Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Էլ. փոստ՝ pr.matenadaran@gmail.com
Հեռ.՝ +374-10-513065

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

Իրադարձություններ

  
  Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար։ Այդպես, սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
  Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
  Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։


Հրաչյա Թամրազյան
  


ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

13.2.2020 - ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ՀՀ ժամանած՝ Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարարության պատվիրակությունը փետրվարի 11-ին այցելեց Մաշտոցյան Մատենադարան:
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ

7.2.2020 - Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ

Փետրվարի 5-ից սկսած Մաշտոցյան Մատենադարանի այցելուները հնարավորություն են ստացել դիտելու Մատենադարանի ֆոնդերի, ցուցադրությունների, առանձին բաժինների գործունեության, ընդհանուր առմամբ հայ ձեռագրական ժառանգության մասին տեսանյութեր և կինոշարքեր: 
Բանբեր Մատենադարանի N28

5.2.2020 - Բանբեր Մատենադարանի N28

Լույս է տեսել «Բանբեր Մատենադարանի» 28-րդ հատորը:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2.2.2020 - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մաշտոցյան Մատենադարանի համար անհրաժեշտ է թվայնացման աշխատանքների համակարգման և դիմումների սպասարկման մասնագետ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

30.1.2020 - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մաշտոցյան Մատենադարանի համար անհրաժեշտ է զբոսավար գերմաներենի իմացությամբ:
Նոր հրատարակություն

30.1.2020 - Նոր հրատարակություն

Լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Խաչիկ Հարությունյանի նոր ուսումնասիրությունը՝ «Հայերեն ձեռագրերի հիշատակարանները» խորագրով:
ԻՐԱԶԵԿՈՒՄ

21.1.2020 - ԻՐԱԶԵԿՈՒՄ

Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի գործունեության վերաբերյալ ՄԱԱԿ-ի հրապարակային (https://medium.com/@matenadaran.arhmiutyun/ և https://a1plus.am/hy/article/357603) հաղորդագրության առնչությամբ հայտնում ենք, որ հոդվածում փաստարկները ներկայացված են մասնակիորեն, բուն գործողությունների համատեքստից առանձին։
Արժեքավոր նվիրատվություն

18.1.2020 - Արժեքավոր նվիրատվություն

Հունվարի 17-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ նվիրատվության արարողություն:  Հիմնադրամի բարերար-բարեկամներից ՝ Արա Փիլիպոսյանի ընտանիքը արժեքավոր նվիրատվություն կատարեց:
Պարսկերեն լեզվով շրջայցեր

14.1.2020 - Պարսկերեն լեզվով շրջայցեր

Մաշտոցյան Մատենադարանում շրջայցերն իրականացվում են հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն և իսպաներեն լեզուներով: Վերջին տարիներին մեծ թիվ են կազմում զբոսաշրջիկներն Իրանից:
Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակը

9.1.2020 - Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակը

Անվանի հայագետ-արևելագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր նշում է ծննդյան 75-ամյակը:
Կարեն Մաթևոսյանը պարգևատրվել է «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո շքանշանով

21.12.2019 - Կարեն Մաթևոսյանը պարգևատրվել է «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո շքանշանով

Դեկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հարկի ներքո, Գարեգին Ա կենտրոնի դահլիճում Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն:
Պրոֆ. Հակոբ Փափազյանի 100-ամյակին նվիրված հայագիտական-արևելագիտական միջազգային գիտաժողով

19.12.2019 - Պրոֆ. Հակոբ Փափազյանի 100-ամյակին նվիրված հայագիտական-արևելագիտական միջազգային գիտաժողով

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը սիրով հրավիրում է մասնակցելու անվանի հայագետ և արևելագետ պրոֆ. Հակոբ Փափազյանի 100-ամյակին (1919-2019) նվիրված հայագիտական-արևելագիտական միջազգային գիտաժողովին, որը տեղի կունենա 2020 թ. հունիսի 10-11-ին, Մատենադարանում:
Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Մայր Դիվանի վերականգնման բաժնի ստեղծման աշխատանքների երկրորդ փուլը

14.12.2019 - Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Մայր Դիվանի վերականգնման բաժնի ստեղծման աշխատանքների երկրորդ փուլը

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Հրովարտակների և վավերագրերի Մայր Դիվանում 2019թ. մայիսից սկսվել են վերականգնման բաժնի ձևավորման, կահավորման աշխատանքները: Բաժինը շարունակաբար համալրվում է անհրաժեշտ սարքավորումներով և նյութերով: 
Ասպիրանտուրայի ընդունելություն

7.12.2019 - Ասպիրանտուրայի ընդունելություն

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը հայտարարում է 2019 թվականի, հեռակա ուսուցմամբ (անվճար հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելություն:
Կարապետ Մելիք-Օհանջանյանի արխիվային ֆոնդ

6.12.2019 - Կարապետ Մելիք-Օհանջանյանի արխիվային ֆոնդ

Մաշտոցյան Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժինը տեղեկացնում է, որ մշակված արխիվային ֆոնդերի շարքը համալրվել է անվանի հայագետ, արևելագետ, ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի (1893-1970թթ.) արխիվային ֆոնդի մշակումով:
Գիտական համագործակցության պայմանագիր

5.12.2019 - Գիտական համագործակցության պայմանագիր

Դեկտեմբերի 4-ին, Մաշտոցյան Մատենադարանի և Ինգուշեթիայի պետական համալսարանի միջև ստորագրվեց գիտական համագործակցության պայմանագիր: 
«Հայկական որմնանկարչություն. գիտական հոդվածների և նյութերի ժողովածու» գրքի շնորհանդես

4.12.2019 - «Հայկական որմնանկարչություն. գիտական հոդվածների և նյութերի ժողովածու» գրքի շնորհանդես

Դեկտեմբերի 3-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Հայկական որմնանկարչություն. գիտական հոդվածների  և նյութերի ժողովածու» գրքի շնորհանդեսը։
Երիտասարդական 5-րդ գիտաժողով

30.11.2019 - Երիտասարդական 5-րդ գիտաժողով

Նոյեմբերի 28-30-ին տեղի ունեցավ Երիտասարդական 5-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված էր Մաշտոցյան Մատենադարանի որպես գիտահետազոտական ինստիտուտի հիմնադրման 60-ամյակին:
Հրաչյա Թամրազյանի ծննդյան տարեդարձին նվիրված ցերեկույթ

30.11.2019 - Հրաչյա Թամրազյանի ծննդյան տարեդարձին նվիրված ցերեկույթ

Դեկտեմբերի 5-ին ժամը՝ 12:00-ին Մաշտոցյան Մատենադարանի գիտական մասնաշենքի նիստերի դահլիճում (3-րդ հարկ) տեղի կունենա Հրաչյա Թամրազյանի ծննդյան տարեդարձին նվիրված ցերեկույթ:
Մահացել է Էդվարդ Բաղդասարյանը

30.11.2019 - Մահացել է Էդվարդ Բաղդասարյանը

Նոյեմբերի 30-ին կյանքից հեռացավ Մատենադարանի երկարամյա աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու Էդվարդ Բաղդասարյանը: