Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար։ Այդպես, սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։
Հրաչյա Թամրազյան
- ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿՈՎՄատենադարանի և Արարատ Բանկի միջև գրեթե մեկ ամիս առաջ հաստատված պայմանավորվածությունն ամրագրվել է առավել ընդգրկուն համագործակցություն ձևավորելու հուշագրի և նվիրաբերության պայմանագրի ստորագրմամբ, որով Արարատ Բանկի հովանավորությամբ արդիականացվելու և վերազինվելու է ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան, ինչպես նաև կազմակերպվելու է Մատենադարանի հեղինակած «Հիշողության կերպարանքները. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» ամենամյա 13-րդ միջազգային սեմինարը:
- ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԾ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԿԱՍԻՄ-ԺՈՄԱՐՏ ՏՈԿԱԵՎՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՀՀ խորհրդարանի նախագահի, ԿԳՄՍ նախարարի և Մատենադարանի տնօրենի ուղեկցությամբ Ղազախստանի նախագահը շրջայց է կատարել թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանն ու նորաբաց օտարալեզու ձեռագրերի ցուցադրությանը: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Մատենդարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված հայտնի քանդակագործ էդուարդ Ղազարյանի «Տուն օդապարիկը» բրոնզե ձուլածո քանդակը: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Ղազախստանի Նախագահին է նվիրել հայատառ ղփչաղերեն ձեռագրի նմանահանությունը՝ անգլերեն ներածությամբ
- «ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ՇՐՋԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ Է ՍԿՍՈՒՄ ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ և ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԵՐՈՒՄԾրագիրը, որ իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով և Մատենադարանի համատեղ ֆինանսավորմամբ, նախատեսված է 4-6-րդ, 7-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների համար և ներկայացնում է ձեռագրերի ընդօրինակման, նկարազարդման և վերականգնման արվեստը: Այն բաղկացած է երեք մասից՝ ծանոթություն ցուցադրությանը, տեսական և գործնական հատվածներ։ Շրջիկ ցուցահանդես-վարպետաց դասերը նպատակ ունեն սահմանամերձ բնակավայրերի դպրոցական տարիքի երեխաներին ներգրավել, հետաքրքրություն ու սեր
- ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ ԽԱԼԵԴ ԱԼ ԷՆԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵԱՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ Ն.Գ. ՏԿՆ. ՍԵՐԵՆԱԴ ՄՈՒՀԱՄԵԴ ՍՈԼԻՄԱՆ ԳԱՄԻԼԸՏնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ հյուրերը շրջեցին Մատենադարանի ցուցասրահներում, այցելեցին արխիվապահոց և Վերականգնման բաժին: Առանձնազրույցի ընթացքում տնօրենն անդրադարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջիկա ընտրություններին, որին առաջադրվել է Խալեդ Ալ Էնանիի թեկնածությունը, և Մատենադարանի անունից մաղթեց բարեհաջող արդյունքներ: Ներկայացվեց նաև Եգիպտոսի Ալեքսանդրիայի գրադարանի հետ առաջիկայում ստորագրվելիք հուշագրի հիմնական դրույթները, որոնք վերաբերում են բարձր տեխնոլոգիաների, գիտահետազոտական աշխատանքների և կրթական
- ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել է թվայնացման և վերականգնման բաժինների աշխատանքին, եղել է ձեռագրապահոցում: ՀՀ Նախագահին մանրամասն ներկայացվել է ցուցադրությունների դիվերսիֆիկացման ծրագիրը, թվայնացման բնագավառում միջազգային գործընկերների հետ իրականացվող հետազոտական աշխատանքները, վերականգման և թվայնացման բաժինների նյութատեխնիկական բազայի արդիականացման ընթացքը: Անդրադարձ է կատարվել մասնավորաբար Մատենադարանի տնօրենության ապրիլի 5֊10 Իտալիա գործուղման արդյունքներին,
- ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԻՏԱԼԻԱՅԻ ԽՈՇՈՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸԻտալիայի այցի շրջանակում Մատենադարանի պատվիրակությունը եղել է Ֆլորենցիայի Opificio delle Pietre Dure կենտրոնում և Հռոմի Գրքերի և արխիվային փաստաթղթերի պաթոլոգիայի կենտրոնական ինստիտուտում։ Այցելություններին ներկա է եղել նաև Մատենադարանի նորաստեղծ Ձեռագրերի կենսաքիմիական հետազոտությունների խմբի անդամ Լուսինե Մարգարյանը։ Կազմակերպվել է շրջայց հետազոտական բոլոր լաբորատորիաներում, ներկայացվել են լաբորատոր ենթակառուցվածքներն ու սարքավորումները։ Առանձին անդրադարձ է կատարվել կենտրոնների ուսումնական բաժիններին,
- ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՆՈՐ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ. ՀՌՈՄԻ ԼԱ ՍԱՊԻԵՆՑԱ, ԲՈԼՈՆԻԱՅԻ, ՖԼՈՐԵՆՑԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ, ՀՌՈՄԻ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԱԿԱՆ ԱՐևԵԼՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՄատենադարանի պատվիրակության՝ Իտալիա այցի առանցքային նպատակներից է խոշոր գիտակրթական հաստատությունների հետ կապերի ամրապնդումն ու զարգացումը բնագրագիտության և միջնադարագիտության ոլորտներում։ Ապրիլի 8-9-ը պատվիրակությունը քննարկումներ է ունեցել Բոլոնիայի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Աննա Շիրինյանի, Եվրոպայում խոշորագույն՝ Լա Սապիենցա համալսարանի Դասական բանասիրության ֆակուլտետի ղեկավար Ջիորջիո Պիրասի և հայագիտության պրոֆեսոր Մարկո Բաիսի, Քահանայապետական արևելյան ինստիտուտի ռեկտոր հայր Դավիթ Նազարի հետ։
- ՆՈՐ ՀԻՄՔԻ ՎՐԱ ԿԴՐՎԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸՄատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և գիտական գծով տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը Վենետիկում Մխիթարյան միաբանության անդամներ Հոգեշնորհ Տեր Վահան ծ.վրդ. Օհանյանի և Հոգեշնորհ Տեր Սերոբ վրդ. Չամուրլյանի հետ քննարկեցին առկա համագործակցության ինստիտուցիոնալիզացման, նոր` մասնավորաբար ձեռագրերի վերականգնման, համատեղ հրատարակությունների և ցուցադրական գործունեության ոլորտների գործադրման հեռանկարները: Մատենադարանի ղեկավարությունը փոխանցեց նաև ամռանը Մատենադարանում տեղի ունենալիք Հայագիտական միջազգային կոնգրեսի հրավերը: