչեմ յիշել (նման՝ 192ա, 304բ, 323բ)։

255ա Քրիստոս Աստուած, քո սուրբ աւետարանչիտ բարեխաւսութեամբ ողորմեա գծողիս Ստեփաննոսի և ծնաւղաց մերոց, և որք զկնի մեր գան և հանդիպին սմա ուսմամբ, վարձս բարեաց պարգևեա նոցա և տուր կարողութիւն յանկել զսա. և քեզ փա՛ռք յաւիտեանըս. ամէն։

323բ Փա՜ռք... Ի թուաբերութեանն Հայոց ՊԻ (1371) աւարտեցաւ աստուածարեալ և հոգեպատում սուրբ կտակս ի հռչակօոր Աւագ անապատս, ձեռամբ Ստեփ[անոս] անիմաստ և փցուն գրչի, ի յառաջնորդութեանն հայր Կիւրակոսի։ Արդ, որք հանդիպիք սմա, յիշեսջիք զմեզ յաղօթս ձեր։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 77բ (1625 թ., բոլորգիր) Արդ, վերստին նորոգեցող սուրբ Աստուածաշունչ տառի Ջուղաեցի խաւճա Մարութէի եղբաւրորդիքս՝ Մաթէոսս, Մկրտիչս, Սաֆարս, գնեցինք անգին գանձս և տուաք յիշատակ ի ձեռն/// (1 բառ ջնջուած) տէր Զաքարիային ձեռն։ Քրիստոս Աստուածն մեր վայելել տացէ մինչ ի խորին ծերութեան. ամէն։

Զվերստին նորոգող սուրբ տառիս Առաքել դպիրս յիշեցէք ի Քրիստոս։ Թվին ՌՀԴ (1625)։

2. 248ա (1651 թ., նօտրգիր) Ես՝ Զաքարիա վարդապետ, առաջնորդ սուրբ ուխտի Յօհաննուվանից, ընդ բազում արդեանց իմոց ետու և զգիրքս այս ի դրունս Սուրբ Կարապետիս թվին Ռ և Ճ (1651), յորում ամի նորոգեցի յեկեղեցիքս։

3. Աստառ Բ (ասեղնագործ) Յիշատակ տ/// (6 տառ անընթեռնելի)։

Կնքադրոշմ՝ 5ա, 130բ, 323բ Գիրքս Սուրբ Էջմիածնա է։

Գրչափորձ՝  248բ Զբանն առաջին... ո՜ Թէոփիլէ։

 

63

ՅՈՎՀԱՆ ԴԱՄԱՍԿԱՑԻ

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ

ԺԶ-XVI

ԹԵՐԹ՝ 235+1 (կրկ. 1). չգրուած՝ 1ա-5բ, 171բ-2բ, 230ա-5բ։ ՊՐԱԿ՝ 1x4+Ա-ԺԹx12 (Բ 13, ԺԵ 11)+1x4։ ՆԻՒԹ՝ թուղթ (ԺԸ դ. յաւելում՝ 1-5, 230-5)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17x14։ ԳՐՈՒԹԻՒն՝ միասիւն (երկսիւն՝ 6ա-8ա)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝7ա)։ ՏՈՂ՝ 25-34 (խառն)։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ սև կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ վարդագոյն ծաղկաթուղթ, լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 4(1-3)+4(232-5), թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. խոնաւութիւնից վերին լուսանցային մասերը գունափոխուած, տեղ-տեղ թանաքը ճապաղած, ԺԸ դ. վերակազմելիս եզրահատուած և լուսանցագրութիւնները վնասուած։ Կազմի կաշին քերծուած, թիկունքի նիստերը մաշուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

6ա-229բ [Մատենագրութիւնք Յովհաննու Դամասկացւոյ]

-6աբ Գլուխք (ցանկ) գրոցն Յոհաննու Դամասկացոյ։ [Գլուխք յարտաքնոց գրոց] – Ա. Վասն էութեան, գոյութեան և պատահման... ԾԱ. Բանք վասն անձին մարդւա[յ]նոյ։ Այսոքիկ յարտաքնոցն տրամակել՝ զկարևորն դրոշմելով։

-6բ-7բ Եւ աստուստ՝ ի գրոց Աստուծոյ սկսեալ – Ա. Յաղագս անհասանելի գոլոյ Աստուծոյ... Ճ. Վասն յարութեան հասարակաց մարմնոյ։ Այս ի գրոց աստուածայնոց յԱւանդ եկեղեցոյ համառաւտեալ բանք։

- Եւ աստի՝ յապստամբութիւն հերձուածողաց – Ա. Վասն հաւատո բան խոստովանութեան և ընդդիմաբան Նեստորի... Է. Վկայութիւնք յամենայն հարց բանից։

-8ա-9ա Պատասխանի թղթոյն Կոզմայի Մամիամացոյ եպիսկոպոսի – Արժանագով և աստուածապատիւ հաւրդ Կոզմայն արքեպիսկոպոսի Մամիամացոյ՝ նուաստ կրօնաւոր Յոհաննէս՝ ողջոյն տէրամբ. Զնեղութիւն մտաց և զտարակուսանս լեզուոյ գիտելով՝ յապաղէի...

Ա. 9ա-28բ Սրբոյ և աստուածսգեաց հօր մերոյ Յոհաննու Դամասկացոյ համառաւտեալ բանս ի ստորոգութեանց հռետորիցն, զնոցայն հաճեալն ասելով և ի բաց թողեալ զհակառակաբանութիւն այլոց և զընդունայնաբանութիւն առասպելսն, զայն յիշելով, զոր ընդունի եկեղեցի

ա. 9աբ Յաղագս էութեան և գոյութեան և պատահման։ Պրակս առաջին – Էութիւն հասարակաց անուն է ամենայն էից...

բ. 9բ-10բ Վասն սեռի և սեռականագոյն սեռի և տեսակի և տեսակագոյն տեսակի և որ առ միմեանս են։ Բ – Սեռ ի յերիս տեսակս լինել ասի...

գ. 11ա Վասն բաժանման։ Գ – Ոչ է կար գտանել երկուց իրաց ոչ իւիք բաժանելի միմեանց...

դ. 11ա Վասն պատահման։ Դ – Պատահումն է իրք, որ լինի և դարձեալ անյայտ լինի...

ե. 11աբ Վասն բարժանացելոյն։ Ե – Բարժանել ասի ըստ հինկ տեսակս...

զ. 11բ- Վասն լրո և լսողականի։ Պրակ Զ – Ամենայն ստորոգութիւն կամ ի մեծէն գիտէ լինել...

է. 12ա Վասն համանունութեան (=յարանուանութեան)։ Պրա[կ] Է – Յարանուն ստորոգութիւն է...

ը. 12աբ Վասն զի՞նչ է-ի և որ[պիսի՞] զինչ է-ի լրոյ։ Ը - Այլ է զի՞նչ է և այլ է որպիսի՞ զինչ է...

թ. 12բ Վասն սեռականի և անսեռականի։ Թ – Անուն էի երկուս նշանակէ իրս...

ժ. 12բ-3ա Վասն գոյութեան և բնութեան և կերպարանի և անհասի և դիմաց և սեռի։ Ժ –Արտաքին իմաստասէրքն ըստ յառաջասացեալ բանին...

ժա. 13աբ Վասն բաժանելոց։ ԺԱ – Բաժանումն լսի յառաջի հատումն ենթակայ իրին...

ժբ.13բ-4ա Վասն բնութեամբ առաջնոյ։ ԺԲ – Բնութեամբ առաջին կոչի այն, որ ընդ ինքն բերէ...

ժգ. 14աբ Վասն սահմանադրութեան։ ԺԳ – Սահմանադրութիւն է խօսք կարճառօտ...

ժդ. 14բ-5ա Վասն յարանունութեան (=հոմանունութեան)։ ԺԴ – Հոմանունք կոչին, ոյք անուամբք հաղորդին միմեանց...

ժե. 15ա Վասն փաղանունութեան։ Ժե – Փաղանունք են, որոց անունք և սահման...

ժզ. 15ա Վասն բազմանունութեան։ ԺԶ – Իսկ բազմանուն կոչին, որք սահմանաւ հաղորդին...

ժէ. 15ա Վասն այլ և այլ անուանութեանց։ Ժէ – Իսկ որք երկոքումբն բաժանին...

ժը. 15ա Վասն յարանունութեանց։ ԺԸ – Այլ են ինչ ի միջի փաղանունութեան և համանունութեան...

ժթ. 15բ Վասն տասանցն ազգական ազգի, այսինքն՝ ստորոգութեանց։ ԺԹ –Յասացելոցն են ոմանք, որ շարամանութեամբ ասին...

ի. 15բ-6ա Վասն համազգեց և համատպից և այլ ազգեց և այլակերպից և բարժանման թուոց։ Ի – Համազգիք այնոքիկ են, որք ի մի և ի նոյն լուր ենթակայեալ...

իա.16աբ Վասն յորում է։ ԻԱ – Յորում է մետասան ազգ ասի...

իբ. 16բ Վասն գոյացութեան։ ԻԲ – Գոյացութիւն է գործ ինքն ինքեամբ...

իգ. 16բ-7ա Դարձեալ վասն գո[յ]ացութեան։ ԻԳ – Եթէ զինչ գոյացութիւն է, ահա ասացաւ...

իդ. 17ա Վասն բնութեան։ ԻԴ – Բնութիւն է իւրաքանչիւրո յէիցս սկզբն շարժման...

իե. 17աբ Վասն պատկերի տպի և կերպարանի։ ԻԵ – Տպաւորութիւն է ի գոյական տարբերութեանց իմն...

իզ. 17բ-8ա Վասն սեռի մարմնոյ, որ է անձն։ ԻԶ – Սեռի անուն երկուս նշանակէ...

իէ. 18ա Վասն դիմաց, զի դէմք երիս. և սեռ և տեսակ և անձն մի են։ ԻԷ – Դէմք կոչի, որ իւրովն ներգործութեամբ...

իը. 18աբ Վասն անհատիցն։ ԻԸ – Անհատք չորք ազգ ասին...

իթ. 18բ Վասն էականի, որ է անձն։ ԻԹ – Իսկ էակն, այսինքն՝ անձնաւորական...

լ. 18բ-9ա Վասն անսեռի։ Լ – Եւ անանձն ևս ասի Բ ազգ...

լա. 19ա Բարժանումն էութեան և դպրութեան։ ԼԱ – Էութիւն բարժանի ի գոյացութիւն և ի պատահումն...

լբ. 198աբ Դարձեալ վասն համազգեաց և հոմանուանց այլ ազգաց և այլ անուանց և այլ տեսակաց, և որք թուով բաժանեալք են։ ԼԲ – Համասեռք, այսինքն, ազգականք են...

լգ. 19բ-21ա Վասն քանակի և քանիաւնութեան։ ԼԳ – Քանակք կոչին ժողովումն միոց...

լդ. 21ա-2ա Վասն անընչի։ ԼԴ – Առինչք այնոքիկ կոչին, որք որ են իւրօք յինքեանս...

լե. 22ա-3բ Վասն ոյր և որպիսութեանն։ ԼԵ – Որպէս կոչի, որով ոմանք որ կոչին և դարձեալ...

լզ. 23բ-4ա Վասն առնելոյ և հանդիպելոյ։ ԼԶ – Պարտ է գիտել, եթէ առնել և հանդիպել որպիսութեան...

լէ. 24ա Վասն անկալոյ և կալոյ։ ԼԷ – Կալ իցէ զիա՞րդ ունել զդերն եդեալ...

լը. 24ա Վասն ուրին։ ԼԸ – Ուր զտեղի յայտ առնէ...

լթ. 24աբ Վասն երբի։ ԼԹ – Երբն զժամն ցուացնէ...

խ. 24բ-5ա Վասն ունելոյ։ Խ – Ունել է գոյացութիւն ի գոյութենէ...

խա.25աբ Վասն ներհակացն հակառակ։ ԽԱ – Ամենայն ներհակք ընդդիմակաց կամ իբրև զգործ...

խբ. 25բ-6ա Վասն ունելոյ և պակասութեան։ ԽԲ – Ունել ասի ներգործութիւն ինչ ունելոյ...

խգ. 26ա Վասն առաջնո և վերջնոյ։ ԽԳ – Առաջինն բաժանի ի չորս նշանադրութիւնս...

խդ. 26աբ Յաղագս ի միասին համանգամայնց։ ԽԴ- Համանգամայնք ասին, որոց լինելն ի մի և ի նոյն ժամ լինիցի...

խե. 26բ-7ա Վասն շարժողն գոլոյ և շարժողութեան։ ԽԵ – Շարժումն է կատարելութիւն գոլով ներգործութեան...

խզ. 27աբ Վասն ունելոյ։ ԽԶ – Ունել ըստ ութ յեղանակաց ասի...

խէ. 27բ Վասն ճառելոյ և անճառելոյ, որ է այո և ոչ։ Պրակ ԽԷ – Պարտ է գիտել, զի յառաջասացութիւն և յետասացութիւն...

խը. 27բ-8ա Վասն սահմանի և յառաջադիմութեան և ներքսադրեալ խորհրդոց։ ԽԸ – Գիտել պարտ է, եթէ առաջի եդեալ կայ կարծիս ինչ...

խթ. 28աբ Վասն անձնական միաւորութեան հոգւոց։ ԽԹ – Պարտ է գիտել, եթէ առ անձնաւորութեամբ միաւորութիւն... զմիո պահելոյ անխառն և անշփոծ զորակութիւնն։

Ցանկում նաև՝ «Ծ. Սահման իմաստասիրութեան»։ «ԾԱ. Բանք վասն անձին մարդկայնոյ»։

Բ. 29ա-110բ Սրբոյ հօրն մերոյ Յոհաննու քահանա կրօնաւորի Դամասկացոյ Աւանդութիւն ուղղափառ հաւատոյ

ա. 29ա Որպէս զի անհասանելի է Աստուած, և եթէ ոչ է պարտ քննել և խնդրել՝ զոր ոչ տուեալ է մեզ ի մարգարէիցն և յառաքելոցն։ Ա – ԶԱստուած ոչ ոք ետես երբէք, բայց միածինն...

բ. 29աբ Վասն ճառելեաց և անճառելեաց, անիմանալեաց և իմանալեաց։ Բ – Պարտ է որք կամեսցին յաղագս Աստուծոյ...

գ. 29բ-30բ Ցուցումն եթէ գո Աստուած։ Գ – Արդ, եթէ է Աստուած և գո Աստուած...

դ. 30բ Վասն թէ զի՞նչ է Աստուած և զի՞ անհաս է։ Դ –Քանզի է Աստուած՝ այս յայտնի է...

ե. 31ա Յայտնումն եթէ մի է Աստուած և ոչ բազում։ Ե – Եթէ է Աստուած՝ յայտնի է և ցուցաւ իսկ...

զ. 31ա Վասն Բանին Աստուծոյ։ Զ – Այլ մինն և միայնն Աստուած ոչ անբան է...

է. 31աբ Վասն Սուրբ Հոգոյն։ Է – Իսկ պարտ է և Բանին հոգի ունել...

ը. 31ա-5բ Վասն Սուրբ Երրորդութեանն։ Ը – Հաւատամք ի մի Աստուած, ի մի սկիզբն...

թ. 35բ-6ա Վասն ի վեր ասացելոց։ Թ – Աստուած պարզ է և անխառն...

ժ. 36աբ Վասն աստուածային միաւորութեանն ի բաժանմանն։ Ժ – Եւ արդ, զամենայն հասարակաց բերիցուք յամենայնի...

ժա. 36բ-7ա Վասն մարմնապէս ի վեր ասացելոցն։ ԺԱ – Իսկ որովհետև բազումն գտանին յաստուածային գիրս...

ժբ. 37բ Վասն նոցա դարձեալ։ ԺԲ – Այսպէս այսոքիկ ուսանել լինին մեզ...

ժգ. 37բ-9ա Յաղագս տեղեացն Աստուծոյ և եթէ միայն Աստուած է անպարագրելի։ ԺԳ – Տեղիք սեռական իմն է և կատարեալ...

ժդ. 39աբ Յատկութիւնք աստուածային բնութեանն։ ԺԴ – Անեղութիւն, անսկզբնութիւն, անմահութիւն...

ժե. 39բ-40ա Վասն յաւիտեանցն, ԺԵ – Սայ արար զ[յ]աւիտեանսն...

ժզ. 40ա-1ա Վասն հրեշտակաց։ ԺԶ – Նա ինքն է ստեղծիչ և արարիչ հրեշտակաց...

ժէ. 41աբ Վասն սատանայի և դիւաց։ ԺԷ – Ի սոցանէ ի հրեշտակական զօրոնւթեանցս, որ վերակացուն էր...

ժը. 41բ-2ա Վասն երևելի և զգալի արարծոցս։ ԺԸ – Նայ ինքն Աստուածն մեր...

ժթ. 32ա-3ա Յաղագս երկնից։ ԺԹ – Երկինք է շուրջ պարունակող՝ երևելի և աներևոյթ...

ի. 43ա-5բ Վասն հրոյ, լուսոյ և լուսաւորացն ամենեցուն։ Ի – Հուր մի է ի չորից նիւթոցն...

իա. 45բ-6ա Վասն օդոյ և հողմոյ։ ԻԱ – Աւդ մի է ի չորից անդամ[ոցն]...

իբ. 46ա-7ա Վասն ջրոց։ ԻԲ – Ջուր մի է ի չորից անդամոցն...

իգ. 47աբ Վասն երկրի և որք ի նմայն է։ ԻԳ – Երկիր մի է ի չորից նիւթոցն...

իդ. 47բ-9բ Վասն դրախտին։ ԻԴ – Որով կամեցեալ Աստուծոյ յերևելի և յաներևոյթ...

իե. 49բ-51ա Վասն մարդոյն։ ԻԵ – Այսպէս իմանալի գոյութիւն կազմեաց Աստուած...

իզ. 51աբ Վասն ճաշակացն, որ են հիմք։ ԻԶ – Ճաշակաքն ոմանք հոգևորք են...

իէ. 51բ Վասն տարտամութեան։ ԻԷ – Տարտամութեան տեսակք են չորք. հեղձումն...

իը. 51բ Վասն երկեղի։ ԻԸ – Իսկ երկեղ բաժանի ի մասունս վեց...

իթ. 51բ-2ա Վասն սրտմտութեան։ ԻԹ – Իսկ սրտմտութիւն է եռացումն արեան...

լ. 52ա Վասն անրջոց և ցնորից։ Լ – Իսկ անուրջոցն են ազգք չորք...

լա. 52ա-3բ Վասն զգայութեան։ ԼԱ – Զգայութիւն է զօրութիւն անձին...

լբ. 53բ Վասն իմացականին։ ԼԲ – Իսկ իմացականին են այսոքիկ՝ դատողութիւն...

լգ. 53բ-4ա Վասն յիշողականին։ ԼԳ – Յիշողական է յիշողութեան... պատճառ...

լդ. 54ա Վասն որոյ ի ներքո ներտրամադրական է և արտաքո՝ արտաբերական։ ԼԴ – Դարձեալ բաժանի բանականութիւն անձին...

լե. 54ա-6բ Վասն ախտից և ներգործութեան։ ԼԵ – Ախտք փաղանունաբար կոչին...

լզ. 56բ-7ա Վասն ներգործութեան։ ԼԶ – Եւ զայն ինչ գիտել պարտ է, եթէ ամենայն նախասացեալ...

լէ. 57աբ Վասն կամաի և ակամաի։ ԼԷ – Իսկ որովհետև կամաւ գործ...

լը. 57բ-8ա Վասն որոյ ընդ մեաւք ենթակային, այսինքն, անձնիշխանութիւն։ ԼԸ – Այլ որ վասն անձնիշխանութեանն բան է...

լթ. 58բ-9ա Վասն գործեցելոցն։ ԼԹ – Յեղելոցն ոմանք ընդ մևք ենթակայի...

խ. 59աբ Թէ որո պատճառի եղաք անձնիշխան։ Խ – Արդ, ասելի է եթէ առ ժամայն փոյթ զկնի բանականութեան մտանէ...

խա. 59բ Վասն այնոցիկ, որք ոչ ի ներքո մեր են։ ԽԱ – Իսկ որք ոչ ընդ մևք ենթակային...

խբ. 59բ-62ա Վասն նախախնամութեան։ ԽԲ – Նախախնամութիւն այս ինչ է....

խգ. 61ա-2ա Վասն կանխագիտութեան և նախախնամութեան։ ԽԳ – Պարտ է գիտել, զի զամենայն ինչ կանխագիտութեամբ գիտէ Աստուած...

խդ. 62ա-3ա Վասն աստուածային տնօրէնութեան և որ առ մեզ քաղցրութեան և փրկութեան։ ԽԴ – Արդ, այսու բախմամբ սկզբնաչար դիւաց...

խե. 63աբ Յաւրինակ յղութեան Բանին Աստուծոյ և մարմնանալոյն իւրոյ։ ԽԵ – Քանզի հրեշտակ Տեառն առաքեցաւ առ Կոյսն...

խզ. 64ա-5բ Վասն երկուց բնութեանց։ [ԽԶ] – Վասն զի անփոփոխելի և անբաժանելի միաւորեցան...

խէ. 65բ-6ա Տեսակք ի միմեանս տալո աւրինակք փոխատրութեան միմեանց տալոյ։ ԽԷ – Արդ, վասն զի այլ իմն է գոյացութիւն և այլ իմն է առանձնաւորութիւն...

խը. 66ա-7ա Վասն թուոյ բնութեանց։ ԽԸ – Այլ որ ի վերայ աստուածութեանն մի բնութիւն...

խթ. 67ա-8ա Իբր զի աստուածային բնութիւն բոլոր ի ձեռն միոյ իւր անձին միաւորեցաւ բնութիւն և ոչ մասն առ մասն ինչ։ ԽԹ – Հասարակաց և ամենայնի լռին, որ ի ներքս նոցա...

ծ. 68ա-9ա Վասն մի գոլ անձն Բանին Աստուծոյ։ Ծ – Եւ արդ, նախկի էութիւն անժամանակ և մշտնջենաւոր...

ծա. 69ա Առ որս ասեն, եթէ ի միաւորեցելոյ և թէ ի սահմանեցելոյ առեալ լինի քանիօնութիւն բնութեանցն Քրիստոսի։ ԾԱ – Եթէ հարցանիցէ ոք սակս բնութեանց Տեառն...

ծբ. 69աբ Դիմադրութիւն ասացողացն, եթէ ոչ գոյ բնութիւն առանց անձին։ ԾԲ – Զի թէպէտ ոչ գոյ բնութիւն անանձն...

ծգ. 70ա-1ա Յաղագս երրորդ սրբասացութեանն, զոր յաւելուն։ ԾԳ – Յայսմանէ զոր յերրորդ սրբասացութիւնն յաւելին...

ծդ. 71աբ Վասն տեսակի և վասն յանհատիցն գոլ տեսանելի բնութեան... և թէ որպէս ասելի է՝ մի բնուծիւն մարմնացելոյ Բանին Աստուծոյ։ ԾԴ – Բնութիւն կամ աղօտ ինչ տեսութեամբ իմանի...

ծե. 72աբ Եթէ ճշմարիտ Աստուածածին է կոյսն։ ԾԵ – Իսկ ստուգապէս և ճշմարիտ Աստուածածին խոստովանիմք...

ծզ. 72բ-3ա Ինքնութիւն երկուց բնութեանցն։ ԾԶ – Կատարեալ Աստուած խոստովանելով և կատարեալ մարդ...

ծէ. 73ա-5բ Վասն կամաց և ինքնիշխանութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի։ ԾԷ – Արդ, վասն զի երկու ասի բնութիւն Քրիստոսի...

ծը. 75բ-9ա Վասն Տեառն Յիսուսի կրկին ներգործութեանց։ ԾԸ – Իսկ երկուս ասեմք ներգործութիւնս...

ծթ. 79աբ Առ ասողսն, եթէ յերկուց բնութեանց և ի ներգործութեանց է մարդ, ապա հարկ է Քրիստոս յերեք բնութենէ և յերեք ներգործութենէ ասել գոլ։ ԾԹ – Եւ արդ, իւրաքանչիւր մարդ յերկուց բնութեանց ժողովեալ է...

կ. 79բ-80ա Վասն աստուածանալո բնութեան և կամաց և ներգործութեան մարմնոյն Տեառն։ Կ – Պարտ է գիտել, զի ոչ փոխելով բնութեան...

կա. 80ա-1բ Եւ դարձեալ վասն կամաց և անձնիշխանութեան, մտաց գիտութեան և իմաստութեան։ ԿԱ – Որք Աստուած կատարեալ և մարդ կատարեալ...

կբ. 81բ-2ա Վասն աստուածայրական ներգործութեան. ԿԲ – Երանելին Դիոնէսիոս նորոգ անուամբ աստուածայրական...

կգ. 82աբ Վասն բնական և խտրելի ախտից։ ԿԳ – Եւ զայս խոստովանիմք, եթէ զամենայն բնական զանպարսաւելի ախտսն...

կդ. 82բ-3ա Վասն անգիտութեան և ծառայութեան։ ԿԴ – Գիտելի է, վասն զի անգէտ և ծառայական բնութիւն էառ...

կե. 83բ Վասն զարգացման և աճման։ ԿԵ – Իսկ զարգացեալ և աճելական ասի...

կզ. 83բ-4ա Վասն երկեղի։ ԿԶ – Կրկին ունելով իմացուածս անուն երկեղի...

կէ. 84աբ Վասն աղօթից Տեառն։ ԿԷ – Աղօթք է մտաց վերելումն առ Աստուած...

կը. 84բ Վասն բաժանման և հատման։ ԿԸ – Պարտ է գիտել, եթէ Բ են տեսակ բաժանման...

կթ. 84բ-5ա Վասն չարչարանաց մարմնոյն Տեառն և անչարչարելի աստուածութեանն։ ԿԹ – Սայ(=նայ) ինքն է Բանն Աստուած...

հ. 85աբ Վասն անմեկնելի գոլով աստուածութեան Բանին ի հոգո և մարմնոյ, ի մահու մարմնոյն, և թէ մի անձն է։ Հ – Գոլով բնաւ առանց մեղաց Տէրն...

 հա. 85բ Վասն ապականութեան և անապականութեան։ ՀԱ – Անուն ապականութեան երկուս տեսակս դրոշմէ...

հբ. 85բ Վասն ի դժոխս իջմանն։ ՀԲ – Էջ ի դժոխս աստուածացեալ Հոգին...

հգ. 85բ-6ա Վասն որ զկնի ի մեռելոց յարութենէն։ ՀԳ – Իսկ զկնի ի մեռելոց յարութեանն...

հդ. 86ա Վասն ընդ աջմէ նեստելոյն։ ՀԴ – Ընդ աջմէ Հօր Աստուծոյ ասեն նստեալ...

հե. 86աբ Առ ասողոսն, եթէ Բ բնութիւն է Քրիստոս, կամ գեղականն պաշտեցէք՝ իբրու եղականի երկրպագուք, կամ մի բնութիւն երկրպագելի ասացէք և մի բնութիւն՝ ոչ երկրպագելի։ ՀԵ – Որդոյն Աստուծոյ ընդ Հօր և ընդ Հոգոյն...

հզ. 86բ-7բ Ընդ երրորդութիւն Աստուծոյ մարմնացաւ և ոչ Հայր և ոչ Հոգի, և կամ թէ զինչ ուղղեաց և կազմեաց իւրովն մարմնանալովն։ ՀԶ – Հայր է հայր և ոչ Որդի...

հէ. 87բ Առ որս հարցանեն՝ եթէ անձն Քրիստոսի անե՞ղ է, թէ՞ եղական է։ ՀԷ – Անձն Բանին պարզ էր և անխառն...

հը. 87բ-8ա Եթէ յորմէ՞ և ե՞րբ կոչեցաւ Քրիստոս։ ՀԸ – Ոչ որ ոմանք ստուծեամբ բարբաջեն...

հթ. 88աբ Առ հարցողսն՝ եթէ Բ բնութիւն ծնաւ կոյսն, կամ երկու կախեցաւ զխաչէն։ ՀԹ – Բնութեանան կոչի աժենիտոյն և ժենիտոյն... (լուսանցքում. «այսինքն՝ անեղ և եղական, անծնունդ և ծնեալ»)։

ձ. 88բ-9ա Որպէ՞ս անդրանիկ կոչի միածին Որդին Աստուծոյ։ Ձ – Անդրանիկ կոչի առաջի ծնեալն...

ձա. 89ա Առ ասողոսն՝ եթէ ի խառնակելոցն, թէ ի սահմանելոցն վերաբերին ի քանիօնութիւն բնութիւնք Քրիստոսի։ ՁԱ – Բնութիւնք Քրիստոսի ոչ մի սեռ են...

ձբ. 89ա-90բ Վասն հաւատո և մկրտութեան։ ՁԲ – Խոստովանիմք զմի մկրտութիւն....

ձգ. 90բ Վասն հաւատոյ։ ՁԳ – Հաւատ Բ ունի տեսակս...

ձդ. 90բ-2ա Վասն խաչին և վասն հաւատոյ։ ՁԴ – Ճառ խաչին կորուսելոցն յիմարութիւն է...

ձե. 92աբ Վասն ընդ արևելս երկրպագութեանն։ ՁԵ – Ոչ լոկ կամ պատահմամբ և առանց ընտրութեանն...

ձզ. 92բ-5բ Վասն սուրբ և անապական խորհրդոց Տեառն։ ՁԶ – Բարի և ամենաբարի և առաւել բարի...

ձէ. 95բ-7բ Ազգաբանութիւն Տեառն և Կուսին։ ՁԷ – Զ[ս]րբոյ և զառաւել փառաւորելոյ զմիշտ կուսէ...

ձը. 98ա-9ա Վասն նշխարաց սրբոցն և պատուելո նոցա։ ՁԸ – Պատուել պարտ է զսուրբս իբրև բարեկամս...

ձթ. 99ա-100բ Վասն պատկերաց երկրպագութեան։ ՁԹ – Այլ վասն զի մեղադրեն մեզ ոմանք յաղագս երկրպագելո...

ղ. 100բ-1բ Վասն գրոց աստուածայնոց։ Ղ – Մի է Աստուած, որ ի Հին և ի Նոր Կտակարանս...

ղա. 101բ-3բ Վասն ի վերա Քրիստոսի ասելոց։ ՂԱ – Ի վերայ Քրիստոսի ասացեալքն տեսակք ազգայինք ունին...

ղբ. 103բ-4ա Եթէ  ոչ պատճառ է չարեաց՝ է Աստուած։ ՂԲ – Զայս գիտել պարտ էղ, զի սովորութիւն է աստուածաին գրոց...

ղգ. 104ա-5ա Վասն զի ոչ գոյ Բ սկիզբն։ ՂԳ – Եւ զի ոչ գոն երկու սկզբունք...

ղդ. 105ա Ընդէ՞ր զի կանխաւ գիտէր Աստուած զոմանս մեղանչել և ոչ ապաշխարել, և ստեղծ զնոսա։ ՂԴ – Յաղագս բարերարութեան իւր Աստուած յոչ գոյից...

ղե. 105աբ Վասն օրինացն Աստուծոյ և օրինացն մեղաց։ ՂԵ – Բարերար է Աստուած և առաւել բարի կամքն իւր...

ղզ. 105բ-7ա Ի քակտումն հրէիցն և վասն շաբաթուն։ ՂԶ – Շաբաթ կոչի օրն Է-երորդ և յայտնէ...

ղէ. 107ա-8ա Վասն կուսութեան։ ՂԷ – Հայհոյեն մարմնաւորք զկուսութիւն...

ղը. 108աբ Վասն թլփատութեան։ ՂԸ – Թլփատութիւն յառաջ քան զօրէնս տուաւ Աբրահամու...

ղթ. 108բ-9ա Վասն անդիքրիստոսի, որէ Նեռնն։ ՂԹ – Եւ զի այսու պատճառանօք հարկ եղև գալ Նեռին...

ճ. 109ա-10բ Վասն յարութեան ամենեցուն։ Ճ – Այլ հաւատամք ի յարութիւնն... և զանվաղխճան խնդումն և զուրախութիւն կրեն ի նմանէ։ Կատարումն վաստակոց Յովհաննու Դամասկացոյ՝ կոչեցելոյն Մանսուր. համառօտ ասացեալ նորո շնորհաց աւանդութիւնք, և թարգմանեալ Սիմէովնի՝ ի վրաց լեզուէ ի հայ բառ։

 Գ. 111ա-229բ [«Ապստամբութիւն հերձուածողաց». ցանկից՝  7բ]

ա. 111ա-5բ Նորին Բանք յաղագս Հռովմէացոց, թէ որպէս եղեն անմիաբան ի սոցանէ չորից եկեղեցեաց։ Զսա Եւստրատի գրեալ՝ Նիկիո մետրոպոլիտն – Էր երբեմն, զի հանդարտութիւն ունէր եկեղեցական անդորրութիւն... զի մեք նորագոյնս ինչ ոչ առաք կամ ունիմք։

բ. 115բ-56ա Նորին Յոհաննու Դամասկացո Պատասխանի առ Հրեայսն – Զաստուածայինս զամենայն յԱստուած վստահանալ պարտ է... և խնդրեաց մկրտութեան շնորհս, որո և հանդիպեցաւ շնորօքն Քրիստոսի։

գ. 156ա-62ա Նորին հօրն մերո Յոհանու Դամասկացոյ Խրիսունեկտար կոչեցելո Բանք վասն հաւատո և ընդդիմադրութիւն Նեստորիոսի – Պարտ է մեզ փրկելոցս Աստուծոյ... վերջ Հնոյ և Նորոյ կտակարանացն։

դ. 162ա-71ա [«Բան յերկարաձգեալս առ ի քակտումն չար հերձուածոյն Նեստորի». ցանկից՝ 7բ] – Նեստորի որ համախորհ էք, առ ձեզ բանս այսպէս սկսանեմք... զերիսն մի Աստուած յաւիտեանս. ամէն։

ե. 173ա-85ա Յովհաննու Դամասկացոյ Խրիսունեկտարի Բանք ընդդիմադրականք ի քակումն հերձուածոց Յակոբիկ Ասորոց – Եւ ոչ բարին բարի է, ասեն... ի դէմս Յակոբայ Ասորեաց է, այլ և ամենայն միաբնակեացն է ընդդէմ։

զ. 185ա-97բ Նորին Յոհաննու Դամասկացոյ Վասն որ ի Քրիստոս երկու բնութեանց, և այլ ամենայն բնութեանց ինքնութեանց համառաւտեալ – Որք երկու բնութիւնս և մի անձն զՏէրն մեր Յիսուս Քրիստոս խոստովանեսցին... միշտ ընդ նմա լինել և հաղորդել փառաց և թագաւորութեան նորա այժմ և միշտ... ամէն։

է. 198ա-229բ Նորին Յոհաննու Դամասկացոյ Պատասխանիք առ Հայս. բանք համառաւտեալս – Եւ արդ, իմ մինչև ցարդ ևս ընդ համազգեացն իմոց խոսելով Ասորոց... Վասն ձեր հայհոյեսցի անունն Աստուծոյ ի հեթանոսս։

№ 103-ը Գ գրքի սկզբում (97բ) և վերջում (199ա) ունի նշմուներ (տե՛ս)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

212ա (Ստորին լուսանցքում, եզրահատուած).

Թուխթս աննշա էր,

Կրկին կտրած էր,

Թանաքս խիստ առ չալ էր,

Գիրս էնտօք կու փռւէր,

Գրագիրս խիստ վա[տ էր]։

Գրչափորձ՝ 34բ, 35բ, 79բ, 80ա, 89բ, 136բ (առանձին տառեր)։

 

64

ԱԼԲԵՐՏ ՄԵԾ

ՀԱՄԱՌՕՏ ՀԱՒԱՔՈՒՄՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ

ԺԸ-XVIII

ԹԵՐԹ՝ 148. չգրուած՝ 1ա-3բ, 146բ-8բ։ ՊՐԱԿ՝ 1x3+Ա-ԺԳx12 (Գ, Ե 10, Ժ 6, ԺԳ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ, “BERGAIO” լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,9x12,7։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 71ա)։ ՏՈՂ՝ 25 (4ա-37բ), 29 (38ա-146ա)։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը՝ ստուարաթուղթ, աստառը՝ պրակաթերթերից։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. 108-48 մասամբ ցեցակեր։ Թանաքից թուղթը գունափոխուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

3ա-146ա Ալբերդ վարդապետի ասացեալ է Համառօտ հաւաքումն աստուածաբանական ճշմարտութեան

Տե´ս ձեռ. № 104, Զա-397բ. Յռջբ./4աբ։ § 1/4ա-29ա։ 2/29ա-58ա։ 3/58բ-74բ։ 4/75ա-90ա։ 5/90ա-113բ։ 6/114բ-33բ։ 7/134ա-46ա։ Չունի Յիշատակարան թարգմանչի։ Լուսանցքներում՝ գրչի և յետագայի լրացումներ, սրբագրութիւններ։

 

65

ԱԼԲԵՐՏ ՄԵԾ

ՀԱՄԱՌՕՏ ՀԱՒԱՔՈՒՄՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ

ՌՃԾԷ-ՌՃԾԸ-1708-1709

ԳՐԻՉ՝ Մկրտիչ, Պետրոս Սահաթճի (հայրը)։

ԹԵՐԹ՝ 293. չգրուած՝ 1ա-3բ, 293աբ։ ՊՐԱԿ՝1x3+Ա-ԻԵx12 (ԻԵ 1)+1x1։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսադրոշմով։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 99ա)։ ՏՈՂ՝ 23 (5ա-7բ), 21 (8ա-11բ), 24 (12ա-292բ)։ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լուսանցազարդ՝ բուսական (128ա)։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թանաքից թուղթը գունափոխուած։ ԻԵ պրակից՝ 1 թերթ. մնացածը պոկուած-հանուած։ Կազմի կաշին մասամբ քերծուած և մաշուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

2ա-292ա [Ալբերտի Մեծի] Համառօտ հաւաքումն յաղագս աստուածաբանական ճշմարտութեանն

Տե´ս ձեռ. №104, 2ա-397բ. Յռջբ./4աբ։ § 1/4ա-44ա։ 2/44բ-94ա։ 3/94բ-128ա։ 4/128ա-61բ։ 5/161բ-217ա։ 6/217ա-60բ։ 7/ 260բ-92ա։ Չունի՝ Յիշատակարան թարգմանչի, 1-7 գրքերի վերնագրերը։ 4-5, 7 գրքերի նախերգանքները նախորդում են «Ցանկ գլխոց»-ներին։ 5-րդ գրքի ԻԴ գլուխը գլխակարգուած է ԻԵ և շարունակուած։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

4բ Արդ, եթէ սխալեցայ ուրեք ի գիրս այս, թողցի ինձ, զի տգիտութեամբ արարի, իսկ յուր ուղղապէս յառաջեցի, եղիցի ի գովեստ շնորհացն Յիսուսի Քրիստոսի, որոյ պատիւ և ամէներանուհոյ մօրն//(5ա) իւրոյ հաւաքեցի զշարագրութիւնս զայս։

44բ Կատարեցաւ գիրքն առաջին Յաղագս աստուածաբանութեան փոքրիկ Մկր[տ]չի ձեռամբ, որ եմ Պետրոսեան՝ ծառայ ամենեցուն, անարդիւն, և եմ ԺԲ ամաց, ուրեմն ներեցէք ինձ։ Թվին ՌՃԾԷ (1708), Դեկտեմբերի ԺԹ։

95ա Զթարմատար նուաստս, զսակաւ գրոյս նօտրօղ՝ Պետրոս անօգուտս և զորդեակն իմ Մկրտիչն յիշեսջիր, ո՜վ ընթերցօղ։

128ա Ես՝ ջնչին, անօգուտ Պետրոսս, ժտեմ յիշել ի Տէր զիս՝ խեղճս, և զփոքրիկ զորդեակն իմ զՄկրտիչն, որ մեծագոյն մասն գրքկանս նա գրեաց, և դուք յիշեալ լիջիք ի Քրիստոսէ. ամէն։

217ա Կատարեցաւ գիրքն, որ Յաղագս շնորհաց առաքինութեանցն, թվին ՌՃԾԸ (1709), Մարտի ամսոյ ԺԵ։ Հայցեմ, զի յիշեսջիք յաղօթս զփոքրիկ Մկրտիչն, որ եմ ամաց մետասանից. Մկրտիչ ծառայ ձեր Պետրոսեան, և Տէրն տերանց ձեզ ողորմեսցի։

292ա Փա՜ռք... Արդ, եղեև զրաւ սուրբ գրոցս, որ կոչի Ալպերթոս, ձեռամբ Մկրտիչ ծառայի ձերոյ, որ եմ որդի Սահաթճի Պետրոսի և եմ ամաց երկոտասանից։// (292բ) Հայցեմ ընթերցողացդ, եթէ գտանիցէք ի սմա սղալ ինչ, ներեցէք պակասութեանն իմոյ, քանզի տղայեական հասակի իմոյ գրեցի զգիրքս զայս։ Ուրեմն երես անկեալ աղաչեմ զձեզ, որք հանդիպիք սմա կարդալով կամ օրինակելով, յիշեցէք զետնեալ ծառայս ձեր և զծնօղս իմ, և դուք յիշեալ լիցիք ի Քրիստոսէ։

Գրեցաւ ի թիւն փրկչին մերոյ 1709, եղև աւարտն Ապրիլի ԺԴ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

292բ (1731 թ., շղագիր) Յիշատակ է գիրքս այս, որ կոչի Ալբերտ, տէր Ովանէսին, և որդոցն՝ Գրիգորին և Մաթոսին։ Յիշատակ տիւից ինձ, յիշատակ օրհնութեամբ եղից։ Թվին ՌՃՁ (1731)-ի։

Կնքադրոշմ՝ 5ա Քրիստոսի ծառայ Քերոփէ վարդապետ. ՌՄԻԲ (1773)։

 

66

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԴ – XIV

ԳՐԻՉ, ՍՏԱՑՈՂ՝ Ֆրա Յեսու քհյ։

ԹԵՐԹ՝ 288 (1644 թ. յաւելում՝ 1, 286, 287). չգրուած՝ 1աբ, 287բ, 288բ։ ՊՐԱԿ՝ Ա-Ժx12+Ա-ԺԴx12։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 120)։ ՏՈՂ՝ 42-52 (խառն)։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ եռանկիւնազարդ մետաքսեայ կարմիր գործուածք, լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 3ա, 122ա։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Պատարագամատոյց (լատիներէն)։ ԺԳ դ. Իտալիա։ 2 (Ա-Բ)+2 (Գ-Դ), ստացուած 2 առանձին թերթերի ընդլայնակի երկտակումից։ Մագաղաթ, երկսիւն, գոթական գրքային բոլորգիր (նմուշ՝ Դա)։ Գ-Դ թերթերը ձայնանիշերով։ (Վերծանումը՝ Լ. Ի. Կիսիլովայի, Լենինգրադ)։

ՎԻՃԱԿ՝ թրջուած (249-88), թանաքից գրադաշտը գունափոխուած, 1644-ին նորոգուած և նօտրգրով լրացուած (286-7ա)։ Պահպանակ Գ-ն խոնաւութիւնոից սևացած, Դ-ի ներքևի մասը պատռուած-ընկած։ Կազմը փականազերծ, եզրերը մաշուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 3ա-120ա [Ալբերտի Մեծի] Համառօտ հաւաքումն աստուածաբանական ճշմարտութեան

Տե´ս ձեռ. № 104, 2ա-397բ. Յռջբ. /3աբ։ §1/3բ-19ա։ 2/19ա-41ա։ 3/41ա-55ա։ 4/55ա-70բ։ 5/70բ-94ա։ 6/94ա-110ա։ 7/110-20ա։ Յիշատակարան թարգմանչի՝ 120աբ։

Բ. [Հատուածք քարոզից]

ա. 120բ-1ա Քարոզ Պահոց՝ [ի բանն]. Յայնժամ վարեցաւ Յիսոս... (Մատթ., Դ, 1-2)-Աստ կամիմ խօսիլ յերից բանից. առաջին՝ ի փորձութենէ սատանայի...

բ. 121ա [Յաղագս որդիութեանն Աստուծոյ] – Երեք ազգ որդիութիւն է Աստուծոյ. առաջն՝ չարիքն և բարիքն...

գ. 121ա [Քարոզ ի բանն]. Եւ ի հրապարակս դնէին զհիւանդս, գոնեա հովանին Պետրոսի հասցէ առ նոսա (Գործ, Ե, 15) – Յամենայն ժամ հարկաւորք են բժիշկքն հիւանդաց...

դ. 121բ [Քարոզ ի բանն]. Աչք իմ յամենայն ժամ առ Տէր են (Սղմ. ԻԴ, 15) – Ամենայն չարեաց սկիզբն և պատճառ է աչքն...

Գ. 122ա-273ա Գիրքս Յաղագս մոլութեանց։ [Շարադրեալ ի Պետրոսէ աբեղայէ Արագոնացւոյ, որ ի կարգէ Քարոզողաց սրբոյն Դոմինիկոսի]։ Օգնեա՛, սուրբ Աստուածածին և յաջողեա՛

- 122աբ [Յառաջաբանութիւն] – Պատմեայ ժողովրդեան իմոյ... Ըստ Արիստոտէլի ի յառաջին գիրքս Քաղաքականաց, որպէս լաւագոյնք զամենայն կենդանիս՝ է առաքինի մարդն։ Եւ ըստ այսմ յառաջաեդեալ բաժանի յութ մասունս...

1. ա. 122բ-32ա [Մասն առաջին. Յաղագս մոլութեան» հասարակաբար]։ Ա. Յաղագս մեղաց և անուանց նորին – Արդ, նախ գիտելի է զզանազանութիւնս, որ ի մէջ չարին, մեղաց, մեղադրութեանն, արտին, մոլութեանն և պարտաւորութեանն...

բ. 132ա-70ա [Մասն երկրորդ. Յաղագս մոլութեանց յատկապէս]։ Յաղագս եօթն գլխաւոր մեղացն – Եւթն չարիք կան ի սիրտս նորա...// (133բ) Յաղագս հպարտութեան – Սկիզբն ամենայն մեղացն հպարտութիւնն..

գ. 170ա-7ա [Մասն երրորդ]. Յաղագս երկրորդ մասինն մոլութեանց, որ է նախանձն – Նախանձու բանսարկուին եմուտ մահ յաշխարհս։ Ըստ Օգոստինոսի՝ ի գիրս Կուսութեանն, հպարտութեանն հետևի նախանձն...

դ. 177ա-87բ [Մասն չորրորդ]. Յաղագս բարկութեան – Մի՛ բարկանայցէք ի ճանապարհիդ... Որպէս ասէ Օգոստինոս, հպարտութիւնն բառնայ...

ե. 187բ-207ա [Մասն հինգերորդ]. Յաղագս ծուլութեան – Մի՛ ծուլասցիս կապօք իմաստութեանն... Ըստ Գրիգորիսի, ծուլութիւն ծնանի...

զ. 207-39ա [Մասն վեցերորդ]. Յաղագս ագահութեանն – Արմատ ամենայն չարեաց՝ ագահութիւնն... Ըստ Օգոստինոսի, ոչինչ ծանրագոյն...

է. 239ա-51բ [Մասն եօթներորդ]. Յաղագս որկրամոլութեանն – Ամենայն վաստակ մարդոյ ի բերան նորա... Ըստ Գրիգորիոսի, ևթն գլխաւորաց մոլութեանցն...

ը. 251բ-68բ [Մասն ութերորդ]. Յաղագս բղջախոհութեան – Խորտկաճաշ եղէք... Որպէս ասէ Ջերօնիմոս, խորտկաց և յագեցմանց միշտ հետևի բղջախոհութիւն... Եւ աստանօր բաւականացի յաղագս բղջախոհութեանն։

2. 268բ-9ա Ա. Յաղագս պահպանութեան հինգ զգայութեանն – Զգայութիւնք և խորհուրդ մարդկային սրտի դիւրասահ են ի չարն... 269աբ Բ. Յաղագս տեսանելեացն – Որ խնու զաչս իւր... 269բ-70ա Գ. Յաղագս լսելեաց – Որ խնու զականջս իւր... 270աբ Դ. Յաղագս հոտոտելեաց – Եղիցի փոխանակ հոտոցն... 270բ Ե. Յաղագս ճաշակելեաց – Միթէ կարիցէ ոք ճաշակել... 270բ Զ. Յաղագս շոշափելեացն – Բարիոք է մարդոյն ոչ շոշափել զկին... 270բ-1ա Է. Յաղագս համեմատութեան մարմնական զգայութեանցն առ հոգևորսն – Կատարելոցն է հաստատուն կերակրով... Եւ այսքան բաւականացի յաղագս մարմնաւոր և հոգևոր զգայութեանց։

3. 271ա-2բ Ա. Յաղագս լեզուի – Լռեցոյ զլեզու քո... Օգոստինոս ասէ. Զի՞նչ օգուտ... 272բ-3ա Բ. Յաղագս հնարից, որ ընդդէմ մեղաց լեզուին – Ասացի թէ պահեաց զճանապարհս իմ... Կատարեցաւ Գիրք հաւաքման մոլութեանց՝ ի հերքումն մեղաց և ի կատարումն առաքինութեանց։

Դ. 273ա-7ա [Պետրոսի Արագոնացւոյ] Հաւաքումն յաղագս տասն պատուիրանացն – Եթէ կամիս ի կեանս յաւիտենականս... Որպէս ասէ երանելին Թօմաս...

ա. 277ա-9ա Ա. Յաղագս առաջին հրամանին – Մի՛ ունիցիս աստուածս օտարս... Ըստ Թօմա[յ]ի, զորօրինակ...

բ. 279ա-80բ Բ. Յաղագս երկրորդ հրամանին – Մի՛ առնուցուս զանուն Աստուծոյ քո ընդունայն... Որպէս ասէ երանելին Թօմաս...

գ. 280բ-1բ [Գ]. Յաղագս երրորդ հրամանին – Յիշեսջի՛ր զօր շաբաթուն... Քանզի երեքկին է ստունկանումն ի յԱստուած...

դ. 281բ-2ա Դ. Յաղագս չորրորդ հրամանին – Պատուեա՛ զհայր քո և զմայր... Որպէս ասէ Թօմաս, գրաւորական օրէնքն տուեալ եղեն...

ե. 282ա-3ա Ե. Յաղագս հինգերորդ հրամանին – Մի՛ սպանանէր։ Վասն զի ուշ է բաւական առնել բարի...

զ. 283աբ Զ. Յաղագս վեցերորդ հրամանին – Մի՛ շնար։ Քանզի այր և կին պսակաւն են ի մի մարմին...

է. 283բ Է. Յաղագս է հրամանին – Մի՛ գողանար։ Յետ որոյ արգել զանիրաւութիւնն, որ լինի յանձն ուրուք...

ը. 283բ-4ա Ը. Յաղագս Ը հրամանին – Մի՛ սուտ վկա[յ]եր։ Յետ որոյ արգել առնել անիրաւութիւն ընկերին գործով...

թ. 284աբ Թ. Յաղագս իններորդ – Մի՛ ցանկար կնոջ ընկերին քո։ Զանազանութիւն է ի մէջ մարդկա[յ]ին և աստուածա[յ]ին օրինացն...

ժ. 284բ-5ա Ժ. Յաղագս տասներորդ հրամանին – Մի՛ ցանկար տան ընկերի քո... Քանզի ամենայն ցանկալի ըստ աշխարհի...

ժա. 285աբ ԺԱ. Յաղագս առաջին և մեծագոյն հրամանին – Սիրեսցես զՏէր Աստուած քոյ ամենայն սրտէ։ Թէպէտ վերոյ ասացեալ եղև, թէ հրամանն...

ժբ. 285բ-7ա ԺԲ. Յաղագս երկրորդ հրամանին – Սիրեսցես զընկեր քո իբրև զանձ։ Վասն հրամանիս այս ասէ Տէրն, թէ է նման առաջնոյն... Աստանօր կատարեցաւ հաւաքումն վասն տասնբանեան օրինացն՝ ի փառս Քրիստոսի Աստուծոյ, որ է օրհնեալ յաւիտեանս. ամէն։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

19ա Զաղքատ ֆրա Յեսու յիշեցէք՝ զստացօղ սուրբ գրոցս։

70բ Աղաչեմ յիշելք զծրող սորայ՝ զֆրա Յեսու քահանայ և. զծնողս իմ։

120ա Զտառապեալ ոգի՝ ֆրա Յեսու, բիւր քանքարոյ պարտական և վերջին ի կարգս միաբանողաց և առաջինս մեղաւորաց, որ սակաւ աշխատեցայ ի գիրքս յայս, յաղօթս յիշեցէք և սխալանացն անմեղադիր լերուք, զի բազում անգամ տկարացայ ի գրելն զսա։ Նա և զմայրն իմ այրի՝ Մամեր կոչեցեալ, որ բազում աշխատեցաւ ի վերայ իմ, յաղօթս յիշեցէք։

120բ Զպատուական և զմենամարտիկ րաբունին Մարգարէ, որ բազում աշխատեցաւ ի վերայ մեր, յաղօթս յիշեցէք։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 2բ (ԺԵ-ԺԶ դդ., բոլորգիր) Պերի արմենիաս գիրքս, զոր մեկնեալ է Դաւիթ Անյաղթ փիլիսոփայն, յիշատակ է Կարապետ վարդապետին, որ մականուն Ձագ կոչի, ի դուռն Վարագայ Սուրբ Նշանին։

19բ (Նոյն ձեռքով, երկու սիւնակների միջև) Գիրքս յիշատակ է Կարապետ վարդապետին ի դուռն  Վարագայ Սուրբ Նշանին (նոյնը՝ 56ա)։

121բ (Նոյն ձեռքով) Պորփիւր գիրգս յիշատակ է Կարապետ վարդապետին, որ մականուն Ձագ կոչի և Պօղոս գրոց աշակերտի նորին՝ ի դուռն Վարագայ Սուրբ Նշանին, և մի՛ ոք իշխեսցէ հեռացուցանել. եթէ յանդըգնի՝ նզովեալ եղիցի. ամէն։

Ձեռագրում նշուած նիւթերը չկան. խօսքը կամ վերաբերում է այլ մատեանի և կամ նիւթերը յետագայում անջատուել են։

2. 2ա ///:::/::////::////::///::////:///:/.////::/::/.///:///:::/::////:://:///::/::./://:////::////:::////:///://:///::/.///:///::/.//::////:/.

///::/./:/.///: («Պետրոս վարդայպետին է գիրքս՝ յիշայտակ Վարագայ»)։

121բ (Շղագրանման նօտրգիր) Գիրքս յիշատակ է Պ[ետ]ր[ո]ս վարդապետին։ Աստուած ողորմի տուողաց, որ զգի[ն] ետո[ւ]ր։ Ով որ կարդեայ կամ աւրինակէ, զԱստուած-ողորմին ասէ, Աստուած իւրեն ողորմի ի միուսանգամ գալստեա[ն]. ամէն։ Ի վթինն (=թվինն) ՋՂ (1541), ի յամին, որում Կար[մ]իր գդակն զԱրզնկէն տիրեաց, մեք եկաք յԱմայսիայ՝ ի դուռն Սուրբ Աստուածածինն։

3. 2ա (Նօտրգիր, եղծուած, հազիւ նշմարելի) [Յ]ոհան վարդապետին այս գիրս Աստուած բարով վայելել տացէ. ամէն։

288ա (Բոլորգիր) Կամաւ ամենազօրին Աստուծոյ կրկին նորոգեցաւ գիրքս ի թվականութեանս մերում ՌՂԳ (1644), ի վերայդիտողութեան առաքելական Աթոռոյն Սրբո Էջմիածնի տեառն Փիլիպպոսի սրբափայլ հայրապետի, որո սրբութիւն և համբաւն տարածեալ ի Յոյնս և ի Լադինս, և երկու անգամ չոգաւ ի դրունս արքաին Պարսից, և արար ազատ զեկեղեցին և զամենայն ինչս նորին՝ ի հարկէ։ Որո հրամանաւ յետնեալս ի բարեաց՝ Յոհան եղեռնալուրս, եկի նուիրակ ի կողմանս Կոստանդնուպօլսի, և պատահեցա ի քաղաքն Թէքիրտաղ յորջորջելո, որո տեսեալ զգրոցս ծերութիւն, առեալ նորոգեաց յօժար սրտիւ և բազում աշխատութեամբ և գրեաց զյիշատակարանս զայս. զոր և խնդրեմք յամենազօրէն յԱստուծոյ, զի տացէ սըմա զվարձս ըստ վարտակոց իւրոց. ամէն։ Հայր մեր։

4. 2ա (ԺԷ դ., նօտրգիր) ռռ ա ռռռռ աբ ժժ ռռ սռ ա ր ագ ա չճ դա վռ («Սարգիս վարդապետ»)։

5. 288բ (Նօտրգիր, սկզբից 2 տող եղծուած և անընթեռնելի) Ես տէր ///թիւ [Ռ]Ճ[Լ]Է (1688), որ Եղիայզար կաթողիկոսն, որ խալաթն հաքաւ։

Կնքադրոշմ՝ 2բ, 287ա  Գիրքս Սուրբ Էջմիածնա է։

Գրչափորձ՝ 1ա (նօտրգիր) յԱլբերթ վարդապետն, 1բ (նոյն ձեռքով), Եշ. Գշ. Աստուածածին։... 2ա (նօտրգիր, Պետրոս վրդ.-ի ձեռքով) Թարա, Աբրահամ, Նաքար... Յովսէփ և Փենիամին՝ ի Հռաքելայ։

 

67

ԱԼԲԵՐՏ ՄԵԾ

ՀԱՄԱՌՕՏ ՀԱՒԱՔՈՒՄՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ

ՁԴ – 1699

ԳՐԻՉ՝ Մկրտիչ քհյ։ ՍՏԱՑՈՂ՝ Մարգար։

ԹԵՐԹ՝ 340+1 (կրկ. 1). չգրուած՝ 1ա-6բ, 334ա-40բ։ ՊՐԱԿ՝ 1x6+Ա-ԻԷx12 (ԻԷ 16)+1x7։ ՆԻՒԹ՝ թուղթ, մահիկանշան լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16x10,2։ ԳՐՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 7ա)։ ՏՈՂ՝ 23։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ բազմագունի շերտաւոր մետաքս, լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 9ա, 59ա, 125ա, 166բ, 206բ, 261ա, 304բ։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ։

ՎԻՃԱԿՒ՝ թանաքից գրադաշտը խիստ գունափոխուած, տեղ-տեղ թանաքակեր, 340 կէսը պատռուած ընկած, կազմի կաշին քերծուած, կապիչներն ու փականներն ընկած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

7ա-333բ [Ալբերտի Մեծի] Համառօտ հաւաքումն աստուածաբանական ճշմարտութեանն

Տե՛ս ձեռ. 104, 2ա-397բ. Յռջբ/7ա-8ա.§1/8ա-57ա (չունի իթ գլուխը՝ «Յաղագս գիտութեան Աստուծոյ», իսկ յաջորդները՝ լ-լդ, գլխակարգուած են՝ իթ-լգ)։ 2/57ա-124ա։ 3/124ա-65բ։ 4/166ա-204բ։ 5/204բ-60ա։ 6/260ա-303բ, 7/303բ-33բ։ Չունի Յիշատակարան թարգմանչի։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

8բ Բարեաց ամենից առաջնորդ Սուրբ Հոգի Աստուած, առաջնորդեա ժտող և դատապարտեալ ծառայի քո տէր Մկրտչի հասանել աւարտ գձիս, զոր սկսաք յաւուրս Յինանց Պէնդէկոստէից, յամսեանն Ադամ Է, զոր և վաղեան աւուրն սէլապ եկաւ, շատ աւէրս արար։ Տէր Աստուած փրկէ ի փորձութենէ։ Փոքր թիւն ՁԴ (84+1615=1699)։

58բ Ո՜վ սուրբ ընթերցօղք, յիշեցէք զգծօղ սորա՝ սուտանուն Մկրտիչ քահանայս և զստացողս՝ խօջայ Ոսկանի որդի պարոն Մարգարն։

333բ Որպէս ուրախութիւն մեծ է նաւելոցն ի նաւահանգիստն, նոյնպէս ուրախութիւն է և գրչին՝ վերջին կէտն։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 2ա Թ[վ]ին 1200 (1751) Օգոստոսի 6-ին առի 6 աստիճան։ Դեքտեմբերի 2-ին եղէ աբեղա (հմմտ. կնքադրոշմ)։

2. 139բ (Այլ ձեռք, եղծուած և հազիւ նշմարելի) Յիմար՝ սորա գրողն, անմիտ՝ զսորա գծօղն։

Կնքադրոշմ՝ 8բ, 58բ, 124բ, 165բ, 333բ, Քրիստոսի ծառայ Գրիգոր վարդապետ. 1200 (1751)։

 

68

ԹՈՎՄԱ ԱՔՈՒԻՆԱՑԻ

ՅԱՂԱԳՍ ՏՆՕՐԷՆՈՒԹԵԱՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ

Նախիջևա՞ն                                                                                                         ՊԼԲ-ՊԼԳ-1383-1384

ԳՐԻՉ՝ Ֆրա Յոհաննէս, Մատթէոս Քռնեցի (միայն՝ 151ա-9ա)։

ԹԵՐԹ՝ 276։ ՊՐԱԿ՝ 1x4+Ա-ԻԳx12 (Ե, ԺԲ 14, Ը, ԺԱ 11, ԻԳ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,3x11,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (միասիւն՝ 144բ-5ա, 196աբ)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 200ա)։ ՏՈՂ՝ 36-38։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ ծաղկահիւս կանաչ (Ա) և դեղին (Բ) թաւիշ, դռնակինը՝ զարդադրոշմ կարմիր կտաւ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 6ա։ Ճակատազարդ՝ գլուխների մօտ (յաճախ անաւարտ)։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, սև, կանաչ։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Կիւրղի Երուսաղեմացւոյ Կոչումն ընծայութեա՞ն։ Ժ-ԺԱ դդ.։ 2 (Ա-Բ) թերթ սկզբում, ստացուած 2 տարբեր թերթերի ստորին կէսի եզրահատումից։ Մագաղաթ, երկսիւն, բոլորագիծ երկաթագիր (նմուշ՝ Բա)։ Կարդալ՝ 2աբ «///ունգաց, զի ոչ ոք էր ընդ անսկիզբանն որ կոչէր զանունն...»,Աբ-Աա, «...Զի ամենայն հայհոյութիւնք դիւաց և հեթանոսաց, ամպարշտաց և մեղաւորաց ոչ հպին յանհպելի լոյս աստուածութեանն...»։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. ցեցակեր և խունացած։ Թերթերը նորոգուած՝ (Ի դ.)։ Կազմի եզրերը, թիկունքը, դռնակն ու աստառը՝ կիսամաշ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

-1ա-5ա Յաղագս տնօրէնութեանն Քրիստոսի (ցանկ) – Ա. Ի պատշաճաւորութենէ մարմնաւորութեան Քրիստոսի... ԾԹ. Ի դատողական իշխանութենէն...

Առաջին հատոր երրորդ մասին հաւաքման երանելոյն Թօմասի Աքինեցոյ Յաղագս տնօրէնութեան Քրիստոսի Աստուծոյ մերոյ

-6աբ [Նախերգան] – Քանզի փրկիչն մեր Տէր Յիսուս Քրիստոս, ըստ վկայելոյ հրեշտակին, փրկելօվ զժողովուրդ իւր ի մեղաց իւրոց, եցոյց յինքեան զճանապարհ առաքինութեան...

Բաղկացած է Ա-ԾԹ գլուխներից՝ տարբեր ենթամասերով, որոնց ցանկը յաջորդում է իւրաքանչիւր գլխի խորագրին։ Խորագրերը, բացառութեամբ առաջինի, ունեն միակերպ սկսուածք՝ «Յետ այսորիկ տեսանելի է...»։ Ստորև թուարկում են խորագրերը՝ առանց այդ սկսուածքների.

6բ-13ա [Ա. Ի պատշաճաւորութենէ մարմնաւորութեան Քրիստոսի]։ Յաղագս առաջնոյն – Երևի թէ ոչ էր պատշաճ Աստուծոյ մարմնանալ... 13ա-23ա Բ. Ի կերպէ մարմնացեալ Բանին։ 23ա-9ա [Գ]. Զմիաւորութենէն ի կողմանէ առնող անձինն։ 29ա-33բ [Դ]. Ի կողմանէ առեցեալ բնութեանն։ 33բ-7ա Ե. Ի յառմանէ մասանց մարդկայինս բնութեանս։ 37ա-41բ [Զ]. Ի կարգէ նախասացեալ առմանս։ 41բ-51ա [Է]. Ի համառեցելոցն Որդոյն Աստուծոյ ի մարդկայինն բնութիւն։ 51ա-6բ [Ը]. Ի շնորհացն Քրիստոսի, ըստ այնմ, որ է գլուխ եկեղեցոյ։ 56բ-9բ [Թ. Ի գիտութենէն] Քրիստոսի։ 59բ-63բ [Ժ]. Յիւրաքանչիւր նախասացեալ գիտութեանցն։ 63բ-7ա ԺԱ. Ի ներտպաւորեալ կամ ի յեղեալ գիտութենէն Քրիստոսի։ 67ա-9բ ԺԲ. Ի ստացական կամ ի հմտական գիտութենէն Քրիստոսի։ 69բ-73ա ԺԳ. Ի կարողութենէ հոգոյն Քրիստոսի։ 73ա-6բ ԺԴ. Ի պակասութեանցն, զորս էառ Քրիստոս ի մարդկայինն բնութիւն։ 76բ-83բ ԺԵ. Ի պակասութեանցն, որ վերաբերին առ հոգին։ 83բ-90բ [ԺԶ]. Յայնց իրաց, որք համահետևին միաւորութեանն (վրջ. խնդիր ԺԱ «... թողուլ զմեղս»։ Շար և յաջորդ գլխի սկիզբը՝ թափուած)։ 91ա-2բ [ԺԷ. «Յայնցանէ, որ վերաբերին առ միաւորութիւն ի Քրիստուս հասարակաբար»։ Սկ. խնդիր Ա. «Դարձեալ որպէս պատահական տեսակն առնէ...]։ 92բ-7ա ԺԸ. Ի միաւորութենէն որ ըստ կամացն։ 97ա-101ա ԺԹ. Ի միաւորութենէն ներգործութեանն Քրիստոսի։ 101ա-3ա [Ի]. Ի յայնց որ յարմարին Քրիստոսի՝ համեմատութեամբն առ Հայր։ 103ա-6ա ԻԱ. Ի յաղօթիցն Քրիստոսի։ 106ա-10ա ԻԲ. Ի քահանայութենէն Քրիստոսի։ 110ա-2բ [ԻԳ]. Թէ որդեգրութիւն պատկանի արդեօ՞ք Քրիստոսի։ 12բ-5ա [ԻԴ]. Ի նախասահմանութենէն Քրիստոսի։ 115ա-9բ ԻԵ. Յայնց, որ վերաբերին առ Քրիստոս համեմատութեամբն առ մեզ։ 119բ-21ա [ԻԶ]. Յայնմանէ, որ Քրիստոս ասի գոլ միջնորդ Աստուծոյ և մարդկան։ 121ա-7ա [ԻԷ]. Ի միաւորութենէ Աստուծոյ և մարդոյն և յայնց իրաց, որ հետևին միաւորութեանն։ 127ա-32ա ԻԸ. Ի կողմանէ ի կուսութենէ Աստուածածնին։ 132ա-4բ [ԻԹ]. Ի հարսնայխօսութենէ մօրն Աստուծոյ։ 134բ-8բ [Լ]. Ի յաւետեաց երանուհոյ կուսին։ 138բ-47ա [ԼԱ]. Ի յղութենէ փրկչին։ 147ա-51ա [ԼԲ]. Ի յառնողական սկզբանէ յղութեանն Քրիստոսի։ 151ա-3բ ԶԳ. Ի յեղանակէ և ի կարգէ յղութեանն Քրիստոսի։ 153բ-6բ [ԼԴ]. Ի կատարելութենէ յղացեալ զաւակին։ 156բ-63բ ԼԵ. Ի ծննդենէ նորին։ 163բ-71ա Ի յայտնութենէն Քրիստոսի ծնելոյն։ 171ա-4բ [ԼԵ]. Ի թլփատութենէն Քրիստոսի։ 174բ-9ա [ԼԸ]. Ի մկրտութենէն որօվ մկրտեցաւ Քրիստոս մկրտութեամբն Յօվանու։ 179ա-86բ [ԼԹ]. Ի մկրտութենէն Քրիստոսի։ 186բ-90ա [Խ]. Յայնցանէ, որ վերաբերին առ մուտն Քրիստոսի ի յաշխարն կամ ի սկիզբն նորին։ 190ա-3բ ԽԱ. Ի փորձութենէն Քրիստոսի։ 193բ-6բ [ԽԲ]. Ի վարդապետութնէն Քրիստոսի։ 196բ-200ա ԽԳ. Ի սքանչելեացն, որ արարան ի Քրիստոսէ։ 200ա-6ա ԽԴ. Յիւրաքանչիւր տեսակաց սքանչելեացն։ 206ա-9բ [ԽԵ]. Ի յայլակերպութենէն Քրիստոսի։ 209բ-21բ ԽԶ. Յայնցանէ, որ վերաբերին ի յելն Քրիստոսի յաշխարհէ աստի։ 221բ-6ա [ԽԷ]. Յառնողական պատճառէ չարչարանացն Քրիստոսի։ 226ա-30ա ԽԸ. Ի ներգործութենէ չարչարանացն Քրիստոսի։ 230ա-4բ [ԽԹ]. Ի ներգործութեանց չարչարանացն Քրիստոսի։ 234բ-8բ Ծ. Ի մահուանէն Քրիստոսի։ 238բ-41ա ԾԱ. Ի թաղմանէն Քրիստոսի։ 241ա-6բ [ԾԲ]. Զիջմանէն Քրիստոսի ի դժոխս։ 247ա-51ա ԾԳ. Յայնցանէ, որ վերաբերին առ բարձրանալն Քրիտսոսի։ 251ա-6ա ԾԴ. Ի յորպիսութենէ յարուցելոյն Քրիստոսի։ 256ա-63ա ԾԵ. Ի յայտնութենէ յարութեանն։ 263ա-5ա ԾԶ. Ի պատճառէ յարութեան մարմնոյն։ 256ա-9բ [ԾԷ]. Ի համբարձմանէն Քրիստոսի։ 269բ-71ա [ԾԸ]. Ի նստելոյն Քրիստոսի ընդ յաջմէ Հօր։ 271ա-5բ [ԾԹ]. Ի դատողական յիշխանութենէն Քրիստոսի... – Երևի թէ դատողական իշխանութիւնն... Ի յորում մարմնաւորութենէ խորհրդոյն բաւականասցի ասացեալքս։

-276ա Կատարեցաւ Գիրք տնօրէնութեանցն Քրիստոսի, որ է առաջին հատոր երրորդ մասին երանելւոյն Թօմասի Աքինեցո... ամէն։

-276ա [Յիշատակարան թարգմանութեան] – Փա՜ռք... Արդ, յամի ծնընդեան փրկչին մերոյ հազարերորդի երեքհարիւրերորդի քառասներորդի հինգերորդի (1345) և ի թուականութեանս Հայոց եօթնհարիւրերորդի նսներորդի չոր[ր]որդի (1345) թարքմանեցաւ Գիրքս տնօրութեանն Քրիստոսի, որ է առաջին հատոր երրորդ մասին երանելոյն Թօմաի, ի լատին բարբառոյն ի հայս, ձեռամբ ֆրա Պետրոսի, ազգաւ լատին և աշխարհաւ Արագօնացի,  ի կարգէ քարոզողաց սրբոյն Դօմինիկոսի, որոյ թարքման էր ֆրա Յակոբոս, ազգաւ հայ, ի կարգէն քարոզողաց սրբոյն Դօմինիկոսի, ի վերին վանքս Քռնոյ, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնին, որոյ առաջնորդ և հոգաբար-ու վերախնամող կարգին միաբանողաց՝ Յոհան մականուն կոչեցեալ Քռնեցի, ի յորո անունն շինեցին զսուրբ ուխտս աստուածասէր և բարեպաշտ պարոն Գորգոն և ամուսինն իւր՝ տիկին Էլթիկն։ Եւ սոքան երեքեան՝ վերախնամող և պարոն Գ[որ]գն և տիկին Էլթիկն ինքնա[յօ]ժար կամօք նուիրեցին զվանքս կարգին քորզողաց սրբոյն Դօմինիկոսի տուրք յաւիտենական։

Արդ, վերոա[սաց]եալ վերախնամողն եղև պատճառ բազում բարութեան, զի ժողուվեա[ց աս]տ վար

դապետք ի լատինացոց և [հայ]ոց, տածելօվ զնոսա ըստ հոգո և ըստ [մարմնո], և թարքմանեցաւ և թարքմանէ գիրս բազումս ոգեշահս և լուսաւորիչս, և ոչ այսչափ միայն, այլ և իբրև զհաւատարիմ լրտեսն Յեսու Նաւեա՝ մտանելօվ ի յերկիրն Աւետեաց, այսինքն ի միաբանութիւն սուրբ եկեղեցոյն Հռոմայ, և եբեր ազգիս հայոց զփրկական համբաւն և արժանաւորաց [ե]րանելի հնազանդութիւն գերադր[ական Աթոռո՞յ]ն Հռոմայ, որ է մուտ և դու[ռն] երկնից արքայութեանն, որում և մեզ արժանաւորեսցէ Քրիստոս։

Արդ, որք օգտիք ի սմա[նէ կա]մ օրինակէք, ողորմութիւն [խնդ]րեցէք յԱստուծոյ վերոասացեալ աշխա[տո]ղացն և նոցին երախտաւորացն։ Եւ աղաչեմք, զի որք օրինակէք զգիրս, զսակաւ յիշատակարանս գրեցէք, և դուք յիշեալ լիջիք ի գիրն կենաց. ամէն (հմմտ. ձեռ. 104, 398ա)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

29ա Երկիր դառն է և շմոր,

Սիրտս տրտում է և ժխոր,

Յիմ ընկերացն եմ ես մոլոր,

Վասն այն կու գա գիրս խոշոր։

33բ Զգծողս յիշեա ի Տէր, և Աստուած՝ զքեզ (նման՝ 63ա-83ա)։

51ա Ժուղլ խիստ է և ժխոր,

Երկիրս չար է շմը[ն]դոր,

Աստուած առնէ շուտով անդորր,

Որ ազատիմ ի ծօվոյս խոր։ Ամէն։

51ա (Ճակատազարդի մեջ) Ֆրա Յոհանէս։

67ա Աստուած, արա խաղաղութիւն,

Յուսացելոցս՝ փրկութիւն,

Ննջեցելոցս՝ թողութիւն,

Տկարացելոցս՝ զօրութիւն։

103ա Ի Հա{յ]ոց ՊԼԳ (1384) թուին Սալթաղեցի Սարսուն մեռաւ, ֆրա Տէրունական խոստովանահայրն կախուեցաւ։

106ա Մեծ հոգս եղև ինձ այս տարի,

Մահտարաժամս յերկիրս կու ընկնի,

Նախիջևան քաղաք կու անցնի,

Կու մեռանին շատ ղարիպնի։

110ա Խիստ է դժար մահու համբաւ,

Գրագրիս մեծ հոքս ու ցաւ,

Զգիրքս սկսայ, չկատարեցաւ,

Յոյս իմ ի Քրիստոս է և։

131բ Զնուաստ ոգի զֆրա Յոհանէս՝ գծող գրոցս յիշեցէք ի Քրիտսոս, և Աստուած զձեզ յիշէ յիւր արքայութիւնն. ամէն։

152ա Աստուած ողորմի Քռնեցի Մաթեոսին, որ զտետրս գրեալ է։

174բ Գրեցաւ թվիս ՊԼԲ (1388) Հոկտեմբերի Ը։

179ա Աստուած ողորմի Վախախին. ամէն։

186բ Ի տօնի սուրբ Թօմաի

Վարդապետին Աք[ու]ինացի,

Ֆրա Ջուանն առաքի

Առ ժողովուրդս Գողթնի.

Յետև նորա խիստ շատ լացի,

Աստուած նորա առնէ բարի։

256ա Զֆրա Մխիթարիչս յիշեցէք ի Տէր։

276ա ... Աւրհնեալ Տէր իմ Յիսուս, որ հասոյց զիս ի վերջին գիրս արժանաւոր։ Օրհնութիւն և փա՜ռք... ամէն։

 

69

ԺՈՂՈՎԱԾՈՅ

Ճահուկ                                                                                                                            ՊԾ-1401

ԳՐԻՉ՝ Ֆրա Յոհան Քռնայեցի։

ԹԵՐԹ՝ 347 (ԺԵ դ. անանուն նորոգողի յաւելում՝ 1-4, 10-12, 78-81, 101, 157, 168-9, 192-7, 347). չգրուած՝ 1աբ, 4բ, 265աբ, 347աբ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԲx12 (ԺԷ 13, ԻԲ 11) +Ա-Էx12 (Ա 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14x12։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (2բ-4ա, 5ա-156բ, 222ա, 264բ,266ա-75բ, 288ա-346բ), երկսիւն (2ա, 157ա-221բ, 222բ-64ա, 276ա-87բ)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 119ա)։ ՏՈՂ՝ 24-25 (տեղ-տեղ՝ 24-29)։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ կանաչ մետաքս, լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 2բ (վերանորոգողի), 214բ, 245ա։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ (վերանորոգողի՝ կարմիր)։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Ժամագիրք (լատիներէն)։ ԺԴ դ. , Իտալիա։ 1 (Ա)+ 1 (Բ), ստացուած 2 թերթերի ստորին լուսանցքների եզրահատումից։ Մագաղաթ, երկսիւն գոթական գրքային բոլորգիր (նմուշ՝ Բա)։ (Վերծանումը՝ Լ. Ի. Կիսլովայի, Լենինգրադ)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերը խառնուած, տեղ-տեղ ցեցակեր, լուսանցքային մասերը մաշուած, 265-րդ թերթի աջ կէսը ընդերկայնակի կտրուած հանուած։ Կազմի կաշին քերծուած, եզրերը մաշուած, թիկունքը վերից վար ճեղքուած, դռնակն ու կապիչներն ընկած։ ԺԵ դ. նորոգուած և լրացուած։

ԾՆԹ. Բաղկացած է միևնույն գրչի ձեռքով գրուած երկու առանձին մասերից (1-264 և 265-347)։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2բ-264ա [Ալբերտի Մեծի] Համառօտ հաւաքումն աստուածաբանական ճշմարտութեան

Տե՛ս ձեռ. 104, 2ա-397բ. Յռջբ./2բ-3բ։ §1/3բ-44բ (ցանկը՝ 2ա)։ 2/45ա-100բ։ 3/101ա-36բ։ 4/137ա-68ա։ 5/168ա-213բ։ 6/214ա-44բ (ցանկի Դ-ԼԷ գլուխներն ու Նախերգանքը չեն ընդօրինակուած)։ 7/245ա-64ա (ցանկ՝ չիք)։ Յիշատակարան թարգմանչի՝ 264բ, վերջից պակասաւոր. «... Գորգն և ամուսինն իւր՝ տիկ[ին...]». տե՛ս 104, 398աբ։

Բ. ա. 266ա-97ա Հաւաքումն համառօտ և յոյժ օգտակար ի Դիալէտիկէն, որ տրամաբանութիւն։ Կարգեալ և թարգմանեալ ձեռամբ Բարդօլիմէոսի ֆռանկ եպիսկոպոսի – Եւ զի խօսելոց եմք ի Դաիլէթիկաէէն։ Նախ տեսցուք, թէ զի՞նչ է Դիալէթիկայն։ Իսկ Դիալէթիկայն սահմանի սոյնպէս. Դիալէթիկայ է արհեստ արհեստից առ ամենայն մեթոդաիցն... իսկ առաջին կարգն է ընդ միմեամբք Դ-ին, նմանապէս և Բ-ն՝ Գ-ին։

Կարդալ՝ 266ա-88բ, 290աբ, 289աբ, 291ա-6բ, 298աբ, 297ա։ Գծագրերի տեղերը բաց՝ 293ա, 296բ։

բ. 297աբ, 299ա-311բ [«Յաղագս հաւաքաբանութեան] – Ըստ Արիստոտելի՝ գիտելն է ճանաչել զպատճառ իրին։ Իսկ հաւաքաբանութիւն ունի Դ պատճառս.. Եւ վասն հաւաքաբանութեան այսքան։ Եւ Քրիտսոս Աստուած մեր օրհնեալ յաւիտեանս. ամէն։

գ. 311բ-337ա [«Յաղագս Պատրանաց գրոցն – Եւ արդ, զի դիտաւորութիւն մեր է յառաջիկայ իրողութեան խօսել ի սոֆիսթիքա տրամաբանութենէն»], այսինքն որ թարքմանի սոֆիսթիքայն... Արդ, կատարեցաւ պրակք Պատրանացն։ Եւ Քրիտսոսի փառք յաւիտեանս. ամէն։

Կարդալ՝ 311բ-27բ, 329աբ, 328աբ, 331աբ, 330աբ, 332ա-6բ, 346ա-7բ, 345աբ, 344աբ, 343աբ, 342աբ, 341աբ, 340աբ, 339աբ, 338աբ, 337աբ։

դ. 337բ [«Յաղագս տրամաբանական տեղեացն – Եւ արդ, վասն զի յաղագս տրամաբանական տեղեացն հանդերձեալ եմք ասել»]։ Եւ զի ի տրամաբանական տեղեացն ելանէ առարկութիւնն... և կամ պատ[ահ]մանն, որո պատճառ է ըստ Արիստոտէլի ի յառաջին գիրս Տրամաբանական տեղեացն։ [«Զի որ ստորոգի ի յիրացն ինչ... Արդ, վասն տեղեացն այսչափ ասացեալ եղև։ Աւրհնեալ է Աստուծոյ»]։

Հմմտ. 2382, 274ա, 291ա, 338ա, 370ա։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

45բ (Կարմրագիր)

Յաղագս դառն ժամանակիս,

Որ էր ի Ճահկո փասըլիս,

Յորժամ ՊԾ (1401) էր Հայոց թվիս,

Ի յՕգոստոս Փոխման տօնիս։

66բ (Զարդագիր Ա-ի բացուածքում, կարմրագիր) Այս նեղութիւնս այլ անցանի. աշխարհս փոփոխելի է։

137ա Զֆրա Յոհանս յաղօթս յիշեցէք, և Աստուած զձեզ յիշէ. ամէն։

Յա՜խ, վասն դառնութեանն ժամանակիս,

Յոր աղօթից եմ ի կարիս.

Յէս էլ անցանի,

Եւ Աստուած ողորմի։

213բ Զսակաւ աշխատօղս յիշեա, և դու յիշեալ [լիցիս]։

245ա (Ճակատազարդի մեջ) Յոհան։

245ա (Կարմրագիր)

Զստորականս ի բնաւ բարիս,

Զբացասականս ի բնաւ չարիս,

Ես՝ ֆրա Յոհան Քռնայեցիս,

Ձեզ աղօթից եմ ի կարիս։

264ա (Կարմրագիր)

Երկիրս օտար և հեռաւոր,

Սիրտս է տրտում և խիստ ժխոր,

Յիմ ընկերացն ես եմ մոլոր,

Վասն այնորիկ գիրս գայ խոշոր։

Կնքադրոշմ՝ 2բ, 169բ, 346բ Գիրքս Սուրբ Էջմիածնա է։

Գրչափորձ՝ 1ա Զանուն քո, Քրիստո՛ս, աւրհնեմ...։ 2բ ծանիր։

 

70

ՍԿՕԹՈՍ

ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ԺԸ-XVIII

ԹԵՐԹ՝ 286. չգրուած՝ 167աբ, 285բ-6բ։ ՊՐԱԿ՝ 18x16 (Ա, ԺԸ 15)։ ՆԻՒԹ՝ թու.ղթ, լուսագծերով և «[H] O R T» լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16x10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (մնուշ՝ 31ա, լրանցնողի և յաւելագրողի՝ 1աբ, 5ա-15բ, 258բ-66բ, 284ա-5ա)։ ՏՈՂ՝ 21 (լրացումները՝ 18-35)։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ թուղթ, մասն Ա և ԺԸ պրակների, լուսանցակողերը՝ կարմիր, այժմ գունաթափ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ թռչնագիր (միայն՝ 2ա-53բ)։ Գոյներ՝ սև և նարնջի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թանաքից գրադաշտը տեղ-տեղ գունափոխուած, ցեցակեր՝ 1-6, կազմի կաշին թեթևակի քերծուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2ա-285ա Աստուածաբանութիւն Սկօթօսին

Տե՛ս ձեռ. 125, 3բ-142բ. Գովք/չիք։ Յռջբ. /2ա-5ա։ Ցանկ/չիք։ Ա/16ա-166բ։ Բ/168ա-264բ, 267ա-285ա, 265ա-6բ, 14բ-5բ (առանձին հատուածներ՝ այլ ձեռքով և սխալ ներդրուած)։ Գ/ չիք։

Բ. [Յաւելագրութիւնք՝ ԺԸ դ.]

ա. Դիոնէսի գիր (=Բառք) – Աստուածայնագոյն, նախակատարեալ գեղեցկագործ...

բ. 1աբ [Պետրոսի Բերթումեան] Երգ յարութեան (ծայրակապ՝ «Պետր») – Պայծառ արփիդ արդարութեան, որ ի մարմնի ծածկեցար...

գ. 5ա-6ա [Բառք զանազանք] – Կենցաղօգուտ, ամենազան, գովանք, մրցանակ... արտուստ, ծաղրերաստ (լուսանցքներում՝ 5ա «Պիտոյից», 5բ «Մովսիսի»)։

դ. 6բ-7բ [Քաղուածք աստուածաբանականք] – Վասն Քրիստոսի ասէ. Ստեղծան, ասէ, ամենայն, ամենայն ինչ վասն ձեր... բայց որքան առ տրամադրումն պահանջի ժամանակ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

14բ (ԺԸ դ. շղագիր) Այս է Ղազարիս գիրն (նոյնը՝ 157բ)։

 

71

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(Բաղկացած է 2 տարբեր ձեռագրերից)

ԹԵՐԹ՝ 194։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ սպիտակ թուղթ, լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿԱ 1(1)+1(194), թուղթ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին թեթևակի քերծուած։

ՁԵՌԱԳԻՐ Ա

Կեսարիա                                                                                                                        ՌՄԲ-1753

ԳՐԻՉ՝ Տէր Յակոբ քհյ.։

ԹԵՐԹ՝ 129 (1-129). չգրուած՝ 1ա-3բ, 127բ-9բ։ ՊՐԱԿ՝ 1x1+Ա-ԺԱ x12 (ԺԱ 8)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16x10,4։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 44ա)։ ՏՈՂ՝ 21։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազրդ՝ 4ա։ Լուսանցազարդ՝ բուսական (4ա)։ Զարդագիր՝ թռչնագիր (բոլոր գլուխների սկզբնատառի առաջին գիրը)։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, դեղին։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

4ա-126բ Բանք իմաստասիրականք և աստուածաբանականք. համառօտաբար իբր սահմանօրէն արտադրեալք և հաւաքեալք ըստ այբուբենից՝ աշխատասիրութեամբ Լեհացի Ստեփաննոսի բանասիրի

Տե՛ս ձեռ. 110, 370ա-463բ։ Հմմտ. 126։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

127ա Փառք... Արդ, գրեցաւ գիրք ի Կեսարիայ, թվականիս Հայոց ՌՄԲ (1753) ամին, ձեռամբ յոգնամեղ և անիմաստ տէր Յակոբ նուաստ քահանայիս։ Յիշել աղաչեմ ի մաքրափայլ աղօթս ձեր զխռիւս գեհենին միով Հայր մերիւ, զի և դուք յիշեալ լիջիք անմոռաց յիշմամբ առաջի Քրիստոսի Աստուծոյ մերոյ յաւիտեանս. ամէն։

ՁԵՌԱԳԻՐ Բ

Ադրիանուպօլիս                                                                                                   ՌՄԴ-1755

ԳՐԻՉ՝ Աբրահամ վրդ. Աստապատցի։

ԹԵՐԹ՝ 65(130-94). չգրուած՝ 189ա-94բ։ ՊՐԱԿ՝ 5x12 (Գ 16)+1x1։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16x10,4։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 169ա)։ ՏՈՂ՝ 28։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 130ա-68ա Տէր Ներսէս եպիսկոպոսի՝ /Եղբօր տեառն Գրիգորիսի/Ողբ բարառնական, /Չափեալ տաղիւ հոմերական/Վասն Եդեսիոյ առման, /Ի թուականի հինգ հարիւրի/ Եւ իննսուն ընդ երրեկի, /Քսաներեք դեկտեմբերի, / Յերրորդ ժամու յօր շաբաթի – Ողբացէք եկեղեցիք՝/Հարսունք վերին առագաստի... /Որ միշտ օրհնի յիւր ստեղծուածոց՝ /Երկնաւորաց և երկրայնոց (տները համարակալուած 1-530)։

Բ. 168բ-88բ [Յովհաննիսի Երզնկացւոյ Յաղագս երկնի]

ա. 168բ-9բ Նախերգան – Վայելուչ և գեղեցիկ է ի գիշերի պատարուն և լրացեալ լուսինն...

բ. 170ա-1բ Սուրբ և իմաստուն վարդապետին Յովհաննիսի Երզնկացւոյ, մականուամբ Պլուզ կոչեցելոյ, արարեալ այլաչափ տաղս ի խընդրոյ բարեպաշտ իշխանին Հայոց Ապլոցի՝ ըստ անուանագիծ տառից տանց (ծայրակապ՝ «Յոհանիսի բան Յաղագս երկնի ի խնդրո իշխանի Հայոց Ապլոց անուն») - Յամենահրաշ գործք արարչին որ գոյացան, / Մեծ և ահեղ ըսքանչելիք ներգործեցան...

գ. 171բ-87բ Նորին դարձեալ Յաղագս երկնի – Այն որ յառաջ քեզ ճառեցան բանք նախնական, /Յաղագս երկուց տրամագըծիցն անկիւնական... (տները համարակալուած 1-226)։

դ. 187բ-8բ [«Զօրութիւն ոտանաւոր բանիցս»] – Գիտել արժան է, զի զօրութիւն ոտանաւոր բանիցս նախ զտարերաց դրութիւն և զկարգն ցուցանէ... Այլ աստ սակաւ ծանօթութիւն և աղօթիւք ձերովք յանցանաց մերոց թողութիւն. և Քրիստոսի փառք յաւիտեանս։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

127ա Յիշատակ է գիրքս Ադրիանուպօլսի աւաքէրէց տէր Սարգսին, որ ետ ինձ՝ Աբրահամ վարդապետիս, զի յ[ը]նթեռնուլն իմ զսա, յիշեցեմ զհոգի հանգուցեալ ծնողին իւրոյ՝ տէր Յօնան քահանային և համայն ննջեցելոց իւրոց։

168ա Արդ, գրեցաւ սա ի թուականութեանս Հայոց 1204 (1755), Օգոստոս ամսոյ 6, ի քաղաքս Ադրիանոսի կայսեր, յեկեղեցւոջն որ յանուն Սրբոյն Թէոդորոսի զինաւորին, որոյ առաջնորդ էր տէր Սարգիս արհիեպիսկոպոսն և աստուածիմաստ վարդապետն, յորմէ առեալ զօրինակն

Եւ առ սէր սրբոյն Ներսէսի

Շնորհալւոյ՝ բանիս յարմարողի,

Եւ մանաւանդ թէ և՛ յայլս տարածեսցի,

Նստեալ գծագրեցի

Ես՝ անարժանս յամենայնի,

Աբրահամ անարդիւն վարդապետս Աստապատցի,

Որ գոլով ի յայսմ ամի

Նուիրակ սրբոյ Աթոռոյն Էջմիածնի՝

Ի վերայ բոլոր վիճակին

Քաղաքամօրն Կոստանդնուպօլսի։

Ուստի և յայս քաղաքս եկեալ առ ի նուիրակել, զայսոսիկ զբօսանս ինձ արարեալ, օրինակեցի ի փառս Քրիստոսի Յիսուսի, քանզի ոչ այնքան գտանիւր սա յամենայն ուրեք, և բազումք էին, որ սմա փափագէին, որք և զիս հարցին, թէ ունիցի՞մ արդեօք, զի օրինակեսցեն։ Բայց թէ վասն նոցա շնորհելոյ և թէ առ իս պահելոյ և ընթեռնելոյ, այնր աղագաւ զսակաւ աշխատութիւնս յանձն կալայ, թերևս շահեալք ի սմանէ բազումք, թէ՛ ի կեանս իմ և թէ՛ յետ անցմանս յիշեսցեն զիս ի բարին առ Քրիստոս՝ յոյսն ամենայնի։ Որում ընդ Հօր և Սուրբ Հոգւոյն փա՜ռք և երկրպագութիւն միշտ. ամէն։

 

72

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԸ-XVIII

ԹԵՐԹ՝ 224. չգրուած՝ 33ա-7բ, 63բ-6բ, 93բ-105բ, 115ա-22բ, 161բ-6բ, 179ա, 180ա-1բ, 182բ, 197ա, 198բ-204ա, 205բ-6բ, 214բ-24բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԸx12 (Զ 6, Ժ 20, ԺԴ, ԺԷ 8, ԺԶ 28, ԺԸ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ, տարբեր. ուղղահայեաց լուսագծերով, մահիկանշան և “AZ” լուսադրոշմով՝ 1-122, 159-66, 179-224, հորիզոնական լուսագծերով և առանց լուսադրոշմի՝ 123-58, 167-78։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,6x10,7։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր, 7 տարբեր ձեռքով՝ Ա (1ա-32բ, նմուշ՝ 13ա), Բ (38ա-63ա, 183ա-94բ, նմուշ՝ 44ա), Գ (67ա-90ա, նմուշ՝ 79ա), Դ (106ա-14բ,նմուշ՝ 114ա), Ե (123ա-58ա, 167ա-78բ, նմուշ՝ 123ա), Զ (207ա-14ա, նմուշ՝ 207ա), Է (90բ-3ա, 158ա-61ա, 179բ, 182ա, 195ա-6բ,  197բ-8ա, 204բ-5ա, նմուշ՝ 205ա)։ ՏՈՂ՝ 26 (Ա), 21 (Բ), 17-18 (Դ), 16-17 (Ե), 21-22 (Զ), 19-33 (Է)։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ թուղթ (Ա՝ մասն պահպանակի, Բ՝ մասն ԺԸ պրակի), լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ սկզբում 3 թերթ սպիտակ թուղթ, “AZ” լուսադրոշմով։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի քուղերը թուլացած, կաշին թեթևակի քերծուած, թիկունքը վնասուած, կապիչներն ընկած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-32բ Յաստուածախումբ և տիեզերական ժողովն Տարսոնի, որ եղև ի շրջանի ընթացից ժամանակի ՈԻԶ (1177) թվականի Հայոց, հրամանաւ համահրեշտակ կաթողիկոսին Հայոց Գրիգորի՝ եղբօր որդոյ սրբոյն Ներսիսի, յաջորդի առաքելական Աթոռոյ սըրբոյն Գրիգորի, և քրիստոսապսակ արքային Հայոց Լևոնի՝ սակս միութեանն եկեղեցւոյ Հայոց և Հոռոմոց. Խոսք ատենական սրբոյն Ներսիսի՝ այնմ քաղաքի աթոռակալի և աստուածաբան վարդապետի – Ո՜վ Քրիստոսի ժողովրդեանն գլուխ և հովիւք... Նորին շնորհիւն լիցուք խաղաղարարքս որդիք Աստուծոյ... փառաւորեալ... այժմ և միշտ և յաւիտեանս։

Բ. 38ա-63ա Սուրբ և իմաստուն վարդապետին Յովհաննիսի Երզընկացւոյն արարեալ այլաչափ տաղս ի խընդրոյ բարեպաշտ Ապլոցի...

Տե´ս ձեռ. № 71, 168բ-88բ. §ա/չիք։ բ/38ա-40ա։ գ/40ա-61բ։ դ/62ա-3ա (սկ. «Նախ՝ զտարերացս...»)։ Հմմտ. № 20, 296ա-301բ։

Գ. 67ա-90ա [Թարգմանութիւնք Բարսղի վարդապիտի Հոլովնաւորի]

1. ա. 67ա-71ա Յաղագս սրբազնութեան վերջնոյ օծման – Վերջնոյ օծման սրբազնութիւն ի Քրիստոսէ Տեառնէ ներկացուցեալ... և կամ թէ լսօղակաւ և կամ այլովք յանցաւորեցար. ամէն։

բ. 71բ-9ա Կարգ պաշտելոյ սրբազնութեան վերջնոյ օծման – Մինչ քահանայն իցէ պաշ[տ]ելոց զայս... իւրոց տեղիս ի ստորև առագրեսցին։

79ա Զսոյն թարգմանեաց Բարսեղ վարդապետ Հոլովնաւոր Ե Հոկտեմբերի, 1670, ի մեծն Հռոմայ, ընգերապատութիւն սենեկի առակելականի։

2. 79բ-87ա Միքայէլ Անճէլօ Րիչչի խորհրդական [Գովասանք Աստուածածնի]։ Ի Հռօմ ընտպարանում գերապատութիւն սենեկին առաքելականի, 1679, զոր թարգմանեաց Բ[արսեղ] վ[արդապետ] Հ[ոլով]նաւոր, 10 Նոյեմբերի ընմինն ամի

ա. 80ա-2ա Մասն առաջին – 1. Նամենայնում աւուր ասա Մարիամու ըզգովութիւն, ո՜վ հոգի իմ... 34. Զի յաւարտիլ կենաց մարմնոյն տեսանիցեմ ըզնա իսկոյն հրճողապէս։

բ. 82ա-5ա Մասն երկրորդ – 1. Ո՜վ բնաւից վայելչութիւն, պատիւ կանանց... 48. Մինչ ստեղծաւ, ի քէն ծընաւ մերոյ սեռի ի կեցութիւն այն անըստեղծն։

գ. 85ա-7ա Մասն երրորդ -1. Վերակերտիչ, մխիթարիչ յուսահատից հոգւոց մարդկան... 38. Ըզքօնըս՝ քոյս, ըզգործըս՝ քոյս, որք միշտ յարգին զուարճօրէն, ասեմք ամէն։

3. ա. 87բ Կցորդ- Ո՜վ ամենասրբուհի կոյս և յաւիտենական լուսոյն մայր...

բ. 87բ-8ա Աղօթք – Զհանդիսաւորութիւն քո ամենակարօղ...

գ. 88ա Կցորդ- Ո՜վ փառաւորագունեղ իշխան, սուրբդ Գազիմիրոս...

դ. 88աբ Աղօթք – Աստուած, որ ի մէջ արքունականաց փափկութեանց... միշտ ձգտեցին Քրիստոսիւ Տէրամբ մերով. ամէն։

4. 88բ-90ա Տաղ ջերմեռանդագունեղ՝ ի գովութիւն ամէներանուհւոյ կուսին Մարիամու Աստուածածնին. շարադրեցեալ լաթիներէն և յօրն յօրէ երգեցեալ ի փառաւորագունեղէ իշխանէն՝ արքայորդւոյն սրբոյն Գազիմիրոսէ։ Եւ յետ երանելոյ մահւան նորին սրբոյ, զկնի 142 ամաց եղև գրեցեալ ի Ըսկըսմունտոսէ՝ թագաւորէն Լէհաց և Շվէտաց ի ներքոյ սրբազանի գլխոյն նոյնոյ սրբոյն։ Զոր ես՝ Բարսեղ վարդապետ Ըստամպօլցի, յամի Տեառն 1674, նամսոջն Փետրվարի, ի Հռօմ քաղաքի, ի լաթինականէն ի հայկաբանութիւն թարգմանեցի, ի փառս մեծագոյնս Աստուծոյ, ի գովեստ ամենասրբուհւոյ կուսին և յօգուտ հոգեկսն ամենից հայկազունեաց – Ո՜վ հոգի իմ հաւատարիմ, ըզԳազիմիր միշտ յիշեայ, / Որ էր որդի թագաւորի Լէհաստանեաց իշխանի... /Ներքո գըլխոյ նորին սրբոյ եղև գըտեցեալ տաղըն այն։

Դ. ա. 90բ-2բ Յաղագս սրբոյ խորհրդոյ ապաշխարութեան – Նիւթ ապաշխարութեան է ամենայն մեղք՝ թէ մահուչափ և թէ ներելի ... եթէ մեռեալ էր առանց խոստովանութեան։

բ. 92բ-3ա Յայլմէ գրոյ վերքաղեցեալ – Դարձեալ ընդ կանոնին, որ ասի Քաղուսրէ սէրվաթի... կամ զպսակ չունիցի ի գլուխն իւր տոկոսակերք։

գ. 106ա-14ա [Յաղագս կերպի խոստովանութեան]- Արդ, յորժամ կամեսցի ոք խոստովանիլ քեզ՝ զորոյ խոստովանութիւնն ոչ երբէք լուեալ իցես...

դ. 114աբ Յաղագս հարցանելոյ զեօթն մահուչափ մեղքն, և նախ զբղջախոհութեանն։ Յաղագս բղջախոհութեան – Վասն բղջախոհութեան հարցջիր, եթէ խոստովանողն պոռնկեալ իցէ... Դարձեալ եթէ զայսպիսի մեղս արարեալ իցէ յաւուրս//...(անաւարտ. բաց՝ 115ա-22բ)։

Ե. 123ա-79բ [Հարցմանց Գիրք Երեմիայ չէլէպի Քէօմիւճեան]

ա. 123ա-6ա [Առաջին գաւազան Արամեանց յորդւոց յորդիս՝ յարարածոց սկսեալ - ... Մաղաղիէլ որդի Կայնանին] ծնաւ Յարեդ... Թորգոմ որդի Թիրասայ ծնաւ//(123բ) զՀայկն... (125ա) ... և իշխանութիւնք Հայոց աստէն դադարեցաւ մինչև զքաջն Արշակ, որ յետ մահուանէն Աղեքսանդրի Կ ամօք ապստամբեալ... Ոմն Արտաշիր... սպան զԱրտաւան... Եւ աստէն դադարեցաւ թագաւորութիւն Պարթևաց։

բ. 126ա-8ա [Երկրորդ գաւազան Արշակունեաց յորդւոց յորդիս] – Այժմ դարձուք ի պատմութիւն թագաւորացն Արշակունեաց... Ա. Վաղարշակ եղբայր քաջին Արշակայ՝ ամս ԻԲ... Աստանօր բարձաւ թագաւորութիւն Արշակունեաց, որք թագաւորեցին զամս ԵՃԿ, թագաւորք՝ ԻԴ։ 128աբ [Մարզպանք Հայոց] – Եղեն մարզպանք Հայոց հրամանաւ Պարսից թագաւորին [Յ]ազկերտի... Վարդան մարզպան... Սմբատ Բագրատունի Բիւրատեան՝ ամս Ի։

գ. 128բ-9բ [Ե]րրորդ գաւազան Բագրատունեաց յորդւոց յորդիս – Ա. Աշոտ Բագրատունի՝ ամս ԺԷ... Աստ դադարեցաւ թագաւորութիւն Բագրատունեաց։

դ. 129բ-30բ [Չորրորդ գաւազան Ռուբինեանց յորդւոց յորդիս] – Ռուբէն մեծն՝ ազգական թագաւորին Գագկայ... Եւ բարձաւ իշխանութիւնք ռուբինեանց, որ ի Կիլիկիա։

ե. 131ա-3ա Հարց. Եւ ո՞րպէս յատկացան իշխանութիւնք մեր Հայոց։ Պատասխանի. Այսու պատմութեամբ ի Դ գաւազանս որոշեցաւ իշխանութիւնք Հայկազանից... և մոլորեալք իսկ, որոց ոչ իցէ հովիւ ըստ բանի Տեառն։

զ. 133բ-8ա Հարց. Դարձցուք ընդ սրբագիրսն, որ պատմէ զԻսրայէլէ, և ո՞րք են երկոտասան ցեղքն Իսրայէլի։ Պատասխանի. Նահապետն Յակոբ՝ որդի Իսահակայ... Սոփոնիա, Անգիա, Զաքարիա, Մաղաքիա։

է. 138բ-47ա Գլուխ ԺԴ-երորդ. Հարց. Քանի՞ք են աւետարանիչք և ո՞րք են։ Պատասխանի. Մատթէոս, Մարկոս, Ղուկաս և Յոհաննէս... և յոյնք եւ լատինք Թէսալօնիգէ ասեն և տաճիկք՝ ՍԷլանիկ։

ը. 147ա-54ա Գլուխ ԺԵ-երորդ. Վասն եկեղեցւոյ և եկեղեցական կարգաւորութեանց – Հարց. Ո՞վ գրեաց զեկեղեցական կարգաւորութիւնսն։ Պատասխանի. Աստուածաբանն Դիոնէսիոս... Գրիգոր կաթողիկոս Աղթամարցի, Յովաննէս Թուլկուրանցի։

թ. 154ա-5ա Գլուխ ԺԶ-երորդ. Վասն պատմագրանց  Հայոց – Հարց. Ո՞րք են պատմագիրք Հայոց։ Պատասխանի. Եւսեբի ի յունաց թարգմանեալ և Եկեղեցական, Ագաթանգեղոս... Միխայիլն... Վարդան վարդապետն ետ թարգմանել զնորա Պատմագիրն յասորոց ի հայ լեզուն։

ժ. 155ա-8ա Գլուխ ԺԷ-երորդ. Վասն չորից սուրբ ժողովոցն – Հարց. Ընդէ՞ր եղեն ժողովքն հայրապետաց։ Պատասխանի. Վասն հաստատելոյ զբանս առաքելական... և նզովեցին զչպատուօղն պատկերաց։

ժա. 158բ-61ա [Վասն կաթողիկոսացն Հայոց] – Նախ եկաց քահանայապետ Հայոց աշխարհիս սուրբ Գրիգոր ի ԺԷ ամի թագաւորութեանն Տրդատայ և եկաց ամս Լ... Տէր Կոստանդին. սա արար ժողով ի Հռօմկլայն... գիտութեամբ Վարդանայ վարդապիտի և Վանականն վարդապետն Բջնոյ, Սարգիս եպիսկոպոսն Կարնոյ և այլքն, յաթոռ եկաց ամս ԽԷ։ (Լրացման համար բաց՝ 161բ-6բ)։

ժբ. 167ա-8ա [Վասն կաթողիկոսացն Աղուանից - ...] կաթողիկոսն ձեռնադրել նոցա կաթողիկոս, և ևս աշխարհն Աղուանից եղիցի ընդ իշխանութեան հայրապետին Հայոց... Ասասցեն հրեշտակք և մարդիք՝ Եղիցի, եղիցի. ամէն։

ժգ. 168ա-9բ Հարց. Վասն է՞ր վեհապետ գահին Հռօմայ անէծս և օրհնութիւնս տայ յԱւագ Ուրբաթին։ Պատասխանի. Այո´, յամենայն տարւոջ յաւուր յԱւագ Ուրբաթին առնու ի ձեռս իւր լապտերս... զ[ը]նկերակիցս իւր նոյն ճշմարիտ ուղղափառ հաւատս։

ժդ. 169բ-72բ Հարց. Ո՞րք են դաւանութիւն ուղղափառ հաւատոյ։ Պատասխանի. Հաւատամ ամենասուրբ Երրորդութեանն... մեռեալ և որոշեալ ի նոցանէ։ Այս են Դաւանութիւն հաւատոյ։

ժե. 173ա-8բ [Հարց]. Որպէ՞ս պարտ է մարդոյ աղօթել և կամ պահել զինքն ի սէրն Աստուծոյ։ [Պատասխանի]. Այսոքիւք, զի յորժամ ելանէ ի քնոյ առաւօտեան... ողջութիւն հիւանդաց, աղօ//... (անաւարտ. բաց՝ 179ա)։

ժզ. 179բ Հարց. Քանի՞ են, որք պարտին գոլ ներհանդիսութեան պատարագին։ Պատասխանի։ Ինն են՝ բեմն կամ սեղանն, սկի[հ]ն, մաղզմանն... զմարմինն Յիսուսի Քրիստոսի, և եդաւ ի գերեզմանի։

ժէ. 179բ [Հարց. Զի՞նչ նշանակէ ժամատուն և Տէր ողորմեայքն։ Պատասխանի]. Ժամատուն նշանակէ զբազումնս սըրբոց հարցն... ևս երից Տէր ողորմեա ի պատիւ Հոգոյն Սրբոյ (հաւանաբար անաւարտ. ազատ՝ 180ա-1բ)։

Սկզբից, միջից և վերջից պակասաւոր. տեղ-տեղ լրացուած և յաւելագրուած։ Փակագծուած խորագրերն ըստ բովանդակութեան։ Հմմտ. «Ցուցակ Հայերէն ձեռագրաց Նոր Ջուղայի...», Ա, Վիեննա, 1970, էջ 772։

Զ. 183ա-94բ [«Կտակ Մեծի Ուրբաթի սգոյն. ի բան սրբոյն առաքելոյն,որ ասէ. Կտակ ետ մահու հաստատուն է – Սովորութիւն է մարդկան, յորժամ մեռանի ոք ի յայլ տեղիս... որչափ բանաւոր որդիքս», № 2126, 187ա-97ա]։ Թ-երորդ կարգ բանի. Զի թէ ոք մեռանի... ապա զիս ընդէ՞ր թողուս [ի գերութիւն հրէիցն...]

«Վասն Ժ պատճառի ողբա ոք զհայր իւր»-ի Ա-Ը պատճառների ցանկը այլ ձեռքով՝ 182ա։

Է. [Մանր բնագիրք]

1. 79բ Կանոնք սրբոյն Կոստանդեա Հայոց կաթողիկոսի որ ի Կիլիկիա, ի ժամանակս Հեթմոյ արքային Հայոց, թվին ՈՂԵ (1246) – Զգուշասցի քահանայն և ձեթն սակաւ աւրհնեսցէ... և լինի պատճառ գայթակղութեան։

Գրչից՝ «Զայս պատեհ տեսաք՝ գրեցաք»։

2. 195ա-6բ [Յաղագս խօսիցն Քրիստոսի – Հարց. Քանի՞ բան խօսեցաւ Տէրն ի վերայ խաչին։ Պատասխանի]. Է բան խօսեցաւ... ծածկոյթ մեղաց պատռել և յայտնել խոստովանութեան։

3. ա. 197բ [Կտաւատ] – Կտաւատն լաւն այն է՝ խոշոր և լի լինի...

բ. 197բ Շէրպէթ – Ռավէն Ա կէս տրամ...

գ. 197բ-8ա Մաճուն – Ըստեպղին հունդ Դ տրամ...

4. 204բ-5ա [Զանազանութիւոն Սաղմոսաց] – Երանեալ՝ վասն ծառի և այգի տնկելոյ... Աւրհնեցէք զԱստուած՝ վասն ճանապարհի, որ վաստակիս։

Ը. 207ա-14ա Աշխարհացոյց Մովսէսի Խորենացւոյ – [Յ]աղագս աշխարհագրութեան յաստուածային գրէ ոչ ուրեք գտանեմք ոճով ասացեալ... Թ. [Ս]արմատացւոց, որոյ հասարակն յարևելից//... (անաւարտ. բաց՝ 214բ-24բ)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՆԱԽԱԳԱՂԱՓԱՐ ՕՐԻՆԱԿԻ

79ա, 79բ, 89ա (տե´ս)։

Գրչափորձ. 181ա (Ազատ էջի վրայ՝ ծաղկահիւս «Ա»)։ 224բ Ստրատելատ՝ աղայ... Սպարապետ՝ այայպէկի։ Ի Պետրոսէ։

 

73

ՄԱՍՈՒՆՔ ՀՆՈՅ ԿՏԱԿԱՐԱՆԻ

ԺԴ – XIV

ԳՐԻՉ՝ Յոհան։ ՍՏԱՑՈՂ՝ Կիրակո՞ս քհյ.։

ԹԵՐԹ՝ 185։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԹx12 (Ա 9, Դ-Զ, Ժ 8, Է, ԺԹ 4, ԺԱ 6, ԺԲ 10, ԺԴ 13)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5x12,4։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 85ա)։ ՏՈՂ՝ 24-30։ ԿԱԶՄ՝ անզարդ սև կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ թուղթ, լուսանցակողերը՝ կարմիր։ՊԱՀՊԱՆԱԿ՝ 3+3, սպիտակ թուղթ (ԺԹ դ.)։

ՎԻՃԱԿ՝ նախկին կազմի գամերից ծակոտուած՝ 1-6, ցեցակեր՝ 1-21, 181-5, խունացած և բնագրից 2 տող եղծուած՝ 1ա, մի շարք թերթեր թափուած։ ԺԹ դ. նորոգուած բոլորգիր ձեռագրի մասունքներով, վերակազմելիս եզրահատուած և թերթերը խառնուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. Ովսէէ – Մրգ. 1ա-8բ (վրջ. ԺԴ, 8 «դարձին և»)։

2. Ամովս – Մրգ. 9ա-15բ (սկ. Բ, 5 «Առաքեցից հուր»)։

3. Միքիէ – Մրգ. 15բ-9բ։

4. Յովէլ– Մրգ. 19բ-23ա։

5. Աբդիու– Մրգ. 23ա-4ա։

6. Յովնան– Մրգ. 24աբ, 26ա-7ա։

7. Նաւում– Մրգ. 27աբ, 25աբ, 30ա։

8. Ամբակում– Մրգ. 30աբ, 28ա-9ա։

9. Սոփոնիա– Մրգ. 29աբ, 31ա-2բ։

10. Անգէոս– Մրգ. 32բ-4բ։

11. Զաքարիա– Մրգ. 32բ-4բ։

12. Մաղաքիա– Մրգ. 45ա-8ա։

13. Յոբ – Գրք 48բ-61բ (Ա, 1-ԺԳ, 8 «ամենեքեան դատաւ[որք...]», ԼԳ, 5-ԼԷ, 21 «Ոչ ամենեցուն է [լոյս...]»։)

14. Եզեկիէլ – Մրգ. 62ա-73բ, 75ա-96բ, 74աբ, 97ա-109բ։

Մի շարք թերթեր թափուած։ Առկայ մասերն են. Ե, 17-ԺԳ, 19 «[առաք]եցից... կոտորոյ [միոյ հացի]», ԺԴ, 13-ԺԸ, 20 «[ձգեց]ից... Անձն [որ մեղիցէ], Ի, 15-ԻԷ, 24 «նոցա երկիր... որ բերեն [քեզ]», ԻԹ, 7-ԽԸ, 35 «[յեն]ուին... անուն նորա»։

15. Դանիէլ – Մրգ. 110ա-33բ։

16. Առակք – Գրք 134աբ, 147ա-156բ, 143ա-6բ, 135ա-6բ, 175ա-6բ, 141ա-2բ, 157ա-60բ։

17. Ժողովող – Գրք 161ա-8բ։

18. Երգ Երգոց – 168բ-73ա («Գիտացի եթէ» հատուածը սկզբում՝ 168բ։ Հմմտ. 159, Ա, § 27)։

19. Իմաստութիւն – Գրք 173ա-4բ, 182աբ, 137ա-40բ, 183աբ, 177ա-81բ, 184ա-5ա։

Մի շարք թերթեր թափուած։ Առկայ մասերն են. Ա, 1-ԺԳ, 10 «զձեռագ[ործս...]», ԺԶ, 27-ԺԹ, 20 «[ոչ ապակ]անէր... Տէր»։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

185ա Ո՜վ սուրբ և արժանապատիւ քահանա Կիրակոս՝ սպասաւոր բանի և հանգիստ Հոգոյն Սրբոյ, և երևելի աւրինակ ամենայն առաքինութեան, աղաչեմ յիշեայ զեղկելիս զՅոհան։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

133բ Ի թուիս Հայոց ՊԺ (1361) գերեաց անաւրէն դատաւորն տաճիկ Պաքիշն զերկիրն [Մանծկերտոյն] (ջնջուած), Շիքարոյ և Խարբերդոյ, և վաճառ առեցին նման ոչխարի, ըստ մարգար[էին Դաւթի, որ աս]է. Վաճառեցին զժողո[ւուրդս քո]։

185բ (Նոյն ձեռքով) ԶՂևոնդ բանի սպասա[ւորս] Նախչուանցի յիշեայ ի Քրիստոս, և Աստուած քեզ պա[հապան]։ Նոյեմբեր Ը գրի։ Յիսուսի Քրիստոսի։

Գրչափորձ՝ 185ա Ա զեղկելի գ։ 185բ Այս գիր Արարածոց...։ Լերինք ցնծասցէք... (Սաղմ. ՃԺԴ, 6)։ Հաստատեցաւ սիրտ ի[մ] ի Տէր... (Ա Թագ., Բ, 1)։ Այս գիրս տիրաց է։ Կալաշ մարդ ու կատակ ու դրամ] շալակ։

 

74

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՌՂԶ- 1647

ԳՐԻՉ՝ Մանկասար։ ՍՏԱՑՈՂ՝ Յովանէս վրդ. և եղբայրը՝ տէր Հայրապետ։

ԹԵՐԹ՝ 402. չգրուած՝ 1բ-2բ, 292բ-7ա, 299աբ, 304բ, 307ա, 324աբ, 393բ, 400ա-2բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԵx12 (ԻԵ 8)+2(12+16)+Ա-Էx12 (Է 6)։ ՆԻՒԹ՝ մագաղաթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 11,8x9։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 325ա)։ ՏՈՂ՝ 17 (3ա-292ա), 11-21 (297բ-323ա), 18 (325ա-99բ)։ ԿԱԶՄ՝դրոշմազարդ շագանակագոյն կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ զարդահիւս կարմիր և կապոյտ մետաքսեայ բանուածք։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 3ա։ Ճակատազարդ՝ 27ա-, 76բ, 93ա, 122բ, 138բ, 192ա, 325ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր, գազանագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, նարնջի։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Յովհաննու։ Ժ-ԺԱ դդ.։ 2(Ա-Բ)+2(Գ-Դ), ստացուած մէկ թերթի ընդերկայնակի հատումից և հատուած մասերի ընդլայնակի երկտակումից։ Մագաղաթ, նախապէս՝ երկսիւն, այժմ՝ միասիւն, բոլորագիրծ երկաթագիր (նմուշ՝ Բա),։ Կարդալ՝ Աա, Բբ «[գ]տանէ զնա ի տաճարին... որ բժշկե[ացն]» (Ե, 14-15), Դբ, Գա «Մինչև ցայ[ժմ գ]ործէ... Հայր իւր [զԱստուած] եւ հաւ[ասար]» (Ե, 17-18), Դա, Գբ «[Մարդ]ոյ առնել յանձ]նէ... և զ[ամե]նայն ինչ ցու[ցանէ]» (Ե, 19-20), Աբ, Բա «[զարման]այք։ Զի որպէս հայր... դատի զոք, այդ» (Ե, 20-22)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի եզրերը մաշուած, կապիչներն ընկած, դռնակի աստառը քայքայուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. [Մասունք Հնոյ Կտակարանի]

1. Առակք Սողոմոնի – Գրք 3ա-92բ։

2. Բանք ժողովրդին – Գրք 93ա-122ա։

3. Երգ Երգոց – Գրք 122բ-38ա (ունի՝ «Գիտացի»)։

4. Իմաստութիւն – Գրք 138բ-91բ։

5. Սիրաք – Գրք 192ա-254ա։

Մարամասն տե՛ս 187։

Բ. 254ա-92ա Հարիւր իմաստասիրաց ասացեալ։ Յաղագս խելաց իմաստութեան, որ է ուսումն իմաստն – Կղիտարքոս ասէ. Ճանապարհորդք ի տունս և ի հայրենիս իւրեանց փութան... Եղիշայի. Զծնաւղս ծննդոց իւրեանց քերթողքն արարիչ ասացին... իսկ զնոսա անախտ իմաստութիւն...

Տե՛ս ձեռ. 464, 9ա-30ա. Յռջբ./չիք։ §ա/չիք։ բ/254ա-5բ։ գ/255բ-7ա։ դ/257ա-60բ։ ե/260բ-3ա։ զ/263աբ։ է/263բ-7ա։ ը/267ա-8բ։ թ/268բ-9ա։ ժ/269ա-70ա (կից՝ §իէ)։ ժա/չիք։ ժբ/չիք։ ժգ/271ա-2բ։ ժդ/272բ-3ա։ ժե/273աբ։ ժզ/273բ-6ա։ ժէ/276ա-8ա (անխորագիր, սկ. «Արծաթասիրացն»)։ ժը/278աբ։ ժթ/278բ-80ա։ ի/280ա-1բ։ իա/281բ-2բ։ իբ/282բ-4ա։ իգ/284ա-6բ։ իդ/286բ-7ա։ իե/287ա-8ա։ իզ/288ա-92, իէ/270աբ (§ ժ-ից յետոյ, սկ. «Սեքեստոս ասէ...»։ իը/չիք։

Գ. 1. 297բ [Լուսնացոյց բանալի - աղիւսակ] //298ա Զմուտ լուսնացուցի, որ ցուցանէ զաւուրքս լուսնի, այսպէս արայ – Կալ վերադիրն Հայոց Շիրակացոյն և երթ Ժ Ժ...

2. 298բ Եթէ կամիցես գիտել, թէ լուսին որում կենդանակերպի է – Տես զաւուրս լուսնի ի գլուխ աղիւսակիդ.. (սկզբում բանալի աղիւսակ)։

3. [Տօնացոյց բանալի - բոլորակք]

ա. 300ա Այս բանալիս ցուցանէ Յայտնութիւն Բարեկենդանն..

բ. 300բ Այս բանալիս ցուցանէ Յայտնութեան յառաջաւորն...

գ. 300բ Այս բանալիս ցուցանէ Աւետեաց Աստուածածնին...

դ. 301ա Այս բանալիս ցուցանէ գարնանամտին, ամառնամտին, աշնանամտին, ձմեռնամտին...

ե. 301ա Այս բանալիս ցուցանէ զՊատկեր աւրն, անկաստեղն, ելաստեղն...

զ. 301բ Այս բանալիս ցուցանէ Վարդավառէն Աստուածածինն, թէ քանի շաբաթ է...

ը. 302ա Այս բանալիս ցուցանէ Աստուածածնին Սուրբ Խաչն, Սուրբ Խաչի մէջն, զԷ – շաբաթներն, թէ քանի շաբաթ է...

թ. 302ա Այս բանալիս ցուցանէ Սուրբ Յակոբա մէջն, թէ քանի աւր է...

4. 302բ-304ա Եթէ կամիցիս գիտել, թէ լուսինն յորո՞ւմ գօտոջ է և ընդէ՞ր ասէ – Նախ տես զարեգակն, զի այս բաւական է լուսնին... (բանալի-բոլորակ՝ 303ա)։

5. ա. 305ա Զատկի է աւուրք – Այսպէս արայ զատիկս այս հայուն. Կալ զթիւն և երթ Գ Գ, թէ Ա մնա՝ ՅԾԷ (357), թէ Բ մնայ՝ ՅՁԷ (387) է, թէ Գ մնայ՝ ՅԾ (350) է այն տարին, որ է ի թաղ խաչին (սկզբում՝ Զատկացոյց բանալի-խաչ)։

բ. 305աբ Զատկաւ Զատիկ այսպէս արայ – Տէս թէ ՅԾ (350) հանդիպի...

գ. 305բ-6ա Եթէ կամիցիս գիտել, թէ որում նահանջի եմք – Կալ զաւրն զոր [Յ]այտնութիւն եթող... ՌՆԿ (1460) տարի օրն նահանջի մի ամ կատարի։

դ. 306ա Խանգարումն Զատկի այսպէս արա – Կալ զմեծ թվական, ԺԹ ի վերայ բեր... ԲՃԽԷ (247)-ումն՝ տարին է։

ե. 306ա Իսկ զեօթն աստեղաց տանուտէր տարոյն այսպէս արայ – Կալ ի գարնանային հասարակածէն մինչև ուր ես Բ թվով պակաս...

զ. 306աբ Աւուր տանուտէր այսպէս արա – Կալ ի գարնանային հասարակածէն Բ թվով պակաս...

է. 306բ Զամս ծնընդեան Քրիտսոսի այսպէս արայ – Կալ ԺԹ թիւ ի Հոռի ամսոյ... կամ ՇԾԳ (553), զհայ թվական ի վերայ ,և այն է։

ը. 307բ [Զատկացոյց երեք բանալի-բոլորակ] – Երեք այս բոլորակս միաւորեա՝ Զատիկ է... Հովական բոլորիս այսպիսի է – Կալ զհայ թուական, Գ Գ երթ... Զատիկ է... ԺԵ ի ներքո և քսան ի դուրս։

6. 308ա [Տօնացոյց բանալի-բոլորակ] – Եօթներեակ՝ Ա-Է (ըստ «եօթներեակ»-ի և ըստ «Գիր տարւոյ» ցոյց են տրվում՝ «Յայտնութիւն», «Տեառնընդառաջ», «Գարնանամուտ», «Աւետիք», «Միջոց Աստուածածնի», «Յետ Գէորգայ», «Սրբոյ Յակոբայ միջոցն»։ Տե՛ս § 3)։

7. ա. 308բ [Յ]աղագս մտից ի Շ-եակս – Կալ Հռոմայեցւոց փոքր թուականն, ԻԸ թիւ ի բաց երթ... Եւ ՇԼԲ (532) ամն լցեալ՝ դարձեալ նոր սկսանի ի սկզբանէ անտի։

բ. 309ա-22բ [ԺԹ-ամեայ խորանք]։

Բաժանուած 6-ական սիւնակների՝ «Գիր տարոյ», «Եօթ[ն]երեակ», «Վերադիր», «Լրմունք», «Քանիք», «Պատկեր օր»։

գ. 323ա [Վերադիր Հռոմայեցւոց] – Կալ զհնգեակն և զվեցեակն, միաւորեա և երթ Լ Լ, որ մնայ՝ Վերադիր է Հռոմայեցւոց... (կից՝ 323բ, բանալի-աղիւսակ՝ «Վերադիր», «Լրմունք», «Քանիք», «Հնգեակ», «Վեցեակ», «Լուսնի քանիք»)։

Դ. 325ա-99բ [Յակոբայ Ղրիմեցւոյ]... Ի խնդիրս հասարակաց օգտի

-325ա-6ա [Նախադրութիւն] – Արդ, ես՝ Յակոբս Ղրիմեցի ... աշակերտ Գէորգ րաբունապետին մեծի և քաջ փաղերային Եզընկացի, հոգևոր զաւակաց իմոց... դաւիս սակաւ ինչ ի տումարական արհեստէս ուսուցաք։ Իսկ սոքա ծանուցեալ զդժուարութիւն իրին, աղաչանօք խնդ//(325բ)րեցին ի նուաստութենէս մերմէ... և գրով աւանդել նոցա... Վասն որոյ և մեք առանց յապաղելոյ բուռն հարաք, ոչ ըստ բոլոր արհեստին, այլ՝ սակաւ ինչ ի գլխաւորագունից մասանց մակացութեանս ի հարկաւորացն... ի մի վայր հաւաքեցաք։ Եւ զի էր ուրեք, որ ծածուկ ունէր զտեսութիւն միտք բանին, մեք զայն պարզ և յայտնի բանիւ բացայայտեցաք ի զուարճութիւն// (326ա) ուսումնասիրաց... Եւ յոյս զայս ունելով ի մտի, թէ... Աստուած ողորմի ասասցեն... մեղուցեալ անձինս... ամէն։

ա. 326ա-8ա Հարցումն շրջանաց արեգական և լուսնի – Հարցումն առաջին. Քանի՞ են շրջանք արեգական և լուսնի։ Պատասխանի. Երկու՝ մեծ և փոքր...

բ. 328ա-37ա Յաղագս թուականին – Գիտելի է, զի ըստ չորից վարդապետական յեղանակաց բացակատարի վարդապետութիւն...

գ. 337ա-8ա Յաղագս եօթներեակին հարցումն – Վասն եօթներեակին երիս իրս խնդրելի է...

դ. 338ա-40ա Յաղագս նահանջի – Վասն նահանջիս երիս իրս խնդրելի է...

ե. 340ա-4ա Յաղագս իննևտասաներեկացն – Երիս իրս խնդրելի է. նախ՝ թէ զի՞նչ է իննևտասաներեակն...

զ. 344ա-51ա Վասն վերադրացն – Չորս իրս խնդրելի է աստ. նախ՝ թէ զի՞նչ է վերադիրն...

է. 351ա-5ա Յաղագս Առաջնաւորին – Հարց. Վասն է՞ր ասի Առաջաւոր։ Պատասխանի. Վարդապետք եկեղեցոյ ըստ բազում յեղանակի մեկնեն...

ը. 355ա-63բ Յաղագս Աւագ լրմանն – Նախ՝ տեսցուք, թէ վասն է՞ր ասի Աւագ լրումն...

թ. 363բ-74ա Յաղագս Ապրիլի չորիցն. ճշգրիտ քննութիւն ի կատարեալ իմաստասիրաց – Հարցումն. Ընդէ՞ր, զի ի շրջանս լուսնին և ի գլուխ բոլորին ամենայն լրմանցն զԱպրիլի Դ-ն դնեն...

ժ. 374ա-83ա Յաղագս կենդանակերպիցն – Բազում ինչ պիտանացու է ի վարդապետութիւն սոցա...

ժա. 383ա-8ա Յաղագս մոլորակացն – Նախ՝ թէ վասն է՞ր ասին մոլորակք...

ժբ. 388ա-95բ Յաղագս Դ կէտաց ժամանակաց – Երիս իրս տեսանելի է աստ. նախ՝ զի՞նչ են կէտք... (Բոլորակ-բանալի՝ 392բ. «Աստիճանք ըստ թաւալման արեգական»)։

ժգ. 395բ-6բ Յաղագս շաւղի – Հարցումն. Վասն է՞ր զանունս ընթացից ճանապարհի արեգական և լուսնի շաւիղ անուանեն...

ժդ. 396բ-9բ Յաղագս կատարեալ լուսնի – Գիտելի է վասն կատարեալ լուսնին... վասն զի կատարեալ թուով եզերեցաւ։ Այսքան առ այս։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

76ա Զտէր Հայրապետ՝ ստացօղ սորա, յիշեցէք։

122ա Զարժանին բարեաց յիշատակի՝ զստացաւղ տառիս՝ զիմաստուն վարդապետն Յովանէս և զեղբայրն իւր՝ զտէր Հայրապետն, և զծնաւղսն իւրոց՝ զՄկրտիչն և զՇնհաւորն, և զփցուն գրիչս՝ Մանկասար աղաչեմ յիշել ի Տէր։ Թվին ՌՂԶ (1647)։

191բ Թվին ՌՂԶ (1647)։ Ո՜վ եղբարք, յիշեցէք ի մաքրափայլ յաղաւթսձեր զմեղաւք լցեալ Մանկասար սուտանուն գծողս. ըստ նմին և զմայրն իմ զՄամէն։

298ա Առնես՝ զտառապեալս այս յիշես։

325ա Օգնեա՛, յաննախանձ Հոգիդ Սուրբ...

393ա Նաև զմեղուցեալ գծողիկոս աղաչեմ յիշել ի Տէր։

Կնքադրոշմ՝ 3ա Քրիստոսի ծառայ Աւետիք վարդապետ. 1191 (1742)։ 399բ (Առանց մակագրութեան, առիւծապատկեր՝ երախը բաց, ագին ոլորուած դէպի կռնակը)։

Գրչափորձ՝ 1ա Խրատ – Իմանալ զբանս հանճարոյ... (Առակ, Ա, 2-5)։

 

75

ԺՈՂՈՎԱԾՈՅ

Վաղարշապատ                                                                                                               ՌՁ-1631

ԹԵՐԹ՝ 334. չգրուած՝ 1աբ, 124ա-32բ, 303բ-4բ, 321ա-2բ, 332ա-4բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԹx12 (ԺԲ 10, ԺԹ չիք)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,2x9,8։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (երսկիւն՝ 2ա-5բ, 32աբ)։ ԳԻՐ՝ բոլորգիր (2ա-36բ, նմուշ՝ 25ա), նօտրգիր (37ա-332ա, նմուշ՝ 176ա)։ ՏՈՂ՝ 22 (2ա-60բ), 19 (61ա-331բ)։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ վարդագոյն մետաքս, դռնակի աստառը՝ կարմիր կտաւ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 2+2, չգրուած մագաղաթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Աստուածածին՝ 123բ (տպ.)։ Ճակատազարդ՝ 6ա։ Լուսանցազարդ՝ բուսական (6ա)։ Զարդագիր՝ հանգուցագիր (6ա, 197ա, 203ա)։ Գոյներ՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ թրջուած և լուսանցային մասերը գունափոխուած, առանձին տողեր և բառեր եղծուած, պահպնականերն ու թերթերի ստորին լուսանցքները ցեցակեր, ԺԸ պրակն ընկած, կազմի քուղերը թուլացած, եզրերը մաշուած։

ԾՆԹ. Գրուած է 2 տարբեր ձեռքով. Ա բոլորգրով (2ա-31բ), Բ՝ նախ բոլորգրով (32ա-6ա), ապա նօտրգրով (37ա-332ա)։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. [Մասունք Հնոյ Կտակարանի]

1.       Յոբ. – Նխ. 2ա-4ա։ Նխ. (Աղիկառնացւոյ) 4ա-5բ։ Գրք 6ա-58ա։ (58բ-60բ տե՛ս Բ, § 1)։

2.       Առակք – Գրք 61ա-123բ։

3.       Ժողովող – Գրք 133ա-50ա։

4.       Երգ Երգոց – Գրք 150ա-60ա (ունի՝ «Գիտացի»)։

5.       Իմաստութիւն – Գրք 160բ-97ա (197ա-202բ, տե՛ս Բ, § 2)։

6.       Սիրաք – Գրք 203ա-49ա։

Մանրամասն տե՛ս №187։

Բ. [Այլ բնագիրք]

1. 58բ-60բ Հարցմունք Դշխոյին Հարաւոյ ընդ Սողոմոնի – Ա. Զի՞[ն]չ է Աստուած քո և կամ ո՞ւմ նման է ... և պահնոր[դ]ք ոչ երևին։

2. ա. 197ա-9ա Տեառն Ներսէսի Յիշատակարան Առակացն Սողոմոնի, զոր իւրով ձեռամբն գրեաց՝ զարթուցանել զթըմրեալս մեղաւք (ծայրակապ՝ «Ա-Ք») – Աստուածեղէն հոգւովն ի սմա, /Խաղաղութիւն անուն արքայ...

բ. 199ա-201ա Անդրադարձութիւն տառիս Յիշատակաւ (ծայրակապ՝ «Ք-Ա») – [Ք]աղցրագունի[ս] այլ բաղձանօք/Լցեալ հոգիս մեռեալ մեղօք...

գ. 201ա-2ա Նորին ի Սողոմոն արքայն (ծայրակապ՝ «Սողոմոնի») – [Ս]ա մարգարէ աստուածաբան/Եւ իմաստուն յոյժ խոհական...

դ. 202աբ Նորին ի Ժողովող անուն (ծայրակապ՝ «Ներսէսի բանս է») – [Ն]մանաբար խորհուրդ խորին/Յայտնէ և միւս անուն նորին...

3. 249ա-89ա [Բանք իմաստասիրաց]

Տե՛ս ձեռ. № 464, 9ա-30. Յռջբ./249ա-51ա։ §ա/251ա-4ա։ բ/254ա-5ա։ գ/255ա-6բ։ դ/256բ-9բ։ ե/259բ-61ա։ զ/261աբ։ է/261բ-3բ։ ը/264աբ։ թ/264բ-5ա։ ժ/265աբ։ ժա/266աբ։ ժբ/266բ-7ա։ ժգ/267ա-8ա։ ժդ/268աբ։ ժե/268բ-9ա։ ժզ/269ա-70բ։ ժէ/270բ-2բ։ ժը/272բ-3բ։ ժթ/273բ-4բ։ ի/275աբ։ իա/275բ-6բ։ իբ/276բ-8ա։ իգ/278ա։ իդ/278աբ։ իե/80ա։ իզ/280ա-3բ։ իէ/283բ-5բ։ իը/285բ-6բ (խորագիր՝ «Յաղագս բարեբարոյ կանանց»)։ իթ/286բ-9ա։ Չունի գլխակարգութիւն։

4. 289բ-7ա [Յաղագս պատկերացութեան - Ա]րդ զանազան յաւրինուած մարմնոյ ըստ պատկերացուցութեան արհեստի... Վասն որոյ ամենայն պատկերացոյցք հաստատեցին զաչսն լինել ճշմարիտ կարապետ որդին։

Տե՛ս ձեռ. № 497, 518ա-25ա։ Միայն 2 գլուխ. բ/298բ-95բ, գ/295բ-7ա։

5. 297աբ [Չ]որս են կարգք գիտութեան գիտնականացն – Նախ՝ որ գիտէ և թէպէտ գիտէ, զի գիտէ...

6. 297բ-8բ Առակք Սողոմոնի... – Ճանաչել զիմաստութիւն ... (քաղուածոյ՝ Ա-Գ)։

7. 299ա-303ա [Քարոզ]։ Երրորդ՝ քան թէ ի կամս զորս պարտ է առնել ուսուցիչն։ [Դ]ուք էք լոյս աշխարհի։ Մ[ատ]թ[էոս], Ե, (14) – Զի ի մէջ ամենայն գործոց մարդկան մեծագոյն և պատուական է ուսուցանելն... և Տէրն շրջէր... և ուսուցանէ[ր] ի ժողովուրդս նոցա։

8. 305ա-6բ Աղաւթք սրբոյն Գրիգորի Լուսաւորչի ասացեալ առանձին – Աւրհնեալ է ողորմութիւնդ, Տէր Աստուած... Ընկալ զաղաչանս... ամէն։

9. 306բ-11ա Գրիգորի Նարեկացո և բանիբուն վարդապետի արարեալ Պաղատանք առ Աստուած («Մատեան», Բան Ը-ԺԷ) – Եւ արդ, զի՞նչ գործեսցես, անձն իմ... Նորին իսկ սակաւ սիրելն կարգեսցի. և քեզ փառք յաւիտեանս. ամէն։

10. 311ա-4ա Աղօթք սրբոյն Յոհաննու Մանդակունոյ ասացեալ (Ա-ԺԲ) – Ա Սուրբ աստուած, որ ի սուրբս հանգուցեալ ես... Բարեխօսութեամբ սուրբ Աստուածածնին ... և քեզ փառք յաւիտեանս. ամէն։

11. 314ա-5ա Աղօթ[ք] սրբոյն Յոհաննու Մանդակունցո ասացեալ – Մեղա՜յ քեզ, Տէ՛ր, մեղա՜յ. մեղա, անօրինեցայ... և քեզ մատուցանեմ զաւրհնութիւն... այժմ և միշտ։

12. 315ա-20ա Աղօթք Յովհաննէս Գառնեց[ւո]յ ասացեալ պատշաճաւոր՝ ըստ Է աւուրց արարչութեան. ամենայն աւր միոյ պատշաճի աղօթել (ծայրակապ՝ «Յովանէս»)

Տե՛ս ձեռ. №42, 43բ-61բ։ Այստեղ §§ ա-է (§ զ սկ. «Է բնութիւն բարի»)։

13. 320աբ Աղօթք Յովանէս Գառնեցո ասացեալ ի ժամ ննջման առանձին – Աղաչեմ զքեզ, Տէ՛ր գոհանամ զանհաս մարդասիրութենէդ... փառաւորեցից զամենազօրծ տէրութիւնդ այժմ և միշտ և յաւիտեանս. ամէն։

14. ա. 323ա [Հրաժարումն] – Հրաժարիմք ի սատանայէ...

բ. 323ա-4բ [Խոստովանութիւն] – Խոստովանիմք և հաւատամք ամենակատար սրտիւ զՀայր...

գ. 324բ-6ա Դաւանութիւն զղջման, որ գան ի խոստովանութիւն – Մեղա՜յ Աստուծոյ, մեղա՜յ ամենասուրբ Երրորդութեան... Աստ ասէ զանցանս իւր ի ծածուկ։

15. ա. 326բ-7բ Սուղ ինչ վասն մահացու մեղաց – Այսոքիկ են մեղք գլխաւորք...

բ. 327բ-8բ Այժմ ասասցուք վասն մասանց սոցայ, որ ծնաննին ի սոցանէ – Ի հպարտութենէն առաջ գայ Թ մեղք...

գ. 328բ-31բ Եւ այժմ ասելի է վասն ծննդոց և մոլութեանց – Եւ նախ ի հպարտութենէն... և կամ վասն թողութեան մեղաց ոչ հաւատայ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

58ա Երկիրն Արարատեան, ի քաղաքն Վաղարաշապատ, որ այժմ ասի... (քերծուած), ի դուռս գերահռչակ սուրբ Աթոռոյն Էջմիածնայ, ի թվականիս Հայկազեան տօմարի ՌՁ (1631), ի ժամանակս Մովսէս կաթուղիկոսին, որ երկրորդ լուսաւորիչ անւանեցաւ Հայոց ազգիս, զոր կրկին պայծառացոյց զազգս մեր, ըստ նման սրբոյն Ներսէսի արար բազում անապատս և կարգեաց դպրոցս և նստաւ Աթոռն հայրապետութեան ամս։

332ա Ո՜հ, թէ ինչ բաներ ասաց, որ ամենն ես գործեր եմ, վա՜յ ինձ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

Պահպանակ՝ Գբ Ես Պողոս ծառայ Աստուծոյ։

Կնքադրոշմ՝ 2բ, 160ա, 331բ Գիրքս Սուրբ Էջմիածնա է։

 

76

ՄԱՍՈՒՆՔ ՀՆՈՅ ԿՏԱԿԱՐԱՆԻ

Արծկէ                                                                                                                  ՉԿԶ – 1317

ԳՐԻՉ՝ Յովհաննէս կր.։ ՍՏԱՑՈՂ՝ Թադէոս աբղյ.։

ԹԵՐԹ՝ 172. չգրուած՝ 171աբ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԵx12 (Ա 10, Բ 11, ԺԵ 7)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16x11,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 105ա)։ ՏՈՂ՝ 19։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ դրոշմազարդ կտաւ, դռնակինը՝ վանդակազարդ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 2ա։ Զարդագիր՝ հանգուցագիր (2ա)։ Գոյներ՝ կապոյտ, կարմիր, սև։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Սաղմոսարան։ ԺԱ-ԺԲ դդ.։ 2 (Ա-Բ)+2(Գ-Դ), ստացուած մէկական թերթերի ընդլայնակի ծալումից։ Մագաղաթ, միասիւն, բոլորագիծ երկաթագիր (նմուշ՝ Բա)։ Կարդալ՝ Աբ, Բա, Աա, Բբ. «վայելչութիւն դիցես... հեռի եղեր ի փրկութենէ իմմէ վասն բանից» (Ի 6-ԻԱ, 2)։ Դա, Գբ, Դբ, Գա. «Նայեա՛ առ իս... զձեռաս իմ և շուրջ եղէց զսեղանով քո, Տէր» (ԻԴ, 16-ԻԵ, 6)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. խոնաւութիւնից գունափոխուած, տեղ-տեղ ցեցակեր։ Մի շարք թերթեր երկփեղկուած։ ԺԷ դ. նորոգուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1.       Առակք – Գրք 2ա-85ա։

2.       Ժողովող – Գրք 85ա-110ա։

3.       Երգ Երգոց – Գրք 110ա-24ա (չիք «Գիտացի»)։

4.       Իմաստութիւն – Գրք 124ա-68բ։

Մանրամասն տե՛ս № 187։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

85ա Ո՜վ եղբարք, յիշեսջիք զմեղապարտս առաջի Քրիստոս, աղաչեմ, և Աստուած զձեզ յիշէ։

168բ Զմեղապարտ գրիչս՝ զՅովհաննէս կրաւնաւորս, և որ անուամբս միայն և գործաւքս ոչ, ո՜վ եղբարք, աղաչեմ յիշեսջիք ի մարքափայլ յաղաւթս ձեր։ Ուղղեալ է զաւրինակս զայս յԱղեքսանդրացւոց և յԵրուսաղեմացւոց աւրինակէ։

Փա՜ռք//(169բ) Գրեցի և հաստատեալ կառուցի, աւժանդակութիւն առեալ ի վերին զաւրութենէն, ի դէմս քարտենի, ըստ իմում կարութեան զբանս աստուածայնւոյն Սողոմովնոի աստուածաին հոգւով առլցեալ, ի թուականութեան հայկազեան տոհմիս տոմարիս ՉԿԶ (1317)։ Ես՝ անպիտանս ի մանկունս եկեղեցւոյ Յոհ[աննէս] անուն, գրեցի ըստ իմում տկարութեան և կարգեցի ի դէմս քարտենի, ի գաւառիս Բզնունեաց, յանապատիս Արծկուէ, ընդ հովանեաւ սրբոյ աստուածաբնակ խորանացս՝ // (170ա) Սուրբ Սիոնի, և մաւրս լուսոյ Աստուածածնիս, և Սուրբ և աստուածընկալ Նշանիս՝ պայծառ անուամբ սքանչելագործիս, որ իր կարողութեամբս հասա ի վերջ գրոցս։

Ո՜վ մանկունք նոր Սիովնի, որք հանդիպիք ընթեռնուլ և մտաւք ճաշակեալ յոյսմ յոքնահամեան սեղանոյս, որք է ի պէտս կրթութեան մանկանց նոր Սիոնի, և զսոյն ընդունիք՝ [յիշեսջիք] և զառաջասացեալ զԹադէոս աբեղայս, որ փափաքանաւք և լի հոգւով և յաւժարութեամբ մտաւք ստացաւ զտառս Աստուծայշունչս՝ անջինջ յիշատակ իւրն և ծնաւղաց իւրոց, և ամենայն արեան մերձակաից իւրոց։

Բայց գրեցաւ սա ի սաստիկ և յընդիր աւրինակէ ի վաղուց հետէ ստուգեալ և ճշմարտեալ ի նոյն պայմ//(170բ)անի բանիւք և բառիւք և տառիւ անթերի և անսղալ գոլով, զի թէպէտ և յաղագս մերոցս կարեաց ի սոյնս ձեռնարկեցաք, սակայն և առաւել ևս վասն աւրինակի և գաղափար այլոց լինելով սա՝ ըստ յարմարութեան բանիցն, զի ամենայն ոք համարձաւ զայս առցէ առ ի յայլ փոխելոյ, առանց երկբանութեան և կասկածանաց, և զմեզ և զծնողսն մեր ի խորոց սրտէ յիշեսցէ զԹադէոս աբեղա, որ ստացաւ զգիրքս ի խալալ արդեանց իւրոց, յիշեսջիք առ բևր բարեաց տուողն Քրիստոս Յիսուս, որում յաւէտ փափաքիամք հոգւով նմին տեսութեան՝ ի Հայր և Սուրբ Հոգւին նոցին, որ է աւրհնեալ և փառաւորեալ ընդ Հաւր և Սուրբ Հոգւոյն յերիս յաւիտեանս յամենայն գոյից արարծոց իւրոց//... (շար. թափուած)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

172ա (ԺԸ դ., նօտրգիր) Այս է տէր Գաբրիէլի գրեանքն. Նախ և առաջին՝ Ա Սողոմոն, Ա Երեմիայ, Ա Արտաքին, Ա Արտաքին այլ Կիրակոսի քովն է։

172բ (Նոյն ձեռքով) Մէկ Սողոմոն, Հարանց Վարք, մէկ Փիլոն գիրք, մէկ գաւազան, մէկ ֆարաճի, երկու շալ, մէկ հին փիլոն, արծաթէ չափռ[ա]սդն։

Գրչափորձ. 1ա (Նօտրգիր) ճճճճճճճ։ զվհբտբչզրդտ զւլծզնբժլհևաըդթհևսբյչլէ (ընդգծուած մասը՝ «Ես Կարապետ երէց», մնացեալը հաւանաբար անկապ)։

1բ (Բոլորգիր) Հաղորդեն, գանձեն անձանց իւրեանց չարիս։

172բ (Նօտրգիր. գաղտնագի՞ր) ալաբաբգզգգգդեզլեզեզացս։ Կամաւն Աստուծոյ օգտէ ըզմեզ։

 

77

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԷ – XVII

ԹԵՐԹ՝ 270. չգրուած՝ 1ա, 148ա։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԶx12 (Ե, Ժ 11, ԺԳ 7, ԺԴ, ԺԵ 14, ԺԶ 6)+1x4+Ա-Էx12 (Ա 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,5x12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 219ա, այլ ձեռքով՝ 148բ, 183աբ, 185ա-6ա)։ ՏՈՂ՝ 19-31 (խառն)։ ԿԱԶՄ՝ ճնշագծերով կաշի, դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ կապոյտ կտաւ, լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 2, թուղթ, վերջից։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 2ա։ Ճակատազարդ՝ 76բ, 138ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ- Վարք Վառվարայ կուսին։ ԺԱ-ԺԲ դդ.։ 2 (Ա-Բ) սկզբից, ստացուած 1 թերթի ընդլայնակի ծալումից, եզրահատուած։ Թուղթ, երկսիւն, ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Բա)։ Կարդալ՝ Աբ, Բա, Աա, Բբ. «//րառի ոսկիւ ի տեղի արգ///առեալ բերէին զաղախ//զսուրբ Վառվարիա... և կալեալ զհերս նորա քարշէր զերանել///անտի մինչև յԱպար///վերայ յերեսաց իւրոց»։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. խոնաւութիւնից 68-270 վերին անկիւնները գունափոխուած։ 172-85 մասամբ ցեցակեր։ Կազմի կաշին քերծուած, դռնակը վնասուած, փականազերծ։ ԺԷ դ. նորոգուած և լրացուած՝ 148, 183, 185-6։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ՝

Ա. 1բ-147ա [Մասունք Հնոյ և Նորոյ Կտակարանաց]

1.                        ԺԴ Թղթք Պօղոսի։ Առ Հռոմայեցիս - Գլխ. 1բ, Թղթ. 2ա-13ա։

2.                        Առ Կորնթացիս Ա - Գլխ. 13աբ, Թղթ. 13բ-25ա։

3.                        Առ Կորնթացիս Բ - Գլխ. 25աբ, Թղթ. 25բ-34ա։

4.                        Առ Կորնթացիս Գ – Կորնթացւոց 34աբ։ Պօղոսի 34բ-6ա։

5.                        Առ Գաղատացիս – Գլ. 36ա։ Թղթ 36ա-40բ։

6.                        Առ Եփեսացիս– Գլ. 40բ Թղթ 40բ-5ա։

7.                        Առ Փիլիպեցիբ – Գլ. 45ա։ Թղթ 45ա-8ա։

8.                        Առ Կողոսացիս – Գլ. 48ա։ Թղթ 48բ-51բ։

9.                        Առ Թեսաղոնիկեցիս Ա – Գլ. 51բ-2ա։ Թղթ 52ա-4բ։

10.                    Առ Թեսաղոնիկեցիս Բ – Գլ. 54բ-5ա։ Թղթ 55ա-6բ։

11.                    Առ Եբրայեցիս – Գլ. 56բ-7բ։ Թղթ 57բ-67բ։

12.                    Առ Տիմոթէոս Ա– Գլ. 67բ։ Թղթ 67բ-71ա։

13.                    Առ Տիմոթէոս Բ – Գլ. 71աբ։ Թղթ 71բ-4ա։

14.                    Առ Տիտոս– Գլ. 74ա։ Թղթ 74ա-5բ։

15.                    Առ Փիլիմոն– Գլ. 75բ։ Թղթ 75բ-6բ։

16.                    Առակք– Գլ. 76բ-104ա։

17.                    Ժողովող– Գլ. 104ա-13ա (կից՝ տե՛ս Բ, §1)։

18.                    Երգ Երգոց – Գլ. 113բ-8բ (ունի՝ «Գիտացի»)։

19.                    Իմաստութիւն – Գլ. 118բ-36ա (կից՝ տե՛ս Բ, § 2)։

20.                    Թղթ. Յակոբայ– Գլ. 137բ։ Թղթ 138ա-41բ։

21.                    Թղթ Յովհաննու Ա – Գլ. 142ա։ Թղթ 142բ-6ա։

22.                    Թղթ Յովհաննու Բ – Գլ. 146ա։ Թղթ 146աբ։

23.                    Թղթ Յովհաննու Գ – Գլ. 146բ։ Թղթ 146բ-7ա (կից՝ տե՛ս Բ, § 3-4)։

Մանրամասն տե՛ս Բ, § 3-4։

Բ. 1. 113աբ Տեառն Ներսէսի [Շնորհալւոյ] Ի Ժողովող անուն (ծայրակապ՝ «Ներսէս բանս է») – Նըմանաբար խորհուրդ խորին/Յայտնէ և մի անուն նորին...

2. ա. 136աբ Տեառն Ներսէսի Յիշատակարան յԱռակացն Սողոմոնի, զոր իւրով ձեռաւք գրեաց (ծայրակապ՝ «Ա-Ք») – Աստուածեղէն հոգովն ի սմա,/Խաղաղութիւն անուն արքա...

բ. 136բ-7ա Անդրադարձութիւն տառիս Յիշատակ[ի] (ծայրակապ՝ «Ք-Ա») – Քաղցրագունիս այս բաղձանօք/Լցեալ հոգւոյս մեռեալ մեղօք...

3. 147աբ Անուանք սուրբ առաքելոցն... թէ ուստի՞ կամ յորմէ՞ ցեղէ է – Պետրոս և Անդրէաս ի ցեղէ Նեփթաղիմայ...

4. 147բ Վասն սուրբ առաքելոցն... թէ որո՞վ մահուամբ կատարեցաւ և ո՞ւր կան – Պետրոս ի Հռոմ խաչեցաւ...

Գ. 148բ-82բ [Բնագիրք զանազանք]

-148բ Այս ինչ է յառաջիկայս – Ա. Մեկնութիւնք Պորփիւրոսի... ԼԷ. Վասն նաւակատեաց (բնագիրը՝ Ա-ԼԸ, տե՛ս § 1-4)։

1. ա. 149ա-50ա Ա. [Դաւթի Անյաղթի] Յառաջաբանութիւն Մեկնութեանցն Պորփիւրոսի – Հանդերձեալք հանդերձ Աստուծով սկիզբն առնել առաջիկա շարադրութեանս... զոր ծանուցին իմաստունքն շնորհաւք բարերարին Աստուծոյ։

բ. 150բ-1բ Բ. Ներածութիւն Պորփիւրի (համառօտ մեկնութիւն) – Իլոյր հարկաւորի... Հարց. Զի՞նչ է Ներացութիւնք Պորփիւրի։ Պատասխանի. Սեռ, տեսակ, Ե ձայնքն են... սահմանաւ յայտնելն այս է, և այս կարճառաւտաբար բօ լիցի։

2. 151բ-6ա Գ. [Տասն] ըստորոգութիւնք Արիստոտէլի (համառօտ լուծմունք) – Գոյացութիւն, որակ, քանակ... Գոյացութիւն ի անձն... բովանդակս խնդրեցէք՝ ի բունն ընթասջիր մեկնութիւնն։

3. 156ա-8բ [Վկայութիւնք ի Սուրբ Գրոց]

ա. 156ա Դ. Նախ և առաջին գլուխն. Վասն համբերութեան – Եսայի. Աւրինաւք մատնեսջինք և գանձիւք եղիցի...

բ. 156բ Ե. Երկրորդ գլուխն. Վասն ստախաւսութեան – Դաւիթ ասէ. Երկիւղածս Տեառն փառաւոր առնէ...

գ. 157ա Զ. Երրորդ գլուխ. Վասն թերահօատութեանն – Եսայիաս ասէ. Ծանիցի ձեռն Տեառն...

դ. 157ա Է. Չորրորդ գլուխ. Վասն հպարտութեան – Մովսէս հրամայէ. Մնացեալքն ի ձէնջ սատակեսցին...

ե. 157բ Ը. Հինգերորդ գլուխն. Վասն ոխակալութեան – Դաւիթ ասէ. Զի ահա մեղաւորք լարեցին...

զ. 158ա Թ. Վեցերորդ գլուխ. Վասն աւրինազանցութեան – Դաւիթ ասէ. Դարձան և փորձեցին զԱստուած...

է. 158բ Ժ. Եւթներորդ գլուխ. Վասն կաշառասիրութեան – Մովսէս... Հրամայէ. Կաշառ կուրացուցանէ...

4. 158բ-82բ Գրիգորի եռամեծի՝ աշակերտին Յովհաննու Որոտնեցւոյ, Հարցմունք պիտանիք գրոց աշակերտեալ անձանց (ԺԱ-ԼԸ) – ԺԱ. [Հարց]. Քանի՞ են օրէնք։ Պատասխանի. Աւրէնք սեռական Գ է... Այսքան վասն երազաց։

Քաղուած Հարցմանց գրքի Բ-Դ, Թ-Ժ հատորներից։

Ե. 183աբ Սրբոյն Ներսէսի [Շնորհալւոյ] Պատասխանի թխտոյն Յակովբայ վարդապետի Ասորոց Մելիտինոյ մայրաքաղաքի Հայոց – Հարցումն գոլ քո առ իս... և մի կամք ասեմք փրկչին մերոյ, որ է օրհնեալ ընդ Հօր և Հոգոյն սրբոյ։

-185ա-6ա Այս ինչ հաւաքեալ կայ ի գիրս յայս – Ա. Վասն կանանցն իւղաբերից... ԼԷ. Երրորդ հատորԱստուածաբանութեան Դիոնէսիոսի... Զի՞նչ է հանգիստ մտաց, հոտոց և համոց (տե՛ս § Զ-Է)։

Զ. 188ա-260ա Լուծմունք ի Սուրբ Գրոց Վարդանայ վարդապետի, ի խնդրոյ բարեպաշտ թագաւորին Հեթմոյ (Ժղլանք) – Հրամանն պատկառեցուցիչ... այլ իրք չէ նորել, քան զհինն է և ստոյգն։

Տե՛ս ձեռ. № 341, 1ա-141ա §1/188ա-91ա։ 2/200ա-1բ (§ 3-ի ե-ի և զ-ի միջև)։ 3/191ա-200ա (աստ՝ § 2)։ 201բ-11բ։ 4/211բ-3ա։ 5/215ա (միայն ա-բ, չունի բ-ին կից «Այսմ վկայ...»)։ 6/չիք։ 7/260ա (§ 16-ից յետոյ)։ 8/215աբ (աստ՝ §18)։ 9/217ա-31բ։ 10/231բ-4ա։ 11/234ա-46ա։ 12/246ա-9ա։ 13/249ա-52ա։ 14/252ա-7ա։ 15/257ա-8ա։ 16/258ա-9բ (կից՝ 259բ Յիշատակարան հեղինակի. տե՛ս անդ՝ 103ա)։ Աստ միայն՝ «Վասն որոյ... թէ առ[ժամն զիս հարցանեն...]» շար. թափուած)։ 17/չիք։ 18/125բ-7բ (§8-ից յետոյ)։ 19-23/չիք։ 24/184աբ, 186ա-7բ (այլ գրչութեամբ ներդիր։ Ունի յաւելեալ վկայութիւն. «Սուրբն Ներսէս կաթողիկոս ասէ. Առանց խառնման առնել զխորհուրդն...»)։ 25-27/չիք։

Է. 260ա-70բ Գրիգորի աշակերտի Յոհաննու Որոտնեցոյ և քաջ դիտապետի Համառաւտ հաւաքումն յԱռակաց գրոցն Սողոմոնի, ի լուսաւոր բանից մեծին Ներսէսի (հարցմունք Է-ԼԷ) – Է. Զի՞նչ, որ Սաղմոսն և այլ մարգարէք և Տէրն յՕետարանն առակաւ խաւսէր։ Պատասխանի. Վասն երից. Նախ՝ զի առակն պիտանի է... և գիտջութիւն լուսնին առնէ զգոյնն կարմիր։ Նմանապէս և զայլսն իմացիր։

Թ. [Յաւելագրութիւնք՝ Ժէ-ԺԸ դդ.]

ա. 187բ []Հարցմունք և պատասխանիք – Հարց. Զի՞նչ է, որ Քրիստոս ասաց ի սուրբ Աւետարանին վասն մեղաց... զի մի գուցէ ինքն եղիցի։

բ. 270բ [Ի Մեկնութեանց Մարկոսի] – Կալան պահակ զՍիմոն ասէ զԿիւրենացին։ Լուծմունք. Ոչ թէ ողորմելով...

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1բ Աւգնեա, Հոգիտ Սուրբ Աստուած ճշմարիտ և հասոյ ի յաւարտ։

147բ Ո՜վ սուրբ առաքեալք, յորժամ տացէ Տէր Աստուած ձեզ զաթոռն դատողական՝ դատել զերկոտա[սա]ն ազգն Իսրայելի, աղաչեմ զձեզ, յայնժամ շնորհեցէք թողութիւն մեղաց մերոց՝ գրողի գրոցս և ստացողի... (քերծուած և գրուած. «սորա Մարգարէ վարդապետի») և ծնօղաց մերոց և ամենայն ազգայնոց, և Քրիստոսի Աստուծոյ մերոյ փա՜ռք յաւիտեանս. ամէն։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

137ա Է սուրբ Կտակարանս ի վայելումն Մարգարէ վարդապետին Ապուչեղցոյ, թվին ՌՃԽԴ (1695)։

142ա Յիշատակ է գիրքս Մարգարէ եպիսկոպոսին Ապուչեղցոյ, թվին ՌՃԾԲ (1703), փետրվարի ԺԴ։

270բ Յիշատակ է գիրքս Մարգարէ եպիսկոպոսին Ապուչեղցոյ և ծնօղաց նորին, թվին ՌՃԾԲ (1703), Փետրվարի ԺԴ։ Հայր մեր...

Կնքադրոշմ՝ 45բ, 188բ Յիսուսի Քրիստոսի ծառայ Մարգարա վարդապետ. թվին ՌՃԽԴ (1695)։ 2ա, 147բ, 267բ Գիրքս Սուրբ Էջմիածնա է։

 

78

ՄԱՍՈՒՆՔ ՆՈՐՈՅ ԿՏԱԿԱՐԱՆԻ

Թավրէժ                                                                                                               ՌՁԳ – 1334

ԳՐԻՉ՝ Սարգիս սրկ.։ ՍՏԱՑՈՂ՝ Յոհաննէս։ ՍՐԲԱԳՐՈՂ՝ Գրիգոր (1345)։

ԹԵՐԹ՝ 291. չգրուած՝ 1ա-2բ, 172բ, 271բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԵx12 (Դ, ԺԴ, ԻԴ 11, ԻԵ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,4x11,5-12։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 290ա)։ ՏՈՂ՝ 21։ ԿԱԶՄ՝ սև կաշի, միջուկը տախտակ, աստառը՝ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ թուղթ, սկզբից։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ  - Կիսախորան՝ 4ա, 46ա։ Ճակատազարդ՝ 89ա, 130ա, 158ա, 173ա, 187ա, 198ա, 208ա, 217ա, 226ա, 259ա, 272ա, 281ա։ Լուսանցազարդ՝ բուսական (4ա, 46ա)։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր, կենդանագիր։ Գոյներ՝ կարմիր, կանաչ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. սկզբից և վերջից մաշուած, տեղ-տեղ՝ ցեցակեր, խոնաւութեան, ձէթի և թանաքի հետքեր։ Կազմի կաշին քերծուած, եզրերը մաշուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

-ԺԴ Թղթք Պօղոսի – Յռջբ. 4ա-20բ։ Վկ. 20բ-1բ։ Բովանդ. ընթերց. և վկթնց 22ա-39բ, 3աբ, 40ա-43բ։ Ց. 43բ-4ա։

1.       Առ Հռոմայեցիս – Գլ. 44ա-5բ։ Թղթ 46ա-87բ։

2.                        Առ Կորնթացիս Ա - Գլ. 87բ-8բ։ Թղթ 89ա-127բ։

3.                        Առ Կորնթացիս Բ - Գլ. 128բ-9բ։ Թղթ 130ա-56բ։

4.                        Առ Գաղատացիս - Գլ. 156բ-7բ։ Թղթ 158ա-71բ։

5.                        Առ Եփեսացիս - Գլ. 171բ-2ա։ Թղթ 173ա-86բ։

6.                        Առ Փիլիպեցիս - Գլ. 186բ-7ա։ Թղթ 187ա-96բ։

7.                        Առ Կողոսացիս - Գլ. 196բ-7բ։ Թղթ 198ա-207ա։

8.                        Առ Թեսաղոնիկեցիս Ա - Գլ. 207աբ։ Թղթ 208ա-16ա։

9.                        Առ Թեսաղոնիկեցիս Բ - Գլ. 216աբ։ Թղթ 217բ-22ա։

10.                    Առ Եբրայեցիս - Գլ. 222ա-5բ։ Թղթ 226ա-57բ։

11.                    Առ Տիմոթէոս Ա - Գլ. 257բ-8բ։ Թղթ 259ա-70բ։

12.                    Առ Տիմոթէոս Բ - Գլ. 270բ-1ա։ Թղթ 272ա-80բ։

13.                    Առ Տիտոս - Գլ. 280բ։ Թղթ 281ա-6ա։

14.                    Առ Փիլիմոն - Գլ. 286աբ։ Թղթ 287ա-8ա (սկ. տուն 8. («Վասն որոյ բազում համարձաւկութիւն...»)

 – Վերագիր, Թելագրութ., Նաւարկութ. – 288ա-9բ (տե՛ս ձեռ. № 187, 444բ

Մանրամասն տե՛ս № 187։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

289բ Որպէս դիւրագոյն է նաւավարին հասանել յեզր ծովոյն, նոյնպէս և գծողի գրոց՝ հասանել յեզր գրոց։

289բՓա՜ռք// (290ա) Յամի և եւթնհարիւր երորդ ութսուներորդ երրորդի թուականութեանս Հայոց (1334) գրեցաւ տառս աստուածային և երիցս երանեալ սրբոյն առաքելոյն Պաւղոսի՝ քրիստոսարգոյ անաւթ, Տարսոնացի փող, ի Հոգւոյն Սրբոյ առլեցալ բազմամասնեայ շնորհաւք, որ չորեքտասանեքումբք թղթովքս պարունակեալ համայն վարս բարեզարդութեան ծնելոց ամաց։ Աստանաւր յանգ ելեալ նորոգեցաւ գիրս այս Պաւղոսի առաքելոյ ի մայրաքաղաքս Թավրէժ, որ կոչի վրէժ ընդ հայք և ընդ պարսիկք, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնիս մաւրս  լուսով զինաւո//(290բ)րին՝ Սրբոյ Սարգսի և որդւոյ նորայ Մարտիւրոսի։ Այսմ աստուածազարդ սուրբ առաքելոյս ցանկացող եղեալ հաւատարիմ և բարեպաշտ քրիստոնեայն Յոհաննէս (անունը այլ ձեռքով), և ստացաւ զսա ի հալալ և յարդար վաստակոց իւրոց, զսա ունելով ապաւէն իւր և ծնողաց իւրոց։

Ի վերջնում գիշերին, ի ծագել մեծի և աներեկ առաւաւտին, ընդ ամենայն արդարացեալսն հասանել լուսոյ փառաց Որդւոյն Աստուծոյ, այցելութիւն գըտանել առաջի ահաւոր բեմին և անաչառ դատաւորին։ Ընդ սմին և զապիկար գրիչ զՍարգիս ս[ար]կ[աւագ], որ կարի տաժանմամբ և մեծաւ տառապանաւք ըստ կարողութեան իմոյըստքեցի, //(291ա) մանաւանդ և ի ջանս սաստիկ յածիլ, շրջիլ, աղերս մատուցանել սակս գաղափար առնլոյ սրբաբանութեամբ ընտրեալ, մինչև տենչման իմոյ ոչ զկնի գտանիլ, գտի զաւրինակս ի նմանս անհամեմատ ստուգութեան։ Վասն որոյ ժտիմք պաղատանաւք, որք ընթեռնուք, կամ աւրինակէք կամ ուսանիք, աղաւթս անմոռացս յարաժամ աւժընդակ տալ յաւգնականութիւն, յիշեք ի մոռացումն յանցանաց, զի թերևս ողորմութիւն գտեալ յաներեկ աւուրն այց առնել փրկչին, գրեսցէ ի կենացն դպրութիւն զամենեսեան առ հասարակ՝ զյիշողսդ և զյիշեցեալսս, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։ Աստուած աւրհնեալ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 42բ (1345 թ., սրբագրողի) Կրկնաբանութիւնս այս ոչ է ըստ այլում աւրինակաց, և ոչ կարացի ուղղել զսա, զի բազում է այլայլութիւն սորա և դժուարիմաց է ըստ բառին, բայց մի է ըստ մտացն, եթէ ուղղապէս իմասցիս։

86բ Ի Թուղթս Հռոմայեցի բազում կայր այլ ընդ այլոյ, զոր փոքր ի շատէ ուղղեցաք և անտարակոյս արարաք, զի յիշել արժանի առնէք յաղօթս։

127բ Զվերջին աշխատող և ուղղիչ սորա զԳրիգոր ընդ առաջին երախտաւորացն յիշել յաղօթս աղաչեմ։

156բ Զսակաւ նպաստաւոր սորա զԳրիգոր յիշել յաղօթս աղաչեմ։

186բ Զտառապեալս մեղօք զԳրիգոր նպաստաւոր ուղղութեան յիշել ի Տէր աղաչեմ։

291բ Ընդ առաջնոցդ երախտաւորաց և աշխատողացդ յիշեսջիք և զաշակերտ բանի զԳրիգոր մականուն Մեղուցեալ, որ բազում աշխատանաւք փոքր ինչ նպաստ եղէ յուղղութիւն գրոցս՝ ի բանս, ի կէտս և յոլորակս, զորս թէ մանրամասնաբար և մտադրութեամբ ընթեռնուցուս՝ գտցես, և թողութիւն մեղաց խնտրեսցես բազում և անթիւ սխալանաց իմոց. ընդ խնդրուածոց իմոց և ձեզ եղիցի մասն բարի յամենառատ պարգևացն Քրիստոսի, որում փա՜ռք յաւիտեանս. ամէն։

Ի թուի[ն] ՉՂԴ (1345)։

2. 291բ (ԺԶ-Ժէ դդ., բոլորգիր) Գրեցաւ։ Ես՝ Կիրակոս, և Ջըխանմէլէքս մաս մի տւինք այս գրոցս, որ քախանայ կարդայ, զայս մեղաւորքս յիշայ և անխափ Աստուած ողորմի ասի Կիրակոսն և Ջըխան[մէլէքն՝] մասն ի Քրիստոսի առնուն. ամէն։ Եղիցի։

3. Աստառ Բ (ԺԸ դ., նօտրգիր) Դարձեալ յիշեցէք Թադէոսս, յիշեալ լիջիք ի Քրիստոսէ. ամէն։ Դարձեալ յիշեցէք Թադէոսս։

Կնքադրոշմ՝ 4բ, 108բ, 285բ Գիրքս Սուրբ Էջմիածնա է։

Գրչափորձ՝ 2ա Պաւղոս կոչեցեալ առաքեալ։ 256բ Ունկնդիր լերուք։ 1ա, 1բ, 3ա և այլուր առանձին տառեր։ 47ա, 49ա, 50ա, 52ա և այլուր՝ նկարչափորձեր։

 

79

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՌՀԹ-1630

ԳՐԻՉ, ՍՏԱՑՈՂ՝ Սարգիս սրկ.։

ԹԵՐԹ. 379. չգրուած՝ 1բ, 16բ, 133բ-4ա, 175բ, 232ա-7ա, 239ա-41բ, 325աբ, 371բ-9բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԹx12 (Ա, Ժ, Ժե, ԺԶ, Ժը 14, ԺԴ 15)+ԺԵ-ԻԵx12 (ԺԸ, ԺԹ, Ի, ԻԵ 14, ԻԱ 6, ԻԳ 16)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 12,7x9,2։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ բոլորգիր (2ա-75ա, 76բ-114բ, 115բ-75ա, նմուշ՝ 36ա), նօտրգիր (75-6ա, 114բ-5ա, 172բ, 176ա-371ա, նմուշ՝ 278ա)։ ՏՈՂ՝ 14 (2ա-14բ), 20 (15աբ, 137ա-75ա), 19 (17ա-136բ), 18 (176ա-371ա)։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ դրոշմազարդ կտաւ, լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ մագաղաթ՝ 2+1։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ  - Կիսախորան՝ 17ա, 35բ, 71բ, 91բ, 116ա, 134բ։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կապոյտ, կարմիր, դեղին, կանաչ, սև։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. որոշ թերթեր թանաքից գունափոխուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2ա-10ա [Յիշատակարանք Ներսիսի Շնորհալւոյ]

1. 2ա-4բ Տեառն Ներսէսի Հայոց կաթողիկոսի Բան հոմերական ասացեալ՝ Յիշատակարան Առակոյն Սողոմոնի ըսըտ տարից այբուբենից (ծայրակապ՝ «Ա-Ք») – Աստուածեղէն հոգւոն իմաստ (=ի սմա), /Խաղաղութեան անուն արքա...

