3401

ՇԱՐԱԿՆՈՑ

[ՍԱՆԱՀԻ՞Ն]* ԺԶ. դար

ԳՐԻՉ՝ Թումա սրկ.։ ՍՏԱՑՈՂ՝ Սարգիս աբղյ։

ԹԵՐԹ՝ 263։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԸ×12 (Ա, ԻԷ 7, Բ 1, Գ-Դ՝ չիք, Ե-Զ 5, Ժ, ԻԶ 11, ԺԱ, ԻԸ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,4×10,4։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11×7)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ` 165ա)։ ՏՈՂ՝ 25։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի կապիչներով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ ծաղկազարդ կտաւ։ ՊԱՀՊԱՆԱԿ` ԱԲ+ԷԸ՝ սպիտակ չգրուած թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լս-ային՝ Իմաստուն կոյս (Առակ յիմար եւ իմաստուն կուսանաց)՝ 53ա։ Ճակատազարդ` 6բ, 47ա, 68ա, 111ա, 160ա, 212ա, 229ա, 251ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր, մարդադէմ։ Գոյներ՝ կարմիր, վարդագոյն, դարչնագոյն, սեւ։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Մեկնութիւն ինչ (՞): Ժ. դ.։ ԳԴ+ԵԶ՝ ստացուած 1ական թերթի ընդլայնակի եւ ընդ­երկայնակի ծալումով եւ խորը եզրահատումով։ Մագաղաթ 19,5×13,5. երկսիւն (19,5×13,5). ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Գա). տող՝ 18-20։ Կարդալ. Գա-Դբ՝ «///նապի է երթա/// ///ա վասն այն ո///... /// թէեւ մեք ///ցուք ընդ ն/// ոմանք աս///», Գբ-Դա՝ «///եռեալ եւ ///թիւն էր... փակեալ /// այլ ընդ ամենայն կո///», Եա-Զբ՝ «/// յասելոյ /// զի զար/// քանզի... ասէ հրեայքն /// բազում էին, որ իմ///», Եբ-Զա՝ «///այ ի նմանէ եւ եր/// զքոյրն եւս կոչէր... հայիս չ/// աւգնական/// ///նձն է գործ/// ///ծեմ /// զամ///»:

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին նորոգուած, մէջքը եւ Ա. փեղկի եզրերը լրացրած նոր կաշւով, լուսանցակողերը սեւացած. Պտռկ-պհպ-ներն աղտոտուած, ցեցի անցքերով. թերթերին խոնաւութեան եւ աղտոտուածութեան հետքեր, թերթերի հիմքերը եւ թափուած հատուածները 1950ականների կազմութեան ժամանակ լրացուած սպիտակ թղթով, ապա նորացուած 2023 թ. նորոգութեան ժամանակ, սկզբից անորոշ, ընդմէջ թ. 6-7ի 2, 7-8ի 13, 8-9ի 31, թ. 65-6ի, 241-2ի, 251-2ի 1ական, 257-8ի 10 թերթ ընկած, թ. 214-6, 263ը աւելացուած կազմութեան ժամանակ թափուած հատուածների փոխարէն։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Տե՛ս ձեռ. 1576, 4ա-368բ։ 1/1ա-2ա (սկ. /// [պար]գեւեցեր ըզքեզ բար...)։ 2/2ա-4ա։ 3/4ա-6ա։ 4/6բ (քրովբէից անտեսանելի կերպացեալ ըզմերս /// վջ.)։ 5/7աբ (սկ. /// այսաւր ցնծան երկինք ի վերուստ... Սուրբ զԱստուածածինն աւրհնութեամբ մեծաց[ուցանեմք] /// վջ.)։ 6-12/չիք։ 13/8աբ (սկ. ///ն եւ ծընար մարմնով զքեզ... ծագեաց մեզ լոյս երեսաց եւ Փրկիչ անձ/// վջ.)։ 14-26/չիք։ 27/9ա-12ա, 199բ-200ա (սկ. /// եւ գովել զանուն քո յաւիտեան...)։ 28/12ա-20ա։ 29/20ա-9բ։ 30/29բ-35ա, 39բ-40բ։ 31/40բ-7ա։ 32/47ա-9ա։ 33/49ա-50բ։ 34/50բ-1բ (Բարեբանեալ ես... Ուրախ լե՛ր, մա՛յր լուսոյ...՝ չիք)։ 35/51բ-3ա։ 36/53ա-4ա։ 37/54ա-5բ։ 38/55բ-7բ։ 39/57բ-65բ (գ՝ չիք)։ 40/65բ-7բ (Կենդանին յաւիտենից... Կուսածին մարմնով... Զքեզ աւրհնեմք... Որ բաշխաւղդ ես...՝ թափուած)։ 41/68ա-74բ։ 42/74բ-80ա։ 43/80ա-99ա։ 44/99ա-103ա։ 45/103բ-11ա։ 46/111ա-3բ։ 47/113բ-5ա։ 48/115բ-7ա։ 49/117ա-8բ։ 50/118բ-20ա։ 51/120ա-1բ։ 52/121բ-3ա։ 53/123բ-7բ (Մարգարէից գերագւոյն... Այսաւր ցընծայ եկեղեցի...` չիք)։ 54/127բ-9բ (ունի՝ Մարգարէից գերագւոյն... Այսաւր ցընծայ եկեղեցի...)։ 55/129բ-31բ։ 56/131բ-3ա։ 57/133ա-5բ։ 58/135բ-42ա։ 59/142ա-3բ։ 60/143բ-6ա։ 61/146ա-7բ։ 62/147բ-9բ։ 63/149բ-51ա։ 64/151ա-3բ։ 65/153բ-4ա, 157ա-8ա։ 66/158ա-60ա։ 67/160ա-1բ։ 68/161բ-3ա։ 69/163ա-4ա։ 70/164ա-5բ։ 71/165բ-6բ։ 72/166բ-7բ։ 73/167բ-9բ։ 74/169բ-72ա։ 75/172ա-3բ։ 76/173բ-5բ։ 77/175բ-7բ (Որ ընդ հողեղէն բնութեան... Որ աւետաւոր քում գալըստեանդ... Այսաւր ժողովուրդք... Այսաւր ցընծա զուարճացեալ...՝ չիք)։ 78/177բ-9բ։ 79/180ա-1բ։ 80/181բ-3ա։ 81/183ա-5ա։ 82/185ա-94բ, 198բ-9բ, 202ա-3ա (ժբ-ժգ՝ չիք)։ 83/194բ-8բ։ 84/203ա-7բ։ 85/207բ-11բ։ 86/212ա-28բ (Անոխակալ եւ բարէգութ, մի՛ ցրեր... Հեղմամբ արեան... Աւրհնեն ըզքեզ... Ընդ սուրբըս քո...՝ չիք)։ 87/229ա-46ա (Ժողովեալքս ի տաճար... Զահագին համբաւ... Ահագին է աւր... Մերձեցայ ես ի դուռըն...՝ թափուած)։ 88/251ա-63ա (Ծանեաք ըզքեզ... Հաստատութի՛ւն իմ, լե՛ր... Ի գիշերաց կանխելով... Յոյս եւ յարութիւն... Զփառաւորեալըն յամենայն... Որ լըւար... Հաստատութիւն իմ... Ի գիշերաց կանխեալ... Անմահ թագաւոր... ԶԱստուածն ամենեցուն... Անապականութեան աղբեր... Անեղին եղեալ... Աւգնական ընդունելի եղեւ իմ... Նայեցարուք երկինք... Աստուածային հուր... Ի Սուրբ Երրորդութենէն ծանեաք... Հաստատեցաւ սիրտ իմ... Հոգի իմ յամենայն ժամ... Հառաչեցի զանլըռելի... Յաւրհնութիւն նոր... Զհրաշալի խորհուրդ... Տէ՛ր, ըզլուր քո... Երգեցէ՛ք Տեառն երգ նոր ձայնիւ... Նայեցարո՛ւք, ժողովո՛ւրդք... Որ ըզհուր... Որ յանըսկըզբնական Հաւրէ... Հաստատեցան սիրտըք մեր առ քեզ, փառաց թագաւոր...՝ թափուած)։ 89/246ա-51ա (ունի՝ Անըսկիզբն Աստըւած համապայծառ...)։ 90/35ա-9բ։ 91/200ա-1բ։ 92/200ա։ 93-94/չիք։ 95/154ա-7ա։ 96/201բ-2ա։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

47ա Անարժան ոգիս հաբեղայս յիշեցայք ի Քրիստոս, ով մեզ յիշ[է], Աստուած զինքն յիշէ. ամէն։

160ա Բարեխաւսեա՛յ, տիրուհի՛, մեղաւոր գրչիս Թումայ։

211բ Զստացող գրոցս, որ ստացաւ տէր Սարգիսս յիշատակ ինձ եւ իմ ծնաւղացն, զանարժան եւ մեղաւոր գրչիս՝ սուտանուն Թումայ սարկաւագք, եւ գործն ոչ, յիշեցէ՛ք, ո՛վ դաս քահանայից եւ սարկաւագաց, կարդալով կամ աւրինակելով, Աստուած տացէ ձեզ պըսակ մարտիրոսաց, փա՛ռք յաւիտեանս. ամէն։

228բ Ըզմեղաւոր փծողս՝ զԹումա սարկաւագէս յիշեցէ՛ք, եւ Աստուած ըզձեզ յիշէ ի միւսանգամ գալըստեան. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 263ա (1692 թ., բոլորգիր) Զվերջին նորոյգող սուրբ գրանցս յիշեցէ՛ք, ըզԲարսեղ ահրեպիսկոպոսն յիշեցէ՛ք, որ ետ նորոյգել Ժ. եւ Ե. (15) գիրք՝ մեծ եւ փոքր, հալալ ընչից եւ ապրանաց իմոց տուի նորոյգել վասն փրկութեան հոգո իմոյ եւ իմ արեան մերձաւորացն։ |263բ| Ո՛վ սուրբ քահանայք եւ մանկունք սուրբ եկեղեցոյ, ով ոք հանդիպիք սմա կարդալով կամ Է. խորհուրդ սուրբ եկեղեցոյ կատարելով, յիշեցէ՛ք զԲարսեղ ահրեպիսկոպոսն եւ իւր ծնօղն եւ իւր արեան մերձաւորսն յիշեցէ՛ք, եւ դուք յիշեալ լիջիք առաջի Աստուծոյ. ամէն։ Կազմեցաւ ի դրան Սուրբ Աստուածածնին, թվին ՌՃԽ. եւ Ա. (1692), մաիսի ամսոյ Ի. եւ Ե. (25)։

* Ծնթ. Նորոգումը եղել է ըստ ամենայնի Սանահնի վանքում, որի առաջնորդը 1672, 1683-1697 թթ. եղել է Բարսեղ եպիսկոպոսը. տե՛ս Յիշատակարան Սանահնոյ վանից (Սանահնի քէօթուկը), աշխ. Պ. Մուրադեանի, խմբ. Գէորգ Տէր-Վարդանեանի, Ս. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատ., 2007, էջ 263։ Յիշատակուած Ս. Աստուածածինն անպայման Սանահնի վանքի գլխաւոր եկեղեցին է, նոյն վանքում է գրուել նաեւ յաջորդ՝ 1839 թ. յիշատակարանը։ Հնարաւոր է ենթադրել, որ ձեռագիրս գրուել եւ նորոգումից առաջ մի դար շարունակ գործածուել է նոյն Սանահնի վանքում, աւելին՝ արժէ փնտրել եւ գտնել 1692 թ. շուրջ Սանահնում Բարսեղ եպիսկոպոսի նորոգած միւս ձեռագրերի գոնէ մի մասը եւ բոլորի համադիր քննութեամբ ուսումնասիրել մեր գրչութեան պատմութեան այդ ուշագրաւ էջը։

2. 108բ լս. (1839 թ., անփոյթ շղագիր) Ի թվին 1839 ամի Փրկչին եկի Աւետիս աբեղէս եւ միաբանեցա սուրբ ուխտիս Սանահնի։ Այլեւայլ ժամանակի յիշեցէ՛ք ի Քրիստոս, եւ դուք յիշեալ լիցիք ի վերջոյ բարբառոյն։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Բա.ին սոսնձած թղթին՝ «Հմր 13, ԺԶ., Շարական /// նորոգողը ///, թիւ ՌՃԽ.ից առաջ (1691), Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]», «Հմր 1144/3401», 1ա՝ «3401», պհպ. Ըբ՝ «Վերականգնումը կատարել է Արևիկ Գրիգորյանը, ղեկավար՝ Գայանե Էլիազյան, 2023 թ.»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա ստ. լս., հակառակ դիրքով՝ «երանութիւն մարդոյ փառք է իւրն, ասին սուրբքն նախնեաց», 127ա ստ. լս.՝ «Եղբա՛յր Դաւիթ, այդպէս կու լինի, ինչի՞ ես բարկանում», պտռկ-պհպ-ներին, գրեթէ բոլոր էջերի լս-ներում՝ առանձին բառեր, տառեր, մասնիկներ։

 

 

3402

ՇԱՐԱԿՆՈՑ

ԱՅՐԻՎԱՆՔ ՋԱ. – 1452

ԳՐԻՉ՝ Մաթէոս կր.։ ՍՏԱՑՈՂ՝ Դանիէլ աբղյ։

ԹԵՐԹ՝ 331+1 (կրկն.՝ թ. 1). չգրուած՝ 1գ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԸ×12 (Ա 14, Ժ 13, ԻԸ 5)։ ՆԻՒԹ՝ թուղթ, մագաղաթ (թ. 1, 2, 11, 121)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14×9։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (9,5×6)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ` 185ա)։ ՏՈՂ՝ 23։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ շերտազարդ մետաքս։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ծնունդ՝ 1դ։ Յարութիւն, Աւերումն դժոխոց՝ 120բ։ Լս-ային՝ Աւետումն՝ 7բ-8ա, Աստուածամայրը Մանկան հետ՝ 12բ, Մարիամ Աստուածածին՝ 21բ, Մկրտութիւն՝ 25ա, Իւղաբեր Մարիամ՝ 27ա, Ընծայումն տաճարին՝ 31ա, Սուրբ Անտոն Անապատական՝ 33բ, Թէոդոս թագաւոր՝ 35ա, Դաւիթ արքայ՝ 37ա, Ստեփանոս Նախավկայ՝ 38ա, Պետրոս եւ Պաւղոս՝ 40բ, Որդիք Որոտման՝ 42բ, Յովհաննէս առաքեալ՝ 44ա, Յովնան յերախ կիտի՝ 48ա, Բարի հովիւ՝ 62ա, Գրիգոր Լուսաւորիչ՝ 87ա, 181բ, Քրիստոս չորեքկերպեան գահին՝ 88բ, Յարութիւն Ղազարու՝ 95բ, Մուտք յԵրուսաղէմ՝ 97ա, Ադամ եւ Եւա՝ 101ա, Իմաստուն եւ յիմար կուսանք՝ 103ա, Ներսէս Շնորհալի՝ 111ա, 185բ, Խաչելութիւն՝ 116ա (ստացող Դանիէլ աբեղայ), Թաղումն Քրիստոսի՝ 118ա, Գլուխ Յովհաննու Մկրտչի ի վերայ սկուտեղի՝ 126բ, Համբարձումն՝ 154ա, Հոգեգալուստ՝ 165ա, Աւետումն Զաքարիայի՝ 176ա, Յովհաննէս Մկրտիչ՝ 180բ, Սուրբ Հռիփսիմէ՝ 188ա, Պայծառակերպութիւն՝ 195բ, Վերափոխումն Աստուածածնի՝ 202բ, Գիւտ խաչին՝ 222ա, Մարգարէ՝ 224ա, Մեսրոպ վարդապետ Մաշտոց՝ 227ա, Յակոբ Մծբնացի՝ 229ա, Մինն ի քառասուն մանկաց՝ 231ա, Հրեշտակապետ՝ 232բ, Սուրբ հայրապետ՝ 234ա, Իգնատիոս Անտիոքացի՝ 237ա, Յովհան Ոսկեբերան՝ 237բ, Բարսեղ Կեսարացի՝ 237բ, Գրիգոր Աստուածաբան՝ 238ա, Եփրեմ Ասորի՝ 238բ, Թէոդորոս զաւրավար՝ 240ա, Քրիստոս՝ 250ա, 287ա, 297ա, Չո­րեքկերպեան՝ 250բ, Հրեշտակ՝ 270ա, Մովսէս՝ 308բ։ Կիսախորան՝ 2ա, 121ա։ Ճակատազարդ` 11ա, 51ա, 95բ, 165ա, 209ա, 259ա, 278ա, 301բ։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, խոյ (241բ), խաչ (ծաղկած՝ 108բ), տաճար, յուշկապարիկ։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, նարնջի, վարդագոյն, մանուշակագոյն, շագանակագոյն, սպիտակ, ոսկի։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Անորոշ։ ԺԱ. դ.։ Ա (սկ.)՝ ստացուած 1 թերթի ընդլայնակի եւ ընդերկայնակի հատումով (բնագիրը կտրած)։ Մագաղաթ 13,5×7. միասիւն 11×6,5. ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Աբ). տող՝ 7։ Կարդալ. Աա՝ «/// բազում /// դարմանեալ մինչ /// Աղուանից հասան///», Աբ՝ «/// Եւ ի նմին աւուր մինչդեռ յուրախութեանն էր... փութապէս չոգա եւ սիրով ///»։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, դռնակի ստ. մասը եւ մէջքի վր. մասը վնասուած, կապիչներն ու գամերն ընկած, լուսանցակողերի կարմիրը հիմնականում թափուած, գունափոխուած. պտռկ-պհպ-ի լս-ը գրեթէ 4 սմ-ի չափով պատռուած. թերթերին աղտոտուածութեան հետքեր, ցեցի անցքեր, մի շարք թերթերի թափուած մասերը լրացուած հետագայի թղթով։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Տե՛ս ձեռ. 1576, 4ա-368բ։ 1/2ա-5ա։ 2/5ա-7ա։ 3/7բ-10բ։ 4/11ա-2բ։ 5/12բ-4ա։ 6/14ա-6ա։ 7/16ա-7բ։ 8/17բ-9բ։ 9/19բ-21բ։ 10/21բ-3ա։ 11/23ա-5ա։ 12/25ա-7ա։ 13/27ա-31ա։ 14/31ա-3բ։ 15/33բ-5ա։ 16/35ա-7ա։ 17/37ա-8ա։ 18/38ա-40բ։ 19/40բ-2բ։ 20/42բ-4ա։ 21/44ա-6բ։ 22/46բ-8ա։ 23/48ա-50ա։ 24/50աբ։ 25/51ա-2բ։ 26/52բ-6բ։ 27/56բ-62ա։ 28/62ա-70բ։ 29/70բ-80բ։ 30/80բ-8բ։ 31/88բ-95ա։ 32/95բ-7ա։ 33/97ա-9բ։ 34/99բ-101ա։ 35/101ա-2բ։ 36/103ա-4բ։ 37/104բ-6ա։ 38/106ա-8բ։ 39/108բ-17բ։ 40/118ա-20ա։ 41/121ա-7բ։ 42/127բ-34ա։ 43/134ա-54ա։ 44/154ա-7բ։ 45/157բ-64բ։ 46/165ա-7ա։ 47/167ա-8բ։ 48/168բ-70ա։ 49/170ա-1բ։ 50/171բ-3ա։ 51/173ա-4ա։ 52/174ա-6ա։ 53/176աբ-80բ։ 54/180բ-1բ։ 55/181բ-4ա։ 56/184ա-5բ։ 57/185բ-8ա։ 58/188ա-93բ։ 59/193բ-5բ։ 60/195բ-8ա։ 61/198ա-9բ։ 62/199բ-201ա։ 63/201ա-2բ։ 64/202բ-4բ։ 65/205ա-6բ։ 66/206բ-8բ։ 67/209ա-10ա։ 68/210ա-1բ։ 69/211բ-3ա։ 70/213ա-4ա։ 71/214ա-5բ։ 72/215բ-6բ։ 73/216բ-8ա։ 74/218ա-20բ։ 75/220բ-2ա։ 76/222ա-4ա։ 77/224ա-7ա։ 78/227ա-9ա։ 79/229ա-31ա։ 80/231ա-2ա։ 81/232ա-4ա։ 82/234ա-45բ, 300բ-1ա։ 83/245բ-9բ։ 84/249բ-54բ։ 85/255ա-8բ։ 86/259ա-77բ։ 87/278ա-97ա։ 88/301բ-20ա։ 89/297ա-300բ, 325բ-7ա։ 90/328ա-31բ (բ՝ չիք)։ 91/324ա-5բ։ 92/չիք։ 93/322ա-3ա։ 94/323ա-4ա։ 95/չիք։ 96/321բ-2ա։

Ունի՝

1. 1աբ Յաղագս շարականացն, թէ ով է ասացեալ – Նախ Մեծն Մեսրովպ զկարգն ապաշխարութեան... եւ ոմանք ասեն, թէ Սիւնեցոյն է։

2. 321բ Կիրակմտի. ՍՏ. ՀԲ. – Անըսկիզբն Աստըւած, համապայծառ, ամենասուրբ Երրորդութիւն... զաստուածային լոյս քո ծագեա՛ յանձինըս մեր աւրհ՛՛։

3. 327աբ ԲԿ. Տ. Սարսափելի որոտմամբ եւ ահագին զաւրութեամբ («ՍԱՐԳԻՍ»)... ԱԿ. Մ. Ո՛վ գերահրաշ ծաղիկ բուրեալ... ԴՁ. Մ. Ուրախացի՛ր, Աստուածածի՛ն, վերաւրհնեալդ ի սրովբէից...

4. 331բ Շարական գեղարդեանն – ԲՁ. Իսկ դու պարծանք ես պարծանաց... արտաբերէր, որով փրկիմք եւ հաղորդիմք ի /// (վջ.)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

208բ Զանպիտան եւ զանարժան գծող Մաթէոս սուտանուն կրաւնաւոր յիշեցէ՛ք ի սուրբ յաղաւթս ձեր, ո՛վ սուրբ եղբարք։

277բ Զանպիտան գծող սորին զՄաթէոս անարժան եւ զստացող զԴանիէլ կուսակրաւն աբեղայ յիշեցէ՛ք ի սուրբ յաղաւթս ձեր, ո՛վ սուրբ եղբարք, եւ Աստուած զձեզ յիշէ։

320ա Փա՜ռք ամենասուրբ Երրորդութեանն՝ Հաւր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ։ Ի ծագմանէ բանին Աստուծոյ լուսօորեալք եւ ի շնորհաբաշխ Հոգւոյն Սրբոյ մաքրազարդեալք ի մերոց պետաց, ի հոգեկիր արանց, ի հայկազանց սեռից, յուղղափառ հայրապետաց եւ աստուածաբան վարդապետաց, ներհմտացեալք կրթական վերծանութեամբ, քաջոլորակ բաժանմամբ ձայնից երաժշտականաց շարակարգեցին զերգս շարականաց վիպասան չափաբանութեամբ բոլոր տարոյն, ըստ հոլո[վ]ման մեծ արուսեկին, յաղագս տէրունական տօնից եւ ամենայն սրբոց ի պահքս ապաշխարութեան եւ ի հանգիստ ննջեցելոցն ի Քրիստոս, եղանակեցին երգ աւրհնութեան ի պայծառութիւն տաւնից եւ ի պատիւ փառացն Աստուծոյ, ի համաձայնութիւն հրեշտակաց եւ ի մասնակցութիւն սրբոց եւ ի հրճուանս եկեղեցական դասուց։ Արդ, ցանկացօղ եղեւ այսմ աստուածա|320բ|շունչ երգարանիս Դանիէլ աբեղայ, եւ ետ գծագրել մեծաւ ծախիւք՝ ի վայելս վայելուչ անձին իւրոյ եւ յիշատակ իւր եւ ծնաւղաց իւրոց՝ հաւր իւր՝ Դաւթի եւ մօրն իւր՝ Կանէքի, փոխեցելոցն ի Քրիստոս, եւ հարազատ եղբաւր իւրոյ՝ Սամուէլ քահանայի, հանդերձ ծաղկերանկ զաւակաւք, եւ զհաւրեղբայրն իւր՝ զՄարտիրոս քահանայ, որոյ յիշատակ նոցին աւրհնութեամբ եղիցի։

Արդ, եղեւ աւարտ գրչութեան այսմ մեծահանդէս, ոսկիազարդ եւ հոգելից տառիս ի շրջագայութեան հայկազեան տումարի ՋԱ. (1452), ի դառն եւ ի չար ժամանակի, որով նեղիմք ի բռնութենէ անօրինաց, ի հայրապետութեան տեառն Գրիգորի՝ յառաքելական աթոռն ի Սուրբ Էջմիածինն, որ ի Վաղարշապատ, ի սուրբ եւ ի գերահռչակ ուխտս, որ կոչի Այրիվանս՝ ի սկիզբն եւ ի մայր ամենայն վանորայից, ընդ հովանեաւ լուսոյ մաւր Սուրբ Աստուածածնիս եւ արեամբ ներկեալ անմահին Յիսուսի սուրբ գեղարդեանս, եւ այլ սրբոցս, որ աստ հաւաքեալ կան, ձեռամբ ամենամեղ եւ փցուն գրչի՝ Մաթէոսի, որ զանունս միայն ունիմ կրօնօորի, ի խնդրոյ եւ յարդեանցս երիցս երանեալ Դանիէլ կրօնաւորի, վասն որոյ յերեսս անկեալ |321ա| աղաչեմք զամենեսեան, որք լուսաւորիք սովաւ ուսմամբ կամ գաղափար առնելով, յիշեցէ՛ք ի Քրիստոս զվերոյգրեալ ստացաւղք տառիս՝ Դանիէլ աբեղայ, հանդերձ ծնօղաւք եւ ամենայն արեան մերձաւորաւք։ Յիշեցէ՛ք ի Քրիստոս ասելով ի խորոց սրտէ, թէ Տէ՛ր Աստուած, ողորմեա՛ նոցա եւ ջնջեա՛ զձեռագիր յանցանաց նոցա եւ գրեա՛ զնոսա ի գիրն կենաց։ Ընդ նոսին եւ զիս՝ զբազմամեղ ոգի Մաթէոս, որ եղէ գրիչ եւ սպասաւոր այսմ իրագործութեան ի գիր, ըստ իմում կարի Խլկեցի աւրինակաւ՝ բանիւ եւ եղանակաւ ստուգեալ, եւ եդի զսայ շաղկապ սիրոյ ի մէջ հոգեւոր հարազատիս մեր` Դանիէլի, որոյ Տէր Աստուած վայելեալ տացէ բազմամեա ժամանակաւ։ Ընդ որս եւ ես անկեալ աղաչեմ զամենեսեան, որք հանդիպիք ի տեսութիւն վայելչութեան, եւ որք աւգտիք կամ ընդաւրինակէք, յիշեցէ՛ք ի Քրիստոս զիս՝ զՄաթէոս գրիչ, եւ զծնօղսն իմ եւ զապաշխարող քոյրս մեր` Ղատերես, որ բազում աշխատանք ունի ի վերայ մեր։ Եղիցի յիշատակ մասին ժառանգութեան ընդ սուրբս ամենայն, ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր, որով յիշողացդ եւ յիշեցելոցս առ հասարակ ողորմեսցի. եւ նմա փառք յաւիտեանս. ամէն, եղիցի, եղիցի։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Բ., էջ 15-16, Հմր 19։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. Ա. կազմաստառին սոսնձած թղթին (1871 թ., շղագիր) Յիշատակ ետու այս շարականս Մայնի հոգու համար, թող Աստուած վեր առնի ի ձեռաց նորա ի հաճոյս իւր. ամէն, Թադէոս Երուանդեանց, Սանահին, 1871 ամի։

2. 2ա ստ. լս. (ԺԹ. դ., շղագիր) Յիշատակ է շարականս Մայնին եւ Ստեփանոսին Մաղաքեանց։

3. 2բ ստ. լս. (ԺԹ. դ., նոտրգիր) Ընկա՛լ, Տէ՛ր, զփոքրս ի տկարէս ու տո՛ւր |3ա| զմեծտ ի հզօրէտ առ այս աւանդ |3բ| մաղթանաց ու տո՛ւր զողորմութիւնդ շնորհաց |4ա| ես մեռանիմ, / դանամ ի հող, / գիրս մնայ յիշատակող, Թադէոս Երուանդեանց։

Տե՛ս Օ. Եգանեան, Աշխատութիւններ, պատր. Գէորգ Տէր-Վարդանեան, Երեւան, 2014, էջ 40։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝ «ՋԱ. – 1452, Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», «Հմր 14, շարական չիք թիւ», «Հմր 1145/3402, ԺԶ.՝ ջնջած», 12ա ստ. լս.՝ «Սանահին», 331բ՝ «Թադէոսի շարական»։

 

 

3403

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ, ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՏԱՐՕՆՈՅ

ԱՄՍԴԷԼՕՏԱՄ ՌՄԷ. – 1758

ԳՐԻՉ՝ Սիմոն մհտ. (1բ-62բ), Սողոմոն աբղյ (62բ-135բ)։

ԹԵՐԹ՝ 136 (ստ. լս. գրչի էջակալում՝ 1-269, որ է՝ 1բ-136բ). չգրուած՝ 136աբ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԲ×12 (ԺԱ 10, ԺԲ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ լատինատառ «GR», «ANT», թագապսակ զինանշան, որը եզերող ժապաւէնին լատինատառ անընկալելի գրութիւն, փայտէ ցանկապատ մուտքով, ներսում տղամարդ՝ զինուորական հանդերձով եւ գաւազանով, եւ թագակիր առիւծ՝ սուրը ձեռքին, առիւծի գլխավերեւում՝ «PRO PATRIA»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,3×9,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, մատիտով սահմանագծուած (9,5×5,2)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ` 98ա)։ ՏՈՂ՝ 21։ ԿԱԶՄ՝ ոսկեզօծ դարչնագոյն դրոշմազարդ կաշի (տպարանային, եւրոպական ոճի). միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ թուղթ. լուսանցակողերը՝ դրոշմազարդ բրոնզ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ (վջ.)՝ սպիտակ չգրուած թուղթ. լուսագծերով, մասն կազմաստառի (պհպ. Բ.)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր` թռչնագիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, մէջքի ստ. մասը վնասուած. գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-97ա Պատմութիւն երկրին Տարօնոյ, զոր գրեաց Զենոբ Ասորւոց եպիսկոպոսն՝ հրամանաւ Լուսաւորչի մերոյ սրբոյն Գրիգորի

Տե՛ս ձեռ. 1328, 242ա-333բ։ ա/4բ-6բ։ բ/6բ-18բ։ գ/18բ-38ա։ դ/38բ-48բ։ ե/48բ-55բ։ զ/56ա-69բ։ է/69բ-85ա։ ը/85ա-91ա։ թ/91ա-5ա։

Ունի՝

– 1բ-4ա Բան սակաւուկ առ բարեմիտ ընթերցօղսդ – Յորժամ նիւթ իմն պատուական եկեալ յերկրէ հեռաստանէ՝ գտանիցի ի տեղւոջ ուրեք... որ արար զամենայն եւ է օրհնեալ անզրաւ յաւիտենիւ. ամէն։ Պատմողական այսմիկ տառիս, / ականջադրուկ թէ եղիցիս, / ղօղեալ գործոց մերոց տոհմիս, / տեղեակ ոմանցն առլինիցիս։

– 95բ-7ա Ցանկ եւ ցուցակ գրքոյս ըստ համարոյ երեսաց թղթոցն – Գրել Սրբոյն Գրիգորի առ Ղեւոնդէս. Ա. .....7 ... Վասն գալստեանն Վարդուհրայ. Խ. .....178։

ա. 97ա-100բ Վասն մահուան Տիրանայ՝ որդւոյ քաջին Վահանայ, եւ վասն պատերազմին, զոր արար յեզր Աղի ծովուն – Յետ այս ամենայնի զրուցատարութեանս՝ ի Պարս սուգ անասելի եղեւ... որ ի ձեռնկերտ՝ ի Տարօն քաղաքի, ի փառս Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ՝ երրեակ անձանցն եւ միոյ բնութեանն, որում պատիւ եւ փառք անզրաւ յաւիտենիւ. ամէն։

բ. 100բ-3բ Վասն գիտելոյ զպատճառ խաչին Ծիծառնէոյ, թե ուստի կամ ձեռօք բերաւ ի Հայս կամ որպէս եւ յորում ժամանակի կայր ի Ծիծառնէ – Ընդ ժամանակս թագաւորութեան կայսերն Հերակլեայ մեծի... եւ փոխեցաւ առ ըղձալին իւր բարեպաշտ ընթացիւք ի փառս Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։

Տե՛ս Յովհան Մամիկոնեան, Պատմութիւն Տարօնոյ, աշխ. Աշ. Աբրահամեանի, Երեւան, 1941, էջ 31-289 (ձեռագրիս մասին՝ էջ 19), Յովհան Մամիկոնեան, Պատմութիւն Տարաւնոյ, աշխ. Ա. Յակոբեանի, Մատենագիրք հայոց, հտ. Ե. (Է. դար), Անթիլիաս-Լիբանան, 2005, էջ 971-1126։

2. 103բ-5բ Յիշատակարան տեառն Յօհաննու եպիսկոպոսի Մամիկոնէից տանն՝ Ժողովողի պատմութեանս ի միում տեղւոջ – Ընդ ամս ժամանակաց Գրիգորի մերոյ Լուսաւորչին գրեալ մեծին Զենոբայ Ասորւոյ զոմանս... եւ անդ ցրւեցեալ, այսքանս գտանի այժմ առ ձեռն պատրաստ, զոր ընկալեալ գոհասջիք զՏեառնէ։

3. ա. 105բ-10բ Առ սուրբն Յօհաննէս՝ մեծն ի մարգարէս, Պաղտասար պարտաւոր դպրի ասացեալ – Սուրբ Յօհաննէս գերհրաշական / անճառ շնորհին ընդունարան... որով Փըրկչին հաճոյ գըտեալ, / արքայութեանն արժանացեալ։

բ. 110բ-1ա Նորին դարձեալ առ սուրբն Յօհաննէս («Ի ՊԱՂՏԱՍԱՐԷ») – Ի յարգանդէ մաքրազարդեալ, / ձայն բարբառոյ անւանեցեալ... մեզ յարաժամ օգնեա՛ յերկնէ, սո՛ւրբ Յօհաննէս, ի բնութենէս գերազանցեալ։

գ. 111բ-8ա Նորին յետնեցելոյ ասացեալ առ սուրբն Գրիգորիոս Լուսաւորիչն Հայաստանեայց («Ի ՊԱՂՏԱՍԱՐԷ ՈՒՄԵՄՆԷ ԲԱՆ ԳՈՎԵՍՏԱԿԱՆ ՇԻՆԵՑԵԱԼ ՏԱՄԲ ՉԱՓԻԼՈՎ ԱՌ ՍՈՒՐԲՆ ԳՐԻԳՈՐԻՈՍ») – Ի վերնական լուսոյն յաւէտ պատւացեալ, / իմաստութեամբ նորին իսկապէս լցեալ... ո՛վ զարդ Հայաստանեայց եւ հովիւ առաջի անմահին, միշտ յիշեսցես զիս։

4. 118ա-34ա Յիշատակարան պատմագրաբար – Գթութեամբն Աստուծոյ մեք՝ նուաստ ծառայքս նորա Գրիգոր եւ Յօհաննէս, սպասաւորք սուրբ Աւետարանին... եւ որք յիշէքդ, լիջիք յիշեցեալք ի Քրիստոսէ Յիսուսէ՝ յուսոյն մերմէ յաւուրն այցելութեան, հանդերձ ննջեցելովք ձերովք. ամէն։

–134բ [Ցանկ] – Վասն մահւանն Տիրանայ եւ պատերազմին, որ յեզր Աղի ծովուն .......190 ... Յիշատակարան պատմագրաբար .......232։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

135ա Փա՜ռք, պաշտօն եւ գոհութիւն ամենասուրբ Երրորդութեան եւ միոյ աստուածութեան՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ Որ եւ բարեխօսութեամբ եւ մաղթանօք արագահաս եւ երջանիկ վկային իւրոյ` Մինասայ զօրավարին, ետ կարողութիւն ինձ՝ նուաստիս, կրկին գրել զթերատ գիրքս այս, որ կոչի Զենոբ պատմագիրք, որ յառաջմանէ գրեալ էր մինչեւ ի 122 թղթահամարն` ձեռամբ աշակերտի Ամասիացի Յովհաննէս վարդապետին, Կեսարացի մահտեսի Կարապետի որդւոյ` մահտեսի Սիմօնին։ Եւ անդուստ սկսայ գրել եւ ի կատար հասուցանել առընթեր վերոյգրեալ Յովհաննէս վարդապետին, եւ ուսանելով զայս գիրս ի նմանէ ես՝ Վաղարշապատեցի Խեչումէնց Գրիգորի որդի Սօղոմոն աբեղայս, ի թուոյ Փրկչին 1758 եւ յամսեանն Օգոստոսի 25, ընդ հովանեաւ Սուրբ Հոգի եկեղեցւոյս հայոց յԱմսդէլօտամայ։ Եւ |135բ| արդ, երեսս անկեալ եւ ի հող մածեալ եւ առաթուր առաջի գարշապարաց համայնից եղբայրութեան ձերում` կողկողագին դիմօք աղաչեմ զպատահիլն եւ ի զբօսնուլն ձեր, ճեմիւ ընթերցման եւ սիրով ուղղափառութեան յիշեցէ՛ք ի Քրիստոս, ի մաքրափայլ աղօթս ձեր զհանգուցեալ ծնօղս իմ, եւ որք միանգամ Հայր մերիւ յիշողաց զիս՝ անարդիւնս, ինքն եղիցի յիշեալ ի Քրիստոսէ յուսոյն մերոյ ի միւսանգամ գալստեան իւրոյ. ամէն։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. Ա. կազմաստառ (1859 թ., շինծու բոլորգիր) Գրեալ յԱմսդելօդամ, յամի Տեառն 1758, էհաս ի ձեռս իմ յամին 1859։

2. 135բ (1859 թ., շղագիր) Կարդացի 1859 Մարտի 20։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառ՝ «Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝ «Шкаф полка, N 22», 1ա՝ «Հմր 1151/3403, Отъ Г. Галустова, Ք. Պատկանեան մատենադարան, Զենոբ Գլակ, վպ не изъ церковных ли книг?»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ անհասկանալի բառ, թուեր։

 

 

3404

ՇԱՐԱԿՆՈՑ

ԺԷ. դար

ԳՐԻՉ՝ Աւետիս քհյ։ ՍՏԱՑՈՂ՝ Յակոբ դպիր։

ԹԵՐԹ՝ 264։ ՊՐԱԿ՝ Ա-Լ×12 (Ա 5, Բ, Գ, Ժ, ԺԳ, ԻԸ 11, Դ, Է, ԺԸ-ԺԹ, ԻԳ 10, Ը, Լ 7, ԺԶ, ԻԲ, ԻԴ, ԻԹ 8, ԻԱ, ԻԵ-ԻԷ՝ չիք)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,4×10,2։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (9,5×6)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ` 152ա)։ ՏՈՂ՝ 22-23։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն կաշի՝ երկու կապիչով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ ծաղկաւոր մետաքս։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Զ+Է-ԺԱ՝ չգրուած թուղթ (Զա՝ գրուած)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ` 99բ, 132ա։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. վերականգնուած նոր տախտակներով եւ կաշուով, լուսանցակողերը կեղտոտուած, սեւացած. գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, խունացած, կեղտոտուած, ցեցի անցքերով, ընդմէջ թ. 5-6ի, 61-2ի, 78-9ի, 101-2ի, 125-6ի, 160-1ի, 168-9ի, 180-1ի, 262-3ի 1ական, 16-7ի, 218-9ի 2ական, 71-2ի, 189-90ի, 229-30ի 3ական, 211-2ի 14, 237-8ի 40, 255-6ի 4 եւ վերջից անորոշ քանակի թերթ ընկած, գրեթէ բոլոր թերթերի թափուած մասերը լրացուած հետագայի թղթով։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Տե՛ս ձեռ. 1576, 4ա-368բ։ 1/1ա-4ա։ 2/4ա-5բ (Որ ի բարձրութիւնս երկնից...՝ թափուած)։ 3/6ա-8ա (սկ. /// բերկրեալ կոյս Մարիամ...)։ 4/8բ-10ա։ 5/10բ-2ա։ 6/12ա-4ա։ 7/14ա-6ա։ 8/16աբ (Ըզքեզ աղաչեմք... Որ ի հրեղէն աթոռ... Ըզքեզ կոյս եւ մայր...՝ թափուած)։ 9/17ա-8ա (սկ. /// բարձր արարէք ըզնա յաւիտեան...)։ 10/18ա-20ա։ 11/20ա-2ա։ 12/22ա-4բ։ 13/24բ-9ա։ 14/29ա-31բ։ 15/31բ-3բ։ 16/33բ-5բ։ 17/37բ-9ա։ 18/39ա-41բ։ 19/41բ-3բ։ 20/43բ-6ա (ունի՝ ԳՁ. Ճշ. Այսօր բերկրանաւք լըցեալ ցնծութեամբ...)։ 21/46ա-8բ։ 22/48բ-50բ։ 23/50բ-2բ։ 24/չիք։ 25/53ա-5ա։ 26/55ա-9ա (58բ-9ա ստ. լս. գրչից՝ «Ի հոսել հրեղէն գետոց փորձանաց ազգ աղաւնեաց վերանալ հետ արդարոցն |59ա| ի մարդկան ինձ շնորհեա՛, թեւս (=թերեւս) ողորմեա՛յ ինձ, Աստուա՛ծ», 58բ նոտրգիր՝ «Ո՛վ եղբայր, օրինակի մէջն չկայր, եդեւ գրեցաք, թողութիւն արարէ՛ք»)։ 27/59բ-65բ (Զանուն քո, Քրիստո՛ս, աւրհնեմք... Ծով կէնցաղոյս.., Ի համբառնալ իմում... Որ խոնարհեցար...՝ թափուած)։ 28/65բ-72բ (Յոյս իմ ես... Ընդ առաւաւտըս կանխեցից... Տէր Աստըւած հարցըն մերոց... Մեղք իմ բազում են... Ամենայն երկիր... Մանկանցն ըզձայնըն... Թիւնս իմ։ Մեղայ քեզ... Ամենայն արարածք... Աստըւած հըզաւր թագաւոր... Եկեսցէ Տէր ի վերայ մեր... Տէր ըզլուր միւսանգամ... Որ աւրհնիս ի հրեշտակաց... Եւ աւրհնեցէք զանուն Տեառն...՝ թափուած)։ 29/72բ-83ա (Զաւրհներգութիւնըս բանաւոր... Պահապան խընդրեմք... Սուրբ Աստըւած Հայր անըսկիզբն... Քրիստոս Աստըւած... Զանըսկիզբն Աստըւած զՀայրն...՝ թափուած)։ 30/83ա-92ա։ 31/92ա-9բ։ 32/99բ-101բ։ 33/102ա-3ա (սկ. /// [ծերոց]ն աւրհնաբանից ուրախութեամբ բարեբանեցէ՛ք...)։ 34/103աբ։ 35/103բ-5բ։ 36/105բ-7բ։ 37/107բ-9ա։ 38/109ա-12ա։ 39/112բ-5բ, 118բ-25բ (արդ, ընդ վիմացն, որ շարժէին, շարժեա՛յ զանշարժ սիր[տս] /// վջ.)։ 40/115բ-8ա։ 41/132ա-8բ։ 42/139ա-43բ (ա՝ թափուած)։ 43/143բ-62ա (Փառաբանակից Հաւր... Որ բարեբանեալդ ես... Ի խաչ ելեր... Կանանցըն կանխելով... Որ ի քառակերպեան... Թիւնս իմ։ Ողորմեա՛ մեզ... Ահագին ձայնիւըդ... Յորժամ ի խաչին...՝ թափուած)։ 44/162ա-6բ։ 45/166բ-72բ (Որ զամենազաւր զաւրութիւնըդ... Յարեար երեւեցար... Յորժամ եկին ի գերեզմանն... Այսաւր ցընծան... Որ ըզկերպարանըս... Էջ հրեշտակն... Փառաւորեալ է...՝ թափուած)։ 46/173ա-5բ։ 47/175բ-7ա։ 48/177ա-9ա։ 49/179ա-80բ։ 50/180բ-1ա (Այսաւր ցընծան դասք... Անեղանելիդ Աստուած... Իջեր, Տէ՛ր... Այսաւր աղբեր...՝ թափուած)։ 51/181ա-2բ։ 52/182բ-4բ։ 53/184բ-9բ։ 54/189բ-90բ (տեսանէր ըզՅիսուս ի կայր առ նա եւ աղաղակէր եւ ա[սէ] /// վջ.)։ 55/191աբ (սկ. /// [գալ]ըստեանն։ Հրաշալի զարմացմամբ երանելին...)։ 56/191բ-3ա։ 57/193ա-5բ։ 58/195բ-202ա։ 59/202ա-4ա։ 60/204ա-6բ։ 61/207ա-8բ։ 62/208բ-10բ։ 63/210բ-2ա։ 64/212աբ (Որ ըզնախամաւրըն... Խորանայարկ կամարանըման... Որ ունիս իշխանութիւն... Անըսկիզբն Աստուած... Անթառամ ծաղիկ...՝ թափուած)։ 65-71/չիք։ 72/213ա-4ա (սկ. /// [սրովբէից ան]տեսաբար ահիւ [պատուեալ] քեզ երկըրպագեմ յաւգնութիւն...)։ 73/214ա-5բ։ 74/215բ-8ա։ 75/218ա-9բ (մահուամբ առիթ գոլ կենաց եւ մահացուցիչ նախա[ստեղծին] /// վջ.)։ 76/220ա (սկ. /// բարձրեալ թագաւոր, որ վասն մեր...)։ 77/220ա-3բ։ 78/223բ-5բ։ 79/225բ-8ա (կրկն.՝ 35բ-7բ)։ 80/228ա-9բ։ 81/229բ-30բ (անարուեստ աթոռք բազմաչեայ քերովբէք /// վջ.)։ 82/231ա-8բ (սկ. ///աց զառաքելոց սըրբոց եւ զմարգարէից ջրեցան... արիացեալք առ հակառակսն /// վջ., ժ. կրկն.՝ 59բ, զ, ժգ-ժդ՝ չիք)։ 83/չիք։ 84/126ա-31ա (սկ. /// արարչական Բանին հրաման...)։ 85-86/չիք։ 87/239ա-56բ (սկ. /// [ընկա՛լ եւ արժ]անաւորեա՛ հանգըս///, որ ըզդըժոխս աւերեցէր եւ ըզգերեալսն փըրկեցէր /// վջ.)։ 88/257ա-64բ (սկ. /// [քրովբէ]ական աթոռ։ Որ ընդրեցեր քեզ վերըստին... Հաստատութիւն իմ... Ի գիշերաց կանխեալ... Անմահ թագաւոր... ԶԱստուածն ամենեցուն... Անապականութեան աղբեր... Անեղին եղեալ... Աւգնական ընդունելի եղեւ իմ...՝ թափուած, հարսն երկնից եւ դուռն [կնքեալ], զոր [մարգարէն ետես] /// վջ.)։ 89-92/չիք։ 93/131ա-2ա։ 94-96/չիք։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. Գրչի 99բ Ես՝ անարժան գծօղ Աւետիս սուտ­անուն քահանայ, եւ իմ ծնօղն <իմ> յիշեա՛յ։

118ա Մեռեալ հոգիս եւ փաբուր (=թափուր) ի բարեաց գործոց յիշեսցի՛ք առաջի Յիսուս Քրիստոսի եւ ողորմութեան արժան արա՛յ զԱւետիս սուտանուն քահանայ, լօք անուամբ եմ ի մարմնի, լալոտ աջոք գիրեցի ի ղարիպութիւն։ Վա՛յ անել, վա՛յ, զի կարի տառն է օտարութեան, |118բ| եւ զմեր բարեկամ Կիրակոս<ս>ն եւ իւր կողակից Շահաղէն եւ իւր եղբայր Սարգիսն, եւ իւր կողակիցն՝ Եղիսաբետն, որ բազում աշխատանք եւ երախտիկ ունէին ի վերա մեր՝ կերակրելով եւ այլ բազում աշխատելով, փոխարէն աստի աշխատանացս զերկնային արգաւութիւն ստացէ ի գուգքն (=գոգն) Աբրահամու. ամէն։

2. Ստացողի 172բ Ի նուաստ եւ անպիտան, սուտ­անուն Յակոբ դպիրս յիշեա՛ եւ Աստուած ողորմի ասա՛, Աստուած ձեզ ողորմեսցի իւր միւսանգամ գալըստեանն. ամէն։ Հայր մէր որ։

Ծնթ. Գիրը նախորդից տարբեր է, յիշատակարանը գրուած է սկզբնապէս ազատ թողած տեղում, ստացումը հաւանաբար եղել է գրչութիւնից կարճ ժամանակ անց։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 126բ լս. (1691 թ., անարուեստ նոտրգիր) Ես անարժան Պարխուտար գիրեցի։ Ես՝ անարժան Տուրասանս գրեցի, որ թվին ՌՃԽ.ի (1691) էր, ես ո///։

181ա լս. Ես՝ Պարխուտարս, գիրեցի թվին ՌՃԽ. (1691) էր, Յունվարի Դ.։

2. 99բ լս. (1698 թ., անարուեստ նոտրգիր) Ես՝ անարժան Պարխուտարս, գիրեցի յիշատակ Մարեանին, օվ կարդայ, մին բերան Աստուած ողորմի ասի, իւր հոգոն. ամէն։ Ես անարժան Պարխուտար գիրեցի թվի ՌՃԽԷ. (1698), յիշատակ Մարեանին, օվ կարդա (չշարունակած, նման՝ 132ա լս.)։

3. 98բ ստ. լս. (ԺԷ. դ, անարուեստ նոտրգիր) Շարակ<ան>նոցս Պարխ[ա]տրին այ՝ եղբայր Տուրասանայ (նման՝ 173ա)։

181բ լս. Ես՝ Պարխուտարս, գիրեցի յիշատակ Պալասանին, Մարեանին, Թամամին, Պարոին, Զաքարին, որ մենք առանք էս Շարակնոցս Պարխուդարին համար (նման՝ 52բ, 90բ)։

4. 161բ լս. (1701 թ., անարուեստ նոտրգիր) Թվ. ՌՃԾ. (1701) ես՝ տէր Պաղտասարս գրեցի պարով /// պարի, որ բնորայկս անուն կեղցինք սիրես տան կայքօղ ///։

5. Պհպ. Զա (ԺԹ. դ-ի վերջ, շղագիր, Մ. եպս. Սմբատեանի ձեռքով) Շարական ձեռագիր, գրւած յԱւետիս քահանայէ ՉԷ. թվին 1258, տե՛ս Ղազարու Յարութիւն եւ ի Յակոբ դպրէ, տե՛ս Հոգեգալստեան կանոնն։

Ծնթ. Հաւանաբար նկատի ունի 118ա էջում գրչի յիշատակարանից յետոյ իր իսկ ձեռքով աւելացրած հետեւեալը՝ «թվիս ՉԷ. (1258)», նաեւ 99բ՝ «յԱւետիս քահանայէ գրեալ»։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 232բ սեւ թանաքով բոլորակ՝ շատ վատ դրոշմուած, անընթեռնելի։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Գա, Եա՝ «3404», պհպ. Զա՝ «Հմր 1167», «ԺԶ., Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]», պհպ. Ըբ.ին սոսնձած թղթին՝ «Վերակազմված է նոր կաշվով, նոր կազմաստառով եւ նոր գծագրությամբ։ Երեւան 1969։ Գլխ. վերականգնիչ՝ Ա. Խաչատրյան», պհպ. Թա՝ «Վերականգնված է նոր տախտակներով եւ կաշվով, 22.03.2022 թ., Մ. Միրզոյան»։

ԳՐՉԱՓՈՐՁ` 1ա, 6բ ստ. լս.՝ անընթեռնելի, 61բ լս.՝ «/// գիրեցի էս գիրս ասաց Տէր ///», 74բ ստ. լս.՝ «Ես՝ Կոթցի Ծատուրս, գիր», 33բ ստ. լս., 49 լս., 90ա ստ. լս., 132բ լս., 168բ, 173բ, 190բ, 202ա, 212բ, 220բ, 230բ, 264աբ՝ մասնիկներ, առանձին բառեր, անկապակից տառեր։

3405

ԻԳՆԱՏԻՈՍ, ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՂՈՒԿԱՍՈՒ

ՂՐԻ՞Մ ՊԶ. – 1357

ԳՐԻՉ՝ Ստեփանոս։ ՍՏԱՑՈՂ՝ Կարապետ։

ԹԵՐԹ՝ 373։ ՊՐԱԿ՝ Ա-ԼԱ×12 (ԼԱ 13)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,7×11։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10,5×7)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ` 250ա)։ ՏՈՂ՝ 22։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի` դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կապոյտ կտաւ (դռնակինը` դրոշմազարդ կաշի). լուսանցակողերը՝ վարդագոյն։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+ԴԵ՝ սպիտակ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ եռամահիկ (պհպ. ԴԵ), մասն կազմ­աստառի (պհպ. Ա)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ղուկաս՝ 2բ։ Լս-ային՝ Գաբրիէլ հրեշտակապետ (Աւետումն)՝ 20ա։ Կիսախորան՝ 3ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն։ Զարդագիր՝ թռչնագիր, կենդանագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, կապոյտ, դեղին, նարնջի, մանուշակագոյն, վարդագոյն, սեւ, սպիտակ, ոսկի։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Մարկոսի։ Թ. դ.։ ԲԳ+ԶԷ՝ ստացուած 1 թերթի ընդլայնակի կիսումով եւ հատումով (բնագիրը կտրած) եւ ընդերկայնակի ծալումով ու տարբեր կողմերի եզրահատումով, թերթի մի կէսը սկզբում, միւսը՝ վերջում։ Մագաղաթ 20,5×14,5. երկսիւն (19×9,5, 15,5×10,5). բոլորագիծ երկաթագիր (նմուշ՝ Գբ). տող՝ 7։ Ունի լս-ային համաբարբառ։ Կարդալ. Զբ, Բբ, Էա, Գա, Էբ, Գբ, Զա, Բա՝ «ուներ ար[քայութեա]նն Աստուծոյ, հա[մարձակեց]աւ եմու[տ]... քանզի [զա]հի հարեալ էին եւ [ոչ] ումեք ինչ ասե[ցին], զի երկնչէին» (ԺԵ. 43 - ԺԶ. 8)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, կապիչներն ու գամերն ընկած, լուսանցակողերի կարմիրը թափուած. պտռկ-պհպ-ը մաշուած, ցեցի անց­­­քերով, պհպ. ԴԵ՝ պոկուած, կեղտոտուած. գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, թերթերին զանազան հետքեր ու բծեր, թ. 12ը անջատ։

Ծնթ. Այս ձեռագրի Ստեփանոս գրչի Սուրխաթում գրածն է նաեւ ՄՄ 7598 ձեռագիրը՝ 1352 թ.։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-372բ Մեկնութիւն Ղուկասու Աւետարանին, զոր արարեալ է Իգնատիոսի եպիսկոպոսի, ի խնդրոյ տեառն Գրիգորիսի Հայոց կաթուղիկոսի

Տե՛ս ձեռ. 1246, 163բ-306բ։ Նխդր./1ա-2ա։ ա/3ա-43բ։ բ/43բ-71բ։ գ/71բ-9բ։ դ/79բ-90ա։ ե/90ա-5ա։ զ/95ա-100բ։ է/100բ-13ա։ ը/113ա-8ա։ թ/118ա-27ա։ ժ/127բ-44ա։ ժա/144ա-56ա։ ժբ/156ա-74բ։ ժգ/174բ-91բ։ ժդ/191բ-201բ։ ժե/201բ-28ա։ ժզ/228ա-57ա։ ժէ/257ա-69ա։ ժը/269ա-79ա։ ժթ/279ա-95ա։ ի/295ա-8ա։ իա/298ա-310ա։ իբ/310ա-26ա։ իգ/326ա-40ա։ իդ/340ա-72ա։ Ընծայական/372աբ։

Ծնթ. Ձեռագիրս արտայայտուած չէ հետեւեալ գրքում. Սուրբ Գրքի հայերէն մեկնութիւնների մատենագիտութիւն, պատր. Ե. եպս. Պետրոսեան, Ա. Տեր-Ստեփանեան, Երեւան, 2002, էջ 90։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

Ստացողի 372բ Շնորհիւ Տեառն սկսաւ եւ ողորմութեամբ նորին կատարեցաւ Աւետարանս ըստ Ղուկա՝ մեկնեալ Իգնատիոսի հայրապետի, ձեռամբ Ստեփանոսի աշխատասէր գրչի։ Ի բարեխաւսութիւն ինձ՝ մեղաւորիս Կարապետի, եւ կենակցի իմոյ` Գուհար տիկնա, եւ զաւակաց մերոց՝ Հիլալին, եւ ծնաւղաց մերոց՝ Եւսեբէրին եւ Մովսիսին եւ Աւգերին եւ ամենայն զարմից, որք աւկտիք, մեղաց քաւութիւն հայցեցէ՛ք ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ։ Ի թվական ՊԶ. (1357) գրեցաւ եւ ի Մարտի Ի. (20) աւարտեցաւ ի փառս Աստուծոյ։

Տե՛ս ԺԴ. դ. յիշ-ք, էջ 431-432, Հմր 516։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 373ա (1363 թ., բոլորգիր) Յամի ութ հարիւրերորդի տասներորդի երկրորդի՝ ըստ թուաբերութեան յաբեդական տոհմիս տումարի (1363) ստացաւ զՄեկնութիւն սուրբ Աւետարանիս, որ ըստ Ղուկայ, արարեալ մեծ վարդապետին հայոց Իգնատիոսի պատուելի կրա[ւ]նաւորն Գէորգէոս՝ յոյժ փափագմամբ եւ յորդորամիտ սիրով, ի դաստիարակութիւն կենաց, ի հոգեւորն զարգանալ հասակի՝ լուսաւորելով ի պատուիրանաց Տեառն՝ ըստ ներքին մարդոյն, եւ յետ աստեացս մնասցէ յիշատակ անշէջ յեկեղեցիս եւ յորդիս իւր։ Արդ, որք հանդիպիք փառաւոր եւ հրաշաբան մեկնութեան սրբոյն աւետարանիս, ուրախ լինելով ի ճաշակ սորա քաղցրութեան, յիշեսջի՛ք ի Տէր սրտի մտաւք զպատուելի |373բ| կուսակրաւն կրաւնաւորն Գէորգէոս՝ զստացաւղ սորա, եւ զծնաւղսն իւր՝ զպարոն Ոսկեհերն եւ զՄամախաթուն՝ զփոխեալսն առ Քրիստոս, եւ զեղբայր սորա զՏատուրն, զԽաչատուրն, զՔրիստոսատուրն, զՄարտիրոսն եւ զքուերսն եւ զամենայն ազգայինսն՝ զկենդանիս եւ զվախճանեալսն, որպէսզի տացէ սոցա խաղ[աղ]ական կենաւք վարել զկենցաղս ի կամս Աստուծոյ եւ հասանել հանդերձելոյն եւ նոցա հանգիստ ընդ հաճոյացեալ սուրբս ի վերինն Երուսաղէմ, ի մայրն որդւոց Սիովնի նորոյ։ Եւ որ ոք սրտի մտաւք եւ սեռն սիրով յիշեսցէ ի միտս բարիս, յիշեսցի եւ ինքն ի Քրիստոսէ Յիսուսէ՝ յԵկայքն ասել, աւրհնեալք Հաւր իմոյ ժառանգել զկեանսն յաւիտենական։ Եւ քանզի գրեալ էր գիրս ձեռամբ ումեմն Ստեփանոսի՝ ի խնդրոյ Կարապետ քահանայի, իսկ այժմ խանդաղատական սիրով խնդրեալ ի նմին Կարապետ քահանայէ կրաւնաւորս Գէորգ, որոյ հարկեալ ի սիրոյ սորա եւ ի պատուիրանաց Տեառն, թէ՝ Ամենայն, որ խնդրէ, տո՛ւր, ետ զսա Գէորգ կրաւնաւորին սեպհական յիշատակ։ Յիշեսջի՛ք եւ զառաջին ստացողն զԿարապետ եւ զԱւետես միջնորդաւղ, եւ Աստուած զձեզ յիշէ, նմա փառք։ Գրեցաւ ի Ղրիմ* քաղաք։

* Ծնթ. Ձեռագրի գրչութեան վայրի Ղրիմ անունը մակաբերուած է այս վկայութիւնից։

Տե՛ս ԺԴ. դ. յիշ-ք, էջ 462-463, Հմր 561։

2. Պհպ. Դա (1698 թ., նոտրգիր) Յիշատակ է Սուրբ Ղուկաս գլխի Աւետարանի մեկնիչս՝ Աստապատեցի Մսրի Սարգսի որդի, եւեթ անուն չնչին Մարգարայ աբեղիս, եւ ետու ի վանքն մեր Սուրբ Ստեփաննոսայ վկային՝ յիշատակ իմ հոգւոյս եւ մերոցն ամենայնի։ Ո՛վ սուրբ վարդապետք եւ քահանայք եւ սարկաւագունք, յորժամ կարդայք, ի մի բերան Աստուած ողորմի ասէ՛ք իմ հոգւոյս եւ իմ մեղացս թողութիւն խնդրէ՛ք յԱստուծոյ, եւ դուք վարցն Աստուծոյ առնուք աստ եւ ի հանդերձելումն. ամէն։ Հայր մեր որ։ Գրեցաւ Նոյեմբեր ամսոյ ութին, թվին ՌՃԽԷ.ին (1698)։

3. Պհպ. Դբ (1855 թ., շղագիր) Ստացեալ է իմ զայս արեգակս հոգւոյ մարդկան աստուածաբան վարդապետէ, որ յորջոր[ջ]ի խստակրօն Յօհաննէս վարդապետ՝ վանահայր Կարմիր վանից Սրբոյ Ստեփաննոսի Նախավկային ներգո[=ե]ւեալ աշակերտ սորին Ստեփաննոս քահանայ Մամիկոնեանց, ի 1855 ամի, ի Մարտ։

4. Պհպ. Եա (1903 թ., շղագիր) Զայս մեկնութիւն Ղուկասու Աւետարանին նուիրեալն ինձ ի Մուշեղ քահանայէ Մամիկոնեան, նուիրեմ գրադարանի Սրբոյ Էջմիածնի յանուն տէր տէր Մկրտիչ վեհափառ կաթողիկոսի ամենայն Հայոց, ի 14 փետրուարի, 1903։ Մեսրովբ արք­եպիսկոպոս Սմբատեանց։

Ծնթ. խմբ. Ձեռագրիս յիշատակարանները տե՛ս Նկարագիր Սուրբ Կարապետի վանից Երնջակայ եւ շրջակայից նորա, գրեց Մեսրովբ արքեպս. Սմբատեանց, 1897-1904, Տփխիս, 1904, էջ 227-229, վերջում գրել է՝ «Մեկնութեան գիրքս գտանի առ իս, եւ պատկանի Մուշեղ քահանայի Մամիկոնեան Շահապաձորոյ»։ Սմբատեանցին աղբիւր ունենալով՝ Հ. Աճառեանը համարել է, որ ձեռագիրս գրուել է «Նախավկայի վանքում» (տե՛ս Հ. Աճառեան, Հայոց անձնանուննեի բառարան, հտ. Գ., Երեւան, 1946, էջ 87 (Հիլալ անուն), հտ. Դ., Երեւան, 1948, էջ 471 (Սեբեր անուն))։ Անկասկած գրուել է Ղրիմում, որ հաստատում է նախ 1363 թ. յիշատակարանը, նոյնն է վկայում նաեւ ձեռագրի նկարազարդման ղրիմահայ ոճը, ի վերջոյ՝ ԺԷ. դարի վերջերին այս ձեռագիրը բերուել է Նախիջեւանի գաւառ։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «Մեկնութիւն Ղուկասու Աւետարանի յԻգնատիոսէ, ՊԶ. – 1357», պհպ. Աա՝ «ՊԶ. – 1357, Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]», «Մեկնութիւն Ղուկասու Աւետարանին գրեալ յամի Տեառն 1357, թւին հայոց ՊԶ. ի Ստեփաննոս գրչէ եւ ի Գէորգ կրօնաւորէ, ունի յիշատակարան», պհպ. Աբ՝ «1170/3405», պհպ. Գբ՝ «Ի 1857»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Բա՝ տառեր, պհպ. Գա՝ «Եղաբերցն, մաքուր», պհպ. Գբ՝ «Մարմին, մարգարէ», 248ա վր. լս.՝ «Մարմին», պհպ. Եբ՝ «Մարգարէ. Չափաբերական – Սիրոյ զորութիւն գերազանց է, քան զբնութիւն ըստ սրբոյն», պհպ. Զբ՝ «Զի զոր», պհպ. Էբ՝ անկապակից տառեր։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ պհպ. Բբ՝ բուսական լուսանցազարդ։

 

 

3406

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԶ. դար

ԹԵՐԹ՝ 103։ ՊՐԱԿ՝ Ա-Ժ×12 (Ա 9, Բ 10, Դ-Է, Թ 10, Ը, Ժ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,3×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10×6.5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ` 60ա)։ ՏՈՂ՝ 17։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ դրոշմազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ դեղնաւուն չգրուած թուղթ (Ի. դ.)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, կապիչներն ու գամերն ընկած, լուսանցակողերի կարմիրը թափուած, սեւացած. գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, ընդմէջ 9-10ի, 19-20ի, 31-2ի, 71-2ի, 82-3ի, 92-3ի՝ 1ական, թ. 8-9ի, 51-2ի, 61-2ի, 87-8ի՝ 2ական, 41-2ի՝ 3, 102-3ի՝ 4, վջ-ից անորոշ քանակի թերթեր թափուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-58ա [Կանոնգիրք]

1. 1ա-7ա Կանոնք եւ սահմանք սուրբ առաքելոյն՝ [Թա]թէոսի եդեալ – [Հ]արցու[մն]. [Ո՞րպ]էս պա[րտ է] եպիսկոպոսին լինել եւ կալ ի տեսչութիւն եկեղեցւոյ: [Պատասխանի]. Եպիսկոպոսն եղիցի սուրբ, անարատ, պարկեշտ... այլ հանապազ պոռնկութիւն, եւ ընդ անիծօք Արարչին։

Ծնթ. Առկայ են միայն՝ Ա., Գ., Դ., Ժ-ԺԴ., ԺԷ-ԺԹ., ԻԱ., ԻԸ., ԻԲ., ԻԳ., ԻԹ-ԼԱ. կանոններն, առանց համարակալման, հմմտ. Կանոնագիրք հայոց, աշխ. Վ. Յակոբեանի, հտ. Բ., Երեւան, 1971, էջ 19-40։

2. 7ա-24ա [Ի կանոնաց սրբոց հարց]* – Հարցումն. Վասն գայլառի եւ շնառի։ Եթէ կենդանի են ըմբըռնեալ, զենցեն... 7բ Իսկ քահանայից ձուկն յորսացեալ կերիցեն: 7բ-8ա Այլ ի սուրբ եւ ուտելի կենդանեաց, եթէ ի ծնունդըս մեռանի... 8ա Եւ թէ մորթեալ գըտանիցեն ի նմայ ծնունդ շնչով մի՛ կերիցեն... 8բ Այլազգոյ ի ձեռն առեալ հաց մի՛ ուտիցեն... ի[սկ զ]տուեալն ի նոցանէ մի՛ կերիցեն, զհաց զպ/// (շար.) 9ա [Դարձեալ սովորութիւն քահանայից, որ այլազգոյ ծնունդն մկրտեն. 3672, 11ա]** (սկ.) /// Այլ նոքա, որ ի մէնջ մկրտին, այս խորհուրդս փրկութեան... 9բ-10ա Այլ ի ժամ մերոյ մկրդութեան /// (շար.) 10ա [Եթէ մկնառ գինով կամ նշխարով անգիտութեամբ ոք պատարագ շինէ] (սկ.) /// հանդերձ սկէ ծածկոցօն, բայց ի հանդերձից սեղանոյն... 10ա Իսկ եթէ գիտութեամբ ոք մատուցանէ, առ ոտն հարկանելով զանճառ խորհուրդն... 10ա-1ա Իսկ ի դնել սպասուցն՝ մերձեցեալ մուկն արածեսցէ... 11ա Այլ Բ.աւրեայ նշխարով ոք շինէ պատարագ... 11աբ Իսկ եթէ յօթեանկ ջրով ի պատճառս ծուլութեան կազմեսցի նշխար... 11բ-2բ Վասն երա[զա]փորձութեան յաւրինակ տեսանի՝ է, որ ի լնուլ ժամանակի... 12բ Այլ եթէ անկանի ընդ քուն մայրն ի վերայ մանկանն... 12բ-3բ Վասն անկնունք մանկան մեռանելոյ հարցմանն այս է... 13բ Այլ են ոմանք, որ չար սովորութեամբ ճմլեն զմարմինս... 13բ-4ա Վասն յարուայգիտաց եւ անասնայգիտաց մի է բանն... 14ա Եթէ անօրինաց հետ խառնակին, ԺԵ. (15) ապաշխարէայ... 14աբ Այլ կանայք պոռնիկ, որ զմանկունս սպանանին... 14բ-5ա Վասն հաղորդելոյ հարցմանն այս է... 15ա-7ա Առաջ քահանային պարտ է ուսուցանել զմեղօորն... 17աբ Ապա թէ կոչեսցեն զքահանայն վասն հիւանդին կամ վասն կնքոյ... 17բ-8ա Այլ թէ քահանայն վերբերութիւն առնէ... 18աբ Այլ կանայք, որ ի ծնունդս մեռանին... 18բ-9ա Ընդ քուրդի, որ շնայ կին սոդոմակօն հանդերձ... 19ա Կարգեցին առաքեալքն, թէ ոք փոխ տայ եւ առնու վաշխ... 19աբ Վասն գողի – Ահայ գողացար եւ զրկեցար զընկերդ... 19բ-20ա Յաղագս ոչ առնելոյ սուգ ի վերայ մեռելոց – Դարձեալ ի վերայ ամենայնի գրեմք զայս կանոնք հաստատութեամբ... զի առ Քրիստոս գնաց ի յոյսն քրիստոնէից, որ զինքն ետ /// (շար.) 20ա [յայսպիս]ի երկրաւոր եւ մարմնական յիրս ծախեն... 20բ Իսկ թէ մեղաւք շաղախեալ իցէ ոք ընդ մօրուի կամ ընդ խորդ քվեր... 20բ Եւ թէ ընդ հարսին կամ ընդ զանքանչին պոռընկին... 20բ Այլ պարտ է քրիստոնէից որ Ժ.ամեայ զօակն ոչ քնեն ընդ մօր կամ ընդ քվեր: 21ա Այլ երիտասարտ քահանայ, որ կին իւր մեռանի... 21ա-2բ Վասն մկան, թէ մուկն ի վերայ աղի սատկի... 22բ-3ա Թէ տաշտ կամ տեփուր կամ այլ ինչ ամանք... 23աբ Կ(=Հ)այ կին, որ լինի ընդ տաճկի եւ ոչ մեկնեսցէ ի պատճառս քրիստոնէութեան... 23բ Թէ կամօ զդստերս իւրեանց տացեն այլազգեաց անհօատից... 23բ-4ա Եթէ քրիստոնեա կին տաճկի մանկան ծիծ տայ... Եթէ սովորական գործ որոշեսցի եկեղեցոյ։

* Ծնթ. 7ա-19ա, 20բ-24ա թերթերին Դաւիթ Ալաւկայ որդու Բ-Դ., Ե., Ը-ԺԱ., ԺԶ., ԺԸ., ԺԹ., ԻԱ., ԻԴ., ԻԷ., ԻԹ., ԼԱ., ԼԴ., Խ., ԽԴ., Ծ., ԾԵ-ԾԷ., ՀԲ., ՀԳ., ՀԷ. կանոններն են՝ առանց համարակալման, խառն եւ քաղուածոյ (որոշ դէպքերում խմբա­գրուած եւ համադրուած այլ կանոնների հետ՝ տե՛ս 14բ-5ա, 17աբ, 20բ, 21ա-4ա), հմմտ. Ա. Աբրահամեան, Դաւիթ Ալաւկայ որդու կանոնները, ուսումնասիրութիւն եւ բնագրեր, Երեւան, 1953, էջ 10-47։ 25ա՝ Կանոնք առաքելականքի ԺԸ. Կանոնը, հմմտ. Կանոնագիրք հայոց, աշխ. Վ. Յակոբեանի, հտ. Ա., Երեւան, 1964, էջ 39: 19բ-20ա՝ Յովհաննէս Երզնկացւոյ Խրատ հասարակաց երկի ԺԹ. գլուխը` համառօտուած, հմմտ. Է. Բաղդասարեան, Յովհաննէս Երզնկացին եւ նրա խրատական արձակը, Երեւան, 1977, էջ 179-180։ 15ա-7ա, 19աբ՝ քաղուածքներ այլ կանոններից:

** Ծնթ. Այս և միւս դէպքերում թափուած ենթամիաւորների սկզբնատողերը վերականգնուած են ըստ 3672 ձեռագրի:

3. 24ա-35բ [Բանք կանոնականք]

ա. 24ա-5ա Կանոնք եւ սահմանք սուրբ հայր[ապ]ետին Սահակայ – Պարտ է քառասունք տալ մեռելին, զի առաքելական հրամանք է եւ աւանդութիւն սուրբ հարցն եւ ի Սուրբ Հոգւոյն*... 24բ Եպիսկոպոսին հասքն, տուն քահանայիցն... 24բ-5ա Գեղոյ քահանային ռամիկ ժողովրդեանն զթաղմանն եւ զպաշտմանն... զտուն աւրհնելն, ամենայն ինչ իրիցու է:

* Ծնթ. Քաղուած Յովհաննէս Երզնկացւոյ Խրատ հասարակաց երկից, տե՛ս Է. Բաղդասարեան, Յովհաննէս Երզնկացին եւ նրա խրատական արձակը, Երեւան, 1977, էջ 180-181։ Սկզբում Սահակ Ձորոփորեցու ԺԵ. կանոնի վերաշարադրանքն է (հմմտ. Կանոնագիրք հայոց, հտ. Ա., էջ 513), ապա քաղուածքներ այլ կանոններից:

բ. 25ա Այլ կանոնք մեռոնի – Մի՛ իշխեսցէ ոք ի պէտս դեղոց մերձուցանել... եթէ ոք յանդգնի, առնէ զայս, նզովեալ եղիցի:

գ. 25աբ [Պասի, ձէթ կամ գինի ուտելոյ. ձեռ. 8461, 37բ, ստ. լս.] – Եւ լուաք վասն քահանայից եւ սարկօագաց... Ճ. (100) ծունր եւ կանոն ըստ կարգին եւ ողորմութիւն հետ նորայ:

դ. 25բ-6ա [Քահանայն, որ շահ ուտէ. ձեռ. 8461, 38ա, ստ. լս.] – Քահանայ կամ այլ եկեղեցականք, որ զարծաթ իւր ի վարձու տայ... Գ. ամ արտաքոյ ապաշխարէ եւ մի ընդ աւրինօք, եւ այլ մի՛ գնասցէ։

ե. 26ա-7բ Վասն հոսման, որ քուն լինի – Ջերմութիւն, որ ի քուն լինի, է որ խոտելի է եւ մեղադրելի, զի եթէ յղփութենէ կերակրոց լինի կամ ըմբելեաց... 26բ-7ա Այլ վասն տեսլեանց պէս-պէս, որ լինին արուի կամ ընդանեաց... ապա թէ սովորութիւն առնէ, պոռնիկ է ստոյգ, եւ Քրիստոսի փառք յաւի[տեանս]։

զ. 27բ-33բ [Վասն ամուսնութեան]* – Եւ արդ, այսպէս է խնամութիւնն, որ լինի կրտիճ տղայն ԺԵ. (15) տարոյ՝ փեսացու է, եւ աղջիկն՝ ԺԴ. (14) կամ ԺԲ. (12)... 28բ Եթէ ազգականք յամուսնանան, զի՞նչ արասցուք... 28բ-9ա Եթէ ոք առնու կին ի մերձօորէ իւրմէ մինչեւ ի վեցերորդն... 29ա Արդ, գիտացէ՛ք, աստուածասէր ժողովո՛ւրդք, յով յուժով զքահանայն իւր կամացն հանէ... 29բ-33ա Երբ գին(=տ)ենայ մարդ, որ կին իւր չհասգոյթք է... 31բ Թէ զարքայութիւն գնես, երբ Աստուծոյ հակ /// (շար.) 32ա [Կար]եւորք, եւ կամիս պսակել, խոստովանեցոյ զփեսայն... 33աբ Զի կանոնքս սուրբ հարցն գրեալ է, թէ ոք անգիտութեամբ կիրակէի ի կինն իւր մերձենայ... կատարողք աւրինացն աւրհնին Աստուծոյ եւ ամենայն սրբոցն. ամէն։

* Ծնթ. Քաղուածքներ Յակոբ Ղրիմեցւոյ, Թադէոսի, Բարսեղի, Աթանասի եւ այլոց կանոններից:

է. 33բ-5բ Վասն ազգակցութեան հարց, զոր Է. պորտն կոչի եւ բաժանի Գ. ի դէմս, ի վեր եւ ի վայր եւ ի կողմն, զոր ասացին սուրբ հայրապետք* – Ի վերն այսպէս՝ առաջինն մեք, եւ հայրն մեր, եւ պապն, եւ հաւր պապն, եւ պապուն հայրն, եւ պապուն պապն, եւ ապոյ պապն, որ է Է... 34աբ Եւ խնամութիւնն Է. պորտն առնու, որ աւտար ազգ է... 35աբ Զի հասարակ կանոնք այսպէս եդին սուրբ հարքն, եթէ հոգեւոր ազգն, որ է յաւազանութիւն... այսինքն՝ բանն, ցասումն եւ ցանկութիւնն, այս թվեն ի հոգեւոր ազգն, որ է Սանուբէլն։

* Ծնթ. Քաղուածքներ Գրիգոր Տաթեւացւոյ Հարցմանց գրքից (հմմտ. Գրիգորի Տաթեւացւոյ Գիրք հարցմանց, Երուսաղէմ, 1993, էջ 611, հատոր իններորդ, պրակ ԼԶ.) եւ ամուսնութեան հոգեւոր ու մարմնաւոր ազգակցութեանը վերաբերող այլ կանոններից։

4. 35բ-58ա [Ի Դատաստանաց գրոց]*

ա. 35բ-44ա Վասն դատաստանի գրոց մեծին Սահակ եւ Բարսղի, եդեալ փոքր ի շատէ գրեցաք աստ. Վասն եկեղեցականաց – Եւ արդ, այսպէս սկսաք ցուցանել զկարգ եկեղեցւոյ, զի թագաւորաց եւ իշխանաց եւ ռամկաց, ամենայն հաւատացելոց... 39ա Որք զպտուղս եկեղեցուն կամին արտաքսել... 39աբ Զի որ զպտուղն տեառնականն... 39բ-40ա Կան եկեղեցիք, որ թագաւորաց կամ մեծամեծաց հարկ ուտեն... 40աբ Զվիճակաց եւ զաթոռոց եւ զժողովրդոց, եթէ հայրապետաց փոխիլ կամին վասն տգիտութեան... 40բ-1բ Եթէ վախճանի եպիսկոպոսն, նամակաւ տացէ զինչս եկեղեցւոյ… 41բ Զի աւրինաց թուլութիւն տայ, թէ անհաս լինի եպիսկոպոսն յանդ /// (շար.) 42ա [Եւ աշխարհական ոք թէ մատաղ առնէ, իւրում քահանային տացէ] /// (սկ.) ի նզովեսցէ զնոսա մինչեւ զղջասցին եւ ապաշխարեսցեն դատաստանէ: 42ա Բանադրելոյ (լս-ից) – Եթէ վանականաց կամ եպիսկոպոսի կամ երիցու ի գլխաւորաց... 42ա-3բ Քահանայ, թէ վասն աշխարհի... 43բ-4ա Եւ թէ ոք եկեղեցական տեսանէ զիշխան ոք, որ անզգամի... 44ա Վախմի (լս-ից) – Եւ թէ լինի եկեղեցւոյ վախմ կամ գեղ կամ յագարակ... բայց միայն զիւրն կորուսանել։

բ. 44ա-7ա Վասն քահանայից առնելոյ զպտուղս ի ժողովրդաց – Եւ այս են իրաւունք քահանայից ի ժողովրդոցն, որ զենուն զենլիս, եթէ արջառ իցէ... 45ա-6ա Իսկ աշխարհի քահանայ, որ վախճանի, թէ չունի ժառանգ... 46ա-7ա Բանադրելոյ (լս-ից) – Եթէ ժողովրդական ոք ի պէսպէս սխալանաց... եւ մեռանել վասն Աստուծոյ եւ ոչ վասն աշխարհի իրաց համար նզով դնել։

գ. 47ա-50բ Վասն յիշատակի ննջեցելոց եւ սուտ վկայ կացուցանել – Զյիշատակ ննջեցելոցն ընտանեաց նոցա, որ ինչ կարգ է, աւրինաց քրիստոնէից, զոր հրամանաւ սուրբ հարցն կատարեն զմիխիթարութիւն նոցա հոգւոցն... 48աբ Յանկարծամահ (լս-ից) – Եթէ յանկարծամահն լինի կամ մահակոտոր կամ անհաս ի ձեռն քահանայս... 48բ-50բ Եթէ յետ մեռելոյն, ոք երթայ ի մեռելոյ ազգացն խնդրէ ինչ... այլ մի՛ գնասցէ եկեղեցին, զի անարգեաց զնայ։

դ. 50բ-1ա Վասն կնոջն եւ այրն, որ չկարէ ի կին իւր ի կուսութենէ հանել, զի՞նչ է դատաստան – Եթէ պատահի, որ այրն չկարէ զկին իւր ի կուսութենէ հանել, թէ կամ լիցի՝ կնոջն ի միասին կենան... բայց հրամանաւ այրոյն լիցի առն այլում։

ե. 51ա-2ա Վասն դիւահար կին արձակելոյ – Արժան է արձակիլ, թէ ոչ, թէ յառաջ, քան զպսակն էր ծնաւղքն ծածկեցին զայն, ի տունս իւրեանց առցեն մինչեւ բժշկեսցի... 51բ եւ առնու զիւր բաժինքն եւ գն[ա] ի տունն ծնօղացն /// (վջ.)։

զ. 52ա [Վասն յամուլ կնոջ եւ այրն ներքինի. ձեռ. 3672, 68ա] – (սկ.) /// տացէ կինն հրաման արձակման… մի՛ մեկնեսցեն ի միմեանց մինչեւ ի մահ, հրաման է ի սուրբ կանոնաց։

է. 52աբ Վասն որոյ պատճառէ ելանէ կինն ի յա[ռն]է իւրմէ – Յորժամ կինն տեսանէ զայր իւր յարուագիտութիւն կամ անասնապղծութիւն կամ ընդ անաւրէն պղծութիւն... կենայ առ նա ի վերայ որդւոցն։

ը. 52բ-3ա Վասն ատելութեան առն եւ կնոջն – Այր եւ կին եթէ ատելութեամբ զիրար թողցեն, պատահի մեռանել, զոր առն եւ կայ առաջի կինն... ապա թէ հրաման տայ եւ գիր արձակման։

թ. 53ա-4ա Եթէ վաճառ[ա]կան կամ այլ ճանապարհորդաց ամենամարդ կինն այր առնու – Յորժամ այր ոք ճանապարհ գնայ հեռի եւ յամէ գալն, պարտ է կնոջն համբերել, մինչ որ լսէ զմահ նորա կամ այլ կին առնուլն... զի անարգեաց զպսակն աւրհնութեան։

ժ. 54ա-5ա Վասն կռուի այր ընդ կին եւ վնասէ – Եթէ այր զկին իւր անարգէ, թէ խորտ կայ, ի մէջն դարձուսցեն ազգն իւր... եթէ անասուն բերեալ է կինն, զգլուխն առցէ եւ զկէս աճմանն։

ժա. 55աբ Վասն առն եւ կնոջ ուրացողաց – Եթէ այր կամ կին վասն նեղութեան կամ վասն տուգանաց ուրասցի զՔրիստոս... պարտ է շահել զհոգի միմեանց, ընդունի դատաստանս։

ժբ. 55բ-7ա Եղբարց եւ քուերաց բաժանումն – Մարդ, եթէ մեռանի առանց կտակագրի, կուսան դստերքն ժառանգեն զհայրենիքն ընդ եղբարցն... այսպէս քննել զմերձաւորսն եւ տալ նմա զժառանգութիւն։

ժգ. 57ա-8ա Վասն աղջկանն – Աղջիկ, որ հասանի յամուսնութեան, եւ խաւսեն վասն կնութեան եւ տալ զհաւանութիւն եւ տան նմա խաչ մատենին կամ այլ ինչ... եւ զայլն դարձուսցեն դատաստանէ։

* Ծնթ. Քաղուածքներ Մխիթար Գոշի Դատաստանագրքից (Գ-Դ., Զ-Է., ԺԱ-ԺԵ., ԺԷ., ՃԾԳ., ՄԳ-ՄԴ. եւ այլք՝ առանց համարակալման, խառն եւ քաղուածոյ՝ մեծ ու փոքր կրճատումներով եւ յաւելումներով. հմմտ. Մխիթար Գոշ, Գիրք Դատաստանի, աշխ. Խ. Թորոսեանի, Երեւան, 1975, Գ. խմբագրութիւն, էջ 283-523) եւ Աւրէնք յաղթող թագաւորաց բնագրից (ԾԷ., ՁԹ., Ղ.՝ առանց համարակալման, ետեւառաջութեամբ (հմմտ. Ասորական Դատաստանագիրք, լոյս ընծայեց Արսէն վրդ. Ղլտճեան, Ս. Էջմիածին, 1917, էջ 27, 38-39):

Բ. 58ա-64ա [Յովհաննու Երզնկացւոյ՞] Խրատ յոգեշահ եւ մարմնաշահ – Մարդոյն, որ վայել է Դ. իրք է, որ զմարդն ի մեղաց պահէ... 61բ Իմաստութիւն անմահ այդ է, ի դրախտն շատ ցեղուցեղ տունկ /// (շար.) 62ա Բարի գործն է, որպէս զՈվբայն... խոստովանի եւ ապաշխարէ եւ յաղաւթէ առ Աստուած։

Գ. 64ա-74ա [Տեսիլ Մարիամու Աստուածածնի] Պատմութիւն չարչար[ան]աց հոգոց, թէ որպէս են ի դժոխս – Յարուցեալ Աստուածածին մայրն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ել ի լեառն Ձիթենեաց... 71բ Հրեշտակ ասէ. Սոքայ են, որ զկնքաւորս իւրեանց անարգեցին եւ պոռընկեց /// (շար.) 72ա Ղամբար անշիջանելի: Ուրախ լե՛ր, եւ դու Միքայէ՛լ... որմէ փրկեսց[է] զմեզ Քրիստոս Աստուած ի երկիւղէ դժոխոցն, եւ նմա փառք յաւիտեանս. ամէն։

Դ. 74ա-87բ [Տես]իլ Սրբոյն Գրիգորի ընդ հրեշտակս – Սուրբ Գրիգոր մեր Լուսաւորիչն զԽ. (40) տիւ եւ զԽ. (40) գիշեր հաց ոչ եկեր եւ ջուր ոչ էարբ... 82բ Հրեշտակ ասէ. Հոգի արդարոյն այսպէս ասէ. Երանի, թէ գայ Քրիստոս /// (շար.) 83ա Հայի եւ ասէ. Տէր Աստուա՛ծ ամենակալ, արա՛յ զինքն յերկարակաց... որ կաս առաջի Աստուծոյ /// (վջ.)։

Ե. 88ա-96ա [Խրատ կիրակէից: Աւրհնեալ է ամենասուրբ Երրորդութիւնն, զարմանք եւ սքանչելագործութեան բան եկն... (=Թուղթ երկնառաք)*, ձեռ. 712, 46ա] – (սկ.) /// իմ, տանջեմ զնոսա ի հուրն յաւիտենից... 92բ Վայ է քահանային, որ ունի ոխ ընդ ընկերի իւրում եւ մատուսցէ պատարագ, զի /// (շար.) 93ա Նոցա ի ձեռն սատանայի եղիցի: Վայ է ուրացողաց... եւ զմեզ զամենեսեան կարդացողքս եւ լսօղքս արժանի արասցէ Քրիստոս Աստուած ի փառս իւր. ամէն։

* Ծնթ. Սոյն բնագիրը 1906 թ. եթովպերէն, ասորերէն, արաբերէն, քարշունի թարգմանութիւնների հետ հրատարակել է Մաքսիմիլիան Բիտները (M. Bittner, Der vom Himmel ge­fallene Brief Christi in seinen morgenländischen Versiopnen und Recensionen, Wien, 1906), առաւէլ մանրամասն տե՛ս, Յ. Տաշեան, Թուղթ երկնառաք (հրատ. Մ. Բիտնէր), Հանդէս ամսօրեայ, Վիեննա, 1906, թ. 9-10, էջ 259-264, նաեւ Տեղեկատուութիւնք հայրենագիտական նորութեանց վրայ, Բազմավէպ, Վենետիկ, 1906, թ. 11, էջ 507:

Զ. 96ա-101բ Հարցումն Բարսեղայ [Կեսարացւոյ] առ սուրբն Գրիգոր [Նիւսացի. հմմտ. ձեռ. 737, 37ա-9ա]* – Բարսեղ ասէ առ սուրբըն Գրիգոր՝ Յորժամ ոչ երկինք կայր եւ ոչ երկիր, յորո՞յ վերայ հանգչէր յաթոռ աստուածութեան: Գրիգոր ասէ՝ Ի վերայ տարրեղեն լուսազգեստ հոգւոյ... զի ծանիցէ զԱրարիչն իւր Քրիստոս, եւ նմա փառք յաւիտեանս. ամէն։

* Ծնթ. Սոյն հարցումը որոշ ձեռագրերում ուղղուած է Գրիգոր Լուսաւորչին (տե՛ս ձեռ. 588, 307ա, ձեռ. 834, 123ա եւ այլուր), որոշներում՝ Գրիգոր Նազիանզացուն (Աստուածաբանին՝ տե՛ս ձեռ. 728, 23ա, ձեռ. 2566, 150բ եւ այլուր):

Է. 101բ-3բ [Ի հասարակաց խրատուց Յովհաննու Երզնկացւոյ]*

1. 101բ-2բ Յաղագս երդման – Եւթներորդ բան կանոնական. Ոչ է պարտ քրիստոնէին երդնուլ սուտ կամ իրաւ... եւ ստոյգ է բանն, յայնժամ այս վկայական /// (վջ.)։

2. 103աբ [Յաղագս յիշոնցնայտուի. ձեռ. 3672, 132բ] – (սկ.) /// [զհաւ]ատն հայհոյէ, զԱստուած հայհոյէ եւ որ զմեռելին գերեզման ասէ զխաչն... որ զարհուրին եւ դառնան այնպիսի չար եւ յիմար սովորութենէն եւ Քրիստոսի փառք յաւիտեանս:

3. 103բ Վասն յաղաւթից հարց – Արդ, պարտ է քրիստոնէից աւրն Գ. անգամ յաղօթք /// (վջ.)։

Հմմտ. Է. Բաղդասարեան, Յովհաննէս Երզնկացին եւ նրա խրատական արձակը, Երեւան, 1977, էջ 161-166, 171:

Ծնթ. Բովանդակութեան վերջնամշակումը, ինչպէս նաեւ թափուած թերթերի հստակեցումը Նարինէ Վարդանեանի:

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

95բ Եւ զմեզ՝ զամենեսեան կարդացողքս |96ա| եւ լսօղքս, արժանի արասցէ, Քրիստոս Աստուած ի փառս իւր. ամէն։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1ա (ԺԸ. դ., նոտրգիր) Այս գիրքըս Գիրիքորին է։ Աստուած ողորմի կարդայցողաց եւ լսողաց. ամէ[ն]։ Ես՝ Թումանի որդի Ըստեփանըս գրեցիմ, ով որ ոք այսէ, թէ Աստուած իւր բան [յա]ջողի. ամէն։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ «3406», 1ա՝ «ա/III- 250», «ԺԷ., Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]», 2ա՝ «1192/3406»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա, 8բ-9ա, 101բ, 103բ՝ զանազան մասնիկներ, տառեր։

 

 

3407

ԳԱԼՈՒՍՏ ԱՄԱՍԻԱՑԻ, ԼՈՒՍԱՇԱՒԻՂ

ԺԸ. դար

ԹԵՐԹ՝ 90. չգրուած՝ 2աբ, 90բ։ ՊՐԱԿ՝ 2+6+Բ-Թ×12 (Բ 6, Գ 11, Ը 7, Թ 9)+1։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ բուսական։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,3×9,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (12×7,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 19ա)։ ՏՈՂ՝ 26։ ԿԱԶՄ՝ վարդագոյն մոմլաթ. մէջքը եւ փեղկերի հիմնամասերը՝ սեւ կտաւ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն թուղթ (պատրաստուած 1950ականներին). լուսանցակողերը՝ կապոյտ ցայտկէն։ ՊԱՀՊԱՆԱԿ Ա+Բ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 3ա (տպ.), 18բ, 27բ։ Լուսանցազարդ՝ բուսական (տպ.)։ Զարդագիր՝ թռչնագիր (նաեւ տպ.)։ Գոյներ՝ կարմիր, վարդագոյն, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմ՝ 1950ականների. գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, թերթերին զանազան հետքեր, բնագրի սկզբի թափուած հատուածը լրացուած հետագայում տպագրի 6 թերթով (էջ 3-14), թ. 49ի լս-ի թափուած մասը լրացուած հետագայում այլ թղթով, թ. 81-2ը պոկուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

3ա-89բ [Գիրք, որ անուանեալ կոչի Լուսաշաւիղ՝ արարեալ եւ սահմանեալ Գալըստի վարդապետի Ամասեացոյ]

1. 3ա-4ա Եթէ աշխարհի աստի էիք, աշխարհս սիրէր. Ա. [գլուխ] – Որ ի ծով յայս յաշխարհի շինեաց տապան զեկեղեցի...

2. 4աբ Սիրտ խոտարեալ նիւթէ զչարիս եւ խռովութեան առնէ քաղաքի. Բ. – Երկրորդ գլուխ. Մարդս տացուք օրինակ քաղաքի...

3. 4բ-5բ Որ ի ծով այս աշխարհի շինեաց տ[ա]պան զեկեղեցի. Գ. – Երրորդ գլուխ. Մարդս նաւի է օրինակ...

4. 5բ-6բ Այս ծով մեծ եւ անդորր. Դ. – Երրորդ գլուխ. Մարդս ծովու տամք օրինակ...

5. 6բ-7ա Ուրախացեալ գնացիւք գետոց քաղաք ի քէն շինեալ Յիսուս, որմէ վտակ. Ե. – Հինգերրորդ գլուխ. Մարդս գետոց տացուք օրինակ...

6. 7բ-8ա Ի քէնէ, Տէ՛ր, աղբիւր հնաց եւ լուսով երեսաց քոց մարդս։ Աղբերաց է նման ի տասն կերպիւ բերանք արդարոց բղխեն զիմաստութիւն. Զ. – Վեցերորդ գլուխ. Նախ որպէս աղբիւր միշտ բղխէ...

7. 8բ Դու լուսաւոր առնես զճրագ իմ, Տէ՛ր Աստուած իմ, լոյս արա՛յ ինձ ի խաւարի։ Մարդս աշտանակի է օրինակ տասն կերպիւ եւ զի՞նչ է ասացից. Է. – Եւթ գլուխ. Ասացից։ Նախ որպէս աշտանակի լոյս եւ մոմ... որպէս աշտանակն ամենայն ոք ունիցի այսպէս /// (վջ.)։

8. 9ա [Լոյս տո՛ւր, Տէ՛ր, աչաց իմոց. Կանթեղն տամք օրինակ, Ը.] – (սկ.) /// խաւարեսցին աչք նոցա, զի միտս...

9. 9աբ Երթով վատառ մրջիւնն եւ ուսեր ի նմանէ, թէ որպէս մարդս մրջըման է օրինակ. Թ. – Իններրորդ գլուխ. Նախ որպէս մրջիւնն աշխատաւոր է...

10. 9բ-10բ Երթով վատառ մեղուն եւ ուսեր ի նմանէ, թէ որպիսի գործունեայ է։ Եւ մեղուն տամք օրինակ մարդկան. Ժ. – Տասներորդ գլուխ. Նախ մեղուն ժրաջան է...

11. 10բ-1ա Զի ի ցոյցս հանդերձիւք ոչխարաց երեւին եւ ի ներքոյ են գայլք յափշտակողք, զի մարդս երբեմն գազան նմանի. ԺԱ. – Մետասաներորդ գլուխ. Նախ գազանն անողորմ է...

12. 11աբ Հայեցարուք ի թռչունս երկնից, զի ոչ վարեն եւ ոչ հնձեն եւ ոչ ժողովեն ըշտեմարանս, եւ Հայրն երկնաւոր կերակրէ, եւ մարդս ձագուց օրինակ տամք. ԺԲ. (12) – Երկոտասաներորդ գլուխ. Նախ ձագն ունի բոյն... եւ հոգով ընթանայ քան /// (վջ.)։

13. 12ա [Տերն յետ ստեղծմանն արարածոց հանգեաւ Է. օրն ի գործոց այն որ. ԻԱ.] – (սկ.) /// եւ թաղմանն Քրիստոսի օրինակ...

14. 12ա-3ա Իսկ առ կշեռբ սպիտակափայլ բիւրեղ նման, որ միշտ աճէ եւ նուազի. ԻԲ. – Քսանեւերկու գլուխ. Մարդս օրինակ տամք ամսոց...

15. 13ա-4ա Օրհնեսցի պսակ տարոյ քաղցրութեան քո. ԻԳ. – Քսաներեք գլուխ. Մարդս օրինակ է բոլոր տարոյ...

16. 14աբ Քան զականս պատուականս եւ ամենայն պատուական չարժէ զնայ. ԻԴ. – Քսանեւչորս գլուխ. Մարդս վաճառականաց նմանին...

17. 15ա [Ապաքէն դուք տաճար Աստուծոյ էք. ըստ Պօղոսի. ԻԶ. – Քսան եւ վեց գլուխ. Նախ մարդս տաճարի եւ շինութեան օրինակ է] (սկ.) /// են եդեալ հիմ, որպէս մեծահաւատ մարդոյս տա օրինակ...

18. 15ա-6ա Զմեղս մանկութեան եւ զանգիտութեան իմոյ մի՛ յիշեր. ԻԷ. – Քսանեւեւթ գլուխ. Մարդս մանկտոց նմանեցուցից...

19. 16ա-7ա Ո՞ արար հրեշտակս իւր զոգի եւ զպաշտօնեայս իւր ի հուր կիզելոյ. ԻԸ. – Քսանեւութ գլուխ. Մարդս տացուք օրինակ հրեշտակաց...

20. 17աբ Տառապեցայ եւ խոնարհ եղէ յոյժ, զի անձն իմ լի եղեւ. ԻԹ. – Քսանեւինն գլուխ. Մարդս տացուք օրինակ գերելոց...

21. 17բ-8բ Տէ՛ր, ի զօրութեան քում ուրախ եղիցի թագաւորն ի փրկութեան քում. Լ – Երեսուն գլուխ. Մարդս տացուք օրինակ թագաւորաց...

22. 18բ-9բ Ելի ի լեառն զմռսոյ եւ [հ]ոտ առի կնդրկոյ. ԼԱ. – Լեառն բազում խորհուրդ ունի...

23. 19բ-20ա ԼԲ. Երկրորդ գլուխ. Լեառն հրեշտակաց ասէ եւ հոտ զարմանահրաշ...

24. 20աբ ԼԳ. Երրորդ գլուխ. Լեառն վերինն Երուսաղեմ է, եւ հոտ՝ ԲԺ.ան (12) փառքն...

25. 20բ-1ա ԼԴ. Չորրորդ գլուխ. Լեառն եդեմ է. Նախ եւ հոտ, որքան ծառ ու ծաղիկ...

26. 21աբ ԼԵ. Հինկերորդ գլուխ. Լեառն սուրբ Երուսաղէմ է, եւ հոտ՝ տնօրէնութիւնքն...

27. 21բ-2ա ԼԶ. Վեցերորդ գլուխ. Ելի ի լեառն երանութեան...

28. 22աբ ԼԷ. Եւթներորդ գլուխ. Լեառն Թափօր է, եւ հոտ ասեմք այժմուս...

29. 22բ-3ա ԼԸ. Ութերորդ գլուխ. Լեառն Ձիթենեաց է, եւ հոտ՝ Համբարձմանն Քրիստոսի...

30. 23աբ ԼԹ. Իններորդ գլուխ. Լեառն Սինայ է օրինակ, եւ հոտ զԺ. բանեանէն...

31. 23բ Խ. Տասներորդ գլուխ. Տացուք օրինակ լեառն Քորեբ...

32. 24աբ ԽԱ. Մետասաներորդ գլուխ. Լեառն մարգարէք են, եւ հոտ՝ կանխաճառութիւնս նոցա...

33. 24բ ԽԲ. Երկոտասաներորդ գլուխ. Լեառն Սիոն է։ Նախ օրէնք ի Սիոնէ ելին...

34. 24բ-5ա ԽԳ. Երեքտասաներորդ գլուխ. Լեառն Սուրբ Էջմիածինն է, եւ հոտ՝ բազում...

35. 25աբ ԽԴ. Չորեքտասաներորդ գլուխ. Լեառն Հռոմ է՝ աթոռ սրբոց գլխաւոր առաքելոցն բաղդատի...

36. 25բ ԽԵ. Հնկէտասաներորդ գլուխ. Լեառն ել Եղիայ եւ հոտ էառ անմահութեան...

37. 25բ-6ա ԽԶ. Վեշտասաներորդ գլուխ. Պօղոս ել յերկինս եւ եբեր հոտ անմահութեան...

38. 26աբ ԽԷ. Եօթնեւտասներորդ գլուխ. Ել ի լեառն յերկինս աւետարանչին Յոհաննէսի...

39. 26բ ԽԸ. Ութ եւ Ժ.երորդ գլուխ. Լեառն սուրբ Աստուածածինն է...

40. 26բ-7ա ԽԹ. Ինն եւ Ժ.երորդ գլուխ. Լեառն անապատականք են, որ ի լերինս բնակին...

41. 27աբ Ծ. Քսաներորդ գլուխ. Ելանեն ի բարձունս աստուածաբանք...

42. 27բ-9ա ԾԱ. Գալստի աղքատ վարդապետի արարեալ օրինակ ձագուց եւ մարգարէից եւ առաքելոց – Աւետիս քեզ, օրիո՛րդ սուրբ տառից...

43. 29ա ԾԲ. Լուծցուք զԻ. (20) զիրս այս – Նախ զծառն խոնարհութեան ասասցուք...

44. 29ա ԾԳ. Երկրորդ. Բարէհաճութեան զծառն ցուցցուք...

45. 29աբ ԾԴ. Երրորդ. Զծառն հեզութեան ցուցից...

46. 29բ ԾԵ. Չորրորդ. Զծառն արիութեան ասացից...

47. 29բ ԾԶ. Հինկերորդ. Զծառն առատութեան ցուցից, որ նստեալ էր...

48. 29բ-30ա ԾԷ. Վեցերորդ. Զծառ պահեցողութեան ցուցից...

49. 30ա ԾԸ. Եօթներորդ. Զծառն ողջախոհութեան ցուցցուք...

50. 30ա ԾԹ. Ութերորդ. Զծառն ողբոց ցուցից...

51. 30աբ Կ. Իններորդ. Զծառն սպառնալեաց ցուցից...

52. 30բ ԿԱ. Տասներորդ. Զծառն սգոյ ցուցից...

53. 30բ ԿԲ. Մետասան. Զծառն արմաւենի ցուցից...

54. 30բ-1ա ԿԳ. Երկոտասան. Զծառն ձիթենեաց ասացից...

55. 31ա ԿԴ. Երեքտասան. Զծառն կիպարեայ ասացից...

56. 31ա ԿԵ. Չորեքտասան. Զծառն տրտմութեան ասացից...

57. 31աբ ԿԶ. Հնկէտասան. Զծառն խնծորոյ ասացից, որ ի վերայ կախեալ կայր...

58. 31բ ԿԷ. Վեշտասաներորդ. Զծառն երամասիրաց ասացից...

59. 31բ ԿԸ. Եօթն եւ Ժ.երորդ. Զծառն անջրդոց ասացից...

60. 31բ ԿԹ. Ութ եւ Ժ.երորդ. Զծառն բազմերանգ ասացից...

61. 32ա Հ. Ինն եւ Ժ.երորդ. Զծառն քաղցրութեան եւ համեղութեան ասեմ...

62. 32ա ՀԱ. Քսաներորդ. Զծառն պարկեշտութեան ասացից...

63. 32բ-4ա ՀԲ. Գոհաբանութիւն առ յերկինս – Գոհանամք Սուրբ Երրորդութեան՝ Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ...

64. 34աբ ՀԳ. Մաղթանք Գալստի՝ արարեալ յաղագս ըստգըտանաց – Բոլորից, Տէ՛ր, խոնարհեցո՛յ զունկն քո...

65. 34բ-5բ ՀԴ. Տէ՛ր, հրամայեալ ես երանական աւետաբեր...

66. 35բ-6ա ՀԵ. Հայր բոլորից է ամենակալ, Ալֆայ եւ Օ...

67. 36ա ՀԶ. Աղաղակեմ քեզ, Յիսո՛ւս Քրիստոս Միածին...

68. 36աբ ՀԷ. Ո՛վ Հոգի Սուրբ, Աստուած ճշմարիտ...

69. 36բ-7ա ՀԸ. Եկեսցէին է այս – Ամէնաբարի, ամենահայեաց Տէ՛ր...

70. 37ա-8ա ՀԹ. Սուրբ Աստուածածնի – Գլուխ հարիւրաւորից, կուսանաց պարծանք, մայր էակցին Բանի...

71. 38ա-9ա Ձ. Բոլորից Տէր, արքա անսկիզբն...

72. 39ա-41ա ՁԱ. Գթութեան քում, Տէ՛ր Յիսուս, նորոգեցաւ աշխարհ...

73. 41ա-4բ ՁԲ. Խոստովանօրէն ըստ այնմ – Ահաւոր եւ բժշկապետ բոլորից, Տէր եւ ըստեղծօղ...

74. 44բ-7ա ՁԳ. Զղջումն խոստովանօրէն ըստ­գտանաց – Հարցումն եւ մաքառումն ըստգտանաց...

75. 47աբ ՁԴ. Աղերսանք առ Աստուած – Գթած եւ ողորմած Աստուած, քարացեալ եմ, կակղացո՛յ...

76. 48աբ ՁԵ. Գովասանք Սաղմոսարանին Դաւթայ մարգարէի – Գտի՛ ինձ, լոյս եւ ախոյեան, / զքնարս Դաւթեան սաղմոսարան...

77. 48բ-54բ ՁԶ. Մեծ խոստովանութիւն – Աղաղակագոջ բողոքմամբ աղերսեմ, պաղատեմ, ապաշաւեմ եւ զղջանամ...

78. 54բ-6ա ՁԷ. Քսանեւչորս ժամու օգնէ։ Աղօթք եկեսցէին – Արարչագործ Հա՛յր բոլորից, ծնօ՛ղ Որդոյ եւ Որդի՛ ծնեալ ի Հօրէ...

79. 56ա-7բ ՁԸ. Գոհանամք զքէն, թագաւո՛ր թագաւորաց...

80. 57բ-9ա ՁԹ. Գոջեմ մեծաւ հառաչմամբ, աղաղակագոջ ձայնիւ...

81. 59ա-61ա Ղ. Խրատ եւ կրթութիւն եռամենեայ մանկանց մինչեւ ԲԺ.ան (12) ամենից – Ա՛յ մանուկ թօթաւախօս, ու՞մ որդի ես... Ասէ մանուկն. Աստուածատրին...

82. 61ա-2ա ՂԱ. Խրատ երիտասարդաց – Տե՛ս, շքեղազարդ երիտասա՛րդ, որ նման ես Ադամայ...

83. 62աբ ՂԲ. Խրատ ծերոց ամենայնի – Ո՛վ պատուական ծերունի, որ դու նման ես ալեօքդ Աբրահամու...

84. 62բ ՂԳ. Պառաւանց խրատ – Ո՛վ ծերունի պառաւ, շահեա՛ց զդուստր եւ զորդի քո...

85. 62բ-3բ ՂԴ. Երգ Սուրբ Աստուածածնի – Անարա՛տ կոյս, տաճար, խորան, Աստուածածին կոյս Մարիա՛մ...

86. 63բ-5ա ՂԵ. Երգ Սուրբ Աստուածածնի – Աստուածածի՛ն, տաճար, խորան լուսաւորեա՛յ, կո՛յս Մարիամ...

87. 65աբ ՂԶ. Գաղտնի նետից հարայ, ո՛վ բժշկարան, առ քեզ դիմեալ...

88. 65բ ՂԶ.=ՂԷ. Տաղ Ծնընդեան – Կայծակնամաքուրն յԵսայի ասէ. Ահա կոյս յղասցի...

89. 65բ-6ա ՂԷ.=ՂԸ. Տաղ Ծնընդեան – Գոյնզգոյն զարմանահրաշ երանգ-երանգ երեւի, / շահիրէ յիսանընտան սօյլէտի շօլ Իսայի (հայատառ թրք.)...

90. 66ա-7ա ՂԸ.=ՂԹ. Տաղ Աստուածածնի – Գթած ես դու եւ ողորմած, մարդասէր Քրիստո՛ս, / ըռահմի չօք փատըշահսն Տէր Յիսուս (հայատառ թրք.)...

91. 67աբ ՂԹ.=Ճ. Տաղ Սուրբ Աստուածածնի – Գեղեցիկ, գովեալ պտուղ բարի, / ընտրեցար Հօր Աստուծոյ հարսն անեղի...

92. 67բ-8ա Ճ.=ՃԱ. Տաղ Յարութեան – Գլխոյ պսակ զարմանալի, / թագ ոսկէհուռ եւ հրաշալի...

93. 68աբ ՃԱ.=ՃԲ. Գեղգեղեալ գովեն զքեզ, գեղեցկաշէն տաճար ես...

94. 68բ-9ա ՃԲ.=ՃԳ. Խաչի օր ասա՛յ – Գողգոդ եկեալ կանգնեալ, / կառուցեալ արքայն բազմեցեալ...

95. 69ա ՃԳ.=ՃԴ. Տաղ խաչի – Կամաւ իջեալ Աստուածըն Բան, / զոր մարգարէքն խօսեցան...

96. 69բ-70ա ՃԴ.=ՃԵ. Տաղ խաչելութեան, Զարմանահրաշին գունովն ասա՛յ – Յիսուս՛ որդի, իմ սիրական, / ընդէ՞ր կապեալ կաս յանդիման...

97. 70աբ ՃԵ.=ՃԶ. Գուժ սըգոյ խաւար մթան հասին, / եւ աղիք ծնօղիս գալարին...

98. 70բ-1ա ՃԶ.=ՃԷ. Խաչելութեան – Գլխոյ պսակ թագըդ պարծանաց, / ըմբռնեալ ես ի չար գազանաց...

99. 71ա ՃԷ.=ՃԸ. Գլխաբացիւ քեզ փարէր, / արիւն արտասուս թափէր...

100. 71աբ ՃԸ.=ՃԹ. Տաղ Յարութեան – Այսօր աւետիս համայնի, / համատարած աշխարհի, / զանթաքչելի օ՛օ՛ն երեւի...

101. 71բ-2ա Մ. Տաղ Յարութեան – Կանխեալ իւղաբեր կայքն ի միասին, / շուրջ զգերեզմանաւ փարեալ ճեպէին...

102. 72ա ՄԱ. Տաղ Յարութեան – Գային ողբալով աղաղակելով, / Քրիստոսն ո՞ւր եդիք ասելով...

103. 72աբ ՄԲ. Տաղ Յարութեան – Գոհութիւն, փառք Տեառն արարչին / եւ ցնծութիւն մեզ պարգեւի...

104. 72բ ՄԳ. Պատարագաց – Գալարի ոգի իմ, նուաղի, / երկնչի գալստեանն Յիսուսի...

105. 72բ-3ա ՄԴ. Տաղ պատարագաց – Գունով երանգ պճնեալ տիպդ հրաշալի, / ունիս շնորհ պէս-պէս յոյժ զարմանալի...

106. 73աբ ՄԵ. Գ. լեզուէ պատարագաց – Գովելով երգեմք ալէլուիեայ, Սանթա Մարիա...

107. 73բ ՄԶ. Տաղ պատարագաց – Գահոյք փայլեալ երեւին այս հանդէս, / անարուեստ զարմանա սքանչապէս...

108. 73բ-4ա ՄԷ. Տաղ պատարագաց – (կայ միայն խորագիրը)։

109. 74ա [ՄԹ. Այգոյ խրախութեան] – (սկ.) /// տան, ձայն արձակեն յոյժ քաղցրաձայն...

110. 74աբ ՄԺ. Տաղ հոգեւորական – Գովեստ բերկրանաց կազմեսցուք այս հանդիսաւուր տօնի...

111. 74բ ՄԺԱ. Ապաշաւանք – Գերի մա՛րդ, ընդէ՞ր ես գերի, / ազատեա՛յ զքեզ, լե՛ր, արի՛...

112. 74բ-5ա ՄԺԲ. Տաղ գանկատ խոստովանութեան – Գնտակ տարրից անձն իմ ունի, / սիրելի, անքակտելի, անհաշտելի...

113. 75ա ՄԺԳ. Արկեալ է կարթ առ ընթացս իմ, / միշտ որսա՛ զիս խաւարչըտին...

114. 75աբ ՄԺԴ. Կիրառնեաց կիրառութիւն, / կրեն յաւէտ բնութիւն...

115. 75բ-6ա ՄԺԵ. Գառնո՛ւկ, ընդէ՞ր տրտում եղեալ շրջիս, ելեալ շրջիս, / թէպէտ ոմանց խօսից վիրաւորիս, վիրաւորիս...

116. 76աբ ՄԺԶ. (հայատառ թրք.) – Կէ մի միզ տուշտի էնկինէ, / ըրայէթ շինտի զէնկինէ...

117. 76բ ՄԺԷ. Գիտե՞ս, թէ աշխարհս այս յաւիտենական, / որ այնքան բերկրութեամբ միշտ ցնծաս ժամ-ժամ...

118. 77ա ՄԺԸ. Գարշելի մեղաց շաղախեցայ, / մեղա՛յ, Տէ՛ր, մեղա՛յ, / ի ժանից թունից խոցոտեցայ...

119. 77աբ ՄԺԹ. Գրեմ գիր մխիթարական, / շահաւէտ եւ օգուտ մարդկան...

120. 77բ-8ա ՄԻ. Գեղեցիկ, նազելի, եղբայր պատուական, պատուական, / իրէկիմտէ տէրտիմ վարտըր հէմ եարէմ, հէմ եարէմ (հայատառ թրք.)...

121. 78աբ ՄԻԱ. Գալարիմ, նուաղիմ այս ժամ, / էյլէ տէրտիմէ պիր տէրման, պիր տէրման (հայատառ թրք.)...

122. 78բ-9ա ՄԻԲ. Քեզ ասեմ, ղարի՛պ կտրիճ, խելքդ ժողովէ՛, / զի այս կեանքս խաբօղ երազ եւ սուտ է...

123. 79ա ՄԻԳ. Գեղեցկութիւնք են անպիտան, / գռեհունք ժողովեալ բազմանան...

124. 79աբ ՄԻԴ. Գտի առ իս ոմն գոռոզ եւ թշնամի, / յառաջագոյն ոչ գոյր ընդ իս, էր թագստի...

125. 79բ-80ա ՄԻԵ. Գուշակ բերկրութեան տեսի, լի՛ց, որ ըմպեմք, / լուա՛յ, որ հիւր եմք աշխարհի, ե՛կ, սէր առնեմք, սէր առնեմք...

126. 80աբ ՄԻԶ. Ա՛յ իմ եղբա՛յր եւ սիրելի բարեկա՛մ, բարեկա՛մ, / գանկատ ունիմ սուտ աշխարհէս, ա՛յ իմ ճան...

127. 80բ ՄԻԷ. Գլուխ առաքեալ մեծ Պետրոս եւ Պօղոս ընտրեալ...

128. 80բ ՄԻԸ. Յարութեան – Կայր թեւատարած միածին Որդին վասն Ադամայ ներկած...

129. 80բ-1ա ՄԻԹ. Այլակերպութեան – Կարդամք առ քեզ, Տէ՛ր, Միածին Յիսուս Որդի, / մեծ գոհութեամբ տօն կազմեցուք զեկեղեցի...

130. 81աբ ՄԼ. Ոսկէբերանին տաղ – Գլխաբացիւ առ քեզ փարիմ, / առ ոտս քո անկեալ սփռիմ...

131. 81բ-2ա ՄԼԱ. Սրբոյն Մինասայ – Գլուխ զինուոր նախամարտիկ վկայ, / Յիսուսի թագաւորին ծառայ...

132. 82աբ ՄԼԲ. Մինասայ – Կորովաբան եւ քաղցրաձայն սուրբըդ Մինաս, / աստանօր եկեալ եմք քեզ, լե՛ր մեզ միջնորդ արագահաս...

133. 82բ ՄԼԳ. Սուրբ Սարգըսի – Գոյտ գումար նահատակք անեղէն եղանի, / զինուորեալք ի յերկրի գրեցան ի յերկնի...

134. 82բ-3բ ՄԼԴ. Վասն գինոյ – Յորժամ գինոյ փարջն գայ, / մարդոյ սիրտն ուրախանայ... ահճասի եօք նէ վէրէ, ճիզտանըն ի տէր հի/// (վջ., հայատառ թրք.)։

135. 84ա [ՄԼԹ.] – (սկ.) /// սուրբ առաքեալքն բազմիցին, / երկոտասան աթոռ նստին...

136. 84ա ՄԽ. Ամսեանին գունն է – Գոչեա՛յ նշանաւոր յօդիւ արտասուալի, / ահա բժիշկ կա, ի ձեռին սպեղանին...

137. 84աբ ՄԽԱ. Գանձ մեռելոյ, երգս՝ Աւերժականին գոյն – Այսօր առաքի հրեշտակ Արարչի, / առ բնութենէս աւանդ ուզիցի...

138. 84բ ՄԽԲ. Անպարագիրի գոյնն է – Գերի, տխուր, զի ես տխրալի, / ազատեցար յունայն աշխարհի...

139. 84բ-5ա ՄԽԳ. Կողկողին գունն է – Գառնո՛ւկ որդի, ո՛վ պատանի, / աւետեմ քեզ, ո՛վ նազելի...

140. 85աբ ՄԽԴ. Բաժակ բերկրութեանին գունն է – Գթա՛յ ի մեզ, Տէ՛ր բարերար, քոյ եմք ծառայ...

141. 85բ-6ա ՄԽԵ. Գամք Ըստամպօլցոց – Պէ հէյատէմ օղլոււպաք շու հալիմէ, / կէզէրտիմ կուլէրիտիմ ֆէնայ տի նեայտէ (հայատառ թրք.)...

142. 86ա ՄԽԶ. Միայն սրբին ասի – Գթած եւ մարդասէր մեղա՛, / գոհանամք Տէր եւ ողորմեա՛յ...

143. 86աբ ՄԽԷ. Աստուածածնի մեղեդիք – Կոյս ան­արատ Աստուածածին, / մեղօք անկեալ եմ խաւարին...

144. 86բ ՄԽԸ. Գայք ատեան յանդիման, ո՛վ մարտիրոսք, / ներկեալ վասն Տեառն արեան...

145. 86բ ՄԽԹ. Ծարաւեցաւին գունն է – Կո՛յս անարատ, մայր Իսկուհի, մայր Իսկուհի...

146. 86բ ՄԾ. Մեղեդիկ Յարութեան – Կայր, ննջէր ի գբին, / խրոխտայր, սպառնայր չար գազանին... կափարիչ վիմին /// (վջ.)։

147. 87ա ՄԾԲ. – (սկ.) /// [անչափական, խնդրեմք օրհնեալ] սպեղանին այն [ասեմք. Սուրբ տիրածին] պիքիր, սուլթան... ասեմք մեղայ ձայնիւ զղջման։

– 87ա-9բ Ցանկ գրոյս Լուսաշաւղին – ա. Նախ մարդս աշխարհի է օրինակ... մլե. Կալով մնան զուարթունք /// (վջ.)։

Ծնթ. 87րդ թերթը հետագայում այլ ձեռքով լրացուած է տպա­գրից։ Երեւի օրինակուած է հետեւեալ տպագրից՝ Գիրք, որ անուանեալ կոչի Լուսաշաւիղ, արարեալ եւ սահմանեալ Գալըստի վարդապետի Ամասեացոյ, Կ. Պոլիս, 1704 (224 էջ), որի նկարագրութիւնը տե՛ս Հայ գիրքը 1512-1800 թուականներին, Հայ հնատիպ գրքի մատենագիտութիւն, Ն. Ոսկանեան, Ք. Կորկոտեան, Ա. Սաւալեան, առաջաբանը Ն. Ոսկանեանի, խմբ. Ռ. Իշխանեան, Երեւան, 1988, էջ 154-155։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆՔ, ԺԹ. դ., շղագիր

1. 1ա Զհրաշալի անունն Քրիստոս, մարգարէս Երեմիա գերահնչեաց, Հոգի երեսաց մերոց, Տէր Քրիստոս։

2. 1ա 12 մարգարէք [Ցանկ] – Մովսէս, Սամուէլ... Զաքարիայ եւ Մաղաքիայ։

3. 1ա Ի Սիօնէ էառ հողս փչեաց, շունչս [հ]եզահոգի կենդանի Ադամ։

4. 1բ [Տաղ] – Ի քէն հայցեմ, կո՛յս տիրածին, / լե՛ր հովանի իմոյ անձին, / անփորձ պահեա՛ զիս յաշխարհի, / արժանացս ձիր շնորհի։

5. 1բ [Տաղ] (հայատառ պարսկերէն) – Նուրի ազալի ազբահրի խուտայ թուրի փուրսի ղօվաթ ղուտայի յիսահ։

6. 1բ Ընդերք, փոր, աղիկ, թաթարխամի, խոստուկ, խիթ, ինչ կշտի թափանցիկ յընդերս։

7. 1բ Եւ ի սոյն սակս մեծապիրկ կաշկանդին ձեռք ու ոտք... մարդասիրութիւն Աստուծոյ թոռն հաւրէ /// (վջ.)։

8. 90ա [Աւետարան ըստ Յովհաննու, Ա. 1] – Ի սկզբաննէ էր Բանն, ու Բանն էր առ Աստուած, ու առ Աստուած էր Բանն։

9. 90ա [Գրիգոր Նարեկացի, Մատեան ողբերգութեան, Բան ԽԹ.] – Արդարեւ ոչ ոք բաւ է յէիցս թարգմանել խօսիւք նիւթական լեզուի ի մասանց այտի քումդ գթութեանց, զոր առ իս ցուցեր։

10. 90ա [Գրիգոր Նարեկացի, Մատեան ողբերգութեան, Բան Ծ.] – Քանզի որպէս ոչ է առանց Քրիստոսի... ըստգտանաց անձին քաւութիւն։

11. 90ա [Գրիգոր Նարեկացի, Մատեան ողբերգութեան, Բան ԾԳ.] – Զքարն բաւիս ցուցանել կերպարան ազդման... առ քեզ մեծութիւն ձայնի երկար գոչելոյ։

 

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

30բ ստ. լս. (ԺԹ. դ., վրացերէնի այբուբեն, մինչեւ «փ») ქ. აბგდევზჱთიკმნჲოპჟრსტუფ. նոյնը՝ 34բ ստ. լս.՝ ქ. აბგდევზჱთიკმნჲოპჟრსტუ (երկու դէպքում էլ շարունակութիւնը կազմողի ձեռքով կտրուած)։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառ՝ «Գէորգյան հոգեւոր ճեմարան, Հմր 49», պհպ. Աա՝ «ունի միկրոֆիլմ», 1ա՝ «3407»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 32ա՝ «Կանոն եւ պատկեր պիտոյ է», 56բ-7ա ստ. լս.՝ «Այբուբեն՝ ա-ն», 60բ ստ. լս.՝ «Տէր մեր, որ գիտէս զբնութիւն», 62բ ստ. լս.՝ «/// էակ<ցց>ցին մայր արեգական ընդ մեզ լե», 63բ ստ. լս.՝ «Հաւասար ածեին մե», 72բ ստ. լս.՝ «Վիվ ի նվաստ եւ անարժան ծ», 74բ՝«Ի նմին է փտ», 76բ-7ա ստ. լս.՝ «Ամէնօրնեալ պաղատ որպէս մեղու լեր ժրաջան», 90ա՝ «Նարեկ 289 եր., սկզբանդ եւ անսկզբանդ, ընդ սկզբանդ եւ սկզբնաւորիդ սկզբանց»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 37ա՝ թռչնագիր «Բ.»։

 

 

3408

ԾԱՂԿԱՆՑ ԲՈՒՐԱՍՏԱՆ (ԺՈՂՈՎԱԾՈՅ)

ՆՈՐ ՋՈՒՂԱ ՌՃԾԹ-ՌՃԿ. – 1710-1711

ԳՐԻՉ՝ Աւետ սրկ.։ ՍՏԱՑՈՂ՝ Մարկոս աբղյ։

ԹԵՐԹ՝ 325+1 (կրկն.՝ թ. 39). չգրուած՝ 1ա-6բ, 113աբ, 171բ-3բ, 295աբ, 322բ-5բ։ ՊՐԱԿ՝ 6+Ա-Ե×12 (Ա 10)+6+12+Զ (12)+6+12+2+Ժ-ԺԳ×12+6×12+Ի-ԻԱ×12 (Ի 10)+3×12+4+10+16+4։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ բուսական։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,7×10,4։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (12×7,2)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 283ա)։ ՏՈՂ՝ 21։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով եւ կապիչներով. Ա. փեղկի ծաղկազարդ կրկնակ շրջանակի մէջ՝ Խաչելութիւն, որի վր. եւ ստ. մասերում՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ ՏԷՐ ՄԱՐԿՈՍԻՆ, ԹՎԻՆ ՌՃԿ. (1711), ՄԱՐՏԻ ԻԱ.», Բ. փեղկի շրջանակի մէջ՝ ութաթեւ խաչ. միջուկը՝ տախտակ. աստառը՝ դեղին մետաքս. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Մարիամ Մագդաղենացի՝ 149ա։ Ճակատազարդ՝ 7ա, 174ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն։ Զարդագիր՝ թռչնագիր, կենդանագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, կապոյտ, դեղին, դարչնագոյն, վարդագոյն, ոսկի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, կապիչներից մէկն ընկած, լուսանցակողերի կարմիրը հիմնականում թափուած, կեղտոտուած. գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, որի հետեւանքով տեղ-տեղ դժուարընթեռնելի, լուսանցազարդերը արտատպուած հանդիպակաց էջերին։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 7ա-127բ [Մատենագրութիւն Մովսիսի Ջուղայեցւոյ]

1. 7ա-112ա Համառօտ ժողովածու վասն առ ի պատրաստ գոլոյ ի պէտս մտառութեան եւ սերտողութեան բանասիրաց, ո՛չ իմաստնոց եւ գիտնականաց, այլ նմանեաց իմոց իմաստակաց եւ տգիտաց, տինա թէ մոռացկոտաց, հաւաքեալ ի Մօվսիսէ մեղսամած Ջուղայեցւոյ, ի թվին ՌՃԽԴ. (1695), ի փառս Աստուծոյ

Տե՛ս ձեռ. 513, 6ա-74ա։ ա/7ա-12բ։ բ-է/չիք։ ը/12բ-7բ։ թ/չիք։ ժ/17բ-8բ։ ժա/18բ-20բ։ ժբ/20բ-1բ։ ժգ/21բ-4ա։ ժդ/24աբ։ ժե/24բ-30բ։ ժզ/30բ-1բ։ ժէ/31բ-5ա։ ժը/35ա-7ա։ ժթ/37ա-9ա։ ի/39ա-44ա։ իա/44ա-6բ։ իբ/46բ-53ա։ իգ/53բ-60ա։ իդ/60ա-3ա։ իե/63ա-9բ։ իզ/70ա-2բ։ իէ/72բ-7ա։ իը/77ա-80ա։ իթ/80ա-1բ։ լ/81բ-5բ։ լա/85բ-7ա։ լբ/87ա-8ա։ լգ/88ա-92բ։ լդ/92բ-8բ։ լե/98բ-101ա։ լզ/101ա-4բ։ լէ/104բ-12ա։

154բ [Յիշատակարան հեղինակի]. Փա՜ռք, պատիւ եւ երկրպագութիւն եռանձնեայ եւ համագոյ Սուրբ Երրորդութեանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։

Արդ, ես՝ անարժանս եւ տրուփս ի բանասիրաց եւ դատարկացեալս ի բարեաց Մօվսէս սուտանուն բանի վատնօղս, ժողովեցի փոքրիկ գրկուկս յաղագս Բ. պատճառի։ Նախ՝ վասն սաստիկ մոռացկութեան մտացս ժողովեալ ի միասին եդի, զի դիւրընկալ լիցի ի սերտելն, երկրորդ՝ զի ուր եւ երթիցեմ, զսա ընդ իս պահիցեմ վասն փոքրութեան եւ թեթեւութեանն, քանզի զմեծամեծ գրեանսն ոչ լինի այսր եւ անդր շրջեցուցանել։ Աղաչեմ վասն Աստուծոյ ներել յանդգնութեանս, քանզի ոչ էր արժանի ինձ ձեռնարկել այսպիսի, այլ վասն պակասութեանս իմոյ արարի։ Շնորհեցէ՛ք ինձ զայս, աղաչեմ զգաղափարօղսդ՝ գրել եւ զայս փոքր յիշատակարանս։ Արդ, առ ոտսըդ անկեալ աղաչեմ զհանդիպօղսըդ յայսմ Ծաղկենոց Բուրաստանիս՝ յիշեսջի՛ք |155ա| զանարժան եւ մեծագոյն եղբայրն իմ հարազատ՝ զՍէմէոն հեզահոգի վարդապետն, որ եմք ի միում յարգանդէ ծընեալք, եւ զայլ եղբայրսն իմ՝ զՀայրապետն, զՅօհաննէսն, զքորսն իմ, նաեւ հանգուցեալ ծնողսն իմ՝ զՍարգիսն եւ զՅուղիդայն, ով զմեզ յիշէ, յինքն յիշեալ լիցի առաջի Քրիստոսի. ամէն։ Ի յընթերցումն սորա առ ոտսդ անկեալ աղաչեմ, զի միով Հայր մերիւ յիշման արժանաւորեսջիք զանարգ եւ զանարժան [եւ]եթ անուամբ Աւետիս զծրօղ գրոյս, հանդերձ ծնաւղօք իմովք, զի սխալանաց իմոց անմեղադի՛ր լերուք, քանզի կաւ էի հողոյ, եւ դուք յիշեալ լիջիք ի Տեառնէ. ամէն։ Գրեցաւ ի Սպահան ի թիվն ՌՃԽԵ. (1696), ի յամսեանն Մարտի Ե.ումն, ի վայելումն սրբակրօն զտէր Մարկոս աբեղային, ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։ Հայր։

Ծնթ. Գրիչը գաղափար օրինակի յիշատակարանի անունները փոխարինել է իր եւ ստացողի անուններով, հմմտ. ձեռ. 2271, բնագիրը՝ 10ա-94բ, հեղինակի այս յիշատակարանը՝ 244ա։

Տե՛ս Մովսէս Ջուղայեցի, Ծաղկանց բուրաստան, Երեւան, 2010։

2. 114ա-27բ Յաղագս վիպաբանութեան, հարց եւ պատասխանի վասն միութեան եւ երկուութեան եւ այլ բանք մեկնողականք, աստի եւ անտի ժողովեալ ի նոյն Մովսիսէ մեղսամածէ Ջուղայեցւոյ – Աստուածաբանութիւն գիտութիւն եւ մակացութիւն էից, որովք ճանաչեալ լինի անիմանալին էութիւնն... մի՛ պարտի ասել բնութիւն եւ կամք եւ ներգործութիւն։

Բ. 128ա-43բ Մեկնութիւն այլաբանութեամբ տեսլեանն Եսայեայ. Զ. գլուխ – Եւ կային, ասէ, շուրջ սերովբէք սաւառնացեալ վեցեկի թեւօք, որ է երրէակ երկու... ժողովեսջիք ի Քրիստոս Յիսուս, ի Տէր մեր, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

Գ. 144ա-8բ Թիւք արտաքին գրոց, թէ ովք են ասացեալ – Նախ Պորփիւրն արար զիւր գիրքն եւ կոչեաց զանուն իւր Պորփիւր... զներբողեան՝ Գրիգոր Վկայասէրն, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն։

Դ. 149ա-54ա Պատմութիւն Մարիամու Մագդաղենացոյն – Սուրբ եւ աղախինն Քրիստոսի Մարիամ էր ի սահմանացն Մաղդաղինեայ Ասորոց... պարակցութեամբ եւ ցնծութեամբ եկեալ ի թաղումն նորա ի փառս Քրիստոսի։

Ե. 155բ-61բ [Աղաւթք]

1. 155բ Ո՛վ յԱստուած յԱստուծոյ եւ նորոգիչ ամենայնի...

2. 155բ-6ա Օրհնութիւն Հաւր անեղականի սիրով խաչեցելոյն...

3. 156աբ Այլ եւ տացէ ձեզ Տէր Աստուած մեր աչս արտասուաց...

4. 156բ-7ա Այլ եւ բարեխաւսութեամբ Սուրբ Աստուածածնին եւ սրբոյն Յոհաննու...

5. 157ա Այլ եւ որչափ ի մարմնի էք, խաղաղութեամբ կենօք պահեսցէ...

6. 157աբ Արեգակն արդիւնարար ծագեսցի ի ձեզ...

7. 157բ Խնամք եւ ողորմութիւն բարերարին Աստուծոյ...

8. 157բ Օրհնեսցէ զձեզ Տէր Աստուած մեր՝ զմիաբան ժողովուրդսըդ...

9. 158ա Օրհնեսցէ զձեզ Տէր Աստուած մեր...

10. 158ա Զոր աւրհնութիւն աստուածային...

11. 158ա Այլ եւ աւրհնեսցէ զձեզ Տէր Աստուած մեր...

12. 158բ Այլ եւ փրկեսցէ եւ ազատեսցէ զձեզ Տէր Աստուած մեր...

13. 158բ-9ա Օրհնեալ է արարչագործն Աստուած...

14. 159ա Իսկ ամենաբարին շարժեալ ի գութ ողորմութեան իւրոյ...

15. 159ա Նախ զլուսեղէն երկինսն լուսեղէն բընակչօք ըստեղծեալ...

16. 159աբ Նախ հանգեաւ ի դասս աթոռոց ըստ այնմ...

17. 160ա Այլ եւ յայնժամ յանեղաշէն դրախտին...

18. 160ա Այլ եւ տացէ ձեզ պարգեւք անճառելի զայն, որ պատմէ...

19. 160աբ Այլ եւ զտուրք եւ ըզնուէր եւ զպատարագն ձեր...

20. 160բ Այլ եւ նախնոյն ետ որդիս զսէր մխիթարութեան...

21. 160բ Այլ եւ որպէս լուսացաւ, Ենովք կոչել զանուն Տեառն Աստուծոյ...

22. 161ա Այլ եւ որպէս հաճեցաւ ի վար[քն՞] /// եւ փոխեաց զնա...

23. 161ա Այլ եւ որպէս զՆոյ ընտրեաց իւր խորհրդակից...

24. 161աբ Եւ որպէս զեբրն պատուեաց Տէր Աստուած...

25. 161աբ Այլ եւ որպէս Տէր մեր ամենի զԱբրահամըն ընտրեաց իւր սիրելի...

26. 161բ Նաեւ որպէս զՂովտ ազատեաց յօտար հրոյ ծծմբմանէ...

27. 161բ Այլ եւ որպէս անջատեաց զՄելքեսեդեկ իւր քահանայութիւն... եւ աներեւոյթ թշնամեաց. ամէն։

Զ. 162ա-71ա Նախերգանք քարոզի

1. 162ա Քրիստոսի – Երանելի բնութիւն եւ աննախանձ բարերարութիւն, սկիզբն կենաց եւ կենդանութիւն արարածոց...

2. 162ա Քրիստոսի – Երանելին եւ միայն հզօրն...

3. 162աբ Քրիստոսի – Իսկականն էութիւն եւ անեղանելի գոյութիւն...

4. 162բ Մովսէսի – Հայրն մարգարէից...

5. 162բ-3ա Մովսէսի – Գլուխն պարու ի գուշակողականն հանդիսի...

6. 163աբ Դաւթի – Գովելին ի գումարս...

7. 163բ-4ա Սողոմոնի – Հրաշագեղն մանուկն ի տիս հասակի...

8. 164ա Սողոմոնի – Աստուածեղէն առհանճարով լցեալն...

9. 164ա Սողոմոնի – Մանուկն տիօք, ծերացեալն մտօք...

10. 164աբ Յովբայ – Նախահանդէս օրինակն մեծի համբերութեան...

11. 164բ-5ա Եսայի – Համարձակախօսն ի պատգամս տէրունեան...

12. 165ա Եսայի – Լցեալն ի շնորհաց...

13. 165ա Եսայի – Տեսանօղն վեհերեւակ տեսութեամբ...

14. 165ա Սողոմոնի – Վերացեալն բանականութեամբ...

15. 165բ Մարգարէից – Անճառելի շնորհացն...

16. 165բ-6ա Պօղոսի – Անօթն հոգեւորական...

17. 166ա Պօղոսի – Փողն բարձրաբարբառ եւ ազդարար...

18. 166աբ Պօղոսի – Փողն Տարսոնացի, բերանն Յիսուսի...

19. 166բ Պօղոսի – Փողն բարձրաբարբառ եւ համատարած...

20. 166բ-7ա Պօղոսի – Հազարապետն հաւատարիմ...

21. 167աբ Աւետարանչաց – Տիրապէս առլցեալն...

22. 167բ-8ա Անծախելի շնորհացն Աստուծոյ...

23. 168ա Բացից զբերան մըտաց...

24. 168բ Տէ՛ր, տո՛ւր ինձ լեզու խրատու...

25. 168բ Անեղանելի բնութիւն...

26. 169ա Արփիական լոյս...

27. 169աբ Ապաւինելով ի հոգին...

28. 169բ Ո՛վ անստուեր լոյս իմանալի...

29. 169բ-70ա Ո՛վ Երրորդութիւն Սուրբ...

30. 170աբ Ո՛վ Աստուած յԱստուծոյ եւ նորոգիչ...

31. 170բ Տէ՛ր, լոյս փառաց աշխարհի...

32. 170բ-1ա Ո՛վ ամէնաւրհնեալ Հայր երկնաւոր...

33. 171ա Ամենաբարի իշխեցօղ... զարթո՛ ձայն իմ բարբարեալ (չշարունակած)։

Է. 174ա-294բ [Աղեքսանդրի Ջուղայեցւոյ] Վկայութիւնք պիտանիք եւ հարկաւորք առ ի պատրաստ գոլոյ քարոզութեան

Վկայութիւնները քաղուած են հետեւյալ աղբիւրներից.

1. 174ա-5ա [Երկրորդումն օրինաց] – Կաշառ կուրացուցանէ զաչս... մի՛ ողորմիր գտնանկին ի դատաստանի։

2. 175ա Ղեւտականք – Եթէ ոչ լսիցէք ինձ... եւ որ արհամարհեն զիս, անարգեսցի։

3. 175աբ Ծննդոց – Միտք մարդկան դիւրասահ են... եւ ետ առն իւրում, ընդ իւրեւ կերան։

4. 175բ Ղեւտականք – Զի կամք խստացեալ սրտին ոչ է արժանի լսելոյ... արդարեւ չափ, արդարեւ կափիչ։

5. 175բ-6ա ՅԵլից – Եթէ ոչ կամիցես լսել ձայնի Տեառն Աստուծոյ քո... մի՛ ընդունիցիս զձայն ստութեան։

6. 176աբ Թուոց – Ամենայն տուրս, զոր տայք Աստուծոյ... եւ բարկասցի Տէր ի վերայ քո։

7. 176բ-7ա Առաջին Թագաւորութեանց – Ասէ Տէր զփառաւորիչս... առաջի Աստուծոյ հանապազ։

8. 177ա Առաջին Մնացորդաց – Ամենայն սիրտ քննէ Տէր... լքցէ զքեզ իսպառ։

9. 177ա-8ա Եզրաս – Երանի թէ չէր մեզ յարութիւն... մի՛ համարեսցի։

10. 178ա Մակաբայեցւոց – Զի ոչ եթէ որպէս եւ այլ հեթանոսս... եւ կորնչին ամենայն խորհուրդք նորա։

11. 178ա-82ա Յոբ – Մերկ իսկ եկի ի մօրէ... իբրեւ ի գիշերի խարխաբեսցին։

12. 182ա-5բ Սիրաք – Մի՛ տար պոռնկաց զանձն քո... մի՛ դարձուցաներ զերեսս ընկերէ քումմէ։

13. 185բ-91ա Սօղօմօն – Իսկ որ հանճարեղն իցէ, զառաջնորդութիւն... մի՛ խնդասցես ի վերա անկմանն նորա։

14. 191ա-6բ Էկլեսիաստէս – Ունայնութիւն ունայնութեանց... զհաւատացեալսն ի քեզ պահէ։

15. 196բ-202ա Եսայի – Լո՛ւր երկիր, եւ ունկն դի՛ր երկին... զի տեսցէ զանիրաւութիւն։

16. 202ա-3բ Երեմիայ – Թողին զիս աղբիւր ջրոյ... եւ հնձեցէ՛ք զպըտուղ կենաց։

17. 203բ Միքիայ – Յափշտակողն ընդդէմ Աստուծոյ է... զգոյշ լե՛ր ի պատմել ինչ նմա։

18. 203բ-4ա Դանիէլ – Ապականիչ ուխտին ածցեն ի վերայ իւրեանց... եւ ամօթ յաւիտենական։

19. 204աբ Յովէլ – Մեծ է օր Տեառն եւ երեւելի... եւ աստեղք ծածկեսցեն զլոյս իւրեանց։

20. 204բ Աբդիու – Զի թէ բարձրասցիս... ոյք հպարտացեալ են արծաթով։

21. 204բ-5ա Սոփոնիայ – Մերձ է օր Տեառն... զի հրեշտակ Տեառն Ամենակալի է։

22. 205ա Նայում – Յայտնեցից զյետոյսդ քո... զանարգանս քո։

23. 205աբ Ովսէէ – Փակեցից զճանապարհս նորա... եւ զՏէր ոչ ծանեան։

24. 205բ-6ա Եզեկիէլ – Եւ ցանեցից ի վերա ձեր ջուր... թէ ես եմ Տէր։

25. 206ա Մաղաքիայ – Ով հանդարտեսցէ... իբրեւ զբոց հնոցի։

26. 206ա-8բ Պօղոսի առաքելոյ Հռոմայեցւոց – Ան­երեւոյթքն Աստուծոյ ի սկզբանէ արարածովքս իմացեալ տեսանի... եւ անմեղ ի չարիս։

27. 209ա-11ա Առաջին Կորընթացւոց – Զի ճառ խաչին... այսմիկ զգենուլ զանմահութիւն։

28. 211աբ Երկրորդ Կորնթացւոց – Ոչ գիտեմ զերեւելիսս... առատս սիրէ Աստուած։

29. 211բ-2ա Գաղատացւոց – Քրիստոս եդ զանձն իւր... միայն ի խաչ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի։

30. 212աբ Եփեսացւոց – Ամենայն բան տգեղ... հարկանել չարին յաւուրն չարութեան։

31. 212բ Փիլիպեցւոց – Զի ինձ կեանք... եւ Փրկչին ակն ունիմք։

32. 212բ-3բ Կողոսացւոց – Եթէ յարեայք ընդ Քրիստոսի... եւ զգող ի գիշերի այնպէս հասանէ։

33. 213բ-4ա Թեսաղոնիկեցւոց – Աղաչեմ զձեզ, եղբա՛րք... սակայն առաջի Աստուծոյ յայտնելոց եմք։

34. 214ա Երկրորդ Թեսաղոնիկեցւոց – Պարտ է առաջի Աստուծոյ հատուցանել... եւ կերիցէ մի՛։

35. 214ա-6ա Առ Տիմոթէոս Առաջին – Գլուխ պատուիրանին սէր է... առատապէս առ ի վայելել։

36. 216աբ Առ Տիմոթէոս Երկրորդ – Եթէ մարտիկ ոք իցէ... ի հալածանս կացցեն։

37. 216բ-9բ Տիտոս – Այլ դու խօսեաց... ոչ օգուտ ձեր է։

38. 219բ-21բ Յայտնութիւն եւ տեսիլ Յոհաննու – Ես եմ սկիզբն... այնչափ հատուցէ՛ք դմա զտանջանս եւ զսուգ։

39. 221բ-30ա Ոսկիբերանի ասացեալ – Զինչ արասցես... համարիմ մերժել ի տեսութենէն Քրիստոսի։

40. 230ա-1ա Սրբոյն Կիւրղի ասացեալ – Ոչ է պարտ իմանալ երկու բնութիւն... արկանիցեն ի հեղգութիւն։

41. 231ա Սրբոյն Բարսղի ասացեալ – Թէ ոք ի վերայ մեռելոյն կոծայ... իսկ վիրացն բազում անգամ զմահ։

42. 231աբ Սրբոյն Գրիգորի Աստուածաբանի ասացեալ – Որպէս եւ առողն... ուղղութիւն եւ փրկութիւն։

43. 231բ Սրբոյն Գրիգորի Սքանչելագործի ասացեալ – Որ ոք ասէ, այլ ոք ախտակրեալն է... նզովեալ եղիցի։

44. 231բ-2ա Սրբոյն Գրիգորի Նազիացոյ ասացեալ – Աստուած խաչեցաւ... եւ ոչ զկոյսն Աստուածածին, որպէս Նեստոր։

45. 232ա Մեծին Աթանասի ասացեալ – Մի է բնութիւն Բանին մարմնացելոյ... եւ զմահ ընկալաւ։

46. 232ա-40ա Սրբոյն Գրիգորի Լուսաւորչի ասացեալ – Աստուած ամենայն իրօք տեսէ... եւ ոչ սպառի։

47. 240ա-2բ Սըրբոյն Գրիգորի Նիւսացւոյն – Ոչ ոք բարկացողք... ոչ զեր[ծ]ցի ի տանջանացն։

48. 243աբ Ամբրոսիոսի ասացեալ – Որ անարժանութեամբ առնուն զՔրիստոս... այլ կատարելն։

49. 243բ-8բ 0գոստինոսի ասացեալ – Աշխարհս այս է պանդխտութիւն... թագաւորութիւն առանց փոփոխման։

50. 248բ-50ա Ջերօնիմոսի ասացեալ – Միշտ գործեա՛ ինչ բարի... քան յինքն եւ յայլ ինչ։

51. 250ա Մոլութեանց գրոց – Ծառայն Աստուծոյ ոչ պարտի ունել... այլ միայն առ ի ծածկոյթ մերկութեան։

52. 250ա-3բ Գրիգորի ասացեալ – Ով ոք իցէ ի հաւատացելոցս... զի յաղթեսցէ։

53. 253բ-6ա Բեռնարտոսի ասացեալ – Առաքինութիւն աշխատութեամբ խնդրի... ի զբաղանաց նոցա։

54. 256ա-7բ Սէնաքայ ասացեալ – Սկիզբն փրկութեան է ճանաչումն մեղաց... եւ յապառնոյն յառաջամիտ լինի։

55. 257բ Թուլիոսի ասացեալ – Հեշտութիւն շիջուցանէ... որ մտանէ ի նայ Հոգին Սուրբ։

56. 257բ-8ա Իզիդորոսի ասացեալ – Ամենայն երկրաւորս պահելովն կորուսանեմք... եւ ջանիւ խօսեսցես զսուտ։

57. 258ա Ի գրոց առաքինութեանց Դ. տուն – Ո՛վ անողորմ կեանք... եւ զգարշելի ուխտսն խափանեա՛։

58. 258աբ Սենեքայ ասացեալ – Մեծ անաւրէնութիւն է... մնասցէ ի նմա։

59. 258բ-9ա Իզիդորոսի ասացեալ – Որ գահ իրիցութեան ցանկայ... բարի են, եթէ արասցուք։

60. 259ա-69ա Հասարակաց վարդապետաց ասացեալ, որոց անուանքն ոչ գըտաք – Մեծ են գործքն աստուածային... նա ըմբռնեսցէ զքեզ։

61. 269ա-81ա ՅԱռաքինութեանց գրոց է եւ ընդդէմ քաւարանին – Արդ, տապանակն նշանակէ զՔրիստոս... այլ որ ենն՝ նոյն կան։

62. 281ա-9բ Սրբոյն Եւագրեայ ասացեալ – Արքայութիւն Աստուծոյ է գիտութիւն... վասն խրատու եւ զայն չափով։

63. 289բ-91ա Արիստոտէլի է ասացեալ – Զի՞նչս պարտ է ստանալ վասն բարեկամաց... առաջին է եւ քաջ։

64. 291ա-4բ Փիլիսոփայից ասացեալ – Հաւատարիմ բարեկամս դեղ է կենաց մարդկան... ուժ առանց խելեաց չունօղս իւր վնասէ։

Հմմտ. ձեռ. 1983, 7ա-60բ, ձեռ. 1984, 2ա-45ա, ձեռ. 1986, 5ա-340բ։

Ը. 296ա-321ա Ի Գրոց Սրբոց ժողովեալ առակս եւ օրինակս բազումս

1. 296ա-8բ Վասն խոստովանութեան – Սըխալեալ գիրքն իւր օրինակաւն կուղղվի... այսպէս եւ հըպարտն ի յերեսս աշխարհի։

2. 298բ-301բ Վասն աշխարհասէր մեղսասիրաց եւ անզգամաց – Որպէս թիւնաւոր սողունք զինչ... եւ սատանայ գրգռէ ի մեզ։

3. 301բ-2ա Վասն ուրացութեանն – Համրացեալ շունն զհետ ոչխարաց ոչ դնեն... զայն թշնամի է թագաւորին եւ ուրացողքն։

4. 302ա Վասն սնոտի երկնչելեացն – Զինուորին չէ պարտ երկնչիլն ի պատերազմէն... փութով շիջանի հաւատոյ լոյսն։

5. 302ա-3բ Վասն պահոցն պահելոյն – Անօթի մարդոյ թուքն սպանանէ... կսկծայ զհոգին ներքեւաց։

6. 303բ-4բ Վասն արատ հայեցողացն – Նկարիչն եւ գրագիրն ոչ կարէ... չարն սատանայ առնէ զմեզ։

7. 304բ-7ա Վասն մեղաց եւ բազում չարութեանց – Նաւին ալեկոծութիւնն է... եւ զերկիւղն հիմն դնեմք եւ։

8. 307աբ Վասն յարութեան – Ծիծառն մեռանին ի փորոքս ծառոց... դարձեալ ծնանի յայն մոխրոյն։

9. 307բ-8ա Վասն բարկութեան – Փայտն, որ ձեւանայ զկրակ... եւ զլաւն վայր կու թողնու։

10. 308աբ Վասն խնամարկութեան – Ձիոյն քուռակն, որ մեռանի... եւ մեք առաջին կերակուրն զճշմարտութիւնն։

11. 308բ-9բ Վասն մարմնաւոր գեղեցկութեան – Ձին, յորժամ առնուլ կամիս... ոչ բերէ պտուղ։

12. 309բ-10բ Վասն նեղութեան եւ չարչարանացն, որ վասն Քրիստոսի լինի – Դիւրեաւ յանձն առու մարդն զկտրեալ մէկ մատին... եւ անշէջ հրով այրին մեղք։

13. 310բ-1բ Վասն Աստուծոյ երկնչելեացն – Առիւծն երկնչի ի շառաչմանէ անւոյ... եւ զոտսն ի բարձունս գնալով։

14. 311բ-2ա Վասն մարմնասէր արանցն – Ջրգողեալ մարդն ծարաւ ցանկութեան ոչ զովանայ... եւ մարդս, որ հաւ։

15. 312աբ Վասն հպարտութեան եւ ամբարտաւանութեան – Անարգ սերմանքն, յորում ամի սերմանի... եւ ամբարտաւանութեամբ հպարտացեալն ոչ լինի խոնարհ։

16. 312բ-3ա Վասն ոչ երկնչել ի մարմնաւոր մեծամեծացն – Կորեանց հաչելոյն ոչ է պարտ երկնչելն... բայց միայն տերեւն այսպէս է եւ թոյլն հաւատով։

17. 313ա-4ա Վասն աղտեղի չար ցանկութեանց – Հայրն, եթէ սիրէ զորդին... այսպէս չար ցանկութիւնն քարշէ զդժոխսն եւ ոչ արդարն։

18. 314աբ Վասն զգուշութեանց արդարոցն – Մեղուքն կազմեալ զմեղրն... եւ սուրբքն յանկարծ դիտելոյն ի մեղս։

19. 314բ-5ա Վասն բարկութեան եւ կռւոյ – Հանդարտութեամբ վարեն զձին... այսպէս բարկացողք եւ կռուողք լինին։

20. 315ա-6բ Վասն խոնարհութեան – Ալմաս քար որքան զամենայն քար փոքր է... այսպէս եւ խոնար[հ]քն ի մէջ անամբարտաւանաց։

21. 316բ-7ա Վասն այլազգացն խրատուցն – Ճրագն թէպէ<պէ>տ տեսողացն լոյս տայ... պահեմք ի չար ցանկութենէ։

22. 317ա-20ա Վասն գեղեցկութեան մարմնաւորացն – Խնձորին մէջն ուտելի է... այսպէս եւ շնացողքն։

23. 320ա-1ա Վասն ցաւակցութեան ընկերացն – Խոզն ցաւակից լինի սպանեալ խոզին... եւ կերպասեաւ ծածկէ զաղբն եւ զգարշութիւնսն։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

112բ Կատարեցաւ զԾաղկանաց Բուրաստանս ի պէտս քարոզողաց, արարեալ եւ ժողովեալ ի սրբազան վարդապետէն Մովսիսէ Ջուղայեցւոյ։ Որ եւ ցանկացեալ սրբակրօն աբեղայն զտէր Մարկոսն հարկեցոյց զիս՝ անարգ եւ անարժան Աւետիս, մակագրել ի հալալ վաստակոց իւր։ Տէ՛ր Աստուած, վայելումն տայցէ աղաչեմ, անարժան Աւետ սարկաւագ գրչիս, զի սխալանաց իմոց անմեղադի՛ր լերուք, այլ մանաւանդ յիշմանն արժանաւորեսջիք, եւ դուք յիշեալ լիջիք։ Թիվն ՌՃԾԹ. (1710), Նիրհան ամսին Ժ.ումն։

127բ Յամենայնի անարժան Աւետ գրիչս յիշել աղաչեմ սրբազանիցդ եւ եմ կոխան ոտից ձերոց ընթերցողացդ, եւ դուք յիշեալ [լիջիք]։

143բ Ո՛վ սրբազան եւ պատուական սուրբ հարք, յորժամ ընթեռնոյ[ք] զԾաղկենոց Բուրաստանս զստացող սուրբ գրոյս, զսրբակրօն զտէր Մարկոս աբեղայն յիշեսջի՛ք հանդերձ ծնաւղօքն իւրովք, զկնի անարժան Աւետ գրիչս, եւ դուք յիշեալ լիջիք ի Քրիստոսէ։

148բ Զստացող Բուրաստանիս սրբասէր եւ հեզահոգի զտէր Մարկոս աբեղայն յիշեցէ՛ք, մանաւանդ յամենայնի անարժան Աւետ գրիչս, եւ դուք յիշեալ [լիջիք]։

154ա Զսա բարեխօս արասցո՛ւք առ Քրիստոս վասն տօնողաց եւ ամենայն հաւատացելոց, մանաւանդ ինձ՝ եղկելի Աւետ գրչիս. ամէն։ Հայր մեր։

321բ Փա՜ռք եւ երկրպագութիւն Երր[որ]դական անձնաւորութեանն եւ եզական աստուածութեանն եւ մի բնութեանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգոյն Սրբոյ. ամէն։ Որոյ ետ կարողութիւն տեսանել զվերջն Ծաղկենոց Բուրաստանիս յամի կենարարին մերոյ ՌԷՃԺԱ. (1711) եւ ըստ հայոց ՌՃԿ. (1711), յամսեանն Մարտի Ժ.ումն, ի գահս արքայանիստ քաղաքս թագաւորական, ի գրոց Շօշ կոչեցեալ, որ այժմ Ասպահան ասի, ի հայրապետութեանն տեառն հայոց Աղեքսանդրի երիցս երջանիկ հայրապետի, եւ ի դիտապետութեան յերկրիս Պարսկականի Ջուղայու տեառն Մովսէսի աստուածաբան վարդապետի արհի եպիսկոպոսի, ի գեօղաքաղաքիս Նոր Ջուղայու, ի ժամանակս թագաւորութեան Պարսից շահ Սուլթան Հուսէնի՝ խոհեմ արքայի, |322ա| ձեռամբ անարժան եւ մեղաւոր Աւետ սարկաւագի։

Արդ, աղաչեմ զպատահօղ բուրաստանիս եւ աւետարանապատում տառիս յիշեսջի՛ք զստացող եւ ցանկացող սուրբ գրոյս՝ զբազմահանճար եւ սրբասէր եւ սրբակրօն զտեր Մարկոս աբեղայն, որոյ ցանկացաւ զսա եւ ետ գրել եւ ածանցել ի հալալ վաստակոցն իւր, ի յընթերցումն եւ ի լուսաւորութիւն մտաց իւրոց եւ վասն ապագայիցն, վասն որոյ յօժար սրտիւ եւ մեծաւ փափագանօք սէր ի սմա պարաւանդեալ ունէր զտէր Մարկոս աբեղայն։ Սակս քաղցրալուր բանից սորա հարկեցոյց զիս՝ անարժան եւ մեղսասէր Աւետ սարկաւագիս եւ ետ մագագրել ի պայծառ ընթերցումն մտաց իւրոց։ Աղաչեմ զսրբազանսդ եւ սուրբ ընթերցօղսդ՝ յորժամ լուսաւորիք զաստուածունակ տառիս, յիշեսջի՛ք միով Հայր մեղայիւ անարժան գրիչս՝ հանդերձ ծնաւղիւք իմովք, եւ դուք՝ յիշեալ։ Այլեւ աղաչեմ, անմեղադիր լերո՛ւք սխալանացս իմ, զի կարն իմ այս է։ Վերջ։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 7ա սեւ թանաքով կրկնակ ութանկիւն, որի առաջին եզրագծի մէջ՝ «Յ[ԻՍՈՒՍ] / Ն[ԱԶՈՎՐԵՑԻ] / Թ[ԱԳԱՒՈՐ] / Հ[ՐԷԻՑ] (՞)», իսկ երկրորդի՝ «ԻՍԱՀԱԿ»։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «3408, Ծաղկենոց Բուրաստան», Ա. փեղկին սոսնձած թղթին՝ «32», 2ա՝ «42», «ՌՃԿ. – 1711, Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]», 1203/3408», 5ա՝ «Համառօտ ժողովածու վասն առ ի պատրաստ գոլոյ ի պէ///»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 322ա ստ. լս.՝ «1877-1711=166», 324բ՝ «167 տարի, 1848 թ.ին, 167 տարի», 325բ՝ «ե, ց, գրչափորց, թանաք տե՛ս»։

 

 

3409

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՌՃՁԴ. – 1735

ԳՐԻՉ՝ Մեսրոպ Արեւելցի։

ԹԵՐԹ՝ 105. չգրուած՝ 96բ, 105աբ։ ՊՐԱԿ՝ 1-9×12 (6՝ 14, 7՝ 10, 9՝ 8)+1։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմներով՝ բուսական, խաղողի ողկոյզ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5×10,4։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (12,5×7,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ` 75ա), բոլորգիր՝ 98ա-100բ (նմուշ՝ 99ա)։ ՏՈՂ՝ 15-26։ ԿԱԶՄ՝ դարչնագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ, աստառը՝ սպիտակ թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին քերծուած, մաշուած, լուսանցակողերը մասամբ գունաթափ. գրադաշտը խոնաւութիւնից մասամբ խունացած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-88բ [Քարոզք Գրիգորի Տաթեւացւոյ]

1. 1ա-8բ Ա. Նորին քարոզ վասն հաղորդութեանն, ի բանն՝ Հացն, զոր տաց հաղորդութիւն, մարմին իմ է, եւ բաժակն, զոր տաց հաղորդութիւն մարմնոյն» կամ այլ ինչ։ Յօհ. 6. 52 – Նախ քննելի է, թէ վասն է՞ր կոչի հաղորդութիւն... նոյնպէս եւ քանանացւոյն, նոյնպէս եւ աւազակին։ Այսքան առ այս բաւականասցի ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ. ամէն (Ամառան, ԼԴ.)։

2. 8բ-18բ Բ. Նորին քարոզ վասն ողորմութեան, ի բանն՝ «Տո՛ւր զբաժին Է.ից, այլեւ ութից, առակն»։ Ժողովօղ. 11. 2 – Ասեն վարդապետք, եթէ զամենայն ինչ, զոր տուեալ է Աստուած մարդոյս... այսինքն՝ զմշտնջենաւորն եւ զանանցն նշանակելով հանդերձեալ երկրին (Ամառան, ՂԷ.)։

3. 18բ-28ա Գ. Նորին քարոզ վասն աղօթից, ի բանն առաքելոյ՝ «Աղաչեմ զձեզ նախ քան զամենայն ինչ առնել աղօթս, խնդրուածս, պաղատանս. եւ այլն կարգաւ»։ Ա. Տիմ. 2. 1 – Նախ գիտելի է, զի երեք են տեսակ բարի գործոցն... զի խաղաղութեամբ եւ հանդարտութեամբ վարեսցուք զկեանս մեր, որ եւ զմեզ արժանի արասցէ Քրիստոս. եւ նմա փառք յաւիտեանս. ամէն (Ամառան, ՁԱ.)։

4. 28ա-43բ Դ. Յայլմէ քարոզ վասն խոստովանութեան, ի բանն՝ «Ապա եթէ խոստովան լինիցիմք զմեղս մեր, հաւատարիմ է նա եւ արդար առ ի թողուլ զմեղս մեր»։ Յօհան. 1. 9 – Վարդապետք ասեն, թէ Աստուծոյ դատաստանն քաղցր է, քան զաշխարհիս... եւ խոստովանահայրն ի հարցանելոյն, օրհնեալ է Աստուած յաւիտեանս. ամէն (Ամառան, Ձ.)։

5. 43բ-53բ Ե. Նորին առաջին քարոզ վասն հաւատոյ, ի բանն, որ ասէ առաքեալն յԵբրայեցւոց՝ «Հաւատալ պարտ է այնմ, որ մերձենայ առ Աստուած, թէ է Աստուած, եւ որք խնդրեն զնա, լինի պարգեւատու»։ Եբրայ. 11. 6 – Զաստուածպաշտութեան օրինակ յերից իրաց ցուցանէ գոլ աստուածաբան մարգարէն Եսայի... որով եւ ընդ որում Հօր, միանգամայն եւ Հոգւոյն Սրբոյ փառք եւ գոհութիւն յաւիտեանս յաւիտենից. ամէն (Ամառան, ԺԲ.)։

6. 53բ-61ա Զ. Յայլմէ քարոզ վասն սիրոյ, ի բանն՝ «Այս է պատուէր իմ, զի սիրիցէք զմիմեանս»։ Յօհ. 15. 11 – Ասեն իմաստունք, թէ թշնամութիւնն մեծ պակասութիւն է ի մէջ մարդկան... յայսմ ծանիցեն, թէ իմ աշակերտք էք, թէ սիրիցէք զմիմեանս։ Եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն (Ամառան, ԺԶ.)։

7. 61ա-9ա Է. Նորին քարոզ վասն Սուրբ Երրորդութեանն, ի բանն՝ «Հոգի է Աստուած, եւ երկրպագուաց հոգւով եւ ճշմարտութեամբ պարտ է երկիր պագանել»։ Յօհ. 4. 24 – Երրորդութիւն գերակայ գերագոյնդ Աստուած... եւ ճանաչելն կեանք յաւիտենական, որում եւ զմեզ արժանի արասցէ երկրպագութեան Սուրբ Երրորդութեանն. եւ նմա փառք յաւիտեանս. ամէն (Ամառան, Ը.)։

8. 69բ-77բ Ը. Նորին քարոզ ձեռնադրութեան, ի բանն՝ «Քահանայք քո զգեցցին զարդարութիւն»։ Սաղ. 131. 16 – Նախ պարտ է գիտել, թէ զի՞նչ է սահման քահանայութեան... վարձուց հատուցման ի պսակող են Քրիստոսէ Աստուծոյ մերոյ, որ է օրհնեալ յաւիտեանս. ամէն (Ամառան, ԼԷ.)։

9. 77բ-88բ Թ. Նորին քարոզ վասն աղքատաց, ի բանն Դաւթի՝ «Երանի, որ խորհի զաղքատդ եւ զտնանկն»։ Սաղ. 40. 1 – Նախ պարտէ գիտել, թէ զի՞նչ է զանազանութիւն աղքատին եւ տնանկին... եւ պարգեւեսցէ զերկնից արքայութիւնն (Ամառան, ՂԶ.)։ Ցանկ գրոյս, որ է ժողովեալ քարոզ։

Ծնթ. Սա Տաթեւացու քարոզների աւարտի ծանուցում է, գրիչը եթէ անգամ ունեցել է այս մասի ցանկը, ապա այստեղ այն չի գրել։

Բ. 89ա-90բ, 100բ-2ա Աղօթք Սրբոյն Գրիգորի Նարեկացւոյն

1. 89ա-90բ Եւ արդ, ի վերայ այսքանեաց յուսահատութեանց եւ ահարկու սրտաբեկութեանց... յամենայն եւ յամենայնում, մի յԵրրորդութենէն, նմա փառք յաւիտենից յաւիտեանս. ամէն (Բան Ձ.)։

2. 100բ-2ա Արեգակն արդար, ճառագայթ օրհնեալ, լուսոյ կերպարան... եւ Հոգւոյդ Սրբոյ բարեբանութիւն վայելչական գոհութեամբ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն (Բան ՂԵ.)։

Գ. 90բ-2ա [Վասն արարչագործութեան եւ մարդեղութեան Քրիստոսի.] Օգնեա՛ Հոգի Սուրբ – Ի ցօղել նորա զուարթ եղիցի բոյս նորա... Հայրն երկնաւոր ընդ մարդկան հաշտեցաւ, որոյ աւուրս։

Դ. 92աբ Այս են ՀԲ. (72) աշակերտաց անուանքն – Յակոբոս՝ տեառնեղբայրն, Յովսէ՝ սորին եղբայրն, Թաթէոս՝ առաքեալն... ով ոք որ աշակերտեցաւ Քրիստոսի ընդ եօթանասուն համարեցաւ։

Ե. 92բ [Մասն քարոզի իմն] – ՅԱստուած այրացեալ Էմանուէլի կուսածնի Տեառն Յիսուսի... ինչ իրազեկութիւն լիցի, լիցի։

Զ. 93ա-5ա [Հարցմունք եւ պատասխանիք վասն ողջունի] – Վա՞սն էր ասէ՝ Նախ ողջոյն տուք։ Պատասխանի. Ողջոյն բազում բարի գործս ունի... ողջոյնն եւ խաղաղութիւն եղիցի ընդ ձեզ. ամէն։

Է. 95բ-6ա [Գրառաջք.] Կաթողիկոսի շարադրութիւն կամ վարդապետի – Ընտրեալդ յորովայնէ եւ կոչեցեալ ի Հոգւոյն Սրբոյ... եւ մտօք պանծացեալ տէ՛ր իմ հոգեւոր։

Ը. 97աբ [Յաղագս զարդուց եւ զնշանակութենէ նոցին] – Վհուկն հարցանողքն են, որք լինէին պաշտօնեայք կռոցն... այսքան վասն չարութեան զարդք առնէին, զորս բարսաւէ մարգարէն Եսայի եւ վարդապետք սուրբք։

Թ. 97բ [Վասն Դ. տարերաց] – Այս է պատճառ քսանանիստ ջրոյն, հուրն եռանկիւն է, եւ յօդն Ը.անիստ է... եւ Դ. անգամ, եւ արար զերկիր։

Ժ. 98ա-100բ Հին Ջուղայեցի ըՍտեփաննոս աստուածաբան վարդապետի յաշակերտէն՝ [Մեսրոպայ վարդապետէն] առ երկրորդ լուսաւորիչն հայոց սուրբն Գրիգոր Տաթեւացին («Ի ՄԵՍՐՈՊԱ ՎԱՐԴԱՊԵՏԷ») – Ի ժամ աշնան բուսեալ ծաղիկ հաւատոյ, / հանգոյն վարդի պայծառացեալ մէջ այգւոյ... այլ հաստատուն մընալ ի նոյն յաւիտեան։

ԺԱ. 102ա-3բ Այս է խորհուրդ եօթեանցն – Է. զգայութիւն մարմնոյս, Է. օր շաբաթուն... Է. ամաց ելեալ ուսման պատշաճի։

ԺԲ. 103բ-4ա Այս է երկոտասան կենդանակերպքն – Խոյն պարսիկք, որ է ի վերայ ամենայն կենդանեաց գլխոյ... ոչ է պարտ երակ առնուլ կամ խոցել, ապա թէ ոչ վնասի կենդանին։

ԺԳ. 104ա Սիւնեաց երկոտասան գաւառաց վանքի պտուղն, այսինքն՝ Տաթեւու վեց հազար եօթն հարիւր ոսկի է, թո՛ղ զհոգեբաժինն եւ աթոռահա[ր]կն եւ այլն նոյնպէս (այսչափ)։

ԺԴ. 104բ [Կերպ արծաթ շինելոյ] – Առ Ժ. տրամ սպրկիկ կլայեկ, տրամ եւ կէս պղինծ, նոյնպէս եւ սնտիկ տրամ եւ կէս, զա՛տ ի միմեանց, հալէ՛ զսոսա եւ լի՛ց զերկոսինն ի վերայ պղնծին, լինի արծաթ։

ԺԵ. 104բ [Գուշակութիւն] – Ա, գ, ե, է, թ – արականն Ղազարն է։ Բ, դ, զ, ը, ժ – իգականն Մարթայն է... եւ լաւապէս հաշուեա՛ զանուան գրերն, բաւ է։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

85բ Գրեցաւ սա ՌՃՁԴ. (1735) թվին հայոց, ձեռամբ Արեւելցի հեգ Մեսրոպին, որ եւ աղաչեմ զհանդիպողքդ յիշել զեղկելիս, եւ դուք յիշեալ լիջիք ի Քրիստոսէ. ամէն։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 1ա, 2բ երկիցս, 85բ, 90բ սեւ թանաքով ութանկիւն՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ / ՄԵՍՐՈՊ / ՎԱՐԴԱՊԵՏ»։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին սոսնձած թղթերին՝ «27», «Ա 14», Ա. կազմաստառ՝ «ՌՃՁԴ. – 1735, Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», 1ա՝ «1204/3409, 1735 թ./ յեր. 85a»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Ա. կազմաստառ՝ տառեր, թւեր։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 96բ՝ երկու բոլորակ. առաջինի մէջ Արեւ, Լուսին, երկրորդի՝ աստղեր։

 

 

3410

ՀԱՐՑՄՈՒՆՔ ԱԹԱՆԱՍԻ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆԻՔ ԿԻՒՐՂԻ ԵՐՈՒՍԱՂԷՄԱՅ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ

Կ. ՊՈԼԻՍ ՌՃԾԹ. – 1710

ԳՐԻՉ՝ Սարգիս Եւդոկիացի Սահէթճի եպս.։

ԹԵՐԹ՝ 43։ ՊՐԱԿ՝ Ա-Դ×12 (Դ 7)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,6×10,6։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11,5×7,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 16ա)։ ՏՈՂ՝ 25։ ԿԱԶՄ՝ մուգ կարմիր թուղթ. մէջքը, փեղկերի հիմնամասերը եւ անկիւնները՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 1ա։ Զարդագիր՝ թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, վարդագոյն, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մաշուած, մէջքի կաշուի վր. եւ ստ. հատուածները թափուած. գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, թերթերին զանազան հետքեր, տեղ-տեղ փոքրիկ պատռուածքներ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-43բ Երանելոյն Աթանասի արքեպիսկոպոսի Աղեկսանդրացւոյ Հարցմունք վայելուչք եւ պատասխանիք Կիւրղի Երուսաղէմայ հայրապետին Յաղագս մակասացութեան եւ հանճարոյ – Ա. Հետեւումն համարիմ ընդ Աստուծոյ երիս բանս...։ Պատ. Իսկ ոգի մարդոյ գոյութիւն է անիմանալի... ըստ հրամանի Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ է օրհնեալ յաւիտեանս. ամէն։

Ծնթ. Ունի ՃԽԳ. (143) ենթահարց, իրենց պատասխաններով հանդերձ՝ Բ. Հարց. Ուստի՞ յայտ է, թէ ի ժամ մահուն ոչ մեռանի հոգին ընդ մարմին... Գ. Հարց. Հաւատարիմ է բանդ, այլ զայս հարցանեմ, թէ որո՞վ աղագաւ բաժանի հոգին ի մարմնոյն... Դ. Հարց. Ո՞ւր իցեն արդեօք յառաջ երթալոց ոգիք մարդկան... Ե. Հարց. Ապա զի՞նչ ընկալան միանգամայն արդարքն զբարին եւ մեղաւորքն զտանջանսն... եւ այլն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

43բ Գրեցաւ թվին հայոց ՌՃԾԹ. (1710) եւ եղեւ զրաւ սորա Յունիսի ԻԵ. (25), ի մայրաքաղաքս Ստամպօլ, ի թաղն Պէկօղլի կոչեցեալ ձեռամբ Եւդոկիացի Սարգիս եպիսկոպոս կոչեցեալ, որ եմ Սահէթճի։ Արդ, որք հանդիպիք սմա, յիշեցէ՛ք ի մաքրափայլ աղօթս ձեր, եւ դուք յիշեալ լիցիք ի Քրիստոսէ Աստուծոյ մերմէ. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

Ա. կազմաստառ (1897 թ., շղագիր) Ճեմարանի գրադարանին նուէր Հայկ Տէր-Աստուածատրեանից, Ապրիլ 9ին, 1897։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 11բ երիցս, սեւ թանաքով ութանկիւն՝ «ՏԷՐ ԳԱԼՈՒՍՏ»։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառ՝ «Ի գրեանց Աբրամու Շահբասեանց», «ՌՃԾԹ. – 1710, Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս, 1205/3410»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Ա. կազմաստառ՝ «Գրեանց Աբ»։

 

 

3411

ՏԱՂԱՐԱՆ

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 180+2 (կրկն.՝ թ. 1, 66). չգրուած՝ 1բ, 100բ-1ա, 165բ։ ՊՐԱԿ՝ Ա-Ժ×12 (Ա, Գ, Ը, Թ 11, Դ 9, Ե 10, Զ 7, Է 8)+Ա-Դ×12+6+8+18։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ եռամահիկ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,3×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10,2×6, 8,5×5,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր` 1գ-152բ, 163ա-78ա (նմուշ՝ 53ա, 173ա), բոլորգիր՝ 155ա-62բ, 178բ-80բ (նմուշ՝ 156ա, 179ա)։ ՏՈՂ՝ 18-22։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ շերտազարդ մետաքս. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ մարդադէմ, հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, վարդագոյն, սեւ։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – 1. Աւետարան Մատթէոսի։ Ժ. դ.։ Ե (վջ.)՝ ստացուած 1 թերթի ընդլայնակի եւ ընդերկայնակի հատումով եւ ծալումով։ Մագաղաթ 14×12. երկսիւն (12×10). բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ Եա). տող՝ 12։ Կարդալ. Եաբ՝ «Արդ, հրամա[յեա՛] զգուշա[նալ գեր]եզմանին... եւ կնքեցին զվեմն հանդերձ զաւրականաւքն... մի՛ երկնչիք դուք, գիտեմ զի զՅիսուս զխաչ ելեալ[ն] [խնդրէք] չէ աս[տ] [քանզի] [յարե]աւ /// [ո՛ղ]ջ էք, [եւ ն]ոքա մա[տուցեալ կա]լան զոտս» (ԻԷ. 64-ԻԸ. 9)։ 2. Հրահանգ ուղղուած ծխական քահանաներին (տպագիր, լատիներէն): ԺԸ. դ.: ԱԲ+ԳԴ՝ ստացուած 2 տարբեր թերթերի ընդերկայնակի եւ ընդլայնակի հատումով (բնագիրը կտրած): Թուղթ 22×14, 15×14. երկսիւն (14.5×8,5, 15×9). լատինատառ գոթական գիր (նմուշ` Դբ). տող` 43: Կարդալ. Աա-Բբ՝ «Competit autem generaliter ecclesiis paro­chia­libus... Sepeliri debet in ecclesia ubi sunt clerici. A. Idem», Աբ-Բա՝ «in uca. q. io. pm Inno. Religiosi eo debent sepeliri... Quid de his qui morientem molestant», Դբ-Գա՝ «bunt. Docentes eo/// in theological facilitate... idem iuris. Si eo sufficiens est et non habet», Դա-Գբ՝ «vel /// ponat cu[m] en. A. /// positione que poe... extra eo. B. 37. vis. de quibusdam. ex eo. per totum». հմմտ. D. D. Michaelis Lochmaier, sac. Theologiae, Necnon Juris Pontificij (sic!) Doctoris, ac Ecclesiae Pataviensis Canonici, Parochiale Curatorum: Opus Multiplici doctrina refertum, ac omnibus animarum regimini incumbentibus apprime necessarium, Lugdini, Apud Ioannem Baptistam Bovrier, & Lavrentium Avbin. MDCLXXIII (1673), Cum Permissu Superiorum (բնագրին վերաբերող տեղեկութիւններն ըստ Օլգա Վարդազարեանի)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, մէջքի կաշին վնասուած՝ վր. մասի 3 սմ եւ միջին մասի 3,5 սմ շերտերը թափուած, կապիչներն ու գամերն ընկած, լուսանցակողերի կարմիրը մասամբ թափուած, կեղտոտուած. պտռկ-պհպ. ԱԲ, ԳԴ. մաշուած եւ եզրերը թափուած, պտռկ-պհպ. Ե.ի ստ. մասը պոկուած. գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, զանազան հետքերով, թ. 152, 154, 180ի տարբեր մասեր պատռուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

– 1գդ Ցանկ Տաղարանի – ա. Նախ եւ առաջին սեղան աւրհնելոյ ասա՛յ... խ. Կաֆայ քաղաք նըման դրախտի։

1. 2ա-4ա [Ա. Աւրհնութիւն վասն սեղան աւրհնելոյ. ձեռ. 695, 237ա] («ԱՅՍ ԱՌԱՔԵԼԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ») – Աւրհնեսցուք մեք միաբան զՀայրըն եւ զՈրդին եւ զՍուրբ Հոգին, / որ բարութեանց է պարգեւաւղ, զոր վայելեն ազգ մարդկային... եւ ասասցուք Հայ[ր] մեր երկինս ննջեցելոցն ամենայնի։

2. 4բ-6բ Բ. Տաղ եւ աւրհնութիւն – Աւրհնեցէ՛ք զՀայրն Աստուած դուք ի սկըզբանէ, / գովեցէ՛ք զՈրդին ծնեալն ի Կուսէ... ընդ սրբոց արդարոց իւրոց դասեսցէ։

3. 6բ-8բ Գ. Աւրհնութիւն սեղանոյ է – Սիրով ընտրեցեր զմարգարէսըն քո, / յայտնեալ ահխարհի (=աշխարհի) զմարդեղութիւնըս քո... արդ, աւրհնեալ է Հայր եւ համաքոյ Որդին, Հոգոյն ճշմարտի փառք յաւիտեանս։

4. 8բ-10բ Դ. Ազարիայի [Ջուղայեցւոյ] է բանք՝ Տաղ ուրախութեան եւ հարսանեաց («ԱԶԱՐԻԱՅԷ ԲԱՆՔ») – Արարիչ Տէր քաղցրացաւ ի յԱդամայ, / եւ ծնաւ ի Սուրբ Կուսէն Մարիամայ... քաղցրասցի ձեզ Տէր, քաղցրասցի մեզ Տէր։

Տե՛ս Ուշ միջնադարի հայ բանաստեղծութիւնը (ԺԶ-ԺԷ. դդ.), Բնագրեր, հտ. Ա., աշխ. Յ. Սահակեանի, Երեւան, 1986, էջ 285-289։

5. 10բ-2բ Ե. [Աստուածատուր Ա.] Տաղ եւ գովասանք այգոյ խաղողոյ եւ գինոյ – Այն առաջին ժամանակին, / որ պտղայբերքն տնկեցին... եւ իմ անուն է Աստուածատուր, / զկըթխան իլլի արա՛յ ու տո՛ւր, / թո՛ղ շատ ապրիս իմ Խաչայտուր։

Տե՛ս նոյն տեղում, էջ 71-78, ձեռագիրս օգտագործուած չէ։

6. 12բ-4բ Զ. [Սարկաւագ Բերդակացի], Գովասանութիւն խաղողոյ բաժակին եւ այլ վասն ուրախութեան – Խաղո՛ղ, ըզքեզ գովել պիտի, բոլոր պըտղովտ ես հաւասար... որ մեր հոգուն է լուսարար։

Տե՛ս նոյն տեղում, էջ 281-284։

7. 14բ-6ա Է. [Մարտիրոսի Խարասացւոյ] Տաղ ուրախութեան սեղանոյ եւ գինոյ հաւասար ամենեցուն – Այսաւր խըմենք քաղցր եւ յորդոր, / բարեկամաց ի հետ բոլոր... քեզ Մարտիրոսն գինով խոչկոր, / անոյշ խըմ՛՛։

Տե՛ս նոյն տեղում, էջ 148-150։

8. 16ա-7բ Ը. [Մարտիրոսի Խարասացւոյ] Տաղ եւ աւրհնութիւն ուրախութեան – Աստուա՛ծ, զայս տունս շէն պահէ, / բազում բարեաւք զինք զարդարէ... քեզ Մարտիրոսն յետին կասէ, / Աստուած այս տունըս շէն պահէ։

Տե՛ս նոյն տեղում, էջ 155-157։

9. 17բ-9բ Թ. [Տաղ] Վերայփոխման Սուրբ Աստուածածնին – Խնկին ծառին նըման ես, / պտո՛ւղ, դու քաղցրահամ ես... քրոբէական յաթոռ ես, քերովբէից նման ես, / աստուածութեան բարձօղ ես, Աստուած՛՛։

10. 19բ-21ա Ժ. [Մարտիրոսի Խարասացւոյ] Տաղ ի տես սիրելեաց եւ հեռաւորաց ասա՛յ («Ա-Ք») – Այս­աւր ըզքեզ տեսայ եւ ուրախացայ բարով, / զարդարեցեր ի Տեառնէ գոհացայ... քեզ Մարտիրոսն եղեւ յետին նոր ծառայ, / այս՛՛։

Տե՛ս նոյն տեղում, էջ 166-169։

11. 21ա-2բ ԺԱ. [Մարտիրոսի Խարասացւոյ] Տաղ հարսանեաց եւ ուրախութեան՝ ընտիր եւ գեղեցիկ («Ա-Ք») – Աստուած աւգնէ թագաւորին, / բաշխէ բազում կենդանութիւն... քեզ Մարտիրոսն ասաց յետին, / Աստուած աւգնէ թագաւորին։

Տե՛ս նոյն տեղում, էջ 152-154։

12. 22բ-5ա ԺԲ. Տաղ հարսանեաց եւ ուրախութեան ամենայն մարդկան («ՆԱՂԱՇ ՍԱՐԿԱՓԱԳԻ ԵՍԱՅԵՁ», խորագիրը կրկն.՝ 23ա) – Նախ աւրհնեմք զաստուածութիւնն, / որ ստեղծ զհրեշտակս ի լուսոյն... եւ հետ կանչեն զթարլալան, / որ հարսնիքս ուրախանան։

Տե՛ս Մկրտիչ Նաղաշ, աշխ. Էդ. Խոնդկարեանի, Երեւան, 1965, էջ 101-104։

13. 25ա-7ա ԺԳ. Աւրհնութիւն հարսին եւ փեսային. [Կանոն պսակ առնելոյ] – Ամենայզա՛ւր Տէր, թագաւոր թագաւորաց, / թագաւորիս մեր ըզգեցոյց հանդերձ փառաց... փառըս տացուք Հօր եւ Որդոյ, Հոգոյն Սրբոյ եւ Քրիստոսի ամենայզաւր թագաւորին։

14. 27ա-8բ ԺԴ. [Մարտիրոս Խարասացւոյ] Տաղ կնքտուքի եւ տղարուք ի կընքայհաւր եւ իւր սանին («Ա-Ք») – Աստուած աւգնէ այս կընկայ հաւրն եւ իւր սանին, / բազում վարձ տայ հետ նոր մանկանն աշխատողին... քեզ Մարտիրոսն ասաց այս բան, Ղարահասրին / Աստուած՛՛։

Տե՛ս Ուշ միջնադարի հայ բանաստեղծութիւնը (ԺԶ-ԺԷ. դդ.), Բնագրեր, հտ. Ա., աշխ. Յ. Սահակեանի, Երեւան, 1986, էջ 150-152։

15. 29ա-37ա ԺԵ. [Յարմարեալ բանս ուրախութեան ի Խաչատուր վարդապետէ Խարբերդացւոյ]. Այսուհետեւ սկսանիմք զգարնան, զվարդին եւ զպուլպուլին տաղերն կարգաւ («ՅԱՐՄԱՐԵԱԼ ԲԱՆՍ ՈՒՐԱԽՈՒԹԵԱՆ») – Յորժամ եղեւ գարուն, ե՛կ պուլպուլն այգին, / տեսեալ զթուփն վարդին... չըխմիշ պէնում ճանում կէլիփ տուր պանղայս։

Տե՛ս նոյն տեղում, էջ 185-191։

16. 37ա-42բ ԺԶ. Գրիգորիս յԱղթամարցոյ ասացեալ տաղ ի վերայ վարդին եւ պուլպուլին՝ ընտիր եւ գեղեցիկ – Յետ գնալոյ վարդին, ե՛կ պուլպուլն այգին... փառք եւ ուրախութիւնս այս անցաւոր է, / կենացըտ կայ վճար, քանզի երազ է։

Տե՛ս Գրիգորիս Աղթամարցի (ԺԶ դ.), աշխ. Մ. Աւդալբէգեանի, Երեւան, 1963, էջ 224-237։

17. 42բ-7ա ԺԷ. Տաղ գարնան եւ ուրախութեան Գրիգորիս կաթուղիկոսի Ախթամարցոյս – Ծաղկունք ասեն հերիք արա՛, / քանի կանչես վարդին վրայ... հագարացիք աւրինաւք թիւր, / զասգս խանձեն որպէս զհուր։

Տե՛ս նոյն տեղում, էջ 130-142, ձեռագիրս օգտագործուած չէ։

18. 47ա-8ա ԺԸ. Նորին Գրիգորի Ախթամարցոյ՝ ըստ անուան երգողի. Տաղ գարնան («ԳՐԻԳՈՐԻՍ») – Գարունն երեկ պուլպուլն այգին, / ծաղկունքն ամէն շատլըխ արին... սիրտս վառել հրով այրի, / թէ ինձ չառնէ պատասխանի։

Տե՛ս նոյն տեղում, էջ 221-223։

19. 48ա-9բ ԺԹ. [Գրիգորիսի Աղթամարեցւոյ] Տաղ գարնան եւ ուրախութեան – Գարուն է բացվել, վարդն ի պաղչանին, / քաղցր եղանակ էր, պուլպուլն ի ղումրին... եւ փըրկէ քեզ ի չար վտանգին, / գինով եմ, գինով ցորեկն՛՛։

Տե՛ս նոյն տեղում, էջ 238-241։

20. 49բ-52բ Ի. Տաղ ուրախութեան Գրիգոր Աղթամարցոյ ասացեալ ի վրայ սիրոյ – Մաքուր պատկերով նըման հրեշտակի, / անգին մարգարիտ եռեալ ընդ ոսկի... ապայ աւաղես, դառնաս փոշիման։

Տե՛ս նոյն տեղում, էջ 206-212։

21. 52բ-5ա ԻԱ. Նորին Գրիգորի Ախթամարցոյ ասացեալ – Դու դրախտ յԵդեմայ տնկեալ յանեղէն, / ի յելս արեւու տեղիք լուսեղէն... բայց յետոյ լինիս ողորմ ու լալի։

Տե՛ս նոյն տեղում, էջ 192-198։

22. 55ա-6ա ԻԲ. Տաղ Խաչայտուր [Թոխաթցւոյ] իրիցւէ ասացեալ վասն ուրախութեան, Բ. ազգ լեզուէ խիստ ազնիւ («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խարանֆիլ, նարկիզ, մէնավշայ, սունպուլ, / կանչեմ անդադար ես որպէս պուլպուլ... փրկել ի տանջանաց հըրոյ գեհենոյն եւ արժան առնելով Յիսուսի տեսոյն։

Տե՛ս Ուշ միջնադարի հայ բանաստեղծութիւնը (ԺԶ-ԺԷ. դդ.), Բնագրեր, հտ. Ա., աշխ. Յ. Սահակեանի, Երեւան, 1986, էջ 576-579։

23. 56ա-7ա ԻԳ. Տաղ եւ ուրախութեան ամենայն մարդկաց (Անանուն Ա.) – Քանի որ տեսնեմ ըզքեզ հեռեւանց, / քան զշամպայ եղէգն ելեր ես շիտակ... կերես, կու լափես իմ սրտիկըս դուն։

Տե՛ս նոյն տեղում, էջ 109-110։

24. 57ա-8ա ԻԴ. Նորին ուրախութեան (Անանուն Բ.) – Բաներս քեզ ասեմ, ինձ մըտիկ արա՛յ, / քո սալվի րովան պաւյիտ եմ ծառայ... զի քեզի նըման իսկի ծնեալ չէ։

Տե՛ս նոյն տեղում, էջ 111-113։

25. 58ա-9ա ԻԵ. Դարձեալ տաղ սիրոյ է ասացեալ (Անանուն Գ.) – Քո սէրտ իմ սրտիս պաղչայ կուլիստան, / կարծեմ դու մէն ես բազկիտ Շահիստան... գընամ մէկ մ’այլ սիրեմ, հաշւիմ, թէ դու ես։

Տե՛ս նոյն տեղում, էջ 114-116։

26. 59ա-61ա ԻԶ. Այլ տաղ սիրոյ եւ ուրախութեան (Անանուն Դ.) – Մեր Տէրն է բազմել ի բարձր աթոռին, / աջովն օրինէր զպատկեր քոյին... երբ տեսնում ըզքեզ, մընամ կենդանի։

Տե՛ս նոյն տեղում, էջ 117-121։

27. 61ա-5ա ԻԷ. Տաղ սիրոյ եւ ուրախութեան՝ ի Սեբաստացի Ղազար իրիցէ ասացեալ – Ծով աչք, ամ քանի նայիս խոլոռով, / գաս նըստիս, զաչերտ ածես խնճերով... զՏէր մեղա ասա՛յ / գընա՛յ նիստ ի վայր։

Տե՛ս նոյն տեղում, էջ 96-107։

28. 65բ-70բ ԻԸ. Տաղ ի Թոխաթցի մղտեսի Թաթոսէն ասացեալ՝ վասն տնօրինութեան Քրիստոսի – Հազար կենդանայկերպ Աստուած ստեղծեր է, / զամէնըն Ադամայ հընազանդ արեր է... անդէն զէրանաւէտ ձայնըն լըսել է։

Տե՛ս նոյն տեղում, էջ 471-480։

29. 70բ-1բ ԻԹ. Տաղ յերանելոյն Ադամայ ի դրախտէն – Ադամայ ստեղծօղն եկեալ իւր պատկերին տես, / Ադամ էր ձայն տըվեալ՝ Ադամ դու ո՞ւր ես... մինչեւ գայ աւր մահուան գերեզման է զքեզ։

Տե՛ս Ա. Սրապեան, Յովհաննէս Երզնկացի, Ուսումնասիրութիւն եւ բնագրեր, Երեւան, 1958, էջ 210-212։

30. 71բ-3ա Լ. Յորժամ ելաւ Ադամ ի դրախ<տն>տէն, լայր եւ աղաղակէր ըն[դ]դէմ սէրովբէից – Ադամ նըստել դոռն դրախտին, / լայր եւ ձայնէր ողորմագին... որք ի դրախտն աստուածատունկ, / յերկրէ ընտրեալք ազգի ազգունք։

Տե՛ս նոյն տեղում, էջ 228-234։

31. 73ա-4բ ԼԱ. Տաղ Ադամայ տնաւրէնութեան («Ա-Ք») – Աստուած, անեղ, անպարագիծ եւ անզըննայ, / բանն ի Հաւրէ յառաջ ծընեալ լոյս եւ արքայ... քոյ արբութեամբ երկրպագեմ միշտ յարակայ։

32. 74բ-6բ ԼԲ. Տաղ հոգոյ ազնիւ՝ ի Խաչատուր Կեչառացոյ ասացեալ – Ես եմ կորուսեալ ոչխար, մոլորեալ ի սուրբ քո հաւտէն... ջանք արա՛յ ելնես ի դուրս, որ չայրիս անշէջ գեհէնէն (կրկն.՝ 127բ-8բ)։

33. 77ա-8բ ԼԳ. Խրատ հոգեւորք՝ Յովհանէս վարդապետէ («ՅՈՀԱՆԻՍԻ») – Յամենայն մեղաց ի զատ ասէ, կացի՛ր, / եւ յաւրէնս աստուածայինըս միշտ մաւտեցի՛ր... զինչ քաղաք առանց պարըսպի հեծելի կոխէ։

Տե՛ս նոյն տեղում, էջ 200-206։

34. 79ա-81բ ԼԴ. Տաղ հոգոյ՝ ի Նախաշ վարդապետի ասացեալ («Ա-Ք») – Անցանէ մեծութիւն եւ փառք աշխարհիս, / աւերի եւ քակտի շինուած տաճարիս... մի՛ մնար, մի՛ մնար անդարձ ի մեղաց, / մի՛ մատներ, մի՛ մատներ զհոգիտ տանջանաց։

Տե՛ս Մկրտիչ Նաղաշ, աշխ. Էդ. Խոնդկարեանի, Երեւան, 1965, էջ 129-136։

35. 81բ-4բ ԼԵ. [Առաքելի Բաղիշեցւոյ] Նորին տաղ հոգոյ ասացեալ («Ա-Ք») – Ամենայն փառք մարդոյ դատարկոյ ունայն, / Սողոմոն զայս պատմէ շնօրհաւք լիական... որ զղջաս եւ լինիս Տեառն արժանաւոր, մի՛ մնար, մի՛ մնար անդարձ (կրկն.՝ 114բ-6բ)։

Տե՛ս Առաքել Բաղիշեցի, աշխ. Ա. Ղազինեանի, Երեւան, 1971, էջ 188-193։

36. 84բ-7բ ԼԶ. [Գովասանք սուրբ Աստուածածնի՝ ի Վանեցի Քօչակէ ասացեալ. ձեռ. 1636, 120բ] – Աղբիւ՛ր կենդանի, բըղխում զանազան, / մեղա՛յ քեզ, Քրիստո՛ս, կոյս անապական... մեղա՛յ քեզ, մեղա՛, կոյս անապական։

37. 87բ-8ա ԼԷ. Մկըրտութեանն Քրիստոսի [Յորդորակ. ձեռ. 5879, 59ա] – Ո՛վ զարմանալի խորհուրդ այս մեծ յայտընեալ... արդ, աւրհնեալ է Հայր եւ համագոյ Որդին, Հոգոյ ճշմարտի փառք յաւիտեանս. ամէն։

38. 88ա-9ա ԼԸ. [Տաղ ազնիւ, թէ գիտէս լավ է ավ՛՛. ձեռ. 4328, 6ա] – Պետրոս երազ էր տեսեր, / Պաւղոս զերազն էր յայտներ... եղբայր երազտ ի բարին, / երնէկ եզազ տենողին։

39. 89ա-90ա ԼԹ. Տաղ վասն հոգոյ՝ [ի տէր Ներսէսէ ասացեալ. ձեռ. 3986, 30ա] – Ճըրագ մարմնոյս է իմ խաւար, / ակըն հոգոյս դարձեալ է ջուր... զիս ի մեղաց արար ի զատ։

40. 90ա-1ա Խ. [Մարտիրոսի Խարասացւոյ] Տաղ ի վերայ Կաֆայ քաղաքին՝ ասացեալ է վասն ուրախութեան («Ա-Ք») – Աստուած թող շէն պահէ զԿաֆայ, / բոլոր պարիսպն, որ ի նըմայ կայ... քեզ՝ Մարտիրոս, Աստուած գըթայ, / Աստուած թող շէն պահէ զԿաֆայ։

Տե՛ս Ուշ միջնադարի հայ բանաստեղծութիւնը (ԺԶ-ԺԷ. դդ.), Բնագրեր, հտ. Ա., աշխ. Յ. Սահակեանի, Երեւան, 1986, էջ 170-172։

41. 91ա-2ա ԽԱ. Գովասանութիւն ի վերայ Կաֆայ քաղաքին՝ ասացեալ է ի յըՍեփանոս իրիցուէ – Կաֆայ քաղաք նըման դրախտի, / Երուսաղէմ սուրբ քաղաքի, / մեծ Հռոմայ ’ւ ըՍտամպաւլի... հօրս Սարգսի, մօրս Ճանփաշի, / Հայր մեր յերկինս, սուրբ եղիցի։

42. 92ա-100ա ԽԲ. Կարապետի մեծի վարդապետի ասացեալ խրատ պիտանիս մանկան եկեղեցոյ – Ոտանաւոր տառիւք («Ա-Ք», «ԿԱՐԱՊԵՏԷ») – Ամենայնի սկիզբն եմ ես, / դուք լուարո՛ւք, զոր ինչ ասեմ, ո՛վ մանկունք... է սա ընծայ յուշ իմ եւ փաստ, / նորամարզիցն, որ իջա հաստ։

43. 101բ-7ա Տեառն Ներսէսի Կըլայեցոյ ասացեալ է՝ Յաղագս կատարածի աշխարհիս եւ յաւուր դատաստանի եւ հատուցումն գործոց – Յորժամ գըրեալքըն կատարին, / որ զայնմ աւուր մեզ պատմեցին... նայ եւ բարոյն կողման մասին, / պարգեւք բարեաց ի քէն տացին, / ըստ հատոց եւ ըստ գործոց եւ ըստ շնորհաց աւազանին։

44. 107ա-10ա [Առաքել վարդապետէ ասացեալ]՝ Վասն անկելոյն Ադամայ ի դրախտէն եւ սգալոյն եւ արտասուելոյն եւ վասն հոգեւարին եւ ճանապար[հ]ի հոգոցն եւ պատեր[ազմի. ձեռ. 424, 346ա] – Վա՛յ այն աւուր, որ ես [ս]տեղծայ, / վա՛յ էն ժամոյն, որ խաբեցայ... եւ հրաւիրէր զամենեսին խառնիլ ի դաս դիւաց գընդին։

45. 110ա-3ա Վասն ահեղ դատաստանին եւ քննութեանց եւ [յ]արութեան մեռելոց՝ Առ[աքել վարդապետէ ասացեալ. ձեռ. 424, 348ա] – Յորժամ դրունք երկնից բացւին, / լինի հընչմունք ահագնակին... գոջէ դըժոխքըն սաստկագին, / ձայնիւ հալէ զամենեսին։

46. 113ա-4բ Վասն բաժանման արդարոց եւ մեղաւորացն եւ տանջանացն դըժոխոց՝ Առաքել վարդապետէ. [ձեռ. 424, 349բ] – Յետ քըննութեանց դատաստանին, / երբ ամենայն բանք վըճարին... այլ բարկութիւնըն բորբոքի, / ի տարտարոսն անպատմելի։

47. 117աբ Ոտանաւորք եւ ողբ Առաքել վարդապետէ՝ վասն անձին իւրոյ եւ ինձ («ՅԱՌԱՔԵԼ ՎԱՐԴԱՊԵՏԷ ԱՅՍ») – Յիշելով զաւր մահուն՝ սիրտ իմ սասանի, / յահագին ատենին անձն իմ զարհուրի... եւ արժան առնելով տեսոյն Քրիստոսի։

Տե՛ս Առաքել Բաղիշեցի, աշխ. Ա. Ղազինեանի, Երեւան, 1971, էջ 181-183։

48. 117բ-8ա [Առաքել վարդապետէ. ձեռ. 2236, 425բ] Ողբ դատաստանին եւ դժոխոցն – Յորժամ Գաբրիէլ գոչէ, եւ յառնեն մեռեալքն ի հողոյն... կեր լինին ժանեաց վիշապուն։

49. 118ա-20ա [Առաքել վարդապետէ. ձեռ. 2236, 425բ] Գովասանութիւն եւ խոստովանութիւն եւ խրատ – Եղբա՛յր, ինձ մի՛տ դիր եւ լըսէ՛ / եւ զհոգոյդ աչքն ի բաց պահէ՛... Ե<զ>կայք, աւրհնեալք ձայնըն լըսէ։

50. 120ա-2բ Խրատական բաներս ի Գրիգոր վարդապետէ («Ա-Ք») – Աւրհնեալ է հայրըն լուսոյ, / որ ստեղծ զմեզ ի հողոյ... պահեա՛ յանփորձ ի թըշնամոյ։

51. 122բ-4ա Բանք վասն ահագին եւ սոսկալի գալստեանն Քրիստոսի եւ դատաստանի աւուր եւ ան՛՛ – Յորժամ յիշեմ զօրն ահագին եւ զոսկալի (=զսոսկալի) գալուստ փըրկչին... զոր վառէ հուրըն գեհենի։

52. 124ա-5բ Խոստովանութիւն գաղտնեաց եւ խայտառակութիւնն անձին – Մեղա՛յ, Տէ՛ր, ինձ ողորմեա՛յ, / Տէ՛ր, մեղա՛յ, Աստուա՛ծ, զիս քաւեա՛յ... որ մեղաց համար կու լինայ։

53. 125բ-7բ Խրատք պիտանիք՝ Յովհանէս վարդապետէ («ՅՈՀԱՆԻՍԻ») – Յամենայն մեղաց ի զատ ասէ, կացի՛ր, / եւ յաւրէնս աստուածայինըս միշտ մաւտեցի՛ր... եւ ի նմանէ ողորմութիւն ձեզ միշտ պարգեւի։

Տե՛ս Ա. Սրապեան, Յովհաննէս Երզնկացի, Ուսումնասիրութիւն եւ բնագրեր, Երեւան, 1958, էջ 201-207։

54. 128բ-30ա Նորին Խաչատուր Կեչառեցոյ («Ա-Ք») – Այս կեանքս է յերազ նըման, / եւ խաբողան զերծ յանդիման... քաւիչն է փրկիչն Յիսուս, ինքն օրհնեալ փառօք հայրենի։

Տե՛ս Խաչատուր Կեչառեցի, Տաղեր, աշխ. Ա. Դոլուխանեանի, Երեւան, 1985, էջ 147-149։

55. 130ա-1ա Խրատ խռով չի կենալոյ եւ ոխ չի պահելոյ՝ Նախաշ վարդապետի ասացեալ է – Անձն իմ, վա՛յ քեզ հազար բերան, թէ խըռով կենաս կամ ոխ պահես... եւ Քրիստոսի սիրուն համար զչար կամաց ոտքն համբուրես։

Տե՛ս Մկրտիչ Նաղաշ, աշխ. Էդ. Խոնդկարեանի, Երեւան, 1965, էջ 120-122։

56. 131ա-2ա Խրատ հպարտութեան – Քան զամենայն գործըս չարի, / հպարտութիւն է զազրելի... կոխան արար զքեզ ամենի, / ապա Քրիստոս ի քեզ բնակի։

Տե՛ս Առաքել Բաղիշեցի, աշխ. Ա. Ղազինեանի, Երեւան, 1971, էջ 170-172։

57. 132ա-4բ Խրատական բաներս ագահութեան եւ անընչութեան՝ ի Նախաշ վարդապետէ ասացեալ – Սողոմոն՝ մայրն իմաստութեան, / առ մեզ խաւսի բան խրատական... նավդ ի բեռանց թեթեւացոյ, որ հասանես ի յաւթեւան։

Տե՛ս Մկրտիչ Նաղաշ, աշխ. Էդ. Խոնդկարեանի, Երեւան, 1965, էջ 113-119։

58. 134բ-6ա Խրատք եւ կըշտամբանք անձին՝ Նախաշ վարդապետէ ասացեալ («Ա-Ք») – Անձն իմ, արի՛ աղաւթէ՛ դէմ արարողին, / ո՛վ անձն իմ, արտասուաւք պաղատէ՛ ի մէջ գիշերին... քերովբէք քեզ երգեն, իմ Տէ՛ր, փառըք քեզ։

Տե՛ս նոյն տեղում, էջ 143-149։

59. 136ա-8ա Խրատական բաներս՝ ի Նախաշ վարդապետի ասացեալ («Ա-Ք») – Անցանէ մեծութիւն եւ փառք աշխարհիս, / աւերի եւ քակտի շինուած տաճարի... մի՛ մատներ զհոգիտ տանջանաց։

Տե՛ս նոյն տեղում, էջ 129-136։

60. 138ա-9ա Նորին Նախաշ վարդապետէ ասացեալ – Երազ է եւ սուտ, եղբա՛յրք, / յաշխարհիս բաներն ի լման... ի հոգ աշխարհիս դատիս, / շահ չունիս քան զենն աւելի։

Տե՛ս նոյն տեղում, էջ 123-126։

61. 139աբ Ինչ շահ է քո զուր դատիլտ, / երբ յաւտար երկիր կու տանին... մահուն աւրըն թէզ կու[գ]այ, / որ չի տայ քեզ պահ մի յամենալ (այս եւ նախորդ տաղերը ձեռագրում առանձնացուած չեն)։

Տե՛ս նոյն տեղում, էջ 127-128։

62. 139բ-41բ Խրատ խաղաղութեան՝ [Ի Յովանիսէն Թլգուրանցու ասացեալ է. ձեռ. 2676, 194բ] – Խըրատ մի տամ սիրով քեզ, / թէ միտ դընէս ու լըսէս... ագահ կամ արբեցաւղ ես, / դրախտին կենաց զըրկած ես։

63. 141բ-2բ [Կարապետի Բաղիշեցւոյ] Ողբ ի վերայ մեղացն եւ նախատինք անձին եւ պաղատանք առ Աստուած («Ա-Ն») – Աստուա՛ծ իմ, Յիսուս Քրիստոս, կենդանի եւ կենարար, / զիս կենդանացո, հոգով մեռեալ եմ, մեղաւք չարաչար... նայեա՛ յաղաչանսըս մեր եւ գըթա՛յ ի մեզ տիրաբար։

Տե՛ս Ուշ միջնադարի հայ բանաստեղծութիւնը (ԺԶ-ԺԷ. դդ.), Բնագրեր, հտ. Ա., աշխ. Յ. Սահակեանի, Երեւան, 1986, էջ 36-39։

64. 143ա-4ա Այլ ողբ ապաշխարութեան – Ողբս աղիողորմ, եղբա՛յրք, ինձ եհաս Երեմիային... եւ մէտ-մէտ մեղաց ալիքս քայքայեն զտախտակս արակայ։

65. 144ա-5բ Ողբ ապաշխարութեանն – Ա՛նձն իմ, ընդէ՞ր ես ծուլացեր... զի դու միայն ես մարդասէր։

66. 145բ-6բ Այլ տաղ – Կամ առաջի քո ամաւթով, / գործեր եմ շատ չար եւ յոլով... եւ ես տաց քեզ զայտ, որ փոխան։

67. 146բ-51բ Ողբ դատաստանի աւուրն եւ դըժոխոցն եւ անքուն որդանց – Յորժամ տարերքըն դըղըրդին, երկինք, երկիր նոր նորանան... եւ բընակարան յոյս եւ ապաւէն զքեզ ունիմք, մաքուր ծընօղ անապական։

68. 152բ [Աւրհնութիւն] – Աւրհնեալ է Դ. թեւն խաչին, / աւրհնեալ հրամանքն փրկչին... երեք ափով ջուր ի ջուրցին։

69. 152բ [Տաղ սիրոյ] – Անցայ ու տեսայ զիմ եարն՝ ի վերա խալուն է նստած... արեւու տու այլ շատ իրաց։

70. 155ա-62բ [Գրիգորի Նարեկացւոյ Մատեան ողբերգութեան]

ա. 155ա-7բ [Վերստին յաւելուած կրկին հեծութեան... խաւսք ընդ Աստուծոյ] – (սկ.) ///նալի գոյութեանս առցէ աշխարել բանիս յարմարութիւն... եւ ի հանդերձեալ մշտնջենաւորութիւն յայտնութեան աւուրն մեծի յաւիտեանս. ամէն (Բան ԻԵ.)։

բ. 157բ-62ա Վերստին յաւելուած կրկին հեծութեան... խաւսք ընդ Աստուծոյ – Եւ քանզի ըստ ողբաձայնիցն բանաստեղծութեանց... եւ ստեղծեալ կրկին ի փրկութիւնն անմահից կենացն անախտականաց, եւ քեզ ընդ Հաւր, Հոգոյդ Սրբո փառք յաւիտեանս. ամէն (Բան ԻԷ.)։

գ. 162աբ Վերստին յաւէլուած կրկին հեծութենէ – Եւ արդ, զորս յայտնեցից եւ յաղագս ոյց նշանակեցից... զյոգնագլուխն պոռնկութիւն, թէ զառողջութեանն անբժշկութիւն /// (վջ., Բան ԻԸ.)։

71. 163աբ [Հարցմունք տոմարականք] – (սկ.) ///ոցն ընդ եւ այս է, որ ասէ... վասն զի առաջին ամի թվականին։

72. 165ա Վասն ԲԺ.ան կենդանակերպիցն – Առաջնոյ գիտելի է, զի Խոյն ունի ի խոյէ զնմանութիւն դիմակին... կենդանակերպք ըստ խորհրդոյ է բաժանեալ ի վերայ մարդոյ։

73. 166ա-75բ Տաղ Ներսէսի հայրապետին է [Ներբողեան տաղաչափական ի վերայ վարուց Մեծին Ներսէսի Առաքել վարդապետի ասացեալ. ձեռ. 3853, 115բ] – Աւրհնեալ անուն անճառ Աստուծոյ մեծին, / Հաւր եւ Որդոյ, Հոգւոյ նոցին փառակցին... մարգարէ հոգելից զգալոցն պատմող / եւ զուղղափառութիւն միշտ ուսուցանող։

74. 176ա-8ա [Պատմութիւն սուրբ հօրն Աբրահամու եւ Սահակայ՝ որդոյ նորա եւ Մամբրէի ծառայի իւրոյ. ձեռ. 569, 254բ] – Աբրահամու հաւրն անուն Թաբայ էր... կուզէ զքեզ փարաւոն առնու եւ իւր կին արասցէ։

75. 178բ-9ա [Տաղ] (հայատառ թրքերէն) – Աբդալ սիւթահէդ դիմսաւզէ կետէրէկ... պիզի սալախ յիւզէ կիտէրէք։

76. 179ա-80բ [Տաղ Յակոբայ Սսեցւոյ] – Այս տաղ գուսական բե՛ր Ակոբ լեզուն, / տես նելէր, տեսեր նայ ի Ղարասուն... ասող, լըսողի, գըրողի թըղտուն, տես նել՛՛ (զուգահեռ ունի թուրքերէն թարգմանութիւն)։

Տե՛ս Ուշ միջնադարի հայ բանաստեղծութիւնը (ԺԶ-ԺԷ. դդ.), Բնագրեր, հտ. Բ., աշխ. Յ. Սահակեանի, Երեւան, 1987, էջ 273-276։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. Պհպ. Եա (1678 թ., ԺԹ. դ.ի շղագիր) 1678 թուին. Մանուկ Խորճիով։

Ծնթ. 1678 թուականը գուցէ վերաբերում է լատինատառ տպագիր Ա-Դ. պտռկ-պհպ-ին։

2. 153բ (ԺԸ. դ., նոտրգիր) Էս գիրս գրեցաւ Աճամ տ[ի]րացու Գասբար, օվ որ այս գիրս գա[ր]դայ, մէկ բերան ասի, թէ Աստուած նրայ բանն [յա]ջողի։

3. 153ա (1863 թ., շղագիր) 1863ին Յունվարի 2ին գրվեցավ գիրս ձեռամբս չնչից ծառայս Աստուծոյ Կարապետ Պարոնեանց։

4. 1ա (1866 թ., շղագիր) Այս գիրքն կպատկանի Ավետիք Մամիկոնովին, 1866ին ///։

5. 57բ (1866 թ., շղագիր, մատիտով, լս.) 1866ին Նախիջեւան /// Ավետիք Մամիկոնեանց։

6. 164ա (1869 թ., շղագիր, մատիտով) 1869ին Նոյեմբերի 9ին գրվեցավ ձեռամք ծառայիս Աստուծոյ Ավետիք Մամիկոնեանց։ Въ Таганрогъ Петру Пав­ловичу Баранову, въ Г. Еврона Росигского барона.

7. 151բ (1870 թ., շղագիր, մատիտով) 1870 թիւ Նոյեմբեր 18ին Պողօս Պառօնօվից ձեռն տացէ։

8. 152ա (ԺԹ. դ., շղագիր, մատիտով) Առ իմոյ սիրելի Պէտռոս աղայ հաւր սիրով բարեւս կմատուցանեմ, իր բոլոր ընտանեացըն բարեւս կանեն։ /// Баранову Павел Петровичу։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ պհպ. Բա, 100ա սեւ թանաքով ութանկիւն, երիցս՝ «ԱՍՏՈՒԾՈՅ ԾԱՌԱՅ ///», սեւ թանաքով ութանկիւն, երկիցս՝ առանց գրութեան, 77ա սեւ թանաքով առանց շրջանակ, լս.՝ «AM»։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին սոսնձած թղթին՝ «38», պհպ. Բա՝ «1206/3411», 1ա՝ «ԺԷ., Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Բա, 2ա՝ անընթեռնելի բառեր, 101բ՝ «Անսկիզբն Աստված, Տէր ողորմեա», 153ա՝ «Գրվեցաւ ձեռամք Աստուծոյ ծառայիս», 153բ՝ «[Մասն հաշուեմատեանի] – /// 4 հոգի... պապայ տիրացու 2», 154ա՝ «[Տաղ սիրո] – Հուրն սիրո իմոյս ազգի... արդ, բողբոջեն ծառք իմաստից, օգնեա՛ Յիսուս, Փրկիչ բարի», 153բ, 154բ, 155ա լս.՝ ռուսերէն անընթեռնելի բառեր, 180բ՝ «Հար մէ, Հար մեր, որ երկինս, սուրբ եղիցի, է եւ ամենուն, որք են վար»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 2ա՝ կիսախորան, 153բ՝ դէմք։

 

 

3412

ՍԱՂՄՈՍԱՐԱՆ

ԼԵՒՔՈՍԻԱ (ԿԻՊՐՈՍ) ՉԿԵ. – 1316

ԳՐԻՉ՝ Սմբատ։ ՍՏԱՑՈՂ՝ Ստեփանոս քհյ, Ճուան սրկ. (եղբարք)։

ԹԵՐԹ՝ 298+3 (կրկն.՝ թ. 3, 154, 288). չգրուած՝ 3աբ, 3դ, 233բ։ ՊՐԱԿ՝ Բ-ԻԷ×12 (Բ 10, Է, ԺԶ, ԺԸ 11, ԻԷ 6)։ ՆԻՒԹ՝ մագաղաթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,2×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10×7)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 58ա)։ ՏՈՂ՝ 16-19։ ԿԱԶՄ՝ մուգ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ դրոշմազարդ կտաւ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Գ+Դ-Զ՝ դեղնաւուն չգրուած թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 4ա։ Ճակատազարդ՝ 30ա, 98ա, 129ա, 165ա, 198ա, 234ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, մանուշակագոյն, վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին քերծուած, կապիչներն ու գամերն ընկած, լուսանցակողերը սեւացած. գիրը խոնաւութիւնից տեղ-տեղ ջնջուած, դժուարընթեռնելի, հաճախ անընթեռնելի, թերթերին զանազան հետքեր, թափուած մասերը լրացուած հետագայի թղթով, 2բ էջի գիրը լուացած, անընթեռնելի, թ. 8ը կարուած հակառակ. կարդալ՝ 8բ-8ա, թ. 287, 288գդ, 293՝ սխալ կարուած. կարդալ՝ թ. 285, 287, 286, 288գդ, 288աբ, 289-92, 294, 293, 295։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-2ա [Պատճառ Սաղմոսարանի՞] – (սկ.) ///ի խորան Տեառն, ասէ Մով[սէս]... Արդ, ամենայն սաղմոսացն պատճառ ինքն սքանչելին Դաւիթ է /// (2 բառ անընթեռնելի) պայծառացան։

Բ. 4ա-281բ [Սաղմոսարան]

Տե՛ս ձեռ. 1642, 1ա-239ա։ 1/4ա-29բ (բ՝ չիք)։ 2/30ա-61բ (բ՝ չիք)։ 3/61բ-97ա (գ՝ չիք)։ 4/98ա-128բ (բ՝ չիք)։ 5/129ա-64բ (բ՝ չիք)։ 6/165ա-97բ (բ՝ չիք)։ 7/198ա-233ա (գ՝ չիք)։ 8/234ա-81բ (է՝ չիք, ենթագլուխները խառը հերթականութեամբ՝ ա, զ, գ-ե, բ)։

Ծնթ. Գրէթէ բոլոր էջերի ստ. լս-ներում կան հետագայի աղօթական յաւելագրութիւններ՝ 17բ-8ա՝ «Ոչ է հասեալ քեզ ժամ...», 32բ-3ա ստ. լս.՝ «Ուրախացի՛ր ի Տէր, զի կատարի զխնդրուածս քո եւ պահէ զքեզ յամենայն չարէ Աստուած», 34ա ստ. լս.՝ «Աստուած աւգնական է քեզ, մի՛ կանչեր, թէպէտ տրտմիս յոյժ խնդութեամբ ///», 36բ ստ. լս.՝ «Ոչ պակաս առնէ քեզ Աստուած զամենայն բարութիւնս», 37բ, 38բ, 40ա, 41բ, 43ա, 44ա, 46բ, 49ա, 50բ, 52բ՝ «Սակաւ մի նեղութիւն կրես, բայց բարի լինի քեզ», 54բ, 57բ, 65ա, 67ա, 68բ, 70բ, 71բ, 73ա, 74ա, 76բ, 78բ, 80բ, 86բ, 88ա, 89ա, 90ա եւ այլուր։

Գ. 282ա-96բ [Չափածոյ թուղթք եւ խրատք Ներսեսի Շնորհալւոյ]

1. 282ա-285բ, 287ա Տեառն Ներսիսի խրատ ուսումնականաց մանկանց ի դիմաց Այբ եւ Բենից տառից, ոտանաւոր տաղիւ չափոյ («Ա-Ք», «ՆԵՐՍԵՍԻ Է») – Առաջին ըզքեզ տըղա, / հանէ յիմաստըն գերակայ... զականջս քո սորա դու բա՛ց, / լսէ՛ ու ի միտ ա՛ռ, զոր աստ գ[ր]ած։

Տե՛ս Գ. Մուրադեան, Ռ. Պօղոսեան, Ներսէս Շնորհալու չափածոյ թուղթք եւ խրատք, Մատենագիրք հայոց, հտ. ԻԱ. (ԺԲ. դ.), Երեւան, 2018, էջ 493-500։

2. 287աբ, 286աբ, 288գդ, 288աբ, 289աբ Բան հաւատոյ վասն անեղին եւ եղելոց, բարառնաբար՝ ի դիմաց հայկական տառից չափաբերմամբ ոգեալ ի Ներսիսէ («Ա-Ք», «ՆԵՐՍԵՍԻ Է») – Անըսկիզբն ասէ զԱստուած, / անեղ բնութիւն ոչ արարած... տո՛ւք փոխարէն զոր եւ պարտիք, / զաղաւթս սուրբս, որ պաղատիք։

Տե՛ս նոյն տեղում, էջ 470-477։

3. 289բ-92բ, 294աբ, 293աբ, 295ա-6բ Նորին բան ներտաղական ի խրատ ոգւոց համայնից, ի դիմաց մերոյին տառից յիւրաքանչիւրս քառից («Ա-Ք», «ՆԵՐՍԵՍ») – Աստուծոյ զքեզ մերձակայ, / խրատէ լինել թէ հաւատա... սուրբ հոգեւոր բանըս պէս-պէս, / որոց նպաստ եղեւ Ներսէս։

Տե՛ս նոյն տեղում, էջ 481-492։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԻԹԻՒՆ, ԺԶ. դ.

1. 97աբ [Տաղ յարութեան. ձեռ. 425, 9բ] (նոտրգիր, «ԳՐԻԳՈՐ») – Գոչէր հրեշտակն ի վիմէն... ի Գալիլէայ փութացեալ / զՅիսուս տեսի յարուցեալ։

2. 233ա [Տաղ քառասնօրեայ գալստեանն. ձեռ. 424, 43բ] (բոլորգիր) – Քրիստոս փառաց թագօորն այսաւր եկիեալ յընծայում քառասնօրեայ գալստեամբ կատարելով զխորհուրդն, զոր մարգարէն /// (չշարունակած)։

3. 298բ [Աղիւսակ իմն]

Ծնթ. Խիստ գունաթափ, անընթեռնելի։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

297ա Փա՛ռք քեզ անսահման անուն եւ անզուգական անձնաւորութիւն՝ Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Յամի եւթն հարիւրորդի վաթսներորդի հինգերորդի (1316) ամի շրջաբերութեան հայոց տումարի, ի հայրապետութեանն Հայոց տեառն Կոստանդնեա եւ ի թագաւորութեանն Հայոց Աւշնի, եւ ի թագաւորութեանս Կիպրոսի ռէ Հեռէ գրեցաւ գերահրաշ եւ ամենապայծառ, լուսայիղձ եւ բազմատենչ գիրս Սաղմոսաց, յոգնագունակ բայիւք եւ ճոխական իմաստիւք, որում ցանկացաւղ եղեալ այսմ գեղեցիկ տառիս, բարի անուն եւ ընտրեալ քահանայն Ստեփանոս, հանդերձ հարազատ եղբարբն իւրով՝ Ճուան սարկաւագաւն, |297բ| որ եւ ստացան զսա ի վայելումն անձանց իւրեանց եւ յետ աստեացս բարեաց յիշատակ եւ գանձ անկողոպտելի յաւիտենական, որ եւ կանգնեցին զգեղեցիկ եւ զպանձալի տաճարն ի քաղաքն Մաղաամ, յանուն քաջ նահատակին Քրիստոսի՝ սրբոյն Սարգսի, յիշատակ նոցա աւրհնութեամբ [եղիցի]։

Արդ, աղաչեմք զամենեսեան, որք աւկտիք ի սմանէ ուսմամբ կամ գաղափար առնելով, սրտի մտաւք յիշատակեսցի՛ք զստացաւղք սորա զՍտեփանոս քահանա, եւ զեղբայրն իւր զՃուան սարկաւագ եւ զծնաւղս իւրեանց՝ զԳրիգոր քահանա եւ զՍպիլ՝ զգնացեալսն առ Քրիստոս։ Աղաչեմ յիշել ի Քրիստոս զտիկնայեաց տիկինն՝ զսինիջալէս աստուածապահ կղզոյս Կիպրոսի, եւ զծնողս |298ա| իւր, այլ եւ զսպասաւորսն մեր՝ զԱւտար տիկին եւ զՄարիամ, զի բազում են աշխատել ի վերայ մեր, յիշատակ նոցա աւրհնութեամբ [եղիցի]։

Արդ, եղեւ զրաւ գրչութեան սորա ի կղզիս Կիպրոս, ի հոյակապ քաղաքս Լեւքոսիա, ընդ հովանեաւ սրբոյ կուսիս Վառվառա, ձեռամբ ամենամեղ եւ անարհեստ գրչիս Սմբատա, աղաչեմ յիշել ի Քրիստոս եւ զիմ անարժանութիւնս, եւ Աստուած յիշողացդ եւ յիշելոցս առհասարակ ողորմեսցի, եւ նմա փառք յաւիտեանս։

Տե՛ս ԺԴ. դ. յիշ-ք, էջ 122-123, Հմր 159, նաեւ ԺԴ. դ. յիշ-ք, Ա. (2018), էջ 308-309, Հմր 282։

296բ Ո՛վ աստուածասէր ընթերցողք եւ լսողք հոգելից բանիցս, զստացաւղ սորա՝ զսրբասնեալ եւ զպատուական քահանա[յ] զՍտեփանոս, եւ զհարազատ եղբայրն իւր զՃուան պատուական սարկաւագ, եւ զծնողք սոցա՝ զԳրիգոր քահանա[յ] եւ զՍպիլ, յիշեսցջի՛ք ի սուրբ եւ ի մաքրափայլ յաղաւթս ձեր, այլեւ զհոգի ամենամեղ գրչիս Սմբատի, եւ ամենառատն Աստուած զձեզ յիշեսցէ։ Գրեցաւ ի թու[ին] ՉԿԵ. (1316)։

Տե՛ս նոյն տեղում։

2ա Զստացաւղ սորա զՍտեփանոս քահանայ եւ զՃուան սարկաւագ։

Ծնթ. Գիրը լուացած, ընթերցումը պայմանական է։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

298ա (ԺԵ. դ., բոլորգիր) Ես՝ Ստեփանոս վարդապետս, յուսով դիմեց[ի] ի սուրբ քաղաքն Երուսաղէմ՝ երկրպագութիւն ս[ուրբ] տնաւրինականացն Քրիստոսի Աստուծոյ մերոյ, եւ ստացայ զսուրբ Սաղմոսարանս ի հալալ արդեանց իմոց՝ յիշատա[կ հո]գոյ իմոյ, որք աւգտիք ուսմամբ [կ]ամ [աւ]րինակելով յաղաւթս [յիշեցէ՛ք]։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Գ., էջ 539, Հմր 787։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ «3412», 1ա՝ «1235/3412», պհպ. Եբ՝ «Վերականգնված է հին ու նոր կաշվով, հին կազմաստառով, գլխ. վերականգնիչ՝ Լ. Աղաբեկյան, Երեւան, 1977 թ.»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 3գ՝ «Ես գրեցի Մարտի ///», 3գ, 31բ՝ զանազան տառեր եւ բառեր, 128բ-9ա՝ խզբզոց, 284բ-5ա՝ «Այբուբեն՝ ա-թ»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 233բ՝ ճակատազարդ։

 

 

3413

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՌՃԾԸ-ՌՃԾԹ. – 1709-1710

ԳՐԻՉ, ՍՏԱՑՈՂ՝ Յակոբ Թոխատցի։

ԹԵՐԹ՝ 375։ ՊՐԱԿ՝ 12+Ա-Դ×8 (Դ 10)+Ա-ԼԶ×8 (Բ 2, Է 12, ԼԴ 10)+1-5×8 (5՝ 9)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,7×10,8։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, սեւով սահմանագծուած (13,5×8,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ` 210ա)։ ՏՈՂ՝ 18, 14։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով եւ գօտէնման կապիչ-ճարմանդով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ դրոշմազարդ կտաւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, դռնակի եւ Բ. փեղկի հիմնամասը վերից պոկուած, մեղատէ հիմքով եւ նոյնպիսի ագուցիչ-ծայրով սկզբնապէս ունեցած երկու կապիչներն ընկած, Ա. փեղկի մետաղէ հիմքերից միաւորուող գօտէնման ծայրով հագցուել է Բ. փեղկի մէջտեղում դրուած ճարմանդին. թ. 1ի ստ. աջ անկիւնը պատռուած, թ. 1-88, 173-80ը հիմքի կարը թուլացած, անջատուած, գրադաշտը խոնաւութեան եւ աղտոտուածութեան հետքերով։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

– 2ա-3բ Ցանկ թէ ի քանիս – Ա. Յաղագս հարցումն Բարսղի առ Գրիքոր... ԻԴ. Քարոզ ի բան Սողոմոնի, որ ասէ՝ Լաւ է կոյր աչօք, քան զկոյր մտօք։

Ա. 4ա-12բ Ա. Հարցմունք սրբոյն Բարսղի Կեսարացուն եւ պատասխանի եղբօր իւրոյ՝ սրբոյն Գրիգորի Նիւսացուն – Բարսեղ ասէ՝ Յորժամ ոչ էին երկինք եւ երկիր, աստուածութիւն ուր վերակազմէր... Գրիգոր ասէ՝ Տէ՛ր Աստուած, օրհնեսցէ՛ ըզհաւատացեալքս միաբան։

Բ. 13ա-45բ Բ. Պատմութիւն եւ խօսք Խիկարայ իմաստասիրի, զոր պա[ր]տ էք իմանալ ամենայն մարդոյ. Վասն շահի եւ օգտութեան

Տե՛ս ձեռ. 464, 40ա-56ա։ ա/13ա-4բ։ բ/14բ-32ա։ գ/32ա-43ա։ դ/43ա-5բ։

Գ. 46ա [Դեղագիր] Սիպիդակ քամի ուռուցի դեղ – Կուլաբ եւ ելջվզ եւ մէկ էլ ճովզ սբիդակ սանդալըն... գուլաբօվ խմէ, գլավանա Աստույծով։

Դ. 46բ [Վասն Կատարինէ կուսին] – Գատարինէ սուրբ գուսն եւ նահադակըն հայցեալ է Աստուծոյ իւր գատարման ժամանակին, թէ՝ Ո ոք որ յիշելօվ զիս իւր հոքէվարին բարի հրեշտակի, անձըն արա՛ քախցրութեամբ ավանդէլ զհոքի նորա։

Ե. 47աբ Յաղագս Ժ. բանից զգուշութեան ի ժամ աղօթից – Նախ չէ պարտ խօսիլ ի ժամ աղօթիցն... այլ թողուլ զպարտս ամենեցուն։

Զ. 47բ-58բ Գ. Յոհաննու վարդապետի ասացեալ վասն աւերման աշխարհի եւ վասն գալստեան Քրիստոսի Աստուծոյ մերոյ եւ վասն դատաստանի աւուրն – Մեք, որ ակն ունիմք գալստեանն Քրիստոսի վկայութեամբ Սուրբ Գրոց... նահատակութիւն է իբրեւ զՅոբայն, եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս. ամէն։

Է. 58բ-61բ Ե. Յաղագս թուելոյ զերկնային խնդութեան – Համառօտաբար թուեսցուք զերկնային խնդութիւնն ոչ զեզականսն... զոր եւ մեզ շնորհեսցէ սկիզբն եւ վախճանն ամենայնի, որ է օրհնեալ յաւիտեանս. ամէն։

Ը. 61բ-81ա Զ. Երանելոյն Եփրեմի վասն ապա[շ]խարութեան – Ասէ երանելի մարգարէն Եզէկիել՝ Անօրէնն եթէ դարձցի յանօրէնութեանց... եւ ի գահույս հանգուցանէ ի Քրիստոս Յիսուս, ի Տէր մեր, որում վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ։

Թ. 81բ-127ա [Քարոզք Գրիգորի Տաթեւացւոյ, ի Ձմեռան հատորէ]

1. 81բ-94ա Է. Յայլմէ դարձեալ քարոզ վասն պահոց եւ պահեալ զԽ. (40) տիւ եւ զԽ. (40) գիշեր, ապա քաղցեաւ – Ասէ Յոբ, թէ կեանք մարդոյ պատերազմ է ի վերայ երկրի... եւ նորոգիլ բարի գործովք ի փառս նորոգողին մերոյ Քրիստոսի Աստուծոյն փառք յաւիտեանս (ԻԳ.)։

2. 94ա-107ա Ը. Յայլմէ քարոզ Երիքովին՝ ի դէմս քահանայից եւ ժողովրդոց, ի բանն՝ «Այր մի իջանէր յԵրուսաղեմէ յԵրիքով եւ անկաւ ի ձեռս աւազակաց, որք մերկացուցին զնա եւ գնացին» – Ասեն իմաստունք, թէ բարի է միաբանիլ ընդ բարիսն... նոյնպէս ամենայն պաշտօնեայք եկեղեցւոյ առնուն զվարձս ի Քրիստոսէ Աստուծոյ, որ է օրհնեալ յաւիտեան. ամէն (ԿԴ.)։

3. 107ա-17բ Թ. Դարձեալ քարոզ յառաջին կիրակէն, ի բանն՝ «Ճրագ մարմնոյ ակն է, եթէ ակն քո առատ է, ամենայն» – Ամենայն բանք առակաւոր քարոզութեանցն Քրիստոսի դիւրալուր են միանգամայն... յորում եւ զմեզ արժանաւորեսցէ Քրիստոս ողորմութեամբն իւրով սրբութեամբ պահել զպահքս առաջի խնդութեամբ եւ յուսով հասանել յարութեան շնորհացն եւ փառաց իւրոց, որ է օրհնեալ ընդ Հօր եւ Սուրբ Հոգւոյն. ամէն (ԿԶ.)։

4. 117բ-27ա Ժ. Նորին դարձեալ ի սկիզբն պահոց, վասն խոստովանութեան, ի բան՝ «Լուացարո՛ւք, սրբեցարո՛ւք» – Սրբութիւն աղտեղութեան ոչ միայն ի կենդանի մարդս տեսանեմք... որ եւ զմեզ արժանի լինիլ Յիսուսի Քրիստոսի ի Տէր մեր, որ է օրհնեալ յաւիտեանս (ԿԹ.)։

Ժ. 127ա-373բ [Քարոզք Ղուկասու Լօռեցւոյ]

Տե՛ս ձեռ. 746, 1ա-236բ։ ա/127ա-37ա։ բ/137բ-47բ։ գ/148ա-60ա։ դ/160ա-9բ (վջ. տարբեր՝ այսպէս մերձենայ ի մարմինն քրիստոնէի)։ ե/չիք։ զ/169բ-87ա (անխորագիր, սկ. տարբեր՝ Յերբ տեսանէ զահաւոր եւ զանձնականն, որ ասէ...)։ է/187ա-210բ։ ը/210բ-34ա։ թ/340ա-58ա։ ժ/358բ-73բ։ ժա/298բ-323ա։ ժբ/323ա-39բ։ ժգ/234բ-66ա։ ժդ/266ա-77ա։ ժե/285ա-98բ։ ժզ-իա/չիք։

Ունի՝

– 277բ-84բ ԺԹ. Քարոզ ի բան օրինացն, որ ասէ. «Պատուեա՛յց ըզհայր քո եւ զմայր քո, զի քեզ բարի լինիցի. շնորհաբա՛շխ Տէր Յիսուս Քրիստոս, օգնեա՛ ինձ – Եւ պարտ է գիտել, զի Դ. բան զաւակն ծնօղին պարտական են... եւ ազատիլ ի պարտուց մեղացն յամենայնէ։

Ծնթ. Յղւող՝ Հմր 746 ձեռագրի հմմտ. ունի խմբագրական, շարադրանքային զգալի տարբերութիւններ։

Տե՛ս Է. Յարութիւնեան, Ղուկաս Լօռեցին եւ նրա քարոզգիրքը, Բանբեր Մատենադարանի, Հմր 10, Երեւան, 1971, էջ 213-236։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1բ Թվին ՌՃԾ. եւ Ը.ին (1709) ըսկիզբն արարաք այս ժողովածուիս, ՌՃԾ. եւ Թ.ին (1710) աւարտեցաք։ Այսմ ամի ծնաւ իմաստնացեալն Սողոմոն, ամսեանն Մայիս ԻԲ. (22). օրն շաբաթ, Աստուած ընդ երկայն աւուրս արասցէ։

Թվին ՌՃԽ. եւ Դ.ըն (1695) ծնաւ Հռիփսիմէն։

ՌՃԾ. եւ Բ.ին (1703) եկաւ Լեւոնն։

ՌՃԾԹ.ին (1710), Դեկտեմբերի Է. Պարնի որդի Թէմուրազն մեռաւ։

ՌՃԾ. եւ Զ.ըն (1707) գնացի սուրբ քաղաքն Երուսաղէմ ես՝ մեղաւոր տէր Յակոբս։

3բ Շնորհօքն Քրիստոսի ահա այս թվականիս ԱՀԱ ԿԵՆԴԱՆԻ ԵՄ (1+70+1+60+5+400+4+1+400+20+ 5+200=1167+551=1718), իսկ ըզստոյգ հռոմայեցոց թվական գա ձայնէ զմեզ, զի ահա եկի։ Ո՛վ եղպայր, որ տեղեակ ես թվականն եդեալ կա, զի թէ իմանան։

277ա Որոց արժանի արասցէ Քրիստոս Աստուած, եւս առաւել ըստացող գրոյս մեղապարտ եւ անարժան տէր Յակոբիս (նման՝ 137ա, 210բ, 234ա, 266ա, 298բ, 323ա)։

339բ Տէ՛ր Աստուած Յիսուս Քրիստոս, փրկեա՛ եւ ազատեա՛յ զամենայն հաւատացեալս զքրիստոնեայս այնպիսի դառն մահուանէ, եւս առաւել զգծօղ սորին՝ տէր Յակոբն (նման՝ 358ա, 373բ)։

374ա Փա՜ռք անմահին արարչի, ամենակալի, ամենազօրի եւ սկզբնական պատճառէ յԱստուծոյ Հօրէ, ի գերակատար եւ ի գերածնունդ նորին բնութենէ, իսկակից եւ անժամանակ Միածնին Բանէ, ի գերազանց եւ ի գերալրական բղխմանէ նորին էութենէ, ինքնահզօր եւ ամենազօր Հոգոյն ճշմարտէ, զի որոյ տէրութիւն է անբաւելի զօրութիւն, անիմանալի իսկութիւն, անճառելի որպիսութիւն, անհասանելի որքանութիւն, անքննելի եւ անպարագրելի, որ ոչ տեղօք սահմանի եւ ոչ մտօք ընբռնի, քան զկարն։ |374բ| Յաղագս այսորիկ յետնեալս ի բարեաց, ծնունդս վերջին, ի նսեմացեալ եւ երեկոյացեալ ժամանակիս եւ թափուրս ի բարեաց Յակոբ էրէց Թոխատցի, որ անունս միայն ունիմ եւ գործս ոչ, զի ոչ գոյր ուստէք փրկութիւն մեղսաթաւալ հոգոյ իմոյ, որ զամենայն աւուրս կենաց իմոց ծախեցի ընդ սատանայի, այլ միայն հաւատս <միայն> մնաց կենդանի։ Վասն որոյ եւ յուսամ ի Քրիստոս եւ ի նորին կենսատու չարչարանսն, զի սովաւ գտից զողորմութիւն ի Տեառնէ, սակս որոյ ստացա եւ աշխատեցի ձեռամբ իմով զՔարոզ|375ա|գիրքս այս՝ ի վայելումն յանձինս եւ յիշատակ հոգոյ իմոյ, յաղագս որոյ խնդրեմ հարց սրբազանից եւ աղերսեմ եղպարցդ մաքրագունից, զի որում յաւուր եւ ժամանակի որք պատահիքտ զայս շահաւէտ քարոզիս՝ ընթեռնելով կամ գաղափարելով, յիշեսջի՛ք ի մաքրափայլ յաղօթս ձեր զիս՝ վերոյգրեալ չար եւ մեղսաթաւալ ծերունիս, եւ զծնօղս իմ՝ հոգեւոր եւ մարմնաւոր, իսկ անզարութեան գրոյս անմեղադրելի լիցո՛ւք եւ սղալանաց, իսկ որ օգտիք ի սմանէ եւ հաճելի իցէ Տեառն շնորհ, միայն ան|375բ|պարսաւ մնացից ի պատահելոցդ ծարեալ Քարոզգիրքս։ Եղեւ ի ժամանակս կաթողիկոսութեան տեառն Աստուածատուրին եւ թագաւորութեանս Վախտանգին եւ իւր որդի Բագրատունեաց յազգէ Բաքարին, որ կայ յայժմ եւ վարէ թագաւորութիւն, զոր Տէր Աստուած հաստատուն եւ ամուր ձեռօք պահեսցէ ի պարծանս քրիստոնէից. ամէն։ Գծագրեցաւ թուականիս ՌՃԾԹ. (1710), յայսմ ամի ծնաւ Սողոմոն, Մայիսի ԻԲ. (22), օրն շաբաթ, Հռէփսիմէն՝ ՌՃԽԴ. (1695)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 1բ (1723 թ., նոտրգիր) Թվին ՌՃՀԲ.ն (1723) էր /// ալպաշն Վաղթանկ ///ո դարձոյց եւ /// դուռն փակէ ///վարի ամս[ո]յն։

2. 1ա (1725-1778 թթ., նոտրգիր) Թվին ՌՃՀԴ. (1725) Յուլիսի գնաց Ռեճէգի աղան քաղաքէս Երեւան /// բազում չարիքս գ/// եւ այնչափ արեան եղեղ, զոր ոչ կարեմ թվով: Արդ, զկնի հատաւ Իսուղ փաշան եւ կալան զմելիք աշխարի ///ե Ե. Փետերվարի /// Բ. օրն Գ.շափթ է ծընաւ Օհաննէսն։ Թուին ՌՄԻԷ. (1778), ի Փետերւարի ԺԲ. (12) Մեծ բարեկենդանի օրն Բ.շափթէ ծընաւ Ստեփ[անոս] /// թիւին /// բերի Ե. օ///։

3. 3բ (1766-1771 թթ., նոտրգիր) Թուին հայոց ՌՄԺԵ. (1766) Փետերւարի ԺԴ. (14), օրն Գ.շափթէ, ես՝ անարժան տէր Յակոբս օրհնըւեցայ ձեռամբ Սարքիս վարդապետին։ Թուին ՌՄԻ. (1771) Սողոմոն ծնաւ Յոնւարի ԺԶ. (16)՝ Առաջաւորի բարեկենդան, օրն կիրակի։

4. 373բ (1769 թ., նոտրգիր) Թուին ՌՄԺԸ. (1769) եւ Յունիսի ԱԺ. (11) թուման տուի շահով Յարութինին, ամսէնըն թումանին Բ. շահի։ Մարդասըպանի Մէլքօի ձեռօվ ԺԱ. (11) մինալթուն փող, Ի. (20) լիտր ալուր, Ե. ստիլ կազ, Գ. լիդր բրինձ, Ա. լիտր աղ, ԺԲ. (12) մինալթուն փուղ՝ Պօղոսին, Ա. թուման՝ Մօսէան ասլ/// (անընթեռնելի), Ա. լիդր կազ, Դ. ըստիս աբրշոմ, Ա. թուման էլ՝ Մօսին։

5. 45բ (1824 թ., նոտրգիր) Թվին հայոց ՌՄՀԳ.ին (1824) ի քաղաքեն Թիփլիզ կամ Կանճայ ռուսք են ծուռ Զատիկ արարին, մէկ շափաթ մեր Զատեկիցեն առաչ, որ Ա. շափաթ պաս մնաց, որ ռուսի ժամանակ էր, ոմանք պահէցին, ոմանք էլ առաչուց թվին ՌՁ. եւ երեքին (1634) հոռոմ ազգն էլ ծուռ Զատիկ էն արէլ։

6. 1ա.ին սոսնձած թղթին (1830 թ., շղագիր) Յիշատակ մահտեսի Մնացական Սասանեանից իւր որդոյ՝ Մկրտչին, 1830 թվին։

7. 1ա.ին սոսնձած թղթին (1900 թ., շղագիր) Խաչատուր Մկրտչեան մահտեսի Մնացականեանից ի յիշատակ Էջմիածնայ թանգարանին, 1900 Յուլիսի 27ն, Գանձակ (նման՝ 374բ.ին սոսնձած թուղթ)։

Ծնթ. Գրչութեան եւ հետագայ յիշատակարանների ամբողջութիւնը նման է տարեգրութեան։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 3բ սեւ թանաքով ութանկիւն՝ անընթեռնելի։

ՆՇՈՒՄ՝ 1ա.ին սոսնձած թղթին՝ «1237», «ՌՃԾԹ. – 1710, Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», 2ա՝ «1237»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 290բ՝ լուսանցազարդ. բուսական, թռչուն։

 

 

3414

ՍԱՂՄՈՍԱՐԱՆ

ԺԶ. դար

ԳՐԻՉ՝ Ներսէս։

ԹԵՐԹ՝ 161։ ՊՐԱԿ՝ Դ-ԺԹ×12 (Դ 5, Ե, ԺԷ 11, Զ, ԺԳ 8, Ը 9, ԺԱ 6, ԺԴ 7, ԺԸ 14, ԺԹ 10)։ ՆԻՒԹ՝ մագաղաթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,2×9,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10,5×7)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ` 34ա)։ ՏՈՂ՝ 19։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն կաշի՝ զոյգ կապիչով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ ծաղկազարդ մետաքս։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ չգրուած թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ` 31ա, 54բ, 76բ, 124բ։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն։ Զարդագիր՝ թռչնագիր, մարդադէմ, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, դարչնագոյն, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. վերակազմուած նոր կաշուով եւ աստառով. գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, սկզբից եւ վերջից անորոշ, ընդմէջ թ. 2-3ի, 9-10ի, 74-5ի, 137-8ի 1ական, 73-4ի 5, 99-100ի 3 թերթ ընկած, թ. 5ը ընկածի փոխարէն հետագայի լրացում, թ. 74ը վերից 3/4 չափով պատռած-հանած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Տե՛ս ձեռ. 1642, 1ա-239ա։ 1/չիք։ 2/1ա-4բ (սկ. /// զանձն իմ խորհեցան որդոց ի մարդկանէ..., մէջտեղից թափուած` մի՛ եկեսցէ ի վերայ մե[ր ոտք] /// եղեւ բաժին Տեառն ժողովուրդ իւր Յակոբ..., այլ համարեա՛ զաշխատութիւնս մեր ի գործ արդարութեանց /// վջ.)։ 3/5ա-30բ (սկ. /// խոտոյ վաղվաղակի անցցեն..., մէջտեղից թափուած` պատմեցի եւ խաւսեցա[յ] եւ բազում եղեն, քան զթիւ ընդ զոհս /// եւ դու Աստուած իմ մի ամենար...)։ 4/31ա-54ա։ 5/54բ-76ա (մէջտեղից թափուած` եւ ուրախ եղիցի սիրտ իմ երկնչել յանուանէ քումմէ /// Յ[աւիտեան պահեցից նմա զողորմութիւն իմ...], մէջտեղից թափուած՝ քակեց զամենայն պարիսպ նորա եւ /// վասն զի լոյս են հրամանք քո ի վեր երկրի...)։ 6/76բ-99բ (որպէս զաղաւնի այնպէս մնչեցի, զի նուաղեցան աչք իմ տեսանելոյ /// վջ.)։ 7/100ա-24բ (սկ. /// [փրկեաց] ի ձեռաց թշնամոյն...)։ 8/124բ-61բ (մէջտեղից թափուած՝ արդարք գոհասցեն զանուանէ քումմէ եւ բնակեսցեն /// եւ զնեղութիւնս իմ առաջի նորա պատմեցից..., եւ սրբոց առաքելոցն եւ մարգարէիցն եւ վարդապետացն եւ մարտիրոսացն /// վջ.)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

54ա Գոհութեամբ եւ ճշմարիտ խոստովանութեամբ անդադար փառաւորեմք զՀայր եւ զՈրդի եւ Սուրբ [Հոգի]։ Զմեղաւք մեռեալ հոգիս յիշեա՛յ ի Քրիստոս, ո՛վ սուրբ սաղմոսերգու, կարող է Աստուած ի ձեռս այլում ողորմութիւն առնել այլոց, եւ դուք ողորմութեան Աստուծոյ արժանաւորիք. ամէն։

76ա Տէ՛ր Աստուած, կարող յամենայնի, թո՛ղ զմեղս Ներսէս անարժանի. ամէն եւ եղիցի։

124բ Ո՛վ սուրբ սաղմոսերգողք, յիշեց[է՛ք] ի Քրիստոս Ներսէս մեղաւք լցեալս, աղաչ[եմ]։

154բ Ո՛վ սուրբ եղբայրք, յորժամ պատահիք սմա, յիշեցէ՛ք զմեղօք մեռեալ ոգիս եւ զծնողն իմ Արիստակէս քահանային, Աստուած զձեզ յիշէ իւր միւսանգամ գալըստեան. ամէն։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «1239/3414»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 35բ, 36բ, 39բ-40ա՝ զանազան մասնիկներ, տառեր, 60բ վր. լս.՝ «Ես՝ Արութիւնս գիրեցի», «Ա-Մ»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 29բ, 52բ, 60բ՝ լուսանցազարդ։

 

 

3415

ԱՒԵՏԱՐԱՆ

ՌՃԸ. – 1659

ԳՐԻՉ՝ Տիրատուր։

ԹԵՐԹ՝ 349. չգրուած՝ 2ա, 3բ-4ա, 5բ-6ա, 7բ-8ա, 9բ-10ա, 11բ-2ա, 13բ-4ա, 15բ-6ա, 17բ-8ա, 19բ-20ա, 21բ-2ա, 23բ-4ա, 25բ-6ա, 27բ-8ա, 32ա, 349աբ։ ՊՐԱԿ՝ 17+10+Ա-ԻԷ×12 (Ե, ԺԱ 11, ԺԴ 10, ԻԷ 14)։ ՆԻՒԹ՝ մագաղաթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5×11,3։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (10×6,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 97ա)։ ՏՈՂ՝ 22։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով եւ երեք կապիչով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կապոյտ մետաքս. Ա. եւ Բ. փեղկերին արծաթէ կրկնակազմ՝ դաշտը ծաղկազարդ, Ա. փեղկին՝ Խաչելութիւն («INRI»), անկիւններում՝ աւետարանիչների խորհրդանիշերը (Ղուկասի խորհրդանիշին՝ «Յիշատակ է կոս[տ]ղս մաղտեսի Ազարիային եւ Սուրբ Գ.խորան»). Բ. փեղկին խաչ՝ կենտրոնում Աստուածամայրը մանկան հետ, անկիւններում՝ սերովբէք. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+ԲԳ՝ չգրուած մագաղաթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Աւետումն՝ 2բ։ Երկրպագութիւն մոգուց (Ծնունդ)՝ 3ա։ Ընծայումն տաճարին՝ 4բ։ Մկրտութիւն՝ 5ա։ Պայծառակերպութիւն՝ 6բ։ Յարութիւն Ղազարու՝ 7ա։ Մուտք յԵրուսաղէմ՝ 8բ։ Խորհրդաւոր ընթրիք՝ 9ա։ Ոտնլուայ՝ 10բ։ Մատնութիւն՝ 11ա։ Ձերբակալումն, Քրիստոս խաչընդուս՝ 12բ։ Խաչելութիւն՝ 13ա։ Յարութիւն՝ 14բ։ Համբարձումն՝ 15ա։ Հոգեգալուստ՝ 16բ։ Ահեղ դատաստան՝ 17ա։ Լս-ային՝ Ծննդաբանութիւն Քրիստոսի՝ 33բ-4ա, Յովսէփի երազը՝ 34բ, Մոգք (Ծնունդ)՝ 35ա, Փախուստ յԵգիպտոս՝ 36բ, Յովհաննէս Մկրտիչ՝ 37բ, 283ա, Քրիստոս փորձեալ ի սատանայէ՝ 39ա, Քրիստոս ուսուցանէ աշակերտացն՝ 41ա, 42ա, 45ա, 48ա, 59բ, 82բ, 102ա, 168բ, 171բ, 219ա, 224բ, 246ա, 262բ, 288ա, 302ա, Քրիստոս եւ դպիր՝ 51բ, 65բ, 153բ, 166բ (ի տաճարի), Քրիստոս եւ Մատթէոս մաքսաւոր՝ 53բ, Յարութիւն դստեր Յայրոսի՝ 54բ, Բժշկումն կուրաց՝ 55ա, Քրիստոս ուսուցանէ ժողովրդեան՝ 55բ, 56բ, 68բ, 71ա, 87ա, 128բ, 142ա, 199բ, 201ա, 233բ, 235ա, 239ա, 294բ, 295բ, 303բ, 304բ, 322բ, Քրիստոս՝ 62ա, 129բ, 206բ, 227բ, 261բ, 268ա, 287բ (օձն անապատի), Բժշկումն դիւահարի՝ 64ա, 201բ, 222բ, 229ա, Սաղովմոն՝ 66ա, Գլխատումն Յովհաննու Մկրտչի՝ 71բ, Բժշկումն քանանացի կնոջ դստեր՝ 76ա, Բժշկումն կոյրի, համեր եւ կաղի՝ 76բ, 293բ, Բժշկումն լուսնոտի՝ 81ա, Քրիստոս եւ փարիսեցի՝ 85բ, 305բ, Բժշկումն կուրաց՝ 91ա, Քրիստոս եւ թզենի տերեւալից (Առակ անպտուղ թզենի)՝ 92բ, 162ա, Քրիստոս ուսուցանէ ժողովրդեան եւ աշակերտացն՝ 99ա, Քրիստոս եւ Կայափա յատենի՝ 110ա, Մատնութիւն՝ 111ա, Քրիստոս եւ Պետրոս՝ 112ա, 159ա, 172բ, 235բ, 326ա, 346բ, Աղօթք ի Գէթսէմանի՝ 113բ, Ձերբակալումն՝ 116բ, Կախեալ Յուդայ՝ 117ա, Յովսէփ Արիմաթացի՝ 121ա, 179բ, 274ա, 342ա, Յարութիւն՝ 122ա, 180բ, Բժշկումն անդամալուծի՝ 130բ, 203բ, Քրիստոս եւ Ղեւի մաքսաւոր՝ 131բ, 204բ, Աշակերտք հասկ կորզէին եւ ուտէին՝ 132բ, Քրիստոս, Աստուածամայր, Յովհաննէս կամ Յակոբ՝ 135ա, Փոթորիկ ի ծովի՝ 138բ, 216ա, Յարութիւնն դստեր Յայրոսի՝ 140ա, Քրիստոս եւ քանանացի կինն՝ 148բ, Բժշկումն խուլի՝ 149ա, Քրիստոս եւ մանկունք՝ 157բ, 253ա, Բժշկումն Բարդիմէոս կուրի՝ 160բ, 254բ, Քրիստոս եւ սադուկեցի՝ 165բ, 261ա, Քրիստոս Պիղատոսի առջեւ՝ 176բ, Աւետումն՝ 188ա, Հանդիպումն Մարեմայ եւ Եղիսաբեթի ՝ 189ա, Ճանապարհորդութիւն ի Բեթղեհէմ՝ 192ա, Աւետումն հովուի՝ 192բ, Ընծայումն տաճարին՝ 193բ, Բժշկումն բորոտի՝ 203ա, Բժշկումն հարիւրապետի ծառայի՝ 210ա, Օծումն ի Բեթանիայ՝ 213ա, Քրիստոս եւ ոմն օրինական փորձէր զնա՝ 226ա, Հուր եկի արկանել՝ 236բ, Բժշկումն կարկամեալ կնոջ՝ 238ա, Բժշկումն ջրգողեալ առն՝ 240բ, Հարսանիք ի Կանայ՝ 285ա, Քրիստոս եւ Նիկոդիմոս՝ 286բ, Քրիստոս եւ կինն սամարացի՝ 289բ, Քրիստոս եւ Փիլիպպոս՝ 297ա, Քրիստոս եւ հրեայք՝ 306բ, 311ա, Բժշկումն ի ծնէ կուրի՝ 309բ, Յարութիւն Ղազարու՝ 315բ, Քրիստոս եւ քահանայապետ՝ 318բ, Մուտք յԵրուսաղէմ՝ 320ա, Քրիստոս եւ Յուդայ՝ 328ա, Քրիստոս խաչընդուս՝ 340ա։ Մատթէոս՝ 32բ։ Մարկոս՝ 126բ։ Ղուկաս՝ 185ա։ Յովհաննէս եւ Պրոխորոն՝ 280բ։ Խորան՝ 18բ, 19ա, 20բ, 21ա, 22բ, 23ա, 24բ, 25ա, 26բ, 27ա։ Կիսախորան՝ 33ա, 127ա, 186ա, 281ա։ Լուսանցազարդ՝ թռչուն, բուսական, տաճար, հասկ (62բ, 94բ, 259ա, 321ա)։ Զարդագիր՝ մարդ, թռչնագիր, կենդանագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, կապոյտ, դեղին, նարնջի, վարդագոյն, մանուշակագոյն, մոխրագոյն, շագանակագոյն, ոսկի, սպիտակ, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. դռնակի ստ. աջ անկիւնը այրուած, մէջքն ու կապիչները նորոգուած Ի. դարում, լուսանցակողերի կարմիրը մասամբ թափուած. թերթերին զանազան հետքեր։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 18բ-9ա Թուղթ Եւսեբեայ։

2. 20բ-1ա, 22բ-3ա, 24բ-5ա, 26բ-7ա Համաբարբառ (նաեւ ստ. լս.՝ Ցրուացանկ)։

3. 29ա-30բ Գլուխք։ 30բ-1ա Համաձայնութիւն։ 31աբ Նախադրութիւն։ 33ա-123բ Աւետարան Մատթէոսի։

4. 124ա-5ա Գլուխք։ 125բ-6ա Նախադրութիւն։ 127ա-182ա Աւետարան Մարկոսի (181ա-2ա Յարուցեալ Յիսուս)։

5. 182ա-4ա Գլուխք։ 184ա-5ա Նախադրութիւն։ 186ա-278բ Աւետարան Ղուկասու։

6. 278բ-9բ Գլուխք։ 279բ-80ա Նախադրութիւն։ 281ա-347բ Աւետարան Յովհաննու։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

280ա Աւրհնութիւն, որ կարդայ, գովութիւն, որ լսէ, փա՜ռք տուողին եւ յիշատակ գրչիս. ամէն։

348ա Փա՜ռք ամենասուրբ Երրորդութիւն՝ Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ. այժմ։ Արդ, գրեցաւ սուրբ Աւետարանս թվին ՌՃԸ. (1659), ձեռամբ մեղաւոր Տիրատուր գրչի, յիշեցէ՛ք ի սուրբ յաղօթս ձեր, եւ որ յիշէ զմեզ, յիշեալ լիցի արքայութիւնն Աստուծոյ. ամէն։ Հայր մեր, որ յեր[կինս]։ Այլեւ յիշեցէ՛ք զտէր Մարգարն, որ բազում աշխատանք կրեց՝ թէ՛ քերելն, թէ՛ կոկելն, աղաչեմ զձեզ՝ Հայր մեր ասացէ՛ք։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Գ., էջ 867, Հմր 1326։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 28բ.ին սոսնձած թղթի տակ (ԺԷ. դ., նոտրգիր) Յիշատակ է ոսկեզօծ եւ համաբարբառ Սուրբ Աւետարանս մահդասի Եարղուլոյ կողակից Հռիփսիմին, որ ընծաեաց ի դուռն Սուրբ Երեքխորանին, ի յիշատակ հոգոյ իւրոյ, ի վայելումն եկեղեցոյ եւ մանկանց Սիոնի, որոյ Տէր Աստուած վարձ ըստ բարեաց պարգեւեսցէ. ամէն։

123բ Յիշատակ է ոսկեզօծ եւ համաբարբառ սուրբ Աւետարանս Հռիփսիմին, որ ընծայեաց ի դուռն Սուրբ Երեքխորանին՝ առ ի յիշատակ հոգոյ իւրոյ, զոր եւ յիշել աղաչեմ միով Հայր մեղայիւ, եւ դուք յիշեալ լիջիք յԱստուծոյ. ամէն։

185ա Յիշեցէ՛ք ի Քրիստոս զստացօղ սուրբ Աւետարանիս զԵարղուլւոյ կողակից Հռիփսիմին եւ զամենայն արեան մերձաւորս իմ եւ միով Հայր մեղայիւ ողորմի ասացէ՛ք։

348ա Այլեւ յիշեցէ՛ք զմահդասի Եարղուլոյ կողակից Հռիփսիմին, որ ստացաւ զսա ի հալալ արդեանց եւ եդ ի մէջ Սուրբ Երեքխորանին, որ է եկեղեցի կառուցեալ ի մէջ յԱգուլէաց Դաշտին, ի յիշատակ անջնջելի եւ յաւիտենական հոգոյ իւրոյ եւ ի փառս Աստուծոյ։ |348բ| Եթէ ոք հանդիպիք սմայ կարդալով կամ օրինակելով, յիշեցէ՛ք զայրն իմ՝ զմահդասի Եարղուլին, եւ զզաւակսն՝ Զաքարէն, Մարգարէն, զՂազարէն, եւ զդստերսն իմ՝ զԽաթունջանն, զԳայիանէն, զԳուլխաթունն, զՄարգարիտն, եւ զհոգի ծնօղաց իմոց եւ զիս՝ զմեղաւոր եւ զանարժան Հռիփսիմիս միով Հայր մեղայիւ, եւ դուք յիշեալ լիջիք առաջի Քրիստոսի <Քրիստոսի> Աստուծոյ մերոյ. ամէն։ Այլեւ յիշեցէ՛ք զմահդասի Ազարիայն, որ կոստղել ետուր զերկոքիս կողմն տփոյ սուրբ Աւետարանիս արծաթապատ կազմիւք, ոսկեզօծ եւ քանդակեալ նկարիւք՝ ի հալալ արդեանց իւրոց ի յիշատակ ծնօղին իւրոյ եւ ի վայելումն մանկանց Սիոնի, զոր Տէր Աստուած միոյն հազարապատիկ եւ բիւրապատիկ հատուսցէ աստ եւ ի հանդերձելումն. ամէն։ Իսկ եթէ ոք յնդանեաց իմոց յանդքնեսցէ ի դուրս հանել եկեղեցոյ ագահութեամբ, եւ կամ թէ այլ ոք յափշտակեսցէ գողութեամբ, պարտական լիցի հոգոյ իմոյ եւ Կայենի եւ Յուդայի նզովս ընկալցի անաչառ եւ ահեղ ատենին Քրիստոսի Աստուծոյ։

2. 28բ.ին սոսնձած թղթին (1782 թ., շինծու բոլորգիր) Յիշատակ է սուրբ, ոսկեզօծ Աւետարանս տիրացու Յարութս, առեցիմ հոգոյ իմոյ յիշատակ, որ է կողակից Մարիամին, որդոց նորա՝ Ասվատուրին, Գալու[ս]տին, Մինասին եւ Ետկարին, եւ քվերց նորայ՝ Վարդիկին. ամէն։ Այլեւ յիշեց[է՛ք] եւ Աստուած ողորմի աս[ա]ցէ՛ք իւր ի միուս անգամ գալըստ[ե]ան. ամէն, որը մեզ յիշէ, ինքն յիշեալ լիջի առաջի անմահ գառին Աստուծոյ. ամէ[ն], եղիցի, եղիցի։ Թվին ՌՄԼԱ.ին (1782), որ ստացամ սուրբ Աւետարանս. ամէն։

3. 1ա (1906 թ., շղագիր) Աւետարան բոլորագիր, գրեալ եւ զարդարեալ պէս-պէս նկարօք, ծաղկօք, թռչնագրովք եւ այլ կենդանագրովք ի ձեռն Տիրատուր գրչի ի վերայ մագաղաթի, ի թվին ՌՃԸ. (1659), թուղթ 348ա՝ յիշատակարան։ Ստացող սուրբ Աւետարանիս է «Զմահդասի Եարղուլոյ կողակից Հռիփսիմէն, որ ստացաւ զսա ի հալալ արդեանց եւ եդ ի մէջ Սուրբ Երեքխորանին, որ է եկեղեցի կառուցեալ ի մէջ յԱգուլեաց Դաշտին», թուղթ 348ա, 123բ, 185ա՝ յիշատակարանք։ Իսկ արծաթապատողն է, «Զմահդասի Ազարիայն, որ կոստղել ետուր զերկոսին կողմն տփոյ սուրբ Աւետարանիս արծաթապատ կազմիւք, ոս|1բ|կեզօծ եւ քանդակեալ նկարիւք, ի հալալ արդեանց իւրոց», թուղթ 348բ։ Վերջին ստացող սուրբ Աւետարանիս է ոմն տիրացու Յարութ խաչագող, զի առ ի անհետ առն[ե]լոյ զյիշատակ եւ զյիշատակարանսն յիշեալ Հռիփսիմէի եւ Ազարիայի՝ ծածկեալ, փակեալ էր զերեսս նոցին թանձր թղթով (որք գտանին յերես 348ա, 123բ, 185ա), զորս եւ մեք զգուշութեամբ թանալով, ջրով ի բաց հանաք եւ ընթերցաք։ Իբրեւ նմուշ եւ օրինակ այսօրինակ խարդախութեան յիշեալ խաչագողին թողաք միայն զմի հատ (տե՛ս թուղթ 28բ յիշատակարան), յոյր վերայ գրէ՝ «Յիշատակ է սուրբ ոսկեզօծ Աւետարանս տիրացու Յարութս, առիցիմ հոգոյ իմոյ յիշատակ, թվ[ի]ն ՌՄԼԱ. (1782)»։ Մատենադարանապետ Սահակ վարդապետ Ամատունի Օշականցի, 20 Մայիսի 1906 ամի։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «1307. Աւետարան. մագաղաթեայ գրեալ ի թվ. ՌՃ[Ը]. – 1659», պհպ. Աա.՝ «1307/3415», 1ա՝ «ՌՃԸ. – 1659, Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]»։

 

 

3416

ՂԱԶԱՐ ՋԱՀԿԵՑԻ, ԵՐԳԱՐԱՆ

ԹԻՖԼԻԶ ՌՄԺԵ. – 1766

ԳՐԻՉ՝ Դաւիթ դպիր։

ԹԵՐԹ՝ 72+1 (կրկն.՝ թ. 4, ստ. լս. գրչի էջակալում՝ 5-144, որ է՝ 1ա-69ա)։ ՊՐԱԿ՝ 1-18×4 (1՝ 5, 12՝ 2, 18՝ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,8×9,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, սահմանագծուած (14,2×7,7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 39ա)։ ՏՈՂ՝ 21։ ԿԱԶՄ՝ բաց շագանակագոյն կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ թուղթ (Ճաշոց (՞), ԺԷ. դ., ստացուած 1 թերթի ընդերկայնակի եւ ընդլայնակի հատումով (բնագիրը կտրած). 15,5×9,5. միասիւն (14×9). բոլորգիր (Բ. կազմաստառ). տող՝ 20). լուսանցակողերը՝ մանուշակագոյն։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ սպիտակ չգրուած թուղթ. լուսագծերով։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ (գծանկարային) – Լուսանցազարդ՝ խաչ, ծաղիկ։ Զարդագիր՝ թռչնագիր: Գոյն՝ սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին տեղ-տեղ քերծուած, լուսանցակողերը կեղտոտուած. գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, թանաքի զանազան գծեր, սկզբից անորոշ քանակի թերթեր թափուած, թ. 65ի մէջտեղի հատուածը պատռուած, լրացուած հետագայի չգրուած թղթով, որի հետեւանքով գիրն անընթեռնելի։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-69բ [Երգարան արարեալ տեառն Ղազարու վարդապետի Ջահկեցւոյ]

1. 1աբ [Երգ Աւետեաց Աստուածածնին ի Ղազարու ամէնիմաստ ախոյեանին հաւատոյ, քաջաքարոզ միաբնակ հայրապետին Ճահկեցւոյ] – (սկ.) /// եմ Տեառն իմոյ աղախին, / հզօր եւ մեծ արքային... զպարտս Ադամայ քեւ բարձաւ / եւ զդատակնինք մեր լոծաւ։

2. 1բ-2ա Երգ Աստուածածնի՝ նորին տեառն Ղազարոյ վարդապետին Ճահկեցու («ՂԱԶԱՐ») – Ղեկ հաւատոյ, մա՛յր թագուհի, / ամէնօրհնեալ սուրբ տիրուհի... ակնարկեալ ազատեա՛յ սո՛ւրբ կոյս, սո՛ւրբ կոյս, ողորմեա՛յ խղճոյս։

3. 2աբ Երգ Աստուածածնի՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու («ՂԱԶԱՐ») – Ղանբարայփայլեալ սուրբ Կոյս, / ի քէն մարմնացաւ Յիսուս... որ զԱստուած մարմնօվ ծնար, ո՛վ սրբուհի մայր եւ կոյս։

4. 3աբ Երգ նորին տեառն Ղազարոյ վարդապետին Ճահկեցու՝ Աստուածածնի («ՂԱԶԱՐՈՒ») – Ղեւտական ծնունդ ամենակոյս, ո՛վ մայր, անհասին, / արարչ[ը]նկալ երանական, ծնօղ անբաւին... բանտարգելոց եւ գերելոց տո՛ւր ազատութիւնն, Աստուածն։

5. 3բ-4բ Երգ Ծննդեան Քրիստոսի՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու («ՂԱԶԱՐՈՒ») – Ղամբարափայլ սրբոյ տօնիս, աւետիս, / ի միտ առցո՛ւք զխորհուրդ բանիս, աւետիս... յայսոց չարաց զերծեալ փրկին, աւետիս։

6. 4բ-5բ Երգ Ծննդեան՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Հրեշտա՛կք եւ մարդի՛ք, ահա ցնծացէ՛ք, / երկնի եւ երկրի իմա՛ց արարէք... սուրբ Կոյսէն ծնեալ այսօր, այսօր, օր, օր, օր, / զայն քրիստոնէից Աստուածն, օր, օր, օր։

7. 5բ-7ա Երգ Տեառնընդառաջին՝ նորին տեառն Ղազարոյ վարդապետին Ճահկեցու («ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻՆ») – Տօն սրբութեանս այս աւանդեալ, / ի Մովսիսէ պարապնդեալ... եւ զօրհնութիւնն Տեառն երգեսցո՛ւք / եւ գոհութեամբ փառատրեսցո՛ւք։

8. 7աբ Երգ Մկրտութեանն Քրիստոսի՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Այսօր անհաս եւ անսկիզբն, անեղ ծնունդն հայրական, / ձուլեալ մարմնօվ աստուածային, / եկեալ ի սուրբ Որդանան... եւ մարդիկ ընդ հրեշտակաց զմկրտեալն միշտ օրհնեն գետ Յորդանան, յորդ՛՛։

9. 8աբ Երգ առաջին աղուհացի կիրակին՝ ի դէմս Ադայմա, նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու («ԱԴԱՄԱՅ») – Ամենակալն հաստիչ բնութեան, / զԱդամ ըստեղծեալ եդ ի դրախտին վայելչութեանն... եւ սերօբէն դեմ յանդիման ըզդուռն փակեաց լալով Ադ՛՛։

10. 8բ-9ա Երգ մեծի Պահոց երկրորդի կիրակէին նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու («Ի ՂԱԶԱՐՈՒ») – Իսկականին ծնունդ անեղ Որդիդ տիրական, / ընդ անառակին առ քեզ գոչեմ արքայդ սիրական... ես եմ մեռեալ, դու կենդանի, զիս կենդանացո՛ Աստուած անուան՛՛։

11. 9բ-10ա Երգ վասն անառակի որդոյն՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Առն Աստուծոյ էին, ասէ, երկու որդիք, / արդ, առաջին էրէց հրեշտակք, կրտսեր՝ մարդիք... զգեցու զըզգեստն իմ կուրոսեալ եւ զարդաեաց։

12. 10բ Երգ ի դէմս տնտեսին՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Տնտես գոլով ազգ մարդկային, / նախկին եղեալ ի մէջ դրախտին... քսան ցորենոյ մարմնաւորին, / Յիսուս ձիթոյ հոգեւորին։

13. 11ա-2ա Ի դէմս մեծատանն եւ Ղազարու նոյն կիրակին՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու («ԱՂՔԱՏԱՑ ՅՈՅՍ») – Արդ, մեծատուն փափկասիրեալ, / պորտասպասիւք ախտասիրեալ... ընդ անուանակցիս ոչ նմանեալ, / աղքատութեանն վարս ըստացեալ։

14. 12աբ Երգ ի դէմս դատաւորին՝ նորին տեառն Ղազարոյ վարդապետին Ճահկեցու – Դատաւորին անյիրաւին, / մատնեալ եղէ ի ձեռս նորին... դատաւորիս իմոյ ուսոյ, / առնել ըստ կամաց հոգոյս մարմնոյ։

15. 12բ-3ա Ի դէմս փարիսեցոյն եւ մաքսաւորին նոյն կիրակէին՝ նորին տեառն Ղազարոյ վարդապետին Ճահկեցու – Ի տաճարն արք երկու ելին, / միմեանց դիմակ աղօթէին... նոյնպէս եւ ես փառասիրեալ, / զանցաւորօքս փքացեալ։

16. 13աբ Երգ վեցերրորդ կիրակէի Մեծի Պահուցն. երգ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու («ՂԱԶԱՐՈՒ») – Ղօղեալ սարսիմ ամօթալի, / վասն իմ չարեացն անտանելի... քում գալստեանդ ոչ սպասելով, արա՛ պահել զօրէնս փրկիչ փրկ՛՛։

17. 13բ-5ա Երգ Ղազարոյ բարեկամին Քրիստոսի՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու («Ի ՂԱԶԱՐՈՒ ԱՌ ՂԱԶԱՐ») – Ի սկզբանէ Բանն Աստուծոյ, / վասն Ադամայ նախկին մարդոյ... զյետնեալ ծառայս մի մուռանար, / ո՛վ սրբազան Տէրդ իմ Ղազար։

18. 15ա-6ա Երգ Ծաղկազարդի՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու («ԾԱՂԿԱԶԱՐԴԻ») – Ծնդուն Հօր անեղ Որդին, / նստեալ ի կառս հրեղենին... որթօք, ծաղկօք եւ շուշանօք, / ծառօք, նռնօք եւ խնծորօք։

19. 16ա-7բ Երգ Մեծի հինգշաբթի՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Ո՛վ մեծ խորհուրդ սքանչելի, / եւ սրօբէիցն անմատչելի... միանալով անանջատեալ, / դաշմամբ սիրով ոչ հեռացեալ։

20. 17բ Ողբ առ Խաչն Քրիստոսի՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Աստուածածինն կայր առ խաչին, / ասէր. «Յիսո՛ւս, որդեակ իմ, վա՛յ... ըզտէրն մեր ի խաչին վա՛յ, զՅիսուս Փրկիչն ի փայտին։

21. 18աբ Երգ Զատկի Յարութեան՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Գառն Աստուծոյ ի սպանդ վարեալ, / եւ ի խաչին պատարագեալ... արդ, ձեզ մեծ աւետիս, Քրիստոս յարեաւ, յարեաւ, յարեաւ։

22. 18բ-20ա Դարձեալ երգ Յարութեանն Քրիստոսի՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Անտանելին մարմնով տարեալ, / ի փայտ խաչին անդ բեւեռեալ... եւ ի քաղաքն իսկոյն եկին, / ընկերակցացն պատմէին։

23. 20աբ Երգ նոր Կիրակէի՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Յետ ութ աւոր կիրակէի, / աշակերտացն դարձեալ յայտնի... Յարութիւնն հաստատեցաւ, / ապա փառօք վեր համբարձաւ։

24. 20բ-1ա Երգ Համբարձմանն Քրիստոսի՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու («ՀԱՄԲԱՐՁՄԱՆ») – Հօր ծոցածին Յիսուս որդի Սրբոյ Կուսին, / յետ Յարութեանն երեւեցաւ մետասանին... նա ինքն ելեալ եւ ընդ աջմէ ծնողին նստեալ, / զփառս մեծի արքայութեանն մեզ խոստացեալ։

25. 21ա-2բ Երգ ի դէմս Հոգոյն Սրբոյ՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու («ԱՌ ՀՈԳԻՆ ՍՈՒՐԲ») – Ամենակալ մեծ զօրութիւնն, / եւ փրկական առատութիւնն... յոյս փրկութեանն քրիստոնէից, / Հօր եւ Որդոյ միշտ փառակից։

26. 22բ-3ա Երգ այլակերպութեանն Քրիստոսի՝ նորին տեառն Ղազարոյ վարդապետին Ճահկեցու («ՎԱՐԴԱՎԱՌԻՆ») – Վարդն Յիսուս ի լեառն Թաբօր գործեաց հանդէս, / առ ըզՊետրոս ընդ Յակոբաւ եւ զՕհաննէս... նորոգեալ պայծառացաք օրս ահաւոր, / եւ ըզգեցաք հանդերձ լուսոյ եւ փառաւոր։

27. 23ա-4ա Երգ վերափոխման Սուրբ Աստուածածնի՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու («ՎԵՐԱՓՈԽՄԱՆ») – Վերնական պետն այսօր իջեալ, / զաստուածուհի կոյսն ողջունեալ... ի հրեշտակաց փառատրեցեալ, / եւ ի մարդկանց միշտ օրհնեցեալ։

28. 24ա-5ա Երգ սրբոյ Խաչին Քրիստոսին՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու («ՍՐԲՈՅ ԽԱՉԻՆ») – Սանդուխտք կենաց մեզ ճանապարհ եւ տապան կենդանութեանն, / զդատակնիք մեղաց լուծեալ բացեր զդուռն ողորմութեանն... նեղելոց ընդարձակումն եւ հալածիչ հեծութեանն, ո՛վ սուրբ նշան։

29. 25ա-6ա Երգ սրբոյն Էջմիածնի՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու («Ի ՂԱԶԱՐՈՒ») – Ի տանս հայոց կառոցելոյդ զարմանամ, զարմանամ, / ահեղայհրաշ մեծի փառացդ յոյժ սոսկամ, յոյժ սոսկամ... Ղազար գերոյս այց արա՛ տուն եւ տեղի Տեառն մերոյ։

30. 26ա-30ա Ներբողեան ի դէմս սրբոյ Էջմիածնի՝ նորին տեառն Ղազարոյ վարդապետին Ճահկեցու – Էջմիածի՛ն, մա՛յր հաւատոյ, / ծիրանափայլ կազմեալ լուսոյ... ընկա՛լ Ղազարս ի գութ սիրոյ, / որ եմ ծառայ եւ որդի քոյ։

31. 30աբ Երգ ի դէմս սրբոյն Երուսաղէմայ՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու («Ի ՂԱԶԱՐՈՒ») – Իսկագոյն քաղաք ազնիւ, ամենագով, հռչակեալ ի մէջ տեզերաց, / ազանց ներբողին եւ գրուատեալ ի հրեշտակաց եւ ի մարդկանց... եթէ ի հնումս եւ ի նորումս կարօտին քեզ ազգ մարդկան։

32. 31աբ Երգ ի դէմս սրբոյ եկեղեցու՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Կարմիր եւ ըսպիտակ խնծոր գովելի, / եղբօր որդիակ իմ տիպ քոյ հրաշալի... խնայեա՛յ ի ծնունդ քոյ սուրբ լուսաւորչի, / նայ Ղազարու եւ սոսկ բանիս երգողի։

33. 31բ-2ա Երգ սրբոց հրեշտակապետաց՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու («ՀՐԵՇՏԱԿԱՑ ԲԱՆՔ») – Հրանիւթք անմահ եւ անմարմինք գերամբարձեալք, / աթոռք փառաց հաստատութեանն անշարժ տեսեալք... զԵրրորդութիւնն ընդ ձեզ օրհնել միշտ յաւիտեան։

34. 32ա-3բ Երգ սրբոց նահապետաց՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու («ՆԱՀԱՊԵՏԱՑ ՍՐԲՈՑ») – Նախկին ծնօղ մեր առաջին, / եւ ձեռաստեղծն այն արարչին... լերո՛ւք միջնորդք առ Տէր Աստուած, / փրկել ըզմեզ վշտաց մեծաց։

35. 33բ-4բ Երգ Դաւթի մարգարէին՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Դաւիթ՝ Յեսսեայ կրտսեր որդին, / վարդատեսել զարմանալին... Տեառն առաջի մեղայ գոչօղ, / մեղուցելոց յոյս հաստատօղ։

36. 34բ-5ա Երգ սրբոց մարգարէից՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Հոգին Սուրբ շարժեալ, / զմարգարէս իւր կոչեալ... զբանս տնօրէնութեանն յայտնի ըստոյգ ճառեալք։

37. 35ա-6բ Երգ սրբոց առաքելոցն Քրիստոսի՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Աստուածազարդ գնդից ազանց, / նւիրելիք ամոլք փառանց... պահել զհաւատս մեր յորսողաց, / եւ ի հնարիցն թշնամեաց։

38. 36բ-7ա Երգ ՀԲ. (72) աշակերտացն Քրիստոսին՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Բովք ընտրութեանն հալոցք հոգոց, / յար եւ նման վերին զուարթնոց... եւ փրկեսջիք զմեզ ի չարաց, / յախտից մեղաց եւ տանջանաց։

39. 37ա-8ա Երգ սրբոյ Կարապետին՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու («ՂԱԶԱՐՈՒ») – Ղամբարաշատ ջահիւք լուցեալ զարդ եկեղեցու, / աւարտ հնոյ եւ հիմն նորոյ... սուրբ Կարապետ անբիծ աղաւնի, / մաքուր տատրակդ ի յանապատի։

40. 38աբ Երգ սրբոյն Ստեփաննոսի՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ջահկեցու («ՂԱԶԱՐ») – Ղեկաւար ի ծով կենցաղոս, / հրեշտակատիպդ ի բիւրոց... ծաւալեալ ի շրթունս համայն մանկանց եկեղեցու քաղցրացեալ սուրբ Ստեփաննոս պարծանք։

41. 38բ-9բ Երգ սրբոյ Լուսաւորչին՝ նորին տեառն Ղազարոյ վարդապետին Ճահկեցու – Ի յԱնակայ հօրէ ծնեալ, / եւ ի փշոյ վարդ մեզ բուսեալ... եւ ի ձեռաց իւր թշնամոյ, / լուսաւորիչդ ազգիս մերոյ։

42. 39բ-40ա Երգ Լուսաւորչիցն հայոց՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Բարթողիմէոս լուծս եզանց գնէր, / Յոդայ Յակոբեան զարտորեաս մեր հերկէր... աշտարակք հզօրք եւ պատուարք հաւատոյ, / հիմունք եւ որմոնք Սիօնի մայր մերոյ։

43. 40բ-1ա Երգ որդոց եւ թոռանց սրբոյ Լուսաւորչին՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Սուրբ եւ մաքուր ընտրեալ որդիք, / Աբրահամու մեծ շառաւիղք... եւ պահապան աննիրհելիք, / դրանց դժոխոց անվանելիք։

44. 41բ-2ա Երգ Մեծի Ներսէսի հայրապետին՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Մաքուր ծնունդն ըսքանչելի, / սաղմ եւ արմատն Պարթեւի... եւ զլինելոցն անդ խօսեցեալ, / ապայ զհոգին իւր աւանդեալ։

45. 42աբ Երգ սրբոյն Սահակայ՝ նորին Ղազարու վարդապետին Ճահկեցու – Մեծն Իսահակ երանելի, / քաղցրաճաշակ արմաւենի... յորում ծնեալ՝ նոյն օր մեռեալ, / ի յԱշտիշատ փառօք թաղեալ։

46. 42բ-3բ Երգ սրբոյն Մեսրօպայ վարդապետին՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Սուրբն Մեսրոպ մեծ թարգմանիչ, / վարդապետաց միշտ ուսուցիչ... լոյսն ի յերկնից առ նայ ծագեալ, / ի Յուշական գեօղն ամփոփեալ։

47. 43բ-4բ Երգ սրբոյն Յակոբայ Մծբնայ հայրապետին՝ նորին Ղազարու վարդապետին Ճահկեցու – Երջանիկ սուրբ հայրապետ հովիւն ընտրեալ, / եւ սուրբ Յակոբ մարմնով հրեշտակ վարուք ճգնեալ... բա՛րձ ըզցասումն եւ զպատուհաս, որ մեզ տիրեալ / եւ Յակոբայ միջնորդութեամբ Տէր մեր օրհնեալ։

48. 44բ-5բ Երգ սրբոյն Նիկողայոսի սքանչելագործ հայրապետին Զմիւռնոյ՝ նորի[ն] տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Մեծ երջանիկն երանելի, / Նիկողայոս այր ցանկալի... ոչ համանման, այլ կարի խորդ, / միշտ հեղգութեամբս աւելորդ։

49. 45բ-6բ Երգ սրբոյն Գրիգորի Տաթեւացու՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու («ՂԱԶԱՐ») – Ղամբարափայլ լուսով լցեալ եւ պատուական, / գորովագոթ հայր հոգեւոր զարմանազան... վառեր զկանթեղն խաւար մեծի մերոյ լուսաւորչեան, / ի Տաթեւու արժանաւոր գահն ընտրական։

50. 46բ-7ա Երգ սրբոց հայրապետաց՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Սուրբ հայրապետքն մեր ընտրեալք, / եւ վարդապետք աստուածարեալք... մանկան ձերոց սուրբ վարժարանք, / զմեզ պահեսջիք միշտ անվտանք։

51. 47բ-8բ Երգ սրբոց մարտիրոսաց՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Լուան ըզձայն կենդանարար, / սուրբ մարտիրոսքն ազդարար... նահատակաց մաքուր գնդից, / արա՛յ զմեզ հանդիսակից։

52. 48բ-9բ Երգ սրբոց Հռիփսիմեանց՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու («ԳԵՂԵՑԻԿՔ») – Գեղեցկութեամբ հռչակեալ / արեւմտեան արեգակ ի Հայաստանս ճառագայթեալ... վասն մեր լերո՛ւք բարեխօսք, սուրբ Հռիփս՛՛։

53. 49բ-50բ Երգ սրբոց կուսանաց՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Փեսայն երկնից յերկիր իջեալ, / ի սուրբ կուսին յարգանդ բնակեալ... հայցմամբ նոցին աղերսանաց, / եւ մի՛ զրկեր զմեզ ի փառաց։

54. 50բ-1բ Երգ սրբոց ճգնաւորաց՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Սուրբ ճգնաւորք յանապատին, / ի վարս ըստացեալ հրեշտակային... պոռնկութեանն դիւին յաղթեալք, / եւ զօրութիւնս իսպառ ցրուեալք։

55. 51բ-2ա Երգ սրբոյն Աբգարու թագաւորին՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Քաջագօտիքն Աբրահամու քետորական, / Արշակունեաց ազգն հզօր պարթեւական... ազգս հայոց այսու մասին անդրանկացեալ, / որ մինչ Յիսուս յերկրի գոլով հաւատացեալ։

56. 52աբ Երգ սրբոյն Տրդատայ թագաւորին՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Մեծ թագաւորդ Արշակունեաց, / պետ եւ իշխան հայոց մեծաց... անտանելի մեծ ճգնաւոր, ո՛վ սուրբ Տր՛՛։

57. 52բ-3ա Երգ սրբոյն Կոստանդիանոսի թագաւորին՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Կոստանդիանոս սուրբ թագաւոր իլատական, / եւ նշանաւ սրբոյ խաչին տէրունական... ըզչար հերձուածն Արիոսի ոչ ընկալեալ, / հալածելով առնէր զնոսա վտարանդեալ։

58. 53բ Երգ սրբոց Թէոդոսեանց թագաւորացն՝ նորին տեառն Ղազարոյ վարդապետին Ճահկեցու – Աստուածատուրն Թեոդոս մաքուր արքայն, / զոր արծւոյ բերեալ ըզթագն պատուական... հալածելով ըզՄակեդոն, Նեստորիոս, / դաւանելով միով բնութեամբ ըզմի Քրիստոս։

59. 54աբ Երգ սրբոց Ոսկեանց՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Պարգեւք փառաց մեզ հայոց, / սուրբն ոսկեանք ի բիւրոց... ներընտրելոց փարելիք, / յեկեղեցոջ տօնելիք։

60. 54բ-5բ Երգ սրբոց Սուքիասանց՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Սուրբն Սուքիաս երանեալ, / Ոսկեանց կրօնից հետեւեալ... նայ եւ կարի տենչալիք, / մեր աշխարհին հրաշալիք։

61. 55բ-6ա Երգ սրբոց Ղեւոնդեաց՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Այսօր ողբս առեալ պարտ է մեզ յօրինել, / եւ զԵրեմիաս ընդ մեզ առեալ ածել... արդ, օրհնեալ ըզՀայր եւ զՈրդին գովեսցուք, / զՍուրբ Հոգին Աստուած միշտ բարեբանեսցուք։

62. 56բ-7ա Երգ սրբոց Վարդանաց՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Սուրբն Վարդան պետն հայոց, / զօրաց գնդից գումարելոց... անուշահոտ պատարագեալք, / զԱստուած ընդ մեզ հաշտեցուցեալք։

63. 57բ-8ա Երգ սրբոց Ատոմենց՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Զարմանալին Ատոմ արին ի սէր վառեալ, / նորին որդի Վարոս ընտիր գեղազարդեալ... արագահաս գոլով առ մեզ միշտ տօնօղաց, / եւ ազատել զազգս եւ զազինս ի թշնամեաց։

64. 58ա-9ա Երգ սրբոյն Գէվորքեայ զօրավարին՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու («ՂԱԶԱՐՈՒ») – Ղամբալ լուսոյ մեզ յայտնեալ սրօբէ, վարդ ի մարմնի, / վայելչագեղ, զարմանատիպ ոսկեփետուր աղաւնի... փրկեա՛յ ըզնայ յայսոց դիւաց եւ ի չարեաց, որք որսան, ո՛վ սուրբ Գէվորք քաջ զինաւոր։

65. 59ա-60ա Երգ սրբոյն Մինասայ զօրավարին՝ նորին տեառն Ղազարոյ վարդապետին Ճահկեցու – Խոստովանօղ եւ մեծ վկայն, / յաղթօղ զինուրն յԵրրորդութեան... վշտացելոց միշտ ձեռընհաս, / փրկէ զծառայս իւր անվնաս։

66. 60ա-1ա Երգ սրբոյն Սարգսի զօրավարին՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Սուրբդ Սարգիս միշտ զօրական, / եւ մարտիրոսդ պատուական... լերո՛ւք միջնորդք եւ բարեխոս, / պահել զծառայս ձեր Ղազարոս։

67. 61աբ Տեառն Ղազարու քաջին երջանկի՝ յաղագս ըԶմիւռին մեծի քաղաքի տարաժամ մահուան, որ ցուցաւ անտի վասն հաշտութեանն բարձրելոյն երկնի։ Արդ, նախ յերեսուն Տէր ողորմեա՛յ եւ հինգ-հինգ տուն ձայնիւ բառբառեայ, յետ այնորիկ ողբով զայս երգեա՛յ, որ յիսուն թիւ լըման ասա՛յ – Արարչագործ խնամող տածիչ, / ամէնողորմ եւ կեցուցիչ... լերո՛ւք միջնորդ առ Տէր Յիսուս։

68. 62ա-3ա Երգ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու վասն կսկծանաց անձին իւրոյ վշտաց – Սրօբէվարս հրեշտակական, / զոր ի Շատիկ յանապատն այն... վա՛յ ինձ, եկայք դուք ողբ՛՛։

69. 63աբ Երգ վշտացելոց անձանց՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Նախատինք իմ նախատանաց արժանի, / մատնեալ եւ ի ձեռս բանսարկուին գերի... Ղազարու պատմուճանն նախկին պարգեւեա՛յ / եւ ի պարս երջանկաց խառնել հրամայեա՛յ։

70. 64աբ Երգ վշտացելոց անձանց՝ նորին տեառն Ղազարու վարդապետին Ճահկեցու – Սուտ կենցաղոյս հետեւեցայ, / ի ծով մեղաց ընկղմեցայ... եւ ի ժանեաց չար գազանեաց, աւա՛ղ, վա՛յ ինձ, զի ոսոխն իմ։

71. 64բ-5բ Ողբ ի վերայ Հայաստան աշխարհին՝ նորին տեառն Ղազարոյ վարդապետին Ճահկեցու – Երկինք երկնից, սուք առեալ աղէխարշ լալով ողբացէ՛ք, / խորոց սրտիւ եւ հառաջմամբ եւ եղուկ աւաղ կարդացէ՛ք... ես Ղազարոս վատաբախտ, ամենաթշուա[ռս մեղօք լի, / աչօք իմօք զայս տեսեալ, զողբս առեալ լալով երգեցի]։

72. 65բ-7ա Երգ բուն բ[արեկենդանին՝ նո]րին տեառն Ղազարու [վարդապետին Ճ]ահկեցու – Ե[կա՛յք այսօր] ժողովեսցուք, / [Տեառն Աստուծոյ փ]առս տացուք, / զեղբայրական սէրն ըստասցուք, / ներգործաբար ի կիր արկցուք... Ղազար անուն երգօղ բանի, / հայցեմ եղբարց[դ] աղերսալի, / յիշել զիս առ Տէրն ամենի։ Վերջ։ Հաստ ու բարակն է մէկ գին, / վա՛յ գա բարակ մանողին։

– 67բ-9բ Ցանկ երգարանիս սրբոյ – ա. Վասն Աւետեաց... [հբ.] Վասն Բուն բարեկենդանին։

Տե՛ս Ղազար Ջահկեցի, Երգարան, Կ. Պոլիս, 1737, էջ 1-255։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆՔ, ԺԹ. դ.

1. 71աբ (նոտրգիր) [Տաղ Աստուածածնին] – Ի քէն աղերսիւ հայիցեմք, Սո՛ւրբ Աստուածածին, ան[դա]դար բարեխօսեա՛ Որդույդ Միածնիդ... որ աւազակին բացեր զդըրախտն եդեմական, բա՛ց եւ զմեզ մեղաւորացս զդուռն ողորմութեան։

2. 72ա (բոլորգիր, լս.՝ Բ.շաբթի) Հինգերորդ կիրակէին – Իննեակ դասուց հրեշտակաց, յերկնային զօրաց, / բարեխօսեցէ՛ք առ Տէր մեզ մեղաւորաց... Քրիստո՛ս, բարերար, հայցմամբ տեսանողաց, / ի մեզ ողորմեաց։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

70ա Յիշատակարան. Շնորհօք եւ ողորմութեամբն Աստուծոյ ամենազօրին տպեցաւ գիրքս այս ի հայրապետութեանն տեառն Սիմէոնի սրբազան գերընտիր կաթողիկոսին ամենայն Հայոց, որ երկնայհանգոյն Աթոռն Սրբոյն Էջմիածնի։ Ի թվոջ Փրկչին 1766ին, եւ ի հայոց մեծաց թվին 121 եւ 5ին (1215), Փետրվարի ամսոյ 24ին, ի մայրաքաղաքն Թիֆլիզ։ Այլեւ յիշման արժանի վարկջիք ըզԷնագէթէցի հանգուցեալ տէր Յոհանի որդի դպիր Դաւիթս եւ զիմ հանգուցեալ ծնողքս, որ կարի աշխատութեամբ ջանացի գրել զայս վայելուչ Երգարանս, որ եւ դուք լինիք յիշեալ ի Տեառնէ Աստուծոյ, ո՛ղջ լերուք. ամէն։

Ծնթ. Յիշատակարանի առաջին նախադասութիւնը քաղուած է տպագրից (էջ 254)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 72բ (1796 թ., նոտրգիր) Յիշատակ է այս Երգարանըս ախլցխացի Ղաւուղչի Պալի որդի Թարզի Պողոսին, որ տվաւ իւրան աշակերտ Երանուն, Աստուած իրեն ընկեանց տացէ. ամէն։ Երանիս գրեց ի թվին ՌՄԽԵ.ին (1796) Օգոստոսի ԻԵ.ին (25)։

2. 70բ (1819 թ., նոտրգիր) Յիշատակ է Ղազարու Տաղարանս ախլքալաքցի նալբանդ Պետրոսի դուստր հանգուցեալ Կատարինին, որ էր կողակից ղաուխչի Պալի որդի տիրացու Յօհաննէսին, որ տուաւ յիշատակ Կարսցի նորընծա տէր Յօհաննէսին։ Աստուած բարի վայելումն տացէ, քանի որ արծարծէ, միոյ Հայր մերիւ յիշէ, եւ նա յիշեալ լինի առաջի Աստուծոյ։ Գրեցաւ, որ ետու յիշատակ ՌՄԿԸ. (1819), Սեպտեմբերի երկու։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 66բ սեւ թանաքով ոճաւորուած քառանկիւն՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ / ՅԱԿՕԲՋԱՆ / 1232 (1783)»։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «Երգարան Ղազարու վ. Ջահկեցւոյ, 1308», պհպ. Աա՝ «Երգարան արարեալ տեառն Ղազարու վարդապետի Ջահկեցւոյ, գրեալ ի թղթի, նօտր գրչութեամբ, ի ձեռն անյայտի որումն, զցանկ երգարանիս տե՛ս ի վերջն թղ. 67բ, պակասին երկու թերթք ի սկիզբն։ Այս Երգարան պատկանի ախլցխացի Ղաւուղչի տղի որդի Թարզի Պօղոսին, թվին ՌՄԽԲ.ին (1793), թղ. 72բ, մատենադարանապետ Սահակ վարդապետ Ամատունի», «Մ[եսրոպ] եպ[իսկոպոս], 1308/3416»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 20բ, 21ա լս., 23բ-4ա, 66բ-7ա, 71բ, 72բ՝ տառեր, կապգրեր («Յովհաննէս»), բառեր, 20բ լս.՝ «Յակոբջան աղայիս լիցի ումր զիաստ», 21բ լս.՝ «Յարութեանն աղայս լիցի օմր զի աստ», 48բ՝ «Ղ///ացու Յակոբջան», 71բ՝ «Յաս ժամանակին յեն հարցմուք կանանեփ», վրացերէն. ԺԹ. դար – 17ա ქ. თქვენის. უბედური ქ. = † ձեր դժբախտ տ[իկնոջ], 21բ ქ. შენის. ქალის. ეზსაეთას = † քո տիկնոջ Ելիսաբեթի, 26ա ქ. აბგ = † աբգ [այբուբենի սկիզբը], 72բ (այլ ձեռքով) ქ. შენის. ქალი-ო ? რტ ტ ტ ტ წ = † քո տիկն յ ո րտտ տ տ ծ (այբուբենի մաս)։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 20բ՝ թռչնագիր։

 

 

3417

ՏԱՂԱՐԱՆ

ԺԸ. դար

ԹԵՐԹ՝ 92+1 (կրկն.՝ թ. 1, վր. աջ անկիւնում գրչի էջակալում՝ 1-185, որ է՝ 1գ-92ա, ստ. լս. գրչի էջակալում՝ ա-ճձդ, որ է 1գ-92ա). չգրուած՝ 1բ, 67ա-9ա, 73ա, 74ա-82բ, 86ա, 89բ-91բ, 92բ։ ՊՐԱԿ՝ 1-12×8 (1՝ 7, 11՝ 10, 12՝ 4)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ եռամահիկ, բուսական։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,8×10,8։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, մատիտով սահմանագծուած (12×8)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 45ա)։ ՏՈՂ՝ 20-21։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, մէջքի ստ. մասը մասամբ վնասուած, լուսանցակողերը սեւացած. գրեթէ բոլոր թերթերին զանազան խզբզոցներ, գրչափորձեր, թանաքը տարածուած, որի հետեւանքով կեղտոտուած, խոնաւութիւնից գրադաշտը գունափոխուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1գդ Ա. Տաղ գինոյ եւ ուրախութեան («ՅՈՎՆԱԹԱՆ») – Յորժամ գարուն եղեւ, արեւ ծագեցաւ, / հարաւ հողմն հնչեաց, սառն հալեցաւ... օրհնեցէ՛ք զԱստուած միշտ եւ յաւիտեան։

Տե՛ս Նաղաշ Յովնաթան, Բանաստեղծութիւններ, պատր. Ա. Մնացականեան, Շ. Նազարեան, Երեւան, 1951, էջ 169-171։

2. 1դ-2ա Բ. Տաղ գինոյ – Անմահութեան հոտն բուրէ աստուածազարդ սուրբ սեղանիս... եւ մեք ճաշակեսցուք պատրաստեալ բարիքս մեր համայն, ածէ՛ք։

3. 2աբ Գ. Տաղ գինոյ – Նստել իք մեջլիս, հա՛րք եւ եղբա՛րք եւ մեծ պարոնա՛յք... մանր ցօղատեալ պրինձ փիլաւի վերայն, թասերն։

Տե՛ս նոյն տեղում, էջ 159-162։

4. 3ա Դ. Տաղ գինոյ («ՅՈՎՆԱԹ») – Յաւուրս գարնան եղանակին, / փթթեալ ծաղկեցաւ այգին... քէպապ, ղապլամայ, իշկանայ, կերէ՛ք, եղբա՛րք իմ։

Տե՛ս նոյն տեղում, էջ 164-166։

5. 3բ-4ա Ե. Տաղ գինոյ – Յայն առաջին ժամանակին, / զոր պտղաբերքն տնկեցին... ըզքեզ գերի ծառայ առնես, լի՛ց։

Տե՛ս Ուշ միջնադարի հայ բանաստեղծութիւնը (ԺԶ-ԺԷ. դդ.), Բնագրեր, հտ. Ա., աշխ. Յ. Սահակեանի, Երեւան, 1986, էջ 71-78։

6. 4աբ Զ. Տաղ վասն գինոյ, զոր ասացեալ է մեղսամած Կարապետէ Արեւելցւոյ («Ի ԿԱՐԱՊԵՏԻ Է») – Ի մուտ Մայիսի միջի գարնան, / դաշտ ու լերինք կանանչանան... աղբիւրք չիման, հանդերձ ծաղկով, ժուռ գամ քեզ։

7. 5ա-6ա Է. Նորին տաղ գինոյ՝ Կարապետէ Արեւելցոյ («Ի ԿԱՐԱՊԵՏԻ Է») – Ի գալ գարնան, / ցնծան արարածք համայն... ոչ ստանաս կումաշ եւ առնուս խամըն։

8. 6ա-7ա Ը. Նորին տաղ մէջլիսի եւ գինոյ՝ ի Կարապետէ Արեւելցոյ («Ի ԿԱՐԱՊԵՏԻ Է») – Իսկ ի գարնան աւուրքն եղեւ մեզ յայտնի... ի պատաթ էթսան խուտայեայ խօշ օլսուն։

9. 7բ-8բ [Թ.] Նորին անուշ հողմն մեղցի գոյն է՝ տաղ ի Կարապետէ Արեւելցւոյ («Ի ԿԱՐԱՊԵՏԷ») – Ի ծփանաց մեղաց ծովուս տատանիմ, աւա՛ղ, աւա՛ղ, / աջ եւ յահեակ տարուբերեալ սասանիմ, սասանիմ... մա՛յր իմ Աստուածածին, զքեզ աղաչեմք ազատեա՛, ազատեա՛։

10. 8բ-9բ Ժ. Ի Կարապետէ Արեւելցւոյ («Ա-Ֆ», «ԿԱՐԱՊԵՏ») – Աղբիւր անապական, բանին բնակարան, / մեղա՛յ, քեզ մեղա՛յ, կո՛յս անապական... տեառնակերտ դրախտին արասցես արժան, մեղա՛յ քեզ։

11. 9բ-10բ ԺԱ. Նորին տաղ՝ ի Կարապետէ Արեւելցւոյ ասացեալ («Ա-Ք», «ԿԱՐԱՊԵՏ») – Աւաղեալ փոշմանիմ, մեղայ գոչեմ ես... տաղտկացեալ պիղծ ցաւոցն զիս ազատեսցես։

12. 10բ-1ա ԺԲ. Նորին տաղ՝ ի Կարապետէ Արեւելցւոյ («Ի ԿԱՐԱՊԵՏԻ Է») – Ի քէն հայցեմք, ո՛վ տիրածին, / շնորհեա՛ այն, որ ես անձկամ... եւ օժանդակ վասն իմ յահեղ յօրն յատեան, յօրն յատեան։

13. 11ա-3ա ԺԳ. Տաղ զղջման, հայու եւ թուրքի բառիւ՝ ի Կարապետէ Արեւելցւոյ ասացեալ համեղ – Ի քէն հայցեմք, ո՛վ Տէր Յիսուս, հա՛ս օգնութիւն ողորմելոյս... կեալ, կեալ, հիմտատըմայ կեալ։

14. 13ա-4ա ԺԴ. Տաղ Կարապետէ Արեւելցւոյ ասացեալ վասն անյաջողութեան («Ի ԿԱՐԱՊԵՏԻ Է») – Ի հարաւոյ կործան հողմոյն դիպեցայ երերեալ, տատանեալ... մեծի վարձուց պատուոյ արժանացայ ես։

15. 14ա-5ա ԺԵ. Տաղ Ծննդեան Տեառն մերոյ, զոր երգեն, զոր ասացեալ ի Ղազարու կաթողիկոսին ամենայն Հայոց («ՂԱԶԱՐՈՒ») – Ղամպարափայլ սրբոյ տօնիս, աւետի՛ս, / ի միտ առցուք զխորհուրդ բանիս, աւետի՛ս... յայսոց չարեաց զերծեալք լինին, աւետի՛ս։

16. 15ա-6ա ԺԶ. Տաղ Ծննդեան – Ո՛վ Բեթլէհէմ երկիր ցանկալի, / համայն ազանց նոր Իսրայէլի... զմեզ ազատեա՛ ի հրոյն գեհենին, եւս առաւել բանիս ասողին, ա՛յ օր, ա՛յ։

17. 16բ-7բ ԺԷ. Տաղ Ծննդեան – Հրեշտա՛կ եւ մարդի՛կք, ահա ցընծացէ՛ք, / երկնի երկրի իմաց արարէ՛ք... եւ ի մաքուր Սուրբ Կուսէն ծնեալ, ա՛յ օր, ա՛յ օր, օր, օր, օր, օր, զայն քրիստոնէից Աստուածն, օր, օր, օր, օր։

18. 17բ-8ա ԺԸ. Տաղ սիրո՝ ասացեալ ի բանասիրէ – Բաղչի դուռն է բացվեր մէջ քո դարբասին, / մայիլ եմ աչուերաց անձին ալմաստին... ես եղէ քեզ հէրան, դու՝ մալար ջէյրան։

Տե՛ս Նաղաշ Յովնաթան, Բանաստեղծութիւններ, պատր. Ա. Մնացականեան, Շ. Նազարեան, Երեւան, 1951, էջ 203-204։

19. 18բ ԺԹ. Տաղ սիրոյ – Գիր եմ գրեր հազարով, / մէջըն լցեր եմ շաքարով... ով չի խմեր, թող քնի՛, այսօր ուրախութեան օր է։

Տե՛ս նոյն տեղում, էջ 209։

20. 18բ-9ա Ի. Տաղ սիրոյ – Զիս քո սիրոյն, ո՛վ նազելի, հովերն առնէր կու մաղէր... ով կարէ կալ դադարիլ, դադարիլ դէպի յերկիրն։

Տե՛ս Պաղտասար Դպիր, Տաղիկներ սիրոյ եւ կարօտանաց, աշխ. Շ. Նազարեանի եւ Ա. Մնացականեանի, Երեւան, 1958, էջ 63-65։

21. 19աբ ԻԱ. Տաղ սիրոյ – Նման ես վարդին, դու եւ քո Որդին, / քննօղ զուարդին, Տիրամա՛յր սուրբ Աստուածածին... դու ծնար մեզ լոյս, մեղաւորաց յոյս, Տիրամա՛յր սուրբ Աստուածածին։

22. 19բ-20բ ԻԲ. Տաղ գեղեցիկ – Կռունկ, ուստի՞ կու գաս, ծառայ եմ ձայնիդ... կռունկ մեր յաշխարհէն խաբրիկ մի չունի՞ս։

23. 20բ-1ա ԻԳ. Տաղ Խաչելութեան – Ի խաչին անարգ բեւեռեալ, / ծով աչուերոյս եղեւ խաւարեալ... կարմիր արեամբդ մարմինդ ներկեալ, աւա՛ղ որ։

24. 21աբ ԻԴ. Տաղ Խաչելութեան – Տիրամայրն հանդէպ Որդւոյն ի խաչին կայր տրտմագին... որդեա՛կ Յիսուս, աւախ ես ընդ քեզ մեռանիմ, ո՛հ։

25. 21բ-2բ ԻԵ. Տաղ Յարութեան՝ [Սիմէօնի Երեւանցւոյ. ձեռ. 3945, 30բ] – Գառն Աստուծոյ ի սպանտ վարեալ, / եւ ի խաչին պատարագեալ այսօր... ծափս հարեալ ուրախասցուք այսօր, արդ, ձեզ մեծ աւետիս։

26. 22բ-3ա ԻԶ. Տաղ Յարութեան [Գանձ Յարութեան ի տէր Մխիթարայն, Յորդորակ. ձեռ. 425, 228բ] – Յարեաւ յաւուր երրորդի, վասն յարութեան գոչէր հրեշտակն ի վիմին... տեսին եւ հաւատացին զՔրիստոս Աստուած կենդանին, զՔրիսոտս Աստուած կենդանին։

27. 23աբ ԻԷ. Տաղ Վարդավառին՝ [Նորին Մինասայ, Աւետիք ի Ծնունդն Քրիստոսի. ձեռ. 1258, 67ա] – Այսօր նոր արեւ հարեալ ի նորահրաշ, ի նորահրաշ արեգակնէ... Հօրն փառք, Որդւոյն պատիւ եւ Սուրբ Հոգւոյն այժմ, յաւիտեան։

28. 23բ-4բ ԻԸ. Տաղ Աստուածածնի [Տաղ ի Յոհաննէս Պլուզ վարդապետէ. ձեռ. 425, 101ա) («Ա-Ղ») – Առաջնաճաշակ պտղոյն, մահուամբ առաջին մարդոյն... հերքիչ մահաբեր մըթոյ, մա՛յր Մանուէլի, սուրբ կոյս։

29. 25աբ ԻԹ. Տաղ սիրոյ եւ գովասան – Կիւղել մի ես <ե> էրէկ տեսայ ի քաղաքն ի յԱնկուրիայ... զայս քաղաքներս ամենն կիւզէլի մի տվի ջապայ։

30. 26ա-7ա Լ. [Գրիգորիսի Աղթամարցւոյ] Տաղ սիրոյ եւ ուրախութեան – Գարունն է բացուեր, վարդն ի բաղչային, / քաղցր եղանակին պլպուլն ու ղումրին... գինով եմ, գինով, ցերկան արեւով։

Տե՛ս Գրիգորիս Աղթամարցի (ԺԶ դ.), աշխ. Մ. Աւդալբէգեանի, Երեւան, 1963, էջ 238-241։

31. 27ա-8ա ԼԱ. Տաղ վասն ալեկոծման անձին – Վիրաւորեցայ մեղօք վարեցայ գերիս, ծուլութեամբ իմով անկայ ի մէջ մեղաց տղմի... ազատեա՛, Տէ՛ր իմ, Տէ՛ր, մի՛ թողուր գերի։

32. 28աբ ԼԲ. Տաղ զղջման՝ ի Ղազար կաթողիկոսէ ասացեալ, անուշ եղանակաւ («Ի ՂԱԶԱՐԵ») – Իսկակից Հօր ծնունդ անեղ, / ամենազօր արքայտ ահեղ... արի՛, արի՛, արի՛, Տէ՛ր, զարթո՛ զմեղօք թմրեալ հոգիս։

33. 28բ-9բ ԼԳ. Տաղ ի Դաւիթ վարդապետէ ասացեալ առ վարպետն իւր. թողութիւն խնդրէ անձին իւրոյ – Հողմն մեղաց զիս տատանի սաստկապէս, աւա՛ղ, աւա՛ղ... Աստուածածի՛ն, զքեզ աղաչեմք ազատեա՛, ազատեա՛։

34. 29բ-30ա ԼԴ. Տաղ վասն աշխարհի եւ անձին երերման՝ ասացեալ ի Սիմէոն կաթողիկոսէ («Ի ՍԻՄԷՈՆԷ») – Ի հատուցումն իմոյ չարեաց, / զորս եղկելի անձն իմ գործեաց... թէ ոչ բողոք բառնամ ի քէն ահեղ ծով։

35. 30բ-1ա ԼԵ. Տաղ զղջման՝ ի Ղազարու կաթուղիկոսէ ասացեալ, յոյժ անուշ եղանակաւ («Ի ՂԱԶԱՐԵ») – Ի սէր կենցաղոյս խաբեցայ, / ունայնութեանց հետեւեցայ... ազատարար Տէրդ աղաչեմ, ե՛կ, ե՛կ, փրկել զիս, ե՛կ։

36. 31ա-2ա ԼԶ. Տաղ ի Քութուր կոչեցեալ Պետրոս վարդապետէ ասացեալ՝ Ստեփաննոս Նախավկային – Ադամ, որ մեղօք զդրախտն փակեաց, / նախավկայն արեամբ երկինքն եւ բաց... իսմեթեթ ախրէթմ ռօվշանի սուրբն ըՍտեփանոս։

37. 32բ-4ա ԼԷ. Տաղ գովասանական ի վերայ քաղաքին Երուսաղէմի, ի յորդորումն ուխտափափագ հաւատացելոց – Ըռէմլէ է ծովուն մօտիկ յԵրուսաղէմ՝ խիստ խօրոտիկ... բարեխօսեա՛ առ Միածին, / Յիսուս Որդիդ յաւուր մեծին։

38. 34բ-5բ ԼԸ. Գովասանութիւն տաճկէվար, ի վերայ սրբոյն Յակոբայ – Սուրբ Յակոբ հեր վանքտըր ուլու, / ճիւմլամիզիզ անըն գուլու... սիզտէ կէլիւպ կեօրուն պարի։

39. 35բ-6բ ԼԹ. Տաղ պատմաբանօրէն ի վերայ սրբոյ գլխատրին եւ սրբոյն Յակոբայ – Քրիստոսի սուրբ գերեզմանըն եւ կանթեղք քո են ի վառման... եւ Քրիստոսի հետեւեցան, / եւ արքայութեան արժացան։

40. 36բ-7բ Խ. Այս եւս ի վերայ սրբոյն Յակոբայ – Սուրբ առաքեալն Յակոբ՝ որդին որոտման, / զոր կալեալ չարչարէր Հերովդէս արքայն... աղօթիւքն արժանանալ տեսութեան դրախտին. ամէն։

41. 37բ-9ա ԽԱ. Գովասանք ի վերայ ԻԵ. (25) խորանացն, որք կան ի Սուրբն Յակօբ – Նախ զոսկէզօծ աւագ խորան, / Երրորդութեան բնակարան... որք թուեցան յայս երգարան, / քսան եւ հինգ ահա խորան։

42. 39ա-40ա ԽԲ. Գովասանք տաճկէվար՝ ի վերայ սրբոյ քաղաքին յԵրուսաղեմի – Գութսու շերիֆ մուշկ Գօգուլու, / քելիսալար իլան տօլու... սիզտէ կէլուպ օլուն պարի։

43. 40ա-1ա ԽԳ. Երգ փափագայայտ ի վերայ քաղաքին Երուսաղեմի – Արղու ետան կիտար գութսուն եօլունայ, / գըյար ճանընայ ըտըզ գնայ մալընայ... կէճս կիւնըզ տէրուն մի տաղլերիմ։

44. 41ա-2ա ԽԴ. Գովասանութիւն տաճկէվար՝ ի վերա Սրբոյ Յարութեան տաճարին – Սո՛ւրբ Յարութիւն, տերէք տերէք, / կէլէնլէրտէ գալմազ եուրէք... կէլիւպ գութսայ կեօրիւն նուրի։

45. 42ա-3ա ԽԵ. Գովասանութիւն ի վերայ սրբոյն գերեզմանի Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի – Սուրբ գերեզման յոյժ գովելի, / համայն ազանց ես ցանկալի... լուսածաւալ սուրբ գերեզման։

46. 43ա-4ա [ԽԶ.] Տաղ վերստին ի վերայ գերեզմանին Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի – Առ քեզ եկից սրտափափագ, / զքեզ համբուրել տենչիւ անյայգ... եւ ի Հօրէ լուսոյն ծագման, / անուանեցար լոյս գերեզման։

47. 44ա-5ա ԽԷ. Գովասանք ի վերայ սուրբ Գողգոթային – Սուրբ Գողգոթայն բարձր է շինեալ, / պայծառափայլ է յօրինեալ... փետէր, թափէր զմազն ի գետին, / զի Միածինն էր ի խաչին։

48. 45բ ԽԸ. Տաղ տաջկէվար առ Խաչելութեան Քրիստոսի – Քէլսմուլահ ճէսաթեյլէ, / կիւնահմըզ հասէյպեյլէ... վալիտէսի հուզուրին տէ։

49. 45բ-6բ ԽԹ. Տաղ ի վերայ սրբոյ Յարութեան Քրիստոսի («ԳԱԼՈՒՍՏ») – Գոհութիւն մեծ Տեառն արարչին, / եւ Քրիստոսի հանրից փրկչին... այսօր ոյք որ սըգաւորին, / սադայէլի դասուն կարգին։

50. 46բ-8ա Ծ. Տաղ պատմաբանօրէն ի վերա սուրբ Ծնունդ կոչեցեալ ուխտատեղւոյն – Ծնունդ քեւչուկ պեր զէհիր տիր, / չէվրէսի հէփ նուր ճօհէր տիր... կեօրտում մսուր քի փուրնուրտուր։

51. 48ա-9ա ԾԱ. Տաղ ի վերայ սրբոյ տնօրինութեան Քրիստոսի – Տերըդ սիրով խոնարհեցար, / յարգանդ Կուսին բընակեցար... շնորհեա՛ քո սուրբ տնօրէնութեան, / արժանացո՛ քոյդ տեսութեան. ամէն։

52. 49բ-50ա ԾԲ. Գովասանք ի վերայ բարեկամին Քրիստոսի Սրբոյն Ղազարու («Ի ՂԱԶԱՐ») – Ի սկզբանէ բանն Աստուծոյ, / ըզհողածին բնութիւն մարդոյ... զյետնեալ ծառայդ մի՛ մոռանար, / ո՛վ սրբազան, Տէ՛ր իմ Ղազար։

53. 50ա-1ա ԾԳ. Տաղ ի վերայ սրբոյ Կարապետին – Կանանցածին չէ յարուցեալ, / մեծ քան ըզքեզ այր զօրացեալ... որ անուանիս Մշու սուլթան հոգեպարար Սուրբ Կարապետ։

54. 51ա-2ա ԾԴ. Գովասանք ի վերայ Սրբոյ հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչին – ՅԱնակ անուն հօրէ ծընար, / իբր ի փշոյ վարդ մեզ բուսեալ... եւ ի հնարից հին թշմանւոյ, / Լուսաւորիչդ ազգիս մերոյ։

55. 52աբ ԾԵ. Հոգելոյս Յակոբ աստուածաբան պատրիարգէ Կոստանդնուպօլսոյ շարադրեալ վեց տուն տաղս, որ յաւարտն սրբոյ պատարագին զհետ Տէր ողորմին ասացեալ լինի – Ո՛վ ճանապարհ բարի Յիսուս, / դուռն կենաց մտից Քրիստոս... զթերին հայցմամբ մերոյ լըցեալ, / Երրորդութեան դուք նուիրեալ։

56. 53ա-5ա ԾԶ. Տաղ ասացեալ սրբոյ Երուսաղէմի նուիրակ ի Պօղոս վարդապետէ, որ երգի որպէս Խէալին Գարշումայ Կէլտի պիլէսին ճանըմ («Ի ՊՕՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԷ») – Ի տարագիր պանդխտութեան դանդաչեմ, / սիրով քոյին խոր խոցեցեալ կարի հառաչեմ... յԵրուսաղէմ քաղաք ազնիւ աթոռ տիրական։

57. 55ա ԾԷ. Տիվանի – Էաղալար խաթիլ կիւնի խանի սօլթան աղլատի... կեչնտի շահլար փաթիզահլար քիւլլու իրան աղլատի։

58. 55բ ԾԸ. Տիվանի – Կեալ դալու կօվուլ մալուլ օլմայսանա վայ ասկեք տէյիլ... Սալմաստլի Յարութիւն քիպիր պիր կատայի ասկիք տէիլ։

59. 56աբ ԾԹ. Ի վերայ սրբոյ Երուսաղէմի՝ որպես Վարուխ խօշամայ ի Սէրունէ ասացեալ – Նիճէ մեթհ էյլէսէմ Գութսուշէրիֆի, / կէալըն կեօրուն իպնուլահն վարնի... կեօրտիւմ տէսթի եարըն նուր մէզարնի։

60. 56բ-7ա Կ. Երգ եւս եւ այս առ նոյնն Մուխամէս – Իփտիտայ սերտէն օկէ իմ հալի, / գութսու շէրիֆին հէր շհարտէն մուպարէքտեր եօլի... պէն Սէրունի տախի օլտում գուլի Գութսուշերիֆին։

61. 57բ-8բ ԿԱ. Երգ որպէս Սէմայի տաստան՝ ի վերա տաճարի սրբոյ Յարութեան Քրիստոսի – Նիճէ եօկսէմ սուրբ Յարութիւն գանտելերինեօք թասվիրե... ճումլէ գավումու գարտաշլարայ գըսմէթ էյլայ եայրապպի։

62. 58բ-9ա ԿԲ. Այս եւս Վարսախ թէսնիֆ ուսուլ – Ո՛վ իմ եղբարք, ականջ արէ՛ք զիմ բանըն, / աննըման է սուրբ Յակոբայ տաճարըն... մահդէսի սէրունիս տեսի սուրբ սարըն։

63. 59աբ ԿԳ. Այս եւս Վարսախ՝ ի վերայ Փրկչավանքին, որ է մերձ սրբոյ քաղաքին Երուսաղէմի – Ականջ արէ՛ք, գովես ամենափրկիչ, / կենդանեաց, մեռելոց կեցուցիչ, փրկիչ... բանսարգու թշնամեաց հալածիչ, փրկիչ։

64. 60աբ ԿԴ. Գովասանք ի վերա սրբոյհոյ Աստուածածնին, որ երգի որպէս Վարուխ խօշամայ – Վալետէ սուլթանըն շիրին կիւշէ տին, / միւտէմ շինտէ կիւշի մէր եամ անանին... ալթմիշ ուչ եըլ եաշի Մարեամ անէնին։

65. 60բ-2ա ԿԵ. Վերստին ի վերայ սրբոյհոյ Աստուածածնի, որ երգի որպէս Վարուխ տէսթան – Իփտիտայ կեօկտան պեր մէլայիք եէնտի կեօրտի նուր... կեօրտի նուր մէղարին Մարիամ անէնին։

66. 62բ ԿԶ. Տաղ ի վերայ սրբոյ խաչին՝ ի Մշակ անուն ումեմնէ յետոյ գտեալ – Միշտ, որ ընդ Հօր է նա պարզ մի, / որ ընդ աջմէ նորին բազմի... եւ եղեւ մեռեալ պատելի, / ում պատօղ մի ոչ գըտանի։

67. 63ա ԿԷ. Գովասանք ասացեալ ի վերայ սրբոյն Յակոբայ՝ ի մահդեսի Սերունէ բանասիրէ, որ երգի որպէս Տիւանի – Փիւսարեքան չաքարիտիմ մարեաղուպն հասրաթի... գանտելէրին քիւնպէթին։

68. 63բ ԿԸ. Այլ որ եւս առ նոյնն ըստ առաջնոյն երգի զայս – Ճիւմլա ալէմ հասրէթ չաքար մարեաղուպին եէրինէ... օլ տամ տուայ էտասինիզ սէրունինըն սէրինէ։

69. 64ա ԿԹ. Դարձեալ առ նոյնն, որ երգի որպէս Վարուխ թուրքմանի – Չօք զիւքուըլար օլսուն հագ կէրտիք եարէ... կէլին կեօրեւնտիւ ճհանն կիւնէշի։

70. 64բ-5բ Հ. Մուխամէս – Ուստաթ քաննտայ տութմիշամ մարիֆաթ քամալտուր եուքըմ... նշանկեա՛ հպիր ուլտր եուքըմ։

71. 65բ-6ա ՀԱ. Գովասանութիւն Խօռխօռայ – Ավալ մաթ էտայիմ կեալի կիւլշանըն... կեօրմիան արզու չաքար կեօրան տիվանոյ։

72. 66աբ ՀԲ. Ի վերայ Վանայ քաղաքին – Վան շհարի սանի ապաթ օլասին, կէթտիքջայ արթիօր զուլումն խարաջ... պիր ուլու տիվան էթ խալգ էտան դօլվաթ։

73. 86բ Տաղ սիրո՝ [Պաղտասարի Դպրի] – Արի՛, ի՛մ քաղցրիկ աղաւնի, / ոսկի՛ խնծոր զարմանալի... (թրք.)՝ կեալտն պենմ սուտարմ սավտուկմ աֆրուզ աֆանտմտան սաֆ։

Տե՛ս Պաղտասար Դպիր, Տաղիկներ սիրոյ եւ կարօտանաց, աշխ. Շ. Նազարեանի եւ Ա. Մնացականեանի, Երեւան, 1958, էջ 88-89։

74. 87աբ [Տաղ Պիւլպիւլի եւ վարդի՝ ասացեալ ի Սուքիաս վարդապետէ] – [Ի՛]մ սիրուն պիլպուլ ան­նման, / գեղեցիկ թռչուն պատուական... Տէ՛ր, ողորմեա՛, եղանակեա՛, ա՛յ սիրոյն պիլպուլ։

Տե՛ս Ուշ միջնադարեան հայ բանաստեղծութիւնը, հտ. Բ., Երեւան, 1987, էջ 418-421։

75. 87բ-8ա Հէ՛յ աղալար պան պու էշղայ տուշտմ աղլէի... ուչտում աղլէի, աղլէի։

76. 88աբ Էաղալար պէն պու տարտան տուշմեշամ... եանտրտի քուչ էթտի քուլէյլէ լէյլի։

77. 88բ-9ա Պան կետանտայ ելարմի շառ օլտի եաղմուռ եաղտի կիւնաշ վուրտի արըթտի... օլանայ տաք եարալարմ սաղալ մազ աման ալահ եարայ։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆՔ, ԺԹ. դ.

1. 69բ (նոտրգիր) [Տաղ սիրոյ] – Ըզքեզ /// ի վանգդ ելայ աճէպ /// (1 տառ ջնջուած) տուշտում պէն պու հալայ... պէնի տուվատէն ունութմայ (չշարունակած)։

2. 70ա [Տաղ սիրոյ] – Մի՛ բաժանիր հօրէ, մօրէ, / պաշնայ կեօր նէլէր կէլէ, / սրտիկս խոց ամէն օր է պէնի տուվատէն։

3. 70բ (շղագիր) [Տաղ] – Խորհուրդ մեծ յայտնեցաւ այսօր... ուստի երթեսցուք օր, օր... / իմ Աստուած որդոյս օր, օր...։

4. 70բ-1ա Զարթի՛ր, սթափեա՛ նոր սիրոյ, հոգի՛ս, զսիրոյ հնար կազմեա՛... հայամար (՞) ի գայ սրբազան։

5. 71բ [Տաղ սիրո] – Ես քո սիրուն չեմ տիմանար, / ուր էկիմ թութուշուփ եանար, / սուրբ Գրիգոր զիս մի՛ մոռանար, պէնի։

6. 71բ Գերաջան մեր հայր քթեսցի, / մռուվան կերոնտ փիսքոնցին, / զի եւ վերին հովանի։

7. 71բ-2ա Տաղ Ծննդեան Քրիստոսի – Այսօր տօն է ծննդեան, աւետի՛ս... շատ քնեցին, չիմացան, աւետի՛ս։

8. 72աբ Տաղ Յարութեան Քրիստոսի – Ի յանդիսի յարութեան... մեր փրկչին յարուցելոյն անմահին, աւետի՛ս։

9. 83ա-5բ [Ցանկ սկզբնատողից տաղից] – Յորժամ գարուն... Իմ սիրոյն /// էաղալարտան։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 1ա (1843 թ., շղագիր) Թուական Փրկչին 1843, ՌՄՂԲ. (1843), ١٢٥۹ (1259) Ապրիլի 6, ի Խօյ քաղաքն վասն մեր ծօվացեալ մեղացն մեծ գետնաշարժութիւն էլաւ, բազում մարդիք մեռան, բազում տներ փլաւ (նման՝ 66բ)։

2. 1ա (1845 թ., շղագիր) 1845 Յունիսի 11, էկանք Օհաննէս /// տակը։

3. Բ. կազմաստառ (1854 թ., շղագիր) 1854 Նարկիզ էլաւ Հարութիւն [տօնին]։

4. 92ա (1858 թ., նոտրգիր) 1858 Բանաւշայի լաճ Սարքիսն մեռաւ, տօն էր Խորենայ եւ անարծաթ բժժկացն։

5. 73բ (1887 թ., շղագիր) 1887 այմի 24 Փետրվարին Սարտարի կինը՝ Զանօն, վախչանեց յերեքշապտի կէս օրվանը, Ասված հոյքին լուսաորի։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «1309, Շարական», 92բ գլխիվայր՝ «1304/3274»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Ա. կազմաստառ, պհպ. Աա, 68բ, 73ա, 91բ, 92աբ, Բ. կազմաստառ՝ անկապակից տառեր, բառեր, խզբզոց, թուաբանական հաշուարկ, պհպ. Աբ՝ «Յորժամ եղեւ [գարուն], արեւ ծագեցաւ, յար[աւ] հովն հնչեաց սառն», 67ա՝ «Խորհուր մեզ յայտնեցաւ։ Ես՝ տիրացու Գրիկոր։ Ես՝ տիրացու Օհան», 70ա՝ «Անուշ կնակ աչքեր առեր», 77բ՝ «Պատուարժան պարոն Առակէլ, ուստայ Ստէփանօս»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 73ա, 82բ, 83բ, 91բ, 92աբ՝ թռչնագիր։

 

 

3418

ՔԱՂՈՒԱԾՈՅՔ ՅԱՆՏԱՌ ԱՅԼԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԳՐՈՑ ՀԵՐՈՆԻՄՈՍԻ ԼՈՐԷՆՑԻՈՍԻ

ԺԹ. դար

ԹԵՐԹ՝ 36 (վր. աջ անկիւնում հետագայի էջակալում՝ 1-70, որ է՝ 1ա-36ա). չգրուած՝ 36բ։ ՊՐԱԿ՝ 1-16×2 (16՝ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ բուսազարդեր ընդմէջ բոլորակի։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14×8)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 17ա), տարբեր՝ 29ա-31բ (նմուշ՝ 31ա)։ ՏՈՂ՝ 18-35։ ԿԱԶՄ՝ ծաղկաթուղթ. մէջքը՝ դարչնագոյն կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ սպիտակ չգրուած թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ լատինատառ «G», մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մաշուած, մէջքը վր. եւ ստ. հատուածներից պոկուած. թերթերին զանազան հետքեր, թ. 29-31ը ներմուծուած կազմելուց առաջ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-35բ [Քաղուածոյք յԱնտառ այլաբանութեան գրոց Հերոնիմոսի Լորէնցիոսի] – (սկ.) /// ագարակն է մարմին, զի մինչ երկու են ի յագարակի... զքառասուն ամ տանն Յուդայի զգերութիւնն նշանակեաց։ Եզեկիէլ 4։ Վերջ Անտառի այլաբանութեան քաղուածոյ բանից։

Բ. 36ա [Գուշակողական] – Քառասուն օրն ի սաղմնարանի իգին մնայ արու մանուկն ի բաւականութիւն աճման... ընդ գլխոյ իւրում զուգակշիռ համարեսցէ։

ՆՇՈՒՄ՝ մէջքին՝ «Քաղուածոյ բանք, 1310», պհպ. Աա՝ «1310/3418», «ԺԸ., Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», «Քաղուածոյ բանք «յԱնտառ այլաբանութեան» կոչեցեալ գրոց, գրեալ ի թղթի, նօտր գրչութեամբ, այլ ի չգոյէ յիշատակարանի թիւն եւ անուն գրչին անյայտ, պակասին թերթք ի սկիզբն։ Մատենադարանապետ՝ Սահակ վ. Ամատունի»։

3419

ՇԱՐԱԿՆՈՑ

ԺԸ. դար

ԳՐԻՉ՝ Դաւիթ սրկ. (՞)։

ԹԵՐԹ՝ 344։ ՊՐԱԿ՝ Զ-Ը×12 (Զ 8)+1-17×12 (1՝ 14, 4՝ 16, 5՝ 8, 7՝ 4, 14՝ 10)+Ժ-ԺԶ×8 (ԺԶ 9)+1-8×8 (3՝ 3, 6՝ 10, 8՝ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ եռամահիկ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,8×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (10,5×6,8)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ` 227ա)։ ՏՈՂ՝ 23-24։ ԿԱԶՄ՝ ծաղկաթուղթ. մէջքը եւ փեղկերի հիմնամասերը՝ դարչնագոյն կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ սպիտակ չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լս-ային՝ Յիսուս Քրիստոս՝ 51ա, 170բ, Գրիգոր Լուսաւորիչ՝ 151ա, Հռիփսիմէ կոյս՝ 160բ, Յակոբ Մծբնայ հայրապետ՝ 241ա։ Ճակատազարդ` 1ա, 45ա, 76բ, 123ա, 286ա, 305ա, 325ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, տաճար։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր, կենդանագիր։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, կապոյտ, դեղին, վարդագոյն, նարնջագոյն, դարչնագոյն։

ՎԻՃԱԿ՝ կազմը մաշուած, լուսանցակողերը աղտոտուած. սկ-ից, ընդմէջ թ. 192-3, 284-5ի անորոշ քանակի թերթեր թափուած, գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, թ. 22, 25, 123, 341-4՝ թթուայնութեան հետեւանքով վնասուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Տե՛ս ձեռ. 1576, 4ա-368բ։ 1-24/չիք։ 25/1ա-3ա։ 26/3բ-6ա։ 27/6բ-12ա։ 28/12ա-9բ։ 29/19բ-29բ։ 30/29բ-35բ, 39ա-40ա։ 31/40ա-5ա։ 32/45ա-7բ։ 33/47բ-50բ։ 34/50բ-1բ։ 35/51բ-5ա։ 36/55ա-7բ։ 37/57բ-60ա։ 38/60ա-3ա։ 39/63ա-72ա։ 40/72բ-6ա։ 41/76բ-83ա։ 42/83ա-90ա։ 43/90ա-108բ։ 44/108բ-14ա։ 45/114ա-22բ։ 46/123ա-6ա։ 47/126ա-8բ։ 48/129ա-31բ։ 49/131բ-4ա։ 50/134ա-7ա։ 51/137ա-40ա։ 52/140ա-3ա։ 53/143ա-8ա։ 54/148ա-51ա։ 55/151ա-4բ։ 56/154բ-6ա։ 57/156ա-60ա։ 58/160ա-6բ։ 59/167ա-70բ։ 60/170բ-4բ։ 61/174բ-7բ։ 62/177բ-82ա։ 63/182ա-4ա։ 64/184ա-8բ։ 65/188բ-92բ (Աստուածածին ամպ լուսաւոր... Որ անմարմին բնութեամբ... Այսաւր զուարճացան...՝ թափուած)։ 66/193ա-7բ։ 67/197բ-201ա։ 68/201ա-4ա։ 69/204ա-7բ։ 70/207բ-9բ։ 71/210ա-3ա։ 72/213ա-6ա։ 73/216ա-9բ։ 74/219բ-24ա։ 75/224ա-7բ։ 76/227բ-31ա։ 77/231ա-6ա։ 78/236ա-41ա։ 79/241ա-5ա։ 80/245ա-6բ։ 81/246բ-51բ։ 82/251բ-62բ, 263բ-4ա, 266ա-8ա, 268բ-70բ, 6աբ։ 83/270բ-7ա։ 84/277ա-82ա։ 85/282ա-5բ (Ի քեզ նայիմք... Ի քէն հայցեմք, Հա՛յր գըթութեանց / եւ Աստուած մըխիթարութեանց...՝ թափուած)։ 86/286ա-304բ։ 87/305ա-23բ։ 88/325ա-44բ։ 89/323բ-4բ (ա՝ չիք)։ 90/35բ-9ա։ 91/264ա-6ա։ 92/268աբ։ 93-5/չիք։ 96/262բ-3ա։

Ծնթ. Ձեռագիրը լիակատար, համահաւաք տարբերակն է 1861 թ. Էջմիածնում տպագրուած Շարականի եւ 1888 թ. Վաղարշապատի Ձայնքաղի։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1ա Քրիստոսի ծառայ սարկաւաք Դաւիթ։

305ա Քրիստոսի ծառայ Դաւիթ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 304բ (1801 թ., մխեդրուլի, վրացերէն) Այս գիրքը Սուրբ Նշանիս տէր Դաւթի որդի տիրացու Գրիգորինն է, ի թուին 1801 Դեկտեմբերի 1 (՞) (վերծանութիւնը Պ. Մուրադեանի)։

2. 344բ (1810 թ., նոտրգիր) Յիշատակ է սուրբ Շարականս տերացու Գրիգորին է, թւին ՌՄԾԹ. (1810) ամսոյն Հոգտեմբերի ԺԲ. (12)։

3. Պհպ. Աա (1878 թ., շղագիր) M. J. Strachorwich, Tiflis, Avril 1878, Caucase.

4. Ա. կազմաստառին սոսնձած թղթին (1905 թ., շղագիր) Շարական Հմր 3 ըստ ցուցակի Ֆրանց Նիկողայոս Ֆինկի, նուէր Մայր Աթոռի Մատենադարանին հանգուցեալ Աբգար Յովհաննիսեանի ընտանիքից, ի ձեռն Ստեփանոսի Կանայեանց, 1905 ամի 1 Յունիսի, Վաղարշապատում։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Ցուցակ տփխիսեցի Աբգար Յովհաննիսեանի հայերէն ձեռագրերի, երկասիրեց Ֆ. Ն. Ֆինկ, Լայպցիգ, 1903, էջ 43-103։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 85ա սեւ թանաքով ոճաւորուած քառանկիւն՝ «ՔՐԻՍՏՈՍԻ / 1250 (1801) / ԱՒԵՏԻՍ / ԾԱՌԱՅ»։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «Շարական /// յետին /// Աբգարու», Ա. կազմաստառ՝ «100՝ ջնջած, 3», Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝ «Դասաւորութիւն Շարականիս հակառակ սովորական դասաւորութեան շարականաց, սկսանի ի Բուն բարիկենդանէ եւ լրանայ յաղթական քեզ օրհնութիւն, ԴԿ. Աւագ օրհնութեամբ, Սահակ վ. Ամատունի», պհպ. Աա՝ «ԺԸ., Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս, 1312/3419, Հմր 5»։

ԳՐՉԱՓՈՐՁ` 304բ՝ «Ա-Մ, Քրիստոսի ծառայս», 344բ՝ «Յիշատակ է սուրբ Շարականս»։

3420

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՍՊԱՀԱՆ ՌՃՀԶ. – 1727

ԳՐԻՉ՝ Զէնի Ասպահանցի։ ՍՏԱՑՈՂ՝ Մելքիսէթ վրդ.։

ԹԵՐԹ՝ 241+2 (կրկն.՝ թ. 11, 207). չգրուած՝ 73բ։ ՊՐԱԿ՝ Ա-Է×12 (Ա 10, Բ 13, Է 5)+Ա-ԺԱ×12 (Ա 7, Դ, Զ 10, Ը 14, Ժ 16, ԺԱ 6)+Ա-Դ×12 (Ա 9, Դ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ տաճար։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,5×11։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (9,5×8)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ` 116ա)։ ՏՈՂ՝ 17։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով, փեղկերին եւ դռնակին՝ Խաչելութիւն (I.N.R.I.). միջուկը՝ տախտակ. աստառը՝ ծաղկաթուղթ եւ վարդագոյն մետաքս. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 1ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն։ Զարդագիր՝ թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, դռնակի ստ. հատուածը, կապիչներն ու գամերն ընկած, լուսանցակողերը մասամբ գունաթափուած. թերթերին խոնաւութեան հետքեր, տեղ-տեղ թանաքի բծեր, թ. 1-11ը պոկուած, թ. 195-8ը հիմքի կարերից թուլացած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-4բ Վասն գալստեանն Քրիստոսի յԵրուսաղէմ – Եւ ի Բեդանիա՝ դէպ Երուսաղէմ, եւ ժողովուրդ բազում ընդ նմայ... մեք սակաւ գրեցաք, հաւատացելոց բաւական լիցի։

Բ. 5ա-72բ Պատմութիւն եւ կտակ չարչարանացն Քրիստոսի, որ եղեւ առաջի Պօնտացոյ Պիղատոսի եւ իշխանութիւնն Հրաստանի եւ քահանայապետութիւն Աննայի եւ Կայիափայ՝ արարեալ երանելոյն Յակոբայ Տեառնեղբօրն՝ որդոյն Յովսեփայ – Ի յերրորդի իշխանութեանն Տիբերեա կայսերն հռօմայեցոց ինն եւ տասներորդի իշխանութեան նորա... զոր պատրաստեալ է Տէր ի յաւուրն վերջնում, եւ անունն Յիսուսի Քրիստոսի Աստուծոյ մերո փառաւորեցաւ ընդ ամենայն Սուրբ Երրորդութեանն՝ Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ այժմ եւ՛՛։

Գ. 76ա-195բ Մեկնութիւն Յայտնութեանն Յովհաննու

– 76աբ [Առաջաբան.] Յաղագս օգտութեանն եւ գերազանցութեանն գրգոյս Յայտնութեանն Յօհաննու – Մեծագոյն շահն եւ բազում օգտութիւնն, որ յայսմանէ գրգոյս առ սուրբ եկեղեցին բղխէ... եւ սա բաժանի ի գիրն Յոբայ եւ իմա։

1. 77ա-81բ Գլուխ առաջին – [Բան.] Յայտնութիւնն Յիսուսի Քրիստոսի, զոր ետ նմա...: [Մեկն.] ԶՅայտնութիւնս այս Հայրն երկնաւոր պարգեւեաց... եւ ճրագարանք եօթեանք Է. եկեղեցիքն են։

2. 81բ-9ա Գլուխ երկրորդ – [Բան.] Առ հրեշտակն Եփեսոսի գրեա՛...: [Մեկն.] Հրեշտակս այս է եպիսկոպոսն Եփեսոսի... որ ունի զականջս, լուիցէ՝ զինչ հոգին ասէ առ եկեղեցիսն։

3. 89ա-95ա Գլուխ երրորդ – [Բան.] Եւ առ հրեշտակն Սարդիկեցւոց գրեա՛...: [Մեկն.] Հրեշտակն է եպիսկոպոսն Սարդիկեցւոց... լուիցէ զինչ հոգին ասէ առ եկեղեցիսն։

4. 95ա-9ա Գլուխ չորրորդ – [Բան.] Եւ յետ այսորիկ տեսի ահա դրունք...: [Մեկն.] Երկինքն է եկեղեցին Քրիստոսի... եւ օգնականութեամբն Աստուծոյ գործեցան։

5. 99ա-102ա Գլուխ հինգերորդ – [Բան.] Եւ տեսի յաջոյ ձեռին, որ նստէր յաթոռն...: [Մեկն.] Գիրն զՀին եւ զՆոր կտակարանն ցուցանէ... իսկ չորք քրիստոնեայքն՝ դեւքն, հրէայքն եւ հեթանոսքն ահկամայ եւ բռնայդատեցեալք։

6. 102ա-7ա Գլուխ վեցերորդ – [Բան.] Եւ տեսի յորժամ եբաց գառն ըզմինն ի յօթեանց...: [Մեկն.] Արդ, սպիտակ ձիս աստ ցուցանէ զառաքեալսն... մինչեւ անցցէ բարկութիւնն յերախաց քոց։

7. 107ա-11ա Գլուխ եօթներորդ – [Բան.] Յետ այսորիկ տեսի զչորս հրեշտակս...: [Մեկն.] Այսոքիկ չորս հրեշտակս ցուցանեն զտէրութիւնն Հռօմայեցւոց... եւ ջնջեսցէ Աստուած զամենայն արտօսր յաչաց նոցա։

8. 111ա-6բ Գլուխ ութներորդ – [Բան.] Եւ մինչ եբաց զկնիքն Է.երորդ...: [Մեկն.] Արդ, Է.երորդ կնիքն ցուցանէ զժամանակն... յորժամ Գ. մնացեալք հրեշտակքն փողեսցեն։

9. 116բ-21բ Գլուխ հինգերորդ (իմա՝ իններորդ) – [Բան.] Եւ հինգերորդ հրեշտակն փողեաց, եւ տեսի զի աստղ մի անկաւ յերկնից...: [Մեկն.] Աստղս այս է Մարտիրոս Լօթէրն, որոյ հետեւօղքն Լօթէրանին կոչին... առաւել եւս խստանայցեն յանօէնութիւնս իւրեանց։

10. 121բ-4ա Գլուխ Ժ.երորդ – [Բան.] Եւ տեսի զայլ հրեշտակք հզօր՝ իջեալ երկնից...: [Մեկն.] Հրեշտակս այս ցուցանէ զՔրիստոս, որ ի յերկնից էջ մարդեղութեամբ... զայսցանէ եւս պարտիս մարգարէանալ։

11. 124ա-8բ Գլուխ մետասաներրորդ – [Բան.] Եւ տուաւ ինձ եղէգ նման գավազանի...: [Մեկն.] Եղէգս այս ոչ է գրիչ, այլ գործիք... հողմ եւ մրրիկ, բաժին բաժակի նոցա։

12. 128բ-33ա Գլուխ երկոյտասաներորդ – [Բան.] Եւ նշան մեծ երեւեցաւ յերկինս...: [Մեկն.] Նշան, այսինքն՝ հրաշք եւ զարմանք կին մի... զի կարիցէ պատերազմիլ ի ծօվու եւ ի վերայ երկրի։

13. 133ա-7ա Գլուխ երեքտասաներորդ – [Բան.] Եւ տեսի ահա գազան ելանէր ի ծօվէ...: [Մեկն.] Գազանս այս ցուցանէ զնեռն... որ Ո. Կ. վեց (666) թիւնն ցուցցէ։

14. 137ա-44ա Գլուխ չորեքտասաներորդ – [Բան.] Եւ տեսի ահա գառն կայր...: [Մեկն.] Գառս այս ցուցանէ... եւ յուսահատութիւնն ամենից բարեաց։

15. 144ա-6բ Գլուխ հնգետասաներորդ – [Բան.] Եւ տեսի զայլ հրեշտակք յերկինս մեծ...: [Մեկն.] Այսինքն՝ զհարուածս յետինս, զորս Աստուած տայ... որք եղանէին յաւուրսն դատաստանին։

16. 146բ-50բ Գլուխ վեցտասաներորդ – [Բան.] Եւ լուայ զձայն մեծ ի տաճարէն...: [Մեկն.] Ձայն մեծ, այսինքն` է ձայն Աստուծոյ... զի մեծ եղեւ յոյժ։

17. 150բ-7բ Գլուխ ԷԺ.(17)երորդ – [Բան.] Եւ եկն մի ոմն ի Է. հրեշտակաց...: [Մեկն.] Պոռնիկ կինն, որ Բաբիլօն կոչի... որ ունի զթագաւորութիւն ի վերայ թագաւորաց յերկրի։

18. 157բ-64ա Գլուխ ութեւտասաներորդ – [Բան.] Եւ տեսի զայլ հրեշտակք՝ իջեալ յերկնից, որ ունէր զկարողութիւնն մեծ...: [Մեկն.] Հրեշտակս այս է գլխաւոր հրեշտակաց... մի՛ ծառայեր Բաբիլօնի, այլ եկեղեցոյն Քրիստոսի, մի՛ սատանայի, այլ Աստուծոյ, մի՛ մոլորութեան, այլ առաքինութեանն. ողջ լե՛ր։

19. 164ա-9ա Գլուխ իննեւտասներորդ – [Բան.] Եւ յետ այսորիկ լուայ որպէս զձայն...: [Մեկն.] Ալէլուիա, այսինքն՝ աւրհնեցէ՛ք զԱստուած... եւ համայնք հաւք յագեցան մարմնովք նոցա։

20. 169ա-73բ Գլուխ քսաներորդ – [Բան.] Եւ տեսի զայլ հրեշտակ՝ իջեալ յերկնից, որ ունէր զփականս անդնդոյ: [Մեկն.] Հրեշտակս այս է հրեշտակ մի՝ որպէս վերակացու ի վերա դժոխոց... որք խոսին զերկնից արքայութենէ։

21. 173բ-90բ Գլուխ Ի. եւ Ա.(21)երորդ – [Բան.] Եւ տեսի զերկինքն նոր...: [Մեկն.] Երկիրն ցուցանէ զհոգին, եւ զերկիրն՝ զմարմինն... որք գրեցեալք են ի գիրս կենաց գառին։

22. 190բ-5բ Գլուխ քսան եւ Բ.(22)երորդ – [Բան.] Եւ եցոյց ինձ զգետ ջրոյ կենդանոյ...: [Մեկն.] Գետս այս ցուցանէ զառատութիւնն շնորհաց... շնորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ընդ ձեզ ամենեսեան. ամէն։

Դ. 195բ-6բ Աղօթք առ Յիսուս – Ե՛կ, Տէ՛ր Յիսուս, եւ առաջնորդեա՛ զմեզ ի մրրկաց... ե՛կ, ե՛կ, Յիսո՛ւս, ե՛կ, ո՛վ ճշմարիտ, սէր սիրական, երջանկութիւնն եւ երջանիկ յաւիտենականութիւն. ամէն։

Ե. 199ա-241ա [Գանձարան]

1. 199աբ [Կանոն Ծննդեանն եւ յերից ամացն ընծայմանն ի տաճար սրբոյ Աստուածածնին] – Գոյին անեղի, / գոյին անմահի, /գոյին անհասի...

Ծնթ. Վերականգնումներն ըստ Մատենագիրք հայոց, հտ. ԺԳ-ԺԴ., Գանձարան, գիրք Ա-Բ., Անթիլիաս, 2008։

2. 199բ-200բ Գանձ աւետեաց Սուրբ Աստուածածնին – Խնդութեամբ ձայն, բառբառ աւետեաց, այսաւր հընչեաց...

3. 200բ-201ա Գանձ Յայտնութեան ճրագալուցին – Տարփումն ըղձական, / տոչոր անծկական...

4. 201աբ Գանձ ծննդեան առաջին աւուրն – Թագըդ պարծանաց, / թագաւոր զօրաց... ա. 201բ-2բ Յորդորակ նորին տէր Կոստանդիեայ – Հրճուիմք այս­աւր մեք հոգեպէս տաւնիս մաքուր...

5. 202բ-3ա Գանձ երկրորդ աւուրն՝ ի Մկրտիչ վարդապետէ – Մաքուր եւ ամբիծ Սուրբ Աստուածածին... ա. 203աբ Յորդորակ ազնիւ – Այսաւր նոր խառնումն եղեալ Աստուած եւ մարդ...

6. 203բ-5ա Երգ ջրօհնեացն եւ երրորդ աւուրն՝ ասացեալ Յոհաննու Ծործորեցւոյն («ՅՈՀԱՆՆԻՍԻ ԵՐԳ») – Յամենայն ժամ աւրհնեմք զաւրհնեալ փրկիչդ Էմանուէլ...

7. 205աբ Կանօվն հինգերորդ աւուրն՝ ի Խաչատուր վարդապետէ – Խորան փառաց Էին Արարչին, մայր կենսատուին... ա. 205բ-6բ Տաղ ի սուրբ Գրիգորէ Նարեկացւոյ – Աւետիս մեծ խորհրդոյ, խորհուրդ ծածկեալ...

8. 207աբ [Քարոզ աստուածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի] – (սկ.) ///ան հանէ կոտորել զմանկտին չար նախանձ ու վասն <վասն> կուսածնին... ա. 207բ-գ Փոխէ զձայնըն – Սեաւ եմ, գեղեցի՛կ դուստր Եւայի...

9. 207գդ Յօթներրորդ աւուրն – Յանեղական լուսոյն խոնարհեալ... ա. 207դ-8ա Տաղ լաւ եւ պիտանի – Այս­աւր ցըծան դասք հոգեղինաց... բ. 208ա Յորդորակ – Դո՛ւ շուշան ծաղիկ, անապական ծընար զվայելուչ ծաղիկն...

10. 208բ-9բ Գանձ թլպատութեանն եւ տնօրէնութեանն Քրիստոսի («ԳՐԻԳՈ») – Գոչումն ըղձագին, / գովեստ քաղցրագին... ա. 210ա Տաղ Կոստանդիայ – Անըսկիզբն Բանըն Հաւր ծընեալ յառաջ... բ. 210աբ Փոխէ զձայնս – Ո՛վ Տէր Յիսուս, մանուկ տըղայ թլպատեցար... գ. 210բ-1ա Յորդորակ ի տէր Ներսիսէ Հայոց կաթողիկոսէ – Ստեղծօղ մանկանց, մանուկ ցուցաւ... դ. 211աբ Այլ տաղ ՃԼ. (130) կենով – Կայր կոյսն ի յայրին... ե. 211բ Ամէն չորս տան յետք ասա՛յ – Կըրկնեալ առ նոսա կըրթական մըտաւօք... զ. 211բ-2ա Ամէն Դ. տան յետք ասա՛ – Կարմրաշատ այտիւտ, կապուտակ շրթամբք... է. 212ա Ամէն Դ. տան յետք ասա՛յ – Կայթելով հովացն կոչ ասեն...

11. 212ա-3բ Գանձ Յոհաննու Կարապետին («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ փառօք պանծալի... ա. 213բ-4ա («Ճ-Ք») – Ճրագ օրինաց Մովսէսի նըսեմացեալ Իսրայէղի...

12. 214ա-6ա Գանձ Պետրոսի հայրապետին եւ Աբիսողոմայ սարկաւագին՝ ի տէր Մխիթարայ Այրիվանեցւոյ – Վերաւրհնեալ, գովեալ եւ փառաւորեալ Աստուածըդ... ա. 216աբ [Տաղ Պետրոսի հայրապետին անոյշ] – Ի հանդէս տաւնի քոյ րախացեալ ցնծամք...

13. 216բ-8ա Գանձ սուրբ հօրն Անտոնի եւ այլ ճգնաւորացըն՝ ի տէր Մխիթարայ – Բարձրեալ ահաւոր բան հօր դիմաւոր... ա. 218աբ Յորդորաւկ համեղ եւ գեղեցիկ – Անձամբ խոնարհիմք ի ճգնութիւնս քո, ո՛վ սուրբ հայր Անտոն...

14. 218բ-9ա Գանձ թագաւորացն սրբոց՝ ի տէր Մխիթարայ Այրիվանեցւոյ ասացեալ – Համայգոյական Հօր սահման եւ բան հոգոյն իսկական... ա. 219աբ Այլ տաղ սրբոց թագաւորացն – Թագաւորին երկնաւորի պատկերակից...

15. 219բ-20բ Գանձ սրբոյն Վահանայ Գողթնեցոյն՝ ի Գրիգոր վարդայպետէ – Գըթացեալ քոյին արքայդ երկնային... ա. 220բ Մեղեդի ասա՛յ քաղցր ձայն – Ադամայ տըւաւ մեծ աւետիս...

16. 220բ-1ա [Կանոն Նոր Կիւրակէին] – Իսկ այս նոր կոչի սա Նոր կիրակի, խորհրդով ի լի... ա. 221ա Մեղեդի քաղցր – Յայս նոր յարութեանս դրունք երկնից բանին... բ. 221աբ Կամաւորութեամբ ըզմահ ճաշակեաց եւ մահացեալսըն կենսագործեաց... գ. 221բ-2ա Մեղեդի համեղ – Ի Յերուսաղէմ գընամ, ի յայն աստուծաշէն քաղաքն... դ. 222աբ Տաղ անոյշ («ՏԵՐ ԱՌԱՔԻԱԼ ԱՍԵ») – Տարփացեալ ըղձանամք, Տէ՛ր Յիսուս... ե. 222բ-3ա Տաղ Յարութեանն անոյշ – Ցընծան այսօր երկինք եւ երկնայինք... զ. 223ա-4ա Վասն նընջեցելոց – Այսաւր աւետիս ձեզ, ննջեցելոցդ... է. 224աբ Տաղ Յարութեանն – Յարեաւ փառաց թագաւորն, աւետի՛ս... ը. 224բ-7ա Դարձեալ Յարութեան – Ո՛վ քաղցրաձայնեալ, քաղցրախօսէր երգօվ...

17. 227ա-32բ [Տաղք եւ մեղեդիք]

ա. 227ա-8ա Տաղ Վարդավառի – Այսաւր ցընծայ լեառն Թափօր...

բ. 228աբ Տաղ սուրբ Աստուածածին – Սուրբ Աստուածածնի կուսին անարատ, հարսինն ցանկալի զուարթնոց...

գ. 228բ-9ա Երեւման խաչի – Խաչն ի նախնումն երեւեցաւ...

դ. 229աբ Տապանակին Տեառն – Այսօր զտապանակ ուխտին ըզխորհուրդ...

ե. 229բ-30ա Գալըստեան – Այսօր Սուրբ Հոգին Աստուած եկեալ յաշխարհս...

զ. 230ա Հրեշտակաց – Զօրք երկնային զուարթնոց, դասք հրեշտակաց...

է. 230բ Տաղ առաքելոց – Առաքեալ Աստուածորդոյն ի ծոցոյ Հօր առաքելոյն...

ը. 230բ-1ա Հայրապետաց – Այսօր դըշխոյ պանծալի երկնահրաւէր բարձրասցի...

թ. 231ա Մեղեդի անուշ – Յարեաւ հաւ այն արթուն բնութիւն...

ժ. 231բ-2ա Ի տէր Մխիթարայ ասացեալ, եւ զիս յիշէ – Արդ, լուսաւորեա՛, արդ, փառաւորեա՛...

ժա. 232աբ Մեղեդի, թէ կակուղ ասէ՝ նայ լաւ է – Առ պարտիզպանն ձայնէր Մարիամ...

18. 232բ-4ա Գանձ նոր կիրակէին՝ ի Գրիգոր վարդայպետէ («ԳՐԻԳՈՐ») – Գաղտնի խորհըրդին գուշակեալ ի հին գունդ մարգարէին... ա. 234ա Մեղեդի անոյշ նոր կիրակէի – Նոր ձայն աւետեաց հրեշտակապետն այսօր...

19. 234ա-5ա Գանձ հասարակաց յարութեանն – Գերակայ գոյին, գոյից համայնին գոլ պատճառէին...

20. 235բ-6ա Գանձ փոխման Սուրբ Աստուածածնի – Մեծապայծառ հրաշակերտ վեհին... ա. 236աբ Յորդորակ լաւ եւ պիտանի – Անարատ տաճար եւ առայգաստ լուսոյ... բ. 236բ-7բ Տաղ ի տէր Ներսեսէ կաթողիկոսէ – Այսաւր Գաբրիէլ հրեշտակապետըն եկեալ...

21. 237բ Գանձ Գէորքայ զօրավայրին – Խնդա՛ հրաւէր, մանկո՛ւնք Սիօվնի... ա. 237բ-8ա Մեղեդի անուշ – Ի հանդիսական տաւնիս երգելով զերգըս... բ. 238աբ Յորդորակ – Րամեալ ըզկիրըս տանջանաց զերկունս...

22. 238բ-9բ Վարագայ Սուրբ Խաչին – Գլուխն եկեղեցւոյ, վէմս հաւատոյ... ա. 239բ-40բ Տաղ գեղեցկայարմար – Այսաւր մեծ զարմանք հրաշից յայտնեալ...

23. 240բ-1ա Գանձ ՀԲ. (72) աշակերտացն Քրիստոսի – Գերագոյն գոյ է, գերիմաստ վեհ է...

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԹ դ., նոտրգիր

74բ-5բ [Խոստովանութիւն մեղաց] – Մեղա՛յ Աստուծոյ, մեղա՛յ ամենասուրբ Երրորդութեան... զամէնն գործել եմ, մեղա՛յ Աստուծոյ եւ քեզ, Հա՛յր սուրբ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

72բ Աստուծով յաւարտեցաւ գիրս թվին ԱՃԺԲ. (1727) Նախայ Ը.։

73ա Փա՜ռք ամենասուրբ Երրորդութեան՝ Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ. ամէն։ Արդ, գրվեցաւ գիրքս յիշատակ չարչարանացն Յիսուսի Փրկչին մերոյ, յիշեցէ՛ք ի Քրիստոս զհայրն իմ՝ պարոն Էլիազն, եւ զհանգուցեալ մայրն իմ՝ Շախասն, եւ ինձ` եւեթ մեղաւօք, տառապեալ փծոյն գրչիս՝ Զէնիս, որ եմ բնիկ տեղեաւ ի քաղաքէն Ասպհանու, ի գեղէն Թարվզեցւոց, յիշեցէ՛ք, եւ դուք յիշեալ լիջիք ի Քրիստոս։ Ե՛կ, Տէ՛ր Յիսուս, եւ հասեալքս ի յաւարտ եւ զիս՝ ծառայս քո պահեայ անբողջ. ամէն։ Դարձեալ յիշեցէ՛ք զվարպետն եւ զկողակիցն իւր եւ Բ. ծաղկեալ որդիքն՝ Մարամխանումն եւ Սիմոնն, եւ զպառաւ մայրն իւր յիշեցէ՛ք եւ ողորմի ասացէք. ամէն, թիւն ԱՃԺԲ. (1727) Նախա Ը.։

196բ Ես՝ Մելքիսէթ վարդապետս, կարողութեամբն եւ շնորհօքն Աստուծոյ, պատրիարգս մայրաքաղաքին Կոստանդինուպօլսի, զտեսի զՄեկնութիւնս զայս եւ հաւանեցայ, զի զգտի զսա |197ա| ըստ մեկնութեանն սրբոց մեծաց վարդապետաց եկեղեցոյ, վասն որոյ ետ զհրաման օրինակողացս սորայ, զի օրինակեսցեն վասն տարակուսանացն ամենայն հայոց եւ ուսումն ամենայն մանկանց եկեղեցւոյն։ Ես՝ անարժան եւեթ անուամբս Զէնի մեղսամած, որ է աւարտեցի զայս բուրաստան Սուրբ Յօհաննու Մեկնութիւնն թվին ԱՌԱՃՀԶ. (1727), Օգոստոսի Է.ումն թվին Ազարի ԱՃԺԲ. (1727), Ղամար Ի. (20)։

197ա Յիշատակ[ար]ան. Արդեամբ եւ գոյիւք գրվեցաւ գիրք երկու. նախ՝ Ճառ չարչարանաց Տեառն մերոյ Յիսուսի, երկրորդ՝ Մեկնութիւնն տեսլեան Յօհաննու՝ ի խնդրոյ եւ ի ձեռամբ անարժան եւ սուտանուն Զէնուն, ի թվականութեանն հայոց ՌՃՀԶ. (1727) Օգոստոսի Է. եւ թվին Ազարիայի ԱՃԺԲ. (1727) Ղամար Ի. (20)։ |197բ| Դարձեալ յիշեցէ՛ք ի Քրիստոս եւ ես՝ գրչիս սորայ Զէնի, զհայրն՝ իմ պարոն Էլիազն, եւ զհանգուցեալ մայրն իմ՝ Շախասն, յիշեցէ՛ք եւ ողորմի ասացէ՛ք։ Աւարտեցաւ գիրքս այս ի Շօշ, քաղաքն ըՍբահան, ի առաջնորդութեանն նահանգիստ Դաւիթ աստուածաբան վարդապետին եւ ի թագաւորութեանն Աղվանից շահ Աշրաֆին եւ ի քալանթարութեանն Թարվիզոյ մհալին խօջայ Մարգարին, յիշեցէ՛ք։ Դարձեալ յիշեցէ՛ք ի Քրիստոս զվարպետն իմ՝ տէր Աբրահամն, զկողակիցն իւր` Բէկումն եւ զնորաբողբոջ որդին եւ դուստրն՝ Սիմէոնն եւ Մարամխանումն եւ զպառաւ մայրն իւր, յիշեցէ՛ք։ Դարձեալ յիշեցէ՛ք զհայրաքուրն իմ Քաթրինէն, եւ զնորաբողբոջ որդիքն իւր՝ Խաչիկն, Պետրոսն, Օվագեմն, սոքա եւ ես մենտեղ էինք կարդում, յիշեցէ՛ք եւ ողորմի ասացէ՛ք։ |198ա| Դարձեալ յիշեցէ՛ք ի Քրիստոս զտէր Անթանէս վարդապետն, որ մեկնութիւնն տեսլեանն նա օրինակ, որ եւ զնովաւ գաղափարեցի, վերջ։ Որպէս դժուարին է նավավարին հասուցանել յեզր ծօվուն, սոյնպէս եւ գրչիս։ Խաչն կենարար, որ եղեւն զմեզ փրկութիւնն, սովաւ ամենեքեան յաղթեսցուք։

241բ Գրվեցաւ Տաղարանս ի թվականութեանն հայոց ՌՃՀԶ. (1727), Հոկտեմբերի Ժ., եւ ի փոքր թիւն ԱՃԺԲ. (1727), Դամայ Դ. գաղափարեցի Աստուծով։ Ո՛վ եղբայրք, յորժամ քաղցր ձայնիւ երգէք զայս բուրաստան ծաղկազարդս, յիշեցէ՛ք մեղաւորք լի Զենիս եւ զհայրն իմ՝ պարոն Էլիազըն, եւ հանգուցեալն մայրն իմ՝ ողորմած հոգի Շախազն, յիշեցէ՛ք միով Հայր մեղիւ, եւ դուք յիշեալ լիջիք առաջի անմահ գառին Աստուծոյ, Խաչն կենարար, որ եղեւն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 198բ (1730 թ., նոտրգիր) Եւս թիվն ԱՃԺԴ. (1730), Օվդան ԻԸ.(28)ումն /// օրն կիրակի, որ ես /// որ է անուամբս ///նովն թափուր եւ /// յաւուրս այսորիկ /// որ է /// Աղվանն /// Աստուած մեզ պ///։

2. 33բ ստ. լս. (1825 թ., նոտրգիր) Յիսուսի Քրիստոսի ծառայ Գէորգ Գասպար Վարդանեսեն, ի թիվն 1825 գրեցի, Ադամ 8ին։

3. 74ա (1825 թ., նոտրգիր) Յիսուսի Քրիստոսի ծառայ Գէորգ Գասպար Վարդանէսեն, ի Նոր Ջուղայ, ի թիվն 1825, Թիրայ 16.ումն գրվեցաւ ձեռամբ. ամէն։ Դարցալն յիշէցէ՛ք եւ յիշեցէ՛ք եւ ամէն Աստուծոյ Աստուած Աստուծով. ամէն։

4. 199ա (1825 թ., նոտրգիր) Ես՝ խոնարհ ծառայ Քրիստոսի Գէորգ Գասպար Վարդ[ա]նէս Գէորգէս, գրեցի, վօր կարդայ, մին յիշեալ լինես առաջի գառին զԱստուծոյ (նման՝ 66բ, լս.)։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «3420, Կտակ չարչարանացն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, արարեալ Յակոբայ Տեառնեղբօրն, 1313», 11գ՝ «Հմր 68»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 149բ-50ա՝ «Ես՝ ծառա՞յ [Գ]///»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 7ա, 20ա` զարդագիր, 32բ` լուսանցազարդ։

 

 

3421

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 344+1 (կրկն.՝ թ. 198). չգրուած՝ 4բ, 102բ, 185ա։ ՊՐԱԿ՝ Ա-Լ×12 (Բ 10, Գ, Է, ԻԳ, ԻԶ 11, Լ 3)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,6×9,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (8,5×5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ` 200ա)։ ՏՈՂ՝ 20։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կանաչ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Բ-Դ+Ե՝ թուղթ. լուսագծերով։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 5ա։ Ճակատազարդ` 103ա, 143ա, 186ա, 238ա, 299ա։ Լուսանցազարդ՝ բուսական, խաչ։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, վարդագոյն։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Ղուկասու։ ԺԱ. դ.։ Ա (սկ.)՝ ստացուած 1 թերթի ընդլայնակի եւ ընդերկայնակի հատումով (բնագիրը կտրած)։ Մագաղաթ 12,5×9,5. միասիւն (10×7). ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Աա). տող՝ 12։ Կարդալ. Աաբ՝ «/// այլում ակն կալցուք։ Եւ ի նմին ժամու բժշկեաց զբազումս ի հիւանդութենէ... զինչ ելէք տես/// [մար]գարէ այո ///» (Է. 20-26)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, վնասուած, դռնակը, կապիչներն ու գամերն ընկած. պտռկ-պհպ-ի ստ. աջ անկիւնը պատռուած, պհպ-ները մաշուած, պատռուած. թերթերին խոնաւութեան եւ աղտոտուածութեան հետքեր, թ. 2, 330, 341ը պոկուած, թ. 3-34, 55, 329, 342-4ը հիմքի կարերից թուլացած, ընդմէջ թ. 270-1ի 1 թերթ պոկած-հանած, պահպանուած է հիմքի մի փոքր մասը, ընդմէջ թ. 12-3, 22-3, 27-8, 305-6ի 1ական թերթ ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-298բ [Տիտղ.] Տեառն Ներսէսի Հայոց կաթուղիկոսի նուէր մաղթանաց ներչափական տառիւ տուօղին բայից ըղձումն աղօթից ներանձնական հոգւոյ զարթուցելոց մտօք ի թմբրութենէ կրից։ Յիշատակաւ անցելումն իրի, ներկային եւ յապագային յողբումն հեծութեան սրտի խօսք ընդ Աստուծոյ, որ ոք փոխարկեսցէ զսա, այլում զգուշասցի ուղղութեան բայի եւ գրոյ, զի եթէ մի տառ յաւելու կամ նուազի, կաղացեալ գտանի ոտք վանգիցն եւ չափոցն եւ ի բանիցն աւաղեսցին վերծանութիւնքն

Տե՛ս ձեռ. 1540, 3ա-376ա։ Ցանգն է գրոցս/1ա-3բ («Ա. Ադամայ... ՃՂԹ. (750) թըվականին»)։ 1/5ա-102ա (102ա գրչից՝ «Տունք ԲՌ. (2000). մաղթանք առ Աստուած»)։ 2/103ա-42բ (142բ գրչից՝ «Բովանդակ տունք Յիսուս որդւոյն մինչեւ աստ ՍՉՁԴ. (2784)»)։ 3/142բ-84բ (184բ գրչից՝ «Բովանդակ տունք Պարտապանէն մինչեւ աստ ՊԼ. (830) պիտի, բայց աստ ՊԻԸ. (828) տուն կայ, թէ պակաս է, ի գաղափարս է, մի՛ մեղադրէք։ Բովանդակ տունք Յիսուս Որդւոյն մինչեւ աստ ՎՈԺԲ. (3612)»)։ 4/293ա-8բ։ 5/185բ-237բ (237բ գրչից՝ «Ողբս բովանդակ Ռ. եւ ԽԶ. (1046) տուն է»)։ 6/237բ-56ա։ 7/264ա-6բ։ 8/256բ-64ա։ 9/274բ-82ա։ 10/271ա-4ա (սկ. /// թէ Աստուած էր ի սկըզբանէ եւ ոչ եղեալ ի յումեքէ...)։ 11/267ա-70բ (Սիրեա՛ զուսումն, որով պատուիս ի յերկնայնոցն եւ ի յերկրիս /// վջ.)։ 12/288ա-91ա (291ա գրչից՝ «Յիշեսցուքն, Առաւօտ լուսոյն աստ գրէ»)։ 13/282ա-4ա։ 14/284ա-5բ։ 15/286ա-7բ։ 16/287բ-8ա։ 17/285բ-6ա։ 18-21/չիք։ 22/291ա-3ա։ 23/266բ-7ա։

Տե՛ս Ներսէս Շնորհալի, Չափաբերականք, Վենետիկ, 1830, էջ 1-559, տպագրի հմմտ. միաւորների ետուառաջութեամբ։

Բ. 1. 298բ-322բ Գովեստ Ներբողական պարագրական բանիւ Յաղագս վարուց մեծի հայրապետին տեառն Ներսէսի Կլայեցւոյ Հայոց կաթուղիկոսի եւ տիեզերալոյս վարդապետի սըրբոյ, ասացեալ տեառն Ներսէսի Լամբրունացւոյ արքեպիսկոպոսի Տարսոնի Կիլիկեցւոյ եւ սորա հարազատի որդւոյ, դստեր, եղբաւր – Շարժեալ ստիպէ հարկ տէրունի, / ըզդադարումն իմըս բանի... հայցեա լինել մեզ լըսելի, / զԵկայք աւրհնեալքըն հայրենի։

2. 322բ-3ա Գովասանութիւն Ներսէսի – Սուրբ հայրապետ տէր րաբունի համանըման, / հաւրըն մեծի Լուսաւորչին պարթեւական... յորում տացուք փառըս յաւէտ այժմ յաւիտեան։

3. 323աբ («ՆԵՐՍԷՍԻ Է») – Նորոգելոյս ի քէն Քրիստոս, / եւ ի մեղաց խաւարելոյս... էրեւելի այս կենցաղոյս, / յիմանալիդ փոխիլ ի լոյս։

Գ. 324ա-7բ Առաքել վարդապետէ ասացեալ՝ Ոտանաւոր չափով, ըստ տառից այբուբենիցն, ի խրատ մանկանց («Ա-Ք, ՅԱՌԱՔԵԼԷ») – Այբն Աստուծոյ է յօրինակ, / ուսուցանէ զքեզ համարձակ... լեալ ըստ թըւոյն այբուբենի, / էին լուսոյ անճառելի։

Տե՛ս Առաքել Բաղիշեցի, աշխ. Ա. Ղազինեանի, Երեւան, 1971, էջ 157-163։

Դ. 328ա-42բ Տեառն Ներսէսի Հայոց կաթողիկոսի ասացեալ է հանելուկս վասն ուրախութեան մարդկան, եւ դնէ սկիզբն զԱդամ

Տե՛ս ձեռ. 1558, 370բ-87բ (ճծ-ճկգ/չիք)։

Ե. 343ա-4բ [Լուծում – կաֆայ]

Տե՛ս ձեռ. 1558, 389ա-92ա (ա-ժ, լա/չիք)։

Տե՛ս Ա. Մնացականեան, Հայ միջնադարեան հանելուկներ, Երեւան, 1980, էջ 28, ձեռ. J, հմմտ. Փ. Այնթաբեան, Ներսէս Շնորհալու անտիպ հանելուկները, Էջմիածին, 1951, Թ-Ժ., էջ 61-64։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

4ա Իսկ զանարհեստ գրիչս աղաչեմ յիշել։

185բ Զբազմամեղ ծրողս աղաչեմ յիշել յաղաւթս։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

185բ (ԺԸ դ., նոտրգիր) Յիսուս Քրիստոս հաւատացալ Կիրագոսին, տիրացու Յարութիւնին, Մուսէսին. ամէն։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 305բ սեւ թանաքով ութանկիւն` անընթեռնելի։

ՆՄՈՒՇ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «Յիսուս Որդի», պհպ. Բա՝ «1314/3421», պհպ. Դա՝ «ԺԷ., Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Բա, Գա, 1ա-3ա, 225բ՝ մասնիկներ, առանձին տառեր ու բառեր, 3բ՝ «Եւ յաւիտեաց եւ քո փոխան», պհպ. Բա՝ «թվին ՌՄԼ. (1781) որ Նեկեղոս», պհպ. Գա՝ «Հասցէ գիրս Վանայ քաղաք իցես», պհպ. Գբ՝ «Գիրա/// ցաւի գիր է սուն գիւղէ (՞) այդպ/// չ /// այլ մղաւզ(՞)ի ղօս գրէ ի սուն գիւղէ, իրասայ հայասայ ալուլիայ դադանէի Թաթլո, որ ունիք իշխանուն իւր ատմոյյօր թէ ի ժիքո(՞) յինչ ցօոր է /// հրամանոն կապեալ լիցի ///», պհպ. Դբ՝ «Ուրիշ ցա/// /// պաշտում հարկաւոր է, որ նրանց աղերսիլ զոհերով եւ նուէր պատճառը մէկ է. յայտնի է ուրեմն թէ ուրիշները ինչու», 152բ վր. լս.՝ «Եւ ի Քրիստոս ծառայ Յարթինա», պհպ. Եա՝ «///աս ///երայ ձին կարա///ն [կ]ոկորդայ /// սու բանալէ աղի /// նայ քութի քուլի շ/// խիլ է հին թոմծին. ամէն, /// պտ սուրբ Գրիգոր /// Ղուկայ(՞) /// /// բիսե ծեսետ /// ռ երամ[ե]՞պահեր», պհպ. Եբ՝ «/// դողոյցք /// այս սէմ/// ///անոս /// թող Յիսուսի այդ /// միանոս թող վասն Քրիստոսի ու ասէ միանոս թող վասն Սուրբ կուսին թի///արայ /// քան մի քան է փաննայ /// աննայ բարխօու /// Աստուածածին կուսին /// իլեր մն եւ դող ծառիս /// որ վեր ման /// Աստուածա[ծին] միւայ աւ/// մուն///, /// ցօ ///յ հին ///ն եւ ի կրակն ձգէ»։

 

 

3422

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(բաղկացած 2 ձեռագրից)

ԹԵՐԹ՝ 253։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կարմիր կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա (վջ.)՝ սպիտակ թուղթ:

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, մէջքը ճաքճքած, կապիչներն ընկած, լուսանցակողերի կարմիրը թափուած, սեւացած. պհպ-ը կիսով չափ պատռած-հանած։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «Կանոնագիրք (ի գրոց Աբգարու Յովհաննիսեան), 1315», 1ա.ին սոսնձած թղթին՝ «Կանոնագիրք, ի գրոց Աբգարու Յովհաննիսեան, ըստ ցուցակի Ֆինկի Հմր 12, ի սկիզբն ունի «Մեղայն» հանդերձ մեկնութեամբ, ՌՃԾԷ. – 1668, Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», թղթի դարձերեսին՝ «1315/3422»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Ա.

ԺԷ. դար

 

ԹԵՐԹ՝ 122 (թ. 1-122)։ ՊՐԱԿ՝ Ա-Թ×12 (Ա 9, Դ 11, Ե-Զ, Ը-Թ 10, Է 8)+1-3×10։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (9,5×5,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 21ա)։ ՏՈՂ՝ 17։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. գրադաշտը խոնաւութիւնից մասամբ գունափոխուած, թ. 9ը՝ պոկուած, թերթերին աղտոտուածութեան հետքեր, ընդմէջ թ. 35-6ի 1 թերթ ընկած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-9ա [Մեկնութիւն խոստովանութեան] – Մեղա՛, ամենասուրբ Երրորդութեանն։ [Լուծումն.] Զի պարտ է յամենայն հաւատացելոյ անթերի եւ սերտ հաւատալ Հաւր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ... եւ անբժշկելի են վէրք իմ, մեղայ Աստուծոյ։

Բ. 10ա-35բ Կանոնք եւ սահմանք, զոր եդին աշակերտքն Քրիստոսի ի սուրբ եկեղեցիս՝ յետ վերանալոյ Տեառն ժողովեալք ի Վերնատանն – Կարգեցին առաքեալքն եւ եդին հաստատութեամբ, եթէ յորժամ յաղաւթս կան... եւ ի բանս մխիթարութեան կարգեցան կացին քահանայապետք, գլուխք /// (վջ.)։

Տե՛ս Կանոնագիրք հայոց, հտ. Ա., Երեւան, 1964, էջ 27-66։

Գ. 36ա-46բ [Յաղագս խոստովանութեան եւ ապաշխարութեան] – (սկ.) /// մեղս գործէ, քանզի են բազումք... զի խոստացելոց բարեացն հասանել կարասցուք շնորհաւք եւ մարդասիրութեամբ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որում փառք յաւիտեանս. ամէն։

Դ. 47ա-50ա Պատմութիւն Սուրբ Գեղարդեանն եւ այլ տնաւրինականացն Քրիստոսի ի սուրբ եւ փրկական տնաւրինականացն սրբութեանցն Քրիստոսի Աստուծոյ մերոյ – Այսպէս գտաք ի գործոց ոսկէ գրով ի պատմագիրք թագաւորութեան ի քաղաքն Կոստանդինուպաւլիս... եւ յամենայն սուրբ եկեղեցիս հռչակայ պարծանք։

Ե. 50բ-5ա Վարք եւ յիշատակ մեծ վարդապետին մերոյ Գրիգորի Տաթեւացուն – Սուրբ եւ երջանիկ եւ անճառելի շնորհաւք հոգւոյն լցեալ վարդապետս Գրիգորիոս... թե Քրիստոս այսպիսի ձեւովս եկեալ լինի յաշխարհս, որոյ յիշատակն աւրհնութեամբ եղիցի։

Զ. 55բ-6բ [Ի բանից իմաստնոց] – Ասաց Պղատոն եւ Արիստոտէլ եաւթ կարգ է աշխարհի եւ եաւթ է գործք են բարութեան... զի ժամանակն չար է, եւ մարդն՝ մարմնասէր։

Է. 56բ-71ա [Ղուկասու Լօռեցւոյ] Քարոզ վասն աւուր կատարածի, ի բան առաքելոյն, որ ասէ՝ Քանզի փող հարկանի, եւ մեռեալք ի Քրիստոս յարիցեն – Նախ պարտ է գիտել, զի զմահու աւրն եւ զկատարածին ծածկեալ է Աստուած... եւ սկիզբն բանիս այսպէս արասցուք։

Տե՛ս Է. Յարութիւնեան, Ղուկաս Լօռեցին եւ նրա քարոզգիրքը, Բանբեր Մատենադարանի, Հմր 10, Երեւան, 1971, էջ 213-236, Հմր 24։

Ը. 71ա-88բ [Յովհաննէս Երզնկացի, Խրատք հասարակաց քրիստոնէից]

Տե՛ս ձեռ. 228, 71ա-108բ։ Նխդր./չիք։ ա/71ա-8ա (խորագիրը տարբեր՝ Յաղագս հաւատոյ)։ բ/78ա-82բ։ գ/չիք։ դ/82բ-3բ (խորագիրը տարբեր՝ Յաղագս պսակի խրատ, ունի` 83բ-4ա Կանոնք սուրբ հարցն*)։ ե-զ/չիք։ է/84ա-7ա (խորագիրը տարբեր՝ Յաղագս սուտ երթմանց)։ ը/87ա-8բ։ թ-ժթ/չիք։

Տե՛ս Է. Բաղդասարեան, Յովհաննէս Երզնկացին եւ նրա խրատական արձակը, Երեւան, 1977, էջ 137-201:

* Հմմտ. Սահմանք կանոնաց սուրբ առաքելոյն Թադէոսի... ԼԱ., Կանոնագիրք հայոց, հտ. Բ., Երեւան, 1971, էջ 39։

Թ. 88բ-92բ Հարցաքննութիւն Սրբոյն Գրիգորի հայոց Լուսաւորչին, զոր եհարց ցհրեշտակն Տեառն, մինչ էր յայրին Մանեա – Յաւուր միում շրջէր յանապատին սուրբն Գրիգորիոս եւ յանկարծակի զմտաւ ածեալ... եւ ոչ մտեր պատգամն Աստուծոյ յականջս մեր եւ յորժամ /// (վջ.)։

Տե՛ս M. E. Stone, The Armenian questions of St. Gregory, Museon, 2018, 1-2, p. 141-172.

Ժ. 93ա-114ա [Քարոզ] – (սկ. չգրուած) մին, նոյնպէս Սուրբ Գրոց բանն հոգեւոր է եւ մարմնաւոր... յայնժամ գտանես թողութիւն մեղաց քոց։

ԺԱ. 114բ-22բ Քարոզ ի բան Աւետարանին որ ասէ. Մի՛ տայք սրբութիւն շանց եւ մի՛ արկանէք զմարգարիտն առաջի խոզաց – Առաջին սրբութիւն անուանի հաղորդութիւն... վիճակաւ բաժանեցին նախ իւրեանց մէջն /// (վջ.)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

55ա Որոյ յիշատակն աւրհնութեամբ եղիցի, մանաւանդ՝ ստացողի գրոցս։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

9բ (1794 թ., նոտրգիր) Ես մեղայոր անարժան այս Կանունգիրք է տւույորեալ (՞) հոգի Պապային՝ որդի Աստուծայտուրին, Փանոսին, Գրիգորին, մօրն՝ Ոսկինանայխտուն, մեծի եւ փորքին՝ առ հասարակ ամենեցուն յիշայտակ, օվ կարթայ, Ա. բերան Հար մեր ասէ, Աստուած եուր մեղն չի յի[շ]է. ամէն։ Ես անարժան տէր Աբ[րա]համս գրեցի ՌՄԽԳ. (1794), Մարտի ամսին ԺԵ. (15), գրեցի։

ՁԵՌԱԳԻՐ Բ.

 

ՌՃԺԷ. – 1668

 

ԳՐԻՉ՝ Մելգոն երէց։ ՍՏԱՑՈՂ՝ Մկրտիչ վրդ.։

ԹԵՐԹ՝ 131 (թ. 123-253). չգրուած՝ 237ա-8բ, 240բ-1բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԱ×12 (Ժ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,5×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10×6)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 217ա)։ ՏՈՂ՝ 17։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, թերթերին աղտոտուածութեան հետքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 123ա-40ա Գրիգորի Լուսաւորչ[ին] պա[տ]մութիւ[ն] է վասն Տրդատա խոզից – Յետ մահուանն Աղէկսանդրի մակեթոնացոց, Արշակ քաչն ինքն գրաւեաց... բայց զաջն թողեալ մեզ ի պահպանութիւն եւ ի պարծանս ազգիս հայոց։

2. 140բ-51բ Պատկ[եր]ին Քրիստոսի, որ ի սուրբ դա[ս]տառակն նկարեցաւ իւր Հօրն Աստուծոյ – Աբգար արգայն հայոց եւ ասորոց լուաւ վասն Քրիստոսի... որում նկարեցաւ պատկերն Քրիստոսի Աստուծոյ մերոյ աւրհնելոյն ի բարձունս. ամէն։

3. 152ա-7բ Եբրեմի սուրբ հաւրն ասացեալն վասն Ոհաննու կամաւոր աղքատին – Սուրբ եւ փառաւորեալ այսր Ոհանէս էր ի Հռոմ քաղաքէ... եւ արժանի եղեն անդառամ պըսակին ի Քրիստոսի Յիսուսի՝ Տէրամբ մերում, որում փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն։

4. 158ա-60ա Պատմութիւն սքանչելեաց տէրունական պատկերին, որ ի Բիւրիտոն – Պատմեաց մեզ սուրբ Աթանաս Աղէկսանդրու հայրապետն, թէ ի Բիրիտոն քաղաք... եւ եդեր այլ ընդ սրբութիւնս ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ։

5. 160ա-1բ Վասն առն, որ գնեաց զողորմութիւն անողոմին – Պատմեաց մի ոմն անապատականացն վասն առն մի մեծատանն, թէ հիւանդացաւ... եւ բացցէ զդուռն վերինն Երուսաղէմի։

6. 161բ-3բ Պատմութիւն վասն Պանագրաց քահանային – Յորժամ կռապաշտքն հալածէին զքրիստոնայսն... եւ այլ ոչ շարժեցաւ տապանն ի տեղոչէն իւրմէ, եւ Քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս. ամէն։

7. 164ա-8ա Վկայաբանութիւն Կղեմա հայրապետին սրբոյ – Սուրբն Կըղիմէս հայրապետն հռոմայեցի էր ազգաւ եւ էր յոյժ յուսեալ... եւ գտանէին զկանդեղսն ի վառ եւ գոհութեամբ փառս տային Աստուծոյ։

8. 168ա-9ա Պատմութիւն զի վասն մեռելոյն – Այլ սքանչելեաց վասն վարդապետի միոյ հանդիպեցաւ... եւ աւելեալ ի ննջեցեալսն եւ յոյժ հիացեալ փառ ետուն Աստուծոյ։

9. 169բ-71ա Այս վկա պա[տ]մէմ ձեզ միւս սքանչելիս – Վարդապէտ մի գնայր յԵրուսաղէմ եւ հանդիպեցաւ... եւ գործովս ապաշխարութեամբ, որով քաւեն ի մեղաց եւ արդարանան։

10. 171ա-83ա Վասն զի Ծնընդեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի – Յելանելոյն Աթամայ ի դրախտէն... եւ նայ էարկ աւրհնեալ ջրոյն ի վերայ գլխոյ թագաւորին ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ։

11. 183բ-8բ Կոստանդիանոսի թագաւորին պատմութիւն է – Բարեպաշտ եւ մեծն ինքնակալն Կոստանդիանոս որդ[ի] էր Կոստաս ա[ր]գային... եւ ինքն ապա կայր ի սպասաւորութիւն սուրբ հայրապետացն։

12. 188բ-94բ Վասն բորոտիլ Կոստանդիանոսի, զի հայրապետն բ(=փ)ախըստական արար – Եւ եղեւ բորոտիլ Կոստանդիանոս իբրեւ տապաս, եւ ամէնեւին ոչ կարէին... եւ հասեալ ի բարեոք ծերութեան սուրբ հայրապետն Սեղբեստրոս հան[գ]եաւ խաղաղութեամբ ի Քրիստոս։

13. 194բ-201ա Գովասանութիւն գեղեցիկ եւ պիտանի ի վերայ սուրբ Կարապետին է ասացեալ Քօչակին, ի շնորհաց Սուրբ Հոգոյն, աղաւթիւք Սուրբ Մըկրըտութեանն Տեառն – Աւրհնեալ է Հայրն երկնաւոր, անքննելի եւ անճառ, ինքն արարիչն արարածոց... բերան մի ասէ՛ք զՀայր մեղան, սուրբ Կարապետ զձեր մուրատն տայ։

14. 201ա-5բ Մարիամ մաւրն գովասան – Ո՛վ Տէր իմ Յիսուս Քրիստոս, բան Հաւր եւ Որդի կուսիս, տո՛ւր ինձ անձ... գալ ի տեսութիւն բանիս, որ ասէ աւրհնեալ է Աստուած։

15. 205բ-6ա [Հմայական] – Կայր Մովսէս յեզր Կարմիր ծովուն... այս անուն մարդոյն գլխացաւութենէ բանիս։

16. 207ա-8բ [Օրհնութիւն] – Զայս աւրհնութիւն աստուածային եւ աղաւթք սուրբ Լուսաւորչին եկեսցէ եւ հանգիցէ... զքեզ ի խորին ծերութեան հասցուցէ որդովք եւ դստերաւք. ամէն, Հայր մեր։

17. 209ա-18բ Ուրբաթ աւուր, չորեգշաբտի աւուր տանին զհիւանդ ի դուռն եկեղեց նա եւ ասեն... – Կարդամ առ քեզ, հա՛յր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի...

ա. 218բ-33ա Երդումն եւ բժշկութիւն հոգոյ եւ մարմն[ոյ] յանուն Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի ի սուրբ քաղաքն Երուսաղէմ – Երդմ[ն]եցուցանեմ զամենայն դեւս եւ զջերմն յանուն այն, որմէ դողան երկինք եւ երկիր...

բ. 233ա-6բ Պատմութիւն Ուստիանէ կուսին – Յայնժամ կայր ի քաղաքն Անտիոք կոյս մի գեղեցիկ... եւ աղաւթիւք ամենայն սրբոց արձակեալ եւ հեռացեալ եղիցի ծառայն Աստուծոյ այս անուն։

18. 242ա-53բ Վարդապետութիւն սրբոյն Գրիգորի եւ սրբոյն Բարսեղի – Բարսեղ ասէ՝ Յորժամ ոչ երկինք էին եւ ոչ երկիրս, յո՞յր վրայ հանգչէր աթոռ աստուածութեանն... որով խոցէին զգլուխն եւ ի ժամ վաղճ/// (վջ.)։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԷ. դ.

1. 206բ [Գիր բժշկութեան] – Եւ ի թուղթս Տէրն մեր Յիսուս Քրիստոս գրեալ է իւր սուրբ անարատ ձեռօքն... առ ինքն պահէ ոչ ի սուր եւ ոչ ի հուր եւ ոչ անարժան մահ, ոչ դեւն։

2. 239ա-40ա Հարցմունք սրբոյն Բարսեղի առ սուրբ Գրիգոր Աստուածաբանն – Բարսեղ ասէ՝ Որո՞վ պարծին հայք։ Գրիգոր ասէ՝ Գալստեամբ Յիսուսի ի աշխարհս պարծին հայք... Բարսեղ ասէ՝ Ո՞վ՝ որ մեռօ եւ ոչ հոտաւ։ Գրիգոր ասէ՝ Կինն էր Ղովդայ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

140ա Եւ առաւել ստացողի գրոցս. ամէն։

161բ Ստացողի գրոցս։

157բ Բարեխաւսութեամբ սրբոյն Ովհաննու կամաւոր աղքատին եւ համբերող ճգնաւորին ողորմեա՛, Տէ՛ր, եւ ինձ մեղապարտ գրչիս (այլ ձեռքով՝ «Ղուկաս սուտանուն քահանայիս»)։

236բ Մըկըրտիչ վարդապետին. ամէն։ Թիւ ի ՌՃԺԷ. (1668) Ունիսի ԺԷ. (17), անպիտան եւ անարժան գծող յիշեա՛ Մելգոն չերէցս։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

Ա. կազմաստառին սոսնձած թղթին (1905 թ., շղագիր) Հմր 12 ըստ ցուցակի Ֆ. Ն. Ֆինկի, նուէր Մայր Աթոռի Մատենադարանին հանգուցեալ Աբգար Յովհաննիսեանի ընտանիքից ի ձեռն Ստեփանոսի Կանայեանց, 1905 ամի 1ն Յունիսի, Վաղարշապատում։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Ցուցակ տփխիսեցի Աբգար Յովհաննիսեանի հայերէն ձեռագրերի, երկասիրեց Ֆ. Ն. Ֆինկ, Լայպցիգ, 1903, էջ 170-180։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 141ա սեւ թանաքով ձուածիր՝ «ՊԵՏՐՈՍ / ՎԱՐԴԱՊԵՏ»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 206ա՝ «Ես անարժանս գրեսի»։

3423

ՇԱՐԱԿՆՈՑ

 

ՄԻՔԱՅԷԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻ ԵՒ Ս. ԿԱՐԱՊԵՏԻ ՎԱՆՔ (ՍՊԵՐ) ՋՃԿԵ. – 1516

ԳՐԻՉ՝ Յոհանէս աբղյ։

ԹԵՐԹ՝ 323. չգրուած՝ 106բ։ ՊՐԱԿ՝ Բ-ԻԸ×12 (Բ 9, Դ 10, ԻԶ 14, ԻԷ 18, ԻԸ 8)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13×9։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (9,7×6)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ` 80ա)։ ՏՈՂ՝ 22։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կտաւ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 107ա։ Ճակատազարդ` 31ա, 80ա, 151բ, 200բ, 256ա, 276ա, 306ա։ Լուսանցազարդ՝ բուսական, տաճար, խաչ։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, դարչնագոյն, վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, վնասուած, դռնակը արտք. եզրի, մէջքի եւ փեղկերի հատման մասերի կաշին պատռուած, կապիչներն ու գամերն ընկած, լուսանցակողերը կեղտոտուած, սեւացած. գրադաշտը խոնաւութիւնից եւ աղտոտուածութիւնից գունափոխուած, սկ-ից եւ վջ-ից անորոշ քանակի, ընդմէջ թ. 1-2, 9-10, 22-3, 30-1, 315-6, 320-1ի 1ական թերթ ընկած, թ. 1ը հիմքից մասամբ անջատ, թերթերի եզրերը մաշուած, մասամբ թափուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Տե՛ս ձեռ. 1576, 4ա-368բ։ 1-4/չիք։ 5/1աբ (սկ. ///ծնար ի կուսէ անճառ միութի[ւն]...)։ 6/1բ-2բ։ 7/2բ-4ա։ 8/4ա-6ա։ 9/6ա-8ա։ 10/8ա-9բ։ 11/9բ-10ա։ 12/10ա-2ա։ 13/12ա-6ա։ 14/16ա-7բ։ 15/18ա-9ա։ 16/19ա-21ա։ 17/21ա-2ա։ 18/22ա-3ա։ 19/23ա-5ա։ 20/25ա-6բ։ 21/26բ-8բ։ 22/29ա-30բ։ 23/30բ-1ա։ 24/չիք։ 25/31ա-2բ։ 26/32բ-6ա։ 27/36ա-41բ (գ՝ չիք)։ 28/41բ-50ա։ 29/50ա-60ա։ 30/60ա-6բ, 71բ-2բ։ 31/73ա-9բ։ 32/80ա-1բ։ 33/81բ-4ա։ 34/84ա-5բ։ 35/85բ-7բ։ 36/87բ-9բ։ 37/89բ-91ա։ 38/91ա-3բ։ 39/93բ-103բ։ 40/104ա-6ա։ 41/107ա-13բ։ 42/113բ-20ա։ 43/120ա-40ա։ 44/140ա-4ա։ 45/144ա-51ա։ 46/151բ-3բ։ 47/153բ-5ա։ 48/155ա-6բ։ 49/157ա-8բ։ 50/158բ-60ա։ 51/160ա-1ա։ 52/161ա-3ա։ 53/163ա-7բ։ 54/167բ-8բ։ 55/168բ-71ա։ 56/171ա-2բ։ 57/172բ-5ա։ 58/175ա-81ա։ 59/181ա-3ա։ 60/183ա-5բ։ 61/185բ-7ա։ 62/187ա-9ա։ 63/189ա-90բ։ 64/190բ-3ա։ 65/193աբ, 197ա-8ա։ 66/198ա-200բ։ 67/200բ-1բ։ 68/201բ-3բ։ 69/203բ-5ա։ 70/205ա-6ա։ 71/206ա-7բ։ 72/207բ-8բ։ 73/208բ-10ա։ 74/210բ-2բ։ 75/212բ-4բ։ 76/214բ-6բ։ 77/216բ-20ա։ 78/220ա-2ա։ 79/222ա-4ա։ 80/224ա-5բ։ 81/225բ-7բ։ 82/227բ-41բ (ժդ՝ չիք, ունի՝ Շարական Սրբոյն Կիւրղի Հայրապետին, Շարական Սրբոց Տարագոսեանցն)։ 83/241բ-6ա։ 84/246ա-51բ։ 85/251բ-6ա։ 86/256ա-76ա։ 87/276ա-96ա։ 88/306ա-323բ (օծելութիւնըդ քո Քրիստոս /// վջ.)։ 89/301ա-6ա։ 90/66բ-71բ։ 91/296ա-7բ։ 92/չիք։ 93/298բ-9բ։ 94/298աբ։ 95/193բ-6բ (խորագիրը՝ չիք)։ 96/299բ-300ա (խորագիրը տարբեր՝ Շարական զգեստի)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

300ա [Փ]ա՜ռք ամենասուրբ Երրորդութեան` Հաւր եւ Որդւոյ եւ Հոգոյն Սրբոյ. [ամեն]։ Հոգոյն ///արգ եւ /// աւրհնութիւն /// նորին /// |300բ| [որ]դոց ադամածնի հաւատացելոց որդոյն Միածնի, / որ ցանկացող եղեւ այս երգարանի, / գրել զսա մեղսամած գրչի, / որ Յոհանէս սուտանուն աբեղա կոչի, / որ ես զանունս միայն առի, / գործով ի լի եմ աղտեղի, / խոցեալ նետիւք սատանայի։ / Գրեցաւ գիրքս, որ Շարակնոց կոչի, / ի յերկիրս Սպերի, / ի վանքս Միքայել հրեշտակապետին եւ Սուրբ Կարապետի, / ի թվին ՋՃԿԵ. (1516), ի լաւ եւ ընտիր աւրինակէ, գիրն ուրիշ աւրինակէ է, եւ խազն՝ որիշ, գրիս խոշորութեան եւ այլայլութեանն մի՛ մեղադրէք, մէկ հետէ չգրուեցաւ, Դ. տարին ապա խալսեցա։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

Ա. կազմաստառին սոսնձած թղթին (1905 թ., շղագիր) Շարական Հմր 4 ըստ ցուցակի Ֆ. Ն. Ֆինկի, նուէր Մայր Աթոռի Մատենադարանին հանգուցեալ Աբգար Յովհաննիսեանի ընտանիքից ի ձեռն Ստեփանոսի Կանայեանց, 1905 ամի 1ն Յունիսի, Վաղարշապատում։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Ցուցակ տփխիսեցի Աբգար Յովհաննիսեանի հայերէն ձեռագրերի, երկասիրեց Ֆ. Ն. Ֆինկ, Լայպցիգ, 1903, էջ 104-123 (թուականի Ջ. Ճ. կարդացել է 900+100)։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «1317, Շարական, Աբգար Յովհ. գրքերից», Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝ «Սխալ է ///, ԺԷ., Մ[եսրոպ] եպ[իսկոպոս], 1317/3423, ի սկզբանէ պակասին շարականքս՝ Երգեցէ՛ք, որդի՛ք Սիօնի, ցխորհուրդ մեծ եւ սքանչելի, իսկ վերջոյ՝ ԴԿ. Աւագ օրհ., Յաղթական քեզ օրհնութիւնք եւ Արեւելք գերարփին», 1ա՝ «4»։

3424

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(բաղկացած 4 ձեռագրից)

 

ԹԵՐԹ՝ 232։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով եւ կապիչներով. միջուկը՝ տախտակ. աստառը` շերտազարդ մետաքս. լուսանցակողերը՝ կարմիր։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Եւսեբիոսի Կեսարացւոյ Պատմութիւն եկեղեցւոյ։ ԺԱ. դ.։ Ա+Բ՝ ստացուած 1 թերթի ընդլայնակի եւ ընդերկայնակի հատումով (բնագիրը կտրած)։ Մագաղաթ 13×9. միասիւն (7×7՝ պհպ. Բ, 6×6՝ պհպ. Ա). բոլորագիծ երկաթագիր (նմուշ՝ Բա). տող 8 (պհպ. Ա), 9 (պհպ. Բ)։ Կարդալ. Բա՝ «/// ժամանակի դնել զնա [ի մէջ յիշա]տակի այսր պատմութեանց... որ են ի սուրբ եկ[եղեցիս]», Աա՝ «/// եւ պէս-պէս [քերանս եւ տանջանս] մատուցանէին... շնորհաւքն Աստուծոյ», Աբ՝ «[խնդրես]ցի ի մէնջ եկեսցէ Պողիկարպ[ոս]։ Իբրեւ եղեւ խռովութիւն... եւ զգազանութիւն նոցա», Բբ՝ «[հե]ռի էր ի քաղաքէ անտի... զի այս գործ էր նորա հանապազ...» (տե՛ս Եւսեբիոսի Կեսարացւոյ Պատմութիւն եկեղեցւոյ, Վենետիկ, 1877, էջ 266-269)։

ՎԻՃԱԿ` բաւարար. կազմի կաշին մաշուած, աստառին ցեցի անցքեր, լուսանցակողերի կարմիրը մասամբ թափուած, սեւացած։

ՆՇՈՒՄ՝ մէջքին՝ «Գանձարան այլեւայլ գրչութեամբ, անթուական, 1318»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Ա.

ՌԾԵ. – 1606

ԳՐԻՉ` Մայրան, Յովհաննէս դպիր*։ ՍՏԱՑՈՂ` մայր Մարինոս։

ԹԵՐԹ՝ 154 (թ. 1-154). չգրուած` 1ա, 153բ, 154բ։ ՊՐԱԿ՝ 1-15×12 (1՝ 11, 2-3՝ 10, 6, 10՝ 6, 7՝ 14, 14՝ 8, 15՝ 5)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով (թ. 1-61)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,2×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (9,5-10,5×6,5-7,5), կարմրով սահմանագծուած՝ թ. 106-50 (8,5×6)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 21բ), բոլորգիր՝ 25բ, 114բ-5բ (նմուշ՝ 25բ)։ ՏՈՂ՝ 15-20։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լուսանցազարդ` բուսական, թռչուն։ Զարդագիր` հանգուցագիր, թռչնագիր, մարդադէմ (97բ)։ Գոյներ` կարմիր, կանաչ, վարդագոյն, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին խոնաւութեան եւ աղտոտուածութեան հետքեր, որի հետեւանքով գրադաշտը գունափոխուած, 106բ-7ա, 111բ-2ա, 115բ-6ա հանդիպակաց էջերի գրադաշտը կպումների հետեւանքով վնասուած, թ. 151ի կէսից աւելին վերեւից պատռած-հանած, ընդմէջ թ. 151-2ի շուրջ 7 թերթ ընկած։

* Ծնթ. Գրիչները գրել են փոխնիփոխ. նրանց գրերը յաճախ անզանազանելի են։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «ՌՁԱ. – 1632, ՌՃԺԱ. – 1662, Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», «1318/3424»։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1բ-2բ [Ի Մատենէ Ողբերգութեան Գրիգորի Նարեկացւոյ] – Աստուած յաւիտենակեան, բարերար եւ ամենայկալ... եւ անուն քո կոչեցեալ է ի վերայ ծառայից քոց եւ քեզ ընդ Հաւր, Հոգովդ Սրբով վայելէ փառք յաւիտեանս. ամէն (բան ՂԴ.)։

Բ. 2բ-43բ, 66բ-117բ [Գանձարան]

1. 2բ-5բ Գանձ Աւետեաց Աստուածածնին – (սկ.) ///ան ընդ լուր ձայնի պետին վերնական...

2. 5բ-9բ Գանձ Աւագ ուրբաթուն ցերեկին («Է ԽՆԴՐՈԱՑ ԳՐԻԳՈՐՆ») – Որ եւ կատարեալ զմարգարէացեալ զԴաւիթն ասացեալ... ա. 8բ-9բ [Փոխ Մեծի ուրբաթի] – Աարաւեցաւ (=Ծարաւեցաւ) որպէս մարդ Տէր ի խաչին...

3. 9բ-15բ Գանձ երեկոյն ասա՛յ – Զանեղական ամենիցն Աստուած, / զարարչագործըն տիեզերաց, / որպէս աւրէն էր մահայպարտաց... ա. 12ա-3ա Տաղ գեղեցիկ – Լցան բանքն այսաւր... բ. 13ա-5բ Ողբ Աստուածածնին ընդ – Աստուածածին կոյսըն Մարիամ...

4. 15բ-8բ Կանոն Յարութեան Տեառն մերոյ («ՄԿՐՏԻՉ») – Մարդասիրութեամբ Որդիդ միածին եկեալ... ա. 17բ-8ա Տաղ ի տէր Ներսէսէ («ՆԵՐՍԵՍԻ») – Նոր իմն աւետեաց բարբառ... բ. 18աբ Յորդորակ է – Մարիամու Մագդեղինի / ցուցաւ նման պարտիզապանի...

5. 18բ-20բ Երրորդ աւուր Յարութեան գանձ – Արդ, լուսաւորեա՛յ, արդ, փառաւորեա՛...

6. 20բ-2բ Գանձ Յարութեան («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ ձայնիւ ցընծալի... ա. 22բ-3բ Տաղ Յարութեանն – Յարեաւ յաւուր երրորդին...

7. 23բ-9բ Գանձ Յարութեան հինկերրորդ («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ սոսկալի... ա. 26ա-7բ Յորդորակ ազնիւ – Դասքն հրէական, / էին պահապան... բ. 27բ-9բ («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ, արփիանըման փայլեաց հոգի Կուսին...*

* Ծնթ. Անխորագիր, միահիւսուած է Յորդորակին։

8. 29բ-31բ Գանձ Հոգոյ Գալստեան («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ լուսն արտափայլեալ հոգին Աստուած առ մեզ... ա. 31աբ Տաղ Հոգոյ Գալըստեան – Այսաւր Սուրբ Հոգին Աստուած եկեալ յաշխարհս...

9. 32աբ Տաղ անառակ որդոյն է ասացեալ – [Ա]ռ Հայրդ աղաղակեմ, անառակին որդոյս ողորմեա՛...

10. 32բ-4ա [Տաղ Խաչատուր Կեչառեցի վարդապետի ասացեալ. ձեռ. 33, 206բ] – Ես եմ կորուսեալ ոչխար... ո՛վ Կեչառեցի, մեղաւք ընկղմեալ ի մեղաց ծովէն, / ջանք արա՛յ ելանել ի յեզր, որ չայրիս յանշէջ գեհենէն։

11. 34ա-6բ [Տաղ Յոհանու Պլուզոյ՝ փոխման Աստուածածնին. ձեռ. 3986, 104ա] («Ա-Ք») – Առաջնաճաշակ պըտղոյն, / մահուան առաջին մարդոյն...

12. 36բ-7բ Աւետեաց Աստուածածնին («Ա-Թ») – Աւետի՛ս քեզ, Մարիա՛մ, զոր Գաբրիէլ սկըզբնաւորեալ...

13. 37բ-8բ Երգ Աստուածածնի՝ քոյր իմ հոգոյս – Սեաւ եմ, գեղեցիկ...

14. 38ա-43բ [Տաղ ի տէր Ներսիսէ ասացեալ] – Չհաւատացի խոստման բանին եւ ոչ տեսլեամբըն շուշանին...* ա. 43աբ [Փոխ]** – Կանանց անէծքն լուծանի...

* Ծնթ. Տաղի սկիզբը ձեռագրում չկայ, իսկ շարունակութիւնն էլ զանազան տաղերից քաղուածոյ է, հմմտ. Մատենագիրք հայոց, հտ. ԺԳ., Գանձարան, գիրք Ա., Անթիլիաս, 2008, էջ 425։

** Ծնթ. Նոյն տեղում, հտ. ԺԴ., գիրք Բ., էջ 1381։

15. 66բ-70բ Գանձ սրբոց Հռիփսիմեանցն – Ա<ա>նտանաւր ծագէ արեւն...

16. 71ա-4ա Գանձ սրբոց կուսանացն («Ի ՓԱՌԸՍ») – Ի սկըզբան Էիտ, / իսկակից Բանիդ, / ի լուսոյ լուսիտ...

17. 74ա-8բ Գանձ Մեծի Երկուշաբաթին («ԳՐԻԳՈՐ») – Գերագոյն գոյից, / գերայհրաշ Էից, / գերիմաստ վեհից... ա. 77ա [Տաղ Մեծի Երկշաբաթոջ աւուրն]* – Անդ ի մէջ դրախտին... բ. 77բ-8բ [Նորին յորդորակս ի նոյն խորհուրդ]** – Ադամայ ստեղծաւղն եկեալ իւր պատկերն ի տես...

* Ծնթ. Խորագրի վերականգնումն ըստ Մատենագիրք հայոց, հտ. ԺԳ., Գանձարան, գիրք Ա., Անթիլիաս, 2008, էջ 600։

** Ծնթ. Խորագրի վերականգնումն ըստ Մատենագիրք հայոց, հտ. ԺԳ., Գանձարան, գիրք Ա., Անթիլիաս, 2008, էջ 599:

18. 78բ-81ա Չորրոդ Կիրակեէին, ի մեծատուն Ղազար («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ խորհուրդ սոսկական, որ նորոգեաց զաշխարհս ամենայն...

19. 81բ-4ա Գանձ Կիւրակոսի եւ Յուղիտայ («ԳՐԻԳՈՐԻ Է») – Գերապայծառ արբիդ երկնային, / խոնարհեցար յերկիր ըստորին...

20. 84ա-6բ Գանձ սրբոյն Գէորգայ զօրայվարին («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խընդա՛ հրաւէր, մանկո՛ւնք Սիոնի...

21. 86բ-90ա Գանձ Վարագայ Սուրբ Խաչին («ԳՐԻԳՈՐԻ Ե ՍԱ») – Գլուխն եկեղեցոյ, վէմըն հաւատոյ եւ նեցուկն յուսոյ...

22. 90ա-3բ Գանձ Երրորդ աւուր Ծնընդեան («ՄԿՐՏԻՉ») – Մաքուր եւ անբիծ Սուրբ Աստուածածին... ա. 93աբ Ո՛վ զարմանալի խորհուրդս այս մեծ յայտ[ն]եալ...

23. 93բ-7բ Գանձ Երրորդ աւուր Ծնընդեանն Քրիստոսի՝ ի Խաչատուր («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խորան լուսոյ Աստուծոյ Բանին հարսն երկնաւոր... ա. 96բ-7բ [Փոխ] – Քրիստոս Բանըդ Հաւր, ծնունդ անժամանակ... (տե՛ս նոյն տեղում, էջ 174)։

24. 97բ-9բ Գանձ Չորրորդ աւուր Ծնընդեան («ԳՐԻԳՈՐԻ Է») – Գոյին անեղի, անճառ, անհասի, անիմանալի...

25. 100ա-1ա [Տաղ Գալըստեանն Քրիստոսի Աստուծոյ մերոյ, տե՛ս նոյն տեղում, էջ 317] – (սկ.) /// եկեալ ի տաճար, կատարելով նայ զաւրէնս...

26. 101ա-4ա Գանձ Ղազարու Յարութեանն («ԳՐԻԳՈՐԻ Է ՍԱ») – Գոչումն ըղձական, գովասանական, գոհայբանական...

27. 104բ-8բ Գանձ նաւակատեաց Շողայկաթին («ՄԿՐՏԻՉ») – Մաքրեալ տաճար սուրբ տերունական...

28. 108բ-17բ Գանձ Փոխման Աստուածածնին. առաջի աւուրն («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ հրաշակերպ վեհին, սաւառնացեալ... ա. 114բ-5բ Տաղ Փոխման Աստուածածնին – Այսաւր Գաբրիէլ հրեշտակնայպետն եկեալ... բ. 116ա-7բ [Փոխ] – Անարատ տաճար, առագ[աստ] լուսոյ... (տե՛ս նոյն տեղում, էջ 1128)։

Ծնթ. Վերականգնումներն ըստ Մատենագիրք հայոց, հտ. ԺԳ-ԺԴ., Գանձարան, գիրք Ա-Բ., Անթիլիաս, 2008։

Գ. 44ա-62ա Սահմանք կարգաւորութեանն կուսանաց եւ պարկեշտ կանանցն, զոր խնդրեցին աղաչանաւք սուրբ Լուսաւորչին եւ ի վարդապետէ Մովսէսի, թէ զիարդ վարեսցին զկարգ սրբութեան եւ կուսութեան ի մէջ աշխարհիս եւ անկարգ ժամանակիս – Այլ թէպէտ բարձեալ է վասն աւերման աշխարհիս մերոյ... որ է աւրհնեալ ընդ Հաւր եւ Սուրբ Հոգոյն, այժմ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

Դ. 62բ-6ա Աղաւթք Անաստաս քահանայի – Տէ՛ր, մի՛ սրտմտութեամբ քո յանդիմաներ զիս... եւ փրկեայ՛ զիս ըստ ողորմութեան քում, եւ քեզ փառք յաւիտեանս. ամէն։

– 66ա [Մեկնութիւն] – Այլ գիտելի է, զի ոչ ասաց զԱստուածն քո կամ զԱրարիչն... եւ երկիր պագանես։

Ե. 118ա-41բ [Ի Կանոնագրոց]

1. 118ա-29բ Նիկիայ սուրբ ժողովոյն է – Որ կուսութիւն խոստանան եւ արհամարհեն... եւ արիւնն ի ձեռաց դիտին խնդրեսցէ։

2. 130ա-8ա [Կոչումն ապաշխարութեան, զոր ասացեալ է տեառն Յովհաննու Մանդակունւոյ Հայոց կաթողիկոսի] – [Ե]րթայ քահանայն մեղուցելովն ի դուռն եկեղեցոյն... եղեւ ամենայն աւրինանց պարտաւոր։

Ծնթ. Խորագրի վերականգնումը ըստ Կանոնագիրք հայոց, հտ. Բ., Երեւան, 1971, էջ 296-304:

3. 138ա-40բ Վասն զգուշութեանն սուրբ խորհրդոյն – Եթէ տխմարութեամբ ճապաղէ ի սուրբ խորհրդոյն ի վերայ սեղանի Խ. (40) աւր... եւ զինքն ոչ ուրանայ, չաւգտի ինչ։

4. 141աբ Այս կարգ խոստովանութեան – Պարտ է խոստովանողին ի ծնկաց լինել... առ Աստուած ոչ համբառնալով։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, 1632 թ., յԵրեւան, նոտրգիր

1. 142ա-6բ Տաղ Ղարիպի, ասացեալ է ի Նաղաշ վարդապետէ – Աստուծոյ մարդասիրին փառք յաւիտեան... եւ քեզ ամենքս երկիրպագեմք, Աստուածածի՛ն։

2. 147ա-51բ Գանձ թաղման մեռելոց («ՄԱՆՎԵԼՍ») – Մինդ յիԷն, բանդ ի սկըզբանէ, / յորժամ ծագիս փառաւք ի յերկնէ...

3. 151բ-3ա [Կանոն Չորրորդ Կիրակէին (Տնտեսի)] – (սկ.) /// [նորոգ]եաց զա[շխարհս ամենայն, / զերկինս] կազմեաց [որպէս զխորան, զա]ւրս անմարմնոցն իբր զպաշտպան... ա. 152ա Մեռաւ մեծատունն փառօք... բ. 152բ-3ա Յորդորակ ազնիւ – Տե՛ս, տընտե՛ս, չէի հաւատարիմ...

Ծնթ. Խորագրի վերականգնումը ըստ Մատենագիրք հայոց, հտ. ԺԳ., Գանձարան, գիրք Ա., Անթիլիաս, 2008, էջ 461:

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

8ա Նորին ըստացողին մայր Մարինոսին, սիրով հայցողին, այլեւ գըծողին եւ փոխարկողին` անմիտ Մայրանին, տալ ողորմութիւն, կեանք եւ բարութիւն եւ առողջութիւն, աղ[աչեմ]։

62ա Գրեցաւ թվին ՌԾԵ.ին (1606), Մայիս ամսուն Է.ին, ձեռամբ անարժան եւ անպիտան ծառայ Յովանէս դպրին, ի հին աւրինակին, որ կարդայ, մի՛ մեղայդրէք, Աստուած ողորմի՛ ասացէք կարդացողացս եւ լսողացս եւ որք ասացէք. ամէն։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Ա., էջ 198, Հմր 251։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 146բ (1632 թ., նոտրգիր) Գրեցաւ տաղս այս ի Երեւան, ձեռամբ տրուպ Մարիամին, թվին ՌՁԱ. (1632) ամի, Մարտի Գ., աւրն շաբաթի, որք եղանակէ՛ք, յիշեցէ՛ք զմեզ, եւ դուք յիշեալ լիջիք ի նըմանէ. ամէն։ Հա՛յր մեր, որ երկինս։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Բ., էջ 471, Հմր 676։

2. 154ա (1801 թ., անարուեստ նոտրգիր) Թվին ՌՄԾ. (1801) սաստիկ բարկու[թիւն] հասավ Գողթընեաց գաւառին վասն չար բռնայորաց, զի բազում գաւառք ավերեալ եւ մարդիկ վտարակեալ, տարադէմ փախուստ եղեալ, ցիր եւ ցան ամենայն տեղի, եւս մնացեալքն ոչ հանգիստ գտանեն տիւ եւ գիրէր (=գիշեր), հալեն ու մաշեն եւ զմեզ բազում նեղութիւնն, մինչեւ անյոյս լնելոյ ի կենաց, Աստուած ինքն այց արասէ։

ԳՐՉԱՓՈՐՁ` 1ա՝ «Ամենայն թագաւորութիւն աւերեւալ՝ երկիցս, յաւուրն երրդի հարսան, Գանձարան», 11բ լս.՝ «Քո եւ զփրկութիւնս ասացի եւ ոչ թագուցի զողորմութիւնս», 14բ լս.՝ «Տէր մեր», 16բ լս.՝ «Արդարադադ», 56բ՝ «Այբուբեն՝ Ա-Պ»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Բ.

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 10 (թ. 155-64). չգրուած` 163ա-4բ։ ՊՐԱԿ՝ 1×10։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,2×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (9×6)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 157ա)։ ՏՈՂ՝ 14։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լուսանցազարդ` բուսական (155ա)։ Զարդագիր` թռչնագիր (155ա)։ Գոյներ` կարմիր, կապոյտ, կանաչ, վարդագոյն, սպիտակ, ոսկի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին խոնաւութեան եւ աղտոտուածութեան հետքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

155ա-62բ Աղաւթք խաւսակցութիւն է առ Աստուած՝ դէմ յանդիման։ Ընկա՛լ զսա ընծայ յինէն որպէս գրաւական եւ սովաւ հանապազ խօսեա՛ ընդ Աստուծոյ արտասուաւք – Տէ՛ր Յիսուս, դու ես իմ օգնական... թէ բազում նեղութեամբ պարտ է մեզ մտանել յայն հանգիստն։ Եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս. ամէն (ունի Ա-ԻԴ. հատուածահամարներ)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

160բ (Եղծած) /// տէր /// գրագրի մօտն, որ մարդ խօսեցաւ այսպէս, սխալ կու գրէ։

161բ Զանպիտան, ապիկար գրիչս ի յաղաւթս քո յիշել մաղթեմ։

ԳՐՉԱՓՈՐՁ` 163ա-4բ՝ «Ա-Ք», 164բ՝ «Այն է իւրն Յունան»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ` 164բ՝ թռչուն։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Գ.

ԺԷ. դար

ԳՐԻՉ` Տեփանիկ։

ԹԵՐԹ՝ 56 (թ. 165-220). չգրուած` 165աբ, 208բ-9ա, 220բ։ ՊՐԱԿ՝ Ա-Ե×12 (Ա, Դ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,2×9,7։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (9,5×7)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 185ա)։ ՏՈՂ՝ 15-18։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին խոնաւութեան եւ աղտոտուածութեան հետքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

166ա-208ա [Ս]րբոյն Եփրեմի Խորին Ասորոյ է ասացեալ Յաղագս առանձնակի յոգելոյ – Տե՛ս, Տէ՛ր, զտառ[ապ]անս իմ եւ ըզցաւս հոգոյ իմոյ, բազմամեղիս ողորմեա՛... եւ վերաւրհնեցից զամենասուրբ Երրորդութիւնդ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԷ. դ., բոլորգիր, նոտրգիր

209բ-20ա Ասացեալ Մատեան ողբերգութեան Գրիգորի Նարեկայ վանից վանականայ, ի հոգէմատեան հռետորի եւ հայոց փիլիսոփայի ի խորոց սրտից խաւսք ընդ Աստուծոյ

1. 210ա-6ա Արդ, որ ոք եւ առցէ զայս դեղ մաղթանաց... եւ քեզ ընդ Հօր, Հոգովդ Սրբով փառք յաւիտեանս. ամէն (Բան ԿԶ.)։

2. 216ա-8բ Վերստին խաւսք ընդ Աստուծոյ – Թագաւոր բարձրեալ, հզաւր, ահաւոր... միապատիւ զուգականութեան երէկ եւ այսաւր եւ յաւիտենից յաւիտեանս. ամէն (Բան ՀԳ.)։

3. 218բ-20ա Վերստին նորին հսկողի ի խորոց սրտից խաւսք ընդ Աստուծոյ – Եւ արդ, զի՞նչ գործեսցես, ա՛նձն իմ կորուսեալ... եւ ի ծնունդս նոցա եւ յաւիտենից յաւիտեանս. ամէն (Բան Ը.)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

208ա Ով որ կարդայ, մեղաւոր Տէփանիկս յիշեա՛ ընդ խօսս Աստուծոյ, եւ ինքն յիշեալ լիցի. ամէն։

ԳՐՉԱՓՈՐՁ` 208բ՝ «Սայ է Կարապետ յաւոր գալըստեան Փրկչինդ եւ ///, Հայր մեր, որ յերկինս եւ սուրբ եղիցի կամք քոյ յէրկինս, ասացեալ Մատեան ողբերգութեան Գիրիգորի Նարեկայ վանից»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Դ.

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 12 (թ. 221-32). չգրուած՝ 232բ։ ՊՐԱԿ՝ 1×12։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,2×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (9,5×6)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ` 224ա)։ ՏՈՂ՝ 16։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին խոնաւութեան ու աղտոտուածութեան հետքեր, հիմքի կարը թուլացած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

221ա-30ա [Տաղք]

1. 221ա-3բ Տաղ բարառնաբար ի Սուրբ Աստուածածնէն խաչ – Աստուածածին սրբուհին, / ամէնաւրհնեալ տիրուհին... ա. 222ա-3բ Փոխէ զձայն – Ո՛վ Սիմէոն ծերունի... փառաւորել զիս ընդ Հաւր եւ ընդ Հոգոյն ճշմարտի։

2. 223բ-4բ Տաղ Հռիփսիմեանցն – Երջանիկ, հոգիահրաշ, երանելին սուրբ Հռիփսիմէ... արքայուհի արեւելեաց, / տանս Արամայ դշխոյ փառաց։

3. 224բ-5բ Տաղ փոխման Աստուածածնին («Ա-Ի») – Աստուածածի՛ն մայր լուսոյ, / տաճար բանին Աստուծոյ... փրկել ի չար փորձանաց, / պահել անփորձ ի դիւաց։

4. 226աբ Տաղ ննջեցելոց («Երգ Արիստ») – Եկայք այսաւր, եղբա՛րք ամէն... Հանգիստ ասաց զմահ մեռելին, / տժգոհութիւն արարողին /// (վջ.)։

225բ ստ. լս. գրչից՝ «Աւրինակն պակաս էր։ Տէր Ոսկան»։

5. 227ա-30ա Տեառն Ներսէսի Հայոց կաթողիկոսի ասացեալ – Դարձեալ որք ինձ համեմատին, / եւ կուր աչաւք լոյս անուանին... առաքելոց նորոյ կտակին, / եւ ոյք նոքաւք հաւատացին։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԹ. դ., շղագիր

231ա [Սմբատ Շահազիզ, Երգ մեռնող հայրենասէրի] – Ազնիւն ընկեր, մերանուն էմ ես, / բայց հանկիստ էմ ես հոգով... խեղջիթուն հայոց ազգի, / կարմրացբար միածիր (=մտածիր), օշգուքուն։

Տե՛ս Սմբատ Շահազիզ, Բանաստեղծութիւններ, Երեւան, 1956, էջ 41-42, զգալիօրէն տարբեր։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

225բ Մեղաւոր գծողս յիշեա՛ յաղաւթս քո։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 231բ (1662 թ., նոտրգիր) Ես` Ղազարըս գրեցի, օվ կարդա, մէ-մէ բերան ողորմի ասէ՛ք, Աստուած ողորմի, ի թվին հաւոց ՌՃԺԱ. (1662)։

2. 232ա (1803 թ., նոտրգիր) Թվին ՌՄԾԲ. (1803) ես` տէր Գէորգս, գնացեալ էի Մեղրի, նորընծայ տէր Ծատուրն այս գիրքս ուզեց, պիտի ողորկիմ որ իւր։

3. 232ա (1806 թ., նոտրգիր) Թվին ՌՄԾԵ.ին (1806) էկն իմ ձեռս տէր Ծատուրիս Դէճտէմբերի Ժ. (10)։

4. 231ա (1876 թ., շղագիր) Եղիսէ այս գրըն գրեաց Յունան Տէր Վարդանօվ՝ եղբար Յարութիւն, Գիւլբաստ, Ջավահիլ, Սարայ` քուր, եղբայր ամեկանի յետ, ՌՅԻԵ. 1876 Մայիսի 8։

ԳՐՉԱՓՈՐՁ` 230բ՝ «Աստուածածին ամէնօրհնեալ, / զպաղատս մեր ընկա՛լ... Աստուած բարեխօս լե՛ր ի փորցանաց զմեզ փրկել», 231բ՝ «Հարենիք սրբազան, իմ սուրուն հաշխար, թուր չունէմ քեզ հովքս անդադար», 232բ՝ «Տէր Գէորգէ անարժան, / էր գին չի ոնի, միշտ է աժան, / զի տկետաց չեմ մին լման, / իսկ իմաստնոցն էմ մէտասան»։

 

 

3425

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(բաղկացած 5 ձեռագրից)

ԹԵՐԹ՝ 204։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ դեղնաւուն թուղթ. դռնակինը` կապոյտ կտաւ (1944 թ. նորոգում)։ ՊԱՀՊԱՆԱԿ` Ա+Դ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Յովհաննու։ Ժ. դ.։ ԲԳ (վջ.)` ստացուած 1 թերթի ընդերկայնակի եւ ընդլայնակի եզրահատումով եւ ընդերկայնակի ծալումով (բնագիրը կտրած)։ Մագաղաթ 19,5×15. երկսիւն (19×11). ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Բա). տող՝ 9-10: Ունի ստ. լս. համաբարբառ։ Կարդալ. Գբ՝ «յԱստուծոյ. անուն նմա Յովհաննէս... որ լուսաւոր առնէ զա[մենայն]», Բա՝ «Եւ բանն մարմին եղեւ... սա է՝ զորմէ», Բբ՝ «[վկայութիւ]նն Յովհաննու, յորժամ առաքեցին... խոստովան եղեւ եթէ ես», Գա՝ «Եսայի մարգարէ... ես մկրտեմ զձեզ ջրով» (Ա. 6-26)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին եւ դռնակը պատռուած, կապիչներից մէկն ու գամերն ընկած, լուսանցակողերը աղտոտուած։

ՆՇՈՒՄ` պհպ. Դբ՝ «Կազմված է Մատենադարանի կազմատանը, 1944 թուի Հոկտեմբերին, Լ. Խաչիկյան»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Ա.

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 31 (թ. 1-20, 101-11)։ ՊՐԱԿ՝ 1-2×10+11 (ԺԱ)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (12×7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 16ա)։ ՏՈՂ՝ 21-22։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Բնագրի մէջ՝ Օսմանեան թագաւորների հերթագայութեան ծառակերպ պատկեր, բոլորը պատկերուած օձագլուխ տեսքով՝ 101ա («Ոսմանճուխ գեղջէ»)։ Լուսանցազարդ՝ վիշապ՝ կոկորդում խրուած խաչագլուխ նիզակ (104բ)։ Գոյներ՝ կարմիր, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին խոնաւութեան եւ աղտոտուածութեան հետքեր, սկ., վջ. եւ մէջտեղից անորոշ քանակի թերթեր թափուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 11ա-20բ, 1ա-10բ [Անանուն ժամանակագրութիւն] – (սկ.) /// լուսաւորէր զազգն Հայաստանեայ եւ ի սրբոյն Գրիգորէ մինչեւ ի հայ թվականն ՄԽԳ. (243) ամէ ցուցից եւ պատճառ դնել թվականն հայոց... 20բ ի ֆռանկաց եւ ի հռոմոց յարւուրն թագաւոր /// (մէջտեղից թափուած) /// 1ա [գեր]եզմանէն եւ տայրել եւ ի տեղոջն շուն զենել... 10բ ի թվին ՉԽԹ. (1300) դարձեալ եմուտ Խազանն բազում զօրօք ի Մսր... եւս առաւել ի Սեւաստ/// (վջ.)։

Տե՛ս Անանուն ժամանակագրութիւն, Երեւան, 1940, էջ 11-29։

Բ. 101ա-11ա Եւ Հոռ[ո]մաց թագաւորաց կարգն այս է, զոր Ոսմանցիք վերայկոչեն նոցայ անուն։ Այս է պորտէպորտ ազգ նոցա մինչեւ ի մեզ ի մերում ժամանակիս – Առաջինն Ոսման անուն մէկ շինական հողագործ տաճիկմ... ի թվին ՌԽԵ. (1596) սուլթան Մուհամատն գնաց անթիւ հեծելով... եւ թալան շատ գո/// (վջ.)։

Տե՛ս Մանր ժամանակագրութիւններ, ԺԳ-ԺԸ. դդ., հտ. Ա., կազմեց Վ. Յակոբեան, Երեւան, 1951, էջ 165-177։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԷ. դ.

111բ Յաղագս կշըռոց – Տաղանդն կշըռոյ անուն կոչի եւ է կշըռով... դահեկանն Զ. դանկ, որ է /// (վջ.)։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «1350/3425», 11ա՝ «3425, ԺԷ., Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Բ.

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 6 (թ. 21-6)։ ՊՐԱԿ՝ 1×6։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (13×7,1)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 25ա)։ ՏՈՂ՝ 37։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ հանգուցագիր (ուրուագծային)։ Գոյներ՝ կարմիր, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին խոնաւութեան եւ աղտոտուածութեան հետքեր, սկ. եւ վջ. անորոշ քանակի թերթեր թափուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 21ա-3բ [Ղուկասու Լօռեցւոյ. ձեռ. 746, 86բ] Քարոզ ի բան Սողոմոնի, որ ասէ. Յիշեա՛յ զԱրարիչն քո աւուր մանկութեան քո եւ գնա՛ դու ի ճանապարհս արդարութեան մինչեւ եկեալ իցեն օուրք չարութեան քո, որս ասիցես՝ Ոչ են կամք իմ ի դոսայ – Եւ ասեն իմաստունքն, թէ Դ. բան առանց մեր կամացն լինի... եւ մնալ ծերութեան եւ կամ մահու ժամանակին։

2. 23բ-6բ [Ղուկասու Լօռեցւոյ. ձեռ. 746, 54ա] Քարոզ ի բան Յոբայ նահապետին, որ ասէ. Աղաւթք իմ սուրբ էին եւ ճշմարիտ առաջի Աստուծոյ – Եւ նախ զայս պարտ է գիտել, թէ քան զամենայն առաքինութիւն պատուական է աղաւթքն... սատանայ մեղաւք սպանէ եւ զրկէ ամենայն բարեաց /// (վջ.)։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Գ.

ԺԷ. դար

ԳՐԻՉ՝ Գրիգոր (27ա-32ա, 48բ, 53ա-9բ), Յակոբ երէց (77ա-81ա, 88ա-93ա)։

ԹԵՐԹ՝ 62 (թ. 27-76, 88-100). չգրուած՝ 36բ, 70բ։ ՊՐԱԿ՝ 1-8×10 (3՝ 6, 5՝ 5, 6՝ 9, 7-8՝ 12)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11-13,5×8-8,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր` 27ա-32ա, 48բ-50բ, 53ա-9բ (նմուշ՝ 30ա, 50ա, 53ա), բոլորգիր` 32բ, 37ա-48ա, 52ա, 59բ-68բ, 69բ-70ա, 71բ-4բ (նմուշ՝ 41ա, 60ա, 74ա)։ ՏՈՂ՝ 14-24։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր` հանգուցագիր (31ա)։ Գոյներ՝ կարմիր, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին խոնաւութեան եւ աղտոտուածութեան հետքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 27ա-31ա [Քարոզ] – (սկ.) /// կատարումն հասնի։ Ապա երբ մեղաց գինին ի գլխէն թափի... եւ մատնին ի կորուստն յաւիտենից, որոց եւ փրկեսցէ Քրիստոս Աստուած զամենայն հաւատացեալս անուան իւրոյ։

2. 31ա-2ա [Աղօթք] – Այլեւ զիւր զամենայզաւր բազուկն իւր տարածեսցէ Քրիստոս Աստուածն մեր եւ զձեզ... ի հոգի եւ ի մարմինս ձեր առ հասարակ հաւատացելոց Քրիստոսի Աստուծոյ մերոյ. ամէն։

3. 32բ [Վասն արարչութեան] – Եւ [յ]որժամ ապըստամբեցաւ սատանայ, այնժամ հրամեաց Աստուած... ԼԳ. գարէհատ է։

4. 37ա-44բ [Վասն զՔրիստոս ուրացողացն եւ վասն յիշոցատուացն] – Յայնժամ վա՛յ եւ եղուկ է ուրացողացն... յայնժամ վա՛յ յիշոցատուացն... եւ տանի երկնից արքայութիւն եւ փառաւորէ եւ զարդարէ անթառամ պսակաւ, եւ Քրիսոտսի փառք յաւիտեանս. ամէն։

5. 45ա-8ա [Ղուկասու Լօռեցւոյ. ձեռ. 746, 28ա] Քարոզ ի բան Սողոմոնի, որ ասէ. Մահ եւ կեանք ի ձեռն լեզւի է, եւ որք ընմբռնեն զնայ, կերիցեն զպտուղ նորա – [Ա]ռաջին խրատ վասն մարմնաւոր կենաց[ս] է... այլ մարմին ի մէջ մեղացն հեշտանայ, եւ յիշոցնատուին հոգին /// (վջ.)։

6. 48բ [Աւրհնութիւն Զաքարիայի՝ հօրն Յովհաննու. ձեռ. 1642, 234ա] – Աւրհնեալ Տէր Աստուած Իսրայէլի...

7. 48բ Ձայնգիւտ այսպէս արա՛յ – Կալ ի Զատկէն մինչեւ ուր ես... եւ գիտանէս զձայնն։

8. 48բ Բ.շաբթի՝ Հրեշտակաց, երկնօոր, Գ.շաբթի՝ Մարգարէից, լերինք, Դ.շաբթի՝ Աստուածածին, Աստուածածի (՞), Ե.շաբթի՝ Առաքելոց, առաքեալք, Զ.շաբթի՝ Խաչի ասայ, բարունակեալ։

9. 49ա-50բ Տաղ ազնիւ՝ ի վերայ հոգւոյ [ի Խաչատրոյ Կեչառեցւոյ. ձեռ. 1639, 204ա] – Ես եմ կորուսեալ ոչխար, / մոլորեալ ի սուրբ քո հաւտէն... զաշխարհս բարեխաւս ունիմ առ ծնեալ Աստուածդ ի կուսէն։

10. 52ա Նախ եւ առաջին. Թագաւորի որդիքն, որ չէին ապրել... եւ որդին ոչ գթաւ։

11. 53ա-8ա Քարոզ ի բանն, որ ասէ առաքեալ Պօղոս, թէ` Փող հարկանի, եւ մեռեալք ի Քրիստոս յարիցեն անապական մարմնով. աւգնեա՛ – Վարդապետք ասասցեն, թէ Բ. բան յայտնի է հասարակաց յարութիւն... որով զամենայն հաւատացեալս իւր արքայութեան փառացն արժանաւոր առնէ Քրիստոս Փրկիչն մեր, որ է աւրհնեալ ընդ Հաւր եւ Սուրբ Հոգոյն, այժմ եւ միշտ եւ յօիտեանս։

12. 58ա-9բ Վասն արտասուաց՝ ի բանն, որ ասէ. Եդից զարտասուս իմ առաջի քո – Գերայմեծար եւ փառաւորեալն ի մէջ սրբոց մարգարէն Դաւիթ հրամայէ... զի անցուսցէ զցասումն եւ զպատուհասն ի յանցանաց մերոց եւ Քրիստոսի մարդայսիրին փառք յաւիտեանս. ամէն։

13. 59բ-67բ [Քարոզ] – Երանելի բնութիւն եւ միայն հզաւրն թագաւորն... եւ ի յապագաիցն չարեացն եւ ի մեղացն պահեսցէ խնամօք ողորմութեան իւրոյ. ամէն։

14. 67բ-8բ [Նախերգան քարոզից] – Ո՛վ աղբեր կենդանութեան եւ արմատ անմահութեան... վասն քո եւ քեւ յայտնեցից սակաւ ինչ զիմաստ բանիս, որ ասէ։

15. 68բ-9ա [Յայսմ աւուր յիշատակ է քաջ հռետորին եւ տիեզերալոյս վարդապետին մեծին Գրիգորի, աշակերտին Յոհաննու Որոտնեցոյ է կոչեցեալ. ձեռ 2330, 210բ] – Արփիական լոյս, անշիջանելի ճառագայթ... ըստ այսմ բանիս, որ ասէ։

16. 69բ-70ա Նեղոսի սուրբ հաւրն վասն խորհուրդոց եւ վասն որովայնամոլութեան – Զսկիզբն պտղաբերութեան ծաղիկն է եւ զսկիզբն առաքինութեան ժուժկալութիւն է... եւ ետոյ մարտակից լինի թշնամուն։

17. 71ա Գիրք Դանիէլ մարգարէի զայտեաց – Եւ էր այր մի բնակեալ ի Բաբելոն... դուստրք տարոն յայնմիկ (չշարունակած)։

18. 71բ-3ա [Նախերգան] – Արդ, բացից զբերան մտաց, / եւ առից զհաց կենաց... եւ զիս արժանի տալ ի տեսութիւն բանիս, որ ասէ։

19. 73ա-4բ [Նախերգան] – Ո՛վ գերագոյն [է]ակ եւ բազմահաւաք հանդիսարան... եւ բուռն հարցուք զտեսութիւն, որ ասէ։

20. 77ա-9ա [Մասն Ձայնքաղ շարակնոցի] – ԲԿ. Աւրհնեցէ՛ք զԱստուած մեր, աւրհնեցէ՛ք եւ սաղմոս ասացէ՛ք Տեառն Աստուծոյ...

21. 79բ-81ա Տաղ Մեծի ուրբաթուն խիստ լաւ («ԱՌԱՔԵԼ ՎԱՐԴԱՊԵՏԻ Է ՄԵԾԻ ՈՒՐԲԱԹԻՆ») – Այսաւր Բանն Աստուած կացեալ յատենի, / վասըն յանցանաց նախահաւրըն դատապարտի... նոյն տալ քաւութիւն մեզ ամենայնի, / բազմամեղ բանիս երգաւղի՝ տէր Առաքելի։

22. 81բ-4ա [Հարցմունք եւ պատասխանիք] – [Հարց.] Պարտ է իմանալ եւ գիտալ՝ որքան անկամ գրեցին զԵրուսաղէմ։ Պատասխանի. Է. անկամ... Թէտալիոսի կամաւք ընդհանուր ժողովոյն սուրբ (չշարունակած)։

23. 84բ [Անուանք նախահարցն] – Ադամ, Սէթ, Ենովս... այս են նախահայրքն Ադամայ՝ մինչ ի Նոյ... մինչ ի Քրիստոս։

24. 84բ-5ա Այս են նահապետք – Նախ Աբրահամ ծնաւ զԻսահակ... սպան զնայ եւ անիծաւ յԱստուծոյ. այս քահանայ ունէր զդուստր (չշարունակած)։

25. 86բ [Վասն առաքելոց Քրիստոսի] – Առաքեալքն Քրիստոսի Գ. անկամ առին զհոգին... Մարկոս եւ Ղուկաս ՀԲ. (72) աշակերտացն էին։

26. 86բ-7ա [Աւետարանք հանգստեան] – Եւ իբրեւ լուաւ Յիսուս, եթէ Յովհանէս մատնեցաւ։ Այս է Մատթէոս. գլուխ հանգստեան... ոչ է ծառայ մեծ, քան զՏէր իւր։

27. 87բ [Վասն պոռնիկ կանանցն] – Ռայխափ, Ուդիտ, Թամար, Հռութն, Բերսայբէր. սոքայ են պաւռ[ն]իկ կանայքն... եղեն նախայմարք եւ Քրիստոսի շնորհացն ընդունակ։

28. 87բ [Ձայնգիւտ] – Ամէն ուրբաթ հանգիստն ասա՛յ. Երբ ԱՁ. ձայն լինիս, դու ԴՁ. ասա՛յ... դու ի տեղն ասա՛յ։

29. ա. 88ա-9ա Թօխաթցոյ Թադոսի ասացեալ հոգոյ բանք տաճկերէն – Պէնում չօխ տիլակում սէնտա, / սանղայ տափույայ կալմիշամ... բ. 89բ-93ա Թադոսու տիլակի հախտան տիլար քի / մախսուտայ էրայ շաղաւաթուն պէնում իլայ...

Տե՛ս Ցուցակ հայերէն ձեռագրերի հայատառ թուրքերէն նիւթերի եւ հայատառ թուրքերէն ձեռագրերի, կազմեց Յ. Ստեփանեան, Երեւան, 2008, էջ 62։

30. 93բ-5ա [Գրիգորի Տաթեւացւոյ] Քարոզ վասն հիւրընկալութեան – Ի մէջ ամենայն կենդանեաց, որ զաւտարն ատէ, միայն շունն, որ զնման եւ զաննման կենդանիք... եւ սիրել է զհիւրն (Ձմեռան, ՀԴ.)։

31. 96ա-100ա [Աշխարհացոյց Վարդանայ Արեւելցւոյ] – Իսկ աշխարհն Պարսից Խորասան է, որ ասի Արեւելք... Ափրիկէ Փիւնիկէ է եւ ունի Հրաստան (չշարունակած)։

Տե՛ս Աշխարհացոյց Վարդանայ վարդապետի, աշխ. Հ. Պէրպէրեանի, Բարիզ, 1960, էջ 51-52, 59-69։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆՔ

1. 33ա (ԺԷ. դ., նոտրգիր) [Վարդանին մեծ գովութիւն. ձեռ. 3276, 48բ] – Այլեւ զգլուխն եւ պսակ բանիս արասցուք իբրեւ զթագաւորական կնիք... Տէ՛ր մեր Յիսուս Քրիստոս, Ռ.(1000)պատիկ հատուսցէ։

2. 34բ (ԺԷ. դ., բոլորգիր) [Տաղ վասն ըմբռնման Քրիստոսի] – Ռամական (=հռոմէական) գընդին ըզՏէրն ըմբռնեցին, / պեղծ փարիսեցիք դըպըրին հրէական դասին... քննեալ հարցանեն սուտ վկայս բերեն զմ/// (վջ.)։

3. 34բ (ԺԷ. դ., բոլորգիր) [Տաղ հոգոյ ի Խաչատուր Կէչառեցո ասացեալ. ձեռ. 1639, 204ա] – Ես եմ մոլորեալ ոչխար, / մոլորեալ ի սուրբ քո հաւտէն... տո՛ւր ինձ փըրկութեան նշան, / վարդագոյն արեամբդ, որ ի քէն։

4. 33ա (ԺԸ. դ., շղագրանման նոտրգիր) [Աղօթք սրբոյն Յոհաննու Ոսկիբերանին՝ ասացեալ վասն ամենայն մեղաւորաց. ձեռ. 609, 225բ] – Անսկիզբն Աստուած եւ անհասանելի, բա՛ց զաչս սրտի իմոյ... թո՛ղ, Տէ՛ր, զմեղս իմ եւ թեթեւացո՛ ծանըր /// (վջ.)։

5. 33բ-4ա [Նորին Յակոբի ասացեալ ի վերայ Երուսաղեմի... ձեռ. 1636, 137բ] Այս տաղ է («ՅԱԿՈԲ ՔԱՀԱՆԱՅԻ») – ՅԱստուծոյ շինեալ քաղաք պատուական, / ցանկալի զվարթնոց եւ որդոց մարդկան... Ի Գետսամանի ձոր արքունական, / ուր Աստուածածին գիրն է եւ տապան, / անդ է լինելոց ահեղ դատաստան / Սուրբ Յերուսաղեմէ /// (վջ.)։

6. 35ա-6ա [Աղօթք Առաքէլ վարդապետի ասացեալ. ձեռ. 3504, 167բ] («Ա-Մ») – Աստուածածին ամենօրհնեալ / ըզպաղատանս մեր ընկալ... ի փորցանաց զմեզ անշէջ հրով ազատելով։

7. 36ա [Գիր քնոյ] – Մաքսիմիանոս, Մարտիանոս, Ամղմիքոս... եղիցի քուն ծառայի Աստուծոյ այս անուն։

8. 51աբ [Մեկնութիւն իմն] – Քահանայ [յ]որժամ ասէ, զի խոստովանիմ, նշանակէ... նշանակէ զիջում Քրիստոսի յ/// (վջ.)։

9. 52բ Թագաւորն Սենեքարեմ սերտարն Հռափսակ ՃՁԵՌ. (185000) հոգով գնաց Երուսաղէմ, աղաւթեաց Եսայի, թագաւորն Երուսաղէմի Էզեկիայ էր։

10. 70ա [Տաղ] – Պէտ[ր]ոս ասաց Պողոսին, / եղբա՛յր, գիշեր երազին... ոսկի խնձորին, վա՛յ, խայտ աղաւնի տեսայ։

11. 71ա [Տաղ ի վերայ սրբոյն Սարգսի] – Ո՛վ երջանիկ սուրբդ Սարկիս, / մեծ զօրական հայոց ասգիս... քաչ մարտնջօ սուրբս Սարքիս, Տէ՛ր ողորմայ, Տէ՛ր ողորմեայ։

12. 75աբ [Աղոթք] – Օրհնեալ է մարդ, այս էութիւնդ քո, Տէ՛ր մի եւ Փրկիչ Յիսուս Քրիստոս... որք հաճոյ եղեն քեզ, Յիսուս Քրիստոս, Տէ՛ր մեր, եւ քեզ ընդ Հօր եւ Սուրբ Հոգոյդ փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն։

13. 76աբ Բ. Իննեակ դաս հոգեղինաց երկնային, բարեխօս լերո՛ւք ընդ մեղաւորաց... Գ. Գաբրիէլ եւ Միքայէլ մեծ հրեշտակայպետք, օգնայկան լերո՛ւք ընդ մեզ... Դ. Առաւօտ խաղաղարար, Քրիստոս բարերար... եւ աղերսեմ սուրբ Աստուածածին, լե՛ր դու բարեխօս առ Տէր վասն ասգի մարդկան։

14. 85բ [Աղօթք բարեխաւսութեան] – Աշակե՛րտք Քրիստոսի, Որդին Միածինին, / բարեխօս լերո՛ւք առ Տէր յաւո[ւ]ր ատենին... եւ մեզ մեղաւորաց դուռն ողորմութեան։

15. 86ա [Տոմարական աղիւսակ] – Թուական, գիր դարոյ, եօթերակ, վերադիր, տանուտէր...

16. 95աբ [Գրբացի գիր] – Կայր Մովսէս յերղեն (=հրեղէն) Կարմիր ծովուն, արտասեաց, եւ լուաւ Աստուած... 95բ Ես Աստուծոյ հրաման առեալ եմ զիմ չար կամաց...

17. 100բ [Դեղատոմս]. Վասն ղօլըն[ճ]ի – Ա՛ռ չար խոտ, սխտոր, ձէթ, յիրար խառնէ...

18. 100բ [Տաղք]

ա. Սաստիկ հողմոց հանդիպեցայ, / տես, որ հ[ո]ղից սասանեցայ...

բ. Ամենեցուն շատ բան կառնես, / թէ զիս միայն կու տեսանես...

գ. Ի քեզ նայիմ զարհուրելով, / աջ եւ այեակ սասանելով...

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ժԱՄԱՆԱԿԻ

31ա Եւս առաւել զստացաւղ գրոցս՝ զտէր (անունը եղծած), եւ զիմ հոգեւոր եղբայրն՝ զԱլիքսանոս սարկաւագն, եւ զիս՝ զանարժան գծօղս զնու[ա]ստ Գրիգորս, եւ ազատեսցէ յայնպիսի դառն տանջանացն։

52բ Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա՛յ ի մեզ, Տէ՛ր, զգործս ձեռաց մերոց աջողեա՛յ ի մեզ, Տէ՛ր Աստուած Յիսուս Քրիստոս։

81ա Ո՛վ վարդապետ, տէր (անունը եղծած), ընկա՛լ զպատուական տաղս զայս եւ քաղցր ձայնիւ եղանակեա՛յ զսայ, ի մեղապարտ եւ յանարժան Յակոբ սոսկ իրիցուէս։

93ա Վա՛յ ինձ հազար բերան, զի զայսչափ տաճկերէն հոգեւոր բան քո (անունը եղծած), խնդրոց, ի մեղապարտ Յակոբ իրիցուէս եւ յաղագս փութացուցանելոյ նորայ ի կիւրակի օր գրեցի, թողութիւն շնորհեցէ՛ք, մեղա՛յ Աստուծոյ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 34ա (1803 թ., նոտրգիր) ՌՄԾԲ. (1803) ես` տի[րա]ցու Ղուկաս, գարցաւ ///։

2. 88ա լս. (1803 թ., նոտրգիր) Այս է թվականին ՌՄԾԲ. (1803) <այս է թվականին ՌՄԾԲ.> ես` տիր[ա]ցու` Ղուկաս, գոուց(՞)։

ԳՐՉԱՓՈՐՁ` 34ա՝ «Գառնատ Աբէլի էի էր պատագ արաջին մարմն մոմ զաւալ խաչիին /// դու անմահ պատաե հաս օգոսթի մէչ հագ///», անկապակից տառեր, 74բ՝ «Աստուածածին ամենայն օրհնեալ ըզմեր պաղատանս մեր ///», 100ա՝ «Եւ ունի Հրաստան ի նվաստ եւ անարժան ծառայ Աստուծոյ Տէր»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Դ.

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 12 (թ. 112-23). չգրուած` 114ա, 120բ-1ա։ ՊՐԱԿ՝ 12։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10×7,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 117ա)։ ՏՈՂ՝ 15-16։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր` հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին խոնաւութեան եւ աղտոտուածութեան հետքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

117ա-20ա [Խրատ ոգոյշահ Յոհաննէս Պլուզէ. ձեռ. 2939, 505ա] («ՅՈՀԱՆ») – Յամենայն մեղաց ի զատ, ասէ, դու կացի՛ր, / եւ յաւրէնս աստուածայինըս միշտ մերձեցի՛ր... նա զհաւատքն ու զբարի գործքն անտի ճանաչէ։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆՔ, նոտրգիր

1. 112ա (ԺԷ. դ.) [Մասն քարոզի իմն] – Դարձեալ վարդապետք ասեն՝ Երբ ստեղծեաց Աստուած զԱդամ... նայ զայն մեղաց անունն տան կամ գող կամ զարկող (չշարունակած)։

2. 112բ [Մեկնութիւն իմն] – Քան որ ասէ գառն Աստուծոյ նշանակէ... զոր առնէին առագեալ։

3. 113ա [Մասն քարոզի իմն] – Գիտելի է, զի ասեն վարդապետք, թէ Բ. բան Աստուած մարդկան ազգս... ունի վասն հոգոյն անմահութեան։

4. 113բ [Հայատառ լատիներէն աղօթք] – Պաթըր նաւստր սանդի ֆիջէտր...

5. 114բ-6բ [Ծննդաբանութիւն] – [Յ]որժամ ել Ադամ ի դրախտէն, նախ ծնօ զԿաին... եւ եղեն վըրէժխնդիր դինային։

6. 120ա (ԺԸ. դ.) Գիր լեզվի կապի – Անուն Աստուծոյ Ռ. (1000) է... լինի ի վերայ ծառ։

7. 121բ-3ա Բարերար Տեառնէ ամենակալէ, անճառ եւ անհաս... Հօրէ Աստուծոյ անեղէ եւ անճառելի Հօր ծոցածին Բանէ... Այլեւ հրամայէ նախամարգարէն Մովսէս թէ՝ Աւրհնութիւն Տեառն ի վերայ լերացն... Այլեւ գերակատար աւրհնութիւն, որ եղեւ գալստեամբն Քրիստոսի...

8. 123բ [Տաղ] – Վարժել ունիս ցուցմամբ բանիս առադրելով, / զարմենականն չափակցութեան թուականով... լիով ուսեալ, որ բոլորիցն է ծանուցիչ։

ԳՐՉԱՓՈՐՁ` 114ա՝ «Արգիլատն ու պետ ուսա՛յ Զ. ղուրիշ», 123բ՝ «Գառ յանարատ Աբէլի էր պատարագ առաջի օրհնեսցի»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Ե.

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 81 (թ. 124-204). չգրուած՝ 195ա։ ՊՐԱԿ՝ Ա-Ժ×12 (Ա 8, Դ-Ե՝ չիք, Զ 1)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11,5×7)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 125ա)։ ՏՈՂ՝ 23։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին խոնաւութեան եւ աղտոտուածութեան հետքեր, ընդմէջ թ. 155-6ի գրեթէ 35 թերթ ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

124ա-94բ Յաղագս Աստուածաբանութեան՝ ի սրբոյն Դիոնիսոսէ – Հարցումն. Զի՞նչ է անճառելի աստուածաբանութիւնն եւ զի՞նչ է ճառելի։ Պատասխանի. Անճառելի բնութեան եւ էութեան բան...

1. 126աբ Վասն յօիտեանց – Հարց. Քանի՞ են յօտնքն [=յաւիտեանքն]...

2. 126բ-8ա Յաղագս կենաց – Հարց. Ի քանի՞ս բաժանի կեանք...

3. 128ա-9ա Վասն սիրո եւ բարու – Հարց. Զի՞նչ է, որ կոչի Աստուած սիրող...

4. 129ա Վասն հրեշտակաց – Հարց. Զի՞նչ է իմացական եւ իմանալինն...

5. 129ա-30բ Վասն տեսլեան հրեշտակաց – Հարց. Վա՞սն էր աստուածաբան մարգարէքն զտեսիլ երկնայնոցն...

6. 130բ-1ա Վասն դասուց հրեշտակաց – Հարց. Որքա՞ն է թիւ դասուց հրեշտակաց...

7. 131բ Վասն հասարակութեան եւ [յ]ատկութեան հրեշտակաց – Հարց. Զի՞նչ է երկնայնոցն հասարակ եւ զինչ յատուկ...

8. 131բ-2բ Յաղագս քահանայապետութեան – Հարց. Քահանայապետութիւն որպէ՞ս է ի հրեշտակս եւ որպէ՞ս է ի մեզ...

9. 132բ Վասն հոգոց եւ հրեշտակաց – Հարց. Որո՞վ զանազանին հրեշտակք հոգի մարդո...

10. 132բ-3ա Վասն հրեշտակաց եւ թվոց – Հարց. Զի՞նչ է Ռ.ք Ռ.աց (1000 1000աց) եւ բիւրք բիուրոց...

11. 133ա Վասն փառաբանութեանց հրեշտակաց – Հարց. Քանի՞ հրեշտակապետի անուն ասի...

12. 133աբ Վասն անուանց հրեշտակաց – Հարց. Զի՞նչ է փառաբանութիւն Թ. դասուց հրեշտակացն...

13. 133բ-4ա Վասն խօսից հրեշտակաց – Հարց. Որպէ՞ս ասեն վարդապետք...

14. 134աբ Վասն դիւաց – Զամենայն հրեշտակս բարի արար Աստուած...

15. 134բ-5բ Վասն անկմանց դիւաց – Հարց. Որպէ՞ս անկան դեւք...

16. 135բ-7բ Վասն անցմանն սատանաի – Հարց. Զի՞նչ էր յանցումն եւ պատճառ կորըստեան նոցա...

17. 137բ-9բ Վասն հրեղէն վիշապին – Հարց. Զի՞նչ է հրեղէն վիշապն...

18. 139բ-40ա Սկիզբն գործո եւ արարչութեան Աստուծոյ Զ.աւրէից – Հարց. Որո՞վ զանազանի գործ բնութեան եւ գործ կամաց...

19. 140աբ Վասն նախախնամութեան եւ ըստեղծման – Հարց. Զի՞նչ զանազանութեան է գործո արարչութեան...

20. 140բ-2ա Վասն փորձութեան – Հարց. Զի՞նչ է, որ հրամաէր Տէրն յաղօթելն...

21. 142աբ Ժ. ստորոգութեան առ Աստուած – Հարց. Յորժա՞մ պատահումն ոչ գո Աստուած...

22. 142բ-3բ Վասն ըստեղծման Աստուծո – Հարց. Զի՞նչ է, որ ասեն փիլիսոփայքն...

23. 143բ-4բ Ի մեկնութեան արարածոց – Հարց. Վա՞սն էր Աստուած գրով խօսի ընդ մեզ...

24. 145ա-6ա Յաղագս աշխարհի – Հարց. Զի՞նչ է պատճառ ըստեղծման աշխարհի...

25. 146ա-7ա Յաղագս առհասարակ տարերց – Հարց. Վա՞սն էր Դ. են տարերք...

26. 147ա-8ա Յաղագս երկնից – Հարց. Զի՞նչ է պատճառ շարժութեան երկնից...

27. 148ա-9ա Յաղագս լուսո – Գիտելի է, զի հոմանուն է լոյսն...

28. 149աբ Յաղագս աստեղաց – Նախ զի բնութիւն է աստեղաց...

29. 149բ-50բ Յաղագս լուսնի – Հարց. Զի՞նչ է յատկութիւն լուսնի...

30. 150բ-1ա Յաղագս ԲԺ.ան կենդանակերպացն – Հարց. Զի՞նչ է բնութիւն կենդանակերպացն...

31. 151աբ Յաղագս մոլորակացն – Հարց. Շարժի՞ն աստեղքն, թէ ամրացեալ են յերկինս...

32. 151բ-2ա Վասն աւուր ամսո եւ տարո – Հարց. Յասացեալ մոլորակացս, զօր եւ զամիս եւ զտարի...

33. 152աբ Վասն շաբաթոց – Հարց. Իսկ շաբաթն ո՞ր է՝ Է. աւր կոչեցաւ...

34. 152բ Վասն ժամուց եւ մասանց – Գիտելի է, զի աւրն պատկեր է ամսոյն եւ տարոյն...

35. 152բ-3ա Վասն վերադրաց – Իսկ վերադիրն լինի պակաս ընթացից լուսնոյն...

36. 153ա Վասն օելեաց եւ գարնանամտին – Իսկ Ե. աւրն յաւելացն Ե. օր արարչութեան...

37. 153աբ Վասն րոպէից – Իսկ րոպէն այս է, զոր ընդ տիւ եւ ընդ գիշերն է...

38. 153բ-4ա Վասն մի աւուր – Հարց. Վա՞սն էր ասէ գիրն...

39. 154ա Վասն միաշաբաթի – Հարց. Զի՞նչ է յատկութիւն միաշաբաթ աւրն, որ է կիրակէն...

40. 154աբ Վասն վերջին օուրն – Հարց. Զի՞նչ է յատկութիւն աւուրն վերջին...

41. 154բ Վասն բաժանման լուսո եւ խօարի – Հարց. Զի՞նչ է բաժանումն լուսո եւ խաւարի...

42. 154բ-6ա Վասն ըսկսբան օուրն – Ո՞ր է ըսկիզբն աւուրն...

43. 156աբ Վասն լեզվաց – Եւ ասէ Աստուած...

44. 156բ-7բ Այս են ՀԲ. լեզուքն – Եբրաեցիք, ասաւրիք, քաղդէացիք, մարիանոսք...

45. 157բ-8ա Անուանք նախահարցն – Ադամ՝ երկիր, Սէթ՝ ջրարբ կամ մոռացումն չարի...

46. 158ա Այս անուանք Դ. կանանցն, որ խառնեցան յաւրհնեալ ազգն Իսրայէլի – Թամար, որ ծնաւ զՓարէս, Յուդաէ...

47. 158աբ Վասն Մելքէսէթեկի – Հարցումն. Ուստի՞ է Մելքիսէթեկ...

48. 158բ-9ա Վասն Մելքիսէթեկի եւ Աբրահամու – Հարց. Զի՞նչ է զանազանութիւն քահանայութեան Մելքէսէթեկի եւ Աբրահամու...

49. 159աբ Վասն Ղովտա կնոջն – Հարց. Կինն Ղովտա վա՞սն էր աղ եւ ոչ այլ ինչ...

50. 159բ-63ա Վասն Աբրահամու եւ Իսահակայ – Հարց. Ո՞րք են որդիք Աբրահամու...

51. 163ա-4բ Վասն Հռաքէլի – Հարց. Զի՞նչ է, որ ասէ Հռաքէլ...

52. 164բ-5ա Վասն կապիցն – Հարց. Զի՞նչ է կապն, որ ասէ կապեսցես...

53. 165աբ Վասն մշտնջենաւոր լերանց – Հարց. Զի՞նչ է առաւելութիւն քո...

54. 165բ-9բ Յաղագս Յոբա – Հարց. Համբերողն Յոբ յորում ժամանակի էր կամ յոր յազգէ...

55. 169բ-70բ Վասն մորենոյն – Հարց. Զի՞նչ է մորենին վառեալ...

56. 170բ-1բ Վասն նշանացն – Հարց. Զի՞նչ է գաւազանն յաւձ փոխարկեալ...

57. 171բ-3ա Վասն Ժ. հարվածոյն Եգիպտոսի, որ է... – Հարց. Վա՞սն էր տկար զեռնաւք տանջեաց զԵգիպտոս...

58. 173ա Վասն խստութեան սրտի – Հարց. Զի՞նչ է որ ասէ, ես խստացուցի զսիրտ փարաւոնի...

59. 173ա-4ա Վասն ծառաութեան եւ ելիցն – Հարց. Քանի՞ ամ կացին ի ծառաութիւն...

60. 174ա-6բ Վասն Ժ.բանեան աւրինացն – Հարց. Որո՞վ զանազանին կրկին տախտակն...

61. 176բ-7բ Վասն տապանակին – Հարց. Զի՞նչ է տապանակին չափն...

62. 177բ-8ա Վասն երեսաց հացին եւ խնկոց սեղանոյն – Հարց. Զի՞նչ կայր ի սրբութեան միջին...

63. 178աբ Վասն աշտանակին – Հարց. Վա՞սն էր զաշտանակն եդին ի հարաւ...

64. 178բ-9ա Վասն քահանայական զգեստուց – Հարց. Վա՞սն էր այնպէս զարդարուն զգեստ հրամաեաց...

65. 179ա-80ա Անուանք ականց եւ նահապետացն եւ առաքելոցն – Եւ այս են ԲԺ.ան ակունքն եւ անուանքն գրեալ...

66. 180ա Վասն խնկոց եւ ինչոց – Հարց. Զի՞նչ էր նիւթ իւղոյն...

67. 180ա-1ա Վասն քարեղէն տախտակաց – Հարց. Վա՞սն էր կրկին քարեղէն տախտակն...

68. 181ա-3ա Վասն ողորմութեան եւ գթութեան Աստուծոյ – Հարց. Զի՞նչ է առնել ողորմութիւն...

69. 183աբ Վասն աղի – Հարց. Վա՞սն էր հին պատարագն աղիւ կատարէր եւ նորս՝ ոչ...

70. 183բ-4ա Վասն իրաւանց քահանաիցն – Հարց. Հասկ եւ իրաւունք քահանաիցն մե՞ղք է, թէ ոչ...

71. 184ա-5ա Վասն նորաւրհնեալ քահանաից – Հարց. Ահարոն եւ որդիքն Է. աւր կացին ի խորանն...

72. 185ա-6ա Վասն նշանաց կենդանեաց – Հարց. Զի՞նչ է սուրբ եւ անսուրբ կենդանին...

73. 186ա-7ա Վասն արատ քահանաիցն – Հարց. Քանի՞ են արատ, արգելք ի քահանայութեան...

74. 187ա-8բ Վասն շաբաթուց – Հարց. Զի՞նչ է շաբաթ շաբաթուցն...

75. 188բ-9ա Վասն հասակի մարդոյն – Հարց. Քանի՞ է հասակ մարդոյս...

76. 189աբ Վասն բնակելոյն ժողովրդեանն – Հարց. Որպէ՞ս բնակէին ԲԺ.ան ցեղքն...

77. 190ա-1ա Հարց. Վա՞սն էր կոչեցաւ վրան ժամու...

78. 191աբ Վասն անդրանկաց – Հարց. Զի՞նչ է որ եհար զանդրանիկն եգիպտացոց...

79. 191բ-2բ Վասն Կորխա եւ Դադանա – Հարց. Վա՞սն էր կորխանքն այրեցան...

80. 192բ-4բ Վասն ծաղկեալ գաւազանի – Հարց. Վա՞սն էր զնշան ընդրութեան ի բուռվառս...

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆՔ, ԺԷ-ԺԸ. դդ., բոլորգիր, նոտրգիր

1. 194բ Եւ առ Ամրամ զՅոքաբեդ` դուստր եղբաւր հաւր իւրոյ... մահ անդրկացն։

2. 195բ (նոտրգիր) Այլ խրատք Ծնընդեան եւ Զատկի եւ այլ հանդիսաւոր տօնի – Յորժամ զխորհուրդն վերայբերեն ի սուրբ սեղանոյ... եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք։

3. 196ա-200բ Վկայութիւնք մարգարէից Վասն տնաւրէնութեան Բանին Աստուծոյ – Եթէ յառաջ քան զյաւիտեանս ծնաւ ի Հաւրէ... եւ նստար աթոռ դատօոր արդարութեան։

4. 200բ-1բ [Ցանկ Սուրբ Գրոց] – Առաջին Ծնունդոց է, Ելիցն է... հանգիստ Յոհանու աւարտեցաւ աստուածաին մ (չշարունակած)։

5. 201բ [Դարագլուխ] – Ադամայ մինչեւ ի ջրհեղեղն ՍՄԽԲ. (2242) ամ է... ի Ծնընդենէ Քրիստոսի մինչ ի թիւականըն ՇԾԴ. (554) ամ։

6. 202ա [Վիճակացոյց բանալի՝ Ա., Բ., Դ., Ը., ԺԶ., ԼԲ.] – Ա. Թէ շատ կաֆայ չափես ի յաջ, / գտցես ի ձախ, գա խիստ յաճախ... ԼԲ. Փրփրացաւ ցաւ ցաւօք եւ քարացաւ աւար ցաւօք։

7. 202բ Սակաւ բան վասն ազգականութեան – Այս են աւրէնք, պատ[ու]իրանք աստուածային... ճոռում տացեն։

8. 202բ-3ա [Գլուխք աւետարանաց բժշկութեան, հանգստեան] – Աւետարան բժշկութեան կ[ի]րակի. Մաթէոս Ծ., ԿԸ., ՀԵ....

9. 203ա [Դեղագիր] – Իսկ դու գողի գրէ... ազատի Աստույծով, բարեխօսութեամբ Սուրբ Աստուածածնի եղից բժշկութիւն ծառայիս։

10. 204ա Տովբիթ հայրն է... կամեցօ սպանել զՏովբիթ։

11. 204ա Առ զթուր եւ ասա՛յ զաղօթք... սրբոյ ամէն եղիցի բժշկութիւն ծառայիս։

12. 204բ [Կանոնք, գուբղայք, փոխք, տունք Սաղմոսին] – Միայհամուռ Ը. կանոնն սաղմոսին, գուբղայքն ԾԶ. է եւ ՃԾ. փոխ է, ՍՆՀԹ. (2479) տուն է... փոխ է ՅԻԹ. (329) տուն է։

ԳՐՉԱՓՈՐՁ` 157բ լս.՝ «Այբուբեն՝ Ա-Ծ», 158ա ստ. լս.՝ «Շատ բարեւ իմ աչաց լոս տէր ըՍտեփ[անին]», 203բ՝ «Ի նուաստ ծառայ Աստուծոյ շատ բարեւ հարցանեմ քեզի պատին, թէ դու մեզի, դու մեզի հնէ քոհուերքս առժէայկան, թվին ՌՃԶ. (1657), թվին ՌՃԺԱ. (1662), թվին ՌՃ. (1651), գրոցաւ թուխ թվին ՌՂԵ. (1646), գրեցաւ թուխ թվին ՌՀ. (1621)», 204ա՝ «Ադամա մինչեւ ի ջրհեղեհն ՍՄԽԲ. (2242) ամ է», 204բ՝, «Այբուբեն՝ Ա-Չ», «Շատ բարեւ իմ աչաց լուս տէր ըՍտեփանին, պատճառ գրոյս այս է, թէ կու հարցանես, մեք ողք (=ողջ) եւ առո[ղ]ջ եմք»։

 

 

3426

ԱՒԵՏԱՐԱՆ

ԺԷ. դար (1645ից առաջ)

ԹԵՐԹ՝ 328+1 (կրկն.՝ թ. 88). չգրուած՝ 160աբ, 175բ, 219ա-20բ, 255բ-7բ, 302ա-28բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԴ×12 (Ա 11, Թ 4)+2+ԺԵ×12+3+ԺԶ-ԻԶ×12 (ԺԶ, ԻԳ 10)+1-3×8 (3՝ 9)։ ՆԻՒԹ՝ մագաղաթ (թ. 1-11, 99-110, 161-72, 258-67), թուղթ (թ. 12-98, 111-60, 173-218, 221-56, 268-301), կապոյտ թուղթ (թ. 219-20, 257, 302-28). լուսագծերով եւ լուսադրոշմով՝ սլաւոնագիր «В М Ф», «С Е М», բուսական ոճաւորմամբ բոլորակ՝ վրան խաչապսակ թագ, մէջտեղում արջ՝ ձեռքին տապար, «П П М R», «О»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5×11,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն, կարմրով սահմանագծուած (11,5×8,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 30ա)։ ՏՈՂ՝ 18։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կապոյտ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ կապոյտ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ «18», մասն կազմաստառի (պհպ. Ա, Դ)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Մարկոս՝ 99բ։ Ղուկաս՝ 161բ։ Յովհաննէս եւ Պրոխորոն՝ 258բ։ Կիսախորան՝ 1ա, 100ա, 162ա, 259ա։ Լուսանցազարդ՝ թռչուն, բուսական։ Զարդագիր՝ մարդ, թռչնագիր, կենդանագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ կանաչ, դեղին, վարդագոյն, շագանակագոյն, բրոնզ, սեւ, սպիտակ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մաշուած, մէջքը եւ պհպ-ները ցեցի անցքերով. խոնաւութիւնից թերթերը խունացած, զանազան հետքերով, 1ա էջը գրեթէ ան­ընթեռնելի, լուսանցազարդերը արտատպուած հանդիպակաց էջերին, վր. եւ արտք. լուսանցակողերի եզրահատումից լուսանցազարդերը վնասոած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-98բ Աւետարան Մատթէոսի։

2. 100ա-59բ Աւետարան Մարկոսի։

3. 162ա-255ա Աւետարան Ղուկասու (ԺԴ. 7-31՝ թափուած)։

4. 259ա-301բ Աւետարան Յովհաննու (ԺԳ. 2 - ԻԱ. 25՝ թափուած)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

99ա (1645 թ., բոլորգիր) Ըստացող սուրբ Աւետարանիս տէր Բարսեղն, թվական հայոց ՌՂԴ. (1645) (նման՝ 161ա, 258ա)։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Գ., էջ 173, Հմր 296։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝ «Աւետարան ձեռագիր առանց արծաթի», «1371/3426», «ՌՂԴ. – 1645, Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

 

 

3427

ՄԱՇՏՈՑ ՁԵՌԱՑ

ԽԱՆՑՔ ԳԻՒՂ (ԽԱՉԷՆ) ՌԺԵ. – 1566

ԳՐԻՉ՝ Առստակէս էրէց։

ԹԵՐԹ՝ 160 (ստ. լս. հետագայի էջակալում՝ ժ-ճհե, որ է՝ 1ա-160ա)։ ՊՐԱԿ՝ Բ-ԺԵ×12 (Բ 8, Դ 14, Թ 10, ԺԵ 8)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,2×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11×7)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 98ա)։ ՏՈՂ՝ 15։ ԿԱԶՄ՝ կարմիր կտաւ. մէջքը եւ փեղկերի հիմնամասերը՝ սեւ կաշի. միջուկը` ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ սպիտակ չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 12ա, 26բ, 83ա, 106բ։ Լուսանցազարդ՝ բուսական, խաչ։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, նարնջի, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը՝ 1950ականների, լուսանցակողերը կեղտոտուած, սեւացած. գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, կարմրագիր բոլոր խորագրերն ու ենթախորագրերը անընթեռնելի, լուսանցազարդերը խամրած, թերթերին ցեցի անցքեր, թ. 127ը արտք. լս-ից 2 սմ չափով կտրած-հանած, սկզբից անորոշ քանակի, ընդմէջ թ. 8-9ի, 152-3ի 2ական, 82-3ի, 92-3ի 1ական թերթ ընկած, թ. 9 եւ 10 կարուած ետեւառաջ. կարդալ՝ թ. 10, 9։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-7բ [Կանոն մկրտութեան] – (սկ.) /// մեղաց եւ յընդունելութիւն Հոգւոյդ Սրբոյ...

2. 7բ-11բ [Կանոն հարսանեաց հանդերձ աւրհնելոյ] («ԽԱՉԱՏՈՒՐ») – [Խաչանըշան] դրոշմամբ [նշանիւ պարագրական] փառաւք զարդարեալ ի կարմրութիւն ձորձոյ ծիրանոյ...

– 10ա-1բ [Խրատ հարսանեացն... տե՛ս ձեռ. 3438, 34բ]

3. 11բ-21ա Կանոն պսակ դնելոյ – Երթան ի դուռն եկեղեցւոյն, ասեն սաղմոս... [Ընթերցուած ի Ծնընդոց]. Եւ ասաց Աստուած. Արասցո՛ւք մարդ ըստ պատկերի մերում...

4. 21ա-6ա Կանոն հաղորդ տալոյ – [Առնու քահանայն] զփրկական խորհուրդն՝ խաչն... [Եւ ասէ զաղօթս զայս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ,] արարիչ ամենայն արարածոց...

5. 26ա-46 Կանովն համաւրէն հաւատացեալ ննջեցելոց – Ասեն սաղմոսն. Երկինք պատմեն կանոնն. Աւրհնութիւն... Եւ ասէ զաղաւթս. Աստուա՛ծ յաւիտենական, անսկիզբն, անեղ, անիմանալի...

6. 46բ-53բ Կանովն [այգուցն] – (սկ.) /// գան ի գերեզմանն եւ ասեն սաղմոս. Եղիցի ականջ քո... Պաւղոսի առաքելոյն ի Թեսաղոնիկեցոց թղթոյն ընթերցուածս. Այլ եւ մէք պարտիմք գոհանալ զԱստուծոյ ամենայն ժամ...

7. 53բ-64ա [Կանոն տղայթաղ առնելոյ] – (սկ.) /// գոբողայս Դ., Ա՛ռ քեզ, Տէ՛ր, համբարձի՛... Եւ ասէ աղաւթս. Սուրբ ես, Տէ՛ր Աստուած մեր, որ բնակեալդ ես ի յերկինս...

8. 64ա-7բ Կանովն [այգուցն] – Առաւաւտուն գան ի գերեզմանն եւ ասեն սաղմոս. Եղիցի անուն Տեառն աւրհնեալ... [Ընթերցուած յԵսայեայ մարգարէէ]. Զի ի Տեառնէ եղիցի դարձ...

9. 67բ-74ա [Կանոն հոգեհանգիստ առնելոյ] – [Ասեն] սաղմոս. Երանի որում թողութիւն [եղեւ], աւրհնութիւն եւ փառք... [Ընթերցուած յԱռակաց]. Պատուեա՛, Տէ՛ր, ի քոց արդար վաստակոց...

10. 74ա-82բ Կանոն տեառնական [աւրհնելոյ] – [Ածեն զխոստ]ացեալն ի դուռն եկեղեցւոյն... [Ընթերցուածս ի Ղեւտացւոց]. Եւ կոչեաց Տէր զՄովսէս եւ խաւսեցաւ ընդ նմայ...

11. 83ա-106ա [Կանոն խաչ աւրհնելոյ] – (սկ.) /// [տանին ի դուռն] եկեղեցւոյն, լուանան նախ ջրով եւ ասեն սաղմոս թիւ Կ. (60)... [Ընթերցուած յԱռակաց]. Երանեալ է այր, որ եգիտ զիմաստութիւն...

12. 106ա-26ա Կանոն [ջուր աւրհնել]ոյ յաւուր յայտնութեան – Երթան ի ջուրն խաչիւ... [Ընթերցուածս ի Չորրորդ թագաւորութեանն]. Եւ ասեն արք քաղաքին ցԵղիսէէ...

13. 126ա-33ա Կանովն ոտնալուային – Ժողովեն ի դուռն եկեղեցւոյն, սաղմոս՝ Ողորմեա՛յ ինձ, Աստուա՛ծ, ըստ մեծի... Յոհանու առաքելոյ ի կաթուղիկեաց թղթոյն ընթերցուած. Սիրելի՛ք, սիրեսցո՛ւք զմիմեանս...

14. 133ա-7բ Կանովն սերմ, շեղջ եւ հնձան աւրհնելոյ – Ասեն սաղմոս, կցուրդ. Հովիտք բազում արասցեն... [Ընթերցուած յԱռակաց]. Պատուեա՛յ զՏէր ի քոց արդար վաստակոց...

15. 137բ-47ա Կանոն պղծեալ տաճարին աւրհնելոյ – Լուանան ջրով զորմն եւ զդրունսն եւ զսէմսն, որչափ ձեռն հասանի... [Եւ ապայ զաղօթս զայս]. Բարեբանեմք զամենօրհնեալ անունդ քո...

16. 147ա-52բ [Կանոն աւազան աւրհնելոյ] – (2 տող ջնջած) վերածնելոյ, վասն զի դեռ չէ կատարեալ եկեղեցին, որ ոչ ունի ծնունդ որովայնի իւրոյ... [Աղօթք]. Տէ՛ր Աստուած, մեծ եւ փառաւորեալ յամենայն արարածոց...

17. 153ա-8ա [Կանոն ապաշխարող արձակելոյ] – (սկ.) /// որ խաւսեցաւն։ Եւ զգուշացարուք միմեանց յորդորմամբք սիրոյ...

Ծնթ. Կանոնների խորագրերի համառօտութիւնները գրուած ստ. լս-ներում։

Տե՛ս Գիրք Մեծ Մաշտոց, Կ. Պօլիս, 1807։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԷ. դ.

158բ-60բ [Ողբ բերանոյ մեռելոցն ասացեալ՝ յԱռաքել վարդապետէ ասացեալ. ձեռ. 11, 109բ] – Ո՛վ քահանայք, վարդապետ աստուածաբան / եւ ժողովուրդք հաւատացեալք ամենեքեան, / զիմ գանգատս լսեցէ՛ք դուք միայբան / եւ զԱստուած աղաչեցէ՛ք ինձ փրկութեան... ես՝ ողորմ եւ լալակին, անաւգնական։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

158ա Փա՜ռք ամենասուրբ Երրորդութեանն՝ Հաւր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ։ |158բ| Արդ, գրեցաւ Մաշտոցս ձեռամբ անպիտան եւ անիմաստ գրչի՝ Առըստակէս սուտանուն էրէց` անուամբս միայն եւ գործովս ոչ, ի յերկիրս Խաչեան, ի գաւղս, որ կոչի Խանցք, ի հայրապետութեանն Գրիգորիսին եւ իշխանաւոր տեղոյս Մէրհապ պէկին եւ աշխարհակալութիւն շահ Թահմանին, ի թվիս հայոց ՌԺԵ. (1566)։ Արդ, ես (չշարունակած)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 69բ լս. (1721 թ., նոտրգիր) Թվին ՌՃՀ. (1721) գրեցավ Նոեմբէր Ի. (20) էր։

2. 126բ լս. (1721 թ., նոտրգիր) Թվին ՌՃՀ. (1721) ես՝ ՏԷր Աստծո ծառաս, առայ տաշտս ցորեն, Ապրիլի Լ. (30)։

3. 68բ (ԺԹ. դ.ի սկիզբ, նոտրգիր) Յունվար, Փետրվար, Մարտ, Ապրիլ, Աղայխանն, որին աւրինակով տավարի ցաւն ելաւ, նորա նայէ, որ մորէխն ելավ, մորէխն էդ, Աթամայ օրդի շահն ելաւ մահէն եդ սօվներեն, որ խանն ապազի դառավ, խանն ապազի Մհամադ խանին, որ խնութիւն դվին ցորէն, թաղարն Դ. ապազի դառավ, Ա. տարի խնութիւն արավ ետ նորայ, որ Աղայխանն իր ///էլ սօվ ելաւ լազկին իրեկ Թ. տարի |69ա| Կանճուլք էնքան ///էց Ճ. (100) փարայշեն էր, յենց շէն կար՝ Ծ. (50) եսիր քնաց, էնց շէն կար՝ Ճ. (100), պաշարի Դ. զօենկ լավ թաղարն ցորնի ԾԹՌ. (59000) դառավ, Գ. օր ամանի բերեր երեկ Կօչայկօլէն հայ ու թէրք եդիր, եդ դարավ Զարայբօրքն Վախտանկըն, որ իրեկ ուրոխայաց աչք թայ հայոց թաքայոր իբր իրեկ Դպեդի հայ ու թուրք, մալայկաննել էն դարա/// գղաքս նայ /// ցորնի Ռ. (1000) էժան էր տավարն, որ մեռավ Սուրբ Ակոբի կիրակ/// (1 տող անընթեռնելի)։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ «3427», 1ա՝ «3427, 1373»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 6ա ստ. լս.՝ «Աստուած երանի որ», 105բ վր. լս.՝ «Աստուա՛ծ, օգնեա՛յ ինձ», ստ. լս.՝ «Գրեցաւ ինձի սուրբն հասիեայ, սուրբն հաթասիեայ, սուրբն նալպաթ/// վասն ձեր /// փարատեց ծառայ ///», 106ա՝ «Գեղկո՞վք սուրբ /// սուրբ սարի (՞) սուրբ /// խաղաղա ///»։

 

 

3428

ԱՒԵՏԱՐԱՆ

ՕՂՎԵՐՁ ԳԻՒՂ (ՈՐՈՏԵԱՆ ԵՐԿԻՐ) ՌՃԼԱ. – 1682

ԳՐԻՉ՝ Եփրեմ քհյ։ ՍՏԱՑՈՂ՝ Անդրէաս խջյ։

ԹԵՐԹ՝ 306+1 (կրկն.՝ թ. 1). չգրուած՝ 1ա-գ, 141ա-3ա, 232բ-3բ, 294բ, 299ա։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԶ×12 (Գ, Ի, ԻԶ 11, Ը 10)։ ՆԻՒԹ՝ մագաղաթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,6×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն, կարմրով սահմանագծուած (9×6,3)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 32ա)։ ՏՈՂ՝ 21։ ԿԱԶՄ՝ մուգ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով եւ շղթայ-կապիչներով, կարմիր թաւշէ կրկնակազմով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ շերտազարդ կտաւ. փեղկերը՝ ականակուռ զարդաշրջանակների մէջ, ամէն շրջանակի վրայ 20 ծաղկապատկեր ակնախոռոչ, Ա. փեղկի շրջանակի մէջ՝ մէջտեղում բարձրաքանդակ Խաչելութիւն («Յ.Ն.Թ.Հ.»), որի շուրջ ականակուռ ծաղկանախշեր, անկիւններում աւետարանիչների խորհրդանիշերը՝ Մարդ, Արծիւ, Առիւծ (չկայ Ղուկասինը՝ Եզն), Բ. փեղկի շրջանակի մէջ հաւասարաթեւ խաչ, շուրջբոլորը ականակուռ ծաղկանախշեր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լս-ային՝ Երազն Յովսէփայ՝ 4ա, Քրիստոս եւ Մատթէոս՝ 22բ, Բժշկումն լուսնոտի՝ 48ա, Թզենի տերեւալից՝ 58բ, Յովսէփ Արիմաթացի՝ 83բ, 296բ, Գլուխն Յովհաննու Մկրտչի՝ 103ա, Հանդիպումն Մարիամի եւ Եղիսաբեթի՝ 147բ, Հովիւ՝ 150ա, Մկրտութիւն՝ 153բ, Յիսուս Քրիստոս («Հոգի Տեառն ի վերայ իմ»)՝ 157բ, Քրիստոս եւ Ղեւի մաքսաւոր՝ 162ա, Աշտանակ՝ 186բ, Հուր եկի արկանել՝ 191բ, Բժշկումն ջրգողեալ առն՝ 195բ, Իջեցումն ի խաչէն եւ թաղումն՝ 227ա, Բարի հովիւ՝ 236ա, Սափոր (հարսանիք ի Կանայ)՝ 238ա, Քրիստոս եւ կինն սամարացի՝ 242բ, Բժշկումն անդամալուծի առ ա­ւա­զա­նին Բեթհեզդայ՝ 246բ, Բժշկումն ի ծնէ կուրի՝ 262ա, Քրիստոս եւ Կայիափայ յատենի՝ 291ա։ Մատթէոս՝ 1դ։ Ղուկաս՝ 143բ։ Կիսախորան՝ 2ա, 144ա, 162ա, 234ա։ Լուսանցազարդ՝ թռչուն, բուսական, հասկ (163ա), խաչ, աքաղաղ (79բ, 135բ, խորհրդանշական՝ ուրացումն Պետրոսի), տաճար։ Զարդագիր՝ մարդ, թռչնագիր, կենդանագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, նարնջի, վարդագոյն, մանուշակագոյն, մոխրագոյն, ոսկի, սեւ, սպիտակ։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Մարկոսի։ ԺԱ. դ.։ ԱԲ+ԳԴ՝ ստացուած 1 թերթի ընդլայնակի եւ ընդերկայնակի հատումով (բնագիրը կտրած) եւ ծալումով (ԱԲ), 1ական թերթերի ընդլայնակի եւ ընդերկայնակի հատումով (բնագիրը կտրած, ԳԴ)։ Մագաղաթ 20×13 (ԱԲ), 13,5×11 (ԳԴ). միասիւն՝ ԱԲ (13,5×7), Դ (10×7), երկսիւն Գ (10×7). բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ Աբ). տող՝ 11 (ԱԲ), 6 (Գ), 8 (Դ)։ Ունի՝ բուսական լուսանցազարդ (կարմիր, կանաչ, կապոյտ, դեղին), լս. համաբարբառ։ Կարդալ. Դբ՝ «[զ]Յովհաննէս եւ հանէ զնոսա... եղեն փայլուն սպի[տակ]» (Թ. 1-2), Աա, Բբ, Աբ, Բա՝ «[Քան]զի ոչ գիտէր՝ զինչ խաւսէր... ընդ միմեանս թէ զինչ» (Թ. 5-9), Դա՝ «[Ի]ցէ ի մեռելոցն յառնել... նա պատասխանի» (Թ. 10-1), Գա՝ «[Թողց]է ձեզ [զյանցանս] ձեր... առնեմ զայս։ Մկրտութիւն[ն]» (ԺԱ. 25-7, 29-30), Գբ՝ «Ի ժողովրդենէն, զի ամենե[քին] գիտէին... շինե[աց աշտա]րակ, [եւ ետ զնա] ցմ[շակս]» (ԺԱ. 32-3, ԺԲ. 1)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. մէջքի ստ. եւ վր. հատուածները մաշուած, պատռուած, Ա. փեղկի 17, Բ. փեղկի 10 ծաղկանախշերի ակները, Ա. փեղկի աւետարանիչներից Ղուկասի խորհրդանիշ Եզան քանդակը ընկած. ընդմէջ թ. 87-8ի 2 թերթ ընկած, 6ա, 8բ, 16ա, 47ա, 57բ, 76բ, 81բ, 84բ, 132բ եւ այլ էջեր կիսով չափ կամ ամբողջութեամբ դատարկ՝ հաւանաբար հետագայում մանրանկարելու համար։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 2ա-86բ Աւետարան Մատթէոսի։

2. 87աբ Գլուխք։ 88ա-140բ Աւետարան Մարկոսի (Ա. 1-5՝ թափուած, 140աբ Յարուցեալ Յիսուս)։

3. 144ա-232ա Աւետարան Ղուկասու։

4. 234ա-304ա Աւետարան Յովհաննու (303բ-4ա Գիրք կնոջն շնացելոյ)։

– 304ա Թէ կամիս գրել զսա ի կարգն՝ Յոհաննու ՁԶ. համարն է, զկնի այնմ բանի, թէ քննեա՛ եւ տե՛ս, զի մարգարէ ի Գալիլեէ ոչ յառնէ, Պապէասայ ումեմն աշակերտի Յոհաննու է գրած, որ յետոյ հերձուած խօսեցաւ եւ խոտեցաւ, Եւսեբի է յասել զայս, յետոյ գրել։

Ունի ստ. լս. համաբարբառ՝ Ցրուացանկ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. Ստացողի 304բ Փա՜ռք անսկզբանն եւ սկիզբանն ամենայնի, անեղի եւ գոյացուցչին բնաւից, անսահման եւ անվաղջան էացուցչին, սահմանիչ կատարումն բոլորից, երիցս միակին, եզակին եւ միում աստուածութեանն, որ անշարժ գոլով շարժէ զարարածս ի կեանս եւ ի փրկութիւն, էից էակն եւ կենդանեաց կեանքն, որ անփոփոխ գոլով միշտ յէութեան, անեզր եւ անվայրափակն, որում եւ բովանդակիչ ամենայնի եւ յամենայնս է, եւ յամենայնէ անհաս է։ Որպես ի մասունս եւ ի բոլորս, եւ ինքն ոչ մասն եւ ոչ բոլոր, որպես թէ մասն եւ զբոլոր, զամենայն ինքն արար եւ կրէ զամենայն բանիւ զօրութեան իւրոյ։ Գերալիր գոլով՝ լնու զամենայն, եւ անհաս է յամենայնէ, որում բան եւ իմաստութիւն եւ լեզու տուեալ բոլոր էիցս, ի բոլոր էիցս հանցուք զօրհնութիւն եւ փառս Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ։ |305ա| Չորից աւետարանչացն խորհուրդ բազմօրինակ իմն ցուցմամբ տեսանի, զի ոմանք ասեն, թէ չորից աւետարանչացն են չորիւք անկիւնիւք արարածոց՝ արեւելք, արեւմուտ, հիւսիս, հարաւ։ Պարտ էր համասփիւռ քարոզել զԱւետարանն։ Իսկ ոմանց հաճոյ թուեցաւ ըստ չորից մշտահոս գետոցն յադենական աղբերէն յառաջ խաղացեալ առ ի տիեզերաց առոգումն՝ Փիսոն, Գեհոն, Տիգրիս, Եփրատէս, եւ սոցա գոլով նմանապէս թուով ուռճացեալք՝ ի կենդանական աղբերէն ոռոգանել զպասքեալ միտս մարդկային բնութեանս։ Նոյն օրինակ ըստ տեսլեանն Եզեկիելի քառակերպեան աթոռոյն՝ մարդ, առիւծ, եզն, արծիւ, զանմարմնոցն Տէր տեսանելով բազմեալ ի փառացն |305բ| աթոռ՝ իմանալի ցուցմամբ զխնամս բոլոր բնութեանս յակնարկումն, որ աստուածապէս եւ տիրապէս բերմամբ նշանակէ զլինելն առ ի հողածինս հոգեղինացն անմահից զմահկանացուս առնել հաղորդս։ Զոր եւ տեսեալ զսորայն անճառ փրկագործութեան խորհուրդ սուրբ Աւետարանիս, եւ ես՝ անարժան Անդրէասս, որդի Զօհրապին, բազում փափագանօք եւ ջերմեռանդ սիրով ստացայ զսուրբ Աւետարանս՝ հալալ արդեամբք իմովք, եւ ետու յիշատակ հոգւոյ իմոյ ի դուռն Սուրբ Ստեփանոսի Նախավկային, եւ է հովանի եւ պահապան գեւղիս մերոյ Օղվերձու, եւ եղիցի ի դրանէ սորին անպակաս՝ յիշատակ ինձ եւ իմ ծնօղացն՝ Զօհրապին եւ Խանիփաշին, եւ եղբարցն իմոց՝ Ներսէսին եւ Պետրոսին եւ Ղուկա|306ա|սին, որ յայսմ ամի փոխեցաւ, թուին հայոց ՌՃԼԱ. (1682)։ Դարձեալ յիշեցէ՛ք եւ զիս՝ Անդրէասս ստացող սուրբ Աւետարանիս, եւ քեռքն իմ՝ զԵղիսապետն եւ զՀռուփսիմէն, եւ զկողակիցն իմ՝ զԳոզալն։ Դարձեալ յիշեցէ՛ք զեղբայրն իմ՝ զՆերսէսն, եւ որդիք նորին՝ Զօհրապն եւ զԴաւիթն։ Դարձեալ յիշեցէ՛ք միւս եղբայրն իմ՝ Ղուկասն, եւ որդին իւր՝ զԲինիաթն, զկենդանիս եւ զհանգուցեալսն իմ յիշեցե՛ք ի Քրիստոս։ Այլեւս յիշեցէ՛ք ստացող սորին Անդրէասս եւ ամուսինն իմ՝ զԳօզալն, որ եւ յօժար կամօք ետու յիշատակ հոգոց մերոց եւ վախմ արարի ի դուռն Սուրբ Ստեփանոսին, եւ մի՛ ոք իշխեսցէ հանել զսա ի դրանէ սորին, եւ հանապազ բազմեալ կայցէ ի վերայ սուրբ սեղանոյն աւուրս հանդիսի։ Եթէ ոք հանել ջանայ կամ գողանալ ի դրանէ սորին, մասն ընդ Յուդայի եւ ի խաչ հանողացն առցէ, եթէ՛ իմ ազգականք եւ եթէ՛ այլք, եւ եղիցի յիշատակ ինձ մինչեւ յաւիտեանս ժամանակաց։

2. Գրչի 306բ Արդ, եւ ես՝ անիմաստ Եփրեմ գրիչս, եւ անարժան քահանայ տեսի զփափագ խօջա Անդրէասին եւ յանձն առեալ գրեցի զսուրբ Աւետարանս ի յերկիրս Որոտեան, ի գեօղս, որ կոչի Օղվէրձ, ընդ հովանեաւ Սուրբ Ստեփանոսի Նախավկային եւ Սրբոյ Աստուածածնին ի թուաբերութեանս հայկազեան սեռի ՌՃԼ. եւ մէկին (1682), աղաչեմ զձեզ, ո՛վ պատուական ընթերցողք, յորժամ հանդիպիք զայս սուրբ մատեանս աստուածային, մէկ Տէր ողորմայիւ յիշեցէ՛ք զիս եւ զծնօղսն իմ՝ զՅովհաննէս քահանայն եւ Զանազանն, զի եւ դուք յիշեալ լիջիք ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. Պհպ. Գբ (1727 թ., նոտրգիր) Յիշատակ է սուրբ Աւետարանս խոջայ Տրթատին, կողակցին՝ Եղիսայբեթին, հօրն՝ Գրիգորին, մօրն՝ Մարիամին, եղբօրն՝ <Գր> Սենայքարին, կողակցին, միուս եղբօրն՝ Սարգիսին եւ իւր կողակցին, քորոջն Խոսրովին եւ Թաւարին, եւ ամենայն արեան մերցաւորաց զարմին, թվին ՌՃՀԶ. (1727), Նէնբերի Դ., Համասպուրին։

2. Պհպ. Գա (1742 թ., նոտրգիր) Եւ դարձեալ յիշատակ է սուրբ յԱւետարանս խոջայ Աբրահամին, եւ հորն՝ Մովսէսին, եւ մորն՝ Թաւարին, եւ կողակցին՝ Հոռոմին, եւ որդոյն՝ Սահակին, եւ տստերն՝ Թաւարին, եւ ամենայն արեան զարմին, թվին ՌՃՂԱ.ին (1742), Յունվարի ԺԴ.ին (14)։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝ «Աւետարան՝ Յիսուսի խաչեալ նկարով, արծաթապատ», «1374/3428», «ՌՃԼԱ. – 1682, Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», պհպ. Բա՝ «27/35», 1ա՝ «Հմր 23», 1գ՝ «1374»։

 

 

3429

ՄԵՍՐՈՊ ՎԱՅՈՑՁՈՐԵՑԻ, ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄԵԾԻՆ ՆԵՐՍԻՍԻ

ԺԴ. դար

ԹԵՐԹ՝ 102։ ՊՐԱԿ՝ Ա-Ժ×12 (Ա 10, Ե 7, Ժ 1)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,3×11,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (12,5×9)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 28ա)։ ՏՈՂ՝ 16։ ԿԱԶՄ՝ մուգ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ չիք (Ա.), թուղթ (Բ.)։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Մարգարէութիւն Եզեկիէլի։ ԺԷ. դ.։ Ա (սկ.)՝ ստացուած 1 թերթի եզրահատումով։ Թուղթ 15×11,3. միասիւն (11×7,5). բոլորգիր (նմուշ՝ Աբ). տող՝ 18։ Կարդալ. Աաբ՝ «/// հիւսիսոյ ի սեղանն կոյս... եւ ելք նոցա ի սրբութիւն» (ԽԷ. 1-12)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին ճաքճքած, Բ. փեղկի կաշին պատռուած, մէջքն ընկած, լուսանցակողերը մասամբ կեղտոտուած. խոնաւութեան եւ աղտոտուածութեան հետեւանքով թերթերին զանազան հետքեր, տեղ-տեղ ցեցի անցքեր, փոքրիկ պատռուածքներ, թ. 8, 13-4, 23, 46-7, 59-61, 92-3, 99ը շերտազատուած, ընդմէջ թ. 46-7ի 2, 52-3ի 1 թերթ ընկած, 6բ, 47ա, 52բ, 89աբ էջերի թափուած տառերը եւ բնագրերը լրացուած հետագայի ձեռքով։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

2ա-102բ [Մեսրոպայ Վայոցձորեցւոյ] Պատմութիւն սրբոյն Ներսիսի հայոց հայրապետի, զարմի սրբոյն Գրիգորի Հայոց Լուսաւորչին – Յութ եւ տասն ամի թագաւորութեանն Տրդատա արքայից արքային... եւ զրկեալն ի ձէնջ զրկեսցէ զձեզ եւ դար/// (մէջտեղից թափուած) /// 47ա [Ան]յուշն կոչեցեալ բերդ... ի զաւրս թշնամեացն, եւ իբրեւ զհուր /// (մէջտեղից թափուած) /// 53ա պատի եւ թռչունք աւդապարք... եւ ի Համազասպայ սուրբն Վարդան եւ ըսքանչելին Հմայեակ եւ երանելին Համազասպեան։ Եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

Ծնթ. Գլխաբաժանումներ չունի եւ զգալիորեն տարբերւում է գլխաբաժանում ունեցող օրինակներից։

Տե՛ս Մեսրոպ Վայոցձորեցի, Պատմութիւն սրբոյն Ներսիսի հայոց հայրապետի, աշխ. Գէորգ Տէր-Վարդանեանի, Մատենագիրք հայոց, հտ. ԺԱ., Ժ. դ., Անթիլիաս-Լիբանան, 2010, էջ 629-743, ձեռագրիս մասին՝ էջ 644։

ՅԱԼԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԷ. դ.

Բ. կազմաստառ (սկ.) /// [Սատ]անայ յամաւթ լինի որ ձեր սակաւ մեղքն քաւի եւ զիշեցաւղք ի Ռ. (1000) բարի։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. Բ. կազմաստառ (1427 թ., նոտրգիր) Ո՛վ գրայգէտք, որ գիր գիտէք ու կու կարդայք, նայ զմեղավորս յիշեցէ՛ք զԹորոս պարոն Ասիլպակենցս եւ մեղաց թողութիւն խնդրեցէ՛ք, եւ Աստուած զձերն թողու. ամէն։ Ի թվին ԸՃՀԶ. (1427) ի Հոգտեմպերն ամիսն ԻԸ. (28) կիր[ա]կի մտաք ի Մոլիվոն, ես Թորոսս իմ որդաւքն ու տընավ ու իմ մայրն ու իմ աղբերն Գրիգ[ո]րն ի հետս եկաք յառ Մաթիկ պապէն ու յառ իր որդիքն եւ զմեզ յիշէ, Աստուած զինք յիշէ ի բարին։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Ա., էջ 369, Հմր 392։

2. Բ. կազմաստառ (ԺԵ. դ., անարուեստ բոլորգիր) Ո՛վ կարդացաւղք այսմն գրի, յորժամ կարդայք զբանս հրաշալի, նայ եւ զիս յիշեցէ՛ք զԳրիգոր վարդապետիս եւ մեղաց թողութիւն խնդրեցէ՛[ք յԱստուծոյ] (կտրած)։

3. Ա. տախտակին սոսնձած թղթին (1905 թ., շղագիր) Հ. 21. Նուէր Մայր Աթոռի Մատենադարանին հանգուցեալ Աբգար Յովհաննիսեանի ընտանիքից ի ձեռն Ստեփանոսի Կանայեանց, 1905 ամի 1ն Յունիսի, Վաղարշապատում։

Ծնթ. Ձեռագիրս նկարագրուած չէ հետեւեալ գրքում. Ցուցակ տփխիսեցի Աբգար Յովհաննիսեանի հայերէն ձեռագրերի, երկասիրեց Ֆ. Ն. Ֆինկ, Լայպցիգ, 1903։

ՆՇՈՒՄ՝ Ա. տախտակին սոսնձած թղթին՝ «Հմր 1378/3429», «ՊՀԶ. – 1427 առաջ, Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]», պհպ. Աա՝ «Աբգար Յովհաննիսեանց», 90ա լս.՝ «Չկայ 1853 տպագրութեան մէջ»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1բ, 4բ 37ա ստ. լս.՝ անընթեռնելի տառեր, բառեր, 36ա ստ. լս., գլխիվայր՝ «Երանի, որ խորհի յաղք[ա]տի[ն] եւ տնանկ[ն] յաւուր չարէ», 40բ ստ. լս.՝ «Ըսիրտ սուրբ, զոգի խոնարհ Աստուած ոչ ///», 49բ՝ «կէտագիր ծածկագրութեամբ՝ ա։. ճ։։ ռ։. ռ։. ռ։.՝ Գոր վր», 50ա՝ «կէտագիր ծածկագութեամբ՝ ռ։. ա. ռ։ ժ. ժ։՝ Վասիլ», 50բ՝ «ռ։ ա. ռ։. ա։. ժ։ ռ։՝ Սարգիս», 51ա՝ «կէտագիր ծածկագրութեամբ՝ ժ։։. ա։։. ա։։. ճ։։ ռ։։. ճ։՝ Հէթում», 65ա ստ. լս., գլխիվայր՝ «թլփատութիւն, անանցութիւն»։

 

 

3430

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՌՃԲ-ՌՃԳ. – 1653-1654

ԳՐԻՉ՝ Կոզմաս։ ՍՏԱՑՈՂՔ՝ Ղազար քհյ, Արիստակէս։

ԹԵՐԹ՝ 343. չգրուած՝ 202աբ, 248ա-50ա, 294բ-5բ, 342բ, 343բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԼԱ×12 (Ա 9, ԺԵ, ԻԱ 8, ԺԸ 5, ԺԹ, Ի 11, ԻԲ 6, ԻԳ 10, ԻԴ-ԻԵ 14, ԻԶ 7)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 12,5×9,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն՝ 1ա-200ա (8,5×6,5), միասիւն՝ 200բ-47բ (8,5×6)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 161ա)։ ՏՈՂ՝ 20։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կապոյտ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, ցեցի անցքերով, գամերն ու կապիչներից մէկն ընկած, Ա. տախտակը կոտրուած, կաշին ստ. մասից պոկուած-ընկած, մէջքի կաշին վերից պոկուած, լուսանցակողերը կեղտոտուած. գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, թ. 1-3ը վր. աջ անկիւնը զգալիօրէն մաշուած, թերթերին ցեցի անցքեր, թ. 166-73ի արտք. լս-ը մկնակեր, ընդմէջ թ. 165-6, 173-4, 224-5ի 1ական, 202-3ի 8, 283-4ի 5 թերթ ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-200ա [Այս բառք են քերթողականք վասն չափոյ Հոմերական տառիցն...] – (սկ.) ///ղաք, իսկ ի ձեռն թիւ հայր մն հէի ներսկզբան – ունայնութիւն որդի Ադամայ... օրիովդ – բանջար վայրի, օցտօղ – քճըճօղ։ Օրհնեալ համայնից, աւրհնեալ եղիցի։

Տե՛ս Բառգիրք հայոց, աշխ. Հ. Ամալեանի, Երեւան, 1975, էջ 1-340, ձեռագրիս մասին՝ էջ ԻԷ.։

Բ. 200բ Յաղագս երկոյտասան ազգաց, որ գիր ունին – Աղւան գիրն ԺԲ.* (12), եգիպտացին՝ Է. ... հայոցն՝ ԼԶ. (36), թաթարին՝ ԻԱ. (21)։

* Ծնթ. Պէտք է լինի ԾԲ.՝ 52:

Գ. 204ա-34ա [Նախերգանք ճառից, քարոզից]

1. 203ա-4ա Աստուծով եւ աստուածատուր պարգեւօք շարժեցից ի շարժողէն բոլորից... եւ ի փառս համագոյ Սուրբ Երրորդութեանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգոյն Սրբոյ, այժմ եւ յաւիտեանս։

2. 204ա-7բ Այլ այժմ եկեսցուք ի գիտութիւն բանիս – Արփիական լոյս, անշիջանելի ճառագայթ, կենդանութեան աղբիւր... մտադիւր լինել առաջի արկեալ բանիս, որ ասէ։

3. 207բ-8ա Նորին Յակոբայ Սրճոյ ասացեալ ի խորհուրդ կիրակէէ – Ամենաբաշխեցող, տո՛ւր ինձ իշխանութիւն քարոզել վասն փառաց... կեցո՛ զբանս իմ ասել վասն փառաց աւուրս տօնի։

4. 208աբ Նորին ասացեալ յԱյլակերպութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի – Ամենազօր որդի Աստուծոյ, որ առաքեցեր յերկիր ի վարձու ունել զմշակս... եւ ժողովել ի սմանէ զբանն կենաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի։

5. 208բ-11ա Մեծի Ծաղկազարդի գալստեանն՝ յԱռաքել վարդապետէ ասացեալ – Անժամանակ Բանդ Աստուած, արքայ համայնից... զի կարացից ժամանել տեսութեան բանիս մեծի, որ ասէ։

6. 211բ-22ա Նորին՝ Յարութեանն Ղազարու – Բա՛ց զշրթունս իմ՝ խօսել վասն քո, Որդի՛ Աստուծոյ... այլ հաւատով հպիմ ի բանն, որ ասէ։

7. 222ա-4ա Եփրեմի ասացեալ նախերգան – Ի շաւիղս փառաց քոց, Տէ՛ր, ընթանա միտք իմ... եկեսցո՛ւք ի տեսութիւն բանիս, որ ասէ։

8. 224ա-6բ Զատիկ կիրակէի նախերգան – Իմաստութիւն Հօր Որդի, տո՛ւր զօրութիւն մտաց իմոց՝ ասել բանս ինչ... եւ ի ձեզ ներգործեսցէ ի փառս իւր, եկեսցո՛ւք ի տեսութիւն բանիս, որ ասէ։

9. 226բ-7ա Նորին սրբոյն Յակոբայ ասացեալ ի սուրբ Զատկի Յարութեանն Քրիստոսի Աստուծոյ – Յարութիւն քո, Քրիստո՛ս, զարհուրեցուցանէ զիս... տո՛ւր ինձ, Տէ՛ր, պատմել զհաւատս քո յառաջի խնդրողացն զքեզ։

10. 227ա-34ա Գովեստ ներբողական վասն Յովաննու Կարապետին – Յիսուս Միածինդ Հօր, լոյս ծագեա՛ խաւարեալ ոգոյս... եւ ի սգալի տարրեղինացս այժմ եւ անզրաւ յաւիտեանս. ամէն։

Դ. 234բ-40ա [Կերպ յիշատակարան գրելոյ] – Այժմ ժամանեալ մեր ի յաւարտ եւ ի կատարումն թարքմանութեան... ի հաճոյս կամաց իւրոց. ամէն։

Ե. 240ա-4ա Աւրհնութիւնք ժողովրդեանն առհասարակ

1. 240ա-43բ Զոր աւրհնութիւն աստուածային եւ աղօթք սուրբ Լուսաւորչին եւ սուրբ Կարապետին եւ յամենայն սրբոցն... եւ զայլ ամենայն չարութիւն. ամէն։

2. 243բ-4ա Զոր եւ բազկատարած մաղթանօք, բարեխօսութեամբ Սուրբ Աստուածածնին եւ ամենայն երկնագումար ընտրելովք սրբոցն հայցեմք... ի փառս ամենասուրբ Երրորդութեանն, անզրաւ յաւիտենիւ. ամէն։

Զ. 250բ-342ա [Սիմէոնի վարդապետի Ջուղայեցւոյ արարեալ Քերականութիւն ըստ լեզուի մերում հայկազանց]. Յաղագս քերականութեան

Տե՛ս ձեռ. 1984, 115ա-62բ։ 1/250բ-303ա։ ա/250բ-2ա։ բ/252ա։ գ/252ա-3ա։ դ/253ա։ ե/253բ-4ա։ զ/254ա։ է/254բ։ ը/254բ-70բ։ թ/271ա-87բ։ ժ/287բ-9բ։ ժա/289բ-92ա։ ժբ/292ա-4ա։ ժգ/296աբ։ ժդ/296բ-300բ։ ժե/300բ-3ա։ 2/303բ-42ա։ ա/303բ-6բ։ բ/306բ-7բ։ գ/308ա։ դ/308ա-33բ։ ե/334ա-42ա։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆՔ, ԺԸ. դ., նոտրգիր

1. 201բ [Մեղայական] – Վա՛յ ինձ, վա՛յ իմ դատա[ստանի]ն դողամ եւ... մա՛յր Աստուծոյ, բարեխօս լե՛ր, որ ոչ տեսանեմ։

2. 244ա [Յաղագս դասուց հրեշտակաց] – Ինն դասք են եւ ամենայն դասք ԲԺ.ան գունդ, զոր նահապետութիւնս ասէ... որպէս հրեշտակ, քան զմարդ։

3. 244բ-7բ Յաղակս որպիսութեան սաղմոսին, թէ վասն ինչ պատմեն – Առաջին՝ Երանեալ է այր, որ ոչ գնայ. վասն ծառի եւ այգի տնկելոյ... այնքան լէգէօնք են ի մի դասն։

4. 343ա (ԺԷ. դ., բոլորգիր) [Աղերս] – Ի խաղաղութիւն առաքեա՛, Տէ՛ր, զհրեշտակ խաղաղութեան, որ եկեալ, պահեսցէ զմեզ անխռովս ի տուէ եւ ի գիշերի։ Յիշեա՛ զմեզ, Տէ՛ր, յիշեա՛ զմեզ, յորժամ գաս յարքայութեամբդ քո եւ ողորմեա՛ մեզ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

234ա Յիշեցէ՛ք զգծող սմի / զԿոզմաս համբակս՝ եղկելի / ծաղր եւ ծանակ համայն ցեղի, / թվոյս հազար հարիւր երկի (1653) / ի յՕգոստոս ԺԷ.ի (17)։

201ա Փա՜ռք ամենասուրբ Երրորդութեանն, համակամ աստուածութեանն՝ Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ, այժմ եւ զրաւ յաւիտենիւ. ամէն։ Որ ետ կարողութիւն Կոզմաս բազմամեղ գրչի հասանել ի զրաւ բանիս, որ կոչի Բառ եբրայեցի, որ ըստ տառս մեր յարշարազուգի ի թըւականութեանս հայկազնի հազարերորդի հարիւրերորդի երրորդի (1654), ի հայրապետութեան տեառն Փիլիպպոսի Հայոց կաթողիկոսի, եւ յառաջնորդութեան նահանգիս տէր յԵսայեա վարդապետի, ի յիշատակ եւ վայելումն Ղազար սրբազան քահանայի եւ Արիստակէս բանի սպասաւորի եւ որդոցն՝ Կոզմայի, Ալէքսի, Յովհանիսի եւ Կիրակոսի, եւ ծնօղացն՝ Կիրակոս քահանային եւ Թուրվանդին։ Աղաչեմ զձեզ, հա՛րք եւ վարդապե՛տք սուրբ, որ թէ գտանիցէք բան ինչ օգտի ի սմա, յիշեցէ՛ք զվերոյգըրեալսն, եւ որ առատն է ի տուրս բարեաց, տացէ ձեզ յիշողացդ ներումն ամենայն սխալաց. ամէն, Հայր մեր, որ յեր՛՛։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Գ., էջ 589-590, Հմր 908։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «Հմր 3430», «ՌՃԳ. (1654)»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 343բ՝ թռչուն։

 

 

3431

ՇԱՐԱԿՆՈՑ

ԺԶ. դար

ԳՐԻՉ՝ Թորոս։

ԹԵՐԹ՝ 373։ ՊՐԱԿ՝ Բ-ԼԳ×12 (Բ, Ե 11, Դ 8, Լ, ԼԳ 7, ԼԱ 9)+8։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14×9,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (9,5×6)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ` 189ա)։ ՏՈՂ՝ 21։ ԿԱԶՄ՝ մուգ շագանակագոյն կաշի՝ զոյգ կապիչով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ ծաղկազարդ գործուածք։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ սպիտակ չգրուած թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ` 99բ, 133բ, 186ա, 244ա, 305բ, 324բ, 344բ։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, տաճար, խաչ, ծառ։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. լուսանցակողերը մաշուած, սեւացած. թերթերին խոնաւութեան եւ աղտոտուածութեան հետքեր, ցեցի անցքեր. սկ-ից գրեթէ 13, ընդմէջ 27-8ի, 337-8ի 2ական, 26-7ի, 28-9ի, 42-3ի, 340-1ի, 342-3ի, թ. 330-1ի 4, 1ական թերթ ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Տե՛ս ձեռ. 1576, 4ա-368բ։ 1-4/չիք։ 5/1ա-2բ (սկ. ///եցաւ Քրիստոս՝ Որդին Աստուծոյ...)։ 6/2բ-4բ։ 7/4բ-6բ։ 8/6բ-8բ։ 9/8բ-11ա։ 10/11ա-3ա։ 11/13ա-5ա։ 12/15ա-7բ։ 13/17բ-22բ։ 14/22բ-5ա։ 15/25ա-6բ (բաժակ հոգեւորական լըցեալ աստուածային /// վջ.)։ 16/27աբ (սկ. /// եւ ի յերկինըս բարձրացեալ բարեպաշտութեամբ իւրով... նւաճելով զարքայն Մեծ Տըրդատ վասն /// վջ.)։ 17/չիք։ 18/28ա-9ա (սկ. ///ութիւն ի պարծանս ազգի մարդկան..., Առաքեա՛ ի մեզ Տէր... Ո՛վ երջանիկ ճառագայթ... Նախասարկաւագ եւ առաջին...՝ թափուած)։ 19/29ա-31բ։ 20/31բ-3բ։ 21/33բ-6բ։ 22/37բ-9բ։ 23/39բ-41բ։ 24/չիք։ 25/43աբ (սկ. /// ով ըզճաշակաց պըտղոյն քաւել ըզպարտիս Ասըտուած...)։ 26/ 43բ-8ա։ 27/48ա-54բ, 280բ։ 28/ 54բ-64բ։ 29/64բ-76ա։ 30/76բ-84ա, 89բ-91բ։ 31/91բ-9բ։ 32/99բ-101բ։ 33/101բ-4ա։ 34/104ա-5ա։ 35/105բ-7բ։ 36/108բ-10բ։ 37/111բ-3ա։ 38/114ա-7ա։ 39/118ա-21ա, 122ա-9բ։ 40/129բ-31բ, 132բ-3ա։ 41/133բ-41ա։ 42/141ա-8բ։ 43/148բ-72ա։ 44/172ա-6բ։ 45/176բ-85բ։ 46/186ա-8բ։ 47/188բ-90բ։ 48/190բ-2բ։ 49/192բ-4բ։ 50/194բ-6բ։ 51/196բ-7բ։ 52/197բ-200ա։ 53/200ա-5ա։ 54/205ա-6բ։ 55/206բ-9բ։ 56/209բ-11բ։ 57/211բ-4բ։ 58/214բ-21բ։ 59/222ա-4ա։ 60/224ա-6բ։ 61/226բ-8բ։ 62/228բ-30բ։ 63/230բ-2բ։ 64/236բ-9ա։ 65/239ա-41բ։ 66/241բ-4ա։ 67/244ա-5բ։ 68/245բ-7բ։ 69/247բ-9ա։ 70/249ա-50բ։ 71/250բ-2ա։ 72/252բ-3բ։ 73/253բ-5բ։ 74/255բ-8բ։ 75/258բ-60բ։ 76/260բ-2բ։ 77/262բ-6բ։ 78/266բ-8բ։ 79/269ա-71ա։ 80/271ա-2բ։ 81/272բ-5ա։ 82/275ա-83բ, 284ա-9ա, 301ա-2ա (ժբ-ժգ՝ չիք)։ 83/289ա-94ա։ 84/295բ-6ա, բ/107բ-8բ, գ/110բ-1բ, դ/113ա-4ա, ե/117ա-8ա, զ/121ա-2ա, է/131բ-2բ։ 85/296բ-300ա, 302ա-3բ։ 86/303բ-24բ։ 87/324բ-40բ (Ողջոյն ձեզ... Ահա հրաժարիմ... Աղաւթս արարէք... Աւգնութիւն է մեզ... Երանի ազգի... Անդ պատրաստեաց... Աւրհնեսցէ զձեզ... Մերձեցաւ անձըն իմ... Հաւատ ունելով... Մերձեցաւ անձն իմ ի հող... Ի գալըստեան Տեառըն... Գայ զաւրութեանց... Զահագին համբաւ... Ահագին է աւր... Մերձեցայ ես ի դուռըն... Անըսկիզբն Աստուած... Բազմերամք վեհագունիցըն... Աւրհնաբանող ձայնիւ երգեմք... Մեծ եւ ահեղ է աւրըն... Ի հանդերձեալ նորոգմանն... Յաւիտենից Աստուած եւ արարիչ ամենայնի... Որ թագաւորդ ես յաւիտենից...՝ թափուած)։ 88/344բ-65բ։ 89/340բ-4բ։ 90/84ա-9բ։ 91/294ա-5բ։ 92/283բ-4ա։ 93/41բ-2բ։ 94/36բ-7բ։ 95/232բ-6բ։ 96/300ա-1բ (խորագիրը տարբեր՝ Շարական սգեստաւորութեան պատարագի)։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԹ. դ., նոտրգիր

366ա-73բ Սրբոց թարգմանչաց («ՄԵՍՐՈՎԲԱՅ Է ԲԱՆՍ») – Մեծապայծառ ջահ լուսոյ հաստատեցեր վերստին... եւ մեք զքեզ Տէր օրհնեսցուք։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

42բ Եւ զգծագրողըս` զԹորոս, յիշեցէ՛ք ի Տէր Քրիստոս Աստուածն մեր, եւ դուք յիշեալ լիջիք ի Քրիստոսէ. ամէն։

185բ Տաւնքս Յարութեան, որ կատարի, / ժամ ասելով կամ պաշտելի, / րոհ զիս յիշել մանկունք բարի / եւ ասել ձեզ ինձ ողորմի, / ով որ յիշէ, յիշեալ լիցի / ի միւսանգամ գալուստըն Քրիստոսի. ամէն։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 26ա ստ. լս., 30բ ստ. լս. սեւ թանաքով ութանկիւն՝ անընթեռնելի, 373բ մանուշակագոյն թանաքով ձուածիր՝ անընթեռնելի, [մէջտեղում եպիսկոպոսի խոյր եւ հանդերձանք, շուրջբոլորը՝ «ՄԵՍՐՈՎԲ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍՄԲԱՏԵԱՆՑ ՆԱԽԻՋԵՒԱՆՑԻ / 1871», ձեռ. 3328, 7ա, 8ա]։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «3431»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 55ա՝ «Այբուբեն՝ ա-հ», 137բ՝ «Եախայ յաւիտեան բանք», 138ա՝ «Այբուբեն՝ ա-ն», 164բ՝ «Զյարուցեալն ի մեռելոց Քրիստոս Ասըտուած», 238բ՝ «Այբուբեն՝ ա-ի», 365բ՝ «Ըսկի»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 133բ, 137բ, 188բ՝ թռչուն, 179բ՝ բուսական։

 

 

3432

ԱՒԵՏԱՐԱՆ

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 344+2 (կրկն.՝ թ. 114, 271). չգրուած՝ 1ա, 2բ-3ա, 4բ-5ա, 6բ-7ա, 8բ, 111բ, 174բ, 270բ։ ՊՐԱԿ՝ 9+Ա-ԻԸ×12 (Ա 11, Դ, ԻԶ 14, ԻԸ 10)։ ՆԻՒԹ՝ մագաղաթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,3×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (8,3×6,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 82ա)։ ՏՈՂ՝ 19։ ԿԱԶՄ՝ մուգ կանաչ թաւիշ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ մուգ կարմիր յենքով ծաղկաթուղթ. լուսանցակողերը՝ մանուշակագոյն։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+Գ՝ սպիտակ չգրուած թուղթ՝ սոսնձած ծաղկաթղթին, մասն կազմաստառի (Ա, Գ)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Խորան՝ 1բ, 2ա, 3բ, 4ա, 5բ, 6ա, 7բ, 8ա, 9ա։ Կիսախորան՝ 10ա, 112ա, 175ա, 271ա։ Լուսանցազարդ՝ թռչուն, բուսական։ Զարդագիր՝ կենդանագիր, թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, նարնջի, ոսկի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. մէջքի ստ. եւ վր. եզրերը ցեցակեր, նորոգուած ԺԹ. դարում. գրադաշտը տեղ-տեղ խիստ գունափոխուած, թերթերին խոնաւութեան եւ աղտոտուածութեան հետքեր, թ. 45-7ի ստ. աջ անկիւններին, թ. 344ին ցեցի անցքեր, թ. 18-45, 335-44ին բորբոսի հետքեր, տեղ-տեղ քայքայուած, թ. 335ը պոկուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 10ա-110ա Աւետարան Մատթէոսի։

2. 112ա-74ա Աւետարան Մարկոսի (173բ-4ա Յարուցեալ Յիսուս)։

3. 175ա-270ա Աւետարան Ղուկասու։

4. 271ա-344բ Աւետարան Յովհաննու։

Ունի ստ. լս. համաբարբառ՝ Ցրուացանկ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 9բ (1755 թ., նոտրգիր) Յիշա[տա]կ է սուրբ Աւետարան Աւետիք վարդապետին, եւ իմ հայր Պապին, եւ իմ մայր Եթարին, օվ ոք կարթայ, մէկ բերան [ո]ղորմի ասացէ՛ք. ամէն։ Թվին ՌՄԴ. (1755) էր։

2. 110բ (1789 թ., նոտրգիր) Յիշատ[ակ] է սուրբ Աւետարանս Մուռուտէցի Ներսէսի որդի Ըստեփանին եւ իւր ծնօղացըն՝ հայր Ներսէսին, մայր Շահփարին, եղպայր Քասպարին, կողակից Մարիամին եւ որդոյցն՝ Անդօնին, Քասպարին, Թեւանին, Անային, Պալասանին, Եղսապետին եւ ամենան ընդանեացըն։ Ով ոք ընթեռնու, կարդայ, մէկ բերան յիշի եւ ողորմի ասի, Աստուած ողորմի ասացողացըն, Աստուած ողորմեսցի, որ ես՝ մեղա[ւ]որ Ստեփանս, իմ հալալ վաստակէ առայ, ետու յիշատակ ի տունն Սուրբ Մեռունու<նու>տին։ Ով ոք կարդայ, մեզ |111ա| յիշէ, ով ոք մեզ յիշէ, Քրիստոս զնա յիշէ։ Ով ոք այն տանէ, ծեռնամխէ կամ գրավէ կամ ծախ[է], ԳՃԺԸ. (318) հայրապետացն նզո[վ]եալ լիցի, պատիժը Կաենի, մասն Յուդայի լինի. ամէն։ Գրեցաւ Կանջայ, թվին ՌՄԼԸ. (1789), Մայիս ամսույ մէկ, որ ես՝ մեղաւոր տէր Յօհանս գրեցի, որ եմ որդի Արութիւն վարդապետին։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Բա՝ «3432», «ԺԷ., Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ «Ը Եաղլուղ», 9բ՝ «1320 1204/1117»։

 

 

3433

ԺՈՂՈՎԱԾՈՅ

[ՆՈՐ ՋՈՒՂԱ]* ՌՃԿԹ. – 1720

ԳՐԻՉ՝ Ստեփաննոս Կաֆայեցի։ ՍՏԱՑՈՂ՝ Յովանէս քհյ։

ԹԵՐԹ՝ 508։ ՊՐԱԿ՝ Ա-ԽԲ×12 (Ա, Գ, ԺԳ, ԽԲ 13, Դ 14, Ժ, ԺԲ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,8×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11×6,3)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 310ա)։ ՏՈՂ՝ 25։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ սպիտակ թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 2ա, 160ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, Բ. տախտակը վերից վար կոտրուած, մէջքի ստ եւ վր. մասերը վնասուած. գրադաշտը խոնաւութիւնից մասամբ գունափոխուած։

* Ծնթ. Գրչութեան վայրի թէական ենթադրութիւնը՝ ըստ կազմի դրոշմազարդերի։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

– 1աբ [Ցանկ նիւթոց] – Ա. Նախ եւ յառաջին կարգաւորութիւն եկեղեցւոյ... Ծ. Վասն խոստովանութեան, ի նոյն բանն խոստովան լե՛ր։

Ա. 1. 2ա-11բ [Ա.] Կարգաւորութիւնք եկեղեցւոյ եւ արարողութիւն ժամատեղաց՝ տեառն Ներսէսի Հայոց կաթողիկոսի, որ ետ բերել ի սուրբ եւ հռչակաւոր աստուածաբնակ եւ հրեշտակակրօն սուրբ հարցն մեծ ուխտին Մաքենեաց, եւ ամենայնիւ ամենայն կամօք հաճեալ եւ հաւանեալ զպակասն ելից եւ զսխալսն ուղղեաց եւ կարգեաց ամենայն Հայաստանեաց եկեղեցեաց, անջրելի եւ հաստատուն աւանդ, առաջնորդութեամբ Հոգոյն Աստուծոյ, որ աջողեալ է զամենայն բարի

ա. 2ա-6ա [Խրատք գիշերային ժամու] – Յառաջ քան զամենեսեան պարտ է յառնել փակակալին...

բ. 6աբ Խրատ արեւագալին – Իսկ արեւագալի եղիցի սաղմոսն...

գ. 6բ-8բ Իսկ ճաշու աղօթից խրատ այս է – Նախ երեք անգամ հարկանեն զզանկակսն...

դ. 8բ-9բ Երեկոյեան աղօթից ժամատեղեաց խրատ – Յառաջ լուցանէ փակակալն զկանթեղս...

ե. 10ա-1բ Իսկ այլ արարողութիւնք երեկոյի ժամուն ըստ սրբոց հարցն Թեղինեաց – Նախ ասէ աշակերտի դասուն պատուաւորն... Աստուած աւրհնեալ եղիցի յաւիտեանս յաւիտենից։

2. 11բ-2բ Խրատք ժամատեղեաց ըստ արեւելեան սահմանացն սկսուածոց եւ ասութեանց աղօթից, զոր խնդրեաց սուրբ վարդապետն Յակոբ Ղրիմեցի ի մեծ րաբունոյն Գրիգորէ Խլաթեցոյն, եւ կատարեաց այսպէս, որ դասի որ աւուր ձայնն լինի, այս է – Տէ՛ր, եթէ զշրթունսն։ Զքէն գոհանամքն... քարոզ վասն հոգոցն, աղօթ Քրիստոս որդի Աստուծոյ, հայր մեր, որ յերկինս։

Բ. 13ա-6ա [Ի Հարցմանց գրոց Գրիգորի Տաթեւացւոյ]

1. 13ա-5ա Բ. Նորին Գրիգորի եռամեծի աշակերտի մեծին Յօհանու Որոտնեցոյ. Վասն աղօթից – Հարց. Քանի՞ են ժամք աղօթից եւ ո՞րք։ Պատասխանի. Գիտելի է, զի ի Հին օրէնսն Մովսէսի... վասն որոյ հինգ անգամ աղօթեմք ի ցերեկի։

2. 15ա-6ա Գ. Նորին Գրիգորի Տաթեւեան հեղինակի վասն առանձնական աղօթից – Հարցումն. Որպէ՞ս զանազանին ի միմեանց հասարակ աղօթքն եւ առանձնական... ի գթած մարդասիրէն Աստուծոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս։

Գ. 16բ-8ա Նախադրութիւնք խրատականք։ Յաղագս աղօթիցն, զոր արարեալ Տեառն Ներսէսի՝ եղբօր Գրիգորիսի հայոց վերադիտողի – Աղօթք հասարակաց քրիստոնէից մեծամեծաց եւ փոքունց...

– 18ա Հաւատով խոսոտվանիմ եւ երկրպա[գանեմ] – Հաւատով խոստովանիմ եւ երկրպա[գանեմ]... փառաւորեալ Տէ՛ր, ընկա՛լ զաղաչանս ծառայիս քո եւ կատարեա՛ ի բան։

Դ. 18բ-38բ, 86բ-116ա, 150բ-9բ, 299ա-386ա, 399բ-418ա, 468բ-70բ, 489ա-508բ [Քարոզք Գրիգորի Տաթեւացւոյ]

1. 18բ-38բ, 86բ-116ա, 150բ-9բ, 307ա-79ա, 399բ-418ա, 489ա-508բ [Քարոզք յերկրորդ հատորէ]

Տե՛ս Ամառան հատոր, տպ. 1741։ Ա-Ը/չիք։ Թ/399բ-406բ։ Ժ/406բ-10ա։ ԺԱ/410ա-8ա։ ԺԲ-ԼԱ/չիք։ ԼԲ/326ա-34ա։ ԼԳ/334ա-9բ։ ԼԴ/307ա-12ա։ ԼԵ/312ա-8ա։ ԼԶ/318ա-26ա։ ԼԷ/99ա-104ա։ ԼԸ/104ա-12ա։ ԼԹ/112բ-6ա։ Խ/86բ-94ա։ ԽԱ/94ա-9ա։ ԽԲ-ԽԸ/չիք։ ԽԹ/489ա-92ա։ Ծ/չիք։ ԾԱ/492ա-4ա։ ԾԲ/494ա-6ա։ ԾԳ-ԿԴ/չիք։ ԿԵ/150բ-5ա։ ԿԶ/155ա-9բ։ ԿԷ-ՀԴ/չիք։ ՀԵ/340ա-4ա։ ՀԶ/344ա-50ա։ ՀԷ/350բ-5ա։ ՀԸ/355ա-60բ։ ՀԹ/360բ-6ա։ Ձ/366բ-79ա։ ՁԱ-ՁԳ/չիք։ ՁԴ/18բ-22բ։ ՁԵ/չիք։ ՁԶ/23ա-5ա։ ՁԷ/25ա-31ա։ ՁԸ/31ա-3բ։ ՁԹ/33բ-6բ։ Ղ/36բ-8բ։ ՂԱ-ՂԵ/չիք։ ՂԶ/496ա-501բ։ ՂԷ/501բ-8բ։ ՂԸ-ՃՁԸ/չիք։

2. 299ա-307ա, 379ա-86ա, 468բ-70բ [Քարոզք յառաջին հատորէ]

Տե՛ս Ձմեռան հատոր, տպ. 1740։ Ա-ԿԵ/չիք։ ԿԶ/379ա-86ա։ ԿԷ-ՀԳ/չիք։ ՀԴ/468բ-70բ։ ՀԵ-ՃԺԷ/չիք։ ՃԺԸ/299ա-307ա։ ՃԺԹ-ՃԿԱ/չիք։

Ե. 1. 39ա-42բ Ժ. Քարոզ ի բանն Տեառն, որ ասէ` Թզենի մի էր ուրումն տնկեալ յայգւոց իւրում եւ եկն խնդրել զպտուղ ի նմանէ եւ ոչ եգիտ, ասէ ցայգէգործն՝ Ահա Գ. ամ է, կտրեա՛ զդա, ընդէ՞ր – Զայսոսիկ քննելով զմիտս՝ պարտիմք մաքրել... Հօր, միանգամայն եւ Հոգոյդ Սրբոյ վայել է փառք. յաւիտեանս։

2. 43ա-6բ ԺԱ. Պատուէր եւ խրատ՝ ումեմն իմաստնոյ ասացեալ – Քանզի հաճոյ թուեցաւ Աստուծոյ, որք զքեզ արժանի համարեցան... յաներեւոյթօրէն զշնորհս հոգի տացէ ձեզ. ամէն. եւ Քրիստոսի մարդասիրին փառք. ամէն։

3. 46բ-7բ [Տաղ գրչի] («Ի ՍՏԵՓԱՆՆՈՍԷ») – Ի արեւու ծագմանէ հանճար մի գտի, / ի նոյն գեղեցկութեանն համեմատ տեսի... մի՛ հետեւիք, մանկտի՛կ, դուք ունայնութեան։

4. 47բ-8բ Յաղագս արժանաւորութեան, սրբազնութեան եւ կացութեան քահանայականի – Եթէ ունէիր զհրեշտակական մաքրութիւն... որում փառք եւ պատիւ անբաժանելի սրբոյ Երրորդութեանն։

5. 49ա-54բ ԺԲ. Յաղագս անարժան պատարագողաց – Փորձեսցէ մարդ զանձն իւր եւ ապա ի հացէ անտի կերիցէ... եկեսցէ մահ ի վերայ նոցա եւ կե՛՛։

6. 55ա-60բ ԺԳ. Սուրբ հօրն Թէոփիլոսի ասացեալ՝ Վասն արտասուաց եւ վասն խոստովանութեան – Յորժամ միտքդ զբաղեալ լինի հետ մեղաց եւ կամ ի հոգս աշխարհի... եւ թողութիւն խնդրել յԱստուծոյ եւ ի՛՛։

7. 60բ-3ա ԺԴ. Խրատ վասն խոստովանութեան ի մեկնութիւն Սուրբ Աւետարանին Քրիստոսի, որ ասէ. Գլուխ ԼԵ. (35) – Եկա՛յք առ իս, ամենայն վաստակեա՛լք եւ բեռնաւո՛րք... որով արժանասցուք իւր աւրհնեալ տեսուն յաւիտեանս. ամէն։

8. 63ա-4բ ԺԵ. Խրատք վասն հոգեւոր հոգէվարաց աւուրն, յորժամ քակի աստուածաշէն տաճար հոգոյն, որ է ի մարմինն եւ բաժանի ի միմեանց [Վարդան վարդապետի ասացեալ. ձեռ. 342, 223բ] – Արդ, պարտ է ամենայն մարդոյ զայս մտաւ ածել... եւ խնդրել զթողութիւն յանցանաց, զի մերձեալ է գալուստն Քրիստոսի. եւ նմա փառք յաւիտեան։

9. 65ա-82բ ԺԶ. Վասն ժողովրդեան եւ վասն քահանայից խրատք զգուշութեան – Արդ, զքահանայական կարգաց արժանի արասցուք յօրինակաց, թէ որպէս պարտ է... եւ ապա պտղաբերէ զարդիւքն ի հանդերձեալ կեանսն։

10. 83ա-6բ ԺԷ. Քարոզ յաղագս խոստովանութեան, ի բանն, որ ասէ առաքեալն` Ապա թէ խոստովան լինիմք մեղս մեր հաւատով, նա եւ արդար առ ի թողուլ զմեղս մեր [Թուղթ Յովհ. Ա. 9]. Գլուխ ԽԱ. – Ի վերայ այսմ բանի Զ. իրս տեսանելի է... եւ գտան թողութիւն յանցանաց եւ մեղաց իւրոց։

11. 116բ-27բ ԻԳ. Վարդան վարդապետի արարեալ. Աւուրք իմ որպէս հովա[նի անցին]։ Եւս քահանայաթաղի – Աստուածային շնորհացն արժանացեալք արդարք... չորրորդ. Զամենայն գիտութիւնս ուղղել եւ ապա քահանայանալ։

12. 128ա-44ա [Սահմանադրութիւնք դաստիարակութեան]

ա. 128ա-35բ ԻԴ. Սահմանադրութեան դաստիարակութիւն նորածնեալ մանկանց, որք հրաւիրելոց իցեն յաստիճան քահանայութեան, խրատ հարկաւորք եւ պիտանիք, զոր արարեալ է տէր Առաքել Սիւնեաց նահանգի – Արդ, ըստ կարգի ժամանակի վարժել զմանկունս ի սնունդ սրբութեան... եղերո՛ւք կատարեալ, որպէս եւ Հայրն ձեր երկ[նաւո]ր կատարեալ է։

բ. 136ա-9ա ԻԵ. Խրատ քահանայական կարգաց, որ ասէ եպիսկոպոսն – Աստուածային եւ երկնաուր շնորհն վերնական ի Հօրէն... եւ զպակասութիւն աղօթիւք ձեր լցուսցէ Տէր Յիսուս Քրիստոս։

գ. 139ա-44ա ԻԶ. Սահմանադրութիւն արարեալ եռամեծար Գրիգորի մեծ րաբունապետի, ի խնդրոյ Սիւնեաց եպիսկոպոսի տէր Առաքելի, իսկ յաւուր ձեռնադրութեան նստցի եպիսկոպոսն յաթոռ ի մէջ յատենի ի դուռն սուրբ եկեղեցւոյն առաջի ամենայն բազմութեանն եւ քննեսցէ բազում զգուշութեամբ զնուիրեալն – Նախ տեսանէ, թէ ունի զուսումն քահանայութեան, թէ ոչ... եօթնարփեան շնորհօքն մինչեւ յանըսպառ յաւիտեանս. ամէն։

13. 144ա-50բ ԻԷ. Նորին քարոզ վասն դատաւորաց աշխարհի, ի բանն, որ ասէ` Դատ արարէ՛ք որբ[ոյն] եւ տո՛ւք իրաւունս այրոյն կամ դատել զժողովուրդս արդար [Սղմ. ՁԱ. 3] – Որ հանճարեղն իցէ՝ զառաջնորդութիւն ստասցի... եւ ի դառն տանջանացն եւ յաւիտենից հրոյն եւ ի վճռոյն. ամէն։

14. 160ա-248բ Լ. Իմաստնոյն Յովհաննիսէ վարդապետի՝ մականուն տկար կոչեցեալ Երզնկացւոյ համառօտեալ զՄեկնութիւն Ներսէսի Լամբրոնացւոյ արքեպիսկոպոսի Յաղագս մեկնութեան սուրբ պատարագի՝ Աթանասի Աղէկսանդրու – Ամենայնի ժամանակ է, եւ ժամանակ է ամենայն իրի...

ա. 173ա-7բ Խորհուրդ զանազանութեան զգեստից – Յորժամ հանդերձեալ է ոք եպիսկոպոսաց եւ կամ ի քահանայից պատարագ առնել... եւ այրն համարձակ բանայ անամօթ։

բ. 177բ-9բ Զի՞նչ խորհուրդ ունի սաղմոս եւ աղօթքն ի ժամ պատարագի զգեստաւորութեան – Եկեղեցին տուն եւ բնակութիւն է երկնաւոր թագաւորին... եւ զգլուխս առ քեզ ամբառնամք։

գ. 179բ-81բ Խրատ քահանայի. յառաջ զգենուլն կարգ ածէ Սաղմոս կանովն, ծնրադրելով եւ խոնարհի եւ անկանի ի վերայ երեսաց իւրոց, եւ ասէ անմռունչ զաղօթս առ Հոգին Սուրբ, զոր ասացեալ է սուրբն Գրիգոր Նարեկացին. եւ ի լման ասա՛յ – Ամենակա՛լ Աստուած, բարերար, մարդասէր, Աստուած բոլորից... զի խռովութիւն մտացս զկրկին խաղաղութիւնն առնու վերստին, խաղաղութիւն ամենեցո՛՛ Աստուծոյ երկիր՛՛։

դ. 181բ-201ա [Աղօթք] – Աղաչեմք եւ աղերսեմք արտասուալից հառաչմամբ... 183բ [Աղօթք]. Տէ՛ր Աստուած մեր, որ զերկնաւոր հացդ զՏէր մեր... եւ բազկատարած կայցէ առաջի սեղանոյն եւ ասէ զաղօթս ի ծածուկ։

ե. 201ա-42ա Մեկնութիւն պատարագին յառաջի աղօթիցն է՝ Աթանասի ասացեալ – Տէ՛ր Աստուած զաւրութեանց եւ արարիչ ամենայն լինելութեանց... զի ինքն փրկեսցէ եւ ազատեսցէ ամենայն հաւատացեալքն ի յաղտոյ մեղաց եւ Քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս. ամէն։

զ. 242ա-8բ ԼԱ. Նորին Ներսէսի ասացեալ ի սուրբ սեղանն տէրունական – Իսկ սուրբ սեղանն զՍուրբ Երրորդութիւնն ցուցանէ... եւ ասաց՝ Այս է հանգիստ իմ յաւիտեանս յաւիտենից։

15. 248բ-50բ ԼԲ. Վկայաբանութիւն Փիլիպպոսի առաքելոյ յԵկեղե[ցական] պատմու[թենէ] – Փիլիպպոս առաքեալ էր յեօթանասնից առաքելոցն... փառաւորելով զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգին յաւիտեանս յաւիտենից. ամէն։

16. ա. 250բ-1ա Ի կանոնաց սրբոյն Փիլիպոսի առաքելոյն – Յաղագս քառասուն ունելոյ. Երիս մի անգամ արժան է... եւ հրամայել տալ զհասն ԽԸ. երկդրամեան տալ յեկեղեցին ըստ կատարման։

Տե՛ս Կանոնագիրք հայոց, հտ. Բ., Երեւան, 1971, էջ 41-42 (ԻԷ.)։

բ. 251աբ Ի կանոնաց սրբոյն Թաթէոսի առաքելոյ – Ո՞ր չափով եւ որպիսի՞ հասակաւ պարտ է ձեռնադրել քահանայս եւ սարկաւագունս... զի ընդ Աստուծոյ ի խորհուրդ մտանէ։

Տե՛ս նոյն տեղում, էջ 24-25 (ԻԶ.)։

17. 252ա-62ա ԼԳ. Յոհաննու Գառնեցոյ խրատ հոգեշահ ամենայն մարդոյ, մանաւանդ ժամարարի, ի խնդրոյ Սարգիս քահանայի, իւր ձեռամբն գրած էր, եւ ես օրինակեցի – Ծառայակից քո ի Քրիստոս Յիսուս... ընդդէմ դառնութեանն զքաղցրութիւնն եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն։

18. 262ա-80բ Կանոնք սրբոյն Սահակայ հայրապետի

ա. 262ա-8բ ԼԴ. Յաղագս քորեպիսկոպոսաց, թէ որպէս պարտ է զկանոնական կարգին հաստատուն պահել ի սուրբ յեկեղեցիս – Զի սրբոց բարեպաշտաց եւ առաքինութեամբ պայծառացելոց պարտ է հաւատալ... նմանութիւն բերել յանձինս հրեշտակական վարուց, օտարսիրութիւն եւ եղբայրսիրութիւն։

բ. 268բ-74բ ԼԵ. Նորին սրբոյն Սահակայ, թէ որպէս սահմանեցաւ կարգ ուխտի եւ որոշումն վանաց. Բան երրորդ – Քանզի բազումք կարծեցին տգիտութեամբ... անթարգմանելի պայծառութեամբք մշտնջենաւորեալք յաւիտեանս յաւիտենից. ամէն։

գ. 274բ-7ա ԼԶ. Նորին՝ թէ որպէս պարտ է եպիսկոպոսաց ունել զընտանիս սրբոյ եկեղեցւոյ – Այցելու եւ հասարակաց հայր է եպիսկոպոսն... ընդ որում Հօր, միանգամայն եւ Հոգոյն Սրբոյ տացուք գոհութիւն եւ փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն։

դ. 277ա-80բ Նորին, թէ որպէս պարտ է եպիսկոպոսաց պահել զգանձս եկեղեցոյ կամ որոց որպէս մատակարարել – Նաւահանգիստ է ամենեցուն ճարտար աղօթից եւ խնդրուածոց մերոց... ընդ որում Հօր, միանգամայն եւ Հոգոյն Սրբոյ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ։

Տե՛ս Կանոնագիրք հայոց, հտ. Ա., Երեւան, 1964, էջ 363-421 (ԺԷ.)։

19. 280բ-7բ ԼԷ. Եդեալ միաբանութեամբ աւագ հայոց Է.երորդ ամի վախճանելոյն սրբոյն Սահակայ կարգեցան կանոնքս այս – Որ զազգական կին առնէ, այս պղծութիւնք եւ գարշանք յայտնի լիցի... եւ ժառանգեսցուք զպարգեւս նորա զանվախճան յաւիտեանս յաւիտենից. ամէն։

20. 287բ-90ա ԼԸ. Կանոնք Յոհաննու Մանդակունոյ Հայոց կաթողիկոսի – Զմեծ եւ զանբաւ, զբարերար եւ զմարդասէր Տեառնէն պարտիմք գոհանալ հանապազ... զի հոգին ապրեսցի յաւուր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

Տե՛ս նոյն տեղում, էջ 491-500 (ԻԱ.)։

21. 290ա-9ա ԼԹ. Քարոզ զգուշութեան քահանայից, ի բանն, որ ասէ. Եթե սիրէք զիս, զպատուիրանս իմ – Դարձուսցո՛ւք այսուհետեւ զկարգ բանիս... յորքան ախորժէ եւ Քրիստոսի փառք յաւիտեանս։

22. 386ա-8ա ԾԳ. Քարոզ դարձեալ վասն նշանաց սիրոյն Աստուծոյ, ի բանն որ ասէ. Արա՛ առ իս նշան բարութեան, զի տեսցեն ատե[լիք իմ] եւ ամաչեսցեն, ըստ զառածոցն Դաւթի – Ասէ իմաստնացեալն յԱստուծոյ Սողոմոն, թէ են արդարք եւ իմաստունք... արա՛ առ իս նշան բարութեան, զի տեսցեն ատե[լիք իմ]։

23. 388ա-90ա ԾԴ. Խրատ վասն սիրելոյ զծնօղքն, ի բանն Պօղոսի՝ Որ յիւրոց յընտանեացն խնամս ոչ ունի, ի հաւատոցն ուրացեալ է կամ պատո[ւեա՛յ] զհայր եւ զմա[յր քո] – Վարդապետք ասեն, թէ սէրն է կատարումն բնութեան... եւս առաւել ազատեմք ի հոգոց նոցա. այսքան առ այս։

24. 390ա-5բ ԾԵ. Քարոզ վասն գովութեան խոհեմութեանն, ի բանն որ ասէ Սողոմոն՝ Ստացի՛ր զիմաստութիւն, զի լաւագոյն է քան զոսկի, եւ ժառանգեա՛ զխոհեմութիւն, զի պատուականագոյն է քան զարծաթ – Ասէ մեծ իմաստասէրն Արիստոտէլ, թէ խոհեմութիւնն ի մէջ առաքինութեանցն է... վասն այսորիկ ատեա՛ զձեզ աշխարհ։

25. 395բ-7բ ԾԶ. Քարոզ վասն խոստովանող վկայիցն Քրիստոսի, ի բանն Սողոմոնի որ ասէ յԵրգ երգոցն՝ Զամենայն խնծորս՝ զնորս եւ զհինս պահեցի քեզ, սիրելի՛ իմ – Ասէ Տէր մեր Յիսուս Քրիստոս. Ոչ ոք կարէ գալ առ իս... վասն այն ասէ Յօբ՝ Զամենայն խնծորս։

26. 397բ-9ա ԾԷ. Քարոզ վասն կուսանաց, ի բան Դաւթի որ ասէ՝ Տարցին թագաւորի կուսանք զհետ նորա – Գիտելի է, զի նախ քան զայս, դարձեալ ասէ Դաւիթ... վասն այն ասէ մարգարէն Դաւիթ՝ Տարցին թագաւորի կուսանք։

27. 418ա-68ա, 470բ-86բ [Քարոզք Ղուկասու Լօռեցւոյ]

ա. 418ա-33բ ԾԹ. [Ղուկասու Լօռեցւոյ. ձեռ. 746, 54ա] Քարոզ ի բանն Յոբայ նահատակին, որ ասէ. Աղօթք իմ սուրբ էին եւ ճշմարիտ առաջի Աստուծոյ – Եւ նախ զայս պարտ է գիտել, քան զամենայն առաքինութիւն... որ եւ կատարեսցէ ամենայն քրիստոնէից խնդրուածք ի Քրիստոսէ Աստուծոյ։

բ. 433բ-52ա Կ. [Ղուկասու Լօռեցւոյ. ձեռ. 746, 106ա] Քարոզ վասն մահու, ի բանն Սողոմոնի որ ասէ. Լաւ է օր մահուն, քան զօր ծննդեան – Եւ պարտ է գիտել, զի հեթանոսք զօր ծննդեան պատուեն... եւ հանգուցանէ իբրեւ զաշխատեալ մշակ ի բարին. ամէն։

գ. 452ա-7ա ԿԱ. [Ղուկասու Լօռեցւոյ. ձեռ. 4355, 362ա] Քարոզ ի բան Օրինացն որ ասէ. Պատուեա՛ զհայր քո եւ զմայր, զի քեզ բարի լինիցի – Եւ պարտ է գիտել, զի Դ. բան զաւակն ծնօղին պարտական է... եւ ազատ մնայ յամենայն պարտուց մեղաց. ամէն։

դ. 457ա-68ա ԿԲ. [Ղուկասու Լօռեցւոյ. ձեռ. 503, 213ա] Քարոզ եւ պատմութիւն ի բանն Եսայիայ մարգարէին, որ ասէ՝ Ի չորեքտասան ամի թագաւորութեանն Եզեկիա ել Սենեքարիմ արքայ Ասորեստանի ի վերա ամենայն քաղաքացն – Սենեքարիմ կռապաշտ թագաւոր էր... յորոց փրկեսցէ Քրիստոս Աստուած յայնպիսի մեղաց զամենայն հաւատացեալսն. ամէն։

ե. 470բ-86բ ԿԴ. [Ղուկասու Լօռեցւոյ. ձեռ. 4355, 301ա] Քարոզ ի բանն սուրբ Աւետարանին, որ ասէ. Մի՛ տայք զսրբութիւն շանց եւ մի՛ արկանէք – Առաջին սրբութիւնն անուանի հաղորդութիւնն... վասն այնորիկ ասէ. Մի՛ տայք զսրբութիւն։

Տե՛ս Է. Յարութիւնեան, Ղուկաս Լօռեցին եւ նրա քարոզգիրքը, Բանբեր Մատենադարանի, Հմր 10, Երեւան, 1971, էջ 213-236։

28. 486բ-9ա ԿԵ. Վա՛յ ինձ, այս է տանջանք մեղաւորաց ի դժոխս – Եւ մեղաւոր հոգիքն զարհուրեալ դողան եւ ասեն... զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ զՀոգին, այժմ եւ միշտ եւ յաւիտեան։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

36բ Որոց արժանաւորեսցէ առ հասարակ զամենայն հաւատացեալս անուն իւրոյ Քրիստոս Յիսուս եւ զբազմամեղ գծողս սորին։

46բ Գրեալ եղեւ կիսատետրակս ձեռամբ եւ տխեղծ մատամբս եւեթ վարդապետ կոչեցելոյ Ստեփաննոսի Կաֆայեցւոյ, ի վայելումն եղբայրացելոյ տէր հա[յ]ր Յովանէսի սիրատեսակ քահանայի, ներթուում մերազնէիս ՌՃԿԹ. (1720)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

3ա (1878 թ., շղագիր, լս.) Ի 1878 ամի 1ն Յուլիսի, ի գրեանց Գրիգոր քահանայի Սուքիասեանց Երեւանցւոյ։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 2ա, 508բ սեւ թանաքով երկգիծ ութանկիւն՝ «1783. ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ / ՅՕՀԱՆԷՍ / ՆՕՏԱՐ»։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառ՝ «ՌՃԿԹ. – 1720, Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]», «3433»։

 

 

3434

ՍԱՂՄՈՍԱՐԱՆ

ԿԵՍԱՐԻԱ ՃԻԶ. – 1677

ԳՐԻՉ՝ Գրիգոր։ ՍՏԱՑՈՂ՝ Գրիգոր պատանեակ։

ԹԵՐԹ՝ 212+1 (կրկն.՝ թ. 180)։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԹ×12 (Ա 9, Ը 8, Թ 10, ԺԹ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,2×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10,5×7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 37ա)։ ՏՈՂ՝ 17։ ԿԱԶՄ՝ փեղկերի վրայ հին կազմի մուգ շագանակագոյն դրոշմազարդ կաշին. ստ., վր. եւ արտք. եզրերը՝ վարդագոյն մոմլաթ. մէջքը՝ սեւ կտաւ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, մասն կազմաստառի (պհպ. Ա, Դ)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լս-ային՝ Աննա՝ մայր Սամուէլի՝ 97ա։ Ճակատազարդ՝ 22բ, 47բ, 76ա, 100ա, 126բ, 150ա, 175բ։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, վարդագոյն, շագանակագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը վերակազմուած 1950ականների, լուսանցակողերը սեւացած. խոնաւութեան հետեւանքով գրադաշտը գունափոխուած, տեղ-տեղ զանազան բծեր եւ հետքեր, թանաքը տարածուած՝ 36բ-7ա, 76բ-7ա, ցեցի անցքեր՝ թ. 1-3, սկ.ից շուրջ 3 թերթ ընկած, թ. 192 ստ. աջ անկիւնը պատռուած, լրացուած հետագայի թղթով։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-207ա [Սաղմոսարան]

Տե՛ս ձեռ. 1642, 1ա-239ա։ 1/1ա-22ա (սկ. ///րի եւ իշխանք ժողովեցան ի միասին...)։ 2/22բ-47բ։ 3/47բ-75բ։ 4/76ա-99բ։ 5/100ա-26բ։ 6/126բ-49բ։ 7/150ա-75բ։ 8/175բ-207ա։

Բ. 207ա-11բ Աղօթք իւրաքանչիւր անձին հաւատացելոց ի Քրիստոս, զոր արարեալ է Տեառն Ներսեսի Հայոց կաթողիկոսի – Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ... եւ քեզ փառք եւ երկրպագութիւն, անբաժանելի Սուրբ Երրորդութեանդ, յաւիտեանս յաւիտենից. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

99բ Զմեղօք զառածեալ գրիչս Գրիգոր աղաչեմ յիշել ի Տէր եւ թողութիւն խնդրել յանցանաց իմոց։

211բ Փա՜ռք ամենասուրբ Երրորդութեանն՝ Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ, այժմ եւ միշտ։ Գրեցաւ հոգեկիր քնարս Դաւթայ |212ա| մարգարէի ի ստոյգ եւ ընտիր օրինակէ Գառնեցւոյ, ի թվին ՌՃԻԶ. (1677) ամի, Մարտ ամսոյ ԻԸ. (28) ձեռամբ մեղսամած եւ անարհեստ գրչի Գրիգորի, ի մայրաքաղաքս Կեսարիա Կապադովկացոց, ի յաստուածաբնակ մէնաստանս Սուրբ Աստուածածնայ եւ Սուրբ Սարգսայ, ի հայրապետութեան տեառն Յակօբայ, ի խնդրոյ դեռաբողբոջ մանկանն Գրիգոր պատանեկի, ի վայելումն անձին իւրոյ եւ յիշատակ ծնօղաց իւրոց, զոր Տէր Աստուած բարով վայելել տացէ մինչեւ ի խորին ծերութեանն. ամէն։ Արդ, երեսս անկեալ աղաչեմ, ո՛վ դասդ լուսերամից եւ մանկանցդ Սուրբ Սիօնի, որք հանդիպիք այսմ տառի, յիշեսջի՛ք ի մաքրափայլ յաղօթս ձեր զմեղաւոր գրչակս Գրիգոր եւ զծնօղքն իմ, եւ զեղ|212բ|բարքս եւ զքորքս եւ զընտանիքս՝ զկենդանիս եւ զհանգուցեալս, եւ զուսուցիչն իմ՝ զտէր Մինաս երաժիշտ քահանայն, որ առ Աստուած փոխեալ է։ Եւ որ յիշէ զմեզ եւ Աստուած ողորմի ասասցէ, յիշեալ լիցի յապենիազ արարչէն մերմէ, որ է օրհնեալ անզրաւ յաւիտենիւ. ամէն։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Բա՝ «Խաչիկ վարդապետ, Հմր 5/3434», «ՌՃԻԶ. – 1677, Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 6-7։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 37ա, 203-4, 212բ՝ զանազան տառեր եւ նշաններ։

 

 

3435

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 35։ ՊՐԱԿ՝ 16+10+9։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ բուսական։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13×8,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10,5×6)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 13ա)։ ՏՈՂ՝ 15։ ԿԱԶՄ՝ վարդագոյն մոմլաթ. մէջքը եւ փեղկերի հիմնամասերը՝ սեւ գործուածք. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն թուղթ (1950ական­ների)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դարում. խոնաւութիւնից գրադաշտը գունափոխուած, թ. 5-12ը սխալ տեղադրուած, կարդալ 16-7ի միջեւ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1. 1ա-2ա [Երգ] – (սկ.) /// ցարուք, զի Աստուած ընդ մեզ է։ Եւ լուարուք զայս ի ծագաց մինչեւ ի ծագս երկրի, զի՛՛... եւ փառք Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ, այժմ։

Տե՛ս Ժամագիրք ատենի, Վաղարշապատ, 1891 թ., էջ 170-171։

2. 2ա-4բ, 13ա Զկնի շնորհեա՛ մեզ Տէրին. [Երգ Տեառն Ներսիսի] («ՆԷՐՍԵՍԻ ԷՐԳ») – Նայեա՛յ սիրով, Հա՛յրդ գթած... որ ծնար զՏէր Աստուած, որ հովէրըն զԻսրայէլ ամենազաւր եւ սքանչելի փառօքն իւրովք։

Տե՛ս նոյն տեղում, 172-173:

3. 13ա-4բ Զկնի երանեալ ամբիծքին – Ի քէն հայցեմք, Հա՛յր գթութեան եւ Աստուած մխիթարութեանց... քանզի քո են փառք յաւիտեանս. ամէն։

Տե՛ս նոյն տեղում, 180:

Բ. 14բ-5բ [Հանելուկք]. Առակ եւ ասացուածք, որ իմաստնոցն է գիտելի – Քաղաք մի զարմանալի, / որ Աստուծոյ բարեօքն է լի... (Մեծ Պաքն է)։ Արդ, այն քաղաքն է աննման, / իւր թագաւորն է գովական...։ Երդ, ես նոցա տամ երանի, / որ յայն քաղաքն մտանի... (Պաքն է)։ Իսկ այն քաղաքն, որ մտանես, / պիտ որ զԱստուած շատ աղաչես... (Զատիկն է)։ Արդ, այն ճանփան ով աշխատի, / միսն ու կաշին պիտ որ մաշի... (Ապաշխարանք)։ Եւ թէ կամիս, որ հօն երթաս, / զբեռն թեթեւ պիտի բառնաս... (Լուծն է)։ Ծառ մի տեսա բարձր ու բոլոր, / գլուխն ունէր ոսկի խնծոր... (Ծ. օր պահք)։ Ծառ մի տեսա յիսուն կանգուն, / գլուխն կայր Աստուծոյ տուր... (Զատիկն է)։

Տե՛ս Ա. Մնացականեան, Հայ միջնադարեան հանելուկներ (V-XVIII դդ.), Երեւան, 1980, էջ 413-414։

Գ. 16ա [Գիրք Հնոյ եւ Նորոյ կտակարանաց] – Այս են ՀԲ. (72) կտակարանքն... այս ՀԲ. (72) գիրքս մեկնիչին ու Սարգիս գիրքին մէջն է, թէ կամիս գի՛տ եւ զիս յիշեա՛։

Դ. 16բ [Խրատք] – Որք պատուական ականց եւ գերագոյն մարգարտին ցանկան... զերկրաւոր հեշտութիւնս պարտին արհամարհել, այլեւ /// (վջ.)։

Ե. 5ա-11ա [Աղօթք Մխիթարայ Գոշի]

1. 5ա-6ա [Աղօթք] – (սկ.) ///րաւորաց այլեւ երկնաւորաց, յորմէ դողամ եւ սարսափեմ... եւ ընդ ամենասուրբ Հոգոյտ ճշմարտի, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

2. 6ա-9բ Նորին Մխիթարայ Աղօթք. Դէմ Սուրբ Պատարագի – Ամենակալ, ամենախնամ Աստուած յամենայնի աւրհնեալ... զուարճանալ տեսութեամբ աչաց ի փառս երրեակ անձնաւորութեանդ եւ միում աստուածութեանդ, յաւիտեանս յաւիտենից. ամէն։

3. 9բ-11ա Նորին Աղօթք Դէմ սուրբ Պատարագին – Երեքյանձնեա տէրութիւն՝ միով բնութեամբ եւ էութեամբ... պահեա՛ զիս յայժմ եւ ապայն միշտ անսասան ի փառս քո, եւ քեզ փառք յաւիտեանս. ամէն։

Զ. 11ա-2բ [Սաղմոսք Դաւթի, ԿԶ., ԽԱ. 1-8] – Յորժամ քահանայն խոնարհի ի սուրբ սեղանն եւ ի ծածուկ ասէ. Որ աղբերդ ես՝ դու զայս սաղմոսատներս ասա՛։ Աստուա՛ծ, ողորմեա՛ մեզ եւ աւրհնեա՛... Խորք ի խորոց կարդացին առ /// (վջ.)։

Է. 1. 17ա-8բ [Գրիգորի Նարեկացւոյ Մատեան Ողբերգութեան. Բան Ղ.] – (սկ.) /// անուամբ անհասականաւ ամենայնիւ անթարգմանելոյդ... զուգակցապէս փառաւորեալ յանբաւս եւ յաւիտենից յաւիտեանս. ամէն։

2. 18բ-20բ Աղօթք ոտանաւորիւ՝ Վարդանայ ասացեալ – Քրիստո՛ս Որդի Հօր անմահի, / անձին իմոյ լե՛ր հովանի... միթէ Քրիստոս ինձ ողորմի եւ քաղցր աչօք ի յիս հայի։

3. 20բ-3բ Ողբ ի վերայ մեղուցեալ անձին («Ա-Ք») – Ահա եհաս հրաման առ իս, / իմ Արարչէն, որ կոչէ զիս... քաւիչ մեղաց յանցաւորիս, / ընդ հօր հոգոյդ փառաբանիս, Տէր ողորմ՛՛։

4. 23բ-6բ [Առաքելի Բաղիշեցւոյ] Տաղ խիստ ազնիւ՝ վասն սուտ կենցաղիս («Ա-Փ») – Ամենայն փառք մարդոյ դատարկ եւ յունայն... փառս երգեն Աստուծոյ մշտնջենաւոր /// (վջ.)։

Տե՛ս Առաքել Բաղիշեցի, աշխ. Ա. Ղազինեանի, Երեւան, 1971, էջ 188-193։

5. 27աբ [Տաղ] – (սկ.) /// [Ա]րարիչն ապտակեցին, դու մէկ բանի ոչ համբերես... որ ատելոյն բարի առնես։

6. 27բ-31բ Տաղ անուշ վասն հոգոյ՝ Նաղաշէ ասացեալ («Ա-Ք») – Անցանէ մեծութիւն եւ փառք աշխարհիս, / աւերի ’ւ քակտի շինուած տաճարիս... որչափ շատ մեծութիւն ու փառք ժողովես, նա թողուս յօտարաց ’ւ ի հողմը տանես, մի՛ մնար, մի՛ մնար։

7. 31բ-4ա [Նաղաշի. ձեռ. 3162, 98ա] Ողբ եւ տաղ հոգոյ, վասն անցաւորիս – Ես գիտէի զաշխարհս թ[է] ինձ մուլք էր տված, / ուտէի, խմէի հետ իմ սիրելեաց... ըզկոյսըն Մարիամ բարեխօս կալէ՛ք, ես ձեզնէ հեռացա։

8. 34բ-5բ Տաղ վասն աղօթից, թէ որպէս սատանան վնասէ – Արե՛կ ասեմ բան հրաշական, / զպատճառ մեղացն զանազան... ջանալ, պրծնուլ ’ւ երթալ ի զատ, / գործ մարմնական չարին խաբած /// (վջ.)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

28ա վր. լս. (1857 թ., նոտրգիր) ՅԱւետիքայ, 1857։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ «Խ. Դադեան, Հմր 98բ»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 110։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 34ա ստ. լս.՝ «դուք բարով կացէք»։

 

 

3436

ՊԱՏՃԷՆՔ ՏՕՄԱՐԱՑ ՀԱՅՈՑ ԵՒ ՀՌՈՄԱՅԵՑՒՈՑ

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 10 (ստ. աջ անկիւնում հետագայի թերթակալում՝ 313-322, որ է՝ 1ա-10ա)։ ՊՐԱԿ՝ 6+4։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16×11։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (12,5×7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 2ա)։ ՏՈՂ՝ 24։ ԿԱԶՄ՝ վարդագոյն մոմլաթ. մէջքը եւ փեղկերի հիմնամասերը՝ սեւ գործուածք. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն թուղթ (1950ականների)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ թռչնագիր (2ա, 6ա)։ Գոյներ՝ վարդագոյն, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դարում. խոնաւութիւնից գրադաշտը գունափոխուած, թանաքը տարածուած, 1ա էջի բնագիրը անընթեռնելի։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1բ-6ա Տօմար հայոց – Կրկնակ ամսոց այսպէս արա՛. կա՛լ զՆաւասարդի ամիսն եւ ե՛րթ... եւ եթէ դար է, նախակողման դասուն է (աղիւսակ՝ 1բ Ամիսք եւ տօմարք հայոց)։

2. 6ա-10ա Տօմար հռոմայեցւոց – Թուական այսպէս արա՛. կա՛լ զհայոց մեծ թուականն... թուով մի պակաս կա՛լ՝ զյարակայն (աղիւսակ՝ 6ա Ամիսք եւ տօմարք հռոմայեցւոց)։

3. 10բ Աղօթք Յոհանիսի վարդապետի ասացեալ ընդդէմ ախտի բնութեան – Ամենակալ Աստո՛ւած հզօր, Արարիչ ամենայնի եւ դատաւոր արդար... արքունական պետութեանդ քո, զի որք յառատա/// (վջ.)։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառ՝ «Խ. Դադեանի ցուցակ, Հմր 28ա, Օ. Եգանեան», թ. 1ի վր. աջ անկիւնում՝ «Հմր 106»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 42։

 

 

3437

ՄԱՇՏՈՑ ՁԵՌԱՑ

ՀԱՐԱՐ ԳԻՒՂ (ՅԵՐԿԻՐՍ ՀԱԳԱՐԵԱՆ) ՌՃԺԵ. – 1666

ԳՐԻՉ՝ Պաղտասար դպիր։ ՍՏԱՑՈՂ՝ Մարտիրոս քհյ։

ԹԵՐԹ՝ 239+1 (կրկն.՝ թ. 20)։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԱ×12 (Ա, Ե, ԺԱ 10, Թ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,6×11,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (12×8)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ` 185ա)։ ՏՈՂ՝ 19։ ԿԱԶՄ՝ մանուշակագոյն մոմլաթ. մէջքը եւ փեղկերի հիմնամասերը՝ սեւ գործուածք. միջուկը` ստուարաթուղթ. աստառը՝ կապոյտ թուղթ (1950ականների)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ կապոյտ չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 2ա։ Ճակատազարդ` 157բ։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, խաչ։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, թ. 34, 49ի ստ. աջ անկիւնը հատուած, թ. 9ը եւ 10ը սխալ տեղադրուած. կարդալ՝ թ. 10, 9, ընդմէջ թ. 45-6ի, 55-6ի 1ական թերթ ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-19բ Ա. Կանովն մկրտութեան, յորժամ քրիստոնեա առնեն – Նախ չէ պարտ յեկեղեցին թողուլ, այլ ձեռնադրեսցի յառաջ երիս շաբաթաւք... Եւ ասէ զաղօթս. Տէր Աստո՛ւած մեր, Աստուա՛ծ բարերար, որ զվրիպեալս...

2. 19բ-22բ Բ. Կանովն նշան օրհնելոյ – Ասեն շարական ԱԿ. Խորհուրդն անճառ ծածկեալ... Ընթերցուած յԱռակաց. Որդեա՛կք, եթէ իմաստուն լինիցիս...

3. 22բ-34բ Գ. Կանովն հանդերձ հարսանեաց աւրհնելոյ – Բերեն առաջի քահանային, եւ ասի շարական («ԽԱՉԱՏՈՒՐ»). Խաչանըշան դրոշմամբ նշանաւ պարագրական փառօք պըսակեալ... Ընթերցուած յԱռակաց. Լուարո՛ւք, թագաւո՛րք...

4. 28ա-36ա Դ. Խրատ զգուշութեամբ, զոր տացէ քահանայն հանդերձելոցն պսակ առնուլ կանխաւ... – Զգո՛յշ լիջիք, որդեա՛կք, որք հանդերձեալ էք կապիլ ընդ միմեանս... Եւ յետ այսր բանի պահանջէ ի նոցանէ զխոստումն յանձնառութեամբ նախաճառելոցս ասելով...

5. 35ա-48ա Ե. [Կանովն պսակ դնելոյ] – Եւ տանի քահանայն զփեսայն եւ զհարսն առաջի բեմին... Եւ ասէ քահանայն զաղաւթս. Տէ՛ր Աստուած յաւիտենական... Ընթերցուած ի Ծնընդոց. Եւ ասաց Աստուած. Արասցո՛ւք մարդ ըստ պատկերի մերում...

6. 48ա-9ա Զ. Կանովն պսակ վերացուցանէլո – Եւ յետ Է. աւուր երթա քահանայն եւ առնու զնոսա... Եւ ասէ զաղաւթ. Տէ՛ր Աստուած մեր, որ յամենայն ժամ ընդ մեզ ես...

7. 49ա-53բ Զ. Կանովն հաղորդ տալոյ – Առնու քահանայն զփրկական խորհուրդն եւ խաչ առաջի եւ բուրվառաւ... Եւ ասէ զաղօթս. Ամենակա՛լ, ամենագո՛ւթ, ամենախնա՛մ, ծածկագէ՛տ, որ քննես խորին...

8. 53բ-75ա Զ. Կանովն թաղման զամենայն հաւատացեալ ննջեցեալս ի Քրիստոս ողարկեն – Սաղմոս. Ողորմեա՛յ ինձ... [Աղաւթք]. Աստուա՛ծ յաւիտենական, անըսկիզբ՛ն, անեղ, անիմանալի՛, անհասանելի՛ խորհուրդ...

ա. 64բ-8բ Ո՛վ եղբայրք, եթէ կամիք զգանձդ ասէք, թէ ոչ զաղաւթս («ՄԱՆՎԵԼՍ») – Մինդ ի յԷէն, Բանդ որ ի Հօրէ, յորժամ ծագիս փառօք ի յերկնէ...

բ. 69ա-71ա [Ողբ բերանոյ մեռելոցն ասացեալ՝ յԱռաքել վարդապետէ ասացեալ. ձեռ. 11, 109բ] – Ո՛վ քահանայք եւ վարդապետք աստուածաբանք / եւ ժողովո՛ւրդք հաւատացեալք միաբան...

9. 75ա-81բ Ը. [Կանովն այգալացի] – Իսկ երկրորդումն աւուր, յորժամ յայգելացն ժողովին, գնան ի գերեզմանն եւ ասեն... Պօղոսի առաքելոյ ի Թեսաղոնիկեցոց թղթոյն ընթերցուած. Այլ եւ մէք պարտիմք գոհանալ զԱստուծոյ ամենայն ժամ...

– 76բ-8բ Քարոզէ սարկաւագն վասն ի վերուստ աղօթս, զոր ասացեալ է սրբոյն Բարսեղի Կեսարացւոյն ի գերեզման – Գոհանամք զքէն, Տէ՛ր, Հա՛յր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի...

10. 82ա-5բ Թ. Կանովն եօթն աւուրն եւ ԺԵ.եացն, եւ ամսոյն, եւ տարոյն – Գան ի գերեզման եւ ասեն սաղմոս. Եղիցին ականջ քո... Ընթերցուած յԵսայայ մարգարէէ. Այսպէս ասէ Տէր...

11. 85բ-97բ Կանովն, յորժամ տղա վախճանի – Երթան քահանայքն եւ ասեն սաղմոս. Ա՛ռ քեզ, Տէ՛ր... Եւ ասէ զաղաւթս. Աւրհնեալ Տէր Աստուա՛ծ մեր, որ բնակեալդ ես յերկինս...

ա. 87ա-8ա Սրբոյն Գիրիգոր Լուսաւորչին ասացեալ – Եթէ մեք, որ կենդանիքս մնացեալ իցեմք...

բ. 92բ-3ա Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին աս՛՛ – Ամենեքեան, որք տեսան...

12. 98ա-101ա Կանովն երկրորդ աւուրն – Այգելացն ժողովին ի գերեզման եւ ասեն սաղմոս. Ո՛բնակեալ է օգնութիւն, օրհնութիւն ի նեղութեան... Ընթերցուած յԱռակաց. Արդարն, եթէ հասցէ ի վախճանել...

13. 101ա-4ա Կանովն եօթեանն մանկաթաղին – Սաղմոս. Որպէս սիրելի են... Պօղոսի առաքելոյ ի Թեսաղոնիկեցոց թղթոյն է ընթերցուած. Այսպէս ասէ ոչ Տէր եւս եղիցի արդարոյն...

– 101բ-2ա Սրբոյն Գիրիգորի Լուսաւորչին ասացեալ – Ամենեքեան, որք տեսանիցեն զարդարս, ճանաչիցեն զնոսա...

14. 104ա-9բ Կանովն ոգէհանգիստ առնելո[յ] – Ասէն սաղմոս, կանոնագլուխ. Մի՛ նախանձիր... Եւ քահանայն ասէ զաղօթս. Աստուա՛ծ բարերար, որ դատաւորդ ես կենդանեաց եւ մեռելոց...

15. 109բ-18ա Կանովն տեառնական աւրհնելոյ – Ածեն զուարակն ի դուռն եկեղեցոյն եւ ծածկեն կարմիր հանդերձիւ... Եւ ասէ զաղօթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած, ողորմութեամբ քով...

16. 118աբ Կանոն սկի եւ մաղզմայ օրհնելոյ – Լուանան ջրով եւ ապա գինով եւ ջընջեն կտաւով... Եւ քահանայն ասէ զաղօթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր մեր, որ ետուր զնիւթս զայս առնել...

17. 118բ-9բ Կանոն հանդերձեղէն, սպաս օրհնել[ոյ] – Տանին յեկեղեցին, առաջի բեմին եւ սարկաւագն ի վեր ունելով, ասեն սաղմոս... եւ քահանայն ասէ զաղօթս. Աստուա՛ծ բարերար, որ զգեցուցեր զեկեղեցի...

18. 119բ-23բ Կանովն հատի պատարագի – Նախ եւ սաղմոս. Յիշեսցէ, Տէ՛ր, զամենայն պատարագ, լուիցէ քեզ, Տէ՛ր։ Ընթերձուած ի Մաղաք՛՛. Որդի փառաւոր առնէ զհայր...

19. 123բ-42բ Կանովն խաչ աւրհնելոյ – Բերեն յեկեղեցին եւ լուանան նախ ջրով եւ ապա գինով եւ ասէն սաղմոս ի թիւ Կ. (60)... Ընթերցուած յԱռակաց. Երանեալ է այր, որ եգիտ զիմաստութիւն...

20. 142բ-57ա Կանովն ջուր աւրհնելո – Յաւուր Յայտնութեան Տեառն մերո Յիսուսի... Ընթերցուած յԵլից. Եւ խաղացոյց Մովսէս զորդիսն Իսրայէղի...

– 147ա-56ա Աւրհնութիւն ջրոյ, զոր ասացեալ է քարոզ (=Բարսղի) Կեսարու հայրապետին – Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ ամենայնի...

21. 157ա-75բ Կանովն Ոտնալուային – Երեկոյին յետ պատարագին, ժողովին եւ այս կանոն կատարին... եւ ապա ասի զքարոզս սարկաւագն. Եւ եւս գոհութիւն եւ փառաբանութիւն մատուսցուք...

– 163բ-6բ Երանելոյն Յովհաննու վարդապետի, որ Մանդակունոյ Պըլուզ ասի, ասացեալ վասն սիրոյ –Աստուած սիրէ, ասէ որդին որոտման...

22. 175բ-6բ Կանովն պղծեալ կերակրոց, թէ ոք ուտիցէ տաճկազէն կամ ի զոհից հրէիցն հեթանոսաց – Ասեն սաղմոս Ծ. (50). Ողորմեա՛ ինձ... Եւ քահանայն ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած մեր, որ սուրբ ես...

23. 176բ-8ա Կանովն մրգաց աւրհնելո[յ] – Ասեն սաղմոս՝ Ի Կարդալ իմում... Քարոզէ սարկաւագն եւ ասէ զաղօթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած մեր ամենայն արարածոց...

24. 178ա-82ա Կանովն զարմտիս սերմանց եւ շեղջս աւրհնեալ – Սաղմոս, կցուրդ. Քեզ վայել է աւրհնելոյ... Ընթերցուած յԱռակաց. Պատուեա՛ զՏէր ի քոյոց արդար վաստակոց...

25. 182ա-3բ Կանովն հնձան աւրհնելոյ – Սաղմոս. Քեզ վայել է։ Եւ ասէ զաղաւթս. [Ա]ւրհնեալ ես, մարդասէ՛ր Աստուած, որ վասն մեր մարդ եղեւ...

26. 183բ-7ա Կանովն խաչալուա առնելոյ – Ամենայն ցեղ ցաւոց, բուսոց, ի պտղոց... Ընթերցուած յԵրկրորդ թագաւորութեանց. Եւ ասեն արք...

27. 187ա-203ա Կանովն ապաշխարող արձակեալ – Ի Մեծին հինգշաբաթին յերեք ժամուն ժողովին ի դուռն եկեղեցւոյն քահանայն եւ ապաշխարողքն եւ ասէն սաղմոս Ծ. (50)... Ընթերցուած յԵսայեա մարգարէ. Եւ կատարեսցին աւուրք սգոյ քո...

28. 203ա-14ա Կանովն քարոզ պատուիրանին, զոր զեկ<եց>ուցանէ քահանայն ժողովրդեանն նախ քան զպատարագն – Առեալ զԱւետարանն ի գիրկն եւ կարկառեալ զձեռն ի վերայ բեմին եւ ասէ. Լուարո՛ւք ինձ, որդեա՛կք իմ, սիրելիք... Ձեռնադրութիւն սարկաւագն կանանց, որ են սարկաւագուհիք...

Տե՛ս Աբէլ աբեղայ, Հայ եկեղեցու սարկաւագուհիները, Նիւ Եորք, 1991։

29. 214ա-5ա Կանովն խունկ աւրհնելոյ – Ի վեր ունելով քահանային, եւ ասէ զաղօթս. Ամենակա՛լ Տէր Աստուած մեր...

30. 215աբ Կանովն աւրհնութեան նորակերտ գրոց – Տանին յեկեղեցին։ Եւ հանեն յամբիոնն... Եւ ասէ զաղաւթ. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած մեր, որ ետուր մեզ զպատուիրանդ քո...

31. 216ա-38բ [Աւետարանք Պաշտօնէից, Պաշտման, Իւղաբերից, Բժշկութեան]

ա. 216ա-7ա Աւետարան Մաթէոս. Պաշտօնէից (ԺԳ. 36-52) – Յայնժամ թողեալ Յիսուսի զժողովուրդսն, եկն ի տունն...

բ. 217ա-8ա [Աւետարան Մարկոս. Պաշտօնէից] (Դ. 26-34) – Եւ ասէր. Այսպէս է արքայութիւն Աստուծոյ...

գ. 218ա-9բ Աւետարան Ղուկաս. Պաշտօնէից (ԺԲ. 32-48) – Մի՛ երկընչիր, հօ՛տ փոքրիկ...

դ. 219բ-20բ Աւետարան Յոհան. Պաշտօնէից (Ե. 19-30) – Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա...

ե. 220բ-2բ Աւետարան Մատթէոս. Պաշտման (ԻԴ. 27-51) – Զի որպէս փայլակն...

զ. 222բ-5բ Աւետարան Մարկոս. Պաշտման (ԺԳ. 1-37) – Եւ յելանելն նորա ի տաճարէ...

է. 226ա-8ա [Աւետարան Ղուկաս. Պաշտման] (ԻԱ. 5-38) – Եւ յասելն ոմանց...

ը. 228ա-9ա [Աւետարան Յոհան. Պաշտման] (ԺԳ. 16-30) – Ամէն, ամէն ասեմ ձեզ...

թ. 229բ-31ա [Աւետարան Մատթէոս. Իւղաբերից] (ԻԸ. 1-20) – Եւ յերեկոյի շաբաթուն, յորում լուսանայր միաշաբաթին, եկն Մարիամ Մագդաղենացին...

ժ. 231ա-2ա [Աւետարան Մարկոս. Իւղաբերից] (ԺԵ. 42-ԺԶ. 8) – Եւ իբրեւ երեկոյ եղեւ, քանզի ուրբաթ էր...

ժա. 232ա-3բ [Աւետարան Ղուկաս. Իւղաբերից] (ԻԳ. 50-ԻԴ. 12) – Եւ ահա այր մի, անուն Յովսէփ...

ժբ. 233բ-6ա [Աւետարան Յոհան. Իւղաբերից] (ԺԹ. 38-Ի. 25) – Յետ այսորիկ աղաչեաց զՊեղատոս Յովսէփ...

ժգ. 236աբ Աւետարանք Բժշկութեան. [Մատթէոս] (Թ. 18-26) – Մինչդեռ նա զայս խօսէր ընդ նոսա...

ժդ. 236բ-7ա Աւետարան Բժշկութեան. Մարկոս (Է. 31-7) – Եւ ելեալ միւսանգամ ի սահմանացն Տիւրոսի...

ժե. 237աբ [Աւետարան] Բժշկութեան. Ղուկաս (Ե. 12-6) – Եւ եղեւ ի հասանելն նորա ի մի քաղաքացն...

ժզ. 237բ-8բ Աւետարան Յոհան. Բժշկութեան (Ե. 1-18) – Յետ այսորիկ տօն էր հրէից...

Ծնթ. Գրեթէ բոլոր կանոնների խորագրերը ստ. լս-ում նշուած։

Հմմտ. Մայր Մաշտոց, հտ. Ա., գիրք Ա., աշխ. Գէորգ Տէր-Վարդանեանի, Ս. Էջմիածին, 2012։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

239ա Փա՜ռք Հօր եւ Որդոյ եւ Սուրբ Հոգոյն այժմ եւ անզրաւ յաւիտենիւ. ամէն։ Գրեցաւ սուրբ գիրքս, որ կոչի Մաշտոց, ձեռամբ մեղապարտ եւ սուտանուն Պաղտասար դպրի, ի թուականութեանս հայոց ՌՃԺԵ. (1666), ի յերկիրս Հագարեան, ի գեօղս, որ կոչի Հարար, ընդ հովանեաւ Սուրբ (եկեղեցու անունը չգրած), ի հայրապետութեան տանս Աղուանեաց տեառն Պետրոսի բազմահանճար կաթողիկոսի եւ բռնակալութիւն տաճկաց Փոքր շահ Ապազի։ Ի յայսմ աստուածախումբ տառիս ցանկացօղ եղեալ ի Հոգոյն Սրբոյ յեռացեալ եւ զմտաւ ածեալ զբանն Սողոմոնի, որ ասէ՝ Երանի, որ ունիցի զաւակ Սիոնի եւ ըն|239բ|դանիք նորա յԵրուսաղէմ։ Զայս բան ապաւինեալ ի հեզահոգի եւ սրբասէր Մարդիրոս քահանայ ետ գրել Մաշտոցս` յիւր եւ ծնօղացն՝ հօրն (այլ ձեռքով)՝ *Յովանէսին, եւ մօրն՝ [Գ]աւ[հ]ա[ր]ին, եւ կողակցոյն՝ Գուլումին, եւ որդոցն՝ Գիրիգորին եւ Յունանին, Պաղին, եւ դստերացն՝ Յատիխանին, Մարիանին։ Կոչի գեղս Օղձաբերդ։ Կարդալով կամ օրինակելով՝ ստացօղի գրոցս Պաղտասարին ողորմի ասացէ՛ք, յարեան մերձաւորացն. ամէն։ Այս Մարտիրոս քահանայս եղբայր էի սուրբ եւ պատուական հայրապետին տեառն Պետրոսի՝ տան Աղուանեաց եւ եկեալ ի գեղջն Իքաք՝ բնակօ/// մերձ վանիցն Կտչոյ։

*Ծնթ. Համառօտ ցուցակում (Ա., էջ 1012) այս յաւելումը թուագրուած է՝ «ԺԷ-ԺԸ. դդ.», սակայն վստահ ենք, որ սա գրուել է գրչութեան ժամանակից շատ չանցած, գուցէ՝ նոյն թուականին, ուստի եւ միացնում-ամբողջացնում ենք գրչութեան յիշատակարանը, յաւելման մէջ գրչի անունը որպէս ստացող յիշատակումը՝ «ստացօղի գրոցս Պաղտասարին», թիւրիմացութիւն ենք համարում։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

215բ (1671 թ., նոտրգիր) Ես՝ տէր Գրիգորոս՝ բնակող ի գեղջն Իքաք, ի թուականս հայոց ՌՃԻ. (1671), բայց ունէի երեք տղայ, որք են՝ Յօհանն, Դաթէն եւ Կարապետը։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ «Խ. վարդապետ, 35/3437, ՌՃԺԷ. – 1668, Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 48-49 (239աբ էջերի յիշատակարաններն ընկալուած է որպէս մէկ)։

ԳՐՉԱՓՈՐՁ` 34բ՝ «Երութիւն պսակն», 42բ՝ «Երուրոց վերջն», 68ա՝ «Պաղտասարին», 239բ՝ «Մաշտուց», ստ. լս-ում գրածը եղծած։

 

 

3438

ՄԱՇՏՈՑ ՁԵՌԱՑ

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 312. չգրուած` 141բ, 297բ-8բ, 299բ։ ՊՐԱԿ՝ 1+Ա-ԻԵ×12 (Ա, Ժ 10, Բ 11, ԺԲ 14)+8+6։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,6×12,6։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10,5-11×8)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 158ա), գրչափոխութեամբ՝ նոտրգիր՝ 139ա-41բ (նմուշ՝ 140ա)։ ՏՈՂ՝ 19։ ԿԱԶՄ՝ մուգ դարչնագոյն գործուածք, մէջքը եւ փեղկերի հիմնամասերը՝ սեւ կաշի, միջուկը՝ ստուարաթուղթ, աստառը՝ գունաւոր ցայտկէն թուղթ (1950ականների)։ ՊԱՀՊԱՆԱԿ` ԱԲ+ԳԴ՝ դեղնաւուն թուղթ, պհպ. Աա, Դբ` ծաղկաթուղթ, մասն կազմաստառի (պհպ. Ա, Դ)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լս-ային՝ Գաբրիէլ հրեշտակապետ (Աւետումն)` 23բ, Փեսայ (Կանոն հար­սա­նեաց հանդէս օրհնելոյ)` 34բ։ Ճակատազարդ` 66բ։ Լուսանցազարդ` յուշկապարիկ (88բ), թռչուն, բուսական, խաչ։ Զարդագիր` թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. լուսանցակողերը կեղտոտուած, սեւացած. գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, որոշ թերթերի յատկապէս կարմրագիրը խոնաւութեան հետեւանքով անընթեռնելի, գրեթէ բոլոր թերթերին բորբոսի, աղտոտուածութեան հետքեր, թ. 3-28, 70-161ին ցեցի անցքեր, թ. 156-67ի կարը թուլացած, բոլոր թերթերի եզրերը մաշուած, թ. 1ը սխալ տեղադրուած, կարդալ 287-8ի միջեւ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 3ա-23ա [Կանօն մկրտութեան] – (սկ.) ///նիլ մաքրու/// [աւ]ազանին անբիծ, կ/// եւ ի ժառանգութիւն յերկնից... [Աղօթք]. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած, բարերարութեամբ քով...

2. 23բ-8ա Կանօն նշան եւ սեղան աւրհնելոյ – Խորհուրդ անճառ զծածկեալ ազգաց եւ աւիտեանց յայտնեցաւ իջմամբ հրեշտակապետին... Ընթերցուածս յԱռակաց. Որդեա՛կք, եթէ իմաստուն լինիցին սիրտք քո...

3. 28բ-40բ Կանօն հարսանեաց հանդերձ աւրհնելոյ («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խաչանըշան դրոշմամբ նըշանիւ պարագրական փառաւք պըսակեալ... Ընթերցուածս յԵսաեա մարգարէ. Ցնծասցէ անձն իմ զՏէր, զի զգեցոյց ինձ հանդերձ փրկութեան...

– 34բ-40բ Խրատ հարսանեաց. ամենեքեան մի՛տ առէք – Փեսային եւ հարսին խրատն է եւ քարոզ վասն ձեր, որ ի մէջ առն եւ կնոջ...

34բ ստ. լս., գրչից` «Ինչ փեսա հանդիպի, ինձ ողորմի ասի»։

4. 40բ-54ա [Կանօն պսակի] – Եւ ապա մտանեն եկեղեցին ահիւ եւ դողութեամբ... Եւ քահանայն ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած յաւիտենական... Ընթերցուածս ի Ծնընդոց. Եւ ասաց Աստուած. Արասցո՛ւք մարդ ըստ պատկերի մերում...

5. 54ա-5բ Կանօն թախտ աւրհնելոյ, որ է զաթոռ թագաւորին – Եւ ասեն սաղմոսն. Լո՛ւր, Աստուա՛ծ, աղօթից իմոց եւ նաեա՛, Տէ՛ր, յաղօթս իմ... Ընթերցուածս յԵսաեա մարգարէէ. Այսպէս ասէ Տէր...

6. 55բ-7բ Կանօն պսակ վերացման Ը. աւուրն – Եւ քահանայն երթայ ի տուն փեսային, հանդերձ սարկաւագօք եւ վառեալ մոմեղինօք... Ընթերցուածս յԵսայեա մարգարէէ. Այսպէս ասէ Տէր. Փոխանակ սգոյ ձերոյ կրկին ուրախութիւն...

7. 57բ-66բ Կանօն հաղորդ տալու – Առնու քահանայն զփրկական խորհուրդն եւ խաչ եւ Աւետարանն եւ բուրվառ... Եւ ապա քահանայն ասի զաղաւթս զայս. Տէ՛ր Աստուած ամենակալ, ամենագո՛ւթ, ամենախնա՛մ, ծածկագիտո՛ղ...

8. 66բ-123բ [Կանօն մեծաթաղի] – Սաղմոս թաղման. Երկինք պատմեն զփառս Աստուծոյ եւ զարարածս ձեռաց նորայ... 88ա Աղօթք Եզեկելի թագաւորին. Ես ասացի ի վերանալ յինէն աւուրց իմոց...

Ծնթ. Թ. 88-123՝ ա երեսների ստ. լս-ներում խորագիրը՝ «Մեծաթաղ»։

9. 123բ-130բ [Կանոն այգալացի] – Իսկ առաւօտն այգալացին գան ի գերեզմանն եւ ասեն Ամբիծն... Պօղոսի առաքելոյ Թեսաղոնիկեցւոց թղթոյն. Այլ մէք պարտ եմք գոհանալ զԱստուծոյ ամենայն ժամ...

– 125բ-7բ Եւ քահանայն ասէ զաղօթս, զոր ասացեալ է սրբոյն Բարսղի հայրապետին – Գոհանամք զքէն, Տէ՛ր, Հա՛յր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի...

10. 130բ-47բ Կանօն յորժամ տղա վաղճանի – Ասեն սաղմոս <եւ ասեն սաղմոս>. Առ քեզ, Տէ՛ր, համբ[առնա]... Քահանայն ասէ զաղօթս. Սուրբ ես, Տէ՛ր Աստուած մեր, որ բնակեալդ ես ի յերկինս...

ա. 133ա Ի վարդապետութեան Սրբոյն Գրիգորի մեր Լուսաւորչին – Եթէ մեք, որ կենդանիքս մնացեալ իցեմք...

բ. 136ա Ի Սրբոյն Գրիգորի ասացեալ – Ամենեքեան, որք տեսանիցեն զարդարն...

գ. 142աբ Ի վարդապետութեան Գրիգորի Լուսաւորչին – Արդ, զարմացեալ հարցանիցեն զօրք վերինք լուսեղէնք...

11. 147բ-65ա Կանօն տղայի այգիլացի – Երթան ի գերեզմանն եւ ասեն զԱմբիծն։ Սաղմոս. Աւրհնեցէ՛ք, մանկո՛ւնք, զՏէր... Ընթերցուածս յԵսաեա մարգարէէ. Զի ի Տեառնէ եղիցի...

ա. 151բ-4բ Գանձ թաղման («ՄԱՆԼՍ») – Մինդ ի յԷէն, / Բանդ որ ի Հօրէ...

բ. 154բ-6բ Ողբ ննջեցելոց – Ո՛վ քահանայք եւ վարդապետք աստուածաբանք, / եւ ժողովուրդք հաւատացեալք ամենեքեան...

գ. 156բ-8բ Գանձ [ննջեցելոցս] («ԱՌԱՔԵԼ») – Այսօր էհաս հրաման Արարչէն, / մահու հրաւէր մարմնոյս հողեղէն...

դ. 158բ-61բ Ողբ ղարիբին – Ղարիպին կեանքն է լալու ողբերական, / դառն եւ լեղի եւ տըրտմութեամբ եւ նեղ զընտան...

ե. 161բ-2բ Ողբ մանկան («Ա-Ք») – Արթունք զուարթունք, / Բանին բանաւոր ծիծռունք...

զ. 162բ-5ա Ողբ տղայի – Արարիչն արարածոց մեզ բարկացաւ, / քաղցր բնութիւն աստուածային մեզ դառնացաւ...

12. 165ա-219բ Կանօն եւթօրէից թաղման – Երթան ի գերեզմանն, ասեն զԱնբիծն ի լման... Ընթերցուածս յԵսայեա մարգարէէ. Այսպէս ասէ Տէր. Գամ առ ձեզ...

– 183ա-4ա Երգ տեառն Ներսէսի («Ռ-Ք») – Ռամ գործեալ երկնաւորաց, / գան առաջի քո նախընթաց...

13. 219բ-228բ [Աւետարանք Իւղաբերից, Բժշկութեան]

ա. 219բ-221ա Աւետարան Մատթէոս. Իւղաբերից. Վասն թաղման եւ Յարութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի (ԻԸ. 1-20) – Եւ յերեկոյին շաբաթին, յորում լուսանայր...

բ. 221ա-2բ Աւետարան Մարկոսի. Վասն... (ԺԵ. 42-ԺԶ. 8) – Եւ իբրեւ երեկոյ եղեւ...

գ. 222բ-3բ Աւետարան ըստ Ղուկասու. Վասն... (ԻԳ. 50-ԻԴ. 12) – Եւ ահայ այր մի անուն Յովսէփ...

դ. 224ա-5բ Աւետարան ըստ Յօհաննու. Վասն... (ԺԹ. 38-Ի. 18) – Յետ այսորիկ աղաչեաց ըզՊիղատոս...

ե. 225բ-6բ Աւետարան Մատթէոս. Բժշկութեան. Տէրն մեր Յիսուս Քրիստոս (ԺԵ. 21-8) – Եւ ելեալ անտի Յիսուս գընաց...

զ. 226բ-7ա Աւետարան Մարկոս. Բժշկութեան. Տէրն մեր... (Է. 31-7) – Եւ ելեալ միւսանգամ ի սահմանացն...

է. 227աբ Աւետարան Ղուկաս. Բժշկութեան. Տէրն մեր... (Թ. 37-44) – Եւ եղեւ ի վաղիւն մինչդեռ իջանէին...

ը. 227բ-8բ Աւետարան Յօհան. Բժշկութեան. Տէրն մեր... (Դ. 46-54) – Եկն դարձեալ Յիսուս ի Կանայ...

14. 228բ-47բ Կանօն հոգէհանգիստ առնելոյ – Եւ ասեն Գ. գուբղայս։ Մի՛ նախանձիր ընդ չարս եւ մի՛ ընդ այնոսիկ, որ գործեն զանօրէնութիւն... Ընթերցուածս յԱռակաց. Պատուեա՛ զՏէր ի քոց արդար վաստակոց...

ա. 246բ-7ա Եւ աւրհնութիւն սեղանոյ Տեառնականի – Եւ քահանան ասէ զաղօթս. [Ա]ւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած...

բ. 247աբ Աւրհնութիւն հատի պատարագի – Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած, ամենակալ Հայր...

15. 247բ-60ա Կանօն տեառնականի – Ածեն զնուիրեալսն ի դուռն եկեղեցւոյն եւ առաջի սուրբ խաչին... Ընթերցուածս Ղեւտացւոց. Եւ կոչեաց Տէր զՄօսէս եւ խօսեցաւ ընդ նմայ...

16. 260ա-76ա Կանոն մեծի յաւուր Յայտնութեան ջուր աւրհնելոյ – Զկնի պատարագին երթան ի ջուրն խաչիւ եւ Աւետարանաւ... Ընթերցուածս ի Չորրորդ թագաւորութեանն. Եւ ասեն արք քաղաքին ցԵղիսէի...

– 265ա-9ա Աւրհնութիւն ջրոյ, զոր ասացեալ է տեառն Բարսղի Կեսարոյ եպիսկոպոսին – Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ ամենայնի...

17. 276ա-81բ Կանօն սերմ, հնձան [աւրհնելոյ] – Կալ կալոսն զսեղջ, եւ ասեն շարական ԴԿ. Իմաստութիւն երկնային իջեալ ի վերուստ... Ընթերցուածս յԱռակաց. Պատուեա՛ զՏէր ի քոց արդար վաստակոց...

18. 281բ-7բ, 1աբ, 288ա-97ա Կանօն մեծի հինգշաբթի երեկունն Ոտնալուայի – Գան, ժողովին ի սուրբ եկեղեցին։ Սարկաւագն քարոզէ. Եւ եւս միաբան ամենեքեան... Եւ եպիսկոպոսն ասէ զաղօթս. Փառաւորեմք ըզքեզ, Տէ՛ր մեր եւ Փրկիչ Յիսուս Քրիստո՛ս...

19. 2աբ [Կանոն քահանայաթաղի. Երրորդ աւուրն – Աղաւթս.] (սկ.) /// քանզի դառն աշխարհանքն ննջեցե<ցե>ալսն տրտմեցուցանեն... աւրհնեցէ՛ք սաղմոսիւք եւ աւրհնութեամբ /// (վջ.)։

Տե՛ս Մայր Մաշտոց, հտ. Ա., գիրք Ա., աշխ. Գէորգ Տէր-Վարդանեանի, Ս. Էջմիածին, 2012, էջ 636-637։

Ծնթ. Կանոնների խորագրերի համառօտութիւնները ստ. լս-ներում։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆՔ

1. 299ա (ԺԸ. դ., նոտրգիր) [Քարոզ] – Վասն իջանելոյ շնորհաց առաջիկայ ջրոյս... զանձինս մեր եւ զմիմեանս, ողորմեա՛։

2. 300ա-1բ (1781 թ., բոլորգիր, տե՛ս յիշ. 141ա) [Գանձ ջուր աւրհնելոյ ի Յոհանէս վարդապետէ] («ՅՈՀԱՆՆԻՍԻ ԵՐԳ») – Յամենայն ժամ օրհնեմք զօրհնեալ Փրկիչդ Էմմանուէլ... զանձինս մեր եւ զմիմեան տն/// (չշարունակած)։

Տե՛ս Մատենագիրք հայոց, հտ. ԺԳ., Գանձարան, Գիրք Ա., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 74-75։

3. 302ա-3ա Այլ տաղ ի Սորեկայ Կոստանդեայ – Քրիստո՛ս, Բանը՛դ Հօր, ծնունդ անժամանակ... ըզլուացումն մեղաց քարոզեալ։

4. 303աբ Տաղ-յորդորակ ի Գրիգոր կաթուղ[ի]կոս[է] – Ո՛վ զարմանալի խորհուրդ այս մեծ յայտնեալ... արդ, օրհնեալ է Հայր եւ համագոյ Որդին, Հոգւոյն ճշմարտի, փառք յաւիտեանս. ամէն։

5. 303բ-4բ Այլ տաղ անուշ ի վերայ ջուրօրհնեաց – Այսօր ձայնըն հայրական / յերկնից իջեալ հաճոյական... զմկրտեալն Աստուած գովեն, ա՛յ յոր[դորէ]։

6. 304բ-6բ Տաղ եւ գանձ ոտնալուային – Այս խորհուրդ լըցաւ, անդ գուշակեցաւ, աստ կատարեցաւ... տացես սրբութիւն եւ որք հաղորդին եւ ոտնալուին ընդ քեզ միութիւն։ Ողորմեաց մեզ Տէր Աստուած։

7. 307ա-9ա (ԺԷ. դ., նոտրգիր) [Կանոն խաղող աւրհնելոյ] – (սկ.) ///պէս դատեցեալ, զի որպէս յետ գլխոյն մահու անկարելի է անդամոցն ի կեանս մնալ...

8. 309ա-11ա Կանոն հաղորդ տալոյ – Երթայ քահանայն առ հիւանդն եւ խոստովանցնէ զնա զգուշապէս...

9. 311ա-2բ Կանոն ջրհոր օրհնելոյ – Առնու քահանայն զխաչն եւ զԱւետարանն եւ երթայ ի պղծեալ ջրհորն եւ տայ հանել... եւ քարոզութեան սրբոց առաքելոցն խնդրեմք ի քէն /// (վջ.)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

141ա (1781 թ., նոտրգիր) Յիշատակ է ձեռացագիր Մաշտոցըս Ապրահամ վարդապետին Շաքեցւոյ, լուսահոգի տէր Ոսկան քահանայն Ջարաբերտեցի ի կենդանութեան իւրում շնորհաց վարդապետին Ապրահամու, որ առաջնորդ էր Աստուածածնի վանացն Շաքուայ եւ ի պէտս ինչ գործի ածէ, ողորմեսցի ասասցէ տէր Ոսկանին եւ Աբրահամ վարդապետին, եւ որք յիշէք, յիշեալ լինիք Քրիստոսի Աստուծոյ մերում, թվին ՌՄԼ. (1781), Յունվարի երկուսին։

Ծնթ. Թ. 141ը 1781 թ. հետագայ յիշատակարանը գրելու համար թ. 140ին փակցուած, 10×9,5 չափի կարկատան թերթիկ է, որը հետագայում անջատուել եւ թերթակալուել է։

ՆՇՈՒՄ` պհպ. Բա՝ «38/3438», «ԺԷ., Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», «Խ[աչիկ] վարդապետ»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 50։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 297բ լս.՝ «ետուկ ///, եւ ես տէր Ոսկան, ///ոդալ եմ Ծատու/// ԻԴ. ապասի»։

3439

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԶ. դար

ԳՐԻՉ, ՍՏԱՑՈՂ՝ Մանուկ։

ԹԵՐԹ՝ 138+1 (կրկն.՝ թ. 98). չգրուած՝ 30բ։ ՊՐԱԿ՝ 5+Դ-ԺԴ×12 (ԺԱ 11, ԺԴ 15)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14×9,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (9×5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 103ա)։ ՏՈՂ՝ 18։ ԿԱԶՄ՝ կանաչ մոմլաթ. մէջքը, փեղկերի հիմնամասերը եւ անկիւնները՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ վարդագոյն թուղթ (1950ականների)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+Գ՝ վարդագոյն եւ սպիտակ չգրուած թուղթ, մասն կազմաստառի (Ա, Գ)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. լուսանցակողերը սեւացած. գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, զանազան հետքերով, տարբեր էջերի ստ. եւ վր. լս-ներում հետագայի ձեռքով անկանոն էջակալումներ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-16ա Վկայաբանութիւն կամաւոր աղքատին՝ Ալեքսիանոսին – Այր մի էր Կոստանդինուպաւլիս, որոյ անունն էր Եփրեմիանոս... եւ յետ այնորիկ հանգեան ի Քրիստոս խաղաղութեամբ ի Հրոտիտ ամսո ի ԻԸ. (28), ի փառս Քրիստոսի Աստուծոյ. ամէն։

2. 16ա-27բ [Վեցերորդ կիրակէին. Շնորհալից վարդապետին Անանիայի Նարեկացւոյ ասացեալ Վասն աղօթից, պահոց եւ արտասւաց. ձեռ. 1521, 281բ] Վասն աղօթից եւ խոստովանութեան – Արդ, շնորհ արտասւացն նշանակէ սիրելոյ զՔրիստոս... եւ որ տանջեսցին յաւիտեանս յաւիտենից եւ անըմբերելի եւ քեզ փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն։

3. 27բ-30ա Թէոփիլէի ասացեալ Յաղագս զղջման եւ արտասուաց – Արդ, պարտ է ամենայն մարդոյ զայս մտաւ ածել հանապազ... եւ ստացողի այսմ տարի, / արժան արա՛յ լսել ձայնի, / եկայք, աւրհնեալք, ծառա՛յք բարի։

4. 31ա-53ա Վկայաբանութիւն սրբոյն Մարիանէ կուսին, որ վկայեաց վասն անուանն Քրիստոսի, յԱնտիոք քաղաքի – Յետ Յարութեան Տեառն եւ փրկչին Յիսուսի Քրիստոսի եւ փառաւք վերանալոյն յերկինս... եւ այսպէս կատարեցաւ սուրբն Մարիանէ բարի խոստովանութեամբ ի Քրիստոս՝ Յունիսի ամսոյ ի ԻԷ. (27), ի փառս Քրիստոսի Աստուծոյ, որում վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս. ամէն։

5. 53ա-75բ [Խրատ եւ կանոնք վարուց նորին Վարդանայ եւ տիեզերալուր վարդապետի. ձեռ. 84, 186բ] Ուղիղ դաւանութեան հաւատոյ, որ ի Հայր եւ Որդի եւ ի Հոգին Սուրբ՝ ի վերահիման [առ]աքելոց եւ մարգարէից, զոր մեղապ[ա]րտ Մանուկ գրեցի յաստուածա­յի[ն] գրոց – Զաստուածութիւն անճառելի եւ ան­սահ­մանելի եւ անիմանալի... իսկ որ գրէ Աստուած, անջնճելի գրէ զանուն նորա ի գիրն կենաց. ամէն։

6. 75բ-105բ Թուղտ ի Յովհաննէս վարդապետէ առ իշխանսն հայոց ըՌուբինեանց, որ ի գահ Կիլիկեցոցն. բան խրատու աւգտակար եւ պիտանի եւ անիմաստ Մանուկին – Ի սուրբ Լուսաւորիլն ի գերեզմանէս եւ յանապացս սրբոց եւ յամենայն եկեղեցեացս... նմանէ ապաշխարութեամբ արդարացողաց եւ առաքինեաց եւ կարգ ստացողաց եւ Քրիստոսի փառք յաւիտեան։

Տե՛ս Է. Բաղդասարեան, Յովհաննէս Երզնկացին եւ նրա խրատական արձակը, Երեւան, 1977, էջ 204-219, ձեռագիր՝ B։

7. 106ա-20բ [Սրբոյն Յոհաննու Մանդակունւոյ ասացեալ Վասն չբանբասելոյ զվարդապետսն եւ զեպիսկոպոս եւ զքահանայսն. ձեռ. 1521, 219բ] Վասն չըբանբասելոյ եւ չդատելոյ զ[ե]ղբայր եւ զվարդապետս եւ զքահանայս – Մթերք սգոյ եւ աղջամուղջ տրտմութեան դիզեալ ի վերայ իմ, կուտին հանապազ... ընդ որս եւ մեզ վայելել եւ փառս փառաց տալ Հաւր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ, այժմ եւ միշտ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

8. 120բ-31բ Պատմութիւն անդամալուծին, զոր բժշկեաց Քրիստոս – Այր ոմն անդամալուծ, աղքատ եւ անտէր, տկար եւ անաւգնական... նոյն ողորմութեամբն խաւսեցաւ ընդ անդամալուծին եւ ետ նմա զառողջութիւն քո Աստուածն մեր, ողորմիս ստացողին։

Տե՛ս Լ. Ստեփանեան, Հայ միջնադարեան անկանոն գրականութեան մի էջ (Պատմութիւն անդամալուծին), Լեւոն Խաչիկեան 90, Երեւան, 2010, էջ 359-385։

9. 132ա-8բ [Տեսիլ Գրիգորի Լուսաւորչի] – (սկ.) /// ու///քն։ Ասէ հրեշտակ, որ սուրբ տիւ աղաւթս առնէ... զոր Աստուած է պարգեւել, զարդարեալ եւ ուրախ են միշտ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

16ա Քրիստո՛ս Աստուած, բարեխաւսութեամբ քո սուրբ եւ ընտրեալ ճգնաւորին, կամաւոր աղքատին՝ Ալեքսիանոսի, ողորմեա՛ ըստացողի գրոցս։

53ա Սուրբ եւ երանեալ կուսին բարեխաւսութեամբն ողորմեա՛յ, Քրիստո՛ս Աստուած, ըստացողի գրոց եւ փձուն գրչի Մանուկին։

138բ Որում եւ զմեզ արժանի արասցէ Քրիստոս աստուածայ[ի]ն սուրբ արքայութեան եւ զստացող գրոցս (6 տող չգրած) եւ անիմաստ գրիչս Մանուկին եւ հօրն՝ Յովանէսին, կարդա[ցողաց]։

Տե՛ս նաեւ Բովանդակութիւն՝ 30ա, 53ա, 75բ, 131բ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

131բ (1755 թ., նոտրգիր) Թվին ՌԲՃԴ. (1755) էր, որ ես Գրմենեցի Սաղայթէլի որդի Եղիայզարս առի Մալեւեցի խօջայ Հարունին դուստրըն՝ Թօխին ի հալալ ամուսնութիւնս իմ, եթե Աստուած իմ բարի առաջնորդէ, օվ որ գարդայ, Աստուած իւրան հոգուն բարի առաջնորդէ. ամէն։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աբ՝ «Թօփճեան ցուցակ, Ա., էջ 58, թիւ 48», պհպ. Բա՝ «Խ. վարդապետ», «48/3439», «ԺԶ., Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 58։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 131բ՝ «Գաբրիէլ Միքայեէլի էն այս գլխին, Գ.շափթի օրն մեռաւ», 132ա ստ. լս.՝ «Խոստովանո/// ի [հ]աւատոյ»։

 

 

3440

ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 247։ ՊՐԱԿ՝ Բ-ԻԲ×12 (Բ, ԺԲ 10, ԺԶ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ բուսական։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,3×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10,5×6,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 48ա)։ ՏՈՂ՝ 18։ ԿԱԶՄ՝ մուգ շագանակագոյն դրոշմազարդ մոմլաթ. միջուկը՝ տախտակ. աստառը՝ սպիտակ թուղթ (1950ականների)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ սպիտակ չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, թերթերը խունացած, վնասուած եւ պատռուած, զանազան բծերով եւ հետքերով, սկ-ից եւ վջ-ից անորոշ քանակի, ընդմէջ թ. 10-1ի, 118-9ի, 128-9ի, 175-6ի 1ական թերթ ընկած, որոշ թերթեր սխալ տեղադրուած՝ թ. 200-11ը կարդալ 175-6ի միջեւ, ձեռագիրը հիմնովին նորոգուած 1960ական թթ.ից առաջ, թերթերի թափուած մասերը լրացուած այլ թղթով։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Տե՛ս ձեռ. 789, 6բ-411բ։ Ցանկ/չիք։ ա/չիք։ բ/1ա (սկ. /// զայս տեսեալ, առժամայն ել յեկեղեցւոջն...)։ գ/1ա-3ա։ դ/3ա-4ա։ ե/4ա-5ա։ զ/5ա-9բ։ է/9բ-10բ ([զի՞արդ կարես] զայդ առ[նել] /// վջ.)։ ը/ 11ա-7ա (սկ. /// Քրիստոսի եւ գիրկս արկեալ համբուրեաց զնա...)։ թ/17ա-9ա։ ժ/19ա-21ա։ ժա/21ա-30բ։ ժբ/30բ-4բ։ ժգ/34բ-6բ։ ժդ/36բ-9ա։ ժե/39բ-42ա։ ժզ/42ա-5ա։ ժէ/45աբ։ ժը/46ա-7ա։ ժթ/47բ-9ա։ ի/49ա-66ա։ իա/66բ-7բ։ իբ/67բ-76բ։ իգ/76բ-8բ։ իդ/78բ-80բ։ իե/80բ-6բ։ իզ/86բ-8բ։ իէ/88բ-90ա։ իը/90ա-2բ։ իթ/92բ-6բ։ լ/96բ-7ա։ լա/97ա-9ա։ լբ/99ա-101ա։ լգ/101ա-10բ։ լդ/111ա-3բ։ լե/113բ-6ա։ լզ/116բ-8ա։ լէ/118աբ (պատասխանի ետ. Կինն հա[նապազ] /// վջ.)։ լը/119ա-24բ (սկ. /// [ստուգա]պէս զսուրբ առաքեալսն ետես...)։ լթ/124բ-8բ (դու զի՞նչ խորհէիր։ Պատասխանի /// վջ.)։ խ/129ա-38ա (սկ. /// զքահանայն տարաւ ի յայրն միոյ լերին...)։ խա/138ա-43ա։ խբ/143ա-5ա։ խգ/145ա-6ա։ խդ/146բ-8բ։ խե/148բ-51ա։ խզ/151ա-4բ։ խէ/154բ-7ա։ խը/157ա-75բ, 200ա-5ա (մէջտեղից թափուած՝... թէ զոր ինչ հրամայես յոժարութեամբ արարից /// խաբեցեր եւ փոխանակ այսքան բարերարութեան այսպէս ինձ հատուցեր...)։ խթ/205ա-9բ։ ծ/209բ-10բ։ ծա/210բ-1բ, 176ա-9բ։ ծբ/179բ-90ա։ ծգ/190բ-8բ։ ծդ/198բ-9բ, 212ա-5բ։ ծե/215բ-7բ։ ծզ/217բ-8բ։ ծէ/218բ-24ա։ ծը/224ա-34բ։ ծթ/234բ-5բ։ կ/235բ-6ա։ կա/236ա-7բ։ կբ/238ա-47բ։ կգ/247բ ([ա]ռաջի քո, ուր մի անգամ [հայեսցիս, ահա] յերկիր դեմ յանդիման /// վջ.)։ կդ-հա/չիք։

Տե՛ս Հայելի Վարուց, Երեւան, 1994, էջ 91-324, ձեռագրիս մասին՝ էջ 84 (2ա-29ա էջերի լս-ում բնագրերն ունեն հետագայի ձեռքով գրուած գլխահամարներ՝ ԺԲ-ԼԹ.)։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառ՝ «Խ. Դադեանի ցուցակ, Հմր 49, Խ. 49», պհպ. Աա՝ «3440», սոսնձած ձեռագրի՝ նորոգումից առաջ արուած լուսանկարը, 1ա՝ «3440»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 58-59։

3441

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 24. չգրուած՝ 19բ-22բ, 24բ։ ՊՐԱԿ՝ Ա-Բ×12։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,8×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (10,3×6,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 10ա)։ ՏՈՂ՝ 25։ ԿԱԶՄ՝ կանաչ մոմլաթ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ վարդագոյն թուղթ (1950ականների)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ վարդագոյն (Ա, Դ) եւ սպիտակ (Բ, Գ) չգրուած թուղթ (Ի. դար), մասն կազմաստառի (Ա, Դ)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը եւ պհպ-ները պատրաստուած 1950ականներին Մատենադարանում. թ. 1-24ի ստ. ներքին հատուածներում ցեցի անցքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-18ա ԺԵ. Յովաննու Որոտնեցոյ հաւաքեալ ի բանից իմաստասիրաց. [Ի] սկզբանէ Տէր զերկիր հաստատեցեր, եւ գործք ձեռաց քոց երկինք են [Եբր. Ա. 10] – Բայց զի ասէ մարգարէն՝ սքանչելի է գիտութիւն աստուածային արարչագործ կամացն... այսպէս եւ մեք զհասանելիսն ըստ չափոյ եւ կարողութեան քննեսցուք եւ զանհասանելիսն Աստուծոյ լռութեամբ պատվեսցուք եւ նմա փառք։

Տե՛ս Սուրբ Յովհան Որոտնեցի, Մեկնողական-իմաստասիրական ճառեր, Ս. Էջմիածին, 2009, էջ 119-181 (այստեղ ձեռագրիս բնագիրն զգալի կրճատումներով)։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆՔ, ԺԸ. դ., նոտրգիր

1. 23աբ ԺԶ. Անանիա Շիրակունոյ Համարողի. Յաղագս ասարիոնի, լեդոնի եւ դանկի – Կշեռ Բ. գարէհատաց կոչի ասարիոն... եւ ունի ԼԶ. կերատաց կշեռ։

Ծնթ. Ունի նաեւ՝ Յաղագս փշտի, Յաղագս կերատի, Յաղագս սնկրի, Յաղագս գրամարի, Յաղագս տրմիսի, Յաղագս սիմէսի, Յաղագս դահեկանի, Յաղագս սատերի եւ դրաքմէի, Յաղագս սեղի եւ դահեկանի ենթամիաւորները։

2. 24ա [Յաղագս չափուց] – Մէկ ղիրաթն կում է, Գ. ցորեանն ղիրաթ մի է... եւ նահանջն մի են Դ. ամէ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 18բ (1730 թ., նոտրգիր) Յիշատակ է գրքուքս զայս յԵսայի վարդապետին եւ ծնօղացն՝ Ֆահրատին եւ Սիրունին, եղբարցն եւ քերցն եւ ամենայն արեանն մերձաւորացն, եւ Աստուած ողորմի ասացէ՛ք մեզ եւ տէր Թաթէոսին, որ տղայ հասակաւ հանգեաւ ի Տէր, որ Աստուած ողորմեսցի ձեզ. ամէն։ Թվին ՌՃՀԹ. (1730)։

Ծնթ. 18բ՝ կայ թուականի մատիտով կիսատ վերածանութիւն՝ 1179 года.

2. 19ա (ԺԹ. դ., շղագիր, մատիտով) Այս գիրս առի, տէր յարուրապտին եղից դաս նմայ։

Ծնթ. Յիշատակարանը Բալասան բժշկի ծածկագրութեամբ է, որի բանալին տե՛ս ձեռ. 3609, 49բ, նաեւ Տ. Մանուկեան, Ք. Յարութիւնեան, Երկու նորայայտ ծածկագիր, Բանբեր Մատենադարանի, Հմր 25, Երեւան, 2018, էջ 218-231։

3. 19ա (ԺԹ. դ., շղագիր, մատիտով) Գրիգոր Տէր Բաղտասարեանց Բատամիրեանց, այս վերի գրեալ այիբն է, ղալամով գիր ունիմ։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Բա՝ «Խ. վարդապետ», «52/3441», «ԺԷ. դ., Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

 

 

3442

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 11։ ՊՐԱԿ՝ 1×11։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,2×11,7։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (12×9)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 5ա), բոլորգիր (11բ)։ ՏՈՂ՝ 23։ ԿԱԶՄ՝ կանաչ մոմլաթ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ վարդագոյն թուղթ (1950ականների)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ վարդագոյն եւ սպիտակ չգրուած թուղթ, մասն կազմաստառի (պհպ. Ա, Դ)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, թերթերին զանազան բծեր, ձեռագիրը նորոգուած 1950 թ.ից առաջ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-7բ [Երանելոյն Յոհաննու Ոսկիբերանին, որ ասէ. Առն միոջ էին Բ. որդի... ձեռ. 870, 124բ] – Դէմք առակիս առ ամենակալ բնութիւն Արարչին հայի... զի եւ ընդ նմա արդարասցուք եւ Հաւրն երկնաւորի Որդի կոչեսցուք եւ հանդերձեալ բարեացն հասցուք, ընդ ամենայն սուրբ ի Քրիստոս, ի Յիսուս, ի Տէր մեր, որում փառք յաւիտեանս. ամէն։

Բ. 8ա-9բ [Հարցմունք եւ պատասխանիք] – Հ[արցումն]. Յամենայն ժամանակի զրոյց ի գալ զարմանք ի մեր ի՞նչ։ Պ[ատասխանի]. Բազում եւ անչափ ի մարդ եւ յանասուն, որ գրով հազիւ արկանի այս... Հ[արցումն]. երկու ուլն, զո՞ր հատոյց մայրն Յակոբայ։ Պ[ատասխանի]. Երկու պատուիրան՝ աստուածասիրութեան եւ մարդասիրութեան։

Գ. 10ա-1ա [Մասն Ռամգրոց] – Հիւսուսաին է, է վէ եւ ջրաին ի վերա լուսնի, հուքմ արա՛... մնա՛, սկիզբն ժամադիտակ կէտէն արա՛ եւ տո՛ւր ի կէտս ՂԱ. (91) ամ, Գ. ամիս եւ Գ. ժամ։

Ծնթ. Կան նաեւ կենդանակերպերի եւ այլ գաղափարագրեր։

Դ. 11բ [Տաղ-հանելուկ. հայատառ թրքերէն] – Ման ղուրբաթամ բէշ լամազ, / բէշ ւոխտուր [ուր]բէշ լամազ... բիրաջաէ՛ք բէսլանմիշ սուսուզ երդան թօրփախսըզ։

Տե՛ս Ցուցակ հայերէն ձեռագրերի հայատառ թուրքերէն նիւթերի եւ հայատառ թուրքերէն ձեռագրերի, կազմեց Յ. Ստեփանեան, Երեւան, 2008, էջ 62։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

7բ Զանարհեստ սակաւ ծրես, / զոր չէ արժան աստ յիշեսցես, / թէ միտ դնես այսմ առակիս, / նա բարձրանաս, ելնես յերկինս / եւ քաջ լինիս հանդէս մարտիս / եւ խառնեսցիս ընդ երկնայինս եւ ժառանգեալ զանճառ բարիս։ Ծանի՛ր, եղբա՛յր, դու վերծանող, / դու մի՛ ասեր յիմար զգծող, / որպէս երբեմն կինն մեղքող, / որ անգոսնեաց զարքայն յաղթող, / որ զտապանակն անդրէն բէրող, / աղաչեմ, ո՛վ ընթերցող, զիմ սխալանս զամէն դու թո՛ղ, / զգուշագի՛ր, եղբա՛յր, որ չի լինես ուլ նմանող։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

11բ (1660 թ., բոլորգիր) Տանուտէր Եկաոր, Սեպտեմբերի Դ., յաւուր Գ.շաբթի ծնա առաւօտուն, զի տանուտէրն Եկաորն էր, թուականին ՌՀԶ. (1627), գիր տարոյն Դայն էր։ ԺԶ. (16) Սեպտեմբէր, յաւուր կիրակէի Սուրբ խաչին մկըրտեցա յաւազան։ ՌՂԵ. (1646) յուսումն գնացի գրոց։ ՌՂԹ. (1650) թիւ քահանայ եղա։ ՌՃԹ. (1660) գաւազան առի։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Գ., էջ 935-936, Հմր 1412։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Բա՝ «Խ. վարդապետ», «64գ/3442», «ՌՃԹ. – 1660, Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 78։

 

 

3443

ՍԻՄԷՈՆ ԵՐԵՒԱՆՑԻ, ՔԱՐՈԶԳԻՐՔ

ԺԸ. դար

ԹԵՐԹ՝ 138։ ՊՐԱԿ՝ 1-13×8 (2, 6՝ 12, 3, 12՝ 14, 4՝ 17, 5, 10, 13՝ 10, 9՝ 7)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ առիւծ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծած (12,5×7,3)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 23ա, 56ա, 95ա)։ ՏՈՂ՝ 20-25։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. մէջքը եւ փեղկերի հիմնամասերը՝ սեւ կտաւ. ստ., վր. եւ արտք. եզրերը՝ վարդագոյն մոմլաթ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ թուղթ (1950ականների). լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+Գ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, մասն կազմաստառի (Ա, Գ)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. լուսանցակողերի կարմիրը հիմնականում թափուած, կեղտոտուած. կազմը նորոգուած հին կազմի Ա. եւ Բ. փեղկերի կաշւով. գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, որի հետեւանքով որոշ թերթերի գիրը դժուարընթեռնելի, ընդմէջ թ. 8-9, 19-20, 36-7, 51-2, 52-3, 60-1ի անորոշ քանակի թերթեր թափուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1. 1ա-8բ Քարոզ նորին Սիմէօնի վարդապետի ի Նինուէացիսն, ի բանն Յօնանու, թէ՝ Եղեւ բան Տեառն առ Յօնան՝ Արի՛ եւ գնա՛ ի Նինուէ. եւ այլն – Որպէս ամենայն առաքինութիւնք են արդարացուցիչք... զի յուրում պահու/// (վջ.)։

2. 9ա-10բ Տեառն Սիմէօնի սրբազան կաթողիկոսի ամենայն Հայոց՝ ասացեալ քարոզ ի յողջոյնն, ի բանն Քրիստոսի, թէ՝ Յոր տուն մտանիցէք, նախ ասասջի՛ք ողջոյն տանս. եւ այլն – Մարգարէքն ի հնումն եւ առաքեալք եւ վարդապետք ի նորումս... զոր ունիմ թէ յիս եւ որք ոչ ի յիս մնայցէ։

3. 10բ-2բ Նորին դարձեալ վասն ողջունի, ի բանն, թէ՝ Յոր տուն մտանիցէք, նախ ասասջի՛ք ողջոյն – Սովորութիւն է ծնողաց, զի ի դաստիարակելն զփոքրագոյն ստնդեայ մանկունս... եւ զայլն որպէս կամիս։

4. 12բ-4բ Դարձեալ նորին վասն ողջունի, ի բանն, թէ յոր տուն մտանիցէք, նախ ողջոյն տո՛ւք – Սովորութիւն է թագաւորաց, որ ի յառաքելն իւրեանց զծառայս ի գործ ինչ... տե՛ս ի միւս հատորն, ի մեծ քարոզն ողջունի, որ անդ։

5. 14բ-6ա Նորին քարոզ ի յորպիսութիւն Սրբոյն Էջմիածնի, ի բանն, թէ՝ Սեաւ եմ ես եւ գեղեցիկ, դստերք Երուսաղէմի – Դաւիթ մարգարէն յառաջագոյն տեսեալ մարգարէական հոգւով... ծփիմ հանապազ իմայնովքս հանդերձ եւ այլք այսպիսիք (զորքան կամիս)։

6. 16ա-7բ Նորին քարոզ ի Սուրբ Էջմիածին եւ ի սուրբ մեռոնն, ի բանն Սողոմոնի, թէ՝ Աղբիւր պարտիզաց ջրհոր ջրոյն կենդանոյ, որ յարմարի ի յօր բաշխման սրբոյ մեռոնին – Խորհրդաբար արքայն Սողոմօն, այսինքն՝ Քրիստոս... զոր երանեն եւ գովեն։

7. 18ա-9բ Յայլմէ քարոզ վասն ողջունի – Կերպադրութիւն ողջունիս բազմաւ եղանակաւ առեալ լինի ի Սուրբ Գրոց... եւ ողջոյնն հաշտարար բժշկեաց զմեզ յատելու/// (վջ.)։

8. 20աբ (սկ.) /// ես ո հանգեայց, եթէ ոչ ի հեզս եւ ի խոնարհս... եւ արքայութիւն եւ պարգեւողին ամենայնի փառք եւ երկիրպագութիւն, այժմ եւ անզրաւ յաւիտենիւ. ամէն։

9. 21ա-36բ Աւրհնութիւն ժողովրդեանն եւ շրջաբերականի – Ի գթութեանց Տեառն Աստուծոյ ամենակալէն... սուրբն Եփրեմ ասէ, զոր քերօբէքն բարձեալ ու/// (վջ.)։

10. 37ա-43ա Քարոզ Մեծի պահոց բարեկենդանի կիրակէին. նախ առ բանն Եսայիայ՝ Գոչեաց զօրութեամբ եւ մի՛ խնայէր – Նախ պատւիրէ Աստուած քարոզչաց կոչել զժողովուրդս... որոյ մեծ զօրութիւնն խոնարհաց միայն պատուէ, զի եւ ինքն իսկ զխոնարհս միայն տեսանէ։

11. 43ա-51բ Վասն յղութեան Աստուածամօրն, որպէս արար զքեզ. Երգ – Բնաբանս այս ունի հինգ մասունս, չորքն է զանարատ յղութենէն, զորոց համառօտեալ խօսեսցուք... եւ ոչ գիտէին, թէ որպէս զհանդերձ դա/// (վջ.)։

12. 52աբ Յաղագս խոնարհութեան եւ բարձրութեան նորա – Իմաստութիւնն հօր Յիսուս զճանապարհս փրկութեան որդոց մարդկան... եւ ի ներս նորա լիք են նենգս /// (վջ.)։

13. 53ա (սկ.) /// ձեռնարկութիւնս մխին հարկ է ամենայն կենցաղականացս բարեաւ մնալ ասել... ուսարո՛ւք յինէն, զի հեզ եմ եւ խոնարհ սրտիւ։

14. 53բ-5ա Նորին՝ ի Կացէք բարով ասելն յաւարդ գործոյն – Քրիստոս Տէրն մեր ի յառաքելն զառաքեալսն իւր առ ժողովուրդսն պատւիրեաց նոցա... մի՛ ընդունայն անցուցանիցէք զժամանակ շնորհառութեանս։

15. 55ա-7բ Քարոզ նորին Սիմէօնի ի Սուրբ Էջմիածին եւ ի մեռոնն, ի բանն թէ՝ Գովելի են գեղեցիկն եւ պարսաւելիք՝ գարշելիքն, ի յօր բաշխման սրբոյ մեռոնին – Ըստ վարդապետաց արդարութիւն է ընդաբոյս դաշն... եւ մի՛ մոռանայք զերախտիս նորա. վերջ։

16. 57բ-60բ Քարոզ նորին Սիմէօնի, ի բանն Պօղոսի, թէ՝ Որպէս զգեցաք զպատկեր հողեղինին, զգեցցուք եւ զպատկեր երկնաւորին. եւ այլն, վասն յիշատակի – Աստուածաշունչ գիրն ի ճառելն զարարչագործութիւնէն Աստուծոյ... վասն նորա ոչ շիջուցանէ զճրագ տան նորա եւ տոհմի նորա եւ այլն։

17. 61աբ (սկ.) /// յոգոց հանիցէ մեղաւորն՝ կեցցէ։ Ահա Նինուէ... եւ անճառ երանութեանն յաւիտեանս յաւիտենից. ամէն։

18. 62ա-4բ Քարոզ եւ շնորհաւորումն Մեծի պահոցն Աղուհացի, ի նոյնոյ Սիմէօն վարդապետի, ի սկզբան Մեծի պահոցն ասելի – Շնորհաւոր պահք եւ շնորհաւոր աւուրք սրբութեան եւ մաքրութեան... եւ առնումք զօրհնութիւնն, ճաշակելով զսուրբ մարմին նորա եւ այլ։

19. 65ա-9բ Քարոզ նորին Սիմէօնին վարդապետի յԱղուհացի յառաջի շաբաթին, ի բանն, ուր ասէ Տէր ցՄովսէս՝ Արասցես զամենայն ըստ օրինակին, որ ցուցաւ քեզ ի լերինն – Ի յազատելն Աստուծոյ զԻսրայէլ յԵգիպտոսէ... գալ բողոքել ձեզ առ յիս, եւ ինձ ոչ լսել ձեզ։

20. 69բ-73բ Նորին Սիմէօն վարդապետի Քարոզ ի յառաջին շաբաթն Մեծի պահոցն, ի բանն Եսայեայ՝ Գոչեա՛ զօրութեամբ եւ թէ լոյծ զկնճիռն եւ այլն կարգաւ – Եկեսցո՛ւք ի բնաբանս մեր, զոր ասաց Աստուած... որ ոչ լինիցի ըստ օրինակին իմոյ։

21. 74ա-9բ Նորին Սիմէօնի վարդապետի քարոզ ի Մեծի պահոց առաջի շաբաթին. Լուացարուքն ի նոյն բնաբանն, թէ՝ Արասցես ըստ օրինակին, որ ցուցաւ քեզ ի լերինն – Ասաց Աստուած իսրայելացոցն, թէ զվեց օր գործեսցես զերկիր քոյ... թէ սուր կերիցէ զձեզ։

22. 79բ-84ա Նորին քարոզ ի խորհուրդ առաջնոյ շաբաթի պահոցս, որ պատասխան է առաջնոյ աւուր ստեղծագործութեանն Աստուծոյ, ի բանն, թէ՝ Արասցես ըստ օրինակին, որ ցուցաւ – Աստուած յառաջնումն ստեղծագործութեանն ի վեց աւուրս արար եւ էստեղծ զամենայն արարածս իւր... որ ցուցանի քեզ ի լեառն Աստուծոյ, այսինքն՝ յեկեղեցին։

23. 84ա-8բ Նորին Սիմէօնի քարոզ յառաջին շաբաթն Մեծի պահոցս, որ պատասխան է առաջնոյ դարուն կենցաղոյս, յայսմ ստեղծաւ Ադամ, ի բանն, թէ՝ Արասցես ըստ օրինակին. եւ այլն. ԺԶ. գլուխ – Նախապէս զայս պարտիմք գիտել... ուրեմն ասասցո՛ւք ըստ օրինակին եւ այլն։

24. 88բ-91ա Նորին քարոզ ի նոյն առաջին շաբաթս Մեծի պահոցս, ի դէմս պահողաց եւ չպահողացն, ի նոյն բնաբանն, թէ՝ Արասցես ըստ օրինակին, որպէս ցուցաւ քեզ ի լեառն. ԺԷ. գլուխ – Եւ որպէս ասացաւ... որ զանազան եղանակօք ցուցանի քեզ. եւ այլն։

25. 91բ-4բ Քարոզ նորին Սիմէօնի ի յերկրորդ կիրակէն Մեծի պահոց, որ պատասխանէ երկրորդի աւուր ստղծմանն Աստուծոյ Ադամայ, ի նոյն բնաբանն, թէ՝ Արասցես ըստ օրինակին, որ ցուցանի քեզ եւ. ԺԸ. գլուխ – Ասացաք ի յանցելումն. Եօթնեկին շաբաթք Մեծի պահոցս... եւ որդիք սատանայի կոչեսցին։

26. 95ա-6բ Քարոզ վասն մահուան. ըստ որում՝ Հող էիր եւ ի հող դարձցիս – Յորժամ Աստուած կամեցաւ աւերել զաշխարհս ջրհեղեղաւ... պարտ եմք յետոյ ի հարկէ դառնալ ի տունն մեր, որ է գերեզման։

27. 97ա-115բ Նորին Սիմէօնի կտակ եւ քարոզ ի Մեծի յուրբաթին, ի Խաչելութիւնն Քրիստոսի Աստուծոյն մերոյ – Սարսափիմ եւ զարհուրիմ, ո՛վ սիրելիք... որ է օրհնեալ ընդ Հօր եւ ընդ Սրբոյ Հոգոյն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս։

28. 116ա-36բ Նորին Սիմէօնի քարոզ եւ ասացուած եւ ներբողեան ի վեցերրորդ տեսակ յողորմութիւնն յԱստուծոյ՝ ի Սուրբ Էջմիածին, զոր ընկալաւ յատկապէս ազգս հայոց, իբր զեղական պարգեւ յԱստուծոյ, ձեռամբ Գրիգորի, ի նոյն բանն, թէ՝ Աստուած զհիմունս էարկ, նմա յաւիտեան ընկալաք, Աստուած զողորմութիւն քոյ ի մէջ ժողովրդեանն քոյ – Արդ, ամենաբարին Աստուած... այսինքն՝ ի յարփիականէ լուսոյն։

Հմմտ. ձեռ. 2212, 18բ-91ա, 124ա-324բ։

Բ. 137ա-8ա [Տաղ Տէրտէրի (հայատառ թուրքերէն)] – Ղարշուտայ գեալան օզի / շաքեար տուր նապն սօզի / ղուշլարդան նա ղուշ օլայ, բիր / աղզի վար բիր գեօզի... գայում բէշ արշուն բէզ տունեատան։

Տե՛ս Ցուցակ հայերէն ձեռագրերի հայատառ թուրքերէն նիւթերի եւ հայատառ թուրքերէն ձեռագրերի, կազմեց Յ. Ստեփանեան, Երեւան, 2008, էջ 62։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 138բ սեւ թանաքով ութանկիւն՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ / ԳԱԼՈՒՍՏ / 1858»։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Բա՝ «Խ. վարդապետ, Հմր 48»՝ ջնջած, «Հմր 68/3443», «ԺԸ., Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», 94բ՝ «1872 ամի»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 81-82։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 137բ՝ «Քարոզ վասն մահուան, ըստ որում թէ հող ես եւ ի հող դարձցիս – Յորժամ կամեցաւ Աստուած աւիրել», 138բ (հայատառ թրքերէն)՝ «Ղարշուտայ, պու տաղլար խասայ տաղլար, / շաս կալտի օլան կօին ալամազ, / օլտրանկա սաբ աղար, պուտարայ կալին տարայ, կոկողի փարտալիտր, պլութեօխ փարտալիտր», «Ա-Մ, թուեր՝ 1-9»։

 

 

3444

ԴԱՒԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՒԱՏՈՅ

ԺԸ. դար

ԹԵՐԹ՝ 24։ ՊՐԱԿ՝ 2×12։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,6×10,3։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11×6,7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 5ա)։ ՏՈՂ՝ 23։ ԿԱԶՄ՝ կանաչ մոմլաթ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ վարդագոյն թուղթ (1950ականների)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ վարդագոյն եւ սպիտակ չգրուած թուղթ, մասն կազմաստառի (Ա, Դ)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին աղտոտուածութեան հետքեր, թ. 14, 15՝ արտք. լս-ներն այրուած, որի հետեւանքով թ. 15ի բնագիրը մասամբ թափուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-7ա [Նախերգան] – (սկ.) /// զի ասի հոգի Քրիստոսի... եւ շաղկապ յաւդական ի գլուխն ճշմարտութեան։

2. 7ա-24բ [Դաւանութիւն հաւատոյ սուրբ հօրն մերոյ՝ երկրորդ լուսաւորչի, քաջ հռետորին Գրիգորի. ձեռ. 1712, 34ա] – Հաւատամ եւ խոստովանիմ, դաւանիմ եւ երկիր պագանեմ ըստ հարցն աւանդութեանց... այսքան յեղանակաւ աւծեալ ասի Տէր Յիսուս Քրիստոս, վասն որոյ ասէ. Հոգի Տեառն ի վերայ իմ։

Ծնթ. «Դաւանութեան հաւատոյ» գործի մէկ ամբողջական մաս է՝ բաղկացած հետեւեալ ենթամասերից՝ 8ա Դաւանեմ հոգով... 9ա Հաւատամ զնոյն Բանն Աստուած...10ա Որ եւ յետ որոշման Հոգոյն... 12ա Եւ արդ, յետ ելանելոյ... 13ա Նմանապէս եւ ընդդէմ սոցա... 14ա Պատասխանի որպէս ասէ սուրբն Կիւրեղ... 15ա Իսկ եթէ վասն էր Բանն մարդացաւ... եւ այլն։

ՆՇՈՒՄ` պհպ. Բա՝ «Խ. վարդապետ, Հմր 113»՝ ջնջած, «71ա/3444», «ԺԸ., Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 88-89։

 

 

3445

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 52. չգրուած՝ 52բ։ ՊՐԱԿ՝ 1+Ա-Ե×12 (Ա 9, Դ 6, Ե 11)+1։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ բուսական։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,5×9։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10,2×6,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 21ա)։ ՏՈՂ՝ 19։ ԿԱԶՄ՝ կանաչ մոմլաթ. միջուկը` ստուարաթուղթ, աստառը՝ վարդագոյն թուղթ (1950ականների)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ վարդագոյն եւ սպիտակ չգրուած թուղթ, մասն կազմաստառի (Ա, Դ)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, կարմրագիր խորագրերը մասամբ դժուարընթեռնելի, թերթերին աղտոտուածութեան հետքեր. թ. 1, 52ը աւելացուած հետագայում, շղագրով, թ. 13-22ը հիմքի կարերից թուլացած, թ. 37-8ը պոկուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-8ա Տեսիլ Սրբոյն Գրիգորի վասն հոգւոյն եւ մարմնոյն. Հարցումն սրբոյն Գրիգորի հոգւոյն եւ մարմնոյն եւ պատասխանի հրեշտակին վասն հոգւոցն արդարոց եւ մեղաւորաց – Խնդրեաց յԱստուծոյ Սուրբն Գրիգոր պահօք եւ աղօթիւք, զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր հաց ոչ եկեր... եւ արարեր ժառանգորդ երկնից արքայութեան, եւ նմա փառք յաւիտեանս. ամէն։

2. 8ա-12ա Քարոզ վասն աղօթից` Գրիգոր ասացեալ – Այսպէս ասէ Տէրն մեր Յիսուս Քրիստոս... իւր մեղքն ջնջին, եւ արքայութիւնն ժառանգէ։

3. 12ա-4ա [Պատմութիւն անողորմ Պետրոսի ասացեալ է. ձեռ. 515, 51ա] – Այր մի կայր մեծատուն, անուն նորա էր Պետրոս... որ ի նմա բնակի։

4. 14ա-5բ Դարձեալ ոմն քահանայ՝ անուն Յոհան, յոյժ աղքատացեալ էր – Ելաւ իւր աշխարհէն ընդանեօքն իւրովք... որ աղքատ է, այնով առնէ ողորմութիւն, որ յիշեցաք։

5. 15բ-9ա Յոհաննու Մանդակունոյ ասացեալ վասն եւ յիշոցաց մեղաց – Երկերո՛ւք, զարհուրեցէ՛ք եւ զարհուրեցէ՛ք եւ դողացէ՛ք, սարսեցէ՛ք... Աստուած զձեզ դարձ եւ զղջումն տայ, կարդացողաց եւ լսողաց. ամէն։

6. 19ա-21բ Յաղագս վասն աղօթից – Եւս առաւել պարտ է քրիստոնէից` առնուն Գ. անգամ օրն ժամ աղօթք առնել... արժանի լինի տեսոյն Քրիստոսի եւ սուրբ յարութեանն Քրիստոսի Աստուծոյ մերոյ. ամէն։

7. 21բ-6բ Քարոզ վասն գալստեանն Քրիստոսի – Այս է պատմութիւն վասն գալստեանն Քրիստոսի... եւ փրկիս ի դառն տանջանաց դժոխոց. եւ յերկնից արքայութիւն ժառանգեսցեն. ամէն։

8. 26բ-8բ Քարոզ վասն գալստեանն Քրիստոսի եւ դատաստանի նորա – Յայնժամ կատարի խօսք սուրբ Աւետարանին, որ ասէ... եւ զնոսա նահատակեսցեն եւ մարտիրոսանան վասն Քրիստոսի, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

9. 28բ-32ա [Պուտաղ օղլի Խազի խանի ասացեալ] – Հոգին ի մարմին, եղբա՛յր, շուրջ կուգան աշխարհս հետրած, / դատելէն շատ խազինայ մեղք ու վարձք ի կշիռնէ դրած... Պուտաղ օղլի Խազի խան, դու նստի՛ր, քո մեղքն լա՛ց... ասողաց եւ լսողաց, գրողած եւ ականջ դրողաց Աստուած լինի ողորմած։

10. 32ա-6ա [Յովհաննու Թլկուրանցւոյ] Պատմութիւն /// Ալէքսանոսի ճգնաւորին – Աստուած գթած եւ մարդասէր, երեակ, լսէ իւր ծառային... խեւ Յովանէս Թուրկուրանցի, / վարք պատմութիւնն գրեցի, / սուրբ ճգնաւոր Ալէքսանին, / սորին աղօթիւք Տէր մեզ ողորմի. ամէնն եղիցի, եղիցի։

11. 36աբ [Վասն վնասուց գինւոյ] – Այս է գինուն զենն ու զարարն, որ մարդոյն կու հասուցանէ... Աստուած փրկէ եւ ազատէ գինախումէ։

12. 36բ-7բ [Մկրտչի Նաղաշի ասացեալ] – Անձն ի՛մ, վա՛յ քեզ հազար բերան, թէ խռով կենաս, ոխ պահես, / զի խռովարարն է սատանայ, ջանայ, որ սէրն հաստատես... անմի՛տ, դու քեզ հոր կու փորես, փառք յաւիտեանս. ամէն։

Տե՛ս Մկրտիչ Նաղաշ, աշխ. Էդ. Խոնդկարեանի, Երեւան, 1965, էջ 120-122։

13. 37բ-8ա Վասն մեկնութեան բանիս, որ պատմէ մեզ զամենայն – Իսկ տասանորդն բաժին է Աստուծոյ, որ բանիւ հրեշտակին խօսեցաւ... եւ զայս Գ. ժամ աղօթս անխափան կատարեցէ՛ք ամենայն տեղաց՝ ի ճանապարհի, ի արտ եւ յայգի եւ ամենայն գործ։

14. 38ա-40ա Առակացն Սողոմոնի. Սակաւ բան խրատական – Հաւատացելոցն ամենայն աշխարհս ընչիւք լինի լի անհաւատին... գուցէ ուսուցանիցես զճանապարհ նորա։

15. 40ա-2բ Խրատ հոգեւոր – Զմիտքն հոգոյն աչք արար, եւ աչքն մարմնոյն ճրագ...

ա. 41ա Այլ են, որք բողոքեն յերկինք – Կամաւոր մարդադաւանութիւն եւ մեղք սոդոմականք... մահն՝ դատաստան, դժոխք՝ դրախտք։

բ. 41ա-2բ [Յաղագս] չորս իրաց – Լինի աղքատութիւն մարդուն, ա. Որ աղքատ արարեալ է Աստուած... ճշմարիտն Աստուած Յիսուս Քրիստոս Տէրն մեր, որ է աւրհնեալ ընդ Հօր եւ Սուրբ Հոգոյն յաւիտեան ամենայն։

16. 42բ-52ա Պատմութիւն սուրբ յարութեան կիրակէ եւ այլ ամենայն բանի – Զթուխթն, որ էջ յերկնից ի Հռոմ քաղաք... յորում վայել է փառք եւ պատիւ յաւիւտեանս յաւիտենից. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

38ա Զըստացողի գրոցս Աստուած ողորմի ասա՛։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Բա՝ «Խ. վարդապետ, Հմր 32»՝ ջնջած, «72/3445»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 89-90։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 31ա լս.՝ «Օվանէսի /// էր»։

 

 

3446

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՍՈՒՐԲ ԵՐԻՑ ՄԱՆԿԱՆՑ ՈՒԽՏ ՌՃԺ. – 1661

ԳՐԻՉ, ՍՏԱՑՈՂ՝ Իգնատիոս Մեծշէնցի։

ԹԵՐԹ՝ 369+1 (կրկն.՝ թ. 1). չգրուած՝ 369բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԼԱ×12 (Ա, ԼԱ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15×9,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10,6×6,9)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ` 156ա)։ ՏՈՂ՝ 19։ ԿԱԶՄ՝ կանաչ մոմլաթ. մէջքը, փեղկերի հիմնամասերը եւ անկիւնները՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ վարդագոյն թուղթ (1950ականների)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ վարդագոյն եւ սպիտակ չգրուած թուղթ, մասն կազմաստառի (Ա, Դ)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին խոնաւութեան, աղտոտուածութեան եւ բորբոսի հետքեր, խոնաւութեան հետեւանքով թերթերի մի մասի գիրը դժուարընթեռնելի, միւսների թափուած եզրերը լրացուած հետագայի թղթով, Ա-Դ. պրակները հիմքի կարի բուն մասից հեռացած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-239բ [Մովսիսի Քերթողի Գիրք Պիտոյից]

Տե՛ս ձեռ. 1681, 1ա-233բ։ 1. ա/1ա-3ա (սկ. /// այսպիս[աբար զանազան] վերաբերութեամբ, [վասն զի նոցա գոլ բանիւ] լռացն բնախօսութիւն [է սիրելութիւն...])։ բ/3ա-5բ։ գ/5բ-8ա։ դ/8ա-10բ։ ե/10բ-3ա։ 2. ա/13ա-6ա։ բ/16ա-8ա։ գ/18ա-20ա։ դ/20ա-2ա։ ե/22ա-4բ։ զ/24բ-6բ։ է/26բ-8ա։ 3. ա/28ա-30բ։ բ/30բ-3ա։ գ/33ա-6ա։ դ/36ա-9ա։ 4. ա/39ա-43բ։ բ/43բ-8ա։ գ/48ա-54բ։ դ/54բ-9բ։ ե/60ա-5բ։ 5. ա/65բ-74բ։ բ/74բ-80բ։ գ/80բ-6բ։ դ/86բ-93բ։ ե/93բ-9ա։ 6. ա/99ա-105ա։ բ/105ա-10բ։ գ/110բ-7ա։ դ/117բ-24ա։ ե/124ա-9բ։ 7. ա/129բ-36բ։ բ/136բ-42ա։ գ/142ա-7բ։ դ/147բ-52բ։ ե/152բ-9ա։ զ/159ա-64ա։ 8. ա/164ա-9ա։ բ/169ա-72ա։ գ/172ա-4բ։ դ/174բ-6բ։ ե/176բ-80ա։ զ/180ա-2ա։ է/182ա-3բ։ 9. ա/184ա-8բ։ բ/188բ-93ա։ գ/193ա-6ա։ դ/196ա-9ա։ ե/199ա-202ա։ զ/202ա-5բ։ է/205բ-8բ։ 10. ա/208բ-18բ։ բ/218բ-23բ։ գ/223բ-9բ։ 11. ա/229բ-34ա։ բ/234ա-6բ։ գ/236բ-9բ։

Ունի`

– 239բ-41բ Մովսէսի Քերթողի արարողի Պիտոյիցս տառի խրատաբանութիւն յորդորական առ Թէոդորոս ոմն աշակերտ իւր, ներակրթիլն քաջուշիմն վարժիւք յիմաստս ճարտասանականս արհեստիս – Աստուստ ի բարձրագոյնս վերաթեւելով՝ գեղեցկապէս գեղապարեսցես... եւ մերկագոյն յիւրոցն սարասից՝ ծաղր երաստս յոքնազան հաւուցն եղանիւր։

Տե՛ս Գիրք պիտոյից, աշխ. Գ. Մուրադեանի, Երեւան, 1993, էջ 30-248, ձեռագրիս մասին՝ էջ 26-27։

Բ. 241բ-87ա Գումարումն յոքնադիմի իրողութեանցն սահմանաց Դաւթի փիլիսոփայի եւ այլոց իմաստասիրաց՝ ի Մովսիսէ ումենէ ըստ տառից դասաւորութեան շարակարգեալ («Ա-Ք») – Ագահութիւն է բանականին անյա/// ///համեստ ցանկութիւն փա/// այլ իւրաքանչիւր իրաց... Քսութիւն է գաղտ խօսել չար զընկերէն։

Գ. 1. 287ա-92ա Յաղագս պատկերացուց<ու>թեան – Արդ, զանազան յօրինուած մարմնոյն ըստ պատկերացուց<ու>թեանն արհեստի... ցուցանէ զայր ուշիմ եւ զբարեբարոյ։

2. 292ա-3ա Յաղագս հասարակաց պատկերացութեան – Արդ, պարտ է հասարակաբար դնել ի մտի, զի չափակից անդամունքն... հաստատեցին զաչսն լինել ճշմարիտ կարապետ սրտին։

Դ. 293բ-334բ [Բանք իմաստասիրաց]

Տե՛ս ձեռ. 464, 9ա-30ա։ Յռջբ/չիք։ ա/330ա-4բ։ բ/293բ-5ա (սկ. տարբեր՝ Պղատոն ասէ. Որք մեծամեծաց առաջիկան մեծի զգաստութեան պետս ունին...)։ գ/չիք։ դ/295ա-7բ։ ե/297բ-9ա։ զ/299աբ։ է/299բ-301բ։ ը/301բ-2բ։ թ/302բ-3ա։ ժ/303աբ։ ժա/303բ-4բ։ ժբ/304բ-5ա։ ժգ/305աբ։ ժդ/305բ-6բ։ ժե/306բ։ ժզ/306բ-8բ։ ժէ/308բ-9բ։ ժը/309բ-10ա։ ժթ/310ա-1ա։ ի/311ա-2ա։ իա/312աբ։ իբ/312բ-3բ։ իգ/313բ-5ա։ իդ/315աբ։ իե/315բ-6ա։ իզ/316ա-7բ (խորագիրը տարբեր՝ Յաղագս մահուան եւ փոխելոյ ի կենաց)։ իէ/317բ-21բ։ իը/324ա-6ա։ իթ/326բ-330ա։

Ունի՝

– 321բ-4ա Յաղագս բարեբարոյ եւ իմաստուն կանանց – Իմաստունն Սողոմոն ասէ. Եզն սիրոյ... որոյ ընդ իմաստնոյն են գնացք իւր։

Ե. 335ա-65ա [Նախերգանք քարոզից]

1 335աբ [Քրիստոսի] – Իսկականն էութիւն եւ անեղանելի գոյացութիւնն...

2. 335բ [Մովսէսի] – Գլուխն պարու ի գուշակողականն հանդիսի...

3. 336ա Քաղցրախօս քնարն ձայնիւ բնաւորական...

4. 336աբ Սողոմոնի – Հրաշագեղն մանուկն ի տիս հասակի...

5. 336բ-7ա Յոբայ – Նահահանդէս օրինակն մեծի համբերութեան...

6. 337աբ Եսայի – Համարձակախօսն ի պատգամս տէրուեան...

7. 337բ-8ա Պօղոսի – Փողն բարձրաբարբառ եւ համատարած...

8. 338աբ Պօղոսի – Հազարապետն հաւատարիմ...

9. 338բ-9ա Մարգարէից – Անճառելի շնորհաց...

10. 339ա Անծախելի շնորհացն Աստուծոյ...

11. 339աբ [Դաւթի] – Գովելին ի գումարս...

12. 339բ [Պօղոսի] – Անօթն հոգեւորական...

13. 339բ [Քրիստոսի] – Երանելի բնութիւն եւ աննախանձ բարերարութիւն...

14. 339բ-40ա [Քրիստոսի] – Երանելին եւ միայն հզօրն...

15. 340ա [Մովսէսի] – Հայրն մարգարէից...

16. 340ա [Սողոմոնի] – Մանուկն տիօք, ծերացեալն մտօք...

17. 340աբ [Պօղոսի] – Փողն բարձրաբարբառ եւ ազդարար...

18. 340բ [Պօղոսի] – Փողն Տասոնացի, բերանն Յիսուսի...

19. 340բ-2ա Բացից զբերան մտաց...

20. 342ա-3ա Բաց զշրթունս իմ՝ խօսել...

21. 343աբ Աստուած Աբրահամու, Աստուած Իսահակայ...

22. 343բ Ապաւինելով ի Հոգին Սուրբ Աստուած...

23. 344աբ Աղբիւր կենաց Քրիստոս...

24. 344բ Ամենաբար իշխեցօղ...

25. 344բ-5ա Ամենազօր Որդի Աստուծոյ...

26. 345աբ Երրորդութիւն գերակայ...

27. 345բ-6ա Լուսատու տիեզերաց Քրիստոս...

28. 346աբ Լուսով բանի գամ առ քեզ...

29. 346բ-7ա Յիսուս լոյս շնորհաց...

30. 347ա-8բ Յաստուածածագ լուսոյ ճառագայթից...

31. 348բ-9բ Ո՛վ աղբիւր կենդանութեան...

32. 349բ-50բ Ո՛վ դասք լուսերամից...

33. 350բ-1ա Ո՛վ Աստուած յԱստուծոյ եւ նորոգիչ...

34. 351ա-2ա Ո՛վ երկնագունակ եւ բազմահաւաք հանդիսարան...

35. 352աբ Ո՛վ անստուեր լոյս իմանալի...

36. 352բ-3ա Ո՛վ լոյս համատարած եւ անճառ ճառագայթ...

37. 353ա-6ա Ո՛վ Տէր Աստուած իմ, Յիսուս Քրիստոս...

38. 356ա-7ա Որդի Աստուծոյ, որ տուր...

39. 357ա Ո՛վ ամէնաւրհնեալ Հայր երկնաւոր...

40. 357աբ Տէ՛ր, տո՛ւր ինձ լեզու խրատու...

41. 357բ-8ա Անծանօթ ծնունդ ծոցոյ Հօր Միածին...

42. 358ա [Սողոմոնի] – Աստուածեղէն առհանճարով լցեալն...

43. 358աբ Արդ, աւրհնեալ, գովեալ, բարեբանեալ...

44. 358բ-9ա Այժմ ժամանեալ մեր յաւարտ...

45. 359աբ Նաեւ ընդ սմին դարձեալ ըղձմամբ...

46. 359բ-60ա Հայոց – Մանաւանդ զազգս հայկազեան...

47. 360ա Աստուածածնին – Այլ եւ աւրհնեալ է սուրբ տիրամայր...

48. 360աբ Խաչի – Այլ եւ աւրհնեալ է սուրբ խաչն...

49. 360բ-1բ Տաճարի – Այլ եւ զկամարակապ խորանս...

50. 361բ-2ա Ննջեցելոց – Այլ եւ ննջեցեալքն, որք ընդ հովանեաւ...

51. 362ա Շինողաց եկեղեցոյ – Նա եւ զշինօղ սուրբ եկեղեցւոյս...

52. 362ա Գործաւորաց – Այլ եւ ուխտաւորք եւ պտղաբերք սուրբ եկեղեցւոյս...

53. 362աբ Վարդապետաց – Այլ եւ զվարդապետական խումբս...

54. 362բ-3ա Կաթողիկոսի – Այլ եւ գլուխն ճշմարիտ...

55. 363աբ Եպիսկոպոսի – Այլ եւ զարհիեպիսկոպոս գաւառիս...

56. 363բ-4ա Ընկերաց – Նա եւ զհամշիրակ դասս սրբազանիցդ...

57. 364աբ Քահանայից – Այլ եւ քահանայք եւ փակակալք սուրբ եկեղեցւոյս...

58. 364բ-5ա Քաղաքի – Այլ եւ զհոյակապ եւ զհռչակաւոր քաղաքս... առաքինութեան գործով ի հաճոյս կամաց իւրոց. ամէն։

Զ. 365աբ Աւրհնութիւն վերարկուի, զգեստի, վեղարի եւ փիլոնի – Աղաչեմք զքեզ, Տէ՛ր մեր Յիսուս Քրիստոս եւ խնդրեմք առատ ողորմութենէ քումմէ... որ խոցեաց Ղունկիանոս՝ սորա մին աչքն կոյր էր, դիպեցաւ արիւն Քրիստոսի, լուսաւորեցաւ։ Յայս բանս Գրիգոր Տաթեւացին է ոգեալ ներհարցմանց, քանզի ընդունելի է բան նորա։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

366ա Շնորհօք եւ ողորմութեամբ [ամենա]սուրբ Երրորդութեանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն [Ս]րբոյ, ես՝ ամենանուաստ եւ ներգեւեալ, չարապատեհ վատագործութեամբ, եղեռնալիր վարուց, անապաքինելի ցաւօք, կրկին մարդով ի խոր խոցելոյ, բնաչարին արուեստականութեամբ, ինքնայօժար կամօք, ինքնին ի ծառայութիւն ախտիցն բազմազան եւ ազգի-ազգի փորձութեամբ, բանականիս ընտրողութիւն մշտապէս, ունողութեամբ ընդ ներքոյ նորուն նուաճելով պղծասէր կամաց Իգնատիոս վատշուէր եւ լոկ անուամբ բանի երեւեալ սպասաւոր, բայց յոյժ ըստգտմամբ յորջորջմանս ի գործոյն հեռաւոր, ի կռփանս անձին եւ յամօթ նախատանաց զսոյն ստանալով, զի բազում սիրով զանունն ընկալայ, ջանիւ ի գործն ոչ մխեցայ։ Եւ եմ ես յերկրէն Չարաբերթոյ, ի գեղջէն Մեծշինու, ըստ բնական տեղւոյ սննդեան ի ուխտն Սուրբ Երից Մանկանց սնեալ |366բ| եւ վա[ր]ժեա[լ ի ն]ախնի աթոռն մեր եւ կաթողիկոսարան Հայոց եւ ամենայն Աղուանից Սուրբ Գանձասարս, որ այսու ժամանակաւ գեղեցկազարդ պայծառութեամբ շքեղացեալ գոյ հոգեւորին եւ մարմնաւորին սահմանադրութեամբ, ի ձեռն քաջ եւ առաքինասէր, ճշմարիտ հովուապետիս եւ կրկին Լուսաւորչիս ազինս՝ խաւարաւ անգիտութեան եւ մոլոր ուղէգնացութեամբ յափն մահու ժամանելոյ եւ իսպառ կործանելոյ։ Յարոյց Աստուած զեղջեւր փրկութեան սուրբ եւ երջանիկ կաթողիկոս Պետրոս, որոյ ըստ արժանւոյն գովաբանութիւն եւ ցուցումն երախտեաց ըստ անցնիւր արդիւնադրութեանց՝ թէ զի՞նչ եւ կամ հի՞ պէս վարեցաւ եւ արար բազում եւ զանազան նորոգութիւնս կարգաց եւ կրօնից, շինուածոց եւ ապարանից, այլոց ուշիմամտաց եւ հարստաբանից, քաջ ուսումնասիրաց թողցուք յիշատակել եւ ըստ իւրաքան|367ա|չիւրցն արժանեաց հատո[ւցանէ] առատս գովեստից եւ միանգամայն բաւական համարեալ զառ ի յոլովից սակս սորա ճառեցեալ վիպաբանութիւնս, յորում անդորրութեան եւ խաղաղութեան միջոցի գրէթէ ամենայնիւ զարդարուն եւ լիալիր գերափաղփութեամբ պերճացեալ երեւիւր աթոռս սուրբ իւրով քո որդիացեալ վարդապետականիս խմբիւք, որք աստ կան գումարեալք ի վարժ եւ ի յիղձ փափագանաց՝ յաւէտ պարապեալք Հնոց եւ Նորոց կտակարանաց, նրբից եւ արտաքնոց եւ քերթողութեանց արուեստից բնաւին թագաւորեալք։ Աստ է՛ր, տեսանել զսոսա ոչ ինչ իւիք աղօտացեալ ան­նման համեմատութեամբ յառաջին լուսատուացն մերոց սրբոց թարգմանչացն եւ նոցին հետեւողացն, այլ ամենեւին յար եւ նման նոյնասարաս իմաստասիրութեամբ ի լոյս ածեալ երեւեցուցին եւ ուսուցին բազմաց զանխլացեալ (1 բառ ջնջած) եւ զղօղեալ բանս |367բ| Աստուած ///այնոց գլուխ [առ]աջնորդ լեալ մեծ վարժապետս Անդրէաս, որ է սա տեղեաւ Ջուղայեցի, ի մեծ մայրաքաղաքէն եւ թագաւորանիստ արքայակերտէն Շօշայ, որ այժմ ասի ըՍպահան, որոյ ըստ տուեցելոյն սմա իմաստութեանն յԱստուծոյ լեալ դպրապետ, ուսուցանէ յոլովից զարհե[ս]տս իմաստից, միայն իմ չուառակիս անհաղորդ եւ ծարաւի ի նմանէ գտանելով, վասն ծուլութեան եւ պղերգութեանս իմ։ Իսկ ի ժամանակիս յայսմիկ, յորում այս ամենայն այսպէս կարգաւորեալ հաստատիւր, եկեալ մեծ րաբունապետն Ոհան ի սուրբ ուխտէն Տաթեւոյ եւ սա է սեփհական եւ բնիկ Տաթեւացի, որ է սա ի մէջ բանասիրաց արեգակն, բազում օգտութիւնս հասոյց անձանձրոյթ ուսուցանելովն աշակերտելոց անձանց, մանաւանդ վարժապետիս մերոյ՝ Անդրեաս վարդապետիս։ Եւ սա մեծ վարդապետս մեր՝ Ոհան բերեալ, |368ա| ընդ իւր զօրինակ գրոցն /// ճա/// որ է արարեալ մեծի քերթողահօրն [Մովսիս]ի Խորենացւոյ, որ զանունն մի /// լուեալ, բայց զինքն տեսեալ ոչ բնաւ, զի էր բնաւին անհետացեալ ի մերայինս ազգաց։ Եւ իմ տեսեալ զայն վատշուէրս անձին, սիրալիր տենչմամբ առեալ գաղափարեցի եւ գրեցի իմովս տխեղծ մատամբ եւ խազրացեալ անարհեստ եւ վատերանգ գրչագրութեամբ, անհմուտ գոլով այսմ գործառնութեան, բայց զփափագ սրտիս միայն կամելով լնանել, յօժարեցի, քան զկար ձեռնարկել սակս օրինակի։ Եւ եղեւ թիւ աւարտման սորա յամի հազարերորդի հարիւրորդի տասն թիւ յաւելուածի (1661), ի վերադիտողութեան սուրբ եւ երջանկափառ մեծ հայրապետին Պետրոսի Խաչենեցւոյ եւ ի թագաւորութեան թուրքաց Պարսից շահ Աբասի Փոքու, եւ գրեալ եդաք ընդ սմին զբանս իմաստասիրացն, զսահմանս ժողովեալս եւ կարգեալս ընդ|368բ| /// [Դ]աւթի Անյաղթ փիլիսո[փայի] /// զՆախ­երգանս եւ զԱւրհնութիւնս եւ ի զբօսանս անձանց մերոց եւ յետ [իւր]ում Տէր տացէ ժառանգել, բայց զ[ե]րեսս ի գետին խոնարհեցուցեալ ժտեմք եւ աղաչեմք կողկողագին պաղատանօք եւ մոխրամած դիմօք զընթերցողդ եւ զգաղափարօղսդ եւ կամ հարեւանցի իմն զսա տեսանօղսդ եւ վայելօղսդ, զի միով ողորմայիւ եւ լիաբերան ձայնիւ յիշեցի՛ք զհոգիս հանգուցեալ առ Քրիստոս մեծ պապն իմ՝ Հանճանն, եւ հօրեղբարքն՝ տեր Ովհանէսն, Մելքոնն, Քրիստոս արժանի արասցէ իւր տեսութեանն. ամէն։ Դարձեալ մաղթեմք յիշատակել ի մշտանուէր աղօթս ձեր զհայրն իմ՝ տէր Սարգիսն, եւ զմայրն իմ՝ Սալվարն, եւ եղբարքս՝ զՍէվումն եւ զՄանուչարն, զՍիմէոն սարկաւագն, զՊալասանն, զոր Տէր Աստուած լիցի սոցա սատար եւ ոստիկան [եւ] պահե[սց]է զամենայն |369ա| (1 տող) ///լ զկեանս իւրեանց հա///ոյս կ///. ամէն։ Ընդ որս եւ զբազմավէր Իգն[ատիոս] տառապեալս հայցեմ յիշատակել [հան]դերձ սիրելի եւ աչաց լոյս եղբարբքս՝ զտէր Ոհանէսս, զՆիկողայոսս, զՈհանէս վարդապետս, զտէր Պետրոսս, զտէր Մկրտիչս եւ եւս զհոգեւոր հարքս մեր (2-3 բառ եղծած) զԵղիայ պարոնտէրս, զԱստուածատուր պարոնտէրս, զՅա[կո]բ պարոնտէրս եւ զտէր Թաթէոսս եւ եւս սիրելի եղբարքս՝ զտեր Ոհանեսս, զտէր Մելքիսէթս, զտէր Անտոնս եւ զտէր Բարսեղս, զոր Տէր Աստուած պահեսցէ զսոսա անսասան. ամէն։ [Եւ] դուք՝ յիշօղք սոցա, յիշեալ լիջիք ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ՝ յաւրհնելոյն յաւիտեանս. ամէն։ Հայր մեր, որ յերկինս, սուրբ եղիցի ա[նուն քո] (չշարունակած)։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ «Հմր 3446», պհպ. Բա՝ «Խ. վարդապետ, 82/3446, ՌՃԺ. – 1661, Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 101-102։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 369ա՝ «Աաաաջաջ»։

 

 

3447

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄԱՀՄԷՏԻ

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 26։ ՊՐԱԿ՝ Է-Թ×12 (Թ 2)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ մահիկ, բուսական։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,8×9,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (9×5,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 5ա)։ ՏՈՂ՝ 16։ ԿԱԶՄ՝ կանաչ մոմլաթ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ վարդագոյն թուղթ (1950ականների)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ վարդագոյն եւ սպիտակ չգրուած թուղթ, մասն կազմաստառի (Ա, Դ)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին աղտոտուածութեան հետքեր, թ. 13ը պոկուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-26բ Պատմութիւն ծննդեան եւ սննդեան արբանեկի նեռան Մահմէտի թագաւորին – Աստանաւր կամ եղեւ ինձ դարձեալ երրորդ անգամ... եւ անդ ցուցեալ նմայ զպատուական խաչն /// (վջ.)։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Բա՝ «Խ. վարդապետ», «Հմր 99թ»՝ ջնջած, «83բ/3447», «ԺԷ., Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 102։

 

 

3448

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԵ. դար

ԳՐԻՉ՝ Յովհան։ ՍՏԱՑՈՂ՝ Ստեփաննոս։

ԹԵՐԹ՝ 202+1 (կրկն.՝ թ. 155). չգրուած՝ 189ա-90բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԵ×16 (Ա 14, Ը, ԺԱ 11, Ժ 12, ԺԲ 6, ԺԳ չիք, ԺԴ 18, ԺԵ 5)+14։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,8×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11,2×7)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ` 67ա)։ ՏՈՂ՝ 20։ ԿԱԶՄ՝ կանաչ մոմլաթ. մէջքը, փեղկերի հիմնամասերը եւ անկիւնները՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ վարդագոյն թուղթ (1950ականների)։ ՊԱՀՊԱՆԱԿ ԱԲ+ԳԴ՝ վարդագոյն եւ սպիտակ չգրուած թուղթ, մասն կազմաստառի (Ա, Դ)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 1ա։ Ճակատազարդ՝ 111ա։ Լուսանցազարդ՝ բուսական, խաչ, թռչուն։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին խոնաւութեան, աղտոտուածութեան հետքեր, ցեցի անցքեր, խոնաւութիւնից բազմաթիւ էջեր վնասուած, մաշուած, եզրերը թափուած, գրադաշտը գունափոխուած, թ. 23ի լս-ից 1 սմ-ի չափ կտրած-հանած, թ. 137ի ստ. մասում պատռած, ընդմէջ թ. 159-60ի 15, 165-6ի գրեթէ 16 թերթ (ԺԳ. պրակը) ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1. 1ա-110բ Դաւթի փիլիսոփայի Յաղագս սահմանաց իմաստասիրութեան

Տե՛ս ձեռ. 464, 95ա-149բ։ Նխերգ./1ա-4ա։ ա/4ա-13ա։ բ/13ա-7բ։ գ/17բ-24ա։ դ/24ա-33ա։ ե/33ա-7բ։ զ/37բ-42բ։ է/42բ-5ա։ ը/45ա-50ա։ թ/50ա-3բ։ ժ/53բ-62ա։ ժա/62ա-7ա։ ժբ/67ա-72բ։ ժգ/72բ-7ա։ ժդ/77ա-8բ։ ժե/78բ-82բ։ ժզ/82բ-6ա։ ժէ/86ա-93ա։ ժը/93բ-7ա։ ժթ/97ա-103ա։ ի/103ա-6ա։ իա/106ա-10բ (Արդ, ըզգիտնական զօրութիւնս զարդ /// վջ.)։

Տե՛ս Դաւթի Անյաղթ փիլիսոփայի, Մատենագրութիւնք եւ թուղթ Գիւտայ կաթողիկոսի առ Դաւիթ, Վենետիկ, 1932, էջ 26-120։

2. 111ա-31ա Դաւթի Անյաղթ ֆիլիսոֆայի ներբողեան ի սուրբ խաչն աստուածընկալ – Բարձրացուցէ՛ք, զՏէ՛ր Աստուած մեր՝ մարգարէն ձայնէ... եւ պատուական սուրբ նշանիւս ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր, որում փառք յաւիտեան։

Տե՛ս նոյն տեղում, էջ 9-25։

3. 132բ-65բ Սահմանք իմաստասիրին Թաւթի. Սահմանք իմաստասիրական իբր հարցմամբ («Ա-Ք») – Զի՞նչ Աստուած. Աստուած վսեմական եւ ինքնաբուն գոյութիւն... Քաջ է ոգի բացարձակ ի հողեղէն մարմնոյ ըստ ինքեան գոլով բարի։

Բ. 1. 166ա-8բ Յոհաննիսի Րաբուն Եզընկացոյ ի խնդ[ի]ր գրոյ ուսումնասէր եւ բարեպաշտ իշխանին ասացի բան, ինչ յիշատակ սիրուց եւ ա///(ջնջուած). Յաղագս երկնի եւ զարդուց նորին («ՅՈՀԱՆԻՍԻ ԲԱՆ ՅԱՂԱԳՍ ԵՐԿՆԻ Ի ԽՆԴՐՈ ԻՇԽԱՆԻՆ ՀԱՅՈՑ ԱՊԼՈՑ ԱՆՈՒՆ») – Յամենահրաշ գործ Արարչին, որ գոյացան, / մեծ եւ ահեղ սքանչելիք ներգործեցան... եւ մեզ յանցնիւրս ժամանակաց պատճառ յիշման։

2. 168բ-88բ Նորին յաղագս երկնի – Այն որ յառաջ քեզ ճառեցան բանք նախնական, / յաղագս երկուց տրամագծիցն անկիւնական... Երգեմ ըզփառս անզրաւական։ Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ գոյացուցեր... անհասանելոյ եղականի բնութեանս զքո բերելով։

Գ. 191ա-202բ [Քարոզ] Ի բանն, որ ասէ` Քանզի ճանաչելն զքեզ բաւանդակ արդարութիւն է, եւ գիտելն՝ զաւրութիւն, քո արմատ անմահութիւն է – Է Աստուած ամէնայզօր, ամէնիմաստ, ամենաբարի... եւ նորա վիրօքն բժշկեցաք։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

25բ կարմրով, ստ. լս. Գրիչ չկա, որ աղէկ գրի։

54բ կարմրով, ստ. լս. Աւա՛ղ, որ գրիչ չունիմ, |55ա| որ այլ աղէկ գրէի։

60բ կարմրով, ստ. լս. Ի կերակրոյս հալմանե առեալ եմ, շոգն ի |61ա| գլուխս եւ զգայարանքս ծանրացեր, քունս խիստ կու նեղէ։

76ա ստ. լս. Գրիչս լաւ չէ։

131ա Դարձեալ կատարեցաւ ներբողեալ ճառս խոստովանական դաւանիւք պատմագրաբար ի դէմս ամենազօր աստուածային գայիսոն խաչին, ճարտասանական ստորոգութեամբ՝ մեծ եւ հռչակաւոր ֆիլիսոփային Դաւիթ՝ ի ձեռն իմս Յովհան անհմտութեան, զՎարդան [օ]րինակատու յիշել ի բարի պահանջեմ։

140բ կարմրով Զմեծազարմ րաբունին զՈվհաննէս՝ մականուն Սամաղար, յիշեցէ՛ք յաղաւթս ձեր, ո՛վ սուրբ մանկունք, ընդրեալք եկեղեցոյ, ոյք կարդայք զգրեալս եւ զգրագիրս, բարի մտաւք յիշեցէ՛ք։ |141ա| Ե///ին եւ միայն հզաւրն ամէն[իմ]աստն եւ ամէնարուեստնն, ամէնազաւրն եւ ամենակալն, էացուցանողն եւ միշտ պարունակողն, կենդանարարն եւ միայն բարէգործն, գերագոյն շնորհաց բաշխողն յոգեղեղէն կենդանեաց, լոյսերամիցն եւ յոգեղինացս սեռից երկրորդ բանականացս կատարելոցն եւ փափաքողացս ճշմարիտ երանութեանն եւ անճառ խոստացեալ բարեացն անզրաւ ուրախութեանցն եւ արդարութեան պսակացն յաջողողն, բաւականացուցանողն, հաւատարմացուցանողն եւ ժառանգեցուցանողն։ Ամենասուրբ Երրորդութիւն, համագոյ աստուածութիւն, աւրհ[ն]եալ, յանճառ մեծութեանն եւ յանհասանելի բարձրութեանն իւրում ի սրբութէնէ իւրմէ. ամէն։ Նոյն բարեգութն ճշմարիտն Աստուած գթայ եւ լուսաւորէ զհոգի եւ զմիտս Յովաննէս վարդապետին։ Նոյն նորոգագործն, յօրինաւղն եւ նախախնամողն բոլորից գոյիցս սակաւ աշխատողիս հոգոյս իւր բազում ող[որմ]ութեամբն գթասցի. ամէն, |լս.| ընդ աստուածաբան վարդապետացն դասաւորեսցէ, եւս առաւել՝ զՄխիթար վարդապէտ։ |141բ| Ճշմարիտ երանութեան փափագողք, աստուածային մնացական բարեացն խնդրողք եւ իմաստութեան բանի սիրողք, ոյք հանդիպիք այսմ Սահմանք գրոց՝ կարդալով կամ աւրինակելով, բարի մտաւք յարտասուելոյ ժամն մեր յանցանացն եւ մեղացն թողութիւն հայցեցէ՛ք ի բարերարէն՝ Յովաննէս վարդապէտին, Մխիթար վարդապէտին եւ նախնեաց նոցին եւ աշակերտիս սուրբ վարդապետացս, սուրբ գրոցս եւ ճշմարիտ բանի խնդրողիս՝ Ստեփաննոսիս, նոյն բարի մտաւք յանցանացն եւ մեղացն իմոց թողութիւն հայցեցէ՛ք։ Ի կարդալոյ, յաղաւթելոյ ժամն եւ յարտասուելոյ խնդրեցէ՛ք զբարոյն յաջողիլն մեզ, նոյն բարերարն Աստուած զիւր խօստացեալ յաջողեսցէ զբարիսն ձեզ՝ խնդրողացդ եւ մեզ՝ փափաքողացս, պարգեւատուն աւրհնեալ յաւիտ<իտ>ենից յաւիտեանս. ամէն։ |լս.| ԶՍտեփաննոսս բարի մտաց յիշեա՛յ ի բարի։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Բա՝ «Խ. վարդապետ, Հմր 62»՝ ջնջած, «84/3448», «ԺԳ. եւ ԺԶ., Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 103։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 143բ՝ «Քեզ աղաչեմ, օվ Տիրայծին, Տիրայմայր», 144բ ստ. լս.՝ «Դրախտն ուն, օվ որ քեզ մուտ ունի, յուսմե ու պայծառ զոր քակարի ք/// լուռ», 145ա՝ «Գապրել հրըշտտակըն քեզ բերաւ, ողճոյնորեաց հոկէորն աւրհն Աստուածայծին յարկամեիդ բնակայց, որ մեինածայ եղերք ի մայր Աստուածածին», 165բ՝ «Ատ ել զայս եւ բաժանի բնութիւն ի բնութեանց, իսկ բնութիւն ի վերայ տեսական տեսակի աւարտադրի», 189ա՝ «Փոխման Աստուածածին գիշերի հսկումն է անի ատեան առաւատու, աւրհնութիւն այսար ժղաիւր սարաք», 190բ՝ «Յիշատակ է Ոհան պարոնտէրին, Հայր»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 190ա՝ հրեշտակ, աղաւնի։

 

 

3449

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՍՊԱՀԱՆ ՌՁԴ. – 1635

ԳՐԻՉ՝ Յակոբ Երզնկացի։ ՍՏԱՑՈՂ՝ Միքայէլ Ջուղայեցի։

ԹԵՐԹ՝ 409 (վր. լս. հետագայի էջակալում՝ 3-41, որ է՝ 1ա-20ա, իգ-ճէ, որ է՝ 21ա-53ա). չգրուած՝ 146բ-9բ, 185բ, 379բ-83բ, 391բ-2ա։ ՊՐԱԿ՝ 1-13×12 (1՝ 10, 9՝ 11, 13՝ 8)+ԺԲ-ԺԴ×12+Ա-ԺԷ×12 (ԺԳ 10, ԺԷ 14)+20։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ երեքնուկ, եռամահիկ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,7×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10×6,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 240ա)։ ՏՈՂ՝ 22։ ԿԱԶՄ՝ կանաչ մոմլաթ. մէջքը, փեղկերի հիմնամասերը եւ անկիւնները՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ վարդագոյն թուղթ (1950ականների). լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ վարդագոյն եւ սպիտակ չգրուած թուղթ, մասն կազմաստառի (պհպ. Ա, Դ)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. լուսանցակողերի կարմիրը մասամբ թափուած, կեղտոտուած. գրադաշտը խոնաւութիւնից փոքր-ինչ գունափոխուած, թերթերին զանազան հետքեր, սկ-ից անորոշ քանակի թերթեր թափուած, թ. 151-2ի վր. աջ անկիւնը պատռած, թ. 409ը հիմքից մասամբ պոկուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-22բ [Լուծմունք Ներածութեանն Պորփիւրի]

1. 1ա-2բ [Յաղագս սեռի] – (սկ.) /// Ի Հերակլեա բացորոշելով եւ յայլոցն մեկնեցան։ Լծ. Ի Հերակլեա տեսակքն բացորոշեցան եւ ըստ բազմութեան անձանց մեկնեցան... եւ կամ ձեւն հարցանէ, երկայն, խարտեաշ, ճակատ եւ այլն։

2. 2բ-6բ Յաղագս տեսակի – Տեսակ ասի եւ ի վերայ իւրաքանչիւր կերպիւ...։ Լծ. Տեսակ ասի, մարդ, ձի ասէ... եւ բոլորն այլոցն, որ է անհատիցն։

3. 6բ-11ա Յաղագս տարբերութեանն – Տարբերութիւն հասարակ եւ յատկապէս եւ յատկեղ ասասցի...։ Լծ. Թւի, թէ այս սահմանս իւր է Պորփիւրի... եւ ոչ յատուկն ձիոյն գոյացուցանէ զնայ։

4. 11բ Յաղագս յակակի [=յատկի] է բանս – Զյատուկն բաժանեն քառակի։ Լծ. Դ. ցեղ, որ միայնում տեսակի... այլ զի բնութեամբ ունի, ծիծաղական ասեմք։

5. 11բ-2ա Յաղագս պատահմանն – Եւ որ ոչ են այսպէս։ Լծ. Սահմանեն այսպէս... եւ զինչ յատուկ իւրաքանչիւր առանձինն, Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն։

6. 12ա-22բ Կրկին լուծմունք. Սկիզբն դնէ ի մեկնչէն, ի հետեւ գա կարգաւ – Ելոյր հարկաւորի։ Լծ. Նախ եթէ լուր է սա հարկաւոր... եւ ի վերայ բազմաց ամենեքեան ճշմարիտ են։

Բ. 23ա-35ա [Մեկնութիւն ի] Սահմանք ասացեալ ի [Դ]աւթէ [փիլիսոփայէ]

Տե՛ս ձեռ. 55, 396ա-405բ։ ա/23աբ։ բ/23բ-4ա։ գ/24ա-35ա։

Գ. 35ա-6ա Ոմանք զչարն անեղ ասացին եւ բնութիւն ունողացն գրեցին, եւ յԱստուծոյ ասացին ազդել ի սիրտս մարդկան զչարն՝ որպէս զբարին, վասն այսորիկ հարկ եղեւ իմաստասիրին Դաւթի, որ ցուցանէ, թէ ոչ է անեղ եւ ոչ բնութիւն եւ ոչ հարկ մարդոյ, եւ ոչ յԱստուծոյ տուեալ մարդկան – Ամենայն չար տանջելի, այսինքն` չարն սատանայ է... եւ ընդ բանբասանօք՝ որպէս սատանայ։

Դ. 36ա-45բ Ներածութիւն Պորփիւրի գրոց նախերգանս – Պորփիւրիոս եւ յԱմղիքոս եւ Քրիսաւորի է ընկերք եւ աշակերտակիցք էին յԱթէնս, աշակերտք Պղատոնի... ենթակայն է պարունակեալ ի մարմինն կաչաղակն, եւ Քրիստոսի փառք յօիտեանս. ամէն։

Ե. 46ա-92բ, 108ա-46ա [Բանք Արիստոտելի]

1. 46ա-84ա Ստորոգութիւն Արիստոտէլի. Նախերգան

Տե՛ս ձեռ. 1931, 100բ-12բ։ 1/46ա-57ա։ 2/57ա-62ա։ 3/62ա-9ա։ 4/69ա-75բ։ 5/75բ-6ա։ 6/76ա-9բ։ 7/79բ-80ա։ 8/80ա-1ա։ 9/82բ-3բ։

Ունի՝

– 81ա-2բ Յաղագս շարժութեանց – Լինել, որ ծնանի, ապականել, որպէս մեռնի... այլայլութիւն ոչ ունի ներհակ, վասն այն յորակն տո՛ւր։

2. 84ա-92բ Վասն գոյացութեանց ի Ժ. Ստորոգութեանց [Արիստոտէլի] գրոց համառօտ բանք – Հոմանունք, ասին, որոց անուանք միայն հասարակ...

ա. 85աբ Վասն գոյացութեան – Առաջին, որ ոչ զենթակայէ ումեմնէ ասի... որ է ջերմն եւ բարէբաստիկ գոյացութիւն։

բ. 85բ-6ա Վասն քանակի – Զոր է ինչ, որ տարորոշէ... թերեւս ասացէ ոք։

գ. 86ա-7ա Վասն առնչի – Զոր ինչ ինքեանք են եւ այլոց գոլ ասին... զոր ամենայն անուն զիւր գոյացութիւնն նշանակէ։

դ. 87ա-8ա Յաղագս հարկի – Որոց ասին սպիտակ... եւ զամենայն ինչ, որ սեռիւ իմանամք։

ե. 88ա Վասն առնելոյ եւ կրելոյ – Զոր ունին եւ ներհակութիւն... զոր եւ աստ ցուցանի հակակայք։

զ. 88ա-9ա Վասն հակակայից – Նստի, ոչ նստի կոյր... այսպէս գոյ եւ սեռին անունն։

է. 89ա Վասն նախադրութեան – Զի որ իրիցագոյն է, աւելի ասէ ունել զժամանակն... որ ծանուցանի մեզ զգայութեամբք։

ը. 89աբ Վասն համանգամայնցն – Զոր են պարզաբար եւ իսկագոյնք եւ տիրապէս... եւ ի միոյն ա՛ռ մի, ա՛ռ երկու։

թ. 89բ-90ա Վասն շարժմանց, որք են Զ. – Լինելութիւն, ապականութիւն, աճելութիւն, նուազութիւն, այլայլութիւն... այսպէս եւ ի վերայ ամենեցուն գոլ։

ժ. 90աբ Վասն ունելոյ – Զոր ասի զանազան, ապա գոլ ունակութիւն... որ ունի զամենայն բանիւ զօրութեամբ իւրով ի փառս իւր։

ժա. 90բ-2բ Վասն ցուցանելոյ զոմանս իմաստասիրութեան գործն թվով Զ. – Առաջինն է գիտութիւն գոյիցն... սոքա անբան մասինն են, եւ այլքն՝ բանականին։

3. 108ա-34ա Նախերգ Յաղագս Պերի արմենիաս՝ հոռոմ լեզու, եւ հայերէն՝ Յաղագս մեկնութեան

Տե՛ս ձեռ. 1931, 112բ-20ա։ 1/108ա-10ա։ 2/110ա-1ա։ 3/111ա-2բ։ 4/112բ-34ա։

4. 134ա-43բ Նախերգան Յաղագս աշխարհաց՝ Արիստոտէլի – Աղէքսանդր թագաւոր որդի էր բնութեամբ Սոփրոնիսկոսի գոռոզին... իսկ մակացիքն, այսինքն՝ որ ի ձի են հեծեալ եւ զրեհեալ ճակատին։

Տե՛ս ձեռ. 1931, 120ա-4ա։

5. 144ա-6ա Արիստոտէլի Յաղագս Առաքինութեան գրոց նախերգան – Ի խնդրոյ Աղէքսանդր թագաւորի պատմութիւնն արարեալ վասն աշխարհի... եւ այլ զամենայն ազգ գեղեցկութիւն սիրէ. եւ այլն։ Եւ Քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն։

Տե՛ս ձեռ. 1931, 124աբ։

Զ. 92բ-107բ Անուամբ Աստուծոյ Գիրք ի վերայ բնութեան հանրական եւ մասնական քահանայի ումեմն, աշխատեալ Իշաւխ, անուն Յեսու – Խնդիր վասն բնութեան այսպիսի արասցուք։ Յորժամ գոյացոյց Աստուած զէսս յոչէից... ոչ կարէ հասու լինել։

Տե՛ս Իշօխ, Գիրք ի վերայ բնութեան, աշխ. Ս. Վարդանեանի, Երեւան, 1979, էջ 76-105, ձեռագիր՝ f։

Է. 150ա-85բ Վասն բառի եւ վասն բանի։ Այս են մուտք Քերականիս, որ ի Դիոնէսիոսէ սորին գտօղէ են եդեալ գլուխս թվով Ը. – Պաւղ, որ է բառ, եւ ոս, բառ է, եւ ասելով Պաւղոս՝ այս է բան...

1. 150բ-2ա Վասն բանի – Եւ զի՞նչ է բանս, է բանս... կենցաղակիցք ի հրոյ, ի ջրոյ, ի հողոյ եւ ի յօդոյ։

2. 152ա-3ա Վասն անուան – Նա եւ ձկտին մասունք բանիս... զոր կապեալ է ընդ գոյացութեամբ։

3. 153ա-7բ Վասն բայի եւ վասն որակի – Որակ եւ բայս, որ ունի մասունք Թ... թէ չափել զբանս եւ զիմաստս անկշռելիս։

4. 157բ-60ա Վասն լծորդի եւ քանակի – Զի լծորդքս լինին թուովք շաղկապեալք առ յիրեարս... եւ յայլսն մտանել դիւրօ։

5. 160ա-2ա Վասն ընդունելութեան եւ վասն հնագիտութեան եւ վասն տառնչի, որ են լծորդք – Ընդունելութեանս ասէ, թէ սայ բառ է... եւ աստի ընդունի դէմ յարեւելս զնորայն չափեալսն։

6. 162ա-5ա Վասն ստուգաբանութեան գիւտի եւ վասն յօդի եւ վասն դերանուան, որ են լծորդք – Ստուգաբանութեան գիւտ ասէ զփաղառութեանց լուծումն... տե՛ս, որ առինչ ունի եւ զսոյն միտս։

7. 165ա-8ա Վասն համեմատութեան, տեղեկութեան եւ վասն նախադրութեան եւ վասն մակբայի եւ վասն ուրին – Որք են լծորդք միմեանց եւ նշանակիչք գոյից եւ ստուգիչք... զայս կոչեցին մակբայ։

8. 168ա-75բ Վասն որ ասէ դատումն քերդածաց, որ լաւ եւ վասն շաղկապի եւ վասն ոս ասէ առնել, որ են կցորդք – Սոքա եւ դատումն քերդածաց լաւ քան զամենայնս...

9. 175բ-81բ Վասն անուանն Ե. մասանց – Զորմէ խօսեցաւ Պորփիւրի եւ այլաբանեաց զանուն... ուստի սկսան, որում փառք, իշխանութիւն եւ պատիւ։

10. 181բ-2բ Վասն տառի եւ վասն բառի, որ ի գրոց Արիստոտէլի Մեկնութիւն քերականիս – Քանզի տառք նախինք, քան զտրամագիծս են դասիւ... քանզի անկար է լինել իմացումն առանց էակին մտածութեան։

11. 182բ-3ա Յաղագս բանին մեկնութեան, որ յԱրիստոտելէ – Բան է ձայն նշանական, զոր զմասանց իմն նշանակէ զմարդ... ոչ կարէր եղանիլ իւրաքանչիւրն ի հարկէն էակին։

12. 183ա-4բ Վասն անուան ի սոյն գրոց Արիստոտէլի – Զոր ասէ Քրիստոսն, զի է իմն, զումեմնէ... զոր առանց ամանակի եւ մասանց ոչինչ նշանակէ՝ ճշմարիտ կամ սուտ։

13. 184բ-5ա Վասն բայի, որ նշանակի ամանակի – Եւ զայլոց ասացեալս զանցեալսն եւ զներկայն եւ զգալոցն... զոր բաժանեալ է առ զանազան գոյացութիւնսն եւ ի պատահմունքն։

Ը. 186ա-378ա [Լուծմունք Յովհաննու Որոտնեցւոյ]

1. 186ա-271բ Եռամեծին Յոհաննու Որոտնեցու հայոց փիլիսոփա[յ]ի եւ վարժապետի հաւաքումն համառօտ վերլուծութեան Ստորոգութեանցն Առիստոտելի

Տե՛ս ձեռ. 1648, 4ա-85բ։ Նխ./186ա-95բ։ ա/195բ-204բ։ բ/204բ-16բ (սկ. տարբեր՝ Իսկ քանակն զի նախադաս եղեւ որակին...)։ գ/216բ-26ա։ դ/226ա-39ա։ ե/239աբ։ զ/239բ-57բ։ է/257բ-62ա։ ը/262ա-5բ։ թ/265բ-8բ։ ժ/269ա-71բ։

2. 271բ-378ա Նորին Յոհաննու Որոտնեցոյ Համառաւտ լուծմունք Պերի արմէնիաս գրոցն

Տե՛ս ձեռ. 1648, 85բ-179բ։ Նխդր./271բ-80բ։ ա/280բ-5բ։ բ/285բ-9ա։ գ/289ա-378ա։ Յիշ./չիք։

Թ. 384ա-409ա Դաւթի փիլիսոփայի Ներգինացոյ յԱռաջաբանութիւն [Լուծմունք] Սահմանաց իմաստասիրութեան – [Որք] տենչան բանից։ Լծ. Ըստ այսմ աւրինակի թէ ոչ որպէս դուք կարծէք ոչ գոլ իմաստութիւն... եւ միմեամբք ապա կարեն կեալ, եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս. ամէն։

Տե՛ս ձեռ. 621, 332ա-40ա։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

146ա Յակոբ գրիչս յիշեցէ՛ք, ո՛վ եղբարք, յիշեալ լիջիք միւսանգամ գալստեանն Քրիստոսի Աստուծոյ մերոյ։

378բ Փա՜ռք ամենասուրբ Երրորդութեանն՝ Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս։ Շնորհիւ Տեառն սկսայ եւ ողորմութեամբ նորին կատարեցի զգիրքս, որ կոչի (անունը չգրուած, տեղը բաց), ընդ հովանեաւ Սուրբ Սարգսի զաւրավարին եւ որդոյ նորա՝ Մարտիրոսին, ի մեծ թուականիս հայոց ի ՌՁԴ. (1635), ի հայրապետութեան տեառն Էջմիածնայ տէր Փիլիպպոսի ամենայն հայոց, եւ առաջնորդութեան Շօշ քաղաքի, որ կոչի ըՍպահան, սրբազան վարդապետին՝ տէր Խաչատուրին։ Արդ, գրեցաւ սա ձեռամբ անարժան եւ մեղսամած եւ փծուն գրչի՝ Ե[ր]զնկացի Յակոբ դպրի։ Արդ, աղաչեմ զամենեսեանսդ, զի որք հանդիպիք տեսութեան գրոցս կարդալով կամ յօրինակելով եւ կամ հարեւանցի տեսանելով, յիշեցէ՛ք ի մաքրափայլ յաղօթս ձեր զըստացող գրոցս Ջուղայեցի զխոճայ Միքայէլն եւ զծնօղսն իւր՝ զխոճայ Խենրին եւ զմայրն իւր՝ զՓերսաբերն, եւ առ Աստուած հանգուցեալ եղբայրքն իւր՝ զՄխիթարն, զԹումանն եւ զքոյրն իւր՝ զ|379ա| Սուլթանխանն, եւ զկողակիցն իւր՝ զԱննան, եւ զամենայն արեան մերձաւորսն իւր, որ ստացաւ սայ ի հալալ ընչից եւ յարդեանց եւ եդ յիշատակ զայս գիրքս ի ձեռն տէր Յակոբ սրբայկրօն հաբեղային, եւ Աստուած զյիշողդ յիշէ ի միւսանգամ գալուստն Քրիստոսի. ամէն։ Հայր մեր, որ յերկինս, սուրբ եղիցի։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Բ., էջ 610-611, Հմր 896։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 409բ (1706 թ., նոտրգիր) Տէ՛ր Աստուած Յիսուս Քրիստոս, ողորմեա՛ սորա ստացողի Գրիգորի (կապ­գրով) ծնողացն, որ ստացաւ իւր հալար ընչիցն Դ. ղուռուշ ի վայելումն ընդերցողացն։ Ով ոք կարդայ կամ օրինակի, մէկ բերան Աստուած ողորմի ասէ, որ եւ ողորմեսցի Տէր Աստուած ըստ մեծի ողորմութեան իւրում, թվին ՌՃԾ. եւ Ե.ին (1706), ամսեանն Մայիս Ժ. եւ մէկին (11). ամէն։ Հա՛յր մեր, որ։

2. 409ա (ԺԸ. դ., նոտրգիր) Զգրելիս, ո՛վ բարեմիտ ընթերցողք, յիշել կամիսջիք եւ ոչ միայն զիս, այլեւ զայլոց, որ մոլորեալ շրջին (1 բառ եղծած), որպէս զմին ծառայ եւ եղբայր ձեր (2-3 բառ եղծած) Գրիգոր վարդապետ։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 82բ, 408բ սեւ թանաքով ուղղանկիւն՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ / ՅԵՍԱԻ / ՎԱՐԴԱՊԵՏ / ՌՃԿԳ. (1714)»։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Բա՝ «Խ. վարդապետ, Հմր 95»՝ ջնջած, «85/3449», «ԺԷ., Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», 409բ՝ «814, Հմր 2/4»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 103-104։

3450

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԸ. դար

ԳՐԻՉ՝ Մկրտիչ կր.։

ԹԵՐԹ՝ 138+1 (կրկն.՝ թ. 32)։ ՊՐԱԿ՝ Ե-Ի×12 (Ե 13, Զ, Ը, ԺԱ-ԺԲ 10, Է, Թ 11, ԺԳ-ԺԶ՝ չիք, ԺԷ 5, Ի 9)+14։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11×7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 33ա)։ ՏՈՂ՝ 22-23։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. ստ. եւ վր. եզրերը՝ վարդագոյն մոմլաթ. մէջքը՝ կապոյտ կտաւ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը նորոգուած հին կազմի Ա. եւ Բ. փեղկերի, դռնակի կաշւով, գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, թերթերը մաշուած, որի հետեւանքով գիրը հաճախ անընթեռնելի, սկզբից, տարբեր թերթերի միջեւ անորոշ քանակի թերթեր թափուած, թ. 134ը սխալ տեղադրուած, կարդալ՝ թ. 135, 134, 136։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-66բ [Բառք քերթողականք] – (սկ.) ///ի կր[կիա – ի ձի]ընթաց, իմաստակ – սուտ իմաստուն է, իղձ – ցանկութին կամ փափուկ, ի մակագոյն – երկրագոյն... Քողիցնօղ – դասապետ, քօշ – վայրի ղօչ, ֆրէր – եղբայր։

Ծնթ. Բառք քերթողականք եւ Երեմիա Մեղրեցւոյ Բառգիրք հայոց բառարանների առնչութիւնների մասին մանրամասն տե՛ս Հ. Ամալեան, Միջնադարեան Հայաստանի բառարանագրական հուշարձանները (V-XV դդ.), Երեւան, 1966, էջ 82-88, նոյն գրքի՝ (XVI-XVII դդ.), Երեւան, 1971, էջ 306, նաեւ Բառգիրք հայոց, աշխ. Հ. Ամալեանի, Երեւան, 1975, էջ 1-340։

Բ. 67ա-79բ Հանդէս [բանա]ստեղծաց. փաղանունաբար ստորոգիլ սակս նորավարժիցն բառ գեղչուկ – Աստուածազան, աստուածասքանչ, աստուածազգեաց, աստուածասէր... վավաշոտ, լկտի, ծանակ, հերատու/// ափրոտ իւրեանք։

Տե՛ս Հ. Ամալեան, Միջնադարեան Հայաստանի բառարանագրական հուշարձանները (V-XV դդ.), էջ 123-132։

Գ. 80ա-1բ ԺԸ. Վասն աղօթից – (սկ.) /// իմոյ յիշատակ մինչեւ ես գամ, զի աղօթքն խօսք է ընդ Աստուած... որ իւր շնորհօք թողու զմեղս Աստուծոյ պարգեւս, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

Դ. 82ա-100ա [Խրատք]

1. 82ա-7բ ԺԹ. Խրատ կրօնաւորաց, թէ զինչ հարկաւոր է յանապատ բնակողացն եւ զինչ պիտանացու, Գրիգորի եռամեծի, քաջ հռետորի, վարդապետի ասացեալ – Ասեմք նախ, եթէ այն է հարկաւոր, առանց որոյ կեալ ոչ է... ո՛վ որդեակ, այլոց ողորմիս, ինձ ընդէր ոչ ողորմիս, որ ընդ քեզ /// (վջ.)։

Ծնթ. Տաթեւացու Ձմեռան հտ.ի տարբեր քարոզների խմբա­գրական տարբերակն է։

2. 88ա-93բ Ի. Գրիգորի Նարեկացոյ խրատ յոգէշահ վասն աղօթից – Յորժամ հոգեւոր փողն հարկանի, եւ դու արթնանաս... եւ աներկիւղ ննջես. ի փառս նորա, որ է օրհնեալ յաւիտեանս. ամէն։

3. 93բ-100ա ԻԱ. Յովհաննու վարդապետին Գառնեցոյ – Աստանաւր պիտոյ է մեզ ողբ հառաչանաց... որ գայցեն ի վերայ նորա։

Ե. 100ա-3բ, 128ա-31բ [Ի Հարանց վարուց]

1. 100ա-3բ ԻԲ. Ի հարանց վարուց խօսք սուրբ հարցն ի շնորհաց Հոգւոյն Սրբոյ. Խրատ կրօնաւորաց – Պարծանք կրօնաւորի է համբերութիւնն... ուրախութիւն /// մեր, որում ընդ Հաւր եւ Սուրբ Հոգւոյն փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն։

2. 128ա-31բ ԼԱ. Բանք խրատու սուրբ հարցն, համառօտ առ սուրբն Մակարիոս հարցումն. [ձեռ. 789, 439ա] – Որպէս պարտ է կրօնաւորի կեալ ի սենեկի իւրում... զի ոչ է կարօղ գալ ընդ քեզ առ հայր քո. եւ Քրիստոսի փառք յաւիտեանս։

Զ. 103բ-15բ [Ի Մեկնութեանց Յոհաննու Ոսկեբերանի]

1. 103բ-10բ ԻԳ. Յոհաննու Ոսկիբերանի [ասաց]եալ ի Ղուկասու Աւետարանի մեկնութենէ՝ յանառակ որդին, սուրբ վարդապետի ասացեալ – [Բան.] Առն միոջ էին երկու որդիք...: [Մեկն.] Դէմք առակիս առ ամենակալ բնութիւն Արարչին հայի... եւ հանդերձեալն բարեացն հասցուք ընդ ամենայն սուրբս ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր, որում փառք յաւիտեանս. ամէն։

2. 110բ-5բ ԻԴ. Յոհաննու Ոսկիբերանի ի Մաթէոսի Աւետարանի մեկնութենէն՝ ասացեալ ի տասն կուսանսն – Քանզի նմանեցաւ յարքայութիւն յերկնից տասն կուսանաց... եւ թէ ոչ լսէին արդեամք, ցուցանէին յինքեանս։

Է. 116ա-27բ ԻԵ. Սրբոյն Ներսիսի Լամբրոնոյ եպիսկոպոսին Որոշումն ինն դասուց աստիճանաց եկեղեցւոյ եւ յատկութիւն գործառնութեանց նոցա զգեստուց, ընդ որս եւ դիմադրութիւն այսոցիկ խորհրդոց ունայնացուցանողաց – Եկեղեցի քրիստոնից առաքելական խօսիւք հարսացեալ յերկնաւոր փեսային իւրոյ Քրիստոսի... իսկ հերձուածողք, որ ծուռ մեկնեն զգիրս սուրբս, մահայպարտ են, որ է աւրհնեալ յաւիտեանս։

Ը. 132ա-3բ ԼԲ. Հարցումն Արձանայ եւ պատասխանի Եզնակա – Արձան ասէ. Զի՞նչ է կրօնաւորութիւն։ Եզնակ ասէ. Խաչակցութիւն ընդ Քրիստոսի... Եզնակ. Այնպիսիքն ի դատապարտութիւն են եկեալ /// (վջ.)։

Թ. 1. 135ա ԾԴ. Վասն իւղոյն օծութեան Հին օրինացն – Իւղն առաջին, որ օծանէին զսեղանս... զի թմրեցի եւ գտանի ի Բաբելոն։

2. 135բ ԾԵ. Վասն Աստուածածին կուսին եւ գերեզմանին – Զի յԵսայի վկայեաց... եւ յորժամ խաչեցաւ Քրիստոս ի գերեզմանին իւր, եդ զնա։

3. 135բ-4ա ԾԶ. Վասն արեան եւ ջրոյ կողին – Արիւն եւ ջուր կողին Ե. իր նշանակէ... մկրտիմք հաւատացեալք եւ արեամբն վկայքն։

4. 134ա ԾԷ. – Հարց. Զի՞նչ է՝ ի քահանայէն խաչ առնումք... եւ քահանայն շօշափեաց զմարմին եւ զարիւն փրկչին։

5. 134աբ ԾԸ. Վասն Քրիստոսի զուարակ եւ ոչխար կոչի – Ածէ՛ք զեզն պարարակ, որ է Քրիստոս, վասն չորից... տղայն՝ աւդոյ, երիտասարդն՝ հրոյ, հասակն՝ հողոյ, ծերն՝ ջրոյ։

6. 134բ Վասն կշռոց – Կշիռքն արդար է... վասն զի ոչ են արժանի աւրհնելոյ, ապայ /// (վջ.)։

7. 136ա-8բ [Կտակ. ստ. լս-ից] – (սկ.) ///ամիկ շինականաց մեռանի, ոչ այնպէս կսկիծ է... եւ ի ձեռաց Աստուծոյ անկանի ձեռ/// (վջ.)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

110բ Ո՛վ ընթերցողք, հա՛րք եւ եղբա՛յրք, յորժամ կարդաք եւ արտասուէք, յիշեցէ՛ք զմեղաւոր Մկրտիչ կրօնաւորս, որ անւամբս միայն եւ գործովս՝ ոչ, այլեւ զհայրն իմ՝ տէր Մելիքսէթն, եւ զմայրն իմ՝ Նազաղն, եւ հանգուցեալ որդին իմ՝ Մելիքսէթն, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն։

115բ Եւ զՄկրտիչ գծող սորին յիշել աղաչեմ, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «3450, Հմր 80»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 12բ՝ «Թանակս լաւ է, գրիչս լաւ է», 32ա, 66բ, 77ա, 91ա, 96ա՝ տառեր, առանձին բառեր, 77բ ստ. լս.՝ «Ախ վա՛յ ինձ, Յոհաս անդալու եմ, /// Եղիային մին լաւ թա///փակ», 78ա՝ «/// ճամ/// ալուճայ հէս»։

 

 

 

3451

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԸ. դ. սկ. (1699-1705 թթ. միջեւ)

ԳՐԻՉ, ՍՏԱՑՈՂ՝ Յոհաննէս կր.։

ԹԵՐԹ՝ 314+3 (կրկն.՝ թ. 37, 302՝ երկիցս). չգրուած՝ 86բ, 223բ, 290բ-1բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԷ×12 (Ա, ԻԲ 8, Բ 15, ԺԱ 11, ԺԳ 10)+1։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ աստղ, մահիկ, թագ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (11,3×7,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 57ա), խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 19։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի, Բ. փեղկին Մատենադարանի պատկերով ճնշադրոշմ. միջուկը` տախտակ. աստառը՝ կապոյտ ծաղկանկար գործուածք (1976 թ.)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ` դեղնաւուն չգրուած թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 87ա։ Ճակատազարդ՝ 1ա, 139ա, 162ա։ Լուսանցազարդ՝ բու­սական, թռչուն։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր, կենդանագիր, թռչուն-ձուկ։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, նարնջի, վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1976 թ.՝ կազմը, աստառը եւ պհպ-ները նորոգման ժամանակի. թերթերի մաշուած եւ թափուած հատուածները նորոգուած դեղնաւուն եւ սպիտակ կիսաթափանցիկ թղթերով. լուսանցակողերն աղտոտուած. թերթերը եզրահատուած, խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքերով. Ի., ԻԱ. պրակները տեղադրուած ԻԷ.-ից յետոյ. թ. 301՝ տեղադրուած թ. 292ից յետոյ. թ. 127, 194-5՝ հիմքից մասամբ անջատ. թ. 313՝ կարդալ թ. 236ից յետոյ, ընդմէջ թ. 119-20ի մէկ թերթ կտրած, մնացել է հիմքի 1 սմ լայնքի հատուածը՝ փակցուած թ. 120ին. թանաքի թթուայնութեան եւ խոնաւութեան հետեւանքով որոշ թերթերի գրադաշտը գունափոխուած-մգացած, գիրը դժուարընթեռնելի. թ. 154, 237, 260-1՝ գործարանային թերութեամբ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-86ա Սիմէոնի վարդապետի Ջո[ւ]ղայեցոյ արարեալ Քերականութիւն ըստ լեզուի մերում հայկազանց

Տե՛ս ձեռ. 1984, 115ա-62բ։ Քերականութիւն է/1ա։ 1/1ա-47բ։ ա/1բ-2բ։ բ/2բ։ գ/2բ-3բ։ դ/3բ։ ե/4աբ։ զ/4բ։ է/4բ-5ա։ ը/5ա-19բ։ թ/20ա-35ա։ ժ/35ա-7ա։ ժա/37ա-8ա։ ժբ/38ա-40ա։ ժգ/40ա-1ա։ ժդ/41ա-5ա։ ժե/45ա-7բ (Գրչից՝ 47բ՝ «Տէր Աստուած իմ Յիսուս Քրիստոս, օգնեա՛ յաւարտ սորին»)։ 2/47բ-86ա։ ա/47բ-51ա։ բ/51ա-2ա։ գ/52աբ։ դ/52բ-78ա։ ե/78ա-86ա։

Ծնթ. Լս-ներում գրչի բնագրային լրացումներ։

Բ. 87ա-223ա Սիմէօնի վարդապետի Ջուղայեցւոյ արարեալ զՏրամաբանութեան հաւաքումն

Տե՛ս ձեռ. 664, 101ա-57բ։ [Նխբ.]/87ա-8ա։ ա/88ա-138բ։ բ/139ա-61բ։ գ/162ա-223ա։

Ծնթ. Լս-ներում գրչի, նաեւ հետագայի բնագրային լրացումներ։

Գ. 224ա-65բ Ստորոգութիւնք Արիստոտելի

Տե՛ս ձեռ. 926, 191ա-201բ։ 1/224ա-7ա։ ա/227ա-32բ (սեաւ ի սպիտակէ եւ առաքինի ի վաթարէ։ Սոյնպէս եւ /// վջ.)։ բ/233ա-6բ, 313աբ (սկ. /// եւ հանդերձեալն։ Եւ դարձեալ տեղի է...)։ գ/236բ-44ա։ դ/244ա-52ա։ ե/252աբ։ զ/252բ-60բ։ է/261ա-2ա։ ը/262ա-3ա։ թ/263ա-4բ։ ժ/264բ-5բ։ Ունի՝

– 265բ [Յիշ. թրգմ.] – Կատարեցաւ տառն Ստորոգութեան, ասացեալ յեռամեծէն Արիստոտելէ, որ ասի ըստ յունարէն ձայնի Կապեղօրիաս: Զյոգնամեղ անձն Դաւիթս, որ ձեռնտութեամբ Հոգւոյն Սրբոյ աւարտեցաք զպարփակօղս ընդհանուր էակացս, աղաչեմ յիշել ի Տէր։

Ծնթ. Լս-ներում գրչի, նաեւ հետագայի բնագրային լրացումներ, լուծմունք։

Դ. 266ա-90ա Սկիզբն եւ նախադրութիւն գրոցն, որ ասի ըստ յունացն Պերի արմէնիաս եւ հայերէն՝ Յաղագս մեկնութեան, արտադրեալ ի մեծ իմաստնոյն Արիստոտելէ, թարգմանեալ եւ մեկնեալ ի Դաւթէ

Տե՛ս ձեռ. 926, 201բ-7ա։ 2/266աբ։ ա/266բ-7բ։ բ/267բ-8բ։ գ/268բ-90ա։

Ե. 292ա-312բ Պորփիւրի Ներածութիւն [Ստորոգութեանցն Արիստոտէլի]

Տե՛ս ձեռ. 718, 138ա-70բ։ 4/292աբ։ ա/292բ-4ա։ բ/294ա-9բ։ գ/299բ-303ա։ դ/303աբ։ ե/303բ-4ա։ զ/304աբ։ է/304բ-5ա։ ը/305ա-6ա։ թ/306ա։ ժ/306աբ։ ժա/306բ-7ա։ ժբ/307աբ։ ժգ/307բ։ ժդ/307բ-9ա։ ժե/309ա։ ժզ/309ա-10ա։ ժէ/310ա։ ժը/310ա։ ժթ/310բ։ ի/310բ-1ա։ իա/311ա։ իբ/311աբ։ իգ/311բ։ իդ/311բ-2ա։ իե/312աբ։ իզ/312բ։

Ծնթ. Լս-ներում գրչի, նաեւ հետագայի բնագրային լրացումներ, լուծմունք։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

223ա Փա՛ռք քեզ, Քրիստոս Աստուած, [փա]ռք քեզ եւ յաղագս յամենայն փառք ք[եզ]՝Հարբ եւ Սուրբ Հոգովդ, յաւիտե[ա]ն, անցելով եւ ներկայիւ եւ ապագեաւ. ամէն։ Որ ետուր կարողութիւն վատաշուէր եւ չարաբախտիկ եւ չարեօք ուռճացեալ, մեղսամած Յոհաննէս եւեթ անուամբ կրօնաւորիս՝ անարժան եւ անպիտան ծառայիս քում։ Համաշունչ եւ սիրալիր եղբա՛րք, վասն Աստուծոյ մի՛ խնայէք յիշելոյ զգրիչս։

314ա (սկ.) /// [տեառն Նահապետի] կաթուղիկոսի ի յԱթոռն Սուրբ Էջմիածնի եւ յառաջնորդութեան Ջուղայւոյ Սուրբ Ամենափրկչի վանացս՝ աստուածաբան եւ յիմաստնայեղ եւ ուղղափառ տեառն Աղէքսանդր արհիական եպիսկոպոսի եւ ճշմարտաբան վարդապետի։ Արդ, ես՝ ապիկար եւ պատժապարտ եւ պատուհասակոծ Յոհաննէս յեղեռնագործ եւ չարալլուկ, անուամբ եւեթ կրօնաւորս, ցանկացօղ եղէ այսմ գրոցս, որ կոչի Արտաքնոց, եւ մեղսամած ձեռամբ իմով ծրեցի՝ ի վայելումն պիղծ անձին իմոյ։ Ո՛վ սրբազան հա՛րք եւ համաշունչ եղբա՛րք, յորժամ ընթեռնուք կամ զբօսնուք զգիրս Տրամաբանութեան, վասն Քրիստոսի՝ յուսոյն մերոյ, արժանի գոգջիք ի ժամ լուսափայլ աղօ[թ]ից ձերոց յիշելոյ զիս՝ զմեղաւորս, եւ զհայրն իմ՝ տէր Պարսամն, եւ զմայրն իմ՝ Հուռում|314բ|սիմէն՝ հանգուցեալ ի Քրիստոս, եւ զհոգեւոր մայրն իմ՝ Սանդուխտն, եւ զեղբարքն իմ եւ զքորքն իմ յիշեսջի՛ք ի Քրիստոս։ Դարձեալ յերեսս ի հող եդեալ արտասուօք հայցեմ, յեշեշջի՛ք ի Քրիստոս զաւագ եղբայրն իմ՝ զտէր Ոսկանն, զոր երիտասարդական հասակի հանգաւ առ Քրիստոս, ինքն եւ իւր կողակիցն միում շաբաթոջ հանգեան ի Քրիստոս. ո՛հ, թէ որքան սուգ եղեւ մեզ, զոր եւ դուք յիշեալ լիջիք ի հրապարակացադ ատենին Քրիստոսի, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։ Հայր, որ յեր՛՛։ Թողութիւն շնորհեցէ՛ք խոշորութեան եւ սխալութեան գրչիս, զի կարն մեր այս էր, վասն զի ոչ էի հմուտ գրչագրութեան, մի՛ զայրանայք վասն Աստուծոյ, մեղա՛յ Տեառն։ Յամսեանն Յունիսի ԺԲ. վե[ր]ջ եղեւ. փա՛ռք Քրիստոսի։

Ծնթ. խմբ. Այս յիշատակարանը, ուստի եւ՝ ձեռագիրս, պէտք է գրուած լինի 1699-1705 թթ. միջեւ՝ երբ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի առաջնորդը Աղեքսանդր Ջուղայեցին էր (տեղապահ՝ 1697 թ-ից), իսկ Ամենայն հայոց կաթողիկոսը Նահապետ Ա. Եդեսացին էր՝ 1691-1705 թթ., նրան յաջորդեց նոյն՝ Աղեքսանդր Ա. Ջուղայեցին՝ 1706-1714 թթ.։ Տե՛ս Յ. Ս. Անասեան, Հայկական մատենագիտութիւն, Ե-ԺԸ. դդ., հտ. Ա., Երեւան, 1959, էջ 578-589, հմմտ. Լեւոն Գ. Մինասեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդները. 1696-1996, Նոր-Ջուղա, 1996, էջ 52-54։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա, 1ա՝ վարդագոյն թղթին՝ «3451», պհպ. Գբ-ին սոսնձած թղթին՝ «Վերակազմուած է նոր կաշուով, նոր կազմաստառով, նոր գծագրութեամբ։ Գլխաւոր վերականգնիչ Ա. Խաչատրեան։ Երեւան. 1976 թ.»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 106-107, Հմր 92։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 2ա՝ «Յօվանէս»։

3452

ԱԲՐԱՀԱՄ ՇԱՔԵՑԻ, ԳՐՈՒԹԻՒՆՔ

ԺԸ. դար (1752ից յետոյ*)

ԹԵՐԹ՝ 16։ ՊՐԱԿ՝ 2 (1՝Դ-Ե×8, 2՝ԺԲ-ԺԳ×8)։ ՆԻՒԹ՝ բաց կապոյտ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ «B D Ф», ձի պատուանդանին, թագ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5×11։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10×7). ստ. լս.՝ յիշագրեր։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 3ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 18-19։ ԿԱԶՄ՝ կանաչ ճնշագծերով մոմլաթ. միջուկը` ստուարաթուղթ. աստառը՝ վարդագոյն չգրուած թուղթ (1950ականների)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ Ա, Դ՝ վարդագոյն չգրուած թուղթ, մասն կազմաստառի, Բ, Գ՝ դեղնաւուն չգրուած թուղթ։

* Տե՛ս Յիշ. հետգ.՝ 2ա։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1950ականներին. կազմը, աստառը եւ պհպ-ները նորոգման ժամանակի, պհպ-ների ելուստները ընդմէջ թ. 8-9ի. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր ու բծեր. թանաքի թթուայնութիւնը բարձր, որի հետեւանքով թերթերը տեղ-տեղ գունափոխուած. սկզբից, մէջտեղից եւ վերջից անորոշ քանակի թերթեր թափուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1աբ [Թուղթ մխիթարական] – (սկ.) /// ողորմութեան նորին զետեղիցիս համայն ընտանեօք... զկնի ելանելոյ աստի երկնից արքաւութեանն արժանանաս, օրհնեալ ես եւ օրհնեալ լիցիս. ամէն։

2. 1բ-2ա Կին արձակման անպատեհ – Զօրութիւն գրոյս այս է, որ ես այս Աբրահամ վարդապետ Շաքեցի տեսի... կնքեցի եւ զերկուսն եւս։

3. 2ա-3ա [Թուղթ բարեմաղթական, ողջոյնի] – Յիսուսի նուաստ ծառայ Աբրահամ արքեպիսկոպոս Շաքեցի... ընչիւք եւ ապրանօք, վարօք եւ վաստակօք, առիւք եւ տրօք, ելիւք մտօք։

4. 3աբ Այլ եւ օրհնեսցէս յԱստուծոյ – Ի հոգեւորս եւ ի մարմնաւորս, ի յաջ եւ ահեակ, ի վերուստ եւ ի ներքուստ... ելք եւ մուտք քոյք։

5. 3բ-4բ Խնդրելով ողորմութիւն – Յետ այսր բանի յայտ լիցի հոգեւոր որդիկդ իմ Կիրակոսիդ... նոյն ձայնն լուիցես եւ եղիցիս օրհնեալ ի յանբաւ յաւիտեանս։

6. 4բ-5ա Նոյնոյ կերպիւ [Թուղթ ողորմութեան] – Եւ բանի այսորիկ զեկուցումն սիրելի որդւոցդ եւ եղբարցդ իմոց... հրճուեցէ՛ք ընդ ամենայն կամարարս յԱստուծոյ։ Ո՛ղջ լերո՛ւք, օրհնեալք Աստուծոյ։

7. 5աբ Շնորհակալութեան թուղթ է – Զկնի ողջունադրութեանս յայտնի լիցի նազելւոյդ... պատիւ Տիրամօր կուսին, իսկ եւ ի պարծանս իմ օրհնեալ ես եւ օրհնեալ լինիս. ամէն։

8. 5բ-8ա Աւագ երիցութեան – Եւ ընդ աստուածապարգեւ եւ շնորհազեղուն օրհնութեան նամակաւս... կատարօղքդ լերուք օրհնեալք, Տէրամբ զօրացեալք միշտ. ամէն։

ա. 6բ-7բ Աւագիրիցութեան գիր է – Զկնի այսորիկ յայտ լիցի... ի մէնջ յօժարութեամբ կատարեցէ՛ք, զի օրհնեսցիք յԱստուծոյ եւ սրբոյ նորին։

բ. 7բ-8ա Իրիցփոխանութեան գիր է – Յետ այսր բանի զեկեղեցի սիրելւոյդ մերոց ամենեցունց... երթայք խաղաղութեամբ ի տուն արքայութեան. ողջ լերո՛ւք, Տէր. ամէն։

9. 8աբ Պտղի թուղթ է զայս – Եւ ընդ աստուածապարգեւ օրհնութեան թղթոյս ծաներո՛ւք, սիրելի՛ք... եւ հայրապետքն կանօնեցին, որ է այս պտ /// (շար.)։

10. 9ա [Մասն թղթի իմն] – (սկ.) /// որ ունիցի ականջս լսելոյ՝ լուիցէ... լերուք օրհնեալք յԱստուծոյ եւ ի մէնջ. ամէն։

11. 9աբ [Թուղթ օրհնութեան] – Եւ ընդ օրհնութեան գրոյս ծանի՛ք, օրհնեալ քահանա՛յք... զերկնից արքայութիւնն. օրհնեալ էք եւ օրհնեալ լինիք յԱստուծոյ եւ ի մէնջ. ամէն։

12. 9բ-11ա Նուիրակութեան թուղթ է – Եւ ընդ աստուածապարգեւ եւ շնորհազեղուն նամակաւս ծանուցումն լիցի... ի մէնջ կատարօղքդ հրամանաց մերոց եղիջիք օրհնեալք. ամէն։

13. 11ա-2բ Ջուր օրհնեաց եւ Զատկի շնորհաւորի – Զկնի շնորհաձիր ողջունատրութեանս ծանիցէ... հրամանաց մերոց օրհնեալ լիջիք յԱստուծոյ եւ ի մէնջ. ամէն։

14. 12բ-5ա Առաջնորդութեան գրէ – Եւ ընդ աստուածապարգեւ օրհնութեան նամակիս ծանուցումն լիցի... պատժեսցուք հոգեպէս եւ մարմնապէս։

ա. 15աբ Նոյնոյ կերպիւ – Յորմէ ժամանեսցի թուղթ սիրոյ, ողջունի շնորհաց... ի Քրիստոս Աստուած հաւատացելոցդ խնդալ ի Տէր միշտ յարաժամու. ամէն։

15. 16աբ [Վասն Դաւթի վերատեսուչ եւ կառավար կարգելոյ] – Եւ ընդ սիրոյ ողջունի եւ օրհնամատոյց նամակիս... սրտէ հլու հնազանդ լինիջիք յամենայն /// (շար.)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

2ա (ԺԹ. դ., շղագիր, ստ. լս.) Համաձայն վկայականի եպիսկոպոսութեան՝ այս Աբրահամ վարդապետը Շաքեցի եպիսկոպոս է ձեռնադրուել ՌՄԱ. (1752) Աղուանից Ներսէս կաթողիկոսի ձեռամբ, Գանձասարու աթոռում։ Խաչիկ Դադեանց։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին սոսնձած վարդագոյն թղթին՝ «3452», պհպ. Բա՝ «Խ[աչիկ] վարդապետ», «Հմր 102ա/3452»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 112, Հմր 102ա։

 

 

3453

ՕՐՀՆՈՒԹԻՒՆՔ

ԺԸ. դար (1789ից յետոյ)

ԹԵՐԹ՝ 6։ ՊՐԱԿ՝ 1×6։ ՆԻՒԹ՝ բաց կապոյտ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ «1789», ռուսերէն՝ «КФЛМ», «АЕББ»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5×11։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10×7,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 5ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 18-21։ ԿԱԶՄ՝ ճնշագծերով կանաչ մոմլաթ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ վարդագոյն թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ. Ա, Դ՝ վարդագոյն չգրուած թուղթ, մասն կազմաստառի, Բ, Գ՝ դեղնաւուն չգրուած թուղթ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1950ականներին. կազմը, աստառը եւ պհպ-ները նորոգման ժամանակի. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան, աղտոտուածութեան հետքեր. կարերը թուլացած. սկզբից եւ վերջից անորոշ քանակի թերթեր թափուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-6բ [Աւրհնութիւնք յետ քարոզից] – (սկ.) ///զմիտս կամեցողին տեսանէ Աստուած... Հանճարագօն եւ մեծապատիւ նազելոյդ տեառնդ Զաքարիայի սրբանուէր քահանայիդ... 1բ Այլ եւ շինողս սուրբ եկեղեցւոյ... Այլ եւ ուխտաւորք եւ գործաւորք սուրբ ուխտիս... Այլ եւ քահանայապետն յամենայնի Տէրն մեր Յիսուս Քրիստոս օրհնեսցէ... 2ա Այլ եւ զահի եպիսկոպոս գաւառիս... 2բ Այլ եւ թագաւորն արարածոց... 3ա Այլ եւ ժողովրդապետն մեր... 3բ Այլ եւ ճանապարհորդաց ձերոց... 4ա Նախ անմարոց զօրքն... Շնորհ ձեր ողորմութիւն... 4բ Մանաւանդ զազգս հայկազեան... 5ա Այլ եւ օրհնեսցէ Տիրամայր Աստուածածինն... 5բ Այլ եւ օրհնեալ է սուրբ խաչն փրկական եւ նշան տերունական... 6ա Այլ եւ զկամարակապ խորան... 6բ Այլ եւ իղձք մաղթանաց հոսմունք արտասուաց... Այլ եւ երգք օրհնութեանց ձայնք... պահպանութիւնք երկնաւոր զօրացն մի /// (շար)։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին սոնսձած վարդագոյն թղթին՝ «3453», պհպ. Աա՝ «Խ[աչիկ] Դադեան, Հմր 102ե», 1ա՝ «Հմր 111ա»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 112, Հմր 102ե։

 

 

3454

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԸ. դար

ԹԵՐԹ՝ 15 (գրչի էջակալում՝ 201-215, որ է՝ 1ա-15բ)։ ՊՐԱԿ՝ 1 (ԺԴ՝ 15)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5×10,9։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, սեւով սահմանագծուած (11×7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 14ա), խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 21։ ԿԱԶՄ՝ ճնշագծերով կանաչ մոմլաթ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ վարդագոյն թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ Ա, Դ՝ վարդագոյն չգրուած թուղթ, մասն կազմաստառի, Բ, Գ՝ դեղնաւուն չգրուած թուղթ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1950ականներին. կազմը, աստառը եւ պհպ-ները՝ նորոգման ժամանակի. թերթերի մաշուած հատուածները նորոգուած սպիտակ չգրուած թղթով. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. 8բ հանդիպակաց եւ 15բ երբեմնի հանդիպակաց երեսի գիրը մասամբ արտատպուած. թ. 1՝ հիմքին մօտ մասում պատռուած. խոնաւութիւնից թանաքը տեղ-տեղ լղոզուած, որոշ թերթերի գիրն անընթեռնելի։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-3բ [Օրհնութիւնք յետ քարոզից] – Պատճառն բոլորիցն Հայր անսկիզբն, որ ասաց ողորմութեամբ... ընդ ամենայն սուրբս իւր շնորհօքն Քրիստոսի Փրկչին մերոյ, որում վայել է փառք. յաւիտեանս. ամէն։

Բ. 3բ-7բ [Աղօթք] – Աւրհնեալ է արարչագործն Աստուած եւ շնորհաբաշխն ամենեցուն... հազարաւոր եւ բիւրաւորս արասցէ. ամէն։

Գ. 7բ-8բ [Յոհաննու Որոտնեցոյ ասացեալ ի բանն, որ ասէ՝ Ի սկզբանէ Տէր զերկիր հաստատեցեր. ձեռ. 1431, 102ա] – Ո՛վ աղբիւր կենդանութեան եւ արմատ անմահութեան... նախ քան ի մտանել ի մեկնութիւն բանիս։

Դ. 9ա-11բ [Գրառաջք]. Շինօղ (արտք. լս.) – [Ա]յլ եւ զշինօղ սուրբ եկեղեցւոյս եւ զկառուցօղ կամարակապ յարկիս... (յաջորդում են՝ Գործաւորաց, Կաթողիկոսի, Եպիսկոպոսաց, Թագաւորաց, Իշխանաց, Վարդապետաց, Ճգնաւորաց, Ընկերաց, Քահանայից, Ծնողաց, Քաղաքի խորագրերով գրառաջքներ)։

Ե. 11բ-3ա [Յորդորակք] – Այլ եւ տացէ ձեզ Տէր Աստուած կրկին առողջութիւն... Այսուհետեւ գլուխ եւ պսակ բանիս արասցուք... պահեսցէ զաւրհնիչդ մեր զՀայրդ հոգեւոր։

Զ. 13բ [Գրիգորի Կեսարացւոյ Անունք քաղաքաց. ձեռ. 1495, 161ա] – Աւ[ետ]եաց երկիրն Երուսաղէմ է... Բիւզանդիայ՝ Ըս[տ]ամպօլ։

Է. 14աբ [Դեղագիրք վասն մաքրագործութեան, ջերմութեան, մաղձի եւ այլնի] – Աւուրք մաքրագործութեան. Ժամանակք ըմպելոյ զդեղորայս եւ յուզելոյ զարիւն են Մարտի ամսոյ քսանէն մինչեւ ցԱպրիլի վերջն... եւ մի՛ ելանէր ի տանէ ի դուրս զօրն ի բուն, եւ այսպէս մաքրեսցիս (4 դեղատոմս)։

Ը. 14բ-5բ [Խրատք] – Որոյ ծնունդն յայտնի է, նորին եւ մահն հաւաստի է... ուսանիլն զճանապարհս ճշմարտութեան եւ յարամնալն ի ն<ը>մին։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին սոսնձած վարդագոյն թղթին՝ «3454», Ա. կազմաստառ՝, Հմր 3687-ի մի մասն է Օ. Եգ[անեան]», պհպ. Բա՝ «ԺԸ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», Հմր 82 մ», 1ա՝, Հմր 105»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, Վաղարշապատ, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 112, Հմր 102զ։

 

 

3455

ԻԳՆԱՏԻՈՍ, ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՂՈՒԿԱՍՈՒ

ԺԶ. դար

ԳՐԻՉ՝ Տրդատ, Ոհան։ ՍՏԱՑՈՂ՝ Սիմէոն։

ԹԵՐԹ՝ 442։ ՊՐԱԿ՝ Ա-ԼԷ×12 (Ա, ԼԲ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ եռաթերթ ծաղիկ, որի ձախ եւ աջ կողմերում՝ «I» «B»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,3×9,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, տեղ-տեղ սեւով սահմանագծուած (10×6,3). վր. տողերի վր. եւ ստ. տողերի ստ. ելուստները 28բ, 44ա, 430բ եւ այլ էջերում գրչախաղերով։ ԳԻՐ՝ նոտրգիր՝ 1ա-142ա (նմուշ՝ 53ա), բոլորգիր՝ 142բ-442ա (նմուշ՝ 385ա)։ ՏՈՂ՝ 19-20։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ դեղին մետաքս։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա (սկ.)՝ ձեռագրի թղթից։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ թռչնագիր՝ 2ա (գծանկարային)։ Գոյներ՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մաշուած, Ա. փեղկի միջուկ-տախտակը կոտրուած, երկուական գամերը, կապիչներն ու դռնակն ընկած, դռնակի հիմքը՝ կազմաստառով, պահպանուած, մէջքի կաշին ճաքճքած, մէջքը Ա. փեղկի ստ. հատուածից մասամբ (մօտ 3 սմ) անջատ. Ա. փեղկին փակցուած թղթի հետքեր՝ անորոշ գրութեամբ, Ա. կազմաստառը գրեթէ ամբողջովին ընկած, մնացել է կպած միայն ստ. հատուածի մի կէտը, երբեմնի պտռկ-պհպ-ի գիրը կազմաստառին մասամբ արտատպուած. Ա. փեղկի եւ մէջքի ստ. հատուածները հիմքից հեռացած. Բ. կազմաստառը գունափոխուած, լուսանցակողերը տեղ-տեղ մաշուած, աղտոտուած. թերթերը եզրահատուած, խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքերով. պհպ. Ա, թ. 11՝ հիմքից ամբողջովին, թ. 1, 10, 60՝ մասամբ անջատ. պհպ. Ա.՝ չորս կողմից մաշուած, պահպանուած մօտ 13×6,5 սմ. թ. 1՝ մաշուած, եզրերը պատռուած. ընդմէջ թ. 378-9ի 1 թերթ կտրած. 36ա՝ հանդիպակաց երեսի կնքադրոշմը մասամբ արտատպուած. Ա. կազմաստառ, պհպ. Ա, թ. 1՝ ցեցի անցքեր. թ. 442՝ ստ. անկիւնը պատռուած-ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1բ-442ա [Իգնատիոս, Մեկնութիւն Ղուկասու]

Տե՛ս ձեռ. 1246 163ա-306բ։ Ցանկ/չիք։ 2/1բ-4բ։ ա/4բ-63ա։ բ/63ա-82բ։ գ/82բ-91ա։ դ/91ա-103ա։ ե/103ա-8ա։ զ/108ա-14բ։ է/114բ-28բ։ ը/128բ-33ա։ թ/133ա-43բ։ ժ/143բ-63ա։ ժա/163ա-77ա։ ժբ/177ա-99ա։ ժգ/199ա-220ա։ ժդ/220ա-32ա։ ժե/232ա-65բ։ ժզ/265բ-302բ։ ժէ/302բ-18ա։ ժը/318բ-31բ։ ժթ/331բ-51ա։ ի/351ա-4բ։ իա/354բ-68բ։ իբ/368բ-88ա։ իգ/388ա-405բ։ իդ/405բ-41բ։ Ընծայական/441բ-2ա։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

30ա Զստացող գրոցս՝ զՍիմէոն վարդապետ, յիշեսջի՛ք ի Տէր։

63ա Զստացող գրոցս՝ զՍիմէոն, եւ զգրողքս՝ զՏրդատ եւ զՈհան, յիշեսջի՛ք ի Քրիստոս Աստուած։

Ծնթ. Յիշատակագրութիւնները բնագրի մէջ են, հիմք ձեռա­գրում այսպիսիք չկան։ Ըստ երեւոյթին գրիչները գրել են փոխնիփոխ, միակերպ գրով, ուստի եւ նրանց գրածներն ըստ էջերի տարբերակել հնարաւոր չէ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 442ա (1697 թ., նոտգիր) [Յ]իշատակ է Կարկարցի տէր Ովանիսին ի ձեռն Իսահակ վարդապետին, ի թուին ՌՃԽԶ. (1697)։

2. 1ա (1746 թ., նոտրգիր) Ես՝ տիրացու Գրիգորս, եկի սուրբ Թաթէոսի առաքելոյն գերեզմանն համբուրեցի, եւ էր թուականն հայոց ՌՃՂԵ.ն (1746) եւ ամսեանն Ապրելի Լ.ին, ի աւուրն չորեքշաբաթի։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 2ա, 35բ, 96ա, 203ա մանուշակագոյն թանաքով երկգիծ բոլորակ՝ «ՍՈՒՐԲ ԹԱԴԷԻ ԱՌԱՔԵԼՈՅ ՎԱՆՔ» եւ արաբատառ՝ «ՄԱԿՈՒԻ ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ», կենտրոնում՝ եկեղեցի, որի տակ՝ «1901»։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «Ղուկասու մեկնութիւն 36», 1ա՝ «Թ[ադէի] առաք[ելոյ] վ[անք]», «36/3455», «ՌՃԻԶ-1677-ից առաջ, Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, մասն Բ., 1878-1898, Վաղարշապատ, 1900, էջ 54, Հմր 109։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 301բ՝ «այս է գիրք», 442բ՝ «Սուփ Վարդան»։

 

 

3456

ՄԱՇՏՈՑ ՁԵՌԱՑ

ՔԵՌՒՈՒ ԳԻՒՂԱՔԱՂԱՔ (ԽՈՒԹ ԳԱՒԱՌ) ՊՀԵ. – 1426

ԳՐԻՉ՝ Մելքիսէթ քհյ։ ՍՏԱՑՈՂ՝ Ամելէք քհյ։

ԹԵՐԹ՝ 205։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԷ×12 (Ա 11, ԺԷ 14)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,5×9։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (9,5×6)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 74ա)։ ՏՈՂ՝ 16։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ սեւ կաշի, դռնակով, զոյգ կապիչներով եւ գամերով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կարմիր եւ սպիտակ շերտազարդ մետաքս. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Դ+ԵԶ՝ թուղթ՝ լուսագծերով (ԺԸ. դ.)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 1ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, յուշկապարիկ (31բ), կենդանի (87բ), խաչ (95ա)։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած ԺԸ. եւ ԺԹ. դարերում. կազմը առաջին նորոգման ժամանակի, կազմը տեղ-տեղ մաշուած, անկիւնների կաշին թափուած. երեւում է միջուկ-տախտակը. մէջքի կաշին ճաքճքած, վերից վար բացուած, երեք կապիչներից ու գամերից մէկական ընկած. կապիչներից մէկը սպիտակ՝ աւելացուած հետագայ նորոգման ժամանակ (ԺԹ. դ.), երեւում է ստ. սպիտակ կապիչի հիմքը, դռնակը ճաքճքած. Բ. կազմաստառին ցեցի անցք. լուսանցակողերը մասամբ գունաթափ, աղտոտուած, սեւացած, մաշուած. պհպ. Ա՝ ստ. հատուածում երբեմնի գամի հպումից առաջացած անցք. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ, բորբոսի հետքեր, թ. 1ից առաջ, ընդմէջ 46-8ի 1 թերթ կտրած. թ. 31՝ վերից վար 7,5 սմ պատռուած. թ. 47՝ այլ թուղթ, լրացուած հետագայ նորոգման ժամանակ կտրած թղթի փոխարէն, գիրը վերականգնած նոտրգրով (12,5×9), ելուստը՝ թ. 35-6ի միջեւ. թ. 48, 84՝ հիմքից մասամբ անջատ, իրար կպած թերթերի անզգոյշ անջատման հետեւանքով թերթերը վնասուած՝ թ. 34-5, 71-2 եւ այլուր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-5ա Կանոն դրուակի. պղծեալ տաճարի – Ասեն սաղմոս Ծ. Ողորմեա՛ [ինձ]... Ընթեր[ցուած] յԵս[այեա] մարգարէէ. Հակառակորդք մեր նեղեցին...

2. 5ա-20բ Կանոն մկրտութեան – Երթան ի դուռն եկեղեցւոյ եւ ասեն սաղմոս ի թիւ ՃԼ. Տէր ոչ բարձ՛՛...

Ծնթ. Խորագրերի համառօտումները գրուած են ստ. լս-ներում. աստ՝ «Կնունք»։

3. 20բ-30բ Կանոն պսակ աւրհնելո – Սաղմոս. Տէր ի զաւ՛՛. Ընթերցուած ի Ծնը[նդոց]. Եւ ասաց Աստուած. Արասցուք մարդ ըստ պատկերի մերում...

4. 30բ-1բ Կանոն վերացուցանելո զպսակն – Սաղմոս. Տէր հովուեսց՛՛. քարոզ. Խնդ., Գ. Տէր ողոր՛՛եւ աս՛՛... Տէր Աստուած զաւրութեանց, որ յամենայն ժամ...

5. 31բ-6ա Կանոն հաղորդ տալո – Առնու քահանայն զփրկական խորհուրդն եւ զխաչն առաջի եւ բուրւառ եւ երթան առ հիւանդն... Եւ ասէ զաղաւթս զայս. Աւրհնեա՛լ ես, Տէ՛ր Աստուած...

6. 36բ-59ա Կանոն թաղման՝ զամենայն ննջեցեալս ի Քրիստոս յուղարկել – Սաղմոս. Երկինք պատմեն ի բուն /// գլուխ ԴԿ... [Աղաւթք]. Աստուած յաւիտենական, անըսկիզբն, անեղ...

Ծնթ. Թ. 47՝ լրացուած հետագայ ձեռքով, նոտրգրով։

7. 59ա-67բ Կանոն երկրորդ աւուրն – Երթան ի գերեզման. Սաղմոս. Տէ՛ր, լուր՛՛. Պողո[սի առաքելոյ]. Առ ի Թես[աղոնիկեցւոց]. Այ[լ] մեք պարտիմք գոհանալ...

Ստ. լս.՝ «Այգուցն»։

8. 67բ-70ա Կանոն եւթներորդ առաւաւտուն – Երթան ի գերեզման եւ ասեն սաղմոս. Սիրտ սուրբ հ՛՛. Ընթերցուած յԵսայեա մարգարէէ. Այսպէս ասէ Տէր. Գամ ժողովել զամենայն ազգս...

9. 70ա-83ա Կանոն յորժամ տղա վախճանի – Սաղմոս. Առ քեզ Տէր համբ[արձի], առ քեզ Տէր կա...72բ Սրբոյն Գրիգորի ասացեալ. Այլ մեք, որ կենդանւոյն մնացեալ իցեմք...

Ստ. լս.՝ «Տղաթաղ»։

10. 83ա-7բ [Տղաթաղի] Այգուցն (ստ. լս.) – Երկրորդ աւուր առաւօտուն երթան ի գերեզմանն եւ ասեն սաղմոս. Եղիցի անուն... Ընթերց[ուած] Յեսա[յեա]. Զի ի Տեառնէ եղիցի դարձ նոցա...

11. 87բ-95ա Կանոն հոգէհանգիստ առնել – Ասեն սաղմոս ի թիւ ԼԱ. Երանի՜, որում թող[ութիւն]... Եւ ասէ զաղաւթս զայս. Տէ՛ր բարերար, որ դատաւորդ ես...

12. 95ա-122բ Կանոն խաչ աւրհնելո – Տանին յեկեղեցին եւ լուանան նախ ջրով եւ ապա գինով... Ընթերցուած յԱռակաց. Երանեալ է այր, որ եգիտ զի­մաս­տութիւն...

13. 122բ-33ա Կանոն տեառնական աւրհնելո – Ածեն զուարակն ի դուռն եկեղեցւոյն, առաջի խաչ դնեն... Ընթերցուած ի Ղեւտացոց. Եւ կոչեաց Տէր զՄովսէս ի խորանէ անտի... Կանոն սեղան տեառնական աւրհնելոյ – Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ...

14. 133ա-8բ Կանոն զարմտիս աւրհնելո, զսերմ, զշեղջ եւ զհնձան – Սաղմոս. Աստուած մեր, ողորմեա՛մեզ. Ընթերցուած Յովելիէ մար[գարէէ]. Քաջալերեա՛ երկիր, խնդա՛ եւ ուրախ լե՛ր...

Ստ. լս.՝ «Հնձան աւրհնէք», «սերմ աւրհնէք», «Շեղջ աւրհնէք»։

15. 138բ-57բ Կանոն ջուր աւրհնելո – Առնուն քահանայքն զխաչն եւ զԱւետ[արան] եւ երթան ի ջուրն եւ ասեն կցուրդ. Ընթերց[ուած] ի Չորրորդ թագ[աւորութենէ]. Եւ ասեն արք քաղաքին ցԵղիսէ...

– 143բ-57բ Աւրհնութիւն ջրոց, զոր ասացեալ է տեառն Բարսղի հայրապետի Կեսարու Կապադովկացո, ասացեալ. եւ զիս յիշեա՛ – Աւրհնեալ ես, Տէր Աստուա՛ծ ամենակալ...

16. 157բ-80բ Կանոն Մեծի Ե.շաբաթի Ոտնալուային, ըստ որում ասաց Յիսուս. Աւրինակ մի ետու ձեզ, զոր արարեալ է տեառն Եփրեմի Խորին Ասորոյ եւ թարգմանեաց սուրբ դիտապետն հայոց մեծաց Գրիգորիոս Վկայասէրն – Ի տասներ<ր>որդ ժամուն զկնի պատարագին ժողովին ի գաւիթ սուրբ եկեղեցուն...

17. 180բ-201բ [Աւետարանք Իւղաբերից, Բժշկութեան եւ Հանգստեան]

ա. 180բ-3բ Եղաբերից Աւետարաններն կարգաւ. Մաթէոսի [Մտթ. ԻԸ. 1-20] – Եւ յերեկոյի շաբաթոյն, յորում լուսանայր...

բ. 183բ-5ա Աւետարան Մաթէոսի Բժշկութեան [Մտթ. ԺԲ. 9-21] – Եւ գնացեալ անտի Յիսուսի եկն ի ժողովուրդս նոցա...

գ. 185ա-7ա Եղաբերից Աւետարան Մարկոսի. քարոզ վասն ուղղ՛՛ [Մրկ. ԺԵ. 42-ԺԶ. 8] – Եւ իբրեւ երեկոյ եղեւ, քանզի ուրբաթ էր...

դ. 187ա-8ա Աւետարան Մարկոսի Բժշկութեան [Մրկ. Է. 24-30] – Եւ անտի յարուցեալ եկն ի սահմանս Տիւրոսի...

ե. 188ա-90ա Եղաբերից Աւետարան Ղուկասու. քարոզ վասն ի գիշե՛՛ [Ղուկ. ԻԳ. 50-ԻԴ. 12] – Եւ ահա այր մի անուն Յովսէփ, որ էր նախարար...

զ. 190բ-1ա Աւետարան Ղուկասու Բժշկութեան [Ղուկ. Է. 11-17] – Եւ եղեւ ի վաղիւն երթայր ի քաղաք մի...

է. 191բ-4բ Եղաբերից Աւետարան Յոհաննու. քարոզ վասն ի վեր [Յվհ. ԺԹ. 38-Ի. 18] – Յետ այսորիկ աղաչեաց զՊիղատոս Յովսէփ, որ յԱրեմաթեայն էր...

ը. 194բ-6բ Աւետարան Յոհաննու Բժշկութեան [Յվհ. Ե. 1-18] – Յետ այսորիկ տաւն էր հրէից, եւ ել Յիսուս յԵրուսաղէմ...

թ. 196բ-201բ Հանգստեան Աւետարան Յոհաննու [Յվհ. ԺԴ. 15-ԺԵ. 21] – Եթէ սիրէք զիս, պատուիրանս իմ պահեսջի՛ք...

18. 201բ-4ա Ողբ պիտանի ննջեցելոց – Ո՛վ քահանայք եւ վարդապետք աստուածաբան / եւ ժողովուրդք հաւատացեալք ամենեքեան...

Տե՛ս Մայր Մաշտոց, հտ. Ա., աշխ.՝ Գէորգ Տէր-Վարդանեանի, Սբ. Էջմիածին, 2012։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

13ա ստ. լս. Աւա՛խ, հազար յէս քնի զահմաթէս։

36ա Զանարժան գրիչս՝ զՄելքիսէթ քահանայ, աղաչեմ յիշել ի Տէր Աստուած։

57ա ստ. լս. Եթէ կամիս, ի մի՛տ առ եւ յամենայն տեղիս, այ[լ]եւ զանարժան գծողակս առ Տէր Աստուած յիշեա՛։

63ա ստ. լս. Աւա՛խ, հազար ի յայս քնո զահմաթէս։

204ա Յիշատակարան սուրբ գրոցս, որ է Մաշտոց. Փա՛ռք ամենասուրբ Երրորդութեանն՝ Հաւր, Որդւոյն Միածնի եւ Հոգւ|204բ|ոյն հզաւր, որ երետ կարողութիւն մեղուցեալ գրչիս եւ զաւր՝ հասանել ի յաւարտ գրիս կամաւ Հաւր։ Գրեցաւ սուրբ տառս, որ Մաշտոց անուան<ուան>, ձեռամբ անարժան փծուն<ուն> եւ ախմար գրչի՝ Մելքիսէթ քահանայի, ի գաւառիս, որ Խութ կոչի, ի գեւղաքաղաքս, որ Քեռւու անուան<ան>ի, առ ոտս Սուրբ անապատի Գլխոյն Մեծին Թադէոսի, որոյ անուն Վանդիր կոչի, ընդ հովանեաւ Սրբոյն Սարգսի ’ւ որդւո նորա Մարտիրոսի եւ Սրբւոյն Շամօնի։ Արդ, աղաչեմ զամենեսեան, որք հանդիպիք սմա ուսմամբ՝ կարդալով, աւրինա|205ա|կելով, կամ հարեւնցի, յիշեսջի՛ք ի Քրիստոս եւ ի սուրբ յաղաւթս ձեր զՍիմէոն քահանայ եւ զծնաւղսն իւր՝ ըզհայրն՝ Ուզբէկ եւ զմայրն իւր՝ ըզԻմչայն եւ զեղբայրքն իւր եւ զորդիքն, եւ զԱյմելէքն, որ ստացաւ զգիրքս, եւ զամենայն արեան մերձաւորքն, եւ լի բերանով եւ ուղիղ մտաւք Աստուած ողորմի ասացէ՛ք Ամելէքի քահանային եւ ծնողաց իւրոց, որ ստացաւ զսա ի հալալ ընչից իւրոց եւ ի յարդար վաստակոց, զոր Տէր Աստուած վայելել տացէ երկար ամաւք, մինչեւ ի խորին ծերութիւն. ամէն։ Այլ եւ զմեղուցեալ գրիչս զՄելքիսէթ քահանա, եւ զհայրն իմ՝ զՅակոբ քահանայ, եւ զմայրն իմ՝ զԱխաթունն եւ զամենայն արեան մերձաւո|205բ|րքն մեր յիշեցէ՛ք առ Տէր Աստուած Յիսուս Քրիստոս, եւ ինքն, որ առատն է ի տուրս բարեաց, տաց ձեզ եւ մեզ զերկնից արքայութիւնն. ամէն։ Ի թվական հայոց ՊՀԵ. (1426), ի յԱրեգ ամսո[յ] ԺԶ., ի Յունիս ի ԺԸ. Հրոտից ի Է. գրեցաւ յիշատակարանս։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Ա., էջ 385-6, Հմր 410։ Լ. Խաչիկեանը թուականը կարդացել է ՊՀԷ. (1428) եւ յիշատակարանը դրել 1428 թ. շարքում։

Ծնթ. Ստացողի անունը հետագայի ձեռքով է։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. պհպ. Եա (1706 թ., նոտրգիր) Ըզվերջին ըստայցօղ սուրբ Մաշտոցիս յիշեցէ՛ք ի Քրիստոս՝ Յոխան եւ որդիք նորայ ըզՄելքոն, Գասպար, Ս[ա]հակն, որ առան հալալ վաստակոց իւրոց եւ ետին ի դուռն Սուրբ Դանէլին, ի թվին ՌՃԾ. ու Ե. (1706), յիշեցէ՛ք ի Քրիստոս եւ Աստուած ողորմի ասացէ՛ք, եւ Աստուած ձեզ ողորմեսցի. ամէն։

2. պհպ. Եա (1801 թ., անփոյթ նոտրգիր) Ըզվերճին ըստացօղ Մաշտոցս Բաղէշացի ջոլհակ Միրզէս, որ ա[ռայ], տվի Վանէցի տէր Մանուէլի[ն], թվին ՌՄԾ.ին (1801), Ապրիէլի ԻԳ.ին։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 1ա, 2ա, 5ա, 24ա, 26ա, 82բ, 83ա մանուշակագոյն թանաքով երկգիծ բոլորակ՝ «ՍՈՒՐԲ ԹԱԴԷԻ ԱՌԱՔԵԼՈՅ ՎԱՆՔ» եւ արաբատառ՝ «ՄԱԿՈՒԻ ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ», կենտրոնում՝ եկեղեցի, որի տակ՝ «1901»։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «Մաշտոց 39», Ա. փեղկին սոսնձած թղթին՝ «Գրչա///», պհպ. Բա՝ «Թ. Առաք. վ.», «ՌՀԵ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», «ՊՀԵ. Օ. Ե[գանեան]», «39/3456»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, մասն Բ., 1878-1898, Վաղարշապատ, 1900, էջ 54, Հմր 133։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Աբ՝ «/// Անռկին, անի, սուրբ ես», պհպ. Բբ՝ «Գիր չայ այս, գրչայփորձ այս է», «է, բ, ն (չորիցս)», պհպ. Գա՝ «Այս է իմս մըսայգին, մանկէս Միրզայ Մահմատին. ԺԱ. ապասի Ե. ապասի էլ, Բ. թուխ ձեթ»։

 

 

3457

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(բաղկացած 2 ձեռագրից)

ԹԵՐԹ՝ 321։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ, աստառը՝ կապոյտ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր, վր. եւ ստ. լուսանցակողերին՝ հիմքին մօտ, սեւ թանաքով արուած աղեղնաձեւ գիծ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մաշուած, դռնակը Բ. փեղկից մասամբ անջատ, դռնակի աստառը մասամբ պոկուած՝ երեւում է միջուկ-ստուարաթուղթը, վրան գրուած՝ «Շաբաթ սկսաւ Տօնացոյցն եւ Մաշթոց» եւ նկարափորձ՝ թռչնագիր «Ի», ձեռք, բուսական նախշ. զոյգ կապիչներն ու գամերից մէկն ընկած, մէջքի կաշին ճաքճքած, լուսանցակողերը մասամբ գունաթափ։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «Թադէոս առաքեալ Հմր 41, Թօփչեանի ցուցակ Հմր 104, Օ. Եգ[անեան]»։ 1ա՝ «64», «Թ[ադէի] առաք[ելոյ] վ[անք]» «ԺԷ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», «41/3457»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, մասն Բ., 1878-1898, Վաղարշապատ, 1900, էջ 53, Հմր 104։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Ա.

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 203 (թ. 1-203. հետագայի էջակալում՝ 1-357, որ է՝ 3բ-181բ). չգրուած՝ 1բ-2ա, 186բ-7ա, 203բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԷ×12 (ԺԵ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ վեցթեւ աստղ՝ կիսալուսնով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15×10,2։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, մատիտով սահմանագծուած (10×6,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 94ա)։ ՏՈՂ՝ 22։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 3ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր, թռչուն-ձուկ՝ 125ա։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, վարդագոյն, նարնջի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. թ. 1՝ հիմքից մասամբ անջատ. թ. 2՝ ցեցի անցքեր. թ. 3՝ ստ. անկիւնը պատռուած. թ. 71, 96՝ գործարանային թերութեամբ. ընդմէջ թ. 176-7ի 1 թերթ կտրած. 182ա՝ հետագայում արուած գրառումը մաքրած, երեւում է լղոզուած մանուշակագոյն թանաքի հետքը։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2բ-182ա Բարսղի եպիսկոպոսի Կեսարու Կապադովկացոց Մեկնութիւն Զ.օրեայ արարչութեանն

Տե՛ս ձեռ. 620, 213ա-47բ։ Նախերգան/2բ։ ա/3ա-20բ։ բ/20բ-38բ։ գ/38բ-59բ։ դ/59բ-73բ։ ե/73բ-96բ։ զ/96բ-125ա։ է/125ա-41բ։ ը/141բ-62բ։ թ/162բ-82ա։

182ա գրչից՝ «Օրհնութիւն եւ գոհութիւն եւ բարեբանութիւն եւ ամենասուրբ Երրորդութեանն. յաւիտեանս. ամէն։ Կատարեցաւ աստուածահրաշ առասութիւնս սրբոյն Բարսղի»։

Տե՛ս Բարսեղ Կեսարացի, Յաղագս վեցաւրեայ արարչութեան, աշխ.՝ Կիմ Մուրադեանի, Երեւան, ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1984, էջ ԼԲ., ձեռագիր M։

Բ. 192ա-203ա Տումար, որ ըստ Հռովմայեցոցն ամսովն է եւ տարոյն գրովն վարի – Ժողովեց ի տեղիս <տեղիս>, յԱրիանոսացն հակառակ Նիկիական հաւատոյն... ոչ աթոռք ըստ Դանիէլի տեսլեանն գուշ (չշարունակած)։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ. ԺԷ-ԺԸ. դդ., նոտրգիր

1. 182բ-90բ (ԺԷ. դ.) [Դեղագիրք] – Սրտուռտեցի – Թէ մարդոյ սիրտն ուռի, նա առ աղնոցի սունկ... [Խառն դեղագիրք]. [Վասն] 182բ գԳլխացաւի – Վասն գլխացաւի առ սուտուխու տուս..., 182բ-3ա Շատ ցաւոյ – Առ տառիֆիլ ֆիլզէնճէֆի..., 183ա Սուտտէի – Առ հէպի պալասին..., 183բ Վասն ղուլինճի այս է դեղն Աստուծով – Առ զքուչուլէն..., 183բ [Վասն փայտոջլի դեղ] – Զոզնիկան եղն քըսէ..., 183բ Զլափստակին աղբն ի տունն ծըխէ, մկներն փաղչին (այսչափ)։ 183բ Կին, որ զաւակն արգիլի – Առ սինէմէքի..., 183բ Հապ սապռի, որ օգնէ գլխացաւուն Աստուծով – Առ սապռ դեղին լաւն քիթիրայ..., 184ա Վասն արձակման մարդոյ զայս յաջ բազուկն կապէ – Մահուայ, մահուիայ, մայուայր..., 184բ Վասն փայտոջլի դեղ – Առ զտըզրուկն եւ ձգէ ի կրակն..., 184բ Վասն դոզղի – Առ քանի մի տիրէմ ճէպէլիէ..., 184բ Վասն աչաց դեղի – Առ Գ. տիրէմ ուրուշանի..., 184բ Մայասլի – Աւելուկ անուն խոտին..., 184բ Տավրի հազալու – Եւ զաւելուկին սերմն, որ տավրին գարուն հետն կերցնես..., 184բ Մեղու չի խայթէ – Եւ զաւելուկին ջուրն քսվիս..., 184բ Տավարն որ քոսոտի – Առ զղալէքարն եւ կարմիր աղն..., 184բ Ջրարգելի – Առ զկօհէրչիլէն մանրէ..., 184բ Դեղնութեան – Առ զկօհէրչիլէն Գ. տիրէմ..., 185ա Խրատք վասն որդեաբերան մանկան, կարիճ սատկացնելոյ, երեխայի սեռը գուշակելոյ, նորածին տղային ցաւերից անվնաս պահելոյ, ծիծիռնակին ստիլելոյ փայտ բերելոյ, զաւակ ունենալոյ, կինն թէ այլ մարդ սիրելոյ, հիւանդի մահանալոյ կամ կենդանի մնալոյ..., 185ա Ճայնի – Այս է ճէվարիչն, զոր ասէ ճալալիոս..., Շողգամի ջուր, 185ա-6բ Վասն պլղամի քակելու – Թուրպութ Ե. տիրեմ..., 185բ Վասն քարի հալելոյ ի գոզի ճանապարհէն – Առ Ծ. (50) հաւկթի դատարկ կեճեպն..., 185բ Խրատք Խէնչէրլի հէպին – Առ մուռսաքի Բ. դրամ..., 185բ-6ա [Վասն] արախի եփելու – Առ մէկ օջայ ըրախի..., 186ա Վասն հէրարէթի, որ լինի մարդն – Առնէ մէկ տիրեմ սուլէյմանի..., 187բ Քթէն արեան – Առ սառփ սիրքէ..., 187բ Տուզլի պլղամի – Առ սինէմէքի Լ. (30) տիրհէմ..., 187բ Քթի էն արեան – Առ ժէնկէռ..., 187բ Սաստիկ փորացաւի – Լուծմունք ի դեղ օրն ճակի..., 187բ Աչաց մազի – Զաչաց մազն քաշէ..., 188ա Քէսմէի – Վասն քէսէմի առ Ժ. տրէմ շրլըղան..., 188ա Արիւն կապի – Արիւն կապի դեղն այս է. առ էսրար..., 188ա Աչաց մազի – Եւ թէ մարդոյն աչքն մազ բուսնի..., 188ա Քթէն արեան – Եւ թէ մարդոյ քթին արիւնն չդադարի..., 188ա Սլաքի, փայտի, փշի – Եւ թէ մարդոյ մարմինն սլաք կամ փայտ կամ փուշ կենայ..., 188ա Մայասլի – Վասն մայասլի առ Գ. ճովզի..., 188բ-9բ Մաճուն որ ըստամոքին ուժ տա եւ զքամին յաղեցն եւ ստամոքէն հանէ – l189աl Առ ըռզիւսնին սերմն..., 190ա Ե. տրեմ ռեվենտ – Չօփիչնի պէազ թուրպիթ..., 190բ [Վասն] Ղեպզի – Ապա թէ ոք ղէպզ լինի..., 190բ Տավրի սանճուի – Վասն տավարի, որ սախայու լինի..., 190բ Տալաղի – Եւ մարդն, որ տալախ ունենայ առ զնոյն պօնճուղն..., 190բ Տավրի եաղրի – Եւ տավրի կռնակն, որ եաղըր լինի... արդար եղ լից ի մէջն, որ եաղրըն տաղվի, առողջանայ մինչեւ Գ. օր։

2. 1ա (ԺԸ. դ.) [Դեղագիր վասն սարտլուղի] – Զարտլուղի դեղն այս է. Չօորար օթի ղալւսըզ պախըրի մէչհմ քիչ ղավրմիշ արէ... մէկ կեշեր յերեւ քաշէ քինթըդ, Աստուծով ազատվես։

3. 191աբ (ԺԸ. դ.) [Աղօթք] – Հաւր Աստուծոյ Որդի եւ Բան, / Յիսուս Քրիստոս եւ Տէ՛ր համայն... փառք եւ պատիւ վայելչական / այժմ եւ յաւէտ յարաձգական, յաւիտենիցս մինչ յաւիտեան։

Ծնթ. Որոշ թերթերի վրայ կան հետագայ ձեռքերով նշումներ. 1ա՝ «ճախարակեալ եւ պաճուճեալ բանս 296», 186ա՝ «ծովն դրուատի 130» եւ այլուր։ 307ա՝ «Վաժուժեալ՝ 129 + Զառիթափ՝ 122, Ոփոց՝ 122, Սուրան՝ 148, Թարաթուտք՝ 149, Փոճոկ եւ Գոգած՝ 153»։ 314բ՝ «Սիկ՝ 255, 266, Ժ-ն խառնակի ընդ Մառինես ձկան՝ 270, կռնկաց զոպութիւնն՝ 297, Ծիծառն բերանացի՝ 300»։ 321բ՝ «Ծովք ընդ միմեանս խառնեալ 125։ Փուշ վարդին՝ 203 հ. 63, արմաւենի հ. 174»։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 3ա, 28ա, 48ա, 84ա, 96ա, 98ա, 101ա մանուշակագոյն թանաքով երկգիծ բոլորակ՝ «ՍՈՒՐԲ ԹԱԴԷԻ ԱՌԱՔԵԼՈՅ ՎԱՆՔ» եւ արաբատառ՝ «ՄԱԿՈՒԻ ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ», կենտրոնում՝ եկեղեցի, որի տակ՝ «1901»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ «ա» (բազմիցս), 2ա՝ «նզօվեցին», 184ա՝ «զալտայ, զաղալտայ, հին ալտայ խուլլու վալլահ», 186ա՝ «Ա», 203բ՝ «ա-է, Աստուածատուր»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Բ.

ԺԷ. դար

ԳՐԻՉ՝ Անանուն Ա. (թ. 204-48, 251ա-94բ, 299բ-303բ), Անանուն Բ. (294բ-9ա), Անանուն Գ. (թ. 308-21)։

ԹԵՐԹ՝ 117 (թ. 204-321). չգրուած՝ 307աբ։ ՊՐԱԿ՝ Ա-Ժ×12 (Զ 18, Է 14, Ը 11, Ժ 2)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ խարիսխ՝ բոլորակի մէջ, վերեւում՝ խաչ։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11,5×7,5). վր. տողերի վր. ելուստները գրչախաղերով՝ էջ՝ 315բ։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 204ա, 296ա, 309ա)։ ՏՈՂ՝ 16-26։

ՎԻՃԱԿ. բաւարար. թերթերը եզրահատուած, տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքերով. թ. 254՝ ստ. հատուածում՝ հիմքին մօտ, 5,5 սմ պատռուած. թ. 283՝ հիմքից մասամբ անջատ. թ. 320-1՝ կարերը թուլացած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 204ա-43բ [Նախերգանք ճառից եւ քարոզից]

ա. 204ա-5ա [Վասն զրպարտչաց. ձեռ. 728, 177բ] Ա. – Աստուծով եւ աստուածատուր պարգեւօք շարժեցից ի շարժողէն բոլորից զլեզու իմ... եւ ի սէր եւ ի փառս համագոյ Սուրբ Երրորդութեան՝ Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ։

բ. 205ա-6ա Այլ այժմ եկեսցուք ի տեսութիւն բանս Բ. [Քարոզ Գրիգորի Տաթեւացւոյ. Ամառան. ՃՁԶ.] – Արփիական լոյս, անշիջանելի ճառագայթ, կենդանութեան աղբիւր... տենչա խորհուրդ իմ բարբառել բանիւ եւ դրուատել բան ինչ ներբողենի։

գ. 206ա-7բ Գ. Անճառելիդ Աստուած եւ անհասդ ամենայն իմաստից... սրեսցէ զլեզու իմ ի քննութիւն բանիս։

դ. 207բ [Սրբոյն Եփրեմի ի Յօսէփ եւթն վահանգի. ձեռ. 2587, 287ա] Դ. – Աստուած Աբրահամու, Աստուած Իսահակայ... պատմել զբան մարգարէին կամ առաքելոյն։

ե. 207բ-8ա Ե. Ապաւինելով ի Հոգին Սուրբ, Աստուած՝ բարի եւ ուղիղ... մտադիր լինել առաջի արկեալ բանիս, որ ասէ։

զ. 208ա-9բ [Քարոզ Յովհաննու, ի բանն Մաղաքիա՝ «[Ա]ռաքեց զհրեշտակ իմ առաջի քո. ձեռ. 3316, 400ա] Զ. – Բացից զբերան մտաց եւ առից զհոգի շնորհաց... կարացից ժամանել տեսողութեան բանիս մեծի, որ ասէ։

է. 209բ-10ա Նորին սրբոյն Յակոբայ Սրճեցոյ ասացեալ ի Սուրբ Արմաւենեացն եւ ի գալուստ Տեառն մերոյ յԵրուսաղէմ Է. – Աղբիւր կենաց Քրիստոս, յորմէ արբին մեռեալք... խօսեցի զյայտնումն քո, տո՛ւր ինձ, Տէ՛ր, խօսել զբանս։

ը. 210աբ Նորին սրբոյն Յակոբայ Սրճեցոյ ասացեալ ի խորհուրդ Կիւրակէի Ը. – Ամենաբարի իշխեցող, տո՛ւր ինձ իշխանութիւն քարոզել... կեցո՛յ զբանս իմ՝ ասել վասն փառաց աւուր տօնի քո։

թ. 210բ-1ա Նորին ասացեալ յԱյլակերպութիւնն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի. Թ. – Ամենազօր Որդի Աստուծոյ, որ առաքեցեր յերկիր ի վարձու... ժողովեալ ի սմանէ զկենաց Բանն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի։

ժ. 211ա Նորին ի յարութիւնն Ղազարու Ժ. – Բա՛ց զշրթունս իմ՝ խօսել վասն քո, Որդի՛Աստուծոյ... իջոյց զհացն յօդիցն ժողովրդեանն։

ժա. 211բ-2ա Նորին ասացեալ ի Մեծի երկուշաբաթին յԱւետարանին մեկնութենէն. ԺԱ. – Բա՛ց զշրթունս իմ՝ խօսել սիրով... դու շնորհեա՛ձայնի իմում գոչել զբանս։

ժբ. 212ա-3ա ԺԲ. Գիտելի է, զի ամենայն տուրք բարիք... լսելիս ի փառս համագոյ եւ միասնական Սուրբ Երրորդութեանն։

ժգ. 213ա-4ա ԺԳ. Եւ արդ, զի ոչ գիտեմ տիրապէս, զինչ անուանեցից զմատեանս... ձեռնարկեսցի բանս առաջի արկեալ, որ ասէ։

ժդ. 214աբ ԺԴ. Եւ արդ, կրկին է մարդ, կրկին է եւ կերակուր նոցա... բեղմնաւորեսցուք ի սիրտս մեր զսերմն կենարար բանին, որ ասէ։

ժե. 215ա-6ա ԺԵ. Եւ արդ, գիտելի է, զի Գ. են, որ անձնիշխան կամօք ներգործեն... անմոլար տեսութեամբ մտանել ի քննութիւն աստուածային Բանիս, որ ասէ։

ժզ. 216ա-7բ ԺԶ. Եւ արդ, քանզի յայտնի է ամենեցուն... ի փառս եւ ի պատիւ Սուրբ Երրորդութեանն, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

ժէ. 217բ-9ա ԺԷ. Զամենայն, զոր ինչ օրինադրեաց մեզ Տէր մեր Յիսուս Քրիստոս... երրեակ անձնաւորութեանն եւ միակ բնութեանն՝ Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

ժը. 219աբ ԺԸ. Երրորդութիւն գերակայ, գերագոյնդ Աստուած եւ գերագոյնդ բարութիւն... կարացից խօսել եւ իմանալ զԲանս քո, որ ասէ Հոգի է Աստուած եւ երկր՛՛։

ժթ. 219բ-22ա [Ճառ նոյնոյ Յակոբայ Սրճեցւոյ եպիսկոպոսի՝ ասացեալ Յաղագս հին խորհրդոց, որ ի մարգարէսն եւ ի նախապետսն գուշակեցաւ Հոգւով Սրբով. ձեռ. 2786, 125ա] ԺԹ. – Ի ծով խորհրդոց քոց ահա իջանեմ ի վար... հաւատով հպիմ ի բանն, որ ասէ։

ի. 222ա-3բ Երանելոյն Եփրեմի Խորոյն Ասորոյ ասացեալ նախերգան. Ի. – Ի շաւիղս փառաց քոց, Տէ՛ր, ընթանան միտք իմ... յերկայնել զերգս աստուածաբարբառս։ Եկեսցուք ի տեսութիւն բանիս, որ ասէ։

իա. 223բ-4բ Ի Մեծի երեքշաբաթին՝ Յակոբայ ասացեալ, վասն քանքարաց. ԻԱ. – Ի սկիզբն ճառի իմոյ առ քեզ կարդամ, Հա՛յր... բաց զլեզու իմ՝ խօսել զբանս։

իբ. 224բ-5ա Նորին Յակոբայ ասացեալ ի Մեծին ուրբաթին եւ ի կործանումն դժոխոց. ԻԲ. – Լուսատո՛ւ տիեզէրաց, Քրիստո՛ս լուսաւոր... դստերք Սիոնի, լուարո՛ւք զքարոզս նորա։

իգ. 225աբ Նախերգան փոխման Աստուածածնին. ԻԳ. – Զնախատեսութիւն աստուածաբան աւետարանչիս եւ սիրելի աշակերտի... սրբազան աւետարանչիս, որ հրամայէ ի բանս իւրում այսպէս թէ։

իդ. 225բ-6ա Նորին Յակոբայ ասացեալ յաղագս Անտիոքա քաղաքին, թէ որպէս մտին աշակերտել զնա սուրբ առաքեալքն. ԻԴ. – Լուսով բանիւ գամ առ քեզ, Որդի՛ Աստուծոյ... պէտք է ինձ շնորհք քո վասն բանիս, որ ասէ։

իե. 226աբ Նորին Յակոբայ ասացեալ յաղագս աստեղն եկաւորութեան. ԻԵ. – Ծագումն մեծ, որ լցեր զաշխարհս ամենայն ի ճառագայթից քոց... հորդեալ ճանապարհ ծագման քո երթալ ի նա։

իզ. 226բ-8ա ԻԶ. Ծանիցէ աստուածասիրութիւնդ ձեր, զի այս յայտնի է հասարակ տեսութեան... պատիւ փառակցին քո Որդոյն Միածնի այժմ եւ անզրաւ յաւիտեանս. ամէն։

իէ. 228ա-9ա ԻԷ. Մի է Աստուած եւ մի՝ միջնորդ Աստուծոյ եւ մարդկան... եկեսցո՛ւք այսուհետեւ ի տեսութիւն բանիս, որ ասէ։

իը. 229աբ ԻԸ. Յիսուս՝ լոյս շնորհաց եւ ճառագայթ փառաց էականին Հօր... պատմել զհատուցումն սիրոյ եւ զխրատ յորդորելոյ բանի քո։

իթ. 229բ-31ա ԻԹ. Յաստուածածագ լուսոյ ճառագաթից շնորհաց Սուրբ Հոգոյն զարդարեցան... նոյնպէս եւ ի ձեզ եւ երկրագործեսցէ ի փառս իւր։ Եկեսցո՛ւք այսուհետեւ ի տեսութիւն բանիս, որ ասէ։

լ. 231աբ Լ. Նորին Յաղագս Նինուէացոցն – Յիսո՛ւս, լոյ՛ս իմաստութեան Հօր, որ ետուր զիմաստութիւն... ես ընկալայց ի քէն հրաման քարոզել զբանն կանաց։

լա. 231բ-2ա ԼԱ. Նորին սրբոյն Յակոբայ ասացեալ ի Սուրբ Զատկին Յարութիւնն Քրիստոսի – Յարութիւն քո, Քրիստո՛ս, զարհուրեցուցանէ զիս... տո՛ւր ինձ, Տէ՛ր, պատմել զհաւատս քո առաջի խնդրողացն զքեզ։

լբ. 232ա-3բ ԼԲ. Շնորհօք բարերար կամօք մեծին Աստուծոյ, որ կոչեաց զմեզ ի սպասաւորութիւն... եւ բուռն հարցուք զաստուածային Բանէս, որ ասէ։

լգ. 234աբ ԼԳ. [Յովհաննու Որոտնեցւոյ հաւաքեալ ի բանից իմաստասիրաց. ձեռ. 1843, 144ա] – Ո՛վ աղբեր կենդանութեան եւ արմատ անմահութեան... բուռն հարկանեմք շնորհօք Սուրբ Հոգոյն զաստուածային Բանէս, որ ասէ։

լդ. 234բ-5բ ԼԴ. Ո՛վ դասք լուսերամից եւ կաճառք աստեղափայլ... առաջիկայ եդեալ բանէս, որ ասէ։

լե. 235բ-6ա ԼԵ. [Նախերգան վարդապետական. ձեռ. 541, 204ա] – Ո՛վ Աստուած Աստուծոյ եւ նորոգիչ ամենայնի, Սուրբ Հոգի... եկեսցուք ի տեսութիւն բանից, որ ասէ։

լզ. 236աբ ԼԶ. Ո՛վ երկնագունակ եւ բազմահաւաք հանդիսարան... հարցուք զտեսութենէ բանիս, որ ասէ։

լէ. 236բ-7ա ԼԷ. Ո՛վ անստուեր լույս իմանալի եւ փառաց ճառագայթ... տեսանել զլոյս աստուածային բանից քոց թարգմանութեամբ, որ ասէ։

լը. 237ա ԼԸ. Ո՛վ Երրորդութիւն Սուրբ, գերագոյնդ Աստուած եւ գերագոյն բարութեան... կնքէ իմաստունն, ասելով այսպէս։

լթ. 237բ ԼԹ. [Նախերգան Սիրոյ զաւրութիւն. ձեռ. 2195, 269ա] – Որպէս տունկ մի բազմոստեան եւ յոգնապտուղ է տեսանել... ի սկզբէն բանիս առաջի արկելոյ բանիս, որ ասէ։

խ. 237բ-8ա Խ. [Նորին Վարդանայ վարդապետի Աղաւթք տղայոց առ Սուրբ Երրորդութիւնն առաւօտուն. ձեռ. 750, 169ա] – Ո՛վ լոյս համատարած եւ անճառ ճառագայթ, առօօտ քաղցրահայաց... ամէնառատ պարգեւօք գալ ի տեսութիւն բանիս, որ ասէ։

խա. 238ա-9ա ԽԱ. Ո՛վ Տէր Աստուած իմ, Յիսուս Քրիստոս, Բան Հօր եւ Որդի Կուսին... բուռն հարկանեմ զթարքմանութեան առաջի արկեալ բանիս, որ ասէ։

խբ. 239ա-40բ ԽԲ. Ո՛վ Տէր եւ դաստիարակ, հեզ եւ խնամօղ Աստուա՛ծ իմ... տացէ ինձ Բան ի բանալ բերանոյ իմոյ, խօսել զԲանս աստուածային, որ ասէ։

խգ. 240բ-1բ ԽԳ. Որդի՛ Աստուծոյ, որ ետուր սրբոց առաքելոցն... եղէց տնտես տէրունեացն եւ սպասաւոր բանի քո կամ մարգարեական, կամ առաքելական։

խդ. 241բ-2ա ԽԴ. Վստահացեալ յուսով քաջութեան յայնմ, որ տայ... խօսեցայց զծածկեալ խորհուրդ առաջի եդեալս բանի, որ ասէ։

խե. 242ա-3ա ԽԵ. Տէրունեան եւ աստուածային է հրամանս եւ մեզ՝ բանասիրացս, ախորժելի... պատրաստեսցուք զունկն ձեր ի լսելութիւն աստուածային Բանիս, որ ասէ այսպէս։

խզ. 243աբ ԽԶ. Տէ՛ր, տո՛ւր ինձ լեզու խրատու, զի... յայտնեցից սակաւ ինչ իմաստութիւն բանիս, որ ասէ։

խէ. 243բ ԽԷ. Ո՛վ ամէնաւրհնեալ Հայր, զոր Որդիտ Միածին եւ Հոգիդ Սուրբ... տո՛ւր զհոգի շնորհաց ի սիրտս լսողաց, ի խորհուրդ բանիս, որ ասէ։

Բ. 243բ-6բ [Ներբողեանք Առաքելի Բաղիշեցւոյ]

ա. 243բ-5ա ԽԸ. Մեծի Ծաղկազարդի գալստեանն՝ յԱռաքել վարդապետէ – Անժամանակ Բանդ Աստուած, արքայ համայնից, ծնունդ Հօր անեղաբար... յուսովդ իմ եմ ի սկիզբն բանիս, որ ասէ։

բ. 245ա-6ա ԽԹ. Մեծի Յարութեանն Քրիստոսի Աստուծոյ մերոյ՝ յԱռաքել վարդապէտէ – Իմաստութիւն Հօր, Որդի՛Աստուծոյ, տո՛ւր զօրութիւն մտաց... խօսել բան կենդանի զկենդանատուէդ մեռելոյ։

գ. 246աբ Ծ. Գովեստ ներբողական վասն Յովաննու Կարապետին – Յիսուս Միածինդ Հօր, լոյս ծագեա՛ խաւարեալ ոգոյս... արեամբ ներկեալ ըմբշամարտին, պսակազարդ զօրավարին։

Ծնթ. Ներբողների մասին տե՛ս Առաքել Բաղիշեցի, աշխ. Ա. Ղազինեանի, Երեւան, 1971, էջ 59-68։

Գ. 247ա-8բ [Գրառաջք] – Ա. Անծախելի շնորհացն Աստուծոյ մաքուր շտեմարան, / նորին իմաստութեան Բանին արժանաւոր ընդունարան... ամովսածինն Եսայիաս հրամայէ ի բանս իւրում այսպէս։

Ծնթ. Ունի 12 միաւոր։

Դ. 248բ-50բ [Մեկնութիւնք]

ա. 248բ-9ա Աւրհնեսցէ զձեզ Տէր Աստուած մեր ընդ մարգարէին, որ ասէ – [Բան.] Լեառն Աստուծոյ լեառն պարարտ, լեառն մածեալ։ [Մեկնութիւն.] Նախ՝ լեառն կոչին հրեշտակք... աստուածասէր արանցն համարեսցի. ամէն։

բ. 249բ-50բ Վասն սեղան աւրհնելոյ՝ ի բան մարգարէին, որ ասէ – [Բան.] Երկիր ետ զպտուղ իւր, եւ աւրհնեաց զմեզ Աստուած <Աստուած> մեր։ [Մեկնութիւն.] Առաջին երկիր անուանի հողն եւ ջուրն... փառաւորէ եւ զարդարէ անթառամ պսակաւն. ամէն։

Ե. 251ա-63բ Աւրհնութիւն ժողովրդեան եւ շրջաբերական գրելոյն

ա. 251ա Ի գթութեանցն Աստուծոյ եւ յամենայն սրբոց նորա... յորդեգրութիւն Հօրն երկնաւորի. ամէն։

– Ի Սուրբ եւ ի գերահռչակ ուխտէս եւ ի հրեշտակաբնակ սուրբ մենաստանէս ի սուրբ առաքելոց դրանէս եւ ի սոցին սպասաւորէս։

բ. 251աբ Ի սուրբ եւ ի գերահռչակ, հոյակապ եւ յականաւոր յերկնահանգէտ... ի սոցին սպասաւորէս ի Սրապիոն վարդապետէս ի վերա մեր եւ այլն։

252բ գրչից՝ «Յառաջն տե՛ս եւ գրէ՛»։

գ. 251բ Ի սուրբ եւ փառաւորեալ, աստուածազարդ առ յերկնուստ... նամակ պահպանութեան ի յանեղաշէն քաղաքն. այս անուն։

դ. 252ա Ի գըթութեանցն Տեառն Աստուծոյ ամենակալէն... ի յանեղաշէն եւ յաստուածախնամ եւ ի տիրապահ մայրաքաղաքն յՈւռհայ։

ե. 252աբ Զոր աւրհնութիւն աստուածային եւ աղօթք Սուրբ Լուսաւորչին... ի մարդկանէ եւ յամենայն գոյականէ. ամէն։

զ. 252բ Այլ եւ աւրհնեսցէ զձեզ Տէր Աստուած մեր... աւրհնեսցէ զձեզ, որ ոչ անցանէ. ամէն։

է. 252բ-3ա Այլ եւ աւրհնեսցէ զձեզ Տէր Աստուած... նոյն աւրհնութեամբն եւ զձեզ աւրհնեսցէ. ամէն։

ը. 253ա Այլ եւ աւրհնեսցէ զձեզ Տէր Աստուած եւ զարդարեսցէ հոգով... վաստակօք եւ ամենայն գոյիւք. ամէն։

թ. 253աբ Այլ եւ փրկեսցէ եւ ազատեսցէ զձեզ Տէր Աստուած... յամենայն որոգայթից հոգոյ եւ մարմնոյ. ամէն։

ժ. 253բ Այլ եւ նախախնամակալն պահեսցէ զձեզ... վեհափառ առաքինութեամբ եւ ամենայն բարութեամբ հոգոյ եւ մարմնոյ. ամէն։

ժա. 253բ-4ա Այլ եւ ճանապարհորդացն ձերոց ճանապարհորդակից լիցի... ողորմութիւն եւ զերկնա[յ]ին արքայութիւնն պարգեւեսցէ. ամէն։

ժբ. 254աբ Այլ եւ տացէ ձեզ Տէր Աստուած կրկին բարութիւն... Տէր մեր, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

ժգ. 254բ-5ա Այլ եւ բարձրեալ թագաւորն Քրիստոս... խափանեսցէ ի ձէնջ յամենայն գաւառաց եւ սահմանաց ձերոց. ամէն։

ժդ. 255բ-6ա Այլ եւ բառնա ի ձէնջ Տէր Աստուած... զիշնոցնտութիւն եւ զայլ ամենայն չարութիւն. ամէն։

ժե. 256ա-7ա Այլ եւ տացէ ձեզ Տէր Աստուած զգենուլ զէն լուսոյ... որ էք ժառանկակից Քրիստոսի եւ ժառանգ Հօր յաւիտեանս. ամէն։

ժզ. 257աբ Եւ ի գալ ի նամակիս մերոյ առ ձեզ իջցին... ծածակեսցէ աստուածային խնամովն, ամրացուսցէ վերակացութեամբ վերնականացն. ամէն։

ժէ. 257բ-8բ Եւ ի մտանել նամակիս մերոյ առ ձեզ զամենայն ներհակ բարոյն... միշտ եւ հանապազ ի վերայ ձեզ լիցի եւ եղիցի. ամէն։

ժը. 258բ-9ա Զոր եւ բազկատարած մախթանօք բարեխօսութեամբ... բաշխեսցէ զպարգեւս իւր անապական փառաց. ամէն։

ժթ. 259ա Հայրն Աստուած զձեր հայրքն աւրհնեսցէ... ննջեցելոց հոգին աւրհնեսցէ. ամէն։

ի. 259աբ Աւրհնութիւն Հօր, պահպանութիւն Որդոյ, նախախնամութիւն ամենասուրբ Հոգոյն... կալ մնալ ձեզ պարագայծ ամօք ընդ երկայն աւուրս. ամէն։

իա. 259բ-60ա Այլ եւ Հայրն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի... ձեզ եւ ձեր ննջեցելոցն. ամէն։

իբ. 260ա-2ա («Ա-Ք») Ամենասուրբ Հոգին, որ զարդարեաց զտիեզերս... քաղցրացուսցէ զսիրտ բռնաւորաց ընդդէմ ձեր եւ ընդդէմ որդոց ձերոց. ամէն։

իգ. 262ա Այլ եւ բարեխօսութեամբ Սուրբ Աստուածածնին... ի չարեաց որդոց մարդկան այժմ ի ներկայս եւ յապագայն. ամէն։

իդ. 262աբ Որչափ ի մարմնի էք խաղաղական կենօք... խոր խաղաղութեամբ մնալ մինչեւ ի խորին ծերութեան. ամէն։

իե. 262բ Արեգակն արդիւնարար ծագեսցի ի վերայ ձեզ... ի Տեառնէ եղիցի ի վերայ ձեզ։

իզ. 262բ-3ա Խնամք եւ ողորմութիւն բարերարին Աստուծոյ... աստուածային աւրհնութիւնն եւ օգնութիւնն ի վերայ հոգոց եւ մարմնոց ձերոց. ամէն։

իէ. 263աբ Այլ եւ բացցէ Տէր Աստուած զդուռն անճառ ողորմութեան... ցնծութեամբ սպասել եւ հանդիպիլ մեծի հարսնարանին անսասան կենօք։

իը. 263բ Այլ եւ տացէ ձեզ Տէր Աստուած... գոչումն աւազակին, որ գոչեաց ի վերա խաչին։

իթ. 263բ Այլ եւ Արարիչն յաւիտենից... եւ յամենայն գործ առաքինութեան։

Զ. 264ա-72ա [Տաղք]

ա. 264ա-5ա [Տաղ գեղեցիկ եւ պիտանի ոգեշահ. ձեռ. 1639, 160ա] – Մեղա՛ քեզ, Քրիստոս Աստուած, ապաւէն յոյս ըզքեզ ունիմ, / լալագին պաղատանօք, հառաչմամբ առ քեզ անկանիմ... ճարակ չունիմ արդարանալ, իմ ճա<ն>րն դու ես։

բ. 265ա-6ա [Գովասանութիւն Սողոմոնի տաճարին. ձեռ. 2939, 438բ] – Զաւրքն ի վերուստ իջեալ առ Սողոմոն արքայն, / շինէին զտաճարն, ձեւէին զհիմունս, տաշէին զքարն... դղըրդէր տաճարն եւ ցնծայր Սողոմոն արքայն։

գ. 266ա-7ա [Տաղ վասն ղարիպութեան] – Վայրի հաւիկ մի բռնած ու բերած / եւ դրած զինքն ի նեղ զընտան լալագին չուրախանար... որ է խնդրող կորուսեալ հօտի ամէն եղկելոցս։

Տե՛ս Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց, կազմեց Ս. վրդ. Ճեմճեմեան, Վենետիկ, հտ. Ե., 1995, էջ 675։

դ. 267բ-72ա [Աւրհնութիւն հաւասար քաղաքաց, ի Հիզանցի տէր Մարտիրոսէն] – Աւրհնեալ է Հայրն անծին եւ Որդին միածին, / գովեալ, բարեբանեալ ճշմարիտ հոգին... ժառանգեցէ՛ք զփառսն անթառամին ուրախութեամբ մընալ ի յօիտենին։

Տե՛ս Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց, կազմեց Ս. վրդ. Ճեմճեմեան, Վենետիկ, հտ. Ե., 1995, էջ 716։

Է. 272ա-6ա [Օրհնութիւնք]

ա. 272ա Հանգիստն հրեղինաց եւ հողեղինաց հանգուսցէ զձեզ... լուսեղէն փառօք պարիք ի փառս ամենասուրբ Երրորդութեան անզրաւ յաւիտենիւ. ամէն։

բ. 272ա-6ա Աւրհնեալ է արարչագործն Աստուած եւ շնորհաբաշխն ամենեցուն... բարեխաւսութեամբ սուրբ Աստուածածնին եւ ամենայն սրբոցն աւրհնեալ լիջիք յայսմ աշխարհիս եւ ի հաներձելումն. ամէն։

Ը. 276բ-9ա [Տաղք]

ա. 276բ-7բ [Տաղ Առաքել վարդապետի] («ԱՅՍ ԱՌԱՔԵԼ ՎԱՐԴԱՊԵԵՅԻ») – Արդ, աւրհնեսցո՛ւք մէք միաբան / Երրորդութիւն միշտ անխափան... աւրհնեալ անուամբ Տեառն անեղին. ամէն։

բ. 278ա-9ա Զինչ որ սրբունք յաշխարհիս կան, / ձեզ պահապան ամենեքեան... ժառանգեցէ՛ք զանսպառ ուրախութիւնսն. ամէն։

գ. 279ա [Յորդորակ ի վարդապետէ Տիրայտրոյ. ձեռ. 631, 158ա] – Արդ, այսքան բաւականասցին առ ի մէնջ տեսութիւն բանիս... եւ զմակոյկ լեզուի մերոյ յաւրհնութիւն դարձուսցուք։

Թ. 279բ-83բ [Մեկնութիւն Սաղմոսի ի Դաւիթ. ԻԲ. 5] – Մարգարէն Դաւիթ հրամայէ. [Բան]. «Պատրաստ արարէր առաջի իմ զսեղան, ակն յանդիման։ [Մեկն]. Ա. Սեղան ասէ նախ եւ առաջին զհրեշտակաց... բնութիւնն աւրհնեաց չորս տարերքն ի յաստուածապետականէն զաւրհնութիւնն ընկալան այն աստուածային բազմապատիկ աւրհնութիւն։

Ժ. 283բ-4ա [Գրառաջք. Ժողովրդեան. ձեռ. 1779, 5բ] – Աստուածային աջով տնկեալք / եւ աւրհնութեամբ արմատացեալք... բառնա զցասումն եւ զպատուհասն ի յարարածոցս. ամէն։

ԺԱ. 284ա-8ա [Ղուկասու Լօռեցւոյ. ձեռ. 746, 180բ] Աստուածախօս մարգարէն Մովսէս հրամայէ ի բանս իւր այսպէս. Աւրհնութիւն Տեառն ի վերա լերանց մշտնջենաւորաց – Նախ մշտնջենաւոր լերինք անուանին դասք հրեշտակաց... ճրագ պահէ ի վերա աշխարհիս, ողորմածն Աստուած մինչեւ ի խորին ծերութիւն հասուցանէ. ամէն։

ԺԲ. 288ա-90ա [Մեկնութիւն Յոբայ, ԼԸ. 19]. Հայրն համբերութեան Յոբ հրամայէ – [Բան]. Զի՞նչ երկիր իցէ, յորում լոյսն ագանիցի կամ զի՞նչ տեղի խաւարի։ Երկիր ասէ. նախ առաջին զանմատոյց խորանն... զարդարեալ նորացուցեր զարարածոց գոյացութիւն այն աստուածային բազմապատիկ։

ԺԳ. 290ա-1ա [Տաղ Սիմէոն վարդապետի] («Ի ՍԻՄԷՈՆԷՍ Է») – Ի յԱրարչէն ըն[դ]հանրական, / որով բոլոր էակք ստեղծան, հայցեմք լալով կողկողական... Էրգօղ դպիր եւ ճարտասան, /անուն յաւետ արհիական, / ներհուն մտօքդ արա արժան / զՍիմէոն անձս անարժան։

ԺԴ. 291ա-3բ [Մեկնութիւն Սողոմոնի Երգ Երգոցի, Զ. 9] Մեծն իմաստնացեալն յԱստուծոյ Սողոմոն հրամայէ ի բանս իւր այսպէս – [Բան.] Ո՞վ է սա, որ ելանէ իբրեւ զառօօտս գեղեցիկ, իբրեւ զլուսին, ընտիր՝ իբրեւ զարեգակն։ [Մեկնութիւն.] Առաւօտ եւ ստեղծում է արարածոց... եղեւ ի վերայ ամենայն արարածոց, եղիցի այսօր ի վերայ ձեզ. ամէն։

ԺԵ. 293բ-303բ [Գրառաջք]

ա. 293բ Արեգակն արդիւնարար ծագեսցի ի վերա ձեզ... յամենայն յերեկոյի պահպանութիւն եղիցի ի վերա ձեզ. ամէն։

բ. 294աբ Այժմ ժամանեալ մեր յաւարտ եւ ի կատարումն թարքմանութեան... միասնական Սուրբ Երրորդութեանն յամենայն իւրական արարածոց անլուծելի։

գ. 294բ Նաեւ աստանաւր պարտիմք ըղձմամբ հայցել... սեռի ազգի մարդկան զանխռով եւ զանվրդով խաղաղութիւն այժմ եւ անզրաւ յաւիտենիւ. ամէն։

դ. 294բ-5ա Նաեւ ընդ սմին դարձեալ ըղձմամբ հայցեսցուք... անխռով խաղաղութեամբ այժմ եւ յաւիտեանս. ամէն։

ե. 295ա Մանաւանդ զազգս հայկազեան զտաժանեալս... յաղթող եւ զօրաւոր արասցէ ընդդէմ ամենայն ներհակաց ճշմարտութեան. ամէն։

զ. 295աբ Այլ եւ աւրհնեալ է սուրբ Տիրամայրն Աստուածածին... ջնջին անաւրէնութիւնք մեր անթիւ. ամէն։

է. 295բ Այլ եւ աւրհնեալ է Սուրբ խաչն փրկչական... անուն իւրոյ ի յաւրն աներեկի դասս յաջակողմեան եւ ի խորանն երանաւետ. ամէն։

ը. 296աբ Այլ եւ զկամարակապ խորանս եւ զերկնահանգէտ տաճարս... եկեսցէ այն, որ իւրն է հանդերձեալն. ամէն։

թ. 296բ Այլ եւ աջն անեղական եւ բազուկն փրկչական... ի պարծանս քրիստոնէից եւ ի հերքումն անհաւատից. ամէն։

ժ. 296բ-7ա Այլ եւ ննջեցեալքն, որք ընդ հովանեաւ... ցօղն ողորմութեան ցօղեսցէ յոսկերս նոցա եւ բուսուսցէ զնոսա յօրն վերջին՝ ի պատիւ եւ ի հաղորդակցութիւն հրեշտակաց. ամէն։

ժա. 297ա Նաեւ զշինող սուրբ եկեղեցոյս... ի ժառանգութիւն եւ ի հանգիստ անձին նորա։

ժբ. 297ա Այլ եւ ուխտաւորք եւ պտղաբերք... յանվեհեր խոստմնցան ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ. ամէն։

ժգ. 297աբ Այլ եւ զվարդապետական խումբս վառեալ բորբոքեսցէ... առնէր եւ ուսուցանէր անզրաւ յաւիտենիւ. ամէն։

ժդ. 297բ Այլ եւ գլուխն ճշմարիտ եւ քահանայապետն ամենեցուն... ընդ սրբոց հայրապետացն դասակեցուսցէ. ամէն։

ժե. 297բ-8ա Այլ եւ զարհիեպիսկոպոս գաւառիս... իսկ յետ աստեցաս ելանելոյ ընդ սուրբ հայրապետացն դասակցեսցէ. ամէն։

ժզ. 298ա Այլ եւ զդասս կրօնաւորական եղբարցս... ընդ սուրբ ճգնաւորացն դասակեսցէ եւ պսակեսցէ. ամէն։

ժէ. 298աբ Նաեւ զհամշիրակ դասս սրբազանիցդ... ժամանել ի բարի ոք աւարտն եւ ի փառս հանդերձեալ կենաց. ամէն։

ժը. 298բ Այլ եւ քահանայք եւ փակակալք սուրբ եկեղեցոյս... ժառանգեսցեն զանթառամ պսակն ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ. ամէն։

ժթ. 298բ-9ա Այլ եւ զհոյակապ եւ զհռչակաւոր քաղաքս... առաքինութեան գործով եւ ի հաճոյս կամաց իւրոց. ամէն։

ի. 299ա Այլ եւ տացէ ձեզ Տէր Աստուած մեր զկրկին առողջութիւն... մշտազուարճ բերկրանօք անզրաւ ուրախութեամբն. ամէն։

իա. 299բ-303բ [Օրհնութիւնք յետ քարոզից] – Աւրհնեալ է Հայրն Աստուած՝ անեղ, անծին, անժամանակ... աճեցուսցէ եւ բազմացուսցէ Ճ.աւոր Ռ.աւոր եւ բիւրաւորս արասցէ. ամէն։

ԺԶ. 308ա-14ա Բարսղի Բարուախօսի վարք իւրաքանչիւր ազգաց – Գաղափառեալ յինքեանս զանազան կերպարանօք... ի բաց ընկեցէք զբիծ եւ զցանկութիւն չարեաց։

ԺԷ. 315ա-20բ [Բանք Անանիայ Շիրակացւոյ]

ա. 315ա-8բ [Յաղագս հարցման եւ լուծման] – Հարցումն. Այսպէս լուա ի Հօրէն իմմէ, եթէ ի ժամանակի... զաւազանսն ի Դ., Զ., ԺԶ., ԺԸ. մասն ժամուն։

բ. 319ա-20բ Գրեմ ձեզ եւ խրախճանականս, յորժամ ի կերակուրս եւ յըմպելիս զուարճանայք եւ կամիք խաւսել բանս զուարճացուցիչս եւ ծիծաղականս – Խրախճանական առաջին. Ա. Ասասջիր ց[ը]նկերն քո, թէ կարող եմ գիտել յորում ժամու... 319բ՝ ... եւ միաբանեալ զթիւդ կրկնեսջիր եւ յորժամ ///, 320ա՝ /// եւ Դ. լիտր ի Ը. լտրանոցն եւ տուր զկէսն..., Առ Բ. սպիտակին, Խ., ի սպիտակ, Ձ. (80), ճնճղուկ եւ Գ. սպիտակին, Ա. հաւ /// (բաղկացած է Թ. միաւորից)։

Տե՛ս Ա. Աբրահամեան, Անանիա Շիրակացու մատենագրութիւնը, Երեւան, 1944, էջ 46։ Մատենագիրք հայոց, հտ. Դ., Է. դար, Անանիա Շիրակացի, Անթիլիաս-Լիբանան, 2005, էջ 599-626. ձեռագիր՝ x, էջ 591։

ԺԸ. 321աբ [Վասն զգուշութեան քահանայի] – Զի շրթուն քահանային զգուշասցին գիտութեան... զարիւն նորա ի ձեռաց քոց խնդրեցից։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ., նոտրգիր

ա. 303բ-4ա [Յաղագս զօրութեան հոգւոյ] – Հոգի մարդոյն Բ. զօրութիւն ունի՝ միտք եւ բան... ի յերգոց աստի հանգչի Աստուած եւ աւրհնի։

բ. 304աբ [Վասն քերականութեան] – Ամենայն հարցման յեղանակի Ե. բաժանի. ա՝ հարցական, բ՝ ըղձական... եւ այս են Ը. մասունք բանին։

գ. 304բ [Վասն ի վերուստ խաղաղութեան] – [Ա]յլեւ ծնօղքն մեր եւ խրատիչք, որ ընդ հոգոյն եւ որ մարմնոյ եւ վարժիչք... զինչ նշան առնես վասն կենաց աշխարհի։

դ. 305ա Քարոզ վասն ի վերուստ խաղաղութեան – Աստուած մեր, որ յաղագս առ քեզ նախանձուն... ողորմել եւ կեցուցանել, եւ քեզ վայել է փառք՛՛։

ե. 305ա-6բ Դարձեալ վասն եւ գ[ի]նի եւ սեղան աւրհնելոյ, ի բանն սաղմոսին, որ ասէ. «Աստուած մեր, աւրհնեսցէ զմեզ» – Հրամաեն վարդապետք եկեղեցոյ, թէպետ աստուածային աւրհնութիւն բազում է... արժանի արասցէ զձեր եւ զձեր ննջեցեալքն, ծնաւղքն եւ զձեր ծնունդն, ամէն։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 276բ՝ «եղաւ», առանձին բառեր, տառեր, 321բ՝ «ա-դ»։

 

 

3458

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՆՈՐ ՋՈՒՂԱ* ԺԸ. դար

ԹԵՐԹ՝ 212. չգրուած՝ 46բ-7բ, 52բ, 57աբ, 64աբ, 80բ, 85աբ, 94աբ, 128բ, 133բ, 140ա, 202բ։ ՊՐԱԿ՝ 1-4×12 (4՝ 10)+Ա-ԺԳ×12 (Ա, Գ 8, Է 11, Թ 14, Ժ 10)+1×12+1(ԺԴ)×7։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ ողկոյզ, պատուանդանով խաչ, բուսական նախշ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,7×9,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (12×6). ստ. լս.՝ յիշագրեր։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 134ա)։ ՏՈՂ՝ 22։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ շերտազարդ կտաւ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Բ, Զ-Է. դեղնաւուն չգրուած թուղթ (Ի. դ.), Գ-Ե՝ այլ թուղթ (ԺԸ. դ.)։

* Ձեռագրի գրչութեան վայրը որոշուած է ըստ կազմի՝ Նոր Ջուղային յատուկ դրոշմազարդերի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ թռչնագիր՝ 1ա։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դ. վերջին, կազմի եզրերը լրացուած նոր կաշուով, աստառը, պհպ-ները՝ նորոգման ժամանակի, թերթերի թափուած հատուածները լրացուած դեղնաւուն թղթով, մէջքի կաշին ճաք­­ճքած, զոյգ կապիչներն ու գամերն ընկած. թերթերի ստ լս-ները եզրահատուած, թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. որոշ թերթերի գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, տեղ-տեղ անընթեռնելի (37բ, 38ա, 75 եւ այլուր), խորագրերի կարմիրը տեղ-տեղ թափուած, դժուարընթեռնելի. ընդմէջ պհպ. Դ-Ե-ի 1 թերթ կտրած. չգրուած էջերին մասամբ արտատպուած հանդիպակաց երեսների գիրը. թ. 85, 96-7, 139, 143-4, 212՝ տեղ-տեղ պատռուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-46ա Զբերան իմ բացի եւ առ[ի զհոգի] պատուիրանս քո փափաքեաց ///։ Գիրք որ ասեն Բալանի մ[տաց], թարքմանեալ ի յեթովպացոցս, որ յապաշացոց, ի Կարապետ [վարդապետ]է, ջանիւք եւ աշխատութեամբ ումեմն քահանայի Յովհաննէս պիտականուն կրօնաւորի, զոր որջորջ<որ>եալ աբեղայ ասի, ի յԵրեւան քաղաքի, ի մէնջ վաճառականաց, զոր Տարավանսարայ անուանի, ի թիվ ՃԼԷ. եւ նոցին ՌՃԽ(Ի)Է. (1698)։ Եթէ ախորժեսջիք, Տեառն շնորհ եւ պատիւ ամէներանուհոյ մօր նորին, եւ թէ ոչ՝ ներել աղերսեմ մերում տկարութեանս։ Ո՛ղջ լերուք. ամէն.

Տե՛ս ձեռ. 727, 267ա-95ա ա/1ա-4բ։ բ/4բ-6ա։ գ/6ա-7բ։ դ/7բ-9ա։ ե/9ա-10ա։ զ/10ա-1ա։ է/11ա-2ա։ ը/12ա-3ա։ թ/13ա-6բ։ ժ/16բ-7ա։ ժա/17ա։ ժբ/17աբ։ ժգ/17բ-9ա։ ժդ/19ա-20բ (սկզբնաբառը տարբեր՝ «Թագուհի...»)։ ժե/20բ-1բ։ ժզ/21բ-2ա։ ժէ/22ա-5բ։ ժը/25բ-8ա։ ժթ/28ա-9ա։ ի/29ա-30ա։ իա/30աբ։ իբ/30բ-1բ։ իգ/31բ-2բ։ իդ/32բ-3բ։ իե/33բ-6ա։ իզ/36աբ։ իէ/37ա-8ա։ իը/38աբ։ իթ/38բ-9բ։ լ/39բ-41ա։ լա/41աբ։ լբ/41բ-2բ (սկզբնաբառը տարբեր՝ «Ծեր...»)։ լգ/42բ-4ա։ լդ/44ա-6ա։

Բ. 48ա-212ա [Բանք Յովհաննու Մրքուզ վարդապետի Ջուղայեցւոյ]

Տե՛ս ձեռ. 727, 24ա-173ա: 1. ա/48ա-52ա։ բ/53ա-6բ։ գ/58ա-63բ։ դ/65ա-80ա։ ե/81ա-4բ։ զ/86ա-93բ։ է/95ա-106բ։ ը/107ա-28ա։ թ/129ա-31ա։ ժ/131բ-3ա։ ժա/134ա-5ա։ ժբ/135ա-6ա։ ժգ/136աբ։ ժդ/136բ-7բ։ ժե/137բ-8ա։ ժզ/138աբ։ ժէ/138բ-9բ։ ժը/140բ-1բ։ 2. ա/142ա-50բ։ բ/151ա-9բ։ գ/160ա-94ա։ 3/194բ-202ա։ 4/203ա-12ա։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. պհպ. Գա (1752 թ., նոտրգիր) Յիշատա[կ] /// աստա[ն] ///, որ կայ ի մէ /// թվին ՌՄԱ. (1752)։

պհպ. Գա Ես՝ տիրացու Աբագադ (այսպէս)։

պհպ. Գա Յիշատակ է Միսա (՞) վարդապե///։

2. պհպ. Գբ (ԺԸ. դար, նոտրգիր) /// [կո՞ս] տեր Մարտիոսէս /// ի ամենեքեան մատայն(՞)։

3. պհպ. Գբ, Դա, Դբ՝ (ԺԸ. դ. նոտրգիր) Ես՝ տիրացու Աթանէսըս<գ> գրեցի ամենեքեան Ա. մատայն թվին ՌՄԺԲ. (1763)։ Ա. պատանեակ ոմն Յովհաննէս թաքոյ զողորմութիւնն քո ի ծոց աղատին (այսպէս)։ Տէր Կիրակոս, տէր Աթանէս յաւուր դատասին (=դատաստանին) գտցես ծոցն Քրիստոսի։ Ես՝ մեղաոր, անժան (=անարժան) տիրացուս /// (անուան տեղը ջնջած) ն էր։ |Դա| Սարգիս վարդապետ /// ցորեն Բ. սօմար /// տաս Իսհանդար /// որ ես իմ ձեռօքս գր/// Էջմիայծնի բարձրութիւն եւ լայնութիւնն, երկայնութիւնն։ Այսքան է յիսուն յալապի գազ երկանքն է յարեւելից դէպ յարեւմուտս, խառասուն եւ ութն յալապի, լայքն է հիւսիսոյ, դէպի հարաւ, Լ. եւ Ե. (35) յալապի |Դբ| ///նէ ի Ներսի[սի] /// կաթողիկէի /// մինչ ի գետին ///լ չափ քո եկեղեցու /// նէ ի ներսի կողմանէն ///ող զպատսն։

ԿՆՔԱԴՐՈՇՄ պհպ. Գբ, 46բ՝ սեւ թանաքով ութանկիւն՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ ՊԵՏՐՈՍ ՎԱՐԴԱՊԵՏ»։ 48ա՝ քառակուսի, սեւ թանաքով՝ «ՅՕՎԱՆՆԷՍ»։ 1ա, 24ա, 30ա մանուշակագոյն թանաքով երկգիծ բոլորակ՝ «ՍՈՒՐԲ ԹԱԴԷԻ ԱՌԱՔԵԼՈՅ ՎԱՆՔ» եւ արաբատառ՝ «ՄԱԿՈՒԻ ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ», կենտրոնում եկեղեցի, որի տակ՝ «1901»։ 212ա՝ սեւ թանաքով ութանկիւն՝ «ՊԱՂՏԱՍԱՐ ՎԱՐԴԱՊԵՏ»։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ «3458», Պհպ. Գա, 1ա՝ «65», «ՌՃԼԵ.-1686, Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», Պհպ. Եբ՝ «Թ[ադէի] առաք[ելոյ] վ[անք]», «44/3458»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Պհպ. Գա՝ «ղվ, ճղե», «Ես մեղաւոր, եվ ճղձեշտ րլտիւ նֆովըք, ա-ը, րէց երփ բացեալ, ա, բ (երկիցս)», Գբ՝ «ա-յ», Գա. «Անուն Հօրն եւ /// ա<ն>մէն։ Սուրբ ը///Նախայվկայն /// ձին ճարմակ ծովն մտ/// ձուկն բերանեց, ձուկն ճարմակութեանց անանսուի։ «<Ա>անուն Հօր եւ Որդոյ»։ 212բ՝ առանձին տառեր, մասնիկներ, այբուբեն։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 212բ՝ մարդու դիմանկար։

 

 

3459

ՇԱՐԱԿՆՈՑ

ԺԶ. դար

ԳՐԻՉ՝ Յոհանէս։

ԹԵՐԹ՝ 213+1 (կրկն.՝ թ. 21)։ ՊՐԱԿ՝ Բ-Իէ×12 (Ա, Դ-Ը, ԻԵ-ԻԶ՝ չիք, Բ, ԺԲ, ԻԳ 10, Գ, Թ, Ժ, ԺԴ 11, ԻԷ 8)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 12,7×9,8։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (9,3×6,1)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 86ա)։ ՏՈՂ՝ 23։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ սեւ կաշի, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ սպիտակ չգրուած թուղթ, վրան՝ հին շերտազարդ մետաքսը։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ սպիտակ չգրուած թուղթ, մասն կազմաստառի (Ի. դ.)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լս-ային՝ Անտոն Անապատական՝ 20բ, Ծառ («Մուտք յԵրուսաղէմ»)՝ 22ա, 73բ, Թզենի գօսացեալ՝ 22բ, Յովսէփ Արիմաթացի՝ 38ա, Գլուխն Յովհաննու Մկրտչի՝ 46ա, Համբարձումն՝ 70ա, Սուրբ Հոգի («Հոգեգալուստ»)՝ 83բ, Յովհաննէս Մկրտիչ՝ 91ա, Սուրբ Հռիփսիմէ՝ 100ա, Այլակերպութիւն՝ 107բ, Վերափոխումն Աստուածածնին՝ 114ա։ Կիսախորան՝ 41ա, 80ա։ Ճակատազարդ` 123ա, 137բ, 175բ, 192բ։ Լուսանցազարդ՝ թռչուն, բուսական, բուսական եւ վրան խաչ, յուշկապարիկ՝ 24ա, տաճար, սափոր, աքաղաղ, սերովբէ՝ 143բ, կիսաշրջան (ծիածան)՝ 163ա։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, վարդագոյն, կապոյտ, կանաչ, դեղին, շագանակագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1950ականներին. փեղկերի վր. եւ ստ. եզրերին հին կաշին ամրացրած վարդագոյն մոմլաթով, մէջքի կաշին, թղթէ կազմաստառը եւ պհպ-ները նորոգման ժամանակի, թղթէ կազմաստառի վրայ փակցուած հին շերտաւոր մետաքս աստառը. թերթերի մաշուած եւ թափուած հատուածները նորոգուած-լրացուած սպիտակ չգրուած թղթով. զոյգ կապիչներն ու գամերն ընկած. փեղկերի կաշին տեղ-տեղ մաշուած, ճաքճքած, Բ. փեղկի վր. արտք. անկիւնը թափուած. լուսանցակողերը գրեթէ ամբողջովին գունաթափ, տեղ-տեղ մաշուած, սեւացած. թերթերին երբեմն խոնաւութեան եւ տարբեր աղտոտուածութեան հետքեր. գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, թ. 1-4, 206-213 եւ այլուր ցեցի անցքեր, 21գ՝ պատռուած-ընկած, առկայ է վր. հատուածից մի փոքր մաս. թ. 11 հիմքից անջատ. ընդմէջ թ. 79-80ի մէկ թերթ կտրած. ընդմէջ թ. 10-11, 183-4, 193-4ի 1ական թերթ ընկած. թ. 1ից առաջ մէկ, ընդմէջ թ. 21աբ-21գդ-ի 5՝ Դ-Ը., իսկ ընդմէջ թ. 205-6ի 2՝ ԻԵ-ԻԶ պրակներն ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Տե՛ս ձեռ. 1576. 4ա-368բ։ 1-3/չիք։ 4/1ա-2բ («ԲԿ. Ուրախացիր, սրբուհի...». (սկ. թափուած) «/// [հ]ըզաւր անմահ Բանն։ [Ուրախ լեր] բերկրեալ...»)։ 5/2բ-4ա։ 6/4ա-5բ։ 7/5բ-7ա։ 8/7ա-9ա։ 9/9ա-10բ։ 10/10բ-1ա (10բ՝ «ԳՁ. Անըսկըզբնական տեսիլ...». «...բոցեղէն փայլմամբ թափանցիկ ///» (վջ. թափուած), «ԴԿ. Հ. Որ խոնարհեցար», «Մ. Որ զանճառելին ծընար»՝ չիք, «ԳԿ. Ո. Հրաշափառ ծընունդ». (սկ. թափուած) 11ա՝ «/// [ամեն]ակեցոյց գալուստդ որ երեւեցար...»)։ 11/11ա-2բ։ 12/12բ-4բ։ 13/14բ-8բ։ 14/18բ-20բ։ 15/20բ-1բ («ԲՁ. ՄԿ. Պարծանք եկեղեցւոյ». 21բ՝ «...զաղաչանըս մեր հանապազ մատո՛յ Սուրբ Երրորդութեան։ Որ իմա ///» շար. թափուած)։ 16-32/չիք։ 33/21գ-2ա («ԱՁ. Որ վերաւրհնիս», «Այսաւր զանըսկիզբըն», «ԴԿ. Հ. Որ ի քերովբէական»՝ չիք, «ԱՁ. Հ. Որ զերիս մանկունսն». սկ. թափուած 21գ՝ «/// ըզգալուս[տ] Փըրկչին մերոյ ցընծութեամբ...»)։ 34/22աբ («Հ. Բարեբանեալ ես», «Մ. Ուրախ լե՛ր, մայր լուսոյ»՝ չիք)։ 35/22բ-4ա։ 36/24ա-5բ։ 37/25բ-7ա։ 38/27ա-9ա։ 39/29բ-38ա («Մ. Յահեղ աւուրն»՝ չիք)։ 40/38ա-40բ։ 41/41ա-7ա (խորագիր՝ չիք)։ 42/47ա-52բ։ 43/52բ-70ա։ 44/70ա-3բ։ 45/73բ-9բ։ 46/80ա-2ա (խորագիր՝ չիք)։ 47/82ա-3բ։ 48/83բ-5ա։ 49/85ա-6բ։ 50/86բ-7բ։ 51/88ա-9ա։ 52/89ա-90բ։ 53/91ա-5ա։ 54/95ա-6ա։ 55/96բ-8բ։ 56/98բ-100ա։ 57/160ա-2ա։ 58/100ա-5բ։ 59/105բ-7բ։ 60/107բ-9բ։ 61/109բ-11ա։ 62/111ա-2բ։ 63/113ա-4ա։ 64/114ա-6ա։ 65/116բ-7ա։ 66/121ա-3ա։ 67/123ա-4բ։ 68/124բ-6ա։ 69/126ա-7ա։ 70/127ա-8ա։ 71/128ա-9բ։ 72/129բ-30բ։ 73/130բ-2ա։ 74/132ա-4ա։ 75/134ա-5բ։ 76/135բ-7բ։ 77/137բ-40բ։ 78/140բ-2բ (ունի՝ 142ա «ԴԿ. Ճշ. Որ յարմատոց հարցն սրբոց...»)։ 79/չիք։ 80/142բ-3բ։ 81/143բ-5բ։ 82/145բ-56ա, 171աբ, 174բ-5ա (ժ/չիք)։ 83/156ա-60ա։ 84/162բ-7ա։ 85/167բ-70բ, 171բ-3բ (ունի՝ 173ա՝ «Ստղ. Անըսկիզբն Աստըւած համապայծառ...»)։ 86/175բ-92բ (դ. «Տ. Հրաշափառ ճգնութեամբ». 183բ՝ «...Յաղթանակ համբերութեամբ կատարեցէք զըն///» (վջ. թափուած), «ՄԿ. Ի փառս պարծեսցին»/չիք, ե. «ԳՁ. Հ. Որք ըզտանջանս յանաւրինաց...», «Ո. Որք ի մարմնի...», «Տ. Զարիական մահ...»/չիք)։)։ 87/192բ-205բ («Տ. Զհոգիս ծառայից...». 193բ՝ «...ըզբանաւոր պատարագս ///» (վջ. թափուած), «Տ. Որ անճառ...», բ. «ԱԿ. Հ. Գոհաբանեմք ըզքեզ յաղաթական երգով...»՝ չիք, «Ո. Արարիչ Աստըւած...». (սկ. թափուած) 194ա՝ «/// Որդիդ Միածին յարութիւն...», ե. «Զքեզ աղաչեմըք»՝ չիք, է. «Ահագին է աւր». 205բ՝ «...աւուր դատաստանին բարեխաւսութեամբ սուրբ Աստուածածնին» /// (վրջ.), «Անըսկիզբն Աստուած», «Բազմերամք վեհագունիցըն», «Աւրհնաբանող ձայնիւ երգեմք», «Մեծ եւ ահեղ է աւրն», «Ի հանդերձեալ նորոգմանն»՝ չիք, ը/չիք)։ 88/206ա-8բ (ա-զ/չիք, է՝ սկզբից 6 շարական՝ չիք, «Եսա. Յոյս կենդանութեան». (սկ. թափուած) «/// Որ կամաւոր մահուամբ քո մեռուցեր զմահ...»)։ 89-90/չիք։ 91/173բ-4բ (խորագիր՝ չիք)։ 92/175ա։ 93-94/չիք։ 95/117ա-21ա։ 96/170բ-1ա։

– 208բ (հետագայ ձեռքով)՝ [Յապաւմունք անուանց ձայնից] – ԱՁ.՝ առաջի[ն] ձայն, ԳՁ.՝ երրորդ, ԱԿ.՝ առաջի[ն] կողմ, ԳԿ.՝ վառ (այսպէս), ԲՁ.՝ երկրորդ, ԴՁ.՝ չորրորդ, ԲԿ.՝ աւագ կողմ, ԴԿ.՝ վեր (այսպէս)։

Ծնթ. Որոշ շարականների դասաւորութիւնը խառն։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ, նոտրգիր

ա. 209ա Տաղ Աստուածածնին – Երկինք երկնից իմաց արարէ՛ք / եւ երկնայնոցս դուք խոնարհեցէ՛ք... ծնեալ յայն ան (չշարունակած)։

բ. 209բ-10բ [Տաղ ծննդեան] – (սկ.) /// զայն երկնից ստեղծօղն Աստուածն օրի օր զայս մանուկ... ի վերայ բազմեալ կենդանի զայն աթոռոյ Աստուածն օրի։

գ. 210բ-2բ [Խրատ վասն զգուշութեան խոստովանահարց. ձեռ. 646. 47ա] – Պարտ է քահ[ա]նաին Է. կերպիւ պահել զխոստովանութիւն... արար եւ այնու յայտնէ զմեղսն։

դ. 213ա [Տաղ ազնիւ եւ գովելի. ձեռ. 597, 205բ] – Զարմանալի վերնոց սուրբ Կոյս աննըման, / գերապանծ տիրուհի, մա՛յր անապական... հալուէ, հուր անմահութեան։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

209ա Փա՛ռք ամենասուրբ Երրորդութեանն՝ Հաւր եւ Որդւոյ եւ Հոգոյն Սրբոյ. ամէն։ Որ ետ կարողութիւն տկար ոգւոյ եւ անիմաստ Յոհանէս մեղապարտ գծողիս հասանել ի յաւարտ Շարակնոցիս, զի ունի սա հաւաքեալ զինքեան զերգս ամենայն սրբոց՝ զմարգարէից եւ զառաքելոց, զհայրապետացն եւ զվարդապետացն, զմարտիրոսացնն, եւ զճըգնաւորացն, զՅարութեան եւ զՀոգւոյն գալըստեան, զՎարդավառին եւ զԱստուածածնին, զՍուրբ Խաչին եւ զԾընընդեան, զԱպաշխարութեանն եւ զԱւագ շաբաթեան, զՀանգըստեան եւ զԱւագ աւրհնութեան, զի սովաւ պայծառանայ եկեղեցիք Հայաստանեայց։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 22ա, 40ա, 45ա, 59ա մանուշակագոյն թանաքով երկգիծ բոլորակ՝ «ՍՈՒՐԲ ԹԱԴԷԻ ԱՌԱՔԵԼՈՅ ՎԱՆՔ» եւ արաբատառ՝ «ՄԱԿՈՒԻ ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ», կենտրոնում՝ եկեղեցի, որի տակ՝ «1901»։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ «թ. 74», 1ա էջին փակցուած վարդագոյն թերթիկին՝ «3459», 2ա՝ «Հմր 74»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 22ա՝ «քաղաք քնց /// այս ասխ ///ր եկեղեցի», 40բ՝ «Անցանէ մեծութիւն ի փառք աշխայիս, քակտեցաւ կկնէ շինուածս տաճարիս, ժամանակէ քացր որո դառնու լեղի», 131բ՝ «Ո՛վ պահապան, որ ծագեցեր յԵդեայ։ Կաչէ զատիկ Եւիկ», 132ա՝ «հապկ, աս, պրատօ, Յագկո, Խաչօ, Կօեզ», 209բ՝ «Աստուած եւ Տէր, կիանք եւ արիչ (այսպէս), ողորմեա՛, գթ յարէ լալէ, զաւչօ բադլ (այսպէս) չուէ յԱստուծոյ պաշխոդա (այսպէս) նլադի կչայ մրիչ այալ է ախլ մինչ»։ 210բ՝ «Անցաւ, Սողոմոնի տաճարըն մըտաւ Սիմէօնի գիրկսըն գըգւեցաւ զայն Սիմէօնի Աստուածն օրի օր ///ս մանուկս(՞) զդրախտըն տընկեալ ցանկալ իւիկ [ն]մայ եդեալ երկու կենդանի պատուէր տ/// անմերձենալի եւ ի պտղուն ոչ ճաշակել»։ 212բ՝ «մայր անապատական, մաքրաջան, լուսատու, միշտ ազգի մարդական մաքրաջան, լուսատու, միշտ ազգի մարդկան կուրացելույս հոգոջ լուսատու Մարիամ Մարիամ, Մարիամ շուշան հովտոց սուրբ կոյս ծաղ», «ա» (երիցս), «Փրկչին է տ ագ անտարդ անուղ աս», «աստուած ազը»։ 213բ «է մատհար ///ար առաք Քրիստոս Աբգարու թագաւորին, որ ողջացաւ յանող///ջ այն /// լի ցաւոց /// ի /// ացլ յին խոց ի վերայ զայս։ Հիսուսի Քրիստոսի ծառայ Տէր /// յօրմէ հասցէ /// որօվ եղբա ///», «յի (երկիցս), յ (երկիցս), ծ, խ, ծ (երկիցս)»։

 

 

3460

ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ ԵՒ ԹՈՒՂԹՔ ՊՕՂՈՍԻ

ԺԴ. դար

ԳՐԻՉ՝ Յովանէս։

ԹԵՐԹ՝ 337+1 (կրկն.՝ թ. 1). չգրուած՝ 1աբ, 123բ, 162ա, 163բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԴ×12 (Ա 11, ԺԱ 5, ԺԲ 14)+Ա-ԺԵ×12 (Ա 10, Զ 11, ԺԵ 9)։ ՆԻՒԹ՝ թուղթ, այլ թուղթ՝ թ. 9-10, 123-62, 173, 329-31, 336-7։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 12,3×8,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10×6,5). վր. տողերի վր. ելուստները գրչախաղերով՝ էջ՝ 60ա, 212բ եւ այլուր։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 31ա)։ ՏՈՂ՝ 19։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 3բ, 164ա։ Ճակատազարդ՝ 1գ։ Լուսանցազարդ՝ թռչուն, բուսական։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մաշուած, կաշին գունափոխուած, քերծուած, եզրերը մաշուած-թափուած, մէջքը ճաքճքած, աստառն ընկած, միջուկ-տախտակը կոտրուած, եզրերից թափուած, կաշուից առանձնացած. երկուական գամերն ու կապիչերն ընկած. լուսանցակողերի կարմիրը թափուած. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր, զանազան բծեր, ցեցի անցքեր. թ. 1-9՝ կարերը թուլացած. թ. 4-5՝ հիմքից մասամբ անջատ, թ. 1-21՝ ստ. անկիւնը մաշուած. ընդմէջ թ. 118-9ի, 227-8ի եւ 337ից յետոյ 1ական թերթ կտրած. թ. 275, 323, 327՝ գործարանային թերութեամբ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. Եսայի – Գլ. 1գ-3ա։ Մրգ. 3բ-122ա։ Մահ 122ա-3ա։

2. Թուղթք Պաւղոսի – Յռջբ. 124ա-37բ։ Վկ. 138աբ։ Բովանդ. ընթերց. եւ վկթնց. 138բ-60բ։

138ա գրչից՝ «Յառաջաբանիս տունք Յ.»։

3. Առ Հռոմայեցիս – Գլ. 160բ-1բ։ Թուղթ 164ա-92բ։

Ծնթ. 178բ՝ հետագայի՝ «Աստի Ա. թուղթ յառաջ է, գնա զկցորդն տե՛ս, զոր ասէ, Յիսուս Քրիստոս, որ մեռաւ (՞)»։ 180բ «Աստի Բ. թուղթ յետ շուր տուր, այս գլխոյս կցորդն տես, զոր ասէ ոչ ի գործոց»։

4. Առ Կորնթացիս Ա. – Գլ. 192բ-3բ։ Թուղթ 193բ-222ա։

5. Առ Կորնթացիս Բ. – Գլ. 222ա-3ա։ Թուղթ 223ա-42բ։

6. Առ Գաղատացիս – Գլ. 242բ-3ա։ Թուղթ 243ա-53ա։

7. Առ Եփեսացիս – Գլ. 253աբ։ Թուղթ 253բ-63բ։

8. Առ Փիլիպեցիս – Գլ. 253աբ։ Թուղթ 253բ-63բ։

9. Առ Կողոսացիս – Գլ. 271աբ։ Թուղթ 271բ-8բ։

10. Առ Թեսաղոնիկեցիս Ա. – Գլ. 279ա։ Թուղթ 279բ-85բ։

11. Առ Թեսաղոնիկեցիս Բ. – Գլ. 285բ-6ա։ Թուղթ 286ա-9բ։

12. Առ Եբրայեցիս – Գլ. 289բ-91բ։ Թուղթ 292ա-315բ։

13. Առ Տիմոթէոս Ա. – Գլ. 315բ-6ա։ Թուղթ 316ա-24ա։

14. Առ Տիմոթէոս Բ. – Գլ. 324բ։ Թուղթ 324բ-9բ։

15. Առ Տիտոս – Գլ. 330ա։ Թուղթ 330ա-3բ։

16. Առ Փիլիմոն – Գլ. 333բ։ Թուղթ 333բ-5ա։

– Վերնագիր, թելադրութիւն, նաւարկութիւն՝ 335ա-6ա։

Ծնթ. թ. 9-10, 123-62, 173, 329-31, 336-7 հետագայի յաւելում՝ լրացնելով բնագրի պակաս հատուածները։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

3ա Զվշտացեալ եւ զեղկելի գրիչս Յո[վ]անէս աղաչեմ յիշել ի Տէր Յիսուս, եւ զծնաւղսն իմ [հ]ա[ն[գուցեալ, եւ զեղբայրն իմ զՍտեփանոս՝ զամենիմաստ գիտողն Հին եւ Նոր Կտակարանաց /// զի [նա] հա[նգ]եաւ ի Տէր, եւ ինձ տրտմութիւն մն[ա]ց զի չուս///։

103ա Յիշեա՛ զգրողս ի Տէր (նման՝ 122ա, 211ա, 217ա, 222ա, 232բ, 247ա, 253աբ, 268ա, 324ա)։

278բ ԶՅովանէս գրիչ աղաչեմ յիշել (նման՝ 253բ)։

291բ Զեղկելի եւ զտարակուսեալ գրիչս Յովանէս աղաչեմ յիշել ի Տէր Աստուած, եւ զծնողսն իմ գնացեալն։

Տե՛ս ԺԴ. դ. յիշ-ք, էջ 651, Հմր 825։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 163ա (ԺԵ. դ., բոլորգիր) Զստացող այսմ Աստուածաշունչ մատենիս զԲարսեղ ապայշնորհ եւ տկարամիտ գրոց աշակերտն յիշեցէ՛ք ի Քրիստոս, եւ Աստուած զձեզ յիշէ. ամէն։

2. 163ա (1664 թ., նոտրգիր,) Ա՛հ, մեծ է անկանել ի ձեռս. թվին հազար հարիւր ԺԳ.ն (1664). ա՛հ։

3. 163ա (1766-70 թ., նոտրգիր,) Թվին ՌՄԺԵ. (1766) Ապրիլի։ Ի ՌՄԺԹ. (1770) թովին եղեւ պատերազմ սաստիկ յունաց ընդ հագարացուց։

4. 1բ (ԺԸ. դ. նոտրգիր) Այս գիրք<ը>ս տիրացու Գեորգին է, բարով վայելէ ի Տէրն ուրախութեանն. ամէն։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 10ա, 26ա, 74ա, 87ա, 139ա, 164ա, 187ա, 211ա մանուշակագոյն թանաքով երկգիծ բոլորակ՝ «ՍՈՒՐԲ ԹԱԴԷԻ ԱՌԱՔԵԼՈՅ ՎԱՆՔ» եւ արաբատառ՝ «ՄԱԿՈՒԻ ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ», կենտրոնում՝ եկեղեցի, որի տակ՝ «1901» ։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած սպիտակ թղթին՝«Մեկնութիւն Եսայայ եւ Պողոսի», վարդագոյն թղթին՝ «3460», Ա. տախտակին սոնձած թղթին՝ «Թ[ադէի] առաք[ելոյ] վ[անք]», «ԺԳ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», «62/3460», 1ա՝ «34»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, մասն Բ., 1878-1898, Վաղարշապատ, 1900, էջ 53, Հմր 106։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ «Հանապազ զքեզ գովեմ, ես մեղաւոր եւ ես մեղաւոր եւ անարժան Աստուած ծառա տիրացու Միքաէլս հանան գրեցի»։ «Յիշատակ է այս գիրքս տիրացու Միքաելին։ Ես գրչափորց արարիս, գրչափոր արիս ես տիրացու Միքաէ[լի]ն Աստուա՞ծ»։ 1բ՝ «ծան ասան (՞) ես տիրա, զգոն այսօրիկ օրհնեսցէ։ Ես տիրացու Պետրոս գրչափորց արարի, ասեցի թէ /// էս նի(՞) լավա(՞) ի տապանին բաստոմվք ոքի (՞)», «հանապազ», «ես անելի»։162բ՝ «ի-ղ, գ դ խ», «ստացող այսմ Աստուածաշունչ յիշէ. ամէն, ի ի այսմ Աստուածաշունչ», 336ա՝ «94 տարի, որ այս գիրքս տիպեալ է»։ «Այլ դու իմ այց արա ինձ ծա»։ «Գտեալ զիս ի յակնակապիճս Յորդանանու։ Թաց է զգարշապարս իմ ոչ լուացի, քանզի անդեր բուեալ վիշապն ահագնատեսիլ։ Վասն որոյ անտի դարձայ յոյժ փունաւնակի։ |336բ| Ի լեռնացեալ կոհակ /// (3 տառ) եւ ի սաստկացեալ ալեաց զերծոյ զիս Տէր ///»։ 336բ՝ «Ի տունս հայուկ առուծեալ ու զարմ ձաղ արձակած (՞) մահեղ ահր (՞) մեհ՞ի /// ասուց /// ղամպարարափայլ լուսօվ լցեալ աձուձմ, աձձմ (՞) ոսկէ ուսամբիք եղբա ի»։ «Ես գըտի ասացեր, զոր սիրէր անձն իմ խանդակաթ սիրով Աստուծո Յիսուս ասեալ Տէր այց ի տուն, յղացողին զիս, որ ծնաւ անճառաբար զիս Տէրս Քրիստոս։ |337ա| Տէր արար զքեզ եւ պատրաստեաց ճե (՞) հաստատեաց յարգանտէ մաքրեցելոյն չէ ինչ պիտոյ քանզի մաքրեալի։ Իսկ աղտեղին ի տեղի ջուր, զի մաքրեցի։ Տեսեալ զքեզ պահապանքըն (՞) հարց արարին քեզ, ետուր պատասխան հոգի իմ Յիսուս, խնդրեմ զսիրելին իմ, զհարսն հրաշագեղ, զի միացոյց ընդ նմայ։ Ես տէրս Յիսուս, սիրով խոնարհեալ քո փեսայդ երկնաւոր, ի սէր հարսին քո քաղցրիկ դեմ պճնազարդ զգեստիւք յոյ[ժ] փայլեցուցեր, միացար ընդ նմա քաղցրիկ, աստուածդ իմ Յիսուս։ Ուրախասցի դստերք պարուց ///յրութեան, զի լուան զձայն քո անու/// (3 տառ) հրաշականհ, Աստուածդ իմ Յիսուս առեալ ելեր զհարսն ի յառագաստէն, ցուցեր պահապանացն զցանկալին կոյս»։ 337բ՝ «Ի քեն հ ինց զարհուրեց[ի]ն ///ընիչ ահաւոր քո չարչարանս ի խաչին»։ «Եւ (՞) րտապ աչիբաստա մմփ (՞)։ Ես՝ Գրիգորըս, գրեցի թվին ՌՄՁԶ. (1837) պայրւոն Սայրխւօշ»։ «Ցա[ն]կացեալ գեղոյ քոյ եւ գտի զքեզ ///(3-4 տառ)րտէ, զի խնկոց։ Ո՛հ իմ նազելի ///(2 տառ)եցի զմուռըս եւ անոյշ հալվես, բուրեա ցիս զհոտ քո, քաղցրանուն Յիսուս։ Եւղ թափեալ անուն քո վիպեաց Սողոմոն, տէր իմ հրաշալի ու///ութիւն ասաց Տէր իմ, Տէ՛ր իմ հրաշալիան օծ/// (2 տառ) դու զքեւ (՞) առեցեալդ մար/// հեղ յիս զքո շնորհդ, հոտ անոյշ Քրիստոս»։

3461

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԹՈԽԱԹ ՌՃԺԱ. – 1662

ԳՐԻՉ՝ Յովհաննէս Բաբերդացի երէց։

ԹԵՐԹ՝ 427+1 (կրկն.՝ թ. 106. հետագայի էջակալում՝ 2-79, որ է՝ 2բ-41ա)։ ՊՐԱԿ՝ 16+Ա-ԻԶ×14 (Գ-ԺԱ 16, ԻԶ 18)+2 (Ա՝ 14, Բ՝ 12)։ ՆԻՒԹ՝ թուղթ՝ լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, սեւով սահմանագծուած (11×8)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 300ա)։ ՏՈՂ՝ 18։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն ճնշագծերով կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կանաչ մետաքս. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, սեւ։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Ճաշոց (յունարէն), Չորրորդ շաբաթի Կիրակիի ընթերցուածներ Մատթէոսի, Ղուկասու եւ Յովհաննու Աւետարաններից։ ԺԳ. դ.։ ԱԲ+ԳԴ՝ ստացուած մէկական թերթի ընդլայնակի ծալումով եւ ընդերկայնակի եզրահատումով (բնագիրը կտրած)։ Մագաղաթ 20×14. երկսիւն (Աա-Բբ՝ 10,6×14,2, Աբ-Բա՝ 10×13, Գա-Դբ՝ 20×12, Գբ-Դա՝ 18×13). նմուշ՝ Գբ. տող՝ ԱԲ՝ 11, ԳԴ՝ 22 (սկզբնական վիճակը՝ 40×30. քառասիւն (30×20). տող՝ 50)։ Խորագրերը՝ կարմրով։ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ՝ Լուսանցազարդ՝ բուսական՝ Աա։

Տե՛ս Chetanian R. Varteni, Catalogue des fragments et manuscrits grecs du Matenadaran d’Erevan Brepols, 2008, էջ 137-139։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1970ականներին. կազմը տեղ-տեղ մաշուած, փեղկերի արտք. անկիւնների կաշին ընկած, երեւում է միջուկ-տախտակը. դռնակը, երկուական կապիչներն ու գամերն ընկած, երեւում են կապիչների հիմքերը. մէջքի կաշին ճաքճքած, պատռուած. աստառը, լուսանցակողերը գունաթափուած. պտռկ-պհպ-ները կծկուած, թերթերին, պտռկ-պհպ-ներին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր, որոշ թերթեր խոնաւութիւնից գունափոխուած. թերթերի եւ պտռկ-պհպ-ների թափուած եւ մաշուած հատուածները նորոգման ժամանակ լրացուած սպիտակ կիսաթափանցիկ եւ դեղնաւուն թղթերով. թ. 1-4, 40-4, 75՝ ցեցի անցքեր. 1ա-4բ՝ ժանգի հետքեր. թ. 215, 231, 270 եւ այլուր՝ արտք. լս. եզրերին սպիտակ թելով կարած թղթէ էջանշան-թերթիկներ. թ. 428՝ տեղադրուած Գ-Դ պտռկ-պհպ-ների միջեւ. թ. 5, 155, 326՝ մասամբ պատռուած. թ. 23-4՝ հիմքից մասամբ անջատ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1բ-19ա [Պատմութիւն] Սուրբ Խաչին Հացու[նեաց] եւ այլ բազում բաներ թագաւորաց /// Վարդ Պատրկին եւ Մահմետին – [Եւ եղեւ ետ թագաւորե]լոյն Մօրկայ, արքային Հոռոմոց, քանզի նա առեալ էր զափրան... Եւ էր թվականն ՃԲ. (653), եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս. ամէն։

Տե՛ս «Արարատ», 1888/Է, էջ 399-404, որից վերահրատ. է՝ Արարատի ժառանգութիւնը. Թ. «Արարատ»ի բնագիրները, հտ. Ա., պատր. Ս. Նահապետեան, դասակարգումը, խմբ. եւ առաջաբանը Գէորգ Տէր-Վարդանեանի, Ս. Էջմիածին, 2016, էջ 53-55։

Բ. 19բ-43ա Պատմութիւն եւ գովասանութիւն Լուսաւորչին, պատմագրաբար՝ Առաքել վարդապետէն [Բաղիշեցւոյ]

ա. 19բ-21ա [Ոտանաւոր սահմանեալ վասն մանկանց եկեղեցոյ] – Աւրհնեալ Հայրն երկնաւոր, լոյսն անճառական, / գովեալ Որդին Աստուած՝ ծընունդ իսկական... լուսաւորիչ լինել ազգիս խաւարեալ։

բ. 21ա-3ա Յաղագս սնընդեան Տրդատայ եւ քաջութեան նորին եւ թագաւորել Հայոց եւ եկեալ առ նա Գրիգոր – Այլեւ զՏրդատ՝ որդի Մեծին Խոսրովի... զպատճառն փրկու[թեան] Հայաստան երկրի։

գ. 23ա-8ա Սկիզբն չարչարանաց սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին – Ասաց կապել ըզնա որմն ապարանից... զհայր քո սպան<ն>եալ եւ ըզտունս Հայոց մեծաց խաւարեցուցեալ։

դ. 28ա-9բ Զսուրբն Գրիգոր ի վիրապն արկին – Վըճիռ մահու հատին ի վերա նորին... յօրըն հացմ արկանէր ի Խոր վիրապին։

ե. 30աբ Հրեշտակք եկին առ Լուսաւորիչն ի Խոր վիրապին – Յորժամ զԳրիգոր արկին ի Խոր վիրապին... հրեշտակըն ծանոյց ի Խոր վիրապին։

զ. 31ա-3ա Վասն գալստեան Հռիփսիմեանց, կուսանաց ի մեծն Հռովմայ. տունք Ճ. (100) – Արդ, մինչ սուրբըն Գրիգոր ի վիրապին կայր... հօրըն լուսոյ հարսնացուցանէր։

է. 33ա-5ա Վասն նահատակութեան Հռիփսիմեանցն եւ խոզ դառնալոյ արքային Տրդատայ – Յայնժամ Տրդատ արքայն բարկութեամբ լըցեալ... հրաման շինել տաճար քարեղէն։

ը. 35ա-6ա Վասն բժշկութեան արքային Տրդատայ ի խոզութենէն – Մինչեւ աւուրս Կ. (60) Գրիգոր քարոզէր... սրբոյ Լուսաւորչին զայն պարգեւ շնորհէր։

թ. 36ա-7ա Վասն բերելոյ զնշխար Սուրբ Կարապետին – Առեալ զՍուրբն Գրիգոր իշխանքն եւ գային... եւ ինքնին ծածկեցաւ գանձն աստուածային։

ժ. 37ա-8ա Յաղագս շինութեան Սուրբ Կարապետին եւ մկրտութեան Մեծին Տրդատայ եւ հայոց ազգին – Արդ, մինչ զեկեղեցիս անդէն հիմնարկեաց... հարիւրաւոր զարդիւնս ըշտեմարանեաց։

ժա. 38բ-9բ Գնալ Լուսաւորչին եւ Տրդատայ ի մեծն Հռոմ – Արդ մինչ երկիրս Հայոց լուսաւորեցան... պատճառ նոցա սրբութեանն, ազատութիւն կըրից յաղթից մարմնական։

ժբ. 39բ-41բ Սպանանել զվիշապն եւ զմիեղջերին Մեծին Տրդատայ – Միեղջեր մի կայր ի յայն աշխարհին... զի էր նա զօրացեալ ի հոգւոյն շնորհաց։

ժգ. 41բ-3ա Յաղագս մահուան Սուրբ Գրիգորի եւ գիւտ նշխարաց – Ի լեառըն Սեպուհոյ Գրիգոր աղօթէր... անդ, ուր մայրաքաղաք թագաւորին էր։

– 43ա [Յիշատակարան հեղինակի] – Ես՝ Առաքել մեղօք լըցեալ բազմահուն, / որ գովեցի զհոգւոց մարդկան լուսատուն, / զձեզ աղաչեմ լալով յոյժ աղերսագոյն / խնդրել մեղաց իմոց Տեառնէ զթողութիւն։

Տե՛ս Առաքել Բաղիշեցի, աշխ. Ա.Ղազինեանի, Երեւան, 1971, էջ 37-38։

Գ. 43ա [Յիշատակարանք]

ա. 43ա Աղբրի վրայ գրելու յիշատակարան – Աղբիւրս, որ է ջըրոց բխման, / Յորդանանու է սայ նըման / կամ Դ. գետոցն յադենական / արբուցանող զամենեսեան։ / Կանգնեալ ըզսայ հոգոյ հնծան, / պարոն ֆլան ծընօղացն յիշման, / նայ եւ սեռից զարմից լըրման / թվին հայոց ՌՃ. եւ մետասնեան (1662)։

բ. 43ա Գաւաթի (արտք. լս.) – Գաւաթս անպակ գինով ի լի, / անուշ լինի զսայ խմօղի, / ‘ի վայելումն այս ֆլանի, / թվին Ռ. եւ Կ. (1611)։ Այս անուն մարդըս Թոխաթցի, / ըզսայս գաւաթըս կազմել տվի, / ‘դուստր եւ որդոցս ամենայնի, / թվին Ռ. եւ Ճ.ի (1651)։

գ. 43ա Գաւաթի (արտք. լս.) – Բաժակս գինով ուրախ արար, / քիչ խըմօղին է սայ հալալ, / Ալէքսանոսն ըզսայ արար / դուստր եւ որդոց զարմից համար։ / Այս գաւաթս է գեղեցիկ, / Մէջն է [լ]ցած անուշ գինիկ, / Առ դու ի քո[ւմ] ///ինդ / զինքն խըմէ խիստ անուշիկ։

Դ. 1. 43բ-4բ Վասն այր եւ կնոջ, թէ ո՞վ յառաջ մեռանի – Կա՛լ զերկոսին անունն, որ աւազանէն դրած է... տուր ի դիմացի տներն մէկ մէկ գիտ եւ կարդա՛յ։

Ծնթ. Ունի աղիւսակներ. 43բ՝ բոլորակ, 44ա՝ խորանաձեւ, 44բ՝ հինգ բոլորակ։

Ե. 45ա-7բ [Լուծում – կաֆա. ձեռ. 1558, 389ա] – ա. Զայտ հողդ, որ յաբիտ ունիս ու գաղտուկ կուզես որ պահես... բ. Հոգի ի յաբիտ միջին... գ. Թուրք սաման կասէ նորա... դ. Զբամբակտ, որ յաբիտ ունիս... ե. Ասեմ, թէ լըսես, եղբա՛յր... զ. Զայտ, որ ի յաբիտ ունիս... 45բ է. Դու փերթ մի շորիկ ունիս... ը. Բանիկ մի ասել կամիմ... թ. Արդ, որ ի ձեռինտ ունիս... ժ. Զայդ քարտ, որ ի յաւիտ ունիս... ժա. Բանիկ մի ասել կամիմ... ժբ. Հետ ապրշումիտ, եղբա՛յր... 46ա ժգ. Զայդ իրդ, որ յափիտ ունիս... ժդ. Ճոթիկ մի դու թուխտ ունիս... ժե. Ես ասեմ, թէ ինչ ունիս... ժզ. Հարցուկ դու ընդէր լինիս... ժէ. Դու քաղցած յէր կու կենաս... ժը. Ես բան մի ասել կամիմ... 46բ ժթ. Այս աստւորիս վերայ... ի. Զայտ իրքդ, որ յափիդ ունիս... իա. Զոր գաղտուկ պահես յինէն... իբ. Ինչ որ յափիտ մէջն ունիս... իգ. Ոսկին, որ յափիտ ունիր... իդ. Թէ ապաշխարանք կուզես... 47ա իե. Բանիկ մի դիժար ունիս... իզ. Ինչու՞ զայդ ի ձեռդ կառնուս... իէ. Ի յափիտ մէջն քո կայ... իը. Բանիկ մի ունիս յափիտ իթ. Խոտէ ի յայտ քո ձեռացդ... լ. Մատանիտ ի յափդ ունիս... 47բ լա. Զայդ իրքդ, որ պահել ջանաս...

Զ. 47բ Հռոմի ամիսք են այսոքիկ – Յունվար՝ Կալօնդար... Դեկտեմբեր՝ Այիօրիտ։

Է. 48ա-66ա Պատմութիւն Յովսիմոսի՝ յորժամ խորհեցաւ եւ զմտաւ էած երթալ յերկիրն երանելեաց – Երանելին Յովսիմոս յաղօթս եկաց առ Տէր եւ ասէ... նորա ծառք ամբրաւենի՝ ի վկայութիւն բարի գործոց նորա, ի փառս ամենասուրբ Երրորդութեանն. յաւիտեանս յաւիտենից. ամէն։

Ը. 66ա-87բ Ապաշխարութիւն Ադամա՝ նախհօր մերոյ – Եւ եղեւ յելանելն ի դրախտէ անտի եւ ել հանդերձ կենաւն իւրով ի դուրս... զայս իբրեւ ասաց հրեշտակն առ Սէթա եւ վերացաւ յերկինս. փառաւորելով զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ զՀոգին, այժմ եւ՛՛։

Թ. 87բ-104ա Ե. Թ[ու]խ[թ] սիրոյ եւ միաբանութեան մերոյ կա[յ]սերն Կոստանդիանոսի եւ սուրբ պապոյն Սեղբեստրոսի եւ [Տրդա]տայ Հայոց արքայի եւ սրբոյն [Գ]րիգորի հայոց Լուսաւորչին – Կամօք եւ ողորմութեամբ համագոյ Սուրբ Երրորդութեանն՝ Հօր անհասի եւ անիմանալի եւ Որդոյ Միածնի Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի... աւանդեցաք ի ձեռն ատենադպրին հայոց արքային մեծի իմաստնոյն Ագաթանկեղոսի ի փառս Աստուծոյ, որ է աւրնեալ յաւիտեանս. ամէն։

Տե՛ս Դաշանց թուղթ, Վենետիկ, 1695։

Ժ. 104ա-10ա Զ. Խրատք ըզգուշութեան, զոր տացէ քահանայն հանդերձելոցն պսակ առնուլ կանխաւ. եւ դարձեալ ի ժամ հարսանեացն եւ եթէ ոչ, ընթեռնու զքարոզս եւ զգուշացուցանէ, ինքն տացէ զվրէժս անձանց նոցա յաւուրն դատաստանին, զոր դատի Աստուած – Գիտասջի՛ք, որդեա՛կք, որ հանդերձեալ էք կապիլ ընդ միմեանս, լծով օրինաւոր ամուսնութեան... հանդերձելոց բարեացն արժանի լիջիք հասանել ի Քրիստոս Յիսուս, ի Տէր մեր, որում փառք յաւիտեանս. ամէն։

ԺԱ. 110ա-341բ [Ի Հարանց վարուց]

Ծնթ. Տե՛ս Վարք հարանց, հտ. Ա., Բ., Վենետիկ, 1855. մանրամասները «ՎՀ» համառօտումով՝ բնագրերի վերջում։

1. 110աբ Ի Հարանց վարուց. Վասն հնազանդութեան – Եւ վասն Հօրն Յոհաննու Կարճահասակին պատմէին մեզ... նման հրեշտակի գիտէ առնել զմարդ։

2. 110բ-1բ Յաղագս գրեանցն Սողոմոնի – Երանելին Եփրեմ ասէ այսպէս՝ Եթէ Սողոմոն Իմաստունն յետ մեղացն... թէ իցէ նորա, եւ այս է ուղեղն։

3. 112ա-29բ Երանելոյն Յակոբայ Սրճոյ եպիսկոպոսի ասացեալ՝ Յաղագս Անտիոքա, թէ որպէս մտին անդ առաքեալքն Տեառն՝ աշակերտել զնոսա յանուն Յիսուսի – Լուսով բանիւք գամ առ քեզ, Որդի՛ Աստուծոյ... աւրհնեալ է Աստուած, որ յամօթ արար զթշնամին եւ ուրախ արար զծառայս իւր. եւ նմա փառք յաւիտեանս. ամէն։

4. 129բ-73ա Խրատք սուրբ հարցն ամենեցուն վասն զգուշանալոյ մեզ ի պատերազմաց պոռնկութեան – Եղբայր ոմն եհարց ցհայրն Դանիէլ եւ ասէ... որք համբերենն սրբութեամբ եւ նեղին առցեն զպսակն վայելչացեալ։ (ՎՀ. Ա, էջ 680-704)։

5. 173ա-6բ Նեղոսի սուրբ հօրն յաղագս պոռնկական խորհրդոց – Զգաստութիւն ծնանի զժուժկալութիւն, իսկ որովայնամոլութիւն է մայր զեխութեան... պոռնկական պատերազմին տո՛ւք յաղթութիւն ծուլիս անձին գոնէ լրմամբ գծոց չարին (ՎՀ. Բ, էջ 644-647)։

6. 176բ-90բ Վասն անընչութեան եւ ոչ ագահելոյ ստացուածոց եւ ոչ այլոց առաքինութեանց իւրաքանչիւր՝ խրատք սրբոց հարցն – Հրաժարեալ ոմն եղբայր ի յաշխարհէ... դու ամենեւին մերկութեամբ ոչ ամաչես եւ զնա բամբասես, նոյպիսի է, զոր ասեսդ (ՎՀ, Ա, էջ 705-722)։

7. 190բ-1ա Վասն զղջութեան – Արդ, ոմն, որ աւազակաց էր, զղջացեալ եկն առ ծեր ոմն մեծ... դու թողցես զյանցանս մեղաց իմոց, Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, եւ քեզ վայել է փառք։

8. 191բ-216ա Վասն արիութեան եւ համբերութեան – Գնացին երբեմն եղբարք առ հայրն Անտոնիոս եւ ասեն... կեցին երկոքեանն ի ժուժկալութենէ բարի եղբօրն այն (ՎՀ, Բ, էջ 5-53)։

9. 216ա-24ա Ոչ է պարտ առնել ինչ ի ցոյցս մարդկան – Եմուտ ծերն Դանիէլ ի քաղաքն Եմոյի եւ ասէ ցաշակերտ իւր... ծանոյց զինքն նոցա աղքատն այն ծեր Տէր եւ Փրկիչն Յիսուս Քրիստոս, որում ամենայն փառք եւ կարողութիւն եւ զօրութիւն եւ աւրհնութիւն վայել է այժմ եւ միշտ՛՛ (ՎՀ, Բ, էջ 55-74)։

10. 224ա-31բ Զգուշանալ մեզ ի դատելոյ եւ բամբասելոյ զեղբարս – Պատահեաց երբեմն փորձութիւն եղբօրն Եղիայի... եւ եղեւ ինքն գլուխ մեր ամենեցուն, որում փառք, պատիւ յաւիտեանս։

11. 231բ-50բ Վասն աստուածային դատաստանաց եւ ընտրելոյ զբարին ի չարէն – Ասաց հայրն Անտոնիոս՝ Բազումք ճշնեցին զմարմինս իւրեանց... զերծանել յաւուր չարի ի բերանոյ վիշապին այնմ, որ անյագաբար կլանել ջանայ զամենեսեան։

12. 250բ-2բ Վասն բարձրամիտ անապատականին – Պատմեացն մեծ եւ սուրբ հայրն Անտոնիոս... ով եղբայր, որ ունիցի ամբարտաւանութիւն, ոչ է նա Աստուծոյ եւ ոչ տեսցէ զնա (ՎՀ, Ա, էջ 338-339)։

13. 252բ-3բ ստ. լս. Վասն անդադար աղօթելոյ – Զհայրն Մակարիոս հարցին ոմանք, եթէ որպես պարտ է մեզ աղօթել... եկ ի միտս իւր եւ զգաստացեալ յայնմ օրէ եղեւ այր ընտիր ճգնազգեաց (ՎՀ, Բ, էջ 211-7)։

14. 253բ-62ա ստ. լս. Վասն օտարասիրութեան – Ասաց երանելին Եպիփան՝ Եթէ դիւրաւ վաճառէ Աստուած զառողջութիւն... ի ձեռն աղքատասիրին այն մեծի ծերոյն սրբոյ եւ ողորմածին (ՎՀ, Բ, էջ 218-250)։

15. 262ա-70բ ստ. լս. Վասն սիրելոյ զԱստուած եւ զընկեր – Ասէր հայրն Աղաթոն, եթէ կարողութիւն էր... իսկ եղբայրն յաւել ի ճգնութիւնս եւ եղեւ հաճոյ Աստուծոյ։

16. 270բ-89բ ստ. լս. Վասն հոգետես հարցն – Էր ոմն ծեր ի մեծանուն ծերոց... հասին առ անձկալին եւ երանելիք եղեն։

17. 289բ-94ա ստ. լս. Վասն քաղաքավարութեան սուրբ հարցն – Երկուք ոմանք ի հարցն, աղաչէին զԱստուած... եւ ոչ միոյ որսորդի աշխարհականէ չափ գործեցեր։

18. 294ա-5ա Պատմութիւն վասն Պօղոս Լուստրացւոյ – Պօղոս ոմն ի Լուստրիոյ, որ էր պատուով ի Լուստրինոս... սիրեն զնա բոլորով սրտիւ յայսմ եւ առ յապայն (ՎՀ, Ա, էջ 323-324)։

19. 295ա-300ա Վասն սքանչելեացն, որ յԱնտիոք ի վանս կուսանացն, որ եղեն – Պատմեաց մեզ ոմն ի հարանցն, որ բնակեալ էր ի Տորոս... եւ ցրուեցան եւ ցրուին ի քէն։

20. 300ա-13բ Բանք սուրբ հարցն յաղագս զղջութեան եւ քաղցր արտասուաց – Ասաց հայրն Անտոնէ՛. Առաջի աչաց կալցես միշտ զերկիւղն... գտցես դու անդ զհանգիստ եւ զկեանս յաւիտենից (ՎՀ, Ա, էջ 519, 564)։

21. 314ա-26ա Վասն պահոց – Ելին երբեմն եղբարք առ հայրն Անտոնիոս ի Սկոյ... տուր ինձ նոքօք զցանկալին սանձել ըզկիրս որովայնին (ՎՀ, Ա, էջ 564-596)։

22. 326աբ Զղջութեան քվեր մոլորելոյ – Պատմեաց ոմն ի հարանց, եթե Ասղոնիկէ էր վանք կուսանաց... յինչ անկանելոց եմք, ոչ գիտեմք ուր գնամքն։

23. 327ա-41բ ստ. լս. Վասն կատարեալ առաքինութեանց – Պատմէր մեզ հայրն յԵսայիաս վասն հօրն Մակարա եւ ասէր... ընդ ունայն լիցին վիշտք եւ ջանք ձեր ամ։ (ՎՀ, Ա. էջ 397ա-400բ)։

– 335բ-6բ Վարք Արսենի ճգնաւորի – Երանելի հայրն Արսենիոս էր իշխան եւ նախարար... եւ յորժամ հանգեաւ՝ էր ամաց Ճ. եւ Ը.ից (108) ի փառս Քրիստոսի։

– 336բ-9ա Զղջութեան երիտասարդին, որ զմեռելոց պատանքն գողանայր – Ծեր ոմն, որոյ անունն էր Յոհաննէս... մեծապէս գոհանալով զԱստուծոյ՝ կատարեցաւ (ՎՀ, Ա, էջ 413-492)։

ԺԲ. 342ա-58բ Տեսիլ սուրբ հայրապետին Ներսէսի, զոր ետես յաղագս ազգին նետողաց տիրելո ամենայն աշխարհի եւ աջողելոյ նոցա մինչեւ իսպառ. Աստուած ազատէ ի փորձութենէ [Մեսրոպայ Վայոցձորեցւոյ Պատմութիւն Սրբոյն Ներսէսի Հայրապետին հայոց. ձեռ. 1458, 193բ-228բ] – Իբրեւ արբոյց Պապ արքա Հայոց զբաժակ մահու հայրապետին Ներսէսի... եւ բաժին ամենայն հաւատացելոց արքայութեան իւրում ի Քրիստոս Յիսուս՝ ի Տէր մեր, որում փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Կատարեցաւ պատմութիւն սուրբ հայրապետին մերոյ Ներսէսի ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

Տե՛ս Պատմութիւն վարուց եւ մահւան երանելի առն Աստուծոյ սրբոյն Մեծին Ներսէսի, Կ. Պօլիս, 1737, էջ ճլդ-ճհ։ Համառօտ ցուցակում (հտ. Ա., 1965, էջ 1017) ներկայացուած է «Տեսիլ Ներսիսի» անորոշ ձեւով, ուստի ձեռագիրս նկատուած եւ արտայայտուած չէ հետեւեալում՝ Մեսրոպ Վայոցձորեցի, Պատմութիւն սրբոյն Ներսիսի հայոց հայրապետի, աշխ. Գէորգ Տէր-Վարդանեանի, Մատենագիրք հայոց, հտ. ԺԱ., Ժ. դ., Անթիլիաս-Լիբանան, 2010, էջ 638-664։

ԺԳ. 359ա-78բ [Ներսիսի Լամբրոնացւոյ Խորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ]

ա. 359ա-76բ Ներսէսի Լամբրունեցւոյ քննութեամբ աւրինակաց հաստատութիւն հարցն աւանդութեանց, որք սահմանեցին յամենայն տեղիս քրիստոնէից նստել եպիսկոպոսաց ի քաղաքս եւ ոչ թէ ի վանս, ընդ որ եւ վասն պատարագի ընդ դիմադրութեանց պատասխանի – Պարզաբար որպէս կարծեմ եդ առաջի բանս զբացատրութիւն... եւ զՀօր նորա Հոգւովն Սրբով, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

բ. 376բ-7բ Զի՞նչ նշանակէ անուանել զպատարագն խորհուրդ – Խորհուրդ ի մարմնականս սովոր եմք կոչել զժամանակն, յոր թագաւորն զիշխանակիցսն առանձինն առնու... պահեմք եւ զհաճոյսն առաջի նորա առնեմք։

գ. 377բ-8բ Զի՞նչ յայտ առնէ անուանելն զայս խորհուրդ պատարագ – Պատարագն հաշտութեան նուէր է ի ծառայէ Տեառնն... հաւատասցուք քաւութիւն լինել զնոյն մեղաց մերոց, այլեւ ամենայն աշխարհի, որպէս ասացաւ։

Հմմտ.՝ Սրբոյն Ներսէսի Լամբրոնացւոյ Տարսոնի եպիսկոպոսի Խորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ եւ մեկնութիւն խորհրդոց պատարագին, Վենետիկ, 1847։

ԺԴ. 378բ-84բ [Յոհաննու Երզնկացւոյ (մականուն՝ Պլուզ) Մեկնութիւն պատարագի]

ա. 378բ-80ա Տեառն Ներսէսի ասացեալ, զոր Յոհաննէս Պլուզն Ե[ր]զնկացի վարդապետն համառօտեց, մեկնութիւն խորհուրդ սուրբ պատարագին – Գրէ աստուածայինն Սողոմոն՝ Ժամ եւ ժամանակ է ամենայն իրի... հաճելի իցէ ձեզ Տեառն շնորհէ եւ թէ ոչ, նոյնպէս շնորհ անպարսաւ մնացից ի պատահելոցդ։

բ. 380ա-3բ Տեսութիւն, թէ ինչ խորհուրդ է, որ ամենայն աւր պատարագեմք զՔրիստոս, եւ զի ոչ միայն կենդանեաց, այլ եւ ի մեռելոց փրկութիւն, եւ դարձեալ, թէ որոց մեռելոց իցէ պատարագս փրկութիւն եւ որոց՝ ոչ, այլ եւ զընծայս պատարագին յորոց եւ կամ որպիսի – Արդ, զայս նախ պարտ է գիտել, թէ զիարդ ամենայն աւուր հրաման ընկալաք... արտաքս ընկեցիկ լինիցի աստուածային գաւթէ։

գ. 383բ-4բ Յաղագս՝ թէ ոչ է աւրինակ հացն եւ բաժակն մարմնոյ եւ արեանն Քրիստոսի, այլ ճշմարիտ մարմին եւ արիւն է Քրիստոսի, յորս թէ ոչ նուազի շնորհիցն, յաղագս անարժան մատուցօղի – Տէրն մեր Աստուած Յիսուս Քրիստոս, յորժամ էջն յարգանդ կուսին Աստուածածնին... ոչ աստուածանայր հացն եւ բաժակն յայնժամ զիարդ (չշարունակած)։

ԺԵ. 385ա-90ա Մխիթարութիւն եւ յուսադրութիւն ննջեցելոց. մահ արդարոց բարի է եւ խնդալի ընդ բազում եղանակի, որպէս մարգարէն ասէ՝ Պատուական է առաջի Տեառն մահ սրբոց իւրոց. ո՜ Տէ՛ր, ես ծառայ – Առաջին ըստ վճարման պարտուց, զի ամենայն ոք, որ պարտական լինի, տրտմի... զայսպիսի սգոյ օր եւ զտրտմութեան ձեզ եւ ամենայն քրիստոնէից, եւ Քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս. ամէն։

ԺԶ. 390ա-1բ Վասն պէսպէս մահուան. մահ բընական, զնախախնամական, զպատահական, զպատուհասական – Բնական մահն այն է, որ մարդ ծերանայ... փրկեսցէ զամենայն հաւատացեալսն անուան իւրոյ յամենայն փորձանաց հոգոյ եւ մարմնոյ. ամէն։

ԺԷ. 391բ-2ա [Հաստատութիւն երկրի] – Երկիրս հաստատեալ է ի վերայ թանծր հողմոյ... աստի մինչեւ ի հաստատութիւնն Լ. (30) տարու ճանապարհ է։

ԺԸ. 392բ-6բ Յորդորակ յետ քարոզի եւ ողբն – Եւ արդ երանելի ուրեմն են առաքեալքն եւ մարգարէքն... արիութեամբ ընդդէմ ներհակաց եւ թշնամեաց խաչին Քրիստոսի։

ԺԹ. 396բ [Յաղագս Աննայի՝ մաւրն Աստուածածնի] – Մայր Աստուածածնին Աննայս այս Գ. այրս էառ... ի նմանէ ծնան Բ. որդի՝ զՅովհաննէս աւետարանիչն եւ զՅակոբոս Մեծն։

Ի. 397ա-400բ ստ. լս. Վասն կատարեալ առաքինութեան – Ծեր ոմն բնակէր յանապատն ի Սկիտէ. եւ գնաց Աղէկսանդրիայ... կարիցէ կեցուցանել զանձն իւր, մեծ կոչեսցի յարքայութեան Աստուծոյ։

ԻԱ. 401աբ [Վասն զղջութեան եւ արտասուաց] – Եղբայր ոմն բնակէր ի լերինն Ձիթենեաց... ել աստի մահուամբ եւ գնաց առ կենսատուն Քրիստոս՝ յոյսն ամենեցուն (ՎՀ, հտ. Ա, էջ 549-550)։

ԻԲ. 402ա-15ա [Բանք Անանիայի Շիրակացւոյ]

1. 402ա-407բ Անանիայի յաղագս կատարման համարողութեան եւ կերպից հարցման – Զամենայն ասաց իմաստուն թէպէտ եւ սակաւ ի բազմաց... Ա. Հարցումն. Այսպէս լըւայ ի Հօրէ իմէ... ԻԴ. Հարցումն. Երեք աւազանք էին ի քաղաքին աթենացւոց... Ա. Լուծումն. Յառաջ քան զկոտորածին... ԻԴ. Լուծումն. Զոգախառնեալ ագուգայքն լնուն զաւազանսն ի Դ., Զ., ԺԶ. (16), ԺԸ. (18) մասն ժամուն։

2. 407բ-9ա Գրեմ ձեզ եւ խրախճականս, յորժամ ի կերակուրս եւ յըմպելիս զուարճանայք եւ կամիք խօսել բանս զուարճացուցիչս եւ ծիծաղականս

ա. 407բ-8ա Խրախճականս առաջին – Ասասջիր ցընկերն քո, թէ՝ Կարող եմ գիտել յորում ժամու դու կամիցիս ուտել ճաշ... եթէ անհնար է միոյ ժամու բաւել ի հարիւր նըւագ։

բ. 408ա Խրախճանք երկրորդ – Ասասջիր ց[ը]նկերն քո, եթէ՝ Երբեմն ի խրախութեան մերում ետես պատանի մի պարսիկ... ոչն քեզ է ուրախ լինի։

գ. 408աբ Խրախճականք երրորդ – Ասիցես ց[ը]նկերն քո՝ Ե՛րթ, գնեա՛ աղաւնի... միով աւելի լինին գինք աղաւնեացն եւ ասասջիր նմայ։

դ. 408բ Խրախճական չորրորդ – Ասասջիր ց[ը]նկերն քո, եթէ՝ Կարող եմ գիտել, եթէ քանի դրամ կայ քսակդ... քանի թիւ գայ, այնչափ դրամ լինի լեալ։

ե. 408բ-9ա Խրախճականք հինկեր<ր>որդ – Ասասջիր ց[ը]նկերն քո, եթէ՝ Հոն մի հաւարածութիւն... նորա դեգերութիւն զթվովքն զքեզ ուրախ առնէ։

զ. 409ա Խրախճական վեցոր<ր>որդ – Ասասջիր ց[ը]նկերն քո, եթէ մինչ վաճառես գինի... նորա հիացմամբ դու ուրախասցիս։

3. 409ա-11ա Անանիայի Շիրակունոյն համարողի յաղագս կշռոց եւ կշրոց եւ կշռորդաց – Յաղագս ասարիոնի, լեբտոնի եւ դանկի Ա. Կշիռ Բ. հատաց կոչի ասարիոնն... ԺԸ. Յաղագս քանքարի. Քանքարն է ՃԼԸ. (138) լիտր... հաւաքեալ զամենայն մասունս քանքարի, լինի դահեկան Ա.։

Ծնթ. Ունի հետեւեալ մասերը. 409բ՝ Յաղագս փշտի։ Յաղագս կերատի։ Յաղագս սնգի։ Յաղագս գրամարի։ Յաղագս տրիսի։ Յաղագս սիմիսի։ Յաղագս դահեկանի։ Յաղագս սատերի եւ դրաքմէի։ 410ա՝ Յաղագս սկեղի եւ մէտի։ Յաղագս ունկւոյ։ Յաղագս լտեր։ 410բ՝ Յաղագս մնասի։ Յաղագս նոմիսմայի։ Յաղագս կենդինարի։ 411ա՝ Յաղագս դրամի։ Յաղագս տաղանդի։

4. 411բ-3ա Յաղագս չափւոյ, չափուց Անանիայի Շիրակւունւոյ համարողի. յաղագս չափոյ եւ չափուց պատարաց – Ա. Յաղագս քսեստի. Չափ առաջնորդ չափուց քսեստ... ԺԸ. Յաղագս կաթամաթէ կոթի եւ մասմար կօթա... մարովթն ճաշակ, որով զգինին հանեն։

Ծնթ. Ունի հետեւեալ մասերը. 411բ՝ Յաղագս կոտիւղի։ Յաղագս տրիւղիոնի։ Յաղագս բիսնի։ 412ա՝ Յաղագս պեմենիայի։ Յաղագս պեդէսի։ Յաղագս կամ փսակի։ Յաղագս քուզայի։ Յաղագս կաբոսի։ Յաղագս եւիմայի։ Յաղագս մոդոյ։ Յաղագս գրուի։ Յաղագս սագիտարի։ 412բ Յաղագս մարի։ Յաղագս արդուի։ Յաղագս քոռի։ Յաղագս կիւթոսի։ Յաղագս կաթքամաթէ կօթի։

5. 413աբ Անանիայի Շիրակունոյ համարողի թիւք որչափութեան տանց Հին Կտակարանաց – Ա. Գիրք Մովսէսի օրէնսդրի... Համանգամայն Հնոց Կտակարանաց. տունք է ՔՃ. (9100)։

– 413բ-4ա Նորին թիւք որչափութեանց Նոր Կտակարանաց – Աւետարանչացն Մաթէոսի. տունք ՍՈ. (2600)... Փիլիմոնի թղթին ԽԱ. (41) Համանգամայն Նորին Կտակարանաց Ա. ՓՇՂԱ. (8591)։

6. 414բ-5ա Ականց անուանք եւ գունաւորութիւնք նոցին – Զմրուխտն կանանչ է եւ լուսաւոր... լազուարդն կապուտակ գունաւոր է, եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառք։

Տե՛ս Ա. Աբրահամեան, Անանիա Շիրակացու մատենագրութիւնը, Երեւան, 1944, էջ 46։ Նաեւ՝ Մատենագիրք հայոց, հտ. Դ., Է. դար, Անանիա Շիրակացի, Անթիլիաս-Լիբանան, 2005, էջ 599-686. ձեռագիր b, էջ 591։

ԻԳ. 415աբ Վասն ԲԺ. (12) հողմոցն [յԱռաքելի Սիւնեցւոյ վարդապետէ. ձեռ. 739, 47բ] – Հընչեալ հողմունքս զանազան, / ի չորս կողմանց աշխարհի գան... այս են հողմունքն ամենեքին, / եւ այսքան գործատուկ նոցին։

ԻԴ. 416ա-27ա [Գիրք առակաց, ասացեալ վարդապետին Վարդանայ Այգեկցւոյ] – ա. 416ա-8ա Ասի առակաց, թէ թագաւոր մի կամեցաւ աշտարակ շինել... բ. 418աբ Ասի յառակաց, թէ այր մի գնաց առ դատաւոր քաղաքին... գ. 418բ-9բ Ասի առակաց, թէ այր մի յամէն տարի Ճ. (100) մոթ ցորեն վաստակէր... դ. 419բ-20ա Ասի յառակաց, թէ այր մի խիստ պարտական էր... ե. 420ա-1ա Ասի առակաց, թե այր մի ունէր Ժ. (10) այծ... զ. 421ա-2ա Ի Ֆռանկս կայր կուսանաց վանք մի... է. 422աբ Կին ոմն պոռնիկ, որ բազում ժամանակ կայր ի մէջ պոռնկութեան... ը. 422բ-3ա Եղբայրք երկու երթային ի ճանապարհ... թ. 423ա Աւազակ ոմն գնացեալ յեկեղեցին եւ գողացաւ զհանդերձս... ժ. 423բ Կին ոմն առեալ զմարմին Քրիստոսի... ժա. 423բ-4ա Քահանայ ոմն մատուցանէր պատարագ... ժբ. 424ա Երէց ոմն գեղջի զմարմինն Քրիստոսի եդիր ի փեդակ... ժգ. 424աբ Ոմն սուրբ քահանայ պատարագ մատուցանէր... ժդ. 424բ Ոմն քրիստոնեա, որ պարտ էր հրէի միոյ... ժե. 425ա Էր ոմն իշխան, որ ոչ խոստովանէր... ժզ. 425բ Մեղաւոր ոմն ի ժամ հիւանդութեանն խոստովանեցաւ զամենայն մեղս իւր... ժէ. 426ա Վաճառական ոմն եւ ամուսինն իւր պահէին զսուգ... ժը. 426բ Զինուոր ոմն մեծ թագաւորին գնայր ի փողոց... ժթ. 427ա Եպիսկոպոս ոմն հռոմայեցոց կամեցաւ գնալ յԵրուսաղէմ...

Տե՛ս Ն. Մառ, Ժողովածոյք առակաց Վարդանայ, հտ. Բ., Ս. Պետերբուրգ, 1894։

ԻԶ. 427ա [ԺԲ.(12) ձեւք պատարագաց] – Ծանի՛ր, ո՛վ ընթերցօղ, թէ քանի ազգի պատարագ կու լինի... չարքազք, ըռուսք, պուլղարք։

ԻԷ. 428աբ [Պատմութիւն Ամիր Մուսայի]* – /// (սկ.) եւ մազն որպէս ձիոյ ձար, աչքն՝ չարաչար, մեմամեծք եւ կարմիր, որպէս հուր փայլատակէր... Եւ ասաց Ամիր Մուսէն զայս ողբս... Ասաց քաջն կայր թագաւոր մի Աբդուլ Ազիզ անուն... Յայնժամ արար իմ թագաւորն մատուց զոհս առաջի կռոցն եւ աղաչեաց, թէ օգնեցէ՛ք, ինձ Սողոմոն /// (շար.)։

* Ծնթ. Տուեալների անբաւարարութեան պատճառով որեւէ բնագրի հետ նոյնացնել չյաջողուեց։

Ծնթ. Ստ. լս. բնագրերի համառօտ խորագրերը։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ., նոտրգիր

1. [Խրատք]

ա. 427բ Երեք բան աշխարհիս վերայ լաւ համարիր... զանարգանքն, քան զփառքն։

բ. 427բ Երեք թշնամի կայ մարդոյս՝ սատանայ եւ մարմինս մեր եւ աշխարհս... զայս արա՛ եւ կեցցես։

գ. 428ա Ով որ չունի հնազանդութիւն... յԵրուսաղէմ գնալն է։

2. 428ա արտք. լս. Աղերս – Տէ՛ր Աստուած, ոչ համարձակիմ խնդրել արքայութիւն, այլ տանջանացս թեթեւութիւն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

176բ Ո՛վ սուրբ ընթերցօղք, յիշեցէ՛ք ի մաքրափայլ աղօթս ձեր զգծող սուրբ գրոյս՝ զՅովաննէս էրէցս եւ զծնօղքն իմ՝ զՅունանն եւ զԼուսխաթունն եւ զթողութիւն մեղաց հայցեցէ՛ք ի Քրիստոսէ, եւ ողորմածն Աստուած ձեզ շնորհեսցէ. ամէն։

358բ Արդ, գրեցաւ սուրբ գիրքս թվին ՌՃԺԱ. (1662) ամին, ի քաղաքն Թուխաթ, ի թաղն Պազարճուխ, ի դուռն Սուրբ Սարգըսու, ձեռամբ անիմաստ եւ յոյժ մեղապարտ Բաբերդացի Յովհաննէս իրիցու։ Անմեղադիր լերո՛ւք գրիս սղալանաց եւ անարհեստութեանն, զի կար մեր այս էր, իմ սիրելի հա՛յրք եւ եղբա՛յրք։

395բ Եւ մեղաւորքն ակն ունին դժոխոց եւ տանջանաց, որոց փրկեսցէ Քրիստոս Աստուած զամենայն հաւատացեալսն անուան իւրոյ սրբոյ, մանաւանդ զգծօղ սուրբ գրոցս՝ զԲաբերթացի զՅովաննէս էրէցս, զ[հողս] եւ զփոշիս ոտից ձերոց, ծնօղօք, զարմօք եւ զաւակօք. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

384բ (1881 թ., շղագիր) 1881 Փետրուար 23 ես՝ Խաչատուրս, ընկալայ այս գիրքս, կարդացի։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 6ա, 16ա, 21ա, 33ա մանուշակագոյն թանաքով երկգիծ բոլորակ՝ «ՍՈՒՐԲ ԹԱԴԷԻ ԱՌԱՔԵԼՈՅ ՎԱՆՔ», եւ արաբատառ՝ «ՄԱԿՈՒԻ ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ», կենտրոնում՝ եկեղեցի, որի տակ՝ «1901»:

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «Խրատականք 65», Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝ «Թ[ադէի] առաք[ելոյ] վ[անք]», «ՌՃԺԱ. – 1662, Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», «65/3461», «Ունի միկրոֆիլմ», 1ա՝ «73»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Ա. կազմաստառ՝ «Այս է Տէր Աստուած Յիսուս», պտռկ-պհպ. Գա. «Այս է, Տէր, Տէր, մի՛ թողու /// զխաչ///, ա (երիցս), հ, ղ (երկիցս)», 401բ՝ այբուբեն. Ա-Ֆ՝ թուային արժեքով, զուգահեռ՝ արաբանիշ թուերով, 428ա՝ «Ով որ չունի հնազանդութիւն, նորան շահ է գիտութիւն, ով որ չունի գործս բարի, յԵրուսաղէմ գնալն է։ Տէր Աստուած, ո՛չ համարձակիմ խնդրել արքայութիւն, այլ տանջանացս թեթեւութիւն», 428բ՝ «/// մեր հայ յիս ար///մ ///այրի ///էն խաղաց/// հանց մաքուր ալ աւրհնէս, ամէնն լան նա որ ծիծաղիս»։

 

 

3462

ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՒԱՑԻ, ՔԱՐՈԶԳԻՐՔ

 ՌՃԾԵ. – 1706

ԳՐԻՉ՝ Եփրեմ երէց։ ՍՏԱՑՈՂ՝ տէր Պօղոս։

ԹԵՐԹ՝ 339։ ՊՐԱԿ՝ 1-3×8 (2՝ 2, 3՝ 10)+Գ×13+1×12 +Դ-Լ×12 (ԺԳ/չիք, Ե, Թ 11, Է 8, ԺԲ, ԺԵ-ԺԷ, Ի, ԻԷ 10, ԻԳ, ԻԵ, ԻԶ 13, Լ 9)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,3×10,3։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11,5×7). կարմրով սահմանագծուած։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 178ա)։ ՏՈՂ՝ 21։ ԿԱԶՄ՝ մուգ շագանակագոյն կաշի, փեղկերին եւ մէջքին փակցուած հին կազմից մնացած դրոշմազարդ կաշին (Ա. փեղկ՝ 14,5×10, Բ. փեղկ՝ 14,5×9, մէջք՝ 14,5×7). միջուկը՝ տախտակ. աստառը՝ շագանակագոյն գործուածք՝ վրան հին կազմի շերտազարդ մետաքսի կտորներ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Դ+Ե-Է. Ա-Բ, Ե-Է՝ դեղնաւուն չգրուած թուղթ (Ի. դ.), Գ-Դ՝ ձեռագրի թղթից, մասն Ա. պրակի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, տաճար՝ 303բ, աշտանակ՝ 58ա։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյն՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1970ականներին. կազմը, Ա-Բ, Ե-Է պհպ-ները նորոգման ժամանակի, հին կաշին մաշուած, քերծուած, ցեցի անցքերով, մէջքը ճաքճքած. լուսանցակողերը գունաթափուած, տեղ-տեղ սեւացած. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. թանաքի թթուայնութեան եւ խոնաւութեան հետեւանքով որոշ թերթեր գունափոխուած. պհպ-ների, թերթերի թափուած, մաշուած հատուածները նորոգման ժամանակ նորոգուած-լրացուած սպիտակ կիսաթափանցիկ եւ դեղնաւուն չգրուած թղթերով. սկզբից՝ թափուած. ընդմէջ թ. 2-3ի, 68-9ի 1ական թերթ ընկած. թ. 276, 277-8, 295, 248, 249 սխալ տեղադրած, կարդալ՝ թ. 295՝ թ. 187ից յետոյ, թ. 248՝ թ. 306ից յետոյ, թ. 249՝ թ. 167ից յետոյ, թ. 276՝ թ. 296ից յետոյ, թ. 277-8՝ ծ. 177ից յետոյ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-333բ [Գրիգորի Տաթեւացւոյ Քարոզգիրք]

1. [Քարոզք յառաջին հատորէ]

Տե՛ս Ձմեռան հատոր, տպ. 1740։ Ա-Ի/չիք։ ԻԱ/183բ-7բ, 295աբ, 188ա-95ա։ ԻԲ-ԻԴ/չիք։ ԻԵ/195ա-206ա։ ԻԶ-Խ/չիք։ ԽԱ/76ա-86ա։ ԽԲ-ԽԳ/չիք։ ԽԴ/206ա-17ա։ ԽԵ/146ա-53բ։ ԽԶ-ԿԳ/չիք։ ԿԴ/95ա-102ա։ ԿԵ/չիք։ ԿԶ/58ա-66բ։ ԿԷ/66բ-76ա (68բ՝ «ծառայ սատանայի եւ մեղացն, զի ///», 69ա՝ «/// կամ երկինք զդրախտն ասէ...»)։ ԿԸ/112ա-7ա։ ԿԹ/117ա-24բ։ Հ-ՀԹ/չիք։ Ձ/102ա-11ա։ ՁԱ-ՁԷ/չիք։ ՁԸ/125ա-38ա։ ՁԹ-ՂԹ/չիք։ Ճ/89ա-95ա։ ՃԱ-ՃԺԵ/չիք։ ՃԺԶ/138բ-45բ։ ՃԺԷ-ՃԼԱ/չիք։ ՃԼԲ/86ա-8բ (88բ՝ «մարմնոյս յոյս ունի զանմահութիւն եւ փափկութիւն առ ///» վջ.)։ ՃԼԳ-ՃԿԱ/չիք։

2. [Քարոզք յերկրորդ հատորէ]

Տե՛ս Ամառան հատոր, տպ. 1741։ Ա-ԺԴ/չիք։ ԺԵ/271ա-4ա։ ԺԶ/274ա-5բ, 279ա-83բ։ ԺԷ-ԻԱ/չիք։ ԻԲ/222ա-5բ։ ԻԳ/225բ-34բ։ ԻԴ-ԻԵ/չիք։ ԻԶ/234բ-47բ, 250ա-2բ։ ԻԷ-ԻԹ/չիք։ Լ/253ա-8ա։ ԼԱ/284ա-9ա։ ԼԲ-ԽԶ/չիք։ ԽԷ/289ա-94բ, 296աբ, 276աբ, 297աբ։ ԽԸ-ԾԲ/չիք։ ԾԳ/298ա-303բ։ ԾԴ-ԾԶ/չիք։ ԾԷ/303բ-6բ, 248աբ, 307ա-10բ։ ԾԸ/310բ-19բ։ ԾԹ/319բ-22ա։ Կ/332բ-3բ (333բ՝ «...Զի այսպէս սահմանին զծաղրն, գրէ թէ պիտի ///» շար.)։ ԿԱ/322բ-32բ։ ԿԲ/259ա-69ա։ ԿԳ/1ա10բ (սկ. «/// [Ե]ւ վասն այն զայս կարօտութիւն բարուցս [իմաստ]ունն Սօղոմոն...», 2բ «...զի անցաւոր է, այլ ագահու[թիւն] առաւել ///», 3ա՝ «/// [եւ զաղ]օթս եւ ծառայեսցէ ընչիցն ի գիշերի...», 10բ «...զի որ խեղդէր ագահութեամբ չուանով, խեղդեցաւ մահու չուանով։ Եւ ///» վջ.)։ ԿԴ/չիք։ ԿԵ/11ա-6բ (սկ. «///կերիցես, բայց ի ծառայն, որ է ի մէջ դրախտին...»)։ ԿԶ/16բ-21ա։ ԿԷ/22ա-31ա։ ԿԸ-ՀԳ/չիք։ ՀԴ/31ա-46բ։ ՀԵ-ՃԱ/չիք։ ՃԲ/46բ-57բ։ ՃԳ-ՃԷ/չիք։ ՃԸ/158ա-63ա (սկ. «//լով ուրախանայ եւ խնդայ վասն անմահ եւ անապական զաւակաց...»)։ ՃԹ-ՃԽ/չիք։ ՃԽԱ/163ա-7բ, 249աբ, 168ա-73բ (167բ՝ «...հալածումն, որ յաղագս հաւատոցն///», 249աբ՝ «///զտեղն թողու եւ հեռանայ...»)։ ՃԽԲ-ՃԾԲ/չիք։ ՃԾԳ/173բ-7բ, 277ա-8բ, 178ա։ ՃԾԴ/178բ-83ա։ ՃԾԵ-ՃՁԸ/չիք։ Ունի՝

3. [Քարոզ արտաքոյ Ա. եւ Բ. հատորոց]

217բ-21ա Վասն տեռատեսին ոմն մերձեցաւ յիս – Ասէ Տէր՝ Ո՞ մերձեցաւ յիս։ Ասեն աշակերտքն՝ Ժողովուրդդ պնդեն եւ նեղեն զքեզ... քաւէ զյանցանս մեղուցելոյս եւ անարժանիս. ամէն։

Ծնթ. Նկարագրութիւն Գրիգոր Տաթեւացու Քարոզգրքի տպագրի՝ տե՛ս Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց, հտ. Զ., Երեւան 2012, էջ 1495-1572։ Տպագրերի համեմատ քարոզների դասաւորութիւնը խառն, գլխահամարները՝ տարբեր։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ

1. 21բ (1817թ.*, նոտրգիր) [Վասն ազատելոյ հոգին ի դժոխոց] – Այսոքիւք ազատին հոգիքն ի դժոխոց... ծանր մեղքն հայհոյէ զմեռեալ մեծատանց եւ աղքատաց. ողորմութիւն զինչ։

* Ծնթ. Թուականը ըստ Հմր 2 Հտգյ յիշ-ի։

2. 88բ (1817 թ., նոտրգիր) [Յաղագս խորհրդոյ սերման] (Ա-Զ) – Ա. Սերմանողն առաջի իւր ցանէ... զնոյն եւ հնձէ թէ՛ ցորեան, եւ թէ՛ փուշ։

3. 110բ-1բ (1817 թ., նոտրգիր) [Նորին քարոզ դարձեալ Մեծի երեքշաբաթին, ի բանն՝ Նմանեցաւ արքայութիւն երկնից. Ժ կուսանաց. որոց առեալ լապտերս իւրեանց ելին ընդառաջ փեսային եւ հարսին»։ Մտթ. 25. 1. Ձմեռան ՃԺԲ.] – Նախ վասն էր առակօք խօսէր Քրիստոս. Բ. վասն էր Ժ.(10) կուսանս ասէ, Գ. զի՞նչ է լապտերն եւ իւղն...սէր ծածկէ զբազմութիւնն մեղաց։

4. 153բ-7բ (1817 թ., նոտրգիր) Գլուխ վասն աստուածային դատաստանի – Ասաց հայրն Անտոնիոս. Բազումք ճնշեցին զմարմի[ն]ս իւրեանց ի ճգնութիւնս... տւաք Աստուծոյ եւ գնացաք ի նմանէ։

Հմմտ. Վարք հարանց, հտ. Բ, Վենետիկ, 1855, էջ 96-186։

5. 221բ (1817 թ., նոտրգիր) [Նորին Նեղոսի սրբոյ Յաղագս արծաթսիրութեան. ձեռ. 787, 339ա] – Արմատ ամենայն չարեաց արծաթսիրութիւն է... նմայ ողորմելի է, զի եթող զոր ուներն։

6. 258բ (1817 թ., նոտրգիր) Ել տնուէրն ընդ առաւօտօ՝ ունիլ մշակս ի վարձու... եւ քեզ ասեն արդարքն։

7. 269բ-70բ (1817 թ., նոտրգիր) Մեղքն – Մեղքն նման է քնոյ վասն բազում պատճառի. նախ մարդն ի քուն... ընդ նմայ, որ ողորմի ա[ղ]ք[ա]տին փոխ տայ, Աստուծոյ մեծ թուէ, եկեղեցի շինի։

8. 334ա-9բ (ԺԹ. դ., նոտրգիր) Նորին քարոզ ի բանն, որ Աւետարանն ասէ՝ Եղերո՛ւք խորագէտ իբրեւ զօձ, եւ [մ]իամիտ իբրեւ զա[ղա]ւնի – Նախ գիտելի է, զի որպէս մարդս հոգի է եւ մարմին... զի մեղքն կուրանցե (այսպէս) միտք մարդոյն, որպէս Սողոմոն ասէ կուրացող։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

57բ Նոյն ողորմութեան արժանիս արասցես զստացող լուսազարդ գրոյս՝ զտէր Պօղոսն եւ զծնօղսն իւր եւ զեղբարսն եւ զամենայն ազգայինսն. ամէն։

145բ Յիշեա՛ եւ զԵփրեմ մեղսամածս ի յաղօթս քո, ո՛վ սուրբ քարոզիչ։

221ա Գրեցաւ գիրքս ծաղկաքաղ ձեռամբ անիմաստ եւ յոգնամեղ Եփրեմ երիցոյս, ի խնդրոյ տէր Պօղոսի բանասիրի, ի թուականիս հայոց ՌՃԾ. եւ հնգի (1706) եւ հռովմայեցոց ամսոյ Հոկտեմբերի ԻԴ.։ Աղաչեմ զձեզ, ո՛վ սուրբ ընթերցողք, որք մի բերան ողորմայիւ յիշէ՛ք զգծագրօղս, զի եւ դուք յիշեալ լիջիք ի Քրիստոսէ Աստուծոյն մերոյ. ամէն։

269ա Մանաւանդ զստացող գրոյս՝ զտէր Պօղոսն եւ զիւր ծնօղսն եւ զեղբարսն եւ ամենայն արեան մերձաւորսն եւ զԵփրեմ՝ գծօղ սորին. ամէն։

330ա Որոց լիցի մեզ ամենեցուն մասն եւ ժառանգութիւն յարքայութեանն Աստուծոյ մերոյ, մանաւանդ ստացողի գրոյս՝ տէր Պօղոսին եւ իւր ծնօղացն. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. պհպ. Դա (1801 թ., շղագիր) Ես՝ Ղարատաղցի տիրացու Սըհակ, թուին ՌՄԾ*.ին (1801) զայս Քարոզգիրքս ըստացայ հալալ արդեանց իմոյ եւ ետու յիշատակ Ըստաթէի Սուրբ Առաքելոյն վէքիլ Սիմէօն վարդապետին, զի ով ոք ընթերցէ եւ զիմ ծնողքն իմ յիշեսցէ՛ք, աղաչեմ զձեզ, ո՛վ ընթերցօղք, որք հանդիպիք ի սըմայ, ի մաքրափայլ աղօթս ձեր յիշեսցի՛ք հանգուցե[ա]լ |Դբ| որդոցն իմ՝ Եղիազարին, Ղազարին, Գալուստին, Զանազանին եւ եղբայր Օվանէսին։ Յիշեցէ՛ք ի Քրիստոս, եւ դուք յիշեալ լիջիք առաջի Աստուծոյ, եւ ոք ով ոք կամի սուրբ գիրքս հանել կամ վաճառել սուրբ աթոռէս, պարտական լիցի ահեղ ատենին Քրիստոսի. սեւերես չմնասցէ առաջի Աստուծոյ։ Եղեւ թըվոջս ՌՄԽԹ. (1800), Նո[յ]եմբերի ԺԶ.ին։ Ես՝ տիրացու Սըհակը, եկի Սուրբ Աթոռս, ուխտ արի։

* Ծնթ. Սկզբնապէս տողամիջին գրել է ՌՃԾ., յետոյ դարձրել ՌՄԾ.։

2. 220բ (1817 թ., նոտրգիր) Թ[ուին]ՌՄԿԶ. (1817), Ապրելի Ե.ին գրեցաւ։ |221ա| Մեծապատիւ եւ գերհարգո /// քաղձր եւ ախորժակ աչացս լուստեսիլ եղբարդ քոյ (՞) տիրացու /// Աղվէլի Յօհանէս /// Բ. եղբար, երկուս եղբար։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «ԺԸ. դար», Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝ «Հմր 74 Քարոզգիրք, Գր[իրգոր] Տաթ[եւացի]», «ԺԸ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», «Տաթեւ, 48/3462», Գա՝ «3462»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Գա՝ «///պաղանաց, գրի///լն, ԻԱ., ԻԹ. իրքն, այս է Պարկուշատու գաւառի պրինձն ճան ԻԸ. մարզանեան Բ. լական պակաս լիձ։ Տէր Յիսուս Քրիստոս, ողորմեայ մեղաւորիս», Գա, Գբ, 99ա եւ այլուր բազմաթիւ տառեր, 173բ՝ «բարի գա», 248բ՝ «հաս», 249ա՝ «Մեղայ յաղագս որոց երանելի է», 288բ՝ «հ հանգուցեալ»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ Գբ՝ թռչնագիր, 57բ՝ անընկալելի պատկեր, 173բ՝ բուսական նախշ, 248բ՝ թռչուն, 288բ՝ դուռ, կենտրոնում խաչ։

 

 

3463

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(բաղկացած 2 ձեռագրից)

ԹԵՐԹ՝ 321+2 (կրկն.՝ թ. 187, 229)։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. Ա. փեղկին՝ հին կազմի կաշին, միջուկը՝ տախտակ. աստառը՝ վանդակազարդ կտաւ (Ի. դ.), հինը՝ կարմիր հէնքով ծաղկազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Ցանկ անուանց (պարտատեա՞րց)։ ԺԵ. դ.։ ԱԲ+ԳԴ՝ ստացուած մէկական թերթերի եզրահատումով եւ ընդլայնակի ծալումով (բնագիրը կտրած)։ Մագաղաթ (16×12). միասիւն (16×12). նոտրգիր (նմուշ՝ Բա). տող՝ 17։ Կարդալ՝ Բա, Աբ. «///րան՝ ԸՃ. (800), Գիչումն՝ ԹՃ. (900), Ավան /// ափն՝ ԳՃ., Շահնուպարն՝ ԶՃԾ. (650), Մի/// զաշէն՝ ԶՃ. (600), Միրայխան՝ ԴՃ. (400), Փիրղ///ւշն՝ ԶՃ. (600), Ավդալն՝ ԲՃ. (200), Մալքին՝ Դ/// Միրաքն՝ ԲՃ. (200), Աղասին՝ ԳՃ. (300), Միրո///մն՝ ԴՃ. (400), Հախումն՝ ԸՃ. (800), Միրաշէն /// Ավաքի վկալած դաստան դաստն Եսայ/// ումն Ծ. (50), Պնլէն՝ ՃԾ. (150), ա///ղայպակն՝ Ճ. (100), ///ասբարն՝ ԲՃ. (200), Յուլան՝ Ճ. (100), Մաթոսն՝ ԲՃ. (200), ///ուլոյխան՝ ՃԾ. (150), Պատիրն՝ ԲՃ. (200), Շահնու///ւրն՝ ԲՃ. (200), Միրիճան՝ Ճ. (100), տէր Ավաքն՝ Բ/// ’ւ իչումն՝ ԲՃ. (200), Լէլէն՝ ԲՃ. (200), Սալղուրն ///հլիման՝ Ճ. (100), Ճանումն՝ Ճ. (100), Ատին՝ ԳՃ. (300), ///աղէն՝ ԴՃ. (400), Մէհրապն՝ ԲՃ. (200), Ղունճէն /// Ժելաթն՝ Ճ. (100), Փիրղուշն՝ ԲՃ. (200), Ղա///»։ Բբ, Աա. «///ումն(՞)՝ Ճ.., Պատիրն՝ Ճ. (100), Մելիք /// ուլումն՝ ԲՃ. (200), Ահլիման՝ ԲՃ. (200), Գիչումն ///րութը՝ Ճ. (100), Աղայպակն՝ ԲՃ. (200), Տիմայոն ///ր Գիրիքոր՝ Ճ. (100), Եվազն՝ Ճ. (100), աղայ Մատուրն ///լուխան՝ ՃԾ. (150), Շահնապար՝ Ճ. (100), Մաթոս ///ըկըրտիչն՝ Ճ. (100), Ալպասն՝ Ճ. (100), Պաղին՝ ԲՃ. (200), Ատ///Ճ. (100), Միրզաղէն՝ ՃԾ. (150), Միրիճան՝ Ճ. (100), /// տէր Ավաքն՝ ԶՃ. (600), Գո/// ային՝ ԸՃ. (300), Սիմայոն՝ ԹՃ. (900), Յուլումն՝ ԳՃԾ. (350), Ղուն/// ԹՃ. (900), Ղազարն՝ ԴՃ. (400), Մարութէն՝ ԹՃ. (900), Ղարամն ///Ճ. (100), Յուլոյխան՝ ԷՃ. (700), Հասան՝ ԵՃ. (500), Լէլէն ///ըրտիչն՝ ԲՃ. (200), Ալպասն՝ ԸՃ. (800), Ահդիպարն՝ ԶՃ. (600), ///րապն՝ Ռ. (1000), Ճանումն՝ ԴՃ. (400), Պապայխան՝ Ը///վէլաթն՝ ԳՃ. (300), Սարքիսն՝ ԳՃ. (300), Ծատուրն՝ ԳՃ. (300), ///կարն՝ ԸՃԾ. (850), Էվասն՝ ԳՃ. (300), Միրիճան՝ ԸՃ. (800), ///։ Գա, Դբ. «///սափն՝ ԳՃ. (300), Շահն[ուա՞]զարն՝ ՃԾ. (150), Միրզայխան՝ ԴՃ. (400), Փիրղ/// Ավալն՝ ԲՃ. (200), Մալ///ին ///աքն՝ ԲՃ. (200), Աղ///ան, տէր Ավաքն՝ Ճ. (100), ///ճէն՝ ԲՃ. (200), Լէլէն՝ Ճ. (100), Միրում/// ԳՃ. (300) ///մայ///վաքին կալն Աղազարն՝ Ճ. (100), Ով///լն՝ Ճ. (100), տէր Գիրիգորն՝ ԲՃ. (200), Ահդիբատ ///Ճ. (100), Մալքումն՝ Ճ. (100), Պային՝ ԲՃ. (200), Մըկըր[տի]չն՝ Ճ. (100), աղայ Մասուրն՝ Ճ. (100), Պուլախ///ի մայոն՝ ԳՃ. (300), Ղուլին՝ Ճ. (100), Աղայպակն /// Աղայճան՝ ԲՃ. (200), Ավասափն՝ Ճ. (100), Սար///՝Ճ. (100), Թո///օսն՝ Ճ. (100), Միրումն՝ Ճ. (100), Ժուլ///»։ Գբ, Դա. «///լումն՝ ԳՃԺ. (310), Շուն///՝ ՌՃ. (1500), Աղազարն՝ ԴՃ. (400), Մարութն ///ղարամն՝ ԶՃ. (600), Յուլոյխա/// ԶՃ. (600), Հ///ան՝ ԵՃ. (500), Լէլէն՝ ԸՃ. (800), Մըկըրտիչն /// Ալպասն՝ ԸՃ. (800), Ահդիբարն՝ ԶՃ. (600), ///զն՝ Ռ. (1000), Ճանույ՝ ԴՃ. (400), Պապայի/// ԸՃ. (800), Փիրվէլաթն՝ ԳՃ. (300), Սարքիսն՝ Գ/// Ծատուրն՝ ԳՃ. (300), Ճիկարն՝ ԸՃ. (800), Ծ/// ԸՃ. (800), Սաթիլմիշն՝ ԲՃ. (200), Պապուլն /// Էվազն՝ ԳՃԾ. (350), տէր Գիրիքորն՝ ԶՃ. (600), ///լին՝ ԲՃԾ. (250), Պալէն՝ ԴՃ. (400), Շիրին՝ Դ///պուլախն՝ ԳՃ. (300), Աղայպակն /// Աբրահամն՝ ԵՃԾ. (550), Մալքումն՝ Գ/// Բինիաթն՝ ԸՃ. (800), Աղայհելին՝ Ը/// Աւետիսն՝ Ռ. (1000), [Ա՞]հլիման՝ ԶՃ. (600), Հայրապետն (՞)՝ ՌՃ. (1100)///)»։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1970ականներին. կազմը նորոգուած մուգ շագանակագոյն կաշուով, զոյգ փեղկերին պահպանած նախկին կազմից մնացած կաշին, զոյգ կապիչներն ու գամերն ընկած, մէջքի ստ. հատուածը ճաքճքած. լուսանցակողերը տեղ-տեղ մաշուած, գունաթափ. պտռկ-պհպ-ները աղտոտուած, գունափոխուած, ցեցի անցքերով։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «3463», «ԺԴ., ԺԷ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», 50ա՝ «260 ողջ թերթ»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Ա.

ԺԴ. դար

ԳՐԻՉ՝ Կիւրիոն։

ԹԵՐԹ՝ 227+1 (թ. 1-227. կրկն.՝ թ. 187, հետագայի թերթակալում տասնեակներով՝ 1-267, որ է՝ 50ա-230ա)։ ՊՐԱԿ՝ Ա-Ի×12 (Ա 9, Բ 11, Ժ 10, Ի 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 12,5×8,3։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (9,2×6)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 52ա)։ ՏՈՂ՝ 20։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 130բ։ Լուսանցազարդ՝ բուսական (89բ, 92բ)։ Զարդագիր՝ հանգուցագիր (89բ, 92բ) թռչնագիր (130բ)։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, մանուշակագոյն, նարնջի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. Ը-Ի պրակներն առանց պրակահամարների. թ. 1-50, 81՝ մաշուած-թափուած հատուածները նորոգուած դեղնաւուն թղթով (որոշ թերթեր 1-5,5 սմ լայնութեամբ վերից վար թափուած). թերթերին աղտոտուածութեան հետքեր, գրադաշտի թանաքը տեղ-տեղ թափուած, դժուարընթեռնելի, թ. 2-13՝ ցեցի անցքեր. 154ա՝ վրան թանաք թափուած, 3 տող լրացուած հետագայ ձեռքով. 39բ՝ լղոզուած թանաքի հետք։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1-130ա [Նեմեսիոսի Յաղագս բնութեան մարդոյն]

Տե՛ս ձեռ. 470, 2ա-115ա. Ցանկ/չիք։ ա/1-14ա («///[զ]երկաթ [յորժամ ի մագնիտն քարէ ըմբռն]իցի։ Եւ ապա [դարձեալ զնոյնհետայն ի տնկոցն ի] կենդանիսն...»)։ բ/14ա-35ա։ գ/35ա-41ա։ դ/41ա-3բ։ ե/43բ-51ա, զ/51բ-3բ։ է/53բ-8ա։ ը/58ա-61ա։ թ/61ա-2ա։ ժ/62աբ։ ժա/62բ։ ժբ/63ա։ ժգ/63ա-5բ։ ժդ/65բ-7ա։ ժե/67ա-9բ։ ժզ/69բ-70բ։ ժէ/70բ-5ա։ ժը/75աբ։ ժթ/75բ-6ա (Յաղագս սրտմտութեան – Սրտմտութիւն է եռանդն շուրջ զսրտիւն...)*։ ի/76ա-7ա։ իա/77աբ։ իբ/77բ-9ա։ իգ/79ա-80ա։ իդ/80ա-1բ։ իե/81բ-2ա։ իզ/82ա-3ա։ իէ/83ա-7ա։ իը/87աբ։ իթ/87բ-9բ։ լ/89բ-91ա։ լա/91ա-2բ։ լբ/92բ-5ա։ լգ/95ա-7բ։ լդ/97բ-9ա։ լե/99բ-101ա։ լզ/101ա-2ա։ լէ/102ա-5ա։ լը/105ա-7ա։ լթ/107ա-10ա։ խ/110ա-3ա։ խա/113ա-8բ։ խբ/118բ-29բ։ Յիշ. թրգմ./129բ-30ա։

* Ըստ յղուող Հմր 470 ձեռագրի նկարագրութեան՝ ԺԹ. միաւորը չկայ՝ բաց է թողնուած, մինչդեռ ձեռագրի մէջ այն առկայ է՝ տե՛ս ձեռ. 470, 62բ-3ա։

Ծնթ. Լս-ներում երբեմն կան լուծմունքներ։ Հմմտ. Նեմեսիոս Եմեսացի, Յաղագս բնութեան մարդոյ, աշխ. Կ. Մոսիկեանի, Երեւան, 2019, էջ 92, ձեռ. Թ. (էջ 97)։

Բ. 130բ-227բ [Գրիգորի Նիւսացւոյ Յաղագս կազմութեան մարդոյ]

Տե՛ս ձեռ. 470, 116բ-213ա։ Ցանկ/չիք։ ա/130բ-3ա։ բ/133ա-6բ։ գ/136բ-8ա։ դ/138աբ։ ե/138բ-9բ։ զ/139բ-41ա։ է/141ա-2բ։ ը/142բ-4բ։ թ/144բ-9բ։ ժ/149բ-50բ։ ժա/151ա-3բ։ ժբ/153բ-4բ։ ժգ/154բ-9բ։ ժդ/159բ-62ա։ ժե/162ա-70ա։ ժզ/170ա-1ա։ ժէ/171ա-2բ։ ժը/172բ-8բ։ ժթ/178բ-81բ։ ի/181բ-4բ։ իա/184բ-6բ։ իբ/186բ-7գ։ իգ/187գ-9ա։ իդ/189ա-93ա։ իե/193ա-5ա։ իզ/195ա-6բ։ իէ/196բ-203բ։ իը/203բ-4բ։ իթ/204բ-7բ։ լ/207բ-11ա։ լա/211ա-4բ։ լբ/214բ-27բ։

Ծնթ. 146բ՝ ստ. լս. հետագայ ձեռքով բնագրային լրացում։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

91ա Կերիոնի Տէր ողորմի։

227բ Զբազմավէր անձն հիքոյս Կիւրիոնի՝ ծրողի սորին, յիշեա՛ ի թողութիւն մեղաց։ Եւ զՄխիթար քահանայ եւ զԽաչատուր կրօնաւօր եւ զրաբունապետն իմ Յոհան[ն]էս. ամէն։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Բ.

ԺԷ. դար

ԳՐԻՉ՝ Ղազար։

ԹԵՐԹ՝ 94+1 (թ. 228-321. կրկն.՝ թ. 229)։ ՊՐԱԿ՝ Ա-Ը×12 (Ա 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 12,3×8,2։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (8,5×5,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 250ա)։ ՏՈՂ՝ 20։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 228ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր։ ԳՈՅՆԵՐ՝ կարմիր, կանաչ, վարդագոյն, շագանակագոյն, նարնջի, սեւ։

Ծնթ. Այս՝ Բ. ձեռագրի ծաղկողը ծաղկել է նաեւ Ա. ձեռագրի մաս՝ 130բ էջի ճակատազարդը։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1970ականներին. թերթերը նորոգուած դեղնաւուն եւ կիսաթափանցիկ սպիտակ թղթերով. տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. թ. 321՝ գրեթէ ամբողջովին թափուած, հիմքից մնացած մի փոքր պատառիկ, թափուած հատուածը լրացուած դեղնաւուն թղթով։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

228ա-320բ Գրիգորի Նիւսացւոց Յաղագս կուսութեան, եթէ սեփհական է աստուածայնոյ եւ անմարմին բնութեանն կուսութիւն

Տե՛ս ձեռ. 470, 216ա-87ա։ ա/228ա-31ա։ բ/231բ-45ա։ գ/245ա-54բ։ դ/254բ-6ա։ ե/256բ-8բ։ զ/258բ-60ա։ է/260ա-5ա։ ը/չիք։ թ(=Ը+Թ)/265ա-70ա։ ժ/270ա-6բ։ ժա/276բ-84ա։ ժբ/284ա-9ա։ ժգ/289բ-91ա։ ժդ/291ա-5բ։ ժե/295բ-7ա։ ժզ/297ա-301ա։ ժէ/301ա-3բ։ ժը/303բ-5բ։ ժթ/305բ-9ա։ ի/309ա-11ա։ իա/311ա-4ա։ իբ/314ա-20բ («...առանձնագունիցն ի ծերութենէ զօրութեամբ առ ///». վջ.)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

256ա Ղազար գրիչ յիշել հայցէ։

 

 

3464

ՍԻՄԷՈՆ ՋՈՒՂԱՅԵՑԻ, ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ, ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԻՒՆ

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 372 (հետագայի թերթակալում տասնեակներով՝ 1-354, որ է՝ 1ա-368ա). չգրուած՝ 133բ-6ա, պհպ. Բ, Գբ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԱ×12 (ԺԱ 14)+Ա-Ի×12 (Ի 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 12,5×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (8×5,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 73ա, ծածկագիր՝ Գա)։ ՏՈՂ՝ 15-17։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ վարդագոյն մետաքս։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+Գ՝ մագաղաթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 1բ, 136բ, 227ա, 265բ։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ կենդանագիր, թռչնագիր, թռչուն-ձուկ, կենդանի-ձուկ։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, վարդագոյն, կանաչ, դեղին, նարնջի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մաշուած, մէջքը ճաքճքած, ստ. հատուածի կաշին թափուած, Ա. փեղկի ստ. հատուածի կաշին պատռուած, միջուկ-տախտակը վերից վար կոտրուած, Ա. կազմաստառը գունափոխուած, միջուկից մասամբ անջատուած, Բ. փեղկին ցեցի անցքեր. զոյգ կապիչներն ու գամերն ընկած, կապիչների հիմքերը պահպանուած. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտոածութեան հետքեր, զանազան բծեր. որոշ թերթերի վր. աջ անկիւններին բորբոսի հետքեր. թ. 1-27 եւ այլուր ցեցի անցքեր, թ. 13-24՝ ստ. լուսանցակողերը մկնակեր, թ. 366-8, պհպ. Գ.՝ ստ. արտք. անկիւնները, թ. 369-72 գրեթէ ամբողջովին մկնակեր, պահպանուած միայն մօտ 1,5 սմ հիմքերը. թ. 1-12, 25-60, 121-70, 339-50՝ կարերը թուլացած. թ. 13-24՝ հիմքին միացած միայն մէկ կարով. թ. 109-20՝ հիմքից ամբողջովին անջատ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1բ-133ա Սիմէօնի վարդապետի [Ջուղ]ացւոյ արարեալ Քերականութիւն ըստ լեզուի մերում հայկազանց

Տե՛ս ձեռ. 1984, 115ա-62բ։ Քերականութիւն է/1բ-2ա։ 1/2ա-76ա։ ա/2ա-4ա։ բ/4ա։ գ/4ա-5ա։ դ/5աբ։ ե/5բ-7ա։ զ/7ա։ է/7աբ։ ը/7բ-30բ։ թ/30բ-54բ։ ժ/54բ-7ա։ ժա/57ա-61ա։ ժբ/61ա-3բ։ ժգ/63բ-5բ։ ժդ/65բ-71բ։ ժե/71բ-6ա։ 2/76ա-133ա։ ա/76ա-80բ։ բ/80բ-2բ։ գ/82բ-3ա։ դ/83ա-120բ։ ե/120բ-33ա։

Բ. 136բ-68բ Սիմէօնի վարդապետի Ջուղա[յե]ցւոյ արարեալ զՏրամաբանութեան հաւաքումն

Տե՛ս ձեռ. 664, 101ա-57բ։ Նախաբան/136բ-8բ։ ա/138բ-226բ։ բ/227ա-65ա։ գ/265բ-372բ (368բ ուսանին իմաստակք առ ի պատրել զոմանս, իսկ իմաստունք///(շար. պատռուած)։

Ծնթ. Լս-ներում գրչի եւ հետագայ ձեռքով բնագրային լրացումներ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

133ա Ո՛վ եղբայր, յորժամ ընթեռնուս զայս բանս եւ օգտիս, յայնժամ յիշման առնես արժանի զգրիչս եղկելի, հանդերձ ծնօղօքս ամենայնի։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. պհպ. Աբ (ԺԷ. դ., շինծու բոլորգիր) Սորա վիրա օվ եր որ նկար տա ինձ, մէկ տոնու ողորմի տա ինձ։

2. պհպ. Գա (ԺԷ դ., արաբանիշ ծածկագիր) 9000 5000 20 2000 4000 600 2000 20 / 50 1 1000 1 300 1 30 7 9000 2000 1 400 / 3000 1 5000 4 1 800 5 4000 300 20 / 500 5 30 20 4000 7 5000 1 90 1 700 5 200 (վերծանութիւն՝«Քրիստոսի ծառայ յԱլէքսան վարդապետ յիշել ի Տէր, աղաչեմ»), բոլորգրով՝ «Ով զսա կարդայ, նա դպիր է»։

Տե՛ս Ա. Գ. Աբրահամեան, Հայկական ծածկագրութիւն, Երեւան, 1978, էջ՝ 135-136։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «Սիմէօն վարդապետ Ջուղայեցի», «ԺԷ. դար», Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝ «Հմր 79, Սիմէոն վարդապետ Ջուղայեցի, Քերականութիւն եւ Տրամաբանութիւն», պհպ. Աա՝ «Տաթեւ», «79/3464», «ԺԷ., Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», 2ա՝ «352 թերթ», արաբաթիւ ծածկագիր՝ պհպ. Գա։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ «Յարութիւն»։

 

 

3465

ՆԵՐՍԷՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ, ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՍԱՂՄՈՍԱՑ

ԺԴ. դար

ԳՐԻՉ՝ Յոհանէս։

ԹԵՐԹ՝ 274+2 (կրկն.՝ թ. 255, 274, հետագայ էջակալում տասնեակներով՝ 1-274, որ է՝ 1ա-274ա). չգրուած՝ 13բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԲ×12 (Ա 11, Բ 24, ԻԲ 13)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,3×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13×8,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 47ա)։ ՏՈՂ՝ 23-28։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի, մէջքը, զոյգ կապիչները՝ սեւ կաշի (Ի. դ.). միջուկը՝ տախտակ. աստառը՝ Ա. փեղկ՝ շերտազարդ կտաւ, Բ. փեղկ՝ սպիտակ կտաւ (Ի. դ.)։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – 1. Աւետարան Մարկոսի։ Ժ. դ.։ Ա (սկ.)՝ մէկ եզրահատուած թերթ (բնագիրը կտրած)։ Մագաղաթ 15×10,3. միասիւն (14×8,6). բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ Աա). տող՝ 11։ Կարդալ. Աբ՝ «Փողոցի անդ եւ լուծին զնա...(ԺԱ. 4-7)», Աա՝ «Թողոյր, եթէ ոք անաւթ ինչ... (ԺԱ. 16-18)»։ 2. Ճառ ինչ. ԺԱ. դ.։ Գ՝ մէկ եզրահատուած թերթ (բնագիրը կտրած)։ Մագաղաթ 15×10,5. երկսիւն (10,5×7,8). ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Գա). տող՝ 9։ Կարդալ. Գա-Գբ՝ «Տէր, ողորմութեամբ, քաղցրութեամբ կամաւք քո եւ հայրական սիրով, գթոյ բարերարութեան քո... զոր ինքեան կամակոր եւ անառակ»։ 3. [Աղօթք] Եփրեմայ (՞)*։ ԺԲ. դ.։ Բ՝ ստացուած մէկ թերթի ընդերկայանակի եզրահատումով։ Թուղթ 15×10,2. միասիւն (12,8×8,5). ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Բա).տող՝ 12, 4։ Կարդալ. Բա՝ «Ական գլուխ եւ առաւել քան զհրիշտակս որ... իմոց անցանաց աղաչեմ», Բբ՝ «իմոյ տկարութեան գանձ է սայ ամբարեալ ի բազմաց, իսկ աշխատաւորացն է ճաշակելի»։

* Ծնթ. Էջի վերեւը կիսով կտրուած տող, որ կարելի է կարդալ՝ «Եփրեմ», որը, սակայն, նոյն Եփրեմին այս մասի հեղինակ համարելու հիմք լինել չի կարող։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1950ականներին. վերակազմուած հին եւ նոր կաշիներով. մէջքի կաշին, կապիչները, սպիտակ կազմաստառը նորոգման ժամանակի. թերթերի թափուած, մաշուած հատուածները լրացուած, նորոգուած դեղնաւուն եւ կիսաթափանցիկ սպիտակ թղթերով. թ. 274գդ՝ սպիտակ կիսաթափանցիկ թղթի վրայ հորիզոնական դիրքով հաւաքած ձեռագրից մնացած թերթերի մանր կտորները. պտռկ-պհպ Աաբ՝ գրադաշտը խամրած, մասամբ գունաթափ, գիրը դժուարընթեռնելի. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. վերջից անորոշ քանակի թերթեր ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-274բ [Ներսիսի Լամբրոնացւոյ Մեկնութիւն Սաղմոսաց]

Տե՛ս ձեռ. 990, 2ա-730բ։ Նախաբան/1ա-4բ։ Թէ վասն էր.../4բ-13ա։ ա/14ա-196ա։ բ/196ա-274բ (274բ «...փառաւորել, քանզի եւ զայս միայն խնդրե ///ջ Աստուած///» շար.)։ գ-ը/չիք։

Տե՛ս Ս. Գրքի հայերէն մեկնութիւնների մատենագիտութիւն, պատր. Ե. եպս. Պետրոսեան, Ա.Տէր-Ստեփանեան, Երեւան, 2002. ձեռագրիս մասին՝ էջ 23։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

220բ ստ. լս. Տէր Յիսուս Քրիստոս, ողորմեա՛ Յոհանէս գծողին։

234բ արտք. լս. Տէր Յիսուս Քրիստոս՝ Աստուա՛ծ ճշմարիտ, ողորմեա՛յ սուտանուն Յոհանիս։

246ա արտք. լս. Աստուա՛ծ, ողորմեա՛յ անպէտին. ամէն (նման՝ 261ա)։

260ա արտք. լս. Աստուա՛ծ, ողորմի անպէտ միակեցին։

ՆՇՈՒՄ՝ պտռկ-պհպ. Բբ՝ «Գիրք Սաղմոսի, մեկնիչէ Ներսէսի արքեպիսկոպոսի արարեալ, 274 թերթ», Բ. կազմաստառին սոսնձած թղթերին՝ «Տաթեւ», «ԺԷ. Մ[եսրոպ] ե[պիսկոպո]ս», «75/3465», «Մեկնութիւն սաղմոսի, ԺԴ. դար», «Հմր 33, Մեկնութիւն սաղմոսի»։

 

 

3466

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԳ. դար

ԹԵՐԹ՝ 270+1 (կրկն.՝ թ. 108. հետագայ էջակալում տասնեակներով՝ 1-260, որ է՝ 1ա-260ա). չգրուած՝ 11բ-2ա, 128բ-9բ, 166բ։ ՊՐԱԿ՝ 11+Ա-Ե×12 (Ա 11)+1-17×12 (11՝ 4, 5, 7՝ 8, 6՝ 9, 8-10՝ 10, 1՝ 13, 16՝ 14, 4՝ 15, 12՝ 16, 13, 15՝ 18)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 12,2×7,7։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (9×5,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 33ա)։ ՏՈՂ՝ 19-22։ ԿԱԶՄ՝ սեւ կաշի՝ ճնշագծերով. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն չգրուած թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ-Դ. Ա, Դ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, մասն կազմաստառի, ԲԳ՝ մագաղաթ, չգրուած։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 13ա, 130ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր, կենդանագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, շագանակագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1970ականներին, կազմը, պհպ-ները՝ նորոգման ժամանակի. թերթերի թափուած հատուածները լրացուած դեղնաւուն եւ կիսաթափանցիկ սպիտակ թղթերով. կազմի կաշին տեղ-տեղ մաշուած, քերծուած. Բ. փեղկի կարերը թուլացած՝ մէջքից անջատ. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան հետքեր, զանազան բծեր. թ. 166-7ի միջեւ 1 թերթ կտրած, սխալ տեղադրուած թ. 146-7ը կարդալ՝ թ. 83-84ի միջեւ. թ. 266 տեղադրուած 263-4ի միջեւ. 124ա-6ա հետագայում լրացուած եւ թանաքի թափուածութեան հետեւանքով անընթեռնելի. գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած. խոնաւութեան հետեւանքով թ. 1-167 դժուարընթեռնելի, երբեմն անընթեռնելի. 124ա-6ա բնագիրը լրիւ գունաթափուած, անընթեռնելի։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1աբ [Մեկնութիւն աղօթից՞] – /// (սկ.) միջոյ զկու///զն, այլ /// զանձն ա/// անէ եւ կարէ ընդ դ [ի՞] ///իցէ ոմն... որք ոչ կարեն նանել կատարեալ պատկեր /// որպէս կարծի ///ցն կենա/// ///անին ///։

Բ. 2ա-11ա [Ի Մատենէ ողբերգութեան Գրիգորի Նարեկացւոյ]

ա. 2ա-6բ Գր/// վարդապետ /// – Նայեա՛ց, [ամենահայե]աց տեսու[թիւն՝ կենաց] բարութեան յու[սոյ], / Ի մեծաբարբառ աղաղակ ցաւագնեալ անձինս հեծեծանաց... փառաց քաղցրութեան ամենապարգեւ քո աստուածութեանդ. աւրհնեալ յաւիտեանս. ամէն (Բան ԺԹ.)։

բ. 6բ-8բ Մաղթանք զաւրաւորք աւրհնեալ ///աց գիշերայւնոյ – Ընգա՛լ քաղցրութեամբ, հզաւր Տէր Աստուած, հզաւր, զդառնացողիս զաղաչանս, / Մատի՛ր գթութեամբ առ պատկառեալս դիմաւք... Քեզ [ամենաւր]հնեալ թագաւոր [փառ]աց անճառից յերկինս առաքել. ամէն (Բան ԺԲ., Գ., Դ., Գ-ի սկզբից 5 տող՝ չիք)։

գ. 8բ-11ա Նորին Գրիգորի վարդապետի ի խորոց սրտից խաւսք ընդ Աստուծոյ – Աստուած բարեար, հզաւր, ահաւոր, / Հայրդ բարի ողորմութեանդ շնորհի... Քաղցրութիւն, փրկութիւն, քաւութիւն / Եւ փառք յամենեցունց յաւիտեանց ա[զգաց] (Բան ԺԳ.)։

Տե՛ս Գրիգոր Նարեկացի, Մատեան ողբերգութեան, աշխ.՝ Պ. Խաչատրեանի, Ա. Ղազինեանի, Երեւան, 1985։

Գ. 13ա-78ա [Մեկնութիւն աղաւթից՞] Վերհայեց/// [աղ]աւթից յե/// սրբազանն /// ճարոյ եւ ///խընդոյ ստ/// այ բ/// – Ե/// զի /// ութեան ձերու[մ] /// յաստեա/// յարձակ///...

– 14աբ [Ցանկ]. Գլուխս կարգելով վեցերորդ – Առաջին՝ թէ զինչ է աղաւթք... վեցերորդ՝ ի բանս տաւնից։

ա. 14բ-22բ Գլուխ առաջին, թէ զինչ է աղաւթք – Սկիզբն արկեալ Ատուծով վերայդիտեսցուք հանդիպողապէս տեսութեամբ հոգոյն ի հանդէս աղաւթից... դիտաւորութիւն բոլոր հանդիսից նմին առ ի հանդերձեալ լրումն։

բ. 22բ-41ա Գլուխ երկրորդ, թէ զինչ գիտումն խորհրդոյ աղաւթից – Եւ ահա ըստ որում, զի նա ինքն է ուխտադրութիւն... յաւիտեանս հեղեալ գոյ անսահման փայլմամբ ի սփիւռս անբաւութեան։

գ. 41ա-53ա Գլուխ երրորդ, թէ զինչ է արժանաւորութիւն աղաւթից – Այլ թէ զիա՞րդ եւ զի՞նչ արժանաւորութեամբ իցէ առ այսոքիկ բերիլ... եւ այն լուսոյ փայլ/// սէր է բռնագի/// ամենայն են սիրո///։

դ. 53ա-62ա Գլուխ չորրորդ. Յաղագս արժանաւորութեան ժամուց աղաւթից – Ի շարժմանէ գոյանան ժամա[նա]կք, ըստ որում եւ ժամք ասին... յառաջ ի ժամ գիշերոյն խաղաղական երգով սկիզբն աներեկ աւուրն խորհրդոյ /// (3 տող)։

ե. 62բ-70ա Գլուխ հինգերորդ. Յաղագս կարգի – Եւ զի յարմարութիւն կարգաց է պատճառ յարամնաութեան... Քրիստոսիւ Յիսուսիւ առ Հայր, որում աւրհնութիւն, զաւրութիւն եւ փառք։

զ. 70բ-8ա Գլուխ վեցերորդ. Վասն տաւնի – Յաղագս տաւնի դարձեալ նոյն դիտողութեամբ... տաւն Տեառն, որով պաշտի յամենայնի Ամենակալն յաւիտեանս յաւիտենից. ամէն։

Դ. 78ա-107ա Մովսէսի Քերթողահաւրն Յաղագս քերականութեան

Տե՛ս ձեռ. 436, 280ա-300բ։ 1. ա/78ա։ բ/78աբ։ գ/78բ-9բ։ դ/79բ-81ա։ 2. ա/81աբ։ բ/81բ-2ա։ 3/82ա-3բ։ 4/146ա-7ա։ 5. ա/147աբ։ բ/84աբ (սկ. «/// Ձայն սեռականագոյն. Ասի սեռ, զի հասարակաց...»)։ գ/84բ-6ա։ դ/86ա-7բ։ ե/87բ-9ա։ զ/89ա-91բ։ է/91բ-3բ։ ը/93բ-4ա։ թ/94ա-6ա։ ժ/96ա-7բ։ ժա/97բ-9ա։ ժբ/99բ-100բ։ ժգ/100բ-3ա։ 6/103բ-5ա։ 7/105ա-7ա։ 8-23/չիք։

Ե. 108ա-24ա Վարդան վարդապետի Բարձրբերդցո <բան> Ոգեալ բան յաղագս զանազան եւ հրաշալի (հետագայի յաւելում՝ «Վասն Մկրտութեան Տեառն») – Գերահզաւր խորհուրդ փրկագործութենէ, մեծահանճար արհեստ վերամբարձութեան... կարաւք ի խաչ կալով լնուլ զկարիս հոգոց։

Զ. 126բ-8ա Վարդան վարդապետի [Բարձրբերդցոյ Կիլիկեցոյ. ձեռ. 725, 82բ] բան – Խոցուած շատ ունիմ սրտիս, զոր ասեմ կամ զոր գանգատիմ, / ի մանկութէնէ եղբարք հետ ուսման բանից տառապիմ... բայց կատարած նորա ի յատակ դըժոխոց հայի։

Է. 130ա-42բ (1 բառ ջնջած) /// խոհեմական աշակերտելոյ բանի Վարդանայ է խորհրդարկութիւնս համառաւտ – Յաղագս կուսութեան խնդիր ի վեր, քան զկարգո...

Ծնթ. 130ա՝ Վր. լս-ում հետագայ ձեռքով՝ «Վասն կուսութեան», ստ. լս.՝ «Խորհրդարկութիւնս» բառի վրայ նշանով ծանուցւում է՝ «Ծածուկ գիտութիւն յայտնէ»։

ա. 130բ-2բ Ա. Յորս առաջին բան Աստուծով – Ժառանգ առն ասի որդի, այսինքն՝ շարժման իւրում նահանգ հետեւեալ... ըստ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի /// որ է աւրհնեալ յաւիտեան։

բ. 132բ-3բ [Յ]որս երկրորդ բան Աստուծով – Եւ սա ինքնահամասն է արքայութեան հանդիսիւ... եւ մերս առաջարկութիւն /// (1-2 բառ ջնջուած) եւ զիա՞րդ։

գ. 134ա-6ա Գ. Յորս երրորդ բան Աստուծով – Եւ արդ, յաւիտենական բնաւորութիւն եւ իսկական սեռ է կուսութիւն... եւ ճարտարապետ բարեպաշտութեան։

դ. 136բ-9բ Յորս հինգերորդ բան Աստուծով – Իմաստուն հինգ ասեմ կիսաբոլորումն աջակողմեանն... կարգաց երանաւորի ազգք յաւիտենական աւրինուք։

ե. 139բ-41ա Է. Յորս եւթներորդ բան Աստուծով – Բնաւ արարած առ պաշտաւն մատուցեալ կրի... եւ վերըստին լինելոց է մարդ։

զ. 141ա-2բ Յորս ութերորդ բան Աստուծով – Արդ, որովհետեւ ուսաք զկուս անհասարակ... պայման սիրոյն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

Ը. 143ա-5բ [Հանդէս բանաստեղծաց] – (սկ.) /// ի ջրոյ։ Շունչ է անձին մարմին կամ անձն ի նմին. երկին մարմին է մշտնջենաւոր... սրբազնեա դասու մարդութեան սեռի, որ է անձինքն առարկեալն բան առաջարկեալն։

Տե՛ս Հ. Ամալեան, Հայ միջնադարեան բառարանագրութիւնը, Երեւան, 2007, էջ 356-357։

Թ. 148ա-66ա [Մասն Մեկնութեան քերականութեան] – (2 տող անընթեռնելի) /// անա /// ստորոգութիւն /// անէ /// ըզբնութէնէն է խաւսի /// բառ... իսկ եղանակ մտիցն է /// իբր զի իններո///։

Ունի ենթամիաւորներ՝ 148բ – Երկրորդեալ ի նոյն բարասութիւն, 150ա – Հանդէս հաւաստութեան առարկեալ ի նոյն. բան երրորդ, 152ա – Սահմանական բացայայտութիւն ի նոյն. բան չորրորդ, 152բ – Ստորասութիւն բարոյական դիտողութեամբ առյապա, 153բ – Բնաւորապէս դատողութիւն ապացուցական, 154բ – Բարոյական վերլուծութիւն, 155բ – Բաղխ խոհական սահման հաւատոյ, 156բ – Յաւելումն ըղձից բացարձակ հայեցութեամբ, 160բ – Ստորասութիւն քերթողական, ստուգեալ, այսինքն՝ բնութեամբ, 163բ – Բաժանական բացայայտեալ սահման տառից։

Ժ. 167ա-266բ Թէովնեայ Աղէքսանդրացւոյ Յաղագս ճարտասանական կրթութեանց

1. 167ա-71բ [Թէովնեայ Աղեքսանդրացւոյ Յաղագս ճարտասանական կրթութեանց] – ///քանչիւր ուրուք բանից մատնեցաք եւ առցուցաք... թերաբանութեամբն, յորժամ ունակութեան ինչ պար արասցուք։

2. 171բ-80ա Յաղագս մանգանց վարժման, յորում յաղագ[ս] առ հինսն ի կիր առնլոյ կրթութեանն – Առաջին քան զամենայն պարտ է վարդապետին... զարժանաւորն արտադրութիւն յիւրաքանչիւրում բանիցն տեսակի փորձելի է արտուսանել։

3. 180ա-91բ Յաղագս պիտոյիցն – Պէտք են համառաւտ եւ արագ բացերեւութիւն կամ գործ... առնլի է աստանաւր [եւ զճառեց]մունս եւ զտարատողու[թիւնս եւ զբարս], զորս կար է։

4. 191բ-8բ Յաղագս առասպե[լի] – [Առ]ասպել է բան սուտ, որ կերպարանէ զճշմարտութիւնն... տեղիք պիտանացուք առ պատմութեանցն եղծումն եւ ստեղծումն։

5. 198բ-219ա Յաղագս պատմութեան – Պատմութիւն է բան արտադրական իրաց եղելոց... կոտորելով մանկունս առնել եւ զնմանսն այսոցիկ։

6. 219ա-23ա Յաղագս տեղո – Տեղի է բան աճական խոստովանեցելու իրի... ապաքէն եղիցի, իսկ գովանացն՝ ի ներհակացն։

7. 223ա-5բ Յաղագս արտասանութեան – Արտասանութիւն է բան պարունական [յայ]տնապէս ի դուրս... տեսակս անկանել կարծեմք ընդ պատմութեան եղծիւք եւ ստեղծիւք։

8. 225բ-31բ Յաղագս դիմառնութեան – Դիմառնութիւն՝ դիմաց ի ներքսորցութիւն տրամադրեցելոց... յայսցնէ գովեսցուք եւ պարսաւեսցուք ի ներհակացն։

9. 231բ-5ա Յաղագս բաղդատութեան – Բաղդատութիւն է բան՝ զլաւն կամ զյոռին յանդիման կացուցանել... տռփանս ընդ մարմնոյն հակառակ բաղդատելով մեծարգո առնել։

10. 235ա-44ա Յաղագս դրութեան – Դրութիւն է իր, որ բանական երկբայութիւն ընդունի... նաեւ եղծումն, ըստ որում ասացաք յառաջագ[գոյն] ։

11. 244ա-50ա Յաղագս աւրինաց – Աւրէնք են հաճոյ կամ բազմութեան... եւ ի ժամանակ որոշեալ, իսկ աւրէնքն մշտնջենաւոր, [որ]քան յինքենէ։

12. 250ա-3բ Յաղագս վերծանութեան եւ վերծանման – Վերծանութիւն է արտաբերութիւն գրեցելոց... յիշել հանդերձ յարմարական ենթադրութեամբն, ենթադատութեամբ։

13. 253բ-5բ Յաղագս լսելութեան – Եւ ներլսելութեանցն նախ առաջին է մտերիմ եւ բարեկամ... այսպիսի արտախոհութիւնս ապաքէն տեսակ է եւ կոչեցելո արտասանութեան։

14. 255բ-7բ Յաղագս տարասութեան – Տարասութիւն է մեկնութեանն այլայլութիւն զնոյն միտս պահելով... որ ահա կատարելագունի է ունակութեան։

15. 257բ-9բ Յաղագս արտագործութեան – Արտագործութիւն է բան զըստ մտաց... եւ աւարտեսցես զպէտսն, դուզնաքեա ի վերաբանի։

16. 259բ-60ա Յաղագս խրատու – Խրատ է բան բացասութեամբ գլխաւորեալ... բայց պէտքն երբեմն գործականք։

17. 260աբ Յաղագս եղծման – Եղծումն է ի բաց բարձումն առաջիկա իրի... եղծմամբք եւ ստեղծմամբք դատեալ լինին։

18. 260բ-1բ Սահման հասարակաց տեղոյ – Հասարակ է տեղի բան աճեցական էից բարեաց կամ չարեաց... իրաւացեաւն եւ աւգտակարաւն եւ կարաւղաւն։

19. 261բ-2ա Սահման ներբողենի – Ներբողեան է բան արտադրական եղելոց բարեաց... ապա զի վերա բանին ի կատարման ըստ պատշաճի։

20. 262բ Յաղագս պարսաւի – Պարսաւ է բան արտաբերական էից չարեաց... զի վերա բանին պատճառին ձայնակցեալ։

21. 262բ-3բ Սահման բաղդատութեան – Բաղդատութիւն է յարադրական բան... այսպիսոյս ձեռնարկութեան արուեստ։

22. 263բ-5ա Սահման բարառնութեան – Բարառնութիւն է նմանութիւն բարուց... երիւք ժամանակաւք ներկայիւ եւ անցելովն եւ ապառնովն։

23. 265աբ Սահման արտասանութեան – Արտասանութիւն է բան պատմական պարունական... եւ ծաղկեալ եւ շարամանեալ ամենայն ձեւովք։

24. 265բ-6բ Սահման դրութեան – Դրութիւն է այցելութիւն տեսութեան երեք իրի... եւ լուծումն ըստ կարողութեան։

Ծնթ. 1-15 միաւորները տե՛ս Թէովնեայ Յաղագս ճարտասանական կրթութեանց, հանդերձ յոյն բնագրաւ, աշխ.՝ Յ. Մանանդեանի, Երեւան, 1938, էջ 1-185։

ԺԱ. 267բ-70բ [Ի Մեկնութենէ] Եբրայեցւոց թ[ղթոյն Պօղոսի] – [Բան՝ Զ. 1]. Մի միւսանգամ հիմն արկանիցեմք ապաշխարութեան... [Մեկն.] Եւ զի՞նչ այլ կրաւնք կայցեն մեզ... միջնորդ խաղաղութեան /// քանզի աստուածութիւն երկնա[յին], որ յարախառն /// գլ /// (անընթեռնելի)։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԶ դ. (՞)

124ա-6ա Անորոշ (լուացուած-անընթեռնելի)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

11ա Գրեցաւ սայ յիշ /// հոգեւորական աւգտից /// միակեցի հոգեւոր եղբաւր մերում։ Գրեցաւ սայ յիշատակ բարի հոգեւորական աւգտից. գրեցաւ [սայ] յիշատա[կ] բա///աց եւ կ(՞)ար ///։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 142բ (ԺԵ. դ., բոլորգիր) Ո՛վ սիրելի Աստուծոյ, լե՛ր ինձ պատճառ թողութիւն մեղ[աւորիս], յիշեա՛ զմեղուցել մոմերս յԱրճեշու, զի մեղս բազումս ունիմ, եւ դու մի՛ յիշեսցի դատաստանն մեղաց, այլ ի յաւրհնել Հաւրն։

2. 160ա (ԺԵ. դ., բոլորգիր) Սկիզբն եւ կատարած գոյից է բանն. լերուք յիշող մեղաց իմոց թողութեանն, զի սկիզբն ձեր կատար առուցու Բանն Աստուծոյ. ամէն։

3. 12բ (ԺԹ. դ., շղագիր) Յիշատակ է Հմր 97. Մեկնութիւն աղօթից եւ կէտադրութեանց թվին ՉԼԵ. (1286), ի Սարգիս գրչէ, ի Սուրբ Ամենափրկչի վանս Ջուղա։

4. 107բ (ԺԹ. դ., շղագիր) Յիշատակ է այս գիրքս։ Ես՝ Սարգիսս, գրիչ այսր մատենի, գրեցի ի թվին հայոց ՉԼԵ. (1286), ի գիւղաքաղաքն Ջուղայ, ընդ հովանեաւ Սուրբ Ամենափրկչին։

ՆՇՈՒՄ՝ մէջքի ներսի հատուածում՝ «Կազմեցի 47 թ. 10/VII Երեւան. հացի կիլոն 45 ռ., սեւը. ստորագրութ. (=կազմարար Ղազարոս Չոբանեան)», Ա. կազմաստառ՝ «Տ. 383, յիշատակարան 142բ, մոմեր», պհպ. Աա՝ «3466»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 12ա՝ «գան սայ ///իր Աստուածն այ դ/// րումբ են ծառ դոր ւ ան, փ, փառաւ, բան, ջա օզիսոր», 12բ՝ «յիշատակ է», պհպ. Բբ՝ «BONE», Պհպ. Գա՝ «LALTIA, GORTE», անընթեռնելի հայերէն գրութիւն, պհպ. Գբ՝ «անա»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ պհպ. Գա՝ խաչեր, մարդու դէմք։

 

 

3467

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԷ. դար

ԳՐԻՉ՝ Անանունք Ա-Ե. Ա.՝ թ. 1-19, Բ.՝ թ. 26-118, Գ.՝ թ. 120-37բ, 142ա-3բ, 189-94, Դ.՝ 137բ-42ա, 144-55, 187, Ե.՝ թ. 156-86։

ԹԵՐԹ՝ 200. չգրուած՝ 1ա, 10բ-1ա, 20ա, 21ա-2ա, 188աբ, 195բ-9բ, 200բ։ ՊՐԱԿ՝ 14+9+2+Ա-ԺԹ×12 (Ը, ԺԸ 10, Ժ 11, ԺԲ 1, ԺԳ-ԺԴ, ԺԶ 8, ԺԵ 7, ԺԷ, ԺԹ 2)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,8×10,3։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11,5×7)։ ԳԻՐ՝ բոլորգիր՝ թ. 26-118 (նմուշ՝ 53ա), այլ ձեռք՝ 137բ-42ա, թ. 144-55, 187 (նմուշ՝ 139ա), այլ ձեռք՝ թ. 156ա-86 (նմուշ՝ 159ա), նոտրգիր՝ թ. 1-19 (նմուշ՝ 15ա), այլ ձեռք՝ 120ա-37բ, 142ա-3աբ, թ. 189ա-94 (նմուշ՝ 130ա), խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 19-22։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ ծաղկազարդ կտաւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մաշուած, մէջքի կաշին թափուած, փեղկերին ցեցի անցքեր, կաշին տեղ-տեղ թափուած, երկուական կապիչներն ու գամերն ընկած (կապիչների հիմքերը կան). աստառը մաշուած, աղտոտուած. լուսանցակողերը սեւացած. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ տարատեսակ աղտոտուածութեան հետքեր. խոնաւութեան հետեւանքով որոշ թերթեր քարացած-փշրուած. թ. 1-2, 196-200՝ ցեցի անցքեր. ընդմէջ թ. 19-20ի, 21-2ի, 142-3ի, 155-6ի, 178-9ի 1ական, 23-4ի 3, 24-5ի 2ական թերթ ընկած. թ. 110-9՝ կարերը թուլացած. թ. 172՝ հիմքից ամբողջովին, թ. 110, 179-80, 186 եւ այլն՝ մասամբ անջատ. թ. 180ի վր. արտք. անկիւնում 2×4 սմ.ի չափով պատռուած-ընկած, ընկած հատուածը թ. 179-80ի միջեւ. թ. 119 վր. արտք. անկիւնը, 192-4՝ ստ. հատուածից պատռուած, ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1բ-19ա [Աւետարանք Իւղաբերից եւ Հանգստեան. կարգաւ]

1. 1բ-6բ Աւետարանք Իւղաբերից կարգաւ

ա. 1բ-2բ Սրբոյ Աւետարանիս ըստ Մատթէոսի [ԻԸ. 1-20] – Եւ յերեկոյի շաբաթուն, յորում լուսանայր միաշաբաթին...

բ. 3ա-4ա Սրբոյ Աւետարանիս ըստ Մարկոսի [ԺԵ. 42 – ԺԶ. 8] – Եւ իբրեւ երեկոյ եղեւ, քանզի ուրբաթ էր...

գ. 4ա-5ա Սրբոյ Աւետարանիս ըստ Ղուկասու [ԻԳ. 50 – ԻԴ. 12] – Եւ ահա այր մի, անուն Յօսէփ, որ էր նախարար...

դ. 5բ-6բ Սրբոյ Աւետարանիս ըստ Յօհաննու [Ի. 1-18] – Եւ ի միաշաբաթոջն Մարիամ Մագդաղենացի գայ առաւօտուն...

2. 6բ-8բ, 13ա-9ա Աւետարանք Հանգստեան կարգաւ

ա. 6բ-8ա Սրբոյ Աւետարանիս ըստ Մատթէոսի [ԺԳ. 36-52] – Յայնժամ թողեալ Յիսուսի զժողովուրդսն, եկն ի տուն...

բ. 8աբ Սրբոյ Աւետարանիս ըստ Մարկոսի [Դ. 26-34] – Եւ ասէր այսպէս է արքայութիւն Աստուծոյ...

գ. 13ա-4ա Սրբոյ Աւետարանիս ըստ Ղուկասու [ԺԲ. 32-48] – Մի՛ երկնչիր, հօտ փոքրիկ...

դ. 14ա-7ա Սրբոյ Աւետարանիս ըստ Յօհաննու [Ե. 19-24, Ը. 8-17, Թ. 1-34] – Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. «Ամէն, ամէն ասեմ ձեզ...

ե. 17ա-9ա Սրբոյ Աւետարանիս ըստ Մարկոսի [Բ. 1-12, Ա. 21-34, Գ. 1-5] – Եւ մտեալ դարձեալ ի Կափառնաում յետ աւուրց...

զ. 19ա Սրբոյ Աւետարանիս ըստ Ղուկասու (չշարունակած)։

Բ. 26ա-105ա Յաղագս քերականութեան [Սիմէոնի վարդապետի Ջուղացւոյ արարեալ]

Տե՛ս ձեռ. 1984, 115ա-62բ։ 1/26ա-71ա։ ա/26ա-7ա։ բ/27ա։ գ/27ա-8ա (խորագիրը տարբեր՝ «Յաղագս երկրորդ վանգի»)։ դ/28ա։ ե/28աբ (խորագիր՝ չիք)։ զ/28բ-9ա (խորագիր՝ չիք)։ է/29ա։ ը/29ա-43բ։ թ/43բ-58ա։ ժ/58ա-9բ։ ժա/59բ-61բ։ ժբ/61բ-3բ։ ժգ/63բ-4բ։ ժդ/64բ-8բ։ ժե/68բ-71ա։ 2/71ա-105ա։ ա/71ա-3բ։ բ/73բ-5ա։ գ/75ա։ դ/75ա-98ա։ ե/98ա-105ա։

Գ. 105բ-9բ Մեկնութիւն բառից քերականութենէ (=Քերականին) – Վերծանութիւն՝ ընթերցողութիւն, Ներկուռ՝ ըստ կուռ կամ կոխ կամ կիրթ կամ վարժ... Հակակայ՝ ընդդիմակայ, արորոշ բաժանեալ։

Տե՛ս Ն. Ադոնց, Արուեստ Դիոնիսեայ Քերականի, Երկեր (հայերէնագիտական ուսումնասիրութիւններ), հտ. Գ., Երեւան, 2008, էջ 1-66։

Դ. 110ա [Մասն մեկնութեա՞ն ինչ] – (սկ.) /// առաջի յետոյ դրախտին յանիծից երկրի դարձեալ, իսկ շաղկապ՝ որպէս մարմին... յայտ է եւ ոչ վայրաբար կամ ըստ ախորժակաց մարդկայնոց, ըստ ամենայնի փա՛ռք Տեառն Աստուծոյ. յաւիտեանս ամէն։

Ե. 110ա-18բ Վասն ստուգութեանց տառից. Յաղագս լծորդագրոց ուղղեալ յոգնակի աշխատութեամբ ի վերայ այբուբենից – Աբրահամ, Աբէլի, աստուածապաշտութեամբ, աստուածասիրութեամբ... Քար՝ քարեայ այր, քարեայ այրք... քոյր՝ քորք, քերբ։

Ծնթ. Բացատրական բառարան եւ բառացանկ է ըստ Ա-Ք գրոց. տե՛ս Հ. Ամալեան, Հայ միջնադարեան բառարանագրութիւնը, Երեւան, 2007։

Զ. 120ա-42ա [Կանոնականք]

1. 120ա-8ա Խնդրեալ զայս Թումայէ սուրբ րաբունայպետի Մեծոփեցո եւ կատարեալ Յակոբայ քաջ հեռետորի Ղրիմեցոյ՝ զԿանոն զազգայկանութեան։ Աւգնեա՛, Տէր Աստուած, տկարիս եւ լե՛ր սատար եւ առաջնորդ ծառայիս քո – Գիտելի [է], զի ազգականութիւն տարորոշեալ անձանց է... Այսքան է կանոն վասն ազգականութեան եւ կնքաւորութեան, զոր շինեաց քաջ հռետորն Յակոբ Ղրիմցին վարդապետն, որ է հանգուցեալ ի դուռն Աստուածածնայ տաճարին Արծկոյ քաղաքին, որոյ յիշատակն աւրհնութեամբ, եւ աղօթիւք նորա Տէր մեզ ողորմեսցի. ամէն։

Ծնթ. Աղիւսակք՝ 121բ, 122ա, 123աբ, 125բ, 126ա։

2. 128ա-30բ Խրատ ազգականութեան եւ վասն ամուսնայցելոց՝ յառաջին վարդապետացն սրբոց – Կանոն է այնոցիկ, որք սուրբ սնանի եւ լինի կտրիճ տղայն ԺԵ. տարոյ... մատաղօք քաւեսցեն եւ այլ մի՛իշխեսցեն առն զայն, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս։

3. 130բ-7բ Աւրէնք եւ կանոնք սուրբ հայրապետացն, արարեալ եւ սահմանեալ ամենայն հաւատացելոց քրիստոնէից – [Ա.] Որք զչորեքշաբաթ կամ ուրբաթ կամ զառաջաւոր... որ անդգնի՝ նզովեալ եղէցի, վասն ապաշխարութեան եւ խոստովանութեան։

Ծնթ. Ա-ՁԵ. համարներով քաղուածք ի կանոնաց Աթանասի, Կըղեմայ, Գրիգորի Լուսաւորչի, Նէոկեսարիոյ, Բարսղի, Ներսիսի Կլայեցոյ, Լեւոնի եւ Կոստանդիանու եւ Յուստիանոսի։

4. 138ա-40ա Հարցումն Աշոտո թագաւորին եւ պատասխանի Եզնակայ [Կողբացւոյ] – Թագաւորն ասէ. Զի՞նչ է Առաջաւորացն խորհուրդ անընթերցուած եւ անպատարագ։ Եզնիկ ասէ. Հինգ օրն յաղագս Ե... մտանելով փառացն սպասեմք... Թագաւորն. Ո՞ր մեղք մեծ է, քան զամենայն։ Եզնիկ. Է զոր ոչ խոստովանին, թէպէտ բան է եւ խորհուրդ անբժշկելի է։

5. 140ա-1ա Հաւասար կանոնացս ցանկ առաջինն – Ա. Վասն ամենայն պահոց սահմանացն... ՁԲ. Վասն ամենայն կարգից։

6. 141բ-2ա [Վասն կանանց, որ շնան, Վասն ակամայ սպանանելո զմանուկ] – /// որ ի խորհուրդ <որ ի խորհուրդ> ի վերայ գրաստի... եւ թէ յառնէ, ապաշխարհեսցէ ընդ մեղացն, զոր արար։

Է. 142աբ [Վասն մկրտութեան Յիսուսի Քրիստոսի] – Յորժամ էառ Յիսուս զՈվանէս եւ էջ ի Որդանան... նոյնպէս եւ եղէցի բժշկութիւն ծառաիսս. ամէն։

Ը. 143ա-87բ [Խրատականք]

1. 143ա-50բ Խօսք իմաստասիրական եւ խրատ [հասարակաց] – Որդեա՛կ, նախ ի լեզուէ քումմէ երկիցես, որպէս յօտար թշնամոյ... եւ յայս բաւական խրատ է ի մատաց իմոց, որ ուսանիլ կամիցին, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն։

Տե՛ս Պատմութիւն եւ խրատք Խիկարայ իմաստնոյ, հտ. Ա., Երեւան, 1969. ձեռագիրս՝ L13. էջ 50։

2. 151ա-5բ [Խրատ հոգեւոր՝ Յոհաննէս Պլուզ վարդապետի ասացեալ ձեռ. 421, 125ա] – Արար Աստուած զմարդն հոգի եւ մարմին... եւ զայլ ինչ, որ լինի, թէպէտ /// (շար.)։

3. 156ա-87բ Գլուխ ԻԶ. Խրատ Եփրեմի ասացեալ (ստ. լս.) – /// իցեմ, եւ սոքայ ընդ իս իցեն, որ լանջակից եւ գրկախառն հաւր կացուցանէ... եւ մարդն ի հանգիստ. ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերո։

Թ. 189ա-94բ [Մասն Ժամագրոց] – Եւ անկեալ ըզքեզ աղաչեմ, շնորհեա՛ինձ ապաշխարութիւն, Տէ՛ր եւ ողորմեա... զօրութեամբ Սուրբ Հոգոյն վանեցէ՛ք ըզպատերազմ չարին եւ ի կամարըս լուսեղէնըս թագաւորեալ /// (1 բառ) ըզԵրրորդութեան։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ., նոտրգիր

ա. 9ա [Տա՞ղ Վասն ղարիպութեան] – Նայեցայ ի վերա որոյ բազմեալ ///, սիրելոյ իւրոյ չկարեմ, / մխել ձե/// ի ջրոյ... վասն այնորի բա/// բերան լացի կարոտով։

բ. 9բ-10ա, 11բ-2ա [Տոմարական աղիւսակք]

գ. 12բ [Տաղ վասն պանդխտութեան] – Սրտիկս խոցեալ է սիրով, / տարտէր ունիմ շատ եւ յօլօվ, / եկեալ օտար երկիր ճօրօվ... ողբալի բաներ քարշեցի, / կիեա[ն]քս իմ ընունայն մաշեցի, / ղարիպութեանն մա/// (1-2 բառ)։

Տե՛ս Ուշ միջնադարի հայ բանաստեղծութիւնը (ԺԶ-ԺԷ. դդ.), Բնագրեր, երկու հատորով, հտ. Բ., աշխատ. Յասմիկ Սահակեանի, Երեւան,1987, էջ 265-266։

դ. 118բ [Տաղ Յովհաննէս Պլուզ վարդապետի ասացեալ] – Անդ, ի մէ[ջ] դրախտին, երեք անձինք կաին, / Ադամ եւ Էւա եւ պատուիրանըն Տեառն։

Տե՛ս Ա. Սրապեան, Յովհաննէս Երզնկացի, ուսումնասիրութիւն եւ բնագրեր, Երեւան, 1958, էջ 237։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

132ա ստ. լս. Ո՛վ (՞) ///(4-5 տառ)ուն, յիշեա՛ զգծող սորին։

ՆՇՈՒՄ՝ մէջքին՝ «Քերականութիւն զխագրութիւն, ԺԷ. դար», Ա. կազմաստառ՝ «ԺԷ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», «88/3467»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 19բ՝ «Խոնարհեցո՛, Տէր, զունկն քո եւ լո՛ւր ինձ, զի ախքատ», «Սրբո Ավետարանիս մերո», «Խորին հարց անջատի առճուջական ըզեպիսկոպոսաց, ուր ախտ ԻԹ. կործակ հայոց երթամ կործական եւ հայցեսցուք», «Սրբոյ Աւետարանըս Յիսուսի Քրիստոսի, որ ըստ Ղուկասու Տէր Յիսուսի, Յիսուս Քրիստոս մի՛երկընչիլ հօդ փոկրիկ, զի հաճեցաւ հայր, վաճառեցէ՛ք զինչըս ճանաչէ՛ք», 20բ՝ «Հասանի այս գրիւս մինչ ի կալընճի այսպէս ինձանից էլ այայ հարցանէք ամէն զօրին ա///ղ հոգսն ետ սիրտ յիշեց զիս տըրց ջանըս», «Սուրբս Աւետարան Յիսուսի իսկ մէդասան առաքեալքըն /// (1 բառ ջնջուած) ի կալի /// եա, յիշեա», «ես», 22բ՝ խզբզոց, 23բ-5բ՝ այբուբեն, 30բ՝ «Այս թուխդս կործիական ուղղորդ այս կարօդիս որ», 49բ՝ «բահի», 73բ՝ «Ե», 91բ՝ «Յ», 96ա՝ «Ս Ա Գ», 96բ՝ «հմայ», 97բ՝ «յաղակս յիշատակի փրլ Երիսով, Եօզկ, Եօ», 109բ՝ քառակուսու մէջ՝ «Ք, ք, գ, ր, ո, ւ, վ, պ», «ո, պ, յ, ն, ս, ո, խ, ը, ս, ք», 118բ՝ «Անդ ի մէջ դրախտին երեք անձինք կային Ադամ եւ Էա եւ պատուիրանըն», 119ա՝ «գրչափորձ այս», 119բ՝ «Ր», 131բ՝ «Գրչափորձ այս ///իս ///եսզէ, աբգդ», 142բ՝ «Գլխացօի, ա-ֆ (բազմիցս), վարդպետէ (երիցս), ա-ն», 188ա՝ «ա-ե», 188բ՝ «ա-զ, եագ, ա», 195ա՝ «հողի, ԽԴ., երազն, խարիթ, իե, երզ»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 22բ, 119ա՝ մարդանման պատկերներ, 119բ՝ յուշկապարիկ, սազ։

 

 

3468

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(բաղկացած 2 ձեռագրից)

ԹԵՐԹ՝ 467։ Կազմ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ ծաղկազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մաշուած, Ա. փեղկի կաշին աստառով պատռուած, մէջքից կիսով չափ անջատուած, մէջքը ճաքճքած, վր. հատուածը պատռուած, փեղկերի արտք. անկիւնների կաշին մաշուած-թափուած, երեւում է միջուկ-տախտակը. երեքական կապիչներն ու գամերն ընկած. դռնակը դէպի դուրս ծալուած, ստ. հատուածը պատռուած, լուսանցակողերը մասամբ գունաթափուած, աղտոտուած, մաշուած։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «Բառարան գրչեայ», Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝ «ՌՃԺԴ.-1665, Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», «Տաթեւ, /3468», «Գանձասարի ձեռագրերից. Թոփչեանի ցուցակ. Հմր 24, Օ. Եգանեան, 27.Xl.58»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, մասն Բ., 1878-1898, Վաղարշապատ, 1900, էջ 45, Հմր 24։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Ա.

ԱՍՏԱՊԱՏ ՌՃԺԸ. – 1669

ԳՐԻՉ՝ Ներսէս քհյ։ ՄԵԿԵՆԱՍ՝ Մարիամ։ ՍՏԱՑՈՂ՝ տէր Միքայէլ (որդի մեկենասի)։

ԹԵՐԹ՝ 277 (թ. 1-277). չգրուած՝ թ. 276ա-7բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԳ×12 (Ա 13)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թագով պսակուած բոլորակ, կենտրոնում՝ խաչ, բուսական զարդանախշ, վերեւում՝ արեւ, զանգ, որից վեր՝ «A», կողքը՝ սրտաձեւ պատկեր (թ. 74-85 այլ թուղթ՝ 14,4×10,5)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն՝ կարմրով սահմանագծուած (10×7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 125ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 18։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. որոշ թերթեր նորոգուած սպիտակ եւ դեղնաւուն կիսաթափանցիկ թղթերով. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. թ. 1-37 կարերը թուլացած. թ. 1ից առաջ մէկ թերթ ընկած. թ. 13՝ հիմքից մասամբ անջատ. թ. 60՝ գործարանային թերութեամբ. թ. 109, 260, 275՝ եզրմաշ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-275ա Համառաւտ հաւաքումն, գումարումն, լուծումն բառից յԱստուածաշունչ գրոց, յումեմնէ յԵրեմիայէ բանասիրէ Մեղրեցոյ

ա. 1ա-14ա [Բառք ի գրոց Ծննդոց] /// (մի քանի բառ անընթ.) Աներեւոյթ՝ անտես։ Անպատրաստ՝ անկազմ։ Անդունդք՝ թարքմանի անբաւութիւնք ջրոց... Սփոփել՝ սիրտ դնել, մէլ տալ կամ կազդուրել։

բ. 14ա-24բ Բառք ի գրոց Ելիցն – Յոռանալ՝ զօրանալ, բազմանալ կամ բարձրանալ... Ընդելուզել՝ յեռել կամ պնդել կամ յօրինել կամ կարգել, կարգ՝ շար։

– 14ա-30ա Անունք ԲԺ.ան (12) ականց – Սարդիոնն շիկագոյն արիւնատեսիլ է եւ գտանի ի Բաբելոն... Չուս՝ գնացս։

գ. 30ա-40բ Բառք ի գրոց Ղեւտացւոց – Պատարագ՝ ընծայ կամ նուէր... Նուէր՝ ընծայ կամ տուրք, Խտիր՝ որոշումն։

դ. 40բ-58բ Բառք ի գրոց Թուոց – Նահապետ՝ սկիզբն ազգի... Խոշորել՝ թարմաշել կամ թառամել։

ե. 58բ-62ա Բառք ի գրոց Յեսուայ՝ որդոյն Նաւեայ – Յեսու՝ տէր, փրկիչ... Ներել՝ թողուլ։

զ. 62ա-8բ Բառք ի գրոց Դատաւորաց – Զբօսնել՝ զբաղել կամ հոգալ... Դայեակ՝ սնուցիչ։

է. 68բ-75բ Բառք ի գրոց Առաջին թագաւորութեանց – Ադոնեայ՝ Տէր, Ելովէ՝ Աստուած... Աստարտոնն՝ մեհեան դիցն։

ը. 75բ-82ա Բառք ի գրոց Երկրորդ թագաւորութեանց – Զերծեալք՝ փրծեալ կամ պրծեալ... Անիւ՝ սայլի ակներ կամ արապայ։

թ. 82ա-8բ Բառք ի գրոց Երրորդ թագաւորութեանց – Ջեռնուլ՝ ջերմանալ կամ տաքանալ... Կորովի՝ քաջ կամ առաքինի, Քարոզ՝ խրատ։

Ժ. 88բ-94բ Բառք ի գրոց Չորրորդ թագաւորութեանց – Նշկահել՝ արհամարհել կամ անգոսնել կամ ապստամբել... Ռոճիկ՝ դարմանք կերակրոց։

ժա. 94բ-6բ Բառք ի գրոց Մնացորդաց առաջինն – Հսկայ՝ ռաբայ կամ պարթեւ... Ծեր՝ բազմաժամանակեայ կամ հինաւուրց կամ իմաստուն։

ժբ. 96բ-9ա Բառք ի գրոց Մնացորդաց երկրորդ գլխոյն – Քանդակել, դրուագրել կամ նկարել կամ կերպագործել կամ նաղշել... Ճառ՝ ասացումն կամ պատմութիւն։

ժգ. 99ա-101ա Բառք ի գրոց Եզրի առաջին – Եզր՝ զօրութիւն կամ օգնականութիւն... Իր՝ խրատ կամ էութիւն կամ բան կամ անբռնելի ինչ կամ գործառնութիւն կամ այսինչ։

ժդ. 101աբ Բառք ի գրոց Եզրի երկրորդ գլխոյն – Կահ՝ կարասի, անօթ կամ սպաս... Ցանգ՝ պատուար կամ պարիսպ։

ժե. 101բ-2բ Նէեմի մխիթարութիւնն – Զերծեալ՝ պրծեալ կամ փրկեալ... Լիբանոս, որ է ծխանելիք։

ժզ. 102բ-4բ Բառք ի գրոց Եսթերայ – Եսթեր՝ ծածկեալ, Վիշապ՝ անյագ... Մթերել՝ տալ կամ մատուցանել կամ ամբարել։

ժէ. 104բ-6բ Բառք ի գրոց Յուդիթայ – Յուդիթ՝ աւրհնէ, Ստահակ՝ անառակ... Չնչին՝ նուաստ կամ յետին։

ժը. 106բ-7բ Բառք ի գրոց Տուբիթայ – Տուբիայ՝ բարձրութիւն կամ բարի Տէր... Ալէլուիա՝ աւրհնեցէք զՏէր կամ գովեցէք զԱստուած։

ժթ. 107բ-15բ Բառք ի գրոց Մակաբայեցւոց առաջին – Սարսել՝ դողալ կամ զարհուրել կամ սարսռել... Շաբաթ՝ հանգիստ կամ դադարումն։

ի. 115բ-25ա Բառք Մակաբայեցւոց երկրորդ գլխոյն – Նաշիհ՝ շարմաղ, ալիւր... Զուարթանալ՝ զուարճանալ կամ պայծառանալ կամ արթնանալ։

իա. 125ա-8բ Բառք ի գրոց Մակաբայեցոց երկրորդ գլխոյն – Ժամ՝ պահ կամ ժամանակ... Խուժադուժ՝ այլալեզու կամ օտարազգի, Զգածեալ՝ զգեցեալ։

իբ. 128բ-39բ Բառք ի Սաղմոսաց մարգարէին Դաւթի – Դաւիթ՝ բաւականաձեռն կամ սիրելի... Սուր՝ երկսայրի, որ է երկբերանի։

իգ. 139բ-42բ Բառք ի գրոց յԱռակացն Սողոմոնի – Առակ՝ օրինակ կամ նշանակ կամ նշան... Արդիւնք՝ պտուղք, Լաւ՝ բարի։

իդ. 142բ-6բ Բառք յԱռակացն երկրորդ գլխոյն – Ժիր՝ հարուստ կամ գէր... Անդրանիկ՝ էրէց կամ աւագ կամ մեծ։

իե. 146բ-8ա Բառք երկրորդ գլխոյն – Մատչել՝ մօտել կամ մերձենալ... Կարկառել՝ պարզել կամ ձգել կամ տալ։

իզ. 148ա-9բ Բառք ի գրոց ունայնութեանց Սողոմոնի – Եկլեսիաստէս՝ ժողովող կամ քարոզօղ... Կապար՝ քապար։

իէ. 149բ-53ա Բառք Երգ երգոյն Սողոմոնի – Օրիորդք՝ հարսնածոյք եւ փեսաւէրք... Տըւչութիւն՝ վարդապետութիւն։

իը. 153ա-9ա Բառք ի գրոց Իմաստութեան Սողոմոնի – Անջատել՝ որոշել կամ բաժանել... Պաշտպանութիւն՝ պահպանութիւն։

իթ. 159ա-66ա Բառք ի գրոց նահապետին Յոբայ – Յոբ՝ վշտագին կամ ողբօղ կամ հայր... Մորենի՝ միրիկ կամ մոշենի։

լ. 166ա-7ա Բառք Ելիուսայ – Ծեր՝ էրէց կամ հինաւուրց... Ամբ՝ ոսկէ ճաճանչ, ծիածանն է, որ ի գէջ կողմն հիւսիսոյ երեւի։

լա. 167ա-9ա Տեառն խօսելոյն ընդ Յոբայ – Յէր՝ յոյր կամ յորոյ... Ազնուագոյն կամ գեղեցկագոյն կամ պատուանագոյն։

լբ. 169ա-86բ Բառք ի գրոց մարգարէին Եսայեայ – Եսայի՝ հովանումն կամ զերծումն... Դրօշակս կամ երիվարաց զարդք ոսկոյ եւ արծաթոյ։

լգ. 186բ-90ա Բառք ի գրոց ԲԺ.ան (12) մարգարէիցն սոյն գլուխս Ովսիա է – ՅՈվսիա՝ ընծայ Տեառն կամ հուր Տեառն... Վիշապ՝ անյագ։

լդ. 190ա-1բ [Բառք ի գրոց մարգարէին Միքիայ] – Միքիայ՝ խոնարհ կամ ինքնազգ կամով իբրեւ զՏէր... Աղիւս՝ կղմինտր կամ քարփիչ։

Ծնթ. լդ-խբ, խդ միաւորների խորագրերի վերականգնումները ըստ ձեռ. 3397ի:

լե. 191բ-2բ [Բառք ի գրոց մարգարէին Յովելիայ] – Յովէլ՝ սիրելի Աստուծոյ կամ կամեցօղ կամ սկսանօղ... Եղտիւր՝ գիջին տեղի։

լզ. 192բ [Բառք ի գրոց մարգարէին Աբդիու] – Աբդիու՝ ծառայ Տեառն կամ ծառայ խոստովանելի... Արքայութիւն՝ թագաւորութիւն կամ պետութիւն։

լէ. 192բ-3բ [Բառք ի գրոց մարգարէին Յովնանու] – Յովնան՝ շնորհք կամ աղաւնի կամ արդար կամ ողորմած... Տառապանք՝ չարչարանք։

լը. 193բ-4բ [Բառք ի գրոց մարգարէին Նաւումայ] – Նաւում՝ մխիթարութիւն կամ ողորմեալ ամենեցուն... Չոգալ՝ երթալ կամ գնալ։

լթ. 194բ-5բ [Բառք Ամբակումայ մարգարէին] – Ամբակում՝ ողբասէր կամ հայր յարուցանղ կամ արդարացեալ կամ յոյս... Փառանն՝ անտառախիտ թանձր մայրի է։

խ. 195բ-6ա [Բառք ի գրոց մարգարէին Միքիայ] – Սոփոնիա՝ խոտորել, թիւրել կամ ծռել կամ թեքել... Հեծեալ՝ ձիաւոր։

խա. 196բ-8ա [Բառք ի գրոց մարգարէին Զաքարիայ] – Զաքարիա՝ յիշատակ Տեառն, Անսալ՝ ունկն դնել կամ լսել կամ հնազանդել կամ ակն ունել... Նուիրեալ՝ ընծայեալ կամ տուեալ։

խբ. 198ա-9ա [Բառք ի գրոց մարգարէին Մաղաքիայ] – Մաղաքիա՝հրեշտակ Տեառն, Աղէ՝ գոնէ կամ միթէ կամ բարէ... Խայտալ՝ խնդալ կամ խաղաղ։

խգ. 199ա-209բ Բառք ի գրոց մարգարէին Երեմիայ – Երեմիայ՝ համարձակ կամ զբաղումն Տեառն... Ռոճիկ՝ դարմանք կերակրոց։

խդ. 209բ-10ա [Բառք ի գրոց մարգարէին Բարուքայ] – Բարուք՝ աւրհնութիւն, գովելի կամ օրհնեալ, Մաննայ՝ ընձայ կամ պատարագ կամ աղերս... Հարթ՝ հաւասար։

խե. 210ա-1բ Երեմիայի ողբոյն – Զատաւ՝ տարեալ եղեւ կամ հատաւ... Կական՝ ձայն լալոյ եւ ողբոյ։

խզ. 211բ-6ա Բառք ի գրոց մարգարէին Դանիէլի – Դանիէլ՝ դատաստան Աստուծոյ... Նոյն ժամայն՝ իսկոյն կամ առժամայն։

խէ. 216ա-27բ Բառք ի գրոց մարգարէին Եզեկիէլի – Եզեկիէլ՝ զօրութիւն Աստուծոյ... Արդիւնք՝ պտուղք կամ արգասիք։

խը. 227բ-32բ Բառք ի գրոց Յեսուայ, որդւոյ Սիրաքայ – Յեսու՝ Տէր, Փրկիչ... Համակ՝ ամենեւին։

խթ. 232բ-40բ Բառք գլխոյն աւետարանչին Մաթէոսի – Մատթէոս՝ երգ կենաց կամ պարգեւեալ... Մկրտել՝ լուանալ։

ծ. 240բ-3բ Բառք աւետարանչին Մարկոսեան գլխոյն – Մարկոս՝ բարձր պատուար կամ ի վեր տանեացն ասի... Պիղատոս՝ ոստիկան կամ վերակացու կամ գաւառապետ։

ծա. 243բ-8բ Բառք Ղուկասու գլխոյն – Ղուկասն Յարութիւն թարքմանի... Խորիսխ՝ մեղուն իւղով եւ մեղ, երբ գործեալ հացն է։

ծբ. 248բ-51ա Բառք Յոհաննու գլխոյն – Յոհաննէս թարքմանի հնազանդութիւն... Ետղ՝ տեղ կամ տեղի։

ծբ. 251ա-5բ Բառք ի գրոց Գործոց առաքելոց – Ծագք՝ կողմ կամ եզր կամ ծայր... Հերձուած՝ բաժանումն կամ ուսումն կամ աղանդ։

ծգ. 255բ-7ա Բառք կաթողիկէի թղթոյն Յակոբայ – Կաթուղիկէն ընդհանրական լսի... Տեղալ՝ անձրեւել կամ ցօղել։

ծդ. 257աբ-8բ Պետրոսի թղ[թ]ոյն – Պետրոս՝ Կեփաս կամ վէմ... Տիղմ՝ նեխեալ ցեխ կամ տիլ։

ծե. 258բ Յոհաննու թղտոյն – Արդէն՝ ահա կամ այժմ կամ արդ... Քարտէզ՝ թուղտ։

ծզ. 258բ-9բ Յուդայի թղթոյն – Յուդայ՝ խոստովանութիւն կամ գովութիւն... Եւեթ՝ միայն։

ծէ. 259բ-61բ Բառք ի գրոց առաքելոյն Պողոսի – Պողոս եբրայեցերէն թարքմանի բերան... Շահապ՝ գանձապետ կամ խազնադար։

ծը. 261բ-4ա Բառք Կորընթացւոց առաջին գլխոյն – Թուղտ՝ քարտէզ կամ տոմ... Մարանաթա՝ Տէր եկն, ասորերէն է։

ծթ. 264ա-5բ Կորընթացւոց երկրորդ գլխոյն – Վճիռ՝ վճար կամ վաղխճան կամ կատարումն... Ողջոյն՝ համբոյր կամ բարով։

կ. 265բ-6բ Գաղատացւոց գլխոյն – Աւար՝ առ կամ գերի կամ ապրանք կամ քսիպ... Չարակնել՝ նախանձել։

կա. 266բ-7ա Եփեսացւոց գլխոյն – Տնտեսութիւն՝ շինութիւն կամ տնօրէնութիւն... Անեղծ՝ սուրբ կամ անջնջելի։

կբ. 267ա-8բ Փիլիպեցւոց գլխոյն – Եպիսկոպոս՝ տեսուչ կամ այցելու... Կցորդ՝ հաղորդ։

կգ. 268բ Կողոսացւոց գլխոյն – Տեղեակ՝ հմուտ կամ ուսեալ... Սկիւթացի՝ թուրք։

կդ. 268բ-9ա Թեսաղոնիկեցոց առաջին գլխոյն – Ողոքել՝ աղաչել կամ աղերսել... Բաւանդակ՝ բոլոր կամ ընդհանուր կամ ամենայն։

կե. 269ա Երկրորդ գլխոյն – Ապստամբութիւն՝ անհաւանութիւն կամ ի բաց ցացումն... Պատկառել՝ ամաչել կամ զգուշանալ։

կզ. 269ա-70բ Եբրայեցոց գլխոյն – Նկարագիր՝ պատկեր կամ կերպարան... Վաղագոյն՝ յառաջագոյն։

կէ. 270բ-1բ Տիմոթէոսի առաջին գլխոյն – Տիմոթէոս՝ պատիւ Աստուծոյ կամ պարգեւ Աստուծոյ... Աւանդն՝ պատուիրանն կամ պահեստ կամ պահ կամ յանձն։

կը. 271բ Երկրորդ գլխոյն – Հանն հանիկն է կամ մամն... Մատեան՝ գիրք կամ կոնդակ կամ թուղտ։

կթ. 271բ-2ա Բառք Տիտոսի գլխոյն – Տիտոս՝ պատուելի կամ պատուական... Հատուս՝ մատնիչ կամ խային։

հ. 272ա Փիլիմոն՝ շնորհեալ կամ զարմանալի – Արգոյ՝ մեծարոյ, գործոյ... Թելադրութիւն՝ յորդորումն բանի կամ յօդումն։

հա. 272ա-4ա Բառք տեսլեանն Յոհաննու – Նշանակել՝ բացայայտել կամ նշանել... Կիվօս՝ եղեգնեայ գաւազան։

հբ. 274ա-5ա Բառք էր ընդ եղբաւրն – Կիրակէն ի մերս բարբառ տէրունի... Անբասիր՝ անպատճառ։

Ծնթ. Ստ. լս-ներում հետագայ ձեռքով խորագրերի կրճատ անուանումները։ Տե՛ս Հ. Ամալեան, Հայ միջնադարեան բառարանագրութիւնը, Երեւան, 2007 (ձեռագրիս մասին՝ էջ 346)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

275ա Յիշատակարան գրոյս բառի – Փա՛ռք համագոյ եւ միասնական, անբաժանելի եւ անքակ տէրութեանն՝ Հօր եւ Որդոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։ Որ ետ կարողութիւն նուաստ, յոքնամեղ անձինս՝ Ներսէս մեղապարտ քահանայի հասանել ի յաւարտ եւ ի կատարումն սուրբ տառիս, որ կոչի Բառգիրք, որով պարունակեալ ունի յինքեան զամենայն բառս յԱստուածաշունչ գրոց, այսինքն՝ Հին եւ Նոր կտակարանաց։ Ի թուականիս հայոց ՌՃ. եւ Ժ. եւ Ը.երորդի (1669), ի հայրապետութեան տեառն Յակոբայ, |275բ| ի գեօղաքաղաքս յԱստապատ, ի դուռն Սուրբ Վարդան զօրավարին, եւ մերում առաջնորդութեան երջանկափառ աթոռոյ Սրբոյն Ստեփաննոսի Նախավկայի, տէր Յակոբ եւ տէր Միքայէլ րաբունապետ աստուածաբան վարդապետաց։ Արդ, ցանկացօղ եղեւ սոյն տառի մաքուր եւ կուսակրօն քահանայն՝ տէր Միքայէլն եւ հարկ եդ ծնօղի իւրոյ՝ Մարիամու, զի հալալ ընչից իւրոյ տացէ ծրել զգիրս, զոր բարեմիտ մայրն իւր Մարիամ յաւժար կամաւք եւ մեծաւ բաղձանօք յանձն էառ եւ գրել ետ զգիրս եւ յանձնեաց ի կուսակրօն որդին իւր՝ տէր Միքայէլն, որպեսզի լիցի անջինջ յիշատակ հոգւոյ իւրոյ։ Եւ որք հանդիպիք սոյն տառի, յիշեսջի՛ք յաղօթս ձեր տէր Միքայէլն եւ զիւր ծնօղն <իւր> զԱբրահամ եւ զՄարիամն եւ որ յիշէքդ յիշեալ լիջիք ի Քրիստոսէ Աստուծոյ։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Բ.

ՌՃԺԴ.-ՌՃԺԵ. – 1665-1666

ԳՐԻՉ՝ Գրիգոր դպիր։ ՍՏԱՑՈՂ՝ տէր Միքայէլ։

ԹԵՐԹ՝ 190 (թ. 278-467). չգրուած՝ 278ա-9ա։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԶ×12 (Ը 11, ԺԶ 9, ԺԷ 14)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ բոլորակի մէջ խաչ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15×10,3։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (9,5×6)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 287ա)։ ՏՈՂ՝ 23։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 284ա։ Լուսանցազարդ՝ յուշկապարիկ՝ 284ա։ Զարդագիր՝ թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, վարդագոյն, դեղին։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. թանաքի թթուայնութեան հետեւանքով թերթերը մասամբ գունափոխուած. գրադաշտը տեղ-տեղ խամրած եւ անընթեռնելի. ընդմէջ թ. 372-3ի 1 թերթ ընկած, ընդմէջ թ. 466-7ի 1 թերթ կտրած. թ. 420, 458՝ հիմքից մասամբ անջատ. թ. 296, 354՝ գործարանային թերութեամբ. թ. 439, 440՝ ստ. լս. պատռուած. թ. 313-4՝ այրուածքի հետքեր, գրադաշտը վնասուած. 279բ հանդիպակաց երեսի գիրը մասամբ արտատպուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 280ա-2ա [Առաքել վարդապետէ. ձեռ. 1495, 135բ] Անուանք Աստուածաշունչ գրոց Հ. եւ Բ.աց (72) – Տէր Առաքել դիտող Սիւնեաց, / զուրկ եւ թափուր ամէն շնորհաց... զմեզ ի մեղաց ազատելով. նմայ փա՛ռք անզրաւ։

Բ. 282ա [Յաղագս կշռոց] – Տաղանդ կշռոյ անուն է, որ է ՃԻԵ. (125) լիտր... Յուդայ ի քահանայիցն. դինարն եւս զդահեկանի անուն է։

Գ. 282բ-3ա [Բառ Եբրայեցւոց. ձեռ. 540, 2ա] – Արդ, թուեն եբրայեցիքն [զգիրս] այսպէս. առաջինն անուանեն Բերեսիթ... սրբագրագրացն, որ լինի ԻԲ. (22)։

Դ. 283աբ Այս բառք յեռեհիւսական բաղաձայն հոմանուանց բակձայնեալ – Զամենայն որ ինչ մի անգամ են անուանք յԵփրայեցի... Թաւ՝ նշան կամ կանչումն, փըն, մեմ։

Ե. 283բ-447ա Այս բառք են քերթողական վասն հոմերական տառիցն, վասն զի քերթողական արհեստքն չափաբերականք են եւ չափով վարին։ Եւ են, որ գեղչուկք են, որով ճարտասանքն վարին, զի յաճախապես փոխաբերին սակս զարդու ճարտասանիցն, եւ հարկ է հոգնահամար ելանիլ։ Իսկ զյունաց փոքր բառն նայ եւ զբառ Աստուածաշնչին, որ յետո հաւաքեցաւ, խառնեցաք ի մի ընդ իւրաքանչիւր տեղոջ – Աբաւովթ (=աբաթովթ)՝ անշէն, Աբանա՝ հօր օրհնութիւն... Օցտել եւ օձտել՝ պատառել։

Տե՛ս Բառգիրք հայոց, աշխ. Հ. Ամալեանի, Երեւան, 1975 (ձեռագրիս մասին՝ էջ ԺԱ, ԻԸ-ԻԹ)։ Հմմտ. Հ. Ամալեան, Հայ միջնադարեան բառարանագրութիւնը, Երեւան, 2007։

Զ. 447ա-53բ Բառ Գալիանոսի բժշկի – [Ա]թխար՝ վաղամեռուկ... Քորտոր՝ սպերման, Քամիղոն՝ կանկար։

Է. 454ա-7ա Թարգմանութիւն դեղոց, զոր ընտ[ր]եալ են իմաստունքն եւ կարգեալ յայլ լեզուաց ի մերս – [Ա]բլուկ՝ ցըթնի պտուղ... Ֆրասիոն՝ մեղրածծուկ։

Ը. 457բ-65բ Հանդէս բանաստեղ[ծ]աց, փաղանունաբար ստորոգիլ սակս նորավարժիցն. բառ է գեղչուկ – Աստուածազան՝ աստուածասքանչ, աստուածազգեաց, աստուածավայելուչ եւ քրիստոսափառ... Փոփոխել՝ յեղուլ, յեղեղել... վհանդել, երերել, խարխալել։

Թ. 465բ-6ա Թարգմանութիւն պարսից բառից, որ ի Վարդանանց պատմութեանց գրոց միջին է – Զրադաշտական՝ բուն բան կամ զկարեւոր ուխտ... Զառաջին ճառն երիս բառ պարթեւն ոչ գիտաց, ասելով, թէ չէ պարսից, եւ այլն այս է։

Հ. Ամալեան, Հայ միջնադարեան բառարանագրութիւնը, Երեւան, 2007 (ձեռագիրն այստեղ օգտագործուած է)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. Գրչի 279բ Օգնեա՛, Հոգիտ Սուրբ, Գրիգոր դպրի, զի կարողութեամբ քո աւարտի։

466ա Եւ Քրիստոսի յուսոյն փա՛ռք յաւիտեանս. ամէն, որ ետ կարողութեան փցուն եւ տատանեալ Գրիգոր դպրիս հասանել ի յաւարտ փոքր տառիս։ Զծրօղ համայն տառիս՝ / զԳրիգոր բազմամեղիկս, / ի թուին հայոց հայկըզունի / հազար հարիւր ԺԵ. (1666) թուի։ / Արդ, հանդիպողք այսմ տառիս / եւ շահաւէտ բուրաստանիս, / ինձ յիշեցէ՛ք զեղկելիս, / զթարմատարս եւ զգերիս։

2. Ստացողի 466բ (բոլորգիր) Միասնական Սուրբ Երրորդութեանն՝ Հօր եւ Որդոյ եւ Հոգւոյն Սրբոյ, յամենայն արարածոց, յիմանալեաց եւ ի զգալեաց, ի հրեշտակաց եւ ի մարդկանէ եւ յամենայն տարրեղինաց. ամէն։ Եւ այժմ ստացօղ եղեւ հոգիազարդ կտակարանիս հեզահոգի եւ սրբամիտ տէր Միքայելն. ստացօղ եղեւ սորին ի թուին հայոց ՌՃԺԴ. (1665), ի հայրապետութեան տեառն Յակոբայ սրբայզան կաթողիկոսի, ի թագաւորութեանն Պարսից շահ Ապասին։ Եւ դարձեալ ես՝ տէր Միքայելս, ստացա զԲառգիրքս, գրել տուի յիշատակ ինձ եւ ամենայն մերձաւորաց. ամէն։ Իսկ առաջնորդ եւ միաբանք Սուրբ Նախավկաիս՝ Միքայել վարդապետ, առաջնորդ Ոհան վարդապետն, Մարտիրոս վարդապետն, Դանիէլ վարդապետն, տէր Եսային, տէր Սամուէլն, տէր Թորոսն, տէր Պետրոսն, տէր Մովսէսն, տէր Միքայէլ՝ ստացօղ սորին, Գ. սարկաւագ՝ Մարտիրոս, Աւետիս, Գրիգոր։ Մանաւանդ ես՝ տէր Միքայէլս, գրել տուի՝ յիշատակ ինձ եւ ամենայն արեան /// (շար.)։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 316բ՝ «Զգոնութիւն ընթելութիւն զգոնեցուցանեմք ընթելեցուցանեմք»։

 

 

3469

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(բաղկացած 2 ձեռագրից)

ԹԵՐԹ՝ 113։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ սպիտակ չգրուած թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ դեղնաւուն թուղթ (Ի. դ.)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, կեղտոտուած, մէջքը ճաքճքած. փեղկերի եզրերի կաշին մաշուած՝ երեւում է միջուկ-տախտակը. փեղկերի վրայի երբեմնի խաչերն ընկած՝ կան անցքերը. աստառը մաշուած, աղտոտուած։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 1ա՝ անընթեռնելի «/// 1189» (1740), 22բ սեւ թանաքով ութանկիւն` «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ ՏԻՐԱՑՈՒ ԹԱԹՈՍ», 99բ, 107ա սեւ թանաքով բոլորակ` առիւծի եւ թագի պատկերով։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին, տպագիր՝ «Ի գրեանց գրատան անապատին Սեւան[այ] Հմր 1», ձեռագրով գրուած՝ «Ադամգիրք ոտանաւորք», 1ա՝«Սեւան, 1/3469»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Մ. Սմբատեանց, Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր-Բայազիտ գաւառ, Վաղարշապատ, 1895, էջ 395, Հմր 1/1:

ԳՐՉԱՓՈՐՁ` 1բ՝ «ա-է», 3ա՝ «բաբաաթի ջրուն, բաբաթն, բ շբաաթ», 3բ՝ «աբ», Բ. կազմաստառ՝ «Այս է գոուղղղի, մուլքկ, այս է գոուղղղի մուլքն, Առաքել, Պօղոս, Յ»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Ա.

ԷՋՄԻԱԾԻՆ ՌՃԿԴ. – 1715

ԳՐԻՉ՝ Կիրակոս Թալնցի։

ԹԵՐԹ՝ 99 (թ 1-99). չգրուած՝ 1ա-3բ, 63բ, 99աբ։ ՊՐԱԿ՝ 3+ԺԱ-ԻԴ×12 (ԺԴ-ԺԸ՝ չիք, ԺԳ 1, ԻԱ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ բուսական զարդանախշ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,2×10,1։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով եւ սեւով սահմանագծուած (13×7,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 30ա)։ ՏՈՂ՝ 20-21։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թ. 1-3՝ նորոգուած սպիտակ կիսաթափանցիկ թղթով (Ի. դ.), թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. ընդմէջ թ. 28-9ի շուրջ 71, 62-3ի 1 թերթ կտրած. թ. 29՝ հիմքից մասամբ անջատ. թ. 38՝ ստ. անկիւնը պատռուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 4ա-28բ [Ադամգիրք Առաքելի Սիւնեցւոյ]

Տե՛ս ձեռ. 83, 2ա-138ա։ 1/չիք։ 2/4ա-17բ։ ա-բ/չիք։ գ/4ա (սկ. թափ. «/// Ձեզ թշնամի կա օձն ու չարըն...»)։ դ/4ա-5բ (5ա գրչից՝ «Քան զԱդամայ յանցանքն ես յոյժ մեղայ, Տէ՛ր, մեղա՜յ ասեմ բիւր Ռ. (1000), թո՛ղ ինձ, Տէր, Տէր. ես գրեցի»)։ ե/5բ-13բ։ զ/13բ-4բ։ է/14բ-6ա։ ը/16ա-7բ։ 3/18բ-28բ։ Ցանկ/18բ-9ա։ ա/19ա-21ա։ բ/21աբ։ գ/21բ-3բ։ դ/23բ-5ա։ ե/25ա-6ա։ զ/26ա-8ա։ է/28աբ («...Կամքս իմ ի չարըն ներկեցաւ, եւ չարն ի յիս///» շար.)։ ը-ժ, յիշ./չիք։

Բ. 29ա-46բ [Առաքելի Սիւնեցւոյ. ձեռ. 83, 184ա-229ա] Վասն յատկացուցանելոյ զդասս առ հասարակ ամենայն սրբոց, որ են յԲԺ.ն (12) գլուխս բաժանեալ, յորոց զանազան շնորհք յայտնեցան մարդկան։ Այսպէս եւ դիմակք սոցին՝ մասու[ն]ք չարին, զոր սերմանեաց սատանայ զորոմն յագարակին բնութեանս մասունս չարեաց՝ ՅՀ. (370), որ է՝ Լ.ԲԺ.-ն (30×12=360), եւ ՅՀԷ. (377) մասն, եւ է սայ՝ Է.Ծ. (7×50=350) ի խորհուրդ զանազանեալ. Տունս ՄԽ. (240) – Երկոտասան դասք են սըրբոց / առաքինեաց եւ ընտրելոց... որ ազատէ զազգս մարդկան / յայսքան չարեացըս զանազան։

Գ. 46բ-89բ [Բանք խրատական եւ յոյժ հարկաւորք, որք քակտեն զխորհուրդ մարմնական եւ տան ուրանալ զսնոտի խաբէութիւն աշխարհիս, եւ այլ իմն շինեն զխորհուրդ մարդկան]

Տե՛ս ձեռ. 83, 229բ-71բ։ Նախերգան/չիք։ Ցանկ/չիք։ ա/46բ-9ա։ բ/49ա-50ա։ գ/50աբ։ դ/50բ-3ա։ ե/53ա-4ա։ զ/54ա-6ա։ է/56ա-8բ։ ը/58բ-60ա։ թ/60ա-5բ (62բ գրչից՝ «Թուղթ էր պակաս, վասն որոյ թողի եւ ոչ գրեցի»)։ ժ/65բ-7ա։ ժա/67ա-8բ։ ժբ/68բ-9ա։ ժգ/69ա72ա։ ժդ/72ա-4բ։ ժե/74բ-7բ։ ժզ/77բ-81բ։ ժէ/82ա-3բ։ ժը/83բ-5բ։ ժթ/85բ-6բ։ ի/86բ-9բ։

– 46բ Արդ, աղաչեմ զձեզ միաբան, / որք ընթեռնուք զայս ի մատեան, / զտէր Առաքեալ հեգք ու անարժան / յիշեցէ՛ք յաղօթըս ձեր զանազան։

Տե՛ս Առաքել Սիւնեցի, Դրախտագիրք, Վենետիկ, 1956։

Դ. 91ա-8բ [Տոմարականք]

ա. 91ա-5ա Եւ դարձեալ զայս եւս յուշ առնեմ սիրելեացդ, քանզի ոմանք յեղբարց խնդրեցին ի մէնջ. եթէ գոյ հնար եւ կարող ես զՊարզատօմարն կարճ ի կարճոյ ոտք հանել, որ աշխարհի քահանայք եւ անգէտ մատաղ մանկունք ուսանին եւ բերան առեալ երգելով ե՛ւ դիւրինս ուսանել, ե՛ւ դեռաբոյսից ուսուցանել. Աստուծով յանձն առի եւ արարի եւ աւարտեցի Լ. տնով, որպէս եւ տեսանէք. բաւ է – Յունվարի մէկն Կաղանդ է, / վեցն՝ Յայտնութիւն եւ Ջրաւրհնէ... Այս է աւարտն Պարզատօմարիս, զոր |95ա| ըսկիզբն եղեւ ՌՃԾԱ. (1702) թուին։

բ. 95աբ Ի խնդրոյ եղբարց ոմանց, նոյնպէս եւ զՇ.եակն (532) Ի. (20) տընով ոտք արարաք վասն դեռաբոյս մանկանց, որ եւ բերան առեալ միշտ բարբառին եւ դիւրաւ ուսանին եւ զայլս ուսուցանէն – Դարձեալ ծանէք, սիրելի՛ք, սուրբ հարքն մեր պարզել զտօմարն այբուբենի ի վերայ ԼԶ. (36) գրով... Այսքանս Պարզատօմարի մեկնութիւնն բաւ է իմաստից։

գ. 95բ-6ա Իսկ վասն ԵՃ.եկին (532), որ քսան տնով զայն եւ տաղաչափեալ, որ թէ մանկունք բերան առեալ երգեն, այլ ոչ կարօտին օրինակի – Մեծ տօմարն ըսկիզբն Յունվարոյ է... որ ի վեր է, քան զամենայն գիտութիւն արտաքնոց։

դ. 96ա Իսկ զայսքան մեկնութիւնս իմաստից բաւե[ս]ցի, եւ զկատարեալ մեկնութիւնն սորայ արարեալ եմ յայլում տեղոջ՝ յերկար, թէ ով է պատջառ այս Շ.եկիս (532) եւ կամ որպէս գտին, ըսկիզբն եղեւ Էաս եւ ժողովեալ աշխարհիս զիմաստունս Լ. (30) թվով –Նախ, զընթացս լուսնին գտին... այսքանս բաւ է իմաստից։

ե. 96բ-8բ Այսուհետեւ կամիմ ասել զԵՃ.եկին (532) նախ զսահմանողն գովել եւ ապայ Ի. (20) տնով տաղաչափել եւ դիւրինս գտանել («Կիրակոս վարդապետէ է ասացեալքս») – Կամիմ ասել բան գովեստի, / Էասայ մեծ հեռետորի... տանց եւ տառից անուն ծրողի, / զի ընթերցօղք վերահասու լինիցի։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ., նոտրգիր

63ա [Մասն քարոզի ինչ] – (սկ.) ///աղաղակեսցուք առ Տէր յամենայն նեղութիւնս, ո՛վ սիրելիք... գուցէ ձանձրութիւն ունկնդրացդ եղիցի։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

17բ Բանք Բ. հատորացս աւարտեցաւ, եւ կամիմ յիշատակարան գրել.

Փա՛ռք եւ պատիւ յամենայնի,

Հօր եւ Որդւոյ իւր ճշմարտի

եւ Սուրբ Հոգոյն շնորհաբաշի,

առատաձիր պարգեւողի։

Երրեակ գոլով անբաժ եւ մի,

միշտ գոհութիւն նմա լիցի,

այժմ, յաւիտեանս եւ յապառնի։

Շրջապատումն Կռօնոսի,

Ի.երորդ (20) յոբելինի,

Լ.երորդ (30) ղիպիաթի,

երկեակ հնկեակ ամ նահանջի (1711)*

Յունիս ամիս աւարտեցի,

Երկեակ տասնեակ մու հընկեկի (25),

ի գահ Իջման Սուրբ Միածնի։

Յաւարտումն այս մեծ սոփերի,

ձեռամբ անմիտ եւ տըկարի,

եւ զառածեալ մեղօք ի լի։

Անուամբ կոչիմ ես Թալնցի,

յԱրարտեանըն գաւառի,

սնեալ, վարժեալ Էջմիածնի։

Նա, որ գթածն յամենայնի,

եւ շնորհէ ում եւ կամի,

նա ետ ինձ կար, որ ծրեցի,

հասանելով ի ծայր բանի։

Զի զօրութիւն ես չունէի

Նշանախէց մի դրոշմէի,

|18ա| Փա՛ռք յարակայ նմա լիցի,

այժմ եւ յաւէտ եւ ապառնի։

Դարձեալ եղէ որպէս մոլի,

սէր սոփերիս այսմ գրքի,

որ հին եւ նոր Ադամ կոչի,

Եւայ նման կուսին լինի։

Ի յումեմնէ բանասիրէ,

է արարեալ Սիւնեաց վիհէ

Տէր Առաքեալ, Գրիգորի

քեռորդի է Տաթեւացի։

Ծերութիւնս, որ զիս ունի,

Ձ. (80) ամն հասեալ էի,

Բ. գոզլուկ զաչս եդի,

դողդոջալով զայս գրէի։

Լինի թէ մէկ ողորմեսցի,

ինձ ասողաց ձեռն ընկնի,

ըզծերութիւնս ի բաց եդի,

յուսով յԱստուած ես դիմեցի։

Լալով, ողբով զայս գրէի,

վա՛յ եւ եղուկ ինձ կարդայի,

ոչ թէ զԱդամ անգոսնէի։

Բայց մեղքն որքան ես չափէի,

զիմն եւ նորայն կշռէի,

բիւր Ռ. զիմն աւելի,

քան զնորայն տեսանէի,

վասն որոյ եղուկ ինձ ասէի։

Զբան Պօղոսին ի միտ ածի,

պետ եւ գլուխ մեղաւորի,

զիս կոչելով դառն լայի,

եւ ես ինքնին վկայեցի։

Կամել կարելն Քըրիստոսի,

յուսահատիլն ի բաց եդի։

Առաջին հատորն այս ամէն մէկ տուն Ռ. ու Յ. ու Ձ. (1380) տուն Աստուծով գրեցաք, իսկ երկրորդ հատորն ԳՃՁ. (380) այլ իմն ոճով, նորն Ադամայ եւ Յովասափի, գունովն երգեցէ՛ք եւ զմեզ յիշեցէ՛ք, որ եւ Աստուած զձեզ յիշէ իւր արքայութեան. ամէն։

* Ծնթ. Թուականն այսպէս ենք հասկանում. քսան յոբելեան՝ 20×50=1000. երեսուն ոլիմպիադ՝ 30×4=120, երկեակ հնգեակ՝ 2×5=10. այսինքն՝ 1000+120+2×5×4=40=1160+551=1711։

89բ Աստանօր եղեւ աւարտ։ Փա՛ռք տվողին կարողութիւն տկարիս եւ փըծուն գրչի՝ Թալնցի պիտականուն Կիրակոս վարդապետի, որ վերջն գրիս հասի։

90ա Փա՛ռք եւ գոհութիւն եռանձնեա տէրութեանն եւ միասնական Սուրբ Երրորդութեանն՝ Հօր եւ Որդոյ եւ Սուրբ Հո[գո]յն. ամէն։ Դարձեալ գոհանամ զքէն, Քրիստո՛ս Աստուած, որ ետուր ինձ կարողութիւն տըկարիս եւ անզօր, փըծուն գրչիս՝ Թալնցի Կիրակոս վարդապետիս, որ հասուցեր աւարտ գրքիս, որ կոչի Ադամգիրք, հազարերորրդի երրեակ յոբելի, եռ նահանջի, երկեակ ամի (1000+150+12+2+551=1715), ի գահ Իջման Սուրբ Միածնի, ի վեցն Հոկտեմի (այսպէս), որ նահատակեալ օր էր սուրբ Գայիանեա՝ դայեկին սրբոյն Հռիփսիմեա եւ դաստիարակին։ Եւ դարձեալ վերստին փա՛ռք եւ գոհութիւն Քրիստոսի, որ ոչինչ ունէի կարողութիւն եւ զօրութիւն մէկ տօղ գիր գրելոյ, քանզի հասեալ էի ամն ուտսուն, որ մէկ գօզուկով չկարացի գրել, Բ. գօզլուկ եդի աչացս, իբրեւ զստուեր երեւիւր աչացս։ Այսպէս վայ տալով անձինս եւ գրէի լալով եւ չափ եդեալ կըշռէի զմեղս զիմն ու զԱդամայն, |90բ| եւ տեսի որ զիմ մեղքն քան զՄասիս, իսկ նորայն՝ որպէս զհատ մանանխոյ։ Ոմն ի սրբոց այսպէս ասէր վասն դառն պտղին. Ր. (5000) ամ ի դըժոխս կացին, Ջ. (900) ամ յաշխարհս լացին։ Իսկ թէ ինձ զինչ լինիցին, ոչ գիտեմ զինչ արարից, զեղջ իսկի չկայ սրտիս կամ արտասուս այս կուր աչիցս, միշտ զմարմին սիրեմ գերիս եւ գիրկ ածեմ ես աշխարհիս, սատանայի եղէ գերիս, նորա կամքն միշտ կատարեմ, աշխարհս ամէն ժողովէին, զիմ գլուխս լալու էին, չէր բաւական որ լինէին։ Գիտեմ, զի ասելոց էք՝ Աստուած ողորմած է, մի՛ խռովիր եւ մի՛ յուսահատիր, յուսա՛ յԱստուած, խոստովանեա՛ նմա, նա հոգա՛յ վասն քո։ Գիտեմ եւ ես, թէ իմ աշխատանքն այս ծերութեանս բարի մարդոյ ձեռք անկանի, Աստուծով ինձ ողորմի կասէ, Աստուած իւրն ողորմի, իսկ թէ գրիս տընազ առնէ եւ ծերութեանս քամահէ, թէ վասն էր գրեցեր, սխալ եւ գէշ գիր է, վասն որոյն քամահէ եւ հայհոյէ։ Աղաչեմ, աղաչեմ, թո՛ղ սրբագրէ, Աստուած զինքն մեղաց սրբէ եւ ի միասին զմեզ Տէրն Քրիստոս վարձատրեսցէ, որ սակաւ խնդրէ |91ա| ի մէնջ եւ ինքն բազումս շնորհէ, քանզի առատ է։ Միայն զմեր կամելն խնդրէ, եւ ինքն ըստ իւր չափոյն շնորհէ։ Դարձեալ կրկին եւ երեքկին խնդրեմ թողութիւն, զի չունէի ակն, թէ կենդանի տեսնում զաւարտումն գրոյս, կարծէի, թէ շուտով կու մեռանիմ, վասն որոյն փութայի շաղբաղբելով, որպէս թէ մուսաւատէ կանեմ, յետոյ լինի, թէ այլոց գրել տամ։ Վասն որոյն աղճատելով գրեցի, թողութիւն շնորհէ՛ք, ընթերցօղք, ինձ՝ զառածեալ ծերունի Թալնցի Կիրակոս վարդապետի։

98բ Այսքան էր մեր կարն. գրին եւ խոշորութեան անմեղադիր լերո՛ւք, քանզի կար մեր այսքան էր։ Եւ զի Ձ. (80) ամաց էի, մէկ գօզլուկով չկարէի գրել, վասն որոյն Բ. գօզլուկ աչիցս եդեալ գրէի. վասն որոյն աղաչեմ, աղերսեմ ներել սղալանացն։ Եւ ով ոք որ ընթե[ր]ցի, չմեղադրէ, այլեւ սրբագրէ, որ Տէրն Քրիստոս զձեզ եւ զմեզ ի մեղաց սրբէ. ամէն։ Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

62բ (ԺԸ. դ., նոտրգիր) Մի ուլութեամբ ասիլ ի քեզ, / թէ վաղն ապաշխարեմ ես, / զի ոչ գիտես զինչ ծնանի, / վաղիւն ի քեզ։ / Այսօր արա՛ քեզ ճար բարի, / ճար անելոց տեղն ես, / թէ չէ որ յերբ վաղն մեռար, / Անդ անճարակ ես։ / Նայեա՛, շուշան տեղն է պատրաստ, / Անբեկ զնա տե՛ս, / Դու մարդ գոլով եւ բանական, / Քան զնա տկար ես։ / Թէ շանր թւեալ մեղք ունիս, / Զնա խոսովանես, / Թէ չէ ահեղ հրապարակին, / կու խայտառակիս։ / Թեթեւն եւս յետն ասա՛ / Եւ ապաշխարես, / Պատժոյն զերծանես, / Գծողս յիշեսցես։

Ծնթ. Թւում է՝ շարադրանքը մօտաւոր վերարտադրութիւնն է բնագրի որոշ հատուածների (հմմտ. տպ. Առաքել Սիւնեցի, Դրախտագիրք, Վենետիկ, 1956, էջ 16-120)։

 

 

 

ՁԵՌԱԳԻՐ Բ.

ՌՃԿ. – 1711

ԳՐԻՉ՝ Գրիգոր։

ԹԵՐԹ՝ 14 (թ. 100-13)։ ՊՐԱԿ՝ 1×14։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,1×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (12×98,5). ստ. լս.՝ յիշագրեր։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 103ա)։ ՏՈՂ՝ 22։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ թռչնագիր (ուրուագծային)՝ 106ա։ Գոյն՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերի մաշուած հատուածները նորոգուած սպիտակ եւ դեղին կիսաթափանցիկ թղթերով (Ի. դ.). հին նորոգման ժամանակ թերթերը եզրահատուած (բնագիրը կտրած). տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր, թ. 107՝ հիմքից մասամբ անջատ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 100ա-4բ [Ողբք Երեմիայ մարգարէի] – (սկ.) /// Եմուտ զհետ իմ հալացեաց եւ էհաս եւ լքոյց զիս ապականութիւն... 102բ Գլուխ Դ. Ալէփ – Զիա՞րդ շլացաւ ոսկին, այլագունեցաւ արծաթն սպիտակ... զամենայն ամպարշտութեանս քո։

2. 104բ-5բ Աղօթք սրբոյն Երեմիայի մարգարէին –Յիշեա՛յ, Տէր, որ ինչ անցք անցին ընդ մեզ... մինչեւ իսպառ յայժմ եւ միշտ եւ աւիտեանս աւիտենից. ամէն։

3. 106ա-9բ Յայս է պատմութիւնն եւ պատճառ մարդեղութիւնն Քրիստոսի Աստուծոյ – Յորժամ ստեղծ զերկինս եւ զերկիր եւ արար նախ զզօրս հրեշտակաց... այսպէս ուրախ կացին մինչեւ յերեկունն։

4. 109բ-10բ Այս է պատմութիւն բանիս, որ յայտնէ մեզ զեղեալն ընդէր – Թօթափեցեր ու յերկնից զդասս հրեշտակաց Սադայէլի... ի հրոյն տանջանաց. ամէն եղիցի, եղիցի։

5. 110բ-3ա Դարձեալ մեկնեմք զմեկնութիւն պտղոյն Ադամայ – Զի ոչ թէ պտուղն չար էր, որ կերաւ Ադամ... ձեր եւ մեր ննջեցելոցն ողորմի. ամէն։

6. 113աբ Պատմութիւն ելանելոյն Ադամայ ի դ[րա]խտէն –Իսկ երբ անկաւ Ադամ ի դրախտէ[ն]... քեզ ծառայ լինիմք մեք ամենայն ծնունդ /// (վջ.)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

105բ Թվին ՌՃԿ. (1711) Յուլիսի ամսոյ ԻԷ. ես՝ Գրիգորըս, գրեցի, որ է որդի Ըռըստակէսի։

 

 

3470

ԱՂՕԹԱԳԻՐՔ

ԺԷ. դար

ԳՐԻՉ՝ Վարդան դպիր։

ԹԵՐԹ՝ 196. չգրուած՝ 161բ։ ՊՐԱԿ՝ 1+Ա-Ժ×12 (Ժ 16)+Ա-Է×12 (Դ՝ չիք, Է 10)+1։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,8×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, սեւով սահմանագծուած (10,5×6,5). վր. տողերի վր. ելուստները գրչախաղերով՝ 8ա, 18ա եւ այլուր։ ԳԻՐ՝ մէջընդմէջ բոլորգիր եւ նոտրգիր (նմուշ՝ 35ա, 51ա)։ ՏՈՂ՝ 17։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ սպիտակ չգրուած թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ դեղնաւուն չգրուած թուղթ (Ի. դ.)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. երկիցս նորոգուած (ԺԹ. դ., Ի. դ. 70ականներ), թ. 174 եւ այլուր՝ մաշուած հատուածները լրացուած սպիտակ թղթով (ԺԹ. դ.). պհպ-ները՝ Ի. դ. նորոգման ժամանակի. թ. 125ի մաշուած եզրը նորոգուած դեղնաւուն կիսաթափանցիկ թղթով. կազմը տեղ-տեղ մաշուած, գոյնը մգացած, Բ. փեղկին թանաքի հետք. լուսանցակողերը մասամբ գունաթափ, աղտոտուած. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. թ. 14-5 եւ այլուր՝ գործարանային թերութիւն։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

2ա-195ա [Աղօթագիրք]

1. 1բ-125բ (Խորագիրս՝ 125բ) Կշտամբանք յանդիմանութեան սակաւ անձին ողորմելոյս Վարդան վարդապետի՝ աղերս վասն իմ եւ վասն ամենայն մեղաւորաց, ի խորոց սրտէ աղերս մաղթանաց առ Յիսուս Քրիստոս Միածին Որդին, երթեալ յԵրուսաղէմ յամենայն տեղիս, ուր կատարեաց զմարդեղութիւն իւր տնաւրինաբար, զոր գրեցին տեսանողքն վասն նորա եւ ընթեռնուլ անդրէն որիշ որիշ եւ հայցել թողութիւն ի նմանէ

Տե՛ս ձեռ. 84, 2ա-67ա։ Ցանկ/124ա-5ա։ ա/ 2ա-7բ (բաժանուած 2 մաղթանքների)։ բ/7բ-12բ։ գ/12բ-6բ։ դ/16բ-22ա։ ե/22ա-7բ։ զ/27բ-33բ։ է/33բ-9բ։ ը/39բ-48բ։ թ/48բ-53ա։ ժ/53բ-7բ։ ժա/57բ-61բ։ ժբ/61բ-7ա։ ժգ/67ա-72բ (սկ. տարբեր՝ «Տէր իմ Յիսո՛ւս Քրիստոս, որ եղեր...»)։ ժդ/73ա-9բ (սկ. տարբեր՝ «Ի բարձրելոյն ծնունդ...»)։ ժե/79բ-88ա (սկ. տարբեր՝ «Տէր Աստուա՛ծ հայրական...»)։ ժզ/88ա-100բ։ ժէ/100բ-7բ։ ժը/107բ-12բ։ ժթ/112բ-6ա։ ի/116ա-23բ։

2. 126ա-7ա Մեսրովբ վարդապետի ասացեալ Աղօթք եւ աղաչանք առ ամենասուրբ կոյսն Մարիամ – Մարիամ Աստուածածին մայր լուսոյ... եւ արժանի լինիլ փառաւորեալ զամենասուրբ զԵրրորդութիւն... ամէն։

3. 127ա-9բ Վարդան վարդապետի ասացեալ առ սուրբ Աստուածածինն – Մարիա՛մ Աստուածածին, Կո՛յս հրաշալի եւ մա՛յր Փրկչին... եւ որ զամէնըն կցորդի. ամէն եղիցի, եղիցի։

4. 130ա-2ա Աղօթք պատարագի դիմաց. աղօթք ոգեշահք, զի որք զղջացեալք, սրտիւ խոստովանութեամբ եւ արտասուօք ասասցեն ի մի անգամն Ճ.աւոր (100) առցէ մեղաց թողութիւն, սակայն ասի աղօթս առաւել ի ժամ սրբոյ պատարագին, ի տեսութիւն մարմնոյ եւ արեանն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, եւ գիտեա՛ ստուգիւ, զի ընդդէմ ամենայն հակառակաց խաղաղութիւն եւ յաղթութիւն կալցես ի Տեառնէ – Սուրբ, սուրբ Հա՛յր ամենակարող եւ յաւիտենական Աստուած... որ է միութեամբ Հոգւոյն Սրբոյ, Աստուած իմ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

5. 132աբ Մաղթանք առ սուրբ մարմին Քրիստոսի, յորժամ քահանայն բարձրացուցանէ ակներեւ ժողովրդեան, պարտ է զայս ասել առ սուրբ մարմին եւ արիւն Քրիստոսի – Զերեւելդ ինձ ի փրկութիւն խոստովանիմ... եւ Հոգւոյդ քո փառակցի յայժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

6. 132բ-4ա Նորին աղօթք առ Տէր Յիսուսի Քրիստոսի – Ի քեզ յուսամ Քրիստոս Յիսուս, յո՛յս իմ... զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

7. 134ա-5բ Նորին աղօթք առ Տէր Աստուած – Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ, Աստուա՛ծ, որ քննես զսիրտս... փառաւորեցից զամենազօր տէրութիւնդ յաւիտեանս. ամէն։

8. 135բ-8բ Նորին աղօթք Մխիթարայ ի դէմ պատարագի – Ամենակալ, ամենախնամ Աստուա՛ծ յամենայնի օրհնեալ, որ յամենայնի ես... եւ միում աստուածութեանդ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

137բ ստ. լս. գրչից՝ «Թողութիւն արարէ՛ք, եղբա՛րք, խալտայ՝ Զայի տեղ Այբ գրեցի. վա՛յ ինձ»։

9. 138բ-9բ Նորին աղօթք առ սուրբ պատարագի – Երեքանձնեան տէրութիւն, միով բնութեամբ եւ էութեամբ անքննին եւ անճառ Աստուա՛ծ... ի փառս քո եւ քեզ փա՛ռք յաւիտեանս. ամէն։

10. 139բ-41բ Մեսրոբա վարդապետի ասացեա Յաղագս զղջման եւ արտասուաց – Ո՛վ, որ անեղդ ես եւ անստեղծ եւ արարիչ ամենայն արարածոց... սիրողաց անուան քո եւ քեզ փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն։

11. 141բ-3ա Աղօթք եւ օրհնութիւնք ամենայն աշխարհի – Աւրհնեալ Հա՛յր, Սուրբ Աստուա՛ծ ճշմարիտ, սրբեա՛ զմեզ յամենայն սղալանաց... եւ օրհնեսցէ զամենեսեան. ամէն։

12. 143ա-5ա Աղօթք գեղեցիկ եւ խնդրուած, ուղիղ սրտիւ յամենայն ժամ խնդրէ յԱստուծոյ եւ կատարէ – Տէ՛ր Աստուած, մարդասիրի Հօր Որդի՛, դու ես պահապան... եւ կատարեա՛զխնդրուածս իմ. ամէն։

13. 145ա-50բ Նորին աղօթք Եփրեմի՝ ասացեալ ընդդէմ սուրբ պատարագին – Տէր Աստուա՛ծ մեր Յիսուս Քրիստոս երկնի եւ երկրի... զամենասուրբ զԵրրորդութիւնդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

14. 150բ-1բ Աղօթք առ պահապան հրեշտակն – Ի խորոց սրտի իմո հեզութեամբ մտաց աղաչեմ... հրճուիլ յանզրաւականում խնդութեան. ամէն։

15. 151բ-5ա Աղօթք սրբոյն Փոկասու հայրապետին – Յիսուս Քրիստո՛ս, Որդի՛Աստուծոյ, որ սուրբ է անունդ... եւ գոհանալով փառաւորեսցուք։

16. 155ա-6ա Աղօթք առ սուրբ մարմինն Տեառն – Երկիր պագանեմ քեզ, Քրիստո՛ս՝ փրկութիւն աշխարհի... եւ ի թողութիւն մեղաց իմոց։

17. 156ա-7բ [Յովհաննու Գառնեցւոյ]

ա. 156աբ Նորին Յոհաննէս Գառնեցոյ աղօթք առ Տէր – Ռահ լուսոյ եւ ճշմարիտ ճանապարհ կենացն յաւիտենից... եւ ընդ Հոգւոյդ Սրբոյ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

Տե՛ս Յովհաննէս Գառնեցի, Աղօթամատոյց, աշխ. Գէորգ Տէր-Վարդանեանի, Էջմիածին, 2007, էջ 48-51։

բ. 156բ-7բ Նորին աղօթք առ Տէր Աստուած – Նայեա՛ քաղցրութեամբ առ դառնացուցիչս, Տէ՛ր իմ... փառաւորեցից զամենազօր տէրութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

18. 157բ-61ա Աղօթք առ սուրբ պատարագն – Հոգի՛իմաստութեան եւ հանճարոյ... փառաւորեմք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ յայժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

158բ-9ա ստ. լս., գրչից՝ «Վա՛յ ինձ, պարտակ[ան]իս բիւր քանքարոյ, փող մի չունիմ հատուցանելոյ»։

19. 162աբ Աղօթք կամ մտածութիւնք զանազանք յաղագս չարչարանաց Տեառն։ Աղօթք յաղագս իւրաքանչիւրոց մասանց չարչարանացն – Աստուած, որ վասն փրկութեան աշխարհի կամեցար ծնանիլ... եւ թագաւորես յաւիտեանս յաւիտենից. ամէն։

20. 162բ-3ա Աղօթք – Տէր Յիսուս Քրիստո՛ս, ներ որոյ հրամանում բովանդակք են... ի ձեռն ամենեցուն յաւիտեանս յաւիտենից. ամէն։

21. 163աբ Առ վերստին Քրիստոսի աղօթք – Աղաչեմ զքեզ, Տէր Յիսո՛ւս, ի ձեռն այնոցիկ... որ կեաս եւ թագաւորես յաւիտեանս յաւիտենից. ամէն։

22. 163բ-4բ Մտածութիւնք գորովականք յաղագս չարչարանացն Քրիստոսի – Ո՛վ Տէր Յիսուս Քրիստո՛ս, երկիրպագանեմ քեզ ի խաչին... Հայր մեր, որ՛՛ Ողջոյն, Մարիա՛մ։

23. 164բ-5բ Յաղագս եօթանց բանիցն, զորս Քրիստոս ի խաչին կախեալ ասաց. աղօթք – Տէր Յիսուս Քրիստո՛ս, Որդի Աստուծոյ կենդանոյ... ի ձեռն անվախճանից յաւիտեանս յաւիտենից. ամէն։

24. 165բ-7ա Ողջունատուութիւնք առ ամենեսեան անդամս Քրիստոսի, եւ զինքն իսկ առ նմին յանձնարարութիւն – Ողջ [լ]ե՛՛ր սարսափելի հանուրց զօրութեանց գլուխ Տեառն Յիսուսի Քրիստոսի... եւ աներեւութից այժմ եւ առ յապայն. ամէն։

25. 167ա-8ա Աղօթք առ երանուհի կոյսն Մարիամ – Աղաչեմ զքեզ, տիրուհի, սրբուհի՛ Մարիամ... մայր Աստուծոյ եւ ողորմութեան. ամէն։

26. 168աբ Այլ յանձնարարութիւն առ կոյսն Մարիամ – Ո՛վ տիրուհի իմ, սրբուհի Մարիա՛մ... քոյոյ եւս Որդւոյ կամօք. ամէն։

27. 168բ-9ա Աղօթք առ կոյսն Մարիամ – Ո՛վ Մարիամ Աստուածածին եւ կոյս շնորհազարդ... բարեբախտութեամբ հասանիլ. ամէն։

28. 169ա-70բ Պաղատանք, որ եւ մաղթանք երանուհւոյ կուսին Մարիամու – Տէր ողորմեաց, Քրիստոս ողորմեաց, Տէր ողորմեաց... եւ աղաղակիմ առ քեզ եկեսցէ։

29. 170բ-1ա Աղօթք – Զքոյական շնորհ աղաչեմք, Տէ՛ր, հեղ ի սիրտս մեր... Աստուծոյ գոհութիւն։

30. 171աբ Աղօթք աստուածայնոյն Գրիգորի հայրապետի, որ առնանի բացատրութեանց եօթնից սաղմոսացն ապաշխարականաց – Բարի Յիսո՛ւս, Բա՛ն Հաւր եւ ճառագայթ հայրենեաց... անվախճանից յաւիտեանս յաւիտենից. ամէն։

31. 171բ-2բ Աղօթք առ Յիսուս – Ո՛վ բարի Յիսուս, ո՛վ գթածագոյն Յիսուս... վերակոչեն զանուն քո, որ է Յիսուս. ամէն։

32. 172բ-4բ Մաղատանք առ անունն Յիսուսի – Տէր ողորմեաց, Քրիստոս ողորմեաց, Տէր ողորմեաց... աղաղակիմ առ քեզ, եկեսցէ։

33. 174բ-6ա Աղօթք երանելւոյն Թովմասու Աքուինացւոյ – Շնորհեա՛ինձ, ողորմա՛ծ Աստուած... ի ձեռն ամենեցուն յաւիտեանս յաւիտենից. ամէն։

34. 176ա-7ա Այլ աղօթք երանելոյն Թօմասու Ակուինացւոյ. նախ քան զընթերցումն – Արարի՛չ անճառելի, որ ի գանձարանաց իմաստութեան քոյ... եւ զելս շարալրացուսցես ի ձեռն Քրիստոսի, Տեառն մերոյ. ամէն։

35. 177ա-80ա Աղօթք ներփորձութեան – Ո՛վ քաղցրագոյն Տէր Յիսուս Քրիստոս, ճշմարիտ Աստուած... որ կեաս ի թագաւորես յաւիտեանս յաւիտենից. ամէն։

36. 180աբ Սաղմոս ներփորձութեան «Ո՞ բնակեալ է յօգնութիւն». աղօթք – Աստուա՛ծ, որ տրտմելոց ոչ անտես առնես... հեզաբար լո՛ւր ի ձեռն Տեառն մերոյ։

37. 180բ-2բ Աղօթք նախապատրաստութեան. ի խոստովանութիւն խորհրդական – Հաստի՛չ երկնի եւ երկրի, թագաւո՛ր թագաւորաց... եւ արժանաւոր երաշխաւորութիւնն, ամենեցուն մեղանաց իմոց. ամէն։

38. 183ա-4ա Աղօթք նախ քան զխոստովանութիւնն խորհրդական – Ընկա՛լ զխոստովանութիւնս, գթածագոյն եւ հեզագոյն Տէ՛ր... սրտիւ բացայայտել, որ կեաս եւ թագաւորես։

39. 184ա Աղօթք զկն[ի] խոստովանութեան – Եղիցի քեզ, Տէ՛ր, աղաչեմ... երկնում, որ կեաս եւ թագաւորես։

40. 184ա-5բ Աղօթք յառաջ, քան զսուրբ հաղորդութիւնն – Առ սեղան քաղցրագունի խրախութեան քոյ... հաստատագոյն պաշտպանութիւն. ամէն։

41. 185բ-6բ Այլ իմն աղօթք երանելւոյն Թօմասու Ակուինացւոյ նախ քան զհաղորդութիւնն – Ամենակարող եւ մշտնջենաւոր Աստուած... մշտնջենաւորաբար շարալնանիլ, որ ընդ քեզ։

42. 186բ-7բ Աղօթք երանելոյն Թաւմասու Ակինուացւոյ զկնի հաղորդութեան – Շնորհս քեզ մատուցանեմ, Տէ՛ր, սուրբ Հա՛յր ամենակարող... ի ձեռն այնորիկ Քրիստոսի Տեառն մերոյ։

43. 187բ-8բ Այլ աղօթք սրբոյն Բօնավէնտուրի զկնի հաղորդութեան – Ներամխեա՛համեղագոյն Տէ՛ր Յիսուս... արմատացեալ միշտք իմ եւ սիրտ իմ. ամէն։

44. 188բ-9ա [Ա]յլ աղօթք զկնի հաղորդութեան – Զանճառելի ողորմածութիւն քո, Տէ՛ր Յիսուս... ի ձեռն ամենեցուն յաւիտենից յաւիտեանս. ամէն։

45. 189ա-91բ Լիդանիա, որ է պաղատանք առ վերապատուելի խորհուրդն. կցորդ – Ահա երախան սրբազան նորում... աղաղակիմ առ քեզ եկեսցէ։

46. 191բ Աղօթք – Աստուած, որ մեզ ենթ խորհրդոյ... ամենեցուն յաւիտենից յաւիտեանս. ամէն։

47. 191բ-2ա Այլ աղօթք – Հոգի՛ Քրիստոսի, սրբեա՛ զիս, մարմին Քրիստոսի, կեցո՛ զիս... գովիցեմ զքեզ ի յաւիտեանս յաւիտենից. ամէն։

48. 192ա-3ա Վերադարձութիւն հանապազորդեան. յորժամ առաւօտու յառնես, կնքեա՛ զքեզ նշանաւ սրբոյ խաչին եւ ասա՛. Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյ Սրբոյ, զկնի այնորիկ ձեռնամածեալ առաջի պատկերին ասա՛ – Ամենօրհնեալ, համագոյ եւ միասնական, անբաժանելի Սուրբ Երրորդութիւն... եւ աղաղակ իմ առ քեզ եկեսցէ։

49. 193ա Աղօթք – Տէ՛ր Աստուած ամենակար, որ առ սկիզբն աւուրս այսորիկ... ի ձեռն Քիստոսի Տեառն մերոյ։

50. 193աբ Աղօթք – Ուղղել եւ սրբագործել եւ հովուել եւ կառավարել... հովուեա՛ եւ կառավարեա՛. ամէն։

51. 193բ Օրհնութիւն – Տէ՛ր, զմեզ օրհնեսցէ՛... հանգիցին ի խաղաղութեան. ամէն։

52. 193բ-4ա Ընդ առաւօտս եւ երեկոյս եւ հասարակ աւուրն ողջունատուութեան հրեշտակականի նշան տուեալ լինի – Հրեշտակ Տեառն աւետարանեաց Մարիամու... գրեալ է նախ։

53. 194ա Նախ քան զսկսումն աղօթից – Զարարմունս մերայինս աղաչեմք, Տէ՛ր... ի ձեռն Քրիստոսի Տեառն մերոյ. ամէն։

54. 194ա Զկնի աղօթից աղօթք – Ընկա՛լ հեզագոյն Աստուա՛ծ խնդրուածօք... ի ձեռն ամենից յաւիտեանս յաւիտենից. ամէն։

55. 194բ Յելանելն ի տանէն ասա՛ – Զճանապարհս քո, Տէ՛ր, ցո՛ւց ինձ... գայթագղեսցին գնացք իմ։

56. 194բ Մտանելով յեկեղեցին – Տէ՛ր, բազմաւ ողորմութեամբ քով մտից ի տուն... խոստովան եղէց անուան քոյ։

57. 194բ Ի սրսկելն ջրոյն օրհնութեան – Ցօղեա՛ յիս, Տէ՛ր, մշտկաւ... զի ձիւն սպիտակեցայց։

58. 194բ-5ա Առ սուրբ ընծայն հաղորդութեան նուիրեալ աղօթք – Ողջոյն քեզ, ճշմարիտ մարմի՛ն... ողորմեաց ինձ. ամէն։

59. 195ա Աղօթք յառաջ քան զպատարագն – Հեզագոյն Հա՛յր ողորմութեանց... ի ձեռն նունոյ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի. ամէն։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ., նոտրգիր

1. 1ա Աղօթք զկնի խոստովանութեան – Գոհանամ զքէն, բազմագո՛ւթ Արարիչ... մեծաւ յօժարութեամբ եւ սիրով։

2. 1բ Մաղթանք առ Քրիստոս յամենայն ժամ ասելիք – Պահապան ամենայնի, Քրիստո՛ս Աստուած իմ... զօրհնութիւնս եւ զգոհութիւնս այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

3. 195բ [Աղօթք] – Ցոյց զքեզ, մա՛յր ողորմութեան... արքայութեան Որդւոյ Միածնիդ եւ Տեառն մերոյ. աւրհնէ։

4. 196աբ Յանձնարարութիւն հոգւոյ ի ձեռս Արարչագործին – Արդէն իսկ առողջ եւ կարօղ գոլով... որ է օրհնեալ յաւիտեանս. ամէն։

Ծնթ. Ստ. լս-ներում գրչի ձեռքով բնագրային լրացումներ։ Նաեւ՝ ստ. լս-ներում հետագայ ձեռքով բնագրային մեկնութիւններ՝ 184ա՝ «Հաղորդութիւնն կերակրէ զմեզ եւ զօրացուցանէ, նաեւ է սպեղանի վիրաց մերոց, եւ հնարք ընդդէմ վիրացն մեղաց ներգործականաց», 185բ՝ «Հաղորդութիւնն տայ մեզ զյաւիտենական կեանսն եւ վասն այնր հաղորդութիւն կոչի, զի կցորդի նա մեզ, եւ մեք՝ նմա, զի է մարմին եւ արիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ կերակուր հոգեւոր, որ եւ վերջապես տայ մեզ ժառանգել զկեանս յաւիտենական. ամէն», 187բ՝ «Ճաշակումն տէրունական մարմնոյ եւ արեան նշանակէ զՅիսուսի հաղորդութիւնն եւ ասի գոհութիւն, զի Տէրն մեր ի յաւիտենական զխորհուրդն զայն գոհացաւ, եւ մեզ պարտ է միշտ գոհանայ», 188ա՝ «Հոտ եւ անուի, այսինքն հոտաւորութիւն կամ հոտաւէտութիւն»։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

161ա Յորժամ առնես առանձնակի, / զանպիտան գրիչս յիշի, / սուտանուն Վարդան դպրի, / որ զայս բաներըս գրեցի։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

125բ (1793 թ., նոտրգիր) Յիշատակ է Աղօթից գիրքս տէր Գրիգորին, ուր որդի տէր Սուքասին եւ Պետ[ր]ոսին եւ Պողոսին թվին ՌՄԽԲ.ին (1793) ի Դիատին գրեցաւ։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած տպագիր թղթին՝ «ԱՆԱ/// Հմր 1», Ա. կազմաստառ՝ «Սեւան 3/3470», «ԺԷ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Մ. Սմբատեանց, Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր-Բայազիտ գաւառ, Վաղարշապատ, 1895, էջ 395, Հմր 3/1:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 123բ՝ արաբանիշ թուեր։

3471

ԱՂՕԹԱԳԻՐՔ

ԿՏՈՒՑ ՌՄՀԶ. – 1827

ԳՐԻՉ՝ Յարութիւն Տիֆլիզցի։

ԹԵՐԹ՝ 177 (գրչի էջակալում՝ 3-350, որ է՝ 2ա-175բ). չգրուած՝ 1ա, 176ա, 177աբ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԲ×8+1։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լու­սադրոշմով՝ լայնեզր գլխարկ, «M», «C»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,2×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11,5×7). ստ. լս.՝ յիշագրեր։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 92ա)։ ՏՈՂ՝ 17։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն կաշի՝ ճնշագծերով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ սպիտակ չգրուած թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա (սկ.)՝ սպիտակ չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը տեղ-տեղ մաշուած, ճաքճքած, գունափոխուած, ցեցի անցքերով, կազմաստառները փեղկերից մասամբ անջատ՝ երեւում է միջուկ-տախտակը. լուսանցակողերը աղտոտուած, տեղ-տեղ մաշուած. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. թ. 172-7՝ ցեցի անցքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 2ա-28ա Աղօթք առ Սուրբ Երրորդութիւնն՝ երանելւոյն Յոհաննու վարդապետի ասացեալ, որ մականուամբ Սարկաւագ կոչի – Առ քեզ, Տէ՛ր, միեւնոյն ապաւինեալ աղաչեմ...

ա. 6բ-12ա Նորին աղօթք առ Հայր – Հա՛յր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ զամենայն գոյացուցեր... ի փառաբանութիւն ամենասուրբ Երրորդութեանդ այժմ եւ միշտ եւ՛՛։

բ. 12ա-5ա Նորին աղօթք առ Որդի – Որդի եւ Բան Հօր, Աստուած ճշմարիտ... ուղղակի փառատրութեամբ եւ խոստովանութեամբ... այժմ եւ միշտ եւ՛՛։

գ. 15ա-9ա Նորին աղօթք առ Հոգին Սուրբ – Անբաւելի եւ բազմազան շնորհաց առատապես... խոստովանութեամբն ընդ Հօր եւ ընդ Որդւոյ այժմ եւ՛՛։

դ. 19ա-26բ Նորին աղօթք – Հա՛յր մեր, որ յերկինս եւ Հա՛յր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի... ի Քրիստոս Յիսուս Տէր մեր. ամէն։

ե. 27ա-8ա Նորին աղօթք – Զօրութիւն եւ իմաստութիւն Հօր, Յիսուս Քրիստո՛ս, որ առաքեցար... շրթմամբք ցնծութեան յայժմ եւ միշտ եւ յաւի՛՛։

Տե՛ս Աղօթամատոյց Յովհաննէս Սարկաւագ վարդապետի, աշխ.՝ Ա. Մադոյեանի, Ս. Էջմիածին, 2007։

2. 28ա-31բ Մաղթանք առ սուրբ Աստուածածին՝ Ոսկիբերանին ասացեալ – Աստուածածի՛ն մա՛յր լուսոյ եւ ծնօ՛ղ Միածնի Հօր... յամօթ արասցէ, եւ նմա փառք յաւիտեանն. ամէն։

3. 31բ-3բ Նորին Յոհաննու աղօթք – Ռա՛հ լուսոյ եւ ճշմարիտ ճանապարհ կենաց յաւիտենից... ընդ Սրբոյ Հոգւոյդ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

4. 34ա-5բ Աղօթք սրբոց վարդապետաց – Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ, կենաց կենդանարար... գովութիւն ընդ Հօր եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ յայժմ եւ՛՛։

5. 35բ-44բ Մաղթանք Յոհաննու Գառնեցւոյ ասացեալ – Յաւիտենից Աստուած եւ արարիչ բոլորից, որ ի սկզբանէ... ի պատիւ ամենասուրբ անուանդ քում... յաւիտենից՛՛։

Տե՛ս Յովհաննէս Գառնեցի, Աղօթամատոյց, աշխ. Գէորգ Տէր-Վարդանեանի, Էջմիածին 2007, էջ 18։

6. 44բ-52բ Աղօթք Բենեկ վարդապետի – Տէ՛ր Աստուած, ահաւոր եւ սքանչելի, սահմա՛ն սիրոյ եւ ողորմութեան... փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւ՛՛։

7. 52բ-3բ Յորժամ խաչ տեսանես, անկիր առաջի եւ աղօթեա՛ – Տէր Յիսո՛ւս Քրիստոս, նշանի խաչի քո երկիր պագանեմ... եւ քեզ փառք յաւիտեանս. ամէն։

8. 53բ-4ա Աղօթք վասն ճանապարհի, [սրբոյն Նարեկայ ասացեալ. ձեռ. 1915, 279ա] – Առաջնորդ կենաց եւ ճանապարհ ճշմարտութեան... ճշմարտութիւն եւ կեանք մեր... այժմ եւ միշտ՛՛։

9. 54ա-5ա Աղօթք գիշերի – Աղաչեմ զքեզ, Տէր Աստուա՛ծ ամենակալ, եւ գոհանամ... փառաւորեցից զամենազօր տէրութիւնդ այժմ՛՛։

10. 55ա-6բ Նորին աղօթք Գառնեցւոյն՝ միջնորդութեամբ երկնային զօրացն – Սուրբք եւ սիրեցեալք յամենասուրբ Երրորդութենէն, հոգիք հարկաւորք Գաբրիէլ, Միքայէլ... յամենայն յանցանաց փառաւորեցից ընդ ձեզ զամենասուրբ Երրորդութիւնն յաւիտեանս յաւ՛՛։

Տե՛ս Յովհաննէս Գառնեցի, Աղօթամատոյց, աշխ.՝ Գէորգ Տէր-Վարդանեանի, Էջմիածին 2007, էջ 70-72։

11. 56բ-9ա Աղօթք գիշերի – Ո՛վ ամենաբարի, տուօ՛ղ շնորհաց, Յիսո՛ւս Քրիստոս... զի հաւատամ եւ ես, Տէ՛ր, արքայութեան քում, յիշեա՛ եւ զիս, Տէր։

12. 59ա-69բ Աղօթք Անաստաս քահանայի – Տէ՛ր, մի՛ սրտմութեամբ քո յանդիմաներ զիս... ամենայն ինչ կարելի է, որ օրհնեալդ ես յաւիտեանս. ամէն։

13. 70ա-9ա Եւ արդ, ես՝ երկրածինս, մարդ կենցաղականաւ, անկայուն գոյիւ զբաղեալ... բարութիւն առանց քո, եւ քեզ վայել է փառք յաւիտեանս. ամէն։

14. 79ա-89ա Եւ արդ, յամենայնի առ ամենայն ակնկալութիւն քո է ողորմութիւն... բարեխնամօղ երկայնամտութեան, օրհնեալ յաւիտեանս. ամէն։

15. 89ա-95բ Եւ քանզի ես ինձէն անձամբ իմով ինքնագրաւ... ի գովեստ Հոգւոյդ Սրբոյ յաւիտեանս յաւիտեան. ամէն։

16. 95բ-9ա Եւ արդ, դու միայն սկիզբն բարեաց, գթութիւն անճառ... բարեբանեալդ յամենայնի յաւիտեանս. ամէն։

17. 99ա-107բ Արդ, վրիպեալս ես՝ յաւէտ ամենապատիժ... ճաշակաց աղբիւր միայն օրհնեալդ յամենայն յաւիտենից. ամէն։

18. 108ա-12բ [Կշտամբանք եւ յանդիմանութիւն առականի սակաւ անձին ողորմելոյս Վարդանայ, որ ի Մարաթայոյ... մեղաւորս Վարդան յարարեալ գրեցի յԵրուսաղէմ, ի Սուրբ Յակոբ, ի խնդրոյ Թորոսի աստուածասէր քահանայի եւ այլ միանձանցն, որ բազում անգամ թախանձեցին զիս, ձեռ. 84, 2ա]

ա. 108ա-11ա Ի Նազարէթ, ուր ընկալաւ սուրբ Կոյսն զաւետիս ի հրեշտակէն եւ յղացաւ զԲանն Աստուած. օգնեա՛ ինձ, Յիսուս – Ծագումն իմանալի եւ անհետազօտելի, յանհասանելի եւ անճառելի... եւ Եղիսաբեթին եւ ամենայն սրբոց, եւ քեզ ընդ Հօր... այժմ եւ միշտ՛՛։

բ. 111բ-2բ Ի Բեթղահէմ՝ ի յայրն եւ ի մսուրն առաջի Յիսուսի Քրիստոսի, ի խորոց սրտէ աղերս մաղթանաց Վարդանայ եւ ամենայն մեղաւորաց – Ճա­­ռագա՛յթ փառաց եւ կերպարա՛ն էութեան Աստուծոյ... հոգիս իմ, եւ քեզ փառք յաւիտեանս՛՛։

19. 113ա-5բ [Աղօթք] – Օրհնեա՛լ ես, Հա՛յր Սուրբ, Աստուա՛ծ ճշմարիտ... փառաւորեցից զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ՛՛։

20. 115բ-6բ Աղօթք առաւօտեան ժամու – Գոհանամ զքէն, Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ... յայնմ ժամու փառաւորեցից զՍուրբ Երրորդութիւնդ, որում միշտ վայել է փառք յա՛՛։

21. 116բ-7բ Աղօթք երեկոյին՝ ի ժամ ննջման – Գոհանամ զքէն, Տե՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ եւ օրհնեմ... վայել է փառք եւ երկրպագութիւն յաւիտեանս յաւ՛՛։

22. 118աբ Աղօթք վասն հասարակ ննջեցելոց եւ մանաւանդ վասն ընտանեաց եւ երախտաւորաց – Այլեւ աղաչեմ եւ խնդրեմ ի քէն, ո՛վ բազմագութ Աստուած... ի նոցին պարտուցն, եւ քեզ փառք յաւիտեանս. ամէն։

23. 118բ-20ա Աղօթք վասն թշնամեաց եւ չարակամաց – Արդ, ո՛վ ողորմած եւ բազմագութ Աստուած իմ... առաքեսցուք քեզ ընդ Հօր եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ այժմ եւ միշտ՛՛։

24. 120ա-3բ Աղօթք առ ամենասուրբ Աստուածածինն Մարիամ – Յետ այսքան վշտագնեալ անձամբ բաշխելոյ զդուռն ողորմութեան... գոհութեամբ բարեբանեցից յաւիտեանս յաւիտենից. ամէն։

25. 123բ-6ա Աղօթք առ ամենասուրբսն Աստուծոյ – Ո՛վ ամենասուրբք Աստուծոյ, հաճոյական ծառայք եւ հարազատ կամարարք... ես փառաւորեցից զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգին յաւիտեանս յաւի՛՛։

26. 126ա-7ա Աղօթք առ երկնային զինուորութիւնսն – Արդ, առ ձեզ է աղաչանքս, ո՛վ երկնայինք եւ անմարմինք... զի ընդ ձեզ փառաւորեցից... յաւիտեանս յաւ՛՛։

27. 127բ-34բ Աղօթք առ սուրբ խաչն փրկչական – Մեծաւ երկիւղիւ, սոսկացեալ անձամբ եւ ճշմարիտ հաւատով... բարեբանեցից յաւիտեանս յաւիտենից. ամէն։

28. 134բ-5բ Աղօթք սրբոյն Եփրեմի Խուրին Ասորւոց – Տէր Աստուա՛ծ զօրութեանց, աղաչեմ զքո բարերարութիւնդ... պիտանիսն փառաւորեցից ի բարձունս... յաւիտեանս յաւիտե՛՛։

29. 135բ-42ա Նորին աղօթք սրբոյն Եփրեմի պէսպէս հայցուածովք – Տէր մեր Յիսուս Քրիստո՛ս երկնի եւ երկրի, իշխա՛ն կենաց... համաձայնեալ փառաւորեցից... միշտ եւ յաւիտ՛՛։

30. 142ա-4ա Աղօթք յորժամ յորոգայն(=թ) անկանի ոք, ասացեալ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին – Օրհնեալ է մարդասիրութիւնդ քո, Տէ՛ր իմ եւ Փրկիչ Յիսուս Քրիստոս... ընդ Հօր եւ Սուրբ Հոգւոյդ փառք յաւիտեանս յաւ՛՛։

31. 144ա-8ա Աղօթք [Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ. ձեռ. 40, 54ա] դարձելոցն ի զղջումն ապաշխարութեան – Անսկիզբն Աստուա՛ծ եւ անհասանելի, բա՛ց զաչս սրտի իմոյ... արժանի եղէց գոհանալով... զՍուրբ Հոգիդ. ամէն։

32. 149ա-52բ Աղօթք առ պահապան հրեշտակն – Ի խորոց սրտից հեզութեամբ մտացս աղաչեմ զքեզ... փառաւորեցից զամենազօր տէրութիւնդ յաւիտեան. ամէն։

33. 153ա-9ա Վարդան վարդապետի ասացեալ առ սուրբ Աստուածածին Մարիամ – Մարիա՛մ Աստուածածին, կո՛յս հրաշալի եւ մա՛յր փրկչին... Միածնի եւ Հոգւոյդ քո փառակցի... ամէն։

34. 159բ-61ա Նորին աղօթք [ասացեալ սուրբ հօրն Յոհաննու. ձեռ. 1915, 245ա] առ Տէր Յիսուս Քրիստոս – Ի քեզ յուսամ, Յիսուս Քրիստոս, յո՛յս իմ, եւ աղաչեմ... ընդ նոսին փառաւորեմք... ամէն։

35. 161ա-4ա Նորին աղօթք Մխիթարայ ի դէմ պատարագի – Ամենակալ, ամենախնամ Աստուա՛ծ, յամենայնի օրհնեալ... եւ ի միաստուածութեանդ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

36. 164ա-5բ Նորին աղօթք առ սուրբ պատարագի – Երեքանձնեա տէրութիւն միով բնութեամբ եւ էութեամբ անքննին... ի փառս քո, եւ քեզ փառք յաւիտեանս. ամէն։

37. 165բ-8ա Մեսրոպայ վարդապետի ասացեալ յաղագս զղջման եւ արտասուաց – Ո՛վ, որ անեղդ ես եւ անստեղծ եւ արարիչ ամենայն արարածոց... սիրողաց անուան քո, եւ քեզ փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն։

38. 168ա-70ա Աղօթք եւ օրհնութիւնք ամենայն աշխարհի – Օրհնեալ Հա՛յր Սուրբ, Աստուած ճշմարիտ, սրբեա՛ զմեզ... եւ օրհնեսցէ զամենեսեան. ամէն։

39. 170բ-2ա Մեսրոպ վարդապետի ասացեալ աղօթք եւ աղաչանք առ ամենասուրբ կոյսըն Մարիամ – Մարիա՛մ Աստուածածին, մա՛յր լուսոյ եւ ծնօ՛ղ Քրիտստոսի... արժանի լինիլ փառաւորել... յաւիտեանս յաւիտենից. ամէն։

40. 172ա-5բ Աղօթք առ սուրբ պատարագ – Տէր Աստուա՛ծ, արարի՛չ, փրկի՛չ եւ նորոգիչ ամենայնի... փառաւորեմ զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս՛՛։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

107բ Եւ որք շահիք յայսմ աղօթիցս, յիշեցէ՛ք զեղկելի, մեղաւոր գծօղս, հանդերձ ազգականօք իմովք, վասն Քրիստոսի, եւ դուք յիշեալ լիջիք ի Քրիստոս Յիսուս. ամէն։

148ա Արդ, գրեցաւ եւ աւարտե|148բ|ցաւ սուրբ մատեանս ի կղզիս, որ կոչի Կտուց, ընդ հովանեաւ Սուրբ Կարապետին եւ Սուրբ Աստուածածնին, թուին հայոց ՌՄՀԶ.ին (1827), ձեռամբ բազմամեղ, սուտանուն Յարութիւն սարկաւագիս։ Աղաչեմ ըզձեզ ի Տէր, ո՛վ հոգեւոր հարք եւ եղբարք իմ, յորժամ ընթեռնուք զայս եւ աղօթէք, յիշէսջի՛ք զմեղապարտ գրիչս եւ զազգականս իմ վասն Աստուծոյ, զի յոյժ կարօտիմ այլոց աղօթից. եւ ձեզ՝ յիշողացդ, Աստուած ողորմի այժմ եւ ի հանդերձեալն։ Եւ յետ ելման իմոյ աստի, եթէ կարգաւոր ոք ստասցի զայս մատեան, յամենայն ժամարար ժամանակ յիշեսցէ |149ա| զիս, եթէ հնար է ի սուրբ պատարագին, զգրիչս՝ հանդերձ ազգականօքս, վասն զի կարի յոյժ կարօտ եմ, զի յոյժ սաստիկ մահացու մեղօք մեղուցեալ եմ եւ զարհուրիմ յուսահատութեամբ եւ ձեզ՝ կատարօղացդ զխնդիրս լսօղ եղիցի Աստուած. ամէն։

175բ Ով ոք վայելէք զայս փոքր բուրաստանս աղօթից, յիշեցէ՛ք անպիտան գրօղս սորա՝ Տիֆլիզցի իբրեւ սարկաւագ Յարութիւնս, եւ եթէ իցէ վայելօղ սորա կարգաւոր ի ժամ աղօթից եւ ի պատարագին, յիշեսցէ՛ զեղկելիս վասն Քրիստոսի, որ այսու յուսով, մեծաւ աշխատութեամբ գրեցի ի մէջ տկարութեան, եւ ձեզ՝ լսողացդ ըզխնդիրս եւ յիշողացդ լսօղ եւ յիշօղ եղիցի Աստուած. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1բ (ԺԹ. դ. շղագիր) Յիշեսջի՛ք զգրօղս սորա՝ միով Աստուած ողորմի ասելով, եւ դուք զողորմութիւն գտջիք ի Քրիստոսէ Աստուծոյ մերմէ. ամէն։

69բ Յիշեցէ՛ք զիս՝ զգրօղս մատենիս, միով Աստուած ողորմի ասելով, եւ ձեզ՝ կատարողացդ զխնդիրս, Աստուած ողորմեսցի ի միւսանգամ գալստեան իւրում. ամէն։

152բ Յիշեցէ՛ք զեղկելի գրօղս սորա վասն Տեառն՝ միով Աստուած ողորմի ասելով։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 69բ սեւ թանաքով երկգիծ ձուածիր բոլորակ, կենտրոնում՝ խաչ, եզերքին՝ «ԿՆԻՔ ՍՐԲՈՅ ԱՆԱՊԱՏԻՆ ՍԵՒԱՆԱՅ»։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած տպագիր թղթին՝ «Գիրք աղօթից ժողովեալ Ի ԳՐԵԱՆՑ ԳՐԱՏԱՆ ԱՆԱՊԱՏԻՆ ՍԵՒԱՆՈՒ Հմր 1», 1ա՝ «Սեւան 4/3471», «ԺԹ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Մ. Սմբատեանց, Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր-Բայազիտ գաւառ, Վաղարշապատ, 1895, էջ 395, Հմր 4/1:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Աբ՝ «Ը Ղ Ք ա բ», 176բ՝ «Տեսակ առանց նիւթոյ առանց գոյացութիւն անշարժ արժելի տեղեա/// անբովանդակելի եւ անպարագրելի, հրեշտակք եւս են անպարագրելի ը/// (հատուած) մարմին»։ Լս-ներում. վրացերէն, ԺԹ. դար՝ 3471 65բ აქამდინ ՝ Մինչեւ այստեղ. 123բ-127ա აქედამ – აქამდინ ` Այստեղից – մինչեւ այստեղ։

 

 

3472

ԱՒԵՏԱՐԱՆ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ ՌԿԹ. – 1620

ԳՐԻՉ՝ Միքայէլ Թոխատցի։ ՍՏԱՑՈՂ՝ Յակոբ աբղյ։

ԹԵՐԹ՝ 345. չգրուած՝ 1ա-4ա, 12բ-6ա, 108բ, 264ա, 344ա-5բ։ ՊՐԱԿ՝ 2+12+Ա-ԻԸ×12 (Ա, Ը, ԺԳ 11, ԻԸ 8)+2։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,6×10,2։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (11×7)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 59ա)։ ՏՈՂ՝ 19։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի, Ա. փեղկին վարդեակներով 39 զարդագամ, կենտրոնում՝ մետաղէ խաչ՝ մէկ նարնջի եւ երկու երկնագոյն ակներով, զոյգ վարդեակահիմք մետաղէ գամերով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ շերտազարդ մետաքս։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Մաթէոս՝ 16բ, Յովհաննէս եւ Պրոխորոն՝ 265բ։ Խորան՝ 4բ-9ա։ Լս-ային՝ թզենի տերեւալից՝ 145ա, ծառ («Մուտք յԵրուսաղէմ»)՝ 241բ։ Կիսախորան՝ 17ա, 109ա, 168ա, 266ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, տաճար։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, վարդագոյն, մոխրագոյն, նարնջի։

Տե՛ս Ա.Գէորգեան, Անանուն հայ մանրանկարիչներ, մատենագիտութիւն Թ-ԺԷ. դդ., Գահիրէ, 2005, էջ 394, Հմր 547։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի Ա. փեղկի խաչի աջ թեւի ակը, ներքեւի թեւի ակն ու ակնակապիճն ընկած. Ա. փեղկի մետաղէ խաչի երկու ակն ընկած. լուսանցակողերը աղտոտուած, կարմիրը թափուած, հազիւ նշմարելի, վր. եւ ստ. լուսանցակողերին՝ հիմքին մօտ, սեւ թանաքով արուած աղեղնաձեւ գիծ. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ, բորբոսի, ժանգի, այրուածի հետքեր, զանազան բծեր. թ. 1, 74՝ հիմքից մասամբ, թ. 15՝ ամբողջովին անջատ. թ. 1-14՝ կարերը թուլացած. ընդմէջ թ. 25-6ի 1 թերթ ընկած. թ. 108-9ի, 167-8ի միջեւ 1ական թերթ կտրած. թ. 67, 259, 260, 302՝ եզրերին պատռուածքներ. թ. 332-42, 344-5՝ այրուածի անցքեր. 3բ-4ա՝ լուացած յիշատակարանի հետքեր. թ. 85, 104, 143 եւ այլուր՝ արտաքին լուսանցներին կապոյտ թելերով էջանշան-թերթիկներ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1. 4բ-5ա Թուղթ Եւսեբեայ։

2. 5բ-9ա Համաբարբառ (նաեւ ստ. լս.՝ Ցրուացանկ)։

3. 9բ Նախադրութիւն։ 10ա-1բ Գլուխք։ 11բ-12ա Համաձայնութիւն։ 17ա-106բ Աւետարան Մատթէոսի (Ե. 7-19՝ թափուած)։

4. 107ա-8ա Գլուխք։ 109ա-65բ Աւետարան Մարկոսի (165աբ Յարուցեալ Յիսուս)։

5. 166ա-7բ Գլուխք։ 168ա-263բ Աւետարան Ղուկասու։

6. 264բ-5ա Գլուխք։ 266ա-336բ Աւետարան Յովհաննու։

Բ. 337ա-42բ Հանգիստ երանելոյն Յովհաննու աւետարանչին – Էր ընդ եղբարս երանելին Յովհաննէս մեծաւ ուրախութեամբ ի Տէր... սուրբ առաքեալն եւ աւետարանիչն Յոհաննէս ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

342բ Փա՛ռք ամենասուրբ Երրորդութեան՝ Հաւր եւ Որդոյ եւ Հոգւոյն Սրբոյ յաւիտեանս. ամէն։ Գրեցաւ ի մայրաքաղաքն Կոսդան[դ]ինուպաւլիս, ձեռամբ Թոխատցի Միքայէլին։ Արդ, աղաչեմ զամենեսեանդ, որք հանդիպիք սմա՝ կարդալով կամ յաւրինակելով, մէկ Հայր մեղայիւ մի յիշեցէ՛ք զանպիտան գրիչս եւ զծնաւղսն իմ, եւ զկենդանիսն իմ եւ զննջեցեալսն իմ, եւ |343ա| Աստուած զյիշողդ յիշէ իւր միւսանգամ գալստեանն. ամէն։ Արդ, ըստացաւղ սորա եղեւ Եկեղեաց գաւառէն Յակոբ աբեղան, որ անունս ունիմ եւ գործս՝ ոչ, յիշատակիմ եւ ծնաւղաց իմոց՝ Թուրվանտին եւ զփոխեցեալ հայրն իմ՝ զԵղթիարն, եւ զտէր Սարգիսն, եւ զմիւս հայր[ա]գիրն՝ զԽաչերեսն եւ զամենայն արեան մերձաւորսն, որ առ Աստուած փոխեր են։ Ով յիշէ, յիշեալ լիցի առաջի Քրիստոսի։ Այլեւ յիշեցէ՛ք զաւրինակի շնորհաւղն՝ զԱլէքսանոսն եւ զիւր հայրն՝ զտէր Գրիգորն, որ առ Աստուած փոխեցաւ, եւ զիւր որդին՝ զԿարապետն, եւ կենակիցն զՍուլթանն։ Ի յառաջնորդութեան Յովաննէս վարդապետին, թվին ՌԿԹ. (1620)։ Եւ դուք եւ մեք ի մի բերան, լի սրտիւ ասասցուք՝ Հայր մեր, որ յերկինս։

Տե՛ս ԺԷ. դ., յիշ-ք, Ա., էջ 721, Հմր 985։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 343բ (1624 թ., բոլորգիր) Փա՛ռք ամենասուրբ Երրորդութեանն՝ Հօր եւ Որդո եւ՛՛։ Գրեցաւ սուրբ Աւետարանս ի թվականիս հայոց ՌՀԳ. (1624), [ձեռ]ամբ անիմաստ Ղազար [գրչի]։ Արդ՝ ստա[ցօղ եղեւ] սուրբ Աւետարա[նիս Թոխա]թցի մահ[տեսի Պ]օղոսն, իւր հալալ [ընչից], յիշատակ իւր հոգոյն եւ իւր կողակից Նաղաշին հոգոյն, իւր ծնօղացն՝ Եաղուպին եւ Ճանփաշաին հոգոյն, եւ իւր աղբօրն՝ Մինասին, եւ իւր կողակցին՝ Սէյրանին հոգոյն, եւ եղբար որդոյն՝ Եաղուպին, եւ դստերն՝ Պահարին հոգոյն եւ ամենայն արեան մերձաւորացն։ Եւ եդ յիշատակ ի դուռն Սուրբ Յակոբա, ի ձեռն Սարգիս քահանային, ոչ ոք կարող է միւս անգամ գնել կամ ծախելու կամ արգիլելու։ Ով հակառակի, Յուդայի պատիժն կրէ։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Բ., էջ 140, Հմր 198։

2. 3բ (ԺԹ.դ., բոլորգիր) Թվին ՋԺԶ. (1467) (՞)... ձեռամբ... Մարգարին (՞)... // |4ա| Յիշատակ է Աւետարանս ///։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 16ա կարմիր թանաքով ձուածիր, մէջտեղում՝ կղզին, գագաթին պայծառացած խաչ, շուրջբոլորը՝ «ԿՆԻՔ ՍՈՒՐԲ ԱՆԱՊԱՏԻՆ ՍԵՒԱՆԱՅ»։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած կապոյտ թղթին՝ (տպագիր) «Գրեանց գրատան [անապ]ատին Սեւանու», «28», 1ա՝ «ՌԿԹ.-1620 Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», 2ա՝ «Սեւան», «34/3472», 343ա՝ «Գրեալ է ի թուին ՌԿԹ. (1620) ի Պօլիս»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Մ. Սմբատեանց, Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր-Բայազիտ գաւառ, Վաղարշապատ, 1895, էջ 400, Հմր 34/28: Ձեռագրի մա­­­սին մանրամասն տե՛ս Խ․ Յարութիւնեան, Միքայէլ անուամբ ԺԷ․ դարի երկու գրիչ, Երեւան, «Նաիրի» հրատ․, էջ 62-64։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ «աբաբ»։ 2բ Այս Սուրբ Աւետարանս յիշատակ (այսչափ)։ 343բ՝ «զհանդերձն իւր տարածեաց։ Եւ ասացեալ ցմեզ. «Խաղաղութիւն ընդ ձեզ, եղբա՛րք»։ Եւ մինչդեռ մեք ուրախ էաք եւ լաեաք, աւանդեաց զհոգին իւր ի ձեռն Տեառն, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն»։

 

3473

ԱՒԵՏԱՐԱՆ

 ԺԴ., ԺԷ. դդ.

ԳՐԻՉ՝ Անանուն Ա.՝ ԺԴ. դ. (թ. 85-149, 151-5, 253-335), Անանուն Բ.՝ ԺԷ. դ. (թ. 1-84, 150ա-դ, 156ա-252)։

ԹԵՐԹ՝ 335+2 (կրկն.՝ թ. 4, 150)։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԹ×12 (Ա 4, Ը 9)։ ՆԻՒԹ՝ թուղթ (թ. 85-149, 151-5, 253-335), այլ թուղթ՝ լուսագծերով (թ. 1-84, 150ա-դ, 156ա-252)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 12×8։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն՝ թ. 85-166, 253-335 (10-3×6), երկսիւն, սեւով սահմանագծուած՝ թ. 1-84, 167-252 (10,2×6)։ ԳԻՐ՝ բոլորգիր՝ թ. 85-149, 151-5, 253-335 (նմուշ՝ 99ա), թ. 1-84, 150ա-դ, 156ա-252 (նմուշ՝ 15ա)։ ՏՈՂ՝ 18-19։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի, դռնակով, զոյգ կապիչներով եւ գամերով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ սեւ եւ սպիտակ սիւներով ծաղկազարդ կտաւ, դռնակինը՝ շագանակագոյն գործուածք։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ սպիտակ չգրուած թուղթ (Ի. դ.). լուսանցակողերը՝ կարմիր, վր. եւ ստ. լուսանցակողերին՝ հիմքին մօտ, սեւ թանաքով աղեղնաձեւ զարդագիծ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դարի վերջին. դռնակը, կապիչները եւ պհպ-ները նորոգման ժամանակի. կազմի անկիւնները մաշուած, մէջքը ճաքճքած. լուսանցակողերը մասամբ գունաթափ. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. թ. 1ից առաջ, թ. 3-4ի միջեւ 3ական թերթ ընկած. թ. 155-6ի միջեւ մէկ, 335ից յետոյ՝ 5-6 թերթ ընկած. 196բ՝ լղոզուած թանաքի հետք։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1բա, 2ա-84ա Աւետարան Մատթէոսի (Ա.-Բ. 14, Դ. 24 -Զ. 2՝ թափուած)։

2. 85ա-156բ Աւետարան Մարկոսի (156բ՝ Յարուցեալ Յիսուս, ԺԵ. 47-ԺԶ. 10՝ թափուած)։

3. 157ա-252բ Աւետարան Ղուկասու։

4. 253ա-335բ Աւետարան Յովհաննու (ԺԹ. 42 – ԻԱ. 25՝ թափուած)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

 84բ (1797 թ., շղագրանման նոտրգիր) Թուին ՌՄԽԶ. (1797), ի կաթողիկոսութեանն տէր Ղուկասու եւ ի առաջնորդութեանն Սեւանու առաջնորդութեանն Գրիքոր վար[դա]պետով եղեվ սով սաստիկ։

252բ Թվին ՌՄԽԶ. (1797) ի դագավորութեանն Ռուսաց, ի առաջնորդութեանն Սեւանու Գրիքոր։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած կապոյտ թղթին՝ տպագիր «ԳՐԵ/// [ԱՆԱՊ]ԱՏԻՆ ՍԵՒԱՆՈՒ Հմր 29», Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝«Սեւան 35/3473», «ԺԶ. եւ ԺԷ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Մ. Սմբատեանց, Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր-Բայազիտ գաւառ, Վաղարշապատ, 1895, էջ 400, Հմր 35/29:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 252բ՝ զանազան տառեր։

 

 

3474

ՄԱՆՐՈՒՍՄՈՒՆՔ

ԺԵ. դար

ԹԵՐԹ՝ 130։ ՊՐԱԿ՝ 1+Ա-ԺԱ×12 (Ա 10, Ը 11)։ ՆԻՒԹ՝ մագաղաթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 10,6×7,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (7,5×5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 60)։ ՏՈՂ՝ 15։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ Ա. փեղկ՝ մագաղաթ, Բ. փեղկ՝ կապոյտ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ թ. 1+Ա (վջ.). թ. 1. մագաղաթ՝ հաշուած թերթաքանակի մէջ, մասն կազմաստառի, Ա՝ կապոյտ թուղթ՝ լուսագծերով, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լս-ային՝ Կոյր՝ 57ա։ Կիսախորան՝ 2ա։ Ճակատազարդ՝ 38ա, 68բ, 91բ, 97բ։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, խաչ, տաճար։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. մասնակի նորոգուած ԺԸ. դ., կազմը, պհպ. Ա՝ նորոգման ժամանակի. կազմը տեղ-տեղ մաշուած, մէջքը ճաքճքած, զոյգ կապիչներն ու գամերն ընկած. Ա. փեղկը ձեռագրին միացած միայն մէկ թելով, մէջքը հիմքից հեռացած. լուսանցակողերի կարմիրը թափուած. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. Բ. կազմաստառ, պհպ. Ա., թ. 130՝ ցեցի անցքեր. թ. 1ից առաջ երկու թերթ ընկած. ընդմէջ թ. 91-2ի 1 թերթ կտրած. որոշ թերթեր բնական անցքերով, եզրերը մաշուած, պատռուած. թ. 108՝ նորոգուած սպիտակ թղթով։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Մանրուսմունք

Տե՛ս ձեռ. 755, 4ա-317ա։ 1. ա/2ա-8ա (խորագիր՝ չիք)։ բ/8ա-16ա։ գ/16ա-28ա։ դ/28ա-37բ։ 2. ա/38ա-55բ։ բ/55բ-7ա։ գ/չիք։ դ/57ա-60բ։ ե/60բ-8բ։ 3/չիք։ 4. ա/68բ-88ա։ բ/88ա-9ա։ գ/89ա-90բ։ դ/90բ-1բ։ 5. ա/91բ-7ա։ բ/97բ-101բ։ գ/101բ-6բ։ դ/106բ-7բ։ ե/107բ-10բ։ զ/110բ-3ա։ 6. ա/113բ-4բ։ բ/114բ-20ա։ գ-դ/չիք։ 7/120ա-8ա։ 8/չիք։ 9. ա/128ա-30բ («Յիշեա՛, Տէր, եւ ողորմեա՛///» շար.)։ բ-ե/չիք։ 10/չիք։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

68ա Զփարթամս ի չարեաց եւ զթափուրս ի բարեաց՝ զանիմաստ գծող աղաչեմ յիշել ի Տէր Յիսուս։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1ա (1719 թ., նոտրգիր, հակառակ դիրքով) Յիշատակ է Ժամայգիրքըս Մարտիրոսին, ի դուռն Հայնու Սուրբ Աստուածածնայ, ի թվին ՌՃԿԸ. (1719)։ Ջնջօղըն յիշատակ ի սմա՝ ջնջեցի անուն նորա ի դպրութէնէ քոմէ կենաց ամենայն. ամէն։

46բ Յիշատակ<ա> է Մարտի[ր]ոսին ի դուռն Սուրբ Աստուածածնայ։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ տպագիր «Ի ԳՐԵԱՆՑ ԳՐԱՏԱՆ ԱՆԱՊԱՏԻՆ ՍԵ[ՒԱՆՈՒ] Հմր 3», «Ժամագիրք ձեռաց», 1ա՝ «Սեւան 47/3474», «ԺԵ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Մ. Սմբատեանց, Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր-Բայազիտ գաւառ, Վաղարշապատ, 1895, էջ 40-402, Հմր 47/3:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1բ՝ «Սիրտ ետ լւաննն», պհպ. Աա՝ «Կեցոյ կեցեալ կեցեալ ա կեց կեց կեեգ կեցոգ գ գ։ Բանըն Աստուծոյ առաքեցաւ եւ բնակեցաւ յարգանդ Կուսին հրեշտակապետն։ Ի կուսական յորովայնէ ծնար, մարմնու կ ն կեց նոց կե ան, աբգ աբ բարեբանեալ է», պհպ. Աբ՝ «քէն բուրեաց Տիրամայր ի մայր մըտանէ ա Տիրամայ», անկապակից բառեր, տառեր։ 118բ՝ խզբզոց։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ Բ. կազմաստառ՝ թռչնագիր «Բ»։

 

 

3475

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՌՀԴ. – 1625

ԳՐԻՉ՝ Խաչատուր։

ԹԵՐԹ՝ 325. չգրուած՝ 4աբ, 281ա-3բ, 285բ-7բ, 302աբ, 322ա-4ա, 325բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԷ×12 (ԻԶ 11, ԻԷ 14)։ ՆԻՒԹ՝ թուղթ՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թագ, աստղ-լուսին։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15×10,3։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10,2×6,5). 241ա, 274 եւ այլուր գրչախաղեր։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 76ա)։ ՏՈՂ՝ 23։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով եւ զոյգ կապիչներով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ նարնջի մետաքս. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 5ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր, մարդ։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, վարդագոյն, սեւ։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Մարկոսի։ ԺԱ. դ.։ Ա (սկ.)՝ ստացուած մէկ թերթի ընդլայնակի եւ ընդերկայնակի եզրահատումով (բնագիրը կտրած)։ Մագաղաթ 14,4×9,2. երկսիւն (14,4×5,8). բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ Աբ). տող՝ 14։ Կարդալ՝ Աբ-Աա. «առեալ զնա մե[կու]սի Պետրոսի՝ սկ[սա]ւ սաստել նմա... զժողովուրդն աշակերտաւքն հան/// զնա եւ որ կորուսցէ զանձն իւր» (Ը. 32-8):

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը տեղ-տեղ մաշուած, փեղկերի անկիւնների կաշին թափուած՝ միջուկը տեսանելի, Ա. փեղկին ցեցի անցք. մէջքը վերից վար կրկնակի ճաքած, փեղկերից հեռացած. դռնակը մաշուած, վր. եւ ստ. հատուածներում պատռուած հատուածները կապոյտ թելով կարկատած (ԺԹ. դ.), դռնակի աստառը գունաթափ. լուսանցակողերը աղտոտուած, մասամբ գունաթափ. պտռկ-պհպ-ը պատռուած, անցք բացուած. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. պտռկ-պհպ Աի ելուստը թ. 12-3ի միջեւ. թ. 24, 71, 95 եւ այլուր՝ գործարանային թերութիւններով. թ. 48 արտք. լս-ը, թ. 295-6՝ ստ. անկիւնը պատռուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2ա-133բ [Գրիգորի Տաթեւացւոյ Լուծմունք Պարապմանց Գրոցն Կիւրղի Աղէքսանդրացւոյ]

Տե՛ս ձեռ. 476, 368ա-450ա։ Ցանկ/2ա-3բ։ 1/5ա-121բ։ 2. ա/122ա-7ա։ բ/127աբ։ գ/127բ-32բ։ [Յիշատակարան Գրիգորի Տաթեւացւոյ]/132բ-3բ։

Բ. 134ա-71բ Եռամեծի եւ երիցս երանեալ, բազմերջանիկ եւ տիեզերալոյս մեծ հռետորի եւ անյաղթ փիլիսոփայի հայոց մեծաց՝ Յոհաննու Որոտնեցոյ արարեալ Մեկնութիւն բանին, որ ասէ՝ Ո՞ ստեղծ առանձ՛՛ – Ներգործական իմն անխափան բնաւորեալ են միտք սակս մշտաշարժ գոլոյն... 135ա Ո՞ ստեղծ առանձին զսիրտս նոցա... – Իսկ ո՞ բառդ հիացական է... եւ զանազանութիւն հոգոյ եւ հրեշտակի եւ այս յաղագս հոգւոյ, այսքան բաւական լիցի։

Գ. 171բ-8բ [Նախերգանք քարոզից]

1. 171բ-3բ Նախերգան – Յամենայն զգալեացս, որք միանգամ ի գերագոյ գոյէն... նոյնպէս եւ մարդկային բնութիւնս։

2. 174ա [Հարցումն եւ պատասխանի] – Հարցումն. Աստուածային լուսափայլութիւնն առ հրեշտակս էապէ՞ս է, թէ ունակութեամբ... Այս է պատասխանին. Էապէս է եւ ունակութեամբ... նոյնպէս եւ մարդկային բնութիւնս։

3. 174ա-6բ Նախերգան – Սէր է Աստուած եւ սիրոյ աղբեր՝ ըստ Յոհաննու ձայնին... արծաթ եղինաց պայ[ծ]առացուցանէ։

4. 176բ-8բ Նախերգան – Ասաց ոմն իմաստուն յաղագս բանական արհեստիս... տալովն Աստուծոյ, զոր ասէ։

Դ. 179ա-86բ Նորին Գրիգորի Լուծումն համառաւտ դժուարիմաց բանից ի գիրս գրչութեան, որոյ Առիստագիսէ հեռետորէ

Տե՛ս ձեռ. 267, 444ա-55ա։ ա/179ա-81ա։ բ/181աբ։ գ/181բ-2բ։ դ/182բ։ ե/182բ-3ա։ զ/183աբ։ է/183բ։ ը/183բ-4ա։ թ/184ա։ ժ/184աբ։ ժա/184բ-6բ։

Ե. 186բ-96բ Նորին Գրիգորի Լուծումն համառաւտ ի խրատ գրչութեան Գէորգէայ վարդապետի, զոր նախ խնդրեալ էր ի նմանէ Կոստանդեա գրչի եւ ապա Գոյնէիրցանց Ստեփաննոսի

Տե՛ս ձեռ. 267, 429ա-44ա։ ա/186բ-7ա։ բ/187ա-94բ։ գ/194բ-5բ։ դ/195բ-6ա։ ե/196աբ։ զ/196բ։

Զ. 196բ-7ա [Վարք Դաւթի փիլիսոփայի] – Դաւիթ փիլիսոֆայն է ի Հարք գաւառէ, ի Հերեթն գեղջէ... յաշակերտաց սրբոց քահայնիցն։

Է. 197ա Վասն գօտոյ (արտք. լս.) – Նախ ասի կուսութեան, որպէս Յովաննուն... զօրութիւն իւր ի մարդկանէ։

Ը. 197բ-200բ Կանովն, յորժամ կամիցին քրիստոնեա առնել, պարտ է զայս կարգաւորութիւնս կատարել – Յորժամ ութօրեայ լինի տղայն, տայ բերել ի դուրս գաւթի եկեղեցոյն... տան յարուեստ զինչ եւ կամեսցին։

Թ. 201բ-12ա Նորին Գրիգորի, աշակերտի Յոհաննու Համառօտ լուծումն Առաքինութեանց Արիստոտէլի – Եւ յետ Աշխարհաց գրոց։ (Լծ.) Աստ կարգէ վասն չորից... ի բազումս բաժանի, որպէս ազգն։

– 201աբ [Ցանկ]. Այս ինչ է ի Լուծմունս Առաքինութեանց – Նախ՝ կարգն, յետ՝ Աշխարհաց գրոց։ Կրկին գովել եւ պարսաւել... Եթէ որպէս ետ մեզ։ Այսքան առ այս։

Ժ. 212բ-4ա [Բանք զանազանք]

1. 212բ Արիստոտէլի Տասն ստորոգութիւնք – Ունիմ ես անձն, որ է գոյացութիւն... Կապիմ, արձակիմ, դատիմ, այս է կրել։

2. 212բ Վեց են սահմանք իմաստութեան – Գիտութիւն էակացն, ըստ որում էակքն են... սիրելութիւն իմաստասիրութեան։

3. 212բ-3ա Հոլովք անուանց – Ուղղական, սեռական, տրական, հայցական... ի տէրանց կամ տէրամբք։

4. 213ա Կարգ առաքինութեան մասեանց Գ. – Խոհականութիւն, արիութիւն, ողջախոհութիւն (այսչափ)։

5. 213ա Կարգ հոգոյն մասանց – Բան, յասումն, ցանկութիւն։ Կարգ մարմնոյ մասանց – Գլուխն, լանջքն, համք ներքին... ըստ կարգի յարմարումն լինի։

6. 213ա [Վասն Աստուածածնին] – Աստուածածինն յորժամ յղացաւ զՔրիստոս, էր ամաց ԺԴ. (14)... էր ամաց Կ. (60)։

7. 213բ [Վասն Արիստոտելի] – Արիստոտելէս Ստորագիրացի էր՝ ի Քամշիթ գաւառէ... հինգերորդ Արփի։

8. 214ա [Ցանկ բանից Արիստոտէլի] – Ա. Կատալօրիա... Թ. Նախադասութիւն։

ԺԱ. 214ա-23բ [Քարոզք, Խրատք]

1. 214ա-6բ Քարոզ խոստովանութեան – Պատրաստ արարէ՛ք զճանապարհս Տեառն... մտանէ անդ Սուրբ Հոգին։

2. 216բ-7ա [Խրատ վասն զգուշութեան խոստովանահարց. ձեռ. 647, 47ա]. Պարտ է քահանային Է. կերպիւ պահել զխոստովանութիւնն – Նախ զամենայն մեղս, զոր ի խոստովանութիւնն լսէ... իցէ առեալ յեպիսկոպոսէն։

3. 217ա-8բ Յաղագս ծննդեան Աստուածածնին – Երեւի թէ երանուհի Կոյսն ոչ եղեւ սրբեալ յառաջ քան զծնունդն... ի կողմանէ իւրմանն անձին։

4. 218բ-9բ Յաղագս Ծննդեանն Քրիստոսի Աստուծոյ մերոյ – Ծնաւ ձեզ այսաւր Փրկիչ, որ է աւծեալ... եւ Հոգին Սուրբ են մի Աստուած։

5. 219բ-21բ Նախերգան քարոզի – Փա՛ռք, գովութիւն եւ պատիւ եռանձնեա եւ մի աստուածութեանն... զամենագութ Սուրբ Հոգին ընդ ամենայն յաւիտեանս. ամէն։

6. 221բ-3բ Կրկին նախերգան – Փա՛ռք Հաւր անմահի, Որդոյ հաւասարի, Հոգոյն Սրբոյ անսահմանի... փառաւորեսցո՛ւք զամենակարաւղն Հայր, զա՛՛։

ԺԲ. 223բ-54ա [Բանք զանազանք]

1. 223բ-8բ Բանք պիտանիք [Վասն քառասնօրեայ գալստեանն Տեառն մերոյ. ձեռ. 1670, 113բ] – Իբրեւ լցան աւուրք սրբութեան նորա՝ ըստ աւրինացն Մովսէսի... ի տաճարն տատրակ եւ աղաւնի։

2. 228բ-9ա Վասն չարչարանացն Քրիստոսի – Յորժամ Քրիստոս եկն յԵրուսաղէմ, ութ ազգ պատուեցին զնա... ասացի, թէ անաւգուտ ես եւ խաբես։

3. 229ա-36ա Վասն Մեծի ուրբաթին – Ո՛վ դուք ամենեքեան անցաւորք ճանապարհի, հայեցարո՛ւք... որ ոչ գրեցին աւետարանիչքն։

4. 236ա-7ա Վասն հացին եւ գինոյն, որ փոխի ի մարմին եւ յարիւն Քրիստոսի – Ասեն սուրբ վարդապետք, թէ վեց սքանչելիք... ի մարմին եւ յարիւն Քրիստոսի։

5. 237ա-8բ Վասն փորձութեանն Քրիստոսի – Գիտելի է, զի Քրիստոս Խ. (40) տիւ եւ Խ. (40) գիշեր պահեաց... արածի անյագաբար ի Մայիս։

6. 238բ-42ա Յաղագս տասանորդաց – Ասէ Օգոստինոս. Աստուած, յորմէ յառաջ գան ամենայն բարիք... խոնարհեալքս բարձրանամք յերկինս։

7. 242ա-3ա [Հարցմունք եւ Պատասխանիք վասն Քրիստոսի] – Հարցումն. Թէ Քրիստոսի հոգին եւ մարմինն ստեղծուած է, ապա ոչ է պարտ զպաշտօն ստեղծօղին ստեղծուածոյն տալ։ Պատասխանի. Քրիստոսի հոգին եւ մարմինն ի վերայ աստուածային... որպէս զԱստուած պաշտի... Հարցումն. Շնորհքն ստեղծա՞ւղ է, թէ ստեղծուած։ Պատասխանի. Շնորհքն է ստեղծուած, զի է ներգործութիւն... այլ ոչ անչափ։

8. 243ա-5բ [Վասն] Գալստեան Սուրբ Հոգւոյն – Երեւեցաւ նոցա բաժանեալ լեզուք, իբրեւ ի հրոյ... ոչ պահէ զշնորհս Հոգոյն Սրբոյ։

9. 245բ-6բ Վասն յատկութեան սիրոյն – Սէրն ունի Դ. յատկութիւն... ոչ ունիցիմ, ոչինչ եմ։

10. 247աբ Յաղագս սիրոյ – Այլ ես առաւել եւս ճանապարհ ցուցանեմ ձեզ, ասէ Պաւղոս... հաճեսցիս առաւել շնորհել։

11. 247բ-9բ Դարձեալ վասն սիրոյ – Այս է պատուէր իմ, զի սիրեսջիք զմիմեանս... կատարեալ, որպէս եւ առաքեալքն։

12. 249բ-50բ Վասն զղջման եւ արտասուաց – Հոգեւոր պսակն, որ ի մէջ Աստուծոյ եւ Հոգոյն... ուրախարար եւ հոգեւոր։

13. 250բ-4ա Բանք պիտանիք եւ ոգեշահք վասն զղջման – Ետես Աստուած՝ զամենայն արար, եւ ահա բարի են... եւ ճշմարիտ զղջմամբ եւ Քրիստոսի փառք յաւիտեանս։

ԺԳ. 254ա-75բ Խօսք սրբոյն Թօմայի, վսեմական վարդապետի յԱգինոյ, ասացեալ յաղագս զօդուածոյ եւ խորհրդածութեան եկեղեցւոյ

Տե՛ս ձեռ. 2335, 166ա-78բ։ [Նխբ.]/254բ-5ա։ 1. ա/255ա-6ա։ բ/256աբ։ գ/256բ-7բ։ դ/257բ-60բ։ ե/260բ-1բ։ զ/261բ-2բ։ է/262բ-3ա։ ը/263ա-5ա։ թ/265ա։ ժ/265բ։ ժա/265բ։ ժբ/266ա։ ժգ/266աբ։ ժդ/266բ։ 2/266բ-7ա։ Յաղագս խորհրդածութեանց.../267ա-9բ։ ա/269բ-70բ։ բ/270բ-1ա։ գ/271ա-3ա։ դ/273աբ։ ե/273բ-4ա։ զ/274աբ։ է/274բ-5բ։ Յիշ. թրգմ./չիք։

ԺԴ. 275բ-7բ Քրիստոս ելից զաւրէնս – Նախ անձամբ, այսինքն՝ զի զթըլփատութիւնն եւ զայլ տնօրինականսն կատարեաց... այսինքն՝ ամենայն աւուրս կենաց իմոց։

ԺԵ. 277բ-8բ Աւրհնեցէ՛ք զԱստուած ի սրբութեան նորայ – Սրբութիւն Տեառն զխաչն ասէ... աւրհնեն զՏէրն եւ զԱստուածն՝ զՀայր եւ զՈրդի եւ զՀոգին Սուրբ։

ԺԶ. 278բ-80ա [Խորհուրդք սուրբ սեղանոյ]. Սեղան քո, Տէ՛ր, զաւրութեանց թագ[աւոր իմ եւ Աստուած իմ] (Սղմ. ՁԳ. 4) – Վարդապետք ասեն, թէ սեղան կոչի Հայր Աստուած Միածնի Բանին... Հաւր սեղանոյն եւ իւր անճառ փառացն. ամէն։

ԺԷ. 280բ [Ա]նուանք հեր[ձ]ուածողաց բոլորեցունց եւ բանք նոցա – Արդ, առաջին հերձուածողք հեթանոսք, որ զԱրարիչն... անտի սոքա ոչ զհոգին (չշարունակած)։

ԺԸ. 284ա [Վեցական բոլորակներից բաղկացած եռասիւն տրամաբանական աղիւսակ]

ԺԹ. 285ա [Մասն Բառգրքի. լատիներէն-հայերէն] – Դիֆրէնցիաս՝ սահման, ըսբէնցիա՝ սեռ... Ատօմնիում մեթօտօռում փրինցիբիա վիամ ապէնս՝ առ ամենայն մէթօտայից սկզբանց ճանապարհ ունել։

Ի. 288ա-301ա Վասն տասն համարոյ, որ է թիւ կատարեալ եւ խորհրդական եւ լցեալ աստուածային գերակատար իմաստութեամբ – Եւ քանզի առեալ յաստուածական պատուիրանաց... ժամանակն, որ գալոց է յաւիտեանս յաւիտենից. ամէն։

ԻԱ. 303ա-21բ [Պետրոսի Արագոնացւոյ] Քարոզ Է. մահու չափ մեղաց

Տե՛ս ձեռ. 117, 152ա-79բ։ Եւ նշան մեծ.../303աբ։ ա/304ա-5բ։ բ/305բ-6բ։ գ/306բ-7բ։ դ/308ա-9բ։ ե/309բ-15ա։ զ/315ա-8բ։ է/318բ։ Յիշ. թրգմ./չիք։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

133բ Զգծողս յիշեցէ՛ք ի Տէր։

280ա զՄեղապարտ գրիչս զԽաչատուր յիշեցէ՛ք ի Տէր, եւ դուք յիշեալ լիջիք։ Թվին ՌՀԴ. (1625)։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Բ., էջ 180, Հմր 260։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 301բ (1768 թ., նոտրգիր) Յիշատակ է գիրքս, որ է երկրորդ հատոր. մինն՝ Լուծմունք Պարապմանց, սրբոյն Կիւրղի արարեալ, եւ միւսն՝ Քարոզ եւ հաւաքաբանութիւն իմաստասիրաց բանք, արարեալ սրբոյն Հօհաննու Որոտնեցւոյ եւ Գրիգորի Տաթեւացւոյ տիեզերալոյս վարդապետաց։ Անապատցի մահտեսի Նահապետին եւ որդոյն՝ Ասկանդարին, եւ ծնողացն՝ Վառվառին, եւ աներն՝ Պողոսին, եւ տիրացու՝ Մատթէոսին, մօրն՝ Եազդիխասին եւ դստերն՝ Մարիամին եւ Սալվարին, եւ համայն ննջեցելոյն, որք ետուն յիշատակ ի դուռն Սուրբ Թօմայի առաքելոյն Գողթնեաց, ի ՌՄԺԷ. (1768), Յունիսի ամսոյ մուտն. ամէն։

2. 321բ (ԺԸ. դ., նոտրգիր) Ըստամպօլցի հալաթճի իրիցւէն առի զայս ինձ /// (1 բառ ջնջած), ես՝ Զաքարիայ վարդապես (այսպէս)։

ԿՆՔԱԴՐՈՇՄ` 49բ սեւ թանաքով բոլորակ, կապգիր-փակագիր՝ «ԶԱՔԱՐԻԱՅ ԲԱԿ ՔԱՀԱՆԱՅ»։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած տպագիր թղթին՝ «ԱՆԱՊԱՏԻՆ ՍԵՒԱՆՈՒ Հմր 1», 1ա՝ «ՌՀԴ.-1625 Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», «Սեւան 49/3475»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Մ. Սմբատեանց, Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր-Բայազիտ գաւառ, Վաղարշապատ, 1895, էջ 402, Հմր 49/1:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Ա. կազմաստառ՝ «Կորնթացե գլուխ», «Սուրբ թողութիւն շնորհեայ մեղաւորիս, քանզի յոյժ մեղուցնէ թողին ձ, Մ Տէր»։ 1ա՝ «Պարապմանց լուծմունք է», «Նահայպետի որթի Ըսկանդուր. Անապատցի Պողոսի որդի Մաթէոսի», 1բ՝ «Որքան կենդանի եմ, ծոմապահք եւ զորապահք պահեցից զտօն Արտեմայ վկային Աստուծով», 2ա՝ «Գրիգոր վարդապետ», 186բ՝ «Ա», 280բ՝ «ուղակն գործ գործ ի գ», 285ա՝ «Որքան կենդանի եմ ծոմապահք եւ չորպահք կացից աւուր տօնի Արտեմայ վկային Աստուծով, որքան կենդանի», «Կամաւ ստացար զանբերելի փորձութիւնս Աստուծով, համբերեա վասն Աստուծոյ, զի Աստուած տացէ զելսն»։ 286բ՝ «Ողջախոհութիւն, խոհեմութիւն ի ԺԷ. (17) տետրն է, ԻԱ. (21) տետրն», «Վասն տասն համ վասն տ աբգ»։ 287ա՝ «Աղօթք ի ժամ ննջման։ Գոհանամ զքէն, Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, եւ օրհնեմ եւ փառաւորեմ զսուրբ անու՞ն///, որ պահեցե՛ք զանարժան», 287բ՝ «Քրիստոս թագաւոր երկնա», 325ա՝ «Փիլիպպոս, որ է աշակերտ Զաքարիայ վարդապետի», անընկալելի բառեր, Բ. կազմաստառ՝ «ԺԶ. (16) Գլուխ. Ճշմարտութիւն Գ. (՞) սիրոյն բնութեամբ ունի»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 1բ՝ ԱԾ (թռչնագիր), 284բ՝ մարդու դէմք, 324բ, 325բ՝ թռչնագիր, ծաղկաման՝ ծաղիկներով։

 

 

3476

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԹ. դար

ԹԵՐԹ՝ 139. չգրուած՝ 92բ, 137բ-9ա։ ՊՐԱԿ՝ 1×8+1×6+Ա-ԺԱ×8 (Ժ 6, ԺԱ 7)+Ա-Ե×8։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ բուսական զարդանախշ, որից ցած ուղղանկիւն շրջանակ՝ անընկալելի գրութեամբ, բուսական զարդանախշ, որից ցած՝ «NICOLO», թագով պսակուած բուսական զարդանախշ, որից ձախ եւ աջ՝ «A», «G»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15×10,3։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (12,5-13×8,5). ստ. լս.՝ յիշագրեր։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 97ա)։ ՏՈՂ՝ 13-26։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն կաշի. մէջքը՝ գունաթափուած կապոյտ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը տեղ-տեղ մաշուած, Բ. փեղկը կծկուած, մէջքը քրքրուած, ստ. հատուածը մաշուած-թափուած, կազմաստառը թափուած, Ա. փեղկի վր. հատուածում մի կտոր պահպանուած. լուսանցակողերը տեղ-տեղ մաշուած, գրեթէ ամբողջովին գունաթափ. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ զանազան աղտոտուածուաթեան հետքեր. թ. 1, 8, 93, 107, 132, 136-7, 139՝ հիմքից մասամբ, թ. 135՝ ամբողջովին անջատ. ընդմէջ թ. 99-100ի 1 թերթ ընկած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-13բ [Աւրհնութիւնք]

ա. 1ա-5ա Ամենաազօր Փրկիչն մեր՝ Քրիստոս, որ էջ յերկնից... զբարեկարգութիւն տացէ ձեզ. ամէն։

բ. 5ա-13բ Օրհնութիւն զկնի քարոզի – Աստուածային գերալիր եւ գերակատար եւ անճառ օրհնութիւնն... ընդ սուրբս դասեսցէ անզրաւ յաւիտենիւ. ամէն։

Բ. 13բ-4բ [Քարոզ] (հայատառ թուրքերէն) – Պէնիմ ահրէթ պապալարըմ, վէ քարտաշլարըմ վէ սէվկիւլի օղուլլարըմն արթըք շիմտէն սօրայ էլիմիզի եօքարը քալտըրըպ... վէ կեօկտէքի մէլայիքլէր քաթինտէ վէ սալեհ վէ միւմինլէր սըտասինէ մի էսէր էյլէյէ ամին։

Ծնթ. Հայատառ թուրքերէնի ընթերցումը եւ բառանջատումը՝ Անի Աւետիսեանի։ Տե՛ս Ցուցակ հայերէն ձեռագրերի հայատառ թուրքերէն նիւթերի եւ հայատառ թուրքերէն ձեռագրերի, կազմեց Յ. Ստեփանեան, Երեւան, 2008, էջ 62։

Գ. 15ա-31բ Ողբ եւ սուգ Մեծի Աւագ ուրբաթի, արարեալ յումեմնէ բանասիրէ, ի փառս Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

– 15աբ Նախերգան – Ո՛վ անճառելի փեսային հարսնդ սխրալի... անմխիթար լայ եւ դառնակսկիծ ողբայ։

15բ-31բ Կտակ չարչարանաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի աւուր Աւագ ուրբաթու – Այսօր սգալի է մեզ տօն եւ կարի յոյժ ողբալի... լուսափայլ յարութիւն քո. եւ քեզ փառք... ամէն։

Դ. 31բ-65ա Ողբ եւ սուգ վասն Մեծի աւուր Խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, արարեալ ի Յակոբ պատրիարգէ Կոստանդնուպօլսոյ

– 31բ-4բ Նախերգանք ի դէմս սրբոյ եկեղեցւոյ – Ո՛վ ամենաչքնաղ եւ գեղեցիկ հարսնդ երկնաւոր փեսային... ի խաչ ելանել։

34բ-65ա Կտակ Խաչելութեան Քրիստոսի, Աստուծոյ մերոյ – Ո՛վ օր դառնութեան եւ սըգոյ... շնորհիւ իւրոյ կենարար մահուանն. ամէն։

Ե. 65ա-87ա Քարոզ եւ կտակ Մեծի ուրբաթի՝ ի Խաչելութեան Քրիստոսի Աստուծոյ մերոյ, յարմարեալ ի Սիմէօն սրբազան կաթողիկոսէ, ի փառս խաչեցելոյն Յիսուսի – Սարսափիմ եւ զարհուրիմ, ո՛վ սիրելիք, վասն նորագունից նշանաց... աշակերտս խիստ սիրելի։

Զ. 87ա-92ա Ի հանգիստ ննջեցելոց՝ Յօհաննու Ոսկեբերանին Կոստանդնուպօլսի, յաղագս չսգալոյ զվախճանեալսն, մանաւանդ որք տղայ թողին զայս կենցաղս – Բե՛ր այսուհետեւ մանաւանդ, քան յառաջագունիցն գութաբեր... Աստուծոյ մարդասիրութեանն վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

Է. 93ա-9բ Պատմութիւն վասն անքուն որդանց եւ վասն խստութեան նոցա, ասացեալ Վարդան վարդապետի – Արդ, եկայք, ժողովո՛ւրդք Աստուծոյ, եւ մաքրափայլ աղօթիւք ձերովք օգնական լերո՛ւք... Տեառն մերոյ եւ Փրկչի, որ է օրհնեալ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

Ը. 100ա-37ա [Տաղք, խրատ, գանձք]

1. 100ա-10բ [Տաղ խրատական] – Զերկիւղն Էին ի միտ քո ա՛ռ, նկարեա՛, / մաքուր մտօք գիտողապէս դու վարեա՛... յայնժամ զբոլորըն բոլոր սէրն այն լընու։

2. 110բ-21ա ՅԱնդրիանդեայ չորս գլուխ բարոյականք՝ սրբոյն Յօհաննու Ոսկեբերանի, որոյ խորագիրն է Խրատք, որք ի բաց մերժեն յապականացուաց եւ մերձեցուցանեն ի յաւիտենական կեանսն զմարդն – Դիւրին շաւիղ ըզբարին գործ ըստացման, / ի կենցաղոյս փախուստն է տար վարեցման... զի հանդերձեալ խառնիս յանմահն երամի։

3. 121ա-32ա [Տաղ Յակոբայ Նալեանի]

– 121ա-2ա [Նախաբան] Առ ընթերցօղսն պատճառ խրատական տետրակիս, ոտանաւորեալ ի Յակոբ աստուածաբան կոչեցեալ պատրիարքէ Կոստանդնուպօլսոյ – Հայելով իմ ի պղերգութիւնս մարմնաւոր հարցդ՝ ի խրատել զորդեակն մեր...

122ա-32ա Մանո՛ւկ, յիշեա՛ զօր ծննդեան, / որպէս վայիւ կականական... տալ քեզ խրատ որդիական։ Վերջ։

4. 133ա-5ա c – Տէր եւ Աստուած ամենայնի, / քո սուրբ ծննդեամբ անճառելի... Տէր, ողորմեա՛, Տէր, ողորմեա՛։

5. 135ա Գանձ ապաշխարութեանն – Եւ եմ խաւարեալ, / ես՝ մեղօք մեռեալ... աղաչեմք զքեզ։

6. 135բ-7ա Գանձ ապաշխարութեան – Մեղա՛յ, Տէ՛ր, մեղայ, / անօրինեցայ, զպատուիրանն յանցեայ... ցո՛յց մեզ գընալ ըստ քոյդ կամաց։

7. 137ա Երգ, ասացեալ Ուշականցի Գրիգոր վարդապետի – Ծագումն անճառ՝ Հօր Միածին, / Որդիդ Աստուած՝ Բանդ անքննին, / արարչական աջով քոյին, / ցօղեա՛ ի մեզ զցօղդ երկնային, / Տէ՛ր, ողորմեա՛, Տէ՛ր, ողորմեա՛, Տէր (այսչափ)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

139բ (ԺԹ. դ., նոտրգիր) Զայս սուրբ մատենիս ես՝ Մխիթար վարդապետս, յիշատակ տիւ (=տուի) տէր Մակարին, ով որ կարդայ եւ ի գիշերին, անուանադրութիւն զայս մատենիս։

Ես՝ տէր <Մխիթ><Մխիթ>Մխիթար վարդապետս, յէշ///։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած տպագիր թղթին՝ «Ի ԳՐԵԱՆՑ ԳՐԱՏԱՆ ԱՆԱՊԱՏԻՆ ՍԵՒԱՆՈՒ», Ա. փեղկին սոսնձած թղթին՝ «Սեւան 51/3476 ԺԹ.»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Մ. Սմբատեանց, Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր-Բայազիտ գաւառ, Վաղարշապատ, 1895, էջ 402, Հմր 51/1:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1բ՝ «հաճոյս», 64ա, 64բ, 139բ՝ զանազան տառեր, բառեր, 132բ՝ «Յիսուս Քրիստոս Փրկիչ օձ օծեալ քառասունօրեայ տաճարն եկեալ Երուսաղէմ յոյժ դ», 137բ՝ «Թագաւոր անմահ», 139բ՝ «Ես՝ տէր Մխիթարս, յիշատակ տուի տ տէր Մակարին տնունու ես տէր Մխիթար Մխիթ տէր Մխիթար վարդապետս յէլ», «զայս սուրբ մեզ մենակ կողբացի գրչափոր», «շրթնաշղթայաշար շրթնաշղթայաշար շըղթաեայկապ իւղաղացու Էջմիածին շրթնաշղթայաշար»:

 

 

3477

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԶ. դար

ԹԵՐԹ՝ 216։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԸ×12 (Ա 10, ԺԷ 14)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10,5×7). ստ. տողերի ստ. ելուստները գրչախաղերով՝ 4ա, 16ա եւ այլուր։ ԳԻՐ՝ բոլորգիր՝ թ. 1-192 (նմուշ՝ 23ա), նոտրգիր՝ թ. 193-216 (նմուշ՝ 205ա)։ ՏՈՂ՝ 17-22։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ Ա. փեղկ՝ կապոյտ կտաւ, Բ. փեղկ՝ վանդակազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 1ա։ Ճակատազարդ՝ 17ա, 92ա, 132ա։ Լուսանցազարդ՝ թռչուն, բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, դեղին, վարդագոյն, նարնջի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը տեղ-տեղ մաշուած, գունափոխուած, Բ. փեղկի ստ.՝ մէջքին մօտ հատուածը թափուած, Բ. փեղկին ցեցի անցք, մէջքը ճաքճքած, դռնակը, զոյգ կապիչներից մէկը մասամբ, միւսն՝ ամբողջովին ընկած, գամերից մէկն ընկած. լուսանցակողերը տեղ-տեղ մաշուած, մասամբ գունաթափ. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. թանաքի թթուայնութիւնը բարձր, որի հետեւանքով որոշ թերթեր գունափոխուած. թ. 1-10՝ կարերը թուլացած. թ. 26, 91՝ եզրերը պատռուած. թ. 86՝ արտք. լս-ը պատռուած. թ. 204-16՝ եզրամաշ, թ. 216՝ մասամբ թափուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-16բ Տեսիլ սուրբ Աստուածածնին, զոր ետես սուրբ Կոյսն Մարիամ վասն դժոխոցն – Խորհեցաւ ամէնասրբուհի Աստուածածին Մարիամ երթալ ի լեառն... փառք թագաւորութեան քո, Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի այժմ... ամէն։

Բ. 16բ-34ա Հարցմունք եւ պատմութիւն սրբւոյն Գրիգորի Լուսաւորչին վասն ոգեշահ ոգոց մարդկան, ասացեալ – Սուրբ Գրիգորիոս Լուսաւորիչն հայոց զքառասուն տիւ եւ զԽ. (40) գիշեր հաց ոչ եկիր եւ ջուր ոչ էարբ... եւ ամենայն սրբոցն իւրոց, որում փառք յօիտեանս. ամէն։

Գ. 34ա-44ա Թուխթ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ առաքեցաւ սա ի յերկնից ի յերկիր՝ ի տաճարն Սուրբ առաքելոցն Պետրոսի եւ Պաւղոսի, մեծն ի Հռոմ քաղաք, որ կոչի պապ – Ես՝ պապս Հռոմայեցոց երկրիս, ի տաճարս սուրբս մատուցանէի զպատարագն... եւ կատարողք աւրհնին յայսոց փառացն. ամէն։

Դ. 44բ-52ա Երանելոյն Եփրեմ վարդապետի ասացեալ վասն պահելոյ զաւր կիրակէին – Պատուեցէ՛ք զաւր կիրակէին, ո՛վ ազգ... յուրախութիւն ի Քրիստոս Յիսուս, ի Տէր մեր, որում փառք յաւիտեանս. ամէն։

Ե. 52բ-202բ [Վարք եւ վկայաբանութիւնք]

1. 52բ-65ա Վկայաբանութիւն կամաւոր աղքատացն Ալէքսիանոսի ճըգնաւորին – Այր մի էր ի Կոստանդիանուպաւլսի, անուն նորա Եփեմիանոս... ի փառս Քրիստոսի, Աստուծոյ Հաւր. ամէն։

2. 65ա-83ա Պատմութիւն սրբւոյն Մարիանէ կուսին, որ նահատակեցաւ ի յԱնտիոք քաղաքի, բազում չարաչար տանջանաւք, ի սրբւոյն Քրիստոսի եւ յուսու արքայութեանն երկնից վասն Քրիստոսի – Յետ յարութեանն Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի, որ եղեւ... ի յամսեանն Յունիսի ԻԷ. (27), ի փառս Քրիստոսի Աստուծոյ, որում փառք յաւիտեանս. ամէն։

3. 83ա-91բ Պատմութիւնն վասն աղաւթից եւ խոստովանութեան – Արդ, շնորհ արտասուաց նշանակէր սիրելոյ եւ ցանկալ արքայութեան... տանջանացն մատնեսցին, տանջեսցին յօիտեանս յօիտենից։

4. 91բ-105ա Պատմութիւն սրբւոյն Բագարատա՝ աշակերտ Պետրոսի առաքելոյն – Սուրբն Բագարատ աշակերտ էր առաքելոյն Պետրոսի... առաջի Պետրոսի, առաքելոյն Քրիստոսի։

5. 105ա-10բ Պատմութիւն եւ նահատակութիւն սրբոյն Աբդլմսահի մարտիրոսին – Սա էր որդի առն միոյ հրէի եւ անաւրինի... նոյնպէս եւ մայրն սրբւոյն ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ։

6. 110բ-3ա Պատմութիւն զուտ եւ մաքուր նահատակի Յուղիտայի եւ Կիրակոսի – Այս երանելին որդի էր քրիստոնէի... եւ մօր նորա՝ Յուղիտիայի, որոց ա(՞)։

7. 113բ-8բ Պատմութիւն ամէնիմաստ կուսին՝ Կատարինեա մարտիրոսին – Այս իմաստուն եւ հանճարեղ եւ ճարտար կինս Կատարինէ... ականջալուր եւ ըստոյգ գրեցի զպատմութիւնս։

8. 119ա-31բ Պատմութիւն եւ սքանչելիք Գէորքա՝ քաջամարտիկ զինօորին Քրիստոսի – Քաջամարտիկ մարտիրոս Քրիստոսի եւ արի նահատակ... քաջ զաւրական Գէորգէոս, որում փառք յաւիտեանս. ամէն։

9. 131բ-45ա Պատմութիւն վարուց առաքինութիւն Յոհաննու Գըբնեցոյ ճըգնաւորին եւ քաջ մարտիրոսին Աստուծոյ – Յերկրէն Փիւնակեցոց էր Յոհաննէս, նա ի քաղաքէն Կեսարոյ... ողորմի հաւատացելոցս. ամէն։

10. 145ա-53բ Վարք երանելոյն Եւագրիոսի – Ի բազում իրս, ո՛վ սիրելիք, կարի յոյժ հռչակօոր, ապա կարի... ի բազմազան որոգայթից թշնամւոյն։

11. 153բ-5ա Վասն բարձրամիտ անապատականացն – Ոմն յանապատական եւ միայնակեաց, նա ունէր եղբար աշխարհական... յերկնից արքայութիւնն ի Տէր մեր Յիսուս Քրիստոս, որում փառք յաւիտեանս։

12. 155ա-63ա Վարք երանու[հ]ի կուսին Մարիամու, որ Մարիանոս կոչեցաւ – Եւ այր մի ի Բիւթանացւոց, որում անուն էր Եվագնոս... հասցուք ի Քրիստոս Յիսուս, ի Տէրն մեր, որում փառք յօիտեանս. ամէն։

13. 163ա-71բ Վարք Երանելոյն Պետրոսի, որ յառաջն մաքսաւոր էր եւ զղջացաւ։ Յայսմ աւուր պատմութիւն անողորմ Պետրոսի – Ծեր ոմն մեծատուն՝ յոյժ եւ ըստանպակ (=ստամբակ)... առաջնոցն եւ յետնոցն եւ զնորայն, որում փառք յաւիտեանս. ամէն։

14. 171բ-4բ Պատմութիւն Գլուխ ԻԶ. Վասն Պաւղոսի Լուստրիոյ – Պաւղոս ոմն ի Լուստրիոյ, որ էր պատուով... նեղութեանց գոհացարուք զԱստուծոյ յամենայն ժամ։

15. 174բ-8բ Վարք երջանիկ հաւրն անապատօորի – Տեսաք մէք այր մի,՝ յերկրէն Թէբայեցոց... զաշխարհակերպ զձորսն մէկուսի։

16. 179ա-84բ Վարք եւ պատմութիւնն սուրբ ճգնօորացն – Քանզի էր եղբայր ոմն այսպէս տեսական, խոնարհ... երկնից շնորաւքն Քրիստոսի, Աստուծոյ մերոյ։

17. 184բ-92բ Վարք անապատական մաքուր կուսանաց – Ել երբեմն մեծն Դանիէլ ի Սկիտոյ <առ> ընդ աշկերտս իւր... ամէնեւին ի բաց գնաց։

18. 193ա-8բ [Վարք Յովանիսի եպիսկոպոսի] – Խաչակրաւն, քաչ հով[ու]ապետն եւ ցանկալին ամենեցուն՝ եպիսկոպոսն Յովանէս... ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ. ամէն, Հայր՛՛։

19. 198բ-202բ Վարք եւ պատմութիւն սուրբ ճգնօորացն – Պատմեցին մեզ ծերքն, եթէ էր ի <յի> Սկիտէ կրաւնաւոր ոմն... ելանել ջանայ կալնեալ զամենեսեան։

Տե՛ս Վարք հարանց, հտ. Ա., Բ., Վենետիկ, 1855։

Զ. 202բ-16բ Նախերգանք եւ աւրհնութիւնք ի վերայ ու[ն]կնընդիր եւ միամիտ միահամուռ ժողվրդեանն

ա. 202բ-4բ Այլ եւ ամենազաւր Փրկիչ մեր, որ էջն ի յերկնից... որ ոչ անցանէ այս եւ ի հանդերձելումն. ամէն։

բ. 205ա-8ա Եւ նոյն հոգին Աստուած հանգուսցէ զհոգիսն ընդ ննջեցելոց ձերոց... ամենայն սղալանաց ձերոց. ամէն, ամէն եւ եղիցի։

գ. 208ա-11բ Այլ եւ ժողովրդապետն ամենեցուն Քրիստոս Աստուած աւրհնեսցէ առ հասարակ զժողովուրդս ձեր... հաղորդ արասցէ զձեզ Քրիստոս Աստուածն իմ. ամէն։ Հայր մեր՛՛։

դ. 212ա-6բ Աւրհնեալ է ամենասուրբ Երրորդութիւն ի բարձունս... արքայութիւն պարգեւեսցէ Քրիստոս Աստուածն մեր ամենայնի. ամէն։ Հայր մեր։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած տպագիր թղթին՝ «Գիրք, յորում են տեսիլ սուրբ Աստուածածնին Ի ԳՐԵԱՆՑ ԳՐԱՏԱՆ ԱՆԱՊԱՏԻՆ ՍԵՒԱՆՈՒ», Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝ «Սեւան 58/3477», «ԺԶ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Մ. Սմբատեանց, Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր-Բայազիտ գաւառ, Վաղարշապատ, 1895, էջ 403, Հմր 58/1:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 203բ՝ «Ընդէր այդպէս սխալեալ»։

 

 

3478

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ (ԵՐՆՋԱԿ) ՌՃԽԷ-ՌՃԽԸ. – 1698-1699

ԳՐԻՉ, ՍՏԱՑՈՂ, ԿԱԶՄՈՂ՝ Եսայի։

ԹԵՐԹ՝ 170. չգրուած՝ 1ա, 3աբ, 58ա-60բ, 128ա-9բ։ ՊՐԱԿ՝ 2+1-18×8 (2՝ 1, 6, 3, 5, 7՝ 12, 4, 10, 11՝ 10, 6՝ 14, 13՝ 1, 18՝ 7)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ բուսական զարդանախշ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,1×9,8։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (11×7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 101ա)։ ՏՈՂ՝ 18-20։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ ծաղկազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր, լուսանցակողերի հիմնային հատուածներում սեւ թանաքով զարդագծեր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 4ա, 35ա, 87ա (գծանկարային)։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, բալագոյն, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը տեղ-տեղ մաշուած, Բ. փեղկի վր. անկիւնների կաշին թափուած, մէջքը ճաքճքած, դռնակը, զոյգ կապիչներն ու գամերն ընկած. Բ. փեղկի վերեւի հատուածի կաշին միջուկից անջատուած՝ միջուկ-տախտակը տեսանելի. կազմաստառն աղտոտուած, խամրած. լուսանցակողերը տեղ-տեղ մաշուած, գունաթափ. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ, այրուածի հետքեր՝ թ. 36-41. թանաքի թթուայնութիւնը բարձր, որի հետեւանքով որոշ թերթեր գունափոխուած. թ. 1-26՝ կարերը թուլացած, թ. 3, 10, 26, 164՝ հիմքից մասամբ անջատ. ընդմէջ թ. 130-1ի, 170ից յետոյ 1ական թերթ ընկած. թ. 58, 82 եւ այլուր՝ գործարանային թերութիւն. 58ա, 60բ եւ այլուր՝ հանդիպակաց երեսի գիրը մասամբ արտատպուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1բ-2բ [Հանելուկք]

1. 1բ [Ներսիսի Շնորհալւոյ] – 1բ Եղբա՛յր, ինձ միտ դրէ՛ք դուք հոգւով... 1բ Ութ մախաղ ես ունէի...։

Տե՛ս Ա. Մնացականեան, Հայ միջնադարեան հանելուկներ, Երեւան, 1980, էջ 330, 331. ձեռագիր k։

2. 1բ-2բ Ոմանք ասեն զբանն սաղմոսին... Ոմանք զըրուց տան ընդ միմեանս... Ոմանք եկեալ յեկեղեցին... Ոմանք ասեն սաղմոս ծայրոտ... Ոմանք չունին յոյս առ Աստուած... Ոմն կանչէ ձայնիւ ուժգին... Ոմանք կանկնին նման փայտի... Ոմանք ի ժամ կան եւ նստին... Որք յԱստուծոյ շնորհաց զրկին... Որք զմահու օրն չյիշեն... Երկու վնաս կայ ահագին... Մէկն որ դպրապետ լիցի...

Բ. 4ա-86բ [ՅԱստուածաշունչ գրոց]

ա. 4ա-10բ Թուղթ Կաթուղիկեայց երանելոյն Յակոբու առաքելոյն [Ա. 1 – Ե. 20]։

բ. 11ա-8ա [Թուղթ Պետրոսի առաջին. Ա. 1 – Ե. 14]։

գ. 18ա-23ա Պետրոսի առաքելոյն գիրգ երկրորդ. [Ա. 1 – Գ. 18]։

դ. 23ա-9բ Թուղթ երանելոյն Յօհանու առաքելոյն [առաջին. Ա. 1 – Ե. 21]։

ե. 29բ-30բ Թուղթ Յօհաննու երկրորդ. [1-13]։

զ. 30բ-1բ Թուղթ Յօհաննու առաքելոյն երրորդ. [1-15]։

է. 31բ-3բ Թուղթ երանելոյն Յուդայի առաքելոյն. [1-25]։

ը. 34աբ Աղերս Եւթաղի – Ամենայն իրիք յամենայն ուրեք ժամանակ է...

թ. 35ա-48բ Թուղթ երանելիոյն Պօղոսի առաքելոյ առ Հռօմայեցիսն. [Ա. 1-ԺԴ. 21]։

Ժ. 49ա-57բ Թուղթ երանելոյն Պօղոսի առաքելոյ առ Կորնթացիսն [Առաջին. Ա. 1-ԺԵ. 56]։

ժա. 61ա-70բ Երգ երգոց Սողոմօնի, որ է օրհնութիւնն օրհնութեանց. [Ա. 1-Ը. 6]։

ժբ. 71ա-80ա Գիրք առակացն Սողոմօնի (քաղուածոյ)։

ժգ. 80բ-2ա Բանք ժողովողի որդւոյ Դաւթի՝ Սողոմօնի (քաղուածոյ)։

ժդ. 82բ-6բ [Իմաստութիւն Յեսուայ, որդւոյ Սիրաքայ] (քաղուածոյ)։

Գ. 87ա-114բ [Վկայութիւնք վարդապետաց]

1. 87ա-99ա Հասարակ վարդապետաց ասացեալ, որոց անուն ոչ գտայք – Մեծ են գործսն աստուածային եւ հրաշալի... աներկիւղութիւնն մայր է ամենայն մեղաց։

2. 99ա-100ա Յոհանու Ոսկեբերանի ասացեալ – Առանց բարկութեան ոչ վարդապետութիւն առաջանայ... զի հաշտեսցուսցէ զմեզ ընդ Աստոյծոյ։

3. 100ա Բարսղի ասացեալ – Բարկութիւն յարուցանէ զթշնամանս... ի վիրացն բազում անգամ զմահ։

4. 100ա Գրիգորի Աստուածաբանի ասացեալ – Որպէս առօղն, նոյնպէս եւ առեալն... ուղղութիւնն եւ փրկութիւն։

5. 100ա Վարդապետաց ասացեալ – Որ ոչն է խոնարհ Հոգոյն Սրբոյ, հալածիչ է եւ ոչ հանգուցիչ։

6. 100բ Գրիգորի Լուսայորչի ասացեալ – Աստուած ամենայն իրօք տես[ց]է... եւ ոչ ունկն տեսանել։

7. 100բ Գրիգորի Սքանչելայգործի ասացեալ – Որ ոք ասէ այլ ոք... նզօվեալ եղիցի։

8. 100բ-1ա Կիւրղի ասացեալ – Ոչ է պարտ իմանալ Բ. բնութիւնս... ի բազմամբ անուած մտածութեանց։

9. 101ա Երիցս երանեալ հօրն Անդունի ասացեալ – Ուր եւ երթիցես, զԱստուած ունիցիս... զեղբայրն զԱստուած շահեսցուք։

10. 101բ-2ա Գրիգորի ասացեալ – Գործ արիութենէ յաղթել զմարմինն... աղօթից եւ գոհութեանց պարապել։

11. 102ա-3բ Այլ ի նորին ասացեալ – Ով ոք իցէ ի հաւատացելոցն ի ժամ... աղտեղանայ առ նրբահայեցութիւն։

Ծնթ. 103բ՝ Արիստոտելի ասացեալ – Ա (չշարունակած)։

12. 104աբ Արիստոտելի ասացեալ – Գովելի են գեղեցիկ եւ պարսաւելի են գարշելիքն... քան զամենայն ահարկութիւնս։

13. 104բ-5ա Փիլիսոփայից ասացեալ – Հաւատարիմ բարեկամս տեղ է կենաց մարդկան... ժուժկալ՝ խնդրէ հանդարդութիւնն։

14. 105ա-6ա Ջերոնի[մ]ոսի ասացեալ – Միշտ գործեալ ինչ բարի... պահապան ամենայն առաքինութեանց։

15. 106ա Ամպրիոսէ ասացեալ – Կամեցաւ Տէրն մատնել... սկսանելն, այլ կատարելն։

16. 106բ Օգոստինոսի ասացեալ – Ոչ ումէմքէ արժանաւորիլ... մարդոյս էր խոնարհութիւն Քրիստոսի։

17. 107աբ Բեռնարտոսի ասացեալ – Մեծ գարշութենէ, զի անարգ... ամենայն ի ճանաչումն Աստուծոյ։

18. 107բ Սենեքայ ասացեալ – Միտք իմաստնոյն հոգայ... յառաջամիտ լինի։

19. 107բ Փիլոստոնի ասացեալ – Ուսման հոգ տարջիր... ստանայ զինչսն։

20. 107բ Սոկրատեսի ասացեալ – Լաւագոյն համարեայ բարոք... եւ պտուղն քաղցր։

21. 107բ-8ա Իզիդորոսի ասացեալ – Աղօթիւքն սրբիմք ընթեռնլովն... սիրտն վերասցի առ Աստուած։

22. 108ա Թուլիոսի ասացեալ – Հեշտութեան շիջուցանէ... ծառայեաց առաքինութեամբ։

23. 108բ-9ա Սենեքայ ասացեալ – Սկիզբն փրկութեան է ճանաչումն... յաղթեցին, ստացան։

24. 109բ-10ա Բեռնարտոսի ասացեալ – Առաքինութիւնն աշխատութեամբ խնդրի... միայն պարապել յԱստուած։

25. 110ա-1ա Դիոնէ[սի]ոսի ասացեալ – Սէրն հիմնանայ ի բարին... եւ իմանալով զանգիտելի։

26. 111ա Ամպրոսիոսի ասացեալ – Անարժանայորութեամբ առնու զՔրիստոս... պատուասիրութիւնն նոցա ի սատանայէ։

27. 111ա-4բ Օգոստինոսի ասացեալ – Աշխարհս այս է պանտխտութիւնն... ջերմեռանդութեան բճիւն եղանց։

Դ. 115ա-6ա Յայտնութիւնն եւ տեսիլ Յովհաննու – Ահաւասիկ որ գալոց է ընդ ամպս երկնից... հատուսցէ նմա զտանջանս եւ զսուգ։

Ե. 116բ-24ա Սրբոյն Եւագրեայ ճգնաւորաց ճգնաւորի ասացեալ – Արքայութիւն Աստուծոյ է գիտութեանն... վասն խրատոյ եւ զայն չափով։

Զ. 124բ-31բ [Հարցմունք եւ պատասխանիք]

ա. 124բ-7բ Իսկ թէ հարցանէ ոք՝ զի՞նչ է իմաստասիրութեան անուն եւ զի՞նչ իմաստակն... [Պատասխանի]. Ասեմք, թէ իմաստասէր այն է, որք ըստ արտաքին փիլիսոփայիցն կրթութեան վարժեալք, որ Պղատոն, Արիստոտէլ եւ այլքն... Հարցումն. Եթէ քահանայ կամ եպիսկոպոս կամ կաթողիկոս եւ այլն պոռնկեցեալ է, կատարէ՞ դարձեալ զկարգ քահանայութեան... [Պատասխանի]. Ասեմք, թէ որ պոռնիկն է, անկար է լինիլ... ոչ միապէս տեսանէ։

բ. 130աբ Հարցումն աստիճանաց – [Հարցումն]. Քանի՞ դաս ծառայութիւնն կայ ի սուրբ եկեղեցի յԱստուծոյ, որ փառաբանին զԱստուած։ Պատասխանի. Ինն դաս հրեշտակք յերկինս... եւ յերկինս աթոռքն են։

գ. 131բ Յաղագս հրեշտակաց թվոյն եւ դասուցն բաժանմանցն – Բայց մեք վերջացեալքս ի թվոց նոցա եւ ի բարձրութենէ եւ ի պայծառութենէն, զի ինն դասք են նոքա... հրեշտակապետք, հրեշտակք։

Է. 131ա-58ա [Պատմութիւն Ադամայ եւ մեկնութիւնք]

1. 131ա-2բ (սկ.) /// եւ կին ուսեալ ի Ադամայ պատճառն ի Աստուած... փրկեսջիք ի դառն դժոխոցն. ամէն։

2. 132բ-5ա Պատմութիւն ելանելոյն Ադամայ ի դրախտէն –Իսկ որ անկաւ ի դըրախտէն ի աշխարհս... վասն քաղցր աւետեաց հրեշտակին, նոյն ողորմութեամբն ողորմի Քրիստոս Աստուած ստացող։

– 135ա-8բ Վասն մեկնութեան բանի – Զի որպէս հայրն զիւր որդին ծախէ եւ գերի տայ, այնպէս Ադամ զմեզ գերի ետի... այնոցիկ, որ դառնան առ նա սրտիւք։

3. 138բ-44ա Իսկ յորժամ Ադամ ետ խաբումն սատանայի, երբ Ե. օր պահեաց... ի դառն դժոխոց եւ ի մեղաց մերոց. ամէն։

– 144ա-8բ Վասն մեկնութեանն բանիս – Իսկ տասանորդն Աստուծոյ բաժին է, որ բանիւ հրեշտակին խոստացաւ... ընդ նոսին արժանաւոր լերուք եւ ողորմի ասէք. ամէն։

4. 148բ-54ա Վասն աւետեաց Սեթայ – Եւ քաղցրացաւ Տէր ի վերայ Ադամայ... գերեզման Նոյի, որոց աղօթ[ք], փառքն, ողորմի Քրիստոսի աշխարհէ։

– 154ա-8ա Վասն մեկնութեանն բանիս – Վասն այն Աստուած պատ[ու]հասեաց զնոսա, զի մեզ օրինակ լիցի... ի ձեռացն սատանայի, որ լինիք որդիք արքայութեան, որ է օրհնեալ յաւիտեանս. ամէն։

Ը. 158բ-63բ Յոհանու վարդայպետի ասացեալ վասն աւերման աշխարհիս եւ վասն գալըստեանն եւ դատաստանին Քրիստոսի՝ Փրկչին մերոյ – Մեք, որ ակն ունիմք գալըստեանն Քրիստոսի... դարձումն մեղաւորաց, որ օվ /// (3-4 տառ) լինիք ամենայն սրբոցն. ամէն։

Թ. 164ա-70բ [Նախերգանք քարոզից, աւրհնութիւնք]

1. 164ա-6ա Նախերգանք քարոզից – Ո՛վ Երրորդութիւն Սուրբ, գերագոյն բարութեան երկրպագելի... քան զամենայնսն հրամայէ ի բանս իւր։

2. 166ա-9ա Օրհնութիւնք, որ զկնի քարոզի ասի –Օրհնութիւն Հօր, պահպանութիւնն Որդոյ եւ նախախնամութիւնն ամենայսուրբ Հոգոյն... ի գիշերի ի նստել ի տան ի գնալի։

3. 169բ-70բ Աղ<աղ>օթս եւ նախերգան քարոզի –Ո՛վ Աստուած յԱստուծոյ եւ նորոգիչ ամենայնի... ի տեսութիւնն կենսաբուխ բանից քոց, որ ասէ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

2բ Գրեցաւ սեռի հայգազանի, / ի դրան Սրբոյ Կարապետի, / որ Երինջակ վերագոչի, ՌՃ. քառասնեկի / եւ եօթիցս (1698) թիւ վերաբարտի / ի յամսեանն նուեր բերի / մէկիւ զմէկն երկրորդի։

124ա Վա՛յ ինձ՝ ծրօղիս, որ ոչ եմ կատարօղ, այլ քամայհօղ։

170բ Յիշատակ է զսուրբ գիրքս Եսայի՝ բանի պաշտօնէի եւ յոյլ մատըրուակի, որ եւ բազում սիրով գրեալ կազմեցի ի տես տխմարութեան եւ անվարժ կրթութեանն իմոյ, անջրելի յիշատակ հոգնամեղ անձին իմոյ եւ ծնողաց իմոց, ՌՃԽԸ. (1699) թուին։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «Սեւան 59/3478», «ՌՃԽԸ. – 1699, Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Մ. Սմբատեանց, Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր-Բայազիտ գաւառ, Վաղարշապատ, 1895, էջ 404, Հմր 59/2:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ զանազան տառեր, բառեր՝ 1ա, 3ա, 3բ, 4ա։

 

 

3479

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԸ. դար

ԳՐԻՉ, ԿԱԶՄՈՂ՝ Աստուածատուր երէց*։

ԹԵՐԹ՝ 145։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԵ×10 (Բ, Ե, Ժ 12, ԺԱ 5, ԺԵ 4)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ եռամահիկ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,7×10,7։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (11,5×7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 54ա)։ ՏՈՂ՝ 20-25։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. Ա փեղկին ճնշադրոշմ. «Ա[ՍՏՈՒԱ]ԾԱՏՈՒՐ ԵՐԷՑ». միջուկը՝ տախտակ. աստառը՝ վարդագոյն զարդահիւս մետաքս. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, սեւ։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ։ Աւետարան Ղուկասու։ ԺԵ.-ԺԶ. դդ.։ ԱԲ (սկ.)՝ ստացուած մէկ թերթի ընդերկայնակի եզրահատումով եւ ընդլայնակի ծալումով։ Թուղթ 21,2×15,5. երկսիւն (18,5×12,6). բոլորգիր (նմուշ՝ Բա). տող՝ 21։ Կարդալ՝ Բա, Աբ, Բբ, Աա «[ի]բրեւ զկրտսերն եւ առաջնորդն իբրեւ զսպասաւորն։ Ո՞վ է մեծ՝ բազմեա՞լն...» (ԻԲ. 26-47)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը տեղ-տեղ մաշուած, մէջքի ստ. հատուածի եւ փեղկերի որոշ տեղերում կաշին թափուած, Բ. փեղկին ցեցի անցք. դռնակը, զոյգ կապիչներն ու գամերն ընկած, դռնակի հիմքը պահպանուած. մէջքը ճաքճքած. աստառը տեղ-տեղ մաշուած, թափուած. լուսանցակողերը տեղ-տեղ մաշուած, գունաթափ. պտռկ-պհպ-ին խոնաւութեան հետքեր, ցեցի անցքեր. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. թ. 1-10 հիմքի կարերը թուլացած. ընդմէջ թ. 10-11ի 1 թերթ ընկած, ընդմէջ թ. 106-7ի 1 թերթ կտրած։

* Ծնթ. Գրիչ Աստուածատուր երէցը գուցէ նոյն Աստուածա­տուր երէց կազմողն է, տե՛ս ձեռագրիս կազմի ճնշադրոշմը՝ «ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ ԵՐԷՑ», ինչպէս նաեւ Հմր 3525 ձեռագրի կազմի ճնշադրոշմը՝ տե՛ս աստ էջ 591:

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-111ա Մեկնութիւն Երգ երգոց, ի հոգ[էխառ]ն, իմաստապատում առն Սողոմոնի՝ արքայի Իսրայելի, զոր ասացեալ է տեառն Գրիգորի՝ ներանձնաւոր քահանայի եւ հոգէշնորհ վարդապետի, որդւոյ տեառն Խոսրովայ, սակս իւրոյ աստուածային երկիւղածութեանն եւ ընթերցասէր գոլով ցանկացեալ այսմ տառի, մեծաւ աղաչանօք եւ խնդրուածօք ետ մեկնել զառակս փեսայի եւ հարսին, որ բացայայտի մեկնութեամբ ի Քրիստոս եւ յեկեղեցի

Տե՛ս ձեռ. 1104, 48ա-116բ։ Նխ./1ա-9ա։ ա/9ա-11բ (խորագիրը եւ սկ. չգրուած «/// որ բաժանեալ էր ի սնոտի պաշտօնս...», 10բ՝ «...կամքն յաղօթս որպէս արժան իցէ ոչ /// 11ա՝ նոյն փառսն։ Պատրաստեաց զքեզ յարգանդէ...»)։ բ/11բ-110բ։ Յիշ. հեղ./110բ-1ա։

– 72ա Գրչից՝ «Ո՛վ ընթերցօղ, յորժամ ընթեռնլով գաս հասանես ի 130 թղտահամարըն, թո՛ղ 131 երեսն եւ յառաջ ընթացեալ գիդ 151 թղտահամարն եւ կցորդեա՛ ընդ 130-ին, վասն զի յեդ եւ առաջ եդեալ գոն։ Եւ յորժամ ի 151էն ընթեռնլով գաս հասանես ի 170 թիւն, թո՛ղ, զ141 թիւն դարձ[իր] եւ գիդ զ131 թիւն, կցորդեա՛ ընդ 170նին, զի այն է, որ գրեալն է։ Վարդապետն տիեզերաց Յօհաննէս Երրորդութեան ծանուցիչն աստուածաբան։

Ծնթ. Հակառակ գրչի ցուցումների՝ բնագրի ընթացքը կանոնաւոր, անխաթար է։

Տե՛ս Մատենագիրք հայոց, ԺԲ. հտ., Ժ. դ., Գրիգոր Նարեկացի, Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 760-883։

Բ. 111բ-2ա [Տոմարական աղիւսակ. 19 տող, 9 սիւնակ] – Վերայդիր է հայոց եւ հռօմայեցուց |112ա| եօթներրակօվն հանդերձ։

Գ. 112ա-27բ [Ի Հարանց վարուց]

1. 112ա-9բ Յաղագս առաքինութեան – Պատմէր մեզ հայրն յԷսայիաս վասն Հօրն Մակարայ... եւ ի պատիւ Տեառն եւ ի Փրկչին մերոյ Յիսուսի Քրիստոսի, որում վայել է փառ եւ՛՛։

2. 119բ-21բ Յաղագս հանդարտութեան – [Ն]ստէր հայրն Արսենիոս երբեմն ի Հոնոպէ Ալէքսանդրոյ, եւ եկն առ նա կոյս ոմն... տեսանէ զիւրն վատթարութիւն եւ զպակասութիւն։

3. 121բ-5ա Յաղագս արտասուաց – [Ա]սաց հայրն Այիոս, թէ էր ուրեմն ոմն հովիւ... եւ հրեշտակացն իւրոց յաւուրն դատաստանի։

4. 125ա-7ա Զեղջ եւ ապաշխարութիւն Տայասա պոռնկին – Եղբար՛ք իմ մտերիմ, պատմեմ ձեզ սքանչելիս եւ պայծառ ապաշխարութիւն... խնամօքն Փրկչին Աստուծոյ, որում փառք վայել է յաւիտեանս յաւիտենից. ամէն։

5. 127աբ Զղջութիւնք վեր մոլորելոյ – Պատմեաց ոմն ի հարանց, եթէ ի Թէսաղոնիկէն վանք մի կուսանաց... բայց թէ յինչ անկելոցեմք, ոչ գիտեմք, ուր գնամք։

Դ. 128ա-44ա [Ճառք]

1. 128աբ [Վասն Յովսեփու]. Դանիէլի (արտք. լս.) . Իսկ ընդէ՞ր ասէ սաղմոսօղն, թէ վկայութիւն եդ Աստուած Յովսէփու... որպէս եւ Քրիստոս հացիւն կենաց զամենայն աշխարհ հաւատացելոց դարմանէ եւ կեցուցանէ։

2. 128բ-32բ Վասն աղօթից եւ խնդրելի իրին – Խնդրեցէ՛ք նախ զարքայութիւնն Աստուծոյ եւ զարդարութիւն նորա... ահաւասիկ յաւելում ի ժամանակս քո ամս Ե. եւ Ժ. (15)։

3. 132բ-3բ Յովհաննու Ոսկեբերանի ասացեալ ճառ յԱւետարանին մեկնութենէն՝ ի գալուստն Քրիստոսի յԵրուսաղէմ՝ քաղաք արքայի – Առաքեաց Բ.ուց աշակերտաց իւրոց եւ ասէ, երթա՛յք... եւ հաւատացելոց ննջեցելոց ի Քրիստոս Յիսուս, ի Տէր մեր, որում փառք եւ պատիւ յաւիտեանս. ամէն։

4. 133բ-8բ Նորին գալստեան Փրկչին յԵրուսաղէմ – Եւ արդ, թէ է՞ր զտօնողս գալուստ միայն կոչեն... Գ.անձեան տէրութեանն՝ Հօր եւ Որդո եւ Սուրբ Հոգոյն այժմ եւ միշտ եւ՛՛։

5. 138բ-44ա Երանելոյն Եպիփանու, եպիսկոպոսին Կիպրացոյ ասացեալ է ճառս Մեծի աւուր շաբաթու Զատկիս եւ Յարութեանն Քրիստոսի եւ ի Զ. ժամսն զդժոխսն աւիրել եւ զհոգիքն ազատել յաւուր մեծիս – Եւ յերեկոյիս Մեծի աւուր շաբաթս Զատկիս եւ էր Զ. ժամ... յարուցեալն ի մեռելոց, եւ նմա փառք եւ պատիւ յաւիտեանս. ամէն։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ., նոտրգիր

1. 144բ [Տաղ. հայատառ թուրքերէն] – Սաթ սաթդում, սաթուն ալդում, / եազիտայ պուղտայ աքտում... դաղտայ դուման եօխ կօզտայ նարար սան չեխ։

Ծնթ. Հայատառ թուրքերէնի ընթերցումը եւ բառանջատումը՝ Անի Աւետիսեանի։

2. 145աբ [Վասն զգեստից քահանայի] – Դարձեալ, թէ քահանայութիւնն է գործ հրեշտակական եւ Աստուծոյ նմանութիւն ծածուկ էր... քահանայապետութիւնն աթոռն եւ գաւազանն էր սուրբ խաչն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

111ա Նա եւս եւ նոյն ուղղիչ հասոյց զապերախտս ի յանգ երկնաւոր առագաստիս եւ ելից զիղձս սրտիս, թէեւ թափուր եմ, նաեւ զԱստուածատուր յիշեսջի՛ք։

Ծնթ. Հաւանաբար հետագայում կաղապարի վերածուած նախագաղափար յիշատակարան է, որ օգտագործուել է գրիչների կողմից (հմմտ. ձեռ. 2547, 348ա)։

144ա /// (1 բառ ջնջուած) եւ զԱստուածատուր երէց գծագրողս յիշեցէ՛ք, եւ դուք յի[շե]ալ լիջիք։ Հա՛յր մեր, որ յերկին՛՛։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 144բ (1751 թ., նոտրգիր) Թվին ՌՄ. (1751) Յուլիսի Ի.ուն գիրեցաւ, Բայազէդ։

2. 144բ (1751 թ., նոտրգիր) Ես՝ տէր Օվանէս, գրեցիմ ՌՄ. (1751), Պիազիդն, Օգուսդոսի ԺԵ. օրն։

3. պտռ.-պհպ. Բբ (ԺԸ. դ., նոտրգիր) Տիրացու Պաղդիգի տէր Աթամ օր, որ պարտի Ա. ողորմի ասէ. 11.9։

4. 144ա (ԺԸ. դ., նոտրգիր) Գրեցաւ Երգոց երգութեանց մեկնութիւնս ձեռամբ յոգնամեղ Սարգիս աբեղայէ, որ ըստացայ հա[լալ ար]դեաց իմոց՝ յիշատակ /// ծնողացս. եւ որք հանդի[պիք], կարդալով կամ օրինակել[ով, յի]շեշջիք միով ողորմեայիւ, եւ դուք յիշեալ լինիջիք ի միւսանգամ գալստեան. ամէն։

ԿՆՔԱԴՐՈՇՄ` 1ա, 2ա, 106բ, 144բ սեւ թանաքով ութանկիւն՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ ՄԱՀՏԵՍԻ ԱՌԱՔԵԼ ///» (թուականը անընթեռնելի), 1բ սեւ թանաքով բոլորակ՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ ///» (անընթեռնելի), 143բ կարմիր թանաքով ուղղանկիւն՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ /// ՍԱ (՞) ///» (անընթեռնելի)։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած տպագիր թղթին՝ «Մեկնութիւն Երգոց երգ/// Ի ԳՐԵԱՆՑ ԳՐԱՏԱՆ ԱՆԱՊԱՏԻՆ Հմր 89», Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝ «Սեւան 67/3479», 1ա՝ «ՌՄ.-1751 Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Մ. Սմբատեանց, Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր-Բայազիտ գաւառ, Վաղարշապատ, 1895, էջ 405, Հմր 67/4:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 64բ՝ «Տե՛ս Զ. (6)՝ 151 թիւսն յառաջ ընթանայ», 84բ՝ «171 թխտայ համարն ընթանայ», 145ա՝ «գրիջայփորձ է»։

 

 

3480

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ՌՁԳ. – 1634, ՌՁԶ. – 1637

ԳՐԻՉ՝ Եղիազար։ ԾԱՂԿՈՂ՝ Տէր Սիմէօն, Մարտիրոս դպիր։ ՍՏԱՑՈՂ՝ Կարապետ։

ԹԵՐԹ՝ 270. չգրուած՝ 1ա-5ա, 118ա, 264ա, 265ա, 266ա-70ա։ ՊՐԱԿ՝ 3+Ա-ԻԲ×12 (ԻԲ 13)+2։ ՆԻՒԹ՝ մագաղաթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 11,1×8։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանածուած (8×5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 54ա)։ ՏՈՂ՝ 18։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի, դռնակով եւ զոյգ գամերով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ զարդահիւս մետաքս. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Քրիստոս՝ չորեքկերպեան գահին՝ 5բ, 264բ, Սուրբ Երրորդութիւն՝ 118բ։ Թագադրումն Աստուածածնի՝ 265բ։ Կիսախորան՝ 6ա, 119ա։ Լուսանցազարդ՝ բուսական, խաչ։ Զարդագիր՝ թռչնագիր հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, վարդագոյն, մանուշակագոյն, շագանակագոյն, մոխրագոյն, սպիտակ, ոսկի։

Ծնթ. Մանրանկարները ոճական նմանութիւն ունեն Պոլսի դպրոցի մանրանկարչութեանը։

Տե՛ս Ա. Գէորգեան, Հայ մանրանկարիչներ, Մատենագիտութիւն, Թ-ԺԹ. դդ., Գահիրէ, 1998, էջ 387, Հմր 226 Բ.։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը տեղ-տեղ մաշուած, զոյգ կապիչներն ընկած, Ա. փեղկը ձեւափոխուած, դռնակը մաշուած եւ դէպի դուրս ծալուած, Բ. փեղկից մասամբ անջատուած, ստ. հատուածի կաշին թափուած. դռնակի ստ. մասը վնասուած, կապիչներն ընկած, Բ. փեղկի աստառը պատռուած. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. գրադաշտը խոնաւութիւնից փոքր-ինչ գունափոխուած, եղծուած. թ. 3-4ի, 266-7ի միջեւ մէկական թերթ ընկած, թ. 259-60ի միջեւ 2 թերթ կտրած. թ. 4՝ եզրերը պատռուած. 5բ, 118բ, 156բ եւ այլուր՝ հանդիպակաց երեսի մանրանկարները մասամբ արտատպուած. թ. 113, 172 եւ այլուր՝ բնական անցքեր։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 6ա-222ա [Ներսիսի Շնորհալւոյ Բանք չափաւ]

Տե՛ս ձեռ. 1540, 3ա-376ա։ 1. ա/6ա-113ա։ բ/113ա-7բ։ 2. ա/119ա-57ա։ բ/157ա-61ա։ գ/չիք։ 3-5/չիք։ 6/191ա-214ա։ 7/188ա-91ա։ 8/179ա-88ա։ 9/170ա-9ա։ 10/165բ-70ա։ 11/161ա-5բ։ 12/չիք։ 13/214ա-6ա։ 14/216ա-8ա։ 15/218ա-20ա։ 16/221աբ։ 17/220ա։ 18/221բ-2ա։ 19/220աբ։ 20-23/չիք։

Ծնթ. Յղուող ձեռագրի համեմատ՝ միաւորների դասաւորութիւնը խառն։

Բ. 222ա-37բ Բան բարառնական ոգեալ դիմառնական ի դիմաց Վաղարշապատու Սուրբ Կաթուղիկէին. Ողբ աւաղականք եւ ձայնք աշխարհական, լցեալ անհուն հեծեծանօք վասն աւերման աշխարհիս Հայոց եւ բնաւին սպառելոյ հայրապետութեան եւ թագաւորութեան համայգունդ իշխանութեամբ, շարեալ չափայբան բերմամբ հոմերական արհեստիւ՝ ի Ստեփաննոսէ Սիւնեաց այցելուէ, ի խնդրոյ շնորհազարդ վարդապետին Խաչայտուրոյ Կեչառեցոյ, ի թվին ՉԽԸ. (1299) – Ձայն բարձրագուժ եւ ահագին, / նըման աւդոյդ որոտացին... յաւէտ ամաւք, որ չվըճարին / այժմ եւ անկէտ յաւիտէնին։

– 235բ-7բ Յիշատակարան բանիս ըստ անուան ոգաւղին («Ստեփանոս») – Սիւնըդ լուսոյ ի սկըզբանէ, / խորան փառաց կանգնեալ յերկրէ... եւ նմա փառք միշտ յաւիտեան / այժմ եւ յաւէտ եւ անվախճան. ամէն (յիշ-նն ամբողջութեամբ տե՛ս ԺԳ. դ. յիշ-ք, էջ 825-7)։

Տե՛ս Ստեփաննոս Սիւնեցի, Ողբք եւ հառաչանք ի դիմաց մօր մեր սրբոյ աթոռոյն Էջմիածնի, Կալկաթա, 1846։

Գ. 237բ-48ա [Բանք Առաքելի Սիւնեցոյ]

ա. 237բ-43ա Բանք բաղձականք ի հոգեկան մտաց խանդակաթմունք սիրոյ, առ ճշմարիտ բաղձալին Քրիստոս՝ առեալ յԵրգ երգոցէն հոգեպէս իմացմամբ, ի տէր Առաքելոյ Սիւնեաց եպիսկոպոսի ասացեալ՝ աշակերտի մեծ վարժապետին Գրիգորի Տաթեւացւոյն. Տունս ԼԶ. (36) («Ա-Ք», «ՏԷՐ ԱՌԱՔԵԱԼ») – Ահա, բաղձամ քեզ, ցանկալի՛, / պայծառատիպ եւ հրաշալի... զի հանդարտեալ փառըս քեզ տամ։

բ. 243ա-7բ Առ նոյն բաղձանք սիրոյ. տունս ԼԶ. (36) («Ա-Ք») – Ահա մեծ լեառն եւ ահագին, / լուսաբորբոք ըստ Սինային... ի գալստեան քոին փառաց։

Տե՛ս Առաքել Սիւնեցի եւ իւր քերթուածները, Վենետիկ, 1914, էջ 1-7, 335-342։

գ. 247բ-8ա [Յիշատակարան Առաքելի Սիւնեցւոյ] – Զմեծ վարդապետն իմ դաս ասաց, / Գրիգորիոս՝ պատճառ բարեաց... եւ ի շիրիմ ընտրեալ մեծիս, / ի նահանգի մեծ աթոռիս (յիշ-նն ամբողջութեամբ տե՛ս ձեռ. 83, 98ա)։

դ. 248ա-9ա Մաւրէ ծընանք աղտեղական,/ անկաք զաշխարհ պատրողական... տանջել անզեծ ‘ւ անհատական, յաւիտենս յաւիտենական... ամէն։

Դ. 249ա-52բ Արէգի Զ. եւ Մարտ ԺԴ. վարք եւ յիշատակ մեծ վարդապետին մերոյ՝ Գրիգորի Տաթեւացոյն – Սուրբ եւ երջանիկ վարդապէտս Գրիգորիոս էր բարեպաշտ... Այսպէս թուի մեզ, թէ Քրիստոս այսպիսի ձեւովս եկեալ լինի յաշխարհս, որոյ յիշատակն աւրհնութեամբ եղիցի, աղօթիւք սորա եւ բարեխօսութեամբ Տէր, մեզ ողորմեսցի եւ անարժան գրչի՝ Եղիազարի։

Ե. 252բ-61ա Յայսմ աւուր վկայաբանութիւն արհեպիսկոպոսին Տաթեւոյ՝ տէր Ստեփանոսին, որ էր եղբաւրորդի մեծ վարդապետին Շմաւոնի՝ յազատ տանէ եւ ի մեծ ազգէ, որ եւ յետ հօրեղբօրն իւրոյ կալաւ զաթոռ մեծափառ ուխտին Տաթեւոյ – Ի սորայ աւուրսն աբեղայ մի շարժեալ ի սատանայէ... ի կարգս նահատակացն եւ ի համարս հայրապետացն։ Գործեցաւ այս ի ՋԼԲ. (1483) թուականիս մերում՝ ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. Գրչի Տե՛ս Բվնդ.՝ 252բ. վերջնատող։

261ա Շնորհօք եւ ողորմութեամբ Աստուծոյ Հօր եւ կարողութեամբ ամենազօր Միածնի Որդւոյն եւ ձեռնտուութեամբ ճշմարիտ Սուրբ Հոգւոյն աւարտեցաւ աստուածամուխ ասացուածս ոտանաւորագիծ ի սրբոյն Ներսիսէ կաթուղիկոսէ Հայոց, առ նահանգաւ Կիւղիկիոյ, ձեռամբ յոքնամեղ գրչի՝ Եղեազար անարհեստի, ի թուոյս հայոց ՌՁԳ. (1634), ի դրունս Սուրբ Աստուածածնի եկեղեցոյս։ Աղաչեմ զվայելօղսդ յիշել զիս։

2. Ծաղկողի 263բ Այղ եւ յիշել մաղթեմք խուն զաշխատօղսս առ սա՝ զտէր Սիմէօն եւ զՄարտիրոս դպիր, զոր ոսկեաւ եւ երփնաերփ որակօք ծաղկեցաք եւ պերճացուցաք զսա եւ զյիշատակարանս գրեցաք, ի հայցելոյ տեառն սորա՝ Կարապետի յոքներախտի, առ եղբայրական դասս, որ ի Էջմիածնի աթոռոյ կայաւորեալք գոն, որում Տէր ողորմեսցի առ հասարակ ամենեցուն մեզ յատեանն սոսկալի եւ հանրագումարի՝ ըստ մեծի ողորմութեամբ եւ գթութեամբ իւրով, յաջակողմանն դասակցելով մշտնջենաւոր յաւիտենիւ. ամէն։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Բ., էջ 550, Հմր 818: Այս եւ 252բ էջին՝ «Տէր, մեզ ողորմեսցի եւ անարժան գրչի՝ Եղիազարի»։

3. Ստացողի 261բ Արդ, ես՝ ամենաթշուառս եւ ունայնընթացս յամենայն բարեաց շաւղաց, պիտականուն Կարապետս, ոչինչ ունելով յիշատակ եւ արձանագրութիւն ըստ իմանալոյն յուսառութեան եւ ըստ զգալւոյն, որ է սփոփատպութիւն յերկաքանչիւրոց առ տեսաւորութեան իրիք։ Յաղագս այսորիկ՝ ցանկացօղ եղէ յոքնիղձ տարփանօք այսմ գեղեցկամատեան, տաղաչափ, հոմերավանգ շարագրութեան գծիս տեառն Ներսիսի ոգեցելոյ, որ է առիթ փրկութեան բնաւից անձանց եւ զուարճապատում խրախութեան, պատճառ հոգւոց բազմաց, դեղ հզօրագոյն խըխայթելոց (այսպէս) վիրաց եւ ըս|262ա|պեղանի ամենադիւրիչ, վշտակիր տրտմականաց անձանց։ Եւ ստացայ զսա գանձ ամենավայելուչ՝ յարդար վաստակոյ ծնողաց իմոց, զարդարեալ ոսկէզօծ երանգօք, առ ի յիշատակ հոգւոյ մօր իմոյ՝ Գուլնապաթին՝ հանգուցելոյ առ Տէր, եւ ի վայելս տկարս անձին՝ առ կեցութեամբ աշխարհիս այս։ Իսկ ի սմանէ վճարմամբ ելանելոյ եւս հոգւոյ իմոյ յիշատակագրութիւն առ վայելօղսդ եղիցի։

Եղեւ այս ի թուոյս մերոյ ամի հազարերորդի ութսուներորդի եւ վեցերորդի (1637), յԱրեգի քսան։ Առ դիտապետութեամբ ամանակիս, որ յԻջման Միածնի տեղւոջ |262բ|, յաթոռ Վաղարշապատու, գահի տեառն Փիղիպոսի՝ սրբազան կաթուղիկոսի արամեանս տոհմի, որում եւ փայլէ յայսոսիկ աւուրս իբրեւ արեգակն՝ ըստ ստուգաբանութեան անուան իւրոյ առ հեբրայեցւոցն ի մերս յայտնաբանելոյն։ Զոր եւ առ հովանեաւ իւր ունի հարիւր սպասաւորս գրոց՝ վարժասէրս եւ հանճարատենչս, ի կիրթս հրահանգից դաստիարակեալք եւ տեառնավիճակեալք, զորոյ ես, սպասաւոր գոլով սոցա ըստ մարմնոյ պիտոյիւք, ի շինութիւն սոցա զամենայն աւուրս կենաց իմոց, ի գործ մատակարարութեան ամենայն պիտոյից։ |263ա| Եւ արդ, աղաչեմ զամենեսեան զձեզ՝ զընթերցօղսդ սովաւ եւ զգաղափարօղսդ զսա եւ զվայեղօղսդ, յիշատակել ըզմեզ՝ ծնօղօք հանդերձ, բարեբարոյ մտօք առ յոյսն բնաւից, զի եւ ձեզ լիցի զսոյն յապայն՝ գայցողաց ըստ ձերոյն յիշման։ Այղ ըստ դիւրափոփոխ ամանակիս, ում եւ յաջողեսցէ Տէր ի ժառանգել զսա եւ ի վայելել, մաղթեմ զսակաւ յիշատակագրութիւնս այս մի՛ հանել ի սմանէ, նաեւ յիշել զմեզ առ ողորմութիւն Քրիստոսի, որոյ եւ լիցի ձեզ զնոյնն գտանել յառատաձիր պարգեւացն Աստուծոյ ի յաւիտեանսն անզրաւ. ամէն։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Բ., էջ 690-1, Հմր 1006. ծաղկման եւ ստացողի յիշ-ները ՝ 1637 թ. շարքում։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1բ (1806 թ., նոտրգիր) Սարգիս վարդապետս առի ՌՄԾԵ. (1806) թվին։

270բ Ի թվաբերութեան ՌՄԾԵ. (1806) ըստացա Ե. ապսու Գրիգորէն։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 117բ երկիցս, 263բ, 264բ՝ ջնջուած, անընթեռնելի։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած տպագիր թղթին՝ «/// ԱՆԱՊԱՏԻՆ ՍԵՒԱՆՈՒ Հմր 1», 2ա՝ «ՌՁԳ.-1634 Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»,4ա՝ «Սեւան 85/3480»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Մ. Սմբատեանց, Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր-Բայազիտ գաւառ, Վաղարշապատ, 1895, էջ 408, Հմր 85/9:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 270բ՝ առանձին տառեր, բառեր։

 

 

3481

ՇԱՐԱԿՆՈՑ

ԱՐԳԵԼԱՆ ՄԵՆԱՍՏԱՆ (յԵՐԿԻՐՍ ՏԱՐԲԵՐՈՒՆՈՅ) ՋԺԳ. – 1464

ԳՐԻՉ՝ Ղազար կր.։ ԾԱՂԿՈՂ՝ վարպետ Մինաս կր.։ ԽԱԶԱԳՐՈՂ՝ Ազարիայ երէց։ ՍՏԱՑՈՂ՝ Վարդան կր.։

ԹԵՐԹ՝ 370+1 (կրկն.՝ թ. 307). չգրուած՝ 357աբ, 362բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԼԴ×12 (Ա, Զ, Ժ-ԺԲ, ԺԶ, ԻԱ, ԻԴ 10, Բ-Դ 11, Ե, ԻԵ 9, ԼԱ 14, ԼԲ 13, ԼԳ 6, ԼԴ 7)։ ՆԻՒԹ՝ թուղթ (թ. 257-70 այլ թուղթ, ԺԶ. դ.)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13×8,8։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (9,5×6)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 42ա)։ ՏՈՂ՝ 23։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կանաչ մետաքս. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ, Ե+Զ-Ը՝ դեղնաւուն չգրուած թուղթ (1975 թ.)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լս-ային՝ Աստուածածին՝ 27ա, Անտոն Անապատական՝ 34բ, Սուրբ Թէոդոս՝ 36ա, Դաւիթ թագաւոր՝ 38ա, Ստեփանոս Նախավկայ՝ 39բ, Պետրոս եւ Պօղոս՝ 42ա, Առաքեալ՝ 46ա, Յիսուս Քրիստոս՝ 66բ, Սեբաստիայի քառասուն նահատակք՝ 83ա, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ՝ 92բ, 190բ, Ծառ (Մուտք յԵրուսաղէմ)՝ 103բ, Սափոր (Ոտնլուայ)՝ 111ա, Հանդերձն Քրիստոսի (Թաղումն)՝ 122բ, Ազդարարումն երկրորդ գալստեան՝ 124ա, Գլուխն Յովհաննու Մկրտչի՝ 131ա, Սուրբ Հոգի՝ 178բ, Յովհան Մկրտիչ՝ 183բ, Սուրբ Ներսէս Շնորհալի՝ 195ա, Սուրբ Հռիփսիմէ՝ 197բ, Կանովն Վարագայ խաչին՝ 236ա, Կանովն Գիւտ խաչին՝ 238ա, Մարգարէ՝ 241ա, 243բ, Մեսրովբ Վարդապետ (Մաշտոց)՝ 245ա, Սուրբ Յակոբ՝ 247ա, Սուրբ հայրապետ՝ 252բ։ Կիսախորան՝ 2ա, 124ա։ Ճակատազարդ՝ 10ա, 27ա, 32բ, 55ա, 102ա, 241ա, 283ա, 306ա, 336բ։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, տաճար, ծառ, խաչ, յուշկապարիկ, Մայր ծիծեռնակն կերակրէ զձագս իւր (120բ), արեգակ (177ա)։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր, մարդ (160ա), կենդանագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, մանուշակագոյն, սպիտակ, ոսկի։

Տե՛ս Ա. Գէորգեան, Հայ մանրանկարիչներ, Մատենագիտութիւն, Թ-ԺԹ. դդ., Գահիրէ, 1998, էջ 412, Հմր 240Ժ.։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Ղուկասու: ԺԱ. դ.։ ԳԴ (սկ.)՝ ստացուած մէկ թերթի ընդերկայնակի ծալումով եւ ընդլայնակի եզրահատումով (բնագիրը կտրած)։ Մագաղաթ 11,5×13,8. միասիւն (11,5×13,8). բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ Դա). տող՝ 5։ Կարդալ՝ Դբ, Գա, Գբ, Դա. «/// [Ապ]ա թէ ոչ, մինչդեռ հեռագոյն [իցէ]...» (ԺԴ. 31-ԺԵ. 5)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. 1975 թ. նորոգուած եւ վերակազմուած հին եւ նոր կաշիներով. լուսանցակողերը մասամբ գունաթափ, մաշուած, աղտոտուած. պտռկ-պհպ-ի, որոշ թերթերի թափուած հատուածներ նորոգման ժամանակ լրացուած դեղնաւուն չգրուած թղթով, որոշ թերթերի հիմքերը նորոգուած սպիտակ կիսաթափանցիկ թղթով. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. մանրա­նկարների գոյները տեղ-տեղ խամրած, թափուած. ընդմէջ թ. 6-7ի, 11-2ի, 24-5ի, 32-3ի, 52-3ի, 54-5ի, 102-3ի, 110-1ի, 115-6ի, 122-3ի, 159-60ի, 171-2ի, 205-6ի, 213-4ի, 220-1ի, 229-30ի, 249-50ի, 255-6ի, 259-60ի, 262-3ի, 259-60ի, 268-9ի 1ական թերթ ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Տե՛ս ձեռ. 1576, 4ա-368բ։ 1/2ա-5ա։ 2/5ա-6բ (6բ՝ «Տ. Թագաւոր փառաց Աստուած...». «...աղաւթիւք սոցա լըցո զպէտըս կարեաց Հայաս/// (շար.), «Ճշ. Որ ի բարձրութիւնս երկնից»/չիք)։ 3/7ա-10ա (սկ. ///տին այսաւր առ կոյսըն Մարիամ...)։ 4/10ա-1բ (11բ՝ «ԴՁ. Մկ. Ծագումըն հրաշալի». «...եւ եղեր վերընկալ աստուածային Բանին ///» (շար.), «Ճշ. Զանճառելի լուսոյ մայր...»/չիք)։ 5/12ա-3բ։ 6/13բ-5բ։ 7/15բ-7բ։ 8/17բ-9բ։ 9/19բ-21բ։ 10/21-3բ։ 11/23բ-4բ (24բ՝ «Մ. Ըզկուսութիւնըդ... ծագեցաւ անմատոյց լուսոյն ///» (շար.), «Ո. Խոնարհեցար ի բարձանց...», «Տ. Հրաշալի բարբառք...», «ԲԿ. Ճշ. Սիւն լուսոյ...»/չիք)։ 12/25ա-7ա (սկ. «/// Դու, Աստուա՛ծ, ի յերկրի երեւեցար...»)։ 13/27ա-32ա։ 14/32բ-4բ (32բ՝ «ԱՁ. Մարմնացեալդ ի կուսէն...». «...ի կապանաց մահու ի կեանսըդ յաւիտենից ///» (շար.), «ԴՁ. Այսաւր անըսկզբնական... + Այսաւր ի տաճարն...»/չիք, 33ա՝ «ԴԿ. Այսաւր ի տաճարն եկիր...». սկ. «/// Այսաւր աշխարհի ցուցար լոյս...»)։ 15/34բ-6ա։ 16/36ա-7բ։ բ/37բ-8ա։ 17/38ա-9բ։ 18/39բ-42ա։ 19/42ա-4բ։ 20/44բ-6ա։ 21/46ա-8բ։ 22/ 49բ-50բ (50բ՝ «Ո. Հայր առաքաւղ... ի սկըզբանէ աղաչանաւք սոցա ողորմեա՛ մեզ ///» (շար.), ունի՝ 51ա «Շարական Սրբոյն Թադէոսի... /// (սկ.) խըմբից վարդապետաց սուրբ զառաքեալըն Թադէոս...»)։ 23/53ա-4բ (սկ. «///հելով կենդանի Աստուած Հարցըն մե՛՛։ Որ ըզփըրկական քո...», 54բ՝ «... բանն առ թագաւորն պատուէր ///». վջ.)։ 24/չիք։ 25/55ա-6բ։ 26/56բ-9բ (59բ՝ «Տ. Ի բարձանց։ Փառքըք քեզ Աստըւած... փառաբանեն՝ ասելով, որ նըստիս ի քերովբէս, փառըք ///» (շար.), «Մ. Զառաւաւտու զաւրհներգութիւնըս...», «Հբ. Ինձ աւգնութիւն...», «Հբ. Համբարձի զաչս իմ...»/չիք)։ 27/60բ-6բ։ 28/66բ-75բ։ 29/75բ-86ա։ 30/86ա-94բ։ 31/94բ-102ա։ 32/102ա-3բ («Հ. Աստուածային գոչմամբ... ԴՁ. Ո. Որ ի չորեքկերպեան...»/չիք)։ 33/103բ-5ա («ԴԿ. Հ. Որ ի քերովբէական... ԱՁ. Հ. Որ զերիս մանկունսն...»/չիք)։ 34/105ա-6ա («Հ. Բարեբանեալ ես... Մ. Ուրախ լե՛ր, մա՛յր լուսոյ...»/չիք)։ 35/106ա-7բ։ 36/108ա-9բ։ 37/109բ-10բ (110բ՝ «Տ. Այսաւր եկեալ... մատնի Բանն ի բանաւոր հաւ///» շար., «Մկ. Նոր ըսքանչելիք...»/չիք)։ 38/111ա-3բ։ 39/113բ-22բ (115բ՝ «ԲՁ. Մկ. Որ թագաւորդ ես... վասն մեր երկայնամիտ է, քեզ փառք ///» (շար.), «Ստեղ. Մկ. Եկայք հաւատացեալք...»/չիք)։ 40/122բ-4բ («Աւրհ. ԲՁ. Պարգեւատուն ամենեցուն... երգով պահպանի զինուորացն ///» (շար.), «Կենդանին յաւիտենից... + Կուսածին մարմնով...»/չիք, 123ա՝ «ԳՁ. Հ. Զքեզ աւրհնեմըք... /// (սկ.) իւր մահուամբ սահմանեալ դընի...»)։ 41/125ա-32ա։ 42/132ա-9ա։ 43/139ա-59բ (159բ՝ «Հ. Միածին Որդի... պատմէին աշակերտացն եթէ ///» (շար.), «Ո. Եկիր ի փըրկութիւն... Տ. Զյարութիւն Աստուածորդւոյն...»/չիք)։ 44/160ա-4ա։ 45/164ա-71բ (171բ՝ «Տ. Իւղաբերից կանանցն... ըզձայնըն լըւեալ որ զխաչել ///». (շար.), «Ճշ. Որ անբաւելի...»/չիք)։ 46/172ա-3բ («ԴՁ. Առաքելոյ աղաւնւոյ... + Կենդանարար Աստըւած...»/չիք)։ 47/173բ-5բ։ 48/175բ-7ա։ 49/177ա-8բ։ 50/178բ-80ա։ 51/180բ-1բ։ 52/181բ-3բ։ 53/183բ-9ա (ունի՝ 187բ՝ «Մ. Որ ի յամսեան վեցերորդի...»)։ 54/189ա-90բ։ 55/190բ-3ա։ 56/193ա-4բ։ 57/195ա-7բ։ 58/197բ-204բ։ 59/204բ-5բ (205բ՝ «Տ. Այսաւր աստուածութիւնըն... փառաբանեն զըւարթնոցն, եւ մեք ձայնիւ աւրհն///». (շար.), «ԱԿ. Մկ. Որ ի սկըզբանէ իմաստութեամբ...»/չիք)։ 60/206ա-8բ։ 61/208բ-10ա։ 62/210ա-2բ։ 63/212բ-3բ (213բ՝ «Տ. Լուսաւորեա՛, Երուսաղէ՛մ... փայլեցո՛յ զմանկունըս քո որպէս ///» (շար.), «ԴԿ. Մկ. Էջ միածինն ի Հաւրէ»/չիք)։ 64/214ա-6բ (սկ. «///նքն ջահազգեստուք պայծառացեալ...»)։ 65/216բ-8բ։ 66/218բ-20բ (220բ՝ «...մեք երգեսցուք քեզ աւրհնութիւն, մայր Տեառն ///». վջ.)։ 67/221աբ («ԲԿ. Ստեղ. Ի վերայ վիմի հաւատոյ... + Եկայք ժողովուրդք...»/չիք, 221ա՝ «ԱՁ. Հ. Ի նորահրաշ նաւակատիսն... /// (սկ.) ըզհեթանոսս ժառանգելովբ...»)։ 68/221բ-3բ։ 69/223բ-5բ (ունի՝ 225ա՝ «Մկ. Քառակերպեան աթոռակըն...», «ԴԿ. Ճշ. Աւրհնեմք ըզքեզ, փա՛յտ խաչի...»)։ 70/225բ-6բ։ 71/227ա-9ա (ունի՝ 227ա՝ «Մ. Աստուածածին սուրբ կոյս...», 228բ՝ «ԴՁ. Մկ. Տընկեցար ի յերկրի կայ...», 229ա՝ «ԳԿ. Ճշ. Փայտ կենաց զաւրութեան...»)։ 72/229ա-30բ (230բ՝ «ԴՁ. Մկ. Իսրայելեան բանակին եղեր...»)։ 73/230բ-33ա (ունի՝ 232բ՝ «Մկ. Յահեղ ձայնէն... Ճշ. Ի վեցաւուրերորդի...»)։ 74/233ա-6ա (ունի՝ 235բ՝ «Քեզ երկըրպագեմք...», «Խորհուրդ սուրբ նըշանին...»)։ 75/236ա-8ա (ունի՝ 238ա՝ «Այսաւր ծանեաք ըզծառըն կենաց...»)։ 76/238ա-40բ։ 77/241ա-5ա (ունի՝ 242ա՝ «Մ. Հրաշափառ տեսութեան մարգարէից...»)։ 78/245ա-7ա։ 79/247ա-9ա։ 80/249աբ (249բ՝ «ԳՁ. Ո. Այսաւր տըղայք... հեղմամբ արեան սուրբ տըղայոցն բերկրեցաւ եւ հռաք///» (շար.), «Տ. Այսաւր ընդ դասս...», «Ստեղ. Մկ. Երանելի սուրբ մանկունքն...»/չիք)։ 81/ 250ա-2բ (սկ. «/// կիզելոյ հուրդ անեղական...», ունի՝ 250բ՝ «Մ. Աթոռ անճառ բանին...»)։ 82/252բ-63բ, 60աբ, 277աբ, 280աբ (ունի՝ 253բ՝ «Մ. Աստուածածին Մարիամ հարսըն...», 255բ՝ «ԳՁ. Մկ. Ո՛վ հրաշալի նախահարք... բնութեամբ ի յերկուց ախտակրեալ ի վեր///» (շար.), 256ա՝ «Շարական Յոհաննու Ոսկեբերանի. /// (սկ.) Որ անապական Բանին քարոզ...», 259բ՝ «Մեղեդի միռոնի ի վերայ նորածնելոցն – Հա՛յր ամենակալ, որ առաքեց///», 260ա՝ «Շարական Վահանայ Գողթնացւոյ (սկ.) /// (սկ.) գւոյ սըմասունս յաւրինել քեզ երգս ոչ...», 262բ՝ «Շարական սրբոց Վարդանանցն... նահատակք յարգոյք, պսակեալք ի Քրիստոսէ /// 263ա՝ Էական բարոյն դիտմամբ ընդդէմ...», բ, ժե/չիք, ժ/60աբ, զ/280աբ, ժդ/277աբ)։ 83/263բ-8բ։ 84/268բ-73ա (268բ՝ «Նորաստեղծեալ Բանն անէից... յաւրն առաջին միաշաբաթ կիրակէին, որով ///» (շար.), 269ա՝ «բ. Բշ. արարչական Բանին հրաման... /// (սկ.) վասըն մարդկան երկրաւորացըն...»)։ 85/273ա-82բ (ունի՝ 279բ-80ա՝ «Ստղ. Հբ. Շարական Կիրակմըտի – Անըսկիզբն Աստուած համապայծառ...», 282բ՝ «Փառատներ ամենայն սրբոց տաւնից – Կո՛յս Տիրամայր Աս­տուա­­­ծածին...»)։ 86/283ա-305բ (ունի՝ 384բ՝ «Տ. Քեզ Հաւր անեղին եւ հանապազ...»)։ 87/306ա-31ա (ունի՝ 307բ՝ «Տ. Կեանք եւ յոյս ազգի...», 307գ՝ «Տ. Ի սկըզբանէ Բանդ Աստուած...», 309ա՝ «Արարչագործ Բանիւ քո...», 314բ՝ «Սարսափելի որոտմամբ...», 320բ՝ «Ահեղ փողըն յարութեան...», 321բ՝ «Անեղին տաճար...», 330ա՝ «Նայեաց ի բարձունս առ քեզ...»)։ 88/336բ-54բ։ 89/331ա-6բ («ՅԵրուսաղէմ քաղաք վերին...»/չիք)։ 90/364ա-70ա։ 91/280բ-2բ։ 92/280բ։ 93/չիք։ 94/48բ-9բ։ 95/358ա-62ա։ 96/276ա-7ա։

Ծնթ. թ. 357-70 այլ ձեռագրից, որ հաւանաբար ձեռագրին են կցուել հետագայ վերակազմման ժամանակ՝ բովանդակային պակասը լրացնելով։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1.Գրչի 32ա Զյետինս ի գրչաց եւ զառաջինս ի մեղաւորաց, զանարժանս ի կարգաւորաց զՂազար սուտանուն կրաւնաւորս եւ զքարտիսիս կոկողս՝ զքըւերորդիս իմ՝ զՄիքայէլ սարկաւագս, աղաչեմ յիշել ի Տէր միով Տէր ողորմայիւ, եւ Աստուած զձեզ յիշէ. ամէն։

240բ Զանպիտան գրիչս Ղազար աղաչեմ յիշել ի Տէր։

2. Խազագրողի 355ա Փա՛ռք Էից անբաւից Սուրբ Երրորդութեանն եւ մի տէրութեանն եւ զաւրութեանն՝ Հաւր եւ Որդոյ եւ Սուրբ Հոգոյն այժմ եւ յաւիտեանս. ամէն։ Արդ, գրեցաւ սա ի յերկիրս Տարբերունոյ, ի սուրբ մենաստանիս, որ կոչի Արգելան, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնիս եւ Սուրբ Կարապետիս եւ Սուրբ Յարութեան եւ սուրբ վարդապետի գերեզմանիս եւ Սուրբ Նշանիս եւ Սուրբ սեղանիս, զոր է աւծեալ սուրբ վարդապետն՝ տէր Յուսկանորդին, եւ այլ սրբութեանցս, որ աստ կան հաւաքեալ, ի կաթողիկոսութեանն տէր Զաքարիայի, որ նստեալ է ի Վաղարշապատ քաղաքի, եւ ի թագաւորութեանն Ջհանշային, որ բազում զաւրաւք պաշարեաց զքաղաքն Բաբելոն։ Արդ, գրեցաւ սա ի յառաջնորդութիւն սուրբ ուխտիս Յովանէսի եւ Մկըրտիչ մեծ րաբունապետի, գրեցաւ ի թուականիս մերոյ ՋԺԳ. (1464), ձեռամբ բարեմիտ եւ հեզահոգի Ղազար կրաւնաւորի, որ ոչ ժամանեաց ի յաւարտ Շարակնոցիս, այլ տարաժամ մահուամբ փոխեցաւ ի Քրիստոս։ Արդ, խնդրող եղեւ սմա սրբասէր եւ հեզահոգի կրաւնաւոր Վարդան՝ հայր վանացն Մեծոփա հրաշափառ ուխտին, ի յառաջնորդութեանն քաջ րաբունապետին Ստեփաննոսի, որ հայրախնամ սիրով խնամս տանին ի վերայ միաբան եղբարցն, |355բ| յիշատակ հոգոյ իւրոյ եւ ծնաւղաց իւրոց. հաւրն՝ Ղազարին եւ մաւրն՝ Մարեմին եւ եղբարցն՝ Մուսեխին եւ Առաքելին, որ փոխեցեալ է ի Քրիստոս, եւ Յակոբին։ Ի վայելումն Յովանէս կրաւնաւորի՝ եղբաւրորդոյն իւրոյ, որ ոչ ետես եւ ոչ վայելեաց զԵրգարանս, այլ ի յազդմանէ չարին նահատակեցաւ ի սուրբ ուխտն Մեծոփայ, ի տեղին, որ կոչի Ովիտ, ի ձեռաց անաւրինաց, տղայ եւ վայելուչ հասակաւ, եւ զքեռորդին իւր՝ զՍտեփանոս կրաւնաւորն։

Արդ, աղաչեմ զձեզ, հա՛յրք եւ եղբա՛րք, յիշեցէ՛ք ի սուրբ եւ ի մաքրափայլ յաղաւթս ձեր զքաջայաղթ փիլիսոփայն զՎարդան կրաւնաւորն՝ զստացող սորա, եւ զբարի նահատակն զՅովաննէս՝ հոգեւոր որդին իւր, եւ լի բերանով Աստուած, ողորմի՛ասացէք, եւ Աստուած ձեզ ողորմեսցի. ամէն։ Արդ՝ յերես անկեալ աղաչեմ զձեզ, որք հանդիպիք սմա՝ կարդալով կամ աւրինակելով, լի բերանով Աստուած ողորմի՛ասացէք Վարդան կրաւնաւորին եւ ծնաւղաց նորին՝ Ղազարին եւ Մարեմին, եւ եղբարցն եւ այլ ամենայն արեան մերձաւորաց նոցին, կենդանեաց եւ հանգուցելոցն, եւ Աստուած զձեզ յիշէ յիւր միւս անգամ գալուստն. ամէն։

Դարձեալ աղաչեմ զձեզ, սուրբ հա՛յրք եւ եղբա՛րք, զսուտանուն էրէց զԱզարիայ, որ զՇարակնոցս |356ա| խազեցի եւ զսակաւ յիշատակարանս գրեցի, եւ զՄկրտիչ կրաւնաւորն եւ զծաղկող վարպետն՝ զՄինաս կրաւնաւորն եւ զՅակոբ կրաւնաւորն, որք աշխատեցան ի տուն տալ խազին, [յիշեցէ՛ք] եւ լի բերանով Աստուած ողորմի՛ասացէք, եւ Աստուած յիշողաց եւ լսողացդ ողորմեսցի. ամէն։

Տե՛ս ԺԵ. դ., յիշ-ք, Բ., էջ 218-9, Հմր 264։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 370ա (1582 թ., բոլորգիր) Զմեղաւք մեռեալ կրաւնաւորն՝ սուտանուն եպիսկոպս, յիշել միով Տէր ողորմայիւ, զյիշաւղդ յիշէ. ամէն։ Թուին ՌԼԱ. (1582)։

2. 363ա (ԺԶ. դ., բոլորգիր) Զվերջին կազմող տ[ու]օղ սուրբ Շարակնոցիս աստուածասէր, բարեմիտ եւ հաւատարիմ այրդ Աստուծոյ Կարապետ, որ ե[տ] զՇարակնոցս կազմել՝ յիշատակ հոգւոյ իւրոյ եւ իւր ծնաւղացն, հօրն՝ Մարգարին եւ մօրն՝ Աղաբէկուն եւ կողակցուն՝ Շահումին եւ որդոցն՝ Մարգարին, Ամիրխ[անին], Մարտիրոսն եւ Թումէն։ Եւ խաւրեղբարն՝ զՆուրին յիշեցէ՛ք։ Աստուած ողորմի ասացէ՛ք Կարապետին եւ հօրն՝ Մարգարին եւ մաւրն Աղաբէկուն եւ կողակցին՝ Շահումին եւ որդւոցն եւ դստերացն, մեծի եւ փոքու, առ հասարակ ամենեցուն լի բերանով եւ ուղիղ մտօք Աստուած ողորմի ասացէ՛ք, եւ Աստուած ձեզ ողորմեսցի իւր միւսանգամ գալուստին. ամէն։ Հայր մեր։

3. 370բ (ԺԶ. դ., բոլորգիր) Զվերջին ստացօղ Շարակնոցիս՝ զտէր Սահակն, որ ետ վերըստին նորոգել եւ կազմել՝ յիշատակ իւրն եւ ծնօղաց /// (1 բառ անընթեռնելի), հօրն՝ ///ա///ին եւ մօրն՝ Խուբլարին եւ եղբօրն՝ Յակոբին եւ [կողա]կցուն՝ Էմին Սուլթանին եւ որդոյն՝ Կարապետին, եւ դստերացն՝ Եղիսին, Նսէֆին, եւ քուերն Գուլ[բ]ահարին, Խանումին, եւ ամենայն արեան մերձաւորացն՝ կենդանացն եւ հանգուցելոցն ի Քրիստոս, յիշեցէ՛ք, եւ Աստուած [ողորմի] ասացէ՛ք, եւ Աստուած ձեզ եւ մեզ [ողորմեսցի]. ամէն։

4. 356ա (1603 թ., բոլորգիր) Զվերջին ստացող սուրբ Շարակնոցիս՝ զՋանաղենց խոջայ Թումէն, եւ զորդին իւր՝ զփոխեցեալն ի Քրիստոս զԿարայպետն, եւ զմիուս որդիքն՝ զՄարգարէն եւ զիւր կողակիցն՝ զԳուլբեկին, որ ստացաւ զՇարակնոցս ի հալալ վաստակոց իւրեանց, եւ եդին անջինջ յիշատակ ի դուռն Սուրբ Կաթուղիկէ ամէնաւրհնեալ Սուրբ Աստուածածնին։ Ով ոք իշխեսցէ հեռացուցանել զսայ /// (1 բառ) |356բ| ի դրանէն սորայ եւ կամ ծախելով [կամ գրաւ դնելով, /// պատիժն Յուդայի առնու]* եւ զխաչայհանողացն։

Ի թվականիս ՌԾԲ. (1603), ի ձեռն քահանայիցն՝ տէր Անանիային եւ տէր Մուքայիլին եւ այլ հոգեւոր եղբարցս, որ կան ի սպասու Սուրբ Աստուածածնին, բարով վայելել տացէ. ամէն եղիցի, եղիցի։

*Ծնթ. Վերականգնումն ըստ տպագրի։

Տե՛ս ԺԷ. դ., յիշ-ք, Ա., էջ 91-2, Հմր 104։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 370բ սեւ թանաքով բոլորակ` ջնջուած, անընթեռնելի։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ «3481», պհպ. Էբ-ին փակցուած տպագիր թերթիկին՝ «Վերակազմուած է հին ու նոր կաշուով, հին կազմաստառով. գլխ. վերականգնիչ՝ Ա. Խաչատրեան, Երեւան, 1975 թ.»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 356բ՝ «Որպէս գթայ հաւր ի վերայ որդոց իւրոց ա[ն]պէս գթասցի Տէր երկողածս եւ որ մամբաբ եմսէս խիլիխու եւայ բայայ Գաբրիկէլ ալբաշբալաբօբ սաբօբ ղալբաշ սաբո»։ 363բ՝ «Շատ բարեւ տիրացու Մօվսէսին, շատ բարեւ իմ ախբար տիրացու Մօվսէսին», Աբ, Բա, Բբ, 1աբ, 262աբ (մասնիկներ, առանձին տառեր եւ բառեր)։

 

 

3482

ՇԱՐԱԿՆՈՑ

 ԺԵ. դար

ԳՐԻՉ՝ Յով[սե՞փ] եպս Անոյ։ ԾԱՂԿՈՂ՝ Ստեփաննոս վրդ.։

ԹԵՐԹ՝ 375. չգրուած՝ 349բ, 358բ, 362բ։ ՊՐԱԿ՝ Ա-Լ×12 (Ա, Բ 11)+1×17։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,3×9,2։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (9×6)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 93ա)։ ՏՈՂ՝ 21-22։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով, զոյգ կապիչներով եւ գամերով (կազմը՝ ԺԷ. դարի). միջուկը՝ տախտակ. աստառը՝ դեղին մետաքս. լուսանցակողերը՝ կարմիր, վր. եւ ստ. լուսանցակողերին սեւ թանաքով բոլորակներ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+Գ՝ մագաղաթ (Աա, Բ, Գբ՝ չգրուած)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Յարութիւն, ինքնանկար ծաղկողի՝ 130բ։ Լս-ային՝ Իւղաբեր կին՝ 27ա, Աւետումն՝ 6բ, 7ա, Աւետումն հովուաց՝ 12ա, Մկրտութիւն՝ 25ա, Ընծայումն տաճարի՝ 32ա, Անտովն Անապատական՝ 34ա, Դաւիթ թագաւոր՝ 38ա, Ստեփաննոս Նախավկայ՝ 39բ, Պետրոս եւ Պօղոս՝ 42ա, Որդիք ո­­­րոտ­­ման՝ 44բ, Յովնան մարգարէ յերախ կիտի՝ 50բ, Բարի հովիւ՝ 65բ, Գրիգոր Լուսաւորիչ՝ 93ա, 199ա, Յարութիւն Ղազարու՝ 102բ, Մուտք յԵրուսաղէմ՝ 104բ, Ադամ եւ Եւա՝ 108բ, Սափոր (Ոտնլուայ)՝ 114ա, Քրիստոս՝ 119բ, Խաչելութիւն՝ 125ա, Գլուխն Յովհաննու Մկրտչի ի վերայ սկուտեղի՝ 137ա, Համբարձումն՝ 167բ, Հոգեգալուստ՝ 180ա, Սուրբ Հոգի՝ 187բ, 190բ, Յովհաննէս Մկրտիչ՝ 192բ, Ս. Հռիփսիմէ՝ 204ա, Այլակերպութիւն՝ 213ա, Վերափոխումն Աստուածածնի՝ 221ա, Մարգարէ՝ 246ա, Մեսրովպ վարդապետ (Մաշ­տոց)՝ 249բ, Յակոբ Մծբնայ հայրապետ՝ 252ա, Կոտորումն մանկանց ՝ 254ա, Հրեշտակապետ՝ 255բ, Սուրբ հայրապետ՝ 258ա, մարտիրոս՝ 298ա։ Կիսախորան՝ 1ա, 131ա։ Ճակատազարդ՝ 10բ, 53բ, 102բ, 180ա, 225բ, 287բ, 309բ, 236ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, ծառ, խաչ, ծաղկած խաչ (116բ, 233ա, 237բ), տաճար (138ա), սափոր։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր, մարդադէմ, կենդանագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, նարնջի, վարդագոյն, շագանակագոյն, սեւ, սպիտակ, ոսկի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դ., կազմի կապիչները նորոգման ժամանակի, թերթերի թափուած, մաշուած հատուածները նորոգուած սպիտակ կիսաթափանցիկ թղթով. կազմը տեղ-տեղ մաշուած, մէջքի վր. եւ ստ. հատուածների կաշին մաշուած-թափուած, դռնակը մասամբ դէպի դուրս ծալուած, վր. անկիւնը մասամբ այրուած, ստ. հատուածը ճաքճքած, մաշուած. լուսանցակողերը մասամբ գունաթափ. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. մանրանկարները տեղ-տեղ խամրած. թ. 4-5ի, 22-3ի, 131-2ի, 141-2ի միջեւ մէկական թերթ ընկած. թ. 108-9, 114-5ի միջեւ 2ական, թ. 375ից յետոյ՝ մէկ թերթ կտրած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Տե՛ս ձեռ. 1576, 4ա-368բ։ 1/1ա-4ա (խորագիր՝ չիք)։ 2/4ա-6բ։ 3/6բ-10ա։ 4/10բ-2ա ([Մ. Ուրախացիր Աստուածածին...]/չիք)։ 5/12ա-4ա։ 6/14ա-5բ։ 7/16ա-8ա։ 8/18ա-20ա։ 9/20ա-2ա։ 10/22ա-3ա (22բ՝ «ԴԿ. Հ. Որ խոնարհեցար... բընակիչ յարգանդի կուսին աս///». շար., «Մ. Որ զանճառելին ծընար... ԳԿ. Ո. Հրաշափառ ծընունդ... Տ. Այսաւր յայտնեցաւ մեզ...»/չիք, 23ա՝ «ԲՁ. Ճշ. Զքեզ Հայր. /// (սկ.) Աստուած Աստուծոց եւ Տէր տերանց...»)։ 11/23ա-5ա։ 12/25ա-7ա։ 13/27ա-31բ։ 14/32ա-4ա։ 15/34ա-6ա։ 16/36ա-8ա։ 17/38ա-9բ։ 18/39բ-42ա։ 19/42ա-4բ։ 20/44բ-6ա։ 21/46ա-8բ։ 22/49ա-50բ։ 23/50բ-2բ։ 24/52բ-3ա։ 25/53բ-5ա։ 26/55բ-9բ։ 27/59բ-65բ, 374աբ։ 28/65բ-75ա։ 29/75ա-86ա։ 30/86ա-94բ։ 31/94բ-102ա։ 32/102բ-4բ։ 33/104բ-7ա։ 34/107ա-8բ։ 35/108բ-10բ։ 36/110բ-2բ։ 37/112բ-4ա։ 38/114ա-6բ։ 39/116բ-27բ («Մ. Յահեղ աւուրն...»/չիք)։ 40/127բ-30բ։ 41/131ա-8ա։ 42/138ա-45ա։ 43/145ա-67ա։ 44/167բ-71բ։ 45/171բ-80ա։ 46/180ա-2բ։ 47/182բ-4ա։ 48/184ա-6ա։ 49/186ա-7բ։ 50/187բ-9ա։ 51/189ա-90բ։ 52/190բ-2բ։ 53/192բ-7բ։ 54/197բ-9ա։ 55/199ա-202ա։ 56/202ա-3բ։ 57/359ա-61ա, 203բ-4ա։ 58/204ա-11ա։ 59/211ա-3ա։ 60/213ա-5բ։ 61/216ա-7բ։ 62/217բ-9բ։ 63/119բ-21ա։ 64/221ա-4ա։ 65/224ա-6ա։ 66/226ա-8ա։ 67/228բ-9բ։ 68/230ա-1բ։ 69/231բ-3ա։ 70/233ա-4բ։ 71/234բ-6ա։ 72/236բ-7բ։ 73/237բ-9բ։ 74/232բ-42ա։ 75/242ա-4ա։ 76/244ա-6ա։ 77/246ա-9բ։ 78/249բ-52ա։ 79/252ա-4ա։ 80/254ա-5բ։ 81/255բ-8ա։ 82/258ա-72ա, 361ա-2ա (ունի՝ 265աբ՝ «Շարական սրբոց Տարագոսեանցն – ԴՁ. Տենչալ ի տաւնիւ սըրբոցն զուարճանան այսաւր...»)։ 83/272ա-7ա։ 84/277ա-82բ։ 85/282բ-7ա։ 86/287բ-309բ։ 87/309բ-32ա։ 88/336ա-58ա։ 89/332ա-6ա, 373ա-4ա։ 90/363ա-7բ։ 91/372ա-3ա։ 92/չիք։ 93/371ա-2ա։ 94/370բ-71ա։ 95/367բ-70բ։ 96/374բ-5ա։

Ծնթ. Թ. 358-75՝ այլ ձեռագրերից, որ հաւանաբար հետագայ վերակազմման ժամանակ կցուել են ձեռագրին եւ լրացրել բովանդակութեան պակասները։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. Գրչի 53ա Ընդ Համամայ եւ ինձ՝ անպետ գրչիս, ողորմեա։

287ա ԶՄեղուցեալ ծրողս զՅով[սէ՞փ] եպիսկոպոս Անոյ յիշեա՛։

2. Ծաղկողի 130բ զՍտեփանոս վարդապետ յիշեա՛ ի Քրիստոս։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 375բ (ԺԶ դ., բոլորգիր) Փա՛ռք ամենասուրբ Երրորդութեանն, անսկիզբն, անեղ եւ անվաղճան, սկիզբն եւ պատճառ բնաւին եղանակացս եւ վաղճանաւորացս, միոյ էութեանն, բնութեանն, տէրութեանն եւ աստուածութեանն, յատկացելոց անձանցն ծնօղութեամբ, ծնելութեամբ եւ մշտահոս գետօրէն բղխմամբ Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ։

Արդ, ես՝ Յովհանէս վարդապէտս, ստացայ զսուրբ, եղանակաւոր եւ ոսկէզարդ Շարակնոցս՝ յիշատակ ինձ եւ ծնօղաց իմոց՝ հօր իմոյ՝ Յոհանիսի եւ բազմերախ[տ] մօր իմոյ՝ Յուղիտայի։ Եւ ընծայեալ ետու ի վայելումն քեռն իմոյ՝ Մարինոսին, եւ քեռդստերն՝ Մարիամին, յորոց Տէր երկարակեաց ամօք ամրացուսցէ զսոսա ըստ հաճոյից կամաց իւրոց կենցաղավարելով վայելեսցեն զսա մինչեւ ի վաղճանն իւրեանց. ամէն։ Հա՛յր մեր, որ յերկինս։

2. 357ա (ԺԶ դ., բոլորգիր) Փա՛ռք ամենասուրբ Երրորդութեանն եւ մի աստուածութեանն՝ Հաւր եւ Որդւոյ եւ Սուրբ Հոգւոյն. ամէն։ Գրեցաւ եղանակաւոր տառս ի թուաբերութեան հայկազեան (չշարունակած)։

Ծնթ. Ըստ Համառօտ ցուցակի (Ա., էջ 1022)՝ սա գրչի յիշատակարան է, որ սխալ է։

3. 350ա (1610 թ., բոլորգիր) Զվերջին ստացաւղ սուրբ տառիցս՝ Ներսէս կուսայկրոյն աբեղես, որ ըստացայ զսա հալեալ արդեամբք իմովք՝ յիշատակ ինձ եւ ծընաւղաց իմոց. հայրն իմ՝ Պայինդուրին, եւ մաւրն իմոյ՝ Նուշպաշին եւ քուերն իմ՝ Սառին եւ հաւրեղբայրն իմ՝ Բահայտուրին եւ Թուխոյին եւ իմ հոգէոր վարպետին՝ Յովհաննէս եպիսկոպոսին, եւ ամենայն արայն (=արեան) մերձօորեաց, որ ի Քրիստոս հագուցեալ կայն։ Յիշեցէ՛ք, եւ Աստուած ողորմի՛ասացէք, եւ Աստուած զձեզ յիշի ի միւսանգամ գալըստան. ամէն։ Ի թուականիս հայոց Ռ. եւ ԾԹ. (1610) էր, որ առա Շարակնոցս՝ ԸՌ. (8000) դահեկանի, ի գաւղն (=գիւղն), որ կոչի Աղիտոյ, առա Մեհրաբ Մելիքէն, այլ ունչում բան չկա, Սարգիս եպիսկոպոսի ձեռօքն, Թումա եպիսկոպոսն վկա, Յովանէս յիրիցոյ ձեռաւքն. ամէն։

4. պհպ. Գա (1688 թ., նոտրգիր) Ես՝ Շօռօթեցի Անդրէաս վարդապետի եղբայր Թամրազս եւ իմ եղբօր որդի Օղուլբէկս, այս Շարակնոցս տուինք յիշատակ Սեւանայ անապատին, ի վայելումն Աբրահամ վարդապետին, քանի որ կենդանի է, վայելէ, յետ մահուանն՝ Սեւանայ անապատին լինի։ Գրեցաւ թվին ՌՃԼԷ. (1688), Դեկտեմբերի Ը.։

5. պհպ. Աբ (1713 թ., նոտրգիր) Արդ, ես՝ Քրիստոսի ծառայ, թիւով ՌՃԿԲ. (1713) էր։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած տպագիր թղթին՝ «Ի ԳՐԵԱՆՑ ԳՐԱՏԱՆ ԱՆԱՊԱՏԻՆ ՍԵՒԱՆՈՒ Հմր 82», պհպ. Բբ՝ «Սեւան 88/3482», «ԺԵ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Մ. Սմբատեանց, Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր-Բայազիտ գաւառ, Վաղարշապատ, 1895, էջ 408-409, Հմր 88/1:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Պհպ. Աբ՝ այբուբեն, «Քեզ ասեմ, Ղարի՛պ Կտրիչ, խելքդ ժողովէ՛»։

 

 

3483

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԴ. դար

ՍՏԱՑՈՂ՝ Պարսամ։

ԹԵՐԹ՝ 199. չգրուած՝ 1աբ, 2բ, 4բ, 198ա։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԷ×12 (Ա 11, ԺԷ 8)։ ՆԻՒԹ՝ թուղթ՝ լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13×9։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (8,7×5,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 97ա)։ ՏՈՂ՝ 13։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ մէկական կապիչով եւ գամով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կապոյտ կտաւ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 10ա։ Ճակատազարդ՝ 5ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, խաչ։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը տեղ-տեղ մաշուած, քերծուած, մէջքը ճաքճքած, փեղկերի արտաքին անկիւնների կաշին թափուած, դռնակը, զոյգ կապիչներից եւ գամերից մէկական ընկած, դռնակի եւ ընկած կապիչի հիմքերը պահպանուած. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. թ. 1-8, 195-9՝ ցեցի անցքեր. ընդմէջ թ. 1-2ի 1, 198-9ի 2 թերթ կտրած. 4բ՝ հանդիպակաց երեսի գիրը մասամբ արտատպուած. թ. 191՝ ստ. լս-ը պատռուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

– 3ա-4ա [Ցանկ մատենիս] – Ա. Յաղագս վիմին... ԺԸ. Վասն որք զմարմինն Քրիստոսի ապականացու ասեն։

Ա. 5ա-84ա Մխիթար քահանայի Սկեւռացւո Պատասխանի յաղագս հոմապատութեան երկոտասան առաքելոցն՝ ընդդեմ այնոցիկ, որ նուազ ասեն ըզմետասասնսն իշխանութեամբ, քան զՊետրոս

Տե՛ս ձեռ. 570, 3ա-64բ։ 1/5ա-9բ։ 2/10ա-26ա (խորագիր՝ չիք)։ ա/26ա-31բ։ բ/32ա-40ա։ գ/40ա-7բ։ դ/47բ-50բ։ ե/50բ-7բ։ զ/58ա-61ա։ է/61ա-71ա։ ը/71ա-8ա։ թ/78ա-84ա։

Տե՛ս Պատասխանիք Մխիթարայ քահանայի Սկեւռացւոյ յաղագս համապատութեան երկոտասան առաքելոց, Երուսաղէմ, 1865։

Բ. 84ա-140ա Սրբոյն Ստեփանոսի Սիւնեաց եպիսկոպոս տիեզերալոյս եւ իմաստուն վարդապետի ասացեալ ի դիմաց հերիտիկոսաց

Տե՛ս ձեռ. 573, 55ա-95բ։ Յայտարարութիւն գրոցս/չիք։ ա/126բ-30ա։ բ/130ա-40ա։ գ/84ա-6բ։ դ/108բ-26բ։ ե-ժբ/չիք (միաւորները՝ խառն դասաւորութեամբ)։ Ունի՝

ա. 86բ-96բ ԺԱ. Գլուխ երկրորդ. Յաղագս բնութեան, դուն ինչ բնախաւսութիւնն – Զբնութեանս զանազանութիւն սքանչելին ի բնաւս Գրիգոր Նիւսեայն ուսուցանէ մեզ... եւ ի միում կենդանում, որպէս բնաւորի։

բ. 96բ-102ա ԺԲ. Եթէ բնութիւնն անմարմին, առանց ենթակայի գոյութիւն ունի, թէ՝ ոչ – Գիտել պարտ է նախ, եթէ ի քանի՞ս բաժանի բնութիւն... առնուլ գոյութիւն այս բաւականասցի։

գ. 102ա-8բ Յորում խնդիր ի մէջ, եթէ երկու բնութեամբս, զոր ասեն անձնաւորք են եւ դիմաւորք, եթե անանձ – Գայ այսուհետեւ ախոյեանն չարութեան... դաւանութեամբ Նեստորի եւ այլոց հերձուածողացն։

Գ. 140բ-81ա [Ստեփաննոսի Սիւնեցւոյ Ընդդէմ երկաբնակաց]

1. 140բ-66բ ԺԷ. Ընդդէմ այնոցիկ, որ երկու ասեն բնութիւն – Արդ, տեսցուք, որ երկու բնութիւնս այլասերս ի միում դիմի շարադրեն... եթէ ոչ, հաւատով ընդունիցիմք։

2. 166բ-81ա ԺԸ. Ընդդէմ այնոցիկ, որք զմարմինն Քրիստոսի ապականացու ասեն – Արդ, եթէ զՔրիստոսի մարմինն ապականացու կարծէք... այլ երկիւղածութեամբ եւ սրբութեամբ։ Եւ Քրիստոսի փա՛ռք յաւիտեանս. ամէն։

Հմմտ. ձեռ. 570, 108բ-37ա։

Դ. 181բ-97բ Կոստանդեայ, զոր գրեաց յաստուածապահ դղեակ[է]ն Հռոմկլայէ առ թագաւորն Հեթում, ի մայրաքաղաքն Սիս, պատասխանի թղթոյն, որ ի պապէն բերաւ առ թագաւորն Հեթում, ի ձեռն Ծադ ղիկաթին, որ կոչէր Տիմանջ տիկաթ, ի թվին հայոց ՈՂԷ. (1248)։ Գրեցաւ ի ձեռն արդիւնական վարդապետին Վարդանայ յարմարեալ – Թագաւորի ամենայն հայոց Հեթմոյ ի Տէր խնդալ... Ող՛ջ լեր, կրկին թագաւորեալ թագաւո՛ր աստուածասէր։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. Գրչի 11բ ստ. լս. Աւրհնեալ է Աստուած |12ա| Աւգնեա՛ ինձ, Աստուա՛ծ իմ Յիսուս (նման՝ 23բ, 35բ, 59բ, 71բ, 83բ, 95բ, 107բ, 119բ, 131բ, 143բ, 155բ, 167բ, 179բ, 192աբ)։

2. Ստացողի 197բ (ջնջած) Յիշեա՛ Պարսամին։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 199բ (1439 թ., նոտրգիր) Յիշատակ է գիրգս Խաչատուր աբեղիս։ Ի թվին ՊՁԸ. (1439) զվերջին ըստացողս՝ զԽաչատուր աբեղաս, յիշեցէ՛ք, ո՛վ սուրբ ընթերցողք, եւ Աստուած զձեզ յիշէ. ամէն։ Տէր Խաչայտուր ճանապարհ եւ ճշմարտութեան եւ կեանք Քրիստոս։

2. 198բ (1703 թ., նոտրգիր) Ես՝ մեղայոր Էվազս, կրեցի։ Ով որ այս կարդայ, ինձ ողորմի ասացէ՛ք։ Թվին ՌՃԾԲ. (1703), Ապրելի Թ. էր։

199բ Ես՝ Զաքարիա վարդապետի եղբարորդի Էվազս, կրեցի թվին ՌՃԾԲ. (1703) էր։

3. 3ա (1811 թ., նոտրգիր) Մխիթար աբեղայս զսա գնեցի, ի սուրբըն Սեւան յիշատակ եդի ի ՌՄԿ. (1811) թուականի։

4. 2ա (1819 թ., շղագիր) Ի ՌՄԿԸ. (1819) ես՝ տէր Պետրոս քահանաս, ըստացա այս գիրքս վերայգրոյ, գրեալ թվին։ Օ՛վ ընթերցօղք, զայս կարդալուն մին բերան Հայր մեղայի յիշէ՛ք մեղսայմած տէր Պետրոս Գեղամեանս, եւ դուք յիշեալ լիջիք ի Քրիստոսէ Աստուծոյ. ամէն։

198բ Իմ՝ տէր Պետրոսին է։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «ԱՆԱՊԱՏԻՆ ՍԵՒԱՆՈՒ Հմր 89 Պատասխանիք Մխիթարայ Սկեւռացւոյ», 2ա՝ «Սեւան 94/3483», «ԺԴ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Մ. Սմբատեանց, Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր-Բայազիտ գաւառ, Վաղարշապատ, 1895, էջ 410, Հմր 94:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 199բ՝ տառեր։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 1ա, 199ա՝ թռչուն։

 

 

3484

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՏՐԱՊԻԶՈՆ ՊՁԱ. – 1432

ԳՐԻՉ՝ Յակոբ աբղյ։ ՍՏԱՑՈՂ՝ Աւետիք միայնակեաց։

ԹԵՐԹ՝ 209. չգրուած՝ 2բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԸ×12 (Ա, ԺԷ 10, Դ 14, ԺԵ 11, ԺԸ 8)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,8×9։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10,8×6)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 77ա)։ ՏՈՂ՝ 15։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ Ա. փեղկ՝ ծաղկազարդ կտաւ, Բ. փեղկ՝ շագանակագոյն լաթ (1977 թ.)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ դեղնաւուն չգրուած թուղթ (1977 թ.)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 3ա։ Լուսանցազարդ՝ թռչուն (3ա)։ Զարդագիր՝ թռչնագիր՝ 3ա։ Գոյներ՝ կարմիր, վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորագուած եւ վերակազմուած 1977 թ., կազմը նորոգուած հին եւ նոր կաշիներով, պհպ-ները, Բ. կազմաստառը նորոգման ժամանակի. թերթերի մաշուած եւ թափուած հատուածները նորոգուած-լրացուած դեղնաւուն չգրուած եւ սպիտակ կիսաթափանցիկ թղթերով. կազմը տեղ-տեղ մաշուած, ցեցի անցքերով. լուսանցակողերը տեղ-տեղ մաշուած, աղտոտուած. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. 2բ՝ հանդիպակաց երեսի գիրը մասամբ արտատպուած. մանրանկարների ներկերը մասամբ թափուած. 57բ, 58ա, 59ա եւ այլուր՝ գրի թանաքը տեղ-տեղ թափուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 3ա-191բ [Վարք հարանց, քաղուածոյ]

1. 3ա-10բ [Խրատք գեղեցկայարմարք սուրբ եւ երանելի հարցն մերոց կրօնաւորաց Յաղագս կատարեալ առաքինութեան. Գլուխք երկրորդ. ձեռ. 789, 9ա] – Էհարց ոմն ցհայր Անտոնիոս եւ ասէ. «Զի՞նչ պահեցից, զի հաճոյ եղէց Աստուծոյ... եւ կեցցես, զի զայս /// (շար.)։

2. 11ա-22բ [Գլուխ երրորդ. Խրատք հոգեւորք սուրբ հարցն մերոց, եթէ պարտ է մեզ հետեւել հանդարտութեան միայնակեցութեան, ձեռ. 789, 59ա] – Նստէր երբեմն հայրն Անտոնիոս յանապատին, եւ անկաւ ի ձանձրութիւն մեծ... եւ կեցցես շնորհաւքն Քրիստոսի, յիշեա՛ եւ միշտ զաւր մահուն։

3. 23ա-48բ [Գլուխ չորրորդ. Բանք սուրբ հարցն Յաղագս զղջութեան եւ քաղցր արտասուաց, ձեռ. 789, 71ա] – Ասաց հայրն Անտոն. «Առաջի աչաց քոց կալցես միշտ զերկեղն Աստուծոյ... եւ որպէս կամիս առնուլ զոչ եղեալն քո։

4. 49ա-60բ [Վասն պահոց] – Ծեր ոմն նստէր ի հասարակաց վանս սուրբ հաւրն Թէոդոսի... եւ իբրւ մերձեցաւ տաւնն, ել արտաքս։

5. 61ա-72բ [Վասն պոռնկութեան] – Եղբայր ոմն եհարց ցհայրն Աղաթոն յաղագս պոռնկութեան... որ առնէ զինքն կոխան յամենայնի։

6. 73ա-96բ [Անընչութիւն] – Ասէին վասն հաւրն Գէորգէոսի միայնակեցի, եթէ երեսուն ամ մերկ բնաւ... պատմեցից եւ գոհացայց վասն մեղաց իմոց։

7. 97ա-108բ [Վասն արթուն եւ զուարթ լինելոյ] – Ասաց հայրն Թէոդորէ Սկիտացի. «Խորհուրդ իմ նեղէ եւ շփոթէ զիս... միտք քո մաքուր յամենայն չարեաց։

8. 109ա-20բ [Գլուխ երեքտասան. Եթէ պարտ է մեզ անդադար եւ արթուն աղօթել յամենայնի եւ յամենայն ժամ. ձեռ. 789, 239ա] – Եղբայր ոմն եհարց ցհայրն Անտոն եւ ասէ. «Զի՞նչ է բանն Ղեւտացոցն գրոց... լե՛ր անծանաւթ ի մարդկանէ։

9. 121ա-32բ [Գլուխ չորեքտասաներորդ. Եթէ պարտ է մեզ օտարասէր լինել եւ ողորմութիւն առնել խնդութեամբ եւ լրջմտութեամբ. ձեռ. 789, 251ա] – Ասաց հայրն Ապոլոն վասն ընդունելութեան զեղբարսն... եթէ երբեք արարից զկամս իմ։

10. 133ա-44բ [Գլուխ վեշտասաներորդ. Վասն բարւոք խոնարհութեան եւ որք նոքօք լուսաւորեալքն են. ձեռ. 789, 299ա] – Հայեցաւ երբեմն հայրն Անտոնիոս ի դատաստանս Աստուծոյ եւ ասէ. «Տէ՛ր, որպես իցէ, զի ոմանք... այնչափ յաւելու եւ ելանէ ի բարձրութիւն։

144բ ստ. լս. գրչից՝ «Աւրհնեալ է Աստուած»։

11. 145ա-51ա [Գլուխ եւթնեւտասաներորդ. Վասն անյիշաչարութեան, որ է նմանութիւն Աստուծոյ. ձեռ. 789, 323ա] – Ասաց հայրն Անտոնիոս. «Յորժամ ոք ծածկեսցէ զյանցանս ընկերին եւ զմեղս, եւ Աստուած ծածկեսցէ զմեղս նորայ... հանգեան զմնացորդս աւուրց իւրեանց։

12. 151բ-9ա [Գլուխ ութեւտասներորդ. Վասն սիրելոյ զԱստուած եւ զընկերն. ձեռ. 789, 335ա] – Ասաց հայրն Անտոնիոս. «Ես ոչ երկնչիմ յԱստուծոյ... եւ նա ասէ՝ ոչ, արձակեաց զնա։

13. 159ա-69բ Գլուխք ԻԲ. Խաւսք, մտածութիւնք եւ խորհուրդք ԺԲ. (12) միայնակեցացն – Ժողովեալ ի միասին միայնակեացք սուրբ լերինն... յորում է ամենայն փառք եւ պատիւ եւ երկրպագութիւն, հանդերձ Հարբն եւ Սուրբ Հոգոյն այժմ եւ՛՛։

14. 169բ-79բ Վասն բարձրամիտ անապատականին – Ոմն մի յանապատական միայնակեցեացն ունէր եղբայր աշխարհական... եւ ես աղաչեցի զնա։

15. 180ա-91բ Վասն սքանչելեացն, որ յԱնտիոք, ի վասն (=վանս) կուսանացն եղեն – Պատմեաց մեզ ոմն ի հարանցն, որ բնակեալ էր ի Տորոս... յորմէ աւգուտ եւ փառս լինի մեզ, աւրհնեալ է Աստուած յաւիտեանս. ամէն եւ եղիցի։

Ծնթ. 7բ, 8բ եւ այլուր ստ. լս-ներում գրչի ձեռքով բնագրերի համառօտ խորագրերը։

Տե՛ս Վարք հարանց, հտ. Ա., Բ., Վենետիկ, 1855։

Բ. 192ա-9բ [Երգ] Տեառն Ներսիսի [ասացեալ առ ի Քրիստոս վասն] ննջ[եցելոց] – Աստուած անեղ, անժա[մանակ], / Հայր անըսկիզբն եւ [անքան]ակ... փառս վերերգել միշտ ընդ նոսին / Երրորդութեանդ երրեակ անձին դասաւ։

Տե՛ս Մատենագիրք հայոց, հտ.Ը., Շարական, Անթիլիաս-Լիբանան, 2007, էջ 435-442։

Գ. 200ա-9բ [Աղօթք, Քարոզք]

1. 200ա-3ա Մեղա՛յ Աստուծոյ պատուիրանացն խ[որ]հրդով, բանիւ եւ գործով, կամայ եւ ակամայ...

– 202բ-3ա Խաղաղութիւն ամենեցուն Աստուծոյ – Նայեա, Տէ՛ր բարերար, ողորմութեամբ քո երկրպագոյս եւ ի փառաբանիչս անուանդ քում սրբոյ... ի նմանէ աշխարհի սրբոց քոց եւ ընդ նոսին գոհ՛՛։

2. 203ա-4բ Քարոզ երանոյ եւ իբրեւ զի բարի – Վասն ի վերուստ խաղաղութեան եւ փրկութեան անձանց մերոց զՏէր աղաչեսցո՛ւք...

– 203բ-4ա արտք. լս. Աղօթք – Տէ՛ր, տուընջեան եւ գոյացուցիչ գիշերոյ, որ արարէր զտիւ...

– 204աբ Խաղաղութիւն ամենեցուն Աստուծոյ – Զքեզ, որ յամենայնի գթած եւ մարդասէր Տէրդ ես, աղաչեմք... մատուցանել ամենազաւր տէրութեանդ՝ Հաւր եւ Որդոյ եւ Սուրբ Հոգոյն. ամէն։

3. 204բ-6ա Քարոզ երկինք պագանելոյ եւ Տէր ապաւէն – Վասն ի գիշերի եւ ի տուընջեան եւ յամենայն ժամու խաւսել մեզ զԲանն Տեառն...

– 205ա-6ա արտք. լս. Աղօթք – Ի գիշերի եւ ի տուընջեան եւ յամենայն ժամու զքեզ աղաչեմք եւ ի քէն խնդրեմք...

– 206ա Խաղաղութիւն ամենեցուն Աստուծոյ, երկրպագութիւն – Հովիւ քաջ, հովիւ բարի եւ յաւիտենական, նայեա՛... եւ Աստուած ողորմութեան /// (1 բառ անընկալելի)։

4. 206բ-8ա Քարոզ մի նախ եւ խոստովանի – Վասն ուղ[ղ]ելոյ զգնացս մեր ի ճանապարհս խաղաղութեան...

– 206բ-7բ արտք. լս. Աղօթք – Տէ՛ր երկնի եւ երկրի, Արարի՛չ ամենայն արարածոց երեւելեաց...

– 207բ-8ա Խաղաղութիւն ամենեցուն – Քում ամենազաւր եւ յաղթող տէրութիւնդ կրկնի ամենայն ծունր յերկրպագութիւն... եւ Փրկիչ Յիսուս Քրիստոս, որ ես աւրհնեալ ընդ Հաւր եւ Սուրբ Հո՛՛։

5. 208ա-9բ Քարոզ ողորմային եւ նեղութեան – Վասն գտանելոյ մեզ շնորհս եւ ողորմութիւն ի բարերար Տեառնէ...

– 208բ-9ա արտք. լս. Աղօթք – Գոհանամք զքէն, Տէ՛ր Աստուած, որ զարթուցեր զմեզ ի հանգըստենէ քնոյ...

– 209աբ Խաղաղութիւն ամենեցուն – Կենդանարար զաւրութիւն եւ աղբեր անմահութեան... եւ ընդ նոսին գոհանալով փա՛՛։

6. 209բ Խրատք եկեսցէին յետ ասացելոյն զսաղմոս այս ի կցորդս այս – Անձն իմ ի ձեռս քոյ ամենայն ժամ... երկնաւոր զբազմութիւն սրբ/// (շար.)։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԶ. դ., բոլորգիր

1ա-2ա [Ախտարական] – ///նի են /// որ ոչ զի թէ /// լինի /// Թէ դեւն եւ անժամ... Եթէ ի գիշերի լինի... նոյն խորհրդով ԺԷ. (17) օր կարգէ... Եթէ ի վերայ գրաստի նստի եւ ///մն լինի, ԻԱ. (21) օր կարգէ... մի եկեսցէ ///եսցի։ Եթէ /// (2 բառ)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1բ Գործս ձեռաց մերոց (՞) ուղիղ արա՛յ մեզ, Տէ՛ր, զգործս ձեռաց մերոց աջողեա՛ մեզ։

48բ Քրիստո՛ս Աստուած, ողորմեա՛եղկելի գծողիս եւ ծնաւղաց իմոց. ամէն։

60բ Զեղկելիս գծողս յիշեցէ՛ք (նման ի ստ. լս.՝ 151ա, 207բ)։

77ա ստ. լս. Զգծողակս յիշեցէ՛ք, ո՛, վա՛յ ինձ։

108բ Քրիստո՛ս Աստուած, ողորմեա՛ եղկելի գծողիս աղօթիւք սուրբ ճգնաւորաց, եւ ծնաւղաց իմոց. ամէն։

120բ Զեղկելի գծողս յիշեա՛, ո՛վ սուրբ ընթերցող, զի եւ դու յիշեալ լիցիս ի Քրիստոսէ. ամէն։

190բ Գրեցաւ գիրգս այս ի Պոնտոս քաղաքին, որ անուն կոչի Տրապիզոն, եւ ի դուռն Սուրբ Փրկչին, եւ մատուռ նորին Սուրբ Կարապետին, որ է արդեամբ շինեալ խոճա Ստեփանոսին։ Գրեցաւ թուաբերութիւն հայոց ՊՁԱ. (1432), Յունվար Ժ., ձեռաւք բազմամեղ, սուտանուն Յակոբ աբեղի։ Ո՛վ սուրբ ընթերցաւղք, յիշեսջիք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զեղկելի գծողակս եւ զծնողսն |191ա| եւ զեղբարսն եւ զամենայն արեան մերձաւորսն իմ, նաեւ զստացող գրիս՝ զԱւետիք միայնակեացն, եւ ետ գրել յիշատակ հոգոյ իւրոյ։ Եւ թողութիւն մեղաց հայցեցէ՛ք, զի եւ ձեզ թողցէ ողորմածն Աստուած, որ առատն է ի տուրս պարգեւացն. ամէն եւ յամենայն ժամ։ Եւ զարժանագով զհոգեւոր հայրն մեր զտէր Ղազար Ղրիմեցի /// (1 բառ ջնջուած) գրոց աշակերտ եւ զմանկայոյն եղբայրս մեր կրաւնաւորսն |191բ| մեր` զՅովհաննէսն եւ զՂազարն յիշեցէ՛ք ի մաքրափայլ յաղաւթս ձեր, եւ Աստուած զձեզ յիշէ, որ առատն է ի տուրս բարեաց. ամէն։ Նայեւ խոշորութեան եւ սղխա[լա]նացս անմեղադրելի լերո՛ւք, զի կար այսչափ էր, ո՛վ սուրբ ընթերցողք։

Ծնթ. Միայն 190բ-91բ էջերի այս յիշ-ը տե՛ս ԺԵ. դ-ի յիշ-ք, Ա., էջ 427, Հմր 467։

208ա Զբազմամեղս յիշեցէ՛ք։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ «3484», պհպ. Գբ-ին սոսնձած սպիտակ տպագիր թղթին՝ «Վերականգնուած է հին ու նոր կաշուով, հին ու նոր կազմաստառով Գլխ. վերականգնիչ՝ Լ. Աղաբէկեան. Երեւան 1977 թ. 24/XII 77»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1բ՝ «[Խ]րատք գեղեցկայարմարք սուրբ եւ երանելի հար[ցն] մերոց կրաւնաւորաց։ Յաղագս կատար[եալ] առաքինութեան Գլուխ երկրորդ», 2ա՝ «դարթուն ար///, [Հա՞ր]ց մ//նց հար/// ոնի, ընդ [ա՞] նոյ, զոր/// նկատել, այնպիսացն /// ք/// աք զկարգն, զի դիտ /// փնջ[է՞]ր եւ կամի, այլ որի [նշա՞] /// ւ մէք արսաց (՞)։ Որ ընդ /// նշ ///յի աղտն եւ յանկարծակի հոսի (՞) մի կարգէ եւ [թէ՞] ինչ խ /// իցէ աղտն ի քուն շարժեցաւ, որ անդ /// շարժի եւ միտքն պղծի եւ շրթ /// եւ յանժար կամաւք որ /// եւ թուլն տայ մտացն թէ /// Բ. ոչ, սակայն ի սուրբ /// ցէ, զի ախտն, որ ի քուն /// ելանէ կամ զհետ ջր/// կամ հետ ///։ Եթէ /// գրաստի նետի եւ /// մն լինի ԻԱ. (21) օր կարգէ։ Եթէ /// լեալ է /// իք հու... մի եկեսցէ [եւ եթէ] /// եացի։ Եթէ մ/// ե ///», 132բ՝ «ժողովեցան»։

 

 

3485

ՊԱՏՃԷՆ ՏՈՄԱՐԻ

ՌՃԺԴ. – 1665

ԹԵՐԹ՝ 45. չգրուած՝ 1բ, 44բ, 45ա։ ՊՐԱԿ՝ Ի-ԻԴ×12 (Ի 4, ԻԴ 5)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,5×10,8։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11×7,5). ստ. լս.՝ յիշագրեր։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 10ա)։ ՏՈՂ՝ 21-22։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն կաշի. մէջքը՝ սպիտակ կտաւ. աստառը՝ սպիտակ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա (սկ.)՝ սպիտակ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թագ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ՝ Ճակատազարդ՝ 3ա, Լուսանցազարդ՝ բուսական՝ 3ա։ Զարդագիր՝ թռչնագիր՝ 3ա, հանգուցագիր՝ 8բ։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, նարնջի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. վերակազմուած ԺԸ. դ., կազմը, պհպ-ը՝ նորոգման ժամանակի. կազմը տեղ-տեղ մաշուած, խոնաւութիւնից գունափոխուած, մէջքը գունափոխուած, ստ. հատուածը մաշուած-թափուած. թերթերի մաշուած, թափուած հատուածները նորոգուած-լրացուած սպիտակ թղթով. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր, ցեցի անցքեր։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2բ-41ա [Պատճէն տոմարի]

1. 2բ-7բ [Պատճէն տոմարի Հայոց] – (սկ.՝ աղիւսակ՝ «Ամիսք եւ տօմարք Հայոց...») 3ա Կրկնակ ամսոց այսպէս արա՛. կա՛լ զՆաւասարդի ամիսն եւ ե՛րթ... 3ա Կիսակ ամսոց Աստուծոյ... 3ա Թուական Աստուծոյ... 3ա Եւ տե՛ս, թէ առաջին ամին իցես... 3բ Կա՛լ զթուականն, բաժանեա՛... 3բ Եթէ կամիցիս գիտել, թէ յորում... 3բ Ինն եւ տասներեկ Աստուծոյ... 3բ Վերադիր Աստուծոյ... 3բ Վերադրով վերադիր Աստուծոյ... 4ա Եօթներեկ Աստուծոյ... 4ա Ելք աւելեաց պատկեր օրն... 4ա Զամս ի սկզբանէ արարածոց... 4ա Յելանելոյն Ադամայ ի դրախտէն... 4ա Ի Քրիստոսէ մինչ ի սուրբն Գրիգոր... 4ա Զամս ծնընդեան Քրիստոսի... 4ա Զամս Լուսաւորչին... 4ա Գիւտ գրոյ... 4ա Տանուտէր տարւոյ... 4բ Ծնունդ Լուսնի... 4բ Լրումն Լուսնի... 4բ Աւուրք Լուսնի... 4բ Րոպէիւ Լուսնի... 4բ Դարձեալ կա՛լ զրոպէն եւ զթիւ... 4բ Դարձեալ կա՛լ զրոպէն եւ կրկնեա՛... 5ա Իսկ ի լրմանն... 5ա Եթէ կամիցիս գիտել զծնունդ Լուսնին... 5բ Ամսամուտ այսպէս արա՛... 5բ Օրագիւտ այսպէս արա՛... 5բ Առաջաւորաց Բարեկենդան այսպես արա՛... 6ա Լրումն Զատկի այպէս արա՛... 6ա Գիւտ գրոյ այսպէս արա՛... 6ա Եւ զաւետիքն ուղղեա՛ գրերովն... 6բ Ամսանահանջ Աստուծոյ... 7բ Եւ զՎարդավառի միջոցն ուղղեա՛... 7բ Ձայնագիւտ Աստուծոյ...

2. 8ա-11ա [Պատճէն տոմարի Հոռոմոց] – (սկ.՝ աղիւսակ՝ «Ամիսք եւ տօմարք Հռօմայեցւոց...») 8ա Ամսովն եւ Է.երե[ա]կովն ի ներս մո՛ւտ... 8ա Զուգաւորութիւն հայի ընդ հռօմի... 8բ Թուական այսպէս արա՛. կա՛լ զհայոց մեծ թուականն... 8բ Վերադիր այսպէս արա՛... 9ա Վերադրով վերադիր այսպէս արա՛... 9ա Եօթներե[ա]կ այսպէս արա՛... 9ա Ելք Դեկտեմբերի պատկեր օրն... 9ա Յորժամ մուտ Ապրիելին ի շաբաթ եւ ի կիրակի հանդիպի... 9բ Յորժամ ծնունդ Լուսնի առնես... 9բ Առաջաւորաց Բարեկենդան այսպէս արա՛... 9բ Դարձեալ կա՛լ զյայտնութիւնն... 10ա Լրումն Զատկի այսպէս արա՛... 10ա Դարձեալ կա՛լ զհասակածն... 10ա Գիւտ գրոյ այսպէս արա՛... 10բ՝ Անշարժ եղանակէ. Յունվար Ա. Կաղանդ է...

3. 11ա-2բ [Գործնական աստղագիտութիւն] – 11ա Եթէ կամիցիս գիտել, թէ Արեգակն յորում կենդանակերպի է... 11ա Եթէ կամիցես գիտել, թէ Լուսինն յորում կենդանակերպի է... 11բ Եթէ կամիցիս գիտել, թէ Արեգակն յորում գօտւոջ է... 11բ Եթէ կամիցիս գիտել, թէ Լուսինն յորում գօտւոջ է... 12ա Եթէ կամիցիս գիտել, թէ Արեգակն յորում կիտի է... 12ա Եթէ կամիցիս գիտել, թէ Արեգակն յորում գրի է... 12բ Եթէ կամիցից գիտել, թէ Արեգակն քանի հոլով առնու...

4. 12բ Յաղագս Հինգհարիւրեկին – Կալ զՀռոմի փոքր թուականն ԻԸ. (28)...

5. 13ա-27բ [ՇԼԲ. Ազարիայի Ջուղայեցւոյ] (աղիւսակ) – 27ա Զկարճ գիր տարւոյքս այսպէս արա՛... 27բ Կա՛լ զհնգեակն եւ զվեցեակն, միաւորեա՛...

Ծնթ. 25բ-6ա՝ լս-ներում հետագայ ձեռքով՝ «Նաւասարդի Ա. ի ՉԽԷ. (1298) թուին եղեալ է Յայտնութիւնն ի չորեքտասաներորդ խորանս, որոյ գիր տարւոյն ՚Ոն է»։

6. 28ա-9ա [Պատճէն տոմարի յունաց] – (սկ.՝ աղիւսակ՝ «Ամիսք եւ տօմարք յունաց...») 28ա Զուգաւորութիւն հայոց ընդ յունաց այսպէս արա՛... 28բ Թուական Աստուծոյ այսպէս արա՛... 28բ Առաջաւոր Աստուծոյ այսպէս արա՛... 28բ Լրումն Զատկի այսպէս արա՛... 29ա Անշարժ եղանակ յունաց եւ ասորոց զոյգ...

7. 29բ-31բ [Պատճէն տոմարի եբրայեցւոց] – (սկ.՝ աղիւսակ՝ «Ամիսք եւ տօմարք եբրայեցւոց...») 29բ Զուգաւորութիւն մեծ հայոց ընդ եբրայեցւոց ամսոյ այսպէս արա՛... 30ա Զուգաւորութիւն եբրայեցւոց ընդ հռօմայեցւոց. զիւր յարակայն... 30ա Թուական այսպէս արա՛. կա՛լ հինգ հազար... 30բ Եօթներեակ այսպէս արա՛. կա՛լ զմտրուկն... 30բ Առաջաւորաց Բարեկենդան այսպէս արա՛. կա՛լ հանապազ Լ. (30)... 30բ Լրումն Զատկի այսպէս արա՛... 31ա [Անշարժ եղանակք] – Աւելեաց Դ. գարնանամուտ է... 31ա Յաղագս յարակային եբրայեցւոց – Մարտ ամսոյ ԻԲ. (22) մուտ է Նիսան ամսոյ...

8. 31բ-2բ [Պատճէն տոմարի ասորոց] – (սկ.՝ աղիւսակ՝ «Ամիսք եւ տումարք ասորոց...») 31բ Զուգաւորութիւն հայոց ընդ ասորոց այսպէս արա՛... 32բ Կա՛լ զհայոց մեծ թվական... 32բ Առաջաւոր այսպէս արա՛յ... 32բ Զատկի լրում այսպէս. կա՛լ ԽԳ...

9. 33ա Ամիսք եւ տումարք արաբացւոց, մակեդոնացւոց – (սկ.՝ աղիւսակք) 33ա Կա՛լ զհայոց մեծ թվական, Ա. վերայ բե՛ր, արաբացոց է...

10. 33բ-5բ [Պատճէն տոմարի Է. ազգաց] – (սկ.՝ աղիւսակք) 33բ Յաղագս յարակին եգիպտացւոց. Յունվար Զ. եւ Տուբիլ ԺԱ. (11)... 35ա Ամսանահանջ այսպէս արա՛... 35ա Զուգաւորութիւն Է. ազգիս ընդ հայոց... 35ա Զուգաւորութիւն Է. ազգիս ընդ հռոմայ... 35ա Թվական այսպէս արա՛... 35բ Առաջաւոր այսպէս արա՛... 35բ Լրումն Զատկի այսպէս արա՛... 35բ Անշարժ եղանակ. Է. ազգացդ Բ. ազգի ամսով է գրած՝ եգիպտացւոցն եւ վրաց – Պեմէնովթ՝ եգիպտացոց, Նիկրանի՝ վրաց...

11. 36ա Ամիսք պարսից, որ ասի Ջալալի, ամիսք տաճկաց – (սկ.՝ աղիւսակք) Տարեմուտ սոցա Մարտի ԺԳ. (13), որ ասի Նաւռուզ եւ գարնանամուտ։

12. 36բ-40ա [Պատճէն տոմարի Սարկաւագին] – (սկ.՝ աղիւսակ) 36բ Ամսանահանջ այսպէս արա. կա՛լ գարնանամուտ մեծ հային ԺԲ. (12)... 36 Զուգաւորութիւն հայոց ընդ նորոյս... 37ա Զուգաւորութիւն փոքր հայի ընդ հռոմայ... 37ա Զուգաւորութիւն փոքր հայի ընդ եբրայեցոց ամսոյ... 37բ Թուական այսպէս արա՛... 37բ Վերադիր այսպես արա՛... 38ա Եւթներեկ այսօէս արա՛... 38ա Առաջաւորի Բարեկենդան այսպէս արա՛... 38ա Լրումն Զատկի այսպէս արա՛... 38ա Արեգի ԺԲ. (12) գարնանամուտ է... 38բ Զիջումն գերազանց լուսոյն այսպէս արա՛... 39ա Ի քանիս շրջի շրջան Արեգակն ԻԸ. (28)... 39բ աղիւսակ. Զմուտ աղիւսակիս այսպէս արա՛... 40ա բոլորաձեւ աղիւսակ. Առաջին կարմիր գիրն Թ. եւ Ժ.երէկի ամիսն է...

13. 40բ-1ա [Տոմար Ազարիայի Ջուղայեցւոյ] – (բոլորաձեւ աղիւսակ) 40բ Կա՛լ զհայոց մեծ թուական, ՇԼԲ. (532) ի բաց երթ, որ մնայ... 41ա Կա՛լ զմտրուկն... 41ա Վերադիր այսպէս արա՛. կա՛լ զմտրուկն, տե՛ս քանի նահանջ կա... 41ա Եւթներեկ այսպէս արա՛... 41ա Կա՛լ զմտրուկն եւ երթ ԺԲ. ԺԲ. (12-12), որ մնայ... 41ա Կա՛լ զմտրուկն ԺԴ. (14) թիւ ի վերայ Աստուած... 41ա Մտրուկի թուական այսպէս արա՛. կա՛լ ի Սահմի ամսոյ... 41ա Կա՛լ զհոռոմաց փոքր թուական...

Տե՛ս Պատճէն տումարի (Է.-ԺԵ. դդ.), աշխ.՝ Ջ. Էյնաթեանի, աշխ. եւ խմբ.՝ Գէորգ Տէր-Վարդանեանի, Երեւան, 2002. ձեռ-իս նկարագրութիւնը՝ էջ 124։

Բ. 41բ-4ա [Տոմարական]

1. 41բ-3ա Յաղագս տումարի, թէ ումէ արարեալ – Զեբրայեցոցն Եզրաս, որդի Սարոնի, յետ Ռ. (1000) ամի Ելիցն յԵգիպտոսէ... Թագաւորն Կոստանդիանոս հրամայեաց... Ը. անգամ պատահեալ լինի Ծռազատիկ։

2. 43բ-4ա Բոլորաձեւ աղիւսակ. Եօթներեկ, 44ա Բոլորաձեւ աղիւսակ – Այս է խաչբոլորակն, յորում ցուցանէ նախ զկենդանակերպն...

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ., նոտրգիր

45բ (հակառակ դիրքով) Զծնունդ Լուսնի այսպէս արա՛ – Կա՛լ հանապազ Լ. (30) կամ Կ. (60) եւ զվերադիրն հանդերձ թուով ամսոյն անցելոյ հա՛ն ի բաց... եւ լրումն Լուսնոյն, զի նոյն է։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

44ա Գրեցաւ ի թուին ՌՃԺԴ. (1665), Մարտի ///։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 30ա (1813 թ., նոտրգիր) Ի ՌՄԿԲ. (1813) թուին հայոց եբրայեցւոց մեծ թուականն 7238 էր։

37բ Ի ՌՄԿԲ. (1813) թուոջս Սարկաւագի թուականն է 729։

2. 2ա (1816 թ., նոտրգիր) Ի ՌՄԿԵ. (1816) թուին Մխիթար աբեղայս ետու զսա տիրացու Յովհաննիսին։

3. 12ա (1834 թ., նոտրգիր, ստ., արտք. լս.,) Ի ՌՄՁԳ. (1834) թուոջս մերում է Արեգակն ի սուղական ձմեռնային կիտոջ, յիսուն ամ անցեալ, մնացեալ է քառասունմէկ տարի, որ մտանէ գարնանային կէտն։ Ասեն, թէ յայնմ երկնամիջակ գարնակիտոջ լինին բարեխառնութիւնք օդոց եւ ամենայն բարուեաց յորդութիւն եւ առատութիւն։

4. 44բ (ԺԹ. դ., նոտրգիր) Տէր Պետրոսինս է։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 43ա սեւ բոլորակ՝ անընկալելի գրութեամբ։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած տպագիր թղթին՝ «Տօմարատետր», «Ի ԳՐԵԱՆՑ ԳՐԱՏԱՆ ՍԵՒԱՆՈՒ ԱՆԱՊԱՏԻՆ Հմր», պհպ. Աա՝ «Սեւան 101/3485», «ԺԷ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Մ. Սմբատեանց, Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր-Բայազիտ գաւառ, Վաղարշապատ, 1895, էջ 410, Հմր 101/1:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Ա. փեղկին՝ «Յառաջա՞», Բ. փեղկ՝ անընկալելի գրութիւն, կազմաստառ Ա, Բ, 1ա (այբուբեն), 1ա՝ «ասացի, Հայր մեր սափ, ամէն ասեմ քեզ, Հայր մեր սափա», «Հայր մեր որ», «Քննեա՛ եւ տե՛ս», 2բ՝ «Թուական այսպէս արա՛. կալ թիւ մի արաց ամսոյն»։

 

 

3486

ՏՈՒՄԱՐԱՏԵՏՐ

 ԺԵ. դար. (ՊՂԴ. -1445՞)

ԳՐԻՉ՝ Յարութիւն դպիր։

ԹԵՐԹ՝ 47 (չգրուած՝ 1աբ, 11ա, 19ա, 46բ, 47աբ. գրչի էջակալում՝ 1-94, որ է՝ 1ա-45բ)։ ՊՐԱԿ՝ 2+8+Գ-Ե×12 (Ե 11)+2։ ՆԻՒԹ՝ թուղթ՝ լուսագծերով. թ. 1, 46-7՝ այլ, կապոյտ թուղթ (ԺԹ. դ.). լուսագծերով եւ լուսադրոշմով՝ բուսական զարդանախշ, «1804»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5×10,7։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (12×8,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր՝ (նմուշ՝ 25ա)։ ՏՈՂ՝ 30։ ԿԱԶՄ՝ մոխրագոյն մոմլաթ՝ ճնշագծերով. մէջքը՝ մուգ կապոյտ գործուածք. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ չգրուած թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Գ+Դ. Ա, Դ՝ սպիտակ չգրուած թուղթ, մասն կազմաստառի, Բ, Գ՝ կապոյտ թուղթ՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ «1804»։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած ԺԹ. դ. եւ Ի. դ.ի 50ականներին. թերթերի մաշուած, թափուած հատուածները լրացուած, նորոգուած սպիտակ չգրուած, դեղնաւուն կիսաթափանցիկ եւ կապոյտ թղթերով. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. թ. 5՝ ստ. լս-ը պատռուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-3ա [Վասն կենդանակերպիցն] – (2ա, 2բ բոլորակք) 3ա Ստորնայինս հով է եւ գէջ...

Բ. 3բ-24բ [Պատճէն տոմարի]

1. 3բ-5բ [Պատճէն հայոց տոմարի] – (սկ.՝ աղիւսակ «Ամիսք հայոց...») 3բ Զկրկնակ ամսոցդ այսպէս արա՛. կա՛լ զառաջին ամիս տարոյն... 3բ Զկիսակ ամսոցդ այսպէս արասցես... 4ա Ամսամուտ այսպէս արա՛... 4ա Զամս Ծննդեանն Քրիստոսի այսպէս... 4ա Թուական այսպէս արա՛... 4ա Թէ կամիցիս գիտել, թէ յորում ամի իցես... 4ա Նահանջ այսպէս արա՛... 4ա Ինն եւ Ժ.երրեակ (10) այսպէս արա՛... 4ա Վերադիր այսպէս արա՛...4բ Եօթներեակ այսպէս արա՛... 4բ Րոպէ այսպէս արա՛... 4բ Հնգեակ եւ վեցեակ այսպէս արա՛... 4բ Եթէ կամիցիս գիտել, թէ յորում նահանջի եմք... 5ա Գարնանային հասարակ հայոյ մեծի այսպէս արա՛... 5ա Յայտնութիւն այսպէս արա՛... 5ա Աւետիս յունաց այսպէս արա՛... 5ա Ըստ հայոց աւետիք կուսին այսպէս արա՛... 5ա Աստուածային այսպէս արա՛... 5բ Սուրբ Խաչ այսպէս արա՛...

2. 5բ-10բ [Պատճէն տոմարի հոռոմոց] – 5բ Վերադիր հռոմայեցոց այսպէս արա՛... 5բ Հռոմայեցոց հնգեակ եւ վեցեակ այսպէս... 5բ Րոպէ այսպէս... 6ա Եօթներեակ հռոմայեցոց այսպէս... 6բ աղիւսակ՝ «Ամիսք հռոմայեցոց...» 6բ Զուգաւորութիւն հայոց ընդ հռոմայեցոց... 7ա Ամսանահանջ այսպէս արա՛... 7ա Զմուտ բոլորիս այսպէս արա՛... 7ա Գիր փիլիսոփայական այսպէս... 7ա Զգիր վերի խորանին այսպէս արա՛... 7բ Զգիր միջոցին, որ ԲԺ.ան (12) ազգաց լրումն առնէ... 7բ Առաջաւորաց Բարեկենդան... 7բ Մեծ յարակայ հռոմայեցոց այսպէս արա՛... 8ա Միջին յարակա այսպէս արա՛... 8ա Փոքր յարակայ... 8ա աղիւսակ՝ «Ամիսք հռոմայեցոց... Ամիսք հայոց...» 8ա Զուգաւորութիւն հայոց մեծի ընդ հռոմայեցոցն այսպէս արա՛... 8բ աղիւսակ՝ «Վերադիր...» 8բ Վերադիր հռօմայեցոց այսպէս արա՛... 9ա Զատիկ այսպէս արա՛... 9ա Օրագիւտ այսպէս արա՛... 9բ Միջոց Վարդավառի եւ Աստուածածնին այսպէս արա՛... 10ա Միջոցք Աստուածածնին եւ Խաչին այսպէս արա՛... 10ա Միջոցք յիսնակաց եւ Գէորգեա Է.երեակաւ այսպէս արա՛... 10բ աղիւսակ. Ի վերայ Է. մատանցդ Է.երեակ այսպէս արա՛... 10բ Ի վերայ ձեռաց Ե. մատանցդ լրումն Զատկի այսպէս արա՛...

3. 11բ-24բ [Տոմարականք] – 11բ-2բ բոլորակք, 13ա Եթէ կամիցիս գիտել, թէ զիա՞րդ կատարէ Լուսինն... 13ա Իսկ զմուտ սորա այսպէս արասցես. կա՛լ զթուականն մեծ... 13բ Զգիր վերի խորանին յայտնութենէն առաջ տո՛ւր... 13բ Այս բոլորակս ամենայն ազգաց... 14աբ բոլորակք, 14բ Զմուտ վերադրաց բոլորիս այսպէս արա՛... 15աբ բոլորակք, 15ա Զմուտ մասանց բոլորիս այսպէս արա՛... 15բ Զմուտ ԻԸ.եակ (28) բոլորիս այսպէս արա՛... 16աբ բոլորակք, 16ա Եթէ կամիցիս կիկլիոնաւ զօր գտանել... 16բ Զմուտ Դ. բոլորիս այսպէս արա՛... 17ա աղիւսակ, բոլորակ, 17ա Զմուտ աղիւսակիս այսպէս արա՛... 17ա Զմուտ բոլորիս այսպէս... 17բ աղիւսակ, բոլորակ, 17բ զմուտ աղիւսակիդ այսպէս արա՛... 18ա աղիւսակ, 18ա Զմուտ բոլորիս այսպէս արա՛... 18ա Զմուտ Զատկաց աղիւսակիս... 18ա Լուսնագիր այսպէս արա՛... 18բ բոլորակք. Բոլորակս ամենայն անուամբ լրումն առնէ... 19բ Երկոտասան կենդանակերպքս իշխեն եւ տիրեն... 19բ Զթուական ազգաց այսպէս միաւորեա՛... 20ա Զմուտ չորից աղիւսակացդ այսպէս արա՛... 20բ-2բ աղիւսակ՝ «Առաջաւոր. հայոց...», 23ա Զմուտ բոլորաձեւ աղիւսակիս այսպէս արա՛... 23ա Զմուտ աղիւսակիս այսպէս արա՛... 23բ-4ա աղիւսակք՝ «Հռոմայեցոց է. պատկեր ամսամտին...», 24բ Զմուտ աղիւսակիս այսպէս արա՛...

Տե՛ս Պատճէն տումարի (Է.-ԺԵ. դդ.), աշխ.՝ Ջ. Էյնաթեանի, աշխ. եւ խմբ.՝ Գէորգ Տէր-Վարդանեանի, Երեւան, 2002. ձեռ-իս նկարագրութիւնը՝ էջ 117։

Գ. 24բ-5բ [Անանիայի Շիրակացւոյ Յաղագս կշռոյ, կշռոց եւ կշռորդաց]. Յաղագս չափուց, ասարիոնի, ղեփտոնի եւ դանկի – Կշիռ Բ. գարեհատաց, կոչի ասարիոն... մթախալն ԻԴ. (24) կուտ է։

Տե՛ս Անանիա Շիրակացի, Մատենագրութիւն, Երեւան, 1944, էջ 78։ Մատենագիրք հայոց, հտ. Դ., Է. դ., Անանիա Շիրակացի, Անթիլիաս-Լիբանան, 2005, էջ 627-629։

Դ. 26ա-8բ [Յաղագս թուոց] – Այսոքիկ թուական արհեստս վասն որոյն գրեցան... այսպէս եւ Զ. անգիւնին եւ այլն ըստ կարգի։

– Աղիւսակք՝ 26ա-7բ։

Ե. 28բ-9ա [Յաղագս երկոտասան կենդանակերպից] – Այս աղիւսակս երկոտասան կենդանակերպքն են... ի բոլորակիս, զոր խնդրես։

– Աղիւսակք՝ 28բ, 29ա(վիճակացոյց)։

Զ. 29բ-40ա [Պետրոսի Արագոնացւոյ Գիրք դատաստանաց. ձեռ. 484, 1ա]

1. 29բ-32բ Յաղագս ազգական արգելմանն – Յետ ասելոյն յուխտական արգելմանէն այժմ ասելի է ազգական արգելմանէն...

– 29բ Աղիւսակ (ծառ ազգականութեան)։

– 30բ Թէ կամիցիս գիտել, թէ որ աստիճանք են, կարդա՛ զայս ճառս – Արդ, վասն ազգականութեանն հինգ իրս տեսանելի է... ի գիծ եղբօրն եւ քեռն։

2. 32բ-5ա Յաղագս խնամական արգելմանն – Քանզի զնոյն արգելումն ունի խնամութիւնն... յորժամ վնասէր, պահել, փոխեցաւ։

– 33ա աղիւսակ։

3. 35ա-6բ Յաղագս այնորիկ, որ շաղաշարի ընդ ազգականին ամուսնոյն իւրոյ – Յառաջագոյնդ ասացաք վասն արիւնակցութեան... բաժանել զօրինաւոր պսակն։

4. 36բ-40ա Յաղագս հոգեւոր ազգականութեանն – Յետ ճառելոյն բաւականապէս ի մարմնաւոր ազգականութենէն... կամ ըմբռնեաց ի մկրտութիւնն։

Է. 40բ-2ա [Վիճակացոյց աղիւսակք]. «Կենդանակերպք. Խոյն, Ցուլ...»

Ը. 42բ-3ա [Թուաբանական աղիւսակք] – Ի թուական արհեստէն է աղիւսակս... ցուցանէ, զոր եւ կամիս։

Թ. 43բ-4ա [Եկեղեցական տօնացոյց, աղիւսակ] – ՊՂԴ. (1445) թուականիս բանալի է առաջինէն, եւ Տանուտէրն ի վերեւն Խոյն է, եւ այլն կարգաւ երթայ, եւ կարմիր տող գրերն նահանջ է, իսկ ի մէջ խառնաբնդորից նահանջի ամն, երբ ի Մարտի ամիսն մտանես, տուփ մի ի վեր ել, եւ այն կարգովն գնա։

Ժ. 44բ-5բ [Քարտէզ ԺԲ. տոհմից Իսրայէլացւոց] – Ընդ ամենայն գունդ բանակին... Պատճէնս խորանին է... զոր արարին Մովսէս եւ Ահարոն։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ.դ., նոտրգիր

46ա Մեկնութիւն քահանայական աղօթիցն – Սուրբ, սուրբ, սուրբ ես, ճշմարտապես եւ ամենասուրբ... զանազան ասէ եղանակօք զվիճակեալ տրտմութեանց եւ մեղաց զբնութիւնս փոխեցեր եւ թէ (չշարունակած)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

25բ Զծնօղս յիշեա՛ Յարութիւն դպիրս։

44ա Եւ անարհեստ գրիչս՝ Յարութիւն անարժան եւ բազմամեղ դպիրս յիշեա՛, զի զաշխատանս ոչ սակաւ կրեցի ընդ գաղափարելն իմ գեղեցկագոյն եւ պատուական Տումարատետրս զայս, որպէս զի եւ դու լիցիս յիշեցեալ առաջի անմահ Գառինն անարատի. ամէն։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառ՝ «Սեւան 102», պհպ. Գա՝ «102/3486», «Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», 1ա՝ «3486», 46բ՝ «1870», «95»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Մ. Սմբատեանց, Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ գաւառի, որ այժմ Նոր-Բայազիտ գաւառ, Վաղարշապատ, 1895, էջ 410, Հմր 102/1:

 

 

3487

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԿԱՊՈՍԻ ՎԱՆՔ (ԵԿԵՂԵԱՑ ԳԱՒԱՌ) ՊԼԸ. – 1389

ԳՐԻՉ՝ Յակոբ Ղրիմեցի։ ՍՏԱՑՈՂ՝ Աբրահամ աբղյ։

ԹԵՐԹ՝ 144. չգրուած՝ 47բ, 48բ, 144բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԲ×12։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14×9,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10,2×6,2)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 89ա)։ ՏՈՂ՝ 25։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ դեղնաւուն կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, շագանակագոյն։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Ղուկասու. ԻԳ. 23-35։ ԺԱ. դ.։ Ա+Բ՝ ստացուած մէկ թերթի ընդլայնակի եւ ընդերկայնակի հատումով (բնագիրը կտրած)։ Մագաղաթ 13,2×18,5. երկսիւն (10,5×15). բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ Բա). տող՝ 9 (սկզբնական վիճակը՝ 22×18,5. տող՝ 15)։ Կարդալ՝ Բա-Աբ, Աա-Բբ՝ «զնա ի խաչ հանել [եւ] զաւրանային բա[ր]բառք նոցա եւ քահանայապետիցն...»։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը խիստ մաշուած, քրքրուած. Բ. փեղկի եւ մէջքի կաշին ամբողջովին թափուած, Ա. փեղկի կաշին ճաքած, միջուկ-տախտակը կոտրուած, Բ. փեղկի միջուկ-տախտակի ստ. մասը կոտրուած, ընկած, մէջքը քրքրուած, զոյգ կապիչներն ու գամերն ընկած. լուսանցակողերի կարմիրը գրեթէ լրիւ թափուած. պտռկ-պհպ-ը կծկուած. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր, ցեցի անցքեր. թանաքի թթուայնութիւնը բարձր, որի հետեւանքով որոշ թերթեր գունափոխուած, դժուարընթեռնելի. պտռկ-պհպ Ա.ի ելուստը թ. 12-3ի, Բ.ի ելուստը՝ 132-3ի միջեւ. թ. 1-12, 133-44՝ կարերը թուլացած. թ. 13, 24, 132՝ հիմքից մասամբ անջատ. 47բ, 48բ՝ հանդիպակաց երեսների գիրը մասամբ արտատպուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1բ-47ա [Յովհաննու Անգելոսի] Համառաւտ հաւաքումն յաղագս հոգոյ եւ զօրութեանց նորին (հին թրգմ.)

Տե՛ս ձեռ. 868, 193ա-244ա։ Նխ./3ա։ ա/3աբ։ բ/3բ-4ա։ գ/4աբ։ դ/4բ-5ա։ ե/5աբ։ զ/5բ-6ա։ է/6աբ։ ը/6բ-7ա։ թ/7ա-8ա։ ժ/8աբ։ ժա/8բ-9ա։ ժբ/9բ։ ժգ/9բ-10ա։ ժդ/10ա-1ա։ ժե/11աբ։ ժզ/11բ-2ա։ ժէ/12աբ։ ժը/12բ-3բ։ ժթ/13բ։ ի/13բ-4բ։ իա//14բ-5բ։ իբ/17ա-8ա։ իգ/18ա-20ա։ իդ/20ա-2բ։ իե/22բ-4բ։ իզ/24բ-6ա։ իէ/26աբ։ իը/26բ-7ա։ իթ/27աբ։ լ/27բ-8ա։ լա/28ա-9բ։ լբ/29բ-30ա։ լգ/30ա-1ա։ լդ/31աբ։ լե/31բ-2ա։ լզ/32ա-3ա։ լէ/33աբ։ լը/33բ-5բ։ լթ/35բ-6ա։ խ/36ա-7բ։ խա/37բ-8ա։ խբ/38ա-9բ։ խգ/39բ-41ա։ խդ/41աբ։ խե/41բ-2ա։ խզ/42աբ։ խէ/42բ-4ա։ խը/44ա-5ա։ խթ/45ա-6բ։ ծ/46բ-7ա (47ա գրչից՝ «Աւրհնեալ է Աստուած, կատարեցաւ յաղագս հոգոց եւ զաւրութեանց նորին, փա՛ռք Քրիստոսի Աստուծոյն մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն»)։ Ունի՝

ա. 1բ-2բ [Ցանկ] – Ա. Նախ թէ հոգին ոչ է մարմին... ԾԱ. Թէ տեսանողքն զԱստուած ըստ էութեանն ոչ տեսանեն ի յԱստուած զամենայն։

բ. 15բ-7ա ԻԲ. Յաղագս Ե. ներքին զգայութեանցն – Եւ արդ, զի իւրաքանչիւր արտաքին զգայութիւն միայն զգայ զյատուկ յառաջ եդեալն... քան զմիտքն, զոր ունին անբանքն։

Ծնթ. Ի. միաւորից սկսած՝ գրչի սխալ համարակալման եւ յաւելեալ միաւորի առկայութեան հետեւանքով յղուող ձեռագրի համեմատ գլխահամարների միջեւ անհամապատասխանութիւններ կան։ Յղուող ձեռագրում ԻԷ. գլխի համարը յաջորդ գլխի համարով է՝ խորագրով եւ սկսուածքով հանդերձ, մինչդեռ ձեռագրում այդ գլուխն ամբողջութեամբ առկայ է։

Բ. 48ա-81բ Յաղագս առաքինութեանց հոգոյն (հին թրգմ.)

Տե՛ս ձեռ. 930, 256բ-76ա։ Նխ./49աբ։ ա/49բ-50ա։ բ/50աբ։ գ/50բ-1բ։ դ/51բ-2բ։ ե/52բ-3ա։ զ/53ա-4բ։ է/54բ-6ա։ ը/56ա-7բ։ թ/57բ-8բ։ ժ/58բ-9բ ժա/59բ-61ա։ ժբ/61ա-3ա։ ժգ/63ա-4բ։ ժդ/64բ-5բ։ ժե/65բ-8ա։ ժզ/68ա-70ա։ ժէ/70ա-1ա։ ժը/71ա-2բ։ ժթ/72բ-4բ։ ի/74բ-6ա։ իա/76ա-9ա։ իբ/79ա-81ա։ իգ/81ա-2ա։ Ունի՝

48ա [Ցանկ] – Յաղագս չորից կարտինարական առաքինութեանն հանգամայն առեալ Ա. ... Թէ սէրն մնասցէ յետ ասի կենացս ԻԳ.։

Գ. 82բ-138բ Համառաւտ հաւաքումն [Յաղա]գս հրեշտակաց (հին թրգմ.)

Տե՛ս ձեռ. 930, 226ա-56բ։ [Նխ. եւ ցանկ]/82բ։ ա/83ա-4ա։ բ/84ա-5ա։ գ/85ա-7ա։ դ/87ա-8ա։ ե/88ա-9բ։ զ/89բ-91բ։ է/91բ-3ա։ ը/93ա-5ա։ թ/95ա-7ա։ ժ/97ա-100ա։ ժա/100ա-2ա։ ժբ/102ա-4ա։ ժգ/104ա-5ա։ ժդ/105ա-9բ։ ժե/109բ-14ա։ ժզ/114ա-6բ։ ժէ/116բ-9ա։ ժը/119ա-20բ։ ժթ/120բ-7ա։ ի/127ա-8ա։ իա/128ա-30ա։ իբ/130ա-2ա։ իգ/132ա-4ա։ իդ/134ա-6բ։ իե/136բ-8բ։

Դ. 139բ-44ա [Զենոնի Իմաստասիրի Յաղագս բնութեան]

Տե՛ս ձեռ. 627, 270բ-6բ. 1/139բ-40ա։ ա/չիք։ բ/140բ։ գ/140բ-1ա։ դ/141ա-2ա։ ե/142ա-3ա։ զ/143բ-4ա։ Վերջաբանութիւն, 2/չիք։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

47ա Փա՛ռք մարդասիրին Աստուծոյ, որ ետ ժամանել ի յաւարտումն գրոցս Հոգոյ եւ զաւրութեանց նորին զՅակոբ Ղրիմեցիս, որ եմ ուխտազանց Տեառն իմոյ եւ Աստուծոյն արարածոց, յիշեսջի՛ք ի մաքրափայլ աղօթս ձեր, եւ յիշեալ լիջիք դուք ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ։ Եւ յիշ /// (ջնջուած) գիրքս /// սուրբ առաքելոցն /// յեցոցն /// է։

81բ [Կ]ատարեցաւ գիրք Յաղագս հոգոյն եւ զաւրութեանց նորին եւ Առաքինութեանց ձեռամբ յոքնամեղ, յանցաւոր եւ ուխտազանց ի գտելոյս Աստուծոյ Յակոբ Ղրըմցոյ թարմատար գրչի, զոր ոչ եմ արժանի մանկանցդ առագաս|82ա|տի վերնոյն Սիոնի եւ բանի սպասաւոր ի վայելողաց այսու գրոցս միով Տէր ողորմայիւ յիշել առ անբարկանալին Աստուած, զի ըստ իմում գոյի յանցեա զչափ սխալանաց, միշտ յարաբարդելով զխորհրդոց զբանից եւ զգործոց, իբր զբեռինս ծանունս ի վերայ ոգոյս, ուստի ոչ ունիմ պատասխանի անաչառ դատաւորին յահեղ եւ ի սոսկալի ատենին։

139ա [Փ]ա՛ռք եռակի անձնաւորութեանցն եւ եզակի աստուածութեանն։ Փա՛ռք եռակի անձնաւորութեանցն, անտրոհելի եւ եզակի աստուածութեանն՝ Հաւր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ, յիմանալեացն հրաբուն զաւրացն խմբից եւ ի զգալեացս՝ ի տարրեղէն արարածոցս, այժմ եւ յանզրաւ յաւիտեանս յաւիտենիւ ամէն։ Արդ, ես՝ Յակոբ Ղրըմեցիս՝ ունայնագործս ի բարեաց եւ ուխտազանց գտեալս ի Տեառնէ, նայեւ վատթարս ի մէջ սրբազանից, ըստ անարժան գնացից, գրեցի զերեքեան գիրքս զայս իմով ձեռամբ անարհեստ գրչի։ Առաջին՝ զՀոգոյ եւ զզաւրութեանց նորին, երկրորդ՝ զԱռաքինութեանց հոգոյն, երրորդ՝ Վասն բնութեան հրեշտակացն. ի թվականութեանս հայոց մեծ թուականին ՊԼԸ. (1389) եւ փոքերն ՅԶ. (1389), ի գաւառիս Եկեղեաց, ի հռչակաւոր վանքս, որ կոչի Կապոսի, ի ստորոտ լերինս Սեպուհու, ընդ հովանեաւ կենաց բարէխաւսին Սրբոյն Յակոբի։ Եւ ետու զսա Աբրահամ աբեղաին՝ բանի սպասաւորի եւ գրոց աշակերտի, քաջ հռետորին Եզնկացոյ՝ Գէորգ վարդապետին |139բ|, զորս յուսամ յապէինազն Աստուած, զի խաղաղութեամբ վայելել տացէ զսա Աբրահամ գրոց աշակերտին երկարամեօք եւ յամերամ ժամանակօք եւ հասուսցէ յաստիճան կատարել վարդավետութեան եւ պահեսցէ ի կամս իւր. ամ<մ>էն։ Եւ զԲառագիրքն իմ, յորում փառք ի բարձունսն մեկնչովն գրեալ է, ի սկիզբն ետու Յովանէս աբեղաին՝ գրոց աշակերտին եւ բանի սպասաւորին։

Ծնթ. Միայն այս յիշ-ը, սկսած՝ «Արդ, ես՝ Յակոբ Ղրըմեցիս» բառերից, տե՛ս ԺԴ. դ-ի յիշ-ք, էջ 580, Հմր 726։

144ա ԶՅակոբ Ղրիմցի՝ սպասաւոր բանի, աղաչեմ յիշել ի Տէր։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 1ա (1763 թ., նոտրգիր) Շահին վարդապետ՝ ծառայ Աստուծոյ, 1212 (1763) սանաս///։

2. 2բ (1806 թ., շղագիր) Յիշատակ է մատեանս Դաւիթ կաթողիկոսն եւ իւր ծնողացն՝ ի սուրբ անապատն Սէվան։ Որք վայելէք, Աստուած ողորմի ասացէ՛ք, Աստուած եւ ձեզ ողորմեսցի։ ՌՄԾԵ. (1806) թուին։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «104/3487», «ՊԼԸ. 1389 Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ «Հաստատեց հաստատեցա», «անցան անանցան/// ջու/// մի կմ/// իւրկրին կական հոգո վանից մ/// տի առ դիման աւձն, որ ի փորն մտական, սպանանէ զնայ կորստեան», «առիւծ ի բարձ»։ 138բ (կրկնած խորագիրը)` Յաղագս ստեղծման հրեշտակացն նախ խնդրի թէ հրեշտակք։ 139ա (կրկնած յիշ-ի սկիզբը)՝ [Փ]ա՛ռք եռակի անձնաւորութեանցն եւ եզակի աստուածութեանն։ 139բ (առանձին բառեր, տառեր, մասնիկներ)։

 

 

3488

ԺՈՂՈՎԱԾՈՅ

 ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 208 (գրչի էջակալում՝ 1-416, որ է՝ 1ա-208բ). չգրուած՝ 151աբ, 199ա։ ՊՐԱԿ՝ Դ-ԻԱ×12 (Դ, ԻԱ 11, Ի 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ բուսական զարդանախշ, երեքնուկով պսակուած գծային խաչ, որի ձախ եւ աջ կողմերում՝ «P» «F»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,9×9,6։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (9×6)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 155ա)։ ՏՈՂ՝ 16-21։ ԿԱԶՄ՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ թուղթ (ԺԹ. դ.). լուսանցակողերը՝ կապոյտ ցայտկէն։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ (սկ.)՝ մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, վարդագոյն, կապոյտ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած ԺԹ. դ., կազմը եւ պհպ-ները նորոգման ժամանակի, որոշ թերթեր նորոգուած սպիտակ թղթով. կազմը տեղ-տեղ մաշուած, ձեւափոխուած, մէջքը ճաքճքած. պհպ. Ա.՝ հիմքից մասամբ անջատ. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. թ. 55՝ արտք. լս-ը, թ. 71, 131՝ ստ. արտք. անկիւնը պատռուած. թ. 1-9՝ ցեցի անցքեր. 98ա՝ կնքադրոշմները եղծուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-18ա Գէորգեայ վարդապետի (Սկեւռացւոյ) արարեալ, ի խնդրոյ Ստեփաննոսի, մականուն Գոյներիցանց Կայթառաւնցւոյ մեղսաներկ անձին

Տե՛ս ձեռ. 267, 399ա-417բ։ Նխ./1աբ։ ա/1բ-9ա։ բ/9ա-16ա։ գ/16ա-8ա։

Բ. 18ա-28ա Խրատք գրչութեան, զոր արարեալ էր զսայ յառաջագոյն Գէորգեա վարդապետի, ի խնդրոյ ումեմն, զորոյ զպակ[ա]սն ի նմանէ յետոյ իմ ի վարդապետէն խնդրեալ, եւ նա կատարեաց զխնդուածս իմ, եդեալ յառաջ զԱռիստակիսի արարեալն եւ զթերին ի նմանէ կատարեաց ինքն ինձ նուաստիս՝ Ստեփաննոս Գոյներիցանց. ողորմեսցի Տէր արարողին եւ խնդրողին

Տե՛ս ձեռ. 267, 418ա-28ա։ Յռջբ./18ա-20բ։ ա/20բ-3ա։ բ/23ա-4բ։ գ/24բ-5բ։ դ/25բ-7ա։ ե/27աբ։ զ/27բ-8ա (վջ.՝ «Աւարտ է ի Գէորգեայ արարելոց բանիցն»)։

Գ. 28ա-39բ Սրբոյն Գրիգորի Լուծումն համառօտ դժուարիմաց բանից ի գիրս գրչութեան, որոյ Արիստակէս հռետորէ

Տե՛ս ձեռ. 267, 444ա-55ա։ ա/28ա-31ա։ բ/31աբ։ գ/32ա-3ա։ դ/33աբ։ ե/33բ-4ա։ զ/34աբ։ է/34բ-5ա։ ը/35ա։ թ/35աբ։ ժ/35բ-6բ։ ժա/36բ-9բ։

Դ. 39բ-54բ Նորին Գրիգորի Լուծումն համառօտ ի խրատ գրչութեան Գէորգեայ վարդապետի, զոր նախ խնդրեալ էր ի նմանէ Կոստանդեա գրչի եւ ապա Գոյներիցանց Ստեփաննոսի

Տե՛ս ձեռ. 267, 429ա-44ա։ ա/39բ-40ա։ բ/40ա-51ա։ գ/51ա-3ա։ դ/53աբ։ ե/53բ-4ա։ զ/54աբ։

Ե. 54բ-5ա [Վարք Դաւթի փիլիսոփայի] – Դաւիթ փիլիսոֆայն է ի Հարք գաւառէ՝ ի Հերեթն գեղջէ, աշակերտ Սահակայ եւ Մեսրոպայ, քւերորդի Մովսէսի Քերթողահօր... եւ Գիւտ՝ ի Յունաց կողմանս, յաշակերտաց սրբոց քահանայիցն։

Զ. 55աբ արտք. լս. Վասն գօտոյ – Նախ՝ ասի կուսութեան, որպէս Յոհաննուն, երկրորդ՝ զինուորական պատրաստիլ ի պատերազմ... զպատժողական զաւրութիւն իւր ի մարդկանէ։

Է. 55բ-103ա Վերլուծութիւնք բացերեւապէս բազմազան բառից եւ բայից, յոքնախումբ շարադրութեամբ, արարեալ զսա Առիստակիսի գրչի, ի խնդրոյ բազմաց, յարհեստ գրչութեան

Տե՛ս ձեռ. 267, 348ա-98ա։ Նխ./55բ-8ա։ ա/58ա-9բ։ բ/60ա-3բ։ գ/63բ-6ա։ դ/66ա-7ա։ ե/67ա-70բ։ զ/70բ-3բ։ է/73բ-4ա։ ը/74աբ։ թ/74բ-5բ։ ժ/75բ-103ա։

Ը. 103ա-7ա Բառք քերթողական քերթականի – Վերծանութիւն՝ ընթերցողութիւն, Ներկուռ՝ ըստ կուռ կամ խոտ կամ կիրթ... Ենթանկեալ՝ ի ներքոյ անկեալ։

– Կից՝ 107ա Հոլովք անուանաց – Աստուած՝ ուղղական... զԱստուած՝ հարցական, է Աստուած՝ հոշական։

Թ. 107ա-19ա Հանդէս բանաստեղծաց, փաղանունաբար ստորոգիլ նորա վարժիցն սակս բառէ գեղջուկ – Պարտ՝ պատշաճ, ի դէպ, ի ճահ, յանկ, նման, բարիոք... Գիծ՝ տառք, գծաւորք։

Տե՛ս Հ. Ամալեան, Հայ միջնադարեան բառարանագրութիւնը, Երեւան, 2007, էջերը։

Ժ. 119ա-22բ Աշխարհացոյց [Գրիգորի Կեսարացւոյ. ձեռ. 1495, 161ա] – Աւետեաց երկիրն Երուսաղէմ է... Քեբոն՝ Խալիլ ռահման է, Երուսաղէմայ քովն։

ԺԱ. 122բ-37բ Դաւթէ փիլիսովփայի Էակաց գիրք – Ի քանի՞ս բաժանի էակն, կամ յո՞րս։ [Պատասխանի]. երկակի՝ ի գոյացութիւն եւ ի պատահումն... հոգի եւ միտք եւ շունչ բնութեամբ մի եւ զանազանութեամբ այլեւայլ։

Տե՛ս Մատենագիրք հայոց, Ի. հտ., ԺԲ. դ., Երեւան, 2014, էջ 708-723։

ԺԲ. 137բ-44ա [Դաւթի փիլիսոփայի Մեկնութիւն Արդ, գոլ զէակն] – Արդ, գոլ զէակն յորժա՞մ է եւ ոչ էակն ոչ գոլ... եւ ոչ էակն գոյ ներընդունական։

ԺԳ. 144աբ Տրամաբանականաց հետե[ւ]անք ստորասութեան, բացասութեան – Մարդ արդար է, ոչ մարդ՝ ոչ արդար է... ենթադատելով ճշտակշիռ։

ԺԴ. 144բ-50բ Վասն թէ քանի՞ հերձուածք – Առաջին հերձուած հեթանոսք, որ զԱրարիչն երկնի եւ երկրի, որ է Աստուած ճշմարիտ... եւ ի յուղղափառութիւն հաստատէ, եւ նմա փառք յաւիտեանս. ամէն։

ԺԵ. 152ա-5բ [Նզովք առ Անաթեմա] – (սկ./չի՞ք) Պատասխանեն աւագերեցունքն եւ ասեն. Այո՛, հա՛յր սուրբ, ունիմք դաւանութիւն ուղղափառ հաւատոյ... եւ ժողովուրդն ասեն եղիցի՛, եղիցի՛։

ԺԶ. 155բ-70ա Ոտանաւոր, ասացեալ Արիստակէս վարդապետի [Խարբերդացւոյ]. Վասն Ծառազատկին հոռոմոց, որ յոյնք կոչին – Արիստակէս՝ խնդրող բանի, / ես, որ տեղեաւ եմ Խարբերթցի / եւ ի գեղջէն եմ Եղեգցի, / որդի Կիրակոս քահանայի... եւ Սուրբ Հոգւոյն իւրեակցի / այժմ եւ յաւէտ միշտ եղիցի։

Տե՛ս Յ. Անասեան, Հայկական մատենագիտութիւն, հտ. Բ., էջ 766։

ԺԷ. 170բ-80ա Այս է պատմութիւն ֆըռանկաց երկրին, զոր տեսեալ է Եզընկացի Մարտի[ր]ոս եպիսկոպոսն եւ գրեաց զքաղաքացն, զօր [տե]սի աչօք իմօք եւ զորպիսութիւն, որ է այսպէս – Ես՝ Մարտիրոս միայն անուամբ եպիսկոպոս Եզընկացի, ի Սուրբ Կիրակոսու անապատէն՝ ի Նոր Գեղակ գեղէն... որ ի մահուն յաւժարեցայ եւ ոչ զայն վիշտ քաշէի։

ԺԸ. 180ա-98բ Արարեալ է Աշխարհացոյց նորոգ թարգմանչին եւ երկրորդ լուսաւորչին՝ Վարդանայ վարդապետի պարզ եւ համառօտ տեսութեամբ – Նախ քան զամենայն խնդրեսցուք զեղեալքս զԷն եւ ապա զի... եւ այլ բազում ազգ եւ քաղաք եւ աշխարհք, զոր անօգուտ համարեցաք զշարագրելն. դոցա վասն կամեցա գրել։

– 197բ-8բ Աշխարհացոյց համառօտաբար ի կարճոյ – Եկեղեաց գաւառն, որ է Եզնկան... Կորընթոս՝ մօտ ի Ղալաթիա. եւ այժմ չէ շէն։

ԺԹ. 198բ Պատմ[ութի՞ւն] – Զայս ///գոյ իմոյ /// ծել զու///ումն ///... որպէս փոշի ընդ հողմոյ... ծերացեալ է եւ հասեալ է յ///։

Ի. 199բ-201բ Ի տէր Նաղաշէ Յաղագս ագահութեան, ասացեալ վասն անձին իւրոյ եւ ամենայն հասակի – Սողոմոն՝ մայր իմաստութեան առ մեզ խաւսի բան խրատական, / Թէ որ յաւել է ի մեծութեան, / նա ցաւք անձինն բազմանան... զնօ(=աւ)դ ի բեռանց թեթեւացո՛յ, / որ հասանես ի յօթեւան։

Տե՛ս Մկրտիչ Նաղաշ, աշխ. Էդ. Խոնդկարեանի, Երեւան 1965, էջ 113-119. ձեռագիր o՝ էջ 217։

ԻԱ. 202ա-7բ [Քարոզք Գրիգորի Տաթեւացւոյ]

ա. 202ա-7ա Քարոզ վասն աղօթից. ի բան՝ Եւթն էին հարճք եւ ինն հարուածնածոյք յերգնալոյս – Բանս առակաւոր յայտ առնէ զժամս աղօթիցն... չար է այնպիսին եւ անընդունելի Աստուծոյ եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն։

բ. 207աբ Նորին վասն առաւօտին. ի բանն՝ «Ընդ առաւօ[տ]ս ի վերայ կանխեալ խաւսէի» – Վասն բազում պատճառի ընդ առաւօտուն աղաւթելի մեզ նախ որպէս մարմին հոգի է... շարժումն ցանկութեան, զի հեշտացեալ է քնով եւ/// (շար.)։

Տե՛ս Գրիգոր Տաթեւացի, Քարոզգիրք, Ամառան հատոր, Կ. Պոլիս, 1741, էջ 338-342։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԹ. դ., շղագիր

1. 208ա [Յաղագս աղօթից] – Թափեալ է ի խաւնջմանցն վաստակս վասն յայնմ ժամու յուրնկալ պարտ է եւ յաղօթել, զի անցէ փորձութիւն ժամանակին... ի ցանկութեան հրոյն եւ փա՛ռք անեղին. ամէն։

2. 208աբ Ցանկ ի գրոցս – 1. Յաղագս յարհեստի գրչութեան... 30. Յաղագս վարդապետակնս խրատու։ Վախճան սորայ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 137ա (ԺԸ. դ., շղագիր) Ի վայելումն վշտալի Սիմեօնիս, / սիրոյ եղբայր յիշել կամիս, / մեղրածորուն ի լի բանիս։

2. Բ. կազմաստառ (1857 թ., շղագիր) Փա՛ռք Փրկչին եւ յիշատակ գրչին, օրհնութիւն Արարչին, որ հասոյց մեզ գիրս վերչին։ Նորոգեցաւ բանալիս գրոց 1857 ամի, 18 Յունուարի, ի ժամանակս երկրորդ ամի փոխելոյ Նիկօլայ մեծ կայսերին մերոյ եւ թագաւորելոյ որդոյ նորա Ալէքսանդրի՝ նորապսակ եւ նորընծայ թագաւորին. տացէ Տէր Աստուած երկար կեանս, եւ թշնամիս սորա նկունս արասցէ. ամէն։

3. պհպ. Բբ (1870 թ., շղագիր) Յիշատակ եդեալ զայս գիրք ի Սեւանա անապատին՝ հանգուցեալ Գալուստ վարդապետի Տէր-Դուրեանց, միաբան Սեւանայ անապատիս, հեռացուցանօղք ի նոյն անապատէ հեռասցին ի խնամոյն Աստուծոյ, 1870 ամի, ի 8 Նոյեմբեր։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 9ա, 49ա սեւ թանաքով ձուածիր, կենտրոնում՝ խաչ, եզերքին՝ «ԿՆԻՔ ՍՐԲՈՅ ԱՆԱՊԱՏԻՆ ՍԵՒԱՆԱՅ», 98ա՝ չորիցս սեւ թանաքով բոլորա՞կ՝ անընկալելի գրութեամբ։

ՆՇՈՒՄ՝ Պհպ. Բա՝ «Սեւան (Օ. Եգանեան)», «Հմր 108/3488», «ԺԸ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ «Նիկօլայ նա///»։

 

 

3489

ԺՈՂՈՎԱԾՈՅ

 ՌՂԳ. – 1644

ԳՐԻՉ՝ Փիլիպոս։ ՍՏԱՑՈՂ՝ Ստեփաննոս քհյ։

ԹԵՐԹ՝ 355. չգրուած՝ 2ա-3բ, 343բ-4ա, 353բ, 355ա։ ՊՐԱԿ՝ 2+Ա-Լ×12 (Ե, ԺԱ, ԺԶ 11, Լ 7)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 12,5×9,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (9,5×5,8)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 301ա)։ ՏՈՂ՝ 20։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ դեղին մետաքս։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, սեւ։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Յոհաննու։ Ժ. դ.։ Ա, թ. 1+ԲԳ (թ. 1՝ հաշուած թերթաքանակի մէջ)՝ ստացուած մէկ թերթի ընդլայնակի ծալումով, ընդլայնակի եւ ընդերկայնակի եզրահատումով (բնագիրը կտրած)։ Մագաղաթ 16,5×12,5. միասիւն (10×9). բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ Աբ). տող՝ 9 (սկզբնական վիճակ՝ 30×25. երկսիւն (19×18). տող՝ 18)։ Կարդալ՝ Աբ-1ա, Դա-Գբ, Դբ-Գա, Աա-1բ. «Պետրոս։ Ի վաղիւ անդր կամեցաւ ելանել ի Գաղիղեա... Լցէ՛ք զթակոյսդ [ջ]րով։ Եւ լցին մինչեւ ի վեր///» (Ա. 42 – Բ. 7)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը տեղ-տեղ մաշուած, մէջքը ճաքճքած, փեղկերի եզրերի, մէջքի վր. եւ ստ. հատուածների կաշին պատռուած. դռնակը, զոյգ կապիչներն ու գամերն ընկած. կապիչներից մէկի հիմքը պահպանուած. Ա. փեղկի ստ. ընկած գամի շուրջը կաշին միջուկով հանդերձ մաշուած-թափուած, Բ. փեղկի աստառը գրեթէ ամբողջովին թափուած. լուսանցակողերը մաշուած, աղտոտուած. պտռկ-պհպ-ներին ցեցի անցքեր, թանաքը տեղ-տեղ թափուած, պտռկ-պհպ Բ.՝ վր. արտք. անկիւնը պատռուած-ընկած. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ եւ այրուածի հետքեր, գրեթէ բոլոր թերթերին ցեցի անցքեր. ընդմէջ թ. 51-2, 133-4, 181-2ի 1ական թերթ ընկած, թ. 354-5ի 2 թերթ կտրած. թ. 4, 337՝ հիմքից ամբողջութեամբ, թ. 28, 39, 62-3, 76, 351-4՝ մասամբ անջատ. թ. 16, 65, 85-6, 159, 169, 177, 182-3, 208, 225-7, 249, 260, 263-4, 278, 299, 314-7, 330, 332, 352-5՝ եզրերը պատռուած. 3բ՝ հանդիպակաց էջի գիրը մասամբ արտատպուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 4ա-58բ Գիրք Պարապմանց սրբոյն Կիւրղի վասն մարդանալոյ Միածնին

Տե՛ս ձեռ. 115 Բ, 175ա-206բ։ [Ցանկ]/4ա-5բ (4ա՝ գրչից. «Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա՛յ եւ աջողեա»)։ ա/6ա-7բ (սկ. թերի. «///զօրութիւն ունի եւ ոչ զուրուք էութիւն...»)։ բ/7բ-9ա։ գ/9ա-10ա։ դ/10ա-1ա։ ե/11աբ։ զ/11բ-2բ։ է/12բ-3բ։ ը/13բ-5բ։ թ/15բ-6բ։ ժ/16բ-7ա։ ժա/17ա-8ա։ ժբ/18ա-22բ։ ժգ/22բ-5բ։ ժդ/25բ-6բ։ ժե/26բ-8ա։ ժզ/28ա-9բ։ ժէ/29բ-30բ։ ժը/30բ-1բ։ ժթ/31բ-4բ։ ի/34բ-6բ։ իա/36բ-40բ։ իբ/40բ-3ա։ իգ/43ա-5ա։ իդ/45ա-8բ։ իե/48բ-52բ։ իզ/52բ-8բ։

Բ. 58բ-321ա, 344բ-53ա [Թուղթք եւ ճառք Կիւրղի Աղեքսանդրացւոյ]

Տե՛ս. ձեռ. 115 Բ, 206բ-400բ։ ա/58բ-63ա։ բ/63ա-76ա։ գ/76ա-82բ։ դ/82բ-101ա։ ե/101ա-7ա։ զ/107ա-25ա։ է/125ա-8բ։ ը/128բ-33բ։ թ/133բ-7բ։ ժ/137բ-51ա։ ժա/151բ-94ա։ ժբ/194բ-206բ։ ժգ/206բ-76ա։ ժդ/276ա-82բ։ ժե/282բ-7բ։ ժզ/287բ-99բ։ ժէ/299բ-304բ։ ժը/304բ-7բ։ ժթ/307բ-21ա։ ի/347բ-53ա։ իա/չիք։ իբ/344բ-7բ (գրչից՝ 343բ-4ա ի ստ. լս.՝ «Գիտացի՛ր, Տէ՛ր իմ, զի յօրինակն թուղթ մի պա|344ա|րապ էր թողած, թողութիւն արարէ՛ք, եղբա՛յրք»)։ Յիշ. թրգմ./չիք։

Գ. ա. 321ա-34ա Սրբոյն Թէոդոսի եպիսկոպոսի Անկիւրեայ Խօսք յօր Ծննդեանն Փրկչին մերոյ եւ Աստուծոյ Յիսուսի Քրիստոսի, յոր ի Կուսէն ծնաւ, եւ եթէ Աստուած է ծնեալն, մարդ եղեալ սքանչելեօք եւ ոչ փոխադրութեամբն, եւ եթէ միեւնոյն է եւ այն եւ այս ասացեալ եւ ոչ խորհրդով անջատեալ – [Պ]այծառ եւ հրաշափառ է մերձակայ տօնիս խորհուրդ... հանդերձ Սրբով եւ կենդանարար Հոգովն յաւիտեանս յաւիտենից. ամէն։

բ. 334ա-43ա Նորին Թէոդոսի եպիսկոպոսի Խօսք երկրորդ ի Յայտնութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ի քննութիւն դիմողաց, յորում թէ մի է Աստուած՝ Տէր Յիսուս – [Պ]այծառ է մերձակայ տօնիս պատճառ եւ հասարակ... որպէս հրովարտակ թագաւորին ապականեալ, որպէս զբան թագաւորին։

Ծնթ. Ստ. լս-ներում գրչի ձեռքով բնագրային լրացումներ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

151ա Զտառապեալ եւ զանարժան գծողս սորայ զՓիղիպոսս միով ողորմայիւ յիշել աղաչեմ։

354ա Յիշատայկարան գըրոյս. ամէն. [Փ]ա՛ռք ամենասուրբ Երրորդութեանն՝ Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Որ ետ կարողութիւն նուաստ եւ անպիտան, տըրուփ Փիղիպոսիս հասանել ի յաւարտ գրոյս, որ կոչի Պարապմանց, ի խնդրոյ բարեմիտ եւ հեզահոգի, սրբակրօն Ստեփաննոս քահանայի՝ յիշատակ հոգոյ իւրոյ եւ ծնօղացն, հօրն՝ Ըստեփանոսին, եւ մօրն՝ Գայիանէ, եւ եղբօրն՝ Բաղտասարին։ Յիշեցէ՛ք եւ Աստուած, ողորմի՛ասացէ՛ք։

Դարձեալ յիշեցէ՛ք ի մաքրափայլ յաղօթս ձեզ զտէր Ստեփանոսն եւ կողակիցն իւր՝ Անային, եւ որդիքն իւր՝ զՅակոբն, Յոհանն, տէր Աւետիս աբեղայն, զՓիլիպոսն, Առաքելն, Պօղոսն եւ դստերքն իւր՝ զՊարասկեւի, Մասփիւրն, զԵղեսաբեթն, զՍափիրայն եւ Ազատն եւ միւս Ազատն, եւ զՄարամն |354բ| եւ զեղբօր որդիքն իմ՝ զՍիմոնն, զՍարուխանն, զԽաչիկն։ Յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի՛ասացէ՛ք, եւ ձեզ ողորմեսցի Քրիստոս ի յաւուրն այցելութեան. ամէն։ Արդ, գրեցաւ գիրքս ի թվինն հայոց հազար ՂԳ. (1644)՝ ի Ղամար ամսոյն Ի. (20). ամէն։

Արդ, աղաչեմ զամենեսեան՝ որք հանդիպիք սմա՝ կարդալով կամ օրինակելով, եւ զեւելն բառնայք եւ զպակասն լնուք, սղալութեան եւ խոշորանաց գրոյս անմեղադիր լերո՛ւք, զի կար մեր այս էր. ամէն, ամէն, ամէն, ամէն, ամէն։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Գ., էջ 132, Հմր 218։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 355բ (ԺԷ.-դ., բոլորգիր) Արդ եւ ես՝ մեղօք ի լե/// դպիր Աղաջանս, աղաչեմ զսրբազան տեարք իմ, զի յիշեսցիք ի մաքրափայլ յաղօթս ձեր զծնօղս իմ՝ զՄարիամն եւ զյանիկն իմ՝ սրբայզան Մամարն, զոր Տէր Աստուածն անփորձ պահի. ամէն։

2. 1բ (1831 թ., շղագիր) Ես՝ Վարթան վադապետ (այսպէս) Գրիգորեան, առի այս գիրքն Գումրենց Յօհանենց 1831 տ[ար]ին։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «113/3489», 2ա՝ «ՌՂԳ. 1644 Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 355բ, պհպ. Բա, 2ա՝ տառեր, մասնիկներ (2ա՝ արաբատառ)։

 

 

3490

ՄԱՇՏՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ

 ԺԵ. դար

ԳՐԻՉ՝ Մխիթար եպս։

ԹԵՐԹ՝ 111. չգրուած՝ 59աբ, 72աբ, 84աբ։ ՊՐԱԿ՝ Ա-Ժ×12 (Ա 11, Ժ 4)։ ՆԻՒԹ՝ թուղթ (թ. 59, 72, 84 այլ թուղթ՝ լուսագծերով՝ աւելացրած հետագայ նորոգման ժամանակ)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5×10,7։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (12×7,8)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 53ա)։ ՏՈՂ՝ 17-19։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ սպիտակ եւ կանաչ վանդակազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ սպիտակ չգրուած թուղթ, լուսագծերով։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 1ա (ջնջուած)։ Գոյն՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. մասամբ նորոգուած ԺԸ. դ., կազմը եւ պհպ-ները նորոգման ժամանակի, որոշ թերթերի հիմքերը եւ եզրերը նորոգուած սպիտակ եւ կանաչ թղթերով. կազմին խոնաւութեան հետքեր, ցեցի անցքեր, մէջքը ճաքճքած, վր. եւ ստ. հատուածներում մասամբ թափուած, դռնակը կծկուած, կաշին մաշուած, թափուած, ճաքճքած, աստառից առանձնացած. զոյգ կապիչներն ու գամերից մէկն ընկած, ստ. կապիչի հիմքը պահպանուած. լուսանցակողերը մասամբ մաշուած, գունաթափ. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. որոշ թերթեր մաշուած, գրադաշտը վնասուած. պհպ. Ա-Բ.՝ պատռուած, վր. կէսը թափուած. թ. 1 մասամբ երկշերտուած. թ. 1ից առաջ մէկ թերթ ընկած. թ. 46, 73՝ ճակատազարդերի տեղը չլրացրած. թ. 85-110՝ վր. լս-ի կենտրոնական հատուածը, թ. 111, պհպ. Գ-Դ՝ վր. եւ արտք. լս-ները մկնակեր. վերջից անորոշ քանակի թերթեր թափուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-45բ [Կանովն յորժամ եպիսկոպոս ձեռնադրեն. ձեռ. 953, 422բ] – Յորժամ հանդերձեալ լինին եպիսկոպոս կացուցանել զոք, ամենայն ժառանգաւորք եկեղեցւոյն, բոլոր բնակչաւք...

2. 46ա-71բ Կանովն յորժամ կաթողիկոս ձեռնադրեն – Յորժամ հանդերձեալ լինին, բարձրացուցանել զոք ի պատիւ կաթողիկոսութեան տանըս Հայոց... 58բ՝ «...որ ի նա հաւատասցէ, մի ամաչեսցէ, ձե///» (շար.), 60ա՝ «///քայութեանն երկնից եւ զոր մի անգամ...», 71բ՝ «...եւ կամէիր եւ յոյժ ///» (վջ.)։

3. 73ա-111բ Կանովն աւրհնութիւն սրբոյ մեռոնին – Այսպէս արասցեն. յաւուր Մեծի հինգշաբաթոջն՝ ի ժամ սուրբ պատարագին, զսուրբ մեռոնն թափեն ի յաման արծաթի եւ խառնեն հին մեռոնէն ի ներս... 111բ՝ «...Աստուած մեր, որ ես հոտ անուշ ի սիրտ այնոցիկ ///» (շար.)։

Ծնթ. Ստ. լս-ներում կանոնների համառօտ խորագրերը։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

4բ ստ. լս., 45բ ԶՄխիթար եպիսկոպոս՝ գծող տառիս, յիշեա՛։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ պհպ. Բբ սեւ թանաքով ձուածիր, մէջը գաւազան, կապգիր՝ «ԵՓՐԵՄ ՎԱՐԴԱՊԵՏ»։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Բա՝ «3490», «ԺԵ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

3491

ՇԱՐԱԿՆՈՑ (ՁԱՅՆՔԱՂ)

 ԺԶ. դար

ԹԵՐԹ՝ 187+4 (կրկն.՝ թ. 117 երկիցս, թ. 148, 149)։ ՊՐԱԿ՝ 2×6+Դ-ԺԸ×12 (ԺԱ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15×9,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11,5×7,2)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 26ա. 107ա՝ ծածկագի՞ր)։ ՏՈՂ՝ 22։ ԿԱԶՄ՝ մուգ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ մանուշակագոյն եւ սպիտակ գործուածք, հինը՝ կարմիր եւ կանաչ ծաղկազարդ կտաւ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Գ+Զ-Ը՝ դեղնաւուն չգրուած թուղթ (Ի. դ.)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, վարդագոյն, շագանակագոյն, սեւ։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – (լատիներէն)։ Վարք Սրբոց։ ԺԴ. դ.։ Դ-Ե՝ ստացուած մէկ թերթի ընդլայնակի ծալումով եւ ընդերկայնակի եզրահատումով։ Մագաղաթ 17,3×15. երկսիւն (14,6×12). գոթական բոլորգիր (նմուշ՝ Եա). տող՝ 24։ Կարդալ՝ Դբ Եա, Դա Եբ «De sancta lucia. Lucia dicitur a luce lux enim pulcher... habeat in /// dicit ambrosius... De vita Luciae virg.

Տե՛ս Л. И. Киселева, Латинские рукописии Ма­те­надарана, Ереван, 1980, стр. 84-5.

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1970ականներին. կազմի եզրերի եւ մէջքի թափուած հատուածները լրացուած մուգ շագանակագոյն կաշւով. երեք կապիչներն ու գամերն ընկած, Ա. փեղկի կաշին քերծուած, մէջքը ճաքճքած. լուսանցակողերը սեւացած. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. թերթերի թափուած եւ մաշուած հատուածները լրացուած, նորոգուած դեղին եւ կիսաթափոնցիկ սպիտակ թղթերով. թ. 130՝ լս-ային մասում երկշերտուած. թ. 129-62՝ ցեցի անցքեր, թ. 157՝ սխալ տեղադրուած, կարդալ՝ 156, 158, 157։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-149բ Շարակնոց (Ձայնքաղ)

Տե՛ս 1598, 4ա-291ա: 1ա-1/չիք։ 2. ա/4ա (սկզբից 9 ենթամիաւոր՝ չիք, «Տրլ. Որ անքըննինդ ես...». սկ. «/// հանգչէիր իսկակից Հօր...»)։ բ/4աբ, 2ա-3բ, 1աբ, 5ա-10բ («Տ. Երգեսցուք քեզ...» – «Նըշանաւ ամենայաղթ Խաչիւըդ» (17 ենթամիաւոր)՝ չիք, 6բ՝ «Տ. Հրաշալի զյարութիւն...». «...սուրբ եկեղեցոյ յար///». շար., 7ա՝ «Խաչ քո...». սկ. «///ուսաղէմ բերկրեցան...»)։ գ/չիք։ 3. ա/10բ-2ա։ բ/12ա-24բ («Մ. Ըզկուսութիւնըդ...» – «Անեղն ի Հօրէ...» (23 ենթամիաւ.), «Տ. Առաջնորդ հաւատոյ»՝ չիք, ունի՝ 18ա՝ «Ճշ. Որ ի հարաշարժեա...», 21բ՝ «Սուրբ ընդ Սրբոց Երրորդութեան...», 22ա՝ «Յօուրց վերջին ժամանակի...», «Աւծեալ մերոյ հայրապետին...», 22բ՝ «Սուրբք երջանիկ երկնահանդէս...», «Եւթն աստեղեան երկնից...»)։ գ/չիք։ 4. ա/24բ-6բ։ բ/26բ-39բ («Մկ. Պըսակ եւ թառք... Հբձ. Ըզյիշատակ վըկայիցն», «Ստ. քհն. Պատրաստ արարեր... Ածեր իւղով... Ողջոյն քեզ... Ողջոյն ձեզ... Ահա հրաժարիմ... Աղօթս արարէք... Աւգնութիւն է մեզ... Երանի ազգի... Անդ պատրաստեաց... Աւրհնեսցէ զձեզ... Մերձեցաւ անձըն իմ... Ի ճանապարհըս քո... Աւրէնըսգէտ արայ...», «Սարսափելի որոտմամբ... Գաղտնի գործոցըն ծածուկ...»՝ չիք, ունի՝ 35բ՝ «Ընդ երեւումն քո...», 39բ՝ «Ըզյիշատակ վըկային...»)։ գ/չիք։ 5. ա/40ա-1բ։ բ/41բ-65ա («Մ. Յահեղ աւուրն...», «Ի Սուրբ Երրորդութենէն...»՝ չիք, ունի՝ 47ա՝ «Որ խորհըրդեամբ ընդ Հօր...»)։ գ/չիք։ 6. ա/65ա-6բ։ բ/66բ-82ա (ունի՝ 68բ՝ «Նահատակ բարի Քրիստոսի...», 69բ՝ «Լոյս ի լուսոյ ծընունդ...», 81բ՝ «Յայս յարկ նըւիրանաց ուխտի...»)։ գ/չիք։ 7. ա/82բ-4ա։ բ/84ա-117ա (107բ՝ «Ո. Ի յերկնից երեւեալ...». «...բազմութեան ժողովոյն տեսանէին ///». շար., 108ա՝ «Տ. Այսօր ժողովուրդք...». սկ. թափուած «///ղերգըս հոգեւորս ի յիշատակի...», «Մկ. Որ ընտրեցեր ի սկզբանէ...», «Մ. Որ ի յամսեանն վեցերորդի...», «Տ. Գաւազան զօրութեան... Մ. Մայր լուսոյ Մարիամ... Ո. Որ աւետաւոր քում գալըստեանդ...», «Մկ. Տենչալի տօնիւ...»՝ չիք, ունի՝ 87բ՝ «Այսօր ի տաճարն եկեալ...», 104ա՝ «Այսօր զխորհուրդ քո կրկնակի...», 110ա՝ «Մկ. Որ ընտրեցեր ի սկզբանէ...», 112ա՝ «Ո. Ըզքեզ սիրողաց որդի...»)։ գ. 117աբ (տե՛ս ձեռ. 1576)։ 8. ա/117բ-ե։ բ/117ե-49բ («Տ. Ի յիշատակըս վըկայից քոց...»՝ չիք, ունի՝ 148բ՝ «Ես ասացի վերանալ յինէն...»)։ գ/չիք։

Բ. 149բ-87բ [Շարակնոց]*

Տե՛ս ձեռ. 1576, 4ա-368բ։ 1/149բ։ 2/149բգ։ 3/149գդ։ բ/149դ։ 4/149դ-50ա։ 5/150ա։ 6/150աբ։ 7/150բ։ 8/151ա։ 9/151աբ։ 10/151բ։ 11/151բ-2ա։ 12/152աբ։ 13/չիք։ 14/152բ։ 15/152բ-3ա։ 16/153աբ։ բ/153բ։ 17/153բ։ 18/153բ-4ա։ 19/154ա («Հբ. Որ անպարագիրն է»՝ չիք)։ 20/154աբ։ 21/154բ-5ա («Տ. Առաքեալք Աստուծոյ»՝ չիք)։ 22/155ա։ 23/155աբ («Տ. Ծագեալ առաւաւտ»՝ չիք)։ 24/չիք։ 25/155բ-6ա։ 26/156աբ, 158ա («Հբ. Համբարձի զաչս իմ...»՝ չիք)։ 27/158աբ։ բ/158բ, 157աբ, 159ա։ գ/չիք։ 28/159ա։ բ/159բ-60ա։ գ/160ա-1բ։ դ/161բ («Ո. Տէր ըզլուր միւսանգամ...», «Տ. Աւրհնեցէք ըզՏէր... ԲՁ. Մկ. Եւ աւրհնեցէք զանուն Տեառն...»՝ չիք)։ 29/161բ-2ա։ բ/162ա-3ա։ գ/163աբ («Հբ. Հովանի աջոյ...»՝ չիք)։ դ/163բ-4ա։ 30/164աբ։ բ/164բ-6ա։ գ/166աբ։ 31/166բ-7ա։ բ/167ա-8ա։ գ/168աբ («Ո. Ամենակալ քաւեա...», «Տ. Կանխեալքս...»՝ չիք)։ 32/168բ։ 33/168բ-9ա («ԱՁ. Հ. Որ զերիս մանկունսն...»՝ չիք)։ 34/169ա («Հ. Բարեբանեալ ես...»՝ չիք)։ 35/169աբ։ 36/169բ։ 37/169բ-70ա։ 38/170ա։ 39/170աբ («Մ. Յահեղ աւուրն...»՝ չիք)։ բ-գ/չիք։ 40/170բ-1ա։ բ/չիք։ 41/171ա։ բ/171ա-2բ («Հ. Աւրհնեալ ես... Մ. Յարուցելոյն ի մեռելոց», «Մ. Որ զաւետիս...», «Մ. Մեծացուց...», «Տ. Փայլակնաձեւ...»՝ չիք)։ գ/172բ-3ա։ 42/173ա։ բ/173ա-4բ («Տ. Կանխեցին կանայքն...»՝ չիք)։ գ/174բ-5ա։ 43/175ա-6բ։ բ/176բ-8ա։ գ/178ա-9բ («Տ. Փառաւորեալ է...», «Տ. Տուք ըզփառս...»՝ չիք)։ դ/179բ-80բ («Տ. Առեալ եւ մեր...»՝ չիք)։ ե/180բ-1բ։ 44/182աբ։ 45/182բ-3ա։ բ/183ա-4բ («Տ. Յարուցեալ է Տէրն...»՝ չիք)։ 46/184բ-5ա («Տ. Ժողովեալ ընտրելոց...»՝ չիք)։ 47/185ա։ 48/185աբ։ 49/185բ-6ա։ 50/186ա։ 51/186աբ։ 52/186բ-7ա։ 53/187աբ։ 54/187բ։ 55/187բ («Հ. ԲՁ. Որ առաքեցեր ըզսիրելի...». «...աշխարհս ըզքեզ միշտ ///». շար. թափուած, վերջից 5 ենթամիաւոր՝ չիք)։ 56-96/չիք։

* Ծնթ. Սկզբում որպէս խորագիր՝ 149բ «Հարցն երախամոռ կարգադրութենէ զնախագրեալսն յառաջագոյն»։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. (ԺԷ. դ., նոտրգիր) պտռ.-պհպ. Դբ ///) [Կարապ]ետս (՞) Սպատկերտցի Գ. տարի |Եա| Թարուէզ կացի, Աստուած զտէր Ղազ///։

2. 107ա Վր. եւ արտք. լս-ներում հաւանաբար ծածկագիր, որոնք մեզ յայտնի ծածկագրերի որեւէ տեսակի հետ չկարողացանք նոյնացնել եւ վերծանել։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա, 1ա՝ «3491»։

 

 

3492

ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՏՈՄԱՐԻ

 ՌՄԻԹ. – 1780

ԳՐԻՉ՝ Յովանէս՝ աշակերտ Կարապետի դպրի։

ԹԵՐԹ՝ 56 (գրչի էջակալում՝ 2-120, որ է՝ 2բ-54ա)։ ՊՐԱԿ՝ 1+Ա-Է×12 (Ա 11, Գ 7, Դ 8, Զ 3, Է 2)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ եռամահիկ, իրար կպած երկու շրջան, վերեւի շրջանի մէջ՝ «T»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,6×10,3։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով եւ սեւով սահմանագծուած (10,5×7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 11ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 17-8։ ԿԱԶՄ՝ սեւ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ թուղթ. Ա. փեղկ՝ այլ ձեռագրից պատառիկ (տե՛ս պտռկ-պհպ. Ա.), Բ. փեղկ՝ հնատիպ գրքի թերթ։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Ա. [Դարագլուխ]: ԺԸ. դ.: Ա. կազմաստառ՝ մէկ թերթ՝ հակառակ դիրքով, ընդլայնակի եզրահատումով: Թուղթ 14,6×10,5. միասիւն (13×7,5). նոտրգիր (նմուշ՝ կազմաստառ Ա.). տող՝ 20: Կարդալ. «Մարմին գոլ, որպէս մարդոյ, զի ոչ գոլով Բ. ցունց աստուածաբանութեամբ... մինչեւ թուականն ՃԽ. (691) ի սրբոյ վարդապետաց»: Բ. [Աղօ՞թք]: ԺԸ. դ. (՞): Բ. կազմաստառ՝ մէկ թերթ՝ հակառակ դիրքով, ընդլայնակի եւ ընդերկայնակի հատումով (բնագիրը կտրած): Թուղթ (14,4×10,4). երկսիւն (12,4×9). տպագիր (նմուշ՝ կազմաստառ Բ.). տող՝ 25: Կարդալ. «/// համբերի /// եւ ///մօթ զե/// ես եղ/// եւ հիւր /// իմոյ ///տան քոյ /// եւ նախա/// շնորհք ընդունին, այլ եւ գլխակոր չի թողուս... իբր քո տաճարիդ նախանձն»։

Ծնթ.՝ Տուեալների անբաւարար լինելու պատճառով չկարողացանք նոյնացնել որեւէ տպագրութեան հետ:

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին տեղ-տեղ մաշուած, անկիւնները, մէջքի ստ. հատուածը թափուած, մէջքը ճաքճքած. երեք կապիչներն ու գամերն ընկած, Ա. փեղկի ստ. գամի եւ Բ. փեղկի վր. կապիչի հիմքերը պահպանուած. լուսանցակողերը սեւացած. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. թ. 1ից առաջ, 54-5ի միջեւ մէկ թերթ ընկած. թ. 31-2ի միջեւ 9 թերթ կտրած. թ. 26-29 հիմքից մասամբ անջատ. թ. 1, 7, 12, 45 եզրերը պատռուած. թ. 46 ստ. անկիւնը պատռուած-ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-54ա [Յակոբ Ղրիմեցի, Տոմարականք. հմմտ. ձեռ. 739, 58բ-178ա]

1. 1ա-39բ Մեկնիչ Տօմարի. Օգնեա՛յ, Հոգի Սուրբ եւ հասոյ աւարտ այսմ տառս. Երրորդ գիտելի է, զի տօմարական մակացութիւն ընթացիցն Արեգական եւ Լուսնէն է, որպես ուսուցանելոց եմք, այնպես – Նախ, խնդրելի է, թէ անուանք ամսոց ուստի գոյացան... 31բ ...Աստ երեւեցուցանէ մեզ աստիճանի /// (շար.) 32ա բաղկանայ եւ աւելու Դ. տարին... զամենայն մակացութիւն տոմարական արհեստի, որպես ուսաք, այնպես գրեցաք քարտիսի ընթերցի՛ր, գծող յիշեա՛յ։

Ծնթ. բոլորակ՝ 13ա, 34ա։

2. 40ա-54ա Նորին Յակոբ Ղրիմեցոյ վարդապետէ ասացեալ յաղագս տօմարական մակացութիւնս, թէ յորոց մարդկանէ արհեստա[ւ]որեցաւ, կամ ո՞յ եդ զտօմարն – Զի նախ մարգարէն Մօվսէս, զի նայ կարգեաց... իսկ ի փառս մանկացելոյն Յիսուսի. ամէն։

Ծնթ. բոլորակ՝ 51ա։

Տե՛ս Յակոբ Ղրիմեցի, Տոմարագիտական աշխատութիւններ, աշխ. Ջ. Էյնաթեանի, Երեւան, 1987, էջ 302, Ջ.։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ

ա. 55ա-6բ (ԺԷ. դ., նոտրգիր) [Աղիւսակ] – Գիր տարոյ թիւ ՌՄԻԹ. (1780)։

բ. 34բ (ԺԹ. դ., նոտրգիր) [Տոմարական] – Յորժամ թվականն հայոց ֆարտ լինի բուն ձայնք՝ ԱՁ., ԲՁ., ԳՁ., ԴՁ... ջուխտ լինի ձախոյն լինին։

գ. 46բ (ԺԹ. դ., շինծու բոլորգիր) [Վասն Զատկի] – Եւ զի գրեալ է, թէ ի սկզբանէ մինչ ի կատարած... Զատիկ նորոգման (չշարունակած)։

դ. 47աբ (ԺԹ. դ., նոտրգիր) [Տաղ Ծննդեան Քրիստոսի Աստուծոյ մերոյ. ձեռ. 1639, 193ա] – Երկինք երկնից իմաց արարէ՛ք / եւ երկրայնոցս դուք խոնարհեցէք... այսօր եկ զայն Մովսէսի Աստուածն օրեօր։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

13ա Յովանէսս յիշայ (նման՝ 33բ, 51ա)։

34ա Եւ զիս Յովանէսս յիշայ։

50բ Արդ, գրեցաւ նարդեանս ձեռամբ անարժան եւ <անարժան եւ> խակայակերտ Յովանէս գրչիս. ով ոք ընթեռնու, յիշացէ՛ք ի մաքրափայլ աղօթս ձեր, եւ դուք յիշեալ լիցէք ի Քրիստոս[է] Աստուծոյ մերոյ. ամէն։

54բ Արդ, գրեցաւ նարդեանս ձեռամբ աշակերտ լուսահոգի Կարապետ դպրի Յովանէսըս, ով ոք ընթեռնու, յիշացէ՛ք ի մաքրափայլ աղօթս ձեր, եւ դուք յիշե<ե>ալ լիջիցիք ի Քրիստոսէ Աստուծոյ մերմէ. ամէն։ Թվին ՌՄԻԹ. (1780), Դեկ[տեմ]բերի ԺԱ.։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

54բ (ԺԸ. դար, նոտրգիր) Թվին ՌՄԻԷ. (1778) Մարտի ԻԷ.ին եղաւ Յօհաննէս, Աստուած զկեանս պարգեւէ. ամէն։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «3492», «ՌՄԻԹ. 1780 Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1բ, 28ա՝ այբուբեն, 1բ՝ «ձուն Վասելն աղ քեաֆուր», 54բ՝ «Ե Ես պարգեւի ամէ, ես պարգեւ ի ա ամէն»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 1ա՝ Յովհաննէս եւ Պրոխորոն (՞)։

 

 

3493

ՍԻՄԷՈՆ ՋՈՒՂԱՅԵՑԻ, ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

 ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 74։ ՊՐԱԿ՝ Ա-Է×12 (Ա 10, Բ 11, Է 5)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,8×9,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10,5×6,8). 48ա՝ ստ. տողերի ստ. ելուստները գրչախաղերով։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 35ա)։ ՏՈՂ՝ 20։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ սեւ եւ վարդագոյն վանդակազարդ կտաւ (1970ականների)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ դեղնաւուն չգրուած թուղթ (Ի. դ.)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած եւ վերակազմուած Ի. դարում, աստառը, պհպ-ները՝ նորոգման ժամանակի, թերթերի մաշուած եւ թափուած հատուածները նորոգուած-լրացուած դեղնաւուն եւ կիսաթափանցիկ սպիտակ թղթերով. թ. 29՝ ստ. անկիւնը պատռուած, պատռուած հատուածը թ. 29-30ի միջեւ. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-73բ [Սիմէոնի վարդապետի Ջուղայեցւոյ արարեալ Քերականութիւն ըստ լեզուի մերում հայկազանց]

Տե՛ս 1984, 115ա-62բ։ 1/չիք։ ա/1աբ (սկ. ///ա, ի ու, օ, որ գոնեա աի...)։ բ/1բ։ գ/1բ-2ա։ դ/2աբ։ ե/2բ-3ա։ զ/3ա։ է/3աբ։ ը/3բ-17ա։ թ/17ա-30ա։ ժ/30ա-2բ։ ժա/32բ-3բ։ ժբ/33բ-5բ։ ժգ/35բ-6ա։ ժդ/36ա-9բ։ ժե/39բ-41բ։ 2/42ա-73բ։ ա/42ա-4ա։ բ/44ա-5ա։ գ/45աբ։ դ/45բ-66բ։ ե/66բ-73բ (յօդաւոր բացագանչութեանց եւ/// շար)։

Ծնթ. Լս-ներում գրչի ձեռքով բնագրային լրացումներ։

Տե՛ս Սիմէոն Ջուղայեցի, Քերականութիւն, Կ. Պոլիս, 1725։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ., նոտրգիր

1աբ, 3ա-4ա, 5ա, 17ա, 34բ, 37բ, 38բ, 68բ, 70բ-4բ ստ. լս. Քերականականք – Գործով կատարելով եւ /// ընդէր բնութեամբ Գ. դրութեամբ, Ե. բնութեամբն... երիս բաժանի ճանաչել ի յիր/// գործոյն հասկանալի ձայնէ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 7բ (ԺԷ. դ., նոտրգիր. ստ. լս., անունը՝ կապգրով) Անարժան ձեռամբ Առաքէլ։

2. 74ա (ԺԸ. դ., նոտրգիր) Եղեզար վարդապետ։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 74ա՝ «Որպէս թէ այլ ինչ իր յաղա[գս] նորա պատմէ»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 74բ՝ թռչնագիր «ՅԻ»։

 

 

3494

ԱՒԵՏԱՐԱՆ

ԲԱՂԷՇ ՋԹ. – 1460

ԳՐԻՉ, ԾԱՂԿՈՂ, ԿԱԶՄՈՂ՝ Ստեփաննոս քհյ։ ՍՏԱՑՈՂ՝ Ըղթիար (տիկին)։

ԹԵՐԹ՝ 251+3-1 (կրկն.՝ թ. 1, 105, 249, թռիչք՝ 197-9). չգրուած՝ 5բ։ ՊՐԱԿ՝ 6+Ա-ԻԱ×12 (Ա 9, Է, ԻԱ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,2×13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (13,3×9,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 47ա)։ ՏՈՂ՝ 21-22։ ԿԱԶՄ՝ մուգ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ, աստառը՝ Ա. փեղկ՝ ծաղկազարդ կտաւ, Բ. փեղկ՝ շագանակագոյն գործուածք (Ի. դ.). լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԶԷ՝ դեղնաւուն չգրուած թուղթ (Ի. դ.)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ղուկաս՝ 121բ, Յովհաննէս եւ Պրոխորոն՝ 194բ։ Լս-ային՝ Դեւ («Բժշկումն դիւահարի»)՝ 82ա, Թզենի տերեւալից՝ 104բ, Արմաւենի («Մուտք յԵրուսաղէմ»)՝ 177ա։ Կիսախորան՝ 76ա, 122ա, 195ա։ Լուսանցազարդ՝ թռչուն, բուսական, ծառ, խոյ (96ա, 148ա, 160բ), մտացածին արարած (156ա, 173ա), յուշկապարիկ, տաճար։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր, կենդանագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, նարնջի, վարդագոյն, մանուշակագոյն, շագանակագոյն, սեւ, սպիտակ։

Տե՛ս Ա. Գէորգեան, Հայ մանրանկարիչներ, Մատենագիտութիւն, Թ-ԺԹ. դդ., Գահիրէ, 1998, էջ 710, Հմր 440։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Ճաշոց։ ԺԲ. դ.։ Գ+ԴԵ. Գ՝ ստացուած մէկ թերթի ընդերկայնակի եւ ընդլայնակի հատումով, ԴԵ՝ մէկ թերթի ընդլայնակի ծալումով եւ ընդերկայնակի եզրահատումով (բնագիրը կտրած)։ Մագաղաթ. Գ՝ 17,1×12,5, Դ-Ե՝ 26×17,5. երկսիւն. Գ (14,5×9), Դ-Ե (25×14,5). բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ Դա). տող՝ Գ՝ 9, Դ-Ե՝ 25 (սկզբնական վիճակ՝ 27×18,3, երկսիւն (25×15,5), տող՝ 25)։ Կարդալ՝ Գբ-Գա. «Եւ նաւք Թարասսի, յառաջագոյն ածեալ... նոցա, եթէ խելամուտ» (տե՛ս տպ. Ճաշոց, Վաղարշապատ, 1872, 255-6)։ Դբ, Եա, Դա, Եբ՝ «Անաւրինաց՝ բեւեռեալ ի փայտի սպանէք... խոնարհեցուցին զերեսս իւրեանց յերկիր» (տե՛ս տպ., էջ 273-274)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1981 թ., կազմի եզրերը, մէջքի վր. եւ ստ. հատուածները նորոգուած մուգ շագանակագոյն կաշուով. մէջքը ճաքճքած. լուսանցակողերը մասամբ գունաթափ, բամբակացած, աղտոտուած, ցեցակեր. թերթերի մաշուած եւ թափուած հատուածները նորոգուած, լրացուած դեղնաւուն չգրուած եւ կիսաթափանցիկ թղթերով. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան, աղտոտուածուաթեան հետքեր, զանազան բծեր, ցեցի անցքեր. թ. 249գդ՝ սխալ տեղադրուած, կարդալ՝ թ. 248, 249գդ, 249աբ. պտռկ-պհպ-ների եզրերը պատռուած, պտռկ-պհպ. Գ՝ մագաղաթը կծկուած, վր. արտք. անկիւնում երբեմնի գամի հպումից առաջացած անցք. ընդմէջ թ. 5-6ի 3, 75-6ի 1 թերթ ընկած. թ. 61, 73, 168, 194ի արտք. լս-ներում պատռուածքներ. թանաքի, մանրանկարների գոյները խամրած, մասամբ թափուած. թ. 177-8՝ ուժեղ ճնշելու հետեւանքով սիւնակի եզրագծով կոտրուած, թ. 178՝ մասամբ պատռուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1գ-3բ Համաբարբառ (նաեւ՝ ստ. լս. Ցրուացանկ)։

2. 4ա-5ա Գլուխք։ 6ա-75ա Աւետարան Մատթէոսի (Ա. 1-9՝ թափուած)։

3. 75ա Նախադրութիւն։ 75բ Գլուխք։ 76ա-118բ Աւետարան Մարկոսի։

4. 119ա Նախադրութիւն։ 119բ-121ա Գլուխք։ 122ա-92բ Աւետարան Ղուկասու։

5. 193ա Նախադրութիւն։ 193բ-4ա Գլուխք։ 195ա-249գ Աւետարան Յովհաննու։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

75ա Զեղկելի գրիչ զՍտեփանոսս յիշեցէ՛ք ի Քրիստոս եւ լի բերանով Աստուած ողորմի ասացէ՛ք, եւ Աստուած զյիշողսդ յիշէ<է>։

249դ Փա՛ռք համագոյ եւ միասնական Սուրբ Երրորդութեանն՝ Հաւր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ Շնորհիւ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի սկ[ս]այ եւ ողորմութեամբ նորին կատարեցի զսուրբ Աւետարանս, որ է Բանն աստուածային եւ ամենայն տնաւրէնութիւնն Քրիստոսի։ Եւ իմով տկարացեալ անձեամբս՝ բազմամեղ եւ սուտանուն քահանայ Ստեփանոս ախմար գրիչ, յանկ եւ յաւարտ հանեալ, զարդարեցի զսա գրով եւ ծաղկովն եւ կազմելով, ի յայս դառն եւ ի չար ժամանակիս, զոր անաւրէն ազգքն Իսմայէլի զաւրացեալ են ի վերայ մեր, վասն ծովացեալ մեղաց մերոց, եւ բազում չարչարանաւք եւ նախատանաւք նեղեն զտառապեալ ազգս քրիստոնէից, զոր Տէր Աստուած հատուսցէ նոցա։ Եւ արդ, գրեցաւ սա ի թվականիս հայոց ՋԹ. (1460), ի հայրապետութեան տեառն Զաքարիայի, եւ յեպիսկոպոսութիւն տէր Յովանիսի, ի քաղաքս Բաղէշ, ընդ հովանեաւ Սուրբ Սարգսի եւ Գէորգեա Զօրավարի եւ Ստեփաննոս Նախավկայի։ Ի խանու|249ա|թիւնն Ջհանշա ամիրզին աւարտեցաւ սուրբ Աւետարանս։

Եւ արդ, չորից Աւետարանացս խորհուրդ բազում աւրինակեցաւ ցուցանի. ն[ա]խ՝ զի չորս գետ ելանէ յԵդեմայ եւ ոռոգանէ զաշխարհս՝ Փիսովն, Գեհովն, Տիգրիս եւ Եփրատէս։ Նոյնպէս եւ բանք սուրբ Աւետարանի լցցէ զտիեզերս ամենայն քարոզութեամբ եւ ոռոգանէ զցամաքեալ բնութիւնս մարդկան հաւատով Սուրբ Երրորդութեանն։ Եւ չորեք կերպիւ տեսանի աթոռ աստուածութեանն. մարդ, առեւծ, եզն, արծիւ. Մաթէոս՝ մարդ, Մարկոս՝ առեւծ, Ղուկաս՝ եզն, Յոհան՝ արծիւ։ Եւ Դ. կողմ աշխարհիս՝ արեւելք, արեւմուտ, հիւսիս եւ հարաւ։ Եւ չորս թեւք խաչին, չորս անկիւն սեղանւոյն, չորս ճակատ եկեղեցւոյն։ Եւ չորս գիր անուան Սուրբ Երրորդութեան՝ Հայր, Որդի, Հոգի։ Եւ չորս տարերք աշխարհիս՝ հող եւ ջուր, հողմ եւ հուր, որ գոյացեալ է ի փառս Արարչին։ Եւ չորս կերպիւ խաւսի Աւետարանս՝ |249բ| պատգամ եւ աւետիք, պատուիրան եւ սպառնալիք։ Ի պայծառութիւն սուրբ եկեղեցւոյ եւ լուսաւորութիւն ազգի մարդկան հաւատացելոց։ Զոր տեսեալ զգանձս աստուածային, որ է Բանն Աստուծոյ եւ խորհուրդ մարդեղութեանն Քրիստոսի բարէպաշտ եւ հարկեւոր տանտիկինն՝ Ըղթիարն, եւ ետ գրել զսա յիշատակ բարի հոգւոյ իւրոյ եւ ամենայն ազգականաց իւրոց՝ կենդանեաց եւ հանգուցելոց։

Արդ, աղաչեմ զամենեսեան, որք հանդիպիք սուրբ Աւետարանիս՝ կարդալով կամ տեսանելով, կամ աւրինակ դնելով, յիշեսջի՛ք ի սուրբ եւ ի մաքրափայլ յաղաւթս ձեր զԸղթիարն եւ լիակատար բերանով Աստուած ողորմի ասացէք Ըղթիարին եւ ծնաւղաց նորին՝ Կիրակոսին՝ մականուն Փոլի, եւ մաւրն Սուլտան-Մելէքին, եւ որդւոց նորին՝ Եզդինբաղշին եւ Խուդաբաղշին (այլ ձեռքով՝ «եւ Աստուածատրուն») եւ կողակցին, Քարիմադին ոսկերչին եւ ամենայն արեան ազգականացն, որք առ Աստուած գնացին։

Դարձեալ աղաչեմ զհան|250ա|դիպողքդ, զի ուղիղ սրտիւ ի ժամ աղաւթից լի բերանով Աստուած ողորմի ասե՛ք Ըղթիարին (այլ ձեռքով՝ «եւ ծնօղ Յովանիսին»), զի ոչ թէ յաւելւածոց ընչից իւրոց գընեաց զԱւետարանս, այլ զկեանս իւր վաճառեաց, որպէս կինն այրի, որ գնեաց զՔրիստոս, լինել բարեխաւս ահեղ դատաստանին եւ յաւուր ոգէվարին։ Մի՞թէ ողորմածն Աստուած քաղցր ակեամբ հայի ի մեղապարտ ծառայս՝ յԸղթիարս։

Դարձեալ աղաչեմ զամենեսեան, յիշեսջի՛ք ի Քրիստոս զանարժան գրիչ զՍտեփանոս քահանայ եւ զմեր ծնողքն, եւ դուք յիշեալ լիջիք ի Քրիստոս Աստուած, եւ անմեղադիր լինել սխալանաց, զի այս էր կար մեր, բայց ողորդաբանութիւնս ծածկէ զխոշորութիւն գրիս։

Գրեցաւ սա ի թվիս հայոց ՋԹ. (1460), ի խանութիւն Ջհանշին եւ ի հայրապետութիւն տէր Զաքարիայի Ախթամարցոյ, ի բարկութեան ժամանակիս, որ ի վեր քան զչափ նեղէին զքրիստոնեայսն։

Այլեւ մնասցէ սա ի դուռն Սուրբ Կիրակոսին, եւ մի ոք իշխեսց[է][գր]աւել եւ ծախել կամ գողանալ, եւ որ յանդգնի եւ ծախէ, զպատիժ զՈւդային առցէ եւ զԿայենի, բայց կացցէ ընդ իշխանութեամբ /// (2-3 տառ ջնջուած) քահանայից՝ անջինջ յիշատակ։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Բ., էջ 141-2, Հմր 181 (փառաբանական մասերի յապաւումով)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 250բ (ԺԶ. դ., նոտրգրի տարրերով բոլորգիր) Ես՝ Իպրանոսի որդի Յակոբս, իմ կամով, յաւժարութեամբ Գաղայ Բարսեղի որդի տէր Սիամոնին յիս այոյն անէ առած յայգին ԽԴ. (44) դիվան առույ մէկ պատն սուղու յայգէ վախն տվի Սուրբ Կարայպետին, այլ մարդոյ բան չկայ, ինչ մարդ ի բան գայ, հետ ինձ լինի, Աստուած իւր հոգին լուսաւորէ. իւրն [յի]շատակ է ետուր իւր եղբայր, որ է հանգուցեալ Գիրիքոր էպիսկո[պ]ոսին Սուրբ Յակոբի աւրն պատարակ անին։

2. 251ա (ԺԶ. դ., շինծու բոլորգիր) Զվերջին ստացող սուրբ Աւետարանիս զԴաւրիշն, որ է Գողդան գաւառէն, ի գեղջէն Յափայ վանից, գնեաց զսուրբ Աւետարանս ի հալալ յընչից իւրոց՝ յիշատակ իւր եւ կողակցին՝ Մուրվաթին, եւ ծնողացն՝ հօրն՝ Շահրամիրին եւ մօրն՝ Սաւգուլին, եւ կողակցին ծնողացն՝ հօրն Աբրահամին եւ մօրն՝ Ազամաթին. եւ այլ ամենայն ընտանեացն. ամէն։

Աստուած ողորմի Գաղեցի Շահվէլուն եւ իւր որդւոյն՝ Ջահանշին, որ ետուր ԺԲ. (12) շահի՝ Աւետարանի գինն. ցիշեցիք ի Քրիստոս։ Արդ, ես՝ Դաւրիշս, տվի զսուրբ Աւետարանս ի դուռս Սուրբ Կարապետին, կողակիցն իմ՝ Մուրվաթն, զհոգեւոր որդ[ի]ն իմ՝ Ջահանշէն, մեր կամաւ, յաւժարութեամբ, |251բ| սրտով, որ Երընջակայ ձորին, յաթոռ Սուրբ Կարապետին։ Վախմ եւ մի ոք յիշխեսցէ հանել ի դրանէ Սուրբ Կարապետին՝ ո՛չ իմո[ց] եւ ո՛չ աւտարաց, ով ոք [յան]տգնի եւ անզգ[ա]մի եւ հակառակի, զմասն Յու[դայի] առ[ց]է եւ խաչա[հանու]ացն, ո[ր է] յաւ[իտեան]ս. ամ[էն]։

3. 251բ (ԺԶ. դ., նոտրգիր) Յիսուս Քրիստոսի ծառայ [մեղաւոր]։

4. 1բ (ԺԸ. դ., նոտրգիր) Ես՝ սուտան[ուն] քահանայ տէր Ասվայծայտուրս գրէցի։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա, 1ա՝ «3494», 1ա՝ «ՋԹ. 1460 Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», Պհպ. Զբ-ին սոսնձած թղթին՝ «Վերականգնուած է հին ու նոր կաշուով, նոր եւ հին կազմաստառով։ Գլխ. վերականգնիչ՝ Լ. Աղաբէկեան 1981 թ.»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ «111 մմմ...»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 192ա՝ զոյգ բոլորակներ։

 

 

3495

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԿԱՅԻՓՈՍԻ ՎԱՆՔ (ԵԿԵՂԵԱՑ ԳԱՒԱՌ) ՋԽԴ.-ՋԽԵ. – 1495-1496

ԳՐԻՉ՝ Գրիգոր Տարօնցի (թ. 1-260), Կարապետ Բաղիշեցի (թ. 265-338)։ ՍՏԱՑՈՂ՝ Գրիգոր (գրիչը)։

ԹԵՐԹ՝ 338+1 (կրկն.՝ թ. 279)։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԴ×12 (Ա 9, ԺԴ 13, Ե-Զ՝ չիք)+Ա-ԺԹ×12 Բ-Ե, ԺԱ-ԺԲ 14, Զ-Է 13, ԺԹ 3, Ը-Ժ՝ չիք)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,1×13։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13,5×9,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 145ա, 325ա)։ ՏՈՂ՝ 25-26։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կապոյտ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 1ա, 76բ, 144ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն։ Զարդագիր՝ թռչնագիր, թռչուն-ձուկ՝ 219բ, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, մանուշակագոյն։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Յովհաննու։ Ժ. դ.։ Ա+Բ՝ ստացուած մէկական թերթերի ընդլայնակի հատումով (բնագիրը կտրած)։ Մագաղաթ 17,6×12. միասիւն (9,5×11,5). բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ Աա). տող. Աաբ՝ 9, Բաբ՝ 8։ Լուսանցազարդ՝ Աա, Բբ։ Կարդալ՝ Բա-Բբ. «...յայնմ ժամու, յորում ասացն ցնա Յիսուս... յետ այսորիկ տաւն էր հրէից /// հիւանդաց, կուրաց, կաղաց... զի անկեալ դնէր եւ գի///» (Դ. 53-Ե. 6)։ Աա-Աբ. «Ժողովեցին եւ լցին երկոտասան... իբրեւ գիտաց, եթէ գալոց /// եւ իբրեւ երեկոյ եղեւ... շնչելոյ յուզէր ///» (Զ. 13-8)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած (Ի. դ.), թերթերի մաշուած, պատռուած հատուածները նորոգուած դեղնաւուն չգրուած եւ կիսաթափանցիկ թղթերով. կազմը տեղ-տեղ մաշուած. Ա. փեղկին ցեցի անցք. մէջքը ճաքճքած. դռնակը ծալուած, վր. եւ ստ. հատուածներում պատռուած, դռնակի կազմաստառը մաշուած, մասամբ թափուած. երեք կապիչներն ու գամերն ընկած, կապիչների հիմքերը պահպանուած. լուսանցակողերը մասամբ գունաթափ. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. թ. 1ից առաջ 1, ընդմէջ թ. 45-6ի 24, 236-7ի 43 թերթ ընկած, ընդմէջ թ. 141-2, 223-4ի 1ական թերթ կտրած. թ. 226՝ վր. անկիւնը պատռուած, ընկած թերթի կտորը թ. 226-7ի միջեւ. թ. 302՝ պառտուած (անցք). թ. 321՝ կիսով չափ պատռուած-ընկած, նորոգման ժամանակ թափուած հատուածը լրացուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-141բ [Գրիգորի Աստուածաբանի Նազիանզացւոյ Առ որս ճառք]

Տե՛ս ձեռ. 61, 3ա-205բ. Ցանկ/չիք։ ա/1ա-6բ։ բ/6բ-12բ։ գ/12բ-25բ։ դ/25բ-38բ։ ե/38բ-45բ («...եւ զիարդ ոչ կորուսցէ հանդերձ այլովքն ///» շար.)։ զ/չիք։ է/46ա-66բ (սկ. «/// տախտակս եւ ի քարեղէնս գրել...»)։ ը/66բ-76ա։ թ/76բ-83ա։ ժ/83ա-6ա։ ժա/86բ-93ա։ ժբ/93ա-110ա։ ժգ/110բ-23ա։ ժդ/123բ-31ա։ ժե/131ա-41բ։

Բ. 142ա-75բ Գիրք պարապմանց է վասն մարդանալոյ Միածնին |144ա| Սրբոյն Կիւրեղի եպիսկոպոսապետի Ալեքսանդրու Պարապմունք՝ Յաղագս մարդանալոյ Միածնին

Տե՛ս ձեռ. 115, 175ա-206բ։ Ցանկ/142աբ։ ա/144ա-5ա։ բ/145ա-6ա։ գ/146աբ։ դ/146բ-7ա։ ե/147ա։ զ/147ա-8ա։ է/148աբ։ ը/148բ-9բ։ թ/149բ-50ա։ ժ/150ա։ ժա/150ա-1ա։ ժբ/151ա-3բ։ ժգ/153բ-5ա։ ժդ/155աբ։ ժե/155բ-6բ։ ժզ/156բ-7բ։ ժէ/157բ-8ա։ ժը/158աբ։ ժթ/158բ-60ա։ ի/160ա-1բ։ իա/161բ-4ա։ իբ/164ա-5բ։ իգ/165բ-6ա։ իդ/166ա-8բ։ իե/168բ-71բ։ իզ/171բ-5բ։

Գ. 175բ-327բ [Թուղթ եւ ճառք Կիւրղի Աղէքսանդրացւոյ]

Տե՛ս ձեռ. 115, 206բ-400բ։ ա/175բ-8բ։ բ/178բ-87ա։ գ/187ա-91ա։ դ/191ա-203բ։ ե/203բ-7բ։ զ/207բ-19բ։ է/119բ-21բ։ ը/221բ-4բ։ թ/224բ-7ա։ ժ/228բ-36բ («եւ ոչ բաժանի, ըստ որում՝ ինքն ասէ՝ իմաստունն ///» շար.)։ ժա-ժբ/չիք։ ժգ/237ա-84բ (սկ. «///րեանցն բան ի նոյն յաստուածայնոց գրոց ասելով...»)։ ժդ/284բ-9ա։ ժե/289ա-93ա։ ժզ/293ա-302ա։ ժէ/302բ-6բ։ ժը-ի/չիք։ իա/311բ-9ա/չիք։ իբ/306բ-11բ։ Յիշ. թրգմ./չիք։ Ունի՝

ա. 227ա-8ա ԽԲ. Զի թէպէտ Որդի մարդոյ ասի Քրիստոս, այլ ոչ ինչ նուաստ, քան թէ Աստուած ճշմարիտ – Ինքն ուրեմն ասէ Աստուած Տէր մեր Յիսուս... քանզի ամենեցունց մեր յոյս Քրիստոս է, որով եւ ընդ որում Աստուծոյ եւ Հօր փառք... ամէն։

բ. 307աբ Աթանասի եպիսկոպոսապետի Աղէքսանդրի, յորմէ ընդդէմ Արիանոսացն գրոց – Բազումք եղեն սուրբք եւ մաքուրք յամենայն մեղաց... վասն մեր եղելոյն անէծքին։

գ. 307բ Յուլիոսի եպիսկոպոսի Հռոմայ ի թղթոյն, որ առ Պռոսդոկիոս – Քարոզի լրումն հաւատոցս եւ մարմնացեալ... միածին ի յերկրիս Աստուած։

դ. 307բ-8ա Սրբոյն Փիլիքեայ եպիսկոպոսի Հռոմայ եւ վկայի ի թղթոյն, որ առ Մաքսիմոս եպիսկոպոս Աղէքսանդրի եւ նորին ուխտին – Իսկ վասն մարմնաւորութեան Բանին եւ հաւատոյ... մարմնացեալ ի կուսէ։

ե. 308ա Թէոփիլեա եպիսկոպոսի Աղէքսանդրի ի հինգերորդ տաւնականէն – Քանզի եւ է այժմ յայնժամ սքանչելեացն... եւ Տէր գործելով զգործս Աստուծոյ։

զ. 308աբ Նորին ի տաւնականացն թղթոց – Քանզի որպէս արուէստաւորացն ճարտարք... զթագաւորն զառաքիչ նոցա։

է. 308բ-9ա Ամբռոսիոսի եպիսկոպոսի Մեդիողոնացւոց – Եթէ ինձ ոչ հաւատան... իսկ այս յետ աւրինացն։

ը. 309ա Նորին – Լռեսցեն այսուհետեւ ի բանից... եւ առաքեաց յաշխարհ։

թ. 309բ Սրբոյն Բարսղի եպիսկոպոսի Կեսարու Կապադովկացւոց – Քանզի ոչ այսքան երկին եւ երկիր... զանչարչարութիւն պարգեւեսցէ։

ժ. 309բ-10ա Գրիգորի եպիսկոպոսի Նիւսացոյ – Զայս խորհեսցի իւրաքանչիւր ոք... ոչ ի բաց մղէ զձեռս։

ժա. 310ա Նորին – Եթէ ոչ էր նորա ծնեալ մարմնապէս... հայհոյութեան մեքենայս։

ժբ. 310ա Գրիգորի եպիսկոպոսի Ազիազու – Մի՛ խաբեսցեն մարդիկ եւ մի՛ խաբեսցեն մարդ անմիտ՝ ընդունելով զտէրունականն։

ժգ. 310աբ Աստիկոսի Կոստանդինուպօլսի. այսօր Քրիստոս եւ Տէրն զմարդասիրութեան ծնունդն ընկալ եւ այլն – Եթէ զոք որոշեսցեն ի Միածնին մարդանալն... առաջնորդ եւ աւրինադիր։

ժդ. 310բ Յոհաննու եպիսկոպոսի – Փոխանակ արեգականն զարեգակն արդարութեան... ի լուծումն Նեստորի։

ժե. 311ա Երանելոյն Ներինոսի, հետեւողի առաքելոցն, եթէ պարտ է անապական խոստովանել զմարմինն Քրիստոսի անդստին յարգանդէ սրբոյ Աստուածածնին՝ ի կուսին Մարիամու, մօր Տեառն եւ Փրկչին մերոյ Յիսուսի Քրիստոսի – Ընդ ունայն եւ սնոտի են ամենեւին... ասելով զնա անապականութեան։

ժզ. 311ա Նորին – Եկի Որդին Աստուծոյ... յանապական կուսէն Մարիամայ։

ժէ. 311ա Երանելոյն Եփրեմի յաղագս անսերմնապէս եւ անապական ծնընդեանն, զոր ծնաւ անմեղութեամբ զՏէրն փառաց եւ զԱստուածն մեր – Սպասաւորեաց կոյսն ի ձեռն անապականութեանն... զանապականութիւն պարտել ապականութիւն։

ժը. 311աբ Նորին ի բանէն, որ յաղագս Մարգարտին – Միայն կին ծնաւ... որ էր սրբութեան աղբեւր։

ժթ. 311բ Սրբոյն Աթանասի առ որս ի Պանոնիոս եւ հակառակ Արիանոսացն – Ոչ ինչ ապականէ զհոգին... մեղաց ի բաց բարձիչ է։

ի. 319ա-20բ Նորին Կիւրղի եպիսկոպոսի Աղէքսանդրացոյ առ Նեստոր հայհոյիչ – Ամենայն ինչ յայտնի եւ ուղիղ է... կարաւտ ի մեծամեծն շահից։

իա. 320բ-1բ Ա. Առաջին ճառ նզովից – Եթէ ոք ոչ խոստովանեսցի եթէ Աստուած է... Աստուածածին զսուրբ Կոյսն։

իբ. 321բ-2ա Բ. Երկրորդ ճառ նզովից – Եթէ ոք ոչ խոստովանեսցի բնութեամբ միանալ... Աստուած եւ Տէր ամենայնի։

իգ. 322աբ Գ. Երրորդ ճառ նզովից – Եթէ ոք զմի Քրիստոս բաժանեսցէ... եւ են ընդ նզովիւք։

իդ. 322բ-3բ Դ. Չորրորդ ճառ նզովից – Եթէ ոք յերկուս դէմս եւ յերկուս զօրութիւնս... նզովիցն, որ կայ առաջի։

իե. 323բ-4բ Ե. Հինգերորդ ճառ նզովիցն – Եթէ ոք իշխեսցէ ասել Աստուած... նզովիւք առաջի եդելովքն։

իզ. 324բ Զ. Վեցերորդ ճառն – Եթէ ոք ասիցէ Տէր Քրիստոսի... առաջի եդեալ նզովքն։

իէ. 324բ-5ա Է. Եւթն ճառ – Եթէ ոք ասիցէ մարդ զաւրացեալ... իրաց լինին ընդ նզովիւք։

իը. 325աբ Ութերորդ ճառ նզովից – Եթէ ոք իշխեսցէ ասել, եթէ վերացեալ մարդն... ի հարկէ լինիցի ընդ նզովիւք։

իթ. 325բ-6ա Թ. Իններորդ ճառ նզովից – Եթէ ոք զմի Տէր Յիսուս Քրիստոս փառաւորեալ... ի հարկէ լինին ընդ նզովիւք։

լ. 326աբ Ժ. ճառ – Առաքեալ եւ քահանայապետ խոստովանութեան մերոյ... իւրեանց եւ ի հարկէ եղեն ընդ նզովիւք։

լա. 326բ-7ա ԺԱ. Մետասան ճառ նզովիցն – Եթէ ոք ոչ խոստովանեսցի զմարմինն Տեառն... յիրաւի եղեն ընդ նզովիւք։

լբ. 327աբ ԺԲ. Երկոտասան ճառ նզովիցն Նեստորի – Եթէ ոք ոչ խոստովանեսցի զԲանն, որ յԱստուծոյ չարչարեալ... վասն հայհոյութեան նոցա։ Կատարեցաւ Պարապմունքս։

Դ. 327բ-36ա Զայս թուղթս ասեն յիշել Կիւրղի յիւր թուղթսն։ Սրբոյն Աթանասի եպիսկոպոսի Աղէքսանդրի հայրապէտի Թուղթ առ Եպիկտիմոն եպիսկոպոս Կորընթացոց՝ Յաղագս ուղղափառ հաւատոյ ընդդիմադրութիւն, սակս յարուցելոց ոմանց հակառակ ճշմարիտ եւ սուրբ հաւատոց – Ես այսպէս վարկանէի, թէ ամենայն ընդ ունայն... Ողջո՛յն տուր ամենայն սրբոց ի Տէր, որում փա՛ռք յաւիտեանս. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

123ա Զաշխատողքս ի սմայ աղաչեմ յիշել ի Տէր. ամէն։

141բ Փա՛ռք Սուրբ Երրորդութեան՝ Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ, յամենայն բանականաց եւ ի զգայական գոյացութեանց, անլռելի արտագոչութեամբ յօիտեանս յօիտենիւ. ամէն։ Արդ, գրեցօ գիրս մեծին Աստուածաբանին Գրիգորի ի թվականիս հայոց ՋԽԴ. (1495), ձեռամբ ներգեւ ոգոյ եւ թարմատար գրչի՝ պիտականուն Գրիգորի, աշակերտի մեծին րաբունապետին Յովանիսի, որ մականուամբ Համշինցի կոչի։ Եւ գրեցաւ գիրքս ի վայելումն մանկանց Սիովնի ուղղասիրութեանցն դասի։

Արդ, որք օգտիք ի սմանէ՝ գրելով ի քարտի կամ ուսմամբ իմաստի, նախայշաւիղ հետեւողացն առաքելագումար խմբիցն երջանկի, զանըստերիւրն գնալով ձեզ ուղղի, յիշել մաղթեմ անմոռաց սրտիւ զկարօտս աղօթից սրբազանիցդ դասի, զի թերեւս օժանդակութեամբ ա<ւ>ղաւթից ձեր ըղձի, ցօղեսցի կաթիլ մի ցօղոյ յամէներանեանն Տեառնէ ի կրկնամեռս իմ ոգի, որոց խնդրողացդ եւ փափաքողացս առհասարակ ողորմութեան ցօղն տեղասցի, հանդերձ մերովքն ննջեցելովք եւ ձերովքն ամենի, յորոց միով բերանով փառաւորի ամենասուրբ Երրորդութիւնն յօիտեանս յօիտենից. ամէն։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Գ., էջ 220, Հմր 297։

142բ Յիշեսջի՛ք զգծողս երկոցունց մատենիս ի բարի մասին, հանդերձ ծնօղօքն իմ եւ ամենայն ազգականօք, եւ Աստուած զձեզ եւ զմեզ յիշէ ի յարքայութիւն ողորմութեամբ իւրով. ամէն։

336ա Փա՛ռք անեղին, անսկիզբն իսկականին, անծին ծնաւղին, ծնօղի եւ պատճառի ծնիցելոյ Բանին, աներբ եւ անժամանակ Էին եւ հա|336բ|մագոյ ծնողին՝ ծոցածին Միածնին, առ մերս թափեցելոյ կենարարին՝ Տեառն Յիսուսի Քրիստոսի եւ բղխեցելոյն ի Հաւրէ Որդւոյ փառակցի, Հոգւոյն ճշմարտի՝ Աստուծոյ ամենակալի, երից անձնաւորութեանն եւ միոյ բնութեան, տերութեան եւ համափառ աստուածութեանն, Սրբոյ Երրորդութեանն՝ Հաւր եւ Որդոյ եւ Սուրբ Հոգոյն, յարաձգական եւ մշտնջենաւոր, անսահման եւ անվաղճան յաւիտենիւ. ամէն։

Արդ, ի զրաւ կատարման եւ յանգումն աւարտման աստուածաբուխ եւ աստուածաձիր, տիրապարգեւ եւ հոգիանորոգ, աստուածամերձ եւ աստուածարեալ, ուղղադաւան եւ ճշմարտուսոյց սուրբ կտակիս եւ աստուածաբանեալ սուրբ մատենիս՝ նախ եւ առաջին փոքր ի շատէ արտադրեսցուք ըստ կարի մերում զպատճառն նիւթ գոյաւորութեան սորին յառատաբուխ շնորհաց Հոգւոյն Սրբոյ, բղխեցելոյ ի սրտէ, սրբեցելոյ եւ մաքրեցելոյ սրբազանի եւ աստուածամերձ եղելոյ, երիցս երանելոյ եւ երջանկի առն Աստուծոյ՝ մեծ քահանայապետին եւ սուրբ հայրապետին՝ տեառն Կիւրղի Աղէքսանդրացոյ, յաջորդի առաքելական աթոռոյս սուրբ աւետարանչին Մարկոսի։ Արդ, ի լրումն բոլորի, տնաւրինական մեծ խորհրդոյ, Աստուծոյ մարդացելոյ եւ մերովս միացելոյ, բնութիւն անձնաւոր առ ի կուսէն, առնելոյ եւ անբաժ միութեամբ, միով բնութեամբ առ Հայր վերացելոյ՝ կտակ կենաց հաստատելով եւ պատուէր անվրէպ /// (շար.) |337ա|ցն եւ որք նոցին կամակիցք եղեն։ Իսկ երանելի եւ սուրբ վարդապետք արժանապատիւ փառաւք փառաւորեցան յերկրաւորացս եւ յերկնայնոցն, որ եւս գերազանց փառաւք փայլեաց՝ գեր, քան զամենայն վարդապետս եկեղեցւոյ, ախոյեան եւ ըմ[բ]շամարտ հաւատոյ, վերաձայն իւր յամենեցունց մակադրական անուամբ, որ եւս քան զեւս քաջապէս մարտեաւ ընդդէմ պղծոյն Նեստորի՝ երկաբնակ ամբարշտի, որ եւ բազում անգամ ի ձեռն նամակի խրատեաց զնա գալ յուղղութիւն՝ ի բաց թողլով զամբարիշտ եւ զանաստուած հայհոյութիւնն, որոյ ոչ հաւանեալ ճշմարտութեանն, այլ ի նմին կացեալ յամառութեան սոսկալի նզովիւք, սրով Հոգւոյն Սրբոյ կտրեաց ընդ մէջ եւ ի բաց էառ ի նմանէ զպատիւ քահանայութեանն եւ հրամանաւ արքային՝ Թէոդոսի Բարեպաշտի հալածեցաւ ի մետաղս եւ անդ սատակեցաւ չար մահուամբ՝ ըստ արժանեացն։ Եւ Բանն Աստուծոյ աճէր եւ յաճախէր ի ձեռն երանելոյն, որ եւ գրեաց նամակ աւրհնութեան եւ կտակ հաստատութեան առ բարեպաշտն Թէոդոս եւ առ քերսն նորին՝ առ քրիստոսասէր թագուհիսն. հաստատուն կալ ի հաւատսն ճշմարտութեան, որ ի Տէր մեր Յիսուս Քրիստոս, եւ մի՛ խոտորիր ի չար աղանդս նորին։ Եւ ուսոյց նոցա զհանգամանս ճշմարիդ դաւանութեան յաղագս Բանին մարդացելոյ. եթէ մի է Տէր Յիսուս Քրիստոս, եւ մի է բնութիւն նորա։ Եւ |337բ| դարձեալ մի է բնութիւն Բանին մարմնացելոյ եւ այսպիսի յոլովակի ճառիւ խրատեաց զնոսա, որ եւ կայ արձանացեալ յայսմ մատենի։ Նաեւ ծանեաւ Հոգւովն Սրբով, ըստ երանելի առաքելոցն՝ Պետրոսի եւ Պաւղոսի, եթէ յետ իմոյ ելանելոյ յաշխարհէս գայցեն արք, որք խաւսիցին զնոյն հայհոյութիւն, յաղագս որոյ փոյթ յանձին կալեալ, որպէս ըզքաջ հովիւ՝ դնելով զանձն ի վերա հաւատին Քրիստոսի, որ եւ սկիզբն արար սուրբ կտակիս վասն անճառ մարդեղութեան եւ մարմնառիկ տնաւրէնութեան Միածնին Հօր՝ յաղագս մերոյ փրկութեան, սկիզբն առնելով ի տնօրինական անուանցն, որ յիրէն եւ ի գործոյն կոչեցեալք եղեն եւ ի միոյ բնութեանց միաւորութեանց, եթէ զի՞նչ է Քրիստոս եւ զի՞նչ աւծեալն, զի՞նչ Յիսուս եւ զի՞նչ Եմմանուէլ։ Եւ այսպիսի յերկար բանիւք եւ խորին քննութեամբ հաստատելով զանքակ եւ զանբաժանելի միաւորութիւն միոյ բնութեան Բանին մարմնացելոյ, որ եւ բազում մասամբ եւ պէսպէս աւրինակաւք եւ յոլով վկայութեամբ հաստատելով զանբաժանելի միաւորութիւն միոյ բնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ եւ պարապել եւս յամենայն ընդդիմողական առարկութեանց առ ի կարկումն եւ ի պապանձումն երկաբնակ, աղուեսաբարոյ փընտեռնաքատակ հերձուածողաց, որ եւ զպարապումն վկայութեանց յաստուածեղէն գրոց, որ ի սմա |338ա| ի վերա սորին յորջորջեալ, վասն զի Պարապմունք կոչի սա ի մանկանց եկեղեցւոյ։ Որ եւ յոլով բանիւք եւ յերկար ճառիւք աւարտեաց զսա ի թիւս քառասուն եւ վեցից յանգելով խորհրդական համարով՝ զիջումն Բանին Աստուծոյ առ մերս փրկութիւն, ի վեցերորդ դարուն՝ յաղագս ի վեցաւրեա ստեղծեալ մարդոյն, ի քառից գոյացեալ։ Որ եւ խորհրդաբար իսկապէս բերել աւարտումն սորին զգայութիւն մերում բնութեանս եւ զնորոգումն վերստին կենդանութեան ի ձեռն եկաւորութեան Բանին, որ եւ յիշատակ բարեաց եւ գանձ անկողոպտելի շնորհեալ զսա մանկանց Սիոնի։ Նաեւ ջահ անշիջանելի, յաւէտ լուսատու Հայաստանեայց եկեղեցւոյ, ճշմարտախոհ եւ ուղղադաւան մերոյինս հաւատոյ, որ եւ բերեալ եղեւ ի մայրաքաղաքէն Կոստանդինուպաւլսէ ի Հայս, ի ձեռն երանելի վարդապետին՝ պսականուն եւ մեծ նահատակին՝ տէր Ստեփաննոսի՝ Սիւնեաց եպիսկոպոսի։ Ի փառս Քրիստոսի՝ Աստուծոյ մերոյ աւրհնելոյն յաւիտեանս. ամէն։

Արդ, եղեւ զրաւ գրչութեանս ի թվականս հայկազեան տումարի ՋԽԵ. (1496), ի գաւառն Եկեղեաց, որ Եզընկայ կոչի, ընդ հովանեաւ Սրբոյն Յակոբայ եւ Սուրբ Սիոնի, որ մականուամբ Կայիփոսի վանք կոչի, ի յառաջնորդութիւն տէր Ներսիսի եւ ի համալսարանս երիցս եր|338բ|ջանկի եւ տիեզերալոյս Յովաննէս քաջ հռետորի, որ է աշխարհաւ Համշէնցի՝ ի ցեղէ թագաւորական, ձեռամբ յոգնամեղ եւ փծուն գրչի՝ Գրիգորի սուտանուն աբեղայի, որ եմ աշխարհաւ Տարօնացի, ի վանացն Գլակայ, զոր մեծաւ տաժանմամբ գրեցի զգանձս անկողոպտելի ի յաշակերտութիւնս՝ յիշատակ ինձ եւ ծնողաց իմոց եւ ամենայն արեանառու մերձաւորաց եւ ի վայելումն եւ ի խրատ մանկանց եկեղեցոյ։

Արդ, աղաչեմ զձեզ, որք հանդիպիք սմա, աւրինակելով կամ կարդալով, յիշեցէ՛ք ի մաքրափայլ աղաւթս ձեր զանարժանս՝ հանդերձ ծնողաւքն իմ եւ արեան մերձաւորաւք եւ զվարդապետն իմ՝ զՅովաննէս քաջ րաբունին, եւ Աստուած ձեզ՝ յիշողացդ, եւ մեզ՝ յիշելոցս, առհասարակ ողորմեսցի յիւր միւս անգամ գալուստն. ամէն։ |338բ| Նա եւ զանարժան ծառայս ծառայիցդ Աստուծոյ՝ զԿարապետ սուտանուն աբեղայս՝ զԲաղիշեցիս, յիշեցէ՛ք ի բարին Քրիստոս, որ զայս վեց տետր ու կէսս* գրեցի, զի զգիրքս նոր էր գրած եւ յահէ սըմբակաց հեծելոց կայր ի պահըստի, ի ծերպս վիմաց եւ յիջմանէ անձրեւաց ապականեալ էր, զոր ծրեցի ըստ իմում կարի։ Յիշեցէ՛ք ի Տէր, եւ Աստուած զձեզ յիշէ. ամէն։

* Ծնթ. Ըստ այսմ՝ Կարապետ Բաղիշեցին գրել է երկրորդ համարակալման ԺԳ-ԺԹ. տետրերի 74 թերթը կամ թ. 265-338։ Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Գ., էջ 232, Հմր 320՝ սկսած 338ա էջի «Արդ, եղեւ զրաւ գրչութեանս» բառերից եւ մինչ այստեղ։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «Գրիգորի Նազիանցւոյ Առ որս», Ա. փեղկին սոսնձած թղթին՝ «Հմր 3 Բանք 1. Գրիգորի /// առ եւ նո/// 2. Գր/// 3. Պարա///», պտռկ-պհպ. Աա՝ «6/3495», 1ա՝ «ՋԽԴ.-Ե. 1495-6 Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Պտռ.-պհպ. Աա՝ «Յիսուսի Քրիստոսի, ի Քրիստոս Քրիստոս», 143ա՝ (ԺԶ դ.) «Աստուած աւր[հն]է տէր Պետրոսն ամէն։ Ջանամ զղջանամ, ջեռանիմ դարձցի ջեռուն հրով մեղաց ռբաիկ ռամ կայանմանիմ», 143բ՝ «Թագաւոր գոլով քո աշխ մտի քաղաք եմ ուսազն սեալ ի վերայ յողողն որ ժաւանակ կոչել զհեռաննա», անկապակից տառեր, «Աստուածատ թագ խաւթ աթա հաւա գագ», «Ճանապարհ խաւսեց Աստուած ապական նանն», «Աստուածատհնէ», «թ թագաւոր», 338բ՝ «Ես ասացի իր»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ պտռ.-պհպ. Աբ՝ յուշկապարիկ, 143բ՝ ճակատազարդ։

3496

ԱՒԵՏԱՐԱՆ

ՆԱԽԱՄԱՐԳ ԳԻՒՂ (ԱՐԱՐԱՏԵԱՆ ԵՐԿԻՐ, ԾԱՂՈՒՆԷ ՁՈՐ),

Ծաղկուած՝ ի ԿԱԿԱՂԱՅ ԳԻՒՂ ՌՃԹ. – 1660

ԳՐԻՉ՝ Ալէքսան քարտուղար, Յովհաննես։ ՍՏԱՑՈՂ՝ Վարդան քհյ։

ԹԵՐԹ՝ 293+1 (կրկն.՝ թ. 261). չգրուած՝ 11ա, 16բ-7ա, 292բ-3բ։ ՊՐԱԿ՝ 1×10+1×6+Ա-ԻԳ×12 (ԻԳ 10)+1×4։ ՆԻՒԹ՝ թուղթ (թ. 18, 27 մագաղաթ)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,1×12,6։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն, կարմրով սահմանագծուած (10,5×7,3)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 42ա)։ ՏՈՂ՝ 23։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կարմիր կտաւ, դռնակինը՝ կարմիր եւ սպիտակ վանդակազարդ գործուածք. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ սպիտակ թուղթ, Աբ, ԳԴ՝ չգրուած, Աա, Բաբ՝ գրոտած։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ՝ Մատթէոս՝ 17բ, Մարկոս՝ 94բ, Ղուկաս՝ 143բ, Յովհաննէս եւ Պրոխորոն՝ 225բ։ Լս-ային՝ Մարիամ (Իւղաբերից)՝ 92բ, Յովսէփ Արիմաթացի՝ 142ա, 221բ, 280բ։ Խորան՝ 11բ-6ա։ Կիսախորան՝ 18ա, 95ա, 144ա, 226ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, տաճար, խաչ, յուշկապարիկներ (274բ)։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր, թռչուն-ձուկ, կենդանագիր, մարդ։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, շագանակագոյն, դեղին, սեւ, սպիտակ, նարնջի, բրոնզ։

Տե՛ս Ա.Գէորգեան, Անանուն հայ մանրանկարիչներ, մատենագիտութիւն Թ-ԺԷ. դդ., Գահիրէ, 2005, էջ 475, Հմր 645։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը տեղ-տեղ մաշուած, մէջքը ճաքճքած, վր. եւ ստ. հատուածները պատռուած. Ա. փեղկի երբեմնի կոստղերն ընկած, 2-3 տեղ պահպանուած կոստղերի երկաթէ հիմքերը. երեքական կապիչներն ու գամերն ընկած, ստ. կապիչի հիմքը պահպանուած. դռնակը դէպի դուրս ծալուած, պատռուած, ստ. հատուածը թափուած. լուսանցակողերի կարմիրը մասամբ գունաթափ. պհպ. Ա-Բ մաշուած, պատռուած, պհպ. Ա.՝ կազմի Ա. փեղկի երբեմնի կոստղերի հիմքերի հպումից մնացած հետքեր, անցքեր. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան հետքեր, զանազան բծեր, ցեցի անցքեր. 25ա, 51ա, 52բ եւ այլուր՝ մանրանկարները հանդիպակաց երեսներին հպումից մասամբ արտատպուած. թ. 238՝ արտք. լս-ին սպիտակ էջանշան-թել։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-3ա Գլուխք ըստ Մաթէոս Աւետարանին։ 3բ-5բ Սկիզբն գլխոց Աւետարանին, որ ըստ Մարկոսի։ 5բ-6ա Նախադրութիւն Մարկոսի Աւետարանին։ 6բ-8բ Սկիզբն Աւետարանին գլխոց, որ ըստ Ղուկասայ։ 8բ-9ա Գլուխք ըստ Ղուկասու Աւետարանին։ 9բ-10բ Նախադրութիւն Ղուկասու Աւետարանին։

2. 11բ-2ա Թուղթ Եւսեբեայ։

3. 12բ-6ա Համաբարբառ. կանոնք Ա-Ժ. (նաեւ՝ ստ. լս. Ցրուացանկ)։

4. 18ա-94ա Աւետարան Մատթէոսի։

5. 95ա-143ա Աւետարան Մարկոսի։

6. 144ա-225ա Աւետարան Ղուկասու։

7. 226ա-85բ Աւետարան Յովհաննու։

8. 286ա Գլուխ Յոհաննու Աւետարանին։ 286բ-9ա Նախադրութիւն, Գլուխք։ 289աբ Նախադրութիւն Յովհաննու Աւետարանին։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. Ծաղկողի 10բ Ո՛վ ընթերձողք սուրբ Աւետարանիս, յորժամ ընթեռնուք զկենսաբուխ սուրբ Աւետարանս Յովհաննու՝ ցանկն իւր գլխի վերջն գտի՛ր եւ կարդա՛. եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. յամէն։

Հազար հարիւր ընդ յինն (1660) տառի,

հայկիականըն թվականի,

ձրեցաւ մատեամբ մեղսամածի,

Ալէքսն չընչին քարտուղարէ։

Նայ եւ խնդրօղ ստացողի,

հեզարբ հասակըն ծերունի,

Վարդան՝ քաջըն րաբունի՝

քահանայ ըստ իւր կարգի,

առցէ վարձս ի Քրիստոսէ. Հայր մեր։

95ա (կիսախորանի շրջանակում)

Հազար հարիւր ընդ յինն (1660) տառի,

հայկականին թվականի

ձրեցաւ մատեամբ մեղսամածի՝ Ալէքսն։

2. Ստացողի 143ա Զստացաւղք կենսաբեր սուրբ Աւետարանիս՝ զտէր Վարդանն եւ զՄարգարիտ տատն յիշեսջի՛ք ի Տէր, նազելի մանկո՛ւնք Սիոնի. ամէն։

3. Գրչի 197ա Այ վա՛խ գերիս։

261գ ստ. լս. Վա՛յ զիս, ի ձեռն այլազգաց տանջում ենք, չեմ գիտում՝ ինչպէս եմ գրում։

285բ Զմեղապարտ գրիչս Յովհաննէս յիշել աղաչեմ. Հայր մե՛՛։

291ա Փա՛ռք եզակի տէրութեանն եւ եռահիւսակ անձնաւորութեանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Որք զմտաց աչս անաղօտ եւ վճիտ ունիցին երկնանկատ դիտմամբ առ էականն լոյս եւ իմանալեացն տեսարան, նոցին ոչ ինչ է փոյթ բովանդակ բնաւին ինչ, որ յաշխարհի եւ որ ընդ հոսանուտ եւ եղծանելի բնութեանս բերին, այլ միանգամայն զհուր սիրոյն, զոր հուր կենդանի արկի բանական բնութիւնս օր ըստ օրէ արծարծեն յոգիս անշիջանելի բոր|291բ|բոքմամբ հոգեւորացն, տուր եւ առութեամբ, որով եւ լուսաւորին ըստ բանի աստուածահայր մարգարէին, որ ասէ՝ Պատուիրանք Տեառն լոյս են եւ լոյս տան աչաց։ Արդ, գրեցաւ սուրբ Աւետարանս ի թվականիս հայոց հազար հարիւր յինն (1660) ամի, ի հայրապետութեան տեառն Սուրբ Էջմիածնայ սրբազան Յակոբ կաթուղիկոսի, ի թագաւորութեանն Պարսից փոքր շահ Ապազին։ Գրեցաւ ձեռամբ յոգնամեղ եւ անարուեստ եւ անիմաստ գրչին կա՛ր՝ ԺԳՀՋԲՄԺՏԲ (=Ալէքսիանս)*, ի դառն եւ անբարի ժամանակի, եւ զգծօղ սորին Յովհաննէս զապիկար։ Գրեցաւ ի յեր|292ա|կիրն յԱրարատեան, որ կոչի Ծաղ[կ]ունէ ձոր, ի գեւղն, որ կոչի Նախամարգ, եւ նկարեցաւ ի Կակաղա, որ է Պոռտակ, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնին եւ Սուրբ Նախավկային եւ բազմահաւաք սրբոցս, որ աստ կան։ Եւ ստացող սուրբ Աւետարանիս՝ քրտնաջան, հեզահոգի, բարի եւ գրասէր, սրբասնունդ եւ սաղմոսերգօղ Վարդան ծերունի քահանայն, որ ստացաւ զսուրբ, կենսաբուխ Աւետարանս յիւր հալալ ընչից եւ արդար վաստակոց, յիշատակ հոգոյ իւր եւ ծնօղացն իւրոց՝ հօրն (այսչափ)։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Գ., էջ 936-7, Հմր 1413. գլխաւոր՝ 291ա-2ա էջերի յիշ-ի «Փառք...» մասը յապաւել է, 197ա եւ 261գ էջերի յիշ-ներն անտեսել է, իսկ 95ա էջինը չի կարդացել։

* Ծնթ. Վ. Յակոբեանը նաեւ վերծանել է փոխարինագիր ծածկագիրը՝ ԺԳՀՋԲՄԺՏԲ = Ալէքսիանս. այսպէս՝ Ժ =Ա, Գ =Լ, Հ=Է, Ջ =Ք, Բ =Ս, Մ =Ի, Ժ =Ա, Տ =Ն, Բ =Ս։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 290ա (1684 թ., շինծու բոլորգիր) /// ի գալստեանն ողորմի զձեզ. ամէն։ Ի թվականութեանս հայոց ՌՃԼԳ. (1684)։ Հայր մեր, ո՛՛ ամէն։

2. 290ա (1699 թ., նոտրգիր) Զվերջին ըստացող ըզսուրբ Աւետարանիս ես՝ բարեսէր ներկարար Թումանս, մտաւ ածի զսէրն Աստուծոյ, եւ լուեալ էի Սուրբ Գրոց, որ ասէ՝ Որ ունիցի զաւակ ի Սիօն, անդանիկ յԵրուսաղէմ, ըստացա օժար սրտիւ եւ փափաք սիրով, <գ> հալալ հընչիւք եւ արդար վաստակօք իմովք գնեցի ըզս[ուր]բ Աւետարանս վասն փրկութիւն հոգւոյ իմոյ եւ ազատութիւն որդւոց իմոյ՝ յիշատակ ինձ եւ ծնօղացն իմ. հօրն իմոյ՝ Յակոբին եւ մօրն իմ՝ Փարիխանին<եւ կո> |290բ| եւ կողակցին իմոյ՝ Թումիանին եւ յորդւոյն իմոյ՝ տէր Սարգիս նորընձա քահանային, Տէր Աստուածն բարով վաելեալ տացէ, եւ յեղբարց՝ հանգուցեալ Առաքելին, կենդանի Վարդանին, իւր որդի Ջանինին, Կիրակոսին։ Դարձեալ ես՝ Թումանս, գնեցի զսուրբ Աւետարանս յիշատակ է մեզ եւ ծնօղաց եւ ազգականաց իմոց։ Ո՛վ յեղբարք եւ հայրք, յորժամ տեսանէք, կարդայք կամ օրինակէք, յիշեցէ՛ք ի մաքրափայլ աղօթս ձեր եւ մէկ լի բերան Աստուած ողորմի ասացէք զվերոյ գրեալ անուանցս։ Ով զմեզ յիշէ, Աստուած ինքն յիշէ աւուր դատաստանին. ամէն։ Իշխանութիւն պարոն Պապօին ի թվին հայոց ՌՃԽԸ. (1699) թվին գնեցաւ։ Հայր մեր։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Բա՝ «34/3496», «ՌՃԹ. – 1660 Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», 1ա՝ «Արղութեանց Կնիազ վալին (՞)», 11ա՝ «Բարձրապատիւ Սարգիս Բաարգիաաա/// նորին Մարտիրոսեան ///»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Աա՝ «2 2 2 լուսաբերցուք վարդես/// բարեր/// Սարգիս վար///աց /// այրաց ցայայ», Բա՝ «աշխարամ ձերեաց աշխարամեանին աշխարացու բարերկացու աաշխարք լուսաբեր լուսաբերցուք իմ», Բբ՝ «ձձձ Մարտիրոս», 1ա՝ «ձիր ձիր մտաց, այար», 16բ՝ «արձրա արժանացան», 89բ՝ «ծ սա բիծ աբ լ», 209ա՝ «պատրաստ»։

 

 

3497

ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ

ԳԱՆՁԱՍԱՐ ՌՄԻԷ. – 1778, ԺԸ. դար

ԳՐԻՉ՝ Յովհաննէս կաթողիկոս Աղուանից (թ. 1-119, 143-55, 178-254), Անանուն Ա. (թ. 121-41), Անանուն Բ. (թ. 158-77, 256-66)։

ԹԵՐԹ՝ 267+2 (կրկն.՝ թ. 9, 241). չգրուած՝ 1բ, 19աբ, 33աբ, 48աբ, 75ա-6բ, 93աբ, 106բ, 120աբ, 142աբ, 156ա-7բ, 190ա-3բ 228աբ, 241ա-դ, 255աբ, 267աբ։ ՊՐԱԿ՝ 1-20×14 (1՝ 3, 2, 7-8, 13, 15՝ 16, 4՝ 2, 6, 11, 16, 20՝ 12, 12՝ 9, 14՝ 20, 17՝ 22)+1։ ՆԻՒԹ՝ թուղթ, այլ թուղթ՝ թ. 158-77, 256-66, այլ թուղթ՝ թ. 267-8՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ «M», ճնշադրոշմով՝ 1. ձուածիր՝ կենտրոնում՝ զինանշան, որի տակ՝ «Ղ. Խ. ծ. թ» (թ. 69, 74), 2. անընկալելի (թ. 56), 3. ուղղանկիւն՝ «Фабрики Аристархова»՝ (թ. 36, 42, 130, 135, 147, 187, 223, 230, 241գդ, 255)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ 18×11։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (16,5×10)։ ԳԻՐ՝ շղագիր՝ թ. 1-119, 143-55, 178-254 (նմուշ՝ 77ա), նոտրգիր՝ թ. 121-41 (նմուշ՝ 121ա), այլ ձեռք՝ թ. 158-77, 256-66 (նմուշ՝ 257ա)։ ՏՈՂ՝ 15-27 (թ. 1-119, 143-55, 178-254), 16-19 (թ. 121-41), 16-20 (թ. 158-77), 22 (թ. 256-66)։ ԿԱԶՄ՝ սեւ կաշի՝ ճնշագծերով. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ չգրուած թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա (սկ.)՝ սպիտակ չգրուած թուղթ, մասն կազմաստառի (Ի. դ.)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դ., կազմի կաշին նորոգման ժամանակի. թ. 2-5՝ թուլացած հիմքերը նորոգուած սպիտակ կիսաթափանցիկ թղթով. կազմը տեղ-տեղ մաշուած, փեղկերը ձեւափոխուած, Ա. փեղկի ստ. արտք. անկիւնը մաշուած, ընկած, Բ. փեղկին ցեցի անցքեր. մէջքը ճաքճքած, 1.5 սմ.ի չափով վերից վար թափուած, երեւում է նախկին կազմից պահպանուած շագանակագոյն կաշին, Ա. կազմաստառը կծկուած. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. 255բ՝ հանդիպակաց էջի գիրը մասամբ արտատպուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-106ա, 143ա-55բ, 121ա-41բ, 158ա-63ա Երանելի վարդապետին Մխիթարայ արարեալ Դատաստանագիրս՝ ի խնդրոյ տեառն Թօմայ անապատական արհի եւ պանծալի եպիսկոպոսին

Տե՛ս ձեռ. 488, 1բ-76բ։ Նխ./2ա-37ա։ ա/2ա-4ա։ բ/4ա-9ա։ գ/9ա-10ա։ դ/10ա-2ա։ ե/12ա-5ա։ զ/15ա-21բ։ է/21բ-4բ։ ը/24բ-30բ։ թ/30բ-4ա։ ժ/34ա-6ա։ ժա/36ա-7ա։ 1/37ա-40ա։ ա/40ա-2ա։ բ/42ա-3բ։ գ/43բ-7ա։ դ/47ա-9բ։ ե/49բ-50ա։ զ/50ա-1ա։ է/51աբ։ ը/51բ-2ա։ թ/52աբ։ ժ/52բ-3ա։ ժա/53ա։ ժբ/53աբ։ ժգ/53բ-4բ։ ժդ/54բ-5ա։ ժե/55աբ։ ժզ/55բ-6ա։ ժէ/56ա։ ժը/56ա։ ժթ/56աբ։ ի/56բ-7ա։ իա/57ա։ իբ/57աբ։ իգ/57բ-8ա։ իդ/58աբ։ իե/58բ։ իզ/58բ։ իէ/59ա։ իը/59ա։ իթ/59աբ։ լ/59բ։ լա/59բ-60ա։ լբ/60աբ։ լգ/60բ։ լդ/60բ։ լե/60բ-1ա։ լզ/61ա։ լէ/61աբ։ լը/61բ-2ա։ լթ/62ա։ խ/62ա-3ա։ խա/63ա։ խբ/63աբ։ խգ/63բ-4ա։ խդ/64աբ։ խե/64բ-5ա։ խզ/65ա։ խէ/65աբ։ խը/65բ-6բ։ խթ/66բ։ ծ/67ա։ ծա/67աբ։ ծբ/67բ։ ծգ/67բ-8ա։ ծդ/68աբ։ ծե/68բ-9ա։ ծզ/69ա։ ծէ/69ա-70ա։ ծը/70ա։ ծթ/70աբ։ կ/70բ։ կա/70բ-1ա։ կբ/71ա։ կգ/71աբ։ կդ/71բ։ կե/71բ-2ա։ կզ/72աբ։ կէ/72բ-3ա։ կը/73աբ։ կթ/73բ։ հ/74ա։ հա/74ա։ հբ/74աբ։ հգ/74բ։ հդ/77ա։ հե/77աբ։ հզ/77բ։ հէ/77բ-8ա։ հը/78աբ։ հթ/78բ։ ձ/78բ-9ա։ ձա/79ա։ ձբ/79ա-80ա։ ձգ/80ա։ ձդ/80ա։ ձե/80ա-1ա։ ձզ/81աբ։ ձէ/81բ։ ձը/81բ-2ա։ ձթ/82ա-3ա։ ղ/83աբ։ ղա/83բ։ ղբ/83բ-4ա։ ղգ/84աբ։ ղդ/84բ-5բ։ ղե/85բ-6ա։ ղզ/86բ-7ա։ ղէ/87աբ։ ղը/87բ-8ա։ ղթ/88աբ։ ճ/88բ-9ա։ ճա/89ա-90ա։ ճբ/90աբ։ ճգ/90բ-1ա։ ճդ/91աբ։ ճե/91բ-4ա։ ճզ/94աբ։ ճէ/94բ-5ա։ ճը/95ա-8ա։ ճթ/98ա-100ա։ ճժ/100աբ։ ճժա/100բ-1ա։ ճժբ/101աբ։ ճժգ/101բ-6ա։ ճժդ-ճիգ/չիք։ 2. ա-կա/չիք։ կբ/143ա-4բ (սկ. «/// Եւ մատեան դստերքն սալպայադու որդւոյ...»)։ կգ/145ա-6բ։ կդ/146բ-7ա։ կե/147բ-8բ։ կզ/148բ-9ա։ կէ/149ա։ կը/149բ։ կթ/149բ-50ա։ հ/150աբ։ հա/150բ-1ա։ հբ/151աբ։ հգ/151բ։ հդ/151բ։ հե/151բ-2ա։ հզ/152բ։ հէ/152բ։ հը/153ա։ հթ/153ա։ ձ/153աբ։ ձա/153բ։ ձբ/153բ-4ա։ ձգ/154ա։ ձդ/154աբ։ ձե/154բ։ ձզ/154բ։ ձէ/154բ-5ա։ ձը/155ա։ ձթ/155ա։ ղ/155աբ։ ղա/155բ։ ղբ/121ա։ ղգ/121աբ։ ղդ/121բ։ ղե/121բ։ ղզ/121բ-2ա։ ղէ/122ա-3բ։ ղը/123բ-4բ։ ղթ/124բ-5ա։ ճ/125ա-6ա։ ճա/126ա-7ա։ ճբ/127աբ։ ճգ/127բ-8ա։ ճդ/128աբ։ ճե/128բ-9ա։ ճզ/129աբ։ ճէ/129բ-30ա։ ճը/130աբ։ ճթ/130բ-1ա։ ճժ/131աբ։ ճժա/131բ-2ա։ ճժբ/132ա-3ա։ ճժգ/133ա։ ճժդ/133աբ։ ճժե/134աբ։ ճժզ/134բ-6ա։ ճժէ/136ա-7ա։ ճժը/137ա-9բ։ ճժթ/139բ-40ա։ ճի/140աբ։ ճիա/140բ-1ա։ ճիբ/141աբ։ ճիգ/141բ, 158ա։ ճիդ/158բ-9ա։ ճիե/159ա-60ա։ ճիզ/160ա։ ճիէ/160ա-1ա։ ճիը/161աբ։ ճիթ/161բ-3ա։ Ունի՝

– 1ա [Ցանկ]. Նախադրութիւն դատաստանի – Ա. Ընդդիմութիւն բամբասողացն, եթէ դատաստան ոչ... կատարեցաւ նախադրութիւնս դատաստանի ճառս ԺԱ.։

Տե՛ս Մխիթար Գօշ, Գիրք դատաստանի, Բ. խմբ., Մատենագիրք հայոց, հտ. ԺԹ., ԺԲ. դ., Երեւան, 2014, էջ 381-609։

Բ. 163ա-77բ, 107ա-14ա Գլուխք, ընտրութեամբ ժողովեալ Մովսիսական օրինացն

Տե՛ս ձեռ. 488, 77ա-86ա։ [Ցանկ]/163ա-4բ։ ա/165աբ։ բ/165բ-6ա։ գ/166ա-7բ։ դ/167բ-8ա։ ե/168աբ։ զ/169ա։ է/169աբ։ ը/169բ։ թ/172բ։ ժ/172բ-3ա։ ժա/173աբ։ ժբ/173բ։ ժգ/173բ։ ժդ/173բ-4ա։ ժե/174ա։ ժզ/174բ։ ժէ/174բ։ ժը/174բ։ ժթ/175ա։ ի/175աբ։ իա/175բ։ իբ/175բ-6ա։ իգ/176աբ։ իդ/176բ։ իե/176բ-7ա։ իզ/177ա։ իէ/177աբ։ իը/177բ։ իթ/177բ։ լ/177բ, 107ա։ լա/ 107ա։ լբ/107ա։ լգ/107ա։ լդ/107ա։ լե/107ա։ լզ/107ա։ լէ/107ա։ լը/107աբ։ լթ/107բ։ խ/107բ։ խա/107բ։ խբ/107բ։ խգ/107բ։ խդ/107բ-8ա։ խե/108ա։ խզ/108բ-9ա։ խէ/109ա։ խը/109ա։ խթ/109աբ։ ծ/109բ-10ա։ ծա/110ա։ ծբ/110ա։ ծգ/110ա։ ծդ/110ա։ ծե/110աբ։ ծզ/110բ-1ա։ ծէ/111ա։ ծը/111աբ։ ծթ/111բ-2ա։ կ/112ա։ կա/112աբ։ կբ/112բ-3ա։ կգ/113ա։ կդ/113աբ։ կե/113բ։ կզ/113բ։ կէ/113բ-4ա։

Ունի՝

169բ-72բ Վասն անուան իւրոյ – Մի՛ արասցէ ապախտ (սուտ) զբանս իւր... եղիցի յիսուն երկդրամեան արծաթոյ։

Ծնթ. Այս ձեռագրում ա-լ. գլխահամարները՝ չիք, լա-կզ.՝ Հմր 488ի գլխահամարներին անհամապատասխան են։

Գ. 114ա-9բ, 178ա-89բ, 256ա-66բ, 194ա-254ա [Քաղաքական աւրինադրութիւն]

Տե՛ս ձեռ. 488, 86ա-126ա։ [Յռջբ.]/114ա-6բ. 1։ Ցանկ/116բ-9բ։ [Նխդր.]178ա-9ա։ ա/179աբ։ բ/179բ։ գ/179բ-80ա։ դ/180աբ։ ե/180բ-1ա։ զ/181աբ։ է/181բ։ ը/չիք։ թ/181բ։ ժ/181բ։ ժա/182ա։ ժբ/182ա։ ժգ/182ա։ ժդ/183ա։ ժե/182բ-3ա։ ժզ/183բ։ ժէ/183ա։ ժը/183բ։ ժթ/183բ։ ի/183բ։ իա/183բ-4ա։ իբ/184ա։ իգ/184ա։ իդ/184ա։ իե/184ա։ իզ/184աբ։ իէ/184բ։ իը/184բ։ իթ/184բ-5ա։ լ/185ա։ լա/184բ-5ա։ լբ/185ա։ լգ/185ա։ լդ/185բ։ լե/185բ։ լզ/185բ։ լէ/186ա։ լը/186ա։ լթ/186աբ։ խ/186բ։ խա/186բ-7ա։ խբ/187ա։ խգ/187աբ։ խդ/187բ։ խե/188ա։ խզ-ծա/չիք։ ծբ/188աբ։ ծգ/188բ-9ա։ ծդ/189աբ։ ծե/189բ, 256ա։ ծզ/256ա։ ծէ/256աբ։ ծը/256բ։ ծթ/256բ։ կ/256բ-7ա։ կա/257ա։ կբ/257ա։ կգ/257ա։ կդ/257բ։ կե/257բ։ կզ/257բ։ կէ/257բ-8ա։ կը/258ա։ կթ/258ա։ հ/258աբ։ հա/258բ։ հբ/258բ։ հգ/258բ-9ա։ հդ/259ա։ հե/259ա։ հզ/259ա։ հէ/259բ։ հը/259բ։ հթ/259բ։ ձ/259բ։ ձա/260ա։ ձբ/260ա։ ձգ/260ա*։ ձդ/260աբ։ ձե/260բ։ ձզ/260բ-1ա։ ձէ/261ա։ ձը/261բ։ ձթ/261բ։ ղ/261բ-2ա։ ղա/262ա։ ղբ/262ա։ ղգ/262ա։ ղդ/262ա։ ղե/262բ։ ղզ/262բ։ ղէ/262բ։ ղը/263ա։ ղթ/263ա։ ճ/263ա։ ճա/263աբ։ ճբ/263բ։ ճգ/263բ։ ճդ/263բ։ ճե/263բ։ ճզ/263բ։ ճէ/263բ-4ա։ ճը/264ա։ ճթ/264ա։ ճժ/264ա։ ճժա/264ա։ ճժբ/264ա։ ճժգ/264բ։ ճժդ/264բ։ ճժե/264բ։ ճժզ/264բ։ ճժէ/264բ։ ճժը/265ա։ ճժթ/265ա։ ճի/265ա։ ճիա/265ա։ ճիբ/265ա։ ճիգ/265ա։ ճիդ/265ա։ ճիե/265աբ։ ճիզ/265բ։ ճիէ/265բ։ ճիը/265բ։ ճիթ/265բ։ ճլ/265բ-6ա։ ճլա/266ա։ ճլբ/266ա։ ճլգ/266աբ։ ճլդ/266բ։ ճլե/266բ, 194ա։ ճլզ/194աբ։ ճլէ/194բ։ ճլը/194բ։ ճլթ/194բ-5ա։ ճխ/195ա։ ճխա/195ա։ ճխբ/195աբ։ ճխգ/195բ։ ճխդ/195բ։ ճխե/195բ։ ճխզ/195բ-6ա։ ճխէ/196ա։ ճխը/196աբ։ ճխթ/196բ։ ճծ/196բ։ ճծա/196բ-7ա։ ճծբ/197ա։ ճծգ/197ա։

2. [Համառաւտ ժողովումն աւրինաց վերստին]

Տե՛ս ձեռ. 488, 103ա-5ա։ ա/197ա։ բ/197աբ։ գ/197բ։ դ/197բ։ ե/197բ։ զ/197բ։ է/197բ։ ը/197բ։ թ/197բ։ ժ/197բ։ ժա/197բ**։ ժբ/197բ-8ա։ ժգ/198ա։ ժդ/198ա։ ժե/198ա։ ժզ/198ա։ ժէ/198ա։ ժը/198ա։ ժթ/198ա։ ի/198ա։ իա/198ա։ իբ/198ա։ իգ/198ա։ իդ/198աբ։ իե/198բ։ իզ/198բ։ իէ/198բ։ իը/198բ։ իթ/198բ։ լ/198բ։ լա/198ա։ լբ/198բ։ լգ/198բ։ լդ/198բ։ լե/198բ-9ա։ լզ/199ա։ լէ/199ա։ լը/199ա։ լթ/199ա։ խ/199ա։ խա199ա։ խբ/199ա։ խգ/199ա։ խդ/199ա։ խե/199ա։ խզ/199ա։ խէ/199ա։ խը/199ա։ խթ/199ա։ ծ/199աբ։ ծա/199բ։ ծբ/199բ։ ծգ/199բ։ ծդ/199բ։ ծե/199բ։ ծզ/199բ։ ծէ/199բ։ ծը/199բ-200ա։ ծթ/200ա։ կ/200ա։ կդ/200ա։ կե/200ա։ կզ/200ա։ կէ/200ա։ կը/200ա։ կթ/200աբ։ հ/200բ։ հա/200բ։ հբ/200բ։ հգ/200բ։ հդ/200բ։ հե/200բ։ հգ/200բ։ հդ/200բ։ հե/200բ։ հզ/200բ։ հէ/200բ։ հը/200բ-1ա։ հթ(=հը)/201ա։ ձ/201ա։ ձա/201ա։ ձբ/201ա։ ձգ/201ա։ ձդ/201բ։ ձե/201բ։ Ունի՝

197բ ԺԱ. Դատաւորն թէ որ գնայ ընդ առն... զրկեսցին յերեսաց։

* Ծնթ. Մեր ձեռագրում ա-ծե. գլխահամարները չիք, ծզ-ձգ.՝ Հմր 488ի հետ անհամապատասխան են։

** Ծնթ. Մեր ձեռագրում ենթահամարները ժա.ից սկսած Հմր 488ից տարբեր են։

3. [Ընտրութիւն համառաւտ յաւրինացն քաղաքականաց]

Տե՛ս ձեռ. 488, 105ա-22բ։ [Ցանկ]/201բ-4բ։ ա/204բ-5բ։ բ/205բ-212ա։ գ/212ա-3բ։ դ/213բա-4բ։ ե/214բ-5բ։ զ/215բա-8ա։ է/218ա-20բ։ ը/220բ-3բ։ թ/223բ-4բ։ ժ/224բ-6ա։ ժա/226ա-7ա։ ժբ/227ա-9բ։ ժգ/229բ։ ժդ/229բ-31ա։ ժե/231աբ։ ժզ/231բա-3ա։ ժէ/233ա։ ժը/233բ-9ա։ ժթ/239ա-49ա։

4. 249ա-54ա Վասն զինուորաց սահմանադրութեան. Գլուխք ԾԶ.

Տե՛ս ձեռ. 209, 66ա-70բ։ [Ցանկ]/249ա-50ա։ ա/250աբ։ բ/250բ։ գ/250բ։ դ/250բ։ ե/250բ։ զ/250բ-1ա։ է/251ա։ ը/251ա։ թ/251ա։ ժ/251ա։ ժա/251ա։ ժբ/251բ։ ժգ/251բ։ ժդ/251բ։ ժե/251բ-2ա։ ժզ/251բ։ ժէ/252ա։ ժը/252ա։ ժթ/252բ։ ի/չիք։ իա/252ա։ իբ/252բ։ իգ/252բ։ իդ/252բ։ իե/252բ։ իզ/252բ։ իէ/252բ։ իը/252բ-3ա։ իթ/253ա։ լ/253ա։ լա/253աբ։ լբ/253բ։ լգ/253բ։ լդ/253բ։ լե/253բ։ լզ/253բ։ լէ-լը/չիք։ լթ/254ա։ խ/253բ-4ա։ խա/254ա։ խբ/254ա։ խգ/254ա։ խդ/254ա։ խե-ծզ/չիք։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

254բ Գրեցաւ Դատաստանաց գիրքս ձեռամբ Յօվհաննէս կաթուղիկոսիս Աղուանից եւ սրբոյ աթոռոյս Գանձասարու. եւ իմ սերեալ ի յազգէ եւ ի տոհմէ իշխանաց իշխան Վախտանգ Սակասեանի, նաեւ՝ Ջալալ Դօլայ Հասան Վախտանգեանի՝ տեարց Արցախու եւ յոքնասահման գաւառացն Խաչենու, Հաթերքոյ, Հանդաբերդայ եւ այլոց։ Աւարտումն եղեւ յամի Տեառն 1778, ի ժամանակս հին նախնւոյ մերոյ Հերակլ արքային ամենայն Վրաց։ Հանդիպօղք եւ վայելողք սորա, արարէ՛ք զիս յիշման արժանի, եւ դուք յիշեալ լիջիք առաջի Աստուծոյ։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «Մխ. Գօշի Դատաստանագիրք», պհպ. Աա՝ «3», «51/3497», «ԺԹ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

3498

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՍՊԱՀԱՆ ՌՀԳ-ՌՀԴ. – 1624-1625

ԳՐԻՉ, ՍՏԱՑՈՂ՝ Յոհան Ջուղայեցի։

ԹԵՐԹ՝ 321+1 (կրկն.՝ թ. 23). չգրուած՝ 148բ-9ա։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԷ×12 (Ա 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19,8×13,3։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, որոշ թերթեր կարմրով սահմանագծուած (14×9)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 142բ, 300ա)։ ՏՈՂ՝ 22։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը ծաղկազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Գ+Դ-Է՝ սպիտակ՝ ձեռագրի թղթից (Դ՝ սպիտակ թուղթ՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ գաւազան)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ հանգուցագիր, մարդադէմ՝ 284բ։ Գոյներ՝ կարմիր, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի եզրերը մաշուած, մէջքի կաշին ճաքճքած, կապիչներն ու գամերն ընկած, երեք կապիչներից երկուսի հիմքերը կան, դռնակը դէպի դուրս ծալուած. լուսանցակողերի կարմիրը տեղ-տեղ թափուած. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. պհպ. Ա-Բ.՝ երբեմնի գամերի սեղմումից առաջացած անցքեր. թ. 1-2ի միջեւ մէկ թերթ կտրած. թ. 17, 83, 97, 105, 125 եւ այլուր գործարանային թերութիւններ. թ. 235, 309՝ ստ. լս-ները պատռուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-104բ [Ի Հարանց վարուց]

1. 1ա-38ա Սուրբ վարդապետէն Վարդանայ ասացեալ եւ գրեալ ի Հարեանց վարուց յաղագս աւգտի կրաւնաւորեաց – Որ էրն ի սկզբանէ Աստուածն Բան, վասն բարուցն գոյացոյց... Ա. Որպէս ասէր հայրն Պիմէն... քան ընտանի գազան զներքին մարդն։

Ծնթ. Ընդմէջ 4բ-5ա՝ բնագիրը թերի, չկան Թ-Ժ. հատուածները։

2. 38ա-51ա Երանելին Պափնոտիոս գրեաց խաւսս կեցուցիչս եւ արձակս, զոր մեր կարճ հոգի գոլով համառաւտեսցուք – ՄԺՂ. Պափնոտիոս ցանկացաւ շրջել ընդ անապատս... ունկնդրութեամբ գրոց. եւ տային աւրհնութիւն եւ գոհութիւն Աստուծոյ։

3. 51ա-2ա Խրատք հոգէշահ Եւագրեա – Յիշման Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի յարակայ մնալ... յուսով առ Քրիստոս Աստուած եւ Տէրն, որում փառք յօիտեանս. ամէն։

4. 52աբ Խրատք սուրբ վարդապետին Վարդանայ – Եղբա՛յր եւ որդեա՛կ Գրիգոր, ահաւոր անուամբն Աստուծոյ... ողորմութեամբն Աստուծոյ աւրհնելոյն յաւիտեանս. ամէն։

3. 52բ-82բ Վարք հարանցն Եգիպտաց – Ասեն եւ վասն հաւրն Թէոդորոսի Փարմացոյ... եւ մի՛ զանարգանս ի մարդկանէ եւ զփառս նոցա համարիր ինչ։

4. 82բ-3ա Պատճառք եւ ճգնութիւնք ծերոց – Հարցաւ ծէր մի, թէ որպէս պարտ է լինել միայնակեցին... ոչ կարասցէ հասանել յաւիտենից բարեացն։

5. 83աբ Ամոնի խրատ հոգէշահ – Սիրելիք իմ ի Տէր, գիտէք եւ դուք, թէ յորմէ հետէ եղեւ յանցումն... զի մի՛ եղէցիս մատնիչ սենեկին քում։

Ծնթ. Տե՛ս Վարք սրբոց Հարանց, Վենետիկ, 1855, հտ. Բ., էջ 602-603։ Նոյնի հտ. Ա.՝ 1855. այսուհետեւ մեր բնագրերի վերջում, փակագծուած գրելու ենք այս տպ-ի «ՎՀ» համառօտումը, հատորահամարը եւ էջահամարը։

6. 83բ-5ա Խրատք հարցն – [Հարց.] Զի՞նչ է արծաթսիրութիւն։ [Պատասխանի.] Արծաթսիրութիւն է անհատութիւն, անյուսութիւն, անգիտութիւն... յայսմէ հետէ ընդ քեզ եմ մինչ ի վաղճանն իմ։

85ա գրչից՝ «Յոյս եւ ապաւէն տիեզերաց Քրիստոս, յոյս զքեզ ունիմ»։

7. 85աբ Թուղթ Աբասու Ամոնի խրատ – Հոգին Սուրբ ուր կամի, շնչէ... հանգստարան ամենայն աւրինակաւք եւ իրաւք կատարելով (ՎՀ, Բ., էջ 597-599)։

8. 85բ-9բ Յոհաննու Մանդակունեցո խրատ եւ գովութիւն ճգնաւորաց եւ յանդիման ծոյլից եւ արհամարողաց պատուիրանս Տեառն – Առն մոնոզոնի ուսելոյ եւ իմաստնոյ, որ ունի զգիտութիւնս... արքայութեան երկնից ի Քրիստոս Յիսուս, ի Տէր մեր, որ է աւրհնեա յաւիտեանս. ամէն։

9. 89բ-92ա Հարցումն Արձանայ եւ պատասխանիք Եզնակա վարդապետին Կողբացոյ – Արձան ասէ՝ Զի՞նչ է կրաւնաւորութեան կարգն։ Եզնակ ասէ՝ Խաչակցութիւն ընդ Քրիստոսի... եւ այն վասն մեր աւգտի է. եւ նմա փառք յաւիտեանս. ամէն։

10. 92ա-5բ Հարցումն Աշոտա՝ Սմբատա որդո, Հայոց թագաւորի եւ պատասխանիք Եզնկա վարդապետին – Թագաւորն ասէ՝ Զի՞նչ է Առաջաւորն առանց պատարագի եւ ընթերցուածոց։ Եզնակ ասէ՝ Բազում ինչ խորհուրդ ունի... հասանիս ի Քրիստոս Յիսուս, ի Տէր մեր, որում փառք յաւիտեանս. ամէն։

11. 95բ-8ա Սուրբ եւ պատուական հաւրն Նեղոսի խրատ կրաւնաւորաց – Տո՛ւր զսիրտ քո յԱստուծոյ եւ յորժամ ցասնու... զյաւիտենից կեանքն ժառանգել, Քրիստոսի Փրկչին փառք յաւիտեանս. ամէն (ՎՀ, Բ., էջ 718-724)։

12. 98ա-101ա Վարք երջանիկ հաւրն Ապաւուրայ (=Ապողորայ) – Տեսաք մեք այր մի երկրին Թեբայեցոյց... փառաւորէին զամենաւուրն յաւիտեանս յաւիտենից. ամէն (ՎՀ, Ա., էջ 210-214)։

13. 101աբ [Վասն Ամոնայ] – Տեսանէաք մեք անդ՝ ի կողմանս Թեբայեցոյց հայր մի, Ամոն անուն նորա... յորմէ աւգուտ եւ փառս լինի, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն (ՎՀ, Ա., էջ 214)։

14. 101բ-2ա Վարք հաւրն Աբասի – Տեսանէաք եւ այլ ոմն ծեր մեծ, որ հեզութեամբն եւ հանդարտութեամբն անցուցանէր... հալածաց երբեմն ի տեղոջէ իւրմէ (ՎՀ, Ա., էջ 215)։

15. 102ա-4բ Վարք Պելենոսի հաւրն – Տեյաք այլ ծեր մի՝ Պեղենիոս անուն... մերովք տեսաք եւ փառաւորեցաք զՔրիստոս, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն (ՎՀ, Ա., էջ 215)։

Բ. 105բ-48ա Վասն մեծի նախադրութեանն Աւրպէլանց, եթէ ուստի էին եւ որպէս եւ վասն գալո նոցա յայս յաշխարհ եւ վասն բազում բանից եւ գործոց զրոյց յոլովք – Յիսկզբան նահապետութեան աշխարհիս Հայոց եւ Վրաց... եւս առաւել իմն եւ իմոցն, եւ Քրիստոսի փա՛ռք յաւիտեանս. ամէն։

Տե՛ս Պատմութիւն նահանգին Սիսական, արարեալ Ստեփաննոսի Օրբէլեան արքեպիսկոպոսի Սիւնեաց, Թիֆլիս, 1910, էջ 368-433։

Գ. 149բ-260ա [Յակոբայ առաքելոյ Գիր տղայութեան Յիսուսի Քրիստոսի]

Տե՛ս ձեռ. 717, 123բ-255ա։ [Ցանկ]/149բ-50բ։ ա/151ա-61ա։ բ/161ա-5ա։ գ/165ա-72բ։ դ/172բ-7ա։ ե/177բ-81բ։ զ/181բ-4բ։ է/184բ-7ա։ ը/187աբ։ թ/187բ-97բ։ ժ/198ա-200ա։ ժա/200ա-1բ։ ժբ/201բ-3բ։ ժգ/204ա-7ա։ ժդ/207ա-12բ։ ժե/212բ-8բ։ ժզ/218բ-24բ։ ժէ/224բ-6ա։ ժը/226ա-7ա։ ժթ/227ա-30բ։ ի/230բ-9ա։ իա/239ա-43բ։ իբ/243բ-5ա։ իգ/245ա-51ա։ իդ/չիք։ իե/251ա-2բ։ իզ/252բ-60ա։ իէ/չիք։

Դ. 260բ-321բ [Տաղք]

1. 260բ-3բ Տեառն Ներսէսի ասացեալ Խրատ ուսումնականաց («Ա-Ք») – Այբն առաջին ըզքեզ տղայ, / հանէ յիմաստըն գերակա... յետոյ բազում փառս քեզ տան։ 263աբ Յորդորակ է («ՆԷՐՍԷՍԻ Ե») – Նախանձելի մարդկան լինիս, / թէ զվերագրեալսդ ի միտ ունիս... անանց կենաց ժառանգ լինիս։

2. 263բ-8բ Նորին տեառն Ներսէսի ասացեալ է («Ա-Ք») – Այբն Աստուծոյ զքեզ մերձակա, / խրատէ լինել թէ հաւատա... եւ անմարմնոցըն ձայնակից։ 268բ Յորդորակ է («ՆԵՐՍԷՍ») – Նորոգ բանիս յայսմիկ հանդէս, / գումարելոց աստ տիրապէս... յորոց նըպաստ եղեւ Ներսէս։

3. 268բ-72ա Յոհանու Եզընկացոյ՝ Պլուզ կոչեցելոյ ասացեալ Բան ի խրատ հրամանից – Ադամայ որդիքդ՝ ամէն ու ծնունդ ի հողէն, / եկայք տամ ձեզ խրատ յԱստուծոյ Բանէն... եւ ի նմանէ ողորմութիւն ձեզ միշտ պարգեւի. ամէն։

Տե՛ս Ա. Սրապեան, Յովհաննէս Երզնկացի. ուսումնասիրութիւն եւ բնագրեր, Երեւան, 1958, էջ 208-17. ձեռագիր k՝ էջ 276։

4. 272ա-4բ Անձինք Նարեկացոյն, յԱռաք[ել] վարդապետ[է] ասացեալ («Ա-Ք») – Արփիական լոյսդ երկնային, / Յիսուս Քրիստոս, Հա՛ւր միածին... աստուածութեան մի դաւանեմք։ Աղօթիւք սորայ ողորմեա՛յ։

Տե՛ս Առաքել Սիւնեցի եւ իւր քերթուածները, Վենետիկ, 1914, 301-307։

5. 275ա-6ա Նորին յԱռաքել վարդապետէ («Ա-Ք») – Անմահ բնութիւն առի ու զմահու օրըն մոռացայ, / բերան իմ՝ չարեաց պատճառ, վա՛յ, զլռելս, որ ես չիմացայ... Քրիստոսի եւ Հօր հոգովդ հին եւ նորա անուն մեծանայ։

Տե՛ս Առաքել Սիւնեցի եւ իւր քերթուածները, Վենետիկ, 1914, 283-286։

6. 276ա-8ա Նորին յԱռաքել վարդապետէ ասացեալ («Ա-Ք») – Անթիւ չարեաւք յանցեա ես, / մեղօք աղտեղաց ես... ինձ՝ մեղաւորիս համար։ 277բ-8ա Յորդորակ է («ԱՌԱՔԵԼ») – Արքայ անմահ երկնային, / անեղ, անճառ, անքըննին... վասն իմ առ Տէր բարերար։

Տե՛ս Առաքել Սիւնեցի եւ իւր քերթուածները, Վենետիկ, 1914, 308-309։

7. 278ա-80ա [Խրատական բաներս ի Նաղաշ վարդապետէ ասացեալ. ձեռ. 424, 373բ-4բ] («Ա-Ք») – Անցանէ մեծութիւն ու փառք աշխարհիս, / աւերի ու քակտի շինուածք տաճարիս... Ա՛յ Նաղաշ, դու լսէ, զինչ որ քարոզես… նայ թողուս աւտարաց եւ ի հող մտանես։

Տե՛ս Մկրտիչ Նաղաշ, աշխ. Էդ. Խոնդկարեանի, Երեւան, 1965, էջ 129-136. ձեռագիր c՝ էջ 221։

8. 280ա-2ա [Ողբ եւ մաղթանք ի Խաչատուր Կեչառեցոյ ասացեալ] – Ես եմ կորուսեալ ոչխար, մոլորեալ ի սուրբ քո հօտէն, / հովիւ քաջ ի վայր հայեաց բարեխօս քեզ երկիր. ամէն... եւ տանջին անշէջ հրովն, կեր լինին ժանեաց վիշապուն։

Տե՛ս Խաչատուր Կեչառեցի, ԺԳ-ԺԴ. դդ., աշխ. Մ. Աւդալբէգեանի, Երեւան, 1958, էջ 139-144. հմմտ. ձեռ. 33, 206բ՝ Տաղ Խաչատուր Կեչառեցի վարդապետի ասացեալ։

9. 282աբ [Տաղ Յովհաննէս Թլկուրանցւոյ] – Աչե՛ր, յի՞նչ ես անցեր յետեւս / եւ անդադար ծուռ կու նայիս, / անխափան կու ցանկանաս, / գիտեմ ի հուրն այրես զհոգիս... Խեւ Յովանէս Թուլգաւրընցի, / մի՛ զքեզ փորձ այս չարիս, / որ երեսովըդ չամաչես, / հոգովդ ի հուրն երթաս, վառիս։

Տե՛ս Յովհաննէս Թլկուրանցի, Տաղագիրք, Երուսաղէմ 1958, էջ 45-46։

10. 282բ-4ա [Տաղ, ասացեալ ի Մարտիրոս վարդապետէ] – Կաթեա՛, Սուրբ Կայթօղիկէ եկեղեցի եւ պարէ, / զմանկունըս քո ժողովէ, ի յաւրհնութիւնս հրաւիրէ... Մարտիրոս վարդապետ երգեալ է, / յականց պատուականաց գովեալ է։

11. 284բ-5ա [Մեղեդի Ծննդեան եւ Վերափոխման սուրբ Աստուածածնին. ձեռ. 424, 199ա] – Գաւհար վարդն ինքնագոյն, / սիրամարգ ոսգէգոյն... ի յաւուր բաժանման։

12. 285ա-6բ [Տաղ աւետեաց Աստուածածնին ազնիւ («Ա-Ք»). ձեռ. 1639, 189ա] – Աւետիս քեզ, Մարիա՛մ, զոր Գաբրիէլ սկզբնաւորեալ, / աւետի՛ս, աւետի՛ս, աւետի՛ս, տիեզերաց աւետի՛ս... որ երանեալդ ես ի կանայս, աննմա՛ն։

13. 286բ-7բ [Տաղ Յարութեան, Գրիգորի Նարեկացւոյն ասացեալ] – Փա՛ռըք Քրիստոսի ամենազօր յարութեան, / սայլքն իջանէին ի լեռնէն ի Մասանց... փառըք Քրիստոսի ամենազօր յարութեան։

Տե՛ս Գրիգոր Նարեկացի, Տաղեր եւ գանձեր, աշխ.՝ Ա. Քէօշկերեանի, Երեւան, 1981, էջ 59. ձեռագիր՝ B։

14. 288աբ [Ի սուրբ Յակոբ Մծբնացի] («ԱՌԱՔԵԼ ՎԱՐԴԱՊԵՏԻ») – Անճառ Միածին, Հօրն երկաւորին, / ընդրեալ ի յերկրէ սուրբ Յակոբ, քրոբէ մարմնային... վասն մեր հայցեա Հայր գթած առ Տէրն ամենի։

Տե՛ս Առաքել Սիւնեցի եւ իւր քերթուածները, Վենետիկ, 1914, էջ 202-210. հմմտ. ձեռ. 2649, 44ա՝ Գանձ սրբոյն Յակոբայ Մըծբնայ հայրապետին. Տաղ գեղեցիկ։

15. 288բ-9բ [Տաղ Յոհաննու Ոսկէբերանին վարդապետին ի յԱտոմ իրիցուէ ասացեալ. ձեռ. 2672, 303բ] («Ի ԱՏՈՄ ԻՐԻՑՈՒՆ Է») – Ի հանդէս քո սուրբ տօնի / ցնծամք եւ մեք հրճուալի... անդադար փառատրութիւն։

16. 289բ-91ա [Յովհաննու Երզնկացւոյ Տաղ ոգէշահ խիստ գեղեցիկ ի յօգուտ եւ ի խրատ իմաստնոց եւ կատարելոց] – Յամենայն մեղաց ի զատ ասէ դու կացի՛ր, / եւ յաւրէնս աստուածայինըս միշտ մերձեցի՛ր... զինչ քաղաք առ նոցա պարիսպ հեծելի կոխէ։

Ծնթ.՝ 291ա գրչից՝ «Սիրէ զԱստուած ի վեր քան զհոգի քո / եւ զհոգի քո՝ առաւել, քան զմարմին քո, / եւ զմարմին քո առ[աւ]ել, քան զ[ը]նկերին քո, / եւ զհոգի քո ընկերին, քան զմարմին քո»։

Տե՛ս Ա. Սրապեան, Յովհաննէս Երզնկացի. ուսումնասիրութիւն եւ բնագրեր, Երեւան, 1958, էջ 200-207. ձեռագիր s՝ էջ 274։

17. 291ա-2ա [Տաղ ապաշխարութեան. ձեռ. 2027, 200ա] – Մեղա՛յ քեզ, Քրիստոս Աստուած, ապաւէն յոյս ըզքեզ ունիմ, / լալագին պաղատանաւք հառաչմամբ առ քեզ անգանիմ... պարտապան բիւր քանքարոյ հատուցանել փող մի չունիմ, ճա՛՛։

Ծնթ. Հմմտ. ձեռ. 1639, 160աբ՝ Տաղ գեղեցիկ եւ պիտանի ոգէշահ։

18. 292ա-3բ [Ողբ մայրաքաղաքին Ստամպօլու] – Քանզի Ֆռանկաց ազգն շարժին, / կամօք հզաւր թագաւորին... եւ Սուրբ Հոգոյն կենաց տուողին, / խաղաղութեան պարգեւողին։

Տե՛ս Առաքել Բաղիշեցի, աշխ.՝ Ա. Ղազինեանի, Երեւան, 1971, էջ 212-221. ձեռագիր N՝ էջ 338։ Հմմտ. ձեռ. 1661, 383բ՝ Առաքել վարդապետի ասացեալ Վասն գալստեան Ֆռանկին։

19. 293բ-5ա [Տաղ վասն Ծնընդեան ի Շամսէ. ձեռ. 2079, 211բ] (2 տող՝ հայերէն, 2 տող՝ հայատառ թուրքերէն հերթագայութեամբ) – Աւրհնեալ փառաւոր սքանչելի զարմանք, / մարգարէքն, որ ասին սրտիւ լիական... Սահուն ըռուզինի գէրչակ դուր հախդան, / եթմիշ իքիմիլաթ սոյլար քթէք տան... թուրի քուրսի շուաթ ղուդիաթի յիսայ։

Ծնթ. Հայատառ թուրքերէնի ընթերցումը եւ բառանջատումը՝ Անի Աւետիսեանի։

20. 295ա-7ա [Տաղ վասն Ադամայ (յԱդամգրոց Առաքելոյ Սիւնեցւոյ). ձեռ. 1153, 144ա] – Յորժամ Ադամ ստեղծաւ, զերդ զարեգակն էր, / իւրոյ արարողին կերպին նըմանէր... որ տաս մեզ հանապազ յանճառ շնորհեաց մէ՛լ։

21. 297աբ [Յոհանէս վարդապետի ասացեալ Պըլզոյ] – Երկուս ի մէկ տեղ բերած՝ զերդ զընկեր կասեն, թէ պահէ / ու չորս բընութիւն աւտար յետ իրաց կասեն, թէ սազէ... կամ զհոգին ի մէջ մարմնոյն քան զխալաս ոսկի նա զուգի։

Տե՛ս Ա. Սրապեան, Յովհաննէս Երզնկացի, ուսումնասիրութիւն եւ բնագրեր, Երեւան, 1958, էջ 161-162. ձեռագիր b։

22. 297բ-302բ [Քառեակք Յովհաննու Երզնկացւոյ] – ա. 297բ Աւա՛ղ զայն, որ շատ դատել, մարդ չըկայ, որ զէլմըն ճանչէ, / հաշւեց թէ մարգրիտ ունի ‘ւ ի յարջեւ խոզին կու թափէ... թէ չէ, ի ձեռքըդ բեւեռի եւ խոց լինի։

Ծնթ. 44 քառեակ։ Տե՛ս Ա. Սրապեան, Յովհաննէս Երզնկացի, ուսումնասիրութիւն եւ բնագրեր, Երեւան, 1958, էջ 143-160։

23. 302բ-5ա [Տաղ բլբուլի եւ վարդի՝ Առաքելի Բաղիշեցւոյ] – Բլբուլն ի վարդն ասաց՝ Ի սէր քո եկի, / զի սէր քեզ աւետեմ, սիրոյն դու տեղի... բլբուլն ի հետ նորա յոյժ քաղցրաձայն է։

Տե՛ս Առաքել Բաղիշեցի, աշխ.՝ Ա. Ղազինեանի, Երեւան, 1971, էջ 212-221. ձեռագիր՝ M՝ էջ 336։

24. 305ա-6ա [Տաղ բլբուլի եւ վարդի] – Բլբուլն ի վարդն՝ Կամիմ խաւսել բան, / զի ես ի յաշխարհէ ամէն ծաղկանց ղան սիրած ի յԱստուծոյ... զվարդի պայծառութիւն յաշխարհս տարածեմ։

25. 306ա-7բ [Վասն բլբուլին եւ վարդին] – Բլբուլն ի վարդ՝ «Խիստ անողորմ ես, / որ զիմ արիւնըս քեզ հալալ կու դընես... դառնայ ելած հոգիս եւ կենդանանամ։

Տե՛ս Մկրտիչ Նաղաշ, աշխ. Էդ. Խոնդկարեանի, Երեւան, 1965, էջ 107-112. ձեռագիր a՝ էջ 216։ Հմմտ. ձեռ. 1636, 32բ-5ա՝ Ի Նախաշէ ասացեալ Պիւլպուլի եւ վարդի։

26. 307բ-8ա [Տաղ յորժամ եպիսկոպոս պատարագ մատուցանէ, ասասցի փոխանակ մեղեդոյ. ձեռ. 7717, 63ա] – Ընտրեալըդ յԱստուծոյ, ո՛վ երջանիկ սուրբ քահանայք, / Նմանեալ Ահարոնի եւ Մովսէսի մարգարէին... յօիտեանս յօտենից, Քրիստոս օրհնեալ ի համայնից։

27. 308ա-14ա [Տաղք Գրիգորիսի Աղթամարցւոյ]

ա. 308ա-11բ [Տաղ վարդին եւ պիւլպուլին՝ ասացեալ է ի Գրիգորիսի կաթողիկոսի Աղթամարացոյ. ձեռ. 1636, 27ա] – Յետ գնալոյ վարդին եկ բլբուլն այգին, / ետես թափու[ր] զվրանն, քաղեցօ հոգին... կենացըս կայ վճար, քանզի երազ է։

բ. 311բ-2ա [Նորին Գրիգորիսի ըստ անուան երգողին] – Գարունն երեկ պըլպուլն յայգին / ծաղկունքն ամէն շադլուղ արին... թէ ինձ չառնես պատասխանի։

գ. 312ա-4ա [Տաղ վարդին եւ պլպուլին՝ ի Գրիգորիս կաթողիկոսէ Աղթամարցոյ ասացեալ] – Ծաղկունքն ասեն՝ Հերի՛ք արա, / քանի՞ կանչես վարդին վերայ... / սէր աշխարհիս՝ սուր երկսայրի, / հոգիս նովօ վիրաւորի։

Տե՛ս Գրիգորիս Աղթամարցի (ԺԶ դ.), ուսումն., քնն. բն. եւ ծնթգր. Մ. Աւդալբէգեանի, Երեւան, 1963, էջ 130-142, 221-223, 224-237 (ձեռագիրս p պայմանանիշով)։

28. 314ա-5ա [Տաղ Վարդավառին, ի Ներսէս վարդապետէ. ձեռ. 1661, 386ա] – Այսաւր ցնծայ լեառըն Թափօր / եւ զուարճանայ մեծն Ահերմոն... երկինք եւ երկիր եւ զուարճանայ։

Տե՛ս Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ, հտ. Ե., կազմեց Ս. վրդ. Ճեմճեմեան, Վենետիկ, 1995, էջ 385։

29. 315ա-6բ [Տաղ Յովանէս Թլկուրանցւոյ] – Աստուած անսկիզբն եւ անսահման, / անտանելի եւ անթարգման... խեւ Յովանէս Թուլգօրընցի՝ / լցեալ մեղօք թշուառական / խնդրէ ի ձէնջ սրտի մտօք, / հոգոյն ասեալ վասն ողորմայն։

Տե՛ս Յովհաննէս Թլկուրանցի, Տաղեր, աշխ. Էմ. Պիւազեանի, Երեւան, 1960, էջ 164-169։

30. 317ա-8ա Անտանելի Բանն Աստուած, որ յերկնից նա իջաւ, / ի կուսէն մարմին զգեցաւ, մարդ եւ Աստուած անշփոյթ միացաւ... ի յախմար Յովանիսէ յիշել ի ///ացօ... եւ զաշխա՞րհ, որ կործանեցաւ։

31. 318բ-20բ Տեառն Ներսէսի ասացեալ դաւանութիւն հաւատոյ («Ա-Ք», «ՆԵՐՍԵՍԻ») – Անըսկիզբն ասէ զԱստուած, / անեղ բնութիւն ոչ արարած... զաղօթս սուրբս, որ պաղատիք։

32. 320բ-1բ [Զգուշութիւն սաղմոսերգուաց եւ ի գովասանութիւն Սաղմոսիս. ձեռ. 509, 367ա] – Բանք Սաղմոսին է պատուական, / լցեալ հոգւովն աստուածական... ոչ միայն յեղանակս գարնան, / այլ անթառամ զժամս ամենայն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

38ա Զանպիտան գրիչս յիշայ եւ Աստուած զ՛՛։

40ա Եղբա՛յրք, յորժամ կարդաք զայս Հարանց վարս, սղալանացն անմեղադիր լերո՛ւք, տառապեալս յիշեցէ՛ք, եւ Աստուած զձեզ յիշէ։

51ա Զմեղաւոր Յոհան էրէցս յիշեցէ՛ք ի Քրիստոս, եւ Աստուած զձեզ յիշէ յաւուրն դատաստանին։

83բ Հարանց վարք սորայ գովելի

եւ փափակումն Յոհան իրիցի,

ի յիշատակ սորայ ինձ լիցի,

եւ յիշեսջիք միով Տէր ողորմիւ,

յիշ[ե]ալ լիջիք դուք ամենի։

95բ Քրիստո՛ս Աստուած, ամենայն սրբոց կրաւնաւորաց, որ աստ կան հաւաքեալ, որ զանձինս իւրեանց ի մահ տըւին, սոցա բարեխաւսութեամբ ողորմեա՛յ մեղաւք պղտորեալ հոգոյս։

104բ Քրիստո՛ս Աստուած, քո սուրբ միանձանց ճըգնաւորաց, որ աստ կան հաւաքեալ, բարեխաւսութեամբ սոցա ողորմեա մեղաւոր գրչիս։ Ոմն ի սոցանէ կոչեցեր յաշխարհէս եւ ոմն իւր կամացն եկին՝ ի քո կամսն կատարել, եւ այլ բազումք՝ հազարք եւ բիւրք եւ այլ աւելի, որ բազում ամաւք յերկրի ճըգնեցան եւ աշխատեցան յոյժ՝ վասն արքայութեան սիրոյ, եւ հանգան ի լոյսն կենաց, եւ դու ոչ անտես արարեր վասն մարդասիրու|105ա|թեան քո, Տէ՛ր Աստուած, նոյն լոյսափայլ կոչումն եւ ինձ՝ մեղաւորիս լսեցո՛յ եւ զիմ ծնաւղացն՝ տէր Մեսրոպին, Սալինջէ եւ զկողակցին իմոյ՝ Շարըստանին, եւ իմ որդոյն՝ Ներսէսին, եւ իմ դստեր<տեր>ացն՝ Յուղիդէ, Խռուսանթոսին մի՛ անտես առներ ի քո յողորմութենէդ, այլ արժանացո՛յ զքեզ տեսանել ի վերջին աւուրն եւ հանգչիլ արքայութեան։ Դարձեալ յիշեջի՛ք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զտէր Յոհան էրէցն, որ զգործս չունիմ, այլ անուամբս եմ բարձացեալ եւ սնափառեալ, եղբա՛յրք եւ հա՛յրք, եւ յորժամ կարդաք զՀարանց վարքս, որ է մեղաւորաց դարձ, արդարութիւն արդարոց, մխիթարք, ի սխալանաց եւ ի արճալ գրչիս անմեղադիր լերո՛ւք, զի կարս մեր այսչափ է, եւ աղիողորմ սրտիւ հայցեմ՝ միով Տէր ողորմիւ զմեղաւք գլորեալս յիշեցէ՛ք ի Քրիստոս։ Ի թվականիս ՌՀԳ. (1624) գրեցաւ եւ հայոց Զատկի չորէ[ք]շաբթին Շամշ ամսին ԺԱ. (11) աւարտեցա, եւ Քրիստոսի փա՛ռք յաւիտեանս. ամէն։

177ա Տէ՛ր Աստուած Յիսուս Քրիստոս, քո սուրբ, անարատ ծնաւղիտ բարեխօսութեամբ եւ երկոյտասան սուրբ առաքելոցն շնորհեա՛յամենայն հաւատացելոցս զարութիւն կենաց, եւ Յոհան գրչիս եւ իմ ծնաւղացն` տէր Մեսրոբին, Սալինջին, եւ իմ դստերն՝ Յուղիդէ, |177բ| Խռուսանթոսին, եւ որդոյն՝ Ներսէսին. ամէն։

201բ Տէր Յիսո՛ւս Քրիստոս, քո միւսանգամ գալըստեան յիշեա՛յ զհոգի գձողին՝ Համթեցի Յակոբ իրիցին՝ յաւրինակին, որ յառաջ գրեաց, հետոյ ես՝ Ջուղայեցի սուտանուն Յոհան <Յոհան> էրէցս աւրինակեցի։

260ա Փա՛ռք համագոյ, անբաժանելի լոյս միասնական Սուրբ Երրորդութեան եւ մի աստուածութեան՝ Հաւր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ յաւիտեան։ Գրեցաւ գիրս ի Շաւշ քաղաքն՝ Ըսպահան՝ ի գեղն Ջուղայ, ի դրունս Սուրբ Բեթանիոյ յեկեղեցին, որ է Հարանց վարք եւ Աւրբէլանցն եւ սուրբ տղայութիւն Քրիստոսի Աստուծոյ մերոյ, ի թվին ՌՀԴ. (1625), Արամ ամսին Ե., աւրն Բ.շաբաթ աւարտեցի, ձեռամբ սուտանուն Յոհան իրիցուս, որ զանունս ունիմ եւ զգործս՝ ոչ, ի առաջնորդութիւն Խաչատուր վարդապետին եւ ի հայրապետութիւն Մելքիսէթ կաթողիկոսին, եւ որ զմեզ յիշէ՝ կարդալով կամ աւրինակելով, ողորմի ասէ, յիշեալ լիցի ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ. ամէն։ Հայր մեր, որ յ[երկինս]։

263բ Զգձողս մի՛ մոռանայր, եղբա՛յր։

272ա Եւ այս եղիցի գծողիս / Յոհան իրիցի յոյժ մեղապարտի։

289բ Յոհանէս շնորհօք ի լի, / Յոհան՝ մեղուցեալ ոգի, / որ եմ գործովս աղտեղի, / յիշա՛յ աղօթս քո բարի։

294բ Յոհանն էր մեղաւոր մեղօք լիական, / լայր եւ հառաչէր սրտիւ խորական։ / Տէ՛ր, թո՛ղ ինձ զմեղս իմ, ես եմ անարժան, / փա՛ռք մարդ|295ա|ասիրիդ այժմ եւ յաւիտեան։

308ա Զմեղօք մեռեալ ծրագրող սորայ՝ զսուտանուն Յոհան անուն իրիցուս յիշման արժան արարէ՛ք, եւ Աստուած զձեզ յիշէ. ամէն։

314ա Յոհան էրէց Ջուղայեցի,

եւ եմ որդի տէր Մեսրոպի,

դուք ասացէ՛ք սրտով ի լի,

ինձ եւ իմ հօրն Տէր ողորմի՛։

Թվական հայոց տասն հարիւր,

Եւթանասուն Դ. ///այլուր (1625),

Պարսիկ ազգն են օրինօք թիւր,

Զազգըս [խա]նձեն որպէս զհուր։

318ա Կենաց յանցօոր է կրկին, դրան քաղաք ասէ, ընդ մին մտեր մերկ յարգանդէ, ընդ միուսուն ելցես մե/// (3-4 տառ անընկալելի )հէ, արդ, զինչ օգտիս դու ի շահէ, ի քաղաքէս այս վաճառէ, յորժամ ի դուռն կողոպտէ, մահ սուրբ կենաց թշնամի է։ Զեղկելի Յոհանս յիշեա՛յ եւ հայրն իմ` Մեսրոպն եւ մայրն իմ` Սալինճէն, եւ զեղբայրն՝ Եփրեմն, եւ զքոյրն իմ` Մէրտատիկն, եւ զորդին իմ` Ներսէսն, եւ դստերքն՝ Յուղիդէն եւ Խռուսանթոսն։

321ա Փա՛ռք անբաժանելի, միասնական Սուրբ Երրորդութեան, այժմ եւ անզրաւ, յօիտեանս. ամէն։ Արդ, գրեցաւ սուրբ գիրքս ձեռամբ Յոհան սուտանուն իրիցոյս, ի դառն եւ ի նեղ ժամանակիս, ի թվականիս հայոց ՌՀԴ. (1625) աւարտ եղեւ այս գրիս։ Արդ, ես՝ Յոհան անարժան էրէցս, գրեցի զսայ՝ յիշատակ ինձ եւ ծնաւղաց իմոց՝ տէր Մեսրոպին, Սալինջէ, եւ կողակցին իմոյ՝ Շարըստանին, եւ որդոյն իմոյ՝ Ներսէսին, եւ դստերացն՝ Յուղիդէ, Խռուսանթոսին։ Յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի՛ասացէք, Աստուած ձեզ ողորմեսցի ի միւսանգամ գալըստեան եւ արասցէ զձեզ արժանի յերկնից արքայութեան. ամէն, Հայր մեր, որ։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Բ, էջ 132-4, Հմր 188՝ ունի 51ա, 83բ, 104բ-5ա, 201բ, 260ա, 308ա, 314ա, 318ա, 321բ էջերի յիշ-ները, շատ յապաւումներով։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

321բ (1675 թ., նոտրգիր) Թվին ՌՃԻԴ. (1675)ուն՝ Ապրիէլի ամսին Զ., գրեցի ես՝ Աղայքարի միայկէցըս։ |322ա| Ամսուն Հոկտեմբերի ԺԳ., որ վարդապետն գնաց Աստայպատայ գէլուրըս եկաւ, չօրսեցիքն [ե՞ւ] շահի խաչխամբուր։ Ա. ապասի թաօջ(՞) գ[ր]են։

պհպ. Եա Յիշատակ է տղա Աւետարանս ի վայելումն Աղաքարի սարկաւագին, ի թուին ՌՃԻԴ. (1675)։ Դարձեալ զիս՝ զյետնեալս, արժանի արասջիք յիշման՝ ըզԱղաքարի սարկաւագս, եւ զծնօղսն իմ՝ զՅոհաննէսն եւ զմայրն իմ՝ Եզդիխանն, եւ զեղբարսն իմ՝ զԱղաջանն եւ զԹասալին, եւ զքորքն իմ՝ զՄարիամտատիկըն եւ զՀըռիփսիմէն եւ զայլսն ամենայն, եւ դուք՝ յիշօղքդ, յիշեալ լիջիք ի Քրիստոսէ յԱստուծոյ մերմէ, որ է օրհնեալ։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «Հաւաքածոյ Հարանց վարուց Վարդանայ», Ա. փեղկին սոսնձած թղթին՝ «Գիրք գործոց /// Քրիստոսի, գրեալ ի տան /// առաքե///», պհպ. Աա՝ «ՌՀԳ. 1624 Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», պհպ. Բա՝ «108/3498»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Բա՝ «աբ», պհպ. Բբ՝ «Չէ՛, ինչ պատեհ թարց մակացու յառաջանալ այսմն արհեստի։ Եւ ես՝ Աղէքսանդրն ծառ», պհպ. Գա՝ «Չէ», պհպ. Գբ, Եա՝ «Նշանակի ԳՃԻԱ. (321) թերթս», պհպ. Եա՝ «Ձայն բարբառոյ յանապատէ, զքեզ անու»։

3499

ՀԱՄԱՌՕՏ ՀԱՒԱՔՈՒՄՆ ՅԱՂԱԳՍ ՀՈԳՒՈՅ ԵՒ ՀՐԵՇՏԱԿԱՑ

(թրգմ.՝ Ստեփաննոս Լեհացի)

 ՌՃԺԹ. – 1670

ԳՐԻՉ՝ Մարկոս Իսպահանցի (թ. 1-203), Ստեփաննոս Վանեցի (թ. 204-360)։ ՍՏԱՑՈՂ՝ Իսահակ վարդապետ։

ԹԵՐԹ՝ 365+1 (կրկն.՝ թ. 1). չգրուած՝ 1աբ, 196աբ, 213ա, 361ա-5բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԼԱ×12 (ԼԱ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19,2×12,8։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (12,5×8,4)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 24ա, 209ա)։ ՏՈՂ՝ 26, 31։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ ծաղկազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ը՝ սպիտակ չգրուած թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ թռչնագիր, կենդանագիր, հանգուցագիր (ուրուագծային)։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, վարդագոյն։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – 1. Յայսմաւուրք։ ԺԴ. դ.։ Ա, Դ (սկ.)՝ ստացուած մէկ թերթի ընդլայնակի ծալումով, ընդլայնակի եւ ընդերկայնակի եզրահաումով։ Թուղթ 23×18,9. երկսիւն (23×17,5). բոլորգիր (նմուշ՝ Դա). տող՝ 24։ Կարդալ՝ Աա, Դբ, Աբ. «[Նաւասարդի ամսոյ ի մինն եւ Աւգոստոսի ԺԱ. – /// Հանդերձ Լաւրեն]տիոսիւ թաղեցին զնա։ Տարան եւ զնախասարկաւագն Լաւրենտիոս առաջի... սրբոց յաւգաւստոս ԺԱ. եւ Քրիստոսի փառք»։ Աբ-Դա «Նաւասարդի Բ., որ է Աւգոստոս ԺԲ. – Այսմ սրբոց մարտիր[ոս]ութիւնս եղեւ այսպէս... Իսկ սուրբ [Ան]իկտոս տեսեալ ///»։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ. Աբ՝ «Զերջանիկ հայրապետն զտէր Սարգիս յիշեսջի՛ք»։ Հմմտ. Համաբարբառ Յայսմաւուրք Ը. Աւգոստոս, Ս. Էջմիածին, 2010, էջ 120-138։

2. Քարոզք Գրիգորի Տաթեւացւոյ։ ԺԶ. դ.: ԲԳ+ԶԷ՝ բաղկացած չորս թերթից (Գ, Է՝ չգրուած)։ Թուղթ 18,7×12,2. երկսիւն, կարմրով սահմանագծուած (14,2×10). նոտրգիր (նմուշ՝ Զա)։ Կարդալ՝ Բաբ-Զաբ. «/// եւ զանգիտութեան։ Չորրորդ՝ զճանապարհս ցուցանէ լապտերն եւ կուսութեան... Բբ՝ «եւ ի միտ պահեցին, որ ասէր զողոր/// Զա՝ եւ վասն զի ոչ ունեէին զիւղն... արդարոց ընդ սուրբս ի Քրիստոս Յիսուս, ի Տէր մեր, որ է աւրհնեալ։ (Ձմեռան, ՃԺԲ. 510-515)։ Զբ՝ «Նորին դարձեալ յառաջին կիրակէին, ի բանն, որ ասէ Տէրն մեր Յիսուս Քրիստոս, թէ՝ Ճրագ մարմնոյ ակն է, եթէ ակն քո առատ է ամենայն – Ամենայն բանք առակաւոր քարոզութեանցն Քրիստոսի... վասն որոյ ասաց մարգարէն քաղ///» (Ձմեռան, ԿԶ. 304-309)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ. Զբ՝ «Նաեւ զստացօղ սուրբ տառիցս՝ ըզՊետրոս գրոց աշակերտն, արժանի արասցէ մտի առագաստին. ամէն»։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը տեղ-տեղ մաշուած, Ա. փեղկի արտաքին անկիւնների կաշին թափուած, միջուկ-տախտակը ընդլայնակի կոտրուած, մէջքի ստ. հատուածը ճաքճքած, զոյգ կապիչներն ու գամերն ընկած, կապիչների հիմքերը պահպանուած, Ա. փեղկի կաշին միջուկից մասամբ անջատուած. լուսանցակողերը մասամբ գունաթափ, մաշուած, ցեցակեր. խոնաւութեան հետեւանքով փտած-թափուած. պտռկ-պհպ-ների եզրերը մաշուած, թափուած. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր, ցեցի անցքեր. թանաքի թթուայնութիւնը բարձր, որի հետեւանքով որոշ թերթեր գունափոխուած. թ. 1ա, 11՝ հիմքից մասամբ անջատ. թ. 1-2, 115, 287, 348-65՝ եզրերը պատռուած, քրքրուած. թ. 176՝ ստ. լս-ը կծկուած. 220բ՝ անփույթ գրուած 2 տողը գրիչը լրացրել է նոյն հատուածի վրայ փակցուած կարկատան թերթիկին. 252բ, 276ա եւ այլուր՝ գրադաշտի թանաքը մասամբ թափուած, գիրը դժուարընթեռնելի. 196բ, 213ա՝ հանդիպակաց երեսի գիրը մասամբ արտատպուած. 312բ, 317ա եւ այլուր՝ թանաքը խամրած-թափուած, գիրը դժուարընթեռնելի։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-195բ Համառօտ հաւաքումն հոգւոյ բանականին (թրգմ. Ստեփաննոսի Լեհացւոյ)

Տե՛ս ձեռ. 924, 6ա-146բ։ Յառաջաբանութիւն գրոյս/1գ։ Ցանկ գրոյս/1գ-4բ։ ա/5ա-16ա։ բ/16ա-37բ։ գ/37բ-51բ։ դ/51բ-62ա։ ե/62ա-82բ։ զ/83ա-5բ։ է/85բ-90բ։ ը/90բ-8բ։ թ/99ա-105ա։ ժ/105ա-22ա։ ժա/122ա-39ա։ ժբ/139ա-44բ։ ժգ/145ա-51բ։ ժդ/151բ-8ա։ ժե/158ա-70բ։ ժզ/170բ-5բ։ ժէ/175բ-95բ։ Առ բարեմիտ ընթերցօղն/չիք։

Բ. 197ա-360բ Համառօտ տեսութիւն յաղագս հրեշտակաց (թրգմ. Ստեփաննոսի Լեհացւոյ)

Տե՛ս ձեռ. 924, 147ա-270ա։ Ցանկ/197աբ։ ա/198ա-208ա։ բ/208ա-13բ։ գ/213բ-6ա։ դ/216ա-22ա։ ե/222ա-7բ։ զ/227բ-32ա։ է/232ա-6բ։ ը/236բ-44բ։ թ/244բ-54բ։ ժ/254բ-60ա։ ժա/260ա-6բ։ ժբ/266բ-70բ։ ժգ/270բ-82բ։ ժդ/283ա-96ա։ ժե/296ա-302բ։ ժզ/302բ-8ա։ ժը/313ա-27ա։ ժթ/327ա-30բ։ ի/330բ-6ա։ իա/336ա-41ա։ իբ/341ա-6բ։ իգ/346բ-55բ։ իդ/355բ-60բ։ Ունի՝

308ա-13ա Գլուխ եօթն եւ տասներորդ. Յաղագ խօսից հրեշտակաց, ի հինգ պրակս բաժանեալ։ Պրակք առաջին, թէ մի հրեշտակ խօսի ընդ միւսոյն – Ընդդէմ առարկի. նախ երեւի թէ մի հրեշտակ ոչ խօսի... խօսքս լինիցի հասարակք ամենեցունց։

Ծնթ. Ստ. լս-ներում կան գրչի արած բնագրային լրացումներ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. Մարկոս Իսպահանցի գրչի 195բ Մելանագրեցաւ առ ի վայելումն Իսահակայ աստուածաբան վարդապետի, ձեռամբ ումեմն Մարկոսի անիմաստ քարտուղարի՝ քաղաքաւ Իսպահանցի, ի թուոջ հազար հարիւր ինն եւ տասներորդի (1670)։ Օգնեա՛, Սուրբ Հոգի՛։

2. Ստեփաննոս Վանեցի գրչի 360բ Գծագրեցաւ Հոգեաց գիրքս ձեռամբ մեղսամած գրչի՝ Ստեփաննոս քահանայի Վանեցւոյ։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 210ա, 258ա, 264ա՝ կապգիր «Սիմէոն վարդապետ»։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «Հոգեաց գիրք (4.)», Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝ «114/3499», «ՌՃԻԹ. 1670 Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Զա՝ «Դիոնէսիոս Արիսպագացւոյ Լուծմունքն։ Ֆռանկաց Քար[ոզ]գիրքն///», Էբ՝ «Արա այսօր անճառ լուսոյ», Ըբ՝ «Մոլութեանց ճշմարտութեան փիլիսոփայութեան երրորդ հատոր»։

 

 

3500

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՄԱՆԻՍԱ, ՊԱԼԻՔԷՍԻՐ ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 203+1 (կրկն.՝ թ. 46). չգրուած՝ 2բ, 201բ-3բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԲ×12 (ԺԲ 3)+Ա-Զ×12 (Ա 9)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ եռաթերթ ծաղիկ, որի ձախ եւ աջ կողմերում՝ «A», «3», եռաթերթ ծաղիկ, ձախ եւ աջ կողմերում՝ «3», «P», եռաթերթ ծաղիկ, ձախ եւ աջ կողմերում՝ «B», «C», եռաթերթ ծաղիկ, ձախ եւ աջ կողմերում՝ «G», «A», եռամահիկ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19×14,2։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն՝ թ. 3-134 (14×10), միասիւն՝ թ. 135-201 (13×9,5), վր. տողերի վր. եւ ստ. տողերի ստ. ելուստները գրչախաղերով՝ 86ա, 88ա, 90ա, 124ա եւ այլուր։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 109ա, 144ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 23-31։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով եւ մէկ կապիչով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ Ա. փեղկ՝ ծաղկազարդ կտաւ, Բ. փեղկ՝ սպիտակ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մասամբ գունափոխուած, Ա. փեղկի եւ մէջքի ստ. եզրերը մաշուած, զոյգ գամերն ընկած, վր. կապիչն ընկած, հիմքը պահպանուած, ստ. կապիչի ծայրը մաշուած. Բ. կազմաստառը գունափոխուած, աղտոտուած, ցեցի անցքերով. լուսանցակողերը մասամբ գունաթափ. թերթերին տեղ-տեղ խոնաւութեան եւ աղտոտուածութեան տարատեսակ հետքեր. 2բ՝ հանդիպակաց երեսի գիրը մասամբ արտատպուած. թ. 134-5ի միջեւ երկու թերթ կտրած. թ. 193-202՝ հիմքից անջատ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 3ա-134բ Գրիգորի եռամեծի եւ քաջ հռետաւրի եւ իմաստնասիրի, աշակերտի Յոհաննու Որոտնեցոյ՝ մականուն Կախելոյն ի սէրն Յիսուսի, ի յիղձ [բ]աղձանաց բանասէրն անձանց նորին աշակերտիսց (=աշակերտաց) արարեալ Լուծումն համառօտ յառաջաբան Աւետարանին Յոհաննու

Տե՛ս ձեռ. 1294, 206ա-376բ։ 1/3ա-17ա։ 2. ա/17ա-98ա։ բ/98ա-134բ («...եւ ինքն բարի է եւ զբարին մեզ ուսուցանէ ///» չշարունակած)։ գ/չիք։

Բ. 135ա-40բ [Ե]րգ երգոց, որ է աւրհնութիւն աւրհնութեանց, ասացեալ Սողովմոնի՝ արքայի Իսրայէլի – Համբուրեսցէ զիս ի համբուրից բերանոյ իւրոյ... յայնմանէ տուչութենէ, զի այսպէս ունէր։

Գ. 141ա-201ա [Մեկնութիւն Երգոյ երգոց ի հոգեխառն իմաստապատում առն Սողոմոնի, արքային Իսրայելի, զ]որ ասացեալ է տեառն Գրիգորի՝ ներանձնաւոր քահանայի եւ հոգէշնորհ վարդապետի, որդւոյ տեառն Խոսրովա, սակս իւրոյ աստուածային երկիւղածութեանն եւ ընթերցասէր գոլոյն ցանկացեալ այսմ տառի՝ մեծաւ աղաչանաւք եւ խնդրուածովք ետ մեկնել զառակս փեսայի եւ հարսին, որ բացայայտի մեկնութեամբ ի Քրիստոս եւ յեկեղեցի

Տե՛ս ձեռ. 1104, 48ա-116ա։ Նխ./141ա-5ա (սկ. «/// այդպիսի խնդիր՝ մեկնել զԵրգ երգոց, այնոցիկ էր, որ ըստ Սողովմոնին է հոգւով...»)։ ա/145ա-7ա։ բ/147ա-200բ (խորագիրը՝ չիք)։ Յիշ. հեղ./200բ-1ա։

Ծնթ. Ձեռագիրն արտայայտուած չէ հետեւեալ գրքում. Սուրբ Գրքի հայերէն մեկնութիւնների մատենագիտութիւն, պատր. Ե. եպս. Պետրոսեան, Ա. Տէր-Ստեփանեան, Երեւան, 2002։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

141ա ստ. լս. Յիշեա՛, Տէ՛ր, զբան ծառայի քո։ Զգործս ձեռաց մերոց յաջողեա՛ մեզ։

174ա Զի դեւաբնակ բէկ Պազարին ջերմն սաստիկ, որ սեփհականն է հիւր եւ զմեզ ըստ աւրինի դժոխոցն ընկալեալ, որ չաշնին(՞) է։

175ա Աւգնեա, Տէ՛ր, տկարութեանս մերում։

192ա Սա գրեցաւ ի Մանիսա։

198ա Գրեցաւ սա ի Պալիքէսիր։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1բ (1771 թ., նոտրգիր) Ես՝ վանեցի տէր Խաչատուր, գնացի ի յԱլաշկերտ՝ ի գիւուղն Կարայքլիսին, բերի զայս գիրքս ի տիրացի Ատըլից ոչ եթէ Ատըլին էր(՞) յայս գիրքս, այլ ոչ եւս Ըստեփան խոհեմապար վարդապետին ի թվականութեան թուին ՌՄԽ. (1771)։

2ա (նաեւ հայատառ թուրքերէն) Ես՝ վանեցի տէր Խաչատուր, / աւաղ շիւար եւ խիստ մալոլ(՞), / բնաւ եւ ոչ ունիմ ես ժոժ։ / (թրք.) Քի ադամ քի պիհալ օլայ / տահա բոլմազ քի նիքօլայ / եաման դուշտում ման բու հալայ, / քիմսա եօխտուր քի ռահմ ելայ։ Բայց յոյս քեզ ունիմ, Աստուածածի՛ն, / որ մայր ես դու Քրիստոսին, / լե՛ր ինձ միջնորդ քոմ ծառայիտ / ի գալստեան քո Միածնիտ։

Ծնթ. Հայատառ թուրքերէնի ընթերցումը եւ բառանջատումը՝ Անի Աւետիսեանի։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 2ա սեւ թանաքով բոլորակ, մէջը թագապսակ զինանշան՝ եզերագծով՝ «ПЕЧ. АХАЛЦЫХСКОЙ ГРАДСКОЙ ПОЛИЦИИ», 10ա, 17ա, 135ա սեւ թանաքով ութանկիւն՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ ՄԱՆՈՒԷԼ ՎԱՐԴԱՊԵՏ, 1182 (1773 թ.)»:

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «Գրիգորի Տաթեւացւոյ Մեկնութիւն Յովհ. Աւետարանին համառօտ», 1ա՝ «183/3500», «Ժէ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», 2ա՝ «Հմր 215»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1բ՝ «Քրօտօ Քրօնդէսի»։ 2բ՝ «Յօհաննու մեկնութիւն»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 6բ՝ զարդագիր «Ի» (ուրուագծային)։

 

 

3501

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԷ. դար

ԳՐԻՉ՝ Սիմէոն։

ԹԵՐԹ՝ 300+2 (երիցս՝ թ. 1). չգրուած՝ 1ա-դ, 14բ, 15բ, 63բ, թ. 284-8, 299բ։ ՊՐԱԿ՝ 16+Ա-ԻԴ×12 (ԻԴ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ, թոյլ դրոշմուած լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,5×12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14×8,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 16ա, ծածկագրային բոլորգրով՝ 300ա)։ ՏՈՂ՝ 22-25։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ դարչնագոյն հէնքով ծաղկանկար կտաւ (մէջը ծառի ճիւղին նստած աղջիկ եւ թռչուն). լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ չգրուած (պհպ. Բբ՝ գրուած)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 1ե, 16ա, 42բ, 58ա, 64ա, 123ա, 203ա, 267բ։ Լուսանցազարդ՝ բուսական, խաչ (267բ)։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, վարդագոյն, նարնջի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մաշուած, վրան ճաքեր եւ քերծուածքներ, անկիւներում եւ եզրերում տեղ-տեղ երեւում է միջուկ-տախտակը, 3ական կապիչները եւ գամերն ընկած, լուսանցակողերի կարմիրը մասամբ թափուած, գործածութիւնից եւ խոնաւութիւնից լուսանցակողերը եւ թերթերն աղտոտուած, վերին մասում տեղ-տեղ առաւել գորշացած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ե-14ա Պորփիւրի Ներածութիւն [Ստորոգութեանցն Արիստոտէլի] – Ելոյր հարկաւորի Քրիսաւորի է, եւ յառս Արիստոտիլի Ստորոգութեանցն վարդապետութիւն...

Տե՛ս ձեռ. 718, 138ա-70բ։ ա/1զ-2բ։ բ/2բ-5բ։ գ/5բ-8բ։ դ/8բ։ ե/8բ-9ա։ զ/9ա։ է/9աբ։ ը/9բ-10ա։ թ/10աբ։ ժ/10բ։ ժա/10բ։ ժբ/10բ-1ա (խորագիր՝ «Յաղագս յատկից, սեռի եւ յատկի»)։ ժգ/11ա։ ժդ/11ա-2ա։ ժե/12ա։ ժզ/12աբ։ ժէ /12բ։ ժը/12բ։ ժթ/12բ-3ա։ ի/13ա։ իա/13ա։ իբ/13աբ։ իգ/13բ։ իդ/13բ-4ա։ իե/14ա։ իզ/14ա։

2բ՝ արտք. լս-ում ունի լուծմունք։

Բ. 16ա-62ա, 267բ-83բ [Բանք Արիստոտէլի]

1. 16ա-42ա Ստորոգութիւնքն Արիստոտէլի

Տե՛ս ձեռ. 926, 191ա-201բ: [Նխդր.]/16ա-8ա։ ա/18ա-22բ։ բ/22բ-6ա։ գ/26ա-30ա։ դ/30ա-5ա։ ե/35ա։ զ/35ա-9բ։ է/39բ-40բ։ ը/40բ-1ա։ թ/41ա-2ա։ ժ/42ա։

Լս-ներում ունի լուծմունքներ։

2. 42բ-57բ Սկիզբն եւ նախադրութիւն գրոցն, որ ասի ըստ յունացն Պէրիարմենիաս եւ հայերէն՝ Յաղագս մեկնութեան՝ արտադրեալ ի մեծի իմաստնոյն Արիստոտելէ, թարգմանեալ եւ մեկնեալ ի Դաւթէ

Տե՛ս ձեռ. 926, 201բ-7ա։ [Նխդր.]/42բ-3ա։ ա/43աբ։ բ/43բ։ գ/44ա-57բ։

3. 58ա-62ա Արիստոտիլի Յաղագս առաքինութեանց առ Աղէքսանդր թագաւոր – Գովելի են գեղեցիկքն եւ պարսաւելի՝ գարշելիքն... ամենայն ասացելոց ներհակք են ի պարսաւելեացն։

4. 267բ-83բ [Արիստոտիղի իմաստասիրի Թուղթ առ Աղեքսանդրոս թագաւոր։ Պատմութիւն յաղագս աշխարհի. ձեռ. 1685, 182ա] – Իսկ բազում անգամ ինձ աստուածային ինչ եւ բարեբախտեալ ճշմարտապէս իր, ո՛վ Աղեքսանդրէ... բարեբաստիկ լինել եւ երանելի ի նմանէ ընդունի զշնորհս։

Լս-ներում ունի լուծմունքներ։ 267բ գրչից՝ «Զչարկետեալն (=զչակերտեալն) իմասցիս լուծմունք /// (1 տող կտրած)»։

Գ. 64ա-267ա, 300աբ [Բանք Դաւթի Անյաղթի]

1. 64ա-122բ Դաւթի փիլիսոփայի Ներգինացւոյ Վերլուծութիւն Ներածութեանն Պորփիւրի <Պաւրփիւր>

Տե՛ս ձեռ. 1688, 1ա-151ա։ ա/64ա-5բ։ բ/65-7ա։ գ/67ա-70ա։ դ/70ա-1ա։ ե/71ա-3ա։ զ/73ա-6բ։ է/76բ-7բ։ ը/77բ-9ա։ թ/79ա-80ա։ ժ/80ա-1բ։ ժա/81բ-3ա։ ժբ/83ա-4ա։ ժգ/84ա-5ա։ ժդ/85ա-7բ։ ժե/87բ-9բ։ ժզ/89բ-90բ։ ժէ/91ա-3ա։ ժը/93ա-5ա։ ժթ/95ա-7ա։ ի/97ա-9ա։ իա/99ա-101ա։ իբ/101ա-2բ։ իգ/102բ-3բ։ իդ/103բ-6ա։ իե/106ա-8բ։ իզ/108բ-9բ։ իէ/109բ-11բ։ իը/111բ-4բ։ իթ/114բ-7ա։ լ/117ա-8բ։ լա/118բ-9բ։ լբ/119բ-20բ։ լգ/120բ-1ա։ լդ/121աբ։ լե/121բ-2ա։ լզ/122ա։ լէ/122ա։ լը/122ա։ լթ/122աբ։ խ/122բ։

2. 123ա-202բ [Դաւթի Անյաղթի Մեկնութիւն Ստորոգութեանցն Արիստոտէլի]

Տե՛ս ձեռ. 1687, 106բ-245բ: ա/127բ-41բ։ բ/141բ-53բ։ գ/153բ-67բ։ դ/167բ-82ա։ ե/182ա-3բ։ զ/183բ-95ա։ է/195ա-7ա։ ը/197ա-8բ։ թ/198բ-201բ։ ժ/201բ-2բ։

Ստ. լս., գրչից՝ 123ա «Ստորոգութիւն Կատաղօրիաս», 123ա-7բ «Հոմանունք ասին... որպէս ինքն ասաց»։

3. 203ա-67ա Սկիզբն եւ նախադրութիւն գրոցն, որ ասի ըստ յունարէն Պերիարմենիաս եւ հայերէն՝ Յաղագս մեկնութեան՝ արտադրեալ ի մեծ իմաստնոյն Արիստոտէլէ, թարգմանեալ եւ մեկնեալ ի Դաւթէ Ներգինացւոյ

– 203ա-7բ [Նախերգանք] – Բն. Նախ արժան է դնել՝ զի՞նչ է անուն...

Տե՛ս ձեռ. 1690, 209բ-305ա: ա/207բ-11ա։ բ/211ա-3բ։ գ/213բ-267ա։

203աբ ստ. լս.ում գրչից բովանդակային հետեւեալ ծանուցումը՝ 203ա «Յաղագս մեկնութեան (ա), Վերլուծական (Բ), Ապացուցական (գ), Շարաբանական (դ), |203բ| Ստորասութիւն (ե), Բացասութիւն (զ), Բացերեւական (է), Նախադասութիւն (ը), |203ա| ի Պեռիեռմենիաս (ա), Անաղօտիկէ (բ), Եւպօդիկդիկէ (գ), Դիալիկտիկէ (դ), |203բ| Կատաֆասիս (ե), Ապօֆասիս (զ), Ապօֆանսէս (է), Պրօֆասիս (ը)»։

4. 300աբ [Դաւթի եռամեծի եւ անյաղթ փիլիսոփայի Ընդդէմ չորից առարկութեան Պիհռոնի իմաստակի, ձեռ. 227, 231աբ] – Ամենայն չար տանջելի... ապա ուրեմն ոչ է անեղ։

Ծնթ. Այս խորագիրը ծածկագրային բոլորգրով է, նոյնի վերծանութիւնը այլ ձեռքով, նոտրգրով՝ 300բ-Պհպ. Բա։ «Ծածկագրային բոլորգիր» բնորոշումով նկատի ունենք որոշ տառերի վերին ելուստների կտրումով (օր.՝ ի-ն), անդրադարձ շրջումով (օր. թ-ն), տողից վեր գտնուող մասնիկները տողից ցած իջեցնելով՝ հայելային անդրադարձով գրած լինելը (Տե՛ս նաեւ 15ա, 57բ, 62ա)։

Դ. 62բ Գ. յեղանակաւ Բ. ինչ կամ բազում ինչ մի լինին – Առաջին. մի՛ ինչ բաղկացեալ լինի ի բազում կատարեալ իրաց... զի բնութիւն մարդոյ է ի հոգւոյ եւ ի մարմնոյ։

Ե. 289ա-99ա [Գիրք երկուց բնութեանց եւ մի անձնաւորութեան ի Քրիստոս՝ ի ձեռն Յոհանու Քռնեցւոյ... Տե՛ս ձեռ. 842, 1ա]

1. 289ա-90ա Խնդրի, թէ զի՞նչ է բնութիւն եւ քանի՞ յեղանակաւ ասի – Ասելի է, թէ անունս այս բնութիւն զբազումս նշանակէ... զի բազում հոմանունութիւն ծածկեալ կայ ի ներքոյ բնութեանս անուան (ձեռ. 842, 28բ-30բ)։

2. 290ա-2բ Խնդրի, թէ զի՞նչ է անձն – Ասելի է, թէ անձն հասարակաց առեալ ոչ կարէ սահմանիլ յատուկ սահմանաւ... զի առաւել պատկանի Աստուծոյ կայացութիւն, քան գոյացութիւն (ձեռ. 842, 65ա-9բ)։

3. 292բ-5ա Խնդրի, թէ որո՞վ յեղանակաւ զանազանի անձն յութ անուանցս յայսցանէ – Ի մասնաւորէն եւ յանհատէն... ի կատարել զմի բնութիւնն մարդոյ (ձեռ. 842, 69բ-74բ)։

4. 295ա-9ա Խնդրի, թէ որո՞վ յեղանակաւ տարբերին բնութիւնն եւ անձն – Ասեմ զչորսս. զայս ի վերայ քննութեանս այսորիկ... ոչ լինէր ինքեամբ ի գոյացական ստորոգութիւնսն (ձեռ. 842, 74բ-111բ)։

Զ. 15ա, 63ա [Մանունք]

1. 15ա Քանակին Թ.երորդ պրակին լուծմունք է – Աշխարհ է յերկնէ եւ յերկրէ եւ այլ տարերցդ եղեալ ըստ Պղատոնի... եւ միջոյն ներհակք են որոշեալք։

2. 15ա (ծածկագրային բոլորգրով, նման 300ա, նոյնի վերծանութիւնը նոտրգրով՝ 14բ) [Սահման անձին] – Անձն է բանական բնութեանն անբաժանելի գոյացութիւն... եւ ոչ պատահմամբ. սահմանք են։

3. 63ա Իսկ ի վերայ ստորոգեցելոյն ոչ ըստ բոլորէն... ապա միշտ ճշմարիտ էր։

Ունի գրչի սրբագրումներ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

42ա Կատարեցաւ Ժ. ստորոգութիւնսն՝ ասացեալ յեռամեծէն Արիստոտելէ, որ ասի ըստ յունարէն ձայնի Կատիղօրիաս, զյոգնամեղ անձն Սիմէոնս, որ ձեռնտութեամբ Հոգոյն Սրբոյ աւարտեցաք զպարփակօղս. ընդհանուր էակաց աղաչեմ յիշել ի Տէր։

57բ (ծածկագրային բոլորգրով, նման 300ա) Օգնեա՛, Հոգիդ Սուրբ, Աստուծաւն ճշմարիտ։

62ա (ծածկագրային բոլորգրով, նման 300ա) Փափագանօք գրեցի եւ կարի սրտով սերտեցի. աղաչեմ յիշել զիս ի Տէր։

299ա Այս գծածք յոյժ ցանկալի աշխոյժ մտաց իրբանոսաց եւ կարի պիտանի հաւատոյ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1ե (1778, շղագիր) Սանահնեցի Յովսէփ արքեպիսկոպոս Արղութեանց, 1778։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 1ե՝ անընթեռնելի, ջնջուած։

ՆՇՈՒՄ՝ մէջքին փակցուած թերթիկին՝ «Ներածութիւն Պօրփիւրի», պհպ. Աա՝ «230/3193 (նոյն թանաքով խաչաձեւ ջնջած)», «230/3501», «ԺԷ., Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Աա՝ «րաբբի», պհպ. Աբ, Բբ՝ «[Ճեմս] առեալ՝ ճեմօղն. մակբայ է, երթագրական, զգերենթա, ո, ո», 1ա՝ «Ամենայն իր, որոյ եւ է, առ այն հակադարձի», 1բ՝ «Մտածութեան լուծումն իբր մտախոհութեամբ է արարեալ։ Յերկնից առ երկիրս։ Վասն յոյժ հեռաւորութեան աշխարհիս առ իւր ոլորտքն, ոլորտիցն առ մէջն ստորեւ անուանեցին։ Բն.՝ բացասայց, պարզացոյց տրամադրութիւն մէջ փոխարկութեան եւ ունակութեան», պհպ. Բբ՝ «Մի եւ կէս, մի եւ կէս, չորս մի եւ կէս զվեց թիւն բացակատարեցին, էլէքփռիսն, դրանդ, գլան, քւէ, ա-ծ»։

 

 

3502

ԺՈՂՈՎԱԾՈՅ

 

ԵՐԵՒԱՆ ՌՃԷ.-ՌՃԺԲ. – 1658-1663

ԳՐԻՉ՝ Գրիգոր։ ՍՏԱՑՈՂ՝ Մատաթիա վրդ.։

ԹԵՐԹ՝ 443. չգրուած՝ 6աբ, 201բ, 203բ, 216ա, 219ա, 221բ, 245բ, 286բ, 442ա։ ՊՐԱԿ՝ 4+Ա-ԼԹ×12 (Բ, ԺԱ, ԺԵ, ԺԸ, ԻԳ, ԻԶ, ԻԷ, ԼԲ, ԼԵ, ԼԷ, ԼԸ 11, ԺԳ, ԺԴ, Ի, ԻԱ, ԻԴ, ԻԸ, ԻԹ 10, ԺԹ 8)։ ՆԻՒԹ՝ թուղթ, այլ թուղթ՝ թ. 1-4. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թագով պսակուած ձուածիր, մէջը՝ բոյս։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,5×12։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13,5×7,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 88ա)։ ՏՈՂ՝ 22 (թ. 1-5), 23 (թ. 7-51), 24 (թ. 52-443)։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի, դռնակով, Ա. փեղկին 2 մետաղէ գամ. միջուկը տախտակ. աստառը ծաղկազարդ կտաւ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 222ա։ Ճակատազարդ՝ 7ա, 49բ, 134ա, 202ա, 246ա, 287ա, 354ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր, մարդադէմ (7ա, 287ա, 354ա), ձկնագիր (222ա)։ Գոյներ՝ կարմիր, վարդագոյն։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Մարկոսի: ԺԲ. դ.։ ԱԲ+ԳԴ՝ ստացուած մէկական թերթերի ընդլայնակի ծալումով եւ եզրահատումով։ Մագաղաթ 23,5×18. երկսիւն (23×16,5-17). բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ Բա). տող՝ 13-14։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, ոսկի։ Կարդալ. Աա, Բբ, Աբ, Բա՝ «[ամե]նեքին [գիտէին]զՅովհաննէս, թէ մարգարէ էր։ Պատասխանի ետուն եւ ասեն ցՅիսուս... Իսկ մշակքն իբրեւ տեսին զնա թե գայ, ասեն ցմիմեանս. սա է ժա[ռանգն], եկայք ///» (ԺԱ. 32 – ԺԲ. 7)։ Դա, Գբ, Դբ, Գա՝ «ի գանձանակն. եւ բազում մեծատունք արկին բազում ինչ.... Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Զգոյշ կացէք, մի///» (ԺԲ. 41 – ԺԳ. 5)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. մէջքի վր. եւ ստ. եզրերի կաշին թափուած, փեղկերին 2 փոքր անցք, 2 կապիչն ընկած. ընդմէջ թ. 203-4ի, 254-5ի, 286-7ի, 306-7ի, 352-3ի, 388-9ի, 410-1ի, 428-9ի կան զոյգ թերթերի ելուստներ. թ. 361-443՝ ստ. անկիւնը, թ. 1-87՝ արտք. եւ վր. լս-ը, պտռկ-պհպ-ների եզրերը խոնաւութեան հետքերով։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-201ա [Հայոց պատմութիւն յերիս հատուածս, ասացեալ Մովսէսի Խորենացւոյ, ի խնդրոյ Բագրատունոյս]

Տե՛ս ձեռ. 1863, 2ա-188ա։ ա. 1/1ա-2բ։ 2/7ա-45բ։ բ. 1/45բ-9ա։ 2/49բ-133բ։ գ. 1/3ա-5բ։ 2/134ա-201ա։

Տե՛ս Մովսէս Խորենացի, Պատմութիւն հայոց, Մատենագիրք հայոց, հտ. Բ., Ե. դար, Անթիլիաս-Լիբանան, 2003, էջ 1739-2121. ձեռագիրս՝ h, էջ 1741։

Բ. 202ա-20ա [Մովսիսի Խորենացւոյ Յաղագս աշխարհագրութեանց ստոյգ]

Տե՛ս ձեռ. 582ա, 164ա-82բ: ա/202ա-4ա։ բ/204ա-6բ։ գ/206բ-9ա։ դ/209ա-11ա։ ե/211ա-20ա։

Ծնթ. 203բ, 204ա-ի վերից 5 տող չգրուած, բաց թողած, բնագիրը պակաս: Տե՛ս Ա. Գ. Աբրահամեանի տպ. էջ 338, նոյն ձեւով՝ 215բ (կէս էջ), 216ա (տե՛ս տպ., էջ 349), 217-8ի միջեւ կայ բնագրային պակաս (տե՛ս տպ., էջ 350)։

Տե՛ս Անանիա Շիրակացու մատենագրութիւնը, աշխ. Ա. Աբրահամեանի, Երեւան, 1944, էջ 336-354։ Հմմտ. Աշխարհացոյց, Մատենագիրք հայոց, հտ. Բ., Ե. դար, 2003, էջ 2123-2196։

Գ. 221ա-352ա [Ստեփաննոս Ասողիկ, Պատմութիւն ժամանակաց]

Տե՛ս ձեռ. 1482, 55ա-89բ։ Ցանկ/221ա։ ա/222ա-45ա (խորագիր՝ Թէ ոյք եղեն պատմագիրք յայլազգեաց եւ նախասացութիւն բանի)։ Ցանկ/245ա։ բ/246ա-84ա։ Ցանկ/284բ-6ա։ գ/287ա-352ա։

Ծնթ. 1. 240բ՝ 20 տողի չափով բաց թողած, բայց բնագրի անպակաս շարունակութիւնը յէջ 241ա։ Թերեւս ԻԱ. պրակը (թ. 231-40) գրիչն ինչ-որ պատճառով փոխել է (գիրը տառագծերի հաստութեամբ յստակ տարբերւում է նախորդից ու յաջորդից), որի պատճառով էլ առաջացել է մօտ 1 էջի պարապը՝ անխաթար պահելով բնագիրը։

2. 222ա, 246ա, 287ա խորագրերը եւ առաջին 4 տողը, 245ա ցանկը, 284բ ցանկի խորագիրը բոլորգրով։

Տե՛ս Ստեփաննոս Տարաւնեցի Ասողիկ, Պատմութիւն տիեզերական, աշխ. Գ. Մանուկեանի, Մատենագիրք հայոց, հտ. ԺԵ., Ժ. դար, Երեւան, 2011, էջ 617-829. ձեռագիրս՝ B, էջ 637։

Դ. 353ա-441բ Պատմութիւն Ըռըստակիսի Լաստիվերոյ վարդապետի Վասն անցից անցելոյ ի յայլասեռ ազգաց, որ շուրջ զմեօք են էանց ընդ աշխարհս Հայոց

– 353աբ Ցանգ Պատմութեան Արիստակիսի – Ա. Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերոյ վարդապետի վասն անցից անցելոց... ԻԵ. Բան յիշատակարանի ի նոյն գրոցս*։

Տե՛ս ձեռ. 1482, 90ա-111ա։ ա/354ա-6բ։ բ/356բ-61բ։ գ/361բ-3բ։ դ/363բ-7ա։ ե/367ա-8ա։ զ/368ա-9բ։ է/369բ-70բ։ ը/370բ։ թ/370բ-4բ։ ժ/374բ-84ա։ ժա/384ա-90բ։ ժբ/390բ-4բ։ ժգ/394բ-6ա։ ժդ/396ա-7ա։ ժե/397ա-8ա։ ժզ/398ա-405բ։ ժէ/405բ-10ա։ ժը/410ա-6բ։ ժթ/416բ-7բ։ ի/417բ-8ա։ իա/418ա-22ա։ իբ/422ա-6բ։ իգ/426բ-32բ։ իդ/432բ-5ա։ իե/435ա-8բ։ իզ/438բ-41բ։

Ծնթ. ժա միաւորը ձեռագրում չառանձնացրած, որի պատճառով ժբ-ից սկսած միաւորների համարները Հմր 1482ից մէկով տարբեր։

* 353բ լս. Ի. դարի շղագրով՝ «ԺԱ. Յաղագս կոտորածին, որ ի Բասենոյ»։

Տե՛ս Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերտցւոյ, Երեւան, 1963, ձեռ. C. հմմտ. Արիստակէս Լաստիվերցի, Վասն անցիցն անցելոց ի յայլասեռն ազգաց, որք շուրջ զմեւք են, աշխ. Գ. Մանուկեանի, առաջաբան Գէորգ Տէր-Վարդանեանի, Մատենագիրք հայոց, հտ. ԺԶ., ԺԱ. դար, Երեւան, 2012, էջ 493-633. ձեռագիրս՝ Դ, էջ 501։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

220ա Փառք քեզ Քրիստո՛ս Աստուած, որ առնես զամենայն գործս քո լի սքանչելեօք, կատարեա՛ եւ առ մեզ սքանչելիս, քաւեա՛ զմեղս իմ՝ |220բ| զանթուելի եւ զանհամար անհնարին։ Եւ քեզ գոհութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն։ Գրեցաւ ի թուականիս Հայոց հազար հարիւր եւ եօթն (1658)։ Ձեռամբ յոգնամեղ եւ սուտանուն Գրիգորի։ Աղաչեմ զձեզ, ո՛վ հայրք եւ եղբա՛րք, որք հանդիպիք յայսմ տառիս, յիշեցէ՛ք (1 բառ ջնջած) զմեղապարտս։

352ա Յաղագս գրչի յիշատակի. Արդարութեան եւ իմանալի արեգակն ի գարնանաբեր ծոցածաւալ ծագողութեան ի յայգին աստուածակերտ ծառաստանս՝ տանս Ազքանազեան Թորգոմապետ գրոհի, ի ձեռն երկաքանչիւրոց դասուց սրբազանից՝ եօթանասնից եւ |352բ| երկոտասանից, զԲարդուղիմէոս եւ զԹադէոս հոգիակիր տածողութեամբ՝ սերմանեցի զբանն կենաց՝ ակնարկելով քաջ հովուապետին Քրիստոսի, զարթուցանել զտեր ագարակին ի խորափիտ գրին, որոյ արեան վտակօք շաչման ձայնէր առ նահատակն. Արի՛, որ ննջեսդ, զի մի՛ թշնամին որոմնացան յանդգնեսցի զիւրն։ Վասն որոյ ելանէր բազմատանջ հայրն հաստահեղուս հիմամբ արեան վկայիցն, որոյ շաղեալ էր երկիրն՝ այնու շինել զսուրբ կաթուղիկէ, անդուստ եւ այսր օրէ արք աստուածայինք հովուապետեալք եւ ի կատարեալ ընթացից արեգականն ընդ իւր տարաւ զնշոյլս լուսոյ իւրոյ։ Նաեւ չքացաւ Գիշերավարն, եւ Արուսեակն ոչ երեւի։ Բայց ես՝ միգապատեալս, որ զնոցայնցն յիշատակ երկրորդեցի ձեզ, ո՛վ ծնունդք սրբութեան, ողորմութեան, ի ձեռս ձեր է, զի ես հատայ տապարատանջ, այլ ձեզ է օր փրկութեան եւ ժամանակ ընդունելի, ողորմեցարուք շանն սովամահի, տո՛ւք ողորմութիւն ինձ եւ եղբարց իմոց եւ ծնօղաց, եւ Քրիստոս Աստուած ի մեծի սոսկալի աւուրն զնա, որ զմեզ յիշելոյ արժանի արասցէ, սրբոց առաքելոցն եւ մարգարէիցն եւ մարտիրոսացն |353ա| մասին արժանի արասցէ. ամէն։ Արդ, աղաչեմ, մի՛ անփոյթ առներ, եւ Տէր հատուսցէ քեզ զվարձս քո։

Ընդ նմին եւ ես՝ յետինս յամենեսեան եւ քան զբնաւս յանցաւորս եւ անթիւ մեղօք ծանրաբեռնեալս եւ արժանիս բազում մահուց եւ ոչ մի կենաց, խաւարամածս ոգւով Գրիգոր գրիչ, որ չեմ յիշելոյ, աղաչեմ յիշել յաղօթս առաջի Քրիստոսի զիս եւ զծնօղսն իմ՝ զՄուրատն եւ զԽանբէկին, եւ զեղբայրսն իմ՝ զԿարապետն եւ զՄարգարէն, որ փոխեցան առ Քրիստոս. որպէս զի աղօթիւք ձեր գտցուք ողորմութիւն ի Քրիստոսէ, եւ Տէր տացէ զտըրիտուր ձեզ բազումս ամէնէն։

442բ Փա՛ռք եռակի Էականին,

անձամբ անուամբ յատկականին,

յար էութեամբ եւ բնութեամբ,

յեզահոմեալ անմասնելին,

Հօր եւ Որդւոյ եւ Սուրբ Հոգւոյն,

բոլոր էիցս կերտողին։

Կրկնատեսակ սեռ յօրինեալ

յիմանալին եւ զսգալին,

սխրագործեալ տեսակ միջին՝

ըստ իւրեանց դիմաց եւ ըստ նմանին։

Զմարդն Ադամ շաղկապ եդեալ

յերկուց բնութեանց հակակային,

տէր եւ իշխան նա կացուցեալ

համայնց զգալի արարածին։

Կիսաբաժին զիմանալին

էառ պաշտօն բարձր իւր գահին,

զանծախ պարգեւս իւրոյ շնորհին,

բարձանց հեղու յերկիր ըստորին։

Մատռուակէ ըստ արժանին

բանականաց մարդկան ջոկին,

յոգունց ըմպեալ ուխոց շնորհին,

գետահետեալք մեզ արբուցին։

Յորոց եւ մի հայկազնէին

Մովսէս Քերթօղն Խորենացին՝

ճըշգրտախօս վիպասանին,

յոլով ամաց մատենագրին,

եռահատոր շարադրողին,

ընդ Աբուդիմայն եւ զՄարաբին,

ըստ որում եւ զնոյն երկրորդողին,

եդեալ են բանք ըՍտեփաննոսին՝

Տարօնեցւոյ պատմաբանին,

եռատրոհեալ սարաս նմին,

ընդ որս պատմիչ սըգացողին՝

Արիստակեայ մեծ գուժկանին։

Զջնջումն հայոց |443ա| յերկրին ՚ւ ազգին

ըստ Երեմիայ ողբերգակին։

Ցանկացողի գրոց սոցին

ծախիւք ստացօղ տենչմամբ սրտին

Մատաթեայ նօթճօղ բանին,

բիւր քանքարոյ պարտապանին։

Հեղգացելոյ ի գործ կարգին

անուամբ եւեթ վարդապետին

յարարածոց թուականին ՒՁԶ.ին (7086),

ի ծնընդենէ մերոյ Փրկչին ՌՈԿ. եւ եռին (1663),

տոհմիս Արամեան թուականին ԻԲ. յոբելինին,

կրկին եւ զհինգ վերաբարդին (1112+551=1663)

զգրիչ գրոցս աւարտ հանին։

Յաւուրս հանուրց հայրապետին,

տեառն Յակոբայ սրբազանին,

յարքայութեան պարսկականին,

որ շահ Ապազն առձայնէին,

թոռն մեծի շահ Ապազին,

աւանդապահք լեալ Մահմետին,

գիրքս այս գրեցան յԱրարատին

լայնաովիտ մեծ նահանգին,

հանդէպ ծերոյ բարձր լերին,

Քսեսուսթրեայ հանգըրվանին։

Կալուած Կըլմի Աբեթոստին

լաստին ձօնեալ Հայաստանին,

ի Կոտայինըն գաւառին,

ի յԵրեւան նուազ քաղաքին։

Յերկուց ուխոց միջամխին

Քառսնակնեան եւ Հուրաստանին,

ընդ հովանեաւ մենաստանին

Առաքելոյ սրբոյ շիրմին,

ուր կան նշխարք սուրբ ոսկերաց

Դամասկացւոյն Անանիային։

Արդ, աղաչեմ զամենեսին՝

հարց եւ եղբարց, |443բ| որք հանդիպին

ի յընթեռնուլն գրոցս օգտին,

թէ ի ներկայս կամ յապառնին,

գաղափարօղք թէ լինիցին

կամ սեփհական յիւրեանս կալցին,

վասն Աստուծոյ յիշել պարտին,

միջնորդ կանխել զենլոյն Գառին,

ջնջել զգիրս անհուն պարտին

Մատաթիայի ապիրատին,

մու հոգոցիւ աշխատ լիցին,

սակս ծնօղաց իմոց կրկին,

իմ ըստ մարմնոյ նիւթոյ առթին,

Աստուածատուր միայնակեցին*

եւ ըստ հոգւոյ դաստիարակին,

աստուածապէս յանձանձողին,

բարեհամբավ սըրբահոգին՝

Յակոբ տէլէտն յԱստապատցին՝

հեղինակին Սրբոյ ուխտին

Նախավկայ Ստեփաննոսին։

Որք տեառնուսոյց Հայր մեղային

յօժարամիտ ասօղ լինին,

զտրիտուրն փոխարինին

ինքեանք ի Տեառնէ ընդունիցին։

(2 տող չգրած)

Գրչի գրոցս արթուն տղային

Տէրն տացէ զիւր բիւր բարին

ըստ երախտեացն վարձս հատուսցէ,

այժմ եւ յաւուրն աներեկին,

հանդերձ ծնօղօքն կաճառակցին

ընդ հրեշտակաց անզրաւ հրճուին։

* Ծնթ. Ձեռագրի գրչին, ստացողին եւ յիշատակարանին առնչուող մանրամասները տե՛ս Խ. Յարութիւնեան, Գրիգոր Երեւանցի՝ ԺԷ. դարի երկրորդ կէսի մի արդիւնաշատ գրիչ։ Ա. գրիչը եւ նրա ձեռագրական ժառանգութիւնը, Բանբեր Մա­տե­նա­դարանի, 29, էջ 63-65։ Խ. Յարութիւնեան, Գրիգոր Երե­ւան­ցի՝ ԺԷ. դարի երկրորդ կէսի մի արդիւնաշատ գրիչ։ Բ. գրչի յի­շա­­­տակարանները, Բանբեր Մատենադարանի, 30, էջ 368-369։

ՆՇՈՒՄ՝մէջքին սոսնձած թղթին՝ «248», «Մովսիսի Խորենացւոյ Պատմութիւն հայոց 1.», 1ա՝ «248, 3502», «ՌՃՄԲ. – 1663, Մ[եսրոպ] եպիս[կոպոս]»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պտռկ-պհպ Գա՝ «Յիշատակ է գրգուկս», Գա` խզբզոց,Դբ՝ թուաբանական հաշիւներ։

 

 

3503

ԳԱՆՁԱՐԱՆ, ՏԱՂԱՐԱՆ

ՍԻՍ ՊԽԳ. – 1394

ԳՐԻՉ, ՍՏԱՑՈՂ՝ Եսայի Սասնեցի։

ԹԵՐԹ՝ 385. չգրուած՝ 155բ։ ՊՐԱԿ՝ 6+Ա-ԼԱ×12 (Ա, Դ 10, ԺԷ 11, Բ, Ը, Թ, ԺԵ, ԻԸ, Լ 14)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,5×13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14×10)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 36ա), խորագրերը եւ սկզբնատողերը կարմրագիր, խազագրուած։ ՏՈՂ՝ 18։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. մէջքը եւ եզրերը շագանակագոյն կաշի (Ի. դ.), միջուկը՝ տախտակ. աստառը՝ շերտազարդ կտաւ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Ե+Զ-Թ՝ Ա-Բ, Ը-Թ՝ չգրուած դեղնաւուն թուղթ (Ի. դ.), պհպ. Գ-Է՝ մագաղաթ (չգրուած՝ Գա-Դա, Եաբ, Զա-Էբ):

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 7ա, 156ա (կամարների կենտրոնում՝ Ներսէս Շնորհալու գլուխը)։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն (160ա, 191ա, 275ա), խաչ (75ա)։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1971 թ., փեղկերի վրայ ամրացուած հին կազմի կաշին, խոնաւութիւնից եւ գործածութիւնից լուսանցակողերը եւ թերթերն աղտոտուած, տեղ-տեղ առաւել գորշացած, պհպ. Գի մագաղաթը կծկուած, վրան երկու անցք, պհպ. Զ-Է՝ վերին աջ անկիւնը պատռուած-ընկած, մագաղաթէ պհպ-ների որոշ գրչափորձեր ջնջած, որոշ թերթերի եզրերը լրացուած այլ թղթով, խոնաւութիւնից մանրանկարների մի մասի կարմիրը թափուած, տեղ-տեղ տարածուած, երբեմն մանրանկարը մասնակի արտատպուած հանդիպակաց եւ հակառակ երեսներին նաեւ պհպ. Գբ.ի գիրը. թ. 380, 385՝ վնասուած, բնագիրն աղճատուած. ընդմէջ թ. 41-2ի 2 թերթ ընկած. տաղերի համարները գրուած բուսական լուսանցազարդերի մէջ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

– 1աբ [Ցանկ] – Ա. [Ա]ռաջինն. [Ա]ւր է աւ[ետեաց]... ԽԲ. <խբ.> Սուրբ Ստեփաննոսի Նախավկային. Ի խաչին։

– 2ա-6բ [Ցանկ] – Ա. Տաղ աւե[տե]աց Աստուածածնի. Աւր է աւետեաց... ՄԹ. Սրբոյն Թէոդորոսի. Այս հանդիս[աւոր]։

1. 7ա-8բ Ա. Տաղք Աւետեաց սուրբ Աստուածածնին, այլեւ համաւրէն տաւնից տէրունականաց – Աւր է աւետեաց, ուրախութեան հընչում, / Պար բոլորեցէ՛ք, եկեղեցւոյ մանկունք... 8բ-9բ Փոխ – Ողջո՛յն սիրալիր, բերկրեա՛լ, աւրհնեա՛լ, աստուածընկալ տաճար...

«Փոխ»երը գրուած արտաքին լս-ում։

2. 9բ-11բ Բ. Այլ տաղ Աւետեաց՝ Ներսէս կաթողիկոսի («ՆԵՐՍԷՍԻ ԳՈՎԵՍՏ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ») – Նոր երկինք յերկրի, արփւոյն, ը՜, պարունաւղ, ծագողին ծագաւղ... ա. 11բ-2ա Փոխ («Ի ԽՆԴՐՈ ՄԵԾԻՆ ԹՈՐՈՍԻ») – Իմանալի սերովբէ, Բանին աթոռ քերովբէ... բ. 12բ-3բ («Ա-Ք») – Այսաւր երեւի անհասն ի բարձանց...

3. 13բ-4բ Գ. Տաղ Սրբոյ Յայտնութեան. առաջի աւուրն – Այսաւր աւետեաց Գաբրիէլ ի լրումն եղանի առ կոյս Մարիամ... 14բ-5ա Փոխ («ՆԵՐՍԵՍԻ Ե ԱՅՍ ԵՐԳՍ») – Նոր ծաղիկ բըղխէ այսաւր...

4. 15ա-7ա Դ. Տաղ յաւրհնել ջրոյն ասի – Աւետիս մեծ խորհըրդոյ, խորհուրդ ծածկեալ մեզ յայտնեցաւ...

5. 17ա-8ա Ե. Նմին աւուր երեկոյին ժամու – Այսաւր ի սկըզբան Բանն նոր ընդ Հաւր... 18աբ Փոխ («ՆԵՐՍԻՍԻ Ե ԵՐԳՍ») – Նոցին համաձայնեալ եւ մեք ցընծութեամբ երգեմք...

6. 18բ-9բ Զ. Կանոն Երկրորդ աւուրն առաւաւտոյն («Ա-Ք») – Աւետի՜ս մատուցանեմք, աւետի՜ս...

7. 19բ-20բ Է. Նմին աւուր երեկոյին ժամուն («Ա-Ք») – Անճառ է խորհուրդ սը[ր]բոյ յայտնութեանս...

8. 20բ-1բ Ը. Կանոն Երրորդ աւ[ուր] առաւաւտոյն – Ծագումն յարփւոյն, ը՜, փառաց փայլեալ... 21բ-2ա [Փոխ](՞) («ԵՐԳ ՆԵՐՍԻՍԻ ԱՅՍ Է») – Երգ նոր աւետեաց բարբառ այսաւր մեզ հընչեաց...

9. 22աբ Թ. Երեկոյին ասա՛յ – Աստուծոյ ողորմութեանցն ասդեցումն, առաքումըն Միածնին... 22բ-3ա Փոխ – Իսկ դու, ընդէ՞ր ես խըռովեալ Երուսաղէմ...

10. 23ա-4բ Ժ. Կանովն Չորրորդ աւ[ուր] առաւաւտ[ոյն] – Այսաւր աւետեաց ձայն եհաս ի յունկն Եւայի... 24բ-5ա Փոխ («ԲԱՆ ՆԵՐՍԻՍԻ Ե») – Բարբառ աւետեաց ձայնիւ Գաբրիէլ գոչէր...

11. 25աբ ԺԱ. Երեկոյին ասա՛յ. խիստ լաւ է – Քերովբէից գերագոյն, սըրբոյ մաքրենից մաքրագոյն... 25բ-6բ Փոխ – Ողջո՛յն ընդ քեզ, Մարիա՛մ...

12. 26բ-7բ ԺԲ. Կանովն Հինկերրորդ աւուրն առաւ[աւտոյն] – Լոյս փառաց Էին, ծագողին ծագումն... 27բ-8ա Փոխ («ՆԵՐՍԻՍԻ ԵՐԳ») – Նոր թագաւորին, անժամանակ ծընեալ Բանին...

13. 28աբ ԺԳ. Եր[եկ]ոյին ասա՛յ. խիստ լաւ է – Տիրուհի՛, սո՛ւրբ կոյս, մա՛յր մարմնացելոյ Բանին... 28բ-9ա Փոխ – Անճառ Բանին բարձրելոյն...

14. 29ա-9բ ԺԴ. Կանովն Վեցերրորդ աւուրն առաւաւտ[ոյն] – Կամիմ աստանաւր զաւետիսն երգել աւետաւոր ձայնիւ... 29բ-30ա Փոխ – Անդր՝ ի յայրն, իջավանի Բեթղահէմի...

15. 30աբ ԺԵ. Երեկոյին ասա՛յ զայս – Էին միայնւոյ միածին Որդին... 30բ-1ա Փոխ («ՆԵՐՍԵՍԻ Ե») – Նորահրաշ ծնընդեան քո, Տէր...

16. 31աբ ԺԶ. Կանովն Եւթնաւուրն առաւաւտոյն – Սկըսեալն յանըսկիզբն ի Հաւրէ... 31բ-2բ Փոխ – Տէր փառաց անճառ ծընեալն...

17. 32բ-4ա ԺԷ. Նըմին աւուրն երեկոյին ասա՛յ – Էին աջոյ, աջոյ ձեռին, աջոյն իւրոյ... 34աբ Փոխ – Դու շուշան ծաղիկ անապական ծընար...

18. 35ա-6բ ԺԸ. Տաղ Աւետեաց Աստուածածնին՝ խոսրովային («ՅՈՀԱՆԻՍԻ») – Յանեղական լուսոյն անըժամանակեա լոյս... 36բ-8ա Փոխ («ԳՈՎԵՍՏ Ի ՍՈՒՐԲ ԿՈՅՍՆ ՄԱՐԻԱՄԵ») – Գովեստ բերկրանաց հրճուողական հընչմամբ...

19. 38ա-9ա ԺԹ. Տաղ Երկրորդ աւ[ուրն]՝ խոսրովային. տեառն Ներսեսի կաթողիկոսի («ՆԵՐՍԵՍԻ ԵՐԳ») – Նոր եդեմ բանաւոր տընկոյն... 39ա-40ա Փոխ – Մայր Աստուծոյ Մարիամ դուստըր դաւթեան թագազարմ...

20. 40ա-1ա Ի. Մեղեդի Ծընընդեանն («Ա-Ե») – Անապական տաճար եւ առագաստ լուսոյ անճառելիոյ Բանին նիւթեղէն... 41աբ Փոխ – Սկիզբն էառ լինելութեանց...

21. 41բ-2ա ԻԱ. Մեղեդի Ծընընդեանն – Սըրբուհի՛ Մարիամ, անապական, ը՜, տա[ճա]ր անիմանալի... համապայծառ ծաղիկ, որի հո///։

22. 42ա [ԻԴ. Տաղ նմին [Ութերորդ] աւուր երեկոյին ժամուն]* – /// զԱդամ եւ զԵւայ արարչական ձեռաւք... 42աբ Փոխ – Յայրն երկնանըման իջավանեալ նըստի, մանուկ ծընանի...

* Ծնթ. Տե՛ս Մատենագիրք հայոց, հտ. ԺԳ., Գանձարան, Գիրք Ա., Անթիլիաս, 2008, էջ 187։

23. 42բ ԻԵ. Տեառն Ներսիսի կաթողիկոսի՝ Սուրբ Աստուածածին. խոսրով[ային] («ՆԵՐ») – Նոր ծաղիկ ցուցաւ ի նորատունկ բուրաստանի... 42բ-3ա լս.՝ «Այլ ազգ» («ՍԷՍՍ») – Սքանչելաւք կոյսըն յղացաւ... 43ա-4ա Փոխ («ԱՍԷ ԶԱՅՍ ԲԱՆ») – Այսաւր ցընծութիւն հողեղինացս...

24. 44ա-6ա ԻԶ. Կանոն Ութ աւուրն՝ տեառն Ներսիսի կաթողիկոսի – Այսաւր ցը[ն]ծան դասք հողեղինացն... ա. 46ա-7բ Նորին նմին ի նոյն («Ք-Ձ») – Քառանիւթիցս Աստուած եւ աննիւթից անեղ յեութեան ծածկեալն ի ծոց Հաւր... բ. 47բ-8ա Փոխ («ՆԵՐՍԵՍԻ Ե ԱՅՍ ԲԱՆՔ») – Նոյն ինքն՝ անդրանիկըն Հաւր...

25. 48ա-9բ ԻԷ. Տաղ Ծնընդի ի Պարթեւէ («ՊԱՐԹԵՒ») – Պարագրի անպարագրելի Բանն ի մարմնի... ա. 49բ-50բ Փոխ («ԳԻՈՐԳ») – Գովեստիւ տաւնէն տենչմամբ... բ. 51աբ Այլ տաղ Ծնընդեան Քրիստոսի – Ո՛վ պայծառ երկին եւ անդաստան ծաղկեալ... գ. 51բ-2ա Փոխ – Կուսական ծընունդ կենարարին Բանին...

26. 52աբ ԻԸ. Գովեստ սուրբ Աստուածածնին՝ ըստ անուան ոգողին. անորադարձութեամբ («ԳՐԵ ԴՆՆԱՏՍՈԿ*») – Գերահրաշ ծաղիկ եւ գովեալ կոյս Մարիամ... 52բ-3բ Փոխ – Ցընծա՛ դու, շուշա՛ն ծաղիկ, մայր մարգարէութեան...

* Ծնթ. կարդալ աջից ձախ։

27. 53բ-4ա ԻԹ. Տաղ Փոխման սուրբ Աստուածածնին՝ ի Ներսէս կաթողիկոսի – Այսաւր Գաբրիէլ հրեշտակապետն եկեալ, / բերեալ բրաբիոն պըսակ յաղթող կուսին... 54բ-5բ Փոխ – Անարատ տաճար եւ առագաստ լուսոյ...

28. 55բ-7բ Լ. Տաղ Փոխման Աստուածածնին ի Ներսեսէ («ՆԵՐՍԵՍ») – Նոր քերովբէ, հողանիւթ աթոռ... 56բ-7բ [Փոխ] («ՆԸՎԱԳ Ե ԱՍՏՎԱԾԱԾՆԻՆ ԵՐԳ») – Նարդոս բուրեալ եղբաւրորդին եւ եղ թափեալ անուն նորին...

29. 57բ-8ա ԼԱ. Այլ տաղ Նընջման սուրբ Աստուածածնին – Այսաւր զուարճացան երկինք ընկալեալ հրեշտակ յերկրէ... 58աբ Փոխ – Յայս մեծ աւետեաց աւուրս երկինք եւ երկիր տաւնեն...

30. 58բ-9բ ԼԲ. Այլ տաղ Փոխման Աստուածածնի – Մեծացի՛ր այսաւր, սո՛ւրբ Աստըւածածին... 59բ-60ա Փոխ – Կացեալ առաջի քո, ո՛վ Սըրբուհի...

31. 60ա-1ա ԼԳ. Այլ տաղ Փոխման սուրբ Աստուածածնին – Ահա աւարտեալ Մարիամու զհանդէս... 61ա-2ա Փոխ, լս.՝ «Անարատ տաճար» – Յանկարծ սոսկալի հընչիւն յերկնից լինէր...

32. 62ա-3բ ԼԴ. Տաղ Քառասնաւրեայ Գալըստեան Տեառն ի տաճ[ար] – Այսաւր նորահրաշ լոյսն ի յերկնից ծագեալ...

33. 63բ-4բ ԼԵ. Այլ տաղ Քառասնաւրեա Գալըստեան – Այսաւր ցընծա Երուսաղէմ եւ զուարճացեալ պայծառանայ... 64բ-5բ Փոխ – Քրիստոս՝ փառաց թագաւորն այսաւր...

34. 65բ-6բ ԼԶ. Այլ տաղ Քառասնաւրեայ Գալըստեան Տեառն՝ ի Գրիգորէ Նարեկացւոյն – Էինն էին ել ի նմինն ի յերկուց մի երկակի... 66բ-7ա Փոխ – Յիսուս՝ տղա մանուկ, որդի անծերունի Հաւր...

35. 67աբ ԼԷ. Տաղ Անտոնի սուրբ ճըգնաւորին եւ նմանեաց նորա – Անտոն՝ ոստ անապատի, հովտաց, լերանց... 67բ Փոխ – Անձամբ խոնարհիմ ի ճըգնութիւնըս քո...

36. 68ա-9ա ԼԸ. Տեառն Ներսիսի կաթողիկոսի հայոց. յԱնտոն («Ա-Ք») – Անտոն՝ սկիզբն երկնաւոր ճանապարհին... 69աբ Փոխ («ՆՎԱԳ ԲԱՆԻՍ ՆԵՐՍԵՍԻ Ե») – Նոր դրախտին քո Տէր, զոր տընկեցեր յերկրի...

37. 70աբ ԼԹ. Մեղեդի Տրդատա թագ[աւոր]ին՝ ի Մովսէս Քերթողէ – Ի վերինի յաւգընականութենէն (կրկն.) ծագեցաւ քեզ հանդէս...

38. 70բ-1բ Խ. Տաղ Տրդատա թագաւորին՝ ի Ներս[եսէ] կաթողիկոս[է] («ՆԵՐՍԵՍԻ Է») – Նորահրաշ տեսիլ գերագոյնք անըզբնութիւն ցուցաւ... 71բ-2բ Լոյսն անեղական, որ ի Հաւրէ եւ ի Հոգւոյն ծագեցաւ...

39. 72բ-3բ ԽԱ. Տաղ Դաւթի եւ Յակոբայ՝ ի Յոհանիսէ («ՅՈՀԱՆՆԷՍ») – Յիսուս, լոյս ծագեալ յաշխարհս լուսաւորեաց... 73բ-4ա լս.՝ «Այլ ազգ», («ԾԱՌԱ ԱՍՏ») – Ծառայ ընտրեալ հաւատարիմ... 74աբ լս.՝ «Այլ ազգ», («ՈՒԾՈ») – Որով ցընծա եկեղեցի... 74բ-5ա Փոխ – Յակովբոս՝ ընդրեալ վըկայ...

40. 75ա-6ա ԽԲ. Տաղ սրբոյն Ստեփանոսի Նախավկա[յ]ի՝ տեառն Ներսէսի կաթողիկոսի («Ի ՍՏԵՓԱՆՆՈՍ») – Ի խաչին տընկեալ որթոյն... ա. 76ա-7ա Փոխ («ՆԱԽԱՎԿԱՅԷ») – Նոր ծառոյն կենաց աստուածատունկ դրախտին... բ. 77աբ Փոխ («Ի ՆԵՐՍԻՍԵ») – Ի գաւազանէն յԵսաեայ ստեղնեալ... գ. 77բ-8բ լս.՝ «Այլ ազգ» («ԿԱԹՈՂԻԿՈՍԵ») – Կենդանի վըկա մահուամբ...

41. 78բ-9ա ԽԳ. Այլ տաղ Սրբոյն Ստեփանոսի Նախավկ[այի] – Ի յանմահարար ծառոյն նախատունկ... ա. 79ա լս.՝ «Այլ ազգ» – Ամպ վաղորդայնւոյ ծագեալ... բ. 79աբ Փոխ – Ահեղ նորասքանչ հրաշիւք... գ. 79բ-80ա Փոխ, լս.՝ «Անարատ տաճար» – Նախասարկաւագ եւ առաջին վըկայ Քրիստոսի...

79բ ստ. լս.՝ գրչից՝ «Ասի փոխս՝ Ո՛վ քաղցրաձայնեալ ձայն»։

42. 80բ-1բ ԽԴ. Տաղ սուրբ առաքելոցն Քրիստոսի Պետրոսի եւ Պաւղոսի («ԳՈՎԵՍՏ ՄԱՏԻՆ») – Գլուխ եկեղեցոյ եւ վէմ հիմն անշարժելի... 81բ-3ա Փոխ («ԱՌԱՔԵԼՈՅՆ ՊԵՏՐՈՍԻ») – Այսաւր ցընծացէ՛ք եղբարք...

43. 83ա-5ա ԽԵ. Այլ տաղ առաքելոցն Պետրոսի եւ Պաւղոսի – Այսաւր ժողովեալ բազմութիւն ազգաց... 85ա-6ա [Փոխ] – Պետրոս եւ Պաւղոս՝ քրիսոտոնէից պարծանք...

44. 86ա-7ա ԽԶ. Այլ տաղ սուրբ առաքելոցն («Ա-Ն») – Այսաւր ծաղկեցայք ծառըք կենաց... 87աբ լս.՝ «Անարատ տաճարն», («Շ-Ք») – Շառաւեղք կենաց եւ ճանապարհք արքայութեանն...

45. 87բ-8ա ԽԷ. Տաղ համաւրէն սուրբ առաքելոցն՝ ի Ներսէս կաթողիկոսէ («Ա-Հ») – Առաքեալք աստուծորդւոյն ի ծոցոյ Հաւր... ա. 88աբ լս.՝ «Այլ ազգ», («Ձ-Պ») – Ձայնեցէ՛ք առ յիմարեալըս... բ. 88բ-9ա լս.՝ «Այլ ազգ», («Ջ-Ք») – Ջուր կենդանի բըղխմամբ ի նոյն... գ. 89աբ («ԵՐԳՍ ԱՅՍ Ե ՆԵՐՍԻՍԻ») – Եկայք զըւարճասցուք պայծառացեալ տաւնիվս...

46. 89բ-90բ ԽԸ. Այլ տաղ համաւրէն առաքելոցն – Անճառ խընդութեամբ լըցեալ... 90բ-1ա Փոխ – Անմահութեանց տէր թագաւոր, որ ես ընդ Հաւր...

47. 91ա-2ա ԽԹ. Տաղ որդոցն որոտման՝ ի Ներսէս կաթողիկոսէ ասացեալ – Որդիքն որոտման, որք ի վերուստ որոտացին... ա. 92աբ լս.՝ «Այլ ազգ» – ԶԿոյսըն Մարիամ առեալ յինքնեան... բ. 92բ լս.՝ «Այլ ազգ» – Ա՛րբ եւ Յովհաննէս, թէ ոչ զարեան, այլ ըզսիրոյ... գ. 92բ-3ա («ՆԵՐՍԷՍԻ ԵՐԳ») – Նոր լոյս յարփենւոյն առեալ որդիքն որոտման...

48. 93բ-4բ Ծ. Տաղ որդոցն որոտման՝ ի Ներսէս Լամրունեցոյ ասացեալ – Յովհաննէ՛ս, կո՛յս աստուածաբան... ա. 94բ-5բ Փոխ – Ողջո՛յն տամ քեզ, սիրեցեա՛լ աշակերտ... բ. 95բ-6ա Այլ տաղ որդւոցն որոտման – Ցընծութեամբ հետեւելով աստուածասէր, ժիր մըշակացն...

49. 96ա-7բ ԾԱ. Տաղ սրբոց Քառասնիցն՝ ի Բարսղէ ոգեալ («ԵՐԳ, ԲԱՐՍՂԻ ԵՐԳ, ՓՃՑ») – Երգ ներբողական քաղցրանըւագ... 97բ Փոխ – Քրիստոս՝ փառաց թագաւոր...

50. 98աբ ԾԲ. Նոցին սրբոց Քառասնիցն՝ ի Ներսիսէ կաթողիկոսէ – Նոր իմն է հընչիւ<ւ>ն ընթերակայ երգոյս... 98բ-100ա [Փոխ] («ՔԱՌԱՍՈՒՆ ՎԿԱՅՍՆ ԱՍՏՈՒԾՈ, ՈՐՔ Ի ՍԵԲԱՍՏԻԱ ԿԱՏԱՐԵՑԱՆ») – Քառասնից սըրբոց գունդ գումարի ցայսաւր...

51. 100ա-1ա ԾԳ. Գրիգորի Նարեկացոյ ի համաւրէն վկայքն Քրիստոսի («ԳՐԻԳՈՐԻ ԵՐԳՍ Ա») – Գունդք սուրբ վըկայիցն ի սոսկալի պատերազմին... 101աբ լս.՝ «Այլ ազգ», («ՅՍ») – Յետնումն հատուցման ահեղ աւուրն...

52. 101բ-2բ ԾԴ. Տաղ սուրբ Աստուածածնին, յորժամ երից ամաց նըւ[իր]եցին ծնողքն զնա ի տաճար՝ Գրիգորէ եպիսկոպոսէ – Այսաւր պարզողին զերկինս... ա. 102բ-3ա Փոխ – Յաւր նաւակատեաց նորոյ մեծի տաճարիդ... բ. 103ա-4բ լս.՝ «Այլ ազգ» – Ո՛վ արմատ Յեսսեայ զՔրիստոս ծընեալ...

53. 104բ-5ա ԾԵ. Այլ տաղ սոյն աւուրս՝ ի Գրիգորէ – Այսաւ[ր] լըրիւ երկիր հընչէ... ա. 105ա-6ա Փոխ – Կանանց անէծքըն լուծանի մահ եւ երկունըք խափանի... բ. 106աբ Փոխ – Ի նըւիրելըն հըրճուէին, պատարագաւք գոհանային...

54. 106բ-8ա ԾԶ. Տաղ սրբոց հրեշտակացն՝ ի Ներսէս Լամրունեցոյ – Զարթի՛ր, եկեղեցի՛, ի նորահրաշ հանդէսս... 108ա-9ա [Փոխ] – Ձեզ ձայնակից զըւարթունք...

55. 109ա-9բ ԾԷ. Երգ եկեղեցւոյ մանկանց համագոյ Սուրբ Երրորդութեանն՝ համաձայնելով երկնաւոր դասուց՝ ի Ներսէս («ՆԵՐՍԵՍ») – Ներպարունակեալ իննեակ դասուց... 109բ-10բ [Փոխ] («ՆՎԱԳ Ե ՀՈԳՀՈՑ ՏԸՎՈՂԻՆ ԻՄԱՍՏ ԲԱՆԻ ԸՆԴ ՁԱՅՆ») – Ներհիւսեսցո՛ւք քաղցր եղանակ...

56. 110բ-1ա ԾԸ. Այլ տաղ հրեշտակաց («ԳՐԻԳՈՐ») – Գովեստ բերկրանաց քաղցրաձայնեալ երգեմք... ա. 111աբ Փոխ («Ի Է ԵՐԳՍ Փ») – Իսկ վերայդարձեալ գոչեմք... բ. 111բ-2ա Փոխ – Անմահ երկնայնւոցըն դասուց...

57. 112բ-3ա ԾԹ. Տաղ Գրիգորի Նարեկե[ցոյն] ի յարու[թիւն] Ղազար[ու] – Սկըզբնազարդ գոյիւ անայր... 113ա-4ա Փոխ – Ձայն կենտանատուն ձայնէր...

58. 114ա-5ա Կ. Նոյն. Ի յարութիւն Ղազարու Գրիգոր Նարեկեցոյն ասացեալ – Էն նորոյ նորին, ը՜, նոյն...

59. 115ա-6ա Կ.* Այլ տաղ Գալըստեան Տեառն առ Ղազար ի ձայն կենդանատուին. մնացն այլ եղանակ. ի Գրիգոր Նարեկեց[ոյն] – Աւետիս մատուցանեմք նոյն Մարիամու... 116ա-8ա Փոխ – Ձայնն այն, որ զաշխարհս եստեղծ...

* Ծնթ. Տաղի համարը կրկնուած։

60. 118ա ԿԱ. Տեառն Ներսիսի ի յարութիւն Ղազարու ոգեալ – Անմահ թագաւորն իջեալ ի վայրըս մահու... ա. 118բ-9ա լս.՝ «Այլ ազգ» – Տէր, թէ աստ պատահեալ կեանքդ, եղբաւրն ոչ հանդիպիւր մահ... բ. 119բ («ՆԵՐՍԻՍԻ ԵՐԳ») – Նոր աւետեաց լուր այսաւր մեզ հընչեաց...

61. 119բ-20բ ԿԲ. Տաղ ԳալըստեաՆ Տեառն իշով յԵրուսաղէմ՝ ի Կոստընդնեայ ասացեալ – Նորահրաշ նոր երկինք եղեւ... 120բ-1ա Այսաւր ցընծան արարածք...

62. 121ա-2ա ԿԳ. Այլ տաղ Գալըստեան իշով յԵրուսաղէմ – Այսաւր գալըստեամբ աստուածորդոյն յԵրուսաղէմ... ա. 122ա լս.՝ «Այլ ազգ», «Երգ զարմանալի» – Այսաւր խորտակեաց զաղեղն... բ. 122ա-3ա Փոխ – Այսաւր գալըստեամբ քո, Տէ՛ր...

63. 123ա-4ա ԿԴ. Այլ տաղ Գալըստեան Տեառն Ծաղկազարդին – Խորհուրդ հայրենի աւանդ, աւանդ նոյնագոյ արփին... ա. 124ա Փոխ – Յայս նոր աւետեաց աւուրս... բ. 124բ-5ա Այլ տաղ Գալըստեան – Անեղանելիդ Աստըւած հրաշալի փառաւք...

64. 125ա-6ա ԿԵ. Տաղ Մեծի երկուշաբաթին։ Յիշ[եա՛] զմեղաւորս – Որք ի Տէր Յիսուս հաւատով էք... ա. 126աբ Փոխ – Բարերար եւ մարդասէր Փըրկիչ ցուցար... բ. 127ա-8բ Այլ տաղ նմին աւուրն – Անդ՝ ի մէջ դրախտին, երեք անձինք կային... գ. 128բ-9ա Այլ տաղ նմին աւուրս – Յանեղաշէն դրախտի աստուածային տընգոյն...

65. 129ա-30ա ԿԶ. Տաղ Մեծի երեքշաբաթին – Որք ընկալայք ի գործ զքանքար... ա. 130ա-1ա Փոխ – Քեզ, ո՛վ Տէր Յիսուս, ձայնեմ կայսս յիմարութեամբ թըմբրեալ... բ. 131բ-2ա Այլ տաղ նմին աւուրն – Ի քո սոսկալի ձայնիդ սարսափմամբ ոսկերքըս դողան... գ. 132ա լս.՝ «Այլ ազգ», «Յելս արեւ» – Յայնժամ զքեզ ունիմք մեզ յոյս...

66. 132ա-3ա ԿԷ. Տաղ Մեծի չորէքշաբաթին – Այսաւր ըզՏէրդ արարիչ... 133ա-4ա Փոխ – Գառնարատ պատարագ, որ զմեղս բառնաս զաշխարհի...

67. 134աբ ԿԸ. Այլ տաղ նմին աւուր երեկոյին ժամուն – Հիանան այսաւր դասըք հրեշտակաց... 134բ-5բ Փոխ – Որ վասըն մեր յերկնից յերկիր խոնարհեցար...

68. 135բ-6բ ԿԹ. Տաղ Մեծի հինգշաբաթին աւուրն – Սկիզբըն համայնից արարածոց գոյից... ա. 137աբ Փոխ – Լըքեալ լուծանէր մինն ի յընդրեալ գառանցն... բ. 137բ-8ա Տաղ նըմին աւուր երեկոյին ժամուն – Ընդ երեկոյս հասեալ ժամուն... գ. 138աբ Այլ ազգ ասա՛յ – Ինքնագոյ կամակցութեամբ, ինքնայաւժար դիմեալ ի խաչն... դ. 138բ-9բ Փոխ («Հ-Ա») – Հոսեալ հրեղինացըն հաւաքեալ կային...

69. 139բ-41ա Հ. Տաղ Մեծի ուրբ[աթի] եւ ողբք ասացեալ սուրբ հարցն – Ի յուրբաթու Մեծի Զատկիս... 141ա-2ա Փոխ – Դո՛ւստըր Սիովնի, եկեղեցի՛ հեթանոսաց...

70. 142ա-4բ ՀԱ. Մեծի ուրբաթին. այրուն գանգատն է – Աստուածածին կոյսըն Մարիամ կացեալ առ խաչ իւրըն Միածնի... ա. 144բ-5ա Այլ ողբք Մեծի ուրբաթին՝ ի Ներսէս կաթողիկոսէ – Կայր մայր Տեառն առ խաչին կոյսըն Մարիամ... բ. 145բ Փոխ – Արդ, ո՛վ Տէր եւ որդի իմում յանձնարարեր... գ. 145բ-6ա Փոխ – Ո՛վ անմեղ աղաւնի իմ...

71. 146ա-8բ ՀԲ. Այլ տաղ Մեծի ուրբաթին («Ա-Ք») – Անեղ որդին Հաւր Միածին... ա. 148բ-9ա Փոխ – Շնորհաւք Սըրբոյ Հոգւոյն լըցեալ եղեն սուրբ մարգարէքն... բ. 149աբ Մեղեդի ուրբաթուն Մեծի – Սերովբէից թագաւորն այսաւր եկեալ յԵրուսաղէմ... գ. 149բ Փոխ – Ծարաւեցաւ Տերն ի խաչին...

72. 149բ-50բ ՀԳ. Մեծի շաբաթին թաղման Տեառն՝ ի Ներսէս Լամ[բ]րուն[ե]ցոյ – Այսաւր է շաբաթ եւ լըռութիւն հանգիստ յերկրի... ա. 150բ-1ա Այլ ազգաց ասա՛յ – Շաբաթ է, ասէ Աստուած, հանգիստ ախշատութեան... բ. 151ա-2բ Փոխ – Աշակերտ Տեառնըն Յովսէփ հաւատարիմ... գ. 153ա-4ա Փոխ – Անտրանիկ Կուսին դընի ի կոյս գերեզմանի... դ. 154ա-5ա Մեղեդի Խաչելութեան Տեառն եւ թաղման – Որ հրակերպ կառիւք...

73. 156աբ ՀԴ. Տեառն Ներսիսի կաթողիկոսի Հայոց եւ այլ սրբոցն ասացեալ տաղք Սրբոյ Զատկին, զկնի Եղայբերից Աւետարանացն, նայ եւ բովանդակ Կիրակէիցն՝ Մաթէին է – Այսաւր լոյս ծագեայց աւուրս առաջին... 156բ-7ա Փոխ – Լըւան զաւետեաց ձայն ուրախութեան...

74. 157աբ ՀԵ. Մարկոսին է տաղս – Այսաւր ընդ ծագել արեւուն... 157բ Այլ ազգ – Աստուածասէր եւ սուրբ կանայք...

75. 157բ-8ա ՀԶ. Ղուկասուն է տաղս – Այսաւր յարութեան մեզ ծագեցաւ... 158ա-9ա Փոխ – Ցընծան այսաւր երկինք եւ երկնային զաւրք...

76. 159աբ ՀԷ. Յոհաննուն է տաղս («ՆԷՐՍԻՍԻ») – Նոյնագոյն ընդ Հաւր Բանն Աստուած... 159բ-60ա Փոխ – Յարեաւ փառաց թագաւորն...

77. 160աբ ՀԸ. Այլ տաղ Սուրբ Յարութեան բովանդակ տարոյն՝ զկնի Իւղաբերից աւետարանացն։ Եւ ապայ ասի գիշերին, նոյնպէս եւ զկնի վերջի աւետար[ան]ին Արձակման. Սարկաւագին է ասացեալ – Ծագումըն փառաց Էին միայն միածին Որդին... ա. 160բ-1ա Փոխ – Այլ դու, բարեգո՛ւթ Փըրկիչ... բ. 161ա լս.՝ «Այլ ազգ» – Նոցին նըւագաւք երգել անուան քում... գ. 161բ Փոխ – Երկինք եւ երկիր այսաւր... դ. 161բ-2ա Փոխ – Արդ, եկայք ամենեքեան...

78. 162ա-3ա ՀԹ. Տեառն Ներսիսի կաթողիկոսի – Առաւաւտին է շաւեղին, ը՜, շող ծագեալ... 163աբ Փոխ («ՆԵՐՍԵՍԻ ԵՐԳ») – Նըստեալ կանայքն ողբային...

79. 163բ-4ա Ձ. Նորին տեառն Ներսեսի կաթողիկոսի ի նոյնն՝ ըստ Մաթէի բանիցն – Այսաւր, ը՜, լոյս հաստատի խաւար... 164ա-5ա Փոխ («ՆԵՐՍԵՍԻ», ապա՝ անկապակից տառեր) – Նոր ծաղիկ պայծառ ցուցաւ...

80. 165ա-5բ ՁԱ. Տեառն Ներսիսի կաթողիկոսի ի նոյն Մարկոսին է («ՆԵՐՍԵՍԻ ԵՐԳ») – Նորահրաշ արէգան այսաւր ծագեցաւ... 165բ-6բ Փոխ («ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԱՅՈՑ») – Կեանքն ընդ Հաւր անմահ մարմնով...

165ա ստ. լս., գրչից՝ «Ասա՛յ այսաւր Գաբրիէլի ձայն, նոյն է»:

81. 166բ-7ա ՁԲ. Նորին տեառն Ներ[ս]եսի ի նոյ[ն] խորհ[ուրդ]. Ղուկայն է («ՆԵՐՍԵՍԻ Ե») – Նոր իմն աւետեաց բարբառ... 167ա-8ա Փոխ («ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ») – Հաւր կամաւ իջեալ Որդի...

82. 168ա-70ա ՁԳ. Նորին տեառն Ներսիսի ի նոյն՝ ըստ Յոհաննու («ՆԵՐՍԻՍԻ Է») – Նոր ձայն աւետեաց հրեշտակապետն այսաւր... 168բ-70ա Փոխ («ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԱՅՈՑ») – Կանայքն արտասուաւք լային...

168ա ստ. լս., գրչից՝ «Աւր է աւետեաց ձայն ասա՛յ»։

83. 170աբ ՁԴ. Այլ տաղ Յարութեան. Նարեկին է – Անուն անեղ Էին <Էին> Աստուած է <է> միշտ յէութեան... ա. 170բ-1ա լս.՝ «Այլ ազգ» – Դէտ իմ դիտանոց դէմ հարաւոյ... 171ա-2ա Փոխ – Սեաւ եմ, գեղեցիկ դուստր...

170ա ստ. լս., գրչից՝ «Երգ զարմանալուն ձայն է. նոյն է»։

84. 172ա-3ա ՁԵ. Այլ տաղ Յարութեան Տեառն – Սէր յառաւաւտէն, սէր յառաւտէն ճեմեալ... 173ա-4ա Փոխ – Ո՛վ կանայք, զարթիք, տեսէք...

173ա ստ. լս., գրչից՝ «Ի գաւազանին Յէսայ ձայն է»։

85. 174աբ ՁԶ. Այլ տաղ Յարութեան. խոսրովային – Աւետիս, միշտ աւետեաց հընչումն... ա. 174բ-5ա լս.՝ «Այլ ազգ» – Ես եմ նոյն Յիսուս ծընեալն... բ. 175ա-6ա Փոխ – Ո՛վ քաղցրաձայնեալ, քաղցրախաւսէր երգով... գ. 176ա լս.՝ «Անարատ տաճարն» – Տէր քաղցրաձայնէր, քաջալերէր զԹովմաս...

86. 176ա-7բ ՁԷ. Այլ տաղ Սուրբ Յարութեան Տեառն («Ա-Ռ») – Արմատն անմահութեան, որ տընկեցաւ ի մէջ երկրի... ա. 177բ («Ս-Ք») – Սարսափմամբ զարհուրեցան գունդըք զաւրաց պահապանաց... բ. 178ա Փոխ – Անուն անուանեալ ձայնէր, ո՛վ կոյս Մարիամ...

87. 178ա-9բ ՁԸ. Ի Կոստանդեա տաղս («ԿՈՍՏԱՆԴԻՔ») – Կանանցըն կանխեալ եկին ի գերեզմանն... 179աբ Փոխ – Այսաւր նոր արեւ հարեալ...

178ա ստ. լս., գրչից՝ «Երկու ազգ ասուի այս տաղս. բնական այս է»։

88. 179բ ՁԹ. Այլ տաղ Յարութեանն Քրիստոսի – Աւետեաւք ձայնեալ զուարթնոյն ըզյարութիւն... ա. 179բ-80բ լս.՝ «Այլ ազգ» – Թագաւորեալ մեծ զաւրութեամբ... բ. 180բ-1ա Փոխ (լս.՝ «Անարատ տաճարն է») – Աւետիս միշտ աւետեաց հընչումն...

89. 181ա-2ա Ղ. Այլ տաղ Յարութեան («Ա-Պ») – Անպարագիր Էին րաբուն անեղապէս մեզ եղանի... 182աբ լս.՝ «Անարատ տաճարն», («Ջ-Ք») – Ջընար, քընար, տաւեղ բամբ շարժողին քաղցրաձայնեալ...

90. 182բ-3ա ՂԱ. Այլ տաղ Յարութեան Տեառն («Ա-Ծ») – Անըսկիզբն Էակն ընդ Հաւր... ա. 183աբ լս.՝ «Այլ ազգ», («Կ-Ռ») – Կուսածին երկրորդն Ադամ դընի... բ. 183բ-4ա («Ս-Ք») – Սըրբափայլ միակրաւնին հիացմամբ...

183բ ստ. լս., գրչից՝ «Թագաւորեաց Տրդատ ի Հայս ձայն է»։

91. 184ա-5ա ՂԲ. Մեղեդի Յարութեան Տեառն – <Ա>Յարփիահրաշ վե[հագուն]ից դասապետըն...

92. 186ա-8ա ՂԳ. Սուրբ վերանելոյն Տեառն առ Հայր՝ ի Գրիգոր Նար[եկացւոյ] – Էն ի միշտ Էէն անեղապէս ծընունդ...

93. 188ա-9ա ՂԴ. Այլ տաղ. տաղ ի Գրիգոր Նարեկացւոյն – Էն է ինքն Էին եղանակ եղելի անեղ.. 189աբ Փոխ – Այն, ը՜, փոքրիկ հաւտին...

94. 189բ-90ա ՂԵ. Այլ տաղ Համբարձման Տեառն՝ ի յԱնդրիասէ («ԱՆԴՐԻԱՍԻ») – Այսաւր անդրանիկ Հաւր միածին Որդին... 190աբ («ՎԱՐԴԱՊԵՏԻ») – Վեհից թագաւորն այսաւր...

95. 190բ-1ա ՂԶ. Այլ տաղ Համբարձման Տեառն՝ յԱնդրիասէ. Տաղ Սուրբ Հոգւոյն գալըստեան ի Գրիգոր Նարեկացւոյ – Յանկարծահընչեաց հայրաշարժ բըղխումն...

96. 191ա-2բ ՂԷ. Այլ տաղ Սուրբ Հոգւոյն – Աստանաւր ծագեաց լոյս աւետեաց կենաց...

97. 192բ-3ա ՂԸ. Ի Սուրբ Հոգին՝ ի յԱնդրիասէ տաղս («ԱՆԴՐԻԱՍԻ ԵՐԳ») – Այսաւր պանծալի էրգով գոչեմք... ա. 193բ-4ա Փոխ («ՄԵՂԱՊԱՐՏԻ») – Մեծապայծառ ձայնիւ գոչեն եկեղեցիք... բ. 194աբ Փոխ («ՆՈՒԱՍՏԻ ԵՐԳ») – Նորոգաւղ տիեզերաց Հոգիդ Աստուած...

98. 194բ-6բ ՂԹ. Տաղ Սուրբ Հոգւոյն՝ ի Յոհաննիսէս («ՆՎԱԳ ՀՈԳՈՅՆ ՍՐԲՈՅ Ի ՅՈՀԱՆՆԻՍԵ՝ ԱՆԱՐԺԱՆ ԾԱՌԱՅԷ») – Նըւագեմք հոգոյն նըւագըս վայելուչս... 196բ-9ա Այսաւր ցընծացէ՛ք, եղբա՛րք...

99. 199աբ Ճ. Այլ տաղ Սուրբ Հոգւոյն – Ձայնիւ ցընծութեամբ քաղցրանըւագ հընչմամբ... 199բ-200բ Փոխ – Ցընծալով տաւնէ եկեղեցի ընդրեալ...

100. 200բ-1բ ՃԱ. Կարգ եկեղեցւոյ՝ Գրիգոր Նարեկացւոյ ի սուրբ եկեղ[եցի] – Երկինքն ի յերկիրս եւ երկիրս ի յերկինքն... 201բ-2բ Հաւուն արթընացեալ դիտելով...

101. 202բ-3բ ՃԲ. Այլ տաղ եկեղեցոյ՝ ի Գրիգոր Նարեկացւոյն – Յառաջ քան շարժիցն՝ աներբ էիցըն կայք...

102. 203բ-5բ ՃԳ. Այլ տաղ եկեղեցոյ՝ ի Ներսիսէ կաթողիկոսէ հայոց («ՆԵՐՍԵՍԻ Ե ԵՐԳՍ») – Նորազըւարճ խընդութեամբ բերկրեա՛ ցընծալով... 205բ-6ա Ի լուսոյն արփւոյ առ լոյսն...

103. 206ա-7ա ՃԴ. Այլ տաղ եկեղեց[ւոյ]՝ ի Ներսիսէ կաթ[ողիկոսէ] – Յաւէրժ եկեղեցի, ցընծայ, եկեալ ի քէզ փեսայն... 207ա-8ա Ի յերգս սիրեցեալ անձին...

104. 208ա-9բ ՃԵ. Այլ տաղ եկեղեցոյ – Ե՜րգ զարմանալի, ե՜րգ շարժ վարժենի...

105. 209բ-10ա ՃԶ. Մեղեդի եկեղեցոյ – Քրիստոս եկեալ քահանայապետ, ը՜, սուրբ...

106. 210աբ [ՃԷ.] Մեղեդի եկեղեցոյ – Այս խորանս երկնագոյն, երկնազարդ... ա. 211ա Քաւղ ձըգեալ յերկնից... բ. 211բ Մեղեդի եկեղեցոյ – Զարդարեալ ըզքեզ զարդար[իչ]ն երկնային...

211ա ստ. լս., գրչից՝ «Ասի Անարատ տաճարին ձայն»։

107. 212աբ ՃԸ. Տաղ Տապանակին Աստուծոյ, զոր արար Մովսէս – Խորհուրդ Գալըստեան Բանին... 212բ-3ա Փոխ – Այսաւր զտապանակըն սուրբ...

108. 213ա-4բ ՃԹ. Տաղ Վարդավառին՝ ի Ներս<ս>էս կաթողիկոսէ («ՆԵՐՍԷՍԻ ԵՐԳ») – Ներպարունակեալ խորհուրդ լուսոյն... 214աբ Ընդ որս եւ մանգունք նորոգ դըստեր Սիովնի...

109. 215ա-6ա ՃԻ. Տաղ գեղեցկակերպ Տեառն՝ ի Ներսէս կաթողիկոսէ հայ[ոց] – Արփիական, ը՜, լոյսն, որ ի ծոց Հաւր... ա. 216աբ («ՏՐ ՆԵՐՍԵՍԻ») – Տէր փառաց այսաւր ի Թաբաւր յայտնեաց ըզփառս իւր... բ. 216բ-7ա Նոր իմն ահաւոր խորհուրդ... գ. 217բ Հայր վըկայելով յամպւոյն...

110. 217բ-8բ ՃԻԱ. Այլ տաղ Վարդավառի – Այսաւր նորահրաշ լոյսն ծագեալ... ա. 218բ-20ա Փոխ – Լեառըն, ցընծա՛ դու, Թաբաւր...

111. 220ա-1ա ՃԻԲ. Այլ տաղ Վարդ[ավ]առին – Այսաւր նորահրաշ ծագումն... ա. 221բ-2ա Փոխ – Ձայնն այն, որ զաշխարհս էստեղծ... բ. 222ա-4ա Այլ տաղ Վարդավառին – Նոր իմն աւետիք նորաշաւիղ...

112. 224ա-5ա ՃԻԳ. Կարգ սուրբ կենսաբեր խաչին Քրիստոսի. տաղ տեառն Ներս[էս] կաթ[ողիկոսի] («ՆԵՐՍԻՍԻ Ե») – Նոր դրախտին եկեղեցւոյ ծառ կենաց տընգեալ ի մէջ... 225ա-6ա («ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԱՅՈՑ») – Կենաց փայտ տընգեալ ըզքեզ...

113. 226ա-7ա ՃԻԴ. Ի Սունեաց եպիսկոպոսէ Ստեփան[նոսէ] ի Սուրբ խաչն – Սկիզբն անըսկըզբան սկըզբնաւորեալ... ա. 227աբ լս.՝ «Այլ ազգ», «յԱնարատ տաճարին ձայն» – Գերագոյն գըտաւ հայրապետաց... բ. 227բ-8ա լս.՝ «Այլ ազգ», «Հոսեալ հրեղին» – Սա նաւահանգիստ քրիստոսագունդ... գ. 228աբ Փոխ – Նոր խորհուրդ կենաց... դ. 228բ-9ա լս.՝ «Այլ ազգ» – Փայտիցն, որ ի ջուրսն ազդեալ...

114. 229աբ ՃԻԵ. Այլ տաղ Սուրբ խաչին – Ահաւոր խորհուրդ ահեղ եւ ի սկըզբան լինելութեան... ա. 229բ-30ա լս.՝ «Այլ ազգ» – Էսայիաս դիմեալ ասէր... բ. 230աբ Սեպհական սիւն պատուական... գ. 230բ-1ա լս.՝ «Կանանցն կանխ՛՛» – Կեանքն մեզ պարգեւեցաւ...

115. 231ա-2ա ՃԻԶ. Տեառն Ներսիսի կաթողիկոսի հայոց ի Սուրբ խաչն. տաղ խոսրավային – Միա[կն մի]ոյն յանըսկիզբն Էէն... ա. 232բ-3ա լս.՝ «Այլ ազգ», «Էի միայնոյն» – Փայտըն կենարար քառանգիւն կանգնեալ... բ. 233ա-4բ Արդ, աւրհնեալ ես, փա՛յտ կենաց...

116. 234բ-5բ ՃԻԷ. Ստեփանոսի Սիւնե[ա]ց եպիսկոպոսի տաղ Սուրբ խաչին («ՍՏԵՓԱՆՈՍ») – Սըրբոյ խաչին զաւրութիւն... 235բ-7ա [Փոխ] – Այսաւր ցընծա նըշան յաղթող...

117. 237ա-8ա ՃԻԸ. Այլ տաղ Սուրբ խաչին – Ի յԵրուսաղէմ գընա միյայն՝ յաստուածաշէն քաղաքն... 238ա-9ա Ես խաչ կանգընել կամիմ աննըման...

118. 239աբ ՃԻԹ. Մեղեդի Սուրբ խաչին («Քրիս[տ]») – Քերովբեից վեհագոյն ցուցար...

119. 239բ-40բ ՃԼ. Քրիստոսատուր է տաղս վերինս, ապա չկայր յաւրինակ։ Այլ մեղեդի խաչի – Խորհուրդ կենաց եւ գաւազան յուսոյ...

120. 240բ-1ա ՃԼԱ. Այլ մեղեդի խ[աչի] – Արփիական հրաշիւք պայծառացեալ տեսաք ըզտէրունական նըշանն...

121. 241աբ ՃԼԲ. Այլ տաղ Ս<ազ>ուրբ խաչին – Ես ձայն զառիւծուն [աս]եմ... 241բ-2բ Փոխ – Աղբիւրըն Տէր էր խաչին անապական...

122. 242բ-5ա ՃԼԳ. Սրբոյն Յովանն Մըկրտչին. տաղ ի Ներսէս կաթուղիկոսէ հայոց («Ա-Մ») – Ա[նմարմնոց]ըն հրեղինաց մարմնով հաղորդ... ա. 243բ-4ա լս.՝ «Այլ ազգ», «Ի կան[ան]ց[ն] կ[ան]խ[եա]լ ձայն» («Յ-Ք») – Յանապատի վայրաբնակեալ անմարմնական... բ. 244ա-5ա Փոխ («ԲԱՆՍ ԱՅՍ ՆՎԱԳԵԱԼ ԵՐ ՍԻՍԵ») – Բարբառոյն յանապատէ ձայնիւ...

123. 245ա-6ա ՃԼԴ. Այլ տաղ Սուրբ Մկրտչին՝ ի Ներսէս Լամբրունեցոյ – Այսաւր բազմութեան հանդէս միաձայն երգով... 246ա-7ա Փոխ – Ուրախ լե՛ր, այսաւր յանպատում...

124. 247աբ ՃԼԵ. Այլ տաղ ի սուրբ Մկրտիչն Յովաննէս – Այսաւր ի նորահրաշ մեծապայծառ աւուրս... 247բ-8ա [Փոխ] («ԿՈՍՏԱՆԴԻՆԱ») – Կարապետին եւ Մըկըրտչին տաւնեմք...

125. 248ա-9բ ՃԼԶ. Այլ տաղ Կարապետ[ին] – Քեզ մատուցանեմք այսաւր, Քրիստո՛ս...

126. 249բ-50ա ՃԼԷ. Մեղեդի Յովաննու – Անմարմնոցն ըզգաստից, կատարիչ գործոյ...

127. 250աբ ՃԼԸ. Այլ տաղ Յովաննու Կարապ[ետին] – Ի յանապատէ լերանց ձայն աւետաւոր հընչեաց... ա. 250բ-1ա լս.՝ «Այլ ազգ» – Են նաւակատիք այսաւր Հերովդիայի ծնընդեան... բ. 251աբ լս.՝ «Այլ ազգ» – [Ո]տնաձայն թընդիւն տաղիցն նոյն... գ. 251բ-2բ Փոխ – Զինչ արդիւնատիպ վայելչատիպ կային...

128. 253ա-7ա ՃԼԹ. Տեառն Ներս[էս] հայ[ո]ց կաթողիկոսի. համաւր[էն] վկայք («Ա-Ժ») – Արեգակն արդար ըզհուր սիրոյ ծագեալ... ա. 253բ-4ա լս.՝ «Այլ ազգ», «Կանանց կանխ[եալ]» («Ի-Ղ») – Ի յերկրի ճըգնեալ չարչարանաւք... բ. 254ա-5ա լս.՝ «Այլ ազգ», «Հոսեալ հրեղ[ինաց]» («Ճ-Ջ») – Ճըշմարիտ վըկայք Աստուածորդւոյն եղէք... գ. 255աբ լս.՝ «Այլ ազգ», «Անարատ տաճար» («Ռ-Ք») – Ռահիւք յաշխարհէ հալածանաւք... դ. 255բ-6ա Փոխ («ԲԱՆ Ի ՎԿԱՅՍՆ») – Բանիւ աւետաւոր բարառնաբար... ե. 256ա-7ա լս.՝ «Այլ ազգ» («Ի ՆԵՐՍԻՍԷ») – Ի մի յարմարութիւն զոգիս ընդրեալ...

129. 257ա-8ա ՃԽ. Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին ի հոմանւոյ իւրոյ տաղ ի Ներսէս կաթողիկոսէ («ՍՐԲՈՅ ԳՐԻԳՈՐ») – Սրոբէից ձայնիւն եղանակեմք այսաւր... ա. 258ա-9ա լս.՝ «Այլ ազգ», «Յանարատ տաճարի» («Ի ԵՐԳ Ի ՆԵՐՍԻՍԵ ԾԱՌԱԵ») – Ի յանձին նախատ ջուր վայրարկուն հեղեալ... բ. 259ա-60ա Փոխ – Ի յելս արեւու արեւ ծագեցաւ...

130. 260ա-1բ ՃԽԱ. Այլ տաղ սուրբ Լուսաւորչին մե[ր]ոյ – Այսաւր ժողովեալ մանգունք... 261բ-3բ Փոխ – Ձայն բարձեալ յերկինս առ քեզ...

131. 263բ-4բ ՃԽԲ. Այլ տաղ սուրբ Լուսաւ[որչին] – Մըտեալ առաջի քո, ընտրեալ հովիւ... 264բ-6բ [Փոխ] – Եկեղեցի կաթուղիկէ Հայաստանեաց...

132. 266բ-7բ ՃԽԳ. Այլ տաղ սուրբ Լուսաւորչին յոյժ գեղ[եցիկ] – Գրիգորիոս՝ առաքինի հըսկող... 267բ-9բ Բարձրացի՛ր, փառաւք յաւրս յիշատակի...

133. 269բ-70բ ՃԽԴ. Այլ տաղ տեսլեան սուրբ Լուսաւորչ[ին] – Ճառագայթեալ արեգակն Հայաստան աշխարհի... ա. 270բ-2բ Ո՛վ աշակերտեալ իմ նոր ժողովուրդք... բ. 272բ-4բ Որդիք գերութեան իմ ժողովուրդք...

134. 274բ-5ա ՃԽԵ. Մեղեդի սուրբ Լուսաւորչին՝ Մովսէս Քերթ[ողի] – Ո՛վ արըքայակերպ, ը՜, Տէ՛ր...

135. 275աբ ՃԽԶ. Այլ մեղեդի սուրբ Լուսաւորչին – Սոսկալի տեսիլ աստուածային շնորհացն...

136. 275բ-6բ ՃԽԷ. Տաղ համաւրէն սուրբ հայրապետացն՝ ի Ներսէս կաթողիկոսէ հայոց («Ա-Ռ») – Այսաւր մայր Սիովն ցընծայ... ա. 276բ լս.՝ «Գերահրաշին ձայն»), («Ս-Ք») – Սըրբելով զոգիս սուրբ աւազանսն... բ. 276բ-7ա («ՆԵՐՍԵՍԻ ԵՐԳ») – Նոր գինոյն իմաստութեան...

137. 277աբ ՃԽԸ. Մեղեդի համաւրէն հայրապետացն – Յաւիտենից Աստըւածն յառաջ քան ըզլինելն աշխարհի...

138. 277բ-8բ ՃԽԹ. Տաղ համաւրէն ամենայն մարգարէիցն՝ ի Ներսիսէ կաթողիկ[ոսէ] («Ա-Ծ») – Աստուածային խորոցն անճառ... ա. 278բ լս.՝ «Այլ ազգ», («Կ-Մ») – Կըրկին հոգւոյն, որին ստացաւղ... բ. 278բ-9ա լս.՝ «Այլ ազգ», «Կանանց» («Յ-Վ») – Յայսոսիկ յեռեալ խըմբից... գ. 279աբ լս.՝ «Այլ ազգ», («Տ-Ք») – Տեսանող Զաքարիաս, աւետաւորըն Սի[ովնի]... դ. 279բ-80 («ՆԵՐՍԷՍԻ ԵՐԳ») – Նորահրաշ տաւնիւս...

139. 280բ-1բ ՃԾ. Տաղ ի Սուրբ կոյսն Հռիփսիմի՝ տեառն Ներս[եսի] կաթողիկոս[ի] («ՆԵՐՍԵՍԻ») – Նորահրաշ արեգակ իմանալի... ա. 281բ-2ա («ԱՌ ՀՌԻՓՍԻՄԵ») – Առաւաւտ լուսոյ արեւելեան ազանց աւրիորդն... բ. 282աբ լս.՝ «Այլ ազգ», «Ի հոսել հրեղ՛՛», («ԿՈՅՍՆ») – Կենդանի վըկայք կոյսք իմաստունք...

140. 282բ-3ա ՃԾԱ. Այլ տաղ Հռիփսիմէ – Երջանիկ, հոգիահրաշ, երանելի... ա. 283ա-4ա լս.՝ «Այլ ազգ», «Կանանց կանխ՛՛» – Համախոհ հարսն անարատ... բ. 284աբ լս.՝ «Այլ ազգ» – Ձայն ահեղ հընչեաց յերկնից...

141. 284բ-5բ ՃԾԲ. Տաղ Սուրբ Հայրապետին Նիկաւղայոսի – Հանդէս գումարեալ եկեղեցոյ ժողով... ա. 285բ-6ա լս.՝ «Այլ ազգ», «Անարատ տաճար» – Հրամանի քո լուանէք ամենայն... բ. 286աբ Փոխ – Ծափըս հարէ՛ք խընդութեամբ, ժողովո՛ւրդք...

286ա ստ. լս., գրչից՝ «Ա<ա>յլ ազգ այսաւր ցընծութիւն հողեղինաց»։

142. 287ա-7ա ՃԾԳ. Տաղ Սրբոյն Յոհաննու Ոսկէբերանին – Այսաւր ի քո փառս պարծի եկեղեցի... ա. 287ա-8ա լս.՝ «Այլ ազգ», «Ի խաչ[ին] տնկ[եալ]» – Զհոգին Պաւղոսի առեր կըրկին... բ. 288ա-9ա Փոխ – Ի յորովայնէ ընդրեալ ճըգնութեամբ...

288ա ստ. լս., գրչից՝ «Ի յելս արեւուն ձայն է»։

143. 289ա-90ա ՃԾԴ. Սըրբոյն Ներսիսի. տաղ ի Ներսիսէ կաթողիկոսէ հայոց («ՆԵՐՍԷՍԻ ՆՎԱՍՏԻ») – Նոր եւ առաջին լոյս ծագեալ... 290ա-1ա («ԳՈՎԵՍՏ ՄԵԾԻՆ ՀՈՄԱՆՎԱՆՆ ՆՄԻՆ») – Գովեմք այսաւր զՀայրըն բարոյ...

289ա ստ. լս., գրչից՝ «Երկինքն ի երկիրս ձայն է»։

144. 291աբ ՃԾԵ. Մեղեդի առաքելոցն Պետրոսի եւ Պաւղոսի – Երանելի աշակերտք առաքեալք Բանին...

291ա ստ. լս., գրչից՝ «Անեղանելոյն ձայն ասի եւ Ի Սրբոյ խաչին»։

145. 291բ-4ա ՃԾԶ. Տաղ Սըրբոյն Գեորգա զաւրավարի եւ նմանեաց նորին՝ ի Ներս[իսէ] Տարսոնի եպիսկոպոսէ – Թագաւորն անմահ յաշխարհս երեւեալ...

291բ ստ. լս., գրչից՝ «Աստուծոյ ողորմութեանց ձայն է, եւ ասի Յանեղորդոյն ձայն»։

146. 294ա-5ա ՃԾԷ. Տաղ Տրդատա թագաւորին – Թագաւորեաց Տըրդատ ի Հայք...

294ա ստ. լս., գրչից՝ «Մտանէ յԷին աջոյն ձայնն»։

147. 295ա-6ա ՃԾԸ. Տաղ սրբոյն Մատթէոսի աւետարանչի – Պայծառ պանծալի է տաւնս այսաւր... ա. 296աբ Փոխ – Ի շըրթանցըն Տեառն սփըռեալ... բ. 296բ-7բ Փոխ – Եկայք, մանգո՛ւնք Սիովնի...

Ստ. լս., գրչից՝ 296ա «Ի կանանց կանխեալ ձայն է», 296բ «Մայր Աստուծոյ Մարիամու ձայն է»։

148. 297բ-8ա ՃԾԹ. Տաղ սուրբ առաք[ելոյն] Փիլիպոսի – Այսաւր ըզտաւն վըկայութեան առաքելոյս քո... 298աբ Ո՛վ սքանչելի քո զաւրութեանդ...

149. 298բ-9բ ՃԿ. Տաղ սրբոց Վարդանանց – Այսաւր յոյժ ցընծան եկեղեցւոյ մանգունք... 299բ-300ա Փոխ – Ի հանդիսաւոր աւուր տաւնի...

299բ ստ. լս., գրչից՝ «Թէ ուզես՝ Ի գաւազանին ձայն ասայ»։

150. 300ա-2բ ՃԿԱ. Այլ տաղ սրբոց Վարդանանց – Ի յարեւելից ծագեալ լոյս առաւաւտոյ...

301ա ստ. լս., գրչից՝ «Ասի կէս տաղիս ի Խորհուրդ հայրենու ձայն»։

151. 303աբ ՃԿԲ. Տաղ սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն – Ի հանդէս տաւնի ձեր... ա. 303բ-4ա Տաղ սրբոց Սուքիասեանց – [Հ]րաշալի խորհուրդ քաւշից մեզ երեւեալ ի յԱլանից, / յԱլանից յարեւելից, որք ծագեցան սուրբ նահատակքն (այսչափ)*։ բ. 304ա Փոխ (լս.՝ «Անարատ տաճարի») – Բարձրեալ թագաւորն անմահ...

* Ծնթ. 303բ խորագրի սկզբում, գրչից՝ «Սխալեցա. այս չէ»։

152. 304ա-5բ ՃԿԳ. Տաղ սրբոց Սուքիասեանց – Հրաշալի խորհուրդ քաւշիցն մեզ երեւեալ...

153. 305բ-6ա ՃԿԴ. Տաղ սրբոց Եւստռասիոսեանցն – Առ ձեզ համբառնամք արդ մաղթանաւք ըզձայնս... 306ա-7ա Փոխ – Անյաղթ սպառազէնք, յաղթողք մարմնոյ կարեաց...

154. 307աբ ՃԿԵ. Տաղ սրբոց բժշկաց Կոզմաս եւ Դամիանոսի – Այսաւր ի տաւնըս ձեր ցընծան եկեղեցիք... ա. 307բ-8ա Փոխ – Ո՛վ զձերդ պատմէ զարմանազան... բ. 308ա Փոխ – Բըժիշկք ըզձեր իմացական...

155. 308ա-9ա ՃԿԶ. Տաղ սրբոց վըկայիցն Մարգոսի եւ Պրաւբոսի եւ Անդրոնիկոսի՝ ի Յակոբ – Ի հանդէս Մեծի աւուրս ցընծացէք... 309ա-10բ [Փոխ] – Ի հանդիսական տաւնիս մերոց վըկայից...

156. 310բ-2ա ՃԿԷ. Այլ տաղ սըրբոցն՝ ի Գրիգորէ եպիսկոպ[ոսէ] («ԳՐԻԳՈՐԻ ԾԱՌԱՅԷ ԱՌ ՏԱՐԱԳՈՍՍ») – Գովեալ գըթած Հայր երկնաւոր գոյից... 312ա-3ա Պետ հանդիսին հոգեւոր...

157. 313աբ ՃԿԸ. Տաղ սրբոյն Բարսղի, Եփրեմի եւ աստուածաբանին Գրիգորի – Այսաւր ցընծութեամբ տաւնեմք զտաւն հայրապետաց... 313բ-4ա Փոխ – Զերջանիկըն զայն Բարսիլ...

158. 314ա-5ա ՃԿԹ. Տաղ սրբոհոյ Աստուածածնին, յորժամ երից ամ։ Տաղ սրբոց հրեշտակայպետացն՝ ի Ներս[սիսէ] կաթողիկոս[է] («Ա-Ն») – Առաջինըն լոյս երրեակ եւ մի աստուած<ա>ութիւնն... ա. 315աբ լս.՝ «Այլ ազգ», («Շ-Ք») – Շարժեալ Միակին նըւազեցոյց... բ. 315բ-6ա Փոխ («ՆԵՐՍԷՍԻ Ե») – Նոր տաւնիս երկնաւորաց... գ. 316աբ Փոխ («ԱՅՍ ԲԱՆՍ») – Անդրի յարութեանն յորժամ փողով մեծաւ...

314բ ստ. լս., գրչից՝ «Ի հոսեալ հրեղինաց ձայն է», 315ա «Անարատ տաճարին ձայն է»։

159. 316բ-8ա ՃՀ. Այլ տաղ Համբարձման Տեառն («Ա-Ք», «ՍԱՐԳԻՍ») – Այսաւր խորհուրդ մարդեղութեան... 318աբ Փոխ – Քրիստոս, փառաց թագաւոր...

160. 318բ-9բ ՃՀԱ. Տաղ Ծնընդեան աստուածամաւր ի յիւր ծնող[սն] – Այսաւր անճառ մեծի խորհըրդով... 319բ-20ա Փոխ, «Անարատ տաճարին ձայն», («Շ-Ք») – Շնորհք բարեաց յերկրի տըւաւ...

319բ ստ. լս., գրչից՝ «Եւ ի կան[ան]ցըն կանխեալ ձայն այլ ասի»։

161. 320ա-1ա ՃՀԲ. Այլ տաղ ջուր աւրհնելոյն – Սկըզբնազարդ գոյի ստեղծաւղն գայր... 321ա-2ա [Փոխ] – Մըկըրտիչըն Յիսուսի՝ մեծ Կարապետըն Յովաննէս...

162. 322ա-3բ ՃՀԳ. Տաղ Փոխման Աստուածածնին ի գլուխ եկեղեց[ոյ] («ԿՈՍՏԱՆԴԻԱՆՈՍԻ») – Կոյս, անապական Մարիամ սուրբ Աստուածածին...

163. 323բ-4բ ՃՀԴ. Այլ տաղ Ծընընդեան Քրիստոսի («ԿՈՍՏԱՆԴԻԱՆՈՍԷ») – Կոյսն ծնանէր յայրին, Յովսէփ զարմանայր... 324բ-5ա («ԿՈՍՏԱՆԴԻ») – Կոյսն ի յայրն ի Բեդղէէմ...

164. 325ա-6ա ՃՀԵ. Այլ տաղ Ծնընդի. կենակապ – Կայր Կոյսն ի յայրին, կայր եւ երկնանայր... 326աբ Փոխ – Կառափնատեղոջըն կանգնեցին ըզխաչն...

165. 326բ-7բ ՃՀԶ. Այլ տաղ Ծընընդի («Ք-Ա») – Քրիստոս ծնեալ ի Բեդղահէմ... 327բ-8ա Փոխ – Ձայն Տեառն զաւրութեանց...

326բ ստ. լս., գրչից՝ «Աւետիս մատուցանեմք ձայն է տաղս», 327բ «Անճառ է խորհուրդ ձայն է»։

166. 328ա-9ա ՃՀԷ. Այլ տաղ Ծնընդի («ՅՈՎՀԱՆՆԷՍ ՊԱԼՀ») – Յայտնի Աստուած այսաւր ի յաշխարհի... ա. 329աբ լս.՝ «Այլ ազգ» – Աստուած յայտնեցաւ ի յաստեղէն... բ. 229բ-30ա Փոխ – Անեղ անըսկիզբն Էնն ահայ Աստուած է... գ. 330բ-1ա Փոխ – Մանուկ կուսածին լոյսն ի յերկնից իջեալ...

328ա ստ. լս., գրչից՝ «Յորդոցն որոտմանց ձայն է տաղս», 329ա «Կանանցըն կանխել ձայն է փոխս»։

167. 331աբ ՃՀԸ. Այլ մեղեդի Ծնընդի – Որ անըսկիզբն Էութեան ընդ Հաւր... 331բ Փոխ – Այսաւր նորոգեալ եղեւ բնութիւնք եղելոցս...

331բ ստ. լս., գրչից՝ «Ի գաւազանին ձայն է փոխս»։

168. 331բ-3ա ՃՀԹ. Տաղ Քառասնաւրեայ գալըստեան Տեառն ի տաճար – Ծերունին այսաւր Սիմէոն յարուցեալ եկն ի տաճարն...

 332ա ստ. լս., գրչից՝ «Աստուծով ողորմութեանց ձայն է, եւ թէ ուզես, Նա անեղ Որդոյն այլ աս[ա]»։

169. 333բ ՃՁ. Մեղեդի Անտոնի – Անտո՛ն, ոստ անապատի, լերանց, բարձանց...

170. 333բ-4ա ՃՁԱ. Այլ տաղ սըրբոյն Ստեփաննոսի Նախավկա[յի] – Ո՛վ պըսակըդ պարծանաց, / սուրբդ առաջին մարտիրոսաց... ա. 334աբ լս.՝ «Այլ ազգ» – Տո՛ւնկ անմահ, իմանալի... բ. 334բ-5բ լս.՝ «Այլ ազգ», «Անարատ տաճար» – Ձեռամբն ակնարկելով ըզքեզ...

171. 335բ-7ա ՃՁԲ. Տաղ սրբոց Քառասնից – Սըրբոց Քառասնիցն այսաւր տաւնեմք... 337ա-8բ Փոխ – Յերկնից ծագելով արեւ անմուտ լուսոյն...

172. 338բ-9բ ՃՁԳ. Տաղ յարութեան Ղազարու («ՍՏԵՓԱՆՆՈՍԻ», ապա՝ անկապակից տառեր») – Սըրբոց հրըշտակաց զարմանահրաշից տեսեալ... 339բ-40բ Փոխ – Ձայնին զաւրութեան Փըրկչին...

173. 340բ-2ա ՃՁԴ. Տաղ Գալըստեան Տեառն յԵրուսաղէմ իշով – Այսաւր երգ առեալ գոչեն հրեշտակք...

174. 342աբ ՃՁԵ. Այլ տաղ Մեծի իրեքշաբ[աթ]ին աւուրն – Գողութեամբ այսաւր եւ մեք ամեն<են>եքեան...

342ա ստ. լս., գրչից՝ «Ի խորհուրդ հայրենի ձայն է»։

175. 342բ-3ա ՃՁԶ. Այլ տաղ Մեծի շաբաթին. յԱնտոնի ձայն – Յովսէփ, ճըշմարիտ մեծատուն... 343ա-4ա Փոխ – Այսաւր աւետիս ձեզ նընջեցելոցդ...

Ստ. լս., գրչից՝ 342բ «յԱնտոնի ձայն է», 343ա «Աւետիս մատուցանեմք ձայն է»։

176. 344աբ ՃՁԷ. Այլ տաղ Համբարձման՝ Ստեփ[անոսի] («ՍՏԵՓԱՆՈՍԷ») – Սոսկալի ահիւ պակեան հոլք բոցեղինաց... 344բ-5բ Փոխ – Ես խաւսիմ զարդարութիւն զանճառ...

177. 345բ-7ա ՃՁԸ. Այլ տաղ Ծնընդի – Արմատ կենդանեաց անմահութեանց խորհուրդ...

345բ ստ. լս., գրչից՝ «Շարժէր-ին ձայն է»։

178. 347ա-8բ ՃՁԹ. Այլ տաղ սուրբ Աստուածածնին, որոյն նախագիծ տանցն՝ ըստ անուան ոգողին՝ մեծին Յոհանիսի վարդ[ապետի] ասացեալ՝ եղբաւր թագ[աւորին] հայոց Գով[աբանութիւն] Սուրբ Աստուած[ածնին] («ՅՈՀԱՆՆՈՒ ՆԱՎ ԱՍԱՑԵԱԼ ՆՈՒ») – Յորէն Հաւրէն նկատեալ կանխաւ մինչ ի վախճան... 348բ-50բ Փոխ – Այսաւր ցընծան արարածք աստուածային...

179. 350բ-1ա ՃՂ. Նորին Յոհանն[ու] յարք[այէն] Հեթում մինչ ի Տաթարն էր, որոյ նախագիծ տանցն ըստ անուանն է ոգեալ («ԵՐԳՍ ՀԵԹՄՈՅ Ե») – Երրորդութիւն Սուրբ, Աստուած անըսկիզբն եւ անեղ... ա. 351ա-2բ Փոխ («ԱՐՔԱՅԻՆ ՀԱՅՈՑ») – Այլ դու, Տէ՛ր անյիշաչար... բ. 352բ-3ա լս.՝ «Հոսեալ հրեղին», («Ա ՅՈՀԱՆՆԻՍԷ») – Այսաւր հաւաքման հոգիահոյլ հովուացս... 353աբ («ԿՐՍԵՐ Ի ԻՒՐ») – Կերակրիչ կաթամբ կերակրողին...

180. 353բ-4ա ՃՂԱ. Նորին Յոհաննու մեղեդ[ի] ապաշխ[արութեան] («ՅՈՀԱՆՆԵՍ, ՎԱՅ ՔԵԶ») – Յորժամ ածեմ ըզմըտաւք զաւրն ահագին...

181. 354ա-5բ ՃՂԲ. Տաղ սրբոյն Գրիգորի Լուսաւորչին հայոց՝ Յոհ[աննու] Ճլուզ վարդ[ա]պ[ետի] ասացեալ («ԳՐԻԳՈՐԻՈՍ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ՀՈՅՈՑ») – Գրիգորիոսի բազմաչարչար սըրբոյն... 355բ-6բ Քրիստոսի Աստուծոյ մերոյ աւրաւրքն է – Երկինք երկնից յիմաց արարէք...

182. 356բ-7բ ՃՂԳ. Տաղ Ծնընդեանն Քրիստոսի, ի սուրբ կոյսն Մ<մ>արիամա՝ ի Կոստընդնայ ոգեալ – Կոյս անապական եւ անխախտ ծնողութիւն... 357բ-8բ Փոխ – Հըրճուիմք այսաւր մեք հոգեպէս...

183. 359աբ ՃՂԴ. Տաղ Յայտնութեան Քրիստոսի հաւաս ուսիր – Անճառելի եւ անհասըն բնութեամբ... 259բ-61ա [Փոխ] – Քրիստոս՝ Բանըդ Հաւր, ծնունդ անժամանակ...

184. 361ա-2ա ՃՂԵ. Տաղ Թլփատութեան Քրիստոսի Աստուծոյ մերոյ – Անսկիզբն Բանըդ Հաւր, ծնեալդ յառաջ...

185. 362աբ ՃՂԶ. Տաղ Սուրբ Հոգւոյն ասի՝ ի ձեռնայդր[ութիւն] – Ճարտ[ա]րապե[տ ի]մաստից նոյնագոյ բնութեամբ... 262բ-3ա Փոխ – Որ անմահ հաց կենաց մեզ տըւար...

186. 363ա-4ա ՃՂԷ. Տաղ եկեղեցւոյ՝ ի Կոստանդեա նուաստէ ոգեալ – Նոր նոր[ոգ]եալ կենաց մերոց... ա. 364աբ Փոխ – Դրախտ նոր տընգով զարդարեցաւ... բ. 365ա-6ա Փոխ – Նախախնամական տեսչութիւն կոչեաց...

187. 366ա-7բ ՃՂԸ. Տաղ Յովաննու Մըկըրտչին – Ի դասս հրեղինաց յաւդեալ... 367բ-9ա Ի ձայն հըրճուանաց խրախ[ճ]անամք...

188. 369աբ ՃՂԹ. Տաղ մարտիրոսաց եւ կուսանաց – Այսաւր նորահրաշ տաւնի ցընծան...

189. 369բ-70բ Մ. Տաղ Սրբոյն Գէորգա Զաւրավա[րի] («Ի ԿՈՍՏԱՆԴԵԱՅ Է») – Ի հանդիսական տաւնիս երգելով... 370բ-1բ Փոխ («Ս. ԳԷՈՐԳԵԱ Ա») – Սըրբոյն սըրբութիւն ստասցուք...

190. 371բ-2ա ՄԱ. Տաղ սրբոց Ներսիսեանցն ի Կոստանդն[է] ոգեալ – Նորազուարճ հայրապետ եւ արթուն քահանայապետ... ա. 372աբ Յարմատոց բարեաց բըղխեալ ծաղիկ... բ. 372բ-3ա Հընչմամբ ձայնիւ երկրանաց...

191. 373աբ Մ[Բ]. Տաղ սրբոյն Նիկաւլայոսի հայրապետին – Թագաւորին տիէզերաց երկիր երգէ... 373բ-4ա Նոր մեծահանդէս տաւնի...

192. 374ա-4բ ՄԳ. Տաղ սուրբ վըկայից Մինասայ, Երմոգինեայ եւ Գրաբոսի – Հըրճուելով այսաւր եկեղեցւոյ մանգունք... 374բ-5բ Փոխ – Այսաւր նորահրաշ տաւնիւ ցընծան...

193. 375բ-6բ ՄԴ. Տաղ սըրբոյն Սարգսի զաւր[ա]վար[ի] եւ որդւոյ նորայ Մարտ[իրոսի] – Պարծանք հանդիսից խըմբից գըլուխ... 376բ-7ա Փոխ – Վըկայից հանդիսից հրաշալի նեղութեամբ...

194. 377ա-8բ ՄԵ. Տաղ սուրբ զինուորին Մերկեռիոսի – Քաջամարտիկ մեծ զինուորին Մերկեռիոսի...

195. 378բ-9ա ՄԶ. Այլ տաղ զինաւորաց եւ մարտիրոսաց – Միածին Բանդ եւ սկիզբն կենաց...

196. 379աբ Տաղ սրբոց մարգարէիցն – Նախկին տեսաւղ, սո՛ւրբ մարգարէք...

197. 380աբ Տաղ Սուրբ Սար/// – Ի հանդիսական տ/// երգս աւրհնութիւն գոչ/// ///եզ, ո՛վ Տէր Յիսուս Քրիստոս... 380բ-1ա Փոխ – Թագազարդեալք յայսմ տաւնիս յուրախական հանդիսի...

198. 281ա-2ա Տաղ սըրբոց վկայիցն Տարագոսի եւ Պրաւբոսի եւ Անդրաւնիկոսի ի Կոստանդն[է] ոգեալ – Վըկայք մարմնով չարչարեցան...

199. 382ա-3ա Տաղ սուրբ Աստուածայծնին՝ ի Կոստընդնէ – Աստուածածին կոյս երանեալ...

200. 383աբ ՄԹ. Տաղ Սրբոյն Թէոդորոսի – Ա<ա>յս հանդիսաւո[ր] [ք]առասնորդաց պահոցս... 383բ-4ա Փոխ – Ի զինուորական դասէն քաջ... միշտ գոհաբանեալ /// [ա]յժմ եւ յաւիտ[եան]։

Լս-ներում եւ տողամէջերին կան գրչի սրբագրումներ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

62ա Ո՛վ մայր Աստուծոյ, լե՛ր բարեխաւս առ Տէր վասն ստացողի սորա՝ յԵսայի աբեղայի։

80ա Սուրբ նախայվկայիս բարէխաւսութեամբն, Քրիստո՛ս Աստուած, ողորմեայ ստացողի գրոցս եւ գրողիս՝ Եսայի միայն անուամբ աբեղայի, եւ ծընողաց իմո<յ>ց. եւ որ յիշէ, յիշեալ լիցի ի գիրն կենդանի. ամէն։

125ա Տե՛ս Բվնդ. (խորագիր)։

155ա Քրիստո՛ս Աստուած, քո սուրբ չարչարանացդ եւ խաչելութեանդ եւ թաղմանդ բարէխաւսութեամբ ողորմեա՛յ ստացող գրոցս <նոց> եւ գրողիս՝ յԵսայի պիտականուն միայն աբեղայ եւ ամենայն հանգուցեալ արեան մերձաւորաց իմ<իմ>ոց եւ եղանակողացդ, եւ որոց զԱմէն ասեն. եղիցի, եղիցի։

185ա Քրիստո՛ս Աստուած, սուրբ յարութեամբ քո ի կեանս քո գր|185բ|եայ զստացաւղ գրոցս եւ զգրողս՝ զԵսայի սուտանուն աբեղայ Առաքելցի, որ եմ ազգաւ Սասնցի, եւ զծնողսն իմ՝ զՄարտիրոս, եւ զմայրն իմ՝ զՄարթայ, եւ զհաւրեղբայրն իմ՝ զԹաթէոս քահանայ, եւ զքեռսն իմ զհանկո[ւցե]ալսն եւ զերջանիկ, հարազատ եղբայրն իմ՝ զՊետրոս աբեղայն, զոր Տէր Յիսուս պահեսցէ զինքն խաղաղութեամբ եւ զամենայն ազգայինսն՝ զհայրենիսն եւ զմայրենիսն, զհանգուցեալսն եւ կենդանիսն. ամէն։ Եւ որ յիշէ, լիշեալ լիցի ի գիրն կենաց։ Եւ գրեցաւ ի քաղաքն Սիս՝ ընդ հովանեաւ Սուրբ Նիկաւլայ եւ Սուրբ Լուսաւորչին Գրիգորի, ի թվին ի ՊԽԳ. (1394), որ եւ ես այս տարովս եղայ աբեղայ, ի յԱնարզաբա, առ ոտս սրբոյհոյ Աստուածածնին եւ Սուրբ Նշանին եւ այլ ամենայն սրբոցն, որ անդ կան։ |186ա| Յիշեսջի՛ք եւ զերախտաւոր հայրն իմ զերջանիկ, հեզահոգի քահանայն՝ զԳրիգոր փիլիսոփայն՝ զուսուցիչն իմ, որ եւ յայսմ ամի հանգեաւ առ Քրիստոս՝ ի յոյսն ամենեցուն։ Եւ որ յիշէ, յիշեալ լիցի ի գիրն կեն[դանի]։

213բ ստ. լս., գրչից՝ Մինչեւ յայս տեղս ի թվին ՊԽԳ.ն (1394) գրեցաւ։

224ա Քրիստո՛ս Աստուած իմ, քո սուրբ պայծառակերպութեամբդ բարեխաւսութեամբն ողորմեա՛յ ստացողի գրոցս եւ գրողիս՝ Եսայի սուտանուն աբեղայի,* եւ ծնողացն իմոյ. ամէն։ Եւ զոր զԱմէնն ասէ, նայ եւ նմայ ողորմեսցի Քրիստոս Աստուած. ամէն։

* Ծնթ. Նախապէս գրել է «սարկաւագիս», այնուհետեւ կարմրա­գրով ուղղել՝ «աբեղայի»։

384ա Փա՜ռք, պատիւ եւ գոհութիւն պաշտելի եւ երկրպագելի, համագոյ եւ անբաժանելի, միասնական Սուրբ Երրորդութեանն՝ Հաւր եւ Որդ[ւոյ] եւ Սուրբ Հոգւոյն յաւիտեանս. ամէն։ *Արդ, գրեցաւ եղանակաւոր Տաղարանս հին եւ նոր, զոր առաջին սուրբ հայրքն են եղանակել, ի թվականին ՊԽԳ. (1394), ի հայրապետութեան տեառն Կարապետի եւ ի թագաւոր|384բ|ութեանն Կիպրոսի Ճագէթի, որ եւ ի վերայ Հայոց աւրհնւեցաւ եւ անուանեցաւ թագաւոր։ Գրեցաւ սա ձեռամբ վերջին եւ մեղսաթաւալ եւ անարժան գծաւղի՝ Եսայի աբեղայի, ի քաղաքս Սիս, ընդ հովանեաւ Սուրբ Նիկաւլաոսի եւ կենսակիր Սուրբ Նշան[աց]ս՝ Ձորովանիցն եւ [Արքա]կաղնոյն, եւ Վանկոյ Սուրբ Նշանին, եւ աջոյն Սուրբ Լուսաւորչին, ի լաւ եւ յընդիր աւրինակէն Յեսու փիլիսոփային, որոյ Տէր ողորմեսցի ի խընդիրս եւ ի փափաքս անձին իմոյ եւ եղբաւրն իմոյ՝ Պետրոս աբեղայի, եւ յիշատակ ծնողաց մերոց՝ Մարտիրոսի եւ հաւրեղբաւրն իմոյ՝ Թաթէոս քահանայի, եւ մաւրն իմոյ՝ Մարթայի, եւ ամենայն ազգականացն՝ կենդանեացն եւ հանկուցելոցն. ամէն*։

Արդ, աղաչեմք զամենիսեան, որք աւկտիք ի սմանէ աւրինակաւ |385ա| [կամ] ուսմամբ, յիշեսջի՛ք եւ մեղաց թողութիւն խըն[դ]ըրեցէ՛ք եղկելի գծողիս սորա՝ Եսայի աբեղայիս, եւ զիմսըն զամենեսեան յիշել ի Տէր Աստուած, որ առատն է ի [տուրս բարեաց]/// փափաքս /// յեկ/// տարէ///մանկ[ան]ց եկեղեցւոյ զտետրին, եւ զկացուրդին, զբովանդակսն, նայ եւ զշարականսըն եւ զտաղերս զայս զհաւաքեալս ի սմայ եւ ինքն առանց կաշ|385բ|առոյ, որ Տէր Աստուած ողորմեայ ի նմայ/// ի ժամանակ որդէկացն իւրոյ Կոստընդ[ին], ///, Ստեփանոսին եւ Յովաննիսին, ///ն. ամէն։ Յիշեսջի՛ք ///։ /// զտաղ(՞) /// ես գիրք չ///ի///յ վասն այն գր/// համար, որ չմոռան///. եւ թէ սխալ կայ, մի՛ մեղադրէք, ապա արւեստն յոլովէ ի ներս, եւ խրատքն եւ Քրիստոսի մարդ[աս]իրին փառք յաւիտ///։

Ծնթ. Միայն աստղանիշերի՝ մէջ առած մասը տե՛ս ԺԴ. դ-ի յիշ-ք, էջ 607, Հմր 757. վերջում ծանօթագրուած՝ «Շարունակութեան մեծ մասը պատռուած է»։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1779, շղագիր

պհպ. Դբ ///Վանեցի Խաչատ[ու]ր եկի ի յերկիրն Տարունոյ, ի մեծափառ վանք, որ կոչի Ղազարոյ. /// երկուտասան սուրբ առաքեալ այժ[մ] ժամանակին, որ մեծաւոր Արատեսեաց տիրացու ումն, ի թվին ՌՄԻԸ. (1779)։ Դարձեալ, ով ոք հանտիպիք ի սմայ, Աստուած նորայ բան յաճողի ասէք, ի մատենիս ասացէ՛ք, Աստուած նորայ մեղաց թողութիւն անի. ամէն։

պհպ. Դբ (արտք. լս.՝, 1779) Ես՝ /// Վանեցի Խաչիկ, ի սուրբ /// (անընթեռնելի) առա ի խաչի(՞) [մ]եղ[աց թողութիւն], ո՛վ ոք հանտիպիք։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ պհպ. Էբ սեւ թանաքով բոլորակ՝ կենտրոնում անընկալելի զարդ, եզրագծով՝ անընթեռնելի գրութիւն (ջնջուած)։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ «3503», Պտռկ-պհպ. Գա՝ «280/3503, «ՊԽԳ.-1394, Մ[եսրոպ] եպիսկոպոս», Պտռկ-պհպ. Էբ՝ հակառակ դիրքով «հմր 203/87», պհպ. Ըբ՝ վրան սոսնձուած թերթիկին՝ «Վերակազմված է / հին ու նոր կաշվով, հին կազմաստառով։ Գլխ. վերականգնիչ՝ Ա. Խաչատրյան. Երևան 1970 թ. (կապոյտ թանաքով 0-ն դարձրած 1)»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Դա, Եբ, Էբ՝ հայերէն այբուբենի գլխագիր տառեր եւ բուսական զարդերի հետքեր (պհպ. Ե), պհպ. Գբ՝ հակառակ դիրքով, գունաթափ կարմրագիր բոլորգրով՝ «Այս բաներս, որ ես կասեմ, քան զկոտրաց փա///», գունաթափ կարմրագիր բոլորգիծ երկաթագրով՝ «Մեծա, Մեծ[ա]պայ<պայ>ծառ խորհուրդ սոսկալի այսաւր ցուցաւ ամենայն երկրի... Մարդայսիրութեամբ Որդիտ միածին, եկեալ ի խընդիր եղծ[ե]ալ պատկերին, կատարեցերաւ ամս (այսպէս) առաք», 104բ՝ «պայծառ արբին»։

 

 

3504

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԿԱՖԱ ՌՃԻԵ. ԽՈՆՃԱ.– 1676-1692

ԳՐԻՉ՝ Վարդան եպս.։

ԹԵՐԹ՝ 314+2-12 (կրկն.՝ թ. 1, 99. գրչի թերթակալում՝ ա-ղգ, որ է՝ 1գ-93բ). չգրուած՝ 1աբ, 11բ, 120բ, 183բ-4բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԱ×12 (Ա, Է, ԻԱ 11, Ը, Թ 13, ԺԶ 6, պրակահամարի թռիչք՝ ԺԲ-ԺԴ)+Ա-Է×12 (Ա 11)։ ՆԻՒԹ՝ մագաղաթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18×13։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (12,5×8-8,5), 1գ, 73ա՝ միասին)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 8ա)։ ՏՈՂ՝ 30-31։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը կապոյտ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Դ+Ե՝ մագաղաթ, չգրուած եւ գրոտուած։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 1գ, 12ա, 73ա, 232ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, կապոյտ, ոսկի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, վրան՝ քերծուածքներ եւ ճաքեր, անկիւններում երեւում է միջուկ-տախտակը, 3ական գամերը, կապիչները եւ դռնակն ընկած, կան կապիչների եւ դռնակի հիմքերը. լուսանցակողերի կարմիրը մասամբ թափուած. պհպ-ները եւ որոշ թերթեր աղտոտուած, պհպ. Ե՝ վրան խոնաւութիւնից մնացած կազմի կապիչների շագանակագոյն հետքերը, թ. 158, 159՝ հիմքից մասամբ անջատ, որոշ թերթերի վրայ բնական անցքեր, ընդմէջ թ. 163-4ի՝ 2, թ. 168-9ի՝ առնուազն 3 թերթ ընկած։ Ունի պրակների 2 համարակալում։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-11ա [Դիոնիսիոսի Թրակացւոյ Արուեստ քերականութեան]

Տե՛ս ձեռ. 267, 229ա-42բ: ա/1ա։ բ/1աբ։ գ/1բ։ դ/1բ։ ե/1բ։ զ/1բ-2բ։ է/2բ։ ը/2բ-3ա։ թ/3ա։ ժ/3ա։ ժա/3աբ։ ժբ/3բ։ ժգ/3բ-5բ։ ժդ/5բ-6ա։ ժե/6աբ։ ժզ/6բ։ ժէ/6բ։ ժը/6բ-7ա։ ժթ/7աբ։ ի/7բ-8ա։ իա/8աբ։ իբ/8բ։ իգ/8բ-9ա։ իդ/9ա-10բ։

Ունի՝

– 10բ-11ա Արծարծմունք խոնարհմանց բայից. յաղագս աղօթից – Աղաւթական ներգործական ներքսակամանակի միաւորական աղաւթեմ, աղօթես, աղաւթէ... Անցեալ կրաւորական եզական՝ եթէեցա, եթէեցար, եթէեցաւ, եզերքական՝ եցայց, եցայք։ Եւ Քրիստոսի Աստուծոյ մարդասէր թագաւորին մերոյ փառք յաւիտեանս. ամէն։

Բ. 12ա-72բ Նուաստ վարդապետի Յոհաննիսի Ե[ր]զնկացւոյ, որ եւ Ծործորեցի, արարեալ Համառաւտ տեսութիւն Քերականի

Տե՛ս ձեռ. 2193, 10ա-92բ: ա/12ա-22ա։ բ/22ա-5ա։ գ/25ա-6բ։ դ/26բ-8ա։ ե/28աբ։ զ/28ա-34ա։ է/34աբ։ ը/34բ-5բ։ թ/35բ-6ա։ ժ/36ա-7ա։ ժա/37աբ։ ժբ/37բ-9ա։ ժգ/39ա-49բ։ ժդ/49բ-52բ։ ժե/52բ-7ա։ ժզ/57աբ։ ժէ/57բ-9ա։ ժը/59ա-61ա։ ժթ/61աբ։ ի/61բ-5ա։ իա/65ա-7բ։ իբ/67բ-70ա։ իգ/70ա-2բ (... եւ մեզ մասնաւորեսցես յանգեցումն ի Քրիստոս Յիսուս՝ ի Տէր մեր, որ է աւրհնեալ՛՛։

Գ. 73ա-109բ [Սիմէոնի վարդապետի Ջուղացւոյ արարեալ Քերականութիւն ըստ լեզուի մերում հայկազանց]

Տե՛ս ձեռ. 1984, 115ա-62բ: 1/73ա-93բ: ա/73աբ: բ/73բ: գ/73բ-4ա: դ/74ա: ե/74աբ: զ/74բ: է/74բ: ը/74բ-81բ: թ/81բ-7բ: ժ/87բ-8բ: ժա/88բ-9բ: ժբ/89բ-90ա: ժգ/90աբ: ժդ/90բ-2բ: ժե/92բ-3բ։ 2/93բ-109բ: ա/93բ-5ա: բ/95աբ: գ/95բ: դ/95բ-105բ: ե/105բ-9բ։

Դ. 110ա-20ա Սահման քերականութեան

Տե՛ս ձեռ. 841, 120ա-30բ: 1/110ա-19ա: ա/110ա (սկ. տարբեր՝ «Քերականութիւն է արուեստ գործիական...»): բ/110աբ: գ/110բ: դ/110բ: ե/110բ: զ/110բ-2բ: է/112բ-4բ: ը/114բ-5ա: թ/115աբ: ժ/115բ-6բ: ժա/116բ-7ա: ժբ/117ա-8ա: ժգ/118ա-9ա։ 2/119ա-20ա: ա/119աբ։ բ/119բ։ գ/119բ-20ա։

Ե. 121ա-32բ, 134բ-64ա, 165բ-8ա, 177աբ, 178բ-83ա, 221ա-4ա [Չափաբերականք՝ Տաղք, Գովասանք, Աւրհնութիւնք]

1. 121ա-5բ [ստ. լս-ից` Նախերգան վարդապետաց] – Արփիական լոյս, անշիջանելի ճառագայթ... ի տեսութիւն կենսաբուխ բանից քոց, որ ասէ։

Արտք. եւ նրք. լս-ներում, գրչից՝ 122բ «Եսայիան», 123ա «Դաւիթ», «Մովսէս», 124ա «Քրիստոս», «Մովսէս», «Դաւիթ», 124բ «Սողոմոն» (երկիցս), 125ա «Եսայի», 125բ «Աստուծոյ»։

2. 125բ-32բ, 134բ-42ա, 223ա-4ա [Աւրհնութիւնք]

ա. 125բ-6բ [ստ. լս-ից՝ Ոտանաւոր։ Աւրհնութիւն ի վերայ Կաֆայու] (Ա-Ք) – Աստուա՛ծ եւ Տէ՛ր ամենակալ, ըզպ[ա]ղատանս մեր ընկալ... (126ա տրուպ Վարդանա յետեւեալ կարգի)... մեք անարժան գոլով յուսաք, աւարտեցաք Այբնէ Քէին։

Տե՛ս Ուշ միջնադարի հայ բանաստեղծութիւնը (ԺԶ-ԺԷ. դդ.), աշխ.՝ Յասմիկ Սահակեանի, հտ. Բ., Երեւան, 1987, էջ 157-162, ձեռ. B։

բ. 127ա-30բ [ստ. լս-ից՝ Աւրհնութիւնք (ըստ Համառօտ ցուցակի)՝ Թուղթ առ ժողովուրդն Կաֆայու] – Արդ, ի գալ աւրհնութեան սուրբ առաքելոցս գրաւորական նամակիս մերոյ առ ձեզ... անտրտում ուրախութեացն, որ ասէ արդարոցն՝ Եկա՛յք աւրհնեալք Հօր իմոյ, ժառանգեցէ՛ք։

129ա, 130ա ստ. լս., գրչից՝ «Աւրհնութիւնք ժողովրդի»։

գ. 130բ-2բ՝ [ստ. լս-ից՝ Աւրհնութիւնք ժողովրդականաց] – Աւրհնեալ է Հայրն Աստուած անեղ, անծին եւ անժամանակ... ընդդէմ ամենայն ներհակացն ճշմարտութեան զվերջինս պայծառանօք քան զառաջինն. ամէն։

դ. 134բ-42ա [ստ. լս-ից՝ Աւրհնութիւնք] – Այլ եւ աւրհնեալ է տիրամայր սուրբ Աստուածածինն... եւ պայծառացուսցէ զհոգի համօրէն հաւատացեալ։

Արտք. լս., գրչից՝ 135ա-6բ «Եկեղեցոյ, Ննջեցելոց. 136բ բնագրի մէջ յիշատակարան. «Եւ եթէ կամիս զշինօղ եկեղեցոյս եւ զննջեցեալսն եւ զգործաւորս աստ յիշեա՛, որ յառաջ եկեղեցոյ գրեցան», Շինօղ, Աշխատողաց, Կաթուղիկոս, Եպիսկոպոսի, Իշխան[ան]ց, Ճգնաւորաց, Ընկերաց, Խրատիչք, Քաղաքի», 140ա, 141բ «Աւրհնութիւնք ողորմութեանց, Ննջեցելոց»։

ե. 223ա-4ա Աւրհնութիւն. ոտանաւոր է – Այն, որ աւրհնեաց զնախնին զԱդամ, զԵնովք, զՆոյ եւ զԱբրահամ... 2. 224աբ («ԱՅՍ ԱՌԱՔԵԼ ՎԱՐԴԱՊԵ») – Արդ, աւրհնեսցուք մեք միաբան զԵրրորդութիւն միշտ անխափան... 3. 224բ-6ա [ստ. լս-ից՝ Կոնտակ գրելոյ] – Ի հայրածագս միածին Բանէն եւ ի մշտաբուղխ փառակից Որդւոյ... 4. 226ա («ՀԱՅՐ») Հօր զօրութեամբն անեղական... 5. 226աբ Որդւոյ անուամբ («ՈՐԴԻ») – Որդին՝ Աստուած Հօր ծոցածին... 6. 226բ Հոգոյն Սրբոյ անուամբ («ՀՈԳԻ») – Հոգին՝ ելումն, որ ի Հօրէն... 7. 226բ-7ա Կրկին ԲԺ. (20) գրով ըստ անուան՝ Հաւատ, յոյս եւ սէր («ՀԱՒԱՏ, ՅՈՅՍ, ՍԷՐ») – Հօր զօրութիւն ձեզ մշտագոյն...

Ստ. լս., գրչից՝ 224ա, 225ա, 226ա «Աւրհնութիւն ոտանաւոր»։

228բ Երկոտասան գրով աստուածային անուանց աւրհնութիւն տաղիւ չափեալ ի համբական հանճար Յովհաննէս նուաստ անձնէս իմաստուն քահանայից եւ փառաւոր տանուտէրաց եւ ժողովրդոց մերայի սեռիդ աստուածապահ քաղաքիդ Լով եւ ըստ անուան գծողիս՝ նուաստ Յովհաննէս։

228բ Յինէն գըրեալս իմոյ մատեան,

Ողջոյն բարեւ խաղաղութեան,

Վարդապետէ ունայնաջան,

Աւրհնութեան գիր պատճառ յիշման։

Նամակաւ հարց բարեւ շարժման

Նախապատիւ ձեր մեծութեանն,

Էրախտեաց ձեր մեզ լաւութեան

Սէրն Աստուծոյ, զոր ձէնջ եղան։

Վեհաքատակ կարգ սըրբազան,

Աստիճանացդ քահանայական,

Րետոր րամից ժողովրդեան,

Դըռնաբացիկ արքայութեան։

Արքայատոհմ Աբեդական,

Պետիցդ գըլուխ գըրեալ իշխան,

Երանաւոր եւ պերճական,

Տընտես գանձուցդ տէրունական,

Ի ժողովուրդ եկեղեցեան։

Փոքուց մեծացդ համանգամայն

յօդում գըլխուն քրիստոսական,

յԱստուած նուաստէս առ ձեզ յայսքան

փոքրիշատէ սէր ծանուցման

միով բազումս, զոր գըրեցան,

միով բազում, զոր մեզ ցուցաւ։

Հայր, Որդի, Հոգի։

228բ Գրչից ցուցում բնագրից անմիջապէս յետոյ. «ԲԺ. (12) գրով ոտանաւորին վերջն պիտէր. եւ աստ գրեցաք»։

3. 142բ-64ա, 165բ-8ա, 177աբ, 179բ-81ա, 182բ-3ա, 221ա-2բ [Տաղք]

–142բ («ՍՏԵՓԱՆՈՍ ԳՐԻՉ») – Սէրովբէից Տէր խնամակին, որ գըթացար յանձն անարժան / Տանել յաւարտ զգիծ տիրական, որ ի շնորհաց հոգւոյն բըղխման, / Ետո՛ւր մեզ կեանս խաղաղական, մինչ ի սկըսեալ տառիս վախճան, / Փանաք գըրչիս եղե՛ր պաշտպան եւ հասուցեր յաւարտ լըրման։ / Արդ, գոհանամ զքէն անխափան, պաղատանօք հայցեմ զայս բան, / Նախադասեա՛ զիս միաբան ի լուսաճեմ սըրբոց կայան։ / Ուղղապետեա՛ ինձ էական ի յանպատումըն յօթեւան, / Սոպալ յաւէտ զարմանազան ի յարութեան որդւոց մարդկան։ / Գովեստ բանից քոյին անուան արժանացայց ճառել պատկան, / Րետորական լինել նըման, աւրհնել զանուն քո իսկական։ / Ի գովեստ Հօրն համանգամայն եւ Սուրբ Հոգոյն նորին բըղխման, / Չըքնաղագեղ երիցն անուան փառք եւ պատիւ այժմ յաւիտեան։

ա. 143ա Աւետեաց Աստուածածնին՝ ի Ներսէս Լամբրօնացւոյ – Աւր է աւետեաց ուրախութեան հընչումն... 143աբ արտք. լս.՝ Փոխ – Ողջո՛յն սիրալիր, բերկրեալ, աւրհնեալ, աստուածընկալ տաճար... (արտք. լս.՝ «Դուստր Սիոնի», «Անեղ որդի», «Մայր Աստուծոյ», «Ով զարմանալի», «Ես ձայն զառիւ՛՛»)։*

* Ծնթ. Տաղերը, փոխերը եւ նման այլ միաւորներ միմեանցից չտարանջատուած, բերուած միայն սկզբից, մէջտեղից, երբեմն վերջից քառատողեր կամ փոքր-ինչ աւելին։ Հնարաւոր դէպքերում դրանք տարանջատել ենք։

143ա ստ. լս., գրչից՝ «Գրիգորիսին ձայն է»։

բ. 143բ Տաղ սուրբ Յայտնութեան ճրագալուցի օրն («Ա-Դ») – Այսաւր աւետեաց Գաբրիէլ ի լըրումն եղանի առ կոյսն Մարիամ... ա. 143բ Նոր ծաղիկ բըղխէ այսաւր... 143բ [Փոխ] – Այսաւր ի սուրբ ի յայրին... 143բ արտք. լս.՝ Փոխ – Այսաւր ցընծութիւն հողեղինացս...

գ. 143բ-4ա Տեառն Ներսէսի կաթողիկոս՝ ի սուրբ Աստուածածնին. խոսրովային ձայն – Նոր ծաղիկ ցուցաւ...

դ. 144ա Տեառն Ներսէսի կաթողիկոսի՝ ասացեալ Ջրաւրհնեացն առաւաւտուն – Աւետիս մեծ խորհըրդոյ...

ե. 144ա Ներսէս կաթուղիկոս – Այսաւր ի սկըզբան Բանն... 144ա [Փոխ] – Նոցին համաձայնեալ եւ մեք ցընծութեամբ...

զ. 144ա Տեառն Ներսեսի ասացեալ. խոսրովային – Նոր եդեմ բանաւոր տընկոյն... 144աբ արտք. լս.՝ Փոխ – Մա՛յր Աստուծոյ, Մարիա՛մ, դուստըր Դաւթեան թագազարմն...

է. 144բ-5ա Նոր թագաւորին անժամանակ... 145ա [Փոխ] – Հայրն երկնանըման իջավանեալ...

ը. 145աբ [Տաղ Ծննդեան Տեառն] – Գովեստով տաւնեն տենչմամբ տոհմըք տիրամաւրն... 145բ [Փոխ] – Դու շուշան ծաղիկ անապական...

Տե՛ս Մատենագիրք հայոց, հտ. ԺԳ., Գանձարան, գիրք Ա., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 195, 197 (այսուհետեւ՝ գիրք Ա., եւ էջահամարը)։ 145բ ստ. լս., գրչից՝ «Ով զարմանալի»։

թ. 145բ [Տաղ Հինգերորդ աւուրն առաւաւտին] – Կամիմ աստանաւր ըզաւետիսն երգել... (գիրք Ա., էջ 127)։

ժ. 146ա [Տաղ Ութերորդ աւուրն առաւաւտին] – Սկըսեալն յանըսկիզբն ի Հաւրէ անժամանակ Որդին... 146ա [Փոխ], արտք. լս.՝ «Սկիզբն էառ» – Սկիզբն էառ լինելութեանց ի սկըզբանէ... (գիրք Ա., էջ 184, 211)։

ժա. 146ա [Այլ տաղ Գալստեան Տեառն ի տաճարն՝ ի Ներսիսէ է ասացեալս] – Այսաւր նորահրաշ լոյսն ի յերկնից ծագեալ... (գիրք Ա., էջ 302)։

ժբ. 146ա [Այլ տաղ Քառասնաւրեայ գալստեան Տեառն ի տաճարն] – Այսաւր ցընծայ Երուսաղէմ եւ զուարճացեալ պայծառանայ... 146բ [Փոխ] – Ըստ նախահարցն թլփատի... (գիրք Ա., էջ 304, 226)։

ժգ. 146բ [Տաղ Յովհաննու Մկրտչին՝ ի Ներսիսէ կաթողիկոսէ] – Երեւմամբ Գաբրիէլի Զաքարիայ մարգարէի...

Տե՛ս Մատենագիրք հայոց, հտ. ԺԴ., Գանձարան, գիրք Բ., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 1169 (այսուհետեւ՝ գիրք Բ. եւ էջահամարը)։

ժդ. 146բ-7ա Մեղեդի Ծննդեան եւ Փոխման Աստուածածնի – Գոհար վարդն ինքնագոյն... 147աբ [Յորդորակ՞] («Ա-Ք») – Արեւ լուսատու, տաճար Աստուծոյ Մարիամ...

ժե. 147բ Տաղ յԱռաքել վարդապետ[է] («ՏԷՐ ԱՌ[Ա]ՔԵԱ[Լ]*») – Տունկ անմահութեան բողբոջեցար, սո՛ւրբ Կոյս...

* Ծնթ. Ա եւ Լ տառերով սկսուող երեքական տողերը չգրած՝ տեղը բաց թողած։

147բ ստ. լս., գրչից՝ «Ո՛վ զարմանալի»։

ժզ. 147բ-8ա [Տաղ ննջման Աստուածածնին Երրորդ աւուրն է. հմմտ. ձեռ. 424, 201բ] – Մեծացի՛ր այսօր, սո՛ւրբ Աստուածածին, / իջմամբ միածնին առ քեզ հրեշտակաւք... (գիրք Բ., էջ 1153)։

ժէ. 148ա Յորդորակ սուրբ Աստուածածնին («Ա-Ը») – Աւետի՛ս քեզ, Մարիա՛մ, զոր Գաբրիէլ սկըզբնաւորեալ...

ժը. 148աբ Տաղ ի տեառն Ներսէս [Փոխ] – Անարատ տաճար եւ առագաստ լուսոյ... (գիրք Բ., էջ 1128)։

148ա ստ. լս., գրչից՝ «Ո՛վ զարմանալի»։

ժթ. 148բ Տաղ տեառն Ներսէսի ասացեալ – Այսաւր Գաբրիէլ հրեշտակապետն եկեալ... (գիրք Բ., էջ 1126)։

148բ արտք. լս., գրչից ՝ «Ո՛վ զարմանալի»։

ի. 148բ-9ա [Տաղ շըրջակ ձայնի ասա՛ յեղմն] – Խընկի ծառի նըման ես... (գիրք Բ., էջ 1158)։

148բ արտք. լս., գրչից՝ «Քրիստոս փառաց»։

իա. 149ա [Մեղեդի սուրբ եկեղեցւոյ] – Քրիստոս եկեալ քահանայապետ, ը՜, սուրբ... (գիրք Բ., էջ 1112)։

իբ. 149բ [Տաղ սուրբ խաչին Քրիստոսի՝ Տեառն Ներսեսի ասացեալ] – Նոր դրախտին եկեղեցւոյ ծառ կենաց տընկեալ ի մէջ... (գիրք Բ., էջ 1198)։

149բ ստ. լս., գրչից՝ «Ի խաչի տընկ[եալ]», «Տապանակ կազմ՛՛»։

իգ. 149բ-50ա [Տաղ խաչի երրորդ աւուրն] – Եսայիաս դիմեալ ասէր ի յԵդեմայ եկեալ Փըրկիչն... (գիրք Բ., էջ 1122)։

149բ ստ. լս., գրչից՝ «Այսաւր ցընծա Յէրուսաղէմ», «Ո՛վ պըսակըդ պարծանաց»։

իդ. 150ա [Տաղ սուրբ խաչին՝ Ներսիսի կաթուղիկոսի ասացեալ] – Փառաց թագաւորն ի խընդիր եղեալ իւրոյ... (գիրք Բ., էջ 1208)։

150ա ստ. լս., գրչից՝ «Խոսրովայեն ձայն»։

իե. 150ա [Փոխ] – Որով ի դըժոխս իջեալ փըրկեաց զգերեալսն... (գիրք Բ., էջ 1238)։

150ա ստ. լս., գրչից՝ «Ո՛վ զարմանալի»։

իզ. 150ա Տաճարին Սողոմոնի վարագույրըն հերձաւ...

150ա արտք. լս., գրչից՝ «Գունդք սուրբ վկայից»։

իէ. 150աբ [Մեղեդի անոյշ] – Ելեալ թագուհին հոգւով սաստիկ տենչալի...

150ա արտք. լս., գրչից՝ «Վարագայ», «Յիսուս որդ[ի]», «Ի խաչին»։

իը. 150բ Տեառն Ներսէսի ասացեալ – Նոր տաւնիւս զուարթնոց հրեշտակական դասուց...

150բ ստ. լս., գրչից՝ «Ո՛վ, զարմանալի»։

իթ. 150բ-1ա [Այլ տաղ սրբոց հրեշտակապետացն] – Ի մեզ քաղցրութեամբ աղաղակեմք նայիլ... (գիրք Բ., էջ 1349)։

լ. 151ա [Յորդորակ հրեշտակապետաց] («ԶԱՒՐԱՎԱՐ») – Զաւրք երկնային զըւարթնոց... (գիրք Բ., էջ 1353)։

լա. 151աբ Յորդորակ սուրբ Աստուածածնին («Ա-Ը») – Աւետի՛ս քեզ, Մարիա՛մ, զոր Գաբրիէլ սկըզբնաւորեաց...

լբ. 151բ [ՓՈԽ] – Սեաւ եմ, գեղեցիկ, դո՛ւստր Եւայի Երուսաղէմ... (գիրք Ա., էջ 796)։

լգ. 151բ-2ա [ՓՈԽ] – Անարատ տաճար եւ առագաստ լուսոյ... (գիրք Բ., էջ 1118)։

լդ. 152ա [Գրիգորի Նարեկացւոյ. ձեռ. 424, 128բ]. Տաղ Սըրբոյ խաչին – Ես ձայն զառիւծոյն ասեմ, որ գոչէր...

լե. 152բ Տաղ եկեղեցոյ՝ Առաքել[ի] վարդապետ[ի] – Տաճար լուսոյ, տուն արքային...

152բ արտք. լս., գրչից՝ «Հըրճուիմք այսաւր», «Յիսուս», «Այսօր ցընծայ»։

լզ. 152բ Ներսէս Լամբրունացւոյ – Այլ այս նըշանըս քառաձեւ...

152բ արտք. լս., գրչից՝ «Ինձ ում էտ»։

լէ. 152բ Տեառն Ներսէսի ասացեալ – Կենաց փայտ տընկեալ...

152բ արտք. լս., գրչից՝ «Յարեւագ[ա]լի»։

լը. 152բ-3ա Նոյն Առաքել ասացեալ – Չորեքկերպեան թեւք սուրբ խաչին...

152բ արտք. լս., գրչից՝ «Յիսուս»։

լթ. 153ա-4բ Յակոբ եպիսկոպոսէ – Սքանչելի սուրբ նըշանըդ պատուեալ...

Ստ. լս., գրչից՝ 153ա «Վըկայից հանդիսից», 153բ «Հըրճուիմք այսաւր», «Ձայն, որ զաշխարհս արար», 154ա «Յիսուս», «Այսօր ցընծայ», 154բ «Ո՛վ զարմանալի»։

խ. 154բ Տաղ յարութեան՝ Վարդանի («Վ<ՎԱ>ԱՐԴԱՆԻ ԵՐ») – Վասըն յարութեան աւուր Փըրկչին մերոյ...

154բ ստ. լս., գրչից՝ «Այսաւր Գաբրիէլի», «Ո՛վ զարմանալի»։

խա. 155ա Տաղ Պետրոսի հայրապետի – Ի հանդէս տաւնի քո րախացեալ...

խբ. 155ա Մեղեդի Յովնանու մարգարէի – Պատճառ պարծանաց մարգարէից գնդին...

խգ. 155ա Տաղ Վահանայ Գողթնեց[ւոյ] – Վառեալ ի հոգւոյն ի սէր անմահ Բանին...

խդ. 155ա Տաղ Կիրակոսի եւ Յուղիտայ – Սուրբ Յուղիտայ դուստըր մեծաց...

խե. 155բ Տաղ Կոստա[դիանոսի], Թէոդոս[ի] եւ Աբգարու – Թագաւորին երկնաւորի պատկերակից կանգնեալ...

խզ. 155բ-6ա Տաղ Անտոնի ճգնաւորի եւ այլ միանձանցն – Անձամբ խոնարհիմք ի Գ.ի ճըգնութիւնըս քո...

155բ ստ. լս., գրչից՝ «Ո՛վ զարմանիալի»։

խէ. 156աբ Տաղ սրբոյն Սարգսի զաւրաւարի – Յառաջ տեսողէն անմահ...

156ա ստ. լս., գրչից՝ «Ես ձայն զառիւծուն գո[չեմ]», «Սուրբ Ոսկի քահանայդ նազելի»։

խը. 156բ Մեղեդի Ոսկեանցն – Սուրբ Ոսկի քահանայդ նազելի...

խթ. 156բ-7ա Տաղ Ղեւոնդեանց քահանայից եւ Վարդանանց զօրականաց – Ի հանդէս տաւնի ձեր...

ծ. 157ա Այլ տաղ Վարդան[այ] – Աստուածային հոգւով լըցեալ...

ծա. 157աբ Թէոդորոս զին[ա]ւորի («ՍՏԵՓԱՆՈՍԵ») – Սիրով վառեցար ի սէր անմահ արքայի...

ծբ. 157բ Խաղաղարար նոր թագաւոր...

157բ արտք. լս., գրչից՝ «Յիսուս»։

ծգ. 157բ Սըրբոյն Կիւրեղի եւ Աննայի – Յիսո՛ւս, փառաց Հաւր միածին...

ծդ. 157բ-8ա Տաղ նոցին – Հայրապետաց դասուց վեհին...

– 158ա Առ Հայրդ աղաղակեմ անառակին...

– 158ա Մեղայ քեզ Քրիստոս Աստուած ապաւէն...

– 158ա Գանգատ ունիմ ասել քեզ թագաւոր...

– 158ա Ի յելս արեւու արեւ...

– 158ա Ձայն այն, որ զաշխահս արար...

– 158ա Դարձեալ նորոգեմ ըզքեզ...

158ա արտք. լս., գրչից՝ «Առ Հայրդ», «Ես ձայն», «Ի խաչին», «Ղազար»։

ծե. 158աբ Տաղ ի Ներսէս հայոց կաթողիկոս[է] – Աւրհնեալ, որ եկիր եւ գաս... 158բ [Փոխ] – Վա՛յ իմ մեղուցեալ անձինս... (գիրք Ա., էջ 611)։

ծզ. 158բ-9ա Տաղ Յոհաննէս Պլուզ վարդապետի ասացեալ. – 158բ Անդ, ի մէջ դրախտին...

Հմմտ. Ա. Սրապեան, Յովհաննէս Երզնկացի, ուսումնասիրութիւն եւ բնագրեր, Երեւան, 1958, էջ 237, ձեռ. e։

– 158բ Ադամայ ստեղծաւղն եկեալ յիւր պատկերքն... (հմմտ. նշ. աշխ., էջ 210)։

– 158բ Սէրըն կատարիչ հինն աւրինաց ուխտի...

– 158բ-9ա Աստուածածին սըրբուհի, ամենաւրհնեալ տիրուհի... (հմմտ. նշ. աշխ., էջ 241-247)։

158բ ստ. լս., գրչից՝ «Պատճառ պար[ծանաց], «Ողբ Աստուածածնին»։

ծէ. 159ա Ողբ Աստուածածնին, որ ասէր ի դէմ խաչին – Աստուածածին կոյսըն Մարիամ...

ծը. 159բ Սիրտ իմ սասանի, սաստի, կըսկծի...

ծթ. 160ա-1ա [Զաքարիայ վրդ., ձեռ. 7717, 205ա. Տաղ սրբոյ Աստուածածնին] («Ա-Ք») – Ամէնաւրհնեա՛լ սըրբուհի, դո՛ւստըր Դաւթի արքայի... անմեղ, անարատ գառին տաշխ եւ կինամոն խընկին։

կ. 161բ-2ա [Յովհաննէս Երզնկացի]. Գովեստ ի սուրբ Աստուածածնին («Ա-Ք») – Առաջնաճաշակ պըտ[ղ]ոյն մահուան առաջին մարդոյն... Քեզ, ո՞վ տիրածին սուրբ Կոյս, / երկըրպագեսցուք մեզ յոյս / զփառաւորեսցուք զՅիսուս, մայր՛՛։

162ա ստ. լս., գրչից՝ «Տաղ Սրբոյ Աստուածածնին»։

Տե՛ս Ա. Սրապեան, Յովհաննէս Երզնկացի, ուսումնասիրութիւն եւ բնագրեր, Երեւան, 1958, էջ 249-250., ձեռ. j։

կա. 162բ Առաքել վարդապետի ասացեալ՝ Գովեստ ի սուրբ Աստուածածնին – Աւրհնեալ ես, սո՛ւրբ Աստուածածին... զօտարացեալ Քրիստոս ի սուրբ կամացն աստուածային, / մերձաւորեա՛՝ համբուրելով ըստ անառակին։

կբ. 163աբ Տաղ ամենայն սրբոց մարգարէից («Ա-Ք») – Աստուածային խորոցն անճառ խորհըրդակից սուրբ մարգարէքն... Քրիստոսի նախաքարոզք, որում պատիւ, փառք յաւիտեանս։

163ա ստ. լս., գրչից՝ «Ո՛վ պըսակըդ պարծ[անաց]»։

կգ. 163բ Երկրորդ անձինքս տեառն Ներսեսի ասացեալ. Տաղ ամենայն սրբոց համօրէն հայրապետացն /// (շար.)։

163բ ստ. լս., գրչից՝ «Ասի թագաւորեաց Տրդատ ձայնիւն»։

կդ. 164ա [Տաղ] – (սկ.) /// ըզմարդիկ ի մեղաց ազատեալ, ողկուզաբեր որթ մեծ սորեկի... կուսանաց համայնից պանծալի, բարեխօս լե՛ր Որդւոյդ միածնի։

կե. 165բ-6բ Խրատ մանկագունից՝ Առաքէլ վարդապետի ասացեալ («Ա-Ք», «ՅԱՌԱՔԵԼԷ») – Այբն Աստուծոյ է աւրինակ, ուսուցանէ զքեզ համարձակ... Լեալ ըստ թուոյն այբուբենի, Էին լուսոյ անճառելի։

165բ-6ա ստ. լս., գրչից՝ «Առաքէլ վարդապետի ասացեալ՝ Տաղ խրատական մանկագունից»։

Տե՛ս Առաքել Բաղիշեցի, աշխ. Ա. Ղազինեանի, Երեւան, 1971, էջ 157-165, ձեռ. N։

կզ. 166բ-7բ ստ. լս-ից՝ [Տաղ ղարիպի] («ԱՅՍ ԱՌԱՔԵԼ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԵՐԳ») – Աւտարութիւն է խիստ դիժար, որ ոչ լինի կամքն ի կատար... զիս Առաքէլ օտարական, յարժանաւոր առնէ՛ք յիշման։

Տե՛ս Առաքել Բաղիշեցի, աշխ. Ա. Ղազինեանի, Երեւան, 1971, էջ 184-187, ձեռ. B։

կէ. 167բ-8ա Աղօթք Առաքէլ վարդապետի ասացեալ («Ա-Ղ») – Աստուածածի՛ն ամէնաւրհնեալ, ըզպաղատանըս մեր ընկալ... եւ յաղթեսցուք անառակին, խորտակեսցո՛ւք զէնս նորին

167բ արտք. լս, գրչից.՝ «Աստուածածնի», «Խաչի», «Առաքելոց», «Մարգարէից», «Յովանու», «Ստեփանոսի», «Լուսաւորչի», |168ա| «Մարտիրոսաց», «Ճգնաւորաց»։

կը. 177աբ [Տաղ աղաւթից եւ ողորմութեան՝ Առաքել վարդապետէ. ձեռ. 424, 91ա] – Քան զամենայն գործ բարութեան, զողորմութիւն է պատուական... ես՝ Առաքել, զձեզ աղաչեմ, հա՛րք եւ եղբա՛րք ամենեքեան՝ / ողորմելով զիս յիշեցէ՛ք առ ողորմած Տէրն էական։

Տե՛ս. Առաքել Բաղիշեցի, աշխ. Ա. Ղազինեանի, Երեւան, 1971, էջ, 166-169, ձեռ. L։

կթ. 179բ ստ. լս-ից՝ [Ներսէս վարդապետի] – Յիմար մըտաց եւ եղկելի, երագս ի չարն եւ ոչ բարի... երգեմք աղերըս մաղթելի, փառաւորեմք զՀայր եւ զՈրդի։

հ. 179բ-80ա ստ. լս-ից՝ [Մարտիրոս իրիցու] («ՄԱՐՏԻՐՈՍԻՆ Է ԱՅՍ ԳԻՐՔՍ») – Մաքուր գընդին Տեառն Յիսուսի առաքելոցըն համայնի... սապէս եւ Հօրն համապատւութիւն եւ Սուրբ Հոգոյն իւր էակցի։

հա. 180աբ ստ. լս-ից՝ [Ստեփաննոսէ ասացեալ] («ՎԱՐԴԱՆ ԱԲԵՂԱՅ») – Վա՛րդ, անթառամ ծաղկի նըման կու փայլես, / Լուսաւորչի Մեծի յաթոռ բազմեալ ես... մոխրաթաւալ ժըտեալ աղաղակեմ ես, / չունիմ ճար եւ հընար, բայց ի քէն եւ ես։

Տե՛ս Ուշ միջնադարի հայ բանաստեղծութիւնը (ԺԶ-ԺԷ. դդ.), աշխ.՝ Յասմիկ Սահակեանի, հտ. Բ., Երեւան, 1987, էջ 166-168, հրատարակուած այս ձեռագրից։

180ա, 180բ ստ. լս., գրչից՝ «Կաթուղիկոսի»։

հբ. 180բ-1ա ստ. լս-ից՝ [Զաքարիա վարդապետի]. (սկզբնատառերը՝ «ԶԱՔԱՐԻԱ ՐԱԲՈՒՆՈՅ», վերջնատառերը կրկնատառերով՝ «ՅԷՐԷՄԻԱՅ ԾԱՌԱՅԷԴ») – Զօրացեալդ ի Տէր Յիսուս, / Արիացեալդ ի յարմատոյ... եւ ծնանիցիս զբաղձան հոգոյս, / դիցես ըզդեղսըդ հիւանդիդ։

հգ. 182բ-3ա [Տաղ վարդի] («ՎԱՐԴԱՆԻ Է ԱՍԱՑԵԱԼՔՍ») – Վարդն է բացուեր առաւօտուն գոյնըզգոյն, / հոտըն բուրէր անմահութեան զօրն ի բուն... որ զուարճացեալ լիանայի քո հոտոյն, / գոհութիւն, փառք տայի ստեղծօղ Աստըծոյն, / Աստըծոյն մի թա՛՛։ / Սա յարմարեալ թուականի Մեծ հայուն / հազար հարիւր ութերորդ աւելորդոյն (1659), / ճանապարհին յԵրուսաղէմայ գալուն, / աբեղայի ծոյլ Վարդան անուանելոյն։ Մի՛ թափիր վարդ՛՛։

Տե՛ս Ուշ միջնադարի հայ բանաստեղծութիւնը (ԺԶ-ԺԷ. դդ.), աշխ.՝ Յասմիկ Սահակեանի, հտ. Բ., Երեւան, 1987, էջ 162-166, ձեռ. C5

հդ. 221ա-2բ ստ. լս-ից՝ [Հեթում թագաւորի ասացեալ է ոտանաւորս այս] – Իր ծառայեալս եմ բիւր ախտից, / կապեալ տոռամբ չար շըղթայից... զերիսն ի մի բնութեան նոյնում։

4. 178բ-9բ, 181բ-3ա [Գովասանք]

ա. 178բ-9ա Գովասանք հայրապետի («Ի ՀԱՐԱՊԵՏԷ ԱՍԱՑԵԱԼ ԻՄ») – Ի քէն հայցեմ ես, Սո՛ւրբ Հոգի, շարժեա՛ լեզուս ի դէմ բանի... մարմնով պանծացեալ եւ պայծառացեալ, հոգով զարդարեալ։

բ. 179աբ Սուրբ Նշանի վանուցն («ԳԱԲՐԻԷԼԻ») – Գերապատիւ յոյժ գովելի, գերանըկար եւ բաղձալի... եւ դուք յիշիք այնմ ատենի եւ Քրիստոսի դատաստանի։

գ. 181բ-2ա ստ. լս-ից՝ [Սուրբ Խաչի վանուց գովասանքն է] («ՎԱՐԴԱՆԻ Է ԱՍԱՑԵԱԼ») – Վարդապետն Յիսուս Աստուածն համայնի / եւ տա խընդրողաց շնորհաբաշխ հոգի... որչափ որ գովեմ, աւարտ ոչ ունի, / եղբա՛րք իմ, լերո՛ւք անմեղադրելի։ / Աստուած ողորմի հոգւոյն շինողի / Յովաննէս անուն սուրբ վարդապետի, / զիս ի միասին ո՛վ ոք յիշեսցի, / խընդրեմ յԱստուծոյ յինքն յիշեալ լինի։ / Լըցեալ թուականի հայոց տումարի / հազար եւ հարիւր քըսան եւ հընգի (1676), / առ ոտըն Սըրբոյն վանք Աստուածածնի, / վանուց Սուրբ Խաչի գովքերն ասացի։

Տե՛ս Ուշ միջնադարի հայ բանաստեղծութիւնը (ԺԶ-ԺԷ. դդ.), աշխ.՝ Յասմիկ Սահակեանի, հտ. Բ., Երեւան, 1987, էջ 168-171, ձեռ. A։

դ. 182աբ ստ. լս-ից՝ [Երեմիայի ասացեալ Աստուածածնի գովք] («ԵՐԵՄԻԱՅԻ Է») – Երանեալ կոյս սուրբ Տալիթայ, / մէրիեմ ուրուհի փաք վէուրու քերի սուլթան... անմեղադիր լինել հայցեմ, / զիյատէ, սիզէ եասըր կետայ Քեօմուրճիզատէ (հայատառ թուրքերէն)։

Հայատառ թուրքերէն հատուածի ընթերցումը՝ ըստ Անի Ժ. Աւետիսեանի։

ե. 182բ-3ա («ՎԱՐԴԱՆԻ Է ԱՍԱՑԵԱԼՔՍ») – Վարդն է բացուեր առաւօտուն գոյնըզգոյն… սա յարմարեալ թուականի մեծ հայուն հազար հարիւր ութերորդ աւելորդոյն, / ճանապարհին յԵրուսաղեմայ գալուն աբեղայի ծոյլ Վարդան անուանելոյն. / մի՛ թափիր, վա՛րդ՛՛։

Զ. 132բ-4բ ստ. լս.-ից՝ [Յորդորակ վարդապետաց] – Ապաւինելով ի Հոգին Սուրբ Աստուած՝ բարի եւ ուղիղ... ծածկին բազմութիւնք մեղաց եւ ջնջին անօրէնութիւնք մեր անթիւ. ամէն։

Է. 142աբ Վասն գաւազանացն – Հռոմայ աթոռն Սուրբ Պետրոսի վիմին է, որում ետ Տէր զփականս արքայութեան... ի վեր բարձր նըստուցանեն եւ Քրիստոսի փառք յաւիտեանս։

142ա ստ. լս. գրչից՝ «Եպիսկոպոսք եւ վարդապետք»։

Ը. 164ա-5ա Կարգք եւ թիւք եւ անուանք կաթուղիկոսանցն հայոց՝ սկսեալ ի սրբոյն Գրիգորի Լուսաւորէն մինչեւ ցայս վայր՝ ի տէր Յակոբ կաթողիկոսն՝ հաւաքեցեալ ի Սաղօմոնէ պաշտոնատարէ՝ ի փառս մեծին Աստուծոյ Տէր սուրբ – Գրիգոր Լուսաւորիչն՝ Լ. (30), Արիստոկէս՝ ամս. Է.... Մօսէս, Փիլիպպոս Հաղբակացի, Յակօբ Ջուղայեցի։

164ա ստ. լս., գրչից՝ «Կաթողիկոսք»։

Թ. 168բ [Մասն աղօթի] – Հաւր. Հայր անըսկիզբն եւ ողորմած, հողեղէն բնութեանս գըթայ... անմահից արքայ եւ Տէր եւ /// (վջ.)։

Ժ. 169աբ ստ. լս-ից՝ [Դատաստանի վերջի օրն] – (սկ.) /// եւ յական թօթափել յանկարծակի որպէս փայլակն... եւ Գաբրիէլ հրեշտակապետն գոչէ ահաւոր եւ սոսկալի ձայնիւ զալէլուն։

ԺԱ. 169բ Ներսէսի կաթուղիկոսի, եղբօր Գրիգորիսի Հայոց կաթողիկոսի – Մի՛ ոք արեան մերձաւոր ազգակցաց պսակ աւրհնութեան... բաւական համարեցան զազգակցութիւն առ սէր։

ԺԲ. 169բ-75ա, 232ա-307բ [Մատենագրութիւնք Յակոբայ Ղրիմեցւոյ]

1. 169բ-75ա Ի խնդրոյ Թումայ վարդապետէ աստուածաբնակ սուրբ ուխտին Մեծոբայ վանիցն եւ ծառայաբար կատարեալ աստուած[ակ]իր հոգելից առն Աստուծոյ Յակոբ վարդապետի Ղրիմեցւոյ աշակերտ Գրիգոր վարդապետի Երզնկացւոյ Յաղագս յազգ[ակ]անութեան բաժանման։ Յաղագս յազգականանութեան – Գիտելի է՝ յազգականութիւն տարորոշեալ յանձանցն եւ ոչ հատանին... եւ այս շատ եւ բազում լիցի, որ ցուցեալս եղեւ ի մէնջ. եւ Քրիստոսի փառք յաւ՛՛ (աղիւսակք՝ 170բ, 171բ, 172բ, 173բ)։

Ստ. լս., գրչից՝ 171ա «Յազգականութիւնք», 172ա «Կնքաւորութիւն», 173ա «Հոգեւոր ազգականութեան», 174ա «Ծառն աւրինակ»:

2. 232ա-314բ [Յակոբ Ղրիմեցի. ձեռ. 739, 58բ] Մեկնութիւն տումարի, զոր խնդրեաց Թոմա վարդապետն Մեծոփա վանից աստուածաբնակ ուխտին եւ սիրով զհայց[ուածս նորա կատարեալ Յակոբ վարդապետի Ղրիմեցւոյ]

Տե՛ս ձեռ. 739, 58բ-178ա: ա/232ա-7բ ։ բ/307բ-11բ Յիշատակարան/311բ-2ա։

Ծնթ. 241ա, 263ա, 301ա՝ ունեն բոլորակք, 312ա-4բ՝ բոլորակք եւ աղիւսակ. 312ա՝ քառակուսի՝ մէջը շաբաթուայ օրերը խորհրդանշող 7 բաժանումով եւ 6 շրջանով բոլորակ, քառակուսու անկիւններում՝ «Գարնանամուտ, Ամառնամուտ, Աշնանամուտ, Ձմեռնամուտ», ներքեւում ունի հրահանգ՝ «Այս բոլորակս ցուցանէ Է.երեակով պատկերն դ. ալ մի աւր, եղբա՛յր, բարի», 312բ՝ 2 անհաւասար բաժանումով ուղղանկիւն, մէջը 2 բոլորակ՝ վերեւում 8 բաժանումով եւ 3 շրջանով, ունի հրահանգ՝ «Զմոլորական սոսա իմացի՛ր, զոր չինայ իմաստասէրքն գըտան...», ներքեւում 8 բաժանումով եւ 8 շրջանով՝ Ա-Է եւ խաչանշան բաժիններով, 313ա՝ 2 անհաւասար բաժանումով ուղղանկիւն, մէջը՝ վերեւում 12 բաժանումով եւ 11 շրջանով բոլորակ՝ տոմարական զուգադիր, ներքեւում՝ ձախ կողմում 35 բաժանումով եւ 3 շրջանով, աջ կողմում 7 բաժանումով եւ 3 շրջանով բոլորակներ՝ կենտրոնում համապատասխան հրահանգներով՝ «Այս բոլորակս ցուցանէ Յայտ­նութենէն ի Յառաջաւորն, թէ քանի աւր է տարոյ գրերով...», «Այս բոլորակս ցուցանէ Վարդավառէն ի յԱստուածածինն, թէ քանի շաբաթն է...», 313բ՝ վերեւում 8 բաժանումով եւ 11 շրջանով բոլորակ՝ Ա-Է եւ խաչանշան բաժիններով, ներքեւում՝ աղիւսակ՝ 9 սիւն եւ տող 8, ունի հրահանգ՝ «Վիճակս խիստ փորձած է, որ ճշմարիտ է կամ պատերազմի... փաղչի կամ մեռանի», 314ա՝ ուղղանկեան մէջ բոլորակ՝ 30 բաժանումով եւ 2 շրջանով՝ կենտրոնում՝ «Այս Լ.եակ (30) բոլորս ոչ միայն Լուսին առնէ...», 314բ՝ ուղղանկեան մէջ բոլորակ՝ ներգծուած փոքր 12 բոլորակ, 6 շրջանով, կենտրոնում՝ «Այս բոլորս լուսնի է օրն ԲԺ. (12) մասն հեռանայ եւ մօտենայ, մինչեւ ՃՁ. (108) մասն։ Կարմիր գիրն լուսնի աւուրն թուխն հանդիպէ»։ Հմր 739 ձ-ի նկարագրութեան մէջ 177բ էջի յիշ-ի յապաւուած սկսուածքն այստեղ հետեւեալն է. «Փա՛ռք անբաժանելի Երեակ անձնաւորութեանն եւ միակ բնութեանն՝ Հաւր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. յաւիտեանս յաւիտենիւ յաւիտենից. ամէն։

ԺԳ. 175ա-9բ [Մանունք]

ա. 175աբ [Գրիգոր Տաթեւացի. ձեռ. 2220, 314բ-5բ] Վասն ազգականութեան – Հարց՝ ո՞րն է Է. ազգն, որ Է. պորտ կոչեմք... զի նա մարմնոյ եւ արեան ազգակից լինի։ Այսքան առ այս։

բ. 176ա ստ. լս-ից` [Բարձրութիւնք երկնի եւ երկրի] – Եւթն աստիճանք են խորութիւնք անդնդոց... յառաջին աստիճան հաստատեալ է՝ [ա.] օդք, բ. ամպք, գ. Լուսին, դ. Արեգակն, ե. հոգիք մարդկան, զ. աստեղք, է. ասեն երկին. այս է բարձրութիւն։

գ. 176ա ստ. լս-ից՝ [Ստեղծուածք] – Առաջին օրն յարարչութեան է՝ Ա. երկինք, Բ. երկիր, Գ. հողմք, Դ. ջուր, Ե. հուր, Զ. լոյս, Է. խաւար... Վեցերորոդ օրն՝ ժը. չորքոտանիք, ժթ. գազանք, ի. զեռունք, իա. սողունք, իբ. մարդն։

դ. 176ա Այս ԻԲ. գործք Աստուծոյ եւ ԻԲ. գիրք – Ա. Ծնունդք, Բ. Ելք... ԻԲ. Դանիէլ։ Իսկ ի մարդալոյն Աստուծոյ գիրք եւ գործք Գ. Մկրտութիւն, ԼԳ. Մարմի<ւ>նն ուտել, Յարութիւն եւ Քրիստոսի փառք յաւիտեան։

ե. 176աբ [Յաղագս արտաքին գրոցն] – Ուսուցին մեզ ամենայն Աստուածաշունչ գիրք, զի եղան անմիտք... եւ Նոր կտակարանքն ամենայնն ՓՇՂԱ. (8581) տուն է. եւ Հին եւ Նորն ընդ ամենայնն ԺԷՌՉԻ. (17720) տուն է։

զ. 177բ Խրատ եւ ոտանաւոր յաղագս շարական քաղելոյ. Յովասափի ձայն է – Յորժամ որ դու կամիս քաղել շարական... աստուածեղէն տուն<մ> արարիչէն / ես ասացի ողբէն, ապա մաղթանքէն։ / Մեղսասէր ’ւ անարժան Յակոբ անպիտան, / քեզ ո՞վ ետ հըրաման զայս ասել յատեան, / ընթերցողք ’ւ ընդունօղք եւ զսակաւ զայս բան / Հայր մեղայ ասացէ՛ք աւրհնեալ յաւիտեան։

է. 177բ-8բ Խրատ եւ հարցմունք եւ պատասխանիք զանազան, հարկաւորք եւ պիտանիք, զոր արարեալ է քաջ հռետորն եւ տիեզերալոյս վարդապետի Գրիգորի եռամեծի եւ Տաթեւացոյ. Յաղագս շարականաց, թէ որպէս պարտ է քաղեմք – Պատասխանիք. նախ՝ ըստ աւուրց, երկրորդ՝ ըստ համանմանութեան... ըստ առաքելոյն Պօղոսի, որ ասէ. նախ՝ զառաքեալսն, երկրորդ՝ զմարգարէսն, երրորդ՝ զվարդապետս։

ը. 178բ Խրատ եւ կարգ շարական քաղելոյ՝ Ղուկաս վարդապետի ասացեալ – Սեպտեմբերի Ը. տօն է ծննդեան ամէնաւրհնեալ Աստուածածնի... եւ Աստուածածնին տօն է. աւրհնութիւն Գկ.։

թ. 179բ Սուրբ Նշանի վանից ի վերայ գմբէթի երկաթագիրն է այս – Փառաց տաճարս աստուածային / յերկր[ի] դըրախտ կենաց փայտին, / որ է պատկեր երկնից վերին, / եւ եռանձնեանըն կայանին, / ի ծնընդենէ մարմնոյ Փըրկչին / երեք հարիւր եւ հազարին / ութ եւ յիսուն (1358) սկըսեալ ամին / կանգնեալ անուն Սուրբ Նըշանին / սատարութեամբ իւր ծառային / Յովանէսի կրօնաւորին / եւ հարազատ յեղբարց նորին / եւ ըստ յոգւոյ որդոց բնաւին։

Ծնթ. Սա Ղրիմի Ս. Խաչ վանքի Սուրբ Նշան եկեղեցու «գմբէթի թմբուկի քիւերին, խոշոր գեղեցիկ ծաղկագրերով» արձանա­գրութիւնն է, որի նկարը, վերծանութիւնը եւ նախորդ հրատարակութիւնների թուարկումը տե՛ս Դիւան հայ վիմագրութեան, պրակ Է., Ուկրաինա, Մոլդովա, կազմեց Գ. Գրիգորեան, Երեւան, 1996, էջ 103, արձ. Հմր 206։ Ըստ այսմ՝ արձանագրութեանս առաջին հրատարակութեան պատիւը ձեռագրիս գրիչ Վարդան եպիսկոպոսինն է։

ԺԴ. 185ա-218բ, 219բ-20ա, 222բ-3ա [Բանք տոմարականք-աստղաբաշխականք]

ա. 185ա [Բոլորակ-աղիւսակ. կոր տողերի խորագրերը՝ Գիր վերին խորանի. Աղէկսանդրացի, անծերանալի, մարգաց, էզայէք] – Կա՛լ զգիր վերին խորանի...

Ծնթ. 185ա՝ ուղղանկեան մէջ բոլորակ՝ 20 բաժանումով եւ 6 շրջանով, ներքեւում հրահանգ՝ «Կա՛լ զգիր վերին խորանի Յայտնութենէ, տո՛ւր առաջի... ի վերայ բե՛ր, լրում է Հոռոմի» եւ աղիւսակ՝ 9 սիւն, 15 տող՝ «Կրկնակ։ Ամիսք եբրայեցոց։ Յարակայ։ Ամիսք Արաբացոց։ Կիսակ։ Ամիսք Մակեդոնացոց։ Վերադիր։ Զատկի լրմունք Գ. ազգ։ Քանիք...»։

բ. 185բ [Ամիսք եբրայեցւոց, արաբացւոց, մակեդոնացւոց. աղիւսակ] – Կրկնակ. ամիսք եբրայեցւոց։ Յարակայ. ամիսք արաբացւոց...

գ. 186ա-7բ Պատճեն տումարի եբրայեցոց – Թուական այսպէս արա. կա՛լ ՐՋՀԶ. (5976) եւ զՀայոց մեծ թուականն...

Ծնթ. 187ա՝ ուղղանկեան մէջ 3 բոլորակ՝ վերեւում՝ 12 բաժանումով եւ 9 շրջանով՝ Ամիսք Եբրայեցոց, ներքեւում ձախ կողմում՝ 19 բաժանումով եւ 2 շրջանով, կենտրոնում հրահանգ՝ «Կա՛լ մի ի խորանացն եւ զթիւն միաւորեա՛յ եւ զվերադիր տարոյն ե՛րթ եւ այլն...», աջ կողմում՝ 7 բաժանումով՝ Ա-Է, եւ 2 շրջանով, կենտրոնում հրահանգ՝ «Կա՛լ զՀայոց մեծ թուականն Գ., ի վերայ բե՛ր...», 187բ՝ աղիւսակ՝ 14 սիւն եւ 13 տող՝ «Կրկնակ։ Ամիսք Ասորոց։ Կիսակ. Կրկնակ։ Ամիսք Յունաց։ Կիսակ. Յարակայ։ Ամիսք Հռոմայեցոց։ Քանիք։ Մեծ յարակայ։ Միջին յարակայ։ Փոքր յարակայ...

դ. 188ա-91ա Պատճէն տումար[ի] ասորոց եւ յունաց զկնի հռոմայեցոց երթայ – Թուական ասորոց այսպէս. Կա՛լ ՀԵ. (75) եւ զհայոց մեծ թուականն ի վերայ բե՛ր... Վերադիր ասորոց այսպէս. կա՛լ զթվական եւ ե՛րթ ԺԹ. ԺԹ. (19, 19), որ մնա՛յ բազմապատիկ...

Ծնթ. 190ա՝ 12 փոքր ներգծուած շրջանակով եւ 7 շրջանով բոլորակ, ներքեւում հրահանգ՝ «Բոլորակիս գըրերն որ կայ, / Արեգական Լուսնի սորա, / քանի մասունք կու հեռանայ... այս է Լուսնի կատարումն», աղիւսակք՝ 190բ՝ 12 սիւն եւ 20 տող՝ «Վերադիր։ Հռոմայեցոց առաջաւուրք։ Քանիք։ Րոպէ...», 191ա՝ 13 սիւն, 13 տող՝ «Կրկնակ։ Ամիսք հռոմայեցոց։ Քանիք։ Կիսակ...»։

ե. 191ա-3բ չ – Կրկնակ ամսոց այսպէս. կա՛լ Յունվարի ամիսն եւ ե՛րթ Է. Է., որ մնայ, կրկնակ է... (193բ՝ 12 բաժանումով եւ 6 շրջանով բոլորակ՝ տոմարական զուգադիր)։

զ. 194ա-5բ Եբրայեցոց տարեմտի ԻԲ. ամսոյն Մարտի, Նիսանի...

Ծնթ. Աղիւսակք՝ 194բ՝ 10 սիւն, 20 տող՝ «Հռոմայեցոց եւ իւրոց Գ.։ Քանիք։ Սարկաւագի Հայոց։ Քանիք։ Եգիպտացոց եւ իւրոց Է.։ Քանիք։ Եբրայեցոց եւ իւրոց Գ.։ Քանիք։ Անշարժ եղանակ աւուրց ԲԺ. ազգաց»։ 195ա՝ ուղղանկեան մէջ 3 բոլորակ. վերեւում՝ 9 բաժանումով եւ 10 շրջանով՝ տոմարական զուգադիր, ներքեւում՝ ձախ կողմում՝ 35 բաժանումով եւ 4 շրջանով՝ տոմարական զուգադիր, աջ կողմի 3 շրջանով բոլորակը դատարկ։ 195բ՝ 14 սիւն, 14 տող՝ «Կրկնակ։ Ամիսք Հայոց։ Կիսակ։ Քանիք։ Եաւթներեակ։ Յարակա...»։

է. 196ա-202բ Պատճէ հայոց տումարին մեծ – Կրկնակ ամսոց այսպէս. կա՛լ զՆաւասարդի ամիսն եւ ե՛րթ Է. Է., որ մնայ, կրկնակ է Հոռոյ... Հոկտեմբեր Ա. Յունաց, Նոյեմբերի Ա. Ասորոց։

Ծնթ. ստ. լս., գրչից ՝ 197ա, 198ա «Տումար Հայոց», 199ա «Տումար հայի», 200ա «Հայոց տումար», 200բ «Զուգաւորութիւն», 201ա «Ամսանահանջ», «Թուական», 201բ «Զատիկ», «Րոպէ», 202ա «Եւ կէտք են չորք», «Կատարումն լուսնի»։

ը. 202բ ստ. լս-ից՝ [Յերկնից բարձրութիւնքն] – Եթէ կամիցիս գիտել զբարձրութիւնս յերկնից... Երեք՝ Արեգակն, չորս՝ աստեղքն։

թ. 203ա ստ. լս-ից՝ [Ամէն ազգաց թուականք] – Հինգ հոգիք մարդկան ժողովեալ են ՀԲ. (72) ազգ եւ լեզուք. Եւ այլ աղգք թուականք գեղեցիկ կալ... եւ տարեմուտն տաճկաց Մարտի ԺԱ.ն է։

ժ. 203աբ [Դարագլուխք] – Թուականք յԱդամայ մինչեւ ի ջրհեղեղն ամք ՍՄԽ. (2240)... եւ ըստ եօթանասնիցն ՐՃՂԸ. (5198) ամ։

ժա. 204ա-6ա [Ղուկասու Կեղեցւոյ Պատճէն Հռոմայեցւոց տոմարի*]. Պատճէն Հռոմայ մեծ տումարին, / պարզեալ հարանցըս մեր նախկի[ն], բայց արդ, Ղուկասըս Կեղեցի ոտանաւոր շարադրեցի – Անուանք ամսոց հռոմայական / Յունվար, Փետըրվար, Մարտ գարնան... այլ սա մընայ անխախտելի / մինչ ի գալուստըն Քրիստոսի։

* Ծնթ. Խորագրումն ըստ Համառօտ ցուցակի՝ Ա., էջ 1028։ 204ա ստ. լս., գրչից՝ «Ոտք Հռոմացոց տումարին»։

ժբ. 206ա-7բ ստ. լս-ից՝ [Վահանայ ասացեալ]՝ Վասըն գըրոց տարեաց նորեն – Ա՛ռ զՅայ[տն]ութեան միջոցն, որեն հինգ թիւ գընաս, զոր պակասեն... (փըցուն գըրիչս ի Վահանէ...) եւ ինքն յիշեալ լիցի Տեառնէ ի միւսանգամ գալըստենէ։

ժգ. 207բ-13ա [Վարդանայ Կաֆայեցւոյ տոմար*] – Վարդան՝ ծառայ Հաւր Աստուածոյ եւ պաշտաւնեայ Տեառն իւրոյ, / խորհուրդ արար շարադրելոյ ազգին Հայոց մեծ տումարոյ։ / Այլեւ ջանիւ ոտք հանելոյ, դիւրեաւ մանկանց ուսանելոյ... հազար Ճ. թուականի ԻԵ. յարաբարդի, (1676), առ ոտըն Սուրբ Աստուածածնի եօթներեակ է բոլոր տարոց / եւ այլքն որպէս հռոմայեցւոց։

*Ծնթ. Խորագրումն ըստ Համառօտ ցուցակի՝ Ա., էջ 1028։ 207բ-8ա ստ. լս., գրչից՝ «Հայոց տումարն. ոտանաւորք». նման՝ 209ա, 210ա, 211ա։

ժդ. 213բ [Առաքելի Սիւնեցւոյ Վասն ԲԺ.ան (12) կենդանակերպից, ԲԺ.ան (12) ազգաց եւ ԲԺ.ան (12) անդամոց. Հոմերապէս ոտանաւոր. ձեռ. 35, 122բ] – Աշխարհս ունի ըզձեւ մարդոյ / երկոտասան անդամք մարմնոյ... (Տէր Առաքէլ գրեցի զայս բան...) այսպէս սոցա աւանդեցան՝ / առեալ զազդումն յաշխարհըս տան։

ժե. 213բ-5ա Վասն Է. մոլորականացն եւ ԲԺ. (12) կենդանակերպիցն, թէ ո՛րք որոց են կամ ո՛րպէս ընթանան, կամ զի՛նչ է գործ նոցա (ա-ե.) – Կան Է. աստեղք մոլորական, կենդանակերպք՝ ԲԺ.[ան] (12)... զի ի սոսա դարըն լինին խառնահաւատքն ամենեքին։

ժզ. 215ա Վասն ԲԺ. (12) հողմոց – Հընչեալ հողմունքըն զանազան / ի Դ. կողմանց աշխարհի գան... այս են հողմունքն ամենեքին / եւ այսքան գործ յատուկ նոցին։

ժէ. 215աբ Վասն աստեղաց թուոյ կենդանակերպիցն – Խոյն, որ իշխան է ամբրոպայ, / ԺԶ. (16) աստղ կայ ի նըմայ... ԺԷ. (17) աստղ կայ ի նըմին։

ժը. 215բ Վասն Է. մոլորականցն – Զօհալ աստղ է ամպահոլով, / մուշթարին պարզ օդախառնով... Լուսինըն պարզ եւ սառուցիչ. / այս յատկութիւնք եօթանց աստղից։

ժթ. 215բ Ի պարսից լեզուէն ի մերս անուանք մոլորականցն – Բայց ըստ լեզուաց ազգին պարսից / եւ ըստ հայոցըս բարբառից... Ղամար կոչեն զանուն Լուսնին, / միայն անուամբ զանազանին։

ի. 215բ Վասն ընթացից արեգականն առ կենդանակերպսն – Այլեւ յայտնեալ մեկնեմ զայս բան / յատուկ-յատուկ առանձնական... եւ ընդ Ձըկան ոտից թաթին. / այս է յատուկ ընթացք նորին։

իա. 215բ-6ա Եւ թէ յորո՞ւմ աւր ամսոյն մտանէ Արեգակ ի կեդանակերպսն – Ի ԻԲ. Մարտի ամսոյն՝ ի ԺԴ.ըն Արեգի... լոյսն յարտախոյրըն մըտանի։

իբ. 216աբ Վասն ընթացից արեգական, թէ յորո՞ւմ ժամում մտանէ ի կերդանակերպսն – Յորժամ ի Խոյն գայ մըտանէ / ԺԲ. (12) ժամ ի տուընջենէ... առաջին ժամն ի ցորեկէ։

իգ. 216բ Վասն անուանց ժամուցն – Այլեւ զայս ցուցեալ յայտնեմ, / զանուանք ժամուցն թէ որպէս են... զտիւ եւ զգիշերըն վըճարեալ։

իդ. 216բ-7ա Աւուրք պահպանութեան այս են – Յունվար երկուսն եւ ի չորսին, / Փետրվար Զ. եւ ի քսանին... հընարեա՛, զի չար քո խափանին։

իե. 217ա Վասն ԲԺ. (12) կենդանակերպիցն, թէ որպէս ունին զբնութիւն Դ. տարերաց – Կենդանակերպքն ամենեքին զբնութիւն տարերցս այսպէս ունին... Խեցգետին, Կարիճ եւ Ձուկըն ջըրոյ։

իզ. 218ա Յաղագս ընթացից արեգակ[ան] ԻԸ. (28) ամաց եւ շրջագայութիւն Լուսնի Թ. եւ Ժ. երեակ ամաց – Որ լինի միահամուռ ընդ ամենայն ամք թուով ՇԼԲ. (532)... ԺԹ. (19) ամն շաբաթանայ ԳԺ. (13) Լուսնի ամսոյն։

իէ. 218բ Ստեփանոս իրիցու տումարագիտի՝ որդւոյ Յոհաննիսի քահանայի ասացեալ – Յաղագս ընթացութիւն արեգակ[ան] ԻԸ. (28) ամաց, եւ շրջագայութիւն Լուսնի ԺԹ.եակ (19) ամաց... զոր ինչ եւ խորհի առնել. օգնեա՛յ Յիսուս Քրիստոս՝ Աստուած ճշմարիտ։

218բ ստ. լս., գրչից՝ «Կատարումն լուսնի»։

իը. 219բ ստ. լս-ից՝ [Երկնից չափութիւն] – Այս է կերպարան եւ նմանութիւն գետնին ընտրեալ իմաստնոց, թէ որպէս է ցամաքս ի մէջ ծովու... որ ի միջոցի են կղզիք եւ աշխարհք, եւ այսպէս՝ արա՛ արեւելք դէպ երեսիտ եւ ուղիղ քննեսցես զսա, հա՛րք եւ եղբա՛րք իմ։

իթ. 220աբ [Վասն արեգական] – Եթէ կամիցիս գիտել, թէ Արեգակ այսօր քանի հոլովում առնու... Ցուլն Բ. պահ, Եկաւորն՝ Գ. եւ այլն կար՛՛։

լ. 222բ-3ա ստ. լս-ից՝ [Վասն Ծռազատկին] – Նաեւ ի թուոջ Փըրկչին ՌՈԿԸ. (1668), իսկ ի մերում ՌՃԺԷ.ին (1668)... որ յառաջին ամիսն անցնի / վասն այսորիկ ամի աղալման խօսի՝ որպէս ինձ թուի։

ԺԵ. 217ա-8ա [Առաքելի Սիւնեցւոյ] Վասն Աստուածաշունչին ՀԲ. (72) փերթ գրոցն անուանքն է – Տէր Առաքէլ դիտողս Սիւնեաց / զուր եւ թափուր յամէն շնորհաց / շարադրեցի զկարգըս գրանաց... զոր այսչափ խրատ գրեաց փութով՝ / զմեզ ի մեղաց ազատելով։

ԺԶ. 218բ-9ա ստ. լս-ից՝ [Իմաստութիւն Ե. բանից վերայ] – Հինգ են ամենայն բաւականութիւն պատճառք եւ արմատք... ընտրութիւն, վարդապետութիւն, փրկութիւն, ազատութիւն։

ԺԷ. 219ա ստ. լս-ից՝ [Մարդս որպէս գոյանայ]. Արիստոտէլ իմաստասիրի ասացեալ Յաղակս յառաքինութիւն Աղէկսանդր թագաւորի – Վեց են սահմանք առաքինութեան՝ գիտութիւն էակացն... զի խաղայր որպէս լեղորդ ի յարգանդի մօր իւրոյ. եւ կարգեցին Խ. (40) Տէր ողորմեա։

ԺԸ. 227ա-8բ Գրիգորի Նարեկացւոյ ասացեալ Վասն վարդապետաց եւ իմաստուն քահանայից վախճանի, բան գովութեան եւ մխիթարութեան։ Ո՛վ քահանայք եղբայրասէրք, / լալով, ողբով գիրս ընթերցէ՛ք, / որ լըսողացըն զեղճ բերեք, / Հայր մեղայիւ զիս յիշեցէ՛ք – Աւրհնեալ է Աստուած եւ Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի... երեւելի եւ յաներեւոյթ թշնամոյն. ամէն։

227ա ստ. լս., գրչից՝ «Քահանայ իմաստուն եւ վարդապետ վախճանելոյ ասա՛ ողբով»։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

89ա Վարդան գրիչս յիշէ՛ք ի Տէր։

109բ Ո՛վ հարք եւ եղբարք, աղաչեմ զձեզ, յիշեցէ՛ք ի պաղապանծ եւ ի մաքրափայլ յաղօթս ձեր զեղկելի, գործով ոչ կրօնաւորս եւ անուամբ կոչեցեալ ծոյլ Վարդանս, եւ դուք ի սիրոյն Քրիստոսի յիշեալ լիջիք։

126բ ստ. լս.՝

Վարդան գերիս յիշել ի Տէր

արժանաւոր յաղօթս ձեր, |127ա|

եւ դուք յիշիք Աստուծոյն մեր,

արքայութեան ելանէք վեր։

165ա Որ կայ այժմ եւ վարէ զիշխանութիւն կաթողիկուսութեանն, որոյ Տէր Յիսուս տացէ զկեանս ընդ երկայն աւուրս ի պարծանս բնաւից հայկազունեաց։ Որ եւ զիս՝ զանարժանս, հողս եւ փոշիս, աւրհնեաց եպիսկոպոս ի վերայ Կաֆայու, Հայոց թուականութեանն ՌՃԺԷ. (1668) եւ ի մէջ Կոստանդիանոսի Պօլսի, առ ոտն Սուրբ Գէորգայ եկեղեցի, որ եւ Սուլու մանաստըր կոչի։ Որ եւ անուամբ Վարդան կոչիմ, Հայր մեղայիւ եւ զիս յիշե՛ք։

169բ Աղաչեմ զձեզ, եղբա՛րք, յիշեցէ՛ք ի մաքրափայլ աղօթս ձեր զեղկելի Վարդանս եւ զհոգեւոր ծնօղքն իմ՝ զԽաչատուր եպիսկոպոսն զծերունի եւ զՅակոբ կաթողիկոսն, եւ զմարմնաւոր հայրն իմ՝ զԵնովք, եւ մայրն իմ՝ Աննայ, քորքս եւ եղբարքս եւ զհամեստ եւ հարկեւոր զՀռիփսիմէն, որ ԵԺ.ան (15) ամեան փոխեցաւ առ Քրիստոս՝ յոյսն ամենեցուն, եւ դուք յիշեալ լիջիք Աստըծոյն մերմէ։ Թուականիս ՌՃԻԵ. (1676)։

176բ Ո՛վ իմաստասէր եղբայր, եւ զանիմաստ Վարդան ծրօղս յիշէ՛ք ի Տէր, եւ յիշի՛ք Աստըծոյն մեր աւրհնելոյն։

Զմեղսամակարդ յոգիս ոռի

եւ զպարտական բիւր քանքարի,

յաղօթըս ձեր սուրբ հաճելի

յիշատակէ՛ք, մանկո՛ւնք ուխտի։

Վարդան ծառայ Տեառն Յիսուսի

վերատեսուչ ընտ[ր]եալ հօտի,

դաւանութեամբ Լուսաւորչի,

քրիստոսասէր ժողովըրդի։

Այս Սուրբ տաճարս Աստուածածնի

նորոգեցաւ ի յայսմ ամի

հազար Ճ. (100) թուականի

քըսանւերեք յարաբարդի (1674)։

Ի ծընընդենէ մարմնոյ Փըրկչին

ԼԳ. (33) Յոբելենին,

քըսան ու Զ. թիւ աւելին (1676),

եւ տանուտէրըն Ցուլ կոչի։

Կաֆայ քաղաք աւրհնեալ երկրի,

եկեղեցեաց բազմագունի,

վանորէիւք շըրջապատի

նաւահանգիստ դէմ պարըսպի։

182բ Տե՛ս Բովանդակութիւն։

190ա (բոլորակի կենտրոնում)

ո՛վ իմ եղբայր փիլիսոփայ,

դու հանապազ աղօթք արա՛,

Վարդան ծառա՝ գծող սորա,

ի միասին արժան արա՛։

203ա Իմացի՛ր, ո՛վ եղբայր, եւ զանարժան Վարդան գրիչս յիշեա՛ ի Տէր. ի թուականի ՌՃԻԵ. (1676) ծրեալ եղեւ։

206ա Ես՝ անարժանս, մեղօք ի լիս,

ոչ գիտելով յիմար մըտիս,

ոչ ըզմըտաւ ածել կուրիս

նոյն եւ Վարդան աբեղայիս։

ո՛վ ընթերցողք այս մատենիս

չի մեղադրէք ինձ՝ տկարիս,

Հայր մեղայիւ յիշէ՛ք եւ զիս,

միշտ ասացէ՛ք Տէրն ողորմիս։

ձեզ ողորմի Հայրն իմ բարիս,

յոյժ աղաչեմ ստեղծօղ փըրկչիս,

որ փըրկեսցէ ի վըտանգիս

մինչեւ ի յաւուր դատաստանիս։

Վարդան՝ յիմար եւ եղկելիս,

կարգաւորաց ետնեալ գերիս,

ամենեցուն հող եւ փոշիս,

մի՛ խընայէք Տէրն ողորմիս։

հազար Ճ. (100) թուականիս

քսան եւ հինգ յարաբարդիս (1676)

գըծագրեցի ոտք տումարիս

առ ոտըն Սուրբ Աստուածածնիս։

Վարդան՝ ծառայս Տեառն Յիսուսի,

վերատեսուչ ընտրեալ հօտի,

դաւանութեամբ Լուսաւորչի

քրիստոսասէր ժողովըրդի։

եպիսկոպոս Կաֆայեցի

է հասակաւ Կ. (60) ամի,

յորժամ տաճարս նորոգեցի

գըմբէթաձեւ շնորհօք ի լի։

եւ յաւիտեանս յաւիտենի։

228ա ստ. լս.՝ Վարդան գրիչս յիշել ի Տէր

արժանաւոր յաղօթս ձեր,

եւ դուք յիշիք Աստուծոյն մեր

արքայութեան ելանէք վեր։

228բ Վերըստ<կ>ին կազմեալ սուրբ եկեղեցի՝

Յովակիմ անուն վանք Սուրբ Աննայի,

յԱստուծոյ իջեալ աւրհնեալ Սուրբ Հոգի,

եկեալ բնակեցաւ ի սուրբ տաճարի։

Աստուած քաղցրացաւ Կաֆայու երկրի,

իւր ժողովրդեանն սուրբ Լուսաւորչի.

միաբան եկեալ մեծէ ի փոքրի

եւ զարդարեցին տաճար գովելի։

Րամից զըւարթնոց է ցանկալի

եւ ուխտատեղիք մարդկային ազգի,

պաշտօն, պատարագ յարաժամ կատարի,

հանապազ Աստուած կու փառաւորի։ |229ա|

Դրախտի նամակ լուսափայլեսցի,

որպէս նըմանակ յԵրուսաղէմի,

եկեալ ուխտաւորքն ի մէջ տաճարի

եւ փափագն առնուն Սուրբ Կարապետի։

Արարիչն Աստուած նոցա ողորմի,

միշտ եկեալ տաճարն կանգնեալ աղօթի,

բարեխօսութեամբ նոր նահատակի

յամենայն չարեացն փրկեալ ազատի։

Նոյն եւ Տէր մեր Քրիստոս քաղցրասցի,

քաղցր աջոք ի մեզ հանապազ հայի,

միշտ ժտեալ խնդրեմ յոյժ աղերսալի,

եւ նա փըրկեսցէ ըզմեզ վտանգի։

Այլ եւ Տէրըն մեր քաղցր է եւ բարի,

բարերարութեամբն մեզ որողմեսցի,

եւ մեք մեծ ու փոքր ի մէջ տաճարի

հաւասար առնումք շնորհք Քրիստոսի։

Այսչափ խօսեցայ, եմ անարժանի,

թողութիւն արէ՛ք ինձ մեղաւորի,

ձերն Աստուած թողցէ իւրում ատենի

եւ պըսակեսցէ մարանաթայի։

Սըրբութիւն սըրբոց, որ մատուցանի,

Սուրբ Հոգին իջեալ յայնմ ժամանակի՝

եկեալ բնակեսցէ ի սուրբ խորանի,

ցօղն ողորմութեամբ բաշխէ խնդրողի։

Ամենուն խնդիրքն է ընդունելի,

այլեւս առաւել շինօղ տաճարի,

օգնական լինօղքն եւ եղբարք բարի

 միապէս առնուն վարձքն Քրիստոսի։

Ցընծան զուարճանան շինօղք տաճարի,

եւ փափագն առնուն ընդ իւրեանց սրտի.

փառք միշտ տուողին. ես փափագս առի,

սուրբ եկեղեցի կատարեալ տեսի։

Երանի՜ աչաց տաճարս շինողի,

Ռ. (1000) երանի՜ սորա զուգողի,

բարեխօսութեամբ սուրբ նահատակի

եւ արքայութեան արժանի լինի։

Աշխատաւորի եւ կերակրողի

վարձերն ի կատար ամէն դատողի,

խորն հասանեն վերջք ժամանակի՝

երթեալ ժառանգեն վերին տաճարի։

Լուեալ իմաստուն եղբարք իմ բարի

ԽՈՆՃԱ. (40+600+400+100+1) (1692) մատուցի Հայոց թվականի

Ը.երորդ աւուր Սեպ[տեմ]բեր ամսի

Վերջին օծումն եղեւ սրբոյ տաճարի։

229ա Վերստին կազմեցաւ սուրբ եկեղեցի

կամարաձեւ հաստատ եւ խաչ կամարի,

բարձրագոյն եւ տաճար գեղեցիկ ձայնի,

եւ շինողաց հոգւոյն Աստուած ողորմի։

Աւագ խորան կազմեալ ի սուրբ սեղանի,

դեղագործ նկարեալ ոսկէզարդ փայլի,

տեսողաց երեւիւր որպէս աղաւնի,

ընդ երկնայնոյ նման վերնոյն Սիօնի։

Րամից ժողովուրդն սուրբ Լուսաւորչի

միաբան խորհրդոցն շինել տաճարի,

ողորմութիւն տըւին արծ[ա]թ եւ ոսկի

եւ առին հատուցումն՝ պարգեւք Քրիստոսի։

Դրախտի նման պայծառ որպէս գերարփի,

հիւսիւսային կողմն յորմըն խորանի,

գեղեցկազարդ զուգած ի սուրբ սեղանի |229բ|

անուամբ ընդ ծերոյն սուրբ Սիմէոնի։

Առաջին ժողովուրդն յԱնի քաղաքի

եկեղեցեաց դըռներն բերին ի յերկրի,

շինեցին զանազան աղօթատեղի

եւ հաստատ զուգեցին կամարաձեւի։

Նորոգօղք տաճարիս ի յայսմ ամի

հիմնարութեան սորա շինօղք առաջի

ի միասին առնուն վարձքն Քրիստոսի,

անթառամ պսակացն լինին արժանի։

Աւգսէնտիոս անուն սուրբ քահանայի

Ե. ընկերք միաբան սուրբ նահատակի

հանապազ բարեխօս լինին աշխարհի

եւ ինձ՝ մեղաւորիս Վարդան ծառայի։

Յայնժամ գալստեան Տեառն Յիսուս Քրիստոսի

եւ փըրկեսցէ զձեզ չարեաց վտանգի,

ազատեսցէ ձեռացըն սատանայի,

յաջակողմեան դասուն առնէ արժանի։

 Ա<ռ>թոռ չորեքկերպեան բազմեալ Քրիստոսի,

 նման չորրոդ խորան կազմեալ տաճարի,

յորժամ սուրբ պատարագ որ մատուցանի,

Սուրբ Հոգին բազմեալ սեղանն Քրիստոսի։

Սրբութիւն սըրբոց որ մատուցանի,

զօրք երկնային իջեալ հազարք Ռ.ի (1000),

փառաբանեն զԱստուած ի մէջ տաճարի,

միշտ հանապազ Աստուած կու փառաւորի։

Այլեւ աստուածային տաճար նազելի,

լուսամուտն էր Դ.թեւ նման խաչի,

Երրորդութեան նման երեքդըռանի

եւ վարպետաց հոգւոյն Աստուած ողորմի։

Ցընծան հրեշտակք յերկնից մարդկային ազգի,

յորժամ ժողովին ի մէջ տաճարի,

հըսկում առնեն պաշտօն եւ պատարագի,

հրեշտակ[ք] ուրախանան ի վերայ երկրի։

Երանի՜ այն մարդոյն՝ ողորմած լինի,

ի մէջ եկեղեցոյն յիշատակ ունի,

հանապազ իւր հոգւոյն փըրկութիւն լինի

եւ յամենայն չարեաց զերծեալ ազատի։

Ամէն մարդ իւր հոգոյն փրկութիւն ունի,

ես միայն փափագեալ կարօտ մնացի

եւ գոյնս Յովաս[ա]փու ոտքերս ասացի,

կարդայք եւ զիս յիշէք մէկ Հայր մեղայի։

Լուարո՛ւք, իմաստո՛ւնք եղբարք իմ բարի,

ձեզ ԽՈՆՃԱ (40+600+400+ 100+1=1141+551 =1692) մատուցի Հայոց թուականի

ամսեանն Նոյեմբերի երկոտասանի

 օծումն եղեւ սրբոյ փառաց տաճարի։

229բ Վերստին կազմեցաւ սուրբ եկեղեցի՝

գեղեցիկ եւ բոլոր գումպէթաձեւի,

բարձրագոյն եւ պայծառ տաճար գովելի

տիրամայր Մարիամ սուրբ աստուածածնին։

Աբեթական տոհմէն Հայոց տումարի

ՌՃԻ. եւ Գ. թվի (1674),

ժամանակ Վարդանայ եպիսկոպոսի,

նորոգեցաւ տաճարս Սուրբ Աստուածածնի։

Րամից ժողովրդոց սուրբ Լուսաւորչի

քահանայք, ժողովուրդք երի|230ա|տասարդի,

հաւատար քրիստոնեայք մարդկային ազգի

միաբան դատեցան ի սուրբ տաճարի։

Դըրախտի նըման պայծառ լուսափայլեսցի

եւ տաճարի նըմանակ Սուրբ Սողոմոնի

Սըրբոյն Յակովբայ վանք գլխադրի

Սուրբ Յարութեան նման յԵրուսաղէմի։

Աստուածածին, սո՛ւրբ Կոյս, մայր Տեառն Յիսուսի,

հանապազ բարեխօս բոլոր աշխարհի,

ձեզ բարեխօս լինայ Որդւոյն միածնի

եւ զձեզ պահեսցէ անսասանելի։

Նորոգեցաւ տաճարս որպէս աղաւնի,

եւ Սուրբ Հոգին իջեալ աղաւնակերպի,

բազմեալ ի մէջ խորանի ի սուրբ սեղանի,

բաշխէ ուխտաւորացդ պարգեւք Քրիստոսի։

Արդ, աղաչեմք ըզքեզ սուրբ Աստուածածին,

բարեխաւսեա՛ առ Տէր Որդւոյդ միածնի

եւ փրկեսցէ ըզմեզ փորձանաց չարի,

այլեւ ազատեսցէ չարեաց վտանգի։

Յինն օր նախատօնակ Ծննդեանն Քրիստոսի

եւ տօնախմբութիւն սրբուհոյ Կուսի,

շնորհաբաշխութեան օրն կանգնող տաճարի,

զինչ գործեցեալ մեղքերն ջնջեալ մաքրեսցի։

Էջմիածնի նըման ձայնիւ տաճարի,

այլեւ Մըշու սուլթան Սուրբ Կարապետի,

բարձր լեառըն Սեպուհ սուրբ Լուսաւորչի,

այլեւ խնդրակատար Սուրբ Աստուածածնի։

Ամէնասուրբ եւ կոյս, աւրհնեալ թագուհի,

թագ եւ պարծանք ես դու ի մէջ աշխարհի,

վանորէից գըլուխ այլ ուխտատեղի,

մայր ես եկեղեցեաց բոլոր աշխարհի։

Սըրբոյ եւ չարխափան Սուրբ Աստուածածնի,

ով ոք ուխտ կատարէ ի սուրբ տաճարի,

խոյօք եւ զուարակօք անուշ մատաղնի,

Աստուած նընջեցելոց հոգւոյն ողորմի։

Այլեւ հերիսայի քաղցրաճաշակի,

զանազան կերակրոց հոգւոց մեռելի,

որչափ չարիք որ կայ, չարըն խափանի,

անուամբն չարխափան Սուրբ Աստուածածնի։

Ցընծան, ուրախանան հոգիք մեռելի,

պաշտօն եւ պատարագ յորժամ կատարի,

բարեկամք կենդանեաց եւ ազգականէ,

միոյն բիւրապատիկ հատուցում լինի։

Երանի այնոցիկ եւ սէր ունողի,

եւ Ռ. (1000) երանի տաճար շինողի,

եւ ամենայն ժամի եւ պատարագի,

եւ իւր հոգին բարի կու յիշատակի։ |230բ|

Աւրն ծննդեան մարդոյ թէ բարի լինի,

մինչեւ յետի օրն նա բարի ապրի,

մարմնով ուրախութեան ի մէջ աշխարհի,

հոգով արքայութեան ժառանգորդ լինի։

Լուսաւորեալ հոգին պայծառափայլի,

մէջ արդարոց սրբոց դասակից լինի.

երանի այն մարդոյն, որ օրս հանդիպի,

եւ Ռ. (1000) երանի աւուրն ահեղի։

Եւ այլ ուխտատեղիք Պաւղոս Պետրոսի,

նըման եւ չարխափան երաշխաւորի,

միջնորդ ատենահաս եւ զաւրավարի,

հանապազ, միշտ բարեխաւս բոլոր աշխարհի։

Րամեալ մանկունքս ամէն ի մէջ տաճարի

լալով աղաղակեմք բոլոր սրտին

հայցեմք ի Քրիստոսէ հաշտութիւն յերկրի,

եւ տայ խաղաղութիւն Աստուած աշխարհի։

Գերագոյն եւ պայծառ տաճար պանծալի,

պարծանք ես հաստատուն մեր հայոց ազգի,

զքեզ ունիմ բարեխաւս, մայր Տեառն Յիսուսի,

եւ ըզմեզ դասեսցէ յիւր յաջակողմի։

Սըրբոյն Աստուածածնի՝ մայր Տեառն Յիսուսի,

լալագին աղաչեմք յոյժ արտասուելի,

եւ բարեխաւս լինի Որդւոյն Միածնի,

ազատեսցէ ըզմեզ չարեաց վըտանգի։

Արդարադատն Աստուած քաղցրացաւ յերկրի,

քաղաքի ժողովրդեան մեր հայոց ազգի,

ողորմութիւն իջավ ի մէջ տաճարի,

ամրագոյն հաստատեաց սուրբ եկեղեցի։

Յայսուհետեւ մինչեւ ի յաւիտենի,

պայծառ հաստատ կենայ ի մէջ քաղաքի,

եւ շինողաց հոգւոյն Աստուած ողորմի,

բազում ողորմութիւն պարգեւք տուողի։

Սիրոյ անմահ փեսին մայր Տեառն Տիրուհի,

զքեզ աղաչեմք մանկունք ի մէջ Սիոնի,

լե՛ր բարեխօս առ Տէր Աստուածն ամենի

եւ փրկեսցէ ըզմեզ յաւուրն ահեղի։

Տե՛ս Ուշ միջնադարի հայ բանաստեղծութիւնը (ԺԶ-ԺԷ. դդ.), աշխ.՝ Յասմիկ Սահակեանի, հտ. Բ., Երեւան, 1987, էջ 153-156, ձեռ. A։

230բ Վարդան եպիսկոպոս, ծառայ Քրիստոսի

պատմեմ ձեզ սիրելեացդ, եղբա՛րք իմ բարի,

յաղագս աւերութեան վանք Սուրբ Աննայի,

այնչափ աւեր կեցաւ Խ. (40) տարի։

Աստուած յայնկարծակի այց արար բարի,

եւ Սուրբ Հոգին իջեալ ի մէջ տաճարի,

շնորհեաց ողորմութիւն մեր հայ|231ա|ոց ազգի,

բարի ժողովրդոց սուրբ Լուսաւորչի։

Րամից պաշտօնէից դասք քահանայի,

ծերոց եւ տղայոց երիտասարդի,

միաբան դատողաց աշխատաւորի

ամենեցուն վարձքերն բարին կատարի։

Դրախտի նըման փայլուն սուրբ եկեղեցի

եւ որպէս նմանակ յԵրուսաղէմի,

Եւ երանի աչացն պայծառ տեսնողի,

հազար երանութիւն տաճար շինողի։

Արեգական նըման լոյսդ ի քէն ծագի,

պայծառացեալ լուսով ի մէջ տաճարի,

անմահութեան հոտն միշտ ի քէն բուրի,

ուխտաւոր<աւոր>աց սիրտըն փառաւորեսցի։

Նահատակ ես եւ սուրբ Պարոնլոյս բարի,

պայծառ ես դու լուսով ի մէջ տաճարի,

միշտ բարեխօսեա՛ ի քէն խնդրողի,

եւ ինձ՝ ան[ա]րժանի Վարդան ծառայի։

Ա՛յ, իմ լուսապայծառ սուրբ եկեղեցի,

որպէս եւ նմանակ Պօղոս Պետրոսի,

սուրբ գերեզման մէջդ է նոր նահատակի

եւ բարեխօս լինիս մեր հայոց զարմի։

Յայսուհետեւ մինչեւ յաւիտենի

հաստատ պայծառ կենայ ի մէջ քաղաքի,

եւ շինողաց հոգւոյն Աստուած ողորմի,

բազում ողորմութիւն պարգեւք տըւողի։

Էջմիածնի նըման տաճար գովելի,

եւ նմանակ ուխտին Սուրբ Կարապետին,

որպէս գերեզմանին սուրբ Լուսաւորչին

ամենեցուն կարաւտն ի քեւ կատարի։

Այլեւ նըման ես դու յԵրուսաղէմի

գլխադրի Սուրբ Յակոբայ մեր հայոց վանքի,

եւ տաճարի նըման Սուրբ Սողոմոնի,

ուխտաւորաց փափագն քեզ միշտ կատարի։

Սըրմ(=բ)ութիւն եւ սըրբոց որ մատուցանի,

պաշտօն եւ պատարագ յորժամ կատարի,

եւ զօրք յերկնից իջեալ Ռ.ք Ռ.ի (1000-1000)

եւ փառաւորեսցեն ի մէջ տաճարի։

Արեգական նըման որպէս գերարփի

նըմանակ փայլեսցէ վանուց Սուրբ Խաչի,

ուխտաւորքն եկեսցեն երամք երամի,

փոխարէն առնուցուն պար[գ]եւք Քրիստոսի։

Ցընծայ, ուրախանայ, զուարճացեալ բերկրի

տիրամայր Մարի|231բ|ամ իւր մօրն Աննայի,

հանապազ օգնական լինի ծնողի

եւ տայ ուխտաւորաց բիւր Ռ. (1000) բարի։

Երանի Յովակիմայ եւ սուրբ Աննայի՝

աւրհնեալ ընտրեալ զաւակ ստացան երկրի,

սովաւ լուսաւորեցան բոլոր աշխարհի,

ազատեցան ձեռացըն սատանայի։

Այլեւ ծընաւ Յիսուս միածին որդի՝

թոռըն Յովակիմայ եւ սուրբ Աննայի,

զի փըրկեսցէ ըզձեզ մեղաց վըտանգի,

կըրկին ազատեսցէ մարանաթայի։

Լուարո՛ւք, իմաստո՛ւնք եղբարք իմ բարի,

ձեզ ԽՈՆՃԱ. (40+600+400+100+1= 1141+551= 1692) մատուցի Հայոց թուականի,

աւուրն ութերորդի Սեպտեմբեր ամսի

օծումն եղեւ սրբոյ փառաց տաճարի։

Տե՛ս Ուշ միջնադարի հայ բանաստեղծութիւնը (ԺԶ-ԺԷ. դդ.), աշխ.՝ Յասմիկ Սահակեանի, հտ. Բ., Երեւան, 1987, էջ 173-175, ձեռ. A։

Ծնթ. 228բ, 229ա, 229բ, 230բ էջերի յիշատակարանները ունեն ծայրակապեր՝ ըստ քառատողերի առաջին տառերի՝ «ՎԱՐԴԱՆԱ ԱՍԱՑԵԱԼ», «ՎԱՐԴԱՆԱՅ ԱՍԱՑԵԱԼ», «ՎԱՐԴԱՆԱՅ Է ԱՍԱՑԵԱԼ ԵՐԳՍ ԱՅՍ», «ՎԱՐԴԱՆԱՅ Է ԱՍԱՑԵԱԼ»:

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

ԺԹ. դ., շղագիր

 Ա. կազմաստառ Միքայէլ վարդապետ։

պհպ. Աա Միքայել արքեպիսկոպոս Սալլանթեանց:

պհպ. Աբ Միքայէլ արքեպիսկոպոս Սալլանթեանց՝ նուիրակ Սրբոյ Աթոռոյն Էջմիածնի եւ քննիչ գործոց վիճակին Նախիջեւանայ եւ Պեսարապիու եւ այլոց ի Մոսկով։

1բ Միքայէլ ծայրագոյն վարդապետին է. 25 Ապրիլի։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձուած թերթիկին՝ «Յովհաննու Երզնկացւոյ Քերականութեան մեկնութիւն», «ՌՃԸ. – 1659», «Մ[եսրոպ] եպիսկոպոս», «324/3504»,

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Աա՝ «յիմար զքեզ տփռնիկ, ոչ է, ոչ է պատեհ», «дуракь дворникь», պհպ. Աբ՝ «աբ», պհպ. Բա՝ «հ. հայր (քառիցս), այսաւր, երգե, վասն այն, վասն», պհպ. Գբ՝ հակառակ դիրքով «Ա[ստուա]ծ, երորդ», պհպ. Եբ՝ «ա, ա, ա, բ, ե-ծ», «Յաւիտենական յիշատակ նոցին արդարոցն աւրհնութեամբ եղեցի, [հ]ա[ն]դիման նզովեալ եղեցի (առաջին 2 տողը կրկն.)», 180բ՝ «Յոգւոց խաւարացելոց լուսազարդեսցես»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 184բ՝ թռչնագրեր, հանգուցագրեր, մարդկային պատկերներ։

 

 

3505

ԳԱՆՁԱՐԱՆ

 Ջ[ԻԹ]. – 1480*

ԳՐԻՉ՝ Մելքիսէթ։ ՍՏԱՑՈՂ՝ Ղարաճա Յոհաննէս։

ԹԵՐԹ՝ 133։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԱ×12 (Ա 11, Զ 14)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,5×13։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14×10). գանձերի խորագիրը, սկզբնատողերը՝ կարմրով, երկրորդ տողերը՝ մեծ մասամբ կանաչով։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 10ա)։ ՏՈՂ՝ 19։ ԿԱԶՄ՝ կարմիր լաթ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն թուղթ (1950ական թթ.). լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Դ՝ դեղնաւուն թուղթ, մասն կազմաստառի։

* Ծնթ. խմբ. Համառօտ ցուցակում (Ա., էջ 1028) յիշ-իս թուականը կարդացուել է ՋԷ.՝ 1458 թ.։ Լ. Խաչիկեանը (ԺԵ. դ-ի յիշ-ք, Գ., էջ 453, Հմր 617) կարդացել է ՋԻ.՝ 1471, եւ ծանօթագրել. «Թուականի տասնաւորը ջնջուած է, երեւում է միայն ուղղահայեաց մի գծիկ, որ կարող է լինել ե՛ւ «Ի», ե՛ւ «Խ» տառերի աջակողմեան ելուստը։ Այսպիսով, յիշատակարանը կարող է գրուած լինել նաեւ ՋԽ., այսինքն՝ 1491 թուականին»։ Տասնաւորից բացի կայ նաեւ միաւորի հետք. մենք տեսանք ԻԹ. գրերը եւ կարդացինք ու թուագրեցինք ՋԻԹ.՝ 1480։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 1ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն (70բ), տաճար (127բ), ոճաւորուած խաչ (131բ)։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, շագանակագոյն։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Ճաշոց (՞)։ ԺԱ. դ.։ ԲԳ (սկ.)՝ ստացուած 1 թերթի ընդլայնակի ծալումով, վր. եւ ստ. հատուածների եզրահատումով (բնագիրը հատուած)։ Մագաղաթ (17,8×13). երկսիւն (17×9). բոլորագիծ երկաթագիր (նմուշ՝ Գա). տող՝ 15 (սկզբնական վիճակը՝ 36,5×26. երկսիւն (29×19,5). տող՝ 26): Կարդալ՝ Գա «/// եւ եղեւ յամին յորում մեռաւ Ոզիա արքայ... եւ երկուքն ծածկէին զոտս իւրեանց, եւ երկուքն թռուցեալ։ Աղ///», Գբ «///ջինն իրաւունս պաշտաման յայնժամ զաշխարհական սրբութիւնն... արկղն կտակարանաց պատեալ ներքոյ արտաքոյ ոսկւով ///», Բա «/// խորանն յամենայն ժամ մտանէին քահանայքն... Զայս ցուցեալ Հոգւոյն Սրբոյ ///», Բբ «/// արդարութիւնք, որ մինչեւ ի ժամանակս ուղղութեանն ի վերայ կային... յովտ մի, որ նշանախեց ///»։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1950-ական թթ. խոնաւութիւնից եւ գործածութիւնից լուսանցակողերը եւ թերթերը (հատկապէս եզրերը) աղտոտուած, տեղ-տեղ առաւել գորշացած, լուսանցակողերի կարմիրը թափուած, պտռկ-պհպ-ները վնասուած, խիստ աղտոտուած, Աա, Բբ երեսների գիրը մասամբ թափուած, պտռկ-պհպ Ա՝ թանաքի թթուայնութեան հետեւանքով տառերի գծագրութեամբ առաջացած անցքեր, վր. եւ ստ. հատուածներից պատռուած-ընկած։ Լուսանցազարդերը՝ տեղ-տեղ (76ա, 100ա, 108բ եւ այլուր) փոքր-ինչ կտրուած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-4ա [Ա. Ճրագալուցին Ծնընդեանն Քրիստոսի Աստուծոյ մերոյ. ձեռ. 428, 58ա] («ՏԷՐ ՄԽԻ») – Տարփումն ըղձական, տոչոր անձկա[կա]ն...

2. 4ա-6բ Բ. Գանձ Ծնընդեան առաջի աւուր («ՃԱՐԱ») – Ճրա՛գդ պարծանաց, թագաւո՛ր փառաց...

3. 6բ-8բ Գ. Գանձ Ծնընդեան («ՄԿՐՏԻՉ») – Մաքուր եւ ամբիծ սուրբ Աստուածածին...

4. 8բ-11բ Գանձ Ծնընդեան եւ Մկրտութեան («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խորան փառաց հոգոյն ճշմարտի եւ բնակարան Հօրն երկնաւորի...

5. 11բ-4ա Գանձ Աւետեաց Աստուածածնին («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խնդութեան ձայն, բարբառ աւետեաց...

6. 14-6ա Գանձ Յովանու Մկրտչի («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ փառաւք պանծալի այսաւր ցնծա...

7. 16-8բ Գանձ Ճգնաւորաց («ՃԳՆԱՒՈՐՔ») – Ճգնաւորք ընդրեալք ճշմարտագործեալ...

8. 18բ-23բ Գանձ թագաւորաց («ՀԻՆԳԷՏԱՍԱՆ») – Համագոյական Հաւր սահման եւ Բան...

9. 23բ-6ա Գանձ Վահանա Գողդնացուն («ԳՐԻԳՈՐ») – Գըթացեալ քո[յ]ին արքայդ երկնա[յ]ին եւ առեր մարմին...

10. 26ա-8ա Գանձ Սուրբ Սարգսի զօրավարի եւ որդոյ նորա («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ փառաւք զարդարեալ, եկեղեցի պայծառազգեալ...

11. 28ա-30ա Գանձ Ատոմեանցն («ԳՐԻԳՈՐԷ») – Գեղապանծ լուսով, գերազարդ փառով, գեղասքանչ գունով...

12. 30բ-3ա Գանձ Ոսկեանցն եւ Սուքիասանցն («ԳՐԻԳՈՐԻ Է») – Գանձ սիրո քո[յ]ին գանձեալ ի յոգին գերաշակերտին...

13. 33ա-9ա Գանձ Թարգմանչացն («ԲՆ ՔԱՐՈԶԻՑ») – Բարձրեալ անքննին բնաւից լըրութիւն, բաւականութիւն...

14. 39ա-41ա Գանձ Գալստեան Քրիստոսի քառասնօրեայ («ՄԿՐՏԻՉ») – Միասնական Սուրբ Երրորդութիւն, բարեբանեալ անբաւ զօրութիւն...

15. 41ա-3բ Գանձ Ղեւոնդեանցն եւ վարդա[պետաց] («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խրամատեալ կանոնք աւրինին Հօր համայնից սրբոյն Գրիգորի...

16. 43բ-8ա Գանձ հայրապետաց Գ. ժողովոյն («ԱՅՐԻՎԱՆԵՑԻ») – Աստուած կենդանի, անիմանալի, անհասանելի...

17. 48ա-52բ Գանձ Բարեկենդանին («ԵՐԵՆԱՆԵՑԻՆ») – Երգ յաւէրժական երգեմք բանական երիցդ միական...

18. 52բ-4բ Գանձ Թէոդորոսի («ԳՐԻԳՈՐ») – Գոհաբանեալ ես Տէ՛ր, Սո՛ւրբ Հոգի...

19. 52բ-6ա Գանձ անառակ որդուն («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ տիրական, անճառ, անհաս...

20. 56բ-8բ Գանձ մեծատանն եւ Ղազարու («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհո[ւ]րհ(=դ) տիրական, որ նորոգեաց զաշխարհս ամենայն...

21. 58բ-60բ Գանձ Քառասնիցն («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ հզաւր անմահից արքայ...

22. 60բ-2բ Գանձ դատաւորին եւ այրուն («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ անքննին, որ գթացար յազգս մարդկա[յ]ին...

23. 62բ-5ա Գանձ սրբոյն Գրիգորի («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ հզաւր անմահից արքա Յիսուս Քրիստոս...

24. 65ա-70բ Գանձ յարութեան Ղազար[ու] («ԳՐԻԳՈՐԻ Է ՍԱ») – Գոհաբանական ձայն նուիրական տացուք քում անուան...

25. 70բ-2բ Գանձ արմաւենեաց («ՀԱՅՑԷՍ») – Համագո[յ]ական Հաւր սահ[մա]ն եւ բան...

26. 72բ-6ա Գանձ Աւագ երկուշաբաթին («ԳՐԻԳՈՐԻ Ե ՍԱ») – Գերագոյն Էից, գերահրաշ գո[յ]ից...

27. 76ա-9ա Գանձ Աւաք երեքշաբաթին («ԳՐԻԳՈՐ») – Գործ արարչական գերահրաշական գթով գոյացան...

28. 79ա-81ա Գանձ Աւաք չորեքշաբաթի («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ անճառ խորհուրդ անհասին, որ կայր ծածկեալ...

29. 81ա-3բ Գանձ Աւաք հինգշաբաթին («ԶՊԱԿԱՍ») – Զահեղ, զանքննին զխորհուրդըս խորին...

30. 83բ-5ա Գանձ ցերեկի Ոտնալուա[յ]ին («ՈՐԴՍ») – Որք փափաքէին ուտել զայն մարմին...

31. 85ա-7բ Գանձ ի Աւագ ու[ր]բաթուն («Ի ՄԱԹԷ») – Ի յանմարմնական յանձանց բանական...

32. 87բ-9բ Գանձ թաղման («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ սոսկալի այսաւր ցուցաւ...

33. 89բ-92ա Գանձ Յարութեան («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ ձայն ուրախալի գոչէր Գաբրիէլ...

34. 92ա-4ա Գանձ հասարակաց կիրակէի («ԳՐԻԳՈՐ») – Գերամբարձ Աստուած, գովեալդ ի զաւրաց...

35. 94ա-6բ Գանձ Համբարձմանն Քրիստոսի («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ տօնիւս ահագին...

36. 96բ-8ա Գանձ Հոգո գալստեան («ՄԿՐՏԻ») – Մեծ եւ հզաւր Հոգի Աստուծոյ, անտես մըտաց անհաս խորհրդոյ...

37. 98ա-100ա Գանձ եկեղեցոյ («ՄԿՐՏԻՉ») – Մաքրեալ տաճար սուրբ տէրունական...

38. 100ա-1բ Գանձ Վարդավառին («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ մեզ յայտնեալ...

39. 101բ-4ա, 105բ Գանձ Փոխման Աստուածածնին («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ հրաշակերտ վեհին սաւառնացեալ...

40. 105բ-8բ Գանձ Սուրբ Խաչին («Ի ՄԱԹԵՈՍԵ») – Իսկակից Որդի Հաւր քո հզաւրի...

41. 108բ-10բ Գանձ մարտիրոսաց («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ փառաւք զարդարեալ եկեղեցիք...

42. 110բ-3ա Գանձ հրեշտակապետացն («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ հրական...

43. 113ա-5ա Գանձ Յակոբա Մծբնա հայրապետին («ՄԿՐՏԻՉ») – Մեծահռչակ անուն գովելի, տէր սո՛ւրբ Յակոբ...

44. 115ա-8բ Գանձ Դաւթի եւ Յակոբա («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խորք անքննին անճառ անհասին, Հօր արարչին...

45. 118բ-21ա Գանձ սրբոյն Ստեփանոսին («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ հզօր անմահ թագաւոր...

46. 121ա-3ա Գանձ առաքելոցն Պետրոսի եւ Պօղո[սի] («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհրդո Փրկչին...

47. 123ա-5բ Գանձ Յոհանու եւ Յոկոբա՝ որդոցն որոտմ[ան] («ԳԷՈՐԳԵԱՆ») – Գերահրաշ խորհուրդ աւետարանչաց...

48. 125բ-7բ Գանձ պաշտման գիշերոյ («ԳՐԻԳՈՐԻ Ե») – Գերանճառ արփի՝ գոյից ամենի...

49. 127բ-9բ Գանձ եկեղեցոյ («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ փայլմամբ իբր ըզբոց գեղազարդեալ...

50. 129բ-31բ Գանձ հայրապետացն («ՅՈՎԱՆԵՍ») – Յաւէտ քեզ փա՛ռք, փառա՛ց թագաւոր...

51. 131բ-3ա Գանձ մարգարէից («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ անուն հրաշալի... զխաղաղութիւն տալ անդատապարտք. ողորմեաց։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, բոլորգիր, ԺԶ. դար

ա. 104բ-5ա [Տաղ] – Արեգակ<ա>ն արդարութեան, ալելուիա՜յ, բացաւ մեզ դուռն ողորմութեան... Քրիստոս հզօր մեծ թագաւոր. աւրհնեալ է Տէր։

104բ սկ., այլ ձեռքով՝ «Կթխայ դորիք ձեռաց»։

բ. 105ա [Տաղ] – Այսօր եղեւ պայծառ գարուն, / ցնծան ծաղկունքն եւ զարդարին, / ձայնն քաղցրիկ գայր պլպուլին... զինչ ալիքն մէչ ծովուն։

գ. 133բ [Տաղ] – Յիսուս Որդի Հաւր մի[ածի]ն, ճառագայթ կերպարանին, ծնունդ անճառ... /// պատվիրանին /// անառակին (4-5 տող անընթեռնելի)։

Տե՛ս Ներսէս Շնորհալի, Գիրք, որ կոչի Յիսուս Որդի, Կ. Պոլիս, 1824, էջ 3-4։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

133բ Փա՜ռք ամենասուրբ Երրորդութեան՝ Հաւր եւ Որդոյ եւ Սուրբ Հոգոյն, որ հասոյց զիս ի յաւարտ Գանձարանիս, զոր փափա[գա]նաւք սրբագրել էրետ Ղարաճա Յոհաննէսն՝ յիշատակ իւր եւ ծնաւղաց իւրոց։ Որք հանդիպիք եւ եղանակէք, յիշեցէ՛ք ի սուրբ յաղաւթս ձեր զբցուն գրիչս՝ զՄելքիսէթս, եւ զստացող սորա՝ զՂարաճա Յոհանէսն, եւ ծնաւղս իւր, եւ Աստուած զձեզ յիշէ իւր յարքայութիւն. ամէն։ Գրեցաւ Գանձարան[ս] ի թվիս Հա[յ]ոց ի Ջ[ԻԹ]. (1480)։

Տե՛ս Տե՛ս ԺԵ. դ-ի յիշ-ք, Գ., էջ 453, Հմր 617։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1ա (շղագիր, ԺԹ. դ.) Նուէր Սուրբ Էջմիածնայ մատենադարանին Գաբրիէլ Յոհաննիսեանց։ 12 Ե. 1885։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմին սոսնձուած կարմիր մոմլաթին՝ «3505», Ա. կազմաստառին սոսնձուած թերթիկի ա երեսին՝ «Հմր 2 / Գանձարան քառածալ, բոլորագիր. գրեալ ի թղթի «ի Մելքիսեթէ ումեմնէ ի թվին հայոց Ջ/// եղծեալ». ունի ի վերջն յիշատակարան համառօտ։ Պարունակին ի Գանձարանիս. Ա. Գանձք ի ծնունդն Քրիստոսի՝ բաժանեալ ի չորս գլուխս... Ի թաղումն, ի յարութիւնն, ի համբարձումն Քրիստոսի։ Եւ այլն, եւ այլն», «2 թերթ մագ. պհպ.», բ. երեսին՝ «408/3505, ՋԻ.-1471, Մ[եսրոպ] եպիսկոպոս», պհպ. Աա՝ «3505/408, 1471 թ.», 1ա՝ «3505, նուէր Սուրբ Էջմիածնայ Մատենադարանին, Գաբրիէլ Յովհաննիսեան, 1885.12.V.»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Պտռկ-պհպ. Գբ՝ հայերէն այբուբենի տառեր, 28բ՝ հակառակ դիրքով «Արութին Տէր Յովանէսայ»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ Պտռկ-պհպ. Գբ՝ թռչուն, ծաղիկ։

 

 

3506

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԼԵՀԱՍՏԱՆ* (՞ Ա.) ՌԿԴ. – 1615 (Ա.)

ԱԴՐԻԱՆՈՒՊՕԼԻՍ (Բ.) ՌՃԽԶ. – 1697 (Բ.)

ԳՐԻՉ՝ Զատիք Պօղտանի (1ա-60ա), Անանուն (60ա-96բ), Կարապետ (97ա-130բ), Մինաս քհյ (130բ-259բ)։ ՍՏԱՑՈՂ՝ Եփրեմ պատրիարք երաժիշտ։

Ծնթ. Համառօտ ցուցակի (Ա., 1965, էջ 1029) հետ նաեւ մենք առաջին մասի գրչութեան վայր ենթադրաբար համարում ենք Լեհաստանը, քանի որ առաջին գրիչ Զատիք Պօղտանուց (Պօղտանի որդի) մեզ են հասել Լվովում գրուած Հմր 99, 1385 ձեռագրերը։

ԹԵՐԹ՝ 260։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԲ×12 (Թ 4, ԺԱ 10)+4։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թագով պսակուած ոճաւոր ուղղանկիւն, մէջը՝ «WERGOY/ VERYRAVT/ HATWOL/ GEBAVT/ HANSEISEL»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19×14,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն՝ թ. 1-60 (14×11), թ. 61-96 (15-15,5×11), թ. 97-260 (13,5-15×9,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր՝ թ. 1-60 (նմուշ՝ 35ա), բոլորգիր՝ թ. 60-96 (նմուշ՝ 69ա), բոլորգիր՝ թ. 97-130 (նմուշ՝ 122ա), թ. 130-259 (նմուշ՝ 212ա)։ ՏՈՂ՝ 25 (թ. 1-60), 31 (թ. 61-94), 25-26 (թ. 97-196), 30 (թ. 197-259)։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն կաշի, Ա. փեղկին ձուածիր իսլամական ճնշադրոշմ (պահպանուած հին կազմից). միջուկը՝ տախտակ. աստառը՝ կանաչ կտաւ: ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ սպիտակ չգրուած թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 26բ, 190ա, 221ա։ Լուսանցազարդ՝ բուսական (26բ, տարբեր՝ 31բ, 54ա)։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր (5բ, 26ա, 54ա՞), մարդադէմ (109ա, 190ա, 252ա)։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, վարդագոյն, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. վերջին նորոգումը 2023 թ.ի, վերակազմած՝ նախկին կազմից պահելով միայն Ա. փեղկի կաշին, վրան 2 մետաղէ գամերի հիմք վարդեակի հետքեր, խառը դասաւորութեան թերթերը ճիշտ կարգով կազմած. թ. 1-59 թանաքի թթուայնութեան հետեւանքով տեղ-տեղ տառերն արտացոլուած հակառակ երեսներին, գրադաշտը մգացած, 77ա-ին նախկինից մնացած կապոյտ մատիտով գրութեան հետքեր, թ. 181ի արտք. լս-ի կտրած մասը լրացուած. լուսանցակողերը կեղտոտուած:

Ծնթ. նախկին՝ Ի. դարի 50ական թթ.ի կազմը (Ա. փեղկ շագանակագոյն կաշի, Բ. փեղկ եւ Ա.ի եզրեր վարդագոյն մոմլաթ, մէջքը կապոյտ կտաւ, միջուկը ստուարթուղթ, աստառը սպիտակ թուղթ, Ա. փեղկի հին աստառից դեղին մետաքսէ պատառիկ) պահուում է ձեռագրատանը:

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 2ա-5բ Ընդդիմադրութիւն առ միմեանս սրբոյն Աթ[անա]սի եւ Արիոսի՝ նոցունց խնդիր դարձեալ յաղագս Սրբոյ Հոգոյն – Արիոս ասէ. Եւ արդ, վասն զի մանաւանդ սահմանացեր դու ի սկզբանն համագոյական գոլ... այսու իմացիր եւ լռեաց։

Ծնթ. թերթերի ստ. լս-ներին շղագրով ցուցումներ նախկինում խառը դասաւորութեամբ թերթերի ճիշտ կարգի մասին, օրինակ՝ 3բ՝ «շար. տես թղ. 17», 11բ՝ «Տես շարունակութիւն 94 թ.», 24բ՝ «Տես շարունակութիւն 57-րդ թուղթ», 12ա՝ «առաջին մասը Տե՛ս թուղթ 5»։

2. 5բ-26ա Սրբոյն Աթանասի եւ Զակքէի՝ առն հրէիս տուրեւառք վիճմանց՝ յաղագս աստուածութեանն Քրիստոսի – Զակքէ ասէ. Մոլորեալք էք, քրիստոնեա՛յքդ, նախ եւ առաջին՝ զի կարծէք եւ այլ Աստուած գոլ, քան զմինն... իբրեւ առագաստեալ տեսանիւր յաչս ձեր։

3. 26բ-31բ Հարցմունք եւ պատասխանիք ի Գրոց Սըրբոց – Մինչ ոչ էին ստեղծեալ հրեշտակք եւ մարդիկք, զաստուածութիւնն ո՞վ փառաւորէր։ Պատասխանի. Հայր Որդոյ փառաւորէր... ճաշակեաց Ադամ վասն կնոջն ողորմելոյ, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս։

4. 31բ-2ա ԲԺ. (12) ակն լանջացն Ահարոնի, ԽԴ. (44)՝ ԲԺ. (12) առաքելոցն արժանաւորք լանջաց մեծի քահանայապետին Յիսուսի – Առաջին ակն սարդիոն շիկագոյն, արիւնատեսիլ գտանի... գտանի ի Տորոս, յանցս Եփրատ գետոյ։

5. 32ա-7ա Ոլոմպիանու առակք

ա. 32ա Ստընտուն ցմանուկն, վասն զի լայր, թէ ոչ լուռ կացցես, ասէ... մինչեւ ցբանն են յուսացելոցն շնորհք։

բ. 32աբ Կրիայ զձի ի հանդէս ընթացից կոչէր... պիտոյանալ կրթութեան եւ փութոյ յամենայն ուրեք։

գ. 32բ Ընդ կուսի գեղեցկութեան առիւծ զարմացեալ տռփէր... զբնութեանս զէնս ոչ մերկանալ։

դ. 32բ-3ա Տռփեցաւ աքիս ի պատանւոջ... բնութեան իրք անընդդիմակալ են եւ յամենայնի բուռն։

ե. 33ա Յառիւծէ ծերութիւն հատանէր զզօրութիւն... իսկ իմաստնոցն յայտնի է։

զ. 33ա Մայր ցեղջերու ասէ, եթէ դու եւ մեծութեամբ յաղթ ես, քան զշունս... զօրացուցանէ զբնութեամբ երկչոտսն։

է. 33աբ Քարոզ ի հաւս հասանէր... մի՛ արտաքուստ պիտոյանալ զարդուց։

ը. 33բ-4ա Նապաստակք ի մի վայր եկեալք՝ մեզ ասեն. կեանքս անկեանք են... չար ընկերացն տեսանել, զի կրիցեն։

թ. 34ա Ագռաւ զիւր բնութիւնն պարսաւէր... որ ոչ բնութեան է սարաս։

ժ. 34ա Էշ էր եւ առիւծ թուէր... զխրատելոցն կեղծաւորիս ձեւ։

ժա. 34աբ Գորտ եւ մեծաձայնէր միանգամ... քանզի բազում անգամ յինքեանց մատնին։

ժբ. 34բ Գայլք առ ոչխարս հրեշտակագնաց եղեալ ասեն... խ<ա>րատէ առասպելս ի թշնամեաց խրատուց զգուշանալ։

ժգ. 34բ-5ա Զուարակք ի միասին արածէին... զառ բարեկամիս հաստատուն պահել զմտերմութիւն։

ժդ. 35ա Ագռաւ պանիր ունէր ի բերանն... մի՛ երբէք պատրիցիս ի սուտակասպաս գովութենէ։

ժե. 35աբ Կապիկք մեծ իմն խորհեցան քան զբնութիւն... ունի իմն ծերութիւն իմաստութիւն ժամանակաւ եւ հմտութեամբ աւելագոյն։

ժզ. 35բ Արծիւ հալածէր զկաքաւ, եւ կաքաւն ի բզէզն ապաւինեցաւ... մի՛ առնէր քեզ թշնամի զոք ի մարդկանէ, թէպէտ եւ աղքատ եւ տկար լինի։

ժէ. 35բ Մրջիմն եւ աղաւնին. Աղաւնին տերեւ ետ մրջմանն... յորմէ զերծաւ աղաւնին։

ժը. 35բ Որսորդն կալաւ կաւաք մի... զի ոչ հաճի Աստուած ի գործս քո եւ դարձեալ քեզ պատրաստէ զնա։

ժթ. 35բ-6ա Աղուէս մի քաղցեաւ... հետոյ ոչ երեւի ումէք, զի անցաւոր եւ խաբող է։

ի. 36ա Հարցին ընդ աղուեսն, թէ քանի ցեղ արուեստ գիտես... ապա նա է կատարեալ մարդ, որ ոչ մեղանչէ։

իա. 36ա Այրի կին մի ունէր տղայ մի... մեղք որդւոցն ի գլուխ ծնողացն է յօուրն դատաստանի։

իբ. 36աբ Աղուեսն եւ խեցգետին եղեն եղբարք... տեարք լինին երկնից հացին։

իգ. 36բ-7ա Առիւծն կալաւ իւր սպասաւոր զաղուեսն... ոչ վայել է մարդոյ ձկտել աւելի քան զկար իւր, ոչ ի հոգի եւ ոչ ի մարմին։

իդ. 37ա Արծիւ սլանայր ի հօտս ոչխարաց... ընմբռնին յորոգայթ նման բանսարկուին։

իե. 37ա Ագռաւն գնաց առ հաքիմ եւ իր ձագուն դեղ ուզէր... հետոյ երբ անկին ի նոսա եւ չօգտին։

Տե՛ս Առակք Ողոմպիանու, Վենետիկ, Սուրբ Ղազար, 1854, ձեռագրիս ԻԴ., ԻԵ. առակները տպագրում չկան։

6. 37ա-49բ Վասն բարուց իւր<գի>աքանչիւր կենդա[նւոյն] – Վասն առիւծու, որպէս բարուախօսն ասէ, թէ թագաւոր է ամենայն գազանաց... թէ այլ ոք կայ Աստուած, քո արարիչ, մեր երկրպագութիւնս նմա համարեսցի։

ա. 37աբ Վասն առիւծու, որպէս Բարուախօսն ասէ, թէ թագաւոր է ամենայն գազանաց... բարւոք ասացեր բար[ոյախօսն] վասն առ[իւծուն] եւ վասն կոր[եան]։

բ. 37բ-8ա Էրէ ինչ աթոլոփս գազան սաստիկ երէ...

գ. 38ա Ի գինոյ եւ ի կնոջէ խոտորեայ այլ իմաստուն։ Են եւ քարինք ինչ...

դ. 38աբ Է գազան ինչ ի ծովի, որ կոչի սղոց...

ե. 38բ-9ա Է թռչուն ինչ, որ կոչի քարադրոս...

զ. 39ա Դաւիթ ասէ՝ Նմանեցայ ես հաւալ...

է. 39աբ Զբուոյն ասեն, թէ զգիշեր քաջ սիրէ, քան զտիւ...

ը. 39բ Դարձեալ ասէ Դաւիթ՝ Նորոգեսցի որպէս զարծու[ի] մանկութիւն քո։ Բարուախօսն ասէ զնմանէ, թէ յորժամ ծերանայ...

թ. 39բ-40ա Տէր մեր Յիսուս Քրիստոս ասէր՝ Իշխանութիւն ունիմ դն[իլ]... Էր թռչուն ինչ, որ կոչի փիւնիքս...

ժ. 40ա Գիրք ասեն՝ թէ որ անարգէ զհայր կամ զմայր... Է թռչուն ինչ, որ կոչի յոպոպ...

ժա. 40աբ Յոբ ասէ, թէ՝ Ով եթող զցիռ ազատացեալ։ Բարւախօսն ասէ զցիռն...

ժբ. 40բ Յովաննէս ասաց ցփարիսեցիսն ծնունդ իժից։ Բարւախօսն ասէ զիժէ, թէ յորժամ արուն...

ժգ. 40բ-1ա Տէր մեր ասաց՝ Եղերուք խորագէտք իբրեւ զօձս։ Բարւախօսն ասէ, թէ երեք բարք են օձի...

ժդ. 41աբ Սողոմոն ասէ՝ Երթ առ մրջիւնն, ո՛վ վատ [Առկ. Զ. 6]։ Բարւախօս ասէ՝ Գ. բարք են մրջիւնն...

ժե. 41բ-2ա Եսայի մարգարէն ասէ՝ Անդ յուշկապարիկք բնակեսցեն [ԺԳ. 21-22]։ Բարւախօսն ասէ վասն յուշկապարկաց, թէ մահաբերք են...

ժզ. 42ա Է զեռուն ինչ ոզնի անուն...

ժէ. 42աբ Վասն մղզի, որ կոչի արագնոյ բարւախօսն ասէ, թէ յորժամ ծերանայ...

ժը. 42բ Զաղուէս. ասէ բարուախօսն, թէ ամենեւին նենգաւոր է...

ժթ. 42բ-3ա Մարգարէն ասէ՝ Ի Տեառնէ եղիցի նա որպէս առիւծ... Բարւախօսն ասէ զյովազէ...

ի. 43ա Պաւղոս առաքեալ ասէ՝ Չեմ ինչ անտեղեակ... [Բ. Կոր. Բ. 11]։ Բարւախօսն ասէ՝ գազան ինչ ի ծովու...

իա. 43բ-4ա Երեմիաս ասէ՝ Ձայն արար կաքաւն... [ԺԷ. 11]։ Բարւախօսն ասէ զկաքաւէ, թէ զայլոց ձուս թխէ...

իբ. 44աբ Տէր ասաց՝ Վայ յղեաց եւ որ ունիցին մանուկ ստընդ[իայս]... [Ղուկ. ԻԱ. 23]։ Բարւախօսն ասէ զանգեղէ...

իգ. 44բ Ելիփազ Թեմնացի ասէ՝ Մրջիւն առիւծն սատակեցաւ... Բարւախօսն ասէ զմրջիւն առիւծ է, թէ հօր նորա...

իդ. 44բ-5ա Աւրէնքն հրամայեն՝ Մի՛ ուտիցես զաքիս։ Բարւախօսն ասէ զաքսոյ, թէ...

իե. 45ա Մարգարէն ասէ՝ Որպէս փափաքէ եղջերու։ Բարւախօսն զեղջերուէ ասէ, թէ այնպիսի ինչ բնութիւն...

իզ. 45աբ Է երէ ինչ, որ կոչի կոտորոս...

իէ. 45բ Աւրէնքն ասեն՝ Մի՛ ուտիցես զբորէն... Բարւախօսն ասէ, թէ արու եւ էգ է...

իը. 45բ Այլ ինչ էրէ կայ ի Նեղոս գետ...

իթ. 46ա Է երէ ինչ, որ կոչի ինքնիմոս, որ թարգմանի հետահան...

լ. 46աբ Է ծառ, որ կոչի պերեդիքսոն, որ թարգմանի կշտապանակ...

լա. 46բ Բարւոք ասաց՝ Թէ նստես դու իբրեւ զագռաւ... Բարւախօսն ասէ զագ[ռաւէ], թէ ի միաւորութենէ...

լբ. 46բ Բարւախօսն ասէ վասն տատրակի...

լգ. 46բ Ծիծառն միանգամ ծնանի...

լդ. 46բ Եւ զմիեղջերէ ասէ, թէ թշնամի է օձի...

լե. 46բ-7ա Դարձեալ վասն արջու այնպէս ասէ, թէ գազան է...

լզ. 47ա Է հաւ մի, որ կոչի ժրահաւ...

լէ. 47ա Զագռաւ ասէ, թէ յորժամ հանէ զձագն ի ձուոյն...

լը. 47աբ Է թռչուն ինչ փանաքի եւ վտիտ, անախտ եւ անհաս...

լթ. 47բ Է գազան ինչ վար[ա]զանման...

խ. 47բ Է գազան ինչ որպէս եզն...

խա. 47բ Է գազան ինչ մարդակերպ...

խբ. 47բ Է այլ կենդանի որպէս զոչխար...

խգ. 47բ Է գազան ինչ կանանցի ունելով զգլուխն...

խդ. 47բ Են եւ այծամարդք...

խե. 47բ Են եւ այլադէմ կենդանիք...

խզ. 48ա Է գազան ինչ նման առիւծու...

խէ. 48ա Է գազան ինչ մեծ քան զփեղ...

խը. 48ա Եւ վասն միեղջերուի ասեն...

խթ. 48ա Վասն բասկճի ասե...

ծ. 48բ Վասն վագրի ասեն...

ծա. 48բ Են ի հնդկաց կողմն մարդիկ...

ծբ. 48բ Է եւ էշ եղջիւրւաոր։

ծգ. 48բ Են մարդիկք ագեւորք...

ծդ. 48բ Է հնդիկս կղզի ասեն...

ծե. 48բ Ի Կապադոկիայ է ծովակ...

ծզ. 48բ Ի Թիրակէ է ծովակ մի...

ծէ. 48բ Ի Պէփլագոնիայ է աղբիւր...

ծը. 48բ-9ա Շաթառի մօտ ի Փայտակարան քաղաք...

ծթ. 49աբ Մինդիմոս սոփեստէսքն, որ են մերկիմաստք...

Ծնթ. Ա. խմբգր., յաւելեալ երկրորդ շարքով։ Միաւորները առանց խորագրերի, իրարից տարորոշուած առաջին բառի սկզբնատառի կարմրով եւ լս-ներում արուած յատուկ նշաններով։

Տե՛ս Գ. Մուրադեան, Բարոյախօս (PHYSIOLOGUS). հայերէն խմբագրութիւններ.– Բանբեր Մատենադարանի, հտ. 23, Երեւան, 2016, էջ 291-329։ G. Muradyan, Physiologus, the Greek and Armenian Versions with a Study of Traslation Technique, Leuven-Paris-Dudley, MA 2005։

7. 49բ-55ա [Խրատք Յովհաննու Երզնկացւոյ]

ա. 49բ-53բ Խրատ հոգեւորական՝ ասացեալ Յոհանիսի վարդապետի Եզնկեցւոյ, որ Պլուզն կոչէին – Արար Աստուած զմարդն հոգի եւ մարմին... պիտի աւիրի աշխարհն այն։

բ. 53բ-5ա Խրատ մարմնաւոր կենացս յաշխարհի իմաստութեան՝ նորին Յոհաննու Եզնկեցոյ ասացեալ – Զպարոնութիւն արժանի մարդոյն այն, ով ճանաչէ... ոչ որ մեծազգի լինի, ու գործքն վատ, եւ Քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս։

8. 55ա-7բ Խրատք իմաստնոց՝ պիտանի ամենայն մարդոյ – Չորս իրք զթագաւորութիւնն պահէ... այնոքիւք է ի պատկեր Աստուծոյ, որպէս ասէ մարգարէն։

9. 57բ-9ա [Հարցմունք թագաւորին տաճկաց եւ պատասխանիք Անտիոքայ հայարպետի. հմմտ. ձեռ. 644, 147բ] Թագաւորն տաճկաց ասէ – Հարց. Ընդէ՞ր ինքն Աստուած իջանէր յերկնից... Պատասխանի Տիմոթեայ Անտիոքա հայրապետ. Եւ ընդէ՞ր ինքն Աստուած իջանէր... բան ի մտաց, անհաս եւ անժամանակ եւ անբաժանելի, որ է աւրհնեալ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

10. 59աբ Բանք ընդդիմադրականք առ մահատականքն (=մահմետականք), որ եւ կարծիս տան, թէ գիտեն զԱստուած, զաւրէնս նոր Աստուծոյ – Արդ, մեք երիս Աստուածս օտարս եւ զատեալս... Յիսուս՝ Որդի Մարիամու, Հոգի եւ Բան Աստուծոյ։

11. 59բ-60ա [Վասն սրբոյն Աստուածածնի] – Աւետարանեցաւ սուրբն Մարիամ ի Նազարեթ եւ ԺԵ. ամաց էր... սատակեցան արք Ծ. (50)՝ հարեալք զմիմեանս, որում փառք յաւիտեանս. ամէն։

12. 60ա-79ա [Նոննոսի] Ժողովարանք մեկնութեանց պատմութեանցն այնոցիկ, զորս յիշատակեաց սուրբն Գրիգոր Աստուածաբան ի ճառի մեկնութեանն, որոյ սկիզբն «Դարձե[ա]լ իմ Յիսուս» է.

Տե՛ս ձեռ. 598, 22բ-54բ։ 1. ա/60աբ։ բ/60բ-1ա (խորագիրը եւ սկիզբը տարբեր՝ Ոչ փռիգացւոց, հատուածք եւ փողք եւ կորիբանդք – Այս պատմութիւնս կայ յԱրձանականն...)։ գ/61աբ։ դ/61բ-2ա։ ե/62աբ։ զ/62բ։ է/62բ։ ը/62բ-3ա։ թ/63ա։ ժ/63աբ։ ժա/63բ։ ժբ/63բ։ ժգ/63բ։ ժդ/64ա։ ժե/64ա։ ժզ/64ա։ ժէ/64աբ։ ժը/64բ։ ժթ/64բ։ ի/64բ-5ա (սկիզբը տարբեր՝ Ի Սիս կարծեցեալ եղեւ ոյհի աղջկանն յափշտակելոյ...)։ իա/65ա։ իբ/65ա։ իգ/65ա։ իդ/65աբ։ 2. [Պատճառ]/65բ-6բ (խորագիրը՝ Առաջին ճառ։ Յաղագս Պոլիպիդեացն եւ որ ընդ նոսա անուանցն)։ ա/65բ-6ա։ բ/66ա։ գ/66աբ։ դ/66բ։ ե/66բ։ զ/66բ-7ա։ է/67ա։ ը/67ա։ թ/67աբ։ ժ/67բ։ ժա/67բ-8ա։ ժբ/68ա։ ժգ/68ա։ ժդ/68բ։ ժե/68բ։ ժզ/68բ։ ժէ/68բ-9ա։ ժը/69ա։ ժթ/69ա։ ի/69ա։ իա/69աբ։ իբ/69բ։ 3. (խորագիրը տարբեր՝ Մեկնութիւն նմանապէս այնոցիկ եւ որ յառաջնումն արձանականին եղեւ յիշեալ պատմութեանց), [Պատճառ]/69բ-70ա։ ա/70աբ։ բ/70բ։ գ/70բ-1ա։ դ/71ա (Չորրորդ պատմութիւն Յաղագս Պէլօպսի խակագործութենէ, որ եւ գրեալ է ի մկրտու[թեան] ճառին)։ ե/71ա։ զ/71աբ։ է/71բ (Որ առ Տօրոսքն օտարասպանութիւնք Է.երորդ – Տօրոսքն ազգք են սկիւթացիք, առ որ փոխադրեալ եղեւ ի ձեռն Արտեմիդեա...)։ ը/չիք։ թ/71բ։ ժ/71բ-2ա։ ժա/72ա։ ժբ/72ա։ ժգ/72ա։ ժդ/72ա։ ժե/72աբ։ ժզ/72բ։ ժէ/72բ։ ժը/72բ։ ժթ/72բ-3ա։ ի/73ա։ իա/73ա։ իբ/73աբ։ իգ/73բ-4ա։ իդ/74ա։ իե/74ա։ իզ/74աբ։ իէ/74բ-5ա։ իը/75ա։ իթ/75աբ։ լ/75բ։ լա/75բ։ լբ/75բ։ լգ/75բ։ լդ/75բ-6ա։ լե/76ա։ լզ/76ա։ լէ/76բ։ լը/76բ։ լթ/76բ-7ա։ խ/77ա։ խա/77ա։ խբ/77աբ։ խգ/77բ։ խդ/77բ։ խե/77բ-8ա։ խզ/78ա։ խէ/78ա։ խը/78բ։ խթ/78բ։ ծ/78բ։ ծա/78բ-9ա։ ծբ-ղ/չիք։ 4/չիք։

Ունի՝

ա. 68աբ Ժ. Հանդերձ այսոքիկ եւ յաղագս սաղամանդրեանցն պատմութիւն – Սաղամանդրն կենդանի ինչ է՝ մեծութեամբ իբրու այնմ... եւ նա ոչ այրի։

բ. 78բ ԾԲ. Այլ պատմութիւն – Այսինչ առասպելեալ լինի՝ ի Տիւռենկան ծովն գազան ինչ գոլ... ուտէր անխնայապէս եւ գազանաբար։

գ. 76բ ԼԶ. Յաղագս սնափառին Անաքսարագորոսի գրեալ է։

դ. 76բ ԼԸ. Յաղագս Փաղէղոսի ասացեալ է ի ճառի սրբոյ աւուրն լուսոյ եւ գրեալ է։

ե. 78ա ԽԷ. Յաղագս Միւթրոսի գրած է։

Ծնթ. Ունի շարադասութեան եւ բառային որոշ տարբերութիւններ։ 2րդ միաւորի ա-ե ենթամիաւորները չառանձնացւած եւ անխորագիր։

13. 79ա-81բ Վասն որ հերձուածողն Նաւատիոս զկնի մկրտութեանն ոչ թողոյր յանցաւորին գրեաց Աստուածաբանն Գրիգորիոս առ եօթնալոյսն Բասիլիոս, եւ նա պատասխանէ – Գանձ եկեղեցոյ Աստուծոյ է Հին եւ Նոր կտակարանքն եւ ամենայքն վկայեն... եւ զայլ սքանչելիսն արար, եւ սոքա ասեն՝ կեցոյ եւ ապրեցոյ։

Վերնագրից առաջ նոյնպէս կարմրագիր՝ «Գրիգորի գրեալ է ի պատմութիւն ի Բասիլիոսի»։

14. 81բ-6ա Տեսիլ սրբոյն Յոհաննու Աստուածաբան աւետարանչին՝ Յաղագս Գալստեան Տեառն, թէ որպէս իջանելոց է յահեղ աւուրն յերկնիցի յերկիր – Յետ Յարութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ համբառնալոյն յերկինս... պահեսցեն զպատուիրանս իմ այժմ եւ յաւիտեան օրհնեալ լիցին. ամէն։

15. 86ա-95բ Պատմութիւն վասն Նեռին ծնընդեանն, սնունդն եւ չար գործոյն, եւ յառնելոյ Եղիայի եւ Ենովքայ, վասն զօրանալոյ ֆռանկ ազգին եւ առնելոյն զմեծն Ստամպօլ եւ սուրբն յԵրուսաղէմ եւ վասն փոխման թագաւորացն եւ վասն կատարածի աշխարհի եւ վասն դատաստանի աւուրն՝ ասացեալ սուրբն Ագաթանէլի՝ սուրբ եւ անյաղթ փիլիսոփայի՝ յաղագս լսողաց – Արդ, ի լնուլ ամաց Է.եանց դարուն, մտանելոց ԸՌԸՃ. եւ Խ. (8840) ամին լինի կատարումն լուսնին... լսելոյ երանաւէտ ձայնին. եթէ՝ եկայք աւհնեալք Հօր իմոյ. ամէն։

16. [Մանունք]

ա. 81բ Այլուստ բան – Մանանեխ օգուտ գործէ ամենայն կարգաց մերոց... պայծառ՝ վասն թողութեան, վաշ՝ նմանողին։

բ. 81բ [Նշանակութիւնք անուանց] – Գրիգոր եւ Գրիգորէս արթուն եւ հսկող թարգմանի, Վրթանէս՝ հետեւումն Տեառն, Ռստակէս՝ կրկին պարգեւք, Յուսիկ՝ փրկանք, Ներսէս՝ բղխումն շնորհի, Իսահակ՝ ծաղր երեսաց եւ խնդութիւն աչաց։

գ. 95բ-6ա Առասպէլ, զոր ասեն ի հինն, զոր յիշէ Փիլոն – Պասիփա՝ ոմն դուստր արեգականն... Պասիփա՝ անկարգ խառնակութիւն։

դ. 96ա Մովսէս եդ օրէնս խիստ – Քահանայապետին՝ տարեւորական պահք, քահանայիցն՝ շաբաթուք... այս հնոյն աւանդութիւն։

ե. 96ա Այս են անուանք թագաւորաց Պարթեւի հայոց – Հրաչէ, Տիգրան, Արշակ, Վաղարշակ... Խոսրով, Վրամշապուհ, Արտաշէս։

զ. 96ա Այս են թագաւորք հայոց վերջինք, որք են Բագրատունիք, որ յԱնի քաղաք թագաւորեցին – Աշոտ՝ որդի Սմպատայ, Սմպատ՝ որդի նորա... որ անուանեցան Մամիկոնեանք։

17. 97ա-108ա Վկայութիւնք վասն Տեառն մերոյ՝ Յիսուսի Քրիստոսի՝ ի տեսլեան գրոցն Յօհաննու աւետարանչին, ընդ նմին եւ բան առ բան լուծումն մեկնութեան։ Առաջին գլուխ – Յայտնութիւն Յիսուսի Քրիստոսի ի ձեռն որոյ ետ Աստուած ցուցանել ծառայից իւրոց... [Ա. 1] Վկայութիւն Յիսուսի Քրիստոսի, զոր էտես եւ որ էրն... գայ վաղվաղակի յանդիմանութիւն անհաւատից եւ ի պարծանս հաւատացելոց, եւ նմա ընդ Հօր իւրում եւ ամենասուրբ Հոգւոյն փառք եւ երկրպագութիւն յաւիտեանս. ամէն։

Տե՛ս Գրիգոր Տաթեւացի, Գիրք, որ կոչի Ոսկեփորիկ, Կ. Պոլիս, 1746, Գլուխ ԼԲ., էջ 295-339։

18. 109ա-89բ [Անդրէասի Կապադովկացւոյ Մեկնութիւն Յայտնութեանն Յովհաննու]

Տե՛ս ձեռ. 1161, 79բ-168բ։ Յիշ. թարգմանողի/189աբ (խմբագրուած. Տե՛ս ստորեւ)։ Ի տիեզերական ժողովոյն կամս.../109ա-10բ։ Գլուխք/110բ-2ա։ Ի յայտնութիւնն Յօհաննու.../112ա-5ա։ ա/115ա-8բ։ բ/118բ-9բ (վջ./// ...ի հոտոտելիս մտաց հաւատացելոց///)։ գ/120ա (սկ. թափ. «///տենին բարութեանցն։ Յայտն է փայտին անուամբ...»)։ դ/120աբ։ ե/120բ-1բ։ զ/121բ-3բ։ է/123բ-4ա։ ը/124ա-5բ։ թ/125բ-7բ։ ժ/127բ-30բ։ ժա/130բ-1ա։ ժբ/131ա-2ա։ ժգ/132ա-3ա։ ժդ/133աբ։ ժե/133բ-4բ։ ժզ/134բ-5ա։ ժէ/135աբ։ ժը/135բ-7ա։ ժթ/137ա-8բ։ ի/138բ-40ա։ իա/140ա-1ա։ իբ/141աբ։ իգ/141բ։ իդ/141բ-2ա։ իե/142աբ։ իզ/142բ-4ա։ իէ/144ա-5ա։ իը/145բ-6ա։ իթ/146ա-7ա։ լ/147ա-8ա։ լա/148աբ։ լբ/148բ-9ա։ լգ/149ա-51բ։ լդ/151բ-5ա։ լե/155ա-6ա։ լզ/156ա-7ա։ լէ/157ա-8ա։ լը/158աբ։ լթ/158բ-9բ։ խ/159բ-60ա։ խա/160ա։ խբ/160ա-1ա։ խգ/161աբ։ խդ/161բ-2ա։ խե/162ա-3բ։ խզ/163բ-4ա։ խէ/164ա։ խը/164ա-5ա։ խթ/165աբ։ ծ/165բ։ ծա/165բ-6բ։ ծբ/166բ-7բ։ ծգ/167բ-8բ։ ծդ/168բ-71ա։ ծե/171ա-3բ։ ծզ/173բ-4ա։ ծէ/174աբ։ ծը/175ա-6ա։ ծթ/176աբ։ կ/176բ-7բ։ կա/177բ։ կբ/177բ-8։ կգ/178ա-9ա։ կդ/179բ-80բ։ կե/180բ-1ա։ կզ/181ա-2ա։ կէ/182ա-5բ։ կը/185բ-6ա։ կթ/186աբ։ հ/187ա։ հա/187աբ։ հբ/187բ-8բ։

Ծնթ. Լս-ներին սրբագրումներ եւ յաւելումներ։

–189աբ Նախադրութիւն սրբոյն Յովհաննու Յայտնութեանն

Ես՝ Ներսէս նուաստս ի Քրիստոս եւ տարտամս յուսումնասիրաց, վերջին եւ նուաղեալ ժամանակի ծնունդ, յընթեռնուլն զՅայտնութիւնն Յովհաննու տագնապէի յանձն իմ առ ի յոչ գիտել զլուծումն բանից սքանչելեացն, եւ այսր-անդր խուզելով զմեկնութիւն նորին ի մերս բարբառ ոչ գտի։ Յետ որոյ եհաս ինձ ընթանալ ի մեծն Անտիոք եւ, շրջելով որ անդ վանորայս հոռոմոց եւ ֆռանկաց, այս տենչումն բորբոքէր ի միտս իմ, ուստի եւ քննեալ գտի ի գրեանս հռչակաւոր ուխտի Սրբոյն Պօղոսի ի քաղաքի անդ զՄեկնութիւն Յայտնութեանս՝ ի լումպարտ բարբառ, եւ ի նոյն գիր, որով վարին ֆռանգք, Բ.ու (=երկու) մեկնչաց արարեալ, եւ փափաքելով թարգմանել, ոչ գտի զոք, որ յայնմ բարբառոյ կարէր ի հայս յեղաշրջել։ Ապա ելեալ արտաքոյ քաղաքին՝ ի սուրբ լեառն, որի հիւսիսոյ կողմն անդր ի մի ի վանօրէիցն հոռոմոց, յորում անուն էր Պէթիաս, առ ոմն արգելական միայնակեաց, որոյ անուն էր Բասիլ, քննեալ գտի զցանկալին ի հելլենացի բարբառ եւ ի գիր՝ ուղղաբան եւ վայելուչ, որ լեալ էր Աթանասի՝ պատրիարգի նորին քաղաքի։ Եւ խնդրեալ աղաչանօք ի բարեմիտ առնէն՝ առեալ փութացայ գրովքն ի հայրապետական աթոռն՝ առ տէրն իմ եւ կաթողիկոսն սուրբն Գրիգորիոս, զոր ծանուցեալ ուրախ եղեւ յոյժ եւ հրամայեաց թարքմանել ի ձեռն մետրապօլտին յԵրապօլսի Կոստանդեայ, որ անդ՝ ի ներքոյ սրբոյ հայրապետին հովանւոյ հագչէր։ Եւ սկսեալ օգնութեամբն Աստուծոյ եւ սրբոյ Տեառնն՝ նա ի թարգմանել եւ ես՝ ի գրել, վերընծայեցաք եկեղեցւոյ Հայաստանեաց ուսումնասէր մանկանց զայս սքանչելի եւ աստուածային Յայտնութեանս Մեկնութիւն։

Արդ, աղաչեմ զընթերցողսդ եւ զիմաստութեան |189բ| զսիրողսդ յիմանալն զխորս իմաստիցն Աստուծոյ քննութեամբս զսուրբ զհայրապետն Հայոց՝ զտէրն իմ՝ զԳրիգոր զբարեմիտն, ե՛ւ զբարեսէրն, ե՛ւ զառիթն թարգմանութեանս, ե՛ւ զհրամայող, մաղթեցէ՛ք ի Քրիստոս յաստիս խաղաղութեամբ պահել եւ ի հանդերձեալն սրբոց իւրոց յերկնից արքայութիւնն ժառանգակից ընդունել։ Այլեւ զԿոստանդին մետրապօլիտն, որ թարգմանեաց, եւ զԲասիլ կրօնաւորն, որ զօրինակն ետ, Քրիստոս ողորմութեան իւրոյ արժանացուսցէ աղօթիւք ձերովք։

Թարգմանեցաւ աստուծային Յայտնութեանս Մեկնութիւն ի թվականիս Ո. եւ ի ԻԸ.-ին (1179), ի սուրբ եւ ի հայրապետական աթոռն, որ կոչի Հոռոմկլայ, շրջապատեալ յադենական աղբերէն Եփրատայ, որ մատակարարէ բնակչացն զամենայն մարմնական պիտոյս, խնամօքն Աստուծոյ, ընդ հովանեաւ Աստուածընկալ Նշանին Վանկոյ եւ այլ սքանչելի սրբոցն, որ հանգուցեալ են անդր ի փառս Աստուծոյ։ Իսկ սրբաբանեցաւ ի նշանագրութենէն քերթողական արհեստիւ ի յապահով անապատս Սուրբ Գէորգ, ի մէջ լերինս Տորոսի, որ է ի գահ Կիլիկիոյ, եւ ի սկիզբն Պամփիւլայ, ձեռամբ նուաստ եպիսկոպոսի նորին մայրաքաղաքի՝ Տարսոնի, տառապելոյս Ներսէսի, շնորհօք եւ ողորմութեամբն Քրիստոսի, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

Ծնթ. Տե՛ս Մեկնութիւն Յայտնութեան Ս. Աւետարանչին Յովհաննու, արարեալ տ. Անդրէի եւ Արետասայ եպիսկոպոսացն Կեսարու, յԵրուսաղէմ, 1855։ Այս ձեռագրում Ներսէս Լամբրոնացու 1179 թ. յիշ-ը կիսատ՝ թերի է. հմմտ. ձեռ. 1161, 79բ (նոյնպէս՝ վերջից թերի. մանրամասները տե՛ս Ներսէս վ. Ակինեան, Ներսէս Լամբրոնացի, Վիեննա, 1956, էջ 267-73)։ Այս յիշ.ը Յովս. Յիշ-ք, էջ 473-6. առել է Հմր 2520 ձեռ-ի 343ա-4ա էջերից, իսկ Ե-ԺԲ. դդ-ի յիշ-ք, էջ 228-9՝ առել է Հմր 1418 ձեռ-ի 125ա-6բ էջերից։

19. 190ա-220ա Տեսութիւն պատմութեան բանից ննջման սրբոյ աւետարանչին Յովհաննու աստուածաբանի՝ արարեալ սրբազան արքեպիսկոպոսին Տարսոնի Ներսէսի՝ ի խնդրոյ եղբօր ումեմն

ա. 190ա-1բ [Յառաջաբան] – Գիր քոյոյ պատուականութեանդ մի անգամ եւ երկիցս, Հա՛յր Սուրբ, եհաս առ իս... իւրաքանչիւր նոցա նշանակեցին, որ ասէ այսպէս։

բ. 191բ-220ա [Մեկնութիւն] – [Բան]. Է՞ր ընդ եղբարսն երանելին Յոհաննէս մեծաւ ուրախութեամբ ի Տէր։ [Մեկն.]. Է՞ր ասէ եւ թէ յորո՞ւմ տեղւոջ կամ ի քաղաքի, ոչ նշանակէ զլինելն... առ ի յեւս սորին իմաստութեամբ բարձրանալ շնորհօքն Քրիստոսի Աստուծոյ յուսոյն մերոյ եւ լուսոյ, որ է օրհնեալ յաւիտեանս. ամէն։

Տե՛ս Ներսէս Լամբրոնացի, Տեսութիւն աղօթից, Կ. Պօլիս, 1736։ Նաեւ՝ Ներսէս վ. Ակինեան, Ներսէս Լամբրոնացի, Վիեննա, 1956, էջ 155-159։

20. 220բ-49բ Ի չորս հարիւր ԻԶ. թուականութեանս Հայոց Գրիգոր քահանայ ի Նարեկայ, որդւոյ տեառն Խոսրովայ Անձաւացեաց եպիսկոպոսի, արարեալ է զմեկնութիւն սուրբ գրոցս, որոյ յիշատակն օրհնութեամբ եղիցի. ամէն։ Երգ երգոցի մեկնիչն է, ի Գրիգորէ Նարեկացւոյ մեկնեալ – Արդ, նախ զայս արժան է ասել, թէ զի՞նչ մեկնի Երգ երգոց եւ այսու զանբաւ պատուականութիւն նորա ուսանել... որք ուսանիքդ ի նոյն ինքն ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր, որում փառք յաւիտեանս. ամէն։

Տե՛ս Գրիգորի Նարեկացւոյ Մեկնութիւն Երգոց երգոյն Սողոմոնի, կազմեց Լ. Յովսէփեան, Մատենագիրք հայոց, ԺԲ. հտ., Ժ. դ., Գրիգոր Նարեկացի, Երեւան, 2011, էջ 749-882։ Տպագրի հմմտ. սկզբից թերի, սկսւում է տպագրի էջ 762, 1ին հատուածի 13րդ տնից։

21. 249բ-59բ [Վկայութիւնք ի բանից վարդապետաց] Այ[ն]ուհետեւ աստուածաբանութիւն է

ա. 249բ-50ա [Մեկնութիւն մասին Մատթէի] – Նմանեցաւ արքայութիւնն երկնից գանձի ծածկելոյ յագարակի[Մտթ. ԺԳ. 44]. ա. արքայութիւն կոչի, նախ... վասն այն գանձ ծածկեալ ասէ։

բ. 250ա-2ա Այս վասն միութեանն Աստուծոյ ասացին իմաստասէրքն – Որպէս Դիոնէսիոս ասէ՝ Ամենայն բազմութիւն ի միութենէ առնու զծնունդն... ճանաչելն կեանք յաւիտենականք, որում եւ զմեզ արժանի արասցէ երկրպագութեան Սուրբ Երրորդութեանն. եւ նմա փառք յաւիտեանս. ամէն։

գ. 252աբ Վկայութիւնք յաղագս համագոյ եւ զուգապատիւ Երրորդութեանն եւ նոյնագործ արարչութեանն – Զի արարիչ է Հայր, արարիչ է Որդի, արարիչ է եւ Հոգին Սուրբ... հոգի քո բարի առաջնորդ։

Տե՛ս Գրիգոր Տաթեւացի, Գիրք, որ կոչի Ոսկեփորիկ, Կ.Պոլիս, 1746, Գլուխ ԺԴ., էջ 140-142։

դ. 252բ-3ա Այսքան ի վկայութեանց յաղագս ամենասուրբ Երրորդութեանն – Խոստովանիմ զամենասուրբ Երրոր[դ]ութիւնն՝ զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգի... չորրորդ, զբաղարճ եւ զգինի պատարագեաց։

Սկիզբը՝ 252բ-3ա, տե՛ս Գրիգոր Տաթեւացի, Գիրք, որ կոչի Ոսկեփորիկ, Կ. Պոլիս, 1746, էջ 142-143, շարունակութիւնը, սկսած՝ «Բանն մարմին եղեւ, զի Բանին էր պատշաճ...» այլ է։

ե. 253բ Վասն Ծնընդեան Քրիստոսի – Առաջին պատասխանի, որ ասեն, թէ որպէս մարդ ծնաւ... ծնցի մարմին անխիղճ։

զ. 253բ Վասն Մըկըրտութեան – Նախ զի մարմնով միայնգամայն, նոյնպէս եւ հոգւով միայնգամայն ծնանիմք... մի է սկիզբնական մեղքն, որով սրբիմք։

է. 253բ-4բ Վասն մահուն Քրիստոսի – Մահն յերիս բաժնի, այսինքն՝ բնութեամբ եւ կամաւ... առաւել քան զայս օգտութիւն ի թաղմանէն Քրիստոսի եղեւ։

ը. 254բ-7ա Վասն եկեղեցոյ – Իսկ եկեղեցիս լերին նմանեցուցանէ... անճառ երանութեանն եւ կենաց անվախճանից Քրիստոսիւ Յիսուսիւ Տերամբ մերով, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

թ. 257ա Դարձեալ յայլում տեղ գրէ – Եղիցի լոյս աստեղաց՝ իբրեւ զԼուսնի, եւ Լուսնին՝ իբրեւ զԱրեգակն... լինին Է.պատիկ քան զԱրեգակն։

ժ. 257աբ Դարձեալ այլուր ասէ – Ծաղկեսցի իբրեւ զշուշան. շուշանն Բ. ազգ է եւ Բ. գոյն... հոգին պայծառացեալ որպէս զձիւն սպիտակացեալ։

ժա. 257բ-8ա Դարձեալ յայլումէ ժողովեալ – Զեղէգն ջախջախեալ մի՛ բեկցէ... մինչեւ հանցէ ի ճշմարտութիւն զիրաւունս որպէս եւ յայտնեաց։

ժբ. 258ա Դարձեալ յայլոց ժողովեալ [Հարցումն եւ պատասխանի] – Հարցումն. Ասէ փիլիսոփայն Դաւիթ. Ամենայն չար տանջելի... Պատասխանի՝ Ասեմք նախ՝ զի մեղանչէ՝ տանջի... զի ինքն անպարտ էր չարչարանաց եւ ապականութեան։

ժգ. 258աբ Այլ վասն երկաբնակացն [Հարցումն եւ պատասխանի] – [Հարցումն]. Վասն յէ՞ր ծերանայ կամ բորբոսի կամ որթնի մարմինն խորհրդական... [Պատ.] Ասեմք, թէ այսոքիկ յատկութիւն հացին են եւ գինոյն... յաստուածակերպութիւնս դարձուցանէ զհացն եւ զգինին։

ժդ. 259աբ Վասն բազում պատճառաց [Հարցումն եւ պատասխանի] – Հարցումն. Սուրբ Յովանէս վասն յէ՞ր Կարապետ կոչի։ Պատասխանի. Նախ՝ զի կարապետ եղեւ Գալստեանն Բանին մարդացելոյ... ոչ ոք է ի ծնունդըս կա՛՛։

ժե. 259բ Նման Յովաննու [Վասն ցուցանելոյ զաստուածութիւնն բանին] – Նոյն Գաբրիէլ յաւետիս Կուսին եցոյց... եւ ինքն Տէրն ասէ՝ ո՞ յանդիմանեսցէ զիս վասն մեղաց։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ., նոտրգիր

ա. 96բ [Հմայութիւն] – Վաճառի գընելո եւ ծախելոյ, որով աջողի եւ առաջ գայ...վաճառի ի ծառային Աստուծոյ առուոտուրին. ամէն։

Ծնթ. Վր. լս-ում նոյն ձեռքով 9 շրջանակ, ներսում՝ «նոր սէս ելպեւ ար այս ու սարդ եկ առ»։

բ. 96բ Գիր սիրոյ վասն բանի յաջողութեան – Աստուծով գրէ զայս, ի բազուկս կապէ... զոր ազատեալ եղեցի ձառայիս Աստուծոյ Ասօին. ամէն։

գ. 96բ (այլ ձեռք, նոտրգիր) [Վասն զարմի Նոյեան] – Նո[յ]եայ կնկայ անոյն Նեմզար, տղէկների անուն... այս է Նոյեան զարմ։

դ. 1ա (այլ ձեռք, նոտրգիր) [Տէրունական աղօթք. հայատառ թուրքերէն-հայերէն, տող առ տող թարգմանութեամբ] – (թրք.) Աթամզքի սէմատէսէն մուգատտէս օլայ։ (հայ.) Հայր մեր, որ յերկինս... (թրք.) ապատիլ ապատ. ամին (հայ.) յաւիտեանս յաւիտենից. ամէն։

Թուրքերէնի ստուգումը Անի Ժ. Աւետիսեանի։

Տե՛ս Յ. Ստեփանեան, Ցուցակ հայերէն ձեռագրերի հայատառ թուրքերէն նիւթերի եւ հայատառ թուրքերէն ձեռագրերի, Երեւան, 2008, էջ 62։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. Զատիկ Պօղտանի գրչի 49բ Զմեղաւոր Զատիկ եւ զանարժան, անպիտան յիշեցէ՛ք, ո՛վ եղբարք, ի մաքրափայլ յաղօթս ձեր, յիշեցէ՛ք ի Քրիստոս Տէր մեր, եւ որ զիս յիշէ, յիշեսցէ զնա Տէր Աստուած Յիսուս Քրիստոս յիւր միւսանգամ գալուս[տն]. Հայր՛՛։

53բ ԶԶատիք Պօղտանի՝ զմեղաւոր յիշեցէ՛ք ի Քրիստոս, ո՛վ սուրբ ընթերցողք։

59ա Զմեղաւոր գրիչս՝ զանարժան Զատիք Պօղտանի յիշեցէ՛ք ի Քրիստոս, ո՛վ սուրբ ընթերցողք։

60ա ԳԳ.Ա.ՍՍ.ԺԺ.ԹՌ։ (գումարագիր ծածկագիր՝ Զատիք) ԸՃ.ԶՃ.Ղ.ԴՌ.Ա.ԴՃ.Ի (գումարագիր ծածկագիր՝ Պողտանի)։ Գրեցաւ ի թվական[ին] ՌԿԴ. (1615)։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ.-ք, Բ., էջ 548, Հմր 711։

2. Կարապետ գրչի 108ա Տեա՛րք իմ սուրբք եւ ծառայակիցք առ Քրիստոս, աղերսեմ յիշել զիս՝ զանարժանս երկնի եւ երկրի, զմտօք խաւարեալ Կարապետ՝ ծառայօղ բանի, այլեւ զրաբունապետն իմ եւ զամէնիմաստն թարգմանիչն՝ Ոսկան հռետոր։

3. Ստացողի 189բ Նաեւ զվերջին ստացօղ զայս սրբոյն աւետարանչին Յոհաննու տեսլեան մեկնիչիս եւ Էր ընդ եղբարս Մեկնիչիս Կոստանդնուպօլսոյ պատրիարգ ծերունի Եփրեմ վարդապետս, որ յոյժ ըղձմամբ եւ փափականօք գրել ետու՝ յիշատակ ինձ եւ ամենայն կենդանեաց եւ ննջեցելոց իմոց, ի թուականութեանս Հայոց ՌՃԽԶ. (1697), ի յարքայանիստ քաղաքս Անդրիանուպօլիս։ Եւ որք յիշէք զմեզ, միով Հայր մեղայիւ, յիշեալ լիջիք ի Քրիստոսէ՝ Աստուծոյն մերոյ. ամէն։

220ա Յիշատակարան գրքիս այսորիկ. Փա՛ռք ամենասուրբ Երրորդութեանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Արդ, ի հազար հարիւր եւ ի ԽԶ. (1697) թուականիս Հայոց ես՝ տրուպս եւ պիտակս՝ Կոստանդնուպօլսոյ պատրիարգ երաժիշտ Եփրեմ վարդապետս, որ եմ աշակերտ մեծի Սրբոյ Աթոռոյն Էջմիածնի տեառն Յակովբայ սրբազան կաթողիկոսի ընդհանուր Հայաստանեայցս հայրապետի՝ վերափոխեցելոյն առ Քրիստոս՝ ի յոյսն ամենայնի։ Վասն որոյ՝ ցանկացօղ եւ փափագօղ եղէ եւ ստա|220բ|ցայ զայսքան եղեալ գրոցս, որք կային աստ ի յառաջագոյն գրեալ ի մէջ գրքիս այսմիկ։ Իսկ հետոյ կրկին անգամ եւ ես գրել ետու ի Էտրէնէ տէր Մինաս քահանային զՄեկնութիւն տեսլեան սրբոյ աւետարանչին Յոհաննու, եւ Մեկնութիւն Էր ընդ եղբարսին՝ ի հալալ արդեանց իմոց՝ առ ի վայելումն ինձ՝ թարմատարիս եւ յիշատակ իմոյ հոգւոյս։ Արդ, աստանօր բազում թախանձանօք եւ աղերսանօք հայցեմ եւ խնդրեմ հարցդ սրբազանից եւ եղբարցդ մաքրագունից, զի յորում աւուր եւ ժամու որք պատահեսջիք զայս սրբոյ մատենիս՝ տեսութեամբ, գաղափարութեամբ եւ կամ ընթեռնլով, յիշեսջիք միով Հայր մեղայիւ զիս՝ փտեալ ծերունիս, զոր կամ ի վերոյգրեցեալ Կոստանդնուպօլսոյ պատրիարգ, երաժիշտ Եփրեմ վարդապետս, հանդերձ ծնօղիւքս իմով եւ համօրէն աշակերտեալ միաբանիւքս եւ ամենայն ազգատոհմիւքս՝ զննջեցեալսն եւ զկենդանիքսն իմ. իսկ որ առատն է ի տուրս բարեաց՝ Քրիստոս Աստուածն մեր, զձեզ՝ յիշողացդ, եւ զմեզ իսկ հուսկ հետոյ ողորմեսցի իւր միւսանգամ սուրբ գալստեանն իւրոյ եւ արժանաւորս արասցէ զիւր երանաւէտ քաղցրալուր բառբառոյն, որ ասէ ընդ յաջակողմեան դասուն, եթէ՝ Եկայք օրհնեալք Հօր իմոյ, ժառանգեցէ՛ք զանսպառ յարքայութիւնն երկնից, որ է օրհնեալ անզրաւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Հայր մեր, որ յերկինս։

37ա Զգր՛՛ Սուքիաս՛՛։

Ծնթ. Գրուած է բնագրական միաւորի վերջում, կարդալի գուցէ «գր[իչ]»՞, բայց անհասկանալի է, թէ ի՞նչ գրիչ է, գուցէ նախագաղափար աւրինակի՞ց է։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 260ա (1804 թ., նոտրգիր) Թվին 1253 (1804), Ունսի (=Յունիսի) մուտն Էրեւանու քաղաքն՝ որպէս տիրացու Ըստեփանս, ուռուսի ղալաբանդլղօվն (՞) այս հռչակազարթ մեկնիչս, որմէ արախլուի միոյ ձեռանէ Ե. ռիալով գնհատեցի եւ ինչ մէհնաթով առի իմ հալալ փողով։

Ով այս գրքոյս նեխած հայի, / Յերանավէտ ձայն ոչ լսի, / Իսկ իփրեւ զաթոռս կործանի / ՚ի խորս անդնդոց հալածի։ / Ապա թէ բարութեամբ նայի, / Յաւուրն յետին ոչ ամաչի։

2. 260ա (ԺԹ. դ.՝ 1825 թ.ից առաջ, շղագիր) Ես՝ տէր Աստուածայտուր, առա այս հռչակազարդ մ[ե]կնիչս տիրացու Ըստեփանոսի կնոչէն, յանծնեց ինծ յիշատակ իւր՝ Ըստեփանոս մարդոյ հոգո հիշատակ եւ իւր յամայն ննջեցելոց։ Աստուած ի փառս իւրում համարի. ամէն։

3. 260բ (1825 թ., նոտրգիր) Տէր Աստուածայտուրի որդի Յակոբին։ Թվին ՌՄՃՀԴ.ին (1825)։

4. 108բ (1839 թ., նոտրգիր) Փառք, պատիւ Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ։ Գրվեցաւ գիրս թուին ՌՄՁԸ. (1839)։ Առայ յիշատակ գիրքս այս՝ հռջակազարդ մեկնիչ, որ է Յօհանու տիսիլք՝ Ի տիեզերական ժողովուն կամս, որ եղեւ Աստուածավ, եւ թող տուի որդոյ իմ՝ տիրացու Յակոբին եւ Յօհանջանին եւ Պետրոսին եւ կողակից իմ Ըռէհանին եւ հայրսն՝ Հոռոմին, թոռին Յակոբին՝ ՌՄՀԳ. (1824) թուականին, Օհանին՝ ՌՄՁԱ. (1832) թվականին, Պետրոսին՝ ՌՄՁԷ. (1838) թուին, տէր Աստուայծատուր քահանայիս՝ ՌՄԽԵ. (1796) ծնընդեան իմոյ թւին, ձեռնադրել իմոյ քահանայ ՌՄՀԳ. (1824)։ Աստուած վայելումն տացէ, ո՛վ ընդերձօղ, Հայր մեղայիւ ասացէ, Աստուած ձեզ ողորմեսցի ի մուսանգամ գալստեան իւրոյ։

5. 260բ (1840 թ., շղագիր) Այս հռչակազարթ մեկնիչ յիշատակ է տէր Աստուածատուրին։ [Ով] որ ի ձեռն առնու, ողորմի, յիշէ Աստուած իւրեանց, [ո]ղորմեսցի ի մուսանգամ գալըստեան Տեառն մերո եւ փրկչի Յիսուսի Քրիստոսի։ Թվին ՌՄՁԹ.ին (1840), որ ես գրեցի։ [Տիրա]ցու Յակոբ Տէր-Աստուածատուրօվ գրեց այս գիր///. ամէն։

Ծնթ. 260ա, 260բ, 108բ, 260բ էջերի յիշ-ները գրուած տէր Աստուածատուրի եւ նրա որդի Յակոբի ձեռքով:

6. 1բ (1840 թ., նոտրգիր) Յոլովեալ ժամանակիս եւ փոփոխեալ տարուն՝ թվին ՌՄՁԹ. (1840). պատճառ գրուս այս է. գալ թագաւորն Նիկօլայ եւ յաղթելօվ զշահն եւ զթագաւորն օսմանցու յախտելօվ եւ հետօհ (=յետոյ) զկնի նորա ԺԲ. (12) տարուն եւ վասն մեր մեղացն՝ շարժ լինելով եւ գայր հանկարծակի Զ. ջրհեղեղ, կորօսեաց Զ. յԱկոռին գիւղըն եւ Սուրբ Հակոբայ վանքն։ Ես՝ տիրացու Հակոբ, գրեցի տէր Աստուածատուր, որ<վ> 1840 յամի։ Լսօ՛ղըք, Աստուած ողորմի ասացէ՛ք։

Օվ էր տէսէր էս աշխարըս էս օրին, / Մեր մեղացըն՝ շարժը քանտեց Հակոռին, / Հակոռին էր էս աշխրհի մէ նշան, / Չըպահելով Աստուծոյ պատվիրանը, / Աչկը թարթեց, կոտորեց հազար ջանը։ / Օ՞վ էր տէսեր էս աշխարըս էս օրին։

7. 259բ (ԺԹ. դ., շղագիր) Սայ ամանաթ է տէր Ակօբի հար Թամարին, առաջի մարտ Ստէփանի Վդնեն՛՛։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 5բ, 108ա սեւ թանաքով ութանկիւն՝ «ԳԻՐՔՍ / ՍՈՒՐԲ ԷՋՄ/Ի[Ա]ԾՆԱ Է»։

ՆՇՈՒՄ՝ 2ա՝ «Նուէր Սուրբ Էջմիածնայ մատենադարանին, Գաբրիէլ Յոհաննիսեանց, 12, V, 1885», 2ա՝ «3506» (մատիտով)։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 92բ՝ «էէըըըըթժժժ», 93բ՝ «ԶԶԶ», 1ա՝ այբուբէն՝ «Ա.-Ֆ. Աստուած իմ, ա-ը, ա-զ, ա-զ, ա-ը, եէ», 190ա, 221ա՝ «Թուխտ Լ.», 255բ՝ «այաբգդեզէըթժ», 258բ՝ «աբգդեզէըստ», 260բ (նաեւ՝ արաբական գծագրութեաբ թուանշաններ՝ 1-9)։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 260բ՝ մարդու դէմք։

 

 

3507

ԽՈՐՀՐԴԱՏԵՏՐ

 ՌՃԺԸ. – 1669

ԳՐԻՉ՝ Մարութա։

ԹԵՐԹ՝ 32. չգրուած՝ 1աբ, 31ա-2բ։ ՊՐԱԿ՝ Ա-Ե×6 (Գ 8)։ ՆԻՒԹ՝ մագաղաթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,5×13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն, խորանների մէջ (13×8)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 5ա)։ ՏՈՂ՝ 18։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ դրոշմազարդ կտաւ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ (սկ.)՝ մագաղաթ, չգրուած։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 2ա, 18ա։ Ճակատազարդ՝ 1բ, 15ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն (8բ, 10ա, 25ա)։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մաշուած, մէջքի վր. մասի կաշին թափուած, 2ական կապիչներն ու գամերն ընկած, Ա. պհպ-ի վր. մասը եւ թ. 32 ստ. անկիւնը հատած. գրեթէ բոլոր թերթերի անկիւնները մգացած. թ. 31-2՝ անցքեր, թ. 31-2, Բ. փեղկ՝ ցեցի անցքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

2ա-30ա Խորհրդատետր

Տե՛ս ձեռ. 2385, 69ա-156բ։ 1. ա/2ա-4բ։ բ/4բ-5ա։ գ/5ա-6ա։ դ/6աբ։ 2. ա/6բ-7ա։ բ/7ա-8ա։ գ/8ա-10ա։ դ/10ա։ ե/10ա-1բ։ զ/11բ-2բ։ 3. ա/12բ-4բ (չիք՝ Մի ոք յերախայից... Մարմին տէրունական)։ բ/14բ-23բ (չիք՝ Ահիւ կացցուք...)։ գ/23բ-4բ։ դ/25ա-29ա։ 4. ա/29աբ։ բ/29բ։ գ/29բ-30ա։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

30ա Ո՛վ սուրբ պատարագօղ, յիշեա՛ զանարժան Մարութայ գծողս, եւ զծնօղսն իմ աղաչեմ յիշել միով Տէր ողորմեայիւ։ Ո՛վ կառավար, զմիտսդ ուղղեա՛ եւ զհետ նա|30բ|ւավարին ընթացո՛յ։ Գրեցաւ ՌՃԺԸ. (1669) թվին, ի Ապրիլ ամսոյն ԺԵ. (15)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

30բ (ԺԸ. դ., նոտրգիր) Յիշատակ է զայս գեղեցկանկար եւ զարմանայտես Խորհրդայտետրս Վերգետցի լուսահոգի Ակոբի որդի պարոն Պողոսին, որ ետ յիշատակ ի դուռն սրբազան Առաքելոյն Թօվմայի, որ եւ ընդերցօղ այսմ մատենիս յիշեսցէ միօվ Հայր մեղայիւ, որ եւ ինքն յիշեալ լիցի անմահ գառինն Քրիստոսի աստ եւ ի հանդերցելումն. ամէն։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «Խորհրդատետր», պհպ. Աա.ին սոսնձած թղթին՝ «441, 3507», «ՌՃԺԸ. – 1669 Մ[եսրոպ] եպիս[կոպոս]», «Ունի միկրոֆիլմ»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Աա՝ «Թվին ՌՃ.», 30բ՝ «ւավարին թացոյ։ Գրեցաւ ՌՃԺԸ. (1669), ւավարին ընթացոյ»։

3508

ՄԱՇՏՈՑ

ԿԱՖԱ ՊՁԳ. – 1434

ԳՐԻՉ՝ Թադէոս կր.։ ՍՏԱՑՈՂ՝ Աստուածատուր քհյ։

ԹԵՐԹ՝ 192։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԷ×12 (Ա 8, Բ 11+2, ԺԱ, ԺԲ 10, ԺԷ 7)։ ՆԻՒԹ՝ թուղթ, այլ թուղթ՝ թ. 1, 20-1. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18×13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13,5-14×10), թ. 20-1 (13×9)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 44ա), նոտրգիր՝ 20ա-1բ (նմուշ՝ 21ա)։ ՏՈՂ՝ 22։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կարմիր կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ չգրուած սպիտակ թուղթ:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 2ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն (62բ, 78բ, 90ա), վեցթեւ աստղ (46ա)։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. 2ական գամերն ու կապիչներն ընկած, դռնակի աստառի եզրերն անջատ, կաշին ծալուած, աստառը գունաթափ. նորոգուած ԺԷ. դարում, այլ ձեռագրի թղթով հիմքերն ամրացրած (թ. 3-45, 9բ՝ նորոգման թղթի վրայ կարմիր-կապոյտ լուսանցազարդ), աւելացրած պհպ-ները, թ. 1 (լրացնելով ցանկը), թ. 20-1 (լրացնելով թափուած թերթերի բնագրային պակասը՝ նոտրգրով), ապա նորոգուած Ի. դարի 70ականներին, պհպ-ների, թ. 1-31ի եզրերն ու արտք. լս-ները, թ. 155-6ի վր. լս-ի մի մասը ամրացուած, թափուած մասերը լրացուած, թ. 161ը վերին աջ կողմից 8 տողի չափով թափուածը լրացուած նորոգման չգրուած թղթով, գրադաշտը վնասուած, գրեթէ բոլոր թերթերի լս-ներին խոնաւութեան հետքեր, թ. 6 շերտազատուած, երկու մասի բաժանուած, ընդմէջ թ. 9-10ի 2 թերթ թափուած, թ. 186-7ի՝ 5 թերթ, թ. 1-15, 186-92ը մգացած-սեւացած. 82բ-3ա՝ թանաքի բծեր, 56աբ, 168բ-9բ, 170բ՝ սեւ թանաքոտ մատնահետքեր, լուսանցակողերը՝ գունաթափ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

– 1աբ [Ցանկ] – (սկ.) /// ԼԲ. Վասն անականոսոց... ԾԲ. Վասն ջորհոր աւրհնելոյ։

1. 2ա-8բ Ա. Կան[ոն] Մկըրտութեան – Սաղմոս ՃԶ. Տէ՛ր, ոչ բարձրացաւ սիրտ իմ... Եւ ասէ զաղաւթս. Տէր Աստուա՛ծ մեր, Աստուա՛ծ բարերար, որ զվրիպեալս... պատսպարեա՛ զամենեսեան յիւրաքանչիւր յարկս յակս հանդերձ /// (վջ.):

Ծնթ. 8բ ստ. լս. հետագայի յաւելում, նոտրգիր` «Մկըրտեալս եկեալս երկրպագութիւն երկրպակէ սուրբ եկեղեցոյս, մերկացաւ զանաւրէնութիւն եւ սգեցաւ լոյսն յաւիտենից երկըրպաքէ սրբոյ սեղանոյ [եր]կրպաքէ սուրբ յաւազանին մերկացաւ զանօրէն/// (շար.)»։

2. 9ա-14ա [Բ.Կանոն Պսակ առնելոյ] – (սկ.) /// Դարձեալ ի Ծնընդոց. Եւ ա՛րկ, Տէ՛ր Աստուած զթմրութիւն ի վերա Ադամա...

3. 14ա-25բ. Գ. Կանոն համաւրէն զամենայն ննջեցեալսն յուղարկելո առ Քրիստոս – Ասեն սաղմոս. Զերկինք պատմենն։ Կանոնագլուխ. Դատեա՛, Տէ՛ր... Եւ ասէ զաղաւթս. Աստուա՛ծ յաւիտենական, անսկիզբն, անեղ...

Ծնթ. թ. 20-1` բնագրի պակասը լրացնելու համար արուած հետագայի յաւելում, այդ պատճառով 21աբ-ի վերջին 7 տողը նոյնն է 22ա-ի սկզբի 5 տողի հետ, իսկ 22բ-ն կիսով չափ չգրուած։

4. 25բ-9ա Դ. Կանոն այգոյն – Սաղմոս. Եղիցի ականջաց քոց։ Պաւղաւսի առաք[ելոյ] ի Թեսաղոնիկեցոց թղ[թոց] ընթերձուա[ծ]. Այլ մեք պարտիմք գոհանալ...

5. 29բ-35ա Ե. Կանոն յորժամ տղա վախճանի – Ասի սաղմոս հասարակացն։ Կանոնագլուխ դատեան... քարոզ՝ Վասն վերուստ եւ զաղ[աւթս]. Սուրբ ես, Տէ՛ր Աստուած մեր...

6. 35ա-7ա Զ. Կանոն այգոյն – Սաղմոս. Եղիցի անուն Տեառն աւրհնեալ յասմ հետէ։ Ընթերցուածս յԵսայեայ. Զի ի Տեառնէ եղիցի դարձ նոցա...

7. 37ա-40բ Է. Կանոն ոգէհանգիստ առնելո եւ կամ պատարագ մեռելո – Ասեն սաղմոս ի թիւ. Երանի ում թողութիւն եղեւ... Ընթերցուած յԵրեմիա. Տէ՛ր Աստուած Իսրայէլի, անձինք նեղեալք եւ ոգիք ձանձրացեալք...

8. 40բ-5ա Ը. Կանոն Տեառնականի – Ածեն զխոստացեալն ի դուռն եկեղեցոյն եւ ասեն սաղմոս. Երանի որում թողութիւն եղեւ... Ընթերցուածս յՂեւտացւ[ոց]. Եւ կոչեաց զՄովսէս Տէր եւ խաւսեցաւ ընդ նմա...

9. 45աբ Թ. Աւրհնութիւն սեղանո Տեառնականի եւ պատար[ագի] – Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ, Հա՛յր Տեառն մերո Յիսուսի Քրիստոսի...

10. 45բ-6ա Ժ. Աւրհնութիւն հատի մարտիրոսաց – Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած, արարի՛չ ամենայն արարածոց...

11. 46ա-56բ ԺԱ. Կանոն ջուր աւրհնե<ա>լո յաւուր Յայտնութեան Տեառն մերո Յիսուսի Քրիստոսի – Այս կատարի. Սաղմոս կցուրդ ԻԸ. Ձայն Տեառն ի վերայ ջուրց... Ընթերցուածս յԵլից. Եւ խաղաղացոյց Մովսէս զորդիսն Իսրայէլի...

12. 56բ-62բ ԺԲ. Կանոն ապաշխարող աւրհնելո – Երթան ի դուռն եկեղեցոյն եւ ասեն սաղմոս ի թիւ ՁԵ. Խոնարհեցո՛, Տէ՛ր... Ընթերցուած յԵսաեա մարգարէէ. Լուացարո՛ւք, սրբեցարո՛ւք...

13. 62բ-4բ ԺԳ. Կանոն հաղորդ տալո – Սաղմոս ողբաձայն Ծ. Ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ, ըստ մեծի ողորմութեան։ Ընթերցուած յԵսայեա. Յո՛ւշ լիցի քեզ, Յակո՛վբ...

14. 64բ-73ա ԺԴ. Կանոն Մեծի հինգշաբաթին զապաշխարողս արձակելոյ – Առնու քահանայն եւ տանի ի դուռն եկեղեցոյն զապաշխարողսն եւ ասեն սաղմոս ԻԴ.... Ընթերցու[ած] յԵսաեա. Եւ կատարեսցին աւուրք սգո քո...

15. 73ա-7բ ԺԵ. Կանոն քարոզ պատուիրանին, զոր զեկուցանէ քահանայն ժողովրդեանն – Նախ [քան սկիզբն] խորհրդոյն առեալ զխաչն եւ զԱւետարանն ի գիրկս իւր եւ կարկառեալ զձեռս իւր՝ ասէ այսպէս. Լուարո՛ւք ինձ, որդեա՛կք իմ, եւ ես զերկիւղ Տեառն ուսուցից...

16. 77բ-89բ ԺԶ. Կանոն Մեծի հինգշաբաթին Ոտնալուաին, ըստ որում ասաց Յիսուս, եթէ՝ Աւրինակ մի ետու ձեզ, զոր արարեալ է Տեառն Եբրեմի Խորին Ասորոց, զոր թարգմանեաց սուրբ վարդապետն Հայոց Մեծաց Գրիգորիոս Վկայասէրն – Ի տասներրորդ ժամուն զկնի կատարման սուրբ պատարագին, ժող[ով]ին ի գաւիթս սուրբ եկեղեցոյ... եւ քահանայն ասէ զաղաւթս. Փառաւորեմք զքեզ, Տէ՛ր մեր եւ փրկիչդ Յիսուս Քրիստոս...

17. 89բ-103ա ԺԷ. Կանոն խաչ աւրհնելո – Բերեն յեկեղեցին եւ լուանան նախ ջրով եւ ասեն սաղմոս Կ. Լո՛ւր, Աստուա՛ծ, աղաւթից իմոց... Եւ կարդան զաղաւթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած, արարիչ ամենայն արարածոց...

18. 103ա-12ա ԺԸ. Կանոն հիմնարկութեան եկեղեցո, զոր սահմանեալ է Յոհաննու Մանդակունեցո՝ հայոց կաթողիկոսի եւ պատրիարգ վարչապատո – Ժողովեալ աստուածայնոյ քահանապետին... Եւ եպիսկոպոսն ասէ զաղաւթս զայս. Բարեխաւսութեամբ սրբուհոյ Աստուածածնին եւ ամենայն սրբոց քոց...

19. 112ա-33բ ԺԹ. Կանոն նաւակատեաց եկեղեցոյ – Յերեկորեա հսկումն լինի մինչեւ ցառաւաւտն... Ընթերցուած յԱռակաց. Իմաստութիւն շինեաց իւր տուն...

20. 133բ-4բ Ի. Կանոն յորժամ նոր դուռն դնեն եկեղեցոյ եւ հաստատեն – Ասեն սաղմոս ՃԺԷ. Խոստովա՛ն եղերուք... Եւ ասեն զաղաւթս զայս. Տէ՛ր Աստուած, նորոգիչ եւ զարդարիչ քոյոց արարածոց...

21. 134բ-8ա ԻԱ. Կանոն աւազան աւրհնելոյ – Հաստատեն զաւազանն ի տեղոջ իւրում եւ լուանան ներքո եւ արտաքոյ... Ասէ զաղաւթս. Տէ՛ր Աստուած, մեծ եւ փառաւորեալ յամենայն արարածոց ի քո յահաւոր եւ յամենազաւր անունդ...

22. 138ա-47ա ԻԲ. Կանոն պղծեալ տաճարի յանաւրինաց եւ դարձեալ կանոն շարժեալ սեղանոյն, [ո]ր խախտեալ լինի – Վերստին հաստատեն, եւ մտանէ եպիսկոպոսն յեկեղեցի... Եւ եպիսկոպոսն ասէ զաղաւթ. Որ ունիս իշխանութիւն...

23. 147աբ ԻԳ. Կանոն զնոր նկարեալ եկեղեցի աւրհնել – Յերեկորեա հսկումն լինի... Եւ եպիսկոպոսն ասէ զաղաւթս զայս. Սուրբ ես, Տէ՛ր, եւ ի սուրբս բնակեալ...

24. 147բ-8ա ԻԴ. Կանոն հանդերձեղէն, սպաս աւրհնելոյ – Տանին յեկեղեցին, առաջի բեմին եւ սակաւագունքն ունելով ի վեր՝ ասեն սաղմոս Գ... եւ ասեն զաղաւթս. Տէր Աստուա՛ծ բարձեալ, որ զգեցուցէր զեկեղեցի քո...

25. 148աբ ԻԵ. Կանոն սկի եւ մաղզմա աւրհնելոյ – Նախ լուանան ջրով եւ ապա գինով... Եւ ասեն զաղաւթս զայս. Աւրհնեալ ես, Տէր Աստուա՛ծ մեր, որ ետուր մեզ զնիւթս զայս...

26. 148բ-9ա ԻԶ. Կանոն նոր գիրք աւրհնելոյ – Տանին յեկեղեցին եւ [հա]նեն յամբիոնն, ունելով սարկաւագացն ի վերա բազկաց, եւ ասեն սաղմոս ի թիւ ՀԸ. Նայեցարուք... Եւ ասէ զաղաւթս. Աւրհնեալ ես, Տէր Աստուա՛ծ մեր, որ ետուր մեզ...

27. 149ա-50բ ԻԷ. Կանոն ժամահար աւրհնելոյ – Բերեն յեկեղեցին եւ լուանան նախ ջրով եւ ապա գինով եւ մաքրեն սուրբ ջնջոցով։ Եւ ասեն սաղմոս ի թիւ ՂԵ... Եւ ասեն զաղաւթս զայս. Տէր Աստուա՛ծ զաւրութեանց եւ արարիչ ամենայն արարածոց, զքեզ աւրհնեն...

28. 150բ-4բ ԻԸ. Կանոն ժամատուն աւրհնելոյ – Կարդան զաղաւթս. Աւրհնեալ է ամենասուրբ Երրորդութիւնն...

29. 155աբ ԻԹ. Կանոն զնշխ[արս սրբոց ի հանգիստ փոխարկելոյ – [Տանին ի տեղին, ուր] արժանն է եւ ասեն սաղմոս կցուրդ. Պատուական է առաջի Տեառն մահ սրբոց։ Ընթերցուած ի Չորրորդ Թագաւոր[ութենէ]. Եւ ելին ամենայն ծերքն Իսրայէլի...

30. 155բ-60բ Լ. Կանոն մոնոզոն աւրհնել, հերակտրութիւն եգիպտացոց եւ սրբո լերինն եւ Պաղեստինէին, արանց եւ կանանց, որք կուսութեամբ յանձն առնուն, որ ի Քրիստոս. կարգն այս է – Ածեն զնուիրեալն ի դուռն եկեղեցոյն եւ ասեն սաղմոս ԻԴ. Առ քեզ, Տէ՛ր, համբարձի... քարոզէ. Խնդրեսցուք հաւատով եւ աւրհնութիւն եւ փառք...

31. 160բ-1ա ԼԱ. Կանոն ձեռնադրութեան կանանց, որ են սակաւագուհիք – Սաղմոս ԽԴ. Բղխեաց սիրտ իմ զպատգամս քո։ Եւ ասէ զաղաւթս զայս. Աստուա՛ծ բարերար եւ բազմագութ, որ արարեր զամենայն ինչ բանիւ...

32. 161աբ ԼԲ. Կանոն ձեռնադրութեան անագանոսաց, որ է գրակարդացք – Սաղմոս Ճ[ԺԸ]. Երանեալ են ամբիծք... Եւ ասեն զաղաւթս զայս. Տէ՛ր Աստուած, արարիչ ամենայն արարածոց...

33. 161բ-6բ ԼԳ. [Կանովն, յորժամ կրաւնաւ]որ [վա]ղճանի, առ ի թաղու[մն այսպէս յուղարկեն] ի հ[ան]գիստն – Զսպեն զնոյ[ն տիպն բոլորո]վին։ [որն սքե]մովն այծենաւքն բա[ճկոնովն], կնկղովն, կոշկովն... Եւ ասէ հայրն զաղաւթս. Բարերա՛ր Աստուած...

34. 166բ-7ա ԼԴ. Կանոն ձեռնադրութեան կիսասարկաւագաց – Ասի սաղմոս ՃԻԵ. Ուրախ եղէ ես ոյք ասէին ցիս... Եւ եպիսկոպոսն ասէ զաղաւթս զայս. Աստուա՛ծ ամենայի եւ Տէր զաւրութեանց եւ կարգաւորիչ ամենայն եղելոց...

35. 167ա-9ա ԼԵ. Կանոն ձեռնադրութեան սարկաւագաց – Սաղմոս ԺԴ. Տէ՛ր, ո՞վ կացցէ... Եւ ասէ զաղաւթս զայս. Աստուածային եւ երկնաւոր շնորհ, որ միշտ լնու...

36. 169ա-71ա ԼԶ. Կանոն խաչմայր առնելոյ, յաղագս բժշկութեան ամենայն իրաց, հաւտից, տընկոց եւ բուսոց եւ ամենայն վտանկից – Ասի սաղմոս կցուրդ. Նշանեցաւ առ մեզ լոյս... Ընթերցուած յԵրկրորդ Թագաւորութեանց. Եւ ասեն արք քաղաքին ցԵղիսէէ...

37. 171բ-4ա ԼԷ. Կանոն զա[րմատ]իս աւրհնել, զշեղջ եւ զհնձան եւ սերմանիս – [Ա]սեն սաղմոս ԿԴ. Քեզ վայել է աւրհնութիւն... Ընթերցուած յԱռակաց. Պատուեա՛ զՏէրի քոոց արդար վաստակոց...

38. 174ա-7ա ԼԸ. Կանոն հայր առնելո – Եւ ժողովին ուխտն եւ յառաջ բերեն զընտրեալն եւ ասեն սաղմոս ի թիւ ԻԴ. Առ քեզ, Տէ՛ր, համբարձի... Ընթերցու[ած] յԵզեկիէլ մարգ[արէէ]. Այսպէս ասէ կամարար Տէրն՝ Դէտ կացուցից ըզքեզ տանդ...

39. 177ա-9բ ԼԹ. Կանոն տնտես աւրհնելոյ – Սաղմոս, կցուրդ. Տո՛ւր զաւրութիւն ծառա[յ]ի քո։ Ընթերցուածս յԵսաեա մարգարէէ. Այլ լուծ զկնճիռն անիրաւութեան քակեա՛...

40. 179բ-83բ Խ. Կանոն խաղող աւրհնելոյ – Պաշտեն միաբան. Փա՛ռք Սուրբ Խաչին. ալէլուիա՜... եւ ասէ զաղաւթս զայս. Աստուած Հայր անսկիզբն, անեղ բնութիւն եւ անմահ...

41. 183բ-4ա ԽԱ. Կանոն վ[ասն երա]շտի – Ասեն սաղմոս Ծ. Ողոր[մեա՛ ինձ, Աստուա՛ծ ըս]տ մեծի... /// զաղաւթս զայս. Տէր Աստուած...

42. 184ա-5ա ԽԲ. Կանոն նշանի եւ մատ[անիս աւրհն]ելո ձեռնտուութեան հարսանեաց – Ա[սեն սաղմոս. Խո]նարհեցո՛, Տէ՛ր, զունկն քո... Ասէ զաղաւթս զայս. Աստուա՛ծ յաւիտենական, որ զանզոյգս եւ զբացորոշեալս զուգակցես ի միաւորութիւն...

43. 185աբ ԽԳ. Կանոն ութաւրեա պատանոյն – Առնուլ անուն ի քահանայի[էն եւ ասեն] զաղաւթ. Տէր Աստուա՛ծ մեր, աղաչեմք...

44. 185բ-6ա ԽԴ. Կանոն քառասնաւրեա – Յորժամ բերեն զմանուկն յ[կեղե]ցին... Ապա ի դրան եկեղեցոյն վեր <ա>ասէ ի վեր[այ] նորա զաղաւթս զայս. Տէր Աստուա՛ծ մեր...

45. 186աբ ԽԵ. Կանոն պատկեր աւրհնել[ոյ] – Ասեն սաղմոս. Եղիցի՛ անուն Տեառն աւրհնեալ... Եւ ասէ զաղաւթս. Սո՛ւրբ ես, Տէ՛ր, եւ ի սուրբս բնակեալ...

46. 186բ [ԽԶ] Կանոն, որ պիղծն ինչ կերեալ լինի – Գա առաջի քահանայիս եւ խոստովանի զյանցանսն... Եւ ասէ զաղաւթս. Տէր Աստուա՛ծ մեր... ինչ որպէս կար/// (վջ.)։

47. 187աբ [Ծ] [Կանոն յորժամ զքառասնօրեայ տղայ ածեն յեկեղեցի] – (սկ.) /// սրբեա՛ ճշմարտութեամբ քով եւ արժանացո՛յ զսա... Եւ ասէ ի վերա զաղաւթս. Տէր Աստուա՛ծ մեր, որ յաւուրս քառասուն...

Տե՛ս Մաշտոց, Վենետիկ, 1831, էջ 38-43։

48. 187բ-9բ ԾԱ. Կանոն Եղբայրակցութեան – Դնեն յեկեղեցին զսուրբ Աւետարանն եւ զսուրբ խաչն... Յոհաննու առաքելո ի կաթուղիկէից թխտոյ. Սիրելի՛ք, սիրեսցո՛ւք զմիմեանս...

49. 189բ-91բ ԾԲ. Կանոն յաղագս ջրհորոյ – Յորժամ հեղծնու ինչ, նա ասի շարական ԴՁ. Առաքելոյ աղաւնոյ։ Սաղմոս. Ձայն Տեառն ի վերա[յ] ջուրց... ի Կորնթացոց թխտոյ ընթեր[ցուած]. Ոչ կամիմ, եղբա՛րք, եթէ տգէտք իցէք խորհրդոյս այսմիկ...

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԶ. դ., բոլորգիր

192բ Ընդերցուածս ի Գործոց առաքելոց [Ա. 1-6] – Զբանն առաջի, զոր արարի... եւ [նոքա] մատուցեալ հարցանէին։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

191ա Փա՜ռք համագոյ միասնական Սուրբ Երրորդութեանն՝ Հաւր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն, որ ետ կարողութիւն տկարութեան իմոյ յանգ ելանել ի թվին ՊՁԳ. (1434), ի հայրապետութեան տեառն Կոսդանդեա եւ սրբասնեալ արհիեպիսկոպոսութեան տէր Կարապետի |191բ| Կաֆայի աստուածապահ քաղաքի եւ ամենայն հիւսիւսական կողմանց։ Ի լաւ եւ յընտիր յաւրինակէ գրեցաւ, ի չար եւ ի դառն ժամանակի, զոր Տէր Աստուած տացէ անդորրութիւն, ձեռամբ Թադէոսի սուտանուն կրօնաւորի, ի քաղաքիս Կաֆաի՝ ի մենաստանս սուրբ, որ կոչի Սուրբ Մինաս, որ է աթոռ սուրբ տէր Կարապետին։

Արդ, սխալանաց եւ անարհեստութեան սորա անմեղադի՛ր լերուք, զի կար մեր այսչափ էր։ Որք հանդիպիք սմա ուսմամբ կամ կարդալով, յիշեսջի՛ք յաղաւթս ձեր զծնողսն մեր միով Տէր ողորմա[յ]իւ։ Եւ որք յիշէք, յիշեա՛լ լիջիք ի Քրիստոսէ, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

(Գրչափոխութեամբ եւ մանրագիր)՝ Արդ, որք հանդիպիք այսմ աստուածաբուխ տառիս, յիշեսջի՛ք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զԱստուածատուր քահանայն՝ զստացաւղ գրոցս, որ ստացաւ զսայ յարդար յընչից իւրոց։ Արդ, յիշեսջի՛ք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զծնաւղսն իւր՝ զԱստուածտուր երէցն եւ զկենակիցն իւր՝ զՎարդեթուփն, զՄար|192ա|տիրոսն եւ զկենակիցն իւր՝ զՈսկէտիկինն, զԹադէոս երէցն եւ զԱռիստակէս երէցն, զորդին իւր՝ զԹադէոս էրէցն եւ զԽաչատուր աբեղայն՝ զնահատակն, եւ զմայր իւր՝ զՍիրմախաթունն, զՅովակիմն եւ զեղբայրն իւր զՀերն, զպատուելի զԱստուածատուր քահանայն եւ զկենակիցն իւր՝ զԹամթան, զհամեստ զաւակն իւր՝ զԽաթունն, զնորին զաւակն՝ զԿարապետն եւ զՅովաննէսն, նաեւ՝ զհարազատ եղբայրն իմ զՅովաննէս եւ զկենակիցն իւր զԼալխաթունն եւ զզաւակսն իւր՝ զԵմինմելիքն եւ զՄարգարէն, եւ զքուրն իւր զԴէսպինան եւ զկողակիցն իւր՝ զԳրիգորէս այրն իւր եւ զաւակն իւր՝ զԱլէքսանոսն եւ զպարոն Գորգն եւ զՅովսէփն եւ զՊապիկն։ Եւ որք յիշէք, եւ դուք յիշեալ լիջիք ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Ա., էջ 443-4, Հմր 485։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ պհպ. Գա՝ սեւ թանաքով քառակուսի (հնգիցս)՝ անընթեռնելի։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառին սոսնձած թղթին շղա­­գրով ձեռագրի հիմնական տուեալները, նոյն թղթի հակառակ կողմին՝ «509, 3508», «ՊՁԳ. – 1434, Մ[եսրոպ] եպիս[կոպոս]», պհպ. Բբ՝ «N 52»։

 

 

3509

ՄԱՇՏՈՑ

 ԺԵ. դար

ԳՐԻՉ, ՍՏԱՑՈՂ՝ Նիկողոս երէց։

ԹԵՐԹ՝ 199+1 (կրկն.՝ թ. 142)։ ՊՐԱԿ՝ Ա-Ի×12 (Ա 3, Բ 7, Ե, Է, Ը, ԺԱ, ԺԲ 11, ԺԳ, ԺԴ 10, ԺԶ, ԺԹ 9, ԺԷ 8, Ի 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,5×13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13×9,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 75ա)։ ՏՈՂ՝ 18։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի (Ա. փեղկ), շագանակագոյն մոմլաթ (Բ. փեղկ), մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ տախտակ (Ա. փեղկ), ստուարաթուղթ (Բ. փեղկ). աստառը՝ շերտազարդ կապոյտ կտաւ (Ա. փեղկ), սպիտակ թուղթ (Բ. փեղկ)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Գ-Ե. թուղթ՝ Ա, Գ՝ դեղնաւուն, Դ՝ կապտաւուն (18×8), Ե՝ սպիտակ՝ մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն։ Զարդագիր՝ կենդանագիր-թռչնագիր, թռչնագիր-ձուկ, հանգուցագիր. հանգուցագիր-ձուկ (123ա)։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, սեւ։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Մատթէոսի։ Ժ. դ.։ Բ` ստացուած 1 թերթի ընդլայնակի եւ ընդերկայնակի հատումով։ Մագաղաթ 18×13,5. երկսիւն (8×15,5). տող՝ 6. բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ Բա)։ Կարդալ՝ Բբ, Բա. «[իբ]րեւ դարձա[ւ եւ ետես զն]ա եւ ասէ՝ քա[ջալերեա]ց դուստր՝ [հաւատք քո] կեցուցին... նոցա, եւ [քարոզէր] զաւետար[անն արքայ]ութեան. [եւ բժշկէր] զամենայ[ն ախտս եւ] զամենա[յն]» (Թ. 22-35)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. վերակազմած Ի. դարի 50ական թթ.ին՝ Ա. փեղկի տախտակն ու կաշին պահպանելով, Բ. փեղկն ամբողջովին եւ մէջքի կաշին լրացնելով. ապա նորոգուած Ի. դարի 70ական թթ-ին, թերթերի հիմքերն ամրացուած, թափուած մասերը լրացուած դեղնաւուն թղթով. Ա. փեղկի տախտակը ընդլայնակի կոտրուած, կաշին մաշուած, վերին մասում թափուած, տախտակը բաց, 2ական գամերն ու կապիչները թափուած. ընդմէջ թ. 1-2ի թափուած 2, ընդմէջ թ. 5-6ի, 10-1ի, 70-1ի, 106-7ի, 117-8ի, 155-6ի, 162-3ի, 169-70ի եւ 193-4ի՝ 1ական, թ. 57-8ի, 163-4ի՝ 3 թերթ. թ. 196-9՝ գրադաշտը վնասուած վերից առ առաւելն 12 տողի չափով, թ. 142գդ՝ ներքեւից 3 տող թափուած. գրեթէ բոլոր թերթերին խոնաւութեան հետքեր, 128ա, 129ա, 171բ՝ իրար կպած թերթերն առանձնացնելիս բնագիրը տեղ-տեղ վնասուած. լուսանցակողերը սեւացած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-5բ [Կանոն Մկրտութեան] – (սկ.) /// [Աւետարան ըստ Յոհաննու] /// [Զի]արդ կարէ մա[րդ ծնանել]... |1բ| Զանձնինս Ողորմեաց։ Եւ կացուց/// |2ա| [լու]սաւորեցարուք, Սուրբ Հոգին բերկրեսցէ ի քեզ... |5բ| ...եւ ուղիղ վարիւք հասցէ ի խոստացեալ հանգիստն/// (շար.)։

2. 6ա-12ա [Կանոն Պսակ առնելոյ] – [Ընթերցուած յԵսաեա մարգարէէ] (սկ.) /// Եւ ծնանիցի ի մէջ ազգաց զաւակ նոցա... 10բ ոչ է բարիոչ(=ք) մարդոյդ միայն լինել/// 11ա Զաքարիային եւ զԵղիսաբենին...

– 12ա-3ա Պսակ վերուցա[նելոյ]. Սաղմոս. Երանի ամենեցուն, երրորդ սաղմոս՝ Լո՛ւր Աստուած, աղաւ[թք]. Տէր Աստուա՛ծ ամենայկալ, ի քէն աւրհնեցան պըսակք ծառայից քոց... Տէր Աստուա՛ծ մեր, որ յամենայն ժամ ընդ մեզ ես...

3. 13ա-8ա Կանոն հաղորդութեան – Առնու քահանայն զհաղ[որդութիւն], զխաչն եւ Աւետարան եւ բուրվառ... [Եւ ասէ զաղաւթս զայս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ եւ արարիչ ամենայն արարածոց, որ արժան]ի ար[արեր զամենայն հաւատացե]ալքս...

4. 18ա-35բ Կանոն զամենայն զննջեալս առ Քրիստոս յուղարկելոյ – Ասեն սաղմոս. Երկինք պատմեն։ Եւ ասի շարական... Եւ ասէ զաղաւթս. Աստուած յաւիտենական, անսկիզբն... որ հարկանես, Տէ՛ր, եւ դու ինքնին /// (վջ.)։

5. 36ա-41բ [Կանոն երկրորդում աւուրն] – (սկ.) /// բարութեան։ Այլել[ուա], Սաղմոս. Բարձր առնեմ զկ[քեզ]։ [Աւետարան ըստ Ղուկասու]. Զգո՛յշ լերուք անձանց...

6. 41բ-54ա Կանոն զամենայն վաղճանեալ. տղայթաղն – Սաղմոս ասեն. Առ քեզ, Տէ՛ր, համբարձի... [Աղօթք] Սո՛ւրբ ես, Տէր Աստուա՛ծ մեր...

7. 54ա-7բ Կանոն Այգոյն – Երթան ի գերեզման։ Սաղմոս. Եղիցի անուն Տեառն աւրհնեալ... Ընդերթու[ածս] յԵսա[յեայ] մարգար[էի]. Այսպէս ասէ Տէր, զի Տեառնէ եղիցի...

8. 57բ-63ա Կանովն Հոգէհանգիստ առնելոյ – Սաղմոս. Երանի ում թողու[թիւն]... Մի՛ նախանձիր ընդ /// (3 թ.) /// այսուհետեւ լերուք զուարդունք յաղաւթս։ Ալէլուիայ, աղաղակեցէ՛ք առ Տէր։ Աւետարան Ղուկասու. Եւ մտեալ շրջէր ընդ Երիքով, եւ ահա այր մի...

9. 63ա-70բ Կանովն Տեառնական, աղն աւրհնութիւն – Ածեն զնվիրեալն ի դու[ռ]ն եկեղեցոյն... Ընթերցուածս Ղեւտացոյն. Եւ կոչեաց զՄովսէս... եւ զամենայն սատանայական որոգայթս, զի աստ բարէպ[աշտութեամբ] /// (շար.)։

10. 71ա-86բ [Կանոն ջուր աւրհնելոյ] – [Ընթերցուածս յԵսայեայ մարգարէէ. (սկ.) ///[պ]ատմեցէ՛ք զայս ամենայն երկրի... Ընթերցուածս յԵզեկիելէ մարգար[էէ]. Եւ մոյծ զիս...

–75ա-86ա [Աւրհնութիւն ջրոյն, զոր ասացեալ է սրբոյն Բարսղի հայրապետին Կեսարու Կապուտկացւոյ] – Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ, յամենայնի հզաւր եւ սքանչելագործ... քեզ հանցուք զաւրհնութիւն եւ զփառս Հաւր։

11. 87ա-106բ Կանովն նաւակատեաց եկեղեցոյ՝ պղծել յաւրինաց եւ շարժեալ սեղանոյ վերստին հաստատեալ – Մտանեն եպիսկոպոսն, քահանայաւքն... Սաղմոս. Աստուա՛ծ, մտին հեթ[անոսք]... [ասէ զաղաւթս զայս] Որ ընդունողդ ես աղաւթից... ապա պատարագ մատչի եաւթն /// (վջ.)։

12. 107ա-13բ [Կանովն քարոզ պատուիրանի, զոր զեկուցանէ քահանայն ժողովրդեանն] – (սկ.) /// առեալ զձեռն ասասցէ. զայս ասէ. Լուարո՛ւք ինձ, որդեա՛կք իմ եւ զերկիւղ Տեառն ուսուցանեմ...

13. 113բ-7բ Կանոն զարմտիս աւրհնելոյ, զսե[ր]մնեալ հնձան – Սաղմոս. Հովիտք բազում արասցէն ցորեն։ Ընդերց[ու]ածս յՈվելիէ մարգա[րէէ]. Քաջալերեա՛, երկի՛ր...

14. 117բ-22բ Կանոն աւազան աւրհնելոյ – Հաստատեն զաւազանն ի տեղոջ իւրում եւ լուանա՝ ներքոյ եւ արտաքոյ ջրով... (117բ եւ դնեն ընդ աջ/// |118ա| ///ոց կեցցուք յայսմ աշխարհիս...)

15. 122բ-42ա Կանովն Խաչ աւրհնելոյ – Բերեն յեկեղեցին եւ լուանան ջրով եւ ասեն Սաղմոս թիւ [Կ.], կցուրդ. Լո՛ւր, Աստուա՛ծ, յաղաւթ[ից իմոց]... Ընթերց[ուած] յԱռակաց. Երանեալ է այր, որ եգիտ զիմաստութիւն...

16. 142ա-56ա Կանոն Ոտնալուային – Ի տասերրորդ ժամուն ժողովին ի դուռն եկեղեցոյն... Եւ եպիսկոպոսն ասէ զաղաւթ. Փառաւորեմ զքեզ, Տէ՛ր... (155բ ...այնոցիկ, որ գան զհոտ լու///... |156ա| [ուր]ախութեամբ աւրհնել, գովել, փառաւորել...)

17. 156ա-66ա Կանոն ապաշխարող առնել – Առնու քահանան զեկեալս ապաշխարութեան... ասէ զաղաւթս զայս. Աստուած ի վերա ապաշխարողին... (162բ երկայնամիտ եւ բազումողորմ եւ զղջանա ի վերա չարեաց /// |163ա| մարդկան։ Ընթերցուածս յԵզեզելի մարգարէին. [Խնդ]րեցէ՛ք զՏԷր եւ յորժամ գտ[ան]իցէք զնայ...)։

18. 166ա-80ա Կանոն ապաշխարող արձակելոյ – Ժողովէ քահանայն զապաշխարողսն ի դուռն եկեղեցոյն... Ընթերձուածս յԵսայեայ մարգ[արէի]. Եւ կատարեսցին աւուրք... երկու պարտ[ա]պանք էին, որումն փոխատու/// |170ա| Եւ եւս միաբան...

19. 180ա-93ա [Աւետարանք Իւղաբերից, Բժշկութեան, Հանգստեան]

ա. 180ա-2ա Աւետարան Իւղաբերից ըստ Մա[տ]թէոսի [ԻԸ. 1-20] – Ասէ առաւաւտու. Եւ յերեկոյ ի շաբաթոյն, յորում լուսանայր...

բ. 182աբ Աւետարան ըստ Մա[տ]թ[էոսի] բժշկութիւն [Դ. 23-25] – Եւ շրջէր Յիսուս ընդ ամենայն կողմն...

գ. 182բ-3ա Աւետար[ան ըստ Մ[ատ]թէոսի] հանգ[ստեան. ԺԱ. 25-30] – Յայնմ ժամանակի պատասխանի ետ Յիսուս՝ Գոհանամ զքէն...

դ. 183ա-4բ Աւետարան ըստ Մարկոս իւղայբերից [ԺԵ. 42-ԺԶ. 8] – Եւ ասէ. Եւ իբրեւ երեկոյ եւ եղեւ, քանզի ուրբաթ էր...

ե. 184բ-5բ Աւետա[րա]ն ըստ Մարկ[ոսի] բժշկութիւն [Բ. 1-12] – Եւ մտեալ դարձեալ ի Կափառնաումն յետ աւուրց...

զ. 185բ-6ա Աւետարան Մարկոս. հանգըստեան [ԺԳ. 32-37] – Այլ վասն աւուրն այնորիկ եւ ժամուն ոչ ոք գիտէ...

է. 186ա-7բ Աւետարան իւղաբերից Ղուկասէ [ԻԳ. 50-ԻԴ 12] – Եւ ահայ այր մի անուն Յովսէփ...

ը. 187բ-8բ Աւետարան ըստ Ղուկ[ասի] բժշկութեան [Է. 11-17] – Եւ եղեւ ի վա[ղիւ] երթայր ի քաղաք մի...

թ. 188բ-9ա Աւետարան ըստ Ղուկաս. հանգ[ստ]եան [ԻԱ. 34-38] – Զգո՛ւշ լերուք անձանց, գուցէ ծանրանայցեն...

ժ. 189ա-91բ Աւետ[ա]րան ըստ Յոհան[ու] իւղա[բերից] [ԺԹ. 38-Ի. 18] – Յետ այսորիկ աղաչեաց զՊիղատոս Յովսէփ, որ յԱրեմմաթայն էր...

ժա. 191բ-2բ Աւետար[ան] ըստ Յոհան[ու] բժշկութիւն [Ե. 1-30] – Յետ այսորիկ տաւն էր հրէից...

ժբ. 192բ-3ա Աւետարան ըստ Յոհան[ու] հանգըստ[եան] [Ե. 19-23] – Ամէն, ամէն ասեմ ձեզ, ոչ կարէ որդի մարդոյ առնել յանձէ...

20. 193բ-6բ Գանձն ննջեցելոց համաւրէն («Մ[Ա]ՆՎԵԼՍ») – Մինդ ի [յ]Է[է]ն, Բանդ, որ ի Հաւրէ... որ զմահ մարմնոյ /// 194ա Նախախնամող Արարիչ հոգոց Տէր յաւրինիչ... ի չարեացն զիս թափեցէք, խաղաղութիւն կացէք, մնացէք, / զմեզ ի ձեր յաղաւթս ձեր յիշեցէ՛ք, ողորմեայ զմեր ննջեցեալս ահաընկ (այսպէս)։

Ծնթ. Տե՛ս ձեռ. 825, 35ա-7ա, «Տէր Մանուէլ եպիսկոպոսի ասացեալ ի թաղումն մեռելոց»։

21. 197ա-9ա Տաղ որ/// [Ողբ թաղման. ի վերայ գերեզմանին ասայ. ձեռ. 825, 37ա-8բ] – Ո՛վ քա[հանայք եւ վար]դապ[ետք աստուածաբան, եւ] ժողովուրդք [հաւատացեալք] ամենեքեան... ես հաւատովս վերանամ երկնից խորան, զի Տէրն քաղցր է պա[ր]տական ողորմութիւն։

Ծնթ. լս-ներում՝ հետագայի բնագրային յաւելումներ (25ա, 31բ, 35բ)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

113բ Ըստայացող գրոցս յիշեցէ՛ք զանարժանս տէր Նիկողոս էրէցս եւ զհայրն իմ զտէր Ղուկասն յիշեցէ՛ք եւ ասէ՛ք, եւ Աստուած յիշէ ձեզ իւր սուրբ արքայութիւն. ամէն, հայր։

199բ [Փա՜ռ]ք համագոյ եւ միասն[ական Ե]րրորդութեան՝ Հաւր եւ Որ[դւոյ եւ Հո]գոյն Սրբոյ յաւիտեա[նս յաւիտենի]ց. ամէն։ Գրեցաւ [սուրբ] /// (2 բառ) եւ ի [յը]նտիր ա[ւրինակէ] ///ի, ձեռամբ սու[տանուն] /// (1 բառ) Նիկողոս իրից[ու] /// (2-3 բառ) ի [գ]իւղն, որ կոչի /// ի ասրուղայան (՞) /// (2-3 բառ) սուրբ եկեղեցոյս /// (2-3 բառ) Սուրբ Լուսա[ւ]որչ ///։ [Յեր]ես անկեալ աղաչեմ /// (1-2 բառ, թերեւս՝ «ով դասք») լուսերամից, որ հանդիպիք /// [սուրբ] գրեցս, յիշեսջիք ի սուրբ եւ [մա]ք[րա]փայլ յաղաւթս ձեր [զիս] եւ զծնաւղքս իմ՝ զհայրն [իմ]՝ զտէր Ղուկասն, եւ զմայրն իմ՝ զԽաթունն, եւ զուսուցիչն իմ ///։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝ «510, 3509, ԺԵ. Մ[եսրոպ] եպիս[կոպոս]», Ա. կազմաստառին սոսնձած թղթին ձեռագրի տուեալները եւ «Սահակ աբեղայ 1888»։

 

 

3510

ՄԱՇՏՈՑ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԵԱՆ

 ԺԷ. դար

ԳՐԻՉ՝ Անանուն Ա. (11ա-21բ, 24ա-81բ), Անանուն Բ. (լրացնող, 1բ-10բ, 22ա-3բ, 81բ-94ա, 98ա-9բ)։

ԹԵՐԹ՝ 99։ ՊՐԱԿ՝ 10+Ա-Ը×12 (Ա 10, Բ 12+2, Ը 17)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով, այլ թուղթ՝ թ. 1-10, 83-99. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19,5×14,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (16×10), միասիւն՝ թ. 1-10, 82-99՝ (17-17,5×10,5). ստ. լս-ներում յիշագրեր՝ լրացնողի ձեռքով։ ԳԻՐ՝ բոլորգիր՝ 11ա-21բ, 24ա-81բ (նմուշ՝ 46բ), նոտրգիր՝ 1բ-10բ, 22ա-3բ, 81բ-94ա (նմուշ՝ 23ա)։ ՏՈՂ՝ 18 (թ. 11-21, 24-81), 24-25 (թ. 1-10, 22-3, 81-94, 98-9)։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ ստուրաթուղթ. աստառը՝ դրոշմազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ թռչնագիր (ուրուագծային), հանգուցագիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մաշուած, աստառը գունաթափ. Ա. եւ Բ. փեղկերի ստ. անկիւններում հետագայում արուած անցքեր (նշանակութիւնն անորոշ). թ. 1-10, 22-3, 82-96՝ ԺԸ. դարի յաւելում, բնագրի պակասը լրացուած նոտրգրով, թ. 2-4, 5-9, 10բ, 25բ, 29բ-30ա, 34ա, 35բ, 37բ, 45բ, 50ա, 60ա, 84բ-5ա, 86-96՝ թանաքի հետքեր, թանաքոտ մատնահետք (9բ), 95բ-6ա՝ որոշ տառեր ջնջուած, գրեթէ բոլոր թերթերի եզրերին խոնաւութեան հետքեր, թ. 1-83 հիմքի մօտ վերին անկիւնում բորբոսի հետքեր, թ. 18՝ արտ. լս-ը գրեթէ կիսով վերից պատռուած, թ. 11՝ ստ. լս-ին, թ. 60՝ արտ. լս-ին պատռուածք, թ. 96՝ ստ. հիմքի մօտ եւ գրադաշտին կաթած մոմի հետքեր, թ. 18, 20, 61՝ ջնջուած տողեր, Ա. կազմաստառի ելուստին սոսնձած թղթից (թերեւս պհպ-ը) մնացած հիմքին երեւում են գրչափորձ տառերի եւ բառերի մասեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1բ-10բ Այսպէս պարտ է սարկավագ ձեռնադրել քահանայ եւ կոչել. արտաքուստ ելանէ ի դուռն եկեղեցուն եւ խրատէ նոցա այսպէս. նախ՝ Սահմանադրութիւն դաստիարակութեան նորածնեալ մանկանց, որք հրաւիրելոց են աստիճան քահանայութեան։ Խրատք հարկաւորք եւ պիտանիք՝ արարեալ ի տէր Առաքելոյ Սիւնեաց նահանգի – Եւ ըստ կարգի ժամանակին վարժեալ զմանկունս ի սնունդ սրբութեան եւ իմաստութեան յերկիւղն Աստուծոյ...

Ծնթ. Գրիչը «Սահմանադրութիւն դաստիարակութեան...» ճառը մտցրել է սարկաւագ ձեռնադրելու կարգի մէջ։

2. 11ա-2ա Խրատքն ձեռնադրութեան – Նստի եպիսկոպոսն յաթոռ առաջի սուրբ սեղանոյն, եւ գան աւագ երիցունքն... Ձայնէ բարձր առ հայրապետն եւ ասէ. Հրամաեա՛, Տէ՛ր...

3. 12բ-25ա [Կանոն ձեռնադրութեան քահանայի] – Յետ այսորիկ մատիցէ յառաջ առաջնորդ սուրբ ուխտին, կալով առաջի եպիսկոպոսն...

– 22ա-3բ Եւ ապա յատուկ անուանէ, նզովէ զամենայն հերիտիկոսաց դասքն...

Հմմտ. Մաշտոց ձեռնադրութեան կղերիկոսաց, սարկաւագաց եւ քահանայից..., Վաղարշապատ, 1876, էջ 26-37։

4. 25բ-39ա Սկիզբն աստիճանաց, կղերիկոսաց, որք են սաղմոսերգու, աւելածու եւ այլն ըստ իւրաքանչիւր կարգի – Եւ յառաջն ծխեն խունկ սուրբ սեղանոյն եւ ասեն շարական ըստ աւուրն... եպիսկոպոսն ասէ զաղօթս. Տէր մեր նայեա՛...

5. 39ա-81բ Կանովն յորժամ սարկաւագ ձեռնադրեն – Զգենու եպիսկոպոսն եւ այլ քահանայք ըստ օրինին, եւ դպիրք բուրվառովք...

6. 81բ-5բ Յաղագս վարդապետական իշխանութիւն շնորհելոյ – Նախ հրաժարեսցէ ամենայն հերձուածողաց եւ ապա դաւանութիւն տացէ ըստ հաւատոյ... /81բ/ ի վերայ իմ վասն որոյ էօծ/// /82ա/ իսկ զիս աւետարանել աղքատաց...

7. 86ա-94ա Կանոն խաչ օրհնելոյ – Տանին եկեղեցին, լուանան նախ ջրով եւ ապա գինով... Ընթերցուած յԱռակաց. Երանեալ է այր, որ եգիտ զիմաստութիւն...

8. 98ա-9բ Կանոն եկեղեցի օրհնելոյ։ Աղօթք Դանիէլի մարգարէին – Տէ՛ր Աստուած, մեծ եւ սքանչելի, որ առնես զուխտ եւ զողորմութիւն սիրելեաց քոց... 99բ եւ սրբեա՛ զսեղանս այս, յո՛յս հաւատացելոց եւ /// (վջ.)։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ., նոտրգիր

1. 94բ-6ա Կանոնք ժողովածոյ. ո՛վ եղբայրք, գրէմք, որ յուսանիք – Արուագիտացն եւ անասնագիտացն եւ որ ընդ կին ընդ սոդոյմայեցիսն գործէ, միապէս է կարգ նոցայ... այլ մնայ եպիսկոպոսին հրամանին։

2. 96աբ Յաղագս Խ. (40) պատարագի առնելոյ տեառն Փիլիպոսի – Հրամայեալ է յունել Խ.ունս (=քառասունս), զօր կարգ հրամանօք նորայ... որոյ քաւեսցէ զմէղս մէր Քրիստոս Աստուած մէր. ամէն։

3. 96բ-7ա Այլ վասն անկնունք մանկան մեռանելոյ – Հարցմունս այս է, թէպէտ անկատար մեռանի... թաղել, խաչիւ օրհնութեամբ կնքել զգերեզմանն։

4. 1ա (այլ ձեռք, ԺԸ. դ., նոտգիր) [Տաղ իմն] – Ո՛հ, յարաժամ ցնծալով, բերկրալով, / զի կաս, ո՛վ անձն իմ, հետէվով... Տէ՛ր իմ, ես գտայ, Տէ՛ր իմ, քեզ մեղայ (գծերով զատուած երեք մաս)։

– 1ա (նախորդի գրով եւ ձեռքով. հայատառ թուրքերէն) Թէրճիպէ էյլէտիմ, մուրէքէպիզ սուլուտուր պու եազըյը եազան գ///ւաոր ճումլէնիզին գուլուտուր։

Ծնթ. Բառանջատումը Օքսանա Կարապետեանի։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 97բ (ԺԸ. դ., նոտրգիր) Ես էմ տրուպ եւ անպիտան

դպիրներաց մէչն էմ անբան,

թէ որ ասէք օվ էս դու այն,

զՁեր ծառայ անուն Վարդան։

Ձեզ աղաջէմ, հա՛յրք պատուական,

լերո՛ւք խղճոյս խրատական,

որ հոգէոր էք հրածորան,

համեղ, անուշ, ախորժական։

Հոգով Սրբով խոսիք ինձ բան,

մխիդարվիմ եւ յուրախանամ,

ես՝ մեղաւոր, տրուպ Վարդան,

նոր եմ գրոյս հետեւիլ կամ,

սղալանացս մի՛ մեղադրէք,

ես ձեզ մեղայ ամենայն ժամ։

2. 12ա (1882 թ., շղագիր) Ես՝ նուաստ Յովհաննես ծ. վարդապէտ Գրիգորեանց ի տոհմէն Արծրունեանց, յոյժ սիրեմ զձեռագիր մատեանս հինս։ 1882, Յունվար 26. Առաջն. տեղա[պահ] Հայոց Պուլկարիոյ, ի Ռուսճուք, Պուլկարիայ։

Ծնթ. Տե՛ս Կնքադրոշմ։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 12բ, 25բ սեւ թանաքով բոլորակ, կենտրոնում Քրիստոսը, որի ներքեւում՝ «ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ», շուրջանակի՝ «Է ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ ՄԱՐՏԻՐՈՍ ՎԱՐԴԱՊԵՏ ԵՒ ՊԱՏՐԻԱՐԳ ԿՈՍՏԱՆ/ԴԻՈՅ ՊՈԼՍՈ, ԹՎԻՆ ՌՃԾԴ. (1705)», 12ա կապոյտ թանաքով շրջան, կենտրոնում եպիսկոպոսական խոյր, գիրք, աստղ ճաճանչների մէջ, շուրջանակի՝ «ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՎԱՐԴԱՊԵՏ ԳՐԻԳՈՐԵԱՆ, 1874»։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառին սոսնձած թղթին ձեռագրին վերաբերող տեղեկութիւններ, ստորագրուած՝ «Օշականցի Սահ[ակ] աբեղայ 1888», «512, 3510», «ԺԷ. Մ[եսրոպ] եպիս[կոպոս]», մէջքին սոսնձած վարդագոյն թղթին՝ «18 Մաշտոց»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 9ա՝ «Սաղմոս», 21ա՝ «տան», 60, 81բ՝ խզբզոց, 84ա՝ անընթեռնելի շղագիր տառեր, 97բ՝ «աբգդեզէըթ» (երկիցս), «Հգ ամենայզօր»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 33բ, 53ա լս.՝ եկեղեցի։

 

 

3511

ՄԱՇՏՈՑ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԵԱՆ

 ԺԸ. դար

ԹԵՐԹ՝ 86. չգրուած՝ 26աբ, 86բ։ ՊՐԱԿ՝ 1-7×12 (2՝ 14)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ երեքնուկ, որի աջ եւ ձախ կողմերում՝ «VP» կամ թագ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19×14։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմիրով սահմանագծուած (14,5×10), թ. 14-25 (15×9-9,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 34ա)։ ՏՈՂ՝ 18։ ԿԱԶՄ՝ դարչնագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ (սկ.)՝ չգրուած սպիտակ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ եռամահիկ:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ հանգուցագիր, մարդադէմ (42ա, 56ա)։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, բրոնզ (թ. 14, 19)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, Բ. փեղկին մոմի հետքեր, Ա. կազմաստառը չիք, միջուկը բաց. առաջին 2 պրակներն առանց համարների, 3րդից սկսած (թ. 27) կրկնակի համարակալած՝ հիմքի մօտ Բ-Զ, աջ անկիւնում՝ արաբանիշերով՝ 1-5, պհպ. Աա՝ եզրերը դեղնած. թ. 1-6՝ թանաքն արտացոլուած թերթերի հակառակ երեսներին, 86ա՝ գիրն արտացոլուած հակառակ երեսին։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1աբ Խրատք ձեռնադրութեան. յառաջաբանութիւն է (հետագայում սկզբում շղագրով յաւելած՝ «Կանոն») – Նստի եպիսկոպոսն յաթոռ՝ առաջի սուրբ սեղանոյն... Ձայնէ բարձր առ հայրապետքն. Հրամայեա՛, Տէր աւրհնութեամբ ասելով...

2. 2ա-12բ Սահմանադրութիւն դաստիարակութեան նորածնելոց մանկանց, որք հրաւիրելոց են աստիճանի քահանայութեան։ Խրատք հարկաւորք եւ պիտանիք՝ արարեալ վարժապետին Գրիգորի Հռետորի – Արդ, ըստ կարգի ժամանակին վարժել զմանկունս առ սնունդ սրբութեան եւ իմաստութեան յերկիւղն Աստուծոյ... Իսկ ի յաւուր ձեռնադրութեան նստցի եպիսկոպոսն յաթոռ՝ ի մէջ յատենին, ի դուռն սուրբ եկեղեցոյն, առաջի ամենայն բազմութեան...

3. 13ա-25բ Խրատ ձեռնադրութեան յառաջաբանին – Նստի եպիսկոպոսն աթոռ՝ առաջի սուրբ սեղանոյն, եւ գան աւագ իրիցունք... Ձայնէ առ սուրբ հայրապետն շարականաւս ասելով. Նայեա՛ց ի մեզ...

4. 27ա-42ա Սկիզբն աստիճանաց կղերիկոսաց, որք են սաղմոսերգու եւ աւելածու եւ այլն, ըստ իւրաքանչիւր կարգի – Եւ յառաջն ծխեն խունկ սուրբ սեղանոյն եւ ասեն շարական ըստ աւուրն՝ յորում լինի, եւ սարկաւագն քարոզէ՝ Եւ եւս խաղաղութիւն, միաբան աղաչեսցուք զմարդասէրն Աստուած ըզՏէր մեր Յիսուս Քրիստոս վասն ծառայիս իւրոյ այս անուն... եւ եպիսկոպոսն ասէ զաղօթս. Տէ՛ր մեր, նայեա՛յ յերկրպագութիւնս եւ պահպանեա՛ զծառայս քո...

5. 42ա-55ա Կանոն յորժամ սարկաւագ ձեռնադր[են] – Զգենու եպիսկոպոսն, եւ այլ քահանայք՝ ըստ յօրինին... սարկաւագն ձայնէ. Աւրհնեա՛ Տէր։ Եւ եպիսկոպոսն ասէ. Աւրհնեալ սուրբ եւ անմահ թագաւորութիւն...

6. 56ա-85բ Կանոն ձեռնադրութեան քահանայի – Զգենու եպիսկոպոսն ըստ յօրինի ի սրբատուն եկեղեցւոյն... եւ ասեն շարական ԳՁ. Այսօր աստուածութեանն զուարճանայ...

7. 85բ-6ա Կանոն նկարեալ պատկեր աւրհնելոյ – Յերեկորեա հսկումն առնեն եւ յերրորդ ժամուն գան ի մէջ եկեղեցոյն եւ ասեն սաղմոս՝ Երանեալ են ամբիծքն... Ապա եպիսկոպոսն ասէ զաղօթս. Սո՛ւրբ Տէր եւ ի սուրբս հանգուցեալ եւ բնակեալ... աւրհնութի՛ւն Հօր եւ Որդւոյ եւ Սուրբ Հոգոյդ. ա[մէն]։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 25բ (1832 թ., շղագիր) Յոհաննէս վարդապետս՝ միաբան Սուրբ Նախավկայի, որ եմ տեղւոյ իսկ Շամբեցի, գրեցաւ ի ժամանակս ժողովարարութեան ի յերկիրն Սիւնեաց՝ Խնձորես գիւղն, 1832, Հոկ[տեմբեր] 21։

Ծնթ. Տե՛ս Կնքադրոշմ՝ 25բ, 85բ։

2. 55բ (1882 թ., շղագիր) Զայս Մաշտոցս ձեռնադրութեան նուիրեցի մեծի գրադարանի Սրբոյ Էջմիածնի՝ ի յիշատակ ինձ եւ ծնօղացս, ի հայրապետութեան Տէր Տէր Գէորգայ Դ. վեհափառ եւ ազգասէր կաթողիկոսի ամենայն Հայոց, որոյ մեծագործութեան արդիւնք են մեծահամբաւ, հոյակապ ճեմարանն Սրբոյ Էջմիածնի՝ տաճարն լուսաւորութեան ազգի հայոց, բարեկարգ թանգարանն Սրբոյ Էջմիածնի, տպարանն, ընթերցարանն եւ այլն։ Ի 1 Յունվարի, 1882 ամի, Մեսրովբ եպիսկոպոս Սմբատեանց Նախիջեւանցի։*

* Ծնթ. Սրան յաջորդում է տարբեր ձեռքով, շղագիր՝ «Պիղծ, անիրաւ»։

3. 55բ արտք. լս. (ԺԹ. դ., շղագիր) Ո՛ նուիրատու, քեզ անկ էր միայն զնուիրէ քումմէ խօսել ու ոչ ջատագովել զարժանընտիր հայրապետին զգործ, որք չեն զանխուլ յազգայնոց մերոց, եւ քեզ չէր հարկ զնոսա յիշատակել աստ, որով եւ յայտնի առնել ամենեցուն զկեղծաւորութիւն եւ զշողոքորթութիւն քո։

Ծնթ. Վերաբերում է նախորդ յիշատակարանը գրող Մ. Սմբատեանցին։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 2ա, 14ա, 42ա, 85բ սեւ թանաքով ութանկիւն՝ «ՔԵՐՈՎԲԷ ՎԱՐԴԱՊԵՏ», 25բ, 85բ սեւ թանաքով, զարդարուն եզրերով քառանկիւն՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ / ՅՈՎՀԱՆՆԷՍ ՎԱՐԴԱՊԵՏ / 1272 (1823)»։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած վարդագոյն թղթին՝ «19 Մաշտոց», պհպ. Աբ-ին սոսնձած թղթին՝ ձեռագրի մասին տեղեկութիւններ եւ «Ս[ահակ] աբ[եղայ] 1888», պհպ. Բա՝ «Մաշտոց ձեռնադրութեան քահանայի»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 14ա՝ հանգուցագիր «Հ»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Աա՝ «վասն», պհպ. Աբ՝ «Աստուծովս Քրիստոս», 26ա՝ «Քրիստոսի ծառայ Յովհաննէս» (կապգիր)։

 

 

3512

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 188+1 (կրկն.՝ թ. 141). չգրուած՝ 188բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԷ×12 (Ա, ԺԷ 10, Է, Ը, ԺԱ 11, Թ 4) (սկզբնապէս՝ Ա-Թ×12 (Ա 10, Է 11, Թ 3)+Է-Ը×12 (Ը 11)+Ա-Զ×12 (Զ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ 1. թ. 1-96՝ թագ, ներքեւում՝ IV կամ VI, 2. թ. 97-119, 174-88՝ կարաս, վրան ջրաշուշան, 3. թ. 120-42՝ աշտարակ-ամրոց (՞), 4. թ. 143-74՝ այլ թուղթ. լուսադրոշմով՝ բոլորակ՝ մէջը թեւատարած թագակիր արծիւ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19×14,5-15։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն՝ թ. 1-74 (15×11), թ. 75-188 (14×10)։ ԳԻՐ՝ նոտրգիր (24ա), թ. 97-188՝ գրչափոխութեամբ (121ա)։ ՏՈՂ՝ 24։ ԿԱԶՄ՝ ճնշագծերով շագանակագոյն կաշի՝ 2 կապիչով ու փայտէ գամերով. միջուկը` տախտակ. աստառը՝ կապոյտ կտաւ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լս-ային՝ Սուրբ ոմն՝ 150ա։ Լուսանցազարդ՝ 103բ, 119բ։ Զարդագիր՝ հանգուցագիր՝ սեւ-կարմիր (36բ)։ Գոյներ՝ կապոյտ, կանաչ, վարդագոյն։

Ծնթ. Բացի 36բ-ի հանգուցագրից՝ միւսները այլ ձեռագրից կտրած եւ այստեղ սոսնձած։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. Բ. փեղկին ցեցի անցքեր. սկզբնապէս թ. 1-96ը առանց պրականիշերի, 97-108՝ Է., 109-19՝ Ը., 120-78՝ Ա-Ե. պրականիշերով, ձեռագրի ամբողջական պրակակալումը Ա-[ԺԷ] արուել է աւելի ուշ. ենթադրելի է, որ գրիչը տարբեր ժամանակներում գրել է որպէս տարբեր ձեռագրերի նիւթեր, ապա միացրել իրար. Ա-Գ պրակները հիմքից թուլացած. բոլոր թերթերի եզրերին խոնաւութեան հետքեր, գրադաշտը խոնաւութիւնից գունափոխ, թ. 112-9, 150-78՝ թանաքի թթուայնութեան հետեւանքով գրադաշտը մգացած-սեւացած. թ. 36՝ կիսով հիմքից անջատ, թ. 104՝ մէջտեղից պատռուած կիսով, թ. 183-8՝ արտք. լս-ին անցք։

* Ծնթ. Թէեւ Համառօտ ցուցակում (Ա., էջ 1030) ձեռագրիս «Ստացող՝ Վարդա՞ն վրդ.» է, բայց սա անհիմն է. 78բ եւ 96ա էջերում յիշուած «Վարդան վարդապետ»ն Արեւելցին է, որի մեկնութիւնից օգտուել է Գր. Տաթեւացին։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-77ա Գրիգորի՝ աշակերտի Յոհաննու Որոտնեցոյ եւ քաջ դիտապետի Համառօտ հաւաքումն Յառակաց գրոցն Սաղոմոնի՝ ի լուսաւոր բանաց մեծին Ներսէսի

Տե՛ս ձեռ. 342, 109ա-71բ։ Ցանկ/1ա-2ա։ ա/2ա-37բ։ բ/37բ-45ա։ գ/45ա-77ա։

45ա վր. լս. կարմիրով, գրչից՝ «Իմա՛, սիրելի՛, զի Երգ Երգոցի Լուծմունքն յետ սորա է եդեալ»։

Բ. 77ա-96ա (խորագիրը՝ 78բ) Համառաւտ հաւաքումն ի տեսութիւն լուծմանց Երգոյ երգոյն՝ աշխատասիրեալ Գրիգորիոս հսկողի, արի, երջանիկ հռետորի եւ քաջ փիլիսոփայի հայոց, աշակերտի Եռամեծին Յովհաննու Որուտնեցոյ՝ ի լուսաւոր բանից վարդապետին Վարդանայ։

– 78բ (խորագրից յետոյ) Ո՛վ ամենազօր Հոգիդ Սուրբ, Աստուա՛ծ ճշմարիտ, զտկարութիւն եղկելոյս դու զորացո՛յ, որով եւ աւարտեցից եւ քեզ փառք յաւիտեանս:*

Տե՛ս ձեռ. 3642, 2ա-74բ։ Ցանկ/77ա-8բ։ ա/78բ-9բ։ բ/79բ-80բ (սկիզբը՝ Զի՞նչ է, որ Երգ երգոց կոչի)։ գ/80բ-1բ։ դ/81բ-2բ։ ե/82բ-4ա։ զ-ժե/չիք։ ժզ/84ա-5ա։ ժէ/85ա-6բ։ ժը/86բ-8ա։ ժթ/88ա-90բ։ ի/90բ-2ա։ իա/92աբ։ իբ/92բ-3բ։ իգ/93բ-5ա։ իդ/չիք։ իե/95ա-6ա։

– 96ա Եւ ամենայն աշխատողացն ի սմայ, երջանիկ եւ լուսաւոր վարդապետին Վարդանայն եւ խնդրողացն եւ համարեն աշխատողացն ի սմայ, ուսուցչացն եւ ուսուղացն ի սմա եղիցի յիշատակ բարեաց, անմոռաց, յիշմամբ ի կրկին կենցաղս եւ յաւիտենից յաւիտեանս։

Ծնթ. Բնագրի մասերն անխորագիր են։

* 78բ Աղերսանման այս տողը՝ «Ո՛վ ամենազօր Հոգիդ Սուրբ...», Հմր 3642 ձեռ.ում չկայ, բայց կայ ի ձեռ. Հմր 1099, 67բ։

Գ. 1. 97ա-116ա Ի Միխաիլ գրոց Պատմութենէ առ սակաւ մի գրեցի

ա. 97ա-8ա Ա. Ի Քամիրացոց աշխարհն՝ ի կողմն Հտնկաց ոմն թագաւոր հր[ե]ա եւ առաքեաց Յուստիանոս առ նայ... բայց մի՛ արասցեն սպանի (՞) նա խաղաղութիւն։

բ. 98ա Բ. Ի թիւ Ասորոց ՊԽԸ. եղեւ հրաշք ի վեր քան զհօ(աւ)ատալն, որ թէ ոչ էի գտեալ գրեալ... մանկան ի կերպս ծերոյ։

գ. 98ա-9ա Գ-Դ. Ի ժամանակս Յուստիանոսի էր սուրբն Յակոբ Կուռդնկարն կոչեցեալ... թէ ոք նեղէ զնոսա եւ գնաց ինքն յաթոռ իւր։

Ծնթ. Նիւթերի բաժանումն արել ենք ըստ արտաքին լս-ին նշուած գլխահամարների, Դ. համար չկայ, ուստի նախընտրեցինք 2՝ Գ-Դ. համարները միասին գրել։

դ. 99ա Ե. Ի ՊՀԱ. թւին Ասորոց սկսօ թվին հայոց առ տէր Ներսէսիւ հայրապետիւ... եւ մեռանի սակօ [աւ]ուրս անձինք ԼԶՌ. (36000)։

ե. 99ա-100բ Զ. Իսկ թագաւորն պարսից Խոսրով, յորժամ տիրեաց Միջագետաց, առաքեաց առ նոսա եպիսկոպոս նեստարական... եւ այսպէս Աստուած զփառօորիչնս իւր փառաօորէ։

զ. 100բ Է. Մահմատ, որ էր որդի Ջափրի, ցրուեաց զամենայն ժողովեալ ստացուածս հօր իւրոյ... եւ ողորմութիւն նորա տեսցէ զիս։

է. 100բ-1բ Ը. Ի ժամանակին յայնմիկ թագաւորն տաճկաց Ապուսաղ անուն... բազումք ի զօրացն մեռան, զի չէինս ի վերայ փոփոխական օդոյն ամարան եւ ձմերան։

ը. 101բ Թ. Ի յազգէն թուրքաց ազգօ Արթուխեաց յարեօ ոմն Պաղական ոմն... աղաչանօք թագուհոյն դարձօ յաթոռ իւր։

թ. 101բ-2բ Ժ. Ի ժամանակս Պաղկին, որ կայր ի Մելտենի սակօ հետոյ... զի Թաթէոս առաքեալն ի Հայք տարօ այս որ է։

ժ. 102բ ԺԱ. Եւ գտօ պատում Ի. զնմանէ, որ գրեալն էր, թէ ազգն հրէից ի Տիբերա բնակեալք... փառօորեաց զԱստուած եւ երկրպագեաց նմայ։

ժա. 102բ-3բ ԺԲ. Ի թիվ ասորոց ՌՆՂԶ. (1396) եւ հայոց ՈԺԳ. (1164) թագաւորեաց Յունաց Մանիլն... զի խնդրեալ էր Մանիլն եւ զասորոց դաւանութիւնն։

ժբ. 103բ-4ա ԺԳ. Զայսու ժամանակաւ եկն շարժ ահօոր Յունիս ի Թ. ի տաւնի սուրբ առաքելոցն Պետրոսի եւ Պօղոսի... մինչ զի բազումք երկմտին դատաստանացն Աստուծոյ կարչամիտք եղեաք։

ժգ. 104աբ ԺԴ. Ի թվին հայոց ՈԻԹ. (1180) ել Սալահատինն յԵգիպտոսէ... տանջեաց զինքն խօրօ (խաւարաւ) զբազում օուրս։

ժդ. 104բ-5բ ԺԵ. Ի ՈԼԸ. (1189) թվին զօրացօ Սալահատինն յաճախութենէ... հանդերձն ոչ այրեցաւ վասն սքանչելեաց։

ժե. 105բ-6բ ԺԶ. Ի ՈԽԱ. (1191) թւին հայոց խառնեցօ տունն ֆռանկաց... վասն մատուցանելոյ պատարագս կա, եւ ունին իւթս պատարագի։

ժզ. 106բ-7բ ԺԷ. Իսկի թագաւորն, որ առաքեաց զնոսա Փիրշապուհ անուն... ելից ի Ադամա ի դրախտէն ի Զ.ն Յունուարի ըստ հռոմեացոց եւ ի ԻԱ. Տբեդ ամսոյ ըստ եբրաեցոց։

ժէ. 107բ-8ա ԺԸ. Ի յ.Թ. եւ Ժ. (19) ամի Տիբերա կայսեր Աբգար արքա հայոց... գրեցօ, թէ ինքն է Քրիստոսն եւ Որդի Աստուծոյ կենդանոյ։

ժը. 108աբ ԺԹ. Իսկ յաղագս անկար պատմուճանին ասէ սուրբն Եփրեմ, թէ արկին վիճակ զինուորքն... եւ արար զնոսա հնազանտս եւ զայնր կողմամբ։

ժթ. 108բ Ի. Իսկ Տիտոս առ զԵրուսաղէմ ի Զատկի տօնին եւ կորոյս հրէայս բիւրս... եւ բարձօ թագաւորութիւն հրէիցն։

ի. 108բ-9ա ԻԱ. Յետ Վեսպիանոսի թագաւորեաց Տիտոս որդի նորա, եւ թագաւորեաց եղբայր սորա... եւ է դա գերագոյն յամենայն քարոզչաց։

իա. 109ա ԻԲ. Յետ Տրայիանոսի թագաւորեաց Ադրիանոս, ի ԺԸ. ամի սորա ապստամբեցին հրէայքն... զՎաղէնտիանոս, որ ասէր զմարմին ներքս յերկնից բերեալ։

իբ. 109ա-10ա ԻԳ. Իսկ Կոստիանոս (=Կոստանդիանոս) թագաւորն Գալիլոնի ունէր Բ. կանայս՝ զՀեղինէ եւ զԹէորորէ... իսկ վիպասանք զպատմութիւնս բանիւ զարդարեն եւ նշանօոր իրօք։

իգ. 110ա ԻԴ. Արդ, զայսու ժամանակօ երեւէր աստղն արեւելեան սքանչելին Գրիգորիոս Պարթեւն... դառնաին յաշխարհն իւրեանց երեւելի փառօք եւ պարգեւօք։

իդ. 110ա-1ա ԻԵ. Զայսու ժամակօ երեւեցաօ Արիոս էրից Աղէքսանտրացի ի մէջէ բարէկամաց... որք էին արք նշանօորք։

իե. 111աբ ԻԶ. Եւ էին Կոստ[անդի]նոսի Գ. որդիք. աւագն յանուն հօրն Կոստանտինոս... եւ կուտեաց զօրս ի վերայ թագաւորին։

իզ. 111բ ԻԷ. Բայց նախ քան զօանտել հոգին զղջացօ եւ դօանեաց զուղափառութիւն... եւ ապա վճարեաց զկեանս իւր Կոստան[դէանո]ս արքայն։

իէ. 111բ-3ա ԻԸ. Իսկ Յուլիանոս քանզի վարժեալ էր կախարդական աղանդովն, կարդաց զդիպուածս բախտին... ի Կիւլիկիա թաղեցան ի սահմանս Տարսոնի։

իը. 113աբ ԻԹ. Եւ ի Դ. ամին իւրոյ Թէոդոս կամեցաւ սրբել զեկեղեցին յարիանոսացն... լաւ է ձեռն դնել ի վերայ դժնկի կամ թիւնօոր ինչ, քան ի վերայ տգիտաց եւ անարժանաց։

իթ. 113բ Լ. Ի ԻԱ. թագաւորութեան Թէոդոսի յայնմ ժամանակի ածօ ի յԱնտիոքայ ի Կոստանդնուպօլիս Նեստոր... այլ Նիկիայն կացցէ մինչեւ ի կատարած աշխարհի։

լ. 113բ-4ա ԼԱ. Որ այն էր գործ յԻնքնատիոսէ... զինեալ վառեաց ընդդէմ նոցա։

լա. 114աբ ԼԲ. Ասացուք եւ վասն նշխարաց սրբոյն Կարպ[իանոս]ին... անտր եթող զսուր Տինոս եփեսացոց վերայն ամենայն զօրաց։

լբ. 114բ-5ա ԼԳ. Տեսցուք թէ մկրտութիւնն մեր զինչ էութիւն եւ զինչ արարողութիւն... զիարդ կարեն չստել. այս է էութիւն։

լգ. 115աբ ԼԴ. ///ար աշխարհ, հեռու աշխարհ, կերպարան նման գոգի, կարաք... քանքար եւ տաղանդ Ը. դահեկան, ո լուր օն։

լդ. 115բ-6ա ԼԵ. Յունան որդի այրուն Սարեմփթացոյ, զոր Եղիա կենդանացոյց... եւ հանդերձն ոչ այրեցաւ վասն սքանչելեաց։

Ծնթ. Միխայէլ Ասորու Ժամանակագրութեան համառօտած, վերաշարադրած, խմբագրած տարբերակն է, երբեմն նման է տպագրին՝ Միխայէլ Ասորի, Ժամանակագրութիւն, յԵրուսաղէմ, 1871։ «Աւ» երկբարբառը միշտ գրուած է «օ»-ով։ Յաջորդ 2 միաւորը եւս նոյն տեղից են, բայց քանի որ ձեռագրում միմեանցից զատ էին, հետեւեցինք ձեռագրի բաժանմանը։

2. 116ա Միխա[յ]իլ – Յայնմ ժամանակի Զէնոն կայսրն... ձեռնադրեցին զկնի Պռիտորա եւ աքսորեաց զՄարկիանէ։

3. 116ա-9ա, 120ա Վասն Քաղկեդոնի. Պետրոսի սրբոյ աշակերտ ոմն էր Յոհանու Միայնակեսոյ եւ տեսող գրեաց բանս ՀԲ. (72), զոր գիտէր յաղագս Քաղկեդոնի (Ա-ԻԷ.) – Ա. Պատմեաց մեզ Յոհաննէս քահանայն Աղէքսանտրացի, թէ մինչ մանուկ էի ես... եւ անձամբ թագաւորեաց Լեւոն ի Հռոմ, որ էր թրակացի, յիշխանացն Մարկիանէ։

Ծնթ. 1. 120ա-ում գրուած են այս միաւորի ժա-ժգ. մասերը, եւ սկզբում կարմրով առ այդ կայ հրահանգ. «Ո՜վ եղբայր, զբանի զընկերն ի մէկ այլ դէմն տե՛ս»։

2. 1871 թ. տպագրի Բ. միաւորն է՝ էջ 176-206. ունի ՀԲ. (72) մաս, խմբագրած-փոփոխած։

Դ. 119աբ [Բանք զանազանք յիմաստնոց, ի հարանց վարուց եւ ի Կանոնգրոց]

1. 119ա Ասէ Սենեքեա – Ոչ յուսահատիմ ի բթամտէն վասն զի... համբերութեամբ ստացջիք զուր՛՛ ձեր։

2. 119բ Արիստոտելի է – Ասէ ի կենաց աշխարհիս որպէս ի սեղանոյ պարտի յառնել ոչ քաղցեալ եւ ոչ յագեալ... այլ արժանի պատւելոյն զանձն ցուցանել։

3. 119բ Ասէ Կանոնքն – Ծառա ոչ կարէ լինել անօթ խորհրդոց... պարտաւոր գոր՛՛ մեծագունիցն։

4. 119բ [Վասն ժուժկալութեան եւ առաքինութեան] – Գրէ սուրբն Բասիլիոս... ոչինչ պէտս համարեալ լինին։

5. 119բ [Ախտարական] – Այս է անուն անեղին Աստուծոյ. Օրիէլ, Ուզիէլ... տուր որ ուտէ որ[պէս](՞) է։

6. 119բ Անանիա Շիրակացոյ ասացեալ է րախջան հանելուկ – Այր մի գումարտակեալ ի Գանձակ... զհատն Հ. (70)։

7. 120բ-31բ Բանք առակա[ւ]որք պիտանան բանի սպասօորաց ի կարգ զատայատրութեան, զի մի՛ կորդասցեն խօսկոյ եւ ի պատասխանելոյ.

ա. 120բ-3ա Առակս խաւսից ասի ի պատմութեանց – Թագօ(=աւ)որ մի ի ժամ վախճանի...զի դու գողութեան արժանի ես եւ ոչ թագօ(աւ)ութեան։

բ. 123ա-6ա Ասացեալ Մեծին Բարսղի վասն լուսնայ, նորին ստուգիւ, վասն չարոյ եւ բարոյ եւ վասն երազոյ, որ լինի եւ տեսանի յաւուրրցս այսոսիկ. Այսպէս – Առաջօ(=աւ)որն բար[ի] է եւ շնահօ(=աւ)որ ամենայն իրաց յիմն արկել... երազն յօրն ելանէ ի բարին։

գ. 126ա Ամենակաղորն Աստուած, որոյ իմաստութիւն ոչ գոյ բօ(=աւ) իւրաքանչիւր – Աստուած սեռս ստեղծուածոց զանազան կազմեաց... յարկ բնակութեան, ըստ որում ասէ յԵլիցն։

դ. 126ա-9ա [Ո]մն ետ Մովսէսի առնել խորան, յորում դնէին զտ[ապանակն] – Տախտակք կտակարանացն եւ ծածկի զնայ Դ. ազգ ծածկոց... զինչ է հանգիստն Աստուծոյ, զոր փոք[ր] ի շատէ ասացաւ։

ե. 129ա-31բ Այժմ տեսցուք, թէ զի՞նչ է տապանակն եւ կտակն սրբութեան, որ ասցէ. Դուք եւ տապանակ կտար(=կ)ի սրբութեան քո – Արդ, տախտաքն կտակարանացն նշանակէր զմարդ... ասէ մարգարէն՝ Արի՛, Տէ՛ր, ի հանգիստ դու եւ տապանակ կտակի սրբութեան քո։

8. 131բ-3ա [Մասն Մաշտոցի. Կանոն մկրտութեան] Խրատ վասն մկրտութեան. այսպէս պառտ է, առնելն է այսպէս – Յորժամ Ը.օրեայ լինի տղայն, քահանան տայ բերել ի դուռն գօ(=աւ)իթ եկեղեցոյն... տան յարուեստ զինչ եւ կամեսցի։

9. 133ա-48ա Բանք ժողովածու ի Հարանց վարուցն՝ ոգէշահ եւ պիտանիք ամենայն քահանաից եւ միայանակեցեաց։ Եւ է այսաւր – Ասէին վասն ծերոյ. Որպէս ի տուընջեանն այսպէս լինէր ի խօցն(՞) եւ գիշերն գործէր... ասէ ցնա հար Աբրահամ հայրահայ յայտարարէր։

Ծնթ. Եկեղեցու հայրերի մասին մանր պատմութիւններ են՝ առանց ըստ մասերի տրոհման, ամեն էջում մօտ 2-4 պատմութիւն։

10. 148ա-62բ [Գրիգորի Տաթեւացւոյ] Բան իմացական ի Հարցմանց գրոց, եւ մեք զայսքան գրեցաք վասն օգտի – Հարց. Զի՞նչ է բարութիւն լուսոյն, որ ասէ. Ետես Աստուած զլոյսն, զի բարի է։ Պատասխանի. Բազում ինչ բարութիւն եւ յատկութիւն է լուսոյն... վասն այն եւ մարմնոյն ասէր. այս է հացն ի յերկնից իջեալ։

Հմմտ. Գրիգոր Տաթեւացի, Գիրք հարցմանց, Կ. Պոլիս, 1729, էջ 185-195, 457-465, 468, 471-479, 482-483, 486-487, 490-496, 498-501։

11. 162բ-5ա Պատրիարգին հարցումն եւ սրբոյն Ներսիսի պատասխանիք Կլայեցոյ այսպէս – Ասէ պատրիարգն՝ Թէ վասն ջուրին, որ ի սուրբ խորհուրդն վկայէ սուրբ Յակոբ... եւ գտեալ սուրբն յաղթօղ ամենայն յունաց, եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառք։

12. 165ա-73ա [Ի Կանոնգրոց]

ա. 165աբ Հարցումն ի կանոնաց ե[ւ] պատասխանի – Այլ եթէ ոք պատարագ մատուցանիցէ արդար եւ իրաւապէս... իսկ զԲ. շաբաթապահա եւ զԲ. Գ. Խ.ուն (40) պահեսցէ։

բ. 165բ-6ա Գրեալ է ի գիրս Դանհետան, որ է Գիր դատաստանաց – Եւ ա[ւա]նդութեանցն հրէիցն, եթէ Խ. (40) ամաւ քան զյետին աւերումն.... ուրեմն յայտ է, թէ Տէր Յիսուս Նազովրեցին է մեսիայն։

գ. 166ա-7ա Կանոնք սուրբ հարցն այսպէս – Եթէ ի սուրբ խորհրդոյն յեկեղեցո սպաս ասի... թողուս որ գնա, ոչ պղծի իրքն։

դ. 167ա Վասն հոսման – Է որ խիստ մեղադրելի է, զի թէ յղբութենէ կերակրոց կամ ըմպելեաց... թէ ըստ կին քահանայի, Դ. ամ։

ե. 167ա Սահակ հայրապետի կան[ոն]ք – Եւ թէ ոք զպա[հ]քն լուծանէ... Գ. ամ ապաշխարէ։

զ. 167աբ Խրատ քահանայից կանոնք – Իսկ ընտրեալ քահանան յորժամ ի սուրբ խորհուրդն մերձենան... եղերուք կատարեալք որպէս եւ հայրն ձեր երկնի։

է. 167բ-9բ Կարգ զգուշութեանն քահանայից եւ այլ եւս մանկանց եկեղեցւոյ, որ զգուշանալ կամին կենաց իւրոց, մանաւանդ ի սպասաւորութիւն սուրբ խորհրդոյ, զոր հաստատեալ են սուրբ հարց եւ հոգէտես արանց։ Վասն ցաւոց հոգեկանաց – Եւ արդ, այսպիսի պատրաստութեամբ մատիցեն ի պաշտօն քահանայութեան... լինի առանց խորհրդոյ, Գ. շաբաթ։

ը. 169բ Յառաքելական կանոնաց է եւ ի հայրապետաց բանս հոգէշահս եւ պիտանացուս, զի մի՛ խոտորեսցուք յաջ կամ յահեակ – Եւ արդ, որք այսպէս սրբութեամբ սնանին, եւ լինի կըտրիճ տղայն ԺԵ. (15)... զազգականաց արիւնն ամուսնութեամբ խառնեն, զոր եւ սուրբ հարցն կան[ոն]քն արգելուն։

թ. 169բ-70ա Կանոնք սուրբ հարցն [Սահմանք կանոնաց սուրբ առաքելոյն Թադէոսի ի քաղաքին Ուռհայ, ԼԱ.] – Եւ թէ ազգականք ամուսնանան... ընդ անիծիւք արարչին։

Ծնթ. Տես Կանոնագիրք հայոց, հտ. Բ., աշխ. Վ. Յակոբեանի, Երեւան, 1971, էջ 39։

ժ. 170ա Կանոնք սուրբ հայրապետաց – Եթէ ոք առնու կին ի մերձաւորէն... ոչն ծնունդ լինի։

Ծնթ. Սկիզբը «Բարսղի գիր կանոնական վասն պէսպէս եւ բիւրպատիկ ախտից» կանոնի ՀԱ. գլուխն է։ Տես Կանոնագիրք հայոց, հտ. Բ., էջ 118։

ժա. 170աբ Սրբոյն Սահակա կանոնք – Խորհրդական են եւ նուէրք եւ ընձայք ամենայն... յամենայն արմըտեաց տասանորդս ի սրբումն եւ յաճումն ստացուածոց իւրեանց։

ժբ. 170բ-1ա Սրբոյն Բարսղի կանոնք – Եթէ ոք արգելցէ զպտուղս... յերկրորդացն են հաւասար։

ժգ. 171ա Ի Նիկի[ոյ] սուրբ ժողովոյն կանոն Ա. – Ոչ է պարտ քան զԼ. ամն ձեռնադրել քահանա։

ժդ. 171ա Ի սուրբ առաքելոյնն Թաթէոսէ կանոնք – Արժան է եպիսկոպոսին ձեռնադրել քահանա... լինել օրինակ հօտին։

Ծնթ. Տե՛ս Սահմանք կանոնաց սուրբ առաքելոյն Թադէոսի ի քաղաքին Ուռհայ ի լուսաւորել զնոսա, գլուխք Գ., Ա., Կանոնագիրք հայոց, հտ. Բ., էջ 24, 20։

ժե. 171ա Կրկին ի նոյն – Պարտ է Լ.ամեա (30) լինել... ըստ հնոյ օրինաց եւ այլ մի՛ պակաս։

ժզ. 171աբ Ի Ներսէսի հաոց կաթողիկոսի ի կանոնական խրատուց – Ոչ ունի քահանան յԱստուծոյ եւ ի մէնջ հրաման... զուարճասցին ըստ գեղեցիկ կարգօ(=աւ)որութիւնսն։

ժէ. 171բ Ի կանոնական խրատուց՝ [ասաց]եալ Ներսէսի հայոց կաթողիկոսի – Մի՛ ոք ի ձէնջ անարժանութեամբ... մի՛ խռով կալ ընդ միմեանս աղաչեմ, աղաչեմ։

ժը. 172ա Այլ կանոնք – Քահանաին պարտ է Գ. օր յարաջ զգուշանալ... մի՛ յետ քնոյ ջուր արբցէ։

ժթ. 172աբ Ի կանոնաց սուրբն Բարսղի Կեսարացոյ – Քահանան մի՛ իշխեսցէ ի շաբաթու կամ ի կիրակէի արտաքոյ եկեղեցոյ կեալ... թէ ոք յանդգնի, նզովեալ լիցի։

ի. 172բ Յառաքելական կանոնաց – Եթէ եպիսկոպոս կամ էրից կամ սարկօ(=աւ)ագ լուծանէ զօ(=աւ)ուրս պահոց... զոք նզովէ, նզովեալ եղիցի։

իա. 172բ Բարսղի կանոնք – Քահանայ, որ զեխի գինով... մի՛ մատչի ի սուրբ խորհուրդն։

իբ. 172բ ՅԱնդիոքա ժողովն կանոնաց – Կամ եղեւ մեծ ժողովոյն... պարկեշտութեամբ հաց ուտել, որպէս վաել է քահանաից։

իգ. 172բ Ի Նիկիականաց – Քահանա[յ], որ զարծաթ իւր... ճաշակիցէք զմարմին Տեառն։

իդ. 172բ-3ա Սրբոյն Գրիգորի եւ Լուսօ(=աւ)որչի – Քահանա[յ], որ ի մեղս զառած եղէ... մի՛ վարձեսցի։

իե. 173ա Թաթէոսի առաքելոց Յաղաքս եպիսկոպոսաց – Արժան է եպիսկոպոսին զամենայն հօ(=աւ)ատացեալսն միապէս սիրել... յանդիմանել առանց հարցման (ԻԶ. Բ.)։

Ծնթ. Կանոնները երբեմն նոյն վերնագրի ներքոյ պարունակում են մէկից աւելի փոքրածաւալ կանոններ։

13. 173ա-88ա [Մասն Գրոց հարցմանց Գրիգորի Տաթեւացւոյ] – Յաղագս աստեղագիտաց, որ եւ բախտ ասեն եւ ճակատակիր. Այսպէս ասեն հերձուածողք. զամենայն ինչ մարդկան ի հարկէ գոլ... զի բազում ինչ խորհիմք եւ կամիմք եւ ոչ կատարի զայլայլումն օդոց եւ բուսոց։

Տե՛ս Գրիգոր Տաթեւացի, Գիրք հարցմանց, Կ. Պօլիս, 1729, էջ 7-25 (Գլուխ Ա., Բ.)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

116ա Ո՛վ եղբայր, սիրտս փափաքէ ի գրել եւ ի գրոց բան ժողովել։ Աղաչեմ՝ զգծողիկս Աստուած ողորմիւ յիշատակել։

126ա Եղբա՛յր, զինչ յաւրինակս կայր, գրեցի, բայց զինչ Աստուած կամի, զայն կատարէ։ (Նոյնը՝ հայատառ թուրքերէն)՝ Յաեզի Յիսուս կեչէր գուտս ամինազ է։

Ընթերցումը եւ բացատրութիւնը Անի Ժ. Աւետիսեանի։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 96ա (1711 թ., նոտրգիր) Սուրբ գիրքս յիշատակ է Աստապատեցի Նուկէնց Պետրոս վարդապետին եւ հոգեւոր հօրն իմոյ՝ տեառն Խաչատրոյ՝ մեծի վանիցս յառաջնորդին եւ ծնօղաց իմս՝ Յօվաննէսին եւ Գիւլնապաթին, եւ եղբարցս՝ Ստեփաննոսին եւ Ամիրգիւլին, եւ ամենայն աշխատաւորացն իմ։ Աղաչեմ, որք ընթեռնուքդ ասել զողորմին եւ զՀայր մեր յերկին, նաեւ՝ զհամշիրաքն իմ՝ զՅոհաննէս րաբունին, առ Տէր յիշել մաղթեմ ի բարին։ Գրեցաւ ՌՃԿ.ին (1711), ի դրան Սրբոյն Ստեփանոսի վանքին եւ ի վայելումն միաբանիցն նորին՝ եղբարցն իմ։

2. 96բ (ԺԸ. դ., շինծու բոլորգիր) Յիշատակ է այս գիրքս Սագանին, ծնողացն եւ իւր կողակըցուն եւ համայն նը[ն]ջըցելոց հոգուն, որ ետուր ի ձեռս տէր Մարտիրոս՝ մեղապա[ր]տ եւ մեղսասէր անարժան քահանա[յ]իս։ Եթէ ընդերնումք, եթէ պաշտում[ք], պատարագ մատուցանեմք նորին յինեւ նոր նը[ն]ջեցելոցն՝ մասն եւ բաժին եղիցի աստ եւ ի հանդերձելումն, որ ասէ. Գանձեցէ՛ք գանձս ձեր երկինս, ուր գող եւ ցեց ոչ ապականէ եւ կենդանեացն երկեար կեանս պագեւեսցէ անսասան. ամէն։

3. 188բ (1848 թ., շղագիր) Գրիգոր Թարխան, 1848 ամի 5 Յունիս գրուտամբ ա էս ես ըստորագրեալ։ Գրիգոր Թարխ.։

4. 47բ (ԺԹ. դ., շինծու նոտրգիր) Այս է Տաթէվանիս յիշայտակ է։

5. 188ա (ԺԹ. դ., շղագիր) Շատ բարեւ եւ բարի հասց, իմ եղբա՛ր Մուրադ, ի նոր գիրըս քեզ։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 1ա, 78բ, 96ա, 173ա սեւ թանաքով բոլորակ՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ / ՊԵՏՐՈՍ ՎԱՐԴԱՊԵՏ / ՌՃԾԵ. (1706)», 1բ սեւ թանաքով բոլորա՞կ՝ «ՔՐԻՍՏՈՍԻ [ԾԱՌԱՅ]////ՍՏԵ՞///» (պատռուած, ջնջուած, դժուարընթեռնելի), 2ա, 96ա, 97ա սեւ թանաքով բոլորակ, ներսում պատկերուած՝ Գառն Աստուծոյ, 103բ կարմիր թանաքով բոլորակ, կենտրոնում պատկերուած Հայր Աստուած, Յիսուս Քրիստոս, վերեւում թեւատարած աղաւնու տեսքով Սուրբ Հոգին, շուրջանակի՝ «ՇՆՈՐՀԻՆ ԱՍՏՈՒԾՈՅ ՏԷՐ ԵՓՐԵՄ ԿԱԹՈՒՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՌՄԾԹ. (1810)» (այլ թղթից կտրած եւ աստ սոսնձած է, կնքադրոշմի վերեւում նոյն թղթին թռչնագիր «Է», գոյները՝ կանաչ, վարդագոյն)։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառին սոսնձած թղթին ձեռագրի մասին տեղեկութիւններ եւ «527, 3512», «ԺԷ. դ., Մ[եսրոպ] եպիս[կոպոս]»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ «բարձ բնորին նորին», 10բ՝ «աբգ» (երիցս), արաբական թւանշաններ, 14ա՝ «պ (հնգիցս), թ (երիցս), ֆ», 21բ՝ «Շ (երիցս), Է», 25բ՝ տառեր՝ «ԶՓտպԱ» (բազմիցս), 29աբ՝ տառեր՝ «ԱԲ» (բազմիցս), 38բ՝ «Զզօրութիւն գրոյս վ զ զօոռԶ», 96բ՝ «լար, նորին բարձե էրկից», 102բ՝ «աբ Աստուծոյ գիս», 142բ՝ «ԴԱ», 188բ՝ տառեր, արաբանիշ թւեր, հաշիւներ, «խնծոր, նորին, նորին մեծութիւն», «ատուր, ատուր, տատուր, աստմատուր չորս բովիդ»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 97բ` երկրաչափական լուսանցազարդ խաչերով։

3513

ՎԱՐԴԱՆ ԱՐԵՒԵԼՑԻ, ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՍԱՂՄՈՍԱՑ

ԺԵ. դար

ԳՐԻՉ՝ Կարապետ։ ՍՏԱՑՈՂ՝ Մարգարէ վարդապետ։

ԹԵՐԹ՝ 249+2 (կրկն.՝ թ. 50, 100). չգրուած՝ 1ա, 248ա-9բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԲ×12 (Զ 11, ԺԷ 10, ԻԱ 8, ԻԲ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,2×14։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13,5×9,5-10)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 60ա)։ ՏՈՂ՝ 26 (թ. 1-70), 28 (թ. 71-130), 29 (թ. 131-247)։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ դեղին մետաքս. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 2ա (ուրուագծային)։ Զարդագիր՝ հանգուցագիր (ուրուագծային)։ Գոյներ՝ կարմիր, սեւ։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Ղուկասու։ Ժ. դ.։ ԱԲ+ԳԴ՝ ստացուած 2 թերթի ընդլայնակի ծալումով եւ ընդերկայնակի եզրահատումով։ Մագաղաթ 17,5-18×13,5. երկսիւն (14,5×11,5, 14,5×9,5). բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ Աբ). տող՝ 9, 10, (սկզբնական վիճակ՝ 26,5×18. երկսիւն (22×15). տող՝ 19)։ Կարդալ՝ Աա-Բբ, Աբ-Բա, Դբ-Գա, Դա-Գբ. «[Ի]բրեւ տեսին աշա[կ]երտքն, սաստէ[ի]ն նոցա։ [Ի]սկ Յիսուս կոչեց[եալ] [զ]նոսա... Եւ Յիսուս ասէ ցնա. Հայեաց հաւատք քո կեցուցին զքեզ» (ԺԸ. 15-43)։ Ունի ստ. լս. համաբարբառ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած եւ կազմած ԺԸ. դարում, կազմի եզրերի ու մէջքի կաշին մաշուած, 3 կապիչներից երկուսն ու 3 գամերն ընկած, 1 կապիչը մաշուած, աստառին՝ ցեցի անցքեր. ընդմէջ թ. 118-9ի, 128-9ի, 199-200ի նորոգման հետեւանք թերթերի ելուստներ, թ. 1, 45-9՝ եզրերը պատռուած, թ. 1-13՝ ստ. լս-ին պատռուածքներ, թ. 128-36, 227-39՝ ստ. լս-ին, թ. 201-23՝ արտք. լս-ին, թ. 56-63 հիմքի մօտ վերին մասում ցեցի անցքեր, 144ա՝ ստ. լս-ին մոմի կաթոցի հետք, թ. 207-8՝ գրադաշտին կտրուածք, գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, պատուած սնկային հիւանդութեան հետքերով. պտռկ-պհպ-ի եզրերը սեւացած, որոշ հատուածներ (Գբ-Դա) հետագայում թանաքով մգացուած. թ. 45, 74, 101, 124, 148, 173, 200՝ արտք. լս-ներին ամրացուած երկի գլուխները մատնանշող էջանշան թելեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1բ-247բ (այլ ձեռքով, նոտրգիր) Աշխարհալոյս (ուղղուած՝ աշխարհալուր) եւ տիեզերալոյս վարդապետին Վարդանայ, պարզ եւ լուսօ(=աւ)որ խորին խորհրդով եւ դժւարակի Մեկնութիւն արարեալ Սաղմոսիս, շարժեալ ի Հոգւոյն Սրբոյ արհիականէն յԱղբատայ եւ աշակերտաց իւրոց յոյժ աշխատեալ, զո[ր] ցուցանէ առաջիկայ ամբարեալ ի վարժմանց Սիոն եւ ի խնդրոյ ուսումնասիրաց։ Աւգնեա՛, Հոգի՛ Սուրբ Աստուած, զընթաց հետեւողեալ մանկանցս աշխարհի

Տե՛ս ձեռ. 1119, 1ա-304ա: Մասն նխ./չիք։ Յիշ./չիք։ Նխ./2ա-11ա։ 1/11ա-44բ։ Նխ./44բ։ 2/45ա-74բ։ Նխ./74բ։ 3/74բ-101ա։ Նխ./101ա։ 4/101ա-24ա։ Նխ./124ա։ 5/124ա-48ա։ Նխ./148բ։ 6/148բ-73ա։ Նխ./173ա։ 7/173ա-200ա։ Նխ/200աբ։ 8/200բ-44ա։ Յիշ./244աբ։ 9/244բ-7բ (զանփրկագործն պատարագն ետես զբոլորից փրկա/// վջ.)։

Ծնթ. Լս-ներում գրչի եւ հետագայի ձեռքով լրացումներ՝ 3ա, 6բ, 10ա, 11ա եւ այլն։ Տե՛ս Մեկնութիւն Սաղմոսաց Դաւթի, Աժդարխան, 1797։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

4ա ստ. լս. Ո՛վ եղբայր, անմեղադիր լե՛ր, շտապեցա։

7բ ստ. լս. Ո՛վ եղբա՛յ[ր], անմեղադիր լե՛ր, տունս մութն է ու շօք, տողն |8ա| չէրեւուր, ՚ւ արինակս վատ է (նման՝ 29ա)։

28բ ստ. լս. Անիծած է քունն ու ճանճն ու լուն։

33ա ստ. լս. Ո՛հ, ո՛հ, յայս լւերոյ չարէս լափեցին։

40ա Ո՛վ մարդ, անմեղադիր լե՛ր, ի ման/// (2-3 բառ) մտաւ։

44բ ստ. լս. Զմեղապարտ գիծս յիշեցէ՛ք ի Տէր, եւ զստացող սորա. եւ դուք յիշեալ լիջ[իք]։

51ա ստ. լս. Ո՛վ եղբայր, անմեղադիր լե՛ր, զի միտքս մեղաւք կու[րա]ցել է։

59բ ստ. լս. Ո՛վ եղբայր, անմեղադիր լե՛ր ծէ գիր չե///աւոր։

60ա Ո՛հ, ո՛հ, խիստ նեղացայ (նման՝ 223բ)։

64բ ԶՄարգարէ վարդապետ յիշեցէ՛ք (նման՝ 131ա, 138ա, 174ա, 228ա)։

74բ ԶՄարգարէ վարդապէտ յիշեցէ՛ք եւ զծրողս զԿարապետ (նման՝ 136ա, 160ա, 212ա, 213ա, 235բ)։

77ա ստ. լս. Աւահ ի գլխայցավէս, եղբա՛յր։

103ա ստ. լս. Ո՛վ եղբայր, թէ սխալ բան հանդիպի, ինձ անմեղադիր լե՛ր, զինչ աւրինակն էր, ես նոյնպէս եմ գրել։

109բ ստ. լս. Վա՛յ ի գլխոյցաւէս, Մարգարէ վարդապետ յիշէ՛։

124ա Զհոգիազարդ [հայր]ն իմ ըստ հոգւոյ, զանփորձն ի կորստական սխալմանէ, զմոլուքն եւ զըբարեպաշտ այր։ (ջնջած՝ Զկախաբերան///) ջնջուած, զյիշման արժանինն զՄարգարէ վարդապետ յիշեցէ՛ք ի բարի մասին առաջի Քրիստոսի՝ խնդրելով ի նմանէ զթողութիւն եւ զմեծ զողորմութիւն եւ ինձ՝ ամենամեղ ծրողիս Կարապետի եւ ծնաւղաց իմոց։

117բ ստ. լս. Ո՛հ, ո՛հ ի գլխոյ ցաւէս (նման՝ 129բ, 219բ)։

142ա ստ. լս. Զանարժան գրողս յիշեա՛։

147բ ստ. լս. Զանպէտ եւ զյոգնամեղ Կարապետ գրողս յիշեցէ՛ք ի Քրիստոս։

155բ Եւ Կարապետիս ողորմութիւն՝ անարժան եւ անպէտ գրչիս։

168ա ստ. լս. զՄարգարէ վարդապետ ստացող սորա եւ զԿարապետ գրիչս եւ զմեր ծնող յիշ[եցէ՛ք]։

173ա Զսրբասէր եւ զսրբասնեալ զՄարգարէ վարդապետ յիշեցէ՛ք ի Քրիստոս, ո՛վ բարեսէր ընթերցողք, նա եւ զանպիտան ծրողս զԿարապետ։

188ա Ի ձեռն նորին բարեացն եւ ինձ եղիցի մասն բարի գտանել անարժան գրչիս եւ ծնաւղաց իմոց։

189բ ստ. լս. Զփծուն գրիչ եւ զհոգեւոր մայր իմ զԱրղունմէլէք յիշեցէ՛ք ի Քրիստոս։

200ա Եւ զյոգնամեղ գրող գրոցս զԿարապետ գրիչ եւ զծնաւղսն մեր եւ զեղբարսն յիշեցէք առ Տէր ի բարի։ Եւ երախտաւորաց մերոց եւ հոգեւոր մաւր մերոյ՝ Արղունմէլէքի։ Անդ արասցէ Քրիստոս Աստուած զբարի հատուցումն եւ առաւել Մարգարէ վարդապետի՝ ստացողի գրոցս եւ ծնողացն եւ որք յիշէք, յիշիք ի Քրիստոսէ՝ Աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

237ա Զմեղապարտ գիծս զԿարապետ եւ զծնաւղսն իմ յիշեցէ՛ք։

238ա զՄարգարէ վարդապետ զստացող սորա եւ զանձնապարտ գրողս յիշ[եա՛]։

243բ ստ. լս. Ոհ, ոհ ի գլխոյ ցաւէս ճրագէն։

244բ Նաեւ զանպտուղս ի բարեաց զանարժան Կարապետ գրիչ զկի (՞) ամաւթալի գործոց անբարեաց եւ զծնաւղսն իմ յիշել աղաչեմ ի մաքրափայլ յաղաւթս ձեր, զի թերեւս եւ մեզ լիցի ողորմութիւն գտանել ի Քրիստոսէ յաւուրն աներեակ, եւ եղբաւրն իմ Վարդանա, որ զթ[ուղթ] կո[կեաց]։

Ծնթ. Որոշ իրար նման յիշատակարաններ թղթի որակի եւ թանաքի պատճառով մասամբ ջնջուած են եւ կարող են հետագայում ջնջուել, ուստի բոլորն ընդօրինակել ենք։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝ «ԺԶ. (ապա Զ.-ն դարձրած Ե.) Մ[եսրոպ] եպիս[կոպոս], «531, 3513», մէջքին սոսնձած թղթին՝ «1. Վարդան վարդապետի Երգ Երգոց (ջնջած), Մեկն. Սաղմոսաց», 1բ՝ «Բաղչասարայցի տէր Յովհան[նէս]» (շղագիր)։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Աա՝ «Զանարատն աւրհնեսցո՛ւք զԱստուածածինն», պհպ. Բբ՝ «Այլ որ անմահդ ես ի սկզբանէ կաւաւ մեռար բնութեան», 1ա՝ «Այսաւր լըցաւ խոստումն Աստուծոյ առ նահապետսն ի զաւ», «Բարի արմատ շառաւեղ իսկ արդ։ Ժառանգա///(1 տառ ջնջուած)ո հինար։ Հաստատութիւն իմ լե՛ր, Տէ՛ր, եւ յոյս փրկութեան լուսապայծառ շնորհաւք հի։ Խորհրդով մաքրագունիւ արդ։ Ծընընդեան Հոգոյն Սրբոյ, զորս յադ», «Ո որդւոյն Աստուծոյ զանուն ընդ ամենայն երկիր տարածեալա ամէն էրէս»,1բ՝ «մայր եւ կոյս աղախ, այլ դու Տէր իմ այց», 248բ՝ «Ահա սակայն իսկութեամբ, զի վավաշոտութիւն է գաղտնի դահիճ է տզրուկ անկըզ մի, որ կակղագունիւ պարանաւ կախէ զմարդն ի կախաղանէ<ղանէ> այլ եւ արհ. <ա> արդ», պհպ. Գա՝ «ԶԶ», խաչի պատկեր, պհպ.Դբ՝ «Զբ<զբ>անաւաւ նոյն կամաւ»։

 

 

3514

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՆՈՐ ՋՈՒՂԱ (՞)* ԺԷ. դար

ԳՐԻՉ՝ Փանոս։ ՍՏԱՑՈՂ՝ Յովանէս։

ԹԵՐԹ՝ 193. չգրուած՝ 67ա-72բ, 191աբ, 193աբ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԶ×12 (ԺԱ 11, ԺԵ 10, ԺԴ (=ԺԶ)՝ 14) +2։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19×12,4։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն՝ թ. 1-66, 95-192, մատիտով սահմանագծուած (11,5×7,3), երկսիւն՝ թ. 73-84, կարմրով սահմանագծուած (12,5×8,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 168ա), բոլորգիր՝ թ. 73 (նմուշ՝ 73ա)։ ՏՈՂ՝ 23 (թ. 73-84), 25 (թ. 73-84)։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը` տախտակ. աստառը` շերտազարդ կտաւ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Գ (վջ.)` չգրուած սպիտակ թուղթ։

* Ըստ Գէորգ Տէր-Վարդանեանի՝ կազմի դրոշմազարդերը եւ թղթի տեսակը վկայում են ձեռագրի՝ Նոր Ջուղայում կամ նրա շրջակայքում գրուած լինելու մասին։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, մէջքի վր. եւ ստ. մասի կաշին թափուած, դռնակը, 1 կապիչն ու 2 գամն ընկած, մնացած կապիչի կէսը պոկուած, փեղկերին, աստառին՝ ցեցի անցքեր. թ. 1ից առաջ եղած 4 թերթից մնացած 4-6 սմ լայնութեամբ մասերը սոսնձած Ա. կազմաստառին, թ. 178-ը նոյնը թ. 120ի հետ՝ վրան սխալմամբ ԺԴ. պրակահամարը, կազմած թ. 177-9ի միջեւ. թ. 1՝ լս-ները պատռտուած, գրադաշտին անցքեր, թ. 4-13՝ վր. լս-ին՝ պատռուածք, թ. 16-57՝ ստ. լս-ին, թ. 191-3՝ վր. լս-ին ցեցի անցքեր, գրեթէ բոլոր թերթերի ստ. եւ արտք. լս-ներին խոնաւութեան հետքեր, թ. 182-93՝ արտք. եւ ստ. լս-ները սեւացած, թ. 63-4՝ կպած թերթերն իրարից անջատելիս վերին անկիւններին անցքեր առաջացած, 66բ՝ գիրը մասամբ արտատպուած 67ա-ին. պհպ. Ա-Գ՝ ցեցի անցքերով, եզրերը պատռտուած, սեւացած. լուսանցակողերը՝ սեւացած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. Առակք Սողոմոնի – Նխդր. 1աբ։ Գլ. 1բ-3բ։ Գիրք 4ա-16ա, 18բ-42բ, 43ա-51ա։

ա. 16ա-7բ Յիշատակարան Առակացն Սողոմոնի, զոր իւրօվ ձեռօք գրեաց տեառն (=տէրն) Ներսէս («Ա-Ք») – [Աստուած]եղէն հոգովն ի սմա, / խաղաղութեան անուն արքա... քաղցր կոչելով աստուածակառք, յաննիւթական տարեալ քաղաք։

բ. 17բ-8բ Անդրադարձութիւն տառիս Յիշատակի («Ք-Ա») [Տեառն տէր Ներսէսի Հայոց կաթողիկոսի ասացեալ. ձեռ. 1784, 253աբ] – [Ք]աղցրագունիս այս մաղթանօք / լցեալ հոգիս խաւար մեղօք... աւարտ բանիս Տէր ողորմեա՛, / առհասարակ մեզ եւ նոցա։

գ. 42բ Նորին Ներսէսի ասացեալ («ՆԵՐՍԷՍ») – [Ն]որոգ ծնունդ, որ յերկիր գաս / եւ յերկար կենօք դու մնաս... եւ յետ աստեացս առ նա գընաս։

դ. 51ա Տեառն Ներսէսի նորին ասացեալ («ԲԱՆ ՆԵՐՍԷՍԻ») – [Բ]անիդ ընդ Հօր Էականի/ եւ ճշմարիտ Սողոմոնի... ինձ ողորմեա՛ քում ծառայի, / տառիս գծողի տեառն Ներսէսի։

Բ. Ժողովող – Գիրք 51ա-65բ (Ժ. 1-ԺԲ. 14. կրկնուած՝ 73ա-5ա)։

ա. 65բ-6ա [Նորին Տեառն Ներսէսի ժողովողն, Տե՛ս 75ա] («ՆԵՐՍԷՍԻ ԲԱՆՍ Է») – [Ն]մանաբար խորհուրդ խորին / յայտնէ եւ միւս անուն նորին... երգել միշտ փառս ընդ սրովբէին (նոյնը՝ 75աբ)։

բ. 75բ-6ա Ի գծողէս բան առ ճշմարիտ Ժողովողն («ԳՐԻԳՈՐԷ») – Գըթեալ չարեօք սիրտ իմ անյոյժ, / գերեալ ախտիւք հոգիս անբուժ... Էդ Էակցին Հօր Միածնին, / ինձ ողորմեա՛ յօրն ահագին (նոյնը՝ 66ա)։

Գ. Երգ երգոց – Գիրք 76ա-83ա (Ա. 1-5ը կրկնուած՝ 66բ):

– 83աբ Նորին Ներսէսի ասացեալ («ՆԵՐՍԵՍԻ Է») – [Ն]որոգելոյս ի քէն Յիսուս / եւ ի մեղաց խաւարելոյս... յիմանալիդ փոխել ի լուս։

Դ. Իմաստութիւն – Գիրք 83բ-109բ։

ա. 110ա Նուաստ Յոհանիսի Ծործորեցոյ Իմաստութիւն գլխոյն («ՅՈՀԱՆԵՍԻ ԲԱՆ») – [Յ]իմաստութիւն կենաց վերին, / շարժեա՛ եւ զիմ սիրտս ըստորին... նման իննեակ դասուց յերկին, / որք են սկսեալ, ոչ դադարին։

բ. 110ա-1ա Նորին Ներսէսի ասացեալ ի Սողոմոն արքայն («ՍՈՂՈՄՈՆ») – [Ս]այ մարգարէ աստուածաբան / Եւ իմաստուն յոյժ խոհական... նա կորուսեալ, զոր ետ նմա, / սա շնորհըս տա, որք Ադամա։

Ե. Իմաստութիւն Սիրաքայ – Գլ. 111բ-2ա։ Գիրք 112ա-44բ։

Ծնթ. թ. 178 նոյնն է թ. 120ի հետ։

– 111աբ [Յաղագս կանոնի] – Չհամարձակիմ ասել, թէ իցէ ի մարգարէից, այլ ասեն զսա ոմանք սպասաւոր լեալ մեծի իմաստնոյն Սողոմոնի, սակայն Հընոյ օրէնսդրութեան գիրք համարին եբրայեցիք ընդ ամենայն Ի. եւ Բ. (22). Մովսէսի՝ Ե. մարգարէիցն ըստ սրբագրացն՝ Թ. եւ զՅեսու Սիրաքա |111բ| եւ զՅուդիթ Տուբիայ եւ զՀովիւն չհամարին արժանի կանոնի։ Այլ եւ ի ճահ իմն թուի ինձ ասացեալն զսմանէ աշակերտ եղեալ Սողոմոնի, զի արար զոճիր (՞) հանգոյն երգոյն նորա։ Եւ սկսանի ասել ըստ Սողոմոնի, թէ՝ Պատուեա՛ զՀայր քո եւ լե՛ր հնազանդ մօր քո, եւ թէ՝ Երեանեալ է այր, որ զիմաստութիւն խորհի, եւ թէ՝ Ի մանկութեան քո ընտրեա՛ զիմաստութիւն. եւ այլ բազում երկար բանիւք խրատեալ աւարտէ ի փառս Աստուծոյ. ամէն։

Զ. Յոբ – Նխդր. 144բ-6ա։ Գրք. 147բ-77բ, 179ա-90բ, 192աբ (ի հեռաստանէ դիտեն աչք իւր, եւ ձագք նորա ///, չիք՝ ԼԹ. 29-ԺԲ.)։

Ունի՝

146ա-7բ Յուլիանեա եպիսկոպոսի Աղիկառնացւոյ – Նշանակէ գիրք երանելոյս Յոբա... ախոյեան եկեալ ծնդրէր մարտակից ի նմանէ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

42բ Ո՛վ Յովանէս՝ սիրօղ բանի, / քո սուրբ հոգիտ փառաւորի, / որ ցանկացար սրտի մտօք / ասացեալ բանից Սողոմոնի։ / Քրիստոս տացէ քեզ սիրտ բարի, / զի ընթեռնուս զբանս առակի / եւ զորս ի այս կա օգտակար / ի քո |43ա| խորհուրդըտ համբարի։ / Յորժամ կարդաս եւ զղջասցիս, / եւ միտքդ առ քեզ անփոփեսցիս, / դու զիս յիշեա՛ սրտի մտօք, / ըզՓանոս զանունս, զոր գրեցի, / նայ, որ անուն Յիսուս կոչի, / ինքն ինձ եւ քեզ ողորմեսցի։

83բ Ընդ քեզ եւ ընդ քոյդ նմանողսն ընկալցի Քրիստոս Աստուած զմեղաւոր գրողս։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 4ա, 190ա սեւ թանաքով ութանկիւն՝ «ՏԷՐ ԴԱՆԻԷԼ, ՌՃՀԸ. (1729)» (ութանկիւնը բաժանած 9 վանդակի, 1, 3, 7, 9 վանդակներում գրուած թուականը, կենտրոնում՝ անունը, 2, 8՝ կատուազգի կենդանի, 4՝ մարդ, 6՝ թռչուն)։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած վարդագոյն թղթին՝ «17», Ա. փեղկին սոսնձած թղթին՝ «94», Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝ «533, 3514», «ԺԷ. Մ[եսրոպ] եպիս[կոպոս]»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 48բ՝ «բարի», 85բ՝ «պ տըւվւի խե», 193ա՝ զանազան բառեր։

 

 

3515

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(բաղկացած 4 ձեռագրից)

 

ԹԵՐԹ՝ 81+1 (կրկն.՝ թ. 45)։ ԿԱԶՄ՝ ծաղկաթուղթ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ թուղթ. լուսանցակողերը՝ կանաչ ցայտկէն։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա (վջ.)՝ սպիտակ չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի ստուարաթուղթը մաշուած, փոքր-ինչ վնասուած։

ՆՇՈՒՄ Ա. կազմաստառին սոսնձած լուսագծերով եւ «1816» լուսադրոշմով թերթիկին տեղեկութիւնք ձեռագրի մասին, 1ա՝ «541, 3515», «ԺԹ. Մ[եսրոպ] եպիս[կոպոս]», մէջքին սոսնձած թղթին՝ «Մեկնութիւն մարգարէութեան Յովնանու»։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ Ի ՄԻ ԿԱԶՄԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԻ

1բ (1864 թ., շղագիր) Այսոքիկ տետրակք, ըստ յարմարութեան նիւթոյն եւ դրիցն, հաւաքեալ ի թղթոց հանգուցեալ Ղուկաս արքեպիսկոպոսի, ետու կազմել ի մի գիրք, որպէսզի մի՛ ինչ կորիցէ հետզհետէ՝ արտաքոյ ցուցակի թերթատեալ մնալովն։ Ի 15 Հոկտեմ[բեր], 1864, ի Սուրբ Էջմիածին, նուաստ Վրթանէս վ[արդապետ]։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Ա.

ԺԹ. դար

ԹԵՐԹ՝ 13 (թ. 1-13, գրչի էջակալում 1-24, որ է՝ 2ա-13բ). չգրուած՝ 1ա։ ՊՐԱԿ՝ 1+1×12։ ՆԻՒԹ՝ կապտաւուն թուղթ. լուսագծերով ու լուսադրոշմով՝ ոճաւոր զինանշան, այլ թուղթ՝ թ. 1. սպիտակ թուղթ, մասն կազմաստառի։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,5×13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (16×10-10,5, ստ. լս.՝ յիշագրեր)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 6ա)։ ՏՈՂ՝ 27։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թ. 13՝ դեղնաւուն հետքեր, տեղ-տեղ թանաքը արտացոլուած թերթերի հակառակ երեսներին։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

2ա-13բ Մեկնութիւնն մարգարէութեանն Յօնանու՝ արարեալ տեառն Եփրեմայ կաթողիկոսի Կիլիկեցւոյ՝ յաշակերտէ եւ յեղբօրորդւոյ տեառն Գաբրիէլի գերահանճար կաթողիկոսի՝ ի խնդրոյ տեառն Թէոդորոսի՝ վարդապետին Կիլիկեցւոյ, որ այժմ է կաթողիկոս ի Մեծն Կիլիկիայ, ի թուին Հայոց ՌՄԺԸ. (1769), ի հոյակապ մայրաքաղաքն Հերապօլիս, որ է Բերիա

– 2ա-5բ Յառաջաբանութիւն – Եւ արդ, գրէ աստուածային Պօղոս անօթընտիրն առաքեալ առ հոգէծին զաւակն իւր... բեր այսուհետեւ ի նոսին բանս մարգարէին երթիցուք, որ ասէ։

ա. 6ա-13բ Գլուխ առաջներորդ. Եւ եղեւ բան Տեառն առ Յօնան... գլխ. 1, Հմր 2 – Գուսանաց, որ ըստ աշխարհի սովորութենէ է նոցա ձայնատու գործեօք զուարճացուցանել զմիտս... քան տառապեցուցանել զժողովուրդ իւր։ Յօթներորդ /// (վջ.)։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Բ.

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 12 (թ. 14-25)։ ՊՐԱԿ՝ ԺԴ-ԺԵ×12 (ԺԴ 1, ԺԵ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,3×13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14,5×9)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 16ա)։ ՏՈՂ՝ 17։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ (ուրուագծային) – Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. եզրահատման հետեւանքով պրականիշերը կիսով կտրուած, թերթերը սխալ կազմած, կարդալ՝ թ. 22, 23, 14-21, 24, 25, թանաքը արտացոլուած թերթերի հակառակ երեսներին, թ. 22ից առաջ թափուած 11 թ., թ. 21, 24-5՝ ցեցի անցքեր, 23բ դեղին հետքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ա. 22ա [Կանոնք Ներսէսի եւ Ներշապհոյ Մամիկոնէից եպիսկոպոսի, գլուխք ԼԶ, ԼԷ] – (սկ.) /// Եւ մի՛ աղանդաւորաց երբէք վանս տալ... խնդրել յԱստուծոյ զմարմնաւոր առողջութիւն եւ հոգւոց փրկութիւն. ամէն։

Տե՛ս Կանոնագիրք հայոց, աշխ. Վ. Յակոբեանի, Երեւան, 1964, էջ 490։

բ. 22բ [Աստիճանք աւրինաց (աղիւսակ խաչանման), ձեռ. 488, 127բ] – Երեք պապք, երեք մամք... երրորդ ի թոռնիայցն։

գ. 23աբ, 14ա Ներսէսի՝ Հայոց կաթուղիկոսի [Խրատ աստիճանաց ազգականութեան] – Ընթեռնլով իմ զխրատ աստիճանաց ազգականութեան... ընդանիայն եւ թոռնիայն իգականք։

– 14ա [Յիշատակարան հեղինակի] – Արդ, որ ոք ընթեռնլով զբունն վերահասու լինի մերովս աւժանդակեալ, թէ կամեսցի փոխել զխրատ աստիճանացն, մի՛ իշխեսցէ թողլով զհինն, որ է աղիւսակաձեւ դրոշմածն, զոր առաջնոց վեհիցն է աշխատասիրեալ, բայց թէեւ զբոլորս դրոշմեսցէ անընթեր, ինքն գիտասցէ, միայն զհինն մի՛ թողցէ։

դ. 14բ-7ա Վասն աստիճանաց ազգականութեանն յերրորդ գր[ոցն] Տիտոսի առաքելոյն – Ազգականութիւն ծնընդականութեան անուն է... ըստ որում գրեալս ունի նկարագրեալ, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն։

ե. 17ա-21բ, 24ա-5բ Ամենայն առաքինութեամբ զարդարեալ եւ կատարեալ աստուածակիր հոգելից առն Աստուծոյ Յակոբ վարդապետի Ղրիմեցոյ ասացեալ՝ Յաղագս ազգականութեան։ Աւգնեա՛յ, Հոգի՛ Աստուծոյ – Գիտելի է, զի ազգականութիւն տարորոշեալ յանձանցն է... ըստ չորից տարերցդ շարախառնութեան մարմնոյն։

Ծնթ. Աղիւսակք՝ 19բ, 20ա, 22բ, 23ա, 25ա։

19ա գրչից՝ «Եւ գծողիս Աստուած ողորմի ասա՛յ, որ յաղիւսակդ աշխատեցա՛, շրջեա՛ զթուխտդ եւ Տե՛ս զթելերդ ի տուփսդ աղիւսակիդ»։

զ. 25բ Յաղագս հոգեւոր ազգականութեան (այսչափ)։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Գ.

ՌՄԻԱ. – 1772

ԳՐԻՉ՝ Կարապետ։

ԹԵՐԹ՝ 47 (թ. 26-71, կրկն.՝ թ. 45, գրչի էջակալում՝ 1-93, որ է՝ 27ա-71բ). չգրուած՝ 26բ։ ՊՐԱԿ՝ խառն (Ա 14, Բ 10, Գ՝ չիք, Դ 11, Ե 12)։ ՆԻՒԹ՝ թուղթ (թ. 26-60՝ կարմրաւուն, թ. 61, 70՝ դեղին)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,6-18,3×13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (13×9)։ ԳԻՐ՝բոլորգիր (նմուշ՝ 27ա)։ ՏՈՂ՝ 21։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերը եզրահատուած, ստորին եզրագիծը անհաւասարաչափ. Բ. պրակի վերջին թերթին սխալմամբ գրւած Գ., որին յաջորդում է Դ. պրակը։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. ա. 27ա-30ա Աղաւիտ, որ է աստղայբաշխութիւն։ Գլուխ առաջին։ Օգնեա՛յ ինձ, Հոգիտ Սո՛ւրբ Աստուած, եւ հասո՛յ աւարտ ա[յ]սմ մատենիս – [Վ]ասնզի իմաստութիւն կենդանութիւն է հոգւոյ եւ բանականութեան եւ փարատիչ... երբ փնտռեցաք, նայ հանցար ճշմարիտ։

բ. 30աբ Երկրորդ բանն, թէ որպէս կառնեն <թէ որպէս կառնեն> զայս գիտութիւնս եւ է ԲԺ. (12) դրունք։ Առաջին դուռն – Օվ առնէ բան մի այս բաներուս, որ կարծեօք առնէ նայ, այս գիտութիւնս չօգնէ իւրն... եւ եղեւ ինձ այս գիտութիւնս եւ արհեստս։

գ. 30բ Դուռն չորրորդ – Եորրդ (=Չորրորդ) այս է, զոր ասացան իմաստասէրքն, թէ հրեշտակաց լուաք... կատարի զօրութեամբ հրեշտակացն։

դ. 30բ-1ա Դուռն Ե.երրորդ – Հինկերորդ, որ այսպէս հաստատեցին ամենայն իմաստունքն, թէ գիտութիւնս զայս ի գիշերն լաւ է գործել, քան զցերեքն... չարգործ աչքն վնասէ արհեստս։

ե. 31ա Դուռն Զ.երորդ բանին – Զ.երորդ, զոր ասացեալ են իմաստասէրքն, թէ այս արհեստիս տէրքն պարտ է, որ հանապազ զաղէկն ու բարին գործէ... ի զատ կենայ։

զ. 31աբ Եօթներորդ դուռն – Էօթներորդ դուռն, զոր աս[ա]ցին իմաստունք, թէ պարտ է այս գիտութեանս տէրն պարկեշտ կենայ... ոչ միս կենդանեաց։

է. 31բ Ութ դուռն – Ութերորդ դուռն, որ չէ պարտ ամենայն բանի... իւր տեղն բերէ։

ը. 31բ Իններորդ դուռն – Իններորդ դուռն, յորժամ բան մի առնես բարի... չէ պարտ զանբանն եւ այն մարդոյն։

թ. 31բ Տասերորդ դուռն – Տասներորդ դուռն, թէ պարտ է այն մարդ, որ այս գիտութեան տէր լինի... եւ տղիղան եւ զուստուռլապն։

ժ. 31բ Մետասան դուռն – Մետասաներորդ դուռն, որ մարդ սուրբ լինի... որ լինի արիալ անձն։

ժա. 31բ-2ա ԲԺ.ան դուռն – Երկոյտասան դուռն, որ մարդն կենդանի հոգի լինի եւ ուժով... զօրութիւն պակաս լինի։

ժբ. 32ա-4ա Այլ դուռն վասն թլսմաթին – Առաջին գիտութիւն վերին աստեղաց զօրութիւն կու բերէ յերկիր... ոչ մեղէ զրկէ յարքայութիւնէ այտ ապայ ոչ այտպէս է։

ժգ. 34ա-6բ Ֆասլ այն է, որ ոմանք որպէս գտան զայս արհեստս, են ոմանք, որ նոցայ... յայնժամ իւր բանն ուժով լինի։

ժդ. 36բ-7բ Առաջին դուռն – [Ա]ռաջին դուռն մուհիս այն է, որ այս պատկերներն շատ ազգէ նախշ հանած է... որ այն բանին լայեխ է եւ կատարի Աստուծով։

ժե. 37բ-41ա Դուռն վասն գիտութեան աստղայբաշխութեան – [Ա]ռաջին վասն աստղայբաշխութեան էլմինիճոման պարտ է գիտել մարդոյ... հայեցք չունենայն։

ժզ. 41աբ Դուռն, որ ցուցանէ զաստղայգիտութիւն – Առաջին այն է, որ բռճիրն ցոցանէ, Բ.՝ որ աստղ գիտենաս... ի վերայ վաղճանման. եւ այլ պարտ է մեզ զամենայն կենդանակերպ առանձին ցուցանել։

ժէ. 41բ-2ա Բ. դուռն ցոցնելոյ զբնութիւն կերպիցն – Առաջին, զի են հրայինք, Խոյն տալիլ առնէ վասն տաքութեան... հողն, որ միջակ է, ակն որ հօվուի ունի։

ժը. 42ա-4ա Դուռն Գ. ցուցման կեն[դան]ակերպաց – Ֆասլ, որ ցոցանէ զբնութիւն կենդանեաց, միայբան ասաց[ա]ն խօսք իմաստնոց... մութալիթայն է, որ է եռանկիւն։

ժթ. 44աբ Չորրորդ, որ ցուցանէ կենդանակերպաց զարականն – Ֆասլ, վասն որոյն կենդանայկերպից զարական եւ զիկական... իշխանութիւն ի վերայ որձ բաներուն։

ի. 44բ-5բ Հինկ գլուխ, որ ցուցանէ կերպաց գործն – Ֆասլ, որ յիշէ զպռճերու բարին եւ չարն... որ հոգ կու տայ մարդուն։

իա. 45բ-5գ Վեցերորդ գլուխ, որ ցուցանէ զբաժին – Ֆասլ, որ ցուցանէ, թէ միջի այս կենդանակ[ե]րպից բաժին մի ունի... հարաֆ լինի մօտիկ, նայ գուշակէ՝ Կուսին է. եւ այսպէս ընթանայ։

իբ. 45գ Գլուխ Է.երորդ. կենդանական ի վերայ անասնոց – Ֆասլ, որ ցուցանէ զկենդանակերպին, որ իշխանութիւն ունի... Ձուկն զոտվին. եւ է այսպէս։

իգ. 45գ-6ա Գլուխ Ը.երորդ. Յաղագս բնութեան – Ֆասլ, որ է վասն բնութեան, որ կատարեցաւ խօսք իմաստնոց... խաբէութիւն լինի խիստ, եւ այտ է։

իդ. 46ա-7ա Գլուխ իններորդ. Վասն պատկերաց – Ֆասլ, որ ցուցանէ զմարդոյ կերպն... փոքր գլուխ եւ նեղայճակատ, եւ այտ է։

իե. 47ա-8ա Գլուխ տասներորդ – Ֆասլ, որ ցուցանէ զհիւանդութիւն ցաւոց. Խոյն գլուխ զատ ցաւ... օվ ծնանի, սատակ լինի, եւ այտ է։

իզ. 48աբ Մետասաներորդ գլուխ – Ֆասլ, ու ցուցնէ զարհեստներն կերպաց. Խոյն ունի զարհեստ... Ձուկն ունի զՀաքեմներն, լեղւորդնին եւ նաւայվարներն եւ այլք։

իէ. 48բ-9ա Գլուխ ԲԺ.երորդ, որ ցուցանէ զտեղըն – Խոյն ունի զլեռներն, որ քար է, եւ տեղք, որ ոչխար արածի... լաց լինի. այսքան առ այս։

իը. 49ա-50ա Գլուխ երեքտասաներորդ, որ զքաղաքն ցուցանէ – Խոյն ունի զՊաղտատ, զԱռան... Հնդիք, որ յարեւելից դիհն է։

իթ. 50ա Գլուխ չորեքտասաներորդ, որ զճոհարն ցուցանէ – Խոյն ունի պղնծն, զերկաթն եւ զթագն... Ձուկն չունի ինչ, եւ ասպէս իմացի՛ր։

լ. 50աբ Հնգետասաներորդ, որ շնչաւորն ցուցանէ – Խոյն ունի զայնոք, որ պճեղն ճեղքէ՝ որպէս ոչխար, ճէյրան... որ սնբակ չունի, եւ զայլսն այսպէս իմացի՛ր։

լա. 50բ Գլուխ ԺԶ. Զբուսն ցուցանէ – Խոյն, Ցուլն՝ բան չկա. Եկաւորն ունի զբարձր ծառերն... զխնծորն, զսալորն եւ զմշմեշն։

լբ. 50բ-1ա Գլուխ ԺԷ., որ ցուցանէ տեղքն – Խոյն ունի զամենայն վառման կրակն... զինչ կանած ջուր կա եւ ժողոյված ջրերն։

լգ. 51ա-2ա Ութուտասաներորդ, որ զհայեցքն ցուցանէ – Ֆասլ, որ ցուցանէ զհայեցք աստեղաց յիրար եւ կենդանակերպից... Յիր Գ. եւ ԺԱ. (11) թաստիս կոչի... բարձրութիւն լաւ է, քան զցածութիւն։

լդ. 52աբ Գլուխ ԺԹ.երորդ – Ապայցուցումն, թէ զի՞նչ յաշխարհս շէն կայ... ունի զարեւմտից եւ հարֆո դիհն։

լե. 52բ-3բ Գլուխ Ի.երորդ – Ֆասլ, որ յաղագս երկնից, որ երկինքն Դ. բաժին է արած... աստղն ամեն պուռճ ազգ մի արուրք կառնեն։

լզ. 53բ-5ա Ֆասլ, որ ցուցանէ սիւֆաթ աստեղացն. Գլուխ Առաջին – Եւ այլ իմացի՛ր, որ երկինքն ո՛չ հօվ կա եւ ո՛չ տաք... անոր ասացաք, թէ հողմային է։

լէ. 55ա-6ա Գլուխ երկրորդ. յաղագս աստեղաց – Այլ դուռն եւ ճանապարհ աստեղաց։ Տեսաք զԶոհալն, երբ... մինչ արեգակն գուգան հովացնեն։

լը. 56ա-7ա Գլուխ երրորդ։ Ցուցումն աստեղաց լաւ եւ վատին – Այլ դուռն, որ ցուցանէ զաղէկն ու վատն աստեղաց... աղէկին աղէկ եւ վատին վատ։

լթ. 57աբ Գլուխ չորրորդ։ Ցուցումն գործոց Դ. աստեղաց – Այլ դուռն, որ ցուցանէ զաստղերուն գործքն. եւ այս Գ. ազգ է... վատ լինի, այսպէս իմացի՛ր։

խ. 57բ-8ա Գլուխ Ե.երորդ. Վասն բնութեան աստեղաց – Հինգերորդ գլուխ։ Այլ իմացար զբնութիւն աստեղաց... զաղէկ ի վատ եւ վատն աղէկ փողէ։

խա. 58ա Գլուխ Զ.երորդ, որ ցուցանէ որձն ու էգն – Այլ դուռն, որ ցուցանէ զորձն, զէգն աստեղաց... տալէհին մէջ էգ է։

խբ. 58բ Գլուխ Է.երորդ. Յաղագս աստեղացն Է. – Այլ դուռն, որ ցուցանէ զցերեկւան եւ զգիշերան։ Իմացի՛ր, որ Արեգակն... վատն մառեխն է գիշեր եւ տիւ։

խգ. 58բ Գլուխ Թ.երորդ։ Յաղագս աստեղացն – Այլ դուռն աստեղաց, թէ յարեւելից ի՞նչ աստղ ի՞նչ ցեղ է եւ յարեւմտից ի՞նչ ցեղ է... հեռաւորութիւն այսքան է յարեգակէն։

խդ. 59ա Գլուխ Թ. Ցուցումն աստեղաց – Այլ ցուցումն, թէ զի՞նչ իրք կայ, բաժանած է այս Է. աստղիս վերայ... տերեւ Լուսնին է, կուտն՝ Օտրիտն է։

խե. 59ա Գլուխ Ժ. Ցուցումն աստեղաց Ժ. – Այլ, որ յիշէ զհամերն. Զոհաթ փոյթոքն թթուն ու ծանր համն... զանհամն, քիչ թըթու։

խզ. 59աբ Մետասան գլուխ գուներուն – Այլ դուռն յաղագս գուներուն. Զոհալն ունի զսեւ... դեղնի եւ կարմրի։

խէ. 59բ Գլուխ ժԲ. Ցուցումն բնութեանց աստեղաց – [Ա]յլ Զոհալն ունի զի՞նչ հօվ կա ու չոր... լուսին հաւասար եւ գէճ բնութիւն։

խը. 59բ-60ա Գլուխ երեքտասան – [Գ]աս Գ. դուռն, որ յիշէ զտեղերն. Զոհալն ունի զլերունք երկայն... Լուսին զինչ դուրան կայ։

խթ. 60ա Չորեքտասաներորդ. Վասն տղաց – Այլեւ կեցւածք աստեղաց. Զոհալն ունի զգետն... զայն, որ ծառ զատ կայ։

ծ. 60աբ Հնգետասաներորդ։ Յաղագս աստեղաց – Դուռն, որ ցուցանէ զերկիրներն. Զոհալն ունի զՍնդուզ... զՄուլուսլ, զՊայեկան եւ զայլն։

ծա. 60բ Վեցտասաներորդ, որ զբաներն յիշէ – Դուռն յաղագս բաներուն. Զոհալն ունի զբուրաստան եւ զերկաթին քակն... զինչ որպէս քար լինի։

ծբ. 60բ-1ա ԺԷ.երորդ (17) գլուխ, որ յիշէ զհրայհալելքն – Զոհալն ունի զարճիճն, Մուշթարին ունի զկլաեկն... զինչ, որ մատանի լինի։

ծգ. 61ա Ութ եւ Ժ[Ը].երորդ (18). Յաղագս հնտերուն – Դուռն, որ ցուցանէ զհնտերն. Զոհալն ունի զպղպեղն... ունի քաղցր նուռ եւ խաղող եւ այլն։

ծդ. 61աբ Տասն [Ժ]Թ.երորդ (19) գլուխ, որ յիշէ բուսքն – Դուռն, որ յիշէ զբուսքն. Զոհալն ունի զի՞նչ հօվ եւ չոր հուտ կայ... ծառ, որ կանաչ լինի, պակլան,պանպակ։

ծե. 61բ Քսաներորդ գլուխ, Ի. (20) – Դուռն, որ ցուցանէ զկեր[ա]կուրն եւ դեղերն. Զոհալ ունի զինչ հօվ ու չոր դեղ կայ... Լուսին զինչ հօվ եւ գէճ բան կայ։

ծզ. 61բ-2ա Քսան եւ մէկ գլուխ – Զոհալն ունի խուաթի մասքեան, որ թարգմանի ուժ բռնող... Լուսին՝ զուժ եւ բնութիւններն, եւ այլն։

ծէ. 62ա Քսաներկու գլուխ յիշման կենդանեաց – Զոհալն ունի զինձն, զկատուն, պախրէն, մուկն... զուղտն ու պաղրէն եւ այլն։

ծը. 62աբ Քսան Գ. (23) գլուխ, որ զթռչունք յիշէ – Զոհալն ունի զայնոք, որ գիշերն շուրջ գան... Լուսին՝ զբաթն ու սագն եւ այլն։

ծթ. 62բ ՔսանԴ.երորդ (24) գլուխ – Դուռն, որ յիշէ զօդւածին. Զոհալն ունի զմազն մորթն... Լուսին՝ մարմնոյ ձաղ դիհն։

կ. 62բ Քսանհինգերորդ – Դուռն, որ յիշէ զզօդւածնին. Զոհալն ունի զաղէկ ճորտն... Լուսին՝ զշլինքն։

կա. 62բ-3ա Քսան ու Զ. (26) գլուխ – Դուռն, որ յիշէ զրուցքն. Զոհալն ունի զլսելիքն... Լուսին՝ զտեսն։

կբ. 63ա Քսան եւ Է. (27) գլուխ – Դուռն, որ յիշէ զանդամն. Զոհալն ունի զականճն... Լուսին՝ ձաղ աչքն։

կգ. 63ա Քսան եւ Ը. (28) գլուխ – Զոհալն ունի զհալեւորն, Մոշթլին՝ զմիջակ կերպն... Լուսին՝ զերեխայութիւն։

կդ. 63ա Քսան եւ Թ. (29) դուռն – Դուռն, որ յիշէ զազգերն. զԶոհալն ունի զաւագ պապն... զքուրերն, մայրն եւ մօրքուրն եւ այլն։

կե. 63աբ Երեսուներորդ գլուխ զշաքլն ցուցանէ – Զոհալն ունի զայն մարդ, որ վատ տեսակ է... բոլոր աղէկ հայեցք։

կզ. 63բ Երեսունմէկ գլուխ, որ զգործքն յիշէ – Զոհալն ունի մարդոյ վատ արարմունքն... զաղէկ սիրտ եւ վախկոտն։

կէ. 63բ-4ա Երեսուն եւ երկու գլուխ – Դուռն, որ ցուցանէ զբնութեներն եւ զարուրքն... կին պակաս երթա եւ այլն ըստ կարգի իմացի՛ր։

– 64աբ Դուռն, որ յիշէ զմարդկան ցածութիւն ու բարձրութիւն – Զոհալն դալիլ առնէ... Լուսին վերայ մեծայտանց։

կը. 64բ ԼԳ. (33) գլուխ, որ յիշէ զհաւատն – Դուռն, որ յիշէ զհաւատն. Զոհալն ունի զճհուտն եւ ի՞նչ որ սեւ հագնին... եւ զամենայն հաւատս, եւ Քրիստոսի՝ յուսուն մերոյ փառք յաւիտեանս. ամէն։

2. 65ա-8ա [Գուշակութիւնք ըստ կենդանակերպից. ձեռ. 2954, 43բ]

ա. 65ա Զոյհալն հալեւոր մի, մի ձեռն աչ մարդոյ գլուխ եւ ձախն մարդոյ ձեռք... պատէ երկինքն Լ. (30) տարին։

բ. 65բ Մուշթարին կտրիճ մարդ մի է. աչ ձեռն մերկիկ թուր... պատէ զերկինքն ԺԲ. (12) տարին։

գ. 66ա Մառեխն կտրիճ մի, որ հեծեր է Դ. առիւծ... պատէ երկինքն Ա. տարի կէս։

դ. 66բ Արեգագն մարդ մի, որ հեծեր է Դ. ձի... պատէ զերկինքն Ա. տարին։

ե. 67ա Զոհրան կին մի. հեծեր է ուղտն... պատէ [զերկինքն] Զ. ամիս։

զ. 67բ Ատարիտն կտրիճ մի է. հեծեր է թաւուզն... պատէ երկինք Գ. ամիս։

է. 68ա Լուսինկան ի յաջ ձեռն խիշտ... պատէ երկինքն ԻԹ. (29) օր եւ կէս։

Ծնթ. 65ա իւրաքանչիւր էջի վերեւից 15 տողի չափով ազատ տեղ թողած՝ թերեւս կենդանակերպերի նկարների համար, հմմտ. ձեռ. 2954, 43բ-6բ, որտեղ նկարներ կան։

3. 68բ-9բ Դուռն, որ յիշէ զթէպիթ աստեղն, որ հաստատուն։ Գլուխ Առաջին, համար Ա. – [Թ]ապիթ, որ կոչի հաստատ։ Աս[ա]ցին ոմանք մի աստեղայբաշխաց, թէ... որ թարգմանի մեծութին։

ա. 69բ-71բ Դուռն Առաջին – Խոյն կայ յինքն աստղ մի, որ իւր անունն Աւիրին ասէ... որ ղարիպ լինի եւ թէ վատ ուժ կալնու/// (շար.)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

26ա Գիրք, որ կոչի Աղաւիտ, արար<ար>եալ ի հնոց ֆիլիսոփայից, աստեղաբաշխից եւ թարգմանեցեալ ի հայի բառբառ ումեմն ի բանասիրացն, ի հնոցն է առեալ է։ Եւ լուս ածեալ ի հայրապետութեան տեառն Սիմէոնի կաթուղիկոսին, ի թւայբերութեան հայոց ՌՄԻԱ. (1772)՝ Մայիսի ԻԲ. (22), ձեռամբ խակայկիրթ Կարապետ գրչի, աւուրց դառն այգունս։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Դ.

ԺԹ. դար

ԹԵՐԹ՝ 10 (թ. 72-81). չգրուած՝ 80բ-1բ։ ՊՐԱԿ՝ 1×10։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ 1. լատինատառ անընթեռնելի գրութիւն, 2. առիւծ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,5×13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն՝ սեւ մատիտով սահմանագծուած (14×9,5, ստ. լս.՝ յիշագրեր)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 76ա)։ ՏՈՂ՝ 23-24։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ թռչնագիր (77բ, ուրուագծային)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. հիմքի ստորին մասի մօտ եւ եզրերը գունափոխ-մգացած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

72ա-80ա [Բանք մաղթանաց առ Սուրբ Կոյսն]

ա. 72ա-3բ Խոսք մաղթանաց ընդ երանուհի Սուրբ Կոյսն Տիրածին՝ աղերսեալ ի խորոց սրտէ – Գանձարան գանձուց ամենատեսակ սրբութեանց, լիուլի լցեալ շտեմարան... մի՛ դադարիր բարեխօսել վասն իմ, Քրիստոսի մայր։

բ. 74ա-5բ Վերստին առ նոյն գթած մայրն յուսոյ հաշտութեան, սրտային գոչման աղաղակ աղօթից ցաւագնեալս անձին – Դարձեալ ո՜վ յառաջատես համայնազօր իմաստութեամբ Սուրբ Էին... ոչ բոցակիզեաց քո սուրբ զորովայն, բարեխօսեա՛ առ Տէր վասն իմոյ փրկութեան։

գ. 75բ-7ա Գրութիւն առ օրհնաբանութեամբ պաշտելի փրկութենագործ սրբազան գործիսն սոսկալի չարչարանաց Տեառն մերոյ Քրիստոսի, սրտային գոչման աղաղակ ցաւագնեալս անձին – Եւ ընդ հայցուածախառն աղերսարկութեանց բարեբանեալ Տիրածին Կուսին... արա՛ ինձ այց՝ թողլով զմեղանս իմ յանցանաց։

դ. 77բ-80ա Առ իմ տառապելոյս խնամակալ եւ միջնորդ երջանիկ սուրբսն Աստուծոյ սրտային գոչման աղաղակ աղօթից ցաւագնեալս անձին – Ո՜վ գերահրաշ տաղաւար անճառ եւ անքննին սրբութեան... հաշտեաց, Տէ՛ր, ընդ իս սոցին բարեխօսութեամբն, որ միայնդ ես մարդասէր եւ բազումողորմ։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 81բ՝ «Кото»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 81բ՝ գմբեթ, գծեր։

 

 

3516

ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ, ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ

 ԺԸ. դար

ԹԵՐԹ՝ 113+1 (կրկն.՝ թ. 1). չգրուած՝ 1ա-5բ, 108բ-12բ։ ՊՐԱԿ՝ 4+Ա-Թ×12 (Ա, Է 11)+4։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմներով՝ 1. 3 զանգակաձեւ ծաղիկ, 2. ոճաւոր բոլորակ զինանշան, ներսում՝ «FAFA», այլ թուղթ՝ թ. 1-4, 110-4. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ 1. եռամահիկ, ներքեւում՝ «B», 2. երեքնուկ, որի աջ եւ ձախ կողմերում՝ «VP»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20×14,3։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14,5×9)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 17ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 27։ ԿԱԶՄ՝ կանաչ ծաղկաթուղթ. մէջքը՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. աստառը՝ վարդագոյն հէնքով ծաղկաթուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ թ. 1ադ-3 + թ. 110-3. չգրուած թուղթ. լուսագծերով։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. մէջքի կաշին փոքր-ինչ վնասուած, 2 թերթ կտրուած-հանուած, ընդմէջ թ. 4-5ի թղթի ելուստ, թ. 6-16, 19-22, 29-30, 35-6, 49-54, 63-4, 86-8, 93, 96-100, 106-7, 108՝ թանաքի մգութեան եւ թղթի բարակութեան պատճառով գիրը արտացոլուած թերթերի հակառակ երեսներին, թ. 98-108՝ խոնաւութեան հետքեր, թ. 1՝ անկեան վրայ, թ. 46 ստ. լս-ին՝ աղտոտուածութեան հետքեր, թ. 4՝ ստ. անկիւնը պատռուած, գլխատառերը՝ չգրուած, տեղերը՝ բաց թողած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

6ա-108ա [Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց]

Տե՛ս ձեռ. 1458, 2ա-183ա։ Առաջաբան/չիք։ ա/6ա-23բ։ բ/24ա-41բ (խորագիր՝ չիք)։ գ/41բ-108ա։ դ/չիք։

Ստ. լս-ներում ունի խորագրեր։

– 35բ Նախաշ ճարտար ամենեւին,

Կազմեա՛ դու շամբ եղեգային,

Գոլով տեղի թագաւորին,

Տրդատ հայոց մեծ արքային,

Շինեա՛ խոզանս ի մէջ շամբին,

զՏրդատ ահեղ կնոջ թային (=կնճթային)

Եւ այլ գազանս ի մէջ շամբին,

Արջ եւ առիւծ ընկեր նորին։

Ծնթ. Մանրանկարչին ուղղուած ոտանաւոր է. ձեռագրում կան նաեւ դատարկ թողած հատուածներ՝ էջի կէս, 1/3ի չափով, թերեւս մանրանկարելու համար։ Այս ենթադրութիւնը հաստատւում է նաեւ 41բ ստ. լս-ի խրատից՝ «Հան աստ զսուրբն Գրիգոր գաւազանաւ, եւ զՏրդատ՝ խոզ անկեալ առաջի նորա։ Եւ զամենայն նախարարսն խառնիճաղանճ մարդկային կերպիւ, բայց այլադէմ, ի լսել վարդապետութիւն նորա»։ Այս մասին Տե՛ս Ագաթանգեղայ Պատմութիւն հայոց, Տփղիս, 1909, էջ ԺԹ., Ի.։

Տե՛ս Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց, աշխ. Գ. Տեր-Մկրտչեանի, Կանայեանց Ստ., Տփղիս, 1909, 2, ԻԹ. 474 էջ. Հմմտ. Ագաթանգեղոս, Պատմութիւն հայոց, Մատենագիրք հայոց, Բ. հտ., Ե. դար, Անթիլիաս-Լիբանան, 2003, էջ 1295-1735. ձեռագիր՝ Ը, էջ 1293։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 10ա սեւ թանաքով ութանկիւն՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ / ՊԵՏՐՈՍ ՎԱՐԴԱՊԵՏ»։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝ «4բ Ագաթանգեղոս քառածալ, նոտրագիր, գրեալ ի թղթի մինչ ցվերջ վարդապետութեան Ս. Գրիգորի, յիշատակարան ոչ ունի։ Նուէր յԱստրախանայ», մատիտով՝ «Նախաշ» ոտանաւոր 35բ 41բ։ Կնիք Պետրոս վարդապետի 10ա, Չունի երրորդ մասը, վերջանում է Վարդապետութեամբ», 1ա՝ «ԺԸ. դ., Մ[եսրոպ] եպիս[կոպոս]», 1բ՝ «614, 3516», մէջքին սոսնձած թղթին՝ «4»։

 

 

3517

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԱՍՏՐԱԽԱՆ ՌՄԺԵ.-ՌՄԺԷ. – 1766-1768

ԳՐԻՉ՝ Յարութիւն Ջուղայեցի։

ԹԵՐԹ՝ 230 (գրչի էջակալում՝ 1-437, որ է՝ 5ա-224ա). չգրուած՝ 1ա-3ա, 192աբ, 224բ-31բ։ ՊՐԱԿ՝ 2+Ա-ԺԷ×12 (Թ, Ժ, ԺԱ 10, ԺԷ 4)+1-5×8 (Ե 6)*։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ 1. բուսական շրջանակ, ներսում թագ եւ անընթեռնելի տառեր, 2. թագով պսակուած շրջան, որի մէջ առիւծ, մի ձեռքին թագ, միւսին գաւազան, շրջանակի վրայ՝ «PRO PATRIA», 3. ոճաւոր սիւն, որի վրայ անընկալելի պատկեր, վրան «CD»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19×15։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, սեւ մատիտով, ապա կարմիր թանաքով սահմանագծուած, թ. 3-21 (16,5×12, ստ. լս.՝ յիշագրեր), թ. 22-39 (15,5×12), թ. 40-61 (15,5×11,5), թ. 62-99 (15-15,5×11,3), թ. 100-91 (14,5-15×11), թ. 193-224 (16,5×12,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 185ա), բոլորգիր՝ 3բ-4բ, 5ա, 193ա՝ վերնագրերը (նմուշ՝ 4ա)։ ՏՈՂ՝ 20-26։ ԿԱԶՄ՝ մուգ պտերով բաց շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա. (վջ)՝ չգրուած սպիտակ թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ուղղանկիւն երկգիծ շրջանակ (գծուած երեւի ճակատազարդի համար, բայց չլրացուած)՝ 5ա։ Զարդագիր՝ թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, տեղ-տեղ ճաքճքած, վնասուած մէջքը նորոգուած ԻԱ. դարում նոր կաշուով. թերթերը եզրահատուած, ինչի հետեւանքով առաջին ինը պրականիշերը մասամբ կամ ամբողջովին կտրուած. թ. 17-22, 69-72, 76-86՝ թանաքի թթուայնութեան հետեւանքով գրադաշտը գունափոխ, թ. 21՝ գրադաշտին փոքրիկ անցք, թ. 23՝ ջրի կաթիլի հետք, 78բ՝ գրադաշտին 4 թանաքի մեծ բիծ, թ. 155՝ արտք. լս-ին փոքրիկ պատռուածք։

* Ծնթ. Պրակահամարները գրուած են թէ՛ թուերով եւ թէ՛ տառերով, օրինակ՝ Ժ. 10, ԺԱ. 11 եւ այլն, առաջին 8 պրակների պրականիշերի մեծ մասը թերթերի եզարահատման հետեւանքով կտրուած, բայց թուի եւ տառի միատեղ կիրառութեան նշանները նկատելի են որոշ էջերում՝ 50բ, 62բ, 86բ։ Պրակ Թ. սկզբնապէս 10 թերթ, մէջտեղի բացուող զույգ թերթից իւրաքանչիւրի ստ. լս-ում գրւած Թ.։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 3բ-4բ Վասն հինգ հարիւր եղբարցն – Լուա՛ք ի պատմութեանց այսպէս գրեալ, զի ասէ Աւետարանն, թէ յորժամ խաչեցաւ Քրիստոս... կատարեցան չարչարանօք եւ մահուամբ վասն անուանն Քրիստոսի՝ Աստուծոյ մերոյ, որ է օրհնեալ յաւիտեանս. ամէն։

Բ. 5ա-223ա [Բանք Միխայէլի Ասորւոյ]

1. 5ա-207ա Տեառն Միխայիլի պատրիարգի Ասորոց Համառօտ Ժամանակաց զրոյցք, քաղուածոյ արարեալ ի յոլովից պատմագրաց, ի վարժս բա­­նասիրաց, սղամանակ ասութիւն՝ յԱդամայ մինչեւ յետին աւուրս թեւացեալ

ա. 5ա-11ա [Գլուխ Ա. Յաղագս յԱդամայ հետէ մինչեւ յԱմազունք] – Ես, եղբա՛յրք իմ ի Քրիստոս ուսումնասէրք եւ աստուածասէրք, կարօտեալ գիւտից ժամանակաց... Թարայ լեալ ամաց եւթանասուն՝ ծնաւ զԱբրահամ։

բ. 11ա-7ա [Գլուխ Բ. Ամազունք, որ եւ կին էր թագաւոր, եւ այլ կարգ թագաւորացն Բաբիլացւոց եւ ոսկեհանութիւն եւ հաւատալն Աբրահամու] – Յայսմ ժամանակի եղեն ամազունքն, որ է զօրութիւն կանանց պատերազմօղաց... ի նմանէ կոչեցաւ աշխարհն Աստիկէ (Ատտիկէ)։

գ. 17ա-22բ [Գլուխ Գ. Յաղագս Մովսիսի ընդ ծովն Կարմիր] – Մովսէս լեալ Հ. (70) ամաց՝ երեւմանն Աստուծոյ արժանացաւ... կանայքդ այլազգիք հեռացուցանեն զքեզ ի Տեառնէ, որպէս եւ եղեւն։

դ. 22բ-36ա [Գլուխ Դ. Յաղագս թէ դշխոյ եկն առ Սողովմոն] – Առ սա եկն դշխոյն հարաւոյ, զոր ասեն յազգէն դստերացն Նոյի... ի երկրորդ ամին սորա թագաւորեաց մակեդոնացոցն Անտիգոնոս՝ ամս ԼԶ. (36)։

ե. 36ա-44բ [Գլուխ Ե. Յաղագս թարգմանութեան Հին կտակարանցն ի Կիպրոս կղզի] – Ի չորրորդ (=վեցերորդ) ամին Պտղոմեայ թարքմանեցան Հին կտակարանքն ի Կիպրոս կղզի... Պիղատոս զպատկերն Զեւսայ եմոյծ ի տաճարն եւ զգանձանակն տաճարին թափեաց ի ջրէջսն։

զ. 44բ-7բ [Գլուխ Զ. Յաղագս կարգաւ առաքելոցն որք կատարեցան] – Յերեսուն ամի տնտեսութեան Տեառն մերոյ ընտրեցան առաքեալքն... մի Աստուած, մի անձն դաւանին եւ պահեն զօրէնսն։

է. 47բ-54բ [Գլուխ Է. Յաղագս Աբգարու, որ առաքեաց յԵրուսաղէմ նկարագիր վասն պատկերին Քրիստոսի] – Թ. եւ Ժ. (19) ամին Տիբերեայ կայսեր Աբգար արքայ Հայոց եւ Ասորոց լուաւ զհամբաւ Տեառն... զօրացաւ հալածումն քրիստոնէից, եւ քակեցան եկեղեցիք։

ը. 54բ-6ա [Գլուխ Ը. Յաղագս թէ սով սաստիկ եղեւ ի Դիոկղետիանոսի ժամանակն] – Եւ եղեւ սով սաստիկ, մինչեւ եղեւ մոթ մի ցորեան... հրամայեաց ոչ զինուորել եւ ելանել ի զօրս, որ ոչ իցէ ծնունդ աւազանին։

թ. 56ա-60բ [Գլուխ Թ. Յաղագս Արիոսի հերձուածողին] – Յայնմ ժամանակի երեւեցաւ Արիոս էրեց Աղէքսանդրացի ի մէջ Է. բարեկամաց իւրոց... սակայն կայր նա չարափառութեամբ եւ մարտնչէր ընդ [ուղղափառն] (չգրած, բառի տեղը բաց թողած)։

ժ. 60բ-7ա [Գլուխ Ժ. Յաղագս Յուլիանոսի ուրանալոյ] – Իսկ Յուլիանոս յանցանելն ընդ փողոց մի, որպէս եւ կարծէրն՝ բախտի ինչ պատահեաց... ի նմին ժամանակս թագաւորեաց պարսից Շապուհ, զկնի մահուանն Արտազի։

ժա. 67ա-71բ [Գլուխ ԺԱ. Յաղագս Մելիտոսի, որ կանոնեաց չառնել խոստովանութիւն անիմաստ քահանայի] – Եւ յերրորդ ամին Թէոդոսի սպանաւ Գրատիանոս ի Մաքսիմիանոսէ բռնակալէ... յայնմ ժամանակի անուանիք էին Սիմէովն Սիւնակաց Անտիօք եւ Մօր Պարսամու ի սահմանս Փոքր հայոց։

ժբ. 71բ-86ա [Գլուխ ԺԲ. Յաղագս Նեստորի հերձուածին] – Յորում ժամանակս ածաւ յԱնտիոքայ ի Կոստանդինուպօլիս Նեստոր եպիսկոպոս... թէ յաւուր կիրակէի բնաւ մեծ եւ փոքր յեկեղեցիս կացցեն յաղօթս եւ յուսումն։

ժգ. 86ա-8բ [Գլուխ ԺԳ. Յաղագս նշանք, որ եղեն. ամիս մի օդդ փոշի տեղաց, եւ թիզ մի կուտեցաւ] – Բայց եւ զկնի այրման ամիս մի օդդ փոշի տեղեաց, եւ թիզ մի կուտեցաւ... որ արար ճառս վասն աստուածպաշտութեան եւ շարականս ուղղափառ մտօք։

ժդ. 88բ-92ա [Գլուխ ԺԴ. Յաղագս աւերման Ամթայ, եւ Պօղոս անուն հրեայ եղեւ պատրիարք Անտիոքայ, եւ ժողովեաց զամենայն եպիսկոպոսունս, զկնի Պօղի Ասկղիպել եւ չար գազան եւ հեղեղն, որ ջրասոյզ արար զՈւռհայ] – Զայսու ժամանակի աւուրբք խաղաց թագաւորն պարսից Կուտն ընդ Միջագէտս... իմացան թէ ՄՌ. (2000) այրս, զորս տարեալ էր ջուրն, զորս ոչ գտին։

ժե. 92ա-7բ [Գլուխ ԺԵ. Յաղագս Ասկղիպայ եւ Եփրեմի, որ անիծանէին զուղղափառսն. եւ եկն պատուհաս ի վերայ նոցա] – Եւ մինչ Ասկղիպ եւ Եփրեմ խրախանային ի միասին եւ անիծանէին զուղղափառսն... զզարդն քակեցին եւ հանին անդի եւ տարան յաշխարհն իւրեանց։

ժզ. 97բ-101ա [Գլուխ ԺԶ. Յաղագս որ յութ հարիւր քառասուն թուին Ասորւոց եղեւ հրաշք անհաւատալի եւ զկնի եղեւ մահտարաժամ, որ բնաւ չէր լեալ։ Եւ եղեւ սով եւ շարժ քառասուն օր] – Ի ՊԽԸ. (848) թուին ասորոց եղեւ հրաշք ի վեր քան զհաւատալն... եւ ոչ դադարեաց ի ժամանակս իւր յաղքատանոցս եւ ի հիւրանոցս շինելոյ։

ժէ. 101ա-13բ [Գլուխ ԺԷ. Յաղագս որ յութ հարիւր եւթանասուն եւ մի թուին Ասորւոց եւ Ամթոյ պատուհասին] – Ի ՊՀ.ս (870) թուին ասորոց սկսաւ թուականն հայոց, ՅԼԴ. (334) ամին Յուստինեայ... եւ ոչ վստահացաւ պատահել նոցա եւ դարձաւ անդրէն։

ժը. 113բ-21բ [Գլուխ ԺԸ. Յաղագս որ յայսմ ժամանակի երեւեցաւ Մահմէտ որդի Աբդլլահի ի թուին հայոց վաթսուն եւ եւթն (618). զայսու ժամանակօք խաւարեցաւ կէս արեգականն յարեգ աշնանամտին մինչեւ ի Քաղոց ամիս] – Յայնմ ժամանակի երեւեցաւ Մահմետ [որդի] Աբդլայի... եւ առ Մաւի զՄարուդ կղզի եւ զԿըւէ եւ դարձաւ։

ժթ. 121բ-8բ [Գլուխ ԺԹ. Յաղագս՝ սով սաստիկ եղեւ, եւ զկնի եղեւ հողմ սաստիկ հիւսիսային եւ փլոյց բազում եկեղեցիս եւ բրգունս քաղաքաց։ Եւ Ոմարայ, որ հրամայեաց ոչ ընդունիլ զքրիստոսէից վկայութիւն] – Զայսու ժամանակօք եղեւ սով դառնագոյն, եւ կերան մարդիկ զմիմեանս... եւ եղեւ նմա որդի եւ կոչեաց զանուն նորա Լեւոն։

ի. 128բ-47ա [Գլուխ Ի. Յաղագս որ նշանք մեծամեծք եւ ցոլմունք եւ փոշի գայր, եւ ի ծովն խռովեալ սիւնք հրեղէնք երեւեալ. եւ եկն կարկուտ՝ կշիռն երկու լիտր, եւ Ջամբրի հարկապահանջութեան անյիշելի] – Յորում աւուրս եղեն նշանք մեծամե[ծ]ք՝ սկիզբն Մարտի ամսեան մինչեւ յելս Ապրիլի... որոյ առաւել վրէժխնդիր եւ նախանձաւոր ցուցաւ այրս այս։

իա. 147ա-52բ [Գլուխ ԻԱ. Յաղագս աստի սկսանի պատմութիւնս ի յառումն Կիւլիկիոյ առ հայս] – Յաւուրս յայսոսիկ այրք Ծ. (50) հայազունք նեղութիւնք կրեալք ի թուրքաց, ելին յանապատս սպառազինեալք... ասեն բառնալ թագաւորութիւն տաճկաց զկնի Հ. (70) ամի իշխանութեան թուրքաց։

իբ. 152բ-4ա [Գլուխ ԻԲ. Յաղագս կռուելոյ արագիլք եւ խորդք] – Զայսու ժամանակօք եղեւ մեծ պատերազմ հաւուց, քանզի խորդք եւ արագիլք զբազում աւուրս ժողովեցան... խաղաղութիւն կալարուք ընդ միմեանս առաջի Աստուծոյ, եւ տո՛ւք պատերազմ ընդ անօրէնսն։

իգ. 154ա-6բ [Գլուխ ԻԳ. Յաղագս գեղարդեանն Քրիստոսի] – Եւ յետ այնորիկ բերին զգեղարդն Քրիստոսի անուանեալն, եւ ասաց... եւ դողացին ի նմանէ ամենայն շրջակա թշնամիքն։

իդ. 156բ-66բ [Գլուխ ԻԴ. Յաղագս առման Կլային Հռովմայ (Հռոմկլային)] – Ի նոյն աւուրս գնաց Ճօշլինն ի վանքն Մօր Պարսամաւ, եւ ելին ընդ առաջ նորա քահանայքն... ի ձեռն Տանուն ամիրային, եւ առ զԿատուկն եւ զԱբլասաթայն եւ զՏարանտայ։

իե. 166բ-71ա [Գլուխ ԻԵ. Յաղագս պարոն Թորոսի եւ Սալահատնին եւ հարցմանց Տ. Ներսեսի եւ հաւատոցն քննութեան եւ երկու բնութիւն ասելոյն] – Ի սոյն ամի պարոն Թորոսն արձակեաց դեսպանս պատարագօք ի Հալպ... եւ առ նոսա ձմեռն, եւ յոլովք կերան ի ծովուն։

իզ. 171ա-84ա [Գլուխ ԻԶ. Յաղագս շարժին, որ եղեւ ի Յունիսի քսան եւ ինն. եւ ի խաչի ամիսն եկն ձիւն քսան եւ հինգ թիզ] – Ի նոյն թուին եկն շարժ ահագին Յունիս ԻԹ. (29)՝ ի տօնի սուրբ առաքելոցն Պետրոսի եւ Պօղոսի, ի ժամ պատարագի... իւրաքանչիւր ի յամիրայիցն այնուհետեւ խնամարկէին զընդ ձեռամբ ազգս քրիստոնէից։

իէ. 184ա-91բ [Գլուխ ԻԷ. Յաղագս Սալահատնին եւ մեծին Լեւոնի] – Ի ՈԼԸ. (638) թուին հայոց զօրացաւ Սալահատինն ի յաճախութենէ մեղաց մերոց... զինչ է քահանայութիւն եւ պատիւ նոցա, եւ հանգուսցուք զյօժարութիւնս մեր ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ օրհնելոյն յաւիտեանս. ամէն։

իը. 193ա-207ա Նորին տեառն Մխաէլի Յաղագս քահանայ[ա]կան կարգաց, թէ ուստի՞ առնու սկիզբն – Սկիզբն քահանայութեան շնորհի է անժամանակն Աստուած... արժանիս արասցէ մասին սրբոց իւրոց հաւատոց եւ գործոց, որ տաս (այսպէս) դաւանեմ։

2. ա. 207ա-9բ [Դաւանութիւն Միխայելի պատրիարքի Ասորւոյ] – Դաւանեմ զնա, [զսուրբ] եւ զուգափառ Երրորդութիւն՝ աներբ եւ անուր եւ անսկիզբն եւ անվախճան, միշտ անկարօտ եւ բերկրեալ... գրեմք աղիւսակօք զասացեալ Է. աթոռոց աթոռակալաց մինչեւ յամենեւին խոտան, զորս թողումք յիշատակ կենդանութեան։

բ. 210ա-7բ [Գաւազանագիրք աթոռակալաց հնգից աթոռոց]* – Հռոմա՝ Ուրտոս, Հռոմա՝ Աղէքսանդրոս... Բարդիսու եւ զՇմուէլ զընդիմակսն սրբոյն Սա[հ]ակայ, իսկ զկնիսն այլք լցցեն։

գ. 217բ-23ա [Յիշատակարան թարգմանութեան Միխայիլի Ասորւոյ, արարեալ Վարդան վարդապետի. ձեռ. 1518, Յաւելուած ի Վարդանայ, տպ.] – Արդ, եւ մեք՝ հետեւեալքս եւ պատահեալքս այսմ, հասուսցուք մինչեւ առ մեզ... գովեալ եւ գոհաբանեալ յազգս բոլոր բանականաց յաւիտեանս յաւիտենից. ամէն:

223ա գրչից՝ «Յիշատակարանս օրինակին է, ո՜վ եղբայր բարի»։

Ծնթ. Մասերի զատորոշումը, փակագծուած վերնագրերն ու բառերը ըստ տպագրի՝ Տեառն Միխայէլի պատրիարքի Ասորւոյ Ժամանակագրութիւն, յԵրուսաղէմ, 1870։ * Տպագրի համեմատ (էջ 583) 2. բ. միաւորում չկան Անտիոքի աթոռակալների ցանկը եւ Հռոմի առաջին 5 աթոռակալները։

Գ. 223աբ [Հարցումն եւ պատասխանի վասն Զատկին – Հարց]. Իսկ թէ վա՞սն էր զԶատիկն ի վերոյ գարնանամտին... [Պատասխանի]. Որպէս ասէ տոմարն վասն լրման Զատկին... պատուաւոր ի մէջ ամենայն աւուրց եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

223բ էջի վերջում, վերջնազարդից առաջ «1766»։

224ա Յիշատակարան օրինակօղի գրքոյս. Փա՜ռք, պատիւ, գոհութիւն եւ երկրպագութիւն ամենասուրբ Երրորդութեան եւ միոյ աստուածութեանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, որ ետ կարողութիւն նուաստ եւ տառապեալ ոգւոյս, որ այս Պատմագիրքն սկսեալ օրինակեցի եւ այժմ շնորհօք Հոգոյն Սրբոյ աւարտ հասուցի։ Վասն որոյ խնդրեմ աստուածասէր հարցդ եւ եղբարցդ, ով ոք հանդիպիք սմա կարդալով կամ օրինակելով, յիշէսջի՛ք առ յոյսն բնաւից Քրիստոս զնուաստ Յարութիւնս Ջուղայեցի, զհայրն իմ՝ Դաւիթն եւ զմայրն իմ՝ Սօլթանաշէն, որք հանգուցեալք են ի Տէր, եւ մանաւանդ զնորաբողբոջ որդիքն մեր՝ ըզԴաւիթն եւ ըզՄարգարայն, որք ծառայք ձեր են ամենեցոյն։ Թերեւս աղօթիւք ձերովք զարգասցին ուղիղ հաւատով, երկիւղիւ եւ աստուածպաշտութեամբ, ի փառս անուան իւրոյ. ամէն։ Եւ ինքն Քրիստոս՝ Տէրն մեր, որ առատն է ի տուրս պարգեւաց, ի միւսանգամ գալստեան եւ յարքայութեան իւրում հատուսցէ առհասարակ վարձս բարեաց իւրաքանչիւրոց՝ յիշողաց եւ յիշեցելոց. ամէն։ Եղեւ աւարտումն ի թուին ԱՌԷՃԿԸ. (1768), Դեկտեմբեր Ի. (20), ի Աստրախան քաղաքի։

 

 

3518

ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՁԱԿԵՑԻ, ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԺԱՄԱՆԱԿԱՑ

ԺԸ. դար

ԹԵՐԹ՝ 112+1-1 (կրկն.՝ թ. 1, թռիչք՝ թ. 84-86). չգրուած՝ 1աբ, 89ա։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԲ×12 (Ա 11, Թ 2, Ժ-ԺԱ՝ չիք)+2։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ խարիսխ, այլ թուղթ՝ թ. 60-110. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ եռամահիկ, երեքնուկ, որի աջ եւ ձախ կողմերում «CV», թ. 111-2՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ կիսալուսին-աստղ-[թագ]։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,7×14։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (15-15,5×10,5-11)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 37ա)։ ՏՈՂ՝ 27 (թ. 1-11), 26 (թ. 12-59, 106-10), 25 (թ. 60-105)։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը` ստուարաթուղթ. աստառը` թուղթ. լուսանցակողերը` կարմիր, վերին լուսանցակողին սեւով՝ «Բէջան»։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ` չգրուած սպիտակ թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 1գ։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, խաչ (78բ), տաճար (93բ)։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դարի 70ականներին, մէջքի վր. եւ ստ. մասերի թափուած կաշին լրացուած, աստառը եւ պհպ-ները նորոգման ժամանակի, նոր աստառը սոսնձած հնի վրայ. Բ. փեղկին փոքր անցքեր. թ. 96՝ ԺԹ. դարի յաւելում՝ բնագրի պակասը լրացնելով շղագրով, ընդմէջ թ. 97-8ի մօտ 10 թերթ թափուած, 98-9ի՝ 24 թերթ (Ժ, ԺԱ պրակները). թ. 15-8՝ դեղին հետքեր, 72ա՝ ջրի կաթիլների հետքեր, 84՝ հիմքի մօտ խոնաւութեան հետքեր, թ. 94-5՝ իրար կպած թերթերը անջատելիս գրադաշտի ստորին 4 տողերը մասամբ վնասուած, ապա նորոգուած. լուսանցակողերին խոնաւութեան հետքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-111բ Համառօտ պատմութիւն ժամանակաց ի սրբոյն Գրիգորէ մինչեւ յետինս թւացեալ՝ արարեալ Կիրակոսի ընտրեալ վարդապետի՝ ի մեծահռչակ ուխտէն Գետկայ

Տե՛ս ձեռ. 1518, 181ա-200բ։ Նխ./1գ-3ա։ ա/3ա-37ա։ բ/37ա-49բ։ գ/49բ-52ա (խորագիրը շարունակած՝ թէ որպէս յառաջեաց եւ բռնացաւ)։ դ/52ա-3բ։ ե/53բ-7ա։ զ/57ա-8բ (խորագիրը շարունակած՝ նեղեալ յայլազգեաց)։ է/58բ-9բ։ ը/59բ-60ա։ թ/60ա-1բ։ ժ/61բ-5բ։ ժա/65բ-6բ։ ժբ/66բ-7բ։ ժգ/67բ-9ա (խորագիրը շարունակած՝ սակաւ ինչ առդիցուք)։ ժդ/69ա-71բ։ ժե/71բ-2բ։ ժզ/72բ-3ա։ ժէ/73բ-4ա։ ժը/74ա-5բ։ ժթ/75բ-6բ։ ի/76բ-8ա։ իա/78բ-9ա։ իբ/79ա-81ա (խորագիրը շարունակուած՝ զօրաց թաթարաց)։ իգ/81աբ։ իդ/81բ-6բ։ իե/86բ-7բ (խորագիրը շարունակած՝ թէ որպէս աւերեցին զնա)։ իզ/87բ-8բ (այլ միս ի սուրբ կենդանեաց մեր զենեալ՝ չշարունակած, տեղը բաց թողած)։ իէ/89բ (սկ. չգրուած, տեղը բաց թողած՝ եալ երկիրն յարենէ եւ ի ճարպոյ վիրաւորացն...)։ իը/89բ-90բ։ իթ/90բ-2ա։ լ/92ա-3բ։ լա/93բ-4ա։ լբ/94ա-5բ։ լգ/95բ-6բ (խորագիրը շարունակած՝ եւ որ ինչ եղեւ)։ լդ/96բ-7բ։ լե/97բ (գայր դեսպանքն փութացուցանել /// վջ.)։ լզ-խբ/չիք։ խգ/98աբ. (սկ. /// զպսակն ընտրութեամբ արասցեն... զնոր բուսեալ չարիսդ /// շար.)։ խդ-ծզ/չիք։ ծէ/99ա (սկ. /// կալեալ եւ հայր անուանեալ թագաւորին Վրաց Դաւթի...)։ ծը/99ա-102ա։ ծթ/102ա-3բ։ կ/103բ-6ա։ կա/106ա-7ա։ կբ/107ա-8ա։ կգ/108ա-9ա։ կդ/109աբ։ կե/109բ-11բ (շար. 111աբ, այլ ձեռքով, ԺԹ. դ., շղագիր)։

Տե՛ս Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն հայոց, Երեւան, 1961, ձեռ. u, էջ ՃԸ.։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՆԱԽԱԳԱՂԱՓԱՐ ԱՒՐԻՆԱԿԻ

3ա Ընդ նմին եւ մեղսամած Գրիգորի գրչի, միայն անուամբ Պուետիկոսի։

Ծնթ. Համառօտ ցուցակում (Ա., էջ 1031) ձեռագրիս գրիչ է համարուած «Գրիգոր Պուետիկոս»ը։ Ձեռագրիս եւ սրան ազգակից այլ օրինակներում առկայ սոյն յիշատակարանի մասին Տե՛ս Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն հայոց, Երեւան, 1961, էջ ՃԶ.-ՃԷ.։ Գաղափար օրինակի գրիչ Գրիգոր Պուետիկոսը Գրիգոր վրդ. Դարանաղցին է։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

111բ (1864 թ., շղագիր) Այս քանի տողս ի լրումն թերութեան արտագրեցաւ ի տպեալ մատենէ Կիրակոսի Պատմութեան, ի 22 Սեպտեմ[բերի], 1864, Վրթանէս վարդապետ։

Ծնթ. Վրթանէս վարդապետը 11աբ թերթերի պակասը լրացնողն է, «տպեալ մատեն» ասելով նկատի ունի թերեւս հետեւեալ տպագիրը. Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն հայոց, Մոսկուա, 1858։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «1. Պատմու[թիւն] Կիրակոս [վար]դապետի Գանձակեց[ու]», Ա. կազմաստառին սոսնձած թղթին ձեռագրի մասին տեղեկութիւններ եւ «626, 3518», 1ա՝ «ԺԸ., Մ[եսրոպ] եպիս[կոպոս]», 112բ՝ «Սահակ վարդապէտի»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1բ՝ «Ա», 99ա՝ 3 գծեր, 112ա՝ վրացերէն այբուբէն եւ անկապակից տառեր, 112բ՝ «600000»։

 

 

3519

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՎԱՇԱՐՀԷՅ (ՀՈՒՆԳԱՐԻԱ) ՌՂԶ. – 1647

ԳՐԻՉ, ՍՏԱՑՈՂ՝ Խաչիկ Կաֆայեցի։

ԹԵՐԹ՝ 365. չգրուած՝ 1ա, 8ա, 178ա-9բ, 258ա-69ա, 362բ, 363բ-5բ։ ՊՐԱԿ՝ 6+Ա-Լ×12 (ԻԴ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ 1. եղջերու, երեքնուկ՝ աջ եւ ձախ կողմերում «VP», 2. թագով պսակուած ոճաւոր բոլորակ, 3. ոճաւոր զինանշան՝ կողքերին 2 առիւծ, թ. 180-1՝ Միքայէլ հրեշտակապետ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19,2×14,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն` 1բ-9ա սեւով շրջանակուած (13,5×8,5), թ. 9-54 (14×11), թ. 55-362 (14×10)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 190ա)։ ՏՈՂ՝ 26-31։ ԿԱԶՄ՝ բաց դարչնագոյն դրոշմազարդ կաշի՝ մետաղէ 2 կապիչով (կապիչի վրայ զարդագծեր եւ «LH»). միջուկը` տախտակ. աստառը՝ թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ չգրուած թուղթ՝ մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 9ա, 180ա, 306ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, մասամբ գունաթափ, Ա. փեղկի արտք. շերտը մգացած, մէջքի եւ Ա. փեղկի միացման մասը Ի. դարում նորոգուած շագանակագոյն մոմլաթով, աստառը եւ պհպ-ները նորոգման ժամանակի, վր. կապիչի փականը եւ ստ. կապիչի մետաղէ մասը ընկած. թ. 88, 175, 187, 188, 191-3՝ ստ. լս-ին պատռուածք, թ. 306-22՝ ստ. լս-ին ցեցի անցքեր, թ. 341-3՝ արտք. լս-ին թանաքի հետք, թերթերից շատերի անկիւնները սեւացած կամ թանաքոտ մատնահետքերով (77ա-8ա, 80-1ա, 324ա)։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

– 2բ-7բ [Ցանկ գրոցս] – Ա. Վասն Մաւրկայ՝ [Յ]ունաց արքային եւ յետ նորայ Հերակլ... ՃԺԴ. Վասն մեծի րապունապետին Թումայի, զոր արարեալ Կիրակոս բանասիրի։

1. 8բ-20ա Պատմութիւն յաղագս Սրբոյ խաչին, որ Հացունեան կոչի, եւ որպէս դարձաւ ի Պարսից աշխարհէն խաչն աստուածընկալ եւ յայնժամ մասն ընկալեալ տիկնոջն Սիւնեաց – Եւ եղեւ յետ թագաւորելոյն Մաւրկայ՝ արքային Հոռոմոց, քանզի առեալ էր նորայ կին... էր թուականն հայոց ՃԲ. (653), Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս. ամէն։

Հմմտ. ձեռ. 3461, 1բ-19ա։

2. 19բ-20ա [Վասն սքանչելեացն, որ եղեն ի Տրապէսն քաղաք, ի ձեռն սուրբ հայրապետին Պետրոս ի ջուր օրհնելն. ցանկից] – Եւ եղեւ երբեմն ժամանակ, զի յաւուր յայտնութեան Տեառն ժողովեալ էին... կացեալ կաթուղիկոս ամս ԼԹ. (39), եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն։

3. 20ա-6բ Վասն կանոնական հրամանացն կաթուղիկոսի հայոց Կոստանդինի – Իսկ առաքինի կաթողիկոսն հայոց Կոստանդին իբրեւ ետես զաւէր... գրեալքն ի նմանէ էին այսոքիկ։

ա. 20բ-2բ Թուխթ տեառն Կոստանդեայ կաթողիկոսի շրջաբերական – Ազթմամբ խնամոց ամենակալ Հոգոյն Սրբոյ. այս գիր ձեռին իմո է՝ Կոստանդեայ ծառայի Քրիստոսի... առաքեաց ընդ շրջաբերական թղթին ի ձեռս նոցունց այսպէս։

բ. 22բ-6բ Սահմանք կանովնականք տեառն Կոստանդեայ՝ հայոց կաթողիկոսի – Կոստանդին ծառայ Քրիստոսի, եւ շնորհօք նորին՝ կաթողիկոս ամենայն հայոց... նախանձ հակառակութեան առ նոսա ոչ գտանիւր։

4. 26բ-172ա Համառաւտ Պատմութիւն ժամանակաց՝ ի սրբոյ Գրիգորէ մինչեւ յետին աւուրն թեւացեալ՝ արարեալ Կիրակոսի՝ ընդրեալ վարդապետի մեծահռչակ ուխտին Գետկայ

Տե՛ս ձեռ. 1518, 181ա-260բ։ Նախերգան/27ա-9ա։ ա/29ա-64ա։ բ/64բ-79ա։ գ/79ա-81բ։ դ/82ա-3բ։ ե/83բ-8ա։ զ/88ա-9բ (խորագրի վերջում ունի՝ նեղեալ այլազգեաց)։ է/89բ-90բ։ ը/90բ-1ա։ թ/91ա-3ա։ ժ/93ա-6բ։ ժա/96բ-7բ։ ժբ/98ա-9ա։ ժգ/99ա-100բ։ ժդ/100բ-3ա։ ժե/103աբ։ ժզ/104աբ։ ժէ/105աբ։ ժը/106ա-7բ։ ժթ/107բ-8բ։ ի/108բ-10ա։ իա/110ա-1ա։ իբ/111ա-2բ։ իգ/112բ-3ա։ իդ/113բ-7ա։ իե/117բ-8ա։ իզ/118ա-9բ։ իէ/119բ-20ա։ իը/120բ-1ա։ իթ/121բ-3ա*։ լ/123ա-4բ։ լա/124բ-5ա։ լբ/125ա-6բ։ լգ/126բ-8ա։ լդ/128աբ։ լե/129ա-30բ։ լզ/130բ-1ա։ լէ/131ա-2ա։ լը/132աբ։ լթ/132բ-3բ։ խ/133բ-4բ։ խա-խգ/տե՛ս՝ 20ա-6բ։ խդ/134բ-5բ։ խե/135բ-6բ։ խզ/136բ-7ա։ խէ/137ա-8ա։ խը/138բ-41բ։ խթ/141բ-2ա։ ծ/142ա-3բ։ ծա/143բ-6ա։ ծբ/146ա-9ա։ ծգ/149ա-50բ։ ծդ/151ա-4ա։ ծե/154ա-5բ։ ծզ/155բ-6բ։ ծէ/156բ-7բ։ ծը/157բ-61ա։ ծթ/161ա-3ա։ կ/163ա-5բ։ կա/165բ-7ա։ կբ/167ա-8ա։ կգ/168ա-9բ։ կդ/169բ-70ա։ կե/170ա-2ա։

Ծնթ. Շարադրանքի մէջ երբեմն մի բառից մինչեւ մի քանի տող չգրած, տեղը բաց թողած՝ 27ա, 27բ, 28բ, 41բ, 42ա եւ այլն։

* 121բ վր. լս-ում հետագայի ձեռքով բաց գոյնի թանաքով՝ «ԶՃՁԸ.»։

5. 172ա-5ա Զենոբա եպիսկոպոսին խաւսք վասն Առաջաւորին Պահոց երկուշաբթին եւ ի վերայ գիւտ նիշխարաց Սուրբ Կարապետին – Եւ յորժամ տեղեկացաւ թագաւորն Տրդատ վասն սրբոյն Գրիգորի... զի խնդութեամբ զաւր տօնին խմբեսցեն փառաւորապէս ի Հայր եւ յՈրդի եւ ի Հոգին Սուրբ, որում փառք յաւիտեանս. ամէն։

6. 175ա-7բ Թուխթ Պիղատոսի դատաւորին առ Տիբերեա կայսրն, զոր գրեաց յետ Խաչելութեանն Քրիստոսի՝ Աստուծոյ մերոյ – Ինքնակա՛լդ Սեբաստեայ, փառաւորի եւ հզօրի՝ Տիբերեա կայսեր... իբրեւ էառ զհրամանս զայս Լիկիանոս։

Ծնթ. 177բ էջում 7 տող եւ յաջորդ երկու՝ 178-9 թերթերը չգրուած, թերեւս գաղափար օրինակի բնագիրը թերի է համարել։

7. 180ա-2ա Վասն Կոստանդիանոսի թագաւորին – Թագաւորն Հռոմա Կոստանդիանոս կռապաշտ էր... է բարեխաւս առ Քրիստոս վասն անձանց մերոց։

8. 182ա-90ա Գիրք ի վերա բնութեան հանրական եւ մասնական՝ քահանայի ումեմն Իշաւղխ, անուն Յեսու – Խնդիր վասն բնութեան այսպիսի արասցուք... զի ոչ խնամէ բնութիւնն ըստ իւրաքանչիւր պիտոյից եւ զգուշութեան։

9. 190աբ Նորին ասացեալ վասն համոց – Յայտնի են Է. (7). Ա.՝ փոթոթն, Բ.՝ թըթուն, Գ.՝ քաղցրն, Դ. դառն... խարտէշ մաղձոտն պատերազմողս տեսանէ եւ հեծեալս։

10. 190բ-2ա Յաղագս գինոյ եւ արբեցութեան – Հարցանէ. Ի՞նչ է շահ գինոյն եւ կամ զի՞նչ է վնաս. Պատասխանի. Չափաւորն ոչ է խոտելի... ոչ ապաքէն այնցիկ, որք ի գինոջ եւ որք դիենն զգինարբւաւքն։ Այսքան եւ առ այս։

11. 192ա-305բ [Ժամանակագրութիւն Մատթէոսի Ուռհայեցւոյ]

Տե՛ս ձեռ. 1731, 77ա-273բ։ ա/192ա-231բ։ բ/231բ-57բ*, 269բ-98ա։ գ/298ա-305բ (եւ դառնակոծ արտասուոք լային առհասարակ ի վերայ նորայ՝ շար. չիք)։ դ/չիք։

* 257բ գրչից՝ «Այս տեղս ԺԲ. (12) թուղթ շրջելով պակաս է, ո՛վ եղբայր»։

12. 306ա-59ա Պատմութիւն համառաւտաբար Վասն յարեւելեան թագաւորացն՝ պղծոյն եւ չար գազանին Թամուրայ եւ այլոցն, զոր արարեալ քաջ վարժապետին Թովմայ վարդապետի

Տե՛ս ձեռ. 1486, 169ա-96ա։ 1. ա/306ա-20ա։ բ/320ա-44ա։ 2. ա/344ա-7բ։ բ/347բ-51բ։ գ/351բ-5ա։ 3/355ա-9ա։

13. 360բ [Անուանք Հայոց թագաւորաց]

ա. 360բ Այս են թագաւորաց անուանք պարթեւաց Հայոց – ա. Հրաչէ. բ. Տիգրան, գ. Արշակ... իը. Արտաշես։

բ. 360բ Այս են թագաւորք Հայոց վերջինք, որ են Բագրատունիք, որ Անի քաղաք թագաւորեցան – Ա. Աշոտ... ժբ. Դաւիթ։ Յաւիտեանս. ամէն։

14. 361ա-2ա [Հարցմունք եւ պատասխանիք վասն զանազան իրաց Գրոց Սրբոց] – [Հարց]. Նոյի տապանակն որչա՞փ մեծ էր։ Պատասխանի՝. Յերկայնութիւնն Յ. (300) կանկուն էր... որ ոտքն բեւեռեալ էր։ Ամէնն Թ. (9) բեւեռ էր։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1բ Ո՛վ սուրբ հանդիպողք այսմ սակաւ Պատմագրիս, հայցեմ յոյժ կողկողագին պաղատանօք, զի անմեղադի՛ր լինիք սակաւ բանիս, զի կար մեր այսչափ էր։ Եւս առաւել՝ երեսս անկեալ աղաչեմ, ո՛վ սուրբ վեհագոյն իմաստնոցտ, զի զպակասութիւն սորա եւ զսղալն ուղղեցէ՛ք վասն սիրոյն Քրիստոսի, եւ ինձ՝ մեղաւորիս անմե[ղ]ադի՛ր լերուք, եւ Քրիստոս Աստուած զձեզ ի սըղալանաց մեղաց փրկէ եւ ազատէ. ամէն։ Այլեւ անմեղադիր լերո՛ւք վասն ցանկիս, որ ի մեզանէ զցանկս եդաք՝ վասն ո՛չ նեղանալոյ հանդիպողացդ եւ ո՛չ զթուխտն չարչարելոյ, քանզի յոյժ նօսր եւ տկար է թուխտս, քանի ի յերկիրս այս դիժար կու գտնվէր թուխտն եւ վասն այն՝ ինչ օր դիպեցաւ, գրեցաք։ Եւ մեք անդադար ճանապարհորդէաք եւ յոյժ արտորանօք կու գրէաք, վասն զի մեք գնացող էաք, եւ օրինակս մնալոց էր, վասն այն այսպէս եղեւ։ Այլեւ բազում բան մնաց ի կարգ ցանկիս, որ չի գրեցաք, զի օրինակն ամենայն բանի, խորագիր եւ կամ ծաղկագիր չէր գրեալ, եւ մեք այլ վասն արտորանաց |2ա| չի կարացաք հետեւիլ եւ նմանապէս գրեցաք. անմեղադի՛ր լերուք, հա՛յրք եւ եղբա՛յրք։ Այլեւ դարձեալ աղաջեմ, ո՛վ սուրբ հանդիպողացտ, յիշել ի Տէր զառածեալս մեղօք յետին եւ վերջին գրիչս՝ զԽաչիկս անարժան, եւ զծնօղսն իմ եւ զուսուցիչսն իմ եւ զամենայն արեան մերձաւորսն իմ, եւ դուք յիշեալ լիցջիք ի Տեառնէ Աստուծոյ մերոյ եւ դասաւորեալ լիցջիք ի դասս աջակողմեան, եւ լսել տացէ զերանաւէտ բարբառն, որ ասէ՝ Եկա՛յք, աւրհնեա՛լք Հօր իմոյ, ժառանգեցէ՛ք զանսպառ ուրախութիւնն. ամէն։ Հայր մեր, որ յերկինս, սո՛ւրբ եղիցի ա[նուն քո]։

8բ Հայր եւ Որդի եւ Հոգի Սուրբ ճշմարիտ, աւգնեա՛յ ինձ՝ մեղաւոր ծառայիս Աստուա՛ծ։ Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա՛յ ի մեզ, Տէ՛ր, զգործս ձեռաց մերոց աջողեա՛յ ի մեզ։ Տո՛ւր զորութիւն ծառայիս քո, կեցո՛յ զորդի աղախնոյ քո եւ արա՛յ առ իս նշան բարութեան։ Փառք Հօր։

20ա Որոյ սուրբ նշանին Քրիստոսի մերոյ եւ սուրբ հայրապետիս եւ ամենայն սրբոցն բարեխօսութեամբն, որ աստ իշատակեցաք, ողորմեսցի Քրիստոս Աստուած անարժան գծողի սորին՝ Կաֆայեցի Խաչիկին, ծնօղացն եւ ազգականացն եւ ամենայն արեան մերձաւորացն իւրոյ եւ յօրինակի շնորհողիս՝ Ճողեցի խոճայ Ոհանին, կարդացողացտ եւ լսողացտ, եւ որք զողորմին ասէք. ամէն (նման՝ 26բ, 79ա, 81բ, 88ա, 89բ, 90բ, 91ա, 93ա, 96բ, 99ա, 100բ, 103ա, 104բ, 112բ, 113ա, 117ա, 120ա, 126բ, 128բ, 138ա, 141բ, 143բ, 149ա, 150բ, 161ա, 163ա, 167ա, 168ա, 169բ,175ա, 182ա, 190բ, 351բ, 355ա, 359ա)։

97բ Որով փրկեսցէ Քրիստոս Աստուած մեր երեւելի եւ աներեւոյթ թշնամեաց, մանաւանդ զգրողս գրիս եւ զկարդացողս եւ զլսողս. ամէն։

64ա Որոց սոցին սուրբ եւ արժանաւոր աղօթիւքն, որք աստ յիշատակեցաք, ողորմեա՛յ, Քրիստո՛ս Աստուած, ըստացողի գրոցս՝ մեղաւոր եւ անարժան ծառայ գծողիս՝ Խաչիկին, ծնողացն եւ ազգականացն եւ ամենայն արեան մերձաւորաց իւրոյ, եւ յաւրինակի շնորհաւղիս՝ Ճողեցի խոճայ Ոհանին, կարդացողաց եւ լսողաց, եւ՝ որք զողորմիսն ասէք. ամէն։ Հա՛յր մեր, որ յերկինս, սուրբ ե[ղիցի անուն քո]։ Այլեւ յիշեցէ՛ք զուսուցիչն ձեր եւ հետոյ մեր՝ զտէր Մկրտիչն եւ զտեր Զաքարիա աբեղայն, որ զգիրս ուսոյց, եւ յիշեսցի զհոգի ձեր ի սուրբ գալստեանն Տեառն։

83բ Որ ողորմի Քրիստոս Աստուած գրողիս, կարդացողիտ եւ լսողացն, եւ որք զողորմի ասէն. ամէն. Հայր [մեր] (նման՝ 103բ, 105բ, 107բ, 108բ, 110ա, 111ա, 118ա, 119բ, 121ա, 123ա, 124բ, 128ա, 130բ, 131ա, 132ա, 132բ, 133բ, 134բ, 135բ, 136բ, 137ա, 146ա, 154ա, 155բ, 156բ, 157բ, 165բ, 170ա, 172ա, 320ա, 344ա)։

292ա Ո՛վ սիրելի եւ բարեկամ եղբա՛յրք, անմեղադիր լերո՛ւք բանիս պակասութեանն, քանզի աւրինակն աստ աւարտեցաւ, քանզի կատարեալ չէր գրաց։ Յիշեցէ՛ք ի Տէր Քրիստոս զմեղաւոր եւ անիմաստ գրիչս՝ զԽաչիկս եւ զծնաւղս իմ. եւ դուք յիշեալ լիցիք ի նոյն Տեառնէ։

358բ Փա՜ռք անբաժանէլի եւ միասնական Սուրբ Երրորդութեան՝ Հաւր եւ Որդոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։ *Որ ետ կարողութիւն տկար բնութեանս եւ անժուժ անձինս եւ անիմաստ գրչիս, որ տեսեալ եղաք այս Պատմագիրս ի յերկիրն Մաճառաց, որ ասի Էրտէլ, ի ձեռն խոճայ Ոհանին Ճողեցի, եւ յոյժ փափաքանօք առեալ օրինակեցաք բազում արտորանօք, քանզի շօքօտօլէ ի շօքօտօլ ձեռվներս ի գիր դնէք եւ ըստ փափաքանաց մերոց կամէաք հասանել, եւ ինքն՝ ողորմածն Աստուած, որ կատարող է աղաչանաց ծառայից իւրոյ, ոչ անտես արար, եւ զմեր խնդրեալն կատարեաց եւ մեր փափաքն ելից, եւ կատարեցաք զգիրս, որ բազումք յիշատակին սորայ միջի՝ թէ՛ թագաւորք եւ թէ՛ հայրապետք։

Արդ, երես անկեալ աղաչեմ, ո՛վ սուրբ հանդիպողացտ, հարց եւ եղբարցտ՝ մեծի եւ փոքու, որք կարդայք կամ օրինակէք, յիշեցէ՛ք միոյ Հայր մեղայիւ զառածեալս մեղօք՝ յետին եւ վերջին գրիչս՝ զԽաչիկս Կաֆայեցի եւ զծնօղս իմ՝ զխոճայ Պաղշին եւ զմայրն իմ՝ մահտեսի Եաղութխաթունն, եւ քուրք եւ եղբայրքն իմ եւ զամենայն արեան մերձաւորս իմ, այլեւ զուսուցիչքն իմ՝ զտէր Մկրտիչն եւ տէր Զաքարիայ կրօնաւորն, որ զգիրս ուսոյց մեզ, եւ թողութիւն հայցեցէ՛ք սոցա եւ իմ՝ մեղաւորիս եւ ծնօղացս, եւ թողութեանց տուօղն Աստուած զձեր եւ ձեր ծնողացն թողցէ զանձանս նոցա եւ երանական ձայնին արժանաւոր արասցէ, որ ասէ՝ Եկայք աւրհնեալք Հօր իմոյ, ժառագեցէ՛ք զանսպառ ուրախութիւնսն. ամէն։ Հա՛յր մեր, որ եր[կինս ես]։

|359ա| Արդ, գրեցաւ սայ ի թվականիս հայոց ՌՂԶ. (1647), ի ամսեանն Յուլիսի Ի. (20), եւ աւարտեցաւ ի քաղաքըն Վաշարհէյ, ի յերկիրն Մաճառաց եւ թագաւորն Էրտէլիս Ռագօվգի ասի, որ մինչ ի աստ ԺԸ. (18) տարի էր, որ տիրութիւն կանէր յերկրին։ Եւ էր սա անուանի եւ խաղաղարար թագաւոր, զոր եւ զորդին թագաւոր կացուցեալ էր ի կենդանութե[ա]ն իւ[րու]մ, մինչ զի կենդանի էր, ինք էր եւ յետ իւրոյ նստելոց էր որդին։

Արդ, սիրելի՛ք իմ եւ եղբա՛յրք իմ, խնդրեմ ի ձեզանէ կողկողագին պաղատանօք, ամենայն մեծամեծ իմաստունքտ, զի սղալ ինչ իցէ սորա ներեցէ՛ք եւ մի՛ անիծանէք եւ սրբագրեցէ՛ք, քանզի օրինակ սորայ զի բազում սխալ կար եւ որում հասու եղաք շինեցաք եւ որ ոչն՝ ոչ կարացաք, նմանապէս գրեցաք։ Եւ այլ բազում սխալ ի մեզանէ եղեալ կայ անգիտութեամբ, քանզի ուժ արտորանօք գրեցաք, քանզի երկրաւոր բազում բանից հետ էայք եւ վասն այն արտորնօք գրեցաք, քանզի աւուրն Ժ. (10), ԺԲ. (12), ԺԳ. (13) տէրեւ օր լինէր կու գրէաք՝ ասելով, թէ ինչ լինի՝ լինի, թող գրվի։ Վասն այն այլեւայլ գիր եւ այլեւայլ թուխտ է՝ անմեղադիր լերո՛ւք, զպակասն եւ թերին դուք լցուցէ՛ք, եւ Քրիստոս զձեր արդարութենէ զպակասն լցուսցէ եւ արքայութեան արժանի առնէ. ամէն։ Հա՛յր [մեր]։

* Ջնջած սխալ գրուածը՝ «Որ ետ կարողութիւն եւ անժուժ անձին եւ անիմաստ գրչին»։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Գ., էջ 242-4, Հմր 399. ունի 358բ-9ա, 1բ-2ա, 26բ, 64ա, 292ա էջերի յիշ-ները։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

363ա (ԺԸ. դ., նոտրգիր) Ես՝ Յովհաննէս վարդապետս, որ էի ի աշխարէն Սիւնեաց, եկեալ ի այսմ տառի հանդիպեցայ ի քաղաքս Քաֆայ, զայս գիրքս եհաս ի ձեռս մեր։ Ամենայն աւուր ընտեռնուի եւ մտադիր լինէի։ (այլ թանաքով)՝ Վասն որոյ աղաչեմ յիշել զիս յաղօթս ձեր, եւ Աստուած զձեզ յիշէ։ Դուք եւ մեք միաբան ասասցուք՝ Հա՛յր մեր, որ յերկինս [ես]։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «1. [Պ]ատմութիւն Հացունեաց խաչի», թ. 1ին սոսնձած թղթին՝ ձեռագրի մասին տեղեկութիւններ, «633, 3519», 1ա՝ «3519» (մատիտով), «ՌՂԶ. – 1697 Մ[եսրոպ] եպիս[կոպոս]»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ զանազան անկապակից տառեր, 156բ՝ խզբզոց, գրադաշտի արտաքին զոյգ գծի մէջ գրուած՝ վերից վար՝ «Յիշեցէ՛ք ի Քրիստոս, որ է Աստուած»։

 

 

3520

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՌԾԴ. – 1605

ԹԵՐԹ՝ 376 (գրչի էջակալում՝ 1-757, որ է՝ 1ա-375ա, այլ ձեռքով՝ 758-60, որ է՝ 375բ-6բ). չգրուած՝ 277բ, 292բ, 293բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԼԳ×12 (Ա 10, ԻԴ 3, ԻԶ 4, ԼԳ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ մասն ինչ զինանշանի, թագով պսակուած զինանշան, «WERGOY/ VERYRAVT/ HATWOL / GEBAVT/ HANSEISEL», այլ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ ոճաւոր զինանշան՝ վերեւում թեւատարած արծիւ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19×14,2։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14×10), թ. 155-320 (14×9,5), թ. 321-76 (15,5×10)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 353ա)։ ՏՈՂ՝ 26-30։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ թուղթ. լուսանցակողերը՝ մասամբ կարմիր (թ. 1-11, 320-76)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ զինանշան, «FC», մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ (գծանկարային) – Ճակատազարդ՝ 1ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած ԺԹ. դարում, հիմքերն ամրացուած չգրուած թղթով եւ ախտարական բնոյթի ձեռագրի (թ. 9, 10, 366, 376) թերթերի մասերով, եզրահատուած. կազմի կաշին փոքր-ինչ մաշուած, վրան քերծուածքներ. գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած. ընդմէջ թ. 277-8ի 3 չգրուած թերթ կտրած-հանած, թ. 9՝ մեծ մասով հիմքից անջատ, թ. 169-77, 199-376՝ վր. լս-ին, թ. 278-93՝ նաեւ արտք. լս-ին ցեցի անցքեր, թ. 1-78՝ հիմքի վր. մասում կաթիլքի հետքեր, թ. 234-5՝ արտք. լս-ին պատռուածքներ, թ. 275-7՝ ընդերկայնակի 1 սմ-ով պակաս. չգրուած էջերում բնագրական պակաս չկայ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-70ա [Մեսրոպայ Վայոցձորեցւոյ] Պատմութիւն սրբոյն Ներսէսի հայրապետին

Տե՛ս ձեռ. 702, 4ա-126ա։ ա/1ա-6բ։ բ/6բ-12ա*։ գ/12ա-8բ։ դ/18բ-22ա։ ե/22ա-5բ (խորագրից յետոյ՝ զգծողս յիշեա՛ ի Տէր)։ զ/25բ-9ա։ է/29ա-33ա։ ը/33ա-7բ (խորագրից յետոյ՝ Զեղկելիս յիշ[եա՛])։ թ/37բ-42ա։ ժ/42ա-54ա։ ժա/54ա-61ա (խորագիրն այլ՝ Յաղակս պեղծ նեռինն յայտնելոյ, ընդ նմին եւ կործանման)։ ժբ/61ա-5ա (խորագիրն այլ՝ Վասն մահուան քաջին Մուշեղա զօրավարին Հաոց եւ Վերաց ի թագաւորէն Վարազդատա, որ էր եղբօր որդի թագաւորին Պապա)։ ժգ/65ա-9բ։ Յշտկրն հեղինակի/69ա-70ա (Տե՛ս տպ., էջ 740-1)։ ժդ-իբ/չիք։

* Ծնթ. ա. եւ բ. միաւորները՝ չառանձնացուած։ Տե՛ս Մեսրոպայ երիցու Վայոցձորեցւոյ Պատմութիւն սրբոյն Ներսիսի հայոց հայրապետի, կազմեց Գէորգ Տէր-Վարդանեան, Մատենագիրք հայոց, ԺԱ. հտ., Ժ. դ., Անթիլիաս-Լիբանան, 2010, էջ 631-741, ձեռագիրս յիշուած՝ էջ 654։

Բ. 70աբ [Վասն կաթողիկոսաց հայոց] – Ի Լուսաւորչէն մինչ ի Սահակ հայրապետն ի Ղաիսէրի կու ձեռնադրէին կաթողիկոսունք... նա խնդրէր վրան զի պատարագ արասցեն։

Գ. 71ա-336ա [Ժամանակագրութիւն Մատթէոսի Ուռհայեցւոյ]

Տե՛ս ձեռ. 1731, 77ա-273բ։ ա/71ա-133բ։ բ/133բ-231ա (սկ. վերեւից՝ 9-րդ տողը)։ գ/231ա-77ա (սկ. վերջից՝ 22-րդ տողը), 278ա-92ա, 293ա, 294ա-5բ։ դ/295բ-336ա (սկ. վերեւից՝ 8-րդ տողը)*։

* 250ա լս.՝ գրչից՝ «Սալահադ///ն էր։ Այս ///ն սոր եղեւ /// եւ այլ չար[ի]ք եղեւ է///պն հայրն ///ահադնին /// [ա]ղքատ ոմն ///տեսաւ եր///եւ պատմեա[ց] [ը]նկերոջն /// ես անէի յ///ուրջս զի ///ւր ելանէ յերանացս եւ յայն մնա///ին ծնաւն /// իկ ատեալ պ[ա]տմութենէ ///ն ուսան»։ 264ա «Դեղեցի///, որ մեռա///»։ 277ա «Ասոր կարգն ընդ տէրեւէն ետէ։ Այս Կիլիկեցոց թագաւորութիւն ջոկ է այս կարգէն»։ 293ա «Այս թաթարի պատմութիւնէն Զ. տէրեւէն ետեւ ասոր կարգն է»։ 294ա «Ի յայսմ տեղօջէս ի վեր այլ ոք է ասեր, զի այլազգ զրոյ սա» եւ այլուր՝ 239ա, 297բ։

Դ. 336ա-76բ Երանելոյն Աթանասի՝ արքեպիսկոպոսի Աղէքսանդրոյ Հարցմունք վայելուչք եւ պատասխանիք Կիւրղի՝ Երուսաղէմի հայրապետի Յաղագս մակացութեան եւ հանճարոյ (Ա.-ՃԻԴ.) – Հետեւումն համարիմ ընդ Աստուծոյ երիս բանս... Պատասխանի. Իսկ ոգի մարդոյ գոյութիւն է... եւ զինչ լինիցի, այլ չարաչար տանջանք /// (վջ.)։

Տե՛ս Գիրք պատասխանական սրբոյն Աթանասիոսի հարցմանն սրբոյն Կիւրղի Երուսաղէմացւոյ, Կ. Պոլիս, 1749։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆՔ, ԺԸ. դար, նոտրգիր

1. 1ա-7բ ստ. լս. [Ի Յիշատակարանէ Թովմայ Մեծոփեցւոյ] – Բազում հրաշիւք սկիզբն արարաք ձեռնադրութեան։ Եւ ահա եկն ի ժամուն այնմիկ արծիւ մի սաւառնեալ թեւօք... բարեխօսութեամբ եւ [ա]ղօթիւք Կիրակոս կաթողիկոսին։ Տէր Աստուած, սիրտ բռնաւորաց քաղցրասցի ի վերայ քրիստոնէից, փորձանաց Աստուած ազատեսցէ, մանաւ[անդ] Այտին գրիչս, որ յոյսն ապաւէն զԱստուած ունիմ։

Ծնթ. Այտին անունը ջնջած է, բայց ընթեռնելի. գուցէ Յաւելագրութեան գրչի անունն է։

Հմմտ. ձեռ. 1781, 112բ-4բ։ Թովմայ Մեծոփեցի, Յիշատակարան, Թիֆլիզ, 1892, էջ 73-74, 79-87։

2. 166ա լս. [Վասն կանանց իւղաբերից] – Նստեալ կանանձ իւղայբերից / եւ ողբային արտասուալից, / իբրեւ զմեռեալն անյուսալից / զկենդանին յաւիտենին։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

37բ Գրեցի թ[ուին] ՌԾԴ. (1605)։

70ա Արդ, ոյք ընթեռնո՛յք կամ օրինակէ՛ք, յիշեցէ՛ք յարժանաւոր յաղօթս ձեր վերոյյիշեցեալք ի սմայ, եւ Աստուած զձեզ յիշէ. ամէն։

246բ ստ. լս. Այսօր երիշերին չկարացին առնել զքաղաքն Սեպտ|247ա|եմբեր ԻԴ. (24)։

298բ ստ. լս. Այսաւր Գ. օր է, որ միաւոր ենք մնացեր յեկեղեցին, / Գնա* թուֆանգին մեք մնացաք խեղճ եկեղեցին, / Ի դուռն սուրբ |299ա| գնացին, / Թազա կենան կարդացողնին, / Որ չհանդիպին Թօպին կամ Աստուածածնին / Խաչին Պահոց չորեքշաբթին, / Զայս գրեցի մէջ գիշերին։

* Գնա բառը մասամբ կէտերի մէջ, թերեւս ջնջած։

326բ ստ. լս. Այսօր եկաւ մահդասին ի Ղայսարոյ՝ ի Յովանէս կաթողիկոսի մօտէն, ի յօրն չորեքշաբաթի ի պահոց եւ սուրբ Գէորգա զօրավարին ի Սեպտեմբերի ԻԶ. (26)։

Ծնթ. Խօսքը երեւի Սսի Յովհաննէս Դ. Այնթապցի կաթողիկոսի (1601-1621 թթ.) մասին է։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 135բ (1785 թ., շղագիր) Ով ոք այս երես թխթույս ընդերցի, / ըզկազանութիւն յունաց մետացի (՞) ձեռամբ Գրիգորիս գրչի / Առ ի ծանուցանէլ ըզթիւն Փրքչի՝ 1785/11.2։

2. 239ա (ԺԸ. դ., նոտրգիր, ջնջած) Այսդից ընդ այն չեմ սրբայգրեր։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «1. Պատմութիւն վարուց Ս. Ներսիսի հայրապետի», Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝ «1. Ա. Պատմութիւն վարուց Ս. Ներսիսի հայրապետի Մ. երիցու, Բ. Մատթէոս Ուռհայեցի, Գ. Հարցմունք Աթանասի, թերի է, յիշատակարան ոչ ունի։ Նուէր յԱստրախանա, 639, 3520», պհպ. Աա՝ «ԺԷ., Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Աա՝ «Երանուհոյ Աստուածածնին եւ սրբուհւոյ կուսին եւ ամէնօրհնեալ տիրուհւոյն», (82բ՝ հայատառ թուրքերէն «պունտատըր» (նշ. է «այստեղ է»)։

Թարգմանութիւնը Անի Ժ. Աւետիսեանի։

3521

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(բաղկացած 2 ձեռագրից)

ԹԵՐԹ՝ 217+2 (կրկն.՝ թ. 1, 98)։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ կենտրոնում ձուածիր բոլորակի մէջ 2 կերպար, դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ շերտազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+ԲԳ՝ չգրուած թուղթ. լուսագծերով, Աա՝ գրուած։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած եւ քերծուած, մէջքի կաշին Ա. փեղկին միացման տեղում վերից վար ճեղքուած, 2ական կապիչներն ու գամերն ընկած, մէջքին ցեցի անցքեր. պհպ. Ա.՝ խոնաւութեան հետքերով, սեւացած, արտք. լս-ը եւ գրադաշտի մի մասը 3-6,5 սմ լայնութեամբ վերից վար թափուած, պհպ. Բ.՝ ունի 3 սմ լայնութեամբ ելուստ, պհպ. Գ.՝ տեղ-տեղ շերտազատւած. գրոտած թղթից 9,5×3,7սմ էջանշան՝ սոսնձած Բ. կազմաստառին։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «1. Պատմութիւն /// Գ[րի]գորի ///»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Աբ՝ «ա-ք»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Ա.

ՌՀԹ. – 1630

ԳՐԻՉ՝ Ծէրիկ դպիր։

ԹԵՐԹ՝ 17+1 (թ. 1-17, կրկն.՝ թ. 1). չգրուած՝ 1աբ, 17աբ։ ՊՐԱԿ՝ 2×12 (Ա 12, Բ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ շրջանակ, որի մէջ թագակիր ձուկ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19,3×15։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն` թ. 1գ-12, 14-5 (10-11,5×14, 11բ՝ 17,5×14), միասիւն՝ թ. 13, 16 (16,5-17×13-14)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 10ա)։ ՏՈՂ՝ 25 (թ. 1գ-11), 21-4 (թ. 12-7)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ հանգուցագիր (8բ)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կարերը թուլացած, թ. 10, 11՝ հիմքից անջատ. թ. 12՝ ստորին մասը թեքութեամբ կտրած. թ. 1-3՝ եզրերը պատռւած, սեւացած, թ. 1գդ, 2՝ վր. մասի պատռուածքը նորոգած կարկատան թղթով. պհպ. Աա.ի վրայ պրականիշ՝ «Ի.», 14ա էջին պրականիշ՝ «ԻԱ.»։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1գ-8բ Արեգի Զ. եւ Մարտի ԺԴ. Վարք եւ յիշատակ սքանչելի առն Գրիգորի՝ Պապին Հռովմայ – Այր ոմն կոմս էր ի Վրէնդիս քաղաքին... եւ բարւոք հովուելոյ զհօտ Քրիստոսի խաղաղութեամբ եւ նա հանգեաւ ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր։

2. 8բ-11ա (հայերէն եւ հայատառ ղփչաղերէն՝ մէջընդմէջ) Քիչի Թէոդոս փատշահ եազտը պիթիք Թէոսկորոսքա Աղէքսանտրիյսքիյ հայրապետկա, Կիւրեղ հայրապետտան սօնկրա պօլկանկա, քի քէլիբ յԵփեսոսկա ժողովք էդքայ պու դուրլու – Մէն տուկարտ ցէսար Թէոդոս տա Վաղէնտիանոս... տա պիր Թէնկրիլիքքա հալի տա տայմա մէնկի մէնկիլիք. ամէն։

Ծնթ. Նիկոլի տղա Ծերիկ դպրի պատմութիւնը միաբնակների դէմ պայքարի մասին։ Արտք. լս-ներում՝ հայատառ ղփչաղերէն նշումներ (բառանջատումը եւ ծանօթութիւնը Օքսանա Կարապետեանի)։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆՔ

1. պհպ. Աա. (1631 թ., նոտրգիր)* Աղօթք եւ աղաչանք առ Սուրբ [Աստուածածին] – Ո՜վ ամենասրբուհի Աստուածածին, պարծանք /// (1-2 բառ), ճրագ պայծառ քան զԱրեգակն... եւ ամենայն փորձանաց հոգոյ եւ մարմնոյ ///։

* Տե՛ս Յիշատակարան հետագայի՝ պհպ. Աա։

2. 11բ-6բ (ԺԷ. դ., նոտրգիր) [Ի կանոնգրոց]

ա. 11բ Կանոն Սրբոյն Մեծի Ներսեսի հայրապետին – Պարտ է հաղորդութիւն քրիստոնէին, որ ամէն Խ. (40) օր... տացեն ի տանն. ԻԷ. (27) գլուխն է։

բ. 11բ-2ա Կանոն սրբոյն Սահակայ հայրապետին, զոր գրել է այսպէս – Մի՛ ոք ի քահանայից, յետ հաց ուտելոյ իշխեսցէ մկրտութիւն առնել... զտեսչութիւն ժողովրդոց, բռնութեամբ է այն եւ ոչ հրամանաւն Աստուծոյ։

գ. 12բ Վասն նիւիրանաց [Սրբոյն Սահակայ, ձեռ. 2252, 310բ] – Խորհուրդականք են նուէրքն ամենայն եւ ընծայն քահանայից... ըստացւացոց իւրեանց տասնապատիկս ի քահանայից։

դ. 12բ [Սրբոյն Բարսեղի կանոն, ձեռ. 2252, 311ա] – Եթէ ոք արկելցէ զպտուղ քահանայից... ընդ խաչահանունսն եղիցին եւ ընդ անօրէնսն։

ե. 13ա-5ա [Վասն քահանայից] – Դարձեալ եթէ ոք քահանայից բանիւ արարեալ իցէ ըզժողովուրդն իւր վասն պատիւերազանցութիւն լինելուն... եթէ յանդգնի պատարագելոյ կամ մկրտելոյ, նզօվեալ եղիցի։

զ. 15ա-6ա [Վասն անբարոյ կնոջ] – Որ զմի մօր կաթ սնեալ է, ոչ է պարտ ամուսնանալ... շունն ոչխար չի դառնալ։

է. 16բ Կանոն սրբոյն Սահակայ հայրապետէն է ասացեալ – Եթէ ոք առնու կին ի մերձայորէ... զի բազում վնասք լինին այսցանէ։

Ծնթ. 16բ-ի կէսը Բարսեղի կանոններն են, թէեւ Սահակ հայրապետի կանոնների մէջ է գրուած։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

11ա Գրեցաւ սակաւ գիրս թվականին ՌՀԹ. (1630), Օգոստոս ամսոյ Ժ., օրն Գ.շաբթի՝ ձեռամբ մեղաւոր Ծէրիկ դպրի՝ որդի Նիկօլի։ Աղաչեմ յիշել ի Տէր։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Բ., էջ 368, Հմր 543։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

Պհպ. Աա (1631 թ., նոտրգիր) Բարեխօսութեամբ սրբոցս այս եւ աղօթիւք սուրբ զին՞ /// (1-2 բառ) սրբոյն Սարգսի եւ որդո նորա Մարտիրոսի եւ [Գէ]որքայ եւ Մեռկերիոսի զինաւորին եւ սրբոյն [Մինասա] եւ Երմոգինեա եւ սրբոյն Թէոդորոսի, բա/// (2 բառ) մեծ վըկային եւ Գրափոսի Տէր Աստուած փրկե[ա] ամենայն վտանգից աղօթիւք եւ յաղթութեամբ /// (1 բառ) [Կոստան]դիանոսի, Յաբկարու, Տըրդատա /// (1 բառ) եւ ամենայն սուրբ թագաւորաց, աղօթիւք եւ բարեխ[օսութեամբ] /// [օգնա]կան եւ պահապան լե՛ր ի տուէ եւ ի գիշ[երէ] եւ ի գընալ ի ճանապարհ, ի ննջել եւ ի յառնել /// (1-2 բառ)։ Թվին ՌՁ. (1631), Նոյեմբեր Է. գրեցաւ աղօթքս /// (2 բառ) ի մայրաքաղաքն Հալաբ եւ ես /// (2 բառ) տիրացու տէր /// որդի։ Աստուած աւրհնէ, զինքն ///։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «643/3521», «ՌՁ. 1631-ից առաջ, Մ[եսրոպ] եպսի[կոպոս]»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Բ.

ՌԾԸ. – 1609

ԳՐԻՉ՝ Սահակ սարկաւագ։

ԹԵՐԹ՝ 200+1 (թ. 18-217. կրկն.՝ թ. 36). չգրուած՝ 18աբ, 123բ, 125աբ, 127բ, 129բ, 131բ, 135ա, 137բ-9ա, 140բ-1բ, 143ա-4բ, 216ա, 217ա։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԸ×12 (Դ, ԺԱ, ԺԲ, ԺԷ 10, ԺԸ 5)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով ու լուսադրոշմով՝ 1. բոլորակ, մէջը խարիսխ, 2. ոճաւոր զինանշան, վրան թեւատարած թագակիր արծիւ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19,3×15։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (12,5 × 8,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 134ա), 214բ-5բ՝ խազագրեալ։ ՏՈՂ՝ 21։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 31ա։ Լուսանցազարդ՝ բուսական (31ա)։ Գոյներ՝ կապոյտ, կարմիր, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թ. 116-9, 145՝ հիմքից մասամբ, թ. 185, 213-5՝ ամբողջովին անջատ, թ. 185՝ սխալ կազմած, կարդալ թթ. 152-3ի միջեւ. թ. 161 ստ. լս.՝ պատռուածք, թ. 168-9 ստ. լս., թ. 185՝ ընդլայնակի պատռուած, 190բ-1ա՝ գրադաշտին թանաքի հետք, թ. 191՝ վր. եզրը թափուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 19ա-24ա [Մանունք. բանք տոմարականք]

ա. 19աբ Յառաջաւորէն մինչ ի բուն Բարեկենդանն ԻԱ. (21) օր է... ի Յայտնութեան Բարեկենդանէն մինչ ի Յայտնութիւն Ը. օր է, ի Յայտնութենէն Յառաջաւորն ԼԹ. (39) օր է։

բ. 19բ Կա՛լ ՑՄՁԹ. (6289), զհայ թվականն ի վերայ բե՛ր՝ եբրայեցունէ... եւ տարեմուտն տաճկաց Մարտի ԺԱ.ն (11) է, որ կոչի Նավռօզ։

գ. 20ա Յոբելեանն Ծ. (50) ամ է, որով հրէայք վարին... Կաղանդն ամսամուտ կոչի։

դ. 20ա Եւ ծանի՛ր, զի տարին ունի ԲԺ.ան (12) ամիս... եւ Ա. ժամն է Ռ. եւ Ձ. (1080) կէտ (այլ ձեռքով՝ 18 կէտն 1 րոպէ է)։

ե. 20աբ Գիւտ գրոյ այսպէս արա՛. կա՛լ ՃԺԷ. (117) զթվականն... Դեկտեմբեր լուսին ԻԹ. (29), տիւն ժամս Թ., գիշերն ԺԵ. (15)։

զ. 20բ-2ա Բանալի գիր այսպէս արա՛. կա՛լ զառաջաւորն, Ժ. ի բաց ե՛րթ... ի Փիւրն Լուսաւորչի չորեքշաբաթին գայ, եւ Քէին օր չկայ։

է. 22ա Թվական Հռոմայեցոց այսպէս արա՛. կա՛լ զհայոց Մեծ թվականն... որ կոչի Քննիկոն Հռովմայեցոց։

ը. 22ա Հայոց Փոքր թվական այսպէս արա՛. կա՛լ զՄեծ թվականն՝ թիւ մի պակաս... փոքր թվական է Սարկաւագին։

թ. 22բ ԸզՃ. ԺԲ.ական (112) երթաս, Դ. կու մնայ, Է.ական երթաս, կու մնա Բ. թվին ՌԺԱ. (1011) էր գարնանային եղանակն, ԾԲ. (52) ամ էր։

ժ. 23ա-4ա Եւ այս են անշարժ եղանակքն – Յունվարի Ա. Կաղանդ է... ի ԻԹ. (29) Յայտնութեան Բարեկենդան է։

ժա. 24ա Չար աստղն է այս – Լուսնին Ա., ԺԱ. (11), ԻԱ. (21) ի յարեւելքէ... զայս ասեն խանգարիչ աստղ։

2. 24բ-75բ [Պարզատոմար]

ա. 24բ-9բ [Կենդանակերպային աղիւսակք` Խոյից Ձուկ] – ՌԲ. (1002)... ՌՇԻԹ. (1529)։

– 28բ-9ա Շ.եակին տողն ԽԴ. (44) տող է... մեզ հայոց Ապրիլի ԺԳ. (13) Զատիկ է։

բ. 29բ-30ա [Պարզատոմար տաղաչափեալ. ձեռ. 3050, 215բ] – Թվին ՌԲ. (1002) բանալի առաջի գիրն Լիւնն է... Պարզատումարս գովելի, / Է գեղեցիկ եւ պիտանի... յիշման արէք զմեզ արժանի։

– 30աբ [Վասն պասուց եւ ուտեաց] – Ո՛վ ընթերցողք, յորժամ տարին նահանջ լինի, Փետրվար ամիսն ԻԹ. (29) օր լինի... Բարեկենդանն զպասն չի լուծէր, բայց խթնումն կու լուծէ (5 հրահանգ)։

գ. 31ա-75բ [Պարզատօմար, Ա-Ք] – Ա. Եւթներեակն Դ., Յունվար ԼԱ. (31) օր է Ե.շաբթի... Բուն Բարեկենդան Մարտի Ը.։ Քէն հանապազ նահանջ է, զմնացեալն ի Փիւրն հարցի՛ր. բաւ է։

3. 76ա-88բ Հրամանք Գէորք վարդապետի եւ ծառայաբար կատարումն Յակոբ աշակերտի – Զհրաման հարկի րաբունոյդ իմոյ եւ վարդապետաց պետի... այսքան բացայայտութիւն սակաւուք ինչ յաղագս կենդանակերպից տանուտէրացդ ի սերմակացու ուսումնասիրաց։

Տե՛ս Յակոբ Ղրիմեցի, Տոմարագիտական աշխատութիւններ, աշխ. Ջ. Էյնաթեանի, Երեւան, 1987, էջ 177-187, ձեռագիր C՝ էջ 122։

4. 88բ-9բ [Վասն զանազանութեան իւղոյն, ձեռ. 3276, 25բ] – Արդ, իւղոյն որակութիւնն զանազան է եւ զի ի կովուց եւ յոչխարաց բաղկանա... եւ կանայք պատրաստեցին ի թաղումն Տեառն։ Այսքան վասն իւղոյն աստ գրեցաւ։

5. 89բ [Վասն Ե. սքանչելեաց] – Զի իսկոյն ընդ իջանել Բանին ի յարգանդ Կուսին Ե. սքանչելիք եղեւ՝ բաժանումն արեանն, թանձրանալն, ձեւանալն, հոգեւորիլն եւ աստուածանալն, ի միում վայրկենի եղեւ՝ յական թօթափելն։

6. 90ա-1ա [Այս է խրատք Ծռազատկի. ձեռ. 2147, 218ա] – Թվին Հայոց ՌՁԳ. (1634), եւթներեակ Գ. վերադիրն Թ., Աւագ լրում՝ Ապրիլի Զ., օրն կիրակի եւ բանալի գիրն՝ Շան... մոլորին յոյնք, որ են հոռոմ ազգք։

7. 91աբ [Տօնացուցակ] – Յունվարի Զ. եւ Տբէթ ի ԻԱ. (21) եւ Քաղոցի ԻԹ. (29) Յայտնութիւն է... Քաղոց ի ԻԱ. (21) Յա[յ]տնութեան Բարեկենդան է (14տալ հրահանգ)։

8. 91բ-105ա [Լուսնացոյց] Ծնունդ լուսնի այսպէս արա՛ – Կա՛լ հանապազ Լ. (30) կամ Կ. (60) զվերադիրն... 93ա. Վերադիրն Թ., Լուսնագիրն Ա., Աւագ լրումն Ապրիլի Զ.։ Յունվարի Ի. (20) ծնունդ Լուսնի... Դեկտեմբերի ԻԱ. (21) ծնունդ Լուսնի. ԺԵ. (15) սահաթին, ՋԲ. (902) մասունքին։

Ծնթ. Տօմարական հաշուարկներ վերադրի հետեւեալ արժէքների համար՝ 9, 21, 2, 13, 24, 5, 16, 27, 8, 19, 30, 11, 22, 3, 14, 25, 6, 17, 28։

– 105բ-6ա Վերադրի աղիւսակ, բաղկացած ուղղահայեաց «Վերադիր», «Լրմունք», «Քանիք», «Ա-ԻԸ.» սիւնակներից, ընդամէնը 31 սիւնակ եւ հորիզոնական 19 սիւնակ՝ ըստ Վերադրի արժէքների։

105բ արտք. լս «Զմուտ աղիւսակիս այսպէս արա՛. Կա՛լ զթվականն ՋՁԵ. (985) ի բաց ե՛րթ... գտանես զգիր տարուն»։

– 106բ-7ա Լուսնագիր այսպէս արա՛. կա՛լ զթվականն հայոց ՋՁԷ. (985) թիւ ի բաց ե՛րթ... Զատիկն ջհտնուն։

– 107ա Լուսնագրի աղիւսակ «Լուսնագիր», «Վերադիր», «Աւագ լրումն», «Քանիք», «Քանիք լուսին», «Բ.շաբթի-Կիրակի» սիւնակներով։

– 107բ-8ա Աղիւսակ 12 կենդանակերպի անուանումներով, ամիսք հռովմայեցոց, Քանիք, Կրկնակ Կիսակ, Յարակայ, Է.երեակ սիւնակներով։

107բ արտք. լս.՝ «Զմուտ բոլորիս այսպէս արա՛. Կա՛լ ի հասարակաւորութենէն Բ. թվով պակաս մինչեւ ի յօրն յորում իցես... գի՛տ զգօտիսն եւ զգիր ամսոցն»։

– 108բ Աղիւսակ «Յայտնութիւն», «Տեառընդառաջ», «Աւետիք Աստուածածին», «Գարնանամուտ», «Աստուածածին», «Սուրբ Խաչ», «Յիսնակաց բարեկենդան», «Սուրբ Յակոբայ Բարեկենդան» եւ «Եւթներեակ» սիւնակներով։

9. 109բ-23ա [Ազարիայի Ջուղայեցւոյ] [Յաղագս մտից ի Շ.եակս. ձեռ. 74, 308բ] Զմուտ ՇԼԲ. ամաց շրջանիս այսպէս արա՛ – Կա՛լ զթվականն, Հռոմին փոքր ԻԸ. (28) թիւ ի բաց ե՛րթ... եւ Գ. անգամ Մարտի ԻԲ. (22)։

– 109բ-23ա [Խորանք ԺԹ.եակ Լուսնի. հմմտ. 2015, 155բ]. 5ական սիւնակներից բաղկացած աղիւսակք՝ «Է.երեակ, Վերադիր, Լրմունք, Քանիք, Պատկեր օրն» սիւնակներով։

10. [Վասն հոռոմաց պասուց]

ա. 124ա Հոռոմոց Պետրոս առաքելի պասն, որ կու բռնեն, գիտեա՛, թէ քանի օր է... ի Դեկտեմբերի ԻԵ. ծնունդ է։

բ. 124բ Թէ կամիս ի իմանալ զհոռոմազգին պասն քանի շաբաթ կուգայ Եղիական պասուցն յետեւ – Գիտացի՛ր զտարուն բանալի գիրն, թէ որն է... Գ. շաբաթ յետեւ սուրբ Եղիայի օրն է։

11. 126ա-40ա (չգրուած՝ 127բ, 129բ, 131բ, 135ա, 137բ-9ա) Այս են ամենայն տնօրինականք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ կան յաստուածակոխ սուրբ քաղաքս Երուսաղէմ – [Ն]ախ եւ առաջին քաղաքն գալիլեացւոց Նազարեթ... եւ ի գլուխ լերինն փառաւոր եկեղեցի։

12. 145ա-207ա [Տօնացոյց]

Տե՛ս ձեռ. 2441, 3ա-196ա։ 1/չիք։ 2. ա/145ա-6բ (սկ. /// [Ալէլու]իա, ալէլուիա եւ եւս խաղաղութիւն, աւրհնութիւն փառք։ Դարձեալ Սղ. ասաց Տէր ցՏէր իմ...)։ բ/146բ-50ա։ գ/150ա-1բ (ունի 151բ՝ Իսկ զՅարութեան հ[արցերն] այսպէս ասա՛)։ դ/151բ-2բ, 185աբ, 153աբ (վջ. այլ՝ Երիկունն ՀԲ. ԴԿ. Բանն որ ընդ Հօր յէ)։ 3. ա-բ/չիք։ գ/153բ-6բ։ դ/156բ-68բ։ 4. ա/168բ-73ա։ բ/173ա-5բ։ գ/175բ-7ա։ դ/177ա-82ա։ ե/182ա-4բ, 186ա-7ա։ 5/187ա-91բ։ 6/191բ-5բ։ 7. ա/195բ-6ա։ բ/196ա-9ա։ գ/199ա-201ա։ դ/201ա-3ա։ 8. ա/203ա-4ա։ բ/204ա-5ա։ գ/205աբ։ դ/205բ-7ա։

13. 207աբ Խրատք Իւղաբերից աւետարանաց Հանգստեան եւ Բժշկութեան – Յորժամ Վասն ի վերուստ ասես Սաղմոսի առաջին քարոզ, դու Յոհաննու գլուխ կարդայ... Ի Յոհաննէս Ի. ՃԴ.։

14. 207բ-11ա [Մեսեդիք Ծննդեան (ԱՁ., ԱԿ., ԳԿ.), Յարութեան (ԱՁ.-ԴԿ., Գաղ., Կիր. մտց. (=կիրակմտից), եկղ. (=եկեղեցւոյ)), մարտիրոսաց (ԱՁ.-ԴԿ.), ապաշխարութեան (ԱՁ.-ԴԿ.), Աւագ Շաբաթու (Բշ.-Զշ.), Մեծի Ե.շաբթի (Եշ.-Զշ., խչ.), Ճաշու սաղմոս տներ Պահոց (ԱՁ.-ԴԿ.), Ճաշու սաղմոս տներ Աղուհացից (Բշ.-Զշ.), Պահոց (Բշ.-Զշ.), ապաշխարութեան շաբաթա՛՛ պահոց ճաշուց յառաջ քան Գրիգորին (Բշ.-Զշ.), Ճաշու Յարութեան (ԱՁ-ԴԿ., Աղց., Դշ., Զշ., Կիր., Գալստեան, եկեղեց.)] – Մեսեդի Ծնընդեան. ԱՁ. Տէր ասաց ցիս. Որդի իմ ես... Տէր թագաւորեաց վայելչութիւն՛՛։

15. 211աբ Ալէլուք գիշերային Յարութեան (ԱՁ.-ԴԿ.) – ԱՁ. Ողորմութեամբ Տեառն լի եղեւ... ԴԿ. ծափս հարէք ամենայն հե[թանոսք]։

16. 211բ-5բ [Սաղմոսք Յարութեան, Յինանցն, Համբարձման, Ճաշու սաղմոս տներ մարտիրոսաց, Աւետման Սուրբ Աստուածածնին, Ծննդեան, Յովհաննու Կարապետին, Սուրբ Ստեփաննոսի, Գալստեան Սուրբ Հոգոյն, տապանակի, Վարդավառին, հրեշտակապետաց, Ղազարու, Աղօթք Ալէլուիայի..., Երկինք պատմեն..., Մի նախանձիր..., Ողորմեա եւ ի մեղութեան, Հանգստեան աւետարանի, Գալստեան, Յարութեան, Համբարձման, Խաչի, Ծննդեան, Տեառնընդառաջի] Սաղմոս Ճաշու տներ Յարութեան – Դու յարուցեալ գթասցիս ի վերայ... լուծումն հայցէր ի կեանս Աւետարանի։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆՔ, ԺԸ. դ., նոտրգիր

1. 142աբ Աւետարանք Իւղաբերից յաւուր կիրակի

ա. 142աբ Աւետարան ըստ Մատթէոսի [ԻԸ. 1-20] – Եւ յերեկոյի շաբաթուն, յորում լուսանայր միաշաբաթին... ընդ ձեզ եմ զամենայն աւուրս մինչեւ ի կատարած աշխարհի։

բ. 142բ Աւետարան ըստ Մարկոսի [ԺԵ. 42-6] – Եւ իբրեւ երեկոյ եղեւ, քանզի ուրբաթ էր... գնեաց կտաւ եւ իջուցեալ զնա, պատեաց։

2. 216բ Աւետարան ըստ Մարկոսի [Է. 31] – Եւ ելեալ միուսանգամ ի սահմանացն... ի մէջ սահմանացն Դեկապօլիս։

Ծնթ. Գրուած երկիցս։

3. պհպ. Բբ [Տէրունական աղօթք] – Հա՛յր մեր, որ յերկինս ես... յաւիտեանս յաւիտենից. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

105բ արտք. լս. Եւ զիս՝ անարժան գրչակս զՍահակ սարկաւագ, յիշեա՛։

137ա Քրիստո՛ս Աստուած, քո սուրբ տնաւրինակացս եւ Սուրբ Յարութեամբդ ողորմեա՛ ստացողի սորա եւ ծնաւղաց սորա եւ մեղուցեալ գծողին. ամէն։

214ա Գրեցաւ սակաւ գիրս հայոց թվին ՌԾԸ. (1609), Յունիսի ԻԲ. (22), օրն Ե.շաբթի, աւարտեցաւ ի փառս Քրիստոսի Աստուծոյ աւրհնելոյն, ձեռամբ մեղաւոր Սահակ սարկաւագի՝ որդոյ Լուսիկին. ամէն։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ.ք, Ա., էջ 330, Հմր 412։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Աբ՝ տառեր՝ ա-ք, 18բ՝ «ցայսօր», 129բ՝ «եւ տեղի», պհպ. Գբ՝ խզբզոց, «այս այս մեր», «Աղօթք հանդերձումն (երիցս) դինել, զՏէր աղաչեսցուք», «Հայս մեր, որ յերկինս ես։ Սուրբ եղիցի անուն քոյ, Եկեսցէ», 142բ՝ «Եւ իբրեւ երեկոյ եղեւ Առ առ», 203ա` «Նոյեմբերի ԻԱ., տօն է Երից ամաց Աստուածամօրն ընձայնման», 213ա (լս.)՝ «Կարապէտը»։ 18ա` «Ominpotenica Patris», 143ա՝ «Wimnie O u g sini», 144ա՝ «ven crearovsirusduchu Ssiwovricvejuyheies u», 144բ «kyvie eleison kywiccleis kyvie chuysier leison sch to yesk Mas Pulex pla», 216բ եւ 217բ. լատիներէն՝ «Initium sapientiae timor Domini» (= Սկիզբն զգաւնութեան երկեւղ Տեառն) Սաղմ. ՃԺ. 10, պհպ. Բա՝ ջնջած, պհպ. Գբ՝ հայատառ թուրքերէն «շվյասընտան սօնրա սորդուն չու հաճ թանա ըսնա պաղլաղըմ պաղաք///դ» (սրանից հետո հարցրին քանի), պհպ. Գբ՝ «Ես՝ Կապրիէլ, կիրեցի այս գիրիս»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 129ա՝ խաչ, պհպ. Գբ՝ չորս թռչուն։

 

 

3522

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(բաղկացած 2 ձեռագրից)

ԹԵՐԹ՝ 352+2։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ սպիտակ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Գ+Դ-Ե. չգրուած սպիտակ թուղթ՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ բոլորակ, մէջը բուսական զարդարանք (պհպ. Գ.), մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին տեղ-տեղ մաշուած, քերծուած, եզրերը վնասուած։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 20ա սեւ թանաքով բոլորակ՝ անընթեռնելի, 331բ սեւ թանաքով ութանկիւն՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ / ՊԵՏՐՈՍ ՎԱՐԴԱՊԵՏ»։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝ տեղեկութիւնք, պհպ. Աա՝ «646, 3522», «ՌՁԳ.-1634, Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», մատիտով «N 13», մէջքին սոսնձած վարդագոյն թղթին՝ «21 Պատմ[ութիւն վ]ասն կատարածի աշխարհի»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Ա.

ԼՕՎ (ԼՎՈՎ) ՌՁԳ. – 1634

ԳՐԻՉ՝ Աւետիք (7ա-27ա, 144ա-223ա), Անանուն (1ա-4բ, 27բ-139ա)։

ԹԵՐԹ՝ 225+1 (թ. 1-225, կրկն.` թ. 177). չգրուած՝ 5բ-6բ, 123բ-5բ, 126ա-7ա, 128աբ, 139բ-43բ, 223բ-5բ։ ՊՐԱԿ՝ 6+Ա-ԺԹ×12 (Ժ, ԺԲ 14, ԺԱ չիք)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ բոլորակ, մէջը բուսական զարդարանք, ոճաւոր զինանշան, մէջը երկու ոտքի վրայ կանգնած առիւծ, միւս կողմում՝ թագ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19×15։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13,5-14×10)։ ԳԻՐ՝ նոտրգիր՝ 7ա-27ա, 144ա-223ա (նմուշ՝ 18բ), 1ա-4բ, 27բ-139ա (նմուշ՝ 88ա)։ ՏՈՂ՝ 24։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թ. 7-136՝ հիմքին ցեցի անցքեր, թ. 33-40, 45-6, 59-60, 62, 63՝ լս-ներին թանաքի հետքեր, 127բ՝ թանաքի թուլացման պատճառով գիրը մեծաւ մասամբ անընթեռնելի, չերեւացող, 129ա-ի գիրը արտատպուած 128բ-ին։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-3ա [Մասն Ձայնքաղ շարակնոցի. Աւրհնութիւնք] – ԱՁ. Աւրհնեսցո՛ւք ըզՏէր, զի փառօք է փառաւորեալ Ա.Ձ. Աւրհնեսցուք զՏէր, զի փառաւք է փառաւորեալ Ա.Կ... ՄԿ. Սեղան քո, Տէ՛ր, զաւ[րհնութեանց]։

Բ. 3բ-4բ Վասն շարականաց, թէ ով է ասացեալ – Որք զծորանս Հոգոյն արբին եւ ի ժամանակս ժամանակս երգեցին... եւ գտանես զձայն ստուգիւ եւ զիս յիշես։

Գ. 7ա-12ա Պատմութիւն վասն կատարածի յաշխարհի եւ վասն դատաստանի աւուրն եւ վասն գալըստեան Նեռին, եւ թէ ինչ լինելոց է յառաջ, քան զգալուստն Քրիստոսի նշանք – Նախ՝ տեսանելի է զայս, զի յորժամ յայտնեսցի մարդն անօրէնութեան... հեղկատակութեան պատիժս ըստ արժանոյն, յորմէ փրկեսցէ Քրիստոս Աստուած... այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

Դ. 12ա-87բ [Հարցմունք, պատասխանիք, խրատք]

1. 12ա-7ա Խրատ վասն խոստովանութեան – Բայց նախ վասն խոստովանութեան խորհրդոյս գիտելի է, զի Ժ. ազգ պակասութիւն կա խոստովանելն... զամենայն ոչ գրեցաք, վասն որոյ այսքան բաւական է ուշիմ մտաց։

2. 17ա-32բ Ագաթանգեղի փիլիսոփայի ասացեալ վասն Նեռին գալստեան – Արդ, ի լրնումն յետին դարին յութ հարիւր ամին... խեղկատակութեան պատիժս ըստ արժանոյն, յորմէ փրկեսցէ Քրիստոս Աստուած զխոստովանողս... յաւիտենից. ամէն։

– 30ա գրչից՝ «Ո՜վ զեղկելի գծող գրիս, / յօրն յարութեան Ադամա զարմիս, / զի յորժամ հարցանէ դատաւորն ամենեցուն ի յիս, / չունիմ պատասխանի այս գլխակորեալ գերիս։

3. 32բ-4բ Հարցմուն[ք] եւ պատասխանիք լաւ եւ պիտանիք, հաւաքեալ իբրեւ զծաղիկ – Հարցումն. Յաղագս ի՞նչ պատճառի փարիսեցիքն առաքեցին... Պատասխանի. Ոչ վասն պատուոյ հարցանէին, այլ զի տեսին...իսկ Աստուած ոչ ումեքէ երկնչի. եւ նմա փառք յաւիտեանս. ամէն։

4. 34բ-54բ Հարցմունք գեղեցիկ եւ պիտանիք – Հարցումն. Զի՞նչ եթէ աւրհնեալ է փայտն, որով լինի արդարութիւն։ Պատասխանի. Նախ՝ փայտ տապանն Նոյի, որ զժողովեալսն ի ծոց իւր... փեսա եսպան եւ փախեաւ յԵգիպտոսէ։

5. 54բ-6բ Վասն Է. ժողովոյն – Զկնի ՅԻԵ. (325) ամի Ծննդեանն Քրիստոսի եղեւ առաջին ժողովն ի Նիկիա... որ ի կռապաշտութենէ ազատեաց զմեզ, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն։

6. 56բ-64ա [Հարցմունք զանազանք] – [Վ]ասն յղութեան. Հարց. Որ Գաբրիէլ հրեշտակն ասաց, թէ որ ի նմայ ծնեալ է։ [Պատ.] Չասաց, թէ յղացեալ է կամ ծնացելոց է... պարգեւս տվին իւրաքանչիւր ոք մէջն մի որոջ եւ երկդրամեան մի ոսկի անգիր։

7. 64ա-5բ Վասն տնօրինականացն Քրիստոսի Աստուծոյ, թէ ուր կան – Անկար պատմուճանն, աստուածային նափորտն եւ զարկիոն... իսկ բնական օրն է ԻԴ. (24) սահադ եւ Ճ. (100) կէտ եւ մէկ սահադնէ Ռ. եւ Ձ. (1080) կէտ։

8. 65բ-8բ Պատասխանիք ի Սուրբ Գրոց ընդդէմ տաճկաց [Բանք ընդդիմադրականք առ մահմետականքն. ձեռ. 774, 78աբ] – Արդ, մեք՝ երիս Աստուածս, օտարս եւ զատեալս ի միմեանց ոչ ասեմք... եւ անտի ի ծնունդն Քրիստոսի ՇԺԸ. (518), եւ Քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս. ամէն։

9. 68բ-73ա Խրատ յոգէշահ եւ պատասխանի Յոհաննէս Կոզեռ վարդապետին – Արար Աստուած զմարդն հոգի եւ մարմին եւ զարդարեաց զնա... այլ զայն, որ լաւ հաց լինի, եւ Քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս. ամէն։

10. 73բ-5բ Այլ խրատ իմաստասիրաց ասացեալ – Ամենայն իրք ի չորից գոյացեալ. չորք են լինելութեան պատճառք... պարտ է պահել առ մարդն հանապազ դանակ, դաստառակ, մատանի, կաղմար, թուղխթ, ասեղ, թերցան, սանտր, քըսակ։

11. 75բ-84բ Յաղագս հին օրինացն Իսրայէլի, զոր ամենայն օրէնք եւ մարգարէք բացայայտեն, թէ Քրիստոս Աստուած է – Ըստոյգ եւ արժան եւ ամենայն ոք գիտէ, որ առաջի ժամանակն Մովսեսի սիրեցեալ... հանէ զմարդն արքայութենէն Աստուծոյ, որպէս զԱդամ եհան ի վայելչական դրախտէն։

12. 84բ-7բ Խրատ վասն խոստովանութեան, զոր պատշաճ է ամենայն քրիստոնէից այսպէս առնել, զի առանց սորայ չիք փրկութիւն – Պարտ է քրիստոնէին, յորժամ կամիցի գնալ ի խոստովանութիւներիս ինչ ածել զմտաւ... 85բ [Գ]ործք ողորմութեանն, որ է ԴԺ.ան մարմնաւորքն են... 86բ Այլուստ – Մարմինք մեր օդեալ են ի Դ. տարերաց... 87ա Այլուստ է բանս, որ ասէ զեղբայր իւր մարդասպանէ... որ կերակուր եւ ըմպելի չկարէր ի բերանն տանել (85ա՝ Գրչից «Զայլն ի այլ տեղ գի՛տ եւ ասա՛. այսչափս այստեղս բաւական է»)։

Ե. 87բ-8բ Վասն Վարդան սուրբ վարդապետին, որ զայս գիրքս առաքեաց ի Կլայն Հռովմ – Վասն սուրբ եւ փրկական տնօրինական սրբութեանցն Քրիստոսի Աստուծոյ մերոյ այս գտաւ ի գրոց... քանզի Աստուած անհասանելի եւ անիմանալի է ամենայն մտաց եւ անքննելի։

Զ. 88բ-96ա ԹԷ որպէս օրինակ է մարդս Աստուծոյ պատկերակցութեանն – Ո՛վ իմաստուն հարցող, զայս ի միտ ա՛ռ եւ գիտացի՛ր... ազատիլ ի դառն տանջանաց դժոխոցն եւ լինել արժանի արքայութեան Աստուծոյ, որում վայել է փառք... ամէն։

Է. 96աբ Վասն Գ. թագաւորացն մոգուց – [Ա]յս Գ. թագաւորքս, որք եկին Քրիստոսի երկրպագութիւն... պահեալ կայր մինչեւ ի Մերգոն մոգուց արքայն։

Ը. 96բ-9բ Հարց. ուստի՞ են Գիրք Սուրբք – Յամէնառատ պարգեւացն Աստուծոյ, որ մինչեւ ցյետին արարածս... թէ Ա. մնա, դժար գա, թէ Բ. միջակ, թէ Գ. կարճ եւ մեղմն գա։

Թ. 99բ-118բ Դաւանութիւն հաւատոյ եւ վասն Բանին միաւորութեան – Հաւատով խոստովանիմք եւ երկրպագանեմք զուգափառութեան... արդ, ընդէ՞ր տրտում ես, ա՛նձն իմ, կամ ընդէ՞ր խռովես զիս, յուսա՛ առ Աստուած եւ խոստով[անի՛ր]։

1. 111բ-2բ Հարցմունք գեղեցիկ՝ վասն աստուածութեան – Հարցանեմք զբաժանողսդ, թէ Մարիամ զո՞ր բնութիւն ծնաւ։ Թէ ասեն՝ Աստուած եւ մարդ... չարչարէր եւ անչարչարելի մնայր։

2. 112բ-4ա Վկայութիւն Սուրբ Երրորդութեան – Ողորմութեամբ Տեառն լի եղեւ երկիր, եւ Բանիւ Տեառն երկինք հաստատեցան... իսկ գրոց մարգարէիցն վկայութիւնք են վասն Երրորդութեանն, որ ժողովեցան ԿԲ. (62) թուով։

3. 114ա-8բ Վկայութիւնք մարդեղութեանն Քրիստոսի – Նախ՝ ասաց Աստուած Աբրահամու. Ի զաւակի քում աւրհնեսցին ամենայն ազգք երկրի եւ ի Նորս՝ մեկնութիւն սոցա. ասաց Աստուածածինն ամենայն ազգք երկրի... յուսա առ Աստուած եւ խոստով՛՛։

Ժ. 118բ-20ա Պատմութիւն պիղծ Յուդայի սննդեան եւ ծննդեան – Արդ, ի հոգէկիր վարդապետացն այսպէս իմացաք եւ լուաք, թէ յորժամ ծնաւ չարն Յուդա... ի ձիւթն յեռացեալ եւ յորդն անքուն, որոց փրկեսցէ Քրիստոս Աստուած զամենայն հաւատացեալս անուան իւրոյ, եւ նմա փառք եւ երկրպագութիւն յաւիտեանս. ամէն։

ԺԱ. 120ա-3ա Թուղխթ, զոր առաքեաց Պիղատոս առ կայսրն Հռովմայ Տիբերիոս – Ինքնակա՛լդ Սեբաստեա, փառաւորի եւ հզօրի Տիբերեա կայսեր՝ ի Պիղատոսէ՝ դատաւորէ յարեւելից կողմանս... եւ բնաջինջք եղան վասն անօրէնութեան իւրեանց, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն։

ԺԲ. 129ա-39ա [Թուղթք եւ ճառք Կիւրղի Ալէքսանդրացւոյ]

1. 129ա-35ա Սրբոյն Կեւրղի եպիսկոպոսապետի առ Նեստոր՝ նախ քան զմերժելն, զի տայր նմա տեղի ապաշխարութեան յառաջ քան Եփեսոսի ժողովն – Առ սուրբ ե՛ւ աստուածապաշտ ե՛ւ պաշտօնակից մեր Նեստոր... անդրանիկ ի մեռելոց, որ կենդանարար որպէս զԱստուած նզովեալ եղիցի։

2. 135ա-9ա Նորին Կեւրղի եպիսկոպոսի Աղէկսանդրու առ պիղծն Նեստոր հայհոյիչ – Ամենայն ինչ յայտնի եւ ուղիղ է իմաստնոց, եւ ոյք գտանեն զգիտութիւն... սիրեցեր զարդարութիւն եւ ատեցեր զանօրէնութիւն վասն (չշարունակած)։

– 136աբ Ա. Առաջին ճառ նզովից – Եւ եթէ ոչ ոք խոստովանեսցի, եթէ Աստուած է ըստ ճշմարտութեան...

– 136բ-7ա Բ. Երկրորդ ճառ նզով[ից] – Եթէ ոք ոչ խոստովանեսցի բնութեամբ միանալ ի մարմնի...

– 137աբ Գ. Երրորդ ճառ նզովից – Եթէ ոք զմի Քրիստոս բաժանեսցէ երկուս, յերեսս...

– 137բ-8ա Դ. [Չ]որ[ր]որդ գլուխ նզովից – Եթէ ոք յերկուս դէմս եւ երկուս զօրութիւնս բաժանեսցէ...

– 138աբ Ե. [Հ]ինգերորդ ճառ նզովից – Եթէ ոք իշխեսցէ ասել աստուածազգեստ մարդ Քրիստոսի...

– 138բ-9ա Զ. [Վ]եցերորդ ճառ նզովից – Եթէ ոք ասասցէ Տէր Քրիստոսի զԲանն յԱստուծոյ Հօր է...

– 139ա Է. [Ե]ւթներորդ ճառ նզովից – [Ե]թէ ոք ասիցէ՝ մարդ զօրացեալ յԱստուծոյ Բանէն...

3. 144ա-8բ Ը. Սրբոյն Կեւրղի Աղէկսանդրացոյ առ բարեպաշտ թագաւորն Թէոդոս – Ասէ ուրեմն սրբազանն Կիւրեղ. Սկիզբն իմաստութեան երկեւղ Տեառն... զի իւրաքանչիւր կանոն ինն եւ տասն ամաց շրջագայութիւն ունի։

Տե՛ս Կիւրեղ Աղեքսանդրացի, Գիրք պարապմանց, Կ. Պոլիս, 1717, էջ ճժբ-ճխա.։

ԺԳ. 148բ-58ա Սահման կարգաւորութեան կուսից եւ պարկեշտ կանանց, զոր ուսուցանէ Լուսաւորիչն մեր Գրիգոր, թէ որպէս վարեսցին յաշխարհի – Այլ թէպէտ բարձեալ է վասն աւերման յաշխարհիս մերոյ ամենայն բարեձեւութեան... անմահ փեսային միանալ սիրով ընդ Քրիստոսի Յիսուսի Տեառն մերոյ, որ է աւրհնեալ ընդ Հօր եւ Սուրբ Հոգոյն այժմ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

ԺԴ. 158ա-63բ Դարձեալ խրատ կրօնաւորաց, թէ զի՞նչ հարկաւոր է յանապատս բնակողաց եւ զի՞նչ պիտանացու – [Ա]սեմք նախ եթէ այն է, հարկաւոր է առանց որոյ կեալ... ի վերայ բարով։ Այսքան առ այս, եւ Քրիստոսի պսակողին սրբոց փառք եւ երկրպագութիւն յաւիտեանս (Գր. Տաթեւացի, Ձմերան, ԻԱ., սկ. չիք)։

ԺԵ. 163բ-4բ Վասն միակեցաց եւ կրօնաւորաց խրատ – Որք կամիցին Քրիստոսի հետեւեղոք լինել... աստուածայնոցն փափաքի հասանել, որում վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

ԺԶ. 164բ-71բ Այս, ինչ կա, քարշաճ ի դու[ր]ս ի հայոց գրենաց յշդոմ (՞) լրութեան նոցա – Առաջին ի գիրս, որ կոչի Մաշտոց, ի գլուխն Աշխարհաթաղին... այս ձերն, ասէ Դամասկացին Յոհանէս, ընդ հայսն։

ԺԷ. 171բ-85ա Թուղթ եւ պատասխանի առարկութեանցն ընդդէմ հասարակորդաց՝ արարեալ մեծի եւ իմաստնոյն Յոհանու Ծործորեցոյն – Զհաւատարիմ տնտեսիդ մեծի տանդ... վայելէր հաւատով, հայեցմամբն յԱստուած, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

ԺԸ. 185ա-223ա Պատմութիւն սրբոյն Նիկողայոսի ծննդեան եւ սննդեան եւ զվարուց եւ սքանչելեաց եւ կատարման մեծի քահայանապետին Քրիստոսի՝ արքեպիսկոպոսին Զմիւռնացոյ մայրաքաղաքին, որ է Լիկիացոց նահանգին – [Յ]ամենայն սուրբս եւ զերջանիկ ընտրեալս յԱստուծոյ գովել եւ պատուել... փառաւորեսցեն զԱստուած եւ զծառայն նորա Նիկողայոս առաւելապէս աւրհնութեամբ ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր, որում վայել է փառք, հանդերձ Հարբ եւ Հոգովն Սրբով, որ է մխիթարիչ յամենայնի յաւիտենից յաւիտեանս. ամէն։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, նոտրգիր, ԺԷ. դար

1. 127բ [Գիր նշանաց, Ո-Ք] – Որոգայթ՝ որգ”, որդոց՝ դոյ”, Ողորմեայ՝... քաղցր (՞)՝ քց”։

Ծնթ. Թանաքի թուլացման հետեւանքով գիրը մեծաւ մասամբ անընթեռնելի։

2. 125բ (այլ ձեռք) [Մասն քարոզի իմն] – Զի հրամայէ Դաւիթ մարքարէն ասելով, թէ՝ Ընդ սուրբն սուրբ եղիցիս... ի բաց թօթափեայ յինէն։

3. 125բ (նախորդի ձեռքը) [Հայրէն] – Խրատն մարդու դառն է եւ լեղի, / պտուղ կու տայ քաղցր եւ բարի, / մա[ր]դ որ չունի անուն բարի, / մեռած լաւ է, քանց կենդանի։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. Անանուն գրչի 3ա Զողորմուկս խիստ եւ լալի եւ ողբալի, / ո՛վ շնորհալի եղբա՛յր բարի, / մաղթեմ յիշել առ յոյսն ամենի, / եւ Տէրն մեզ եւ ձեզ ողորմի։

2. Աւետիք գրչի 223ա Գրեցաւ պատմութիւնս սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ ի թվին ՌՁԳ. (1634)՝ Հոկտեմբերի Գ., ի քաղաքին Լօվ՝ ընդ հովանեաւ ննջման Սուրբ Աստուածածնա, ի թագաւորութեանն ըՌզաց (=Ռուսաց) երկրին Վլատիսլավ՝ արի եւ քաջ բարեպաշտիմ, որ ի այս ժամանակս եկեալ էր ի քաղաքն Լէվ, երթայր ի պատերազմ ընդդէմ մահմետական ազգին սուլթան Մուրատին։ Բայց գրեցաւ սա ձեռամբ տխմար եւ անարհեստ գոլով պատանեկին՝ Ավէտիք անուն՝ որդոյ տէր Սիմոն քահանային, բայց խնդրեմ, որ անմեղադիր լինիք գրոյս խոշորութեան, մանաւանդ սղալանաց, զի անհմուտ էի գրագրութեան։ Աղաչեմ, որ զմեղաւորս միով Տէր ողորմայիւ յիշեսջիք, եւ դուք յիշեալ լիջիք ի Քրիստոսէ ահեղ դատաստանին. ամէն։ Հա՛յր մեր, որ յերկ[ինս]։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Բ., էջ 545, Հմր 809 (ունի միայն այս՝ 323ա էջինը)։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ «է բան, որ առնէ իւր ըստեղն, ես էմ կորու, աբգդեզէըթժիլ», 5ա՝ «Երանել է այր, որ ո՛չ գնաց ի խորհուրդս ամպարշտաց, ի ճանապարհի մերաւուորաց ո՛չ եկաց եւ յաթոռս ժանտից ո՛չ նստաւ»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Բ.

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 127+1 (թ. 226-352, կրկն.՝ թ. 320). չգրուած՝ 241բ, 266աբ, 285բ, 292բ, 297բ, 306բ, 315ա, 342բ, 352աբ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԱ×12 (Ա, ԺԱ 11, Բ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ շուշանանման ծաղիկ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19×15։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (14,5-15×7-11,5), եռասիւն՝ 230աբ (15×10)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 231ա)։ ՏՈՂ՝ 29։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Գոյներ՝ կարմիր, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. լս-ին խոնաւութեան հետքեր, թանաքի թթուայնութեան հետեւանքով որոշ թերթերի գիրն արտացոլուած հակառակ երեսներին։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 220ա-51բ [Քերականութիւն թաթար (=հայատառ ղփչաղերէն) լեզուին]

– 226ա-9բ Ցանկ գրոցս, զոր գրեալ է եւ ունի յինքեան զհոլովս անուանց եւ զխոնարհմունս բայից ի հայ եւ ի թաթար լեզու (այբբէնական կարգով) – Ամպոց եւ որոտմանց՝ ԾԳ, Անհատից՝ ԽԴ... Տրական հոլովք անւանց՝ Գ.։

– 228ա-9բ [Ցանկ Ա-ԿԶ] – Ա. Ուղղական անուանք հայերէ[ն] եւ թաթրէն թարգմ[ա]ն[ութիւն]ը... ԿԶ. Աստղաբաշժ տումար։

1. 230ա-41ա, 242ա-65բ [Ա.] Ուղղականք անուանց – Անուանք ամենայն գոյից... (թաթ.) Ադլար պարչա վարլխլար[ն]ընկ... Աստուած։ Աստուածք... (թաթ.) Թէնկրի։ Թէնկրիլար... ձիթապտուղք՝ զայթունլար, ձիթէնիք՝ զայթունդէրաքիլր։

2. 267ա-74ա Բ. Սեռական։ (Թաթ.) Ճընսլանկան – Հարց. Որոյի՞ն չես դու։ Պատասխանի. Հաւրն։ (թաթ.) Քիմնինկ. նէմասըսէն սէն։ Ճ[եւա]պ ադանընկ... ամենայն տեղաց։ (Թաթ.) պար չաեէր լարնընկ։

3. 274բ-9բ Գ. Տրական։ (Թաթ.) Պէրմախլխկան – Իւր կու երթաս։ Ի Աստուած։ (թաթ.) Խայտա պարըյըրսէն։ Թէնկրիկա... ի տեղն(ք), (թաթ.) եէր կատալար՛՛։

4. 280ա-5ա Դ. Առաքական։ (Թաթ.) Եէպէրիրկան – Հարց. Որո՞վ առաքեցեր դու։ Պատասխանի. Աստուծով։ (թաթ.) Քիմնինկ պիլա եպէրդինկսէն։ Թէնկրի պիլա... տեղեաւ(ք). (թաթ.) եէր պիլալար։

5. 286ա-92ա Ե. Հայցական։ (Թաթ.) Խօլմախլխկա – Հարց. Զոգու խնդրեցեր դու։ Պատասխանի. զԱստուած. (թաթ.) Քիմնի[նկ] խօլդուկսէն։ Թէնկրինի... զհարկաւոր(ք)ն (թաթ.) եասախլընըլար քերատի։

6. 293ա-7ա Զ. Փաստն պատճառականք։ (Թաթ.) Սապաբլխնընկ – Հարց. Յայնժամ յորմէ՞ առաքեալ էիր դու։ Պատասխանի. ի Աստուծոյ։ (թաթ.) Օլ վախդ քիմաանեէ։ Պէրըլդընկսէն... ի երկբայէ (իցն)։ (թաթ.) դշքիլտանլար։

7. 298ա-306ա Է. Անցեալ ժամանակի Գ. դէմս խօսք։ (Թաթ.) Քեչքան զաման պէլկիլի էդքան Գ. սուրաթկա խօս – Աղօթեցի։ Աղօթեցեր։ (թաթ.) Ալղըշ էդիմ։ Ալղըշ էդինկ... առաքեցին։ (Թաթ.) Եէպէրտիլար։

8. 307ա-14բ Ը. Ուղ՛՛ բայք անցեալ – Թաւեցի։ Թաւեցեր։ (Թաթ.) Խալընլադտըմ։ Խալընլադտընկ... տրորեաց։ (Թաթ.) էզտի։

9. 315բ-22բ Թ. Ներկայական ժամանակի ներգործական բայք յանձնառական։ (Թաթ.) Իչինատ պօլկան զամաննընկ խլնմախլխ սօզլար պօյին ալմախլխլար – Ահայ կու աղօթեմ։ (Թաթ.) Աւշաա ալղըշլաիյիրմէն... արգելեմ(ք)։ (Թաթ.) Դիյիրլատիյիր եա դուդիյիրմա։

10. 323ա-30ա [Ժ.] Ապագայ ժամանակի ներգործական բայք յանձնառականք։ (Թաթ.) Սաղնեզրամ քելկանզամանընէ խլմախլիս սօզլար պօյնա ալմախ – Ապա աղօթելոցես եմ/ք մեք։ (Թաթ.) Սօնկրա ալղըշլաստրմէնպզ՛՛...ժըտելոց, ժամանելոց, ժաժխացուցանելոց։ (Թաթ.) Խօլսար։

11. 331ա-2բ [ԺԱ.] Բայք անցեալ ժամանակաց կրական (=կրաւորական), զոր յանձն իւր կրէ ոք։ (Թաթ.) Սօղլար քեչքան զամանլարնընէ խըլընմախխայսի քենտի պօյունտախըլընըր քիմսանը – Աբիոնեցայ ես, աբիոնեցար դու։ (Թաթ.) Եառլըղանտըմ մէն։ Եառլըղանտընկսէն... այլափառացայ(ք)։ (Թաթ.) Օզկահայպաթլանտի։

12. 332բ-3ա ԺԲ. Ներկա ժամանակի [բայք]։ (Թաթ.) Իչինպօլկան զամանընկ – Այպանիմ, այպանիս։ (Թաթ.) Այիպլանըյիր մէն եա, մասխարալանյիր մէն... այցելիմ/ք/ս/ք/ն։ (Թաթ.) Տարման լանիյիրմ/պ/ս/ալար։

13. 333աբ ԺԳ. Հրամա[յա]կան բայք։ (Թաթ.) Պօյրուխ էդ մախ սօղլար – Աղօթեմ ես, աղօթեա դու։ (Թաթ.) Ալղըշլայիյմ մէն, ալղըշլասէն...առնու նա։ (Թաթ.) Ալսընսընօլ։

14. 333բ-4ա ԺԴ. Ըղձական բայք անցեալ ժամանակի։ (Թաթ.) Սանլխ հասրաթ պիլա սօղլարքեչքան զամաննընկ – Երանի էր ինձ... (Թաթ.) Սանէդդի մանկա... ահ թէ աւրհնեալ էր։ (Թաթ.)Այքի ալղըշլամիշ պօլկա է տի։

15. 334ա ԺԵ. Ներկա<կա> ժամանակի։ (Թաթ.) Իչինատպօլկանզամանն ընկ – Երանի թէ աղօթէի։ (Թաթ.) Սանքի ալղըշլակամ... ոհ թէ աղօթէին։ (Թաթ.) էյքի ալղըշլակալար։

16. 334ա ԺԶ. Ապագայ ժամանակաց։ (Թաթ.) Սոնկրա քելկան զամռննընկ – Երանի թէ երթայցեմ։ (Թաթ.) Սանքի պարսամ... երանի թէ շինեսցեն։ (Թաթ.) Սանքի եասասալար։

17. 334աբ ԺԷ. Ուրացական անցեալ ժամանակաց։ (Թաթ.) Ինկար էդմախքեչքան զամանն ընկ – Չառի, ոչ առի։ (Թաթ.) Ալմատըմ, ալմատըմ... չառին։ (Թաթ.) Ալմատըլար։

18. 334բ ԺԸ. Հրաժարական։ (Թաթ.) Քլամական սօզ – Չեմ առնել, ոչ առնեմ։ (Թաթ.) Ալմամ, ալմամ... չեն առնել։ (Թաթ.) էդմազլարեա ալմազ լար։

19. 334բ-5ա ԺԸ. (=ԺԹ.) Հարց եւ պատասխանի։ (Թաթ.) Սյրմախ տաճուվաբ պէր մախ – [Հարց] Կո՞ւ գործես։ [Պատ.] Հա, կու գործեմ։ (Թաթ.) Իշլարսէն, հէյա իշլարըմ... վասն այն որ կարեմ, քանզի ոչ ունի իմ կարողութիւն։ (Թաթ.) Անընկուչուն պօլմամ չէրաեօխ տըր խուվաթլխըմ։

20. 336ա [Ի.] Հոլով անուանց – Ուղ[ղ]ական՝ Աստուած... (Թաթ.) Դողրու՝ թէնկրի... (միայն «Աստուած» բառի հոլովումը)։

21. 336ա-7ա [ԻԱ. Դերանուանք հայոց եւ թաթրի. ցանկից] – Ով ո – քիմ, զքեզ-սէննի, զիս-մէննի...սմա – պունկար, դմա – օշատանկա։

22. 337ա-342ա [ԻԲ. Հոլովմամբ հարց-պատասխանի հայերէն եւ թաթրի. ցանկից] – Ստեղծող – եառադուչի, ստեղծուած – եառադըլկան... Հարց. Ո՞ ստեղծ զքեզ։ Պատասխանի. Ի Աստուած... (Թաթ.) [Սօր”] Գիմ եառադդը սէնի... Ի Սուրբ Երրորդութենէն – արի երրորդութիւն տան։

23. 343ա-51բ Աստուածաբանութիւն [Հարցմամբք եւ պատասխանիւք, ԻԳ.-ԼԸ. Տե՛ս Ցանկ] – Յանուն Աստուծոյ Հաւր եւ Որդոյ եւ Հոգոյն Սըրբոյ... (Թաթ.) Ադընկաթէն կրինինկ... Յայտն է, թէ Հայր ունի այսպէս եւ (Թաթ.) պարպուդուրլու տա///։

* Ծնթ. բնագիրը թերի, չիք՝ Ցանկի ԼԹ-ԿԶ. միաւորները։

335բ [Ձեւ յիշատակարանի] Երրորդութի՛ւն Սուրբ, գերագո՛յնդ Աստուած եւ գերագո՛յն բարութիւն, երկրպագելի՛ եւ պաշտելի՛ աստուածպետութիւն՝ Հա՛յր եւ Որդի՛ եւ Հոգի՛ Սուրբ՝ երեքլուսեան ճառագայթիւ, իմանալի լուսոյք նըշուլիւք լուսաւորեա՛ զաչս մըտաց մերոց, զի լուսով երեսաց քոց տեսից զլոյս քո իմաստութիւն երկնային, տո՛ւր մեզ զճրշմարիտ բանից թարքմանութիւն եւ առաջնորդեա՛ հոգի բարութեան, ուղղեա՛ զընթացս իմացմանս մերոց ի շառաւիղս քո սրբութեան եւ արդարութեան, զի ձեռք քո արարին եւ ստեղծին զիս, իմաստուն արա՛ զիս, եւ քննեցից զվկայութիւնս քո։ Աւրհնեա՛լ ես, Աստուա՛ծ։

Ծնթ. Մի տող ցած կրկնած՝ «Երրորդութիւն Սուրբ, գերագոյնդ Աստուած եւ գերագոյն բարութիւն, երեկրպագելի եւ պաշ»։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, նոտրգիր, ԺԸ. դ.

1. 305ա [Ախտարական] – 624 գրամ որ արիւն երդա, կէս տրամ լեղակ տու խմէ... զոպոպին լեզուն ի քեզ պահես, ամենայն ոք զզքեզ սիրէ եւ ոչ կռվին ընդ քեզ։

2. 330բ (այլ ձեռք) Գիր բանալեաց – Այսպէ՛ս արա ի Մարտի ԻԲ. (22), եւ համարեա՛յ մինչեւ ի Զատիկն... օրն ցուցանէ անսղալ (ունի բոլորակաձեւ աղիւսակ)։

Ծնթ. հայատառ ղփչաղերէնի բառանջատումը եւ ստուգումը Օքսանա Կարապետեանի:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 237ա, 328բ՝ «գրչափոր է, գրփ, գրչափորց է, գրչափորձ է, գրչափորձ է», 335բ՝ տառեր, բառեր։

 

 

3523

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԷՋՄԻԱԾԻՆ ՌՄԺԶ. – 1767

ԳՐԻՉ՝ Յակոբ վրդ. Սիմէօնեան։

ԹԵՐԹ՝ 99. չգրուած՝ 1ա։ ՊՐԱԿ՝ 1+Ա-Թ×12 (Թ 2)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ խաչ, «P. SEKRE», զարդաշրջանակ, մէջը՝ «S», այլ թուղթ՝ թ. 1, 96ի ստորին մասին սոսնձած 19,8×14՝ լուսագծերով եւ ճնշադրոշմով՝ թագով պսակուած ուղղանկիւն։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19×15։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (16×11,5 ստ. լս.՝ յիշագրեր)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 95ա)։ ՏՈՂ՝ 35։ ԿԱԶՄ՝ կանաչ ծաղկաթուղթ, մէջքը եւ անկիւնները՝ դարչնագոյն կաշի, մէջքին ոսկեգոյն զարդեր. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր ցայտկէն։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ չգրուած դեղնաւուն թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Գոյներ՝ կարմիր, սեւ։

ՎԻՃԱԿԸ՝ բաւարար. կազմի ծաղկաթուղթը մաշուած, Ա. փեղկի անկեան կաշին թափուած, մէջքի եւ Ա. փեղկի միացման մասը կիսով չափ անջատ. բոլոր թերթերի հիմքերին եւ վր. լս-ներին ցեցի անցքեր. թանաքի թթուայնութեան հետեւանքով թ. 2-95՝ գրադաշտը գունափոխ, թ. 29-30՝ գրադաշտին պատռուածք, թ. 96ի ստ. լս-ին սոսնձած 19,8×14 չափսի թերթիկ՝ վրան ԺԹ. դարի կէսից յետոյ արուած բովանդակային յաւելում։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2ա-27բ Գիրք կոչեցեալ Վէմ գայթակղութեան, շարադրեցեալ յԻլիայ Մինեադիս եպիսկոպոսէ Քեռնիքի եւ Բալաւիդացն վիճակի, ի խնդրոյ ուրումն իշխանի, եւ թարգմանեալ ի յունացն ի հայս յամի Տեառն 1767 եւ ի հայոց՝ ՌՄԺԶ. (1767) եւ Յունվարի 31, ի Կոստանդնուպօլիս քաղաքի։ Վէմ գայթակղութեան, այսինքն՝ սկիզբն եւ պատճառ պատառման երկուց եկեղեցեացն արեւելականի եւ արեւմտականի – Խնդրեցեր յինէն, ո՛վ իշխան, փառաւորագոյն եւ ամենաբարեպաշտ, առ ի յուսանիլ մանրամասնաբար, թէ զինչ է այն, որ բաժանէ զերկուս եկեղեցիսն... մնայ մինչեւ ցայսօր պատառումն ընդմէջ եկեղեցեացն, որ եւ միացուսցէ անլոյծ կապիւ՝ շնորհ ամենասուրբ Հոգւոյն. ամէն։ Վերջ։

Լս-ներում բաժանուած է 1-57 հատուածների։

Բ. 28ա-94բ Վարդապետութիւն յաղագս Սրբազան Աթոռւոյն Հռօմայ՝ ըստ դիտաւորութեանն Ֆռանկսզաց. նախ թարգմանեցեալ ի կալլիականէն ի յիդալականն եւ ի յիդալականէն ի յունականն, իսկ յայժմոյս՝ ի յունականէն եւս թարգմանեցեալ ի հայկական բարբառ։ Յամի շնորհաց 1765 եւ ի Նոյեմբերի 18ին սկսեալ

Տե՛ս ձեռ. 1954, 76ա-278ա։ Նախաբան/28աբ։ 1/28բ-9բ։ 2/29բ-30ա։ 3/30բ-2ա։ 4/32ա-3բ։ 5/33բ-6ա։ 6/36ա-7բ։ 7/37բ-9ա։ 8/39ա-40ա։ 9/40ա-2ա։ 10/42ա-3ա։ 11/43աբ։ 12/43բ-5ա։ 13/45ա-6ա։ 14/46ա-7ա։ 15/47ա-9ա։ 16/49ա-50բ։ 17/50բ-1բ։ 18/51բ-3բ։ 19/53բ-4ա։ 20/54ա-5բ։ 21/55բ-8ա։ 22/58աբ։ 23/58բ-9բ։ 24/59բ-62ա։ 25/62ա-5ա։ 26/65ա-9ա։ 27/69բ-71բ։ 28/71բ-2ա։ 29/72ա-4բ։ 30/74բ-6ա։ 31/76բ-7բ։ 32/77բ-80ա։ 33/80ա-1ա։ 34/81ա-2բ։ 35/82բ-3ա։ 36/83ա-5ա։ 37/85ա-7ա։ 38/87ա-9ա։ 39/89ա-90ա։ 40/90աբ։ 41/90բ-1բ։ 42/91բ-3բ։ 43/94աբ։

Գ. 95ա-9բ Ծանուցումն թագաւորական խորհրդարանին։ Յամի 1743, փետրվարի ԻԳ.ին (23) – Արգիլեցեալ է ամենայն վարդապետ[աց] եւ ուսուցչաց եւ որպէս զիարդ եւ իցէ կերպիւ մարդկանց, որք ունին ընթեռնուլ... վասն այսորիկ պատկառելով թերեւս ի յարեւելականացն (95բ՝ գրչից. «Զայս գլուխս վասն այսորիկ եդաք աստ, զի ընթերցեալ զայս կարողասցի նախկին գրուածոցն բարեպէս տեղեկանալ եւ լաւապէս հասկանալ, զի թարց սորայ չկարէ ինչ շահել ի նոցունց»)*։

* Ծնթ. 96բ էջի ստ. մասին աւելացրած թղթի (19,8×14) վրայ՝ ԺԹ. դարի (1846ից յետոյ) յաւելում բոլորգրի նմանեցրած շղագրով։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

27բ Գրեցաւ ի ՌՄԺԶ. (1767) թուին հայոց՝ ի յամսեանն Սեպտեմբերի Ե. (5), առ դրան վեհափառ աթոռոյս Սրբոյ Էջմիածնի, ձեռամբ կարնեցի Սիմէօնեան Յակոբ մեղսալի եւ ապաշնորհ վարդապետիս։

94բ Փա՜ռք քեզ, Տէ՛ր, փա՜ռք քեզ, Աստուա՛ծ, յաղագս ամենայնի Տէ՛ր, փա՜ռք քեզ։ Գրեցաւ ի յունական բարբառոյ նորաթարգման բանքս այսոքիկ՝ ի նոյն թարգմանչի ձեռագիր օրինակէն, ըստ կէտին եւ ըստ տառիցն դրութեան, ի Յակոբայ իբրու վարդապետէ, ի ՌՄԺԶ. (1767) թուականութեանս՝ ի Սեպտեմբեր ամսոյն ԺԵ. (15) սկսեալ եւ ի յերեսնին աւարտեալ, առ դրան վեհափառ աթոռոյս Էջմիածնի։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 1բ (ԺԹ. դ., շղագիր) Գիրք, որ կոչի Վէմ գայթակղութեան՝ շարադրեցեալ յԻլիայ Մենեադիսէ եպիսկոպոսէ Ֆալավռիդացն վիճակի՝ ի խնդրոյ ուրումն իշխանի։ Եւ թարգմանեցեալ ի յունաց լեզուէ ի հայս ի Կոստանդնուպօլիս՝ յումեմնէ բանասիրէ, յամի Տեառն 1767։ Իսկ այժմ տպագրեալ ի յեօթներորդում ամի հայրապետութեան լուսանկար մօրն մերոյ Սրբոյ աթոռոյն Էջմիածնի, տեառն Ղուկասու կաթողիկոսի ամենայն հայոց՝ հրամանաւ իշխանազնեայ տեառն Յովսեփայ սրբազան արքեպիսկոպոսի եւ առաջնորդի ազգին հայոց, որք են ընդ տէրութեամբ Ռուսաց։ Արդեամբք եւ ծախիւք բարեպաշտօն ազնուատոհմ Մանիչարեանց Աստուածատրեան ազնիւ պարոն Մարգարին, յամի Տեառն 1786, իսկ ի թուին հայոց ՌՄԼԵ. (1786), ի Սանկտ Պետրբուրգ, ի տպարանի Խաչատուրեանց պարոն Գրիգորի, կրկին հրամանաւ կառավարչացն բարեկարգութեանց, վերնագիր տպագրեալ Ա. մասին սակս տեղեկութեան։

Ծնթ. «Վէմ գայթակղութեան» 1786 թ. տպագրի տիտղոսաթերթի արտագրութիւնն է։

2. 27բ (ԺԹ. դ., նոտրգիր) Ցայս վայր տեսաւ տպագրեալ ի Ս[անկտ] Պետրբուրգ յաւուրս Ղուկասու կաթուղիկոսի, յամի Տեառն 1786։ Եւ թէ էր զանց զերկրորդաւն եղեալ չիմանե (՞) Խաչ. տէր Յովհաննէս Խաչկեանց։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած վարդագոյն թղթին՝ «1. Վէմ գայթակղութեան», Ա. կազմաստառին սոսնձած թղթին ձեռագրի մասին տեղեկութիւններ եւ՝ «Ի ձեռագրաց Տ. Գէորգեայ Դ-ի՝ հանեալ ի գզրոցէն ծաղկած այվանի», «677, 3523, 1786, Մ[եսրոպ] եպիսկոպոս]»։

 

 

3524

ՏԱՒՆԱՊԱՏՃԱՌ

ԺԴ. դար

ԳՐԻՉ՝ Գրիգոր (1ա-2բ, 148ա-56բ, 304ա-6բ, 321ա-30բ, 334ա-412բ), Անանուն Ա. (3ա-148ա, 331ա-3բ), Անանուն Բ. (157ա-282բ), Անանուն Գ (283ա-304ա, 307ա-21ա)։

ԹԵՐԹ՝ 412+1 (կրկն.՝ թ. 151, հետագայի էջակալում՝ 1-852, որ է՝ 1ա-411բ). չգրուած՝ 2բ, 354բ։ ՊՐԱԿ՝ Ա-Խ×12 (Գ 4, Ե, ԺԷ, ԻԸ չիք, Զ, ԻԵ, ԻԷ 11, Ժ, ԺԶ, ԻԶ, ԼԶ, ԼԸ 10, ԼԵ, ԼԷ 9, Խ 8)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,5×12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14×9-9,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր՝ թ. 1-2, 148-56, 304-6, 321-30, 334-412 (նմուշ՝ 326ա), բոլորգիր՝ թ. 3-148, 331-3 (նմուշ՝ 332ա), բոլորգիր՝ թ. 157-282 (նմուշ՝ 185ա), բոլորգիր՝ թ. 283-304, 307-21 (նմուշ՝ 298ա)։ ՏՈՂ՝ 29 (թ. 1-2, 157-304, 307-21), 30 (թ. 3-156, 304-6, 321-412)։ ԿԱԶՄ՝ վարդագոյն մոմլաթ, մէջքը՝ սեւ կտոր. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ չգրուած սպիտակ թուղթ (1950ականների)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ չգրուած սպիտակ թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 3ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, դարչնագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. 1970ական թթ-ին 1-110 եւ 388-412 թերթերի եզրերն ամրացուած, թափուած մասերը լրացուած կիսաթափանցիկ թղթով. 412բ՝ գրադաշտը վնասուած, դժուարընթեռնելի, 1ա՝ մասամբ դժուարընթեռնելի, թ. 392՝ կիսով չափ թափուած, լրացուած նորոգման թղթով, բնագիրը վնասուած. ընդմէջ 26-7ի 8 թերթ թափուած, թ. 40-1ի 13 թերթ (Ե. պրակն ամբողջովին + 1 թ. Զ. պրակից), թ. 282-3ի 13 թերթ (ԻԸ. պրակը +1 թ. ԻԷ.ից), թ. 363-4ի 3 թերթ, թ. 392-3ի 2 թերթ. բոլոր թերթերի հիմքերը, վր. եւ ստ. եզրերը խոնաւութեան հետեւանքով գունափոխ-մգացած, թ. 196՝ ստ. լս-ին անցք։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 3ա-306ա, 307ա-53բ, 355ա-412բ [Տաւնապատճառ]

1. 3ա-10բ [Ա.] Ի տաւնի Դաւթի եւ Յակոբայ – Սկիզբն տաւնից եւ ամենայն հոգեւոր ուրախութեանց է տաւն Ծնընդեան եւ Յայ[տ]նութեան Տեառն... խնաեսցէ Քրիստոս յեկեղեցի սուրբ. եւ նմա փառք յաւիտեանս. ամէն։

– 10բ Այլուստ – Մարկիոն Պոնտացի էր ի ժամանակս Հագիանոսի Հռոմա հայրապետն... թւի թէ լեալ է յաւուրս առաքելոցն։

2. 10բ-8բ Բ. Ստեփանոսի Նախավկաի եւ յառաջսար[կաւագի] – Աստուածազարդ շուք տաւնիս լուսակազմ երեւմամբ իւրով ահիւ լնու... եւ զայն աւր եւս տաւն կարգեցին, որ է աւգոստոս Բ.՝ ի փառս Քրիստոսի Աստուծոյ. ամէն։

3. 18բ-24ա Գ. Պատճառ Պետրոսի եւ Պաւղոսի՝ գլխաւորաց առաքելոցն – Յաստուածարար սքանչելեացն բազումք են, զոր իմանամք... արդիւնացուսցէ զիւրատուր իշխանութիւն նոցա ի վերա մեր քաղցրութեամբ եւ մարդասիրութեամբ. եւ նմա փառք յաւիտեանս։

4. 24ա-6բ Դ. Յոհաննու եւ Յակոբա՝ Որդոցն Որոտման – Աստուածահրաման պատուիրանաւն ունէր Իսրայէղ զսկիզբն տաւնին... եւ սա ասէ՝ թէ ոչ ծնջիք ի ջրոյ /// (վջ.)։

5. 27ա-9ա [Ե. Յոհաննու Ոսկիբերանին՝ Ի Գործոց մեկնութենէ սկիզբն, ձեռ. 2771, 211բ] – (սկ.) ///նութեամբ եւ զայլս բազումս, ի բազում արւեստս։ Արդ, վասն այնորիկ նշանաւք... այլ ի Պենտեկոստէին, որ եւ ի մեզ բխեսցէ ողորմութեամբն իւրով։

6. 29ա-31բ Զ. Յաղագս Երկրորդ գալըստեանն – Եղիցին գաւտիք ձեր պնդեալ ընդ մէջ եւ ճրագունք լուցեալ... [Ղուկ., ԺԲ. 35-36]. Շատ ինչ ունի եկեղեցի յաւանդութենէ... նմանեսցուք նւաստքս այսքանեաց փառաւորաց ողորմութեամբ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որում փառք։

7. 31բ-6բ Է. Յաղագս իջման Հոգոյն Սրբո ի դասս առաքելոցն – Բարի է Աստուած եւ բարոյ ամենայնի արարիչ... բնութեամբ եւ աստուածութեամբ եւ զաւրութեամբ եւ կամաւք միաւորեալ ընդ Հաւր եւ ընդ Որդոյ. եւ նմա փառք յաւիտեա[նս]։

8. 36բ-40բ Ը. Յաղագս տապանակին խորհրդոյ – Եւ արար Բեսէլիէլ զտապանակն յանփուտ փայտից [Ելք, ԼԷ. 1]. Աւծ զնա ոսկով, լուսափայլեալ անձինք... եւ աստուստ առ Հայր իւր եւ երընջոցն ան/// (վջ.)։

9. 41ա-7բ [Ժ. Յաղագս Մեծի աւուր հինգշաբաթոջն] – (սկ.) ///որսն, յորոց մի էր յերեւելի աւուրցն աւրս այս՝ հինգշաբաթ Հին Զատկին... կատարմամբ յիշատակին յառաջիկաիցն զգուշացուցանէ, եւ նմա փառք յաւիտ[եանս]։

10. 47բ-54բ ԺԱ. Աղաւթք Ամպակումա եւ երգ – Տէ՛ր, զլուր քո լուա եւ երկ[եայ, հայեցայ] ի գործս քո եւ զարմացա։ [Գ. 2] Զարդ գեղեցկութեան երկնի վասն այնորիկ զսքանչելի է, զի այլեւայլ փառաւք պայծառանա... եւ իշխեցելովք, մեռելաւք եւ կենդանաւք մերովք, եւ նմա փառք յաւի[տեանս]։

11. 54բ-63ա ԺԲ. [Յելից մեկնութենէ. ի խորհուրդ աւուրս, ձեռ. 2770, 234բ] – Խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ընդ Ահարոնի յերկրին Եգիպտացոց... [Ելք ԺԲ. 1] [Մեկն.] Աստուածայինքն միայն իւրք են... ժրաջան աշխատութեամբ եւ աներկբայ հաւատով, եւ նմա փառք յաւիտեանս. ամէն։

12. 63ա-71բ ԺԳ. Յաղագս Տապանակին – Բազմաց ի հեբրաեցոցն եւ յերուսաղէմացոցն եկեալ ի հաւատս յետ Յարութեանն Տեառն մերոյ... մի անգամ մատչէր ի տարոջն արեամբ ի սրբութիւնսն։

13. 71բ-4բ ԺԴ. ՅԵզեկիելէ. – Եւ եմոյծ զիս Հոգին առաջի դրաց տաճարին, եւ աւրհնեալ էր ջուր... [Եզկ. ԽԷ, 1-6] – [Մեկն.] Եզեկիէլ ի Բաբելոն գոլով, մարգարէն՝ ի գերութիւն... որսացից զնոսա յամենայն լերանց, ուր ցրւեցան. եւ Քրիստոսի փառք ամենայն յաւիտեան։

14. 74բ-7ա ԺԵ. Ընդ Երեկուշաբթին ընթեռնուն կանունական ընթերցուած – Ի սկզբանէ արար Աստուած զերկինս եւ զերկիր [Ծննդ. Ա., 1]։ [Մեկն.] Քանզի երկուշաբաթսն Զատկին աւրինակ բերէ... խնդրելով ի Քրիստոսէ ողջ լինել կրկին մարդովն։

15. 77ա-81ա ԺԶ. Խորհուրդ եւ կարգաւորութիւն եկեղեցոյ – Ոչ եթէ այժմ ինչ ծանեաք զխորհուրդ եկեղեցոյ, այլ յառաջ քան զլինելն աշխարհի... որ յամբս թռուցել զւարթ երեսաւք ընդ առաջ փեսային, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

16. 81ա-5բ ԺԷ. Յարութեան նախեր[գ]ան – Այսաւր յարե[ա]ւ Քրիստոս ի մեռելոց եւ յարոյց ընդ իւր, զի վայր անկեալ բնութիւնս ի մեղացն մահուանէ... հանդերձելոց փառացն արժանի լինել շնորհաւք եւ մարդասիրութեամբ յարուցելոցն ի մեռելոց եւ յարուցանողին Հաւր եւ փառակցի հոգոյն, որոց երիցն ի միում աստուածութեան փառք, պատիւ յամենայն եղականաց՝ յիմանալեաց եւ ի զգալեաց, այժմ եւ միշտ եւ յաւի[տեան]։

17. 85բ-9բ ԺԸ. Տեսութիւն աւետարանին Մաթէոսի – [Բան.] Մի՛ համարիք եթէ եկի լուծանել զաւրէնս կամ զմարգարէս [Մտթ. Ե. 17]։ [Մեկն.] Առ դպիրսն եւ փարիսեցիսն, որ հակառակ կաին... եւ մեք ի վերա ամենայնի հասեալ փառաւորեսցուք զՏէր մեր Յիսուս Քրիստոս, որում փառք յաւիտեանս. ամէն։

18. 89բ-97ա ԺԹ. Վարդապետին Վարդան արարեալ ի պատիւ սուրբ Աստուածածնին, ի խնդր[ոյ Սարգսի, ձեռ. 2551, 117ա] – Անթառամ ծաղիկ անդ (շարական). [Մեկն.] Թագաւորել սուրբ եկեղեցի աստուածաբար հրաման տա... 90բ Զի թէ մեր թարգմանիչն եւ հոգեշարժ մարգարէն Մովսէս Խորենացին... կարող եւ կամեցող ողորմութեամբն Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ եւ փառաւորե[ա]լ ընդ Հաւր եւ ամենասուրբ Հոգոյն յաւիտեանս յաւիտենից. ամէն։

19. 97ա-105բ Ի. Յաղագս տարէմտին՝ Վանական վարդապետին արարե[ա]լ – Աստուծով իմաստնացեալն Սաղամոն ի գիրս իւրական զեկուցանէ... հանապազ ի փառս տւողին ամենայն բարեաց, որում փառք այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ա[մէն]։

20. 105բ-13բ ԻԱ. Պատճառ բանիցն Գրիգորի Աստուածաբանի, որ ասէ՝ Ի պահի իմում կացի – Յետ համբառնալոյ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ իջման Հոգոյն Սրբոյ... որ նորոգեաց զմեզ ի նոր նորոգութիւն հոգոյ եւ մարմնոյ, եւ նմա փառք յաւիտեանս. ամէն։

21. 113բ-6բ ԻԲ. Տեսութիւն բանիցն Եսա[յ]եա, որ ասէ՝ Մխիթարեցէ՛ք, քահանայք – Բանականիս սեռի բազում մասունս բաժանի, բայց գլխաւորք ի նոցունց եւ աւկտակարք... ըստ այնմ, ուր առ աւել եղեն մեղքն, եւս առաւել շնորքն։

22. 116բ-25ա ԻԳ. Ի սուրբ Քառասունսն է – Բարի է Աստուած եւ ամենայն բարութեան արարիչ... յապրուստ հոգոց մերոց ապաւէնք սարսուցելոցս յաւուր յայտնութեան եւ ի միւսանգամ [գ]ալստեանն Քրիստոսի Աստուծոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս։

23. 125ա-30ա ԻԴ. [Տեսութիւն Աւետարանին Ճաշոյ. ձեռ. 2770, 134ա] – Առն միոջ էին Բ. որդիք [Ղուկ. ԺԵ. 11], զի զամենայն ինչ Քրիստոս ան[ձ]ամբ վճարեաց... խառնեց[եա]լ մարդիկ ի դասս հրեշտակացն արժանի արասցէ զձեզ երկնից արքայութեանն, պսակակից եւ սեղանակից սրբոց եւ սիրողաց իւրոց, որ է աւրհնե[ա]լ յաիտեանս. ամէն։

24. 130ա-4ա ԻԵ. Եւ արդ, երկեղիւ սիրեսցուք, զի արդարոցն աւրենք... որ կարող իցեն զմեզ արժանիս առնել մեծամեծ պարգեւացն, որոց լիցի ամենեցուն մեզ հասանել շնորհաւք եւ մարդասիրութեամբ Տեառն մերոյ եւ փրկչ[ին]։

25. 134ա-40ա ԻԶ. Աւետարան ըստ Մաթէոսի. Զի որպէս փայլակն, որ ելանէ յարեւելից [Մտթ. ԻԴ. 27] – [Մեկն.] Մարգարէք եւ [առա]քեալքն հոգովն Աստուծոյ խաւսեցան... յանկարծակի հասանիցէ ի վերա նոցա սատակումն, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն։

26. 140ա-3բ ԻԷ. [Տեսութիւն Աւետարանին Ղուկայ ճաշոյն, ձեռ. 2770, 147բ] – [Բան.] Եւ ասէ առ աշակերտն՝ Այր մի էր մեծատուն, որոյ էր տնտես (Ղուկ. ԺԶ, 1)։ [Մեկն.] Այր զինքն անւանէ... մի՛ վերջանայք, որով ամենայն ինչ յարդարի, արժանի արասցէ երկնից արքայութեանն ի փառս ամենասուրբ անւան իւրոյ (այլ ձեռքով՝ աւրհնեալն յաւիտեան)։

Ծնթ. Աւարտը տարբեր ձեռ. 2770-ից։

27. 143բ-8ա ԻԸ. Մարտիրոսաց – Յորժամ լուսաւորին հարք հոգեւորք, ընդ նոսին եւ որդիքն լուսաւորին... որք հաւատով եւ յուսով զյիշատակս նոցա կատարեմք Յիսուսիւ Քրիստոսիւ, որում փառք եւ զաւրութիւն յաւիտեանս յաւիտենից. ամէն։

28. 148ա-54բ ԻԹ. Պատճառ ամենայաղթ Սուրբ խաչին Քրիստոսի ի Բարձրացուցէքն – Ամենայն բարեկամի եւ սիրելոյ գալուստ ուրախարարք են... եւ յութն անսպառ ուրախութեամբ զուարճանա ի փառս պսակողին Քրիստոսի՝ մեղսաքաւիչ թագաւորին անմահի, որ է աւրհնեալ յաւիտեանս ընդ Հաւր եւ Սուրբ Հոգոյն յաւիտեան յաւիտ[ենից]։

29. 154բ-6ա Լ. [Պատճառ] Յոհաննու Ոսկէբերանոյ Հաւատամքի – [Բան.] Հաւատամք ի մի Աստուած՝ Հայր ամենակալ. Մեզ մի ե Աստուած Հայր... իսկ Սաբինոս Մակեդոնիոյ եպիսկոպոսն ընգալաւ զհամագոյութիւն ի փառս Քրիստոսի Աստուծոյ մեր։

– 156բ Իսկ մոլորեալն Մարկիոն ասէ. Երիս երկինս ի մինն... եւ տեսեալ Աստուծոյն բարոյ եւ աւտարի, որ նստէր յերրորդ երկինս։

30. 157ա-63ա ԼԱ. Մեկնութիւն Արարածոց, զոր արարեալ է սրբոցն – Սկիզբն իմանալոյ մեզ վասն լինելութիւն արարածոց... ծերքն, խորհուրդք, ժողովուրդն, մարմին, զՇմայ յիշեա՛։

Ծնթ. Գուցէ Շմայոն, Շմաւոն անունն է, որը կարող է լինել կա՛մ գրչինը կամ նախագաղափար օրինակի գրչինը։

31. 163ա-6բ ԼԲ. Մեկնութիւն Եսայեայ մարգարէի՝ Լուր երկ[ին] [Ա. 2] – Աներեւոյթ է սրբոցն մարգարէիցն բան եւ լի ծածկեալ իմաստիւք... քանզի սնանի ի Երուսաղէմ մանանայիւն եւ հոգեւոր /// (վջ.)։

Ծնթ. ԼԳ-ԼԴ/ չիք։

32. 167ա-70բ [ԼԵ. Յաղագս Գալստեան Կիրակէին՞] – (սկ.) /// Եւ երեւի աշխարհ ի լուսոյ նորա։ Արար եւ աստեղս, որ շուրջ են զնովաւ... զի յայնմ աւուր ահեղին եւ ի մեծ հրապարակին բարեխաւսութեամբ սուրբ առաքելոցն եւ սուրբ Աստուածածնին թողցէ զանցանս մեր եւ զննջեցելոցն, եւ նմա փառք։

33. 170բ-8ա ԼԶ. Յաղագս յարութեան Ղազարու – Բնութեամբ է լուսոյ խնդալն, զի ի ծագելն զըւարթանան եւ ծիծաղին ամենայն դէմք կենդանեաց... ամենակարողն ձեռն զամենեսին արիս գործեսցէ ի պատիւ եւ ի փառս անուան նորա այժմ եւ միշտ եւ յաւիտեան։

34. 178ա-86ա [ԼԷ.] Աւետարանք Եղաբերից չորսն առեալ – Եւ ահա այր մի՝ անուն Յովսէփ այր նախարար... [Ղուկ. ԻԳ. 50-53, Մարկ. ԺԵ.. 42-46, Մտթ. ԻԷ. 57-60, Յովհ. ԺԹ. 38-42]. 178բ Այս Յովսէփ էր ի նախարարացն մեծատուն եւ երեւելի... մկրտե[ցէք] զնոսա յանուն Հաւր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեան]. ամէն։

35. 186ա-8ա ԼԸ. Պատճառք թելադրութեան Դ.ից աւետարանչացն, թէ որպէս գրեցան եւ յորքան ժամանակս կամ որպիսի աւրինակաւք յառաջինսն սոցա խորհուրդ երկնայր եւ գայր – Յարեւելս ասի տնկեալ զդրախտն, ուստի եւ աղբիւր ելանէր... եւ ի պատշաճ ժամանակի կատարէ զլինելոցն։

36. 188ա-91ա ԼԹ. [Վասն Մարկոս եւ Ղուկաս աւետարանչաց] – Մարկոս եգիպտացոց քարոզեաց զիւր աւետարանն, քանզի անդ ընկալաւ... լինիմք ճշմարտապէս ժառանկք Աստուծոյ եւ ժառանգակից Քրիստոսի. ամէն։

37. 191ա-4բ Խ. [Ի բանն Ծննդոց. Ա, 26] Եւ ասաց Աստուած. Արասցուք մարդ՝ ըստ պատկերի մերում – [Մեկն.] Աստուածընկալն Դաւիթ աստուածաշարժ լեզուով խաւսի ընդ Աստուած ի ՃԳ. սաղմոսին... զի զոր կորուսաքն, առցուք շնորհաւք Տեառն մերո[յ] Յիսուսի Քրիստոսի, որում փառք։

38. 195ա-7ա ԽԱ. [Քարոզ ի բան.] Դուք եք աղ երկրի [Մտթ. Ե. 13] – Աղն կրկին ունի զբնաւորական աւգտակարութիւն՝ զանհամութիւն կերակրոցն համեմեալ... ծանեան զԵրրորդութիւնն ի գալըստեանն Քրիստոսի, վասն որոյ աւրհնութիւն եւ գովութիւն Հաւր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ յաւիտեանս. ամէն։

39. 197ա-205ա ԽԲ. [Զաքարիա Ձագեցի] Վասն Գալըստեանն Տեառն յԵրուսաղէմ – Քանզի նշանք հրաշափառագոյնք բնաւորեալ են շարժեալ զմիտս մարդկան ի զարհուրումն... որպէս եւ նորոգեցայք որպէս զարծիւ ի մանկացեալ ի ձեռն աւազի ծնընդեան։

Տե՛ս տպ., Մատենագիրք հայոց, Թ. հատոր, Անթիլիաս, 2008, էջ 63-82 (խմբագրուած)։

40. 205ա-9ա ԽԳ. Անուանք մարգարէիցն, թէ ուստի՞ էին եւ ո՞ւր թաղեցան, սրբոյն Եպիփանու ասացեալ – Ովսէէ մարգարէ էր ի Բէլամովթայ, ի ցեղէն Իսաքարայ... է մինչեւ ցայսաւր անյայտ ի բազմաց քահանայից անտի, եւ յամենայն ժողովրդենէն կատարեցաւ ցուցակ մարգարէից։

41. 209աբ ԽԴ. Նախերգան – Խաւսեցաւ Տէր ընդ Մովսէսի եւ ասէ. Առ՛ քեզ խունկ անուշ ծաղիկ ընդիր... [Ելք Լ. 22-25] Ի Ե. նիւթոյ գոյացեալ եւղն... ըստ այնմ, թէ Քրիստոս եկեալ քահանայապետ յաւիտենից, եւ նմա փառք յաւիտեանս։

– 210բ-1բ Այր մի էր մեծատուն եւ ագանէր... [Ղուկ. ԺԶ. 19]. Մեծատունն ամենայն մեծատանց իմանի պատկեր թէպէտ եւ ըստ ծիրանեաց... զոր այժմ իբրեւ որդի մարդոյ տեսանիցէք ի միջի ձերում։

42. 211ա-3բ ԽԵ. [Ի բանն Մատթեայ. Ահաւասիկ ես առաքեմ զձեզ իբրեւ զոչխարս ի մէջ գայլոց [Ժ. 16] – [Մեկն.] Եւ քանզի վասն կարեւորաց պիտոյից կերակրոցն արար զնոսա վստահագոյն... ակնարկէ ասելովն, որ համբերեսցէ, իսպառ նա կեցէ։

43. 213բ-6բ ԽԶ. Պատճառ Խաչին բարձրացուցանէին եւ սակաւ մի գրին հայոց, որ տուաւ ի ձեռն աղաւթից սրբոյ վարդապետին Մեսրոբա եւ Սահակա – Յըսկզբան լուսաւորութեան մերոյ եւ նորոգման մարդկա[յ]ին բնութեանս, յորժամ Բանն Աստուած խոնարհեցաւ... որ է հերձուած Նեստորի. Բարձրացուցէք զՏէր Աստուած մեր, գոչէ մարգարէն։

44. 216բ-20ա ԽԷ. [Ի] Խորհուրդ եկեղ[եցւոյ]. աւգնեա՛, Յիսո՛ւս Քրիստոս, բանն, որ եղեւ ի վերա[յ] Եսա[յեա]. Ի վերա Հր[է]աստանի եւ ի վերա Երուսաղէմի [Ա. 1] – Միջոց իմն է տեսիլն եւ անյայտ եւ է բանս զգալի եւ իմանալի... ծագեսցէ զլոյս աստուածութեան իւրոյ ի սիրտս մեր։

45. 220ա-7ա ԽԸ. [Ի բանն Եսայեայ]. Եւ եղեւ յամին յորում մեռաւ Ոզիայ արքայ [Զ. 1] – Եւ զիարդ իցէ զի զայլ ժամանակս թագաւորացն... էին կամեցեալք, դարձեալ էին եւ ապրեալ ի փառս Քրիստոսի Աստուծոյ, որում փառք։

46. 227ա-35բ Խ[Թ.] Նշան կարդացման, զոր ընկալաւ եկեղեցի։ Այսոքիկ ը[ստ] [Եպ]իփանու ի սաղմոսն ԺԸ. եւ Ժ. աւգնե[ա՛] Յիսուս – Զաստուածեղէն աւրինացն Գ.իս ձեւս եւ երիս որոշմունս... որ զհետ մեր գալոց են ի մերոց, յորս լիցի մեզ արժանի լինել ողորմութեանն որոյ, եւ նմա փառք յաւիտեանս։

47. 235բ-50բ Ծ. – Եւ զայս խորան աստուածաշուք, խորան եւ անշարժ խաղաղութիւնն Աստուծոյ անսասան պահեսցէ... մատըռուակել յաւժարիմ ի տէրունի տանէն յամենաբուղխ աղբերէն, յորոց մի է եւ ասացեալս։

48. 250բ-4ա ԾԱ. – Պաւղոս առաքեալ՝ Յիսուսի Քրիստոսի, կամաւքն Աստուծոյ սրբոց, որ են յԵփեսոս եւ հաւատացելոց... կամ զի՞նչ հայցէր յաղաւթելն, այլ զի բոլորով սրտիւ հաստատեսցին ի սէրն Յիսուսի Քրիստոսի։

49. 254բ-63բ ԾԲ. Վարդան սուրբ վարդապետի արարեալ եւ պարզե[ա]լ մեկնութիւն սկիզբն տեսլեանն Եզէկիէլի մարգարէին – [Բան.] Եւ եղեւ եւ յամին յերեսներորդի յամսեանն չորրորդի [Եզ. Ա. 1-4]... [Մեկն.] Աստուծով իմաստնացեալ Սաղամոն ասէ ուրեմն... հնազանդութիւն իշխեցելոց եւ հանգիստ հանգուցելոց, ընդ որս լիցի եւ մեզ հասանել շնորհիւ ողորմութեանց Աստուծոյ, որում փառք յաւիտեանս. ամէն։

Տե՛ս Վարդան Արեւելցի, Ճառք, ներբողեանք, աշխ. Յ. Քէոսէյեան, Երեւան, 2000 թ., էջ 122-135։

ա. 263բ-70ա Նորին Վարդան վարդապետի ի նոյն գրոց – [Բան.] Եւ ի մէջ նորա իբրեւ զտեսիլ բազմագունի ականց [Եզ. Ա. 4-15]... [Մեկն.] Այգի կիսակութ եւ ոճ արտոյ յագարակի... երախտաւորցն լիցի ողորմութիւն գտանել ի Քրիստոսէ Յիսուսէ մերոյ, որ է աւրհնեալ ընդ Հաւր եւ Սուրբ Հոգոյն աժմ եւ միշտ։

բ. 270ա-8բ Ի նոյն գրոց նորին Վարդանայ սուրբ վարդապետի – Եւ տեսի եւ ահաւասիկ անիւ մի յերկրի... [Մարգ. Եզեկ., Ա. 15-Բ. 1]. Աստուածագործ աշխարհիս յայսմիկ տարերք եւ մասունք ծնողականք են...

Ծնթ. Նախորդ՝ 263բ-70ա էջերի եւ այս միաւորները տպագրում փոքր-ինչ տարբերութիւններով ներկայացուած իբրեւ մէկ միաւոր՝ Վասն կառացն Եզեկիէլի ասացեալ վարդապետին Վարդանայ, տե՛ս տպ., էջ 136-60։

50. 278բ-82բ ԾԳ. Թագաւորք երկրի աւր յայտարարեալ են ու ի նոսին պարգեւս բաշխեն... եւ մեք գուցէ ընդ պարտ պատժոց պատ/// (վջ.)։

Ծնթ. ԾԴ/չիք։

51. 283ա-90բ ԾԵ. [Պատճառ Վարդավառին ի բանն] – Եւ արդ, զ«Ուրա՛խ լեր, երիտասա՛րդ»-ս [Ժող. ԺԱ. 9]։ Ի Սողոմոնէ Վարդավառիս ընթեռնուլ։ Այս է պատճառն. զի զայս տաւնս իբրեւ նշանակեալ... եւ ի միտ առնուլ, թէ ըստ ամենայնի մտանելոց է ի դատաստան, եւ գնալ ըստ կամաց դատաւորին Քրիստոսի, որում փառ[ք] յաւիտեան։

52. 290բ-6ա ԾԶ. Իգնատիոսի ի Ղուկա Աւետարան[ի մեկն]ութենէն – Եւ յամսեանն վեցերորդի առաքեցաւ Գաբրիէլ հրեշտակ յԱստուծոյ... [Ղուկ. Ա. 26] Ամիս վեցերորդ ըզՆիսան ասէ եւ ոչ եթէ ի թիւս ամսոցն... շարժեալ լինի Մարիամ ի Հոգոյն եւ ասէ Մեծացուսցէ։

Տե՛ս Իգնատիոս Սեւլեռնցի, Մեկնութիւն սրբոյ Աւետարանին, որ ըստ Ղուկասու, Կ. Պոլիս, 1735։

53. 296ա-304ա ԾԷ. Աստուածածնին ննջ<ն >ման – Պայծառ եւ հրաշալի է տաւնախմբութիւնս, միանգամայն եւ գերայզանց քան ըզբնութիւն... աւրհնեալ է յամենայնի ծնաւղն քո, աւրհնութիւն եւ փառք Հաւր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ այժըմ եւ միշտ։

54. 304ա-6ա Վասն կատարման ժողովոյն եւ խորհրդո պատարագի – Յետ ասացելոցս պարտիմք եւ զսրբոյ պատարագին բան եւ իմաստ եւ զնորին կատարման... համեմատ ծանուցեալ եւ աւրհնաբանեալ, ընդ որս եւ մեք արժանասցուք մեծի գոհութեանն եւ հաղորդութեան ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր, որում փառք յա[ւիտեան]։

Ծնթ. 304ա արտք. լս-ին՝ «Յաղագս պատարագին»։

55. 307ա-15ա ԾԸ. [Ի Մեծի աւուր Վարդավարին Այղակերպութեան Տեառն մերոյ ի Թաբովր. Երանելւոյն Յովհաննու Ոսկեբերանի Կոստանտինուպաւլսի եպիսկոպոսի ի Մաթէոսի Աւետարանին Մեկնութենէն. ձեռ. 1525, 429բ] – [Բան.] Ամէն ասեմ ձեզ, զի են ոմանք ի սոցանէ, որ աստ կան, որք մի՛ ճաշակեսցեն զմա[հ] մինչեւ տեսցեն զՈրդի մարդոյ եկեալ փառաւք [Մտթ. ԺԶ. 28]։ [Մեկն.] Քանզի բազում ինչ զվշտաց ճառեաց եւ զմահուանէ... այլ յեղծանել այնպիսի երեսաց գործոցն միայն քննութիւն լինի։

56. 315ա-9բ ԾԹ. [Ի բանն Մատթէոսի. Եւ ելեալ Յիսուս ի կողմանս Փիլիպեայ կեսարեան [Մտթ. ԺԶ. 13] – Պարտ եւ արժան է իմանալ, թէ ուստի գայր Տէրն ի կողմանս յայսոսիկ... սրբարար ի վերա անձանց մերոց, զի արժանի լիցուք մտանել ի հանգիստն յաւիտեան յաւիտենական ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր, որում պատիւ եւ զաւրութիւն յաւիտեանս։

57. 319բ-27ա Կ. Յաղագս տաւնի Սրբո Խաչին եւ նորին նաւակատեաց, որ ի չորեքտասանին կատարի Սեպտեմբերի ամսոյ ի փառս Աստուծոյ մերո[յ] եւ Տեառն Յիսուս Քրիստոսի – Ի ժամանակս Մեծին Կոստանդիանոսի, որ կոչի նա ամ խաղաղութեան մերո[յ]... շնորհեսցէ զթողութիւն յանցանաց իւրական ողորմութեամբն եւ գթութեամբն, որ է աւրհնեալ, գովեալ եւ բարեբանեալ յիմանալեաց եւ ի զգալեաց յաւիտեանս յաւիտեն։

58. 327բ-30բ ԿԱ. Յաղագս եկեղեցո – ՅԱռակացն Սաղոմոնի՝ Իմաստութիւն շինեաց իւր տուն [Առ. Թ. 1]։ [Մեկն.] Առակախաւսն Սաղոմոն ի բազում մասունս աւրինակաց... ուղղեցէ՛ք գիտութեամբն որդոյ զհանճար հոգեկեցոյցն առաքինութեան։

59. 331ա-3բ ԿԲ. [Ի բանն Ղուկայ. ձեռ. 1246, 211ա], Յետ այսորիկ երեւեցոյց Տէր այլ եւս եւթանասուն եւ Բ. եւ առաքեաց զնոսա... [Ղուկ. Ժ. 1] – [Մեկն.] Զայս նկարեալ եցոյց յաւրինակի անդ ի գալ ժողովրդեանն... ասէ՝ խնդացէ՛ք մի՛ ընդ այսոց հնազանդելն, այլ զի անունաք ձեր գրեալ են յերկինս։

60. 334ա-7ա ԿԳ. – Բարերարն բոլորից մարդասէրն Աստուած, որ ի յանճառ սիրոյ բռնադատեալ... ոչ լնու զբարիոք խնդրուածս մեր, իսկ երկրորդ ժամանակն եւ պատահումն իրացն։

61. 337ա-9բ ԿԴ. [Մեկնութիւն սրբոյ Աւետարանին, որ ըստ Ղուկասու արարեալ սուրբ վարդապետին Իգնատիոսի] – [Բան.] Դատաւոր մի էր ի քաղաքի ուրեմն, յԱստուծոյ ոչ երկնչէր... [Ղուկ. ԺԸ. 2]։ [Մեկն.] Դեմք առակիս ոմանց թւեցաւ, թէ... տա պատերազմ ընդ կրաւնիցն բառնալ զնայ, զոր սատարեսցէ Տէր Յիսուս Քրիստոս հոգով բերանոյ իւրոյ ըստ առաքելական ձայնին։

Տե՛ս Իգնատիոս Սեւլեռնցի, Մեկնութիւն սրբոյ Աւետարանին, որ ըստ Ղուկասու, Կ. Պոլիս, 1735, գլուխ ԺԸ. էջ ՅԵ-ՅԺ., ձեռագրի աւարտը թերի, մինչեւ տպագրի էջ ՅԹ.։

62. 339բ-42բ ԿԵ. [Ի բանն Պաւղոսի] Աղաչեմ զձեզ, եղբա՛րք գթութեամբն Աստուծոյ [Հռոմ. ԺԲ. 1] – [Մեկն.] Բազում ինչ ճառեաց վասն Աստուծոյ մարդասիրութենէն... եւ ոչ էր հպարտանալ, քանզի սկզբնաչար եղեւ ի [մ]էջ այս ախտ, որով անգեալ եղաք խորխորատս կորսեան։

63. 343ա-9բ ԿԶ. [Ի բանն Մատթեայ] Եւ տեսեալ Յիսուսի ժողովուրդս բազումս ել ի լեառն [Ե. 1] – [Մեկն.] Տես զանմեծարգութիւն նորա, զի ոչ ի քաղաքս եւ գեւղս շրջէր նոքաւք... յայնժամ լցուցանէ զքաղցեալսն անճառ բարութեամբն։

64. 350ա-3բ ԿԷ. [Ի բանն Յովհաննու] Եթէ սիրէք զիս, զպատուիրանս իմ պահեսջիք [ԺԴ. 15] – [Մեկն.] Քանզի ասաց նոցայ, թէ զամենայն զոր ինչ խնդրէք յանուն իմ... քարոզել տիեզերաց զհաւատս ճշմարիտս, որ ի Հայր եւ Որդի եւ յամենասուրբ Հոգին, որ է աւրհնեալ յաւ[իտեան]։

65. 355ա-8բ ԿԸ. [Ի բանն Մատթէի] Եւ ի ծնանելն Յիսուս ի Բեդղաէմ Հրէաստանի յաւուրս Հերոդէի արքա [Բ. 1] – [Մեկն.] Նախ զեղանակ ծնընդեանն եւ որ նովաւ լինելոց էր փրկութիւն ճառեաց... որով գնաին ուրախութեամբ յաշխարհն իւրեանց ընդ ցուցեալ ճանապարհն ի հր[ե]շտակէն։

66. 358բ-63բ ԿԹ. [Ի բան Մատթեայ] Յայնժամ գա Յիսուս ի Գալելիէ ի Յորդանան առ Յովանէս՝ մկրտիլ ի նմանէ (Գ. 13) – [Մեկն.] Աստուածաինքն ոչ ըստ մարդկայնոցս բերին ակամա շարժումն... աղտեղացայց կամ զի/// (վջ.)։

67. 364ա-8բ ՀԱ. [Վասն զանազան բնութեանց]

ա. 364ա Նշանք բնութեանց – Որ արիւն յաւել լինի, սպիտակ լինին երեսքն... պակասէ իւր միտքն։

բ. 364աբ Վասն բնութեան Ասկղիպեդեայ – Ասէ՝ ի մարդոյ ի գլխոյն գա ամենայն բարի... եւ ի կոկորդէն երթա ի ստամոքսն։

գ. 364բ-5բ [Վասն սննդեան մանկան] – Դիմոկրատէս հարցաւ, թէ սնունդ մանկանն եւ կերակուր ուստի՞ է եւ ո՞րպէս նայ յորովայնին։ Հիպոկրատէս ասաց, թէ՝ Կին յորժամ յղի լինի, կանացիքն արգելուն, եւ արիւն կանացիքն յամէն աւր պարզի... զի յարենէ կերակրեցաւ եւ սեւացաւ։

դ. 365բ-6ա Որ Իբասա բժըշկի՝ Վասն տղայոց – Բնութիւն լինի մանկանց ցրտին եւ գիջին... յորժամ չհանդուրժէ ունել, սովամահ լինի եւ անցուցանէ։

ե. 366աբ Վասն երիտասարդաց բնութեան Իբասա – Զի նման է ջերմութիւն այնպիսոյն հրոյ... ջրով արբցէ եւ զաւր հասարակ անաւթի կացցէ։

զ. 366բ-7ա Նորին վասն ծերոց բնութեանց – Զի ծերոց բնութիւն շրջի... զի տհալ է եւ զփորն լոյծ ունի։

է. 367ա-8ա Ասկղիպդայ վասն չորից բնութեանց մարդոյ եւ տարոյ եւ ամսոյ – Բնութիւն մարդոյ բաժանեալ է ի չորս առաջս... կծու ինչ եւ գինի անապակ խառնարբ։

ը. 368աբ Վասն բնութեան մարդկան – Բնութիւն է ի չորից նիւթոց... սաստկացեալ մասինն ծնընդական։

թ. 368բ Յաղագս բնակրութեան – Բնակրութիւնք են այսոքիկ. քաղց, ծարաւ... եւ զմահն, որ լինի ԺԴ. (14)։

ժ. 368բ Յաղագս եկամտից – Եկամուտք են այսոքիկ. որկորամոլականն, ագահականն, գիջականն... որ լինին հաւաստեւ Լ. (30)։

ժա. 368բ Յաղագս բնութեան հոգոյ – Հոգին հուր է... ի զերագահասն շարժողութիւն։

ժբ. 368բ Յաղագս բնակրութեան հոգոյ – Բնութիւնք հոգոյ են ցանկականն, ցասմնականն... առ բարի եւ առ չար։

ժգ. 368բ Յաղագս եկամտիցն – Եկամուտք հոգոյ են սնափառութիւնք, հպարտութիւնք... եդաք, որ են ԽԲ. (42)։

68. 369աբ ՀԲ. Ն[ա]խ[երգան] (լս-ից) – Բանն Աստուած կատարեալ աստուածութեամբն խոնարհեալ ի հայրական ծոցոյ... որ լուսաւոր առնէ զամենայն մարդ, որ գալոց է յաշխարհի։

– 369բ-72ա Այլ բան – Երկինք ասի եկեղեցի յաղագս բարձրութեան եւ պայծառութեան... աջ ունկն սրբոյ Կուսին, որ զուրախարարն լւաւ ի հրեշտակէն զաւետիս փրկութեան աշխարհի։

69. 372ա-4ա ՀԳ. Դրուատ ի սուրբ աւետարանիչն Յոհ[աննէս]. ծաղկաքաղ – Գերապայծառ է եւ հրաշափառ մեզ խորհուրդ տաւնախմբութե[ա]նս... ի բանալ դպրութեանցն, որո անճառ է իմաստութիւնն եւ անչափ գիտութիւնն, եւ նմա փառք յաւիտեանս։

ա. 374ա-7բ Վասն քահանա[յ]ից – Աստուած յորժամ զեղբայրն Մովսիսի առ իւր քահանաութիւն... եւ երթեալդ տանէ զմոլորեալն բառնալով ի վերայ ուսոցն խնդալով։

բ. 376բ-7բ Նախերգան Սարգսի վարդապետի յիշեա՛ ի Տէր – Ուղփաճեմ վարուք պանծացեալք եւ սնընդակիցք բարեպաշտութեան պարզք եւ անարատք գառինք... զիա՞րդ է պաճուճեալ, եթէ ոչ Հոգոյն Սրբոյ հրաշազան պարգեւաւք։

70. 377բ-81բ ՀԴ. Սեւէրիանոս ի հուրէ – Զմին ունելով աղբիւր ջրոյ բնութիւն յոլովից... որպէս նախահարքն մեր պատմեցին իմացեալ վասն սրբոյ կուսին Մարիամու, որ ծնաւ եւ մնաց անապական։

Ծնթ. Հմմտ. ձեռ. 1147, 503բ Մեծն հռետորի Տիրատրոյ՝ ի բան. Ամէն ասեմ ձեզ, որ կապիցէք երկրի։

ա. 381բ-2ա Յոհաննու Իմաստասիրի միաշաբաթի սրբոյ – Արդ, ասասցուք զխորհուրդ Միաշաբաթին, որ զհանդերձեալ բարեացն... նորին հրամանի հետեւել առաքելական կանոնացն հնազանդելով։

71. 382ա-6բ ՀԵ. [Ի բանն Ղուկասու]՝ Եւ եղեւ ընդ աւուրսն ընդ այնոսիկ... [Ղուկ. Բ. 1] – [Մեկն.] Քանզի առաջին աշխարհակալ Աւգաւստոս ցուցաւ... զի Աստուած սքանչելագործն երեւեցաւ յաշխարհի։

ա. 386բ-9ա Տապանակին – Եւ ասէ Տէր ցՄովսէս. Տեսցես զամենայն, որ ցուցաւ քեզ ամպանման խորանն... քաղաքակից լինել մեզ, սրբոցն եւ աստուածասիրաց անձանց, որպէս զի ի տաճարի նորայ ամենեքեան տացուք փառս։

72. 389ա-90ա ՀԶ. Յաղագս Վարդավառին – Թէ վասն էր Վարդավառ կոչի. այսպէս աւանդութեամբ ի նախահարցն մեզ պատմեցաւ... անուշաբուրակ բուսոցն դարձեալ բուրողական թէ տեսցեն ի Թափաւրական լերինն։

73. 390բ-1բ Այլ նախերգան – Բազում ինչ Սաղոմոն զնմանութիւն ունէր զՓրկչին... զվայելման ճառեաց, զկնի կատարածի գրոցն ասաց. Ուրախ լե՛ր, երիտասարդ։

74. 391բ-5ա ՀԷ. Յաղագս տաւնի ի Սրբոյ խաչին. Ի Սաղոմոնէ. Դարձեալ եթէ ոք ի նաւ ելեալ ընդ ամեհի [Իմաստ. Սող. ԺԴ. 1] – Առակախաւսն իմաստուն խրատ զգաւնութեան մատուցանէ... մխիթարիչ հոգեւոր տխրութեանց եւ լցուցիչ ամենայն կարաւտութեանց, վասն որոյ յիրաւի աւրհնի սա յամենեցունց, որով լինի արդարութիւն ի փառս Աստուծոյ։

75. 395ա-404բ ՀԸ. Գերունակն լոյս ի Հաւրէ լուսոյ ծագումն եւ ծնունդ յառաջ քան յաւիտեանս... որ իբրեւ զառիւծ գոչէ, ապա եթէ խոտորի ոք արտաքոյ կամաց նորայ, որ հրամայեաց, թէ՝ Որ զիս սիրեսցէ, զհետ իմ եկեսցէ եղէց /// (մի տող)։

76. 405ա-12ա ՀԹ. [Ի բանն Յովհաննու] Ե[ղեն յայնժամ նաւա]կատիք յԵրուսաղէմ եւ ձմեռն էր... [Ժ. 22] – [Մեկն.] Արարիչն բոլորից ժամարոնակն (՞) Աստուած էր ահր/// էին հանուրց րոպէից... յաններելի տանջանացն ///մէ փրկեսցէ զմեզ Քրիստոս Աստուած խոստովանողաց անուանն իւրոյ, որ է աւրհնեալ, գովեալ... յաւիտենից. ամէն։

77. 412աբ [Յաղագս իմաստասիրութեան, իմաստունի, իմաստակի եւ իմաստութեան] – Զանազան են իմաստք անուանադրութեանց եւ առանձնապէս ունին իւրաքանչիւր զտեսութիւն, զի այլ է իմաստասիրութեան անուն... զիմանալեացն դասապետութիւն ///ամք ըստ ան///ել անդասակարգութեանց //իեաց առ Եփեսացիս քանզի [կ]ամքն Աստուծոյ հա///լէ առ նոսայ։

Բ. 1ա-2ա, 306բ, 354ա [Բանք զանազանք, տոմարականք]

1. 1ա [Յաղագս երից նաւակատեաց] – (8 տող անընթեռնելի) Արարչական խնամքն որ միշտ բարեգթութեանդ ստեղծուածս իւր... եւ յայնժամն է կատարե[ալ] (2 բառ անընթեռնելի), ո՛վ Աստուած ընդ մարդկան բնակէ եւ փառաւորեն։

2. 1բ-2ա Յաղագս աղաւթից – Լուսազարդ իմաստիցն /// (1 բառ) որ միանգամ զքաղցրութեանն ճաշակ առեալ... եւ միտքն ի խնամս փառաց կամացն Հաւր, առաջի խաչին Յիսուսի Քրիստոսի գնեալ արեամբն նորա ի դէմս միւսանգամ գալըստեանն, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

3. ա. 306բ Առաջաւորի լրումն այսպէ՛ս արա. Առաջաւորի լրումն է – Կա՛լ զթւական հա[յ]ոցն, Թ. ի վերա բեր եւ... զգիր տարոյն ի վերա Յայտնութեանն դի՛ր, Առաջաւոր է։

բ. 306բ Այս ե անծերանալի բոլորն, որ կոչի Աղէքսանդրացի... ի միւս կիւրակէն անցնի, եւ լինի անսղալ։

4. 354ա Թիւք տանց աստուածեղէն գրոց – Արարածոցն ՏՅԷ. (4307), Ելիցն ՎՆԳ. (3403)... Տիտոսին ՂԷ. (97), Փիլիմոնին Զ. (6)։

354ա ի ստ. լս.՝ «Համարք աստուածաշունչ գրոցն տանց»։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

306ա Տէ՛ր Աստուած, ողորմեա՛յ անարժանիս՝ Գրիգորի ի քում գ[ալստեան]։

354ա Յիշեա՛ ի Տէր զգծողս եւ զխոշորութիւն գրոյս մի՛ աղարտէր, զի եւ դու յիշեսց[ես] ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ, որ է աւրհ[նեալ] յաւիտեան։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 306ա (ԺԵ. դ., բոլորգիր) Ես՝ նուաստ ծառայս Աստուծոյ Սահակ վարդապետս, գնեցի զայս գիրքս եւ այլ եւս եւթն գիրք ի Գրիգոր վարդապետին եղբաւր որդեացն՝ ի յարդար արդեանց իմոց եւ եդի ինձ եւ իմոցն յիշատակ բարի։ Եւ արդ, ով ոք որ վարդապետ լինի եւ յիմ ազգէ եւ կամ ի յայս /// (2 բառ ջնջած, անընկալելի), նայ ժառանգէ զիմ վարդա[պետա]կան գրեանքն, որ է այս Տաւնապատճառս, Միխայէլն, Բառագիրքն, Աւէտարանի մեկնիչ Բ. գիրք, Յովասափ, Բարսեղ, Գրիգորի աղաւթքն, Ընթերցուածն եւ Եսային ի ներս, Սողոմոնն եւ շատ իրք ի ներս։ Այս գրեանցս ոչ /// կայ եւ ոչ /// (1 բառ ջնջած) եւ ոչ ի միմեանց բաժանումն բանիւ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի։

2. 412բ (ԺԵ. դ., բոլորգիր) Նախնին մեր Գրիգոր վարդապետն /// գրոցս եւ քիչ ինքն է գրել յոյժ սիրով /// [Սահ՞]ակ վարդա[պետ՞] /// (1 բառ) վերջ (՞)։ /// (3-4 բառ) Աստուծոյ մերո յ/// (1ա) բանք ///[փա]ռաւոր հաւաքեալ յա///ալն յաստուածային ծա[ղկանց] եւ բուրէ զհոտ /// (2-3 բառ) հաստա(՞)///։

3. 269բ (ԺԶ. դ., նոտրգիր) Զմեղօոր ըՌօհիջան յիշա՛յ առ Տէր։

4. 1ա ստ. լս. (1651 թ-.ից յետոյ, նոտրգիր) Այս գիրըս ես անարժան Պօղ(՞)/// թիւին ՌՃ./// (1651-ից յետոյ)։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ մատիտով «Տօնապատճառ 3524», Ա. փեղկին 4×2,3 կարմիր կտորի վրա «3524», 20ա՝ «Ն[ւաստ] Յովհաննէս ծ[այրագոյն] վարդապետ Գրիգորեան, ի Րուսճուք Պուլկարիոյ»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 11ա՝ «աաա», 12ա՝ խզբզոց, 22բ՝ «գգ»։

 

 

3525

ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՒԱՑԻ, ՔԱՐՈԶԳԻՐՔ

(խմբագրութիւն Յակոբայ Ղրիմեցւոյ)

 ՊԿԷ. – 1418

ԳՐԻՉ, ՍՏԱՑՈՂ՝ Յովհաննէս։

ԹԵՐԹ՝ 503։ ՊՐԱԿ՝ 4+Ա-ԽԲ×12 (ԽԱ 11, ԽԲ 8)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18×13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (14,5×10,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 255ա)։ ՏՈՂ՝ 33։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի (Ա. փեղկին կապգրով երկիցս դրոշմուած՝ «Ա[ՍՏՈՒԱ]ԾԱՏՈՒՐ ԵՐԷՑ»*). միջուկը՝ տախտակ. աստառը՝ դեղին շերտազարդ մետաքս, երկաթէ վարդեակահիմք երկու գամով. լուսանցակողերը՝ կարմիր, վր. եւ ստ. մասերում հիմքերին մօտ սեւով եզրագծած։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Գ+ԴԵ՝ ԱԲ, ԴԵ՝ նորոգման, չգրուած դեղնաւուն թուղթ, Գ՝ հին պհպ-ը, հետագայում գրոտած։

Ծնթ. Խմբ. Հմր 3479 եւ 3525 ձեռագրերի կազմերը պատրաստել է Աստուածատուր երէցը ԺԸ. դարում։ Երկու ձեռագրերի կազմերի Ա. փեղկերի ներքեւում էլ առկայ է (Հմր 3525 ձեռագրում երկիցս) նոյնական չափի եւ ձեւի գործիքի դրոշմ՝ «Ա[ՍՏՈՒԱ]ԾԱՏՈՒՐ ԵՐԷՑ». Տե՛ս նաեւ Հմր 3479 ձեռ-ի նկրգր-ը ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 6ա։ Լուսանցազարդ՝ բուսական (6ա)։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյն՝ վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին տեղ-տեղ գունաթափ, դռնակը, 2 գամը եւ 3 կապիչներն ընկած՝ կան կապիչների մետաղէ հիմքերը եւ գամերի վարդեակահիմքերը եւ 1 գամ, նորոգուած Ի. դարի 70ականներին, մէջքը նորոգման շագանակագոյն կաշի. Ե. պրակից սկսած (թ. 53) մինչեւ վերջ պրականիշերը հետագայի ձեռքով գրուած նաեւ ամեն պրակի 2րդ թերթի ա. երեսին. թ. 1-7՝ եզրերն ամրացուած կիսաթափանցիկ թղթով, գրեթէ բոլոր թերթերի հիմքերը մգացած խոնաւութիւնից, թ. 459-503՝ ստ. եզրերը եւ անկիւնները բորբոսի հետքերով, թ. 220-50՝ արտք. լս-ի եզրերին տողերի գծումների համար արուած անցքեր. թ. 61՝ թղթի սկզբնապէս ունեցած պատռուածքի վրայ եղած կարկատանն ընկած, 1-12րդ տողերի բնագիրը վնասուած, 119ա՝ գրադաշտին 4 տողի վրայ սպիտակ թուղթ սոսնձած, թ. 64 ստ. լս.՝ անցք. թ. 112բ արտք. լս-ի մի մասն ամրացուած այլ թղթով, թ. 261 ստ. լս-ի թափուած մասը լրացուած, 341բ՝ գրադաշտի վնասուած 2 տողը նորոգուած այլ թղթով, բնագիրը լրացուած. թ. 247-9՝ գրադաշտի երկրորդ սեան վրայ 1-2 սմ տրամագծով անցքեր, թերեւս այրուածքից, հետագայում այլ թղթով լրացրած եւ բնագրի պակասը օրինակուած, թ. 353-7՝ գրադաշտին ցեցի անցքեր, որի պատճառով թ. 357ի բնագիրը 7 տողի չափով մասամբ վնասուած, թ. 292-3՝ գրադաշտին եւ արտք. լս-ին փոքրիկ անցքեր, թ. 436՝ ստ. լս-ի պրականիշի տեղում ջնջած, պոկուած, վնասուած։

Ծնթ. Համառօտ ցուցակում (Ա., էջ 1033) հարցականով ձեռագրի գրչութեան վայր է համարուած Ղրիմը, բայց ձեռագրում այդ ենթադրութեան որեւէ հիմք չգտանք։ Եթէ դա մակաբերուած է Յակոբ Ղրիմեցու՝ այստեղ առկայ անունից, ապա պէտք է յիշենք, որ 1416-1418 թթ-ին նա Ղրիմում չէր, այլ՝ Մեծոփայ վանքում. ըստ յիշ-ի՝ ձեռագրի գրչութեան հետ նա որեւէ առնչութիւն չունի. Տե՛ս նաեւ՝ Յակոբ Ղրիմեցի, Տոմարագիտական աշխատութիւններ, աշխ. Ջ. Էյնաթեանի, Երեւան, 1987, էջ 23-29։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 3ա-489բ Գրիգոր Տաթեւացի, Քարոզգիրք

– 3ա-4բ Ցանկ է առաջիկայ գրոցս քարոզի, մանաւանդ եւ ծաղկաքաղ բուրաստանի՝ արարեալ վասն դիւրաւ գտանելոյ ուսումնասիրաց եւ հետեւողաց իմաստութեան, քանզի ոչ ինչ է, զոր խնդրես եւ ոչ գտանես ի սմա – Ա. Նախ՝ վասն պատուոյն Ադամայ. մարդ ի պատուի էր եւ ոչ իմ[ացաւ]... [Ճ]ՀԶ. Յիշատակարան է գրոցս եւ կատարումն ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ։

– 4բ-5ա [Նախերգան] – Յանսկիզբն սկիզբն է եւ ի սկիզբնապատկան պատճառէն ներգործեալ բնաւորացն բոլոր բնութիւնք եւ համայն լինելութիւնք եղելոց Էից... կամք դեռեւս մարմնով, թէպէտ ոչ կենդանի հոգով։

ա. 6ա-7բ [Ա.] Գրիգորի եռամեծի եւ քաջ հռետորի աշակերտի Յոհաննու Որոտնեցոյ ի բան Սաղմոսին՝ Մարդ ի պատուի էր եւ ոչ իմացաւ։ [ԽԸ. 11] – Նախ տեսանելի է, թէ զինչ էր պատիւ մարդոյն... ի յետ մեռանելոյն կորուսին զկեանս հանդերձեալ կենացն, ըստ այնմ՝ Երթա՛յք յինէն անիծեալք (Ձմեռան ԿԵ.)։

բ. 7բ-11ա Բ. Նորին, ի բանն Յոբայ՝ Փորձութիւնք են կեանք մարդկան ի վերայ երկրի [Է. 1] – Ասէ իմաստունն՝ Ոսկի փորձի ի բովս, եւ մարդ ընտրի ի նեղութիւնս... եւ շահեցար զքանքարն, զոր եւ մեք մաղթեսցուք արժանի լինել մասնաւորիլ սրբոցն ի լոյս անթառամ ցնծութեան, անտրտում ուրախութեան, յաւիտենական եւ անվաղճան կենացն ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն (Ձմեռան ԻԵ.)։

գ. 11ա-3ա Գ. Նորին վասն խորհրդոց մեղաց, ի բանն առակին՝ Խորհրդոց ամբարշտաց հարց եւ փորձ եղէց [Իմաս. Ա. 9] – Երեք են տեսակ մեղաց, զոր գործեն մարդիկ... զսատանայ իբր պատճառ մոլորութեան մեր, վասն այն, որ այսպիսի հարցափորձութիւնս լինի, պարտ է սուրբ պահել զխորհուրդս մեր ի չարէ (Ամառան ԾԳ.)։

դ. 13ա-6ա Դ. Նորին քարոզ վասն լեզուի. Մահ եւ կեանք ի ձեռն լեզուի է [Առակ. ԺԸ. 21], ասէ յԱռակն – Տէր մեր եւ Աստուածն Յիսուս Քրիստոս հրամայէ յԱւետարանին... հալածին ի ձայնէ թագաւորին, որ ասէ՝ Ոչ գիտեմ զձեզ, երթա՛յք յինէն, անիծեալք (Ամառան ԾԴ.)։

ե. 16ա-8բ Ե. Յաղագս սկզբնական մեղաց եւ մահացուին եւ ներելոյն, ի բանն՝ Անօրէնութեամբ յղացաւ եւ ի մեղս ծնաւ զիս հայր (մայր) իմ [Սաղ. Ծ. 7] – Մեղք անունն մի է եւ բոլորապէս յերիս տեսակս որոշի... ընդդէմն եւս, վասն որոյ ասէ Եսայի. Վա՛յ, որ ասէ զչարն բարի կամ զբարին չար. եւ այլն. եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն (Ամառան Ծ.-ԾԲ.)։

զ. 19ա-20ա Զ. Յայլմէ քարոզ Յաղագս մեղաց եւ անուանց նորին – Արդ, նախ գիտելի է զզանազանութիւնս, որ ի մէջ չարին մեղաց մեղադրութեանն արատին... զի ամենայն գործ նորա կամ արդար են կամ բարեգութ։

է. 20ա-2բ Է. Յաղագս գարշութեան մեղաց՝ յայլմէ, ի բանն՝ Թշուառակ[ա]ն առնէ մէղքն զժողովրդեան – Հարցեալ եղեւ Բիաս, որ էր մի յեւթանց փիլիսոփայից՝ Զի՞նչ բարէգոյն եւ երանելի... զնոյնն առնէ եւ զմեղքն ի հոգին, որպէս ասէ Յոբ ԼԳ. Մերձեցաւ յապականութիւն անձն նորա եւ կեանք նորա ի դժոխս։

ը. 22բ-4բ Ը. Դարձեալ յաղագս գարշութեան մեղաց, ի բանն՝ Ապականացն եւ պղծացն յանաւրէնութեան իւրեանց – Որպէս ասէ փիլիսոփայն՝ Ամենայն ապականութիւն բնականապէս է... զմին ի տանջանս, որպէս ասէ Մատթէոս ԻԵ.՝ Երթիցեն նոքա ի տանջանսն յաւիտենականս, եւ արդարքն ի կեանսն յաւիտենականսն։

թ. 24բ-8ա Թ. Նորին վասն կամայ եւ ակամա մեղաց, ի բանն Յօհաննու. Են մեղք, որք մեղք են եւ են, որք մահու չափ են [Ե. 16] – Բնական ընտրողութեամբ ամենայն ոք բանական ստեղծաւ ի յԱստուծոյ... նոյնպէս անհաւատին եւ մեղաւք մեռելոյն անօգուտ է յետնոցն յիշատակութիւն, վասն որոյ այսօր պարտ է մեզ դառնալ ի մեղաց եւ արժանաւորիլ ողորմութեանն Աստուծոյ, որում փառք յաւիտենական (Ամառան ԽԷ.)։

ժ. 28ա-30ա Ժ. Նորին քարոզ վասն մեղաց, ի բանն՝ ասէ մարգարէն Ամովս, եթէ՝ Առնէ զողորմութիւն Աստուած ի Ռ. (1000) ա[զ]գս եւ հատուցանէ զմեղս հարց յորդիս, յերից եւ ի Դ. ազգս [Ելք, ԼԴ. 7] – Առնել զողորմութիւն ի Ռ. (1000) ազգս, կրկին իմացումն ունի... պարտ է վարդապետին առաւել զբարիս գործել, եւ ըստ բարեաց գործոցն զանազանապէս եւ առաւել ունին զպատիւ եւ զփառս վարձուց հատուցման ի Քրիստոսէ Աստուծոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն (Ամառան ԽԸ.)։

ժա. 30ա-5բ Ժ[Ա]. Նորին վասն աստուածային առաքինութեանց եւ նախ վասն հաւատոյ, ի բանն որ ասէ Յակօբոս՝ Հաւատք առանց գործոց մեռեալ են [Յակ. Բ. 22] – Ասեն վարդապետք, եթէ առաքինութիւն է առնելն եւ ոչ գիտելն միայն... զի ընդ հաւատոցտ եւ զգործդ ուղիցէք, զի հանդերձեալ բարեացն արժանաւորասցուք ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն (Ամառան ԺԳ.)։

Ծնթ. 33բ, 35ա՝ ստ. լս-ին 3-4 տող գրած, ապա ջնջած, անընթեռնելի, թերեւս բովանդակութեան հետ կապուած ինչ որ նշումներ, ընթեռնելի է միան 33բ՝ «Եվսեբն (ղիրն) բանին յորժամ ի ///»։

ժբ. 35բ-7ա ԺԲ. Նորին քարոզ Վասն յուսոյ, ի բան առաքելոյն՝ Յոյս ոչ երբեք ամաչեցուցանէ [Առ Հռոմ., Ե. 5] – Եւ վասն յուսոյ Դ. ինչ տեսանելի է... եւ Հոգին Սուրբ մխիթարեսցէ անզրաւ յաւիտենիւ, որում փառք յաւ[իտեան] (հմմտ. Ամառան, ԺԵ)։

ժգ. 37ա-40ա ԺԳ. Յայլմէ քարոզ վասն սիրոյ, ի բանն՝ Այս է պատուէր իմ, զի սիրեսջիք զմիմեանս [Յովհ. ԺԵ. 11] – Վարդապետք ասեն, թէ սուրբ սէրն Դ. յատկութիւն ունի... ընդդէմ այնոցիկ ասէ Քրիստոս՝ Այս է պատւէր իմ, զի սիրեսջիք զմիմեանս, որ եւ զմեզ արժանի արասցէ սիրոյն իւրոյ եւ ողորմութեանն, եւ Քրիստոսի փառք։

ժդ. 40ա-2բ ԺԴ. Յայլմէ քարոզ վասն սիրոյ, ի բանն՝ Այս է պատուէր իմ, զի սիրեսջիք զմ[իմեանս] [Յովհ. ԺԵ. 11] – Ասեն իմաստունք, թէ թշնամութիւնն մեծ պակասութիւն է ի մէջ մարդկան... «Յայսմանէ ծանիցեն, թէ իմ աշակերտք էք, զմիմեանս սիրիցէք»։ Եւ Քրիստոսի Աստուծոյ փառք յաւիտեանս (Ամառան, ԺԶ.)։

ժե. 42բ-4ա ԺԵ. Նորին դարձեալ վասն հաւատոյ, յուսոյ եւ սիրոյ, ի բանն՝ Հաւատք սիրով յաջողեալք [Գաղ. Ե. 6] – Միտքս մեր եւ հոգիս բանական լոյս է ստեղծեալ, ոչ զգալի, այլ իմանալի եւ անմարմին... եւ արժանաւորեսցէ գործոց բարեաց ի Քրիստոս Յիսուս Տէր՛՛ (Ամառան ԺԴ.)։

ժզ. 44ա-6բ ԺԶ. Նորին վասն խոհեմութեան, ի բանն՝ Երանեալ է այր, որ եգիտ զիմաստութիւն [Առակ. Գ. 13] – Իմաստասիրութիւնն բաժանի ի տեսական եւ ի գործնական ըստ փիլիսոփային... յիրաւի երանէ զնոսա, որք գտանեն զիմաստութիւն եւ զհանճար, եւ Քրիստոսի փառք (Ամառան Ի.)։

ժէ. 46բ-8բ ԺԷ. Նորին վասն արիութեան, ի բանն Գործոց՝ Ի փոյթք մի՛ վեհերոտք հոգով եռացէք [Հռոմ. ԺԲ. 11] եւ կամ՝ Ո՛վ վատ, ե՛րթ առ մրջիւնն [Առակ. Զ. 6] – Զվաստակ արիութեան գործոց ունիմք ի Դ. իրաց հաստատեալ... զերծանիլ յայսմ վտանգէ եւ կեալ պարզ երեսօք առաջի Աստուծոյ, որ աւրհ[նեալ է] (Ամառան ԻԱ.)։

ժը. 48բ-50ա ԺԸ. Նորին վասն գործոյ, ի բանն որ ասէ՝ Եդ Աստուած զմարդն ի դրախտին՝ գործել եւ պահել [Ծննդ. Բ. 15] – Ի բանէս յայսմանէ յայտնապէս տեսանեմ... բայց միայն մի մարդոյ, որոյ է գործն, որոց եւ մեզ տացէ Քրիստոս Աստուած ժրութիւն, ժուժկալութիւն եւ կարողութիւն, զի վաստակեսցուք զհոգեւոր եւ զմարմնաւոր գործն եւ ժառանգեսցուք զներկայս եւ զհանդերձեալ (Ամառան ԻԲ.)։

ժթ. 50ա-3ա ԺԹ. Նորին վասն հալալ, որ է՝ արդար, ամուսնութեան, ի բանն՝ Պատուական է ամուսնութիւն, եւ սուրբ են անկողինք, բայց զշունն եւ զպոռնիկն դատի Աստուած [Եբր. ԺԳ. 4] – Յորժամ ստեղծեց Աստուած զառաջին մարդն եւ եդ ի դրախտին... Վասն այն ասէ՝ Պատւական է ամուսնութիւն, եւ սուրբ անկողինք, այլ զշունս եւ զպոռնիկս դատի Աստուած (Ամառան ԻԶ.)։

ի. 53ա-7ա Ի. Նորին վասն արդարութեան, ի բանն Ովսէի որ ասէ՝ Սերմանեցէ՛ք զարդարութիւն եւ հնձեցէ՛ք զպտուղն կենաց [Ովսէ. Ժ. 12] – Արարչագործն Աստուած կազմեաց զմարդն ի պատկեր իւր... եւ յամենայն ինչս արդարութեամբ ուղղեսցէ զկեանս իւր։ Այս է սերմանել զարդարութիւն, եւ ապա յետ այնորիկ հնձեսցէ զկեանսն յաւիտենից ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն (Ամառան ԻԷ.)։

իա. 57ա-9ա ԻԱ. Նորին վասն արդար վաճառաց եւ կշռոց, ի բանն առակին՝ Կշիռ նենգութեան պեղծ է առաջի Տեառն, կշիռ արդար ընդունելի է նմա [Առակ. ԺԱ. 1] – Որպես ասէ մարգարէն՝ Արդար է Տէր եւ զարդարութիւն սիրէ, զուղղութիւն տեսանեն... զի հատուսցէ ամենեցուն եւ զվարձս վաստակոց իւրոց. Չափ զե[ղ]ուն, թաթաղուն ըստ անսուտ խոստմանցն Քրիստոսի, որ եւ մեզ տացէ մասն (Ամառան Լ.)։

իբ. 59ա-61ա ԻԲ. Նորին վասն զրկանաց, ի բան Ժողովողին՝ Տեսի զրպարտութիւն ի ներքոյ արեգական եւ արտասուք զրպարտելոցն, եւ ոչ ոք էր, որ մխիթարէր [Ժող. Դ. 1] – Ի բազում եւ ի զանազան մեղաց, զոր գործէ մարդ, մինն զրպարտելն է եւ զրկելն... աղքատին ողորմութիւն տացուք եւ ողորմութեան հանդիպեսցուք ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր, որ՛՛ (Ամառան ԼԱ.)։

իգ. 61բ-3բ ԻԳ. Նորին վասն պահոց։ Այլեւ վասն առաջաւորին, ի բանն Յունանու՝ Ահա երեք աւուրք, եւ ոչ եւս իցէ [Յօն. Գ. 4] – Վասն պահոց գիտելի է, զի մարդն հոգի է եւ մարմին... եւ երրորդ, զի նոցա անւամբն ճանաչեմք զտօնս, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս (Ձմեռան ԻԶ.)։

իդ. 63բ-5բ ԻԴ. Նորին վասն Դ.շաբաթի եւ ուրբաթի, ի բանն՝ Պահեմ երկիցս ի շաբաթու եւ տա[մ]՛՛ [Ղկս. ԺԸ. 12] – Պատճառ պահոցս, որպէս ասէ սուրբն Բարսեղ... եթէ՛ տերունական եւ եթէ՛ սրբոցն, որոց արժանիս արասցէ զմեզ Քրիստոս ամենայն զղջացելոցն, եւ նմա փառք (Ձմեռան ԻԷ.)։

իե. 65բ-9բ ԻԵ. Նորին քարոզ, ի բանն՝ Պահեալ զԽ. (40) տիւ եւ զԽ. (40) գիշեր, ապա քաղցեաւ [Մտթ. Դ. 2] – Յաղագս քառասներորդաց պահոցս Գ. ինչ հարցանելի է... ապա արժանի լինիմք մտից արքայութեանս եկեղեցոյ, շնորհոք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ (Ձմեռան ՀԸ.)։

իզ. 69բ-71ա ԻԶ. Նորին վասն պահոց, ի բանն Զաքարիայ՝ Պահեա՛ ինձ ի չորից, պահեա՛յ ի հնկից, պահեա՛յ յԷ.անց, պահեայ՛ ի տասնից [Զքր. Ը. 19] – Գիտելի է, զի հինգ տեսանեմք զպատճառս հիւանդութեան մարմնոյ եւ հինգ առողջութեան... զաստուածային մարմին եւ արիւնն ճաշակել ի փառս (Ամառան ՂԵ.)։

իէ. 71ա-4ա ԻԷ. Դարձեալ վասն պահոց, ի բանն՝ Պահեալ զԽ. (40) տիւ եւ զԽ. (40) գիշեր, ապա քաղցեաւ [Մտթ. Դ. 2] – Վարդապետք ասեն, թէ ամենայն մեղք Դ. աստիճան ունի... եւ վայելել զպսակն յաւիտենից, եւ նմա փառք (Ձմեռան ԻԲ., խմբագրուած)։

իը. 74ա-80ա ԻԸ. Նորին քարոզ, ի բանն տէրունականն՝ Յորժամ յաղաւթս կացցէք, ասացէք՝ Հայր մեր, որ յերկինս [Մտթ. Զ. 8] – Ամենայն աղաւթք յոյժ պատուական եւ գովելի գործեն... յամենայն բերանոյ եւ յամենայն շնչոյ փառք եւ երկրպագութիւն յաւիտեան (հմմտ. Ամառան Թ, Ժ, ԺԱ)

իթ. 80ա-3ա ԻԹ. Վասն աղօթից, ի բանն Ղուկասու՝ Յամենայն ժամ պարտ է յաղաւթս կալ եւ ո՛չ ձանձրանալ [Ղուկ. ԺԸ. 1] – Վարդապետք ասեն, թէ աղօթքն յոյժ պիտանի է վասն Գ. պատճառի... եւ ուշ դնել նկարագրին եւ խնդրուածոյն հաւատով եւ սիրով, առնուն վարձս ի Քրիստոսէ, որում փառք (Ձմեռան ՀԹ.)։

լ. 83ա-4ա Լ. Նորին վասն առաւաւտու, ի բանն՝ Ընդ առաւօտս կանխե[ցից] [Սաղ. ԿԲ. 7] – Վասն բազում պատճառի ընդ առաւաւտս աղաւթելի է մեզ... եւ երանաւէտ կոչմանն արժանի արասցէ առհասարակ զամենայն հաւատացեալքս ի Քրիստոս Յիսուս Տէր (Ամառան ՁԶ.)։

լա. 84ա-7ա ԼԱ. Նորին դարձեալ վասն առաւօտու, ի բանն՝ Ի գիշերաց կանխէ հոգի [Եսյ. ԻԶ. 9] – Արարիչն արարածոց Աստուած զժամանակ կենաց մարդկան տիւ եւ գիշեր է արարեալ... այն է, որ ասէ քաղցր ձայնիւ, եթէ՝ Եկա՛յք օրհնեալք Հօր իմոյ՛՛, որում եւ զմեզ արժանի արասցէ Քրիստոս (Ամառան ՁԷ.)։

լբ. 87ա-8ա ԼԲ. Նորին վասն ճաշու ժամուն, ի բանն՝ Ես առ Աստուած կարդացի, եւ Տէր [Սաղ. ԾԴ. 17] – Արդ, վասն բազում պատճառի յաղօթս կալի է մեզ ի հասարակ աւուրս... զայս ունի պատճառ ճաշու ժամն, որք ամենեքեան ժողովիմք յեկեղեցիս եւ (Ամառան ՁԸ.)։

լգ. 88ա-9բ ԼԳ. Նորին վասն երեկոյին, ի բանն՝ Ես առ Աստուած կարդացի, եւ Տէր [Սաղ. ԾԴ. 17] – Եւ վասն բազում պատճառի պարտ է յերեկոյս աղօթել... հինգերորդ՝ Սուրբ կոչել զանուն Աստուծոյ ի վերայ քոյ (Ամառան Ղ.)։

լդ. 89բ-90ա ԼԴ. Նորին դարձեալ վասն ձայնական աղօթից՝ Ձայնիւ իմով ես առ [Սաղ. ՃԽԱ. 2] – Գիտելի է, զի վասն բազում պատճառի բարձր ձայնիւ աղօթեմք... ըստ այնմ՝ Որ խոստովանի յիս առաջի մարդկան, խոստով[անեցայց] առաջի Հօրն, ըստ Դաւթի՝ Խօսէի զվկայութիւնս՛՛ (Ամառան ՂԱ.)։

լե. 90ա-1ա ԼԵ. Դարձեալ վասն ձայնական աղօթից՝ Ձայնիւ իմով ես առ Տէր կարդ[ացի] [Սաղ. ՃԽԱ. 2] – Եւ վասն բազում պատճառի ձայնիւ աղօթելի է մեզ... եւ բարութեանցն Աստուծոյ հասանել, որում փառք յաւիտեանս. ամէն (Ամառան ՂԲ.)։

լզ. 91ա-2ա ԼԶ. Նորին վասն աղօթից, ի բանն՝ Պատարագ աւրհնութեան փառաւոր արասցէ [Սաղ. ԽԹ. 23] – Զի ինքն մարգարէս դարձեալ ասէ՝ Պատարագ Աստուծոյ հոգի խոնարհ... այս կոչի աղօթք եւ պատարագ, եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ (Ամառան ՂԳ.՝ խմբագրուած)։

լէ. 92ա-4բ ԼԷ. Նորին վասն աղքատաց, ի բանն՝ Երանի, որ խորհի զաղքատք եւ [Սաղ. Խ. 1] – Նախ պարտ է գիտել, թէ զի՞նչ է զանազանութիւն աղքատին եւ տնանկին... Եւ վասն արտասուացն քոց զանտրտում ուրախութիւնն ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր, որ է աւրհնեալ յաւիտեանս (Ամառան ՂԶ.)։

լը. 94բ-8ա ԼԸ. Նորին դարձեալ վասն ողորմութեան, ի բանն՝ Տուր բաժին եւթանց, այլեւ ութից (Ժղվղ, ԺԱ. 2) – Ասեն վարդապետք, եթէ զամենայն ինչ, զոր տուալ է Աստուած մարդոյս... վասն պատառ մի հացի եւ բաժակ մի ջրոյ, եւ Քրիստոսի փառք (հմմտ. Ամառան ՂԷ., ՃԻԲ.,՝ վերջը խմբագրած)։

լթ. 98ա-100ա ԼԹ. Նորին վասն ողորմութեան, ի բան Առակին՝ Ողորմութեամբ եւ հաւատով սրբին մեղք [Առակ. ԺԳ. 27] – Զամենայն արարածս, զոր ստեղծ Աստուած, բարի եւ օգտակար արար... շահ եւ օգուտ լինի մեզ յողորմութենէն, որպէս ուսոյց իմաստունն մեզ, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս (Ամառան ՂԸ.ի մի մասը)։

խ. 100ա-2ա Խ. Նորին թէ զինչ վնաս լինի յանողորմութենէն եւ կամ զեն – Որ զրպարտէ զտնանկն, բարկացուցանէ... եւ յետ աստեացս ընդ իմաստուն սուրբ կուսանացն արժանաւորեսցէ շնորհօք եւ ողորմութեամբ Քրիստոսի, որ է աւրհնեալն եւ յաւիտեանս (Ամառան ՂԸ.ի շարունակութիւնը)։

խա. 102ա-5ա ԽԱ. Նորին դարձեալ վասն ողորմութեան, ի բանն՝ Եղերո՛ւք գթածք, որպէս եւ Հայրն ձեր [Ղուկ. Զ. 36] – Արարիչն ամենայն արարածոց է նախախնամօղ եւ պահապան... եւ արդարքն ի կեանս վասն ողորմութեանն, եւ Քրիստոսի փառք յաւիտեան. ամէն (Ամառան ՂԹ.)։

խբ. 105ա-7ա ԽԲ. Նորին դարձեալ վասն ապաշխարութեան, ի բանն՝ Ապաշխարեցէ՛ք, զի մերձեալ է արքայութիւն [Մտթ. Գ. 2] – Վարդապետք ասեն, թէ ապաշխարութիւնն մեծ զօրութիւն ունի... վասն այնորիկ ոչ է պարտ լսել սատանայի, այլ Քրիստոսի, որ ասէ՝ Ապաշխարեցէ՛ք, զի մերձեալ է արք[այութիւն], որում փառք եւ գոհութիւն յաւիտեանս. ամէն։

խգ. 107բ-9բ ԽԳ. Դարձեալ վասն ապաշխարութեան, ի բանն՝ Ապաշխարեցէ՛ք, զի մերձեալ է արքայութիւնն [Մտթ. Գ. 2] – Նախ տեսցուք, թէ զի՞նչ է ապաշխարութիւն... եւ թէ եկայք առ իս ամենայն աշխատեալք եւ ծանրաբեռինք, եւ ես հանգուցից (Ամառան ՀԵ.՝ վերջը խմբագրած)։

խդ. 109բ-12բ ԽԴ. Դարձեալ վասն ապաշխարութեան, ի բանն՝ Ապաշխարեցէ՛ք, զի մերձեալ է ար[քայութիւն] [Մտթ. Գ. 2] – Տէրն մեր զապաշխարութիւնն բանիւ եւ արդեամբք կամեցաւ ցուցանել... երրորդ. զի փառք եւ պսակ է արդարոց եւ կատարեալ խոստովանողաց (սկիզբը Ամառան ՀԶ., 11բ-ից ՀԷ.)։

խե. 112բ-4բ ԽԵ. Լուացարո՛ւք, սրբեցարո՛ւք, ընկեցէ՛ք զչարիս յանձ[անց] [Եսայ. Ա. 16] – Զսրբութիւն աղտեղութեան ոչ միայն ի կենդանի մարդս տեսանեմք... պահօք որպէս քերելով, աղօթիւք որպէս հրով (Ձմեռան ԿԹ.ի մի մասը, 114աբ՝ մասն Ամառան ՀԹ.՝ «Եւ գիտելի է զի մկրտութիւնն եւ խոստովանութիւնն զմի շնորհ ունին... աղօթիւք որպէս հրով»)։

խզ. 114բ-6բ ԽԶ. Նորին դարձեալ վասն խոստովանութեան, ի բանն՝ Ես կամօք իմովք խոստովան եղէց քեզ [Սաղ. ԻԷ. 7] – Եւ վասն խոստովանութեան Բ. ինչ ասելի է. նախ՝ զկերպ խոստովանութեան... քան զբազում տանջանս արտաքուստ, եւ Քրիստոսի փառք (Ձմեռան ԿԹ.ի շարունակութիւնը, վերջը խմբագրած)։

խէ. 116բ-9բ ԽԷ. Դարձեալ վասն խոստովանութեան, ի բանն՝ Խոստովա՛ն եղերուք միմեանց զմեղս [Թղթ Յկբյ, Ե. 11] – Գիտելի է, զի ըստ վարդապետաց սրբոց խոստովանութիւնն բազում յատկութիւն ունի... ոչ ունելով քո զվճարն, յաւիտենական տանջանացն է մատնելոց, յորոց փրկեսցէ զմեզ Քրիստոս Աստուած, եւ նմա փառք յաւ[իտեան]։

խը. 119բ-21բ ԽԸ. Դարձեալ վասն խոստովանութեան, ի բանն՝ Խոստովա՛ն եղերուք Տեառն, զի բարի է զի՛՛ [Մնաց. Բ., Ե. 13] – Բարի վասն այն ասէ, զի ոչ է իբրեւ զմարմնաւոր դատաւորքս... ի մեղուցեալն եւ ի խոստովանելն խլեցան, եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս. ամէն (121աբ՝ մասն Ամառան ՀԹ.ի)։

խթ. 121բ-4բ ԽԹ. Նորին վասն հպարտութեան եւ խոնարհութեան, ի բանն՝ Տէր ամբարտաւանից հակառակ կայ, տայ շնորհս խոնարհաց – Գիտելի է, զի ըստ վարդապետաց զի այլ ամենայն յանցաւորաց... եւ ԻԸ. (28) կոխան լիցի պսակն հպարտութեանն, յորոց գին է (հմմտ. Ամարան ԿԱ.)։

ծ. 124բ-7ա Ծ. Յաղագս սնափառութեան, ի բանն՝ Մի՛ պարծեսցի իմաստունն յիմաստութեան իւրում եւ մի՛ պարծեսցի հզօրն ի զօրութեան իւրում եւ [Երեմ. Թ. 23] – Ըստ վարդապետաց՝ նախկին առաքինութիւն քր[ի]ստոնէին է խոտել զգովութիւն... կորնչի ամենայն ինչ, որ առնի, եթէ ոչ զգուշութեամբ պահեսցի ամենայն խոնարհութեամբ։

ծա. 127ա-30ա ԾԱ. Յաղագս նախանձու, ի բանն՝ Մի՛ նախանձիր ընդ չարս եւ մի՛ ընդ [Սաղ. ԼԶ. 1] – Մարգարէս հայրաբար խրատէ՝ մի՛ նախանձիր... նա է մեծ զօրութեամբ, որ խոնարհութեամբ յաղթէ զնախանձն, եւ Քրիստոսի փառք (Ամառան ԿԲ., խմբգր., սկ. եւ վջ պակաս)։

ծբ. 130ա-3բ ԾԲ. Քարոզ վասն բարկութեան, ի բանն՝ Բարկանայք եւ մի՛ մեղանչէք [Եփես. Դ. 26] – Մարմին մարդոյ կազմեալ է ի չորից տարերց... զի վասն քաղցրալուր բանիցն ցածասցի, եւ Քրիստոսի Աստուծոյ փառք յաւիտեանս (մասն Ձմեռան ՁԶ.ի, խմբագրուած)։

ծգ. 133բ-5բ ԾԳ. Նորին վասն ծուլութեան ի բան Առակին՝ Զծոյլն կորուսանէ երկիւղն – Ասեն վարդապետք, թէ մեծ աւաղ է, որ ինչ հեղգութեամբ կորնչի... կարէ լինել հնար ընդդէմ ծուլութեանն ամենայն յառաջագոյն ասացեալքդ, եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառք, պատիւ յաւիտեանս. ամէն։

ծդ. 135բ-8ա ԾԴ. Նորին վասն ագահութեան, ի բան առակին՝ Դժոխք եւ կորուստ ոչ յագի, նոյնպէս անյագ է աչք ագահի [Առակ. 27. 20] – Գիտելի է, զի դժոխք զգերեզման ասէ... զի յետ մահւան այլ ոչ օգնեն ինչքն, եւ Քրիստոսի փառք (Ամառան, ԿԳ., սկզբ. խմբգր.)։

ծե. 138ա-41ա ԾԵ. Քարոզ վասն որկորամոլութեան, ի բանն՝ Մի արբշռութեամբ եւ արբեցութեամբ Հռոմեացիք [ԺԳ. 13] – Որպէս ասեն բժիշկք, թէ կրկնաւորն առ Բ. իրս առեալ լինի... որպէ՞ս լինելոց է մարմին յետ մահուան, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն։

ծզ. 141ա-2ա ԾԶ. Քարոզ վասն բղջախոհութեան, ի բան Սողոմոնի՝ Մի՛ հայիր ի կին չար [Ե. 2] – Գիտելի է, զի Ժ. ազգ վնաս յառաջ գայ ի պոռնիկ կանանց... վասն այն ասէ՝ մի՛ հայիր ի կին չար, եւ Քրիստոսի փառք ընդ Հօր եւ Սուրբ Հոգոյն յաւիտեան (Ամառան, ԿԸ., վերնագիրը խմբագր.)։

ծէ. 142ա-4բ ԾԷ. Քարոզ ի բան օրինացն, որ ասէ՝ Մի շն[ան]ար [Մտթ. ԺԹ. 18] – Ոչ փոքր ինչ անիրաւութիւն է այս... խնդրել զօգնութիւն եւ զպահպանութիւն յԱստուծոյ փրկչէն մերմէ, որ է աւրհնեալ յաւիտեան (հմմտ. Ամարան Գ.)։

ծը. 144բ-7ա ԾԸ. Նորին վասն Ժ. հարուածոցն Եգիպտոսի, ի բան իմաստնոյն՝ Որով եւ մեղանչէ ոք, նովին եւ տանջեսցի [Իմաս. ԺԱ. 16] – ԶԱրարիչն Աստուած ողորմած եւ արդար... որ անզեղջ մնայ ի մեղս, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն (Ամառան Ե., խմբագրուած)։

ծթ. 147ա-50ա ԾԹ. Դարձեալ, ի բանն՝ Որով մեղանչէ ոք, նովիմբ եւ տանջեսցի – Զի թեպէտ համառօտ եւ կարծէ բանս այս, սակայն բազում եւ ընդարձակ տեսութիւն ունի... եւ ասասցէ արդարոցն՝ Եկա՛յք աւրհնեալք (Ամառան Ե., սկիզբը խմբագրուած)։

կ. 150ա-3ա Կ. Քարոզ վասն բորոտին, ի բանն՝ Ձգեաց զձեռն իւր եւ ասաց կամիմ, սրբեաց [Մտթ. Ը. 3] – Յայսմ բորոտէս Գ. իր տեսանելի է... արդարութիւն նորա մնայ յաւիտեանս յաւիտենից, եւ Քրիստոսի փառք (Ձմեռան ՃԺԶ.)։

կա. 153ա-6ա ԿԱ. Վասն ապաշխարութեան, ի բանն՝ Ոչ է պիտոյ բժիշկ ողջաց, այլ հիւանդաց, եւ ոչ եկի կոչել զարդարս, այլ [Ղուկ. Ե. 31] – Վարդապետք ասեն, թէ ողորմութիւնն Աստուծոյ է ի վերայ մեղաւորաց... եւ ոչ եկի կոչել զարդարս, այլ զմեղաւորս յապաշխարութիւն, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս (Ձմեռան ՃԺԴ.)։

կբ. 156ա-9ա ԿԲ. Քարոզ, ի բանն՝ Թզենի ոմն տնկեաց յայգոջ եւ եկն խնդրել պտուղ եւ ոչ եգիտ [Ղուկ. ԺԳ. 6] – Ամենայն գիրք Աստուածաշունչք յօգուտ եւ ի խրատ... զաղքատս ողորմութեամբ խնդացուցանել եւ այն ողորմութեանն Աստուծոյ արժանի լինել, եւ նմա փառք յաւիտեանս (Ձմեռան ՂԲ.)։

կգ. 159ա-62ա ԿԳ. Նորին վասն պաշտաման պատուհասի, ի բանն Յովելեայ՝ Փո՛ղ հարէք ի Սիոն, սրբեցէ՛ք պահս, քարոզեցէ՛ք պաղատանս, ժողովեցէ՛ք զծերս. եւ այլն [Յովելեայ. Բ. 15] – Փոփոխական է մարդոյս բնութիւն, երբեմն ի չարն եւ երբեմն ի բարի... դարձուսցուք զեկեալ պատուհասն նորա ի մէնջ, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս (Ամառան ՀԴ.)։

կդ. 162ա-5ա ԿԴ.Դարձեալ ի նոյն խորհուրդ, ի բանն Յունանու՝ Ահա Գ. աւուրք, եւ այլ ոչ եւս իցէ Նինուէ – Գիտելի է, զի կարողութիւն է մարդկան պաշտամամբ եւ պատարագօք զԱստուած հաշտեցուցանել... եւ զկեանս յարքայութեանն երկնից, որում եւ զմեզ արժանի արասցէ Քրիստոս, եւ՛՛ (Ամառան ՀԴ.՝ երկրորդ կէսը)։

կե. 165ա-7բ ԿԵ. Վասն հովուաց ի բան առաքելոյն՝ Զգո՛յշ լերուք, ասէ, հօտիդ, յո[ր]ում եդ զձեզ Հոգին Սուրբ տեսուչս հովուել զհօտ իւր, զոր ապրեցոյց արեամբն իւրով Աստուծոյ Բանն [Գործք Ի. 28] – Զբանս զայս առաքելոյն Պօղոս առ հովիւս եւ <եւ> առաջնորդս... անտես մի՛ արասցուք, զի եւ խոստացելոց բարեացն հասանել կարասցուք, եւ երկնից արքայութեանն արժանի լինել շնորհօք եւ մարդասիրութեամբ Տեառն մերոյ եւ Փրկչին Յիսուսի Քրիստոսի, որում փառք յաւիտեանս։

կզ. 167բ-71ա ԿԶ. Յայլմէ ուղիղ, ի բանն՝ Տէ՛ր, ո՞չ սերմն բարի սերմանեցէր, արդ, ուստի՞ ունիցի զորոմն [Մտթ. ԺԳ. 27] – Հարցանեն իմաստունք, թէ չարն եւ բարին ուստի՞ է... կամ թէ զերեսն Աստուծոյ ոչ առաւել տանջին, յորոց փրկեսցէ զմեզ Քրիստոս Աստուած (Ձմեռան ՂԹ.)։

կէ. 171ա-4ա ԿԷ. Նորին վասն աւուր չարի, ի բանն՝ Ոչ օգնեսցեն ինչք յաւուր բարկութեան, այլ արդարութիւն փրկէ ի մահուանէ [Առակ. ԺԱ. 4] – Նախ գիտելի է, զի Գ. չար օր է մարդոյ... նոյնպէս եւ մեղաւորք ի տանջանաց աններելի եւ անզերծանելի, յորոց փրկեսցէ Փրկիչն մեր Քրիստոս Աստուած առհասարակ զմեզ եւ զհաւատացեալս անուան իւրոյ եւ նմա փառք յաւիտեանս. ամէն (Ամառան ՀԲ.)։

կը. 174ա-7ա ԿԸ. Նորին վասն մանկանց, երիտասարդաց, ի բան Ժողովողին՝ Յիշեա՛ զԱրարիչն քո յաւուր մանկութեան քո [Ժող. ԺԲ. 1] – Ի մէջ ամենայն կենդանեաց մարդս միայն է բանաւոր եւ անձնիշխան ստեղծեալ... եւ անդ հասանէ հոգեւոր բարեացն երկնից, նոր եւ նորոգ մանկութեան եւ յարութեան կենաց ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր, որում փառք յաւիտեանս (Ձմեռան Խ.)։

կթ. 177ա-80բ ԿԹ. Նորին վասն ոգէվարի, ի բանն առաքելոյն՝ Արդ, առէ՛ք զսպառազինութիւնն Աստուծոյ, զի կարող լինիցիք զդիմի հարկանել չարին յաւուր չարութեան [Եփես. Թ. 13] – Արդ, սպառազինութիւն Աստուծոյ զաստուածային... Աբրահամ ոչ կարաց մխիթարել զնա, յորոց մխիթարեսցէ զմեզ Քրիստոս Աստուած մեր, եւ՛՛ (Ձմեռան ԽԶ.՝ խմբագրուած)։

հ. 180բ-2բ Հ. Յայլմէ վասն մահու, ի բանն Սիրաքայ՝ Ո՛վ մահ, դառն է յիշատակ քո [Էկլես. ԽԳ. 3] – Ասէ իմաստունն Արիստոտէլ, թէ վախճան ամենայն ահարկութեանց մահն է... ելանել ի կայանս հոգոց, եւ Քրիստոսի Աստուծոյն մերոյ արժանաւորիլ տեսութեանն, որում փառք յաւիտեանս. ամէն (Ամառան ՃԽԹ.)։

հա. 182բ-4ա ՀԱ. Վասն մահու, ի բանն՝ Պատուական է առաջի Տեառն մահ սրբոց իւրոց [Սաղ. ՃԺԵ. 15] – Յամենայն արարածոցս Աստուծոյ գոն պատուական եւ ազնիւ... այլ նայելով ի մեր բարի վաստակն, որ Աստուծով յաջողեալ լիցի, խնդալից եւ բերկրեալք լիցուք, վստահացեալք ի բարիսն Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ (Ամառան ՃԽԸ.)։

հբ. 184ա-6բ ՀԲ. Վասն նընջեցելոց, ի բանն Սիրաքայ՝ Ի միտ ա՛ծ զդատաստանս իմ, զի այնպէս լինելոց է եւ դատաստան քո, ինձ երեկ եհաս եւ ձեզ այսաւր հասցէ [Էկլէս. ԼԸ. 23]. Այս երկրորդ պատճառաւ քարոզէ ննջեցելոց, զի կենդանիքն ուղղեսցեն զկեանս իւրեանց եւ պատրաստեսցեն զինքեանս, զի եւ նոքա մահկանացուք են – Վարդապետք ասեն, թէ Աստուած ոչ առնէ անփոյթ զփրկութիւն մարդկան... յետ զղջման եւ խոստովանութեան եւ ապաշխարութեան, յարիցէ ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որ է օրհնեալ յաւիտեա. ամէն (Ամառան ՃԾԳ.)։

հգ. 186բ-8բ ՀԳ. Նորին վասն մխիթարութեան, ի բան իմաստնոյն որ ասէ՝ Սակաւ մի սուգ առ ի վերայ մեռելոյն [Էկլես., ԻԲ. 9] – Որպէս կրկին են կեանք մարդկան՝ բարի եւ չար... եւ ի մահու, ի կեանս փոխեցաւ ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր, որ հանկուցիչ է ամենայն սրբոց եւ պսակիչ սիրելեաց իւրոց, որ է աւրհնեալ յաւիտեանս (Ձմեռան ԾԸ.)։

հդ. 188բ-90ա ՀԴ. Վասն ննջեցելոց մխիթարութեան, ի բան Սիրաքայ՝ Սակաւ լա՛ց ի վերայ մեռելոցն եւ ապա մխիթարեա՛յ [Էկլես. ԻԲ. 11] – Վարդապետք ասեն` ոչ է պարտ անչափ առնուլ սուգ... զոր արժանաւորեսցէ անճառ բարութեան իւրոյ եւ անանց կենացն զհոգիս ամենայն հաւատացելոց, եւ նմա փառք (Ամառան ՃԾԴ.)։

հե. 190աբ ՀԵ. Նորին վասն մխիթարութեան – Ասեն իմաստունք, թէ վասն Դ. պատճառի պարտ է սգալ... զի յանձնէ քո ընծայեցաւ նուէրք ի հոտ անուշից եւ ի բարէխօսութիւն քեզ եւ ի թողութիւն յանցանաց քոց (Ամառան ՃԾԵ.)։

հզ. 190բ-1բ ՀԶ. Նորին երկրորդ աւուր այգալացին՝ Ընդ երեկոյս հանգիցեն լալիք, առաւօտուն եղիցի ուրախութիւն [Սաղ. ԻԹ. 5] – Բանս այս ունի բազում տեսութիւն... այսօր ժողովեալ մխիթարեմք զմիմեանս, եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս. ամէն (Ձմեռան ԾԱ.)։

հէ. 192ա-3ա ՀԷ. Դարձեալ վասն մխիթարութեան, ի բանն Սողոմոնի՝ Լաւ է օր մահուան, քան զօր ծնընդեանն [Բանք Ժող., Է. 2] – Գիտելի է, զի կրկին է օր մարդոյ թեպէտ յերկար ապրի... մերձակայ տեսնեն զամենայն փառս եւ զպսակ, զոր ընդունելոց են նոքա ի յարութեանն աւուր, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն։

հը. 193ա-5բ ՀԸ. Դարձեալ վասն ննջեցելոց, ի բանն Յոբայ՝ Ողորմեցարո՛ւք ինձ, ողորմեցարո՛ւք ինձ, ո՛վ բարեկամք իմ, զի ձեռն Տեառն մխեցաւ յիս [Յոբ. ԺԹ. 21] – Ասեն իմաստունք՝ յորժամ երթայ ոք ի ճանապարհ եւ անկանի յորոգայթ... եւ ի միւսանգամ գալստեանն երկնից արքայութեանն ժառանգորդս կացուսցէ զնոսա ընդ ամենայն սուրբս եւ սիրելիս անուան իւրոյ Քրիստոս Աստուածն մեր եւ Փրկիչն, եւ նմա փառք ընդ Հօր եւ Սուրբ Հոգւոյն յաւիտեանս. ամէն (Ամառան ՃԾԲ.)։

հթ. 195բ-7ա ՀԹ. Նորին վասն մխիթարութեան Սողոմոնի՝ Սիրտ իմաստնոյն ի տուն սգոյ եւ սիրտ անմտին ի տուն արբեցութեան [Բանք Ժող., Է. 5] – Ասացեալ է այլ ուրէք, թէ բարի է երթալ... զի այլքն տեսցեն եւ երկին եւ դարձցին ի չարեաց, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս (Ամառան ՃԾԷ., ՃԾԸ.)։

ձ. 197ա-9ա Ձ. Դարձեալ վասն մխիթարութեան – Վասն է՞ր փոքր տղայք մեռանին, զի անմեղք են... մինչեւ յառաջին գալուստն, եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս (Ամառան ՃԾԹ, ՃԿ., ՃԿԱ.ից մի մաս)։

ձա. 199ա-200բ ՁԱ. Յաղագս օծման քահանայիցն – Գիտելի է, զի ի ննջեցեալսն զքահանայն միայն օծանեն, զի նա միայն օծաւ... եւ առհասարակ ժողովրդոց ի փառս կարգապետին եւ ի գովեստ կատարողապետին Տեառն մերոյ (հատուած Ձմեռան Ծ.ի)։

ձբ. 200բ-1ա ՁԲ. Վասն մահու, ի բանն՝ Աւուրք իմ որպէս հովանի անցին, եւ ես՝ որպէս խոտ [Սաղ. ԹԱ. 12] – Եւ գիտելի է, զի վասն բազում պատճառի զկեանս մարդոյ համեմատէ հովանոյ... զմեղս ապաշխարել եւ երկնային փառացն հասանել, եւ զՏէր Յիսուս Քրիստոս ընդ Հօր եւ Սուրբ Հոգոյն փառաւորել, եւ նմա փառք յաւիտեանս։

ձգ. 201ա-2բ ՁԳ. Դարձեալ վասն մահու, ի բանն՝ Մարդոյ որպէս խոտոյ են աւուրք իւր. որպէս ծաղիկ վայ[րի] [Սաղմ. ՃԲ. 15] – Մահկանացու կեանք մարդոյս Գ. յատկութիւն ու[ն]ի... եւ կորուսանէ անգտանելի, յորոց փրկեսցէ զմեզ Քրիստոս Աստուած մեր, եւ նմա փառք։

ձդ. 202բ-4ա ՁԴ. Դարձեալ վասն մահու, ի բանն՝ Ամենայն մարմին խոտ է, եւ ամենայն փառք մարդոյ իբրեւ զծաղիկ խոտոյ [Սաղմ. Խ. 6] – Վասն է՞ր է խոտ, մի՞թէ յԱրարչէն։ Ո՛չ, զի նա կամեցաւ սերտ եւ անմահ լինել մարդոյն... զոր ոչ մահ եւ ոչ հիւանդութիւն եւ ոչ այլ ինչ ոչ կ[ա]րեն խափանել, եւ Քրիստոսի՛՛։

ձե. 204աբ ՁԵ. Դարձեալ վասն մահու, ի բանն՝ Տէ՛ր, հա՛ն ի բանտէ զանձն իմ, գոհանամ զանու[ն] [Սաղմ. ՃԽԱ. 8] – Գիտել է, զի բազում իրս նշանակէ բանտն... եւ խառնեալ ի ժողովս անդրանկաց եւ ի դասս լուսեղինաց, եւ Քրիստոսի փառք յաւիտեան։

ձզ. 204բ-11ա ՁԶ. Յայլմէ [քարո]զ վասն գալստեանն Քրիստոսի, ի բանն՝ Զի որպէս փայլակն, որ ելանէ յարեւելից եւ երեւի մինչեւ ի մուտս, այնպէս եղիցի գալուստ Որդոյ մարդոյ [Մտթ. ԻԴ. 27] – Զփրկական գալուստն Քրիստոսի Աստուծոյ մերոյ կրկին անգամ ասեն... քան զամենայն տանջողս, յորոց փրկեսցէ զմեզ Քրիստոս Աստուած, եւ նմա փառք (Ամառան ՃԿԶ.՝ խմբագրուած)։

ձէ. 211ա-2բ ՁԷ. Յայլմէ քարոզ վասն ամենայն սրբոց, ի բան՝ Երանի ամենեցուն, որ բնակեալ են ի տան Տեառն. յաւիտեանս յաւիտենից աւրհ[նեսցեն] [Սաղ. ՂԸ. 5] – Երանութիւն պարառութիւն է ամենայն բարեաց... որպէս ասէ յԱռաջին Կոր[նթացւոց]՝ Սերմանի ապականութեամբ եւ յառնէ անապականութեամբ, սերմանի տկարութեամբ եւ յառնէ զօրութեամբ, սերմանի անարգութեամբ եւ յառնէ փառաւք, սերմանի մարմին շնչաւոր եւ յառնէ մարմին հոգեւոր։ Եւ Քրիստոսի փառք յաւ[իտեան] (Ամառան ՃՀ., սկ. չիք, խմբագրուած)։

ձը. 212բ-4ա ՁԸ. Յայլմէ քարոզ վասն փառաց արքայութեանն, ի բանն՝ Մո՛ւտ յուրախութիւն Տեառն քո [Մտթ. ԻԵ. 21] – Որպէս ասէ առաքեալ, թէ վարձք սրբոցն այնպիսի է... այս է կատարեալ ուրախութիւն ի սրբոցն, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն (Ամառան ՃՀԱ.)։

ձթ. 214ա-6ա ՁԹ. Եռամեծի Յոհաննու Որոտնեցոյ ի բան աւետարանչին, որ ասէ՝ Եւ յամսեանն վեցերորդի առաքեցաւ Գաբրիէլ հրեշտակ [Ղուկ. Ա. 26] – Նախ տեսցուք զվեցերորդ ամիսն, թէ վասն զինչ պատճառի յիշէ... յորս էհաս Կոյսն Մարիամ (Ձմեռան Բ.)։

ղ. 216ա-9բ Ղ. Նորին Գրիգորի վասն ծննդեան, ի բանն՝ Բանն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ [Ղուկ. Ա. 14] – Անհասանելի է խորհուրդն Աստուծոյ... եւ յայլ գերազանց պատիւս բարձրացոյց, որում փառք յաւիտեանս. ամէն (Ձմեռան Զ.)։

ղա. 219բ-2բ ՂԱ. Դարձեալ վասն Ծննդեանն, ի բանն՝ Ծնաւ ձեզ այսօր փրկիչ, որ է աւծեալ Տէր ի քաղաքէ Դաւթի – Երիս իրս տեսանելի է մեզ։ Նախ՝ ասէ վասն սքանչելեաց յղացմանն... զի ի կատարածի դատի զարդարս եւ զմեղաւորս, ըստ այնմ՝ Եկա՛յք, աւրհնեալք Հօր իմոյ, եւ թէ՝ Երթա՛յք յինէն, անիծեա՛լք. եւ՛՛։

ղբ. 222բ-6բ ՂԲ. Դարձեալ վասն Ծննդեան, ի բանն՝ Եւ ի ծնանելն Յիսուսի ի Բեթղէհէմ Հրէաստանի ահա մոգք եկին յարեւելից եւ. Մտթ. [Բ. 1] – Երիս իրս տեսանելի է մեզ յայսմ վայրի։ Նախ՝ վասն տեղոյն... լապտերօք մտանեն ի յառագաստն լուսոյ, որում եւ զմեզ արժանի արասցէ Քրիստոս, եւ նմա փառք յաւիտեան։

ղգ. 226բ-9ա ՂԳ. Յայլմէ վասն մկրտութեան, ի բանն՝ Ի քէնէ Տէր աղբիւր կենացն, եւ լուսով երեսաց քոց տեսանեմք [Սաղ. ԼԵ. 10] – Վարդապետք ասեն, թէ՝ Երկիրս ոչ տայ պտուղ... եւ երեւի անդ պատկերն յոյժ գեղեցիկ, վասն այն ասաց՝ Դու ես որդի իմ սիրելի, ընդ քեզ հաճեցայ, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս (Ձմեռան Թ.)։

ղդ. 229ա-32բ ՂԴ. Նորին վասն թլփատութեան, ի բանն՝ Իբրեւ լցան աւուրք Ը., եկին թլփատել զմանուկն [Ղկ. Ա. 8] – Հայրն հաւատոց եւ հանգիստն հոգոց հաւատով արդարացեալ... ծանոյց աւետարանիչն ասելով՝ Իբրեւ լցան աւուրք Ը., եկին թլփատել, որ եւ մեզ շնորհեսցէ զթլփատութիւն մեղաց, եւ նմա փառք (Ձմեռան Ժ.)։

ղե. 232բ-5ա ՂԵ. Նորին դարձեալ վասն Տեառնընդառաջին, ի բանն՝ Իբրեւ ածին ծնօղքն զմանուկն Յիսուս [Ղուկ. Բ. 27] – Զպատճառ աւուրս տօնի, որ է Խ.օրեայ (40) գալստեանն Քրիստոսի... յորում այսօր ժողովեալ տօնեմք զտօն Խ.օրեայ (40) գալստեանն Քրիստոսի, որում փառք (Ձմեռան ԺԴ.)։

ղզ. 235ա-8բ ՂԶ. Դարձեալ վասն Տեառնընդառաջին, ի բանն՝ Իբրեւ լցան աւուրք ըստ օրինացն Մովսէսի ածին զմանուկն Յիսուս յԵրուսաղէմ [Ղուկ., Բ. 22] – Լրումն օրինաց եւ մարգարէից Քրիստոսէ ասէ առաքեալ... եւ նա է միշտ անդադար բարեխօս առ Որդին իւր միածին վասն մեղուցեալ եւ սխալոտ անդամացս Որդոյ իւրոյ սիրելոյ, եւ նմա փառք (Ձմեռան ԺԵ.)։

ղէ. 238բ-40ա ՂԷ. Նորին վասն պահոց, ի բանն՝ Աշխարհս անցանէ եւ ցանկութիւնն [Յօհ. Բ. 17] կամ թէ՝ Է. ժամք փոխիցին ի վերայ քոյ, ի Դանիէլն [Դ. 22] – Վարդապետք ասեն, եթէ նիւթական կեանք մարդկան միշտ ի հոսման եւ ի փոփոխման են... եւ փոխանակ կերակրոյ ճաշակեմք զպատւիրանս Աստուծոյ եւ փոխանակ ըմպելեաց զանմահութեան բաժակն հոգւոյն ի Սուրբ գրոց, եւ Քրիստոսի փառք յաւիտեան [Ձմեռան ՀԲ.]։

ղը. 240ա-2ա ՂԸ. Վասն խոստովանահարց, ի բանն՝ Շրթունք քահանային զգուշասցի գիտութենէ, զի հրեշտակ ամենակալի է, ասէ Մաղաքիայ [Բ. 7] – Արդ, վասն Դ. պատճառի պարտի զգուշանալ... եւ զի մերկացոյց զմարդիկ, դարձեալ պարտ է զգեցուցանել զնոսա, եւ զոր ինչ յափշտակեալ է, յետս դարձուցանել, եւ Քրիստոսի փառք (Ամառան ԽԳ.)։

ղթ. 242ա-5ա ՂԹ. Նորին առհասարակ ապաշխարութեան, ի բանն՝ Լուացարո՛ւք, սրբեցարո՛ւք, ընկե[ցէ՛ք] [Եսայ. Ա. 16] – Ե(=Ո)ւսուցանէ մեզ առաքեալն Աստուծոյ ասելով... զի հուր ձորալիր պարանոցաթաղ յորդեսցէ, այն է, որ ասէ մեղաւորացն՝ Երթա՛յք յինէն անիծեալք, յորոց փրկեսցէ զմեզ Քրիստոս եւ՛՛ (Ձմեռան Հ.)։

ճ. 245ա-8բ Ճ. Նորին վասն խնդրելոյ, ի բանն՝ Խնդրեցէ՛ք նախ զարքայութիւնն Աստուծոյ եւ զարդարութիւն նորա, եւ այդ ամենայն յաւելցի ձեզ [Մտթ. Զ. 33] – Ի ձեռնտըւութենէ Հոգւոյն Սրբոյ եւ օժանդակութեամբ աղօթից ձեր կամիմ աստանօր յաղագս երից իրաց առնել քննութիւն... եւ զմիտս եւ զկամքս ի բարին շարժէ, եւ նմա փառք յաւիտեանս (Ձմեռան ՀԳ.)։

ճա. 248բ-51բ ՃԱ. Նորին ի բան Աւետարանին՝ Լե՛ր իրաւախոհ ընդ ոսոխին քում ի ճանապարհի [Մտթ. Ե. 25] – Զայս պատուիրանս ոչ ձրի դնէ, այլ բազում օգտի... ի սուրբ սրտէ եւ ի մաքուր հաւատոց եւ այլ ամենայն բարեգործութեամբ սոցին նմանեն, զի եւ յաւիտենական բարցն հասցուք ի Քրիստոս Յիսուս Տէր մեր, որ՛՛ (Ձմեռան Ձ., սկ. չիք, խմբ.)։

ճբ. 251բ-4բ ՃԲ. Քարոզ վասն անառակին, ի բանն՝ Առն միոջ էին Բ. որդիք` ասէ կրտսերն ցհայրն` Տո՛ւր ինձ բաժին յընչիցդ, եւ նա բաժանեաց նոցա զկեանս եւ յ՛՛ [Ղուկ. ԺԵ. 11] – Դէմք առակիս առ ամենակալ բնութիւն Արարչին հայի... ընդունի զՀոգին Սուրբ որպէս առաքեալքն ի վերնատանն, վասն որոյ պարտ է մեզ ասել Հա՛յր, մեղայ յերկինս... հանդերձեալ բարեացն հասցուք ընդ ամենայն սուրբս ի Քրիստոս Յիսուս Տէր մեր, որ է աւրհնեալ (Ձմեռան ՁԱ.)։

ճգ. 254բ-7ա ՃԳ. Յայլմէ վասն վարդապետութեան եւ ողորմութեան, ի բան Աւետարանին՝ Ահայ ել սերմանահան սերմանել եւ ի սերմանելն իւրում [Մտթ. ԺԳ. 4] – Նախ խնդրելի է, թէ վասն զի՞նչ պատճառի Քրիստոս առակօք խօսէր... կրկնապատիկ տալ արժան է, զի լիակատար վարձուցն արժանասցին, եւ Քրիստոսի փառք յաւիտեան (Ձմեռան ՁԳ.)։

ճդ. 257ա-60ա ՃԴ. Դարձեալ ի նոյն բանն, ի դէմս լսօղացն՝ Եւ ի սերմանելն էր, որ անկաւ առ ճանապարհաւ [Մտթ. ԺԳ. 4] – Որպէս բժիշկ, որ ներհակաւն հանէ զցաւ... ապա ուրեմն մին քան զմին աւելի առնեն, որով եւ աւելի վարձս առնուն ի վարձատուողէն բարեաց Քրիստոսէ Աստուծոյ, որ է աւրհնեալ (Ձմեռան ՁԴ.)։

ճե. 260ա-3ա ՃԵ. Նորին քարոզ, ի բանն՝ Մի՛ երկնչիր, հօ՛տ փոքրիկ, զի հաճեցաւ Հայր ձեր [Ղուկ. ԺԲ. 32] – Ի տէրունական հրամանացս այս Գ. իրս հարցաքննելի է... վասն որոյ յուսադրէ զմեզ՝ մի՛ երկնչիլ ի տանջանաց դժոխոցն, զի հաճեցաւ Հայր ձեր տալ ձեզ, եւ Քրիստոսի փառք (Ձմեռան ՁԵ.)։

ճզ. 263ա-6ա ՃԶ. Վասն տնտեսին, ի բան Աւետարանին՝ Այր մի էր մեծատուն, որոյ էր տնտես, եւ ամբաստանութիւն. եւ այլն [Ղուկ. ԺԶ. 1] – Նախ պարտ է գիտել, զի բազում իրօք զանազանի մեծութիւն Աստուծոյ... յայնմ ամենայնէ զերծուցանէ աստ բոլորով զղջումն եւ հաւատով խոստովանիլ զմեղս. Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն (Ձմեռան ՁԷ.)։

ճէ. 263-71ա ՃԷ. Քարոզ վասն մեծատանն եւ Ղազարու, ի բանն՝ Այր մի էր մեծատուն եւ ագանէր բեհեզս եւ ծիրանիս, եւ Ղազար աղքատ անկեալ առ՛՛ [Ղուկ. ԺԶ. 19] – Զամենայն առակաւոր բանս, որ խօսի Աւետարան, ճշտութեամբ եղեալ է... ընդ Ղազարու ի գոգն Աբրահամու յարքայութիւն երկնիցն հանգիցուք ի Քրիստոս Յիսուս Տէր մեր, որ է աւրհնեալ (Ձմեռան ՁԸ.)։

ճը. 271ա-4ա ՃԸ. Նորին վասն մահու եւ կատարածի աշխարհի, ի բանն՝ Արթո՛ւն կացէք, զի ոչ գիտէք յորում ժամու Տէր տանն գայցէ. յերեկորեայ. եւ այլն, էկլ. [Մարկ. ԺԳ. 35] – Նախախնամութիւնն Աստուծոյ եւ բարերարութիւնն յամենայն յայտնի է առ իւր արարածս... այսպէս արթուն լինել եւ սկիզբն առնել խոստովանութեան եւ ապաշխարութեան. եւ Քրիստոսի փառացն եւ արքայութեանն արժանաւոր լինել, որ է աւրհնեալ ընդ Հօր եւ Սուրբ Հոգւոյն (Ձմեռան Ա.)։

ճթ. 274ա-6բ ՃԹ. Նորին վասն հոգւոյ եւ մարմնոյ, ի բանն՝ Դատաւոր մի էր ի քաղաքի ուրումն, յԱստուծոյ ոչ երկնչէր եւ ի մարդկանէ ոչ ամաչէր [Ղուկ. ԺԸ. 2] – [Վ]արդապետք ասեն` զմարդն ի հոգւոյ իմանալոյ եւ ի մարմնոյ զգալոյ գեղեցիկ կազմեալ... իսկ իշխանականն դատաւոր եղեալ, զի ի մէջն ի յուղիղ կարգն պահեսցէ՝ զերկոսեանն ի փառս եւ ի գովեստս արդար դատաւորին Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ ընդ Հօր եւ Սուրբ Հոգոյ (Ձմեռան ՂԳ.)։

ճժ. 276բ-9ա ՃԺ. Նորին դարձեալ, ի բանն՝ Դատաւոր մի էր ի քաղաքի ուրումն, յԱստուծոյ ոչ երկնչէր [Ղուկ. ԺԸ. 2] – Ոմանք զբանս առակիս յԱստուած հանեն... այլ երկերուք յայնմ, որ զհոգի եւ մ[արմին], յորոց փրկեսցէ զմեզ Քրիստոս Աստուած մեր, որում փառք ընդ Հօր եւ Սուրբ Հոգոյն (Ձմեռան ՂԴ.)։

ճժա. 279բ-82ա ՃԺԱ. Նորին վասն աղօթից, ի բանն՝ Արք երկու ելին ի տաճարն կալ յաղօթս, փար[իսեցի] եւ մ[աքսաւոր] [Ղուկ. ԺԸ. 10] – Պարտ է գիտել, զի զժամ աղօթիցն, որ կարգեալ են մեզ, ոչ ի նորս միայն է... որ եւ արժանիս արասցէ զմեզ ընդ մեղաւորին եւ մաքսաւորին թողուլ զմեղս մեր եւ արդարացուցանել, որ արդարութիւնն է ամենեցուն Տէր մեր Յիսուս Քրիստոս, եւ նմա փառք յաւիտեանս. ամէն (Ձմեռան ՂԵ.)։

ճժբ. 282ա-4բ ՃԺԲ. Նորին քարոզ վասն քառասնից, ի բանն առաքելոյն՝ Ի յիշատակս սրբոց հաղորդեցարուք [Հռօմ. ԺԲ. 13] – Լուսապսակ եւ արփիազարդ, մեծապայծառ եւ ջահաւորեալ, ցանկալի եւ փափաքելի տօնս փառաւորեալ... եւ հրաման տու[եա]լ կարգել տօն տարեկանս ամ յամէ յազգաց յազգս ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ (Ձմեռան ՁԹ.)։

ճժգ. 284բ-6ա ՃԺԳ. Նորին դարձեալ ի խորհուրդ Խ.իցն (40), ի բանն՝ Անցաք մեք ընդ հուր եւ ընդ ջուր [Սաղ. ԿԵ. 12] – Եւ արդ, վերջացեալքս ժամանակաւ, որք արժանաւորեցաք տօնախմբել զյիշատակ սրբոց Խ.իցն (40)... յորս լիցի մեզ ամենեցուն վայելս յերկնաւոր բարիսն, անճառ խնդութիւնն եւ յանպատում երանութիւնն, բարեխօսութեամբ սրբոց վկայիցն Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ (Ձմեռան Ղ.)։

ճժդ. 286ա-9ա ՃԺԴ. Սրբոյն Գրիգորի ի բան առաքելոյն՝ Նմանողք ինձ եղերո՛ւք՝ որպէս եւ ես Քրիստոսի [Ա. Կորն. ԺԱ. 1] – Առաքեալն հեթանոսաց եւ քարոզն աշխարհի՝ երրորդ երկնից տեսօղն... լսէ Աստուած զխնդիրս նոցա եւ զկամս եչկիւղածոց իւրոց կատարէ ըստ Դաւթի, որ եւ զմեզ արժանի արասցէ արքայութեանն իւրոյ Տէրն Յիսուս Քրիստոս՝ բարեխօսութեամբ սրբոյս, եւ նմա փառք յաւիտեանս (Ձմեռան ՂԶ.)։

ճժե. 289ա-92բ ՃԺԵ. Նորին վասն Լուսաւորչին, ի բանն՝ Եդին<ին> զիս ի գբի ներքնումն, ի խաւար [Սաղ. ՁԷ. 7] – Նախատես գիտութիւնն Աստուծոյ ընտրեաց զլաւսն եւ գովեաց... եւ ծնաւ զմեծն Վարդան եւ զՀմայեակ եւ զՀամազասպեան (Ամառան ՃԺ.)։

ճժզ. 292բ-5ա ՃԺԶ. Յայլմէ վասն այգոյն, ի բանն՝ Ընդէ՞ր կայք աստ զօրս ցերեկ դատարկ [Մտթ. Ի. 6] – Ասեն իմաստունքն, թէ ամենայն ինչ որքան պատուական է... աստ պատրաստել զիւղն ողորմութեան եւ անդ ընդ իմաստուն կուսանացն մտանել յառագաստն լուսոյ ի Քրիստոս Յիսուս Տէր մեր, որ է աւրհնեալ (Ձմեռան ՂԸ.)։

ճժէ. 295ա-9բ ՃԺԷ. Նորին քարոզ վասն Ղազարու, ի բանն՝ Եւ էր ոմն հիւանդ Ղազարոս ի Բեթանիայ [Յօհ. ԺԱ. 1] – Եւն բառ ի Սուրբ Գիրս յԳ. տեղւոջ դնի... որ վասն յամելոյն ի խաւարամած մեղս կորոյս զհոգեւոր տեսութիւնն, եւ Քրիստոսի փառք յաւիտեան (Ձմեռան ՃԴ.)։

ճժը. 299բ-302ա ՃԺԸ. Դարձեալ ի նոյն բանն՝ Եւ էր ոմն հիւանդ Ղազարոս ի Բեթանիայ [Յօհ. ԺԱ. 1] – Այժմ ասելի է, թէ զի՞նչ նշանակէ հիւանդութիւնն եւ մահն եւ յարութիւնն Ղազարու. հիւանդութիւնն Ղազարու զմարդկային բնութիւնս նշանակէ... որպէս ես զձեզ սիրեցի, որում եւ զմեզ արժանի արասցէ զամենայն ընդ բարեկամին Ղազարու յարուցանել ի մեռելութենէ մեղաց, եւ նմա փառք ընդ Հօր եւ Սուրբ Հոգոյն յաւիտեանս. ամէն (Ձմեռան ՃԴ., մասն)։

ճժթ. 302ա-7ա ՃԺԹ. Քարոզ վասն Ծաղկազարդին, ի բանն՝ Ասացէ՛ք, դստրե՛րք Սիովն, ահա թագաւոր քո գայ հեզ նստեալ յէշ եւ յաւանակ [Մտթ. ԻԱ. 5] – Սիոն ամրոց էր Հրէաստանի, զոր Յեբուս կոչէին... Իսկ ի վերայ բեմբին ընթեռնուլ զԱւետարանն, զաստուածախօսութիւն առ սուրբս նշանակէ, եւ Քրիստոսի փառք (Ձմեռան ՃԵ.)։

ճի. 307ա-10բ ՃԻ. Յայլմէ դարձեալ վասն Ծաղկազարդին, ի բանն՝ Եւ ածեն զէշն եւ զյաւանակն եւ արկին զնոքօք ձորձ, եւ նստաւ ի վերայ նոցա [Մտթ. ԻԱ. 7] – Աստանօր հինգ իրս տեսանելի է մեզ յայսմ վայրի. նախ՝ թէ քանի բարութիւն արար մեզ Քրիստոս... Վարդապետք ասեն, թէ վասն Ադամայ մեղացն Ե. ազգ պակասութիւն եղեւ մարդկային ազգի... ի Յոբայ զհամբերութիւնն, եւ այսպէս հաճոյանալ Քրիստոսի, որում փառք ընդ Հօր եւ (Ձմեռան ՃԷ, ՃԸ, խմբագրած)։

ճիա. 310բ-2ա ՃԻԱ. Քարոզ, ի բանն՝ Եւ այգուցն իբրեւ դարձաւ ի քաղաքն եւ տես թզենի մի ի վերայ ճանապարհին եւ անէծ զնա, եւ չորացաւ – Բազում ունի տեսութիւն բանս, թէ վասն էր Քրիստոս չորացոյց զթզենին... վասն անողորմութեան ըստ այնմ՝ Երթա՛յք յինէն, անիծեա՛լք, ի հուրն յաւիտենից, յորոց փրկեսցէ զմեզ Քրիստոս Աստուած, եւ նմա փառք յաւիտեան (Ամառան ՃԼԴ. Ձմեռան ՃԹ., խմբգր.)։

ճիբ. 312ա-5բ ՃԻԲ. Նորին քարոզ, ի բանն՝ Նմանեցաւ արքայութիւնն երկնից Ժ. կուսանաց, որք առեալ զլապտերս ելին ընդ առաջ փեսային եւ հարսին [Մտթ. ԻԵ. 1] – Որքան մարդն ի հեշտութիւն աշխարհիս է ըմբռնեալ՝ ոչ իմանայ զվախճան կենաց... յորոց լիցի մեզ ամենեցուն հասանել, եւ Քրիստոսի Աստուծոյ փառք (Ձմեռան ՃԺԲ.)։

ճիգ. 315բ-9ա ՃԻԳ. Նորին քարոզ վասն կուսութեան, ի բանն՝ Ծնեալն ի մարմնոյն մարմին է, եւ ծնեալն ի հոգւոյն հոգի [Յօհ. Գ. 6] – Վարդապետք ասեն, թէ մարդս հոգի եւ մարմին է եղեալ... սա նուազագոյն է, քան զառաջինն, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն (Ամառան ՃԷ. ՃԸ, ՃԹ. խմբագրած)։

ճիդ. 319ա-20բ ՃԻԴ. Նորին քարոզ, ի բանն՝ Իբրեւ եկն Յիսուս ի տուն Սիմոնի բորոտի, մատեաւ առ նա կին մի եւ ունէր շիշ իւղոյ ծանրագնի, եւ թափեաց ի գլուխ նորա [Մտթ. ԻԶ. 6] – Քրիստոս անունն օծեալ թարքմանի ըստ մերումս լեզուի.. բազմեցուսցէ ի սեղան Հօրն երկնաւորի եւ անցեալ պաշտեսցէ, որում եւ զմեզ արժանի արասցէ, եւ նմա փառք (Ձմեռան ՃԺԳ.)։

ճիե. 320բ-4ա ՃԻԵ. Նորին քարոզ վասն պատարագաց, ի բանն՝ Հայեցաւ Աստուած ի Հաբէլ եւ ի պատարագս նորա, եւ ի Կայէն եւ ի զոհս նորա ո՛չ հայեցաւ [Ծննդ. Դ. 4] – Խրատ ետուն նախնի ծնօղքն Ադամ եւ Եւայ զաւակաց իւրեանց եւ ասեն՝ Մեք մեղանչելով ելաք ի դրախտէն... որոց զձեզ առհասարակ եւ զննջեցեալսն ձեր ազատեսցէ Քրիստոս ի ծանրութենէն մեղաց եւ հանգուսցէ յօթեւանսն լուսոյ ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն (Ձմեռան ՃԺԸ.)։

ճիզ. 324ա-8ա ՃԻԶ. Յայլմէ քարոզ վասն պատարագին, ի բանն առաքելոյ՝ Փորձեսցէ մարդ զանձն իւր եւ ապա ի հացէ անտի կերիցէ եւ ի բաժակէն արբցէ, եւ որ ուտէ անարժանութեամբ, ի դատաստան անձին իւրում ուտէ եւ ըմպէ [Ա. Կորն. ԺԱ. 28] – Ասեն բժիշկ, թէ զանազան է կերակուր մարդկան... որում եւ զմեզ արժանի արասցէ Քրիստոս այնմ արժանապէս եւ անդ յաւիտենից կենացն մասնաւորիլ. եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս (Ձմեռան ՃԻԲ.)։

ճիէ. 328ա-9ա ՃԻԷ. Նորին դարձեալ ի բան առաքելոյն՝ Որ ուտէ եւ ըմպէ անարժանութեամբ, ի դատաստան անձին իւրոյ ուտէ եւ ըմպէ [Առ կորնթ. Ա. ԺԱ. 29] – Երիս իրս տեսանելի է մեզ։ Նախ՝ թէ զի՞նչ է արժանաւորութիւն այսմ խորհրդոյ... այնպիսին դատաստան եւ դատապարտութիւն անձին իւրում ուտէ եւ ըմպէ, յորոց փրկեսցէ զմեզ Քրիստոս (Ձմեռան ՃԻԱ. կէսից, ՃԺԹ. խմբագրած)։

ճիը. 329բ-31բ ՃԻԸ. Նորին վասն Ոտնալու[այ]ին, ի բանն՝ Արկ ջուր ի կոնք եւ էարկ ղենջակ եւ լուաց զոտս աշակերտացն [Յովհ. ԺԳ. 5] – Բազմագութ եւ մարդասէր է Աստուած, որ ըստ առատ ողորմութեան իւրոյ գթացաւ յազգս մարդկան... եւ մասնակից լինիլ չարչարանաց նորա եւ յարութեան փառաց եւ շնորհաց արժանաւորիլ, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն (Ձմեռան ՃԻԵ.)։

ճիթ. 331բ-6բ ՃԻԹ. Յայլմէ քարոզ ի մեծի ուրբաթի սուգն, ի բանն առաքելոյն՝ Կտակ յետ մահու հաստատուն է [Եբրայ. Թ. 15] – Սովորութիւն է մարդկան, յորժամ մեռանի ոք ի յայլ տեղիս եւ առնէ կտակ... քաւէ զնա յամենայն մեղաց ի ձեռն զղջման եւ խոստովանութեան, եւ Քրիստոսի փառք յաւիտեան (Ձմեռան ՃԻԹ.)։

ճլ. 336բ-8բ ՃԼ. Նորին քարոզ վասն խաչելութեան, ի բանն՝ Ի մէջ երկուց կենդանեացն ծանիցիս դու [Ամբակ. Գ. 1] – Բազմադիմի է տեսութիւն բանիս եւ խոր... Որ ի ձեռն չարչարանաց խաչին փրկեաց զարարածս միածին Բանն Աստուծոյ մարդացեալ, որով եւ ընդ որում Հօր եւ Հոգւոյն Սրբոյ փառք յաւիտեանս. ամէն (Ձմեռան ՃԼԱ., ՃԼԲ.՝ խմբագրած)։

ճլա. 338բ-41բ ՃԼԱ. Նորին քարոզ վասն թաղման, ի բանն՝ Որպէս էր Յունան ի փոր կէտին զերիս տիւս եւ զերիս գիշերս, նոյնպէս եղէց որդ՛՛ [Մտթ. ԺԲ. 40] – Գիտելի է, զի Յունան օրինակ էր Քրիստոսի... եւ մեք ի հասարակ յարութեանն Զ.ամեայ յառնելոց եմք, եւ Քրիստոսի փառք (Ձմեռան ՃԼԴ., վերջից պակաս)։

ճլբ. 341բ-3ա ՃԼԲ. Նորին վասն շաբաթու եւ նաւակատեաց – Երկու իրս ասելի է աստ. Նախ՝ վասն շաբաթու եւ նաւակատեաց... վասն որոյ փրկութեան մերոյ է հաղորդելի նախկին եւ ապա յայլ կերակուրս, եւ Քրիստոսի փառք յաւիտեան (Ձմեռան ՃԼԴ.ի մի մասը)։

ճլգ. 343բ-7ա ՃԼԳ. Նորին քարոզ վասն յարութեանն Քրիստոսի ի բան առաքելոյն՝ Ապա թէ Քրիստոս քարոզի, թէ ի մեռելոց յարուցեալ է, զիարդ՞ ասեն ոմանք ի ձէնջ, թէ յարութիւն մեռելոց չիք [Ա. Կորն. ԺԵ. 12] – Եղեն ոմանք հերձւածողք, որք ասէին ոչ գոլ յարութիւն հողացեալ մարմնոց... մեղսամակարթ անձամբ ուրանան զյարութիւն եւ զհանդերձեալ կեանս, յորոց փրկեսցէ զմեզ Քրիստոս, եւ նմա փառք եւ պատիւ յաւիտեանս. ամէն (Ձմեռան ՃԼԸ.)։

ճլդ. 347ա-50բ ՃԼԴ. Քարոզ վասն Յարութեան, ի բանն՝ Այսօր զոր արար Տէր. եկա՛յք, ցնծասցո՛ւք [Սաղ. ՃԺԷ. 24] – Մարգարէս նախատես հոգովն զուրախութիւնս զայս... որպէս աւետեցին հրեշտակքն կանանցն, եւ կանայքն՝ առաքելոցն։

ճլե. 350բ-3բ ՃԼԵ. Նորին քարոզ վասն նոր կիրակէին, ի բանն, որ ասէ՝ Եւ յետ Ը. աւուր դարձեալ ժողովեալ էին ի ներքս, եւ Թովմաս ընդ նոսա [Յովհ. Ի. 26] – Աւրս այս երբեմն կոչի նոր կիրակէ... նմանապէս եւ զգութ ողորմութեանն Աստուծոյ ի դարձ մեղաւորին իմասցիս, եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառք յաւիտեանն. ամէն (Ձմեռան ՃԽԲ.)։

ճլզ. 353բ-5բ ՃԼԶ. Նորին քարոզ վասն եկեղեցւոյ, ի բան՝ Յեկեղեցիս բարեբանեցէ՛ք զՏէր եւ աւրհնեցէք զանուն նորա [Սաղ. ԿԷ. 27] – Եկեղեցին հոմանուն է եւ բազում նշանակութիւնս ունի... որպէս ասէ Ոսկեբերանն՝ Ամենայն ուրէք, որ զարիւնն Տեառն տեսանեն, փախչին դեւք, եւ ընթանան հրեշտակք։ Յաղագս այս չորից պատճառացս շինի եկեղեցին եւ աւրհնի ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեան (Ձմեռան ՃԽԳ)։

ճլէ. 355բ-7ա ՃԼԷ. Նորին քարոզ վասն եկեղեցի աւրհնելոյ, ի բանն «Սուրբ արար զյարկս իւր բարձրեալն [Սաղ. ԽԵ. 4] – Պարտ է գիտել, զի իւրաքանչիւր սեռից կազմեաց Աստուած յարկ բնակութեան... որ է յոյժ անմտութիւն, մանաւանդ թէ անբանութիւն, եւ Քրիստոսի՛՛ (հմմտ. Ամառան ՃԲ., խմբագրած)։

ճլը. 357ա-9բ ՃԼԸ. Նորին վասն նորակերտ դրան եկեղեցոյ, ի բանն՝ Այս դուռն Տեառն է, եւ արդարք մտանեն ընդ սա [Սաղ. ՃԻԷ. 20] – Արդ, գիտել պարտ է, զի դուռն զառաջին մուտն նշանակէ... կապեալ ոտիւք եւ ձեռօք հանել ի խաւարն արտաքին, յորոց փրկեսցէ զմեզ Քրիստոս Աստուած մեր, եւ նմա փառք յաւիտեանս (Ամառան ՃԳ.)։

ճլթ. 359բ-63բ ՃԼԹ. Յայլմէ քարոզ վասն Համբարձման, ի բանն Ղուկասու՝ Եւ եղեւ յաւրհնելն նորա զնոսա, մեկնեցաւ ի նոցանէ եւ վերանայր յերկինս [Ղուկ. ԻԴ. 50] – Տէրն մեր Յիսուս Քրիստոս Որդին Աստուծոյ եկն յաշխահս... մեք կարասցուք ելանել ընդ նմա, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն (Ձմեռան ՃԾ)։

ճխ. 363բ-6բ ՃԽ. Յայլմէ դարձեալ վասն Համբարձման, ի բանն՝ Տէրն մեր Յիսուս Քրիստոս համբարձաւ <ի> յերկինս եւ նստաւ ընդ աջմէ Հօր [Մարկ. ԺԶ. 19] – Որպէս ասեն վարդապետք, թէ կարգ է բնութեանս եւ կանոնք Աստուծոյ... որ կազմեցաւ ի հողոյ որպէս մերս, այսօր համբարձաւ ի վեր քան զամենայն երկինս, եւ Քրիստոսի փառք (Ձմեռան ՃԽԹ)։

ճխա. 366բ-70 ՃԽԱ. Քարոզ վասն երկրորդ Գալստեանն, որ զկնի Համբարձման կիրակէին, ի բանն՝ Եղիցին գօտիք ձեր պնդեալ ընդ մէջս եւ ճրագունք վառեալք, եւ դուք նման մարդկան, թէ երբ դառնայցէ ի հարսանեաց, բաց՛՛ [Ղուկ. ԺԵ. 35] – Բազում ինչ ունի եկեղեցիս սուրբ յաւանդութենէ ընկալեալ... եւ այնպէս կան եւ մնան վերջինքն ի ձեռս առաջնոցն, վասն որոյ ելեալ ի խնամս Արարչին աւրհնելոյն յաւիտեանս յաւիտենիւ. ամէն (Ձմեռան ՃԽԶ.)։

ճխբ. 370ա-3բ ՃԽԲ. Նորին քարոզ վասն գալստեան Սուրբ Հոգոյն, ի բանն՝ Եւ ի կատարել աւուրցն Պէնդակոստէին, էին միաբան ի միասին։ Եւ եղեւ յանկարծակի հնչիւն յերկնից եւ այլն [Գործ. Բ. 1] – Նախ գիտելի է, զի Պենդեկոստն ի յոյն լեզու եւ կրկին... անհաւատիցն պատժող եւ դատապարտող որպէս զԱնանիայ եւ զ[Ս]ափիրայ դատապարտեաց, եւ նմա փառք ընդ Հօր եւ ընդ Որդւոյ (Ձմեռան ՃԾԵ.)։

ճխգ. 373բ-7ա ՃԽԳ. Յայլմէ դարձեալ վասն գալստեան Սուրբ Հոգոյն, ի բանն՝ Երեւեցան նոցա բաժանեալ լեզուք իբրեւ ի հրոյ եւ նստաւ ի վերայ նոցա [Գործ. Է. 3] – Վարդապետք ասեն՝ Բ. հուր կայ յաշխարհս... ամենայն ժողովուրդն Իսրայէլի անդ էին ժողովեալ, որպէս ասէ յԵլքն, եւ Հոգոյն Սրբոյ փառք յաւիտեանս (Ձմեռան ՃԾԸ.)։

ճխդ. 377ա-9ա ՃԽԴ. Նորին դարձեալ վասն վկայութեան ամենասուրբ Երրորդութեանն – Յաղագս վկայութեան ամենասուրբ Երրորդութեանն գիտելի է, զի հաստատի յերից վկայութեանց... զի քննելն յանդգնութիւն է եւ հաւատալն փրկութիւն եւ ճանաչելն կեանք յաւիտենականք, որում փառք (Ամառան Ը. խմբագրած)։

ճխե. 379ա-84ա ՃԽԵ. Նորին վասն Վարդավառին, ի բանն Մատթէոսի՝ Եւ յետ վեց աւուր առնու ընդ իւր զՊետրոս եւ զՅակոբոս եւ զՅոհաննես եւ հանէ զնոսա ի լեառն մի բարձր, եւ այլակերպեցաւ առաջի նոցա [Մտթ. Թ. 1] – Ի վերայ այսմ բանի ԺԵ. (15) իմն գլխօրէն բանս խնդրելի է մեզ։ Նախ, թէ ընդէ՞ր Մատթէոս յետ Զ. աւուր ասէ... զի դատաստանի է ժամն եւ հատուցման, եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառք, իշխանութիւն յաւիտեանս (Ամառան ՃԻԷ., խմբ.)։

ճխզ. 384ա-9ա ՃԽԶ. Պատմութիւն վասն փոխման Տիրամօր Կուսի Աստուածածին – Արարիչն Աստուած արար զլուսաւորս մեծամեծս եւ զփոքունս... վասն որոյ ի միում տօնեմք ընդ Յարութեան Որդոյն Միածնի եւ զմօր յարութիւնն, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն (Ամառան ՃԼ.)։

ճխէ. 389ա-92բ ՃԽԷ. Դարձեալ վասն փոխման Աստուածածնին, ի բանն Սողոմոնի՝ Բազում դստերք ստացան մեծութիւն, բազումք արարին զօրութիւն, բայց դու առաւել եղեր եւ զանցուցեր զամենեքեումբք [Առակք, ԼԱ. 29] – Զնախատեսութիւն աստուածապսակ արքայիս Սողոմոնի, որ վասն մեծութեան... որ արբուցանէր զարքայն կուսածին, եւ Քրիստոսի փառք յաւիտեան։

ճխը. 392բ-9բ ՃԽԸ. Դարձեալ վասն սուրբ կուսին քարոզ, ի բանն Եսայեայ՝ Ահաւասիկ Տէր նստել ի վերայ թեթեւ ամպոյ [Մարգ. Ես. ԺԹ. 1] – Պարտ է գիտել, զի Աստուածածին կոյսն Մարիամ բազմանուն է... զի դատապարտի յաւիտենական կորստեամբն, յորոց փրկեսցէ զմեզ Քրիստոս Աստուած բարեխաւսութեամբ Սուրբ Աստուածածնին։

ճխթ. 399բ-402ա ՃԽԹ. Յայլմէ քարոզ վասն խաչի, ի բանն՝ Եւ տնկեաց Տէր Աստուած զծառն կենաց ի մէջ դրախտին [Ծննդ. Բ. 9] – Աստուած կրկին անգամ ստեղծեաց զմարդկային բնութիւնս... յորժամ խաչեցաւ, ասէ ընդ աւազակն՝ Այսօր ընդ իս իցես ի դրախտին. եւ Քրիստոսի փառք յաւիտեան (Ձմեռան ՃԼԳ.)։

ճծ. 402ա-5բ ՃԾ. Դարձեալ քարոզ վասն խաչի, ի բանն՝ Զի ճառ խաչին կորուսելոցն յիմարութիւն է, այլ մեզ փրկելոցս՝ զօրութիւն Աստուծոյ [Ա. Կորն. Ա. 18] – Փողն բարձրաբարբառ եւ ազդարար, յերրորդ երկինս ելօղ, անհասիցն տեսող եւ անճառիցն պատմող... եւ մինչ յողոգոմեանն այլս ոչ ելանեմք, եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառք յաւիտեան (Ամառան ՃԼԸ.)։

ճծա. 405բ-9ա ՃԾԱ. Դարձեալ վասն խաչի քարոզ, ի բանն՝ Փայտ կենաց է ամենեցուն, որ պատըսպարին ի նա եւ որ յենուն ի նա իբրեւ ի Տէր հաստատութեամբ [Առակաց Գ. 18] – Գիտելի է, զի կեանք փայտին ի յերիս դէմս երեւեցաւ... զի օծումն եւ աւրհնութիւնն մին է, անբաժանելի էր ի նմանէ յաւիտեան, եւ Քրիստոսի փառք։

ճծբ. 409ա-13ա ՃԾԲ. Յայլմէ վասն հրեշտակապետացն, ի բանն, որ ասէ, <որ ասէ> տեսիլն՝ Եղեւ պատերազմ ի յերկինս, Միքայէլ եւ հրեշտակք իւր կռուէին ընդ վիշապին եւ ոչ կարացին ընդդեմ կալ եւ տեղի ոչ գտաւ նոցա յերկինս [Յայտ. ԺԲ. 7] – Բարի է Աստուած եւ ի բարերար կամաց նորա արարչագործեաց զերկինս... եւ բռնեաց զձեռն նորա, եւ սեւացան մինչեւ ի յայն, որ կարդաց առաջի ժողովրդեանն, եւ դարձեալ սպիտակացաւ ձեռն, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն (Ամառան ՃԽԶ., ՃԽԷ., սկզբից 4 նախադասութիւն չիք)։

ճծգ. 413ա-8բ ՃԾԳ. Նորին քարոզ վասն Յովաննու, ի բանն Մաղաքիայ՝ Առաքեցից զհրեշտակ իմ առաջի քո, որ պատրաստեսցէ զճանապարհս իմ առաջի քո [Մաղաք. Գ. 1] – Եւ արդ, վասն առաջիկայ բանիս ի դէմս Կարապետին Յովհաննու... եւ այսպէս փառաւորեաց Աստուած զսուրբն Յովանէս սատակմամբ չարեացն, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս։

ճծդ. 418ա-9բ ՃԾԴ. Նորին վասն միաբանից, հարց եւ կրօնաւորաց, ի բանն, որ ասէ ի պրակս առաքելոցն՝ Էր ամենայն ինչ նոցա հասարակաց, եւ ոչ ոք ասէր զընչից իւրոց, թէ իւր իցէ [Գործք. Դ. 32] – Եթէ զինչ շահ եւ օգուտ է միաբան եղբայրութեանց... իսկ ի միակամութենէն շինութիւն յաւելումն լինի, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. (Ձմեռան ԻԱ.ի մի մասը)։

ճծե. 419բ-22բ ՃԾԵ. Դարձեալ խրատ կօրնաւորաց, թէ զի՞նչ հարկաւոր է յանապատի բնակողաց, եւ զի՞նչ պիտանացու. նորին դարձեալ առ նոյն խորհու[ր]դ – Ասեմք նախ, թէ այն է հարկաւոր, առանց որոյ կեալ ոչ է... իսկ թէ ունի մասնաւոր եւ թիւր, հերձուածող է եւ խաբող, փախի՛ր ի նմանէ, եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառք (Ձմեռան ԻԱ.ի շարունակութիւնն է)։

ճծզ. 422բ-4բ ՃԾԶ. Նորին վասն ՀԲ. (72) աշակերտացն, ի բանն՝ Յետ այսորիկ երեւեցոյց Տէր եւս ՀԲ. առաքեալս։ Եւ առաքեաց զնոսա երկուս-երկուս [Ղուկ. Ժ. 1] – Իսկ Հ. եւ Բ. (72) աշակերտացն նախանկարք եւ օրինակք խորհրդոյ բազում են... ըստ անսուտ խոստմանն իւրոյ թէ՝ Ուր եսն եմ, անդ եւ պաշտ[օնեայն], զի տեսանիցեն զփառս իմ, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն (Ամառան ՃԻԳ.)։

– 422բ Դարձեալ վասն անուանց Հ.իցն գիտելի է, զի ի պատմութիւնն իւրեանց յայտնի է... Յովաննէս Մկրտիչ պարագլուխ։

ճծէ. 425ա-8ա ՃԾԷ. Նորին քարոզ ի տօնս Պետրոսի եւ Պօղոսի, ի խորհուրդ երկոտասան առաքելոցն, ի բանն՝ Կոչեցեալ առ ինքն զԲԺ.ն (12) աշակերտսն եւ առաքեաց զնոսա [Մարկ. Զ. 7] – Թէ վասն է՞ր զաշակերտս ԲԺ.ն (12) ընտրեաց... եւ այսպէս ամենեքեան սոքա ԲԺ.ն (12) թըւով՝ որպէս ասացաք, ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ (Ամառան ՃԻԲ.)։

– 428ա Անուանք ԲԺ.նիցն – Պետրոս եւ Անդրէաս եղբայր նորա, Յակոբոս... եւ Նաթանայէլ կոչեցաւ։

ճծը. 428ա-30ա ՃԾԸ. Նորին վասն գլխաւոր տօնիցս, թէ վասն է՞ր Դ. են տօնքս այս – Զխորհրդաւոր պատճառ Դ. տօնիցս բազում են եդեալ վարդապետք... նախաշաւիղ կարգեցին ծնունդն Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս։

ճծթ. 430ա-3բ ՃԾԹ. Նորին քարոզ Դաւթի եւ Յակոբայ, ի բանն՝ Երդուաւ Տէր Դաւթի ճշմարտութեամբ եւ ոչ ստեաց նմա. ի պտղոյ յո[րովայնի] [Սաղ. ՃԼԱ. 11] – Եւ արդ, վասն երից է խնդիր մեր։ Նախ, վասն աւուրս պատշաճ... եւ հարին թափչաւ զգլուխն, եւ այնպէս աւանդեաց զհոգին ի ձեռս Աստուծոյ, եւ Քրիստոսի փառք (Ամառան ՃՀԵ., սկզբից մի քանի նախադասութիւն պակաս)։

ճկ. 433բ-8ա ՃԿ. Նորին վասն Նախավկային Ստեփանոսի, ի բանն՝ Ահա տեսանեմք զերկինս բացեալ եւ զՈրդի մարդոյ, զի կայ ընդ աջմէ Աստուծոյ [Գործք. Է. 55] – Զի թեպէտ սիրելի են ամենայն պտուղք երկրագործաց... աւրհնել զանիծիչս եւ աղօթել ի վերայ նեղչաց, եւ Քրիստոսի փառք յաւիտեան (Ամառան ՃՀԷ., սկզբից 3 նախ. չիք)։

ճկա. 438ա-41ա ՃԿԱ. Նորին քարոզ վասն առաքելոցն Պետրոսի եւ Պօղոսի, ի բանն՝ Դուք էք լոյս աշխարհի [Մտթ. Ե. 14] – Զիւր վայելչական անունն, որ ասաց՝ Ես եմ լոյս աշխարհի... (Ամառան ՃՁԲ., սկիզբը խմբագրած, ՃՀԸ.ի վերջը, ՃՁ., ՃՀԹ.ից մասն)։

ճկբ. 441ա-4բ ՃԿԲ. Նորին քարոզ Յոհաննու եւ Յակոբայ՝ Որդոցն Որոտման, ի բան Աւետարանին՝ Դարձաւ Պետրոս եւ տեսանէր զաշակերտն, զոր սիրէրն Յիսուս, զի գայ զհետ նորա. եւ այլն [Յոհ. ԻԱ. 20] – Պայծառ է մեզ բան տօնախմբութեանս, ո՛վ քրիստոսասէր ժողովուրդք... զի կուսութեամբ եւ սրբութեամբ կեցին եւ նահատակեցան վասն Քրիստոսի։ Եւ զարժանապէս գովութիւն սոցա եւ զփառս՝ գիտէ ինքն միայն որ պսակողն է սրբոց Քրիստոս եւ ցուցանէ ի հանդերձելումն, որ գալոց է, եւ Քրիստոսի փառք (Ամառան ՃՁԱ.)։

ճկգ. 444բ-8բ ՃԿԳ. Նորին վասն առաջնորդաց եւ դիտաց, որ է իշխանաց եւ վարդապետաց եւ եպիսկոպոսաց եւ քահանայից ի բան մարգարէին՝ Որդի մարդոյ դէտ կացուցի զքեզ տանդ Իսրայէլի, զգ՛՛ [Եզեկ. Գ. 17] – Ի կրկին գոյացութեանց բաղկացեալ է մարդն... զայս ասէ մարգարէիւն Աստուած. Որդի մարդոյ դէտ կացուցի զքեզ, եւ Քրիստոսի փառք (Ձմեռան ԼԶ.)։

ճկդ. 448բ-53ա ՃԿԴ. Նորին վասն գաւազան տալոյ, ի բանն՝ Տըւաւ ինձ ամենայն իշխանութիւն յերկինս երկրի, որպէս առաքեաց զիս Հայր, եւ ես առաքեմ զձեզ՝ գնացէք – Տըւաւ ասելս ըստ մարդկութեանն իմայ, զի մարդկութեանս ոչ էր յատուկ իշխել... զայս ասէ Պետրոս՝ Ի պատրաստի ունիցիք տալ պատասխանի ամենայնի, որ խնդրիցէ զբանն, որ է վասն յուսոյն ձերոյ, եւ Քրիստոսի փառք յաւիտեան (խմբագր., թ. 452ա-ից Ձմեռան ԼԳ.՝ «Վասն գաւազան տալոյ)։

ճկե. 453ա-6ա ՃԿԵ. Նորին վասն վարդապետաց, ի բանն՝ Դուք կոչէ՛ք զիս վարդապետ եւ Տէր եւ բարիոք առնէք, զի եմ իսկ [Յովհ. ԺԳ. 13] – Գիտելի է, զի վարդապետութիւնն ի Քրիստոս կրկնակի է... վասն փրկութեան հոգոց մարդկան է քարոզելն եւ ոչ վասն ինչս շահելոյ, եւ Քրիստոսի փառք (խմբագրած, 453բ-4բ Ձմեռան, ԼԳ.ի խմբագրութիւն «Վասն վարդապետաց կոչմանց)։

ճկզ. 456ա-9ա ՃԿԶ. Նորին վասն իմաստութեան լուսոյ եւ գործոյ, ի բան առակին՝ Իմաստնոյն աչքն ի գլուխն է, եւ որ անմիտն է, ընդ խաւար գնայ [Ժող. Բ. 14] – Զիմաստութիւնն լոյս կոչէ իմաստնացեալն յԱստուծոյ Սողոմոն ասելով... որ եղեւ գլուխ եւ առաջնորդ կենաց ամենեցուն նոյն ինքն Տէր մեր, որում փառք եւ զօրութիւն յաւիտեանս յաւիտենից. ամէն (Ձմեռան ԼԷ., ԼԸ. խմբագրած)։

ճկէ. 459ա-62ա ՃԿԷ. Նորին վասն առաջնորդաց` թագաւորաց եւ իշխանաց, ի բանն առակին՝ Որոց ոչ գոյ առաջնորդութիւն, թօթափին իբրեւ զտերեւ [Առակ. ԺԱ. 14] – Գրէ ուրեմն հանճարեղն եւ իմաստնացեալն յԱստուծոյ առակախօսն Սողոմոն... եւ յ<է>ետ աստեացս ընդ սուրբ իշխանացն եւ հովուապետացն արժանի արասցէ զձեզ արքայութեանն իւրում Քրիստոս, որոյ փառք յաւիտեան (Ամառան ՃԺԱ.)։

ճկը. 462ա-4ա ՃԿԸ. Նորին վասն մարտիրոսաց, ի բանն՝ Բազում նեղութիւնք են արդարոց, յամենայնէ փրկէ զնոսա Տէր [Սաղ. ԼԳ. 20] – Բայց պարտ է գիտել, զի ասեն վարդապետք, թէ բազում պատճառաւ ընտրելի է եւ գտանելի մեզ զմարմնաւոր նեղութիւն... այսպէս եւ զամենայն մարմինս մեր կապեսցուք, եւ Քրիստոսի փառք (Ձմեռան ԻԹ., խմբագրած, սկզբի մի մասը չիք)։

– 464բ-5ա Ազգաբանութիւն սկսեալ յԱդամայ մինչեւ ի Քրիստոս, Վասն Մարիամանցն, Որդիքն Յակոբայ, յԱբրահամու ի Մովսէս, Դատաւորքն – Ադամ՝ ՋԼ. (930), Սէթ՝ ՋԺԲ. (912)... եւ կորեան, զի աստուածասպանք եղեն եւ այլ ոչ նորոգեցան, զի նորս թագաւորեաց եւ հասնէ մինչ ի կատարած։

ճկթ. 465ա-8ա ՃԿԹ. Նորին քարոզ վասն Է. խորհրդոյ եկեղեցոյ եւ նախ վասն մկրտութեան, ի բանն՝ Եթէ ոք ոչ ծնցի ի ջրոյ եւ ի հոգւոյ կամ ծնեալն ի մարմնոյն մարմին է [Յոհ. Գ. 5] – Յաղագս մկրտութեանն վեց իրս տեսանելի է... բազում ասացեալ է ի վերոյ հանդերձ խոստովանութեամբ եւ այժմ ասելի է վասն պատարագին, եւ Քրիստոսի փառք (խմբագրած, Ամառան ԼԲ., ԼԳ.ից մի հատուած)։

ճհ. 468ա-72ա ՃՀ. Յայլմէ վասն պատարագին, ի բանն՝ Առ Յիսուս հաց, եբեկ եւ ետ աշակերտացն եւ ասէ` Առե՛ք, կերա՛յք, այս է մարմին իմ, որ վասն [Մտթ. ԻԶ. 26] – Վարդապետք ասեն, թէ սէրն պատճառ է միաւորութեան... արժանապէս վայել են ի սուրբ խորհրդոյն Քրիստոսի, նոյնպէս եւ յեկեղեցի, եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս. ամէն (Ամառան ԼԶ.)։

ճհա. 472ա-6բ ՃՀԱ. Վասն կարգի քահանայութեան, ի բանն՝ Քահանայք սուրբք լիցին եւ մի՛ գարշեցուցանեն զանուն Աստուծոյ իւրեանց, զի զպատարագս Աստուծոյ նոքա մատուցանեն [Ղեւտաց. ԻԱ. 6] – Վարդապետք ասեն, թէ ամենակալն Աստուած ոչ ինչ եթող յաշխարհս առանց կարգի... դուք կրէք պատուհաս, իսկ արժանի լինելով աւրհնեսցէ զձեզ Քրիստոս Աստուած եւ արժանի արասցէ զձեզ մեծի շնորհաց, եւ նմա փառք յաւիտեանս. ամէն (Ամառան Խ.)։

ճհբ. 476բ-9բ ՃՀԲ. Նորին վասն ձեռնադրութեան, ի բանն՝ Քահանայք քո զգեցցին զարդարութիւն եւ կամ այլ ինչ – Գիտելի է, զի քահանայութիւնն նախ բաժանի յերկնաւորն եւ յերկրաւորս... ակն ունելով երանելի յուսոյն եւ առ Աստուած սիրոյն վարձուց հատուցման ի պսակողէն Քրիստոսէ, որ է աւրհնեալ յաւիտեան (հմմտ. Ամառան ԼԷ, ԼԸ, խմբագրած)։

ճհգ. 479բ-82բ ՃՀԳ. Նորին քարոզ պսակի, ի բանն՝ Խորհուրդս այս մեծ է, բայց ես ասեմ ի Քրիստոս եւ յեկեղեցի [Եփես. Ե. 32] – Խորհուրդն է ծածկելոց իրացն յայտնութիւն... եւ նովաւ ընդ Հօր եւ Հոգւոյն Սրբոյ ըստ որում ասաց՝ Որպէս դու հայր յիս եւ ես ի քեզ, եւ նոքա ի մեզ իցեն, զի տեսանիցեն զփառս իմ։ Որոց լիցի մեզ ամենեցուն արժանաւորիլ տեսլեան անմահ եւ երկնաւոր փեսային ի Քրիստոս Յիսուս Տէր մեր, որում փառք (Ամառան ԽԶ.)։

ճհդ. 482բ-6բ ՃՀԴ. Քարոզ վասն լեզուի, ի բանն՝ Ո՛վ մարդ, որ կամիս զկեանս սիրես զաւուրս տեսանել ի բարութեան, լռեցո՛յ զլեզու քո ի չարութենէ. եւ շրթունք [Սաղ. ԼԳ. 14] – Ասէ Սողոմոն՝ մահ եւ կեանք ի ձեռն լեզուի, գիտել պարտ է, զի որպէս որք յօժարի եւ ցանկանայ ապրել... քանզի ընդ ում խօսի Աստուած ի ներքուստ, ոչ ինչ հոգայ ի յարտաքին խօսից, եւ Քրիստոսի փառք յաւիտեան (հմմտ. Ամառան ԾԵ., խմբագրած)։

ճհե. 486բ-9բ ՃՀԵ. Վասն մահու վարդապետաց, ի բանն Յակոբայ՝ Ծաղր ձեր ի սուգ դարձցի եւ ուր խաւարի ձեր ի տրտմութիւն [Թուղթ առաք. Յակ. Դ. 9] – Արդ, զի՞նչ ասացից կամ զի՞նչ պատմեցից, զի՞նչ խօսեցայց... զի ուրախասցուք ի միասին յարաձգական յաւիտենիւ ի Քրիստոս Յիսուս Տէր մեր, որում փառք յաւիտեան։

Ծնթ. Քարոզները խմբագրուած են. որոշ դէպքերում 2 եւ աւելի քարոզներ միացուած են իրար եւ դարձուած մէկ միաւոր, երբեմն մի քարոզը բաժանուած է մի քանի միւաւորի մէջ, որոշ միաւորներ էլ տարբեր քարոզների մասերից հաւաքած նոր նիւթ են, որոշները սկսւում են ոչ սկզբնատողից, այլ մի քանի տող կամ պարբերութիւն բաց թողնելով։

Բ. 1. 490բ-3բ Աստանօր բանս իրաւապէս զկայ առցէ։ Արդ, այսոքիկ բաւականասցի առ ի մէնջ ի տեսութիւն բանիս։ Այժմ դարձուսցուք զմակոյկ լեզուիս մեր ի բանս յորդորական, շարժել զշրթունս մեր յաւրհնաբանութիւն – Արդ, որ ամենեցունց է հրաշագործօղն եւ (այլ ձեռքով՝ «կատարողապետն) Աստուած, սեռն եւ յստակ սիրով եւ անբաւ անդունդ խնամով, անմեկնելի եւ անորոշելի է յարարելոցն իմմէ։ Յառաջնոցն ի լուսաշարժ ստեղծագործելոցն մինչեւ ցհուսկ յետինսն բոլորովիմբ անշունչ եւ անշարժս ըստ եռամեծին Դինոնիսեա... եւ ի խորան երանական Է.ալիր աւրհնութեան, ազնիւ ծառայից մտերմութեան ի Քրիստոս Յիսուս Տէր մեր, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

Ծնթ. Օրհնաբանութիւններ են՝ ուղղուած աշխարհին, հրեշտակներին, քրիստոնեաներին, հայերին, Աստուածածնին, թագաւորին, իշխաններին, վարդապետներին, կրօնաւորներին, ընկերներին, եկեղեցուն, կառուցողներին, ննջեցեալներին։ Հմմտ. ձեռ. 2137, 304բ-8ա։

– 493բ Իսկ որովհետեւ ժամանեալ հասաք ի խորս իմանալեաց, բե՛ր արտադրեսցուք զդաւանաբանութիւն ուղղափառ քրիստոնէութեանս... որ նա ինքն է հաւատն կենդանական եւ շաղկապ յօդական ի գլուխն ճշտութեան։

Հմմտ. ձեռ. 2180, 90ա-1բ, 2137, 295ա-6ա առաջին եւ վերջին նախադասութիւններն են։

2. 493բ-5ա [Դաւանութիւն հաւատոյ սուրբ հօրն մերոյ երկրորդ Լուսաւորչի քաջ հռետորին Գրիգորի. ձեռ. 1712, 34բ] – Հաւատամ եւ խոստովանիմ, դաւանեմ եւ երկրպագեմ ըստ հարցն աւանդութեանց սրբազան բանից զՀայր եւ զՈրդի եւ զՀոգի Սուրբ՝ երրեակ միութիւն, անքակ անձնաւորութիւն... ոմանց յարութիւն կենաց եւ ոմանց դատաստանաց, ըստ որում մեզ ամենեցուն յանդիման առաջ[ի], զի ընկ[ալցի] իւրաքանչիւր բարի եւ թէ չար։

Հմմտ. ձեռ. 2137, 296ա-8ա, 2180, 90ա-5ա։

– 495բ Եւ արդ, յետ ելանելոյ ի գագաթս աստուածաբնակ լերինն Սինայ... ձեւագրեալ բանին ի դէմս կրկնատես մարգարէութեանց, որ ասէ։

3. 495բ Զխորս անճառելի իմաստիցն Աստուծոյ հոգոյն եւ զգործս անպատում արարչականին քննել մտաց այնոցիկ է, որք ամբարձմամբ թեւօք հոգոյն Աստուծոյ... եւ ի գովեստ անկարօտ փառաց փեսային, յորոց մի է եւ այս եդեալն առաջի, որ ասէ. /// (վջ.)։

4. 496աբ (սկ.) ///ի գմբեթայարկ կամարս երկնահանգէտ սուրբ եկեղեցոյս գեղազարդ պայծառացուսցէ զվայելչութիւն երեսաց գերամաքուր... հոգոցն հակուցելոցն զանսպառ եւ զանվախճան ուրախութիւնսն յաւիտենական։ Այլեւ երեւելիս արասցէ զձեզ երկնաւորաց եւ երկրաւորաց մինչեւ ասել, թէ սոքա են զաւակք աւրհնեալք յԱստուծոյ, եւ տացէ ձեզ Տէր լսել զերանաւէտ ձայնն մեօք հանդերձ, թէ՝ Եկայք աւրհնեալք Հօր՛՛։

Ծնթ. Աւրհնութիւնք ուղղուած քահանաներին, տանուտէրերին, մանկանց, կանանց, հասարակաց։

5. 496բ-8ա Եւ այժմ զբանս աւրըհնութեան ի քեզ դարձուսցուք, ո՛վ այր Աստուծոյ, բարեբախտ եւ բարեհամբաւ եւ քաջ անուն ստացեալ ի մէջ հոմասեռիցն քոց... եւ յանյարգելի արբումն ըստ խոստման Տեառն մերոյ Յիսուսի, թէ՝ Բազմեցուցից ի սեղան Հօր իմոյ եւ անցեալ պաշտեցից, որ եւ մեք ընդ քեւ եւ ընդ քեզ արժանի լիցուք եւ դուք եւ մեք ի մի բարին աւրհնեսցուք զՀայր եւ զՈրդի եւ՛՛։

6. 498ա-503բ Մի է Աստուած եւ մի միջնորդն Աստուծոյ եւ մարդկան... Ո՛վ աղբեւր կենդանութեան եւ արմատ անմահութեան... Աստուծով եւ աստուածատուր պարգեւօք շարժեցից ի շարժողէն բոլորից... Տէրունեան եւ աստուածային է հրամանս... Վստահացեալ յուսով քաջութեան յայն... Զամենայն զոր ինչ օրինադրեաց մեզ Տէր մեր Յիսուս Քրիստոս նախ ինք.... Եւ արդ, գիտելի է, զի Գ. են, որ անձնիշխան կամօք ներգործեն զգործս... Եւ արդ, քանզի յայտ է ամենեցուն, զի երկիր ծարաւուտ ոչ պտղաբերի... Անճառելիդ Աստուած եւ անհասդ ամենայն իմաստից... Յաստուածածագ լուսոյ ճառագայթից շնորհաց... Շնորհօք բարերար կամաց մեծին Աստուծոյ... Գիտելի է, զի ամենայն տուրք բարիք... Ծանիցէ աստուածսիրութիւնդ ձեր, զի այս յայտնի է հասարակ տեսութեան, զի ամենայն իրագործութիւնք... առ ի լուսաւորել զմիտս իմ եւ շարժել զլեզուս ի մեկնութիւն բանիս ի սէրն Հօրն երկնաւորի եւ ի պատիւ փառակից Որդոյն Միածնի այժմ եւ յաւիտեան։

– 503բ Տէր տայ ինձ լեզու խրատու, ըստ տեսողին աստուածաբանի, զի գիտացից խօսել ի ժամու զբանն կենաց եւ կնքէ խոստովանութիւն ուղ[ղ]ափառ հաւատոյ... եւ յեղանակ անմարմին ծննդեանն ի բանական գոյիցս անճառելի եւ պատմելի եւ միայն կ/// (վջ.)։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ

1. 1ա (ԺԵ. դ., բոլորգիր) [Գուշակողական] – Բազում քննեալ եւ փորձեալ առաքեցի քեզ, գիր ունելով զաղիւսակդ շնորհալից, յորժամ քննես, գիտես յառաջագոյն, որ ինչ լինելոց է... Տե՛ս թէ ի /// (1 բառ) ապրի, թէ ի ներքին, ոչ։

2. 5բ (ԺԶ. դ., նոտրգիր) Նախերգանք լաւ – Անօթն հոգեւորական եւ փողն աստուածային, արեգակն իմաստութեան եւ լուսաւորիչն եկեղեցոյ, հրեշտակ երկրային եւ փայլակն երկնային, յափշտակեալն հոգով... եւ լցեալն արարչական Հոգոյն Սրբոյ հաւատարիմ ի վերայ տանն Աստուծոյ եւ բերան ի բերան խօսողն ընդ Աստուծոյ մարգարէն Մովսէս առաք՛՛։

Ունի 3 աղիւսակ՝ 1-ը քառակուսի, 2-ը՝ բոլորակ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՆԱԽԱԳԱՂԱՓԱՐ ԱՒՐԻՆԱԿԻ

Խմբագրի, 1416 թ. 336բ Արդ, ես՝ Յակոբ մեղաւոր վարդապետս Ղրիմցի, որ ի խաչելութեան քարոզս աշխատասիրեցայ, աղաչեմ զձեզ յիշել ի Տէր միով բանիւ։

350բ Զմեղուցեալ Յակոբ վարդապետս Ղրիմցի, որ զքարոզս շարադրեցի ի շնորհաց Հոգոյն յիշեցէ՛ք ի Տէր Քրիստոս, աղաչեմ։

392բ ԶՅակոբ վարդապետ՝ շարադրող բանիս յիշեցէ՛ք ի Տէր (նման՝ 489բ)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

489բ Փա՜ռք ամենասուրբ Երրորդութեանն եւ անիմանալի Էութեանն, անբաւ զաւրութեանն եւ ամէնունակ տէրութեանն, երից անձնաւորութեան եւ միոյ բնութեան՝ Հաւր եւ Որդոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ։ Ի թըւիս հայկազան տօմարի Պ.երորդի Կ.երորդի եւ Է.երորդի (1418) գրեցաւ եւ յանկ ելեալ տառս աստուածային եւ բուրաստանս երկնայ[ի]ն, դրախտ եդեմային եւ ծառս կենաց անմահութեան պտղոյն, քանզի սա է դեղ կենաց վիրաւորելոց եւ մխիթարութիւն մտաց մանկանց աշակերտելոց։

Արդ, աւարտեցաւ սա յերկրիս /// (1 տող ջնջած) ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնիս եւ /// (2,5 տող) |490ա| քանզի ըստ ասիցն իմաստասիրին, թէ այս պատկեր է առն վեհին Պղատոնի, զոր գովելոյ անգամ ոչ եմ արժանի։ Կամ թէ ըստ մարգարէն՝ Զինչ տաց տրիտուր Տեառն, քանզի զորն պատմեմ զերախտաց սորայ՝ որ առ իս, զհայրական գո՞ւթն, թէ՞ զեղբայրական սէրն կամ զծնօղական խնամքն, ինձ անհնար է, բաց այնմ, որ հնարաւորն է՝ ամենայն տացէ նմա՝ միոյն հազարապատիկ եւ բիւրապատիկ, եւ լսել տացէ՝ զԵկա՛յք աւրհնեալք Հօր իմոյ եւ կամ թէ Ազնիւ ծառա՛յ, որովհետեւ ի սակաւին հաւատարիմ եղեր, լիջիր իշխանութիւն ունել ի վերա Ժ. քաղաքաց. ամէն եղիցի։ Արդ, ես՝ [Յոհանէս] մեղօք մեռեալ եւ բազմավէր ոգի նուսատ վարդապետս, շնորհիւ Տեառն սկսայ եւ ողորմութեամբ նորին կատարեցի բազում եւ յոյժ տառապանօք եւ խիստ ջանիւ։ Արդ, աղաչեմ զձեզ, որք հանդիպիք սմա ուսմամբ կամ օրինակելով, յիշեցէ՛ք ի մաքրափայլ եւ ի սրաթռիչ յաղօթս ձեր զՅովհաննէս ստացողս եւ զծնօղսն իմ՝ զհայրն իմ՝/// (ջնջած), եւ զմայրն իմ՝ /// (ջնջած), եւ զքոյրն իմ՝ /// (ջնջած) եւ զայլ ամենայն արեան մերձաւորսն՝ զկենդանիս եւ զփոխեցեալսն ի Քրիստոս, եւ լի բերանով Աստուած ողորմի ասացէ՛ք նոցա, աղաչեմ զձեզ, եւ դուք որ յիշէք, յիշեալ լիցիք ի Քրիստոսէ։ Դարձեալ եւս առաւել ծունր կրկնեալ աղաչեմ զսուրբ հանդիպողքդ յիշել ի սուրբ յաղօթս ձեր զհոգեւոր հայրն իմ եւ զբազում երախտաւորն /// (1 տող ջնջած), զի նա պատճառ մեզ այսմ ամենայն բարութեան, զոր աղաչեմ յիշատակել յաղաւթս ձեր /// (1 տող ջնջած), զոր տացէ նմա Տէր Աստուած մեր՝ փոխարէն զարքայութիւնն երկնից՝ ի սեղան բազմեցուցանել եւ անցեալ պաշտել, ննջեցելոցն իւր ողորմութիւն պարգեւեսցէ եւ կենդանեացն խաղաղական կեանս եւ անտրտում ուրախութիւն. եւ յիշատակ նորին աւրհնութեամբ եղիցի. ամէն։ Դարձեալ յիշեսջիք յաղօթս ձեր [զՅակոբ վարդապետ Ղրիմեցին]*. եկն ի հեռաստանէ եւ բազում աշխա[տութեամբ] /// (1,5 տող ջնջած) [քարո]զէ, /// զայս ՃՀԵ. (175) քարոզս. եւ է ինչ, զի ինքն շարադրեաց ի շնորհաց Սուրբ Հոգոյն, զոր տացէ նմա Տէր Աստուած մեր զփոխարէն վաստակոց իւրոց։ Այլ եւ /// (1 տող ջնջած) եղբայր մեր, որ աշխատութեամբ ապասաւորեաց մեզ։ Այլ եւ /// (1 տող ջնջած) որ հոգաբարձու եղեւ մեզ, հատուսցէ նոցա Տէր Աստուած մեր ըստ վաստակոց նոցա զարքայութիւնն իւր։ Եւ դուք խոշորութեան գրոյս անմեղադի՛ր լերուք, զի օրինակն յայլ աշխարհ կերթայր, եւ զիս փութացուցանէին։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք Ա. էջ 209-10, Հմր 225. օրհնաբանական մասերի յապաւումով ունի միայն այս եւ 336բ էջի յիշ-ները։ Ձեռ.իս վերջին թերթերի համարները փոխուել են՝ նախկին 486բ-7ա էջերն այժմ են՝ 489բ-90ա։ Ջնջումների մասին Լ. Խաչիկեանը ծանօթագրել է. «գծիկներով այստեղ ցոյց ենք տալիս հետագայ ստացողներից մէկի կողմից միտումնաւոր քերուած բոլոր այն բառերն ու տողերը, որոնք վերաբերել են ձեռագրի գրչութեան հանգամանքներին»։ Այստեղ եւս նոյն ջնջած տեղերում եռաթեք նշանն է, երբեմն փակագծերի մէջ նաեւ նշել ենք ջնջած բառերի եւ տողերի քանակը:

 * Ծնթ. Վերականգնումը՝ ըստ ԺԵ. դարի յիշք.ի՝ էջ 210։

191բ Զմեղօք մեռեալ ոգի զՅովհաննէս խնդրողս բանի աղաչեմ յիշել ի Տէր Քրիստոս։

216ա Ո՛վ սուրբ կոյս Մարիամ, բարեխաւսեա՛ անարժան գրչիս ողորմութեան Միածնի քո մասնաւորիլ, որում փառք։

279ա Ո՛վ եղբարք, որք հանդիպիք սմա ուսմամբ կամ օրինակաւ կամ տեսութեամբ, մեղուցեալ գրչիս թողութիւն խնդրեցէք։

343ա ԶՅովանէս մեղուցեալ եւ զտարտամեալ գրիչս աղաչեմ յիշել ի Տէր միով Աստուած ողորմ[այ]իւ։

399բ Մանաւանդ զգծող սորայ զՅովհաննէս եւ շարադրողի սորայ Յակոբ վարդապետի Ղրիմցոյ, եւ Քրիստոսի փառք յաւիտեան։

444բ ԶՅովաննէս ստացողս աղաչեմ յիշել ի Տէր։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 2բ (1758 թ., շղագիր) Յիշատակ է այս շնորհալից քարոզգիրքս մահտեսի Ալամջանին եւ որդոցն՝ մահտեսի Պապիկին կամ մահտեսի Մարտիրոսին։ Ով ոք հանդիպի սորայ կարթալով կամ օրինակելով, միով Հայր մեղայիւ զվերոյգրեալ Պապիկն, զի նայ է պատճառ սորայ, որ եւ յիշողքդ յիշեալ լիջիք ի Քրիստոսէ. ամէն։ Էր թվական 1207 (1758), Սեկտեմբերի 25 օրն, ի Կարին, ձեռամբ ծառայ Պապիկիս։

2. 1բ (1758 թ., նոտրգիր) Ես՝ Էրզրումցի մահտեսի Պապիսըս, վեր առի եւ պարտ եմ այսչափ փողս, որ պիտի գնայի դէպի արեւելեան երկիրն եւ իսկ չէղայ տեղեակ այսմ բան[ի]։ Տէր, եթէ կամեսցի։ Ես՝ Էրզրումցի մահտեսի Պապիկըս, վեր առի եւ պար։

պհպ. Գա (ԺԸ. դ., նոտրգիր) Ծառայ մաղտեսի Պապիկ Էրզրումցիս գրեցի ողջոյն. Լէր ողջ։ Ծառայ մահտեսի Պապիկ դի մահտեսի Աղամջան (առանձին հատուածներ եւ բառեր կրկնուած)։

պհպ. Գբ (ԺԸ. դ., նոտրգիր) Ես՝ մեղեւոր վ (=եւ) անարժան ծառեայ Աստուծոյ տիրացոց Յօվանէս<ես>։

2ա (ԺԸ. դ., նոտրգիր) Յիշատակ է ծառայ մահտեսի Պապիկին, որ եւ լոկ անուամբ յատիկար յորջորջի ի յաշխարհի։

3. պհպ. Գբ (ԺԸ. դ., նոտրգիր) Յորժամ կարդաս զայս նախագոյն, / ո՛վ դու խոհեմ իմաստնագոյն, / բարուք պահեա՛ մտառագ[ո]յն, / թէ կայ, թէ ոչ կալած մարդոյն։

4. 5ա (ԺԷ. դ., նոտրգիր) Ես՝ մեղապարտ Սարգիս վարդապետս ըստացայ զայս Քարոզգիրքս ինձ յիշ[ատ]ակ եւ իմ ծնօղ[ա]ցս։ Ով որ ընթեռնու, յիշօղ լինի. ամէն։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 6ա սեւ թանաքով բոլորակ՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ / ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՊԵՏ»։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝ «Նորին վեհափառութեան տեառն-տեառն Գէորգայ Դ.ի երկնապարգեւ հայրապետի եւ պաշտպանի հայկեան մատենագրութեան նուէր ի խոնարհ ծառայէ Համազասպ քահանայէ Տէր-Աւետիքեանց, N 14-9. 14 Սեպտեմբերի 1880 ամի, ի Շուշի», նոյն տեղում՝ «696, 3525», «ՊԿԷ. 1419 Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», պհպ. Աա՝ «3525»:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Գա՝ «ծառայ, մաղտեսի, Պապիկ, Աղամջան» (բազմիցս), պհպ. Գբ՝ «եե մեղվ հ հայցհ հ», 1ա «ցթագուհին ///նուն ակացն մաս աջոյն եւ հինս /// ձախոյն եւ հրեաց», 2ա՝ «ի նեղութեան իմում ես առ Տէր կարդացի» (7 անգամ), «եւ լուաւ ինձ Տէր վ փրկեաց» (3 անգամ), «վասն զի լոյս են հրամանք ի վերայ երկրիս ԱԱ Ավազանգեայ օտա տարէրարց ոչ ի կամաց առն Աստուծոյ կամաց ի նեղութիւն իմում իբե, կամաց առն այլ այ ծնան կամաց առն կամմաց առն», 2բ՝ «Ի Կարին», 6ա՝ «Քարոզգիրգս իմս է», 472ա «վնասէ եւ ///ութիւն»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ պհպ. Գա՝ տերեւներով 2 ճիւղ, պհպ. Գբ՝ տերեւներով 2 ճիւղ, 5 թռչուն, 244բ՝ թռչնագիր «Ի»։

 

 

3526

ԺՈՂՈՎԱԾՈՅ

 ՌՃԺԹ. – 1670

ԳՐԻՉ՝ Միքայէլ։ ՍՏԱՑՈՂ՝ խոջայ Բէրոն, Շէրմազան։

ԹԵՐԹ՝ 229. չգրուած՝ 225բ, 226բ։ ՊՐԱԿ՝ Ա-Ի×12 (Ա 11, Ը 10, Թ, Ի 8)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19×13։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14,5×8-8,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 162բ)։ ՏՈՂ՝ 25։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ ծաղկազարդ կտաւ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 1ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, վարդագոյն, սեւ, ոսկի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, Ա. փեղկի կենտրոնում, մէջքի վր. եւ ստ. մասերում թափուած, 3ական կապիչներն ու գամերն ընկած. գրեթէ բոլոր թերթերին խոնաւութեան հետքեր, թ. 125-30, 210-25՝ գրադաշտը խոնաւութեան եւ թանաքի թթուայնութեան հետեւանքով գունափոխ, տառերը արտացոլուած հակառակ երեսներին. թ. 1-9, 12-73 ստ. լս-ին ցեցի անցքեր, թ. 1՝ մգացած, 10ա, 23բ, 30բ-1ա, 46բ-7ա, 59բ, 209բ, 228բ՝ թանաքի հետքեր, 15բ, 101բ՝ լուսանցազարդի թանաքը լղոզուած, թ. 94՝ արտք. լս-ը վերից վար կտրած, թ. 205՝ անկիւնը կտրուած, թ. 226՝ 4,5 սմ ընդլայնակի կտրուած, լուսանցակողերը՝ սեւացած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-190բ [Քարոզք]

1. 1ա-183ա [Քարոզք Ղուկասու Լոռեցւոյ]

Տե՛ս ձեռ. 746, 1ա-236բ։ ա/1ա-7բ։ բ/8ա-15ա։ գ/15բ-23բ։ դ/23բ-41բ։ ե-զ/չիք։ է/41բ-57ա։ ը/57ա-73բ։ թ-ժա/չիք: ժբ/157ա-67ա։ ժգ/73բ-93բ։ ժդ/93բ-101բ (սկ. տարբեր՝ Եւ զի ըստ պտուղ բարի է, որ ասէ Պղատոնի հոգին...)։ ժե/106բ-15ա։

Ունի՝

ա. 101բ-6բ Քարոզ ի բան Օրինացն, որ ասէ՝ Պատուեա՛ զհայր քո եւ զմայր, զի քեզ բարի լինիցի։ Շնորհաբաշխ Տէ՛ր Յիսուս, օգնեա՛ ինձ – Եւ պարտ է գիտել, զի Դ. բան զաւակացն ծնօղին պարտական է... պարտ է հատուցանել զպարտսն եւ ազատ մնալ ի պարտուց մեղացն յամենայնէ։

բ. 142բ-57ա Քարոզ ի բան Սողոմոնի, որ ասէ՝ Լաւ է օր մահուանն, քանց զօր ծնընդեանն մարդոյ – Եւ պարտ է գիտել, զի հեթանոսք զօր ծննդեանն լաւ համարին... հանգուսցէ բարի աշխատութեանց եւ հոգեւոր մշակութեանց յերկնից արքայութեան։

գ. 167ա-76ա Քարոզ ի բանն Սողոմոնի, որ ասէ՝ Յ[իշ]եա՛ զԱրարիչն քո յաւուր մանկութեան քո եւ գնա՛յ դու ի ճանապարհս քո արդարութեան՝ մինչեւ եկեալ իցեն աւուրք չարութեան, յորս ասիցեն, ոչ են կամք իմ դոսա։ Պարտ է ուսանիլ եւ կատարել – Ասեն իմաստունքն, թէ Դ. բան առանց մեր կամաց լինի... այլ չարչարի մարմնով զարդարանաց հոգւով։

դ. 176ա-83ա Քարոզ ի բան Սողոմոնի, որ ասէ՝ Լաւ է կոյր աչօք, քան զկոյր մտօք, զի կոյրն աչօք ուսանի զերդեւեկ ճանապարհին, իսկ կոյրն մտօք հանապազ մոլար ընթանայ եւ աչօք ոչ տեսանի – Ասէ իմաստունն եւ անյաղթ փիլիսոփայն Դաւիթ, թէ իմաստութիւն... զի երկրաւոր փառաց ցանկացան, եւ չէին արժանի, որոց փրկեսցէ զմեզ Քրիստոս Աստուած... եւ յանտրտում ուրախութեանց։

Տե՛ս Էլ. Յարութիւնեան, Ղուկաս Լօռեցին եւ նրա քարոզները, Բանբեր Մատենադարանի, հտ. 10, Երեւան, 1971, էջ 213-236։

2. 183ա-90բ [Գրիգորի Տաթեւացւոյ] Յայլմէ քարոզ Մեծի ուրբաթի սուք, ի բան առաքելոյն՝ Կտակ յետ մահուն հաստատուն է – Սովորութիւն է մարդկան, յորժամ մեռանի ոք ի յայլ տեղիս... ողորմութեան եւ խոստովանութեան, եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս. ամէն (Ձմերան, ՃԻԹ)։

Բ. 115ա-9ա Ի հարցումն սուրբ Աստուածածնին առ հրեշտակապետն Գաբրիէլ՝ վասն մարդկան, թէ որպէ՛ս են փառքն արդարոց եւ որպէ՛ս են տանջանք մեղաւորաց կամ զի՛նչ առնելոց են ի Քրիստոսէ – Յարուցեալ Կոյսն երկրպագեաց Գաբրիէլ հրեշտակապետին... եւ ապա ըստ գործոց իւրեանց տանջեսցին։

Գ. 119ա-24ա Տեսիլ սրբոյն Գրիգորի Լուսաւորչին՝ վասն հոգւոց մեղաւորաց եւ արդարոցն եւ հարցումն ի հրեշտակէն – Յաւուր միում շրջէր յանապատին սուրբ Լուսաւորիչն Գրիգորիոս... զդրախտն եւ զանազան յուրախութիւնն, ընդ որս եւ մեք արժանի լիցուք փառաւորել զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգին յաւիտեանս. ամէն։

Դ. 124ա-31ա Պատմութիւն վասն կիրակ[ի] աւուրն, զոր իջեալ ի յերկնից գիրս այս ի քաղաքն Հռոմ մեծ առաքելոցն, որ անդ է գերեզմանք նոցա՝ Պետրոսի եւ Պօղոսի – Ես՝ պապս, որ ի Հռոմ քաղաքս Պետրոսի եւ Պօղոսի... բազմացուցանելով ի տան Հօր իմոյ, եւ մեք քո բանաւոր հօտս հաւատացաք բանի քո, Քրիստո՛ս Աստուած։

Ե. 131ա-42բ Վասն քահանայի միոջ, որ հետ օսմանցոց շխերիրն եւ շըներին ի քաղաքին Խարբերդոյ, թէ զինչ պատճառաւ դիմադարձեր են ի վերայ հաւատոցն քրիստոնէից եւ որպէս յաղթէր է տէր Եղիայն շխերին շնորհօքն Քրիստոսի – Եւ ընդ աւրհնութեանս ծանուցումն լիցի ձեզ... Մելքիսէթ վարդապետին եւ Յոհաննէս վարդապետին։ Սոցա աւրհնութիւնն ընդ ձեզ եղիցի. ամէն։

Տե՛ս Պատմութիւն Եղիա քահանայի (ԺԶ. դա՞ր). Արտատպուած «Արարատ» ամսագրից, Հրաչեայ Աճառեան, Վաղարշապատ, 1908, 56 էջ։ Վերահրատ.՝ Արարատի ժառանգութիւնը. Թ. «Արարատ»ի բնագիրները, հտ. Բ., հրատ. պատրաստեց Ս. Նահապետեան, դասակարգումը, խմբ. եւ առաջաբանը Գէորգ Տէր-Վարդանեանի, Ս. Էջմիածին, 2017, էջ 409-433։

Զ. 190բ-201բ Թուղթ սիրոյ եւ միաբ[անութեան մեծին Կոս]տանդիանոսի եւ սուրբ պապուն Սեղբեստրոսի եւ Տրդատայ Հայոց արքայի եւ սուրբ Լուսաւորչին Գրիգորի։ Ագաթանգեղ[եայ] Պատմութենէն։ Աւգնեա՛, Տէ՛ր Յիսուս – Կամօք եւ կարողութեամբ համագոյ Սուրբ Երրորդութեան...այս է կտակ կայսերական Աստուծով հաստատուն... ի ձեռն ատենադպրին հայոց արքային մեծիմաստի Ագաթանգեղոս ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերո, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։ Հայր մեր։

Տե՛ս Դաշանց թուղթ, Վենետիկ, 1695։

Է. 202ա-23ա Պատմութիւն եւ խօսք Խիկարայ իմաստասիրի, զոր պարտ է իմանալ եւ ի միտ առնուլ ամենայն մարդոյ վասն շահի եւ օգտութեան

Տե՛ս ձեռ. 464, 40ա-56ա։ ա/202աբ։ բ/203ա-14բ (ունի խորագիր՝ Խրատ Խիկարայ, զոր ասաց Նաթանայ քըւէր որդւոյն իւրոյ)։ գ/215ա-21բ։ դ/221բ-3ա։

Տե՛ս Պատմութիւն եւ խրատք Խիկարայ իմաստնոյ, Երեւան, 1969, ձեռ. B4, էջ 29։

Ը. 224ա-5ա [Տեսիլ Յովհաննու Գառնեցւոյ] – Ասէ սուրբ վարդապետն մեր Յոհաննէս Գառնեցին, թէ ի թուականիս մերոյ ի Ո. եւ ՀԱ. (1212) ամին... եւ բարի վարուք հանգեան ի Քրիստոս, ի փառս Քրիստոսի՝ Աստուծոյ մերոյ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

7բ Սէր գերազանց, որ լուսաւորեցէր զարարածս քո, Քրիստո՛ս Աստուած, լուսաւորեա՛ զհոգի ստացօղի գրոցս խօճայ (տեղը բաց, չգրած)։

15ա Տէ՛ր Աստուած, փրկեսցէ զամենայն հաւատացեալս անուան իւրոյ, եւս առաւել ստացօղ գրոցս խօճայ (տեղը բաց, չգրած)։

Ծնթ. Նման չլրացուած յիշատակարաններ կան նաեւ 23բ, 41բ, 57ա, 93բ (անունը ջնջած), 101բ (անունը ջնջած), 119ա, 124ա, 131ա, 157ա, 167ա (ջնջած), 176ա, 183ա էջերում։

73բ Որ եւ արժանի արասցէ զհոգի ստացողի գրոցս։

106բ Որ ողորմի Քրիստոս Աստուած ստացօղին սուրբ գ[ր]ոցս Շէրմազանին։

223բ Արդ, յիշեցէ՛ք ի Քրիստոս զստացօղ տառիս զԲէրօն եւ զկողակիցն իւր (2,5 տող բաց, չգրած) եւ զամենայն արեան մերձաւորսն յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի՛ ասացէք. ամէն։ Արդ, ես՝ /// (տեղը բաց), զՔարոզգիրքս եւ (2-3 բառի տեղ բաց թողած) գրվեցաւ ձեռամբ Միքայէլի, ամսեանն Յունվարի Ի.-ում (20), թըւին հազար ՃԺԹ.ին (1670)։

225ա Յորոց աղօթիւք եւ բարեխօսութեամբ արժանի արասցէ զամենայն հաւատացեալ քրիստոնէայս, եւս առաւել ստացօղ սուրբ գրոցս Խօջայ Բէրօին։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 229ա (1713 թ-ից յետոյ, նոտրգիր) Առաջի մահտարին, որ եղեւ թվին ՌՃԼԲ. (1683), տէր Խաչայտուրն, որ առ Աստուած փոխեցաւ թվի ՌՃԽԲ. (1693), Ապրելի Ա., տէր Մովսէսն, որ քահանայ օրհնեցին Ապրելի Է. թվին ՌՃԽԷ.(1698), Խաչայտուրն, որ ծնաւ Սեբտենբերի ԺԲ., ՌՃԽԶ. (1697) թվին, Նիկօ[ղ]ոսն, որ ծնաւ ղվինօբիս թվի ԺԵ. ՌՃԾԳ. (1704) թվին, Օվսէփն, որ ծնաւ Մարտի Զ. ՌՃԿ. (1711) թվին, Դաւիթն, որ ծնաւ հոգտենբե[ր]ի ԻԸ., ՌՃԿԲ. (1713) թվին։ Մեր դարբասն, որ շինեցինք մարիամօթի ԺԵ., ՌՃԾԸ. (1709) թվին։

2. 41բ (1738 թ., նոտրգիր) Ի ստի (՞) տէր Ն[իկո]ղոսի խուցն է կամ թվին ՌՃՁԷ. (1738)։

3. 227ա (1788 թ., շղագիր) Աստուծով թիվ ՌՄԼԷ. (1788)։ Յունվարի ԺԸ. (18), օրն երիքշափթէ, կէսօրին տէր Օսէփ առ Աստուած փուխէցաւ։ Աստուած իր մեղաց թուղութին պառքիվիցէ. ամէն։

4. 226ա (ԺԸ. դ., նոտրգիր) Էս գիրս տէր Նիկօղօսին է։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկի կենտրոնին սոսնձած թղթին՝ «97», մէջքին սոսնձած վարդագոյն թղթին՝ «/// Միքայել/// ուր»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 46բ՝ «բագդ», 47բ՝ «բագդ», 53բ՝ «Տէրն մեր Յիսուս Քրիստոս ասէ ոչ ոք ել։ Տէրունական պատվէրըն լօ պահեցի»,65բ՝ «ես մեղաւոր, ես աս Ե», 126բ՝ երկրաչափական պատկեր,133բ՝ «Ես էի աղտ ազգէն, վա՜յ, ավա՜խ», 209բ-10ա՝ տառեր՝ հցբ։ Վրացերէն, ԺԸ.-ԺԹ. դդ. – 47բ ჰგა კ ლასანბო՝ Հգա կ լասանբո (իմաստ չունի)։ 48բ მნიოთატ Մնիոթատ, ქ. ღყაზზ՝ †. ղղʹազզ, ზ ბეცუშ՝ զ բեցուշ, ზ ჯამნ կամ ხ ჯამნ զ ջամն կամ խ ջամն, ჯ ჯ ჯ ჯ՝ ջ ջ ջ ջ, ქ ქ. ავღიმე: კუმელი ††.՝ Ավղիմե. կումելի (իմաստ չունեն)։ 52բ ქ. ესე წიგნი [մի ուրիշը ջնջել է]՝ †. այս գիրքը [մի ուրիշը ջնջել է]։ 115բ-116ա ქ. ღმერთო მამეცი (!) სამოთხე სამარადის ხეჩატორასა შენი ჯირიმე՝ †. Աստուած տուր ինձ դրախտ յաւիտենական Խաչատուրի խնդրեմ քեզ 116բ ქ. ესე წიგნი ტაერ (!) მოსესა შვილი ტერ ნიკოდოსთა †. այս գիրք տաէր (!) Մովսիսի է որդի տէր Նիկոդոսեանց 137բ ქ. ის ტირაცვ ხეჩატაურას †. այն տիրացու Խաչատրի 173բ ქ ესე წიგნი ხეჩატურასია ღ (მერ)თმან იცის՝ †. այս գիրք Խաչատրի է Աստուած գիտէ։ 193բ ქ თქვენიჭირიმე თვენა თვით მათ ცია თვით თვენ՝ †. խնդրեմ ձեզ։ 195բ ქ ესე წიგნ †. այս գիրք։ 197բ სენის (՞)։ 206բ კვარდუ ჭარი ჯ ჯ ვიც წაივ՝ Կվարդու Ճարի ջ ջ վից ծաիվ (իմաստ չունեն)։ 219բ შენის შვილის შე ხარ՝ Քո որդւոյ դու ես։

 

3527

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(բաղկացած 3 ձեռագրից)

ԹԵՐԹ՝ 162։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով եւ զոյգ կապիչով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կապոյտ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ 2 գամն ընկած, կազմի կաշին մաշուած, դռնակը Բ. փեղկի վերին մասից անջատ, կապիչներից մէկը վնասուած, դռնակի աստառը անջատ։

ՆՇՈՒՄ՝ 2ա՝ «ԺԵ., Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», «704/3527»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Ա.

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 31 (թ. 1-31). չգրուած՝ 2ա, 20ա-2բ, 27բ, 29բ։ ՊՐԱԿ՝ 2+1-3×12 (2՝ 8, 3՝ 9)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թագով պսակուած զինանշան, մէջը կանգնած արջ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18×13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (14×10)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 18բ)։ ՏՈՂ՝ 33։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ թռչնագիր (ուրուագծային), թռչուն-ձուկ՝ 5ա։ Գոյներ՝ կարմիր, վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. խոնաւութիւնից գրադաշտը գունափոխուած-մգացած, տեղ-տեղ թանաքաջրի, թ. 20, 22՝ թանաքի հետքեր, թ. 1-2 հիմքից թուլացած, ընդմէջ թ. 21-2ի 1, 31-2ի 2 չգրուած թերթ կտրած-հանած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 3ա-19բ [Քարոզք Գրիգորի Տաթեւացւոյ]

1. 3ա-5ա Նորին քարոզ վասն Պահոց, այլեւ վասն Առաջաւորաց, ի բանն Յովնանու՝ Ահա Գ. աւուրք, եւ ոչ եւս իցէ Նինուէ [Յովն. 3, 4] – Վասն Պահոց նախ գիտելի է, զի մարդն հոգի է եւ մարմին... տօնակից զամենայն հաւատացեալս եւ զջերմեռանդ տօնասէր հաւատով եւ յուսով ի սէրն Քրիստոսի. եւ նմա փառք (Ձմերան, ԻԶ.)։

2. 5ա-7ա Նորին քարոզ վասն Դ.շաբթի եւ Ուրբաթի, ի բանն՝ Պահեմ երկիցս ի շաբաթի [Ղուկ. 18, 12] – Պատճառ պահոցս, որպէս ասէ սուրբն Բարսեղ ի դրախտին օրինադրեցաւ... անտրտում ուրախութեանցն հաղորդս լինել ի Քրիստոս Յիսուս ի Տէրն մեր, ընդ որում (Ձմերան, ԻԷ.)։

3. 7ա-10ա Նորին քարոզ մարտիրոսաց եւ սրբոյն Սարգսի. Բազում նեղութիւնք են արդարոց [Սղմ. 33, 20] – [Ո]րք զաստուածպաշտութեան յուսոյն բուռն հարկանեն... ժողովեսցուք ի դասս աջակողմն, ի խորանս երանական ի Քրիստոս Յիսուս (Ձմերան, ԻԹ.)։

4. 10ա-3ա Նորին շաբաթի աւուրն սրբոց Թարգմանչացն մերոց, քարոզ աշակերտաց եւ վարդապետաց, ի բանն՝ Սկիզբն իմաստութեան՝ երկիւղ Տեառն [Առակ 9, 20] – [Ս]կիզբն ամենայն Էից Աստուած է... որ է պատճառ իմաստութեան եւ գիտութեան ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր (Ձմերան, Լ.)։

5. 13ա-4բ Նորին վասն կրկին աստիճանաց յեկեղեցիս, որք են վարդապետք եւ հայրապետք – [Ս]քանչատես մարգարէն Զաքարիաս ցուցանէր զտեսիլ մարգարէութեան իւրոյ... մինչեւ հասեալ ի վերջին ժամանակս առ մեզ վերջացեալքս յամենայնի. եւ Քրիստոսի փառք (Ձմերան, ԼԱ.)։

6. 14բ-5ա [Ն]որին Գրիգորի, թէ վասն է՞ր ի գիշերի տամք իշխանութիւն վարդապետաց – [Ա]սեմք եթէ հնգետասան իմն պատճառաց. նախ ըստ Տեառն... այս թէ ընդէ՞ր ի գիշերի տամք իշխանութիւն վարդապետաց։

ա. 15ա-6ա Նորին վասն գաւազան տալոյ – [Ի]սկ թէ զինչ նշանակէ գաւազանն, որ տամք ի ձեռս նոցա... տալ պատասխանի ամենայնի, որ խնդրիցէ զբանն վասն յուսոյն ձերոյ։

բ. 16աբ [Ն]որին վասն վարդապետ կոչմանց – [Ա]յլ որ կոչի վարդապետ, այսինքն՝ ուսուցիչ կամ վարդ[ապետ]՝ վարուցն պետ... յաւելցի ունել իշխանութիւն ի վերայ Ժ. քաղաքաց»։ Այսքան առ այս (Ձմերան, ԼԳ.)։

7. 17ա-9բ Յայլմէ վասն շաբաթի աւուրն սրբոյն Թէոդորոսի եւ այլոց, ի բանն առաքելոյ. Այնպէս ընթացարուք, զի հաս[անի]ց[իք] [Կորն. Թ. 24] – [Ս]ովորութիւն է թագաւորաց, որ գնան յասպարէզն... կեանք յաւիտենական. եւ նմա եւ Հօր իւրում եւ Հոգւոյն Սրբոյ՝ փառք, պատիւ եւ իշխանութիւն (Ձմերան, ՀԱ.)

Բ. 23ա-7ա Տէր Առաքէլի Սիւնեաց եպիսկոպոսի քարոզ Յարութեան, ի բան աւետարանին որ ասէ՝ Ահա շարժումն մեծ եղեւ [Մտթ. Ը. 24] – Հիացեալ ընդ անհասութիւն դատաստանացն Աստուծոյ՝ ասէ Պօղոս... թէ ես եմ որթն ճշմարտութեան։

Գ. 28աբ [Հարցմունք եւ պատասխանիք վասն բնութեան Քրիստոսի] – Հարցումն. Ընդէ՞ր ասաց Յիսուս վասն աւուրն այնմիկ՝ ոչ ոք գիտէ... Պատասխանի. Հերձուածողքն ասեն, թէ մարդկային բնութիւնն էր, որ ոչ գիտէր... եւ ընդ աջմէ Հօր նստօ(աւ)։

Դ. 29ա [Պատմութիւնք վասն մեղանչելոյ եւ խոստովանութեան] – Որպէս ասեն, թէ եպիսկոպոս ոմն Անդրէաս անուն եւ կին ոմն ապաշխարող յոյժ անբիծ... պարտ է գործած մեղքդ խոստովանել։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆՔ, ԺԸ. դ., նոտրգիր

1. 1ա [Ժամանակագրութիւն՝ ՃԸ. (659) – ՌՃՂԸ. (1749)] – Թաթէոս առաքելո[յ]ն եւ Սանդըղտայ կուսին մարմինն ի հայոց թվականին ՃՀ.ին (659) գտվել է հրաշօւք եւ զարմանալի բանիւք /// (16-18 տող ջնջուած)... [ող]որմի ՌՃՂԸ. (1749)։

2. 1բ Ժ. ըՍտորոգութիւն Արիստոտէլի – Իսկ զաւրութիւն այս է՝ միտք, զգանութիւն, երեւակայութիւն... արտաքոյ սոցայ ոչինչ է յեղիլոց էս։

3. 2բ [Վասն Սուրբ Աստուածածնի] – Վարդապետք ասեն, թէ Սուրբ Աստուածածինն նման է ձեկան... ի սուրբ Աստուածածնէնէ էր ուսեալ, այսպէս ասացին։

4. 30ա-1բ Վասն պատշաճաւորութեան նիւթոյ առլծեցեալ։ Դաւանաբանութիւն Սրբոյն Աթանասի՝ արքեպիսկոպոսի Աղէքսանդրացւոյ – Ով ոք կամի կեցուցեալ լինիլ նախ քան զամենայն... հաստատապէս իսկ հաւատացեալ իցէ, կեցուցեալ լինիլ ոչ կարիցէ։

5. [Մանունք]

ա. 1ա Սաղմոս է միայհամուռ, ԲՌԶՃ. (2600) տուն է...

բ. 1ա Մարդ, որ մահացու չափ մեղք որ ունենայ...

գ. 1բ Զինչ Աստուծոյ բերանուն եւ աւրհնութիւնք ի սկըսբանէ...

դ. 1բ Քան ըզդատաստանն Է. օր յառաջ հուր գալու է...

ե. 2բ Վարդապետք ասեն, թէ Ղուկաս աւետարանիչն ծանօթ էր Աստուածածնին...

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

2բ (1749 թ., նոտրգիր) Որ ի յետին ժամանակի գրեցի այս գիրս Դ.շաբթի, թվայկանիս մեր հայկազնի ՌՃՂԸ.ի (1749) եւ ի ամսենն մեր տոհմի՝ Աւգոստոսի ԺԵ.ի։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Բ.

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 108 (թ. 32-139)։ ՊՐԱԿ՝ Ա-Թ×12։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18×13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (12,5×8,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 53բ)։ ՏՈՂ՝ 17։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 34ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, դեղին, վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թ. 36-9՝ ստ. լս-ը 0,5 սմ-ով կարճ, թ. 39-42 ստ. լս.՝ ցեցի անցքեր, թ. 80 խոնաւութիւնից գրադաշտը գունափոխուած, թ. 128, 129՝ թանաքաջրի հետքեր, 130բ՝ մատնահետք, թ. 138՝ եզրահատուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

– 32ա-3բ Ցանկ գրոցս – Ա. Վասն քրիստոնէութեան... ԾԲ. Վասն Կաղանդի մտանելոյն օուրցն...ընդ Ադամա եւ ընդ Եվայի։

1. 34ա-6ա Յաղագս շարական, թէ ով ասացեալ զհին եւ զնորն – ԶԾննդեանն եւ զՏեառնընդառաջին Մովսէս Քերդաւղ է ոգեալ... երբեմն Անարզաբոյ եպիսկոպոս լիեալ։

Ծնթ. Այս եւ յաջորդ 3 միաւորները ցանկում չկան։

2. 36ա-8ա Անուանք սուրբ հրեշտակացն, որք հայցեն՝ արագ հասանեն – Սուրբ Գաբրիէլ եւ Միքայէլ, դէմ ի յերկիր դնելով հայցեմ ի ձենջ... արդ, զանուն գրէ զիւր Քրիստոսի տեսակ եւ ամենայն բարեաց աւրինակ։

3. 38ա-46ա Թղթի առաջք կաթողիկոսի (նաեւ՝ վարդապետի, եպիսկոպոսի, փիլիսոփայի, աբեղայի, քահանայի եւ այլոց) – Ընտրեալ յորովայնէ եւ կոչեցեալ ի Հոգոյն Սրբոյ...

Ծնթ. Ունի հետեւեալ վերնագրերով գրառաջքներ. «Վարդապետի եպիսկոպոսի եւ կաթուղիկոսի», «Դարձեալ եպիսկոպոսի», «Նորին եպիսկոպոսի եւ վարդապետի», «Եպիսկոպոսի», «Փիլիսոփայի», «Աբեղայի», «Քահանայի», «Այլ ազգ», «Սարկաւագի», «Թագաւորի», «Իշխանի», «Հարպետի», «Գրագրի», «Միակեցի», «Տանուտրոջն», «Իմաստուն մարդուն», «Զինաւորի», «Եղբարց», «Կուսից հաւատուորի», «Վարդապետի», «Կին մարդուն»։

4. 46ա-50ա Ի Դաւթա մարգարէէ՝ Սակաւ ինչ տացուք պատճառս – Զի՞նչ է, որ ասէ Դաւիթ ի մետասան սաղմոսին... յիշէ, որ լինի Ժ. մինչեւ Խ.աւրեա (40) ի տաճարն։

5. ա. 50ա-2բ Ա. Յաղագս քրիստոնէութեան – Արդ, քրիստոնէութեան սկիզբն եւ գլուխ մկըրտութիւն է... արդ, այս է առաջին գլուխ քրիստոնէութեան հաւատոյն։

բ. 52բ-3բ Բ. Յաղագս պսակի եւ խրատ ամուսնացեալ – Եւ արդ, որք այսպէս սրբութեամբ սնանին եւ լինին կտրիճ տղայն... արիւնն ամուսնութեամբ խառնեն, զոր եւ սրբոց հարանցն կանոնքն արգելուն։

գ. 53բ-6ա Գ. Դաւանութիւն Սրբոյն Աթանասի – Որ ոք կամեսցի փրկեալ լինել, յառաջ քան զամենայն, պիտոյ է... փրկեալ լինել ոչ կարասցէ։

դ. 56ա-62բ Դ. Դաւանութիւն տեառն Ներսէսի հայոց կաթուղիկոսէ – Խոստովանիմք որպէս ուսաք ի հարցն սրբոց... ըստ աստուածութեան ընդ Հաւր արարիչ, եւ Քրիստոսի փառք յաւիտեան։

ե. 62բ-5ա Ե. Ի բան սրբոյ Աւետարանին, որ ասէ. Հա՛յր, գոհանամ զքէն, զի յամենայն ժամ լսել ինձ [Յովհ. ԺԱ. 41] – Ամաչեսցէ Թէոդորիտոն եւ նմանք նոցա հերձուածողքն, որ ասեն... յերջանիկն Իսահակայ, որոց աղաւթիւքն։

զ. 65ա-8բ Զ. [Հարցումն տաճկաց. ցանկից] – Թագաւորն տաճկաց ասէ. Ընդէ՞ր ինքն Աստուած իջանէր յերկիր... Պատասխանի Տիմոթեայ Անդիոքու հայրապետ[ի]. Եւ ընդէ՞ր ինքն Աստուած իջանէր ի մորենին... եւ յամաւթ եղեւ տաճկաց թագաւորն։

է. 68բ-9ա Է. Բանք ընդ[դ]իմադրականք առ մահմետականքն, որ եւ կարծիս տան, թէեւ գիտեն զԱստուած եւ զաւրէնս նոցա – Արդ, մեք՝ երիս Աստուածս եւ զատեալս ի միմեանց ոչ ասեմք... ի քէնէ մարդ եղեւ։

ը. 69ա-90բ Ը. Յաղագս երկնային շարժմանն՝ նուաստ Յոհանիսի Եզը[ն]կայեցոյ շարադրեալ յԻմաստնոց բանից՝ ի խնդրոյ բարեպաշտ եւ երկի[ւ]ղազարդ պատանոյն պարոն Վախթանկայ

Տե՛ս ձեռ. 529, 149ա-66բ։ Նախ./69ա-71բ։ ա/71բ-3բ։ բ/73բ-5ա։ գ/75ա-6բ։ դ/76բ-7ա։ ե/77ա-8ա։ զ/78ա-9ա։ է/79ա-80բ։ ը/80բ-1բ։ թ/81բ-2բ։ ժ/82բ-5ա։ ժա/85ա-6ա։ ժբ/86ա։ ժգ/86աբ (խորագիրն այլ՝ Թէ ուստի լինի այսոքիկ ի յաւդն եւ որպէս)։ ժդ/86բ։ ժե/86բ-7ա։ ժզ/87ա։ ժէ/87աբ։ ժը/87բ-8ա։ ժթ/88աբ։ ի/88բ։ իա/88բ-9ա։ իբ/89ա-90բ։ իգ/90բ։

Ծնթ. Ունի հետագայի լրացումներ եւ ուղղումներ։ Տե՛ս Յովհաննէս Երզնկացի, Վիպասանութիւն զերկնային մարմնոց շարժմանէ, Նոր Նախիջեւան, 1792, Բ. հրատ.՝ Կալկաթա, 1846։ Նաեւ Յովհաննէս Երզնկացի, Յաղագս երկնային շարժմանն, գրաբար-անգլերէն, թարգմ. Ա. Թօփչեանի, Երեւան, 2001։

թ. 90բ-6բ ԼԱ. Հարցումն ուսումնասիրաց, պատասխանի սրբոց վարդապետաց – Հարցումն. Քանի՞ գործք են առաջին աւուրն։ Պատասխանի. Արար Աստուած զհրեղէն երկինս... այլազգիքն ասեն, թէ Ռ. եւ մի (1001) խաւսեցաւ։

ժ. 96բ-7ա ԼԲ. Հարցումն Բարսղի եւ պատասխանի Գրիգորի Աստուածաբանի – Հարցումն. Յորո՞յ վերա հաստատեալ է երկիր։ Պատասխանի. Երկիր հաստատեալ է ի վերայ թանձր հողմոյ... ԺԲ. (12) ներբանք են եւ մի ներբա[ն] ԼԶ. գարի են։

ժա. 97աբ ԼԳ. Թիւք հերձուածողաց Որիտանի եւ Եւագրի եւ Դիդիմոսի զորն – Նախագոյութիւն այս է հոգւոց գրելով... զՔրիստոս թագաւոր միշտ չոր[ր]որդութիւն երկիր պագանէ։

ժբ. 97բ ԼԴ. Այլ բան վասն Յովհաննու – Արդ, յետ Մկրտութենէն Յիսուսի էր Յովհաննէս ի Սաղիմ... զոր հարք նոցա կերան յանապատին։

ժգ. 97բ-8բ ԼԵ. Վասն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի – Եւ Յիսուս զսգեցեալ էր հանդերձ կարմիր... որպէս զոսկի զամենայն կերակուր եւ զըմբելի։

ժդ. 98բ ԼԶ. [Վասն գրերոյն, ցանկից] – Գրերն զոր յԱստուծոյ էառ Մեսրաւպ այս են... ամենայն աւետարանիչ տունքն՝ ՔՈԼԶ. (9636)։

ժե. 98բ-100ա ԼԷ. [Վասն Հերովդի եւ մոգուցն, եւ Աստուծոյ խօսելոյն ընդ նախահարցն եւ Արիստոտելի բանք, ցանկից] – Ասէ Հերաւդէս. Եւ ուստի՞ ունիք զվկայութիւնս, զոր դուք միայն գիտեք... 100ա [Խ]աւսեցաւ Աստուած ընդ Ադամա եւ ընդ Եւայի Ե. անգամ... [Ա]րիստոտէլի ասացւած՝ ցանգութիւն ի լեղոջն է... հպարտութիւն ի բերան։

ժզ. 100ա-2բ ԼԸ.Կարգաւորութեան ցուցմանց աւրհնութիւնաբեր ցուցակին՝ թէ ով ոք կամ ուստի եւ կամ յորում ժամանակի... եւ որոց հրամանաւ կամ կարգաւ ճառեցին – Երանելոյն Մուսէսի Խորենացոյ թարգմանչի, որ էր գրիչ սրբոյն Սահակա հայրապետին... յորժամ կամիցիս գիտել զցուցակ Մաշտոցին։

ժէ. 102բ-3ա ԼԹ. Վասն ԲԺ. (12) առաքելոցն – Պետրոս, եւ անուն կնոջն նորա Սոֆի... կին նորա Թէոպէստիայ եւ որդի՝ Միկալէստի։

ժը. 103ա-4բ Խ. Այլուստ է բանս – Արդ, գիտելի է, զի յամենայն իրողութիւնս զչորս զայսոսիկ պարտի խնդրել զգլուխս... այսպէս եւ դիւաց հարսանիքն։

– 104բ-5ա Այղուստ բան – Մարմինք մեր, աւդեալ ի Դ. տարերացդ, ունին Դ. պակասութիւն... զոր Փրկիչն եցոյց նախքան զյարութիւն։

ժթ.105ա-109բ ԽԱ. Այս են մեղք գլխաւոր. եւ որ կոչի մահուչափ՝ եւ են եւթն – Հպարտութիւն, նախանձն, բարկութիւն... յուսահատութիւն հանդերձեալ փառացն եւ կամ թողութեան։

ի. 109բ-10ա ԽԲ. Ըզդոբա բանիցն է – Յղասցի Ասիթն եւ Նէեսայն... ուր ցրուեաց զտեղի մարմնոցն ի ժամանակի ի բարձունս վերանայ։

իա. 110ա-2բ ԽԳ. Վասն աստիճանաց եկեղեցոյ, զոր Տէր մեր Յիսուս Քրիստոս կարգեաց ի վերայ սուրբ առաքելոց – Քրիստոս զեկեղեց[ակ]ան աստիճանս որպէս եցոյց... Դ. կողմ աշխարհիս ձգելոց է թագաւորութիւնն Քրիստոսի։

իբ. 113ա-6ա ԽԴ. Յաղագս ժողովոյն սուրբ, որ եղէն ի Նիկիայ եւ յայլսն – Զկնի երեք հարիւր եւ ԺԵ. (315) ամի Յարութեանն Տեառն եղեւ ժողովն ի Նիկիայ... եւ նզովեցին զոչ պատուաւղս պատկերաց։

իգ. 116ա-37ա [Բանք տոմարականք եւ աստղագուշականք]

1. 116ա-21ա ԽԵ. [Վասն ցուցակին, ԺԲ. կենդանակերպից. ցանկից] – Յորժամ խոյն լինի տանուտէր... գինի շատ լինի, բայց ոչ հաւասար։

2. 121ա-3բ ԽԶ. [Վասն ՀԲ. (72) ազանցն եւ դարագլխացն. ցանկից] – Ազգահամարք ընդ ամենայն տիեզերս ՀԲ. (72) են եւ լեզուքն են այսոքիկ... նոյնպէս եւ ամսոցն աւուրքն զնոյն գործեն։

3. 123բ-4ա ԽԷ. Վասն Նաւասարդմտին – Թէ ի կիրակի հանդիպի, տարին բարի գայ... միրգ եւ գինի պակասի։

– 124աբ Վասն տաւնի Սրբոյ Խաչին – Թէ ի կիրակին հանդիպի, տարին բարի լինի... առատանայ որոգայթի հեծելեաց եւ աղքատաց բարի։

– 124բ-5բ [Վասն հարուածոց Եգիպտոսի] – Հարուածք, որ եղեն յԵգիպտոս այս է... ՃՀԵ. (175) ամ ապրեցաւ, եւ աւրհնեալ է Աստուած յաւիտեանս. ամէն։

Ծնթ. Վերջին 2 միաւորները ցանկում նշուած են իբրեւ ԽԷ. միաւորի մաս, եւ շարադրանքում էլ առանձին գլխահամար չունեն։

4. 125բ-9բ ԽԸ. [Վասն ամացն Ադամա եւ նախահարցն եւ գօազանք ժողովոցն եւ սուրբ Լուսօորչին եւ թոռանցն. ցանկից] – Ադամ եկաց ամս ՋԼ. (930)... հետեւեցան յունաց, եւ այս մինչեւ ցայս վայր։

5. 129բ-30ա ԽԹ. Յորժամ աստղ ցողանա յերկնից – Աստղ յարեւմտից յարեւելս ցոլանա ի վերայ երկրի, բարկութիւն նշանակէ... խաղաղութիւն ցուցանէ եւ բարութիւն։

6. 130աբ Վասն որոտալոյ. յորժամ գարուն որոտայ – Յառաջի որոտն ի հիւսւսոյ լինի, աւրն՝ կիրակի, հաց՝ շատ... դառնութեամբ լի է տարին այն։

7. 130բ-1ա Ծ. Յաղագս որոտմանց եւ շարժմանց – Ի Յունվարի թէ շարժի, մահ նշանակէ... եթէ շարժի, բարի է եւ լաւ։

– 131աբ Յաղագս խաւարման Արեգական եւ Լուսնին – ՅԱւգոստովն ի ԺԴ. (14) խաւարի Արեգակ... ոչ մի խաւարի Լուսին։

– 131բ-3ա Նշան խաւարման Լուսնին ի վերայ ամսոց – Եթէ ի Յունվարի ամսեան Լուսինն խաւարի... եւ թագն արեւմտից բարկանայ ի վերայ մեծամեծաց իւրոց։

8. 133ա-7ա ԾԱ. Վասն Լուսնին եղջերին եւ բակ ունելոյն եւ խաւարման եւ շարժի եւ որոտման, զոր մարգարէքն քննեցին – Յունվարի թէ Լուսին ղորդ լինի, տարին աղէկ լինի... ընդ ամենայն զոր խաւսեցաւ Աստուած՝ ՄԻԲ. (222)։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ., նոտրգիր

1. 137ա-8ա Տաղ Ֆրիկայ է ասացեալ՝ Վասն կենաց բախտի – Մարդուն որ տալեհն ու պուրճն ի քաղաքըն չէ ըղորդած... բայց ամէնն ի վերնէ գըրած (137ա ստ. լս.՝ Կուզես «Որ ազիզ կենաս»-ին գոյնն ասայ)։

2. 138բ-9բ [Հարցմունք եւ պատասխանիք՝ վասն] Աստուածայշու[ն]չ գրոց – Հարց. Ո՞րք քանի են գիրք սուրբք Հին եւ Նոր կտակարանք։ [Պատ. Հին] կտակարանքն Ե. գիրք... բայց ի մեղաց ի շնորքն յայլ առնեն մարմնով։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

138ա Զգծողս յիշեցէ՛ք ի Տէր։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 37ա՝ «այա»,72ա՝ «եւ երկիրս երկու իրք է հող եւ ջուր, հուր եւ յօդ», 137բ ջնջած, 139ա լատիներէն այբուբէն՝ զուգահեռ հայերէն անուանումներով։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 138ա՝ հրեշտակ։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Գ.

ԺԷ. դար

ԳՐԻՉ՝ Անանուն Ա. (140ա), Անանուն Բ. (141ա-62ա)։

ԹԵՐԹ՝ 23 (թ. 140-62)։ ՊՐԱԿ՝ 1-2×12 (1՝ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսադրոշմով՝ զինանշան, մէջը երկու ոտքի վրայ կանգնած թագակիր առիւծ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18×13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն, կարմրով սահմանագծուած (15×11)։ ԳԻՐ՝ նոտրգիր՝ թ. 140ա (նմուշ՝ 140ա), նոտրգիր՝ թ. 141ա-62ա (նմուշ՝ 152ա)։ ՏՈՂ՝ 29։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. ընդմէջ թ. 139-40ի 1 չգրուած թերթ կտրած-հանած. թանաքի թթուայնութիւնից թ. 141-59ի գրադաշտը գունափոխուած, 162բ.ի երկրորդ սեան վերջին 19 տողը ջնջած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 140աբ [Ն]որին Գրիգորի քարոզ վարդապետաց եւ եպիսկոպոսաց՝ ի բան առաքելոյն, որս եդ Աստուած յեկեղեցւոջ, այս են՝ նախ՝ զառաքեալս, երկրորդ՝ զմարգարէս, երրորդ՝ զվարդապետս – Եկեալ տես[ութեանս]՝ երիս իրս բացայայտէ մեզ... 140ա (շար.՝ այլ ձեռքով. Տե՛ս 140բ՝ Յիշտ.) Անդիոքոս կայսր, որ զԵրուսաղէմ... լռել պիտի, զի ակնն չարէ եւ մարդնն անդ էր։

2. 141ա-5ա Ողբ պիտանիք վասն մեռելոց ի սիրելեաց ի վերայ ազգականաց՝ ի Գրիգոր վարդապետէ – Արդ, առան ի մէնջ սուրբքն եւ առ Աստուած գնացին... զհոգին յերկինս վեր առաքեն ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ։

3. 145ա-50ա Սրբոյն Յոհաննու Մանդակունեցոյ ասացեալ վասն չբամբասելոյ զքահանայս եւ զվարդապետս – Մթերք սգոյ եւ աղջամուղջ տրտմութեան դիզեալ ի վերայ... հանէ ի վերին քաղաքն յԵրուսաղէմ ի վայելչութիւն անանց բարութեանցն։

4. 150ա-8ա Կանոնական խրատք ընթանրական եկեղեցոյ ամենայն Հայոց՝ ի Կիրակոս վարդապետէ Երզընկացոյ Արեւելք ասողէ, զԵւագրեայ Լուծմանցն պարզողէ, զոր արարեալ ծաղկաքաղ յԱստուածաշունչ գրոց եւ կանոնաց առաքելոց եւ հայրապետաց եւ գրով առաքէր որքան կարէր զմերձաւորս բանիւ բերանով իւրով եւ զհեռաւորս գրով, որպէս սովորութիւն է ամենայն սրբոց աստուածացելոց, որպէս ասէ առաջիկայս – ՅԱստուծոյ ամենակալէն աւրհնութիւն եւ պահպանութիւն ի նուաստ Կիրակոս վարդապետէ... բառնան ի ձէնջ ինչ ցասում, որ կայ. աւրհնեալ եղերո՛ւք ի շնորհաց Սուրբ Հոգոյն. ամէն։

5. 158ա-62ա Խրատ հոգեւոր՝ Յոհան[ն]էս վարդապետէ Պլուզէ – Արար Աստուած զմարդն հոգի եւ մարմին... նա աշխարհս անցանէ, եւ Քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս. ամէն։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ., նոտրգիր

162բ (140աբ-ի շարունակողի ձեռքով) Խրատ. ամենայն մարդս զոր հարկ է ուսանիլ, զոր պատրաստ կենայ առ մարդիկ եւ առ Աստուած – Առաչին այն է, զոր սուտ չի խաւսի... Աստուած յուսացի՛ր, եւ կատարէ Տէրն ի բարին։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

140բ Վա՜յ քեզ, Գրիգոր էրէցք։

Ծնթ. 140ա-ի գրչի ձեռքով՝ ըստ տառաձեւերի։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

140բ (1744 թ., նոտրգիր) Այրդ, աւարտումն արարից այսմ ճառիս, որ է վկայութեամբ աջօք տեսեալ եւ ականչօք լըսեալ, որ ես՝ մեղաւորըս եւ անարժանս գրեցի թվին ՌՃԿԵ.ին (1716)*։ Տէր Խաչատուրի որդի Մատթէոսս գրեցի ՌՃՂԳ.ին (1744). [յ]աւիտենից փա՜ռք, պատիւ, իշխանութիւն Հաւր, Որդւոյ եւ Հոգոյն Սրբոյ. ամէն։

Ծնթ. ՌՃԿԵ.ն շրջանակի մէջ առնուած եւ ջնջած։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 28բ սեւ թանաքով ձուածիր՝ «ՏԷՐ ԳՐ/ԻԳՈՐ»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 162ա՝ «Տահնայ բանք այս է՝ խնդրեալն տէր Մարքարին», /// (19 տող ջնջած) այսմ գիրս, այժմ բաւ է գրեալ/// եաւիտեանս. ամե[ն], իաւիտենից փառք, Հա[յ]ր, Որդի. ամէեն», Բ. կազմաստառին՝ կապգիր «Այս գիր»։

 

 

3528

ԱՒԵՏԱՐԱՆ

ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏԻ ՎԱՆՔ ՈՂԱ. – 1242

ԳՐԻՉ՝ Վարդան։

ԹԵՐԹ՝ 221+1 (կրկն.՝ 204)։ ՊՐԱԿ՝ Ա-Ջ*×8 (Ա, Բ, Թ, Չ, Պ 10, Դ 7, Ծ, Կ 9, Յ 6, Ջ 5)։ ՆԻՒԹ՝ մագաղաթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,5×14,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (15×11)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 138ա)։ ՏՈՂ՝ 21-26։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. Ա. փեղկին վարդեակահիմք 3ական գամեր եւ կապիչներ, կոստղապատ (Ա փեղկ՝ 36 կոստղ, Բ փեղկ՝ 114), Ա. փեղկին դրոշմազարդ ուղղանկիւն մետաղէ շրջանակ՝ կենտրոնում բարձրաքանդակ խաչուած Քրիստոս՝ խաչի վերեւում փորագիր մակագրութիւն՝ «ՅՍՆԹՀ՝ Յիսուս Նազովրեցի՝ թագաւոր հրէից», հորիզոնական խաչաթեւերի եզրերին եւ խաչուած Քրիստոսի թեւերի ներքոյ երկաթագիր՝ «ՏԷՐ ԱՍՏՈՒԱԾ ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ», շրջանակի վրայ հետեւեալ փորագիր մակագրութիւնը՝ «ՅԻՇԱՏԱԿ Է ՍՈՒՐԲ ԽԱՉԵԼՈՒԹ[ԻՒ]ՆՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՆԻԱԶԻՆ, Հ0ՐՆ ՍԱՀ/ԱԿԻՆ, ՄԱՒՐՆ ՌՒՄԷՆԻՆ, ԵՂԲԱՒՐՆ ԷՅՎԱԶԻՆ, Ք/ՈՒՐՈՉՆ ՄԱՐԳԱՐՏԻՆ, [ՀԱՒ]ՈՒՆ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐԻ/Ն ՀՈԳՈՅՆ, Ի ՎԵՐԱՅ ՍՈՒՐԲ ԿԱՐՄԻՐ ԱՒԵՏԱՐԱՆԻՆ, /ԹՎԻՆ ՌՃԻԳ. (1674), ՅՈՒՆՎԱՐ[Ի] Բ.», խաչի ներքեւում՝ Ադամի գանգը՝ բազկոսկորների մէջ առնուած, շրջանակի եզրերով լուսապսակների մէջ առնուած 27 դէմք (մէկն ընկած). միջուկը` տախտակ. աստառը կապոյտ մետաքս (Ա, Բ փեղկ), շերտաւոր կտաւ (դռնակը):

* Ծնթ. Պրականիշները՝ այբուբենի տառերի կարգով՝ Ի=ԺԱ, Լ=ԺԲ… Ջ=ԻԷ։ Պրակահամարներ ունի նաեւ վերին աջ անկիւնում։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Անուանաթերթ Մարկոսի՝ ՝ 106ա, Կիսախորան՝ 1ա, 66ա, 174ա։ Լուսանցազարդ՝ բուսական, խաչ (1ա, 174ա)։ Զարդագիր՝ հանգուցագիր, կենդանագիր, մարդ։ Գոյներ՝ կարմիր։

Տե՛ս Ա. Գէորգեան, Անանուն հայ մանրանկարիչներ, մատենագիտութիւն Թ-ԺԷ. դդ., Գահիրէ, 2005, էջ 48, Հմր 46։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Ճառք՝ անորոշ։ ԺԱ. դ.։ Ա+Բ՝ ստացուած մէկ թերթի ընդերկայնակի եւ ընդլայնակի եզրահատումով (բնագիրը վնասուած)։ Մագաղաթ 18×13 (1 տող ընդմէջ թ. 217-8ի). երկսիւն (16,3×13). ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Բա). տող՝ 15, 18։ Կարդալ՝ Աա1 «///աւ ընդ որս երեւեալն ///րղա բերեալք բարու[թեա]մբք եւ բիւր բարութե///... /// այլ յայլ իմն աւրին ///յր որով եխբարսն /// ուղղէր աղաչեմ ///», Աա2 «///յան հաւատիցն, որք եւ Հրեաստանին են. մեծ, ուր ես... ցուցաներ գառինս գայլս զոմանս յարձակեալ վերայ ///», Աբ1 «/// պատարագն որպէս զի յաւժարութեամբըն գալցին նոքա... եւ ոչ ի վեր ինչ, քան զնոսա, որք ընդու///», Աբ2 «/// եկեալ հանգեացըն /// եւ որում այպիսի /// եւ մարտ առաջիկայ... եւ աշխատեին ա /// պէս միշտ սովոր է ///նել յետ սփոփանա///», Բա1 «///եացն վասն զի աւր///թիւն բազում անգ[ամ] ողորմածութիւն... /// որպէս զի ասիցէ /// եթէ ի գալն իմ ում ///», Բա2 «///իկ աստ զՔրիստոս եւ զՀոգին յառաջ բեր... ջանակից ինձ եղերուք ասէ յաղագս վասն ///», Բբ1 «///իկ յայսմանէ եւ յայն իմն կազմէ եւ ցուցանէ... եւ պաշտաւն իմ ասէ, որ յԵրուսաղէմ հաճոյ եւ ///», Բբ2 «///թենէ տան եւ կամ ///րախութենէ եւ կամ ///... տեսից զձեզ հան/// ամենայն հե///»։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մաշուած, վրան ճաքեր եւ քերծուածքներ, Ա. փեղկին փակցուած մետաղէ շրջանակի վրայ եղած երբեմնի Տիրամաւր եւ Յովհաննէսի պատկերները եւ վերին աջ անկիւնի լուսապսակով դէմքն ընկած, կապիչներն Ի. դարի վերջի. խոնաւութիւնից եւ գործածութիւնից լուսանցակողերը, պտռկ-պհպ-ների եզրերը (վր., ստ. լս-ները՝ առաւել) եւ մագաղաթը աղտոտուած, թերթերը ձեւափոխուած, գիրը տեղ-տեղ թափուած, դժուար­­ընթեռնելի, տնահամարները գրուած երկգիծ (երբեմն եռագիծ) շրջանակի մէջ, թ. 93՝ պատռուածքը մագաղաթէ քուղով, թ. 118՝ վերեւից ձախ կողմում կապոյտ թելով կարուած, թ. 119՝ վր. եւ ստ. ձախ անկիւններից ստ. մասում հիմքից անջատ, թ. 183՝ վր. աջ անկիւնից պոկուած-ընկած, թ. 182՝ վրան բնական անցք, թ. 199՝ ձախ լս-ի ստ. հատուածից, թ. 199՝ ներքին լս-ին մօտ միջից պատռուած, ընդմէջ թ. 29-30ի 1 թերթ ընկած. էջանշան թելեր՝ կարմիր, կապոյտ, դեղին, սեւ՝ թ. 25, 31, 51, 56, 64, 66, 70, 104, 106, 113, 132, 143, 183, 207, 217. կրկնագիր թերթեր՝ թ. 40, 52, 58, 202, 203, 208. ձեռագրի հիւսածոյ կապիչի մնացորդը թղթի վրայ ամրացուած դրած ձեռ-ի մէջ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-65բ Աւետարան Մատթէոսի (ԺԳ. 32-47՝ թափուած)։

2. 66ա-105բ Աւետարան Մարկոսի։

3. 106ա-173բ Աւետարան Ղուկասու։

4. 174ա-221բ Աւետարան Յովհաննու

Ունի ստ. լս.՝ համաբարբառ՝ Ցրուացանկ։

192ա արտք. լս., գրչից՝ «Իրք կնոջն շնացելոյ...», ստ. լս., գրչից՝ 55ա «Տաղանդն կշռոյ անուն ե եւ ոչ թուոյ, քանքարն եւ տաղանդն մի են, բիւր մի դահեկան է»։

203բ (կարմրագիր բոլորգրով)՝ «Տաղ անապատի ժողով»։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

221բ Փա՜ռք ամենասուրբ Երրորդութեանն՝ Հաւր եւ Որդւոյն եւ Սուրբ Հոգւոյն. ամէն։ Գրեցաւ սուրբ Աւետարանս ձեռամբ ումեմն մեղաւորի՝ Վարդանա, յուղորդ եւ յընտիր աւրինակէ, թեպետ ե՛ւ գծողս, ե՛ւ գիրս, ե՛ւ նիւթս վատ է, թւականիս հայոց ՈՂԱ. (1242)։ Արդ, գրեցաւ սա յանապատիս, ընդ հովանեաւ Սուրբ Կարապետիս եւ Սուրբ Ստեփ[անոսի]։ Եւ են ի սմա Բ. սուրբ վարդապետք՝ Քրիստոսատուր եւ Վարդան, եւ առաջնոյ սուրբ ուխտիս Յուսիկ եւ այլ սուրբ եղբարք, որոց անւանքն ի դպրութիւն կենաց, որոց ողորմեսցի Տէր Քրիստոս. ամէն։ Ողորմեսցի Տէր Աստուած գծողի սորա եւ ծնաւղաց իւրոց, եւ եղբարց, եւ որդւոց, եւ բնաւ զարմից իւրոց, եւ ամենայն հաւատացելոց. ամէն։

Տե՛ս ԺԳ. դ. յիշ-ք, էջ 224-5, Հմր 179։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 65բ (ԺԵ. դ., բոլորգիր) Քրիստոս Աստուած, յորժամ գաս հայրական փառաւք ի նորոգեալ զերկիր, ողորմա՛յ Թուխերոյն* հոգոյն. սուրբ Ավետարանս յիշատակ է հոգոյ իւրոյ. ամէն։

* Ծնթ. Նոյնը Տե՛ս ի 105բ. միայն անուան փոխարէն գրուած է «Ֆրիտոնի», եւ 173բ-ում՝ «տիկնոջն»։

2. 105բ (1605 թ., բոլորգիր) Փա՜ռք համագոյ անբաժանելի եւ միասնական Սուրբ Երրորդութեան՝ Հաւր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ. ամէն։ Արդ, զվերջին ստացող սուրբ Աւետարանիս՝ բարի եւ հաւատարիմ, աստուածասէր առն Սիամոնն, որ տեսեալ զսուրբ Աւետարանս ի ձեռաց անաւրինաց, յոյժ փափաքան<ան>աւք ստացաւ զսուրբ Աւետարանս ի հալալ ընչիցն իւրոյ՝ յիշատակ իւրն եւ իւր ծնողացն՝ հաւրն իւրոյ՝ Մուրատին, եւ մաւրն՝ Դիլպարին, Մարգարիտին եւ եղբաւրն՝ Ոհանին, Մուքիլին, եւ քուրն՝ Մարիանին, եւ կողակցին՝ Ղարագօզին, եւ որդոյն՝ Մուրատին, որ հանգուցեալ է առ Քրիստոս, եւ ամենայն յարեան մերձաւորացն. ամէն։ Թվին ՌԾԴ. (1605)։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Ա., էջ 168, Հմր 205։

3. 65բ (1714 թ., բոլորգիր) Յիշատակ է սուրբ Աւետարանս Աստուածատուրին եւ իւր որդիւն՝ Սահակին, Սահակի որդի Խոճայնազին, Օղուլբէկին, Նիազի որդի Էվազին, Բարսեղին, Էվազի որդի Բէջանին, Ափիճանին, Կուլիճանին, որ հանկուցեալ է առ Քրիստոս թվին ՌՃԿԳ.ին (1714)։ Մահոյն վէրջ կոսդղ սուրբ Աւետարանիս, թվին ՌՃԻԳ. (1674)։

* Ծնթ. Հմմտ. կազմի վրայ եղած մակագրութեան հետ։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկի կազմաստառին սոսնձած թերթիկին՝ «ՈՂԱ.-1242, Մ[եսրոպ] եպիսկոպոս», սեւով՝ «486/3528»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 45ա՝ Աղաղակ(՞) Մեծի երկուշաբաթ ավուրն սաղմոս, կցուրդ խոստովան[ութեան] եւ վայելչութեան(՞)։ Ավետարան ///են ընդրել(՞)///։ 93ա՝ փոքրիկ շրջանակի մէջ՝ «ասացեալ», «մեծի երեքշաբաթին առաջաւոր, սաղմոսս արցին(՞) թագ՛՛ (անընթեռնելի)», 204ա՝ «ավաք շաբաթին առաջաւորին սաղմոս ՂԳ., Աստուած վրեժխնդիր, որսացան զԱւետարանի /// այժմեանն ՂՃ. /// (/// հատուածները անընթեռնելի)»:

3529

ԱՒԵՏԱՐԱՆ

ՎԱՆՔ ԳԻՒՂ (ՅԵՐԿԻՐՆ ԳՈՒՐՀԱՄՈՒ) ՌՃԻԷ. – 1678

ԳՐԻՉ՝ Առաքէլ դպիր։ ՍՏԱՑՈՂ՝ Վահրաւեցի Ճանղուրպան։

ԹԵՐԹ՝ 197. չգրուած՝ 1ա, 71բ-3ա, 134ա, 197բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԳ×12 (Ա 13, Զ 11, Ը 12+4, Թ-ԺԴ չիք, ԺԷ 10, ԻԳ 3)։ ՆԻՒԹ՝ մագաղաթ, թուղթ (թ. 97-100 լուսագծերով, կապտաւուն)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,5×13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (13.5×9.5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 124ա)։ ՏՈՂ՝ 21։ ԿԱԶՄ՝ բաց շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ Ա. փեղկին մետաղէ վարդեակ՝ վրան 5 կոստղ, որից մէկը կենտրոնում. միջուկը՝ տախտակ. աստառը՝ մագաղաթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+Գ. մագաղաթ, չգրուած։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Մատթէոս՝ 1բ, Մարկոս՝ 73բ, Յովհաննէս եւ Պրոխորոն՝ 134բ։ Կիսախորան՝ 2ա, 74ա, 135ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, տաճար (53ա, 120ա, 126բ, խաչ՝ 2ա, 63բ, 65ա, 74ա, 188ա)։ Զարդագիր՝ մարդ, թռչնագիր, հանգուցագիր, կենդանագիր։ Գոյներ՝ կարմիր,կապոյտ, դեղին, վարդագոյն, սպիտակ, դարչնագոյն, սեւ, նարնջի։

Տե՛ս Ա. Գէորգեան, Անանուն հայ մանրանկարիչներ, մատենագիտութիւն Թ-ԺԷ. դդ., Գահիրէ, 2005, էջ 529, Հմր 729։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը եւ կապիչները մաշուած, վրան կան ճաքեր եւ քերծուածքներ, խոնաւութիւնից եւ գործածութիւնից լուսանցակողերը (առաւել վր.) աղտոտուած, թերթերը ձեւափոխուած, կծկուած, վրան խոնաւութեան խոշոր հետքեր, մանրանկարների եւ գլխատառերի կարմիր թանաքը տարածուած՝ լղոզուած, տեղ-տեղ գիրը մասամբ թափուած՝ 45ա եւ այլուր, թ. 52, 71, 87, 132 եւ այլն՝ վրան բնական անցք, որոշ թերթերի վրայ փոքրիկ պատռուածքներ, որոշ պատռուածքներ ամրացուած թղթով, թ. 63՝ վր. լս-ից հիմքից մասամբ պոկուած. ընդմէջ թ. 96-101ի՝ 72 թերթ ընկած, փոխարենն այդ թերթերի արանքում հետագայում ավելացրած 4 կապոյտ լուսագծերով թերթահամար ունեցող թերթեր. էջանշան կարմիր թել՝ 189։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 2ա-71ա Աւետարան Մատթէոսի։

2. 74ա-96բ Աւետարան Մարկոսի (Թ. 11-ԺԶ. 20՝ թափուած):

3. 101ա-33բ Աւետարան Ղուկասու (Ա. 1-ԺԳ. 30՝ թափուած)։

4. 135ա-196ա Աւետարան Յովհաննու (195բ-6ա Իրք կնոջն շնացելոյ)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

133բ Յիշեցէ՛ք զսուտանու[ն] Առաքել դպիրս, թվին ՌՃԻ. եւ եօթն (1678)։

196ա Փա՜ռք ամենասուրբ Երրորդութեանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյ Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Արդ, գրեցաւ զքառավտակ եւ յորդառատ աղբիւրս եւ աստուածաբան սուրբ Աւետարանս ի յերկրին Գուրհամու*՝ ի գեղն, որ կոչի Վանք, ընդ հովանեաւ Սուրբ Ստեփանոսիս եւ ամենայն սրբոց նորա, ի թուաբերութեանն Հայկազ[ե]ան սեռի ՌՃԻԷ. (1678), եւ ի հայրապետութեան սրբազան Յակոբ |196բ| կաթողիկոսի եւ ներողաց Տաճ[կ]աց շահ Սիլէմանի, եւ մերոյ Ստաթէի արհեպիսկոպոսի Յովհաննէս քաջ րաբունապետի։ Արդ, գրեցաւ զսուրբ Աւետարանս ձեռամբ եւ մեղսամած սուտանուն Առաքէլ դպրի, որ միայն անունս ունիմ եւ գործս ոչ։ Արդ, աղաչեմ զամենեսեանդ, որք հանդիպիք սմա կարդալով կամ օրինակելով, յիշեսջի՛ք զԱռաքէլ գրիչս եւ զհոգոյ հայր տէր Վրթանէսն եւ մարմնաւոր ծնօղքն իմ՝ Աստուածատուր քահանան եւ Նոյէմզարն, եւ զեղբարքն իմ՝ Ղազար քահանան, Յովանէսն, Ներսէսն, սարկաւագ Մարգարայն, եւ քոյրն իմ՝ Թամամն, եւ ուստերս եւ դստերս յիշեցէ՛ք եւ Հայր մեղայիւ ողորմի ասացէ՛ք, եւ յիշողքդ յիշեալ լիջիք աւուր դատաստանին Քրիստոսի Աստուծոյ մերոյ։ Հայր մեր, որ՛՛։

* Ծնթ. Գաւառ Մեծ Հայքի Սիւնիք աշխարհում։ Տե՛ս Հայաստանի եւ յարարկից շրջանների տեղանունների բառարան, հտ. 1, Երեւան, 1998, էջ 982։

197ա Յիշատակ է սուրբ Աւետարանս Վահրաւեցի Ճանղուրպանին, Շամամին, դուստրն՝ Մարինային, փեսայ Գրիգորին, Գուղտին, Խաչումին, Ուստին։ Առաւ Ճանղուրպանն ի հալալ ընչից իւրոց եւ ետ յիշատակ ի տաճարն Սուրբ Աստուածածնին, ի գեօղն, որ կոչի Վահրաւայ*։ Եւ դարձեալ, ո՛վ սիրելի՛ք քահանայք եւ սարգաւակունք, յիշեցէ՛ք զՃանղուրպանն եւ զիւր ննջեցեալքն, որ հանգուցեալ են առ Աստուած. առաւ զսուրբ Աւետարանս եւ ետ յիշատակ ի Սուրբ Աստուածածնին**։ Ով որ զայս հանէ եկեղեցոյս կամ ծախէ, կամ գողանայ, մասն Յուդայի առցէ։ Ո՛վ ընթերցօղք, յիշեցէ՛ք եւ Հայր մեղայիւ ողորմի ասացէ՛ք Ճանղուրպանին, փեսայ Գրիգորին եւ փծուն գրչիս. ամէն։ Հայր մեր, որ՛՛։

* Ծնթ. Գիւղ Մեծ Հայքի Սիւնիք աշխարհում, Կաքաւաբերդի գաւառում, այժմ Վահրաւար, ՀՀ Մեղրու շրջանում։ Տե՛ս Հայաստանի եւ յարարկից շրջանների տեղանունների բառարան, հտ. 4, Երեւան, 1998, էջ 739։

** Ծնթ. Այս եւ նախորդ Աստուածածին բառն աւելացուած ժամանակ անց, աւելի մուգ թանաքով եւ նոտրգրով։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. պհպ. Բբ (1788 թ., անարուեստ շղագիր) Ես՝ Դաշտեցի Ավետի որթի Ովանես<ե>ս, գրեցի։ Ով որ կարթայ, Ա. բերան ողորմի ասե իր հոր կամ իմ հոր։ Թվին ՌԲՃԼԷ. (1788) Հունիվարի Ա.ում գրվեցաւ Ագարագ*։

* Ծնթ. Գիւղ Մեծ Հայքի Սիւնիք աշխարհի Վայոց ձոր գաւառում, այժմ գտնուում է ՀՍՍՀ Վայք մարզում։ Տե՛ս Հայաստանի եւ յարարկից շրջանների տեղանունների բառարան, հտ. 1, Երեւան, 1998, էջ 17։

2. 1ա (ԺԸ. դ., անարուեստ շղագիր) Էս՝ Դաշտեցի մախտեցի Թումանի որդի օղօրմած հոգի Պողոս, Սուրբ Աստվածա<յ>ծին սուրբ Ավետար[ա]ն հան(՞) զանցանի <անի> թաքածոյ անոր, է վայ սուրբ Ավէրտար[ա]ն։ Ինչ քանա<յ>նայ որ հիշ[ի] ինչ, ոչ պարտակ մնայ։

3. պհպ. Գա (ԺԸ. դ., նոտրգիր) Յիշատակ է յայս Աւետարանս Սուրբ ըՍտեփանոսին, որ ես՝ Մարգարէս, աշղատեցի նորոգման կազմն Աւետարանիս։ Ով որ ոք կարթայ, մէկ բերան յիշէ զբարին զմեզ. ի վայելումն Խաչատուր վարդապետին, որ գոչի Ղազանչէցի։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ «787/3529, ՌՃԻԷ. – 1678, Մ[եսրոպ] եպիսկոպոս»։

 

 

3530

ԱՒԵՏԱՐԱՆ

ԿՈՂՈՒՑ ՎԱՆՔ ՋԽԶ. – 1497

ԳՐԻՉ՝ Մատթէոս աբղյ։ ՍՏԱՑՈՂ՝ պրն Գորգ։

ԹԵՐԹ՝ 335. չգրուած՝ 97ա։ ՊՐԱԿ՝ 3+Ա-ԻԴ×14 (Ա 10, Բ 12, ԺԷ, ԺԸ, ԺԹ, Ի, ԻԱ 16, ԻԴ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18×13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (13,5×9,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 94ա)։ ՏՈՂ՝ 19։ ԿԱԶՄ՝ կարմիր մոմլաթ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Դ՝ դեղնաւուն թուղթ, մասն կազմաստառի։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Անորոշ։ ԺԱ. դ.։ ԲԳ. (սկ.)՝ ստացուած մէկ թերթի ընդերկայնակի եւ ընդլայնակի եզրահատումով եւ ընդլայնակի ծալումով (բնագիրը վր. լս-ից եւ եզրերից վնասուած)։ Մագաղաթ (17,5×13, ամբողջական թերթինը՝ 26×17,5). երկսիւն (ամբողջական թերթինը՝ 26×17.5). բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ Գա). տող՝ 22։ Կարդալ՝ Բբ1, Գա1, Բբ2, Գա2. «///Մի՛ թողուր զիս։ Երրորդ գու(՞)///յին սաղմոս... Տէր ընդէր ոչ կարի ///», Բա, Գբ՝ անընթեռնելի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Մատթէոս (վր. լս. բոլոր­գրով՝ «Մաթէոս Աւետարանիչ»)՝ 3բ, Մարկոս՝ 97բ, Ղուկաս՝ 156բ (վր. լս. բոլորգրով՝ «Ղուկաս Աւետարանիչ»), Յովհաննէս եւ Պրոխորոն (վր. լս. բոլորգրով՝ «Յովհաննէս առաքեալ Աւետարանիչ», արտք. լս.՝ «Պրօհաւրոն աշակերտն»)՝ 256բ, լս-ային՝ Տիրամայր՝ 95ա, 160բ, Բարտիմէոս կոյր՝ 134ա, Յովսէփ Արիմաթացի՝ 154բ, 251բ, 324բ, Գաբրիէլ հրեշտակապետ՝ 159բ, Հովիւ՝ 163բ, Բժշկումն անդամալուծի առ աւա­զա­նին Բեթհեզդայ՝ 270բ, Յարութիւնն Ղազարու՝ 294բ։ Խորան՝ 1ա, 1բ, 2ա։ Կիսախորան՝ 4ա, 98ա, 157ա, 257ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, կենդանու գլխով թռչուն (259բ, 284բ), յուշկապարիկ (147ա, 183ա), ծառ (63բ, 65բ, 135բ, 233բ), խաչ (87բ, 89ա, 247ա, 322բ), տաճար (75ա, 141բ, 239բ)։ Զարդագիր՝ մարդ (Գ՝ 4ա, Եւ՝ 51ա), մարդադէմ (Զ՝ 56ա, Գ՝ 136բ, 330բ), թռչնագիր, հանգուցագիր, կենդանագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, դեղին, կանաչ, սպիտակ, վարդագոյն, մոխրագոյն, դարչնագոյն, սեւ, նարնջի։

Տե՛ս Ա. Գէորգեան, Անանուն հայ մանրանկարիչներ, մատենագիտութիւն Թ-ԺԷ. դդ., Գահիրէ, 2005, էջ 245, Հմր 358։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած եւ կազմուած 1950ական թթ. մէջքի կաշին մէջտեղից ճաքած, պտռկ-պհպ. Բ, Գ՝ խունացած, գիրը ջնջուած, դժուարընթեռնելի, թրջուածութեան եւ ցեցակերութեան հետքերով. գործածութիւնից եւ խոնաւութիւնից լուսանցակողերը (յատկապէս վերինը) աղտոտուած, կարմիրը մասամբ թափուած, թերթերի վրայ կան խոնաւութեան եւ աղտոտուածութեան, տեղ-տեղ առաւել գորշացած հետքեր, խոնաւութիւնից գրադաշտը գունափոխուած, տեղ-տեղ՝ թանաքի ու թրջուածութեան հետքեր, ընդմէջ թ. 8-9ի 2 թերթ ընկած, Մատթէոս, Մարկոս աւետարանիչների մանրանկարները ծածկուած են պաշտպանիչ դեղին եւ կապոյտ մետաքսէ գործուածքներով։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-2ա Համաբարբառ (Կանոնք՝ Ը.-Ժ., նաեւ ստ. լս.՝ Ցրուացանկ)։

2. 4ա-96բ Աւետարան Մատթէոսի (Բ. 12-22՝ թափուած)։

3. 98ա-156ա Աւետարան Մարկոսի։

4. 157ա-256ա Աւետարան Ղուկասու։

5. 257ա-330բ Աւետարան Յովհաննու (330աբ <Գ>իրք կնոջն շնացելոյ)։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԷ. դ., նոտրգիր

– 333ա [Գրքացուցակ-գոյքացուցակ] – Է. Աւետարան, Բ. Ճառ, Ա. Ոսկիփորիկ, Բ. Ասմուրք, Ա. Քարոզգիրք, Ա. Գանձտետր, Ա. Բուն Մաշտոց, Բ. սուրբ նշան, մէկ Ճաշոյ գիրք, Բ. սկի, Է. շուրջառ, Դ. վարագոյրս, Դ. շապիք, Բ. ջուխտ բազպան։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

331բ Փա՛ռք եւ պատիւ Հաւրն անծնին, աներբ, անեղ իսկականին,

եւ միածին նորա Բանին, անճառ ծննդեանն հայրենին,

եւ Սուրբ Հոգոյն միշտ փառակցին, ամենառատ պարգեւատուին,

միոյ բնութեան աստուածային, մի տէրութեան եւ միշտ Էին,

գերակատար երիցն անձին, կատարողին արարածին

յանցեալն, յայժմուս, յապագային եւ յանսպառ յաւիտենին յաւիտեանս. ամէն։

Իսկ չորից աւետարանացն խորհուրդ բազմաւրինակ իմն ցուցմամբ տեսանի, զի ոմանք ասեն, թէ չորից աւետարանացն են չորք անգիւնք արարածոց՝ Արեւելք եւ Արեւմուտք, Հիւսիս եւ Հարաւ։ Պարտ էր համասփիռ քարոզել զԱւետարանն, իսկ ոմանց հաճոյ թուեցաւ ըստ չորից մըշտահոս գետոցն յադենական աղբերէն յառաջ խաղացեալ առ ի |332ա| տիեզերաց ոռոգումն՝ Փիսոն, Գեհոն, Տիգրիս եւ Եփրատէս, եւ սոցա գոլով նմանապէս թուով ուռճատեալք ի կենդանական աղբերէն, ոռոգանել զպասքեալ միտս մարդկան նոյնաւրինակ ըստ տեսութեան Եզեկիելի քառակերպեան աթոռոն՝ Մարդ, Առիւծ, Եզն, Արծիւ։ Զանմարմնոցն Տէր տեսանելով, բազմեալ ի փառացն աթոռ իմանալի ցուցմամբ, զխնամս բոլոր բնութեանս զակնարկումն, որ աստուածապէս եւ տիրաբար բերմամբ նշանակէ զլինելն առ ի հողածինս, հոգեղինացն, անմահից, զմահկանացուս առնել հաղորդ եւ ի գերակատար հանել ի փառս, վասն զի փառաց թագաւորն Քրիստոս՝ փառակիցն Հաւր եւ Հոգոյն Սրբոյ, զմերս առեալ բնութիւն, յինքեան միացոյց աստուածութեան՝ ուսուցանելով մի Որդի դաւանելով, որ յԱստուծոյ Հաւրէ եւ որ ի Մարիամայ սուրբ կուսէն անճառ միութեամբ, |332բ| զոր աւետարանականն ուսուցանեն բանք՝ մինչ ի կատարած հաւանութեամբ եւ հաստատ կարգօք ի նոյն յարելով առաքելաւանդն քարոզութիւն, որ զաստուածախաւսն վարդապետութիւն դրոշմեալ զսակաւս ի բազմացն հաւատալ, թէ Յիսուս Քրիստոս է Որդի Աստուծոյ։ Ըստ վեհին Յովհաննու հաւատալ եւ զկեանսն յաւիտենականս ընդունել յանուն նորա։

Աստանաւր յանկ ելեալ՝ աւարտեցաւ քառաբուխ եւ քառավըտակ աստուածախաւս սուրբ Աւետարանս այս ի թուաբերութեան Հայկազան տումարիս ՋԽԶ. (1497) ամին, ի սուրբ ուխտս ի Կողուց վանքն, ընդ հովանեաւ Սուրբ Գրիգորիս եւ Սուրբ Կարմիրակ նշանիս եւ ի յառաջնորդութեանս տէր Դանիէլի, ի դառն եւ ի վշտալից ժամանակիս, յորում ի խիստ եւ ի նեղութեան եւ ի չար ծառայութեան կամք ազգին նետողաց, զի յոյժ նեղեն եւ կեղ[եքեն զազգս քրիստոնէից] |333ա| եւ որ բարէմասնութեանց եւ հեծեալս եւ մաշեալս, վերջինս աղքատութեամբս, մեղաւոր եւ անարժան ծառայս ծառայիցդ Աստուծոյ՝ Մատթէոս սուտանուն աբեղայ, տեսի զփափագ եւ զսէր հաւատարիմ տանուտրոջն պարոն Գորգն, զոր ունէր առ հոգեւորսն, եւ տկար անձամբ յանձն առի կատարել զհայցուածս նոցա։ (14 տող չգրած) զի սորա՝ պարոն Գորգուն, եւ իւր կենակցին՝ Մարգրտին, եւ իւր ծնաւղացն՝ Մխիթարին եւ Շաղփաշին, եւ իւր զաւակացն (3 տող չգրած) |333բ| (3 տող չգրած) եւ զհաւրեղբայրքն իւր՝ զԿարապետ, զՄխիթարն եւ զՅովանէս, եւ զյորդիք նոցին՝ զԷզդան եւ զՄիրան եւ Զաքարէն։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Գ., էջ 243, Հմր 333ա.։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 333բ (ԺԶ. դ.ի սկիզբ, բոլորգիր) Ես՝ Մարգարիտս, գրել տըւի զսուրբ Աւետարանս եւ ետու զսա ի ձեռն Միքայէլ քահանային, զի այլ մարդու դաւէ չի լինի հետ սորա։ Եւ որ դառնա եւ յանդըքնի, նա նըզովեալ լիցի յԱստուծոյ եւ յամենայն սրբոց։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Գ., էջ 243, Հմր 333բ.։

2. 333բ (ԺԶ. դ., բոլորգիր) Աստուած ողորմի ասացէ՛ք Բաղդասարին. ամէն։

3. 333բ (ԺԶ. դ., բոլորգիր) Ո՛վ դասք լուսերամից, որ հանդիպիք սուրբ Աւետարանիս, լի բերանով եւ ուղիղ սրտիւ Աստուած ողորմի ասացէ՛ք Մկըրտչին եւ կենակցին իւրոյ՝ Շահգուլին, որ ստացան զսուրբ Աւետարանս ի հալալ արդեանց իւրոց՝ յիշատակ կենդանեաց եւ մեռելոց, հաւրն՝ Ազիբէկին, եւ մաւրն՝ Գուարին, եւ եղբաւրն՝ Յակոբին, եւ քվերն՝ Նղաշին, եւ զաւակ[ացն]։ |334ա| Ո՛վ դասք լուսերամից, որք հանդիպիք սուրբ Աւետարանիս, լի բերանով եւ ուղիղ սրտիւ Աստուած ողորմի ասացէ՛ք Մկրտչին եւ կենակցին իւրոյ՝ Շահգուլին, եւ որդոցն՝ Ջաջաթին, Յովասափին, Աբգարին, Ջաջուռին, Մինազբէկ եւ միուս Ազբէկին, Ղազարին, եւ դստերացն՝ Խոնդքարին, Ղզլայբէկին, Խոնձային, Նուբարին, Գոլբարին, եւ հաւրն՝ Ազբէկին, եւ մաւրն՝ Գույարին, եւ կնոչն հաւր Ղազարին, եւ մաւրն՝ Ջույարին։ Եւ Աստուած ողորմի |334բ| ասացէ՛ք Մկր[տ]չին, Շահգուլին. ամէն, որ ըստացան սուրբ Աւետարանս ի հալալ արդեանց իւրոց՝ յիշատակ կենդանեաց եւ մեռելոց, հաւրն՝ Ազբէկին, եւ մաւրն՝ Գույարին, եւ եղբաւրն՝ Յակոբին, եւ քուերն Նղաշին, եւ զաւակացն Յակոբին, Սբաթին, Շահգուլի, եղբարցն՝ Մլհամին եւ Յովանիսին, եւ որդոցն՝ Բաղ[դ]ասարին, Ատոմին, Մուրատին։ Աստուած ողորմի ասացէ՛ք իւրոց. ամէն։ Դարձեալ յիշեցէ՛ք վերջին ստացող սուրբ Աւետարանիս՝ Մկըրտիչն եւ կենա|335ա|կցին՝ Շահգուլն, եւ զաւակաց իւրոց՝ Շաղաւաթն եւ Յովասափն, Աբգարն, Ղազարն եւ Ազիբէկն, Ջաջուռն, եւ դստերացն՝ Խոնդքարն, Ղըզլարբէկն եւ Խոնձէն, Գուլբարն եւ Նուբար։ Աստուած ողորմի ասացէ՛ք իւրոցն. ամէն։ Եւ են վկայք այսմ վաճառիս միրզայ Մուսթաֆէն եւ եղբարն՝ Մահմատն, եւ մէլիք Փախչան եւ ըռէս Մարտիրոս։ Եւ ետուք ի սուրբ ուխտս՝ Սրխոյ վանիցն Աստուածածնին, եւ սուրբ ճգնաւորին Մարինոսի, եւ ետուք ի ձեռն հեզայհոգի Հէր|335բ|պետն տէր Աւետիսին, տէր Յովանիսին, որ ընթեռնուն եւ Աստուած ողորմի ասեն մեզ եւ մեր նը[ն]ջեցելոցն. ամէն։ Եւ է սուրբ Աւետարանս անջինջ յիշատակ. եւ տուք անհզելի Սուրբ Աստուածածնին տաճարի դրանն, որ ոչ ոք իշխէսցէ նենգութեամբ մերձենալ սայ կամ ծախելով կամ գրաւելով, ո՛չ մերոց եւ ո՛չ յաւտարաց։ Եթէ ոյք յանտգնի, նայ մասն Յուդայի առցէ եւ խաչ խանողաց, անէծքն զԿայենին առցէ. ամէն։ Լաւ պահաւղն Աստուած աւրհնէ. ամէն ու Ռ. (1000) ամէն։

4. Պտռկ-պհպ. Բա (1749 թ., բոլորգիր) Վերըստին ազատեցաւ սուրբ Աւետարանս թվին ՌՃՂԸ. (1749), ի յաջորդութեան սուրբ ուխ[տ]իս Սարգիս Քաչբերունցի չլաշներ ջաղաց շինեցի, վանքի ժամատուն վերըստին նորոգեցի, Ճ. (100) ղուռուշ անօրինաց զուլմայ տւի։

5. 2բ (1751 թ., բոլորգիր) Եւ դարձեալ յիշեցէ՛ք զվերջին ըստա<յ>ցօղ. սուրբ Աւետարանս Սուխարայ վանից անգեալ ի գերութիւն, զոր վերստին թափեցին ի ձեռ[ա]ցն անօրինաց տանտէրք կ[ղ]զու եւ յաջորդ վանից Սարգիս վարդապետ։ Ետուն նոյն վանքն Սուխարայ Սուրբ Աստուածածնին եւ սուրբ կոյս ճգնաւոր Մարիանոսի գերեզմանին ի թվականիս ՌՄ. (1751). Ա. չափ կէս ցորեն, Զիրաք՝ Բ. չափ, Սախօն՝ մէ[կ] կօտ, Բաղտօ՝ մէկ կօտ, Խամզար՝ կէս կօ[տ], Մաղսոտ՝ մէկ կօտ, Վարդն՝ երեք չ[ափ]։ Սարգիս վարդապետ յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի ասացէ՛ք Զիրաքին, Սախօին, իւր կող[ակցին]՝ Մաւրիխան, Բաղդօն, Վարդն, Խամզար, Մաղ[սոտ] /// (՞), |3ա| Սարգիս վարդապետն ստացան սուրբ Աւետարանս՝ յիշատակ հոգոց իւրեանց կենդանեաց եւ ն[ն]ջեցելոց։ Յիշեցէ՛ք ի Քրիստոս, եւ դուք յիշեալ լիջիք ի Քրիստոս յաւիտեանս. ամէն։ Ի յառաջնորդութեան սուրբ ուխ[տ]իս Սարգիս վարդապետի, ի դառն եւ դժվար ժամանակիս, ի ձեռն այլազգաց, զի յոյժ նեղեն եւ կեղեգեն զմեզ, եւ եմք ի մէջ վշտաց եւ նեղութեանց եւ հասեալ վերջին ախքատութեան։ Մեղաւոր եւ անարժան, սուտանուն Սարգիս աբեղայս վերստին շինեցի վանքի ժամ[ա]տուն Ճ. (100) ղուռուշ ջայր եւ տոգանս առին։ Թվին ՌՄ. (1751) Սօխարայ վանից ժամ[ա]տուն վերստին նորոգեցաւ, սուրբ Աւետարանս գնեցաւ եւ ազատեցաւ ձեռամբ մեղսամած եւ մեղսայբուտ Սարգիս աբեղայիս։ Յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի ասացէ՛ք, եւ դուք յիշե[ա]լ լիջիք ի Քրիստոս յաւիտեանս. ամէն։

ՆՇՈՒՄ՝ Պտռկ-պհպ. Բա՝ «790/3530, ՋԽԶ.-1497, Մ[եսրոպ] եպիսկոպոս», 1ա՝ «3530»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 332բ՝ «ա, բ, գ, դ, ե, զ», 333ա՝ «անենէր»։

 

 

3531

ԺՈՂՈՎԱԾՈՅ

 ՌՃԻԸ. – 1679

ԳՐԻՉ՝ Ղուկաս։ ՍՏԱՑՈՂ՝ Միքայէլ Աստապատեցի։

ԹԵՐԹ՝ 351+1-1 (կրկն.՝ թ. 179, թռիչք՝ թ. 265-7)։ ՊՐԱԿ՝ Ա-ԼԲ×12 (Է, ԺԵ, ԻԱ 11, ԻԷ 10, ԻԲ չիք, ԻԸ 5, ԼԲ 3)*։ ՆԻՒԹ՝ թուղթ, այլ թուղթ՝ թ. 300-3, 317-30. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ գունդ, վերեւում՝ խաչ, 2. ոճաւոր զինանշանի վերին մասը (թ. 300)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18×12։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, մասամբ կարմրով սահմանագծուած, թ. 2-169 (13×6,5-7), թ. 170-350 (13×7-7,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 171ա)։ ՏՈՂ՝ 27։ ԿԱԶՄ՝ դարչնագոյն կաշի. միջուկը՝ տախտակ. վերին կարակապին ամրացուած սեւ թելով հիւսած էջանշան։

* ԺԵ-ԻԱ. (թ. 168-238) պրակները ունեն նաեւ Ա-Է. համարներ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 171ա։ Լուսանցազարդ՝ թռչուն, բուսական, յուշկապարիկ (171ա)։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ վարդագոյն, կապոյտ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի եզրերի կաշին մաշուած, փեղկերին թանաքի բծեր, աստառ չունի, ձեռագիրը եզրահատուած. բոլոր թերթերի եզրերը եւ հիմքերը խոնաւութեան հետեւանքով գունափոխուած՝ մգացած. որոշ թերթեր սխալ կազմած, կարդալ՝ թ. 297, 344, 298-303, 343, 304, 305, 345-9, 307-42, 306, 350-1. ընդմէջ թ. 72-3ի 1, 248-9ի 13, թ. 305-ի եւ 345ի 7 թերթ, 349ի եւ 307-ի 3 թերթ ընկած, թ. 301-3ը հիմքից մասամբ անջատ, թ. 1, 351՝ ցեցի անցքեր, սեւացած, ստ. մասում՝ պատռուածք, արտք. լս-ը մասամբ լրացուած-ամրացուած, թ. 2-5, 345-51՝ գրադաշտին, թ. 314-21՝ ստ. լս-ին, թ. 338-42՝ արտք. լս-ին, ցեցի անցքեր, թ. 43ի արտք. լս-ին անցք, թ. 58բ-9ա, 169ա, 329բ-30ա՝ թանաքի բծեր, թ. 83՝ լայնքը 1 սմ-ով պակաս, թ. 165՝ արտք. լս-ին պատռուածք, թ. 169, 245, 330՝ աջ անկիւնը պատռուած. թ. 307՝ ընդլայնակի պառուած, վերին մասը թափուած՝ գրադաշտի 2 տողը վնասուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1բ-158ա [Վարք հարանց]

– 1բ [Ցանկ] – Ա. Յաղագս կատարեալ առաքինութեանց... ԺԵ. Վասն քաղաքավարութեան նոցին, որք զամենայն վարս ուղղեցին առաքինութեամբ։

Տե՛ս 789, 2ա-533բ։ 1/չիք։ 2/2ա։ ա/չիք։ բ/2աբ։ գ/2բ-3բ։ դ/3բ-5բ։ ե/5բ-8ա։ զ/8ա-13ա։ է/չիք։ 3/13ա-6ա։ 4/16ա-21ա։ ա-ե/չիք։ 5/21բ-5ա (սկ. այլ՝ Ունէր երբեմն հայրն Աղաթոն երկու աշակերտ...)։ ա/25ա-7ա։ 6/27բ-37ա (սկ. այլ՝ Էր ոմն միայնակեաց, որ բնակէր ի լեառն Անտոնիոսի...)։ ա/37ա-40ա։ 7/40բ-3բ։ ա/չիք։ բ/43բ-5ա։ 8/45բ-56բ։ 9/չիք։ ա/56բ-8ա։ 10/58բ-62բ (սկ. այլ՝ Արդ, ասաց ոմն ի ծերոցն, եթէ ոչ ինչ է լաւագոյն, քան զայս պատուիրան...)*։ ա/62բ-6բ։ 11/66բ-77բ (սկ. այլ՝ Ասէին զծերոյ ումեմնէ, եթէ եկաց զամս յիսուն...)։ ա/77բ-9ա։ բ/79ա-81ա։ 12/81ա-5բ (սկ. այլ՝ Եւ ասացին ծերքն, եթէ երեք են զօրութիւնք դիւաց...)*։ ա/85բ-8բ։ բ/88բ-9բ։ 13/չիք։ ա/չիք։ 14/89բ-115ա (սկ. այլ՝ Ել երբեմն հայրն Դանիէլ եւ աշակերտ իւր յԱղէկսանդրիա...)։ ա/115ա-21բ։ բ-գ/չիք։ 15/122ա-3բ (սկ. այլ՝ Եւ վասն հօրն Յոհաննու կարճահասակին պատմէին մեզ, եթէ գնաց նա երբեմն առ ծեր...)։ 16-7/չիք։ 18/123բ-6բ (սկ. այլ՝ Գնաց երբեմն հայրն (չգրուած) ի քաղաքն՝ վաճառել զձեռագործ իւր...)։ ա/չիք։ 19/127ա-30ա (սկ. այլ՝ Ասաց հայրն Դանիէլ, եթէ պատմէր մեզ հայրն Արսենիոս...)։ ա/130ա-48ա։ բ/148բ։ 20/չիք։ 21/148բ-58ա։ ա-գ/չիք։ 22-6/չիք։ 27. ա/8ա։ բ/16ա։ գ/21ա։ դ/27աբ։ ե/40ա։ զ/45աբ։ է/56բ (նոյնը՝ 58աբ)։ ը/58բ։ թ/չիք։ ժ/81ա։ ժա/121բ-2ա։ ժբ/չիք։ ժգ/126բ։ ժդ/148ա։ ժե/148բ։ ժզ/158ա։ ժէ-ժը/չիք։

* 12րդ միաւորի խորագիրը սխալմամբ գրած նաեւ 10րդի համար (58բ)՝ «թէ պարտ է զգուշանալ մեզ յամենայն զօրութենէ մերմէ ի դատելոյ եւ ի բամբասելոյ զեղբայրն», պէտք է լինի «Իբր թէ պարտ է մեզ միշտ արթուն եւ զգաստ լինել»։

Տե՛ս Գիրք, որ կոչի հարանց վարք, Կ. Պոլիս, 1720-1723։

Ծնթ. 66բ, 58բ, 81ա, 89բ, 122ա էջերի միաւորների խորագրերը ստ. լս-ում են։ Քանի որ Վարք հարանց-ի միաւորները բաղկացած են մի քանի մանր պատումներից, ապա յղուող՝ 789 ձեռագրի համեմատ այլ սկզբնատող ունեցող միաւորներն իրականում ոչ թէ տարբեր են ամբողջովին, այլ առաջին պատումից չեն սկսւում։ Նոյն կերպ են նաեւ 170ա-247ա էջերի միաւորները։

Բ. 159ա-69բ [Բանք Տոմարականք]

1. 159ա-68ա [Լուսնացոյց-աղիւսակք] բաղկացած ուղղահայեաց «1. Ամիսք, 2. Ծնունդ լուսնի քանիք, 3. Տիւ եւ գիշեր, 4. Ժամք, 5. Մասունք» սիւնակներից։

Ծնթ. Տօմարական հաշուարկներ ըստ վերադրի արժեքների հետեւեալ կարգով՝ 11, 22, 3, 14, 25, 6, 17, 28, 9, 21, 2, 13, 24, 5, 16, 27, 8, 19, 30։

2. 168բ Անուանք երկոտասան կենդանակերպիցն Ե. ազգաց լեզուաւ (աղիւսակ՝ «Հայերէն, Յարապկերէն, Պարսկերէն, Յունարէն, Ֆռանկերէն, Կերպարանք» սիւնակներով)։

3. 169ա Անուանք Է. մոլորականաց Ե. ազգաց լեզուաւ (աղիւսակ՝ «Հայերէն, Յարապկերէն, Պարսկերէն, Յունարէն, Ֆռանկերէն, Կերպարանք» սիւնակներով)։

4. 169աբ [Հարցմունք եւ պատասխանիք] – Եւ գիտելի է, զի բաժանել են իմաստունքն զերկոտասան կենդանակերպ Լ. (30) աստիճան... Հարց. Զի՞նչ է սարիսալ։ Պատասխանի. Տարէգլուխ։

Գ. 169բ [Աւետիք Օգոստինոս Կարնեցւոյ]* – Չորս են կարգ գիտութեանց գիտնականացն. նախ, որ գիտէ... այնպիսին լիրբ է եւ ամբարտաւան, փախի՛ր ի նմանէ։

* Տե՛ս Յ. Անասեան, Հայկական մատենագիտութիւն Ե.-ԺԸ. դդ., հտ. Բ., Երեւան, 1976, 1023-1026։

Դ. 170ա-247ա [Հայելի Վարուց]

Տե՛ս ձեռ. 789, 6բ-411բ։ Ցանկ/170աբ (վերջը այլ՝ ԽԹ. Յաղագս տեսութեան իմացականին)։ ա/171ա-2բ։ բ/172բ-4ա։ գ/174աբ (սկ. այլ՝ Կուսակրօն եւ առաքինասէր քահանայ ոմն մինչդեռ յաղօթս կայր...)։ դ-ե/չիք։ զ/174բ-6բ (սկ. այլ՝ Տանուտէր ոմն ունէր զծառայ հաւատարիմ...)։ է/176բ-7բ։ ը/177բ-9բ։ թ-ժ/չիք։ ժա/179բ-83ա։ ժբ-ժգ/չիք։ ժդ/183ա-4ա։ ժե/184ա-5ա (սկ. այլ՝ Էր ոմն կրօնաւոր զգեստիւ եւ ոչ վարուք...)։ ժզ-ժթ/չիք։ ի/185ա-7ա (սկ. այլ՝ Էր ոմն ճգնաւոր եգիպտացի...)։ իա/չիք։ իբ/187ա-9բ (սկ. այլ՝ Էր ոմն եղբայր, զոր վասն յանցանաց բազում անգամ...)։ իգ/189բ-90բ (սկ. այլ՝ Երկու մեծատունք էին առ միմեանս...)։ իդ/190բ-1ա։ իե/191ա-3բ։ իզ/193բ-4բ։ իէ/195աբ։ իը/չիք։ իթ/195բ-7բ։ լ/197բ (սկ. այլ՝ Ի ժամանակի Թէոդոսի ինքնակալի...)։ լա/197բ-8ա։ լբ/198աբ։ լգ/198բ-202ա։ լդ/202ա-3ա (սկ. այլ՝ Ոմն քարտուղար իմաստուն եւ բարեսէր...)։ լե/203ա (սկ. այլ՝ Ծառայ ոմն Աստուծոյ ի ձմերայնի ճանապարհորդեալ եմուտ...)։ լզ/203ա-4բ։ լէ/204բ։ լը/204բ-5ա։ լթ/205ա-6ա (սկ. այլ՝ Երեք կուսանք մտին յեկեղեցի...)։ խ/չիք։ խա/206ա-8ա։ խբ/208բ-9բ (սկ. այլ՝ Էր ոմն այր ի Հռոմ քաղաքէ...)։ խգ/209բ-10ա։ խդ/210ա-1ա։ խե/211աբ։ խզ/չիք։ խէ/211բ-2բ։ խը/212բ-21ա։ խթ/221ա-3ա։ ծ/չիք։ ծա/223ա-5ա (սկ. այլ՝ Զօրական ոմն յոյժ սիրելի թագաւորին տեսեալ...)։ ծբ/չիք։ ծգ/225ա-6ա։ ծդ/226ա-7ա։ ծե/227ա-8ա։ ծզ/228աբ։ ծէ/228բ-31ա։ ծը/231ա-4ա։ ծթկ/չիք։ կա/234ա-5ա։ կբ/235ա-9ա (սկ. այլ՝ Էր ոմն քահանայ խիստ աղօթասէր...)։ կգ/239ա-40ա (սկ. այլ՝ Ոմն ուսումնասէր ասէր ի տարաշխարհէ եկեալ ի քաղաքն...)։ կդ/240ա-4ա։ կե/չիք։ կզ/244ա-5բ։ կէ/չիք։ կը/245բ-6բ։ կթ/246բ-7ա։ հ-հա/չիք։

Ե. 247բ-8ա Խրատ եւ ցուցակ վասն գաւազան տալոյ եւ յաստիճան վարդապետութեան հրաւիրելոյ զաշակերտսն, որք են սպասաւորք – Նախ ժողովեսցէ Բ. եւ Գ. վարդապետս գլխաւորագոյնս... ամենայն երկայնամտութեամբ եւ վարդապետութեան։

– 248աբ Աւրհնութիւն վեղարի եւ փիլոնի – Եպիսկոպոսն ասէ. Աղաչեմք զքեզ, Տէր Յիսո՛ւս Քրիստոս, եւ խնդրեմք յառատ ողորմութեան քումմէ... կանխեալ ի սէրն Աստուծոյ հոգով ի տուէ եւ ի գիշերի։

Զ. 1. 248բ [Վասն Յարութեան եւ կատարածի] – Կալ ի սկզբանէ արարածոց մինչեւ ի մեծ թվականն ի վերայ բեր եւ երթ Կ. Կ. (60-60) ամ... եւ հունձք գան։

2. 248բ Վասն երակաց արիւն առնելոյն ի վերայ Լուսնին թէ ինչպէս լինի – Առաջին օրն չէ լաւ... ԺԱ. (11) օրն թէ առնուս, դող բերէ։ ԺԲ. (12) օրն /// (վջ.)։

Է. 249ա-56ա [Հանելուկք]

1. 249ա-52ա [Հանելուկք Ներսիսի Շնորհալւոյ, ճհթ.-մլգ.] – ճհթ. (սկ.) ///ւ որսեր առնէ զերդ ըզբազա։ ճձ. Է գրած ի գիրն աւետաբեր... մլդ... զերկուսն ի մի ճղով կախեաց։

2. 252ա-3ա Յոհանէս վարդապետի Ծործորեցւոյ (մլդ.-մծե.) – Ջուրն հըրոյն տուն կազմեցաւ... ՄԾԵ... խիստ է ի պէտք ազգի մարդկան։

3. 253ա-4բ Տիրատուր վարդապետի ասացեալ (մծզ.-մձբ.) – Ինքն է միայն ՚ւ ընկեր չունի... ՄՁԲ. ... դուստր իմ ծնաւ զմայր հօր իմոյ ի կնոջէ իմմէ։

4. 254բ-6ա Այլուստ (մձգ-յա) – Երեք ձիով մէկ հետեւակ չար ու բարի առնէ վաստակ... ՅԱ. յորժամ զխնոցու որդին ետես դատող։

Ծնթ. Լուծումները մասամբ լս-ներում, նոտրգրով։

Տե՛ս Հայ միջնադարեան հանելուկներ, աշխ. Ա. Մնացականեանի, Երեւան, 1980, օգտագործուել է քննական բնագրում, պայմանանիշը՝ W։

Ը. 256ա-60ա [Ի կանոնգրոց]

1. 256ա-8ա Կանոնք յաղագս ազգի ազգի մեղաց, զոր ի պատրանաց սատանայի գործեն – Եղբայրասպանն Խ. քառասնից տայ, Ե. տարի զգլուխն չածիլէ... այս ամենայն ինչ Աստուծոյ է կարգեալ, պակասութիւնն Աստուծոյ է ներհակութիւն։

2. 258ա Առաջնորդաց հասք – Տունք քահանային եւ տուն երէց աւագին... հագուստն անպակաս տան ի վանքն։

3. 258ա-60ա [Ի կանոնգրոց] – Տղայն, որ ի մօրն յարգանդն մեռանի, թէ հոգի առած է, քահանայն զնա թաղէ... ծառայ մի գնեն եւ ազատեն։

Թ. 260ա-89ա [Առակք, Առակաւոր բանք]

– 260աբ [Ցանկ Ա.-Խ.] – Ա. Վասն ամենայնի պիտոյ է... Խ. Վասն հակառակութեան հաւատացելոց ընդ միմեանս։

1. 261աբ Ա. Թագաւորն Կոստանդիանոս ի բազմաց ժամանակաց ցանկացաւ տեսանել...

2. 261բ-2ա Բ. Այր մի ելանէր ի դժուար դար մի վեր ի տօթ ժամանակի...

3. 262աբ Գ. Միայնակեց մի նստեալ ի վերայ վիմի միոյ, եւ կայր յառաջեւն աղբիւր մի...

4. 262բ Դ. Այր մի ըմբռնեցին վասն գողութեան...

5. 262բ-3ա Ե. Թագաւոր մի ի վերայ իւրոյ աշխարհին...

6. 263աբ Զ. Թագաւոր մի զբարձր եւ զուղ[ղ]որդ զսիւն մի կանգնեաց...

7. 263բ-4ա Է. Թագաւոր մի ունէր գեղեցիկ այգի...

8. 264ա-5ա Ը. Թագաւոր ոմն ետես տեսիլ, զի իբրեւ զանձրեւ իջանէր...

9. 265ա-7բ Թ. Թագաւոր մի կայր եւ չունէր ժառանգ աթոռոյն իւրոյ...

10. 267բ-8բ Ժ. Թագաւոր մի անիրաւութիւն առնէր եւ ունէր զորդի մի...

11. 268բ-9ա ԺԱ. Այրի կին մի ունէր տղայ մի, եւ սկսաւ տղայն գողանալ...

12. 269ա ԺԲ. Արծուին յորժամ ծերանայ, բարձրանայ մինչեւ ի տապ...

13. 269բ Կին մի այրի ունէր կով մի, եւ իւր խորթն ունէր էշ մի...

14. 269բ-70ա ԺԳ. Առիւծն ետես զի ահա գային փախստական ամենայն...

15. 270աբ ԺԴ. Առիւծն հիւանդացաւ, էրէքն գային ի տես...

16. 270բ-1ա ԺԵ. Ասի յառակաց, թէ ուղտ մի ու գայլ մի...

17. 271ա ԺԶ. Արագիլն մեծ բռնութեամբ գայ յամուսնութիւն...

18. 271աբ ԺԷ. Աղուէսն ի գետն անկաւ եւ լինէր գետատար...

19. 271բ ԺԸ. Իշուն աւետիս ետուն, թԷ ցնծայ եւ ուրախ լեր...

20. 272ա ԺԹ. Ճանապարհորդ մի հանգեաւ յաղբիւր մի եւ գնաց...

21. 272աբ Ի. Գայր վաճառական մի ի քաղաք մի հանգեաւ...

22. 272բ-3ա ԻԱ. Յանմարդաբնակ լեառն մի կայր մրջիմն մի...

23. 273աբ ԻԲ. Այր մի հողագործ շինեաց ականաթս բազում...

24. 273բ-4ա ԻԳ. Այր մի եհատ զլեզու հորդ(=թ)ուն դրացւոյ...

25. 274ա ԻԴ. Այր մի աղքատ խորովէր միս սակաւ...

25. 274ա-5ա ԻԵ. Առիւծն հիւանդացաւ եւ ուղարկեաց բժշկաց խընդիր...

26. 275աբ ԻԶ. Այր ոմն գնաց ի հողվարքն եւ երեք գանգ էառ մարդոյ...

27. 275բ-6ա ԻԷ. Է սպիտակ հաւ մի ի թագաւորաց տունն...

28. 276ա-7բ ԻԸ. Եւ ահա ժողովեցան ի տեղ տասն վաճառականք...

29. 277բ-8ա ԻԹ. Օձն յորժամ ելանէ ի ծակէն եւ երթայ...

30. 278ա-9բ Լ. Էր այր մի, որ ունէր կին մի բարկացող...

31. 279բ-81ա ԼԱ. Էր իմաստուն ճարտարապետ մի եւ ուսուցանէր...

32. 281ա-2բ ԼԲ. Էր պատանի մի աղօթարար, որ զամենայն աղօթս իւր ատենին կատարէր...

34. 282բ-3բ ԼԳ. էր այր մի եւ ունէր կին մի անզգամ...

35. 283բ-4ա ԼԴ. Ասի յառակաց, թէ այրի ոմն ունէր տասն այծս եւ ունէր որդի մի...

36. 284աբ ԼԵ. Ասի յառակաց, թէ այր մի յամէն տարի հարիւր մոթ հաց վաստակէր...

37. 284բ-5ա ԼԶ. Ասի [յ]առակաց, թէ աղքատ էրէց մի գնաց մօտ մսագործն...

38. 285ա-6բ ԼԷ. Ասի յառակաց, թէ արք երկու ընկերացեալք միմեանց...

39. 286բ-7բ ԼԸ. Ասի յառակաց, թէ երկու արք միմեանց յոյժ բարեկամք գնացեալ ի ճանապարհորդութիւն...

40. 288աբ ԼԹ. Ասի յառակաց, թէ այր մի գնաց առ դատաւոր...

41. 288բ-9ա Խ. Այր մի գնալով՝ ի ճանապարհի հանդիպեցաւ արանց...

Ժ. 289ա-324բ [Յաղագս աստեղաց, կենդանակերպից, գուշակութիւնք]

1. 289ա-97բ, 344աբ, 298ա-9բ [Վասն մոլորակաց, աստեղաց եւ ամսոց] – Գիտելի է, զի առ ի բացեայայտութիւն սոցա պարտ է գիտել զընդհանուրսն, այսինքն՝ զսէռս աստեղացն, զտեսակս, զտարբերութիւնս, զյատուկս եւ զպատահմունս։ Դարձեալ զսոսա բաժանելն Ժ. ստորոգութիւնս աստեղացն, այսինքն՝ ի գոյացութիւնս, ի քանակութիւնս... իւրաքանչիւր ամսոց ընթանայ ամէն կենդանակերպ։

ա. 290բ-1բ Յաղագս շարժուն եւ անշարժ կենդանակերպից – Խոյն, Խեցգետինն, Կշիռն, Այծեղջիւրն շարժուն են...

բ. 291բ Երկրի եւ աշխարհի – Զօհալն ունի հնդիկս, զսնդին...

Ծնթ. Այս եւ յաջորդ միաւորնները հետեւեալների մասին՝ Զօհալ, Մուշթարին, Մառեխն, Արեգակն, Զօհրայ, Օտարիտ, Լուսին։

գ. 291բ-2ա Վասն ծնընդեան մարդկան – Զօհալն ի ծնունդն յանկարծամահ լինի...

դ. 292ա-4ա Դուռն վասն փառաւոր Է. աստեղաց – Զօհալն ի յաստղաբաշխութեան հաշիւն ի յերկինքն շարաֆ ունի...

ե. 294ա-5ա Վասն աստեղաց բնութեան – Զօհալն հով է եւ չոր է եւ իւր հովութիւնն աւելի է...

զ. 295աբ Դուռն աստեղաց համերն – Զօհալն ունի զբոթոթըն եւ զթթուն, զծանտրն համն եւ զհոտածն...

է. 295բ-6ա Դուռն աստեղաց գուներուն – Զօհալն ունի զսեւ գունն...

ը. 296ա Դուռն աստեղաց չափուն – Զօհալն ունի զերկայնութիւն եւ զչորութիւն...

թ. 296աբ Դուռն աստեղաց լեռներուն – Զօհալն ունի զչոր լերունքն...

ժ. 296բ-7ա Դուռն աստեղաց տեղերուն – Զօհալն ունի զգետնափոր տեղիքն...

ժա. 297ա Դուռն աստեղաց – Զօհալն ունի զմուրտասանկն, զերկաթի քարերն...

ժբ. 297աբ Դուռն աստեղաց – Զօհալն ունի զերկաթն եւ զպղինձն...

ժգ. 297բ Դուռն աստեղաց մրգաց եւ հնդոց – Զօհալն ունի ի զկեռասն եւ զձիթապտուղն...

ժդ. 297բ, 344ա Դուռն աստեղաց – Զօհալն ունի զգխտորն, զպատնճանն...

ժե. 344բ Դուռն աստեղաց բնութեան – Զօհալն ունի զինչ հովութիւն, չոր տեղ կա...

ժզ. 344բ, 298ա Դուռն աստեղաց ուժերուն – Զօհալն ունի զխրաթի մասն...

ժէ. 298ա Դուռն ամուսնութեան չորքոտանեաց աստեղաց – Զօհալն ունի զայծն, զպախրէն...

ժը. 298աբ Դուռն աստեղաց թռչնոց – Զօհալն ունի զայն ոք որ գիշերն թռչին...

ժթ. 298բ Դուռն աստեղաց զօդուածին – Զօհալն ունի զմազն, զմորթն...

ի. 298բ-9բ Դուռն աստեղաց, թէ որն որ յաւուր ունի իշխանութիւն – Կիրակի Արեգականն է իշխանութիւն... երազն վատ է, վիշապի տուն է, պատրաստ կաց։

2. 300ա [Վասն իշխանութեան ԲԺ.ան կենդանակերպից] – Երկոտասան կենդանակերպքս իշխեն եւ տիրեն ի վերայ երկոտասան անդամոց մարդկան... յորս լուսնին լինի, զգուշացիր։

3. 300ա-3բ [Առաքելի Սիւնեցւոյ] Վասն երկոտասան կենդանակերպիցն, ԲԺ.ն (12) ազգաց եւ ԲԺ.ն (12) անդամոց. հոմերապէս ոտանաւոր

Տե՛ս ձեռ. 739, 47բ-8բ։ ա/300աբ։ բ/ 300բ-3ա։ գ-դ/չիք։ ե/303ա։ զ/303աբ։ է-ժ/չիք։

4. 303բ, 343աբ, 304ա-5բ Վասն աստեղաց կենդանակերպից – Խոյն, որ իշխան է ամպրոպայ, / Տասնուվեց աստղ կայ ի նմայ... զնմանութիւն այծուն, նախ զի/// (վջ.)։

5. 345ա-9բ Բանալիք գրոյս տումարական արհեստիս, որ կոչի ըՌօզնամէ – Տումար Արեգական եւ Լուսնին, որ ցուցանէ զկենդանակերպսն... 345բ եւ մասունքն հանդէպ իւր գրեալ կան։

– 346ա-9բ Աղիւսակք՝ «1. Մասունք, աստիճանք, կենդանակերպք, 2. Գօտիք աստեղաց, 3. Ամսանուն, 4. Շաբաթագիր, 5. Լուսանագիր, 6. Ժամք լուսնի, 7. Մասունք»՝ սիւնակներով։ Աղիւսակից դուրս ունի բացատրութիւններ։

6. 307ա-9ա [Բնոյթք եւ յատկանիշք երկոտասան ամսոց] – [Դ. Ապրիլ] ///ռին միս եւ որսոյ մսեր /// կուրք։ Պատրաստի բողկէ եւ ի թարայէ /// որ լեղի խոտեր կայ... այլ տաք բնութիւն կերակրօք դարմանեսցի կամօքն Աստուծոյ։

7. 309ա-24բ [Գուշակութիւնք]

ա. 309ա-16ա Յաղագս նշանաց յԱրեգակնի, Լուսնին, յաստեղս եւ վասն շարժի եւ որոտման՝ յասորոց գրոց ասացեալ երանելոյն Դանիէլի – Ա. Թըշրին ղտիմ, որ է Հոկտեմբեր, թէ Արեգակն խաւարի, ելանէ որդի թագաւորի եւ սպանանէ զնա հայր իւր... պարսիկս յանձրեւոյ ապականին։

բ. 316ա-20ա Վասն խաւարման Արեգականն եւ Լուսնին՝ ումեմն յիմաստասիրի ասացեալ – Յունվարի թէ Լուսինն խաւարի, վաստակն լաւ լինի... թէ յարեւմտից՝ հաց եւ գինի նուազ, եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառք։

գ. 320ա-3ա Տանուտէրք, որ ցուցանեն զգնացս տարոյն – Յորժամ Խոյն լինի, գարունն ազնիւ ցորէն եւ գինի եւ ամենայն ինչ շատ... ի մէջ ձմեռանն անձրեւ։

դ. 323ա-4ա Կաղանդացոյց – Թէ կիրակի հանդիպի կաղանդամուտն, իշխանութիւն Ջրհոսին է... եւ Յունվարի Ա. կաղանդամուտ է հանապազ։

ե. 324աբ Կաղանդացոյց այլ, սրբոյն Կիւրղի ասացեալ – Եթէ Կաղանդն կիրակի լինի, ձմեռն պինտ եւ ձին մեծ... սղութիւն լինի եւ չոր, եւ Քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս. ամէն։

Հմմտ. ձեռ. 2180, 303ա-20բ։

ԺԱ. 1. 325ա-35բ Ի խնդրոյ Թումա վարդապետի՝ աստուածաբնակ սուրբ ուխտին Մեծոփայ վանիցն, եւ ծառայաբար կատարեալ ճգնաւոր աստուածակիր հոգէլից առն Յակոբ վարդապետի Ղրիմեցոյ՝ Յաղագս ազգականութեան – Գիտելի է, զի ազգականութիւնն տարորոշեալ անձանցն է... առանց ամենայն խղճի առցեն զիրար, եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

Կան աղիւսակներ՝ 326աբ, 328բ, 329ա, 330բ, 331ա, 332բ, 333ա։

2. 335բ [Աղիւսակ] – Երեք պապք, երեք մամք, հօրեղբայր մեծ, երկու պապք, երկու մամք... երրորդի թոռնիանցն։

3. 336աբ Տեառն Ներսիսի կաթուղիկոսի է արարեալ զբոլորակս այս – Ընթեռնլով իմ զխրատ աստիճանաց ազգականութեան... ընդանիայն եւ թոռնիայն իգականք։

Ծնթ. Սկսւում է բոլորակով։

– 336բ [Յիշատակարան հեղինակի]. Արդ, որ ոք ընթեռնլով զբունն վերահասու լինի մերովս աւժանդակեալ, թէ կամեսցի փոխել զխրատ աստիճանացն, մի՛ իշխեսցէ թողլով զհինն, որ է աղիւսակաձեւ դրոշմածն, զոր առաջնոց վեհիցն է աշխատասիրեալ, բայց թէեւ զբոլորս դրոշմեսցէ առընթեր, ինքն գիտասցէ, միայն զհինն մի՛ թողցէ։ Փա[ռ]ք Քրիստոսի Աստուծոյ մերոյ յաւիտեանս. ամէն։

Հմմտ. ձեռ. 2018, թ. 377ա-9բ։

ԺԲ. 337ա-42բ, 306ա Շարադրութիւն հայրապետացն հայոց – Արդ, զկնի համբարձման Տեառն մերո յերկինս... տէր Մխիթար ի Գռներուն եպիսկոպոս նստաւ յաթոռ հայրապետութեան փոխանորդ նորա։ Սոցա թվին ՉՂԳ. (1344)։

Տե՛ս Գէորգ Տէր-Վարդանեան, Ներսես Պալիանենցին վերագրվող ժամանակագրական մի ցանկի մասին, Պատմաբանասիրական հանդէս, 1980, Հմր 3, էջ 189-202։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆՔ, ԺԸ. դ., նոտրգիր

1. 350ա Թէ աշխարհս ի վաճառ եկի, թէ շահիմք գանձիւք հոգեղէն, չար աւազակաց դիպա, թալնեցին, զինչ մերկ ի մօրէն։

2. 350ա Դ. բան առանց մեր կամաց լինի. Ա.՝ ծերութիւն, Բ.՝ հիւանդութիւն, Գ.՝ մահն, Դ.՝ Աստուծոյ դատաստան գնալն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՆԱԽԱԳԱՂԱՓԱՐ ՕՐԻՆԱԿԻ

306ա Գրեցաւ սակաւ գիրս լաւ եւ յընդիր օրինակէ՝ ի Հայր Մաշտոցէն, որ էր գրեալ ի թագաւորութեան հայոց Կոստանդեա եւ ի կաթողիկոսութեան տեառն տէր Մխիթարայ։

Ծնթ. Հայր մաշտոցը Անթիլիասի Հմր 9 ձեռագիրն է. մանրամասները տե՛ս Գէորգ Տէր-Վարդանեան, Ներսես Պալիանենցին վերագրվող ժամանակագրական մի ցանկի մասին, Պատմաբանասիրական հանդէս, 1980, 3, էջ 195։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

306բ /// (1 տող չգրած, թերեւս յիշ-ի սկիզբը կարմրագրելու համար՝ «Փառք ամենասուրբ Երրորդութեան՝ Հաւր եւ Որդւոյ») եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ անզրաւ յաւիտեանս. ամէն։ Արդ, աւարտեցաւ եւ կազմեցաւ Յ(=Հ)արանց վարքս հայոց եւ ֆռանկաց եւ այլ բազում մանր բանք, որք աստ ժողովեալ կան, ի թուաբերութեան հայկազեանս տօմարի ՌՃ. եւ ԻԸ. (1679)։ Արդ, յիշեցէ՛ք ի Քրիստոս Աստուած զստացող սորին՝ Աստապատեցի անուամբ եւեթ Միքայէլ վարդապետս, զի յորժամ ընթեռնուք կամ աղօթէք եւ կամ օրինակէք, յիշեցէ՛ք ի մաքրափայլ աղօթս ձեր զվերոյգրեալ զառածեալս մեղօք Միքայէլ, նաեւ ծնողքն իմ՝ զԱբրահամն եւ զՄարիամն, եւս եղբարքն իմ զպարոն զԱյվազն եւ զՄատթէոսն, եւ եւս որդիք սոցա՝ զՆիկողայոսն եւ զԱբրահամն։ Եւ որք յիշէք, յիշեալ լիջիք ի Քրիստոսէ՝ Աստուծոյ մերոյ աստ եւ ի հանդերձեալն. ամէն։ Հա՛յր մեր, որ յերկինս սուրբ։

Մանաւանդ ի ժամ սրբոյ պատարագին յիշէ՛ք զմեղօք լցեալ Միքայէլս, հանդերձ հոգւոցն հանգուցելովք եւ Հայր մեղայիւ. ամէն։ Հա՛յր մեր, որ յերկինս։ Դարձեալ յիշեցէ՛ք ի Քրիստոս զհո|350ա|գեւոր ծնողն իմ եւ զեղբարսն իմ՝ զՍուրբ Ստեփաննոսի միաբանքն՝ մեծ Յակոբ րաբունապետն, զԶաքարիա, զԱհարոն, զՆերսէս, զՄէլիքսէթ եւ զՅովսէփ վարդապետքն, զտէր Յովանէսն, զտէր Պօղոսն, զտէր Մկրտիչն, զտէր ///ոսն, զտէր Մինասն, զտէր Երեմիայն, զտէր Անդրէասն, եւ դուք յիշեալ լիջիք։ Դարձեալ յիշեցէ՛ք ի Տէր Աստուած զՍուրբ Նախավկային միաբանքն՝ զմեծ Միքայէլ վարդապետն, որ է երկրորդ ծնող իմ եւ առաջնորդ սուրբ ուխտիս, նաեւ՝ Յոհան եւ Պետրոս, Մարտիրոս եւ Արիստակէս, Մովսէս եւ Աւետիք վարդապետքն, տէր Եսային, տէր Թորոսն՝ հայր վանիցս, զԴանիէլ վարդապետ եւ տէր Սամուէլ հանգուցեալք, զտէր Ստեփաննոս, զտէր Ղազարն, զտէր Գրիգորն, զտէր Անդրէասն, զտէր Յովանէսն, Բ. տէր Աստուածատուրքն, զտէր Յակոբն եւ այլ միաբանք Սուրբ Մաղարթայ վանիցս։

21ա Զմեղաւոր Ղուկաս գրիչս յիշեա՛ ի Տէր (նման՝ 126բ, 332ա)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 306ա (1751 թ.ից յետոյ, շղագիր) Ես՝ տիրացու Մաթէոս, գրեցի։ Օվ ոք կարդայ, մէկ բերան ասի, Աստուած իւր հոգին լուսա[ւ]որ[ես]ցէ կամ յուր ծնողացն հոգին լուսա[ւ]որեսցէ։ Ի թվականի ՌՄ///. (1751ից յետոյ)։

2. 345բ (1779 թ., շղագիր) Թվին ՌՄԻԸ. (1779) Գերապատիւ Բարսեղ արքեպիսկոպոս ողորմած. Հայր մեր։

3. 260ա (ԺԸ. դ., շղագիր) Ես մեռանեմ՝ դառնամ ի հող, / գիրս մնայ յիշատակող /, անուն սորա Յովագիմ գրող / ոտաց փոշի կոխաց եւ հող, / օվք կարդայ, մէկ բերան այսի, / Աստուած իւրեան պարին յիշեսցէ ձեզ։

4. 350բ (1822 թ., շղագիր) Թվին ՌՄՀԱ. (1822), Ապրելի ԻԸ. (28) զայս [ի]նչ գրեցի զներգեւալ հոգի Ղազար վարդապետ, ի դուռն Սուրբ Կարապետու վանից ի յառաջնորդութեան տեառն Մաթէոսի՝ սրբազան արքեպիսկոպոսի։ Յիշողքն [յի]շեա՛լ լիցի անմահին (նույնը՝ 351ա)։

351ա Թվին ՌՄՀԱ. (1822), Ապրելի /// զայս ինչ հոգի Ղազար վարդապետ ի դուռն Սուրբ Կարապետու, յառաջնորդութեան Մատթէոս արքեպիսկոպոսի. յիշողքն յիշեալ լիցի անմահին։ Խ[ոնարհ] ծ[առայ] Մաթէոս գրեցի Ղազա[ր]ով։

5. 305բ լս. (ԺԹ. դ., շղագիր) Սրբոյ Կարապետի միեաբան Երեմիայ վարդապետ Մելիք-Թանկիեանցն։

6. 158ա (ԺԹ. դ., շղագիր) Ես՝ տիրացու Ղուկաս<աս>ըս գերէցի էս գրսս։

8. 158բ (ԺԹ. դ., շղագիր) Մատթէոս եպիսկոպոս, Ղազար վարդապետ, Ղուկաս [վարդապետ], Սիմոն։

9. 155ա ստ. եզրին (ԺԹ. դ., շղագիր) Առ գերապատիւ Ղազար վարդապետ ողորմած հայր իմ։

10. 351բ (ԺԹ., դ., շղագիր) Յիշատակ է ասյ (=այս) գիրս ///կու Սրբոյ Կարապետին խորնարհ (՞) ծառայ տիրայցու Ազարիան գրեցաւ Սուրբ Կարապետ ///էցու Յիսուս Քրիստոսի ծառայ /// տիրայցու։

11. Բ. փեղկին (ԺԹ. դ., շղագիր) Այս է տզապանացի (՞) որդի Թոմաս Թանկիեանց եւ /ս/// Գաբրիէլի։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 2ա սեւ թանաքով ութանկիւն՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ /// ՎԱՐԴԱՊԵՏ/ ///», 247ա սեւ թանաքով բոլորակ՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ / ՄԻՔԱՅԷԼ ՎԱՐԴԱՊԵՏ / ԱՍՏԱՊԱՏՑԻ/ ԹՎԻՆ ՌՃԻԲ. (1673)», 328ա սեւ թանաքով բոլորակ՝ «ՄԻՔԱՅԷԼ ՎԱՐԴԱՊԵՏ»։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «ՌՃԻԸ. – 1679, Մ[եսրոպ] եպիս[կոպոս]», «792, 3531» (ջնջած), 2ա՝ «792, 3531», մէջքին սոսնձած թղթին՝ «792, Ժողովածու», 306ա՝ «տես եր. 342բ», 342բ՝ «տես եր. 306» (Ն. վրդ. Ակինեանի ձեռքով նշումներ խառը թերթերի ճիշտ կարգի մասին)։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ «Յիշակե մեր/// Առ Գոյնոզ տարեալ, Յօսէփ Մկրտիչ չովղարակօղ, անկապակից տառեր», 1բ՝ «Զգործս ձեռաց մերոց ուղիղ արայ ի մեզ /// զգործ ձեռաց մերոց յաջ» (կիսաջնջուած), 58բ՝ «կ» (հնգիցս,) 82բ՝ «ՏՏրդատ Շահբաբաթ ըՍտեփաննոս», 158ա՝ «Ա. կանուտէրն կարիճն, աղեղնաւորն, այծեղջիւրն, ջրհոսն, ձուկն, խոյըն, ցուլն, եկաւորն, խեցգետինն, յառիւծն, կոյսն, կշիռն, կ, տանուտէրն կարիճ աշ», 168բ՝ կենդանակերպի նշանները, 170բ, 200ա, 257բ, 260ա՝ անկապակից տառեր, 175բ՝ «բ-լ», 184բ՝ ջնջած տառեր, 193բ-4ա՝ մատիտով խզբզոց, տառեր, 225բ՝ «1837, խզբզոց», 268ա՝ «ա» (բազմիցս), 286ա՝ անկապակից տառեր, 286բ՝ «ա-զ», 290բ՝ խզբզոց, 296բ՝ կրկնած սկզբնատառեր եւ նշաններ՝ «ԱԶՕ Դուռն Մ Ա», 330ա՝ «Յակոբին պաղուեղ», 343բ՝ «մինաան, ամէն մեեեծ անոն են», 344ա՝ խզբզոց, 344բ՝ «բարցը արժանի», 345բ՝ «ա-զ (երկիցս), ա-կ», 350բ՝ «Առ ի ա-ֆ, թվին Մաաէոս, Թվին ՌՄՀԱ. (1822) Ապրելի ԻԸ. (28) զայս ինչ», 351ա՝ «Թվին ՌՄՄ թվին թվին ՌՄՀ», 351բ՝ «Յիսուսի Քրիստոսի ծառայ Եղիազար», տառեր՝ «աբգ, աբ, ա (բազմիցս), Յիսուսի Քրիստոսի, նուպար, 898 6 8 1/3 6, 32», անկապակից բառեր, 154ա (լսց.) «Կեա Կեալ Սալմաստլի Ղուլ Յարութիւն եայզըլան կեալտը պայղա զայնլի մանա պայ վէրտի ղայն այտըմ կիրտըմ ղօչ ա օղ իչընտա վայտիզ էյլ ե եափըշման» (հայատառ թուրքերէն, Ղուլ Յարութիւնի տաղից մի հատուած), 351ա՝ «///լէլի նըհար ղաղըր ադթ ի մին բիրը եայտա/// ջումլ եազմ մի սայ ըտի ըթմիօղ///ըլե դորթ քի եայզանտա ազալարներ ենջիլի մ///մ օլաղչաղտա երի վարընան իշլանատը էջակուն» (հայատառ թուրքերէն, մասն տոմարական գործի)։

Ծնթ. Հայատառ թուրքերէնի բառանջատումը եւ թարգմանութիւնը՝ Օքսանա Կարապետեանի։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 149բ՝ լուսանցազարդ (149ա-ի լուսանցազարդը տպած հակառակ կողմից)։

 

 

3532

ՄԱՇՏՈՑ ՁԵՌԱՑ

 ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 201. չգրուած՝ 1ա։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԷ×12 (Ա 13, Ը, ԺԷ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19×12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն՝ 4բ-201բ (13×8,5), միասիւն՝ 1բ-4ա (13×8,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 77ա)։ ՏՈՂ՝ 21։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ դրոշմազարդ կտաւ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 4ա։ Ճակատազարդ՝ 31բ, 41բ, 55բ, 60ա, 100ա, 115բ, 128ա, 145բ, 174ա։ Լուսանցազարդ՝ թռչուն, բուսական, խաչ (22բ)։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, կապոյտ, մանուշակագոյն, դարչնագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մաշուած, Ա. փեղկի տախտակը վերից վար մէջտեղից կոտրուած, դռնակը, 3 կապիչը, 2 փայտէ գամն ընկած. ընդմէջ թ. 85-6ի, 95-6ի ընկած 1ական թերթ, թ. 201ից յետոյ ընկած առնուազն 14 թերթ. թերթերի եզրերին խոնաւութեան հետքեր, թ. 160-73՝ հիմքին եւ լս-ներին բորբոսասնկի հետքեր, թ. 13՝ շերտազատուած, հիմքից մեծ մասով անջատ, թ. 17՝ գրադաշտին պատռուածքներ, թ. 12՝ վերից վար 7սմ պատռուած, 12ա՝ գրադաշտին թանաքի հետք, թ. 7-18 անկիւնները սեւացած, թ. 33, 41 ստ. լս.՝ պատռուածք, թ. 151-201 ստ. լս.՝ ցեցի անցքեր, թ. 113 երկրորդ սեան 13 տողի վրայ սոսնձած ԺԸ. դարի կարկատան թերթիկ՝ վրան արտագրուած բնագրի թերեւս վնասուած մասը։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

– 1բ-2ա Նախադրութիւն եւ ցանկ աւրհնութիւն գրոցս – Ա. Վասն մկրտութեանն... ԻԸ. Վասն պաշտման աւուր Դ. գլխոյն։

1. 2բ-18բ Կանոն մկրտութեան, յորժամ քրիստոնեա առնեն – Նախ չէ պարտ յեկեղեցին թողուլ... ասեն զաղաւթս. Տէ՛ր Աստուած բարերար, որ զվր[իպեալս]...

2. 19ա-22ա Կանովն նշան աւրհնելոյ – Ասէ շարական ԱԿ. Խորհուրդն անճառ... Ընթերցուած յԱռակաց. Որդեա՛կ, եթէ իմաստուն լիցի սիրտ քո...

3. 22ա-8ա Կանոն հանդերձ հա[ր]սանեաց աւրհնելոյ (ԽԱՉԱՏՈՒՐ) – Խաչանշան դրոշմամբ նշանաւ պարական փառօք զարդարեալ...

4. 28ա-54ա [Կանոն պսակ աւրհնելոյ]

ա. 28ա-31ա Յորժամ հարսն փեսայանալ պիտի, խրատն այս է – Փեսային, հարսին խրատն եւ քարոզն այս է, զինչ որ առաքեալքն, հայրապետքն գրել են կանոնքս...

բ. 31բ-8բ Խրատ զգուշութեան, զոր տացէ քահանայն հանդերձելոցն պսակ առնել կանխաւ եւ դարձեալ ի ժամ հարսանացն. եւ եթէ ոչ զգուշացուցանէ զքարոզս եւ ընթեռնու, ինքն տացէ զվրէժս անձանց նոցա ի յաւուրն դատաստանի, զոր դատելոց է Աստուած – Գիտասջի՛ք, որդեա՛[կ]ք, որ հանդերձեալ էք, կապիլ ընդ միմեանս... դուք այսօր զիրար առիք ու հաւանեցիք։

գ. 38բ-41ա Եւ ասեն զերքս ԱՀ. – Ամենազա՛ւր Տէր, թագաւոր թագաւորաց... Սաղմոս՝ Աղաղակեցէ՛ք... անթառամ պսակացն հասցեն ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր վայել է փառք։

դ. 41ա-54ա [Կանոն պսակի] – Ընթերցւած ի Ծնընդոց. Եւ ասաց Աստուած, արասցուք մարդ ըստ պատկերի մերում...

5. 54ա-5բ Կանոն պսակ վերացուցանելոյ – Եւ յետ Է. (7) աւուր երթայ քահանայն եւ առնու զնոսա... ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած մեր, որ յամենայն ժամ ընդ մեզ ես...

6. 55բ-9բ Կանոն հաղորդ տալո – Առնու քահանայն զսուրբ խորհուրդն եւ խաչ առաջի... քարոզ վասն ի վերուստ. Տէ՛ր Աստուած ամենակար, ամենագութ, ամենայխնամ...

7. 59բ-85բ Կանոն թաղման, յորժամ զամենայն ննջեցեալսն ի Քրիստոս յուղարկեն – Սաղմոս, կցուրդ. Ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ, ըստ... եւ ասէ զաղաւթս. Աստուա՛ծ յաւիտենական, անսկիզբն, անեղ... հաճոյ եղեն քեզ ներեա՛, քաւեա՛յ /// (վջ.)։

ա. 73ա-7ա Գանձ թաղման («ՄԱՆՎԵԼՍ») – Մինդ ի յԷէն, բանդ ի սկզբանէ, յորժամ ծագիս փառաւք... ինձ դուք պաշար պատարագ դըրէ՛ք եւ յաւդայնոցըն զիս թափեցէ՛ք, ողորմեա՛ց։

բ. 77ա-8բ Ողբ ննջեցելոց – Ո՛վ քահանայք եւ վարդապե՛տք, աստուածաբան եւ ժողովո՛ւրդք... որ անդադար բարեխօսէ ազգի մարդկան։

գ. 78բ-80բ Ողբ գերեզմանի – Յերէկ հողվերօքն անցայ, հոտ առի զքիմըս կափուցի... ըզփառք աշխարհիս սիրես, որ կորուստ է քեզ ՚ւ ամենայնի։

դ. 80բ-2բ Ողբ տղայոց մահւան – Արարիչն արարածոց մեր բարկացաւ քաղցր... դառն արտասուաւք զողբ գրեցի խիստ լալագին։

8. 86ա-95բ [Այգալացին, ցանկից] – (սկ.) /// Միածին։ Սաղմոս. Եղիցին ակ. Փոխ. Ի Խորոց։ Պօղոսի առաքելոյ ի Թեսաղոնիկեցւոյ. Այլ մեք պարտիմք...

Ծնթ. Վերնագրերի փակագծային վերականգնումներն ըստ ցանկի՝ 1բ-2ա։

– 92ա-5բ Եաւթն աւուր – Ասեն Անբիծք եւ շարական ի ձայնէն եւ Սաղմոս ի ձայնէն. Առաջին աւուրն. Աւետարան Յոհան[նու]. Եթէ սիրէք զիս... ի Հաւրէ ելանէ, նա վկաեսցէ /// (վջ.)։

Ծնթ. Ընթերցուածի մէջ ծիսական երգերի տողեր։

9. 96ա-9բ [Եաւթանն կատարելոյ, ցանկից] – (սկ.) /// զոր ես հաստատեցից, եւ դարձցին եւ եկեսցեն ի Սիոն... Պօղոսի առաք[ելոյն] ի Կորնթացոց թղթո[յն]. Սիրելի՛ք, այլ եկեսցէ աւր Տեառն իբրեւ զգող...

10. 99բ-109բ Կանովն տղայ թաղելոյ – Ասեն սաղմոս. Առ քեզ, Տէ՛ր համբարձի... ասէ զաղօթս. Սուրբ ես, Տէ՛ր Աստուած մեր, որ բնակեալդ ես...

– 101բ-2ա Ի վարդապետութենէ սրբոյն Գրիգորի ասացեալ – Եթէ մեք որ կենդանիքս մնացեալ եմք ի գալստեան... ուրախ արարից ի տաճարի իմում։

11. 109բ-12բ Կանովն այգոյն – Երթան ի գերեզմանն եւ ասեն սաղմոս. Աւրհնեցէ՛ք մանկ[ունք]։ Ընթերցուած յԵսայեայ մարգարէէ. Զի ի Տեառնէ եղիցի դարն արդարոց...

12. 112բ-5ա Կանովն եաւթներորդ աւուրն – Երթան ի գերեզման։ Սաղմոս. Երանի՜ բնակողացն ի տան Տեառն... Ընթերցւած յԱռակաց. Արդ, արքն յաւիտեան կացցեն...

13. 115ա-21ա Կանոն հոգէհանգիստ առնելոյ – Սաղմոս. Երանի՜ որում թողութիւն։ Մի՛ նախանձիր ըստ... եւ ասէ զաղաւթս. Որ դատաւորդ ես կենդանեաց եւ մեռելոց...

14. 121ա-7բ Կանովն Տեառնականի – Ածէն զզուարակն ի դուռն եկեղեցոյն եւ դնեն կարմիր ի վերայ... Ընթերցուած ի Ղեւտացոց. Եւ կոչեաց Տէր զՄովսէս...

15. 127բ-8ա Սեղան աւրհնել Տեառնականի – Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ, Հա՛յր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի...

16. 128ա-45բ Կանովն խաչաւրհնելոյ – Լո՛ւր, Աստուա՛ծ, աղոթից իմոց եւ նա[յեա՛]։ Լուասցեն ջրով... Ընթերձուած յԱռակաց. Երանեալ է այր, որ եգիտ զիմաստութիւն...

17. 145բ-60ա Կանոն ջուր աւրհնելոյ – Առեալ քահանայն զխաչն եւ զԱւետարան եւ զսուրբ մեռոնն... Ընթերցուած ի Չորրորդ թագաւորութենէ. Եւ ասեն արք քաղաքին ցԵղիսէէ...

ա. 149ա-57բ Աղօթք սրբոյն Բարսղի հայրապե[տի] – Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած, ամենակալ յամենայնի հզաւր եւ սքանչելագործ... սքանչելիս քո, եւ քեզ հանցուք զաւրհնութիւն եւ զփառս Հաւր եւ Որդոյ եւ Հոգւոյ Սրբոյ։

բ. 158ա-60ա Քարոզ մկրտութեան ջուր աւրհնելոյ, զոր ասացեալ է Յոհաննէս Ծործորեցո («ՅՈՀԱՆՀԻՍԻ ՅԵՐԳ») – Յամենայն ժամ աւրհնեմք զաւրհնեալ փրկիչն Էմանուէլ... ամենայն սրբոց քոց Տէր, որք յաւիտենից քեզ հաճոյացան. ողորմեա՛ց մեզ, Տէ՛ր Աստուած։

18. 160ա-73բ Կանովն Ոտնալըւայ առնել – Դնեն զսուրբ խաչն եւ զԱւետարանն եւ ասեն սաղմոս Ծ. (50)... եւ ապա քարոզէ սարկաւագն. Եւ եւս գոհութիւն եւ երկրպագութիւն մատուսցուք Տեառն Աստուծոյ մերոյ...

19. 173բ-84բ Կանոն նաւակատեաց եկեղեցոյ պղծելոյ անօրինաց, եւ շարժել սեղանոյ – Երթային հաստատել... եւ ասէ զաղաւթս. Որ ունիս իշխանութիւն արարածոց քոց...

Ծնթ. 180բ-ում Դանիէլ մարգարէի աղօթքի համար ցուցում՝ «Յեկեղեցի աւրհնէք գի՛տ եւ կարդա՛յ»։

20. 184բ-9ա Կանովն օւազան (=աւազան) աւրհնելոյ – Տանին զաւազանն ի սեղի (= տեղի) իւր հաստատեն։ Նախ ջրով լուանան... ասէ զաղաւթս. Տէ՛ր Աստուած, մեծ եւ փառաւորեալ...

21. 189ա-90ա Կանովն յորժամ [ն]որ դուռն դնեն եկեղեցոյն – Հաստատեն ի տեղւոջ իւրում... եւ ասէ զաղաւթս. Տէ՛ր Աստուած, նորոգիչ եւ զարդարիչ քոց արարարածոց...

Ծնթ. Այս կանոնը ցանկում չկայ։

22. 190ա-1ա Կանովն հանդերձին, սպասու աւրհնելոյ – Տանին յեկեղեցին, առաջի բեմպին... ասէ զաղաւթս. Տէ՛ր Աստուած բարձրեալ, որ զգեցուցեր զեկեղեցի...

23. 191ա Կանովն սկիհ եւ մաղզման աւրհնելոյ – Լուանան նախ ջրով եւ ապա գինով յեկեղեցոջն, եւ ապա ասեն սաղմոս. Տէր հովւեսցէ... ասէ զաղաւթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած մեր, որ ետուր մեզ զնիւթս...

24. 191ա-3ա Կանոն ժամահար աւրհնելո – Բերեն առաջի բեմբին, լուանան նախ ջրով եւ ապա գինով։ Սաղմոս. Աւրհնեա՛ անձն իմ... ասէ զաղաւթս. Տէ՛ր Աստուած զօրութեանց, արարիչ ամենայն արարածոց...

25. 193ա-5բ Կանոն սերմ եւ շեղջն եւ հնձան աւրհնել – Սաղմոս. Քեզ վաել է աւրհնութիւն։ Ընթերցուած յԱռակաց. Պատուա՛ զՏէր ի քոց արդար վաստակոց...

26. 195բ-6ա Աղօթք վասն երաշտի – Տէ՛ր Աստուած, որ յաղագս նախանձուն լուար Եղիսէի (=Եղիայի) մարգարէին...

27. 196բ-7ա Աղօթք որ պեղծ ինչ կերեալ իցէ – Տէ՛ր Աստուած մեր, որ ի սուրբս բնակեալ եւ հանգուցեալդ ես...

28. 197ա-8ա Կանոն նոր գիրք աւրհնելոյ – Տանին յեկեղեցին եւ հանեն ի բեմպն ունելով... եւ ասէ զաղաւթս զայս. Աւհնեալ ես, Տէ՛ր Աստուած մեր, որ ետուր զպատւիրանս քո...

29. 198ա-201բ Կանովն խաչալուայ առնել[ոյ] – Սաղմոս [ն]շանեցաւ առ։ Ընթերցուած ի Չորրորդ թագաւորութեան. Եւ ասեն արք քաղաքին ցԵղիսէէ...

30. 201աբ Իւղաբերից Աւետարան. Մատթէոս [ԻԸ. 1-10] – Եւ յերեկոյ ի շաբաթուն... ի Գալիլիայ եւ անդ տեսցեն /// (վջ.)։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «809, 3532», «ԺԷ. Մ[եսրոպ] եպիս[կոպոս]», մէջքին սոսնձած թղթին՝ «Մաշտոց»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 50ա՝ «այսաւր», 101ա՝ «Եթէ տէրտէրն կոյս իցէ ոչիցէ մեզ հակառակ»,130ա՝ «կաց աաայս աւրհնէք»։

 

 

3533

ԳԱՆՁԱՐԱՆ

ԺԶ. դար

ԹԵՐԹ՝ 257։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԳ×12 (Ա 6, ԺԳ 10, ԺԶ 11, ԻԳ 2)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18×13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13,5×9)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 23բ)։ ՏՈՂ՝ 16-17։ ԿԱԶՄ՝ կարմիր կտաւ, մէջքը սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1950ականներին, մէջքի կաշին մաշուած, վրան քերծուածքներ. գործածութիւնից եւ խոնաւութիւնից լուսանցակողերը մաշուած, աղտոտուած (նաեւ՝ թերթերը), վրան խոնաւութեան հետքեր, եզրերը մաշուած, տեղ-տեղ ցեցակեր (թ. 254-7), տեղ-տեղ գրադաշտը գոնափոխուած, սկ.ից, ընդմէջ թ. 7-8ի՝ 3ական, թ. 142-3ի՝ 2 թերթ, թ. 183-4ի՝ 1 թերթ, թ. 255-6ի եւ վերջից՝ առնուազն 5ական թերթ ընկած, թ. 143ը տեղադրուած 144ից յետոյ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-3ա [Ա. Գանձ Աւետեաց Աստուածածնին] («[ԽԱ]ՉԱՏՈՒՐ») – (սկ.) /// յականջ կուսին մաքրական լինել տաճար Բանին հայրական... 3ա-4բ ստ. լս-ից՝ [Տաղ Ծնընդեան] («Ա-Ք») – Ամսեանը վեցեր<ր>որդի Կարապետին բանաբեր հրեշտակին...

Ստ. լս., գրչից՝ 2բ «Աւետեաց», 3ա «Տաղ Ծնընդեան»։

2. 4բ-6բ Բ. Գանձ Ծնընդեան եւ Մկրտութեան («ՄԿՐՏԻՉ») – Մաքուր եւ անբիծ սուրբ Աստուածածին, / դուստըր լուսոյ մայր անճառ Բանին...

3. 6բ-7բ Գ. Երկրորդ աւուրն Յոհանու Ծործորե[ցւոյ] («ՅՈՀԱՆ(Ւ)ԻՍԻ») – Յամենայն ժամ աւրհնեմք զաւրհնեալ Փրկիչդ... Րամեա՛ զցրուեալս ի միաբանութիւն յուսոյ եւ սիրոյ /// (վջ.)։

Ստ. լս., գրչից՝ 6բ-7ա «Եր[կր]որդ աւուրն <աւուրն>, ի Ջրաւրհնէն <աւրհնէն>»։

4. 8ա [Դ.] [Գանձ մանկանցն Բեթղէհէմի] («[ԽԱՉԱՏՈՒ]Ր») – (սկ.) /// Րամից զաւրաց դասուցըն վերին, / Գերազանցեալ մայր անճառ Բանին... 8աբ [Փոխ]* («ԵՐԳ ՆԵՐՍԻՍԻ ԱՅՍ Է») – Երգ նոր աւետեաց բարբառ այսաւր մեզ հընչեաց...

* Ծնթ. Հմմտ. Մատենագիրք հայոց, հտ. ԺԴ., Գանձարան, գիրք Բ., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 966-7. այսուհետեւ՝ Գանձարան, Բ. (նաեւ՝ Գանձարան, Ա.՝ հտ. ԺԳ., գիրք Ա., Անթիլիաս-Լիբանան, 2008)։

5. 8բ-12ա Ե. Չորրորդ աւուրն. գանձ ի Խաչատրոյ («ԽԱՉԱՏՈՒՐԻ») – Խորան փառաց Աստուծոյ Բանին...

9բ ստ. լս., գրչից՝ «Չորրորդ աւուրն»։

6. 12ա-4բ Զ. Հինգերորդ աւուրն՝ ի տէր Մխիթար[այ] («ՏԷՐ ՄԽ») – Տարփումն ըղձական, տոչոր անձկական... 14բ-6բ [Տաղ] («Ա-Ք») – Աւետիս քեզ, Մարիամ, զոր Գաբրիել սկզբնաւորեաց...

7. 16բ-9ա Է. Վեց աւուրն յիրիկի կիսորն («ԻԹԱՐԱ») – Ի ժամանակի ի վերջին ամի, ի լրումն ամենի... 19ա-20ա [Տաղ] – Գոչէր հրեշտակն ահագին, տայր զաւետիս սուրբ Կուսին...

17բ-8ա ստ. լս., գրչից՝ «Վեցերորդ աւուրն»։

8. 20ա-2բ Ը. Եւթնաւուրն՝ ի տէր Մխիթարա («ՎԱՐԴ») – Վերերգեմք հընչմամբ, վերնական տարփմամբ... 22բ-3բ [Տաղ]* – Կայր Կոյսն ի յայրին...

*Ծնթ. Տե՛ս Գանձարան, Ա., 142։

9. 23բ-6ա Թ. Գանձ Ծըն[ն]դեան եւ թլփատութեան («ԳՐԻԳՈՐ») – Գոջումն ըղձագին, գովեստ բանային... ա. 26աբ [Տաղ] – Անըսկիզբն բանըդ Հաւր ծընեալ յառաջ ժամանակաւ... բ. 26բ-7ա [Փոխ]* – Ստեղծաւղ մանկանց մանուկ ցուցաւ...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Ա. 226։ 24բ-5ա ստ. լս., գրչից՝ «Ութ աւուրն թլփատու՛՛»։

10. 27բ-9բ Ժ. Գանձ Տեառնընդառաջին՝ Մկրտչին («ՄԿՐՏԻՉ») – Միասնական Սուրբ Երրորդութիւն, բարեբանեալ անբաւ զաւրութիւն... ա. 29բ-30բ [Տաղ]* – Այսաւր ցընծա Երուսաղէմ... բ. 30բ-1բ [Փոխ]* – Քրիստոս փառաց թագաւորն այսաւր եկեալ յընծայումն...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Ա., էջ 304-305։ 27բ-8ա ստ. լս., գրչից՝ «Քառասնաւրեա գալըստեան»։

11. 31բ-3բ ԺԱ. Գանձ Յովանու Մկրտիչն («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ փառաւք պանծալի... 33բ-5ա [Տաղ] – Մըկըրտիչըն Քրիստոսի՝ Մեծ Կարապետըն Յովանէ...

32բ-3ա ստ. լս., գրչից՝ «Յովանու Մկրտչին»։

12. 35ա-40ա ԺԲ. Նորին Մխիթարայ Վասն ճգնաւորաց («ԲԱՅԻՒ [Ե]ՐԳԵԼ») – Բարձրեալ ահաւոր, Բան Հաւր դիմաւոր... 40ա [Փոխ]* – Անձամբ խոնարհիմ ի ճըգնութիւնըս քո...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Ա, էջ 244։ ստ. լս., գրչից՝ 36բ-7ա «Ճգնաւորացն», 38բ-9ա «Սուրբ ճըգընաւորաց»։

13. 40բ-6բ ԺԳ. Գանձ թագաւորաց («ՀԻՆԳՈՏԱՍԱՆ») – Համագոյական Հաւր սահման եւ Բան... 45բ-6բ [Տաղ] («ՆՎԱԳ ԲԱՆԻՍ ՆԵՐՍԵՍԻ Ե») – Նոր դրախտի քոյ Տէր...

14. 46բ-50ա ԺԴ. Գանձ Առաջաւորին Ուրբաթու («ԳՐԻԳՈՐԷ») – Գոյիդ կատարեալ երրեակ դիմացեալ...

15. 50ա-3ա ԺԵ. Գանձ սուրբ Սարգիս եւ Մարտիրոսի («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ փառաւք զարդարեալ... 53ա-4ա [Տաղ]* («Ի ՅԱԿՈԲԱ ԶԱՅՍ ԵՐԳՍ») – Ի քէն աղերսիւ հայցեմ...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Ա, էջ 338։ 51բ-2ա ստ. լս., գրչից՝ «Սուրբ Սարգիսի»։

16. 54ա-7ա ԺԶ. Գանձ սրբոց Ատոմեանց («ԳՐԻԳՈՐԻ») – Գեղապանծ լու[ս]ով, գեղազարդ փառով...

17. 57ա-60ա ԺԷ. Գանձ Ոսկեանց եւ Սուքասանց («ԳՐԻԳՈՐԻ Է») – Գանձ սիրոյ քոյին գանձեալ ի յոգին գերաշակերտին... (60ա զերգաւղըս բանի, գանձիս եւ տաղի, զԳրիգորս եղկելի ողո[րմեայ]) ա. 60աբ [Տաղ] – Անդ, ի փոխեալ ի Սուկաւէտ լեառըն դիտակ... բ. 60բ-1ա արտք. լս-ից՝ Փոխ – Իսկոյն չարին այն բարկացեալ...

18. 61բ-8ա ԺԸ. Գանձ սրբոց թարգմանչաց («ԲԱՆ ՔԱՐՈԶԻՑ») – Բարձրեալ անքննին, բնաւից լըրութիւն... ա. 68աբ [Տաղ] – Այսըմ շնորհի սովաւ տըւեալ... բ. 68բ-9ա [Տաղ] – Այս է Մովսէս Դաւիթ եղեալ...

63բ-4ա ստ. լս., գրչից՝ «Թարգմանչացն»։

19. 69ա-71բ ԺԹ. Գանձ սրբոց Ղեւոնդեանց եւ Վարդանանցն («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խրամատեալ կանոն աւրինի...

69բ-70ա ստ. լս., գրչից՝ «Ղեւոնդեանցն, Վարդանանց»։

20. 71բ-6բ Ի. Գանձ հայրապետաց Գ. ժողովոյն («ԱՅՐԻՎԱՆԵՑԻ») – Աստուած կենդանի, անիմանալի, անհասանելի...

21. 76բ-81բ ԻԱ. Բուն Բարեկենդանին՝ ի տէր Մխիթարէ («ԵՐԵՒԱՆԵՑԻՆ») – Երգ յաւէ[ր]ժական, երգեմք բանական..

22. 81բ-4ա ԻԲ. Գանձ սըրբոյն Թէոդորոս զինաւորին («ՄՐԷՈՐ») – Մեծապայծառ փառաւք պանծալի... 84աբ [Տաղ]* – Խաղաղարար նոր թագաւոր...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Ա., էջ 436։

23. 84բ-7բ ԻԳ. Երկրորդ կիրակէին ասա՛յ («ԱՂՑԻՑ Է») – Անճառելի լոյսըն հայրական...

24. 87բ-90ա ԻԴ. Գանձ Կեւրեղի հայրապետին («ԱՅՍ ԲԱՆ») – Անեղ, անմահ ծընունդ հայրական...

88բ-9ա ստ. լս., գրչից՝ «Կիւրղի հայրապետին»։

25. 90ա-2բ ԻԵ. [Գանձ] Երրորդ Կիրակ[էին] յանառակ («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ տիրական...

26. 92բ-6բ ԻԶ. Գանձ սըրբոյն Յոհանու Ոսկէբեր[անի] («ԱԱՍ ՅՈՀԱՆՈՒ») – Աւրհնեմք ըզքեզ, Տէր ամենայնի...

95բ-6ա ստ. լս., գրչից՝ «Ոսկէբերանին»։

27. 96բ-9ա ԻԷ. Գանձ մեծատան եւ Ղազարու («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ տիրական...

28. 99ա-101ա ԻԸ. Գանձ սրբոց Քառասնից. Գանձ («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ հըզաւր անմահից արքայ... 101աբ [Տաղ] («ՔԱՌԱՍՈՒՆՍՆ») – Քրիստոս՝ փառաց թագաւոր, փառաւորեալ ի զըւարթնոց...

29. 101բ-3բ ԻԹ. Գանձ Հ<հ>ինգ կիրակին ի դատաւորն («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ անքըննին...

30. 104ա-8բ Լ. Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ հըզաւր անմահից արքա... ա. 107աբ ստ. լս-ից՝ [Այլ տաղ Լուսաւորչին] – Ի յելս արեւու արեւ (կըրկնէ) ծագեցօ մեզ յարեւմըտից... բ. 107բ-8բ Յորդորակն է տաղիս – Բարձրացի՛ր, դըշխոյ փառաւք...

31. 108բ-11ա ԼԱ. Գանձ ապաշխարութեան. Վեց կիրակին ասա՛ («ՄԵՐ ԲԱՆ») – Մեղա՜յ, Տէ՛ր, մեղա՜, անաւրինեցա...

32. 111ա-3ա ԼԲ. Այլ գանձ. Պահոցս ասա՛յ («ԱՂՑԻՑ Է») – Ամէնխնամ Հայր սուրբ գըթական...

33. 113ա-6ա ԼԳ. Յարութիւնըն Ղազարու («ԳՐԻ Է ՍԱ») – Գոհաբանական ձայնս նըւիրական... 116ա-7բ [Տաղ] – Ձայն այն, որ զաշխարհս եստեղծ...

34. 117բ-9բ ԼԴ. Ծաղկազարդին գանձ («ՀԱՅՑ Է Տ») – Համագոյական Հաւր սահման եւ Բան... 119բ-20բ [Փոխ]* – Այսաւր ցընծան արարածք...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Ա., էջ 586։

35. 120բ-2ա ԼԵ. Նորին տեառն Մխիթարայ. երեկ<ի>ոյին ասա՛ («ԻՐՈՎ») – Ի տաւնըս տաւնից, ի փառըս հրաշից...

36. 122ա-6ա ԼԶ. Գանձ Մեծի երկուշաբաթանին («ԳՐԻԳՈՐԻ Ե ՍԱ») – Գերագոյն Էից, գերահրաշ գոյից, գերիմաստ վեհից, արքայդ համայնից... ա. 126աբ [Տաղ] – Իսկապէս ասէ Բանին... բ. 127աբ [Տաղ Մեծի երկշաբաթոջ աւուրն*] – Անդ՝ ի մէջ դրախտին...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Ա., էջ 600։

37. 127բ-30բ ԼԷ. Գանձ Մեծ երեքշաբաթին («ԳՐԻԳՈՐ») – Գործ արարչական, գերհրաշական, գըթով գոյացան... ա. 130բ-1բ [Տաղ Մեծի երեքշաբաթոջ աւուրն]* – Որք ընկալայք ի գործ զքանքար... բ. 131բ-2ա արտք. լս-ից՝ [Փոխ]* – Քեզ, ո՛վ Տէր Յիսուս, ձայնեմ...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Ա., էջ 609-10, 611-112։

38. 132ա-4ա ԼԸ. Գանձ Մեծի չորեքշաբաթին («ՄԿՐՏՍՉ») – Մեծ եւ անճառ խորհու[ր]դն անեղին... ա. 134աբ [Տաղ] – Որ կոչեցեր ազդմամբ ձայ[ն]ին... բ. 134բ-5ա [Տաղ] – [Մ]երձեալ Զատկին հրէականի...

132բ-3ա ստ. լս., գրչից՝ «Աւագ չորեք՛՛»։

39. 135ա-7բ ԼԹ. Աւագ հինգշաբաթին՝ ի տէր Մխիթա[րայ] Այրիվա[նեցւոյ] («ԶՊԱԿԱՍ») – Զահեղ, զանքըննին զխորհուրդըս խորին... 137բ-8ա [Փոխ]* – Տէրըն խրատելով ըզսիրելի եղբարսն...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Ա., էջ 634 (տող 3)։

137բ ստ. լս., գրչից՝ «Տաղ, տաղ»։

40. 138ա-40ա Խ. Զայս առաւաւտուն ասա՛ եւ զառաջին երեկոյին («ՈՐԴՍ») – Որըք փափաքին ուտել զայն մարմինն...

41. 140ա-4ա* ԽԱ. Աւագ ուրբաթին՝ ի Մաթէոս վարդապետէ («Ի ՄԱԹԷ[Ո]ՍԷ») – Ի յանմարմնական յանձանց բանական... (142բ «...մահուամբ կեցուցեր։ Ողորմեա///», 143ա «/// Որդի կուսին լեալ...»)։

42. 144ա-7ա ԽԲ. Գանձ Աւագ շաբաթ աւուրն («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խորհուրդ հանգը[ստե]ան եւթներորդին ըստ գըրեցելոյն... ա. 147աբ [Մեղեդի]* – Ահեղ ձայնս, որ ես լըւա... բ. 147բ-8ա արտք. լս-ից՝ [Փոխ] – Անմահ բնութիւնն աստուածային...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Բ., էջ 1276 (տող 7)։

43. 148ա-50բ ԽԳ. Գանձ Մեծի Յարութեան Քրիստոսի («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ ձայն ուրախալի... 150բ [Տաղ] – Յայնժամ սիրով տիրական...

44. 150բ-3ա ԽԴ. Գանձ Յարութեան՝ Մկրտչի («ՄԿՐՏԻՉ») – Մարդասիրութեամբ Որդիդ միածին... 153աբ [Տաղ] – Արի՛, Եսա[յ]ի՛, բարձրաձայն գոչեա՛...

45. 153բ-6բ ԽԵ. Գանձ Յարութեան ի տէր Մխիթարեա («ՏԵՐՈՒՆ») – Տէր տէրունական, տըւող տիրական... 156բ-7ա [Փոխ]* – Յարեաւ փառաց թագաւորն...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Ա., էջ 772։

46. 157ա-60բ ԽԶ. Գանձ Յարութեան ի տէր Մխիթարա («ԱԿԱՆ») – Արդ, լուսաւորեա՛, արդ, փառաւորեա՛... ա. 159բ [Տաղ]* («ՆԵՐՍԵՍԻ ԵՐԳ») – Նըստեալ կանայքն ողբային... բ. 159բ-60բ Յորդորակ է («ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ») – Հաւր կամաւ իջեալ Որդին...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Ա., էջ 784։

47. 160բ-4ա ԽԷ. Գանձ Յարութեան ի Խաչատրոյ («ԽԱ<Ա>ՉԱՏՈՒՐ») – Խորհուրդ հրաւիրման կամաց արարչի... 163ա-4ա [Փոխ]* («ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԱՅՈՑ») – Կանայքն արտասուաւք լային...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Ա., էջ 776-777։

48. 164ա-6բ ԽԸ. Գանձ Յարութեան. Մկրտիչ («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ սոսկալի... ա. 166բ-7ա [Փոխ]* – Ցընծան այսաւր երկինք... բ. 167ա-8ա [Տաղ] («Ա-Մ») – Արմատ անմահութեան, որ տընկեցար ի մէջ երկրի...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Ա., էջ 422։

49. 168ա-71ա ԽԹ. Գանձ Յովանու Մըկըրտչին ի Խաչատրոյ («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խայտացելոյն ի յորովայնէ... 171ա-2ա [Փոխ]* – Զինչ արդիւնատիպ, վայելջատիպ կային...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Ա., էջ 715։

50. 172ա-5բ Ծ. Գանձ Նոր կիրակէին («ԳՐԻԳՈՐԻ Է») – Գաղտնի խորհըրդին գուշակեալ ի հին գունդ մարգարէին...

51. 175բ-9ա ԾԱ. Գանձ Երեւման խաչին ի Մաթէոսէ («Ի ՄԱԹԵՈՍԵ») – Իսկակից Որդի Հաւր քո հըզաւրի... 179աբ [Փոխ]* – Սեպհական սիւն պատուական...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Բ., էջ 1223։

52. 179բ-82բ ԾԲ. Գանձ Համբարձմանն Քրիստոսի Աստուծոյ («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ տաւնիւս ահագին...

53. 182բ-3բ ԾԳ. Գանձ Մեծահրաշին կիրակին («Ի ՄԱԹԷՈ///») – Միակդ ահաւոր, Տէր եւ զաւրաւոր... յինըն դասն ելեալ /// (շար.)։ 184աբ [Տաղ] – (սկ.) /// Նոր տունկ տենչալի...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Բ., էջ 898 (տող 61)։

54. 184բ-8ա ԾԴ. Գանձ Գալըստեան Հոգոյն Աստուծոյ («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ հըզաւր Հոգի Աստուծոյ...

55. 188ա-90բ ԾԵ. Գանձ համաւրէն կուսանաց («Ի ՓԱՌՍ») – Ի սկըզբան Էիդ, ի լուսոյ լուսիդ... 190բ-1ա [Տաղ]* («Ս-Ք») – Սոսկալի ճըգ[մ]ամբք սուրբ վըկայից քոց, Տէր...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Բ., էջ 1395 (տող 57)։

56. 191ա-3ա ԾԶ. Գանձ սուրբ եկեղեցոյ («ՄԿՐՏԻՉ») – Մաքրեալ տաճար սուրբ տէրունական...

57. 193ա-5ա ԾԷ. Գանձ Վարդավառին ասա՛յ («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ մեզ յայտնեալ... 195աբ [Տաղ]* – Աստանաւր տեսիլ ահեղ...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Բ., էջ 1064 (տող 5)։

58. 196ա-9բ ԾԸ. Գանձ Փոխման Աստուածածնին («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ հրաշակերպ վեհին... 199բ-200բ [Տաղ]* – Սուրբ աստուածածին Կուսին, անարատ հարսին...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Բ., էջ 1162։

59. 200բ-3բ ԾԹ. Գանձ Սուրբ խաչին ասա՛ («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խաչի քո, Քրիստո՛ս, երկիր պագանեմք... 203բ-4բ [Փոխ]* («ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԱՅՈՑ») – Կենաց փայտ տընկեալ ըզքեզ տընկողին զԵդեմ...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Բ., էջ 1200-1201։

60. 205ա-7բ Կ. Գանձ Գէորգեա զաւրավարին եւ այլ զաւրավարաց («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խընդահրաւէր մանկունք Սիոնի...

61. 207բ-11ա ԿԱ. Գանձ համաւրէն առաքել[ոցն] («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խորհըրդազգած քո մարդեղութեանդ...

62. 211բ-3բ ԿԲ. Գանձ համաւրէն մարգարէից («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ անուն հրաշալի...

63. 213բ-5բ ԿԳ. Գանձ համաւրէն մարտիրոսաց («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ փառաւք զարդարեալ... 216աբ [Փոխ]* («Ի ՆԵՐՍԻՍԷ») – Ի մի յարմարութիւն զոգիս ընդրեալ քոց անդրանկաց...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Բ., էջ 1397-1398 (տող 21)։

64. 216բ-9ա ԿԴ. Գանձ հրեշտակապետացն («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ հրաշական... 219բ-20ա [Յորդորակ]* («ԶԱՒՐԱՎԱՐ») – Զաւրք երկնային զըւարթնոց...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Բ., էջ 1353։

65. 220ա-2բ ԿԵ. Գանձ սըրբոյն Յակոբայ («ՄԿՐՏԻՉ») – Մեծահըռչակ անուն գովելի... 222բ-3ա [Յորդորակ]* («ՎԱՐԴԱ») – Վարժիչ հանուրց եկեղեցեաց... 223աբ Փոխէ՛ զձայն («ՊԵՏԻՆ») – Պետ, որ բանիւ զանդամալոյծ...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Բ., էջ 1447։

66. 223բ-7ա ԿԶ. Գանձ Դաւթի եւ Յակոբայ («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խորք անքըննին, անճառ անհասին... ա. 227աբ Յիսուս՝ լոյս ծագեալ յաշխարհս... բ. 227բ-8ա արտք. լս-ից՝ [Փոխ] («ՅՈՀԱՆԵՍԻ») – Յակոբոս՝ ընդրեալ վըկա, որդի Յովսեփա...

67. 228ա-31ա ԿԷ. Գանձ սուրբ Ստեփանոս<ս>ին («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ հըզաւր անմահ թագաւոր... 231ա-2բ [Տաղ]* («Ի ՆԵՐՍԻՍԵ ԿԱԹՈՂԻԿՈՍԷ») – Ի գաւազանէն Յեսեա ստեղնեալ Ստեփանոս...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Բ., էջ 1467։

68. 232բ-8ա ԿԸ. Գանձ Պետրոսի եւ Պաւղոսի («ՍԱՐԳԻՍ ԳՐԻՉ») – Սուրբ Երրորդութիւն ստեղծաւղ, զաւրութիւն սահմանաւղ... 238աբ [Տաղ]* («ՊԵՏՐՈՍԻ») – Պաղատիմք առ ձեզ ընդրեալք...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Բ., 1490 (տող 41)։

69. 238բ-42ա ԿԹ. Գանձ Յոհանու եւ Յակոբա՝ որգոց որոտմանց («ԳՐԻԳՈՐԻ Է ՍԱ») – Գերապանծ լուսով, գեղասքանչ գունով... 242ա-3ա [Փոխ]* («ՆԵՐՍԷՍԻ ԵՐԳ») – Նոր լոյս յարփենոյն վառեալ որդիքն որոտման...

*Ծնթ. Տե՛ս Գանձարան, Բ., 1506։

70. 243ա-6ա Հ. Գանձ [Սըրբոյն] Բարսըղի («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խաչաբարձ արհի պանծալի...

71. 246ա-9ա ՀԱ. Գանձ հասարակաց Կիրակէից ի Գրի[գորէ] («ԳՐԻԳ[Ո]ՐԻ Է») – Գերակա գոյին, սկըզբան ամենին, Էից պատճառին...

72. 249ա-51բ ՀԲ. Գանձ հասարակաց Կիրակէիցն («ԳՐԻԳՈՐ») – Գերամբարձ Աստուած, գովեալդ ի զաւրաց գընդից հրեշտակաց...

73. 251բ-4ա ՀԳ. Գանձ գիշերպաշտման. Գրիգորէ («ԳՐԻԳՈՐԻ Ե») – Գերանճառ արփի, գոյից ամենի...

74. 254բ-5բ [ՀԴ.] Գանձ ձեռնադրութեան. Գրիգորէ («ԳՐԻԳՈ///») – Գըթա՛ ի մեզ, Տէ՛ր ամենակալ... Տեառն Աստուծոյ ի ծառա/// (վջ.)։

75. 236ա [Տաղ] – (սկ.) /// ընդրեալսն ի լըրման աւծեցեր սուրբ եւղովդ...

76. 256ա-7բ Տաղ Բարսղի հայր[ապետի]։ Յառաք/// ///արդա – Անեղ, անմահ լոյսն էական... կին մի յանցաւոր մեղաւք ի լին գրեալ զհանցանս /// (շար.)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

190բ (1744 թ., նոտրգիր) Ես՝ Ոսկանս, գրէցի այս ըռաղմ (արաբանիշ գծագրութեամբ՝ «1157»). թվին ՌՃՂԳ. (1744). նաեւ՝ թուրքերէն. արաբատառ՝ «Այս գիրքը Ոսկանինն է, այս գիրը Ոսկանն է գրել թուական՝ 1157»։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ «Գէորգեան, Հմր 835, Օ. Եգանեան, 3533», 1ա՝ «3533»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 111բ՝ «Շնորհաւք քոյին։ Այսօր։ Երկիրպաքեմ քեզ, Տէ՛ր իմ, Յիսուս Քրիստոս, որ զօրութեամբ սրբոյ խաչին ազատեցեր զբոլոր աշխա[ր]հս», 112բ՝ «Տէ՛ր մեր Յիսուս Քրիստոս», 124բ՝ «Այսաւր անճառ լուսուն ծագում ի փրկութեան մէջ կատարում, այսօր աճ, եւ աստ, արժան, վասն ցզչհըաա Տէր», 30բ-1ա, 108բ, 115բ, 149բ, 159բ, 195բ, 241բ՝ այբուբենի տառեր, խզբզոցներ, 166բ՝ արաբական այբուբենի գրերի փորձ։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 101բ՝ բուսական լուսանզարդ, 162բ, 163ա՝ նախշազարդ, 2-ի մէջ «Ոսկան»։

 

 

3534

ԱՒԵՏԱՐԱՆ

ԱՂԹԱՄԱՐ ՋԽԶ. – 1497

ԳՐԻՉ՝ Մատթէոս աբղյ։ ԾԱՂԿՈՂ՝ Յովսէփ։ ՍՏԱՑՈՂ՝ Բէկի։

ԹԵՐԹ՝ 352+1 (կրկն.՝ թ. 58). չգրուած՝ 1ա, 2բ, 3ա, 4բ, 5ա, 6բ, 7ա, 8բ, 9ա, 10բ, 12բ, 13ա, 14բ, 20բ, 21ա։ ՊՐԱԿ՝ 8+13+Ա-ԻԴ×14 (ԺԵ, ԺԶ, ԺԷ, ԺԸ 12, ԺԹ, Ի 16)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18×13։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (13,5×9)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 83ա)։ ՏՈՂ՝ 19։ ԿԱԶՄ՝ սեւ դրոշմազարդ կաշի՝ դռնակով եւ զույգ գամերով (մէջքի կաշին նոր), Ա. փեղկի կենտրոնում մանր կոստղերով մեծ խաչ (վր. եւ մէջտեղի ակերն ընկած, ձախ թեւին՝ կանաչ ակն, աջ եւ ստ. թեւերին՝ նարնջագոյն քարեր, վր. աջ հատուածում 2 տարբեր չափերի խաչեր՝ վր. խաչն աջ եւ ձախ թեւերից ամրացուած կոստղերով, կենտրոնում՝ կանաչ ակն, միւս փոքր խաչի կենրոնում՝ նարնջագոյն, աջ թեւին՝ կապոյտ փոքրիկ ակներ, ներքեւում՝ 3 խաչ՝ 2-ը աջ եւ ձախ թեւերից ամրացուած կոստղերով, կենտրոններում՝ նարնջագոյն եւ փիրուզագոյն ակներ, ձախ կողմի խաչի կենտրոնում եւ ստ. թեւին՝ կարմիր ակն, աջ թեւին՝ կապոյտ). միջուկը՝ տախտակ. աստառը՝ դրոշմազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Բ+Է-Ը՝ դեղնաւուն չգրուած թուղթ։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – 1. Կանոնագիրք հայոց։ ԺԱ. դ.։ ԳԴ (սկ.)՝ ստացուած մէկ թերթի ընդերկայնակի եւ ընդլայնակի եզրահատումով եւ ընլայնակի ծալումով։ Մագաղաթ (24,5×17). միասիւն (22,5×15). ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Գա). տող՝ 20։ Կարդալ՝ Դբ, Գա, Դա, Գբ. «///նային Բ. եւ Գ. վկայիւք, մի՛ իշխեսցէ թողուլ զնա եւ այղ առնել... Կատաղի աղտեղութիւնն, զոր առեւանկն ասեն, թէ քահանայ խորհրդակից լինի կամ պսակ դնէ՝ լուճեալ լիցի ի կարգէն, Ծ. (50) տաճկինակ եւ Ճ. (100) դրամ տու///» (Տե՛ս Կանոնագիրք հայոց, հտ. Բ., աշխ. Վ. Յակոբեանի, Երեւան, 1971, էջ 157-159, Պտռկ-պհպ.ի նկարագրութիւնը եւ բնագիրը տե՛ս նաեւ Յաւելուած, էջ 397, 407-408)։

2. Տօնապատճա՞ռ (խոր. Զա «///Ընդդէմ արտեմոնադիր ընթերցուածոց»)։ ԺԱ. դ.։ ԵԶ (վջ.)՝ ստացուած մէկ թերթի ընդերկայնակի եւ ընդլայնակի եզրահատումով, ընլայնակի ծալումով (բնագիրը կտրած՝ 2-4 տառաչափով)։ Մագաղաթ (24×17). միասիւն (19×13), ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Զա). տող՝ 17։ Կարդալ՝ Զա, Եբ «///անաւր հանգիտաբար շարադրեսցուք զընթ[երց]ուածոյ տաւնախմբութեանց գիրս... եւ շուրջ ծաղկեալ եւ շարա///». Զբ, Եա. «///ք նա եւ հինգն Դեկ[տ]եմբերի զաւր ծնն[դեան]... զանխլասցի եւ աւր աւետի///»։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Աւետումն՝ «Գաբրիէլ աւետէ կուսին»՝ 1բ, Ծնունդ՝ «Զծընունդ Փըրկչին մերոյ ի նմանէ»՝ 2ա, Ընծայումն տաճարին՝ «Քառասնաւրեայ գալուստն ի տաճարն»՝ 3բ, Մկրտութիւն՝ «Մըկրտութիւնն»՝ 4ա, Այլակերպութիւն՝ «Պայծառակերպութիւնն»՝ 5բ, Յարութիւն Ղազարու՝ «Ղազարու յարութիւնն»՝ 6ա, Մուտք Երուսաղէմ՝ «Ծաղկազարդն է»՝ 7բ, Ոտնլուայ՝ «Լուանայ Քրիստոս զոտս աշակերտացն»՝ 8ա, Խաչելութիւն՝ «Խաչելութիւնն», տախտակին՝ «Սայ է թագաւորն հրէից»՝ 9բ, Աւերումն դժոխոց՝ «Աւերումըն դըժոխոցն»՝ 10ա, Թաղումն՝ «Թաղումն Տեառն Յիսուսի Որդոյն Աստուծոյ»՝ 11ա, Յարութիւն՝ «Յարութիւնն Քրիստոսի»՝ 11բ, Համբարձումն՝ «Համբարձումն»՝ 12ա, Հոգեգալուստ՝ «Սուրբ Հոգւոյն գալուստն»՝ 13բ, Չորեքկերպեան աթոռ՝ «Չորեքկերպեան աթոռն» (ստ. մասում՝ Կշեռքն՝ «Կըշեռքն»)՝ 14ա, Ազդարարումն երկրորդ գալստեան՝ խաչ. «Խաչըն փայլէ ի յարեւելից եւթնապ[ատիկ]»՝ 15ա, Մատթէոս՝ «Մաթէոս աւետարանիչն»՝ 21բ, Մարկոս՝ «Մարկոս աւետարանիչն»՝ 114բ, Ղուկաս՝ «Ղուկաս աւետարանիչն»՝ 173բ, Յովհաննէս եւ Պրոխորոն՝ «Յովհաննէս առաքեալ եւ աւետարանիչ, Պրօհօրոն աշակերտն»՝ 273բ, լս-ային՝ Մարիամ Մագդաղենացի՝ 112ա, 341բ, Յովսէփ Արիմաթացի՝ 171բ, 268բ։ Խորան՝ 15բ, 16աբ, 17աբ, 18աբ, 19աբ, 20ա։ Կիսախորան՝ 22ա, 115ա, 174ա, 274ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, յուշկապարիկ (147բ, 279ա), ծառ (81ա, 151ա, 316բ), խաչ (106բ, 168ա, 174ա, 264ա, 339ա), տաճար (92ա, 158բ, 256բ, 310ա)։ Զարդագիր՝ հանգուցագիր, մարդադէմ (Զ՝ 34բ, Գ՝ 123ա, 156ա), թռչնագիր, մարդ, կենդանագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, նարնջի, վարդագոյն, մոխրագոյն, շագանակագոյն, մանուշակագոյն, սպիտակ, սեւ։

Տե՛ս Ա. Գէորգեան, Հայ մանրանկարիչներ. մատենագիտութիւն Թ-ԺԹ. դդ., Գահիրէ, 1998, էջ 568, Հմր 355 Բ.։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1960ական թթ., մէջքը եւ պհպ-ները նորոգման ժամանակի, կազմը մաշուած, վրան կան ճաքեր եւ քերծուածքներ, վր. ձախակողմեան խաչն ընկած՝ կան գամերի անցքերը, զոյգ կապիչներն ընկած, առկա է կապիչներից մէկի հիմքը, լուսանցակողերի կարմիրը մասամբ թափուած. Պտռկ-պհպ-ների եզրերը մաշուած, վրան խոնաւութեան գորշաւուն հետքեր, Պտռկ-պհպ. Դ.՝ վրան անցքեր, Պտռկ-պհպ. Ե.՝ պատռուածքը թելով կարուած, գործածութիւնից եւ խոնաւութիւնից թերթերի վրայ աղտոտուածութեան եւ այլ հետքեր, 341բ՝ լուսանցային մանրանկարը կտրուած, որոշ թերթեր հիմքից մասամբ անջատ, որոշներն էլ՝ արտք. անկիւններից փոքր-ինչ պակուած-ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 15բ-6ա Թուղթ Եւսեբեայ։

2. 16բ-20ա Համաբարբառ (Կանոնք՝ Ա-Ժ., նաեւ ստ. լս.՝ Ցրուացանկ)։

3. 22ա-114ա Աւետարան Մատթէոսի։

4. 115ա-73ա Աւետարան Մարկոսի։

5. 174ա-273ա Աւետարան Ղուկասու։

6. 274ա-347բ Աւետարան Յովհաննու (347բ-8ա <Գ>իրք կնոջն շնացելոյ)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. Գրչի 348բ Փա՜ռք եւ պատիւ Հաւրն անծին, աներբ, անեղին, իսկականին

եւ միածին նորա Բանին, անճառ ծննդեանն հայրենին,

եւ Սուրբ Հոգոյն միշտ փառակցին, ամենառատ պարգեւատուին,

միոյ բնութեան աստուածային, մի տէրութեան եւ միշտ Էին,

գերակատար երիցն անձին, կատարողին, արարածին,

յանցեալն, յայժմուս, յապագային եւ յանսառ յաւիտենին յաւիտեանս. ամէն։

Իսկ չորից աւետարանացն խորհուրդ բազմաւրինակ իմն ցուցմամբ տեսանի, զի ոմանք ասեն, թէ չորից աւետարանացն եւ չորք անգիւնք արարածոց՝ Արեւելք եւ Արեւմուտք, Հիւսուս եւ Հարաւ: Պարտ էր համասփիռ քարոզել զԱւետարանն։ Իսկ ոմանց հաճոյ թուեցաւ ըստ չորից մըշտահոս գետոցն յադենական աղբերէն յառաջ խաղացեալ առ ի տի|349ա|եզերաց ոռոգումն՝ Փիսոն, Գեհոն, Տիգրիս եւ Եփրատէս։ Եւ սոցա գոլով նմանապէս թուով ուռճատեալք ի կենդանական աղբերէն, ոռոգանել զպասքեալ միտս մարդկան։ Նոյնաւրինակ, ըստ տեսութեան Եզեկիելի քառակերպեան աթոռոն՝ Մարդ, Առիւծ, Եզն, Արծիւ: Զանմարմնոցն Տէր տեսանելով, բազմեալ ի փառացն աթոռ իմանալի ցուցմամբ, զխնամս բոլոր բնութեանս զակնարկումն, որ աստուածապէս եւ տիրաբար բերմամբ նշանակէ զլինելն առ ի հողածինս, հոգեղինացն, անմահից, զմահկանացուս առնել հաղորդ եւ ի գերակատար հանել ի փառս, վասն զի փառաց թագաւորն՝ Քրիստոս փառակիցն Հաւր եւ Հոգոյն Սրբոյ, զմերս առեալ բնութիւն, յինքեան միացոյց աստուածութեան՝ ուսուցանելով մի Որդի դավանելով, որ յԱստուծոյ Հաւրէ եւ որ ի Մարիամայ սուրբ կուսէն անճառ միութեամբ, |349բ| զոր աւետարանականն ուսուցանեն բանք՝ մինչ ի կատարած հաւանութեամբ եւ հաստատ կարգօք ի նոյն յարելով առաքելաւանդն քարոզութիւն, որ զաստուածախաւսն վարդապետութիւն դրոշմեալ զսակաւս ի բազմացն հաւատալ, թէ Յիսուս Քրիստոս է Որդի Աստուծոյ՝ ըստ վեհին Յովհաննու. հաւատալ եւ զկեանսն յաւիտենականս ընդունել յանուն նորա։

Աստանաւր յանկ ելեալ աւարտեցաւ քառաբուխ եւ քառավըտակ աստուածախաւս սուրբ Աւետարանս այս ի թուաբերութեան Հայկազան տաւմարիս ՋԽԶ. (1497) ամին, յանառիկ եւ ի տիրախնամ կղզիս Աղթամար, ընդ հովանեաւ Սուրբ Խաչիս եւ Սուրբ Նշանիս, եւ ի հայրապետութեան տեառն Ատոմ կաթողիկոսի եւ ի դառն եւ ի վշտալից ժամանակիս, յորում ի խիստ եւ ի նեղութեան եւ ի չար ծառայութեան կամք ազգին նետողաց, զի յոյժ նեղեն եւ կեղ|350ա|եքեն զազգս քրիստոնէից, զոր տեսեալ զայս սուրբ գանձս աստուածախաւսս եւ զլուսափայլ եւ զպատուական մարգարիտս, եւ ցանկացաւ այս հոգէկեցոյց սուրբ Աւետարանիս աստուածասէր եւ հաւատարիմ կինն Բէկի*, եւ սորա վառեալ ի սէրն Քրիստոսի եւ խնդիր ելեալ մեծաւ փափագմամբ եւ եռանդնաշարժ հաւատով այսմ լուսափայլ եւ անգին մարգարտիս եւ վարդափըթիթ եւ անուշահոտ բուրաստանիս, եւ աստուածախաւս սրբոյ Աւետարանիս, որ կեանս տայ կամայորդոր լսողացն, յաւրինակ եղջերուին, որի յոլովութեան հրական մասինն ցանկայ հանապազ փափագմամբ ի յաղբիւրս ջուրց՝ ըստ բանին երջանկին Դաւթեայ։ Այսպէս եւ հաւատարիմ մայրն մեր՝ Բէկի, տենչալի սիրով եւ փափաքմամբ սրտի յաստի կենացս յուսահատեցաւ եւ անտի կենացն փափագեցաւ եւ ըստացաւ* |350բ| զաստուածախաւս կտակս զայս, արար ճարակ փրկութեան հոգոյն իւրոյ ի յաներելի գեհենին եւ պաշար երկնաձիգ ճանապարհին, որ եւ հասուցանէ զնա առ Աստուած, եւ ետ զսուրբ Աւետարանս գծագրել ջերմեռանդ սիրով հաւատարիմ եւ աստուածասէր եւ անզաւակ մայրն մեր Բէկի*՝ ի հալալ վաստակոցն իւր, յիշատակ բարի հոգոյ իւրոյ եւ ծնաւղացն իւրոյ՝ հօրն՝ ըՌըստակիսին, եւ մօրն՝ Խոնձին, եւ եղբարցն՝ Աշրաֆին եւ Դարմանին, եւ քուերցն՝ Գուլըստանին եւ Շահփշին. ամէն*։

Իսկ ես՝ ունայնս եւ թափուրս յամենայն հոգեւոր բարեմասնութեանց եւ հեծեալս եւ մաշեալս, վերջինս աղքատութեամբ, մեղաւոր եւ անարժան ծառայս ծառայիցդ Աստուծոյ Մատթէոս սուտանուն աբեղայ, տեսի զփափագ եւ զսէր հաւատարիմ եւ անորդի մօրն իմոյ՝ Բէկուն, զոր ունէր առ հոգեւորսն, եւ տկար անձամբ յանձն առի կա[տարմամբ] (շարունակութիւնը տե՛ս Յիշատակարան հետագայի)։

* Ծնթ. Ստացողի անունը եւ նրան վերաբերող հետեւեալ տեղեկութիւնները գրչութեան թուականից կարճ ժամանակ անց այլ թանաքով եւ այլ ձեռքով գրուել-լրացուել են նախապէս գրչի բաց, չգրած թողնուած տեղերում՝ «կինն Բեկի» եւ յաջորդ աստղանիշակիր հատուածները՝ «հաւատարիմ մայրն մեր Բէկի... եւ ըստացաւ», «եւ անզաւակ մայրն մեր Բէկի», «հօրն՝ ըՌըստակիսին, եւ մօրն՝ Խոնձին, եւ եղբարցն՝ Աշրաֆին եւ Դարմանին, եւ քուերցն՝ Գուլըստանին եւ Շահփշին. ամէն», «եւ անորդի մօրն իմոյ՝ Բէկուն»։

2. Ծաղկողի 13բ զՅովսէփ՝ նըկարօղ սուրբ Աւետարանիս, յիշեցէ՛ք ի Քրիստոս եւ Աստուած ողորմի ասացէ՛ք։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Գ., էջ 244-5, Հմր 335. ունի գլխաւոր յիշատակարանի միայն հետեւեալ մասերը՝ «Աստանաւր յանկ ելեալ... կեղեքեն զազգս քրիստոնէից», «Այսպէս եւ հաւատարիմ մայրն... տկար անձամբ յանձն առի կա[տարել]» եւ ծաղկողի յիշ-ը։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 351ա (1604 թ., բոլորգիր, գրուած որպէս գրչութեան յիշ-ի շարունակութիւն. կազմողի ձեռքով) [կա]տարմամբ բանիւն Աստուծոյ վերջին կազմող սուրբ Աւետարանիս՝ յիշատակ տանուտէր եւ ըռայիս Վաջոյին, հօրըն՝ Նուրիջանին, եւ մօրն՝ Աղայբէկուն, եւ եղբայրն՝ Մուրատին, եւ կողակից նորայ՝ զՇախսաւլթան, եւ զորդիքն նոցա՝ զՅովանէս եւ ըզԳրիգորն։ Դարձեալ յիշեցէ՛ք զըռայիս Վաջօն եւ զորդիքն՝ զԱբրահամ<ա>ն եւ զՄանասէն, եւ զՆուրիջան։ Դարձեալ յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի ասացէ՛ք Վայջոյին, որ ետ նորոգ|351բ|ել զսուրբ Աւետարանս՝ յեշատակ իւրեանց, եւ իւրեանց ծնողաց արքայութիւն տացէ եւ յերկնից յարքայութիւն հրաւիրէ. ամէն։ Ի թվին Հայոց մերոց ՌԾԳ. (1604)՝ ձեռամբ սուտանուն Աբրահամին՝ Արծըկեցի իմ վարպետին, մի բերան Աստուած ողորմի ասացէ՛ք, Աստուած ձեզ եւ մեզ ողորմեսցի յիւր միուսանկամ գալուստ<դ>ն. ամէն։

Դարձեալ կրկին անկամ յիշեցէ՛ք ի Քրիստոս Վաջօն, Մուրատըն եւ եղբայրն՝ Աղայմէլիք, |352ա| որ փոխեցեալ է ի Քրիստոս, լի բերանով եւ Աստուած ողորմի ասացէ՛ք, Աստուած ձեզ եւ իւրեանցն ողորմի. ամէն։ Կացէ զսուրբ Աւետարանս անջի[ն]ջ յիշատակ ի դուռ Սուրբ Գէորգայ զօրայվարին եւ Սուրբ Յովանիսին։ Ով ոք հեռացուցանէ զսուրբ Աւետարանս կամ ծախելով կամ գրաւելով, կամ գողանալով, պատիճն Յուդայի առցէ եւ խաչ հանողաց։ Ով ոք զսուրբ Աւետարանս լաւ պահէ եւ խնամ արկէ, աւրհնի ի յԱստուծոյ եւ յամենայն սրբոց նորա. ամէն։ |352բ| Դարձեալ կրկին անգամ յիշեցէ՛ք ի Քրիստոս եւ Աստուած ողորմի ասացէ՛ք ըռէս Վաջօին, եղբօրն՝ Մուրատին, որդոյն՝ Աբրահամին, եւ Մանասին եւ Նուրիջ[ա]նին։ Դարձեալ յիշեցէ՛ք զԱբրահամն եւ զիւր որդիքն՝ զՆուրիջանն, զՄանասն, եւ զԹաթէոսն, եւ զկողակիցն՝ զԳուլոմն։ Յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի ասացէ՛ք, եւ որ զողորմին ասէ, Աստուած իւրն ող[ո]րմեսցի. ամէն։ Հայր մեր, որ՛՛։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք. Ա., էջ 134-5, Հմր 167։

2. 114ա (1669 թ., նոտգիր) Ի թվին ՌՃԺԸ.ին (1669) եւ մենք՝ Մուրատի որդիք Գրիգորս, Կակոս, Սահակս, միմեանց խետ սուլխ էղանք, թէ՛ Յեհանէսի մալի դիմաց, թէ՛ դռան ճանպխի դիմաց, որ հետ մէկի-մէկի այլ բան չի մնաց։ Այսուհետեւ խետ մէկի-մէկի դաւի չկայ։ Ինչ մարդ, որ այս բանիս փոշիման լինի, այսուհետեւ դաւի անէ, ՅԺԸ. (318) սուրբ հայրապետաց անէծք եւ նզովք առնու, զպատառն Յուդայի եւ մասն խաչ հանողաց առցէ եւ որոշեալ լիցի փառաց Որդոյն Աստուծոյ։ Աղէն ձեռօք Գուլահմատ վկայ, առաջնորդ տէր Սիմէօն վկայ, էրաշխաւորայ Սաֆարն վկայ, Գազողան Ղարիպջան վկայ, Խոռանից Մարտիրոս վկայ, Աստուած վկայ։

3. 352բ (1896 թ., շղագիր) Վաղարշապատցի Նիկողայոս Արամեանս զսոյն գրչեայ Աւետարանս զնախնեաց իմոց ընծայեցի Մատենադարանին Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի՝ ի յիշատակ ինձ եւ իմայնոց, որ գրեալ է ի թվին Հայոց ՋԽԶ. (1497), յԱխթամարայ վանսն։ Նիկողայոս Արամեանց, ի 1896 ամի, ի 10ն Ապրիլի, ի Վաղարշապատ։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառին սոսնձուած թերթիկին՝ «Հմր 837. Աւետարան, բոլորգիր, գրեալ ի թղթի ի թուին հայոց ՋԽԶ. (1497), յԱղթամար, ի ձեռն Մատթէոս աբեղայի, ի հայրապետութեան տեառն Ատոմայ. նուիրեալ Մատենադարանի Ս. Աթոռոյս ի Վաղարշապատցի պ. Նիկողայոսէ Արամեանց, յամի 1896։ Ունի զյիշատակարան ի վերջն», թերթիկի Բ. երեսին՝ «837/3534, ՋԽԶ.–1497, Մ[եսրոպ] եպիսկոպոս», պհպ. Աա՝ «3534»։

3535

ՄԱՇՏՈՑ ՁԵՌԱՑ, ԳԱՆՁԱՐԱՆ

ՄԵԾԿԵՐՏՈՒ ՎԱՆՔ ՋԾԷ. – 1508

ԳՐԻՉ՝ Յովանէս։

ԹԵՐԹ՝ 275։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԵ×12 (Ա 2, Բ 11, ԻԵ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18×13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13×9,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 98ա)։ ՏՈՂ՝ 15։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի կապիչներով եւ գամերով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կարմիր կտաւ, դռնակինը՝ շերտազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 155ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, խաչ (96ա)։ Զարդագիր՝ հանգուցագիր, մարդադէմ (7ա, 45ա), թռչնագիր (117ա)։ Գոյներ՝ կարմիր, վարդագոյն։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Ճաշոց։ ԺԶ. դ.։ ԱԲ (վջ.)՝ ստացուած 1 թերթի ընդլայնակի ծալումով։ Թուղթ 17×12,5 (զոյգ թերթի բացուածքինը). միասիւն (25×12). բոլորգիր (նմուշ՝ Աա). տող՝ 27։ Կարդալ՝ Բբ, Աա, Բա. «[Մարգարէութիւն Եսայեայ, ԾԷ. 13-21] – /// (անընթեռնելի 4 տող) [սրբութ]եան իմոյ։ [Եւ] ասասցեն... այլ ան[աւրէնք իբրեւ] զծով ծփեսցին եւ հանգիստ մի՛ գտցեն /Բա/ /// (2 տող) գոյ խաղաղ[ութիւն] ///»։ Բա, Աբ. «Պաւղոսի առաքելոյն [Առ Եփեսացիս, Դ. 17-28] – Արդ, [զայս ասեմ եւ ուխտեմ ի Տէր մի եւս] ձեզ զնոյն... տեղի սատանաի։ Որ գ///» (Տե՛ս Ճաշոց, Վաղարշապատ, 1872, էջ 123-5)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի մէջքն այլ կաշի՝ շուլալակարով ամրացուած փեղկերին. դռնակը, մէկական կապիչն ու գամն ընկած, կաշին տեղ-տեղ վնասուած, Բ. փեղկին անցքեր, կազմաստառը մաշուած եւ գունաթափ. թ. 1ից առաջ թափուած 3, ընդմէջ թ. 2-3ի 9 թերթ, թ. 42` հիմքից անջատ, թ. 124-5, 252, 265` կիսով հիմքից անջատ. ձեռագիրը եզրահատուած, որոշ լուսանցազարդեր (27ա, 30բ, 36ա) վնասուած, թ. 3՝ գրադաշտին այրուածքից առաջացած անցք, 3 տողի 1-3 բառ չիք, թ. 1-3՝ արտք. լս-ին մուգ շագանակագոյն հետքեր, գուցէ թանաք թափուած (՞), թ. 73-6՝ գրադաշտին, թ. 72-5՝ արտք. լս-ին ցեցի անցք, թ. 139-40՝ գրադաշտին, թ. 179-80, 199-200՝ արտք. լս-ին շագանակագոյն բծեր, թ. 229-31՝ գրադաշտին կաթոցի մուգ շագանակագոյն հետքեր. լուսանցակողերը սեւացած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-153բ [Մաշտոց ձեռաց]

ա. 1ա-6ա [Կանոն մկրտութեան] – (սկ.) /// տագ[ն]ապեսցի աներեւոյթ տանջանաւք... Եւ ասէ զաղաւթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած մեր, որ ընդրեցեր քեզ ժողովուրդ... /2բ/ ...Հաւր [ամե]նակալի հանդերձ կենդա/// |3ա| զճակատն ասե///. Եւղ անուշ հեղեալ...

բ. 6բ-26բ Կանովն համաւրէն պսակ առնելոյ – Պարտ է քահանային եւ փեսային, հարսինն... Եւ ասէ զաղաւթս. Աստուած յաւիտենական, որ զանզոյգս եւ բացորոշեալս զուգակցես ի սէր...

գ. 27ա-35բ Կանոն հաղորդութիւն տալոյ – Առնու քահանայն զփրկական խորհուրդն... Եւ ասէ զաղաւթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ, արարիչ ամենայն արարածոց, որ արժանի արարեր զամենայն հաւատացեալս...

դ. 35բ-44բ Կանովն տեառնական – Ածեն զխոստացեալն ի դուռն եկեղեցոյն... Ընթերցուած. յիՂեւտացոց. Որ կոչեաց Տէր զՄովսէս եւ խաւսեցաւ ընդ նմա...

ե. 45ա-64բ Կանովն զամենայն վաղճանեալսն յուղարկեն առ Քրիստոս – Ասեն կանոն զԵրկինք պ[ատմեն]... Եւ ասէ զաղաւթս զայս. Աստուած յաւիտենական անըսկիզբն, անեղ, անիմանալի, անհասանելի խորհուրդ...

զ. 64բ-72բ Երկրորդ աւուրն այգոյն – Գան ի գերեզմանն. Սաղմոս՝ Եղիցին ականջ քո ի լսել. Պաւղոսի առաքե[ալի] ի Թեսաղոնիկեցոց թղթ[ոյն]. Այլ մեք պարտիմք գոհանալ... 66ա Աղաւթք սրբոյն Բարսղի Կեսա[րա]ցո – Գոհանամք զքէն, Հա՛յր...

է. 72բ-91ա Կանովն յորժամ տղայ վաղճանի – Ասեն սաղմոս՝ Առ քեզ Տէր համբարձի... Քարոզ՝ Վասն ի վերուստ. եւ ասէ զաղաւթս. Սուրբ ես, Տէ՛ր Աստուած մեր, որ բնակեալդ ես ի յերկինս եւ բարեբանիս ի սրբոց քոց...

– 91ա-5բ Գանձ. ի մեռելթաղն ասա. եւ զիս՝ զանպիտան գրիչս յիշեա՛ («ՄԱՆՎԵԼՍ») – Մինդ ի յԷէն, Բանդ ի սկզբանէ... դուք բարով կացէ՛ք մընացէ՛ք. ողորմեա՛ց մեզ Տէր։

ը. 95բ-116բ Կանոն խաչ աւրհնեն – Բերեն յեկեղեցին, լուանան ջրով եւ ասեն սաղմոս... Ընթերցուած յԱռակաց. Երանեալ է այր, որ եգիտ զիմաստութիւն...

թ. 117ա-35բ Կանովն ջուր աւրհնելոյ յաւուր Յայտնութեան – Երթան ի ջուրն խաչիւ եւ մոմեղինաւք... Ընթերցուած յԵլից. Եւ խաղաղացոյց Մովսէս զորդիսն Իսրայէլի...

ժ. 135բ-53բ Կանոն Մեծի հինգշաբաթին Ոտնալուային. ըստ որում ասաց Յիսուս, թէ՝ Աւրինակ մի ետու ձեզ, զոր ասացեալ է տեառն Եփրեմի Խորին Ասորոյ, զոր թարքմանեաց սուրբ դիտապետն հայոց Գրիգորիոս Վկայասէրն – Ի տասներրորդ ժամուն ժողովին ի գաւիթս եկեղեցոյն... Քարոզէ սարկաւագն. Եւ եւս գոհութիւն եւ երկրպագութիւն մատուսցուք Տեառն մերոյ եւ փրկչին Յիսուսի Քրիստոսի...

Բ. 153բ-274բ [Գանձարան]

– 153բ-5ա Ցանկ Գանձարանիս – Ա. Սրբոց հրեշտակապետացն... ԼԸ. Յակոբայ Մըծբնայ հայրապետին։

ա. 155ա-8ա Ա. Գանձ սրբոց հրեշտակապետացն («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ խորհուրդ հրաշազան... անմարմնական զաւրացն արթնական ողորմեաց։

բ. 158բ-61բ Բ. Գանձ Յարութեանն Քրիստոսի. կիրակէի («ԱՌԱՔԵԼ») – Անժամանակ լոյսն արփիական, որ է ծընունդ Հաւր, Որդի եւ Բան... ողորմութիւն լիցի պարգեւեալ, ողորմ[եա՛]։

Ծնթ. Բոլոր գանձերի վերջում «ողորմեա՛» բառը յապաւումով, այսուհետ գրում ենք ամբողջութեամբ, առանց վերականգնման նշանների։

գ. 161բ-5ա Գ. Գանձ Դաւթեա մարգ[արէի] եւ Յակոբա («ԽԱՉՏՈՒՐ») – Խորք անքըննին, անճառ անհասին... եւ ազատել ի հրո գեհենին. ողորմեա՛։

դ. 165ա-8ա Դ. Գանձ սրբոյն Ստեփանոսի Նախավկային («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ հըզաւր անմահ թագաւոր... ՚ւ արժան առնել մեծաց պարգեւի. ողորմեա՛։

ե. 168բ-74ա Ե. Գանձ Պետրոսի եւ Պաւղոսի («ՍԱՐԳԻՍ ԳՐԻՉ») – Սուրբ Երրորդութիւն, ստեղծաւղ զաւրութիւն... քեզ փառս ի յերկրի, պատիւ ի յերկնի՝ ընդ քոյդ միածնի. ողորմեա՛։

զ. 174ա-8բ Զ. Գանձ Որդոց Որոտմանց. ասա՛ եւ զիս յիշեա՛ («ԳՐԻԳՈՐԻ Է ՍԱ») – Գառըդ երկնային, Հաւրըդ միածին... գանձիս ասողի եւ սրբագրողի՝ անմիտ Գրիգորի, / այլ եւ ստացողի եւ փոխարկողի, սիրով հայցողի. ողորմեա՛։

է. 178բ-81բ Է. Գանձ Յարութեանն Քրիստոսի («ԿԻՐԱԿԵԻ») – Կենդանարար Որդի Աստուծոյ... կեանս անբասիր եւ յոյժ բարեգոյն. ողորմեա՛։

ը. 181բ-5ա Ը. Գանձ Ճրագալուցի Ծնընդեանն Քրիստոսի Աստուծոյ («ՏԷՐ ՄԽԻ») – Տարփումն ըղձական, տոչոր անձկական... դրախտին բանալի վերըստին շնորհի. ծառն ի քէն ծաղկի։ Ող՛՛։

թ. 185ա-7բ Թ. Առաջի աւուր Ծնընդե[ան] («ԹԱՐԱՅ») – Թագըդ պարծանաց, թագաւոր զաւրաց... արարիչ բնաւի, Տէրդ ամենայնի. ողորմեա՛։

ժ. 187բ-90ա [Ժ.] Երկրորդ աւուրն («ՄԿՐՏԻՉ») – Մաքուր եւ անբիծ Սուրբ Աստուածածին... առ միածինըն քո միջնորդեալ. ողորմեա՛։

ժա. 190բ-4ա ԺԱ. Երրորդ աւուր Ծնը[ն]դեանն («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խընդութեան ձայն, բարբառ աւետեաց... փառաւորեալդ ի հրանիւթ սեռից մեզ բարէխաւս բնութեանս ազգակից. ողորմեա՛։

ժբ. 194ա-6բ ԺԲ. Կանոն թլփատութեան («ԳՐԻԳՈՐ») – Գոչումն ըղձագին, գովեստ քաղցրագին... եւ ամենայնին սրբոցն երամին, որ ի մէնջ պատւին. ողորմեա՛։

ժգ. 196բ-201ա [ԺԳ.] Յովանու Կարապետին («ԳՐԻԳՈՐԻ Է») – Գերագոյն բարի Փրկիչ աշխարհի... մեղաց թողութիւն գըրոց խնամողին եւ լաւ պահողին տալ ողորմութիւն. ողորմեա՛։

ժդ. 201ա-3բ ԺԴ. Կանոն թագաւորացն («ՏԱՍԱ») – Տէր տընտեսական տեսեալ նախնական... որ մեզ լոյս ծագեալ եւ լուսաւորեալ. ողորմեա՛։

ժե. 203բ-6ա ԺԵ. Գանձ Տեառնընդառաջին ասա՛ եւ զիս յիշեա՛ («ԳՐԻԳՈՐ») – Գովեալ եւ աւրհնեալ Աստուածըդ բարձրեալ... երգոյս երգաւղի, սիրով հայցողի, մասն ի պարգեւի. ողորմեա՛։

– 206ա-7բ Տաղ Գալստեան. [ասա՛յ] եւ զիս յիշեայ՛ – Քրիստո՛ս, փառաց թագաւոր / այսաւր եկեալ յընծայումն... քեզ փառս տալ ընդ սրբոցն։

ժզ. 207բ-10բ ԺԶ. Սրբոյն Սարգսի («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ փառաւք զարդարեալ... մանկանց սորա ուղ[ղ]ափառութիւն. ողորմեա՛։

ժէ. 210բ-3բ ԺԷ. Գանձ Կիրակէի. ասա՛ եւ զիս յիշեա՛ («ԳՐԻԳՈՐԷ») – Գերակա գընդին գոյից համայնի... բախումն սրտի, բարբառ մեղայի, զի Տէրն ողորմի. ողորմեա՛։

ժը. 213բ-6բ ԺԸ. Կանոն Վարդանանցն («ԳՐԻԳՈՐԻ Է») – Գոհաբանեալ Տէրդ ամենայնի... եւ երգողի բանիս աղքատին, / անմիտ Գրիգոր՝ բանի խընդողին. ողորմեա՛։

ժթ. 216բ-20բ ԺԹ. Գանձ Երկրորդ կիրակէին Աղուհացիցն («ԳՐԻԳՈՐԻ Է») – Գըթութեամբ իջեր Տէր եւ մարդ եղեր... Սիմոն Պետրոսին, սուրբ Յոհանիսին եւ Յակոբոսին. ողորմեա՛։

ի. 220բ-2բ Ի. Երրորդ կիրակէի («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ տիրական... մանաւանդ հայոց մեր ազգին տալ քաւութիւն եւ ողորմութիւն. ողորմեա՛։

իա. 223ա-5բ ԻԱ. Գանձ վասն մեծատանն («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ տիրական, որ նորոգեաց զաշխարհս ամենայն... մեզ այց առնել յաշխարհիս չարի. ողորմեա՛։

իբ. 225բ-8ա ԻԲ. Ի դատաստան եւ յայրին («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ անքընին... Լուսաւորչին Գրիգորի սըրբոյն. ողորմեա՛։

իգ. 228ա-31բ ԻԳ. Վեցեր<ր>որդ կիրակէին («ԳՐԻԳՈՐ») – Գոյիդ կատարեալ, Աստուծոյդ բարձրեալ... այլեւ երգողի, գանձիս ՚ւ ասողի, անմիտ Գրիգորի... զաւարտն ի բարի. ողո։

իդ. 231բ-4բ ԻԴ. Գալըստեանն. Ծաղկազ[արդի] («ՀԱՅՑԷՍ») – Համագոյական Հաւր սահման եւ Բան... յերկինս հանեալ, յաջմէ կացուցեալ. ողորմեա՛։

իե. 234բ-8ա ԻԵ. Գանձ թաղման ճրագալուցին («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խորհուրդ հանգըստեան եւթներ<ր>որդին... փեսայն յառնէ փառաւք զարդարեալ. ողորմեա՛։

իզ. 238ա-40բ ԻԶ. Կանոն Յարութեանն Քրիստոսի Աստուծոյ («ՄԿՐՏԻՉ») – Մարդասիրութեամբ Որդիդ միածին... ժողովրդեանս մեղաց թողութիւն. ողորմեա՛։

իէ. 240բ-3բ ԻԷ. Մեռելոցի աւուրն («ՏԷՐՈՒՆ») – Տէր տէրունական, տըւաւղ տիրական... Տէր ահա եկեալ. ողորմեա՛։

իը. 243բ-6բ ԻԸ. Կանոն Երրորդ աւուր («ԱԿԱՆ») – Արդ լուսաւորեա՛, արդ փառաւորեա՛յ... հաղորդ արարած, զազգ Հայաստանեայց. ողորմեա՛։

իթ. 246բ-8բ ԻԹ. Չորրորդ աւուրն («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ ձայնիւ ցընծալի... երկըրպագեմք մեք խոստովանեալ. ողորմեա՛։

լ. 248բ-52ա Լ. Նոր կիրակէի («ԳՐԻԳՈՐԻ Է») – Գաղտնի խորհըրդին գուշակեալ ի հին... երգոյս երգողի եւ սրբագրողի՝ անմիտ Գրիգորի, այլեւ ստացողի սիրով հայցողի եւ փոխարկողի, մասնի պարգեւի. ողորմեա՛։

լա. 252ա-5ա ԼԱ. Կանոն Մեծահրաշին («ՄԱԹԷՈՍԻ Է») – Միակդ ահաւոր, Տէր եւ զաւրաւոր... րամք սուրբ հանդիսի, նոր նորոգեսցի, հայոց աշխարհի. ողորմեա՛։

լբ. 255ա-7բ ԼԲ. Վարդավառին ասա՛ («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ մեզ յայտնեալ... արժանանայ Տեառն ողորմութեան. ողորմեա՛։

լգ. 257բ-9բ ԼԳ. Գանձ Փոխմանն Կուսին («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ արփիանըման փայլեաց հոգի... գըթալ ի մեզ աստ ՚ւ յապագային. ողորմեա՛։

լդ. 259բ-62ա ԼԴ. Սուրբ խաչին գանձ («ԱՌԱՔԵԼԻ») – Աւրհնեալ ես, փայտ, կանգնեալ ի յերկիրի... զխաղաղութիւն շնորհել աշխարհի, մեզ ողորմել յաւուրն ահեղի. ողորմեա՛։

լե. 262ա-7բ ԼԵ. Գանձ Վարագա խաչին ասայ («ԳՐԻԳՈՐԻ Ե ՍԱ») – Գլուխն եկեղեցոյ, վէմըն հաւատոյ... Աստուած եւ գըթայ եւ մեզ ողորմեա. ողորմեա՛։

լզ. 267բ-9ա ԼԶ. Գիւտ խաչին ասա՛ («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խաչի քո, Քրիստո՛ս, երկիր պագանեմք... ազատել յահագին հըրոյն. ողորմեա՛։

լէ. 269ա-72ա ԼԷ. Գանձ կիրակմտի («ԳՐԻԳՈՐԻ») – Գերամբարձ Աստուած, գովեալդ ի զաւրաց... սիրով հայցողի, գանձիս ՚ւ ասողի՝ անմիտ Գրիգորի... եւ մեղքն քաւողի. ողորմեա՛։

լը. 272ա-4բ ԼԸ. Սրբոյն Յակոբայ Մծբնա հ[այրապետին] («ՄԿՐՏԻՉ») – Մեծահամբաւ անուն գովելի... եւ ամենայն սըրբոց հանդիսին. ողորմեա՛։

Ծնթ. Ստ. լս-ներում կան կանոների համառօտ խորագրերը։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԷ. դ., շինծու բոլորգիր

275ա [Տաղ իմն] – (սկ.) ///ն մարմնոցն, որ ի երկինս են փառաբան / զԱստուածածին Բանին ծնաւղըն Մարիամ, / որ անդադար է բարեխաւս ազգի մարդկան։ / Դուք հայցեցէ՛ք ի Սուրբ Հոգոյն մաքրողական / [ե]ս հաւատովս վերայնամ յերկնից խորան, / զի Տէրն քաղցր է եւ բարի, / որդոց մարդկան անտես չառնէ / զգործս ձեռացն արարչութեան։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

116բ Եւ զիս՝ զանպիտան գրիչս՝ զՅովանէսս, յիշեցէ՛ք առ Քրիստոս։

274բ Փա՜ռք ամենասուրբ Երրորդութեան՝ Հաւր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ, յերից յաւիտեանս եւ անդր, քան զպայման յաւիտենին. ամէն։ Գրեցաւ սուրբ Մաշտոցս եւ Գանձս ի վանս Մեծկերտու՝ ընդ հովանեաւ Սուրբ Յակոբայ եւ Սուրբ Մինասայ, ի թըւականիս մերում ՋԾԷ. (1508), ձեռամբ յոգնամեղ եւ անպիտան գրչի՝ Յովանիսի։ Արդ, աղաչեմ զամենեսեան, որք կարդայք կամ տեսանէք, յիշեցէ՛ք ի սուրբ յաղաւթս ձեր զիս եւ զհայրն իմ՝ զՍտեփանոս քահանայն եւ զեղբայրսն իմ եւ /// (վջ.)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

154բ (1663 թ., նոտրգիր) Յիշատակ է. տէր Տեփանոսին է. յորդի Գրորին է։

275ա Յիշատակ է տէր Տեփան<ս>ոսին, իւր կողակիցին՝ Գոհարին, Կարապետին, Հրապետին, Մարտիրոսին, Խաթուն[ին]։ Թվին ՌՃԺԲ. (1663)։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝ «839/3535», «ՋԾԷ. – 1508, Մ[եսրոպ] եպիս[կոպոս]», մէջքին սոսնձած թղթին՝ «Մաշտոց»։

 

 

3536

ՄԱՇՏՈՑ ՁԵՌԱՑ

ԽՈՐԱՆԱՇԱՏՈՒ ՎԱՆՔ ՌՃԻԳ. – 1674

ԳՐԻՉ՝ Աւետիս քհյ։

ԹԵՐԹ՝ 134։ ՊՐԱԿ՝ Գ-ԺԸ×12 (Գ 2, Դ 4, Ե, Թ 10, Ա, Բ, Ժ, ԺԱ՝ թափուած, ԺԲ 9, ԺԸ 2)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ «TA» կամ թագ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20,3×16։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն, կարմրով սահմանագծուած (15×11)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 53ա)։ ՏՈՂ՝ 21։ ԿԱԶՄ՝ կարմիր լաթ, մէջքը՝ սեւ կաշի. աստառը՝ թուղթ (1950ականների)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ չգրուած սպիտակ թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր (91բ)։ Գոյն՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թ. 13-23՝ հիմքից անջատ, որոշ թերթեր սխալ կազմած, կարդալ՝ թ. 3, 133, 127, 126, 119, 118, 1, 2, 4, 11 (Գ, Դ, Ե. պրակք), 115, 117, 120, 122, 121, 124, 123, 125, 128, 129, 130 (ԺԷ. պրակ), 131, 132, 134 (ԺԸ. պրակ). թ. 3ից առաջ 30 թ. (Ա. Բ. պրակք 2×12+7 Գ. պրակից), ընդմէջ թ. 3ի եւ 133ի, թ. 126ի եւ 119ի 2ական թերթ, թ. 133ի եւ 127ի, 118ի եւ 1ի առնուազն 4 թերթ, թ. 47-8ի 1 թերթ, թ. 57-8ի 28 թ. (Ժ. ԺԱ պրակք 2×12+Թ.ից 1 թ.+ԺԲ.ից 3 թ.), թ. 132ի եւ 134ի 9 թերթ թափուած. գրադաշտը խոնաւութեան պատճառով մգացած, վնասուած, թ.1-2, 4-5՝ հիմքին մօտ, 30-8, 78-132՝ գրադաշտին, թ. 43-5՝ արտք. լս-ին ցեցի անցքեր, թ. 118, 127՝ արտք. լս.՝ պատռուածք. լուսանցակողերը սեւացած. թ. 68՝ վր. անկիւնը թափուած, ապա նորոգուած սպիտակ 2×2 սմ չափի թղթով, 3 տող թափուած, թ. 68-74, 114-134՝ վերից 2-8 տողի չափով թափուած մասերը լրացուած սպիտակ թղթով, գրադաշտը վնասուած, Բ. կազմաստառին սոսնձած որպէս էջանշան գործածուած տպագիր գրքի թերթից մի փոքրիկ մաս, վրան Սաղմոս ՃԺԸ. «Արա///ողորմու/// [զարդար]ութիւնս քո ու [սո]/// եմ ես՝ իմաստ[ուն]... Մանուկ էի ես եւ ///զարդարութիւնս քո /// [ա]րդարութիւն քո ար///»։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 3աբ, 133աբ [Կանոն պսակ աւրհնելոյ] – (սկ.) /// [Ընթերցուած յԵսաեա մարգարէէ, ԿԲ. 2-7]. յանուն նորա, զոր Տէր անուանեսցէ եւ եղիցիս պսակ վայլեչութեան... 3բ [Ընթերցուած ի Մաթէոսէ]. Եւ գնացին զհետ նորա ժողովուրդք բազումք... ըստ ամենայն վնասու։ Պատաս/// (2 թ.) 133ա [Աստուած մարդասէր, որ միայնդ ես բարերար] /// [պարսպե]ցուցէր կարողութեամբ, զարեգակն ճառագայթեցուցեր...

2. 127ա [Կարգ երրորդ ամուսնութեան, ձեռ. 953, 492բ] – (սկ.) /// [յանդի]ման քեզ եւ խնդրեն թողութիւն մեղաց կամայից եւ ակամայից, վասն որոյ բարերար Տէր տուեաց...

3. 127աբ, 126աբ, 119աբ, 118աբ, 1աբ Կանոն մեծի Յայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ի ջուր ածելոյ – Զկնի պատարագին երթան ի ջուրն... Ընթերցուած Չորրորդ թագաւորութենէ. Եւ ասեն արք քաղաքացին ցԵղիսէէ...

– 119աբ, 118աբ, 1ա [Աւրհնութիւն ջրոյ, զոր ասացեալ է սրբոյն Բարսղի հայրապետին Կեսարու Կապուտկացւոյ] – (սկ.) /// զտեղացեալ ջուրք, որ ի ծով երեւեցաւ ցամաքս ամենածին բուսով...(118բ աղաւնակերպ իջմամբ ուստի յառաջընթաց /// (3-4 թ.) 1ա /// Եղիսէիւ ջրով եւ [հր]ով ազատեցեր զիս ի ծառայութենէ...)

4. 1բ-2բ, 4ա-7բ Թ. Կանուն Յոհանն [Մ]անդագոյն հայոց կաթողիկոսի Կոչումն ապաշխարութեան – Երթայ մեղուցեալն ի դուռն եկեղեցւոյն... Ընթերցուած յԵսայեա մարգարէէ. Լուարո՛ւք, սրբեցարո՛ւք, ընկեցէ՛ք զչարիս անձանց ձերոց...

5. 8ա-17ա Ժ. Կանովն Մեծի հինգշաբաթին զապաշխարողսն յարձակելոյ – Գ. ժամն ժողովին քահանայքն զապաշխարողսն ի դուռն եկեղեցւոյն... Ընթերցուած յԵսայեա մարգարէէ. Եւ կատարեսցեն աւուրք սգոյ քո...10ա Աղօթք ի վերայ ապաշխարողաց [Բարսղի արքեպիսկոպոսի] – Տէ՛ր Աստուած, Հա՛յր ամենակալ... (միջից թափուած 1 թ.՝ 11բ «... կուսէն Մարիամու Աստուածածնէն։ Եւ յանձն /// 12ա [պատ]կերն ի դրախտն [ու]ստի եհան զեւթնեկի շնորհսն...»)։

6. 17ա-21ա ԺԱ. Կանովն քարոզ պատուիրանի, զոր էրկուցանէ (=զեկուցանէ) քահանան զժողովրդեանն՝ նախքան զսկիզբն խորհրդոյն – Առեալ զսուրբ Աւետարան ի կիրկս իւր եւ կարկառեալ զձեռն իւր եւ ասէ զաղաւթս. Լուարո՛ւք ինձ, որդեա՛կք իմ...

7. 21ա-32բ ԺԲ. Կանոն Մեծի Հինգշաբաթին երեկունն Ոտնալուային. ըստ որում ասաց Յիսուս, թէ՝ Օրինակ մի ետու ձեզ. Զոր արարեալ է սրբոյն Եփրեմի Խորին, զոր թարգմանեաց սուրբ հայրն հայոց Գրիգորիս Վկայասէրն – Ի տասներորդ ժամուն զկնի պատարագին ժողովին ի դուռն եկեղեցւոյն... սարկաւագն քարոզէ. Եւ եւս գոհութիւն եւ երկրպագութիւն մատուսցուք Տեառն մերոյ...

8. 32բ-46բ ԺԳ. Կանոն խաչ աւրհնելոյ – Բերեն յեկեղեցին եւ ասեն շարական խաչի ԴՁ... Ընթերցուած յԱռակաց. Երանեալ է այր, որ եգիտ զիմաստութիւն...

9. 46բ-50բ ԺԴ. Կանոն Տեառնական աղ աւրհնելոյ – Ածեն զնուիրեալսն ի դուռն եկեղեցոյն եւ առաջի սուրբ խաչին... Ընթերցուած Ղեւտացւոց. Եւ կոչեաց Տէր զՄովսէս եւ խօսեցաւ... (միջից թափուած՝ 47բ «...առաջի Տեառն եւ իբրեւ կատարեաց Դա[ւիթ] /// (3 թ.) 48ա զկաղս եւ զկոյրս, զի երանի լինիցիս, զի ոչ ունին...)։

10. 50բ Կանոն հաւ աւրհնելոյ – Սաղմոս. Տէ՛ր, Տէ՛ր մեր զի սքանչէ՛՛։ Եւ ասէ զաղօթս. Տէր Աստուա՛ծ ամենակալ...

11. 51ա-6ա ԺԵ. Կանոն հոգէհանգիստ. աղ աւրհնելոյ – Ասեն սաղմոս ի թիւ. Երանի որում թող[ութիւն]... ասէ զաղաւթս. Անկեալ եմք առաջի քո...

12. 56ա-7բ [ԺԶ.] Կանոն հաղորդ տալոյ – Առնու քահանան զփրկական խորհուրդն եւ զխաչն վառեալ առաջի... Հրաժարիմք ի սատանայէ եւ յամենայնի... մեղա՛ զօրութեամբ հոգւոյս խո[րամանկութեամբ] /// (վջ.)։

13. 58աբ [Ողբ ի Քերոբենց Յովանիսէ. ձեռ. 1989, 213ա – Յերէկ հողվերօքն անցայ] – (սկ.) /// բնաւ իսկի չխ/// / զինչ որ բարեկա///... ըզփառս աշխարհիս սիրես, / որ կորուստ է քեզ ամենի։

14. 58բ-63ա ԺԹ. Կանոն Այգալացին – Նախ երթան ի գերեզմանն եւ խաչ վառեն եւ Աւետարանաւ եւ բիւրմամբ խնկոց... Պօղոսի ի Թեսաղիկոնիկեցւոց թղթ[ոյն]. Այլ մեք պարտիմք գոհանալ զԱստուծոյ...

15. 63ա-72ա Ի. Կանոն Ամբիծք ասելոյ – Իսկ ամենայն երեկոյ խաչիւ եւ Աւետարանաւ եւ վառեալ մոմեղենօք երթան ի տուն ննջեցելոցն... Երանեալ են անբիծք ի ճանապարհի...

16. 72ա-5ա ԻԱ. Կանոն եւթններորդ աւուրն – Երթան ի գերեզմանն խաչիւ եւ Աւետարանաւ եւ ասեն սաղմոս. Տէ՛ր, լո՛ւր աղօթից իմոց... [Ընթերցուած] յԵսայեա մարգարէէ. Մխիթարեցէ՛ք ժողովուրդք իմ...

17. 75ա-85ա ԻԲ. Կանոն, յորժամ տղայ վախճանի – Այսպէս ուղարկեն առ Քրիստոս։ Ասեն սաղմոս գոբողայս Դ. Առ քեզ Տէ՛ր համբարձի... քահանայ ասէ զաղօթս. Սուրբ ես Տէր Աստուած մեր, որ բնակեալդ ես...

18. 85ա-7ա ԻԳ. [Կանոն երկրորդ աւուրն. ձեռ. 961, 92բ, Տղաթաղի այգելաց, ստ. լս.] – Իսկ երկրորդ առաւօտուն գան ի գերեզմանն։ Սաղմոս, կցուրդ. Եղիցի անուն Տեառն... Ընթերցուած յԵսայեա մարգարէէ. Զի ի Տեառնէ եղեց դարձ արդարոց...

19. 87ա-9ա ԻԴ. Կանոն տղաթաղի եւթնօրէացն – Եւթներորդ աւուրն գան ի գերեզմանն եւ ասեն սաղմոս. Առաքեաց զբան իւր... Եւ քահանայն ասէ զաղօթս. Աստուած յաւիտենական, թագաւոր անմահ, դու ես Տէր ամենեցուն...

20. 89ա-91բ [ԻԵ]. Կանոն զարմտիս, սերմն, շեղջ եւ հնձան աւրհնելոյ – Սաղմոս, կցուրդ. Հովիտք բազում. Փոխ. Քեզ վայե[լ է]... Ընթերցուած յԱռակաց. Պատուեա՛ Տէր ի քոյոց արդար վաստակոց...

21. 91բ-5ա ԻԶ. Կանուն պղծեալ տաճարի աւրհնել եւ շարժեալ սեղանոյն վերըստին աւրհնել – Մտանէ եպիսկոպոսն քահանայիւք հանդերձ, սարկաւագօք եւ հրամայէ զգետինն եկեղեցոյն լուանալ... Ընթերցուած յԵսայեա մարգարէէ. Հակառակորդն մեր կոխեցին զսրբութիւն...

22. 95ա-8բ ԻԷ. Կանուն յաւազան աւրհնելոյ – Հաստատեն զաւազանն ի տեղոջ իւրում եւ լուանան ներքոյ եւ արտաքոյ... քարոզի. Միաբան խնդրեսցուք ի Փրկչէն մերմէ, զի առաքեսցէ զշնորհս...

23. 98բ-9բ ԻԸ. Կանոն սկի[հ] եւ մաղզման աւրհնելոյ – Բերեն եկեղեցին, նախ լուանան ջրով եւ ապա գինով... քահանայն ասէ զաղաւթս. Աւրհնեալ ես Տէր Աստուած մեր, որ ետուր մեզ զնիւթս...

24. 99բ-100բ ԻԹ. Կանոն նոր դուռն աւրհնելոյ եկեղեցոյ – Հաստատեն ի տեղւոջ իւրում եւ ասեն սաղմոս. Խոստովան եղեր... ասեն զաղաւթս զայս. Տէ՛ր Աստուած, նորոգիչ գոյոց արարածոց, որ ի սկզբանցն...

25. 100բ Լ. Կանոն վասն հանդերձ աւրհնելոյ – Բերեն եկեղեցին, սաղմոս. Սիրեցից զքեզ, Տէ՛ր... ասէ զաղօթս զայս. Աստուա՛ծ բարձրեալ, որ զգեցուցեր զեկեղեցի քո լուսով...

26. 100բ-1ա ԼԱ. Աղօթք երաշտի, կարդա՛, որ անձրեւ գայ – Տէ՛ր Աստուած մեր, որ յաղագս առ քեզ նախանձու լուար Եղիայի մարգարէին...

27. 101ա-3ա ԼԲ. Կանոն խաչալուա առնել – Սաղմոս. Ի կարդալ իմում։ Ընթերցուած ի Չորրորդ թագաւորութենէ. Եւ ասեն այսպէս արք քաղաքացիքն...

28. 103աբ ԼԳ. Աղօթք, որ ինչ պեղծ կերակուր կերեալ իցէ – Տէր Աստուա՛ծ մեր, որ ի սուրբս հանգուցեալ եւ գովեալդ Իսրայէղի...

29. 103բ-4ա ԼԴ. Աղօթք ի վերայ երդմնահարց կարդա՛ – Աստուա՛ծ, որ մարդաբնակութիւն փոփոխական եւ տկար գիտես...

30. 104աբ ԼԵ. Կանոն զողկոյզ աւրհնելոյ, զայգոյ եւ զորթոյ – Տանին եկեղեցին, եւ քահանայն հոլոնին շուրջ եւ տան զնշանն տերունական ի ձեռս քահանայի միոջ... Աւրհնեալ է մարդասէրն Աստուած, որ վասն մեր մարդ եղեւ...

31. 104բ ԼԶ. Վասն խունկ աւրհնելոյ – Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած, որ ընկալար զխունկն ի ձեռացն Ահարոնի...

32. 104բ-6բ ԼԷ. Կանոն հատի պատարագի – Գոհանամք եւ փառաւորեմք զքեզ, բարերար եւ բազումողորմ Տէր...

33. 106բ-16բ [Աւետարանք Իւղաբերից, Բժշկութեան, Հանգստեան]

ա. 106բ-7բ Աւետարանն Իւղաբերից Մաթէոս [ԻԸ. 1-20] – Եւ յերեկոյի շաբաթուն յորում լուսանայր միաշաբաթին...

բ. 107բ-8ա Աւետարան Բժշկութեան [Մտթ. Թ. 27-34] – Եւ մինչդեռ անցանէր ընդ այն Յիսուս, զհետ եղեն կոյրք...

գ. 108ա-9ա Աւետարան Հանգստեան [Մտթ. ԺԳ. 36-52] – Յայնժամ թողեալ Յիսուս զժողովուրդսն, եկն ի տուն...

դ. 109ա-10ա Աւետարան Իւղաբերից Մարկոս [ԺԵ. 42-ԺԶ. 8] – Եւ իբրեւ երեկոյ [եղեւ, քան]զի ուրբաթ էր...

ե. 110ա-1ա Աւետարան Բժշկութեան Մարկոս [Ա. 21-34] – Եւ մտանեն ի Կափառնաում եւ իսկ եւ իսկ ի շաբաթուն...

զ. 111աբ Աւետարան Հանգստեան [Մրկ. Դ. 26-33] – Եւ ասէր. Այսպէս է արքայութիւն Աստուծոյ. որպէս զի այր մի արկանիցէ...

է. 111բ-2բ Աւետարան Իւղաբերից Ղուկաս [ԻԳ. 50-ԻԴ. 12] – Եւ ահա այր միատուն Յովսէփ, որ էր նախարար...

ը. 112բ-3ա Աւետարան Բժշկութեան [Ղուկ. Դ. 31-42] – Եւ էջ Կափառնաումն ի քաղաքն Գալիլեաց...

թ. 113ա-4ա Աւետարան [Հան]գստեան [Ղուկ. ԺԲ. 32-48] – Մի երկնչիր հօտ [փո]քրիկ, [զ]ի հաճեցաւ Հայր...

ժ. 114ա-5բ Աւետարան Իւղաբերից Յովհաննու [ԺԹ. 38-Ի. 18] – Յետ այսորիկ աղաչեաց զՊիղատոս Յովսէփ, որ Յարիմաթեայն էր...

ժա. 115բ-7բ Աւետարան Բժշկութեան [Յովհ. Ե. 1-30] – Յետ այսորիկ տօն էր հրէից...

31. 117բ, 120աբ, 122աբ, 121աբ, 124աբ, 123աբ, 125աբ, 128ա-32բ Ի կատարած. Սաղմոս ի Դաւիթ ԺԸ. 1 – ԼԵ. 6] – Երկինք [պատմեն] զփառս Աստուծոյ... Տէր յերկինս է ողորմութիւն քո եւ ճշմարտութիւն քո մինչեւ յամպս. ալելուա, ալելուիա։

Ծնթ. Ստ. լս-ներում կան կանոների համառօտ խորագրերը։

Տե՛ս Մայր Մաշտոց, հտ. Ա., գիրք Ա., Ժ. դար, աշխ. Գէորգ Տէր-Վարդանեանի, Սբ. Էջմիածին, 2012։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

134ա /// (8 տող) կարեւոր ///Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի ս /// (1 բառ) յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Որ ետ կարողութիւն տկար եւ տարտամ անարմար սուտանուն Աւետիս քահանայ, ըստ իմում կարի օրինակեցի Մաշտոցս ի թուականիս հայոց ՌՃԻԳ. (1674), ի հայրապետութեան տէր Պետրոսի եւ յաթոռ Խորանաշատու /// (6 տող) /// ք յիշեցէք զիս եւ ծնօղքն իմ՝ Հասան, եւ մայրն [ի]մ՝ Սառիկն, եւ որդին /// տէր Մարգարէ[ն], Մարտիրոսն /// [Ովաննեսն, Մկրտիչն, դստերքն]* իմ՝ Սառիկն, Նազլուխ[անն], Հուռումսիմէն, Եղիսաբեթն, Հեղնարն, որ փոխեալ են առ Տէր։ Եւ անարժան Աւետի[ս] երէց եւ կենակից իմ Թանկազիզն եւ որ |134բ| /// (2 տող) Մելքի[ս]եթն, եւ զիս՝ /// մեղապարտս յիշեցէ՛ք եւ անմեղադիր լերո՛ւք սղալանաց սորայ (՞) /// (1 տող անընթեռնելի) եւ ամենայնի, որ ի սմին։ Պակասութիւն կա///ն, զի ոչ եթէ արար /// (1 բառ), ապա կար մեր այսչափ [է]ր. դարձեալ անկ[ա]նիմ առ ոտս ձեր՝ անմեղադիր լերո՛ւք, եթէ թողէք զիս եւ ոչ ծաղր առնէք, թողցէ եւ ձեզ Հայրն ձեր երկնաւոր զանցա[նս] ձեր. ամեն, որ եւ աւրհն[եալ/// (2 տող) ///ոց /// (2-3 բառ) առաք/// (2 բառ) Երրորդ[ութեան] /// վասն Տեառն մերոյ ///սմանացն ի յաւարտ բանի ասասցուք Հայր մեր, որ. ամէն։

*Ծնթ. Վերականգնել ենք ըստ ԺԷ. դ. յիշ-ք, Գ., էջ 707, Հմր 1075՝ նոյն Աւետիսի գրած՝ ՄՄ 262 ձեռագրի 42բ էջի յիշատակարանի։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 8բ լս. (1785 թ., նոտրգիր) Ես՝ տիրացու Դաւիթս, գիրեցի թվին ՌՄԼԴ. (1785)։

2. 134բ (ԺԸ. դ., անարուեստ նոտրգիր) Յիշայտակ է, Նէկօ: Յիշատակ է Նիկողոս վարդայպետին այս Մաշտոցս ի տւել ի ձեռըն տեառն Մէլիքսէթին։ Օվ որ կարդայ, միբերան ողոր[մ]ի ասէ, Աստուած ողոնի բուն (՞) յիմոյ. Տէր։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «844, 3536», «ՌՃԻԶ. – 1674, Մ[եսրոպ] եպիս[կոպոս]»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 42բ, 43ա՝ այբուբեն, առանձին տառեր, «ին նուաստ տտանարժան», 90բ՝ «Տէր, օյ, շատ է այս Մաշտոց»։

 

 

3537

ՅՈՎՀԱՆՆԷՍ ԴՐԱՍԽԱՆԱԿԵՐՏՑԻ, ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅՈՑ

ԷՋՄԻԱԾԻՆ ՌՄԻ. – 1771

ԳՐԻՉ՝ Պետրոս Բերթումեան։

ԹԵՐԹ՝ 230 (գրչի էջակալում՝ 3-458, որ է՝ 5ա-230բ). չգրուած՝ 1բ, 4բ։ ՊՐԱԿ՝ Ա-Շ×10 (Ա, Շ 12, Ժ, Ի 8)*։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ «AL MASSO», թագով պսակուած ոճաւոր զինանշան, ներսում թագակիր թեւատարած արծիւ, ներքեւում՝ «GIOR MAGNANI» (թ. 5-128), այլ թուղթ՝ թ. 129-230. կապոյտ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,8-19×13։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, սեւ մատիտով սահմանագծուած (15×10-10,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 108ա)։ ՏՈՂ՝ 22։ ԿԱԶՄ՝ ստուարաթուղթ, մէջքը եւ փեղկերի ծայրերը՝ կանաչ դրոշմազարդ կաշի. աստառը՝ թուղթ (ԺԹ. դարի)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ-Դ՝ չգրուած թուղթ, ԺԹ. դ-ի, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Գոյներ՝ կարմիր, սեւ, բալագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, որոշ տեղերում թանաքը մգացած, թ. 10-3՝ վր. լս-ին՝ դեղին հետքեր. թերթերը վերջից՝ վնասուած. կազմի ստուարաթուղթը, մէջքն ու եզրերը՝ մաշուած, քերծուած։

* Ծնթ. Ժ-Շ՝ պրակակալուած տասնեակներով՝ Ժ, Ի, Լ...:

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

5ա-222բ [Խոր. 1ա] Պատմութիւն Յովհաննու Զ. (6) կաթուղիկոսի Դրասհոնակերտցւոյ (այսպէս)՝ գրեալ յամի Տեառն 900, արտագրեալ ի Պետրոս վարդապետէ Աղամալեանց Նախիջեւանցւոյ՝ միաբանէ Սուրբ Էջմիածնի, յամի Տեառն 1771

Տե՛ս ձեռ. 1893, 2ա-127բ։ 1/չիք։ 2/չիք։ 3/5ա-222բ (վջ. այլ՝ Արդ, այսքան բան ձեզ յինէն բաւականասցի, բայց անարժանս ես եւ հեղգ ապաշաւան Յովհաննէս նուաստ կաթողիկոս Հայոց աղաչեմ)։

– 223ա-30բ Ցանկ երեւելի անուանց եւ գործոց – Աբաս՝ եղբայր Աշոտոյ՝ իշխանաց իշխանի կարգի սպարապետ... |||ռաջին Յոթմսոյ նստի կաթողիկոս։ 134։*

* Ծնթ. Լս-ներում բովանդակութեանը վերաբերող կարմրագիր նշումներ։ Տե՛ս Յովհաննէս Դրասխանակերտցու Հայոց պատմութիւնը. ուսումնասիրութիւն եւ բնագիր, աշխ. Գէորգ Տէր-Վարդանեանի, Մատենագիրք հայոց, հտ. ԺԱ., Ժ. դ., Պատմագրութիւն, Անթիլիաս-Լիբանան, 2010, էջ 317-584. ձեռագրիս մասին՝ էջ 327։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

Տե՛ս խորագիր՝ 1ա։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

2ա (1892 թ., շղագիր) Ազդ. զՅովհաննու Զ. Պատմաբան կաթողիկոսի զգեղեցկահիւս եւ բազմավէպ պատմութեան ձեռագիր սոյն այս օրինակս մարգարտաշար գրուածով եւ կարմրաներկ գլխակարգութեամբ որոշեալ եւ բացայայտիչ համառօտ տեղեկութեամբք, որ ի լուսանցս լուսաբանեալ, ի ձեռս բերելով ի բարեկամ |2բ| քահանայէ ումեմնէ Արմաւրիցւոյ, նուիրիմ գրադարանի Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի՝ ի մշտնջենաւոր յիշատակ, որ արտագրեալ է ըստ աւանդութեանն ի միաբանէ Սուրբ Էջմիածնի՝ ի Պետրոս վարդապետէ (ապա՝ եպիսկոպոս) Աղամալեանց նոյն եւ Բերդումեանց Նախիջեւանցւոյ |3ա| յամի Տեառն 1771, յընտիր եւ ի պատուական օրինակէ Սիմէօն եպիսկոպոսի Երեւանցւոյ (ապա՝ կաթողիկոս)։

Պատմութիւն մատեանս յուսամ թէ կարի կարեւոր համարեսցի ի բաղդատելն ընդ այլ օրինակաց։ Ուստի եւ ընդունելութեան արժանի համարեսցի այս դոյզն նուէրն |3բ| զայս եւեթ աղաչեմ եւ խնդրեմ յընթերցողաց մատենիս յիշել նախ զբազմաշխատ գրող եւ արտագրող մատենիս եւ ապա զիս՝ զնուաստ պաշտօնեայս Հայաստանեայցս եկեղեցւոյ՝ զմիաբանս Սուրբ Էջմիածնի, զժողովողս ազգային հնութեանց եւ բեւեռաձեւ արձանագրութեանց, Արարատեան նահանգի եւ այլոց |4ա|, ի 1870-1887։ Անդամ սինօդի Սուրբ Էջմիածնի եւ ի 1887 ամէ ցայս 1892 նահանջ ամն առաջնորդ հայոց Շամախոյ եւ Բագուայ վիճակին՝ Մեսրովբ արքեպիսկոպոս Սմբատեանց Նախիջեւանցի։ Եւ զձեզ յիշեսցէ Տէր յաւուրն վերջնում. ամէն։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ պհպ. Աա, 9ա, 219բ, 222բ սեւ թանաքով բոլորակ, մէջը եպիսկոպոսական խոյր խաչուած գաւազաններով, ներքեւում՝ «1871», շուրջանակի՝ «ՄԵՍՐՈՎԲ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍՄԲԱՏԵԱՆՑ ՆԱԽԻՋԵՒԱՆՑԻ»։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ «877, 3537», «ԺԹ. Մ[եսրոպ] եպիս[կոպոս]»։

 

 

3538

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՊՕՆԱ, ՁԵՌԲԱԾՈՒԹԻՒՆ ՅԵՐԿԻՆՍ

ԱՄՍՏԵՐԴԱՄ ՌՄԶ. – 1757

ԳՐԻՉ՝ Յովակիմ Ռաֆայէլեան Ղափանցի։

ԹԵՐԹ՝ 168 (գրչի էջակալում՝ 1-206, 223-348, որ է՝ 2ա-168ա). չգրուած՝ 1բ, 168բ։ ՊՐԱԿ՝ 1-15×12 (2, 12՝ 10, 15՝ 4)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ ցանկապատի մէջ արջ՝ ձեռքին սուր, զինուորական՝ ձեռքին տապար, վերեւում՝ «Pro Patria», ներքեւում «D&CT» կամ թագ, ներքեւում «CR»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20×15,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, սեւ մատիտով սահմանագծուած (13,5-14×8,7, ստ. լս.՝ յիշագրեր)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 46ա)։ ՏՈՂ՝ 25 (թ. 1-58), 24 (թ. 59-168)։ ԿԱԶՄ՝ կարմիր լաթ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ թուղթ (1950ականների). լուսանցակողերը՝ դարձդարձիկ գծերով։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+Գ՝ չգրուած սպիտակ թուղթ, մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. 18բ՝ թանաքը լղոզուած, գրեթէ բոլոր թերթերի լս-ներին խոնաւութեան հետքեր, 60բ-1ա՝ հիմքի մօտ սնկի հետքեր, թ. 168՝ ստ. անկիւնը պոկուած, թ. 165-8՝ գրադաշտին դեղին հետքեր. լուսանցակողերը սեւացած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1. 1ա, 2ա-164բ [Տիտղ.] Ձեռբածութիւն յերկինս՝ պարունակօղ զգացմանց սրբազանիցն հարց եւ հնագունից իմաստասիրաց, յօրինեցեալ աշխատութեամբ տեառն Յոհաննու Պօնաի՝ վսեմագունոյ քարտինալի ս[ուրբ] ե[կեղեցւոյն] Հ[ռոմայ], եւ թարգմանեցեալ ի հայկական բարբառ ի Վարդանայ Յունանեան, յամի ներմարմնութեան Տեառն 1671 եւ ըն[դ] թուաբերութեան Արամազնւոյ 1120, ի հայրապետութեանն լուսահեղոյս գայոհին (=գոհոյին) Սրբոյ Էջմիածնի՝ տեառն Նահապետի՝ հօրն մերոյ՝ սրբոյն Գրիգորի Լուսաւորչի փոխանորդի, եւ ամենայն հայոց ինքնագլուխ հովուապետի, յԱմսդէլրօդամի

– 2ա-5ա [Առաջաբան հրատարակչի] – Յամի Տեառն մերոյ՝ Յիսուսի Քրիստոսի 1705, իսկ ըստ հայոց՝ 1154՝ Օգոստոսի 7, Մարգաց 5, յԱմստերդամ քաղաքի տպագրեցաւ այս գիրք... գերազանցութեան ձերում ծառայ անպիտան Վարդան Յունանեան, Ծնունդ Գռզուեան, Ք. Հ.։

– 5բ-7բ Յառաջաբանութիւն յօրինողի մատենիս – Երկուք են, զորս նսկզբան մատենկանս այսուիկ փոքեր... զի մի՛ ասացեալքն իմ պակասութեամբ առմանց պատկառիցեն։

– 8ա-11բ Առ ընթերցօղս հայկազինս Վարդան Յունանեան. Մ. Հ. – Համահետեւելով իմ առից քրիստոսավիպի կնոջն աւետարանականի... զուարթունակիւ ոգւով ընկալարո՛ւք զտուրս, եւ զիղձս տուողիս. ո՛ղջ լերուք։

ա. 11բ-5բ Ձեռբածութիւն յերկինս։ Գլուխ Առաջին. Յաղագս վերջնոյ վախճանին մարդոյ, որքան չար իցէ ստերիւրելն յայնմանէ, որովք միջնորդիւք եւ որով կարգաւ ժամանեցի առ նա – Առ յերկինն ածել ձեռբ առաջադրեալ է իմ, ո՜վ երջանիկ ընթերցող... ոչ ինչ շահ է անդ, ուր գոյ վնաս փրկութեանն։

բ. 15բ-20ա Գլուխ Բ. Որ տենչայ բարեկեցութեան, առ ընտրել պարտի զոմն կրթիչ վարուց իւրոց, թէ որպիսի ոք պարտ իցէ գոլ նա։ Գործք աշակերտին – Ոչ ինչ առաւել հարկաւոր է սկսանողին ծառայել... եթէ կամիցիս անըստգտանելի վարկանել զքեզ ամենից աչաց։

գ. 20ա-7ա Գլուխ Գ. Յաղագս մաքրեցութեանն ի մեղաց։ Մերկանելիք են ըղձմունքն ձկտեցեալք առ նոսին եւ յոռութիւնքն կրճատելիք։ Չիք գործադրողագոյն տեղ յոռութեանց, քան զմահուան եւ զյաւիտենականութեան մտախոհումն – Ի վերջնոյ վախճանէն արտուղի մարդն, մինչ մեղանչէ... եթէ զկեանդ քոյ իսկօրէն ոչ վերանորոգես, կարծրագոյն քան զապառաժն ես։

դ. 27ա-30ա Գլուխ Դ. Յաղագս որկորոյ, չարն նորին եւ դեղ, որք իցեն նշանք յաղթեցելոյ որկորոյն – Զնախապետականն մարտ ընդդէմ մոլութեան որկորոյն... այլ ի կատարելութիւն ողջախոհութեանն։

ե. 30ա-4ա Գլուխ Ե. Յաղագս բղջախոհութեան, որքան գար[շ]ելի իցէ մոլութիւնս այս, որքան դիւր իցէ անկումն ի նոյն եւ զիարդ խորշելի։ Հեշտութեանց ոգւոյն հետազօտելի է, որ զտագունեղն է – Չիք մոլութիւն գարշելագոյն սմին, չիք յորմէ առաւելագոյն պատկառեսցուք... զամենայն փափկութիւնս եպերել։

զ. 34ա-8ա Գլուխ Զ. Յաղագս ագահութեան, չարութիւն նորին կաշկանդի, բաղդատութիւն տնանկին եւ հարստին, հարստութեանցն ստութիւն եւ ունայնութիւն – Այս է ագահութեանն ամենաչար խարդախութիւնն, զոր... եթէ յարաժամ մտածեսցես գոլ քո մահկանացու։

է. 38ա-45բ Գլուխ Է. Յաղագս բարկութեան, տիպ բարկացողին, գործ, պատճառք եւ տեղքն բարկութեան – Բարկանամ բարկութեանն. սա միայն է արդար բարկութիւն... ոչ ճանաչելն զզրպարտութիւնն, քան թէ ներելն։

ը. 45բ-8ա Գլուխ Ը. Յաղագս նախանձու եւ ծուլութեան, ստորագրութիւն երկոցունցն եւ սպեղանումն – Նախանձն, վրէժխնդիր ինքեան, նախ զիւրն աղիս խարշատեալ քայքայէ... արա՛ զոր կարես, զամենայն կարասցես. Աստուած օգնէ արարողին։

թ. 48ա-54ա Գլուխ Թ. Յաղագս հպարտութեան եւ ամբարտաւանութեան եւ սնափառութեան, գաղափար հպարտին, ունայնութիւն արժանապատուութեանց եւ վտանգ, փքացման չարիքն եւ սպեղանի նորին – Մոլութիւնքս այսոքիկ՝ հպարտութիւն, անբարտաւանութիւն եւ սնափառութիւն... մինչ ծանիցես զքեզ, գոլ ոչինչ։

ժ. 54բ-8բ Գլուխ Ժ. Յաղագս բովանդակի մարմնոյն եւ զգայութեանց արտաքնոց համոզման, որքա՞ն ներելի իցէ մարմնոյ ճնշել զթոյլատրութիւնն աչաց, փառամոլութիւնն զգեստուց դատապարտի – Զառողջարարս զայս եւ զողջամիտս վերընկալ զգաղափար կենաց... յիմարական ամբարտաւանութիւն է վերածածկել զողբն ոսկեաւ։

ժա 58բ-63բ Գլուխ ԺԱ. Յաղագս պահպանութեան լեզուին, որքանւո՞յ միտի իցէ եւ որքա՞ն դժուարին։ Զի՞նչ պահելի ի խօսս եւ յորոց խորշելի։ Զիա՞րդ բառնալի իցէ մոլեկան լեզուն այլոց – Այնքանում միտի է պահպանութիւն լեզուին, մինչ զի մեծագունիւ... եթէ կարծես կարել քո արհամարհել։

ժբ. 63բ-7ա Գլուխ ԺԲ. Յաղագս ներքնոց զգայութեանց, կիրառութիւն կարծեաց։ Բարեօք մտածմամբք տոգորել պարտ է զմիտն։ Յաղագս սանձահարելոյ ախորժակին զգայականի եւ մոլարից ըղձականութեանց նորին։ Զանազանք՝ առ նոյնն պատուէրք – Նայսմ շարժի, մանաւանդական ծխնի իմաստութեանն... եթէ բարւոք ատեսցես, կորուսցես, եթէ չարւոք՝ սիրեսցես։

ժգ. 67բ-71ա Գլուխ ԺԴ. (=ԺԳ.) Յաղագս սիրոյ։ Ո՞ր իցէ բնութիւն նորին, ո՞րք պատճառք եւ ո՞րք իցեն գործք։ Յաղագս նորին սպեղանւոյն։ Վերաբերութիւն ինչ յաղագս ատելութեան – Սէրն բարեհաճութիւն բարւոյն է... զի ոչ ոք այնքան վնասեաց քեզ, որքան դու ինքդ։

ժդ. 71բ-4բ Գլուխ ԺԴ. Յաղագս բաղձանաց եւ փախստեան։ Որում բաղձալի եւ յորէ փախչելի իցէ – Երջանիկ է այրն, որ ենթադրեցեալ եւ հնազանդեցեալ է Աստուծոյ... զոր պարտիցես թշնամանել, բաց ի մեղաց։

ժե. 75ա-8բ Գլուխ ԺԵ. Յաղագս ուրախութեան եւ տրտմութեան։ Զիա՞րդ ուրախանալ պարտի այր բարի, ոչ տրտմի, որ զամենայն նախատեսանէ։ Զանազանք սպեղանիք ցաւոյն – Այնպէս ուրախանալ պարտիս, թէ նուրախութեան քում... մինչ մարտնչէր ինքն ընդդէմ ալեացն հզօրեղապէս։

ժզ. 79ա-80բ Գլուխ ԺԶ. Յաղագս յուսոյ եւ յուսահատութեան։ Զիա՞րդ համոզել մարթիցէ զերկաքանչիւրն – Յոյսն ունայն եւ սուտ է... տառապանն իք (՞) առիթ առաքինութեան։

ժէ. 80բ-4ա Գլուխ ԺԷ. Յաղագս երկիւղի, որքա՞ն ունայն իցէ եւ որո՞վ պատճառաւ յաղթահարիցի։ Խորշել յանդգնութեանց մարթէ։ Վերստին փոքր ինչ վերյաւելումն, յաղագս բարկութեան – Մեծագոյն մասն մահկանացուացս մինչ ոչ է ներկայ չար ինչ... ոգին խաղաղական, թէ միշտ ցնծայ եւ յարաժամ յաղթանակէ։

ժը. 84ա-8բ Գլուխ ԺԸ. Յաղագս զօրութեանց հոգւոյն բանականի։ Զսպելի է իմացն ի հետաքրքրութեանց, որո՞ւմ մակացութեան պարապիչ պարտիմք նախապետաբար։ Որքա՞ն չար իցէ զննել զվարս այլոց։ Զդատողութիւնս օտարաց եպերել մարթիմք։ Վասն զլացման կամացն – Տուաւ քեզ յԱստուծոյ կարողութիւն իմանալոյ... զոչ կամեցօղն քարշէ։

ժթ. 89ա-92բ Գլուխ ԺԹ. Յաղագս կացութեան զարգացողացն։ Զանազանք զօրավիգք զարգացման։ Հաշումն ժամանակի եւ կիրառութիւն նորին։ Ներկայութիւնն Աստուծոյ ցուցանի գոլ հարկաւոր – Եթէ ցանկաս լինիլ բարի, նախկնաբար հաւատա՛, չար գոլ զքեզ... եւ երանի թէ երբեմն ժամանեցես։

ի. 93ա-8բ Գլուխ Ի. Յաղագս բարւոյն միաւորութեան։ Փախչելի է յընկերակցութենէ չարաց։ Մոլութիւնք աշխարհի քանի՞ք եւ ո՞րք իցեն։ Ջանն զարգացելոյն է շահումն առաքինութեանց։ Նշանք ոմանք վերաշահեցելոյ առաքինութեանն – Ամենամեծ նշան բաղադրեցելոյ մտին... ոչ երբեք անցանէ, այլ գոյ միշտ ներկայ։

իա. 98բ-102ա Գլուխ ԻԱ. Յաղագս աստուածաբանականաց առաքինութեանց։ Հաւատն դրուատելի է հանդերձ գործովք։ ՆԱստուծում միայնում դնելի է յոյսն։ Առիթք սիրոյն, որ առ Աստուած։ Սէր ընկերին բարեառնութեամբ ցուցանի։ Քաջալերութիւն յորդորական առ ողորմութիւնն – Սիւն եւ խարիսխ այլոց առաքինութեանց եւ հիմն քրիստոնէականի կենին է հաւատն... թշնամին կարէ ասպատակել զտունդ, զերկինն՝ ոչ կարէ։

իբ. 102ա-4բ Գլուխ ԻԲ. Յաղագս խոհեմութեան, հարկաւորութիւն նորին եւ դժուարութիւն։ Գործ՝ առն խոհեմի – Որպէս ոչինչ գործ ճարտարապետին ուղղապէս յառաջանայ թարց գծի... զոր չկարէ գովել, եթէ ոչ կատարեսցի։

իգ. 104բ Գլուխ ԻԳ. Յաղագս արդարութեան եւ կրօնի, ներգործութիւն երկաքանչիւրոյն։ Զի՞նչ իցէ ապաշխարութիւնն եւ նորո՞ւմ կայասցի – Արդարութիւնն է վերնական իմն առաքինութիւն... անդրահեղու ի մերձաւորսն։

Ծնթ. Գլուխք ԻԴ-ԻԵ.՝ չիք, յիշատակարանում (167բ) գրիչը բացատրում է, որ տպագիր գաղափար օրինակը թերի է եղել։

իդ. 105ա-9ա Գլուխ ԻԶ. Յաղագս սիրելութեան։ Որո՞վք առիւք պաշտելի իցէ։ Պատուիրանք ոմանք առեզառմու երթեկցութիւնն պատկանելիք – Չիք ինչ առաւել հարկաւոր առ կեանն մարդկային... ծիծաղին եւ հեշտանան։

իե. 109ա-11ա Գլուխ ԻԷ. Յաղագս առատաձեռնութեան։ Զի՞նչ իցէ եւ զիա՞րդ ի կիրառնելի, զիա՞րդ զանազանիցի ի մեծյարգոյութենէ – Ոչ կոչեմ առատաձեռն զայն, որ բարկացեալ է... զոր պարգեւէ այլոց եւ ծախէ։

իզ. 111ա-4բ Գլուխ ԻԸ. Յաղագս արիութեան։ Ո՞րք իցեն առք նորին։ Խոտելի գոլ մահն յառնէ արիականէ – Մեղկունք են սիրտք մարդկայինք, եւ տկարազգած է բնութիւնն... եթէ ոչ մեռցիս զօր հանապազ։

իէ. 114բ-6բ Գլուխ ԻԹ. Յաղագս մեծասրտութեան կամ մեծոգիութեան։ Ստորագրութիւն առն մեծասրտի – Զմեծ իմն բացագանչէ ինքեամբ իսկ անուամբն... եւ ոչ կարի կարգէ, որ շատանայ ինքեամբ։

իը. 117ա-22ա Գլուխ Լ. Յաղագս համբերութեան։ Առիթք նորին եւ գործունակութիւնն։ Ցուցակ ճշմարտի համբերութեանն։ Յորդորակ եւ խրատաբանութիւն առ ի կրել զամենայն չարս։ Հարկաւորութիւն յարատեւութեան – Համբերութիւն է առաքինութիւն իմն, որով զչարիս յաւիտենիս... գիտասցես միշտ գոլ տեղի աճման առաքինութեան քոյոյ։

իթ. 122ա-4ա Գլուխ ԼԱ. Յաղագս բարեխառնութեան։ Որքա՞ն ինչ բաղհիւսիցէ նմին, ամօթխածութիւնն։ Յաղագս պահեցողութեան եւ ողջախոհութեան – Բարեխառնութիւնն իշխէ փափկութեանց, որք ի ճաշակէ... կորնչի, որ կարի սիրօղն է իւրոյն գերեզմանի։

լ. 124ա-5բ Գլուխ ԼԲ. Յաղագս հեզութեան եւ գթութեան, երկաքանչիւրոյն գործն եւ գերազանցութիւն – Զի մեղկացուսցես զդիմումն բարկութեանն... գոլ հեզահոգի եւ խաղաղական։

լա. 125բ-8բ Գլուխ ԼԳ. Յաղագս համեստութեան։ Կրկին են գործ ուսումնասիրութեան։ Զո՞ր կանոն պահելի իցէ ի կիրառումն քաղաբարոյութեան – Համեստութիւնն, զայլ ամենայն ձիրս ոգւոյն... մինչ վերանցանէ ոք զչափն արդարական։

լբ. 128բ-131բ Գլուխ ԼԴ. Յաղագս խոնար[հ]ութեան։ Յորո՞ւմ առկայասցի։ Վասն ճանանչման իւրոյ ինքեան։ Ստորագրութիւն ճշմարտի խոնարհին – Ի Քրիստոսէ եկն խոնարհութիւնն... որ զինքն ոչ ինչ գոլ հաւատայ։

լգ. 131բ-3բ Գլուխ ԼԵ. Յաղագս կացութեան կատարելոցն։ Պատկեր առն կատարելոյ. վախճան կատարելոյ կենին է միաւորութիւնն ընդ Աստուծոյ – Կատարեալ ասի նա, որում ոչ ինչ գոյ պակաս... եթէ ոչ բացակատարեցի մի եւ ամենապարզ։ Վերջ։

– 134ա-7բ Ցուցակ գլխոց։ Մատենականս – Գլուխ Ա. Թիւ 20։ Յաղագս վերջնոյ վախճանին մարդոյ... Գլուխ ԼԵ. Թիւ 275։ Յաղագս կացութեան կատարեցելոցն... ընդ Աստուծոյ։ Վերջ։

2. 138ա-64բ [Բառարան]

ա. 138աբ [Նախաբան] – Եղբա՛րք իմ սիրագունեղք, կարեւոր իմն վարկի շարազուգել աստէն համառօտաբար... ուստի զգրեցեալս եւեթ ի փառս մեծագոյնս Աստուծոյ ընկալարուք, եւ շատ է։

բ. 139ա-64բ Բառարան գրքիս – Ա. Ախտաջեր՝ երան, յոգնակի՝ ախտաջերունք, սեռական... (164ա) Քաղցկեղ՝ տեսակ իմն խոցի... յորմէ ամենայն, որով ամենայն, յորում ամենայն, նմա փառք յաւիտեան. ամէն։ Վերջ։

Բ. 165ա-6ա Տաղ Ոսկանայ վարդապետի ասացեալ («ՈՍԿԱՆԻ ԵՐԵՒԱՆՑՒՈՅ») – Ողկոյզ պտղաւէտ՝ յոստոյն նախւոյ սերեալ, / ծառ նորաբողբոջ՝ ծաղկափըթիթ բերկրեալ... ողորմա՛ծ կամօք եւ քաղցրալիր սըրտիւ / այժմ եւ յարակայ հովանի լե՛ր ըղձիւ / յորսողէն պահել ըզմիածնի քոյ հօտս, / մանաւանդ զերգօղս եւ գովեստիս գըծօղս. ամէն։

– 166բ [Յիշատակարան տպագրի] – Անբովանդակելւոյ եւ երանելւոյ բնութեան պատիւ եւ երկրպագութիւն, գոհութիւն եւ գովեստ անզրաւ յաւիտենիւ յամենայն լեզուաց յիւրաքանչիւր բարբառոց վերաթեւեալ, ծառացեալ անուշահոտ բուրմամբ մատուցաւ, մատուցանի եւ մատուսցի միշտ ամենաբարի արարչին մերոյ, զորմէ կախեալ կան էակք հանուրք եւ տենչան անյագ բաղձանօք գոլ ընդունակ եւ տեղի նորին մշտածաւալ շնորհաց եւ գթութեան, որ, ըստ ձայնի սրբոյ Աւետարանին, ածէ անձրեւ ի վերայ արդարոց եւ մեղաւորաց (Մատթէոս 5, 45)։ Ընդ որս եւ ես՝ անարդիւն եւ թափուր յամենայն լաւաց՝ Թօմաս՝ ծառայ եկեղեցւոյն Քրիստոսի, ի Վանանդայ Գողթնեաց, օժանդակութեամբ ընկալեալ ի վերին նախախնամութեանցն, տպեցի զքաղցրաճաշակ գիրս մեծին Կարդինալ Բօնային, զոր եռամեծ Վարդան րաբունին լաթին լեզուէ թարգմանեաց ի |167ա|հայկական բարբառ՝ համեղ եւ ախորժ ոճով՝ յիմում տպարանի եւ ծախիւք իմովք յԱմստերդամ քաղաքի յամի Տեառն 1705, Հոկտեմբերի 4 եւ ի թուին հայոց 1155, Նաւասարդի 9։ Ուստի եւ մաղթեմ զհամայն վայելօղսդ այսմ գեղեցկահոս վտակէ արժանի առնել յիշման զթրծեալս ի թոնիր ապականութեան զԹօմաս աւանդակորոյս եւ զհայրն իմ՝* ըզԴիլդար, եւ զեղբարս հօր իմոյ՝ զՂուկաս եւ զՍտեփաննոսս, եւ զեղբարս իմ՝ ըզԳրիգոր, զԱռիստակէս եւ ըզՅակոբ եւ զքոյրն իմ՝ զԱնայ։ Այլեւ մաղթեմ վերստին զհոյլս եղբարցդ սիրելեաց յիշել զհարազատ եւ զմտերիմ շարաբարդօղ, ուղղագրօղ եւ կառավարօղ գործակալս տպարանիս մերոյ, որով եւ դուք յիշեալ լիջիք յերկնից արքայութիւնս. ամէն։

*Ծնթ. Բաց թողած, չգրած տպագրի հետեւեալ բառերը՝ «Նուրիջան Նուրիջանեան եւ զմայրն իմ»։

Տե՛ս Յոհաննէս Պոնա, Ձեռբածութիւն յերկինս, թարգմ. Վ. Յունանեանի, Ամստերդամ, 1705։

Հմմտ. Հայ գիրքը 1512-1800 թվականներին. Հայ հնատիտ գրքի մատենագիտութիւն, կազմեցին Ն. Ոսկանեան, Ք. Կորկոտեան, Ա. Սաւալեան, Երեւան, 1988, էջ 159-60, Հմր 224։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

167բ Արդ, շնորհօք եւ օժանդակութեամբն Աստուծոյ՝ աւարդ եղեւ գիրքս, որ կոչի Ձեռնածութիւն յերկինս, շարադրեալ Յօհաննու Պօնաի՝ ազգաւ լատին, կոչեցելոյ Կարտինալի, եւ ի նոյն լեզուէ է թարգմանեալ մերս ի ձեռն Վարդան վարդապետիւ քաղցր ոճով։ Եւ է տպեալ Ամստրդամ քաղաքւոջ՝ ի տպարանի Թօմաս վարդապետի Վանանդացւոյ, սակայն ներքոյ անկեալս շատ որոնեցի, որ հատ մի առնէի, ոչ գտի։ Միայն սիրելի եղբայրակից մի մին հատ ունէր, խնդրեցի, որ ընթեռնում։ Եւ յորժամ ընթերցայ, քանի գլուխ մի ղալատ գտայ, այսինքն՝ գլուխ 17 եւ 18, երկու տեղւոջ էին եդեալ։ Եւ գլուխ 23, 24, 25 ոչ կոյր, եւ ցանկումն կատարեալ են եդեալ. աւա՜ղ, որ այսպիսի պակաս են տպեալ։ Վասն որոյ զիս անմեղադիր պահեսջիք, եւ յորժամ կամեցայ առնել զօրինակս, իւելին պակսացուցի եւ պակասին ոչ գարացայ օգնել։ Եւ եթէ այլ սխղալ պատահեցի, այն իմս է մեղադրելի, բայց որքան կարն էր, ջանացայ՝ ըստ նմին օրինակի գրեցի զօրինակս ինձ՝ մեղապարտիս յիշատակ։

Եղեւ աւարդ սորին ի |168ա| նաւահանգիստ քաղաքն յԱմսթէլրօդամ, ի թւոջ Փրկչին 1757, Նոյեմպերի 30 եւ թիւն Հայկազեան տոհմի 1206, նոյն ամսոյ 19։ Սակայն աղերս արկեալ՝ մաղթեմ ընթերցասիրացդ, եթէ հանդիպիք նայսմ մատեանս միով եւեթ Հայր մեղայիւ յիշման արժանի վարկջիք ի մաքրափայլ յաղօթս ձեր զանարժան եւ մեղօք լցեալ ծառայ յամենիցդ Յովակիմ Ռաֆայէլեան Ղափանցւոյս եւ զմայր իմ՝ Հռիփսիմիան, եւ զեղբայրն իմ՝ զԹօմաս, եւ յիշօղքդ լիջիք յիշեալք առաջի անմահ գառին Աստուծոյ. ամէն։ Աւարդ վերջաբանութեան։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 166ա (1889 թ., շղագիր) Եւ զարհին Մեսրովբ՝ ի Սմբատեան տոհմէ, որ զհայս Աղուանից խնամով արդ հովուէ, յամի Տեառն 1889 եւ հայկական 4381, ի քաղաքն Ղուբայ։

2. 168ա (ԺԹ. դ., շղագիր) Ձեռբարձութիւն գիրքս պատկանավոր է Զորաբ դի Յովանէս Կարաբլովին։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 79ա, 89ա, 164բ սեւ թանաքով բոլորակ, մէջը եպիսկոպոսական խոյր, խաչուած գաւազաններով, ներքեւում «1871», շուրջանակի՝ «ՄԵՍՐՈՎԲ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՍՄԲԱՏԵԱՆՑ ՆԱԽԻՋԵՒԱՆՑԻ»։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Բա՝ «879, 3538», «Ձեռնածութիւն յերկինս Յօհան քարտինալ 1757, Մ[եսրոպ] եպիս[կոպոս], 1705 յԱմստերդամ», 1ա, 133բ, 137բ՝ «Ի գրոց Աւագ քահանայի Ավշարեանց», 1ա՝ «879, 3538»։

 

 

3539

ՔԱՐՈԶԳԻՐՔ

ԺԶ. դար

ԳՐԻՉ՝ Գրիգոր։

ԹԵՐԹ՝ 219+1 (կրկն.՝ թ. 182). չգրուած՝ 1ա, 2ա։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԱ×12 (Ա 13, Զ, ԺԱ, ԺԴ 10, Ժ, ԺԲ 9, ԺԵ-ԺԷ, Ի 11, ԺԹ՝ չիք, ԻԱ 7)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով (թթ. 1-61, 119-124) եւ լուսադրոշմով՝ երեքնուկ, որի աջ եւ ձախ կողմերում՝ «AC», մագաղաթ՝ թ. 1-2, 213-9։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20,5×14,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13×8-9)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 157ա)։ ՏՈՂ՝ 23-31։ ԿԱԶՄ՝ կարմիր գործուածք, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ չգրուած սպիտակ թուղթ (1950ականների)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ չգրուած սպիտակ թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Սուրբ հայրապետ (Գրիգոր Լուսաւորի՞չ)՝ 2բ, Քարոզող վարդապետ՝ 3բ։ Ճակատազարդ՝ 4ա։ Լուսանցազարդ՝ յուշկապարիկ (130ա, 191ա), բուսական, մարդադէմ (181բ)։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, կապոյտ, դեղին, նարնջի, շագանակագոյն, վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած եւ վերակազմուած 1950-ականներին, որոշ թերթեր սխալ տեղում կազմած, կարդալ՝ թ. 69, 209, 210, 70-132, 205-6, 133-42, 207-8, 143-73, 211, 174-85, 187-9, 186, 190-204, 213-4, թ. 105ը սխալ կազմած թ. 114-5ի միջեւ, 193-192 հետուառաջ, ընդմէջ թ. 61-2ի, 151-2ի 2ական թերթ, թ. 114-5ի, 154-5ի, 173 եւ 211ի, 212-182գ, 132 եւ 205-ի, 204 եւ 213ի 1ական թերթ, 124-5ի 4 թերթ, 193-4ի 12 թերթ (ամբողջ ԺԹ. պրակը) թափուած, թ. 2, 159՝ կիսով չափ հիմքից անջատ, թ. 33՝ արտք. լս-ին պատռուածք, թ. 38 արտք. լս-ը, թ. 61-212՝ ստ. լս-ը պատռտուած, թ. 46՝ գրադաշտի պատռուածքը նորոգուած թափանցիկ թղթով, թ. 3, 14, 60՝ անկիւնը պոկուած, թ. 1-6՝ հիմքին. թ. 11-7՝ արտք. լս-ին, թ. 63-83՝ ստ. լս-ին եւ հիմքի մօտ ցեցի անցքեր, թ. 1-2՝ մագաղաթը ամբողջովին, թ. 213-9ի եզրերը սեւացած, թ. 204՝ մեծ մասը (14 սմ ընդերկայնակի) թափուած, լրացուած նորոգման սպիտակ թղթով, բնագիրը վնասուած. գրեթէ բոլոր թերթերի եզրերին խոնաւութեան հետքեր. 2բ, 3ա մանրանկարների գոյները տեղ-տեղ թափուած. լուսանցակողերը սեւացած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 4ա-69բ, 209ա-10բ, 70ա-118բ, 123ա-30ա, 158բ-71բ [Ղուկաս Լօռեցի, Քարոզգիրք]

Տե՛ս ձեռ. 746, 1ա-236բ։ ա/4ա-10ա։ բ/10ա-22ա։ գ/չիք։ դ/22ա-39ա։ ե-զ/չիք։ է/39ա-49բ։ ը/49բ-61ա։ թ/61աբ (յերբ մեռանի յանպաշար չգնայ անճար կեանքէ այն /// վջ.)։ ժ/62ա-9բ, 209ա-10բ, 70աբ (սկ. ///յոր ոչ ունին յոյս յաւիտենական կենացն, նոքայ կամին զերկարիլն ի մարմնի...)։ ժա/70բ-89ա։ ժբ/89ա-99բ։ ժգ/99բ-113ա։ ժդ/113ա-8բ (միջից թափուած՝ 114բ այլ բարի գործքն անցել, որ դեմ գա իւրն, կարէ յօգնել /// 115ա զի Յուդայ յուսահատեցաւ, ասաց ինքն իւր, թէ յինձ այլ ոչ գոյ թողութիւն...)։ ժե/123ա-30ա (միջից թափուած՝ 124բ ձայնիւ յահագին, այլ ոչ կարէ նա /// 125ա պակասութիւն ոչ լինի...)։ ժզ-ժը/չիք։ ժթ/158բ-71բ։ ի-իա/չիք։

Տե՛ս նաեւ ձեռ. 3526. թէեւ սկզբնատողերը համընկնում են, բայց կան շարադրանքի մասնակի եւ ամբողջական տարբերութիւններ։

Ունի.

1. 118բ-23ա Քարոզ ի բան յԱւրինաց, որ ասէ՝ Պատուեա՛յ զհայր քո եւ զմայր [Ե. 16] – Եւ գիտելի է, զի Դ. բան զաւակացըն ծընաւղին պարտական են... 119բ ...որ զաւրհնութեան պըսակն առնուն/// 120ա Ապա թէ, քան ըզըպսակն, թէ հետ մէկմէկի պոռնկին խառնակին... որ մարդ զիւր հոգին յիշատակնապով (՞) չթողու զիւր ձեռով տայ հոգւոյն։

2. 130ա-2բ, 205ա-6բ, 133ա-40ա Քարոզ ի բան Յոբայ, որ ասէ՝ Այր մի էր յԱւսիտ յաշխարհէ [Ա. 1] – Այր մի էր յԱսիտ յաշխարհէ՝ անուն Յոբ արդար... 132բ մինչդեռ նա զայն խաւսէր, այլ գուժկա/// 205ա ///տեաց զչորս ոմն ապարանիցն եւ կործանեաց... 206բ զնայ, ոչ կոխան լինի յամէնե/// 133ա յերբ որ համբերութեամբ յաղթեաց սատանայի... նահատակութիւն եւ մարտիրոսութիւն կոչեցաւ, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն։

3. 140ա-2բ, 207ա-8բ, 143ա-8ա Քարոզ ի բանն, որ ասէ՝ Հայեցաւ Աստուած ի Հաբէլ եւ ի պատարագ նորա եւ ի Կա[յ]էն եւ ի զոհս նորայ ոչ հաճեցաւ [Ծնն. Դ. 4] – Յորժամ արար Աստուած զմարդն յառաջին եւ եդ զնա ի դրախտն... զի ընկալցին զբարի փոխարէն ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ. ամէն։

4. 213բ-5ա Վասն թասի եւ սեղան աւրհնելոյ ի բան մարգարէին, որ ասէ՝ Երկիր ետ զպըտուղ իւր, եւ աւրհնեաց զմեզ Աստուած, Աստուած մեր [Սղմ., ԿԶ. 7-8] – Առաջին երկիր կոչի հողն եւ ջուրն... տանի յերկնից արքայութիւն եւ զարդարէ յանթառամ փառօք եւ պսակօք։

5. 215ա-9ա Դարձեալ վասն գինոյ եւ սեղան աւրհնելոյ՝ ի բան մարգարէի, որ ասէ՝ Աստուած, Աստուած մեր, աւրհնեսցէ զմեզ Տէր [Սղմ. ԿԶ. 8] – Հրամա[յ]են վարդապետք եկեղեցւոյ, թէպէտ աստուածա[յ]ին աւրհնութիւն բազում է... արտասուել եւ մեղաց թողութիւն գտանել, եւ նմայ փառք յաւիտեանս. ամէ[ն]։ Հա՛յր մեր։

Տե՛ս Էլ. Յարութիւնեան, Ղուկաս Լօռեցին եւ նրա քարոզգիրքը, Բանբեր Մատենադարանի, Երեւան, 1971, հտ. 10, էջ 213-236։

Բ. 148ա-58ա, 171բ-3բ, 211աբ, 174ա-81բ, 212աբ, 182ա-204բ, 213ա [Այլ քարոզք]

1. 148ա-58ա Քարոզ վասն ջրհեղեղին ի բան, որ ասէ՝ Որ Նոյ ամաց հարիւրից, որ եղեւ Աստուծոյ բարկութիւն եւ եբեր ջրհեղեղն ի վերայ երկրի, եւ Նոյ էր արդար – Յորժամ, որ խառնակեցան ԲՃ. (200) ճգնողքն ընդ դստերացն Կա[յ]ենի... 154բ յանկեաւ լելով առ լերամբն կամ կորուսեալ /// 155ա Եւ որպէս կոչնակի ձայնիւն... եդօ(=աւ) ի տապանին Նախիջեվան եւ Նեմզարա ի Մարանդ. եւ Քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս. ամէն։

2. 171բ-3բ, 211աբ, 174ա-5ա Տեսիլ Սրբոյն Յոհաննու աւետարանչին եւ աստուածային Բանին յաղագս Գալըս<ըս>տեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, եթէ որպէս յիջանելոց է յերկնից երկիրս եւ առնէ զհատուցումն – Եւ յետ Յարութեան համբառնալւոյն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի երկրէ ի յերկինս ելանելն տեսեալ Յոհաննէս... 173բ զամենայն յերեսս երկրի միայն տոչո/// 211ա ///նուցու զգիրսն գառն եւ բացցէ զկնիքն... ասաց Տէրն մեր Յիսուս Քրիստոս՝ թէ որ սիրէ զիս, բանս իմ պահեսցէ, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն։

3. 175ա-81բ Քարոզ ի բան վարդապետաց, որք ասացին՝ Յիմաստունք, լսօղ եղերուք պատուիրանին Աստուծոյ, որ ոչ կորուսից յաւիտեան – Արար Աստուած զմարդն հոգին եւ մարմին եւ զարդարեաց իւր նմանութիւն պատկերին... ապայ կարէ զԱստուծոյ սիրական դառնալ եւ զարքայութիւն ժառանգել։

4. 181բ, 212աբ, 182ա-90բ Հարցումն սուրբ Աստուածածնին առ հրեշտակապետին Գաբրիելի վասն մարդկան՝ թէ որպէս են փառքն արդարոցն եւ տանջանք մեղաւորացն – Յարուցեալ կոյսն երկըրպագեաց Գաբրիէլ հրեշտակապետին... 212բ յորժամ հարին զժամն զինչ արասցէ, ասէ հրեշտակն եւ է/// (1 թերթ) 182գ գին ընդ մարմին, արդ վա[յ] է ինձ... երկրպագութիւն յանչափ, անեզր եւ անբաւ եւ անվաղճան էութեան՝ Հաւր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ յայժմ եւ յաւիտեանս. ամէն։

5. 191ա-3բ Սըրբոյն Յոհաննու Ոսկէբե[րան]ի է ասացեալ վասն պատմուճանին Քրիստոսի, թէ ուստի եկեալ էր – Աւգոստոս կայսր թագաւորաց հռոմայեցւոց... նոքա ասեն ի Հայոց Մեծաց Աբգարու եւ սպասօորենք թագաւորին /// (վջ.)։

6. 194ա-204բ, 213ա [Քարոզ յաղագս Երկրորդ գալստեան Տեառն] – (սկ.) ///ձէ կատարածն, յորով ծանուցեալ զիմաստութիւն մարդն եւ զտեսիլն... |204բ|եւ նման երեւել ճանաչելին եւ լի///(պատռուած)[ս]ուգ եւ շիվան, թառամի///տեսիլ գունե///կանաց եւ/// ի գութ/// |213ա| թէ տեսանեք զնոսա, թէ որ ժամանակաց էին մնացեալ... յետ այնորիկ, որ ասեն ըստ յառաքելոյն Պաւղոսի, թէ շինութիւն եւ խաղաղութիւն եղիցի եւ գալուստն Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԷ. դ., նոտրգիր

1բ [Երկլեզու (հայերէն-վրացերէն) գուշակութիւն աղիւսակ] – Յունվարի Ը... յայս աւուրքս որ հիւանդանայ, մեռանի, որ ծնանի, շուտ չմեռանի, հարսանին ոչ աջողէ, որ ի դատարան երդայ, ամաւթու դա[ռ]նայ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

10ա Տէրն մեր Յիսո՛ւս Քրիստոս, նուաստ եւ փըծուն, տրուփ, անարժան Գրիգոր գրչիս ողորմեա՛ յաւուր ահեղ դատաստանին, կարդացողաց եւ լսողաց քարոզիս։

39ա Որ ողորմի ըստացող Քարոզգրկքիս այս անուն (անուան տեղը բաց թողած՝ ԺԸ. դ. այլ ձեռքով նոտրգրով լրացուած՝ «տէր Մէլքիսէթ»). ամէն։

49բ Որ եւ կատարեսցէ Տէր Աստուած զամենայն խնդրուածս ըստացող քարտուղարիս եւ հաւրն իմոյ Առաքել վարպետին եւ մաւրն իմոյ՝ Խանաղին, եւ կողակցին իմոյ՝ զԻսթանդարին, կարդացողացդ եւ լսաւղացդ եւ ողորմի ասացողացդ. ամէն։

70ա Տո՛ւր, Տէ՛ր, իմաստութիւն ըստացող Քարոզգրկիս եւ մի՛ կորուսանէր։

89ա Որ ողորմի ըստացող Քարոզգրգիս այս անուն (տեղը բաց թողած) եւ անարժան գրչիս սուտանուն Գ[րիգո]րս։

130ա Տէ՛ր Յիսուս, ողորմեա՛ եւ փրկեա՛ ի յայնմ աւուր անողորմ դատաստանի աւրէն ըստացող Քարոզգրքիս այս անուն (հետագայում այլ ձեռքով նոտրգրով լրացւած՝ «տէր Մէլքիսէթ»)։

140ա Որ ողորմի Տէր Աստուած ըստացող Քարոզգրկիս այս անուն (անւան տեղը բաց թողած՝ հետագայում այլ ձեռքով նոտրգրով լրացւած՝ «տէր Մէլքիսէթ»), կարդացողաց եւ լսողաց եւ ողորմի ասացողացն. ամէն։ Հայր մեր, որ յե[րկինս ես] (նման՝ 181բ)։

148ա Որ ողորմի Քրիստոս Աստուած ստացողի գրոյս Քարոզագրկքիս, կարդացողացս եւ լսողացն (նման՝ 171բ, 175ա)։

190բ Սուրբ կիրակին է գովելի, / զբոլոր տարին յինքեան ունի, / ով որ պահէ զսուրբ կիրակին, / շնորհաւք իւր տունն զարդարի, / ով որ զպահէ սուրբ կիրակին, / Աստուած աւրհնէ զիւր այգին, / ով որ չըպահէ զաւր կիրակին, / Աստուած չորացնու զիւր պտուղն եւ զայգին, / մեռնի իւրեանց զդուստր եւ զորդին, / ով որ պահէ զսուրբ կիրակին, / աւրհնեալ լինի նա, քանց զՅոբ երանելին, / շատանա զդուստր եւ զորդին, / զՔրիստոս զայն մարդն աւրհնէ, / որ սուրբ պահէ զկիրակին / եւ յաղաւթից նա ժիր կենայ, / արժան լինի ինքն ի դրախտին։

Ամենքդ ասէ՛ք ողորմեսցի /զայս անարժան տրուփ գրչիս՝ / մեղաւք լցեալ Գրիգորիս, / ով որ ասէ սրտով ի լի, / եւ դուք լինիք յարքայութեան որդի. / ամէն։ Հայր մեր, ո[ր յերկինս ես]։

Ծնթ. Կաղապարային յիշատակարան է, քանի որ նոյնը փոքր ինչ խմբագրած կայ ձեռ. 2576, 142ա, 2258, 79ա։ Ընդ որում ե՛ւ մեր, ե՛ւ 2576 ձեռագրի գրչի անունը Գրիգոր է։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 3բ նրքն լս. (1662 թ., նոտրգիր) Բարսեղ, որ ծնաւ ՌՃԺԱ. (1662) հ[ո]կտեմբերի Ի. (20)։

2. 219բ (1689 թ., նոտրգիր) Դաւիթ ///ատին, որ գրէլ է իր հոգւոյն համար այս Քարոզգիրք։ Աստուած ողորմի։ [Ես]՝ տէր Մինասս, եկայ Ախալքալաք թվականին [Ռ]ՃԼԸ. (1689)։ Ով որ կարդաք, մի բերան ողորմի ասացէ՛ք, եւ Աստուած զձեզ ողորմեսցի ի միւսանգամ գալստեան։

3. 219բ (1741 թ. կամ 1741-ից յետոյ, նոտրգիր) /// [որ] ծնաւ դե[կտեմբերի] ԻԲ. (22) թվականին ՌՃՂ. (1741) /// [Յ]օվանէս գրեցի /// մէկ բերան ողորմի աս[ացէք]։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա, 1ա՝ «3539», 2ա՝ «881/3539», «ԺԶ.-ԺԷ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 3ա «Д» (բազմիցս), «ա-ե, ա (բազմիցս)», 26բ՝ «ջջհո», 217բ՝«Խ հին հինգերորդ շնորհեայ», 218բ՝ «Ի նշան սիրոյ եղբայրական տուաւ ամենայն», 218բ՝ «Довольно хорошо», 218ա՝ «ձծա Եսայեա», 219բ՝ «շնորհեաց», Վրացերէն. ԺԹ. դար – 1ա ქ ? ? ? ქ აბგდ [ე]ვზ †. აბგდ(ე)ვზ ჟრსტუფ՝ Ժրստուփ՝ Այբուբենի մաս։ 1բ ქ. <...>ღმა †. <...>ղմա (իմաստ չունի)։ 3ա (ԺԸ. դ.) უძვირფასესო შვილო ჩემო შენს სიცოცხლეს და ყოვ ლისა განსაცდელისაგან დაცვას კაცთ მოყვარე მეუფისა ჩვენისა იესოს ქრისტეს მიერ ვთხოვ ამენ՝ Շատ սիրելի որդի իմ քո կեանս եւ յամենայն փորձութեան պահել մարդասիրով թագաւորով մերով Յիսուսվ Քրիստոսով խնդրում եմ. ամէն։ Այլ ձեռք, ԺԹ. դ.՝ რადგან მამა რომელი ხარ ცათ՝ Որովհետեւ Հայր որ յերկինս ես. ჩვენი ჩვენი ორესტ ბძანება՝ մեր մեր Որեստ պատուիրան։

Ծնթ. Վրացերէն գրառումների վերծանումը Բեռնար Ուտիէն արել է Եոստ Կիպերտի օժանդակութեամբ։

 

 

3540

ԳԱՆՁԱՐԱՆ

ՑԻՊՆԱՅ ՎԱՆՔ ՊԾԷ. – 1408

ԳՐԻՉ՝ Յոհանէս։ ՍՏԱՑՈՂ՝ Վարդան կր. (գրչի եղբայրը), Յովանէս*։

ԹԵՐԹ՝ 300. չգրուած՝ 127աբ, 290աբ։ ՊՐԱԿ՝ 10+Ա-ԻԷ×12 (Ա 7, Գ 16, Զ, ԺԴ, ԻԴ 11, Թ, ԺԳ, ԺԸ, ԻԳ 10, ԺԱ 8 (1+7), ԺԲ 8, ԻԱ 6, ԻԶ 7 (6+1), ԻԷ 9)։ ՆԻՒԹ՝ թուղթ (թ. 1-101, 27, 290՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թ. 2, 4՝ «PA»)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19×13։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (15,5×10)։ ԳԻՐ՝ բոլորգիր՝ 11ա-300բ (նմուշ՝ 202բ), սահմանագծուած կարմրով՝ 1ա-10բ։ ՏՈՂ՝ բոլորգիրը 24, նոտրգիրը 21-25։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի (փեղկերին փակցուած հին կազմը). միջուկը՝ տախտակ. աստառը՝ դրոշմազարդ կտաւ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ դեղնաւուն չգրուած թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 11ա, 171ա։ Լուսանցազարդ՝ բուսական (11ա, 171ա)։ Զարդագիր՝ թռչնագիր (11ա, 171ա)։ Գոյներ՝ կարմիր, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1964 թ., մէջքը եւ փեղկերի եզրերը նոր շագանակագոյն կաշի, կազմը մաշուած, վրան ճաքեր եւ քերծուածքներ. պհպ-ները նորոգման ժամանակի, թերթերի եզրերը նորոգուած դեղնաւուն թղթով, խոնաւութիւնից եւ գործածութիւնից լուսանցակողերը մաշուած, աղտոտուած, թերթերը դեղնած, տեղ-տեղ գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, գիրը թափուած, թ. 1-101, 27, 290՝ հետագայում ավելացուած այլ լուսագծերով եւ լուսադրոշմով թուղթ, թ. 1-10՝ ստ. լս-ից բնագիրը վնասուած՝ կտրուած, թ. 58-69ի միջեւ տեղադրուած թերթերը կադալ ըստ ստ. լս-ի թերթահամարների կարգի, թ. 289՝ սխալ տեղադրուած, կարդալ թ. 294, 289, 295. սկ.ից եւ վջ.ից անորոշ քանակի թերթեր, ընդմէջ թ. 9-10ի, 10-1ի՝ անորոշ քանակի, թ. 35-6ի, 39-40ի, 69-70ի, 127-8ի, 133-4ի, 134-5ի, 162-3ի, 204-5ի, 209-10ի, 267-8ի, 291-2ի, 292-3ի, 296-7ի, 298-9ի՝ 1ական, թ. 294-289ի (թ. 289՝սխալ տեղադրուած), 299-300ի, 284-5ի, 285-6ի՝ 1ական (՞), թ. 109-10ի, 126-7ի, 137-8ի, 142-3ի, 151-2ի, 258-9ի՝ 2ական, թ. 236-7ի՝ 6 թերթ ընկած. ԺԱ. եւ ԻԶ. պրակների յաւելեալ 1ական թերթերը այլ, դեղնաւուն թուղթ։

* Ծնթ. Թւում է այս ստացողը նոյն գրիչն է, միայն թէ այս ստացողի (36ա) եւ 287ա էջում նշուած ստացող Վարդանի (Յովաննէս գրչի եղբայր) ծնողների անունները տարբեր են, հետեւաբար սա ուրիշ Յովաննէս է, որը ձեռագիրը ստացել է գրչի եղբայր Վարդանի հետ հաւասար իրաւունքներով։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 11ա-3ա [Ա. Գանձ Յովակիմայ եւ Աննայի]* («ԳՐԻԳՈՐԻ Է ՍԱ») – Գոյին անեղի, գոյին անմահի, գոյին անհասի... ա. 13աբ Տաղ ի տէր Գրիգորէ Անաւարզեցւոյն – Այսաւր լըրիւ երկիր հընչէ եւ ծափելով աշխարհ տաւնէ... բ. 13բ-4ա Յորդորակ – Ի նըվիրելըն հըրճուէին, պատարագաւք գոհանային...

* Ծնթ. Վերականգնումն ըստ Մատենագիրք հայոց, հտ. ԺԴ., Գանձարան, գիրք Բ., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 1369-71. այսուհետեւ՝ Գանձարան, Բ. (նաեւ՝ Գանձարան, Ա.՝ հտ. ԺԴ., Անթիլիաս-Լիբանան, 2008)։

2. 14ա-6ա Բ. Գանձ Սրբոյն Յակոբայ («ՄԿՐՏԻՉ») – Մեծահըռչակ անուն գովելի... ա. 16ա Մեղեդի անոյշ ի Մաթէոս վարդապետէ («ՄԱԹԷՈՍ») – Մեծի հանդիսի աւուրս առ քեզ պաղատիմք... գ. 16ա-7ա Յորդորակ («ՎԱՐԴԱՊԵՏԻՆ») – Վարժիչ հանուրց եկեղեցեաց...

3. 17ա-8բ Գ. Գանձ Իգնատիոսի եւ Պաւղիկարպոսի. ի Գրիգոր վարդապետէ («[Գ]ՐԻԳՈՐԻՈ Ա») – [Գ]ոհաբանական ձայն նըւիրական տացուք քում անուան... ա. 18բ Տաղ սրբոյն Պաւղիկարպոսի եպիսկոպոսի – Ի սուրբ սերմանց առաքելոցն... բ. 18բ-9ա Յորդորակ Իգնատիոսի – Իգնատիոս, մանուկ բարի...

4. 19ա-21բ Դ. Գանձ սրբոց առաքելոցն Թադէոսի եւ Բարդողիմէոսի, Յուդայի եւ Շմաւ[ոնի]՝ ի Գրիգոր վարդապետէ («ԳՐԻԳՈՐԻ Է») – Գերարփի պայծառ համայնից պատճառ... ա. 21բ-2ա Տաղ անոյշ («ԲԱՐԴՈՂԻՄԷՈ») – Բանն, որ ի Հաւրէ ծագեալ... (այնուհետեւ 16 տող չգրած). բ. 22բ («ԵԼՈՅՆ ԵՐԳ») – Երկնաւոր լըրտեսք յերկրաւորացս ընտրեալք...

5. 23ա-5ա Ե. [Գա]նձ Դ[աւթ]ի եւ Յակո[բայ] («ԽԱՉԱՏՈՒ[Ր]») – Խորք անքըննին, անճառ անհասին, Հաւր արարչին... ա. 25աբ Տաղ ասացեալ ի Յոհա[ննիսի] («ՅՈՀԱՆԵՍ») – Յիսուս, լոյս ծագեալ յաշխարհս, / լուսաւորեաց զազգըս մարդկան... բ. 25բ [Փոխ]* («ՅՈՀԱՆԷՍԻ») – Յակոբոս՝ ընտրեալ վըկայ, որդի Յովսէփայ...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Բ., էջ 1458։

6. 25բ-8ա Զ. Գանձ Սրբոյն Ստեփանոսի («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ հըզաւր անմահ թագաւոր... ա. 28աբ Մեղեդի ի տէր Ներսիսէ («Ի ՍՏԵՓԱՆՆՈՍ») – Ի խաչին տընկեալ որթոյն / ողկոյզ վաղահաս խայծեալ... բ. 28բ-9բ լս-ից՝ [Փոխ] («Ի ՆԵՐՍԻ[Ս]Է ԿԱԹՈՂԻԿՈՍԷ») – Ի գաւազանէն Յէսսեա ստեղնեալ Ստեփանոս...

7. 29բ-33ա Է. Գանձ առաքելոցն Պետրոսի եւ Պաւղոսի («ՍԱՐԳԻՍ ԳՐԻՉ») – Սուրբ Երրորդութիւն, ստեղծաւղ զօրութիւն... ա. 33աբ Տաղ ի Ներսիսէ («ԱՌԱՔԵԼՈՅՆ») – Այսօր ցընծացէք, եղբարք... բ. 33բ-4ա Յորդորակ («ՊԵՏՐՈՍԻ») – Պաղատիմք առ ձեզ, ընտրեալք..

8. 34ա-5բ Ը. Գանձ սուրբ աւետարանչացն՝ ի Գէորգեայ վարդապետէ («ԳԷՈՐԳԵԱՅ ԲԵՆ») – Գեղապանծ զարդուք պաճուճեալ... Նոր երկին յերկրի ու աթոռ /// (վջ.)։

– 36բ վր. լս.՝ («ԳՐԻԳՈՐ») Գ[ան]ձըս գրեցայ ես պիտանի, / Րամեալ բանի[ւ] ախորժելի, / Ի Գրիգորէ գարշուաղ տեղի, / Գըրեալ որդոցըն Զեբեթի, / Որդոց ///ետ/// Քրիստոսի, / Րամից փրկիչ Տեառն Յիսուսի։

9. 36բ-9բ Գանձ ի Գրիգոր վարդապետէ՝ Որդոցն որոտ[ման] («ԳՐԻԳՈՐԻ Է ՍԱ») – Գեղապանծ լուսով, գեղասքանչ գունով... (39բ...Գանձիս ասաւղի եւ սրբագրաւղի ազատ Գրիգորի) ա. 39բ [Տաղ]* – Այսաւր աւետեաց ուրախութեան հընչիւն... Սըրբութեամբ յ[ըղանա]ս ըզսըրովբէիցըն սուրբ /// (շար.) բ. 40ա [Տաղ] – (սկ.) /// սգոյն երեւեալ Տիրամայր սուրբ Աստուածածին... գ. 40աբ Տաղ ի Ներսիսի կաթողիկոսէ – Որդիքն որոտման, որք ի վերուստ որոտացին... գ. 40բ-1ա լս-ից՝ [Փոխ]* – Յարուցեալ յայտնիւր առ ծովակին... դ. 41ա լս-ից՝ [Յորդորակ] («ՆԵՐՍԷՍԻ ԵՐԳ») – Նոր լոյս արփենւոյն վառեալ...

* Ծնթ. Տե՛ս եւ հմմտ. Գանձարան, Ա., էջ 748-749, Գանձարան, Բ., էջ 1503 (տող 11)։

10. 41ա-3ա [Թ.] Գանձ սրբոյն Բարսղի՝ [Խաչատուր] վարդապետէ («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խաչաբարձ արհի պանծալի... ա. 43աբ Նորին տաղ համեղ եւ ///որ («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խոնարհիմք հոգւով, մաղթողական ձայնիւ... բ. 43բ-4ա Յորդորակ («ՎԱՐԴԱՊԵՏԻ») – Վանիչ ներհակին Յուլիանեա չարին...

11. 44ա-6ա Ժ. Գանձ հասարակաց կիրակէից ի Գրիգոր վարդապետէ («ԳՐԻԳՈՐ Է») – Գերակայ գոյին, սկըզբանն ամենին...

12. 46ա-8ա ԺԱ. Գանձ Աւետեաց Աստուածածնին եւ Ճրագլուց[ին] («ԽԱՉԱՏՈՒ») – Խընդութեան ձայն, բարբառ աւետեաց այսաւր ծագեաց... ա. 48աբ Մեղեդի անոյշ՝ ի Ներսիսէ («ՆԵՐՍԷՍ») – Նոր եդէմ բանաւոր տընկոյն... բ. 48բ-9ա Յորդորակ («Ա-Ք») – Այսաւր երեւի անտեսն ի բարձանց... գ. 49աբ Այլ տաղ Ճրագալուց[ին] («Ա-Կ») – Անմահից արքայն եւ սրովբէիցն անտէս... դ. 50ա Տաղ [գեղե]ցիկ՝ ի Ներսիսէ («ՆԵՐՍԻՍԻ Է») – Նոր ծաղիկ բըղխէ այսաւր... ե. 50ա Փոխ է եւ շրջան[ակ] («ԱՅՍ ԵՐԳ») – Անեղն եղանի այսաւր մարդ ճշմարտապէս...

13. 50ա-1բ ԺԲ. Գանձ Ծնընդեան եւ մկրտութեան («ՄԿՐՏԻՉ») – Մաքուր եւ անբիծ Սուրբ Աստուածածին... ա. 51բ-2ա Մեղեդի անոյշ – Կոյս անապական եւ անխախտ ծընողութիւն... բ. 52աբ Յորդորակ – Հըրճուիմք այսաւր մեք հոգէպէս...

14. 52բ-4ա ԺԳ. Երկրորդ աւուրն. Յոհ[աննու] Ծործոր[եցւոյ] («ՅՈՀԱՆՒԻՍԻ ԵՐԳ») – Յամենայն ժամ աւրհնեմք զաւրհնեալ փըրկիչդ Էմանուէլ... ա. 54աբ [Փոխ]* Ի Սրիկ Կոսդանդէ – Քրիստո՛ս, Բանըդ Հաւր, ծնունդ անժամանակ... բ. 54բ լս-ից՝ Յորդորակ – Ո՛վ զարմանալի [խ]որհուրդ այս մեծ յայտեալ...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Ա., էջ 174-175։

15. 54բ-6ա ԺԴ. Երրորդ աւուրն. գանձ ի Խաչատրոյ («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խանդաղակաթ սըրտիւ տենչալի... ա. 56աբ Տաղ ի Ներսիսէ կաթ[ողիկոսէ] («Տր Ներսէսի է») – Տէր փառաց, անճառ ծընեալ... բ. 56բ-7ա Յորդորակ («ԵՐԳ ՆԵՐՍԻՍԻ ԱՅՍ Է») – Երգ նոր աւետեաց բարբառ այսաւր մեզ հընչեաց...

16. 57ա-8բ ԺԵ. Չորրորդ աւուրն գանձ ի Խաչատուր վարդապետէ («ԽԱՉԱ[Տ]ՈՒՐ») – Խորան փառաց Աստուծոյ Բանին մայր կենսատուին... ա. 58բ-9աբ Մեղեդի ի Գրիգորէ Նարե[կացւոյ] – Երգ զարմանալի, երգ շարժը վարժենի... բ. 59բ-60ա Յորդորակ – Սեաւ եմ, գեղեցիկ...

59ա արտք. լս., գրչից՝ «Շողն ի ժմին իջեալ յառաւաւտէ»։

17. 60ա-1բ ԺԶ. Հինգերորդ աւուրն. գանձ ի տէր Մ[խ]իթարա («ՏԵՐ ՄԽ») – Տարփումն ըղձական, տոչոր անձկական... ա. 61բ-2ա Մեղեդի անոյշ ի Գրիգորէ Նարեկ[ացւոյ] – Էին աջոյ, աջոյ ձեռին... բ. 62աբ Նորին յորդորակ – Աւետիս մեծ խորհըրդոյ... գ. 62բ արտք. լս-ից՝ [Փոխ] – Սրովբէանըման, քրովբէաթոռ հուպ երրակին, լոյս գերազանց... դ. 62բ-3ա արտք. լս-ից՝ [Փոխ] – Բողբոջախտիտ, խիտասաղարթ գոյն գեղեցիկ... ե. 63ա արտք. լս-ից՝ [Փոխ] – Յորդ աղբերաց, հոյլք վըտակաց... զ. 63աբ արտք. լս-ից՝ [Փոխ] – Լերինաթինդ խոր վեհ ի վեր...

18. 63բ-5ա [ԺԷ] Վեցերորդ աւուրն. յիրիկի կէսն է («Ի ԹԱՐԱ») – Ի ժամանակի ի վերջին ամի... ա. 65աբ Մեղեդի անոյշ՝ ի Պլուզ վարդապետէ («ՅՈ») – Յանեղական լուսոյն անժամանակեայ... բ. 65բ-6ա արտք. լս-ից՝ [Գովեստ ի Սուրբ Կոյսն] («ԳՈՎԵՍՏ Ի ՍՈ») – Գովեստ բերկրանաց հըրճուողական հընչմամբ... գ. 66ա արտք. լս-ից՝ [Փոխ] («ՒՐԲ ԿՈՅՍՆ») – Իիւծեալ բնութենէս աստըղ լուսոյ... դ. 66աբ արտք. լս-ից՝ [Փոխ] («ՄԱՐԻԱՄԷ») – Մայր կենարարին հաճոյական կամաց...

19. 66բ-8ա ԺԸ. Եաւթներորդ աւուրն՝ ի տէր Մխիթար[այ] («ՎԱՐԴ») – Վերերգեմք հընչմամբ, վերնական տարփմամբ... ա. 68աբ արտք. լս-ից՝ [Մեղեդի] – Պարագրի անպարագրելի Բանն ի մարմնի... բ. 68բ-9ա Յորդորակ ՂԶ. կենով ի Կոստանէ – Կայր կոյսն ի յայրին, / կայր եւ երկնանայր...

20. 69աբ [ԺԹ.] Ութերորդ աւուրն. գանձ, զոր կամիս ասա՛։ Տաղ թլպատութեան ի Սրիկ Կոստանդէ – Անըսկիզբըն Բանըդ Հաւր ծընեալ... ա. 69բ արտք. լս-ից՝ [Յորդորակ [Նե]րսիսն] – Ստեղծաւղ մանկանց մանուկ ցուցաւ եւ հինաւուրցըն տղայացաւ, / ի յանբանից մըսուր /// (շար.)։

21. 70աբ [Ի] [Գանձ Տեառնընդառաջին գիշերոյն ասա՛]* («[ՄԿՐ]ՏԻՉ») – (սկ.) /// Տեսեալ Յովսէփ եւ զահի հարեալ... ա. 70բ Տաղ ի Ներսիսէ – Մըտեալ ի տաճարն այսաւր աւծեալն Աստուած... բ. 70բ-1բ [Տաղ]* – Այսաւր ցընծայ Երուսաղէմ...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Ա., էջ 318 (տող 23), 304։

22. 71բ-2բ ԻԱ Գանձ Յովանու Կարապետին՝ ի Մկրտչէ («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ փառաւք պանծալի... ա. 72բ-3ա Մեղեդի անոյշ ի Սրիկ Կոստանդեա – Ի դասըս հրէղինաց... բ. 73աբ Այլ տաղ Սուրբ Կարապետին – Քեզ մատուցանեմք այս[աւր] Քրիստոս... բ. 73բ-4ա Յորդորակ պիտ[անի] – Մըկըրտիչըն Քրիստոսի մեծ կարապետըն Յովանէս...

23. 74բ-6բ ԻԲ. Գանձ Պետրոսի հայրապետին եւ Աբի[սողոմայ] («ՎԱՐԴԱՅՊ[Ե]ՏԻ») – Վերաւրհնեալ գովեալ, վերնոցըն մարսեալ...

24. 76բ-80ա ԻԳ. Նորին տեառն Մխիթարայ ասացեալ՝ սրբոց անապատ[ականաց] («ԲԱՅԻՒ ԵՐԳԵԼ») – Բարձրեալ ահաւոր, Բան Հաւր դիմաւոր... ա. 80աբ Մեղեդի անոյշ Անտոնի – Անտո՛ն, ոստ անապատի, հովտանց, լերանց... բ. 80բ Յորդորակ պիտ[անի] – Անձամբ խոնարհիմ ի ճգնութիւնըս քո...

25. 80բ-4ա ԻԴ. Գանձ թագաւորաց [սրբոց] («ՀԻՆԳՈՏԱՍԱՆ») – Համագ[ոյա]կան Հաւր սահման եւ բան... ա. 84աբ Տաղ Տրդատայ թագաւորին («ՆԵՐՍՍԻ Է») – Նորահրաշ տեսիլ եւ գերագոյն, քան ըզբնութիւն... բ. 84բ-5ա Այլ տաղ ի Ներսիսէ կաթող[իկոսէ] («ՆՎԱԳ ԲԱՆԻՍ ՆԵՐՍԵՍԻ Ե») – Նոր դրախտի քո, Տէ՛ր...

26. 85ա-8բ ԻԵ. Գանձ սըրբոց հայրապետացն («ՎԵՇՏԱՍԱՆՔ Է») – Վայել է քոյին վայելչականին... ա. 88բ-9ա Տաղ գեղեցիկ՝ ի Ներսիսէ («ՆԵՐՍԵՍԻ ԵՐԳ») – Նոր գինւոյն իմաստութեան... բ. 89աբ [Տաղ]* («Ա-Ղ») – Այսաւր մայր Սիոն ցընծա տաւնելով... գ. 89բ-90ա («Ճ-Ք») – Ճառագայթ լուսոյ յերկիր ծագեցան...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Ա., էջ 411։

27. 90ա-1բ ԻԶ. Գանձ Վահանա Գողթ[նե]ց[ւոյ]ն՝ ի Գրիգոր վարդապետէ («ԳՐԻԳՈՐ») – Գըթացեալ քոյին, արքայդ երկնային...

28. 91բ-3ա ԻԷ. Գանձ սրբոյն Կիրակոսի եւ Յուղիտայ[ի] («ԳՐԻԳՈՐԻ Ր») – Գերապայծառ արփիդ երկնային խոնարհեցար յերկիր ըստորին...

29. 93ա-5բ ԻԸ. Գանձ ապաշխարութեան. յԱրիստակիսէ («ՄԵՐ ԶԱՆ») – Մեղա՜յ, Տէ՛ր, մեղա՜յ, անաւրինեցայ ՚ւ յանցաւոր գըտայ...

30. 95բ-7բ ԻԹ. Գանձ Առաջաւորաց ուրբաթին՝ ի Գրիգորէ արդիւնական հեռետ[տորէ] («ԳՐԻԳՈՐԻ Է») – Գոյիդ կատարեալ, երրեակ դիմացեալ...

31. 97բ-100ա Լ. Գանձ սրբոյն Սարգսի զաւրավա[րի] («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ փառաւք զարդարեալ, եկեղեցի պայծառազգեցեալ... ա. 100աբ Տաղ անոյշ՝ սրբոյն [Ս]արգսի եւ ամենայն վկայից – Վըկայից հանդիսից հրաշալի... բ. 100բ-1ա Յորդորակն («Ի ՅԱԿՈԲԱ ԶԱՅՍ ԵՐԳ») – Ի քէն աղերսիւ հայցեմք, պատուեալ զաւրական...

32. 101ա-2բ ԼԱ. Գանձ սրբոց Ատոմեանցն՝ ի յաշխարհալոյս վարդապետէ Գրիգորէ («ԳՐԻԳՈՐԻ») – Գեղապանծ լուսով, գերազարդ փառով...

33. 102բ-4բ ԼԲ. Գանձ Ոսկեանցն եւ Քաւշիցն («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խոստովանիմք ըզքեզ Միածին, որ միացար բնութեամբ ի մարմին... ա. 104բ-5ա Տաղ սրբոց Ոսկեանցն եւ Սուքիասեանցն – Երջանիկ, հոգիահրաշ երանելին սուրբ Սուքիաս... բ. 105ա-6ա արտք. լս-ից՝ [Փոխ] – Բայց նոքա ոչ զահի հարեալ...

34. 106ա-9բ ԼԳ. Գանձ թարքմանչացն Սահակայ եւ Մեսրօպայ եւ այլ հայր[ապետաց] («ԲԱՆ [Ք]ԱՐՈԶԻ») – Բարձրեալ անքըննին, բնաւից լըրութիւն, բաւականութիւն... ճանապարհ բարի, որ /// (վջ.)։

35. 110ա-1բ [ԼԴ.] [Գանձ Ղեւոնդեաց եւ սրբոց Վարդանաց]* («[ԽԱ]ՉԱՏՈՒՐ») – (սկ.) /// անդամոցն յայտնէ՝ չհանդուրժեցին ազգըն պարսկական... ա. 111բ-2ա Տաղ սրբոց Ղեւոնդեանցն եւ Վարդ[անացն] – Ի հանդէս տաւնի ձեր րախացեալ ցընծամք... բ. 112ա արտք. լս-ից՝ [Փոխ] – Քահանայք պատուեալք աւծմամբ Հոգւոյն շնորհաց...

* Ծնթ. Վերականգնումն ըստ Գանձարան, Ա., էջ 370։

36. 112բ-6ա ԼԵ. Գանձ երեք ժողովոյն սրբոց հայրապ[ետացն] («ԱՅՐԻՎԱՆԵՑԻ») – Աստուած կենդանի, անիմանալի, անհասանելի... ա. 116աբ Տաղ ի տէր Ներսիսէ – Խոստովանիմ Աստուած ըզՀայր՝ անծին, անեղ... բ. 116բ-7ա արտք. լս-ից՝ [Փոխ] – Նոյն Բանն, որ էր ծընունդ նա Հաւր...

37. 117ա-21ա [ԼԶ.] [Գանձ բուն Բարեկենդանին]*՝ Ի տէր Մխիթարայ Երեւանցւոյ (Այրիվանեցւոյ) («ԵՐԵՒՒԱՆԵՑԻՆ») – Երգս յաւէ[ր]ժական, երգեմք բանական, երիցդ միական... ա. 121ա Տաղ ի Ներսիսէ – Ճրագ ճըշմարիտ եւ երկնային... բ. 121ա-2ա արտք. լս-ից՝ [Փոխ] – Պատուիրէցեր չհոգալ զվաղւին ըզկերակուր եւ ըմպելին...

* Ծնթ. Վերականգնումն ըստ Գանձարան, Ա., էջ 413։

38. 122ա-3բ ԼԷ. Գանձ Թէոդորոսի զաւրավարի՝ ի Գրիգոր հեռետորէ («ԳՐԻԳՈՐ») – Գոհաբանեալ Տէր, Սուրբ Հոգի նոր դրախտ ցուցեր զեկեղեցի... ա. 123բ-4ա արտք. լս-ից՝ [Մեղեդի] – Քաջամարտիկ մեծ զինուորին...

39. 124ա-6ա ԼԸ. Գանձ Երկրորդ կիրակէին՝ ի Գրիգորէ յաշխարհալոյս վարդապետէ ասացեալ («ԳՐԻԳՈՐԷ») – Գեղապանծ լուսով, գեղասքանչ գունով, գեղազարդ փառով... ա. 126բ Տաղ պիտանի՝ ի Գրիգոր վարդապետէ («ԳՐԻԳՈՐ») – Գոյիդ անեղ, անըսկըզբան... բ. 126բ արտք. լս-ից՝ [Փոխ] – Իբրեւ եղեւ տիւ ցերեկին, էլեալ գընաց յանապատին /// (վջ.)։

40. 128աբ [ԼԹ.] [Գանձ Երրորդ կիրակէին (անառակի)]* («[ՄԿՐՏ]ԻՉ») – (սկ.) /// զի գայր որդին մերկ եւ արտասուէր... ա. 128բ-9ա Տաղ ի Գրիգորէ վարդապետէ («ԱՅՍ ԲԱՆՍ») – Առ Հայրդ աղաղակեմ անառակի որդոյս ողորմեայ... բ. 129աբ Ի տէր Ներսիսէ – Հետեւեցայ անառակին ի հեռաբնակ տարաշխարհին...

* Ծնթ. Վերականգնումն ըստ Գանձարան, Ա., էջ 455 (տող 23)։

41. 129բ-31բ [Խ.] Յոհանու զհայրապետացն ասա՛. գանձ Չորրորդ կիրակէին՝ ի Մկրտիչէ («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ տիրական... ա. 131բ Տաղ ի Ներ[ս]իսէ – Ընդ մեծատան փափկասիրին... բ. 131բ-2ա արտք. լս-ից՝ [Փոխ] – Եւ ոչ ըզմահ յըղփասի///, որ ի դըժոխս էջ...

42. 132ա-3բ ԽԱ. Գանձ սըրբոց Քառասնից[ն] («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ հըզաւր անմահից [արքայ]... քառասնեկին պահել /// (շար.) ա. 134ա [Տաղ] – (սկ.) /// ցայ տարամերժեցայ մեզ... բ. 134աբ Ի տէր Ներսիսէ – Ի յիմ քաղաք մարմնոյս դընին...

43. 134բ ԽԳ. Գանձ սրբոյն Գրիգորի («Մ///») – Մեծ եւ հըզաւր անմահից արքայ... ընդ հետոց Տեառն իւրեան /// (շար.) ա. 135ա [Փոխ]* – Ի յելս արեւու արեւ... բ. 135ա-6ա արտք. լս-ից՝ [Փոխ] – Բարձրացի՛ր, դըշխոյ, [փա]ռաւք Յաւր յիշատակի... գ. 136ա Ի Գրիգոր Նարեկացւոյն («ԳՐԻԳՈՐԻ») – Գունդք սուրբ վըկայից... դ. 136աբ Յորդորակ նորին («ՔԱՌԱՍՈՒՆՍՆ») – Քրիստո՛ս, փառաց թագաւոր...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Ա., էջ 523-524։

44. 136բ-7բ Գանձ Հինգերորդ կիրակէի, ի դատաւորն եւ յայրին («ՄԿՐՏԻ///») – Մեծ եւ ահեղ խորհուրդ անքըննին... տո՛ւր մեզ երկիւղ ըստ /// (վջ.) ա. 138ա [Փոխ]* – (սկ.) /// մարդ չծանեաւ, այժմ անասնեղէն դիմաւք զոտիւքըն փարէր...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Ա., էջ 517 (տող 27)։

45. 138ա Գանձ Վեցերորդ կիր[ակէին] – Մեղա՛, Տէր, մե[ղա՛] (այսչափ) ա. 138աբ Տաղ ողբաձայն հետ Աւետարանիս – Աւաղ զանցաւոր ծառայս... բ. 138բ-9բ Փոխե՛զձայնդ – Յայնժամ թագաւորն ահեղ...

46. 139բ-41բ ԽԴ. Գանձ յարութեան Ղազարու՝ ի Գրիգոր վարդապետէ («ԳՐԻԳՈՐԻ Է ՍԱ») – Գոչումն ըղձական, գովասանական, գոհաբանական, / բանս դաւանական, ձայնս նըւիրական... ա. 141բ-2ա Տաղ Ստեփանոս անւամբ («ՍՏԵՓԱՆՆՈՍ») – Սըրբոց հրեշտակաց զարմանս հրաշից տեսեալ... բ. 142ա («ՆԵՐՍԻՍԻ ԵՐԳ») – Նոր աւետեաց լուր այսաւր մեզ հընչեաց... գ. 142աբ Տաղ ազնիւ եւ պիտանի – Ձայնն այն, որ զաշխարհս արար... դ. 142բ արտք. լս-ից՝ [Փոխ] – Աւետիս դու տուր... զիւր աստուածատիպ պատկերդ։ Գ/// (վջ.)։

47. 143ա [ԽԶ.] [Տաղ գանձիս ասա՛. (Այլ կանոն Գալստեան Տեառն Երուսաղէմ)]* – (սկ.) /// ի նոր իւր արարած, / եւ զոր աւրհնեն դասք հրեշտակաց, գովեն մանկունքըն ըստընդիաց... բ. 143ա Փոխէ՛ զձայնս – Ոստս ի ծառոց բերեալ ծերոց...

* Ծնթ. Վերականգնումն ըստ Գանձարան, Ա., էջ 594 (տող 2)։

48. 143ա-6բ ԽԷ. [Գանձ] Աւագ երկուշաբաթին՝ ի Գրիգոր վարդապետէ («ԳՐԻԳՈՐԻ Ե ՍԱ ԲԱՆ») – Գերագոյն Էից, գերահրաշ գոյից... ա. 146բ-7ա Տաղս ի Պլզոյնէ Յոհանէս վարդապետէն – Անդ՝ ի մէջ դրախտին, երեք անձինք կային... բ. 147աբ Յորդորակ – Ադամայ ստեղծաւղն եկեալ յիւր պատկերն ի տես...

49. 147բ-50ա ԽԸ. Գանձ պատշաճ եւ պիտանի՝ ի Գրիգորէ եռամեծ հռետորէ («ԳՐԻԳՈՐ») – Գործ արարչական, գերահրաշական գըթով գոյացան... ա. 150ա Տաղ ողբաբան վասն կուսանացն – Քեզ, ո՛վ Տէր Յիսուս, ձայնեմ... բ. 150աբ արտք. լս-ից՝ [Փոխ] – Վա՜յ, իմ մեղուցեալ անձինս... գ. 150բ-1ա Զհետճաշոյ Աւետարանին ասա՛ զտաղս զայս («ՎԱՐԴԱ») – Վերջի յաներեկ աւուրն եւ համառաւտին... դ. 151աբ Փոխէ՛ զձայնդ («ՊԵՏԻՆ») – Պայծառ զարդարին լուսով դասք սըրբեցելոցն...

50. 151բ-2ա ԽԹ. Գանձ Մեծի չորեքշաբաթին («ՄԿ///[Չ]») – Մեծ եւ ահեղ խորհուրդ անեղին... բաղարճ հացըն մատուցեալ /// (մէջից վնասուած), 152ա /// խորհըրդեան, ուր աւետիս քո գուշակեցան... բ. 152աբ Տաղ ազնիւ եւ պիտանի – Գառն անարատ պատարագ բարձաւղ մեղաց աշխարհի... գ. 152բ-3ա Տէր մեր Յիսուս՝ որդին Դաւթի... դ. 153ա արտք. լս-ից՝ [Փոխ] – [Ո]ր կոչեցեր ազդմամբ ձայնին...

51. 153ա-4բ Ծ. Գանձ Աւագ հինգշաբաթին («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ խորհուրդն ահագին... ա. 154բ-5ա Տաղ [անո]յշ եւ յոյժ պիտանի – Բանըն Հաւր փառաց եկեալ ի վերնատուն... բ. 155աբ արտք. լս-ից՝ [Փոխ] – Սէրըն կատարիչ հինն աւրինացն ուխտի... գ. 155բ-6ա Տաղ ազնիւ՝ ի Գրիգոր վարդապետէ – Յերեկոյին հինգշաբաթին...

52. 156ա-9ա ԾԱ. Գանձ Ոտնալըւային՝ ի տէր Մխիթարայ («ԶՌԱԿԱՍՈՐԴՔ») – Զահեղ, զանքըննին զխորհուրդըս խորին...

53. 159ա-61բ ԾԲ. Գանձ Աւագ ուրբաթուն («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խորհուրդ սոսկալի, անիմանալի... ա. 161բ Տաղ ազնիւ եւ պիտ[անի] – Առեալ Յուդայի ըզհրէական ժողովն... բ. 161բ-2ա արտք. լս-ից՝ [Փոխ] – Առատաձեռնեաց աշակերտին իւրոյ աւրինակ տըւեալ յանցաւորաց մարդկան...

54. 162աբ ԾԳ. Գանձ Աւագ ուրբաթուն ցերեկին ասա՛, ապա լո՛ւր ձայն («ԶՏՒ///») – Զանեղական ամենիցն Աստուած... աչացս լոյս Աստուած զօրաւոր /// (վջ.) ա. 163ա [Տաղ] – (սկ.) /// հրէից սպասաւորք։ Ընդ որ մեղաց արարէք... բ. 163աբ Փոխէ՛ զձայնդ – Ո՛վ Սիմէոն ծերունի, ահա բան քո կատարի...

55. 163բ-6բ ԾԴ. Գանձ ի Մաթէոս վարդապետէ. Ուրբաթու երեկոյին ասա՛ («Ի ՄԱԹԷՈՍԷ») – Ի յանմարմնական յանձանց [բա]նական... ա. 166բ-5ա արտք. լս-ից՝ [Տաղ ազնիւ] («Ա-Ն») – Անեղ Որդին Հաւր՝ Միածինն...

167բ գրչից՝ (նիւթի վերջում) «Բաւ է, որ գլուխդ չցաւի»։

56. 167բ-9բ ԾԵ. Գանձ շաբաթ Ճրագալուցին («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խորհուրդ հանգըստեան եաւթներորդ դարին... ա. 170ա Տաղ ի Ներսիսէ – Որ եղելոցըս շնորհ բաշխէ... բ. 170աբ – Խունկ եւ զըմուռ նըշան թաղման...

57. 171ա-2բ [ԾԶ.] [Յարութեան Սուրբ Զատկի կիրակէ. ձեռ. 429, 265բ]* («ՄԿՐՏԻՉ») – Մարդասիրութեամբ Որդիդ միածին, եկեալ ի խընդիր եղծեալ պատկերին... ա. 172բ-3ա Տաղ ի սուրբ Գրիգորէ Նարեկացւոյ – Սէր յառաւաւտէն, սէր յառաւաւտէն ճեմեալ իւր անձուկ ծագմամբ... բ. 173աբ Փոխ – Մարիամու Մագդաղենի ցուցաւ նըման պարտիզպանի... 173բ արտք. լս-ից՝ [Փոխ] – Այլ զՅարութեան պտուղս առաջին...

* Ծնթ. Տե՛ս նաեւ Գանձարան, Ա., էջ 843։

58. 173բ-6ա ԾԷ. Գանձ Յարութեան՝ ի տէր Մխիթարայ («ՏԷՐՈՒՆ») – Տէր տէրունական, տըւաւղ տիրական... ա. 176աբ Մեղեդի անոյշ՝ ի Գրիգորէ Նարեկացւ[ոյ] – Ես ձայն զառիւծուն ասեմ... բ. 176բ Յորդորակ – Այսաւր աւետիս ձեզ՝ նընջեցելոցդ... գ. 176բ-7ա Փոխ – Արի՛ Եսայի, բարձրաձայն գոչեա՛...

59. 177ա-8բ ԾԸ. [Գանձ] Տէր տէրունականի հատորն է. ի տէր Մխիթար[այ] («ԱԿԱՆ») – Արդ, լուսաւորեա՛, արդ, փառաւորեա՛, արդար եւ ցը[ն]ծայ... ա. 178բ-9ա Մեղեդի. Նարեկացի – Հաւուն, հաւուն արթընացեալ... բ. 179աբ Յորդորակ – Յայնժամ սիրով տիրական... գ. 179բ Այլ Տաղ – Ի սմին աւուր յայլում դիմաց...

60. 179բ-81բ ԾԹ. Չորրոդ աւուրն գանձ («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խորհուրդ հրաւիրման կամաց Արարչին... ա. 181բ-2ա Մեղեդի անոյշ /// – [Յ]արեաւ հաւն այն արթուն բնութիւն... բ. 182ա Յորդորակ է – Յարեաւ յաւուր երրորդին...

61. 182ա-4ա Կ. Գանձ Յարութեան՝ Հինգշաբաթ աւուրն («ՄԿՐՏԻՉ») – Մեծ աւետեաց ձայն ուրախալի... ա. 184ա Մեղեդի. թէ կակուղ ասես, լաւ է – Աւ (=առ) պարտիզպանն ձայնէր Մարիամ... բ. 184աբ Տաղն է – Ցընծան այսաւր երկինք եւ երկնային զաւրք... գ. 184բ-5ա Տաղ Աւետարանին – Ելեր, նըս[տ]ար բարձր ի լերինն...

62. 185ա-6բ ԿԱ. Վեցերորդ աւուրն գանձ («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ սոսկալի... ա. 186բ-7ա Տաղ ի Ներսիսէ – Դարձեալ յայտնի այլանըման... բ. 187աբ [Տաղ]* («Ա-Մ») – Արմատ անմահութեան, որ տընկեցար ի մէջ երկրի... գ. 187բ Փոխ («Յ-Ք») – Յարուցեալ յերրորդ աւուր...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Ա., էջ 422։

63. 188ա-90ա ԿԲ. Գանձ նոր կիրակէին՝ ի Գրիգոր վարդապետէ («ԳՐԻԳՈՐԻ Է») – Գաղտնի խորհըրդին գուշակեալ.... ա. 190աբ Տաղ անոյշ – Այսաւր նոր արեւ հարեալ ի նորահրաշ արեգակնէ... բ. 190բ-1ա Տաղ ի տէր Ներսիսէ – Միաշաբաթ երեկոյին եմուտ փակեալ դրամբք առ նոսին...

64. 191ա-2ա ԿԳ. Գանձ Յարութեան ասա՛ («ՅԱՐՆ») – Յերկնից խոնարհեալ Բանդ երկիր իջեալ... ա. 192աբ Տեառն Ներսէսի ասացեալ («ՆԵՐՍԵՍԻ Է») – Նոր իմն աւետեաց բարբառ նորազուարճ ձայնիւ... բ. 192բ-3ա («ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ») – Հաւր կամաւն իջեալ Որդին մարմին ըզգեցաւ...

65. 193ա-5ա ԿԴ. Գանձ կիրակմտի՝ ի Գրիգոր վարդապետէ («ԳՐԻԳՈՐՐ») – Գերամբարձ Աստուած, գովեալդ ի զօրաց... (սիրով հայցողի գանձիս ՚ւ ասողի՝ անմիտ Գրիգորի)...

– 195ա («ԳՐԻԳՈՐԻ Ե») Գանձըս գրեցայ խորհըրդական, / Րամեալ բանիւ դաւանական, / Ի Գրիգորէ առն անարժան, / Գրեալ յաղագըս պաշտաման, / Որ զիս ասեն յաւուր հըսկման, / Րամեալ ժողովքն աղաւթական, / Ի կիրակի օր յարութեան / Եկեղեցիք ուղղադաւան։

66. 195ա-6բ ԿԵ. Գիշեր պաշտաման ասա՛ («ԳՐԻԳՈՐԻ Ե») – Գերանճառ արփի, գոլ պատճառ Էի... ա. 197ա Տաղ Յարութեան – Այսաւր լոյս ծագեաց... բ. 197ա արտք. լս-ից՝ [Փոխ] – Մի՛ լայք արտասուաւք զբարձաւղն արտասուաց... գ. 197աբ Տաղ անոյշ՝ ի Սրիկ տէր Կոստանդեան («ԿՈՍՏԱՆԴԻՆՔ») – Կանանցըն կանխեալ եկին ի գերեզմանն... դ. 197բ-8ա Այլ տաղ պիտանի՝ ի տէր Ներսիսէ («ՆԵՐՍԵՍԻ Է ԱՆՍ») – Նոր ծաղիկ պայծառ ցուցաւ... ե. 198աբ Տաղ ի տէր Ներսիսէ («ՆԵՐՍԵՍԻ ԵՐԳ») – Նըստեալ կանայքն ողբային... զ. 198բ-9ա Յորդորակ նորին («ԿԱԹՈՂԻԿՈՍ») – Կանայք արտասուաւք լային զբարձաւղն արտասւաց... է. 199ա Փոխ («Ի ՀԱՅՈՑ») – Ի գերեզմանէն զմարմինն, ո՛վ պարտիզապան... ը. 199աբ Տաղ Յարութեան («ՄԿՐՏԻՉԷ») – Մայր մարմնացելոյ Բանին... թ. 199բ Փոխ («ՄԿՐՏԻՉԷ») – [Մ]եծ հառաչանաւք եկին յայն առաւաւտին կանայքն... ժ. 199բ-200ա արտք. լս-ից՝ [Այլ տաղ] – Եկեալ Մարիամ Մագդաղենացին յայն առաւաւտին... ժա. 200աբ Փոխ – Յայնժամ Մարիամ ծանեաւ զկենդանին... ժբ. 200բ-1ա Այլ տաղ ազնիւ – Դասքըն հրէական էին պահապան... ժգ. 201աբ Տաղ Յարութեան – Յարեաւ փառաց թագաւորն... ժգ. 201բ-2ա արտք. լս-ից՝ [Տաղ] («ԳՐԻԳՈՐ») – Գոչէր հրեշտակն առ վիմին...

67. 202ա-4ա ԿԶ. Գանձ աշխարհամատրեանն («ՄԿՐՏԻՉ») – Մաքրեալ տաճար սուրբ տէրունական... 204աբ Մեղեդի եկեղ[եցւոյ] – Քրիստոս էկեալ քահանայապետըն սուրբ ի քեզ մըտանէ...

68. 205ա-6բ [ԿԷ.] [Գանձ երեւման (լս-ից)՝ [Սուրբ] Խաչին՝ ի Մատթէոս վարդապետէ ասացեալ]* («///ԱԹԷՈՍԵ ԽՆԴՐԵԱՑ ԳՐԻԳՈՐՆ») – /// երեւի, ծիածան ծաղկի։ Ընկալ զեր[կրպագութիւն]... ա. 206բ-7բ Տաղ անոյշ եւ պիտանի – Խաչն ի նախնումն էրեւեցաւ... բ. 207բ-8ա Յորդորակ՝ ի Ներսիսէ կաթողիկոսէ – Աւրհնեալ ես, փայտ սուրբ փըրկական...

Ստ. լս., գրչից՝ 205աբ, 206աբ, 207աբ «Սուրբ խաչին ե(է)րեւման»։

* Ծնթ. Վերականգնումն ըստ Գանձարան, Բ., էջ 874 (տող 16)։

69. 208ա-9բ ԿԸ. Գանձ Համբարձման Տեառն («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ տաւնիւս ահագին եկեղեցիք մեր պայծառասցին... ոգի զգաստութեան սարկաւա///։

Ստ. լս., գրչից՝ 208ա «Համբարձմանն Քրիստոսի Աստուծոյ մերոյ», 209ա «Համբարձման»։

70. 210ա-1ա [ԿԹ.] [Գանձ Մեծահրաշին կիրակէին համբարձման]* («///ԷՈՍԻ Է, ԽՆԴՐԵԱՑ ԳՐԻԳՈՐ») – /// Թագաւոր աւրհնեալ, յերկինս վերացեալ... ա. 211աբ Տաղ ազնիւ՝ յԱնդրիաս վարդապետէ («ԱՆԴՐԻԱՍ») – Այսաւր անդրանիկ Հաւր [միածին] Որդին... բ. 211բ Յորդորակ («ՎԱՐԴԱՊԵՏ») – Վեհից թագաւորն այսաւր առ Հայր մըտանէ...

* Ծնթ. Վերականգնումն ըստ Գանձարան, Բ., էջ 897 (տող 17)։

71. 211բ-4ա Հ. Գանձ Սուրբ Հոգւոյն գալըստեան («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ հզաւր Հոգի Աստուծոյ... ա. 214աբ Տաղ անոյշ եւ պիտանի – Աստանաւր ծագեաց լոյս աւետեաց կենաց... բ. 214բ-5ա Տաղ սքանչելայարմար եւ ազնիւ («ՆՎԱԳ Է ՀՈԳՒՈՅՆ ՏԸ<Տ>ՎՈՂԻՆ ՄԱՍՏ ԲԱՆԻ ԸՆԴ ՁԱՅՆԻ») – Ներհիւսեսցուք քաղցր եղանակ...

Ստ. լս., գրչից՝ 212ա, 213ա «Հոգ(ւ)ոյն գալըստեան», 214բ-5ա «Հոգւոյն Սըրբոյ գալըստեան»։

72. 215ա-7բ ՀԱ. Գանձ Թըլգուրանցի՝ ի Սուրբ Հոգւ[ոյն (ստ. լս-ից)՝ գալըստեան] («ՅՈՎԱՆՆԷՍ») – Յաւէտ իսկապէս ընդ Հաւր միապէս... ա. 217բ-8ա Տաղ անոյշ եւ ազնիւ – Մեծի աւետեաց փողն ի բարձանց երկնից... բ. 218աբ Մեղեդի («ՆՎԱԳ») – Նըւագեմք Հոգոյն նըւագըս վայելուչս... գ. 218բ Տաղ ազնիւ եւ պիտանի – Ի Մեծի աւուր տաւնիս... գ. 218բ-9ա Փոխ – Ապա վիճակեալ զաշխարհս...

Ստ. լս., գրչից՝ 215բ-6ա «Հոգւոյն գալուստ», 216բ-7ա, 218ա «Հոգւոյն Սըրբո գալտըստեան»։

73. 219ա-22բ ՀԲ. Գանձ սրբոց Հռւփսիմեանցն՝ ի տէր Մխ[իթարայ] («ՎԿԱՅԱԿԱՆԱՑ») – Վայելչականաց վայելման փառաց... ա. 222բ-3ա Տաղ ի տէր Ներսիսէ («ԱՌ ՀՌԻՓՍ») – Առաւօտ լուսոյ արեւէլեան ազանց... բ. 223աբ Փոխէ՛ զձայնս («ԵՄԵ ԿՈՅՍՆ Է») – Եւ ձայն քաղցրութեան բարեկամին գոչէր...

Ստ. լս., գրչից՝ 219բ-20ա «Հռւփսիմեանց կուսանաց», 221բ «Կուսանացն Հռւփսիմեանցն», 222ա «Հռւփսիմեանցն»։

74. 223բ-5բ ՀԳ. Գանձ կաթուղիկէ եկեղեցւոյ («ՏՏԱՒԵՑԻ») – Տաճարդ երկնային տուն քրիստոսային... ա. 225բ-6ա Տաղ գեղեցկայարմար – Սուրբ է տաճար տէրունական, էկեղեցի աստուածական... բ. 226աբ Փոխէ՛ ըզձայնս – Բազում ժողովք ժողովեցան...

75. 226բ-7ա զԲեթղահեմի մանկանց գանձն։ Ի Ծնընդեան կարգն գի՛տ եւ ասա՛։ Եւ տաղերն այս են. գանձն էլ աստ պատշաճ էր, բայց սխալեցանք, դու աստ ա[սա՛], եւ մեղաւորս յիշեա՛ ի Տէր, եւ Աստուած զձեզ յիշէ։ ա. 226բ [Մեղեդի ազնիւ (Մանկացն Բեդղահեմի)]* – Սարսեալ Հերոդէս դողայր ընդ լուր արքային... բ. 226բ-7ա Տաղիս յորդորակն է («Ա-Ք») – Արթունք զըւարթունք, բանիւ բանաւոր ծիծռունք...

* Ծնթ. Վերականգնումն ըստ Գանձարան, Բ., էջ 968։

76. 227ա-9ա ՀԴ. Գանձ Ներսեսի հայրապետին – Այսաւր խընդալի եւ ուրախալի... ա. 229ա Տաղ ազնիւ եւ անոյշ – Նոր մեծահանդէս տաւնիս սուրբ հայրապետի... բ. 229աբ Տաղ անոյշ – Հընչմամբ ձայնիւ բերկրանաց...

77. 229բ-31բ ՀԵ. Գանձ որդւոց եւ թոռանց սրբոյն Գր[իգորի] («ՆԻԱՑՍ ԱԼ») – Նոր թագ պետական, նոր գահ աննըման... ա. 231բ-2ա Տաղ ազնիւ («ԳՐԻԳՈՐԻ Է») – Գովեստ քեզ բարեաց պատճառ, Յիսուս կենդանի... բ. 232աբ Տաղ ի տէր Ներսիսէ – Գրիգոր՝ պըսակն ազգի մարդկան...

78. 232բ-6ա [Հ]Զ. Գանձ սրբոց մարգարէիցն («ԽՈՐՀԸՐԴՈՑՆ») – Խորհուրդ անքըննին, խորըք, որ չերեւին, խանութք անզընին... ա. 236աբ Տաղ ի տէր Ներսիսէ («ՆԵՐՍԷՍԻ ԵՐԳ») – Նորահրաշ տաւնիւս տեսանողացըն... բ. 236բ Նորին տաղ մար[գ]արէիցն («Ա-Է») – Աստուածային խորոցն անճառ... Էսայածին արքայն /// (վջ.)։

79. 237ա-8ա [Գանձ Փոխման Աստուածածնին երրորդ աւուրն]* («///ԻՉ») – (սկ.) /// [յեր]կնից կայարան եաւթնաստեղեան, լուսեղէն խորանն տեսանելով... ա. 238աբ Տաղ ի տէր Ներս[իս]է – Այսաւր Գաբրիէլ հրեշտակապետն էկել... բ. 238բ-9ա Յորդորակ նորին – Անարատ տաճար եւ առագաստ լուսոյ... գ. 239աբ Այլ տաղ Փոխմ[ան] – Աստուածածի՛ն մայր լուսոյ, տաճար բանին Աստուծոյ... դ. 240ա [Յ]որդարակ – Մ[ե]ծացի՛[ր] այսաւր, սո՛ւրբ Աստուածածին... ե. 240ա-1ա [Տաղ (արտք. լս-ից)՝ ի Պլզոյն] («Ա-Ղ») – Առաջնաճաշակ պըտղոյն մահուան առաջին մարդոյն... զ. 241աբ Փոխ («Ճ-Ք») – Ճառագայթ փառացըն Հաւր զքեզ վերափոխեաց այսաւր...

Ստ. լս., գրչից՝ 237ա, 239բ, 241ա «Աստուածածնին», 237բ-8ա «Փոխման Տիրամորն»։

* Ծնթ. Վերականգնումն ըստ Գանձարան, Բ., էջ 1155-1157 (տող 44)։

80. 241բ-3բ ՀԹ. Այլ գանձ փոխման («ՓԻԼԻՍՈՓԱ») – Փառաւորեալդ ի զաւրաց վերին, ամէնաւրհնեալ սուրբ Աստուածածին... ա. 243բ Տաղ ազնիւ՝ ի տէր Մխիթարայ – Սուրբ Աստուածածնի՝ կուսին անարատ հարսինն... բ. 243բ-4ա Յորդորակ՝ ի Գ[րիգոր] վարդապետէ – [Ա]նմեղ, անարատ գառինն...

243բ-4ա ստ. լս., գրչից՝ «Փոխման տիրամաւր Աստուածածնին»։

81. 244ա-6ա Ձ. Այլ գանձ ի Գրիգոր վարդապետէ («ԳՈԻԳՈՐԻ Ե») – Գոհաբանեալ սուրբ Աստուածածին, մայր աղախին Աստուծոյ Բանին... ա. 246աբ Տաղ ազնիւ – Աստւածածին, Կոյս երանեալ, յիմանալեացըն վերաւրհնեալ... բ. 246բ-7ա Տաղ Աստուածածնին – Ողջո՛յն ընդ քեզ, Մարիամ... գ. 247աբ Փոխ – Ծաղիկ պայծառ ծովային եւ մարգարիտ մեծագին...

82. 247բ-9ա ՁԱ. Սուրբ խաչի Նաւակատեացն գանձ եւ տաղ յաշխարհամատրեանն. գի՛տ եւ ասա՛ եւ զմեղաւորս յիշ[եա՛]։ Սուրբ խաչին գանձ. Թըլգուրանցի («ՅՈՎԱՆՆԵՍ») – Յեդեմական տընկոյն աւրհնութեան... ա. 249աբ Տաղ ի տէր Ներսիսէ («ՆԵՐՍԻՍԻ Է») – Նոր դրախտին եկեղեցւոյ ծառ կենաց տընկեալ ի մէջ... բ. 249բ արտք. լս-ից՝ [Փոխ] («ԿԱԹՈՂ») – Կենաց փայտ տընկեալ... գ. 249բ-50ա Փոխ («ԻԿՈՍԻ ՀԱՅՈՑ») – Ի քեզ բեւեռմամբ ձեռացն ըզիմս արձակեա...

83. 250ա-2ա ՁԲ. Գանձ Սուրբ խաչին եւ խաչ աւրհնելոյ («Խ[Ա]ՉԱՏՈՒՐ») – Խորհուրդն ընդրեալ, յառաջ գուշակեալ... ա. 252աբ Ազնիւ տաղ ի տէր [Ն]էրսիսէ – Աւրհնեալ ես փայտ սուրբ Քրիստոսի... բ. 252բ արտք. լս-ից՝ [Փոխ] – Ո՛վ հրաշալի գործս, որ ցուցաւ...

251բ ստ. լս., գրչից՝ «Սուրբ խաչին»։

84. 252բ-4ա ՁԳ. Գանձ Գէորգեայ զաւրավարին («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խընդահրաւէր մանկունք Սիոնի, ձեզ աւետիս ձայնիւ բերկրալի... ա. 254աբ Մեղեդի ազնիւ եւ յոյժ պիտանի – Ի հանդիսական տաւնիս երգելով զերգըս հեշտալիս... բ. 254բ-5ա Յորդորակ – Րամեալ ըզկիրըս տանջանաց, զերկունս հանուր ընդ քո վըշտաց...

– 255ա («[ԳՐԻ]Գ[ՈՐ]») – [Գ]անձըս գրեցա եւ ստուգեցա, / [Ր]ամեալ բանիւ ստորագրեցա, / [Ի] Գրիգորէ՝ առն անիմայ, / Գրեալ խաչին սուրբ Վարագայ, / [Ո]ր զիս ասեն ի տօնս նորա, / [Ր]ամեալ մանկունքըն գերակայ։

85. 255ա-7ա ՁԴ. Գանձ Վարագայ Սուրբ Խաչին («ԳՐԻԳՈՐԻ Ե ՍԱ») – Գլուխն եկեղեցւոյ, վէմըն հաւատոյ... ա. 257աբ Տաղ գեղեցկայարմար – Այսաւր մեծ զարմանք հրաշից... բ. 257բ արտք. լս-ից՝ [Փոխ] – Ամփոփեալ զնըշան խաչին ի Վասպուրական երկրին...

– 257բ-8ա («ԳՐԻԾՈՐ») – Գանձըս գրեցայ առաքելոց, / Ր<ր>ամեալ բա/// գըրոց, / Ի Գրիգորէ յետնեալ սըրբոց, / Ծըրեալ եղէ վասըն սըրբոց, / Որ զիս ասեն ի տաւն սըրբոց, / Րախանալ ժողովըրդոց։

86. 258աբ ՁԵ. Գանձ սուրբ առաքելոցն ՀԲ. («ԳՐԻԳՈ///») – Գերագոյն գոյէ, գերիմաստ վեհէ... կղզիս հեռաստան արեւմըտական, իսպաննիական / յերկիր Խուժաստան /// (վջ.)։

87. 259ա-60ա [ՁԶ.] [Գանձ Գիւտ խաչին – ձեռ. 424, 279բ] («///ԱՏՈՒՐ») – (սկ.) /// զա/// կուսանաց անկողոպտելի եւ ամուսնաց երկիւղ զգուշալի... ա. 260աբ Տաղն է – Արդ, որք տաւնէք զխաչիս հանդէս աստուածական...

88. 260բ-2բ ՁԷ. Գանձ կուսանացն. Երեւանեցի («Ի ՓԱՌՍ Ա») – Ի սկըզբան Էիդ, ի լուսոյ լուսիդ... ա. 262բ-3ա Մեղեդի («Կ-Ղ») – Կոյսք իմաստութեամբ զլապտերս հոգւոց վառեալք... բ. 263ա Տաղն է – Ի կենարար փայտէն ծաղկեալ...

262բ ստ. լս., գրչից՝ «Կուսանաց»։

89. 263ա-5ա ՁԸ. Գանձ ամենայն մարտիրոսաց՝ ի տէր Մխիթարայ («ՏԵԱՌՆ») – Տինա առաւել, տարմըք բարձրացեալ, տեսցուք հիացեալ... ա. 265ա Տաղ ի Ներսիսէ («Ա-Ը») – Արեգակն արդար, ըզհուր սիրոյ ծագեալ... բ. 265աբ արտք. լս-ից՝ [Փոխ] («Թ-Ծ») – Թագաւորն անմահ ի յաշխարհէ մահու...

263ա ստ. լս., գրչից՝ «Մարտիրոսաց»։

90. 265բ-7բ ՁԹ. Գանձ սրբոց մարտիրոսացն («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խոնարհեալ Բանին Աստուծոյ, դուք բանաւոր գառինք հրակիզեալք... ա. 267բ Տաղ ի տէր Ներսիսէ («Ճ-Ո») – Ճըշմարիտ վըկայք Աստուածորդւոյն եղեալք... ի յերկրէս յերկինս վերափո/// (վջ.)։

91. 268ա-8բ [Գանձ սրբոց մարտիրոսաց]* («///ՐՏԻՉ») – (սկ.) /// [ար]քայութեանն արժանացուցին. բա՛. Րենական սիրովն առ Աստուած... ա. 268բ-9ա Տաղ ի տէր Ներսիսէ («ԲԱՆ ԻՎ») – Բանիւ աւետաւոր բարառնաբար բարբառեսցուք... բ. 269ա արտք. լս-ից՝ [Փոխ] («ԿԱՅՍՆ») – Կենացըն կերակրովն եւ բաժակաւըն... գ. 269աբ արտք. լս-ից՝ [Փոխ] («Ի ՆԵՐՍԻՍԷ») – Ի մի յարմարութիւն զոգիս ընտրեալ քոց անդրանկաց...

* Ծնթ. Վերականգնումն ըստ Գանձարան, Բ., էջ 1403-1404 (տող 14)։ 267բ ստ. լս., գրչից՝ «Մարտի», 268բ-9ա՝ «[Մա]րտիրոսաց»։

92. 269բ-70ա Աւետարանչացն գանձ. յԱւագ տաւներն գի՛տ. եւ տաղերն այս են. նա հետոյ գտի. գանձն էլ աստ պատշաճ էր ու չպատահեցաւ («ԳՐԻԳՈՐԻ Է») – Գերագոյդ աշակերտաց յերկոտասան ընտրել... բ. 270աբ Մարկոսի Աւետ[արան] («ԳՐԻԳՈՐԻ Է») – Գեղեցիկ ոտք ընթացեալ աւետաբեր խաղաղութեան... գ. 270բ-1ա Ղուկասու («ԳՐԻ[Գ]ՈՐ ՄԻԱ») – Գովեստ արժան փառաց քոյին...

269բ-70ա ստ. լս., գրչից՝ «Աւետարանչացն»։

– 271ա («[ԳՐԻԳՈՐ]») – [Գ]անձ գեղեցիկ, պատշաճական, / [Ր]ամեալ բանիւ խորհըրդական, / [Ի] Գրիգորէ յոյժ անպիտան, / [Գ]ըրեալ եղէ ձեռնադրութեան, / [Ո]ր զիս ասեն ի ժամ օծման / Րամից արանցըն սըրբազան։

93. 271ա-3ա ՂԱ. Գանձ ձեռնադրութեան («ԳՐԻ[Գ]ՈՐԻ Է») – Գըթա՛ ի մեզ, Տէ՛ր ամենակալ... 273աբ [Տաղ] – Ով անմահ՝ հաց կենաց մեզ տըւար...

94. 273բ-5բ ՂԲ. Գանձ մարտիրոսաց եւ ճգնաւորաց («ՅՈՎԱՍՆԷՍ») – Յոյժ զարմանալի եւ հիանալի եւ սարսափելի...

95. 275բ-7բ ՂԳ. Ամենայն սրբոց գանձ ի Դաւթա («ԴԱՒԻԹԷ») – Դաւանեցէ՛ք, որդի՛ք աւրինաց, զՈրդին միածին...

96. 277բ-9ա ՂԴ. Գանձ սրբոց հրեշտակապետացն Գաբրիէլի եւ Միք[այելի] («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ խորհուրդ հրաշական... ա. 279աբ Մեղեդի հրեշտ[ակապետացն] («ԳՐԻԳՈՐ») – Գովեստ բերկրանաց քաղցրաձայնեալ երգեմք... բ. 279բ-80ա [Յորդորակ]* («ԶԱՒՐԱՎԱՐ») – Զաւրք երկ[ն]ային զըւարթնոց դասք հրեշտակաց անմարմնոց...

* Ծնթ. Տե՛ս Գանձարան, Բ., էջ 1353: Ստ. լս., գրչից՝ 278բ-9ա, 279բ «Հրեշտակապետացն»։

97. 280ա-2բ ՂԵ. Գանձ Յոհանու Ոսկիբերանին՝ ի Գէորգեայ վարդապետէ («ԳԷՈՐԳՈՒԱՆ») – Գոլով սքանչելի լոյս քում հանճարոյ... ա. 282բ Տաղն է – Խորհըրդոց աստուածային, խորհըրդագէտ անճառ խորին... բ. 282բ-3ա արտք. լս-ից՝ [Փոխ] – Էրեւմամբ սուրբ հրեշտակաց ի Քրիստոսէ ձեռնադրեցար...

– 283ա («[ԳՐ]Գ[ԳՈՐ]») – [Գ]անձըս գրեցայ ես ի կարգի, / [Ր]ամից Հաւր Նիկողայոսի, / Գրիգորէ մտաց հոռի, / [Գ]րեալ եղէ ըստ պատշաճի, / [Ո]վ որ ասէ զիս յատենի, / [Ր]ոտեալ սիրով մեղքն քաւի. ամէն։

98. 283ա-4բ ՂԶ. Գանձ Նիկողայոսի հայրապետին («ԳՐԻԳՈՐ») – Գաւազան ծաղկեալ, գեղաղէշ փայլեալ... եւ կաց ի յոտաց ընդա/// (վջ.)։

99. 285աբ [Գանձ (՞)] («///Ր») – (սկ.) ///րկութեան քոյին անցեալ համարին ամաց ///ազարին, րամեալ ընդ նըմին... 285բ Ողբ նորին Գրիգոր վարդապետի ասացեալ («ԵՐԳՍ ԱՅՍ ԳՐԻԳՈՐԻ Է») – Եկայք ողբասցուք եղբարք զչարութիւն... Էկին պատեցին զմեր Տէրն եւ յատեան մա/// (մէջից) 286ա /// [Ա]յս սըրբեալ։ Զմեզ յիշեցէ՛ք ի յաղաւթել, գրելով զայս բանքս ի սըրբագրել ՉԼԵ. (1286)*։

* Ծնթ. Համառօտ ցուցակում (Ա., էջ 1037) սա գրչութեան յիշատակարան է համարուած, ձեռագիրս էլ համարուած է գրուած՝ «1286, 1408 թթ.»։

100. ա. 287բ-8ա [Տաղ]. Ի սուրբ Գրիգորէ Նարեկացւոյն – Գաւհար <[վարդ]ըն> վարդըն վառ առեալ... բ. 288աբ Ողբ եւ խրատ հոգեւոր – Ընդհանուր մարդկային լըսելիք... զխորհուրդըն քըննէ ըզշնորհացն /// (վջ.)։

101. ա. 291ա [Տաղ (՞)] – (սկ.) /// երկին եաւթնաստեղեան պարունակող համանգամայն... բ. 291աբ Ի մեծէն Թորոսէ («ՄԵԾԻՆ ԹՈՐՈՍԷ») – Մայր կենդանեացըն հոգւոց, զոր նախահայրըն ծանոյց...

– 291բ («[ԳՐԻԳՈՐԻ]») – [Գ]անձըս գրեցայ թըլփատութեան, / [Ր]ամեալ բանիւ տնաւրէնութեան, / [Ի] Գրիգորէ յոյժ անպիտան, / [Գ]ըրեալ եղէ ես պիտեւան, / [Ո]րք զիս ասեն, ըզնա յիշեան, / [Ր]ամից ժողովն ուսումնական / [Ի] տաւնըս սուրբ տնաւրէնութեանին Բանին թըլփատութեան։

102. 291բ-2ա Ութ աւուրն Ծնընդեան («ԳՐ///Ն Է») – Գոչումըն ըղձագին, գովեստ քաղցրագին... սպասաւորէին սուրբ ծնընդեան Կուսին ՚ւ աւրհնաբանէին /// (մէջից թափուած) 292ա ///րեան ցաւք եւ անէծք... 292բ Տաղ Յոստանցի Գրիգոր վարդապետէն – Այսաւր նոր խառնումն եղեալ... քարոզիցն արդարութեան /// (վջ.)։

103. ա. 293աբ («///ՎԱՍՆ ԶԱՔԱՐԻԱՅ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ԱԽԹԱՄԱՐԱՅ») – (սկ.) ///հու մատնեցին վասըն Քրիստոսի, սպանին զգըլխաւորըն քրիստոնէին... բ. 293բ-4ա արտք. լս-ից՝ [Փոխ] – Տէր Զաքարիայ բարին նահատակ եղեր Քրիստոսի... (այլեւ տաղիս երգ[ող]ի Գրիգորի անձին եղկելի...) գ. 294աբ ///ի հայրապետին ի Գրիգոր վարդապետէ – Ի հանդէս տաւնիս քո րախացեալ... դ. 294բ արտք. լս-ից՝ [Եկղ՛՛] («ԿԱՐԱՊԵՏ ԱՆԱՐԺ///») – Կաթուղիկէ եկեղեցի, մայր սուրբ լուսոյ... յարքայարան սուրբ հայրենի /// (վջ.)։

104. 289աբ, 295աբ [Քարոզ սրբոց ճգնաւորաց]* («[ՃԳ]ՆԱՒՈՐՔ») – (սկ.) /// յարատ չհայելով, պեղծ բան չլըսելով, [դատար]կ չխաւսելով... ա. 295բ-6բ Տեառն Մխիթարայ եւ բանիբուն վարդապետի ասացեալ. Վասն աւրհնութեան նորակերտ գրոց («ՄԽԻԹ[Ա]Ր») – Մեծապայծառ ցընծութեամբ ուրախացիր խընդութեամբ... բ. 296բ Նորին Տեառն Մխիթարայ ասացեալ – Ի յախտաժետ ըստեանց ճընշեալ... որք հետ մեր գայք յարկս յա/// (վջ.) գ. 297աբ («[Մ]ԽԻԹԱ[Ր]») – (սկ.) /// ուրախացիր ընդ պարգեւսն... դ. 297բ-8ա Նորին տէր Մխիթարայ վասն պատկերաց սրբոց – Մին միածին Հաւր Որդի, տիպ տիրական քում ծնողի... ե. 298ա Փոխ – Ի գիշերի նախ, որ եկեալ...

* Ծնթ. Վերականգնումն ըստ Գանձարան, Ա., էջ 249-250 (տող 13)։

105. 298ա-9բ Գանձ Խաչգիւտին («ԽԱՉ[ԱՏՈՒ]Ր») – Խաչի քո, Քրիստո՛ս, երկիր պագանեմք... եւ զարթուցիչ ծերոցն ի յոգի /// (մէջից թափուած) 299ա /// այ գեղազարդ աչեր ծովային... ա. 299բ Երբ զԵկայքն ասես, Համբարձի զտաղն ի հետ – Աստուածածին սըրբուհին, ամէնաւրհնեալ տիրուհին... Պիղատոս ի չար զինւորք դա/// (վջ.)։

106. 300աբ [Գանձ սրբոց առաքելոցն եաւթանասնից]* («[ԳՐԻԳՈ]ՐԻ Է») – (սկ.) /// ի դ///ական եւ լատ[ին]ական քարոզք ընտր[ու]թեան բանին գիտութեան... ա. 300բ Տաղ եաւթանասուն աշակերտացն Քրիստոսի – Աղաչանաւք մաքուր դասին... Ի կենարար կենա[ց] [ս]ի///։

* Ծնթ. Վերականգնումն ըստ Գանձարան, Ա., էջ 1313-1315 (տող 50)։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ., նոտրգիր

1. 1ա [Տաղ] («///ՄՕՎՍԻՍԷ») – (սկ.) /// պղատիմ, նայիլ յիս աղաչեմ, / մոլորեալ թափառիմ, յորսողէն տագնապիմ...

2. 1աբ Ի Սիմօնէ վարդապետէ Ջուղայեցոյ. երգեալ հոգեւոր զմայլումն – Անձամբ տրտմագին, փըղձկալ սաստկագին...

3. 1բ-2ա Տաղ Սուրբ տաճարին Էջմիածնայ – Ահա ասեմ բան գովեստի, / մօրդ լուսոյ սուրբ տաճարի... 2աբ Փոխէ՛ զձայն – Էջմիածի՛ն, դրախտ լուսով, / աստուածորդոյն տնկեալ աջով...

4. 2բ-3ա Տաղ ի Ներսէս հայ[ր]ապետէ – Այսօր Գապրիէլ հրեշտակապետն եկեալ, / բերեալ զբրաբիոն զպսակ յաղթող Կուսին...

5. 3ա-4բ Աւետիք Ծըննդեան – Այսօր տօն է Ծըննդեան, աւետի՜ս, / Տեառն մերոյ եւ Յայտնութեան, աւետի՜ս...

6. 4բ-5ա Այլ տաղ Վարդավարին ասա՛յ – Այսօր ցնծայ լեառն Թաբօր եւ զուարճանայ մեծն Ահերմօն...

7. ա. 5բ-6ա Մեղեթիքս մի գոյն են – Այսօր պարզողին զերկինս...

Լս., գրչից՝ Տեառնընդյառաջին, Մ<ե>ծպնայ հայրապետին, Ստէփանի եւ այլք։

բ. 6աբ Մեղեթիներս մի գոյներն – Գովեստ բերկրանաց քաղցրաձայնեալ երգեմք...

Լս., գրչից՝ Հրեշտակապետաց, Ծննդին, Հայրապետաց եւ այլք։

գ. 6բ-7ա Ուրիշ գոյն է – Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ...

Լս., գրչից՝ Ծնունդն, Եկեղեցւոյ եւ այլք։

դ. 7ա-8ա Այլ իմն գոյն է – Գոհար վարդն ինքնագոյն...

Լս., գրչից՝ Ծննդեան, Ծննդեան, Յարութեան եւ այլք. այնուհետեւ 9 եւ դարձերեսին 14 տող չգրուած։

8. 8բ-9բ [Նաղաշ Յովնաթան], Գանձ ղարիպի ասացեալ – Ղարիպի կեանքն է լալի, ողբերգական, / դառն ու լեղի, լի տրտմութեամբ... (9բ Նաղաշն ասաց, թէ ղարիպի կեանքն է հարամ)...

9. 10ա [Տաղ Ադամայ. ձեռ. 1639, Գ, 181բ. Յոհանէս Պլուզ վարդապետ. ձեռ. 2672, 132բ] – /// տես տեղի խաւար տիրէ քեզ...

10ա լս., գրչից՝ «Յիսուս Որդի»)։ 10ա Յորդորակ ազնիւ ասա՛յ – Միաբանին օձն եւ Յեւայ, / չարիս խորէն վասն Ադամայ...

10ա լս., այլ ձեռքով՝ «Յիսուս Որդու գու[յն] ասա՛յ»։

10. 10բ Մաղթանք իբր յիշատակարան ըստ անուան թարքմանողին («ՍՏԵՓԱՆՆՈՍ») – Սիրտ իմ առ քեզ, Յիսո՛ւս, տենչայ...

10բ լս., այլ ձեռքով՝ «Այսօր ցնծայ լեառն Թաբօր գունն է»։

11. 10բ Երք Մովսէսի վարդապետի Բճնեցոց՝ առ սուրբ Աստուածածինն («ԵՐԳ Ի///») – Եղեալ հարսն անմահին երկնաւոր արքային... Ի քէն սիրով հայցեմ, արտասուօք աղերսեմ, ցաւագին ///։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

36ա Արդ, ես՝ վերջինս ի մանկունս եկեղեցւոյ Յոհանէս սուտանուն կրօնաւոր, որ անուամբս միայն եմ ձեւացեալ եւ ոչ գործով, ըստ այնմ, որ ասէ՝ Մարմնովս արտաքուստ պճնիմ եւ անձամբս երփիւ ճային ճանաչիմ։ Արդ, ստացա զլուսայիղձ տառս յիշատակ բարի հոգւոյ իմոյ եւ ծնողաց իմոց՝ Ամիրին, եւ հոգեւոր հաւրն՝ Մարտիրոսին, եւ մաւր իմոյ՝ Մամխաթունին, եւ եղբարց իմոց՝ Ֆառուխշին եւ Խդրշին, եւ քերց իմոց՝ Ատամելիքին, Նաղմաթին, Ըռաղնին եւ Ստեփանոսին՝ փեսային, եւ այլ ամենայն արեան մերձաւորաց մերոց։ Արդ, աղաչեմ զամենեսեան, որք հանդիպիք այսմ Գանձարանիս եղանակելով կամ աւրինակելով, յիշեցէ՛ք ի մաքրափայլ եւ յերկնաբացիկ յաղաւթս ձեր զվերոյգրեալքս ի սմա եւ լի սրտիւ Աստուած ողորմի ասացէ՛ք, եւ որ լի սրտիւ Աստուած ողորմի ասէ, եւ ինքն յողորմածէն ողորմութիւն գտցէ. ամէն։

138ա, 226բ, 247բ Տե՛ս Բովանդակութիւն (խորագիրք)։

286ա Փա՜ռք ամենասուրբ Երրորդութեանն՝ Հաւր եւ Որդոյ ու Հոգոյն Սըրբոյ, որ ետ կարողութիւն տկար ոգոյ Յովանիսի սուտանուն կրաւնաւորի, որ անւամբս միայն եմ ձեւացեալ եւ ոչ գործովս, ըստ այնմ, որ ասէ՝ Մարմնովս արտաքուստ պճնիմ եւ անձամբս երփնիւ ճային ճանաչիմ, հասանել յաւարտ լուսայիղձ տառիս յամի ՊԾԷ. (1408) թըւականիս մերում։ Արդ, որք եւ կամիցին ի խընդիր գիւտի իմաստից ընթանալ մարմնական եւ կամ հոգեկան մասանց, յանձին բարձեալ կրիցեն զամենայն տաժանմունս, զի թերեւս հասանիցեն ի տենչանս փափաքանացն, որում բաղձանայցեն։ Որպէս եւ է տեսանել յաստուածային անձիս մերոց առաջնորդացն, որ զամենայն կիրս մարմնական գնացից ի բաց ընկեցին առ նըպատակ վերին կոչմանն ընթանալով՝ հասանել առ որ ցանկային ի բազում ժամանակաց, եւ զամենայն ժամանակս կենաց առ նա համբարձեալ զուշ մըտաց իւրեանց բեւեռեալ ի սէր նորա։ Եւ կարգեալ հաստատեցին առ ի պայծառութիւն նոր Սիոնի տաւնս եւ կանոնադրութիւնս ժամուց եւ աղաւթից՝ առ ի ձգել զամենեսեան ի սէր աստուծային պաշտամանն։ Է, զի ներբողական գովասանութեամբ զարդարեցին ըզմայր մեր՝ |286բ| զսուրբ եկեղեցի։ Եւ երբեմն ի ձայն արկեալ երգէին զերգս աստուածային եւ ուսուցանէին հարք որդւոց, զի մի՛ մոռացունք լինիցին երախտեացն աստուածատուր [պա]րգեւաց արարչին մերոյ Աստուծոյ։

Յայս փափագ եւ ես՝ տրուպս ի կարգաւորաց եւ անարժանս յարժանաւորաց Յովանէս ազազուն եւ փցուն գրիչ, մեծաւ տաժանմամբ եւ եռատարփ յաւժարմամբ գրեցի զմարգարտաշար բանս իմաստուն եւ հոգեկիր արանց՝ ի վարժումն կըրթութեան եւ ի խրատ ուսման մանկանց Սիոնի, ի սփ[ոփ]անս մըտաց բանասիրաց եւ տաւնասիրաց անձանց, մանաւանդ՝ ի սէր սիրելեաց Աստուծոյ եւ ի պայծառութիւն սուրբ եկեղեցւոյ։ Եւ արդ, գրեցաւ սա ի գաւառիս (անունը չգրած)՝ ի վանքս Ցիպնայ*, ընդ հովանեաւ ամենազաւր Սուրբ Նշանիս եւ Սուրբ Ստեփանոսի Նախավըկայիս եւ այլ բազմագումար սըրբոցս, որ աստ կան հաւաքեալ, եւ առ ոտս գերիմաստ եւ երանաշնորհ եւ արդիւնական հեռետորիս՝ Գրիգոր վարդապետիս, ի փառս Քրիստոսի Աստուծոյ։ Արդ, աղաչեմ զամենեսեան, որք հանդիպիքդ այսմ Գանձարանիս, յիշեցէ՛ք ի մաքրափայլ յաղաւթըս ձեր զվերոյասացեալ վարդապետն Գրիգոր եւ զամենայն արեան մերձաւորսն իւր. ամէն։ Դարձեալ աղաչեմ, զլուսափայլ սրբոյ Սիոնի մանկունքդ, |287ա| որք հանդիպիք այսմ աստուածային տառիս, յիշեցէ՛ք ի միտս բարիս զհարազատ եղբայրս իմ՝ զՎարդան զ[խաչ]ընդուս կրաւնաւորս, որ բազում փափաքանաւք եւ ըղձմամբ սրտիւ ետ գրել զսա՝ ի վայելումն անձ[ին] իւրոյ եւ յիշատակ բարի ծնողաց մերոց՝ Պաւղոսի եւ Խութլի, եւ հաւրեղբօրն մեր՝ Մաթէոսի, եւ ամենայն արեան մերձաւորաց մերոց. ամէն։ Այլեւ զորովայնէ ընտրեալն եւ նախքան զարտաքսողութիւնն զսրբեալն եւ զմաքրեալն՝ զԴաւիթ սրբասէր կրաւնաւորն եւ զծնաւղսն իւր՝ զԹումա քահանայն, եւ զմայրն, եւ զամենայն արեան մերձաւորսն յիշեցէ՛ք ի սուրբ եւ յերկնաբացիկ յաղօթս ձեր, որ բազում աշխատութեամբ սնուցին զմեզ հոգեւոր կերակրով եւ մարմնաւոր, որոց աղօթիւքն եւ բարեխոսութեամբ ամենայն սրբոց եւ մեզ ողորմեսցի Քրիստոս Աստուած մեր. եւ նըմա փառք ընդ Հօր եւ Սուրբ Հոգւոյն յաւիտեանս. ամէն։

* Ծնթ. Վանք Մեծ Հայքի Տուրուբերան աշխ-ի Բզնունիք գաւառում. Տե՛ս Հայաստանի եւ յարակից շրջանների տեղանունների բառարան, հտ. 5, Երեւան, 2001, էջ 158։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Ա., էջ 91-92, Հմր 89։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 170բ (1744, նոտրգիր, գիրը ջնջած, վրան թուղթ փակցրած, այնուհետեւ պոկած) կարդացւում է՝ «ձ///կէ /// մասունք /// ի դուռն /// ՌՃՂԳ. (1744) թվին Դեկտեմբերի ///»։

2. 11ա (ԺԸ. դ., նոտրգիր, խորանի կամարի տակ) Յիշատակ է /// ի դուռն Սուրբ Աստուածայծին։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ «դասք հրէականի գտաննէ», 147ա՝ «Ադամայ, Ա», վրացերէն, ԺԹ. դ. – 127ա ქ. გ.ა.სარქა. უთი. მ.ბ. ქოკვი . ო. (Նշանակութիւնն անյայտ), 152բ (այլ ձեռքով) ქ. ა.ბ,გ.დ. ქ. ა ბ (այբուբենի սկիզբը)։

ՆՄՈՒՇ՝ պհպ. Աա, 1ա՝ «3540»։

 

 

3541

ԱՒԵՏԱՐԱՆ

ՀԱՄՏԻՒՆԱ ԳԻՒՂ (ԳԱՆՁԱԿ) ՌՃԻ. – 1671

ԳՐԻՉ՝ Ազարիա (4ա-134բ), Ղազար (136ա-281ա) քհյք։ ՍՏԱՑՈՂ՝ Մարտիրոս։

ԹԵՐԹ՝ 282-1 (թռիչք՝ 10-12). չգրուած՝ 1ա-3ա, 135ա, 282ա-3բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԴ×12 (Ա 13, Ը, ԺԱ 11+2, ԻԳ 11, ԻԴ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19×14։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (12,5×8,5). սահմանագծերը կարմրով։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 23ա, 213ա)։ ՏՈՂ՝ 21-22։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ դրոշմազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Մատթէոս՝ 3բ, Մարկոս՝ 82բ, Ղուկաս՝ 135բ, Յովհաննէս՝ 217բ։ Կիսախորան՝ 4ա, 83ա, 136ա, 218ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, տաճար (63բ, 122ա, 238բ, 248բ), խաչ (125բ, 126բ, 260ա, 273ա), աշտանակ 2 մոմով (133ա), ծառ (254ա)։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր, մարդ (4ա)։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, նարնջի, վարդագոյն, մոխրագոյն, սեւփիրուզ, շագանակագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մաշուած, վրան կան ճաքեր եւ քերծուածքներ, Բ. փեղկի կաշին մէջքին մօտ վր. եւ ստ. մասերում փոքր-ինչ պակուած-ընկած, երեւում են մէջքակապ-մէջքակարի (каптал) թելերը, 3ական գամերը եւ կապիչներն ընկած՝ կան կապիչների հիմքերը. լուսանցակողերի կարմիրը մասամբ թափուած, աղտոտուած, կազմին, ստ. լուսանցակողերին եւ որոշ թերթերին կան ցեցակերութեան հետքեր. թերթերի վրայ կան աղտոտուածութեան եւ խոնաւութեան հետքեր, տեղ-տեղ առաւել գորշացած, որոշ թերթեր էլ հիմքից մասամբ պոկուած, գիրը տեղ-տեղ թափուած, դժուարընթեռնելի. էջանշան թելեր՝ կարմիր՝ թ. 36, 180, 204, 230, սպիտակ՝ թ. 93։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 4ա-82ա Աւետարան Մատթէոսի։

2. 83ա-134բ Աւետարան Մարկոսի (134աբ Յարուցեալ Յիսուս)։

3. 136ա-217ա Աւետարան Ղուկասու։

4. 218ա-279բ Աւետարան Յովհաննու։

Ծնթ. Որոշ թերթերի լս-ներում կան հետագայ ձեռքով նոտրգրով գրուած խորագրեր։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

280ա Փա՜ռք ամենասուրբ Երրորդութեան եւ միասնական աստուածութեան՝ Հօր եւ Որդոյ եւ Սուրբ Հոգոյն, այժմ եւ անզրաւ յաւիտենին յաւիտեանս. ամէն։ Արդ, ի աստանօր անկ ելեալ կատարեցաւ փրկչական հրամանս եւ աստուածաշունչ նուագս սուրբ Աւետարան, որ է եդեալ եւ սահմանեալ սրբոց աւետարանչացն, կամակցութեամբ Սուրբ Հոգւոյն, ի փառս մարդացելոյն Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որ եւ առնէ սկիզբն ծննդեանն, որ ի սուրբ կուսէն Մարիամայ, եւ վասն ընդրութեան աշակերտացն եւ սքաչելեացն, որով զկոյրս լուսաւորէր, զկաղս գնացուցանէր, զդեւս հալածէր, զմեռեալս յարուցանէր եւ զամենայն ցաւս ի մարդկանէ բժշկէր, եւ յետ կատարման զամենայն զօրութեանն եկն կամաւ ի մահ խաչին եւ թաղեցաւ եւ յարեաւ |280բ| բազում սքաչելեօք։ Եւ յետ քառասուն աւուր համբարձաւ յերկինս եւ նըստաւ ընդ աջմէ Հօր եւ եթող մեզ մխիթարութիւն զսուրբ Աւետարանս՝ գրեալ ձեռամբ չորից աւետարանչացն, տունտուակցութեամբ Սուրբ Հոգւոյն, որով ըստ քառեկի ակամբ բխմամբ եդեմական եւ գետօրէն ծաւալմամբ առոգանէ միշտ եւ լուսաւորէ զմթնացեալ միտս ըստ չորից իրաց գոյացեալ մարդոյս, որով հընչեալ միշտ ի յականջս մեր ըզհաշտալուր բարբառն Քրիստոսի, եւ ըզմեզ վեր առեալ ընծայեցուցանէ Հօր Աստուծոյ օրհ[ն]ելոյն յաւիտեան. ամէն։

Արդ, գրեցաւ սուրբ կենսաբեր Աւետարանս թուին Հայոց ՌՃԻ. (1671) ամին, ի թագաւորութեան Պարսից շահ Սուլըմանին նորընծայի եւ հայրապետութեան տանս Աղուանից տեառն Պետրո|281ա|սի սրբազան կաթողիկոսի, ի յերկիրս Գանջայ, ի գեօղս Համտիւնա, ընդ հովանեաւ Սուրբ Պանտալիոն բժշկի եւ Սուրբ Աստուածածնի, ձեռամբ անարժան, սուտանուն Ղազար անուամբ միայն քահանայի եւ գործովս՝ ոչ։ Եւ Մաթէոս եւ Մարկոս գլուխն գրեցաւ վարպետին իմոյ՝ Ազարիայ քահանաի, ի խնդրոյ բարեմիտ եւ աստուածասէր, հեզահոգի (չշարունակած շարունակութիւնը՝ տե՛ս Յիշատակարան հետագայի՝ 281ա)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

281ա (1671 թ. յետոյ, սկ. տե՛ս գրչութեան յիշատակարան) Մարտիրոսին՝ յիշատակ իւր եւ ծնօղաց իւրոց՝ ղազանչի Պապիկին եւ Կուլաղին, եւ եղբարցն՝ Ղուկասին եւ Դաւթին, եւ քվերցն՝ Խաթունջանին եւ Հռոմսիմին, Մարգարիտին եւ Լուսնակին, |281բ| եւ որդոցն՝ Ղազարին եւ Գալուստին, Ղաեապէկին, Աւագին, Յովաննիսին եւ Կիրակոսին, Անդրէասին, Ատինին եւ Շահվէրտին։ Ով որ կարդայգ կամ օրինակէք, Աստուած ողորմի ասացէ՛ք վերոգրելոցս եւ Բէկիխաթո[ւ]նին. ամէն։ Հա՛յր մեր։

ՆՇՈՒՄ՝ 2ա՝ «926/3541, ՌՃԻ.-1671, Մ[եսրոպ] եպիսկոպոս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 281բ՝ «Եղիսայպետին, Ծոմասին»։

ՆԿԱՐՉԱՓՈՐՁ՝ 65ա, 93բ՝ բուսական լուսանցազարդ։

 

 

3542

ԱՒԵՏԱՐԱՆ

ՊԱՊՃԱՆ ԳԻՒՂ* (ՎԵՐԻՆ ԶԱԳԱՄ), ԳԱՆՁԱՍԱՐ ՌՃԸ. – 1659

ԳՐԻՉ, ԾԱՂԿՈՂ՝ Աւետիս քհյ։ ՍՏԱՑՈՂ՝ Բարսեղ քհյ (որդի մեկենասի)։ ՄԵԿԵՆԱՍ՝ Հախում Պսակերեցի։

ԹԵՐԹ՝ 301+2 (կրկն.՝ թ. 12, 126). չգրուած՝ 1ա, 138ա, 301բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԶ×12 (Ա 14, ԺԲ** 6, Ի 11, ԻԴ 10, ԻԵ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19×12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (12,5×8)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 24ա, ծծկգր՝ 299ա)։ ՏՈՂ՝ 21։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով եւ երեք կապիչներով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ ծաղկազարդ կտաւ. դռնակինը՝ շերտազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Գ՝ չգրուած հաստ մագաղաթ, Գբ էջին՝ հանգուցային նկարափորձ։

* Գիւղ Ելիզաւետապոլի նահանգի Ելիզաւետապոլի գաւառում, այժմ՝ Բաբաքենդ Ադրբ-ի Շամխորի շրջանում։ Տե՛ս Հայաստանի եւ յարակից շրջանների տեղանունների բառարան, հտ. 1, Երեւան, 1986, էջ 305։

** 137բ էջում ԺԲ. պրակի ներքոյ գրիչը ծանուցել է՝ «պակաս»։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Մատթէոս՝ 1բ, Մարկոս՝ 81բ, Ղուկաս՝ 138բ, Յովհաննէս եւ Պրոխորոն, մակագրութիւն նոտրգրով՝ «Պրոյխորանն է»՝ 223բ։ Կիսախորան՝ 2ա (կամարի մէջ Քրիստոսի դէմքը՝ նոտրգիր մակագրութեամբ՝ «Քրիստոսի պատկեր փրկչական Տեառն Աստուծոյ Յիսուսի»), 82ա, 139ա, 224ա։ Լուսանցազարդ՝ բուսական, կենդանի (34բ, 56ա, 59ա, 266բ եւ այլուր), թռչուն, խաչ (82ա, 128բ, 139ա, 259բ, 288բ), տաճար (62ա, 124ա, 208բ)։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր, կենդանագիր, մարդադէմ (Գ՝ 119ա, 283ա, Ժ՝ 264բ), մարդ։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, նարնջ, սեւ, սպիտակ, վարդագոյն, շագանակագոյն։

Տե՛ս Ա. Գէորգեան, Հայ մանրանկարիչներ, մատենագիտութիւն Թ-ԺԹ. դդ., Գահիրէ, 1998, էջ 82, Հմր 40 Ա.։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Անորոշ։ ԺԶ. դ.։ Բ. (սկ.)՝ ստացուած մէկ թերթի ընդերկայնակի եւ ընդլայնակի եզրահատումով (բնագիրը վնասուած. 1ին սեան 1/3ը, 2րդ սեան 2-4 տառաչափ կտրած)։ Թուղթ (18,5×14). երկսիւն (18,5×14). անարուեստ բոլորգիր (նմուշ՝ Բա). տող՝ 14։ Կարդալ՝ Աա, Աբ. «///տ քո, որք հոգով եւ ճշմարտութեամբ [եր]կիր պագանեն, վասն զի ամենայսուրբ ///դութիւն... զի արժանաւոր եղեցուք գոհու/// ///աւորել զքեզ ընդ Հաւր եւ ը/// այժմ եւ միշտ։ Խաղա///»։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը եւ կապիչները մաշուած, վրան քերծուածքներ, տեղ-տեղ կաշին պոկուած՝ երեւում է միջուկ-տախտակը, ստ. աջ անկիւնից միջուկը պոկուած-ընկած, փեղկերից առանձնացուած, սոսնձով ամրացուած միջին հատուածից, դռնակի կաշին աստառից մասամբ առանձնացած, Ա. փեղկին եղած երբեմնի շրջանաձեւ մետաղէ զարդը եւ 3 գամերն ընկած, մնում է վր. եւ ստ. գամերի ետեւին փակցուած շրջանաձեւ կաշին. գործածութիւնից եւ խոնաւութիւնից լուսանցակողերը (առաւել՝ վերինը) աղտոտուած, կարմիրը թափուած. պհպ-ները խիստ աղտոտուած, վրան արտատպուած աստառի գոյները, թերթերի վրայ կան ջրի կաթիլների հետքեր, թ, 69-85 եւ այլուր՝ ցեցի անցքեր, թ. 74-90՝ թերթերի վերին մասը դեղնած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 2ա-81ա Աւետարան Մատթէոսի։

2. 82ա-137բ Աւետարան Մարկոսի։

3. 139ա-222բ Աւետարան Ղուկասու։

4. 224ա-97ա Աւետարան Յովհաննու։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

137բ Զգծագրող եւ զմրող նորասքանչ սուրբ Աւետարանիս անպիտան Աւետիս յիշեա՛, եւ <եւ> Աստուած զքեզ յիշէ։

297ա Փա՜ռք Էից կենդանաստեղծ համապատճառին, յիւրոց անառիթ եւ աննիւթին եւ յորոց նիւթական եւ քառատարին, Հօր՝ ամենագութ նախախնամօղի եւ Որդւոյ՝ անքննելի ծնելոյ Հօրէ եւ Սրբոյ Հոգւոյն՝ աղբեւրածաւալ բղխելոյն ի Հօրէ, որում փառք եւ գոհութիւն եւ հանապազ օրհնութիւն անլռելի յիւրական արարածոց՝ ե՛ւ յանցելոցն ե՛ւ ի ներկայիցն, ե՛ւ յապագայիցն յիմանալոյս եւ ի զգալեացն, այժմ եւ անզրաւ յաւիտենիւ. ամէն։ Որ զարարչագործ զօրութեամբն իւրով շարժեալ իսկականն բարի |297բ| յանճառ իսկութենէ գոյացոյց զերկին եւ զերկիր, ստեղծ եւ զդրախտն՝ տեղի տարփային եւ բնակ անմահութեան, գոյացոյց եւ զմարդն ձեռօք իւրովք՝ ըստ պատկերի բարերարութեանն իւրոյ եւ եդ ի դրախտին փափկութեան՝ լինել անախտ եւ մնալ անմահ։ Իսկ ողորմելին այն ունկնդիր չարին եղեալ՝ ի ձեռն մահաբեր խրատուն, ժառանգեաց զերկիր անիծից եւ փոխանակ անմահութեանն՝ մահու եղեալ ժառանգորդ։ Վասն որոյ ի լրման ժամանակի խանդաղատեալ արարչական բնութիւնն տեսանելով զպատկերն իւր՝ անկեալ ընդ աղտիւք ծառայել մեղաց եւ մահու, լինի Որդի Աստուծոյ, Որդի Կուսի եւ աթոռակիցն Հօր, Որդի մարդոյ, եւ իւրով աստուածացեալ մարմնովն եբարձ զդրախտն Ադամայ եւ զամենայն կիրս մարդկային կրելով՝ զատ|298ա|որիշ ի մեղաց, հնազանդեցաւ կամաւորաբար մահու խաչի եւ եղեւ պատարագ հաշտեցուցիչ Հօր եւ իւրով ան[ա]պական արեամբն հաստատեաց զեկեղեցի՝ դրախտ անմահութեան։ Եւ բղխեցոյց ի նըմանէ գետս չորեսին՝ ոռոգել զերեսս երկրի, այլ ինքն զաստուածախօս վարդապետութիւնն իւր, զոր իւրում տնօրէնութեանն խօսեցաւ եւ ուսոյց աշակերտացն իւրոց, զոր ասէ՝ Ուսարո՛ւք յինէն, զի հեզ եմ եւ խոնարհ։ Վասն որոյ եւ ի դասուց առաքելոցն ընտրեցան աւետարանիչք չորք, որք եղեն ձեռն եւ լեզու Աստուծոյ, զի լի արարին զտիեզերս Աւետարանաւն Քրիստոսի։ Եւ փոխանակ կառացն աստուածութեան, զոր մարգարէն ի վերայ Քոբար գետոյն տեսանէր, սոքա երեւեցան ի մէջ եկեղեցւոյ։ Վասն զի դէմք մարդոյն բերէ զնմանութիւն երջանկին Մաթէոսի եւ զսրբասնունդն Մարկոս եւ զքաղցրաբարբառն Ղուկաս, նաեւ զաստուածաբանին |298բ| Յոհաննու, զի ելեալ բարձրաթռիչ ի վերուստ որոտացին զբանն ի սկզբանէ, որում հետեւեալ այս աւետեաց աւետարանիս, ի մարդկայինս բնութենէ ոմանք զհոգի նուիրեցին Աստուծոյ, զի զմարմին ի խաչ հանին կարեօք, ոմանք անցաւոր գոյիւք զանապականն ստացան։

Եղեւ զրաւ գրչութեան քրիստոսախօս եւ տիեզերալոյս սուրբ Կարմիր Աւետարանիս ի թուաբերութեանս Հայկազեան տոհմի հազար հարիւր եւ ութ (1659) ամի, խաղաղութիւն ժամանակի, յերկիրս Վերին Զագամ, ի գեօղս Պապճան կոչի, ընդ հովանեաւ Ղարմուրատի յանապատի, եւ առաջնորդ սուրբ ուխտին պարաւնտէր Գրիգոր կոչի, նաեւ սրբազան հօրն տէր Տէրունի, որ բազմացոյց զդասս կրօնաւորի։ Գծագրեցաւ եւ ծաղկեցաւ ամենափրկիչ Աւե|299ա|տարանս ձեռամբ փանագի անարհեստ Ա, էռ, բգ, դռ ժժ, բռ, ժժ (Աւետիսի)* սուտանուն քահանայի, ուսուցչի իմոյ՝ քաջաբան տէր Մխիթարի՝ աննման վարդապետի ի յԱղուանից աթոռս՝ Գանձասար կոչի, հայրապետութիւնն տեառն Պետրոսի՝ երիցս երանեալ եւ նորընծայ կաթողիկոսի, եւ առաջնորդ երկրիս մերում տէր Սարգիս վարդապետի եւ քաջ րաբունապետի եւ սմին բանի համեմիչ եւ առաջնորդ տէր Յակոբ շնորհազարդ քահանայի. Աստուած ի յինքն փառաւորի։

Եւ արդ, ցանկացող եւ ստացօղ եղեալ սուրբ Աւետարանիս Պասակերեցի Հախումն, որ էառ սուրբ տառս եւ մտաւ ածեալ զբանն տէրունական, որ ասէ՝ Երանի, որ ունիցի զաւակ ի Սիոն եւ ընտանի յԵրուսաղէմ: Եւ այսու խորհրդով էառ զգիրքս ի հալալ արդար վաս|299բ|տակոց՝ յիշատակ իւրն եւ իւր ծաղկեալ դուստր եւ որդւոցն, որք են թվով որդիք հինգ, մինն է հանգուցեալ, եւ դուստր Ե.։ Առաջի որդին տանուտէր Էդկարն եւ ամուսինն իւր՝ Սօլթանն, եւ որդին՝ Նազարն, եւ այլոցն, Ավանին եւ կողակցին՝ Հուռումսիմին, եւ որդոցն՝ Մխիթարին, Ղօրխմազին** եւ միւս եղբօրն՝ Սարուպէկին, նաեւ՝ Յովանիսին, որ հանգեաւ առ Քրիստոս, եւ ամուսնոյն՝ Մարգարտին, եւ որդւոյն՝ Ղազարին. եւս հանգուցեալ դստերն՝ Թէզին, Մահպուբին, մանաւանդ՝ պանծալի եւ նորընծայ Բարսեղ քահանային եւ կողակցին՝ Սէվտիխանին, եւ դստերցն՝ Շիրինպաճին, Թէզին, Ովանըսին, եւ Յետկարին եւ միւս |300ա| եղբօրն՝ Գանջին, եւ կնոջն՝ Եղսաբեթին։ Յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի ասացէ՛ք հանդիպողքդ Հախումին եւ կողակցին՝ Գուլխաթանին, որք առին զգիրքս իւրեանց հոգոյ բաժին եւ ետուն իւրեանց որդի Բարսեղ քահանային։ Էլ ոչ ում բան չկայ, ո՛չ եղբօր, ո՛չ ազգականի. մեր կամաւ տուինք ի ձեռն տէր Բարսեղ քահանային՝ մեր յարգանդէ ծնեալ որդոյ։ Այլեւ այլ բան չկա. ո՛չ եղբօր եւ ո՛չ ազգականի, եւ ո՛չ օտարի եւ ո՛չ բարեկամի։ Այս եղեւ մեզ յիշատակ եւ մեր հոգոյս փրկան։ Ով ոք հանդիպիք սմա կարդալով կամ օրինակելով կամ գաղափարիւ, յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի՛ ասացէք Հախումին եւ ամենայն արեան մերձաւորացն. ամէն։ Հայր մեր՛՛։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Գ., էջ 867-8, Հմր 1327։

* Ծնթ. Գրչի անունը ծածկագրուած է՝ «ա, էռ=ւ, բգ=ե, դռ=տ, ժժ=ի, բռ=ս, ժժ=ի», ծածկագիրը՝ խառն. գումարագիր, եղբայրագիր. վերծանութիւնը՝ «Աւետիսի»։

**«Եւ որդոցն՝ Մխիթարին, Ղօրխ»՝ գրուած այլ ձեռքով։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 223ա (1664 թ., բոլորգիր) Յիշատակ է Աւետարանս Պսակերեցի տանուտէր Հախումին եւ ծաղկեալ որդոց նորին՝ Էտկեարին, Աւանին, Յովանիսին, տէր Պարսեղին, Գանջին եւ մայր սոցին՝ Գուլիխանին։ Եւ ով ոք այս Աւետարանս վաճառիլ կամի մեծաց կամ ի փոքուց, նզովեալ եղիցի ԳՃԺԸ. (318) հայրապետաց եւ Կայենի, Յուդայի մասնակից լինի։ Գրեցաւ ձեռամբ Մինաս մեղապարտ վարդապետի եւ Թաթէոս եպիսկոպոսին, եւ վկայք սոցին պարոն Ինիմանին եւ տէր Պետրոսին։ Թուին ՌՃԺԳ.ին (1664)։

2. 300բ (ԺԷ. դար, նոտրգիր) Յիշատակ է սուրբ Աւետարանս Բինիաթին եւ Նիկաղոսին եւ ի ծնողացն մեր՝ Թասալին եւ Խանաղին, եւ ի Բինիաթի կողակիցն՝ Սանդուխտըն, եւ որդոցն՝ Մկրտիչ եւ Թասալին, եւ ի[ր] եղբայր Նիկաղոս, հանգուցեա<յ>լ կողակից Յեղիթան եւ որդոցն՝ Թումանին եւ Աս[տուածա]ծատուրն, Առաքիէլն, Հակոբ, ըՍտէփանըն, եւ ուրք առին ի սուրբ Աւետար[ան]ս եւ իրանց յիշատակ եւ ընծայեցին ի դուռն Սուրբ Իրեքխորանին։ Եւ ուք հանդիպիք սմայ կարդալով կամ որինակելով, յիշեցէ՛ք Բինիաթի, Նիկաղոսըն եւ որդոցն, իւրեանց կենանց եւ ողորմի ասացէ՛ք հանգոցեա<յ>լ ծնողացն իւրեանց, եւ դուք յիշեալ լիչիք. ամէն։ Հայր մեր, որ յերկինս՛՛։

3. ԺԹ. դ. 1ին քառորդ, նոտրգիր

301ա Յիշատակ է սուրբ Աւետար[ան]ս տէր Գրիգորին եւ ծնողացն Մուգէլն, [հո]գեւոր հայր Գրիգ[ո]րին եւ եղպար [Ս]իմօնի եւ ծաղկեալ որդոցն՝ Օվհանին, Մուգէլին, Մկրտիչի, Յակոբին, ծնողացն՝ Մայրեանի, կողակիցին՝ Նազ[լուին]։

301ա Յիշատակ է սուրբ Աւետար[ան]ս տէր Գրիգորին, ծնողացն նորի[ն]՝ հայր Գրիգորին, եւս Մուգէլին, եղպար Սիմօնի[ն], մայր Մայրեանին, քոյր Մարգարտին, որդ<թ>ոցն՝ Օհանշանի, Մուգէլին, Մկրտիչ Յակո[բ]ին, կողակիցի[ն]՝ Նազլուին, եւ որ առիք սուրբ տեղերուս կար մեր։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թերթիկին՝ «Աւետարան», «Գէորգեան, Հմր 963, Օ. Եգանեան»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 301ա՝ «Տէրն գրեալ յօրէնգն հին / մատամբըն օրէնգն հին։ / Սուրբ Աստուածայ[շունչն], թէ պիտ պահես զկիրակին / եւ մի՛ գործեր, ինչ ի նըմին, / եթէ պահէգ զկիրակին հօտ գաւն (՞)»։

3543

ԳԷՈՐԳ ՍԿԵՒՌԱՑԻ, ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԵՍԱՅԵԱՅ

ԺԸ. դար

ԹԵՐԹ՝ 155. չգրուած՝ 71բ-155բ։ ՊՐԱԿ՝ 1-17×12 (6, 11` 10, 7` 2, 8՝ 5, 12-14, 17՝ 8, 15-16՝ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թագով պսակուած զանգ՝ աջ եւ ձախ կողմերում «H» եւ «R»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19×14։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով եզրագծուած (12,5×9,3)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 26ա)։ ՏՈՂ՝ 21-22։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ թուղթ. լուսանցակողերը՝ դեղին։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ (սկ.)՝ սպիտակ չգրուած թուղթ. լուսագծերով։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 1ա։ Զարդագիր՝ թռչնագիր, բուսական՝ 62բ։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, վարդագոյն, դարչնագոյն, բրոնզ, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թ. 1-12, պհպ. ԱԲ՝ խոնաւութեան հետքերով, կազմաստառների, պհպ. Ա-ի եզրերը մգացած. գրեթէ բոլոր թերթերի գրադաշտը թանաքի թթուայնութիւնից գունափոխ, 1ա էջի ճակատազարդը արտատպուած պհպ. Բբ-ի վրայ, թ. 70-6՝ հիմքի մօտ, ստ. մասում պատռուածք, 71ա՝ վր. լս-ին թանաքի հետքեր, ընդմէջ թ. 147-8ի առնուազն 2 չգրուած թերթ կտրած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-71ա Համառօտ ժողովումն Մեկնութեան սուրբ մարգարէին Եսայեայ, ի լուսաւոր մեկնչաց Եփրեմի Խորին Ասորոյ, Յովհաննու Ոսկեբերանի, Կիւրղի Աղէքսանդրացւոյ, հրամանաւ տեառն հայոց Հեթմոյ, լուսաւոր վարդապետին Գէորգայ արարեալ

Տե՛ս ձեռ. 1208, 1ա-190բ։ Նխդր./1ա-5ա։ ա/5ա-24բ։ բ/25ա-34բ։ գ/34բ-43բ։ դ/44ա-6բ։ ե/46բ-55ա։ զ/55ա-62բ։ է/62բ-71ա (Եւ չասէ, թէ բնակեսցեն, որպէս յերկրի պատերազմօղ թշնամիքն /// վջ.)*: ը-կզ/չիք։

* Ծնթ. 71ա էջին՝ «իջեալ կարգ թագաւորացն մինչեւ ցՅովսիայ, որ ընդդէմ չոգաւ փարաւօնի... Եւ չասէ, թէ բնակեսցեն, որպէս յերկրի պատերազմօղ թշնամիքն» գրուած ԺԹ. դարում այլ ձեռքով։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ «970, 3543», «ԺԸ. Մ[եսրոպ] եպիս[կոպոս]»։

 

 

3544

ԿԱՆՈՆԳԻՐՔ ՀԱՅՈՑ

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 299+2 (երկիցս՝ թ. 1). չգրուած՝ 1ադ, 4բ-5բ, 294բ-9ա։ ՊՐԱԿ՝ 6+Ա-ԻԵ×12 (Բ 10, ԺԶ, Ի, ԻԵ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ կիսալուսին-վեցաթեւ աստղ-թագ կամ երեքնուկ, ներքեւում՝ «M», աջ եւ ձախ կողմերում՝ «P», «B»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19,3×14։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (14,5×9,5-10)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 88ա)։ ՏՈՂ՝ 26։ ԿԱԶՄ՝ դարչնագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ թուղթ, Բ. փեղկին ԺԸ. դարի անորոշ տպագրի էջ. «///ցէ՛ք զՏէր, նայեցարո՛ւք հաստատուն յորմէ... Լուարուք ինձ որ գիտէք զիրաւունս… եւ փրկութիւն ազգաց յազգս (Ես. ԾԱ. 7-8)… Իսկ արդ, զի՞նչ ասիցեմք զգտանելն Աբրահամու նահապե///». լուսանցակողերը՝ կարմիր, վերեւից եւ ներքեւից հիմքի մօտ սեւ գծերով։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լս-ային՝ Կղեմէս՝ 21ա, Թադէոս առաքեալ՝ 30բ, Փիլիպոս առաքեալ՝ 36ա, հայրապետ՝ մասնակից Նիկիոյ ժողովի՝ 46ա, 54բ, Մակար հայրապետ Երուսաղէմի՝ 75ա, հայրապետ՝ մասնակից Կոստանդնուպօլսի ժողովի՝ 79բ, Գրիգոր Աստուածաբան՝ 81ա, Բարսեղ Կեսարացի՝ 87բ, 95բ, 102ա, Եփրեմ Ասորի՝ 126ա, Ներսէս Պարթեւ՝ 128ա, 132բ, 248բ, Եպիփան Կիպրացի՝ 166ա, Սուրբ Սահակ՝ 176ա, 187ա, Յովհաննէս Մանդակունի՝ 210ա, Յոհաննէս՝ Կոստանդնուպօլիսի հայրապետ՝ 238բ, Մեսրոպ վարդապետ՝ 240ա*։ Ճակատազարդ՝ 6ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր, մարդադէմ (95բ, 153բ, 230բ)։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, վարդագոյն, ոսկի։

* Ծնթ. Բոլոր մանրանկարները միանման, բացի՝ 210ա էջի։

ՎԻՃԱԿԸ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, Ա. փեղկին սեւ թանաքի բիծ, ցեցի 2 փոքր անցք. ընդմէջ թ. 190-1ի եւ 288-9ի 1ական չգրուած թերթ կտրած. թ. 1-5 եւ 280-99՝ լս-ներին խոնաւութեան հետքեր. թ. 108՝ արտք. լս-ին պատռուածք, թ. 195՝ ստ. մասում հիմքից անջատ, 195ա՝ վր. մասում հիմքին մօտ անմաքուր ջրի հետք. մէջքին սոսնձած թղթի գրութիւնը ջնջուած, անընթեռնելի։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Տե՛ս ձեռ. 654, 6ա-186ա։ 1/1ե-4ա, 6ա-19ա։ 2/19ա-29բ։ 3/29բ-35բ։ 4/35բ-7ա։ 5/37ա-40բ։ 6/40բ-6ա։ 7/46ա-51ա։ 8/51ա-9ա։ 9/59ա-61ա։ 10/61ա-74բ։ 11/74բ-9բ։ 12/79բ-80բ։ 13/80բ-6բ։ 14/86բ-95ա։ 15/95ա-6բ։ 16/96բ-125բ։ 17/125բ-7ա։ 18/127ա-32բ։ 19/132բ-5բ։ 20/135բ-8բ։ 21/138բ-43ա։ 22/143ա-50ա։ 23/150ա-2բ։ 24/152բ-8ա։ 25/158ա-66ա։ 26/166աբ։ 27/166բ։ 28/166բ-8ա։ 29/168ա-9ա։ 30/169ա-75բ։ 31/175բ-81ա։ 32/181ա-3բ։ 33/183բ-7ա։ 34/187ա-9բ։ 35/189բ-202բ։ 36/202բ-4բ։ 37/204բ-7բ։ 38/207բ-10ա։ 39/210ա-1ա։ 40/211ա-2բ։ 41/212բ-5ա։ 42/215ա-222ա։ 43/222ա-7ա։ 44/227ա-30ա։ 45/230ա-4բ։ 46/234բ-8բ։ 47/238բ-9բ։ 48/239բ-40ա։ 49/240աբ։ 50. ա/240բ-1ա։ բ/241աբ։ գ/241բ-2ա։ դ/242ա-4բ (խոր. այլ՝ Ի Կիւրասկեղ հովտաց ասորոց իշխանութենէն)։ ե/244բ-7ա։ զ/247աբ։ 51/247բ-50ա։ 52/250ա-1ա։ 53/251ա-3ա։ 54/253ա-4ա։ 55/254ա-7բ։ 56/257բ։ 57/257բ-8ա։ 58/258ա։ 59/258ա։ 60/258ա-63ա։ 61/236աբ։ 62/236ա-4ա։ 63/264ա։ 64/264աբ։ 65/264բ։ 66/265ա-8ա։ 67/268աբ։ 68/268բ-9բ։ 69/269բ-70ա։ 70/270աբ։ 71/270բ։ 72/270բ-2բ։ 73/272բ-84բ։ 74/284բ։ 75/284բ-5բ։ 76/285բ-9բ։ 77/289բ-90ա։ 78/290աբ։ 79/290բ-3բ։ 80-82/չիք։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

293բ Փա՜ռք ապենիազ եւ ամենակարաւղ, անբաժանելի եւ միասնական Սուրբ Երրորդութեանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյ Սրբոյ. ամէն, որ ետ կարողութիւն եւ իմաստ՝ հոգեւոր եւ մարմնաւոր, եւ ի ժամանակս ժամանակս առաքեաց նահապետս, մարգարէս, քահանայս, դատաւորս, թագաւորս եւ իմաստասէրս՝ առ ի յաւգուտ մարդկային բնութեանս եւ ի հերքումն խաւարասէր իշխանին։ Իսկ ի վախճան աւուրս, ի լրումն աւրինաց եւ մարգարէից, Միածին Բանին՝ ծագմամբն ի Հաւրէ, եւ հովանաւորութեամբ Սուրբ Հոգւոյն տնաւրինաբար զարդարեաց նոր արարչութեամբ զերկի|294ա|նս եւ զերկիր եւ զմարդկային բնութիւնս վերստին զարդարեաց կենսաբեր աւետարանաւն եւ ամենայաղթ խաչիւն, որ կանգնեցաւ ի դիտակին եւ ազատեաց ի կործանմանէ եւ ի ծառայութենէ դժոխոց մահու եւ ի մեղաց։ Եւ շնորհաւք Հոգւոյն Սրբոյ ի ձեռն աւազանին արար Որդիս Աստուծոյ, զնորս Սիովն։ Եւ ետ եկեղեցւոյ ախոյեանս, զաւրաւիգս, հիմն հաստատութիւն, լոյս եւ կառաւարս եւ աղ համեմիչս, զՀին եւ զՆոր կտակարանս, զոր նահապետք գուշակեցին, մարգարէք վկայեցին, քահանայք աւրինակեցին, թագաւորք եւ իշխանք զարդարեցին, առաքեալք քարոզեցին, հայրապետք պերճացուցին, վարդապետք ուսուցին, կաթողիկոսք ժողովեցին, եպիսկոպոսք ակն կալին, քահանայք հովուեցին մինչեւ ցայսաւր ժամանակի։ Զոր ի մատենիս այսմիկ գտանի թարքմանութիւնն եւ խրատն կարգաւորապէս՝ ի նորոգումն եկեղեցւոյ եւ հաստատութիւն առաջնորդաց եւ լուացումն մեղաւորաց, ի փառս եւ ի պարծանս եւ ի յիշատակ ամենայն սրբոց, ի փառս ամենասուրբ Երրորդութեանն աւրհնելոյն ի համայնից. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

299բ (1799 թ., նոտրգիր) Թվին ՌՄԽԸ. (1799), ի ամսայն Մարտի Ի.ին (20) ես՝ տէր [Առ]աքել, որ եկի Շուշի Ղալէն հարշ///(2 բառ ջնջած) ցորնի (՞) տվի տէր Խաչատուրս (՞) Գ. ց[որէ՞ն] ԶՌ. (՞ 6000)։

299բ (1811 թ., նոտրգիր) Թվին ՌՄԾԴ.* (1805)՝ ի ամսայն Յունիսի Թ. (9), օրն շաբաթ, Յօհանէսըն ելաւ Աստ<յ>ծով, թվին ՌՄԿ. (1811), որ եդ Աստուած, Յակոբըն ելաւ Մարտի ԻԸ. (28)։

*Ծնթ. Սկզբնապէս գրել է «ՌՄԾԵ.», յետոյ սրբագրել։

ՆՇՈՒՄ՝ 110բ՝ «(223) Հմր», 116ա՝ «(154) հմր» (գուցէ էջահամարնե՞րը)։

 

 

3545

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ (մասնական)

ՇՈՌՈԹ ՌՃԺԶ.-ՌՃԺԷ. – 1667-1668

ԳՐԻՉ՝ Թադէոս դպիր (2ա-127ա, 178ա-277բ), Ալեքսան (127ա-77բ, 280ա-7բ)։ ՄԵԿԵՆԱՍ՝ Յովհաննէս վրդ.։ ՍՏԱՑՈՂ՝ Մեսրոպ սրկ.։

ԹԵՐԹ՝ 290. չգրուած՝ 1աբ, 128ա-9բ, 278ա-9բ, 288ա-90բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԷ×12 (Բ 10, Ե, ԺԲ, ԺԷ, ԻԱ 11, ԺԵ 13, ԺԶ 7)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,5×12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած՝ թ. 2-126, 178-287 (12-12,5×7,5-8), թ. 127-77 (13×7)։ ԳԻՐ՝ բոլորգիր՝ թ. 2ա-127ա, 178ա-277բ (նմուշ՝ 223ա), թ. 127ա-77բ, 280ա-7բ (նմուշ՝ 162ա)։ ՏՈՂ՝ 23 (թ. 130-76), 24 (թ. 177-83), 25 (թ. 280-7), 26 (թ. 2-127, 184-277)։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ ծաղկազարդ ասեղնագործ (՞) մետաքս։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լս-ային՝ Յոբ՝ 47ա, Յովնան յերախն կիտի՝ 210բ, Ամբակում՝ 216ա, հրեշտակ՝ 239բ, Դանիէլ՝ 245բ։ Ճակատազարդ՝ 3ա, 133ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր, թռչուն-ձուկ (101բ, 219բ)։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, նարնջի, վարդագոյն։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Յովհաննու։ Ժ. դ.։ ԱԲ+ԳԴ՝ ստացուած 4 կից թերթերի եզրահատումով։ Մագաղաթ 18,3×12. միասիւն (14×9). բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ Բա). տող՝ 12։ Լուսանցազարդ՝ բուսական-հանգուցային՝ Գա։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, ոսկի։ Կարդալ. Դաբ, Գաբ, Աաբ, Բաբ՝ «եւ դու՝ յիս, զի եղիցին կատարեալք ի մի... Եմուտ միւսանգամ յապարանսն Պիղատոս» (ԺԷ. 23 – ԺԸ. 13, ԺԸ. 28-33)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը տեղ-տեղ մաշուած, 3 կապիչն ու 1 փայտէ գամն ընկած, մնացած 2 գամ, Բ. փեղկի աստառի մեծ մասն ընկած, տախտակը բաց. թ. 1-2՝ վր. եւ արտք. լս-ին, թ. 112-32՝ վր. լս-ին եւ գրադաշտին, թ. 162-5՝ վր. լս-ին ցեցի անցքեր, 34բ՝ անմաքուր ջրի բիծ, թ. 68՝ վր. եզրը, թ. 157՝ ստ. անկիւնը պատռուած, թ. 139, 176-7, 277՝ վր. անկիւնները այրուած, 283բ՝ ստ. լս-ին անմաքուր ջրի կաթոցի, 125բ՝ ստ. լս-ին թանաքի, թ. 230-90՝ վր. լս-ին խոնաւութեան հետքեր. ԺԶ. պրակից մինչեւ ԻԴ. կրկնակի պրակահամարներով՝ ԺԶ.-Ա., ԺԷ.-Բ... ԻԴ.-Թ.։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1. Եսթեր – Նխ. 2աբ։ Գիրք 3ա-25ա։

2. Տովբիթ – Նխ. 25աբ։ Գիրք 25բ-44ա։

3. Յոբ – Նխ. 44բ-6ա։ Նխ. (Աղիկառնացւոյ) 46ա-7ա։ Գիրք 47ա-92բ։

4. Յառաջաբան Եւթանեցունց թղթոցն կաթուղիկեայց – 92բ-3բ։

5. Թուղթ Յակոբայ – Գլ. 93բ-4բ։ Թուղթ94բ-100բ։

Ծնթ. Գլխացանկի ամէն միաւորի կողքին համապատասխան սկզբնատողը՝ գրուած կարմրով։

6. Թուղթ Պետրոսի Ա. – Գլ.100բ-1բ։ Թուղթ 101բ-7բ։

7. Թուղթ Պետրոսի Բ. – Գլ. 107բ-8ա։ Թուղթ 108ա-12ա։

8. Թուղթ Յովհաննու Ա. – Գլ. 112աբ։ Թուղթ 113ա-8բ։

9. Թուղթ Յովհաննու Բ. – Գլ. 118բ։ Թուղթ 118բ-9ա։

10. Թուղթ Յովհաննու Գ. – Գլ. 119աբ։ Թուղթ 119բ-20ա։

11. Թուղթ Յուդայի – Գլ. 120աբ։ Թուղթ 120բ-2ա։

12. Աղերս Եւթաղի – 122ա-3ա։

13. 123ա-7ա [Նախադրութիւնք թղթոցն Պաւղոսի]

ա. 123աբ Նխ. թղթոյն Յակոբայ։

բ. 123բ-4ա Նխ. Պետրոսի Ա. թղթոյն։

գ. 124աբ Նխ. Պետրոսի Բ. թղթոյն։

դ. 124բ-5բ Նխ. Յովհաննու Ա. թղթոյն։

ե. 126ա Նխ. Յովհաննու Բ. թղթոյն։

զ. 126աբ Նխ. Յովհաննու Գ. թղթոյն։

է. 126բ-7ա Նխ. թղթոյն Յուդայի։

14. Յայտնութիւն Յովհաննու – Գլ. 130ա-2բ։ Գիրք 133ա-66ա։

– 166ա [Յաղագս եօթանց տեսլեանց] – Առաջին տեսիլ հովուացն է, երկրորդն՝ նահատակացն... եօթներորդն՝ դատաստանին, եւ սկսանի յետ սատակման նեռինն։

Տե՛ս ձեռ. 282, 274բ։

15. Հանգիստ Յովհաննու – 166բ-71ա։

16. Ովսէ – Նխ. 178ա-9բ։ Գլ. 179բ-80ա։ Մրգ. 180ա-90ա։

17. Ամովս – Գլ. 190աբ։ Մրգ. 190բ-8ա։

18. Միքիա – Գլ. 198աբ։ Մրգ. 198բ-204բ։

19. Յովէլ – Գլ. 204բ-5ա։ Մրգ. 205ա-9ա։

20. Աբդիու – Գլ. 209ա։ Մրգ. 209ա-10ա։

21. Յովնան – Գլ. 210աբ։ Մրգ. 210բ-3ա։

22. Նաւում – Գլ. 213ա։ Մրգ. 213ա-5բ։

23. Ամբակում – Գլ. 215բ-6ա։ Մրգ. 216ա-8ա։ Աղօթք 218աբ։ Հանգիստ 218բ-9ա։

24. Սոփոնիա – Գլ. 219ա։ Մրգ. 219ա-22բ։

25. Անգէոս – Գլ. 222բ։ Մրգ. 223ա-5ա։

26. Զաքարիա – Գլ. 225ա-6ա։ Մրգ. 226ա-39բ։

27. Մաղաքիա – Գլ. 240բ։ Մրգ. 240բ-3բ։

28. Դանիէլ – Նխ. 243բ-4ա։ Գլ. 244ա-5բ։ Մրգ. 245բ-77բ։

29. Ողբք Երեմիայ – Ողբ 280ա-7ա։ Աղաւթք 287աբ։

Բ. 1. 171ա-4բ Տեսիլ մարգարէութեան սրբոյն Սահակա Պարթեւի հայոց հայրապետի, զոր ետես յԱրարատ գաւառի՝ ի Վաղարշապատ քաղաքի, զոր Նոր քաղաքն կոչեն, յորժամ նստէր ի սուրբ եկեղեցւոջն, ի վերայ բեմին՝ մերձ առ սեղանն Աստուծոյ, ի Սուրբ կաթուղիկէին։ Արդ, գրեսցուք զՏեսիլն, որ են բանք Հօր եւ Յիսուսի Աստուծոյ եւ Սուրբ Հոգոյն, կարմրադեղով – Եւ ահա, յանկարծակի բացաւ հաստատութիւնն երկնից... զոր եւ ի մագաղաթի դրոշմեալ թողցես հաւատացեալ ժողովրդոց զգուշութեամբ անսխալ մինչեւ ի վախճան աշխարհիս։ Զտեսիլ Սահակայ սրբոյ հօր մերում գրեցաւ բաւանդակ բնաբանն եւ ոչ մեկնութիւն ինչ։

Տե՛ս Գէորգ Տէր-Վարդանեան, Սուրբ Սահակ Պարթեւ կաթողիկոսի «Պատմութիւն-տեսիլի» ձեռագրերը, Էջմիածին, 2018, Յունուար, էջ 78-104։

2. 174բ-7բ Աստուածածնին Շաբաթի աւուր Շողակաթին։ Տեսիլ Սրբոյն Գրիգորի՝ հայոց Լուսաւորչին, զոր ետես ի վերայ կաթուղիկէ եկեղեցւոյ – Արդ, եկայք պատմեսցուք ձեզ, եղբա՛րք, զցուցական սիրոյն արարչական... եւ ասէ ցիս՝ տեսիլ ցուցաւ քեզ այս, զի ի միտ առցես։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. Թադէոս գրչի 2բ Զմեղաւոր գրիչս յիշեցէ՛ք ի Քրիստոս Յիսուս։

44ա Գրեցաւ ձեռամբ մեղաւոր Թադէոսի։

92բ զԹաթէոս՝ գրիչ սորին, յիշեա՛ ի Տէր, ո՛վ ընթերցող, աղաչեմ։

112բ Գրեցաւ թվին ՌՃԺԶ. (1667) ամին, ձեռամբ մեղաւոր Թադէոսի։

166ա Զմեղօք մեռեալ ծրօղ բանիս յիշել աղաչէ, ո՛վ ընթերցողք եւ վայելողք։

2. Ալեքսան գրչի 177բ ԶԱլէքսան փծուն գրիչս ներել մաղթէ վասն խոշորութեան գրոյս, ո՛վ հանդիպողք, զի կար իմ այս է։

287բ Կատարեցաւ ողբս սրբոյն Երեմիայի թուին ՌՃԺԷ. (1668)։

3. Մեկենասի 127ա Յիշատակարան գրոյս. Փա՛ռք եւ պատիւ եւ յաւիտենաբաղձ գոհաբանող անփառատրութիւն եւ անեզրականապէս սրտատոչոր օրհներգութիւն հաւասարակշիռ, զուգապատիւ համաբուն Սուրբ Երրորդութեանն՝ Հօր անհասի, Որդւոյն անկէտի եւ Հոգւոյն անըսկզբանի, յամենայն արարածոց, այժմս եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Արդ, ի յանգ ելեալ աւարտեցաւ գիրքս այս սխրալի, որ է հաւաքեալ ի սուրբ գրոց եւ է այս Երկոտասան մարգարէք եւ զԴանիէլ, Տուբիդ եւ զՅեսթեր, Յոբ եւ զԿաթուղիկեայքն եւ զՏեսիլն Յոհաննու աւետարանչին եւ զսրբոյն Սահակայ եւ զԼուսաւորչին մերոյ։ Եւ ես՝ ողորմութեանց եւ յիշմանց կարօտ Յովաննէս վարդապետս, ցանկացայ այսմ Կտակարանացս եւ հաւաքեալ ետու ծրել զայսոսիկ Թադէոս դպրի՝ ի գիւղաքաղաքն Շոռոթ, յիշատակ հոգոյ իմոյ եւ ծնօղացն իմոց՝ Մեսրոբ քահանային եւ Շնհաւորին, եւ եղբօրն իմոյ՝ Ստեփաննոսին, եւ եղբօրորդոյն իմոյ՝ Մեսրոպ սարկաւագի՝ ուսմամբ սուրբ գրոց ճոխացեալ ի հոյակապ վանս Սուրբ Կարապետի, աշակերտ տեառն յԵսայեայ րաբունւոյ, |127բ| ուսեալ առ ոտս Յոհաննու՝ քաջ հռետորի, եղբայր տեառն յԵսայեայ։ Աւարտեցաւ վերոյ կոչեցե[ա]լ գրեանս ի թվականիս հայկական ազգիս մերոյ ի հազար եւ հարիւր տասն եւ Է. (1668) թւոյս, ի հայրապետութեան տեառն Յակոբայ Ջուղայեցւոյ եւ մերոյս նահանգի յԵսայեայ րաբունապետի եւ ի թագաւորութեանն պարսից շահ Սէֆուն եւ մերոյս իշխանութեան Ալիղուլի խանին, որ ի Նախիջավան։

Արդ, յերեսս անկեալ գետնամած պաղատանօք եւ մեծաւ թախանձանօք հայցեմք ի բարեմիտ հանդիպողացդ եւ սուրբ սրտիւ ընթերցողացդ եւ խոհեմազարդ վայելողացդ աներկբայ հաւատով եւ անկեղծ սիրով յիշել Յովաննէս վարժապետն, որ ետ գրել զսա մեծաւ փափագանօք՝ յիշատակ հոգոյ իւրոյ եւ վասն որդոյ իւրոյ՝ զվերոյ ասացեալ Մեսրոպ ուսումնասէր սարկաւագին, եւ զծրող սորին յիշել աղաչեմ, եւ որք յիշեն, յիշեալ լիցին ի Տեառնէ. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

215բ (1811 թ., անարուէստ նոտրգիր) Ես՝ տիրայցու Խէչատուրս, էս գիրս կարթայցի թիւն ՌՃՄԿ.ին (1811) ամսիեանն Սեպտեմբերի ԺԲ.-ին։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 3ա, 105բ, 287բ սեւ թանաքով ութանկիւն՝ «ԳԻՐՔՍ / ՍՈՒՐԲ ԷՋՄ/ԻԱԾՆԱՅ Է»։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «994, 3545», «ՌՃԺԷ.-1668, Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», «Յիշատ. (ջնջուած՝ թղ.) էջ 90, 254, 333, 356, 576»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ «ատաաբնե փիլում»։

 

 

3546

ՅՈՎՀԱՆ ԿԼԵՄԱՔՍԻ ՍԱՆԴՈՒՂՔ ԳԻՐՔ

ՆՈՐ ՋՈՒՂԱ* ԺԷ. դար

ԳՐԻՉ՝ Անանուն՝ 13ա-177ա, 204ա-95բ**։

ԹԵՐԹ՝ 295. չգրուած՝ 115բ, 225աբ։ ՊՐԱԿ՝ 12+Ա-ԻԵ×12 (Ա 7, ԺԵ, ԺԷ 11, ԺԹ 10, ԻԵ 5)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,7×12։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (12,5×7,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 54ա, 7ա, 178ա)։ ՏՈՂ՝ 23, 27 (թ. 1-3, 11-2), 17 (թ. 4-11), 29 (թ. 178, 203)։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի, 3ական կապիչով ու գամով (Ա. եւ Բ. փեղկերին Խաչելութեան պատկեր). միջուկը՝ տախտակ. աստառը՝ նախշազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Գ+ԴԵ՝ Ա՝ ԺԷ. դ., թուղթ. լուսադրոշմով՝ ոճաւոր բոլորակ, մէջը գահին նստած սաղաւարտով կերպար, ԲԳ՝ ԺԹ. դ., Բ՝ չգրուած, ԴԵ՝ չգրուած դեղնաւուն թուղթ, Ի. դ.։

* Ծնթ. Տե՛ս կազմի զարդանախշերը։

** Ծնթ. Ձեռագրի պակաս մասերը լրացուած 3 տարբեր գրչութեան թերթերով՝ անանուն Ա. (1ա-3բ, 11բ-2բ), Բ. (4ա-11բ), Գ. (178աբ, 203աբ), ընդ որում՝ Բ. (թուղթ՝ եռամահիկ լուսադրոշմով, միասիւն, 13×7,5, տող՝ 17) եւ Գ. (միասիւն, 13×7, տող՝ 29) վերցւած են թերեւս ԺԷ. դարի այլ ձեռագրերից, իսկ Ա. (թուղթ՝ լուսագծերով, միասիւն, 13×7,3, տող՝ 27)՝ ԺԸ. դարում այդ ամենը միացնողի եւ պակասող մասը լրացնողի գրածն է։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լուսանցազարդ՝ բուսական (203ա)։ Զարդագիր՝ հանգուցագիր, մարդադէմ (79բ), թռչնագիր (178ա, 203ա՝ հետագայի լրացման թղթերինը), 1ա, 2ա, 12ա՝ անարուեստ։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դարի 80ականներին, կապիչները, գամերը, պհպ. Դ, Ե՝ նորոգման, թ. 277-95՝ թափուած մասերը եւ ցեցի անցքերը լրացուած կիսաթափանցիկ թղթով. դռնակն ընկած. կազմին եւ բոլոր թերթերին ցեցի բազմաթիւ անցքեր. մէջքի եւ Բ. փեղկի միացման վր. եւ ստ. մասերի կաշին ճեղքուած. 12ա՝ վերին կէսը չգրած, թերեւս կիսախորանի կամ ճակատազարդի համար բաց մնացած. թ. 178, 203՝ թերեւս թափուած թերթերը հետագայում լրացրած, թանաքի թթուայնութեան հետեւանքով գրադաշտը գունափոխ, 80ա՝ թանաքի հետք։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-147բ [Յովհաննու Կլեմաքսի (Սինացւոյ) Սանդուղք Գիրք]

1. 1ա-2ա Աբբա Յոհաննու թուղթ հօրն ըՌայիթու առ Յոհաննէս՝ արժանագով հայրն եւ առաջնորդն Սինեա լերին, վերագոյ բնութեան եւ հաւասար հրեշտակաց, Հօրդ հարց եւ վարդապետիդ յո[յ]ժ վերագունի, մեղաւորս Յոհանէս առաջնորդ ըՌայիթու, ի Տէր ողջոյն – Գիտացեալ մեր տգէտքս, զոր <զոր>առ ի Տէր քո... ո՛ղջ լեր Տէրամբ, պատուականագո՛յն հայր։

2. 2ա-3ա Յոհաննու առ Յոհաննէս ուրախ լինել – Ընկալաք զվայելուչն ազնուական, անախտ վարուցդ... այլ ի մատուցողիտ ձեռաց գթութեամբ ընդունի զաշխատանս եւ ի ձեռն պատարագողիդ լրութեամբ զվարձս մշակիս շնորհեսցէ։

3. 3ա Սանդուխտք աստուածային ելիցն – [Ի] գիրս կենաց յերկինս գրին... աստիճանս վարդապետէ զբարւոքն եւ զստոյգն։

4. 3աբ [Ցանկ] – Վասն փախստեան աշխարհէ առաջին ելք... վասն սիրոյ, յորում յոյս եւ հաւատ եւ պայծառ աստուածաբանութեան պարունակումն։

5. 3բ [Նախերգան] – Մի՛տ դիր, թե որպէս ճշմարտութեամբ զՔրիստոսի... զտէրունականն առեալ ժամանակօք բերէ /// (շար.)։

6. 4ա-11բ Նորին լուսաւոր եւ համառօտ բանք՝ վասն յառաջաբանութեան Սանդուխտք գրոցս – Համառօտ հաստատուն մայր հրաժարման... անախտութեամբ առ սուրբն սրտիւ, զի նոքա զԱստուած տեսցեն, որում փառք յաւիտեանս։

Տե՛ս ձեռ. 1919, 2բ-51ա։ 1/12ա-9ա (առաջին բառ «Բարւոյ»ի փոխարէն «Ի սրբոյ»)։ ա/19ա-22բ։ բ/22բ-7բ։ գ/27բ-55ա։ դ/55ա-66բ։ ե/66բ-9բ։ զ/70ա-9ա։ է/79ա-84ա։ ը/84ա-6ա։ թ/86ա-8ա։ ժ/88ա-9բ։ ժա/89բ-90բ։ ժբ/90բ-2բ։ ժգ/92բ-7բ։ ժդ/98ա-111ա։ ժե/111ա-2ա։ ժզ/112ա-3բ։ ժէ/113բ-5ա, 116աբ։ ժը/116բ-8ա։ ժթ/118ա-20ա։ ի/120ա-1ա։ իա/121ա-6ա։ իբ/126ա-9բ։ իգ/129բ-32ա։ իդ/132ա-4բ։ իե/135ա-44բ։ իզ/144բ-7բ (ձեռ. 1919, 72ա-80բ մասն` չիք)։ իէ/147բ-52ա։ իը/152ա-62ա*։ իթ/162ա-71ա։ լ/171ա-3բ։ լա/173բ-8ա։ Յռջբն/178ա-96բ։ 2/196բ-203ա։

Ծնթ. Ստ. լս-ում ունի խորագրեր եւ յորդոր-հրահանգներ՝ 31ա՝ «Կարդա՛, տե՛ս, ո՛վ եղբայր, զի կաս պշուցեալ», 35ա՝ «Ո՛վ եղբարք, վասն Տեառն կարի համեղ է, եթէ ոչ ունիք զօրութիւն, տաց, ձրի եկայք», 42բ՝ «Ո՛վ սիրելիդ իմ, ընթերցի՛ր /// տես», 54բ՝ «Լսէ՛, լսէ՛ զահաւոր փողոյ հնչումս»։

* ԻԸ. հատուածը չհամարակալած, որի հետեւանքով համարները մէկով սխալ, յաջորդը համարակալած ԻԸ.=ԻԹ եւ այդպէս մինչեւ Լ.=ԼԱ.։

Բ. 203ա-24բ Լուծմունք դժուարիմացք եւ նուրբք բանից, որք կան ի գիրքս յայս՝ կոչեցեալ Կիլիմաքս, արարեալ Դանիէլի կրօնաւորի Ռայիթեցոյ

Տե՛ս ձեռ. 1924, 287բ-302բ։ 1/203ա-6ա։ 2/206ա-7բ։ 3/207բ-11ա (խոր.՝ Վասն հեզութեան։ սկ.՝ Դատողութեան ի բաց դրումն...)։ 4/211ա։ 5/211աբ։ 6/211բ-2ա։ 7/212ա։ 8/212ա։ 9/212աբ։ 10/212բ-5ա։ 11/215ա։ 12/215աբ։ 13/215բ-6ա։ 14/216աբ։ 15/216բ-7ա։ 16/217ա-20բ։ 17/220բ-3ա։ 18/223ա-4բ։ 19/224բ։

Գ. 226ա-95ա Յաղագս Սրբոյ Երրորդութեանն, որ է գոյացուցիչ Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգին։ Այս են բանք ճշմարտութեան սուրբ հօրն Յոհաննու Աստուածաբանի, զոր ասացեալ է վասն միանձանց եւ անապատականաց, զոր ազդեաց ի նմա Հոգին Սուրբ. Օրհնութիւն Տեառն. Օգնեա՛, Սուրբ Հոգի՛ Աստուած ըստ կամաց քոց

Տե՛ս ձեռ. 1919, 53ա-71բ։ 1/226ա-7ա։ ա/227ա-31բ։ բ/231բ-2ա։ գ/232ա-4բ։ դ/234բ-6ա։ ե/236ա-7բ։ զ/237բ-8ա։ է/238աբ։ ը/238բ-9բ։ թ/239բ-47բ։ ժ/247բ-50ա։ ժա/250բ-5բ։ ժբ/255բ-68ա։ ժգ/268ա-70բ։ ժդ/270բ-3ա։ ժե/273բ-5ա։ ժզ/275ա-6բ։ 2/277ա-95ա։

Դ. 295աբ [Մանունք]

1. 295ա Դեղ [ամենայն ցաւոց] բժշկութեան [հոգո]ց [համա]յնց – [Է]հարց [ոմն ի հարա]նց ընդ իմաստուն բըժիշկ մի... գիշերի, այս է դ[եղ] ///։

2. 295բ Ի Պռ[օսխօմէն ասա՛ ընդդէմ Սուրբ խորհրդո]յն (ձեռ. 1926, 368բ) – Ողջունեմ զքեզ, փրկութի՛ւն աշխարհի... զմեղս աշխարհի։

3. 295բ [Բանք] գիտ[ութեան] եւ զչափ անձին գիտելոյ – [Ա]ռաջինն գիտէ. գիտէ, զի գիտէ եւ ասէ... [յ]ապայն յաւիտեանից յաւիտեանս։

Հմմտ. Աւետիք Օգոստինոս Կարնեցւոյ Չորս են կարգ գիտութեանց, Տե՛ս Յ. Անասեան, Հայկական մատենագիտութիւն Ե.-ԺԸ. դդ., հտ. Բ., Երեւան, 1976, էջ 1023-1026։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

134բ Տէ՛ր Աստուած, ողորմեա՛ ադեան զարմիս։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. պհպ. Աբ (1789 թ., նոտրգիր) Է Նումրա 2։ Ի Նոր Ջուղան, 1789, տէր [Ս]ամուէ[լ] դի տէր Փիլիպոսեան։

2. պհպ. Գա (1865 թ., շղագիր) Կիլիմայքս անուանեալ այս գիրք եթէ գործ է հնոյ, յայտնի ի դրութենէ ոճոյն եւ բամբակաթղթոյն, ուստի եւ ոչ անգոսնելի։ Բայց ո՞վ արդեօք գիտէ ճանաչել զարժէս արծաթի, եթէ ոչ ոսկերիչն բանիբուն։ Դատմունք է այս մտաց առն, որ մեծի խնամօք պահպանէր զձեռագիրս, որչափ էր յանդորրու կեանս իւր, այլ երբ մատնեցաւ ի հրապարակ դառին նախանձու վատակամից եւ հարկեցաւ բարձիթողի լքանել զամենայն, որով ապականեալ ի ժանիս ցեցոց, ի թուոյ երեսնից՝ մին ասի սա. «Տէ՛ր իմ, Յիսո՛ւս, դու հա՛ս ի թիկունս անմեղութեան յետին ծառայիս քո եւ սին պաշտօնէի՝ տէր Յովհաննէս Խաչկեանցի։ Ի Կալկաթա, յամի Տեառն 1865։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աբ՝ «Կիլիմայքս ասի զանուն գրքոյս այսմիկ», պհպ. Բբ. «1015, 3546», «ԺԷ., Մ[եսրոպ] եպի[սկոպոս]»։

 

 

3547

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՉԻՆԻՓԱԹԱՆ (ՄԱԴՐԱՍ) ՌՃՀԷ. – 1728

ԳՐԻՉ՝ Մարգար էրէց։

ԹԵՐԹ՝ 140. չգրուած՝ 140բ։ ՊՐԱԿ՝ Է-ԺԸ×12 (ԺԳ 14, ԺԸ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ «FAG», ոճաւոր զինանշան, որի եզրային գօտում դժուարընթեռնելի գրութիւն՝ «Pro Patria»՞, ներսում թագակիր առիւծ, որի ձեռքին մահիկաձեւ գլխով գաւազան։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19,2×15։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, մատիտով սահմանագծուած (14,5×9,3-10,3, ստ. լս.՝ յիշագրեր)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 70ա)։ ՏՈՂ՝ 25։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն կաշի՝ ոսկեգոյն զարդաշրջանակով. միջուկը` ստուարաթուղթ. աստառը` դեղնաւուն թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+Գ` Ա, Գ՝ չգրուած դեղնաւուն թուղթ, մասն կազմաստառի (Ի. դ.), Բ՝ թուղթ. լուսագծերով։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 1ա, 31բ, 42բ, 74բ, 87ա, 112ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն (27ա, 88բ, 124ա)։ Զարդագիր՝ թռչնագիր, կենդանագիր (74բ)։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դարում, մէջքը լրացուած նոր կաշուով, թերթերի հիմքերն ու եզրերն ամրացուած, Ա-Զ. պրակները՝ չիք. գրեթէ բոլոր թերթերին ցեցի անցքեր. թթ. 110-3՝ գիրը արտացոլուած հակառակ երեսին, եզրահատման պատճառով 87ա ճակատազարդը փոքր ինչ կտրուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-73բ Սիմէոնի վարդապետի Ջուղաեցւոյ արարեալ զՏրամաբանութեան հաւաքումնս

Տե՛ս ձեռ. 664, 101ա-57բ։ Նխ/1աբ։ ա/2ա-31բ (խորագիր՝ չիք, աղիւսակ՝ 3բ)։ բ/31բ-42ա (աղիւսակ՝ 35ա, 38բ)։ գ/42բ-73բ (աղիւսակ՝ 74ա)։

2. 74բ-86բ Պորփիւրի Ներածութիւն [Ստորոգութեանցն Արիստոտէլի]

Տե՛ս ձեռ. 718, 138ա-70բ։ Նխ./74բ։ ա/74բ-6ա։ բ/76ա-8բ։ գ/78բ-80բ։ դ/80բ։ ե/80բ-1ա։ զ/81աբ։ է/81բ։ ը/81բ-2ա։ թ/82ա։ ժ/82աբ։ ժա/82բ։ ժբ/82բ-3ա։ ժգ/83ա։ ժդ/83աբ։ ժե/83բ-4ա։ ժզ/84ա։ ժէ/84ա։ ժը/84բ։ ժթ/84բ։ ի/84բ։ իա/84բ-5ա։ իբ/85ա։ իգ/85ա։ իդ/85աբ։ իե/85բ։ իզ/85բ-6ա (աղիւսակ՝ 86բ)*։

* Ծնթ. Լս-ներում լուծմունքներ։

3. 87ա-111բ Ստորոգութիւնքն Արիստոտէլէ

Տե՛ս ձեռ. 926, 191ա-201բ։ Նխ./87ա-8բ։ ա/88բ-93ա։ բ/93ա-6բ։ գ/96բ-101ա։ դ/101ա-5ա։ ե/105աբ։ զ/105բ-9ա։ է/109ա-10ա։ ը/110աբ։ թ/110բ-1ա։ ժ/111աբ*։

* Ծնթ. Լս-ներում լուծմունքներ։

– 111բ [Յիշատակարան թարգմանիչ Դաւիթ Անյաղթի] – Կատարեցաւ Ժ. Ստորոգութիւնսն՝ ասացեալ յեռամեծէն Արիստոտէլէ, որ ասի ըստ յունարէն ձայնի Կատեղօրիաս։ Զյոգնամեղ անձն Դաւիթս, որ ձեռնտուութեամբ Հոգւոյն Սրբոյ աւարտեցայք, զպարփակօղս ընդհանուր էակաց, աղաչեմ յիշել ի Տէր։

4. 112ա-24ա Սկիզբն եւ նախադրութիւն գրոյն, որ ասի ըստ յունարէն Պերիարմենիաս եւ հայերէն՝ Յաղագս մեկնութեան, արտադրեալ ի մեծ իմաստնոյն Արիստոտէլէ, թարգմանեալ եւ մեկնեալ ի Դաւթէ

Տե՛ս ձեռ. 926, 201բ-7ա։ Նխ./112աբ։ ա/112բ։ բ/112բ-3ա։ գ/113ա-24ա։

– 111բ Յաղագս աստեղաց մեկնութեան – Լուծումն. նախ այս է միտքն, զի ամենայն մեկնութիւն զինչ զիրաց, որ դնեն, բանին դնեն... բացերեւական բանի, որ է ստորասութիւն եւ բացասութիւն*։

Ծնթ. 1. Աստեղաց բառը գրուած նշանագրով։ Թէեւ աստղ բառը կայ, սակայն բովանդակութիւնը աստղի հետ կապ չունի, հակիրճ բացատրում է՝ ինչ է մեկնութիւնը։ Գուցէ յաջորդող նիւթի՝ Պերիարմենիասի համար գրուած նախադրութիւն է։

* Լս-ներում լուծմունքներ։

5. 124ա-7բ Արիստոտէլի Յաղագս առաքինութեանց առ Աղէքսանդր թագաւոր – Գովելի են գեղեցիկքն եւ պարսաւելի գարշելիքն... յատուկ եւ հետեւութեան ամենայն լուծումն առաքինութեանց Արիստոտէլի։

6. 127բ-34բ Նորին Գրիգորի աշակերտի Յովհաննու Մեծի՝ Համառօտ լուծումն Առաքինութեանց Արիստոտէլի – [Բան]. Զի յետ Աշխարհաց գրոց։ [Մեկն.] Աստ կարգ է վասն չորից։ Նախ զի եւ այս թուղթ առ Աղէքսանդրոս... բարոյական, տնտեսական եւ քաղաքական առաքինութեանց Քրիստոս Յիսուս ի Տէր մեր, որում փառք եւ գովութիւն եւ բարեբանութիւն ընդ Հօր իւրում եւ ամենասուրբ Հոգւոյն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս. ամէն։

7. 135ա-40ա [Աղիւսակք] – Առ մեզ առաջին տրամաբանութիւն։ Այս է Արիստոտէլի իմաստասիրութեան ծառն, որ ցուցանէ, թէ այսպէս գտաւ ըստ կարգի առաջնոցն:

Ծնթ. Աղիւսակների ճիւղաւորումները սկսւում են հետեւեալ եզրերից՝ իմաստասիրութիւն, էական, քանակ, որակ, հակակայ, նախկին, համայնգամայնք, շարժութիւն, անուն, բայ, բան, բացերեւութիւն, բացերեւական, հակադրութիւն, ապացուցական հակադրողութիւն, բոլոր, վասն մարմնաւորաց եւ անմարմնաց։

139ա վր. լս. գրչից՝ «Քրիստոսի Աստուծոյն մերոյ փառք եւ գոհութիւն, որ ետ կարողութիւն մարդկային մտաց հասանել էիցս գիտութեան, բարեբանութիւն եւ ընդ Հօր իւրում եւ Սուրբ Հոգւոյն անանց ամանակաւ. ամէն, եղիցի, եղիցի»։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

86ա Եւ Յիսուսի Քրիստոսի՝ մարդացելոյն Փրկչին մերոյ փա՜ռք յաւիտեանս. ամէն, որ ետ կարողութիւն յետնելոյս, որ զսկսեալս աւարտ հասուցի ի քաղաքն Չինիփաթան, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնին, զոր եւ խնդրեմ աստուածասիրացդ, որ անմեղադի՛ր լինէք խոշորութեան եւ սխալման սորայ, քանզի ոչ եմ ուսեալ յուսուցչաց։ Օգնեա՛յ, մարդասէր Սուրբ Հոգի Աստուած եւ հասո՛ւ սկսեալս աւարտ։

124ա Պարտաւոր Մարգար էրէցս յիշել մաղթեմ աստուածասիրացդ։

139ա ստ. լս. Զայսոսիկ ոչ են Արիստոտէլի, ա՛յլ վարդապետաց են արարեալ, զորս մեք աստ փոխանցեցաք ի թուին ՌՃՀԷ. (1728), ամիս Սեպտեմբեր Է.։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 86ա (1879 թ., շղագիր) Թէ ո՞ւր իցէ քաղաքդ (Չինի Փաթան), հարկ է իմանալ, յորում հաստատեալ եւ եկեղեցի ազգիս։ Ինձ թուի, թէ ի սահմանի Ասպահանայ է՝ գիւղ հայոց կամ ի Հնդիկս։ Ընծայող գրքոյս՝ աւագերէցն Կալկաթու հայոց տէր Յովհաննէս Խաչկեան, չէր տուեալ առ իս տեղեկութիւն ինչ զսմանէ եւ ոչ նշանակեալ ինչ ի լուսանցս գրոցս, որպէս սովորութիւն է նորա։ Յովհաննէս քահանայ Մկրեան, 1879, Կ. Պօլիս։ (Այլ թանաքով) Ի վերջ գրքիս նշանակեալ է թուական գրչութեան ՌՃՀԷ. (1728)։

2. պհպ. Բա (ԺԹ. դ., շղագիր) Տրամաբանութիւն Սիմէնօնի վարդապետի Ջուղայեցւոյ՝ արարեալ ի թուականին հայոց ՌՂԳ. (1644), եւ ինքն Սիմէ[ո]ն վարդապետ վախճանեալ ի քաղաքն Եւդոկիայ, որ եւ Թօխաթ, յամին ՌՃԶ. (1656)։ Զսմանէ Տե՛ս Պատմութիւն Առաքել վարդապետի Դաւրիժեցւոյ Գլուխ ԻԹ., երես 398։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 140ա սեւ թանաքով ձուածիր, կապգրով՝ «ՏԵԱՌՆ ՅԻՍՈՒՍԻ»։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Բբ «1016, 3547», «ԺԸ., Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]»։

3548

ԱՒԵՏԱՐԱՆ

ԺԵ. դար

ԹԵՐԹ՝ 297+2 (կրկն.՝ թ. 1, 207). չգրուած՝ 1բ, 1դ, 83բ, 229բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԶ×12 (Ա 10, Է, Թ, ԺԲ, ԺԴ, ԺԸ, Ի, ԻԱ 11, ԻԶ 9)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,5×13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (13×9). սահմանագծերը շագանակագոյնով։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 49ա)։ ՏՈՂ՝ 19։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով, 3ական գամերով եւ կապիչներով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ դրոշմազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԲԳ (վջ.)՝ սպիտակ, չգրուած թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Յովհանու Մկրտչի գլուխն սկուտեղի վրայ՝ 36ա, Քրիստոս ուսուցանէ ի նաւի՝ 92ա, Գաբրիէլ հրեշտակ՝ 138ա։ Կիսախորան՝ 84ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, ծառ (55ա, 115ա, 117ա), խաչ (75ա, 76բ, 84ա, 131բ, 220բ), տաճար (63ա, 122բ, 143ա, 213ա)։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր, կենդանագիր (84ա), մարդադէմ (Գ՝ 254ա, 285բ), մարդ (Ե՝ 264բ՝ մակագրութեամբ «Ղազարն է»)։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, վարդագոյն։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Գիրք պարապմանց։ Ժ. դ.։ Ա (սկ.)՝ ստացուած մէկ թերթի ընդերկայնակի եւ ընդլայնակի եզրահատումով։ Մագաղաթ (17,6×12). միասիւն (16,3×10). ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Աա). տող՝ 16։ Կարդալ՝ Աա, Աբ. «/// վարկանիցին ուրեմն արդեոք յանուսիցն ոմանք... կոչեցարո՛ւք ի հաղորդութիւն նորա եւ դարձեալ որոյ հաւատովք յազատութիւն պատիւ կ///» (Տե՛ս Կիւրեղ Աղեքսանդրացի, Գիրք պարապմանց, Կ. Պոլիս, 1717, էջ ՃԾԴ-ՃԾԵ., գլուխ ԼԲ)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած, փեղկերի եզրերի կաշին եւ կապիչները նորոգման շրջանի, կազմը մաշուած, վրան կան ճաքեր եւ քերծուածքներ, դռնակի կաշին ճաքճքած, խոնաւութիւնից եւ գործածութիւնից լուսանցակողերն աղտոտուած, կարմիրը թափուած. Պտռկ-պհպ. Աա՝ խիստ աղտոտուած, թերթերի վրայ կան խոնաւութեան եւ աղտոտուածութեան, տեղ-տեղ առաւել գորշաւուն հետքեր, որոշ թերթերի եզրերը նորոգուած այլ թղթով. 1ա էջում սկզբնատառերը բաց թողած, 1դ.ն չգրած, հաւանաբար հետագայում լրացնելու համար, թ. 166՝ արտք. լս-ից կիսալուսնաձեւ պատռուած-ընկած, թ. 207գդ՝ առկայ է թերթի մօտ 1/3 մասը. ընդմէջ թ. 136-7ի, 229-30ի վերջից 1ական թերթ ընկած. էջանշան սպիտակ թել՝ թ. 63, 94, 186, 213, 242, դեղին թել՝ 274, կարմիր թել՝ 291:

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

– 1ա [Աւետարանացոյց] – Խրատք իւղաբերիցն ///յն եւ հանգըստեան եւ բժշկութեան... ի Ղուկասու ՄԾԸ., ի Յոհանու Ի. ///։

1. 1գ-83ա Աւետարան Մատթէոսի (Ա. 3-9՝ չգրուած)։

2. 84ա-136ա Աւետարան Մարկոսի։

3. 137ա-229ա Աւետարան Ղուկասու (Ա. 1-7՝ թափուած)։

4. 230ա-97ա Աւետարան Յովհաննու (Ա. 1-14՝ թափուած)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

293ա Զմեղուցեալ գրիչս աղաչեմ յիշել ի Տէր։

297ա Փա՜ռք անսկիզբն Էին, Հաւր եւ Էնն՝ ի յԷէն ծընեալ անժամանակ Որդւոյն եւ էակից եւ փառակից Սուրբ Հոգւոյն, երեք անձնաւորութեանն եւ մի աստուածութեանն այժմ եւ անբաւ յաւիտեանս. ամէն։ Սովորութիւն է աստուածային արանց միշտ եւ հանապազ խոկալ ի տուէ եւ ի գիշերի, միշտ զվերինն խորհել, ուր Քրիստոս նստի ընդ |297բ| աջմէ Աստուծոյ։ Եւ բազում պատճառի բազումք փափագին ջերմեռանդ սիրով եւ ըղձալի ցանկութեամբ արդիւնս եւ գործս կատարել. նախ՝ վասն յուսոյ արքայութեանն եւ անմահ կենացն զանցաւորն արհամարհեն եւ զայն ստանան կեանս, որ մնացական է, որպէս ասէ Տէրն՝ Երթա՛յք, գործեցէ՛ք, մի՛ զկորըստական կերակուրն, այլ զկերակուրն, որ մնա ի կեանսն յաւիտենականս։ Երկրորդ՝ զի մեք, ապականացու եւ մահկանացու գոլով, ոչ նոյնպէս կամք, մնամք, որպէս ասէ մարգարէն՝ Պանտուխ եւ անցաւոր եմք, որպէս ամենայն հարքն իմ։ Ստանամք զսուրբ Աւետարանս, զի անապական կենացն արժանի լիցուք շնորհաւքն Քրիստոսի։ Երրորդ՝ զի հրամ[այ]է Տէրն՝ Գանձեցէ՛ք ձեզ գանձ յեր/// (վջ.)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 83ա (1504 թ., բոլորգիր) Զվերջին ստացող սուրբ Աւետարանիս Վելիճանս եւ ամուսին Սարա-Մէլիքս տեսեալ զսուրբ Աւետարան եւ ջեռմեռանդ սիրով առեալ զսուրբ Աւետարան ի հալալ ընչից իւրեանց՝ յիշատակ իւրն եւ իւր ննջեցելոցն՝ հաւրն՝ Ազըզբեկին, եւ մաւրն՝ Թամամին, եւ եղբաւրն՝ Խէրխանսոսան, Ամիրզալ, Ալթունճան, Խոցադեղ, Մովսէս եւ քւերքն՝ Գուլիկ, Սաղութլու, հարսն՝ Մարիան, Բաղտատ, Սալչուփաշայ, մամիկ՝ Ուստիանտ, ի Քրիստոս ննջեցեալ՝ Դաստագուլ, Ջաղոսկի։ Արդ, անկեալ աղաչեմ զձեզ յիշեսջի՛ք ի սուրբ յաղաւթս ձեր զվերոգրեալքս, ի սմա՝ զԼազթանն, զՓարղուզն, Ղալաբէկի. գնեցաւ Աւետարան ի թվին ՋԾԳ. (1504)։

2. 136բ (1610 թ., բոլորգիր) Այլեւ յիշեցէ՛ք եւ զիս՝ անարժան Վարդումս, որ ստացայ զսուրբ Աւետարանս՝ յիշատակ ինձ եւ կրկին ծնաւղացն իմոց՝ հօրն իմոյ՝ Ամիրպէկին, եւ մաւրն իմոյ՝ Գաւհարշատին, եւ կողակցին իմոյ՝ Գաւլվարդին, եւ հանգուցեալ եղբաւրն՝ Յակոբին, եւ կողակցին՝ Գաւլումին, եւ դստերացն իմոյ եւ ամենայն արեան մերձաւորացն. յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի ասացէ՛ք, Աստուած ձեզ ողորմեսցի իւր միւսանգամ գալըստեանն. ամէն։

Այլեւ կամակցութեամբն Աստուծոյ ես՝ Յովսէփ էրէցս, ես՝ Ղազար էրէցս, Վարդումս նորոգեցինք զսուրբ ժամատունս բազում աշխատանօք եւ եդինք զսուրբ Աւետարանս ի դրուն սուրբ եկեղեցւոյս՝ յիշատակ մեզ։ Ով հանդիպիք, Աստուած ողորի ասէ՛ք. ամէն։ Ի թվին Ռ. եւ ԾԹ. (1610) ամի։

Տե՛ս ԺԷ. դ-ի յիշ-ք, Ա., էջ 361, Հմր 458։

ՆՇՈՒՄ՝ 1գ՝ «Հմր 3548, ԺԵ. Մ[եսրոպ] եպիսկոպոս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 131բ՝ «խաչելութեան»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 136բ՝ բուսական լուսանցազարդ եւ թռչնագիր Ա։

 

 

3549

ԹԷՈԴՈՐՈՍ ՇԻՐԱԿՈՒՆԻ, ՆՈՒԱԳԱՐԱՆ ԲԱՐԵԻՂՁ

(Հատոր Գ.)

ԽԱՉԱԿԱՊԻ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՆՔ ՌՅԻԵ. – 1876

ԳՐԻՉ՝ հեղինակը։

ԹԵՐԹ՝ 353 (գրչի էջակալում՝ 3-726, որ է՝ 2ա-352բ). չգրուած՝ 1բ, 339աբ, 353աբ։ ՊՐԱԿ՝ Ա-Ի×16 (Ա 23, Բ, Դ, ԺԹ 24, Ե 20, Զ 18, ԺԷ, ԺԸ 14)։ ՆԻՒԹ՝ թուղթ. ճնշադրոշմով՝ ուղղանկիւն՝ «[Фа]брики///ргъева, N 6» (թ. 297-305, 341-6), ոճաւոր ուղղանկիւն՝ «/// Фабр ///УШИНА» (թ. 332-7)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19,3×15,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14-16×6-9)։ ԳԻՐ՝ շղագիր (նմուշ՝ 187ա)։ ՏՈՂ՝ 12, 16։ ԿԱԶՄ՝ կանաչ ծաղկաթուղթ, մէջքը՝ դարչնագոյն լաթ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ սպիտակ չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի Ա. փեղկի ստ. անկիւնը կոտրուած, թ. 36՝ գրադաշտին փոքր անցք, 194բ-5ա՝ հիմքի մօտ սեւ թանաքաբիծ, 270ա՝ գրադաշտը գունափոխ-մգացած. թ. 283-6՝ տառերի վրայից այլ թանաքով գրած-մգացրած, թ. 314-37՝ գրադաշտին հին կարի 2 անցք, թ. 329-53, պհպ. Բ՝ ցեցի անցքեր։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա, 2ա-352բ [Տիտղ.] Նուագարան բարեիղձ։ Հատոր Գ.։ Երկասիրութիւն Թէոդորոս վարդապետ Շիրակունի՝ վանահայր Թարգմանչաց վանից Խաչակապու։ Ի 1876 ամի ի 25 Դեկ[տեմբերի], ի վանս Սրբոց Թարգմանչաց

– 2ա Գիրք Երրորդ – Յաղագս՝ թէ ներքին դատմանց, / յոր յառիցիմք ի նշմար, / չի լինիցի նա մեզ նպաստ,/ մեզ սփոփանք, մխիթար։

ա. 2ա-5ա Գլուխ Ա. Յաղագս՝ թէ ներքին խօսից / Քրիստոսի Աստուծոյ / առ իւր ծառայն մաքուր հոգին, / հաւատացեալ սուրբ հաճոյ – Լուայց սիրով, թէ զինչ խօսի / ընդ իս Տէր իմ, Տէր Աստուած... զի ճշմարիտ երանութեամբ / լիցիս հասու Աստուծոյ։

բ. 5բ-9բ Գլուխ Բ. Թէ լռելեայն խօսի ընդ քեզ / ճշմարտութիւն ի ներքուստ, / յորժամ տեղան ի վերայ քո / շնորհք հոգւոյնն ի վերուստ – Խօսեաց Տէր իմ, զի լուիցէ/ յօժարութեամբ քո ծառայ... միշտ ի պատիւ յաւերժացեալ / յամայր ամս ի պահեստ։

գ. 10ա-20բ Գլուխ Գ. Խոնարհութեամբ պարտ է լսել / միշտ զբանս Աստուծոյ, / բազումք մարդկանց ոչ քննեն / բանս բարիս առ հաճոյ – Լո՛ւր, ո՛վ որդեակ, իմոց բանից, / բանից նրբից քաղցրագոյն... մինչ չեւ ծնեալ էր իմ յաշխարհ, / հասու էիր ստագետ։

դ. 20բ-8ա Գլուխ Դ. Թէ պարտ է մեզ ճշմարտութեամբ, / խոնարհութեամբ կալ հլու, / փութալ, գնալ, կալ առաջի / Տեառն Աստուծոյ կենսատու – Որդեա՛կ, գնա՛ իմ առաջի / ճշմարտութեամբ հանապազ... ցայգ եւ ցերեկ միշտ փափագել / արքայութեան երկնից։

ե. 28ա-39բ Գլուխ Ե. Վասն պտղոյ սքանչելի / աստուածային սուրբ սիրոյ, / որ սեւեռեալ կայ ի սրտի, / առն անմեղ եւ բարւոյ – Օրհնեմ զքեզ, Հա՛յր երկնաւոր, / ամենակալ գերագոյ... ոչ ի ձախող պատահարս / եւ ոչ ի բախտ գերագոյ։

զ. 39բ-50ա Գլուխ Զ. Յաղագս սուրբ եւ ճշմարիտ / սիրողական հանդիսի, / վասն անկեղծ ճշմարտութեան / դիմել ճակատ կրկեսի – Ո՛վ իմ որդեակ, չես դու դեռ քաջ, / սիրող, արի, խոհական... վերուստ ի վայր գահավիժեալ, / ընդդէմ դիւաց ի մախել։

է. 50ա-60ա Գլուխ Է. Յաղագս ճիշտ առծածկելոյ / զշնորհս երկնային / ընդ աչալուրջ պահպանութեամբ, / խոնարհութեան վերնային – Ո՛վ իմ որդեակ, լաւ իսկ է քեզ, / լինել հոգւով միշտ կենդան... ոտնահարեալ եպերանս, / միշտ ընտանի պարզամիտ։

ը. 60բ-5ա Գլուխ Ը. Վասն նուաստ համարելոյ / անձին իմոյ տհաճոյ / եւ վարկանիլ զնա խոտան / առաջի Տէր Աստուծոյ – Արդ, խօսեցայց ընդ[դ]էմ Տեառն, / բայց ես հող եմ եւ մոխիր... քեզ դաւանեմք մեր ամրութիւն, / մեր օգնութիւնն օրհնութիւն։

թ. 65բ-70բ Գլուխ Թ. Թէ զամենայն պարտ է մարդոյ / վերաբերիլ առ Աստուած / իբրեւ իւրեան վերջին վախճան, / ի ծունկ մատչիլ առ հայցուած – Ա՛յ, ի՛մ որդեակ, զիս կալ հոգւով, / քան զամենայն գերակայ... յամենայնի օրհնեալ, գովեալ, / բարեբանեալ ի բարձանց։

ժ. 70բ-9բ Գլուխ Ժ. <Գլուխ Ժ>. Եթէ որ ոք արհամարհէ / զաշխարհ եւ զիւր մամոնայ, / քաղցր է նմա ծառայելն / Տեառն Աստուծոյ Ադոնայ – Արդ, խօսեցայց միւսանգամ / Տէր իմ Աստուած բարերար... զարքայութիւն, զարդարութիւն / այժմ եւ ապայ յաւիտեան։

ժա. 80ա-4ա Գլուխ ԺԱ. Եթէ պարտ է զիղձս սրտի / յար քննել նուրբ ու ճիշտ, / առ ի ուղղել կարգադրել / ըստ մեր բանից այժմ եւ միշտ – Ա՛յ, ի՛մ որդեակ, պարտ էր դեռ քեզ / միշտ ուսանիլ ինչ բազում... ընդ անդէպս ոչ քրթմնջել / յօժարիցի ձգել մաճ։

ժբ. 84բ-90բ Գլուխ ԺԲ. Յաղագս ճիշտ օրինակի / համբերութեան հոգեկան, / մարտնչելոց ընդ[դ]էմ կրից, / ցանկութեանցն մարմնական – Տէ՛ր իմ, Տէ՛ր, Տէ՛ր, Տէ՛ր իմ Աստուած, / բարեխնամ, բարեգութ... մինչեւ հասցես յանդորր կենաց, / յանմահ կենաց յաւերժից։

ժգ. 90բ-4բ Գլուխ ԺԳ. Յաղագս՝ թէ կալոյ խոնարհ, / հեզ, հնազանդ եւ հլու, / ըստ Յիսուսի օրինակի՝ / Քրիստոսի Աստուծոյ – Լո՛ւր, ո՛վ որդեակ, որ ոք ջանայ / խոնարհութեանց կալ ի բաց... որով լինիս դու երջանիկ / ի յՈլիմպիան, ի կամար։

ժդ. 94բ-8բ Գլուխ ԺԴ. Յաղագս՝ թէ գաղտնի խոկման, / դատաստանացն Աստուծոյ, / զի մի՛ երբեք մեծամտեալ / ի բարութիւնս հաստուածոյ – Տէ՛ր իմ Աստուած, յիս որոտաս / զդատաստանս անաչառ... ճշմարտութիւն թագաւորէ / յաւիտենից յաւիտեան։

ժե. 98բ-103բ Գլուխ ԺԵ. Եթէ զիա՞րդ պարտ է մեզ կալ / առ ստանալ բաղձալին / եւ զի՞նչ ասել մեզ պատկանի / ի յամենայն ցանկալին – Ապա, որդեա՛կ, միշտ համբերող, / հեզ եւ խոնարհ լինիջիր... քեւ ննջեցից, ի քեզ հանգեաց, / դու ես վերջին իմ վախճան։

ժզ. 103բ-6բ Գլուխ ԺԶ. Թէ պարտ է միշտ ուղ[ղ]ել առ Տէր / զխնկելին, զհայցուած, / զճշմարիտ սփոփանս, / խնդրել միայն առ Աստուած – Ամենայնի, որում ցանկալ, / սիրտ իմ, հարկի ի յօժար... եւ ոչ երբէք, պահես ոխս, / Աստուա՛ծ իմ յոյս, Տէ՛ր գթած։

ժէ. 107ա-9բ Գլուխ ԺԷ. Թէ զամենայն հոգս ընկենուլ, / պարտ իսկ է մեզ առ Աստուած, / եւ հանապազ ուղղել առ Տէր, / չարտասուելին զիմ հայցուած – Արդ, ո՛վ որդեակ, թո՛ղ ինձ առնել, / ընդ քեզ որպէս ես կամիմ... մի՛ ջնջեսցես զիս ի կենաց / դպրութեանդ անսպառ։

ժը. 109բ-13ա Գլուխ ԺԸ. Թէ պարտ է մեզ ժամանակեայ, / թշուառութեանց ըմբերել, / նման Փրկչին Քրիստոսի, / երկայնամիտ համբերել – Որդեա՛կ, իջի ես ի յերկնից, / վասն քո իսկ փրկութեան... յերկաւորեալ ի մեր յուղին / միշտ լինի ամք ի վրէպ։

ժթ. 113բ-8բ Գլուխ ԺԹ. Յաղագս թէ լուրջ տանելոյ, / գործողութեանց անիրաւ, / վասն տալոյ ցոյց ճշմարիտ, / համբերողի անզրաւ – Զի՞նչ է, որդի՛, զուր դատ խօսիս, / քրտմնջելոյ դու լուռ կաց... են իսկապէս հոգւոց իմոյ / արգասաւոր, բարեբեր։

ի. 119ա-25ա Գլուխ Ի. Յաղագս թէ լինելոյ մեզ / զանկարութիւն խոստովան... ոչ վստահել ի սին փառս, / սուտ աշխարհիս դնել յոյս – Տէ՛ր իմ Աստուած, խոնարհութեամբ, / եղէց զինէն խոստովան... եւ թէ յայտնի խաբին իսկ նա, / սոյն այս աշխարիքն անցաւոր։

իա. 125ա-35բ Գլուխ Ի[Ա]. Թէ պարտ է մեզ հանգչիլ յԱստուած, / քան զամենայն գերազանց, / քան յամենայն բարութիւնս, / քան պարգեւս գերազանց – Հրանգի՛ր անձն իմ գեր ի վերոյ, / քան զամենայն աննիազ... եւ ամենայն արարածքն / գովաբանեն աննիազ։

իբ. 136ա-44ա Գլուխ ԻԲ. Յաղագս վեհ յիշատակի, / բազմապատիկ բարութեան, / Տեառն Աստուծոյ բարերարի, / յաղթանակաւ արութեան – Բա՛ց, Տէ՛ր Աստուած, զսիրտս իմ, / յօրէնս քո յարաժամ... որք տան նմա կամ որք տայցեն / ընդ անցաւոր սոյն յարկաւ։

իգ. 144բ-52բ Գլուխ ԻԳ. Վասն չորից, որ ի ներքո, / խաղաղութիւն ածին մեծ, / որք զմարտն առնեն բարի, / եւ երջանիկ Եռամեծ – Արդ, ուսուցից քեզ, իմ որդեա՛կ, / խաղաղութեան ճանապարհ... առանց քո, Տէ՛ր, սնոտի է / ամենայն ինչ բնական։

իդ. 153ա-6ա Գլուխ ԻԴ. Յաղագս միշտ բաց խորշելոյ, / վայրաքննին ի հարցմանց, / հետազօտմանց վարուց այլոց, / յանիրաւի ի հարմանց – Ո՛վ որդեակ իմ, մի՛ լիներ միշտ / վայրաքննին ընդունայն... խոնարհեցո՛ զքեզ ի վայր / յամենայնի յամօթս։

իե. 156բ-62բ Գլուխ ԻԵ. Թէ յի՞նչ իցէ հաստատեալ, / անդորրութիւն անխռով, / խաղաղութիւն սրտից մարդկան, / ճշմարիտ իղձ անվրդով – Ա՛յ իմ որդեակ, ես խօսեցայ, / եւ արդ, ասեմ քեզ ահա... ըստ մարթելոյ պանդխտութեան / քոյին կենաց յաւել եւս։

իզ. 163ա-8բ Գլուխ ԻԶ. Յաղագս թէ վսեմութեան, / ազատական մեր մտաց... քան թէ ուսմամբ եւ կրթութեամբ, / ճոռոմ ի խօս մեր բանիւք – Տէ՛ր իմ Աստուած, այս է գործն, / առն բարի, երջանիկ... զի մի՛ լիցի ինչ առաւել, / քան զչափն կացուսցէ։

իէ. 168բ-75բ Գլուխ ԻԷ. Զի անձնական սէրն մարդոյ, / զրկէ բարւոյն գերագոյն, / եւ մեծապէս յետս ընկրկէ, / ի շնորհաց Սուրբ Հոգւոյն – Ա՛յ իմ որդեակ, պարտ է քեզ տալ / զամենայն ինչ կենցաղոյս... այնպէս այսպէս սկսանեմք / գնալ հարկեմք միշտ անգայթ։

իը. 175բ-7բ Գլուխ ԻԸ. Բանք կարճառօտ ընդ[դ]էմ լեզուաց / բանբասողաց ի նանիր, / առ ի յառնել զանձն անմեղ, / ի բասրանաց անբասիր – Ա՛յ իմ որդեակ, մի՛ խոժոռեր, / եւ մի պահել նախանձ, քէն... այն ամենայն աղմուկ սրտի, / ցնդումն մտաց առոտի։

իթ. 177բ-81ա Գլուխ ԻԹ. Եւ թէ որպէս ի նեղութեան, / պարտ է կարդալ առ Աստուած, / եւ արժան է օրհնել զնա, / առ ուղղել զհայցուած – Զի լիցի, Տէ՛ր, անուան քո սուրբ, / օրհնեալ, գովեալ յաւիտեան... այս նորոգումն բարձրեալ աջոյդ, / զի դաւանեմք ի վերուստ։

լ. 181բ-90բ Գլուխ Լ. Զի յազգս միշտ խնդրելոց / զօգնութիւնս յԱստուծոյ / եւ վերստին ընդունելոյ / զլոյս շնորհ հաւատոյ – Ա՛յ իմ որդեակ, զի ես եմ Տէր, / որ քեզ օգնեմ յարաժամ... մատո՛ ունկն իմոց բանից / ամենեցուն ձօնելի։

լա. 191ա-9ա Գլուխ ԼԱ. Յաղագս միշտ զանց առնելոյ / զարարածովք ամենայն, / յաղագս ճիշտ գտանելոյ / զարարիչն գեր համայն – Տէ՛ր, առաւել միշտ պէտք են ինձ, / շնորհ հոգւոյն գերագոյն... զի սա յուսայ առ Տէր Աստուած, / մի՛ պատրեսցի ի խարխափ։

լբ. 199ա-204բ Գլուխ ԼԲ. Յաղագս միշտ ուրանալոյ / զանձն քոյին մահացու, / հրաժարիլ առ յամենայն / ցանկութեանցն մահացու – Ո՛վ իմ որդեակ, դու ոչ կարես, / մինչ կաս յօդեալ ընդ մարմին... որ է ծածկեալ առ ի բազմաց, / ոյց չկարծի ճշմարիտ։

լգ. 204բ-8ա Գլուխ ԼԳ. Արդ, յաղագս սրտի մարդկան / կալ անկայուն, անհաստատ... ունել յաւէտ առ Աստուած – Ա՛յ, ի՛մ որդեակ, մի՛ հաւատար / ախորժակի քում ըղձի... բարեխօսեա՛ միշտ անդադար / ի քէն ծնեալն առ Յիսուս։

լդ. 208բ-15ա Գլուխ ԼԴ. Յաղագս թէ քաղցր է Աստուած / իւր սիրողին եւ բարի, / գեր ի վերոյ քան զամենայն, / յամենայնի ըստ կարի – Ահա, աստ է Տէր իմ Աստուած, / յորժամ սիրեմ ես զնա... բաց ի քէն, Տէ՛ր, Տէ՛ր իմ Աստուած, դու իմ կենաց ժապաւէն։

լե. 215ա-20բ Գլուխ ԼԵ. Թէ չիք երբեք յաստի կեանս / կալ յարկածից ապահով / ի փորձութիւնս յարամնալ / ցանգ խռովեալ ի վրդով – Ա՛յ իմ որդեակ, չես տա երբէք, / յաստի կեանս ապահով... ի փորձութիւն յար եւ վիշտ։

լզ. 220բ-4բ Գլուխ ԼԶ. Արդ, ի վերայ զուր, ունայն / դատողութեան մեր մարդկան, / զուր մեր դատումն թիւր գաղափար, / ըստ մեր կարծեաց ճիշտ վարկման – Ո՛վ իմ որդեակ, պինդ հաստատեա՛ / սիրտ քո ի Տէր յարաժամ... տալ տրիտուր ըստ տրոց։

լէ. 224բ-30ա Գլուխ ԼԷ. Յաղագս սրտիւ անխառն ողջիկ / յանձն առնելոյ իւր անձին / առ ստանալ զազատութիւն, / սրտի հոգւոց առանձին – Ա՛յ իմ որդեակ, թող տա զքեզ, / եւ գտցես զիս, զիս տրէն... մեռցի ի քեզ անկարգ սէր քո, որք կեղեքեն չարաչար։

լը. 230ա-3ա Գլուխ ԼԸ. Յաղագս քաջ կառավարիլ / յարտաքինս առ հայցուած / ի վտանգս նեղութիւնս / դիմել սիրով առ Աստուած – Ա՛յ իմ որդեակ, հայեաց յայն իսկ / սրտի մտօք կամակար... ի պատրանս սուտ գթութեան, / ընբռնեցան յերեկօթ։

լթ. 233ա-4բ Գլուխ ԼԹ. Եթէ պարտ չէ մարդոյ երբեք / յիրողութիւնս կալ տագնապ / եւ չէ ըմբոն յիրս աշխարհի, / հալել, մաշել տապ ի տապ – Որդեա՛կ սիրուն, ինձ յանձ արա՛ / զամենայն ինչ քո կարիս... զի մի՛ երբեք մտանիցէք / ի փորձութիւն ի հարուած։

խ. 235ա-9բ Գլուխ Խ. Թէ մարդ չունի ոչինչ բարի / յիւրմէ երբեք բնաւին, / չէ նա կարող պարծել յիրս, / առ հասանել անբաւին – Տէ՛ր, ո՞վ է մարդ, զի յիշես դու / զնա սիրով ի բարձանց... բայց թէ յիմս տկարութիւն, / որ ներքեւեալ կամ նկուն։

խա. 239բ-41ա Գլուխ ԽԱ. Յաղագս կարի անգոսնելոյ / կացուցանել արհամարհ / ողջ ամենայն ժամանակիս / պատիւ եւ փառք անհամար – Ա՛յ իմ որդեակ, մի՛ վհատիր, / մի՛ գժդմիր ի վեհեր... հագւով բերկրել ի վերուստ։

խբ. 241բ-4ա Գլուխ ԽԲ. Պարտ չէ դնել խաղաղութիւն / առ ի մարդ ոք մահացու, / որք ոչ ժամ մի կան ի խաղաղ, / այլ միշտ յուզին մատնատու – Ա՛յ իմ որդեակ, եթէ դնեմ, / խաղաղութիւն քո մարդ... չորացնէ զբոյս շնորհաց / զերթ անջրդոջ չոր ուռի։

խգ. 244բ-8բ Գլուխ ԽԳ. Յաղագս սին եւ սնոտի/ աշխարհային գիտութեան, / որք կործանեն զհաւատս, / վասն կեղծեալ նիտութեան – Ա՛յ իմ որդեակ, մի՛ շարժեսցին / զքեզ բանքն գեղեցիկ... ու թուի ինձ նա հեշտալուր, / ոչ իսկ ընդվայր տարժանի։

խդ. 249ա-51ա Գլուխ ԽԴ. Յաղագս թէ չձգելոյ / զարտաքինսն առ յանձն, / ոչ զակատիլ ագահութեամբ / աշխարհային առ գանձն – Ա՛յ իմ որդեակ, պարտ է քեզ միշտ, | ի բազումս կալ լուռմունջ... թշուառութիւն թշուառութեանց / մի զմիով գայ գնայ։

խե. 251ա-7բ Գլուխ ԽԵ. Եթէ չէ պարտ միշտ հաւատալ / ամենեցուն ի ջանս, / յաղագս գոլ բնոյթ նոցին / միշտ դիւրասահ ի բանս – Տո՛ւր ինձ, Տէ՛ր իմ, տո՛ւր զօգնութիւն, / ի նեղութեան, յանձկութեան... որ գլխովին կոչի սոյն կեանք, / փորձութիւն, մարտ անցաւոր։

խզ. 257բ-64ա Գլուխ ԽԶ. Յաղագս միշտ ապաւինել / առ Տէր Աստուած՝ բարձր յերկին, / նա մանաւանդ, երբ ի վերայ, / սլաքք բանից յարձակին – Ա՛յ իմ որդեակ, քաջ զօրացի՛ր, / յուսա՛ յԱստուած, յուսա՛ յիս... առաջի քո չարդարանայ / իսկ ամենայն կենդանի։

խէ. 264ա-8բ Գլուխ ԽԷ. Եթէ պարտ է տանել ծանունց, / յամենայնի ամենայն, / վասն կենաց յաւիտէնից, / տանել վշտաց ողջ համայն – Որդեա՛կ, զի մի՛ վհատեսցեն, / զքեզ վաստակք ծանրակիր... եւ ժառանգին զարքայութիւն / հօրն իմոյ անխաբան։

խը. 268բ-76բ Գլու[խ] ԽԸ. Յաղագս անկէտ, աւուրն անվերջ, / յաւիտենից յաւիտեան / եւ կենցաղոյս անձկութեանցն, / ունայնութիւն առ յատեան – Ո՛վ երանի վերին անմահ, / սուրբ քաղաքին լուսաւոր... թէ՛ ի ներքոյ, թէ՛ արտաքոյ / եդեալ զախս ամրափակ։

խթ. 276բ-87ա Գլուխ ԽԹ. Վասն կենաց յաւիտենից, / կարօտալի փափաքման... եւ եթէ քանի պսակք մնան, / պատերազմող բարի արց – Ա՛յ ի՛մ որդեակ, իբրեւ յանձին, / զգաս փափաք վերնական... յաւիտեանս յաւիտենից / կացես յաւերժ անպահման։

ծ. 287ա-95ա Գլուխ Ծ. Որպէս պարտ է բաց լքելոց, / մերկ ի ծերպս յարաստոյ, / առ աւանդել զանձն իւր միշտ, / առ ի ձեռս Աստուծոյ – Տէ՛ր իմ Աստուած, Հայր սո՛ւրբ անմահ, / օրհնեալ ես այժմ յաւիտեան... կացէք խոնարհ, հլու եւ հեզ / ցուցէք զսէր փոխադարձ։

ծա. 295ա-7ա Գլուխ ԾԱ. Եթէ միշտ պատաղել, / ի գործ խոնարհ եւ հլու, / յորժամ չես ինչ դու ժամանող, / բարձրագունից յերկնաչու – Ա՛յ իմ որդեակ, չես դու կարող, / միշտ փոյթեռանդ կաթոյգին... հանդերձելոց փառաց անմահ, որք են ի մեզ յայտնելոց։

ծբ. 297ա-302ա Գլուխ ԾԲ. Չէ պարտ մարդոյ միշտ համարել, / զանձ փառաց արժանի... յաւէտ ի սոյն միշտ համակել, / յայսմ կենիս յաղցաւոր – Տէ՛ր իմ, չեմ իսկ ես արժանի, / մխիթարող քոյդ բանից... որ ինչ յայլուստ աղտեղացաւ, / հոգին ի գոյն արջնատես։

ծգ. 302ա-6բ Գլուխ ԾԳ. Թէ շնորհքն Տէր Աստուծոյ, / Իսկ ընդ այնս ոչ խառնի, / Որոց քաղցր են երկրաւորք, / Չար զբաղունք ոչ խառնի – Ա՛յ իմ որդեակ, պատուական է, / Շնորհն իմ զուտ մաքուր... առանձնական ջերմ սիրով, / ոչ տարփանօք միշտ անձկալ։

ծդ. 306բ-17բ Գլուխ ԾԴ. Յաղագս թէ եւ այլ ու այլ, / Շարժմանց շնորհաց բնութիւն, / Աստ խօսեսցուք զգոյշաբար, / Վասն շնորհաց բերկրութեան – Ա՛յ իմ որդեակ, զգուշութեամբ, / Անձամբ ի քեզ դիտեսջիր... ըստ պատկերի Տեառն Աստուծոյ, / գեղազուարճ նորոգի։

ծե. 317բ-25ա Գլուխ ԾԵ. Յաղագս իմ մահկանացու, / ապականեալ բնութեան, / եւ շնորհաց աստուածային, / սքանչելի ազգութեան – Տէ՛ր իմ Աստուած, որ արարեր / զիս ի պատկեր տիրական... Քրիստոսիւ տէր Յիսուսիւ Որդւով քո, Տէ՛ր / ամէն, ամէն յաւիտեան։

ծզ. 325բ-31բ Գլուխ ԾԶ. Թէ պարտ է մեզ միշտ ուրանալ, / զանձինս մեր զէտ քաջին, / զհետ երթալ Քրիստոսի, / կենդանարար Սուրբ Խաչին – Ո՛վ իմ որդեակ, որչափ ի քէն / դուրս ելանես տարանջատ... փախչելով բաց ի սուրբ խաչէ / զհետ լինել վատութեան։

ծէ. 331բ-5բ Գլուխ ԾԷ. Չէ պարտ մարդոյ կարի իմն / իսպառ, իսպառ լքանել, / յորժամ դէպի նմա արիք, / պակասութիւն յինչ սահիլ – Ա՛յ իմ որդեակ, հաճոյ էն ինձ / համբերութիւն առաւել... ամէն Տէր իմ լուսաւորեա՛յ / յանստուեր լոյս եւ անմուտ։

ծը. 336ա-48ա Գլուխ ԾԸ. Յաղաքս թէ չքննել, / զբարձրագոյնս զիրս անհաս, / եւ զԱստուծոյ գաղտնի գործս, / դատաստանս վերադաս – Ա՛յ իմ որդեակ, զգոյշ լե՛ր դու, / իսկ ոչ վիճել զԱստուծոյ... ուրախասցիջ անանց փառօք, / լսէք կենաց աւետիս։

ծթ. 348ա-52բ Գլուխ ԾԹ. Թէ զամենայն լոյս մեր եւ յոյս, / արձանասցի ի յԱստուած, / միայն պարտ է մեր ապաւէն / հաստատեսցի առ Աստուած – Տէ՛ր իմ Աստուած, ո՞վ է իմ լոյս, / իմ ապաւէն ի կեան աստ... ամէն Տէր իմ ժամանեցից / դիտեալ տեղիս բերկրալից։

352բ Վերջ։ Կատարեցան խրատք եւ խօսք, / որ կայ ի մեր ի վերայ, /ներքին հոգւով մխիթարեալ / ուրախացայց յարակայ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

Տե՛ս տիտղ.՝ 1ա:

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառին՝ «1023/3549», 1ա՝ «Մ[եսրոպ] եպիս[կոպոս]»։

 

 

3550

ԹԷՈԴՈՐՈՍ ՇԻՐԱԿՈՒՆԻ, ՆՈՒԱԳԱՐԱՆ ԲԱՐԵԻՂՁ

(Հատոր Բ.)

 

ԽԱՉԱԿԱՊԻ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՆՔ ՌՅԻԵ. – 1876

ԳՐԻՉ՝ հեղինակը։

ԹԵՐԹ՝ 86 (գրչի էջակալում՝ 1-200, որ է՝ 1ա-84բ). չգրուած՝ 1բ, 85ա-6ա։ ՊՐԱԿ՝ Ա-Զ×16 (Ա, Բ 14, Զ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ, ճնշադրոշմով՝ ձուածիր՝ «Кооп/// [фаб]рики Рязанцевыхъ, N 7» (թ. 1-3, 6, 15, 20, 22, 45, 47, 49), ուղղանկիւն՝ «///ъева» (61, 63, 65, 67, 69, 71, 73, 75-81)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,6×15,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13,5-15×7-8)։ ԳԻՐ՝ շղագիր (նմուշ՝ 27ա)։ ՏՈՂ՝ 16։ ԿԱԶՄ՝ կանաչ-սեւ ծաղկաթուղթ, մէջքը՝ կարմիր ծաղկազարդ կտաւ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ թուղթ. լուսանցակողերը՝ մանուշակագոյն ցայտկէն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի եզրերը մաշուած. թ. 1՝ եզրին մատնահետք, 80բ, 84ա՝ թանաքի բծեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա, 2ա-352բ [Տիտղ.] Նուագարան բարեիղձ. Բ հատոր։ Երկասիրութիւն Թէոդորոս վարդապետ Շիրակունի՝ վանահօր Թարգմանչաց վանից Խաչակապու։ Ի 1876 ամի Յունվարի 25-ին, ի վանս Սրբոց Թարգմանչաց։

– 2ա Գիրք Երկրորդ – Խրատք բարիք, որք եւ ձգեն / զմեզ ի ներս հոգեկան, / ի բաց կորզին յաշխարհայնոց, / ուր սնոտի հոգ մարդկան։

ա. 2ա-12ա Գլուխ Ա. Յաղագս ներքին գնացիցն / առ ի բարին ճշմարիտ, / յաղագս վերին բարի խոկմանց / զերջանկութեանց ճշգրիտ – Արքայութիւն, արդարութիւն, / ճշմարտութիւն Աստուծոյ... եւ ժառանգել փառս անվախճան / լուսարփենից հրճուանս։

բ. 12ա-5ա Գլուխ Բ. Յաղագս խոնարհ կալոյ մարդկան / եւ հպատակ Աստուծոյ, / առաքինի գործովք իւրովք / լինել նմա միշտ հաճոյ – Մի՛ համարիր մեծ ինչ բարի, / թէ ոք իցէ նպաստ քեզ... դու ստորին զանձ վարկ միշտ / աւուրքս կենաց վերջ յանգին։

գ. 15բ-9բ Գլուխ Գ. Յաղագս առն խաղաղարար / եւ հաշտարար անհատի, / խաղաղասէր առն բարւոյ / աստուածասէր անքատի – Նախ՝ հաստատեա՛ զքեզ, ո՛վ մարդ, / խաղաղութեան ի հանդէս... ժառանգ երկնից արքայութեան / Քրիստոսի բարեկամ։

դ. 19բ-23ա Գլուխ Դ. Յաղագս ջինջ, մաքուր մտաց / եւ պարզ հոգւոց միամիտ, / մաքուր դիտման առ բան բարին/ յերջանկութիւն ճշմարիտ – Որ վերանայ երկու թեւօք / ի յՈղիմպեան ի կամար... զոր ի վաղուց կարծիւր նմա, / յոյժ դժուարին եւ ծանր։

ե. 23բ-7ա Գլուխ Ե. Յաղագս ճիշտ ճանաչելոյ / զչափ անձին սեփական, / յաղագս զուտ հասկանալոյ/ զարատ անձին բնական – Անմարթէ է մեզ կարի իմն / միշտ հանապազ մեր անձանց... զճշմարիտ ուրախութիւն / սրտի քոյին առ բարի։

զ. 27ա-32ա Գլուխ Զ. Յաղագս զուարճ ուրախութեան / բարեոք խղճի մեր մտաց, / յաղագս բարի ընկերութեանց / խաչասէր մտերմաց – Փառք է, պատիւ առն բարւոյ, / երանութիւն երջանիկ... գործ է մարդոյ բանականի, / որ միշտ խօսի ըստ կարգին։

է. 32ա-6ա Գլուխ Է. Յաղագս սիրոյն տէր Յիսուսի, / որ ի վեր քան զամենայն, / յաղագս գթոյն Փրկչին մերոյ, / որ ի վեր է քան համայն – Երանի՛, որ ի միտ առնու, / զինչ է սիրելն Տէր Յիսուս... զի ընտանին յոյժ վնաս է, / քան զամենայն չարակամ։

ը. 36ա-43ա Գլուխ Ը. Յաղագս սերտ սերելութեան / Տէր Յիսուսիս մտերիմ, / յաղագս խիստ ատելութեան / սատանային ոխերիմ – Յորժամ մերձ է առ քեզ, Յիսո՛ւս, / յայնժամ ճոխ ես եւ փարթամ... յետ մրրկի առաւօտու / գայ մաքուր օդ պարզերեկ։

թ. 43ա-53ա Գլուխ Թ. Յաղագս ինչ պակասութեան / սփոփանաց ամենայն, / յաղագս դոյզ նուազութեան / հայթհայթանաց մեր համայն – Չէ ինչ ծանր զմարդկային / արհամար[հ]ել սփոփան... որ ոչ երբէք հանգչին յորսոյ / մարմնոյդ տռփոտ հոմանիք։

ժ. 53ա-60բ Գլուխ Ժ. Յաղագս ճիշտ սուրբ գոհութեան / առ շնորհս Աստուծոյ, / զոր ինչ կամաց Տէր Արարչին / առ ի բնուստ է հաճոյ – Զի խնդրես դու հանգիստ, դադար, / անդորրութիւն առ բարձին... զի մի երբէք կորուսցես դու / շնորհ բարի բաւարար։

ժա. 61ա-6բ Գլուխ ԺԱ. Յաղագս դոյզ սակաւութեան / սիրողացն սուրբ խաչին, / սրբոյ խաչին Տէր Յիսուսի / եւ կենարար սուրբ աջին – Ունի Յիսուս արդէն բազում / արքայութեան սիրողս... եւ ի յետին նըւաստութիւն / իջուցանէ զիւր զանձն։

ժբ. 66բ-84բ Գլուխ ԺԲ. Յաղագս սուրբ ճանապարհին / սրբոյ խաչին արքունի / առ դիմողս ուղիղ սրտիւ / յարքայութեան ընդունի – Զի խիստ թուի բազմաց բանս, / թէ ուրացիր զանձն քո... կատարեցան խրատք մեր, / որ մեզ ձգեն ի ներքս / առ ի բուժել զցաւ սրտիս / ի լուանալ զվէրքս։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

Տե՛ս տիտղ.՝ 1ա:

84ա Աւարտեցաւ երկրորդ հատոր Նուագարան բարեըղձիս ի սուրբ վանս Թարգմանչաց՝ մերձ ի Խաչակապ, ձեռամբ հեղինակի սորին՝ Թէոդորոս վարդապետ Շիրակունւոյ, ի 1876 ամի, ի 12 Ապրիլի։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառին՝ «1025/3550», 1ա՝ «Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

3551

ԺԱՄԱԳԻՐՔ ԱՏԵՆԻ

 ԺԷ. դար

ԳՐԻՉ՝ Աւետ։ ՍՏԱՑՈՂ՝ տէր Զաքարէ։

ԹԵՐԹ՝ 252։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԵ×12 (Ա 6, Է-Թ, ԺԱ, ԺԵ, ԻԳ 10, Ժ 9, ԺԶ-ԻԱ, ԻԵ 8, ԻԲ 11, ԻԴ 14)։ ՆԻՒԹ՝ մագաղաթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20×14։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն, կարմրով սահմանագծուած (14×9)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 48ա)։ ՏՈՂ՝ 23 (1ա-158ա), 25 (158բ-228բ), 29 (թ. 229-52)։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն կաշի. միջուկը՝ տախտակ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 1ա, 106ա։ Ճակատազարդ՝ 25ա, 50բ, 57բ, 61բ, 65բ, 77ա, 88բ, 97բ, 120ա, 135բ, 153բ, 167բ, 183բ, 198ա, 214ա։ Լուսանցազարդ՝ բուսական, բուսաթռչնային, յուշկապարիկ։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, շագանակագոյն, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, գունաթափ, կեղտոտուած, տեղ-տեղ թափուած, վրան ցեցի եւ այլ անցքեր, 2ական կապիչներն ու փայտէ գամերն ընկած՝ կան անցքերը եւ գամերի հիմքերը, Ա. միջուկի՝ 1 տեղից ընդերկայնակի, Բ. միջուկի՝ 2 տեղից ընդլայնակի կոտրուած մասերը իրար միացուած, կազմին կապուած ամրացման թելերով, մէջքի կաշին մասամբ պատռուած. աստառներն ընկած, կապոյտ թղթից Ա. աստառից մնացած պատռուած փոքր կտորներ, կազմից անջատ. նորոգուած ԺԹ. դ. (թ. 147, 178, 194), թերթեզերքը այրուած, սեւացած, մաշուած, որից նաեւ՝ մանր պատռուածքներ. թերթերը խունացած, զանազան բծերով, կեղտոտուած, խոնաւութեան եւ այլ դեղին հետքերով, սեւ կեղտաբծերով, ստ. արտք. անկիւններում՝ մատնահետքեր, թանաքի (33բ-4ա, 44բ-5ա եւլն), իւղի (159բ-60ա եւլն) հետքեր, հիմքը՝ կուտակուած փոշուց սեւացած. որոշ թերթերի 1ական անցք, որոշ տեղերում բնագրի 1-3 տառեր պակաս (թ. 11, 14, 93, 120, 124, 138, 173, 181 եւլն), թ. 147՝ ստ. արտք. անկիւնում՝ ցեցի անցք, որոշ թերթեր՝ եզրահատուած, վնասուած (թ. 57, 99-102, 108 եւլն). Ա. պրակի կարը թուլացած, թ. 114-5՝ հիմքից գրեթէ անջատ. գրիչը չի դրել ԺԱ-ԺԴ. պրականիշերը (պրակահաշիւն արուել է ըստ կարերի). 21բ, 30ա, 74ա, 76բ, 79բ-80ա՝ գրչից բնագրի տեղ բաց թողած, չգրած, 79բ՝ 1 շարական գրուած հետգ. ձեռքով, 134բ՝ 2րդ սեան մէջ գրուած հետգ. յիշատակարանը ջնջած, անընթեռնելի, թ. 1, 16-8, 251-2՝ արտք. սիւների բնագրի գրեթէ կէսը կամ կէսից աւելին, որոշ թերթերի եզրերից մասամբ՝ թափուած (թ. 163-5, 173, 177 եւլն). սկ-ից, թ. 6-7 միջեւ՝ 1-2, թ. 244-5ի միջեւ՝ 2-3 թ., վջ-ից՝ անորոշ քանակի թերթեր ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-105բ [Ժամագիրք Հայաստանեայց սուրբ եկեղեցւոյ...]

Տե՛ս ձեռ. 435, 4ա-156բ։ 1-3/չիք։ 4. ա/1ա-24ա (խորագիրը՝ չիք, 6բ «...ծիծաղին գլորմամբ ծանակ զիս առնեն։ Կամաւ կորացայ ///» շար., 7ա «/// Խաղաղութիւն ընդ ամենեսեան...», ընթերցուելիք Աւետարանները դրուած են համապատասխան միաւորի սկ-ում կամ վջ-ում՝ միայն աւետարանչի անուան, բնագրի սկզբնատողի 2 բառի կամ համարի նշումով. հմմտ. Ժամագիրք, Վաղարշապատ, 1902, էջ 50-59, «[Երգ պաշտաման գիշերոյ՝ Ա-Ք] – Աստուածածին մայր Քրիստոսի, / Իմ յոյսն դու ես յաւուր մեծի...»՝ չիք)։ բ/24բ-50ա (խորագիրն ունի՝ «[Խրատ] – Եւ երգովք Երից մանկանցն, եւ Տիրամօր՝ աստուածածին կուսին, եւ Զաքարիայ քահանայապետին։ Եւ գիտելի է, զի Խոսրով հետ առաջին ժամուն... եւ զկնի Յայսմաւուրացն՝ Հայր մեր», «[Երգ] Փոխման Աստուածածնին – Քրիստոս եկեալ ի փոխումն Աստուածածնին...»՝ չիք)։ գ/50բ-7ա։ դ/57բ-61բ։ ե/61բ-5ա (սկ.՝ տարբեր՝ «Աւրհնեա՛լ Հայր սուրբ Աստուած ճշ[մարիտ]. ամէն»)։ զ/65ա-76բ։ է/76բ-88ա։ ը/88ա-97ա։ թ/97բ-105ա («Նայեաց սիրով»՝ ունի ամբողջութեամբ, Գրիգոր Նարեկացու Բան ՂԴ.՝ չիք)։

Հմմտ. Ժամագիրք, Վաղարշապատ, 1902։

Բ. 106ա-228ա [Սաղմոսարան]

Տե՛ս ձեռ. 1642, 1ա-239ա։ 1/106ա-19բ։ ա/117բ-8բ։ բ/118բ-9բ (ունի՝ 118բ «[Մաղթանք] սրբոց տաւնի – Բարեխաւսութեամբ սրբուհւո Աստուածածնին...», 118բ «Մաղթանք Յարութեան – Փա՜ռք յարութեան քո, Տէ՛ր...»)։ 2/120ա-34ա։ ա/132բ-4ա։ բ/134ա («Աղօթք – Ի գիշերի եւ ի տըւընջեան եւ յամենայն ժամու զքեզ աղաչեմք...», «Մաղթանք – Ի գիշերի եւ ի տըւընջեան...»՝ չիք)։ 3/135բ-52բ։ ա/150ա-1բ։ բ/151բ-2ա։ գ/152աբ։ 4/153բ-67ա։ ա/165բ-6ա։ բ/166ա-7ա։ 5/167բ-83ա։ ա/181բ-2բ։ բ/182բ (ունի՝ 182բ «Աղօթք Ծնընդեան – Փա՜ռք ծնընդեան քո, Տէ՛ր...», 182բ «Քարոզ... – Վասն ի վերուստ խաղաղութեան...», 182բ-3ա «[Աղօթք] – Տէ՛ր տուընջեան եւ գոյացուցիչ գիշերոյ...», 183ա «[Մաղթանք] – Սաղմոսիւք եւ աւրհնութեամբ...»)։ 6/183բ-97բ։ ա/196աբ։ բ/196բ (ունի՝ 196բ-7ա «Քարոզ... – Վասն ի գիշերի եւ ի տուընջեան...», 197աբ «[Աղօթք] – Ի գիշերի եւ ի տուընջեան...», 197բ «[Մաղթանք] – Ի գիշերի եւ ի տուընջեան եւ յամենայն ժամու անդադար փառաւորեմք զՀայր...»)։ 7/198ա-213բ։ ա/211բ-2ա։ բ/212աբ։ գ/212բ (ունի՝ 212բ-3ա «Քարոզ... – Վասն ուղղելո զգնացս մեր...», 213աբ «[Աղօթք] – Տէ՛ր երկնի եւ երկրի...», 213բ «[Մաղթանք] – Յերգս աւրհնութեան եւ ի ձայն սաղմոսաց...»)։ 8/214ա-28ա։ ա/226ա-7ա («Փոքր էի ես»՝ չիք)։ բ-է/չիք։ (ունի՝ 227ա «Մաղթանք – Լո՛ւր մեզ, Տէ՛ր...», 227աբ «Քարոզ... – Վասն գտանելո մեզ շնորհս...», 227բ-8ա «[Աղօթք] – Գոհանամք զքէն, Տէ՛ր Աստուած մեր...», 228ա «[Մաղթանք] – Գոհութեամբ եւ ճշմարիտ խոստովանութեամբ... նմա փառս տալն պատիւ»)։

Ծնթ. Որոշ գլխահամարներ՝ թռիչքների հետեւանքով տարբեր։

Հմմտ. Սաղմոսարան, Վենետիկ, 1786։

Գ. 228բ-52բ [Տօնացոյց]

Տե՛ս ձեռ. 2441, 3ա-196ա։ 1. ա/228բ։ բ/228բ (228բ-9ա «Նաւասարդի Լ. (30) եւ Սեպտեմբերի Թ., Իլուլի ԻԲ. (22) – Տօն է մեծապայծառ հրաշափառ եւ փառաւորեալ ամենասուրբ Աստուածածնին...»)։ գ/229ա։ դ/229աբ, 245բ (229ա «Արեգի ամսո Լ. (30) եւ Ապրիլ հռոմայեցւոց Է. – Տօն է մեծապայծառ ամենասրբուհւոյ աստուածածնին Մարիամու... բայց թէ յինանցն հանդիպի, ճաշու եւ երեկոյին ամենայն ինչ Յարութեան է», 229բ «Այլ եւ այս գիտելի է, զի բազում հակառակութիւն կրէ մերս եկեղեցի վասն տօնի Աւետեաց Աստուածածնին... զի խաղաղասէրն Որդի Աստուծոյ կոչեսցի»)։ ե-զ/չիք։ 2. ա/230ա-1բ։ բ/231բ-4ա։ գ/234ա-5ա։ դ/235ա-6ա։ 3. ա/236աբ։ բ/236բ-7ա։ գ/237ա-8բ։ դ/238բ-44բ (244բ՝ «Յորժամ ընթեռնուցուն զԵսայեա՝ Լուսաւորեացն ///» վջ)։ 4. ա/245ա (սկ. «/// Գործք՝ Հայեցեալ ի համարձակութիւն...»)։ բ/245ա-6ա։ գ/246աբ։ դ/247ա-8բ։ ե/248բ-9բ։ 5/249բ-51ա։ 6/251ա-2ա։ 7. ա/252ա («Եր[ի]կուն փառ., Եկեալք ///» վջ)։ բ/252աբ (սկ. 252ա «...եւ երկրպագան[են] /// ԲԿ., Խաչի քո Քրիստոս...», 252բ «Բ.շաբթի. Մամասա եւ Փիլի[կ]տիմոնի եւ Սիմէոնի Սիւն[ակեցւոյն]» վջ)։ գ-դ/չիք։ 8. ա-դ/չիք։

Տե՛ս Գիրք ժամակարգութեան, որ կոչի Ատենի, Մարսէլ, 1673, էջ 341-395։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ., անարուեստ նոտրգիր

105բ [Ոտանաւոր-աղօթք, հայատառ թուրքերէն*] – Քաթպգը հարգիշնան / օխտուր հարգիշնան... եախշի օրայորիշ դարմանի։

* Ծնթ. Ընթերցումը եւ բառանջատումը՝ Oքսանա Կարապետեանի։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

105ա Զբազմամեղ Աւէտ գ[ծողս] յիշեցէ՛ք ի Քրիստոս միով Տէր ողորմայիւ։

183ա Զստացող տառիս զբարեմիտ եւ զսրբասէր կրօնաւորն զտէր Զաքարէն յիշեցէ՛ք ի Քրիստոս միով ուղիղ բերանով եւ Աստուած ողորմին բարբառեցէ՛ք։

213բ Եւ աստ յիշեցէ՛ք զստացող գրոցս զտէր Զաքարիայն, որ ըստացաւ արդար վաստակոց՝ ցանկանալով տէրունեան բանին, որ ասէ. Երանի՜, որ ունիցի զաւակ ի Սիոն. զայս ունելով յիշատակ հոգւոյ իւրոյ եւ ծնօղացն ի հանդերձեալ աշխարհին։ Ընդ նմին եւ զիս՝ զբազմամեղս եւ զառածեալ Աւէտ անարժան գրիչս, որ եմ ունայն եւ թափուր ի գործոց բարեաց եւ փարթամացեալ չարեօք իբրեւ զբարձունք կուտակ կուտակ ի վերայ իմ, ընկղմեալ ի խորս չարեաց, ոչ ունելով յոյս իմոյս փրկութեան, բայց միայն սուրբ երգողացդ, որ միով ուղիղ սրտիւ ողորմի ասէք անարժանիս՝ ոչ ունելով տեղի ողորմութեան։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 2բ (ԺԷ. դ., անարուեստ նոտրգիր, ստ. լս.) Յիշատակ է այս Սաղմոսա[րանս] մահտեսի Օրտուի որդի Պատալին։

105բ Որդի Պատալ անէ (՞) շատ բարեւ։

106ա (կիսախորանի մէջ) Մահտեսի Օրտունին որդի Պտալին յ[ի]շատակ է այս Սաղմոսա[րանս]։

Տե՛ս նաեւ՝ կնքադրոշմ, 2բ, 228ա։

2. 135ա (1771 թ., նոտրգիր) Ես՝ Անտօնի որդի զարկար Յարութունս, դվի մին մաղաթ ատդ՛՛ի (մագաղաթ Ատենի ՞) ի դուռեն Սուրբ Գ.խորանին, այլեւ հեգվերոր(=հոգեւոր) յիշատակ յաւիտեն[ա]կան է։ Թվին ՌԲՃԻ.ին (1771) ես՝ տէր Օվանէսըս, գիրցի։

3. 30ա (1782 թ., նոտրգիր) Այս է Մայիլի որդի Կիրիքոր, թուին ՌՄԼԱ. (1782), երից եր[ան]եալ եւ երչանկ[ա]զարդ։ Կարշաբարն համբուրեմ հոգւոյ հարիս մերում աստուածայբան Հովհագիմայ վարդապե[տի] եւ քո ծառայ Գիրիգորէս հատ լցի քո սրբուբանէդ։ (Մի քանի տող ցած)՝ Ո՛վ երջանիկ ճառայկայթ, իմանալի արէգ[ա]կն, որ լուսայորէ ամենայն մարդ, այսինքն՝ գէրերջանիկ եւ հոգիաընկալ սրբազան հօրդ մերօ եր[ա]ն<ն>այշնօր Յովագիմ զգօնամ/// վարդապետիդ յայտարարութիւն լիցի /// գրեալ ///

4. 105բ (1783՞ թ., նոտրգիր) Յիշատակ է Գրիկորի որդի Մուլէլին սուրբ մատենին, վայէլի մինչեւ ընդ խորին ծերութուն. ամէն։ Թվին ՌՄԼ՞Բ. (1783՞), Մարդի ԻԱ.ին (21)։

5. 106ա (1786 թ., նոտրգիր, ստ. լս.) Թվին ՌՄԼԵ. (1786) էլաւ Մույի[լըն՞]։

6. 65ա (1791 թ., նոտրգիր) Ես՝ անարժ[ան] տէր Յահութուն(=Յարութիւն) քահանայս, գիրէցի թիվ ամաց իմօց ծնընդ[եան] իմ Ի. եւ Ը. ամաց (28) քահանայութիւն իմ Աստուծ<ոյ>օվ թվին ՌՄԽ.ին (1791)։

7. 20բ (1793 թ., անարուեստ նոտրգիր, ստ. լս.) Այս է տէր Մինասին թիվն քհանայութեանն՝ ՌՄԽԲ. (1793)։

65ա Ես՝ անարժան, մեղայոր ի Տէր Մինաս երեցըս, գըրեցի ի թիվս մեր ծընընդեան ՌՄԺԲ. (1763), ի մերոյ քահանայութեան թվին ՌՄՃ[Խ]Բ. (1793)։ Ով ոք գարդայ, մէկ բերան ողորմի ասի, Աստուած իւրն ողորմի։

Ծնթ. 1ին 8 բառը կրկնուած է 64բ.ում։

8. 134բ (ԺԸ. դ., նոտրգիր, արտք. լս.) ///եւ ն///ն ///այիլի որ[դ]ի Գիրիգ[ո]րի որդի [Ո]սկանին, [Մ]ախմուր[ի]ն, Շահնապատին, Ան[աի]ն, Զանազ[ա]նին։ [Ս]ուրբ մա[տեն]իս բարձր ///րակոեահ ///ան նոր տվե/// [ս]այ, սուրբ [ա]ղպուրըն [ց]աւոց տեղաց [ճա՞]ր է*։ (Գրուած 2րդ սեան վեր. լս-ում)՝ Նազար որդի Սիմօն, Գիրիգոր՝ որդի Ոսկան, Մախմուր, Շահնապատ, Անաի։

* Ծնթ. Արտք. լս-ի եզրահատման պատճառով ամէն տողի 1-2 տառ կտրուած։

9. 232բ (ԺԸ. դ., անարուեստ նոտրգիր, ստ. լս.) Ի Աստուծոյ ծառայ Վիրաբէ։

10. 228ա (1806 թ., նոտրգիր) Թվին ՌՄԾԵ.ին (1806) եւ Մարդի ԺԱ.ին (11) գ<ե>րեցաւ զայս նամակըս։ Ես՝ տէր Գըրիգորէս, եկամ այստ գուղս, որ է՝ Սավեր կեղ*, հետ տէր Յարութիւնի, միայսին քահանայութիւն արինք։ Այն տարի էր, որ Ղաջարի ժաման[ա]կն էր, որ շահզատան Թարվէզ նստած էր։ Ծմեռըն դոցայ տէրտէրներայ փախայցին Քուրտիսդա[ն]։ Ետու ես՝ մեղմածեալ տէր Գըրիգոր անարժան քհանայս, խիջմտանքն զիս դանճեց, թողիմ զիմ գուղին, եկամ, Սուրբ Յօհանէս եկեղեցուն ծառայութիւն արիմ այս ամիս։ Ով որ հանդպի դորայ կարդալով կամ օրինակելով, նայ մէկ լի բերանով Աստուած ողոր[մ]ի ասայցէ՛ք, Աստուած ձեզ ողորմեսցի իւր մուսանգամ գալստեան. ամէն։ Մեղապարդ եւ անարժան տէր Գրգորիս։

* Ծնթ. Խօսքը գուցէ Պարսկահայաստանի Սալմաստ գաւառի Սաւրա գիւղի մասին է. գրուել է պարսկական տիրապետութեան միջավայրում։

11. 168բ (1833 թ., շղագիր, արտք. լս.) Մնամ խոնայ ծառայ Սարքիս Մուրայտեան, (ստ. լս-ում)՝ 1833 թիւ, Մա[ր]տի 18։

12. 85ա (ԺԹ. դ., շղագիր, ստ. լս. հակառակ դիրքով, մատիտով հետգ. ջնջած) Երազ տեսայ ես ուրբաթ գիշեր Յունվարի 29, Լուսնի 20 որեն։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 2ա, 7բ սեւ թանաքով ութանկիւն՝ անընթեռնելի, 2բ, 228ա սեւ թանաքով ձուածիր՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ ՊԱՏԱԼ», 5բ, 135բ, 153բ (երկիցս), 218բ, 222բ սեւ թանաքով ութանկիւն` «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ ՏԷՐ ՊՕՂՈՍ 1186 (1737)», 50բ, 54բ, 80բ, 88՝ «BGH», 228ա (երկիցս)՝ սեւ թանաքով ութանկիւն` «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ ՏԷՐ ԳՐԻԳՈՐ 1249 (1737)»։

ՆՇՈՒՄ՝ միջուկին սոսնձած դեղնաւուն թղթին՝ «ԺԷ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», «1027/3551»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 7ա՝ սեւով խզբզոց, 19ա՝ գծեր, 19բ՝ գրած-ջնջած տառագծեր, անընթեռնելի, 21ա՝ «Առայքելոցն ոչ էն կամեւք ասայ, զարատն մարքարէիցն բարի ասայ», 21բ՝ «ԱՍ», «Թ ծութեամբ», 24բ՝ «մարգարու», խզբզոց, 30ա՝ «այս է մերդ», 33բ՝ «դկ», «մ», «ս», «դ», գլխագիր խաչանման «Փ», «ն յ», «Տց», 48բ՝ «Յ», 64բ՝ «Ես անանժան մեղայոր ի Տէր Մինաս երէցս», «ա», 65ա՝ «ա», 65բ՝ «Ա», արտատպուած նաեւ 66ա.ին, 72բ՝ տառագծեր, արտատպուած նաեւ 73ա.ին, 76բ՝ «Խ», 79բ՝ «ութիւն», ջնջած, անընթեռնելի, 96բ՝ «Հ» (երկիցս), 97ա՝ «Հ», 97բ՝ «Կա», «Ե», 105բ՝ «///էսխ մարտո», «յիշատակ է ///», 106բ՝ «ԵԲ», «աա», «եսբ», «վ», 112բ՝ «ռւ վ», «ռեւււ», «բարով», 140բ՝ «ն», «ճ», «ե», «ի», «ը», «թ», թանաքը՝ արտատպուած նաեւ հանդիպակաց էջին, 144բ՝ «Սուրբ», արտատպուած նաեւ 145ա.ին, թ. 147 արտք. եզրի նորոգման կարկատան թղթին 2 կողմից՝ ԺԹ. դ.՝ «ա-թ» (բազմիցս), «Արամ Արմեն արդ ընկալ հոգ///», 156բ՝ «Բ», «կարքաւոր հալաք պարոնտէր ես ասացի», «վար», «գ» (5 անգամ), «ն» (5 անգամ), «ջի», 157բ՝ «ն», «ժ», 166բ՝ «Ի նվաստ եւ Աստուծոյ ծառ», «Քե», 167ա՝ «եւ», «Ա», «մ», «ր», «սուրբ», 168բ՝ «ս», թ. 178 ստ. արտք. եզրի, թ. 194 ստ. եզրի նորոգման սպիտակ կարկատան-թղթին՝ հակառակ դիրքով՝ տառեր՝ ԺԹ. դ. (բազմիցս), 206բ՝ «ա» (27 անգամ), «գգ», «ԼԼ», 2-3 տառեր՝ անընթեռնելի, 224բ՝ «աապ», 230բ՝ խզբզոց, 244բ-5ա՝ «Վիրապէն շատ բարով Ռ. բարով ասացէք Բ. շաբաթ ///», անընթեռնելի։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 65բ՝ բուսական նախշ, 153ա՝ հանգուցագիր-թռչնագիր՝ «Մ»՝ «Հասցէ գ» գրութեամբ, նժարներով կշէռքի պատկեր, 167ա՝ թռչուն՝ վերեւում հակառակ դիրքով հայատառ պարսկերէն՝ «Թավուզ» (թրգմն.՝ սիրամարգ) գրութեամբ, երկիցս։

 

 

3552

ԱՒԵՏԱՐԱՆ

ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅ (ՇԱՄԻՁՈՐ) ՌԽԳ. – 1594

ԳՐԻՉ՝ Անանիա վրդ.։ ՍՏԱՑՈՂ՝ Բարսեղ վրդ.։ ԿԱԶՄՈՂ՝ Յովսէփ։

ԹԵՐԹ՝ 344+1 (կրկն.՝ թ. 205). չգրուած՝ 1ա, 2բ-3ա, 4բ-5ա, 6բ-7ա, 8բ-9ա, 10բ-1ա, 12բ-3ա, 14բ-5ա, 16բ-7ա, 22բ-4ա, 173ա, 265ա, 342ա, 343ա, 344ա։ ՊՐԱԿ՝ 10+2+10+Ա-ԻԷ×12 (ԻԷ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ՝ թ. 23-285. այլ թուղթ՝ թ. 1-22, 286-344։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18×14։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն, կարմրով սահմանագծուած (11,7×9)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 65ա, եղբայրագի՞ր ծածկագիր՝ 337բ)։ ՏՈՂ՝ 19։ ԿԱԶՄ՝ դարչնագոյն կաշի՝ դռնակով, 2ական կապիչով եւ մետաղէ գամով (Ա. փեղկը՝ կոստղապատ՝ 53 կոստղ, 6 մետաղէ հաւասարաթեւ խաչ, որոնցից 2ը՝ ականակուռ, ակները՝ կապոյտ եւ կարմիր). միջուկը` տախտակ. Ա. աստառ՝ տպագիր դեղնաւուն թուղթ՝ Շարակնոց, Կանովն Փոխման Աստուածածնին. Երկրորդ աւուրն (պատառիկներ 2 տարբեր հնատիպ գրքերից՝ Ա1՝ 5×8, միասիւն (7,5×3), 5 տող, էջ 44///, ունի յիշագիր. «/// այսօր հանգուցեր ի լոյս[ն անմատոյց]... ընդ վերին զուարթնոց երկնից ///»։ Ա2՝ 8×9,5, միասիւն (7,9×7,7), 14 տող. «/// որք վայր իջեալ ընդ Միածնին... զհուր անդադար ձաւնիւ ///»)։ Հմմտ. Շարակնոց, 1692, թ. 441-442։ Ա3՝ Սաղմոսարան, Աղօթք Ամբակումայ մարգարէին (հնատիպ գրքից 1 ամբողջական էջ՝ 14,8×9,4, միասիւն (12×7,5), 25 տող, էջ 340, զարդաշրջանակով, ունի յիշագիր. «///եսցին եւ անտառք [վ]ատ[նեսցին]... քոյ, ի փրկել զընտրեալս քո ///»). հմմտ. Սաղմոսարան, 1795, Կ. Պոլիս, էջ 363-364։ Բ. աստառ՝ սպիտակ կտաւ։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – 1. Աւետարան Ղուկասու։ Ժ. դ.։ ԱԲ (սկ.)՝ ստացուած մէկ թերթի եզրահատումով եւ ընդլայնակի ծալումով։ Մագաղաթ զոյգ թերթերի բացուածքը՝ 25,7×17,2. երկսիւն (23,4×16). ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Բա). տող՝ 21։ Լուսանցազարդ՝ բուսակա՞ն՝ Աա (եզրահատումով կտրած). գոյներ՝ կանաչ, շագանակագոյն, մանուշակագոյն: Կարդալ. Բբ1, Աա1, Բբ2, Աա2, Բա1, Աբ1, Բա2, Աա2՝ «/// [նշա]ն երկնից ոչ տացի սմա, բայց նշանն Յովնանու... բաժակին եւ զպնակին սրբէք եւ ներ[քինն] ///» (ԺԱ. 29-39)։

2. Մաշտոց։ ԺԱ. դ.։ Գ (վջ)՝ ստացուած մէկ թերթի ընդերկայնակի եւ ընդլայնակի եզրահատումով (բնագիրը՝ կտրած)։ Մագաղաթ 17,4×13,5. երկսիւն (13,7×11,2). ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Գա). տող՝ 19 (սկզբնական վիճակը՝ 24,2×17,5. երկսիւն (17×11,7). տող՝ 24-25)։ Կարդալ. Գաբ՝ «/// զնոսա յաշխ[արհէ, ա]յղ զի պա[հեսցէ զ]նոսա ի չա[րէ]... ել աշակերտաւքն հանդերձ յայնկո[յս ձորոյ]ն Կեդրովնի ///» (Յովհ. ԺԷ. 15 – ԺԸ. 1), Գբ՝ «Վասն ի վեր[ուստ] /// [ա]ղաւ[թք]. Եկեա[լ] եմ[ք երկիր պա]գանել... քանզի [քո հրա]մանաւդ կոչ[էցեր յաւ]ծումն, եւ կատ[արեալ] ///»։

Տե՛ս Մայր Մաշտոց, հտ. Ա., Գիրք Ա., աշխ.՝ Գէորգ Տէր-Վարդանեանի, Ս. Էջմիածին, 2012, էջ 475-476։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Աւետումն՝ 1բ, Ծնունդ՝ 2ա, Ընծայումն տաճարին՝ 3բ, Մկրտութիւն՝ 4ա, Այլակերպութիւն՝ 5բ, Յարութիւնն Ղազարու՝ 6ա, Մուտք յԵրուսաղէմ՝ 7բ, Ոտնլուայ՝ 8ա, Խաչելութիւն՝ 9բ, Թաղումն՝ 10ա, Աւերումն դժոխոց՝ 11բ, Իւղաբեր կանայք՝ 12ա, Համբարձումն՝ 13բ, Հոգեգալուստ՝ 14ա, Ազդարարումն երկրորդ գալստեան եւ պատուիրատուներ՝ 15բ, Ահեղ դատաստան՝ 16ա, Մատթէոս՝ 24բ, Մարկոս՝ 112բ, Ղուկաս՝ 173բ, Յովհաննէս եւ Պրոխորոն՝ 265բ։ Լս-ային՝ Թզենի տերեւալից՝ 82ա, 152ա, Յովսէփ Արիմաթացի՝ 170ա, 259բ, 331բ, Աւետումն՝ 176ա-7ա, սափոր (Հարսանիք ի Կանայ)՝ 270ա, Բժշկումն կուրի՝ 297բ։ Խորան՝ 17բ, 18ա, 18բ, 19ա, 19բ, 20ա, 20բ, 21ա, 21բ, 22ա։ Կիսախորան՝ 25ա, 113ա, 174ա, 266ա։ Լուսանցազարդ՝ բուսական, բուսաթռչնային, յուշկապարիկ, խաչ, տաճար, «...զոչխարս ի մէջ գայլոց...»՝ 48ա, գառն՝ 221ա, ծառ, ճրագ («Ճըրագ մարմնոյ ակն է...»)՝ 37բ, կրակի բոցեր («Հուր եկի արկանել...»)՝ 222բ։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, դեղին, կանաչ, նարնջագոյն, մանուշակագոյն, մոխրագոյն, սեւ, ոսկի։

Տե՛ս Ա. Գէորգեան, Անանուն հայ մանրանկարիչներ, մատենագիտութիւն, Թ-ԺԷ. դդ., Գահիրէ, 2005, էջ 330։

Ծնթ. 3 տարբեր ձեռքի աշխատանք է՝ ա. տէրունական մանրանկարներ եւ խորաններ, բ. աւետարանիչներ եւ լս-ային մանրանկարներ, գ. լուսանցազարդեր եւ զարդագրեր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, քերծուած, Ա. փեղկի 4 խաչերի ակները, 1 խաչի ակնի նաեւ հիմքը, 1-2 կոստղ՝ ընկած. Ա. աստառի տպագիր թերթերը կեղտոտուած, դեղնած, առանձին մասերը սոսնձած իրար, գիրը՝ ծածկած, Բ. աստառը կեղտոտուած, սոսնձի դեղնաւուն եւ պտռկ-պհպ Գ.ից արտատպուած սեւ թանաքի հետքերով. պտռկ-պհպ. ԱԲ՝ մասամբ խունացած, եզրերում եւ ծալման հատուածում մասամբ դեղին հետքերով, Գ.ի նրքն եզրին նորոգման թուղթ սոսնձած, գիրը՝ ծածկած, նախկին կպումը կոպիտ անջատելու հետեւանքով կապիչների հիմքերի ուղղութեամբ պատռուած, բ երեսը դեղնած, նախկինում աստառին կպած լինելու հետեւանքով՝ սոսնձի հետքերով, մասամբ անընթեռնելի. նորոգուած 1788 թ., թերթեզերքը մասամբ մաշուած, դեղնած, նորոգման ժամանակի եզրահատումից անհաւասար, տեղ-տեղ մանր պատռուածքներ. հիմքում եւ եզրերում կան նորոգման սպիտակ չգրուած թղթի մասեր (35ա, թ. 38, 47ա, թ. 191-2 եւլն). թերթերին խոնաւութեան եւ դեղին այլ կեղտաբծեր, հիմքը ամրացած փոշուց սեւացած, ստ. արտք. անկիւններում՝ մատնահետքեր, տեղ-տեղ այրուածքի (թ. 36-7, 42 եւլն) եւ թանաքի հետքեր. թերթերը տեղ-տեղ մաշուած, գրադաշտից եւ եզրերից պատռուած (թ. 42, 45-6 եւլն), թ. 34-5, 58-9, 333-4՝ մասամբ իրարից հեռացած, թ. 188, 190՝ ստ. արտք. անկիւններից՝ թափուած. մանրանկարները մասամբ գունաթափ, մի քանիսը՝ նախկին կպումը կոպիտ անջատելու հետեւանքով վնասուած (1բ-2ա, 3բ-4ա եւլն), թ. 1-16 եւլն մանրանկարների միջեւ կան դեղին մեկուսիչ թղթեր, թղթի բարակութեան հետեւանքով թանաքը եւ 25ա, 113ա, 174ա 266ա մանրանկարների գոյները արտացոլուած հակառակ երեսներին, եզրահատումով 126բ բուսական լս-զարդը եւ զարդագիրը՝ մասամբ կտրած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 17բ-8ա Թուղթ Եւսեբեայ։

2. 18բ-22ա Համաբարբառ (նաեւ ստ. լս.՝ Ցրուացանկ)։

3. 25ա-111բ Աւետարան Մատթէոսի։ 112ա Թելադրութիւն։

4. 113ա-72ա Աւետարան Մարկոսի (171բ-2ա Յարուցեալ Յիսուս)։ 172բ Թելադրութիւն։

5. 174ա-264ա Աւետարան Ղուկասու։ 264բ Թելադրութիւն։

6. 266ա-337բ Աւետարան Յովհաննու։ 338ա Թելադրութիւն։

7. [Ոտանաւորք]

ա. 112ա Մաթէոս մարդ անւանեցաւ...

բ. 172բ Այս Մարկոսի ասի առեւծ...

գ. 264բ Այս Ղուկասու եզն ասացին...

դ. 338ա Այս Յոհանէս արծւանման...

Ծնթ. 237ա արտք. լս-ում կայ գրչի բնագրային լրացում։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. Անանիա գրչի 19ա (ստ. լս.) Եղբա՛յր, օտար մարդու ձեռ է անկեր, ինձ մեղ չդնէ՛ք զղալատն։

74բ (ստ. լս.) Աստուած աւրհնէ Նախջուվանեցի Նսէֆն, որ երեկ մեր վանքն, տեսաւ որ Աւետ|75ա|արանն կու գրի, Ա. շահի ինքն, մէկ՝ Սաւլթանփաշէն։ Աստուած զիւրեանքն |74բ| աւրհնէ, <զիւրեանքն>՝ զԽութլուշէն, զԿարապետն, Փանոսն։ Աստուած զիւր|75ա|եանքն մինչեւ ի խորին ծերութիւնն պահէ. ամէն։ Խաթունին, |74բ| Ղազար։

77բ (ստ. լս.) Վա՛յ ինձ, ջուր թափաւ, սեւ է տեղն (2րդ սեան 1ին 4 տողերի մասին է)։

264բ Վա՛յ քեզ, եղկելի՛ Անանիա /, լա՛յ ու սգա՛ անձինդ վերայ։ / Է ռէհի ֆլի պաւ (՞), քեզ եմ յուսացեր։

337բ (Եղբայրագիր ծածկագիր) ԲՅԲ.Յ.Յ.Լ.Ն. Դ.Տ.Թ.Ց.Ձ։ Անաննիյ գվըրհ///

338բ Աւրհնութիւն, գոհութիւն, բարեբանութիւն գթածին, ողորմածին եւ մարդասիրին՝ Աստուծոյ Հաւր, Աստուծոյ Որդւոյ, Աստուծոյ Հոգւոյն Սրբոյ, եռանձնեայ, եզակի, համակամ, համագոյ եւ համազաւր, անորիշ, անբաժանելի եւ անզննելի, անքակ եւ անքանակ ամենասուրբ Երրորդութեանն այժմ եւ անզըրաւ յաւիտենիւ. ամէն։ Որոյ շնորհաւք աւարտեցաւ եռահրաշ եւ հոգիազարդ Աւետարանս, որ է շաղկապեալ երանեալ աւետարանչացն՝ ըստ բազմերանգ գունոց ի մի ոստայն անկելով հանճար, զոր արւեստակեալ անուշոցաց ծաղկանց եւղեփեցական կազմութեամբ, որ ըստ հոգւոյն յատկութեան իմանի, զանազան որակութեամբ գաղափարելով ըստ յոքունց արփիացելոցն դասակցութեանց՝ |339ա| առ ի յարմարումն եկեղեցւոյ, յաւդիւ խաղաղութեան գլխոյն պատշաճեալ, զի յայսմանէ կատարելութեան։ Չորս Աւետարանք ի բազում պատճառէ. չորեքկերպեան կենդանիք՝ Մարդ, Առեւծ, Եզն, Արծիւ, չորս նիւթք աշխարհիս՝ հող եւ ջուր, աւդ եւ հուր՝ թշնամիք անհաշտելիք եւ սիրելիք անքակտելիք, չորս չորք գիր անւան ամենասուրբ Երրորդութեանն՝ Հայր, Որդի, Հոգի, չորս գետք բղխեալ ի դրախտէն՝ Փիսոն, Գեհոն, Տիգրիս, Եւփրատէս, չորք անկիւնք եւ չորս եղջեւրք սեղանոյն, չորք դէմք սրբոյ խաչին, չորս առաքինութիւնք հոգւոյ՝ խոհեմութիւն, արիութիւն, ողջախոհութիւն եւ արդարութիւնն, չորս ծագք տիեզերաց՝ արեւելք, արեւմուտք, հիւսիս եւ հարաւ, չորս բանք Աւետարանիս՝ պատգամ եւ |339բ| պատուիրան, սպառնալիս եւ աւետիս, չորս բանիւ խաւսի Աւետարանս՝ հրամանաւ եւ խրատով, աւրինակաւ եւ վկայութեամբ. եւ այլ բազում պատճառք են, յորս գաղափարին չորեքեան Աւետարանքս։ |340ա| Արդ, գրեցաւ սա ձեռամբ յոգնամեղ եւ անարհեստ գրչի Անանիա յետին վարդապետիս, ի թվականութեան հայոց ՌԽԳ. (1594), ի յերկիրն Շամիձոր կոչեցելոյ, ի դուռն Սուրբ Ստեփաննոս Նախա­վկային եւ ի տիրամայր Սուրբ Աստուածածին, եւ Սուրբ Գէորգ Զաւրավարին, որոյ ընդ մեզ աւգնութիւն եւ ձեռնտու եղեն, որ կարողացոյց զանարժանս հասանել յետին գիծ ոսկիաբան սուրբ Աւետարանիս։ |340բ| Յիշեցէ՛ք ի սուրբ աղաւթս ձեր անարժանս եւ զիմ ծնաւղսն՝ ըստ հոգւոյ հայրն տէր Բարդուղիմէոս կրաւն<աւն>աւորն, եւ զհայրն իմ պարոն Ղութլիբէկն, եւ մայրն իմ Մըրմաթխաթունն, եւ զեղբայրն իմ Խաչատուրն, եւ զհաւրեղբարքն իմ, որ հանգուցեալ են առ Քրիստոս՝ պարոն Սարիկն եւ Գրիգորն, եւ որդիքն իւրեանց՝ Աւղուլն, Միրումն, Առաքելն, Մարգարէն, եւ քոյրն իմ Ասախաթունն, եւ զիւր որդիքն. ամէն։ Դարձեալ աղաչեմ զձեզ, յիշեցէ՛ք զիմ որդի տէր Յոհաննէսն եւ այլ միեղէն եղբարքն. ամէն։

2. Յովսէփ կազմողի 341ա [Ո]ւստի եւ տեսեալ զսորայս անճառ փրկագործութեան խորհուրդ՝ հեզահոգի եւ մաքրամիտ, քաջ րաբունապետն տէր Բարսեղն՝ ջահն եկեղեցւոյ եւ սիւնն հաւատոյ, մեզ՝ ազգիս հայոց, որ եռափափագ սիրով, յաւժար կամաւք եւ սերտ հաւատով ցանկացող եղեւ այսմ ծաղկաւէտ եւ վարդափթիթ, կենսաբուխ սուրբ Աւետարանիս եւ ետ գրել ի հալալ վաստակոց իւրոց՝ յիշելով զբան մարգարէին, որ ասէ. Երանի՜, որ ունիցի զաւակ ի Սիոն, որ է եկեղեցի սուրբ։ Վասն այն յուսոյն ետ գրել զտէրունեան Աւետարանս առատ տրիւք՝ ի պայծառութիւն սուրբ եկեղեցւոյ եւ ի վայելումն մանկանց Սիովնի։ Այլեւ յիշատակ բարի հոգւոյ իւրոյ եւ ծնաւղաց իւրոց՝ հաւրն տէր Ներսէս քահանային, եւ մաւրն Մէհրշին, եղբարցն՝ |341բ| Մարտիրոսին, տէր Հայրապետին, Սրապիոնին, Մովսէսին, եղբաւրորդոյն Յոհաննէս դպրին, քուերն Ալամին։ Աստուած ողորմի՛ ասացէք սոցա հոգոյն. ամէն։

Արդ, որք ճաշակէք յամէնառատ սեղանոյս եւ վայելէք յաստուածային բուրաստանէս եւ հանդիպիք սուրբ Աւետարանիս կարդալով կամ տեսանելով, յիշեսջիք ի սուրբ եւ ի մաքրափայլ յաղաւթս ձեր՝ առաջի անարիւն զենմանն ի ժամ սոսկալի սուրբ պատարագին եւ լի բերանով Աստուած ողորմի ասացէ՛ք տէր Բարսէղ սրբասէր վարդապետին, եւ ծնաւղացն՝ տէր Ներսէս քահանային եւ Մէհրշին, եղբարցն՝ Մարտիրոսին, տէր Հայրապետին, Սրապիոնին, Մովսէսին, եղբաւրորդոյ Յոհանէս դպրին, եւ քուերն Ալամին, եւ Աստուած ձեզ ողորմեսցի յիւր միւսանգամ գալուստն. ամէն։ ԶՅովսէփ կազմողս չի մոռանաս, ոտիցդ եմ հող։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 342բ (ԺԷ. դ., բոլորգիր) Դարձեալ յիշեցէ՛ք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զվերջին եւ զվերոյգրեալ անուանքս՝ ըզՖարմանն (արտք. լս-ում)՝ «եւ ըզկողակից Գուլբըհարն», եւ ըզԴարմանն, եւ զկողակիցն Խաթունիկն, մալիք Պետրոս, եւ զկողակիցն զՎարդխաթունն, էռէս Յովասափն, եւ կողակիցն իւր զՆուբարն, եւ զնորաբուս որդիքն իւրեանց՝ Պօղոս, զԿարապետն եւ զԽլղաթին, եւ Դաւթի կողակիցն՝ զՆուբարն, եւ զիւր որդիքն՝ զԻսիբէկն եւ զԱւդիշն, եւ զՆուրիջանն, Խաչիկն եւ զկողակիցն Շարըստանն, զԱսլանն եւ Սառօնն, յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի ասացէ’ք նոցա. ամէն։ (2 տող ցածում)՝ զԳաւֆարն, զՄարգըրիտն, զԳուհարն յիշեցէ՛ք ի Քրիստոս, եւ Աստուած ողորմի նոցա։ (6 տող ցածում) Դարձեալ յիշեցէ՛ք, յերկնաբացիկ յաղօթս ձեր զհայրքն մեր հոգեւոր՝ զՆուրիջանն եւ Խանիսենց Պետրոս եւ զկողակիցքն իւրեանց, զմայր|343ա|ն մեր (չշարունակած)։

2. 339բ (ստացողի, ԺԷ. դ., անարուեստ բոլորգիր) Յիշեցէ՛ք ի Քրիստոս զմէլէք Մէհէրն, որ ըստացաւ զսա՝ ի հալ[ալ] արդեա[ն]ց՝ յիշատակ հաւրն մէլիք Դաւթին, Փաշախաթունին, եւ եղբաւրն մէլէք Եարազիզին, եւ Զրուանդին, եւ որդոյն Մլհամին, եւ Մկրտչին, Նուրիջանին, Դաւթին, Խաչկէն, Ամիրխանին, Շահնազարին, Յովասափ<ս>ին, Խղլաթին, Յովանիսին, Յուսէփին, Պետրոսին, Միրազիզին, (այլ ձեռքով)՝ «տէր» Ղազարին, Աստուածատրին։ Դարձեալ յիշեցէ՛ք ի Քրիստոս էռէս Մլհամ եւ զիւր կողակից զՓաշախաթուն, եւ զերեց որդիքն՝ զՄէհէրն եւ զկին զՆազխաթուն, |340ա| եւ զդստերն Փարեխանին, Աղաբէկին, Ամիրաղին, մէլէք Եարազիզին եւ իւր կնոջ Բանաւին, եւ Նուբարին, Էթարին, Զրուանդին, կնոջն Մլհամին, Մկրտչին եւ իւր կողակցին։ Դարձեալ յիշեցէ՛ք ի Քրիստոս զԴաւիթն եւ զկողակիցն զՆուրիխանին։ Աստուած աւրհնէ զպարոն Մէհէր եւ զԵարազիզն, որ ետուն զսա ի դուռն Սուրբ Յարութեան<ի>ն եւ Սուրբ Սարգսին՝ յիշատակ հոգւոյ իւրեանց. ամէն։

Ծնթ. Գրուած է գրչի 338բ-40բ էջերի յիշատակարանի՝ ստացողի անուան համար բաց թողնուած տեղում։

3. 343բ (նորոգման, 1788 թ., բոլորգիր) Ո՛վ եղբայրք, յիշեցէ՛ք ի Քրիստոս։ Արդ, նորոգեցաւ սուրբ Աւետարանս, որ յոյժ քայքայեալ էր։ Ես՝ տէր Մարքարաի որդի տէր Օհաննէսս, որ տուի նորոգել, լինիցի մեզ յիշատակ եւ հօրն իմոյ տէր Մարգարաին, եւ մօրն իմոյ Նազէին, եւ յեղբարաց իմոց Յակոբին, Գրիգորին, Մարտիրոսին։ Յիշեցէ՛ք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զհայր իմ, եւ զմայրն իմ, եւ զեղբայրքն իմ, եւ զիս՝ մեղաւորս յիշեցէ՛ք, եւ զմեզ յիշօղն Աստուած ողորմեսցի իւր միւսանգամ գալստեան. ամէն։ Թվին ՌՄԼԷ. (1788), Նոյեմբերի Ժ. այս նորոգեցաւ։ Դարձեալ յիշեցէ՛ք (չշարունակած)։

4. 344բ (1799 թ., շղագիր) Արդ, ի ժամանակիս երեկոյեցեալ եւ ի դարուս նսեմացեալ ցանկացող եղեն նո[րո]գել Սուրբ Յարութիւնն եկեղեցին. տէր Մարգարի որդի տէր Յօհան եւ պարուն Յարութիւն շինել ետուն զխաչկալն, մի լաւ լաւ ջաղեր, շատ գրե<րե>անք, լաւ Ժամակարգութիւն, զոր տ[ե]սօղքն ցանկանային։ Եւ ես՝ նւաստ տիրաց[ո]ւ Գրիգոր, բազում աշխատեցայ եւ կազմեցի հին եւ ցրւեալ գրեանք։ Ով որ հանդիպիք, չի մոռանաք։ Թւին ՌՄԽԸ. (1799)։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ սեւով՝ «1028/3552», «ՌԽԳ. 1594 Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

3553

ՔԱՐՈԶԳԻՐՔ

 ԺԹ. դար

 

ԹԵՐԹ՝ 123+1 (կրկն.՝ թ. 63). (գրչի էջակալում՝ 1-67, որ է՝ 2ա-35ա, գրչին շարունակած հետգ-ի էջակալում՝ մատիտով՝ 68-246, որ է՝ 35բ-123բ, 5րդ տետրի հետգ-ի էջակալում բնագրի վրայ խոշոր թուանշաններով՝ 446-468, որ է՝ 112ա-23բ). չգրուած՝ թ. 1, 36-40։ ՊՐԱԿ՝ խառն (Ա 40, 2-4՝ 24, Ե 12)։ ՆԻՒԹ՝ թուղթ. այլ թուղթ՝ թ. 1-40. այլ` լուսագծերով թուղթ՝ թ. 112-23։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20,5×14,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (19×13,7. ստ. լս. յիշագրեր՝ թ. 2-35)։ ԳԻՐ՝ շղագիր (նմուշ՝ 93ա)։ ՏՈՂ՝ 33-34 (թ. 1-35), 24 (թ. 41-63), 25-26 (թ. 64-111), 30-35 (թ. 112-23)։ ԿԱԶՄ՝ մուգ շագանակագոյն մոմլաթ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1950ական թթ., կազմը՝ նորոգման ժամանակի. թերթերի բարակութեան հետեւանքով թանաքը արտացոլուած հակառակ երեսներին. մի քանի թերթերի վրայ մանր կեղտաբծեր, դեղին հետքեր, թանաքի բծեր. թ. 111-2ի միջեւ, վջ-ից՝ անորոշ քանակի թ. ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-35բ [Քարոզք Անտոնի Վիէրայ. ձեռ. 2874, 279բ-92բ, 296ա-314ա]

ա. 2ա-8բ Քարոզ երեսուն եւ վեցերորդ. Յաւուր երեքշաբաթի Աւագ շաբաթու. Թագաւորք ածեալ ի դժոխս յաւազակաց։ Եւ աւազակքն ածեալք ի յարքայութիւն ի թագաւորաց, [ի բանն]՝ Յիշեա՛ զիս, Տէ՛ր, յորժամ գայցես արքայութեամբ քով, այսօր ընդ իս իցես ի դրախտին. Ղուկ. 23։ 42-[43] – Այս բան այսօրեայ Աւետարանին զայս ցուցանէ մեզ... նոքա մանաւանդ ածցեն զգողսն ընկերակցութեամբ իւրեանց ի յերկնային դրախտն, որպէս դու այսօր արարեր (Ընդ իս այսօր իցես ի դրախտին)։

Ծնթ. 2ա վեր. լս-ում՝ խորագրի կողքին, հետգ-ի շղագրով կապոյտով՝ «Թարգմանութիւն»։

բ. 9ա-15բ Քարոզ երեսուն եւ եօթներորդ. Յաւուր Աւագ հինգշաբաթի. Փափաք սիրոյ Քրիստոսի, [ի բանն]՝ Գիտաց Յիսուս, թէ յԱստուծոյ ել եւ առ Աստուած երթայ։ Սիրեաց զիւրսն, իսպառ սիրեաց զնոսա. Յօվ. 13։ 1, [3] – Մեծ է օրս եւ մեծագոյն սէրն այսմ աւուր... ի վայելել զամենապայծառ տեսութիւն քո, այլ առ ի սիրել զքեզ ընդ ամենայն յաւիտեանս յաւիտենից. ամէն։

գ. 16ա-22ա Քարոզ երեսուն եւ իններորդ. Յաւուր Սրբոյ զատկին։ Որ առաւել սիրէ ընդ արշալոյսն յառնէ, [ի բանն]՝ Եւ ընդ առաւօտս միաշաբաթուն գան ի գերեզման ընդ արեւագալն. Մարկոսի 16. 2 – Որ առաւել սիրէ՝ ընդ արշալոյսն յառնէ. Այսպէս արար յայսմ առաւօտուն... որ նախ քան զծագիլ արեգական՝ արդէն ծագեալ էր (Եւ ընդ առաւօտն միաշաբաթուն գան ի գերեզման, ընդ արեւագալն)։

դ. 22բ-7բ Քարոզ քառասներորդ. Յաւուր երկուշաբաթու Զատկին. Պատմութիւն մերոյ ժամանակի, [ի բանն]՝ Եւ ահա երկուք ի նոցանէ երթային ի նմին աւուր ի գեօղ մի, եւ էր անուն նորա Էմմաւուս. Ղուկ., 24։ 13 – Հետաքրքրական է այսօրեայ պատմութիւն, զոր ճառէ սուրբն Ղուկաս... եւ նոքա լցան անպատմելի խնդութեամբ ի լսել զպատմութիւնս ի Տեառնէ։

ե. 27բ-35բ Քարոզ քառասուն եւ միերրորդ. Յաւուր երեքշաբաթի զկնի Զատկին. Հաւասարութիւնն եւ համբերութիւնն, երկու միջոցօք առ ի հետեւիլ խաղաղութեան, [ի բանն]՝ Եկն Յիսուս եւ եկաց ի միջի նոցա եւ ասէ ցնոսա. Ողջո՛յն ընդ ձեզ։ Իբրեւ զայս ասաց, եցոյց նոցա զձեռսն եւ զոտս, եւ <եւ> զկողսն. Յօհ., 20։ [19]-20 – Յետ ալեկոծութեան եղելոյ ի յընդհանրական ջրհեղեղին... կազմեալ քոյին սրբազան խաչիւն։ Խաղաղութիւն ընդ ձեզ։ Խաղաղութիւն ընդ ձեզ։ Խաղաղութիւն ընդ ձեզ։ Վերջ Քարոզիս իմոյ։

2. 41ա [Քարոզ վասն խրատի Աստուծոյ] – (սկ.՝ չգրուած) /// եթէ ի զոհն հօրն Սամփսօնի, (Դատ. ԺԳ. 20) ներկայ եղեւ հրեշտակն Տեառն եւ հուրն աստուածային հրաշապէս վերացաւ... այլ մատուցեալ էք ի Սիօն լեառն եւ ի քաղաք Աստուծոյ եւլն. Եբր. ԺԸ.(=ԺԲ.) 12, 22։

3. 41ա-5ա Նովաւ կեանք էր եւ կեանք էր լոյս մարդկան [Յովհ., Ա. 4]։ Մեկնութիւն անուան ծառոյն կենաց եւ երկոտասան պտղոյ նորա եւ տեղւոյ, յորում ծնեալ բուսանի՝ ըստ Յոհաննու տեսլեան ԻԱ. եւ ԻԲ. Գնայր ի մէջ հրապարակաց քաղաքին եւ զեզերբ գետոյն աստի եւ անտի ծառս կենաց... – Ի ներքոյ օրինակի այսորիկ ծառոյ կենաց, որում ցանկամ տեառնագրել զբոլոր գթութիւն քո... եւ ընկալցի զարիւնն Աբելի արդարոյն, զի արիւնս այս աղաղակէ հզօրեղապէս` բարեխօսելով վասն առ Հայր։

4. 45բ-60ա [Խորհուրդ ապաշխարութեան] – Խորհուրդն ապաշխարութեան է ճրագ, որ լուսաւորէ զայնոսիկ, որք անկեալ շրջին ի խաւարի մահացու մեղաց զկնի մկրտութեան... եւ իբրեւ զթեթեւութիւն ի ծանր բեռանէ եւ ոչ նեղի ի խղճմտանաց, յայնժամ իմանայ, թէ գտաւ թողութիւն մեղացն։

5. 60ա-61բ [Յաղագս աստիճանաց եկեղեցականաց] – Որպէս ի բնական իրս են աստիճանք, ուր ստորնագոյն ի ձեռն վեհագունից կառավարին... ի մասն ժառանգութեան սրբոց առ ի զինուորիլ երկնաւոր թագաւորի ի ներքոյ դրոշակի խաչին եւ փշալի պսակի նորա։

6. 61բ-2բ Աղաչեմ զձեզ, ըստ արժանւոյն գնալ կոչման, յոր կոչեցարուք. Եփես. Դ. [1] – Այս կոչումն հայի առ տունն Աստուծոյ, որ այժմ յոյժ խոնարհեալ տեսանի... քանզի ոչ խորշեցայ ի պատմելոյ ձեզ զամենայն կամսն Աստուծոյ։ Աղաչեմ զձեզ. եւլն։

7. 62բ-3ա Ագարակն եկեղեցւոյ եռապատիկ վարի եւ երիցս հնձի եւ զարդարի երեսուն, վաթսուն եւ հարիւր պտղով – Առաջինն՝ հերկեալ վարի ի ձեռն ամուսնացելոց... զի յերկինս ոչ արք կանայս առնեն եւ ոչ արք կանանց լինին։

8. 63ա Ասացին Եբրայեցիք, թէ Աստուած պահէ իւրեանց զչորս բանալին եւ զփականս բնութեան... եւ լցուցանես զամենեսեան կենդանի օրհնութեամբ. Սաղմոս 144։ 19։

9. 63ա Ըստ վկայութեան Հեռոնիմոսի՝ Յովակիմ եւ Աննա ընդ որում ամուլ էին, ոչ ծնանէին, այլ ծնանէին զողորմածութիւն եւ զբարեպաշտութիւն, զի բաշխէին զմի մասն ընչից իւրեանց ի տաճարի Տեառն, զերկրորդ մասն՝ աղքատաց, եւ զերրորդն՝ պիտոյից իւրեանց։ Ուրեմն՝ չունի՞ս որդի, աղօթեա՛, ողորմեա՛ եւլն (այսչափ)։

10. 63ա-դ [Խրատ առ ծնօղս] – Պարտաւորին ծնողք զզաւակն, որ մինչ մանուկն է, ի միջի բարեպաշտութեան վարժել... եւ ուղիղ ոչ կարասցեն դատել զտնանկն եւ այս ոչ միայն եղեւ ի Հին օրէնս, այլեւ ի Նորումս։

11. 63դ-6ա [Վասն երկոտասան առաքելոց] – Առաքեալք են ծղխնիք երկոտասան, յորոց վերայ եդ Տէր զեկեղեցին եւ զերկիր շինեաց. Ի տկարաց ընտրեաց Աստուած զառաքեալս, որպէս հզօրն Սափսօն յաղթեաց... եւ մարտիրոսաց եւ առաքելոց ձայնիւ եւ արեամբ նկուն առնելոց է զաշխարհ։

63դ ստ. լս-ում գրչից՝ «Ընթերցի՛ր զմիւս տետրն»։

12. 66աբ [Յաղագս զոհաբերութեան] – Ի նուիրման հնոյ տաճարին հարիւր հազար ոչխարք եւ քսան հազար զուարակք եղեն ողջակէզ... զի կեցցեն ար­դարութեան, որպէս հաւաստէ <է> Թօմային ի Հնդկաստան։

13. 66բ Ի նանիր աշխատեն շինօղք աշտարակի յաղիւսոյ եւ ձիւթոյ մինչեւ յերկինս, մեք շինեսցուք զաշտարակն հաւատոյ ի կենդանի քարանց ընդդէմ ամենայն բռնութեան՝ հողմոյ անշարժ։ Նոքա արդարապէս պատժեցան հպարտութեամբ, մեք եւլն միութեան եւ սի[ր]ոյ եւլն (այսչափ)։

14. 66բ-7բ Կարէ՞ մարդն բանական լուսով ճանաչել, թէ գոյ Աստուած, զի զի՞նչ այլ ինչ գոյ ոչ ապաքէն սանդուխ իմն, որով ելանեմք ի ծանօթութիւն Աստուծոյ եւ որքա՞ն ստեղծուածք – Այնքան են աստիճանք սանդխոյս, նովաւ ելանէր Օգոստինոս, մինչ, ասէ. Շրջէի աստ եւ անդ... անզգայ է, որ ո՛չ սիրէ, ո՛չ ճանաչէ զնա։

15. 67բ-8ա [Խրատ վասն ապաւինութեանն յԱստուած] – Ընկեա՛ ի Տէր զհոգս քո եւ նա կերակրէ զքեզ... յուսա՛ ի նախախնամութիւն նորա, եւ յանձնեմք զքեզ բոլորովիմբ։

16. 68ա-70ա [Յաղագս Աստուծոյ] – Կամի Աստուած անցուցանել զմեզ ի յաւիտենական կեանս, վասն որոյ նախատեսութեամբն ի մէջ աշխարհիս շինեաց զտուն իւր՝ զսուրբ եկեղեցի... զհարուած բարեկամի հարկանէ մեզ Աստուած ի խրատել, որպէս հայր զորդիս։

17. 70աբ [Յաղագս Սրբոյ Երրորդութեանն] – Ի Հին օրէնս խորհուրդն ամենասուրբ Երրորդութեան ծանուցաւ բազում օրինակաւ։ Նախ ծանուցանէ Դաւիթ... 14. Երեք դրունք քաղաքին Աստուծոյ յամենայն կողմանց. Յայտ. ԻԱ. 13։

18. 70բ-2բ [Քարոզ. Բնաբան]. Ամենայն հոգիք են հարկաւորք, որք առաքին ի սպասաւորութիւն վասն այնորիկ, որք ժառանգելոց են զփրկութիւն. ասէ առաքեալն առ Եբրայեցիս։ Եւ Եսայի ԿԲ. 6. Ի վերայ պարսպաց քոց, Երուսաղէմ, պահապանս կացուցից զօրն ողջոյն եւ զգիշերն ողջոյն – Աստուստ իմանի, զի հրեշտակք պահապան են մարդկանց, քաղաքաց, տաճարաց... եւ Նիկողայոս վեց ամիս յառաջ քան զմահն, լսէր զքաղցրանուագ երգս հրեշտակաց եւլն։

19. 72բ-7բ [Վասն արարման մարդոյ] – Յաւուր վեցերորդի ստեղծ Աստուած զմարդն... հուսկ յետոյ մարդն է աւար մահու եւ ժառանգ որդանց, այնպէս զի բազմիցս պարտի յիշել զբան Յօբայ. Հոգին իմ նուաղեսցի, աւուրք իմ համառօտեսցին, բայց միայն կայ եւ մնայ ինձ գերեզման։

20. 77բ-9ա [Վասն խորհրդոյ մարդեղութեան] – Մեծ է խորհուրդ մարդեղութեան, եւ պտղաւէտ է յաճախ մտածումն... ահեակն է գալուստ նորա մարմնով, աջն՝ գալուստ նորա փառօք, անդ հոգին կարէ հանգչիլ եւ գտանել զմխիթարութիւն։

21. 79ա-84բ [Յաղագս ապականեալ բնութեան մարդոյ] – Օրէնք բնական կամ բնութեան, որ գրեալ է ի սիրտս մարդոյ, չեղեւ բաւական առ ի փրկել զապականեալ բնութիւնն... զի բոլոր պատիւն որքան է ի կողմանէ գործոյ անարգողին եւ արհամարհեցելոյն մտանի, աստուստ մեղքն մահացօրէն եղեւ ընդդէմ Աստուծոյ։

Ծնթ. Հաւանաբար տարբեր հեղինակների՝ նոյն խնդրի վերաբերող գործերից արուած ծաղկաքաղ է։

22. 85ա-8ա [Յաղագս անուան Յիսուսի] – Այլաբանական անուն է Յիսուսի առ ի նշանակել զյատկութիւնն, որպէս հովիւ ոչխարաց, ճանապարհ, գառն, առիւծ, վէմն, իսկ անունս Յիսուս է յատուկ անուն նորա... եւ այս անուան խոնարհին թագաւորական գաւազանք, կայսերական խոյրք, սերօբէք եւ քերօբէք։

23. 88ա-90ա Ի տօնախմբութեան անուանն Յիսուսի. Իւղ թափեալ է անուն քո, վասն այսորիկ օրիորդք սիրեցին զքեզ – Արդ, քննեսցուք զբանս այսորիկ ասացուածոց. նախ՝ զի Յիսուս անունն կոչի իւղ, զի իւղն է գերազանց... նախ կանգնեաց զքարն օծելով զնա, որ է օրինակ եկեղեցւոյ եւ ընտանիքն ժողովրդեանն։

24. 90բ-2բ Ի ծննդեանն Յիսուսի նշանք մեծամեծք երեւեցան – Ով ոչ զարմանայ, զի մանուկ ծնանի Բանն եւ որ հեռին էր, մերձակայ երեւի... ուրեմն՝ օգտակար է մեզ, եղբա՛րք, այնքան սերն, որքան մեզ եցոյց Տէրն փառաց, այնքան խոնարհութիւն, որքան ունէրն, այնքան քաղցրութիւն, զոր երեւեցոյց նա մեզ խոնարհութեամբ։

25. 93ա-4բ Յաղագս աւուր Ծննդեան Տեառն։ [Բնաբան]. Ո՞վ տացէ քեզ եղբօրորդին իմ դիել զստինս մօր իմոյ։ Գտեալ զքեզ արտաքոյ համբուրեցից եւ ոչ անգոսնեսցես զիս։ Երգ [երգոց] Ը., [1-2] – Ո՞վ տացէ. Նա, որ էր Աստուած, Տէր ստեղծօղ, թագաւոր հրեշտակաց... ուրեմն՝ ո՛չ Հայր անարգէ զիս, որ ետ մեզ զՈրդին, ո՛չ Որդին, որ արժանաւորեցաւ լինիլ եղբայր, ո՛չ Հոգին Սուրբ, որ է հեղինակ խորհրդոյս եւ ո՛չ հրեշտակք, զի զբարձրացեալ բնութիւն մեր հիացեալ պաշտեն։

26. 94բ-6ա [Քարոզ]. Բնաբան. Քանզի երեւեցաւ շնորհն Աստուծոյ՝ Փրկիչ ամենայն մարդկան, որ խրատէ զմեզ, զի ուրասցուք զամբարշտութիւն եւ զաշխարհական ցանկութիւն. Տիտոս Բ. 11 – Ոչ ոք կարէ զարթուցանել զերախտագիտութիւն մեր... եւ ներշնչեա՛, լուսաւորեա՛, խրատեա՛ զմեզ, զի բարեպաշտութեամբ կեցեալ ակն կալցուք երանելի յուսոյն գալստեան փառաց քոց։

27. 96ա-7ա [Յաղագս ծննդեանն Քրիստոսի] – Կամեցաւ Քրիստոս Մելքիսեթեկ մեր լինիլ՝ անհայր եւ անմայր, անհայր՝ յերկրի, անմայր՝ յերկինս... զի առանց ցաւոյ ծնաւ իբրեւ զշուշան, որպէս արեգակն ծագէ զճառագայթն, վասն որոյ կոչի արեւելք Քրիստոս, զի յաւիտեան ի Հօրէ ծնանի։

28. 97ա-103ա Յաղագս հինգ խորհրդոյ ցաւոց, թէ Քրիստոս չարչարեցաւ վասն մեր եւ խաչեցաւ եւ մեռաւ։ Յայս հինգ խորհրդոց իբրեւ ի հինգ զմռենի ոստոց առնեմք զխուրձ, զոր դնէ հաւատարիմ հոգին ի մէջ ստեանց իւրոց իմացականութեան եւ կամաց առ ի մտածեալ իմացականութեամբ զդառնագոյն ցաւս սիրելի փեսային իւրոյ եւ հետեւեցուցանել սիրոյ նորա զսէր կամաց իւրոց, զոր այնքան չարչարանօք գնեաց փեսայն – Ոչ առանց խորհրդոյ սկսի Քրիստոս զխորհուրդ չարչարանաց ի պարտիզէն... ի մարմնի զձաղանս յանդամս, զտարածումն ի ձեռսն եւ յոտս զբեւեռս, վերջապէս ի գլխոյն մինչեւ ցոտս զանթուելի ցաւս եւ վէրս։

29. 103ա-4ա Բարձրացումն Քրիստոսի ի խաչ բազում օրինակօք ծանուցաւ – Նախ, ի բարձրացմանէ օձին յանապատի, որպէս բարձրացոյց Մովսէս զօձն յանապատի... ուրեմն ճշմարիտ է վասն իւրաքանչիւր մարդոյ, զոր ասէ առաքեալն վասն իւր, որ ետ զանձն իւր եւ մատնեաց վասն իմ։

30. 104ա-5բ [Յաղագս մահուան եւ թաղման Քրիստոսի] – Յօժարութեամբ մեռաւ Քրիստոս, յորժամ կամեցաւ, ըստ այնմ արեգակն ծանեաւ զժամ մտանելոյ իւրոյ... սակայն մարմին Քրիստոսի մնաց անապական, եւ ոչ տացես սրբոյ քում տեսանել զապականութիւն։

31. 105բ-7ա Բազում են աւուրք հանդիսաւորք եւ ուրախութեան, բայց խառնեալ է ընդ նոսա տրտմութիւն իմն... ի սիրտս ձեր ի վերայ հիման Քրիստոսի, զի առաւելցի շինումն մինչեւ յօրն Յիսուսի Քրիստոսի, յորում հաղորդ լինելոց էք յարութեան եւ փառաց նորա։

32. 107բ-11բ [Յաղագս երեւմանց Քրիստոսի յետ յարութեանն]. Յաղագս առաջին երեւման – Յետ յարութեանն Քրիստոս նախ երեւեցաւ մօրն, եւ կարող էր ասել... Տասներորդ՝ երեւեցաւ Յակոբայ, ըստ առաքելոյն Պողոսի։ Մետասա///։

Ծնթ. Վջ՝ թափուած, ունի 7 մաս-«երեւում», վերջինում կարգով թուարկուած են նաեւ 8-10րդ «երեւումներ»։

33. 112ա-4ա Քարոզ յութերորդ կիւրակէի Խաչվերացին. Բնաբան. Օրհնեալ է Աստուած եւ Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ օրհնեաց զմեզ ամենայն հոգեւոր օրհնութեամբ յերկնաւորս ի Քրիստոս. Եփես. Ա. 3։ Յառաջաբան – Առաքելական ուսմանց առաջին կանոն է. սկիզբն ամենայն բանից՝ զօրհնութիւն առ Աստուած... որպէս ընտրեաց զմեզ նովաւ յառաջ քան զլինելն աշխարհի, լինել մեզ սուրբս եւ անարատս առաջի նորա սիրով։

Ծնթ. Ունի՝ Ա-Բ. մասեր եւ Վերջաբանութիւն։ 112ա խորագրի մօտ` արտք. լս-ում, գրչից՝ «Եթէ կամիս, արա՛։ Յովակիմայ եւ Աննայի զիրւոյն օրն ալ այս կը կարթացվի», 114ա՝ վերջին 6 տողի համար ստ. լս-ում՝ «Այս կտորը մէջը պիտի մտնայ»։

34. 114բ-6ա Յաւետումն սուրբ Կուսին. Բնաբան. Եւ Բանն մարմին եղեւ եւ բնակեցաւ ի մեզ. Յովհաննու [Ա. 14], սկսուած – Դիւանադպիրն Հնոյ օրինաց Մովսէս նախամարգարէն զգիրս Ծննդոց այսպէս սկսանի... ոք իշխեսցէ ուզել զայս մարմին, մինչ չեւ է երկրպագեալ նմին. Ոսկեբերան։

35. 116բ-21ա Բնաբան. Հուր եկի արկանել յերկիր եւ զի՞նչ կամիմ, թէ արդէն իսկ բորբոքիւր. Ղուկ. [ԺԲ. 49], սկսուած – Հրոյ օրինակաւ ցուցաւ Աստուած ի հնումն Մովսէսի ի վառիլ մորենւոջն... եւ ընդունիմք զշնորհս ժամանելոյ ի փառս երկնից արքայութեան (ունի Ա-Գ. մաս)։

– 121աբ Յորդորակ – Եւ արդ, հուրն կենդանի եկն յերկիր, եւ արկ զհուր զիւր աստուածային սիրոյ... ի քաղցր զմայլողութիւն աստուածայնոց եւ Աստուծոյ, եւ յետոյ հոգւով եւ մարմնով։

36. 121բ-3բ [Անտոն Վիէրա. ձեռ. 2874, 267ա-72բ], Յաւուր Ծաղկազարդի. Կերպն արբացուցանելոյ զսուրբ շաբաթն [ի բանն]. Եւ այլք հատանէին զոստս ի ծառոյ եւ տարածանէին ի ճանապարհին. Մտթ. 21, 8 – Սքանչելի են աստուածային տրամադրութիւնք... եւ ոստս ի ծառոց հատանէին։ Էին ոստք արմա/// (վջ)։

Ծնթ. Ձեռ-ս կազմուած է 5 պրակ-տետրից, սրա շար-ն է ՄՄ Հմր 8832 ձեռ-ը. երկուսն էլ նոյն բնոյթի՝ տետրակներից կազմուած ձեռագրեր են, գրերը նման են իրար, երեւի նոյն գրչի գործն են։ Այս՝ 3553 ձեռ-ի 111րդ թերթի բնագրի շար-ը՝ տե՛ս ձեռ. 8832, 1աբ։

Ձեռ-ս ծաղկաքաղուած քարոզների ժողովածոյ է, յաճախ միաւորները չխորագրուած։ Տրոհել ենք ըստ բովանդակութեան, սակայն նոյն խորագրին կարող են վերաբերել նոյն թեմայով տարբեր հեղինակների գործերից ծաղկաքաղուած նիւթեր, որոնք զատորոշել հնարաւոր չէ։

ՆՇՈՒՄ՝ 1ա «1030/3553», «ԺԹ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

 

 

3554

ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՒԱՑԻ, ԳԻՐՔ ՀԱՐՑՄԱՆՑ

ԶԷՅԹՈՒՆ ՌՃԺԹ. – 1670

ԳՐԻՉ` Յովհաննէս։

ԹԵՐԹ՝ 361. չգրուած՝ 3բ, 361ա։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԴ×16 (Ա 11, Բ 12, Գ, ԺԸ, ԻԲ, ԻԳ 14, ԺԷ, ԻԱ 15, ԻԴ 11)+1։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ մահիկով պսակուած վեցաթեւ աստղ, տակը՝ թագ, գծային խաչ, որի 2 կողմերում լատ. «PA», ստ. թեւն աւարտւում է երեքնուկով, երեքնուկով պսակուած գծային խաչ, խաչա­պսակ բոլորակ, մէջը նոյնպէս խաչ, տակը՝ «IC» (թ. 50), երեքնուկով պսակուած գծային խաչ՝ ձախ կողմում լատ. «A», աջ կողմում՝ «G» (թ. 96). այլ թուղթ՝ թ. 361։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20,5×15։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (14,5×10՝ թ. 1-165, 15×10՝ թ. 166-359)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 66ա)։ ՏՈՂ՝ 29 (թ. 1-165), 35 (թ. 166-359ա)։ ԿԱԶՄ՝ Ա. փեղկ՝ մուգ շագանակագոյն մոմլաթ, մէջքը՝ սեւ կաշի, Բ. փեղկ՝ մուգ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ 2 կապիչով. Ա. միջուկը՝ ստուարաթուղթ, Բ. միջուկը՝ տախտակ. Ա. աստառը՝ դեղնաւուն թուղթ, Բ. աստառը՝ սպիտակ հէնքով շագանակագոյն եզրա­գծումներով կարմիր եւ կանաչ ծաղկանկար կտաւ. լուսանցակողերը՝ վարդագոյն ցայտկէն։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա (սկ.)` դեղնաւուն չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 4ա։ Ճակատազարդ՝ 36ա, 75բ, 102ա, 140բ, 168ա, 218ա, 233բ, 260բ, 320բ։ Լուսանցազարդ՝ բուսական, բուսա­թռչնային, տաճար՝ 281բ, 291բ, Երիքով քաղաքի յատակագիծը՝ 217բ։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, վարդագոյն։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Ղուկասու։ Ժ. դ.։ Բ-Գ+Դ-Ե՝ ստացուած մէկ թերթի ընդերկայնակի ծալումով, ընդլայնակի կիսումով (բնագիրը՝ կտրած) եւ արտք. եզրահատումով։ Մագաղաթ 20,2×14,5. երկսիւն (Բ-Գ՝ 12×9,5, Դ-Ե՝ 14,7×9,5). բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ Դբ). տող՝ 9՝ Բ-Գ, 11՝ Դ-Ե (սկզբնական վիճակը՝ 40,9×31. երկսիւն (27,2×20,5). տող՝ 21)։ Լուսանցազարդ՝ բուսական՝ Գա, Դբ. գոյներ՝ կարմիր, շագանակագոյն։ Կարդալ. Եբ, Գբ, Դա, Բա, Դբ, Բբ, Եա, Գա՝ «/// փրկութեան մեզ ի տան Դաւթի՝ ծառայի իւրոյ... Եւ հովիւք եին ի տեղւ///» (Ա. 69 – Բ. 8)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1950ական թթ., Ա. փեղկը, մէջքը, Ա. աստառը եւ պհպ. Ա.ն՝ նորոգման ժամանակի. Ա. աստառը պհպ. Ա.ից անջատ, որով եւ կազմը հիմքից անջատ, Բ. փեղկը մաշուած, տեղ-տեղ պատռուած, թափուած մասերը լրացուած նորոգման մոմլաթով, կապիչները պատռուած, ճաքճքած, մասամբ թափուած. պտռկ-պհպ-ների եզրերը սեւացած, թերթերը՝ դեղնած, խունացած, կեղտաբծերով, պտռկ-պհպ. Բ.ի վեր. արտք. անկիւնը՝ թափուած. թերթեզերքը մաշուած, լուսանցակողերի վարդագոյնը մասամբ գունափոխ, թափուած. թերթերի վեր. գրեթէ կէսը, մեծ մասամբ նաեւ հիմքերը՝ խոնաւացած, դեղնած, հիմքում մասամբ ամրացած փոշի, ստ. արտք. անկիւններին՝ մատնահետքեր, զանազան բծեր, թանաքի (18ա, 53ա, 73ա եւլն) հետքեր, դեղին կեղտաբծեր, լս-զարդերից արտատպուած ներկի հետքեր (101բ, 141ա, 217բ եւլն), որոշ թերթեր (թ. 273-90) կամ եզրեր եւ ստ. հիմքեր (թ. 272, 290-359 եւլն) ձէթից դեղնած. որոշ թերթեր վեր. եւ ստ. հիմքից մասամբ անջատ (թ. 11, 118, 352, 359-60), թ. 292-305 կարը թուլացած, թ. 352-60՝ վեր. հիմքից հեռացած. թ. 359՝ 2րդ սեան ստ. հատուածից 7,6×7,8, թ. 360՝ ստ. եզրից 5×10,5 չափսի կտրած-հանած. թ. 361՝ 12,2×10,2 չափսի հիմքից անջատ թուղթ է՝ նախկինում էջանշան-թերթիկ, որի բ. երեսին ընթերցողական գրառումներ են. կան հետգ-ի ձեռքով՝ 12 թերթ հաշուելով արուած Բ-ԼԱ պրականիշեր. ընդմէջ թ. 17-8ի 4, թ. 30-1ի, 267-8ի 2ական, թ. 245-6ի, 318-9ի 1ական թ.՝ ընկած. թերթերի դասաւորութիւնը՝ խառն, կարդալ՝ թ. 1-308, 320, 309-19, 321-59ա։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-359ա [Գրիգորի Տաթեւացւոյ Գիրք հարցմանց]

Տե՛ս ձեռ. 921, 3ա-367ա։ Այս ինչ է.../1ա։ Յռջբն/1ա-2բ։ 1. Ցանկ... /2բ-3ա։ ա/4ա-14ա (Հարցմունք՝ չիք)։ բ/14ա-5բ։ գ/15բ-33բ (17բ «... վասն որոյն ծնեալ Բանն այն՝ է նոյն էութիւն ///» շար., 18ա «///րաւոնի եւ Եղիա եւ Եղիսէոս զմեռեալս յարուցին...», 30բ «... ահա անօգուտ է եւ աւելորդ լուացումն ձեր ///», 31ա «/// եւ ոչ զնորս քրիստոնէից։ Զոր տեսցուք նախ զանազանութիւն կերակրոց...»)։ դ/33բ-5ա։ 2. Ցանկ/35աբ։ Նախադրութիւն/36ա-8բ։ ե/39ա-47բ։ զ/47բ-55բ։ է/55բ-74բ։ 3. Ցանկ/75ա։ ը/75բ-89բ։ թ/89բ-101ա։ 4. Ցանկ/101բ-2ա։ ժ/102ա-14ա։ ժա/114ա-8բ։ ժբ/118բ-27ա։ ժգ/127ա-37ա (129ա Հողմնացոյց բոլորակ)։ ժդ/137ա-40ա։ 5. Ցանկ/140աբ։ ժե/140բ-52ա։ ժզ/152ա-61բ։ ժէ/161բ-7ա։ 6. Ցանկ/167ա-8ա։ ժը/168ա-74բ (խորագիրը եւ սկզբնատողը՝ ետեւ­առաջ)։ ժթ/174բ-84ա (խորագիրը՝ տարբեր՝ «Վասն Աբրահամու եւ Սառայի»)։ ի/184ա-93բ։ իա/193բ-203ա։ իբ/203ա-9բ (204ա Խորան վկայութեան եւ բնակավայր ԺԲ. ցեղից Իսրայէլի)։ իգ/209բ-16բ։ 7. Ցանկ/217ա։ իդ/218ա-20ա։ իե/220ա-2ա։ իզ/222ա-4ա։ իէ/224ա-7ա։ իը/227ա-9բ։ իթ/229բ-32բ։ 8. Ցանկ/232բ-3ա։ լ/233ա-59բ (245բ «...Չորրորդ. Մկրտութիւնն Յովհաննու, որ մկրտէր յապաշխարութիւն, զի ///» շար., 246ա «/// զՏէրն իւրեանց մերկացեալ պատատեցին եւ քօղարկին զխաւարն...»)։ 9. Ցանկ/260աբ։ լա/260բ-9բ (267բ «...Երրորդ. Յետ համբարձմանն, յորժամ էջ Հոգին Սուրբ, արար զնոսա կաթողիկոսունս առհասարակ, եւ յայտ է յայսմանէ, որ ///» շար., 268ա «/// ճշմարտի բազում ստոց հետեւել...»)։ լբ/269բ-75բ։ լգ/275բ-81բ։ լդ/281բ-91բ։ լե/291բ-308բ, 320ա։ 10. Ցանկ/320աբ։ լզ/320բ, 309ա-17բ։ լէ/317բ-9բ, 321ա-5բ (խորագիրը՝ չիք, 318բ «...եւ այն եկեղեցիք անդրանկաց կատարելոց յերկրիս, որպէս ասէ Պօղոս եւ ի ///» շար., 319ա «/// աներեւոյթ են մեղօք եւ ոչ ունին զպայծառութիւն բարեաց...»)։ լը/325բ-7ա։ լթ/327ա-35ա։ խ/335ա-51բ։ խա/352բ-8բ։ Յիշատակարան գրոցս/351բ-2բ։ Յիշատա­կա­րան Հարցմանցն Գէորգեայ/358բ-9ա։

Ունի՝

217բ Երիքովի յատակագիծը, ապա՝ «[Ոտանաւոր] – Այս է քաղաքն Երիքովի, / որ ամրագոյն պարիսպ ունի... փառք ի բարձունս փառաւորեսցի»։

Տե՛ս Գրիգոր Տաթեւացի, Գիրք հարցմանց, Երուսաղէմ, 1993։

Ծնթ. Լս-ներում կան գրչի եւ հետ-ի նոտրգրով բնագրային լրացումներ (55ա, 72ա, 103բ, 139ա եւլն)։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, անարուեստ նոտրգիր

1. պտռկ-պհպ. Բա (ԺԷ. դ.) [Լուսնային օրացոյցի ամսանուններ, հայատառ թուրքերէն*] – Ըռա[հ]ման ու զիլ (՞) /// Զիլքդե (Զիլքադե) Շապան (Շաբան) Մուհառեմ (Մուհարրեմ) իրպ էպ (՞) /// Սէֆր [Սաֆար] Րապթ էլ էվէլ (Ռեբի՚ուլ էվվել) Րապի ախըր (Ռեբի՚ուլ ախըր) Մէվլի Աշրուայի (թրգմն.՝ Աշուրայի տօնը)։ Այս են [տա]ճկաց [ամ]սանուան[ք]։

*Ծնթ. Ընթերցումը եւ բացատրութիւնը՝ Անի Ժ. Աւետիսեանի։

2. 103ա (ԺԸ. դ., ստ. լս.) [Ոտանաւոր] – Գոռամ, կոչեմ յոժ լալագին, / անգեալ մահիճն իմ ցաւագին, / Աստուծոյ աղաղակեմ կողագին (այսչափ)։

3. 182ա (այլ ձեռք) [Ցանկ ձայնից եւ կողմանց ըստ աւուրց] – Շաբաթ՝ ԲՁ., Կիրակիյ՝ ԲԿ.... Երկուշապաթ՝ ԳԿ., Երեկշապաթ ԳՁ.։

4. 359ա (այլ ձեռք) Յակոբ նայապետի որդիք, երբ որ մտան յԵգիպտոս, ՀԷ. (77) էին, երբ որ ելան՝ ԶՃ. (600) ու ԴՃԼ. (430) տարի [ի]մացի (այսչափ)։

5. 359բ-60ա [Պատճէն երդմնեցուցութեան] – <Ե>Երդմնեցուցանեմ զքեզ ի չորս գլուխ Աւետարան, ի Մաթոս, ի Մարկոս, Խուկան եւ Օհանէսն... եւ ի չիք դառնաս Բա<ւ>նիւն Աստուծոյ անուա<ն>մբ Տեառն մեր<յ>ոյ Յիսուսիս Քրիստոսի, յաւիտեանս. ամէն։

6. 360ա [Ողբ առ մայրն. հմմտ. ձեռ. 5477, 15աբ] – Ո՞ւր ես, մա՛յր իմ, քաղցր եւ անուշ, նազելի, / զկուսածին որդիտ ե՛կ տե[ս] ցաւալի... զիս կե[ն]դանի գալ տեսանել մի՛ համարեր։

7. 360բ (այլ ձեռք) [Տաղ] – Անապակ[ա]ն ծնանիլ քո ի կոյս յարգանդէ / ազատեաց ///ենէն Ադամ ի խաւար բան[տէն]։ Ողորմեա՛, Տէ՛ր... այժմ կատարեցաւ ի խաւար բանտէն։ Ծնընդօք փրկեցաւ։ Ողոմե։

8. 360բ (այլ ձեռք) [Տաղ] – Յորժամ վարդըն կանաչանայ, / բլբուլ վարդօվն ուրախանայ / ձայն արցակեալ գոչէ՝ վա՛րդ, վա՛րդ / ես քո<շ> սիրուն չեմ դատարի (այսչափ)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1ա Հոգի՛ Աստուծոյ, Աստուած ճշմարիտ, զսկսեալս իմ դու կատարեա՛ եւ լե՛ր ինձ օգնական յայսմ մատեան։

3ա Եւ զիս՝ զանարժանս, հող ոտից քոց, յիշեսցես՝ զՅովանէս մեղաւորս. եւ Աստուած զքեզ յիշէ. ամէն։ Հայր մեր, որ։

69ա Յիշեա՛ զգծագրողս։

216բ Թվին ՌՃԺԹ. (1670), յերկրի Գերմանիկոյ, մօտ ի Կիւլիկէ, ի գեղաքաղաքս Զեթուն, գրեցաւ ձեռամբ Յովանէս հողիկ ոչընչի։ Յիշեցէ՛ք ի Քրիստոս, ո՛վ հարք իմ բարիք եւ եղբարք։

233ա Որ իջեր ի Յորդանան / վասն Էակցիդ աղաւնանման / այլ եւ հրով ի վերնատան / առաքելոցն ԲԺ.ան։ / Հայցեմ ի քէն աղերսական, / տրուպ Յովանէս՝ ոգի տարտամ, / զի դու լիցիս ինձ օգնական / յաւարտ հասից յայսմ մատեան։

359ա Փա՜ռք անբաժանելի ամենասուրբ Երրորդութեանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգոյն Սրբոյ. ամէն։ Շնորհիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի յանգ ելեալ կատարեցաւ գիրքս այս, որ կոչի Հարցմունք, զոր պարզեալ եւ մեկնեալ է մեծ հռետորն եւ իմաստունն Գրիգոր Տաթեւացին, որ եւ երկրորդ լուսաւորիչ անուանեցաւ հայոց ազգիս, եւ գծագրեցաւ սա ի յերկիրս Գերմանիկոյս, ի գեղաքաղաքս Զեթուն, ընդ հովանեաւ եւ առ դրան Սրբոյն Գրիգորի մեր Լուսաւորչին եւ սրբուհւոյ ամէն­օրհնեալ Սուրբ Աստուածածնին՝ լուսաճեմ եւ հրեշտակապար մենաստանին եւ այլ Ը. եկեղեցեացս, որ աստ կան յօգնականութիւն քրիստոնէիցս, ի կաթողիկոսութեան Կիւլիկեցւոց տէր Խաչատուրին, եւ յառաջնորդութեան մեր վանացս՝ տէր Մովսէս աստուածաբան վարդապետի, եւ այլ միաբան կարգաւորացս՝ եղբօրս մերոյ Ստեփանոս վարդապետի եւ միաբան կրօնաւորաց քահանայից, եւ ուղղափառ հարանց եւ քրիստոնէից։ Գրեցաւ սա ի թվին հայոց ՌՃԺԹ. (1670), ձեռամբ ամենավերջ հողիկ եւ կոխան ամենայնի Յովանէս անարժանի՝ ի խնդրոյ աստուածասէր (2 տող բաց՝ չգրած, իսկ թերթի ստ. մասը՝ կտրած, հանած)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 89բ (ստացողի, ԺԷ. դ., անարուեստ նոտրգիր, Ը. գլխի վջ-ում գրչի չգրած մասում) Ի վայելումն Կոստանդինուպօլսեցւոյ Կիրակոս վարդապետին, զոր Տէր Աստուած բարով վայելել տացէ. ամէն։

352ա (հեղ.ի՝ 351բ-2բ յիշատակարանի ազատ մնացած մասում) Ես՝ Կիրակոս վարդապետս Ըստամպօլսցի, ստացա զայս գիրքս յաղագս անձին իմոյ, որ կոչի Հարցմանց եւ է ժողովեալ ի սրբոց վարդապետաց բանից, յոյժ պիտանի եւ յօգտակար բանասիրաց եւ հետեւօղաց գրոց սրբոց՝ արարեալ ի մեծ հռետորէն եւ եռամեծէն ի բանիբուն վարդապետէ Գրիգորի Տաթեւացո։ Ապա մինչ կենդանի եմ, ընթեռնում եւ քարոզեմ, յետ ստացման իմոյ՝ յորո ձեռի հանդիպի, միով Հայր մեղայիւ յիշեցէ՛ք զանարժանս, եւ դուք յիշեալ լիցիք ի Քրիստոսէ. ամէն։

2. 2ա (1714 թ., շղագիր) Ես՝ անարժան Յովաննէս եմ, կիդանութեան ժամանակ իմ յօժար կամով զայս Տատեվանցի տվեցի տէր Մխիթար քահանային՝ ընձի համար յիշատակ, թվին հազար եօթ հարիւր տասնչորսին, Յօնվարի ԺԱ. /// (2 բառ անընթեռնելի) գին 11 մի///

3. պհպ. Աբ (ԺԸ. դ., նոտրգիր) Ես՝ Հօյնէս, անարժան, մեղայոր եւ մեղապարտ, այսպէս գրեցի, լաւ ոչ եկաւ։

պհպ. Գա (այլ թանաքով) Ես անարժան <ես անարժան> Յօհաննէս, այս գիրքս գնեցի Ե. ղուռուշ, մէկ գրթուց (՞) մի, որ հիմար էր, ոչ գիտէր զայս գրքի գին։ Ահայ, որ առայ, հիմացայ, որ շատ բան կահ սորայ մէջն։

360ա Ես անարժան տիրացու Հօվանէս՝ ծառայ Աստուծոյ, եւ որ կարդայ, զողորմ[ի] ասացէ՛ք, Աստուած ձեզ (չշարունակած)։

4. 360բ (ԺԸ. դ., նոտրգիր) <Գիրս հասցէ ի ձեռն տիրացու> Հասցէ գիրս ի ձեռն տիրացու Մէսրօպին, յորժամ այս գիրս այսպէս սիրելի քեզ հասնի, դուն էլ եւ իմաստուն գիր մի (չշարունակած)։

5. Գբ (1844 թ., շղագրանման նոտրգիր) Թվին ՌՄՂԳ. (1844) Աստուած ա/// տըղան մեզ շնորհեց ս///, վայելում տացէ. ամ[էն]։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ Բբ, 3բ, 167բ սեւ թանաքով բոլորակ՝ անընթեռնելի, 217ա՝ մանուշակագոյն թանաքով բոլորակ, եզրերում՝ «Потомственный Почетный Гражданинъ Ахалцихскiй», տակը՝ «Аршакъ Ивановичъ АКОПДЖАНЯНЦЪ», ներքեւում՝ ձեռքսեղմման պատկեր, տակը՝ լատինատառ «(ARNON)»։

ՆՇՈՒՄ՝ 1ա սեւով՝ «1031/3554», «ՌՃԺԹ – 1670 Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Բա՝ «///սօր օծումն երեսն իղե ծունր ///», պհպ. Բբ՝ «ես անոր», «սա-զ», «Ես անարժան եւ մեղապարտ Հօյ», 12ա՝ «ա» (երիցս, արտատպուած նախորդ էջին), 24բ՝ «աբգդզզզէզզզզռռ», 71բ՝ «բգդ», «գ», 74բ՝ «ա», 84բ՝ «աէբգդ», 102բ՝ «զզ», «ե-խ», 119բ՝ մատիտով՝ «Թագաւոր թագաւոր փառաց», 120ա՝ մատիտով խզբզոց, 178բ՝ «Ա Առ», 230բ՝ «պ», «կ», «ե», «պ», «Տ», 358բ՝ «յակո», 360բ՝ «աա», «Դու մորենի անկեզելի ի հրոյ զիս տոչորաց ահա վիշտ ծաղանաց եւ ցա[ւ]ոց», «դու մորենի անեաս», «ա-ձ», 361բ՝ իրար տակ ընթերցողական գրառումներ՝ «Պէտրոս, Անդըրէաս, Յակոբոս, Յույանէս, Փիլիպոս, Բարդողիմոս, Թօվմաս, Յակոբոս Ալփեան, Ղեբէոս, որ եւ Թադէոս, Յուդայ Իսկարօտացի։ Մանըրուսմունք, Քրիստոսայպատում։ Եբրացերէն, դաղմատերէն, այսինք՝ [լ]ատիներէն եւ յունարէն», պհպ. Դա՝ «Փառք քեզ թագաոր, երբ կամիս երբ գաս դատաստան ///», «քքաջնա», Դբ՝ «ճ» (չորիցս), «մ», «ննշշ», «զքեզ յայր ցաա», «զ» (5 անգամ), Եբ՝ «բազում են», «օվ»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 233բ՝ թռչուն (8 անգամ), 360բ՝ թռչուն, Դբ՝ թռչուն, Եա՝ թռչուն (7 անգամ), յուշկապարիկ, մարդու դէմք (երկիցս), բուսական նախշ։

 

 

3555

ԳԱՆՁԱՐԱՆ

ՊՁ. – 1431

ՍՏԱՑՈՂ՝ Մանուէլ աբղյ, տէր Տիրաւագ (եղբարք)։

ԹԵՐԹ՝ 285+1 (կրկն.՝ թ. 8)։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԴ×12 (ԻԴ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,5×14։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13,5×10). որոշ էջերի վեր. տողերի վեր. ելուստներ՝ գրչախաղերով։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 234ա)։ ՏՈՂ՝ 20. գծումներ՝ ճնշումով։ ԿԱԶՄ՝ դարչնագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կարմիր հէնքով սպիտակ բոլորակներով կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Գանձասա՞ց՝ 5բ։ Կիսախորան՝ 6ա։ Լուսանցազարդ՝ մարդադէմ-կենդանական եւ հանգուցային՝ 130բ, բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր, մարդադէմ՝ 6ա։ Գոյներ՝ կարմիր, դեղին, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մասամբ կեղտոտուած, մէջքի վեր. եւ ստ. եզերքը՝ թափուած, դռնակը, 3ական կապիչներն ու գամերը՝ ընկած, Ա. փեղկին սուր գործիքի հետքեր, Բ. փեղկին՝ 1 այրուածքի եւ ցեցի անցքեր. կան ԺԷ. դ. նորոգման կարկատաններ (35ա, 46ա եւլն). լուսանցակողերի կարմիրը՝ մասամբ գունաթափ. թերթեզերքը՝ մաշուած, մեծ մասամբ մանր պատռուածքներով. թերթերը մեծ մասամբ գործածութեան հետեւանքով խունացած, կեղտոտուած, վրաները զանազան բծեր, դեղին (թ. 12-3, 231 եւլն) եւ թանաքի հետքեր, ստ. արտք. անկիւններում՝ մատնահետքեր, հիմքերը՝ ամրացած փոշուց սեւացած, թերթելու հետեւանքով ստ. արտք. եւ նրքն եզրերը՝ մասամբ բամբակացած. 177բ-8ա՝ նախկին կպումը կոպիտ անջատելու հետեւանքով գրադաշտը վնասուած, որոշ տեղերում կարմիր թանաքը լղոզուած կամ թափուած, գիրն անընթեռնելի կամ մասամբ ընթեռնելի (215ա, 239բ, 240ա, 279ա եւլն). թ. 276-7՝ հիմքից անջատ. թ. 275-85 ստ. արտք. անկիւններում՝ ցեցի անցքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

– 2ա-5ա Ցանկ Գանձագրոցս։ Յառաջաբանութիւն գրոցս, որ ցուցանէ զիւրաքանչիւր տաւնի զգանձ եւ զտաղ, զոր ի շնորհաց Սուրբ Հոգւոյն երգեցին ոմանք <ոմանք> ըստ ժամանակս ժամանակս՝ ի պայծառութիւն սուրբ եկեղեցոյ եւ ի փառս Աստուծոյ – Ա. Յովակիմայ եւ Աննայի. Գանձ ի Գրիգորէ... ՁԳ. Երգ արձակման առաւաւտին։

1. 6ա-8բ Ա. (խորագիրը՝ հետգ-ի ձեռքով) Յովակիմայ եւ Աննայի («ԳՐԻԳՈՐԻ Է») – Գոյին անեղի, անճառ անհասի... ա. 8բգ Տաղ ի տէր Գրիգորէ Անաւարզեցւոյ – Ի նըւիրելըն հըրճուէին... բ. 8գդ Փոխ է – Այսաւր լըրիւ երկիր հընչէ... գ. 8դ-9ա Յորդորակ նորին ի նոյն – Կանանց անէծքըն լուծանի մահն...

2. 9ա-12ա Բ. (խորագիրը՝ հետգ-ի ձեռքով) Աւետ[ե]աց Աստուածածնին («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խընդութեան ձայն, բարբառ աւետեաց... ա. 12ա-3ա Մեղեդի անոյշ ի Պլզոյ Յոհանու Եզընկեցւոյ («ՅՈՀ») – Յանեղական լուսոյն անժամանակեայ լոյսն... բ. 13ա-4բ Յորդորակդ նորին ի նոյն Աստուածածնին («ԳՈՎԵՍՏ Ի ՍՈՒՐԲ ԿՈՅՍՆ ՄԱՐԻԱՄ Է») – Գովեստ բերկրանաց հըրճուողական հընչմամբ...

3. 14բ-9ա Գ. Գանձ ճրագալուցի աստուածային [Յա]յտնութեան («ՏԷՐ ՄԽԻԹԱՐԱ») – Տարփումն ըղձական, տոչոր անձկական... ա. 19ա Մեղեդի Ծնընդեանն – Այսաւր աւետեաց Գաբրիել... բ. 19աբ Տաղ ի տէր Ներսիսէ պիտանի («ՆԵՐՍԻՍԻ Է ԱՅՍ ԵՐԳՍ») – Նոր ծաղիկ բըղխէ այսաւր... գ. 19բ-20բ Յորդորակ նորին ի նոյն («Ա-Ք») – Այսաւր երեւի անհասն...

4. 20բ-3ա Դ. Գանձ Յայտնութեան Տեառն Աստուծոյ՝ ի Մկրտչէ («ՄԿՐՏԻՉ») – Մաքուր եւ անբիծ սուրբ Աստուածածին... ա. 23ա-4ա Տաղ ի Ներսիսէ կաթողիկոսէ ան[ոյ]շ («ՏԷՐ ՆԵՐՍԵՍԻ Ե ՍԱ») – Տէր փառաց անճառ ծընեալ... բ. 24աբ Յորդորակ նորին ի նոյն («ԵՐԳ ՆԵՐՍԻՍԻ ԱՅՍ Է») – Երգ նոր աւետեաց բարբառ...

5. 24բ-6ա Ե. Քարոզ մկրտութեան՝ Յոհ[աննու] Ծոր[ծորեցւոյ] («ՅՈՀԱՆՆԻՍԻ ԵՐԿ») – Յամենայն ժամ աւրհնեմք զաւրհն[եա]լ Փրկիչդ Էմանուէլ... ա. 26ա-7ա Տաղ ի Սրիկ Կոստանդէ – Քրիստո՛ս Բանըդ Հաւր, ծնունդ անժամանակ... բ. 27ա (խորագիրը՝ արտք. լս-ում)՝ Փ[ոխ] – Ո՛վ զարմանալի խորհուրդ այս մեծ յայտնեալ...

6. 27ա-30ա Զ. Այլ գանձ՝ Խաչատրոյ ասացեալ («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խորան փառաց Աստուծոյ Բանին... ա. 30աբ Մեղեդի անոյշ՝ ի տէր Ներսիսէ ասացեալ («ՆԵՐՍԵՍԻ ԵՐԳ») – Նոր եդեմ բանաւոր տընկոյն... բ. 30բ-1ա Յորդորակ մեծին Թորոսի («Ի ՄԵԾԻՆ ԹՈՐՈՍԻ Ե») – Իմանալի սէրոբէ Բանին... գ. 31աբ Է. Մեղեդի անոյշ ի Սրիկ Կոստանդէ – Կոյս անապական եւ անխախտ ծընողութիւն... դ. 31բ-2բ [Փոխ] – Հըրճուիմք այսաւր մեք հոգէպէս...

ե. 32բ-3բ Ը. Մեղեդի՝ ի Գրիգորէ Նարեկացոյ – Աչքըն ծով ի ծով ծիծաղախիտ...

զ. 33բ-4ա Թ. Յորդորակ նորին ի նոյն, անուշ է – Սեաւ եմ գեղեցիկ... է. 34աբ Տաղ ի Սրիկ Կոստանդէ – Աստուածածի՛ն կոյս երանեալ... ը. 34բ-5ա Յորդորակ պիտանի եւ անոյշ («Ա-Ժ») – Աստուածածի՛ն մայր լուսոյ...

թ. 35ա-6ա Ժ. Տաղ անուշ՝ ի Սրիկ Կոստանդէ – Կայր Կոյսն ի յայրին...

ժ. 36ա-8ա ԺԱ. Յովհաննու Պլզոյ ասացեալ է («Ա-Ք») – Առաջնաճաշակ պըտղոյն մահուան...

ժա. 38ա-9ա ԺԲ. Տաղ թլփատութեան՝ ի Սրիկ Կոստանդէ, անոյշ – Անըսկիզբն Բանըդ Հաւր... ժբ. 39աբ Յորդորակ ի տէր Ներսիսէ կաթողիկոսէ – Ստեղծաւղ մանկանց մանուկ ցուցաւ...

ժգ. 39բ ԺԳ. Մեղեդի Ծընընդեան, անուշ («Պ[ԱՐԹԵՒ]») – Պարագրի անպարագրելի Բանն ի մարմնի... ժդ. 39բ-40բ Տաղ ի Ներսիսէ – Այսաւր ի սկըզբան Բանն, որ ընդ Հաւր... ժե. 40բ Յորդորակ նորին ի նոյն («ՆԵՐՍԻՍԻ Ե ԵՐԳՍ») – Նոցին համաձայն եւ մեք ցընծութեամբ...

Ծնթ. 6րդ միաւորը ներառում է ցանկի Է.-ԺԳ. համարները։

7. 40բ-2բ ԺԴ. Գանձ Տեառնընդառաջին՝ ի Մկրտչ[է] («ՄԿՐՏԻՉ») – Միասնական Սուրբ Երրորդութիւն, բարեբանեալ անբաւ զաւրութիւն... ա. 42բ-3ա Տաղ Տեառնընդառաջին ասա՛յ եւ զիս յիշեա՛ – Մըտեալ ի տաճարն այսաւր աւծեալն Աստուած... բ. 43ա-4ա ԺԴ. Յորդորակ է Տեառնընդառաջին։ Ասա՛ եւ զմեղուցեալ Սարգիսս յիշեա՛ – Այսաւր ցընծայ Երուսաղէմ...

8. 44ա-6ա ԺԵ. Գանձ Յովհաննու Մկըրտչին է («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ փառաւք պանծի... ա. 46աբ Տաղ Յովհաննու՝ ի Ներսիսէ – Քեզ մատուցանեմք այսաւր... բ. 46բ-8ա Յորդորակ պիտանի (արտք. լս-ում)՝ «Փ[ոխ]» («Ա-Ք») – Անմարմնոցըն հրեղինաց...

9. 48ա-52բ ԺԶ. Պետրոսի հայրպետի եւ Աբիսողոմայ սարկաւագի («ՎԱՐԴԱՅՊԵՏԻ») – Վերերգեմք հընչմամբ, վերնական տարփմամբ...

10. 52բ-6ա ԺԷ. Գանձ ճգնաւորացն՝ ի տէր Մխիթարայ («ԲԱՅԻՒ ԵՐԳԵԼ») – Բարձրեա՛լ ահաւոր, Բա՛ն Հաւր դիմաւոր... ա. 56աբ Տաղ սրբոյն Անտոնի եւ այլոցն ասա՛յ – Անտոն՝ ոստ անապատի... բ. 56բ Յորդորակ է – Անձամբ խոնարհիմ ի ճըգնութիւնըս քո...

11. 56բ-61ա ԺԷ. Գանձ թագաւորաց՝ ի տէր Մխիթարայ («ՀԻՆԳԷՏԱՍԱՆ») – Համագոյական Հաւր սահման եւ Բան... ա. 61ա Տաղ թագաւորացն՝ ի Ներսիսէ («ՆՎԱԳ ԲԱՆԻՍ ՆԵՐՍԵՍԻ Ե») – Նոր դրախտ ի քոյ, Տէ՛ր... բ. 61աբ Նորին ի նոյն երգեա՛ եւ զիս յիշեա՛ («ՆԵՐՍԵՍԻ Է») – Նորահրաշ տեսիլ եւ գերագոյն, քան ըզբնութիւն...

12. 62ա-5բ ԺԸ. Գանձ հայրապետացն՝ ի Մխիթար[այ] («ՎԷՇՏԱՍԱՆՔ Է») – Վայել է քոյին վայելչականին... ա. 65բ-6ա Տաղ հայրապետաց՝ ի Ներսիսէ («ՆԵՐՍԵՍԻ ԵՐԳ») – Նոր գինւոյն իմաստութեան... բ. 66ա-7ա [Տաղ] («Ա-Ք») – Այսաւր Սիովն ցընծայ...

13. 67ա-70ա ԺԹ. Գանձ Վահանայ Գողթնացւոյն ի Խաչայտրոյ ասացեալ («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խորան քեզ ողբ, մայր կաթուղիկէ...

14. 70ա-3բ Ի. Քարոզ Առաջաւորացն ուրբաթին ի Մաթէոս[է, Նինուէացւոցն ի Մաթէոս վարդապետէ. գրչի ցանկ, ԻԱ., 2բ] («Ի ՄԱԹԵՈՍԷ») – Իմաստութիւնըդ Հաւր՝ Յիսուս...

15. 73բ-6ա ԻԱ. Գանձ սրբոյն Սարգսի Զաւրավարին («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ փառաւք զարդարեալ... ա. 76ա-7ա Տաղ սրբոյն Սարգսի Զաւրավարին եւ Մարտիրոս[ի] – Վըկայից հանդիսից հրաշալի... բ. 77աբ Յորդորակ Սարգսի («Ի ՅԱԿՈԲԱ ԶԱՅՍ ԵՐԳ») – Ի քէն աղերսիւ հայցեմք...

16. 77բ-9բ ԻԲ. Գանձ Ատոմանցն՝ ի գծողէ գրւոյս («ԳՐԻԳՈՐ») – Գեղապանծ լուսով, գեղազարդ փառաւք...

17. 79բ-82ա ԻԳ. Գանձ Ոսկեանցն եւ Սուքիասեանցն («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խոստովանիմք ըզքեզ, Միածի՛ն... ա. 82աբ Տաղ սրբոց Ոսկեանցն եւ Սուքիասանցն – Երջանիկ, հոգիահրաշ երանելին սուրբ Սուքիաս... բ. 82բ-3բ Փոխ է – Բայց նոքա ոչ զահի հարեալ...

18. 83բ-8բ ԻԴ. Գանձ սրբոյն Սահակայ եւ Մեսրոպայ՝ ի տէր Մխիթարայ («ԲԱՆ ՔԱՐՈԶԻՑ») – Բարձրեալ անքննին, բնաւից լըրութիւն... ա. 88բ-9ա Տաղ սրբոց թարգմանչացն – Ի ձեզ հաստատեալ կան... բ. 89ա (խորագիրը՝ արտք. լս-ում) Փ[ոխ] – Տաւն հանդիսական տաւնեմք...

19. 89ա-91բ ԻԵ. Գանձ Վարդանանց եւ Ղեւոնտեանց («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խրամատեալ կանոնք աւրինի... ա. 91բ-2բ Մեղեդի անուշ՝ ի Մաթէոս վարդապետէ («ՄԱԹԷՈՍԻ Ե») – Մաքուր հոգով, արիք մարմնով... բ. 92բ-3բ Յորդորակս հին է – Ի հանդէս տաւնի ձեր րախացեալ...

20. 93բ-7բ ԻԶ. Գանձ սրբոց հայրապետացն Գ. ժողովին՝ Այրիվանեցի («ԱՅՐԻՎԱՆԵՑԻ») – Աստուած կենդանի, անիմանալի... ա. 97բ-8բ Մեղեդի անոյշ՝ ի Մաթէոս վարդապետէ («ՄԱԹԷՈՍԻ Ե») – Միայն Բանին Հաւր իմաստնոյ... բ. 98բ-9ա Փոխ է («ԵՐԳՍ ԱՅՍ ՆՈՐ Ե ԳՐԵԱԼ») – Եւ Հայաստան անխախտ կացեալ...

21. 99ա-102բ ԻԷ. Գանձ աղուհացից կիրակէիցն («ԵՐԵՒԱՆԵՑԻՆ») – Երգ յաւերժական, երգեմք բանական...

22. 102բ-4ա ԻԸ. Գանձ Թէոդորոսի եւ Մեռկիւռիոսի ասա՛յ («ԳՐԻԳՈՐ») – Գոհաբանեալըդ Սուրբ Հոգի... ա. 104աբ Մեղեդի անոյշ՝ ի Սրիկ Կոստանդէ – Քաջամարտիկ մեծ զինուորին... բ. 104բ-5ա (խորագիրը՝ արտք. լս-ում) Փ[ոխ] – Խաղաղարար նոր թագաւոր...

23. 105ա-7բ ԻԹ. Միւս շաբաթ աւրն Կիւրղի («ԳԷՈՐԳԱ») – Գովեմք յաղթանակ դըրուատ գովեստիւ...

24. 107բ-9ա Լ. Երրորդ կիրակէին յԱնառակ որդին («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ տիրական...

25. 109ա-11ա ԼԲ. Չորրորդ շաբաթ աւրն Յովհաննու հայրապետին։ Գանձ զհայրապետացն ասա՛, ի ԺԹ. (=ԺԸ.) համարն է՝ Վայել է քոյին։ Չորրորդ կիրակէին առ Մեծատօւնն («ՄԿՐՏԻՉ») – Մեծ ու ահագին խորհուրդ տիրական...

26. 111ա-3ա ԼԳ. Գանձ սրբոց Քառասնիցն՝ ի տէր Մկրտչէ («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ հզաւր անմահից արքայ... ա. 113աբ Տաղ ի սրբոյն Գրիգորէ Նարեկացւոյն («ԳՐԻԳՈՐԻ Ե [Ե]ՐԳՍ ԱՅՍ») – Գունդ սուրբ վըկայից... բ. 113բ-4ա Յորդորակ է («ՔԱՌԱՍՈՒՆՍՆ») – Քրիստոս՝ փառաց թագաւոր, փառաւորեալ ի զուարթնոցն...

27. 114ա-5բ ԼԴ. Հինգերորդ կիրակէ ի Դատօորն («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ խորհուրդ անքըննին...

28. 115բ-8բ ԼԵ. Գանձ սրբոյն Գրիգորի Լուսաւորչին է («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ հըզաւր անմահից արքայ... ա. 118բ Մեղեդի անուշ սրբոյն Գրիգորի Լուսաւ[որչի] – Գրիգորիոսի առաքինի, հըսկող Քրիստոսի... բ. 118բ-9ա Յորդորակ է – Ի յելս արեւուն արեւ ծագեցաւ... գ. 119ա-20ա Յորդորակ պիտանի – Բարձրացիր դշխոյ փառաւք...

29. 120ա-3բ ԼԶ. Վեցեր<ր>որդ կիրակէին գանձ Արեւանեցւո ասա՛։ Զերգ Յաւե[ր]ժականն ասա՛։ Գանձ յարութեան Ղազարու («ԳՐԻԳՈՐԻ Է ՍԱ») – Գերակայ գոյին, սկիզբն ամենայնին... ա. 123բ-4ա Մեղեդի անոյշ, Ղազար («ՍՏԵՓԱՆՆՈՍԻ») – Սըրբոց հրեշտակաց զար[մ]անս հրաշից տեսեալ... բ. 124ա-5ա Յորդորակ պիտանի – Ձայնն այն, որ զաշխարհս արար...

30. 125ա-9ա ԼԷ. Գանձ Ծաղկազարդին («ՀԱՅՑԷ ՍԻՐՈՎ») – Համագոյական Հաւր սահման եւ Բան... ա. 129ա Մեղեդի – Անեղանելիդ Աստուած հրաշալի փառաւք... բ. 129աբ (խորագիրը՝ արտք. լս-ում) Փ[ոխ] – Աստ եբրայեցոց մանկունքն... գ. 129բ-30ա Յորդորակ է – Այսաւր ցնծան արարածք...

31. 130ա-4բ ԼԸ. Գանձ Մեծի Բ.շաբաթի («Ի ՄԱԹԵՈՍԷ [ԽՆԴՐԱՑ ԳՐԻԳՈՐ]») – Ի սկզբան Էին արարեալ զերկին... ա. 134բ-5ա Մեղեդի Բ.շաբթի – Որք ի Տեր Յիսուս... բ. 135աբ (խորագիրը՝ արտք. լս-ում) Փ[ոխ] – Անդ ի մէջ դրախտին... գ. 135բ-6ա [Փոխ] – Բարերար եւ մարդասէր...

32. 136ա-9բ ԼԹ. Գանձ Մեծի երեքշաբաթին ասա՛ եւ զիս յիշեա՛ («Ի ՄԱԹԵՈՍԷ[ԽՆԴՐԱՑ ԳՐԻԳՈՐ]») – Ի կամս Արարչին, խնամաւք Միածնին... ա. 139բ-40ա Մեղեդի Աւագ երեքշաբաթին – Քեզ, ո՛վ Տէր Յիսուս... բ. 140աբ (խորագիրը՝ արտք. լս-ում) Փ[ոխ] – Ահ սարսափելով դողամ... գ. 140բ-1բ Յորդորակ է – Որք ընկալայք ի գործ զքանքար... դ. 141բ-2ա [Փոխ] – Զքո սոսկալի ձայնէտ...

33. 142ա-4ա Խ. Աւագ չորեքշաբաթին («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ անեղին... ա. 144աբ Մեղեդի Մեծի չորեքշաբաթի<ի>ն – Սկիզբըն համայնից արարածոց գոյի... բ. 144բ-5ա (խորագիրը՝ արտք. լս-ում) Փ[ոխ] – Գառն [ան]արատ պատարագ... գ. 145աբ Յորդորակ է այս – Որ վասըն մեր յերկնից յերկիր...

34. 145բ-9ա ԽԱ. Աւագ հինգշաբաթին («ԶՊԱԿԱՍՈՐԴՔ») – Զահեղ, զանքըննին զխորհուրդըն խորին... ա. 149աբ Մեղեդի Մեծի հինգշաբաթին – Փառաց թագաւորն, որով նըստի... բ. 149բ-50ա (խորագիրը՝ արտք. լս-ում) Փ[ոխ] – Լըքեալ լուծանէր մինն ի յընտրեալ...

35. 150ա-3բ ԽԲ. Գանձ Աւագ ուրբաթին («Ի ՄԱԹԷՈՍԷ [ԽՆԴՐԵԱՑ ԳՐԻԳՈՐ]») – Ի յանմարմնական անձանց բանական... ա. 153բ-5ա Տաղ անուշ ի Ներսիսէ («Ա-Ջ») – Անեղ Որդին Հաւր Միածինն... բ. 155ա-6ա Ողբ Աստուածայմաւրն – [Աստուած]ածին սրբուհին ամէնաւրհնեալ... գ. 156ա [Փոխէ զձայնդ] – Ո՛վ Սիմէոն ծերունի...

36. 156բ-8ա ԽԳ. Գանձ թաղման ճրագալուցին («ՄԿՐՏԻՉ») – Մեծ ու ահագին խորհուրդ սոսկալի... ա. 158աբ Մեղեդի անուշ ասա՛ եւ զեղկելիս յիշեա՛յ – Ես ձայն զառիւծուն ասեմ... բ. 158բ Շրջանակ է – Զամուրս իմ քակել կամի... գ. 158բ-9բ Յորդորակ պիտանի է – Այսաւր աւետիս ձեզ, նընջեցելոցդ...

37. 159բ-64ա ԽԴ. Յարութեան Սուրբ Զատկին («ՏԵՐՈՒՆԱԿԱՆ») – Տէ՛ր տէրունական, տուո՛ղ տիրական... ա. 164ա Մեղեդի ասա՛. Տէր իմ, եւ զիս յիշեա՛ – Հաւուն, հաւուն արթընացեալ... բ. 164աբ Տաղ անուշ՝ ի Ներսիսէ («ՆԵՐՍԵՍԻ ԵՐԳ») – Նըստեալ կանայքն ողբային...

38. 164բ-6բ ԽԵ. Գանձ Յարութեան («ՄԿՐՏԻՉ») – Մարդասիրութեամբ Որդիդ Միածին... ա. 166բ-7ա Տաղ անուշ՝ ի Սրիկ Կոստանդէ («ԿՈՍՏԱՆԴԻՆՔ») – Կանանցըն կանխեալ եկին... բ. 167աբ Յորդորակս ի հնոց – Յայնժամ սիրով տիրական...

39. 167բ-70ա ԽԶ. Գանձ Յարութեան («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խորհուրդ հրաւիրման կամաց արարչին... ա. 170աբ Մեղեդի անուշ ասա՛ եւ զիս յիշեա՛ («ՅԱՒԱԳ») – Յարեաւ հաւն այն... բ. 170բ-1ա Յորդորակ պիտանի – [Ց]ընծան այսաւր երկինք...

40. 171ա-3ա ԽԷ. Գանձ Նոր կիրակէին («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ ձայն ուրախալի... ա. 173աբ Տաղ ի Ներսիսէ («ՆԵՐՍԵՍԻ Ե ԲԱՆՍ») – Նոր ծաղիկ պայծառ ցուցաւ... բ. 173բ-4բ [Փոխ] («ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԱՅՈՑ») – Կանայքն արտասաւք լային...

41. 174բ-7ա ԽԸ. Աշխարհամատրեան է («ՄԿՐՏԻՉ») – Մաքրեալ տաճար սուրբ տէրունական... ա. 177աբ Մեղեդի եկեղեցոյ – Քրիստոս եկեալ քահանայապետըն... բ. 177բ-8ա Յորդորակ է – Մայր հաւատոյ սուրբ հարսնարան...

42. 178ա-82ա ԽԹ. Գանձ երեւման սուրբ [գրչի ցանկ, 3բ-4ա, Հմր ԽԹ.՝ Խաչին գանձ՝ ի Մաթ]էոս վարդապետէ («Ի ՄԱԹԷՈՍԵ ԽՆԴՐԵԱՑ ԳՐԻԳՈՐ») – Ի յարփաւորէ, ի գերագոյէ... ա. 182ա-3ա Տաղ Խաչի. անոյշ է – Խաչն ի նախնումն երեւեցաւ... բ. 183աբ [Յորդորակ, ձեռ. 3870, 173ա-4ա] – Աւրհնեալ ես, փայտ սուրբ փրկական...

43. 183բ-6ա Ծ. Գանձ Համբարձմանն Քրիստոսի («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ տաւնիւս ահագին... ա. 186աբ Տաղ Համբարձմանն Քրիստոսի («ԱՆԴՐԻԱՍ») – Այսաւր անդրանիկ Հաւր Միածին Որդին... բ. 186բ Յորդորակ ազնիւ («ՎԱՐԴԱՊԵՏ») – Վեհից թագաւորն այ[ս]աւր առ Հայր մըտանէ...

44. 186բ-9բ ԾԱ. Քարոզ մեծայհրաշ կիրակէին՝ ի Մաթէոս վարդապէտէ («ՄԱԹԷՈՍԻ Է [ԽՆԴՐԵԱՑ ԳՐԻԳՈՐ]») – Միակդ ի յԷից, մինդ անտես յԷից... ա. 189բ-90ա Մեղեդի անուշ նորին ի – Անպարագրելիդ Աստըւած գրեալ ի Կուսէն... բ. 190ա-1ա Յորդորակ է – Որք էք որդիք Հաւրըն լուսոյ...

45. 191ա-3բ ԾԲ. (խորագիրը՝ հետգ-ի ձեռքով) Հոգոյն գալըստ[ե]ան («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ հըզաւր Հոգ[ի Աստուծոյ]... ա. 193բ Տաղ անուշ վասն Հոգւոյն ասա՛յ եւ զիս յիշեա՛յ – Աստանաւր ծագեաց լոյս աւետեաց կենաց... բ. 194աբ Տաղ սքանչայարմար («ՆՎԱԳԵ ՀՈԳՒՈՅՆ ՏԸՎՈՂԻՆ [Ի]ՄԱՍՏ ԲԱՆԻ ԸՆԴ ՁԱՅՆԻ») – Ներհիւսեսցուք քաղցր եղանակ...

46. 194բ-7ա ԾԳ. Գանձ Յովհաննէս Թլգուրանցոյ ասացեալ է այս («ՅՈՎԱՆՆԷՍ») – Յաւէտ իսկապէս ընդ Հաւր միապէս... ա. 197աբ Մեղեդի անոյշ ասա՛յ – Մեծի աւետեաց ահեղ հընչեաց... բ. 197բ Յորդորակ Հոգոյն Սրբոյ է – Հոգին Սուրբ հընչեաց բազմալեզու ազգաց...

47. 197բ-201բ ԾԴ. Գանձ սրբոց Հռփսիմեանցն՝ ի Մխիթար վարդապետէ («ՎԿԱՅԱԿԱՆԱՑ») – Վայելչականաց վայելման փառաց... ա. 201բ-2ա Տաղ ի Ներսիսէ («ԱՌ ՀՌԻՓՍԻՄԵ») – Առաւաւտ լուսոյ արեւելեան ազանց... բ. 202աբ Շրջանիկն է այս («ԿՈՅՍՆ Է») – Կենդանի վըկայք, կոյսք իմաստունք...

48. 202բ-4ա ԾԵ. [Գանձ] Մանկանցն Բեդղահեմի ասա՛ եւ զիս յիշեա՛յ («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խանդաղակաթ սրտիւ տենչալի... ա. 204աբ [Տաղ] – Այսաւր աւետեաց Գաբրիէլ...

49. 204բ-8ա ԾԶ. Գանձ մարգարէիցն՝ ի տէր Մխիթարայ ասաց[եալ] («ԽՈՐՀԸՐԴՈՑՆ») – Խորհուրդ անքննին, խորք, որ չերեւին... ա. 208ա-9ա Տաղ ի Ներսիսէ («ՆԵՐՍԷՍԻ ԵՐԳ») – Նորահրաշ տաւնիւ տեսանողացըն ցընծասցուք... բ. 209ա-10ա Յորդորակ է («Ա-Ք») – Աստուածային խորոցն անճառ...

50. 210ա-4ա ԾԷ. Որդոց եւ թոռանց Լուսաւորչին («ՏԱՒՆԻՑ ԱՍԵԼ») – Տաճար երկնային, տուն քրիստոսային... ա. 214բ-5ա Տաղ սուրբ հայրապետացն («ՀՈՀՆՆՍ ՞») – Հընչմամբ ձայնիւ բերկրանաց... բ. 215ա Յորդորակն է («ՆՎԱ») – Նոր մեծահանդէս տաւնիւ...

51. 215ա-7ա (խորագիրը՝ հետգ-ի ձեռքով) ԾԸ. Գանձ Վարդավառին ասա՛յ եւ զիս՝ Վարդանս, յիշեա՛յ («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ [մեզ յայտնեալ]... ա. 217ա Տաղ ի տէր Ներսիսէ կաթողիկոսէ («ՏԷՐ ՆԵՐՍԷՍԻ Է») – Տէր փառաց այսաւր ի Թաբաւր... բ. 217բ-8ա Յորդորակ է («ՆԷՐՍԷՍԻ ԵՐԳ») – Ներպարունակեալ խորհուրդ լուսոյ... գ. 218աբ Յորդորակն է – Աստանաւր տեսիլ ահեղ... դ. 218բ-9ա Ի Գրիգորէ Նարեկեցոյ է – Գօհար վարդըն վառ առեալ...

52. 219ա-22ա ԾԹ. Գանձ Փոխման Աստուածա­ծնին է («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ հրաշակերպ վեհին... ա. 222աբ Տաղ ի Ներսիսէ – Այսաւր Գաբրիէլ հրեշտակապետն եկեալ... բ. 222բ-3բ [Փոխ] – Անարատ տաճար եւ առագաստ լուսոյ... գ. 223բ յԵրեւանեցոյն ասացեալ – Սուրբ Աստուածածին կուսին...

53. 223բ-5բ Կ. Գանձ Սրբոյ խաչին ի Թլգուրացոյ ասացեալ է («ՅՈՎԱՆՆԷՍ») – Յեդեմական տընկոյն աւրհնութեան... ա. 225բ-6ա Տաղ ի Ներսիսէ («ՆԵՐՍԻՍԻ Է») – Նոր դրախտին եկեղեցոյ... բ. 226ա-7ա Յորդորակ է Խաչին («ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԱՅՈՑ») – Կենաց փայտ տընկեալ ըզքեզ...

54. 227ա-9բ ԿԲ. (խորագիրը՝ հետգ-ի ձեռքով) Գանձ Գեւորքեայ («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խընդահրաւէր մանկունք [Սիոնի]... ա. 229բ-30ա Մեղեդի Գէորգեայ Զաւրավարին – Ի հանդիսական տաւնիս երգելով զերգըս հեշտալի... բ. 230աբ Յորդորակն է – Րամեալ ըզկիրս տանջանաց...

55. 230բ-3ա ԿԳ. Գանձ սրբոց առաքելոցն է («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խորհըրդազգաց քո մարդեղութեանդ... ա. 233բ Մեղեդի առաքելոցն է («ԵՐԳՍ ԱՅՍ Ե ՆԵՐՍԻՍԻ») – Եկայք զուարճացեալ պայծառասցուք... բ. 233բ-5ա Տաղ առաքելոցն՝ ի Ներսիսէ ասա՛յ («Ա-Ք») – Առաքեալք Աստուածորդոյն...

56. 235ա-9ա ԿԴ. Գանձ սրբոց կուսանաց եւ մարտիրոսաց ասա՛ եւ զիս յիշեա՛յ («Ի ՓԱՌՍ ՏԵԱՀՆ») – Ի սկըզբան Էիդ, ի լուսոյ լուսիդ... ա. 239աբ Տաղ ի Ներսիսէ («Ա-Թ») – Արեգակն արդար ըզհուր սիրոյ... բ. 239բ-40ա [Յորդորակ, ձեռ. 473, 238բ-9ա] («Ժ-Ղ») – Ժողով զինուորաց թագաւորին երկնից...

57. 240ա-2բ ԿԵ. Գանձ սրբոց մարտիրոսացն՝ ի Խաչա[տուր վարդապետէ. ձեռ. 2659, 5ա-6բ] («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խոնարհեալ Բանին Աստուծոյ... ա. 242բ-3ա Տաղ մեղեդի անուշ՝ ի Ներսիսէ ոգեալ («Ճ-Ռ») – Ճըշմարիտ վկայք Աստուածորդոյն եղեալք... բ. 243աբ Յորդորակ նորին («Ս-Ք») – Սոսկալի ճըգամբք սուրբ վկայից քոց, Տէ՛ր...

58. 243բ-5ա ԿԶ. Գանձ սրբոց մարտիրոսացն («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ փառաւք զարդարեալ... ա. 245ա-6ա Մեղեդի ի Ներ[սիսէ] («ԲԱՆ [Ի] ՎԿԱՅՍՆ») – Բանիւ աւետաւոր բարառնաբար... բ. 246աբ Յորդորակ պիտանի է («Ի ՆԵՐՍԻՍԷ») – Ի մի յարմարութիւն զոգիս ընտրեալ քոց անդրանկաց...

59. 246բ-8բ ԿԷ. Գանձ հրեշտակապետացն («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ հրաշական... ա. 248բ-9ա Մեղեդի ասա՛ եւ զեղկելիս յիշեա՛, տէր իմ Տիրաւա՛գ («ԳՐԻԳՈՐ») – Գովեստ բերկրանաց քաղցրաձայնեալ երգեմք... բ. 249աբ Յորդորակ («ԶԱՒՐԱՎԱ») – Զաւրք երկնային զըւարթնոց...

60. 249բ-53ա ԿԸ. Բարդողիմէոսի եւ Թադէոսի, Յուդայի եւ Շմաւոնի գանձ («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խորհուրդ անշարժ հա<յ>րաշարժական... ա. 253ա-4ա Տաղ անուշ («ԲԱՐՐԴՈՂԻՄԷՈ») – Բանն, որ ի Հաւրէ ծագեալ... բ. 254աբ Յորդորակ է («ԵԼՈՅՆ ԵՐԳ») – Երկնաւոր լըրտեսք, յերկրաւորացս ընտրեալք...

61. 254բ-6բ Հ. Գանձ սուրբ Յակոբայ («ՄԿՐՏԻՉ») – Մեծահռչակ անուն գովելի... ա. 256բ-7ա Մեղեդի սուրբ Յակոբայ եւ Մարուգէի («ՄԱԹԵՈՍԻ Ե») – Մեծի հանդիսի աւուրս առ քեզ պաղատիմք... բ. 257ա-8ա Յորդորակ նորին ի նոյն («ՎԱՐԴԱՊԵՏԻՆ») – Վարժից հանուրց եկեղեցեաց...

62. 258ա-61ա ՀԱ. Դաւթի եւ Յակոբայ գանձ՝ ի Խաչատրէ։ Եւ զգծողս յիշեա՛յ («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խորք անքըննին, անճառ անհասին... ա. 261աբ Տաղ Դաւթի՝ ի Ներսիսէ – Որ ըզԴաւիթ յԵսէածին... բ. 261բ-2ա Յորդորակ սրբոյն Յակոբայ («ՅՈՀԱՆՆԵՍԻ Ե») – Յակովբոս ընտրեալ վկայ, որդի Յովսեփայ...

63. 262ա-4ա ՀԲ. Գանձ Ստեփանոսի Նախա­վկային («ՄԿՐՏԻՉ») – Մեծ, ահաւոր, անմահ թագաւոր... ա. 264բ-5ա Տաղ անուշ եւ ընտիր Ստեփանոսի վկային («Ի ՍՏԵՓԱՆՆՈՍ») – Ի խաչին տընկեալ որթոյն... բ. 265ա-6ա Յորդորակ Ստեփանոսի Նախավկային է այս («Ի ՆԵՐՍԻՍԵ ԿԱԹՈՂԻԿՈՍԷ») – Ի գաւազանէն Եսեայ ստեղնեալ Ստեփաննոս...

64. 266ա-70ա ՀԳ. Գանձ Պետրոսի եւ Պաւղոսի առաքելոցն ասա՛ եւ զՍարգիս յիշեա՛յ, Տէ՛ր իմ («ՍԱՐԳԻՍ ԳՐԻՉ») – Սուրբ Երրորդութիւն ստեղծող... ա. 270ա Մեղեդի առաքելոցն Պետրոսի եւ Պաւղոսի («ԳՈ[ՎԵՍՏ]») – Գլուխ եկեղեցոյ եւ վէմ հիմն անշարժելի... բ. 270ա-1ա [Փոխ] («ԱՌԱՔԵԼՈՅՆ ՊԵՏՐՈՍԻ») – Այսաւր ցնծացէք, եղբարք...

65. 271ա-5ա ՀԴ. Գանձ սրբոյն Յոհաննու եւ Յակոբայ՝ որդոց Որոտման։ Եւ զիս յիշեա՛յ («ՄԱԹԷՈՍԻ Ե ՍԱ») – Միածին Բանին, ծընունդն անեղին... ա. 275աբ Տաղ որդոց Որոտման – Որդիքն Որոտման, որք ի վերուստ որոտացին... բ. 276աբ Յորդորակ պիտանի եւ անուշ է («ՆԵՐՍԷՍԻ ԵՐԳ») – Նոր լոյս յարփենոյն վառեալ որդիքն Որոտման...

66. 276բ-9ա ՀԵ. (խորագիրը՝ հետգ-ի ձեռքով) Գանձ Բարսեղի («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խաչաբարձ արհիպանծալի... ա. 279աբ Նորին /// ասացեալ ի Բարսեղ («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խոնարհիմք այսաւր մաղթողական ձայնիւ... բ. 279բ Յորդորակ է անուշ («ՎԱՐԴԱՊԵՏԻ») – Վանիչ ներհակին Յուլիանեայ չարին...

67. 279բ-82ա ՀԶ. Գանձ ձեռնադրութեան ի տէր Մխիթարայ («ՄԽԻԹԱՐ») – Մինդ ի յերից անձանց... ա. 282աբ [Տաղ աւծման քահանայից] – Ո՛վ անմահ հաց կենաց...

68. 283աբ Երգ ի վերայ գերեզմանի ասա՛յ («ՎԱՐԴԱՊԵՏԻՆ Է») – Վերջի այներեկ աւուրն եւ համառաւտին...

69. 283բ-4բ [Երգ հսկման գիշերոյ. գրչի ցանկ, ՁԲ., 5ա] («ՀԱՅՐԱՊԵՏ ԷՐԵՑՍ Ի») – Հայր [անըսկիզբն եւ գըթածական]...

70. 284բ Արձակման առաւաւտու ժամին է – Ճանապարհ բարի Քրիստո՛ս... ա. 285ա [Յորդորակ, ձեռ. 473, 160բ-1ա] – Բայց ի միաշաբաթին լուսանալն առաւաւտին...

Ծնթ. 229բ, 259ա արտք. լս-ներում կայ գրչի 1ական բնա­գրային լրացում։

Բոլոր այն միաւորների դէպքում, որտեղ լրացման օժանդակ աղբիւր չի նշուել, օգտագործուել է տպագիրը. տե՛ս Մատենագիրք հայոց, հտ. ԺԳ., Գանձարան, Գիրք Ա., Անթիլիաս-Լիբանան, 2008։ Մատենագիրք հայոց, հտ. ԺԴ., Գանձարան, Գիրք Բ., Անթիլիաս-Լիբանան, 2008։

Էջահամարներից յետոյ դրուած գլխահամարները գրուած են գրչի կամ հետգ-ի ձեռքով՝ մասամբ ըստ գրչի ցանկի։ Ձեռագրում չկան ցանկի ԾԸ. («Տաղ սրբոյ տապանակին»), ԿԸ. («Ոսկեբերանին տաղ, Անաւարզեցի»), ՀԷ. («Վասն աւրհնութեան նորակերտ գրոցս, գանձ Այրիվանեցի»), ՀԸ. (Նորին եւ այլ երգ ի նոյն խորհուրդ), ՀԹ. (Նորին եւ այլ երգ վասն պատկերաց սրբոց), Ձ. («Յիշատակարան նորին») միաւորները։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՆԱԽԱԳԱՂԱՓԱՐ ՕՐԻՆԱԿԻ

Տե՛ս 43ա, 77բ, 266ա խորագրերը։

Ծնթ. 77բ-9բ, 266ա-70ա նոյն գրիչ-հեղինակների գանձերի աւելի վաղ կիրառութիւններ կան. տե՛ս Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ, աշխ.՝ հ. Ս. վրդ. Ճեմճեմեանի, հտ. Ե., Վենետիկ, 1995, ձեռ. 382, Հմր 761, էջ 295, 298 (Հմր 14), 306 (Հմր 65) (նշեալ ձեռ-ը գրուել է 1394 թ.)։ 43ա Անդրէաս վրդ.ի գանձի խորագիր-յիշատակարանում նշուած Սարգիսը հաւանաբար 266ա յիշատակարանի նոյնանուն հեղինակ-գրիչն է։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

5ա Ո՛վ եղբայր, քեզ երանի՜, որ հանդիպիս / այսմ պայծառ բուրաստանիս։ / Յիշել մաղթեմ, յորժամ ցնծաս / գոչել զայս բանքս առ պատշաճիս, / երկրածնաց նահատակացս եւ տէրունիս, զոր կայ տառիս, / եւ ինձ լիցի մասն ի սմին. ամէն։

223բ Ո՛վ տէր իմ Տիրաւագ, զայս երգեա՛յ եւ մեղուցեալ զգրչակս յիշեա՛յ։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Ա., էջ 417, Հմր 446.բ.։

285բ Փա՜ռք ամենասուրբ Երրորդութեանն՝ Հաւր եւ Որդ[ո]յ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ անզրաւ յաւիտենից յաւիտեանս. ամէն։ Ի թվին ՊՁ. (1431) ես Մանուէլ աբեղա եւ եղբարս իմ տէր Տիրաւագ ստացաք ըզԳանձարանս ի հալալ յընչից մերոց՝ ի վայելումն անձին եւ յիշատակ հոգւոց մերոց եւ ծնողաց, եւ ամենայն արեան մերձաւորաց։ Արդ, աղաչեմք զամենեսեան, որք հանդիպիք սմա տեսութեամբ կամ աւրինակելով, յիշեցէ՛ք ի մաքրագործ յաղաւթս ձեր զվերոյգրեալսդ, եւ դուք յիշեալ լիջիք ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ. եւ նմա փառք յաւիտեանս. ամէն։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Ա., էջ 417, Հմր 446.ա.։

Տե՛ս նաեւ՝ 248բ, խորագիր։ Գրչական աղերսներ կան 42բ, 61ա, 136ա, 158ա, 164ա, 170ա, 193բ, 202բ, 235ա, 258ա, 271ա էջերի խորագրերում, որոնք գուցէ նախագաղափար օրինակից են առնուել։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 1ա (1534 թ., անարուեստ բոլորգիր) Տիրաւաքին, Անի քուրիկ։ Թվին ՋՃՁԳ. (1534) էր, ուրում դուս/// /// իմ /// փառք ///

2. 285բ (1535 թ., անարուեստ բոլորգիր) [Աւր]հնեցինք զտէր Տիրաւաքն [թ]վականիս հայոց ՋՁԴ. (1535), /// Տանուտէր Կշիռն, /// Խաչվերացին տա[ւ]նն, /// ամիս Թ. էր Հոռ[իի] ///, [Սեպ]տեմբեր ամիսն ԺԲ. էր։ զՏ[իրաւ]ա/// ///ացմայ հոծ ալեացս զաղտ[եղ]ացեալս ///ցանաւք։ Ով ս/// (մի քանի բառ՝ ջնջուած, անընթեռնելի) Աստուած ձեզ ///

3. 1ա (ԺԶ. դ., անարուեստ բոլորգիր) Աստուած ողորմի ասէք Միկիտին, իմ Գուլոմին, իմ Գուլոմին տղան։

4. 1ա (ԺԶ. դ., կցագիր) Պետրոս (սրա դիմաց՝ արտք. լս-ում, աջից ձախ գրութեամբ արաբատառ) ՝ Պետրոս վարդապետ։

5. (ԺԶ. դ., բոլորգիր) տե՛ս՝ 215ա խորագիր։

6. 109ա (1663 թ., նոտրգիր, վեր. լս.) Թվին ՌՃԺԲ. (1663)։

1ա Թվին ՌՃ/// (հաւանաբար 109ա յիշատակարանի կիսատ մնացած տարբերակ է)։

7. 1բ (ԺԸ. դ., անարուեստ նոտրգիր) Զվերջին իշա[տա]կարանս իշեցէ՛ք զՄարիանն, որ շատ աշխատութեամբ ազատեաց զԳանձարանս։ Ով հանդի[պ]իք սմայ, մէկ բերան ողորմի ասացէ՛ք, Աստուած ձեզ իշէ. ամէ[ն], իւր գալըստա[ն]։ |2ա| (ստ. լս-ում) զՄարիանն իշայ եւ զ[Պապ՞]ումն. ամէն։ Հա՛յր [մեր, որ] երկինս։

ՆՇՈՒՄ՝ 1ա «ՊՁ. 1431 Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ «Այ կին, կովն ջուրաւրհնէքն անցանի, ի Դ. աւր ծնի», «ասա եարա», «ես ասացի զարմանլ է ապա զի թ///ս գրեցեալ է։ Ով որ կարդաս լաւ», «ա-ե», «աս» (բազմիցս), «սթ», «նայեաց արօք», «ղուսում», 1բ՝ «Այնճառ Միածին Հայր<ն>տ երկայաւորի է ընդրալդ ի երկի/// սուրբ Աբ՛՛ սուրբ քրոբէ Մարմայի է։ Ժ. Ժ. սուրբ Աբ՛՛ կենաց բարեխաւս, առիւ վերընթաց կամ[աւ]որ ժառանգ», 2ա՝ «Զոր ի շնորհ», 5ա՝ «Ո՛վ եղ», «Ո Ե.», 8դ՝ «մաց զնա ընտրելով», 20ա՝ «Ես Տէր», 53ա՝ արաբատառ՝ «Պետրոս վարդապետ նորին մեծութիւն, վակֆ անող, վակֆ, զարմանք» եւլն, 135բ՝ հանգուցագիր-թռչնագիր՝ «Ի» (երկիցս), 136ա՝ «Յ»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 1ա՝ բուսական նախշ, 123բ, 124ա՝ թռչուն։

 

 

3556

ՄԱՇՏՈՑ ՁԵՌԱՑ, ԳԱՆՁԱՐԱՆ

ՍՈՒՐԲ ՆՇԱՆ (ՄԱՒԸՌԿԱՅ ԳԱՒԱՌ) ՊՂ. – 1441

ԵՐԶՆԿԱ ՊՂԸ. – 1449

ԳՐԻՉ՝ Սարգիս սրկ. (ապա՝ երէց)։ ՍՏԱՑՈՂ՝ տէր Գրիգորիս (Ա.)։

ԹԵՐԹ՝ 213+2 (թ. 1՝ երկիցս). չգրուած՝ 1զ։ ՊՐԱԿ՝ Ա-[ԺԸ]×12 (ԺԴ 8, ԺԶ 11)+4։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,2×14։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն՝ թ. 2-110ա, 111բ, 112բ-65բ, թ. 183-213 (12,5×9,5), երկսիւն՝ 1զ-ե, 110բ-1ա, 112ա, թ. 166-82 (12,5×9,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 92ա)։ ՏՈՂ՝ 19 (1դ-185բ), 17 (թ. 186-212)։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ. Ա. աստառը՝ կանաչ, Բ. լրացման աստառը՝ սպիտակ եւ կապոյտ վանդակազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Ղուկասու։ Ժ. դ.։ ԱԲ+Գ, ԱԲ՝ ստացուած մէկ ամբողջական թերթի վեր. եզրահատումով (բնագիրը՝ կտրած) եւ ընդերկայնակի ծալումով, Գ.՝ ստացուած Ա. պտռկ-պհպ-ի ստ. եզրահատումով (բնագիրը՝ կտրած) եւ ընդերկայնակի մէկ սեան հատումով։ Մագաղաթ ԱԲ զոյգ թերթերի բացուածքը 17,2×20. երկսիւն (7,5×15,7). Գ.՝ 17×12,7. միասիւն (12,7×7). բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ Բա). տող՝ ԱԲ՝ 7, Գ՝ 11 (սկզբնական վիճակը՝ 39,2×26,5, երկսիւն (22×15,7), տող՝ 20): Լուսանցազարդ՝ Յիսուս Քրիստոս՝ Գա։ Գոյներ՝ կանաչ, դեղին, վարդագոյն, կարմիր, շագանակագոյն։ Լս-զարդի աջ եւ ձախ կողմերում բնագրին վերաբերող ծիսական ցուցումներ՝ Գա՝ «Զկիր[ակի] առօաւտ», «Առաւաւտ. զՏէր»։ Կարդալ. Բբ, Գբ, Աա, Գա, Աբ, Բա՝ «/// [պատ]ճառանաւք յարկարեն զաղաւթս... եւ շարժմունք մեծա///» (Ի. 47 – ԻԱ. 11)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 2ա։ Լս-ային՝ Խաչելութիւն՝ 152ա («Սայ է թագաւոր հրէից»), 204ա, ծառ (Մուտք յԵրուսաղէմ)՝ 192բ։ Լուսանցազարդ՝ բուսական, բուսաթռչնային, սափոր՝ 75ա, տաճար՝ 137բ, 190բ։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր՝ 87ա, 141բ, մարդադէմ՝ 81բ։ Գոյներ՝ կարմիր, վարդագոյն, շագանակագոյն։

Տե՛ս Ա. Գէորգեան, Անանուն հայ մանրանկարիչներ, մատենագիտութիւն, Թ-ԺԷ. դդ., Գահիրէ, 2005, էջ 182։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, ճաք­ճքած, անկիւններից, մէջքի վեր. եւ ստ. եզրերը թափուած, մէջքի եւ կազմի միացման վեր. եզրերը իրարից անջատ. Ա. փեղկին անցքեր, 2ական կապիչներն ու փայտէ գամերն ընկած, պահպանուել են գամերի հիմքերը, դռնակը ճաքճքած, դէպի ետ ծալուած, վեր. եւ ստ. եզրերը՝ թափուած, այրուածքի հետքերով, աստառը մասամբ կեղտոտուած, դռնակինը՝ մասամբ մաշուած, պատռուած. պտռկ-պհպ-ները՝ մասամբ դեղնած, գունափոխ, եզրերը՝ սեւացած, Ա. փեղկը՝ ստ. հիմքից հեռացած, կարը՝ թուլացած. լուսանցակողերի կարմիրը՝ գրեթէ գունաթափ, սեւացած. թերթ­եզերքը՝ մաշուած, տեղ-տեղ մանր պատռուածքներ, եզրերը՝ սեւացած, խոնաւութեան դեղին եւ այլ կեղտաբծերով, թերթման անկիւններում՝ մատնահետքեր, հիմքը ամրացած փոշուց մասամբ սեւացած, թերթերին զանազան բծեր, խոնաւութիւնից լղոզուած թանաքի հետքեր (1դ-զ եւլն), վեր. եզրերում բորբոսի հետքեր, տեղ-տեղ այրուածի հետքեր (թ. 96-7), ցեցի եւ այլ անցքեր (թ. 1-4, 27, 34-48, 135). որոշ թերթեր՝ ստ. հիմքից, որոշ թերթեր՝ վեր. հիմքի կէսից աւելիով անջատ (թ. 4-5, 11, 21-4, 33-5, 47, 71, 198, 209), թ. 10-1, 22-3, 46-7, 70-1, 106-7 իրարից հեռացած. ընդմէջ թ. 181-2ի 1 թերթ կտրած-հանած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2ա-181բ [Մաշտոց]

– 1դ-ե Կամաւն Աստուծոյ այս, ինչ որ կա ի Մաշթոցս – Ա. Կանոն մկրտութիւն... Լ. Կանոն Իւղաբերից Աւե[տարանաց]։

1. 2ա-13բ [Ա.] Կանոն մկրտութիւն առնել – Տէ՛ր Աստուած մեր, Աստուա՛ծ բարերար...

2. 13բ-20ա [Բ.] Կանոն պըսակ դն[ել]ոյ – Սաղմոս. Տէր ի զաւրութեան։ Ընթերցուած ի Ծընընդոց. Եւ ասաց Աստուած. Արասցուք մարդ ըստ պատկերի մերում...

– 20ա-1ա Եւ յաւուր եւթներ<ր>որդի վերացուցանէ քահանայ զթագն – Սաղմոս. Բղխեսցէ սիրտ իմ զպատգամս բարի... Աւետարան ըստ Յովաննու. Եւ յաւուրն երրորդի հարսանիք էին ի Կանայ...

3. 21բ-5ա Գ. Կանոն հաղորդ տալոյ – Ասեն զԱնբիծսն։ Աւրհնութիւն. Ի նեղութեան։ Շարական. Ի վերանալ յինէն... եւ ասէ զաղաւթս զայս. Տէ՛ր ամենայկալ, ամենագոյթ...

4. 25բ-40բ Դ. Կանոն համաւրէն ամենայն ննջեցելոց – Ասեն սաղմոս. Երկինք պատմեն զփառս... [Աղաւթք]. Աստուած յաւիտենական, անըսկիզբն, անեղ...

35բ գրչից, ստ. լս-ում՝ «Աշխարհաթաղ առնել եւ զեղկելի գրիչս |36ա| յիշել ի Տէր եւ Աստուած զձեզ յիշէ»։

5. 40բ-5ա Ե. Եւ առաւաւտուն – Երթան ի գերեզմանն եւ ասեն սաղմոս. Եղիցին ականջ ի խորոց։ Պաւղոսի առաքելոյն ի Թէսաղոնիկէոց թխ[թոյն]. [Ա]յլ մեք պարտիմք գոհանալ...

6. 45ա-9բ Զ. Կանոն եւթն աւուրն եւ ԺԵ. աւուրն, եւ ամսոյն, եւ տարէլըցացն – Գան ի գերեզման ննջեցելոցն եւ ասեն սաղմոս. Եղիցի ականջաց... Ընթերցուած յԵսայեա մարգարէէ. Այսպէս ասէ Տէր. Քաջալերացարո՛ւք եւ տեսէ՛ք...

7. 49բ-58բ Զ. Կանոն յորժամ տըղա վաղճանի – Ասեն սաղմոս ԻԴ.՝ Առ քեզ, Տէ՛ր, համբարձ[ի]։ Առ քեզ, Տէ՛ր, կարդացի... եւ ասէ զաղաւթս զայս. Սուրբ ես, Տէ՛ր Աստուած մեր...

ա. 50բ-1ա Ի վարդապետութեան սրբոյն Գրիգորի Լուսաւորչին ասացեալ է – Եթէ մեք, որ կենդանիքս մնացեալ իցեմք...

բ. 52բ-3ա Ի վարդապետութեան սրբոյն Գրիգորի – Ամենեքեան, որ տեսանիցեն զարդարն...

գ. 53ա Պատգամք այլուստ – Արդ, երանելիք էք դուք, որ էքդ յարդարութեան...

դ. 55ա Պատգամ այլուստ – Արդ եւ դուք մանկունք էք...

8. 59ա-61ա Է. Եւ ապա յերկրորդումն աւուր – Գան ի գերեզմանն եւ ասեն սաղմոս. Եղիցի անուն Տեառն աւրհնեալ յայս։ Ընթերցուած յԱռակաց. Արդարն, եթէ հասցէ...

9. 61բ-6ա [Ը.] Կանոն ոգէհանգիստ առնելոյ – Ասեն սաղմոս ի թիւ. Երանի՜, որում թողութիւն... եւ ասէ զաղաւթս զայս. Տէ՛ր բարերար, որ դա[տա]ւորդ ես կենդանեաց...

10. 66ա-8ա Թ. Աւրհնութիւն հատի պատարագի – Գոհանամք եւ փառաւորեմք զքեզ, Տէ՛ր Աստուած մեր...

11. 68ա-74բ Ժ. [Կ]անոն տեառնական աւրհնելոյ – Ածեն զնուիրեալն ի դուռն եկեղեցոյն... եւ ասէ զաղաւթս զայս. Աւրհնեա՛լ ես, Տէ՛ր Աստուած ողորմութեամբ քո...

12.74բ-5ա ԺԱ. Կանոն գառն աւրհնելոյ Զատկի եւ Վարդավառի – Ասի սաղմոս. Զողջակէզս խոյոց... եւ ասէ զաղաւթս զայս. Տէ՛ր տաւնից եւ Աստուա՛ծ ամենայն ուխտից...

13. 75ա-87ա ԺԲ. [Կ]անոն Ջուր աւրհնելոյ – Ընթերցուած ի Չորրորդ Թագաւորութեան[ց]. Եւ ասեն արք քաղաքին ցԵղիսէէ...

– 78բ-86բ Աւրհնութիւն ջրոյ, զոր ասացեալ է Բարսղի Կեսարացու – Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ յամենայնի, հըզաւր եւ սքանչելագործ...

14. 87ա-96ա ԺԳ. Կանոն ապաշխարող առնելոյ – Երթայ քահանայն ի դուռն եկեղեցոյն... Ընթերցուած յԵսայեա մարգարէէ. Լուացարո՛ւք, սրբեցարո՛ւք...

15. 96ա-104բ ԺԴ. Կանոն Մեծի հինգշաբաթի զապաշխարողսն արձակել – Ժողովին ի դուռն եկեղեցոյն եւ ասեն սաղմոս... Ընթերցուած յԵսայեա մարգարէ[է]. Հոգի Տեառն ի վերայ իմ...

– 99ա-100բ Եւ աղաւթք ապաշխարութեան, զոր ասացեալ է Բարսղի եպիսկոպոսի Կեսարու – Տէ՛ր Աստուած՝ Հա՛յր ամենակալ, արարիչ երկնի եւ երկրի, որ յակնարկեալ...

16. 105աբ ԺԵ. Կանոն հանդերձեղէն, սպաս աւրհնելոյ – Տանին յեկեղեցին, սարկաւագն ունելով ի վերայ բազկացն... եւ ասէ զաղաւթս զայս. Տէ՛ր Աստուած բարձրեալ, որ զգեցուցեր զեկեղեցի քո...

17. 105բ-6ա ԺԶ. Կանոն սկի եւ մաղըզման աւրհնել – Տանին յեկեղեցին եւ լուանան նախ ջրով եւ ապա գինով... եւ ասեն զաղաւթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած մեր, որ ետուր զնիւթս զայս...

18. 106ա-8ա ԺԷ. Կանոն նորակերտ գիրք աւրհնելոյ – Տանին յեկեղեցին եւ հանեն ի բեմբն... Ընթերցուածս յԵսայեայ մարգարէէ. Իբրեւ զի գեղեցիկ են...

19. 108ա-11ա ԺԸ. Կանոն խաչալուայ առնելոյ – Սաղմոս. Նշանեցաւ։ Ընթերցուած ի Չորրորդ Թագաւ[որութեանց]. Եւ ասեն արք քաղաքին ցԵղիսէէ...

20. 111ա ԺԹ. Կանոն խունկ աւրհնելոյ – Ի վեր ունի քահանայն եւ ասէ զաղաւթս զայս. Ամենակա՛լ Տէր, որ ընկալար...

21. 111բ-4ա [Ի.] Կանոն ձեռնադրութիւն առնել աւագ սարկաւագացն – Սաղմոս ԺԳ.՝ Տէ՛ր, ով կացէ... եւ ասեն զաղաւթս զայս. Աստուածային եւ երկնաւոր շնորհքն, որ միշտ լնու ըզպետս...

22. 114ա-7ա ԺԹ. Կանոն զարմըտիս, սերմանեաց եւ զշեղջ, եւ զհընձան աւրհնելոյ – Սաղմոս, կըցորդ. Հովիտք բազում ար[ասցեն]։ Ընթերցուած յԱռակաց. Պատուեա՛ զՏէր ի քոյոց արդար վաստակոց...

23. 117աբ ԻԱ. Կանոն վասն երաշտի – Սաղմոս. Աստուա՛ծ, ողորմեա... եւ ասէ զաղաւթս զայս. Տէ՛ր Աստուած, որ յաղագս առ քեզ...

24. 117բ-8ա ԻԱ., ԻԲ. Աղաւթք, որ պեղծ կերակուր կերեալ են – Տէ՛ր Աստուած մեր, որ ի սուրբս հանգուցեալ ես...

25. 118աբ ԻԲ., ԻԳ. Աղաւթք, որ կերակուր միայն պղծի – Տէ՛ր Աստուած մեր, որ գլխոյ առաքելոյն Պետրոսի...

26. 118բ-9ա ԻԴ. Աղաւթք ի վերայ երդմնայհարաց – Աստուա՛ծ, որ զմարդոյ բնութիւն գիտես տկար...

27. 119ա-31բ Կանոն Մեծի հինգշաբաթի Ոտնալուային, ըստ ասաց Յիսուս, թէ. Աւրինակ մի ետու ձեզ։ Զոր արարեալ է տեառն Եփրեմի Խորին Ասորոյ, զոր թարգմանեաց սուրբ դիտապետն Հայոց Մեծաց Գրիգորիոս – Ի տասներրորդ ժամու զկնի կատարման պատարագին ժողովին ի գաւիթս եկեղեցոյն... եւ ասէ եպիսկո- պոսն զաղաւթս զայս. Փառաւորեմք զքեզ, Տէ՛ր մեր...

28. 131բ-7ա Քարոզ պատուիրանին, զոր քահանայն զեկուցանէ ժողովրդեանն նախքան զսկիզբն ժողովրդեան – Առեալ զԱւետարանն ի ձեռս իւր եւ կառկառեալ զբազուկս՝ կարդայ զաղաւթս զայս. Լուար[ո՛ւք] ինձ, որդեա՛կք իմ...

29. 137ա-41բ Կանոն նաւակատեաց եկեղեցոյ եւ զշարժեալ սեղան հաստատեն, որ պղծեալ է յանաւրինաց – Մտանէ եպիսկոպոսն քահանայիւքն... եւ ասէ զայս զաղաւթս եպիսկոպոսն. Որ ընդունողդ ես աղաւթից ժողովրդեան...

30. 141բ-51բ Եւ այս է պղծեալ տաճարին – Եւ ապա զհանդերձսն սրբութեան առաջի եդեալ ասեն սաղմոս ողբաձայն որպէս ի դիմաց եկեղեցոյն. Ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ, ըստ մեծի։ Ընթերցուած յԵսայիայ մարգարէէ. Հակառակորդքն մեր նեղեցին զմեզ...

31. 151բ-66ա Կանոն խաչ աւրհնելոյ – Բերեն յեկեղեցին առաջի սուրբ սեղանոյն... Ընթերցուած յԱռակաց. Երանեալ է, որ եգիտ...

Գրչից ստ. լս-ում՝ 153բ՝ «Խաչաւրհնեա։ Եւ զախմար գըրչակս |154ա| յիշել ի Տէր, եւ Աստուած զձեզ յիշէ», 163բ՝ «Խաչաւրհնէք։ Զեղկելի գրիչս յիշեա՛ |164ա| եւ Աստուած զձեզ յիշէ. ամէն»։

32. 166ա-81բ [Աւետարանք Իւղաբերից, Բժշկութեան]

ա. 166ա-7բ Իւղաբերից Աւետարան ըստ Մաթէոս[ի, ԻԸ. 1-20] – Եւ յերեկոյի շաբաթուն, յորում լուսանայր միաշաբաթին...

բ. 167բ-8բ Աւետարան ըստ Մաթէոսի [ԺԵ. 21-31] – Եւ ելեալ անտի Յիսուսի...

168բ ստ. լս-ում գրչից՝ «Հանգըստեան Աւետարանն յԱշխարհա|169ա|թաղ գի՛տ, կարդա՛յ եւ զիս զեղկելիս յիշեա՛»։

գ. 168բ-70ա Աւետարան ըստ Մարկոսի [ԺԵ. 42-ԺԶ. 8] – Եւ իբրեւ երեկոյ եղեւ, քանզի ուրբաթ էր...

դ. 170ա-1ա Աւետարան Մարկոս [Ե. 21-34] – Եւ իբրեւ անց Յիսուս միւսանգամ յայնկողմ...

170բ ստ. լս-ում գրչից՝ «Ո՛վ եղբար, զՀանգըստեան յԱշխարհաթաղ կարդա՛յ, քան Աւետ[արա]ն»։

ե. 171ա-2ա Աւետարան ըստ Ղուկաս[ու, ԻԳ. 50-ԻԴ. 12] – Եւ ահա այր մի՝ անուն Յովսէփ...

զ. 172ա-3ա Աւետարան Բժշկութեան ըստ Ղուկասու [Ե. 17-26] – Եւ [ե]ղեւ ի միում յաւուրց...

172բ ստ. լս-ում գրչից՝ «Ո՛վ հարազատ եղբարք իմ, զՀանգըստեան Աւետարան |173ա| ի յԱշխարհաթաղ գի՛տ ու կարդա՛յ, քանզի ԻԴ. (24) գլխոյն կայ, զում որ կամիս»։

է. 173ա-5ա Աւետարան ըստ Յովհա[ննու, ԺԹ. 38-Ի. 18] – Յետ այսորիկ աղաչեաց զՊեղատոս...

ը. 175ա-6ա Աւետարան ըստ Յոհաննու, Բժշկութեան [Դ. 43-54] – Եւ յետ երկուց աւուրց ել անտի...

թ. 176ա-81բ Հանգիստ Յովհաննու առաքելոյ աւետարանչի – [Է]ր ընդ եղբարսն...

Տե՛ս Մայր Մաշտոց, հտ. Ա., Գիրք Ա., աշխ. Գէորգ Տէր-Վարդանեանի, Ս. Էջմիածին, 2012։

Բ. 183ա-212ա [Գանձարան]

1. 183ա-6ա Գանձ մեռելի ի Մանուէլէ ասացեալ («ՄԱՆՎԵԼՍ») – Մինդ ի յԷէն, Բանդ ի սկզբանէ... ա. 186ա-8ա Ողբ ննջեցելոցն – [Ո]՛վ քահանայք եւ վարդապետք աստուածաբան...

2. 188ա-90բ Գանձ Ծնընդեան («ՄԿՐՏԻՉ») – Մաքուր եւ անբիծ սուրբ Աստուածածին...

3. 190բ-2բ Գանձ Տեառնընդառաջին («ՄԿՐՏԻՉ») – Միասնական Սուրբ Երրորդութիւն...

4. 192բ-5ա Գանձ Ծաղկազարդին («ՀԱՅՑԷ Ս») – Համագոյական Հաւր սահման եւ Բան...

5. 195ա-7բ Գանձ Յարութեան («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ ձայն ուրախալի...

6. 197բ-200ա Գանձ Նոր կիրակէի («ԱԿԱՆ») – Արդ, լուսաւորեա՛յ, արդ, փառաւորեա՛յ...

7. 200ա-2ա Գանձ Այլակերպութեան («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ մեզ յայտնեալ...

8. 202ա-4ա Գանձ սուրբ Աստուածածնին («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ հրաշակերտ վեհ Էին...

9. 204ա-7ա Գանձ Սուրբ խաչին («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ ակըն պատուական...

10. 207ա-9բ Գանձ կիրակմտիցն ասա՛յ («ԳՐԻԳՈՐ») – Գերամբարձ Աստուած, գովեալդ ի զաւրաց...

11. 209բ-12ա Գանձ հսկման գիշերոյ կիր[ակէի] («ԳՐԻԳՈՐԵ») – Գերանճառ արփի...

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1բ Տըկարացեալ անձինս իմոյ, Տէ՛ր իմ Յիսուս Քրիստոս, |1գ| աւգնեա՛ ինձ, Աստուա՛ծ Սուրբ Հոգի, եւ աջողեա՛ զսկսեալս ի բարի եւ յաւարտումն բարութեան հասո՛ւ եւ տո՛ւր զաւրութիւն։

31բ (ստ. լս.) Ո՛վ եղբայր, զեղկելի գրչակս |32ա| յիշեա՛, որ դառն մեղաւք խոցեալ կամ ի սատանայէ։

38բ (ստ. լս.) Տէր Յովանէս պանծալի / եւ ամենայն շնորհիւ ի լի / զգըրկո|39ա|ւնքս քեզ գրեցի, / մի՛ մոռանար զախմար գրիչս յաղաւթի։

48բ (աղերս՝ խորագրում) Շարական ննջեցելոց ասա՛յ եւ զիս յիշեա՛։

61ա Քրիստո՛ս Աստուած, սուրբ թաղմամբըդ եւ յարութեամբդ ողորմեա՛ ստացողի սուրբ գրոցս տէր Գրիգորիսի, եւ ծնողաց նորա Հազրպետի, եւ մաւր նորին Հըռեփսիմի. եւ ինձ՝ մեղապարտ գծողկանս Սարգսիս սարկաւագի, եւ Աստուած զձեզ յիշէ. ամէն։

123բ (ստ. լս.) Ա՛ւխ, թէ լինէր բազում յանցանաց իմոց թողութիւն, |124ա| որ դառն խոցաւք խոցոտեալ եմ եւ վիրաւոր, կամ ի մեղաց իմոց, ո՛վ եղբայրք։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Ա., էջ 520, Հմր 586.բ.։

134բ (ստ. լս.) Ա՛ւխ, եղբա՛րք, զեղկելի գրչակս յիշեցէ՛ք, որ խիստ վիրաւոր կամ յաշխարհիս, որ չունիմ |135ա| ի յաշխարհէս ինձ աւգնական՝ ո՛չ հայրիկ, ’ւ ո՛չ մարիկ, ’ւ ոչ եղբայրիկ, ես միայն եմ մնացեալ, քան զթուփ ի դարն։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Ա., էջ 520, Հմր 586.գ.։

150բ (ստ. լս.) Ո՛վ տէր Յովաննէս, եղբա՛յր բարի, / սրտիս ումեկ իմ սիրելի, / պայծառ ջահ անշիջելի, / |151ա| գեղ պատկերիդ ես ցանկայի / եւ աղաւթիցդ փափաքի, / որ զիս յիշես ի պատարագի։ |151բ| Բոլոր սրտիւ Տէր ողորմի, / քանզի մեղաւք շաղախեցի, / զհոգիս մաքուր |152ա| սեւացուցի, / դարձեալ ձայնեմ ողորմելի / եւ հառաչեմ արտասուալի։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Ա., էջ 520, Հմր 586.դ.։

181բ Փա՜ռք անեղ արա[ր]չագործ աստուածութեանն, նախախնամող միաբան տէրութեանն՝ Հաւր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ։ Ի թուականութեանըս հայոց ՊՂ. (1441) եղեւ զրաւ գըրչութեան սուրբ եւ տիեզարալոյս եւ համապիտան գըրկունքս, որ կոչի Մաշթոց, ի գաւառըս Մաւըռկայ Սուրբ Նշանին եւ ի գեղակս, որ կոչի /// (1 թերթ կտրած)։ |182ա| Եւ վասն անբարի եւ դառն ժամանակիս, յորում եմք, չէ բնաւ կարողութիւն պատմել կամ ընդ գրով արկանել, յորում ազգըս մեր <ազգըս մեր> քրիստոնէից էին ի նեղութիւն երեքալեան թըշըուառութեամբ եւ հարկպահանջութեամբ, եւ այլ ազգի ազգի վըշտաւք եւ նեղութեամբ՝ վասն բազմանալոյ անաւրինաց։ Վա՛ մեզ եւ դարձեալ վա՛ մեզ, զի կատարեցաւ մարգարէութիւն հոգէլից առն Աստուծոյ սրբոյն Ներսէսի, որ վասն քրիստոնէից, թէ՝ Յամենայն կողմանց նեղին, եւ փոխին տեղոջէ ի տեղիս եւ հանգիստ ոչ գտանեն, եւ վասն մարդադէմ եւ դառնայթոյն գազանաց ազգին նետողաց։ Ահայ կատարեցաւ ամենայն, զի ասեմք լերանց, թէ՝ Ծածկեցէ՛ք զմեզ, եւ բլրոց, թէ՝ Անկերո՛ւք ի վերայ մեր. վասն սաստիկ նեղութեանս եւ վասն կարի անբարի ժամանակիս. այս բա՛ւ լիցի ձեզ։ |182բ| Եւ դարձեալ աղաչեմ զձեզ, ո՛վ սուրբ ընթերցողք, յիշեցէ՛ք զանարժան գրիչս՝ զՍարգիս սարկաւագն, եւ զկենակիցն իմ՝ ըզԳայիանէն, եւ Աստուած յիշէ զձեզ. ամէն։ Եւ դարձեալ յիշողացդ եւ մեզ յիշեցելոցս, առհասարակ, ողորմեսցի Քրիստոս Աստուած. ամէն։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Ա., էջ 519-520, Հմր 586.ա.։

188ա Զմեղաւոր եւ զանարժան գըծողակ զՍարգիս երեց յիշեա՛յ ի Տէր, եւ Աստուած զձեզ յիշէ։

Տե՛ս նաեւ՝ 35բ, 153բ, 163բ, 168բ ծնթ-ներ։

212բ Փա՜ռք ամենայսուրբ Երրորդութեանն եւ անեղ արարչագործ աստուածութեան, նախախնամող միասնական Սուրբ Երրորդութեանն՝ Հաւր եւ Որդոյ եւ Սուրբ Հոգւոյն, յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Ի թվականութեանս հայոց ՊՂԸ. (1449) եղեւ զրաւ գրչութեան սուրբ եւ տիեզերայլոյս եւ համապիտան գըրկունքս, որ կոչի Մաշթոց, ի մայրաքաղաքս Եզընկայի, ի դուռն Սուրբ Աստուածածնին եւ Սուրբ Կարապետին, եւ այլ բազմահաւաք սրբոցս, որք աստ կան ժողովեալ, |213ա| եւ ի թագաւորութեանս բարբարոսաց եւ ի կաթողիկոսութեանս Հայոց տէր Գրիգորի, եւ յառաջնորդութեան եւ վերայտեսչութեան գաւառիս տէր Ներսէսի արհիեպիսկոպոսի։ Արդ, ստացաւ զսա բարեմիտ եւ հեզահոգի, ընտիր եւ պարծանք, տեսականաւն եւ գործականաւն բարեգաւաճեալ /// (5,5 տող բաց՝ չգրած)։ Արդ, ես՝ ողորմելիս եւ տարտամս, ի սրտէ խոցեալ եւ մեղաւք զառածեալս, ազգի ազգի մեղաւք լցեալս, |213բ| զանարժան գրիչս՝ զՍարգիս երէցս, եւ զծնաւղսն մեր՝ զՄեսրուպ քահանայն, եւ զմայրն իմ զՄանանխաթունն, եւ զբարի խրատատուքն մեր՝ զտէր Յակոբ ճգնաւորն եւ զԿարապետ քահանայ Վանեցին, զգրիկս ծանուցեր է մեզ փոքր ի շատէ. Տէր Աստուած զիւր երկնից արքայութիւնն պատրաստէ իւրոց հոգւոյն։

[Ա]րդ, ես յերես անկեալ աղաչեմ զամենեսեան, որ հանդիպիք այսմ տառի կարդալով կամ տեսանելով, կամ աւրին[ակ]ելով, յիշեսջիք յարժանաւոր յաղաւթս ձեր եւ սըղալանաց, եւ խոշորութեան, եւ անարհեստութեան մի՛ մեղադրեք, քանզի կար մեր այս է, եւ ձեզ յիշողոցդ եւ մեզ յիշեցելոցըս Քրիստոս Աստուած առհասարակ ողորմեսցի։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Ա., էջ 639-640, Հմր 715։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 1բ (1746 թ., անարուեստ նոտրգիր) Յիշատակ է այս Մաշտոցըս Կարպիցի Օվանէսի որդի Նիկողոսին։ Գրեցաւ թվին ՌՃՂԵ.ին (1746), Յուլիսի առաջի օրն։

2. 1ա (1760 թ., նոտրգիր) Թվին ՌԲՃԹ. (1760), Յուն[իսի] Ժ.[ին] ///յաշուն, արէքագըն /// է/// իբրեւ գիշէր, մութ[ը]ն։

1ա Թվին ՌԲՃԹ.ին (1760), Յունիսի Ժ.[ին] (՞), անչափ սէլ եկաւ, շատ տեղ [ա]ւիրէց, շատ տուն քաքէց, /// քշէց։

3. 1գ (1901 թ., շղագիր) Նուիրեց զայս գրչեա Մաշտոցն Խաչիկ վարդապետն Դատեանց՝ գործակալ Շարուրի Կ. քահանայ Շահնազարեանց, ի 8 Ապրիլի 1901 ամի, Գուլիա-Նորպեն։

ՆՇՈՒՄ՝ պտռկ-պհպ. Աա «1069/3556», 1ա «ՊՂԸ. – 1449 Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», 154ա, 212բ շղագիր՝ «Միսակ Մրկալեան ՞»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ «զոր», 181բ՝ մատիտով տարեթուի հաշւում՝ «1346 890/456 տարի», 213ա՝ «յիշատակ իւր եւ»։

 

 

3557

ԱՒԵՏԱՐԱՆ

ՋԽԶ. – 1497

ԹԵՐԹ՝ 292։ ՊՐԱԿ՝ Ա-Չ×12 (Գ-Դ, Զ, Ը 11, Չ 8). համարներն այբուբենի կարգով են՝ Ա-Չ=ԻԵ. պրակ։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18×12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (13,8×9)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 162ա)։ ՏՈՂ՝ 20։ ԿԱԶՄ՝ մուգ շագանակագոյն կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կարմիր մետաքս։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ. չգրուած մագաղաթ (ԲԳ), դեղնաւուն չգրուած թուղթ (Ա, Դ)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Մատթէոս՝ 2բ, Մարկոս՝ 80բ, Ղուկաս՝ 131բ, Յովհաննէս եւ Պրոխորոն՝ 220բ։ Կիսախորան՝ 3ա (Բարեխօսութիւն), 81ա, 132ա, 221ա։ Լուսանցազարդ՝ բուսական, բուսաթռչնային, տաճար, բուսական, վրան՝ խաչ, ծառ՝ 199ա։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, նարնջի, շագանակագոյն, սեւ։

ՎԻՃԱԿ՝ վնասուած. նորոգուած 1970ական թթ., Բ. փեղկի, մէջքի, Ա. փեղկի եզրերի կաշին, Ա եւ Դ պհպ-ները նորոգման ժամանակի. Ա. փեղկին պահպանուած սկզբնապէս եղած կաշուի վրայ կան բազում կոստղերի հետք-անցքեր՝ կենտրոնում խաչի պատկերով. աստառը մասամբ մաշուած, մագաղաթէ պհպ-ները սեւացած, մաշուած, վրան՝ անցքեր. լուսանցակողերի կարմիրը թափուած, սեւացած. թերթերը խիստ մաշուած, խունացած, սեւացած, նախկին կպումները՝ կոպիտ անջատած, թանաքը թափուած, թերթերը տարբեր մասերից թափուած, պատռուած, լրացուած-ամրացուած նորոգման դեղին եւ դեղին կիսաթափանցիկ թղթերով, որոնց հետեւանքով բնագիրը եւ յիշատակարանները՝ գրեթէ բոլոր թերթերում պակասաւոր, մանրանկարներն աղճատուած, գունաթափ, աւետարանիչների պատկերները՝ եղծուած, արտատպուած հանդիպակաց էջերին. թերթերին կան զանազան բծեր, խոնաւութեան դեղին եւ բորբոսի հետքեր. թ. 27, 37, 66, 90՝ ստացուած գրչից գրուած երկու թերթերի բ. եւ ա. երեսների կպումով, որ նորոգման ժամանակ չի առանձնացուել, որից էլ նշեալ էջերում կայ բնագրի պակաս, իսկ էջերին համապատասխան պրակներում՝ 1ական թերթի պակաս։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 3ա-80ա Աւետարան Մատթէոսի (Ժ. 39 – ԺԱ. 15, ԺԴ. 9-22, ԺԹ. 22 – Ի. 4, ԻԵ. 10-21, ԻԳ. 37 – ԻԴ. 2՝ թափուած)։

2. 81բ-131ա Աւետարան Մարկոսի (Ա. 1, Բ. 12-6, Դ. 12-26՝ թափուած)։

3. 132բ-220ա Աւետարան Ղուկասու (Ա. 1, ԻԴ. 45-53՝ թափուած)։

4. 221ա-290բ Աւետարան Յովհաննու (Ա. 1-5՝ թափուած, 290աբ Իրք կնոջն շնացելոյ)։

Ծնթ. Փակագծերում գրուած են միայն ամբողջովին ընկած թերթերի կամ էջերի պակասները, իսկ վնասուած թերթերի բնագրական թերիները գրուած չեն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

291ա Փա՜ռք [ամենա]սուրբ Երրորդութեանն եւ եռահիւսակ անձնաւորութեան՝ Հաւր եւ Որդոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտեանից. ամէն։ Որք զմտաց [ա]չս անաղաւտ եւ վճիտ ունիցին երկնա­նկատ դիտմամբ առ էականն լոյս եւ իմանալեացն տեսարան, նոցին ոչ ինչ է փոյթ բովանդակ բնաւին, ինչ որ յաշխարհի եւ որ ընդ հոսանուտ եւ եղծանելի բնութեանս բերին, այլ միանգամայն զհուր սիրոյն, զոր հուրն կենդա[ն]ի բանական բնութիւնս, աւր ըստ աւրէ արծարծ[են] [յ]ոգիս անշիջանելի բորբոքմամբ հոգեւորացն տուրեւառութեամբ, որով /// [լ]ուսաւորին [ըստ] բանի [աստուածահայր] մար[գարէին, որ] ասէ. Պատ[ուիր|291բ|անք Տեառն լոյս են [եւ լոյս տան] աչաց։ [Արդ], գրեցաւ [սուրբ Ա]ւետարանս [ի թ]վականիս հայոց ՋԽԶ. (1497), որ ստացաւ սայ ի հալալ հնչից իւ[րոց ///ր]պա[զն՞], /// աւրհնելոյ (՞), յիշատակ առ ի ծնաւղաց իւրոց՝ հաւրն իւրո Ումիտին, եւ մաւրն Ծովինար[ին, ե]ղբաւրն Խ[ոցա]դեղին, Մարտ[իրոս]ին ///պէկի, ///նին եւ քվեր ///մին, եւ /// կուսանաց ապաշխարողացն՝ Անախաթունին եւ Ոսկիկին, Ճահխաթունին, Կուլումին, եւ հարսներուն՝ Մարգ[ար]տին, Վառիկսաւլթանին, [Շ]ահինարին, /// փեսայն տէր [Խաչատ]ուրն, /// զտէր եւ տղոցն՝ Ստեփանոսին, Մաթիոսին, ///ովթո///ին, քեռին տ/// (1 տող անընթեռնելի)։ Արդ, երես [անկեալ աղաչեմ] /// |292ա| (2 տող՝ անընթեռնելի) /// սայ կարդալով կամ աւրինակելով [յի]շեսջիք ի մաքրափայլ [յ]աղօթ[ս]/// [Աւե]տարանիս յ/// [քա]հանայս ///։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Գ., էջ 472-3, Հմր 652.ա.։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 1ա (ստացողի, ԺԶ. դ., բոլորգիր) Զվերջին ստա[ցող սուրբ] Աւետարանիս, զոր /// ի հալալ յարդեանց [իւրեանց] ստացան զսա ///եռոն յիշատակ հոգ[ւոցն ի]ւրեանց եւ ննջեցեալ ծնող[աց]ն՝ տէր Մելքիսէթին եւ իւր կողակցոյն Անախաթունին, եւ եղբաւրն՝ ///անին, Խըտըր[շահին], ///եանց Յովանիսին, /// Յակոբին, եւ թոռ[անցն]՝ Վարդանին, եղբաւրն [Մար]տիրոսին, եւ որդոյն իւրոյ՝ Մելքիսէթին, Յարութենին, [Սահ]ակին, Աթաբէկին եւ [կ]անանցն` Ենամէլիքին։ Թվին Ռ///։

2. 1բ (ԺԶ. դ., բոլորգիր) ///սայ Երրորդու[թեան] /// եւ Հոգւոյն Սրբ[ոյ] կա[մաւն] ամենայկալի /// (1 տող ան­ընթեռնելի) վասն /// մեզ եւ ծնաւղացն՝ Յով///, Հոռոմ/// (շար.՝ անընթեռնելի), |2ա| ես՝ Սիրայխաթունս՝ Դով[լ]աթս։ Ով ոք որ սայ կարդ[այ] կամ պատ///աւ։ Ետուր /// կամ կա/// վարձն սուրբ Աւետարանիս առցեն հարիրայպատիկն հանդերձ[ե]ալ կանսն։

3. 2ա (ԺԶ. դ., բոլորգիր) Աւրտուբէկի որդի Յո[վհ]աննէսն, Ամիրբէկն, դուստրն Յուղու///ն։ Դարձեալ յիշեցէ՛[ք] զԳաւզալ սարկաւագն եւ կողակիցն՝ Անայխաթունն, եւ ծնաւղ[աց] իւր՝ Ալթունն եւ Ղը]րմըզն, որդին՝ Խա[չա]տուրն. ամէն։ [Դար]ձեալ յիշեցէ՛ք /// կողակիցն՝ Էնայմէլիքն, եւ Աստուած [զ]ձեզ յիշէ ///։

4. 131ա (գնող-նուիրատուի, ԺԶ. դ. բոլորգիր) Ես՝ Դեսպինայ՝ քոյրն Յոհանէս քահանային ետու ի գին սուրբ Աւետարանիս Գ. ոսկի, որ եդաք ի դուռն եւ ի գիւղն Կոմանայ Սուրբ Խաչին եւ սուրբ գերեզմանացն Յոհան Ոսկիաբանին եւ Գրիգոր Աստուածաբանին եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Գ., էջ 473, Հմր 652.բ.։

292ա /// ի յերկիրս կողմանս Եւդոկիայ, ի գիւղն [Կո]մանայ, ի դուռն [կ]ենսատու Սուրբ Նշանին եւ լուսաբո[րբ] սուրբ գերեզմանացն ///

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Գ., էջ 472-473, Հմր 652.ա.։

5. 131ա (ԺԶ. դ., բոլորգիր) Աստուած ողորմի Խանպէիկի հոգուն, Մուրատին, Մինասարին, Մէլքէսէթին, հէր Ուսէփին, Մարտիրոսին, Հլղայթին, Հէրա///, ///խանին, Շահի///ին /// (1 տող՝ անընթեռնելի)։

6. 292բ (ԺԶ. դ., բոլորգիր) Ի թվին Ռ///(շար.՝ անընթեռնելի)։

ՆՇՈՒՄ՝ Բ. փեղկին կապգրով դրոշմած կազմարար Արշակ Խաչատրեանի անուան սկզբնատառերը՝ «Ա Խ»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Բա հակառակ դիրքով՝ «/// Վարթերէս /// Ազիզ /// Յովանէս /// չեկանք ///», սեւացած, անընթեռնելի, պհպ. Բբ՝ «բ/// տաձըն որըդ ունիցի ///», 292բ՝ «հայր», «/// ձայն բարձրա///»։

 

 

3558

ՊԱՒՂՈՍ ԿԱՂԶՈՒԱՆՑԻ, ՑՈՒՊ ՔԱՀԱՆԱՅԻՑ

(արտահանեալ ի Սիմէոնէ Շաքեցւոյ)

ՏԱՇԲՈՒԼԱՂ գիւղ (Սեւան) ՌՄՂ. – 1841

ԳՐԻՉ՝ Սիմէոն Տէր-Յովհաննիսեան Շաքեցի։

ԹԵՐԹ՝ 136+2 (տե՛ս Պրակ). (գրչի էջակալում՝ 1-263, որ է՝ 6ա-136բ). չգրուած՝ 1ա, 5բ, 84ե-զ, 136բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԷ×8 (ԺԱ 8+2)։ ՆԻՒԹ՝ թուղթ. ճնշադրոշմով՝ կրկնակ ձուածիր՝ եզրագծերում՝ ռուսերէն՝ «///ской», կենտրոնում՝ «Н П» (պհպ. Ա, թ. 5, 13, 19, 31, 51, 59, 67, 75, 85, 93-4, 99, 109, 117-8)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,5×10,8։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (12,5×7,5. ստ. լս.՝ յիշագրեր)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 61ա)։ ՏՈՂ՝ 17-22։ ԿԱԶՄ՝ դեղնաւուն կտաւ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ չգրուած թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Գ+Դ-Ե՝ սպիտակ չգրուած թուղթ (Ա-Բ), սպիտակ չգրուած թուղթ՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ բուսական նախշ, որի ձախ կողմում՝ ռուսերէն «Нс», աջում՝ «П» (Գ-Ե), մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կտաւը մաշուած, կեղտոտուած, վրան դեղին եւ այլ բծեր, նաեւ աստառին՝ ցեցի անցքեր, կազմի անկիւնները՝ մաշուած, պատռուած, երեւում է միջուկը, աստառը եւ պհպ-ները՝ կեղտոտուած, մասամբ խունացած, պհպ. Գ եւ թ. 1՝ իրարից հեռացած. թերթեզերքը՝ խոնաւութիւնից դեղնած, թերթերին զանազան բծեր, մատնահետքեր, թանաքի եւ դեղին հետքեր, թ. 86-պհպ. Ե՝ 1ական ցեցի անցք. 84գ-զ գրչից մուծուած, ծալումով ստացուած զոյգ թերթիկ է։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1բ-136ա [Տիտղոսաթերթ] Արտահանեալք գրոցն Ցուփ քահանայից՝ աշխատասիրութեամբ մահտէսի Սիմէօնի Տէր-Յօհաննէսեան Շաքեցւոյ՝ ի միաբանութենէ անապատին Սեւանայ, ՌՄՂ. (1841), Յունվարի մէկին

– 2ա Գիրք, որ կոչի Ցուպ քահանայից, որ ուսուցանէ խոստովանահարց բարւոքապէս... տպեալ հրամանաւ տեառն Զաքարիայ ազգասէր եւ բարեկարգ պատրիարգի ի Կոստանդնուպօլիս։

– 2բ-5ա Առազդեցութիւն ինչ յաղագս սոյնոյ փոքրիկ գրքոյս – Իսկ արդ, դոյզն ինչ բանիւ իմացումն տալ յօժարիմ ընթերցողացդ սոյնոյ մատենիս... յաստուածահաճոյ օրհնութեանց ձերոց։ Եւ այն բաւ է ինձ։

– 5ա [Ոտանաւոր] – Գրքոյկս ազնիւ՝ յոյժ գովական, / քահանայից պատշաճական... եօթն խորհուրդ եկեղեցեան։

ա. 6ա-8ա Գլուխ Ա. Յաղագս վկայութեանց սերտելեաց – Նախ, պարտ է ամենայն քահանայից սերտել... յորում սրբիցի, ածցի առ քահանայն եւ այլն։

բ. 8բ-15ա Գլուխ Բ. Յաղագս զանազան սպեղանիս ապաշխարութեան արկելոյ՝ ըստ զանազանութեան վիրացն մեղաց մեղաւորին ի՝ Դրախտ ցանկալի կոչեցեալ գրքոյն – Արդ, ըստ կանոնի աւանդութեան վարդապետաց... հատուցից չորեքկին. եւ Քրիստոսի յուսոյն մերոյ փառք յաւիտեանս. ամէն։

գ. 15ա-29ա Գլուխ Գ. Յաղագս խրատու խոստովանութեան – Նախ գիտել[ի] է, զի խոստովանութիւնն է հարկաւոր, որպէս մկրտութիւնն... եւ զխոստով[ա]նորդին ի սէր իւր եռացուսցէ։

դ. 29բ-31բ Գլուխ Դ. Յաղագս պաշտօնի քահանայի – Պաշտօն քահանային է՝ գիտել զժամս կանոնականս... զի առաւել եւս իմաստնագոյն լիցի։

ե. 31բ-5բ Գլուխ Ե. Յաղագս կերպի իրաց գիտելեաց խոստովանորդոց – Եւ գիտելի է եւ գիտելոյ կերպ խոստովանութեան... բերանով կամ գործով, այսինքն՝ զգայարանօք։

զ. 35բ-6ա Գլուխ Զ. Մեղք սրտին են այսոքիկք – Ցանկալ չարին, հեշտ[ա]նալ ի չարն... եւ կամ վասն աղքատ բարեկամաց եւ այլն։

է. 36աբ Գլուխ Է. Մեղք բերանոյն են այսոքիկք – Յաճախ երդնուլ, սուտ խօսիլ... առաւել ջանալ պաճուճել զձայնն, քան իմանալ զբանն եւ այլն։

ը. 36բ-7ա Գլուխ Ը. Մեղք գործոյն – Որկրամոլութիւն, արբեցութիւն, բղջախոհութիւն... ակնարկութեամբ, պատկամաւ, թղթագրութեամբ եւ այլն։

թ. 37աբ Գլուխ Թ. Իսկ մեղք զանցառութեան են այսոքիկք – Ոչ խորհիլ զԱստուծոյսն... զամենայն գործս առ Աստուած ոչ վերածել եւ այլն։

ժ. 37բ-8ա Գլուխ Ժ. Յառաջադրութիւն խոստովանորդոյն – Զկնի այսպէս բարւոք զղջման եւ յառաջա­դրութեան... եւ խաչակնքել զերեսս քո ասելով՝ Յանուն Հօր եւ այլն։

ժա. 38ա-47ա Գլուխ ԺԱ. Յաղագս խրատու՝ ճանաչելոյ զԷ. մահացու մեղս։ Վասն դեղոց նոցա – Արդ, պարտ է ամենայն քրիստոնէին ճանաչել... անվախճան հուրն գեհենին եւ վայելչութիւն յաւիտենական կենաց։

ժբ. 47ա-54բ Գլուխ ԺԲ. Յաղագս հարցանելոյ իրաց։ Վասն եօթանց մահացու մեղաց – Հարցանել արժան է հպարտին, թէ արդեօ՞ք... խոհեմ եւ իմաստուն քահանայ խոստովանահայր ընտրել։

ժգ. 54բ-5ա Գլուխ ԺԳ. Վասն վարդապետաց եւ ուսուցչաց – Հարցանել արժան է. Եթէ յանձն էա՞ռ զայնպիսի գործն... եթէ պահանջեաց զինչ յաղքատ աշակերտաց։

ժդ. 55ա-6ա Գլուխ ԺԴ. Վասն եկեղեցականաց եւ թօշակաւորաց – Հարցանել արժան է նոցա. Եթէ սիմոնականութեա՞մբ էառ զկարգն... առնել զհատուցումն ըստ կարօղութեան իւրում. եւ այլն։

ժե. 56ա-9ա Գլուխ ԺԵ. Վասն ժողովրդապետաց եւ քահանայից եւ նոցին փոխանորդաց եւ այլոց, որք լսեն զխոստովանութիւն – Հարցանել արժան է. Եթէ մատո՞յց պատարագ վասն արծաթոյ... եւ վասն առնելոյ գործ յաւուրս կիւրակէից եւ տօնից եւ այլք։

ժզ. 59ա-60ա Գլուխ ԺԶ. Վասն կրօնաւորաց – Հարցանել արժան է. Եթէ հպարտացա՞ւ երբէք վասն առաջնորդութեան... ի կերակուրս եւ յըմպելիս եւ յայլ իրս։

ժէ. 60ա-1բ Գլուխ ԺԷ. Վասն մայրապետաց – Հարցանել արժան է. Եթէ ձեռնամո՞ւխ եղեւ ի գործ... եւ թոյլ ետ զինքն օրհնել իբրեւ զկոյս։

ժը. 62աբ Գլուխ ԺԸ. Վասն դատաւորաց – Հարցանել արժան է դատաւորին. Եթէ սիմոնականութեա՞մբ էառ զիշխանութիւնն... դարձուցանել զվնասն եւ այլք սոյնպիսիք։

ժթ. 62բ-3ա Գլուխ ԺԹ. Վասն բժշկաց – Հարցանել արժան է. Թէ յորժա՞մ գնաց առ հիւանդն... եւ կամ առանց հմտութեան արուեստին արար։

ի. 63ա-5բ Գլուխ Ի. Վասն իշխանաց եւ ազնուականաց – Հարցանել արժան է. Եթէ զրկեա՞ց զաղքատս... եթէ յափշտակութիւնս յապաղեաց անդրէն դարձուցանել եւ այլն։

իա. 65բ-6բ Գլուխ ԻԱ. Վասն ամուսնացելոց – Հարցանել արժան է. Եթէ ի գա՞ղտ արար զպսակն... զի երկոքեանն դատին իբրեւ զսպանօղ եւ այլքն։

իբ. 66բ-8ա Գլուխ ԻԲ. Վասն վաճառականաց եւ քաղաքացեաց – Հարցանել արժան է. Եթէ խաբեա՞ց զոք... զի առցէ զլաւագոյնն։

իգ. 68ա-9բ Գլուխ ԻԳ. Վասն ճարտարապետաց եւ արուեստաւորաց – Հարցանել արժան է. Եթէ արարի՞ն ինչ անարժան արուեստիւն իւրեանց... եթէ զնոսա ոչ ճանաչեսցեն, տացեն աղքատաց։

իդ. 69բ-70ա Գլուխ ԻԴ. Վասն շինականաց եւ երկրագործաց – Հարցանել արժան է. Եթէ հաւատա՞ն, որպէս հաւատայ սուրբ եկեղեցին Աստուծոյ... կամ ընտանիքն իւրեանց։

իե. 70աբ Գլուխ ԻԵ. Վասն աշխատաւորաց – Հարցանել արժան է. Եթէ խնամարկութեա՞մբ արար զգործ իւր... որք գրեալք են ի սկզբան գրոցս։

իզ. 70բ-3բ Գլուխ ԻԶ. Վասն անդրէն դարձուցանելոյ զգտեալ կամ զգողացեալ եւ կամ զկտակ արարեալ իրս առ տեարս իւրեանց – Եթէ գ[տ]անիցի օտար ինչ ի խոստովանօղն... զի երթիցէ առ այլ խոստովանահայր։

իէ. 73բ-4ա Գլուխ ԻԷ. Վասն մեղաց լեզուին – Հարցանել արժան է. Եթէ խօսեցա՞ւ բանս դատարկս... եթէ յորդորեաց զոք տալ սուտ վկայութիւն։

իը. 74բ-5բ Գլուխ ԻԸ. Վասն տրտնջանաց, բամբասանաց – Հարցանել արժան է. Եթէ տրտնջեա՞ց եւ դժգոհեաց... յորժամ կատակեսցէ զսուրբ արս կամ զծնօղս։

իթ. 75բ-6ա Գլուխ ԻԹ. Վասն սուտերդմնութեան – Հարցանել արժան է. Եթէ ընդ ունայն եւ առանց հարկաւոր պատճառի... եթէ սուտ կամի երդնուլ եւ այլ այսպիսիքս։

լ. 76ա-7ա Գլուխ Լ. Վասն դիւթութեանց եւ հմայութեանց – Հարցանել արժան է. Եթէ արա՞ր դիւթութիւն կամ կախարթութիւն... պարտ է արգելուլ զնա, զի մի արասցէ։

– 77ա Վասն գայթակղութեան – Հարցանել արժան է. Եթէ չար օրինակ... տալով այլոց պատճառ կործանման։

լա. 77աբ Գլուխ ԼԱ. Վասն ուխտազանցութեան – Հարցանել արժան է. Եթէ ուխտեա՞ց Աստուծոյ կամ սրբոց... եւ ըստ աստիճանին հարցջիր խոհեմութեամբ։

լբ. 77բ-9ա Գլուխ ԼԲ. Խրատ Յովհաննու վարդապետին Եզնկացւոյ ասացեալ՝ ըստ կանոնաց առաքելոցն եւ հայրապետացն եւ սուրբ Լուսաւորչին մերոյ – Ամե[ն]առատ գթութեամբն Հօրն երկնաւորի... վասն հաւատոյ քրիստոնէութեան գործոց բարեաց ձերոց։

լգ. 79ա-84բ Գլուխ ԼԳ. Խրատ ըստ կանոնի հրամանի ասացեալ է – Բազմադիմի են շնորհք եւ խնամք բարերարին Աստուծոյ... ամենայն հաւատ<աւ>ացեալ քրիստոնէիւք. ամէն։

84գդ մուծուած զոյգ թերթին գրչից լրացում՝ «Արդ, ո՛վ սրբակրօն քահանայք, գիտեմք հըմուտ եւ տեղեակ եք ամենայն սուրբ գրոց եւ կամ ի կերպ խոստովանութեան եւ դնել սպեղանիս նորա, այսինքն՝ տեղ ապաշխարութեան։ Բայց սուրբք վարդապետք ի սուրբ գրոց այսպէս ասացին, թէ ապաշխարութիւնն երեքմասնեայ է, |84դ| այսինքն՝ պահք, ողորմութիւն եւ աղօթք։ Բայց պատշաճաւորն, քան զայլսն, է պահք եւ ծոմապահութիւնն»։

լդ. 85ա-89ա Գլուխ ԼԴ. Վասն կանոնաց սրբոց հայրապետաց արտահանեալք – Արուագիտաց եւ անասնագիտաց եւ որ ընդ կինն... ութն օր ապաշխարեսցէ եւ ապա հաղորդեսցի։

լե. 89ա-91ա Գլուխ ԼԵ. Վասն սահմանք եւ կանոնք ոմանք եդեալ ի կանոնաց սրբոյն Ներսեսի Հայոց հայրապետին – Վասն այնոցիկ, որ չեն արժանի հաղորդութեան, յետ ի ժամոյն առցեն հիւանդքն... եւ յետին թոշակին արժանի լիցի թէ՛ այր եւ թէ՛ կին։

լզ. 91բ-3ա Գլուխ ԼԶ. Վասն կանոն ժամարարաց յատկապէս – Եթէ զբանն, որ մոռանայ խորհրդոյն... եւ դիպեցաւ, երեք օր կարգ է։

լէ. 93ա-8ա Խրատ. Յայսմ վայրի արժան համարեցայ դասել եւ զազգատոհմութիւնն՝ ի կանոնաց սրբոց հայրապետաց, որք հարկաւորք են քահանայից եւ առաջնորդաց ի նշանտուք առնելն, Գլուխ ԼԷ. – Ի միոյ հօրէ երկու եղբարք՝ միապէս բովանդակ... առնուն զիրեարս, որպէս ի վերոյ ասացաւ։

լը. 98ա-101ա Գլուխ ԼԸ. Վասն հայր եւ մայր, որդիք վերոգրելոց – Հայր, մայր, որդիք վերեգրելոց. Եղբայր չխնամենան... այսքան վասն մարմնաւոր ազգականութեան։ Անցցուք ի հոգեւորն ազգականութիւն։

լթ. 101ա-2բ Գլուխ ԼԹ. Վասն հոգեւոր ազգականութեան – Կնքաւոր են Յակոբն եւ Թորոսն... եւ այսոքիկ ի յօգնութիւն առաջնորդաց եւ քահանայից դրոշմեցան։

խ. 102բ-3բ Գլուխ Խ. Խրատք օգտաւէտ՝ ի Յօհաննու Եզնկացւոյ ասացեալ, վասն բարեբէս ուսուցանելոյ զտղայս – Պարտ է ամենայն քրիստոնէի սրբութեամբ սնուցանել... եւ անընդունակ բարւոյն առնեն զնոսա։

խա. 104աբ Գլուխ ԽԱ. Վասն գողութեան եւ այլոց – Ոչ է պարտ քրիստոնէին գողանալ զինչս... եւ ընդ սատանայի տանջի ի հուրն յաւիտենից։

խբ. 104բ-6ա Գլուխ ԽԲ. Վասն սուտ երդման – Ոչ է պարտ սուտ երդնուլ, զի Քրիստոս հրամայէ... պատուհաս կրելոց են յարդար դատաստանէն Աստուծոյ։

խգ. 106ա-7ա Գլուխ ԽԳ. Վասն սուտ վկայից – Պարտ է քրիստոնէին ատել զսուտ վկայօղսն... ի ճշմարտախօսութիւն, յոր բնակեսցի Հոգին Սուրբ։

խդ. 107ա-9ա Գլուխ ԽԴ. Վասն յիշոցնատուաց – Պարտ է քրիստոնէին յայս ահեղ եւ զարհուրելի մեղացս փախչիլ... յորմէ ազատէ Աստուած զամենեսեան. ամէն։

խե. 109ա-10ա Գլուխ ԽԵ. Վասն ատելութեան – Պարտ է քրիստոնէիցն չատել զմիմեանս, զի Յօհաննէս գրէ... զի մեծ է մեղքն, որ տանի ի կորուստ։

խզ. 110բ-3ա Գլուխ ԽԶ. Վասն սիրելոյ զմի<ե>մեանս – Պարտ է քրիստոնէից սիրել զմիմեանս... զգերազանցութիւն սիրոյ, որ վերաբերի յԱստուած։

խէ. 113ա-5բ Գլուխ ԽԷ. Վասն սուրբ եւ մաքուր աղօթից – Պարտ է քրիստոնէին յաւուրն երեք անգամ աղօթս առնել... եւ անդ հոգւով եւ մարմնով։

խը. 115բ-6բ Գլուխ ԽԸ. Վասն պահոց – Պարտ է քրիստոնէին սուրբ եւ անարատ պահել զպահքն... ընդ պատուիրանազանցիցն է տանջելոց։

խթ. 117աբ Գլուխ ԽԹ. Վասն ողորմութեան – Պարտ է քրիստոնէին ողորմութիւն առնել աղքատաց... եւ արդարանայք ողորմութեամբն Քրիստոսի... ամէն։

ծ. 117բ-9բ Գլուխ Ծ. Վասն ողորմութեան նեհակն – Ասէ սուրբ հայրն Յովսէփ. Բազումք են հարուստք... ընծայեսցեն յամենայնէ Աստուծոյ զայն, որ նա ետ մեզ։

ծա. 119բ-20բ Գլուխ ԾԱ. Վասն խորհրդոց եկեղեցւոյ – Խորհուրդք եկեղեցւոյ եօթն են, այսինքն՝ մկրտութիւն... ընդդէմ սատանայի ի յելսն հոգւոյն։

ծբ. 120բ-3գ Գլուխ ԾԲ. Արդ, վասն է՞ր եօթն խորհուրդ եկեղեցւոյ ասի կամ զի՞նչ խորհուրդ եւ զօրութիւն ունին եւ կամ յումմէ՞ հաստատեցաւ մեզ – Ասեմ, թէ ի Տեառնէ մերմէ Յիսուսէ Քրիստոսէ եւ ոչ յայլմէ... արդեօ՞ք այլ եւս մնալոց իցեմք։

ծգ. 123բ-9ա Գլուխ ԾԳ. Վասն հարցմունք եւ պատասխանիք. Հարցմունք եւ պատասխանիք վասն հարկաւոր գիտելաց – Հարց. Զի՞նչ է, որ քառասնից տամք մատուցման պատարագաց վասն ննջեցելոց։ Պատ. Ուսաք յԱստուածաշունչ գրոց... Հարց. Վա՞սն էր յամենայն աւուր պատարագ մատչի սուրբ եկեղեցւոջ բաց ի հինգ տաղաւարի շաբաթապահոցն եւ ի մեծ պասին։ Պատ. Զի հարկաւոր է, թէ միշտ պատրաստ եղիցի... սուրբ պատարագաւս, որ ի հաշտութիւն Հօր եւ ի քաւութիւն մեր մատուցանի։

ծդ. 129ա-32ա Գլուխ ԾԴ. Վասն ննջեցելոց առնելոյ զպատարագ – Այս տեսիլ սքանչելի տեսլեան սուրբ հօրն մերոյ Խաչատուր վարդապետին։ Սա էր յաշակերտաց սրբոց թարգմանչացն... որ եցոյց նմա զսքանչելի տեսիլս զայս ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որ է օրհնեալ յաիւտեանս. ամէն։

ծե. 132բ-4ա Գլուխ ԾԵ. Վասն արժանաւորութեան մարդոյն – Եհարց ոմն ի հարանցն ցհայրն Յօհաննէս... հասանել արքայութեանն յերկնից՝ ըստ առաքելոյն (հմմտ. ՄՄ ձեռ. 2575, 292բ-3ա)։

– 134բ-6ա Ցանկ գրքոյս – Յաղագս վկայութեանց սերտելեաց 1.... Վասն արժանաւորութեան 255։

Ծնթ. 136բ գրչից՝ «Կերակուր» (չշարունակած). վերաբերում է ՄՄ Հմր 3559 ձեռ-ին, որը նոյն գրչի «Կերակուր քահանայից» ընդօրինակութիւն է։

Տե՛ս Պօղոս Կաղզուանցի, Ցուպ քահանայից, Կ. Պոլիս, 1792, էջ 1-278 (բացառութեամբ ծ., ծդ.-ծե. միաւորների)։ Այս տպագրի նկարագրութիւնը եւ յիշատակարանային մասերը տե՛ս Հայ գիրքը 1512-1800 թուականներին. Հայ հնատիպ գրքի մատենագիտութիւն, [կազմեցին] Ն. Ոսկանեան, Ք. Կորկոտեան, Ա. Սաւալեան, Երեւան, 1988, էջ 661-663։ Ձեռ-ը տպագրի համեմատ ունի որոշ միաւորների բնագրային կրճատումներ եւ պակասներ։ Տպագրի եւ ձեռագրիս նոյնականութիւնը, առաջինում երկրորդի տիտղոսաթերթի առկայութիւնը հաւանական են դարձնում այն, որ ձեռ-ն ընդօրինակուած լինի այս բնագրի միակ տպագրից։ Նկատուած են նաեւ մասնակի տարբերութիւններ, որոնք կարող էին առաջանալ որպէս հետեւանք ընդօրինակող գրչի միջամտութեան. նախ, բնագրային կրճատումների դէպքում միտքը շաղկապելու, որոշ բառերի կրճատման, որոշ բնութագրական բառերի յաւելման (ձեռ. 3ա՝ «...ի Սուրբ դրախտին ցանկալւոյ...», տպ. 5ա՝ «...ի Դրախտ ցանկալւոյ...»), բ-պ ուղղագրութեան նախընտրութեան հետեւանքով եւլն (տպ. էջ 5 պարունակին ձեւը ձեռ. 3բ.ում՝ բարունակին, տպ. էջ 240 բարեպէս ձեւը՝ ձեռ. 102բ էջում՝ բարեբէս եւլն)։ Ձեռ. որոշ միաւորների ընդօրինակման ետեւառաջութիւն կայ (5ա ոտանաւորի բնագրային տարբերութիւն չկայ, բայց տողերի դասաւորութիւնը տարբեր է, «Յաղագս պաշտօնի քահանայի» գլուխը, ի տարբերութիւն տպ-ի, դրուած է «Յաղագս խրատու խոստովանութեան» գլխից յետոյ)։ Բնագրային տարբերութիւն կայ նաեւ՝ 83ա 9-12 տողերում (ձեռ. 83ա՝ «...ապա թէ անլուր լիցին, կալսցէ օրն այն ի վերայ նոցա ընդ այնմ, որ ասէ՝ Զհուրն ոչ շիջանի եւ որդն ոչ մեռանի (Մարկ. Թ. 47)։ Իսկ որք հնազանդք են...», տպ. 240՝ «...ապա թէ անլուր լիցին բանից, ընդ անիծիւք լիցին։ Իսկ որք հնազանդք են...») եւլն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1բ Արդ, ո՛վ բարեպաշտ ընթերցող, ուրեմն որ հանդիպիք սմայ եւ շահիք ինչ ի սմանէ, յիշեսջիք զսա ի մաքուր եւ ի սուրբ աղօթս եւ զմաղթանս ձեր մեղապարտ եւ անպիտան եւ ապաբան մահտեսի Սիմոն Տէր-Յօհաննէսեան, եւ որք յիշեքդ, յիշեալ լինիջիք ի Քրիստոսէ Տեառն մերոյ։

5ա Նաեւ հուսկ յետոյ միայն Հայր մերիւ յիշեցէ՛ք մեղապարտ եւ անպիտան մահտեսի Սիմոն Տէր-Յօհաննէսեան։

Տե՛ս նաեւ՝ 1ա Տիտղոսաթերթ։

Պհպ. Գա (1841 թ., շղագիր) Ի վաելումն սուրբ գրքով, որ կոչի Կերակուր քահանայից։ Տիրացու Յոհաննէս Տէր-Յարութիւնեան Տէր-Յօհաննէսեանց, Տէր-Աւագով, զոր Քեշիշեանց, ի 1841 ամի, յամսեանն Յունիսի 9 գրեցաւ ի գիւղն Տաշբուլաղ։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ «ՌՄՂ. – 1841 Մ[եսրոպ եպ[իսկոպո]ս]», 1ա՝ սեւով՝ «1078/3558»։

 

3559

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՍԵՒԱՆ ՌՄՂ. – 1841*

ԳՐԻՉ՝ Սիմէոն Տէր-Յոհաննիսեան Շաքեցի։

ԹԵՐԹ՝ 84 (տե՛ս նաեւ՝ պհպ., գրչի էջակալում՝ 1-160, որ է՝ 2ա-81բ). չգրուած՝ 1ա, 61ա, 63բ, թ. 82-4։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԱ×8 (Ը, ԺԱ 4)+3։ ՆԻՒԹ՝ թուղթ՝ ճնշադրոշմով՝ կրկնակ ձուածիր, կենտրոնում՝ ռուսերէն՝ «Н. с П», եզրերում՝ «///ФАБРИК///» (թ. 16, 24, 25, 28, 34, 44, 52, 63, 74՝ թոյլ դրոշմած, անընթեռնելի)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,5×11։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (12,3×7,5. ստ. լս.՝ յիշագրեր)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 41ա)։ ՏՈՂ՝ 17-21։ ԿԱԶՄ՝ դեղին կտաւ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ չգրուած թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ թ. 1 սպիտակ չգրուած թուղթ՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թագով պսակուած թեւատարած արծիւ, մասն կազմաստառի, հաշուած թերթաքանակի մէջ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը՝ մասամբ մաշուած, գունաթափ, կազմին, աստառներին, թ. 83-4՝ ցեցի անցքեր. աստառները եւ որոշ թերթեր՝ խոնաւութիւնից մասամբ խունացած. թերթերին զանազան բծեր, դեղին եւ թանաքի հետքեր, մատնահետքեր. 1բ-2ա, 81բ-2ա՝ իրարից հեռացած։

* Ծնթ. Գրչութեան տեղի եւ ժամանակի համար տե՛ս նախորդ՝ Հմր 3558 ձեռագիրը։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 170ա-247ա [Յովհաննու Պօնայի կարդինարի] Կերակուր քահանայից կամ նախապատրաստութիւն սրբազան սեղան բեմին [արտահանեալ ի Սիմէոնէ Շաքեցւոյ]

Տե՛ս ձեռ. 513, 74բ-92ա։ 1. Նախերգան/չիք։ ա/2ա-3բ։ բ/3բ-5ա։ գ/5ա-6բ։ դ/7ա-8բ։ ե/8բ-10ա։ զ/10ա-1ա։ է/11բ-2բ (առանձնացուած չէ առանձին գլխով)։ ը/12բ-4ա (Է.)։ թ/14ա-6բ (Ը.)։ ժ/16բ-9ա (Թ.)։ ժա/19ա-21բ (Ժ.)։ ժբ/21բ-4բ (ԺԱ.)։ ժգ/24բ-6ա (ԺԲ.)։ ժդ/26ա-7ա (ԺԳ.)։ ժե/27ա-8ա (ԺԴ.)։ ժզ/28բ-30ա (ԺԵ.)։ ժէ/30բ-2բ (ԺԶ.)։ ժը/33ա-34բ (ԺԷ.)։ ժթ/34բ-6բ (ԺԸ.)։ ի/36բ-9ա (ԺԹ.)։ իա/39բ-40բ (Ի.)։ իբ/40բ-1ա (ԻԱ.)։ Յիշ. թրգմնչի/չիք։ 2. Խօսակցութիւն Քրիստոսի.../չիք։ Առ ազդումն/41բ-3ա (դրուած է «Վերջաբանութիւն, Գլուխ ԻԲ.» համարի ներքոյ)։

Ծնթ. Խորագրի համառօտութիւնը դրուած է վր. լս-ներում։

Տե՛ս Յովհաննէս Պոնա, Կերակուր քահանայից, Վենետիկ, 1760, էջ XII-XIV, 1-89։

Հմր 513 ձեռ-ի հմմտ. կան խորագրերի եւ սկզբնատողերի մասնակի կամ ամբողջական տարբերութիւններ, իսկ մնացեալը լիարժէք համընկնում է տպ-ին, ուստի նկարագրութեան մէջ տարբերութիւները չենք նշում։

43բ-60բ [Յաւելմունք Սիմէոնի Շաքեցւոյ]

1. 43բ-8բ Գլուխ ԻԳ. Գործածութիւն համակերպութեան կամաց մարդոյ ընդ կամացն Աստուծոյ։ Գործածութիւնն համակերպութեան ընդ կամացն Աստուծոյ լինի իրօքդ, զորս գրեմք ի ստորեւ – Նախ, գոնէ քանիցս անգամ, յորժամ հաղորդիմք... որպէս Տեառն հաճոյ թուեցաւ, նոյնպէս եւ եղեւ. եղիցի անուն Տեառն օրհնեալ։

2. 48բ-9բ Աղօթք, Գլուխ ԻԵ. – Աստուա՛ծ իմ, սէ՛ր իմ, մի՛ թոյլ տար ինձ չկամիլ ինչ, զոր դու կամիս... սա ինքն քաջալերութիւն իմ, այո՛, եղիցի այսպէս, Տէ՛ր Աստուած իմ. ամեն։ Վերջ։

3. 50ա-60ա Գլուխ ԻԶ. Պատմութիւն վասն անքուն որդանց եւ վասն խստութեան նոցա՝ ասացեալ Վարդան վարդապետի – Արդ, եկա՛յք, ժողովո՛ւրդք Աստուծոյ, եւ մաքրափայլ աղօթիւք ձերովք... հանգիստն ժառա[ա]նգեսցուք շնորհօք եւ մարդասիրութեամբ Տեառն մերոյ եւ փրկչի... ամէն։ Վերջ։

– 60աբ Ցանկ գլխոց գրքանս – Վասն արքայապատիւ քահանայութեան 1... Պատմութիւն վասն անքուն որդանց՝ ասացեալ Վարդան վարդապետին 98։

Բ. 61բ-3ա [Խրատք]

1. 61բ-2բ Վասն ներելի մեղաց – Աւա՛ղ, աւաղելի անձինս եդի ես յորոգայթս... բայց մերձենալ ի սիրտ սպանանէ, զինչ ապա ի յաճախելն։

2. 62բ-3ա Վասն ժամանակի – Այսպէս, վասն մարդկան ամառ է ժամանակս... անհաշտ խռովութիւնն զրկէ զմարդն ի մարտիրոսական պսակէ։

Գ. 64ա-81բ Ասացեալ սրբոյն Յակոբ պատրիարգի։ Յայտ լիցի բարեպաշտ ընթերցօղացդ, որ սակաւ մի ճառքս արտահանեցեալք գրքոյս, որ կոչի՝ Գանձարան ծանուցման՝ վասն բարի ուսման եւ շահելոյ

1. 64ա-6ա Յաղագս՝ թէ յորո՞ց զգուշանալ պարտին կարգաւորքըն – Որպէս զգեստիւ, նմանապէս եւ բարուք պարտին... այն ի քահանայս մահացու մեղք է։

Տե՛ս Յակոբ Նալեան, Գանձարան ծանուցմանց, Կ. Պոլիս, 1758, հտ. 1, էջ 72-74 (այսուհետ միաւորների կողքին՝ փակագծերում, նշում ենք այս տպագրի միայն էջը)։

2. 66ա-8ա Յաղագս զկորուստն գտեալ ի տէրն դարձուցանելոյ – Աստուած ի յօրէնսն հրամայեալ է... ինքն գտեալ՝ իւրն մալ եւ միւլք կանէ (էջ 9-11)։

3. 68բ-70բ Յաղագս քէն չի պահելոյ վասն ընկալեալ անիրաւութեանց – Ոխ պահել վասն ընկալեալ անիրաւութեան... քէն կու պահես վասն նախանձու, նորա բարի կանես, քեզի՝ վատ (էջ 61-63)։

4. 70բ-4ա Յաղագս հանդերձեալ տանջանացն դժոխոց ստուգութեան – Որպէս որ արքայութեան փառքն անփորձք են աչաց... վասն մեղաց մերոց ցանկութիւնն անցանի, եւ հուրն ոչ շիջանի (էջ 120-123)։

5. 74ա-7ա Յաղագս՝ թէ մի ինչ յառաքինութենէ պակաս որ լինի, հանէ զմարդն յարքայութենէն – Որպէս միմիայն հպարտութիւնն Սադայելի... եւ միով իւիք գթիցէ, եղեւ ամենայն օրինացն պարտական։ Վէսէլամ (էջ 123-125)։

6. 77ա-81բ Յաղագս զննջեցեալսն ողորմութեամբ եւ տրօք յիշա[տ]ակելոյ – Երբ որ սրբուհին Սառայ՝ կինն Աբրահամու... եւ շատ էառ ըստ կամացն առատութեան (էջ 115-117)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1բ Արդահանեալք գրոց Կերակուր քահանայից՝ աշխատասիրութեամբ մահտեսի Սիմէօնի Տէր-Յօհաննէսեան Շաքեցւոյ, ի միաբանութենէ սուրբ յանապատին Սեւանայ։ Արդ, ո՛վ բարեպաշտ ընթերցող, ուրեմն որ հանդիպիք սմայ եւ շահիք ինչ ի սմանէ, յիշեսջիք զսա ի մաքուր եւ ի սուրբ աղօթս եւ զմաղթանս ձեր մեղապարտ, անպիտան, ապաբան մահտեսի Սիմոն Տէր-Յօհաննէսեան. եւ որք յիշեքդ, յիշեալ լինիջիք ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «1079/3559», «ՌՄՂ. – 1841 Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1բ՝ «Ա»։

 

 

3560

ՄԱՇՏՈՑ ՁԵՌԱՑ

ԺԹ. դար*

ԹԵՐԹ՝ 39+1 (կրկն.՝ թ. 1). չգրուած՝ 1ա։ ՊՐԱԿ՝ 1-5×8 (1՝ 7)+1։ ՆԻՒԹ՝ կապտաւուն թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ ռուսերէն՝ «///КГЖОСИ///», փայտէ ցանկապատ, ներսում տղամարդ՝ զինուորական հանդերձով եւ գաւազանով եւ թագակիր առիւծ՝ սուրը ձեռքին, դրսում՝ ռուսերէն «ММ», «1818»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,2×11։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14,5×8)։ ԳԻՐ՝ նոտրգիր (շղագրանման, նմուշ՝ 6ա)։ ՏՈՂ՝ 19-23. գծումներ՝ ճնշումով։ ԿԱԶՄ՝ կապոյտ կտաւ. միջուկը՝ տախտակ. Բ. աստառը՝ կապտաւուն թուղթ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կտաւը գունաթափ, մաշուած, անկիւնները, մէջքի վեր. եւ ստ. եզրերը՝ թափուած, փեղկերը՝ հիմքից թուլացած. Ա. աստառը ընկած. թերթեզերքը՝ դեղնած. թերթերին զանազան բծեր, դեղին եւ թանաքի հետքեր, ստ. արտք. անկիւններում եւ մասամբ նաեւ եզրերում՝ մատնահետքեր, 1ա, 39բ, Բ. աստառին՝ սոսնձի հետքեր. թ. 1 վեր. եզրից 1 տեղից ընդերկայնակի պատռուած, վրան անցքեր, թ. 20՝ վեր. արտք. անկիւնից թափուած. պրակները՝ իրարից հեռացած։

*Ծնթ. Ըստ լուսադրոշմի եւ հետգ. յիշատակարանի թուականների՝ գրուել է 1818-1857 թթ. միջեւ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1գ-2բ Կանուն ծնունդօրհնէնք – Յորժամ ծնանի մանուկն, երթայ քահանայն խաչիւ եւ Աւետարանաւ... Սրբոյ Աւետարանիս ըստ Ղուկասու. Եւ հովիւքն էին...

2. 3ա-5բ Կանուն վասն մկրտութեան. տունն օրհնելն – Եւ ասեն շարական. ԴՁ. Լո՛յս ի լուսոյ, ի Հօրէ առաքեցար եւ մարմնացար... Սուրբ Աւետարանս ըստ Մաթէոսի. Եւ Յիսուսի Քրիստոսի ծնունդն էր...

3. 5բ-14բ Կանուն աշակերտ օրհնելոյ – Յորժամ աշակերտն ուսանի իւր ուստէն, զինչ արհեստ որ իցէ...

4. 15ա-22ա Կանուն նշան օրհնել – Պարտ է, նախ, քահանայն օրհնէ, գինին առնու զձեռն եւ ասի շարական...

5. 22ա-5բ Կանուն հարսանեաց դաշտ օրհնելոյ – Երթա քահանայն խաչիւ եւ Աւետարանաւ ի տուն հարսանեաց...

6. 26ա-30բ Կանուն հանդերձ օրհնելն – Ասելով՝ Եւ եւս խաղաղութեան զՏէր։ Օրհնութի՛ւն եւ փա՜ռք։ Եւ ասեն՝ ԲԿ. Այսօր երկնայինքն ուրախացան...

7. 31ա-9ա Կանօն խաղող օրհնելոյ – Զկնի պատարագին ասի շարականն. Փա՜ռք սուրբ խաչին։ Ալէլուիա՛... Ընթերցուած Առակաց. Պատուեա՛ զՏէր ի քոյոց արդար վաստակաց...

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԹ. դ., շղագիր

39բ [Շարական] – Իջեալ Հոգոյն Սրբոյ աղաւնայկերպ երէ[ւ]մամբ ի վերայ մարմնոյ եւ արեանըն Տեառն, ի բժշկութիւն հոգոց մերոց (այսչափ)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1բ (1857 թ., շղագիր) Ի 12 Փետրվարի 1857 ամի, ի Բէկլայքիուդու, Սուրբ Ստեփանոսի եկեղեցւոյն ունի Գրիգորի Տէր-Սարգիսեանց 5 մանեթ, 90 կոպէկ արծաթի դրամ տուինք, ամանաթ՝ տիրացու Մկրտիչ Տէր-Պետրոսեանին՝ Բէկլայքիուդու ստորագրեալք մարդկանց վկայութեամբն՝ Յօհաննէս ուզբաշի, Մարգարայ Տէր-Ստեփանեան, Պաղտասար Սարգիսեան։

Ծնթ. Գրչից ջնջուած է խաչաձեւ գծերով։

1բ Ի 28 Ապրիլի ունի ձեռաց պատրաստ դրամ, Սուրբ Ստեփանոսի եկեղեցոյն 11 մանէթիւն, 30 կոպէկ բակաս տուի, ի ձեռն Պետրոս Յարութիւնեանին եւ քանի մի անձանց վկայութեամբն՝ Աւետիս Խաչումեան, Պաղտասար Սարգիսեան։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին սոսնձած սպիտակ թղթին՝ սեւ զարդաշրջանակի մէջ՝ «[1]081», 1ա՝ սեւով՝ «1081/3560», «ԺԸ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

 

 

3561

ՄԱՇՏՈՑ ՁԵՌԱՑ

ԺԶ. դար

ԳՐԻՉ՝ Կոզմա։

ԹԵՐԹ՝ 407+3 (կրկն.՝ թ. 130, 208, 312). չգրուած՝ 1բ, 53ա։ ՊՐԱԿ՝ Ա-ԼԴ×12 (Ե, Լ 10, ԺԱ, ԺԸ 11)+8։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,7×12։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (13×7,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 162ա)։ ՏՈՂ՝ 20. գծումներ՝ ճնշումով։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն մոմլաթ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն չգրուած թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ, մասն կազմաստառի՝ դեղնաւուն չգրուած թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 3ա։ Ճակատազարդ՝ 54բ, 353բ։ Լուսանցազարդ՝ բուսական, բուսաթռչնային՝ 243բ, 314ա, սկիհ՝ 343բ, բուսական, վրան՝ խաչ՝ 249բ, տաճար՝ 372բ։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, վարդագոյն, մանուշակագոյն, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1950ական թթ., կազմը, աստառը, պհպ-ները եւ դեղնաւուն թղթով որոշ հիմքերի ամրացումը (7բ-8ա, 12բ-3ա, 34բ-5ա եւլն)՝ նորոգման ժամանակի, կան նաեւ աւելի վաղ՝ ԺԸ. դ. նորոգման հետքեր՝ հիմքում եւ եզրերում (4բ-5ա, 6ա, 43ա, 44ա, 211բ, 212բ եւլն). թերթեզերքը՝ մաշուած, մանր պատռուածքներ, մասամբ սեւացած. թերթերը խոնաւութեան խոշոր հետքերով, խունացած (թ. 1-98, 234, 385-407), հիմքերն ու եզրերը մեծ մասամբ խոնաւութեան դեղին հետքերով, թերթերին թանաքի բծեր (36բ-7ա, 69բ-70ա, 133բ եւլն), այրուածքի հետքեր, ցեցի եւ այլ անցքեր. որոշ թերթերի անկիւնները եւ եզրեր մաշուած, թափուած (թ. 1-2, 18-23, 31, 36, 86, 222, 329), որոշ թերթեր, նախկինում հիմքից անջատ, իրար ամրացուած սոսնձումով (թ. 1-4, 6բ-7ա եւլն), որոշ թերթեր հիմքի ստ. մասից անջատ (թ. 14-6, 42-5, 140-51), թ. 406-7՝ մաշուած, վրան անցքեր, թ. 406՝ բնագրի ստ. կէսը, թ. 407՝ որոշ տառեր եւ բառեր՝ թափուած, թ. 406-7՝ ամրացուած դեղին կիսաթափանցիկ թղթով, որոշ թերթեր մասամբ շերտազատուած, տեղ-տեղ բնագիրը՝ վնասուած (33բ, 81ա, թ. 84, 104բ, 199ա, 232ա, 242բ, 257բ, 303ա, 307բ, թ. 328, 396բ եւլն). տեղ-տեղ թանաքը՝ թափուած, գիրը՝ դժուար կամ լրիւ անընթեռնելի (130ա, 244ա, 386ա եւլն).թ. 1-2ի միջեւ գուցէ 1, թ. 209-10ի միջեւ՝ 1, թ. 407-399ի միջեւ, վջ-ից՝ թ. 406ից յետոյ՝ անորոշ քանակի թ.՝ ընկած. թերթերի դասաւորութիւնը խառն, կարդալ՝ թ. 1-3, 23, 18-22, 11, 4-10, 12-7, 234, 24-81, 86, 82-5, 87-232, 250, 233, 235-49, 251-398, 407, 399-406։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

– 2ա [Ցանկ] – (սկ.՝ թափուա՞ծ) /// Հատ օրհնել...։ Եկեղեցի օրհնել ///

1. 2բ, 3աբ, 23աբ, 18ա-22բ, 11աբ, 4ա-10բ, 12ա-7բ, 234աբ, 24ա-32ա [Կ]անոն մկրտութեան, զի յորժամ տղայն [ու]թօրեա լինիցի – Բերեն ի դուռն գաւթի եկեղեցոյն... Ընթերցուած յԵսայեա մարգարէէ. Յո՛ւշ լիցի քեզ...

2. 32աբ Բ. Եւ յաւուրն ութերորդի – Տանեն զնորընծայն յեկեղեցին, եւ վերացուցանէ քահանայն զթագն եւ ասէ զաղօթս. Որք մկրտեցան եւ լուսաւորեցան...

3. 32բ-5ա Գ. Կանոն յորժամ քառասնօրեա լինի մանուկն – Առնու մայրն եւ մանկաբարձն զտղայն եւ տանեն յեկեղեցին... եւ ասէ [զա]ղօթս զայս. Տէ՛ր [Ա]ստուած մեր Յիսուս Քրիստոս, որ յաւուրս քառասուն...

– 35ա Իսկ զկնի Է. ամին – Առեալ ածէ կնքահայրն զմանուկն ի դուռն եկեղեցոյն...

4. 35ա-41բ Կանովն նըշան աւրհնելոյ – Պարտ է նախ քահանային ընտրել քահանայիւք եւ կանոնօք...

5. 41բ-9ա Ե. Կանոն զհանդերձ հարսանեաց օրհնել – Բերեն առաջի քահանային եւ ասեն շարական ԴՁ. («ԽԱՉԱՏՈՒՐ»)՝ Խաչանշան դրոշմամբ, նըշանաւ պարագրական...

6. 49ա, 53բ-64ա Զ. Կանոն պսակ դնելոյ – Երթան յեկեղեցին, եւ առաջ պարտ եւ արժան է քահանային, որ դաւանացնէ զփեսայն եւ զհարսն... եւ ապա ասեն սաղմոս. Տէ՛ր, ի զօրութեան քում... Ընթերցուածս ի Ծնընդոց. Եւ ասաց Աստուած. Արասցուք մարդ...

– 49ա-52բ Եւ քահանայն խրատէ զնոսա, զոր կա ի յառաջ եդեալս – Զինչ որ առաքեալքն, հայրապետքն գրեալ են...

7. 64բ-6բ Է. Կանովն պսակ վերացուցանելոյ – Եւ ասէ սաղմոս. Բղխեսցէ սիրտ իմ զպատգամս քո բարի...

8. 66բ-71ա Ը. Կանոն երկրորդ ամուսնութեան պսակին – Եւ ասի սաղմոս. Տէ՛ր, ի զօրութեան քում ուրախ եղիցի թագաւորն... Պօղոսի առաքելոյ յԵփեսացոց թղթոյն է ընթերցւ[ած]. Կանայք իւրեանց արանց հնազանդ լիցին...

9. 71բ-81բ, 86ա Թ. Կանովն հաղորդ տալոյ – Առնու քահանայն զկենդանարար մարմինն եւ զարիւն Տեառն...

10. 86աբ, 82ա-5բ, 87ա-144բ Ժ. Կանոն զհամօրէն ննջեցեալսն ամենայն առ Քրիստոս յուղարկել – Նախ ասեն՝ Ողորմեա։ Ապա եւ սաղմոս. Երկինք պատմեն...

– 113ա-36ա Իսկ եթէ ի դպրոց ոք իցէ եւ կամ աւագաց եւ ապաշխարողաց – Տանին ի դուռն եկեղեցոյն եւ ասեն սաղմոս. Երանի՜ ամենեցուն...

Ստ. լս-ներում՝ գրչից՝ 113բ-4ա, 114բ-5ա եւլն՝ «Աշխարհաթաղ», 115բ՝ «Դպրա|116ա|թաղ», 116բ՝ «Աշխարհա|117ա|թաղ. դրամ շատ ա՛ռ», 121բ՝ «Աշխարհաթաղ. |122ա| ԵՃ. (500) դեկան հանգստադրամ ա՛ռ», 127ա՝ «Այս աղօթս բա՛րձր կարդա», 136ա՝ հետգ. նոտրգրով՝ «Թաղըմնակն ա՛ռ, տանէն դո՛ւրս ել»։

ա. 136բ-40բ Գանձ թաղման ննջեցելոցն առ Քրիստոս Աստուած («ՄԱՆՎԵԼՍ») – Մինդ ի յԷէն, / Բանդ ի սկըզբանէ... եւ դուք բարով կացէ՛ք, մնացէ՛ք։ Ողորմեաց մեզ Տէր։

Ծնթ. 136բ հետգ. նոտրգրով ցուցում՝ «Ո՛վ տէրտէրք, յորժամ երգէք ըզ|137ա|գանձս, լալով եւ քաղցրաձայն երգիջի՛ք»։

բ. 140բ-2բ [Ողբ բերանոյ մեռելոցն ասացեալ՝ յԱռաքել վարդապետէ ասացեալ. ձեռ. 11, 109բ-10բ] – Ո՛վ քահանայք եւ վարդապետք աստուածաբանք / եւ ժողովուրդք հաւատացեալըք միաբան... զի Տէրըն քաղցր է պարտական ողորմութեան։

գ. 142բ-4բ [Ողբ մեռելի] – Երէկ հողվերօքն անցայ / հոտ առի, զքիմս իմ կափուցի / է, քայլ մ’երկու առաջ գնացի... որ կորուստ է քեզ ամենի։ Վա՛յ։

Տե՛ս Հայրեններ, աշխ.՝ Աս. Մնացականեանի, Երեւան, 1995, էջ 919-920 (Յովհաննէս Քերովբենց, «Տաղ գեղեցիկ եւ սրտառուչ»)։

11. 145ա-88բ ԺԱ. Կանոն ե[րկրո]րդ աւուրն – Յորժամ այգալացն ժողովին, երթան ի գերեզմանն եւ յերթալն ասեն՝ զԱմբիծսն...

ա. 153ա-5բ Եւ քահանայն ասէ զաղօթս Բարսղի հ[այ]րապետին – Գոհանամք զքէն, Հա՛յր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ այցելեր արդարութեամբ քով...

բ. 159բ-88բ Եւ մինչ եօթն օրն – Ամբիծքն, զոր յառաջն գրեալ եմք, օրն մին փոխ ասա՛. եւ շարականքն, զոր առաջիկայդ է, ըստ աւուրց ձայնին պաշտեա՛ եւ փոխ մի Աւետարան կարդա՛յ։ ԱՁ. Զհոգիս ծառայից քոց...

Ծնթ. Ստ. լս-ում հետգ. նոտրգրով՝ 186բ՝ «Վերջի ձայնին Աւետարանին ալէլուն է», 188բ բնագրի վջ-ում՝ «Կատարեցաւ Ամբիծքն եօթնաւուրցն, շարականաւն եւ Աւետարանաւն, եւ Աստուած անեղիւն զկնի միմեանց»։

12. 189ա-93բ ԺԳ. Կանոն եօթներորդ աւուրն – Երթան ի գերեզմանն եւ ասեն սաղմոս. Ի խորոց կարդացի... Ընթերցո[ւ]ած յԵրեմիայի մարգարէէ. Այսպէս ասէ Տէր. Քաջալերացարո՛ւք...

Ծնթ. Ստ. լս-ներում հետգ. նոտրգրով՝ 191բ՝ «Եօթն աւուրն |192ա| կարգաւ Ա. ապասի ա՛ռ»,192բ՝ «Դո՛ւ, ո՛վ քահանայ, յորժամ գերեզմա|193|նն օրհնես, գերեզմանին վերայ թաղըմնական առնես»։

13. 194ա-213ա ԺԴ. Կանոն զամենայն վախճանեալ տղայսն առ Քրիստոս յուղարկել աղօթիւ – Նախ ասեն սաղմոս գոբղայս Դ. Առ քեզ, Տէ՛ր, համբարձի... |209բ| մանկունք հաղորդեսցին մարմ/// (շար.) |210ա| ///թարել, զի ոչ էին։ Եւ սարկաւագ քարոզէ...

ա. 200աբ Սրբոյն Գրիգորի ասացեալ – Եթէ մեք, որ կենդանոյն մնացեալ իցեմք...

բ. 210բ-1ա Սուրբ Լուսաւորչին Գրիգորի – Ամենեքեան, որ տեսանիցեն, ճանաչիցեն զարդարն...

գ. 211բ-2ա Եւ քահանայն ասէ զաղօթս՝ սուրբ Լուսաւորչին ասացեալ – Փառաւորեալ է անուն քո, սուրբ թագաւո՛ր անմահ...

դ. 213բ-6ա Ողբ վասն սիրական մեռելին, քաղցրաձա՛յն ասա – Արարիչն արարածոց մեզ բարկացաւ, / քաղցըր բնութիւնն աստուածային մեզ դառնացաւ... եւ քեզ ամէնքս երկըրպագեմք, Աստուածածի՛ն։

14. 216ա-20ա ԺԵ. Կանոն երկրորդ աւուրն – Երթան ի գերեզմանն եւ ասեն սաղմոս. Աւրհնեցէ՛ք, մանկո՛ւնք... Ընթերցուած յԵս[այ]եա մարգարէէ. Զի ի Տեառնէ եղիցի դարձ արդարոց...

15. 220բ-4բ ԺԶ. Կանոն եօթներորդ աւուրն – Երթան ի գերեզմանն եւ ասեն սաղմոս. Երանի է ամե[նեցուն]...

220բ ստ. լս-ում գրչից՝ «Ո՛վ քահանայ, թէ շարական կասես, ըստ ձայնին գի՛տ յԱշխարհաթաղն ///»։

16. 224բ-32ա ԺԷ. Կանոն ոգէհանգիստ առնել եւ կամ պատարագ մեղելոց – Ասեն սաղմոս ի թիւ. Երանի՜, որում թողո[ւթիւն]... եւ ք[ա]հանայն ասէ զաղօթս. Անկեալ եմք առաջի քո...

17. 232աբ, 250ա ԺԸ. Օրհնութիւն աղի – Նախ ասեն սաղմոս, կցուրդ ԿԶ.՝ Աստուած ողոր[մեա՛]... եւ քահանայն ասէ զաղօթս զայս. Օրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ, արարիչ ամենայն արարածոց...

18. 233աբ, 235ա-43բ ԺԹ. Կանոն տեառնական օրհնել – Ածեն զխոստացեալ զուարակն ի դուռն եկեղեցոյն... եւ քահանայն ասէ զաղօթս. Օրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ, ողորմութեամբդ քով...

– 243բ-4ա Աւրհնութիւն սեղանոյ տեառնականին – Ասէ զաղօթս. Օրհնեալ ես, Տէ՛ր Աստուած, արարիչ ամենայն արարածոց, որ լցուցեր զամենայն երկիր...

19. 244ա-5ա Ի. Օրհնութիւն հատի պատարագ[ի]։ Զաղօթս – Աւրհնե[ալ ես], Տէ՛ր Աստուած, [ամե]նակալ, Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ առ գութ սիրոյ քո... (244ա՝ ստ. լս.՝ «Հատիկ»)։

ա. 245ա-7բ Այլ օրհնութիւն հատի պատարագի։ Աւագ – Գոհանամք եւ փառաւորեմք զքեզ, բարերա՛ր եւ բազումողո՛րմ Աստուած...

բ. 247բ-9ա Աւրհնութիւն հատի մարտիրոսաց յիշատակի – Օրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ, որ ընտրեցեր եւ ընկալար... (խորագիրը՝ հետգ. նոտրգրով)։

20. 249աբ, 251ա-73բ ԻԱ. Կանոն խաչ աւրհնելոյ – Բերեն յեկեղեցին եւ ասեն շարական ԴՁ.՝ Զօրութիւն սուրբ խաչի քո, Քրիստո՛ս... Ընթերցուած յԱռակաց. Երանեալ է այր, որ եգիտ...

21. 274ա-7ա ԻԲ. Կանոն խաչալուա առնելոյ – Ասի սաղմոս. Նշանեցաւ առ մեզ լո[յս]։ Ընթերցուած ի Չորրորդ Թագաւորութեանց. Եւ ասեն արք քաղաքին...

22. 277բ-97բ ԻԳ. Կանոն մեծի աւուր Յայտնութեան Տեառն Ջուր օրհնելոյ – Զկնի պատարագին երթան ի ջուրն կազմ ամենայն սրբութեամբ՝ խաչիւ եւ Աւետարանաւ... Ընթերցուած ի Չորրորդ Թագաւորութեանց. Եւ ասեն արք քաղաքին ցԵղիսէէ...

ա. 282բ-93բ Աւրհնութիւն ջրոյ, զոր արարեալ է տեառն Բարսղի հայրապետի արքեպիսկոպոսին Կեսարու Կապադովկացւոց – Օրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ, յամենայնի հզօր եւ սքանչելագործ...

բ. 295աբ Տաղ յաւուր Ջրօրհնէին ասա՛ – Ո՛վ զարմանալի խորհուրդ այս մեծ յայտնեալ, / արարիչն Աստուած ի Յորդանան եկեալ... Հոգոյն ճըշմարտի փառք յաւիտեանս. ամէն։

գ. 295բ-7բ Տաղ Յայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի՝ սրբոյն Գրիգորի Նարեկացոյն ասացեալ («ԱՍԱ ԲԱՅ ԱՆԱ») – Աւետիս մեծ խորհըրդոյ / խորհուրդ ծածկեալ մեզ յայտնեցաւ... Քրիստոս օրհնեալ ի համայնից։

23. 298ա-313ա ԻԴ. Կանոն ի Մեծի աւուրն հինգշաբաթին զապաշխարողսն արձակել – Յերրորդում ժամուն ժողովէ քահանայն զապաշխարողսն ի դուռն եկեղեցոյն, եւ ասեն սաղմոս գոբղայս Զ.... Ընթերցուած յԵսայեա մ[ա]ր[գարէէ]. Այսպէս ասէ Տէր. Եւ կատարեսցին աւուրք սգոյ քո...

24. 313բ-32ա ԻԵ. Կանոն Մեծի հինգշաբաթին Ոտնալուային, ըստ որում ասացն Յիսուս, թէ՝ Օրինակ մի ետու ձեզ։ Զոր արարեալ սրբոյն Եփրեմի Խորին Ասորոյ, զոր թարգմանեաց սուրբ դիտապետն Հայոց Մեծաց Գրիգորիոս Վկայասէրն – Ի տասներորդ ժամուն՝ զկնի կատարման սուրբ պատարագին ժողովին ի գաւիթս եկեղեցոյն... եւ եպիսկոպոսն ասէ զաղօթս. Փառաւորեմք զքեզ, Տէ՛ր մեր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոս...

25. 332ա-9բ ԻԶ. Քարոզ պատուիրանին, զոր քահանայն զեկուցանէ ժողովրդեանն նախքան զըսկիզբն պատարագին – Առեալ զսուրբ Աւետարանն ի գիրկս իւր եւ կարկառեալ զձեռն ասէ ի լուր ժողովրդեանն... Լուարո՛ւք ինձ, որդեա՛կք իմ...

26. 339բ-41ա ԻԷ. Կանոն նոր դուռն օրհնել – Հաստատեն ի տեղոջ իւրում եւ ասեն ի թիւ սաղմոս ՃԺԷ. (117)...

27. 341ա-2ա ԻԸ. Կանոն հանդերձեղէն, սպաս օրհնել – Տանին յեկեղեցին՝ առաջի բեմին, եւ սարկաւագն ի վեր ունելով, ասեն սաղմոս Գ. ...

Ծնթ. 341բ վեր. լս-ում հետգ. բոլորգրով՝ «ԳՌ. (3000) դիան (՞, արտայայտուած է շրջանաձեւ, հայերէն օ.ի նմանուող նշանով) ա՛ռ, ետօվ օրհնէ»։

28. 342ա-3բ ԻԹ. Կանոն սկի եւ մաղըզմայ օրհնել – Տանին յեկեղեցին, առ ի սուրբ սեղանն եւ լուանան նախ ջրով եւ ապա գինով...

29. 343բ-4ա Լ. Կանոն խունկ օրհնելոյ – Քահանայն ի վեր ունի եւ ասէ զաղօթս զայս. Ամենակա՛լ Տէր, որ ընկալար զխունկն...

30. 344բ-8բ ԼԱ. Կանոն զարմտիս սերմանց, զշեղջ եւ զհնձան օրհնել – Սաղմոս, կցուրդ. Հովիտք բազում արասցեն ցորեան, աղաղ[ակեսցեն]։ Ընթերցուած յԱռակաց. Պատուեա՛ զՏէր ի քոց արդար վաստակոց...

31. 349ա-50ա ԼԲ. Կանոն խաղող օրհնելոյ, զոր արարեալ է սրբազան կաթողիկոսն Հայոց տէր Ներսէս, որ կատարի յաւուր տօնի Աստուածամօր Ննջմանն եւ կամ Սրբոյ խաչին, ըստ իւրաքանչիւր տեղոյ ջերմութեանն – Յետ երգոց պաշտաման քարոզէ. Եւ եւս խաղաղութեան։ Գոհացարո՛ւք զբարերարէն Աստուծոյ, յաղագս պարգեւելո մեզ առատապէս պտղաբերութիւն բուսոց...

– 350ա բնագրի վջ-ում հետգ. նոտրգրով. «Ո՛վ եղբարք, յորժամ զխաղողն օրհնէք, զիմ բաժինն յաղքատիկ մի տո՛ւք, եւ զվարձս ի Քրիստոսէ առնուք»։

32. 350բ-1ա ԼԳ. Աղօթք վասն երաշտութեան – Տէ՛ր Աստուած մեր, որ յաղագս առ քեզ նախանձու լուար Եղիայի...

33. 351ա-2ա ԼԴ. Կանոն պղծեալ կերակրոյ, թէ ոք ուտիցէ ի քրիստոնէից, տաճկազէն կամ ի զոհից հրէից եւ հեթանոսաց – Ասեն սաղմոս, կցուրդ. Սիրտ սուրբ... եւ քահանայն ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած մեր, որ սուրբդ ես եւ ի սուրբս հանգուցեալդ...

34. 352աբ Աղօթք ի վերայ երդմնասխալանացն – Տէ՛ր Աստուած, որ զմարդոյ բնութիւն փոփոխական եւ տկար գիտես...

35. 352բ-71բ Կանոն հիմնարկութեան սուրբ եկեղեցոյ՝ արարեալ Յոհաննու Մանդակունեցոյ վասն հիմնարկութեան – Ժողովեալ աստուածայնոյ քահանայապետին սրբազան դասս պաշտօնէից... Ընթերցուած յԵրկրորդ Թագաւորութեանց. Եւ առաքեաց Սողոմոն առ Քիրամ...

36. 372ա-98բ, 407աբ, 399ա-406բ Կանովն նաւակատեաց եկեղեցի օրհնելոյ – Երեկօրեա հսկումն լինի ի նմին եկեղեցւոջն միանգամայն ուխտինն... Ընթերցուած յԱռակաց. Իմաստութիւն շինեաց իւր տուն... |407բ| որք ոչ կարէին ը[ստ միտս] կա[տար]ել զպաշտօնայսն /// (շար.) |399ա| /// յայսմիկ։ Եւ արդ, Տէ՛ր Աստուած Իսրայիղի, պահեա՛ ծառայի քում Դաւթի... |406բ| ուրուք տեսեալ ից[է], եթէ ոչ որ էն յԱստուծոյ /// (վջ)։

Ծնթ. Թ. 42, 230, 250 բնագիրը գրուած է 250ա հետգ. յիշատակարանի բոլորգրով, իսկ գրչի գրած հատուածներում կան նաեւ հետգ. նոտրգրով որոշ խորագրեր, ցուցումներ (176ա, 188բ եւլն)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

295ա (խորագրի մէջ) Ով քաղցրաձայն եղբա՛յր, եւ զԿոզմաս գծողս յիշեա՛։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 250ա (ստացողի, ԺԶ. դ., բոլորգիր) Արդ, ես՝ Թամամս, ստացայ զայս Մաշտոցս յիշատակ ինձ եւ ծնօղին իմոյ Շահզատին, եւ իմ եղբայր Խաչատրին, եւ կենակցին Սրութէին, եւ այրւոյն իմոյ Միրզին, եւ իմ որդոյն Մայիլին, որ է հանգուցեալ առ Քրիստոս, եւ Միրզի եղբայրն Յորդանանին, եւ կենակցին Եղիսաբեթին, եւ որդւոյն Սիմէոնին, եւ կենակցին Մարեանին, եւ Պտյեանին, եւ իւր կենակցին Եթարին։ Դարձեալ յիշեցէ՛ք զԹամամն, որ ստացայ զայս |250բ| գիրքս ի հալալ ընչից իմոց՝ յիշատակ ինձ անջնջելի եւ ետու ի ձեռն Սիմեոնի։ Ով որ դաւի անէ կամ ծախէ, Նիկիոյ սուրբ ժողովոյն Ճ. եւ Ծ. (150) հայրապետացն նզովեալ լինի. ամէն։ Եւ ետու վախմ ի դուռն Սրսռուտի Սուրբ Աստուածածնին, զի մի՛ ոք իշխեսցէ հանել զսա ի դրանէ Սուրբ Աստուածածնէն։ Արդ, յիշօղք լերո՛ւք բարի մտօք առ Քրիստոս Աստուածն մեր, որք գաղափարել տայք եւ ոյք ստանայք զայս գիր, զի յուսողացս եւ յիշողացդ առ հասարակ ողորմած Տէրն ողորմեսցի ի կրկնակի գալստեանն իւրում. ամէն։

2. 1ա (1783 թ., նոտրգիր) Յիսուսի Քրիստոսի ծառայ /// տէր Գրիկորէս գրցի. ես առ էս Մաշտէս Ա. թուման Եղկրցի մեծ տէր Սարգին որդի Ապրհամին որդի տէր Գրիկորէս, առ էս Մաշտէս, որ Փաթլի խանէն եկաւ Շուշի ղալին երայ կռւ ի թվին ՌՄՃԼԲ. (1783), որ իմ Նանաղ նանին, իմ եղբար Ըստփանին, Ազարին, Մոլին, այս Յարպետին թղէն թվին ՌՄՃԼԲ. (1783)։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 243բ, 244ա սեւ թանաքով ութանկիւն, վատ դրոշմած, անընթեռնելի։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա.ին սոսնձած սպիտակ թերթիկին սեւով՝ «1098/3561», «ԺԷ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», 1ա՝ սեւով՝ «1098», սոսնձած դեղնաւուն թերթիկին՝ սեւ շրջանակի մէջ՝ «Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ Համաձայն կտակի վաղաթառամ դոկտոր աստուածաբանութեան Արշակ Տէր-Միքելեանի նուիրում է նրա եղբայր Սեդրակ Տէր-Միքելեանը. Հմր»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1բ՝ «Աստուծոյ առաքցաւ առ ///ակցաւ առ», 2ա՝ «Ապաշխ/// ոտկար///», անընթեռնելի, 26բ՝ «Տէր», 27ա՝ «Մկ», 58բ՝ «Օրհնե», 67բ՝ խզբզոց, 93ա՝ «Բ», 101ա՝ «գԲշ», 103բ՝ «հանին ձա րուացաւ ապաշխարաողաչ ամրութիւն ձամ///», 147բ՝ «Այգ», 152բ՝ «վանող», 198բ՝ «Ա», «լ», 208բ՝ «Հ», «Հ», «Կ», «առաեաց դու ինշ», 229բ՝ «քամատղզի»,244բ՝ «Ա», «լ», «Ա», 295բ՝ «ն», 320բ՝ «Սնա որաց ի մեզ կպզա», 361բ՝ ռուսերէն՝ «Нетериу» (՞), 404բ՝ «Ե»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 208բ՝ կենդանի՞, 361բ՝ զանգ։

 

 

3562

ԴԱՏԱՍՏԱՆԱԳԻՐՔ, ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

ՌԽԶ.-ՌԽԸ. – 1597-1599

ԳՐԻՉ՝ Փիրճան սրկ. (թ. 1-10, 13ա՝ 1ին 9 տողը, թ. 14, 17բ-40բ, 51բ-242ա, 269ա-98ա, թ. 303-6, 309-21, 360բ-76բ, թ. 378-94), Արիստակէս Տարօնացի (թ. 11-2, 13ա՝ 10րդ տողից 13բ, 15ա-7ա, 41ա-51ա, 242բ-266բ, 298բ-302բ, 307ա-8բ, 322ա-60ա, 377աբ, 395ա-451ա)։

ԹԵՐԹ՝ 461. չգրուած՝ 16բ, թ. 267-8, 461բ։ ՊՐԱԿ՝ 5+10+Ա-ԺԹ×12 (Ը 11)+10+4+10+Ի-ԼԵ×12 (ԻԳ 15, ԻԴ-ԻԵ, ԻԸ 13, ԻԷ 14, Լ 10, ԼԵ 9)։ ՆԻՒԹ՝ թուղթ՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ բոլորակ, մէջը՝ խարիսխ, ներքեւում երեքնուկ, տաճար, լատ. (հնարաւոր է՝ ռուսերէն)՝ «3MB»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 21,7×15,7։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (1ա-242բ), երկսիւն (243ա-461ա), որոշ թերթեր սեւով սահմանագծուած (15×10,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր՝ թ. 1-10, 13ա՝ 1ին 9 տողը, թ. 14, 17բ-40բ, 51բ-242ա, 269ա-98ա, թ. 303-6, 309-21, 360բ-76բ, թ. 378-94 (բոլորգրանման անվարժ, նմուշ՝ 305ա), նոտրգիր՝ թ. 11-2, 13ա՝ 10րդ տողից 13բ, 15ա-7ա, 41ա-51ա, 242բ-266բ, 298բ-302բ, 307ա-8բ, 322ա-60ա, 377աբ, 395ա-451ա (նմուշ՝ 418ա)։ ՏՈՂ՝ 24-26. գծումներ՝ ճնշումով։ ԿԱԶՄ՝ կանաչ մոմլաթ, մէջքն ու անկիւնները սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ բաց վարդագոյն չգրուած թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ բաց վարդագոյն չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 17ա, 243ա, 269ա, 359բ։ Լուսանցազարդ՝ բուսական՝ 17ա, 243ա, 359բ։ Զարդագիր՝ հանգուցագիր՝ 17ա, 359բ, թռչնագիր՝ 243ա, 269ա։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, նարնջի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1950ական թթ., կազմը, աստառները, պհպ-ները, որոշ հիմքերի՝ դեղնաւուն չգրուած թղթով ամրացումը՝ նորոգման ժամանակի. կազմը եւ մէջքը՝ քերծուած, անկիւնները՝ մաշուած. լուսանցակողերի կարմիրը մասամբ գունաթափ, սեւացած. թերթեզերքը մաշուած, մասամբ մանր պատռուածքներ, եզրերն անհաւասար. թերթերը խոնաւացած, թ. 1-266՝ սեւացած, խունացած, թ. 267-461՝ դեղնած, բորբոսի կարմրաւուն հետքերով, որոշ թերթերի՝ թանաքի հետքեր, կեղտաբծեր (208ա, 316ա, 376ա եւլն). որոշ թերթեր մաշուած, վրան՝ անցքեր եւ պատռուածքներ (թ. 1-5, 56, 62-5, 68, 146-58, 170-2 եւլն), հիմքի միջ. մասից հեռացած, ետ ծալուած (թ. 246-6, 249-50 եւլն). որոշ թերթեր մասամբ կամ ամբողջութեամբ հիմքից անջատ (թ. 19, 24, 68-70, 93-4, 124-6, 133, 140-1, 253-5, 258-9, 268, 322, 358-67, 420-5, 452-3 եւլն), որոշ թերթեր իրարից հեռացած (5բ-6ա, 122բ-3ա եւլն). սկ-ից՝ թ. 1ից առաջ, թ. 3-4ի միջեւ՝ 2-3 թ.՝ ընկած. թ. 288, 350, 423՝ արտք. լս-ներին կան կարմիր եւ դեղին էջանիշ-թելեր, թերթերի դասաւորութիւնը՝ խառն, կարդալ՝ թ. 1-6, 10, 9, 8, 7, 14, 13, 12, 11, 15, 16բա, թ. 17-252, 262բա, թ. 263-5, 253-60, 266, 261, 269-461։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-6ա, 10աբ, 9աբ, 8աբ, 7աբ, 14աբ, 13ա, 46բ-172բ [Մխիթարայ Գօշի Գիրք դատաստանի]

Տե՛ս ձեռ. 485, 1ա-183ա։ Նխդր./ 1ա-6ա, 10աբ, 9աբ, 8աբ, 7աբ, 14աբ, 13ա (ա, ե՝ չիք, բ՝ սկ. «/// [կոճ]ատ, որ է ներգործական եւ կրական...դ՝ «...այլ բազում բանս նման ///» վջ, զ՝ սկ. «... /// [ճշմարտախօս]ս ի դատաստանի, զի զչարն ի գլուխ հանիցէք...», ունի՝ ԺԱ. միաւորը, ընդօրինակուած է Բ. խմբագրութիւնից, տե՛ս տպ., էջ 24-25)։ Ցանկ/46բ-50բ։ ա/51ա-2բ։ բ/52բ-8ա։ գ/58ա-9ա։ դ/59ա-61բ։ ե/61բ-2բ։ զ/62բ-3ա։ է/63ա-4ա։ ը/64ա։ թ/64աբ։ ժ/64բ։ ժա/64բ-5ա։ ժբ/65ա։ ժգ/65աբ։ ժդ/65բ-6ա։ ժե/66աբ։ ժզ/66բ-7ա։ ժէ/67ա։ ժը/67աբ։ ժթ/67բ։ ի/67բ-8ա։ իա/68ա։ իբ/68աբ։ իգ/68բ։ իդ/68բ։ իե/68բ-9ա։ իզ/69ա։ իէ/69ա։ իը/69աբ։ իթ/69բ։ լ/69բ-70ա։ լա/70աբ։ լբ/70բ-1ա։ լգ/71ա։ լդ/71աբ։ լե/71բ։ լզ/71բ-2ա։ լէ/72աբ։ լը/72բ։ լթ/73աբ։ խ/73բ-4ա։ խա/74ա։ խբ/74ա։ խգ/74աբ։ խդ/74բ։ խե/74բ-5ա։ խզ/75ա։ խէ/75աբ։ խը/75բ-6ա։ խթ/76ա։ ծ/76աբ։ ծա/76բ։ ծբ/76բ-7ա։ ծգ/77ա։ ծդ/77աբ։ ծե/77բ։ ծզ/77բ-8ա։ ծէ/78ա։ ծը/78աբ։ ծթ/78բ։ կ/78բ (խորագիրն՝ այսպէս՝ «Վասն կաքողաց»)։ կա/78բ-9ա։ կբ/79ա։ կգ/79աբ։ կդ/79բ։ կե/79բ-80բ։ կզ/80բ։ կէ/80բ։ կը/80բ-1ա։ կթ/81ա։ հ/81աբ։ հա/81բ։ հբ/81բ-2ա։ հգ/82ա։ հդ/82աբ։ հե/82բ։ հզ/82բ։ հէ/82բ-3ա։ հը/83աբ։ հթ/83բ-4ա։ ձ/84ա։ ձա/84աբ։ ձբ/84բ-5ա։ ձգ/85աբ։ ձդ/85բ-6ա։ ձե/86ա։ ձզ/86ա-7ա։ ձէ/87ա։ ձը/87աբ։ ձթ/87բ-8ա։ ղ/88աբ։ ղա/88բ-9ա։ ղբ/89աբ։ ղգ/89բ։ ղդ/89բ։ ղե/89բ-90ա։ ղզ/90ա։ ղէ/90աբ։ ղը/90բ։ ղթ/90բ-1ա։ ճ/91ա։ ճա/91ա-3ա։ ճբ/93ա-4բ։ ճգ/94բ-5բ։ ճդ/95բ-6բ։ ճե/96բ-7ա։ ճզ/97ա։ ճէ/97աբ։ ճը/97բ-8ա։ ճթ/98ա։ ճժ/98աբ։ ճժա/98բ-9ա։ ճժբ/99աբ։ ճժգ/99բ։ ճժդ/99բ-100ա։ ճժե/100ա։ ճժզ/100ա։ ճժէ/100ա-1ա։ ճժը/101ա։ ճժթ/101ա։ ճի/101աբ։ ճիա/101բ։ ճիբ/101բ-2ա։ ճիգ/102ա։ ճիդ/102աբ։ ճիե/102բ։ ճիզ/102բ-3ա։ ճիէ/103ա (խորագիրը՝ տարբեր՝ «Վասն ոչ է պարտ բռնադատել զհայր ի վերայ որդո կամ զորդի ընդ հօր»)։ ճիը/103ա։ ճիթ/103աբ։ ճլ/103բ։ ճլա/103բ։ ճլբ/103բ-4ա։ ճլգ/104ա։ ճլդ/104աբ։ ճլե/104բ։ ճլզ/104բ-5ա։ ճլէ/105աբ։ ճլը/105բ-6ա։ ճլթ/106ա։ ճխ/106աբ։ ճխա/106բ։ ճխբ/106բ-7ա։ ճխգ/107աբ։ ճխդ/107բ։ ճխե/107բ-8ա։ ճխզ/108աբ։ ճխէ/108բ-9ա։ ճխը/109ա։ ճխթ/109աբ։ ճծ/109բ։ ճծա/109բ-10ա։ ճծբ/110ա։ ճծգ/110ա։ ճծդ/110աբ։ ճծե/110բ-1ա։ ճծզ/111ա։ ճծէ/111աբ։ ճծը/111բ-2ա (խորագիրը տարբեր՝ «Վասն որք յեպիսկոպոսէ ձեռնադրեալ են»)։ ճծթ/112աբ։ ճկ/112բ-3ա։ ճկա/113ա։ ճկբ/113ա։ ճկգ/113աբ։ ճկդ/113բ։ ճկե/113բ-4ա։ ճկզ/114ա։ ճկէ/114աբ։ ճկը/114բ։ ճկթ/114բ-5ա։ ճհ/115ա։ ճհա/115աբ։ ճհբ/115բ։ ճհգ/115բ-6ա։ ճհդ/116աբ։ ճհե/116բ։ ճհզ/116բ։ ճհէ/116բ։ ճհը/116բ-7ա։ ճհթ/117ա։ ճձ/117ա-8ա։ ճձա/118աբ։ ճձբ/118բ-9ա։ ճձգ/119աբ։ ճձդ/119բ-20ա։ ճձե/120աբ։ ճձզ/120բ-1ա։ ճձէ/121ա։ ճձը/121աբ։ ճձթ/121բ։ ճղ/121բ-2բ։ ճղա/122բ։ ճղբ/122բ-3ա։ ճղգ/123ա։ ճղդ/123աբ։ ճղե/123բ-4ա։ ճղզ/124աբ։ ճղէ/124բ-5ա։ ճղը/125ա-6ա։ ճղթ/126ա։ մ/126աբ։ մա/126բ-7ա։ մբ/127աբ։ մգ/127բ-8ա։ մդ/128աբ։ մե/128բ։ մզ/128բ-9ա։ մէ/129ա-30բ։ մը/130բ-1ա (խորագիրը՝ «Վասն տանց քահանայից»)։ մթ/131աբ։ մժ/131բ։ մժա/131բ-2ա։ մժբ/132ա-5ա։ մժգ/135ա-8բ։ մժդ/138բ։ մժե/138բ-9ա։ մժզ/139աբ։ մժէ/139բ-40ա։ մժը/140աբ։ մժթ/140բ-1ա։ մի/141ա։ միա/141աբ։ միբ/141բ-2ա։ միգ/142աբ։ միդ/142բ-3ա։ միե/143ա-55ա։ միզ/155աբ։ միէ/155բ։ միը/155բ-6բ։ միթ/156բ-7բ։ մլ/157բ-8ա։ մլա/158ա-9ա։ մլբ/159աբ։ մլգ/159բ-61բ։ մլդ/161բ-2ա։ մլե/162աբ։ մլզ/162բ-3ա։ մլէ/163ա։ մլը/163ա-4ա։ մլթ/164աբ։ մխ/164բ-5բ։ մխա/165բ-6ա։ մխբ/166ա։ մխգ/166ա-7ա։ մխդ/167աբ։ մխե/167բ-8ա։ մխզ/168ա-9բ։ մխէ/169բ։ մխը/169բ-70բ։ մխթ/170բ-1ա։ մծ/171ա-2ա։ մծա/172աբ։

Տե՛ս Մխիթար Գօշ, Գիրք դատաստանի, աշխ.՝ Խ. Թորոսեանի, Երեւան, 1975, Գ. խմբ., էջ ՃԸ.-ՃԺԸ., 283-416։

Ծնթ. Հմր 485 ձեռ-ի հմմտ. խորագրերն ունեն որոշ տարբերութիւններ, որոնցից նշել ենք միայն իմաստայինները։ Որոշ գլխահամարների տակ գրչի ձեռքով կան ընթերցման ցուցումներ՝ «ԻԱ.՝ ԼԵ. գի՛տ» եւլն։

Բ. 13աբ, 12աբ, 11աբ, 15աբ, 17ա-46ա [17ա՝ Աւրէնք յաղթող թագաւորաց Կոստանդիանոսի, Թէոդոսի եւ Լեւոնի]

Տե՛ս ձեռ. 488, 87ա-103ա։ Յռջբն/չիք։ Ցանկ/13աբ, 12աբ, 11աբ, 15աբ (վջ՝ տարբեր՝ «ՃԾ. Դարձեալ ի նոյն խորհուրդ»)։ Նխդր./17ա-8բ։ ա/18բ-9ա։ բ/19ա։ գ/19աբ։ դ/19բ-20ա։ ե/20աբ։ զ/20բ-1ա։ է/21ա։ ը/21ա։ թ/21աբ։ ժ/21բ։ ժա/21բ։ ժբ/21բ-2ա։ ժգ/22աբ։ ժդ/22բ։ ժե/22բ-3ա։ ժզ/23աբ։ ժէ/23բ։ ժը/23բ։ ժթ/23բ-4ա։ ի/24ա։ իա/24ա։ իբ/24աբ։ իգ/24բ։ իդ/24բ։ իե/24բ։ իզ/24բ-5ա։ իէ/25ա։ իը/25ա։ իթ/25ա։ լ/25աբ։ լա/25բ։ լբ/25բ։ լգ/25բ-6ա։ լդ/26ա։ լե/26ա։ լզ/26աբ։ լէ/26բ։ լը/26բ-7ա։ լթ/27ա։ խ/27աբ։ խա/27բ։ խբ/27բ։ խգ/28ա։ խդ/28աբ։ խե/28բ։ խզ/28բ-9ա (վջ տարբեր՝ «...ելանէ զլալանաւք»)։ խէ/29ա։ խը/29ա։ խթ/29ա։ ծ/29ա-30ա։ ծա/30ա։ ծբ/30աբ։ ծգ/30բ-1ա։ ծդ/31աբ։ ծե/31բ։ ծզ/31բ-2ա։ ծէ/32ա։ ծը/32աբ։ ծթ/32բ։ կ/32բ։ կա/32բ։ կբ/32բ։ կգ/32բ-3ա։ կդ/33ա։ կե/33ա։ կզ/33աբ։ կէ/33բ։ կը/33բ։ կթ/33բ-4ա։ հ/34ա։ հա/34ա։ հբ/34աբ։ հգ/34բ։ հդ/34բ։ հե/34բ։ հզ/34բ-5ա։ հէ/35ա։ հը/35ա։ հթ/35ա։ ձ/35աբ։ ձա/35բ։ ձբ/35բ։ ձգ/35բ-6ա։ ձդ/36ա։ ձե/36աբ։ ձզ/36բ։ ձէ/36բ-7ա։ ձը/37աբ։ ձթ/37բ-8ա։ ղ/38ա։ ղա/38աբ։ ղբ/38բ։ ղգ/38բ (սկզբնաբառը՝ «Հայր...»)։ ղդ/38բ։ ղե/38բ-9ա։ ղզ/չիք։ ղէ/39ա։ ղը/39ա։ ղթ/39աբ։ ճ/39բ։ ճա/39բ։ ճբ/39բ-40ա։ ճգ/40ա։ ճդ/չիք։ ճե/40ա։ ճզ/40աբ։ ճէ/40բ։ ճը/40բ։ ճթ/40բ։ ճժ/40բ։ ճժա/40բ-1ա։ ճժբ/41ա։ ճժգ/41ա։ ճժդ/41ա։ ճժե/41աբ։ ճժզ/41բ։ ճժէ/41բ։ ճժը/41բ։ ճժթ/41բ։ ճի/41բ։ ճիա/41բ-2ա։ ճիբ/42ա։ ճիգ/42ա։ ճիդ/42ա։ ճիե/42ա։ ճիզ/չիք։ ճիէ/42ա։ ճիը/42աբ։ ճիթ/42բ։ ճլ/42բ։ ճլա/42բ։ ճլբ/42բ-3ա։ ճլգ/43ա։ ճլդ/43ա։ ճլե/43աբ։ ճլզ/43բ-4ա։ ճլէ/44ա։ ճլը/44ա։ ճլթ/44ա։ ճխ/44ա։ ճխա/44բ։ ճխբ/44բ։ ճխգ/44բ։ ճխդ/44բ-5ա։ ճխե/45ա։ ճխզ/45ա։ ճխէ/45աբ։ ճխը/45բ։ ճխթ/45բ։ ճծ/45բ-6ա։ ճծա/46ա։ ճծբ/46ա։ ճծգ/46ա։

Ունի՝

25ա ԻԹ. (գլխահամարը կրկնուած) Վասն ճշմարիտ արանց, որք սպանանումն գործեն առանց հրամանի թագաւորաց – Նայ եւ մարդ, որ ոչ ունի հրաման ի թագաւորէն... ինքն մեռանի յաւրինացն։

Ծնթ. Ա.-ԾԶ. միաւորները ունեն խորագրեր։ Որոշ սկզբնատողեր ունեն մասնակի տարբերութիւններ (տե՛ս նաեւ՝ տպ., 1917)։ Սխալ համարակալումների (թռիչք՝ ԻԹ.-Լ, կրկն.՝ ՃԺԴ.) եւ պակաս միաւորների հետեւանքով գլխահամարները մասամբ տարբեր են։ Որոշ գլխահամարների տակ գրչի ձեռքով կան ընթերցման ցուցումներ՝ 46ա՝ «ՃԽԸ.՝ ՀԸ., ՀԹ. գի՛տ» եւլն։

Տե՛ս Ներսէս Լամբրոնացի արքեպիսկոպոս Տարսոնի. կեանքն եւ գրական վաստակները հանդերձ ազգաբանութեամբ Պահլաւունեաց եւ Լամբրոնի Հեթմեանց, գրեց հ. Ներսէս վ. Ակինեան, Վիեննա, 1956, էջ 244-246, կէտ 1 (այսուհետ՝ Ակինեան, Լամբրոնացի, էջ), նաեւ՝ Ասորական դատաստանագիրք, ձեռագրերի համեմատութեամբ լոյս ընծայեց Ա. վրդ. Ղլտճեանց, Ս. Էջմիածին, 1917։

Գ. 172բ-92ա [174ա՝ Գլուխք ընտրութեամբ ի Մովսիսական Աւրինացն]

Տե՛ս ձեռ. 488, 77ա-86ա։ Ցանկ/172բ-3բ (սկ.՝ տարբեր՝ «Ա., Բ. Վասն ի քարեղէն տախտակսն գրելոց Ժ. բանիցն»)։ ա/174ա։ բ/174ա-5ա։ գ/175ա-6ա։ դ/176ա։ ե/176ա-7ա։ զ/177ա։ է/177աբ։ ը/177բ-9բ։ թ/179բ։ ժ/179բ-80ա։ ժա/180ա։ ժբ/180ա։ ժգ/180աբ։ ժդ/180բ։ ժե/180բ։ ժզ/180բ-1ա։ ժէ/181ա։ ժը/181ա։ ժթ/181աբ։ ի/181բ։ իա/181բ-2ա։ իբ/182ա։ իգ/182ա-3ա։ իդ/183ա։ իե/183աբ։ իզ/183բ։ իէ/183բ-4ա։ իը/184ա։ իթ/184ա։ լ/184բ։ լա/184բ։ լբ/184բ։ լգ/184բ։ լդ/184բ։ լե/184բ-5ա։ լզ/185ա։ լէ/185ա։ լը/185ա։ լթ/185ա։ խ/185ա։ խա/185ա։ խբ/185աբ։ խգ/185բ։ խդ/185բ։ խե/185բ։ խզ/186աբ։ խէ/186բ-7ա։ խը/187ա։ խթ/187աբ։ ծ/187բ-8ա։ ծա/188ա։ ծբ/188ա։ ծգ/188ա։ ծդ/188աբ։ ծե/188բ։ ծզ/188բ-9ա։ ծէ/189ա։ ծը/189աբ։ ծթ/189բ-90ա։ կ/190աբ։ կա/190բ-1ա։ կբ/191ա (խորագիրը տարբեր՝ «Վասն ոչ փոխելոյ զսահման...»)։ կգ/191ա։ կդ/191աբ։ կե/191բ։ կզ/191բ։ կէ/191բ-2ա։

Տե՛ս Ակինեան, Լամբրոնացի, էջ 264-265, կէտ 6։

Դ. 192բ-230բ [198ա՝ Ընդրութիւն համառօտ յաւրինացն քաղաքականաց Լեւոնի եւ Կոստանդ<ի>եայ իմաստուն եւ բարեպաշտ թագաւորաց, զորոյ եւ մեծն Յուստիանոս նորոգեաց զկարգ ուղղեալ ի բարեպաշտութիւն]

Տե՛ս ձեռ. 488, 105ա-23բ։ Ցանկ/192բ-4բ։ ա/198ա-9ա։ բ/199ա-203ա։ գ/203ա-4ա։ դ/204աբ։ ե/204բ-5ա։ զ/205ա-7ա։ է/207ա-8բ։ ը/208բ-10ա։ թ/210աբ։ ժ/210բ-2ա։ ժա/212ա։ ժբ/212ա-3բ։ ժգ/213բ։ ժդ/213բ-5բ։ ժե/215բ-6ա։ ժզ/216ա-7բ։ ժէ/217բ։ ժը/217բ-22ա։ ժթ/222ա-30բ։ Կից երեք բնագիրը/չիք։

Ունի՝

195ա-8ա Յանուն Հօր եւ Որդոյ եւ Սուրբ Հոգոյն Լեւոնի եւ Կոստանդիանոսի բարեպաշտ թագաւորացն Յառաջաբան Քաղաքական աւրինադրութեանս – Տէրն եւ արարիչն Աստուածն մեր, որ ստեղծ զմարդն... զի բարի վարձս ընկալցի ի Քրիստոսէ Աստուծոյ, որ է աւրհնեալ յաւիտ[եանս]։

Տե՛ս Ակինեան, Լամբրոնացի, էջ 258-261, կէտ 1։

Ե. 231ա-7ա [Սահմանք զինուորութեան]

Տե՛ս ձեռ. 209, 66ա-70բ։ Ցանկ/231ա-32բ (վջ՝ տարբեր՝ «Վասն զինւորաց հաստատութեան եւ վասն ահարկութեան ի յըՌաւֆինեա կարգագրութէնէն» առանց գլխահամարի)։ Ա/232բ։ Բ/232բ։ Գ/232բ։ Դ/232բ։ Ե/232բ-3ա։ Զ/233ա։ Է/233ա։ Ը/233ա։ Թ/233ա։ Ժ/233ա։ ԺԱ/233աբ։ ԺԲ/233բ։ ԺԳ/233բ։ ԺԴ/233բ։ ԺԵ/233բ-4ա։ ԺԶ/234ա։ ԺԷ/234ա (գրչի խորագիր-ցուցում՝ «Ի ԽԹ. գրոցն եւ ի ԺԶ. տիտլաւսէն»)։ ԺԸ/234ա։ ԺԹ/234ա։ Ի/234ա։ ԻԱ/234ա։ ԻԲ/234աբ։ ԻԳ/234բ։ ԻԴ/234բ։ ԻԵ/234բ։ ԻԶ/234բ։ ԻԷ/234բ։ ԻԸ/234բ։ ԻԹ/234բ-5ա։ Լ/235ա։ ԼԱ/235ա։ ԼԲ/235ա։ ԼԳ/235ա։ ԼԴ/235ա (առանց գլխագրի եւ գլխահամարի, որպէս շարունակութիւն ԼԳ. միաւորի)։ ԼԵ/235աբ։ ԼԶ/235բ (առանց գլխագրի եւ գլխահամարի)։ ԼԷ/235բ։ ԼԸ/235բ։ ԼԹ/235բ։ Խ/235բ։ ԽԱ/235բ։ ԽԲ/235բ։ ԽԳ/235բ-6ա։ ԽԴ/236ա։ ԽԵ/236ա։ ԽԶ/236ա։ ԽԷ/236ա։ ԽԸ/236աբ։ ԽԹ/236բ։ Ծ/236բ։ ԾԱ/236բ։ ԾԲ/236։ ԾԳ/236բ։ ԾԴ/236բ։ ԾԵ/236բ-7ա։ ԾԶ/237ա։

Տե՛ս Ակինեան, Լամբրոնացի, էջ 262-263, կէտ 5։

Զ. 237ա-241ա Համառաւտ ժողովումն աւրինացս վերստին

Տե՛ս ձեռ. 488. 103ա-5ա։ ա/237ա։ բ/237ա։ գ/237ա։ դ/237ա։ ե/237ա։ զ/237ա։ է/237բ։ ը/237բ։ թ/237բ։ ժ/237բ։ ժա/237բ։ ժբ/237բ։ ժգ/237բ։ ժդ/237բ (սկզբնաբառը տարբեր՝ «Մայրն...»)։ ժե/237բ։ ժզ/237բ։ ժէ/237բ-8ա։ ժը/238ա։ ժթ/238ա։ ի/238ա։ իա/238ա։ իբ/238ա։ իգ/238ա։ իդ/238ա։ իե/238ա։ իզ/238ա։ իէ/238ա։ իը/238ա։ իթ/238աբ։ լ/238բ։ լա/238բ։ լբ/238բ։ լգ/238բ։ լդ/238բ։ լե/238բ։ լզ/238բ։ լէ/ 238բ։ լը/238բ։ լթ/238բ։ խ/238բ։ խա/238բ-9ա։ խբ/239ա։ խգ/239ա։ խդ/239ա։ խե/239ա։ խզ/239ա։ խէ/ 239ա։ խը/239ա։ խթ/239ա։ ծ/239ա։ ծա/239ա։ ծբ/239ա։ ծգ/239աբ։ ծդ/239բ։ ծե/239բ։ ծզ/239բ։ ծէ/239բ։ ծը/239բ։ ծթ/239բ։ կ/239բ։ կա/239բ։ կբ/239բ։ կգ/239բ։ կդ/239բ-40ա։ կե/240ա։ կզ/240ա։ կէ/240ա։ կը/240ա։ կթ/240ա։ հ/240ա։ հա/240ա։ հբ/240ա։ հգ/240ա։ հդ/240ա։ հե/240ա։ հզ/240աբ։ հէ/240բ։ հը/240բ։ հթ/240բ (սկզբնաբառը տարբեր՝ «Հայր...»)։ ձ/240բ։ ձա/240բ։ ձբ/240բ-1ա։ ձգ/241ա։ ձդ/241ա։ ձե/241ա։

Ունի՝

239բ ԾԵ. – Որ պակասէ քան զԻ. տարի...

Տե՛ս Ակինեան, Լամբրոնացի, էջ 256, կէտ 2։

Է. 241ա-451ա [Կանոնագիրք Հայոց]

Տե՛ս ձեռ. 651, 1ա-149ա։ 1/243ա-52բ, 262բ (Սկիզբն կանոնիս, խորագիր., Ժ.՝ չիք, ունի՝ Ե., ԺԴ., ԼԴ. միաւորը 248բ.ից առանց գլխաբաժանման շարունակում է ԼԳ.ին)։ 2/269ա-73բ։ 3/273բ-5ա (274բ-5ա առանց խորագրի ունի՝ «Նորին Կանոնք գլուխք Ը.»)։ 4/275ա-7ա։ 5/277ա-81ա (Ի. գլուխը՝ գրչից լրացուած ստ. լս-ում)։ 6/281ա-2ա (ԼԹ.՝ գրչից լրացուած արտք. լս-ում, ԿԵ., ՂԸ.-ՂԹ.՝ չիք, ունի՝ Խ., ԽԲ., ԿԸ., Ղ., ՃԶ.)։ 7/282ա-4բ։ 8/284բ-6ա։ 9/286ա-8ա։ 10/288ա-92բ։ 11/292բ-5բ (ունի՝ ԺԲ.-ԺԵ.)։ 12/295բ-6ա (Զ.ն առանց գլխաբաժանման շարունակում է Ե.ին)։ 13/296ա-9ա։ 14/299ա-300ա (ունի՝ Բ.)։ 15/300ա։ 16/300աբ։ 17/300բ-1բ (ունի՝ ԺԲ.)։ 18/չիք։ 19/307ա-22ա (307ա-8բ ունի՝ Ցանկ)։ 20/322ա-30բ (322աբ ունի՝ Ցանկ)։ 21-22/չիք։ 23/305ա-6բ։ 24/331ա-2ա։ 25/334ա-8բ (334աբ ունի՝ Ցանկ՝ Ա.-Լ.)։ 26/338բ-41ա։ 27/423ա-40բ (423աբ ունի՝ Ցանկ՝ Ա.-ԾԵ., ԽԸ.-ԽԹ. գլուխները միաւորուած են ԽԸ. գլխում, ԾԲ. համարը՝ կրկնուած, ունի՝ Ա.-ԾԵ. միաւորները)։ 28/301բ-5ա (սկ.՝ տարբեր՝ «Ի Ժ. եւ Զ. ամի թագաւորութեան Յազկերտի...», կան զգալի բնագրային տարբերութիւններ, կրկն.՝ 440բ-51ա)։ 29/341ա-3բ։ 30/343բ-6ա։ 31/332ա-3բ։ 32/346ա-7բ։ 33/350բ-3բ։ 34. ա/353բ-5ա։ բ/355ա-6բ։ գ/356բ-7բ։ 35/358ա-422բ (ունի՝ 358ա-9ա «Ցանկ կանոն­գրոց Դաւթի քահանայի», 359բ-60ա «Նախադրութիւն կանոնգրոց», ձեռագրական եւ բնագրական այս եւ այլ տարբերութիւններ տե՛ս եւ հմմտ. նաեւ Դաւիթ Ալաւկա որդու կանոնները, աշխ.՝ Ա. Աբրահամեանի, Երեւան, 1953, վջ՝ տարբեր՝ «...եւ գործակից նորին Հոգի, որ քննէ զխորս Աստուծոյ, որ են եռանձնեայք... ամէն», 422բ ունի նաեւ՝ «Դաւիթ վարդապետ Ալաւկայ որդին, որ գրեաց զԿանոնական օրինադրութիւնս գեղեցկայարմարս եւ պիտանացուս ի խնդրոյ քահանի միոջ, որում անուն էր Արքայութիւն ի քաղաքէն Գանձակայ»)։ 36/348ա-50բ։ 37/241ա-2բ (242բ՝ Աղիւսակ, որից առաջ՝ 242բ ունի՝ «Աստիճանք աւրինացս – Դժուարիմաց գոլ ծանուցեալ զհասումն աղիւսակաձեւ... հանգամանք գտանելոյն այսպէս, զի նախ ի բոլորակի աստ», հմմտ. ձեռ. 488, 126բ-8ա, նաեւ՝ Ակինեան, Լամբրոնացի, էջ 262, կէտ 4րդ։ 38/չիք։

Ունի՝

1. 262բա, 263ա-5բ, 253ա-7ա [Երկրորդ առաքելական կանոնիս, Կղեմէս]

– 262բա, 263ա Երկրորդ առաքելական կանոնիս, Գլուխք ՁԵ. – Վասն ձեռնադրութեան եպիսկոպոսաց Ա.... Վասն պահելոյ զկանոնագրեալս ՁԵ.։

263ա-5բ, 253ա-7ա Սահմանք եւ կանոնք սուրբ առաքելոցն՝ ի ձեռն Կղեմա առաքեալ հեթանոսաց։ Կանոնք Երկրորդ առաքելականք – Եպիսկոպոս ձեռնադրեսցի յեպիսկոպոսաց յերկուց կամ յերից... վասն ոչ լսելոյ ըստ արժանոյն վտանգեալք այժմ եւ յաւիտեանս (ունի լրիւ՝ տպ.ի Ա.-ՁԵ.)։

2. 257ա-260բ, 266ա Երանելոյն Մակարա սրբոյն՝ սուրբ քաղաքին Երուսաղէմի հայրապետին կանոնական թուղթ ի Հայս, վասն կանոնդրութեան կաթողիկէ եկեղեցո, զոր չէ արժան ընդ սահման եւ ընդ հրաման ել[անել]։ Գլուխք Թ. – Ահա վասն ահին,<եր>երկեւղին Աստուծոյ... Ո՛ղջ լերուք ի Տէր հաստատուն եւ ուղիղ հաւատով. ամէն։

3. 266աբ Կանոնական գիր տեառն Եպիփանու ասացեալ... Ա. – Եպիսկապոս կամ սարկաւագ, որ տանտիկին ունիցի... նմանապէս եւ զամենայն մարտիրոսաց (ունի լրիւ՝ տպ.ի Ա.-Ե.)։

– 266ա [Ցանկ] – Վասն եպիսկոպոսաց եւ իրիցանց եւ սարկաւագաց ոչ է պարտ տանտիկին ունել. Ա.... Վասն զի ոչ է պարտ ի Զատկէն մինչեւ ի Պենդեկոստն պսակ դնեն. Ե.։

4. 266բ, 261ա Կանոնք Կիւրղի Աղէքսանդացո։ Գլուխք Ե. – Քահանայ, որ կոյս է կամ այրի... եւ ապա հաղորդեսցի օրինաց (ունի լրիւ՝ տպ.ի Ա.-Ե.)։

5. 261աբ Կանոնք տեառն Եփրեմի արդիւնակատ կրօնաւորի, զոր սնուցանէր անապատն ի կուսութեան ճառէն, ԺԷ. – Քահանայ կամ կրօնաւոր, կամ սարկաւագ, որ կամակոր մտօք ինքեան ընկենուն զպատիւ կամ զբեմն... եւ ուրբաթու` ոչ (ունի լրիւ` տպ.ի Ա.-Ը.)։

Ծնթ. Ձեռագիրս օրինակուել է նաեւ Բ. խմբի Հմր 7615 ձեռ-ին նման մի տարբերակից (տե՛ս յաւելեալ միաւորները)։ Տե՛ս Կանոնագիրք հայոց, աշխ.՝ Վ. Յակոբեանի, Երեւան, հտ. Ա., 1964, հտ. Բ., 1971 (սոյն ձեռ.ի խմբագրական առանձնայատկութիւնների մասին տե՛ս հտ. Բ., էջ CXX)։ Խորագրերի եւ սկզբնատողերի մասնակի տարբերութիւնները չենք արտացոլել, քանի որ տպ-ի զոյգ հատորների «Ծանօթագրութիւններ» բաժնում առկայ են բոլոր տարբերութիւնները։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԷ. դ., նոտրգիր

1. 451բ Նախ վասն զհանապազորդ պատարագին խափանելն, երկրորդ՝ եւ զխորանաց սեղանի քակելն, երրորդ՝ եւ զԽ.ունք (40) խափանելն – Զի այս աջ խոտորումն է... որք եւ բարեաւ կերպարանին։

2. 451բ Խրատ այնոցիկ, որ սահմանազանց լինին – Զի ասէ փիլիսոֆայն, թէ՝ Առաքինութիւն է ոչ առօել... խածանէ զնայ օձ յանապատի։

3. 451բ Խրատ այնոցիկ, որ կամապաշտութեամբ նախանձեն, այլ ոչ ըստ Աստուծոյ – Զի վասն այն ասէ առաքեալն. Յամենայն ժամ ուսանին... զի տգէտ են Աստուծոյ արդարութեանն։

4. 451բ-2ա Խրատ այնոցիկ, որ հպարտութեամբ քամահեն զ[ը]նկերն եւ ոչ ըստ Աստուծոյ – Որպէս <ասէր> ասէ Աստուած առ Մովսէս, թէ՝ Խնայեցէ՛ք Եդովմեցիս... սիրելի է ճշմարտութիւնն։

5. 452ա Խրատ այնոցիկ, որ փութով շաղակրատել-շաղփաղփելով եւ ծայրատելով զբան աստուածային – Որպէս ասէ սուրբ եպիսկոպոսն Փիլիքսիանոս... արտաքոյ իմաստից հեռաւորութեամբ։

6. 452աբ Խրատ այնոցիկ, որ զզաւելորդաց բանն ի վերայ մէկ մէկի աւդեն – Որպէս ասէ Պետրոս՝ վէմն հաւատոյ եւ գլուխն առաքելոց, թէ՝ Զլուծն, զոր... ի մարմնոյն աստի մահու։

7. 452բ-3բ Բ. Քարոզէն՝ Ահա ել սերմանահան (Մտթ. ԺԳ. 4)... – Երկրորդ գլուխն տեսանելի է՝ վասն սերմանողի ողորմութեան... պարգեւէ նմա Աստուած հանգիստ յարքայութիւնն յերկնից։

8. 453բ-8բ ՅԱռակ[աց] Սողոմոնի – Զանմիտն հարցին, թէ իմաստութիւն իցէ ինչ... եւ յածումն ցանկութեան խուճապէ զմիտս անմեղս։

Ծնթ. Ծաղկաքաղ է, պահպանուած չէ նաեւ գլուխների յաջորդականութիւնը։

9. 458բ Յակոբու թղթոյն – Եթէ ոք կամիցի կրօնաւոր լինել... Տեառն զօրութեանց (Ա. 26-27, Դ. 17-Ե. 4)։

10. 459ա Պօղոս, Գաղատացւոց – Արդ, մարդկան հաճոյ լինիցիմ... (Ա. 10)։

11. 459ա Հռովմայեցի – Մի՛ այսուհետեւ թագաւորեսցեն մեղք... լրումն աւրինացն սէր է (Զ. 12-14, ԺԳ. 7-10)։

12. 459բ Գործ արարչութեանն Աստուծոյ – Ի Զ.երորդ աւուրն այս են. Յառաջին աւուրն ըստ ասացելոյն տեառն Ներսէսի. Հրեղէն երկինն եւ երկիրս... եւ ի կողիցն Եւայ։

13. 459բ Եթէ կամիցիս գիտել զՏանուտէր աւուրն – Կա՛լ ի գարնանային հասարակածէն մինչեւ ուր ես, եւ ե՛րթ Է.-Է., որ մնայ՝ սկիզբն ի յԵրեւակ արա՛ (այսչափ)։

14. 460ա-1ա Դարագլուխք եթէ կամից գիտել, այս են – Յառաջին դարուն Ենովք փոխեցաւ յանմահութիւնն... յոր որոշեցին զՅոհան Տիկորեցին՝ ՃՀԳ. (173). ամէն։

– 451ա (վեր. լս-ում գրչի ձեռքով, գրչի կամ յաւելագրութեան հեղինակի անունը)՝ Կարապետէ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. Փիրճան սրկ. գրչի 13ա (9րդ տողում) Ընդ նմին յիշեսջի՛ք ի Քրիստոս զՓիրճան սարկաւագն։

2. Արիստակէս Տարօնացի գրչի 16ա Զգործս ձեռաց իմոց ուղի՛ղ արա ի մեզ, Տէ՛ր, զգործս ձեռաց իմոց աջողեա՛ ի մեզ։ Այսօր Դ.շաբթի է եւ Յուլիս Զ., սկիզբն արարի ՌԽԶ. (1597) թվին։

422բ Եւ զանպիտան գրիչս՝ զԱրիստակէս Տարօնացիս, յիշեցէ՛ք ի Քրիստոս, եւ զծնաւղս իմ հանգուցեալ ի Քրիստոս, եւ զհարազատ եղբարքն իմ՝ զտէր Մարգարէն եւ զՎարդանն, եւ զԵղիարն, եւ զայլ ամենայն արեան մերձաւորսն իմ։ Գրեցաւ ի թվին ՌԽԸ. (1599)։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «ՌԽԶ.-ՌԽԸ – 1597-9. Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]», «Հմր 1100/3562», 322բ, 453բ սոսնձած դեղնաւուն թերթիկին՝ «Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ Համաձայն կտակի վաղաթառամ դոկտոր աստուածաբանութեան Արշակ Տէր-Միքելեանի նուիրում է նրա եղբայր Սեդրակ Տէր-Միքելեանը. Հմր»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 40ա՝ «Ե», 301ա՝ մատիտով, ջնջած՝ «18», 301բ՝ «218», 315բ՝ «ես դան», 369բ՝ «ԻԷ», 461ա՝ «ճհգ.ում ամէն», «էն»։

 

 

3563

ՇԱՐԱԿՆՈՑ

(Ձայնքաղ)

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 193։ ՊՐԱԿ՝ Գ-ԺԹ×12 (Ա-Բ՝ չիք, Գ, ժԲ, ԺԴ, ԺԷ, ԺԹ 10, Ժ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ մահիկով պսակուած վեցաթեւ աստղ, տակը՝ թագ, երեքնուկով պսակուած գծային խաչ, որի ձախ կողմում լատ. «A», աջում՝ «C»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19,5×14,1։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13×9)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 78ա)։ ՏՈՂ՝ 23։ ԿԱԶՄ՝ սպիտակ թուղթ, մէջքը եւ անկիւնները՝ մոխրագոյն մոմլաթ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ չգրուած, տպ. թղթի մասեր, Բ. աստառին՝ նաեւ ձեռ-ի թ. 194ը (տե՛ս բվնդ.). լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 1ա, 24բ, 49ա, 70բ, 101բ, 121բ, 164ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, վարդագոյն, ոսկի, նարնջի, շագանակագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած ԺԹ. դ., կազմը՝ նորոգման ժամանակի. կազմի թուղթը եւ մոմլաթը կեղտոտուած, գունափոխ, մաշուած, վրան թանաքի եւ այլ դեղին բծեր, անցքեր. լուսանցակողերի կարմիրը մասամբ գունաթափ, սեւացած. թերթերի ստ. անկիւնները եւ եզրերը, մասամբ նաեւ՝ վեր., նրքն անկիւնները, հիմքերը խոնաւացած, դեղնած, բորբոսի կարմրաւուն եւ կանաչ հետքերով, մաշուած, կան պատռուածքներ, փոքր անցքեր, տեղ-տեղ թանաքի եւ դեղին բծեր, ցեցի անցքեր (թ. 1-65, 191-3). որոշ ստ. անկիւնների եւ եզրերի թափուածը նորոգման ժամանակ լրացուած, պատռուած-մաշուածը ամրացուած սպիտակ չգրուած եւ ձեռագիր թղթի մասերով, որոշ տեղերում նորոգման թերթերին նաեւ լրացուած բնագրից պակասող 1-3 բառ (129ա, 137ա եւլն), հիմքերի որոշ կարկատաններ հնացած, թուլացած (94բ-5ա, 104բ-5ա, 115բ-6ա եւլն). որոշ ստ. անկիւններից եւ եզրերից թափուած կամ կտրած (թ. 64, 68, 95, 152-93 եւլն), թ. 46-7, 70-1, 194-5, 104-5, 115-6, 149-50՝ իրարից հեռացած. թ. 58՝ վեր, թ. 59 ստ.՝ հիմքից անջատ. թ. 194ը սոսնձուել է միջուկին եւ դարձել Բ. աստառ, որի վրայ էլ սպիտակ ձեռ. եւ չգրուած թղթի կտորներ են սոսնձուել, բնագրի կէսից աւելին ծածկուել է. Ա-Բ պրակները, սկ-ից՝ թ. 1ից առաջ (Գ. պրակ)՝ գուցէ 2, թ. 82-3ի, 105-6ի, 115-6ի, 127-8ի, 137-8ի, 161-2ի, 171-2ի միջեւ՝ 1ական, վջ-ից՝ գուցէ 1-2 թ.՝ ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-193բ, Բ. կազմաստառ. Շարակնոց, ձայնքաղ

1. 1ա-3ա ԱԿ. Աւրհնութիւն Յարութեան Տեառն մերո Յիսուսի Քրիստոսի – Երգեցէ՛ք Տեառն երգ նոր... [Նայ]. Նայեցարո՛ւք ժողովուրդք... Զիհ. Հուր բորբոքեցաւ... [Ծա]ն. Ի Սուրբ Երրորդութենէն ծանեաք... Հաս. Սիրտ իմ հաստատեցաւ... [Գիշ.] Լո՛յս ճըշմարիտ... Եսա. Աղաչեցի ըզբազումողորմ... Աւր*. Աստուած երեւեցաւ... Նեղ. Աստուա՛ծ, զքեզ փառաւորեմք... Տրլ. Որ անքըննինդ ես...

* Ծնթ. Աւրհնութիւն բառը գրիչը գրել է «Աւր.» կամ «Ահ.» ձեւով. ընկալելի դարձնելու համար ներկայացրել ենք «Աւրհ.» ձեւով։ Ձայնքաղ Շարակնոցների բովանդակութիւնը սովորաբար ներկայացւում է Հմր 1598 ձեռ-ի նկարագրութիւնը յղելով. բայց այս ձեռ-ը լրիւ-ընդարձակ ենք նկարագրել խորագրերի պարունակութիւնների տարբերութեան պատճառով։ Ընդհանուր անուն («Ծնունդ», «Խաչի» եւլն) ունեցող խորագրերի ներքոյ դրուած են մի քանի կանոնների շարականներ (տե՛ս Հմր 3, 29, 36 եւլն), որոնք չենք առանձնացրել։ «Աւետեաց...» խորագիրը բոլոր դէպքէրում եւս պարունակում է 1ից աւելի կանոնների (նաեւ՝ «Աստուածայայտնութեան», «Մեծացուցէք Յարութեան Տեառն» եւլն) շարականներ, որոնք նոյնպէս չենք առանձնացրել։ Իսկ մէկ կանոնի խորագիրը կրող եւ այլ կանոնների շարականներ պարունակող մասերը (տե՛ս Հմր 28-29, 142-143, 146-147 եւլն) առանձնացրել ենք՝ համապատասխան բաժանումներ եւ խորագրային լրացումներ անելով ըստ Հմր 1576 ձեռ-ի։

2. 3ա-4ա Յովակիմա եւ Աննայի – Աւրհ. Որ նախ­իմաց իմաստութեամբ... Անըսկի՛զբն Աստուած, անճառելի...

3. 4ա-5ա Աւետեաց Աստուածածնին – Աւրհ. Խորհուրդն անճառ ծածկեալն յազգաց... Որ առաքեցեր զՄիա­­ծինդ... Մ. Ուրա՛խ լեր, Աստուածածի՛ն... [Մ.] Անարա՛տ տաճար... Մ. Ո՛վ գերահրաշ ծաղիկ...

4. 5աբ Սրբոց թագաւորաց – Աւրհ. Որ զերկնաւոր թագաւորութեանըդ... Որ զարդարեալ գեղապանծ...

5. 5բ-6ա [Կանովն համաւրէն առաքելոցն] – Ճշ. Աշակերտըք Քրիստոսի... Ճշ. Որ սիրողդ էք...

6. 6աբ ԲԺ.ան առաքելոցն – Ճշ. Ի յանսահման ծովէն Հա՛յր գըթութեանց...

7. 6բ-7բ Սրբոյն Սարգսի Զօրա[վարի] – Աւրհ. Ամենասուրբ Երրորդութեան ընտրեալ ծառա...

8. ա. 7բ-11ա [Կանովն երկրորդ կիւրակէի Աղուհացից] (արտք. լս.)՝ Ապշ. – Հ. Որ յառաջ, քան զյաւիտեանս... Մ. Որ ըզկեանքն անմահարար... Ո. Որ առաքեցար ի հայրական ծոցոյ... Տ. Որ անմարմնոց... Հ. Զանուն քո, Քրիստո՛ս, աւրհնեմք... Ո. Ծով կենցաղոյս... Տ. Ի համբառնալ իմում... Հ. Որ խոնարհեցար... Ո. Մերձ եմ յընկըղմել... Տ. Բարձրեա՛լ ահաւոր... Հ. Աստըւա՛ծ հարցըն մերոց... Ո. Աղաչեմ ըզքեզ, Տէ՛ր... Տ. Տո՛ւք փառս Աստուծոյ... Հ. Աւրհնեալ եւ փառաւորեալ... Ո. Աղաչեմ ըզքեզ, Հա՛յր երկնաւոր... Տ. Փա՜ռք, պատի՜ւ... Աղց. Հ. Փառաւորեալ յաւիտեան... Ո. Մեղա՛, Տէ՛ր բազում­ողորմ... Տ. Ընդ երկնային զաւրութիւնսն... Հ. Զանճառ էութիւն... Ո. Թիւնս իմ։ Մեղա՛յ քեզ, Տէ՛ր... Տ. Որ Տէրդ ես երկնի... Մկ. Լո՛յս փառաց... Հբ. Աւգնական մեր լե՛ր... Մկ. Այսաւր կանգնեցաւ...

9. ա. 11ա-3բ [Կանովն Նոր կիւրակէին՝ կրկին Զատկին] (արտք. լս.)՝ Յր. – Հ. Որ խոնարհեցար... Մ. Նոր խորանիդ... Ո. Որ վերըստին նորոգեցեր... Տ. Այսաւր նոր ժողովուրդք... Հ. Որ եկիր ի փըրկութիւն... Ո. Սո՛ւրբ Աստըւած... Տ. Առաքեցար ի Հաւրէ... Հ. Որ վասըն մերոյ... Ո. Դու ես, Քրիստո՛ս... Տ. Յարուցեալ Տէրն... Հ. Անըսկիզբըն Բանըդ... Ո. Իջեր յերկնից... Տ. Սքանչելի հրեշտակըն... Աղց. Հ. Որ յաթոռ փառաց... Ո. Որ խոնարհեցար... Տ. Հրաշալի ըզՅարութիւն... Հ. Անեղանելի՛դ Աստուած... Ո. Եկիր ի տեսութիւն... Տ. Երգեսցուք քեզ... Տ. Կանխեցին կանայքն... Ճշ. Թագաւորեաց Աստուած...

10. 14ա-5ա [Կանովն Պենտակոստէին...] (արտք. լս.)՝ Հգլս. – Հ. Որ անիմանալիդ ես... Ո. Որ առաքեցար... Տ. Որ յերկնային զաւրս... Հ. Անճառելի բըղխումն... Ո. Որ ի հայրական իսկութենէն... Տ. Որ ի հրացայտ...

11. 15ա-8ա Ծնընդեան Յովաննու («Ա-Ք») – Աւրհ. Արեգականն արդարութեան ծագման...

12. 18աբ Թոռանցն – Հ. Որ ըզլոյս աստուածային քո գիտութեան... Ո. Որ հրաւիրեցեր զորդիս մարդկան... Տ. Այսաւր ընդ երկնային զըւարթունսըն...

13. 18բ-9բ Սրբոյ Տապանակին – Ահ. Ըզքեզ, քաղա՛ք Աստուծոյ... Ի վերայ վիմի հաւատոյ... Մկ. Որ ի սկըզբանէ իմաստութեամբ...

14. 19բ (արտք. լս.)՝ Վարդավառ – Հ. Զանճառելի խորհուրդ... Մ. Զանճառելի ըզլոյս...

15. 19բ-20ա (արտք. լս.)՝ Խաչի – Մկ. Սեղան քո... Փա՜ռք սուրբ խաչին...

16. 20աբ Վարագա խաչին – Աւրհ. Նըշանաւ ամենայաղթ խաչիւըդ... Խաչ քո եղիցի մեզ ապաւէն...

17. 20բ-1ա Մարգարէիցն – Աւրհ. Որ զաստուածային զաւրութիւնըդ քո... Որ առաքեցեր նախընթաց...

18. 21աբ Մեսրոպա վարդապետի – Աւրհ. Որք զարդարեցին տնաւրինաբար... Որ թագաւորաց ազգաց...

19. 21բ-2ա (արտք. լս.)՝ Ատոմեանց – Մկ. Աղաչեմք ըզքեզ, Տէ՛ր, բարեխաւսութեամբ սըրբոց...

20. 22ա-3բ (արտք. լս.)՝ Մարտիրոսաց – Հ. Սո՛ւրբ Աստըւած, արարի՛չ յաւիտենից... Ո. Խընդրեմք ի քէն... Տ. Յամենայն ժամ աւրհնեմք... Հ. Որ բարձրեալդ ես... Ո. Ըզյիշատակ սըրբոց մարտիրոսացն... Տ. Զաւրութիւնք երկնայինք... Տ. Ճըգնաւորըք Քրիստոսի... Տ. Յաղթող նահատակքըն... Տ. Պարծանըք հաւատոյ... Ճշ. Ի տաճարի հանգըստեան... Մկ. Ճըգնաւորը՛ք Քրիստոսի, մոլորելոցս առաջնորդ...

21. 23բ-4բ (արտք. լս.)՝ Հանգիստ – Հ. Գոհաբանեմք ըզքեզ յաղթական երգով... Ո. Արարի՛չ Աստըւած... Տ. Ձեռըք քո արարին... Տ. Հա՛յր անոխակալ... Տ. Յորժամ յերկնից գոչէ...

22. 24բ-7ա ԲՁ. Աւրհնութիւն Յարութեան Տեառն – Աւրհնեսցուք ըզՏէր, որ աւրհնեացըն... Նայ. Աստուած խաւսեցաւ... Զիհ. Սքանչելի հուր... Ծան. Ծանեաք ըզքեզ... Հաս. Հաստատեցաւ սիրտ իմ... Գիշ. Ի գիշերաց... Եսա. զԵզեկիային քեզ մաղթեմ... Աւրհ. Զեկեալն ի փըրկութիւն... Նեղ. Ի նեղութեան իմում... Տրլ. Լըւայ ըսքանչելի...

23. 27ա-30ա (արտք. լս.)՝ Ծնունդ – Ահ. Ուրախացի՛ր, սըրբուհի՛... Ուրա՛խ լեր, բերկրեա՛լ... Ո. Անկանիմք առաջի քո, Աստուածածի՛ն... Տ. Աւրհնեմք ըզքեզ... Մ. Ճշ. Ըզքեզ, կո՛յս եւ մա՛յր... Ճշ. Անթառա՛մ ծաղիկ... Ճշ. Զքեզ, Հա՛յր, յառաջ քան... Աւրհ. Անեղանելի՛ բընութիւն... Բանն առաքեալ ի Հաւրէ... Լոյսդ, որ ի Հաւրէ... Հ. Փառաւորեա՛լ Աստըւած... Մ. Ըզկուսութիւնըդ... Ո. Խոնարհեցար ի բարձանց... Տ. Հրաշալի բարբառք... Մ. Սուրբ եւ Աստուածածին... Մ. Ըզքեզ ամէնաւրհնեալ աստուածածին մայրըդ...

24. 30ա [Կանովն Անտովնի Անապատականի] (արտք. լս.)՝ Ճգն. – Մկ. Պարծա՛նք եկեղեցւոյ...

25. 30աբ [Կանովն սրբոյն Թէոդոսի թագաւորի] (արտք. լս.)՝ Թգր. – Ո. Թիւնս իմ. Աստըւա՛ծ փըրկիչ մեր... Տ. Ո՛վ երանելի եւ բարեպաշտ Թէոդոս...

26. 30բ-2ա [Կանովն երրորդ կիւրակէի Աղուհացիցն] (արտք. լս.)՝ Ապշ. – Հ. Աւրհնեալ Տէ՛ր Աստըւած հարցըն մերոց... Ո. Դարձո՛յ զցասումըն քո... Տ. [Ո]ր ի վերդ ես... Հ. Աղց. Որ ապրեցուցեր զերիս մանկունսն... Ո. Աներեւութից քըննո՛ղ... Տ. Աւրհնեմք ըզքեզ, անըսկիզբը՛ն Հայր... Հ. Աղց. Որ ահաւոր քոյով զաւրութեամբ... Ո. Բազում են քո գըթութիւնքըդ... Տ. Աւրհ­նեսցուք եւ գովեսցուք... Հ. Ուղիղ են ճանապարհք քո... Ո. Մեղաք մինչեւ յերկինս... Տ. Հընչմամբ փողոյ... Մկ. Մանկունք եկեղեցւոյ... Հբ. Համբառնալով զաչս մեր... Մկ. Զանուն Տեառն...

27. 32ա-3ա Վեց կիրակի պահոց – Աւրհ. Որ ըզխորհուրդ քո գալըստեանդ... Ըստ աւետեաց մարգարէին...

28. 33ա (արտք. լս.)՝ Ղազարու – Աւրհ. Յաստուածային ձայնէ... Հ. Աստուածային գոչմամբ...

29. 33ա-6ա [Կանովն երկրորդ Ծաղկազարդին] – Աւրհ. Անեղն ի Հաւրէ ծընեալ... Եկայք, որդի՛ք մարդկան... Հ. [Ո]ր արարիչդ ես... Ո. Առ ամենեսեան... Տ. Ըզքեզ աւրհնեմք... Մկ. Ցէք զանունըն Տեառն։ Ալէլուիա՛... Հբ. Որ յանէից... Հ. Որ սքանչելիդ ես... Ո. Թի՛ւնս իմ։ Թագաւոր փառաց... Տ. Որ նըստիս... Հբ. Շնորհեա՛ մեզ... Հ. Լոյսդ ի հայրական... Աւրհ. Արծաթսիրութեամբըն... Ի գիշերին, յորում... Մկ. Որ թագաւորդ ես...

30. 36աբ (արտք. լս.)՝ Թաղման Տեառն – Աւրհ. Պարգեւատուն ամենեցուն... Կենդանին յաւիտենից... Կուսածին մարմնով...

31. 36բ-9ա [Կանովն սրբոյ Պասեքին] (արտք. լս.)՝ Յար. – [Հ.] Որ ի յերկնից իջեր... Ո. Իջեր յերկնից... Տ. Ի գերեզման քո... Հ. Անապական Բա՛նդ... Ո. Առաջին պըտուղ... Տ. Եկին ի գերեզմանն... Հ. Որ թագաւորդ ես... Ո. Որ կամաւոր խաչելութեամբ... Տ. Ձայն աւետաւոր... Հ. Այսաւր բեւեռեալ... Ո. Հայր անըսկիզբն... Տ. Այսաւր զուարճացան... Աղց. Հ. Որ գըթացար... Ո. Որ խաչեցար... Տ. Սքանչելի կանայքն... Հ. Որ զարդարեալ... Ո. Եկիր ի չարչարանըս... Տ. Կանխելով սուրբ կանանցն... Ճշ. Թագաւորին յաւիտենից...

32. 39աբ [Կանովն Պենտակոստէին առաջի աւուրն] (արտք. լս.)՝ Հգլս. – Ճշ. Որ ի հարաշարժ...

33. 39բ-40ա (արտք. լս.)՝ Երկրորդ աւ. – Աւրհ. («ՆԷՐ») Նոյն եւ նըման Հաւր եւ Որդւոյ... («ՍԷՍ»). Սարսափելի հողմոյ...

34. 40աբ Սրբոյն Գրիգորի Լուսա[ւորչի] – Աւրհ. Ո՛վ երջանիկ տէր սո՛ւրբ Գրիգոր... Ո՛վ երանելի տէր... Հ. Որ առաքեցեր ըզսիրելի... Ո. Թի՛ւնս իմ։ Բարեխաւսութեամբ քահանայապետին... Տ. Առաջնո՛րդ հաւատոյ...

35. 40բ-2բ [Նաւակատեաց եւ Գիւտ] (արտք. լս.)՝ Խաչի – Աւրհ. («Ա-Ե»). Անապական սուրբ ըզխաչն... Որ նըշանաւ ամենայաղթ... Հ. Որ փափագելի տենչմամբ... Ո. Այսաւր խընդրի պատուական... Տ. («Ա-Զ») Ապաւինեցաք ի խաչ քո... Ճշ. («Է-Ժ») Էական աստուածութեան իջեալ յերկնից...

36. 42բ (արտք. լս.)՝ Գրիգորի – Մկ. Որ լուսով աստուածային...

37. 42բ-3ա Սուքիասանցն – Մկ. Ստուգութեամբ տեղեկացեալ հարցանելով ըզմարգարէն...

38. 43աբ (արտք. լս.)՝ Վահանայ Գողթ[նացւոյ] – Մկ. Զարմանալի է ինձ, քան ըզերգս երաժըշտականաց ձայնս...

39. 43բ-4ա (արտք. լս.)՝ Ղեւոնդեանց – Մկ. Երգեմք ձեզ երգս ըզհրեշտակական...

40. ա. 44ա [Երգ ինն ժամուն] («ՆԵՐՍԷՍ») – Նահապետին Աբրահամու հայցմամբ...

բ. 44ա-5ա [Երգ երեկոյին ժամու խաղաղականին] («ՆԷՐՍԷՍԻ ԷՐԳ») – Նայեա՛ սիրով, Հա՛յրըդ գըթած / ի քո ստեղծեալ գործըս ձեռաց...

41. 45ա-6բ [Շարական խոտաճարակացն] («ՅՈՀԱՆԻՍԻ Է ԵՐԳ») – Հբ. Յաւուրց վերջին ժամանակի / շինեաց իւր տուն զեկեղեցի...

42. 46բ-8ա (արտք. լս.)՝ Մարտիրոսաց – Հ. Անոխակա՛լ եւ բարեգո՛ւթ, մի՛ ցրեր... Ո. Հեղմամբ արեան... Տ. Աւրհնեն ըզքեզ, Աստըւա՛ծ... Հ. [Ը]նդ սուրբըս քո... Ո. Աղբեր կենաց... Տ. Տաւն ճըգնաւորացն... Տ. Որ արւհնիս յանմարմնական... Ճշ. Ուրախանան հրեշտակք... Տ. Զքեզ, Տէ՛ր, աւրհնեն... Մկ. Փառաւորեալըդ փառաւք...

43. 48ա-9ա (արտք. լս.)՝ Հանգստեան – Հ. Որ թագաւորդ ես թագաւորաց... Ո. Որ կոչեցեր առ քեզ... Տ. Հրեշտակային ձայնիւն... Տ. Ի ձայն փողոյ... Տ. Թագաւո՛ր անմահ...

44. 49ա-51բ ԲԿ. Աւրհնութեներ Յարութեան Տեառն – Փարաւովն հանդերձ կառաւքն... Նայ. Ի յերկնից... Զիհ. Հրով աստուածութեամբըդ... Ծան. Դու ես Աստըւած... Հաս. Հաստատութիւն իմ... Գիշ. Ի գիշերաց... Եսա. Անմա՛հ թագաւոր... Աւրհ. զԱստուածն ամենեցուն... Նեղ. Անապականութեան աղբեր... Տրլ. Անեղին եղեալ մարդ տեսեալ...

45. 51բ-2բ (արտք. լս.)՝ Ծ[նու]նդ – Որ ողորմեցար ի մեղըս... Տ. Այսաւր ցընծան երկնայինքն... Ճշ. Սի՛ւն լուսոյ... Մ. Ըզքեզ, Աստուածածի՛ն, որ վեր աւրհնիս... Մ. Մայր լուսոյն...

46. 52բ-3ա [Կանովն սրբոյն Թէոդոսի թագաւորի] – Մկ. Ո՛վ երանելիդ ամենեցուն...

47. 53ա (արտք. լս.)՝ Յովնանու – Հբ. Ապաշխարութեամբ ապրեցաւ...

48. 53ա-6ա [Կանովն երրորդ կիւրակէի Աղուհացիցն] (արտք. լս.)՝ Ապշ. – Հ. Որ զտիրականըդ... Մ. Ուրա՛խ լեր, մա՛յր լուսոյ... Ո. Թիւնս իմ։ Որ խոնարհեցար ի բարձանց... Տ. Ընդ լուսափայլ... Հ. Աղցմ. Հարցըն մերոց աւրհնեալ ես... Ո. Յամենայն ժամ... Տ. Միաբանութեամբ տո՛ւք փառս... Հ. Որ հարցըն մեր... Ո. Թիւնս իմ։ Ողորմեա՛ ինձ... Տ. Յորժամ գայցես... Հ. Մանկունքըն գերեալք... Ո. Յոյս իմ ես... Տ. Ընդ առաւաւտս կանխեցից... Հ. Աղց. Տէ՛ր Աստըւած հարցըն մերոց... Ո. Մեղք իմ բազում են... Տ. Ամենայն երկիր... Հ. Աղց. Մանկանցն ըզձայնըն... Ո. Թիւնս իմ։ Մեղա՛քեզ, Տէ՛ր... Տ. Ամենայն արարածք... Մկ. Արթունք եւ պատրաստք... Հբ. Յաւգնութիւն մեզ... Ստեղ. Հ. Աստըւա՛ծ հըզաւր թագաւոր... Ո. Եկեսցէ Տէր ի վերա մեր... Ո. Տէ՛ր, ըզլո՛ւր միւսանգամ... Տ. Որ աւրհնիս ի հրեշտակաց... Տ. Աւրհնեցէ՛ք ըզՏէր...

49. 56ա-7ա Հինգ կիւրակի Աղուհա[ցից] – Աւրհ. Որ պատուիրան ճըշմարտութեան... Դատաւոր արդարութեան...

50. 57աբ (արտք. լս.)՝ Ծաղկազարդ – Ո. Ուրա՛խ լեր, եկեղեցի՛ սուրբ... Տ. զՔրիստոս թագաւորն... Հբ. Այսաւր ընդ հրակերպեան...

51. 57բ-8ա Մեծի Գ.շաբաթի – Աւրհ. Իմաստուն կուսանքըն... Յորժամ յերկնից փառաւք գաս...

52. 58ա-60բ [Յայս կիւրակէս Աշխարհամատրան է] (արտք. լս.)՝ Յար. – Հ. Որ յերկնային զինուորութեանցըդ... Ո. Թիւնս իմ։ Ողորմեա՛ ինձ... Տ. Քո յարութեանըդ... Հ. [Ա]նըսկիզբն Աստուած... Ո. Իջեր Տէր... Տ. Քրիստոս յարեաւ... Հ. Որ ծառայի ըզկերպարանըս... [Ո.] Թիւնս իմ։ Որ իջեր յերկընից... Տ. Առաւաւտեան սուրբ կանայքն... Հ. Որ էիր յառաջ... Ո. Որ համագոյդ ես... Տ. Կանխեցին կանայքն... Հ. Կամաւորութեամբ եկիր... Ո. Որ յաթոռ փառաց... Տ. ըզՅարութիւն Քրիստոսի... Տ. զՏիեզերական խընդութեանցն... Ճշ. Աւրհնութիւն ի բարձունս...

53. 60բ-1բ (արտք. լս.)՝ Հոգոյ գալուստ – Երրորդութիւնն անբաժանելի... Աւրհ. Այսաւր երկնայինքն... Որ զմիաբանեալսն... Հ. Անեղանելիդ Աստուած... Ո. Իջեր Տէր... Տ. Այսաւր աղբիւր գիտութեան...

54. 61բ-2ա Սրբոյն Ներսէսի հա[յրապետի] – Աւրհ. Որ ըզլոյս անճառ շնորհաց... Որ երջանիկ ընտրեալ...

55. 62աբ [Կանովն Վարդավառին... երկրորդ աւուրն] – Աւրհ. Ճառագա՛յթ փառաց Հաւր... Որ գերագոյն փառաւք... Մկ. Աւրհնեցէ՛ք, մանկո՛ւնք...

56. 62բ-3ա Նաւակատեաց Խաչին – Աւրհ. Ի վերայ վիմի հաւատոյ... Եկա՛յք, ժողովո՛ւրդք... Խաչի քո... Ահ. խաչի. Խաչըն կենարար, որ եղեւ...

57. 63ա-4ա Վեց աւուր Սուրբ խաչին – Աւրհ. Անպատումըն կա՛ռք...

58. 64ա Հրեշտակապետացն – Աւրհ. Որ յանէից ստեղծեր ըզպաշտաւնեայս քո... Անդադար յերկինս աւրհնաբանողք...

59. 64աբ Եւստռատիոսեացն – Մկ. Որ զհուր սիրոյ քո...

60. 64բ-5ա (արտք. լս.)՝ Դաւթի Դվն[ե]ց[ւոյ] – Մկ. Լըցեալ աստուածային շնորհիւ...

61. 65աբ Կիրակոսի եւ Յուղ[իտայ] – Յարմատոց բարեաց քաղցըր շառաւիղ... («ՎԱՐԴ»). Վարդագոյն վառեալ ծաղիկ...

62. 65բ-6ա (արտք. լս.)՝ Մինասա – Մկ. Ըզյիշատակ վըկայից սըրբոյն մեծին Մինասա...

64. 66ա-8ա (արտք. լս.)՝ Մարտիրոսաց – Հ. Աւրհնեմք ըզքեզ, Տէ՛ր անըսկիզբըն... Ո. Եկեալ եմք ի տեղի վըկայիցն... Տ. Շնորհեա՛ մեզ, Քրիստո՛ս... Հ. Որք ի մարտի անաւրինացըն... Ո. Որք զանձինս իւրեանց... Տ. Միաբան ամենեքեան... Տ. Այսաւր տաւնեմք ըզտաւն... Տ. Ո՛վ երանեալ սուրբ վըկայք... Տ. Յիշեա՛ զմեզ, Աստըւա՛ծ... Տ. Որ պըսակիչդ ես... Տ. Հրաշափառ ճըգնութեամբ... Մկ. Ի փառըս պարծեսցին...

65. 68ա-70ա (արտք. լս.)՝ Հանգիստ – Արարի՛չ եւ մարդասէ՛ր... Ո. Որ Որդիդ ես... Տ. Քեզ վայել է... Տ. Թագաւո՛ր խաղաղութեան... Տ. Ի գիշերաց կանխեալ... Տ. Որ Հայրդ ես բարեխնամ... Տ. Գալոց է Միածինըն... Հաւատ ունելով... Մերձեցաւ անձն իմ ի հող... Ի գալըստեան Տեառըն... Գայ զաւրութեանց թագաւորն... («ՍԱՐԳԻՍ»). Սարսափելի որոտմամբ / եւ ահագին զաւրութեամբ...

66. 70բ-2բ ԳՁ. Աւրհնութիւն Յարութեան Տեառն – Աւգնական ընդունելի եղեւ... Նայ. Նայեցարո՛ւք երկինք... Զիհ. Աստուածային հուր... Ծան. Ի Սուրբ Երրորդութենէն ծանեաք... Հաս. Հաստատեցաւ սիրտ իմ... Գիշ. Հոգի իմ յամենայն ժամ... Եսա. Հառաչեցի զանլըռելի... Աւրհ. Յաւրհնութիւն նոր... Նեղ. Զհրաշալի խորհուրդ... Տրլ. Տէ՛ր, ըզլո՛ւր քո լըւայ ես...

67. 72բ-6ա (արտք. լս.)՝ Ծնունդ – Մ. Ճշ. Զանճառելի լուսոյ մայր... Հ. Անըսկիզբն էակից... Մ. Ուրա՛խ լեր, Աստուածածի՛ն... Ո. Ամէնիմաստ ամէնից... Տ. Ճառագա՛յթ եւ կերպարա՛ն... Ճշ. Սուրբ զԱստուածածինն... Հ. Ի կուսական յորովայնէ... Մ. Լո՛յս, լուսո՛յ մայր... Ո. Զահաւոր բարբառըս... Տ. Դասք անմարմնականք... Ճշ. Անըսկըզբնական Բանին... Աւրհ. Այսաւր Գաբրիէլ ցընծութեամբ... Այսաւր Գաբրիէլ հրեշտակն... Աւրհ. Այսաւր, որ յաթոռ փառաց... Ըզծնեալն ի սըրբոյ կուսէն... Աւրհ. Անըսկըզբնական տեսիլ... Որ յէութեանդ ես ընդ Հաւր... Մ. Աստուածածին երկնային դուռն...

68. 76ա (արտք. լս.)՝ Ստեփան[ոս] – Հ. Ընդ երկնային հոգեղինաց...

69. 76աբ (արտք. լս.)՝ Առաքելոց – Աւրհ. Երանելի սուրբ առաքեալք... Զորս առեալ... Ճշ. Զառաջնորդս եւ զվարդապետս...

70. 76բ-9բ [Կանովն չորրորդ կիւրակէին] (արտք. լս.)՝ Ապշ. – Աւրհ. Որ արարեր զաւրութեամբ զիմանալեացն... Որ տիրականս առ ի քէն... Հ. Փառաւորեալ անուն քո... Ո. Զերծո՛յ զիս... Տ. ըզՀայրն երկնաւոր... Հ. Փառաւորեալ է անուն քո... Ո. Ծով մեղաց իմոց... Տ. Աւրհնեմք ըզքեզ... Աղց. Հ. Աւրհնեալ ես, Տէ՛ր... Ո. Մերձեալ է աւր... Տ. Աւրհնեմք ըզքեզ... Հ. Հարցըն մերոց... Ո. Ողորմեա՛ ինձ... Տ. Առաւաւտ խաղաղութեան... Աղց.. Հ. Աւրհնեալ ես, Տէ՛ր... Ո. Վիրաւորեալ յանցանաւք... Տ. Փա՜ռք թագաւորիդ... Հ. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստըւած... Ո. Զանապական ըզհոգեւոր... Տ. Աջովըդ քո, Աստըւա՛ծ... Մկ. Ըզքեզ բարեբանեն... Հբ. Զաւրհներգութիւնըս բանաւոր... Հբ. Պահապան խընդրեմք...

71. 79բ-80ա (արտք. լս.)՝ Գրիգորի – Մկ. Այսաւր տաւնէ եկեղեցի...

72. 80ա-1ա (արտք. լս.)՝ Աւագ շաբաթու – Մկ. Ահաւոր ես, թագաւո՛ր... Աւրհ. Որ յաթոռ փառաց... Որ խորհըրդեամբ... Հ. Որ խորհըրդոց ես... Ո. Ըզքէն խորհեցան... Տ. Այսաւր եկեալ... Տ. Նոր ըսքանչելիք...

73. 81ա-2բ (արտք. լս.)՝ Ե.շաբթի – Աւրհ. Վերա­ձգաւղն երկնից... Աղբեր լուսոյ... Որ եսդ ի յերկինս... Քրիստո՛ս Աստըւած... Որ վասըն մեր... Յորմէ սարսեալ... Ո. Արկաւղդ ըզլոյս... Տ. Որ անըսկիզբն յէութեանդ... բաշխելով ըզմարմին եւ զարիւն քո սուրբ աւրհնեալ եկե/// (վջ)։

74. 83ա-5բ [Յայս կիւրակէս Աշխարհամատրան է] – (սկ.) [Ո. Այսաւր հրեշտակաց...] ///ցի, քանզի ի քեզ շող աստուածեղէն ի Հաւրէ լուսոյ ծագեաց... Տ. Որք արժանաւորեցայք... Հ. Փառաւորեմք ըզքեզ... Ո. Էակից Հաւր կամաւորութեամբ... Տ. Իւղաբեր եւ սուրբ կանայքն... Հ. Փառաւորեա՛լ Որդի... Ո. Յամենայնի բազում­ողորմ... Տ. Այսաւր յարութիւն Քրիստոսի տաւնեցէ՛ք... Հ. Որ յաւիտենից... Ո. Քրիստո՛ս Աստըւած... Տ. Ի խաչանիշ փայտէն... Հ. Կամաւորութեամբ եկիր... Ո. Լո՛յս ճըշմարիտ... Տ. Փառաւորեալ է... Տ. Ի ձայն ահեղ... Հ. [Ա]րարիչդ արարածոց... [Ո.] Իջեր յերկնից... Տ. Հրաշալի Յարութիւնն... Տ. Տո՛ւք ըզփառս... Ճշ. Զթագաւորըն Քրիստոս...

75. 85բ-6բ (արտք. լս.)՝ Հոգոյ գալուստ – Աւրհ. Արեգակն արդարութեան... Որ համագոյդ ես Հաւր... Հ. Անեղանելի Հոգի՛դ Սուրբ... Ո. Հոգի՛դ ճըշմարիտ... Տ. Որ ի թեւըս թեթեւս...

76. 86բ-7ա (արտք. լս.)՝ Յովհաննու – Աւրհ. Զմարգարէ բարձրելոյն... Հ. Զուարճանայ այսաւր եկեղեցի... Ո. Ճրագ ճըշմարտութեան... Տ. Առաքեալըն յԱստուծոյ...

77. 87բ (արտք. լս.)՝ Ներսէսի – Տ. Այսաւր զուարճացեալ տաւնեն...

78. 87բ-8ա (արտք. լս.)՝ Տապանակին – Հ. Այսաւր ցընծան դասըք հրեշտակաց... Ո. Լուսաւորեա՛, Երուսաղէ՛մ... Տ. Այսաւր աստուածութիւնըն...

79. 88աբ [Կանովն Վարդավառին] – Աւրհ. Այսաւր, որ էն ի յերկինս... Որ յանարուեստ ի յաթոռ...

80. 88բ-9ա Շողակաթին – Աւրհ. Ուրա՛խ լեր, սո՛ւրբ եկեղեցի... Խորան սըրբութեան...

81. 89ա-92ա (արտք. լս.)՝ Խաչի – Ո. Փայտ կենաց... Տ. Անուանեալ փայտ գիտութեան... Աւրհ. («ՍՏԵՓԱՆՆՈՍ») Սըրբութիւն սըրբոց... Հ. [Ա]յսաւր պայծառ... Ո. Զորս ըստ պատկերի... Տ. Որ զարդարեաց մեծապայծառ... Մկ. Այսաւր ուրախացեալ... Ճշ. Այսաւր ցընծան դասք հրեշտակաց... Աւրհ. Որ ծագեցեր մեզ...

82. 92աբ (արտք. լս.)՝ Վարագայ խաչին – Ո. Քեզ Քրիստոսի կաթուղիկէ եկեղեցւոյ... Տ. Հրաշափառ տեսութիւն...

83. 92բ-3ա [Կանովն Մեսրովբայ վարդապետին] – Մկ. Նըմանեալ Մովսէսի...

84. 93աբ [Կանովն սրբոյն Յակոբայ Մծբնայ հայրապետին] – Հ. Սո՛ւրբ ես, Տէ՛ր... Ո. Երկըրպագեմք առաջի տեւողական... Տ. Ամոլըք հաւատոյ... Մկ. Հայրապե՛տ սուրբ...

85. 93բ-4բ (արտք. լս.)՝ Մանկանցն Բեթղ[ահէմի] – Ո. Այսաւր տըղայք... Տ. Այսաւր ընդ դասս...

86. 94բ-6բ Հայրապետացն – Աւրհ. Այսաւր սըրբոց հայրապետացըն... Ժողովեալ սուրբ հայրապետքն... Հ. Որ էիր յառաջ, քան զյաւիտեանս... Ո. Աստուածայի՛ն ճառագայթ... Տ. Հանդիսացեալ ընդ երկնայնոցն... Մկ. Ո՛վ հրաշալի նախահարք... Ի Սուրբ Երրորդութենէն...

ա. 96բ-7ա (արտք. լս.)՝ Եփրեմի – Մկ. Որ համանըման մեծին Եղիայի...

բ. 97աբ (արտք. լս.)՝ Ոսկեանց – Մկ. Որք արժանաւորեցայք կոչիլ յաշակերտութիւն...

87. 97բ (արտք. լս.)՝ Կիւրղի – Մկ. Մանկունըք Նոր Սիովնի...

88. 97բ-8ա [Երգ երեկոյին ժամու խաղաղականին] – Ի քէն հայցեմք, Հա՛յր գըթութեանց / եւ Աստուած մըխիթարութեանց...

89. 98ա-100ա (արտք. լս.)՝ Մարտիրոսաց – Հ. Որք ըզտանջանս անաւրինաց... Ո. Որք ի մարմնի... Տ. Զարիա­կան մահ... Հ. Որ զանչափ քո... Ո. Զանմարմնոցն... Տ. Երանելի սուրբ հայրապետք չարչարեալք... Տ. Երանելի սուրբ հայրապետք, որք կամաւ... Տ. Ընդ վերին զըւարթունսըն... Տ. Զանյաղթելի ճըգնաւորացն... Տ. Ըզպըսակիչըն սըրբոց... Մկ. Այսաւր յիշատակ սըրբոց... Ճշ. Պայծառացի՛ր, եկեղեցի՛...

90. 100ա-1բ (արտք. լս.)՝ Հանգիստ – Հ. Աւրհնեմք ըզքեզ, Հա՛յր անըսկիզբն... Ո. Հա՛յր բարեգութ... Տ. Ի ձայն մեծի... Տ. Որ երկայնամիտդ ես... Տ. Որ խոնարհեցար... Տ. Արարչագո՛րծ Աստըւած, զարարածըս քո... Տ. Արարչագո՛րծ Աստըւած, որ յոչընչէ... Տ. Յահաւոր քո գալըստեանըն... Պհ., Գ.շ., Ե.շ. Քրիստո՛ս Աստըւած, յիշեա՛...

91. 101բ-4ա ԳԿ. Աւրհնութենէր Յարութեան Տեառն – Երգեցէ՛ք Տեառն երգ նոր ձայնիւ... Նայ. Նայեցարո՛ւք ժողովուրդք... Զիհ. Որ ըզհուր աստուածութեան... Ծան. Որ յանըսկըզբնական Հաւրէ... Հաս. Հաստատեցան սիրտըք... Գիշ. Լոյսդ, որ ընդ Հաւր... Եսա. զԵզեկիային քեզ մաղթեմ... Աւրհ. Զփառաւորեալն ի հրեշտակաց... Նեղ. Ընդ Յովնանու... Տրլ. Որ անքըննին ծոցոյ...

92. 104ա-5ա (արտք. լս.)՝ Ծնունդ – Աւրհ. Երգեցէ՛ք, որդի՛ք Սիովնի... Այսաւր լըցաւ խոստումն Աստուծոյ... Ճշ. Ծառ կենաց տընկեալ...

93. 105ա (արտք. լս.)՝ Ճշ. Աւետեաց – Աստուածածի՛ն, խորա՛ն լուսոյ... Ճշ. Ամենագովելի եւ քան զերկինըս... Աւրհ. Էակից Հաւր եւ Հոգւոյ... Որ ըզմարմնացեալըն տիրաբար... ըստուգապէս աշխարհի ծընար ուրա[խ] /// (վջ)։

94. 106աբ [Կանովն սրբոյն Ստեփանոսի Նախա­վկայի] – (սկ.) [Որ ընտրեցար ի կոչումն...] ///փանոս, բարեխաւսեա առ Քրիստոս վասն անձանց մերոց... Ո. Առաքեա՛ ի մեզ, Տէ՛ր... Տ. Ո՛վ երջանիկ ճառագայթ...

95. 106բ-9ա [Կիւրակէք Աղուհացիցն] (արտք. լս.)՝ Ապշ. – Աւրհ. Աւրհնեմք ըզքեզ, անըսկի՛զբըն Հայր... Լոյս ի լուսոյ ծընունդ... Հ. Արարչակիցըդ Հաւր... Մ. Աստուածատունկ խընկաբեր ծառ... Ո. Շնորհեա՛ մեզ, Տէ՛ր... Տ. Որ ըզլոյս աստուածային... Հ. Աղց. Սո՛ւրբ Աստըւած, Հա՛յր անըսկիզբն... Ո. Քրիստո՛ս Աստըւած... Տ. Զանըսկիզբն Աստըւած... Հ. Աստըւա՛ծ բարձրեալ... Ո. Մաքսաւորն հառաչանաւք... Տ. Անըսկիզբն Աստուած... Մկ. Աւրհնեցէ՛ք ըզՏէր... Հբ. Տո՛ւր մեզ, Տէ՛ր, զաւգնութիւն... Հբ. Հովանի աջոյ...

96. 109աբ (արտք. լս.)՝ Քառասնից – Աւրհ. Այսաւր ընդ անմարմնոցըն դասս պարեն... Այսաւր զանյաղթելի մարտիրոսացն...

97. 109բ-14ա Գրիգորի Լուսաւո[րչի] («Ա-Ք») – Աւրհ. Այսաւր զուարճացեալ ցընծա եկեղեցի... Լերի՛նք ամենայն, այսաւր ցընծացէ՛ք...

98. 114ա-5բ [Յայս կիւրակէս Աշխարհամատրան է] (արտք. լս.)՝ Յրւ. – Հ. Անճառելի՛ բնութիւն... Ո. Որ յարեարդ... Տ. Յարեաւ Տէրն... Տ. Զաստուածային ըզգերեզմանաւըն... Հ. Նախայաւիտեան Որդի... Ո. Անըսկիզբըն Բանդ... Տ. Ըզքո յարութիւնդ աւրհնեմըք... Տ. Առեալ եւ մեր... Հ. Այսաւր զենաւ... Ո. Որ տըրտմահաղորդ... Տ. Տեսիլ փայլակնաձեւ... Տ. Յանճառ փառաց... ի տիգախոց կողէդ ըզքեզ աւրհնե /// (վջ)։

99. 116ա [Կանովն սրբոյն Ներսէսի հայրապետի] – (սկ.) [Այսօր ցընծայ եկեղեցի...] /// տէր սուրբ Ներսէս, որ ի Հոգւոյն Սըրբոյ...

100. 116ա-7ա (արտք. լս.)՝ Խաչի – Հ. Այսաւր պատուական խաչիւ... Ճշ. Յաղթող եւ զնոր աւրհնութիւն... Ո. Ո՛վ քառաթեւ լուսածին... Տ. Ո՛վ պահապան... Այսաւր երեւումն մեծի ճառագայթի...

101. 117աբ (արտք. լս.)՝ Յակոբա Մծբնայ – Աւրհ. Յաղթո՛ղ եւ սո՛ւրբ հայրապետ... Ուրախացան զաւրք... Ճշ. Որ յանապատէ կոչեցար...

102. 117բ-9ա (արտք. լս.)՝ Մարտիրոսաց – Հ. Զինուորութիւնըք հրեշտակաց... Ո. Նայեա՛ ի մեզ... Տ. Այսաւր հրեշտակաց դասքն... Տ. Սո՛ւրբ Աստըւած... Տ. Ճըգնաւորական աշխատութեանց... Տ. Նահատակ յաղթող... Տ. Այսաւր մարտիրոսաց դասքըն... Ճշ. Ճըգնաւորըք ճըշմարիտք... Մկ. Ընդ զըւարթունս երկնից...

103. 119ա-21ա (արտք. լս.)՝ Հանգիս[տ] – Հ. Բանդ Աստուած, որ ի ծոց Հաւր... Ո. Յանըսկըզբնական ծոցոյ Հաւր... Տ. Լո՛յս ի լուսոյ, զմեզ լուսաւորեա՛... Տ. Որ արարիչդ ես հրեղինաց... Տ. Որ անբաւ քո մարդասիրութեամբ... Փա՛ռըք քեզ, Աստըւա՛ծ... Ընդ զըւարթունս երկնից... Լեառըն վիմածին... («Ա-Ե»). Ահեղ փողոյն Յարութեան...

104. 121բ-4ա ԴՁ. Աւրհնութիւն Յարութեան Տեառն – Աւրհնեսցուք ըզՏէր եւ զյաղթող զաւրութիւն նորա... Նայ. Նայեցան զինուորութիւնք... Զիհ. Աստուածային բարկութեամբ հըրոյ... Ծան. Տեսեալ ըզքեզ... Հաս. Աղեղըն հըզաւրաց... Գիշ. Որ բանիւ հրամանի քո... Եսա. Յոյս կենդանութեան... Աւրհ. Զանճառըդ քո... Նեղ. Որ լըւար Աստըւած... Տրլ. Տէ՛ր, ըզլո՛ւր քո...

105. 124ա-5բ (արտք. լս.)՝ Ծնունդ – Հբ. Նոր Սիովն ծընեալ... Հ. Որ ի վերայ քերովբէից... Մ. Առաւ<աւ>ա՛ւտ խաղաղութեան... Ո. Անճառելի՛դ Աստուած... Տ. Թագաւո՛ր փառաց Աստուած... Ճշ. Որ ի բարձրութիւնս երկնից...

106. 125բ-8ա (արտք. լս.)՝ Աւետեաց – Հ. Որ անիմանալիդ ես յէութեան... Մ. Ուրա՛խ լեր, Մարիա՛մ սուրբ Աստուածածին... Ո. Որ յանէից անմարմնական... Տ. Ուրա՛խ լեր, Մարիա՛մ, կո՛յս անապական... Հ. Որ դասուց երկնաւորաց... Մ. Ուրախացի՛ր, Աստուածածի՛ն... Մկ. Ծագումըն հրաշալի... Աւրհ. Լո՛յս ի լուսոյ, ի Հաւրէ... Ըզքեզ, որ հոգւով... Ըզգլուխ վիշապին... Մ. Ըզքեզ աւրհնութեամբ մեծացուցանեմք... Մ. Անարա՛տ կոյս... կուսութիւն յետ ծընընդեան մընալով անապական աւրհնու ///(վջ)։

107. 128ա [Կանովն Տեառնընդառաջին] – (սկ.) [Մ. Աթոռ քրովբէական] /// խաղաղութիւն անարատ ծընաւղի քո բարեխաւսութեամբ... Ո. Որոյ առեալ հրաման... Տ. Զոր փառաբանեն...

108. 128աբ (արտք. լս.)՝ Տր<տ>դատայ – Մկ. Որ գերագոյն, քան ըզբնութինս...

109. 128բ-9բ (արտք. լս.)՝ Դաւթա եւ Յակոբա – Աւրհ. Յաղթող գըտաւ... Որ երջանիկ լուսովըն... Հ. Մեղաք յամենայնի... Ո. Անըսկի՛զբն Աստուած... Տ. Երդուաւ Տէր Դաւթի... Մկ. Աւրհնեցէ՛ք ըզՏէր յաւրհնութիւն...

110. 129բ-31ա Պետրոսի եւ Պօղ[ոսի] – Աւրհ. Ցընծա՛յ այսաւր, եկեղեցի՛... Որ գերագոյն ընտրելոց... Հ. Որ խոստացար տալ... Ո. Ամոլըք հաւատոյ... Տ. Երանելի սուրբ առաքեալքն... Ստեղ. Մկ. Որ արփիահրաշ... Որ անպարագիրն է...

111. 131ա (արտք. լս.)՝ Յովնանու – Մկ. Որ առաքեցեր զՅովնան...

112. 131ա-2ա [Կանովն երկրորդ կիրակէի Աղուհացից] (արտք. լս.)՝ Ապշ. – Աւրհ. Որ զաւրէնըս սըրբութեան պահոց... Որ գերագոյն փառաւք...

113. 132ա-3ա (արտք. լս.)՝ Քառասնից – Հ. Այսաւր տաւնելով ըզյիշատակ... Ո. Հրաշափառ ծագումըն... Տ. Այսաւր ցընծան... Մկ. Ստ[եղ]. Զանունըն Տեառն։ Լուսապըսակացըն... Ճշ. Այսաւր մեծապէս պանծացեալ...

114. 133ա-6ա [Կանովն հինգերորդ կիւրակէին աղուհացից] – Հ. Որ ի սկիզբըն փըրկութեան... Մ. Աստուածածի՛ն գերագոյն... Ո. Դատաւո՛ր արդար... Տ. Որ փառաբանիս... Հ. Հարցըն մերոց Աստըւած... Ո. Համբառնամ առ քեզ... Տ. Տէ՛ր երկնի եւ երկրի... Հ. Հարցըն մերոց Աստըւա՛ծ... Ո. Բազմութեամբ յանցանաւք... Տ. Որ ի բարձունըս... Հ. Աղց. Քո յաւիտեան։ Աւրհնեալ ես... Ո. Աստուա՛ծ մարդասէր... Տ. Զըւարթունք երկնից... Հ. Որ յամենայնի ցուցէր... Ո. Որ զաղաղակ կընոջն... Տ. Երկնային զաւրութեանցըն... Հ. Ճըշմարտապէս գոհանամք... Ո. Անկանիմ առաջի քո... Տ. Աւրհնեցէ՛ք ըզՏէր... Հ. Տէ՛ր Աստըւած մեր... Ո. Անկանիմ առաջի քո... Տ. Աւրհնեմք ըզքեզ... Հ. Որ զերիս մանկունսն... Ո. Ողորմեա՛ ինձ, Քրիստո՛ս... Տ. Ի բարձանց։ Քեզ վայել է... Մկ. Մանկո՛ւնք, ըզՏէր աւրհնեցէ՛ք... Հբ. Ըզքեզ կարդամք...

115. 136բ-7ա (արտք. լս.)՝ Ղազարու – Ո. Որ ի չորեքկերպեան... Տ. Աղբեր անմահութեան... Ճշ. Որ ի յերկնից իջեր...

116. 137աբ [Կանովն երկրորդ Ծաղկազարդին] (արտք. լս.)՝ Ծղկ. – Ահ. Թագաւոր գոլով քո յաշխարհ... Յորժամ եկըն Յիսուս... Մ. Ուրա՛խ լեր, մա՛յր լուսոյ... Ո. Զգալուստ քո... Տ. Ի յարութեան յաւուր... եւ անդադար ձայնիւ աւրհնէին աւրհնեալ եկեալ անուամբ Տեառն /// (վջ)։

117. 138ա [Կանովն Մեծի ուրբաթուն] – (սկ.) [Այսօր ի կատարումն...] /// հրաբուն սեռիցն պակուցեալ զարմանային՝ տեսանելով զանտեսանելիդ... Հբ. Ստեղ. Եկա՛յք, հաւատացեա՛լք...

118. 138ա-42ա (արտք. լս.)՝ Յարութեան – Հ. Աղց. Որ եկիր կամաւ Հաւր... Ո. Թի՛ւնս իմ։ Ողորմեա՛, փըրկի՛չ... Տ. Փառաբանակից Հաւր Որդի՛... Հ. Որ բարեբանեալդ ես... Ո. Ի խաչ ելեր... Տ. Կանանցըն կանխելով... Հ. Որ ի քառակերպեան... Ո. Թի՛ւնս իմ։ Ողորմեա՛ մեզ... Տ. Ահագին ձայնիւըդ... Յորժամ ի խաչին... Ո. Անեղակից Բանըդ... Տ. Որ ի վերդ ես... Հ. Միածի՛ն Որդի... Ո. Եկիր ի փըրկութիւն... Տ. զՅարութիւն աստուածորդւոյն... Ահ. Համբարձաւ Տէրըն մեր յերկինս... Համբարձաւ Տէրըն մեր Քրիստոս... Հբ. Որըք տընկակից եղաք... Հ. Ծագումըն Միածնի... Ո. Ըզքեզ աղաչեմք... Տ. Փառաւորեալ անճառելի... Հ. Փառաւորելով զանուն քո... Ո. Անժամանա՛կդ Աստըւած... Տ. Զանճառելի յարութիւնըն... Ճշ. Թագաւո՛ր Քրիստոս...

119. 142ա-4ա (արտք. լս.)՝ Հոգոյ գալուստն – Աւրհ. Առաքելոյ աղաւնոյ... Կենդանարա՛ր Աստըւած... Հ. Որ բոլորից ես պատճառ... Ո. Որ ի վերայ բըղխեալ... Տ. Ընդ երկնայնոց հոգեղինաց... Աւրհ. Անմահարար բաժակ... Անըսկիզբն Աստըւած... Մկ. Հոգին Սուրբ էր միշտ...

120. 144աբ (արտք. լս.)՝ Յովաննու – Հ. Որ աւետաւոր քում... Մ. Որ ի յամսեան վեցերորդի... Ո. Երկնաւո՛ր փեսայ... Տ. Այսաւր ցընծան հրեշտակք...

121. 144բ-5բ (արտք. լս.)՝ Գրի[գ]որ[ի] – Մկ. Հրաշափա՛ռ Աստըւած... Հբ. Որ կոչեցար յորդէգրութիւն...

122. 145բ-6ա (արտք. լս.)՝ Ներսէսի – Հ. Այսաւր տաւնէ եկեղեցի... Ո. Որ ասացեր ողորմութեամբ... Մկ. Որ ընտրեցար յԱստուծոյ...

123. 146ա-7ա (արտք. լս.)՝ Վարդավառին – Ո. Ի Թաբաւր ի լերին... Տ. Քրիստո՛ս Աստըւած մեր... Տ. Այսաւր ըզխորհուրդ քո կրկնակի... Հ. Ո. Այսաւր ըզխորհուրդ անճառելի... Ո. Որ զճառագայթս... Տ. Ցընծա՛յ այսաւր փառաւք...

124. 147աբ [Կանովն Շողակաթին] – Հ. Ուրա՛խ լեր այսաւր, սո՛ւրբ եկեղեցի... Ո. Որ հաստատեցեր բանիւ... Տ. Լուսաւորեա՛, Երուսաղէ՛մ...

125. 147բ-50բ Փոխման Աստուածածնին – Աւրհ. Այսաւր ժողովեալ սըրբոցն... Այսաւր զազատիչըն յանցանաց... Հ. Որ ըզնախամաւրըն զյանցանս... Մ. Խորանայարկ կամարանըման... Ո. Որ ունիս իշխանութիւն... Տ. Անըսկիզբն Աստուած... Աւրհ. Այսաւր հրաշափառ կոչմամբ Հոգւոյն... Այսաւր ըզնախամաւրն երկանց... Հ. Որ ըզդատակնիք... Մ. Աստուածածի՛ն գերագոյն... Ո. Որ խոնարհեցար... Տ. Ուրա՛խ լեր, մա՛յր...

126. 150բ-2ա (արտք. լս.)՝ Խաչի – Աւրհ. Զաւրութիւն սուրբ խաչի քո... Ի ստունգանելն Ադամայ... Հ. Այսաւր ընդ ամպըս... Ո. Ի յերկնից երեւեալ... Տ. Գաւազան զաւրութեան... Հ. [Որ] զլոյս անճառելի... Մա՛յր լուսոյ, Մարիա՛մ...

127. 152ա-3ա Մարգարէից – Հ. Որ ընդ հողեղէն բնութեան... Ո. Որ աւետաւոր քում գալըստեանդ... Տ. Այսաւր ժողովուրդք... Մկ. Որ յառաջագոյն ընտրեալսն...

128. 153ա [Կանովն Մեսրովբայ վարդապետին] – Հ. Սքանչելագո՛րծ Աստըւած... Ո. Որ ըզշնորհս աստուածային... Տ. Անճառելի շնորհաւք...

129. 153բ-4ա (արտք. լս.)՝ Հրեշտակապետաց – Ո. Որ ի հրեղէն զաւրաց... Տ. Անմահ արքային... Մկ. Ստեղ. Երկնաւոր հաւտ ընտրեալ...

130. ա. 154աբ (արտք. լս.)՝ Հայրապետաց – Ճշ. Այսաւր երկնայնոցն ընդ մեզ...

բ. 154բ (արտք. լս.)՝ Իգնատիոս – ԴՁ. Որ հրաւիրեցեր զյառաջագոյն ընտրեալսն...

գ. 154բ-5ա (արտք. լս.)՝ Բարսղի – Մկ. Ստեղ. Լուսապայծառ իմաստիւք...

դ. 155աբ (արտք. լս.)՝ Նիկողոսի – Մկ. Ստեղ. Հիացան անմարմինքն տեսանելով զերանելին...

ե. 155բ (արտք. լս.)՝ Թէոդորոսի – Մկ. Որ ընտրեցեր ի սկըզբանէ զհաճոյ եղեալսն...

զ. 155բ-6ա (արտք. լս.)՝ Ստեփանոսի – Մկ. Ցընծայ այսաւր սուրբ եկեղեցի...

է. 156ա (արտք. լս.)՝ Միռոնի – Որ յառաջագոյն յաւրէնս...

ը. 156բ [Շարական սրբոց Վարդանանց] – Մկ. Ստեղ. Արիացեալք առ հակառակսն...

131. 156բ-8ա (արտք. լս.)՝ Ղեւոնդեանց – Աւրհ. Որ յառաջագոյն սահմանեցեր ըզփըրկութիւն Հայաստանեայց... Աւրհնեմք ըզքեզ, շնորհատո՛ւ բարեաց... Հբ. Պայծառացան այսաւր սուրբ եկեղեցիք...

132. 158ա-60ա (արտք. լս.)՝ Մարտիրոսաց – Հ. Յուսացեալքն անուն քո... Ո. Որք ըզբաժակ մահու... Տ. Այսաւր յիշատակ սըրբոցն... Հ. Սուրբ ես, Տէ՛ր զաւրութեանց... Ո. Ըզքեզ սիրողաց... Տ. Այսաւր ճըգնութեամբ... Հ. Որք հաղորդեցան... Ո. Ողորմեաց մեզ Տէր... Տ. Որ զառ ի Քրիստոս... Տ. Ցընծութիւն է այսաւր... Ճշ. Ճըգնութիւնըք սըրբոց... Տ. Յիշատակ է այսաւր... Մկ. Ըզքեզ կարդային... Մկ. Ո՛վ սուրբ Գէորգ...

133. 160ա-3բ (արտք. լս.)՝ Հանգիստ – Հ. Որ փառաւք Հաւր հանդերձեալ ես... Ո. Յորժամ հարկանի փող... Տ. Քանզի զքեզ աւրհնեն... Տ. Փա՛ռըք քեզ, Հա՛յր... Տ. Ի հանգիստ քո... Տ. Ժամանակ դարձի իմոյ... Տ. Գըթա՛յ, Տէ՛ր, ի հոգիս մեր... Տ. Բարձրեա՛լ թագաւոր... Տ. Հա՛յր անըսկիզբն արարիչ... Որ հայրական իշխանութեամբ... մի՛ դարձցի տընանկ ամաչեցեալ ի յաւուրն ահեղ ատենին /// (շար.) Անըսկի՛զբն Աստուած... Բազմերա<զ>մք վեհագունիցըն... Մեծ եւ ահեղ է աւրըն... Ի հանդերձեալ նորոգմանն... («ԽԱՉԱՏՈՒՐ»). Խորհուրդ խորին, անհաս, անըսկիզբն...

134. 164ա-6բ ԴԿ. Աւրհնութիւն Յարութեան Տեառն – Յաղթական քեզ աւրհնութիւնք, Տէ՛ր... Նայ. Նայեցարո՛ւք ի բարբառ մարգարէին... Զիհ. Ծա՛փս հարէք... Ծան. Ծանեա՛ք ըզքեզ, Քրիստո՛ս... Հաս. Հաստատեցան սիրտըք... Գիշ. Ի գիշերաց... Եսա. Ի վերանալ յինէն... Աւրհ. Ամենասուրբ Երրորդութեանդ... Նեղ. Մարգարէն ի փորոյ կէտին... Տրլ. Լըւայ զսքանչելի... Հ. Որ զնախագրեալսն... Մ. Նահապետացն Աբրահամու... Մ. Աստուածածի՛ն սուրբ կոյս...

135. 166բ-70ա (արտք. լս.)՝ Ծննդեան – Աւրհ. Խորհուրդ մեծ եւ սքանչելի... Այսաւր ցընծան երկինք... Ի Հաւրէ ծագեցար... Աւրհ. Այսաւր Բանն ի Հաւրէ անմեկնելի... Լոյս ի լուսոյ ծագեալ... Հ. Սքանչելագո՛րծ Աստըւած... Մ. Աստուածածի՛ն սուրբ կոյս... Ո. Որ կերպարան Հաւր... Տ. Քրիստոս ծընեալ... Հ. Որ ի ծոցոյ Հաւր... Մ. Ըզքեզ, Աստուածածի՛ն. աղբեր անըսպառ լուսոյն... Ո. Ըզքեզ աղաչեմք... Տ. Որ ի հրեղէն աթոռ... Հ. Որ յանճառելի ծոցոյ... Մ. Աստուածածի՛ն եւ սըրբուհի՛... Ո. Որ էրն ի սկըզբանէ... Տ. Որ անտես եւ անքընին... Հ. Որ խոնարհեցար... Մ. Որ զանճառելին ծընար... Մ. Աստուածածի՛ն մայր եւ կոյս... Մ. Ի քեզ եմք ապաւինեալ...

136. 170աբ (արտք. լս.)՝ Տեառնընդառաջին – Այսաւր ի տաճարն եկիր... Ի սկըզբանէ Բանն Աստուած... Ճշ. Անըսկիզբըն Բանըն...

137. 170բ-1բ (արտք. լս.)՝ Ստեփանոսի – Աւրհ. Առաքեա՛լ եւ նախավըկա՛յ Քրիստոսի... Մկ. Նախասարկաւագ եւ առաջին մարտիրոս... Ճշ. Ցընծայ այսաւր եկեղեցի...

138. 171բ (արտք. լս.)՝ Որոտմանց – Աւրհ. Որ Էն յէութեան... Որ անմարմին ի Հաւրէ... զոր ի մարմնի շաւշափեցին որդիքն Որոտման /// (վջ)։

139. 172ա-3ա [Կանովն եւթանասուն եւ երկու առաքելոցն] – (սկ.) [Աւրհ. ԴԿ. Իմաստութիւն երկնային...] /// մարդասէ՛ր փըրկիչ։ Ի ծովու ճանապարհորդեալ անհետ ընթացիւք ի ծովակէ կոչեցեր... Որ զաւրինակ երկոտասան առաքելոց... Հ. Որ ի Հաւրէ առաքեցար... Ո. Հա՛յր առաքող... Տ. Այսաւր երկնայնոցըն... Մկ. Ստեղ. Առաքեա՛լք Աստուծոյ...

140. 173ա-4ա [Կանովն Յովնանու մարգարէի] – Հ. Որ զանճառելի ծածկապէս խորհուրդ... Ո. Ողորմութեա՛նց բաշխաւղ... Տ. Կանխեալ Յովնանու... Տ. Մկ. Յովնան մարգարէն...

141. 174աբ (արտք. լս.)՝ Ապշ. – Աւրհ. Բանն, որ ընդ Հաւր յէութեան... Այսաւր յաւրինակ...

142. 174բ (արտք. լս.)՝ Գրիգորի – Հ. Որ ի Հաւրէ առաքեալ... Ո. Որ կոչեցեր ըզհեռացեալքս... Տ. Այսաւր զիմանալի լուսոյն...

143. 175ա-8ա [Կանովն վեցերորդ կիւրակէի Աղուհացից] – Հ. Որ յանճառելի ծոց Հաւր... Մ. Աստուածածի՛ն պայծառ... Ո. Որ ողորմութեամբ զգեցար... Տ. Նորահրաշ տեսլեամբ... Հ. Աստըւա՛ծ հարցըն մերոց... Ո. Քրիստո՛ս Աստըւած, յո՛յս ապաշխարողաց... Տ. Յիշեա՛ զմեզ, Տէ՛ր, յորժամ... Հ. Աղց. Աւրհնեա՛լ Տէր Աստըւած... Ո. Ըզմեղս իմ խոստովան լինիմ... Տ. Ըզքեզ աւրհնեմըք... Հ. Հարցըն մերոց... Ո. Ալիք յանցանաց... Տ. Աւրհնեմք ըզքեզ... Հ. Աւրհնեա՛լ Տէր Աստըւած... Ո. Տէ՛ր, որ ի մէջ լերինն... Տ. Միաստուածութի՛ւն... Հ. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստըւած... Ո. Մեղուցեալ անձամբ... Տ. Աւրհնեմք զքեզ, անե՛ղ, անըսկիզբը՛ն Հայր... Հ. Աղց. Աստըւա՛ծ հարցըն մերոց... Ո. Մեղա՛յ քեզ, Տէ՛ր... Տ. Աւրհնեմք ըզքեզ, մարդասէ՛ր... Մկ. Զանուն Տեառն աւրհնեալ... Հբ. Մըտցեն աղաւթք իմ... Հ. Աւրհնեա՛լ Տէր Աստըւած... Ո. Զարհուրեալ դողացաւ... Ո. Ամենակա՛լ, քաւեա՛... Տ. Զառաւաւտու զաղաւթս... Տ. Կանխեալքս ի ժամ... Մկ. Յո՛յս իմ...

144. 178աբ (արտք. լս.)՝ Ղազարու – Մկ. Յիսուս Միածինն, անմահութեանց...

145. 178բ [Կանովն գալըստեան Տեառն յԵրուսաղէմ] (արտք. լս.)՝ Ծղկ. – Հ. Որ ի քրովբէական... Ճշ. Անըսկիզբըն Բանըն Հաւր...

146. 178բ-84բ (արտք. լս.)՝ Մեծի ուրբաթի («Ա-Ք») – Այսաւր անճառ լուսոյն ծագումն, / ի փըրկութեան մեր կատարումըն... [Նորին՝ Երգ ցերեկին Աւետարանացն] («ՆԵՐՍԵՍԻ Է ԲԱՆՍ ԱՅՍ») – Նորոգա՛ւղ տիեզերաց, / որ զգեցուցեր մեզ լոյս փառաց...

147. 184բ [Կանովն Մեծի շաբաթուն թաղմանն Տեառն] – Մկ. Յովսէփ քեզ...

148. 184բ-5ա (արտք. լս.)՝ Յարութեան – Հ. Այսաւր մեծ աւետիք... Մ. Աստուածածի՛ն տաճար լուսոյ... Ո. Այսաւր ըզՊասեք... Տ. Այսաւր հրեշտակք...

149. 185բ (արտք. լս.)՝ Նոր Կիւրակի – Աւրհ. («ՆԵՐ»). Նորոգեալ կըղզիք... («ՍԷՍ»). Սքանչելի է խորհուրդ...

150. 185բ-6ա (արտք. լս.)՝ Համբարձման – Հ. Աւրհնեսցի պըսակ... Ո. Որ ողորմութեամբ քո... Տ. Իշխանութիւնք երկնից...

151. 186ա-90բ (արտք. լս.)՝ Ծղկ. – Ահ. Մեծահրաշ այս խորհուրդ... Այսաւր ցընծայ եկեղեցի... Հ. Այսաւր արարիչդ արարածոց... Մ. Աստուածածի՛ն մայր լուսոյ... Ո. Որ բանիւ, Բանը՛դ Հաւր... Տ. Քահանայապետք առաջինք... Հ. Որ զամենազաւր զաւրութիւնըդ... Ո. Յարեար երեւեցար... Տ. Յորժամ եկին ի գերեզմանն... Հ. Այսաւր ցընծան... Ո. Ըզկերպարանըս... Տ. Էջ հրեշտակն... Հ. Փառաւորեալ է... Ո. Թի՛ւնս իմ։ Ողորմեա՛ ինձ... Տ. Հրեշտակացըն դասքն... Հ. Որ յառաջ, քան զարեւ... Ո. Իջեր յերկնից... Տ. Հրեշտակ քո... Հ. Անըսկիզբըն Բանդ... Ո. Վասըն մերոյ փըրկութեան... Տ. Փա՜ռք յարութեան քո... Տ. Յարուցեալ է Տէրն... Հ. Որ յահեղակերպ աթոռ... Ո. Որ վասըն մեր յերկնից... Տ. Փա՛ռըք Քրիստոսի... Տ. Իւղաբերից կանանցն... Ճշ. Որ անբաւելի...

152. 190բ-1բ (արտք. լս.)՝ Հոգոյ գալուստ – Հ. Որ անքըննինդ ես... Ո. Աղբե՛ր կենաց... Տ. Հոգիք հրեղինացն... Աւրհ. Ի հարաշարժ աղբերէն... Ի համբառնալ Բանին...

153. 191բ-2ա (արտք. լս.)՝ Յովանու – Մկ. Մարգարէից գերագոյն... Ճշ. Այսաւր ցընծայ եկեղեցի... Աւրհ. Որ յորովայնէ ընտրեցար...

154. 192աբ (արտք. լս.)՝ Գրիգորի – Աւրհ. Արմա՛տ ճըշմարիտ... Որ քրիստոսանուէր...

155. 192բ-3ա (արտք. լս.)՝ Թոռանցն – Մկ. («Ա-Ե»). Աստուածային հաւատոյ հարցըն...

156. 193ա (արտք. լս.)՝ Սահակայ – Մկ. Որ յարմատոց հարցըն սըրբոց...

158. 193աբ, Բ. աստառ (արտք. լս.)՝ Հռիփսիմեանցն – Աւրհ. («Ա-Լ») Անձինք նըւիրեալըք սիրոյն Քրիստոսի... Է զարմացումն եւ ի վեր, քան ըզհրաշս խոր/// (շար., Բ. աստառին)՝ ///գաւորըն պերճացեալ զ///... Լուան թագաւոր/// (վջ)։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին սեւով՝ ձեռագիր՝ «Շարական սուրբ ձեռնակիր», Ա. կազմաստառին՝ մատիտով՝ «Ձեռագիր Հմր 6», սեւով՝ «Հմր 1101/3563.», «ԺԷ. [Մեսրոպ եպիսկոպոս]», 1ա, 91բ սոսնձած դեղնաւուն թերթիկին՝ «Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ Համաձայն կտակի վաղաթառամ դոկտոր աստուածաբանութեան Արշակ Տէր-Միքելեանի նուիրում է նրա եղբայր Սեդրակ Տէր-Միքելեանը. Հմր», Բ. աստառին՝ սեւով՝ «Ըստամէնը երկու հարուր եւ չորս թուխտ է»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 10ա, 166բ, 167ա, 168ա՝ խզբզոց, 70բ՝ «92 -», «Թօպայ», 101բ՝ «ԹԲ», 105ա՝ «7 հոգ զիմ բեր», 166բ՝ «խ», 167ա՝ «նննանց», «աբ»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ Բ. փեղկին՝ սեւով՝ ծաղիկ, կողքին՝ «ա.»։

3564

ՍԻՄԷՈՆ ՋՈՒՂԱՅԵՑԻ, ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ, ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԻՒՆ

 ԺԸ. դար

ԹԵՐԹ՝ 58+1 (կրկն.՝ թ. 19)։ ՊՐԱԿ՝ 1-4×12 (2՝ 11, 3՝ 2, 4՝ 10)+Ա-Գ×12 (Ա 11, Գ 1)։ ՆԻՒԹ՝ թուղթ՝ թ. 1-22՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ իրար տակ 3 բոլորակ, վերեւինը թագով պսակուած, մէջը՝ խաչ. այլ թուղթ՝ թ. 23-34՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ երեքնուկով պսակուած գծային խաչ, որի ձախ կողմում՝ լատ. «P», աջում՝ «A», վերեւում կոր, դէպի դուրս երկկողմ ելուստներով եւ ծոպքերով գլխարկանման 3 պատկեր. այլ՝ դեղնաւուն թուղթ՝ թ. 35-58։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19,3×14,2։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, սահմանագծուած կարմրով եւ սեւով (14,5×10)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 26ա). խորագիրք՝ կարմիր, որոշ գլխագիրք՝ կապոյտ։ ՏՈՂ՝ 25-29։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ սպիտակ չգրուած թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա. (սկ.)՝ սպիտակ չգրուած թուղթ՝ լուսագծերով, մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մասամբ մաշուած, ճաքճքած, անկիւնները, մէջքի վեր. եւ ստ. եզրերը թափուած, ճաքճքած, կազմին, Ա. աստառին, պհպ. Ա.ին, թ. 1-5, 35-8՝ ցեցի անցք. աստառներին՝ բծեր, եզրերում՝ կազմի կաշուի դեղին հետքերը. Ա. աստառը եւ պհպ. Ա.ն՝ իրարից անջատ. հիմքը՝ թուլացած, կազմից գրեթէ անջատ, պրակներն իրարից հեռացած, Բ. փեղկը հիմքից անջատ, թ. 45-58՝ հիմքից գրեթէ անջատ. լուսանցակողերի կարմիրը գրեթէ գունաթափ, մասամբ սեւացած. թերթերը մեծ մասամբ կեղտոտուած, խունացած, վրան՝ դեղին, թանաքի եւ այլ զանազան բծեր, մատնահետքեր, եզրերում՝ տեղ-տեղ խոնաւութեան հետքեր (թ. 50-2, 56 եւլն). թ. 1՝ նրքն եզրում կարած-ամրացրած պհպ. Ա.ին. թ. 12-3, 46-7, 57-8՝ հիմքից մասամբ անջատ. 49բ-50ա ստ. գրադաշտի նախկին կպումը կոպիտ անջատած, ստ. 6 տողի բնագրի մօտ կէսը՝ թափուած. վջ-ից անորոշ քանակի թ. ընկած. թերթերը խառն. ճիշտ կարգը՝ 1-23, 25-34, 24, 35-58։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-34բ Յաղագս քերականութեան՝ արարեալ ի Սիմէոն քաջ րաբունապետէ Ջուղայեցւոյ՝ ըստ լեզուիս հայկազանց – [Ք]երականութիւն է գիտութիւն տառից եւ ասութեանց...

Տե՛ս ձեռ. 1984, 115ա-62բ։ 1/1ա։ ա/1աբ։ բ/1բ։ գ/1բ։ դ/2ա։ ե/2ա։ զ/2ա (խորագիրը՝ հետգ. շղագրով արտք. լս-ում)։ է/2աբ (խորագիրը՝ հետգ. շղագրով արտք. լս-ում)։ ը/2բ-10ա (խորագիրը՝ գրչից արտք. լս-ում, «Յաղագս իններորդ եղանակին...» մասը գրչից խորագրային բաժանում չունի)։ թ/10ա-6բ։ ժ/16բ-7ա։ ժա/17ա-8ա։ ժբ/18ա-9ա։ ժգ/19ա։ ժդ/19բ-20ա։ ժե/20-1ա։ 2/21աբ։ ա/21բ-2բ։ բ/22բ-3ա (սկ.՝ տարբեր՝ «Վանգ, եզավանգ, որ գոն՝ այր, բօթ, գութ...», այս միաւորի 1ին՝ «Փաղառութիւն կրկին է...» սկսուածքով 2 տողը դարձել է նախորդ միաւորի վերջնատող)։ գ/23ա։ դ/23աբ, 25ա-33ա։ ե/ 33ա-4բ, 24աբ (խորագիրը՝ մասամբ տարբեր՝ «Յաղագս կիրառութեան բայի»)։

Տե՛ս Սիմէոն Ջուղայեցի, Քերականութիւն, Կ. Պոլիս, 1725, էջ 15-223։

Բ. 35ա-58բ [Հ]ամառօտ հաւաքումն տրամաբանութեանս՝ արարեալ ի Սիմէօն քաջ րաբունապետէ Ջուղայեցւոյ

Տե՛ս ձեռ. 664, 101ա-57բ։ Նխբն/35աբ։ ա/35բ-58բ («...այլ առ այլս վերաբերութեամբ ասին։ Նմանա/// շար.)։ բ-գ/չիք։

Տե՛ս Սիմէոն Ջուղայեցի, Տրամաբանութիւն, Կ. Պոլիս, 1728, էջ 2-89։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

Ա. աստառին (1897 թ., շղագիր) Նուէր Սուրբ Էջմիա­ծնի մատենադարանին Գալուստ Տէր-Մկրտչեանից։ 1897 Դեկտ. 14։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ սեւով՝ «1110/3564», «ԺԸ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Ա. աստառին՝ «վառ», 1բ՝ «ասաԱ», «անԱնախ»։

 

 

3565

ՄԱՇՏՈՑ ՔԱՀԱՆԱՅԱԹԱՂ

 ԺԶ. դար

ԹԵՐԹ՝ 199. չգրուած՝ թ. 1։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԸ×12 (Ա, ԺԴ 10, Բ, Զ, ԺԱ 11, Գ 8, ԺԸ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ. այլ թուղթ՝ թ. 21։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,1×13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14,2×9,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 93ա)։ ՏՈՂ՝ 17։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կապոյտ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 2ա։ Լուսանցազարդ՝ բուսական՝ 166ա։ Զարդագիր՝ հանգուցագիր՝ 166ա, մարդադէմ՝ 72ա, 91բ, 169բ։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, սեւ։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Ճաշոց։ ԺԴ. դ.։ ԱԲ+ԳԴ՝ ստացուած երկու զոյգ ամբողջական թերթերի ընդլայնակի եւ ընդերկայնակի եզրահատումով (Բ. եւ Դ.՝ արտք. եզրի բնագրի 1-4 տառեր՝ կտրած)։ Մագաղաթ 17,6×13. միասիւն (15×12), բոլորգիր (նմուշ՝ Գա), տող՝ 22-24 (սկզբնական վիճակը՝ 22,2×16,7. միասիւն (15,2×12), տող՝ 22-24)։ Պրականիշ՝ Դ (Գա)։ Խորագիրք եւ գլխագիրք՝ կարմիր։ Կարդալ. Գաբ, Աաբ, Բաբ, Դաբ՝ «[Երրորդ Կիւրակէին... Շաբաթ աւրն Քառասնիցն... Ընթերցուած յԵսայայ մարգարէէ] – ///ցի քեզ զանուն քո, թէ իմ ես... Մի՛ երկ[նչիր, զի ընդ] քեզ եմ» (ԽԳ. 2-5), «Պաւղոսի առաք[ելոյն] յԵփեսացոց թղթ[ոյն] – [Այսուհ]ետեւ զաւրացարուք Տէր... ամենայն աղաւթիւք եւ խնդրուածովք» (Զ. 10-18), «Աւետարան ըստ Մաթէոսի – Յայնժամ արդարքն ծագեսցին... այնպէս եղի[ցի] ///» (ԺԳ. 43-49)։ «[Չորրորդ կիւրակէի առաւաւտու։ Աւետարան Մարկոսի] – /// [Յայ]նժամ, որ ի Հրէաստանի ից[են]... Բայց զոր ձեզդ ասեմ ամ///» (ԺԳ. 14-37), «[Աւետարան Ղուկասու] – /// իւր եւ ասեր՝ Աստուած... խոնարհեցուցանէ զանձն, բ[արձր]ասցի» (ԺԸ. 13-14)։ «Հինգ շաբաթ աւրն սուրբ Գրիգորի Հայոց Լուսաւորչի։ Կց. Տէր հաներ ի դժոխոց... Սղ. Համբերելով... Ընթերցուած յԱռա[կաց] – Յայնժամ կացցէ արդարն... իցէ մեզ [նպա]ստաւոր (Ե. 1-8), Ընթերցուած յԵսաեա մարգա[րէէ] – [Այ]սպէս ասէ Տէր. Եւ կատարեսցին աւո[ւրք]... եւ նորոգեսցեն զքաղաքս աւեր[եալս] (Կ. 20-ԿԱ. 4)։ «[Հինկերորդ կիրակի. Առաւ.։ Աւետարան Ղուկասու] – /// [առժամ]այն կատարած։ Յայնժամ ասէ ց[նոսա]՝ Յարիցէ ազգ... արքաու[թիւն Աստուծոյ]։ Ամէն ասեմ ///» (ԻԱ. 9-32)։ Փակագծային լրացումներն` ըստ ձեռ. 3790, 76բ, 86բ-97ա։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին՝ մաշուած, վրան՝ ցեցի անցքեր, այրուածքի հետքեր, Բ. փեղկի վեր. եզրից թափուած, 2ական գամերն ու կապիչներն ընկած՝ երեւում են կապիչների հիմքերը, մէջքը եւ դռնակը ճաքճքած. աստառը մասամբ կեղտոտուած. պտռկ-պհպ-ները խոնաւացած, խունացած, գիրը՝ եզրերում մասամբ անընթեռնելի, եզրերից տեղ-տեղ թափուած, վրան ցեցի եւ այլ անցքեր. լուսանցակողերի կարմիրը գրեթէ գունաթափ, մասամբ սեւացած. հիմքերում եւ եզրերում երեւում են ԺԸ. դարի նորոգման հետքեր չգրուած եւ ձեռ., նաեւ՝ ԺԲ. դ. բոլորգիծ երկաթագիր ձեռ. թերթերի մասերով (5բ-6ա, 7բ-8ա, 57բ, 75ա, 123ա, 152բ-3ա, 194բ, 196ա եւլն), թ. 10 եւ 21՝ բնագիրը հաւանաբար նորոգման ժամանակի. թերթեզերքը մաշուած, թ. 130-99՝ եզրերը մկնկեր. թերթերը խոնաւացած, խունացած, դեղնած, մեծ մասամբ վեր., նրքն նախկին կպումները կոպիտ անջատելու հետեւանքով գրադաշտը վնասուած, բնագիրը թափուած, թ. 170-99՝ նաեւ կեղտոտուած, կոշտացած, թ 193՝ վեր. եզրը թափուած. թերթերին զանազան բծեր, տեղ-տեղ մաշուած, թ. 1-4, 34-41, 64-74, 176-99՝ ցեցի անցքեր. թ. 182՝ հիմքից անջատ, որոշ թերթեր մասամբ անջատ (թ. 1-9, 11, 88 եւլն), թ. 126՝ գրադաշտի արտք. մասում պատռուած. գրչի պրականիշերը երեւում են մասամբ, որոշ թերթերի կան նաեւ հետգ. պրականիշեր եւ ստ. լս-ային էջակալումներ՝ Ադ-Աե, Բբ-Բդ եւլն, որի 1ին տառը պրակի համարն է, 2րդը՝ էջի. կան խառը դասաւորուած թերթեր, կարդալ՝ թ. 1-181, 183-95, 182, 196-9։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 2ա-166ա [Կանոն քահանայաթաղի] – [Ընթերցուած յԱռակաց]. Իմաստութիւն շինեաց իւր տուն...

ա. 115բ-7բ Մահ Եսայի մարգարէի – Եսայի որդի էր Ամովսայ...

բ. 118բ-21ա Մահ Երիմա մարգարէի – Սայ էր յԱնաթովթա Բենիամենի...

գ. 121բ-2ա Մահ Եղիսէի մարգարէ[ի] – Սա էր յԱբեղմէուղղա...

դ. 122բ-3բ Մահ Դանիելի մարգարէի – Մեռաւ Դանիէլ եւ թաղեցաւ...

ե. 123բ-34բ [Մահք երկոտասան մարգարէից] – Ընթերց[ուած] յՈվսսէ մարգ[արէէ]. Այսպէս ասէ Տէր. Սերմանեցէ՛ք... Մահ Ովսէէ մարգարէի. Ովսէ էր ի Բեղամովթա... Մահ Մաղաքիա մարգարէի. Մաղաքիաս յետ դարձի գերութեանն ծնաւ... եւ թաղե[ց]աւ յագարակի իւրում։

Ծնթ. Մարգարէների մահերը դրուած են համապատասխան ընթերցուածներից յետոյ։

զ. 134բ-43ա Հանգ[իս]տ երանելոյն Յոհաննու առաքելոյ եւ աւետարանչի – Էր ընդ եղբարսն...

2. 166ա-81բ Կանոն երկրորդ աւուրն – Ժողովին ի գերեզմանն եւ ասեն սաղմոս, կցուրդ. Ընդ երեկոյս... Ընթերցուած ի Ծնընդոց. Եւ մնաց Յակովբ միայն...

– 168ա-9բ Երանելոյն Թադէոսի առաքելոյ յաղագս ննջեցելոց եւ յարութեան մեռելոց – Արդ, հոգի ամենայն մարդոյ, որ ելանէ ի մարմնոյ աստի...

3. 183ա-9բ Կանովն երրորդ աւուրն – Երթան ի գերեզմանն եւ ասեն սաղմոս ՃԽԲ. Տէ՛ր, լո՛ւր աղաւթից իմոց։ Ընթերցուած յԵսայեա մարգար[էէ]. Այսպէս ասէ Տէր. Հոգի յինէն ելցէ...

– 184բ-9բ Ե[ւ աս]է զաղ[օթս] Ստեփանոսի Սիւնեաց եպ[իսկոպոսի] ասացեալ – Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ յամենայնի, հզաւր եւ սքանչելագործ, որ միայն ես ինքնութեամբ...

4. 190ա-3ա [Կ]անոն չորրորդ աւուրն – Երթան ի գերեզմ[անն] եւ ասեն սաղմոս Լ[Թ]. Ե[հան] զիս///... [Ընթերցուած յԵ]սայեա մա[րգարէէ]. Այսպէս աս[է] Տ[էր]. Զարթի՛ր, զարթի՛ր Երուսաղէմ...

5. 193ա-5բ, 182ա [Կանոն հինգերո]րդ աւուրն – Երթան ի գերեզման /// կցուրդ. Ահա, Աստուած աւգնական իմ /// Ընթերցուած յԵսայեա մարգա[րէէ]. Այսպէս ասէ Տէր. Ոչ [եւս ե]ղիցի արդարոյն...

6. 182աբ, 96ա-7բ Կանոն վեցերորդ աւուրն – Երթան ի գերեզման եւ ասեն սաղմոս ՃԻԹ., կցուրդ. Եղիցի ականջաց քոց... Ընթերցուած յԵսայեա մարգա[րէէ]. Եւ ասասցեն յաւուր յայնմիկ. Ահաւասիկ Աստուած մեր...

7. 197բ-9բ Կանոն եւթներորդ աւուրն – Երթան ի գերեզմանն։ Սաղմոս Ճ.՝ Յողորմութիւն եւ յիր[աւունս]։ Ընթերցուած յԵսայեա մարգարէէ. Եւ կատարեսցին աւուրք սգոյ քո...

Հմմտ. Մայր Մաշտոց, հտ. Ա., Գիրք Ա., աշխ.՝ Գէորգ Տէր-Վարդանեանի, Ս. Էջմիածին, 2012, էջ 433-647։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 1ա՝ սեւ թանաքով ձուածիր՝ «ՏԷՐ ԽԱՉԱՏ/[Ո]ՒՐ Թ[ՈՒ]Ի[Ն] ՃԺԷ. (1732)» (երկիցս. «Համառօտ ցուցակ»ում այս տարեթիւը կարդացուել է հայոց տոմարով սկզբում Ռ.ի լրացումով, սակայն Ռ. տառը չկայ)։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած սպիտակ թերթիկին՝ «Մա[շ]տոց», 1ա սոսնձած սպիտակ թերթիկին՝ կապոյտով՝ «Հմր 20 Մաշտոց թիւն անյայտ», սեւով՝ «1128/3565», «1128 ԺԶ. դար. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 136բ՝ «աբգ», «Մժ»։

 

 

3566

ՄԱՇՏՈՑ ՁԵՌԱՑ

ՇԱՐՎԱՆՈՒ ԵՐԿԻՐ ՌԻԴ. – 1575

ԳՐԻՉ՝ Ազարիա երէց Սիսիանեցի։ ՍՏԱՑՈՂ՝ տէր Ղազար։

ԹԵՐԹ՝ 191։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԲ×12 (Ա 2, Բ, ԺԴ, ԺԹ 11, Գ, Է, Ժ, ԺԷ 10, Դ, Ի, ԺԲ 9, Զ, ԺԱ, ԺԳ 8, Թ 5, ԺԵ 7, ԺԶ՝ չիք, ԻԲ 1)+4։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ վեցաթեւ աստղով պսակուած բոլորակ, մէջը՝ խարիսխ, բուսական նախշով աւարտուող կիսալուսնաձեւ նախշ. այլ թուղթ՝ թ. 188-91՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ լատ. «BMB», «17///», «///34», պատուանդանի վրայ՝ շրջանակի մէջ, դիտակի նման սարք, վերեւում՝ բուսական զարդ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,6×13,8։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14,5×10)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 126ա)։ ՏՈՂ՝ 17. գծումներ՝ ճնշումով։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ սպիտակ հէնքով կարմիր եւ դարչնագոյն զարդանկար կտաւ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 1ա։ Ճակատազարդ՝ 24ա, 83ա, 140բ։ Լուսանցազարդ՝ բուսական, բուսական, վրան՝ խաչ՝ 24ա, բուսաթռչնային։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր, մարդադէմ՝ 130ա։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, վարդագոյն, դեղին, նարնջի, սեւ։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Սաղմոսարան։ ԺԵ. դ.։ Ա+ԲԳ՝ ստացուած երեք ամբողջական թերթերի եզրահատումով եւ վեր-ից ընդլայնակի հատումով (բնագիրը՝ կտրած)։ Թուղթ Ա՝ 15,2×18,5, Բ-Գ՝ 14×18,3, երկսիւն (Ա՝ 11,5×12,5, Բ-Գ՝ 10×12,5). բոլորգիր (նմուշ՝ Բա), տող՝ 14-16 (սկզբնական վիճակը՝ 26,2×20,5, երկսիւն (20,5×12,5), տող՝ 29-30)։ Լուսանցազարդ՝ բուսական՝ Բա, բուսաթռչնային՝ Գբ։ Զարդագիր՝ հանգուցագիր՝ Բա, թռչնագիր՝ Գբ։ Գոյներ՝ կարմիր, դեղին, կանաչ, շագանակագոյն, սեւ։ Կարդալ՝ Աբ, Աա, Գաբ, Բբ, Բա. «/// [երկի]ր, զուարճասցի ծով լրիւ իւրով, ցնծ[ասցե]ն դաշտք... Ի ձայն աւրհնութեան կռ[ածոյ] /// (ՂԵ. 11-ՂԷ. 6)։ /// իւրոյ իշխան յամենայն ստացուածոց իւրոց... Ո խաւսեսցի զզաւրութիւնս Տեառն, լըսելի /// (ՃԴ. 21-ՃԵ. 2)։ /// Խառնակեցան ընդ հեթանոսս... Եւ ասասցէ յամենայն ժողովուրդն՝ Եղիցի, եղիցի (ՃԵ. 35-48)։ Գուբղայս ԽԴ., կանոնս ՅԺԴ. տուն Է.։ Աղաւթք Եզեկիայ արքայի – Ես ասացի ի վերանալ յինէն... զի նուաղեցան աչք իմ տեսանելո/// (հմմտ. Կանոն. Տէր ապաւեն։ Սաղ. ՁԹ.-ՃԵ., ձեռ. 1642, 148բ-74ա)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին՝ մաշուած, վրան՝ ցեցի անցքեր, 2ական կապիչներն ու փայտէ գամերն ընկած՝ կան հիմքերը. լուսանցակողերի կարմիրը գունաթափ, սեւացած. պտռկ-պհպ-ների եզրերը՝ կեղտոտուած, սեւացած, թերթերը՝ խունացած, խոնաւութեան դեղին եւ այլ հետքերով, թանաքաբծեր, պտռկ-պհպ Ա.ն՝ ստ. հիմքից անջատ, Ա-Գ, թ. 1՝ ցեցի անցք. թերթեզերքը՝ մաշուած, մանր պատռուածքներ. թերթերը խոնաւացած, եզրերը՝ դեղնած, նաեւ՝ սեւացած, խունացած, թանաքի եւ դեղին հետքերով. թ. 1-2, 25-6, 48-52, 76-80, 86-7, 127, 162, 188-91՝ հիմքից անջատ, թ. 24, 33, 83, 117, 166-8 եւլն՝ մասամբ անջատ. որոշ հիմքեր (թ. 13-4, 23բ, 45ա, 53-4 եւլն) նորոգուած-ամրացուած հնատիպ գրքի թղթի մասերով, նաեւ՝ տեղ-տեղ սպիտակ չգրուած թղթով՝ թ. 2 ԺԸ. դ., թ. 188-91 թուղթը եւ բնագիրը՝ նորոգման ժամանակի. թ. 82 վեր. արտք. եզրից թափուած. պրակները՝ իրարից հեռացած, կարը՝ թուլացած. եզրահատած, լս-զարդերը՝ կտրած, երեւում են մասամբ. թ. 3 պահպանուել է ստ. նրքն եզրից 6×9 չափսով եւ 2 կողմից բնագրի մի քանի բառերով. ընկած՝ թ. 1-2ի միջեւ՝ 7-8 (Ա. պրակից), թ. 2-3ի միջեւ՝ 3-4 (Ա. պրակից), թ. 32-3ի միջեւ՝ 3, թ. 45-6ի միջեւ՝ 1-2, թ. 58-9ի միջեւ՝ 2, թ. 76 եւ 79ի միջեւ՝ մի քանի (5-6 ՞), թ. 78 եւ 80ի միջեւ՝ 1, թ. 83-4ի միջեւ՝ 1-2, թ. 94-5ի միջեւ՝ 2, թ. 49 եւ 102ի միջեւ՝ 1-2, թ. 102-3ի միջեւ՝ 2՞, թ. 103-4ի, 106-7ի միջեւ՝ 2ական, թ. 114-5ի, 123-4ի միջեւ՝ 1ակա՞ն, թ. 131-2ի միջեւ՝ 1, թ. 132-3ի միջեւ՝ մօտ 11-13 (ԺԶ. պրակը եւ 1-2 թ. ԺԷ. պրակից), թ. 142-3ի, 157-8ի միջեւ՝ 1, թ. 174-5ի միջեւ՝ 3, թ. 187ից յետոյ՝ 1՞ թ., խառն կարուած թերթեր՝ կարդալ՝ թ. 1-48, 50-76, 79, 77-8, 80-101, 49, 102-91։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-6բ Կանով մըկըրտութեան – [Աղօթք]. Տէ՛ր Աստուած մեր, Աստուա՛ծ բարերար, որ զվիրապեալս (=զվրիպեալս)...

Ծնթ. Թ. 1-2ի միջեւ 7-8, թ. 2-3ի միջեւ 3-4 թերթ ընկած։

2. 6բ-16ա Կանովն պսակի – Ասի ժամամուտ. Ուրա՛խ լեր, սո՛ւրբ եկեղեցի... Ընթերցւած ի Ծնընդոց. Եւ ասաց Աստուած. Արասցուք մարդ ըստ պատկերի...

3. 16ա-24ա [Կանոն հաղորդ տալոյ] (ստ. լս.)՝ Դաւանութեան ամենայն ժողովրդեան – Մեղա՛ ամենասուրբ Երրորդութեան... Խոստովանեմ առաջի Աստուծոյ... Ապայ ասի սաղմոս ողբաձայն՝ Ծ.... Ընթերցուած յԵսայեա մարգարէէ. Եւ եղեւ յամին, յորում մեռաւ Ոզիա...

4. 24ա-48բ, 50ա-76բ Կանովն համօրէն ննջեցելոցն՝ յուղարկեն առ Քրիստոս – Սաղմոս այս է. Երկինք պատմեն զփառս Աստուծոյ... յառնելն մեռեալքն եւ կան առաջի ահաւոր քո /// (վջ)։

Ծնթ. Թ. 32-3ի միջեւ 3, թ. 45-6ի միջեւ 1-2, թ. 58-9ի միջեւ 2, թ. 76 եւ 79ի միջեւ մի քանի (5-6 ՞) թ. ընկած։

5. 79ա, 77ա-8բ, 80ա-3ա [Կանոն իսկ յերկրորդում աւուրն*] – [Ի Թեսաղոնիկեցոց թղթոյն Պաւղոսի]. Այլ մեք պարտեմք գոհանալ...

– 77ա-8բ Եւ ասէ զաղաւթս Բարսղի հայրապետին – Գոհանամք զքէն, Հա՛յր Տեառն մերոյ... բացակայ եղիցի ի սմանէ հրեղէն /// (վջ)։

* Տե՛ս Մայր Մաշտոց, հտ. Ա., Գիրք Ա., աշխ.՝ Գէորգ Տէր-Վարդանեանի, Ս. Էջմիածին, 2012, էջ 275։

Ստ. լս-ներում գրչից՝ «Այգուցն»։ Թ. 78 եւ 80ի միջեւ՝ 1 թ. ընկած։

6. 83ա-101բ, 49աբ, 102ա-3բ Կանովն տղայթաղ առնելոյ – Ասեն սաղմոս. Առ քեզ, Տէ՛ր, համբարձի... որ եսպան զմահ եւ լուսաւորեաց ըզ/// (վջ)։

ա. 86ա-7ա Սրբոյն Գրիգորի ասացեալ Լուսաւորիչ – Եթէ մեք, որ կենդանիս մնացեալ իցեմք... ի տաճարի իմում։

բ. 87աբ Դարձեալ սրբոյն Գրիգորի – Արդ եւ դուք՝ մանկո՛ւնք լուսեղէն առագաստին... եւ զաւրագլուխն Քրիստոս է թագաւորն յաւիտենից։

գ. 101բ, 49ա Սուրբ Գրիգորի – Ամենեքեան, որք տեսանիցեն զարդարն... պսակ ձեր անանց եւ փառք ձեր յաւիտենականք։

Ծնթ. Ընկած ընդմէջ՝ թ. 83-4ի՝ 1-2, թ. 94-5ի՝ 2, թ. 49 եւ 102ի՝ 1-2, թ. 102-3ի՝ 2՞, թ. 103-4ի՝ 2 թ.։

7. 104ա-6բ (105բ ստ. լս.) [Յայգուց] – (սկ.) ///ն ուրախամիտ, որպէս մայր որդոց բերկրեալ։ Ընթերցուած յԵսաեա մարգարէէ. Զի ի Տեառնէ եղիցի դարձ արդարոց... ի հողեղինացս ի հրեղէնս եւ ընդ հրեշտակս դասեցաւ /// (վջ)։

Հմմտ. Գիրք Մեծ Մաշտոց կոչեցեալ, Կ. Պոլիս, 1807, էջ 75-78։

Ծնթ. Թ. 106-7ի միջեւ 2 թ. ընկած։

8. 107ա-14բ (ստ. լս.)՝ Տեառնական – (սկ.) ///րքն մեր առաջինք աստուածութեանդ քո զուարակս, խոյս եւ նոխազս... Ընթերցուած Ղեւտացոց. Եւ խաւսեցաւ Տէր ընդ Մովսէսի... զամենայն սատանական որոգայթս, զի աստ բարեպաշ/// (վջ)։

Հմմտ. տպ. 2012, էջ 193-203։

Ծնթ. Թ. 114-5ի միջեւ 1՞ թ. ընկած։

9. 115ա-29բ [Կանոն հոգեհանգիստ կատարելոյ] – (սկ.) /// Լռեա՛ ի բարկութենէ, հանգի՛ր ի սրտմտութենէ... եւ քահանայն ասէ զաղօթս. Տէ՛ր բարերար, որ դատաւորդ ես կենդանեաց եւ մեռելոց...

Հմմտ. տպ. 1807, էջ 78-85։

Ստ. լս-ում գրչից՝ 116բ եւլն՝ «Աղ աւրհնել», 126բ եւլն՝ «Հոգէ|127ա|հանգիստ». թ. 123-4ի միջեւ՝ 1՞ թ. ընկած։

10. 130ա-2բ Աւրհնութիւն հատի պատարագի – Գոհանամք եւ փառաւորեմք զքեզ, Տէ՛ր Աստուած մեր...

Ծնթ. Թ. 131-2ի միջեւ 1 թ. ընկած։

11. 133ա-140ա [Ջուր աւրհնել, 135բ ստ. լս-ից: Աւրհնութիւն ջրոյ, զոր ասացեալ է սրբոյն Բարսղի հայրապետին Կեսարու Կապուտկացւոյ, տպ. 2012, էջ 348] – (սկ.) ///ւոյն կենդանութեան։ Այսաւր Երրորդական աստուածութեան ի յերկրի երեւեալ...

Ծնթ. Թ. 132-3ի միջեւ մօտ 11-13 թ. ընկած։

12. 140ա-57բ Կանովն խաչ աւրհնելոյ – Տանին յեկեղեցին, լուանան ջրով եւ ասեն սաղմոսն ի թիւ Կ.... Ընթերցուած յԱռակաց. Երանեալ է այր, որ եգիտ զիմաստութիւն եւ մահկանացու...

Ծնթ. Թ. 142-3ի միջեւ 1 թ. ընկած։

13. 157բ-71ա Կանովն Մեծի հինգշաբաթին Ոտնա[լուա]յին, ըստ որում ասացեալ է Յիսուս, եթէ՝ Աւրինակ մի ետու ձեզ։ Որ արարեալ է տեառն Եփրեմի Խորին Ասորո, զոր թարգմանեաց սուրբ դիտապէտն Հայոց [Գ]րիգորիս Վկաասէրն – [Ի] մետասաներորդ ժամուն, [զ]կնի կատ/// (շար.) /// Գ. Տէ՛ր, ողորմեա, եւ քահանայն ասէ զաղօթս. Փառաւորեմք զքեզ, Տէ՛ր մեր...

Ծնթ. Թ. 157-8ի միջեւ 1 թ. ընկած։

14. 171ա-4բ Կանոն զարմտիս աւրհնելոյ՝ զսերմն, զշէղջն եւ զհնձայն – Սաղմոսն. Հովիտք բազում արասցեն... Ընթերցուած յԱռակաց. Պատուեա՛, Տէ՛ր, ի քոյոց արդար վաստակոց... առ ի յայտնութիւն սքանչելեաց քոց արա՛յ, Տէ՛ր, եւ ի /// (վջ)։

15. 175ա-83ա [Աւետարանք Իւղաբերից, Բժշկութեան]

ա. 175ա [Աւետարան Բժշկութեան Մատթէոսի, Դ. 24-25] – (սկ.) /// եւ բժշկեաց զնոսա։ Եւ երթային զհետ նորա ժողովուրդ բազումք...

Ծնթ. Թ. 174-5ի միջեւ 3 թ. ընկած։

բ. 175ա-6ա Աւետ[արան] Իւղաբերից ի Մարկոս [ԺԵ. 42-ԺԶ. 8] – Եւ իբրեւ ե[րե]կոյ եղեւ, քանզի ուրբաթ էր...

գ. 176բ-7ա Բժշկութեան Աւետարան ըստ Մարկոս[ի, Է. 31-37] – Եւ ել միւսանգամ ի սահմանս Տիրոսի...

դ. 177ա-8բ Իւղաբերից Աւետարան ըստ Ղուկաս[ու, ԻԳ. 50-ԻԴ. 12] – Եւ ահայ այր մի՝ անուն Յովսեփ, որ էր նախարար...

ե. 178բ-9ա Բժշկութիւն Աւիտարան, Ղուկաս [Ե. 12-16] – Եւ եղեւ ի հասանել նորա ի մի ի քաղաքացն...

զ. 179ա-81բ Իւղաբերից Աւետարան Յոհաննու [ԺԹ. 38-Ի. 18] – Յետ այսորիկ աղաչեաց զՊիղատոս Յովսեփ...

է. 181բ-3ա Բժշկութիւն Աւետարան, Յոհաննու [Ե. 1-18] – Յետ այսորիկ տաւն էր հրէից...

16. 183ա-7ա Գանձ ննջեցելոց թաղման («ՄԱՆՎԼՍ») – Մինդ ի յԷէն, / Բանդ, որ ի Հաւրէ... եւ ի չարեացըն զիս թափեցէ՛ք։ Ողորմեաց։

188ա-91բ ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ., նոտրգիր

1. 188ա-9ա Ողբ նորին ասացեալ ի վերայ մանկանց («ՊԱՂՏԱՍԱՐ ԴՊՐԻ») – Պայծառագո՛յն որդեակ իմ սիրուն, / դիպ եւ նման ծագման արեւուն... վասն այս մանկանս, որ այսօր մեռաւ։ Արդ, Տէ՛ր ընկալ զննջեցեալ ծառայս եւ բերկրեցո ի փառս յարակայս աղ[աչեմք]։

2. 189աբ Գանձ համօրէն նընջեցելո<յ>ց Առաքել վարդապետին ասացեալ («ԱՌԱԼՔԵ») – Այսօր էհաս հրաման յԱրարչէն, / մահու հրաւէր մարմնոյս հողեղէն... պատարագօք լինին օգնական։ Ահա, յիշեա՛յ զհոգիս նընջեցելոց մերոց, աղաչեմք լուր։

3. 190ա Զայս այլ Յօհաննէս մանուկ մի ասեր է կամ թէ յիրւ (=յիւր) բերնէն ասեր – Ես՝ Յօհաննէս մանուկ, ձեզնէ կու խընդրեմ՝ / ձեր բարի երախտիքն ինձ հալալ ա[ր]է՛ք, / ծընօ՛ղք եւ ընտանի՛ք եւ սիրելի՛ք իմ, / ես ձեզնէ հեռացայ, դուք բարով կացէ՛ք... ես ձեզննէ հեռացայ, (այլ ձեռքով)՝ ահա բաժանեցայ ձեզանէ։

4. 190բ-1բ Տաղ ննջեցելոց – Ո՛վ քահանայք եւ վարդապետք աստուածաբան / եւ ժողովուրդք հաւատացեալք ամենեքեան... զի Տէրըն քաղցր է պարտական ողորմութեան։

Ծնթ. Այս տաղի վերջին 2 տունը՝ նախավերջինը երկիցս, կապոյտով հետգ-ի շղագրով ընդօրինակուած է 191բ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

132բ Արդ, գրեցաւ ձեռամբ անարժան, սուտանուն Սիսիանեցի Ազարիա իրիցու զՄաշտոցս։ Աղաչեմ յիշել ի Տէր, աւրհնեալ է Աստուած։ Թվին ՌԻԴ. (1575)։

187ա Փա՜ռք ամենասուրբ Երրորդութեան եւ միաստուածութեան՝ Հաւր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ յաւիտեանս. ամէն։ Ի թվիս ՌԻԴ. (1575), ի երկիրս Շարվանու, ի թագաւորութիւն շահ Թահմազին, ի հայրապետութիւն տէր Փիլիպոս այրի(=արհի)եպիսկոպոսին, գրեցաւ ձեռամբն Ազարիայ իրից|187բ|ու զՄաշտոցս տէր Ղազարին, որ ըստացաւ ի հալալ ինչից իւրոց՝ յիշատակ իւր եւ ծնաւղացն՝ հաւրն տէր Յովանէսին, եւ մաւրն Ճանխաթունին, եւ որդոյն՝ տէր Յովանէսին, Խաչանէսին, Վարդանէսին, Յոհանէսին, Խանդանէսին, եւ կողակցին Շարաստանին, եւ հարսին Գուլումին, եւ ամենայն յարեան մերձաւորքն իւր յիշեցէ՛ք ի Քրիստոս, եւ Աստուած զձեզ յիշէ. ամէն։

Արդ, աղաչեմ զձեզ, ո՛վ սուրբ քահանայք, որք հանդիպիք ի սմա կարդալով կամ աւրին[ակ]ելով, լի բերանով եւ ուղիղ սրտիւ յԱստուած ողորմի ասացէ՛ք տէր /// (վջ)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

162բ (ԺԷ. դ., բոլորգիր, արտք. լս.) Վարդան ///ն տէր։

170բ Պարոնտէր Վարդան յեպիսկոպոսին Մաշտոցն աւրինակ արիք։ Աստուած զինքն փառաւորէ։

ՆՇՈՒՄ՝ Ա. աստառին սոսնձած դեղնաւուն թերթիկին կապոյտով՝ «Հմր 18 Մաշտոց գրեալ Թ. Հայոց ՌԻԴ.», սեւով՝ «1139 1139/3566», «-1575. Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պտռկ-պհպ. Աա՝ «Ե», «ծային սոնձ ձձ տս», «Ա-Ֆ Աստուած», 46բ, 47բ, 48ա՝ տառեր, տառագծեր (գուցէ Աղուանից գիր կոչուող ծածկագրի տառափորձեր են), 62բ՝ «Շ», «անմա», «անման քան զամէն», 65ա՝ «Մի բացառայեր յի», «ունս քո յուսացայ», 101բ՝ «ասաղմոս ասացէք Տեառն Աստուծոյ մերոյ սաղմո՛ս ասացէ Տեառն Աստուծոյ մեր դիպիր ձանիս քաղցրութեան», «ձեր ճշմարիտ», 191ա՝ «Ա», 191բ՝ «ա-թ», «Աղաչեցէք վասն իմ», «Աղաչեցէք վասն ս», «ա-լ», «դգզ», «աղզ», պտռկ-պհպ Գբ՝ «ա-զ», «ա-դ»։

 

 

3567

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(բաղկացած 2 ձեռագրից)

ԹԵՐԹ՝ 232։ ԿԱԶՄ՝ դարչնագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ սպիտակ հէնքով, մանուշակագոյն սիւներով բազմերանգ ծաղկանկար կտաւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին՝ մասամբ մաշուած, 3ական գամերն ու կապիչներն՝ ընկած, դռնակի արտք. եզրի կաշին՝ աստառից անջատ։

ՆՇՈՒՄ՝ 3ա, 65ա՝ սոսնձած դեղնաւուն թերթիկին՝ սեւ շրջանակի մէջ՝ «Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ Համաձայն կտակի վաղաթառամ դոկտոր աստուածաբանութեան Արշակ Տէր-Միքելեանի նուիրում է նրա եղբայր Սեդրակ Տէր-Միքելեանը. Հմր»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Ա.

ԵՒԱԳՐ ՊՈՆՏԱՑԻ, ՀԱՐԻՒՐԱՒՈՐՔՆ ՎԵՑԵՐՈՐԴՔՆ

ԺԶ. դար

ԹԵՐԹ՝ 11 (թ. 3-13)։ ՊՐԱԿ՝ 1×11։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,2×13։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, սեւով սահմանագծուած (12,5×7,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 6ա). խորագիրք եւ գլխագիրք՝ կարմիր, սկսուածք՝ վարդագոյն։ ՏՈՂ՝ 25։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթեզերքը՝ մաշուած, մասամբ խոնաւութեան դեղին հետքերով, արտք. եզրին ցեցի անցք, եզրերն անհաւասար. թերթերին մանր բծեր, ստ. արտք. անկիւններում՝ մատնահետքեր, 3ա՝ խորագրի կարմիր թանաքը մասամբ թափուած. թ. 13՝ վեր. հիմքից անջատ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

3ա-13բ Եւագրեայ Հարիւրաւորքն վեցերո[ր]դք

ա. 3ա-10ա Առաջինն. Աղօթք ընդդէմ [բանա]ստ[ե]ղծիցն արտ[աքնոց] – [Ա]ռաջին բարւոյն ոչ գոյ հակառակ... եւ վաղիւ զօրութիւնս գործեմ եւ յաւուրն երրորդի կատարիմ։ Կատարեցաւ առաջինն հարիւրեակ պակաս տասամբ («Ա-Ղ»)։

Ծնթ. Տպ. (տե՛ս ստորեւ), էջ 148. ԺԸ. միաւորը ձեռ-ում (4ա) դրուած է ԺԸ.-ԺԹ. գլխահամարների ներքոյ, տպ. ՁԹ.-Ղ. (էջ 157) միաւորները՝ ձեռ. (9բ) դրուած են Ղ. համարի ներքոյ։

բ. 10ա-3բ Երկրորդ հարիւրեակ – Ա. [Հ]այելի բարոյն, ուժոյն եւ իմաստիցն Աստուծոյ են... եւ հոգեւոր տեսիլն մնա գիտութեանցն, ոմանք աննիւթ[ականք են] /// («Ա-ԿԲ///» վջ)։

Ծնթ. Տպ. (էջ 162) ԼԹ. միաւորը՝ ձեռ.ում չիք, տպ. (էջ 164) ԾԵ.-ԾԶ. միաւորները՝ ձեռ. (13բ) ԾԵ.ի տակ են դրուած, տպ. (էջ 164) Կ.ն՝ ձեռ. (13բ) ԾԹ.-Կ.ի է բաժանուած։

Տե՛ս Սրբոյ հօրն Եւագրի Պոնտացւոյ Վարք եւ մատենագրութիւնք, աշխ. եւ ծանօթ. ի լոյս ընծայեաց հ. Բարսեղ վ. Սարգիսեան, Վենետիկ, 1907, էջ 143-164։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 13բ՝ «մնա գիտութեանցն»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Բ.

ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ

ՇՕՌՈԹ (ԵՐՆՋԱԿ) ՌՃԻԸ. – 1679

ԹԵՐԹ՝ 221-1+1 (թ. 1-2, 14-232, թռիչք՝ թ. 63-65, կրկն.՝ թ. 188). (հետգ-ի էջակալում՝ սեւով՝ 1-430, որ է՝ 14ա-231բ). չգրուած՝ 1ա, թ. 232։ ՊՐԱԿ՝ 2+Ա-ԺԹ×12 (Ա 11, ԺԹ 4)։ ՆԻՒԹ՝ թուղթ՝ թ. 14-73, 86-232. այլ թուղթ՝ թ. 1-2՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ վեր. եւ նրքն կողմերից բուսական ոճաւորմամբ ձուածիր, որի մէջ՝ կեռ գիծ. այլ թուղթ՝ թ. 74-85՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ կիսալուսնով պսակուած վեցաթեւ աստղ, որի ներքեւում՝ թագ, երեքնուկով պսակուած գծային խաչ, որի աջ կողմում լատ. «A», ձախում՝ «C», եռամահիկ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19,8×12,8։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, սեւով սահմանագծուած (14×7,7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 78ա). խորագիրք եւ գլխագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 22-23. գծումներ՝ ճնշումով. լուսանցակողերը՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. լուսանցակողերի կարմիրը գրեթէ գունաթափ, մասամբ սեւացած. եզրերն անհաւասար. եզրերում եւ անկիւններում մասամբ խոնաւութեան դեղին հետքեր, տեղ-տեղ մաշուած (թ. 1-2, 23-4, 26, 28-31 եւ այլն) եւ վեր. անկիւններում բորբոսի հետքերով (թ. 142-7 եւլն). թերթերին տեղ-տեղ մանր կեղտաբծեր եւ թանաքաբծեր, 1ա եզրերում՝ սոսնձի հետքեր, աստառի գոյների արտատպումներ, վրան՝ 1 անցք. թ. 221-32՝ խոնաւութիւնից մասամբ դեղնած, 231բ գրչի յիշատակարանի թանաքը տեղ-տեղ լղոզուած. թ. 2՝ արտք., թ. 151-227՝ ստ., իսկ թ. 207-32 նաեւ վեր. նրքն եզրերում՝ ցեցի անցքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1բ-2ա, 14ա-231բ [Հայելի վարուց]

Տե՛ս ձեռ. 789, Բ., 6բ-411բ։ Եւ սա եւս է լատինացոց Հարանց վարուցն.../չիք։ Ցանկ/1բ-2ա (վջ. գլխահամարը տարբեր՝ «ԿԱ.»)։ ա/14ա-7բ (խորագրի սկ.ը չիք)։ բ/17բ-20ա։ գ/չիք։ դ/22բ-3բ (խորագիրը՝ «Գլուխ Դ. Վասն անզղջութեան»*, տե՛ս տպ., էջ 101)։ ե/23բ-4ա։ զ/24ա-7բ։ է/չիք։ ը/27բ-32բ (սկ. տարբեր՝ «Այր ոմն՝ անուն Յովհաննէս, ազնուական եւ մեծազգի...». «Ոմն մարդ եսպան զեղբայր...» սկսուածքով զրոյցը գրուած է վջ-ում)։ թ/32բ-4ա։ ժ/34ա-5բ։ ժա/35բ-42բ։ ժբ/42բ-5բ։ ժգ/45բ-7ա։ ժդ/չիք։ ժե/47բ-9բ։ ժզ/20ա-2բ (49բ գրչից՝ «Գլուխ ԺԶ. գրած է Գ. համարումն»)։ ժէ/49բ-50ա։ ժը/50ա-1ա։ ժթ/51ա-2բ։ ի/52բ-67բ։ իա/67բ-8բ։ իբ/68բ-75բ։ իգ/75բ-7ա։ իդ/77ա-9ա։ իե/79ա-82բ (սկ. տարբեր՝ «Երիտասարդ ոմն ազդմանէ չարին յայնքան չարագոյն...». «Այր ոմն մեղաւոր բռնադատեալ...»՝ չիք)։ իզ/83ա-4բ։ իէ/84բ-5բ։ իը/85բ-8ա։ իթ/88ա-91ա։ լ/91ա։ լա/91ա-3ա։ լբ/93ա-4բ։ լգ/94բ-100բ (սկ. տարբեր՝ «Եպիսկոպոս ոմն յոյժ ճոխափառ եւ փարթամ ընչիւք...». «Երիտասարդ ոմն յամենայն հեշտութեանց...»՝ չիք)։ լդ/100բ-2բ։ լե/102բ-4բ։ լզ/104բ-6ա։ լէ/106աբ։ լը/106բ-11ա։ լթ/111ա-4բ։ խ/114բ-22ա։ խա/122ա-5բ։ խբ/125բ-7բ։ խգ/չիք։ խդ/130բ-2բ։ խե/132բ-4բ։ խզ/չիք։ խէ/154բ-6բ։ խը/134բ-54բ։ խթ/156բ-60ա։ ծ/չիք։ ծա/160ա-4ա։ ծբ/164ա-73ա (խորագիրը տարբեր՝ «Գլուխ ԾԲ. (ԽԷ.)** Յաղագս շուայտութեան եւ որկրամոլութեան»)։ ծգ/173ա-9բ (սկ.՝ «Էր ոմն մաշակար...»)։ ծդ/179բ-83ա։ ծե/183ա-5ա։ ծզ/185աբ։ ծէ/185բ-8դ։ ծը/189ա-96բ։ ծթ/196բ-7բ։ կ-կա/չիք։ կբ/197բ-205ա։ կգ/205ա-10ա։ կդ/210ա-5բ (խորագրային բաժանում չունի)։ կե/216ա-8բ։ կզ/218բ-22ա։ կէ/222բ-6բ։ կը/226բ-8ա։ կթ/չիք։ հ/228ա-9բ։ հա/229բ-31բ։

*Ծնթ. Խորագիրը Հմր 789 ձեռ-ի տպ. նկարագրութեան մէջ սխալմամբ ընկալուել եւ գրուել է «Յաղագս Տեառն զղջութեան»։

**Ծնթ. Գրչի արած առաջին կարմրով համարակալումների վրայ սեւով արուած են նորերը գրչի եւ հետգ-ի ձեռքերով (առաջինը կարմրով համարակալումն է, փակագծայինը՝ երկրորդը)։

Տե՛ս Հայելի վարուց, աշխ. Ք. Տէր-Դաւթեանի, Երեւան, 1994, օգտագործուած չէ։

Ունի՝

127բ-30բ Գլուխ Խ. Յաղագս ողորմութեան

ա. 127բ-8բ Ա. Էր ոմն վարձկան աղքատ, որ զկին իւր եւ զորդիս կերակրէր... յոյժ ողորմած առատաձեռն եւ աղօթասէր մինչեւ բարւոք խաղաղութեամբ հանկեաւ ի Քրիստոս։

բ. 128բ-30բ Բ. Էր ոմն կին քրիստոնեա եւ ունէր զայր իւր հեթանոս... եւ զշնորհակալութիւն մատուցանէր կնոջ իւրոյ իմաստնոյ, որով ծանեաւ զճշմարիտ Աստուած։

գ. 130բ Ի ժամանակի Թէոդոսի ինքնակալի ոմն Սինկլիտոս Հռոմայեցի... որովհետեւ ի ժամանակի սովոյ զիս յանդամս իմ խնամարկեցեր։

Ծնթ. Լս-ներում կան գրչի եւ հետգ-ի բնագրային լրացումներ (30ա, 46ա, 69բ, 185բ, 188բ եւլն)։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ., նոտրգիր

2բ [Հաշիւ] – Այս է իմ՝ Յարութիւն, ծախած եափիճիս, այս է՝ ԺԴ. (14) հատ եափիչի, տվի զ՛՛պ՛՛գ՛՛ռ պ՛՛թ էլ տվի, Գ. եափիչի ԱՑ. առ էլ տվիմ, մին հատ, ԴԺ.ին էլ տվի մին հատ ԴՌ.։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

231բ Փա՜ռք անբաժանելի Սուրբ Երրորդութեան՝ Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ այժմ [եւ] միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Գրեցաւ սուրբ նոր մատեանս ի թվականութեանս հայոց ՌՃԻԸ.ին (1679), ձեռամբ ումեմն անյիշելի մեղապարտի, անարհեստ, փծուն նուաստի, որ չունէի բնաւ կարողութիւն, ապաւինեալ ի մարդասէրն Աստուած, սկսայ եւ ողորմութեամբ նորին կատարեցայ ի հայրապետութեան հայոց տեառն Յակոբայ եւ առաջնորդութեան մերոյ նահանգի յաթոռն Սուրբ Կարապետի քաջ րաբունապետին Առաքելի եւ նորին յաջորդի՝ արի եւ քաջ վարժապետին տեառն Անդրէասին։ Գրեցաւ յերկիրս Երընջակ, ի գեօղաքաղաքս Շօռոթ, ընդ /// (վջ)։

Ծնթ. Հետգ-ի շղագրով գրուած՝ «Վերջ»։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ սեւով՝ «Հմր 1171», «1171/3567», «ՌՃԻԸ. – 1679 Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]», 2բ՝ «Հմր 3»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1բ՝ «Ե», 85բ՝ «զայս այս է», թանաքը՝ արտատպուած 86ա։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 1բ՝ թռչուն, 49բ, 90բ (ջնջած)՝ բուսական լուսանցազարդ։

3568

ՍԱՂՄՈՍԱՐԱՆ

ՍՈՒՐԲ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ՌՃՀԱ. – 1722

ԳՐԻՉ՝ Պետրոս։ ՍՏԱՑՈՂ՝ տէր Օվակէմ։

ԹԵՐԹ՝ 258. չգրուած՝ 223բ, 230բ, 257բ-8ա։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԲ×12 (Ա, ԺԷ-ԺԸ 14, Ը, ԺԲ 10, ԻԱ 5, ԻԲ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ եռամահիկ, երեքնուկով աւարտուող գծային խաչ, որի ձախ կողմում լատ. «P», աջում՝ «A», բուսական նախշ (թ. 17)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 21,3×15։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (15,7×11,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 148ա)։ ՏՈՂ՝ 16 (թ. 1-223), 16-21 (թ. 224-56)։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն մոմլաթ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն չգրուած թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 1ա, 23ա, 48բ, 77ա, 101ա, 129ա, 155բ, 183ա։ Լուսանցազարդ՝ բուսական, բուսաթռչնային։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կանաչ, բաց եւ մուգ կարմիր, կապոյտ, նարնջի, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1780 եւ 1950ական թթ., կազմը, աստառը եւ պհպ-ները՝ 2րդ նորոգման. լուսանցակողերի կարմիրը՝ գրեթէ գունաթափ, մասամբ սեւացած. թ. 1-3, 248-58՝ եզրերը մաշուած, մասամբ թափուած, պատռուած, թ. 3՝ ստ. արտք. գրադաշտը վնասուած, մի քանի տառ, թ. 85՝ ստ. անկիւնը թափուած. եզրերի սպիտակ, հիմքերի սպիտակ եւ դեղին չգրուած թղթով ամրացում-լրացումը՝ 1ին նորոգման. թերթերը խոնաւացած, դեղնած, նաեւ՝ զանազան կեղտաբծերից, թանաքի հետքերից խունացած. խոնաւութիւնից թանաքը տեղ-տեղ լղոզուած (թ. 1-2, 5, 74ա եւլն), ստ. արտք. անկիւններում մատնահետքեր կան, որոշ թերթերի՝ այրուածքի հետքեր (34բ, 55ա, 66բ եւլն). որոշ թ.՝ վեր. կամ ստ. հիմքից անջատ (թ. 2-11, 18, 258 եւլն). թ. 15-6, 25-6, 235-6՝ իրարից հեռացած, երեւում է հիմքը. որոշ լս-զարդեր՝ 1ին նորոգման ընթացքում մասամբ կտրած. խառը դասաւորուած թերթեր՝ թ. 1-230, 236-47, 231-5, 248-58։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-217ա [Սաղմոսարան]

Տե՛ս ձեռ. 1642, 1ա-239ա։ 1/1ա-22բ։ ա/19ա-21ա։ բ/21ա-2բ։ 2/23ա-48բ։ ա/44բ-7ա (խորագիրը մասամբ տարբեր՝ «Աւրհնութիւն մեծին Մովսէսի աստուածատէս մարգարէի»)։ բ/47ա-8բ։ 3/48բ-76բ։ ա/72բ-4ա (խորագիրը՝ «Բան Մովսէսի մարգարին»)։ բ/74ա-5ա։ գ/75ա-6բ։ 4/77ա-100բ։ ա/98ա-9ա։ բ/99բ-100բ։ 5/101ա-28բ։ ա/127ա-8բ։ բ/128բ։ 6/129ա-55ա (խորագիրը՝ «Աղօթք Մովսէսի առն Աստուծոյ»)։ ա/153բ-5ա։ բ/155ա (ունի՝ 155ա՝ «Աւրհնեալ է Տէրն մեր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոս. ամէն։ Հայր մեր, որ յերկինսդ ես...»)։ 7/155բ-82բ։ ա/181ա-2ա (խորագիրը մասամբ տարբեր՝ «Աւրհնութիւն Եսայեայ կայծակնամաքուր սուրբ մարգարէին»)։ բ/182աբ։ գ/182բ։ 8/183ա-217ա (խորագիր՝ «Աւրհնութիւնք աստիճանաց»)։ ա/204բ-6բ («Փոքր էի ես»՝ 214աբ, ունի խորագիր՝ «Այս սաղմոս ինքնագիր Դաւթի է...», հմմտ. տպ. էջ 369. ունի՝ 206բ-7ա՝ «Մաղթանք – Լո՛ւր մեզ, Տէ՛ր...»)։ բ/207ա-10ա (խորագրի վջ-ը՝ տարբեր՝ «...մանկանցն Անանիանց»)։ գ/210բ-1ա։ դ/211աբ։ ե/211բ-2ա (Սաղ. ՃԽԸ.-ՃԾ.՝ 212ա-4ա)։ զ/214բ-6ա։ է/216բ-7ա։

Տե՛ս Սաղմոսարան, Էջմիածին, 1819։

Ունի՝

1. 217ա-21բ Աղօթք իւրաքանչիւր անձին հաւատացելոց ի Քրիստոս, զոր արարեալ է տեառն Ներսէսի Հայոց կաթուղիկոսի – Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ... եւ ամենայն սրբոց քոց երկնաւորաց եւ երկրաւորաց։ Եւ քեզ փառք... ամէն (տե՛ս տպ. 1819, էջ 395-402)։

2. 221բ-2ա Սրբոյ Գրիգորի Նարեկացւոյն, որ է՝ Խօսք [Բան ԽԱ.] – Որդի՛ Աստուծոյ կենդանւոյ, աւրհնեա՛լդ ամենայնի... յամենայնի լըրմամբ աւրհնեալդ ի բարձունս եւ քեզ ընդ Հօր... եւ պատիւ այժմ եւ (տե՛ս տպ. 1819, էջ 393-394)։

Բ. 224ա-56բ Կանոնագլուխ [Մասն Ժամագրոց]

1. 224ա-30ա Կանոնագլուխ կարգաւ [ԱՁ.-ԴԿ.] – ԱՁ. Դատեա՛, Տէ՛ր, զայնոսիկ, որ դատեն զիս... զաւակի նորա յազգէ մինչեւ յազգ։ Փառք... ամէն։ Ալէլուիա՛յ, ալէլուիա՛յ։

Տե՛ս Ժամագիրք, Կ. Պոլիս, 1865, էջ 34-49։

2. 236ա-40ա Թագաւորք ապաշխարութեան – Թագաւո՛ր յաւիտեան, լուր մեզ, Աստըւա՛ծ... ընդունիլ ի կեանսըն յաւիտենից (հմմտ. տպ. էջ 125-136)։

3. 240ա-2բ Թագաւորք մարտիրոսաց – Զողորմութիւն քո, Տէ՛ր, արա՛ ի մեզ եւ բարեխօսութեամբ սրբոց մարտիրոսաց... որ միայնդ ես բազումողորմ, թագաւո՛ր փառաց Քրիստոս (տպ. էջ 136-141)։

4. 242բ-3բ Առաքելոց եւ մարգարէից այս է – Ոչ են բանք եւ ոչ են խօսք... թագաւորեալք աւրհնել Սուրբ ըզԵրրորդութիւնն (տպ. էջ 141-142)։

5. 243բ-4ա Սրբոյն Ստեփաննոսի – ///տէն. Այ[ս]օր դասք հրեշտակաց... Այսօր դասք հըրեշտակաց ուրախա[նան] (տպ. էջ 143-144)։

6. 244աբ Մաղթանք Երանեալին եւ Իբրեւին, [Երկինք պատմենին եւ Տէր ապաւենին, Մի նախանձիրին եւ Խոստովանին] – ԳՁ. Սաղմոսիւք եւ աւրհնութեամբ... Դ[Կ.] անդադար փառաւորեմք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ։

7. 244բ Ալէլուք Ծընընդեան Տեառն Յիսուսի գի<ր>շերային ժամուն – Ալէլուիայ... Տէր հովուեսցէ...

8. 244բ-6բ Զկնի տէրունական տօնի, որ ԱՁ. ձայն լինի, ըզԴասքըն ասա՛ – Դասք հրեշտակաց...

9. 246բ-7բ, 231աբ Ալէլուիայք Յարութեանն Քրիստոսի – ԱՁ. Ալէլուիայ... Ողորմութեամբ Տեառն լի եղեւ...

10. 231բ-3բ Ալէլուք Համբարձմանն Քրիստոսի – ԱՁ. Ալէլուիայ... Համբարձէ՛ք իշխանք...

11. 233բ-5ա Ալէլուիայք Հոգոյն Սրբոյ գալըստեանն – ԱՁ. Ալէլուիայ... Ցանկալի է նա, քան զոսկի...

12. 235աբ, 248ա-9բ Ալէլուիայք Խաչի – ԱՁ. Ալէլուիայ... Ցուպ քոյ եւ գաւազան...

13. 249բ-51ա Ալէլուիայք եկեղեցւոյ – Ալէլուիայ... ԱՁ. Լսել ինձ ըզձայն...

14. 251բ Ալէլու Ղազարու Յարութեան – ԱՁ. Բարձր առնեմ...

15. 251բ-2ա Ալէլուիա Ծաղկազարդի ողոգոմեան – ԱԿ. Տէր Աստուած մեր երեւեցաւ մեզ...

16. 252ա-3բ Ալէլուիայք աւուրց Աւագ շաբաթու – Բ.շաբթի. Զի նայ ասաց եւ եղեն...

17. 253բ-4ա Ալէլուիայ Պայծառակեր[պ]ութեանն Քրիստոսի, որ է՝ Վարդավառ – Կիրակի. Ալէլուիայ... Քոյ են երկինք...

Ծնթ. 7-17 միաւորները՝ տե՛ս Ժամագիրք, Կ. Պոլիս, 1865, էջ 146-180։

18. 254բ Մաղթանք Իբրեւին, Տէր ապաւէնին, Խոստովանին եւ Ի նեղութեանին – ԴՁ. Խաղաղութեանց տըւօղ Քրիստոս... յարարածըս քոյ, մարդասէ՛ր Տէր։

Ծնթ. Հետգ-ի նոտրգրով, որպէս լրացում, գրուած է՝ «Քրիստոս է իմ Աստուած... Տէրամբ եւ հաւատօվ, մարդաս[էր]»։

19. 255ա-6բ Տաղ վճարման պ[ա]տարագի – Անձն իմ յամենայն ժամ ի Տէր պարծեսցի / լուեալ դաս[ք]ըն հե[զոց] յոյժ ուրախասցի... եւ որք յուսան ի նայ, անզեղջ մնասցէ։

Տե՛ս Դպրութեան գիրք եւ Տաղարան, Կ. Պոլիս, 1701, էջ 278-281։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

222բ Փա՜ռք ամենասուրբ Երրորդութեանն՝ Հօր եւ Որդոյ եւ Հոգւոյն Սրբոյ անզրաւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Գրեցաւ եւ աւարտ եղեւ Սաղմոսարանըս ամենազօրին Աստուծոյ զօրութեամբն եւ կարօղութեամբն ձեռամբն մեղաւոր եւ անարժան Պետրոսին ի դուռն Սուրբ Լուսաւորչին, ի թվաբերութեանս մերոյ ՌՃՀԱ.ին (1722)՝ Յուլիսի ամսոյ Թ.ին, օրն Բ.շաբթի։ Յիշատակ է Սաղմոսարանս տէր Օվակէմին, ծընօղացըն հոգուն եւ իւր հոգուն, Լուսաւորչի եկեղեցուն։ Եւ ոք հանդիպի սորա քաղելով կամ ընդելնելով (=ընթեռնլով), ջերմեռանդ սրտիւ ասացէ՛ք Աստուած ողորմեսցի իւրեանց հոգուն։ Սիրով սրտիւ յիշեցէ՛ք, եղբա՛յրք, եւ դուք յիշեալ լինիք առ Քրիստոս։ |223ա| Աւրհնեալ է Տէրն մեր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոս յաւիտեանս. ամէն։ Հայր մեր, ո՛՛։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 257ա (կազմել տուողի, 1780 թ., անարուեստ նոտրգիր) Այս Սաղմօսըս թվին Ռ./// Փէտուրվարի Ժ.ին (10), ես՝ [մեղա]պարտ Մարոթաս, որ եմ Տէր-Գրիքօրեան, կազմել տվի Խարասուցի լուսարար տիրացու Խաչայտորին, վասըն կազ[մ]ելու վարց տվի Ա. ղուրուշ։ Օվ ոք հանդիպիք այս վէրըստին կազմեալ Սաղմօսարանիս եւ ընթէռնուք յատկայպէս, յիշէցէ՛ք ըզծնօղըս իմ՝ տէր Գրիքօրըն եւ տէր Մարոթան, եւ համան նճեցեալքս, եւ ձեր նընճէցէլօցը[ն] Աստուած լուսավօրէսցէ. ամէն։

258բ Թվին ՌԲՃԻԹ.ին (1780), Ապըրիլին ԺԶ.ին (16) հանգավ լոս[ա]հօքի հարըս՝ տէր Գրիքօր քահանայն։ Տէր լոսավօրէսցէ հօքին եւ իուր հարսըն, որ էր սիրելի հար պիաթային, նայ եւըս այսըմ ամիս Մայիսի Դ.ին հանգիավ։ Տէր լոսավօրէսցէ նորայ հօքին եւըս, որ էր անոնըն <Մ> Մարթայ։ Թին (՞) /// (չշարունակած)։

2. 256բ (1792 թ., նոտրգիր) Թվին ՌԲՃԽԱ.ի[ն] (1792)։

Ծնթ. Ներքեւում հետգ-ի շղագրով թուականի հաշւում է՝ «1241 551/1792»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 28ա՝ «ձձձղ», 28բ՝ «ն», 29բ՝ «այայ», 33բ՝ «ձ», 72բ՝ «ա-ճ», «Ք ք», «Լ», 223ա՝ «ՄՅՈՒ», «բաժ», «Ե», 223բ՝ «ՄԵ», «ՄԽ», «Կ», 239բ՝ «որ ճանապարհ մոլորելոց», 257բ՝ կապգիր՝ «ՊԵՏՐՈՍ ՎԱՐԴԱՊԵՏ» (՞), 258բ՝ կապգիր՝ «Պ///»։

ՆՇՈՒՄ՝ Ա. աստառին մատիտով՝ «Գեւ[որգյան] 1177»։

 

 

3569

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ ՌՃԼԸ. – 1689

ԳՐԻՉ՝ Մելիքսէթ տրց., մհտ. (թ. 2-48, 64-148), Անանուն (թ. 49-63)։ ՍՏԱՑՈՂ՝ Խոտայվերտի (Մելիքսէթ գրչի հայրը)։

ԹԵՐԹ՝ 148. չգրուած՝ 2բ, 30բ, 40բ, 148բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԳ×12 (Գ 3, Զ 15, ԺԱ, ԺԳ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ՝ թ. 1-63, 87-9, 98-123, 134-148՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ եռամահիկ, երեքնուկով աւարտուող գծային խաչ, որի ձախ կողմում լատ.՝ «A», աջում՝ «Z». այլ թուղթ՝ թ. 64-87, 90-7, 124-33՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թագով պսակուած ձուածիր, տակը՝ շեղանկիւն ողկոյզ, ներսում լատ. «S /// R», վարդեակ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 21,5×15։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, որոշ թերթեր սեւով սահմանագծուած (16,5×9,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր՝ թ. 2-48, 64-148 (նմուշ՝ 29ա), թ. 49-63 (նմուշ՝ 60ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 22. գծումներ՝ ճնշումով։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի, մէջքը՝ սեւ կաշի, Բ. փեղկի արտք. եզրը վարդագոյն մոմլաթ. միջուկը՝ տախտակ. աստառը՝ սպիտակ չգրուած թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ սպիտակ չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1950ական թթ., մէջքի սեւ կաշին, Բ. փեղկի մոմլաթը, աստառը եւ պհպ-ները՝ նորոգման ժամանակի. կազմի կաշին մասամբ մաշուած, 3ական կապիչներն ու գամերն ընկած, Բ. փեղկին ցեցի անցքեր, հին կաշուի մէջքը ճաքճքած, թափուած, Բ. փեղկի կաշուի վրա սուր գործիքի հետքեր. աստառները եւ պհպ-ներն իրարից անջատ. լուսանցակողերի կարմիրը մասամբ գունաթափ, սեւացած. թերթերին զանազան բծեր, մասամբ խոնաւութեան եւ այլ դեղին հետքեր, թերթման անկիւններում մատնահետքեր, թ. 1, 148 զանազան հետքերից խունացած. թ. 80՝ վեր. արտք. անկիւնը թափուած. թ. 24-5՝ իրարից հեռացած, երեւում է հիմքը, թ. 1-2, 138-9՝ իրարից մասամբ հեռացած. թ. 4, 147-8 եւլն՝ ստ. հիմքից անջատ. թ. 147-8՝ ցեցի անցքեր. թ. 24 եւ 135ի, 135 եւ 148ի, 148 եւ 136ի, 136 եւ 25ի միջեւ՝ մի քանի, թ. 111-2ի միջեւ՝ 1, վջ-ից՝ թ. 147ից յետոյ անորոշ քանակի թ.՝ ընկած. թերթերի դասաւորութիւնը խառն, կարդալ՝ թ. 1-24, 135, 148, 136, 25-134, 137-47։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

2ա [Ց]անկ գրոց – [Յ]աղագս գալըստեան Նեռին... [Յ]աղագս զմարմին սրբոցն Գրիգորի։

1. 3ա-8բ (ցանկ)՝ Յաղագս գալըստեան Նեռին – [Քանզի] ժամանակին յայտնեսցի պիղծ որդին կորըստեան Նեռն... եւ ընդ առաքեալսն եւ լսեն զերանաւէտ զձայնն, որ ասէ. Եկա՛յք, աւրհնեա՛լք Հօր իմոյ, ժառանգեցէ՛ք, պատրաստեցէ՛ք ձեզ զարքայութիւնն եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս. ամէն։

2. 8բ Վասն աւազակացն – Աւազակն, որ ընդ աջմէն էր, որ դաւանեաց [զ]Տէր, Դէմաս էր անուն նորա... խնդրեաց Տէրն, Լիսինայ էր անունն։

Հմմտ. Գրիգոր Տաթեւացի, Գիրք հարցմանց, Կ. Պոլիս, 1729, էջ 495։

3. 8բ Է. բան խօսեցաւ Քրիստոս ի խաչին, այս է – Առաջին, որ ասէ Ղուկաս. Հա՛յր, թող սոցա... [ե]ւթներրորդ ի Ղուկաս <ի Ղուկաս>. Ի ձեռն քո աւանդեմ զհոգի իմ։

4. 8բ-9բ Այս են բանք առաքելոց – [Յ]ակոբոս եւ Յոհանէս՝ որդիք Զեբեդեայէ... Ղեւոնդէս՝ զԼուսաւորիչ։

5. 9բ-10ա (ցանկ)՝ Պատմութիւն Մով[սէս մարգարէին] – Մովսէս Ժ. տարեկան տվին ի յուսումն ի Յանէսն եւ ի Յամրէսն... առաւօտուն ելին Եգիպտոսէ եւ առաւօտուն անցան զծովն Կարմիր։

6. 10աբ [Վասն Սուրբ Գրոց] – Մով/// ///աց զԷ. փերթ Օրէնքն եւ զՅոբն ///ին ///ց գրեաց զիւր Գիրքն եւ Ը. տուն յԱւրինացն։ Սամուէլ գրեաց... [Ե]զրն գրեաց զիւր գիրքն եւ զԹագաւորացն, Մնացորդն։

7. 10բ Վասն տաճարին Ը. նշանացն – [Ա]ռաջինն՝ միսն ոչ հատէր բնաւ... Խ. (40) ամաւ յառաջ ելաւ ի տաճարէն։

8. 10բ-24բ, 135աբ, 148ա Ներսէսի պատւական հայրապետի արարեալ Պատմութիւն սուրբ թագաւորացն, [ո]ր յայտնելոց են եւ վասն ազգին Նետողաց<աց>, որ առնելոց են բազում չարիս, եւ վասն պիղծ եւ անմաքուր Նեռինն, որ յայտնելոց է եւ դարձեալ կործանելոց է զօրութեամբ սուրբ խաչին վասն ահեղ եւ սոսկալի գալըստեան Որդոյն Աստուծոյ, եւ վասն յարութեան մեռելոց, եւ հատուցման արդարոց եւ մեղաւորաց իւրաքանչիւր գործոց։ Օգ[ն]եա՛, Հոգի՛ Աստուած, գործս ձեռաց մերոց ուղիղ արա՛, Տէ՛ր – [Յ]այնժամ թագաւորեսցէ Կոստանդիանոսն հզաւր զօրութեամբ յազգէ սուրբ եւ անուանի թագաւորաց... ապայ մեծաւորքն եւ ամբարիշտքն ուր գտանիցին վասն չար գործոց /// (շար.) իւր աստուածութեամբն ի վերայ մեղաւորացն եւ ասէ. Երթայք յինէն, անիծեալք, ի հուրն յաւիտենից... զգեստք լուսեղէնք, գանձ անկողոպտելի, աստուածազանք։ Փառք արդարոցն պայ/// (շար.) իւր, վասն զի յիշատուն բերան է սատանայի եւ կատարիչ կամաց... եւ վա՛յ ինձ, որ ի նոցանէ տանջելոց եմ վասն իմ բազում մեղացըն։

Հմմտ. ձեռ. 613, Ա., 79ա-91բ «Ագադանի (=Ագադրոնի) իմաստասիրի ասացեալ Վասն վերջին ժամանակին եւ սուրբ թագաւորացն եւ վասն ազգին Նետողաց կործանման եւ դարձեալ յայտնելոց...»։

Տե՛ս նաեւ Բազմավէպ, 1913, Հմր 9-10, էջ 396-400։

9. 136աբ (ցանկ)՝ Ամենայն աւուր կերակուր պատրաստ – (սկ.) ///ղնիք եւ այն աղքատն յառաջ մտեալ ի բաղանիսն եւ եհան զաղքատնակերպ հանդերձն եւ մտաւ ի ներս։ Եւ եկեալ Սողոմոնու, եւ կային հազարք հազարաց... երբ ի վեր նայեցաւ, ելեր հրեշտակն գնացեր եր եւ դատարկ հանդերձն մնացեր էր։ Յայնժամ ելաւ, նստաւ ի թախտն, եւ հագաւ զթագն, եւ ելաց դառնապէս եւ եթող զհպարտութիւն կարծիքն։

10. 136բ, 25ա Այլ պատմութիւն գեղեցիկ – Ժամանակի մի ի ծով Սօվինօպ քաղաքի... ի ծովն ի շուրջ գայր Գ. ամիս եւ այլ վի/// (շար.) ամին եւ խորհորդ արարեալ ընդ կինն իմ եւ ընդ տղայս... եւ այս Գ. ամ է, որ այլ կղզի ոչ թողի եւ այլ նաւավար, եւ որոնենք ի վերայ ծովին եւ ոչ գտանենք ըզկղզին զայն։

11. ա. 25ա-8ա Պատմութիւն քաջ Լիպարիտին – [Ք]աջ Լիպարիտ էր ի Սասնոյ գաւառէն, որ եկեալ բնակէր ի Կիլիկէ... եւ աւերեցին զքրիստոնեայք զաշխարհն Հայոց, եւ տիրեցին ազգն տաճկաց եւ թագաւորեցին։

բ. 28աբ [Քոյրն քաջին Լիպարտի՝ ըմբշամարտ] – Եւ կայր քոր մի Լիպարիտին՝ փախուցեալ ի գիւղ մի... որ կայր Խ. (40) լիտր, եւ ամենեքեան ապուշ մնացին զօժանդակութիւն ցն<ն>այ կնոջն։

Տե՛ս Հանդէս ամսօրեայ, 1933, թիւ 1-2, էջ 130-134։

12. 29ա-40ա [Երգ երգոց Սողոմոնի]

ա. 29ա-30ա Յառաջաբան Երգոյ երգոցն – [Ա]նուն Երգոյ երգոցս յայտ առնէ, զի եղանակաւ... որով ապայ եւ յաստուածարեալ հարսնացեալսն ի սուրբս յայտնաբանէն։

բ. 31ա-40ա [Երգ երգոց] – Համբուրեսցէ զիս ի համբուրից բերանոյ իւրոյն... (Ա. 1 – Այլուստ... 6)։

13. 41ա-133բ [Մ]եկնութիւն Երգ երգոց՝ ի [հոգեխ]առն իմաստապատում առն Սողովմոնի՝ արքայի Իսրայէլի, զոր ասացեալ է տեառն Գրիգորի՝ ներաձնաւոր քահանայի եւ հոգէշնորհ վարդապետի՝ որդւոյ տեառն Խոսրովայ, սակս իւրոյ աստուածային երկիւղածութեան, եւ ընթերցասէր գոլով ցանկացեալ այսմ տառի մեծաւ աղաչանօք եւ խնդրուածովք ետ մեկնել զԱռակս փեսայի եւ հարսին, որ բացաայտի մեկնութեամբ ի Քրիստոս եւ յեկեղեցի

Տե՛ս ձեռ. 1104, 48-116ա։ Նխրգ./41ա-6բ (սկզբի 3 բառը՝ չիք)։ ա/46բ-9ա։ բ/49ա-133բ (խորագիր՝ չիք, «...թողում ասել զՊօղոսին, որ առաջին պատուական գիտութիւն /// (շար.) թագ ի գլուխ եդել ցուցանէ այնու զանճառ լուսաւորութեանն...»)։ Յիշ. հեղ./չիք։

Ծնթ. Գլխաբաժանումներ չունի։

Տե՛ս Գրիգոր Նարեկացի, Մեկնութիւն Երգոց երգոյն Սողովմոնի, Վենետիկ, 1789։

14. 133բ Փա՜ռք անըսկիզբն եւ անզոգական եւ անեղական, անայլայլական, միասնական, անտանելի, անքննելի, անհասանելի, անիմանալի, անպարագրելի, անծերանալի, աներբ, անուր, անորակ, անքանակ, անբաժանելի Սուրբ Երրորդութեանն յաւիտեանս յաւիտենից. ամէն։

Ծնթ. Յիշատակարանի փառաբանական մաս է, որ նոյնաբար օրինակուել է առանց որոշակիացման։

15. 134աբ, 137ա-47ա Արեգի Զ. եւ Մարտի ԺԴ. Վարք եւ յիշատակ է սքանչելի առն Գրգորի պապին Հռոմայ – [Ա]յր ոմն կոմս էր ի Վրէնդիս քաղաքին... եւ բարւոք հովուելոյ զհօտ Քրիստոսի խաղաղութեամբ եւ նա հանգեաւ ի Քրիստոս Յիսուս ի Տէր մերում, փառք յաիտեանս. ամէն։

Հմմտ. ձեռ. 1507, 298բ։

16. 147ա [Դ]արձեալ ի բարձրանալ ի թուականութեանս հայոց ազգիս յամի ԴՃ. եւ ԻԴ. (975) թագաւորեացն Վասիլն՝ հայրն ամենեցուն, որդի Ռամանս (այսչափ)։

Տե՛ս Մատթէոս Ուռհայեցի, Ժամանակագրութիւն, Վաղարշապատ, 1898, էջ 30։

17. 147աբ [Նախադրութիւն գրոցն Եսթերայ. Աստուածաշունչ, Վենետիկ, 1805, էջ 315] – [Ժ]ամանակ իրացն Ես<ս>թերայ... թէ ջընջեմ զյեշատակն Ամաղէկայ ի ձեռն որդոցն Ռսայէ։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ., նոտրգիր

1ա [Աղօթք կարկտի. ձեռ. 482, 44բ] – Յորժամ երդայր Տէրն մեր Յիսուս Քրիստոս, հարցին ցնա... դուք հեռացուցէք զամպն կարկտի ի յանդաստանէ մերմէ յանուամբ Հօրն, Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

28բ Մեղապարտ գրչի տիրացու Մելիքսէթին եւ զիւր հօրն՝ մահտեսի Հոտավվերտիին, նախնեաց յարենէ մերձաւորաց, կարդացօղաց եւ լըսողաց աղաչեմ, աղաչեմ զհանդիպողքդ այսմ գըծիս միով Աստուված ողորմիիւ յիշել զանարժան գծողս, եւ դուք յիշեալ լիջիք ի Տեառնէ մերմէ Յիսուսէ Քրիստոսէ. ամէն, ամէն։

40ա Մեղապարտ գրչի Պետրոսին, կարդացողաց եւ լսողաց աղաչեմ, աղաչեմ զհանդիպողքդ այսմ գըծիս, միով Աստուած ողորմիիւ յիշել զանարժան գծողս, եւ դուք յիշեալ լիջիք ի Տեառնէ մերմէ՝ Յիսուսէ Քրիստոսէ. ամէն*։

* Ծնթ. Սա եւս գրուած է Մելիքսէթ գրչի ձեռքով, եւ Պետրոս գրիչը ոչ թէ սոյն ձեռագրի երկրորդ գրիչն է, այլ գաղափար օրինակինը, որից էլ Մելիքսէթ գրիչն ընդօրինակել է յիշատակարանների կաղապարային մասերը՝ անունների մասում դնելով իրենը։ 40ա, 147բ յիշատակարաններում Պետրոս անուան պահպանումը գուցէ շփոթի հետեւանքով է։

147բ Որ ողորմեսցի Քրիստոս Աստուած ըստացողի գրոցս մահտեսի Խոտայվերտիին եւ որդւոցն մահտեսի Մելիքսէթին, նախնեաց, յարեան մերձաւորաց եւ մեղապարտ գրչի Պետ[րոս], մահտեսի Մելիքսէթին, կարդացողաց եւ լսօղաց։ Արդ, գրեցաւ Երգ երգոց ի մարաքաղ[աք]ս Կոստանդինուպօլիս, [ի դուռն Սրբոյն Սարգսի Զօրավարին եւ որդւոյ նորա Մարտիրոսին, ի] թվականիս հայոց [ՌՃԼԸ. (1689), ի կաթողիկոսութեան որ ի Սուրբ Էջմիածին տէր Եղիազար Ամենայն Հայոց կաթուղիկոսի] /// (վջ)։

Ծնթ. Փակագծերում բերուած մասերն առնուած են Ղ. Վ. Փիրղալէմեանի «Նշխարք պատմութեան Հայոց» գործի հատոր Ա.՝ ՄՄ ձեռ. 6332, 257ա էջից, յիշատակարան Հմր 979, որ օրինակել է՝ «1870 փետ. 12, ի Կ. Պօլիս՝ ի Միջագիւղի թանգ.»։ Իսկ Համառօտ ձեռագրացուցակում (հտ. Ա., էջ 1042) ձեռագիրս թուագրուած է «ԺԷ. դ.»։

148ա Որք հանդիպիք եւ այսմ բանիս, անպիտան գրչիս մեղապարտ մահտեսի Մելիքսէթին. զանունս իմ եւ գործք ոչ ունիմ, աղաչեմ զձեզ, ասացէ՛ք Աստուած ողորմիս, եւ Տէրն ողորմեսցի զձեզ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 1բ (1869 թ., շղագիր) Ի 1853 ամին, Յունւ. 1ին ծնաւ արու զաւակ Յովանէս քահանային Յարութիւնեան, որ եւ կոչեցաւ անունն Մարտ[ի]րոս՝ Քրիստոսի ծառայ։ Հաշուեցի, ելաւ 17ն ամ մինչ ի հազար ութն հարուր վաթսուն եւ ինն ամի. ամէն։ Նուաստ ծառայ Քրիստոս[ի]՝ Մարտիրոս Սիսակեանց Աշտարակեցի։

2. 1ա (1899 թ., շղագիր) Քսանեւհինգ ամեայ տարեդարձի առթիւ նուէր Գէորգեան հոգեւոր ճեմարանի մատենադարանին՝ Աշտարակեցի Սմբատ Սիսակեանցից։ 30 Օգոստոսի, 1899 ամի։ Ձեռամբ /// (անունը եւ ազգանունը՝ ջնջած)։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին սոսնձած սպիտակ թղթին՝ սեւով շրջանակի մէջ՝ «1178», Ա. աստառին՝ կապոյտով՝ «Գէորգեան հոգեւոր ճեմարան Հմր 34 Գէորգեան ժողովածու Հմր 1178», 1ա՝ «ԺԷ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 76ա՝ «ի գահն Հոռոմայ այ///»։

 

 

3570

ՂՈՒԿԱՍ ԼՕՌԵՑԻ, ՔԱՐՈԶԳԻՐՔ

ԺԷ. դար

ՍՏԱՑՈՂ՝ Մարգար երէց։

ԹԵՐԹ՝ 73 (տե՛ս նաեւ՝ պտռկ-պհպ.)։ ՊՐԱԿ՝ Ա-Զ×12 (Ա 11, Զ 13)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ պատուանդանով խաչ, երկրաչափական պատկեր (սեղան), բոլորակ, մէջը՝ խարիսխ, թագո՞վ պսակուած բոլորակ, մէջը՝ խարիսխ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20,5×15։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (16×12)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 19ա)։ ՏՈՂ՝ 26 (թ. 2-58), 27 (թ. 59-73)։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի, մէջքը՝ կապոյտ կտաւ, եզրերը՝ վարդագոյն մոմլաթ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն չգրուած թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Գ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – 1. Յայսմաւուրք։ ԺԵ. դ.։ Թ. 1՝ ստացուած 1 ամբողջական թերթի ընդերկայնակի եւ ընդլայնակի եզրահատումով (բնագիրը՝ կտրած)։ Թուղթ՝ 20,5×15. երկսիւն (16,5×14). բոլորգիր (նմուշ՝ 1բ). սկզբնատող՝ կարմիր, տող՝ 16։ Կարդալ. 1աբ՝ «[Հոռի ԻԱ. եւ Սեպտեմբերի Լ. Գիւտ նշխարաց սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ] – /// [Զեն]ոն եւ յղեալ [տարաւ] զբոլոր մար[մին] Լուսաւորչին... պարծանս մեր [եւ զի ինք]ն զնոյն կա[մ]եցաւ։ Այս[մ աւուր] յիշատակ է սրբոյն Անտոնի, [Կր]աւնիդեայ, Է. խոտաճարակացն, որ ի վանսն Գըլակայ – Յորժամ ձեռնայդրեցաւ սուրբն Գրիգոր... եդ անդ զնշ[խար]ս ոսկերա[ց] Կարապետին, եւ սուրբն Ան[տօն եւ] Կրօնիտէս մնացին [ի] սպասաւորու[թիւն] ///»:

Տե՛ս Յայսմաւուրք, խմբ. Ծերենցի, Կ. Պոլիս, 1730, էջ ՂԶ.-ՂԷ.։

2. Մաշտոց։ ԺԶ. դ.։ Բ (վջ)՝ ստացուած 1 ամբողջական թերթից։ Թուղթ 20,5×15. միասիւն (15×11). բոլորգիր (նմուշ՝ Բբ). խորագրերը՝ կարմիր, տող՝ 17։ Կարդալ՝ Բաբ՝ «[Կանոն մկրտութեան] – ///ծն քո Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի։ Խաղաղութիւն ամենեցուն։ [Աղօթք]. Որ լուսօրեցեր զարարածս քո... Եւ յետ այսորիկ ասասցէ՝ Խաղա[ղ]ութիւն ընդ քեզ։ Եւ մկրտեալն ասասցէ ///»:

Հմմտ. Մայր Մաշտոց, հտ. Ա., Գիրք Ա., աշխ.՝ Գէորգ Տէր-Վարդանեանի, Ս. Էջմիածին, 2012, էջ 228-231։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լուսանցազարդ՝ բուսական՝ 2ա (գծանկարային)։ Զարդագիր՝ թռչնագիր՝ 2ա (գծանկարային)։ Գոյներ՝ կարմիր, շագանակագոյն, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1950ական թթ., մէջքի կտաւը, եզրերի մոմլաթը, աստառները եւ պհպ-ները՝ նորոգման ժամանակի. հին կազմի կաշին՝ մաշուած, ճաքճքած, վրան՝ անցքեր եւ սուր գործիքի հետքեր. պտռկ-պհպ-ները՝ մասամբ խոնաւացած, խունացած, պտռկ-պհպ. Բբ՝ կեղտոտուած, գիրը՝ տեղ-տեղ անընթեռնելի. կամ մասամբ ընթեռնելի, թ. 1 եւ Բ.՝ եզրերը մաշուած-թափուած, թ. 1՝ լրացուած-ամրացուած դեղին կիսաթափանցիկ, իսկ Բ.ն՝ սպիտակ չգրուած թղթով, Բ. պտռկ-պհպ-ի եզրերից 1-2 տառ՝ թափուած. թերթեզերքը՝ մաշուած, մանր պատռուածքներ. թերթերի եզրերը եւ հիմքը՝ խոնաւացած, դեղնած, գրադաշտը՝ խունացած. թերթերին զանազան բծեր, դեղին եւ թանաքի հետքեր, մատնահետքեր (25բ-6ա, 33ա եւլն), որոշ թերթեր՝ նորոգուած դեղին կիսաթափանցիկ թղթով (12ա, 36ա-7ա եւլն), թ. 2-10, 42-3, 70-3՝ ցեցի անցքեր. վջ-ից՝ թ. 73ից յետոյ, անորոշ քանակի թ.՝ ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

2ա-73բ [Քարոզք Ղուկասու Լօռեցւոյ]

Տե՛ս ձեռ. 746, 1ա-236բ։ ա/2ա-6բ (բնաբանը՝ այլ ձեռքով)։ բ/6բ-11բ։ գ/11բ-7ա։ դ/17ա-22բ։ ե/22բ-33ա (խորագիրը եւ սկ.՝ «Քարոզ ի բանն Աւետարան, որ ասէ՝ Մի՛ տայք զսրբութիւն շանց եւ մի՛ արկանէք զմարգարիտն ձեր յառաջի խոզաց, զի մի ոտն կոխիցէ – Առաջին՝ սրբութիւն անուանի հաղորդութիւնն եւ շուն...»)։ զ/33ա-41բ։ է/41բ-50բ։ ը/50բ-60բ (խորագրի վջ-ում՝ «Ողորմածն Աստուած ասէի եւ չամէի, բայց ասեմ եւ ոչ մ՛՛չ»)։ թ/60բ-7ա։ ժ/67ա-73ա։ ժա/73աբ («...թէ գործք բարի ունի, հանգչի հոգով եւ մարմնով։ Ապայ թէ չունի գործք ///» վջ)։ ժբ-իա/չիք։

Ծնթ. 17ա, 31բ, 35բ, 36ա, 47բ հետգ-ի տարբեր ձեռքերով քարոզների առանձին մասերի դիմացի լս-ներում գրուած են խորագրեր՝ ըստ տուեալ մասի բովանդակութեան (35բ «Խռովի կենողն», 47բ «Տղաի յուսմուք տալ ա» եւլն), ցուցում՝ 57ա, նշումներ՝ 25բ, 35բ։

Տե՛ս Յարութիւնեան Է., Ղուկաս Լօռեցին եւ նրա Քարոզագիրքը.– Բանբեր Մատենադարանի, 1971, Հմր 10, էջ 213-236։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

6բ Որ ողորմի ըստացող գրոցս Մարգարայ իրիցոյ եւ իւր ծնաւղացն՝ հաւրն Նազարին, եւ մաւրն Համանգուլին, եւ կողայկիցն իմոյ Մարգարտին, եւ որդոցն իմոյ՝ Մինասին, Ալէքսանոսին. ամէն (նման՝ 17ա, 41բ, 50բ, 67ա, 73ա)։

22բ Որ ողորմի ըստացող գրոցս Մարգարայ իրիցոյ, հօրն Նազարին, եւ մաւրն Համանգուլին, եւ կողայկից Մարգարտին, եւ որդոցն՝ Մինասին, Ալէքսանոսին, կարդացողաց եւ լսողաց. նմայ փառք յաւիտեանս. ամէն (նման՝ 11բ, 33ա)։

60բ Որ եւ արժանի արասցէ Տէր Աստուած զամենայն հաւատացեալքս անուան իւրոյ, եւս առօել զՄարգարայ իրիցոյ եւ կողայկիցն իւր Մարգարիտն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 1ա (1714 թ., անարուեստ նոտրգիր) Յիշտակ<տակ> այս է, որ գրում եմ։ ԹԷ կարդաս ///ր բահք գ թի[ւ] ՌՃԿԳ. (1714), Մարտի ԺԲ.ին (12)։

2. 1ա (1717 թ., անարուեստ նոտրգիր) Թիւ [Ռ]ՃԿԶ.ին (1717). տէր Յակոբի եղեւ որդի, որ Աստուած էրետ Մայիսի ԻԸ.ին։ Տէ՛ր Աստուած, դուն օգտես այս բանիս<ին> (՞)։ Ես գրել եմ, Աստուած կատարէ. ամէն։ Աստուած հէնց ամենայնի մարդի, Դիլան տայիլ էրետ։

3. 1ա (ԺԸ. դ., անարուեստ նոտրգիր) Աստուա՛ծ իմ, Յիսո՛ւս Քրիստոս, ես՝ տիրացու Յարութիւնս, եւ Պ[ե]տրոս վարդապետս Մուղնու պասին, ողջ։

4. 37բ (ԺԸ. դ., նոտրգիր, ստ. լս.) Տէր Հսանի որդի Աղաջանս։

38ա Ոսկնի որդի տէր Հսան։

66բ Ես՝ Աղաճանս, գրեցի բարի։ Օվ կադայ, թողութիւն (չշարունակած)։

73բ Գիրս, որ գրեցի, տէր Հսանի Աղ/// (չշարունակած)։

5. 40բ (ԺԸ. դ., անարուեստ նոտրգիր, ստ. լս.) Ես՝ Ասլիս, իմ կողայկիցն՝ Դօվլաթս, յեկե[ղե]ցիս շինյեց|41ա|ինք մեր հոգուս հ[ամ]ար, էս Քարօզգիրքս առանք |40բ| էս յեկե[ղե]ցուս հմար։ Մեր մի յիշատ[ա]կն էս յեկեղեցիս այ, |41ա| մի յիշատակն՝ էս Քարօզգիրքս այ։ Ես՝ տէր Խաչայ|40բ|տուրս, գիրս գրեցի (որից յետոյ կէտագծերով 9 սիւն եւ 2 խաչ են գծուած)։ |41ա| Օվ որ կարդայ, մի բերան ողորմի ասէ։

6. 73բ (ԺԸ. դ., նոտրգիր, ստ. լս.) Ես՝ Սարգսի գիրեցի։

ՆՇՈՒՄ՝ պտռկ-պհպ. 1ա՝ կարմրով՝ «1181», սեւով՝ «1181/3570», «ԺԷ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», 3ա՝ «Նուէր Գէորգեան ճեմարանի մատենադարանին Թադէոս Մելիք-Աւետիսեանից Երեւանցւոյ Վարդան Բաղդասարեանի ճեմարանականի խնդրանօք 1899 թուի Մարտի 1ին»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ «ՅՅիշ», «աբգդ», «ութ», «լուս», «այս որ կաս», «լլ», «լուա», 1բ՝ «ամ ատենին», «Յորժամ», «Նախ գիտելի է զի որպէս մարդս հոգի է եւ մարմին, նոպէս Սուրբ Գրեանց բանն հոգեւոր եւ մարմնաոր, զի եւ աստուածային», 32բ՝ «ետես աա Աստուած մա Պօղոսին», 38բ՝ «կտ», 39ա, 45բ, 46ա՝ «էս», 49բ՝ «գդդ», «գդ», 50ա՝ «եզ», «էը», 71բ՝ «էս այ», 72ա՝ «է»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 2բ՝ բուսական լս-զարդ, 39բ՝ հանգուցային նաշխ։

3571

ԱՒԵՏԱՐԱՆ

ԺԵ. դար

ԹԵՐԹ՝ 267+2 (կրկն.՝ թ. 171, 235). չգրուած՝ 69բ, թ. 206։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԴ×12 (Բ՝ չիք, ԺԲ 10, ԻԴ 7)։ ՆԻՒԹ՝ թուղթ՝ թ. 1-4, 9-24, 29-32, 37-156, 165-77. այլ թուղթ՝ թ. 5-8, 25-8, 33-6, 157-64, 178-90, 192-7, 199-233, 235-267՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ ծաղրածու։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20,3×15,3։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն, որոշ թերթեր կարմրով եւ սեւով սահմանագծուած (14,5×10,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 150ա)։ ՏՈՂ՝ 20. գծումներ՝ ճնշումով։ ԿԱԶՄ՝ վարդագոյն մոմլաթ, մէջքը՝ կապոյտ կտաւ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն չգրուած թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լս-ային՝ Խաչելութիւն՝ 264ա, ծառ (Մուտք յԵրուսաղէմ)՝ 246ա։ Կիսախորան՝ 1ա, 70ա, 207ա։ Լուսանցազարդ՝ բուսական, բուսաթռչնային, տաճար՝ 107ա, 187ա, խաչ՝ 159բ: Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր, մարդադէմ՝ 232ա։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, վարդագոյն, շագանակագոյն, դեղին, մուգ նարնջի, սեւ։

Ծնթ. Երկու տարբեր ձեռքերի աշխատանք է (հմմտ. 1ա՝ կս-խորանը 70ա, 207ա կս-խորանների հետ)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1950ական թթ., կազմը, աստառները, պհպ-ները՝ նորոգման ժամանակի. լուսանցակողերի կարմիրը՝ գունաթափ, սեւացած. որոշ եզրերի թափուածը՝ լրացուած, հիմքերը՝ ամրացուած նորոգման դեղնաւուն չգրուած թղթով, որոշ եզրեր եւ վեր. նրքն հիմքին մօտ ցեցի անցքեր՝ դեղին կիսաթափանցիկ թղթով. թերթերը, մեծ մասամբ եզրերը եւ հիմքերը՝ խոնաւութիւնից խիստ դեղնած, խունացած. թերթերին՝ մանր բծեր, թանաքի հետքեր (84բ-5ա, 179բ եւլն), կեղտաբծեր (109բ-10ա եւլն), այրուածքի հետքեր եւ փոքր անցքեր (թ. 81, 123, 133 եւլն). թ. 47-8, 201-2՝ իրարից հեռացած, թ. 124՝ վեր., թ. 261՝ ստ. հիմքից անջատ. թ. 121՝ արտք. եզրի, 235ա-դ՝ ստ. անկեան թափուածը՝ լրացուած սպիտակ թղթով, վրան՝ բնագրի պակասը, որ հաւանաբար հին՝ ԺԷ. դ-ի նորոգման է. թ. 247-67՝ եզրերն անկանոն, անհաւասար. թ. 12-3ի միջեւ մօտ 12, թ. 120-1ի, 260-1ի միջեւ՝ 2, վջ-ից՝ թ. 267ից յետոյ՝ 3 թ.՝ ընկած. թ. 36՝ դրուած թ. 24 եւ 26ի, իսկ թ. 25ը՝ թ. 35 եւ 37ի միջեւ, համարակալումը՝ ճիշտ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-69ա Աւետարան Մատթէոսի (Զ. 5 – Ժ. 41՝ թափուած)։

2. 70ա-120բ Աւետարան Մարկոսի (ԺԶ. 8-20՝ թափուած)։

3. 121ա-205բ Աւետարան Ղուկասու (Ա. 1-8՝ թափուած)։

4. 207ա-67բ Աւետարան Յովհաննու (232աբ Իրք կնոջն շնացելոյ, ԺԷ. 24-ԺԸ. 21, Ի. 28-ԻԱ. 25՝ թափուած)։

230բ գրչից ստ. լս-ում՝ «Ո՛վ եղբայր, աւրինակն հէնց էր, ետեւ իմացայ, թողութիւն արարէ՛ք, զի եւ նշան եմ արել, յե՛տ դարձիր» (226բ-31բ Կ.-ՁԶ. միաւորների ընդօրինակման ետեւառաջութիւնների մասին է)։ Որոշ թերթերի վրայ հետգ. անարուեստ բոլորգրով գրուած են խորագրեր՝ 5ա, 70ա եւլն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

205բ Աստուած Մեհրապին մեղքն ջընջէ, որ զթուխտս Աւետարանիս եւ բազում կսուրս(=քսուր-ծրուր) վեր առաւ, քաղքէն գալիս վեր առաւ, եւ ես հեշտացա։ Աստուած իւրենն արքայութիւն բարգեւէ եւ զկարդացողիդ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

107ա (ԺԹ. դ., վրացերէն, մխեդրուլի, ստ. լս.) ქ. ესე წიგნი ხოსინანთ მოიტანეს՝ †.՝ Այս գիրքը Խոսինանք բերին։

ՆՇՈՒՄ՝ Ա. աստառին մատիտով՝ «Գ. 1189», կապոյտով՝ «Գէորգեան հոգեւոր ճեմարան Հմր 3», 1ա՝ սեւով՝ «ա/111-252»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 117ա՝ «Այսաւր անճ»։

 

 

3572

ՄԱՇՏՈՑ ՁԵՌԱՑ

ՌՄՂԱ. – 1842

ԳՐԻՉ՝ Թովմաս սրկ.։ ՍՏԱՑՈՂ՝ Յովհաննէս Տէր-Պօղոսեան։

ԹԵՐԹ՝ 25. (գրչի էջակալում՝ 9-44, որ է՝ 6ա-23բ). չգրուած՝ 25բ։ ՊՐԱԿ՝ Ա-Զ×4 (Ա 5)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19,5×13,7։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (16×10. ստ. լս.՝ յիշագրեր)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 15ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 21։ ԿԱԶՄ՝ վարդագոյն մոմլաթ, մէջքը՝ կապոյտ կտաւ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ դեղնաւուն թուղթ, մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1950ական թթ., կազմը, աստառները եւ պհպ-ները՝ նորոգման ժամանակի. թերթեզերքը մաշուած, տեղ-տեղ թափուած, մանր պատռուածքներ. հիմքերը նորոգուած նորոգման դեղնաւուն չգրուած եւ դեղին կիսաթափանցիկ թղթով. հակառակ երեսներին թանաքի արտացոլումից թերթերը խունացած, վրան՝ զանազան բծեր, դեղին հետքեր, մատնահետքեր, սեւով խզբզոցներ. թ. 2-4՝ հիմքից անջատ. թ. 9-10, 13-4, 17-8, 21-2՝ իրարից հեռացած. բնագրի սկ-ից՝ թ. 6ից առաջ գրչի էջակալման 1-8 համարները՝ 4 թ. եւ էլի անորոշ քանակի թերթեր ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 6ա-16բ [Կանոն պսակի] – Եւ նախ հարցանէ փեսային եւ ասէ. Որդեա՛կ իմ, մինչեւ ի մահ տէ՞ր ես... Ընթերցուածս ի Ծընընդոց. Եւ ասաց Աստուած. Արասցուք մարդ ըստ պատկերի մերում...

– 6ա [Եւ ապա ասէ զխրատ] – (սկ.) /// հիւանդութիւն, թէ աղքատութիւն, եւ թէ այլ ինչ նեղութիւն, Աստուած զձեզ յամենայն փորձութենէ հեռի պահեսցէ...

2. 16բ-20բ Կանոն պսակ վերացուցանելոյ – Բերէ քահանայն զհարսն եւ զփեսայն եւ դնէ գլուխ գլխի, հանէ զթուրն ի թամքէն եւ դնէ խաչանման... Ընթերցուածս յԵրեմիայ մարգարէէ. Այսպէս ասէ Տէր. Եղիցի Իսրայէլ իբրեւ զցօղ...

3. 21ա-3ա Կանոն երկրորդ պսակի – Քահանայն բերէ զնոսա յեկեղեցին եւ խոստովանեցուցանէ... Գիրք Պօղոսի, Աւետարան Մատթէի, քարոզ՝ Վասն ուղղելոյ՝ նոյնք են, որք ի Կուսի պսակն կան։ Եւ ապա ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած, որ ի հրեշտակաց խօսեցեալ...

Հմմտ. Մաշտոց, Կ. Պոլիս, 1857, էջ 70-101։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, շղագիր, ԺԹ. դ. (1842 թ.ից յետոյ)

1. 2բ [Ոտանաւոր] – Տուն փործութեանց մինչ ե՞րբ խաբես զկեանս համակ, / միշտ գրաւես, երբէք խղճաս / որ ոչ տար[ի]քս, այս է քո կամք, / հերի[ք] անե[ս]։ / Ես ի նոր քոյ սորին, զոք որ կալ։ (Վջ-ում)՝ Եւ Իկտր կուղի բնակիչ։

2. 2բ [Ոտանաւոր. հայատառ թուրքերէն] – Չաղըրեըմ յարտասան, / մանի ղուրին դարտայսան / դամըրտան չարօխ կըյիմ / ախարիմ յարտասան։

3. 2բ [Ոտանաւոր] – Դուն փործութեանց, միշտ ե՞րբ խափէմ խղճուկ մարէս, մնաս բարով։

4. 3ա [Հաշիւ] – Խինայ կէս ֆունտ 6 մսղալ պակաս... 2 կոպեկ։

5. 3ա [Ոտանաւոր. հայատառ թուրքերէն*] – Ախշամ օլուր, խուրուզ խուրուզ չխար դամլարայ / աշըղ օլուր, աշըղ օդուր, օլայեայ եալվար երա։

*Ծնթ. Ընթերցումը եւ բառանջատումը՝ Ա. Ժ. Աւետիսեանի։

6. 3բ [Հաշիւ] – Գ. ապասի կէս մէկ խինայ... 9 կոպէկ մէկ։

7. 3բ 1864 ամի Յուայվարի օսօր ամսի օրկուի, Համբարձում – Գիտեմ, Աբ/// լացիմ, հերիք ծնօղք... զքուտ տապան թացին (նոյնը որոշ տարբերութիւններով կայ նաեւ՝ 1բ, 4ա, 5բ, 24բ)։

8. 4ա [Ոտանաւոր] – Ուսումնարա՛ն, ուսումնարա՛ն, դու զի՞նչ իցես / ոչ անշունչ էր բնակարան։ Համբարձումն, Յակոբ, Նազարեթայ, Կարապետ, Վառթան գօվելի /// (նոյնը որոշ տարբերութիւններով նաեւ՝ 3ա, 5բ, 24բ)։

9. 4ա (մատիտով, ապա սեւով լրացուած) [Հաշիւ] – 3 <3> ապասի մէկ խինայ կէս... սաղ մէկ 7 կոպէկ։

10. 4բ [Ոտանաւոր] – Երթանք մէնք պատրազմի, երթանք բոլորէս սրտով, / գով<ով>էք արան, մեզ էտ քաջ անուն, էտ կրով<ով>։

11. 4բ [Ոտանաւոր] – Ե՛րթ, երթանք մենք, ուսումնարա՛ն, ուսումնարա՛ն, / դու զի՞նչ իցես, ոչ անշունչ է բնակարան։ Յազար ութ. վացուն (1860 թ.)։

12. 5ա [Հաշիւ] – Մարքարէն մի լիտեր պիրե///... մի կէս չորէք։

13. 5բ [Ոտանաւոր] – Թակ փառաց մերոց, այր ցա[ն]կալի / կուհար անգին պան[ծալի՞] / գովելի /// ի հոքիս սէր /// ուսումն (՞) արի։

14. 24բ [Ոտանաւոր] – Գիտեմ յԱբել լացին հերիք / ծնօղք զքուտ ոսգերոտիք զթիր զայիտ (՞) / որքան ա[ն]շունչ էր զքուտ ոսգերոտիք / տապան թացին լալուիք (որոշ տարբերութիւններով ընդօրինակուած է երիցս)։

Ծնթ. Յաւելագրութիւնները եւ գրչափորձերը գրուած են գրչից սկզբնապէս բաց թողած, չգրած էջերին։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

23բ Գրեցաւ ձեռամբ Թովմաս մեղապարտ սարկաւագի՝ յաշակերտէ տեառն Յովհաննու սրբազան պատրիարքի Կոստանուպօլսեցւոյ՝ մականուամբ Չամաշրճիօղլու կոչեցելոյ, ի վայելումն Աճէմ Խոյեցի սարկաւագ Շիրակացի Տէր-Պօղոսեան՝ յաշակերտէ Իսրայէլ արքեպիսկոպոսի, եմ անուամբ Յովհաննէս։ 1842, Նոյեմբեր 15։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 4բ 1851*

*Ծնթ. Յաջորդող գրառումները հաւանաբար վերաբերում են սրան մերձաւոր ժամանակի։

2. 1բ (1856 թ., շղագիր, ժամանակագրական գրառումներ) Ի ժամանակ 1856 թվի եւ Յունվարի 16 էհաս հրամանագիր սրբազան հօրն առ իս Սէյտէվէր գիւղի։ Եւս 1856 Յունվարի [մկր]տեցաւ Նիկէր՝ դուստր Ոսկե///՝ կնքահայրութեամբ Խաչատուրին եւ որ[դի] [Մա]նուկին, ի ձեռն տէր Յօհան [քահա]նային։ Եւս 1856 Փետր[ուարի] 1/// մկրտեցաւ Սարքիս՝ մանու[կն] Մարտիրոսին՝ կնքահայրութեամբ [Վ]արդանին, ի ձեռն տէր Օհ[ան] [ք]ահանային։ Եւս 1856 թվի եւ ///13 մկրտեցաւ Սիմէօն մանու[կն]՝ որդի Յարութինին՝ կնքահայրութեամբ [Գ]էորք Թարօէանին, ի ձեռն տէր Օհան քահանաին։

25ա Ի ձեռն տէր Յօհան քահանային խորհուրդ այս մեծ է, որ է պսակ։ Այսինքն՝ Յօվսէփ Եղօեան եւ թոռ Մարգարաին պսակի 1856 թվի Յունվարի 28ին եւ զ[դ]ուստր Աղասարի՝ Հիզան անուն, առեալ իւր կնութիւն։ Եւ եւս պսակ Խանկէլտու որդի Վառդանն էառ զդուստր Շախկուլուն իւր կնութիւն, թվին 1856 Փետր[ուարի] 12։

3. 1ա (ԺԹ. դ., շղագիր) Ի ժամանակ 1[8՞]96 Մարտի 19ի ցէրէկն ուրբաթ կնքացաւ տէր Մաթոս Մարտիրոսեան կա թակ փառաց, փութայ առ մեզ ծնօղսն (՞)։

4. 1ա (ԺԹ. դ., շղագիր) Իկտր կուղ բնակիչ Համբարձում մահտեսի Աչաով Յարթեն Դավիթովը եռսունն մանէթ մէկ կապհէկ շահ տամ[ղ]ացով մի Իկտր [կ]ուղէցն։ Իկտրցի Համբարձում մահտեսի։

Ծնթ. (սոյն յիշատակարանի վերեւում՝ հակառակ դիրքով)՝ Իկտր գուղ բնայկիչ իմ յոկարի (՞)։

2ա (հակառակ դիրքով) Զոր, ութ գրոցս այս է, որ ես Իկտր կուղ բնակիչս Համբարձում մահտեսի Աչայօվ (2-3 բառ՝ անընթեռնելի)։

5բ Համբարձում մահտեսի Աչաով Դավիթ Յարթենով, Խաչատուր, Դավիթ։

5. 3ա (ԺԹ. դ., շղագիր, մատիտով) Գիւղի բնակիչ եմ Յարթեն Ղազարայ Ապարեանս, վեր առեմ ես, զարանայ։ Այս էր, որ ես Իկտր գիւղ կար (՞), այս է, որ ես Իկտր /// (անընթեռնելի)։

6. 3բ (ԺԹ. դ., շղագիր, մատիտով) 5 շահի սաղ մէկ Կարապետայ Յովսէփեանս վէր առի եւ պարզեմ քեզ ի նոյն կիւղի բնակիչ։

ՆՇՈՒՄ՝ Ա. աստառին՝ մատիտով՝ «Գ. 1190 Գ[էորգեան] հ[ոգեւոր] ճ[եմարան] 43 Օ. Եգանեան», 2ա՝ սեւով՝ «1190/3572», «1842 Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ «զօրութիւն հրուսացսէն», «ա-դ», «ա ա-լ», «գուհ», «Համբ», «ա», «հատուսլԱ», «Զմուռ մապագայ արաղ պչարէք գինին էր մեր Ջամալ՝ Ժ. մանէթ Թ. մանէթ», «հաւատաց», «զօրութիւն տվ Սահակ ///աթր գույայաս», «ն» (երկիցս), գծեր, 2ա՝ «Գիտեմ յԱբել լացին հերիք ծուաղ խր գիտեմ յԱբել լացին հեր յխբր գիտեմ յխբ Ահասասիկ Միլքալենկ», «Ի քէն հայցեմ յԱբել է սայ ո ձնձրաք», «ազա», հակառակ դիրքով՝ «հաւա», «Ասոր անուայ փակի կիրք խնամողին ամէն», «ի կարդաթոց հասանէ քեզ Յակոբ ծառայ», «ա-կ», «ա-գ», «ա-հաբբբաաա», «Ա» (երկիցս), «Նշանա գիւղ», տառեր, թուեր, գծեր, անընթեռնելի բառեր, 2բ՝ «սաման սուսան շարպաթ շողոյ խոռովեմ», «սամեւ շանայիտ», 3ա՝ «Ի Ա. ամի Մարտի 1228 թ», «աբգ», 3բ՝ «ա» (երկիցս), «5 շահի սաղ մեկ», 4ա՝ «Գիւղի բնակիչ Յար ապեղայ եմ, նշայնակաւ ///գիւղի բնակ, ի առաջի նունի կիւղի բնակիչ գիւղի բնայիչ ///», 4բ՝ այբուբեն՝ «Ա-Ձ», «ա-թ», 5ա՝ «գիւղի բնակիչ», «գիւղի», այբուբեն՝ «ա-զ», «ա-ք», «գիւղի բնակիչ գիւղ», «տէր ///», «թան փառաց մերոց», «կա», «Պարոն Միկէլ», «ԽԽչատուր իմ», անընթեռնելի բառեր, 5բ՝ «ա-յ» (երկիցս), «ա-ֆ», «Այսօր եր կրկունք ան. յվ ով եվ», անընթեռնելի բառեր, տառեր, խզբզոց, 14բ՝ «շ ն ն», 20բ՝ այբուբեն՝ «Ա-Ֆ», 23բ՝ տառեր, բառեր, գծեր, 24ա՝ այբուբեն՝ «Երկաթագիր Ա-Ֆ», «Բոլորգիր՝ ա-ֆ», «Նօտրգիր՝ ա-ֆ», «ա-պռզն», 24բ՝ «նաի քան զծբեն զհաւաս», 25ա՝ «եւ եւս», «Այս է տես Իկտրեցի», «սանթարամետս», «Եւ եւս պսակ /// չէր կարող որ էր կարող սանթարամետականաց», տառեր, գծեր։

 

 

3573

ՌՈԲԵՐՏՈՍ ԲԵԼԼԱՐՄԻՆՈՍ, ԱՌԱՒԵԼ ՊԱՐԶԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ

ԱԹԱՆԱՍ ԱՂԵՔՍԱՆԴՐԱՑԻ, ԳԻՐՔ ՊԱՏԱՍԽԱՆԱԿԱՆ

ՍՈՒՐԱԹ ԲԱՆԴԱՐ (ՀՆԴԿԱՍՏԱՆ) ՌՃԸ. – 1659

ԳՐԻՉ՝ Աղամալ Ջուղայեցի։

ԹԵՐԹ՝ 230. (գրչի էջակալում՝ ա-յե, որ է՝ 1ա-149բ, 230աբ, 150ա-2ա, հետգ. մատիտով էջակալում՝ 1-454, որ է՝ 1ա-230բ). չգրուած՝ 153ա։ ՊՐԱԿ՝ 5+Ա-ԻԱ×12 (ԺԳ 7, ԺԴ՝ չիք, ԺԵ 13, ԺԶ-ԺԷ 10, ԻԱ 5)։ ՆԻՒԹ՝ թուղթ՝ թ. 1-65, 67-162, 165-78, 230. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ բոլորակ, մէջը անընկալելի պատկեր, ողկոյզ, լատ.՝ «IPH». այլ՝ դեղնաւուն թուղթ՝ 66, 163-4, 179-229։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,5×12։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (12,7×9)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 54ա)։ ՏՈՂ՝ 17 (թ. 1-152, 230), 19 (153բ-229բ). գծումներ՝ ճնշումով։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն կաշի, մէջքը՝ կապոյտ կտաւ. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կարմիր եւ սպիտակ շերտազարդ կտաւ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ դեղնաւուն չգրուած թուղթ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1950ական թթ., մէջքը եւ պհպ-ները նորոգման ժամանակի. կազմի կաշին մէջքի երկու եզրերից թափուած, սեւացած, մաշուած, դռնակը, 2ական կապիչներն ու փայտէ գամերն ընկած, պահպանուել են հիմքերը, նորոգման ժամանակ Բ. փեղկը սխալմամբ դրուած սկ-ում, Ա. փեղկը՝ վջ-ում. եզրերը՝ մասամբ խոնաւացած, դեղնած. թերթերին զանազան բծեր, դեղին հետքեր, թանաքը՝ տեղ-տեղ լղոզուած (92ա, 99ա, 116բ, 137բ, 157ա եւլն), թ. 217-30՝ արտք. եզրերին ցեցի անցք. որոշ թերթեր՝ նորոգուած դեղին կիսաթափանցիկ եւ դեղնաւուն չգրուած թղթով (թ. 206-8 եւլն), որոշ թերթերի հիմքեր նորոգման ժամանակ իրար սոսնձած, ամրացրած (թ. 2-5 եւլն). որոշ թերթերի եզրեր 1ական տեղից պատռուած (թ. 57, 83, 120, 152 եւլն). թ. 155-6ի միջեւ (ԺԴ. պրակ), վջ-ից՝ թ. 229ից յետոյ, անորոշ քանակի թ.՝ ընկած. թ. 230 սխալ տեղ կարուած, կարդալ թ. 149-50ի միջեւ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-155ա Պարզայբանութիւն քրիստոնէական վարդայպետութեան վասն անոցիկ, որք ուսոյցանեն զմանկունս եւ զայրս միայմիտս. իբրեւ ի հարցմունս եւ ի պատասխանըս արարեալ է

1. 1ա-2բ Զորպիսութի<ո>ւն եւ որք իցեն գլխավոր բաժինք քրիստոնէական վարդայպետութեան. Առաջին գլուխ – Հարց. Երբ որ լուաք, եթէ պիտու է իմանալ զքրիստոնէական վարդայպետութիւն... ցանգամ, որ բացայա[յ]տ առնես մեզ զորպիսութիւն այսմն վարդայպետութե[ա]նս։ Պատ. Քրիստոնէայկան վարդայպետութիւն է կարճառաւտ ժողովարան բանից եւ ամենայն պատվիրանաց, զոր ծանուց մեզ Տէր մեր Յիսուս Քրիստոս... իսկ վասն առաստաղին ըզսէրն եւ զարարողութիւն Է. խորհրդեան սուրբ եկեղեցոյ։

Ծնթ. Ուղղագրական սխալները գրչական են եւ բազմաթիւ, ուստի այսուհետեւ չենք նշում։

2. 2բ-6բ Պարզայբանութիւն Նշանի սուրբ խաչին. Երկրորդ գըլուխ – Հարց. Նախ քան թէ ըսկիսբն առնեմք զառաջին բաժին... զամենայն խորհուրդս առավել պիտոյս ո՞րք են ի Հավատամքն։ Պատ. Այնպէս ճշմարիտ կամիմ առնել. արդ, պարտ է քեզ իմանալ, եթէ Բ. են գլխավոր խորհուրդ սուրբ հաւատոց մերոց եւ երկուքին յօդեալ են ի լաստափայտն... յուսանալով յողորմութիուն Աստուծոյ նըշավ սուրբ խաչին, միջնորդութեամբ չարչարանաց փրկչին մերոյ Յիսուսի Քրիստոսի։

3. 7ա-44բ Պարզաբանութուն Հավատամքին. Երրորդ կանուն – Հարց. Այժմն երբ հասայք յառաջին բաժին... կամիմ յուսանել զՀավատամքն։ Պատ. Հաւատամք երկոյտասանեայն ըստ թվոյ երկոյտասան առագելոցըն, որք եւ շարայդրեցին եւ են այսոքիկ՝ Առաջին է՝ Հաւատամ ի մի Աստուած... թէ ճշմարիտ է ամենայն, զոր ասացաք, ուղիղ եւ ճշմարիտ են ըստ Գրոց (ունի՝ 1-12 Պարզաբանութիւնք)։

4. 44բ-58բ Պարզայբանութիւն Հար մեղին, զոր արար Յիսուս Քրիստոս – Հարց. Աստուածային շնորհօքն յուսուցեր ինձ... թէ որպի՞սի պարտ է յուսալ զցանգալին եւ որպիսի՞ կարիցեմ ունել զնայ։ Պատ. Ամենա[յ]ն, ինչ որ այժմն հարցանես, միանգամ զամենեսեան ի Հար մեղին գդանես... ամէն ասի, եթէ այսպէս է եւ այնպէս էր, կամիմ եւ աղաջեմ, զի այնպէս լիցի։

5. 58բ-64ա Պարզաբանութիւն Ողջուն Մարիամոյ. Կանուն հինգերորդ – Հարց. Երբ որ ուսուցեր ինձ զՀայր մեղէն, աղաջեմ զի եւս պատմես ինձ զՈղջուն քեզ, Մարիամըն։ Պատ. Յաւժար կամաւ կամիմ առնել... այսպէս պատմի թէ՝ Աստուած օգնական լիցի քեզ, Մարիամ՝ լի շնորհաւք եւ այլն... եւ որպէս հավատամք, որ Տէր մեր ի մեչաւրեայ խաչեցաւ եւ առավաւտեան յարեաւ, նունպէս մարդեղութիւն եղեւ ի գիշերի։

6. 64ա-98ա Պարզաբանութիւն տասն պատգամացն Աստուծոյ – Հարց. Այժմն ուսաք Հավատամքըն, զՀար մեղէն, զՈղջուն Մարիամն, ցանգամ, որ ծանուցանես ինձ տաս պատգամ աւրինացն Աստուծոյ... Պատ. Արժան եւ ըստուքայպէս կամիս ուսանել... քանզի հաւատն եւ յուսըն առանց սիրոյ եւ պահպանութեան աւրինացն Աստուծոյ ունայն են, եւ ոչ գոյ փրկութիւն... ցանգութեան խորհըրդոց եւ մտաց, վասն որոյ արգելոյ ի սուրբ աւրէնս ըզցանգութիւն մըտաց։

7. 98աբ Պարզայբանութիւն հրամանաց սուրբ եկեղեցոյ. Կանուն Է.երրորդ – Հարց. Կամիմ իմանալ, թէ իցէ՞ այլ աւրէնք պահելոյ, քան թէ զաւրէնս տասն պատգամացն։ Պատ. Են այլ եւս աւրէնք սուրբ եկեղեցոյ... բաց ի պատվիրանս յայսոսիկ ոչինչ ասի այժմն, զի դիուրաւ գըդանես ի Պարզայբանութիւն Է. խորհրդեան սուրբ եկեղեցոյ, որս համառաւտ ասի վասն ամենեցունց։

8. 98բ-100բ Պարզայբանութիւն ավետարանական խրատից. Կանուն ութերրորդ – Հարց. Ցանգամ իմանալ... ե՞ն այլ եւս խրատք նմանայպէս վասն կատարելութեան կենցաղավարութեան մերոյ։ Պատ. Են այլ եւս բազում սուրբ եւ օգտակար խրատըս... երեք են՝ կամավոր աղքատութիւն, ողջախոհութիւն եւ հնազանդութիւն... զամենայն ինչս իուր յաւրենէ կատարեալ սիրով, որ չափ որ եւ կարող է ի կենցաղուս։

9. 100բ-24բ Պարզայբանութիւն Է. խորհրդեան սուրբ եկեղեցոյ. Կանուն իններորդ – Հարց. Իմացայ շնորհօքն Աստուծոյ զերիս գլխավոր բաժինս... կամիմ, զի ուսուցանես ինձ զչորրորդ... Պատ. Այս չորորդ բաժին վարդայպետութեան առավել աւգտակար է... որով ընդունիմք զշնորհըս Աստուծոյ... եւ սուրբ վարդապետք ասացին, թէ էրէսնավորն է սուրբ ամուսնութիւն, վացսունավորն է այրի կանաց եւ հարիուրավորն է կուսանաց։

10. 124բ-6բ Վասն ամենան շնորհաց. Կանուն տասներրորդ – Հարց. Այժմն ծանուցեր ինձ ըզչորրորդ բաժին քրիստոնէան վարդապետութեան։ Այժմն ցանգամ իմանալ, թէ իցէ՞ այլ իրըս ուսանելոյ։... Պատ. Առավել պիտ ուսեն չորրորդ իրըս... բաց են այլ եւս իրս աւգտակարս... որք են՝ բարութիւնք եւ չարք, զգործս բարիս եւ զմեղս... գորցք հոգեւոր ողորմութեան եւ վասն ամենայնի սակաւ բանիւ ծանուցանեմ։

11. 126բ-9ա Վասն զաւրութեան աստուածաբանութեան. Կանուն մէտասան – Հարց. Որպէ՞ս է հավատն։ Պատ. Հաւատն է մի, առաջին զաւրութիւն է աստուածայբանութեան... եւ սէր ոչ ունիցի, ոչ կարէ փրկիլ, թէպէտ ունիցի զայլ ամենայն շնորհս Աստուծոյ։

12. 129ա-32ա Վասն գլխավոր զաւրութեան. Կանուն երկոյտասան – Հարց. Որպէ՞ս է խորայգիտութիւն։ Պատ. Է առաջին ի չորրորդ գլխավոր զօրութեան... եւ գործով ծանուցանին մեզ զսուրբ պահըս ծոյմայկացութեամբ պահել վասն սանձայհարութեան մարմնոց։

13. 132ա-3բ Վասն Է. շնորհաց Սուրբ Հոգուն. Երեքտասան կանոյն – Հարց. Ո՞րք են Է. խորհուրդ Հոգոյն Սրբոյ։ Պատ. Այնոքիկ են, զորս Եսայեայ մարգարէն ծանուց մեզ, որ է՝ իմաստութիւն, միտք, խորհուրդ, արիութիւն, գըթութիւն, խոհեմութիւն եւ երկեուղն Աստուծոյ... կոչի հըմտութիւն, որ է համեմիչ գիտութեան, որ ծանուց սուրբ բերան արդար։

14. 133բ-5բ Վասն ութերրորդ երանութեան. Չորեքտասան կանոյն – Հարց. Ո՞րք են ութերրորդ երանութիւն, զոր Տէր մեր ուսուցանէ... Պատ. Են այլ եւս սանդուխտ, որ վերացընեն ըզմեզ ի կատարելութիւն... անիրաւ զրկողաց որպէս զոսկի հրով փորցին, նունպէս արդարն՝ հալածանօք։

15. 135բ-7ա Վասն եօթներրորդ գործոց ողորմութեան հոգեւոր եւ մարմնավոր. Կանուն հինգտասն – Հարց. Այժմն կամիմ, զի ծանուցանես ինձ զիաւթներրորդ գործս ողորմութեան հոգեւոր եւ մարմնավոր։ Պատ. Գորցք մարմնավոր ողորմութեան են իաւթներրորդ... որ է՝ Քաղցեալ էի, եւ կերակրեցէք զիս... վասն պիտոյից ամենեցունց, զի շնորհօքն Աստուծոյ լըցվի պակասութիւն նոցին։

16. 137ա-9բ Վասն հավասար մեղաց եւ չարեաց. Կանուն ԺԶ. – Հարց. Այժմն պարտ է, որ ծանուցանես ինձ, թէ ո՞րք են չարիք եւ մեղք, զի հրաժարիմք... Պատ. Մեղք այնոքիկ են, զորս յանձն առնիմք կամ հրաժարիմք կամաւ հակառակ աւրինացըն Աստուծոյ... քանզի մին է մահոյ չափ եւ միուսն՝ փոշէտեսակ մեղըք։

17. 139բ-41բ Վասն բնական մեղաց. Կանուն ԺԷ. – Հարց. Որպէ՞ս է բնական մեղք։ Պատ. Բնական մեղքն այն է, որով ծնանիմք... զԷ. պարգեւքն, յետոյ միջնորդութեամբ սուրբ կրօնից եւ բարի գործոց շահիցուք մեզ։

18. 141բ-3բ Վասն մահու չափ մեղաց եւ ներելեացըն. Կանուն ԺԸ. – Հարց. Պարզայբանեայ ինձ այժմն, թէ որպէ՞ս է գործական մեղք եւ թէ որպէ՞ս լինի մահոյ չափ կամ փոշէտեսակ։ Պատ. Գործական մեղքն այն է, զոր առնեմք յօժար կամօք... առնելով ըզչար գործըս, զոր արար խորհըրդով բանիւ եւ գործով եւ մըտացութեամբ, զի մեծ մեղք է։

19. 143բ-9բ, 230ա Վասն Է. մահու չափ մեղացն. Կանուն ԺԹ. – Հարց. Այժմն ցանգամ իմանալ, թէ ո՞րք են առամել մահոյ չափ մեղք... Պատ. Գլխավոր մեղքերն են, որ Է. մահու չափ են՝ որպէս աղբիուրք կամ արմա<ր>տ այլ ամենայն մեղաց... պահեն զպատվիրանս Տեառն եւ որ ոչ պահեն զտանջանս յաւիտենից։

20. 230աբ, 150ա Վասն մեղաց, որք են ընդ[դ]էմ Հոգոյն Սրբոյ. Կանոն Ի. – Հարց. Ո՞րք են կամ որչա՞փ մեղք գոյ, որ հակառակ են Հոգուն Սրբոյ։ Պատ. Են վեցերրորդ. նախ՝ յուսայհատութիւն կենաց... եւ ոչ հոգան բնավ ամէնեվին վասն բժըշկութեանն չար մեղացըն։

21. 150ա Վասն մեղաց, որ գոչեն առ Աստուած յերկինս. Կանոն ԻԱ. – Հարց. Ո՞րք են կամ որչա՞փ մեղքէր գոն, որք կոչեն առ Աստուած յերկինս։ Պատ. Են չորրորդ՝ կամավոր մարդայսպանութիւն, սոդոմէական աղտըն, զըրկումն աղքատաց... այս մեղք, որ ոչ կարի ծածկել կամ բնավ պատճառել։

22. 150ա-2բ Վասն չորրորդ սոսկալի իրաց. Կանուն ԻԲ. – Հարց. Կամիմ, զի բարիոք խրատով ուսուցանես ինձ խորշել ի մեղաց եւ գործել զարդարութիւն։ Պատ. Իմաստուն Սողոմոն ասէ, թէ յիշա՛յ զվերջ կենաց քոց եւ յաւիտեան մի՛ մեղիցես... վասն երկուղի ունանութեան աշխարհիս կորուսանեն ըզբարիս յավիտենականս եւ անգանին ի մըշտնջենավոր տանջայնըս։ Վերջըն է։ Փառք Աստուծոյ եւ Սուրբ Աստուածածնին. ամէն։

– 153բ [Ոտանաւոր յաղագս ցանկի] –

Գրոց ցանգն է պարզաբանեալ,

կարգիւ թըխտոցըն է շարայդրեալ,

իմաստնոցն է յատնի ցուցեալ,

իսկ անմըտացըն է յիմարեալ։

Արդ, խելայմուտ միշտ համարեայ,

կարգիւ թըխտոցըն դու գի՛տ ըզնայ,

զոր փայփայքիս, տեսնուս ի նայ,

ցընձայ հոգիթ եւ զըվարճանայ։

Իմաստութեան դարայն է սայ,

ճարտարայմիտ ի սայ նայեա՛յ,

ճայր եւ աւգուտ հոգոց լինենայ,

երբ որ ըստուք ընթեռնուս ըզսայ։

Ի հոգուն շընորհացըն զարդարեցաւ,

յառագելոցըն շարայդրեցաւ,

ուղայփառիցըն պարգեւեցաւ,

ի Հըռոմայ գահըն հաստատեցաւ,

աստուածային շընորհաւքըն ցուցաւ,

ի սուրբ հարանցըն կարգեցաւ,

մեզ ի փրկութիւն շընորհեցաւ,

վասն Հոգոց Սուրբ հըրամանաւ։

– 154ա-5ա Ցանգըն է կանոնից այս գրոց վասն որպիսութեան քրիստոնէից վարդայպետութեան եւ թէ որք իցեն գլխավոր բաժինք – Կանուն առաջին. Թուխտ Ա.... Վասն չորրորդ սոսկալի վերջի իրացն, ՅԱ.։

Ծնթ. Ցանկի համարակալումները ըստ գրչի էջահամարների են։

Տե՛ս Առաւել պարզաբանութիւն քրիստոնէական վարդապետութեան, Հռոմ, 1630. նաեւ՝ Առաւել պարզաբանութիւն քրիստոնէական վարդապետութեան, Փարիզ, 1634։

Աղամալ Ջուղայեցին միայն ձեռ-իս ընդօրինակող-գրիչն է, իսկ երկի թարգմանիչը Պետրոս Պօղոս Կոպոսն է, որի՝ լատիներէնից բնագրի թարգմանութիւնը լոյս է տեսել 1630 եւ 1634 թթ.։ Ուստի կարծում ենք, որ 1659 թ. սոյն ձեռ-ը կարող է օրինակուած լինել նաեւ տպագրերից, իսկ յիշատակարանում «ձեռամբ իմով գրեցի օրինակ ի լադինական» մասը կարող է վերաբերել տպագրերի երկսիւն գրադաշտի մի կողմում լատիներէն բնագրի առկայութեանը (առաւել մանրամասն տե՛ս Յ. Անասեան, Հայկական մատենագիտութիւն, հտ. Բ., Երեւան, 1976, էջ 1447-1451)։

Բ. 156ա-229բ [Երանելոյն Աթանասի արքեպիսկոպոսի Աղէքսանդրացոյ Հարցմունք վայելուչք եւ պատասխանիք Կիւրղի Երուսաղեմայ հայրապետի, ձեռ. 2108, 397բ-411ա] – (սկ.) /// [ԼԱ. Հարցումն. Քանի՞ բաժին յընչից մարդոյն պահանջի առնել ողորմութիւն։ Պատասխանի.] Աստուածային առաքեալն հրամայէ՝ Ձեր առավելութիւն եղիցի ի նոցայ պակասութիւն, վասն զի ոչ հայի Աստուած... ՃԼԹ. Հարց. Եթէ ոք հարկանէ զաղքատն կամ առցէ ինչ ի նմանէ, զի՞նչ լինիցի։ Պատ. Մեծայտունն այն թէպէտ եւ աղքատին ոչ ետ... քան զայն, որ կարաւտանար կաթի միոյ ջրոյ ի մէջ հրոյն, կարի /// (վջ)։

Ծնթ. Գրչից դրուած են գլխահամարներ՝ ԼԲ.-ՃԼԹ.։

Չի ընդօրինակել հետեւեալ մասերը՝ 163բ «ԽԵ. Հարց Բազումք ի վեր... յաղակս այպականեալ մարմնոց, եթէ յարութեանն, զիա՞րդ /// (շար.՝ չընդօրինակուած, տե՛ս տպ. էջ 52-56) 164բ [ԽԶ.] մտանեն յարքայութիւն Աստուծոյ, իսկ տղայք հաւատացելոց, որք ոչ են մկրտել...», 178բ «[ՁԴ.] ...ահայ, զի որպէս ասացի, այն որ անարժանութեամբ մատուցանէ /// (շար.՝ չընդօրինակուած, տե՛ս տպ. 84-95) 179ա [Ղ.] առանց քահանայի վարդապետելոյ եւ եկեղեցոյ մեղավորին դառնալ ի մեղաց չէր քայհանայ կարգաւորեալ...», 204բ «[ՃԺԷ.] ... եւ եթէ այլ ինչ առաքինութիւն ստացեալ իցէ, վայելեսցէ այնու զկեանսն յաւիտենից, իսկ որ կրաւնաւոր լինի եւ զամենայն առաքինութիւն /// (շար.՝ չընդօրինակուած, տե՛ս տպ. 142-144) 206ա [ոչ կ]արասցէ կատարել զսպասաւորութիւն զայն, եւ բարկացեալ թագաւորն՝ աքսորեալ կործանեսցէ զնայ...», 224ա «ՃԻԸ. Հարցմունք. Եթէ մատնէ ոք զընկեր իւր ի չար... Պատ. Պէսպէս իցեն մատնելութիւնք՝ ոմանք գողանան ինչս եւ ոմանք խաւսին չար /// (շար.՝ չընդօրինակուած, տե՛ս տպ. 177-185) 225ա [ՃԼԲ.] Տեսանիցէ այսպէս արանց եւ աղքատաց, որպէս սովորութիւն է գալ առ դրունս եւ խնդրել անտես ոչ արասցէ տալ կերակուր նոցայ...»։

163աբ գրուած է գրչափոխութեամբ։

Տե՛ս Աթանաս Աղեքսանդրացի, Գիրք պատասխանական, Կ. Պոլիս, 1749, էջ 34-195։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ

1. 205բ (ԺԷ. դ., բոլորգիր) [Քաղուածք ի Սուրբ Գրոց] – Արասցէ մարդ ըստ պատկերի... իմաստութիւնս, ընկալաւ զնայ։

2. 205ա (ԺԹ. դ., շղագիր) [Ոտանաւոր] – Որ շատ մայդիկ քեզ վայ կույ տան / եւ քոյ ծնողացն երանի տան։

3. 205բ (ԺԹ. դ., շինծու բոլորգիր) [Հարցմունք եւ պատասխանիք] – Հարցումն. Ընդէ՞ր ասաց Քրիստոս՝ Հայր ընդէ՞ր անըզգամ, անըզգամ ասաց, զի՞նչ իշխանութիւն ունի սատանայ։ Ասաց. Անըզգամ, դու նզօվաց սիրելի ես... սրբուն Հոհանու Մըկըրիչ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

155ա Աւրհնութիւն, գոհութիւն, բարեբանութիւն գթածին, ողորմածին, մարդայսիրին Աստուծոյ՝ Հաւր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ, առատ Փրկչէն, զի յոյժ զօրաւոր էն աղօթք արդարոց, եւ Աստուած, որ առատն է ի տուրս բարեաց, տացէ ձեզ եւ մեզ անարժանիցս երկնից արքայութիւնն եւ արժանի արասցէ լսել զերանաւէտ բարբառն, եթէ՝ Եկա՛յք աւրհնեալք Հաւր իմոյ, ժառանկ[եցէ՛ք]։

|155բ| Ի հայոց տումարիս Ռ. թուական

Ճ. եւ Ը. (1659) յաւել հարայբա[ր]դ[ե]ալ կան

ես՝ գրիչս, էի Շօշ քաղաքական,

Ջուղայո գեղջէն քրիստոսայդաւան։

Տառս է գրեալ տնօրինական,

ոչ թէ իմում մտաց, այլ օրինական,

ի քաղաքիս Սուրաթ Բանդար ծովական,

ի ղարիպութիւն տեղիս, որ է Հնդուստան,

ի մէջ եկեղեցոյս, որ է աւգնական,

ի ամէն ղարիպի նավ տանի հանգըստեան։

Փա՛ռ քեզ, Հար եւ Որդի, Հոգիտ շնորհական,

որ տաս հա[յ]ցուած սրտի, որ առ քեզ կարդան։

Պարտեմք վերառաքել փառս անլռական,

անցեալն, յաժմոյս յաւէտ յաւիտենական։

Աղամալ անուամբս է վաճառական,

հարն իմ Մալխաս, մայրն իմ Թիրվանդան,

ըսկիզբն եդի բանիս եհաս կատարման,

ձեռամբ իմով գրեցի օրինակ ի լադինական։

Լալով ձեզ աղաչեմք, ընդերձո՛ղք սրբազան,

որք լի սրտիւ ասէք վասն իմ Հայր մեղայն,

Աստուած զձեզ աւրհնէ անփորձ, անսասան։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Գ., էջ 868-869, Հմր 1328։

168բ Ողորմեա՛յ, Քրիստո՛ս Աստուած, ի քեզ ապաւինեալ անպիտան ծառայի քո վարպետ գրչի եւ ծնօղաց իւրոց, եւ եղբարց, եւ ամենայն արեան մերձաւորաց, եւ որ ստացա[ք] զսա յիշատակ գրել, եւ Աստուած, որ առատն է ի տուրս բարեաց, տացէ ձեզ եւ մեզ անարժանիցս երկնից արքայութիւնն։

174բ Տէ՛ր Յիսուս Քրիստոս, ողորմեա՛յ ծառայից քոց ստացողի գրոց (այսչափ)։

180բ Փառք փառավորելոյն |181ա| Աստուծոյ յամենայն արարածոց. ամէն։ Աղաչեմ զընթերցողսդ աստուածային մատենիս յիշել ի սուրբ աղաւթս ձեր զստացող գրոցս (այսչափ)։

193ա Այլ եւ դուք, որ ընթեռնուք եւ որք լսէք, աղաչեմ, յիշեսջի՛ք ի սուրբ յաղաւթս (բուն գրչութիւնից ժամանակ անց՝ գրչափոխութեամբ եւ տարբեր երանգի թանաքով) ձեր գրչիս ծնօղն՝ Մալիխասն, մարն՝ Թիրվանդէն։

206ա Աղաչեմ զամենեսեան զձեզ, ո՛վ աստուածայսէր հարք իմ եւ եղբարք, յիշեսջի՛ք միով Աստուած ողորմայ եւ զանպիտան ծառայակիցս ձեր, (բուն գրչութիւնից ժամանակ անց՝ գրչափոխութեամբ եւ այլ երանգի թանաքով) գրչիս ծնաւղն՝ Մալիխասն, Թիրվանդէն (նման՝ 210ա)։

224ա (բուն գրչութիւնից ժամանակ անց՝ գրչափոխութեամբ եւ այլ երանգի թանաքով) Տէ՛ր Աստուած Յիսուս Քրիստոս յաւիտենից կոչմանն արժանի առնես ամենայն հաւատացեալքս ի քեզ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 205ա (1768 թ., շինծու բոլորգիր, ծննդաբանական գրառումներ) Թվին ԱՃԽԶ. (1761), Ղամար ամսին տասն եւ Ե. (15) /// Աստուած Ծատուրն տվէց։ Թվին ԱՃԾ. (1765), Նադար ամսին տասն Աստուած Աւետն տվէց։ Թվին մին ՃԾԳ. (1768), Ղամար ամսին տասն եւ Ը. (18) Աստուած Ըստէփան տէվէց։

2. 164բ (1810 թ., նոտրգիր) Ո՛վ հայրք եւ եղբարք, մեք ունինք մին պատուելի հովիւն մեր առաջնորդ՝ Յարութիւն անուամբ արքեպիսկոպոս, որ էր մեր ամենայն հաւատացելոցս գլուխն եւ իշխանն։ Բարերարն Աստուած չկամեցաւ մեզ նման մեղավորացս այնպիսի շնորհաշեն թագաւոր (՞), եւ փոխեցաւ ի յերկինս։ Թիվն 1810, Արամ 10ին։ Բարերարն Աստուած եւ /// նորայ գործեալ մեղացն թողութիւն շնորհէ մանաւանդ///, մեղավոր [Թաթէոս] Յարութիւնեանս։

204բ (Շինծու բոլորգիր) Ո՛վ հայրք եւ եղբարք եւ յուսումնասէրքդ, ով ոք որ հանդիպի այս գրիս, յիշի ստորակնքօղ, մեղաւոր եւ անարժան ծառայիս Աստուծոյ Թաթէոս Յարութիւնիս, եւ մօրս՝ Մարիամին, եւ եղբօր՝ Ըստեփաննոսին, եւ քուերս՝ Խաթայուն, եւ մեր հին եւ նոր ննջեցելոց հոգուն, եւ մանաւանդ մեղապարտիս մեղացն քաւութիւն եւ թողութիւն խնդրի, եւ Գ. Հայր մեր ասի, եւ Է. Տէր ողորմեայ ասի, եւ մեղաւոր բերանէս կխնդրեմ, որ եւ յիշողքն յիշեալ լինի առաջի Քրիստոսի. ամէն։

224բ Ո՛վ հայրք եւ եղբարք, (թիւն 1259 (1810), Արամ 11)ումն մեր հայր եւ սրբազան առաջնորդ Յարութիւն արքեպիսկոպոսն փոխեցաւ աստի ի յերկինս։ Սիրելի՛ք, եթէ հա[ն]դիպիք, վասն մեր հուուապետի կողմնէ, որ փոխեցաւ առ արարիչ Աստուածն մեր, Գ. Հայր մեր ասի եւ հայրիւր Տէր ողորմեա՛, եւ մանաւանդ իմ՝ մեղաւոր եւ անարժան, եւ ամենայն մեղաց տէր, որ չեմ արժանի հայիլ եւ տեսանել զբարձրութիւնս յերկնից՝ ի բազմութենէ անօրէնութեանն իմոյ, ամենակալ Տէր թող զմեղս եւ զամենայն յանցանս, եւ իմ գործեալ մեղքն թողցէ եւ ոչինչ համարեսցէ զկամայն եւ զակամայն, եւ խ[ն]դրիցէ՛ք դուք, որ թողցէ զմեղս իմ եւ անյիշելի արա[ս]ցէ. ամէն։ Եւ դուք եւս վասն իմ կողմանէ խնդրեմ Ա. Հայր մեղայ եւ Բ. Հայր մեր, եւ Լօ. (30) Տէր ողորմեայ ասի, եւ ես՝ մեղաւորս, խնդրեմ, որ ինքն եւս արժանի լիցի ի առաջի Քրիստոսի. ամէն։ Ծառայ եւ անարժան Թաթէոս Յարութիւնեան։

3. 164ա (1816 թ., նոտրգիր) Թիվն 1816, Թիրայ 18ումն գրեցի գի[ր]ս։ Օվ օր կարդա, մին բերան յիշի Քրիստոսի ծառայ Ըստեփաննոս Արութիւնեան, տէր Յօհանիդ։ (Շրջանակների մէջ առնուած՝ կնքադրոշմի ոճով) Քրիստոսի ծառայ Ստեփաննոս / թիվն 1816։ Քրիստոսի ծառայ / Ստեփաննո[ս] (որի ձախ կողմում՝ վերջնազարդ՝ հրեշտակ)։

58ա (1817 թ., շղագիր, ստ. լս.) Ծառայ Ըստ///, 1817, Համ[իրա]յ 22ին։

178բ Ես՝ անարժան ծառայ Ըստեփաննոս Յարութիւնեան, էս գրեցի։ Օվ օր կարդայ, 1 բերան յիշի առաջի անմայ Գառի Աստուծոյ. ամէն։ Աստուծոյ թվին 1817, Հա[մի]րայի 22ին։

205ա Ազնիւ <ազնիւ> սիրելի եղբայր պարոն Թադէոս Յարութիւնեան։ Թվին 1817, Համիրայ 3ին։

205բ Ծառայ Ըստեփաննոս Յարութիւնեան. թվին 1817, Համիրայ 15ին։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 6ա, 6բ, 8բ սեւ թանաքով ութանկիւն՝ անընթեռնելի։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ կապոյտով՝ «Գէորգեան հոգեւոր ճեմարան Հմր 33», 1ա՝ «ա./III – 251», «1212/3573», «ՌՃԸ. – 1659 Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 57ա՝ «22» (երկիցս), 152բ՝ «գեր», 153ա՝ «գերապատիւ», «Քրիստոս», 168բ՝ «ԺԵ ԺԵ 15», 169ա՝ «16.», 178բ՝ «11817», «1817», թուեր՝ «1-18», 205ա՝ թուեր՝ «1-10», 205բ՝ «զօրութիւն սրբոյն Հօ», «ծառայ Ստե», թուեր՝ «1-8», թուաբանական հաշուարկ՝ «4/4, 2 7 /9...»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 163բ՝ խզբզոց, գուցէ՝ մա՞րդ, 164ա՝ վերեւի անկիւնում իրար միացող 2 ժապաւէն, մէջտեղում՝ հոգեւորական, վերեւի անկիւններում՝ 1ական հրեշտակ։

 

 

3574

ՎԱՐԴԱՐԱՆ

ԼԷՕՊՕԼԻՍ (ԼՎՈՎ) ՌՃԾԷ. – 1708

ԹԵՐԹ՝ 230 (գրչի էջակալում՝ 1-466, որ է՝ 1ա-224ա). չգրուած՝ 1բ, 3բ, 230բ։ ՊՐԱԿ՝ 1-30×8 (1՝ 7, 7՝ 6, 15՝ 6, 30՝ 3)։ ՆԻՒԹ՝ թուղթ՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ առիւծ, բուսական ոճաւորմամբ զինանշան, մէջը՝ լատ. «A H», կնոջ եւ տղամարդու կերպարներ, որոնց ներքեւում՝ լատ. «TIMOLFEHER» (՞), թեւատարած երկգլուխ թագակիր արծիւ, ներքեւում՝ հաւասարաթեւ խաչ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19×15,3։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (15,7×12. ստ. լս.՝ յիշագրեր)։ ԳԻՐ՝ նոտրգիր եւ բոլորգիր, մէջընդմէջ (բոլորգրով երբեմն նաեւ՝ խորագրերը, նմուշ՝ 33ա, 72ա)։ ՏՈՂ՝ 22 (թ. 1-53), 23 (թ. 54-227)։ ԿԱԶՄ՝ բաց շագանակագոյն կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ չգրուած թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր ցայտկէն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին՝ մաշուած, ճաքճքած, վրան սուր գործիքի հետքեր, ցեցի անցքեր, արտք. եզրերից, Բ. փեղկի ստ. անկիւնը՝ մասամբ թափուած, Բ. փեղկի վեր. անկիւնը՝ ցեցակեր, մէջքի վեր. եզրը մաշուած, թափուած. հիմքը մասամբ թուլացած. լուսանցակողերը մասամբ գունաթափ, սեւացած. աստառներին, թ. 1-4, 223-30՝ ցեցի անցքեր. աստառներին, թերթերին դեղին հետքեր, մատնահետքեր, Ա. եւ Բ. փեղկերը հիմքից, թ. 102-3, 109-10՝ մասամբ իրարից հեռացած. թ. 95-100՝ վեր. կարը թուլացած. թ. 228՝ ստ. հիմքից անջատ. թերթերի բարակութեան հետեւանքով թանաքը արտատպուած հակառակ երեսներին, թերթերը՝ մասամբ խունացած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

2ա-227բ [Տիտղոսաթերթ] Համառօտարան՝ պարունակօղ երից գրեանց, որոց է առաջինն՝ զԵրգոց գիշերայնոց առ պաշտօն կանոնականի ժամուն պատկանեցելոց, երկրորդն՝ զԵրգոց զանազանաց եւ զլիթանիայց, երրորդն՝ զՇարականաց բազմաց հնագունեղից՝ յօրինեցեալք եւ շարայարեցեալք ի մի յամի Տեառն ՌՉԸ. (1708) եւ ի համաթվութեանն հայոց ՌՃԾԷ. (1708), ի փառս մեծագոյնս Աստուծոյ եւ ի պատիւ ամէներ[անուհւոյ] կու[սին] Մար[իամայ], ի Լէօպօլիս

Ա. 2ա-44ա Առաջին գիրգ. Յաղագս երգոց տէրունականաց տօնից ամէներանուհւոյ կուսին եւ այլոց սրբոց, որք ասին ի գիշերայնում ժամու կանոնականի՝ փոխանակ երգոցն՝ Առաւօտ լուսոյ եւ Աշխարհ ամենայն, ըստ եղանակի երգոյն՝ Աստուածածին ամէնօրհնեալ, զպաղատանս եւ այլք

– 2ա-3ա (3ա՝ վեր. լս.) Նախաբանութիւն – Ամենաբարի ընթերցօղ, սակաւուք յուշ արարից քեզ զյառաջա­դրութենէ իմմէ յօրինելոյ զերգս զայսոսիկ... եւ դու բարեմիտ վայելօ՛ղ, մի՛ մոռասցիս յաղօթս զանպիտան յօրինօղս։ Ո՛ղջ լիցիս ի Տէր։

1. 4ա-20բ Երգք տօնից տէրունականաց (խորագիրը տե՛ս նաեւ՝ 3ա)

ա. 4աբ Ճրագալուցի Ծննդեան Տեառն. Դեկտեմբերի ԻԴ. – Հայրըն գըթած, անզուգական, / լընու զպայման վերագնութեան... ըսփոփանաց լըրումն լեր։

բ. 5ա-6ա Ծննդեան Տեառն Յիսուսի Քրիստոսի, Դեկտեմբ[երի] ԻԵ. – Անմայր ծընունդ Հօր անսկըզբան, / նըկարագիր եւ կերպարան... եւ յաւիտեան վայելեսցեմ։ Ամէն, ամէն ալէլուեայ, / այժմ եւ յաւէտ ալէլուեայ։

գ. 6աբ Թլփատութեան Տեառն. Յունվարի Ա. – Ի ըսկըզբան տնօրէնութեանդ, / յութներորդում աւուր ծնընդեանդ... զտնօրէնութիւնդ վերայարգեմ։

դ. 7աբ Յայտնութեան Տեառն. Յունվարի Զ. – Ցնծասցուք արդ ամենեքեան, / ա՛րք եւ իգո՛ւնք միանգամայն... բանից, գործոց, նաեւ մըտաց։

ե. 7բ-8բ Արմաւենեաց. Այս է Ծաղկազարդին – Ուրա՛խ լեր, դուստըր Սիօնի, / պատրաստեա՛ զզարդ առագաստի... չարչարանացդ երկըրպագեմք։

զ. 8բ-9բ Մեծի հինգշաբաթու. Ընթրեաց Տեառն – Այսօր զըրաւ օրինակաց / Հնոյ Կըտակին եւ Օրինաց... գըթա՛, Քրիստո՛ս, եւ ողորմեա՛։

է. 9բ-11ա Մեծի ուրբաթուն – Գուշակութիւնք տեսանողաց / նախանցելոցըն օրինաց... մահուամբ քով զիս կենագործեա՛։

ը. 11ա-2ա Մեծի շաբաթուն – Կենդանատուն ամենեցուն / մեռանի վասն ամենեցուն... լուսոյդ փառաց արժա՛նս արա։

թ. 12աբ Պասեքի Յարութեան Տեառն – Յարեաւ Քրիստոս ի մեռելոց, / նախկին պըտուղ նընջեցելոց... եւ միաբան վերերգեսցուք։ Ալէլուեա, ալէ։

ժ. 12բ-3բ Հասարակաց կիրակէից զկնի Պէնտէկոստէին մինչեւ ցպահն Քառասնորդաց («Ա-Ք») – Անըսկիզբն Աստուած, ամենից ըսկիզբն, ամենից վախճան / բանիւ զարարածս բովանդակեցեր բանդ ի ըսկըզբան... քեզ փառըս տացեմ, քեւ ըզմայլեսցեմ, քում յարքայութեան։

ժա. 13բ-4բ Կիրակէից Քառասնորդացն պահոց («Ա-Ք») – Առաւօտ լուսոյ, արեգակն արդար առ իս զլոյս ծագեա՛... քաւիչ յանցանաց, քաւեա՛ զօրհնաբանս, քեզ երգել զփառս։

ժբ. 14բ-5բ Համբարձման Տեառն – Յետ փառաւորի յարութեան / եւ ի լըրման տնօրէնութեան... խնամեա՛, տածեա՛ զքոյս օրհնաբանս։

ժգ. 15բ-6ա Գալստեան Ոգւոյն Սրբոյ – Ամենասուրբ Աստուած Ոգի / տնօրէնութեան քում էակցի... եւ անդ ըզքեզ վայելեսցուք։ Ե՛կ, Սո՛ւրբ Ոգի։

ժդ. 16ա-7ա Ամենասրբոյ Երրորդութեանն – Սրբազնասուրբ Երրորդութիւն, / եռակ եւ միաստուածութիւն... տեսութեան քում արժանս արա՛։ Օգնեա՛ մեզ, Տէ՛ր։

ժե. 17ա-8ա Էվխարիստէի մարմնոյ եւ արեան Տեառն – Արդ, օրհնեսցուք ամենեքեան / եւ գովեսցուք միաբերան... մըտաւ, սըրտիւ գերայարգել։ Ըզհաճութիւնդ։

ժզ. 18աբ Պայծառակերպութեան Տեառն. Օգոստոսի Զ. – Յայտնէ Յիսուս աշակերտաց / զպայծառութիւն իւրոց փառաց... գէտըն խորոց աստուածայնոց։ Եւ ըզմեզ, Տէ՛ր։

ժէ. 19աբ Սրբոյ խաչին. Սեպ[տեմբերի] ԺԴ. – Ի սկըզբանէ նախատպեցեր / զխորհուրդ խաչին ապացուցեր... խաչեցելոյն հաղորդք փառաց։ Սովաւ։

ժը. 19բ-20բ Եկեղեցւոյ – Զուարճացի՛ր, հարսը՛ն Քրիստոսի, / կաթուղիկէ՛ եկեղեցի... հայեաց յաղօթըս խոնարհաց։ Պահեա՛ զսա։

2. 20բ-6բ Երգք ի տօնս ամէներանուհւոյ Կուսին

ա. 20բ-1բ Յըղացմանն. Դեկտ[եմբերի] Ը. – Ի յաւիտեան Աստուած ընտրեաց / ըզկոյսդ եւ նախասահմանեաց... քեզ եւ կուսին նոր յղացելոյ։ Մաղթեա՛։

բ. 21բ-2ա Ծննդեանն. Սեպ[տեմբերի] Ը. – Ծաղկեցաւ արդ արմատն Եսսեայ / ծնընդեամբ կուսին Մարիամայ... նըմա եւ քեզ հաճոյասցիմ։ Սրբազնուհի՛։

գ. 22ա-3ա Ընծայեցման. Նոյեմբ[երի] ԻԱ. – Ընտիր նուէր Երրորդութեան / ընծայեցար կոյս եռեմեան... ծառայեսցեմ քեզ եւ մօր քոյ։ Ընծայեսցես։

դ. 23ա-4ա Աւետման. Մարտի ԻԵ. – Աղերս քո, ո՛վ Կոյս սրբազգեաց / ընդ հրեշտակաց եւ սրբոց հարց... մինչ ի վաղճան յաւիտենից։ Հայցեա՛ վասն իմ։

ե. 24ա-5ա Այցելութեան. Յուլի[սի] Բ. – Անհամեմատ խոնարհութիւն / սէր քո եւ եռանդոտութիւն... ընդ մայրականիդ օրհնութեան։ Այցել սրտիս։

զ. 25աբ Մաքրեցութեան. Այս է Տեառնընդառաջին. Փետր[ուարի] Բ. – Միայն մաքուրդ ի մէջ կանանց / փութաս մաքրիլ կերպիւ կանանց... որ մարդասէր եւ գըթածն է։ Մաքրագունեղ։

ը. 25բ-6բ Վերափոխման. Օգոստ[ոսի] ԺԵ. – Վերնականացըն տենչ փառաց / ստիպէր բանալ զդուռըն կենաց... ի կեանս եւ ի մահուան կիտի։ Հրաշափառ։

3. 26բ-44ա Երգք ի տօնս հասարակաց սրբոց

ա. 26բ-7բ Հրեշտակաց. Նոյեմբ[երի] Ը. – Դասք իննեկի ոգեղինաց / գունդք անմարմնոց լուսեղինաց... եւ ի մահուան խնամակալեա՛։

բ. 27բ-8բ Մարգարէից – Նախընտրեցեալք ի սկըզբանէ / բոլորեցունց ի մարդկանէ... ի հնութենէ զմեզ նորոգեա՛։

գ. 28բ-9բ Առաքելոց – Նախ քան զըսկիզբն արարածոց / երկնաւորաց եւ երկրայնոց... այլ հայրաբար մեզ ներեսջիք։ Արդ, վասըն։

դ. 29բ-30ա Պետրոսի եւ Պօղոսի սր[բոց] առաքելոցն. Յունիսի ԻԹ. – Կաթուղիկէ եկեղեցի / ցնծայ այսօր ի հանդիսի... հայցմամբ սոցա ի մեզ գթա։

ե. 30բ-1ա Մարտիրոսաց – Ո՛վ երանեալք գունդք վըկայից / ահարկուք պարք դիմամարտից... գտցուք յաղթօղք ամենայնի։ Մեզ յօգնութիւն։

զ. 31ա-2ա Քահանայապետաց վկայից – Փառք եւ պատիւ եւ զօրութիւն, / Փրկչիդ մերում եւ գոհութիւն... եւ առ Տէր բարեխօսեցէ՛ք։

է. 32ա-3ա Միոյ քահանայապետի վկայի – Տօնէ այսօր եկեղեցի, / զօր կատարմանըն երջանկի... զանուն իւր վերակոչողաց։ Հետեւեսցուք։

ը. 33աբ Միոյ քահանայապետի խոստովանողի – յՈգւոյն Սրբոյ նախաընտրեցար, / ի մարդկանէ վերառեցար... կոչեաց ի կեանն անախցալի։ Հայցմամբ։

թ. 33բ-4բ Բազմաց քահանայապետաց, խոստովանողաց եւ ի տօնս սրբոց ժողովոց – Ցընծութեան ձայն այսօր հընչեաց / յեկեղեցիս ուղղափառաց... պերճապայծառ պսակեցան։ Փեսայդ։

ժ. 34բ-5բ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին ելանելոյն ի վիրապէն. Յուլի[սի] ԺԴ.։ Մտանելոյն ի վիրապն. Նոյեմբ[երի] ԺԸ. – Ուրախութեամբ այսօր տօնէ / ազգն Արամեան եւ հռչակէ... ըզխնդրուածըս կատարեա՛։

ժա. 35բ-6ա Գիւտի նշխարաց սր[բոյն] Գրիգորի. Սեպտ[եմբերի] Լ. – Վա՛շ երջանկութեան Արամեանց / գեր այլոց Ասիոյ ազանց... ի յանցանաց ըզմեզ մաքրեա՛։

ժբ. 36բ-7ա Սրբոց վարդապետաց – Նախասահման կամն Աստուծոյ / տրամադըրեաց եկեղեցւոյ... եւ յաւիտեան թագաւորես։ Մաղթեա՛։

ժգ. 37ա-8ա Սրբոց թագաւորաց – Հրաշակերտօղըդ բոլորից / Աստուած եւ Տէր իսկ համայնից... արժանս առնել զմեզ պսակաց։ Սորին հայց։

ժդ. 38ա-9ա Անապատականաց եւ այլոց կրօնաւորաց – Ընտրեցելոց խումբք երջանկաց / հարանց անապատականաց... զհարիւրաւորն առիք փառաց։ Զձեզ աղաչեմք։

ժե. 39աբ Կուսից վկաուհեաց եւ խոստովանուհեաց – Եկեղեցի կաթուղիկէ / ըզհանդէս ձեր այսօր տօնէ... եւ թագազգեացք կարմրայտունք։ Մաղթեմք։

ժզ. 39բ-40բ Այրեաց եւ այլոց սրբուհեաց – Ընտիր որոջըդ Քրիստոսի, / պարծանք սերին իգականի... արժանս առնել իւրոյ տեսոյն։

ժէ. 40բ-1բ Համօրինաց սրբոց. Նոյեմբ[երի] Ա. – Այսօր մայր սուրբ եկեղեցի, / տակաւին զինուորօղ յերկրի... մաքրեա՛ ըզմեզ յախտից մերոց։

ժը. 41բ-2բ Համօրինաց ննջեցելոց. Նոյեմբ[երի] Բ. – Աստուած գթած եւ հեշտալուր / զաղերսականս մաղթանըս լուր... եւ զլոյս երանատեսութեան։ Տէր ողորմեա։

ժթ. 42բ-3ա Երգ պաշտամանց ննջեցելոց. Ընդ ամն բոլոր եւ յաւուրս ուրբաթուց («Ա-Ք») – Ամենախնամ Տէ՛ր, արարի՛չ հանուրց, ապաւէ՛ն եւ յոյս / բարեգութ ստեղծօ՛ղ բանտելոց հոգեաց, բերկրանաց տուր... քեզ փառըս տացեն, քաղցու նուագաւ քեւ զմայլեսցին։ Տէր ողորմեա՛, Տէր ող., Տէր ողո՛ր.։

ի. 43բ-44ա Երգ ապաշխարութեան ի պահս Քառասնորդաց եւ յայլս. Ընդ ամն բոլոր («Ա-Ք») – Աշխարհ ամենայն առ իս նայեցեալք ախտակիցք լերուք / բանամ զշրթունս, բառբառիմ լեզուաւս, բողոգեմ զանձնէ... քեզ միշտ մերձ ծանի՛ր քուն մահու եկեալ քննօղ դատաւո՛ր։ Տէ՛ր։ Աւարտ երգոց գիշերայնոց։

Բ. 44բ-129ա Գիրգ երկրորդ, յորում պարունակին երգք եւ լիթանիայք հանդերձ աղօթիւք զանազանօք

– 44բ-5ա Առաջաբանութիւն – Օգուտ լինիլ կամելով իւրաքանչիւրում անձին ի կրթեցմունս ոգեւորս, տրամադրեցի զգիրգս զայս... եւ ի յանգաւորութիւն ջերմ­եռանդից անձանց, որք զի զգոհունակութիւն մի մոռանայցեն, խոնարհաբար աղաչեմ։

1. 45ա-52ա Հատուած Ա. Յաղագս ամենասրբոյ Երրորդութեանն

ա. 45ա-7բ Յատկական կրթեցումն, մանաւանդ յաւուրս կիրակէից

– 45ա Նախազգուշացուցումն – Պարտականք են քրիստոնեայք ամենեքեան, զի զներքին իմն սէր եւ զմեծարանս... վերապատուեսցես զխորհրդածութիւն ամենասրբոյ Երրորդութեան։

Ունի՝ 45բ «Նուագ առ ամենասուրբ Երրորդութիւնն – Ո՛վ գերազանց, անհաս մարդկայնոյ զգայութեան / ամենեւին միայն գիտօղ քոյոյ բնութեան... ընդհանրութիւն երկրածընաց, որոց ես վարձ եւ զմայլութիւն։ Ամէն», 45բ-6ա «Փոխ – Օրհնեսցուք զՀայր եւ զՈրդի...», 46ա «Աղօթ»։ 46ա-7ա «Երգ գոհացական առ ամենասուրբ Երրորդութիւնն վասն բարերարութեանց ի սրբոյն Ամբրոսիոսէ եւ յՕգոստինոսէ յօրինեցեալ – Զքեզ, Աստուա՛ծ, գովեմք, զքեզ Տէր խոստովանիմք / զքեզ յաւիտենական Հայր, ամենայն երկիր վերայարգէ... ի քեզ Տէր յուսացայ, մի՛ ամաչեցից ի յաւիտեան», 47ա «Հակերգան», 47ա «Փոխ – Օրհնեսցուք զՀայր եւ զՈրդի...», 47ա «Աղօթ», 47աբ «Միւս աղօթ», 47բ «Փոխ – Տէ՛ր, լուր աղօթից...»։

բ. 47բ-8բ Յատկական կրթեցումն՝ ի նոյնս կիրակէից աւուրս առ երեսին անձինս ամենասրբոյ Երրորդութեանն իւրաքանչիւրս

– 47բ Նախազգուշացուցումն – Թէպէտ ամենա­սրբոյ եւ անբաժանելւոյ Երրորդութեանն... զկրթումնս հետագայ ստորայարեցինք։

Ունի՝ 48ա «Կերպ աղօթելոյ եւ գոհանալոյ զԱստուծոյ Հօրէ – Ո՛վ արարիչ բնաւից իրաց անճառական / թարց ըսկզբան եւ անվախճան լոյս յաւիտեան... որոց երիցդ երկրպագեմք միշտ յաւիտեան», 48բ «Խրատ»։ 48բ-9ա «Կերպ աղօթելոյ եւ գոհանալոյ զՏեառնէ Յիսուսէ Քրիստոսէ, Երգ – Ո՛վ Յիսուս մեր վերագնութիւն / սէր եւ բոլոր իսկ ցանկութիւն... ընդ ամենայն միշտ յաւիտեան», 49աբ «Խրատ»։ 49բ-50բ Կերպ աղօթելոյ եւ գոհանալոյ զՈգւոյն Սրբոյ, Երգ – Ե՛կ Սուրբ Ոգի Հօր Բանին / եւ առաքեա զերկնային... տուր զխնդութիւն յաւիտեան։ Ամէն», 50բ-1ա «Խրատ»։ 51աբ «Նուագ առ ի վերակոչել զշնորհ Ոգւոյն Սրբոյ – Ե՛կ Սուրբ Ոգի՝ ստեղծօղ բնաւից / այցել մտաց քոց ծառայից... ի յաւիտեան միշտ յարագոյ։ Ամէն», 51բ, Փոխ – Առաքեա զՈգի քո...», 51բ-2ա «Աղօթ»։

2. 52բ-8ա Հատուած Բ. Յաղագս չարչարանաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

– 52բ Նախազգուշացու<ցու>մն – Օրըստօրական ընթերցումն բարւոյ քրիստոնէի (ասէ սուրբն Պերնարտոս)... զհետագայս համառօտ վարժեցումնս ստորայարեմ։

Ունի՝ 52բ-3բ «Նախկին վարժեցումն. Ո՞վ չարչարի, վասն ո՞յր, ընդէ՞ր, զի՞նչ», 53բ-5ա «Երկրորդ վարժեցումն. Սեռք պատժոց եւ տանջանաց, որք պատահեցան ի ժամանակի չարչարանաց Տեառն», 55ա-6ա «Երրորդ վարժեցումն. Խոկումն առաքինութեանց, որք ի չարչարանս Տեառն զարմանալապէս արտափայլեցին», 56ա «Աղօթ առ Տէր Յիսուս վասն առ ընդունելոյ զպտուղ չարչարանաց նորա», 56աբ «Խոկմունք բարեպաշտք սրբոյն Գրիգորի փափին յաղագս չարչարանացն Քրիստոսի – Ո ՛վ Տէր Յիսուս Քրիստոս, երկիրպագեմ քեզ կախեցելոյդ ի խաչէն...», 57ա-8ա «Խոկմունք սրբ[ոյն] Օգոստինոսի – Հայեաց բարեգութ Հայր...»)։

3. 58ա-79ա Հատուած Գ. Ներկրթեցմունք պատկանեցեալք առ յատկական պատուադրութիւն ամէներանուհւոյ կուսին Մա[րիամայ] Աստուածածնին

– 58ա-60բ Յուշարարութիւն – Որովհետեւ ամէն­երանուհի կոյսն՝ մայրն Աստուծոյ բոլորի եկեղեցւոյ խնամածու իցէ... կամ գոնէ նշմարել կերպիւ իմն կարասցես։

Ունի՝

ա. 60բ-2բ «Համառօտ թվաբանութիւն ամենամեծաց առաքինութեանց երանուհւոյ կուսին Մարիամայ՝ ի սրբոյն Ամբրոսիոսէ վերաքաղեցեալ – Մեծն այն վարդապետ յԵրկրորդում գրգին... Լիցի ձեզ իբր ի պատկերի ծրագրեցեալ...» 62բ-3ա «Սրբոյն Օգոստինոսի վարդապետին առ ամէներանուհի կոյսն Մարիամ աղօթ – Ո ՛վ երանուհի Մարիամ...» 63աբ «Երանելոյն Եփրեմի Ասորոյ առն ամենասրբոյ եւ գիտնականի, առ երանուհի Կոյսն աղօթ – Ո՛վ անարատ, անբիծ, անապական...», 64ա «Երանելոյն Պէռնարտոսի մեղրածորանի վարդապետին՝ առ երանուհի Կոյսն աղօթ – Քեւ մատիցուք առ Որդիդ...»։

բ. 64բ-71ա «Երգք եւ նուագք զանազանք առ ամէն­երանուհի կոյսն Մարիամ»։ 64բ-5ա «Նուագ – Ողջո՛յն քեզ, ո՛վ աստըղ ծովու / մա՛յր Աստուծոյ, դշխոյ հուժկու... երիցն մի պատուդրութիւն։ Ամէն», «65ա Փոխ – Աղօթեա՛ վասն մեր...», 65ա «Աղօթ», 65աբ «Միւս աղօթ»։ 65բ-6բ «Նուագ յաղագս եօթնեցունց ցաւոց երանուհւոյ Կուսին. Ա. – Ո ՛ղջ [լ]եր, քաղցրի՛կ մայր Քրիստոսի / որ ցաւեիր թաղծմամբ սրտի... ինձ շնորհեսցի տեղի փառաց», 66բ «Փոխ – Աղօթեա՛ վասն մեր...», 66բ-7ա «Աղօթ»։ 67աբ «Նուագ յաղագս եօթնեցունց խնդութեանց ամէներ[անուհւոյ] Կուսին. Ա. – Խնդա՛, ո՛վ կոյս մայր Քրիստոսի, / որ զաւետիս Գաբրիէլի... ի խնդութեանն անվախճանի։ Ամէն», 67բ «Փոխ – Աղօթեա՛ վասն մեր...», 67բ-8ա «Աղօթ»։ 68աբ «Նուագ ի ժամանակի ժանդամահու – Աստղն երկնային պայծառազգեաց, / որ Տեառն հանուրց զկաթն ջամբեաց... կոյս մայր քո զքեզ ցանգ աղերսէ... եւ այլք ի ծածուկ», 68բ-9ա «Փոխ – Եւ մի՛ տանիր...», 69աբ «Աղօթեսցուք»։ 69բ-70ա «Միւս նուագ առ ամէներանուհի Կոյսն – Ո ՛վ փառաւոր Կոյս կուսանաց, / վսեմագոյն իսկ աստեղաց... ի յաւիտեան միշտ համաբուն։ Ամէն», 70ա «Կցորդ», 70ա «Փոխ – Աղօթեա վասն մեր...», 70ա «Աղօթ»։ 70աբ «Միւս նուագ առ նոյն ամէներանուհի կոյսն Մարիամ – Ո ՛ղջ [լ]եր, ո՛վ աստղ առաւօտեան / մեղաւորաց դեղթափ բուժման... եւ խնդութիւն անեզրական։ Ամէն», 70բ «Փոխ – Աղօթեա՛ վասն մեր...», 70բ-1ա «Աղօթ»։

գ. 71ա-9ա Յաղագս խորհրդածութեանց սրբազնագունեղի Վարդարանին ամէներանուհւոյ կուսին Մարիամայ։ Յուշարարութիւն – Վարդարանն կամ Ռօզարիում ի մէջ ուղղափառաց ոչ այլ ինչ է, քան պսակ իմն կամ հիւսուած ոգեւոր... եւ նուագեն զմերս գովաբանութիւնս եւ զձայնս, իբր թէ շարակցեմք զայն այժմ սկսեալք առնել յերկրի, զոր ցանկամք առնել մշտնջենապէս յերկինս։

Ունի նաեւ՝ 72բ-4բ «Կերպ դիւրագոյն վերոգելոյ Վարդարանին», 74բ-8ա «Այլ իմն կերպ վերոգելոյ զխորհրդածութիւնս Վարդարանին», 78ա-9ա «Զի՞նչ իցէ պսակ երանուհւոյ Կուսին եւ ո՞ր իցէ կերպ վերոգելոյ նորա»։

4. 79բ-98բ Հատուած Դ. Վարժեցմունք բարեպաշտականք առ արժանապէս յարգումն երկնայնոց ոգեաց

– 79բ-80բ Նախաբանութիւն – Ա. Զմտաւ ածցես զսուրբս ամենեսեան գոլ ժառանգակիցս Քրիստոսի եւ իշխանս երկնի... որպէսզի առ նոցա ընկերակցութիւնն ժամանիլ երբեմն մարթայցես։

Ունի՝

ա. 80բ-1ա «Երգ առ սուրբս ամենեսին – Յիսուս սրբոց բնաւից պսակ գերադրական, / լրջով դիմաւ հայեաց յաղօթն աղերսական... զի ժառանգորդք լիցուք ընդ ձեզ յարքայութեան։ Ամէն», 81ա «Փոխ – Ուրա՛խք լիջիք...», 81ա «Աղօթ»։ 81աբ «Երգ առ հրեշտակս – Ողջո՛յն ձեզ, ո՛վ միտք լուսաւորք, / մերոյ կեցութեան դիտաւորք... պատիւ եւ փառք յաւէտ լիցին։ Ամէն», 81բ «Փոխ – Առաջի հրեշտակաց...», 82ա «Աղօթ», 82ա «Վասն հրեշտակին պահապանի հակերգան», 82ա «Փոխ – Հրեշտակք նոցա...», 82ա «Աղօթ»։ 82աբ «Երգ առ առաքեալս Տեառն – Ողջո՛յն ձեզ, ո՛վ իշխանք երկնի / ողջո՛յն ձեզ, ո՛վ լոյսք աշխարհի... զձեռըս մեզ կարկառեցէ՛ք։ Ծայրագունի վերնոց եւ այլք», 82բ «Հակերգան», 82բ «Փոխ – Ընդ ամենայն երկիր...», 82բ «Աղօթ»։ 83ա «Երգ առ մարտիրոսս – Ողջո՛յն ձեզ, ո՛վ գունդք հզօրաց, / ողջո՛յն ձեզ, վկայի՛ց քաջաց... կոխատեսցէ զմեզ առ ոտին։ Ծայրագունի վերնոց եւ այլք», 83աբ «Հակերգան», 83բ «Փոխ – Պատուական է...», 83բ «Աղօթ», 83բ «Վասն միոյ քահանայապետի եւ մարտիրոսի աղօթ», 83բ «Վասն միոյ մարտիրոսի աղօթ», 83բ-4ա «Երգ առ քահանայապետս սուրբս – Ողջո՛յն ձեզ, հովի՛ւք սրբազանք / եւ առաջնո՛րդք վսեմականք... ներատպեսցէ յոգիս եւ բարս։ Ծայրագունի վերնոց եւ այլք», 84ա «Հակերգան», 84ա «Փոխ – Ընտրեաց զնա...», 84աբ «Աղօթ», 84բ «Վասն վարդապետի հակերգան», 84բ «Աղօթ»։ 84բ-5ա «Նուագ առ սուրբ քահանայապետն Գրիգոր Լուսաւ[որիչ] – Ո՛վ Գրիգորի է լույսըդ գերարփեան / ճառագայթեալ փայլեցո՛ զմիտ մեր նսեմական... փառաբանութիւն յաւիտեան յարակայասցի», 85բ «Հակերգան», 85բ «Փոխ – Փառօք եւ պատուով...», 85բ «Աղօթ»։ 85բ-6ա «Երգ առ անապատականս եւ վանականս – Ողջո՛յն ձեզ, բնա՛կք անապատի / եւ վանակա՛նք հեզք ի մարմնի... զմեզ փրկեսցէ ի գոռոզաց։ Ծայրագունի վերնոց եւ այլք», 86ա «Հակերգան», 86ա «Փոխ – Եկայք առ իս...», 86ա «Աղօթ»։ 86բ «Վասն Ապպասի աղօթ»։ 86բ-7ա «Երգ առ սրբուհիս կուսանս եւ այրիս – Ողջո՛յն ձեզ, կուսի՛ց սրբուհեաց / մտօք հանգոյնց զուարթնոց ոգեաց... միշտ գարշեցայք եւ յանկողնոց։ Ծայրագունի վերնոց եւ այլք», 87ա «Հակերգան», 87ա «Փոխ – Ածցին թագաւորի կուսանք...», 87ա «Աղօթ», 87աբ «Վասն միոյ կուսի եւ վկաուհւոյ», 87բ «Վասն միոյ կուսի, ոչ վկաուհւոյ», 87բ «Վասն այրւոյ», 87բ-8բ «Աղօթ առ սուրբս ամենեսին՝ ի սուրբ Օգոստինոսէ սակաւ ինչն սկզբանն վերաբերեալ յայլմէ առ հրեշտակս – Սուրբք Աստուծոյ, հրեշտակք, հրեշտակապետք, իշխանութիւնք, պետութիւնք... եւ հանդարտութեան եւ յարամնայ ի խաղաղութեան եւ անզրաւ ի ապահովութեան։ Ամէն»։

բ. 88բ-98բ Նուագք ի թափօրի ամենասրբոյ էվխարիստէի, մարմնոյ եւ արեան Տեառն ասելիք

88բ-9բ «Նուագ Ա. – Երգեա՛, լեզու փառաւորի / մարմնոյ զխորհուրդ Տեառն Յիսուսի... համազոյգ գովութիւն տացի։ Ամէն», 89բ-91ա «Նուագ Բ. – Գովեա՛, Սիօ՛ն, զՓրկիչն քո, / գովեա՛ զդուքս եւ զհովիւն քո... սրբոց քոց քաղաքացեաց։ Ամէն», 91ա-2ա «Նուագ Գ. – Երկրպագեմ թագեալ Աստուած քեզ ջերմապէս, / որ ենթ այսոց ձեւոց ծածկին ճշմարտապէս... տեսլեամբ փառաց քոց լինիցիմ երանեցեալ։ Ամէն», 92աբ «Նուագ Դ. – Սրբոց հանդիսից խնդութիւնք յարակցեսցին / եւ ի խորոց սրտի դրուատանք հնչեսցին... առ լոյսն, յորում բնակիս, խնդրեմք։ Ամէն», 92բ-3ա «Նուագ Ե. – Բանն վերին յերկնից իջեալ / եւ ոչ իսկ զաջ Հօրըն թողեալ... պարգեւեսցէ յարքայութեան։ Ամէն», 93աբ «Նուագ Զ. – Կեցութեան պատճառ մարդկայնոյ / Յիսուս փափագ սրտի մերոյ... լիցիս արտասուաց սփոփան։ Ամէն», 93բ-4ա «Նուագ Է. – Անժամանակ Աստուած բարձրեալ / եւ վերագնօղ հաւատարմաց... ի յաւիտեան միշտ յարագոյ։ Ամէն», 94ա-8բ «Նուագ Ը. – Յիսուս քաղցրիկ յիշողութիւն / տւօղ սրտի զստոյգ խնդութիւն... հրճուիլ ընդ ինքեան ի խորանս։ Ամէն»։

5. 98բ-123ա Հատուած Ե. Յաղագս լիթանիայց

98բ-100բ «Լիթանիայք առ ամենասուրբ Երրորդութիւնն՝ ի գրեանց սրբոց եւ ի հարց հաւաքեցեալք – Տէր ողորմեա՛, Քրիստոս ողորմեա՛...», 100աբ «Փոխ – Եւ մի՛ տանիր...», 100բ «Աղօթ», 100բ «Միւս աղօթ»։ 100բ-3ա «Լիթանիայք յաղագս ամենասրբոյ էվխարիստէի խորհրդոյն, հաւաքեցեալք ի Գրոց Սրբոց եւ ի հարց – Յանուն Հօր...», 100բ-2բ «Հակերգան», 102բ «Փոխ – Եւ մի՛ տանիր...», 103ա «Աղօթ», 103ա «Միւս աղօթ»։ 103ա-5բ «Լիթանիայք յաղագս ամենասրբոյ անուանն Յիսուսի – Տէր ողորմեա...», 105աբ «Փոխ – Եւ մի՛ տանիր...», 105բ «Աղօթ»։ 105բ-7ա «Լիթանիայք յաղագս չարչարանաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի – Տէր ողորմեա՛...», 107ա «Փոխ – Եւ մի՛ տաներ...», 107ա «Աղօթ»։ 107ա-8բ «Ողբ երանուհւոյ կուսին Մարիամայ – Կայր անդէն Մայրն ցաւագին / մերձ առ խաչին արտասուագին... զի յայտնեսցին ի բազմաց սրտից խորհուրդք», 108բ «Աղօթ»։ 108բ-10բ «Լիթանիայք ամէներանուհւոյ կուսին Մարիամայ – Տէր ողորմեա՛...», 110ա «Փոխ – Եւ մի՛ տանիր...», 110աբ «Աղօթ»։ 110բ-2ա «Լիթանիայք Աստուածածնի կուսին Մարիամայ՝ ի Գրեանց Սրբոց վերաքաղեցեալք – Տէր ողորմեա՛...», 112ա «Փոխ – Եւ մի, տանիր...», 112ա «Աղօթ»։ 112աբ «Աղօթք յատուկք իւրաքանչիւրոց տօնից երանուհւոյ կ[ուսին] Մ[արիամայ] ի տօնի մաքրեցութեան։ Աղօթ», 112բ «Ի տօնի Աւետեաց աղօթ», 112բ «Ի տօնի Այցելութեան, Ծննդեան եւ Յղացման աղօթ», 112բ «Ի տօնի Վերափոխման աղօթ», 112բ-3ա «Ի տօնի Ընծայեցման աղօթ», 113ա «Աղօթ եղբայրակցաց եր[անուհւոյ] Կուսին», 113աբ «Աղօթ եղբայրակցաց անարատի յղութեան երանուհւոյ Կուսին», 113բ «Միւս աղօթ»։ 113բ-6ա «Լիթանիայք յաղագս հրեշտակաց – Տէր ողորմեա՛...», 116ա «Փոխ – Եւ մի՛ տանիր...», 116ա «Աղօթ»։ 116ա-9ա «Լիթանիայք ամենից սրբոց – Տէր ողորմեա՛...», 119ա «Փոխ – Եւ մի՛ տանիր...», 119աբ «Սաղմոս ԿԹ.», 119բ-20բ «Աղօթ»։ 121ա-3ա «Լիթանիայք առ սուրբն Գրիգոր Լուսաւորիչ մեր – Տէր ողորմեա՛...», 122բ «Փոխ – Եւ մի՛ տանիր...», 123ա «Աղօթ»։

6. 123բ-8ա Վերջին կամ հոգւոյ ըստ կերպի կտակի՝ ի կենդանութեան առնելի, վասն ապահովութեան հոգւոյ ի փորձութեանց սատանայի, ի ժամու մահուան։ Ազդարարութիւն – Կտակս այս հոգւոյ կարէ առնիլ յումմէ եւ իցէ մարդոյ, մինչ մարմնով եւ մտաւ ամբողջ է... կարէ եւս ասիլ յատուկ աղօթ սրբոյն կամ սրբուհւոյն անուանակցի իւրոյ կամ խնամածութիւն։ Վերջ։

Ունի հետեւեալ ենթագլուխները՝ 123բ-4ա «Կերպ», 124աբ «Մակածութիւնք», 124բ-8ա «Սկիզբն Կտակի. Վկայեցուցումն»։

7. 128բ-9ա Ներգործութիւն ճշմարտի զղջման – Տէ՛ր իմ Յիսուս Քրիստոս ճշմարիտ Աստուած... բնաւին զծայրագոյն եւ զանբաւ բարութիւն քո. ամէն»։

– 129ա [Վերջաբան] – Զներգործութիւնս զայս զղջման պարտ էր առնել յառաւօտու ի յառնելն... զխորհուրդ իմն առնուլ եւ ի վտանգի մահուան։ Գով եւ պատիւ Տեառն Աստուծոյ եւ մօր նորին երանուհւոյ. ամէն։ Աւարտ գրգին երկրորդի։

Գ. 129բ-224ա Գիրք Գ., յորում պարունակին շարականք բազումք, որք ոչ գտանին նամենայնում Շարակնոցի՝ ընդօրինակեցեալք ի բնագրոյ հնագունեղէ, որ է ի գրգարանի վարժարանին քահանայապետականի Լէօպօլսոյ, որոյ յիշատակարանն է այսպիսի.