2. 4բ-7ա Անդրադարձութիւն տառից յիշատակի (ծայրակապ՝ «Ք-Ա») – Քաղցրագոյնի այս մաղթանօք, /Լցեալ հոգիս մեղեալ մեղաւք...

33. 7բ-10ա Վերստին յաւելուած ըստ անուան ոգողին և ըստ անու[ա]ն գծողիս նախագիծ տառիս (ծայրակապ՝ «Սողոմոն։ Ներսէսի բանս է») – Սա է մարգարէ աստուածաբան/Եւ իմաստուն յոյժ խոհական...

Բ. [Մասունք Հնոյ Կտակարանի]

1.                        Առակք – Նխ. 10բ-2ա։ Գլ. 12ա-5բ։ Գրք 17ա-83բ։

2.                        Ժողովող – Նխ. 83բ-4բ։ Գլ. 84բ-91ա։ Գրք 91բ-114ա։

3.                        Երգ Երգոց – Նխ. 114ա-5բ։ Գրք 116ա-29ա (ունի՝ «Գիտացի»)։

4.                        Իմաստութիւն – Նխ. 129ա-30բ։ 130բ-3ա։ Գրք 134բ-75ա։

5.                        Սիրաք – Գրք 176ա-231ա։

6.                        Յոբ - Նխ. 237բ-8բ (վրջ. «... խրատ թագաւորաց». չի շարունակուած)։ Գրք 242ա-324բ։

Մանրամասն տե՛ս № 187։

Գ. 326ա-71ա [Յովհաննու Թլկուրանցւոյ Յաղագս Արարածոց] – Ես՝ Յովանօս նըաստ ոգի, /Որ մականուն Թուլնգուրանցի.../Ծնունդ Հօր բնութեան։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

91ա Զեղկելի Սարգիս ստացող գրոյս յիշել աղաչեմ։

133ա Ռ և ՀԹ (1630) թուին, յետ Աշխարհամատրեան կիրակէին երկուշաբթի աւրն, որ է Զատիկէն մին[չ]և ցայսաւր վեշտասանօր[ե]այ, յերիկունս մերկացուցին զիս, և երեքշաբթի՝ վեցերորդ աստիճան և վեղափիլոնոտութիւն։ Ես էի ամաց իբրև Ի և Ա-ից։ Եւ Քրիստոս փա՜ռք յաւիտեանս. ամէն։

371ա Կատարեցօ Արարածք ձեռամբ սուտ անուամբ Սարգիս սարգաւաքին։

Կնքադրոշմ՝ 17ա, 160բ, 370բ Գիրքս Սուրբ Էջմիածնա է։

Գրչափորձ՝  15բ Աւրհնեալ է Աստուած։ 16ա Համբուրեսցէ զիս ի համբուրից բերանոյ իւրոյ։ 31բ Ընտրելի է հանճար, քան զոսկի մաքուր։

 

80

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԹԵՐԹ՝ 203-2 (տե՛ս Պատառիկ-Պահպանակ). չգրուած՝ 98բ, 107բ, 161բ, 173բ։ ՊՐԱԿ՝ Ա- ԺԶx12 (Ա, Է, ԺԱ 11, Գ 14, Թ 28, ԺԴ-ԺԶ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,7x11,8։ ԳՐՒԹԻՒՆ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (նմուշ՝ 138ա)։ ՏՈՂ՝ 18-28 (խառն)։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի, դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ վանդակազարդ կտաւ։

ՊԱՏԱՌԱԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Յովհաննու։ Թ-Ժ դդ.։ 2 (Ա-Բ, թերթակալուած 1-2)+2 (Գ-Դ), ստացուած 1 թերթի ընդլայնակի հատուած մասերի երկայնակի ծալումից, եզրահատուած։ Մագաղաթ, երկիւն, բոլորագիծ երկաթագիր (նմուշ՝ Բա), Բա-ի վրայ բազմագունի Լուսանցազարդ։ Կարդալ՝ Դբ, Աա, Գա, Բբ, Գբ, Բա, Դա, Աբ. «//և զոչխարս [և զաղա]ւնիս... առ նա գիշերի» (Բ, 14-Գ, 1)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. տեղ-տեղ ցեցակեր, խոնաւութեան հետքեր փոքրիկ պատռուածքներ։ Կազմի կաշին ցեցակեր, Բ փեղկը պատռուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 3ա-67ա [Մասունք Աստուածաշնչի]

1.                        Թղթ Յակոբայ – Յռջբ. («Ի փոքունս») 3աբ։ Գլ. 3բ-4բ։ Նխ. («Քանզի)» 5աբ։ Թղթ 5բ-11ա։

2.                        Թղթ Պետրոսի Ա – Թղթ 11բ-7բ։

3.                        Թղթ Պետրոսի Բ – Թղթ 17բ-21ա։

4.                        Թղթ Յովհաննու Ա – Թղթ 21ա-6ա։

5.                        Թղթ Յովհաննու Բ – Թղթ 26ա-7ա։

6.                        Թղթ Յովհաննու Գ – Թղթ 27ա-8ա։

7.                        Թղթ Յուդայի – Թղթ 28ա-9բ։

«Աղերս Եւթաղի» տե՛ս 198աբ։

8.                        Սիրաք – Գրք 30ա-67ա։

Մանրամասն տե՛ս № 187։

Բ. 67ա-106ա [Խրատք և Ճառք]

1. 67ա-72բ Երանելի սուրբ վարդապետին Անանիայի ասացեալ Խրատ վասն խոնարհութեան – [Ա]րդ, որպէս ասէ առաքեալ. Ամենայն խոնարհութեամբ զմիմեանս լաւ համարեալ...

2. 72բ-5ա Սուրբ և Երանելի վարդապետին Յովհաննու Գառնեցւոյ ասացեալ Խրատ յաղագս ժամու և պատարագի – [Պ]ատառ և պատշաճ է մեզ պատւել պատուական պաշտմամբ...

3. 75ա-9բ Խրատ ոգէշահ – [Ա]սաց ծեր ոմն, եթէ պարտ է մեռանել յընգե[րէ] իւրմէ... (կրկ. 93ա-6բ)։

4. 80ա-9բ [Ն]որին Յովաննու Գառնեցոյ Խրատ ոգէշահ ամենայն մարդւոյ, մանաւանդ ժամարարի, ի խնդրոյ Սարգսի քահանայի սրբասիրի – [Ծ]առայ[ա]կից քո ի Քրիստոս Յովաննէս Գառնեցի...

5. 89բ-93ա Այլ և զայս հարցեր, թէ որպէ՞ս կարասցէ մարդ զմիտս որոշել յերկրաւորացս և զայս կեանքս արհամարհել և Աստուծոյ միայն ցանկալ և արդարութեան նորա (=«Սրբոյ Անանիայի Շիրակունեցոյ Հայոց վարդապետի ասացեալ Վասն անցաւոր աշխարհի». № 4951, 135բ) – Արդ, եթէ կամիս, որ յաղթես աշխարհի...

93ա-6բ, տե՛ս § 3, 75ա-9բ։

6. 97ա-8ա Երանելոյն Եփրեմ[ի] ասացեալ ի Թափոր – Իսկ առաքեալն հայրական յերկիր ի վերայ երեսաց...

7. 98ա Յովհաննու Աւետարանի մեկնութիւն – Այլ ես աղաչեմ զքրիստոնեայս յարութեան ուսուցանել...

8. 99ա-100բ [Ներսիսի Շնորհալւոյ Մ]եկնութիւն խորանաց Աւետարանին – [Մ]ատեանք աստուածագիծք և հոգէբուխ... որ ծաղկեալն էր անսկզբնաբար յԱստուծոյ// ... (շար. թափուած)։

9. 101ա-5բ Սահմանադրութիւն դաստիարակութիւն նորածնելոց մանկանց, որ հրաւիրելոց են աստիճան քահանայութեան։ Խրատք հարկաւորք և պիտանիք, արարեալ մեծ վարժեալ պետին Գրիգորի հըռետորի [Տաթևացւոյ] – Արդ, ըստ կարգի ժամանակին վարժեն զմանկունս...

10. 106ա Աղօթք Յովաննէս Գառնեցոյ ասացեալ ի ժամ ննջման – Աղաչեմք զքեզ, Տէ՛ր, և գոհանամք զանհաս մարդասիրութեանն...

Գ. 106բ-49բ [Կանոնք և Խրատք զանազանք]

1. 106բ-7ա Կանոն սահմանեալ ի սրբոյն Սահակայ – Որ հեռի կայ ի հաղորդութենէ... Լուարուք, քահանայք, զհրամանս սրբոյ, որ հարկաւ//... (անաւարտ, բաց՝ 17բ)։

2. 108ա-13բ Անանի Հայոց վարդապետի ասացեալ Խրատ քահանայից – Արդ, քահանայական աստիճան ինքն յայտ[ն]ի է... և որ աղքատ լինին, մի պռնադատէք։

3. 113բ-5ա Սահակա հայր[ապետի] Հայոց Կանոնք – Որ յառաջ ուտեն ին ինչ և հաղորդ առնու՝ Գ ամ։ Եթէ շնա ընդ կուսի՝ Գ ամ...

4. 115ա Իսկ ի Նիկիական Կանոնք – Քահանայ, սարգաւաք և կամ այլ եկեղեցական, որ զարծաթ իւր ի վարձու տայ...

5. 115աբ Կանոնք Յոհան Մանդակունեցոյ – Եթէ ոք ի քահանայից... ի գնել կամ ի վաճառել...

6. 115բ Բարսղի Կանոնք – Քահանայ, որ զեխէ գինով... (1 կանոն)։

7. 115բ-6բ Ի Ներսէս Հայոց կաթուղիկոսէ Կանոն – Ոչ ունին քահանայքն Աստուծոյ և մէնջ հրաման առանց սուրբ ծածկոցի պատարագ մատուցանել...

8. 116բ Առաքելոյն Փիլիպպոսի Բան խրատու – Ամենայն այր կամ կին, կամ մանկունք դատարկացեալք ի գործոյ ... (1 կանոն)։

9. 116բ-8բ Կանոնք քահանայից զգուշաւորք։ Համառ[օ]տն է այս – Քահանայից պարտ է և արժան է սրբութեամբ սպասաւորել...

10. 118բ-26բ Վասն զգուշաւորութեամբ սպասաւորելոյ սուրբ խորհրդոյն – Եթէ տխմարութեամբ ճապաղէ ի սուրբ խորհրդոյն...

11. 126բ Եզնկայ Կողբացոյ Հայոց վարդապետի – Որ հաղորդի սուրբ խորհուրդեանն... (1 կանոն)։

12. 126-7ա Նորին Եզնկայ Բան երկրորդ – Մուկն կամ այլ կայտառ ինչ...

13. 127աբ Այլուստ ժողովածու իմաստախոհ արանց – Ի մարդեղութիւն Բանին Աստուծոյ ապականելի կիրք ոչ է պարտ զմտաւ ածել...

14. 127բ-8ա Յաղագս նկարեալ պատկերաց – Ի պատկերս նկարեալս փրկչական պատկերն միայն է երկրպագելի...

15. 128ա-30ա Վասն քահանայագործութեան կարգաց պատրաստութիւն – Ի յատենի ոչ է պարտ քահանայի առանց շուռջառի Աւետարան ընթեռնուլ...

16. 130աբ Խրատ կանոնական քահանայից և կրաւնաւորաց – Պարտ է քահանայիցն ահիւ է դողութեամբ կալ առաջի Աստուծոյ...

 17. 131ա-7բ Երանելոյն Եփրեմի և Յոհաննու Ոսկէբերանոյն ասացեալ (Յոհաննու Մանդակունեցոյ... Վասն զգուշութեամբ և երկիւղիւ մերձենալ ի մարմին և յարիւն Որդւոյն Աստուծոյ», № 993, 404ա) – Սոսկան ոսկերք իմ դողութեամբ...

18. 137բ-40ա Վասն կուսանաց, թէ որպէս պարտական է առաջնա Աստուծոյ – Եւ արդ, որպէս ակն տպազիոնն կառուցեալ ի թագ դշխոյի...

19. 140բ-6ա Խրատ Գրիգոր Լուսաւորչուն Յաղագս վանաւրէից և սամամանք (=սահմանք) Ժամագարգութեան – Կարի յոյժ աւգտակար է և պիտանացու է մեզ յամենայն ժամ քննել և իմանալ զարժանն...

20. 146ա-9բ Խրատ ժամակարգութեան և ուղղութեան, թէ որպէս պարտ է վարել Աստուծով – Սկիզբն ամենայնի Աստուած է... միայն աշխարհականս և զինուորք, այլ կարգաւորքս, քանզի ան//... (շար. թափուած)։

Դ. [Իմաստասիրականք]

1. 150ա-5ա Արիստոտելի Յաղագս առաքինութեան, գրեալ առ Աղէքսանդր թագաւոր – [Գ]ովելի են գեղեցիկքն և պարսաւելի՝ գարշելիքն...

2. 155ա [Նախերգան Ստորոգութեանցն Արիստոտէլի] – Արիստոտէլէս Ստագիրացի էր, ի Քամշկիծ գաւառէ...

3. 155աբ [Ի բանից իմաստնոց Յաղագս սկզբան աշխարհի - Մ]ովսէս մարգարէ զանդունդս և զխաւար և զջուր գոլ սկիզբն աշխարհի։ [Պ]իթագոր... զթիւս և զչափաբերութիւնս... [Թ]ալէս Մելեսացի՝ զջուր...

Ե. 156ա-61ա [Բարթուղիմէոսի Բոլոնիացւոյ] Համառօտ հաւաքումն յաղագս հաւաքաբանութեան – [Հ]աւաքաբանութիւն լինի յերից եզերաց... պարտ է եզրակացութեանն գոլ մասնաւոր։

Զ. 162ա-93ա Կարճաբանութեամբ բացայայտութիւն տրամաբանութեա[ն]ս յաղագս նորավարժից

- 162աբ [Յաղագս տրամաբանութեան - Դ]իտաւորութիւն առաջիկայիս է, զի դիւրաբանութեամբ և կարճիւք կարգեսցի տրամաբանութիւն... իմ ի տրամաբանութեան երեք երևին հատոր. պարզառութիւն, շարամանութիւն և  շարաբանութիւն...

1. 162բ-93ա Յաղագս պարզառութեան, որ է հատոր առաջին

- 162բ-3բ [Նախերգան - Ա]մենայն պարզ իմացեալ կամ է գոյացութիւն, կամ պատահումն...

ա. 164աբ Յաղագս սեռի – Սեռ անունս է, զի ի վերայ անուանց ոմանց ասի...

բ. 164բ-6ա Յաղագս տեսակի – [Թ]էպէտ հինգ բարբառքս առանց միմեանց ոչ բացայայտին...

գ. 166ա-7բ Յաղագս տարբերութեան – Տարբերութիւն է, որով բաժանի և սահմանի իւրաքանչիւր իր...

դ. 167բ-8բ Յաղագս յատկի - Յատուկ է, որ միոյ տեսակի բնաւորեալ է գոլ...

ե. 168բ-70բ Յաղագս անհատի – [Ք]անզի անհատն մասն ուրումն բոլորի...

զ. 170բ-1ա Յաղագս հոմանուան – Հոմանուն է, որով նշանակեալքն հասարակ են ըստ անուան միայն...

է. 171աբ Յաղագս փաղանուան – Փաղանուն է, յորոյ նշանակութենէ ըմբռնի իր իմն...

ը. 171բ-2ա Յաղագս դասունակական անունա – Դասունակ անուն է, յորոյ նշանակութենէ իր իմն լինի...

թ. 172ա-2բ Յաղագս յարանուան – [Յ]արանուանք են, որք միով ծայրիւ յարին և միով ծայրիւ որոշին...

ժ. 172բ-3ա [Յաղագս ենթացուցական և տարացուցական ստորոգութեանց] – Այլ գիտելի է, զի կրկին է ստորոգութիւնն...

Յաջորդ միաւորները ետևառաջ՝ ԺԳ-ԺԵ պրակների սխալ տեղադրման հետևանքով։

ժա. 184ա-6ա [Յաղագս քանակի և քանակութեան։ Պրակ Ա-Ժ]. Պրակ Զ – Եւ իսկապէս և իրաբար քանակ միայնք այսոքիկ ասին...

ժբ. 186ա-91ա Յաղագս առընչի (պրակ Ա-ԺԳ) – Առինչ այսպիսիք ասին, որք միանգամայն ինքեանք որ ինչ են...

ժգ. 191ա-3ա, 174ա-6բ Յաղագս որակի և որակութեան (պրակ Ա-ԺԲ) – Եւ որակութիւն ասեմ, ըստ որում որակք ոմանք ասին...

ժդ. 176բ-7ա Առնել և կրել – Ընդ Բ ունի առնելդ և կրելդ ներհակութիւն և զաւետն և զնուազն...

ժե. 177ա-82ա Յաղագս հակակայիցն (պրակ Ա-Ը) – Իսկ յաղագս հակակայց ըստ քանի յեղանակս սովորեցաւ հակակայիլ...

ժզ. 182ա-3ա Յաղագս նախկընի – Նախկին այլայլոյ ասի քառաբար...

ժէ. 183աբ Յաղագս համանգամայնց – Համանգամայնք են պարզաբար և իսկագոյնք...

ժը. 183բ Յաղագս շարժութեան – Շարժութեան տեսակք են Զ. լինելութիւն, ապականութիւն... և ոչ մի այլոց շարժութեանցն հասարակացելոց//... (շար. և հատոր Բ-Գ չիք)։

Նմանութիւն ունի Սիմէոն Ջուղայեցու «Տրամաբանութեան» հետ (հմմտ. № 664, 101ա-58բ)։

Է. 193բ-203բ [Մանր բնագիրք]

1. 193բ [Վասն համբերութեան] – Զի որ լեզուի համբերէ...

2. 194ա [Վասն տօնից մարտիրոսաց] – Եւ մարտիրոսք բոլոր տարին... ամենայն օրն իւրն վկայ ունի...

3. 194բ-5ա Վասն շարականաց – Հարց. Ո՞վ է ասացեալ շարականն։ Պատասխանի. Որք զծորան Հոգոյն սրբոյ արբին... աւելին քան զայս խոտելի են և անպիտան (տե՛ս «Հարցմանց գիրք», հատոր Թ, պրակ խէ)։

4. 195բ-6ա Յունարէն այսոքիկ անուանք թարքմանեալք – Իսակօկի՝ ներածութիւն, կենօս՝ սեռ... քօքօն՝ չար, լէաքօս՝ սպիտակ։ Եւ Քրիստոսի փա՜ռք։

5. 196ա Եօթնասնեկին եօթն՝ է ԵՃ-էն Ժ պակաս, որ լինի կէսն ԲՃԽԵ (70x7=500-10:2=245)։ Սիրտ իմաստնոյ ի տուն սգոյ...

6. 196բ Յաղագս նշանաց սիրուն – Նշանք սիրոյն են, զի սիրելին յօժարութեամբ...

7. 196բ-7ա [Յաղագս մեղաց] – Մեղք սրտին են այսոքիկ. խորհուրդ, հեշտութիւն...

8. 197բ Առաքինութեանց – Հսկումն յերկիւղն Աստուծոյ պահէ զանձն յախտից...

9. 198աբ Աղերս Եւթաղի – [Ա]մենայն իրիք, ամենայն ուրեք...

10. 199ա-203բ [Ի Բանից իմաստնոց] – Զայր զուարդ և զառատ սիրէ Աստուած... Մի՛ լինիր խստասիրտ յեղբօր քո, զի անընդունելի լիցի աղաւթք քո։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 194ա (Կազմողի) Փա՜ռք... որ ետ կարողութիւն Թումա կազմողի, որ կազմեցի զսուրբ գիրքս յիշատակ և ի վայելումն տէր Գալուստին,  որ ետ կազմել ի հալալ ընչից իւրոց թվին ՌՂ և Է (1648)։

2. Պատառիկ-պահպանակ Գա (Գնողի) տէր Մովսէս Քրիստոսի ծառա, անուն՝ Գօրի, ծախօղն՝ վրացի։ Թվին ՌՃԾ (1701) զայս գիրքըս ԺԸ ապասի առի։ Քրիստոսի ծառայ տէր Մովսէս։

194բ Յիշատակ է այս գիրքս Նորըցի նորընձայ տէր Մովսէսին, որ է որդի Սատաղին, թվին ՌՃԾԲ (1703) ամին։

Կնքադրոշմ՝ 1ա, 1բ, 172բ, 193բ Գիրքս Սուրբ Էջմիածնա է։

 

81

ՄԱՍՈՒՆՔ ՀՆՈՅ ԿՏԱԿԱՐԱՆԻ

ԺԷ-XVII

ԹԵՐԹ՝ 264+1 (կրկ. 2). չգրուած՝ 1ա-2դ, 73բ-6ա, 193աբ, 254բ, 257աբ, 258բ-64բ։ ՊՐԱԿ՝ Ա-Զx12 (Ա 13)+Ա-Ժx12 (Ը10)+Ա-Զx12։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14x9,6։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (3ա-73ա, 194ա-254ա, 255ա-6բ, 258ա, նմուշ՝ 194ա), բոլորգիր (77ա-192բ, նմուշ՝ 77ա)։ ՏՈՂ՝ 17 (3ա-73ա, 255ա6բ), 23 (77ա-192բ)։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ շագանակագոյն կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ, աստառը՝ ծաղկաթուղթ, դռնակի աստառը՝ սև և կարմիր վանդակներով բամբակեայ գործուածք։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Սողոմոն՝ 76բ։ Կիսախորան՝ 77ա։ Ճակատազարդ՝ 148բ։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, դեղին։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թռջուածութեան և ցեցակերութեան հետքեր, փոքրիկ պատռուածքներ։

ԾՆԹ. Բաղկացած է առանձին պրակակալուած երեք մասերից (Ա՝ 1-74, Բ՝ 75-192, Գ՝ 193-264)։ Ա և Գ մասերը՝ նոյն գրչի ձեռքով, իսկ Բ մասը՝ հաւանաբար ուրիշ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1. Յոբ – Գրք 3ա-73։

2. Առակք – Գրք 77ա-125ա։

3. Ժողովող – Նխ. 125աբ։ Գլ. 125բ-30բ։ Գրք 130բ-146բ։

4. Երգ Երգոց – Նխ. 146բ-8ա։ Գրք 148բ-57բ (ունի՝ «Գիտացի»)։

5. Իմաստութիւն – Նխ. 157բ-8ա։ Գլ. 158բ-60ա։ Գրք 160բ-91բ (կից՝ 191բ-2բ, տե՛ս Բ, § 1)։

Մանրամասն տե՛ս № 187։

Բ. 1. 191բ-2բ Յիշատակարան է (=Ներսիսի Շնորհալւոյ՝ Առակացն Սողոմոնի՝ «Ա-Ք») – Աստուածեղէն հոգովն ի սմայ, /Խաղաղութիւն անուն արքայ...

2. 194ա-254ա Իմաստութիւն Յեսուայ՝ որդւոյ Սիրաքայ (թրգմ. Ստ. Լեհացւոյ)։

-194ա-5բ Յառաջաբանութիւն – Բազմաց երևելի արանց իմաստութիւն մեզ յայտնի եղև...

-195բ-9բ Գլուխք գրոցն Յեսուայ՝ որդւոյ Սիրաքայ (Ա-ԾԱ) – Ա. Վասն իմաստութեան, թէ յԱստուծոյ ելանէ...

200ա-43ա Գլուխ Ա. [Վասն իմաստութեան, թէ յԱստուծոյ ելանէ] – Ամենայն իմաստութիւն ի Տեառնէ յԱստուծոյ է... (անաւարտ. վրջ.՝ գլ. ԻԲ «... յառաջ քան զարիւն, կագ և»)։

3. ա. 255աբ Վասն վարդապետական իշխանութիւն տալոյ – Առ քեզ հրաման իշխանութեան վարդապետելոյ...

բ. 255բ-6բ Յաղագս գաւազան տալոյ էկլէսիաստական վարդապետութեան – Առ քեզ գաւազան զօրութեան...

4. 258ա Բժ-տասան սուրբ վարդապետաց անուվանք (ԺԸ դ. յաւելագրութիւն) – Սուրբն Դիոնէսիոս, սուրբն Յըռէթէոս, սուրբն Սեղբեստրոս, սուրբն Աթանաս, սուրբն Կիւրեղ Երուսաղէմացին, սուրբն Եփրեմ Խորենացին, սուրբն Բարսեղ Կեսարացին, սուրբն Գրիգոր Նիւսացին, սուրբն Գրիգոր Աստուածայբանն, սուրբն Եպիփան Կիպրացին, սուրբն Յոհաննէս Ոսկեբերանն, սուրբն Կիւրեղ Աղէկսանդրացին։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

2դ (Կարմրագիր) Սուրբ Հոգի Աստուած, հա՛ս ի թիկունս տկարութեան իմում։

Գրչափորձ՝ 2բ Եւ լուեալ երից բարեկամացն... եկին առ նա։ Յօբ (Բ, 11։ Տե՛ս նաև՝ 1ա, 259ա, 263ա, 264բ)։

 

82

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(Բաղկացած է 2 տարբեր ձեռագրերից)

 

ԹԵՐԹ՝ 285։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն անզարդ կաշի, միջուկը՝ տախտակ, աստառը՝ թուղթ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին քերծուած, եզրերը՝ մաշուած, մասամբ ցեցակեր։

ՁԵՌԱԳԻՐ Ա

Էջմիածի՞ն                                                                                                                                  ՌՄԺԹ- 1770

ԳՐԻՉ՝ Յարութիւն սրկ. Հախպատեցի, անանունք։ ՍՏԱՑՈՂ՝ Յարութիւն Հախպատեցի։

ԹԵՐԹ՝ 119 (1-119). չգրուած՝ 1ա-9բ, 11բ։ ՊՐԱԿ՝ 1x11 (1819 թ. յաւելում)+Ա-Թx12։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսագծերով և լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 22x16,5-17։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (3-4 ձեռք, նմուշ՝ 72ա)։ ՏՈՂ՝ 26-34։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. վերջից պակասաւոր։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

-10ա-1ա Ցանկ գրքոյս. տե՛ս թղթահամարն – 1. Յառաջաբանութիւն առակացն Քրիստոսի... 494. Բանք խաղաղութեան և արդարութեան։ Վերջ եղև ցանկիս։ 1819, մարտի 5 օրին շինեցի ի Պրուսայ քաղաքն, չնչին Մկրտիչ սևակիրս Վանեցի։

Ցանկն ընդգրկում է նաև Բ ձեռագրի նիւթերը։

Ա. 12ա-68ա [«Գիրք որ կոչի Աղբիւր բացեալ, արարեալ և շարադրեալ տեառն Պետրոսի վարդապետի Նախիջևանցւոյ Աղամալեան»]

Տե՛ս ձեռ. № 2, 12ա-90բ. «Բան առ բարեմիտ ընթերօղս»/12ա-4բ։ «Յորդորակ»/14բ-5ա։ §ա-լբ/15բ-68ա։ Անկիւնաւոր առ առակսն»/68ա։

Բ. 68բ-119բ Գիրք որ կոչեցաւ Աստուածանմանութիւն. շարադրեալ ի Պետրոսէ արդիւնաւոր յեպիսկոպոսէ Նախիջևանեցոյ Աղամալեան, ի Սուրբ Էջմիածին, ի փառս մեծին Աստուծոյ... Յորդորմամբ եղբարց ոմանց՝ աշակերտաց գրոց սրբոց, հետևողաց ճշմարտասիրաց անձանց, ի յաւուրս գերիշխանութեան հայրապետին մերոյ Սիմէօնի սրբազան կաթողիկոսի, ի թվականիս մերոյ ՌՄԺԹ (1770)-ին, Մայիսի Ի-նն, անպիտան գրիչս՝ պիտակ Յարութիւն Հախպատեցոյ

Տե՛ս ձեռ. № 139, 5ա-122բ. Յռջբ./69աբ։ §1/69բ-106բ։ 2/106բ-19բ (գլ. ա-զ, վերջինիս շար. և յաջորդ նիւթերը՝ թափուած)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

68ա Ի վայելումն Հախպատեցի իբրու սարկաւագ Յարութիւնիս, միաբան մեծի Աթոռոյս Էջմիածնի, ի ՌՄԺԹ (1770), Մայիսի Ի-ին եղև սկիզբն։

68բ (Տե՛ս)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

11ա (Տե՛ս ցանկը՝ 10ա-1ա)։

ՁԵՌԱԳԻՐ Բ

Թօխաթ   - Էջմիածին                                                                               ՌՄԵ-ՌՄԺԱ- 1756-1762

ԳՐԻՉ՝ Եսայի վրդ. Թօխաթեցի։

ԹԵՐԹ՝ 166 (120-285). չգրուած՝ 144բ, 159բ, 190բ, 193բ-7բ, 221բ, 227բ, 232բ, 244բ-5բ, 246բ, 250ա-2բ,  267բ-75բ, 277ա-81բ, 283ա-5բ։ ՊՐԱԿ՝ 14 (խառն՝ Ա, Ե, ԺԲ 8, Դ, Ը 9, Է, ԺԴ 10, Գ, Ժ, ԺԳ 12, Զ, Թ, ԺԱ 16)։ ՆԻՒԹ՝ թուղթ լուսագծերով և լուսադրոշմով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 22x16-17։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (երկսիւն՝ 142ա)։ ԳԻՐ՝ նօտրգիր, շղագիր (խառն,նմուշ՝ 240ա)։ ՏՈՂ՝ 32-36։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. տեղ-տեղ կեղտոտուած, լուսանցային մասերը վնասուած։

ԾՆԹ. Գրուած է տարբեր վայրերում. առանձին թերթեր՝ այլ անձանց կողմից։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 120ա-59ա [Քարոզգիրք]

ա. 120ա-3բ Նորին Մաթէոս վարդապետի ասացեալ քարոզ վասն Շողակաթին, ի բանն. Աստուած իմաստութեամբ իւրով հիմունս էարկ – Եւ գիտելի է, զի ամենայն որ շինուածս առնէ, բազում ինչ զմտաւ ածել արժան է...

բ. 124աբ [Քարոզ ի բանն]. Եթէ ոք իցէ ծարաւի, եկեսցէ առ յիս – Արդ, զայն կենդանի ջուրս...

գ. 125ա [Քաղուածք ի քարոզից] – Մարմին է նաւակ և հոգին ի մարմնի՝ նաւուղիէ ծովագնաց...

դ. 125ա [Վասն որովայնամոլութեան] – Զի Ադամ ոչ եկեր միս և ոչ ձուկն...

ե. 125բ-6ա Բան առ Նինուէացիսն – Զի թէ ի հնումն յաւուրս նահապետաց ի մէջ բնական օրինաց...

զ. 126բ-7ա Առաջի չորեքշաբաթի պահոցն. [Քարոզ ի] բան մարգարիէն Եսայեայ. Գոչեաց զօրութեամբ – Այսօր մայրս մեր սուրբ եկեղեցի...

է. 127ա-8բ [Մանր քաղուածք] – Մարմին ես՝ մարմինն Քրիստոսի մաքրէ զքեզ... Ասէ սուրբն Ամբրոսիոս, թէ ամենայն հոգի մերձեսցի առ Քրիստոս...

128բ Վասն Նինուէի բան Նարեկացոյն – Իբր թէ մինչ աստէն դատախազ լինիմ չարութեանն Նինուէացոց...

ը. 129ա Քարոզ վասն խաչի և ի դէմս Քրիստոսի, զբան մարգարէին որ ասէ. Նշանեցաւ առ մեզ լոյս երեսաց քոց և ետուր ուրախութիւն սրտից մերոց (այսքան)։

թ. 129ա-37բ Տէր Առաքել վադրապետի ասացեալ Քարոզ ի դէմս Ամէնօրհնեալ սրբուհոյ կուսին, ի բանն Սողոմոնի. Գեղեցիկ ես, մերձաւոր իմ – Անեղ բնութիւնն և անճառից թագաւորն...

ժ. 138ա-41բ, 146ա-9ա Բանք պիտանիք վասն քարոզի և ի դէմս զղջման իւրաքանչիւր անձին մտածողաց զվաղճանն իւր, թէ զկնի մեռանելոյն ուր է դիմելոց՝ յաւիտենական կեա՞նքն, թէ՞ տանջանքն. աստ ժողովեալ եդաք – Առաջին օրինակ բնութեան քո տես։ Որպէս ծառնս ճանաչի ի պտղոյ իւրմէ...

ժա. 149աբ Քարոզ վասն յարութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի՝ ասացեալ ի վերայ ութնից երանութեանց – Որպէս գրի ի սուրբ Աւետարանն. Եւ զկնի յարութեան իւրոյ ութն անգամ երևեցաւ...

ժբ. 142աբ Բան առաջին յաւուր Մոխրաց, յորում յորդորի մեղաւորին ի յապաշխարուըեան, մտածելով զմահուանէ և զղջմանէ մեղաց - Դուստր ժողովրդեանն իմոյ, զքուրձ զգեցիր...

ժգ. 143ա-4ա Մեծի երեքշաբաթի։ Առ իմաստուն և յիմար կուսանսն, ասացեալ սրբոյն Յօհաննու Ոսկեբերանի – Յորժամ զմտաւ ածեմք զդիւրախած կեացաղոյս շրջանակն... (145աս տե՛ս 192բ-ից յետոյ՝ § զ, 146ա-9ա տե՛ս 141բ-ից յետոյ՝ § ժ)։

ժդ. 150ա Քարոզ վասն խաչի... Տուր զօրութիւն ծառայի քո... – Գիտութիւն լիցի աստուածասիրութեան ձերում, զի մարգարէն տեսանելով զմարդկային բնութիւնս... (անաւարտ)։

ժե. 150բ-3բ Քարոզ Սուրբ Խաչին, ի բանն Սողոմոնի, որ ասէ, փայտ է կենաց է ամենեցուն... – Գիտելի է, զի կեանք փայտին ի յերիս դէմս երևացաւ...

ժգ. 154ա-8ա Քարոզ վերափոխման սուրբ Աստուածածնին, ի վերայ բանին Սողոմոնի, որ ասէ. Բազում դստերք ստացան զմեծութիւն... – Նախատեսութիւն աստուածապսակ արքային Սողոմոնի...

ժէ. 158բ Նարեկացւոյն՝ Բան քարոզի. Ի Ծուփս և այլն – Նմանեցուցանէ զինքն նաւու հողմածելոյ... (քաղուածք)։

ժը. 159ա [Քարոզ ի բանն. «Ես իբրև իմաստուն ճարտարապետ, հիմն եդի». ցանկից] – Շինուածոյն զոր ասացի ես, ոչ եթէ օտար ինչ ասացի...

Բ. 160ա-75բ [Սահմանագրութիւնք Աֆրիկայ և Ամերիկայի]

ա. 160ա-7բ Նոր Աֆրիքայի սահմանագրութիւն – Աֆրիկա, որպէս ոմանք կամին, յումեմնէ Աֆրոսէ ասացեալ է... Արդ, զԱֆրիկայէ, որք ասացան ի մէնջ, բաւականք են։ Ի յԱմստէրդամ, առընթեր Ճէրառտոսի, ի ներքոյ նշանի Շան հսկողի։

բ. 167բ-75ա Նոր սահմանագրութիւն Ամէրիգայի մասին – Ամէրիգայ ի յԱմերիգոս Վեսբուցիոսէ զանուն յորջորջման զոր ընկալաւ... Արդ, զԱմերիգայէ որք ասացան ի մէնջ, բաւականասցին։ յԱմստէրդամ, առընթեր Ճերարտոսի կոչեցելոյ Վալքս, ի ներքոյ նշանի Շան հսկողի։

Վերջ։

-175բ [Յիշատակարան թարգմանչի] – Թարգմանեցեալ Պատմութիւնս երկուց մասանցս աշխարհի, այսինքն՝ Ամէրիգայի, որ է նորն, և Աֆրիքայի, որ է մասն ի բաժնեաց հնոց աշխարհի, ի լաթինականէ առ հայկականն անդրազեղեալ ի Ղուկասու վարդապետէ Խարբերթացւոյ, ըստ խնդրոյ արհի և պանծալի եպիսկոհոսին տեառն տեառն Յօհաննու պատրիարգին Կոստանդնուպօլսոյ և տեղեաւ օրհնեալ յերկրէն Բաղէշու, յամի Տեառն 1727, ի Կոստանդնուպօլիս, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնի եկեղեցւոյն և մօրն մանկացելոյն Յիսուսի Քրիստոսի Աստուծոյ մերոյ։

Գ. 176աբ Ներքոյ է գրեալս է բոլոր աշխարհաց և մայրաքաղաքաց զաստիճանս բարձրութեան և ցացութեան, որ ցուցանէ զստորև եդեալս – Վենայ, որ է բէչ. աստիճան առաջինն է, րոպէ՝ զկնի – 48, 20... Լօնտրայ – 52, 30։

Աշխարհագրական 67 անուն։ Պատմական Հայաստանից՝ Երևան, Նախիջևան, Մուշ, Բաղէշ և այլն։

Դ. 177ա-282բ [Քարոզք և բանք զանազանք]

ա. 177ա-83բ Քարոզ ի բանն. Ուրախ եղիցին երկինք ի վերուստ, և ամպք ցօղեսցին զարդարութիւն – Արդ, որպէս ի գալ մեծի և տիեզերակալ թագաւորի...

բ. 183բ-7բ Քարոզ տէր Առաքելի վարդապետի ասացեալ, ի բանն Սողոմնի, թէ՝ Սրտացուցեր զմեզ – Խանդաղատմունք սիրոյ երկնային բաղձանաց...

գ. 188ա-90ա [Քարոզ ի բանն]. Եթէ ոք ծարաւիցօ, եկեսցէ առ յիս... – Այս կենդանի ջուրս, զոր Քրիստոս կամի տալ...

դ. 190ա [Քարոզ յաղագս հաւատոյ] – Հաւատք բազում իրօք յօդին...

ե. 191աբ Բան առ յարութիւնն Քրիտսոսի Աստուծոյ մերոյ ասացեալ – Յաւուրս շաբաթուն եկաց Քրիստոս ի գերեզմանին...

զ. 192աբ, 145աբ Յօհանու Ոսկեբերանի ասացեալ ի մեծատունն և ի Ղազար – Էր ոմն մեծատոմւն և ագանէր բեհէզս...

է. 145բ Առ փարիսեցին և մաքսաւորն. Բան Ոհաննու Ոսկեբերանի ասացեալ - Երրորդ է ճանապարհ ապաշխարութեան...

ը. 193ա [Յաղագս ազգակցութեան] – Իսկ որդէգիրն, որ բանիւ և կամօք լինի...

թ. 198ա-201ա [Հարցմունք և պատասխանիք յաղագս հրեշտակաց և հոգւոց մարդկան] – Հարց. Զի՞նչ է գոյութիւն հրեշտակի անմարմնոյ։ Պատասխանի. Հրեշտակն կենդանի գոյութիւն է...

ժ. 201բ-2ա Պատմութիւն Աղէքսանդրի, յորժամ դիպեցաւ իմաստասիրացն։ Հարց և պատասխանի – Բրաք մերկ իմաստասիրացն առ Աղէ[ք]սանդրոս առն քաջի և մեծ թագաւորի գրեցաք, եթէ գաս առ մեզ պատերազմ տալ...

ժա. 202բ Վասն ազգականութեան ներքո – 1. մեք, 2. և հայրն մեր, 3. և պապն մեր, 4. հօր պապն... (հմմտ. 193ա, §ը)։

ժբ. 203ա-4բ Բանք ժողովեալ համարագրով ի գրքէն Առաքինութեանց – Արդարութիւնն առանց ողորմութեան անգթութիւնն երևի՝ 851։

ժգ. 205ա Համեմատութիւն Հնոյն առ Նորս Օրէն. արարեալ սրբոյն Վանականայ ընտիր և գիտնառատ վարդապետի – Երկինք՝ եկեղեցի... Արուսեակն՝ Յոհաննէս Մկրտչին։

ժդ. 205աբ [Մանունք] – Նաև մինչ դառնայ ոք ի մեղաց... Նարեկ – Փշրեալ նաև ողբալի հոգոյս...//... Եւրոպիոս ծօվն աւուրն եօթնիցս հոսի և յետ դառնայ...

ժե. 206ա-9ա Քարոզ տէր Առաքել վարդապետի և Սիւնեաց երանեալ եպիսկոպոսի, ասացեալ ի բանն Սողոմոնի, թէ՝ Սիրելի մեր ի սենեակ երգեսցուք զսէր – Ասէ ուրեմն հոգէբուխն և մեծն իմաստունս արքայածինն Սողոմոն...

ժզ. 209բ-10ա Բանք վասն խոստովանութեան պահոց – Եւ արդ, ընթեռնումք ի սրբոյ Աւետարանին, թէ Քրիստոս քաղցեաւ 3 անգամ...

ժէ. 210աբ Զայս վասն ամբաստանողաց կերպի դնեն առ մեղաւորս – Առաջին՝ դնին ամբաստանօղք, որք են հրեշտակք...

ժը. 211աբ [«Քահանայք ունին իշխանութիւն թողուլ զմեղս» ցանկից] – Քանզի ունին քահանայք իշխանութիւն, առեալ ի Քրիստոսէ, կապելոյ և արձակելոյ...

ժթ. 211բ Վասն մեղաց և վասն խոստովանութեան և զայս – Մարմինս մեր պարտի համաշարժիլ ի խոստովանութիւն...

ի. 212ա-20ա Նորին Սիմէօն վարդապետի արարեալ Քարոզ վասն սրբալոյս և աստուածագործ մեռունին, արտահանեալ ի սրբոյն Դիոնիսի և Գրիգորե Նարեկացւոյ – Առ լցեալն աստուածեղէն Հոգովն...

իա. 220բ [Քաղուածք քարոզից] – Յետ ստեղծման աներևելի երկնից և խառնեալ...

իբ. 221ա Վասն Ծաղկազարդին բան. Եւ ելեանլն նորա Երիքովն – Զի Երիքովն թարգմանի...

իգ. 222ա-2բ [ՙՔարոզ Ծաղկազարդի. ցանկից] – Մեծի արժանապատութեան առ քաղաք իմն գալո, զանազան աւետաւորք նախառաքեն...

իդ. 224ա [Ի նոյն խորհուրդ] – Եթէ իշխան ոք առ ի մեզ գալոյ...

իե. 224բ-5ա Վասն սրբոյն Ստեփաննոսի Քարոզ – Երկոտասան առաքեալքն ի նմանութիւն ԲԺ աստեղաց...

իզ. 225բ Ի վերայ սրբոցն հայրապետին Իսահակայ և վարդապետին Մեսրոպայ։ Զի եթէ բաժինք շնորհաց են, և այլն – Զի եկեղեցին Քրիստոսի է որպէս հիացական բնակ յԱստուծոյ կարգեալք...

իէ. 226ա [Վասն եօթն ցաւոցն սրբոյ կուսին] – 1. Զցաւն սրբոյ կուսին էր վասն միայնակ մայրութեան... 7. Զի ոչ ոք գտաւ օգնական...

իը. 226բ-7ա [Վկայութիւնք յաղագս սրբոյ կուսին] – Ըստ սրբոյն Գրիգորի Նիւսացոյն, թէ՝ Սիրելին իմ կարմիր է...

իթ. 228ա-32ա [«Մեկնութիւն Թղթոյն Պօղոսի». ցանկից] – Այլ վասն հոգևորացն... Այս ամենայն տեղիքս անյայտ է... այլ միտք իմ... (անաւարտ)։

լ. 233ա-4բ Քարոզ ի Սիմէօն վարդապետէ, ի բանն Յօհանու, որ ասէ. Եւ եղև բան Տեառն առ Յօնան որդի – [Յ]իմաստասիրաց՝ գործ է արարչին խնամ տանիլ իւրոյ արարածոյն...

լա. 234բ-6ա Նորին Քարոզ Առաջաւորի պահոցն, ի նոյն բնաբանի, ի բանն Յօհաննու – Ըստ սրբազանից վարդապետաց՝ մեղքն է յետս դարձումն յԱստուծոյ...

լբ. 236բ-7բ Նորին Քարոզ և ի նոյն բնաբանի, թէ՝ Արի՜ և գնայ ի Նինուէ և անդ – Ասացաք, թէ մեղքն է յետս դարձումն Աստուծոյ...

լգ. 237բ-40բ Նորին Քարոզ ի բանն Յօնանու. Արի՜ և գնայ ի Նինուէ քաղաք, և անդ – Որպէս ամենայն առաքինութիւնք են արդարացուցիչք...

լդ. 241ա-2բ Նորին Ի բանն, որ ասէ. Արք Նինուէացիք յարիցեն ի դատաստանի, և - Նինուէ էր քաղաք կռապաշտից...

լե. 243ա-4ա Քարոզ ի շնորհաւորումն պահոց Աղուհացի, ի Սիմէօն վարդապետէ – Շնորհաւոր պահք և շնորհաւոր աւուրք սրբութեան և մաքրութեան...

լզ. 246ա Քարոզ առ մայրն մեր Սուրբ Էջմիածին, ի բանն իմաստնոյն. Աստուած իմաստութեամբ հիմունս էարկ ի նմա, և այլն – Եւ գիտելի է, զի ամենայն ոք, որ շինուածս արկանէ երկրի... և այլն տես... (անաւարտ)։

լէ. 247ա-9բ [«Քարոզ ծննդեան Քրիստոսի ի սրբոյ կուսէն Մարիամայ». ցանկից] – Քանզի Քրիստոս իբր ողկոյզ խաղողոյ...

լը. 253ա [Անուանք Պօղոսի առաքելոյն] – 1. Անօթ ընտրութեան...

լթ. 253բ-5ա Քարոզ ողջունի, ի բանն որ ասէ. Յոր տուն կամ որ քաղաք – Վարդապետք եկեղեցւոյ ասեն, թէ ողջոյնս այս զոր տամք, ոչ է անզօր...

խ. 255բ Բան որ պատկանի ի վերայ առաքելոցն – Զի են ի վերայ, քան զհրեշտակսն...

խա. 256ա-63բ [Ժամանակագրութիւն Եսայի վարդապետի Թոխաթեցւոյ]

1. 256ա-8ա Արդ պարտ է գիտել ուրեմն, թէ որքան ամք անցեալք են ի ստեղծմանէ աշխարհի և ժամանակս նախնեաց և զթիւս տարերց նոցա – զի յԱդամայ մինչև ի Յովսէփ են ամք 2198...

2. 258ա-60ա Ամք ի սուրբ ծննդենէն Քրիստոսի թուի – Ծնաւ Քրիստոս փրկիչն մեր ի սուրբ կուսէն Մարիամայ՝ 1... Թագաւորք Փօրթուկալին բազում անգամ... յարեան ի վերայ արաբացւոց... Այս եղև 1577։

3. 260ա-1բ Են և այլ ինչք զարմանալիք... – Եւ յաւուր ծննդեան Քրիստոսի... ի Հռօմ աղբիւր մի բխղեաց... Ի յերկիրն Թօսկանայ.. տեղեաց քար... այս եղև թուին 1223։ //Ի թուին Հայոց 1209 (1760)... արեգակն խաւարեցաւ... Էի յանժամ Եսայի վարդապետս ի Թօխաթ...

4. 261բ-3բ Ի 1209 (1760), Յունիսի 8 օրն Թօխաթ կամեցաք և շարագրել զելն այլազգեաց սնոտի մարգարէին – Յետ Յերագլի կայսերն Յունաց, թագաւորէ որդի նորա Կոստանտին... Իսկ յետ տեառն Եղիայի  առնու կաթողիկոսութիւն տէր Յովհաննէս Օձնեցի... առնեն կարգ քրիստոնէից և այլ ամենայն//... (շար. թափուած)։

խբ. 264ա-5բ Ա. [«Քարոզ ի յԱւետիքն հրեշտակապետին առ կոյսն Մարիամ, ի բան... Եւ յամսեանն վեցերորդի առաքեցաւ...» № 176, 106բ] – [Ա]յս փրկագործ և հրաշալի խորհուրդ նախապէս գոյր...

խգ. 266ա-7ա Բ. [«Բանք խաղաղութեան և արդարութեան». ցանկից] – Աստուածաբան մարգարէս Դաւիթ յայլուր ի տեղի իրաւանց զխաղաղութիւն դնէ...

խդ. 276աբ, 282աբ Զզօրութիւն յարատև աղօթից։ Գլուխ 29 – Ասաց և առակ մի նոցա առ այն, թէ պարտ է ամենայն ժամ աղօթս կալ...//Օրհնեալ է հայրն Աստուած... տեսիք արդեօք զզօրութիւն աղօթից։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

158ա (Եսայի գրչի) ՌՄԵ (1756), Օգոստոսի Ժ, Թողաղ։

153բ Վերջ եղև, ոյժ շտափով գրեցի։ ՌՄԵ (1756), Օգոստոսի ԺԵ, յԵւդոկիայ։

209ա ՌՄԵ (1756), Օգոստոսի ԻԷ, յԵւդոկիայ շեշտակի։

145բ 1209 (1760), Յուն[ի]սի 29, ի Թօխաթ։

261բ Ի թուին Հայոց 1209 (1760) Յուն[ի]սի 2 օրն, ցորեկեան 2 սհաթ և կէսի արեգակն խաւարեցաւ... էի յայնժամ Եսայի վարդապետ ի Թօխաթ...

240բ 1211 (1762) Յուն[ի]սի 25, ի դրան Սրսոյ Էջմիածնի գրեցաւ...

261բ Ի 1209 (1760) Յուն[ի]սի 8 օրն ի Թօխաթ...

201ա Եղբա՜յր, այսքանս գտի գրեցի, այլ չկայր, թէ գրէաք։ 1210 (1761), Յունվարի 17։

 

83

ԺՈՂՈՎԱԾՈՅ

Նոր Ջուղա                                                                                   ՌՃԺԳ, ՌՃԺԹ – 1664, 1670

ԳՐԻՉ՝ Հէրապետ Ջուղայեցի (1բ-190բ, 1664 թ.), Արիստակէս Ջուղայեցի (191ա-272ա, 1670 թ.), Յովանէս քհյ. (275ա-98ա), Անանունք՝ Ա (299ա-309բ), Բ՝ (311ա-33բ), Գ (335ա-57բ), Դ (359ա-67բ),Ե (371ա-415բ)։ ՍՏԱՑՈՂ՝ Հէրապետ Ջուղայեցի (1664 թ.), Արիստակէս Ջուղայեցի (1670 թ.)։

ԹԵՐԹ՝ 416. չգրուած՝ 1ա, 4բ, 272ա-4բ, 298բ, 310աբ, 334աբ, 358աբ, 368ա-70բ, 416աբ։ ՆԻՒԹ՝ թուղթ, տարբեր՝ "GM" լուսադրոշմով (1-190), անորոշ զինանշանով (291-310, 371-416), առանց լուսադրոշմի (311-370)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,5x11,7։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն։ ԳԻՐ՝ նօտրգիր (1բ-333բ, նմուշ՝ 2ա), բոլորգիր (335ա-415բ, նմուշ՝ 377ա)։ ՏՈՂ՝ 22 (1բ-272ա), 20-21 (275ա-98ա), 23 (299ա-309բ), 26 (311ա-33բ), 29 (335ա-57բ), 35 (359ա-67բ), 19 (371ա-415բ)։ ԿԱԶՄ՝ բաց շագանակագոյն կաշի, թիկունքը՝ ոսկեդրոշմ, միջուկը՝ տախտակ, աստառը՝ սպիտակ թուղթ (մասն պահպանակի), լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ 5+5, թուղթ, մահիկանշան։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 5ա, 121ա, 140ա, 184ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչնային։ Զարդագիր՝ թռչնագիր (բազում), հանգուցագիր (սակաւ)։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին (2 տարբեր ձեռքով՝ 1664 և 1670)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. մի քանի տեղ գունափոխուած, եզրահատումից լուսանցագրութիւնները վնասուած։ Կազմի փականներից պահպանուել են մետաղեայ հիմքերը։

ԾՆԹ. Ձեռագիրը յետագայում (հաւանաբար Արիստակէս Ջուղայեցու ձեռներեցութեամբ) տարբեր գրիչների միջոցով լրացուել ու հարստացուել է նորանոր նիւթերով։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2ա-138բ [Ադամգիրք Առաքելի Սիւնեցւոյ]

- Բանք խրատականք և պատմութիւն պատշաճաւորք յաղագս մեծի նախնեացն Ադամայ և Եւաի, զանազան մտածութեամբ և պէս-պէս խորհրդով ասացեալ ի տէր Առաքելի Սիւնեաց՝ ոտանաւորաբար, հրամանաւ մեծի ու տնեզեր[ա]լոյս վարդապետի և հռետորին Գրիգորի

-2աբ Չորք հատոր գիրք ի միում տփի կազմեալ (ցանկ) – Առաջին հատորեն՝ Վասն Նախնեացն... (բացի «Ադամգրքի 3 հատորներից, ամփոփում է նաև բանաստեղծութիւնները՝ չորրորդ հատոր». տե՜ս 140ա-82ա)։

1. 2բ-100ա [Առաջին հատոր. Վասն Նախնեացն։ Ճառս քսան և վեց և տուն՝ ՌՅՀ]

-2բ-4ա Նախերգան [և ցանկ] առաջին հատորին – Յաղագս Նախնեացն զանազան խորհրդով... Առաջին. Վասն վեցօրեա արարչութեանցն... ԻԶ-երորդ. Վասն երկոտասան սքանչելեացն...

ա. 5ա-7բ Ա. Նախ՝ Վասն վեցաւոր արարչութեանցն։ Տունս է և չորս – Նախ քան զեղեալքս ամենեքեան...

բ. 7բ-8բ Բ. Վասն գեղազարդութեան Նախնեացն ի դրախտին։ Տունս ԺԸ (Ի) – Էր փառք դրախտին անպատմելի...

գ. 8բ-13բ, 28ա-30բ Գ. Վասն բանսարկուին և օձին և խաբմանն։ Տունս Ճ և Լ – Զայս ամենայն տեսեալ չարին...

դ. 30բ-1բ Դ. Վասն ողբալոյն և սգալոյն Նախնեացն։ Տունս Ժ և Բ – Վա՛յ այն աւուրն, որ ես ստեղծա...

ե. 31բ-3բ Ե. Վասն հոգէվարին և ճանապարհին հոգոցն և պատերազմին դիւացն և կայանի հոգոցն Տունս Ի և Է – Վա՛յ ի մահու օր հոգէվարին...

զ. 323բ-6ա Զ. Վասն ահեղ դատաստանին քննութեանց։ Տունս Լ և Զ – Յորժամ դրունք յերկնից բացցին...

է. 36աբ, 24ա-6բ, 14ա Է. Վասն տանջանաց դժոխոցն։ Տունս յիսուն և վեց – Յետ քննութեանց դատաստանին...

ը. 14ա-9ա Ը. Վասն չարութեան, թէ ուստի՞ ունի սկիզբն և կամ զի՞նչ է չարն։ Տուն ՀԱ (ՀԲ) – Ո՛վ հիացմամբ զարմանալի...

թ. 19ա-20բ Թ. Վասն ցանկանալոյ բարոյն։ Տունս Ի (ԻԱ) – Բնութիւնք յանուրց եղանակէ...

ժ. 20բ-2բ, 27ա Ժ. Վասն մարդոյն ո՞րպէս ասէ թէ պատկեր Աստուծոյ կամ ո՞րպէս ունի զանազանութիւն մարմնոյն։ Տունս Լ և Դ (ԼԵ) – Մարդըս պատկեր է արարչին...

ժա. 27աբ, 37աբ ԺԱ. Վասըն յանցմանն՝ հարցափորձելոյն Աստուծոյ, որ ասաց թէ՝ Ո՞ւր ես։ Տունս Ի և Ը (ԻԳ) - Յետ ողբալոյն Տէրն Ադամայ...

ժբ. 37բ-41բ ԺԲ. Վասն կրկնակի խորհրդով հարցմանցն Տեառն զՆախնիսն... Տունս վացուն և վեց – Անճառ խորհուրդն աստուածային...

ժգ. 42ա-6ա ԺԳ. Վասն օձին, ըստ երկրորդ հարցմանն Տէրըն ասէ։ Տունս յիսուն և Է (ԾԸ) – Եւ քեզ ասեմ, օ՜ձ խորագէտ...

ժդ. 46ա-50բ ԺԴ. Վասն տարակուսանօք փոշիմանելոյն Նախնեացն ի լրկմանէ ծաղկապանձ փանռացն։ Տունս վաթսուն (ԿԱ) – Յետ այս հարցմանցս քննութեան...

ժե. 50բ-2բ ԺԵ. Վասն զղջման Եւայի։ Տունս ԼԱ – Այն ի՜նչ չարժամ էր ինձ պահած...

ժզ. 52բ-4բ ԺԶ. Վասն զանազան խորհրդոց կողին, որ առ Ադամայ... Տունս Ի և Է (ԻԵ) – Այն ի՜նչ սև կող էր յիս ծածկեաց...

ժէ. 54բ-9ա ԺԷ. Այլ և խորհուրդ դարձեալ կողին... Տունս Կ և ինն – Նախ՝ զի կողն էր առ իս ծածուկ ...

ժը. 59բ-62ա ԺԸ. Դարձեալ և այս վասըն կողին... /Թէ հանդիպիս դու մօտ ի կին.../Զի այս գանգատ է Ադամայ... Տունս Լ և Է – Կամ զի կողն ոսկր է անըզգայ...

ժթ. 62ա-3բ ԺԹ. Թէ վասն է՞ր ի հողոյ ստեղծ զԱդամ և ոչ յայլ հիւթոյ։ Տունս Ի և մին – Իսկ թէ վասն է՞ր ստեղծ ի հողոյ...

ի. 63բ-7ա Ի. Վասն տարերաց, որ են մարանք արարչին։ Տուն ԾԳ – Տարերքս մարանք են արարչին...

իա. 67ա-8բ ԻԱ. Վասն համեմատ[ութեան] Նախնեացն ընդ Տեառն... Տունս քսան և մին – Տեառըն նման ասի Հոգին...

իբ. 68բ-74բ ԻԲ. Այլ նոր խորհուրդ վասն կողին... Տունս Ձ և եւթն (ՁԶ) – Զծածկեալ խորհուրդն անճառական...

իգ. 74բ-84ա ԻԳ. Դարձեալ խորհուրդ մեծ ու անքննին/Սուրբ կընքելոյ գերեզմանին... Տունս հարիւր և Խ (ՃԼԵ) – Խորհուրդ այս մեծ և զանազան...

իդ. 84ա-92բ ԻԴ. Դարձեալ խորհուրդ ըստ այլ կերպի,/Նըրբատեսակ իմանալի... Տունս հարիւր մին (ՃՆԶ) – Երրորդութեանըն խորհրդի...

իե. 92բ-4ա ԻԵ. Դարձեալ մահու և յարութեան Տեառն... Տունս Ի (ԺԹ) – Դարձեալ խորհուրդ այլ զանազան...

իզ. 94ա-8ա ԻԶ. Դարձեալ վասն երկոտասան սքանչելեացն, որ եղեն յաւուր խաչելութեան։ Տունս ՂԶ (ԿԳ) – Գործք արարչին համանգամայն...

Վերջին հատուածը (96բ-8ա) յօդում է «Այսքան ի Տէր Առաքելոյ ե ասացեալս»։ Տնաքանակի մէջ հաշուած է (ոչ ճիշտ) նաև յիշատակարանի տնաքանակը։

-98ա-100ա [Յիշատակարան։ Տունս ԻԶ]

Ի յութ հարիւր Հայոց թուական,

Յիսուն ու//(98բ) երկու (1403) մըտեալ նոր ամ,

Խորհրդաւոր բանըս գրեցան՝

Ի խրախութիւն սըրտից մարդկան։

Զձեզ աղաչեմ, սուրբ ընթերցողք

Եւ աննախանձ օրինակօղք,

Զհայր իմ Դաւիթ յիշէք մըտօք

Ի սուրբ յաղօթս ձեր արտասուօք։

Այլ և զեղբայրն իմ ըզԲարսեղ,

Սուրբ քահանա և հանճարեղ,

Զի վաղճանեալ էր նա անմեղ,

Յիշէք յաղօթս ձեր արտասուեղ։

Այլ և զմայրն իմ ըզՄելիք

Եւ զՄարիամ հանն իմ բարիք,

Ըզննջեցեալսն և զկենդանիք

Յիշէք յաղօթս ձեր, նազելի՛ք։

Զմեծ վարդապետն իմ դասասաց,

Գրիգորիս՝ պատճառ բարեաց։

Յիշէք յաղօթս ձեր առ Աստուած՝

Ազգօք ու արեամբ մերձաւորաց։

Պայծառամիտ ու հանճարեղ,

Պահօղ, հըսկաւղ և արտասուեղ,

Հոգով մաքուր, բընութեամբ անմեղ,

Եւ մեծ հռետոր բանիւ համեղ։

Բանս յօրին[ե]աց յանճարագոյնս,

Քննե[ա]լ բոլոր էից մասունս.

Գիրք քսան և չորս որպէս ծաղկունս՝

Յեկեղեցոյ եդեալ յակունս։

Զկաթողիկոս Հայոց ազգիս

Զտէր Կարապետ, օրհնող հիքիս,

Յիշէք յաղօթըս ձեր//(99ա) բարիս,

Եւ ընդ նմին զթշուառ հոգիս։

Այլ և իշխանն մեծ Սըմբատ,

ԶԲիւրթէլ եղբարն իւր հարազատ,

Զաւակ նոցա ծընընդեամբ արագ

Յազգէ հայոց լինել անհատ։

Զոր յիշեցաք առ հասարակ,

Յիշէք և դուք մըտօք յիստակ.

Պահել զնոսա հոգով սպիտակ,

Տալ զանթառամ փառաց պըսակ։

Եւ որ յիշէ ըզմեզ անմոռաց՝

Յիշեալ լիցի ինքն առ Աստուած.

Որ թողութիւն խընդրէ մեղաց՝

Թողցի և զիւրըն զոր գործեաց։

Յիշխանութիւնս Լանկ-Թամուրի,

Որ նա տիրեաց շատ աշխարհի.

Տեառըն ձեռին՝ բաժակ ոսկի,

Արբուցանէ ում և կամի։

Անդամալուծ էր և տըկար,

Զօրք ունէր ութ հարիւր հազար.

Զաշխարհս էառ հզօրաբար,

Ոչ ոք նըմա ընդդիմանայր։

Բազում երկիր առ յաւարի

Ու ի Սըմըրղանտ տարաւ գերի.

Յոլովք մընացին յաշխարհ հեռի,

Եւ ոչ տեսին տուն հայրենի։

 

Առաջին հատորս ամէն մին տուն

Հազար ու երեք հարիւր ութսուն.

Որ ընթեռնու մըտօք զնոյն,

Գտանէ շատ բանս պիտանագոյն//(99բ)

Օրհնեմք հոգով զԱստուած Հոգին,

Գովեմ մըտօք զՀայր անքննին,

Բարեբանեմք զմարմնոդ զՈրդին,

Որ ազատեաց ազգօք Նախնին։

Ունի խորհուրդ սա զանազան,

Որ ի գըրոց սըրբոց առան.

Զընթերցողին միտքըն բանան,

Տալ իմանալ՝ զոր ի սըմա կան։

Բայց ըստ ճառից է սա նոր բան։

Որ յայլ ուրեք չերևենան.

Սա կերակուր մըտաց մարդկան,

Ճաշակողացն քաղցր համըս տան։

Բայց որ կարդայ զայս աննախանձ,

Գտցէ իմաստ պայճառասքանչ.

Փայլմունք որ կայ ի սմա թափանց,

Ոչ է յինէն, այլ՝ ի բարձանց։

Ես որթն և հող եմ և փոշի

Ու արհամարանք ամենայնի,

Բայց օրհնութիւն Տեառըն շնորհի,

Որ ի տըկարսըն ներգործի։

Թէ ոք ունի բան ինչ ոսկի,

Ոչ անարգէ զնիւթ արծաթի.

Զի երկոքեանըն պիտանի՝

Առ իւրաքանչիւր պատշաճի։

Ոտանաւորքս վասն այն գրեցի,

Զի դիւրահաճ մարդկան լիցի.

Թէպէտ շատ բան կան աշխարհի,

Այս հաճելի՝ ըստ Ներսէսի։

Գիրս այս գրեցաւ ի վեհից խընդրոյ

Յան//(100ա) արժանէս յԱռաքելոյ։

Ընտրեալ սուրբ ուխտըս Տաթևոյ՝

ՅԱթոռ Սիւնեաց հռչակելոյ։

Որ ախորժակ ունի ի բաց։

Առցէ ի բանըս նոր իմաց.

Որոճասցէ ծասըմամբ մըտաց,

Ու նա՝ ի ճաշակ հոգոց բազմաց։

Միտքն է որպէս ըզճանճ մեղվի,

Որ ի ծաղկունս շրջագայի.

Առնուլ ըզնիւթըս հընարի

Նըրբատեսակ հիանալի։

Զի ի ծաղկանց բըղխին բարի՝

Գոյնք և բուրմունքըն ցանկալի.

Դեղք հիւանդաց ու խորիսխ մեղուի,

Ներկ և անգոց ազդմունք յայտնի։

2. 100բ-20ա [Երկրորդ հատոր. Դարձեալ վասն Նախնեացն յայլ եղանակ ձայնի։ Ճառս Ը և տունս՝ ՆԻ]

-100բ [Ցանկ երկրորդ հատորին] – Նախ՝ Վասն գեղազարդութեան Նախնեացն... Ութերորդ. Վասն յիշատակարանի գրոցըն...

ա. 100բ-2բ [Ա.] Պատմութիւնք։ Նախ. Վասն գեղազարդութեան Նախնեացն և վայելչոնւթեան դրախտին։ Տունս ԼԵ – Յորժամ Ադամ ստեղծաւ, քան զարեգակն էր...

բ. 102բ-6ա Բ. Վասն կողին, որ ունէր զխորհուրդ Աստուածածնին կուսին Մարիամու։ Տունս Ձ և Դ (ՁԲ) – Դարձեալ նա յայլ խորհուրդ կողըն ցուցանէր...

գ. 106ա-7բ Գ. Դարձեալ վասն Նախնեացն պայծառութեան և սիրով խրատելոն Տեառն զնոսա։ Տունս Ի և Զ (ծայրակապ «Աեր Առաքեալս դիտող Սիւնեաց»+«խահա») – Այն որ զԱդամ ստեղծեաց նըմա իւր առն էր...

դ. 107բ-8բ Դ. Վասն պատուիրանին Տեառն։ Տունս ԻԸ – Սիրեաց զԱստուած զԱդամ և պատուիրան Տէր...

ե. 109ա-16բ Ե. Վասն նախանձու բանսարկուին... Տունս ՃՀ և Դ (ՃԿԵ) – Անեղ բնութիւնն յառաջ եղեալքըս դեռ չէր...

զ. 116բ-8բ Զ. Վեցերորդ։ Վասն կողին խորհրդոյ, որ պատրեաց զԱդամ։ Տունս ԻԷ (ԻԸ) – Յորժամ Ադամ ստեղծաւ, Եւա ստեղծեալ չէր...

է. 117բ-9ա Է. Դարձեալ վասն Ադամայ և կողին ի խաչ Տեառն և յարութիւն համեմատեալ։ Տունս ԻԶ (ԻԵ) – Առեալ զկողն Ադամայ ձեռօքն յօրինէր...

ը. 119ա-20ա Ը. Վասն յիշատակարանի գրոցս։ Տունս ԻԷ

Հասեալքս աւարտ բանիս, աւրհնեսցուք ըզՏէր,

Ուստի բանքս սըկսաւ՝ անդ և աւարտ էր.

Պատմէ Ադամ ու Եւա և որ ինչ անցանքն էր,

Եւ այլ ծածկեալ խորհուրդ, որ հանդերձեալն էր։

Առէք զխորհուրդս ի միտ, եղբայր բանասէր,

Իմաստ որ ի սըմայ՝ այլ ուրեք ոչ կէր.

Բանքս այս ոչ թէ յինէն, այլ ի բաղձմանց էր,

Զի սէր տընօրէնութեանն զմիտըս վառէր։

Բայց ոչ յերկարեցաք, զի մի՛ ձանձրանալ տէր,

Այսքան՝ բանասիրացըդ բաւական էր.

Գրեցի զոտանաւորքս որ զինչ պատշաճն էր.

Զի բանք հոգով լլըցեալ՝ ընտրեալ արանցն էր։

Այսըմ ժամանակիս սուլթանն Թամուրն էր,

Թուականս մեր ութ հարիւր յիսուն ու երեք էր (1404).

Բարեմիտ ընթերցողք, յիշեցէք առ Տէր//(119բ)

Զեղբայրն իմ զԲարսեղ՝ սուրբ քահանայ էր։

Ըզհայր իմ ըզԴաւիթ և զՄելիքն իմ մէր,

Արեամբ մերձաւորեաօք յիշեցէք առ Տէր։

Զիմ մեծ րաբունապետն յոյժ իմաստասէր

ԶԳրիգոր մեծ ճըգնազգեաց՝ աղերսէք առ Տէր։

Ըզդիտող հաստատեաց հոգով սըրբասէր,

Զընտրեալ տէր Կարապետ շնորհեազարդէ Տէր.

Զմանկունս եկեղեցոյ, որ ի ներկայս էր,

Զանցեալսն և յապառնիս միշտ յիշեսցէ Տէր։

Ո՛վ ընտրեալ քահանայք, մըտօք բանասէր,

ԶՆըուաստ տէր Առաքեալ յիշեցէք առ Տէր.

Զյիշողդ մեր առ Աստուած գըթով սըրտասէր,

Յաւուրն այցելութեան պըսակեսցէ Տէր։

Զծաղկունս պէս պէս լուսոց, որ աստ յիշած էր,

Նոցին պըճնեալ գունով զձեզ ծաղկեսցէ Տէր.

Զիշխանըն մեծ Սըմբատ և պարոնն Բիւրթէլ,

Ազգօք և զաւակօք ծաղկեցուսցէ Տէր։

Նընջեաց իւր զաւակօք և պարոնըն Բիւրթէլ,

Զպարոն Սըմբատ որդովքն պահպանեսցէ Տէր։

Զհերձուած ֆըռանգաց, որ այսմ ժամանակիս էր,

Ի Սիւնեաց վիճակէս փարատեսցէ Տէր։

Երեք հարիւր ութսուն տունս, որ ի սմայ էր//(120ա),

Այլ ձեզ ի յընթերցումն և ինձ յիշման մէլ։

Հանուր զմեր նընջեցեալսն և զիշողացդ էլ

Մեծի հարսնարանին ծաղկազարդէ Տէր.

Օրհնեալ Հայր և Որդի և Սուրբ Հոգին Տէր,

Փառաց և յարութեան և պըսակաց մէլ։

Որ ազգըս հողեղէն հաղորդս իւր առնէր

Ի փառս աստուածային, որ է օրհնեալ Տէր,

Խառնիլ ընդ հրեշտակաց՝ մեզ խոստացաւ Տէր,

Օրհնեալ յարարածոց յայսքան բարեաց մէլ։

ԸզՀօրն յօթևանս մեզ պատրպաստեաց Տէր,

Գովեալ բարեբանեալ այս մեծ փառաց մէլ,

Ուր եսն եմ, անդ՝ որ զիս պաշտէ, ասաց Տէր,

Տացուք փա՜ռք աւրհնութեամբ քեզ, մարդասէր Տէր։

Օրհնիս յամէն լեզուաց, յանճառագայթ Տէր,

Որ ազգիս մարդասէր եղեր կենաց մէլ.

Օրհնիս ի սրովբէից, եռահիւսեակ Տէր,

Որդիտ Հարբ և Հոգով կեանք և կենաց մէլ։

3. 120ա-38ա [Երրորդ հատոր]. Բանք հոգէզըւարճ և պատմութիւնք հարկաւորք՝ յաղագս Նախնեացն Ադամայ և Եւայէ բարառնաբար ասացեալ։ Այլև զանազան խորհուրդ վասն Նախնեացն և վասն մեր, և վասն Տեառն և վասն օձին և բանսարկուին և պատրանացն։ Ասացեալ ոտանաւորաբար ի տէր Առաքեալ Սիւնեաց։ Տունս ՄՀ. Ժ գլխով բաժանեալ

-120բ [Ցանկ երրորդ հատորին] – Ա. Նախ՝ Վասն Նախնեացն մի առ մի... Ժ. Տասներորդ. Վասն բանսարկուին...

ա. 121ա-3ա Ա. Առաջինն. Վասն Նախնեացն։ Տունս Լ – Ընդ բանսարկուին յոյժ զարմացայ...

բ. 123աբ Բ. Երկրորդ. Թէ վասն է՞ր այսպիսի պատահումն փորձանաց դիպեցաւ մարդն։ Տունս Է – [Փ]ա՛ռք անճառին աստուածութեան...

գ. 123բ-5ա Գ. Զայս մեք ասեմք նոցա անցեալն... Տունս ԻԳ (ԻԴ) – Մեղադիր մի՛ լինիք այլոց...

դ. 125բ-6բ Դ. [Պ]ատասխանի տըւեալ նոքին... Տունս ԺԹ (ծայրակապ՝ «Մ+զտէր Առաքեալ»+7 տուն) – Մի՛ մեղադիր լինիք դուք մեզ...

ե. 126բ-8ա Ե. Նախ գոյացոյց տիպ և նման... Տուն տասն ու վեց (ԺԸ։ Ծայրակապ՝ «Տէր Առաքեալ»+8 տուն) – Տարփամ փառացն իմ առաջին...

զ. 128ա-30ա Զ. Վասն բանսարկուին և օձին։ Տուն ԻԶ – Այժմ թողեալ զբանըս նոցին...

է. 130ա-1ա Է. Պատասխանեն դևքն առ մեզ։ Տունս ԺԷ (ԺԶ)։ Զբանս այս առեալ մըտօք... – Մի՛ վայրապար զիս նախատէք...

ը. 131ա-2ա Ը. Վասն օձին։ Տունս ԺԲ (ծայրակապ՝ «Օձ օւձձըն եհար») – Օձին ասեմ դժնեակ չարին...

թ. 132ա-3բ Թ. Վասն արարչութեան։ Տունս ԻԳ – Անհաս բնութիւն աստուածային...

ժ. 133բ-7բ Ժ. Վասն օձին և բանսարկուին և պատրելոյն Նախնեացն։ Տունք ԿԷ (Կ) – Խայտաբղխէտ և անառակ...

Տնաքանակի մէջ հաշուած է (ոչ ճիշտ) նաև յիշատակարանի տնաքանակը։

-137բ-8ա [Յիշատակարան]

Ի յութ հարիւր Հայոց թուական

Եւ յիսներրորդ մըտեալ նոր ամ (1404)

Ոտանաւոր բանըս գրեցան՝

Հարցաբանումն և պատասխան։

Տէր Առաքեալ նըւաստ հոգի,

Շնորհաց թափուրս յամենայնի,

Զոտանաւորս շարադրեցի

Վասն Ադամայ և Եւայի:// (138ա)

Բանքս որ պատմի համայնգամայն՝

Երկու հարիւր ու երեսուն տան.

Ունի խորհուրդ սայ զանազան,

Զոր հանճարեղ միտքն յիմանան։

Անճառ լուսոյն անզըննելի,

Երրեակ անձանցըն միակի,

Հոգով մըտաւք բանիւ լեզուի,

Տացուք միշտ փառս անլըռելի։

Յորժամ փառօք յերկնից գայցես

Եւ զարարածըս նորոգես,

ԶԲարսեղն՝ եղբայրն իմ, որ առ քեզ,

Անճառ լուսով քո պըսակես։

Այլ և զհայրն իմ և զմայր

Հանգոյ լուսով քո բարերար,

Յորժամ գայցես աստուածաբար,

Պէս պէս պըսակ տուր անզփառ։

Սիրող բանից և ընթերցողք

Եւ աննախանձ օրինակողք,

Զերգողս յիշէք իմով նախնեօք՝

Ի սուրբ յաղօթս արտասուօք։

Զմեծ վարդապետին հանճարեղ

Գրիգորիոս, հոգով անմեղ,

Բազում իմաստք յայտնեաց համեղ,

Յիշէք յաղօթս ձեր արտասուհեղ։

Տպագրի (1907) համեմատութեամբ ունի 109 յաւելեալ և 22 պակասող տներ (Ա հատորում՝ +24-12, Բ հատորում՝ +62, Գ հատորում՝ +23-10)։

Բ. 138ա-229ա [Բանաստեղծութիւնք Առաքելի Սիւնեցւոյ]

1. 138ա-9բ Գովանք սուրբ Աստուածածնին, քաղցրաձայն եղանակ (ծայրակապ՝ «Տեր Առաքեալ»+«Տեր Առաքեալ ասե զայս բանքս») – Տունկ խընկաբեր ծաղկածին,/Լուսաբողբոջ ի մարմին...

2. 140ա-82ա Չորրորդ հատոր գրոցս

ա. 140ա-2ա Ա. Գովանք սուրբ Աստուածածնին։ Տունս Ծ (ծայրակապ՝ «Ա-Ք»+«Տէր Առաքեալ»+«իոեի») – Յայբէն մինչ ի քէն.../Ի թիւս ութ հարիւր յիսուն 'ւ երեք (1404)...

բ. 142բ-5ա Դարձեալ գովանք սուրբ Աստուածածնին. «Առաջնաճաշակին» գունովն ասայ։ Տունս ԿԱ (ծայրակապ՝ «Ա-Ք»+«Տէր Առռաքեալ»+«Տէր Առաքեալ»+«րի») – Անճառ ճառագայթ լուսոյն/Ի քէն մարմնանալ գալ նոյն... /Ութ հարիւր յիսուն 'ւ երիս (1404)...

գ. 145ա-7ա Դարձեալ սուրբ Աստուածածնին, խանդայկայթ ձայնիւ։ Տունս ԽԲ (ծայրակապ՝ «Ա-Ք»+«Տէր Առաքեալ»+«ոե») – Անճառ ու անքննին, /Ծաղիկ լուսածին... /Ի թիւս հայի ութ հարիւր ամի/Յիսուն և երեք մըտեալ (1404)...

դ. 147բ-50ա Դարձեալ սուրս Աստուածածնին գովք։ Տունս ԿԳ (ծայրակապ՝ «Ա-Ք»+«Տէր Առաքեալ ասէ») – Յայբէն մինչ ի քէն /Գովիս դու յինէն...։

ե. 150ա-2ա Գովք սուրբ Աստուածածնին։ Տունք ԼԸ (ծայրակապ՝ «Ա-Ք» կրկ. «Է», «Ժ») – Ամպ լուսոյ հրածին...

զ. 152ա-5ա Բ. Բանք բաղձականք ի հոգեկան մըտաց խանդակաթմունք սիպոյ՝ առ ճշմարիտ բաղձալին Քրիստոս, առեալ Երգ Երգոցէն՝ հոգէպէս իմացմամբ։ Ի տէր Առաքելոյ ասացեալ։ Տունս ԼԶ (ԽԶ։ Ծայրակապ՝ «Ա-Ք»+«Տէր Առաքեալ») – Ահա բաղձամ քեզ ցանկալի...

է. 155ա-8ա Առ նոյն բաղձանք սիրոյ։ Տունս Լ և Զ (Խ։ Ծայրակապ՝ «Ա-Ք», կրկ. «Ա-Դ») – Ահա մեծ լեառն և ահագին...

ը. 158ա-9բ Ի դէմս Քրիստոսի ասացեալ (լուսանցքում՝ «Յետ գնալո վարդին» գունովն ասա»)։ Տունս ԼԶ (ծայրակապ՝ «Ա-Ք») – Յայբէն մինչ ի քէն՝ ի քէն գոհանամ ես...

թ. 159բ-62ա Գ. Վասն սուրբ առաքելոցն Քրիստոսի գովք։ Տունս Լ և Զ (ծայրակապ՝ «Ա-Ք») – Այգի տընկեալ էք վայելուչ...

ժ. 162ա-7բ Դ. Տաղ դաւանութեան, քաղցրաձայն – Անճառ լոյսն էական...

ժա. 167բ-70բ Ե. Վասն լուսաւորչին Գրիգորին մերոյ տեառն սուրբ հայրապետին։ Տունս ԽԵ (ԾԴ։ Ծայրակապ՝ «Ա-Ք», կրկ. «Մ», «Չ-Տ»+«Տէր Առաքեալ») – Ահա մին ծառ տեսի ծաղկեալ...

ժբ. 170բ-1բ Մաղթանք – Ճառագայթից լուսովըդ քո...

ժգ. 171բ-4ա Զ. Վասն առաքինեացն է բանս (ծայրակապ՝ «Ա-Ք»«Տես») – Աստուածային դրախտ տընկեալ...

ժդ. 174ա-6ա Է. Վասն Նախնեացն՝ Ադամայ և կընոջն (ծայրակապ՝ «Ա-Ք», կրկ. «Դ», «Մ»+«Տէր Առաքեալ»+«երի») – Անքանակ էին, այնորակ գոյին..., /Ի թիւս հայի՝ ութ հարիւր ամի /Յիսուն ու երեք (1404) ամ էր անցեալ...

ժե. 176ա-8ա Ը. Վասն հոգէվարին։ Տունս ԽԲ (ծայրակապ՝ «Ա-Ք»+«Տէր Առաքեալ»+«եզեթ» - Աչք իմ ծովացեալ, /Գետք յինէն հոսեալ... /Թիւ Հայոց մեծի՝ ութ հարիւրի տարի/Յիսուն ու երեք (1414) ամ էր մըտեալ...

ժզ. 178ա-80ա Թ. Վասն ահեղ դատաստանին։ Տունս ԽԲ (ծայրակապ՝ «Ա-Ք»+«Տէր Առաքեալ Սիւնեաց ասե») – Յայբէն մինչ ի քէն, յայբէն մինչ ի քէն զբան դատաստանին պատմեմ, որ խիստ հեռիյ չէ...

ժէ. 180բ-2ա Ժ. Վասն փառացն արդարոցն ի հանդերձեալն։ Տունս ԽԱ (ծայրակապ՝ «Ա-Ք»+«Տէր Առաքեալ») – Յայբէն մինչ ի քէն, յայբէն մինչ ի քէն ըզքեզ փառս արդարոցն ասեմ, որ յայտնելոց է...

Ցանկում (2աբ) և բնագրում բանաստեղծութիւնները համարակալուած են ըստ թեմաների՝ Ա-Ժ։

3. 184ա-229ա [Խրատականք]

ա. 184ա-91բ Խրատք աշխարհական քահանայից և կանանց նոցին, ըստ կանոնաց սրբոց հայրապետացն՝ ասացեալ ի տէր Առաքելոյ, Սիւնեաց, ի խնդրոյ տէր Յովանիսի Մըշոյ եպիսկոպոսի։ Տունս հարիւր և վաթսուն (110)։ Միտ դիր, քահանայ (ծայրակապ՝ «Տէր Առաքեալ ասե զայս բանքս խրատ կանանց քահանայիցն սըրբոցն»+ «Տէր Առաքեալ Սիւնեաց նահանգի ասէ զայս բանքս ի խըրատ նոցունց քահանայի զնմա») – Տեսէք զխորհուրդ անճառ բանից...

բ. 191բ-202ա Դարձեալ վասն կուսակրաւն քահանայից ժամարարաց, թէ որոյ շնորհի հասին, կամ որպէս պարտ է կալ արժանապէս պատարագողացն։ Տուն ՃԽԴ (ծայրակապ՝ «Տէր Առաքեալ Սիւնեաց ասէ զայս բանքըք վասըն խըրատուց առաքինեացըն և քահաննայիցըն ժամարարացըն սրբոցըն առ ի խըրատք բանից ցանկացաւղացըն լուսոյն շընորհացըն անճառիցըն»+«տոզեի») – Տեսի զփառսն անճառելոյ.../ԶՍարգիս եղբայրն իմ յիշեցէք.../Ի յութ հարիւր Հայոց թվական/Ու վաթսուն ու Ե (1416) անց[ե]ալ էր ամ,/Վաղճանեցաւ նայ կուսութեամբ...

գ. 202ա-8ա Խրատք վասն խնդրողաց ինչ ի Տեառնէ, թէ զորոց խնդիրք կատարէ Աստուած։ Տունս ՁԴ (ՁԳ։ Ծայրակապ՝ «Տէր Առաքեալ Սիւնեաց ասե զայս բանքս վասըն խըրատուց ամմենսազն մարդկան խընդրողացըն ինչըն յԱստուծոյ») – Տեսի մեծ բան ու անճառելի...

դ. 208ա-12բ Դարձեալ վասն յատկութեան զանազան բարուց մարդկան, զի ի ԺԶ սեղըս բաժանին մարդիկ, որ են ըստ ազգ բարիք և լսող խրատի, եւ ընդ ազգն չարք և ոչ լսողք։ Եւ վասն այն գրեցաւ, զի դու որոց կամիս՝ նոցին նմանեաց։ [Տ]ունս ԿԱ (ԿԳ։ Ծայրակապ՝ «Տէր Առաքեալ Սիւնեաց ասէ զայս բանքս խըրատք մարդփան ազգիս բարոյ և չարի»+«էաիաա») – Տես տասնուվեց ցեղըս մարդկան...

ե. 212բ-29ա Վասն յատկացուցանելոյ զդասս առ հասարակ ամենայն սրբոց, որք են յԲԺ-ն գլուխս բաժանեալ, յորոց զանազան շնորհք յայտնեցան մարդկան։ Այսպէս և դիմակք սոցին՝ մասունք չարեաց, զոր սերմանեաց սատանայ զորոմն յագարակ բնութեանս մասունս չարեաց՝ ՅՀ, որ է ՝ Լx ԲԺ-ն, և ՅՀԵ մասն, և է սայ՝ ԷxԾ խորհուրդ զանազանեալ։ Տունս ՄԽ – Երկոտասան դասք են սրբոց.../Ոտանաւորքս այս մէն մին տուն՝/Երկու Ճ և քառասուն...

Գ. 229բ-71բ [Բ]անք խրատական և յոյժ հարկաւորք, որք քակտեն զխորհուրդ մարմնական և տան ուրանալ զսնոտի խաբէութիւն աշխարհիս, և այլ իմն շինեն զխորհուրդ մարդկան

-229բ-30ա [Նախերգան] – Եւ այսպէս սկսանք բանս, զի դրախտ և քաղաք Է ազգ են յարարածս... Ասացեալ ի տէր Առաքելոյ Սիւնեաց՝ վասն այնմ քաղաքին, որ քաղէ զամենայն ծնունդս մարդկան։

-230ա-1ա [Ցանկ ճառից] – Ա. Եւ նախ առաջին. Վասն դրախտի Աստուածաշունչ գրոց... քսաներորդ ճառ. Զի այս ահագին համբաւս, զոր կրեն գնացեալ հոգիքն...

ա. 231ա-3բ Ճառ առաջին. Վասն դրախտի Աստուածաշունչ գրոց։ Տունս ԼԷ – Զարմանալի բան մի տեսայ. եկայք պատմեմ ձեզ...

բ. 233բ-4բ Երկրորդ ճառ. Զի այլ քաղաք կայ մեզ գնալոյ։ Տունս ԺԴ (ԺԵ) – Յայդ մին քաղաքդ, որ կու կենայք միայն այդ չէ ձեզ...

գ. 234բ-5ա Երրորդ ճառ. Զի այն է բնական քաղաքն մեր, վասն որոյ պարտ է այժմ գնալ տեսանել զայն և տեղիք պտրաստել մեր։ Տունս Է – Այն մեծ քաղաքն, որ ասացաք՝ է հայրենիք մեր...

դ. 235բ-7ա Չորրորդ ճառ. Թէ քանի՛ զանազան բարիք կան յայն քաղաքն, զոր աստ ոչ գոյ։ Տունս ԻԹ (ԻԷ) – Ամէն չարեաց ի զատ կու պահէ այն քաղաքն զքեզ...

ե. 237ա-8ա Հինգերորդ ճառ. Թէ ո՛ւր է քաղաքն այն... Տունք ԺԳ... – Թէ հարցանես, թէ ո՞րն է այն քաղաքն, եկ որ ասեմ քեզ...

զ. 238ա-40ա Վեցերորդ ճառ. Թէ զի՛նչ է անուն այն քաղաքին... Տունս ԻԲ – Թէ կուզես որ ես զայն քաղաքին անունըն տամ քեզ...

է. 240ա-2բ Եւթներորդ ճառ. Թէ զի՛նչ է դուռն այն քաղաք[ին]... Եւ դուռն կոչի վասն Զ պատճառի... Տունք ԻԵ – Ե՛կ գնանք ի դուռն քաղաքին, որ ցուցանեմ քեզ...

ը. 243ա-4բ Ութերորդ ճառ. Թէ յո՛ր տեղ գտանեմք զայն քաղաքն։ Տունս ԻԱ (ԻԲ) – Արդ, այն քաղաքն թէ յոր տեղ է, եկո՛ւր ցուցանեմ ձեզ...

թ. 244բ-9բ Իններորդ ճառ. Վասն բարառնաբար խաւսելոյ մեզ ընդ նոսա, թէ զի՛նչ պատասխան կուտան մեզ՝ առ ի խրատ։ Տունս ՀԵ – Յամենայն օր գնա՛ այն քաղաքն ու խորհուրդ արա քեզ...

ժ. 249բ-51ա Տասներորդ ճառ. Զոր խնդրեն ննջեցեալքն ի կենդանեացս՝ յիշատակեալ զնոսա պաշտմամբ և պատարագօք և գրօք ողորմութեան։ [Տունս] ԻԱ – Մեք եմք խիստ խեղճ և շիւարած, դուք յիշեցէք զմեզ...

ժա. 251ա-2բ Մետասաներորդ ճառ. Վասն զի ոչ յիշելոյ զաղքատ ննջեցեալսն, կրկին պատժին... [Տունս] ԺԷ – Որք ոչ առնէք ողորմութիւն, կրկին պատժէք զձեզ...

ժբ. 252բ-3ա Երկոտասաներորդ ճառ. Զի որպէս են զանազան փառք սրբոցն, այսպէս և զանազան են տանջանք մեղաւորացն... Տունս Թ – Որպէս ջոկ ջոկ են դասք սրբոցն և այլ և այլ տեղ...

ժգ.253ա-5բ Երեքտասաներորդ ճառ. Զի ողորմութիւն է բանալիք արքայութեան երկնից... Տունս Խ (ԼԹ) – Ողորմութիւն է բանալիք արքայութեան ձեզ...

ժդ. 255բ-8ա Չորեքտասաներորդ ճառ. Վասնզի կամին հոգիքն, որ զայն կենաց խաբարն յողորկեն մեզ... [Տունս ԼԲ] – Մեք կու ջանամք, որ զայս կենաց խաբարս աղարկեմք ձեզ...

ժե. 258ա-61ա Հնգէտասաներորդ ճառ. Վասն որոնելոյ մտօք և իմանալո, թէ գնացեալ հոգիքն զորպիսի՛ կիրս կրեն և կամ որպէս կեան։ Տուն ԽԴ – Վասըն սրբոց գնացեալ հոգոցդ յայտնի եղև մեզ...

ժզ. 261ա-5ա Վեցտասաներորդ ճառ. Թէ յանցանք մարդկան, որ գրեցին, զի՞նչ լինիցի գրեանքն այն... [Տունս] ԾԳ – Դուք լըսեցէք այլ նորագոյն զարմանալիք ձեզ...

ժէ. 265ա-7ա Եւթնևտասաներորդ ճառ. Զի գնացեալ հոգիքն եկն կատարելութիւն... Տունս ԻԷ – Այլ բան կու ասեմք նորահրաշ, ականջ դրէք մեզ...

ժը. 267ա-8բ Ութևտասաներորդ ճառ. Զի կայանք հոգոցն՝ ահն և համբաւ դատաստանին զարհուրեցուցանէ զնոսա և ահաբեկ առնէ։ [Տունս] ԻԳ – Այս բարկութիւնս ազգի ազգի որ դիպեցաւ մեզ...

ժթ. 268բ-9բ Իննևտասաներորդ ճառ. Զի հետ համբօյ դատաստանին, այլ մեծ համբաւ դառնութեան գա... Տունս ԺԲ – Յետ այնորիկ այլ դառնութեան խաբար կու տան մեզ...

ի. 269բ-71բ Քսաներորդ ճառ. Զի զայս ահագին համբօս, որ կրեն գնացեալ հոգիքն, զահ և զերկիւղ՝ տանջանացն, զոր բարառնաբար խրատեն մեզ զգուշանալ։ Տունս Լ (ԻԹ) – Արդ, այս երկու չարեաց համբաւս խիստ կու տանջէր մեզ.../Հինգհարիւր տուն է ու երեսուն ի յիշատակ մեզ.../Նուաստ ոգի տէր Առաքեալ յոտս անկանիմ ձեզ,/Զմեզ յիշեցէք յաղօթըս ձեր և զննջեցեալսն մեր։

Տպ. «Դրախտագիրք», Վենետիկ, 1956։

Դ. 275ա-367բ [Բնագիրք զանազանք]

ա. 275ա-86ա Պօղոսի Տարօնեցոյ եռամեծի բանիբուն և ուղղափառ վարդապետի ասացեալ Ընդդէմ երկաբնակաց ժողովոյն Քաղկեդոնի և այլ չարափառացն հերձուածողաց – Աստուածային և մեծ առաքեալն Պօղոս գրէ առ Կորընթացիսն ասելով...

բ. 286ա-98ա Դաւթի փիլիսոփայի Ներգինացւոյ ասացեալ Ի սուրբ խաչն աստուածընգալ՝ ներբողական բանիւք – Բարձրացուցէք զՏէր Աստուած մեր...

գ. 299ա-306բ Երանելոյն Անանիայի Հայոց վարդապետի Ի խորհուրդ Յունանու մարգարէի – Յաղագս Յունանու հակիրճ և համառօտ բանիւ բացայայտնելով...

դ. 307ա-9բ Ի մեծի տօնի աւուրն Տեառնընդառաջին Արծրունեաց եպիսկոպոսի Թուղթ յԵրուսաղեմէ ի Հայս – [Ի] ժամանակս Յուստիանոսի կայսեր, յիսներորդի թագաւորութեան նորա...

ե. 311ա-21բ [Գրիգորի Աստուածաբանի] Առ այնոսիկ, որ ասեն, թէ՝ Մեծ է Հայր քան զՈրդի – Զորս ինչ ախտանան ա բազմածաղիկս բուրաստանաց...

զ. 321բ-33բ Յաղագս Որդոյ, բան երրորդ. Նորին [Գրիգորի Աստուածաբանի] – Վասն զի քեզն խորհուրդոցն դարձուածս...

Ե. 335ա-57ա [Ի Պարապմանց գրոց Կիւրղի Աղէքսանդրացւոյ]

Տե՛ս ձեռ. 115, 175ա-400բ. Միայն՝ Ա. §իբ/335ա-6բ։ իգ/336բ-7ա։ իդ/337ա-9բ։ իե/339բ-42բ։ իզ/342բ-6բ։ Բ. §ա/346բ-50ա։ բ/350ա-7բ։

Զ. 359ա-67ա Կումիտասի Հայոց կաթողիկոսի և Պիռոսի արշիապատրիարգի Հարցաքննութիւն և վիճաբանութիւն վասն հաւատոց և կարգաց եկեղեցւոյ։ Եւ կարդան յաւուր Ծննդեան և Տեառնընդառաջի և սուրբ Յարութեան Զատկին – Պատրիարգն ասէ. Աստուած բնութեա՞մբ է, թէ դրութեամբ անուն։ Կոմիտաս ասէ. Դրութեամբ է... Մեծաւ պատւով յուղարկեցին զտէր Կումիտաս ի Հայք։

Է. 371ա-415բ [Ներբողեանք Առաքելի Բաղիշեցւոյ]

ա. 371ա-80բ [Գ]ովեստ ներբողեան յԱռաքել վարդապետէ ասացեալ վասն գալստեան Տեառն Խ-օրեա ի տաճարն – Անճառ ծնունդ Հօր՝ միածին Որդի Յիսուս Քրիստոս... Յօրինեցաւ ճառս ի թվականիս Հայոց ՊՁԴ (1435), ի նորաշէն յանապատիս Երկայնընկուզեաց, որ անուն Սրբուհոյ Աստուածածնին և յանուն Սուրբ Կարապետին, ի գաւառին Ցաղմնայ։ Որք կարդայք, մեղաց թողութիւն խնդրեցէք շինողք ճառի՝ Առաքել վարդապետի։

բ. 380բ-93բ Ներբողեան ասացեալ ի յԱռաքել վարդապետէ – Անժամանակ Բանդ Աստուած, արքայ համայնից, ծնունդ Հէր... Յարմարեաւ ճառս ի վանքս Ղազարու ձեռամբ ամենամեղ և եղկելի թշուառական անձին յԱռաքել վարդապետի, թվականիս Հայոց ՊՀԱ (1422)...

գ. 393բ-405ա Ներբողական ասացեալ վասն մեծի Յարութեանն Քրիտսոսի Աստուծոյ մերոյ ի Առաքել վարդապետէ – Իմաստութիւն Հօր, Որդի Աստուծոյ, տուր զօրութիւն...

դ. 405ա-15բ [Ա]ռաքել վարդապետի ասացեալ Դրւատ վերըստին ի սուրբն Յովհաննէս Կարապետին Քրիստոսի – Աստուած միածինդ Հօր, լոյս ծագեայ ի խաւարեալ ոգւոյս... /Կրօնաւորացն եւթնեկի,/Այլ և նոցունց հետևողի։ Քրիստոսի փա՜ռք յաւիտեան։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. 1բ (Հէրապետ գրչի) Հոգին Սուրբ առաջնորդեսցէ ինձ հասանել յաւարտ տառիս խաղաղութեամբ և փութով։ Օգնեա՛ ինձ, Հոգի Աստուծոյ. աջողի, ամէն։

100ա Ո՜վ եղանակօք երգիս երգողք, քաղցր նուագ վերաձայնողք, յորժամ հանդիպիս սմա կամ օրինակելով և կամ ուսանելով, յիշեսջիք ի սուրբ յաղօթս ձեր զանարժան գրող սորայ՝ սուտանուն Հէրապետ Ջուղայեցի։ Յիշեցէք և Աստուած ողորմի ասացէք մեզ, և ձեզ ողորմի Քրիստոս. ամէն։

Դարձեալ յիշեցէք զհայրն իմ՝ Պետրոս և մայրն իմ՝ Փէրիխանն, և քոյրքն իմ՝ Դիշխունն, Մէրիկն, եւ Խառամսիմին, և որդին իմ՝ Պետրոսն, և դուստրն իմ՝ Մարիամն, Թալիթէն, և փոքր Փէրիխանն։ Յիշեցէք և Աստուած ողորմի ասացէք մէկ Տէր-ողորմիւ։

112ա Լա՛ց, եղբայր, լա՛ց, որ մեր նախամայրն կու լա, և մեք եմք լալու արժան։

119ա Զանպիտան գրչող Հէրապէտս յիշեցէք ի Տէր։

120բ Զտառապեալ և մեղաւոր գրչող Հէրապետս յիշեցէք և Աստուած-ողորմի ասացէք։ Աստուած և զձերն յիշէ, որ յիշողդ էք։

142ա Զմեղաւոր գըրչողս յիշէք ի Տէր, և զձեր մեղքն ջընջի, անթառամ պսակացան արժանի առնէ. ամէն։

147ա Յիշեցէք ով է գրողս՝

Հեղգ Հէրապետ Ճուղայեցի,

Յիշման առնէք զիս արժանի,

Մէկ բերանով Տէր-ողորմի։

147բ Ղալատեցայ։

182ա Յիշատակարան գրչողիս –

 Եւ ըզվերջինս ամենայնի,

Ես՝ Հէրապետ Ճուղայեցի,

Հանդիպեցայ//(182բ) այսմ տառի,

Որ Ադամգիրք անուն կոչի։

Մեծաւ սիրով ես ցանկացի,

Փափաքանօք նըստեալ գրեցի,

Եւ ի յաշխարհս որ ես էի,

Ըսպահան և Շօշ գիրք թարգմանի։

Եւ օթևանս, որ ես էի՝

Նոր Ջուղա վերայ յորջորջի,

Թվականութեանս Հայոց ազգի

Հազար հարիւր տասն ու երեքի (1664)։

Եւ որ հանդիպէք յայսըմ տառի,

Կամ թէ երգէք երգս ցանկալի,

Յիշէք և զիս, եղբայրք բարի,

Որ եմ զազիր մեղօք ի լի։

Եւ որ յիշէք զիս ի բարի,։

Կամ թէ երգէք ինձ ողորմի,

Քրիստոս Աստուած ձեզ ողորմի

Ի միւսանգամ գալըստենի։

Եւ ես խընդրեմ ձեզնէ բան մի,

Վասն իմ ծընօղացըն հոգէլի,

Եւ փոքր քոյրոջըս Վառվառի,

Որ և հանգեան սոքա յերկրի։

Սուրբ բերանով ձեր պանծալի

Եւ սուրբ շրթամք ձեր բարելի,

Եւ իմ արեան մերձաւորի՝

Ասէք, թէ Աստուած ողորմի։

Փեսայ մի կայ ինձ խիստ բարի,

Բաղում անուն վերակոչի,

Որ մեծ սըմսար է վաճառի՝

Ականց քարի պատուականի։//(183ա)

Հայր իմ՝ Պետրոս վերակոչի,

Մայր իմ՝ Փէրիխան հեզահոգի,

Եւ քոյրն իմ՝ Վառվառ բարի,

Որ կուսութեամբ հանգեաւ յերկրի։

Եւ մեծ քոյրն իմ է ցանկալի՝

Դըշխոյ անուն վերաբերի,