– Փա՜ռք ամենասուրբ Երրորդութեանն եւ միաստուածութեանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Ոգւոյն Սրբոյ. ամէն։ Շնորհիւ Տեառն սկսայ եւ ողորմութեամբ նորին կատարեցի զսուրբ գիրգս յամի եօթնհարիւրերորդի եօթանասներորդի երկրորդի (1323), ի թագաւորութեանն Հայոց Լեւոնի եւ ի հայրապետութեան տեառն Կոստանդեայ, ի մայրաքաղաքս Սիս, ընդ հովանեաւ Սուրբ Նշանիս եւ այլք։

– 130ա-4բ Նախաբանութիւն – Կրկին են պատճառք փոխագրելոյս աստէն զայսոսիկ շարականս նախկինէ, զի բարեկարգութիւն աստուածայնոց պաշտամանց ցարդ ծածկեցեալք... զորս լրջմտաբար ընկալջիք եւ վարեսջիք նոքօք ի փառս Աստուծոյ եւ ի բարեկարգութիւն եկեղեցւոյ։ Ո՛ղջ լիջիք ի Տէր։

1. 135ա-224ա Շարականք

ա. 135ա-6ա Ճրագալուցի Ծննդեան Տեառն. Դեկտ[եմբերի] ԻԴ. – Օհ. ԲՁ. Պատրա՛ստ լեր, դու Բեթլէհէմ... Տէր մեր խոնարհիս... Հց. ԴՁ. Որ դասուց երկնաւորաց... Մ. ԴՁ. Ծագումն հրաշալի... Մ. ԴՁ. Մայր բնութեանց...

բ. 136ա-41բ Առաջնոյ աւուր Ծննդեան Տեառն. Դեկտ[եմբերի] ԻԵ. – Օհ. ԱՁ. («ՓԱՌՔ») Փառք ի բարձունս այսօր Աստուծոյ... ԱԿ. («ՆՈՐ Ս») Նոր խորհըրդեամբ Աբրահամու... ԲՁ. («ԻՐՈՎՎ») Ի քաղաքի Դաւթի... ԳՁ. («ԽՆԴՐ») Խաղաղութիւն ի յերկիր խռովեալ բնութեանս... ԴԿ. («ԵԱՑ Յ») Երեւեցար յայտնութեամբ նոր արեգակըն... («ԱՐՔԱՅՆ») Այսօր ծանեան ստեղծուածք հանուրք... ԲԿ. («ԿՈՍՏԱՆԴԴ») Կանուխ Աբրահամ եւ մարգարէքըն տեսանել... ԳԿ. («ԻԱՆՈՍ») Ի ծոցոյ Հօր նախ քան զարուսեակ... ԴՁ. Այսօր ընդ զօրըս հրեշտակաց... Հց. ԴԿ. Այսօր ըզծնունդ քոյին ծոցոյ... Մ. Աստուածածին յերկինս եւ յերկրի նշան... Ո. ԳՁ. Քրիստոս, որ ծնեալ յայր... Տ. Այսօր, որ յերկինս դասք հրեշտակաց... Ճշ. ԳԿ. Նոր Արեւելք դուռն արեւու...

գ. 142ա-3բ Երկրորդի աւուր Ծննդեան Տեառն – Օհ. ԴԿ. («ԿՈՍՏ») Կամաւ Հօր եւ Ոգւոյն... («ԱՆԴԻՆ») Այսօր պատկերըդ Հօր էութեան... Հց. ԴՁ. («ԱՐՔԱՅՆ») Անժամանակդ առ ի Հօրէ... Մ. («ԽՆԴ») Խընկաբեր ծառ ընդ մահու ծառոյն... Ո. («ՐԵԱՑ») Րաբուն զհովիւս արարեր... Տ. Ցընծայ այսօր...

դ. 143բ-6ա Երրորդի աւուր Ծննդեան Տեառն – Օհ. ԲՁ. («ԿՈՍՏԱՆԴԻԱՆՈՍ») Կարօղ արքայ մեծ գթութեամբ, զմեզ փրկեցեր... ԳԿ. («ԱՐՔ») Այսօր զցանկութիւն որովայնի... («ԱՅՆ») Այսօր ծընար Քրիստոս... Հց. ԴԿ. («ԽՆԴՐԵ») Խորք խորհրդոց եւ Բանդ Հօր... Մ. ԲՁ. («ԱՑՑ») Այսօր ցընծա՛, բերկրեալ Աստուածածին... Ո. («Ի ԳՐԻԻ») Ի հրեշտակէն հովուօքն աւետեալ... Տ. («ԳՈՐԷ Ե») Գըրկօք մօր գրգութիւնս...

Ծնթ. 146ա կանոնի վջ-ում հետգ-ի շղագրով մատիտով գրուած է ծայրակապը՝ «Կոստանդիանոս արքայն խնդրեաց ի Գրիգորէ»։

ե. 146ա-8բ Թլփատութեան Տեառն. Յունվարի Ա. – Օհ. ԱԿ. Որ խոստացար Տէր ի քեզ յԱբրահամու զաւակդ... Ճշ. ԲԿ. («ԿՈՍՏԱՆՆ») Կամաւ յանձն առեր զօրէնս... Հբ. ԳԿ. («ԴԻԻ») Դասք երկնաւորացըն հիացմամբ հեղեալք... («ԱՆՈՍ») Այսօր ցընծան երկինք եւ երկիր... Հց. ԳԿ. («ԱՐՔԱՅՆ») Անըսկիզբն Աստուած անանուն բնութիւն... Մ. («ԽՆԴ») Խընդա՛, բերկրեա՛լ Աստուածածին... Ո. ԴԿ. («ՐԵԱՑ») Րոտեալ զնըզովսըն տրտմական... Տ. («ԶԲԱՆՍՍՍ Ծ») Զօրաց երկնից օրհնաբանեալ...

զ. 148բ-50ա Ճրագալուցի Մկրտութեան եւ Յայտնութեան Տեառն. Յունվ[արի] Ե. – Օհ. ԲՁ. («ՄԸԿԸՐ») Պատրա՛ստ լեր, Զաբողոնի՛ երկիր... («ՏՈՒԹ») Տեսեալ Յովհաննէս գոչեա՛ մեծապէս... ԲԿ. («ԵԱՆՆ ՔՐ») Երկի՛ր Զաբողոնի... Հց. ԴՁ. («ԻՍՏՈՍԻ») Ի սկըզբանէ Բանդ Աստուած... Մ. Ծագումն հրաշ... (Ծայրաքաղ) Ո. («ԲԱՆ Վ») Բանդ, որ մարմնով երեւեցար... Տ. («ԵՐԳՍ») Երկնի հրեշտակք ամենեքեան...

է. 150ա-6բ Առաջնոյ աւուր Յայտնութեան Տեառն. Յունվ[արի] Զ. – Օհ. ԴՁ. («ՅՈՀԱՆՆԵՍ») Յանճար լուսոյ Հօրըն... («ՏԷՐՆՆՆ») Տէր, ըզՔեզ Որդի իւր սիրելի Հօր ձայնն յայտնեաց... («ՈՐ ՆԱԱ») Որ նախ տապանակն ըզխորհուրդ... («Խ ԱՐՔՔ») Խորան ի մէջ ջուրց... ԴԿ. («ԱՅՆՆՆ») Այսօր ըզքեզ մերկացեալ... («ՀԵԹՈՒՄՄ») Հեզդ առ ի ջուրց այսօր մաքրիս... ԲԿ. («ԽՆԴՐԵԱՑՑ») Խառնեալ ընդ բուսոց... ԳԿ. Այսօր, որ ջրով ջըրհեղեղի... ԳՁ. Քրիստոս, որ լոյս ես աշխարհի... ԲՁ. Ուրախանայ Քրիստոս քո այսօր սուրբ եկեղեցի... Ի գետն Յորդանան ջուրք հրոյ խառնեցան... ԱԿ. Որ ծածկեցեր զփառսդ... ԱՁ. Քրիստոս ծագեալ լոյս յայտնութեամբ... Հց. ԴԿ. Այսօր Աստուած մեր հուր ծախիչ... Մ. ԳԿ. Աստուածածին, աղբիւր լուսոյ... Ո. ԴՁ. Որ զլոյս քո մերկ... Տ. ԲԿ. Այսօր հրեշտակք, որ յերկինս... Ճշ. ԴԿ. Որ ըզհնացեալ պատկեր ծառայական...

ը. 156բ-8ա Երկրորդի աւուր Յայտնութեան Տեառն – Օհ. ԴԿ. («ՅՈՀԱ») Յերկիր անճառ փառօք... («ՆՆԵՍՍ») Նըման այսօր Հօր քոյ... Հց. ԲԿ. («ՈՐ ՆԱԽ») Որ զօրհնեալդ Աստուած ի ջուրցն... Ո. ԴԿ. («ԱՐՔ») Այսօր յայտնեալ ի Հօրէ... Տ. («ԱՅՆ Հ») Այսօր զոր սրօբէք ի յերկին...

թ. 158ա-9ա Երրորդի աւուր Յայտնութեան Տեառն – Օհ. ԳԿ. («ՅՈՀՀ») Յաղբերէ Հօրդ որպէս գետ... («ԱՆՆԷՍ») Այսօր մըկըրտեալ, որ մաքուրդ ես... Հց. ԴԿ. («ՈՐ ՆԱԽ») Որ հրաշագործդ Աստըւած... Ո. ԲԿ. («ԱՐՔԱ») Այսօր, որ փոխեալ բանիւ... Տ. («ԱՅՆ Հ») Այսօր ետուր զփառսն Ադամայ...

ժ. 159աբ Հարց Գալստեան Տեառն յԵրուսաղէմ – Հց. ԱՁ. Որ զերիս մանկունսն ի հնոցին... Մ. Ուրախ լե՛ր յոյժ, դուստը՛ր Սիօնի եւ այլք։

ժա. 159բ-60ա Միւս հարց Ծաղկազարդին, որոյ օրհնութիւն է՝ Թագաւոր գոլով քո եւ այլք – Հց. ԴՁ. Բարեբանեալ ես, Քրիստոս... Մ. Ուրախ լե՛ր, մա՛յր լուսոյ... Ո. Զգալուստ քո, Քրիստոս եւ այլք։ Տ. Ի Յարութեան յաւուր գալստեան եւ այլք։

ժբ. 160ա-1ա Մեծի Բ.շաբաթին հարց, որոյ օրհնութիւն է՝ Անեղն ի Հօրէ ծըն. – Հց. ԴԿ. Ստղ. Որ խոնարհապէս մարդ եղեր... Մ. ԲՁ. Արարչին արարածոց նորագործեալ... Ո. ԴԿ. («ՅՈՈՀԱ») Յերկիր այսօր ծագէ Քրիստոս... Տ. («ԱՆՆԵՍ») Այսօր ընդ որդւոցըն Զեբեթեա...

ժգ. 161ա-2բ Մեծի երեքշաբաթին – Հց. ԴԿ. Ստղ. Որ զանճառելի խորհուրդ... Մ. ԲՁ. («ՍՄԱ») Սքանչելի Բանին բարձօղ Մարիամ... Ո. ԴԿ. («ՅՈՀԱՆՆԵՍ») Յաւուր յայսմիկ ըստ Զաքարեայ... Տ. («ՀԵԹՈՒՄ Խ») Հանեալ զԻսահակ Աբրահամու...

ժդ. 163ա-6բ Մեծի չորեքշաբաթին – Հց. ԴԿ. («ՅՈՀԱԱՆԷՍ») Յորմէ բոլոր բանականաց խորհուրդք անասնացեալք... Մ. («ԹԱԳ») Թագաւորել զՈրդի քո... Ո. («ԱՒՈՐԱՀԱՅՐ») Այսօր ի Հռամայ զձայն գուժի... Տ. («ԵՒ ԼԷՈՆՆ Օ ԱՐՔԱԸՆ ԿԱԼՋԻՔ») Եկեալ ի խընդիր մեզ յերկնից... Մկ. ԳՁ. Նոր սքանչելիք այսօր տեսանեմըք եւ այլք։ Հբ. ԴԿ. Ստղ. («ՀԷԹՈՒՄ») Համբարձ զաջ իւր Մովսէս...

ժե. 166բ Մեծացուսցէ Մեծի հինգշաբաթուն – Մ. ԲՁ (այսչափ, 166բ-7ա տեղ բաց թողած, չլրացրած)։

ժզ. 167աբ Մեծացուսցէ Մեծի ուրբաթուն – Մ. ԳՁ. Յահեղ աւուր ուրբաթուն...

ժէ. 167բ Մեծացուսցէ Մեծի շաբաթուն – Մ. ԳՁ (այսչափ, 13 տող բաց թողած, չլրացրած)։

ժը. 167բ-8ա Հարց Աւետեաց Աստուածածնին, զոր կոչեն Կոթատ – Հց. ԴՁ. Ուրախ լե՛ր, Մարիամ սուրբ Աստուածածին... Մ. Անարատ կոյս... (Ծայրաքաղ)։ Ո. Աստուածածին մայր լուսոյ... (Ծայրաքաղ)։ Տ. Ուրախացիր, երանելիդ... (Ծայրաքաղ)։

ժթ. 168ա-9բ Մեծացուսցէք Պէնտէկոստէին

1. 168աբ Երկրորդի աւուրն – Մ. ԱԿ. Վերնականաց բարեաց բաշխմամբ...

2. 168բ Երրորդի աւուրն – Մ. ԴՁ. Խորան լուսոյ ճեմարան...

3. 168բ Չորրորդի աւուրն – Մ. ԴԿ. Ուրախացի՛ր, սըրբուհի Աստուածածին...

4. 168բ-9ա Հինգերորդի աւուրն – Մ. ԲԿ. Հողմըն Ոգւոյն Աստուածածին շընչէ...

5. 169ա Վեցերորդի աւուրն – Մ. ԱԿ. Սիւն լուսոյ՝ աստուածային հրովըն վառեալ...

6. 169աբ Եօթներորդի աւուրն – Մ. ԳՁ. Անուր, աներբըն Սուրբ Ոգի...

ի. 169բ-71բ Ամենասրբոյ Երրորդութեանն, որ տօնի յութներորդի աւուր Պէնտէկոստէին – Օհ. ԴԿ. («ՅՈՀ») Յերիս անձինս բաժանեալ... («ԱՆՆ») Այսօր մարդիկ սըրբաբանեն... ԴՁ. («ԵՍ Ո») Երրորդական լոյսդ... («Ր ԵՐ») Րամեալք ընդ զօրս երկնաւորաց... Հց. ԳԿ. («ԱՐՔԱՅՆ») Անըսկիզբըն լոյս... Մ. (12 տող բաց թողած, չգրած)։ Ո. ԴՁ. («ԽՆԴ») Խորհըրդաբար ի գիրս Մովսէս... Տ. («ՐԵԱՑ Ե») Րամից դասուց սերօբէից...

իա. 171բ-3բ Ամենասրբոյ էվխարիստէին – Օհ. ԴԿ. Գերահրաշ խորհըրդոյ անգին արեան... Բանն, որ եղեւ իսկ մարմին... Հց. ԴՁ. Որ զհրաշալի սըրբազնութիւնդ... Մ. Ուրա՛խ լեր, Մարիա՛մ... Ո. Ով սըրբազան խրախճանութիւն... Տ. Օրհնեմք ըզքեզ, զՀայրըդ մարդասէր... Ճշ. Ծառ կենաց՝ տընկեալ ի մէջ եկեղեցւոյ... Հբ. ԲՁ. Բանն ի Հօրէ անմեկնելին...

2. 173բ-213բ Շարականք ի տօնս սրբոց

ա. 173բ-5ա Սրբոյն Բարսղի եպիսկոպոսապետին Կեսարու. Յունվարի Բ. – Օհ. ///Կ. («ԱՐՔԱԱ») Այսօր օծութեամբ թագաւորեալ... («ՀԵԹՈ») Հըզօր թագաւորդ երկնաւոր... («ՈՒՄՄ») Ոգւոց սովուն մահացու... Հց. ԴՁ. Որ ըզնախնեաց հարցն առ որդիս... Ո. Որ կրկնակի Ոգւոյդ իջմամբ... Տ. Այսօր ընդ անմարմնոց զօրսըն յերկին... Մկ. Ստղ. Լուսապայծառ իմաստիւք եւ այլք։

բ. 175ա-6ա Երգաբանութիւն Է.եցունց սր[բոց] ժողովոց. Փետրվարի Զ. («ՀԷԹՄՈ Ի ԳՐԻԳՈՐԷ») – ԲԿ. Հիման յառաքեալս Հօր յայտնութեամբ...

Ծնթ. 176ա՝ կանոնի վջ-ում հետգ-ի շղագրով մատիտով գրուած է ծայրակապը՝ «Հէթմոյ ի Գրիգորէ»։

գ. 176ա-7բ Թէոդորոսի Զինաւորին. Փետր[ուարի] Է. – Օհ. ԳԿ. («ԳՐԻԳ») Գովեալ անճառ Հայր գըթութեան... ԲՁ. («ՈՐԻՈՍԻ») Որ ընտրեցար առ ի շնորհէ... Հց. ԳԿ. («Ի ԹԷԱՒԴ») Ի զուարթնոց պաշտեալ... Ո. ԴԿ. («ՈՐՈ») Որ նախ իջեր ի հնոցին... Տ. («Ս ՎԿԱՅԷ») Սըրբոց գընդից նահատակաց... Մկ. ԴՁ. Որ ընտրեցեր ի սկըզբանէ...

դ. 177բ-9բ Սըրբոյ հօրըն Պէնէտիքթոսի. Մարտի ԻԱ. – Օհ. ԲՁ. յՈգւոյն Սըրբոյ նախաընտրեցար... Զլուծեցեալ կարգ կրօնաւորաց... Հց. ԴՁ. Զհրաշակերտօղըդ համայնից... Մ. Դըշխոյ պանծալի... Ո. Բանդ Պետրոսի հրամայեցեր... Տ. Սըրբազնասրբով աղօթիւք զանմեղ... Մկ. Ով բարութեան Ոգւոյն Սըրբոյ... Ճշ. Ի մարմնայնոց իրաց... Հբ. Արդիւնամեծ հաւատարիմ, բարի ծառայն...

ե. 179բ-82բ Երգաբանութիւն եօթանասներկուց աշակերտաց Տեառն. Ապրիլի Թ. («ԳԳԳԳՐՐՐԻԻԻԳԳՈՈՐՐԻՈՈՍՍՍԻԻԻ ԷԷ ԵԵ») – ԲՁ. Գըթածին Հօր ծընունդ անմայր, ծնաւ...

զ. 182բ-5ա Սրբոյն Լէօնի Մեծի քահանայապետին Հռօմայ. Ապրիլի ԺԱ. – Օհ. ԲԿ. («ՍՐԲՈ») Սըրբազնասուրբ Երրորդութիւն գովաբանեալ... («ՅՆ ԼԷ») Յաջորդ վիմին Տեառն Յիսուսի... Հց. ԲՁ. («ՕՆԻ ՄԵԾԻ Ք») Օրհնեալ ես, Տէր Աստուած հըզօր... Մ. («ԱՀԱՆ») Աստուածածին մայր գըթութեան... Ո. ԴԿ. («ԱՅԱՊ») Արդ, թէպէտ յայնժամ Պետրոսի... Տ. («ԵՏԻՆ») Եռաչար աղանդ հայհոյչին... Մկ. ԴՁ. («ՀՌՕ») Հերքեցելոց չարափառին Էվտիքեայ... Ճշ. («ՄԱՅ») Մեղրածորան լեզու սըրբոյն... Հբ. («ԵՐԳ») Եկեղեցի կաթուղիկէ յաշխարհ համայն...

է. 185ա-7ա Սըրբոյն Գէորգեայ Զօրավարին. Ապրիլի ԻԳ. – Օհ. ԴՁ. («ԳՐԻԳՈՈ») Գովեալ գընդի զինուորաց երկնաւորաց... («ՐԻՈՍԻ») Րամից դասուց քոց վըկայից... Հց. ԴԿ. («ԱՌ Գ[է]ՈՈՈ») Անմարմնոց արքայ... Ո. («ՐԳԷՈ») Րամեալ ըզկիրըս տանջանաց... Տ. («Ս ՎԿԱՅ») Սքանչելապէս ի քեզ Քրիստոս... Մկ. ԴՁ. Որ թագաւորդ երկնաւորաց...

ը. 187ա-8բ Սրբոյ Մարկոսի աւետարանչին. Ապրիլի ԻԵ. (25) – Օհ. ԴՁ. («ԽՆԴՐ») Խընդայ այսօր եկեղեցի քո... («ԵԱՑ») Եդեմաբուխ յերկնից վտակ... Հց. ԴԿ. («ԱՐՔԱՅՆ») Այսօր, որ ծածկեալ ի սրօբէից... Ո. («ՀԵԹ») Հընչեաց զաւետաց քոյ... Տ. («ՈՒՄ») Որ Աւետարանիդ բանի հոգւով... Հբ. («ԳՐԻԳՈՐԻ Է») Գեղեցիք ոտք ընթացեալ...

թ. 189ա-90բ Սրբոյն Գրիգորի Աստուածաբանին. Մայիսի Թ. – Օհ. ԳԿ. («ՀԷԹԹ») Հընչման ոգւոյն քնար եւ երգարան... («ՈՒՄՄ») Որ հովիւ հըսկօղ արթուն իսկապէս... Հց. («ՀԷ[Թ]ՈՒՄ») Հարցն Աստուած եւ Հայր... Ո. ԳՁ. («ԱՐՔԱ») Այսօր, որ յեկեղեցւոյ նոր երկին... Տ. («ԽՆԴՐԵԱՑ») Խըմբակցելով երկնաւորացն... Մկ. ԲՁ. Որ լուսով աստուածային Բանին զարդարե[ցեր] եւ այլք։

ժ. 190բ-2ա Թէոդորոսի Ստրատելատին. Յունիսի Ը. – Օհ. ԴԿ. («ԳՐԻ») Գովեալ անուն զօրաւոր... («ԳՈՐԻՈՍԻ») Գովեալ նախնոյն Տիոնոսի... Հց. ԴԿ. («Ի ԹԷՈԴՈ») Իսկապէս Աստուած, բոլորից Տէր... Ո. ԳՁ. («ՐՈՍ») Րոտեալ այսօր զմարմին տանջանօք... Տ. («ՎԿԱ») Վըկայից պարծանք խըմբից... Մկ. ԴՁ. Որ զերկնաւոր զինուորութիւն փոխադրեցեր...

ժա. 192ա-3բ Սրբոյ աւետարանչին Մատթէոսի. Սեպտ[եմբերի] ԻԱ. – Օհ. ԲՁ. («ԽՆԴՐՐ») Խորհըրդապէս Հօր Միածին... ԴԿ. («ԵԱՑՑ») Երկնի բարեաց աւետաւոր... Հց. ԴԿ. («ԱՐՔԱՅՆ») Անճառ յԷից Բանդ աստուածատես... Ո. ԲԿ. («ՀԵԹ») Հայր ծոցածին լուսոյդ Միածնի... Տ. («ՈՒՄ ԳՐԻԳՈՐԻԷ») Որ մեզ ի դրախտէն...

ժբ. 193բ-6ա Սրբոցն Տարագոսի, Պրօբոսի եւ Անդրօնիկոսի. Հոկտ[եմբերի] ԺԱ. – Օհ. ԳԿ. Այսօր ընդ հրաբուն զինուորութեանց... Այսօր Երրորդութեանդ զերից նահատակաց... ԴԿ. Երրորդութեանն երրեակ թիւ երեք... Հց. ԴՁ. Որ Միածնիդ մըկըրտութեան... Ո. Որ ի բնութեանս երից հասակաց... Տ. («ՀԵԹՈՒՄ») Հրեշտակական պարուն յերկինս... Մկ. Տենչալի տօնիւ սըրբոցն զուարճացան...

ժգ. 196ա-7ա Սրբոյ աւետարանչին Ղուկասու. Հոկտեմբ[երի] ԺԸ. – Օհ. ԲԿ. («ՀԷԹ») Հայր փառաց, Աստուած զՄիածնիդ... («ՈՒՄ») Որ զնախնեացըն մեզ զհարցն... Հց. ԳԿ. («ԱՐՔԱՅՆ») Առաքօղ յերկիր առաքեալ Բանի քոյ... Ո. ԲԿ. («ԽՆԴ») Խառնեալ գինւոյն խորհրդապէս... Տ. («ՐԵԱՑ») Րամեալք այսօր ի յերկին... Հբ. ԴԿ. («ԳՐԻԳՈՐ») Գովեստ արժան փառաց քոյին...

ժդ. 197ա-9բ Սրբոց համօրինաց. Նոյեմբ[երի] Ա. – Օհ. ԴԿ. («Ա-Զ») Անճառ խորոց քոց գիտութեամբ... («Է-Լ») Էակցին Հօր սպասաւորք... ԴԿ. Ճշ. («Խ-Ղ») Խորհըրդական խորան քաւութեան... Հց. ԴՁ. («Ճ-Ո») Ճըշմարտապէս զուխտ քո այսօր... Ո. ԴԿ. («Չ-Ռ») Չարչարանօք ընտրեալքըն... Տ. («Ս-Ւ») Սուրբ ի սրբոց վըկայեալ... Մկ. ԱԿ. («Փ-Ք») Փարատեալ զհիւանդութիւնս կըրկին...

ժե. 199բ-202ա Սրբոյն Յոհաննու Ոսկեբերանի. Նոյեմբ[երի] ԺԳ. – Օհ. ԴԿ. («Ա-Լ») Ապաշխարութիւն քարոզ հայր Յոհաննէս Ոսկեբերան... («Խ-Յ») Խորհըրդոցն աստուածայնոց խորագէտ... Հց. («Ն-Ջ») Նախնեաց հրաշից հարցն Աստուած... Ո. («Ռ-Ք») Ռահիւ շաւղաց մեծ Մըկըրչին... Մկ. Հբ. Որ յանըսկիզբն ի Հօրէ...

ժզ. 202բ-5ա Ընծայեցման երանուհւոյ Կուսին. Նոյեմ[բերի] ԻԱ. – Օհ. ԳԿ. («ԳՐԻԳՈ») Գովեմք զՀայրըդ գթութեան... («ՐԻ Է ԵՐԳՍ») Րամեալ մահուն փարատիչ բուրվառն... («ԱՅՍ Ե») Այսօր երկին եւ երկիր... Հց. ԴՁ. Որ ըզխոստումն առ հարսըն մեր... Մ. Աստուածածին բարձրագոյն քերօբէից... Ո. Որ զհին տաճարն, որ ի յերկրի... Տ. Ցընծայ այսօր երկին հրեշտակօք...

ժէ. 205ա-6ա Սրբոյն Մերկիւռիոսի Զինաւորին. Նոյեմբ[երի] ԻԷ. – Օհ. ԲՁ. («ԽՆԴՐ») Խաղաղարար նոր թագաւոր... («ԵԱՑ») Երբեմն եհար ըզՀէրօդէս... Հց. ԲԿ. («ԱՐՔԱՅ») Անմարմնոց խըմբից յերկին պաշտեալ... Ո. ԴՁ. («ԿՈՍ») Կոչեալ տեսլեամբ որպէս զՊօղոս... Տ. («ՏԱՆ») Տէր, որ յառաջ ի սկըզբանէ... Մկ. («ԴԻՆ») Դասուց ոգւոց հարկաւորաց...

ժը. 206բ-8ա Սրբոյ Անդրէի առաքելոյն. Նոյեմբ[երի] Լ. – Օհ. ԳԿ. («ԳՐԻ») Գըթածիդ բարւոյ Հօր նախատես... («ԳՈՐԻՈ») Գովեալ գընդին երկոտասան... Հց. ԴՁ. («ԱՌ ԱՆԴ») Այսօր զըսկիզբն աշակերտաց քոց... Ո. («ՐԵԱ») Րամից նախկին յաւիտենից... Տ. («Ս ԱՌ») Սիրոյ շինուած եկեղեցւոյ... Մկ. («ԱՔԵԱԼ») Առաքելոց պարուն նախակոչ...

ժթ. 208բ-10բ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնոյ եպիսկոպոսի. Դեկտ[եմբերի] Զ. – Օհ. ԴՁ. («ԽՆԴՐ») Խնամոց քոց միշտ ներգործութեան... ԱԿ. («ԵԱՑՑ») Երկնայնով մաքրութեամբ զՆիկօլայոս... ԲԿ. («ԱՐՔԱՅՆ») Այսօր հրեշտակաց պար ցընծութեամբ... Հց. ԳԿ. («ՀԱՅՈՑՍ») Հինաւուրց Աստուած, որ պահես զողորմութիւն... Ո. ԴԿ. («ՀԵԹ») Հօր Բան բանիւ ի ծովուն լըռեցուցեր զյոյզ... («ՈՒՄՆ») Որ զթըշնամին մեր պարտեցեր... Մկ. Ստղ. Հիացան անմարմինք, տեսան եւ այլք։ Հբ. ԴՁ. Որ սիրոյ նոր պատուիրանին...

ի. 210բ-2ա Անարատի Յղութեան ամէներան[ուհւոյ] կ[ուսին] Մ[արիամայ]. Դեկտեմ[բերի] Թ. – Օհ. ԴԿ. («ԿՈՍՏԱ») Կարողաբար զօրութեամբ Հայր... («ՆԴԻ») Նորոգութեան մերոյ բնութեան... Հց. («ԱՐՔԱՅ») Այսօր ի հարցն ուխտի լըրման... Մ. («ՀԱՅ») Հրեշտակն ամուլ քոյ մօր... Ո. («ՈՑ Է») Որ զՀին կըտակն... Տ. («ԳՐԻ») Գո[ւ]նդք հրեշտակաց յերկնից յերկիր...

իա. 212ա-3բ Սրբոյ առաքելոյն Թօմայի. Դեկտ[եմբերի] ԻԱ. – Օհ. ԴԿ. Որ աստուածայնով ընտրութեամբ կոչեցար... Որ ի միւսանգամ յայտնութեան... Հց. ԴԿ. Որ արարչական սիրով գըթացար Մ. Աստուածածին, խորան լուսոյ... Ո. Որ նախիմաց տեսութեամբ ընտրեցեր... Տ. Թագաւոր փառաց, Միածին Որդի... Մկ. ԳՁ. Այսօր ցընծան որդիք մարդկան...

3. 213բ-8ա Երգ առ սուրբս Պետրոս՝ առաքեալս եւ աւետարանիչս, առ – ԴԿ. («Ա-ԳԳ») Առաջնոյն, որ ի հողոյ... («Դ-ԶԶ») Առ սուրբն Պօղոս. Դիեցուցեր սնուցեալ կաթամբ... («Է-ԹԹ») Առ սուրբն Յոհաննէս. Էապէս որ սիրելի... («Ժ-Լ») Առ սուրբն Յակոբոս. Ժառանգին Հօր յերկինս փառաց... («Խ») Առ սուրբն Անդրէաս. Խորհըրդով սուրբ ընտրեցար... («Ծ») Առ սուրբն Մատթէոս. Ծագեցեր զմեծ լոյս աշխարհի... («Կ-Ձ») Առ սուրբն Փիլիպպոս. Կենդանարար Տէրըն Քրիստոս... («Ղ-Մ») Առ սուրբն Թօմաս. Ղօղեալ ծածուկ ոչ լըռեցեր... («Յ-ՇՇ») Առ սուրբն Բարդօղօմէոս. Յէտէմոնոս մասըն Հընդկաց... («Ո») Առ սուրբն Մարկոս. Որ Պետրոսի կոչիլ... («Չ») Առ սուրբն Ղուկաս. Չարաց վիրաց մերոց... («Պ-Ռ») Առ սուրբն Յուդայ, որ եւ Ղէբէոս, որ է Թադէոս. Պատմաբանօղ ցուցար յերկրի... («ՍՍ-Տ») Առ սուրբն Սիմօն. Սիմօն ընտրեալդ ի Կանանէ... («Տ-ՐՐ») Առ սուրբն Յակոբոս Ալֆեայ. Տիրապէս Տեառն ըզհետ չոքար... («ՑՑ-Ւ») Առ սուրբն Յակոբոս Տեառնեղբայր. Ցանկ վըկայեալ լինիլ... («Ւ-ՓՓ») Առ սուրբն Մատաթիաս. Ւ իւսեալ ի կարգն առաքելոց... («Փ-ՔՔՔ») Առ սուրբն Թադէոս. Փայլեալ ի կարգն աշակերտաց... զմեզ ընդ նոսին ժողովելով ըզքեզ օրհնել Հարբ եւ Ոգւով։ Աւարտ շարականաց հնոյ բնա­գրոյն։

4. 218բ-9բ Հետագայքս յայլուստ ընդօրինակեցան

ա. 218բ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին – Օհ. ԴՁ. Ի Հօրէ զարդարեալ... Բազմաչարչար նահատակ...

բ. 218բ-9ա Շարականք հանգստեան – ԳՁ. Ըզքեզ աղաչեմք Տէր... Տ. Արեգակն արդարութեան Քրիստոս... Տ. ԴՁ. Օրհնաբանօղ ձայնիւ երգեմք...

գ. 219աբ Աւետարանչացն սրբոց – Հբ. ԴԿ. («ԿԻՒՐ») Կարողութեամբ Սուրբ Ոգւոյն... («ԱԿՈՍ») Արփիահրաշ զօրավիգ...

5. 219բ-223ա Մեծացուսցէք յատուկք

ա. 219բ-20ա Ծաղկազարդին – Մ. ԴԿ. Աստուածածին մայր Տեառն...

բ. 220ա Տապանակին եւ եկեղեցւոյ – Մ. ԳՁ. Աստուածածին սուրբ կոյս...

գ. 220աբ Սրբոց հրեշտակաց – Մ. ԳԿ. Ընդունարան անճառ Բանին...

դ. 220բ Դաւթի մարգարէին – Մ. ԴՁ. Խորհուրդն յառաջ քան զյաւիտեան...

ե. 220բ-1ա Մարգարէից եւ ամենից սրբոց – Մ. ԴՁ. Հրաշափառ տեսութեամբ...

զ. 221ա Ծննդեան Յովհաննու Մկրտչին – Մ. ԴՁ. Որ ի յամսեան վեցերորդի...

է. 221աբ Սրբոյն Ստեփաննոսի Նախավկային – Մ. ԴՁ. Աստուածածին մայր եւ կոյս...

ը. 221բ Առաքելոցըն Պետրոսի եւ Պօղոսի – Մ. ԴՁ. Աստուածածին խորան լուսոյ... Ճշ. ԳՁ. Այսօր բերկրանօք լըցեալ երկայնօք...

թ. 221բ-2ա Սր[բոց] առաքելոցն Յակոբայ եւ Յոհաննու – Մ. ԴԿ. Աստուածածին տաճար լուսոյ... Ճշ. Որք յորովայնէ ընտրեցայք...

ժ. 222աբ Հայրապետացըն Նիկիոյ ժողովոյն – Մ. ԳՁ. Աստուածածին Մարիամ հարսըն լուսոյ...

ժա. 222բ Սր[բոյն] Ներսիսի հայրապետին Մեծի – Մ. ԴՁ. Զխորին խորհուրդն անճառելի...

ժբ. 222բ-3ա Սրբոց Քառասնիցն Սեբաստիոյ – Մ. ԴՁ. Ուրախացի՛ր, Աստուածածի՛ն, խորհըրդարան Հօր անեղին...

6. 223ա-4ա Մեծացուսցէք հասարակք – Մ. ԱԿ. Ով գերահրաշ ծաղիկ բուրեալ... Մ. ԱԿ. Որ ի խորհուրդըս բարձրագոյնս... Մ. ԱԿ. («ԴԱՆ») Դասապետըն հրեշտակաց... Մ. ԱԿ. («ԻԷԼ») Ի հայրական ծոցոյ լոյսըն փառաց... Մ. ԲՁ. Որ ըզԲանն Աստըւած յորովայնի քում... Մ. ԳՁ. Տաճար լուսոյ, Մարիամ... Մ. ԴՁ. Ուրախացի՛ր, Աստուածածի՛ն, վեր­օրհնեալդ ի սրօբէից... Մ. ԴԿ. Աստուածածին անարատ... աւետեաց ժողովըրդեանըն, զոր փըրկեաց զքեզ։ Զրաւ։

– 224բ-5բ Ցուցակ առաջնոյ գրգին, որ պարունակէ զերգս գիշերայինս աստուածայնոյ պաշտամանն։ Երգք տօնից տէրունականաց – Ճրագալուցի Ծննդեան Տեառն ի թղթին 5... աւուրց պահոց ընդամէնն բոլոր. 85։

– 225բ-6բ [Ցուցակ] երկրորդի գրգին, յորում պարունակին երգք, աղօթք եւ լիթանիայք զանազանք – Նուագ առ ամենասուրբ Երրորդութիւնն. 89... ներգործութիւն ճշմարտի զղջման. 255։

– 226բ-7բ [Ցուցակ] երրորդի գրգին, յորում պարունակին շարականք անգիւտք – Նախաբանութիւն. 278... Մեծացուսցէք հասարակք. 464։ Զրաւ ցուցակին։

Ծնթ. Վեր. լս-ներում գրուած են խորագրերը։

Հմմտ. Հին եւ նոր պարականոն կամ անվաւեր շարականներ, աշխ.՝ Սահակ վրդ. Ամատունու, Վաղարշապատ, 1911։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԹ. դ., շղագիր

1. 228ա-9ա Ի տօնի այցելութեանն սրբուհւոյ Աստուածածնի – Օհ. ԳԿ. Օրհնեմք զօրհնեալդ ի կանայս... Դու ծիածան շնորհալի... Հ. ԴՁ. Որ ըզխոստումն առ Աբրահամ... Մ. Անարատ կոյս... Ո. ԳՁ. Զքեզ ողջունեմք, հանապազ թագուհի... Տ. Դըշխոյ երկնից... Հբ. ԲԿ. Ողջո՛յն քեզ, ա՛ստղը ծովու...

2. 229ա-30ա (լատիներէն) Intentiones pro quolibet die hebdomadis (Մտադրութիւններ շաբաթուայ իւրաքանչիւր օրուայ համար) – Incip. Dominia Primo offerotibi die omnesactionesmagis... Desin... Virgovereconstitutaatque a Deo data caeli. Amen.

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՆԱԽԱԳԱՂԱՓԱՐ ՕՐԻՆԱԿԻ

Տե՛ս 129բ խորագիր։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

Տե՛ս 2ա Տիտղոսաթերթ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 111ա (1723 թ.ից յետոյ, նոտրգիր) Աբբայն Գաբրիէլ արքեպիսկոպոսն մեծի մայրայքաղաքին Թիլֆիզու, յորժամ հնազ[ա]նդեցաւ մեծի պապին Հռօմայ, էր թվ[ին]ՌՃՀԲ. (1723)։

2. 1ա հիմքին սոսնձած սպիտակ թերթիկին (Սահակ վ. Ամատունի, ԺԹ. դ., շղագիր) Համառօտարան պարունակօղ երից գրեանց՝ Ա.՝ Երգոց գիշերայնոց, Բ.՝ երգոց զանազանաց եւ զլիթանիայց, Գ.՝ շարականաց բազմաց հնագունեղից, գրեալ բոլորագիր եւ նօտրգրով ի վերայ հասարակ թղթոյ ի ձեռն ուրումն պապապաշտ եւ լատինամիտ վարդապետի, յամի Տեառն ՌՁԸ. (1708), ի Լէօպօլիս։

Գրիչն գրոյս ի Նախաբանութեան* շարականաց այսպէս տայ ծանօթս զանձնէ. «Նախ արդեօք Սիմէօնի վարդապետի Ջուղաեցւոյ Անարծաթ անուանեցելոյն եպիսկոպոսին Երեւանայ, որում ես նախ աշակերտեցայ յԷվդօկիայ ի թվ[ին] հայոց ՌՃԶ.ին» (1657)... երկրորդ՝ Մովսիսի վարդապետին՝ արքեպիսկոպոսին Բջնոյ, որ բազմիցս խօսակցելով ընդ վարդապետին իմում Պօղոսի դառնացելով ոգւով, ասէր... (յեր. 285)... Չորրորդ. Իսահակայ վարդապետի Մակուեցւոյ՝ արքեպիսկոպոսին Արտազու, Արդար մականուանեցելոյն, որ մինչ երբեմն ի վանս Բագրեւանայ տրամաբանէաք զառանձնութիւն մերոյ եկեղեցւոյ ասէր... (եր. 286)։ Իսկ զշարականաց անծանօթից եդելոց ի սմին այսպէս գրէ. «Ընդօրինակեցեալք ի բնագրոյ հնագունեղէ, որ է ի գրգարանի վարժարանին քահանայապետականի Լէօպօլսոյ, որոյ յիշատակարանն է այսպիսի. «Փառք... կատարեցի զսուրբ գիրքս յամի եօթնհարիւրերորդի եօթանասներորդի երկրորդի ի թագաւորութեան Հայոց Լեւոնի, եւ ի հայրապետութեան տեառն Կոստանդեայ, ի մայրաքաղաքս Սիս, ընդ հովանեաւ Սուրբ Նշանիս եւ այլք (յեր. 257)»։ Արդ, շարականքս հետագայք... են յօրինեցեալք ի Գրիգորէ կաթողիկոսէ Սսայ (Անաւարզեցին), գիտնական կոչեցելոյ (յեր. 287)»։ Մատենադարանապետ Սահակ վարդապետ Ամատունի։

*Ծնթ. 130ա-4բ «Նախաբանութիւն» գլխի մասին է։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած սպիտակ թերթիկին սեւով՝ «1266», գրչից՝ «Համառօտարան երից գրեանց՝ Ա. Երգոց գիշերայնոց. Բ. Երգոց զանազանաց եւ զլիթանիայց. Գ. Շարականաց բազմաց հնագունեղից», 1ա հիմքին սոսնձած սպիտակ թերթիկին՝ բ երեսին սեւով՝ «1266/3574», հակառակ դիրքով մատիտով՝ «Դատաստանագիրք շղագիր գրուած 1843. Թաւրիզ. 15 կոպ. հատին 1 կոպեկ 20 կոպեկ – 1 հատ 20 կոպեկ /// 1157 551/1708», 1ա՝ կապոյտով՝ «Հմր 53», «Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Ա. աստառին լատինատառ՝ «Dupu Bo», 1ա՝ «1708», «1709», 48ա՝ «Չ», 79ա՝ «ջեռմեռանդ կրօնա եւ կրօն եղբայրք եւ քոյրք ամենայն եղբայրա­կցութեանց ընդ որոց», 107բ՝ «չըւ», 230բ՝ լատինատառ՝ «fatun», «fuaurum», «Y» (չորիցս), հայատառ՝ «գահանագ եւ զօհօվորք ագի էմ գի գիէմ Տէր բարյէ գուր քօուաշ», Բ. աստառին՝ լատինատառ՝ «sencio cuie iak doceo», «Day», հայատառ՝ «մըծ մր յէր»։

 

 

3575

ՂԱԶԱՐ ՋԱՀԿԵՑԻ, ԿԱՐԳ ԾԱՅՐԱԳՈՅՆ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ

 ԺԸ. դար (1737 թ.ից յետոյ)*

ԹԵՐԹ՝ 44. (տե՛ս նաեւ պհպ.). չգրուած՝ 1բ-2բ, 41բ-4բ։ ՊՐԱԿ՝ Ա-Ե×8։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսա­դրոշմով՝ եռամահիկ, երեքնուկ, որի ստ. մասը՝ կտրուած։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19,3×13։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (13,7×9)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 10ա)։ ՏՈՂ՝ 20. գծումներ՝ ճնշումով։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ սպիտակ թուղթ (Ա. աստառը գրուած. տե՛ս հետգ. յիշատակարան)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ թ. 1, թ. 42-44՝ սպիտակ չգրուած թուղթ, թ. 1 եւ թ. 42՝ մասն կազմաստառի (տե՛ս Նիւթ)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր (գծանկարային)՝ կենդանագիր, թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր՝ բաց եւ մուգ երանգներով, կապոյտ, նարնջի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին՝ մաշուած, քերծուած, կեղտոտուած. աստառները՝ մասամբ կեղտոտուած, կազմին սոսնձումից առաջացած դեղին հետքերով. թերթերի վեր. եզրերը մասամբ խոնաւացած, դեղնած. թերթերին զանազան բծեր, ստ. արտք. անկիւններում՝ մատնահետքեր. թ. 1-2, 9-10, 17-8, 33-4, թ. 41 եւ թ. 42՝ իրարից հեռացած, երեւում է հիմքը, իսկ թ. 25-6՝ իրարից մասամբ հեռացած. Գ. պրակը՝ ստ. հիմքից անջատ. թ. 23 արտք. եզրին՝ այրուածքի 1 անցք, պհպ. թ. 43-4, Բ. աստառին՝ ցեցի անցքեր։

* Ծնթ. Ժամանակի որոշակիացումը՝ ըստ Ղազար Ա. Ջահկեցի կաթողիկոսի գահակալման տարեթուի։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 3ա-34բ Տեառն Ղազարու յամէնիմաստ հայրապետէ ամենայն Հայոց՝ արարեալ զկարգ ծայրագունի իշխանութեան վարդապետաց, ի լուսատու բանից Քրիստոսի եւ ի մարգարէից եւ յառաքելոց եւ ի վարդապետաց սրբոց

Տե՛ս ձեռ. 1056, 9ա-67բ։ 1. Նխրգ./3ա-8բ։ ա/8բ-11բ։ բ/11բ-3բ։ գ/13բ-5բ։ դ/15բ-7բ։ ե/17բ-20բ։ զ/20բ-3ա։ է/23ա-6բ։ ը/26բ-9ա։ թ/29ա-30բ։ ժ/30բ-4բ («Աղօթք ի վերայ նոր նուիրեալ ծայրագոյն վարդապետի...»՝ չիք)։ 2. Խոր./չիք։ Նխրգ./չիք։ ա/35ա-6բ (խորագիրը՝ չիք)։ բ/36բ-8ա։ գ/38ա-9ա։ դ/39ա-41ա։

Հմմտ. Գրիգոր Տաթեւացի, Յաղագս գաւազան տալոյ, ձեռ. 1089, 1ա-44բ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. Ա. աստառ (1758 թ., անարուեստ նոտրգիր, ժամանակագրական)

Ի ՌՄԴ. (1755) թվին, Յունվարի Զ. հայր Մինաս վարդապետ գնաց Հորմանց երկիրն։

Թուին ՌՄԴ. (1755), Յունիսի ելն Պայեազիտու երկիրն սաստիկ մահ անկաւ։

Ի ՌՄԶ. (1757) թուոջն, Ապրելի ԺԱ. (11) Ազատ խանն կոխվաւ, Մահմատ Հասան խանն սարդար ելաւ, Որմի առաւ։

(Մի քանի տող ցած)՝ Ի ՌՄԶ. (1757) թուոջն, յամսիեանն Յունիսի Ե.ին եկն ազգն ալան ղազախ, եւ բօխչալուն ընդ նմա երկիրն Բայազիտու բազում գերի եւ աւարառութիւն եւ աւերութիւն արաց։

|1ա| Ի ՌՄԷ. (1758) թուոջն, Մայիսի մուտն Խօյ, Սալմազստ շատ սաստիկ մահ անկաւ։

2. 44բ (ԺԸ. դ., նոտրգիր) Ես՝ մեղաւոր եւ անարժան տիրացու Գրիգորս, գրեցի այս գիրս։

3. 44բ (ԺԹ. դ., շղագիր) Կիրակոսին հինգ լիտր չիր տուի, գին 5 հազար 20 շահի։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 3բ սեւ թանաքով ձուածիր՝ «ՊԵՏՐՈՍ / ՎԱՐԴԱՊԵՏ», 4ա սեւ թանաքով ութանկիւն՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ / ՄԻՆԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ», 4ա, 5ա, 6ա մանուշակագոյն թանաքով բոլորակ, որի եզրագծերում՝ «Ս. ԹԱԴԷԻ. ԱՌԱՔԵԼՈՅ ՎԱՆՔ. Մակուի Ղարաքիլիսայի առաջնորդարան» (արաբատառ), կենտրոնում՝ եկեղեցի, տակը՝ «1901»։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին սոսնձած սպիտակ թերթիկին կապոյտով՝ «Գաւազան – տալոյ. 49», 1ա՝ սեւով՝ «Թ. առաք. վ. 49/3575», «ԺԷ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ «Կուհութիւն արժանապատիւ եւ իմ սիրեյի», «62», «զ» (7 անգամ), «աբ», 1բ՝ «կուրկի Մարկոս», այբուբեն՝ «ա-ը», 2ա՝ «Կուհուֆ Արժանպատիւ Սակէից մասած», այբուբեն՝ «ա-ե», «ս» (երկիցս), «բ», «դիկ», 30բ՝ «աա 13», «Ա», 42ա՝ «Կոհութիւն Մարտարկ, Յակո եւ Բատոկա հիշատակ Սարքսեան», 44բ՝ «չչնեէէ», «եաբգդ», Բ. աստառ՝ «///ութիւն», ջնջած։

 

 

3576

ՄԱՇՏՈՑ ՁԵՌԱՑ

ԴԱՍՏԻՓԻՒՐ ԳԻՒՂ (ՄԵՐՁ Ի ԳԱՆՁԱԿ) ՌՃԻԳ. – 1674

ԳՐԻՉ՝ Սարգիս։

ԹԵՐԹ՝ 308+1 (կրկն.՝ թ. 296). չգրուած՝ 2բ-4ա, 196բ, 256ա, 305բ-8բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԶ×12 (Ա 11, Ժ, ԺԳ, ԻԴ 14, ԻԶ 4)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,5×12։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն, կարմրով սահմանագծուած, 108ա-39ա, 150բ-4ա, 168բ-70ա՝ նաեւ կապոյտով եւ սեւով շրջանակուած (12,3×8)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 260ա)։ ՏՈՂ՝ 20 (թ. 1-82, 172-305), 17-22 (թ. 83-171)։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի (Ա. փեղկին՝ ձուածիր շրջանակի մէջ՝ Խաչելութիւն, Բ. փեղկին՝ ձուածիր շրջանակի մէջ՝ Աստուածամայրը՝ գահին, դրոշմազարդերը՝ եւրոպական ոճի). միջուկը՝ տախտակ. աստառը՝ դեղին, կապիչների հիմքերին՝ կանաչ գործուածք. լուսանցակողերը՝ կանաչ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Դ (սկ.)՝ սպիտակ թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Հայր Աստուած՝ 5բ։ Կիսախորան՝ 6ա, 238բ։ Ճակատազարդ՝ 38բ, 78բ, 117ա, 141ա, 158բ, 178բ, 197ա, 222բ, 256բ։ Լուսանցազարդ՝ բուսական (վեր. լս.՝ 6բ, 7ա), բուսաթռչնային, բուսական, վրան խաչ՝ 256բ, 268բ, խաչ՝ 276ա։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր, կենդանագիր (թռչուն-ձուկ)՝ 222բ։ Գոյներ՝ կարմիր՝ բաց եւ մուգ երանգներով, կապոյտ, շագանակագոյն, նարնջի, դեղին։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին՝ մաշուած, քերծուած, վրան՝ ցեցի անցքեր, անկիւնների կաշին թափուած, 3ական կապիչներն ու փայտէ գամերն ընկած՝ պահպանուել են հիմքերը, մէջքը ճաքճքած, եզրերը մաշուած, Ա. միջուկը մէջտեղից ընդլայնակի կոտրուած, որից էլ՝ կաշին եւ աստառը պատռուած, վնասուած, Ա. փեղկը՝ հիմքից մասամբ հեռացած, կազմի կաշին հաւանաբար այլ ձեռագրի է եղել եւ հարմարեցուել է այս ձեռագրին. աստառները մասամբ գունաթափ, մաշուած, կեղտոտուած. աստառներին, միջուկներին եւ թերթերին ցեցի անցքեր. լուսանցակողերի կարմիրը գունաթափ, սեւացած, նույնպէս գունաթափ նաեւ վեր. եւ ստ. արտք. եզրերի կանաչը, որը հաւանաբար նորոգման ժամանակի է. պհպ-ները մաշուած, սեւացած, վրան զանազան անցքեր, պատռուածքներ, պհպ. Ա ստ. հիմքը թափուած. հիմքում եւ եզրերում, տեղ-տեղ թերթերին խոնաւութեան, հիմքում նաեւ ամրացած փոշու հետքեր. թերթերը մասամբ խունացած, կեղտոտուած, վրան զանազան բծեր, մատնահետքեր, որոշ թերթերի նախկին կպումները կոպիտ անջատած, մեծ մասամբ գիրը թափուած (9բ-10ա, 120բ-1ա, 171բ-2ա, 238բ-9ա, 243բ-4ա եւլն), տեղ-տեղ թանաքը թափուած, գիրը անընթեռնելի կամ դժուարընթեռնելի (9բ, 17ա եւլն). թ. 1-10, 71՝ ստ. հիմքից անջատ, որոշ թերթեր իրարից հեռացած (թ. 71-2, 83-4, 95-6, 121-2, 133-4, 145-6), որոշ թերթերի եզրեր վնասուած՝ պատռուած, թափուած, շերտազատուած եւլն (թ. 121, 159, 180, 304 եւլն). կան ԺԸ. դ. նորոգման հետքեր (որոշ թերթերի եզրերի թափուած մասերի լրացում-ամրացում՝ թ. 75-6, 78-80, 82, 94 եւլն, որոշ շերտազատուած թերթերի սոսնձում-ամրացում՝ թ. 260, 273, 292 եւլն, որոշ լս-զարդեր մասամբ կտրած՝ 17ա, 31ա, 65ա եւլն). 158բ՝ լս-զարդն արտատպուած 159ա։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1բ-2ա [Շարական] – ԱԿ. Խորհուրդն անճառ ծածկեալն ազգաց եւ յաւիտեանց...

– 4բ-5ա [Ցանկ] – Վասն մկրտութիւն առնելո... վասն հայր վանաց աւրհնելոյ։ յԱստուծոյ փառք յաւիտեանս. ամէն։

2. 6ա-23ա [Կանոն մկրտութեան] – Տէ՛ր Աստուած մեր, Աստուա՛ծ բարերար, որ զվրիպեալս...

3. 23ա-7բ Կանովն նշան աւրհնելոյ – Պարտ է նախ քահանայն ընտրել կանոնաւք զփեսայն եւ զհարսն... Ընթ[ե]րցուածս յԱռակաց. Որդեա՛կ, եթէ իմաստուն լինիցի սիրտ քո...

4. 27բ-31ա Կանովն ձեռնազինահարութեան. Խրատ հարսին եւ փեսային – Աւրհնեալ է Աստուած յամենայն ժամ։ Փեսային եւ հարսին խրատ եւ քարոզք վասն ձեր...

5. 31ա-8ա Կանովն հարսանեաց հանդերձի – Բերեն առաջի քահանային եւ ասեն շարական («ԽԱՉԱՏՈՒՐ»). Խաչանշան դրոշմամբ... Ընթերց[ուած] յԱռակաց. Լուարո՛ւք, թագաւո՛րք...

6. 38ա-55ա Կանովն պսակ դնելոյ – Տանի քահանայն զփեսայն եւ զհարսն եկեղեցին... եւ կարդայ զաղաւթս զայս. Աստուած յաւիտենական, որ զան[ազգս եւ] զբացորոշեալսն...

– 55ա [Ոտանաւոր] – Պատահեցաւ ռահս լուսոյ / եւ զուարճացաւ ջահս ընդ ոսկո / սպիտակափայլ հոգիդ լուսոյ / եւ ի անգինէս մարգարտոյ։

7. 55բ-101ա Կանոն համօրէն ամենայն ննջեցելոցն առ ի թաղումն – Ասեն կանոն՝ զԵրկինք պատմենն. Երկինք պատմեն զփառս Աստուծոյ... 78բ եւ ապայ կարդան զաղօթս. Աստուա՛ծ յաւիտենական, անըսկիզբն, անեղ, անիմանալի...

ա. 91ա-4բ (92ա ստ. լս.) [Գանձ աշխարհայթաղն է] («ՄԱՆՎԵԼՍ») – Մինդ ի յԷէն, / Բանդ, որ ի Հօրէ... եւ չար այսոցըն զիս թափեցէ՛ք։ Ողորմե[ա՛]։

բ. 94բ-6բ Ողբ ի վերայ գերեզմանին ի բերանոյ մեռաելոյն [յԱռաքել վարդապետէ ասացեալ, ձեռ. 11, 109բ-10բ] – Ո՛վ քահանայք եւ վարդապետք աստուածաբան / եւ ժողովուրդք հաւատացեալք ամենեքեան... զի Տէրըն քաղցր է եւ գըթած ողորմութեան։

8. 101ա-8ա Կանովն յերկրորդումն աւուրն – Յորժամ յայգալացն ժողովին, դարձեալ գան ի գերեզմանն եւ ասեն ողբաձայն... Պօղոս առաքելոյն ի Թեսաղոն[իկեցւոց] թղթ[ոյն]. Եղբա՛րք, զայս գրեմք, եթէ որ յարոյցն զՅիսուս...

9. 108ա-16ա Կանովն եօթներորդ աւուրն այգուն – Սաղմոս. Հոգի քո Սուրբ բարի առաջ[նորդեսցէ]։ Ընթերցւած յԵսայեայ մարգարէէ. Այսպէս ասէ Տէր. Մոռասցին զնեղութիւնս...

108բ, 109բ եւլն ստ. լս-ներում գրչից՝ «Երրորդ աւուր այգոյն»։

10. 116բ-29ա Կանովն յորժամ տղայ վաղճանի մինչեւ յեւթն ամն – Ասեն սաղմոս, գուբղայս Զ. Առ քեզ, Տէ՛ր, համբարձ[ի]... եւ քահանայն կարդայ զաղօթս. Հա՛յր երկն[ա]յւոր, քաղցր եւ երկայնամիտ...

ա. 120ա-1ա Սրբոյն Գրիգորի ասացեալ – Եթէ մեք, որ կենդանիքս մնացեալ իցեմք...

բ. 123աբ Սրբոյն Գրիգ[որ]ի ա[սա]ցեալ – Ամենեքեան, ոյք տեսանիցեն զարդարն, ճանաչիցեն...

11. 129ա-32ա Կանովն երկրորդ աւուրն այգ[ոյն] – Առաւօտուն երթան ի գերեզմանն եւ ասեն սաղմոս. Աւրհնեցէ՛ք, մանկո՛ւնք զՏէր։ Ընթերցու[ած] յԵսաեա մարգարէէ. Զի ի Տեառնէ եղիցի դարձ նոցա...

12. 132ա-40ա Կանովն եօթներորդ աւուր – Առաւօտն երթան ի գերեզման եւ ասեն սաղմոս. Երանելիք են, որ։ Ընթերցուած յԱռակաց. Արդարքն յաւիտեան կացցեն...

ա. 135ա-8ա Եւ ասի ողբ ի վերայ գերեզմանի մանկանց այլ քաղցր բառով – Արարիչն արարածոց մեզ բարկացաւ, / քաղցըր բնութիւնն աստուածային մեզ դառնացաւ... ես Նաղաշ եպիսկոպոս՝ ծառայ Կուսին... դառն արտասուաւք զողբըս գրեցի խիստ լալագին։

բ. 138ա-40ա Ողբ է տղ[աթաղի] («Ա-Ք») – Այսաւր, եղբա՛րք ամենեքեան, / ո՛ւնկըն դըրէք ինձ միաբան... ա՛խ վա՛յ իմ աւր դատաստանին, վ՛՛։

13. 140ա-9բ Կանովն տեառնականի – Ածեն զուարակն ի դուռն եկեղեցոյն՝ առ[ա]ջի խաչին... Ընթերցուած ի Ղեւտացոց. Եւ կոչեաց Տէր զՄովսէս...

14. 149բ-57բ Կանոն հոգէհանգիստ առնելոյ ննջեցելոց եւ աղ աւրհնել վասն զենմանց մատաղաց, խաչի աւրհնելոյ – Ասեն սաղմոս. Երանի՜ որում թողութիւն եղեւ... եւ կարդայ զաղաւթս. Տէ՛ր բարերար, որ դատաւորդ ես կենդանեաց...

15. 158ա-71բ Կանոն Հինգշաբաթին վասն ապաշխարողսն արձակել – Ժողովէ քահանայն զապաշխարողսն ի դուռն եկեղեցոյն եւ ասեն գոբղայս Զ.... [Ընթերցուած յԵսայեայ մարգարէէ]. Եւ կատարեսցին աւուրք սգո քո...

– 161բ-7ա Աղաւթք վասն ապաշխարողաց՝ [տեառն Բարսղի արքեպիսկոպոսի*] – Տէ՛ր Աստուած, Հա՛յր ամենակալ, արարիչ ամենայն արարածոց, որ ակնարկել բարերար կամաց...

* Տե՛ս Մայր Մաշտոց, հտ. Ա., Գիրք Ա., աշխ.՝ Գէորգ Տէր-Վարդանեանի, Ս. Էջմիածին, 2012, էջ 385։

16. 171բ-8ա [Ք]արոզ պատո<ո>ւիրանին, զոր զեկուցանէ քահանայն ժողովրդեանն յառաջ, քան զպատարագն – Առնու զԱւետարանն ի գիրկն իւր եւ կարկառէ զձեռն իւր եւ ասէ զպատուիրանս. Լուարո՛ւք ինձ, [որդեա՛]կք իմ...

17. 178բ-95ա (ստ. լս.) Ջուր աւրհնել – [Ընթերցուած ի Չորրորդ Թագաւորութեանց]. Եւ ասեն արք քաղաքին ցԵղիսէ. Ահաւասիկ բնակութիւն քաղաքիս բարի է...

– 182ա-94ա Աղաւթք, զոր ասացեալ է տեառն Բարսղի հայ[ր]ապետին – Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ յամենայնի, հզօր եւ սքանչելագործ, որ արարեր զերկինս եւ զերկիր...

18. 195ա-212ա Կանոն Մեծի հինգշաբաթին Ոտնալուային, ըստ որում ասաց Յիսուս, թէ՝ Օրինակ մի ետու ձեզ, զի որպէս ես ձեզ արարի եւ դուք միմեանց առնիջիք։ Զոր ասացեալ է տեառն Եփրեմ Խորին Ասորոյ, զոր թարգմանեաց սուրբ դիտապետն մեր Գրիգ[որ]իս Վկ[այ]ասէրն ի Հռոմկլայն – Ի տասն Գ. ժամուն ի կատարման պատարագին, ժողովին ի գաւիթս եկեղեցոյն... եւ կարդայ զաղաւթս. Փառաւորեմք զքեզ, Տէ՛ր...

19. 212ա-22ա Ի Մեծի հինգշաբաթի ժամատուն աւրհնելոյ – Աւրհնեալ է ամենասուրբ Երրորդութիւնն ի բարձունս՝ Հայր եւ Որդի եւ Հոգին Սուրբ...

20. 222ա-7բ Կանոն զամենայն արմտիս աւրհնել՝ զսերմն, եւ զշեղջ, եւ զհնձան – Առնու քահանայն ըզխաչն եւ զԱւետարանն եւ երթայ առ մթերեալ արմտիսն... Ընթերցուածս յԱռակաց. Պատուեա՛ զՏէր ի քոոց արդար վաստակոց...

21. 227բ-33բ Կանոն աւրհնութեան խաղողոյ, զոր արարեալ է սրբազան կաթողիկոսնին տեառն Ներսէսի, որ կատարեաց յաւուր տաւնի Աստուածածնի եւ կամ Սուրբ խաչի, ըստ իւրաչանչիւր բնութեանց՝ ջերմութեան եւ կամ քաղցրութեան հասման պտղոյ – Յետ երգմանն ասի քարոզս զայս. Գոհացարո՛ւք զբարերարէն Աստուծոյ... եւ ասէ զաղաւթս. Տէ՛ր Աստուած, Հա՛յր անսկիզբն անեղ բնութեան...

22. 233բ-5բ Կանոն զնշխարս սրբոց ընդունել ի հանգիստ եւ փոխել ի հանգիստ – Եւ ասեն սաղմոս. Յիշեա՛, Տէ՛ր, զԴաւիթ... Ընթ[ե]րցուած ի Չորրորդ Թագաւորութեան[ց]. Եւ ելին ամենայն ծերքն Իսրայիլի...

23. 235բ-6բ Աղօթք վասն երաշտի – Տէ՛ր Աստուած մեր, որ յաղագս առ քեզ նախանձուն լուար Եղիայի մարգարէին...

24. 236բ-7ա Աղաւթք, որ պիղծ ինչ կերեալ իցէ – Սուրբ ես, Տէ՛ր, եւ ի սուրբս հանգուցեալ...

25. 237աբ Աղաւթք, որ կերակուր միայն պղծէ – Տէ՛ր Աստուած մեր, որ գլխոյ առաքելոյն Պետրոսի...

26. 237բ-8ա Աղօթք ի վերայ երդմնասղալաց – Տէ՛ր, որ զմարդոյ բնութիւն փոփոխ[ական] արկ(=եւ տկար) գիտես...

27. 238բ-54բ (ստ. լս.) Պղծեալ տաճարի – [Աղաւթք]. Որ ընդունողդ ես աղաւթից ժողովրդեան քո, Քրիստո՛ս Աստուած մեր...

28. 254բ-5բ Կանոն նոր եկեղեցոյ դուռն աւրհնել – Հաստատեն ի տեղւոջ իւրում եւ ասեն սաղմոս ի թիւ ՃԺԵ.... եւ եպիսկոպոս ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած, արարիչ եւ զարդարիչ քոոց արարածոց...

29. 255բ-68բ Կանոն խաչ աւրհնելոյ – Երթան առ խաչն եւ լուանան նախ ջրով եւ ապա գինով եւ ասեն սաղմոս ի թիւ. Լո՛ւր, Աստուա՛ծ, աղօթից իմոց... Ընթերցուած յԱռակաց. Երանեալ է այր, որ եգիտ զիմաստութիւն...

30. 268բ-71բ Կանոն խաչալուայ առնելոյ – Սաղմոս. Նշանեցաւ առ։ Ընթերցուած ի Չորրորդ Թագաւորութեան[ց]. Եւ ասեն արք քաղաքին ցԵղիսէէ. Ահաւասիկ բնութիւն քաղաքիս բարի է...

31. 271բ-6ա Կանոն հաղորդ տալոյ տկարացն, որ մերձեալ են ի վախճան – Առնու քահանայ զփրկական խորհուրդն... եւ ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած ամենակալ, ամենագութ, ամէնախնամ, ծածկագէտ...

32. 276ա Կանովն յորժամ եկեղեցո դուռն հաստատեն – Եւ ասեն սաղմոս ՃԺԵ. Խոստովա՛ն ե[ղերուք] (այսչափ)։

33. 276աբ Կանովն խունկ աւրհնելոյ – Տանի քահանայն եկեղեցին եւ վեր ունի ձեռամբ եւ ասէ զաղօթս. Ամենակա՛լ Տէր Աստուած մեր, որ ընկալար զխունկն ի ձեռաց Ահարոնի...

34. 276բ-7բ Կանոն նորայկերտ գիրք աւրհնել – Բերեն եկեղեցին եւ հանեն ի բեմն՝ ունելով սարկաւագունքն ի վերայ բազկացն եւ ասեն սաղմոս ի թիւ ՀԵ.... եւ ասէ զաղօթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած մեր, որ ետուր զպատուիրանս քո...

35. 278աբ Կանոն սկիհ եւ մաղզման աւրհնել – Բերեն յեկեղեցին եւ լուանան նախ ջրով եւ ապա գինով... եւ քահանայն ասէ զաղօթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած մեր, որ ետուր մեզ զնիւթս զայս...

36. 278բ-9բ Կանոն հանդերձեղէն, սպաս աւրհնել – Տանեն եկեղեցին՝ [առա]ջի բեմին, սարկաւագն ունելով ի վեր... եւ ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած բարձրեալ, որ զգեցուցեր զեկեղեցի քո...

279ա ստ. լս-ում գրչից՝ «Շուրջառ եւ ծածկոց աւրհնել»։

37. 279բ-81բ Կանոն ժամհար աւրհնելոյ – Բերեն առաջի բեմին եւ ասեն սաղմոս. Աւրհնեցէ՛ք զՏէր... եւ քահանայն ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած զօրութեանց եւ արարիչ ամենայն արարածոց...

38. 281բ-4բ Կանոն հայր վանաց առնել – Ժողովին ուխտն ամենայն եւ առաջի կացուցանեն զնոր ընտրեալն... Ընթերց[ուած] յԵզեկելի մարգարէէ. Այսպէս ասէ կամարար Տէր. Որդի՛ մարդոյ, դէտ կացուցի...

281բ՝ ընթերցուածի խորագրի եւ սկզբնատողի միջեւ ազատ մնացած մասում գրչից՝ «[Ոտանաւոր] – Ձայնէ առ քեզ ողոքական / մեծ մարգարէն Դաւիթ արքայն, / թէ՝ Ե՛կ, որդեա՛կք իմ սիրական, / ուսի՛ր զերկիւղն ընտիրական»։

39. 285ա-303բ [Աւետարանք Անբիծքի, Պաշտաման, Իւղաբերից, Բժշկութեան]

ա. 285աբ Աւետարան Յոհան [ԺԴ. 15-24] – Եթէ սիրէք զիս, զպատուիրանս իմ պահեսջիք...

– 285բ Երգ. Աստուած անեղ, անժամ.։ Զ. Զ. տուն ասա՛ (այսչափ)։

բ. 285բ-6բ Երկրորդ Աւետարան [Յովհ. ԺԴ. 25-31] – Զայս խօսեցայ ընդ ձեզ մինչ առ ձեզ...

– 286բ Երգ. Երեւեցար մարմնով երկրի, որ (այսչափ)։

գ. 286բ-7բ [Յովհ. ԺԵ. 1-10] – Ես եմ որթն ճշմարիտ...

– Երգ. Խաւար մեղաց (այսչափ)։

դ. 287բ-8ա [Յովհ. ԺԵ. 11-16] – Զայս խաւսեցայ ընդ ձեզ, զի ուրախութիւնն...

– 288ա Երգ. Ճանապարհ (այսչափ)։

ե. 288աբ [Յովհ. ԺԵ. 17-25] – Զայս պատուիրեմ, զի սիրեսջիք զմիմեանս...

– 288բ Երգ. Չհանդուրժ. (այսչափ)։

զ. 288բ-9ա [Յովհ. ԺԵ. 26 – ԺԶ. 5] – Բայց յորժամ եկեսցէ մխիթարիչն, զոր ես առաքեցից...

– 289ա Երգ. Տիրական աթս՛՛ (այսչափ)։

է. 289ա-90ա Աւետարանք Պաշտաման կարգաւ, Մաթէոս [ԺԳ. 43-52] – Յայնժամ արդարքն ծագեսցին իբրեւ զարեգակն...

ը. 290ա-1ա Աւետարան Մարկոս [Դ. 26-34] – Եւ ասէր. Այսպէս է արքայութիւն Աստուծոյ...

թ. 291ա-2բ Աւետարան Ղուկաս [ԺԲ. 32-48] – Մի՛ երկնչիր, հա՛ւտ փոքրիկ...

ժ. 292բ-3բ Պաշտաման Աւետարան, Յոհան [Ե. 19-30] – Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Ամէն, ամէն ասեմ ձեզ...

ժա. 293բ-5բ Իւղաբերից Աւետարանք կարգաւ, Մատթէոս [ԻԸ. 1-20] – Եւ յերեկոյի շաբաթուն, յորում լուսանայր...

ժբ. 295բ-6գ Աւետարան Մարկոս, Իւղաբերից [ԺԵ. 42 – ԺԶ. 8] – Եւ իբրեւ երեկոյ եղեւ, քանզի ուրբաթ էր...

ժգ. 296գ-7բ Իւղաբերից Աւետարան, Ղուկաս [ԻԳ. 50 – ԻԴ. 12] – Եւ ահա այր մի՝ անուն Յովսէփ, որ էր նախարար...

ժդ. 297բ-300ա Աւետարան Իւղաբերից. ըստ Յոհաննու [ԺԹ. 38 – Ի. 18] – Յետ այսորիկ աղաչեաց զՊիղատոս...

ժե. 300աբ Աւետարան Բժշկութեան ըստ Մաթէոսի [ԺԷ. 14-20] – Եւ իբրեւ եկն ի ժողովուրդն...

ժզ. 300բ-1բ Աւետարանս ըստ Մարկոսի [Է. 31-37] – Եւ ելեալ միւսանգամ ի սահմանացն Տիւրոսի...

ժէ. 301բ-2բ Աւետարան ըստ Ղուկասու [Դ. 31-42] – Եւ էջ ի Կափառնայում...

ժը. 302բ-3բ Աւետարան Յոհանու, Բժշկութեան [Դ. 43-54] – Եւ յետ երկուց աւուրց ել անտի եւ գնաց ի Գալիլեա...

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

281բ Ի գրչակի Սարքիս ձայնոյ / եւ ի յամսոյ տասն եւ մարտոյ, / որ ձրեցաւ ի սուրբ տառոյ։

303բ Աւրհնեալ է Աստուած Տէր Յիսուս Քրիստոս, ողորմեա՛, որ ստեղծէր զիս, ողորմեա՛յ։ Փա՜ռք ամենազաւր, ամէնիմաստ, ամէնառատ Հօր բարերարի, որ անեղական ծնելութեամբ զՈրդի ծնեալ յառաջ քան զամենայն՝ ի կերպարանս Հօր եւ Հոգւոյն համագոյ, աղբերաբար բղխմամբ, որ նոյն ինքն հզօր |304ա| եւ ընդ Որդոյ փառակից եւ զուգահաւասար բացայայտական երեքանձնական եւ մի իսկութեամբ, հաւասարեալ միհարթ, միազօր, միափառ եւ միաստուած Երրորդութիւն՝ կատարեալ անձամբ երիւք եւ մի բնութիւն, որում վայել է փառք եւ պատիւ յաւիտեան եւ յաւիտեանըս յաւիտենիւ. ամէն։ Արդ, աւրհնեալ, գովեալ, բարեբանեալ համագոյ Երրորդութիւնն, անբաժանելի եւ միաստուածութիւնն՝ անցեալն, այժմուս եւ յապառնին, յաւիտենիւ յաւիտեանս. ամէն։

Արդ, եղեւ աւարտ տպագրութեան տառիս ըստ հայկիականըն թվականի ՌՃԻ. երեքի (1674) եւ ըստ մարդեղութեան մարմնացելոյ |304բ| Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի (1,5 տող բաց՝ չգրած), յերկրիս Աղվանից, ի մեծ եւ վայելչագեղ ձորամիջի գեղոյս Դաստիփիւրի, որ է մերձ մայրաքաղաքին Գանջայոյ, ի դուռն Սուրբ Ստեփաննոսի, ի հայրապետութեան տանս Աղվանից Գանձասարայ՝ փոխանորդ սրբոյն Գրիգորիսի քաջ նահատակին տէր Պետրոս կաթողիկոսի եւ հանուրց հեղինակի, եւ քաջ դիտապետի, եւ մերոյ ուխտիս նահանգի մենաստանացս Սուրբ ուխտիս Եղիշէի առաքելոյն, եւ այլ բազմահատ վկայիցն, որ ընդ իւրեանն մերձ եւ սպասաւորաց սորին՝ տէր Կարապետ եւ տէր Ոհան եպիսկոպոսացն, զոր եւ |305ա| Տէր Աստուած երկայնակեացս արասցէ, խաղաղական կենաւք. ամէն։ Եւ յետ աստեացս ելանելոյ զերկնից արքայութիւնն ժառանգեսցեն՝ ըստ գործոց իւրեանց բարեացն. ամէն։ Եւ արդ, այսքան եւ այսպիսի բարիվայելուչ եւ մեծափառ գումարս եւ ապաւէն ապաստան ի քաւութեան մեղուցելոցս, զոր դիմեալ մեծաւ յուսով եւ փափագանաւք ամենագով եւ պատուական, հեզահոգի եւ սրբասնունդ, չքնաղագեղ եւ վայելչատիպն, հրաշալի, բարի յարմատոյ շառաւիղն (չշարունակած)։

116բ Հազար ՃԻԲ. ընդ մու քառի (1677) / հայկիականըն թուականի / ձրեցաւ մատամբ մեղսամածի՝ / Սարգիս չընչին քարտուղարի։

Ծնթ. Հնարաւոր է՝ այս չափածոյ յիշատակարանը գրել է գրչութեան աւարտից յետոյ՝ էջի բաց մնացած տեղում։ Ձեռագրիս մասին տե՛ս Թ. Մինասեան, Արցախի գրչութեան կենտրոնները, Երեւան, 2015, էջ 73։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 1ա (նուիրատուի, 1905 թ., շղագիր) Ես՝ Յովհաննէս աւագ քահանայ Տէր-Աստուածատրեան Տէր-Գալստեանց, նուիրեցի այս ձեռագիր Մաշտոցը Ս[ուրբ] Էջմիածնի մայր գրադարանին։ Ի գիւղն Ախալքալաք, գաւառին Գօրի, 1905 թ. նոյն օրը Յուլիս ամսի, երբ յայտարարւեց Հայ եկեղեցու կալւածների դարձը եւ հայ դպրոցների բացումը՝ ի մեծ ուրախութիւն եւ ցնծութիւն ազգիս։

2. պհպ. Դա հիմքին սոսնձած դեղնաւուն թերթիկին (Սահակ վ. Ամատունի, ԺԹ. դ., շղագիր) Մաշտոց գրեալ ի թղթի, ընդ ձեռն Սարգիս գրչի (տե՛ս ի վերջ «Կարգ թաղման») ի թուին հայոց ՌՃԻԲ. եւ ՌՃԻԳ. (1673-4) ի վանս Սրբոյն Եղիշէի առաքելոյ, ի գիւղն Դաստիփիւր՝ մերձ ի Գանձակ, ի հայրապետութեան տեառն Պետրոսի Աղուանից կաթողիկոսի։ Ունի զյիշատակարան ի վերջն։ Մատ[ենադարանապետ] Սահակ վարդապետ Ամատունի։ Ընծայեալ ի Յովհաննէս աւագ քահանայէ Տէր-Աստուածատրեան Տէր-Գալստեանց, Ախալքալակ գեղջ՝ Գօրւոյ գաւառի։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Աա՝ «տէր Ասատուր», պհպ. Գա՝ «վաստակ ծառա», «վաստտ», «աբրհամօք», «վաստակել իմոց», «մարմայն», «թասասան», «վաստակել» (երկիցս), «բանին ամ», «ասաց», «գիրն սզան», «չարն բարն աս», պհպ. Դա՝ «բանին հա///» (ջնջուած), «Անջառին տար / պանճաշ տ/// ///կունկ տար, / Մարեամ, դու երկնից փող. ամե///։ Երքեն սերօբէք, զարմանան քերօբէք, երանեալ սուրբ կուս Մարեամ, դու եր։ 223 ամի», պհպ. Դա՝ «եե», «եղ», «ս», «Եղբայր իմ սիրի, / համեմատ քեզ ոչ գոյ նման գովելի, / ես գովելի ավելի, մայր ///», 11ա՝ «մանայ», 19բ-20ա՝ մատիտով գծեր, 236ա՝ «Որ պիղծ ինչ կ»։

 

 

3577

ԽՈՐՀՐԴԱՏԵՏՐ

ՄԵԾՈՓԱՅ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ՎԱՆՔ ՌՃԺ. – 1661

ԳՐԻՉ՝ Սահակ դպիր։ ՍՏԱՑՈՂ՝ տէր Մարգար։

ԹԵՐԹ՝ 14. չգրուած՝ 14բ։ ՊՐԱԿ՝ 1×14։ ՆԻՒԹ՝ թուղթ՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ մահիկով պսակուած վեցաթեւ աստղ, տակը՝ թագ, երեքնուկով պսակուած գծային խաչ, որից ձախ լատ. «A՞», աջում՝ «Z»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20,5×14,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն, սեւով սահմանագծուած (15,5×11)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 6ա)։ ՏՈՂ՝ 23։ ԿԱԶՄ՝ բաց շագանակագոյն դրոշմազարդ կաշի. աստառը՝ սպիտակ չգրուած թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ սպիտակ չգրուած թուղթ, լուսագծերով եւ լուսադրոշմով՝ երեքնուկ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լուսանցազարդ՝ բուսաթռչնային՝ 1ա։ Զարդագիր՝ թռչնագիր՝ 1ա։ Գոյներ՝ կարմիր՝ բաց եւ մուգ երանգներով, կապոյտ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին՝ մաշուած. աստառները, պհպ-ները եւ թերթերը խոնաւացած, խունացած եւ մասամբ սեւացած, վրան՝ ցեցի անցքեր. պհպ-ների կարը թուլացած՝ երեւում է հիմքը. վերակազմուած եւ նորոգուած ԺԸ. դ., կազմը եւ եզրերի ու հիմքերի ամրացումը՝ հաւանաբար նորոգման ժամանակի. թերթեզերքը՝ վնասուած, տեղ-տեղ թափուած, նորոգման կարկատան-թերթիկները եւս մասամբ պոկուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-14ա Խորհրդատետր

Տե՛ս ձեռ. 2385, 69ա-148ա։ 1/1ա-2բ (ա. ենթամիաւորի «...Յորժամ կամեսցի...», «...Քահանայք քո զգեցցին...», «Յիշեա՛, Տէ՛ր, զԴաւիթ...»՝ չիք, գ. ենթամիաւորի «...Գրիգորի Նարեկացւոյ – Ամենակալ Աստուած...»՝ չիք, դ. ենթամիաւորի վջ-ում՝ «Եւ սքօղէ ասելով՝ Տէր թագաւորաց»)։ 2/2բ-5բ (դ. ենթամիաւորը՝ մասամբ տարբեր՝ «Եւ կարդան զԳիրքն։ Եւ սարկաւագն կարդա զԱւետարանն», ե. ենթամիաւորի «Իսկ մեք փառաւորեսցուք...» հատուածը՝ ունի հեղինակ՝ «Լուսաւորչի ասացեալ»)։ 3/5բ-13բ (տարբեր դասաւորութեան հետեւանքով բ. ենթամիաւորի սկ-ը՝ տարբեր՝ «Քահանայն ձեռնամած աղօթէ ծածուկ – Արժան է ստուգապէս...», «...Աստուծոյ երկիր պագեսցուք...»՝ չիք, դ. ենթամիաւորի «Աղաւթք Յոհաննու Ոսկեբերանին – Գոհանամ եւ մեծացուցանեմ...»՝ չիք, ունի՝ «Դարձեալ ասէ, թէ կամիս – Գոհանամք զքէն, Քրիստո՛ս թագաւոր...»)։ 4/13բ-4ա (գ. ենթամիաւորի «Եւ ասեն սաղմոս – Աւրհնեցից զՏէր յամենայն ժամ...»՝ չիք)։

Ծնթ. Կան մասնակի տարբերութիւններ, խորագրեր չկան: Որոշ թերթերի կան հետգ. նոտրգրով բնագրային յաւելումներ (2ա, 3ա, 7բ եւլն)։

Հմմտ. նաեւ՝ Խորհրդատետր սրբազան պատարագի, Վաղարշապատ, 1866։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

14ա Արդ, գրեցաւ Խորհրդատետրս ի թվականիս հայոց ՌՃԺ. (1661), ձեռամբ անարհեստ գրչի Սահակ դպրի, ընդ հովանեաւ Մեծոբա Սուրբ Աստուածածնին եւ այլ սրբութեանցս, որ աստ կան հաւաքեալ, ի խնդրոյ բարեմիտ եւ հեզահոգի տէր Մարգար սրբազան կրօնաւորին, քանզի ստացաւ զսա ի հալալ եւ արդար վաստակոց իւրոց՝ յիշատակ իւրն եւ ծնօղացն՝ հօրն Սիմէոնին, եւ իւր կողակցին, եղբաւրն Դաւթին, կողակցին Ղարիպին, որդոյն՝ Ասլանին, Մասուրին, Յովանիսին, Մհէրին, Յուսէփին, քւերն՝ Եղիսին, Թազագուլին, եւ իւր ամենայն արեան մերձաւորացն՝ կենդանեացն եւ հանգուցելոց[ն]։ Որք հանդիպիք սմայ կարդալով եւ կամ տեսանելով, յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի ասացէ՛ք տէր Մարգարին, եւ Աստուած զձեզ յիշէ. ամէն։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին սոսնձած դեղնաւուն թերթիկին կապոյտով՝ «Խորհրդատետր 58», պհպ. Աա՝ «Թ. առաք. վ. 58/3577», «ԺԷ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», կանաչով՝ «ՌՃԺ. – 1661.»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 8բ՝ «չ» (5 անգամ)։

 

 

3578

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՔԱՐԱՎԱՃԱՌ ԳԻՒՂ (ԾԱՐ ԳԱՒԱՌ) ՊԾԱ. – 1402

ԳՐԻՉ՝ Թումայ Սիւնեցի։ ՍՏԱՑՈՂ՝ Յունան քհյ։

ԹԵՐԹ՝ 298. չգրուած՝ 16բ, 138բ, 140բ, 174բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԶ×12 (Ա, ԺԱ-ԺԲ 10, Ի 8, ԻԴ 11, ԻԶ 9)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,3×13։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13,3×9,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 208ա), որոշ սկզբնատողեր՝ բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ 4ա, 14ա, 29բ եւլն)։ ՏՈՂ՝ 30։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ շերտազարդ մետաքս։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – 1. Փիլիսոփայական բնոյթի մեկնութիւն (՞), Իտալիա (լատիներէն): ԺԴ. դ.: ԱԲ (սկ.)՝ ստացուած 1ական թերթի ընդլայնակի եւ ընդերկայնակի եզրահատումով (բնագիրը՝ կտրած)։ Մագաղաթ 17,5×12. երկսիւն (17,5×11). բոլորգիծ գրքային գոթական գիր (նմուշ՝ Աա). տող՝ 34-37։ Գոյներ՝ կարմիր, սեւ։ Կարդալ. թ. 1՝ «Ad primum ergo dicendum que indiuiduo... ad secundum quam cum limitatione... Ad tertium dicendo...

Տե՛ս Л. И. Киселева, Латинские рукописи Матенадарана, стр. 84, N 91.

2. Թուղթք Պաւղոսի առաքելոյ: ԺԱ. դ.։ Գ-Դ՝ ստացուած 1ական առանձին թերթերի եզրահատումով (բնագիրը՝ կտրած)։ Մագաղաթ 17×12,2. երկսիւն (13,5×10,5). ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Դա). տող՝ 14 (սկզբնական վիճակը՝ 22×17,5, երկսիւն (18×13,5), տող՝ 19)։ Վեր. լս-ներում՝ այլ ձեռքով՝ Գա՝ «Colo», Գբ՝ բոլորգիր «Կողոս», Դա՝ «Thesa», Դբ՝ բոլորգիր «Թեսաղ»։ Կարդալ՝ Գաբ՝ «/// [գիտ]ութիւն ըստ պատկերի արարչին իւրոյ... Որդի՛ք, հնազա՛նդ լեր[ուք] ///» (Կողոս., Գ. 10-20)։ Դաբ՝ «/// անտի որ գալոցն է... չծանրանալոյ ումեք ի ձենջ եւ քարոզեաք [ձեզ զաւետարանն Աստուծոյ, դու]ք ինքնին /// (Ա. Թեսաղ. Ա. 10 – Բ. 10)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 4ա։ Ճակատազարդ՝ 17ա, 52ա՝ գծապատկերային, 109ա, 141ա, 178ա, 231ա։ Լուսանցազարդ՝ բուսական, բուսաթռչնային՝ 52ա, 178ա։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ բաց կարմիր՝ խորագրերի եւ գլխագրերի մէջ, մուգ կարմիր՝ զարդանկարների մէջ, սեւ, շագանակագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, դռնակը, 2ական կապիչները եւ փայտէ գամերն ընկած՝ պահպանուել են հիմքերը, վրան ցեցի անցքեր, Ա. փեղկի եւ մէջքի կաշին անջատ, միացման հատուածում պատռուած, երեւում է վեր. հիմքը, Բ. փեղկի եւ մէջքի միացման եզրը հաւանաբար նորոգուած 1ին՝ երեւի ԺԷ. դ. նորոգման այլ կաշուով, որը եւս մաշուած ու պատռուած է՝ երեւում է ստ. հիմքը, Բ. փեղկի ստ. նրքն եզրի, մէջքի վեր. եզրի կաշին թափուած, փեղկերի կարը թուլացած, հիմքից մասամբ հեռացած, մէջքը ճաքճքած. Ա. աստառին մանր կեղտաբծեր, Բ. աստառին ցեցի անցքեր. պտռկ-պհպ ԱԲ. եզրերը սեւացած եւ դեղնած, մասամբ թափուած, մանր պատռուածքներ, թանաքը մասամբ թափուած, գիրն անընթեռնելի, պտռկ-պհպ ԳԴ.՝ եզրերը մասամբ դեղնած, վրան ցեցի անցքեր. լուսանցակողերի կարմիրը գունաթափ, սեւացած. թերթեզերքը մաշուած, դեղնած, եզրահատած, որոշ թերթեզերք անհաւասար, տեղ-տեղ մանր պատռուածքներ. նորոգուած 1970ական թթ., նախկինում անջատ վնասուած թերթերի հիմքերի սպիտակ չգրուած թղթով ամրացումը՝ նորոգման ժամանակի (թ. 9-11, 23 եւլն), կան նաեւ ԺԷ. դ. նորոգման հետքեր՝ 243ա, 292բ. թերթերին դեղին բծեր, թանաքաբծեր, բոլոր թերթերին ցեցի անցքեր, հիմքն ամրացած փոշուց մասամբ սեւացած, թերթերը տեղ-տեղ փոքր-ինչ խունացած, նախկին կպումները կոպիտ անջատելու հետեւանքով վնասուած՝ թ. 83-4. թ. 9-10, 23-4՝ իրարից հեռացած, երեւում է հիմքը, թ. 71, 94, 112-3, 119 եւլն՝ մասամբ հիմքից անջատ, Ա-Գ պրակների կարը փոքր-ինչ թուլացած. 297բ՝ շղագիր գիրը քերած, ջնջած, անընթեռնելի, սկ-ից՝ թ. 1ից առաջ՝ 1-2, թ. 277-8ի միջեւ՝ 1 թ.՝ ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-287ա [Գրիգորի Տաթեւացւոյ Մեկնութիւն Մատթէի]

Տե՛ս ձեռ. 1198, 270ա-456բ։ Ցանգն է գլխաւորագոյն բանից... /1աբ (սկ. «///չս։ Գանձել յերկինս։ Երկոտասան աթոռք։ Կոչեաց զմշակսն...»։ Ցանգ Առաջին հատորին... /2ա-3բ։ 1/4ա-48ա։ Ցանկն է երկրորդ հատորին.../48բ-51բ։ 2/52ա-106բ։ Ցանգն է երրորդ հատորին.../107ա-8բ։ 3/109ա-38ա։ Ցանգն է չորրորդ հատորին.../139ա-40ա։ 4/141ա-74ա։ Ցանգն է հինկերորդ հատորին.../175ա-7բ։ 5/178ա-226բ։ Ցանգն է վեցերորդ հատորին.../227ա-30բ։ 6/231ա-87ա (277բ «...Հարց. Զի՞նչ եղեն մեռեալքն։ Պատ. Ոմանք ասեն, թէ վկայեցին վասն Քրիստոսի եւ դարձեալ մեռան... ի Մեծի ուրբաթին զգերեզմանս աւրհնեմք, աւետիս տուեալ ննջեցելոցն։ Եւ յԲ.շին՝ Հանգստեան, զի կիրակին՝ Յարութեանն Քրիստոսի (շար.) 278ա ///ոմէ եւ այլքն յայտնի են։ Վասն թաղման Տեառն։ Յովսէփ խնդրեաց զմարմինն, ասաց՝ վասն մահուն, այժմ ասէ՝ վասն թաղմանն...»)։

Ծնթ. Լս-ներում գրչից կան բնագրային լրացումներ, իսկ վեր. լս-ներում գրուած է համապատասխան հատորահամարը։

Բ. 287բ-93ա Վկայութիւնք պատմողաբար եւ յանդիմանութիւնք վասն չար ժողովոյն Քաղկեդոնի՝ սրբոյն Մխայէլի պատմագրի հաւաքեալ։ Յոհաննէս անուն միայնակեաց եւ տեսող աշակերտ Պետրոսի հայրապետի գրեաց բանս ՀԲ. (72), զոր գիտէր եւ զոր լուաւ նախատեսութիւնս ինչ, որ եղեւ նախ քան զժողովն... – Ա. Առաջին. Պատմեաց մեզ հայրն մեր եւ հայրապետն սուրբ Պետրոս. եթէ՝ Սկիզբն աղանդոյն Քաղկեդոնի Նեստորիոս եղեւ... եւ ոչ կարեմ տանել լռութեամբ։ Եւ սպանին զնա եւ բազում նշանք եղեն ի նմանէ։

289բ ստ. լս. գրչից՝ «Ո՛վ պատուական եղբայր, մէկ համարն չկայր յօրինակն։ |290ա| Գտի զբուն օրինակն եւ տեսի, զի ոչ էր պակաս, այլ զերկուսն ի մի էր եդեալ, որ է՝ /// եւ եղեւ կրկին ձայն, որ ասէ ի նոյն դէմդ, ո՛վ ///ուկն ընթերցօ՛ղ, կամիս, /// յիշեա՛յ»։

Վեր. լս-ներում գրուած է խորագիրը։

Տե՛ս Միխայէլ Ասորի, Ժամանակագրութիւն, Երուսաղէմ, 1870, էջ 203-222 (տպ. Ե.՝ ձեռ. Ե.-Զ., տպ. ԺԱ.-ԺԲ.՝ ձեռ. ԺԲ., տպ. ԻԱ.՝ ձեռ. ԻԱ.-ԻԲ., տպ. ԿԳ.՝ ձեռ. ԿԴ.-ԿԵ.), նաեւ՝ ձեռ. 1518, 39բ-46ա։

Գ. 294բ [Նախադրութիւնք չորից Աւետարանացն] – Մատթեոսի Աւետարանն գլուխս ունի ԼԲ.... տունս ունին ՔՅ. եւ Քրիստոսի փառք յաւիտեան։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԷ. դ., նոտրգիր

1. 296ա [Յետ ամացն Մարկիանոսի] – Եւ բարձաւ խաղաղութեամբ յեկեղեցոյ զկնի ժողովոյն Քաղկեդոնի եւ մեռաւ Մարկիանոս նզովիւք սրբոց արանց... եւ հաւասար են Նեստորի եւ հակառակ Քրիստոսի եւ առաքելոցն եւ սուրբ հայրապետացն եւ այլ ամբաւ չարիք կայ ի մէջ նոցա, եւ ոչ կամեցայ զամենայնն յայտնել, այլ այս բաւ է։

Հմմտ. Միխայէլ Ասորի, Ժամանակագրութիւն, Երուսաղէմ, 1871, էջ 207։

2. 298աբ [Ի Ժամանակագրութենէ Միխայէլի Ասորւոյ՝ Պատմութիւն ժանտախտին Կ. Պօլսոյ, ի ժամանակս Յուստինիանոսի] – Խաւարեցաւ Արեգակն ԺԸ. (18) ամիս, Գ. ժամ աւուրն լոյս տայր... Թէոդորիայ թագուհին ուղղափառ խոստովանութեամբ, եւ թաղեցին զնայ Անթիմոս եւ Թէոդորոս պատրիարգունք։

Տե՛ս Միխայէլ Ասորի, Ժամանակագրութիւն, Երուսաղէմ, 1871, էջ 243-248։

Ծնթ. Յաւելագրողի ձեռքով 298բ բնագրի վջ-ում՝ «Յիշե[ս]ջիք» զիս (2-3 բառ՝ քերած, ջնջած) զարմանալի ղարիպ պատմութիւնս, ո՛, եղբա՛յրք իմ պատուեցեալք»։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

45բ (ստ. լս.) Վա՛յ, ճանճ։

210բ (ստ. լս.) Մինչեւ ցայս վայր ղորդեցաք։

138ա Զբազմամեղս եւ զմեղուցեալս, գիտութեամբ ընդ հրէիցն քաղաքաց եւ անգիտութեամբ ընդ սոդոմայեցիսն, յորոց ինձէն վկայեմ անձին իմոյ, բիւրապատիկ առնուլ պատիժս առաւել, քան զնոցունցն, թէ արդարութեամբ դատեցայց, այլ ողորմութեան շնորհին ակն ունելով՝ յուսով սպասեմ սուրբ ընթերցողացդ աղաւթից յիշել զանարժան գրիչ Թօմայ, եւ դուք յիշեալ լիջիք ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ աւրհնելոյն յաւիտեանս. ամէն։

230բ Եւ զեղկելի գծողս արժանի առնէք յիշել ի Տէր, աղաչեմ, եւ Աստուած զձեզ յիշէ. ամէն։

296ա Եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ միոյ Տեառն փառք յաւիտեանս, եւ մեզ ողորմութիւն ի նմանէ աղաւթիւք սրբոցն, որք միացան ի սէր աստուածութեան նորա. ամէն։ Եւ մեղսապարտ գրչիս թողութիւն յանցանաց եւ ուղղութիւն վարուց աղաւթիւք վերոյ ասացեալ հարց եւ ուղղադաւան հայրապետաց՝ կեալ մեզ ըստ կամաց Փրկօղին. ամէն։

296բ Փա՜ռք անհաս վեհի, անկարաւտ հզաւրի, անբաւ մեծի, աննիազ բարերարի՝ Հաւր անսկզբնականի, Որդոյ սկզբնակցի, Հոգոյ գոյակցի եռակի, եզակի, միանձնեայ Սուրբ Երրորդութեանն. աժմ եւ անզրաւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Գրեցաւ գիրքս այս աստուածաշունչ, որ ունի ամբարեալ առ ինքն զՄեկնութիւն բանից սուրբ Աւետարանին եւ կոչի քաղուածու գլխոյն Մատթէոսի սուրբ աւետարանչի, նայ եւ ունի ընդ ինքեան զլուծումն չորից գլխոցն, զոր բազում աշխատութեամբ ժողովեալ է մեծ րաբունոյ եւ տիեզերալոյս հեռետորի Գրիգորի՝ աշակերտի եռամեծին Յովհաննու Որոտնեցոյ։ Եւ կատարեցաւ սայ ի թուականութեանս հայկազեան տաւմարի ութհարիւրերորդի յիսներորդի առաջներորդի ամի (1402), ի հայրապետութեանն Հայոց եւ Աղուանից երկուցունց տերանց՝ Կարապետք կոչեցելոց, զոր այսպէս պատահեցան ի մերումս ժամանակի՝ անուանակիցք գոլ միմեանց, եւ յարհեպիսկոպոսութեան այսմ նահանգիս տէր Զաքարիայի՝ Դադի վանուց վերատեսջի, ի հռչակաւոր երկիրս Ծար, ի գեւղս Քարավաճառ, ընդ հովանեաւ սրբոցս, որ ի սմայ, ձեռամբ մեղսամակարթ եւ անարհեստ գրչի Թումայի Սիւնեցոյ, ի խնդրոյ պատուական եւ սրբասնեալ եւ կուսակրաւն քահանայի Յունանու։

Յայսմ ժամանակի, յորում փայլէր ի մէջ եկեղեցոյ պայծառ ջահն անշիջանելի եւ երկրորդ լուսաւորիչն հայկազեան սեռի, մեծ վարդապետն Գրիգոր, որ ոչ միայն հոմանուն գոլ սուրբ Լուսաւորչին, այլ բանիւք եւ արդեամբք դաստիարակելով զմանկունս սրբոյ կաթուղիկէ, դիացուցանելով զշնորհս Հոգոյն Սրբոյ՝ զանձն ապացոյց տալով եւ քրտնաջան վաստակաւք յորդորելով զամենեսեան, զոմանս ի սէր աստուածային առաքինութեան եւ զոմանս ի ճաշակս աստուածաշունչ վարդապետութեան, տիրապէս |297ա| մատակարարելով, հանելով ի գանծուց իմաստուն տանուտեառն զՀին եւ զՆոր կտակս եւ տալով ծառայակցաց ի ժամու զկերակուր բանին, ունելով որդի հարազատ եւ ժառանգ վարդապետութեան իւրոյ՝ զծաղկեալն ամենայն բարութեամբ եւ զարդարեալն ամենալի շնորհիւ վարդապետական խոհեմութեամբ եւ փիլիսոփէական արհեստիւ, զախոյեանն ընդդէմ հերձուածողաց՝ զվարդապետն Մատթէոս, զոր յայսմ ամի, կամակցութեամբ Սուրբ Հոգոյն եւ ջանիւ մեծ վարդապետին Գրիգորի, եւ աղաչանաւք գրոց աշակերտեալ անձանց նստաւ յաթոռ տէլէտութեան, զոր Տէր Աստուած վայելել տացէ եւ պահեսցէ զսոսայ՝ հայր որդով բերկրեալ, պսակ պարծանաց կաթուղիկէ եկեղեցոյ. ամէն։

Զոր եւ ես՝ մեռեալս հոգով եւ թաղեալս ի բազմազբեղուն ախտս չար Թոմայ անարհեստ գրիչ, զգլուխ ի գետին դնելով եւ զգարշապարս ոտից համբուրելով, նայ եւ զաչս յաղբերս արտասուաց առնելով, հայցեմք հառաչալից պաղատանաւք ի ձէնջ, ո՛վ մանկունք սուրբ Սիոնի եւ դասք լուսերամից, որք ծըծէք սպունգաւ հոգոյն զհոսանս շնորհաց, յորժամ հանդիպիք այսմ աստուածային գանծարանի՝ կարդալով կամ աւրինակելով, կամ միայն տեսանելով, յիշել ի մաքրափայլ յաղաւթս ձեր զվերոյ ասացեալ կրաւնաւորն Յունան, եւ զծնողս իւր՝ Առաքեալ եւ Մինախաթուն, եւ զհարազատ եղբարն իւր Խոցադեղ, եւ զայլ ամենայն արեան մերձաւորս իւր. եւ ասել բոլոր սրտիւ, թէ՝ Քրիստո՛ս Աստուած, լո՛յս փառաց եւ ծագո՛ւմն անպարագրելի, ի քո հրաբորբոք եւ յամպախաղաց գալստեանդ ողորմեա՛յ վերագրելոցս ի սմայ Յունանին եւ իւրոցն, եւ որ զմեզ յիշէ, եւ ին[ք]ն յիշեալ լիցի ի բարի առաջի Յիսուսի Քրիստոսի Աստուծոյ մերոյ աւրհնելոյն յաւիտեանս. ամէն։ Խոշորութեան եւ սխալանացն անմեղադիր լինել աղաչեմք, զի կար մեր այս էր, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Ա., էջ 24-25, Հմր 21։ Ձեռագրիս մասին տե՛ս Թ. Մինասեան, Արցախի գրչութեան կենտրոնները, Երեւան, 2015, էջ 37։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ սեւով՝ «ՊԾԱ – 1402. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պտռկ-պհպ Բբ՝ «հոգեւ», Դբ՝ «Զանուն Աստուծոյ»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 108բ՝ մատիտով՝ վերջնազարդ՝ խաչ, ներքեւում՝ բուսական ոճաւորմամբ։

 

 

3579

ԲԺՇԿԱՐԱՆ

ԺԸ. դար

ԹԵՐԹ՝ 154 (գրչի էջակալում՝ 3-315, որ է՝ 1ա-154բ). չգրուած՝ 36ա, 37բ, 128բ-30ա, 131բ-5ա, 136ա-41բ, 142ա-54բ։ ՊՐԱԿ՝ 1-6՝ խառն (1, 3՝ 26, 2՝ 32, 4՝ 30, 5՝ 25, 6՝ 15)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թագով պսակուած շեղանկիւն ողկոյզ, լատ. «R&R»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 21×15,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, սեւով սահմանագծուած (17,5×10,3. ստ. լս.՝ յիշագրեր)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 26ա)։ ՏՈՂ՝ 21-48. գծումներ՝ ճնշումով։ ԿԱԶՄ՝ անհարթ մակերեսով կապոյտ մոմլաթ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղին չգրուած թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ դեղին չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած, վերակազմուած 1970ական թթ., որոշ հիմքեր՝ նորոգուած սպիտակ չգրուած, իսկ եզրերը՝ լրացուած-ամրացուած դեղին եւ դեղին կիսաթափանցիկ չգրուած թղթով. թերթերը՝ խոնաւացած, մասամբ խունացած, տեղ-տեղ թանաքը՝ թափուած, լղոզուած, արտատպուած հանդիպակաց էջերին (1ա, 17բ, 127բ-8ա եւլն), նախկին կպումները կոպիտ անջատած եւ թերթերը վնասած՝ 52բ-3ա, 123բ-4ա. եզրահատած, որի հետեւանքով պրակներն անհաւասար, որոշ յիշագրեր՝ կտրուած (100բ, 101բ, 102բ եւլն). սկ-ից՝ թ. 1ից առաջ, 1-2 թ.՝ գուցէ ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-37ա [Բժշկարան]

1. 1ա-2ա Գլուխ 3. Յառաջին՝ գրեմք զեղանակ դեղոց հաւաքելոյն – Եւ գիտացի՛ր, եղբա՛յր, որ զինչ աշխարհս դեղ կայ, Գ. ցեղ են...

2. 2ա-17ա Գլուխ 4. Հաղագս բնութեան մարդկան, թէ որպէս արարչագործեցան յԱրարչէն իւրեանց – Վասն զի ի չորից նիւթոց ասի գոյացեալ մարդ՝ հող եւ ջուր, եւ հով, եւ հուր...

3. 17ա-9բ Գլուխ 5. Վասն կերպին – [Հարց]. Եւ կերպարանքը նայել տէ եւ ճանաջէլ պարտ է բըժշկին։ Պատասխանի. Աչաց նայիլն, եւ ի ձեռաց շարժիլն, եւ ոտից գնալն...

4. 19բ-20ա Գլուխ 6. Նշան հիւանդին – Յորժամ հիւանտը երթաս, առաջ աջ ձեռքը բռնէ...

5. 20ա-1ա Գլուխ 7. Հիւանտին առաջի օրն կամ Գ.ն կամ Է.ն կամ Թ. կամ... – Աս օրերս, որ պառկած է, դարձնէ զէտ մաղց, մահու է...

6. 21աբ Գլուխ 8. Տե՛ս զգոզն, թէ իստակ եւ կարմիր լինի – Իստակութիւն ի չորութենէ է եւ կարմիրութիւն ի տաքութենէ է...

7. 21բ-2բ Գլուխ 9. Դարձեալ գամք ի հոտն – Գօզ կա, որ հօտն մեղրահօտ գայ...

8. 22բ-5ա Գլուխ 10 – Զգոյնն կարուրային Ը. ցեղ է. Ա.ն՝ ջրի նման ճերմակ, Բ.-ն՝ քիջ մը դեղին...

9. 25աբ Գլուխ 11. Ղիւամ զգոզին այս է – Որ թանծրութիւնը Գ. ցեղ է. Ա. թանծր է, Ա. նօսր է...

10. 25բ Գլուխ 12. Եւ յորժամ քոզին առաջն իստակ եւ պայծառ լինի – Յորժամ պահ մը կենա, այնպէս գուշակե, որ այլ հիւանտութիւն պիտի քա...

11. 25բ-6ա Գլուխ 13. Ըռուօ(=ս)ուպ գոզին այս է – Որ ի գօզին տակն կիջնու, կարուրային տակը կը նստի...

12. 26աբ Գլուխ 14. Սինային ասէ բաժանումն գոզին տղին եւ կտրիճին եւ ծերոցն – Զի տղին գոզն թանծրը լինի...

13. 26բ Գլուխ 15 – Ապուճահիրն ասե, թէ ի կարուրային մէջն, որպէս պախրունը երեւնա եղի նման, եւ իշուն...

14. 27ա Գլուխ 16. Եւ ձռնալւային, որ է ախպն հիւանտին – Քան զամեն, աղէկ ախպն ան է, որ ոչ շատ պինդ լինի...

15. 27բ Գլուխ 17 – Ասէ Ճալինոսն, թէ առաւել պարտ է բժշկին էրակը լաւ իմանա...

16. 27բ Գլուխ 18 – Բայց զապուն մ[ար]դուն երակն օւժով լինի, քան զքէրէն...

17. 27բ Գլուխ 19 – Յղի կնոջ երակն օւժով է...

18. 28ա Գլուխ 20 [Վասն ճանաչելոյ զերակն, որ է՝ նամզն] – Ասէ իմաստունն Գալինոս, թէ մարդոյ բնութիւնը ճանաչելն առաջ երակն վկայ...

19. 28ա Գլուխ 21 – Եւ պիտի որ Դ. մատդ հաւսար բռնես...

20. 28աբ Գլուխ 22. Զմատդ ի վերայ երակին դնելը Գ. ձեղ է. – Ա.՝ պինտ, Ա.՝ միջակ, Ա.՝ կակուղ...

21. 28բ-9ա Գլուխ 23 – Յորժամ բժիշկ կամի, որ երակ բռնէ, այսպէս խրատը պիտի որ կարդայ...

22. 29աբ Գլուխ 24 – Եւ ձմեռն երակն խաղաղ է, քան զամառն...

23. 29բ-30բ Գլուխ 25. Յաղաքս վասն երակ առնելուն խրատն, զերէ առաւել պետկ է բժշկին, որ սօրվի եւ զախտութիւն չի հանէ – Յառաջն զկէֆալին երակն յիշեմ...

24. 30բ-1ա Գլուխ 26. Երակ առնելու արվեստը աս է – Որ յորժամ զկեֆալեն առնես եւ արուն չելնէ...

25. 31ա Գլուխ 27. Յորժամ երակն յօրդել յօժարութեամբ եւ նօսրը լինի, եւ կարմիր լինի գունը – Գիտացի՛ր, որ շերիան կտրեր է...

26. 31աբ Գլուխ 28 – Երակ առնողն պիտի որ գիտնա զուժը եւ զօրութիւնը եւ զմարդուն տարիքն...

27. 31բ-2ա Գլուխ 29. Եւ թէ ի բազկին երակը օւռենանէ – Դուն ի մէկալ բազկէն ա՛ռ եւ հանէ՛...

28. 32ա-3ա Գլուխ 30 – Յիշեմք զվնասակար կերակուրն, թէ շահուրն ու անշահն որ պատրաստին...

29. 33աբ Գլուխ 31 – Այլ եւ ասացին Բաբելոնի իմաստասէրքն, թե մարդս Դ. կազմ է եւ Դ. բաժին է...

30. 33բ-4ա Գլուխ 32. Ի Բագարատ բժշկապետը, զի մարդս Դ. կազմէ եւ Դ. բնութիւնը ըստ Դ. տարերաց եւ Դ. մաղցին եղանակը՝ դեղին մաղց, սեւ մաղց, արուն եւ պալղամն – Արունին բնութիւնը տաք է...

31. 34աբ Գլուխ 33. Դարձեալ ասեմք զայս. Դ. մախցին բնութիւնը, թէ որն որ էւելնա, ինչ ցաւ ծնանի – Թէ Ա. էւելնա, զայլքն պնդե եւ ցաւ լինի...

32. 34բ-5ա Գլուխ 34. Եւ ասացինք զտարուն բնութեամբ զտարերացն եւ ասեմք, զի որ բնութիւնը նման է տարուն – Յառաւօտէն մինչեւ ի ճաշք Գ. ժամն տաք է...

Ծնթ. 1-32 միաւորները քաղուածաբար ընտրուած են Յովասափ Սեբաստացու եւ Բունիաթ Սեբաստացու խմբագրութիւններից եւ այլ բժշկագիտական նիւթերից. տե՛ս եւ հմմտ. Դոնարա Կարապետեան, Յովասափ Սեբաստացու «Բժշկարան ընտրեալ տարրական մախցի» բնագիտական երկը.– Բանբեր Մատենադարանի, 1986, Հմր 15, էջ 288-316, բնագիրը՝ էջ 296-311, նաեւ՝ Ամիրտովլաթ Ամասիացի, Օգուտ բժշկութեան, խմբ. Պունիաթի Սեբաստացւոյ, աշխ.՝ Ստ. Մալխասեանցի, Երեւան, 1940, էջ 46-54, 68-75, 94-96. ձեռ. 2127, 154ա-9բ։

Բ. 38ա-68ա (խորագիրը՝ 35ա) Յայնուն Աստուծոյ, Տէ՛ր իմ Յիսուս Քրիստոս եւ Սո՛ւրբ Հոգի, աղբե՛ր առատաբուխ, անհատաբար բխեալ ի անպատմելի, ամենաըստեղծարարի եւ հրաշագործ Հորէ, որ տվեալ ես կարողութիւն եւ իմաստութիւն իմաստասիրաց, որ ընտրեալ են եւ իմացեալ շնորհոքն Հոգւոյն Սրբոյ ըստածումն դեղոց ի վերայ ամենայն ցաւի։ Ի վերայ Այբէն մինչ ի Քէն կատարեալ գրած է ցանկով. Այբին վրա՝ աչացավի, Բէ վրա՝ բերանցաւի, Գեմին վրա՝ գլխացաւ եւ այլն այսպես մինչեւ ի Քէն դիւրեաւ գտանիցեն եւ բարեխօսութեամբ սուրբ Աստուածածնին եւ սուրբն Ղուկաս աւետարանիչին եւ սուրբն Պանդելեուն անարծաթ բժշկին եւ սուրբն Կոզմաս եւ Դամիեայնոս իմաստուն եւ խօտաճարակ բժշկացն։ Սոցին բարեխօսութեամբն յիշեցէ՛ք եւ զմեզ. ամէն

1. 38ա-9ա Գլուխ 37. Թեղ վասն ամենայն ցեղ աչացաւոթեան. արունի, խոստուկի – Ասաց Սողոմոն Իմաստունն, թե ա՛ռ զթութին մայրն ու զծաղիկն... (ունի 1-39 դեղագիր)։

2. 39աբ Գլուխ 38. Դեղ վասն անկճի ցաւի, անկճի ցաւուն եւ խոստուկին – Զհաւկիթին դեղնուցին եղը հանէ՛ եւ անկճը լի՛ց... (ունի 1-4 դեղագիր)։

3. 39բ Գլուխ 39. Վասն աղռացաւո դեղ – Ա՛ռ սեւ ձութ... (ունի 1-9 դեղագիր)։

4. 39բ-40ա Գլուխ 40. Եւ արծւիկ ուռեցւորի – Արծւիկ, որ երեսն ուռի... խմոր ջո՛ւր տուր թըթու... (ունի 1-3 դեղագիր)։

5. 40ա Գլուխ 41. Վասն արուն գնալու դեղեր. արուն գնալուն դեղ – Թէ եայրիայէն է, զաճն էրէ՛ եւ ի վրա՛ն դիր... (ունի 1-7 դեղագիր)։

6. 40ա Գլուխ 42. Վասն աղիքի ախտելու դեղ – Ա՛ռ զօզնուն աղիքը եւ զխնդմն քարն, սղկէ՛...

7. 40ա Գլուխ 43. Վասն Բենին վրայ. դեղ բերանցաւի՝ բորի եւ քերի, պէւասիլի եւ այլն – Բերան, որ յաւիրի եւ ի վեր տա ի տաքութէննէ եւ խռչակն կախւի եւ զանկիկն, ա՛ռ նշայ Ե. տրամ... (ունի 1-4 դեղագիր)։

8. 40աբ Գլուխ 44. Վասն դեղ բորի եւ քերի – Բորի դեղն այս է. Ա՛ռ քեօւքեօւրտ, յինա... (ունի 1-7 դեղագիր)։

9. 40բ Գլուխ 45. Թեղ վասն պէւասիլի, որ է սունկ – Պէւասիլն Է. ցեղ է... ան շատախէ՛, զանհալ դըմակով, սուլօւեյնով պատրուք ըրէ՛... (ունի 1-7 դեղագիր)։

10. 40բ-1ա Գլուխ 46. Թեղ վասն Գեմին վրայ՝ գլխացաւի, գոյթութեան, գինիեն կտրելու... եւ այլն – Գլուխ որ ցաւի, ա՛ռ պապունաճ... (ունի 1-11 դեղագիր)։

11. 41աբ Գլուխ 47. Թեղ վասն գոթութեան – Գոթութիւն, որ արգիլէ զոպոպին, աչւին վրան պահէ, պատրաստի ի կերակրոց... (ունի 1-7 դեղագիր)։

12. 41բ Գլուխ 48. Վասն թեղ գինու, որ երեսն ուռենա եւ աչւին եւ լինի սսխա – Գինու թէ ուզես, որ կտրես, ա՛ռ ձուկն, ի լուսնին լուսն զենէ՛... (ունի 1-6 դեղագիր)։

13. 41բ-2ա Գլուխ 49. Գոզկապին դեղերը այս է – Գոզ որ կապի, սեխին, եւ խըեարին, եւ դըդմին կուտը <կուտը> ծեծէ՛ եւ ըզկաթը հանե՛... (ունի 1-6 դեղագիր)։

14. 42ա Գլուխ 50. Դեղեր ի վերա Դային՝ դեղնութեան, դիւական ցաւոց – Դեղնութիւն. տե՛ս թէ քան զհիւանտութենէ առաջ էղեր է... հով դեղ տո՛ւր... (ունի 1-5 դեղագիր)։

15. 42ա Գլուխ 51 – Մարդ որ դիւոտ լինի, այս դըլըորմը գրէ... (ունի 1 դեղագիր)։

16. 42աբ Գլուխ 52. Եչին վրան. դեղ եայրայի զինչ եւ իցէ։ Դեղ եարային – Ա՛ռ (՞) շարմղուն, հաւկիթի դեղնուց, խառնէ՛... (ունի 1-8 դեղագիր)։

17. 42բ Գլուխ 53. Զային վերայ՝ զախմի, զարկածի է դեղերը. զախմածի, ծեծածի, ինկածի – Ա՛ռ մոմեա, արդար եղով խմցո՛ւր... (ունի 1-4 դեղագիր)։

18. 42բ-3ա Գլուխ 54. Էյին վրան. էլփիմէ հեւքի, էրեսի գունի, էրածի, էլունդի – Էլփիման՝ հեւքը, որ ի թոքին... անոր կակօղ ուտելու պիտի... ա՛ռ զմատուտակն... (ունի 1-5 դեղագիր)։

19. 43ա Գլուխ 55. Եյթին վերայ դեղեր՝ վասն ըստամոքին եւ ըխտաւորին. ըխտաւորին դեղը – Ա՛ռ զիշուն առաջի ըղունկը... (ունի 1-6 դեղագիր)։

20. 43ա-5ա Գլուխ 56. Վասն թեղ Թօյին վրա. թոքայցաւի, թ///ծի, թմրութեան, թէրքիպի եւ ամենայն ցեղ թէրեաք շինելու... – Ա՛ռ Բ. տրամ փիճու խէժ... (ունի 1-21 դեղագիր)։

21. 45աբ Գլուխ 57. Ժէյին վրայ դեղ չի գա, բայց գրեմք զայն՝ ժահոկող եւ ըսպաննող դեղերն – Սքուջուլէն ամենայն կենդանեաց ըսպաննող է, որ ագեւոր լինի... (ունի 1-9 դեղագիր)։

22. 45բ Գլուխ 58. Լիեօնին վրայ. դեղ լերդացաւի, լուծման շերպեթները – Լէրդն իշխան է անձին... մեղրը եւ քացախ իրար խառնէ՛... (ունի 1-8 դեղագիր)։

23. 45բ-8ա Գլուխ 59. Լուծման շերպեթ, դեղէրն կարգաւ ԽԲ. ցեղ – Լուծման դեղերը, որ կը գրեմ... որ առանձին տան մարդուն ըմպել... (ունի 1-52 դեղագիր)։

24. 48ա-9ա Գլուխ 60. Վասն Խէին վրայ. դեղեր խուլունճի, խլի, խոցի, ամենայն ցեղ խեւութեան, խռչակի, խռանալու, խումարի, խլի, խոստուկի։ Խուլունճի դեղ – Ա՛ռ ըռավենտի չինի Ա. տրամ ու կէս... (ունի 1-34 դեղագիր)։

25. 49աբ Գլուխ 61. Ծային վրայ՝ ծըծացաւի, ծնկան ցաւի, ծարւածի, ծաղկի եւ քութէշին դեղերը։ Ծըծացաւի – Զբաղլային ալուրը շարմղէ՛... (ունի 1-13 դեղագիր)։

26. 49բ-51բ Գլուխ 62. Կենին վըրա՝ կողացաւի, կաւ ուտողի, կաթին կերակրի, կերցաւի, կոտրածի, կատղածի, կապածի։ Կողացաւ եւ կշտացաւն – Թէ ձախ կուշտն է հովութեան... բայց ա՛ռ փիճու խէժ... (ունի 1-24 դեղագիր)։

27. 51բ-2ա Գլուխ 63. Հօյին վրայ՝ հազի, հեւքի, հերքունի, հայվայի եւ հապեր շինելու։ Հեւգի – Ամէն օր Բ. տրամ փիճու խէժ ի մալէզն խառնէ... (ունի 1-15 դեղագիր)։

28. 52ա Գլուխ 64. Վասն Ձային վրայ դեղ՝ ձուգուռեցի, ձանի, ձեռաց դողալու։ Ձուգուռեցի դեղ – Բաղլային ալուրը քացախով տլէ ըրէ՛... (ունի 1-7 դեղագիր)։

29. 52աբ Գլուխ 65. Ղատին վրայ գրեմ՝ զղալիայ մուշքն, ղալիան ի մուշկին եւ քեայֆիրիյին... օգտէ հօվ գլխացաւին եւ անկաճցաւին... – Ա՛ռ սուք, մուշկ, քեայֆիրի.. (ունի 1-3 դեղագիր)։

30. 52բ-3ա Գլուխ 66. Ճէյին վրայ՝ ճուլապներ պիտանի եւ ընտիր, ամենայն ցաւոց դեղ։ Ճուլլապ ըսկիզբն եւ նիւթ ամենայն շերպեթներու, օգտէ կրծոցն եւ ըստամոքին, հազին... – Ա՛ռ շեքեր Ճ. (100) տրամ... (ունի 1-7 դեղագիր)։

31. 53ա-8բ Գլուխ 67. Մենին վրայ՝ մուղլապներ, շերպեթներ, մաճուն ը[ն]տիր, մէրձաւորութիւնն յաւելցնելու ամենայն կողմանէ եւ պակասեցնելու, մազի, մջացաւի, մանի, մռջմնոցի, մսածի, մաշայցաւի, մախսկաթի, մախասի, մեհլեմներու։ Մուղլապ դեղերն. մօտ է բնութեամբ ճուլլապին... – Ա՛ռ յուննապ, չիր սալոր, ըսպիտակ չամիչ Ժ. Ժ. տրամ... (ունի 1-89 դեղագիր)։

32. 58բ Գլուխ 68. Վասն Յիին վրա՝ դեղ յուշ արբենալու։ Օւշ արբենալու, յանոթուց – Ժ. տրամ նուշ կե՛ր... (ունի 1-3 դեղագիր)։

33. 58բ-9բ Գլուխ 69. Նույին վրայ՝ նիկրիսի, նիգի, նասուրի, նուզլայի դեղեր։ Նիկրիս ցաւուն... – Ա՛ռ ոչխարի ճրագու... (ունի 1-22 դեղագիր)։

34. 59բ-61ա Գլուխ 70. Վասն Շային վրայ՝ շտերու, շան խածածի, շարապներու։ Շըտեր եւ բշտեր, որ ելանէ ի մարդն... – Ա՛ռ զհինան, շաղւէ... (ունի 1-22 դեղագիր)։

35. 61աբ Գլուխ 71. Վասն Ոյին վրայ՝ ուռեցի, ործկտայ, ոսկրացաւին եւ այլ նիկրիսի ոսկրացաւութեան։ Վասն ուռեցի, որ ի մարդն լինի – Զկաղամբին հերն եփէ... (ունի 1-6 դեղագիր)։

36. 61բ Գլուխ 72. Չային վրայ գրեմք՝ չօգնելու եւ չի պատեղւորելու։ Չօգնելու – Աղւիսուն եղն ոտվին եւ ի ծնկւին քսէ... (ունի 1-6 դեղագիր)։

37. 61բ-2բ Գլուխ 73. Պէյի վրան՝ պարչի խրատ, պահակին եւ պարասին թիրեաքներն գըրած է ի Թօն, մաճուները՝ ի Մենն։ Պարչիսայ թիրեաքն այս է՝ օգտէ աչիչ մթնալուն... – Ա՛ռ ֆլֆլ սեւ եւ սպիտակ... (ունի 1-14 դեղագիր)։

38. 62բ-3ա Գլուխ 74. Ռ<ռ>ային վրայ գրեմք. զօձին, խեցգետինին, կարիճին եւ գորտին այրելն եւ մոխիրին խասլիեյթն – Ասէ Ճալինոս, թէ՝ Ա՛ռ զքարբի օձն... (ունի 1-3 դեղագիր)։

39. 63ա Գլուխ 75. Սէին վրայ դեղ՝ սրտացաւի, սնկան, սըլաք մտածի մարդուն։ Սրտացաւի դեղերն կարդա՛յ, ի թիրեաքներն, եւ ի մաճուններն, եւ ի շարապներն գրած է, բայց այս դեղս խիստ աղեկ է, որ սիրտն ցաւի, եւ խոստէ, եւ ի բերանն չուր գայ, զէտ փրփուր – Ա՛ռ կարմիր շեքեր Ժ. տրամ... (ունի 1-10 դեղագիր)։

40. 63բ Գլուխ 76. Վէվին վրայ՝ վարամ ցաւի, վառցաւի, վուշու խամրն քամի որ խախցնէ։ Վարամ ցաւն ի մաղցէ լինի... – Հաւն ճեղքէ՛ եւ վրան կապէ՛... (ունի 1-5 դեղագիր)։

41. 63բ-5ա Գլուխ 77. Տիունին վրայ՝ դեղ տըղի ամենայն դիմոք։ Տղի դեղ – Ա՛ռ գալու լեղի... (ունի 1-35 դեղագիր)։

65ա՝ վջ-ում գրչից՝ «Րէին վրայ դեղ գրելու չկայ»։

42. 65ա Գլուխ 78. Ցօին վրայ գրեմք զայն դեղերն, որ պատեղւորին զեն կու անէ, զտղան ձգել կու տայ։ Ցգելու դեղ – Տո՛ւր Ե. տրամ չողան...

– 65ա Ւինին վըրա՝ հիւանդի – Եապրոհն վերցնէ...

43. 65ա-6ա Գլուխ 79. Փիւրին վերայ՝ փորցաւու եւ խոստուկի ի Խէն է գրած, փորն որ երթայ, փորն որ կապի, փորն որ ուռենա, փածղան։ Դեղ փորցաւի – Ա՛ռ տուղտ Գ. տրամ... (ունի 1-24 դեղագիր)։

44. 66ա-7ա Գլուխ 80. Քէյին վրայ՝ քանչլի, քամու, քարի, քնու, քերի, քրտինքի։ Քանչլին դեղն այս է – Երբ վաղեց լինի եւ դեղ մտիկ չանէ... ա՛ռ սինամեքի, պեսւայիճ, դեղին հալիլէ Բ. Բ. տրամ... (ունի 1-34 դեղագիր)։

45. 67ա-8ա Գլուխ 81. Ֆէին վրայ՝ դեղեր ֆըռէնկ ցաւի, ֆըլոնայի։ Ֆըռէնկ ցաւու դեղ – Այս ցաւս նմանի ի գէշ ցաւերն... ա՛ռ խոզու եղ Ժ. տրամ... 68ա Բաւ է՝ այբէն մինչեւ ի ֆէն եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն (ունի 1-20 դեղագիր)։

Գ. 68ա-74բ Ցանկ գրոյս յանուն ամենայն սուրբ Աստուածածնին [Դրունք վասն զանազան ցաւոց]

1. 68աբ Գլուխ 82. Դուռն, որ յիշէ ըզտղայոց սնունտն եւ զիւրեանց ցաւոց ըստածումն։ Վասն առաջն յիշեմք զպորտն, թէ ինչպէս կու կտրեն եւ կպատեն, կը աճըռեն եւ կմարձեն – Հօրժամ տղան ի մօրէն բաժանի, յայնժամ Դ. մատեն էւելկեկ զպորտն չափէ՛ եւ կտրէ՛... (ունի 1-4 դուռ)։

2. 68բ Գլուխ 83. Վասն ամենայն ցաւու դեղ է այս դուռն։ Եւ որ յիշէ զտըղակըներուն հիւանտութիւն եւ զիւր ըստածումն – Եւ ասեր է Բագարատն, թէ յառաջն զտղին ծծցնողն եւ զկաթն պիտի տեսնուլ, եւ յորժամ տղական լնտերն ուռի, մատովդ կամաց ի վայր կոխէ՛ եւ մանուշկի ձէթ, հոռոմ ձէթ, սամթի ձէթ մեղրով խառնէ՛ եւ օ՛ծ զտեղն... (ունի 1-10 դուռ)։

3. 69ա-70բ Գլուխ 84. Վասն բերնին ցաւուն, որ վեր տայ եւ այս – Գ. ազգ է՝ Ա.ն կարմիր... կարմիրին մանուշակ եւ չոր վարդ ծէծե՛... (ունի 1-54 դուռ)։

4. 70բ-1ա Գլուխ 85. Եւ այս բժշկարանս վասն կանանց ցաւոց, որ ի տղացկանութեանն պատահէ։ Վասն ծընընդականի, որ քանի պատեղւորի, սիրտն ու քովն ցաւի... փուշքն արգիլի, եւ մայրն մեռանի – Եփէ՛ զհուլպան եւ քամէ եւ մեղրով տո՛ւր... (ունի 1-7 դուռ)։

5. 71բ Գլուխ 86. Վասն ամուլ կնոչ – Սողոմոն Իմաստունն դուստր մի ունէր, ԻԴ. (24) տարի տղա չէր բէրէր...

6. 72ա-4ա Գլուխ 87. Վասն տկճորին դնելու, որ է հոգնայ եւ ամենայն կատարեալ եւ յետ լուծման դեղերոց յիշենք զթէքպիր հոգնային, զոր յայերն գռեհիկ ասեն – Իմացի՛ր, որ հօգնային դեղերն որպէս շաֆին է... (ունի 1-55 դուռ)։

7. 74աբ Գլուխ 88. Պատճառ հասկընալու համար զխառնըւած դեղերն ըզհիւանտն ըստածեն – Եւ է, որ թիրեաքութիւն այլ առնէ ըզմահացու դեղոցն, ըզչարութիւնն խափանէ... (ունի 1-9 դուռ)։

Դ. 75ա-94բ Գլուխ 89. Վասն այլ դեղեր ի վերայ այբուբենի՝ քաղւած կարճառօտաբար (Ա-Ֆ) – Անիսոնն տաք է եւ չոր, Բ. տարաճան ըզչարն տանի... Ֆրուղուտի լաւութ, թուրքերէն՝ էշեկ թիքենի... որպէս թառայի տակն խմեն, փածղան պալղամի, խուլունճի լաւ է։

Ծնթ. Տրուած են դեղանիւթերի հայերէն, պարսկերէն, թուրքերէն տարբերակ-անուններ, դրանց օգտագործման քանակի, փոխարինող դեղանիւթերի եւ այլնի վերաբերող տեղեկութիւններ։ Բոլոր գլխահամարները եւ դեղագրերի համարակալումները գրչինն են. գլխահամարները դրուած են արտք., իսկ դեղագրերի համարները՝ նրքն լս-ներում։

Ե. 95ա-111բ [Պատմութիւնք յաղագս դեղաբուսոց եւ դեղանիւթոց]

1. 95ա-6ա Պատմութիւն հայկաւուն – Մինի մախթուն, որ է մատնէհար կաւն, ասէ Ճալալիոսի գիրքն, թէ այս կաւիս լիմնոս կաւ ասեն...

2. 96աբ Պատմութիւն երընջնային – Երնջնան փշով խոտ է, թուրք[երէն] պուխայ թիքենի ասեն...

3. 96բ-7բ Պատմութիւն մարդատակին – Եապրաւ հըլսանամ, որ է սարաճլ ղուտրուպ...

4. 97բ-9բ Պատմութիւն լօշտակին – Եւ այս լօշտակիս նշանն այս է. եւ է տերեւն իբրեւ զդըդում եւ ինքն ի սարմաշըխին ցեղէն է...

5. 100ա-1ա Պատմութիւն ճատւարին – Ճատւար, որ է մահիփարւին, եւ ինքն թիրեաք է, ի Հինտիստան մենծ լեռ մի կա, իր անունն Ղարաճիլ ասեն... ես՝ պակասաւոր ծառայ, գտի ի այն տեղւանքն եւ ի գործ շատ արկի, որպէս հնտի ճաւրն եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն։

6. 101բ Պատմութիւն վասն հնտի տէպէշիրին – Եւ գրոցս ասեր են, թէ հնտի տէպէշիրն եղեք է, որ Հնտկաց ծովն կու բուսնի...

7. 101բ Պատմութիւն վասն սըս[ր]ին, որ է հայկաւն – Սուսրն հով է, զէտ սորա կապողն է, արիւն թքնելուն եւ լերդացաւին օգտէ...

8. 101բ-2ա Պատմութիւն վասն սապռին – Սապռն սուսամի պէս խոտի քամուկ է...

9. 102աբ Պատմութիւն վասն աֆիեօնին – Աֆիեօնն, որ է դալար խաշխաշին կաթն եւ հազրին...

10. 102բ-3ա Պատմութիւն վասն ֆարֆիեօնին – Ֆարֆիեօնն ինքն խեժ է, որ անծարութ նըմանի եւ մէչն փոս խիստ սուր է...

11. 103աբ Եւ դեղ վասն եղին պատմութիւնն – Եղն Դ. ցեղ կու լինի...

12. 103բ-4ա Պատմութիւն վասն մշկին, թէ քանի ցեղ է – Մուշկն, որ իւրմէ լինի...

13. 104աբ Պատմութիւն վասն աղւիսու – Եւ աղւեսուն յարապ սայլապ ասէ...

14. 104բ-5ա Պատմութիւն վասն աղաւնուն – Եւ աղաւնուն յարապ համամ ասէ, միսն օգուտ է...

15. 105ա Պատմութիւն վասն սալորին, որ է դամոնն – Դամոնին պարսնաճ ասէ, լաւն այն է, որ խոշոր, լի եւ քաղցր...

16. 105աբ Պատմութիւն վասն մըրտիտակին – Սահակն ասաց, թէ այն է, որ ի լերունքն լինի...

17. 105բ Պատմութիւն վասն աղբրանց արիւնին – Ինքն ի Յամանու կղզին լինի, կապող է, զարիւն թըքնուլն կտրէ...

18. 105բ-6ա Պատմութիւն վասն խնկին – Խունկն, որ է լուպան, որ է քուտուրն, քուննուկն, իր ծառն ի Յամանու եզերն է...

19. 106ա Պատմութիւն վասն ղոյինկոզուն – Պապունաճն, որ է գետնի խնծորն, որ է ղօյինկօյզուն, օգտէ ամենայն հով գլխայցաւու...

20. 106աբ Պատմութիւն վասն ղուղուլաղուն – Լիմաւիոնն՝ գառնալեզու, գառնադմակ...

21. 106բ Պատմութիւն վասն աղին – Եւ ասէ Դէոսկորիդոս, թէ աղն կապող է...

22. 106բ-7ա Պատմութիւն վասն նէֆտին – Ի Կուռճիստան Ա. տեղ մի կա, ի ջրհորէն կելանէ...

23. 107ա Պատմութիւն վասն աղրղարհային – Վայրի թարխօնին տակն է, զթուլութիւն տանի յանձնէն...

24. 107ա Պատմութիւն վասն պալասանին – Պալասանն կրակն լնուն, չի երի, ալւի կու ժողվըվի...

25. 107աբ Պատմութիւն վասն տարչինին – Տարչինն զսիրտն ուժովցնէ...

26. 107բ Պատմութիւն վասն շեքէրին – Շեքերն կակղցնէ զբնութիւնն մարդուն, աչացն նոսր ըսպիտակութիւնն տանի...

27. 107բ-8ա Պատմութիւն վասն ծաթրինին – Թէ զծաթրինն մեղրով սննցես եւ ամէն պառկելու ժամ Ա. մթխալ ուտէ...

28. 108ա Պատմութիւն վասն տորոնին – Տորոնն, որ է ֆուֆան, որ է ղըզըլպօեան...

29. 108ա Պատմութիւն վասն ֆլֆուլին – Ֆլֆուլն, որ ֆռանկ պիպեռ ասէ...

30. 108աբ Պատմութիւն վասն քարօսին – Քարօսն, որ է նէխուրն, որ է ֆատրասալիոնն...

31. 108բ Պատմութիւն վասն քամունին – Քամունն, որ է քինուն, որ է չամանն, որ է կանդանա...

32. 108բ Պատմութիւն վասն քուռիաթին – Քուռաթն պար[սկերէն] կանդանա ասէ...

33. 108բ-9ա Պատմութիւն վասն քաֆուրին – Քաֆուրն յայտնի է, որ Գ. ցեղ է...

34. 109ա Պատմութիւն վասն քէպապիեյին – Քէպապիյեն զէտ ֆլֆուլի պէս հատկներ է...

35. 109ա Պատմութիւն վասն դեղին սուսամին – Դեղին սուսամն, զոր քաքլիկ չիկտամի ասեն, ոմանք ղուզղուն ղըրըճի ասեն...

36. 109աբ Պատմութիւն վասն վայրի հազարին – Վայրի հազարն ասեն, թէ զկաթն ի յաչքն կաթեցնես...

37. 109բ Պատմութիւն վասն մատուտակին – Մատուտակն, որ է մարուխն, որ է տաթլըպօեան, հին հազին եւ թոքին եւ լերդին օգտէ...

38. 109բ Պատմութիւն վասն պախրու եղին – Պախրու եղն տաք է եւ թիրեաք է, զթիւնաւոր օձին չարն տանի...

9. 109բ-10ա Պատմութիւն վասն կօտիմին – Կոտիմն, որ է թառան...

40. 110ա Պատմութիւն վասն սեխին – Սեխն հով է, թէ սեխին կեղեւն եփես եւ տաս, օգտէ գոզարգիլին...

41. 110ա Պատմութիւն վասն սոյխին – Սոխն պարսկ[երէն] փիազ ասէ, անկաճ որ ցաւի եւ ձայն հանէ, ա՛ռ սպիտակ սոխն, ծեծէ՛...

42. 110աբ Պատմութիւն վասն տղտին – Տուղտն հով է եւ գիճային, թուր[քերէն] խաթմի ասէ...

43. 110բ Պատմութիւն վասն փրփըրեմին – Փերփերն, որ է անմեռուկն, ամենայն ցաւու օգտէ, որ ի սաֆրայէ լինի...

44. 110բ-1ա Պատմութիւն վասն էֆդիմոնին – Եֆդիմոնն, որ է գօճամորու...

45. 111ա Եւ յիշեմք զխարդահար խոտն, զոր Գրիգոր Աստուածաբանն գովէ ի գիրքն...

46. 111բ Եւ այս է մեկնութիւն Դիոնէսիոսի իմաստասիրի, որ ականատես եղեւ համասփիւռ ծաղկին, որ եւ բանալիք է ամենայն փակած բանի անոշահոտ փուրաստանաց – Տերեւն կանանչ եւ բոլոր է...

Ծնթ. Պատմութիւնների սկզբում հիմնականում ներկայացուած են տուեալ դեղանիւթի եւ դրա կիրառման, գտնուելու վայրի մասին տեղեկութիւններ, նաեւ՝ այլալեզու տարբերակներ, ապա նշւում են հիւանդութիւնները, յետոյ՝ դեղանիւթերի կիրառութեան եւ այլ ցուցումներ։

Զ. 112ա-6բ Վասն գործաւորութիւն դեղերոյս այս է. ԿԶ. – Լատիֆ, որ է նուրբ, անոր ասեն, որ դեռ մեր բընական տաքութիւն հասնի մարդուն... ղատեհլ մանի, որ է սերմն պակասեցնող, այն դեղն, որ չոր լինի եւ տաք... ղատեհլ մանի, որ է սերմն պակասեցնող... եւ չորցնէ զէտ զաղուշբանկին հունտն եւ որ նման է սոցա։ Գիտացի՛ր, որ այս է ԿԴ. գործաւորութիւն դեղօցն։

Է. 117ա-128ա [Դեղագիրք]

ա. 117ա-120բ Ամարիղալիս, որ է դեղին սուսամն... 117ա Ալավմալի, ինքն եղ մ’է... 117աբ Ալիւր, որ է ալուրն... 117բ-8ա Աճաս, որ է դամոնն, որ է սալորն... 118ա Աճուր, որ է կղմինտրն... 118ա-9ա Այրաս, ինքն կապուտ սուսանին տակն է... 119ա Սակամոնին մահմուտիեյն է, ինքն բաղեղան տակին կաթն է... 119աբ Անճիտան, որ է սասալիոսն... 119բ-20ա Անֆայհայի արնապ, պար[սկերէն] փանի մայայի խարկօշ, հայ[երէն] լապստակի խախաց ասեն... 120ա Անֆահայի ֆարաս, որ է ձիուն խախացն (նաեւ՝ 120ա Եղին խախացն... 120ա Եղին, հորթուն խախացն... 120ա Ըղտուն կողերուն խախացն... 120ա Ըղտուն, ոչխրին, եղինն, վայրի ոչխրին խախացն... 120ա Արչուն խախացն...) 120ա Անֆահլ յօճլ, որ թուր[քերէն] բութուքիթ ասէ... 120աբ Անճիրայ, որ է ղարիոն, որ է սասարքիշտն, որ է կազնան, որ է եղիճին հունտն... 120բ Սալախըլ հայեայ, որ է օձուն խորխն...

Ծնթ. Ամէն դեղանիւթից յետոյ տրուած են հիւանդութիւնների անունները եւ դեղագրերը։

բ. 121ա-3բ [Դեղագիրք զանազան ցաւոց]. 121ա Վասն ոտից ձաւուն անբըժշկելի, դեղն աս է – Ա՛ռ զչորուն շեռն... 121ա Վասն աչաց, աչք, որ ըսպիտակ է – Ա՛ռ զծիծռան հաւկթին կճեպն... 121ա Հապ այեարիճն այս է – Ա՛ռ թուրպութ... 121ա Մաճուն հով ցաւու – էյիր Ժ. տրամ... 121աբ Հապ ի լօխմանի, փորձած է – Ա՛ռ սօտ... 121բ Մաճուն դօւզլու պալղամի – Ա՛ռ զդեղին տերեւն... 122ա Տուզլու պալղամին այլ դեղ – Ա՛ռ շապեմէնի... 122ա Թիրեաք յառպային... 122ա Եախը ամենայցեղ ցաւոց օգտէ – Ա՛ռ խունկ Ե. տրամ... 122ա Մաճուն խելաց թափելու... – Ա՛ռ ճէվիզ Զ. հատ... 122բ Վասն զնճուֆրին. շինելն այս է – Ա՛ռ ծծումբ... 122բ Զռնխ Գ. ազգ է... 122բ Եղ ֆարֆիեօնի – Ա՛ռ փիճու խէժ... 122բ Սանտալօս եայղի այս է – Ա՛ռ Ա. բաժին մազտաքի... 123ա Ձէթ ֆարֆիօնի – Ա՛ռ զէյթ Մ. (200) տրամ... 123ա Այս է խուվեթ շարապին – Ա՛ռ Ա. օխայվայ... 123ա Զախմածի եւ այլ ինչ ցեղ գլուխն ցաւ, զախմ լինի... – Ա՛ռ սապռ Գ. տրամ... 123բ Թէ մարդու փոր օձ մտնէ – Կարմիր սոխն եփէ... 123բ Թէ կտրածին արունը որ չի դադա<դա>րի – Ա՛ռ գաւաթ մի քացախ... 123բ Մեհլէմ դեղին ամենայն խոցի – Ա՛ռ սապօն... 123բ Մէհլէմ ճերմակ – Ա՛ռ քիրշան... 123բ Մեհլէմ /// – ///թ մոմ Ժ. Ժ. տրամ... Եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն։

գ. 124ա-7բ [Մաճունք, հապք, մեհլէմք]. 124ա Մաճուն մուղավի – Ա՛ռ մեօւր Սուլէյմանի... 124ա Մաճուն քուչէւլէյի, որ օգտէ բէրնէն արուն երթալուն եւ այլ հով ձաւերուն – Ա՛ռ քօւչուլէ Ճ. (100) տրամ... 124ա Մաճուն ճէվ[ար]իշի, որ օգտէ ՀԵ. (75) ազգ ձաւոց – Ա՛ռ մահմուտիեյ... 124բ Հապ լուծման, որ օգտէ պուխարին... – Ա՛ռ սեւ հալիլէ Ժ. տրամ... 124բ Հապ լուծման, որ զպալղամ լուծէ... – Ա՛ռ չալափա Ե. տրամ... 124բ Հապ լուծման, որ է կատարեալ շէրպէթ, օգտէ ամենայն ցաւու – Ա՛ռ մահմուտիեյ Դ. տրամ... 124բ-5ա Հապ լօւծման շատ օգտութիւն ունի – Ա՛ռ սեւ հալիլէ... 125ա Հապ պուխարի... աչքն սրացնէ եւ զմթութիւնն տանի... – Սապռ Ժ. տրամ... 125ա Հապ էֆտիմօնի – Ա՛ռ էֆտիմօն... 125ա Հապ այեարիչի լուծող է, օգտէ պուխարի... – Ա՛ռ սէլիխա... 125բ Սուֆուֆ մուհդատիլ – Տառչին Գ. տրամ... 125բ Հապ ամպէր – Կուլի տառչին... 125բ Հապ ամպէր, որ իսալի օգտէ – Աֆիեօն, միեանպալի... 125բ Հապ իսալի... – Ա՛ռ տիշիղասնի... 125բ Հապ դուզլու պալղամի – Ա՛ռ քառաչօփլեմէ... 125բ Հապ տուզլու պալղամի... – Դութուն, զռնխ, երկաթի քաք՝ Ժ. Ժ... 125բ-6ա Հապ ֆրանկ ցաւի – Ա՛ռ նիշատր... 126ա Հապ ֆրանկ ցաւու... – Ա՛ռ ճիվա խունկ... 126ա Հապ ֆրանկ ցաւի... – Ա՛ռ օյտօւլ ղահր... 126ա Մեհլէմ ֆրանկ ցաւի... – Ա՛ռ ղարանֆիլ... 126ա Տուզլու պալղամի, բորի մէհլէմ – Ա՛ռ մաղրպ սապօնի... 126ա Էռքի մէհլէմ – Սուլումէն, ճիվա... 126ա Մռջմնոցի դեղ – Ա՛ռ զաֆռան... 126բ Մռջմնոցի – Ա՛ռ ճէնկեառ... 126բ Հապ մռջմնոցի – Մահմուտիեյ, սապռ Գ. Գ. տրամ... 126բ Հապ լուծում, օգտէ աչացաւի... – Ա՛ռ չալափայ Բ. տրամ ու կէս... 126բ Հապ իսալի, որ օգտէ արուն գնալուն – Ա՛ռ ախպրանց արուն... 126բ Սուֆուֆ սափառնայի, շատ ցեղ ցաւու օգտէ – Ա՛ռ սափառնա... 126բ-7ա Սուֆուֆ ֆրանկ ցաւի – Ա՛ռ էմլաճ... 127ա Սուֆուֆ մէչաց պաղութեանն... – Ա՛ռ խունկ Ե. տրամ... 127ա Մէչաց պաղութեանն դեղ – Ա՛ռ խաւունի կուտ... 127աբ Մէհլէմ բորի – Ա՛ռ շապեայմանի... 127բ – Մէհլէմ բորի Ա՛ռ Գ. օխա թազէ զխմի եափռախ... 127բ Իսալի սուֆուֆ – Ա՛ռ լէյլէկին խաթն... 127բ Նէրկ մազի – Ա՛ռ գխտոր կանանչ...

Ծնթ. Լս-ներում հետգ. նոտրգրով կան նշումներ, խորագրեր, իսկ շղագրով գրուած են կտրուած յիշագրերը (45ա, 52բ, 54ա, 56ա, 62բ, 81բ, 93ա, 97բ, 98բ, 102բ, 104ա, 110ա, 111ա)։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ ԳՐՉԻ, ԺԸ. դ., նոտրգիր

1. 35բ (լս.)՝ Գլուխ 35. Եւ Դ. բաժին Դ. տարերաց օրինակ է – Գլուխն՝ կրակն, ճիեյրն, սիրտն, փորւն, աղիքն ջուր է...

2. 36բ-7ա (լս.)՝ Գլուխ 36. Եւ պիտի որ մարդ կենդանակերպն նայի – Մարդն աշխարհիս նման է. գլուխն երկնից, մարդն ի քաղաքի նման է... Գլուխն Գ. բաժին է. յառաջին՝ լուսուն երակն է... (37ա՝ մարդու կազմախօսական նկար. հմմտ. ձեռ. 414, 427ա)։

3. 128ա [Դեղագիր] – Դառչին տրամ, քարանֆիլ՝ Բ. տրամ ու կէս...

4. 128ա Մաճուն ընտիր – Քարանֆիլ, տառչին տրամ Ե. Ե.... որպէս փայլուն ըսպիտակ լինի։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԹ. դ., շղագիր

1. 130բ Սախըչ լէպլէպիյի շինելու թէրթիպ – Առ նօհուտ, քիչ մը աղի ջուրի մէջ ձըքէ, որ համ տա, անլի չըլլայ (այսչափ)։

2. 130բ (ուղղանկիւն կանթանման ելուստով պատկերի մէջ) Աս տեսաք սաճէ թավա մը ըրէ...

3. 131ա (հայատառ թուրքերէն*, կաթից իւղ ստանալու բաղադրատոմս) Սիւտտէն եաղ չըգարմագ – 8 օկա սիւտէն, 1 օկա եաղ չիգար... (8 օկա կաթից 1 օկա իւղ է դուրս գալիս. օկա – չափման միաւոր)։

* Ծնթ. Ընթերցումը եւ բացատրութիւնը՝ Ա. Ժ. Աւետիսեանի։

4. 135բ, 141բ Յունարէնի այբուբենից արտածուած արհեստական գրեր։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա (1962 թ., Օնիկ Եգանեան, շղագիր) «Ուշադրութիւն. Նախկինում սույն՝ Հմր 3579 տակ պահուող վրացերէն «Գիրք փիլիսոփայութեան» ձեռագիրը հանուեց հայկական ձեռագրական հաւաքածուից եւ մուծուեց Այլալեզու ձեռագրական հավաքածուի մէջ Հմր 79ի տակ։ Փոխարէնը Հմր 3579ի տակ գրանցուեց երեւանաբնակ Յարութիւն Մելքոնի Յովհաննիսեանից նուէր ստացուած Բժշկարանը։ Ձեռագրատան գլխ[աւոր] պահորդ (ստորագրութիւն)՝ Օ[նիկ] Եգանեան, 22/I – 62 թ.»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 127բ՝ «ն» (8 անգամ), 134բ՝ թուաբանական հաշուարկ՝ «9689/2×29», իրար տակ՝ «223×123× 567× 913×722»։

 

 

3580

ՄԱՇՏՈՑ ՁԵՌԱՑ

ԹԵՂԱՍԵՌ (ԱՂՈՒԱՆԻՑ ԵՐԿԻՐ) ՌՁ. – 1631

ԳՐԻՉ՝ Բաղդասար դպիր։ ՍՏԱՑՈՂ՝ Շահսավար։

ԹԵՐԹ՝ 174+1 (կրկն.՝ թ. 80)։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԵ×12 (Ա 11, Ե, ԺԵ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ շրջանակ, վրան՝ 1 ծաղիկով ծաղկաման, մէջը՝ լատ. «FF», բուսական ոճաւորմամբ շրջանակ, մէջը՝ լատ. «FG», գաւաթ, վրան 2 ծաղիկ, որից վեր խաչով պսակուած թագ, բուսական նախշ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19,2×14,7։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն, որոշ թերթեր սեւով սահմանագծուած (14,3×9,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 147ա), որոշ սկզբնատողեր բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ 31ա)։ ՏՈՂ՝ 24. գծումներ՝ ճնշումով։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. Ա. աստառը՝ գրոտած սպիտակ թուղթ, Բ. աստառը՝ գրոտած մագաղաթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 1ա։ Ճակատազարդ՝ 10ա, 31ա, 49ա, 57ա, 69ա, 90բ, 113բ, 124ա, 129ա։ Լուսանցազարդ՝ բուսական, բուսաթռչնային, յուշկապարիկ՝ 65ա, խաչ՝ 165բ։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, դեղին, նարնջի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, քերծուած, տեղ-տեղ թափուած, 3ական կապիչներն ու փայտէ գամերն ընկած՝ պահպանուել են հիմքերը, վրան՝ ցեցի անցքեր, Բ. փեղկի արտք. եզրի կաշին պատռուած՝ երեւում է միջուկը. աստառները կեղտոտուած, գունափոխ, Ա. աստառին սպիտակ թերթիկի սոսնձման հետեւանքով գիրը ծածկուած՝ երեւում են անկապակից տառեր, իսկ Բ. աստառի գիրը ջնջած, կան թանաքի հետքեր. լուսանցակողերի կարմիրը թափուած, սեւացած. եզրերը տեղ-տեղ մաշուած, մանր պատռուածքներ (թ. 14, 35, 173-4 եւլն). թերթերը խոնաւացած, դեղնած, վրան՝ կեղտաբծեր, թանաքաբծեր (17բ, 33բ-4ա, 38բ-9ա, 162բ-3ա եւլն), ստ. արտք. անկիւններում՝ մատնահետքեր, ցեցի անցքեր (թ. 31-6, 64-88, 118-31 եւլն), թանաքը տեղ-տեղ մասամբ թափուած (39բ, 61ա եւլն), որոշ թերթերի եզրերի կան նախկին կպումների հետքեր (47բ-8ա, 49բ-50ա, 50բ-1ա եւլն). թ. 23-4, 35-6, 47-8, 57-8, 69-70, 80-1, 104-5՝ իրարից հեռացած, երեւում է հիմքը, որոշ թերթեր հիմքից մասամբ անջատ (թ. 36, 47-58, 69, 81, 92, 104-5 եւլն). թ. 173՝ շերտազատուած, բ երեսի ստ. արտք. կէսը անկիւնաձեւ թափուած, թ. 134՝ ստ. արտք. անկիւնը լրացուած սպիտակ գրուած կարկատան-թղթով, թ. 174ի բ. երեսին կապոյտ թուղթ սոսնձած, սրանք հաւանաբար ԺԸ. դ. նորոգման հետեւանք են. տեղ-տեղ եզրահատած, որի հետեւանքով որոշ ստ. լս-ային գրեր կտրուած (24ա, 28ա եւլն). թ. 47-8ի եւ 57-8ի միջեւ 1ական թ. ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-10ա (խորագիրը՝ ստ. լս-ում) Խաչ աւրհնել – Ընթերցուած յԱռակաց. Երանեալ է այր, որ էգիտ զիմաստութիւն...

2. 10ա-8ա Բ. Կանովն Ջուր աւրհնելոյ – Առնուն խաչ եւ Աւետարան, եւ զսուրբ մեռոնն եւ այս կանովն կատարի. Սաղմոսըն. Ձայն Տեառն ի վերայ ջուրց... Ընթերցուած ի Չորրորդ Թագաւորութեանցն. Եւ ասեն արք քաղաքին այնորիկ ցԵղիսէէ...

10բ ստ. լս-ում գրչից՝ «Ջրաւրհնէք։ Ի մեղացէ սրբէք |11ա| եւ առ Աստուած մերձենայք եւ մտաւք զնա տեսնէք»։

– 12բ-7բ Աղօթք սրբոյն Բարսղի Կեսարու եպիսկոպոս Կապադովկացոյց – Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ ամենայնի, հզաւր եւ սքանչելագործ, որ արարեր զերկինս եւ զերկիր...

3. 18ա-9բ Գ. Կանովն խաչալուա առնել – Եւ այս կանոն կատարի. Եւ ասեն արք քաղաքին։ Պօղոսի առաքելո ի Գաղատացւոց թղթոյն. Այլ ինձ քաւ լիցի պարծել...

4. 19բ-22բ Կանոն աւազան աւրհնելոյ, որ ունի շնորհս փրկութեան աստուածային եւ շնորհս վերածնելոցն, վասն զի չէ կատարեալ յեկեղեցին, որ ոչ ունի ըզծնունդս յորովայնի – Եւ արդ, այս է կարգն՝ հաստատեն զաւազանն ի տեղի իւրում եւ լուանան ջրով... [Աղօթք]. Տէ՛ր Աստուած մեծ եւ փառաւորեալ, ամենայն արարածոց...

5. 22բ-30բ Ե. Կանոն պղծել տաճարի եւ շարժել սեղանոյն – Մտանէ եպիսկոպոս քահանաիւքն, սարակաւագունք՝ ժողովրդօքն եւ հրամաէ... եւ ասէ զաղօթս. Որ ընդունիչդ ես աղաւթից ժողովրդեան քո...

6. 30բ-41բ Զ. Կանովն կենդանարար մկրտութեանն, յորժամ ութաւրեա լինի տղայն – Տղայն տա, բեր ի դուռն եկեղեցոյն, եւ ասեն սաղմոս. Տո՛ւր զօրութիւն ծառայիս... եւ ասէ զաղաւթս. Տէ՛ր Աստուած մեր, Աստուա՛ծ բարերար, որ զվրիպեալս եւ զհեռացեալս...

– 41աբ Եւ աւուրն ութերորդի – Ասէ քահանայն զաղաւթս ի վերայ Մակարայն (=մանկտոյն) – Որք մկրտեցան եւ լուսաւորեցան...

– 41բ Եւ զկնի Է. ամաց – Առեալ ածէ քահանայն զմանուկն ի դուռն...

7. 41բ-5ա Է. Կանոն նշան աւրհնել – Պարտ է քահանային նախ ընտրել կանոնաւք զփեսայն եւ զհարսն, զի մի լիցին ազգակից... Ընթերցուած յԱռակաց. Որդեա՛կ, եթէ իմաստուն լիցի սիրտ քո...

8. 45ա-9ա Ը. Կանոն զհանդերձ հարսանեաց աւրհնել – Բերեն առաջի քահանային, եւ ասէ շարական ԴՁ.՝ Խաչանշան դրոշմամբ... Ընթերցուած յԱռակաց. Լուարո՛ւք, թագաւո՛րք, եւ ի մի՛տ առէք... 47բ ...մի՛ չար փոխանակ չարին հատուցանէք կամ /// (շար.) 48ա [Աղօթք]. /// եւ արդ, դու նոյն ինքն աւրհնեա՛ եւ սրբեա՛ եւ զփառս հանդերձից սոցա յաջողեա՛...

9. ա. 49ա-54բ Թ. Խրատք զգուշութեան, զոր տացէ քահանայն հանդերձելոցն պսակ առնուլ կա[ն]խաւ, եւ դարձեալ ի ժամ հարսանեացն եւ եթէ ոչ զգուշացուցանէ եւ ընթեռնու, ինքն տացէ զվրէժս անձանց նոցա ի յաւուրն դատաստանին – [Եւ] ասէ քահանայն. Գիտասջի՛ք, որդեա՛կք, որ հանդերձեալ էք կապիլ ընդ միմեանս...

49բ ստ. լս-ում գրչից՝ «Քարոզ վասն |50ա| պսակի»։

բ. 54բ-6բ Ժ. Եւ ապա ասեն զերգս աւրհնութեանն – Ամենազաւր Տէ՛ր թագաւոր թագաւորաց / թագաւորիս մեր զգեցո՛յ հանդերձ փառաց... Սաղմոս. Աղաղակեցէք։ Եւ մտանեն յեկեղեցին... եւ քահանայն ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած յաւիտենական եւ զանզոյգ եւ զբացորոշեալս...

գ. 57ա-65ա ԺԱ. Եւ ապա սաղմոս. Տէր ի զաւրութեան։ Ընթերցուա[ծ] ի Ծնընդոց. Եւ ասաց Աստուած. Արասցուք մարդ ըստ պատկերի մերում... 57բ կամ այլ ինչ այսպիսեաց, այլ զի լի իցէ սուրբ եւ /// (շար.) /// 58ա Տէր հովւեսցէ։ Քարոզ. Խնդրեսցուք։ Եւ ասէ զաղաւթս. Տէր Աստուած մեր...

61բ ստ. լս-ում գրչից՝ «Պսակին է |62ա| հարսանեաց»։

10. 65ա-6ա ԺԲ. Կանոն պսակ վերացուցանելոյ – Եւ յետ ութ աւուր երթա քահանայն եւ վերացուցանէ զպսակն... եւ ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած մեր, յոր ամենայն ժամ ընդ մեզ ես...

11. 66ա-8բ ԺԳ. Կանոն հաղորդ տալոյ – Առնու քահանայն զփրկական խորհուրդ պատարագին... եւ ասէ զաղօթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ, արարի՛չ ամենայն արարածոց, որ արժանի արարեր...

12. 69ա-83բ ԺԴ. Կանոն զամենայն հաւատացեալս ննջեցեալսն ի Քրիստոս յաւղարկել – Ասեն սաղմոս. Ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ... եւ ասէ զաղօթս. Աստուա՛ծ յաւիտենական, անսկիզբն, անեղ, անիմանալի...

– 72բ-3ա Եւ եթէ ապաշխարող ոք իցէ կամ ի սարգաւագաց – Տանին ի դուռն եկեղեցոյն եւ ասեն սաղմոս. Երանելիք են... Պաւղոսի առաքելոյ ի Թե­սո­ղոն[իկեցւոց]. Ոչ կամիմ եղբարք...

ա. 77բ-80բ ԺԵ. Եւ ապա ասեն զգանձս կամ քարոզ («ՄԱՆՎԵԼՍ») – Մինդ ի յԷէն, / Բանդ, որ ի Հաւրէ... ’ւ ինձ բարեխաւս առ Տէր կացուցէ՛ք։ Ողորմեաց։

բ. 80բ-դ Ողբ ազնիւ եթէ կամիս, ասա՛յ – Եկայք այսաւր եղբայրք ամէն, / յԱբրահամեան շառաւեղէն... եւ փառս տամք երից անձինդ։

13. 83բ-8ա ԺԶ. Կանոն երկրորդ աւուրն – Առօաւտուն գան ի գերեզմանն եւ ասեն սաղմոս. Ընդ երեկոյս... Պաւղոսի առաքելո ի Թեսողոն[իկեցւոց]. Այլ մեք պարտիմք գոհանալ...

14. 88ա-90բ ԺԷ. Կանովն Է. աւուրն – Երթան ի գերեզմանն եւ ասեն սաղմոս ՃԱ.՝ Տէ՛ր, լո՛ւր աղօթից իմոց... Ընթերցուած յԻսայա մարգարէէ. Այսպէս ասէ Տէր. Գամ ժողովել զամենայն ազգս...

15. 90բ-9ա ԺԸ. Կանոն զամենայն վաղճանեալ տղայսն, որ ի Ժ. տարոյն ի վայր են, առ Քրիստոս յօղարկել – Ասեն սաղմոս, գուբղայս Դ.՝ Առ քեզ, Տէ՛ր, համբարձի... եւ ասէ զաղօթս. Հա՛յր երկնաւոր, քաղցր եւ երկայնամիտ, բարեգութ եւ ողորմած, կեանք եւ կենդանացուցիչ...

ա. 92բ-3ա Սրբոյն Գրիգ[ո]րի ասացեալ – Արդ, մեք, որ կենդանիքս մնացեալ եմք...

բ. 94բ-5ա Սրբոյն Գրիգորի ասացեալ – Ամենեքեան, որ տեսանիցեն զարդարն...

16. 99ա-101ա ԺԹ. (ստ. լս.)՝ Այգոյն տղային – Ի վաղւեան օրն՝ ընդ այգն, ընդ առաւօտն գան ի գերեզմանն... Ընթերցուած յԻսայեա մարգարէէ. Զի ի Տեառնէ եղիցի դարձ արդարոցն...

17. 101ա-2բ Ի. Եւթանն – Սաղմոս. Երանի՜ բնակողաց։ Ընթերցուած յԱռակաց. Արդարքն յաւիտենական կացցեն...

18. 103ա-8բ ԻԱ. Կանոն տեառնական աւրհնելո – Ածեն զնուիրեալն ի դուռն եկեղեցոյն՝ առաջի սուրբ խաչին... եւ ապա ասէ զաղօթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ, որ Տէրդ ես ուխտից...

– 108աբ Աւրհնութիւն աղի – Սաղմոս. Աստուած, ողորմեա՛յ մեզ։ Քարոզ. Խնդրեսցուք։ Եւ ասէ զաղօթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակ[ալ]։ Գրած է յՈգէհան[գիստն], գի՛տ եւ կարդա՛յ (այսչափ)։

19. 108բ-12բ ԻԲ. Կանոն յոգէհանգիստ առնելո եւ պատարագ մեռելոյ – Ասի սաղմոս. Երանի՜ որում թողու[թիւն]... եւ ասէ զաղաւթս. Որ դատաւորդ ես կենդանեաց եւ մեռելոց...

– 112բ Աւրհնութիւն աղի – Սաղմոս. Աստուած ողորմեայ... եւ ասէ զաղաւթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ, արարի՛չ ամենայն արարածոց, որ արարեր զամենայն արարածս...

20. 112բ-24ա ԻԳ. Կանոն Ոտնալուաին, ըստ որում ասաց Յիսուս, թէ՝ Օրինակ մի ետու ձեզ։ Զոր արարեալ սրբոյն Եփրեմի, որ թարգմանեաց սուրբ հայրապետն Հայոց Գրիգոր Վկայասէրն – Զկնի սուրբ պատարագին ժողովին ի գաւիթ սուրբ եկեղեցոյն... եւ ասէ զաղօթս. Փառաւորեմք զքեզ, Տէ՛ր մեր Յիսուս Քրիստոս...

Ստ. լս-ում գրչից՝ 114ա «Մեղքալուայ», 118ա «Մեղքալուա», «Մեղքայքաւիչ», 119ա «Մեղքասրբիչ», 121ա, 122ա «Մեղաց մաքրիչ»։

21. 124ա-9ա ԻԴ. Քարոզ պատուիրանի, զոր [զ]եկուցանէ քահանայն ժողովրդեանն – Առեալ ի գիրկս զսուրբ Աւետարանն, կարկառեալ զձեռն իւր եւ ասէ. Լուարո՛ւք ինձ, որդեա՛կք իմ...

22. 129ա-40ա ԻԵ. Կանոն ապաշխարող արձակելոյ ի Մեծի հինգշաբաթին – Յերեք ժամուն ժողովին ի դուռն եկեղեցոյն քահանայք եւ ապաշխարողքն... Ընթերցուած յԻսաեա մարգարէէ. Եւ կատարեսցին աւուրք սգոյ քո...

Ստ. լս-ում գրչից՝ 131բ «Ապաշխարող |132ա| արձակել։ Յիշեա՛ զմեզ, Տէ՛ր, Տէ՛ր», 136բ «Ապաշխարող |137ա| արձակել։ Ծառայ եմ Յիսուսի Քրիստոսի»։

23. 140ա-50ա ԻԶ. Մեծի հինգշաբաթի ժամատուն աւրհնել – Սարկաւագն քարոզէ. Խնդրեսցուք։ Եւ քահանայ ասէ զաղօթս. Աւրհնեալ է ամենաբաւ ողորմութիւն Սրբոյ Երրորդութեանն ի բարձուն...

24. 150ա-2բ ԻԷ. Կանոն զարմտիս սերմանցն, շեղջ եւ հնձան աւրհնել – Սաղմոս, կցուրդ. Հովիտք բազում արասցեն ցորեան։ Ընթերցուած յԱռակաց. Պատուեա՛ զՏէր ի քոյոց արդար վաս<ս>տակոց...

25. 152բ-4բ ԻԸ. Կանոն զնշխարս սրբոց ընդունել եւ փոխել ի հանգիստ – Ասեն ի թիւ սաղմոս ՃԼԴ.՝ Յիշեա՛, Տէ՛ր, զԴաւիթ... Ընթերցուած ի Չորրորդ Թագաւորութե[անց]. Եւ ելին ամենայն ծերքն Իսրայիղի...

26. 154բ-5ա ԻԹ. Կանոն յորժամ նոր դուռն դնեն եկեղեցոյ – Հաստատեն ի տեղոջ իւրում եւ ասեն սաղմոս ի թիւ ՃԺԵ.... եւ եպիսկոպոսն ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած արարիչ եւ յորդոր քոց արարածոց, որ ի սկզբանց իսկ տպաւորեցեր...

27. 155աբ Լ. Կանոն սկիհ եւ մաղըզման աւրհնել – Բերեն եկեղեցին եւ լուանան նախ ջրով եւ ապա գինով... եւ ասէ զաղաւթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած մեր, որ ետուր մեզ զնիւթս...

28. 155բ-6ա ԼԱ. Կանոն հանդերձեղէն աւրհնել – Տանին յեկեղեցին՝ առաջի բեմբին, ունելով սարկաւագունքն ի վեր... եւ ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած բարձրեալ, որ զգեցուցեր զեկեղեցի քո...

29. 156ա-7ա Կանովն նորկերտ գիրգ աւրհնել – Բերեն եկեղեցին եւ հանեն ի բեմբն... եւ ասէ զաղօթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած մեր, որ ետուր մեզ զպատուիրանս քո...

30. 157ա-8ա ԼԳ. Կանովն ժամահար աւրհնել – Բերեն եկեղ[ե]ցին եւ լուանան նախ ջրով եւ ապա գինով... եւ քահանայն ասէ զաղաւթս. Տէ՛ր Աստուած զաւրութեանց եւ արարի՛չ ամենայն արարածոց, զքեզ աւրհնեն...

31. 158աբ ԼԴ. Աղօթք վասն երաշտի – Տէ՛ր Աստուած մեր, որ յաղագս քեզ նախանձուն լուար Եղիայի մարգարէին...

32. 158բ-9ա ԼԵ. Աղօթք, որ պիղծ ինչ կերեալ իցէ – Սուրբ ես, Տէ՛ր, եւ ի սուրբս հանգուցեալ...

33. 159աբ ԼԶ. Աղօթք, որ ի կերակուր միայն պղծի – Տէ՛ր Աստուած մեր, զգլխոյ առ[ա]քելոյն Պետրոսի...

34. 159բ ԼԷ. Աղօթք վասն երդմնահարաց – Տէ՛ր, որ զբնութիւն մարդոյ փոփոխական գիտես...

35. 159բ-60բ ԼԸ. Ուռաւրհնէք Ծաղկազարդարին – Ընկա՛լ զհաւատս յուսացելոցս ի քեզ, Աստուա՛ծ...

36. 160բ-1ա ԼԹ. Աղաւթք խունկ աւրհնելոյ – Տէ՛ր Աստուած մեր, որ ընդունեցար զԱբէլի զընծայսն...

Ծնթ. Էջահամարներին յաջորդող գլխահամարները գրչինն են։

37. 161ա-71բ [Աւետարանք Իւղաբերից, Պաշտաման, Բժշկութեան]

ա. 161ա-2ա ԲԿ. Դ[Կ.] Աւետարան ըստ Մաթէոսի [ԻԸ. 1-20] – Եւ յերեկոյի շաբաթուն, յորում լուսանայր միաշաբաթին...

բ. 162ա-3ա ԲՁ. ԴՁ. Աւետարան ըստ Մարկոսի [ԺԵ. 42-ԺԶ. 8] – Եւ իբրեւ երեկոյ եղեւ, քանզի ուրբաթ էր...

գ. 163ա-4ա Աւետարան ըստ Ղուկասու [ԻԳ. 50-ԻԴ. 12] – Եւ ահա այր մի՝ անուն Յովսէփ, որ էր նախարար...

դ. 164ա-5բ Աւետարան ըստ Յոհաննու [ԺԹ. 38-Ի. 18] – Յետ այսորիկ աղաչեաց զՊիղատոս...

ե. 165բ-7ա ԲԿ. ԴԿ. Պաշտաման Աւետարան ըստ Մաթ[էոսի] [ԺԳ. 36-52] – Յայնժամ թողեալ Յիսուսի զժողովուրդսն...

զ. 167աբ ԲՁ. ԴՁ. Աւետարան ըստ Մարկոսի [Դ. 26-34] – Եւ ասէր. Այսպէս է արքաութիւն Աստուծոյ...

է. 167բ-8բ ԱԿ. ԳԿ. Աւետարան ըստ Ղուկասու [ԺԲ. 32-48] – Մի՛ երկնչիր, հա՛ւտ փոքրիկ...

ը. 168բ-9բ ԱՁ. ԳՁ. Աւետարան ըստ Յոհաննու [Ե. 19-30] – Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Ամէն, ամէն ասեմ ձեզ...

թ. 169բ-70ա Բժշկութիւն, Աւետարան Մաթէոսի [ԺԵ. 21-28] – Եւ ելեալ անտի Յիսուսի գնաց...

ժ. 170աբ Բժշկութեան Աւետարան, Մարկոս [Ը. 22-26] – Գան ի Բեդսաիդա եւ ածեն առաջի նորա կոյր մի...

ժա. 170բ-1ա Բժշկութեան Աւետարան, Ղուկաս [ԺԱ. 14-20, Մտթ. ԺԲ. 23-29] – Եւ հանէր դեւ մի համր...

ժբ. 171աբ Բժշկութեանն Յոհան[նու] [Դ. 46-54] – Եկն դարձեալ Յիսուս ի Կանայ Գալիլեացւոց...

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ., նոտրգիր

173ա-4ա Երդմնեցութիւն ընդդէմ յարուցեալ փայլատակմանց եւ կարկտի – Քահանայն ունելով զխաչն ի ձեռն ասասցէ՛ք. Նշանաւ սուրբ խաչին ընդդէմ թշնամեաց մերոց... զի ելանիցէք ի նոցանէ եւ զնոսա ի բաց փախուցանիցէք։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

28ա (ստ. լս.) Վա՛ գրչիս, զի մեղաւոր է, զառացեա///։

106բ (ստ. լս.) Վա՛ ինձ։ / |107ա| Ձեռս գնա, գիրս մնայ, / |107բ| <ձեռս գնա, գիրս մնա> / |108ա| գծագրողիս, Տէրն ողորմեա։

111բ (ստ. լս.) Ձեռս փտի, դառնայ ի հող, / |112ա| գիրս մնայ յիշատակող։

172ա [Փ]ա՛ռք ամենայսուրբ Երրորդութեանն՝ Հօր եւ Որդո եւ Հոգոյն Սրբոյ. ամէն։ Արդ, գրեցաւ սուրբ գիրքս, որ կոչի Մաշտոց, որ յաղագս գործառնութեան քահանայից, որով կատարի սովաւ եւթն խորհուրդ եկեղեցոյ՝ սահմանեալ սուրբ հօրն մերոյ վարդապետին Մաշտոցայ, որոյ զանուն իւր ի վերայ գրոյս յորջորջեաց։ Գրեցաւ սուրբ գիրքս ձեռամբ Բաղտասար դպրի ի յերկիրս Աղուվանից, ի գաւառս Դիզակ, ի գիւղս Թեղասեռ, ի թվին հայոց ՌՁ. (1631), ի թագաւորութիւն Պարսից շահ Սաֆուն երրորդ ամի։ Որք հանդիպիք սմա կարդալով կամ օրինակելով, յիշեցէ՛ք ի յերկնայաղօթս ձեր զտէր Մէլքէսէթ վարժապետն իմ եւ զգրիչ Բաղտասարս հանդերձ հարբ եւ մարբ, եւ եղբարն իմ, մանաւանդ ստաց[ող]ի սուրբ գրոյս (գրչափոխութեամբ գունատ թանաքով)՝ Շահսավար, կողակիցն Հիւրի, եղբայրն իմ Մուլքն, կողակիցն իմ Բէկի, որդին իմ Տաւլաթիար, Բրթուլ, Պարխուտար, իւր եղբայրորդին Պետրոս քահանայն։ |172բ| Մանաւանդ Շահսավարին, հայր /// [Առ]ըստամ, մայր իմ [Պա]հալոյ եւ փոխեց[աւ] առ Քրիստոս, ետու եկեալ մայրն իմ Թափառուկ. (այլ ձեռքով)՝ ամէն։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Բ., էջ 434-435, Հմր 628։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 172բ (1745 թ., անարուեստ նոտրգիր) Յիշայդակ է այս Մաշտոցըս Մէլիքսէթ՝ որդի Շահնազար, Ըսպադառըս, Ղահրիմանըս, Օսէփըս, Սարգիսըս, յիշեցէ՛ք եւ Աստուած [ո]ղորմի ասիցէք, եւ ասողըն արժանի լնի սիրուն Քրիստոսի։ Հար մեր, որ երգրինս։ Ես՝ Օսէփ գրե[ց]ի։ Շահնազարի որդին, որ ըլաւ թվին ՌՃՂԴ. (1745) էր։ Ես՝ Օսէփըս, գրեցի (վջ-ում՝ վերջնազարդ)։

2. 171բ (1783 թ., նոտրգիր, արտք. լս.) Թվին ՌՄԼԲ. (1783), Մարտի ԺԹ., որ մեղապարտ [տէր] Գրիգոր ծեռնայտրվեցի ի ծեռամբ Աբրայհամ աստուածայբան վարդապետի, որ Ջալեթու Թուխ Մանկան։ Աստուած ի վայելումն տացէ. ամէն։

3. 171բ (նուիրատուի, 1791 թ., նոտրգիր) Թվին ՌՄԽ. (1791), Ապրիլի մէգին այս սուրբ Մաշ<ա>տոցս կերի էր անկեալ, որ ազատէց Թիփլիզէցի ողորմած Աստուծոյ հոքի նալպանտ Մօսէսի որթի եզչի Սիսօն, որ էլ յիշայտակ տվէց Սուրբ Աստուածածնայ եկ[եղ]եցուն, որ եւ յիշատակն բարի եղիցի, տէր Գրիգորիս։

4. 172ա (ԺԸ. դ. բոլորգիր, ստ. լս.) Տրուբս քահանայից զԿիրակոսս յիշեա՛, ազի՛զ տէրտէր։

5. 172բ (նորոգողի, ԺԸ. դ., բոլորգիր) Նորոգեցաւ այս սուրբ Մաշտոցս մատեամբս անարժան Մարդանս դպրի։ Յիշեցէ՛ք, եւ Աստուած զձեզ յիշէ. ամէն։ Հա՛յր մեր, որ երկինսդ ես։

6. 1ա (գնողի, 1804 թ., նոտրգիր, ստ. լս.) Թիվին ՌՄԾԳ.ումն (1804), Յունվարի մէկում ե<ե>ս՝ Աքուլեցի ողորմած հոքի Առաքելի որթի Յարութունըս առիմ այս սուրբ Մաշտոցըս։

174բ /// [Յուն]վայրի Ի.ումն ես՝ Աքու[լեցի] /// հոքի Առաքելի որթի [ա]նարժան եւ մէղայվոր Յարութունըս, առիմ այս սուրբ Մաշտուցըս, որ է իլի յիշայտակ։ Ով որ կարթայ, մէկ բերան ասի Աստուած բանըն [ա]չօղի եւ յիշի, յիշօղըն յիշեայլ լինի առաջի Աստուծոյ։ Առվեցաւ ի քաղաքըն Թիփլիզ։

Ձեռագրիս մասին տե՛ս Թ. Մինասեան, Արցախի գրչութեան կենտրոնները, Երեւան, 2015, էջ 43։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած սպիտակ թերթիկին՝ «Մաշտոց բոլորագիր ի թղթի թվ. ՌՁ – 1631)», սեւով՝ «1285», Ա. աստառին սոսնձած սպիտակ թերթիկին՝ «Մաշտոց, բոլորագիր, գրեալ ի հաստ թղթի.-«Ձեռամբ Բաղդասար դպրի ի յերկիրս Աղուվանից ի գաւառս Դիզակ, ի գիւղս Թեղասեռ, ի թվին հայոց ՌՁ. (1631) ի թագաւորութիւն Պարսից շահ Սաֆուն երրորդ ամի... յիշեցէ՛ք ի յերկնայաղօթս ձեր զտէր Մելքսէթ վարժապետն իմ», յիշատակարան ի վերջն թղ. 172ա Մատենադարանապետ Սահակ վ[արդապետ] Ամատունի, 22 Մայիսի, 1906», «ՌՁ.-1631. Մ[եսրոպ] եպ[իսկոպո[ս]», սեւով՝ «1285/3580»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 69բ՝ թռչնագիր «Ի», 151բ՝ բուսական լուսանցազարդ, 172բ՝ վերջնազարդ։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 24ա՝ «բարձրեալ ահաւոր Տէր աստուածա», 24բ՝ «ա», 25ա՝ «աչա», 26բ՝ «ա», «աչ», 131ա՝ «ա» (6 անգամ), 150բ՝ «ի նուաստի», 157բ՝ «աաաաաց», 162բ՝ «ն» (տառագծեր)։

 

 

3581

ՄԱՇՏՈՑ ՁԵՌԱՑ

 ԺԷ. դար (1671 թ. առաջ)

ԳՐԻՉ՝ Թումա երէց։ ՄԵԿԵՆԱՍ՝ կոյս Գիչի։ ՍՏԱՑՈՂ՝ Աստուածածին եկեղեցի։

ԹԵՐԹ՝ 100։ ՊՐԱԿ՝ Ա-Թ×12 (Ա 11, Ը 10, Թ 7)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,7×15։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն, սեւով սահմանագծուած (13,8×11,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 47ա), որոշ սկզբնատողեր՝ բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ 62ա)։ ՏՈՂ՝ 19 (թ. 1-19), 22-29 (թ. 20-99). գծումներ՝ ճնշումով։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն կաշի, մէջքը՝ կապոյտ կտաւ. միջուկը՝ տախտակ. Ա. աստառը՝ կարմիր հէնքով սպիտակ եւ կանաչ դրոշմազարդ, Բ. աստառը՝ սպիտակ հէնքով ասեղնագործ կտաւ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+ԲԳ՝ դեղնաւուն չգրուած թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լս-ային՝ Քահանայ՝ 31բ, Յիսուս Քրիստոս՝ 71ա։ Ճակատազարդ՝ 1ա, 20բ, 31բ, 83ա։ Լուսանցազարդ՝ բուսական, բուսաթռչնային՝ 27ա, 96բ, վրան խաչ՝ 14բ, բուսական, վրան խաչ՝ 62ա, տաճար՝ 79բ։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր, մարդադէմ՝ 36բ, 79բ։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, դեղին, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1950ական թթ., մէջքի կտաւը եւ պհպ-ները՝ նորոգման ժամանակի. կազմի կաշին՝ մաշուած, վրան ցեցի անցքեր, սուր գործիքի հետքեր, անկիւնների եւ Ա. փեղկի ստ. եզրի կաշին թափուած՝ երեւում է միջուկը, 2ական կապիչներն ու գամերն ընկած՝ երեւում են անցքերը. աստառները մաշուած, վրան անցքեր, պհպ. Գ.՝ ստ. եզրը մի տեղից պատռուած. խոնաւութեան հետեւանքով թերթերը դեղնած, մասամբ խունացած, կապոյտ եւ սեւ թանաքի հետքերով (1ա, 3բ եւլն), ցեցի եւ այլ անցքեր (թ. 1-18, 46 եւլն), որոշ եզրեր ու հիմքեր ամրացուած նորոգման դեղին եւ դեղնաւուն, գրադաշտը՝ դեղին կիսաթափանցիկ չգրուած թղթով (թ. 1, 29-30, 96-100). թ. 23-4՝ իրարից հեռացած, երեւում է հիմքը, թ. 24-6, 31-4, 51-2, 55-6 եւլն՝ հիմքից մասամբ անջատ. եզրահատած, որոշ լս-զարդեր կտրուած (62ա, 71ա եւլն)։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-14բ [Կանոն մկրտութեան] – Տէ՛ր Աստուած մեր, Աստուա՛ծ բարերար, որ զվիրիպեալս եւ զհեռացեալս...

2. 14բ-6բ Կանոն հանդերձ աւրհնելոյ («ԽԱՉԱՈԱ») – Ասի շարական. Խաչանիշ դրոշմամբ նըշանաւ պարագրական փառօք զարդարեալ...

3. ա. 16բ-8բ Աւրհնեալ է Աստուած։ Փեսային եւ հարսին խրատ է եւ քարոզ, պարտ է, որ լսեն եւ զգուշանան յաւնացն Աստուծոյ – Ո՛վ եղբայր իմ եւ որդի փեսա, եւ քո՛յր իմ...

բ. 18բ-20բ [Եւ ապա ասեն զերգս աւրհնութեանն. ձեռ. 3580, 54բ-6բ] Եւ ասեն ամենազօր ձայնիւ – Ամենազօ՛ր Տէր թագաւո՛ր [թագաւորաց] / թագօորիս մեր ըզգեցոյ հանդերձ փառաց... եւ աւրհնութեամբն աստուածային միաւորին։ Սաղմոս. Աղաղակեցէք... եւ տանի քահանայն զփեսայն եւ զհարսն առաջի բեմին... եւ ասէ քահանայն զաղօթս. Տէ՛ր Աստուած յաւիտենական, որ զանզոյգ եւ զբացորոշեալս զուգակցես...

գ. 20բ-6բ (խորագիրը՝ 21ա ստ. լս-ում) Պսակ – Եւ ապայ սաղմոս. Տէր ի զօրութեան։ Ընթերցուած ի Ծըն[ընդոց]. Եւ ասաց Աստուած. Արասցուք մարդ ըստ պատկերի մերում...

Հմմտ. ձեռ. 3580, 49ա-65ա։

4. 26բ-7ա [Կանոն պսակ վերուցանելոյ] – Իսկ ի վերացուցանել պսակին ասի սաղմոս ԺԸ.... եւ ասէ զաղաւթս. Տէ՛ր Աստուած ամենակալ, ի քէն աւրհնեցան պսակք ծառայի...

5. 27ա-30բ Կանոն տեառնականի – Ածեն զնուիրեալն ի դուռն եկեղեցոյն եւ առաջի խաչին դնեն կարմիր բուրդ... Ընթերցուած յՂեւտացոց. Եւ կոչեաց զՄովսէս Տէր եւ խաւսեցաւ...

6. 30բ-1ա Աւրհնութիւն աղի – Նախ ասի սաղմոս ԿԶ.՝ Աստուած մեր... եւ ասէ զաղօթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ, արարի՛չ ամենայն արարածոց, որ արարեր...

7. 31աբ Աւրհնութիւն սեղանոյ տեառնականի – Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ, Հա՛յր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ առիթ սիրոյ քո պատրաստեցեր մեզ...

8. 31բ-42ա Կանոն Ջուր աւրհնելոյ յաւուր Յայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի – Առնուն քահանայքն զխաչն... Ընթերցուած ի Չորրորդ Թագաւորութենէն. Եւ ասեն արք քաղաքին ցԵղիսէ. Ահաւասիկ բնակութիւն քաղաքիս...

– 34ա-41բ Աղօթք, զոր ասացեալ է տեառն Բարսղի Կեսարու Կապուդակացւոց – Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ յամենայնի, հզաւր եւ սքանչելագործ, որ արարեր զերկինս...

41ա ստ. լս-ում գրչից՝ «Ջուրաւրհնէ, եղբա՛յր»։

9. 42ա-5բ Կանոն հաղորդ տալոյ – Առնու քահանայն զմար[մ]ին եւ զարիւնն Տեառն... եւ ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած ամենակալ, ամենագով, ամենախնամ, ծածկագիտող...

10. 45բ-62ա Կանոն համօրէն ամենայն ննջեցելոց թաղմամբ ի Քրիստոս յուղարկեն – Ասեն գուբղայս Գ. եւ ողբաձայն. Ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ... Աղաւթք. Աստուա՛ծ յօիտենական, անսկիզբն, անեղ, անիմանալի, անհասանելի խորհուրդս...

51ա ստ. լս-ում գրչից՝ «Մեծաթաղումն»։

– 49բ-50ա Ապայ եթէ ի դպրաց ոք իցէ կամ յապաշխարողաց – Տանին ի դուռն եկեղեցոյն եւ ասեն ողբաձայն սաղմոս ՁԳ.... Պօղոսի առաքելոյ ի Թեսաղոնիկեցոց թ[ղթոյն]. Ոչ կամիմ եղբարք...

11. 62ա-6բ Այգոյն – Երթան ի գերեզման եւ ասեն զԱմբիծքն եւ ապայ սկսանին սաղմոս, կցուրդ. Ընդ երեկոյս... Պօղոսի Թեսաղոնիկեցոց թխթոյն ընթերցուած. Այլ մեք պարտիմք գոհանալ...

12. 66բ-71ա Կանոն եաւթներրորդ աւուրն թաղման ննջեցելոց – Երթան ի գերեզմանն եւ ասեն սաղմոս. Տէ՛ր Աստուած փրկութեան իմոյ։ Ընթերձ[ուած] յԵսաեա մարգարէէ. Այսպէս ասէ Տէր. Գամ ժողովել զամենայն ազգս...

13. 71ա-9բ Կանոն յորժամ տղայ վաղջանի – Եւ ասեն սաղմոս, գոբողայս Դ.՝ Առ քեզ, Տէ՛ր, համբարձի... եւ ասէ զաղօթս. Սուրբ ես, Տէ՛ր Աստուած մեր, որ բնակեալդ ես ի յերկինս...

ա. 72աբ Սրբոյն Գրիգորի ասացեալ զաղօթս – Եթէ մեք, որ կենդանոյն մնացեալ իցեմք...

բ. 74աբ Ի վարդապետութենէ սրբոյն Գիրիգորի աս[ացեալ] – Ամենեքեան, որ տեսանիցեն զարդարն, ճանաչիցեն...

14. 79բ-81բ Եւ այգուցն – Երթան ի գերեզմանն եւ ասեն սաղմոս. Եղիցի անուն Տեառն... Ընթերցուած յԵսայեայ մարգարէէ. Զի ի Տեառնէ եղիցի դարձ արդարոց...

15. 81բ-3ա Կանոն եաւթն օրն – Երթան ի գերեզմանն եւ ասեն սաղմոս. Երանեալ է այր, որ բնակեալ են... Ընթերցուած Առակաց. Արդարք յաւիտեան կացցեն...

16. 83ա-6ա Կանոն հոգէհանգիստ աղ աւրհնելոյ – Ասեն սաղմոս ի թիւ. Երանի՜ որում թողութիւն... Ընթերցուած յԱռակաց. Պատուեա՛ Տէր ի քոյոց արդար վաստակոց...

17. 86ա-91բ Կանոն Ոտնալուային – Զկնի պատարագին ժողովին ի դուռն եկեղեցոյն... Յոհանու առաքելոյ ի Կաթողիկեայց թղթոյն է ընթերցուած. Սիրելի՛ք, սիրեսցուք զմիմեանս...

18. 91բ-3բ Կանովն սերմն, շեղջ եւ յընծան (=հնձան) աւրհնելոյ – Եւ ասեն սաղմոս, կցուրդ. Հովիտք բազում արասցեն ցորենոյ... Ընթերցուած յԱռակաց. Պատուեա՛յ զՏէր ի քոոց արդար վաստակոց...

19. 93բ-5բ Կանովն նշան աւրհնելոյ – Ասեն շարական ԱԿ.՝ Խորհուրդն անճառ ծածկ[եալն]... Ընթերցուած Առակաց. Որդեա՛կք իմ, եթէ իմաստուն լի[նի]ց[ի] սիրտ քո...

20. 96ա Կանոն աւրհնութիւն նորկերտ գրոց – Տանին յեկեղեցին եւ հանեն ամբիոնն, ունելով սարկաւագն ի վերայ բազկաց... ասէ զաղօթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած մեր, որ ետուր մեզ զպատուիրեանս քո...

21. 96աբ Կանոն խունկ աւրհնելոյ – Ի վեր ունելով՝ քահանայն ասէ զաղօթս. Ամենակա՛լ Տէր Աստուած մեր, որ ընկալար զխունկն...

22. ա. 96բ-8ա Գանձ մեռեալթաղի («ՄԱ[ՆՎԵ]ԼՍ») – Մինդ ի յԷին, / Բանդ, որ ի Հօրէ... եւ ի չարեաց այսոցն զիս թափեցէք։ Ողորմեա՛։

բ. 98ա-9բ Տաղ ննջեցելոց – Ո՛վ քահանայք եւ վարդապե՛տք աստուածաբան / եւ ժողովուրդք հաւատացեալք ամենեքեան... զի Տէրըն քաղ[ցըր է եւ պա­տ]ուական ողորմութեան։

– 100ա [Ցանկ] – [Վաս]ն մկրտութեան... վասն գանձ մեռեալթաղի։

Ծնթ. 49բ, 58բ, 61բ լս-ներում հետգ-ի նոտրգրով կան ծէսի ընթացքում կատարուող երգերի վերաբերեալ նշումներ՝ 49բ «Աստուած անեղ՝ Բ. տուն...» եւլն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

91բ Եւ զԹումաս՝ զանարժանս, յիշեցէ՛ք ի Տէր։

99բ Փա՜ռք հ[ամ]աք[ոյ եւ] համա[պատի]ւ Հ[օր եւ] Որդոյ եւ Հ[ոգւոյն Սրբոյ]. ամէն։ Արդ, գրեցաւ ձեռամբ Թումայ իրիցու///։ Աղաչեմ ըզձեզ, ո՛վ դաս[ք] քահանայք, այս տառս գոչեցաւ Մաշտոց, կարդալով կամ օրինակելո[վ], լի բերանով թողութի՛ւն շնորհեցէք ինձ եւ զիմ ծնօղ Մարիամն, հայրն իմ Գրիգոր քահանայիս, եւ այլ եղբարց իմոց՝ Ովանէսին, Մանկասարին, Ոսկանին, Թորոսին, դադն մեր Պէկ[ա]զին, Փարուն։ Դարձեալ յիշեցէ՛ք ի Տէր եւ Աստուած ձեզ յիշէ. ամէն։ Հա՛յր մեր, որ յերկինս, սուրբ։

100բ Փա՜ռք համագոյ եւ համայպատիւ Հօր եւ Որդ[ոյ] եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ Ես՝ կոյս Գիչիս, ս[տ]ացայ Մաշտոցս հալալ հընչից իմոց։ Յ[իշեցէ՛ք] ինձ եւ զիմ պապն իմ Արզանուն, որդ[իքն] իւր (1 տող բաց՝ չգրած)։ Կոյս Գիչուն, հայրն իւր Աւագին, որդիքն իւր՝ Գասպարին, Պաղտասարին, Շահնազարին, Մալքումին, դսդերքն իւրեանց՝ Միրասուն, Գու///ուն, Մարամին, Փէրուն, մայրն իւր Նիսափին, կոյս Գիչուն, քվերքն իւր՝ Գաւհարին, Փարո[ւն], Խաթունիս, մայրն իւր Խանումին։ Դ[արձ]եալ երես անկեալ աղաչեմ ըզձեզ, ո՛վ դասք քահ[անայից], յորժամ հանդիպիք սմայ կարդալով կամ օրինակ[ել]ով, լի բերանով ողորմի՛ ասացէք կենդանեաց եւ մեռելոց, եւ Աստուած ձեզ ողորմի. ամէն։ Դվինք նորակնունք Աստուածածին յեկեղեցուն, [պատ]ճառ եղեւ սմայ (1ին գրի վրայ սեւ մուգ թանաքով)՝ «Գրիգոր» քահանայս, յիշեցէ՛ք. ամէն։ (այլ թանաքով արտք. լսում)՝ տէր Գրիքոր քահանաս յիշեցէ՛ք։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 100բ (1671 թ., նոտրգիր) Դարձեալ ի յերկիրն Խաչան, ի հայրապետութիւնն Պետրոս կաթողիկոսին, պարոն իւրեանց Մուրում պէկն, գեղն որ [կոչի] /// Խնձ[րիստան], թվականիս ՌՃԻ. (1671) ///, որ կոչի Մաշտոց, լի բերանով ողորմի՛ ասացէք իւրեանց. ամէն. Հա՛յր մեր, որ յերկինս։

2. 1ա (ԺԸ դ., անարուեստ նոտրգիր, ստ. լս.) Աստուծոյ Յիսուսի Քրիստոսի ծառայ Վիրապ։

47բ (արտք. եւ ստ. լս-ներում) Ի նվաստ, Աստուծոյ ծառայ Վիրապէս բարօվ, Ռ. (1000) բարի հասցէ։ Հարըն մեր երկինս, սուրբ եղէցի անուն քո, եկէս, սուրբ, սուրբ, սուրբ Տէր ///։

95բ (արտք. եւ ստ. լս-ներում) Յիշայտակ է Մաշտոցըս Վիրապին եւ հօրըն նորայ Արութիւնին եւ մօրն /96ա/ [ն]որայ Մարունոսին։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Բա գրուած ուղղահայաց՝ ձախից աջ, մատիտով՝ «Մաշտոց, բոլորգիր հնամաշ Գրիչ Թումայ երէց, յիշտ. վերջում»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ «/// ողորմեայ ինձ», 3բ՝ «Ես Հ», 4բ՝ «Ա», 26ա՝ անընթեռնելի 3 բառ, 100ա՝ «Փառք ը», 100բ՝ արաբական անկապակից տառեր, արաբերէն՝ «Հայերի թագաւոր»։

3582

ՄԱՇՏՈՑ ՁԵՌԱՑ

 ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 139+1 (կրկն.՝ թ. 20, տե՛ս նաեւ՝ աստառ)։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԲ×12 (Ա, ԺԲ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ՝ թ. 1-93, 118-39. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ խաչ, որի ստ. ձախ կողմում լատ. «H», աջում՝ «F», բուսական ոճաւորմամբ զինանշան, մէջը հակառակ դիրքով լատ. «V», աջ եւ ձախ կողմերում մէկական հնգաթեւ ծաղիկ. այլ թուղթ՝ թ. 94-117. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թագով պսակուած ձգուած ձուածիր, մէջը անվերջութեան երեք նշան, ներքեւում՝ բուսական նախշ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19,3×14,7։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն, սեւով սահմանագծուած (14×10)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 106ա)։ ՏՈՂ՝ 23. գծումներ՝ ճնշումով։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի (Ա. փեղկի կենտրոնում՝ մետաղէ հաւասարաթեւ խաչ՝ չորս թեւերին ամրացուած գամերով, կենտրոնում եւ չորս անկիւններում մէկական մետաղէ վարդեակ). միջուկը՝ տախտակ. Ա. աստառը՝ սպիտակ չգրուած թուղթ, Բ. աստառը՝ թ. 139 (տե՛ս բովանդակութիւն)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 1ա։ Ճակատազարդ՝ 20ա, 21բ, 49ա, 60բ, 80բ, 100ա, 114բ։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին՝ մաշուած, կեղտոտուած, երեքական կապիչներն ու փայտէ գամերն ընկած, գամերից 1ը կայ, Ա. փեղկի վրայ գամերի անցքերի մօտ կայ աւելի փոքր 1ական գամ, Բ. փեղկի վրայ ամեն կապիչի անցքը 2ական է. մէջքի վեր. եզրի կաշին, փեղկերի նրքն անկիւններով հանդերձ, թափուած, մէջքը ճաքճքած. աստառները խոնաւութեան հետեւանքով գունափոխ, տեղ-տեղ մաշուած, պատռուած, թ. 139 բ. երեսը սոսնձած միջուկին, դարձրած աստառ, պատռուած մասից երեւում է բուն աստառը՝ կանաչ գործուածք. թերթեզերքը մաշուած, մանր պատռուածքներ. թերթերը խոնաւութեան հետեւանքով մասամբ դեղնած, խունացած, վրան՝ տեղ-տեղ կեղտաբծեր, մատնահետքեր, դեղին հետքեր (թ. 94-8, 100բ, 103բ-6ա եւլն), ցեցի եւ մաշուածութեան անցքեր (թ. 36, 40, 46-54, 116-29 եւլն). թ. 1-10՝ կարը թուլացած, որոշ թերթեր հիմքից մասամբ անջատ՝ վեր. հիմքերը հիմնականում խոնաւութիւնից թուլացած լինելու հետեւանքով. թ. 9-10, 21-2՝ իրարից հեռացած, թ. 5-6 ստ., թ. 14-5 արտք. եզրը հին կպումից վնասուած, թ. 33՝ ստ. եզրից թափուած. եզրերում կան ԺԸ. դ. նորոգման հետքեր՝ 18ա, 58ա։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-8բ Կանոն մկրտութեան, յորժամ զամենայն քրիստոնէից տղայս կամին մկրտել – Տէ՛ր Աստուած մեր, Աստուա՛ծ բարերար, որ զվրիպեալ եւ զհեռացեալս ի քէն...

– 8բ Իսկ յաւուր ութերորդի վերացուցանէ քահանայն զթագն եւ ասէ զաղօթս – Որք մկրտեցան եւ լուսաւորեցան...

Ստ. լս-ում գրչից՝ 6բ «Մկրտութիւն», 7ա «Դրոշմ տալոյ»։

2. 8բ-12ա Կանովն հանդերձ հարսանեաց աւրհնելոյ («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խաչանըշան դրոշմամբ նըշանաւ պարագրական փառօք զարդարեալ...

– 12ա-4ա Խրատ փեսային եւ հարսին, որ ասի ձեռնազինէհար. փեսային եւ հարսին խրատն եւ քարոզն այս է – Զինչ որ առաքեալքն, հայրապետքն գրեալ են...

3. 14բ-20ա Կանոն հարսանեաց պսակի – Նախ տանի ի դուռն եկեղեցոյն եւ զգուշութեամբ խոստովանեցուցանէ... եւ ապա ասէ քահանայ զաղօթս ի դուռն. Արդ, եթէ այսու օրինակաւ կեցջիք...

– 19բ-20ա Յետ Ը. աւուր պսակ վերացուցանելոյ – Սաղմոս. Լո՛ւր, դո՛ւստր։ Եւ ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած ամենակալ, ի քէն աւրհնեցան պսակք...

4. 20ա-1բ Կանոն հաղորդ տալոյն – Առնու քահանայն զհաղորդն խաչիւ եւ Աւետարանաւ... եւ ասէ զաղօթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ, արարիչ ամենայն արարածոց, որ արժանի արարեր զամենայն հաւատացեալս...

5. 21բ-41ա Կանոն համօրէն ննջեցելոցն – Ասեն սաղմոս. Երկինք պատմեն... եւ քահանայն ասէ զաղօթս. Աստուա՛ծ յաւիտենական, անսկիզբն, անեղ, անիմանալի...

– 25աբ Ապա եթէ ի դպրաց ոք իցէ կամ յաւագ սարկաւագաց – Տանին ի դուռն եկեղեցոյն եւ ասեն սաղմոս. Երանի՜ ամենեցուն... Պօղոսի առաքելոյ ի Թեսաղոնիկեցւոց թղ[թոյն]. Ոչ կամիմ, եղբա՛րք...

ա. 31բ-4բ Գանձ համօրէն ննջեցելոց («ՄԱՆՎԵԼՍ») – Մինդ ի յԷէն, / Բանդ, որ ի Հօ[ր]է... եւ յօդայնոցըն զիս թափեցէք։ Ողորմեաց։

բ. 34բ-5բ Ողբ ննջեցելոց, [Ողբ բերանոյ մեռելոցն ասացեալ՝ յԱռաքել վարդապետէ ասացեալ. ձեռ. 11, 109բ-10բ] – Ո՛վ քահանայք եւ վարդապետք աստուածաբան / եւ ժողովո՛ւրդք հաւատացեալք ամենեքեան... որ անդադար բարեխօսէք ազգի մարդկան։

գ. 35բ-6բ Ողբ գերեզմանի [Ողբ ի Քերոբենց Յովանիսէ, ձեռ. 1989, 213ա-6ա] – Յէրէկ հողվերօքն անցայ, / հոտ առի, զքիմս կափուցի / քայլ մէ կու յառաջ գնացի... որ կորուստ է քեզ ամենի։

Տե՛ս Հայրեններ, աշխ. Աս. Մնացականեանի, Երեւան, 1995, էջ 919-920՝ Յովհաննէս Քերովբենց, «Տաղ գեղեցիկ եւ սրտառուչ»։

դ. 36բ-8ա Ողբ տղայոց մահուան – Արարիչն արարածոց մեզ բարկացաւ, / քաղցր բնութիւնն աստուածային մեզ դառնացաւ... ես՝ Նաղաշ եպիսկոպոս, ծառայ Կուսին... դառն արտասւօք զողբըս գրեցի խիստ լալագին։

ե. 38ա-41ա Եւթն օր. Ասեն Անբիծք եւ շարական ի ձայնէն եւ սաղմոս ի ձայնէն։ Առաջին աւուրն – Աւետարան Յոհան[ու]. Եթէ սիրէք զիս, զպատուիրանս իմ պահեսջիք... (ԺԴ. 15-ԺԶ. 11, մէջընդմէջ գրուած են նաեւ կատարուող երգերի սկզբնաբառերը)։

6. 41ա-5բ Կանոն երկրորդ աւուրն – Յորժամ երթան ի գերեզմանն, ասեն սաղմոս. Հոգի քո բարի։ Պօղոսի առաքելոյն ի Թեսաղոնիկեցւոց. Այլ մեք պարտիմք գոհանալ զԱստուծոյ...

7. 45բ-9ա Կանոն եօթնաւուր – Երթան ի գերեզմանն եւ ասեն զԱնբիծսն եւ շարական, սաղմոս... Ընթերցուած յԵսայեա. Այսպէս ասէ Տէր. Գամ ժողովել զամենայն ազգս...

8. 49ա-57ա Կանոն տղաթաղին – Ասեն սաղմոս. Ողորմեա՛յ ինձ, Աստուա՛ծ... եւ ասէ զաղօթս. Սուրբ ես, Տէ՛ր Աստուած մեր, որ բնակեալդ ես ի յերկինս...

ա. 50աբ Սրբոյն Գրիգորի վարդապետի* ասացեալ – Եթէ մեք, որ կենդանիքս մնացեալ իցեմք...

*Ծնթ. Պէտք է հասկանալ՝ Ի վարդապետութենէ Գրիգորի Լուսաւորչի։

բ. 54ա Սրբոյն Գրիգորի Հայոց Լուսաւորչի ասացեալ – Ամենեքեան, որք տեսանիցեն զարդարն, ասասցեն. Սոքայ են զաւակք աւրհնեալք յԱստուծոյ...

9. 57ա-8բ Կանոն այգոցն – Երթան ի գերեզմանն եւ ասեն սաղմոս. Եղիցի անուն Տեառն... Ընթերցուած յԻսայեա. Զի ի Տեառնէ եղիցի դարձ մարմնոյ քո...

10. 58բ-60բ Կանովն եօթներորդ աւուրն – Երթան ի գերեզման, սաղմոս. Երանի՜ բնակողաց ի տան Տեառն... Ընթերցուած յԱռակաց. Արդարքն յաւիտեան կացցեն...

11. 60բ-4ա Կանովն հոգէհանգիստ առնելոյ – Սաղմոս. Երանի՜, որում թող[ութիւն]... եւ ասէ զաղօթս. Տէ՛ր, որ դատաւորդ ես կենդանեաց եւ մեռելոց...

12. 64ա «(խորագիրը՝ ստ. լս-ում) Աղաւրհնէք – Սաղմոս. Ողորմեա՛յ ինձ, Աստուա՛ծ... եւ ասէ զաղօթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ, արարիչ ամենայն արարածոց, որ արարեր զամենայն արարածս քո...

Ծնթ. Սա նախորդ կանոնի վերջում է, առանց խորագրային բաժանման. առանձին կանոն է, բայց շփոթմամբ դարձել է նախորդ կանոնի վերջնամաս. տե՛ս եւ հմմտ. Մայր Մաշտոց, հտ. Ա., Գիրք Ա., աշխ.՝ Գէորգ Տէր-Վարդանեանի, Ս. Էջմիածին, 2012, էջ 203-204։

13. 64ա-8ա Կանովն տեառնականի – Ածեն զուարակն ի դուռն եկեղեցոյն եւ դնեն կարմիր... Ընթերցուած ի Ղեւտացոց. Եւ կոչեաց Տէր զՄովսէս եւ խօսեցաւ ընդ նմա...

14. 68աբ Սեղան աւրհնել տեառնականի – Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ, Հա՛յր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ առիթ սիրոյ պատրաստեցեր...

15. 68բ-80ա Կանովն խաչ աւրհնելոյ – Լո՛ւր, Աստուա՛ծ, աղօթից իմոց... Ընթերցուած յԱռակաց. Երանեալ է այր, որ եգիտ զիմաստութիւն...

16. 80բ-9բ Կանոն ջուր աւրհնելոյ – Առեալ քահանայ զխաչն եւ զԱւ[ետարան]... Ընթերցուած ի Չորրորդ Թագաւորութե[անց]. Եւ ասեն արք քաղաքին ցԵղիսէ. Ահաւասիկ բնակութիւն քաղաքիս...

ա. 82բ-8բ Աղօթք սրբոյն Բարսղի հայրապետին – Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ յամենայնի, հզօր եւ սքանչելագործ...

բ. 88բ-9բ Քարոզ մկրտութեան ջուր աւրհնելոյ, զոր ասացեալ է Յոհանէս Ծործորեցոյ («ՅՈՀԱՆՀԻՍԻ ՅԵՐԳ») – Յամենայն ժամ աւրհնեմք զաւրհնեալ Փրկիչն Էմանուէլ, ծընեալ ի Կուսէն...

17. 89բ-100ա Կանովն Ոտնալուա առնել – Դնեն զսուրբ խաչն եւ զԱւետարանն, եւ ասեն սաղմոս Ծ.... եպիսկոպոսն ասէ զաղօթս. Փառաւորեմք զքեզ, Տէ՛ր մեր եւ Փրկիչդ Յիսուս Քրիստոս...

18. 100ա-10ա Կանոն Մեծի հինգշաբաթուն զապաշխարողսն արձակելոյ – Ժողովէ քահանայ զապաշխարողսն ի դուռն եկեղեցոյն... [Ը]նթերցուած յԻսայեա. Եւ կատարեսցին աւուրք սգոյ քո...

19. 110ա-4ա Քարոզ պատուիրանին, զոր զեկուցանէ քահանայ ժողովրդեանն – Նախ քան զպատարագն առեալ զԱւետարանն ի գիրկն եւ կարկառեալ զձեռն ի բեմին եւ ասէ. Լուարո՛ւք ինձ, որդեա՛կք իմ...

20. 114բ-21բ Կանոն նաւակատեաց եկեղեցոյ, պղծելոյ յանօրինաց եւ շարժեալ սեղանոյ վերըստին հաստատել – Մտանէ եպիսկոպոսն յեկեղեցին հանդերձ քահանայիւք եւ սարկաւագօք... եւ ասէ զաղօթս. Որ ունիս իշխանութիւն արարածոց քոց եւ ընդունիչ ես աղօթից ժողովրդեան...

Ստ. լս-ում գրչից՝ 119ա «Ամենայն անօթք աւրհնելոյ», 121ա «Պղծեալ սպասուց»։

21. 121բ-4բ Կանոն աւազան աւրհնելոյ – Տանին զաւազանն, ի տեղ իւր հաստատեն... եւ եպիսկոպոսն ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած մեծ եւ փառաւորե[ա]լ յամենայն արարածոց քոց, ի քո ահաւոր եւ ամենազօր անունդ ապաւինեալ, հաստատեցաւ աւազանս...

22. 124բ-5բ Կանոն ժամահար աւրհնելոյ, այսինքն՝ զանգակ եւ կոչնակ – Տանին յեկեղեցին առաջի բեմին... եւ քահանայ ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած զօրութեանց եւ արարի՛չ ամենայն արարածոց, զքեզ աւրհնեն ամենայն պտղաբերք...

23. 126ա-7բ Կանոն խաչալուա առնելոյ ամենայն ցեղ ցաւոց բուսոց, տնկոց եւ պտղոց – Սաղմոս. Նշանեցաւ առ մեզ։ Ընթերցուած ի Չորրորդ Թագաւորութեանց. Եւ ասեն արք քաղաքին ցԵղիսէ. Ահաւասիկ բնակութիւն քաղաքիս...

24. 127բ-30ա Աղօթք, յորժամ առ հիւանդն երթան, այսպէս արասցեն – Ասեն սաղմոս եւ զերգն Եզեկիէլի մարգարէին... եւ զկնի ընթեռնուն Աւետարան ըստ Մաթէոսի. Եւ մտեալ ի Կափառնայում մատեաւ առ նա հարիւրապետ մի...

25. 130աբ Աւրհնութիւն աղի – Նախ ասի սաղմոս. Աստուա՛ծ, ողորմեա՛ մեզ... եւ ասէ զաղօթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած, արարիչ ամենայն արարածոց, որ արարեր զամենայն արարածս քո... (հմմտ. Հմր 13, 64ա)։

26. 130բ-1ա Աւրհնութիւն սեղանոյ տեառնականի եւ պատարագի – Եւ ասէ զաղօթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ, Հա՛յր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ առիթ սիրոյ պատրաստեցեր մեզ... (հմմտ. 68աբ)։

27. 131աբ Կանոն խունկ աւրհնելոյ – Ի վեր ունելով քահանայն՝ ասէ զաղօթս. Ամենակա՛լ Տէր Աստուած մեր, որ ընկալար...

28. 131բ Աղօթք վասն երաշտի – Տէ՛ր Աստուած մեր, որ յաղագս առ ի քեզ նախանձուն լուար Եղիայի մարգարէին...

29. 131բ-4ա Կանոն զարմտիս սերմանց, զշեղջ եւ զհնձան աւրհնելոյ – Սաղմոս, կցուրդ. Քեզ վայ[ել է]։ Ընթերցուած յԱռակաց. Պատուեա՛ զՏէր ի քոյոց արդար վաստակոց...

30. 134բ-6ա Կանոն խաղող աւրհնելոյ ի տօնի Վերափոխման սրբուհոյ Աստուածածնին եւ Սրբոյ խաչին – Զկնի արձակման պատարագին ասեն բարձր ձայնիւ՝ Փա՜ռք սրբոյ խաչին... [ե]ւ ասեն զաղօթս, զոր ասացեալ է տեառն Ներսէսի Հայոց կաթուղիկոսի ի վերա խաղողոյ. Աւրհնեալ ես, Որդի՛ եւ Բա՛ն Հօր, ճառագա՛յթ անճառելի լուսոյդ...

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, 1716* թ., նոտրգիր

136բ-9ա Կանոն նշան օրհնելու – Շարական ԱԿ.՝ Խորհուրդն անճառ։ Սաղմոս. Յարեւու եհար։ Ընթերց[ու]աձ յԱռակաց. Որդեա՛կ, եթէ իմաստուն լինիցի սիրտ քո... Եւ օրհնեալ բաժակին արբուցանէ նոցա եւ (՞) զգուշացուցանէ երկիւղիւ կեալ։

* Տե՛ս հետգ-ի յիշատակարան՝ 139ա։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 136ա (ԺԷ. դ., անարուեստ նոտրգիր) Ես՝ Տանակեր[տ]ց[ի]ս զածհե (՞) Յարութիւն որդի Ոհ[ա]նէս գրեցի։ Օ կար[դ]ասցե, Բ. ասի, մեկ բե[ր]ան ասի, Աստուած Բ. աջողի։

2. 139ա (1716 թ., նոտրգիր) Ով ոք որ զայս վերոյ գրեալ Նշանի կանոնս կարդայ, զմեղաւոր Մարտիրոսըս մէկ Հայր մեղայիւ յիշէ, եւ որ յիշէքտ, յիշեալ լիցիք առաջի ամենակալին Քրիստոսի. ամէն։ Թվին ՌՃԿԵ. (1716), Յունվարի Ա.ումն։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «Մաշտոց թղթեայ (Ի Տանակերտ գեղջէ)», սեւով՝ «1287», Ա. փեղկի աստառին սոսնձած թղթին՝ «Հմր 1 Ի գրոց Ս. Աստուածածին եկեղեցւոյ Տնակերտ գեղջ Գողթնեաց», «ԺԷ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», «Մաշտոց գրեալ բոլորագիր ի թղթի, թիւն եւ անուն գրչին անյայտ։ Մատ[ենադարանապետ] Սահ[ակ] վ[արդապետ] Ամատ[ունի]», «1287/3582»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 20ա՝ «Ես ասացի պակասեցւ Յաւուր Հայեցա Ահա ի խոցեալ Այլ կեն»։

 

 

3583

ՂԵՒՈՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ, ՊԱՏՄԱԲԱՆՈՒԹԻՒՆ

 ԺԸ. դար

ԹԵՐԹ՝ 195 (գրչի էջակալում՝ 1-190, որ է՝ 5ա-99բ). չգրուած՝ 1բ-4բ, թ. 95-195։ ՊՐԱԿ՝ 3+Ա-ԺԶ×12։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ մի ոտքի վրայ կանգնած թռչուն, ներքեւում լատ. «P», որի տակ լատ. «GG», վերեւում կոր, դէպի դուրս երկկողմ ելուստներով եւ ծոպքերով գլխարկանման 3 պատկեր, թագով պսակուած երկգլուխ թեւատարած արծիւ, բուսական նախշ, որի ստ. ձախ մասում լատ. «G», աջում՝ «B»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19,2×14։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (14×8,7. ստ. լս.՝ յիշագրեր)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 79ա), որոշ սկսուածքներ բոլորգիր (նմուշ՝ 54ա)։ ՏՈՂ՝ 25 (թ. 5-27, 52-94), 26 (թ. 28-51). գծումներ՝ ճնշումով։ ԿԱԶՄ՝ դարչնագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը` տախտակ. աստառը` կապոյտ մետաքս. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – գծանկարային՝ Կիսախորան՝ 5ա։ Լուսանցազարդ՝ բուսական՝ 5ա։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, 5ա սկզբնատողը՝ կապոյտ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի եզրերի եւ անկիւնների կաշին մասամբ մաշուած. Ա. աստառին դեղին հետքեր. թերթերին տեղ-տեղ մանր կեղտաբծեր, թանաքի եւ դեղին բծեր, ստ. արտք. անկիւններում մատնահետքեր, 195բ եզրերում սոսնձի հետքեր. թերթերի բարակութեան հետեւանքով թանաքը մասամբ արտացոլուած հակառակ երեսներին, թ. 14՝ ստ. եզրից թափուած, թ. 88-9՝ իրարից հեռացած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

5ա-94բ Պատմաբանութիւն Ղեւոնդեայ մեծի վարդապետի Հայոց, որ յաղագս երեւելոյն Մահմետի եւ զկնի նորին, թէ որպէս եւ կամ որով օրինակաւ տիրեցին տիեզերաց, եւս առաւել թէ հայոց ազգիս

Տե՛ս ձեռ. 1889, 69ա-114բ։ ա/5ա-6բ։ բ/6բ-8ա։ գ/8ա-9բ։ դ/9բ-10բ։ ե/10բ-1ա։ զ/11աբ։ է/11բ-2բ։ ը/12բ։ թ/12բ-4բ։ ժ/14բ-6ա։ ժա/16ա-7ա։ ժբ/17ա-8բ։ ժգ/18բ-9ա։ ժդ/19ա-21ա։ ժե/21աբ։ ժզ/21բ-3ա։ ժէ/23ա-4ա։ ժը/24ա-5բ։ ժթ/25բ-54ա։ ի/54աբ։ իա/54բ-5ա։ իբ/55ա-6ա։ իգ/56ա-7ա։ իդ/57ա-8բ։ իե/58բ-60ա։ իզ/60ա-1ա։ իէ/61բ-2ա։ իը/62աբ։ իթ/62բ-3ա։ լ/63ա-4բ։ լա/64բ-6ա։ լբ/66ա-8ա։ լգ/68ա-9բ։ լդ/69բ-70բ։ լե/70բ-1ա։ լզ/71ա-2ա։ լէ/72աբ։ լը/73ա-4ա։ լթ/74աբ։ խ/74բ-5ա։ խա/75ա-9բ։ խբ/79բ-84ա։ խգ/84ա-5ա։ խդ/85ա-6ա։ խե/86ա-7ա։ խզ/87ա-9բ։ խէ/89բ-92ա։ խը/92ա-3ա։ խթ/93ա-4բ (վջ-ում ունի՝ «Կատարեցաւ վարդապետութիւն Ղեւոնդի վասն ժամանակագրաց տանս Թորգոմայ ի հրամանէ տեառն Շապհոյ Բագրատունւոյ»)։

Տե՛ս Մատենագիրք հայոց, հտ. Զ., Անթիլիաս-Լիբանան, 2007, Ղեւոնդ վարդապետ, Պատմաբանութիւն, առաջաբանը եւ գիտական բնագիրը Գէորգ Տէր-Վարդանեանի, էջ 735-851, ձեռ. Զ.։ Ձեռ.ի մասին տե՛ս էջ 721։

Ծնթ. Թ. 11 ստ. եզրին սոսնձած 14×2,3 չափսի թերթիկի վրայ՝ «Փշտիպան կամ փուշտիպան՝ ի, իւ, աց, օք. անձնապահ կամ թիկնապահ», «Ղեւոնդ պատմագիրն յիշէ Արուճ աւանն ի 13 թղթահամարն եւ Ե. տողն յիշէ»։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած սպիտակ թերթիկին՝ «Պատմութիւն Ղեւոնդիայ, ([ի] գրոց Աբգարու [Յ]ովհաննիսեան)», սեւով՝ «1298», Ա. աստառին փակցուած թղթին՝ «Հ 10 ըստ ցուցակի Ֆ. Ն. Ֆինկի. Նուէր Մայր Աթոռի մատենադարանին հանգուցեալ Աբգար Յովհաննիսեանի ընտանիքից, ի ձեռն Ստեփանոսի Կանայեանց, 1905 ամի, 1 Յունիսի, Վաղարշապատում», 1ա՝ «Պատմութիւն Ղեւոնդեայ, հասարակ նօտրգրով, թիւն եւ անուն գրչին անյայտ։ Ըստ ցուցակի Ֆինկի Հմր 10, ի գրոց Աբգարու Յովհաննիսեան։ Մատենադարանապետ Սահակ վարդապետ Ամատունի», «Բ./Հմր 255», «ԺԸ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», սեւով՝ «1298/3583», կապոյտով՝ «10», մատիտով՝ «Հմր 6»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Ցուցակ Տփխիսեցի Աբգար Յովհաննիսեանի հայերէն ձեռագրերի, երկ. Ֆ. Ն. Ֆինկի, Լայպցիգ, 1903, էջ 167, Հմր 10։

 

 

3584

ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՒԱՑԻ, ՄԵԿՆՈՒԹԻՒՆՔ ՅՈՎՀԱՆՆՈՒ, ՅՈԲԱՅ

(բաղկացած 2 ձեռագրից)

ԹԵՐԹ՝ 247։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի, մէջքը՝ կապոյտ կտաւ. միջուկը՝ տախտակ. Ա. աստառը՝ կանաչ եւ դեղին, Բ. աստառը՝ կապոյտ մետաքս։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Գ. դեղնաւուն չգրուած թուղթ։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Յովհաննու. ԺԶ. 2-16։ Թ. դ.։ Բ (սկ.)՝ ստացուած 1 թերթի ընդլայնակի եւ ընդերկայնակի եզրահատումով (բնագիրը՝ կտրած)։ Մագաղաթ (17,8×13). երկսիւն (12×15,5). ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Բա). տող՝ 9։ Կարդալ՝ Բաբ՝ «/// համարե[ցի պաշտաւ]նս մատու[ցանել Աստուծոյ։ [Եւ զայն ա]րասցեն ը[նդ]... [եւ ապա սա]կաւիկ մ[ի եւ տեսանիցէք] զիս եւ ե[ս] ///»։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1950ական թթ., մէջքի կապոյտ կտաւը եւ պհպ-ները՝ նորոգման ժամանակի. կազմի եզրերի կաշին՝ մասամբ թափուած, դռնակը, երեքական կապիչներն ու փայտէ գամերն ընկած՝ երեւում են հիմքերն ու անցքերը, նորոգման ժամանակ փեղկերը սխալ տեղադրուած՝ երկրորդը սկզբում, առաջինը՝ վերջում. Ա. աստառը մասամբ կեղտոտուած, գունափոխ. պտռկ-պհպ-ը մասամբ դեղնած, խունացած։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «ԺԵ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Ա.

ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՒԱՑԻ, ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆՈՒ

ԺԵ. դար

ԳՐԻՉ՝ Դանիէլ։

ԹԵՐԹ՝ 177 (թ. 1-177)։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԵ×12 (Ա 9)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,3×14։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (14×10)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 130ա). որոշ սկզբնատողեր՝ բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ 1ա). ունի գծապատկերային հանգուցագիր զարդագրեր։ ՏՈՂ՝ 32. գծումներ՝ ճնշումով։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթեզերքը մասնակի խոնաւութեան եւ այլ դեղին հետքերով, տեղ-տեղ մաշուած, ցեցի անցքեր՝ թ. 80-3, ստ. արտք. անկիւններում մատնահետքեր, թ. 9 ստ. արտք. անկիւնը՝ թափուած, թերթերին մաշուածութեան հետքեր, անցքեր՝ 2ա, թ. 71, թ. 65-96՝ հիմքում դեղին հետքեր. 71ա, 142ա՝ ճակատազարդի տեղ բաց թողած, չլրացուած. թ. 8-9ի միջեւ՝ 1-2 թ.՝ ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-177բ [Գրիգորի Տաթեւացւոյ Մեկնութիւն Աւետարանին Յովհաննու]

Տե՛ս ձեռ. 1294, 206ա-376բ։ 1/1ա-9ա (8բ «Երրորդ՝ սուրբ աստուածաբանութիւնն յայտնէ զԱստուծոյ գթութիւնն, որպէս գրէ Յակոբոս ի Կաթ[ուղիկեայց] վա///, (շար.) 9ա «///Իսկ թէ վասն է՞ր կոչի Աւետարան։ Պատասխանի. Աւետարան ըստ գործոյն է եդեալ...»)։ 2. ա/9բ-70բ (խորագրի վջ-ում ունի աղերս՝ «Աւգնեա՛, Հոգի՛ Աստուած, եւ սկսեալս իմ կատարեա՛», 60բ ստ. լս-ում գրչից կարմրով՝ «Ի ֆռանկ մեկնիչէն գրէ յատուկ-յատուկ գլխագրով», 2րդ սիւնը 3րդ տողից սկսած գրուած չէ, սակայն ըստ տպա­գրի՝ բնագրի պակաս չկայ)։ բ/71ա-141բ (խորագիր՝ «Երկրորդ հատոր Մեկնութեանս. Հինկերորդ գլուխ ըստ կարգի եւ առաջի ըստ հատորի. Առաջին գլուխ. Բան։ Աւգնեա՛ ինձ, Յիսո՛ւս։ Յետ այսորիկ...», 141բ «Երրորդ հարց. Զի՞նչ է, որք ոչն տեսանեն, տեսցեն եւ որք տեսանեն, կուրասցին։ Պատասխանի. Բազում է տեսութիւնն, եւ ասեմք Ժ. կերպիւ... Վեցերորդ. հոգիքն ի դժոխս խաւարեալ լուսաւորեցան, որպէս ///», շար.ը եւ Ժ. գլուխն ամբողջութեամբ ընդօրինակուած չեն)։ գ/142ա-77բ (վջ՝ տարբեր՝ «...Արդ, նախասացեալ առարկութեանն պատասխանէ։ Առաջնոյն ասեն վարդապետք, թէ խոստովանութիւն հաւատոյն... այսինքն՝ թոյլ տո՛ւք, զի խռովեսցին եւ գայթակղեսցին» շար.ը՝ տպ. ԺԳ.-.ԻԱ գլուխները, ընդօրինակուած չեն)։ Յիշ. նխգղփր օր./չիք։

Տե՛ս Գրիգոր Տաթեւացի, Մեկնութիւն Յոհաննու Աւետարանին, աշխ.՝ Ղուկաս աբղյ Զաքարեանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2005, օգտագործուած չէ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1ա (ստ. լս.) Կատարեա՛յ ի բարին։ Զգործս ձեռաց մերոց ուղի՛ղ արա ի մեզ, Տէ՛ր, եւ։

9ա Զտառապեալ անձն զԴանիէլ գծողակս յիշեա՛ ի Տէր։

70բ Ո՛հ, ո՛հ, զմեղաւք մեռեալ ոգիս յիշել ի Տէր աղաչեմ, եւ Աստուած զձեզ յիշէ։

242ա (Բ. ձեռ-ի մասում, Ա. ձեռ.ի Դանիէլ գրչի ձեռքով) Որ եւ զմեզ արժանի ար[ասցէ] Քրիստոս խնամաւք ողորմութեան իւրոյ, եւ նմա փառք յաւիտեանս. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 82բ (ԺԷ. դ., նոտրգիր, ստ. լս.) Չարեքու անապատին է այս քաղուածոյս։

2. 177բ (գնողի, 1837 թ., շղագիր) Ի մատենից Պետրոս քահանային է Տէր-Բարսըղեանց Գանձակեցւոյ, որ այժմս է ի Գանձասար գեղջն։ Աղաչեմ զվայելօղսդ զիս՝ զանպիտանս, յիշել ի սուրբ յաղօթս ձեր Աստուած ողորմիւ, որ եւ դուք ի Քրիստոսէ Աստուծոյ մերմէ. ամէն։ Ի 8ն Յունվարի, 1837 ամի գնեցաւ ի քաղաքն Շուշի։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 1ա, 70բ, 152բ, 177բ սեւ թանաքով շեղանկիւն՝ «ՏԷՐ / ՊԵՏՐՈՍ 1834///» (34ը՝ կասկածելի)։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Բ.

ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՒԱՑԻ, ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՅՈԲԱՅ

ԺԵ. դար

ԳՐԻՉ՝ Ղազար։

ԹԵՐԹ՝ 70 (թ. 178-247). չգրուած՝ 181բ։ ՊՐԱԿ՝ Ա-Զ×12 (Ա, Զ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18,3×14։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (13,5×9,5). վեր. տողերի գրերի վեր. ելուստները գրչախաղերով՝ 183ա, 190ա, 196բ, 204ա, 210բ եւլն։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 208ա). որոշ սկզբնատողեր՝ բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ 186ա)։ ՏՈՂ՝ 33. գծումներ՝ ճնշումով։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ՝ Ճակատազարդ՝ 178ա, 182ա։ Լուսանցազարդ՝ բուսական՝ 178ա, 186ա, խաչով՝ 182ա։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կանաչ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթեզերքին խոնաւութեան դեղին եւ այլ կեղտաբծեր, թ. 236-7՝ մասամբ խունացած, թ. 183-237՝ ցեցի անցքեր, թ. 238՝ ստ. նրքն հիմքը՝ ամրացուած, թ. 247 ստ. եզրի թափուածը՝ լրացուած նորոգման սպիտակ չգրուած թղթով։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

178ա-247բ [Գրիգորի Տաթեւացւոյ Մեկնութիւն Յոբայ]

Տե՛ս ձեռ. 1167, 128ա-86ա։ Այս ինչ է ի Լուծմունս.../178ա-81ա։ 1/182ա-6ա (սկ.՝ «Ներգործականիսն լուծմունք մաքուր եւ հոգեւոր սիրոյն...)։ ա/186ա-91ա։ բ/191ա-6բ։ 2/196բ-8բ։ 3/198բ-201բ։ 4/201բ-3բ։ 5/203բ-6բ։ 6/206բ-8բ։ 7/208բ-10ա։ 8/210ա-2բ։ 9/212բ-4ա։ 10/214ա-7ա։ 11/217ա-34ա։ 12/234ա-42ա։ 13/242ա-7բ։ Յիշ. հեղ./247բ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

210ա զՂազարս յի[շեցէ՛ք]։

220ա Եւ գրիչս յիշ[եցէ՛ք]։

Ծնթ. Երկրորդ ձեռագրի մէջ տեղ-տեղ կան նաեւ առաջին ձեռ-ի գրչի ձեռքով գրուած մասեր. 2 գրիչները հաւանաբար աշխատել են միեւնոյն ժամանակ, եւ առաջինի գրիչը օգնել է երկրորդի գրչին (230բ, 242ա եւլն)։

 

 

3585

ՄԱՇՏՈՑ ՁԵՌԱՑ

ՍՕՀՐԱՏԷՐ (ԱՂԲԱԿ) ՌՃԼԴ.-ՌՃԼԶ. – 1685-1687

ԳՐԻՉ՝ Յոհան Սալմաստեցի։

ԹԵՐԹ՝ 298+3 (կրկն. թ. 1, 11, 233. հետգ-ի էջակալում սեւով՝ 1-147, որ է՝ 1ա-73ա). չգրուած՝ 1ա, 11գ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԵ×12 (Ա 12+1)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ մահիկով պսակուած վեցաթեւ աստղ, տակը թագ, երեքնուկով պսակուած գծային խաչ, որի ստ. ձախում եւ աջում լատ. «S», երեքնուկով պսակուած գծային խաչ, որի ստ. ձախ կողմում լատ. «P», աջում՝ «F», արաբատառ՝ «اسلامبول» (ընթերցւում է Իսլամբոլ, իմա՛ Կ. Պոլիս). այլ թուղթ՝ թ. 11. լուսագծերով. այլ թուղթ՝ թ. 287-298. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թագով պսակուած զինանշան, մէջն անընկալելի պատկեր։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 19,7×13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (13,5×10)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 187ա), խրատների մի մասը՝ նոտրգիր (նմուշ՝ 159ա). որոշ տողեր խազագրուած՝ 21ա, 51աբ, 88բ-9բ, 118բ-20բ եւլն։ ՏՈՂ՝ 20. գծումներ՝ ճնշումով։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ դեղնաւուն չգրուած թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Տպագիր՝ Հոգեգալուստ՝ 1բ, Լեւոն Երկրորդ թագաւոր՝ 11դ։ Լս-ային՝ Յովսէփ Արիմաթացի՝ 284ա, 286բ։ Կիսախորան՝ 2ա, 111ա։ Ճակատազարդ՝ 24ա, 33ա, 43բ, 58բ, 62ա, 70բ, 92բ, 148բ, 154բ, 161ա, 168բ, 176ա, 192բ, 207բ, 215ա, 225բ, 237բ, 252ա, 263բ։ Լուսանցազարդ՝ բուսական, բուսաթռչնային, յուշկապարիկ, Գառն Աստուծոյ՝ 161ա, բուսական, խաչով՝ 176ա, տաճար՝ 225բ, սափոր («Ոտնալուայն է»)՝ 237բ, սափոր սկիհով («Կանօն խաչալուայ առնելոյ»)՝ 271բ, դուռն («Կանօն յորժամ նոր դուռն եկեղեցւոյ հաստատեն ի տեղւոջ իւրում»)՝ 267ա, խաչ՝ 280ա։ Զարդագիր՝ թռչնագիր, կենդանագիր (նաեւ՝ թռչուն-ձուկ՝ 291բ, թռչուն-օձ՝ 43բ, 207բ), հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, վարդագոյն, սեւ, նարնջի, մանուշակագոյն։

Տե՛ս Ա. Գէորգեան, Անանուն հայ մանրանկարիչներ. մատենագիտութիւն, Թ-ԺԷ. դդ., Գահիրէ, 2005, էջ 552, Հմր 765։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած ԺԸ., ԺԹ. դդ., 1960ական թթ., աստառները եւ պհպ-ները՝ 2րդ նորոգման. կազմի կաշին մաշուած, քերծուած, ճաքճքած, կազմի նորոգումը, ներսի կողմից կտաւով մէջքի ամրացումը՝ ԺԹ. դ.. լուսանցակողերը սեւացած, թերթեզերքը տեղ-տեղ մաշուած (թ. 34-5, 41-4, 71 եւլն). որոշ թերթեր կեղտոտուած, դեղնած, զանազան բծեր, խոնաւութեան հետքեր, մատնահետքեր. հիմքերը եւ եզրերը լրացուած, ամրացուած ԺԸ. դ. նորոգման սպիտակ լուսագծերով եւ լուսադրոշմով գրուած եւ չգրուած, ԺԹ. դ. դեղնաւուն, 1960ական թթ. դեղին եւ դեղին կիսաթափանցիկ չգրուած թղթով. թ. 27՝ վեր. գրեթէ կէսը թափուած, թուղթը եւ բնագիրը լրացուած ԺԸ. դ.. թ. 21-2, 24-5, 96-7՝ իրարից հեռացած, թ. 25, 67՝ եզրերը պատռուած, թ. 29-30, 53-4, 291-5՝ հիմքից գրեթէ անջատ, որոշ թ. նախկին կպումներից վնասուած (67բ-8ա, 70բ-1ա, 83բ-4ա եւլն). որոշ մանրանկարների ներկերն արտատպուած հանդիպակաց էջերին (110բ-1ա, 175բ-6ա եւլն). որոշ լս-զարդեր եզրահատման, թափուածութեան կամ նորոգման հետեւանքով չկան կամ երեւում են մասամբ (168բ, թ. 252, 295-6), իսկ որոշ թերթերի արտք. սիւների բնագրի 1-3 տառեր մնացել են նորոգման թղթի տակ (40ա, 43ա, 45ա, 49բ եւլն). 1ա՝ սոսնձած նշումի թերթիկի արտք. եզրը գրով հանդերձ թափուած. 11գդ՝ աւելացուած հետգ-ում, իսկ 1բ տպ. նկարը՝ սոսնձուած ձեռ. 1բ էջին. թ. 38, 37, 36՝ թ. 35 եւ 39 միջեւ նշուած դասաւորութեամբ խառն, թերթակալմամբ՝ ճիշտ, 1աբ ըստ հետգ. էջակալման՝ 3րդ նորոգման ժամանակ սխալ տեղադրուած, ճիշտ դասաւորութիւնն է՝ 1գդ, 1աբ, թ. 2։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

– 1գ Այլ խրատ մկրտութեան, տղայն որ հիւանդ լինի եւ կամ յօր քիչ լինի – Պարտ է քահանայն զայնպիսիսն շուտով մկրտել...

1. 1դ-22բ Կանօն մկրտութեանն յորժամ քրիստոնեայ առնեն – Նախ չէ պարտ յեկեղեցին թողուլ... եւ ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած մեր, Աստուա՛ծ բարերար, որ զվրիպեալս եւ զհեռացեալս...

– 21բ-2բ Եւ յաւուրն ութերորդի – Վերացուցանէ քահանայն զպսակն, որ ծածկեալ է զգլուխն, եւ ասէ զաղօթս. Որք մկրտեցան եւ լուսաւորեցան...

2. 22բ-7ա Կանօն նշան օրհնելոյ – Պարտ է քահանային նախ ընտրել կանոնօք զփեսայն եւ զհարսն... Ընթերցուածս յԱռակաց. Որդեա՛կ, եթէ իմաստուն լիցի սիրտ քո...

3. 27բ-33ա (խորագիրը՝ ստ. լս-ից) Հանդերձ օրհնել – («ԽԱՉԱՏՈՒՐ», սկ.) /// Խաչանիշ դրոշմամբ նըշանի պարագրական փառօք զարդարեալ...

Ծնթ. 27բ վեր. կէսում նորոգման թղթի վրայ նոտրգրով «Տէր եւ հնազանդ» հարցմունքն է՝ «Փեսային. Որդի՛ (այս անուն), աստուածային հրամանաւն եւ կանոնիւք սուրբ հայրապետաց... եւ հարսին ասասցէ. Մինչեւ ի մահ հնազա՞նդ ես»։

4. ա. 33ա-7ա Խրատ զգուշութեան, զոր քահանայն տացէ հանդերձելոցն պսակ առնուլ կանխաւ եւ դարձեալ ի ժամ հարսանեացն... – Գիտասջի՛ք, որդեա՛կք, որք հանդերձեալ էք կապիլ ընդ միմեանս...

բ. 37ա-40բ Այլ խրատ վասն պսակին – Երթան ի դուռն եկեղեցւոյն, եւ ասէ քահանայն ի յականջս փեսային եւ հարսինն. Հարցումն, թէ զի՞նչ է պսակն։ Պատասխանի. Պսակն է խորհուրդ մեծ, որով օրհնութիւնն Աստուծոյ կատարեալ լինի...

գ. 40բ-2բ Եւ ապա ասեն զերգս – Ամենազօ՛ր Տէր թագաւոր թագաւորաց, / թագաւորիս մեր ըզգեցո հանդերձ փառաց... եւ ապա ասեն սաղմոս. Աղաղակեցէ՛ք...

դ. 42բ-3ա (խորագիրը՝ ստ. լս-ից) Պսակին սաղմոս եւ շարական – Եւ ասեն սաղմոս. Տէր թագաւորեաց վայելչութիւն զգեցաւ... Շարական ԳՁ.՝ Ուրա՛խ լեր, սո՛ւրբ եկեղեցի... եւ ապա սարկաւագն քարոզէ ձայն[իւ]. Վասն խաղաղութեան ամենայն...

ե. 43բ-54բ (խորագիրը՝ ստ. լս-ից) Կանօն պսակին – Եւ ապա դնէ զխաչն եւ զԱւետարանն ի վերայ գլխոյ փեսային եւ հարսին եւ կարդայ զաղօթս. Տէ՛ր Աստուած յաւիտենական, որ զանզոյգ եւ զբացորոշեալսն զուգակցես...

5. 54բ-8ա Կանօն պսակ վերացուցանելոյ – Եւ յաւուրն երորդի գա քահանայն եւ առնու զպսակն... Ընթերցուածս յԱռակաց. Որդեակ, ա՛րբ ջուր ի քոյոց ամանոց եւ ի քոյոց աղբերաց...

6. 58բ-61ա Կանօն եւ կարգ երկրորդ ամուսնութեան – Դնէ քահանայն զբաժակն ի վերայ սուրբ սեղանոյն, եւ սարկաւագն քարոզէ. Ասասցուք ամենեքեան միաբանութեամբ... եւ ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած մեր, որ ի հրեշտակաց խօսեալ...

7. 61ա-7բ Կանօն հաղորդ տալոյ տկարաց, որ մերձեալ են ի վախճան – Առնու քահանայն զփրկական խորհուրդն շուրջառաւ... եւ ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած ամենակալ, ամենագութ, ամենախնամ, ծածկագէտ...

8. 67բ Կանօն յորժամ տղայն առանց կնունք մեռանի – Չէ պարտ առանց քահանայի թաղել, այլ տանել յեզր գերեզմանացն... Այգ եւ եօթ չկայ։

9. 67բ-85ա Կանօն զամենայն վախճան[եալ] տղայսն, որ ի Ժ. տա[րւոյ]ն ի վայր են, առ Քրիստոս յուղարկ[ել] – Նախ ասեն. Օրհնեա՛լ Հոգիդ Սուրբ Աստուած ճշմարիտ... եւ ասէ զաղօթս. Հա՛յր երկնաւոր, քաղցր եւ երկնայնամիտ...

ա. 72բ-3ա Սրբոյն Գրիգորի ասացեալ է – Արդ, մեք, որ կենդանիքս մնացեալ իցեմք...

բ. 77բ Սրբոյն Գրիգորի է ասացեալ – Ամենեքեան, որ տեսանեն զարդարն, ճանաչիցեն...

գ. 81բ-3բ Ողբ ի Նաղաշ Մկրտիչ եպիսկոպոսէ վասն տղայոց մահուն ասացեալ – Արարիչն արարածոց մեզ բարկացաւ, / քաղցըր բնութիւնն աստուածային մեզ դառնացաւ... դառն արտասուօք զողբըս գրեցի խիստ լալագին։

10. 85բ-9բ Կանօն տղաթաղի այգւոյն – Գան ի գերեզմանն եւ ասեն զԱմբիծսն ի բուն... Ընթերցուածս յԱռակաց. Բայց հոգիք արդարոցն ի ձեռին Աստուծոյ են...

11. 89բ-92ա Կանօն տղաթաղի եօթն աւուրն – Երթան ի գերեզմանն եւ ասեն զԱմբիծսն... Ընթերցուածս յԱռակաց. Արդարքն յաւիտեան կացցեն...

12. 92բ-146բ Կանօն զամենայն վախճանեալսն ի հանգիստ փոխել – Նախ ասեն. Օրհնեալ Հոգիդ Սուրբ... 92բ-107բ [Սաղմոսք ԺԸ.-ԼԵ.], 107բ-8ա Աղօթք Եզեկիայի արքայի. Ես ասացի ի վերանալ յինէն աւուրց իմոց... 108բ-10բ Եւ ասեն շարական ԴԿ.՝ Ես ասացի. Տէր ողորմեա հոգւոյ իմոյ բազմամեղի... (111ա) եւ եպիսկոպոսն ասէ զ[աղօթս]. Աստուած յաւիտե[նական, ան]սկիզ[բն, ա]նեղ, անիման[ալի]...

ա. 115բ-6բ Իսկ եթէ ի մանկանց եկեղեցւոյ իցէ ի սարկաւագաց, եւ ի դպրաց, կամ այլ աստիճանաց, կամ աւագ տանուտեարց – Տանին ի դուռն եկեղեցւոյն եւ ասեն սաղմոս. Որպէս սիրելի են...

բ. 133ա-4բ Գանձ մեռելթաղի համառօտ յԱռաքել վարդապետէ ասացեալ («ԱՌԱՔԵԼ ՎԱՐԴԱՊԵՏԻ Ե») – Այսօր եհաս հրաման յԱրարչէն, / մահու հրաւէր մարմնոյ հըրեղէն... տացէ նոցա տեղի փառաց։ Ողորմեաց մեզ Տէր։

գ. 134բ-7բ Գանձ մեռելի («ՄԱՆՎԵԼՍ») – Մի՛նդ ի յԷէն, / Բա՛նդ ի սկըզբանէ... մեղաց իմոց թողութիւն խընդրէք։ Ողորմեաց մեզ։

դ. 137բ-8բ (խորագիրը՝ ստ. լս-ից) Գանձ մեռելի («ԵՐԳ ԱՐԻՍՏԱԿԵՍԻ») – Եկայք այսօր եղբարք ամէն / յԱբրահամեան շառաւիղէն... զԱստուած ընդ իս հաշտեցուցէք։

ե. 138բ-40ա Ողբ ի բերանոյ մեռելին – Ո՛վ քահանայք եւ վարդապետք աստուածաբան / եւ ժողովուրդք հաւատացեալք ամենեքեան... զի Տէրըն քաղցր է պարտական ողորմութեան։

զ. 140ա-2ա Տաղ ղարիպի ի Նաղաշ եպիսկոպոսէ ասացեալ – Ղարիպին կեանքն է լալոյ ողբերգական / դառն եւ լեղի լի տըրտմութեամբ եւ նեղ զընտան... եւ քեզ ամէնքս երկըրպագեմք, Աստուածածի՛ն։

13. 146բ-54ա Կանօն այգւոյն – Գան ի գերեզմանն եւ ասեն զԱմբիծսն ի բուն... Պօղոսի առաքելոյ ի Կորընթացւոց թղթոյն է ըն[թերցուածս]. Այլ մեք պարտիմք գոհանալ զԱստուծոյ...

– 149բ-51ա Եւ ասէ զաղօթս սրբոյն Բարսղի – Գոհանամք զքէն, Տէ՛ր, Հա՛յր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ այցելեր մարդասիրութեամբ քո...

14. 154ա-9ա Կանօն եօթն աւուրն – Երթան ի գերեզմանն եւ ասեն զԱմբիծսն ի բուն... Ընթերցուածս յԻսայեայ մարգարէէ. Այսպէս ասէ Տէր. Գամ ժողովել զամենայն ազգս եւ զլեզուս...

15. 159բ-66բ Կանօն եւ կարգ հոգէհանգիստ առնելոյ մեռելոց եւ աղ օրհնել վասն զենմանց մատաղաց, խաչի օրհնելոյ – Եւ ասեն սաղմոս. Երանի՜, որում թողութիւն... եւ ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած մեր, Աստուա՛ծ բարերար եւ մարդասէր, քաղցր եւ երկայնամիտ...

– 166աբ Օրհնութիւն աղի – Սաղմոս. Աստուած ողորմեա մեզ... եւ քահանայն ասէ զաղօթս. Օրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ, արարիչ ամենայն արարածոց, որ արարեր զամենայն արարածս...

16. 166բ-75ա Կանօն տեառնական օրհնելոյ – Ածեն զնուիրեալն ի դուռն եկեղեցւոյն, առաջի խաչին... եւ քահանայն ասէ զաղօթս. Օրհնեալ ես, բարեխնամո՛ղ Աստուած, որ Տէրդ ես ուխտից...

17. 175բ-92ա Կանօն խաչ օրհնելոյ – Բերեն յեկեղեցին եւ լուանան նախ ջրով եւ ապա գինով... Ընթերցուածս յԱռակաց. Երանեալ է այր, որ եգիտ զիմաստութիւն...

18. 192ա-207ա Կանօն Ջուր օրհնելոյ յաւուր Յայտնութեանն – Առեալ քահանայն զխաչն եւ զԱւետարանն եւ զսուրբ մեռոնն... Ընթերցուածս յԵլից. Եւ խաղացոյց Մովսէս զորդիսն Իսրայիղի...

– 197բ-206ա Օրհնութիւն ջրոյ, զոր արարեալ է տեառն Բարսղի հայրապետին Կեսարու Կապադովկացւոց – Օրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ յամենայնի, հզօր եւ սքանչելագործ...

19. 207ա-14ա Կանօն ապաշխարօղ առնել – Երթայ քահանայն մեղուցելովն ի դուռն եկեղեցւոյն... Ընթերցուածս յԻսայեայ մարգարէէ. Այսպէս ասէ Տէր. Լուացարո՛ւք...

20. 214բ-25ա Կանօն Մեծի հինգշաբաթին զապաշխարօղսն արձակելոյ – Յերորդ ժամն ժողովին ի դուռն եկեղեցւոյն... Ընթերցուածս յԻսայեայ մարգարէէ. Այսպէս ասէ Տէր. Եւ կատարեսցին աւուրք սգոյ...

21. 225ա-31բ Օրհնութիւն Մեծի Աւագ Ե.շ[ա]բաթին, զոր օրհնէ քահանայն զժամատունն հանդերձ ժողովրդեամբն – Տե՛ս, թէ ապաշխարօղ արձակելն ժողովուրդ բազում է, նա կարդա զաղօթս... եւ քահանայն ասէ զաղօթս. Օրհնեալ է ամենասուրբ Երրորդութիւնն ի բարձունս...

22. 232ա-6ա Քարոզ պատուիրանին, զոր զեկուցանէ քահանայն ժողովրդեանն նախքան զպատարագն ի Մեծի Ե.շաբաթին – Առեալ զԱւետարանն ի գիրկն եւ կարկառեալ զձեռն ի վեր եւ ասէ. Լուարո՛ւք ինձ, որդեա՛կք իմ...

23. 236բ-51ա Կանօն Ոտնալուային – Երեկոյին գան, ժողովին յոտնալուայն եւ այս կատարի, ըստ որում ասաց Յիսուս... եւ եպիսկոպոսն ասէ զաղօթս. Փառաւորեմք զքեզ, Տէ՛ր մեր Յիսուս Քրիստոս...

– 242ա-4բ Երանելոյն Յոհաննու վարդապետի, որ մականուն Պլուզ ասի, ասացեալ զբանս վասն սիրոյ – Աստուած սէր է. ասէ որդին Որոտման, սիրելի աշակերտն Քրիստոսի՝ Յօհաննէս։ Եւ որ կա ի սէրն, յԱստուած բնակէ... եւ արդ, եղբա՛րք, լուարո՛ւք եւ ի մի՛տ առէք զճառ սիրոյս, զի ամենայն, որ սիրէ զԱստուած, սիրէ նաեւ զեղբայր իւր...

24. 251բ-62բ Կանօն նաւակատեաց եկեղեցւոյ, պղծեալ տաճարի եւ շարժեալ սեղանոյ, որ յանօրինաց ոք մտեալ իցէ – Այսպէս օրհնեսցեն եւ հաստատեսցեն. մտանէ եպիսկոպոսն հանդերձ քահանայիւք... եւ եպիսկոպոսն ասէ զաղ[օթս]. Սուրբ ես, Տէ՛ր, եւ ի սուրբս բն/// ///բեալ զպատկերս /// զայսոսիկ, զոր այժմ մեք...

25. 263ա-7ա Կանօն աւազան օրհնելոյ – Տանին զաւազանն, ի տեղի իւր հաստատեն... եւ եպիսկոպոսն ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած մեծ եւ փառաւորեալ յամենայն արարածոց...

26. 267ա-8ա Կանօն յորժամ նոր դուռն եկեղեցւոյ հաստատեն ի տեղւոջ իւրում – Եւ ասեն սաղմոս. Խոստովա՛ն եղերուք... եւ եպիսկոպոսն ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած նորոգիչ եւ զարդարիչ քոյոց արարածոց...

27. 268ա-9ա Կանօն հանդերձեղէն, սպասու օրհնելոյ – Տանեն յեկեղեցին՝ առաջի բեմին... Օրհնեա՛լ Տէր Աստուած ամենակալ, ահաւոր եւ բարձրեալ, որ զգեցուցեր զեկեղեցի...

28. 269ա-70ա Կանօն սկիհ եւ մաղզման օրհնելոյ – Լուանան նախ ջրով եւ ապա գինով... եւ ասէ զաղօթս. Օրհնեալ ես, Տէ՛ր Աստուած մեր, որ ետուր մեզ զնիւթս զայս...

29. 270ա-1բ Կանօն ժամահար օրհնելոյ – Բերեն յեկեղեցին, առաջի բեմին եւ լուանան... եւ քահանայն ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած զօրութեանց եւ արարի՛չ ամենայն արարածոց, զքեզ օրհնեն...

30. 271բ-4ա Կանօն խաչալուայ առնելոյ ամենայն ցեղ ցաւոց – Սաղմոս. Նշանեցաւ առ մեզ լոյս։ Ընթերցուածս ի Չորրորդ Թագաւորութեանց. Եւ ասեն արք քաղաքին ցԵղիսէէ. Ահաւասիկ բնակութիւն քաղաքիս...

31. 274ա-7ա Կանօն սերմն եւ շեղջ օրհնելոյ – Սաղմոս, կցուրդ. Հովիտք բազում... Ընթերցուածս յԱռակաց. Պատուեա՛ զՏէր ի քոյոց արդար վաստակոց...

32. 277ա-8ա Կանօն հնձան օրհնելոյ – Սաղմոս. Քեզ վայել է օրհնու[թիւն]։ Եւ ասէ զաղօթս. Օրհնեալ ես, մարդասէ՛ր Աստուած, որ վասն մեր մարդ եղեր...

33. 278աբ Կանօն հաւ օրհնելոյ – Սաղմոս. Թեւք աղաւնոյ արծաթա[պատ]։ Եւ ասէ զաղօթս. Օրհնեալ ես, Տէ՛ր Աստուած մեր, որ ի ձեռն օրինացն հրամայեցեր...

34. 278բ-9ա Աղօթք վասն երաշտի – Տէ՛ր Աստուած, որ յաղագս նախանձու լուար Եղիսէի մարգարէին...

35. 279աբ Կանօն պղծեալ կերակրոց, թէ ոք ուտէ ի քրիստոնէից, տաճկազէն կամ ի զոհից հրէից եւ հեթանոսաց – Սաղմոս Ծ.՝ Ողորմեաց ինձ Աստուած... եւ քահանայն ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած, փառաւորեալդ յամենայն արարածոց, որ միայն սուրբ ես...

36. 279բ-80բ Կանօն նորակերտ գիրք օրհնելոյ – Տանին յեկեղեցին եւ հանեն ի բեմն... եւ քահանայն ասէ զաղօթս. Օրհնեալ ես, Տէ՛ր Աստուած մեր, որ ետուր զպատուիրանս քո...

37. 280բ-1բ Վասն օրհնութեան այգւոյ եւ հնձանի, գինւոյ եւ կարասի – Օրհնեա՛, Տէ՛ր Աստուած մեր, զպտուղ այգեաց մեր...

38. 281բ-2բ Կանօն մրգաց օրհնելոյ – Ասեն սաղմոս. Ի կարդալ իմում... եւ քահանայն ասէ զաղօթս. Օրհնեալ ես, Տէ՛ր Աստուած մեր, արարիչ ամենայն արարածոց, որ զարդարեցեր զերկիր...

39. 283ա-98ա [Աւետարանք Իւղաբերից, Պաշտման, Բժշկութեան, Հանգստեան]

ա. 283ա-4ա Իւղաբերից Աւետարան Մատթէոսի [ԻԸ. 1-20] – Ե[ւ] յերեկոյի շաբաթուն, յորում լուսանայր...

բ. 284ա-5ա Իւղաբերից Աւետարան Մարկոսի [ԺԵ. 42-ԺԶ. 8] – Եւ իբրեւ երեկոյ եղեւ, քանզի ուրբաթ էր...

գ. 285բ-6բ Իւղաբերից Աւետարան Ղուկասու [ԻԳ. 50-ԻԴ. 12] – Եւ ահա այր մի՝ անուն Յովսէփ...

դ. 286բ-8ա Իւղաբերից Աւետարան Յոհաննու [ԺԹ. 38-Ի. 18] – Յետ այսորիկ աղաչեաց զՊիղատոս Յովսէփ...

ե. 288ա-9բ Պաշտման Աւետարան [ԺԳ. 36-52] – Ալէլու։ ԲԿ.՝ Աստուած ողորմեա... Աւետարան Մատթէոսի. Յայնժամ թողեալ Յիսուսի զժողովուրդն եկն ի տուն...

զ. 289բ-90ա Աւետարան ըստ Մարկոսի [Դ. 26-34] – Եւ ասէր. Այսպէս է արքայութիւնն Աստուծոյ...

է. 290ա-1բ Աւետարան ըստ Ղուկասու [ԺԲ. 32-48] – Մի՛ երկնչիր, հօ՛տ փոքրիկ...

ը. 291բ-2բ Աւետարան ըստ Յոհաննու [Ե. 19-30] – Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ. Ամէն, ամէն ասեմ ձեզ, ոչ կարէ...

թ. 292բ-3ա Աւետարան Բժշկութեան Մատթէոսի [ԺԵ. 21-28] – Եւ ելեալ անտի Յիսուս գնաց ի կողմանս Տիւրոսի...

ժ. 293աբ Բժշկութեան Աւետարան Մարկոսի [Է. 31-37] – Եւ ելեալ միւսանգամ ի սահմանացն Տիւրոսի...

ժա. 293բ-4ա Բժշկութեան Աւետարան Ղուկասու [Թ. 37-45] – Եւ եղեւ ի վաղիւն մինչդեռ իջանէին...

ժբ. 294ա-5ա Բժշկութեան Աւետարան Յօհաննու [Դ. 46-54] – Եկն դարձեալ Յիսուս ի Կանա...

ժգ. 295ա-8ա Աւետարան Յօհան. Անբիծք եւ Հանգստեան [ԺԴ. 15-ԺԶ. 5] – Եթէ սիրէք զիս, զպատուիրանս իմ պահեսջիք...

Ծնթ. 288ա, 289բ, 290ա, 291բ, 292բ Աւետարանների սկզբում կան երգերի, շարականների եւ սաղմոսների սկզբնատողեր, ձայների եւ կողմերի ցուցում-նշումներ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

27ա Եւ զիս զՅոհան մեղօք մածուցեալ եւ տառապեալ գրչակս, աղաչեմ յիշել ի Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն։ Գրեցաւ թուին ՌՃԼԴ. (1685) ամին։

298ա Փա՜ռք համագոյ, զուգահաւասարապատիւ, անբաժանելի Սուրբ Երրորդութեանն՝ գոյացուցչին բոլորից եղականաց Հօր եւ Որդւոյ եւ Սուրբ Հոգւոյն յառաջ, քան զամենայն յաւիտեան[ս] եւ այժմ եւ անկէտ յաւիտեանս. ամէն։ Որոյ ամէնառատ շնորհօք ամենակալին եւ սերմանողին ի |298բ| մեզ զպտուղն բարեաց, որ եւ կատարէ ի բարի զըղձումն սրտի իւրաքանչիւրոց, որ իցէ ըստ իւր հաճոյիցն։ Ես՝ Յոհան երէց, յերկրէն Սալամաստայ, վերջացեալ ի բարեաց, գծագրեցի զսուրբ գիրքս Մաշթոց կոչեցեալ, զոր ունի յինքեան հաւաքեալ զկարգ մկրտութեանն, զպսակին, զհաղորդ տալոյն եւ զթաղմանն եւ այլ Է. խորհուրդ սուրբ եկեղեցւոյ, զոր կատարին սովաւ եւ այլ բազում բանս խորհրդաւորս ըստ պատշաճին, զոր մեծաւ փափագանօք եւ յոյժ աշխատու[թեամբ] Բ. եւ Գ. օրինակ դնելով եւ ամէն բան լի եւ անթերի, ստուգապէս գրելո[վ], այլ եւ ըստ խորհրդեանն սաղմոս եւ շարական, որ պիտոյ իցեն ըստ կարգին լիապէս գրեալ, կա ըստ իւրաքանչիւրում տեղւոջն։ Եւ բազում ջանիւք յաւարտ հասեալ առ ի պայծառութիւն սրբոյ եկեղեցւոյ եւ ի դիւրութիւն տկարագոյն եղբարցն։ Արդ, գրեցաւ սա յամի ՌՃԼԶ. (1687) թուոյ, ի յերկիրն յԱղբակու, ի գեօղն Սօհրատէր, ընդ հովանեաւ Սուրբ Էջմիածնայ. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

148ա (ԺԹ. դ., շղագիր) Յունան Տէր-Վարդանով Մայիսի 3ին գիրեաց թուղ[թ]քըն խրատական կ[ի]րքըն ձերաց իմոց Յիսուսի Քրիստոսի մերոյ Տեառն, հայրապետութիւն սրբուն Սարկիսի զօրավարին տեառն մերոյ, Յունան ձերնադրվեցայ Նախչեվան քաղաքիս մերոյ սիրահ համար տեառն արք Ալաքսանթուր՝ առաջնորդիթուն Թարվեզ։ Զուրութիւն երկինց շարժեցին։

ՆՇՈՒՄ՝ 1ա սոսնձած դեղնաւուն թերթիկին՝ «Մաշտոց կազմալոյծ* թղթեայ բոլորագիր գրեալ Յովհաննու Սալմաստեցու, յերկր///, ի գիւղն Սօհրատէր, ի ///։ Յիշատակարան ի վերջ///»։

*Ծնթ. Հետգ. վրան գիծ քաշած, ջնջած։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 2ա՝ «Եր», 5բ՝ «Տէր ոչ դարձեացաւ», 6ա՝ «Երբ որ արդար դար», «Տէր» (երիցս), 8ա՝ «Է», 9բ՝ «աղաղակեցի», 10ա՝ «արեգակ», 148ա՝ «Դ», 277բ՝ «Կ» (երիցս), 278ա՝ «Գ», «ա», «ձա», 298բ՝ «Արդ շնորհեցաւ զայս, Հայր»։

 

 

3586

ԱՒԵՏԱՐԱՆ

ՆՈՐ ՋՈՒՂԱ (ՍՊԱՀԱՆ) ՌՃԽԴ. – 1695

ԳՐԻՉ՝ Սարգիս երէց։

ԹԵՐԹ՝ 254+2 (կրկն.՝ թ. 2, 183). չգրուած՝ 1ա, թ. 254։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԲ×12 (Ա, Է, ԺԲ, ԺԸ 11, ԺԵ, ԻԲ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ մահիկով պսակուած վեցաթեւ աստղ, որի տակ թագ, երեքնուկով պսակուած գծային խաչ, որի ստ. ձախ կողմում լատ. «B», աջում՝ «G», երեքնուկով պսակուած գծային խաչ, որի ստ. ձախ կողմում լատ. «F», աջում՝ «G», երեքնուկով պսակուած գծային խաչ, որի ստ. ձախ կողմում լատ. «P», աջում՝ «A»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 20×14։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն, կարմրով սահմանագծուած (14×9,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 152ա)։ ՏՈՂ՝ 24 (թ. 1-34), 23 (թ. 35-253)։ ԿԱԶՄ՝ մանուշակագոյն թաւիշ՝ 3 մետաղէ գամով եւ կապիչներով, որոնք աւարտւում են ագուցիչ ճարմանդներով (Ա. փեղկի կենտրոնում արծաթէ հաւասարաթեւ խաչ՝ չորս թեւերին մէկական գամով ամրացուած, կենտրոնում բարձրաքանդակ ոսկեզօծ արծաթէ Խաչելութիւն, Բ. փեղկի կենտրոնում մետաղէ հաւասարաթեւ խաչ՝ չորս թեւերին մէկական գամով ամրացուած, կենտրոնում բարձրաքանդակ ոսկեզօծ արծաթէ՝ Աստուածամայրը Մանկան հետ. 2 խաչերի ստ. թեւերի գամի աջ կողմը՝ «84», ռուս. «ИШ»). միջուկը՝ տախտակ. աստառը՝ կարմիր չգրուած թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ կարմիր չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 3ա, 78ա, 130ա, 202ա։ Լուսանցազարդ՝ բուսական, բուսաթռչնային։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր՝ 24ա, կենդանագիր՝ թռչուն-ձուկ, ձուկ՝ 181բ, 233ա, մարդադէմ՝ 104բ, 106բ։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, մանուշակագոյն, նարնջի, շագանակագոյն, վարդագոյն, ոսկի, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի թաւիշը մաշուած, մէջքի եւ փեղկերի միացման եզրերը մասամբ պատռուած. Ա. աստառի բ. եւ Բ. աստառի ա. երեսները ձեռ-ի առաջին եւ վերջին թերթերն են, որոնք սոսնձումով միացել են կարմիր թղթին, վրան կան սոսնձի դեղին հետքեր. թ. 7-8, 203-4՝ հիմքերի սպիտակ չգրուած թղթով լրացում-ամրացումը՝ գրչութեան ժամանակի. որոշ թերթերի եզրեր, յատկապէս ստ. արտք. անկիւնները մասամբ դեղնած, թերթերին տեղ-տեղ թանաքի հետքեր եւ դեղին բծեր, 245բ-6ա՝ հիմքում սոսնձի հետքեր. թ. 129-30, 140-1՝ իրարից հեռացած, թ. 141-51՝ կարը թուլացած. թ. 114՝ արտք. եզրին էջանիշ-թելի, թ. 169՝ մաշուածութեան անցք. որոշ լս-զարդերի ներկը արտատպուած հանդիպակաց էջերին՝ 250բ, 251բ, 252բ, որոշ լս-զարդեր եզրահատման հետեւանքով մասնակի կտրուած՝ 108ա, 136բ, 182բ, 253ա, թ. 79՝ արտք. եզրին 1 կապոյտ էջանիշ-թել։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1բ Նախադրութիւն։ 2ագ Գլուխք։ 2դ Համաձայնութիւն։ 3ա-75բ Աւետարան Մատթէոսի։

2. 76ա-7ա Գլուխք։ 77աբ Նախադրութիւն։ 78ա-126բ Աւետարան Մարկոսի (126աբ Յարուցեալ Յիսուս)։

3. 127ա-8բ Գլուխք։ 129աբ Նախադրութիւն։ 130ա-200ա Աւետարան Ղուկասու։

4. 200բ-1ա Գլուխք։ 201բ Նախադրութիւն։ 202ա-253ա Աւետարան Յովհաննու։

Ծնթ. Ունի ստ. լս-ային համաբարբառ՝ Ցրուացանկ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

253ա Փա՜ռք համագոյ, զուգափառ, հաւասարապատիւ, անբաժանելի Սուրբ Երրորդութեան՝ գոյացուցչին բոլորից եղականաց Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ յառաջ քան զամենայն յաւիտեանս. ամէն։ Որոյ ամէնառատ շնորհիւն կատարեցի նուաստ եւ զնաքեա սուտանուն Սարգիս էրէցս, որ եմ լոկ անուամբ, այլ եմ շաղախեալ ի մէջ մեղաց։ Եւ անգ ելեալ սուրբ Աւետարանս ի յընտիր եւ ի ստոյգ օրինակէ, |253բ| ի թուականիս մերոյ ՌՃԽԴ. (1695), յամսեանն Հոկտեմբերի Դ., յաշխարհիս Պարսից, արքայանիստ քաղաքիս Շօշ կոչեցելոյ, որ այժմ Ասպահան արտաձայնի, ի գեօղաքաղաքիս Ջուղայու, ընդ հովանեաւ Սուրբ Բեթղահէմի, ի թագաւորութեան շահ-սօլթան Յուսէնին, եւ ի դիտապետութեան Հայոց հանուրց սեռից տեառն Նահապետի, եւ ի վերատեսչութեան նահանգիս Պարսկաստանի արհիեպիսկոպոսի տեառն Ստեփաննոսի։ Արդ, ես՝ սուտանուն Սարգիս էրէցս, յիշել մաղթեմ զամենեսեանդ, որք հանդիպիք սուրբ Աւետարանիս՝ կարդալով կամ յարեւանցի տեսանելով, անմեղադի՛ր լերուք սխալանաց իմոց, զի կարն մեր այս է, եւ ոչ աւելի գիտեմք. եւ բառնայք ի սմանէ սխալութիւնն, եւ դուք վարձն ի Քրիստոսէ առնուք աւրհնելոյն, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։ Հա՛յր մեր, որ յերկինս։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 2գ (ԺԸ. դ., նոտրգիր, գլխահամարների աղիւսակի մէջ) Յիսուսի Քրիստոս ծառայ Աստուածատուրին։

2. պհպ. Աբ (նուիրատուի, 1886 թ., շղագիր) Նուիրեցաւ սուրբ Աւետարանս Ս. Գէորգայ վանուց Ղզլարայ՝ ի յիշատակ հանգուցեալ հոգւոյ Յարութիւն աւագ քահանայի Տուրչանեանց Աստրախանցւոյ, վախճ[անելոյ] ի 1886 ամի։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած սպիտակ թերթիկին՝ «Աւետարան գրեալ ի թղթի, ի Շօշ, ի թվ. հայոց ՌՃԽԴ. (1695)», սեւով՝ «1241», 1ա սոսնձած սպիտակ թերթիկի ա երեսին՝ «Աւետարան բոլորագիր, գրեալ «ի յընտիր եւ ի ստոյգ օրինակէ», ի ձեռն Սարգսի իրիցու... Ունի ի վերջն զյիշատակարան։ Ունի յերկուց կողից վերայ զմի-մի խաչ արծաթեայ եւ ի բերանի առ ի փակելոյ եւ բանալոյ՝ զերիս արծաթեայ ճարմանդս։ Մատենադարանապետ Սահակ վարդապետ Ամատունի, 12 Մայիսի, 1906», բ երեսին՝ «ՌՃԽԴ – 1695. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», մատիտով՝ «Աւետարան արծաթապատ, գրուա/// ///հան ՌՃԽԴ թուին գրիչ ///»։

 

 

3587

ԺՈՂՈՎԱԾՈՅ

 ՋԺԷ. – 1468, ԺԵ. դար

ԳՐԻՉ՝ Ստեփանոս աբղյ (թ. 1-99), Անանուն՝ Ա. (թ. 101-12), Անանուն Բ. (թ. 113-24)։

ԹԵՐԹ՝ 124 (հետգ-ի էջակալում կապոյտով՝ 1-245, որ է՝ 1ա-124ա). չգրուած՝ 100բ։ ՊՐԱԿ՝ Ա-Ժ×12 (Ա 10, Ե 11, Ը 1, Ժ 6)+2×12։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,5×13։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն՝ թ. 1-99 (13,5×10,5), երկսիւն՝ թ. 101-24 (թ. 101-12՝ 13,2×9,5. թ. 113-24՝ 13,5×11). որոշ վեր. տողերի վեր. ելուստներ եւ ստ. տողերի ստ. ելուստներ՝ գրչախաղերով (7ա, 8բ, 9բ, 18ա եւլն)։ ԳԻՐ՝ բոլորգիր՝ թ. 1-99 (նմուշ՝ 51ա), թ. 101-12 (նմուշ՝ 103ա), թ. 113-24 (նմուշ՝ 121ա). խորագիրք եւ գլխագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 25 (թ. 1-99), 27 (թ. 101-12), 33 (թ. 113-24). գծումներ՝ ճնշումով։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. Ա. աստառը՝ սպիտակ, Բ. աստառը՝ կապոյտ գրուած թղթեր (տե՛ս յաւելագրութիւն)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած ԺԸ. դ., կազմը նորոգման ժամանակի. կազմի կաշին մաշուած, քերծուած, մէջքի վեր. եզրի, Ա. փեղկի վեր. արտք., Բ. փեղկի ստ. արտք. անկեան կաշին՝ թափուած, Ա. փեղկի եւ մէջքի միացման ստ. եզրի կաշին պատռուած. Ա. աստառի արտք. գրեթէ կէսը թափուած, գիրը պակասաւոր. հիմքերն ու եզրերը ԺԸ. դ. նորոգուած սպիտակ եւ կապոյտ գրուած կամ չգրուած թղթերով (թ. 1-2, 4, 22-3,28-9, 75, 95, 105, 113-5, 124բ եւլն). թերթերի յատկապէս հիմքերում խոնաւութեան հետքեր, խունացած, մաշուած, տեղ-տեղ մասամբ բամբակացած (4բ-5ա եւլն), թանաքը մասամբ խամրած, գիրը դժուարընթեռնելի եւ տեղ-տեղ անընթեռնելի (թ. 1-2, 9ա, 16ա եւլն), վրան զանազան բծեր, դեղին հետքեր, մատնահետքեր. թ. 44՝ արտք. եզրից այրուած, թափուած, թ. 52՝ հիմքից մասամբ անջատ, թ. 123-4՝ ցեցի եւ մաշուածութեան անցքեր. սկ-ից՝ թ. 1ից առաջ հաւանաբար 2, թ. 51-2 միջեւ՝ 1, թ. 82-3 միջեւ ըստ բնագրի՝ 1, ըստ պրակահաշուի՝ 11, թ. 99ից յետոյ առնուազն 1 թ.՝ ընկած. եզրահատած, հետգ. որոշ յիշատակարաններից մնացած 1-2 տառ (58ա, 74ա, 88բ եւլն), թ. 115-6, 118 եւլն՝ գլխահամարները մասամբ կամ ամբողջութեամբ կտրուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-96բ [Տոմարականք]

1. 1ա-7ա [Պատճէն հայոց տումարի] – Կ<կ>րկնակ ամսոցդ այսպէ՛ս արա. կա՛լ զՆաւասարդի ամիս եւ ե՛րթ Է., Է.... 1ա Կ<կ>րկնակ ամսոցդ այսպէս արա՛... 1ա Զկիսակ ամսոցդ... 1ա Մեծ թուական... 1ա Փոքր թուական... 1ա Նոր թուական... 1ա Եա[ւ]թներեակ... 1ա Աւրագիւտ... 1ա Նահանջ... 1աբ Եթէ կամիցիս գ[իտել, թէ յորում] ամի իցես նահանջի... 1բ Ինն եւ Ժ.երեակ... 1բ Վերայդիր... 1բ Ծնունդ Լուսնի... 1բ Աւուրք Լուսնի... 1բ Լրումն Լուսնի... 1բ-2ա Առաջաւոր... 2ա Աւագ լրումն Զատկաց... 2ա Տանուտէր տարւոյ... 2ա Ձայնագիւտ... 2աբ Զամս ծնընդեանն Քրիստոսի... յառաջ տա՛ր ի կիւրակի եւ տաւն արա՛։ 2բ Եթէ կամիցիս գիտել, թէ Արեգակն յորում կենդանակերպի է... 3ա Եթէ կամիցիս գիտել, թէ Արեգակն յորում գաւտոջ է... 3ա Եթէ կամիս գիտել զՏանուտէր աւուրն... 3աբ Եթէ կամիցիս գիտել, թէ Արեգակն յորում կիտի է... 3բ-5ա Այլ եղանակ հայւոց տումարի – Կա՛լ զփոքր նահանջ ԻԱ. (21), ի վերա բե՛ր... 5ա Ե[թէ] կամիցիս գիտել, եթէ Լուսին յորում կենդանակերպի է... 5բ Եթէ կամիցիս գիտել, եթէ Լուսին յորում գօտոջ է... 5բ Եթէ կամիցիս գիտել, թէ Արեգակն քանի աստիճան բարձրացեալ է կամ քանի խոնարհեալ կամ յորում գրի է... 5բ Զամս ծնընդեանն Քրիստոսի... 5բ Զամսանահանջն... 5բ-6ա Տանուտէր տարւոյ... 6ա Իսկ ըստ ազգացդ զկենդանակերպքն սոյնպէս իմացի՛ր... 6ա Արդ, յորժամ տեսանիցես զԱրեգակն կամ զԼուսին խաւարեալ, տե՛ս, թէ ի միում կենդանակերպի են... 6աբ Կատարեալ Լուսին սոյնպէս արա՛... 6բ Շաւիղ այսպէս արա՛... 6բ Եթէ կամիցիս գիտել, թէ Լուսինն քանի ժամ լոյս տա ի գիշերն... 6բ-7ա Րոպէ այսպէս արա՛...

Հմմտ. Պատճէն տումարի (Է.-ԺԵ. դդ.). քննութիւն եւ բնագրեր, աշխ.՝ Ջ. Էյնաթեանի, աշխ. եւ խմբ.՝ Գէորգ Տէր-Վարդանեանի, Երեւան, 2002, էջ 252-259, 262, 142-143. ձեռ-իս նկարագրութիւնը՝ տե՛ս էջ 117։

2. 7բ-10ա [Պատճէն տումարի Հոռոմոց] – (սկ.՝ աղիւսակ՝ «Ամիսք Հոռովմիոց...») Թուականն սոյնպէս արա՛. Կա՛լ ՅԴ. (304) եւ զթուական հայոյն... 7բ Թուականն... 8ա Վերադիր... 8ա Է.երե[ա]կ... 8ա Զամսամուտն եւ զաւրագիւտն եւ զծնունդն Լուսնին եւ զաւուրք Լուսնին եւ զլրումն Լուսնին որպէս հայոյն արա՛։ 8աբ Առաջաւորաց Բարեկենդան... 8բ Բուն Բարեկենդան... 8բ Լրումն Զատկի... 8բ Զգիր միջի խորանին... 8բ-9ա Զգիր վերին խորանին... 9ա Րոպէ յորժամ առնես... 9ա Յորժամ կամիցիս գիտել զժամն ծնընդեան Լուսնին կամ զլրումն իմանալ... 9ա Հնկեակ եւ վեցեակ... 9ա Եթէ կամիցիս գիտել, թէ որ տարի ԳԺ.ան (13) Լուսին է կամ որ տարի ԲԺ.ան (12)... 9ա Եթէ կամիցիս գիտել զՏանուտէր աւուրն... 9բ [Անշարժ եղանակք]. Յունուարի Զ. Յայտնութիւն է... 9բ-10ա Զուգաւորութիւն հայո ընդ հոռոմի... 10ա Եթէ կամիս գիտել զլոյս գերազանցիկն, թէ յորժամ իջանէ... 10ա Փոքր վերադիր հոռոմի... (Պատճէն տումարի, էջ 263-266 ձեռ.ի նկարագրութիւնը՝ տե՛ս էջ 118)։

3. 10բ-2ա [Պատճէն տումարի եբրայեցւոց] – (սկ.՝ աղիւսակ՝ «Ամի[սք եբ]րաեցւոց...») Թուական այսպէս արա՛յ. Կա՛լ ՃԾԲ. (152) զհայու փոքր թու[ական], ի վերա՛ բեր, թուական է... 11ա Թուական... 11ա Եւթներեակ... 11ա Զամսամուտն եւ զաւրագիւտն եւ զծնունդ Լուսնին եւ զաւուրք Լուսնին եւ զլրումն Լուսնին որպէս զհայուն արա՛։ 11ա Վերադիր... 11աբ Առաջաւորի բարեկենդան... 11բ Լրմունք Զատկաց... 11բ-2ա Աւելայնի Դ. հասարակած է գարնան... 12ա Զուգաւորութիւն հայոյ ընդ եբրաեցոյ... (հմմտ. Պատճէն տումարի, էջ 271-272 ձեռ.ի նկարագրութիւնը՝ տե՛ս էջ 118)։

4. 12բ-3բ [Տոմար Սարկաւագին] – (սկ.՝ աղիւսակ՝ «Ամիսք Սարկաւագին եւ զուգին այսպէս...») [Թ]ուական այսպէս արա՛յ. Կա՛լ զհոռոմի թու[ական] ՅԴ. (304), ի բա՛ց երթ, որ մնա, թուական է հաոց... 13ա [Թ]ուական... 13ա Վերադիր... 13ա Եւթներրեակ... 13ա Զամսամուտն եւ զաւրագիւտն, զծնունդ Լուսնին եւ զաւուրք Լուսնին եւ զլրումն Լուսնին, որպէս հին տումարին արա՛։ 13ա Առաջաւորի Բարեկենդան... 13ա Լրումն Զատկի... 13բ [Անշարժ եղանակք]. Արեգի ԺԲ. (12) գար[ն]անամուտ է... 13բ Զուգաւորութիւն հայի ընդ հոռոմաեցո... (Պատճէն տումարի, էջ 286-288. ձեռ.ի նկարագրութիւնը՝ տե՛ս էջ 118)։

Այս մասին տե՛ս նաեւ՝ Ա. Աբրահամեան, Յովհաննէս Իմաստասէրի մատենագրութիւնը, Երեւան, 1956, էջ 88-91։

5. 13բ-6ա Թուականք եւ թիւք ըստ ազգաց – Զթիւսդ հայոց մեծաց շարժական է, որպէս ասացաք... Կա՛լ զամս յԱդամա յելանելոյն ի դրախտէն մինչեւ ի ջրհեղեղն, որ են ամք ՍՄԽԲ. (2242)... 13բ Զթիւսդ հայոց մեծաց... 14ա Ի արարչութեան յառաջին աւրն... 14աբ Ի Առաջաւորէն մինչեւ ի Բարեկենդան... 14բ Ամք յելանելոյն Ադամայ ի դրախտէն առ մեզ... 14բ Եաւթներեակ ամենայն ազգաց... 14բ Վերադիր ամենայն... 15ա Իսկ մեծ հայոց վերադրաւն զամենայն ազգաց... 15ա Լրումն ազգաց... 15աբ Յաղակս տարոյ որքանութեանն... 15բ-6ա Յաղակս շրջանաց... 16ա Վասն դարուց... 16ա Յաղագս որքանութեան ԷՌ. (7000) ամաց... (հմմտ. Պատճէն տումարի, էջ 260-262 ձեռ-իս նկարագրութիւնը՝ տե՛ս էջ 118)։

6. 16ա-82բ Մեկնութիւն տումարի, [զոր խնդրեալ Թովմա րաբունապետի Մեծոփոյ վանաց աստուածաբնակ Սուրբ ուխտին] եւ սիրով զհայցուածս նորա կատարեալ Յ[ակոբ վարդապետի] Ղըրիմեց[ո]յ

Տե՛ս ձեռ. 739, 58բ-178ա։ ա/16ա-82բ (51բ «...այլ ե՛րթ դէպ յետ եւ զծննդեանն րոպէն կա՛լ։ Յորում աւուր Լուսինն ծնեալ իցէ /// (շար.) 52ա ///այլ ապրեցաւ Իսահակ ի գթութեանցն Աստուծոյ... (տե՛ս տպ. 250-252) 82բ՝ զի եւ մեք զամենայն ինչ ըստ չափի ներգործեսցուք։ Եթէ ի գործնականն /// (վջ)։ բ/չիք։ Յիշ. նխգղփրի/չիք։

Տե՛ս Յակոբ Ղրիմեցի, Տոմարագիտական աշխատութիւններ, աշխ.՝ Ջ. Էյնաթեանի, Երեւան, 1987, էջ 188-308, ձեռ. E։

Ծնթ. Ունի՝ 24բ, 43բ Լուսնի եւ Արեգակի մասին բոլորակ-աղիւսակ, 76ա՝ կենդանակերպերի բոլորակ-աղիւսակ։

7. 83ա-4ա Մեկնութիւն տումարի Անդրիասայ – Տումար ասի ժողով կամ աստղաբաշութեան եւ ի նոցանէ զատեալ զայս... այլ Լուսնիւ միով յառաջ տանիմք։

Տե՛ս Ջ. Էյնաթեան, Տիեզերագիտութեան եւ տոմարի մեկնութիւններ, Երեւան, 2015, էջ 55-60, ձեռ. Ե. (այսուհետեւ՝ Ջ. Էյնաթեան)։

8. 84ա-6ա Յաղագ[ս] թուականին հոռոմւոց – [Ամենայն] թուականք ազգացդ զյառա[ջադ]րութիւնս իւրեանց [ցո]ւցանեն... զի յաւրինակի ուրեք չէի գտեալ (Ջ. Էյնաթեան, էջ 61-67, ձեռ. Բ.)։

9. 86ա-8ա Մեկնութիւն տումարի, զոր արարեալ է սուրբ վարդապետին Անանիայ Շիրակեցւոյ եւ զոր կարգեալ է սուրբ հարցն, ի մի՛տ առ (=Մեկնութիւն տոմարի, զոր արարեալ է Յոհաննիսի վարդապետի, զոր մականուն Կոզեռն կոչեցեալ) – Արդ, վասն զի յԱրաց ամսոյ ի Ե. հանդիպեցաւ դնել զգիր թուականութեան հայոց ի ձեռն Անանիայի Շիրակեցւոյ... զի լրումն քան զհասարակածն յետ ոչ գայ (Ջ. Էյնաթեան, էջ 81-90, ձեռ. Ե.)։

10. 88ա-9բ Մեկնութիւն տումար[ի] հռ[ոմայեցւոց] – Ընդէ՞ր երթաս ԺԹ.-ԺԹ. (19-19), յորժամ վերադիր առնես։ Պատասխանի. Վասն զի Լուսին ի ԺԹ. (19) ամին դառնայ... զոր այժմ կոչեն Ահկի, ի գործոց առին զանուանս (տե՛ս եւ հմմտ. Ջ. Էյնաթեան, էջ 215-217, 228)։

Ծնթ. Գործածելի նիւթերի քաղուածաբար արուած ընդօրինակութիւն է։

11. 89բ-92բ Հարցումն Եւսեբի <ի> ժամանակագրի առ Անատաւլի եպիսկապոսի – Ը<ը>նդէ՞ր աւրն ՅԿԵ. (365)՝ տարին։ Պատասխանի<ատասխանի>. Այս ըստ մարդոյն կազմեցաւ, զի յաշխարհս բանական է մարդն... թէ անիրաւ բարկացաւ կամ վասն մարմնական իրաց, ոչ է արժան (Ջ. Էյնաթեան, էջ 68-80, ձեռ. Զ.)։

12. 92բ-3ա Հարցում վասն շրջանաց Արեգական եւ Լուսնի – <Պատասխանի> Ի քանի՞ս շրջի շրջան Արեգականն։ Պատասխանի. ԻԸ.... եւ ի շաւիղս լրմանցն դարձեալ դարձուցանէ զԼուսինն։ Աւրհնեալ է Աստուած ի յաւիտեանս. ամէն (Ջ. Էյնաթեան, էջ 220)։

13. 93ա-4բ Դանիէլի մարգարէին ասացեալ։ Յիշեա՛, ո՛վ եղբայր – Ի սկզբանէ արար Աստուած զերկինս եւ զերկիր... քան զամենայն ստեղծուածս առաւել զմարդն սիրեաց եւ ետ նմա զամենայն իմաստութիւն ճանաչել զբարի եւ զչար եւ նմա փառք (հմմտ. ձեռ. 1973, 188ա-90բ)։

14. 94բ Յաղակս աստեղացն. ցուցակք են – Զոհալն, որ կոչի Երեւակ... զգաւտեաւն ի տարին ԲԺ. (12) անգամ (հմմտ. ձեռ. 1973, 190բ-1ա)։

15. 94բ-6բ Ի նոյն տեսութիւն – Առաջին գաւտին Լուսին է, որ կոչի հոռոմերէն Սելէն եւ տաճկերէն Ղամար... եւ զԵ. օրն եւ զԱ. յաւուրցն համարս կարգեցի (հմմտ. ձեռ. 1973, 191ա-5ա)։

Բ. 97ա-9բ Գրիգորի քաջ հըռետորի դաւանութիւն – Հաւատամ եւ խոստովանիմ, դաւանեմ եւ երկիր պագանեմ... եւ մարմնոյն անապական ի գբի տքնելով, որքան սկսեալ ի մկրտութիւն /// (վջ)։

Ծնթ. Յաջորդ 2 պրակները գրուած են այլ գրիչների ձեռքով. դրանք եւս վերաբերում են ԺԵ. դարին եւ բովանդակային սերտ կապ ունեն նախորդ մասի հետ։

Գ. 101ա-12բ [Քարոզք Գրիգորի Տաթեւացւոյ յԱմարան հատորոյ]

1. 101ա-4ա [Ն]որին քարոզ ձեռնադրութեան, ի բանն՝ Քահանայք քո զգեցին զարդարութիւն – [Ն]ախ պարտ է գիտել, թէ զի՞նչ է սա[հ]ման քահանայութեան... ի պսակողէն Քրիստոսէ Աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

Տե՛ս Գրիգոր Տաթեւացի, Քարոզգիրք, Ամարան հատոր, Կ. Պոլիս, 1741, Գլ. ԼԷ., էջ 164-168։

2. 104ա-7բ Դարձեալ յայլմէ քարոզ վասն կարգի քահանայութեան, ի բանն՝ Քահանայք քո զգեցին զարդարութիւն – [Վ]արդապետք ասեն, թէ պատշաճ է, որ յեկեղեցի սուրբ լինէր... ծառա՛յ բարի եւ հաւատարիմ, մո՛ւտ յուրախութիւն Տեառն քո։

Տե՛ս Գրիգոր Տաթեւացի, Քարոզգիրք, Ամարան հատոր, Կ. Պոլիս, 1741, Գլ. ԽԱ., էջ 181-185։

3. 107բ-12բ Յայլմէ քարոզ վասն կարգի քահանայութեանն, ի բանն՝ Քահանայք սուրբք եղիցին եւ մի՛ գարշեցուսցեն զանունն Աստուծոյ, զի պատարագն Աստուծոյ նոքա մատուցանեն – [Վ]արդապետք ասեն, թէ ամենակալն Աստուած ոչինչ եթող յաշխարհս առանց կարգի... ի փառս եւ ի գովութիւն անուանն Քրիստոսի Աստուծոյ մերոյ։

Տե՛ս Գրիգոր Տաթեւացի, Քարոզգիրք, Ամարան հատոր, Կ. Պոլիս, 1741, Գլ. Խ., էջ 176-181։

Դ. 113ա-24ա [Գրիգորի Տաթեւացւոյ Քերականական լուծմունք]

1. 113ա-7բ [Ն]որին Գրիգորի՝ աշակերտի Յովաննու Որոտնեցւոյ Լուծումն համառաւտ դժւարիմաց բանից ի գիրս գրչութեան, որ յԱռիստակէս հռետորէ

Տե՛ս ձեռ. 267, 444ա-55ա։ ա/113ա-4ա։ բ/114աբ։ գ/114բ-5ա։ դ/115ա։ ե/115ա։ զ/115աբ։ է/115բ։ ը/115բ-6ա։ թ/116ա։ ժ/116աբ։ ժա/116բ-7բ։

Տե՛ս Լ. Խաչերեան, «Գրչութեան արուեստի» լեզուական-քերականական տեսութիւնը միջնադարեան Հայաստանում. ուսումնասիրութիւն եւ բնագրեր, Երեւան, 1962, էջ 321-340, ձեռ. H (ձեռ.ի մասին տե՛ս էջ 223-224)։

2. 117բ-24ա Նորին Գրիգորի՝ աշակերտի Յովհաննու Որոտնեցւոյ Լուծումն համառաւտ ի խրատ գրչութեան Գէորգեա վարդապետի, զոր նախ խնդրեալ էր ի նմանէ Կոստանտեայ գրչի եւ ապա Գոյներիցանց Ստեփանոսի

Տե՛ս ձեռ. 267, 429ա-44ա։ ա/117բ-8ա։ բ/118ա-22բ։ գ/122բ-3բ։ դ/123բ-4ա։ ե/124ա։ զ/124ա (խորագիր՝ չիք)։

Տե՛ս Լ. Խաչերեան, «Գրչութեան արուեստի» լեզուական-քերականական տեսութիւնը միջնադարեան Հայաստանում. ուսումնասիրութիւն եւ բնագրեր, Երեւան, 1962, էջ 341-365, ձեռ. H (ձեռ.ի մասին տե՛ս էջ 223-224)։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ

1. Ա. աստառ (ԺԸ. դ., հայատառ թուրքերէն*) [Ոտանաւոր] – //////նոլ մի սան (՞) /// / /// զարընտա/// / /// զարընտայ ալամ... /// նաջալ գալտի///

2. Բ. աստառ (ԺԸ. դ., հայատառ թուրքերէն*) [Ոտանաւոր] – /// օլտըք երի խանա / ///լաք վուրտի տաղտքի... /// բիրըզ բիր եանա... ///ջ տաղտըն բաշըմ ուստ։

* Ծնթ. Ընթերցումը եւ բառանջատումը՝ Անի Ժ. Աւետիսեանի։

3. 100ա (ԺԹ. դ., շղագիր, հակառակ կողմով) [Տաղ սիրոյ] – Ա՛հ, այշնան առաւօտ, սրտի իմոյ զարտ, / դու բարեաւ ծագեցար ի բէրկրութիւն աչաց / արեւուն՝ կարապետ քո պայծառ դիմաց / տամ սիրտ իմ սիրօվին պատարագ կամաց... ես իբրու, ես իբրու, ես իբրու քո գեղոյ ստրուկս։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

10ա Զեղկելի քարտուղարս անարհեստ քերթողութեան զՍ<մ>տեփանոս մոլորեալ մտաւք, յիշեա՛, ո՛վ Տէր։ Ձեռքս փտի եւ հողանայ, / գիրքս յիշատակ առ ձեզ մնայ։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Բ., էջ 280, Հմր 362.ա.։

16ա [Օ]գնեա՛յ, [Հ]ոգի՛դ Սուրբ Աստուած եւ զմեղաւորացս յիշեա՛ ի Տէր Աստուած։ /// է սկիզբն սորայ ի թու///

43ա Յիշեա՛, եղբա՛յր, զմեղուցեալ գրիչս եւ մի բերան Աստուած ողորմի ասա՛, եւ Տէր Աստուած քեզ ողորմի։ Ի թվականիս ՋԺԷ. (1468). ամէն։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Բ., էջ 280, Հմր 362.բ.։

43բ Գրեցաւ Տումարի մեկնիչս ի յընդիր եւ ի սուրբ աւրինակէ մեծ եւ ի պատուական Թումայ րաբունապետէ /// (1-2 բառ՝ ջնջուած)։ Ի թիւս հայ[ոց] ՋԺԷ. (1468) գրեցաւ։

63ա Աստուած ողորմի Ստեփանոս աբեղին. ամէն։

80ա Յիշեա՛ զՍտեփանոս գրչակս եւ ողորմի՛ ասայ, զի կ[ա]րօտ եմ։

Տե՛ս նաեւ՝ 93ա խորագիր։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 64բ (ԺԸ. դ., նոտրգիր, արտք. լս.) Ո՛հ, տէր Մինաս (նման՝ 30բ, 33բ)։

2. 124բ (գնողի եւ նուիրատուի, ԺԸ. դ., նոտրգիր) /// ասացէ՛քտէր Հ[ո]վանէս[ի]ն, ո[ր] գնեաց ի հալալ վաստակոց ուրոց եւ եդ ձեռ Սարատին, Աստուած ուր խէր ղաբուլ էնայ։ Եւ որ հանդիպի գրիս այս, Աստուած ողորմի ասացէ՛ք. ամեն։ Դարձե[ա]լ Աստուած ողորմի ասա[ցէ՛ք] Զադոյին, կողակըցուն՝ Ալթու[նին], Ամրուն։ Այս է պա[տ]ճառս։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 12բ սեւ թանաքով ութանկիւն՝ «ՊԱՂՏԱՍԱՐ / ՎԱՐԴԱՊԵՏ», 43բ սեւ թանաքով քառանկիւն՝ «Ս. Ղ. / 1864»։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած սպիտակ թերթիկին՝ «Տօմարագիտութիւն բոլոր/// թղթի թվ. ՋԺԷ (14///», սեւով՝ «1292», 100բ՝ «Գիրքս 245 երես է»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ Բ. աստառին՝ կենդանի (երիցս), ձիու գլուխ։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 12բ՝ պատուի նշանի նմանուղ գծեր (21 անգամ), 58ա, 89ա, 96բ՝ «Ոհ», 74ա, 96ա՝ «Ո», 88բ, 92բ՝ «հ», 95բ, 123բ՝ խզբզոց։

3588

ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՒԱՑԻ, ՔԱՐՈԶԳԻՐՔ

 

Ս. ԼՈՒՍԱՒՈՐՉԻ ԳԵՐԵԶՄԱՆ* (ԵՐԶՆԿԱ) ՊՀԳ. – 1424

ԳՐԻՉ՝ Յոհաննէս աբղյ Սուրբ-Թորոսեցի։ ՍՏԱՑՈՂ՝ Մարտիրոս վրդ.։

ԹԵՐԹ՝ 172-1 (թռիչք՝ թ. 29-31)։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԴ×12 (Ա 11)+4։ ՆԻՒԹ՝ թուղթ. այլ թուղթ՝ թ. 169-72. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թագ, երեքնուկով պսակուած գծային խաչ, որի ստ. ձախ կողմում լատ. «Z», աջը՝ կտրուած։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,5×13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (14,3×10,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 64ա)։ ՏՈՂ՝ 34-35. գծումներ՝ ճնշումով։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ 2 կապիչներով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ շագանակագոյն կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին եւ կապիչները մաշուած, մէջքը ճաքճքած, 2 փայտէ գամերն ընկած, պահպանուել են հիմքերը, Բ. փեղկի վեր. կէսից աւելին հիմքից անջատ, թուլացած. լուսանցակողերի կարմիրը մասամբ գունաթափ. կան ԺԸ. դ. (144բ, 169ա, 170ա եւլն) եւ աւելի վաղ (1ա, 11ա, 12ա, 14ա եւլն) նորոգման հետքեր. որոշ թերթերի եզրեր մասամբ մաշուած (թ. 11, 69, 71, 172 եւլն). թերթերը խոնաւութիւնից խունացած, դեղնած, վրան դեղին հետքեր, մատնահետքեր, որոշ հիմքեր ամրացած փոշուց մասամբ սեւացած (թ. 43-7, 84-6 եւլն), թ. 1-19, 169-72՝ ցեցի եւ այլ անցքեր. թ. 1-23, 168-72՝ կարը թուլացած, որոշ թերթեր հիմքից մասամբ անջատ, թ. 10-1՝ իրարից հեռացած, երեւում է հիմքը. թ. 169ից առաջ եւ 172ից յետոյ 1ական թ.՝ ընկա՞ծ։

* Ծնթ. Այս վանքի մասին տե՛ս Գառնիկ Ստեփանեան, Երզնկա, Երեւան, 2005, էջ 173-179, նաեւ՝ Ստ. Մելիք-Բախշեան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երեւան, 2009, էջ 173, «Լուսաւորչի գերեզման»։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. [Քարոզք յերկրորդ հատորոյ]

Տե՛ս Ամառան հատոր, տպ. 1741 թ.։ Ա/չիք։ Բ/106բ-12ա։ Գ/112բ-23ա։ Դ/101ա-6բ։ Ե/96ա-101ա։ Զ/չիք։ Է/22բ-8ա։ Ը/չիք։ Թ/1ա-4բ։ Ժ/4բ-6բ։ ԺԱ/6բ-10բ։ ԺԲ/132բ-7ա։ ԺԳ/137ա-43ա։ ԺԴ/143ա-4բ (վջ՝ տարբեր՝ «...եւ կամակորէ ի մեղս դժւարօ ուղի եւ պատուհասիւն Աստուծոյ», վջ՝ չօրինակուած)։ ԺԵ-ԼԶ/չիք։ ԼԷ/35բ-8բ։ ԼԸ/46ա-51ա։ ԼԹ/չիք։ Խ/38բ-43ա։ ԽԱ/43ա-6ա։ ԽԲ-ԽԶ/չիք։ ԽԷ/82ա-5բ։ ԽԸ/70բ-3ա։ ԽԹ/73ա-4բ։ Ծ/74բ-5բ։ ԾԱ/75բ-6բ։ ԾԲ/76բ-7բ։ ԾԳ/51ա-3բ։ ԾԴ/123բ-7բ։ ԾԵ/չիք։ ԾԶ/131ա-2բ։ ԾԷ/127բ-31ա։ ԾԸ/56բ-60բ։ ԾԹ/60բ-1բ։ Կ/61բ-2ա (վջ՝ տարբեր՝ «...նոյնպէս եւ ծիծաղականն, այլ ծիծաղելն՝ անմտութիւն է եւ օելորդ», վջ՝ չընդօրինակուած)։ ԿԱ/չիք։ ԿԲ/77բ-82ա։ ԿԳ-Հ/չիք։ ՀԱ/62ա-5ա։ ՀԲ/65ա-8բ։ ՀԳ/68բ-70բ։ ՀԴ/10բ-6բ (խորագիր՝ «Նորին քարոզ վասն պաշտման, պատուհասի...»)։ ՀԵ/16բ-9ա։ ՀԶ/19ա-22բ։ ՀԷ/85բ-8բ։ ՀԸ/88բ-91բ։ ՀԹ/28ա-32ա (վջ-ում ցուցում գրչից՝ «Յետ այսորիկ ասելի է վասն աղօթից պահոց եւ ողորմութեան»)։ Ձ/չիք։ ՁԱ/32ա-5բ։ ՁԲ/53բ-6բ (վջ՝ տարբեր՝ «...երկրորդ՝ նուէրքն ի մէնջ է եւ աղօթքն՝ յԱստուծոյ պարգեւք, երրորդ՝ նուէրքն միջնորդ է», վջ-ը՝ չընդօրինակուած)։ ՁԳ-ՃԱ/չիք։ ՃԲ/91բ-6ա։ ՃԳ-ՃՁԸ/չիք։

Ծնթ. Նկարագրութիւն Գրիգոր Տաթեւացու Քարոզգրքի տպագրի՝ տե՛ս Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց, հտ. Զ., Երեւան, 2012, էջ 1532-1571։

2. 145ա-68բ [Քարոզք յարտաքոյ Ա. եւ Բ. հատորոց]

ա. 145ա-7ա Հարցն եւ պատասխանի – Վա՞սն էր ամենայն ազգք ի ծովէ եւ ի ցամաքէ յարեւելից եւ յարեւմտից ժողովել երթան յԵրուսաղէմ։ [Պատասխանի]. Պատճառ եւ աւժանդակ ամենայն հաւատացելոց հաւաքելոյ բազում յառաջնոցն...

բ. 147ա-51բ ԼԹ. Ասէ առաքեալն Պետրոս վասն կատարածի աշխարհի, որ նախ ջրհեղեղաւ աշխարհ ապականեալ կորեալ կորեաւ։ Դարձեալ նովին բանիւ երկին եւ երկիր գանձեալ են հրոյ պահեալք յաւուրն դատաստանի եւ կորստեան ամբարիշտ մարդկան – Բայց նախ գիտելի է, թէ վասն է՞ր բարկացաւ Աստուած աշխարհի...

գ. 151բ-5բ Ի. [Մաթէոս վարդապետի քարոզ, ի բանն, որ ասէ, ձեռ. 2106, 152բ-6բ]. Երանի՜ ողորմածացն, զի նոցա է արքայութիւնն – Բայց արդ, պարտ է գիտել, զի այս կարգ առաքինութեան առօել պսակաց...

դ. 155բ-7բ ԻԱ. Հաւատք առանց գործոց մեռեալ են, եւ գործք առանց հաւատոյ դատարկ են – Նախ պարտ է գիտել, թէ ուստի՞ լինի հօատն...

ե. 157բ Նորին քարոզ Փոխման ի բանն՝ Արի՛, Տէ՛ր, ի հանգիստ քո, դու եւ կտակաք – Գիտել պարտ է, թէ զի՞նչ է հանգիստ Տեառն, որ ասէ. Արի՛, Տէ՛ր, ի հանգիստ։ Զի հանգչիլ ասի նմայ, որ վաստակի եւ կամ տեղաւ ինչ պարունակի։ Արդ (այսչափ, վրան գրչից կարմրով խաչաձեւ գիծ քաշած)։

զ. 157բ-8բ Քարոզ վասն մահու. Աւուրք իմ որպէս հովանի անցին – Վասն բազում պատճառի ըզկեանք մարդոյ համեմատէ հովանոյ...

է. 158բ-67ա Նորին քարոզ վասն օրհնութեան, ի բանն ասէ. Աւրհնեա՛ անձն իմ զՏէր – Արդ, գիտելի է, զի վասն Զ. պատճառի կրկնէ՝ Զօրհնեա՛ անձն իմ զՏէրն...

ը. 167աբ [Դարագլուխք] – ՅԱդամայ մինչեւ ի ջրհեղեղն ՍՄԽԲ. (2242)... յորժամ համարել երետ Դօիթ։

թ. 167բ-8բ ԻԳ. [Գրիգոր Տաթեւացի, ձեռ. 1020, 231բ-2ա], Սեղան քո, Տէ՛ր [զօր]ութեանց, թագաւո՛ր իմ եւ Աստուա՛ծ. այլ քարոզ վասն եկեղեցոյ – Սեղան կոչի Տէր մեր Յիսուս Քրիստոս վասն բազում պատճառի...

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԷ. դ., նոտրգիր

169ա-72բ [Յայլմէ քարոզ Աստուածածնին, ի բանն Սողոմոնի. Եղեւ նա իբրեւ զնաւ շահաբեր, որ ի հեռաստանէ ժողովէ զմեծութիւնս] – (սկ.) /// յաշխարհս։ Վասն այն յորժամ աղաղակեցին նահապետքն եւ մարգարէքն... որում փառք, զօրութիւն եւ իշխանութիւն ընդ Հօր իւրում եւ ամենասուրբ [Հոգւոյն, յաւիտեանս յաւիտենից. ամէն]։

Տե՛ս Գրիգոր Տաթեւացի, Քարոզգիրք, Ամառան հատոր, Գլ. ՃԼԱ., Կ. Պոլիս, 1741, էջ 506-512։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

4բ Տէ՛ր Աստուած, ողորմեա՛ ստացողի եւ գրողի գրոցս. ամէն (նման՝ 82ա)։

35բ Տէ՛ր Աստուած, ողորմեա՛ ստացողի գրոցս Մարտիրոս վարդապետին եւ ծնողի իւր, եւ ամենայն արեան մերձօորի, եւ գրողի սմա Յոհանէս աբեղի եւ ծնողի իւր, եւ ամենայն արեան մերձօորի, եւ Սուրբ Լուսօորչիս միաբանիցն, եւ որ ամէն ասեն. ամէն, Ռ. ամէն։

70բ Տէ՛ր Աստուած, ողորմեա՛ ստացողի սորա Մարտիրոս վարդապետի, ծնողի իւր եւ ամենայն արեան մերձօորի, եւ գրողի սորա Յոհաննէս աբեղի Սուրբ Թորոսեցոյ, եւ ծնողի իւր, եւ ամենայն արեան մերձօորի, եւ որ ամէն ասեն. ամէն։

75բ (ստ. լս.) Փոքրիկ նշանաւս յիշեա՛ զծնօղսն իմ յաղօթս քո, հա՛յր հոգեւոր։

132բ Տէ՛ր Աստուած, ողորմեա՛ ստացողի գրոցս Մարտիրոս վարդապետի, եւ ծնողաց, եւ եղբարց իւրոց, եւ ամենայն արեան մերձօորաց։ Ընդ նմին եւ գրողի սորայ Յոհաննէս աբեղի եւ ծնողի իւր, եւ ամենայն արեան մերձօորի, եւ որ ասէ ամէն։ Գրեցաւ ձեռամբ յոգնամեղ գրչի Յոհանէս աբեղի Սուրբ Թորոսեցոյ, ի դուռն եւ ի Գերեզմանս Սուրբ Լուսօորչի, եւ Սուրբ Փրկչիս հովանեաւ, եւ ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնին, եւ Սուրբ Կարապետին, եւ Սուրբ Ստեփանոսին, ի հայրպետութեան Մկրտիչ աբեղի Սէրոբեցոյ, ի վայել[ո]ւմն Մարտիրոս վարդապետի եւ յիշատակ իւր եւ ծնողաց իւրոց։

Գրեցաւ ի թվականիս ՊՀԳ. (1424), ի յՕգօստոս Ը.։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Ա., էջ 323-324, Հմր 340։

167ա Տէ՛ր Աստուած, ողորմեա՛յ ստացողի սորայ Մարտիրոս վարդապետի եւ ծնողի իւր, եւ եղբարց, եւ ամենայն արեան մերձօորի նորա, եւ գրողի սորա Յոհաննէս աբեղի, եւ ծնողի իւր, եւ ամենայն արեան մերձօորի, եւ որ լի սրտիւ ամէն ասէ. ամէն (նման՝ 10բ, 28ա, 51ա, 101ա, 123ա, 131ա, 157բ)։

Ծնթ. Որոշ յիշատակարանների դիմաց մատիտով հետգ. շղագրով գրուած է՝ 51ա՝ «Յշտկ», 101ա՝ «Յշտկրան» եւ նման նշումներ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

168բ (ստացողի, 1672 թ., նոտրգիր) Ըստացօղ սուրբ տառիս, որ է Քարոզ ժողով<ով>ածու լուսաւոր բանիցն Գրիգորի Տաթեւացոյն ի Ամառան հատորէն, Աբրահամ՝ պիտակ բանի սպասաւոր, յիշատակ ինձ եւ ծնօղացն իմոյ, եղբարց եւ քեռցն իմոյ, որք առ Աստուած փոխեցան եւ թողին զիս միայն։ Վա՛յ եւ աւա՛ղ իմոյ հոգւոյս, որ գայ եւ մնայ ի մէջ փշոյս։ Ո՛վ ընդերձօղք հարք եւ եղբարք, որք օգտիք ի սմանէ՝ ուսանելով եւ ուսուցանելով, յիշեսջի՛ք ի մաքրափայլ յաղօթս ձեր, եւ դուք յիշեալ լիջիք ի Քրիստոսէ Աստուծոյն մերոյ։ Ի թվականիս հայոց ՌՃԻԱ.ին (1672), ի մայրաքաղաքն Արզրում, որ էի առաջնորդ նորին եւ տեղեաւ Տաթեւացի։ Սայ լիցի յիշատակ ինձ եւ յետ իմոյ՝ ի վայելումն մանկանց եկեղեցւոյ:

Հմմտ. կնքադրոշմ 6բ, 50բ, 168բ:

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 2բ, 167բ սեւ թանաքով ոճաւոր ութանկիւն՝ «ԱՌԱՔԵԼ / ՎԱՐԴԱՊԵՏ 1187 (1738)», 6բ, 50բ, 168բ սեւ թանաքով ձուածիր՝ «ԱԲՐԱՀԱՄ ՎԱՐԴԱՊԵՏ 1688», 168բ սեւ թանաքով ձուածիր, անընթեռնելի։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած սպիտակ թերթիկին՝ «Քարոզգիրք Գրիգ. Տաթ. Ամառնային հատոր, բոլորագիր, գրեալ ի Յոհաննէս աբեղայէ, ԺԴ.-րդ դարու», սեւով՝ «1293», Ա. աստառին սոսնձած դեղնաւուն թերթին՝ «Քարոզգիրք Գրիգորի Տաթեւացւոյ... առանց թուականի, զորմէ տես յիշատակարանք թղ. 35բ... թղ 4բ, 10բ, 28ա, 51ա, 70բ, 101ա, 123ա, 131ա, 167ա։ Ձեռագիր ԺԴ-րդ դարու։ Յիշատակարան յետին ստացողի սորին Աբրահամու... Գտանին ի վերջ սորին նօտրգրով չորս թերթք յայլ գրոց։ Մատենադարանապետ Սահակ վարդապետ Ամատունի։ 1906, 21 Մայիսի», «ՊՀԳ. – 1424. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 40բ՝ «որ էտ», 47ա՝ «ծիզ», 77բ՝ այբուբեն «ա-ը», 132բ՝ թուաբանական հաշուարկ՝ «873+551/1425» (ձեռ.ի թուականի սխալ հաշւում է), 168բ՝ «1121+552/1673» (հետգ-ի յիշատակարանի թուականի հաշւում է)։

3589

ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ, ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ

 

 

ԱԿՆԵՐՈՅ ՎԱՆՔ ՉԿԸ. – 1319

ԱՊՐԱԿՈՒՆԵԱՑ Ս. ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ ՌՃԶ. – 1667

ԳՐԻՉ՝ Վարդան (Ա.), Յովհաննէս Կարճաւանցի (լրացնող գրիչը, Բ.)։ ՍՏԱՑՈՂ՝ Վարդան (Ա. գրիչը)։ ԿԱԶՄՈՂ՝ Շմաւոն վարդապետ (Բ.)։

ԹԵՐԹ՝ 345 (տե՛ս նաեւ՝ պտռկ-պհպ., գրչի թերթակալում արտք. լս-ում՝ ժե-յժդ, որ է՝ 19ա-344ա). չգրուած՝ 3ա, 316բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԹ×12 (Ա 17, Բ 4+4, Դ 10, Է, ԻԹ 11, Ը 2+12, ԻԷ 7)+2։ ՆԻՒԹ՝ թուղթ. այլ թուղթ՝ թ. 2-18, 73, 84-5, 302-43։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,5×12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14×9,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր՝ թ. 19-72, 74-83, 86-301, 344-5 (նմուշ՝ 54ա), թ. 2-18, 73, 84-85, 302-43 (նմուշ՝ 311ա, ծածկագիր՝ 320ա)։ ՏՈՂ՝ 22 (թ. 19-72, 74-83, 86-301, 344-5), 18-20 (թ. 2-18, 73, 84-5, 302-43). գծումներ՝ ճնշումով։ ԿԱԶՄ՝ դարչնագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ սեւ մետաքս։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա (վջ)՝ դեղնաւուն չգրուած թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 4ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր, կենդանագիր (թռչուն-ձուկ)՝ 14ա, 15բ։ Գոյներ՝ կարմիր, սեւ։

Ծնթ. Կայ միայն 1667 թ. գրուած մասերում։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Մատթէոսի։ ԺԶ. դ.։ Թ. 1՝ ստացուած 1 ամբողջական թերթից։ Մագաղաթ, 16,8×11. երկսիւն (12×7,5). բոլորգիր (նմուշ՝ 1բ). տող՝ 22։ 1ա բնագիրը չգրուած, ունի միայն ստ. լս-ային համաբարբառ։ Կարդալ. 1բ՝ «[Ի] Սահա[կ] [ծ]նաւ ըզՅակովբ։ [Յ]ակովբ ծնաւ ըզՅուդա եւ զեղբարս նորա... [Ո]զիա ծնաւ զՅովաթամ։ [Յ]ովաթամ ծնաւ զԱքազ» (Ա. 2-9)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին՝ մասամբ մաշուած, մէջքը՝ ճաքճքած, դռնակի ստ. արտք. կէսը թափուած, վեր. եզրը 2 տեղից ընդերկայնակի պատռուած, 3ական կապիչներն ու գամերն ընկած՝ կան միայն կապիչների հիմքերը. աստառը մասամբ մաշուած, ցեցի անցքերով. լուսանցակողերի կարմիրը մասամբ գունաթափ, սեւացած. նորոգուած 1667 թ., որի ժամանակ աւելացուել են ընկած թերթերը եւ լրացուել բնագրի պակասը, այլ թղթով ամրացուել հիմքերը եւ եզրերը (թ. 23-6, 27բ, 28բ, 38ա, 97ա, թ. 232-3 եւլն), իսկ պհպ. Ա.ն՝ ԺԹ. դ. թուղթ է. եզրերը՝ մասամբ մաշուած, մանր պատռուածքներ. տեղ-տեղ վեր. եզրերում խոնաւութիւնից դեղնած, 1ին գրչի թերթերը մասամբ խունացած, դեղնած, տեղ-տեղ ստ. արտք. անկիւններում՝ մաշուածութեան հետքեր, բծեր. թ. 1-9, 178-345՝ ցեցի անցքեր. թ. 314-9 ստ. հիմքից անջատ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 3բ-318ա Դրունք յունաթախ բանից օկտակարաց... Ասացեալ Մատեան ողբերգութեան Գրիգոր Նարեկայ վանից վանականի, հոգէմատան հեռետորի եւ հայոց փիլիսոփայի

Տե՛ս ձեռ. 1568, 5բ-341ա։ ա/3բ-5բ։ բ/5բ-9բ։ գ/9բ-14ա (9բ արտք. լս-ում գրչից՝ «Մեղսաքաւիչ պաղատանք»)։ դ/14ա-5բ (14ա ստ. լս-ում գրչից՝ «Թէ ի մեղանչել մարդոյս հրեշտակքն տրտմին, եւ սատանայ ուրախանայ»)։ ե/15բ-8բ (15բ արտք. լս-ում գրչից՝ «Սատանայ զմարդս հարբեցնէ ու ձգէ ի մեղք»)։ զ/18բ-20բ (18բ արտք. լս-ում գրչից՝ «Մանասէ, Փարիսեցին, Անառակ որդին, Փարիսեցին, Կինն պոռնիկն»)։ է/20բ-4ա (22բ ստ. լս-ում գրչից՝ «Աստի յառաջ թու[ի], թէ չէ ի գրոցս, զի չէ ինչ նման, այղ վասն զի հինգ են օրինակքս եւ ի յԲ.ն կայ եւ յԳ.ն չկայ, բայց գրեմ ի փառս Աստուծոյ». 23ա-4ա «Այղ արդ այժմ / որ եւ ժամանակ է կանգնել մեղաւք գլորելոյս... ամէն», տե՛ս տպ. 1985, «Ծանօթագրութիւններ», էջ 988-991)։ ը/24բ-5բ։ թ/25բ-7բ։ ժ/27բ-9բ։ ժա/29բ-33բ։ ժբ/33բ-5բ։ ժգ/35բ-7ա։ ժդ/37ա-9բ։ ժե/39բ-42բ։ ժզ/42բ-4ա։ ժէ/44ա-6ա։ ժը/46բ-50ա։ ժթ/50ա-3ա։ ի/53ա-6բ։ իա/56բ-9ա։ իբ/59ա-60բ։ իգ/61ա-4ա։ իդ/64ա-6բ։ իե/66բ-70բ։ իզ/70բ-3բ։ իէ/73բ-7ա։ իը/77բ-81բ։ իթ/81բ-6բ (85ա ստ լս-ում հետգ. նոտրգրով՝ «Ի ջնջածէն հե՛տ շրջի՛ր զթուղթն». 85աբ «անամբարտաւան միտ, անհպարտ սիրտ... ամէն» հատուածի մասին է, որը կրկնուած է 2րդ գրչից)։ լ/86բ-90ա։ լա/90ա-3ա (ԼԱ. գլուխն ամբողջական է)։ լբ/93ա-7ա։ լգ/97ա-102բ։ լդ/102բ-10ա։ լե/110ա-2բ։ լզ/112բ-4բ։ լէ/114բ-7ա։ լը/117ա-9ա։ լթ/119ա-20բ։ խ/120բ-2ա։ խա/122աբ։ խբ/122բ-3բ։ խգ/123բ-4բ։ խդ/124բ-6բ։ խե/126բ-30բ։ խզ/130բ-3ա։ խէ/133ա-4բ։ խը/134բ-41բ։ խթ/141բ-4բ։ ծ/144բ-8ա։ ծա/148ա-52ա։ ծբ/152ա-4ա։ ծգ/154ա-7բ։ ծդ/157բ-60ա։ ծե/160ա-3ա։ ծզ/163ա-5բ։ ծէ/165բ-7բ։ ծը/167բ-9բ։ ծթ/169բ-71ա։ կ/171բ-7բ (173ա ստ. լս-ում գրչից «ջնեալ եւ կշտամբեալ» արտայայտութեան մասին՝ «Ուղիղ թուի, թէ՝ ջնեալն է, յԳ. լաւ օրինակս գտեալ». մանրամասն տե՛ս տպ. 1985, «Տարընթերցուածներ», էջ 833, Հմր 50)։ կա/177բ-81բ։ կբ/181բ-5բ։ կգ/185բ-7ա։ կդ/187ա-9բ։ կե/189բ-93ա։ կզ/193ա-9ա։ կէ/199ա-201ա։ կը/201ա-4բ։ կթ/204բ-7ա։ հ/207ա-9բ։ հա/209բ-15ա։ հբ/215ա-8ա։ հգ/218ա-20բ։ հդ/220բ-4ա։ հե/224ա-37ա։ հզ/237ա-9ա։ հէ/239բ-41բ։ հը/242ա-5ա։ հթ/245ա-9ա։ ձ/249ա-51բ։ ձա/251բ-4ա։ ձբ/254ա-8բ։ ձգ/258բ-63ա։ ձդ/263ա-4բ։ ձե/264բ-6ա։ ձզ/266ա-8ա։ ձէ/268ա-70ա։ ձը/270ա-2ա։ ձթ/272աբ։ ղ/272բ-7ա։ ղա/277բ-81ա։ ղբ/281ա-90ա։ ղգ/290ա-314ա։ ղդ/314ա-5ա (խորագիրը՝ նոտրգիր, գրչի, խորագրի վջ-ում՝ «Գիշերի ժամուն»)։ ղե/315ա-6ա (ՂԵ. գլուխն ամբողջական է)։ Յիշատակարան մատենիս դրութեան/317ա-8ա։

Տե՛ս Գրիգոր Նարեկացի, Մատեան ողբերգութեան, Երեւան, 1985, ձեռ. a (ձեռ-իս մասին՝ էջ 63-65)։

Ծնթ. Բնագրային մասնակի տարբերութիւնները եւ առանձին մասերին վերաբերող՝ արտք. լս-ներում առկայ խորագրերը չենք նշել, քանի որ դրանք արտացոլուած են 1985ի տպագրի «Տարընթերցուածներ» եւ «Ծանօթագրութիւններ» բաժիններում։

Բ. 318ա-9ա [Ներսէս Լամբրոնացի, Վարք Գրիգորի Նարեկացւոյ] – Սուրբ հայրս մեր աստուածաշնորհ քահանայս եւ կրաւնաւոր Գրիգոր էր ի Նարեկայ վանից... մարմինն եդեալ կայ ի նոյն Նարեկայ վանս, հուպ եկեղեցւոյն Սրբուհւոյն Սանդխտոյ։... (344ա «...գովեստ ի սուրբն Յակոբ եպիսկոպոս Մծբնայ... հուպ եկեղեցւոյն սրբուհւոյն Սանդխտոյ» վերջին մասը՝ 1ին՝ Վարդան գրչից գրուածը եւս պահպանուել է)։

Տե՛ս Հանդէս ամսօրեայ, 1940, Հմր 7-12, էջ 215-217, Ներսէսի Լամբրոնացւոյ Վարք Գրիգորի Նարեկացւոյ, աշխ.՝ հ. Հ. Ոսկեանի, ընդօրինակուած է կրճատումներով։

Գ. 321ա-43բ [Գրիգոր Նարեկացի, Բ]ան նուիրական գովեստի առն որում իմաստասիրի, առ մեծ եւ երջանիկ հայրապետն Քրիստոսի սուրբն Յակովբ եպիսկոպոս եւ վերադիտող սկզբնապատիւ երկնահանգէտ աթոռոյն եկեղեցոյն Մծբին քաղաքի – Բարձրացի՛ր, Սի<Սի>ովն հոգեւոր, դիմաւոր, անձնաւոր, խնկաւոր եւ խորհրդաւոր... որում կցորդեալ հաւասարեսցուք մասամբ հաւատոյ... ամէն։

Տե՛ս Գրիգոր Նարեկացի, Երկրորդ մատեան ճառից, Վենետիկ, 1827, էջ 189-205։

Դ. 345աբ Սրբոյն Յովհաննու Ոսկեբերանի ի [Մատ]թէոսի Աւետարանին մեկ[ն]ութենէ, ի Փարիսեցւոց գրոցն, թէ՝ Փոքր մեղացն արհամարհելն մեծամեծքն լինին, աւրինակ բազումք – Յորժամ մի անգամ իբրեւ յարբեցութենէ եւ կամ յանդէպ ինչ մոլորութենէ միտք գրաւիցին... ոչ իսկ եւ իսկ յանդըգնեցոյց սպ/// (վջ)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. Վարդան գրչի 24ա Զգրաւղս յիշեա՛, ո՛վ աղաւթասէրդ։

59ա Եւ գրողիս՝ ողորմութիւն, եւ յիշողին՝ պարգեւ բար[եաց]։

80ա (ստ. լս.) Սաստկացաւ գլխոյս ցաւ եւ ի խելագարութիւն կու ածէ զիս՝ յօրինակ եւ ի յանդիմանութիւն հոգէկան ցաւոցս, ողորմեա՛, Քրիստո՛ս։

126բ Մեղաւոր գրողկանս ողորմեա՛, Տէ՛ր (նման՝ 220բ, 277ա)։

129ա (ստ. լս.) Մեղա՛յ յամենեցունցս տիրեալս, մեղա՛յ։

152ա Աղաւթա՛ւղ եղբայր, թողութիւն մեղաց խնդրեա՛ մեղուցեալս Վարդանայ, եւ Աստուած տայ քեզ զվարձն։

239ա Մեղսաներկ գրաւղս սորա Վարդան յերես անկեալ աղաչեմ զընթերցաւղսդ ողորմութիւն ի Տեառնէ խնդրել գերւոյս. եւ նոյն առատն եւ ձեզ տացէ։

246բ (արտք. լս.) Ռ. (1000), Ռ. (1000) վա՛յ ինձ։

344ա Փ<Փ>առս Աստուծոյ. ամէն։ Փա՜ռք Սրբոյ Երրորդութեանն՝ Հաւր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ յաւիտեանս. ամէն։ Որոյ շնորհիւ աւարտեցաւ ողբերգականս այս Մատեան, զոր ի Հոգւոյն Սբ(=ր)բոյ շարժեալ գրեաց սուրբն ի հարս Գրիգոր Նարեկացի, որում ցանկացաւղ եղեալ իմ, զի տեսի զանհամար ազգս անաւրէնութեանց եւ ախտից, զորս սա թուէ առ իս բազմապատկաբար կատարեալ, այղ եւ անդարձ ի նոյնն, եւ ստացայ զսա գրչութեամբ ինձ |344բ| հրապարակիչ, դսրովիչ եւ կառա[փ]իչ ի կենդանութեանս եւ զկնի մահուանն՝ որչափ մնասցէ սա կամաւք Տեառն ի ձեռս այլոց, պարսաւելով զխայտառակութեան արժանիս, զի թերեւս եւ ողոքանացն, որ աստ լուիցէ վասն իմ Տէր։ Եւ զձեզ աղաչեմ, որք պատահէք՝ զինչ աւրինակաւ եւ իցէ, յիշել աղաւթիւք զեղկելիս Վարդան եւ զՍիմէոն հայրն իմ, որ յոլովս է աշխատեալ վասն իմ։ Եւ անյարմարութեան եւ սխալման գրոյս ներեցէ՛ք, զի բազմավիշտ ոգւով, եւ խաւարեալ մտաւք, եւ յոյժ ցաւած մարմնով գրեցի, բայց աւրինակաց անփոյթ չարարի, թեպէտ եւ ի բազմաց վկայեալ էին աւրինակքս, այղ յերից եւ ի չորից, է զի եւ ի հնգից աւրինակաց, որչափ կարացի, ուղղեցի։ Յիշեցէ՛ք զհոգեւոր հայրն իմ՝ զիմաստուն րաբունն, զսրբազան եպիսկոպոսն Վարդան, եւ զհոգւոյ եղբարսն իմ զՊետր[ոս] եւ զՄարտիրոս քահանայն, եւ զԹորոս կրաւնաոր, որ զգին նիւթոյս ետուն, եւ զՄարտիրոս քահանայն, որ յուղղելն աշխատեցաւ յաւժար կամաւք, եւ զՄինաս քահանայն ձեռնտու մեզ, եւ Աստուած յիշողացդ եւ յիշելոցս ողորմեսցի։

Գրեց[աւ] ի թվին ՉԿԸ. (1319) յԱկ[նե]րոյ* վանքս, առ դուրս տաճարի Տիրամաւրն եւ Սուրբ Առաքելոցն, եւ այլ սրբոց, ի թագ[աւորութեան] Աւշնի, ի կաթո[ղիկոսութեան] Կոստ[անդնեայ], յառաջ[նորդութեան] վան[իցս] Գրիգ[որի], յորդորելով եղբարցս, որոց ողոր[մեսցի] Քրիստոս, եւ նմա փառք յաւիտեանս. ամէն։ (կարմիր գլխագրերով)՝ Տէր Վարդան<ն>այ է գիրքս։

Տե՛ս ԺԴ. դ. յիշ-ք, էջ 158, Հմր 197, նաեւ ԺԴ. դ-ի յիշ-ք, Ա. (2018), էջ 283-284, Հմր 342։

* Ծնթ. Ակներում գրուած ձեռագրերի մասին տե՛ս Գէորգ Տէր-Վարդանեան եւ Դ. Ղազարեան, Ակների գրչութեան կենտրոնը եւ 1331 թուականի նորայայտ Նարեկը.– «Էջմիածին», 2012, Գ., էջ 118-142. այս ձեռ.ի մասին՝ էջ 121, Հմր 16։ Համառօտ ցուցակում (Ա., էջ 1045) գրչութեան վայր է համարուած «Ակրոյ վանք»ը։

2. Յովհաննէս Կարճաւանցի լրացնող գրչի, 1667 թ. 319ա Շնորհիւ Տեառն եւ զօրութեամբ նորին վերստին նորոգեալ եղեւ այս կտակարան ողբոց եւ մատեան աստուածապարպատ, որ ըստ իւրոյն յաւրինողի, կազմողի, կառուցողի եւ յարմարողի անուանն վերաձայնեալ կոչի Նարեկագիրք, որ է սա սեփական վանուցն Փորադաշտայ։ Խրամակարկատ ցանկապատեցաւ այս այգի տեառնատունկ եւ դաշտաւոր՝ առլցեալ բազմախիտ ծառօք եւ ազգի ազգի ծաղկօք զարդարեալ։ Պատնիշածիր բոլորեցաւ այս բուրաստան՝ երփնագունիւք եւ զանազանակք ծաղկօք խռնեցեալ եւ փողփողեալ ճառագայթարձակ փայլողականութեամբ։ Կրկնաշարիւք քարամբք նորակերտեցաւ այս ըշտեմարան |319բ| ամենունակ եւ անթերական բարութեան։ Ի խալխալեալ քայքայմանց ըստերիւրեալ կազմեցաւ այս դատարան կենդա[նա]խօս վիճողաբանութեանց։ Հորդօրէն հորդեալ յստակագեղեցաւ այս հանդիսարան երկնահրաւէր ըմբշամարտաց քաջասրտո։ Կարկատափերթ կցկցաւ այս սոփեստ կենդանաձիր ընդ վերնական միշտ կենդանւոյն բազմավէճ զրուցատրութեան եւ գանգատաիղձ տոչորմանց։ Վերստին մխեցաւ տեառնաբաշխ եւ կենդանախարուկ արեամբ այս աշտէն սայրասուր ընդ սիրտ Աժդահակայ զազրատեսութեան։

Վերստին յարմարեալ յօրինեցաւ այս պանդարանդան առլցեալ յոքնախիտ նետիւք ընդդէմ Նէսաքարայ գնդին չարապնդութեան։ Վերստին հիւսեալ շինեցաւ այս պարսատիկ ողորկատիպ քարամբք կրելեօք ի ճակատ կարծեալ գոռոզին ամբարտաւանութեան։ Նորոգապէս, յստակապարզ սրբեցաւ այս սուր երկսայրի եւ ազդողական, եւ արագահաս ի վերայ պարանոցի քինաւոր եւ անհաշտելի Ամաղեկացւոյն պղծութեամբ։ |320ա| Ի նիրհական նընջմանց թանձրութեանց յարուցեալ եղեւ հաւս քաղցրահնչիւն եւ գեղեցկանուագ ի ժամանակս երկաքանչիւրոց ըստ մեղաց մերոց յօրացեալ թագաւորութեանց եւ պետական միահեծան իշխանութեանց իսմայելականաց եւ ելիմայականաց, պարսկականաց՝ Ահմատայ եւ շահ Սէփու նորանուէր արքայից արքայի եւ կարի քրիստոնադաւան տոհմից սիրեցողի եւ պատուողի յաւուրս նեղութեան եւ անձկութեան հայրապետին ամենայն հայկազարմից տեառն Յակոբայ Ջուղայեցու, ի յաթոռակալ առաջնորդական եպիսկոպոսութեան Սրբոյ Կարապետիս Երընջակայ տեառն Եսայեա եւ Առաքելի Շոռոթեցւոյ, ի թվահաշուական համարողութեան ըստ հոլովման ընթացից ամաց անցելոց քսան եւ երկուց յոբիլինաց եւ երկուց ընդոսնից կատարեալ թուոց (1667)*, աշխատախոնջ իմովք վաստակօք զլացաբարոյ եւ նենգաժեռ Յոհաննու Կարճաւանցւոյ, զանուն եւ զբախտ վարդապետութեան տգեղացուցանողի եւ անգարողի, ընդ հովանեաւ գեղապանծութեամբ շքեղացեալ տանս մեծի եւ տիեզերահրչակելի մենարանիս, որ Ապրակունեա[ց] |320բ| Սուրբ Կարապետ յորջորջի եւ գահերիցութեան նահանգիս բոլորից Նախճուանայ եւ Երընջոյ։ Վասն որոյ զվայելող անձանցդ ցանկալեաց ժտեմք մեծաւ պաղատանօք յեշել զառաջին գրօղն հին եւ զմեզ, եւ զկազմօղ սորին զտէր Շմաւոն վարդպ<պ>ետն անձկալի եւ զՄաթէոս վարդապետն ցանկալի եւ զմիաբանական դասս, որ յայսմ ժամանակի զմեծամեծս եւ զփոքունս եւ որք յիշէքդ, յիշեցեալք լիջիք ի Քրիստոսէ յուսոյն մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Գ., էջ 492-493, Հմր 774։

* Ծնթ. Այս տոմարական հաշւումի վերծանման մի քանի տարբերակ կայ. «Համառօտ ցուցակը» (Ա, էջ 1045) եւ Վ. Յակոբեանը համարել են 1652՝ առանց լուծման ուղին ցոյց տալու, որը, կարծում ենք, ճիշտ չէ, քանի որ նախ «երկուց» թիւը հաշուի չի առնուել, ապա յիշատակարանում Յակոբ Ջուղայեցին յիշատակւում է որպէս «հայրապետին ամենայն հայկազարմից», որը 1655 թուականից շուտ հնարաւոր չէ։ Միւսը առկայ է «Մատեանի» 1985 թ. տպագիր բնագրի՝ սոյն ձեռ-ի նկարագրութեան մէջ՝ 1663 թ. (տե՛ս էջ 63), դարձեալ առանց բացատրութեան։ Կարծում ենք՝ այս ծածկագիրը կարելի է հասկանալ այսպէս. 22 յոբելեան, այսինքն՝ 22×50=1100, իսկ «ընդոսնից» ձեւը հաւանաբար Իդոս տոմարական միաւորի հնչիւնափոխուած տարբերակ է, ուստի՝ 2×8=16, որին էլ աւելացնում ենք 551 թ. եւ ստանում՝ 22×50+2×8+551=1667։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 2բ (1691 թ., նոտրգիր) Ես՝ Մարտիրոս, եկի այս սուրբ ուխտս, Է. տար[ի] [ա]ստ կացեալ եղէ աբեղա, թվ[ին] ՌՃԽ. (1691)՝ Մարտի Ա. բո՛՛ւ՛՛զ (=բազում) նեղութեանց հանդիպեալ, Աստուած ազատեալ։ (այլ ձեռքով)՝ Եսայիս եկի այս սուրբ ուխտս, Է. տարի աստ կացեալ, եղէ աբեղայ։

2. 80բ (ԺԹ. դ., շղագիր, արտք. լս.) Տէ՛ր մեր Փրկիչ Յիսուս Քրիստոս, ծառայ Աստուծոյ Գրիգոր։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած սպիտակ թերթիկին՝ «Գր. Նարեկացւոյ Աղօթագիրք», պտռկ-պհպ 1ա՝ «3/3589», 2ա՝ «ՉԿԸ. – 1319. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ պտռկ-պհպ 1բ՝ Խաչելութիւն, 1բ՝ ձեռք՝ հաղորդութեա՞ն բաժակով, 2ա՝ նժոյգ, 3ա՝ բուսական լուսանցազարդ, թռչնագիր «Ե»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 2ա՝ «աբանից անանուն ոշ ոջոջ ափ///իաքանօք ես զքեզ եւ եւ եւ ցուցեալ զժո ասա ասէ անուն ասանօր նորոքեա աաաաաաաա», «ես մար», 4ա՝ «Այս Նարեկի աւրնաքալ՞», 158բ՝ «ՄաաբգահԱ», 216բ՝ մատիտով՝ «ԲԱ», 225ա՝ «աբասէս», 261բ՝ «գնեց ա-զ ///տրեա», 300բ՝ խզբզոց, 306ա՝ «հալածես իսկ», 316ա՝ «այժմ եւ մի ա-զաա», 343բ՝ «յաւիտեանս ամէն», «ձ այս գրափորձ է անուն Աստուծոյ չայա»։

 

 

3590

ԱՂՕԹԱԳԻՐՔ

 ԺԹ. դար (1832 թ. յետոյ)*

ԹԵՐԹ՝ 25 (գրչի էջակալում՝ 1-50, որ է՝ 1ա-25բ). չգրուած՝ 17բ-25բ։ ՊՐԱԿ՝ 2 (1՝ 2, 2՝ 23)։ ՆԻՒԹ՝ դեղնաւուն թուղթ՝ թ. 1, 2, 5, 22, 6, 21, 8, 19, 9, 18, 10, 17, 13, 14. լուսադրոշմով՝ ռուսերէն «КОПЪЕКЬ», որի վերեւում՝ «32», «БУМАГА». այլ՝ բաց կապոյտ թուղթ՝ թ. 3, 24, 4, 23, 7, 20, 11, 16. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ ռուսերէն «МОТФЕ», «Б 1832». այլ՝ մուգ կապոյտ թուղթ՝ թ. 12, 15. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ ռուսերէն «ФКН». այլ՝ սպիտակ թուղթ՝ թ. 25. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ անընկալելի պատկեր, կտրուած։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, մատիտով սահմանագծուած (15×8,2. ստ. լս.՝ յիշագրեր՝ թ. 1-11)։ ԳԻՐ՝ շղագիր (նմուշ՝ 2ա)։ ՏՈՂ՝ 19-29. գծումներ՝ մատիտով։ ԿԱԶՄ՝ վարդագոյն մոմլաթ, մէջքը՝ սեւ կտաւ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն չգրուած թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ ԱԴ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, մասն կազմաստառի, ԲԳ՝ ԺԹ. դ. տպագիր ռուսալեզու գրքի թերթեր՝ եզերաշրջանակով. Բա՝ «///пригать съ Гитiганскаго Трамполяна чрезъ 30 человькъ ///ми вверхь, при скокь съ пальбою, /// близь ярмарки»։ Գբ՝ մի խումբ մարդիկ (երեւում են միայն ոտքերը), որոնց դիմաց անընկալելի պատկեր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1950ական թթ., կազմը, աստառը եւ ԱԴ պհպ-ները նորոգման ժամանակի. պհպ. Բ եւ Գ կազմուած են ձեռ. առաջին եւ վերջին թերթերին տպագիր թերթերի սոսնձումով, որոնց վրայ էլ գրեթէ կիսով չափ սոսնձուած է ծաղկաթուղթ, տպագիր թերթերը եւ ծաղկաթուղթը մասամբ մաշուած, գունաթափ. թերթերին տեղ-տեղ թանաքի բծեր, դեղին հետքեր, մատնահետքեր։

*Ծնթ. Ժամանակի որոշակիացումը՝ ըստ լուսադրոշմի թուականի։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1աբ Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգոյն Սրբոյ. ամէն – Թագաւո՛ր թագաւորաց, Աստուա՛ծ ստեղծօղ, Տէ՛ր եւ արարի՛չ...

2. 1բ Դարձեալ աղօթք առ սուրբ Աստուածածինն – Ողջո՛յն քեզ, Մարիա՛մ, լի շնորհօք, Տէր ընդ քեզ...

3. 2ա Աղօթք առ տիրամայր սուրբ Աստուածածինն – Անկանիմք առաջի քո, տիրամա՛յր սուրբ Աստուածածին...

4. 2բ Աղօթք ի դէմս Աստուծոյ Հօր – Հա՛յր մեր, որ յերկինըս ես, սուրբ եղիցի անուն քո...

5. 3ա-7ա [Աղօթք առ Հայր Աստուած] – Գոհանամ զքէն, Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, ի բոլոր սրտէ իմէ եւ ի բնաւից մտաց իմոց...

Ծնթ. Ըստ ձեռ. 44, 82բ-7ա՝ 1-5 միաւորները նոյն աղօթքի մասերն են։

6. 7աբ Յելանելն ի տանէ ի դուրս յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն – Խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ զօրութիւն ամենասուրբ չարչարանաց նորա...

7. 8ա Ի հասանելն ի դուռն եկեղեցւոյն յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն – Մնացէ՛ք աստ, ո՛վ խորհուրդք եւ մտածմունք վատթարք...

8. 8ա Ի գնալն առաջի սրբոյ սեղանոյն – Երկրպագանեմ քեզ եւ բարեբանեմ զքեզ, Տէ՛ր իմ Յիսուս Քրիստոս, որ զօրութեամբ սրբոյ խաչին ազատեցեր զբոլոր աշխարհ...

9. 8բ-9ա Մինչ դպիրքն երգեն զԽորհուրդ խո[րին] – Հա՛յր յաւիտենական, որ այնպէս սիրեցեր զաշխարհ...

10. 9աբ Մինչ քահանայն ասէ՝ Լուացի – Ո՛վ քաղցրագունեղ Յիսուս, անկանիմ առ ոտս քոյս...

11. 9բ-10ա Մինչ ասի՝ Յայս յարկ նուի[րականաց] – Ո՛վ Աստուած յաւիտենական, խնդամ միշտ եւ հրճուիմ...

12. 10աբ Մինչ ընդեռնուն զընդեռցուածս եւ զԱւետարանն – Տէ՛ր Յիսուս Քրիստոս, որ յԱստուծոյ եկեալ ես վարդապետ...

13. 10բ-1բ Մինչ ընծայքն վերաբէրին – Տէ՛ր Յիսուս Քրիստոս, Որդի՛ Աստուծոյ կենդանւոյ...

14. 11բ Մինչ ասի՝ Ողջոյն տուք միմեանց – Աղաչեմ զքեզ, ո՛վ Աստուած իմ ամենակարող եւ Տէ՛ր իմ ողորմած...

15. 11բ-2ա Մինչ ասի՝ Սուրբ, սուրբ, սուրբն – Ճշմարտապէս արժան եւ իրաւ, ուղիղ եւ փրկական է միշտ եւ յամենայն տեղիս գոհանալ զքէն, Տէ՛ր...

16. 12աբ Մինչ ասի՝ Առէ՛ք, կէրէ՛ք – Ողջո՛յն քեզ, ճշմարի՛տ Աստուած, ծնեալ ի Մարիամայ կուսէն...

17. 12բ-3բ Մինչ ասի՝ Առաքէլոց սրբոց – Ամենաբարէգո՛ւթ Հայր, ընկա՛լ զայս սրբազան պատարագս ի ձեռանէ քահանային...

18. 13բ-4ա Մինչ ասի՝ Ի սրբութիւն սրբոց – Ողջո՛յն քեզ, ո՛վ մարմին Քրիստոսի, ծնեալ ի սրբոյ կուսէն Մարիամոյ...

19. 14աբ Աղօթք զկնի պատարագին – Տէ՛ր իմ Յիսուս Քրիստոս, որ ոչ միայն արժանի համարէցար առնուլ զմերն մարմին...

20. 14բ-5ա Աղօթք յառաջ քան զխոստովանութիւն – Ո՛վ բարէգութ Տէր իմ Յիսուս Քրիստոս, աղաչեմ զքեզ ի բոլորէ սրտէ իմէ...

21. 15ա Աղօթք զկնի խոստովանութեան – Ո՛վ Տէր իմ եւ Փրկի՛չ իմ Յիսուս Քրիստոս, աղաջեմ զքեզ հաճեաց քոյով շնորհիւ վերընդունիլ զխոստո<ւ>վանութիւն իմ...

22. 15բ Աղօթք յառաջ քան զհաղորդութիւն – Ո՛վ Տէր Յիսուս Քրիստոս, իրաւի ես ոչ եմ արժանի ընդունիլ զքեզ...

23. 15բ Աղօթք զկնի հաղորդութեան – Յիշեա՛, ո՛վ Տէր իմ Յիսուս Քրիստոս, զի ետուր զքեզ ի մահ վասն իմ...

24. 16ա-7ա Երգ ապաշխարութեանն – Առ ոտս անկեալ կենարարիդ՝ թախանձանօք աղաչեմ / ներել իմում թշուառութեանս արտասուագին աղերսեմ... եւ ընդ օրհնեալս ի յօթեւանս Հօր քոյ զիս հրաւիրիցես. ամէն։

Տե՛ս Գիրք դպրութեան եւ տաղարան, Վենետիկ, 1684, էջ 204-207։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Բբ՝ «5/3590», «ԺԹ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

 

 

3591

ԳԱՆՁԱՐԱՆ

ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ ՌՄՀԱ. – 1822

ԳՐԻՉ եւ ՍՏԱՑՈՂ՝ Պօղոս Գրիգորեան Կեսարացի։

ԹԵՐԹ՝ 141+3 (թ. 1՝ չորիցս, գրչի էջակալում՝ 1-243, որ է՝ 1է-122բ). չգրուած՝ 1ա-դ, 1զ, 122բ, թ. 129-41։ ՊՐԱԿ՝ 3+Ա-ԺԳ×10 (Ա, Գ, Ը 12, Բ 14, Դ, Ե 8)+5։ ՆԻՒԹ՝ դեղնաւուն թուղթ՝ 1ա-1զ, 128-41. այլ թուղթ՝ 1է, 12. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ լատ. «IWATMAN», որի տակ՝ «1806». այլ թուղթ՝ թ. 2, 11, 13-46. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թագակիր թեւատարած արծիւ, տղամարդկային կերպար, լատ. «AD». այլ թուղթ՝ թ. 47-126. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ լատ. «G&IHONIG», վերեւում բուսական նախշ, թագ, ականթի տերեւ, կամ՝ ռուսերէն՝ «МФЛН» (թ. 79, 82), բուսական ոճաւորմամբ «Х» (թ. 78, 83)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,8×11,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով, նաեւ ոսկով սահմանագծուած (13,5×8,7. ստ. լս.՝ յիշագրեր)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 62ա)։ ՏՈՂ՝ 22-24։ ԿԱԶՄ՝ տպարանային դարչնագոյն բրոնզի դրոշմազարդերով կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ չգրուած թուղթ. լուսանցակողերը՝ բրոնզ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Խորան՝ 1ե։ Կիսախորան՝ 1է։ Զարդագիր՝ թռչնագիր (նաեւ՝ թռչուն-մարդու աչք՝ 22ա), հանգուցագիր, մարդադէմ՝ 61բ, 116բ, 121բ, կենդանագիր՝ 1է, 70բ, 103ա (նաեւ՝ թռչուն-օձ, թռչուն-ձուկ, թռչուն-կենդանի՝ 97ա, թռչուն-ձուկ-օձ՝ 115բ)։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, մոխրագոյն, վարդագոյն, դեղին, նարնջի, ոսկի, սեւ, սպիտակ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մասամբ մաշուած. աստառներին սոսնձի դեղին հետքեր. լուսանցակողերի բրոնզը մասամբ գունաթափ. թերթերին տեղ-տեղ բծեր, դեղին եւ թանաքի հետքեր, մատնահետքեր. 1գդ՝ հիմքից անջատ, 1ա-զ՝ կարը թուլացած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ե-128բ [Տիտղոսաթերթ] Գանձարան՝ յօրինեալ ի նախնի հոգելի սրբոց հարցն, տաղաչափական ոտիւք եւ զանազան եղանակօք՝ ի պայծառութեան կաթուղիկէ եկեղեցւոյ նորոյս Սիօնի։ Եւ արդէն իսկ նորոգ ընդօրինակեալ ի Պօղոս նուաստ դպրէ Գրիգորեան Կեսարացւոյ՝ ի վայելս անձին իւրոյ եւ հետագայ ուսումնասէր եղբարց։ Ի հայրապետութեան Սրբոյ Էջմիածնի տեառն Եփրեմայ սրբազնակատար կաթուղիկոսի ամենայն Հայոց։ Յամի Տեառն 1822, Նոյեմ[բերի] 24, ի Սուրբ Էջմիածին

1. 1է-2ա Ա. Գանձ սրբոց հրեշտակապետացն Գաբրիէլի եւ Միքայէլի («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ խորհուրդ հրաշազան, նախքան զլինել գոյիցս ամենայն... ա. 2ա Մեղեդի հրեշտակապետաց («ԳՐԻԳ[ՈՐ]») – Գովեստ բերկրանաց քաղցրաձայնեալ երգեմք... բ. 2աբ Մեղեդի եւ տաղ հրեշտակապետաց («ՆԵՐ[ՍԷՍԻ Ե ԱՅՍ Բ]Ա[ՆՍ]») – Նոր տօնիւս երկնաւորաց հրեշտակական դասուցն... գ. 2բ Յորդորակ սոցին («ԶԱՒՐ[ԱՎԱՐ]») – Զօրք երկնային զուարթնոց, դասք հրեշտակաց անմարմնոց...

2. 2բ-3բ Բ. Գանձ Յարութեանն («ԳՐԻԳՈՐ [Մ]») – Գերակայ գոյին գոյից համայնին գոլ պատճառ Էին... ա. 3բ Մեղեդի Յարութեան – Աւետիս ձեզ այսօր... բ. 3բ Տաղ Յարութեան – Ով քաղցրաձայնեալ քաղցրախօսէր երգով...

3. 4ա-5ա Գ. Գանձ ի տօնս ամենայն մարտիրոսաց ասա՛ («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խոնարհեալ Բանին Աստուծոյ դուք բանաւոր գառինք հըրաւիրեալք... ա. 5ա Տաղ ի տէր Ներսէսէ. Ա («Ա-Դ») – Արեգակն արդար ըզհուր սիրոյ ծագեալ... բ. 5ա Փոխէ զձայն («Ժ-Ծ») – Ժողով զինուորաց թագաւորին երկնից գրեցան ժառանգել զԵրուսաղէմ վերին...

4. 5բ-6բ Դ. Գանձ Յոհաննու Ոսկեբերանին յԱռաքէլ վարդապետէ («ԱՅՍ ՅՈՀԱՆՈ Հ») – Աւրհնեալ ընտրեալ գունդըն երկուտասան... ա. 6բ Տաղ ազնիւ. Ես ձայն զառիւծի գոյնն է – Ի յորովայնէ ընտրեալ... բ. 6բ-7ա Յորդորակ ի գոյն – Խորհըրդոցն աստուածային խորհըրդապետ անճառ խորին... գ. 7ա Տաղ ի նոյն գունով («Ի ԱՏ[ՈՄ ԻՐԻՑՈՒԷ]») – Ի հանդէս քո սուրբ տօնի...

5. 7ա-8ա Ե. Գանձ առաքելոց տօնից («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խորհըրդազգած քո մարդեղութեանդ... ա. 8ա Տաղ ազնիւ ի գոյն («Ա-Գ, Լ, Ժ») – Առաքեալքն աստուածորդւոյն ի ծոցոյ Հօր առաքելոյն... բ. 8ա Տաղ ի գոյն Երջանիկ հր(=ո)գիահրաշի («Խ-Ճ») – Խորհըրդոյն աստուածայնոյ անմիջաբար խորհրդածուք...

6. 8բ-9ա Զ. Գանձ առաքելոց երկոտասնիցն («ՅՈՀ[Ա]ՆՆԷ[Ս]») – Յերկնից խոնարհեալ լոյսդ յԷէն ծագեալ... ա. 9ա Տաղ անոյշ («Չ-Տ») – Չար վիրաց աղ մորմոգիչք, մաքուր հոգւոց լուսաւորիչք...

7. 9բ-10ա Է. Գանձ ծնընդեան սուրբ [կ]ուսին Մարիամու եւ ծընողաց նորին՝ Յովակիմայ եւ Աննայէ («ԳՐԻԳՈՐԻ [Է ՍԱ]») – Գոյին անեղի, գոյին անմահի... ա. 10ա Տաղ ազնիւ ի գոյն Առաջնաճաշակի – Այսօր պարզողին զերկինս Կոյսն յերկրի աթոռ կազմի... բ. 10բ Փոխէ զձայնն – Ի նուիրելն հըրճուէին, պատարագօք գոհանային... գ. 10բ Յորդորակ ի գոյն Երջանկին – Կանանց անէծքըն լուծանի մահն...

8. 10բ-1ա Ը. Գանձ սրբոյն Նիկողայոսի հայրապետին («ԳՐԻԳՈՐ») – Գաւազան ծաղկեալ, գեղաղէշ փայլեալ... ա. 11բ [Գանձ տաղ Նիկաւղայոսի հայրապետին] – Աստուած անճառ, սուրբ թագաւոր... բ. 11բ Փոխէ զձայնդ – Երեւմամբ սուրբ հրեշտակաց ի Քրիստոսէ ձեռնադրեցար...

9. 11բ-2ա Թ. Գանձ ի տօնս ամենայն կուսանաց («Ի ՓԱՌՍ») – Ի սկըզբան Էիդ, իսկական Բանիդ... ա. 12բ Մեղեդի ի գոյն Ձայն աւետեացի – Կոյսքըն մաքուր թագիւ ճըգնին... բ. 12բ Տաղ ազնիւ – Ի կենարար փայտէն ծաղկեալ...

10. 12բ-3ա Ժ. Գանձ ի տօնս ամենայն հայրապետաց («ՎԷՇՏ[Ա]ՍԱ[ՆՔ] Է») – Վայել է քոյին վայելչականին... ա. 13բ Մեղեդի մարգարէից («Ա-Բ») – Աստուածային խորոցն անճառ... բ. 13բ Ի հանդէս տօնի ձեր... գ. 13բ Տաղ ի գոյն Այսօր անդրանկի («ՆՎԱԳ ԲԱ[ՆԻՍ ՆԵՐՍԵՍԻ Ե]») – Նոր դրախտի քո, Տէ՛ր... դ. 13բ Յորդորակ լաւ – Այսօր դըշխոյ պանծալի երկնահրաւէր բարձրասցի...

11. 14աբ ԺԱ. Գանձ ի տօնս ամենայն ճգնաւորաց («ՃԳՆԱՒՈՐ») – Ճըգնաւորք ընտրեաք, ճըշմարտագործեալք... ա. 14բ Մեղեդի ի գոյն Էջմիածնի – Ճըգնաւորօքն յանապատին... բ. 14բ-5ա Տաղ ազնիւ ի գոյն Խաչն ի նախնումի – Աստուած բարձրեալ Տէրդ երկնային... գ. 15ա Յորդորակ ընտիր ի նոյն գունով կամ Էջմիած[նի] – Որք զաղօթիցըն շնորհ առին...

12. 15աբ ԺԲ. Գանձ սուրբ առաքելոցն Բարդուղիմէոսի եւ Յուդային («ԳՐԻԳՈՐ») – Գերարփի պայծառ, համայնից պատճառ... ա. 16ա Մեղեդի ի գոյն Գովեստ բերկրանացոյ – Ջահ լուսոյ ցուցեալ... բ. 16ա Տաղ անուշ («ԲԱ[ՐԴՈ]Ղ») – Բանն, որ ի Հօրէ ծագեալ... գ. 16ա Յորդորակ անոյշ («ԱՌԱՔԵ[Լ]Ո[ՅՆ ԵՐԳՍ]») – Արեգակն արդար, որ ի Հօրէ ծագեալ...

13. 16բ-7ա ԺԳ. Գանձ սրբոյն Մինասայ, Երմոգինեայ եւ Գրաբոսի («Ի ԲԱՂԻՇ[ԵՑՈ]Յ [ԱՌԱՔԵԼԵ]») – Ի յերկնային լուսոյն հայրական... ա. 17ա Մեղեդի մարտիրոսաց ի գոյն Այսօր մտանէի – Պարծեսցին սուրբքըն փառօք... բ. 17աբ Տաղ ի գոյն Յայնժամ սիրովի – Տէր բարերար Հօր Միածին Յիսուս Քրիստոս... գ. 17բ Յորդորակ ընտիր – Երմոգինեա եւ Գրաբոսին՝ քաջ ընկերաց սուրբ Մինասին...

14. 17բ-8բ ԺԴ. Գանձ սրբոց Եւստրատիոսեանց մարտիրոսաց («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ փառօք զարդարեալ... ա. 18բ Մեղեդի ի գոյն Էջմիածնի – Սոցին արդեամբք մեղաւորաց... բ. 18բ Տաղ ազնիւ ի գոյն Այսօր անդրանկի («ՍՈՒ[ՐԲՆ]») – Սուրբ եւ սըրբարար, մաքրօղ մեղաց...

15. 18բ-9բ ԺԵ. Գանձ սրբոյն Յակոբայ Մըծբնայ հայրապետին («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ անուն գովելի... ա. 19բ Մեղեդի շարական – Զարհուրեցուցանէ քո ճըգնութիւնդ... բ. 19բ Տաղ ի գոյն յԱռաջնաճաշակին («ՄԱԹ[ԵՈՍ]») – Մեծի հանդիսի աւուրս... գ. 19բ-20ա Նորին տաղ այլ ի գոյն Միաշաբաթի («ՎԱ[ՐԴԱՊԵ]Տ») – Վարիչ հանուրց եկեղեցեաց...

16. 20աբ ԺԶ. [Գ]անձ Յարութեան ամենայն կիրակոյ («ԳՐԻԳՈՐ») – Գոյից արարչին, երկնից արքային... ա. 20բ Մեղեդի ի գոյն Էջմիածնայ – Ձայնեաց հըրեշտակն ուրախական... բ. 20բ Տաղ համեղ («ԳՐԻ») – Գոչէր հրեշտակն ի վիմին...

17. 21աբ ԺԷ. Գանձ Իգնատիոսի հայրապետին եւ Պօղիկարպոսի («ԳՐԻ[ԳՈՐԻ Է] ՍԱ») – Գոհաբանական ձայնս նուիրական... ա. 21բ Մեղեդի ի գոյն Էջմիածնայ – Ճգնաւորօքն յանապատին... բ. 21բ Տաղ ի գոյն Էջմիածնի – Ի սուրբ սերմանց... գ. 21բ Փոխէ զձայնդ – Իգնատիոս մանուկ բարի...

18. 22աբ ԺԸ. Գանձ Թէոպոմպոսի եպիսկոպոսին եւ Թէոմնա, եւ չորից զինուորացն («ՅՈՎԱՆ[Է]Ս») – Յոյժ զարմանալի եւ հիանալի... ա. 22բ Մեղեդի շարական – Առաւէլ պարծիմըք ձեօք... բ. 22բ-3ա Տաղ ի գոյն Անեղին տաճարի – Փառք Հօրն անեղին... գ. 23ա Փոխէ զերգդ – Բարկացեալ չարին ընդ բանըս նորին...

19. 23ա-4ա ԺԹ. Գանձ Դաւթի մարգարէին եւ Յակոբայ Տեառնեղբօրնն («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խորք անհասին, անճառ անքըննին Հօր արարչին... ա. 24ա Դաւթի մարգարէին ի գոյն Անեղին տաճարին – Ծագեաց մեզ Տէր... բ. 24ա Տաղ ի գոյն Կանայքն արտասուօքի («ՅՈՀ[ԱՆՆԵՍ]») – Յիսուս լոյս ծագեալ յաշխարհս... գ. 24ա [Այլ տաղ ազնիւ, ձեռ. 2649, 52բ-3ա] – Յակովբոս ընտրեալ... դ. 24ա Տաղ ի գոյն Խաչն ի նախնումին – Յիսուս Քրիստոս Հօր Միածին, տուր ինձ զիմաստ քո զերկնային...

20. 24բ-5ա Ի. Գանձ սրբոյն Ստեփաննոսի Նախավկային («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ հըզօր անմահ թագաւոր... ա. 25ա Մեղեդի ի գոյն Ի հանդէս տօնի («Ի [ՍՏԵՓԱՆՆՈՍ]») – Ի խաչին տընկեալ որթոյն... բ. 25ա Տաղ ի գոյն Քրիստոս փառացին – Նըստեալն յառնէր ցուցանել... գ. 25բ Տաղ ի գոյն Ճանպարհ եւ ճշմարտութեանի («ԿԱԹՈ[ՂԻԿՈՍԷ]») – Կենդանի վըկայ մահուամբ...

21. 25բ-6ա ԻԱ. Գանձ գլխաւոր առաքելոցն Պետրոսի եւ Պօղոսի («ՍԱՐԳԻՍ») – Սուրբ Երրորդութիւն, ստեղծօղ զօրութիւն... ա. 26ա Մեղեդի ի գոյն – Այսօր ցընծացէ՛ք, եղբա՛րք պարակից... բ. 26աբ Տաղ ի գոյն – Ռետին քաղցրութեան...

22. 26բ-7ա ԻԲ. Գանձ որդւոցն Որոտման՝ Յակոբայ եւ Յօհաննու («ԳՐԻԳՈՐ») – Գովեալդ երկնային, Հօրըդ Միածին... ա. 27ա Մեղեդի ի գոյն Աչքըն ծովի – Որդիքն Որոտման, որք ի վերուստ... բ. 27ա Տաղ ի գոյն – Բանն, որ էր Աստուած...

23. 27բ-8ա ԻԳ. Գանձ Յարութեան Տեառն. ամենայն կիրակէից ասա՛ («ԳՐԻԳՈՐ») – Գոյացուցիչ Բանըդ հայրական... ա. 28ա չ(«Կ[ՈՍՏԱՆԴԻՆ]») – Կանանցըն կանխեալ եկին... բ. 28ա Տաղ ի գոյն Եկալ Մարիամի – Այսօր լոյս ծագեաց...

24. 28բ-9ա ԻԴ. Գանձ սրբոյն Աբգարու թագաւորին («Ի Գ[ՐԻԳՈՐԻ Ե] ՆԵՏԻՍ») – Ի հողոյ առեալ ի ձեռդ... ա. 29ա Տաղ անուշ – Տէր բարերար Հօր Միածին... բ. 29ա Յորդորակ ի գոյն Երջանկի – Արքայդ Աբգար Ուրհայեցի...

25. 29բ-30ա ԻԵ. Գանձ սրբոյն Բարսղի Կեսարու հայրապետին («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խաչաբարձ արհի եւ պանծալի... ա. 30ա Տաղ ազնիւ ի գոյն Միաշաբաթի – Անեղ անմահ լոյսն էական... բ. 30բ Փոխեա՛ ձայնդ ի գոյն Խաչն ի նախնու – Զմեռեալսն ի մեղս պոռընկական...

26. 30բ-1ա ԻԶ. Գանձ Յարութեան կիրակէից ասա՛ («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խորհուրդ հրաւիրման՝ կամաց արարչին Հօրն երկնաւորի... ա. 31ա Մեղեդի Յարութեան. ըստ ինքեան է գոյնն – Յարեաւ հաւ<վ>ն այն... բ. 31ա Տաղ ազնիւ («ԿԱԹ[ՈՂԻԿՈՍԻ ՀԱՅՈՑ]») – Կանայքն արտասուօք լային...

27. 31բ-2ա ԻԷ. Գանձ Աստուածյայտնութեան ճրագալուցի («ՏԷՐ ՄԽԻ[ԹԱՐԱ]») – Տարփումըն ըղձական, տոչոր անձկական... ա. 32ա Մեղեդի անուշ. ասա՛ ըստ ինքեան – Գոհար վարդն ինքնագոյն... բ. 32ա Տաղ յոյժ գեղեցիկ («ՆԵՐՍԻՍԻ») – Նոր ծաղիկ այսօր բըղխէ... գ. 32բ Փոխէ ձայնդ ի գոյն Ով զարմանալւոյ («Ի-Ծ») – Ի գիրկըս Կուսին աստուածտըղայ բազմի...

28. 32բ-3ա ԻԸ. Առաջին աւուր Ծնընդեանն Քրիստոսի Աստուծոյ մերոյ («ԹԱՐԱ») – Թագըդ պարծանաց, թագաւոր զօրաց... ա. 33ա Մեղեդի ազնիւ յոյժ – Կոյս անապական եւ անխախտ ծընողութիւն... բ. 33ա Տաղ գեղեցիկ եւ ազնիւ – Հըրճուիմք այսօր մեք հոգեպէս... գ. 33ա Այլ տաղ ի գոյն Երջանկի – Տէր մեր յերկնից խոնարհեցաւ... դ. 33բ Փոխէ զձայնդ եւ ասա՛ – Ծաղիկ պայծառ ծովային...

29. 33բ-4ա ԻԹ. Գանձ երկրորդ աւուր Ծննդեանն<ն> Քրիստոսի («ՄԿՐՏԻՉ») – Մաքուր, ամբիծ սուրբ Աստուածածին... ա. 34ա Մեղեդի համեղ ոճով ահա ասա՛ – Գովեստ բերկրանաց... բ. 34բ Տաղ ազնիւ ի գոյն Այսօր նոր արեւ հարեալի – Այսօր նոր խառնումն եղեալ...

30. 34բ-35ա Լ. Գանձ Ջրօրհնէին. ի ձեւ քարոզի ասա՛ («ՅՈՀԱՆ[ԻԻՍԻ] ԵՐԳ») – Յամենայն ժամ օրհնեմք... ա. 35ա Մեղեդի գեղեցիկ յոյժ – Կուսական ծնունդ կենարարին Բանին... բ. 35բ Տաղ ազնիւ – Քրիստոս, Բանըդ Հօր, ծնունդ անժամանակ... գ. 35բ Յորդորակ ընտիր – Ո՛վ զարմանալի խորհուրդ այս մեծ յայտնեալ... դ. 35բ Տաղ ի Ջրօրհնէն ասա՛ – Այսօր ձայնըն հայրական...

31. 36ա ԼԱ. Գանձ երրորդ աւուրն («ԱՌԱՔԵԼ») – Այսօր ծընեալ Որդին հայրական... ա. 36բ Տաղ ազնիւ եւ գեղեցիկ («ՏԵ[Ր] Ա[ՌԱ]Ք[ԵԱԼՍ]») – Տունկ անմահութեան բողբոջեցար... բ. 36բ Մեղեդի ի գոյն Այսօր անդրանկի – Մոգքըն յարեւելից... գ. 36բ Տաղ ազնիւ ի գոյն «Այսօր ձայննի (ՍԱԴ[ԱՂԻՆ Է ԱՅ]Ս [ԲԱՆՍ]) – Սիրով սիրելի Որդին իջեալ յերկիր...

32. 37աբ ԼԲ. Գանձ մեռեալ թաղելոյ («ՄԱ[Ն]ՎԵԼՍ») – Մինդ ի յԷէն, Բան ի սկըզբանէ... ա. 37բ Ողբ ի գոյն Գլխոյ պսակի («Ե[ՐԳ] Ա[ՐԻՍՏԱ]Կ[ԻՍԻԻ]») – Եկայք այսօր եղբայրք ամէն...

33. 38աբ ԼԳ. Գանձ սրբոյն Գրիգորի Աստուածաբանի («ԿԱՐԱՊԵՏ») – Կենդանարար Որդիդ Միածին... ա. 38բ Տաղ ի Գրիգորէ («ԳՐԻԳՈՐ») – Գետ հոսեալ աստուածային...

34. 39ա-40ա ԼԴ. Աւետեաց սուրբ Աստուածածնին («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խնդութեան ձայն, բարբառ աւետեաց... ա. 40ա Մեղեդի – Աւետիք հրեշտակապետին Գաբրիէլի... բ. 40ա Տաղ ի գոյն Առաջնաճաշակի («Ա-Դ») – Անճառ ճառագայթ լուսոյն... գ. 40աբ Յորդորակ («Ե-Է») – Եւղ թափեալ անուն Որդին...

35. 40բ-1ա ԼԵ. Գանձ չորրորդ աւուր Ծննդեանն Քրիստոսի Աստուծոյ մերոյ («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խընդայ խորան Աստուծոյ Բանին... ա. 41ա Մեղեդի ի գոյն Էջմիածնայ – Էին աջոյ աջոյ ձեռին... բ. 41աբ Տաղ նորին Նարեկացւոյ Կեներով – Կայր կոյսն ի յայրին...

36. 41բ-2ա ԼԶ. Հինգերորդ աւուր Ծնընդեանն Յիսուսի Քրիստոսի («ՅՈՎԱՆԷՍ») – Յանեղական լուսոյն խոնարհեալ... ա. 42ա Մեղեդի ի գոյն Ի քառաթեւին («ԲԱ[Ն ՆԵՐՍԻՍԻ Է]») – Բարբառ աւետեաց ձայնիւ... բ. 42ա [Տ]աղ գեղեցիկ Նարեկացւոյ – Աւետիս մեծ խորհըրդոյն... գ. 42աբ Տաղ Աւետեաց եւ Ծնընդեան եւ Տեառնընդառաջին («Ա-Գ») – Այսօր խոնարհեալ յետ վեց դարուն...

37. 42բ-3ա ԼԷ. Գանձ վեցերորդ աւուր Ծնընդեանն Քրիստոսի Աստուծոյ մերոյ («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խորան փառաց Աստուծոյն Բանի... ա. 43ա Մեղեդի ազնիւ ի Գրիգոր Նարեկացւոյ ասացեալ – Երգ զարմանալի... բ. 43ա Նորին Գրիգորի Նարեկացւոյ յորդորակ – Սեաւ եմ, գեղեցիկ...

38. 43բ ԼԸ. Գանձ եօթներորդ աւուր ի երեկոյին («ՆԵՐՍԷՍ») – Նախայաւէտ Բանդ ի սկըզբանէ... ա. 44ա Մեղեդի գեղեցիկ յոյժ – Աչքըն ծով ի ծով... բ. 44ա Տաղ ի գոյն Ի սմին աւուրի – Գոչէր հրեշտակն ահագին... գ. 44ա Այլ տաղ ասա՛ եւ զգրիչս յիշեա՛ – Երկինք երկնից իմաց արարէք... դ. 44աբ Տաղ ազնիւ Աստուածածնայ՝ ի Գրիգոր կաթուղիկոսէ ասացեալ («Ա-Ը, Ց-Ք») – Անեղին տաճար, Բանին բարերար...

39. 44բ-5ա ԼԹ. Գանձ ութ աւուր Ծընընդեան եւ Թըլփատութեան Քրիստոսի («ԳՐԻԳՈՐ») – Գոչումն ըղձագին, գովեստ քաղցրագին... ա. 45ա Մեղեդի ի գոյն Ձեզ մեծի («Ա-Դ») – Անեղին տաճար, Բանին բարերար... բ. 45ա Տաղ ի գոյն Խոստօվանողի – Անըսկիզբըն Բանըդ Հօր... գ. 45աբ Տաղ ի գոյն Քրիստոս փառացի («ՄԵԾԻ[Ն] ԹՈՐ[Ո]Ս[Ի Է]») – Մայր կենդանեացըն...

40. 45բ-6ա Խ. Գանձ Յովաննու ծնընդեան եւ ծնողաց նորին («ԳՐԻԳՈՐ») – Գերագոյն բարի, փըրկիչ աշխարհի... ա. 46ա Մեղեդի ազնիւ – Ի դասըս հրեղինաց... բ. 46ա Տաղ ի գոյն Այսօր նոր արեւ հարեալի («Ա-Զ») – Անմարմնոցըն հրեղինաց... գ. 46աբ Տաղ ի գոյն Ով զարմանալւոյ – Դու յորովայնէ երկըրպագօղ Բանին...

41. 46բ-7ա ԽԱ. Գանձ Պետրոսի հայրապետին եւ Աբիսողոմայ սարկաւագին («ՎԱՐԴԱՊԵՏ») – Վերօրհնեալ գովեալ, վերնոցըն սարսեալ... ա. 47ա Մեղեդի գեղեցիկ եւ ազնիւ – Ի հանդէս տօնի քոյ րախացեալ ցընծամք... բ. 47ա Տաղ ի գոյն Այսօր անդրանկի – Որով զօրացեալ ըզՏէր... գ. 47ա Տաղ ի գոյն Խաչ ի նախնումի – Բայց դու երեք շնորհօք...

42. 47բ ԽԲ. Գանձ սրբոյն Անտոնի ճգնաւորին («ԲԱՅԻՒ [ԵՐԳԵԼ]») – Բարձրեալ ահաւոր, Բան Հօր դիմաւոր... ա. 48ա Մեղեդի ի գոյն Էջմիածնի – Անտո՛ն, Անտո՛ն, անապատի... բ. 48ա Տաղ ի գոյն Այսօր անդրանկի – Անձամբ խոնարհիմ ի ճըգնութիւնըս քո... գ. 48ա Փոխէ զձայնն – Ըզվարս անարատ դու ուսուցեր նոցա... դ. 48ա Տաղ ի գոյն Երջանկի – Այսօր մանկունք նոր Սիոն...

43. 48բ ԽԳ. Գանձ Թէոդոսի թագաւորին եւ այլ ամենայն սուրբ թագաւորաց («ՏԱՍԱ») – Տէր տընտեսակա, տեսեալ նախնական... ա. 48բ Մեղեդի ի գոյն Ձայն աւետեացի – Այսօր տօնէ եկեղեցի... բ. 49ա Տաղ ի գոյն Գլխոյ պսակի – Թագաւորին երկնաւորի պատկերակից կարգեալ յերկրի... գ. 49ա Տաղ ազնիւ եւ գեղեցիկ («ՆՎԱԳ ԲԱ[ՆԻՍ ՆԵՐՍԵՍԻ Ե]») – Նոր դրախտի քո, Տէր...

44. 49աբ ԽԴ. Գանձ Կիրակոսի եւ Յուղիտայ («ԳՐԻԳՈՐ») – Գերապայծառ արփիդ երկնային... ա. 49բ Մեղեդի ի գոյն Ծարաւեցաւի – Սուրբ Յօւղիտայ, դուստըր մեծաց... բ. 49բ-50ա Տաղ ի գոյն Էջմիածնայ – Տեսեալ ծնողին զաղէտս իրացն...

45. 50աբ ԽԵ. Գանձ սրբոյն Վահանայ Գողդնացւոյ («ԳՐԻԳՈՐ») – Գըթացեալ քոյին արքայդ երկնային... ա. 50բ Մեղեդի ի գոյն Այսօր անդրանկի («Յ[ՈՎՀԱՆԷՍ]») – Յաղթօղ զօրութեամբ վերնականաւ լըցեալ... բ. 50բ Տաղ ի գոյն Խաչն ի նախնումի – Շնորհաց Հոգւոյն ընդունարան... գ. 50բ Տաղ ի գոյն Այսօր անդրանկի («ՀԱՆԷՍԻ») – Հանուրց ստեղծողին...

46. 51աբ ԽԶ. Գանձ Աթանասի եւ Կիւրղի հայրապետացն («ՍՏԵՓԱՆՈՍԻ») – Սուրբ Աստուած, անմահ թագաւոր... ա. 51բ Մեղեդի ի գոյն Էջմիածնի – Իջեր յերկնից յերկիր ստորին...

47. 52աբ ԽԷ. Գանձ Տեառնընդառաջին՝ Քառասնօրեայ գալըստեան Տեառն («ԳՐԻԳՈՐ») – Գովեալ եւ օրհնեալ... ա. 52բ Մեղեդի ի գոյն Այսօր անդրանկի – Քրիստոսի փրկչիդ ընդ ծերունւոյն գոչեմք... բ. 52բ Տաղ ի գոյն Գովեստ բերկրանացի – Մըտեալ ի տաճարն այսօր... գ. 52բ Տաղ ազնիւ. ի դէմ բոցոյն ասա՛ – Քրիստոս փառաց թագաւորն...

48. 53աբ ԽԸ. Գանձ Առաջաւորաց ուրբաթուն՝ Յօնանու մարգարէին («ԳՐԻԳՈՐ») – Գոյիդ կատարեալ, գերալըրացեալ... ա. 53բ Մեղեդի ի գոյն Գովեստ բերկրանացի – Պատճառ պարծանաց մարգարէից գընդին... բ. 53բ Տաղ ի գոյն Երջանկի – Դարձեալ ասաց մարգարէին... գ. 53բ Յորդորակ գեղեցիկ եւ ազնիւ – Յայնժամ գըթած Տէրն երկնային...

49. 54աբ ԽԹ. Գանձ սրբոյն Սարգսի Զօրաւարին եւ որդւոյ նորա Մարտիրոսին («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ փառօք զարդա[ր]եալ... ա. 54բ Մեղեդի ի գոյն Ձայն աւետեացի – Երգեմք ձայնիւ աղերսանօք... բ. 54բ Տաղ ի գոյն Ի յելս արեւուն ասա՛ («ՅԱԿՈ[ԲԱՅ Է ԵՐԳՍ]») – Յառաջ յանեղ տեսողին... գ. 54բ Այլ տաղ ազնիւ – Վըկայից հանդիսից հրաշալի...

50. 55աբ Ծ. Գանձ կիրակէից ասա՛ եւ զծընօղս, եւ զիս՝ գծագրողիս, յիշեա՛ («ԿԻՐԱԿԷԻ») – Կենդանարար Որդի Աստուծոյ... ա. 55բ Մեղեդի յոյժ ազնիւ. անուշիկ ասա՛ – Առ ը<պ>պարտիզըպանն ձայնէր Մարիամ... բ. 55բ Տաղ գեղեցիկ յոյժ – Մարիամու Մագդաղենի ցուցաւ... գ. 56ա Փոխէ զձայ[ն]դ – Ընդ հակառակս ընթանալով...

51. 56աբ ԾԱ. Գանձ սրբոց Ատոմեանց զօրավարացըն («ԳՐԻԳՈՐ») – Գեղապանծ լուսով, գեղասքանչ գունով... ա. 56բ Մեղեդի ի գոյն Էջմիածնի – Սուրբ նահատակ Ատոմ գովեալ... բ. 56բ Տաղ ի գոյն Խոստովանողին – Ապա եւ զօրք բոլոր գընդին...

52. 57ա ԾԲ. Գանձ սրբոց Սուքիասանց եւ Ոսկեանց («ԳՐԻԳՈՐ») – Գանձ սիրոյ քոյին... ա. 57բ Մեղեդի ի գոյն Ձայն աւետեացի – Արիական հոգւով մրցեալ... բ. 57բ Տաղ ազնիւ յոյժ – Երջանիկ հոգիահրաշ երանելին սուրբ Սուքիաս... գ. 57բ Փոխէ զձայնդ – Բայց նոքա ոչ զահի հարեալ...

53. 58աբ ԾԳ. Գանձ սրբոց Ոսկեանց քահանայիցն («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խոստովանիմք ըզքեզ, Միածին... ա. 58բ Մեղեդի ազնիւ – Սուրբ Ոսկի քահանայդ նազելի... բ. 58բ Տաղ գեղեցիկ – Դուք անդէն հաւատովն Յիսուսի...

54. 59աբ ԾԴ. Գանձ թարգմանչացն Սահակայ եւ Մեսրօպայ («ԲԱՆ ՔԱՐՈԶԻՑ») – Բարձրեալ անքըննին, բնաւից լըրութիւն... ա. 59բ Մեղեդի ի գոյն Այսօր անդրանկի – Եկայք ցընծասցուք... բ. 59բ Տաղ ազնիւ ի գոյն Գլխոյ պսակի – Սուրբ վարդապետըն մեր ընտրեալ... գ. 60ա Տաղ ազնիւ ասա՛ եւ զիս յիշեա՛ – Արդ, երկոքին սոքա ընտրեալ...

55. 60աբ ԾԵ. Գանձ Ղեւոնդեանց սուրբ քահանայից («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խըրամատեալ կանոն օրինի... ա. 60բ Մեղեդի ի գոյն Ձայն Աւետեացի ասա՛ – Հայրապետաց հանուրց ազգին... բ. 60բ-1ա Տաղ ազնիւ ասա՛, երգի՛չ, եւ զիս յիշեա՛ – Ի հանդէս տօնի ձեր րախացեալ ցընծամք...

56. 61աբ ԾԶ. Գանձ սրբոց Վարդանանց զօրավարացն («ԳՐԻԳՈՐ») – Գոհաբանեալ Տէրըդ ամենայնի... ա. 61բ Մեղեդի Վարդանանցն («Մ[ԱԹԷՈՍ]») – Մաքուր հոգւով, արիք մարմնով... բ. 61բ Տաղ ազնիւ («ՎԱՐ[ԴԱՆ Է]») – Վարդան քաջ, վանօղ չարին մեծ պատերազմին...

57. 61բ-2ա ԾԷ. Գանձ երեք սուրբ ժողովոյն. Յ. եւ ԺԸ. (318) հայրապետաց ասա՛ («Ա[Յ]ՐԻՎԱ[ՆԵՑԻ]») – Աստուած կենդանի, անիմանալի... ա. 62ա Մեղեդի ազնիւ եւ գեղեցիկ – Խոստովանիմք եւ դաւանիմք... բ. 62ա Տաղ գեղեցիկ ասա՛ – Խոստովանիմ Աստուած ըզՀայր...

58. 62բ-3 ԾԸ. Գանձ Բուն Բարեկենդանի կիրակէին ասա՛ եւ զիս յիշեա՛ («ԵՐԵՒՄԱՆԵՑԻ») – Երգըս յաւէրժական երգեմք բանական... ա. 63ա [Փոխ] («Ն») – Նոր երկին կազմեալ... բ. 63աբ Տաղ ազնիւ ի գոյն Էջմիածինի ասա՛ – Ճրագ ճշմարիտ եւ երկնային... գ. 63բ Յորդորակ. պատշաճաւոր ասա՛ – Ճրագ մարմնոյս է իմ խաւար...

59. 63բ-4ա ԾԹ. Գանձ Թէոդորոսի Զօրավարին («Ի [ՅԱՌԱՔԵԼԷ] ԽՆԴՐ[ԵԱԼ Է ՎԱՐԴԱՊԵՏՆ]») – Ի քէն հայցեմք, աղբիւր բարութեան... ա. 64ա [Տ]աղ եւ մեղեդի ազնիւ ասա՛ – Քաջամարտիկ մեծ զինուորին... բ. 64ա Տաղ ազնիւ ասա՛ եւ գրչագրիս յիշեա՛ – Խաղաղարար նոր թագաւոր...

60. 64բ-5ա Կ. Գանձ երկրորդ կիրակէի աղուհացիցն («ԳՐԻԳՈՐ») – Գըթութեամբ իջեր, Տէր... ա. 65ա Տաղ գեղեցիկ յոյժ («ԳՐԻ[ՈՐԻ Ե]») – Գոյիդ անեղ, անըսկըզբան... բ. 65ա Յորդորակ ասա՛ («ԲԱ[ՆՍ]») – Բանիւ ասաց Տէր Պետրոսին...

61. 65աբ ԿԱ. Գանձ Կիւրղի հայրապետին եւ մօր նորա Աննային («ԳՐԻԳՈՐ») – Գըթացեալ քոյին, Աստուածդ անքըննին... ա. 65բ Տաղ ազնիւ. ի գոյն Երջանկի է – Քրիստոս փառաց, լոյս անքըննին... բ. 65բ Փոխէ զձայնդ – Ընդ Յուդային սուրբ Կիւրեղին...

62. 66աբ ԿԲ. Գանձ երրորդ կիրակէին՝ յԱնառակ որդին («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ տիրական... ա. 66բ Տաղ ազնիւ («Ա[ՅՍ Բ]Ա[ՆՍ]») – Առ Հայրդ աղաղակեմ... բ. 66բ Տաղ գեղեցիկք եւ ազնիւ («Գ[ՐԻ]Գ[ՈՐԻ Ե]») – Գանգատ ունիմ ասել քեզ...

63. 66բ-7ա ԿԳ. Գանձ Յոհաննու, Եպիփանու հայրապետացն («ԳՈԻՐ(=Գ[Ր]Ի[ԳՈՐ])») – Գըթութեամբ քոյին Որդիդ Միածին... ա. 67ա Տաղ ազնիւ («ԳՐԻԳ[ՈՐԻ Է]») – Գերագոյն Հոգւոյն շնորհաց սուրբն... բ. 67ա Տաղ պատմաբան – Մեծ Եպիփանըն Կիպրացին...

64. 67բ-8ա ԿԴ. Գանձ չորրորդ կիրակէին՝ Մեծատանն եւ Ղազարու («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ տիրական... ա. 68ա Տաղ ազնիւ – Լըսէ զմեծատան առակն... բ. 68ա Յորդորակ ընտիր – Տընտես չէի հաւատարիմ...

65. 68աբ ԿԵ. Գանձ սրբոց Քառասնիցն, որ ի Սեբաստիայ կատարեցան («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ հըզօր անմահից արքայ... ա. 68բ-9ա [Տ]աղ ազնիւ եւ գեղեցիկ ասա՛ («ՔԱ[Ռ]ԱՍ[ՈՒ]Ն[ՍՆ]») – Քրիստոս փառաց թագաւորն... բ. 69ա Այլ տաղ ազնիւ ի գոյն Այսօր անդրանկի – Ի Սեբաստիայ ի ծովակին մըտեալ...

66. 69աբ ԿԶ. Գանձ հինգերրորդ կիրակէին՝ ի Դատաւորն եւ յայրին («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհու[ր]դ անքըննին... ա. 69բ Տաղ ազնիւ ի գոյն Խոստովանողի – Ի յիմ քաղաք մարմնոյս դընին... բ. 69բ Փոխէ՛ զձայնդ – Այլ դատաւորդ իմ երկնային...

67. 70ա ԿԷ. Գանձ ապաշխարութեան ամենայն պահոց («ՄԵՐԶՆ») – Մեղա՛յ, Տէ՛ր, մեղա՛յ... ա. 70աբ Տաղ գեղեցիկ ասա՛ («Ա-Բ, Ե-Զ») – Անձն իմ, արի աղօթեա... բ. 70բ Փոխէ՛ զձայնդ («Ի, Խ-Ծ, Չ») – Ի յերկրիս նաւ շինէ...

68. 70բ-1ա ԿԸ. Գանձ սրբոյն Գրիգորի Լուսաւորչին («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ հըզօր անմահից արքայ... ա. 71ա Մեղեդի ընտիր եւ լաւ – Գրիգորիոս առաքինի հըսկօղ... բ. 71աբ Տաղ ազնիւ յոյժ – Ի յելս արեւու արեւ... գ. 71բ Փոխէ՛ զձայնդ – Անդ ի հանդիսէն ձայնէր ի գուբն ըստուերին...

69. 71բ-2ա ԿԹ. Գանձ վեցերորդ կիրակէին ասա՛ («ԳՐԻԳՈՐ») – Գոյիդ կատարեալ Աստուծոյդ բարձրեալ... ա. 72ա Տաղ ազնիւ («ՎԱՐ[ԴԱՊԵՏԻՆ Է]») – Վերջի յաներեկ աւուրն... բ. 72ա Տաղ ազնիւ յոյժ – Յորժամ գըրեալքըն կատարին...

70. 72աբ Հ. Գանձ Ղազարու յարութեան («Գ[ՐԻԳՈ]Ր[Ի] Է Ս[Ա]») – Գոչումըն ըղձական, գովասանական... ա. 72բ Տաղ գեղեցիկ եւ լաւ – Ձայնն այն, որ զաշխարհս արար... բ. 73ա Ողբ ապաշխարութեան – Ես եմ կորուսեալ ոչխար...

71. 73աբ ՀԱ. Գանձ Գալըստեան. Ծաղկազարդին ասա՛ («ՀԱ[ՅՑ]ԷՍ[ԻՐՈՎ]») – Համագոյական Հօր սահման... ա. 73բ Տաղ գեղեցիկ («ՏՐ ՆԵՐ[ՍԵՍԻ Է]») – Տիրական տօնիւս այսօր եկայք ցընծասցուք... բ. 73բ Մեղեդի ի գոյն Խաչն ի նախնումի – Աստ եբրայեցւոց մանկունքն... գ. 73բ Տաղ ազնիւ ասա՛ եւ զիս՝ գծագրողիս, յիշեա՛ – Այսօր նոր տօնիւս ցընծամք... դ. 73բ-4ա Յորդորակ սըմին – Յիսուս Որդին Տէրըն փառաց...

72. 74աբ ՀԲ. Գանձ Աւագ երկուշաբաթին ասա՛ («ԳՐԻԳՈՐ») – Գերագոյն Էից, գերահրաշ գոյից... ա. 74բ Տաղ. խորհրդաւոր ասա՛ – Անդ ի մէջ դրախտին երեք անձինք կային... բ. 74բ Այլ տաղ ազնիւ – Ադամայ ստեղծօղն եկեալ յիւր պատ[կ]երն ի տես... գ. 74բ-5ա Փոխէ՛ զձայնն, լաւ ասա՛ – Ադամ նըստէր դուռն ի դրախտին...

73. 75աբ ՀԳ. Գանձ Աւագ երեքշաբաթի աւուրն ասա՛ («ԳՐԻԳՈՐ») – Գործ արարչական, գերահրաշական... ա. 75բ Տաղ գեղեցիկ – Քե՛զ, ով տէր Յիսուս, ձայնեմ... բ. 75բ Փոխէ՛ զձայնն – Վա՛յ իմ մեղուցեալ անձինս...

74. 75բ-6ա ՀԴ. Գանձ Աւագ չորեքշաբաթի աւուրն («ՄԿՐՏԻՉ») – Մեծ եւ անճառ խորհուրդն ահագին... ա. 76աբ Տաղ ազնիւ յոյժ – Յիսուս փըրկիչ կենարար... բ. 76բ Փառ Աւետարանին – Մերձեալ Զատիկ հրէականին...

75. 76բ-7ա ՀԵ. Գանձ Աւագ հինգշաբաթի աւուրն ասա՛ («ԶՊԱ[Կ]ՍԱ[ՈՐ]Դ[Ք]») – Զահեղ, զանքըննին, զխորհուրդըս խորին... ա. 77աբ Տաղ գեղեցիկ («Ա[Ս]Տ[ՈՒԱ]Ծ[Ա]Տ[ՈՒՐՆ ԽՆԴՐԵԱՑ]») – Աստուածն ամենի՝ Միածնի Որդի...

76. 77բ-8ա ՀԶ. Գանձ Աւագ հինգշաբաթի երեկոյին. Ոտնալուայ ասա՛ («ՄԿՐՏԻՉ») – Մեծապայծառ խորհուրդն ահագին... ա. 78ա Տաղ չարչարանաց Տեառն մերոյ. ողբով ասա՛ – Կապեալ կապեցաւ լուծիչն... բ. 78բ Տաղ. սըգով ասա՛ եւ գըծագրողիս յիշեա՛ – Եկեալ ինքնակամ ի կատարումըն գրոց...

77. 78բ-9ա ՀԷ. Գանձ Աւագ ուրբաթու առաւօտուն ասա՛ («Ի ՄԱ[Թ]Է[ՈՍԷ]») – Ի յանմարմնական յանցանաց... ա. 79ա Տաղ ազնիւ եւ լաւ – Զարհուրեալ զօրացն երկնաւորաց... բ. 79ա Յորդորակ գեղեցիկ – Ծարաւեցաւ որպէս ըզմարդ Տէրն ի խաչին... գ. 79աբ Տաղ Աստուածածնին ընդ դէմ սուրբ խաչին. ցերեկին ասա՛ – Աստուածածին սըրբուհի, ամէնօրհնեալ տիրուհին... դ. 79բ Զձայնն փոխեա՛ – Ո՛վ Սիմէօն ծերունի... ե. 79բ Տաղ երեկոյին. ասա՛ քաղցր եղանակաւ («Ա-Բ, Ի-Լ, Ծ») – Անեղ Որդի Հօր Միածին բազկատարած... զ. 79բ Ողբ Աստուածածնին ընդ դէմ սուրբ խաչին – Աստուածածին կոյսըն Մարիամ կացեալ առ խաչն իւրոյ Միածնին...

78. 80ա ՀԸ. Գանձ Թաղման ճրագալուցի. Մեծի շաբաթի աւուրն («Խ[ԱՉԱ]ՏՈՒ[Ր]») – Խորհուրդ հանգստեան ի յօթներրորդին... ա. 80ա Տաղ Թաղմանն Տեառն Յիսուսի Քրիստոսի – Որ եղելոյ կեանս շնորհէ... բ. 80աբ Այլ տաղ Ճրագալուցի Տեառն ասա՛ – Այսօր է շաբաթ եւ լըռութիւն հանգիստ յերկրի... գ. 80բ Փոխէ՛ զձայնդ եւ լաւ ասա՛ – Է ինձ երանի, որ զսա պաշտել եղէ արժան...

79. 81աբ ՀԹ. Գանձ Յարութեան. Սուրբ զատկին («ՄԿՐՏԻՉ») – Մարդասիրութեամբ Որդիդ Միածին... ա. 81բ Մեղեդի ազնիւ – Հաւուն, հաւուն արթնացեալ... բ. 81բ Տաղ ազնիւ («ՆԵՐ[ՍԷՍԻ Ե]») – Նոր իմն աւետեաց բարբառ նորազուարճ ձայնիւ... գ. 82ա Յորդորակ ազնիւ («ՀԱՅՈՑ Կ[ԱԹՈՂԻԿՈՍԻՆ]») – Հօր կամաւ իջեալ Որդին մարմին ըզգենու... դ. 82ա Փոխէ զձայնն – Մարիամու Մագդաղենի ցուցաւ...

80. 82աբ Ձ. Երկուշաբաթի մեռելոցին ասա՛ («Տ[Է]ՐՈ[Ւ]Ն[ԱԿԱՆ]») – Տէր տէրունական, տըւօղ տիրական... ա. 82բ Մեղեդի ազնիւ – Ես ձայն զառիւծուն ասեմ... բ. 82բ Փոխէ՛ զձայնդ – Ահեղ ձայնս, որ ես լուայ... դ. 82բ Տաղ. անուշ եղանակաւ ասա՛ – Այսօր աւետիս ձեր նընջեցելոցդ...

81. 83ա ՁԱ. Գանձ երրորդ աւուր Յարութեան Տեառն մերոյ («ԱԿԱՆ») – Արդ, լուսաւորե՛ա, արդ, փառաւորեա... ա. 83աբ Փառ Աւետարանի – Ի սմին աւուր յայլում դիմաց... բ. 83բ Մեղեդի ազնիւ – Ի քառաթեւին գոչէր... գ. 83բ Տաղ ազնիւ յոյժ («Յ-Պ») – Յարուցեալ յերրորդ աւուր...

82. 83բ-4ա ՁԲ. Գանձ չորրորդ աւուր Յարութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի («ՄԻՉԿ(=ՄԿ[ՐՏ]ԻՉ)») – Մեծապայծառ ձայնիւ ցընծալի... ա. 84ա Մեղեդի ազնիւ – Ի յԵրուսաղէմ գընամ... բ. 84ա Տաղ Յարութեան – Յարեաւ յաւուր երրորդի... գ. 84աբ Փոխէ՛ զձայնդ – Յարեաւ փառաց թագաւորն...

83. 84բ ՁԳ. Գանձ հինգերրորդ Յարութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի («ՄՏԻԿ(=ՄԿ[Ր]ՏԻ[Չ])») – Մեծ եւ ահեղ խորհուրդ սոսկալի... ա. 85ա Մեղեդի ի գոյն Անեղին տաճարի – Ձեզ մեծ աւետիս, յարեաւ... գ. 85ա Տաղ գեղեցիկ – Յայնժամ սիրով տիրական... գ. 85ա Յորդորակ ազնիւ – Դասքըն հրէական...

84. 85աբ ՁԴ. Գանձ վեցերրորդ աւուր Յարութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի («ՅԱՐ[ՈՒԹԵԱ]Ն») – Յերկնից խոնարհեալ, Բանդ յերկիր իջեալ... ա. 85բ Փառ Աւետարանին – Դարձեալ յայտնի այլանըման... բ. 85բ Տաղ անուշ ասա՛ – Եկեալ Մարիամ Մագդաղենացին... գ. 86ա Յորդորակ ընտիր – Միաշաբաթ օր հանգստեան... դ. 86ա Մեղեդի ընտիր ասա՛ – Ծարաւեցաւ Տէրն ի խաչին...

85. 86աբ ՁԵ. Գանձ Յօհաննու գլխատմանն («ԳԳԻՐՈ(=Գ[Ր]ԻԳՈՐ)») – Գոյակն էական Հօր անսահմանական... ա. 86բ Մեղեդի համեղ եւ ընտիր – Ի դասըս հրեղինաց... բ. 86բ Տաղ համեղ. ասա՛ եւ յիշեա՛ զիս [Տաղ ի Մագիստրոսէ («ԿԱՐԱՊԵՏԻՆ ՏԱՂ»), ձեռ. 423, 171բ-2ա] («ԿԱԻ») – Կարապետ սուրբ հաւատոյ...

86. 87ա ՁԶ. Գանձ Նոր կիրակէին ասա՛ («ԳԻՐՐ(=ԳՐԻ[ԳՈ]Ր)») – Գաղտնի խորհըրդին գուշակեալ ի հին... ա. 87ա Մեղեդի եւ տաղ ազնիւ – Այսօր նոր արեւ հարեալ ի նորահրաշ արեգակնէն... բ. 87աբ Տաղ Յարութեան – Զի թէ կըտաւքըն խօսէին... գ. 87բ Տաղ ընտիր եւ լաւ («ՄԿՐ[ՏԻՉ Ե]») – Մայր մարմնացելոյ Բանին տըրտմութեամբ...

87. 87բ-8ա ՁԷ. Գանձ Աշխարհամատրան եկեղեցւոյ («ՄՐՏՉ(=Մ[Կ]ՐՏ[Ի]Չ)») – Մաքրեալ տաճար սուրբ տէրունական... ա. 88ա Մեղեդի եկեղեցւոյ ասա՛ – Քրիստոս եկեալ, քահանայապետըն սուրբ... բ. 88ա Տաղ համեղ եւ լաւ ասա՛ – Ուրա՛խ լեր, հարսն ի յերկրէ... գ. 88ա Տաղ ընտիր եւ գեղեցիկ – Կայթեա՛ սուրբ կաթուղիկէ եկեղեցի...

88. 88աբ ՁԸ. Գանձ կիրակամըտի Յարութեան Տեառն ասա՛ («ԳԳՐՈ(=ԳՐ[Ի]ԳՈ[ՐՐ])») – Գերամբարձ Աստուած, գովեալդ ի զօրաց... ա. 88բ Տաղ ազնիւ – Իսկ մեծ Մարիամ Մագդաղենացին... բ. 88բ-9ա Տաղ ընտիր («Ա-Դ») – Արմատ անմահութեան, որ տընկեցար... գ. 89ա Տաղ Թուրւանդայ – Հաւիկ մի պայծառ տեսայ աննըման...

89. 89աբ ՁԹ. Գանձ Երեւման սուրբ խաչին յԵրուսաղէմ («Ի [Մ]ԱԹ[ԵԵ]Ո[ՍԵ ԽՆԴՐԵԱՑ ԳՐԻԳՈՐՆ]») – Իսկակից Որդի Հօր քոյ հըզօրի... ա. 89բ Տաղ սուրբ խաչին – Խաչն ի նախնումն երեւեցաւ... բ. 89բ Մեղեդի սուրբ խաչին – Այսօր ի գիւտ սուրբ խաչին... գ. 89բ Յորդորակ սմին («ՍՏԵՓԱՆ[ՈՍԻ Է]») – Սուրբ քառաթեւ խաչ կենարար...

90. 90ա Ղ. Գանձ Համբարձմանն Քրիստոսի Աստուծոյ մերոյ («ՄՐՏԿ(=ՄԿՐՏ[ԻՉ])») – Մեծապայծառ տօնիւս ահագին... ա. 91բ Մեղեդի Համբարձման («Ա[ՆԴՐԻԱՍԻ]») – Այսօր անդրանիկ Հօր... բ. 90բ Տաղ Համբարձմանն Քրիստոսի – Աստուածըն Բան Հօր Միածին...

91. 90բ-1ա ՂԱ. Գանձ մեծահրաշ կիրակէին ասա՛ («Մ[Ա]Թ[Ի]Ո[Ս]Ի [Է]») – Միակդ ահաւոր, Տէր եւ զօրաւոր... ա. 91ա Տաղ ազնիւ («ԱՆԴ[Ր]ԻԱ[ՍԻ]») – Այսօր անդրանիկ Հօր Միածին Որդին... բ. 91ա Յորդորակ սմին («ՎԱՐԴԱ[Պ]Ե[ՏԻ]») – Վեհից թագաւորն այսօր առ Հայր մըտանէ...

92. 91բ ՂԲ. Գանձ մեծի աւուր Պենդեկոստէին՝ Գալստեան Հոգւոյն Սրբոյ («ՎՆԿՍ») – Վերօրհնեալ, գովեալ եւ փառաւորեալ... ա. 92ա Մեղեդի ազնիւ («ՆՎ[ԱԳ ՀՈԳՈՅՆ ՍՐԲՈՅ Ի ՅՈՀԱՆՆԻՍԷ ԱՆԱՐԺԱՆ ԾԱՌԱՅԷ]») – Նուագեմք Հոգւոյն նըւագս վայելուչս... բ. 92ա Տաղ ընտիր – Ի մեծի աւուր տօնիս... գ. 92ա Փոխէ զձայնն – Յայնժամ Պետրոսին ելեալ...

93. 92աբ ՂԳ. Երկրորդ աւուր Գալըստեան Հոգւոյն Սրբոյ («Մ[ԿՐ]ՏԻՉ») – Մեծ եւ հըզօր Հոգի Աստուծոյ... ա. 92բ Մեղեդի ի գոյն Ի խաչին տնկեալի – Գոհութիւն Հոգւոյն Սրբոյ... բ. 93ա Տաղ ազնիւ – Աստանօր ծագեաց լոյսն աւետեաց կենաց...

94. 93աբ ՂԴ. Երրորդ աւուր Գալըստեան Հոգւոյ Սրբոյ («ՄԻՏՉ(=Մ[ԿՐ]ՏԻՉ)») – Մեծապայծառ լոյսն արտափայլեալ... ա. 93բ Մեղեդի ի գոյն Այսօր անդրանկի – Այսօր Սուրբ Հոգին Աստուած եկեալ յաշխարհս... բ. 93բ Տաղ գեղեցիկ գունով – Հոգին Սուրբ հընչեաց բազմապատիկ մի ձայն...

95. 93բ-4ա ՂԵ. Գանձ չորրորդ աւուր Գալըստեան Հոգւոյն Սրբոյ («Յ[Ո]Վ[Ա]Ն[Է]Ս») – Յաւէտ իսկապէս ընդ Հօր միապէս... ա. 94ա Տաղ ի գոյն Գովեստ բերկրանացի – Այսօր Սուրբ Հոգին Աստուած...

96. 94աբ ՂԶ. Հինգերորդ աւուր Գալըստեան Հոգւոյն Աստուծոյ («ՀՈԳՈ») – Հոգիդ Աստուած, բըղխումն անքըննին... ա. 94բ Մեղեդի ի գոյն Էջմիածնի – Որ յիսներեակ յոբելենին... բ. 94բ-5ա Տաղ գեղեցիկ («ՆՎԱԳ Ե ՀՈԳՒՈՅՆ») – Ներհիւսեսցուք քաղցր եղանակ...

97. 95ա ՂԷ. Գանձ սրբոց Հռիփսիմեանց ասա՛ («ՎԿ[Ա]ՅԱ[ԿԱՆԱՑ]») – Վայելչականաց, վայելման փառաց... ա. 95բ Տաղ Միաշաբաթի գոյնն է – Երջանիկն ի յարգանդէ... բ. 95բ Փոխէ՛. Յիսուս Որդւոյ գոյն ասա՛ – Ով հրաշագեղ սուրբ Հռիփսիմեանց...

98. 95բ-6ա ՂԸ. Գանձ Յօհաննու Կարապետին եւ Աթանագիննե եպիսկոպոսին («Գ[ՐԻԳ]ՈՐ») – Գոյիդ հզօրի, Աստուծոյ<ոյ>դ Բանի... ա. 96ա Տաղ ի գոյն Այսօր ձայնըն հայրականի ասա՛ – Մըկըրտիչըն Քրիստոսի սուրբ Կարապետըն Յովհաննէս... բ. 96ա Յիսուս Որդւոյ գոյն ասա՛ – Համարձակ սա ձեռնադրէ...

99. 96բ ՂԹ. Գանձ սրբոյն Գրիգորի Լուսաւորչին՝ ելն ի վիրապէն («Ա[ՍԱՏ՞]ՈՒՐ») – Աստուած անմահ փառաց թագաւոր... ա. 96բ-7ա Ողբ. Իմ եղականին գոյն ասա՛ – Եկեղեցի կաթուղիկէ ի Հայաստան...

100. 97ա Ճ. Գանձ յԱմենափրկիչն ասա՛ («ՄՎ ԱՀ») – Մեծի զօրութիւն սրբոյ նըշանին... ա. 97բ Տաղ եկեղեցւոյն Էջմիածնի. Խաչն ի նախնումի գոյն է – Սուրբ է տաճար տէրունական...

101. 97բ-8ա ՃԱ. Գանձ մանկանցն Բեդղէհէմի եւ Ակակիոսի վկային («ԱՅ[Ս] [Յ]Ա[Ռ]ԱՔԵԼԷ ԲԱՆ») – Անըսկըզբնական ծընունդ հայրական... ա. 98ա Տաղ. Կանայքն արտասուօքի գոյն է – Սարսեալ Հերովդէս դողայր ընդ լուր արքային...

102. 98աբ ՃԲ. Գանձ Կոստանդիանոսի թագաւորին եւ մօրն նորա Հեղինեայ («ԳՐՐԻ(=ԳՐԻ[ԳՈ]Ր)») – Գերարփիդ վերին, լոյսըդ լուսածին... բ. 98բ Տաղ. Եղեալ հարսի գոյն ասա՛ – Թագաւորդ աստուածարեալ...

103. 98բ-9ա ՃԳ. Գանձ Գիւտ նշխարաց սրբոյն Գրիգորի Լուսաւորչին ի լեառն Սեպուհւոյ («ԱՌԱ[ՔԵԼ]Ի») – Այսօր ծագեաց լոյսն արփիական... ա. 99ա Տաղ. Աբեներ արքայի գոյն է – Ի լեառըն Սեպուհոյ...

104. 99բ ՃԴ. Գանձ Ներսեսի հայրապետին եւ Խաթայ եպիսկոպոսին ասա՛ («ԳՈՐՐ(=ԳՐ[ԻԳ]ՈՐ)») – Գոյ մեզ ցընծալի... ա. 99բ-100ա Տաղ. Առաջնաճաշակի գոյն է – Հընչմամբ ձայնիւ բերկրանաց...

105. 100աբ ՃԵ. Գանձ թարգմանչացն Սահակա եւ Մեսրոպ[այ] («ԱՌԱՔ[ԵԼԻ]») – Աւրհնեալ ես, Հայր սուրբ անքննական... ա. 100բ Տաղ. Միաշաբաթի գոյնն է – Յայսըմ վայրի եղեւ յայտնեալ...

106. 100բ-1ա ՃԶ. Գանձ Տրդատայ թագաւորին եւ Աշխէն տիկնոջն եւ Խոսրովիդխտոյն («Ի ԶԳԵ») – Ի հողոյ առեալ ի ձեռն եւ ստեղծեալ... ա. 101ա Տաղ. Ճանապարհ բարի Քրիստոսի գոյնն է – Եւ Տըրդատ գոռոզ արքայն...

107. 101աբ ՃԷ. Գանձ որդւոց եւ թոռանց սուրբ Լուսաւորչին – Նոր թագ պետական... ա. 101բ Տաղ. Առաջնաճաշակի գոյնն է («ՀԷԹ[ՈՒՄ]») – Հոգի Աստուծոյ Աստուած...

108. 101բ-2ա ՃԸ. Գանձ Տապանակին («Ի [ԽՆ]ԴՐՐ[ՈՅ]») – Իմաստութիւն անճառ անեղին... 102ա Տաղ. Առաջնաճաշակի գոյնն է – Խորհուրդ գալըստեան Բանին...

109. 102բ ՃԹ. Գանձ Վարդավառի առաջին աւուրն («Մ[Կ]Ր[Տ]ԻՉ») – Մեծ եւ ահեղ խորհուրդ մեզ յայտնեալ... ա. 102բ-3ա Տաղ. Ես ձայն զառիւծուն գոյնն ասա՛ – Գոհար վարդըն վառ առեալ...

110. 103ա ՃԺ. Գանձ Վարդավառի երկրորդ աւուրն ասա՛ («ԱՌԱՔ[ԵԼ]») – Այսօր անճառ լոյսն արփիական... ա. 103բ Տաղ Վարդավառին ասա՛ – Այսօր ցընծայ լեառըն Թաբօր... բ. 103բ Տաղ. Կանայքն արտասուօքի գոյն ասա՛ – Ընդ որս եւ մանկունք...

111. 103բ-4ա ՃԺԱ. Գանձ Վարդավառի երրորդ աւուրն («Ն[Ե]Ր[Ս]ԵՍ») – Ներգործական Աստուած բարերար... ա. 104ա Տաղ. Յարուցեալ յերրորդի գոյն ասա՛ – Յետ վեցօրեայ ըստ Մատթէին...

112. 104բ ՃԺԲ. Գանձ Թադէոսի առաքելոյն եւ Սանդխտոյ կուսին («Խ[Ա]Չ[Ա]ՏՈ[ՒՐ]») – Խորհուրդ անշարժ հայրաշարժական... ա. 104բ-5ա Տաղ. Տունկ անմահութեան գոյնն ասա՛ – Արեգակն արդար ըզհուր սիրոյ...

113. 105ա ՃԺԳ. Գանձ սրբոց նախահարցն՝ Ադամայ, Աբէլի, Սեթայ, Ենովսայ եւ այլն («ԱՌԱ[Ք]Ե[Լ]») – Ամենազօր Տէր Աստուած... ա. 105աբ Տաղ. Միաշաբաթի գոյնն ասա՛ – Պաղատանօք սուրբ նախահարց...

114. 105բ-6ա ՃԺԴ. Գանձ երկոտասան մա[ր]գարէիցն («ՄԱՆ Մ») – Մեծ եւ հըզօր անուն հրաշալի... ա. 106ա Տաղ. Տէր բարերարի եւ կամ Գլխոյ պսակի գոյնն է – Մարգարէիցն երկոտասան, որք յայնմ էին...

115. 106աբ ՃԺԵ. Գանձ Եփեսոսի սուրբ ժողովոյն երկու Ճ. (200) հայրապետացն («ՆԲՑԻ») – Նեստոր Նասրանի, նոր հերձուած խօսի... ա. 106բ Տաղ. Եղեալ հարսի գոյնն է – Նոյն Բանն, որ էր ծնունդ նա Հօր...

116. 106բ-7ա ՃԺԶ. Գանձ Շողակաթին՝ տեսլեանն Գրիգորի Լուսաւորչին («ՏԱԵՑ(=ՏԱ[ՒՆԻ]Ց [ԱՍ]Ե)Լ») – Տաճարդ երկնային, տուն քրիստոսային... ա. 107ա Տաղ. Միաշաբաթի գոյնն ասա՛ («ԱԱԷԷ») – Ահա ասեմ բան գովեստի...

117. 107աբ ՃԺԷ. Գանձ Վերափոխման սուրբ Աստուածածնին. առաջին աւուրն ասա՛ («ՄԿ[Ր]Տ[Ի]Չ») – Մեծապայծառ հրաշակերտ վեհին... ա. 107բ Տաղ. Տունկ անմահի գոյն ասա՛ – Այսօր Գաբրիէլ հրեշտակապետն եկեալ...

118. 108ա ՃԺԸ. Գանձ Վերափոխման սուրբ Աստուածածնի. երկրորդ աւուրն ասա՛ («Մ[Կ]Ր[Տ]ԻՉ») – Մեծապայծառ արփիանըման... ա. 108աբ Տաղ ազնիւ – Ողջոյն ընդ քեզ, Մարիամ... բ. 108բ Տաղ. Առաջնաճաշակի գոյնն է – Ծաղիկ պայծառ ծովային...

119. 108բ-9ա ՃԺԹ. Գանձ Վերափոխման. եր­­­ր<ր>որդ աւուրն ասա՛ («ԽՉՏՒ») – Խոնարհեալ Բանն Միածին... ա. 109ա Տաղ. Մեր նախահօրի գոյնն ասա՛ – Խընկին ծառի նըման ես... բ. 109ա Տաղ. Քրիստոս փառացի գոյն է – Մարգարէից պարծանք ես...

120. 109աբ ՃԻ. Գանձ սրբոց վարդապետացն Մեսրոպայ, Եղիշէի եւ Մովսէսի Քերթողին («Վ[ԱՐ]ԴԱ[ՊԵ]Տ[ԱՑ]») – Վարդապետաց քանոն եւ սահման... ա. 109բ Տաղ. Կանանցն կանխեալի գոյն ասա՛ – Հանդէս գումարեալ եկեղեցւոյ ժողովք...

121. 110ա ՃԻԱ. Գանձ Յովհաննու Կարապետին եւ յիշատա[կ] Յոբայ («Մ[Կ]ՐՏԻ[Չ]») – Մեծապայծառ փառօք պանծալի... ա. 110աբ Տաղ. Մեր նախահօրն խնդրի գոյն է – Յովհաննէս մեծ մարգարէ...

122. 110բ-1ա ՃԻԲ. Գանձ Նիկիոյ սուրբ ժողովոյն ԳՃԺԸ. (319) հայրապետացն («ՀԷ[Թ]Ո[Ւ]Մ») – Հըզօր զօրութեան Հոգի անսահման... ա. 111ա Տաղ. Հրճուիմքի գոյն է – Ի Նիկիայ ժողով դարձեալ...

123. 111աբ ՃԻԳ. Գանձ Սրբոյ խաչի առաջի աւուրն («Յ[Ո]ՎԱ[ՆՆԵՍ]») – Յայն յեդեմական դրախտին փափկութեան... ա. 111բ Տաղ. Միաշաբաթի գոյն է – Օրհնեալ ես, փայտ քրիստոսական...

124. 111բ-2ա ՃԻԴ. Գանձ Սուրբ խաչի երկրորդ աւուրն ասա՛ («ՄԿՐ[ՏԻ]Չ») – Մեծապայծառ ակըն պատուական... ա. 112ա Այլ տաղ անոյշ – Խաչն եղիցի մեզ պահապան...

125. 112աբ ՃԻԵ. Գանձ յԱպարանից Սուրբ Նըշանին երրորդ աւուրն («ՅՈ[Վ]ԱՆ[ԷՍ]») – Յանեղական լուսոյն խոնարհեալ... ա. 112բ-3ա Տաղ ազնիւ («ՅՈՎ[ԱՆԷՍ]») – Յանեղական լոյսն ի Հօրէ մեզ յայտնեցաւ...

126. 113աբ ՃԻԶ. Գանձ Սուրբ խաչին չորրորդ աւուրն («ՅԱԿՈԲ») – Յիսուս Քրիստոս, արքայն համայնից... ա. 113բ Տաղ ազնիւ ասա՛ եւ գծողիս յիշեա՛ – Սքանչելի սուրբ նըշանըդ պատուեալ...

127. 113բ-4ա ՃԻԷ. Գանձ սրբոյն Գէորգեա Զօրավարին («ԱՌ[Ա]Ք[Ե]Լ») – Աւրհնեալ է Հայր, ծընօղ Միածնին... ա. 114ա Տաղ գեղեցիկ յոյժ – ՅԱստուծոյ ընտրեցար դու բարի...

128. 114աբ ՃԻԸ. Գանձ Վարագայ Սուրբ Խաչին («ԳԳՐԻ(=Գ[ՐԻ]Գ[Ո]ՐԻ [Է ՍԱ])») – Գլուխն եկեղեցւոյ, վէմըն հաւատոյ... ա. 114բ Տաղ ազնիւ ի գոյն Առաջնաճաշակին – Ամփոփեալ զՆշան Խաչին... բ. 115ա Տաղ յոյժ գեղեցիկ ասա՛ – Օրհնեալ ես, փայտ լուսով մածած...

129. 115աբ ՃԻԹ. Գանձ իշխանացն Սահակայ եւ Համազասպայ – Յայս ահագին աւուրս, որ հասաք... ա. 115բ Տաղ ազնիւ. Յարուցեալի գոյնն է – Ողբացէ՛ք, եկեղեցի՛ք...

130. 115բ-6ա ՃԼ. Գանձ եօթանասուներկու աշակերտացն Քրիստոսի («ԱՌՔԼԱ(=ԱՌԱՔ[Ե]Լ)») – Այսօր տօն է մերս եկեղեցի... ա. 116ա Տաղ ի Ներսէս հայրապետէ – Աղաչանօք մաքուր դասին առաքելոց... բ. 116աբ Փոխեա՛ զձայնն ի գոյն Էջմիածնի – Ընդ Պօղոսի վաստակողին...

131. 116բ ՃԼԱ. Գանձ սուրբ կուսանացն Թեկղի եւ Վարվառեայ («ԱԼԱՔ(=Ա[Ռ]ԱՔ[Ե]Լ)») – Անախտ, ամբիծ փեսայն... ա. 117ա Տաղ. Դարձեալ յայտնիի գոյնն է – Օրհնեալ անճառ Հայրըն գըթած...

132. 117աբ ՃԼԲ. Գանձ սրբոց աւետարանչացն Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Յօհաննու («Ա[ՌԱ]Ք[ԵԼ]Ի») – Այսօր որդիք Հօրն երկնաւորի... ա. 117բ Տաղ անուշ – Մատթէոս մարդ անուանեցաւ...

133. 117բ-8ա ՃԼԳ. Գանձ Խաչգիւտին («Խ[Ա]ՉԱ[Տ]Ո[ՒՐ]») – Խաչի քո, Քրիստոս, երկիրպագանեմք... ա. 118ա Տաղ. Միաշաբաթի գոյնն է – Ի գըտանել կենաց փայտին... բ. 118բ Տաղ. Ուրախ լերուք գոյն է – Այսօր եղեւ գալ դըշխոյին...

134. 118բ-9ա ՃԼԴ. Գանձ խաչ օրհնելոյ («ԽՉՏՒ») – Խորհուրդ ընտրեալ, յառաջ գուշակեալ...

119ա գանձի վջ-ում գրչից՝ «Ո՛վ սիրելի երգիչ, սորա տաղն ի յԵրեւման խաչի գանձն գրեալ կայ, որ է՝ ՁԹ. (89), ի հարիւր եւ ութ համարն. գի՛տ եւ աստ երգեա՛»։

135. 119աբ ՃԼԵ. Գանձ ձեռնադրութեան ասա՛ («ԳՐ[Ի]Գ[ՈՐԻ] Է») – Գըթա՛ ի մեզ, Տէ՛ր ամենակալ... ա. 119բ Տաղ ձեռնադրութեան ի գոյն Հանճարեղի – Ի մեծի հրաշափառ հանդիսիս...

136. 119բ-20ա ՃԼԶ. Գանձ սրբոց մարգարէիցն ասա՛ («Խ[ՈՐ]Հ[Ը]Ր[ԴՈ]Ց[Ն]») – Խորհուրդ անքննին, խորք, որ չերեւին... ա. 120ա Տաղ. Խաչն ի նախնումի գոյնն է («Ա-Ե») – Աստուածային խորոցն անճառ... բ. 120ա Փոխէ զձայնն. Միաշաբաթ գոյնն է – Եսայիաս տայ մեզ նըշան...

137. 120աբ ՃԼԷ. Գանձ սրբոց մարտիրոսաց ասա՛ («ՈԵԱՆ») – Ո՛վ Տէրըդ բարձրեալ եւ փառաւորեալ... ա. 120բ Տաղ. Եղեալ հարսի գոյն ասա՛ – Բայց դուք, որդիք իմ սիրելիք...

138. 121ա ՃԼԸ. Գանձ ամենայն սրբոց («ԴԱ[ՒԻ]ԹԷ») – Դաւանեցէ՛ք, որդիք օրինաց... ա. 121աբ Տաղ. Հրճուիմքի գոյնն ասա՛ – Աղաչանօք ընտրեալ դասին...

139. 121բ-2ա ՃԼԹ. Գանձ Հսկման գիշերոյ պաշտաման («ԱՌԱՔԵԼ») – Անտանելիդ երկնի եւ երկրի... ա. 122ա Ողբ մեռելոյ ի գոյն Ղարիպինի – Ո՛վ քահանայք եւ վարդապետք աստուածաբան...

Ծնթ. Փակագծային լրացումներն արուել են ըստ Մատենագիրք հայոց, հտ. ԺԳ., Գանձարան. երկու գրքով, Գիրք Ա., Գիրք Բ., Անթիլիաս-Լիբանան, 2008, նաեւ՝ «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի» տուեալների. չլրացուած ծայրակապերը մեր օգտագործած աղբիւրներում չենք գտել։

– 123ա-6ա Ցանկ բովանդակ գանձից, տաղից եւ մեղեդեաց, եւ ամենայն սրբոց, նաեւ կիւրակէից Յարութեան, եւ աղցից ի մատենի աստ գրեցելոյ – Ճ. Ամենափրկչին եւ Սրբոյ Էջմիածնի... ԽԷ. Քառասնօրեայ գալստեանն Քրիստոսի։

Ծնթ. Տօների այբբենական կարգով ցանկն է։

– 126ա-8բ Այլ ցանկ ոմանց նշանաւոր գանձից, տաղից եւ մեղեդեաց յատուկ տօնից, կիւրակէից սրբոց եւ պահոց՝ ըստ նոյն վերագրեալ համարաթուի Գանձարանիս – ԼԴ. Խնդութեան ձայն, բարբառ աւետեաց... Կուսանացն. ՃԼԱ. Օրհնեալ անճառ Հայրն գըթած։

Ծնթ. Սկզբնատողերի այբբենական կարգով ցանկն է։

– 128բ [Յաղագս ցանկից] – Գիտեա՛ աստանօր, նազելի՛ երգաբան, զի առաջին եւ երկրորդ ցանկքս երկաքանչիւրքն զմի տարազ ունելով՝ զերկոսին ճանապարհս գիւտից ցուցանեն ըստ երկուց հաճոյից քոց, զի մինչ կամիցիս անորոշակի զպատկանաւոր իմն գտանել, ցուցանէ քեզ առաջինն, իսկ եթէ կամիցիս որոշակի զյատուկ իմն որոնել յանուանէ եւ գտանել, զայն ցուցանէ քեզ երկրորդն։ Ուրեմն՝ զերկոսեան եւս պիտեւան եւ հարկաւոր համարելով՝ երկոքումքն որոնեսցես։ Ո՛ղջ լեր։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

55բ Եւ զմեղապարտ գրիչս յիշեա՛ (նման՝ խորագիր 44ա, 55ա, 60ա, 60բ, 62բ, 64ա, 73բ, 78բ, 86բ, 113բ)։

Տե՛ս 1ե Տիտղոսաթերթ։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած սպիտակ թերթիկին՝ «Գանձարան 2.», 1ա՝ «48/3591», մատիտով՝ «Գանձարան», 1ե՝ «Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Ա. աստառին՝ «սուրբ» (երիցս), «13»։

 

 

3592

ԱԲՐԱՀԱՄ ՇԱՔԵՑԻ, ՕՐԻՆԱԿՔ ԳՐՈՒԹԵԱՆՑ

ՃԱԼԷԹ գիւղ ՌՄԽ. – 1791

ԳՐԻՉ՝ Յարութիւն վրդ. Շաքեցի։

ԹԵՐԹ՝ 81. չգրուած՝ 65ա, 73ա, 81բ։ ՊՐԱԿ՝ Թ-ԺԸ×8 (ԺԸ 8+1)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ ռուսերէն՝ «СЯ», որից վեր՝ «28», ռուսերէն «РФХЯ», տակը՝ «17», խաչով պսակուած թագ, տակը՝ եղջերու, իսկ ստ. ձախ կողմում՝ «84», «27», «17»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16×12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10×7,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 47ա)։ ՏՈՂ՝ 19-20. գծումներ՝ ճնշումով։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն, մէջքը՝ կարմիր կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ չգրուած թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Գ+Դ-Զ. սպիտակ չգրուած թուղթ։ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լուսանցազարդ՝ բուսաթռչնային՝ 57ա, 65բ, 73բ։ Զարդագիր՝ թռչնագիր՝ 57ա, 65բ, 73բ, հանգուցագիր՝ 59բ, 75ա։ Գոյներ՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած ԺԹ. դ., պհպ-ները՝ նորոգման ժամանակի. կազմի կաշին մաշուած, եզրերից՝ մասամբ թափուած. կազմը հիմքից թուլացած, ձեռագրի սկզբից Ա-Ը պրակներ հաւանաբար ընկած, որի հետեւանքով նշեալ պրակների կարը դուրս է եկել հիմքից, իսկ Ա. փեղկը՝ թերթերից հեռացել. նախկին աստառների՝ գունափոխ սպիտակ թղթի վրայ սոսնձած նորերը, որոնք եւս խոնաւութեան եւ աղտոտուածութեան հետքերով են. կազմին եւ աստառներին, պհպ. Դ-Զ՝ ցեցի անցքեր. Ա. եւ Բ. փեղկերին մէկական անցք կայ, որ կարող է լինել գամի եւ կապիչի անցքի հետք. թերթեզերքը՝ մաշուած, մասամբ թափուած, դեղնած. թերթերին տեղ-տեղ ցեցի եւ մաշուածութեան անցքեր, խոնաւութեան հետքեր, ստ. արտք. անկիւններում մատնահետքեր, թանաքի եւ այլ բծեր, թ. 72-81՝ խոնաւութիւնից առաջացած կարմրաւուն հետքեր, թ. 79-80՝ ստ. գրադաշտը մաշուած, պատռուած, իսկ թ. 81՝ ստ. եզրից թափուած. թ. 64-5՝ իրարից հեռացած. սկ-ից՝ թ. 1ից առաջ անորոշ քանակի թ.՝ ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա [Թուղթ յաղագս նուիրակութեան] – (սկ.) /// մեր զտէր Սարգիս եւ Աբրահամ եպիսկոպոսդ հանդերձ սրբալոյս միռօնիւ... (տէր Սարգիս եւ Աբրահամ եպիսկոպոսների միջոցով սրբազան միւռոնը ուղարկելու, նրանց պատշաճ ընդունելու մասին)։

2. 1բ-3ա Աթոռոց իմտատիայի գրելոյ – Եւ զկնի սիրալրականի ողջունատրութեանս... (եկեղեցին եւ նրա խախտուած տանիքը վերանորոգելու նպատակով «իմտատիայի»` օգնութեան համար Պետրոս վարդապետին ուղարկելու մասին, նշւում է նաեւ, թէ մինչ այս նուիրակ կամ ժողով չի եղել այնտեղ սուրբ Աթոռի համար, բայց հիմա նորոգման համար նրանց տուրքերի անհրաժեշտութիւնը կայ, ուստի խնդրում է վարդապետին ընդունել սիրով եւ տուրքերը տալ)։

3. 3ա-4ա Թուղթ ողորմութիւն խնդրելոյ – Եւ ընդ աստուածային օրհնութեան նամակիս... (պարոն Գրիգորին ուղղուած օգնութեան խնդրանք-աղերսանք)։

4. 4ա-5ա Թուղթ հատուկ նւիրակութեան – Եւ ընդ օրհնութեան եւ շնորհազեղուն նամակաւս... (Պօղոս վարդապետին նրանց մօտ ուղարկելու, նրա միջոցով տուրքը եւ նուիրատուութիւնը սուրբ Աթոռ ուղարկելու մասին, քանի որ սուրբ Աթոռը եւ միաբանները դրանով են գոյատեւում)։

5. 5ա-6ա Թուղթ շնորհակալութեան – Յետ այսորիկ յայտնի լիցի սիրելւոյդ մերոյ... (Պօղոսի միջոցով սուրբ Աթոռ ուղարկուած նուէրները ստանալու մասին, այս կապակցութեամբ շնորհակալական եւ օրհնութեան խօսք)։

6. 6աբ Թուղթ շնորհակալութեան – Եւ զկնի այսր բանի ծաներո՛ւք, սիրելի՛ք մեր ի Տէր... («ֆլանի» ձեռքով «ընծայքն ձեր այս ինչ» ստանալու առիթով շնորհակալական եւ օրհնութեան խօսք)։

7. 6բ-7ա Թուղթ շնորհակալութեան – Ի տէր Աբրահամ արհիեպիսկոպոսէ Շաքեցւոյ աստուածային օրհնութեամբ... (պարոն Պօղոս Արզրումեցու ձեռքով նուէրները ստանալու առիթով շնորհակալական եւ օրհնութեան խօսք)։

8. 7ա-8բ Թուղթ ժողովքի կարգաւորաց – Յորմէ ժամանեալ հասցէ գիր օրհնութեան եւ նամակ պահպանութեան... ի վերայ ընդհանուր ամենայն երկրի... եւ լուսածնունդ զաւակացդ մօրս լուսոյ սրբոյ Գանձասարայ... (ողջոյնի խօսքից եւ ողորմած լինելու խրատից յետոյ նշում է, որ Պօղոս վարդապետ Կէնճեցին՝ «ի տանէն Աղուանից», իրենից օրհնութեան եւ շրջաբերական թուղթ խնդրելով, գնում է նրանց մօտ, ուստի դիմում է, որ նրանք սիրով ընդունեն վարդապետին եւ «արդիւնաւոր ողորմութիւն» անեն՝ «գրքից, շորից եւ դրամից, զի ողորմութեամբ ձերով լցուցանիցէ զչափաւորս պակասութիւն յանձին իւրոյ»)։

9. 8բ-10ա Ողորմութիւն անապատաւորաց – Յորմէ ժամանեսցի թուղթ սիրոյ, ողջունի եւ օրհնութեան... (շինութեան նուիրատուութեան կոչ՝ Կանջայի երկրի Կուլուստան գիւղին մերձ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու եւ այնտեղի անապատի համար, որը վաղուց է կառուցուել, եւ պարիսպը փլուզուել է, նորոգման եւ այլ շինութիւնների կարիք ունի։ Այդ պատճառով տեղի հոգեւոր առաջնորդ Ներսէս եպիսկոպոսը դիմել է իրեն եւ ստացել օրհնութեան նամակ, որով կարող է նրանցից ստանալ «զկամաւոր ողորմութիւն»)։

10. 10ա-2ա Թուղթ Ճալէթու վանքի Աստուածածնի թէմի եւ վիճակի սահմանադրութեան գիրն է – Եւ ընդ շնորհազեղուն թղթոյս ծանուցումն լիցի օրհնեալ երկրներացդ՝ Զաքու, Ղապալու, Արաշպասանու, Աղդազու, որք էք թէմ եւ վիճակ Սուրբ Ճալէթի վանք Աստուածածնի աթոռոյն... (խօսւում է Ճալէթի Սուրբ Աստուածածին եկեղեցու՝ Եղիշէ առաքեալի հրամանով կառուցուած լինելու, կարգերը հաստատելու մասին, ապա՝ ներկայի անմխիթար վիճակի, քանի որ «պատերազմ եւ վրդովումն եղեւ փոքրակի, եւ պակասեցան ի նմանէ կարգաւորք, եւ ինքն մնաց ամայի...», տեղի՝ բնակիչ չունենալու պատճառով քայքայուել են եւ մնացել «անտէրունչ», որի պատճառով էլ այնտեղ է ուղարկում եւ առաջնորդ կարգում Պօղոս վարդապետ Շաքեցուն, որ նաեւ արքեպիսկոպոս է, որ գնայ, նորոգի, միաբանի եւ հովուի նրանց եւ նրանց երկիրը։ Ապա հնազանդութեան կոչ է անում)։

11. 12աբ Վերայ առաջնորդի գրել – Մեծի գերազարդի եւ գերերջանիկ լուսարհեստի հօրդ մերում եւ հոգեւոր իշխօղի տանդ Գողտնեաց եւ աջորդի սրբոյ առաքելական աթոռոյդ Թօմայի, տեառնդ Պետրոսի... (ողջոյնի խօսք Պետրոս եպիսկոպոսին)։

12. 12բ-3ա Գրելի Էջմիածնայ կաթուղիկոսին – Ի լուսանկար եւ տիրակառոյց, շնորհածորան եւ հանրածնող... (ընդհանրական կաղապար է՝ առանց անունների եւ խնդրի մասնաւորեցման)։

13. 13ա-5ա Գրելի Աղուանից կաթողիկոսին – Համբածաւալ եւ ընդհանրահռչակ, գերազարդ եւ լուսապայծառ... (աղերսագիր Աբրահամ աբղյ Շաքեցուց Աղուանից՝ «կողմանցն հիւսիսոյ գաւառին Ալանաց», կաթողիկոսին՝ իրեն հոգեւոր ծառայութեան վերցնելու «ի սահմանս Աղուանից եւ յերկիրս Շաքուայ», խոստում՝ հպատակութեամբ եւ հնազանդութեամբ ծառայելու, ինչպէս որ ծառայել է Յովհաննէս կաթողիկոսին։ Նաեւ գրում է, թէ իրեն ոմանք տկար են համարում ծառայութեան համար եւ մեղադրական բաներ են գրել իր մասին, պատրաստ է գնալ եւ ներողութիւն խնդրել, միայն թէ արժանանայ ներման)։

14. 15ա-6ա Որ քահանայ ինքն գերի անկանի – Եւ ընդ օրհնութեանս ծանուսցի սիրելեաց մերոց, զի հրամայէ... (խօսում է հայերի տարագրութեան մի քանի պատճառի մասին՝ սաստիկ հարկապահանջութիւն, խստաբարոյ բռնաւորք, մարդկային ծով մեղքերի պատճառով գերութիւն։ Ապա նշում է, թէ Յովհաննէս քահանան, «որ է յերկրէն Վրացտանու եւ ի գեղջէն Ցխինվալու», գերուել է լեզկիների կողմից, 25 թումանով ազատուել, որի դիմաց «գիր են առեալ ի դմանէ»՝ նշուած գումարը իրենց տանելու եւ «զձեռագիրն քո» ետ ստանալու պայմանով։ Ուստի՝ կոչ է անում ընդունել Յովհաննէսին եւ անհրաժէշտ օգնութիւնն անել նրան)։

15. 16ա-7ա Թուղթ իքմին խնդրելոյ – Յետ այսր բանի յայտ լիցի հոգեւոր որդեկիդ իմոյ՝ Կիրակոս իշխանիդ... (խնդրանք Կիրակոս իշխանին «շնորհել ինձ ողորմութիւն»)։

16. 17աբ Թուղթս իքմին խնդրելոյ – Եւ յետ բանի այսորիկ զեկուցումն լիցի սիրելի որդւոցդ եւ եղբարցդ իմոց... (իրեն նիւթապէս օգնելու խնդրանք՝ քանի որ «աղքատ եմ եւ մերկ եւ ոչ ունիմ, որով ապրիցիմ»)։

17. 17բ-8բ Թուղթ իրիցփոխութեան – Եւ ընդ շնորհազեղուն եւ օրհնառաքի գրոյս ծանիր... (մահտեսի Սարգսին Գեանջա քաղաքի Սուրբ Յովհաննէս եկեղեցու երեսփոխ կարգելու մասին, առնելու եւ դատելու մէջ իրաւացի եւ արդար լինելու կոչ)։

18. 18բ-9ա Թուղթ շնորհակալութեան հանդերձի – Եւ ընդ օրհնամատոյց ողջունառաքի գրոյս ծանիք... (վաճառականներին ուղղուած շնորհակալագիր՝ «Բ. գազուկէս բագրաստ» ուղարկելու համար, օրհնանքի խօսք)։

19. 19աբ Թուղթ իշխանութեան քահանայից – Յիսուսի Քրիստոսի ծառայ տէր Ներսէս կաթուղիկոս Աղուանից, յորմէ օրհնութեամբ եւ սիրով ծանիք Գեանջայու քաղաքիդ քահանայք... (Մարգարի որդի մահտեսի տէր Պետրոսին միաբանութեամբ հալածելու մասին, չնախանձելու եւ միմեանց մասին վատահամբաւութիւն չտարածելու հրաման)։

20. 19բ-21բ Թուղթ հոգեւոր տիրաց գրելոյ – Երկնահանգոյն եւ շնորհազարդ ատենասարասի սարսափելի շնորհալի... (Աբրահամ եւ Իսրայէլ վարդապետները «սրբոյ եւ մեծի աթոռոյն» Գանձասարի կաթողիկոսին գրել են, որ ստացել են նրա ուղարկած նամակը, հասկանում են խնդիրը, բայց եւ «ըստ սրբազան վեհապետին Էջմիածնայ», հնազանդութեամբ շարունակելու են ծառայել։ Իսկ Յովսէփ տղան կաթողիկոսի նամակը տարել է Նուխի, տեղի իշխաններն ու քահանաները տեսել են, իսկ իրենք վարդապետները ինչ-որ պէտք եւ պատշաճ է, ասել են. իրենք էլ պատասխանել են, որ 15 տարի Էջմիածնի սրբազանի հրամանով ծառայութիւն են արել, այսուհետ եւս շարունակելու են ծառայել Գանձասարի սուրբ Աթոռին։ Ապա նշւում է, որ իրենք համաձայն են մէլիքների, զրւանցիների եւ շամախեցիների ասածներին, եթէ դրանք համապատասխանում են Էջմիածնի սրբազանի հրամաններին։ Անելու են այնպէս, ինչպէս իշխանների հրամանն է, եւ ինքնագլուխ ոչինչ չեն ձեռնարկելու)։

21. 21բ-2ա Թուղթ գերէտիրանց գրելոյ – Ի Սրբոյ Աստուածածնայ աթոռոյս առաջնորդ Աբրահամ վարդապետէ... (արցախցի Մօզի անունով մէկի որդին գերի է ընկել եւ չունենալով փրկագին, նրանց հայրապետի կոնդակով դիմել է իրենց՝ տուրքի (հաւանաբար՝ դրամի) խնդրանքով, որի համար կոչ է անում ողորմածութիւն ունենալ եւ օժանդակել)։

22. 22աբ Թուղթ պարտէտէրանց – Յիսուսի տրուպ ծառայ Աբրահամ վարդապետէ եւ առաջնորդ օրհնեալ թէմի եւ վիճակի մերում... (դիմում է բոլորին՝ քահանաներին, իշխաններին, երէցփոխաններին, գանձապետերին եւլն՝ օգնութիւն ցուցաբերելու համար Աբրահամ անունով աղքատ եւ ծանր պարտքերի տակ յայտնուած մարդուն, որին իր անունից շրջաբերական թուղթ է տուել)։

23. 22բ-3բ Թուղթ ծանուցումն աղքատաց – Աստուածասէր եւ բարեպաշտօն հարցդ եւ եղբարցդ իմոց... (դիմում է մի աղքատ, օրահացի կարօտ մարդու օգնելու նպատակով)։

24. 24աբ Թուղթ ծանուցումն աղքատաց – Շնորհն ամենազօրին Աստուծոյ եղիցի ի վերայ պատրաստական հարցդ իմոյ... (Պօղոս անունով չքաւորին օգնելու կոչ է)։

25. 25ա-6ա Թուղթ վկայական եպիսկոպոսաց – Յիսուսի Քրիստոսի ծառայ տէր Ներսէս կաթողիկոս Հայոց, որք ի կողմանս Աղուանից, փոխանորդ եւ յաջորդ սրբոյն Եղիշէի առաքելոյն եւ Գրիգորիսի սուրբ հայրապետին՝ թոռինն մեծի Լուսաւորչին Հայոց եւ ծայրագոյն պատրիարգ երկնահանգէտ ատինասարաս սրբոյ մեծի Աթոռոյս Գանձասարայ – Շնորհօք ամենազօրին Աստուծոյ բազմաժողով հանդէս արարի ի հազար երկու հարիւր Ա. (1752)... (Աբրահամ վարդապետ Շաքեցուն «ի ծառայութիւն եւ ի պաշտօնատրութիւն սրբոյ Աթոռոյս Գանձասարայ» եպիսկոպոս ձեռնադրելու, նրան տուած խրատների, նորընծայ եպիսկոպոսին չհակառակուելու մասին. այս մասին տե՛ս նաեւ՝ ձեռ. 3452, 2ա)։

26. 26աբ Թուղթ եղբօր վերայ գրելի – Մեծապատիւ եղբօրդ իմոյ Եղիազար վարդապետիդ հոգեկան սէր ընծայի... (որպիսութեան մասին հարցում եւ պատասխան նամակի խնդրանք)։

27. 26բ-7բ Բրինձ ժողովեցման գրելի – Եւ զկնի օրհնութեանց, զորս մատուցաք զեկեղեցի սիրելեացդ մերոց... (տէր Պօղոս վարդապետին ուղարկելու եւ նրա միջոցով բրնձի բերքից աթոռանիստ առատ բաժին տանելու մասին)։

28. 27բ-8ա Թուղթ շնորհակալութեան – Զկնի յայտ լիցի սիրելւոյդ իմոյ, զի ի քէն... (շնորհակալագիր է՝ Կարապետ եղբօր միջոցով նուէրը ուղարկելու համար եւ նուէրին ի պատասխան՝ օրհնութեան խօսք. նամակի հասցէատէրը եւ նուէրի տեսակը գրուած չեն)։

29. 28աբ Թուղթ օրհնութեան – Զկնի օրհնեալ լինիք յԱստուծոյ վերոյգրեալ Ղարաջալլու գիւղի օրհնեալ քահանայքդ... (շնորհակալութեան եւ օրհնութեան խօսքով դիմում է բոլորին՝ իր ուղարկած վարդապետին ընդունելու եւ մեծարելու համար)։

30. 28բ-32ա Թուղթ վկայական ծայրագունի – Մարդասէր եւ արարչագործ բնութեան բարերարին Աստուծոյ... (թուարկում է Աստծու վարդապետութիւնը սերնդեսերունդ ժառանգածներին՝ Աստուած-Սուրբ Հոգուց, Ադամից, եկեղեցու հայրերից մինչեւ տէր Յօհան արքեպիսկոպոս Ամթեցին, որից յետոյ էլ նշում է իրեն՝ «եւ սոցին վերոգրեալ երջանկացս յետին աշակերտ նուաստ ծառայ Աբրահամ վարդապետս Շաքեցի եւ առաջնորդ Ճալէթու Սուրբ Աստուածածնի վանքին...», որի իշխանութիւնը ստացել է Կեանջա քաղաքի Սուրբ Յովհաննէս եկեղեցու առաջնորդ Աթանաս արքեպիսկոպոս Ջարաբերթեցուց՝ «ի մէջ բազմահանդէս ժողովրդեան, ի թուին ՌՄԱ. (1752), ամսեանն Յունվարի Գ.»)։

31. 32բ Շարադրանք եպիսկոպոսի – Աստուածազարդ եւ գերազարդ եղբօրդ իմոյ աւագագունի ի տանն Աստուծոյ... (ողջոյնի խօսք՝ ուղղուած «Շամախու եւ բոլոր նահանգիդ Շամախու» հոգեւոր իշխող տէր Ոսկան եպիսկոպոսին)։

32. 32բ-3բ Թուղթ բանադրանաց – Յիսուսի ծառայ Իսրայէլ կաթուղիկոս, յորմէ հասցէ ի վերայ չՊետրոս չիք քահանայիդ... (բանադրանքի խօսք Պետրոս քահանային, որը Մահմատ Թովան գիւղի քահանայից այլազգիների օգնութեամբ յափշտակել է քահանայութիւնը՝ առանց իր թոյլտւութեան, ուստի՝ նրան զրկում է քահանայութիւն անելու իրաւունքից, մինչեւ չզղջայ)։

33. 33բ-5ա Թուղթ բանադրանաց գրելի – Քրիստոսի նւաստագունեղ ծառայ եւ սուրբ Գանձասարայ միաբան ի տէր Պօղոս վարդապետ ժամանեսցի գիր բարկութեան... (ուղղուած է տէր Պօղոս վարդապետին, բայց առանց խնդրի որոշակիացման)։

34. 35ա-6բ Թուղթ բանադրանաց – Յորմէ ժամանեալ հասցէ թուղթս դառնութեան բանադրանաց... (առանց որոշակիացման, կաղապարային գրութիւն է)։

35. 36բ-7ա Թուղթ բանադրանաց եւ նզովից – Յիսուսի Քրիստոսի ծառայ տէր Պօղոս եպիսկոպոսէ, յորմէ հասցէ գիր նզովից... (ուղղուած է «պիղծ ֆլանիդ», որ չի տուել սուրբ Աթոռի հասն ու իրաւունքը)։

36. 37աբ Թուղթ բանադրանաց արձակման – Քրիստոսի ծառայ տէր Պօղոս արքեպիսկոպոսէ առաջնորդ Դաթեւու վանաց... (գիր սիրոյ, ողջոյնի՝ ուղղուած Պօղոսին)։

37. 37բ-9ա Թուղթ Երուսաղէմայ ժողովք – Եւ ընդ օրհնութեան նամակաւս յայտ լիցի համօրէն... (հասցէատէրը պարզ չէ, սակայն դիմում է Սարգիս անունով այրի համար, որ Էրեւանից է, իրենից թուղթ ու վկայական է խնդրել, ինքն էլ տուել է, որ գնայ եւ նրանց օժանդակութիւնը ստանայ Երուսաղէմ ուխտի գնալու համար)։

38. 39ա-41ա Թուղթ առաջնորդական Եղիշէի առաքելո[յ]ն – Յորմէ ժամանեալ հասցէ թուղթ օրհնութեան եւ նամակ պահպանութեան... (Կիրակոս վարդապետին Սուրբ Եղիշէ առաքեալի վանքին հովիւ եւ առաջնորդ կարգելու, վանքի խաւար, աւեր եւ առանց հովուի մնալու մասին, յանձնարարութիւն՝ նշեալ առաջնորդին պատշաճ դիմաւորելու, հասն ու իրաւունքը ամբողջապէս նրան տալու, սիրոյ եւ չհակառակուելու խորհուրդ եւ օրհնանք)։

39. 41ա-2ա Թուղթ աղքատաց գրելոյ – Եւ զկնի օրհնութեանս զեկ լիցի յԱստուծոյ օրհնեալ հայկական քրիստոնէիցդ... («Կէնճէու» երկրի Ղարաբուլախ գիւղից Սարգիս անունով մէկի մասին է, որը խիստ հարկերի պատճառով չքաւոր է դարձել եւ ապրուստի միջոց չունի։ Դիմում է «կամաւոր ողորմութեան» կոչով)։

40. 42բ-3ա Թուղթ գերետերաց – Եւ ընդ օրհնութեանս ծանուսցի սիրելեացդ մերոց եւ հոգեւոր հարցդ... («Վրացտանու» երկրի «Դըմանիսու» գիւղի քահանայ Յարութիւնի եղբայրը գերի է ընկել լեզկիներին, որոնք 10 թուման են պահանջում ազատ արձակման համար։ Քահանայ Յարութիւնին տուել է վկայական թուղթ, որով կկարողանա օգնութիւն ստանալ նրանցից)։

41. 43ա-4ա Ընդհանուր Հայոց լուսաւորիչ, աստուածընդիր Յովհաննէս կաթուղիկոսիդ զաստուածաշօշափ սուրբ աջն համբուրեմ – Վերոյ գրեալ լուսատուիդ մերոյ... (որպիսութեան հարցում, շնորհակալագիր իրենց յիշելու՝ սիրոյ եւ օրհնութեան նամակ ուղարկելու համար, ինչպէս նաեւ՝ ծանուցում առ այն, որ Սարգսի միջոցով «մէկ կթի գով» է ուղարկել)։

42. 44ա-5բ Թէմուրազայ քրիստոսապսակի եւ հոգեօծի արքայիդ Վրաց, նաեւ Հերակլայ աստուածազօրի եւ քաջասրտի խանիդ ի տոհմէ արքայականէ եւ մարգարէականէ եւ ի շառաւիղէ յառաքինեաց... – Ես՝ Ներսէս, նուաստ ծառայ Յիսուսի եւ որոյ կամօքն կաթուղիկոս եւ պատրիարգ Աղուանից Հայոց, մատուցանեմ... (ողջոյնի խօսքից յետոյ գրում է, որ Յակոբ վարդապետ գիտնական Շամախեցին, որ մինչ այժմ Էջմիածնում էր եւ որին ինքը ցանկացել է բերել իր մօտ «սակս պիտանաւորութեան» եւ չի ստացուել, հիմա իր մօտ է։ Իսկ արքան Գրիգոր վարդապետի միջոցով ուղարկուած թղթով Յակոբ Շամախեցուն իր մօտ է կանչել, ինքն էլ, «բարեաց մեծագոյնն» ընտրելով, Յակոբ վարդապետին ուղարկում է նրա մօտ, քանի որ այդպէս է պահանջում նաեւ Մայր Աթոռի օգուտը, որի համար էլ Վրաց արքան կանչել է։ Բայց խնդրում է նաեւ ամեն ինչ անել զգուշութեամբ, որ արքայի անուանը եւ Մայր Աթոռին պակասութիւն չլինի, Յակոբ վարդապետին ընդունել սիրով եւ խնամքով. եւլն)։

43. 45բ-6բ Թուղթ առաջնորդութեան անապատի – Եւ ընդ աստուածայնոյ օրհնութեանս ծանուցումն լիցի ընդ[հ]անուր... (Բարսեղ եւ Յարութիւն վարդապետներին Մեռոնուտի Սուրբ Ուխտի միաբան կարգելու, «ի սէր սուրբ անապատին Մուռուտւոյ» նրանց սիրով ընդունելու եւ «ողորմութիւնն» շնորհելու մասին. հասցէատէրը պարզ չէ)։

44. 46բ-7ա Հաւ եւ հաւկիթ ժողովելոյ – Եւ ընդ աստուածապարգեւ օրհնութեանս ծաներո՛ւք, սիրելի՛ք մեր ի Տէր... (ամեն տօնի եւ պատարագի հաւաքուող նուէրների, հաւ եւ հաւկիթ ժողովելու եւ ուղարկելու մասին. առանց հասցէատիրոջ եւ այլ անունների որոշակիացման)։

45. 47աբ Հանճարազգօն եւ մեծապատիւ նազելոյդ տեառնդ Զաքարիայի սրբանուէր քահանայիդ յիսուսեան ողջոյն եւ գրկախառն համբոյր ողջութեանդ (այսչափ)։

46. 47բ Թուղթ իքմին խնդրելոյ – Ի յԱստուծոյ չնչին ծառայ Աբրահամ արքեպիսկոպոսէ... (տիրացու Աբրահամին ողջոյնի խօսքից յետոյ խնդրում է 1 լաւ Յայսմաւուրք ճարել եւ տալ Անապատին, քանի որ այդ օրերին Անապատը գերեվարուել է «լեկզի»ների կողմից, որի ժամանակ էլ հաւանաբար կորել է իրենցը)։

47. 47բ-8ա Թուղթ շնորհակալութեան – Յետ այսր բանի յայտ լիցի սիրելւոյդ իմոյ... (Պետրոսի ձեռքով ուղարկուած պարգեւի համար շնորհակալութեան եւ օրհնութեան խօսք)։

48. 48աբ Թուղթ իքմին խնդրելոյ – Զկնի այսորիկ բանի զեկ եղիցի նազելոյդ իմոյ... (գրում է արխալուղի պակասութեան մասին եւ խնդրում Սպահանի 1 լաւ մաւի ղադակ)։

49. 48բ-9բ Թուղթ իմտատեայի եւ օգնութեան – Յորմէ ժամանեսցի գիր օրհնութեան եւ սիրոյ... (շնորհակալագիր է՝ ուղղուած Դարբանդ քաղաքի ժողովրդին եւ տեղի եկեղեցու հոգեւորականներին՝ Սաղաթիէլ վարդապետին լաւ ընդունելու եւ նրա հետ նուէրներ եւ իրաւունքը ուղարկելու համար)։

50. 49բ-51ա Թուղթ վարդապետաց ժողովքի – Յիսուսի Քրիստոսի ծառայ տէր կաթուղիկոս Աղուանից եւ ծայրագոյն պատրիարգ Սրբոյ աթոռոյս Եղիշէի առաքելոյն, յորմէ ժամանեսցի, հասցէ թուղթ օրհնութեան եւ նամակ պահպանութեան... ի վերայ օրհնեալ նահանգներացդ, այսինքն՝ Զաքու, Ղապալու, Աղտաշու, Արաշպասանու... մեծաց եւ փոքերցդ ամենից... (օրհնութեան խօսք, սիրոյ խրատ, պատուէր՝ իր ուղարկած Աբրահամ վարդապետին պատուելու եւ իր հրամանները կատարելու)։

51. 51բ Հաւ եւ ձու ժողովելոյ – Յայտ լիցի, սիրելի՛ որդւոցդ իմոց, որ էք բնակեալ ի յօրհնեալ գիւղդ Գետաշէն... (գլխին՝ 10 ձու եւ մէկ հաւ ժողովելու եւ Թորոսի ձեռքով ուղարկելու մասին)։

52. 51բ-2ա Շարադրանք սանատի – Պատճառ գրոյս այս է, որ ես՝ Էրզրումեցի Կիրակոսի որդի Աւետիսս... («կէնջեցի» Աւետի որդի Էվումից վերցրած պարտքի համար մուրհակ է, որի վկան էլ Վարդանի որդի Յարութիւնն է)։

53. 52ա-4ա Թուղթ իմտատիայի աթոռայց – Յորմէ ժամանեալ հասցէ թուղթ օրհնութեան եւ նամակ պահպանութեան... ի վերայ յԱստուծոյ օրհնեալ յերկրիդ Գիլանու... մեծամեծաց եւ փոքունց... (սկզբում օրհնութեան խօսք, իսկ բուն խնդիրը Սաղիանու վանքի, «որ է անուամբ սրբոյն Ստեփաննոսի Նախավկային շինեալ», նորոգումն է, ուստի «զայս անուն» վարդապետի գործակալ է կարգել՝ օգնութիւնը հաւաքելու, նաեւ յորդոր՝ գործակալին լաւ ընդունելու եւ օգնութիւն ուղարկելու)։

54. 54բ-7բ [Թուղթ օրհնութեան] – Յիսուսի Քրիստոսի ծառայք Երեմիայ եւ Սիմէօն կաթուղիկոսունք ամենայն երկրիս Աղուանից... եւ արփիաւոր սրբոյ աթոռոյն Գանձասարայ, յորոց եւ որովք ժամանեալ հասցէ գիր օրհնութեան եւ նամակ պահպանութեան... ի վերայ ընդհանրական տանս Աղուանից... (օրհնութեան խօսք)։

Ծնթ. Թէեւ 57ա էջում կայ առանձին խորագիր՝ «Թուղթ օրհնութեան», սակայն այն տրամաբանական շարունակութիւնն է 56բ, որի վերջին տողը եւ 57ա էջի սկզբնատողը նոյնն են։

55. 57բ-8բ Ազնուամեծար եւ գերյարգելի օծելածին եւ արքայորդի Գօրգի խանի՝ հատուկ սիրելւոյդ իմոյ ըստ հոգւոյ – Յիսուսի Քրիստոսի ծառայ Աղուանից կաթողիկոս, յորմէ մեծաւ սիրով ընծայի... (օրհնութեան խօսք, այնուհետեւ գրում է, որ ստացել է նրա թուղթը եւ նրա գտնուելու տեղի մասին իմացել միրզայ Գօրգիից, իսկ իր որպիսութեան մասին գրում է Կեանճայ քաղաքից», ողջ լինելու մաղթանք եւլն)։

56. 58բ-9ա Գիտութիւն լիցի սրբազան հօրդ իմոյ, զի մինչ յայդ տեղդ էի ընդ հրամանոցդ... ողջ լե՛ր ի Տէր. ամեն։ Գրեցաւ ի Մայիսի ԻԱ. (21), ձեռամբ իմոյ Յակօբայ անարդիւն աբեղայիս անպիտան ծառայիս տեառնդ (վալիին գիր գրելու, առանց այդ գրի «աստ» գնալու մասին, ապա հասցէատիրոջն ասում է, որ նրա անունից 2 վալիներին «մուսաւատէս» է գրել, որոնք խնդրում է հաստատել եւ իր ուղարկած տղայի միջոցով թղթերը իրեն ետ ուղարկել, քանի որ առանց այդ թղթերի պատշաճ չէ այնտեղ լինելը, իսկ մնացածի մասին խնդրում է հարցնել «ի ծառայէդ քումմէ մեր Գրիգորէդ»)։

57. 59ա-61ա Թուղթ կուսանաց անապատի ժողովք, Յիսուսի Քրիստոսի ծառայ տէր Մինաս ընդհանրական կաթողիկոս ամենայն Հայոց եւ ծայրագոյն պատրիարգ Վաղարշապատու առաքելականի եկեղեցւոյս Քրիստոսի եւ տիեզերականի, լոյսակառոյց եւ տիրանկար մեծի եւ անյաղթելի Սրբոյ Աթոռոյս Էջմիածնի – Շնորհք ընդ ձեզ եւ երկնաւոր խաղաղութիւն... (սկզբում օրհնութեան խօսք, իսկ խնդիրը վերաբերում է Ղարապաղի Սուրբ Նշան անունով` կուսանաց անապատի կարիքները հոգալուն, որի համար նշեալ անապատի վերատեսուչ Մարտիրոս վարդապետին իր կողմից տրուած նամակով ուղարկում է, որ նրանք «արդիւնաւոր ողորմութիւն» տան։ Անապատը ջրի եւ շինութեան կարիք ունի։ Մինչ այդ ծախսերը հոգում էր թեմը, սակայն «այն յերկրին եղեալ ազգն հայոց ցիր եւ ցան» են եղել, որի պատճառով վիճակը տուրքերը չի կարողանում հաւաքել եւ անապատի կարիքները հոգալ)։

58. 61աբ Ի Մէլիքիսեդեկ վարդապետէ բազում օրհնութեամբ ծանի՛ր, հոգեւոր որդիդ իմ տիրացո՛ւ Փիլիպպոս... (իր աշակերտին չուխայ կարել տալու համար խնդրում է ուղարկել «մէկ աղուշայ լաւ շալ»)։

59. 61բ-2բ Թուղթ շնորհակալութեան հնազանդ որդոյ – Ըզկնի ողջունագրութեանս ծանի՛ր, սիրելի՛ իմ, զի գրէ... (հնազանդութեան, նուիրակ վարդապետին ընդունելու եւ տուրքերի մասին խրատ)։

60. 62բ-3բ Թուղթ հնազանդ որդոյ շնորհակալութեան – Եւ օրհնութեան նամակաւս յայտ լիցի սիրելւոյդ, զի ասէ... (հնազանդութեան խրատ, յորդոր՝ համոզելու իշխաններին եւ ժողովրդին նուիրակութեան գործը ետ չգցելու համար)։

61. 63բ-4ա [Գիր ջերման] – Տէր մեր Յիսուս Քրիստոս մտեալ ի տունն Պետրոսի, զոքանչ նորա տաքնապէր ջերմամբ... (աւետարանական պատումը՝ Քրիստոսի զօրութեամբ ջերմութիւնը իջնելու մասին. Մտթ., Ը. 14, խնդրանք, որ Աստուծով բժշկութիւն լինի նաեւ Աբրահամ վարդապետին՝ «հալածուի դեւն, եւ փարատի ցաւն»)։

62. 64ա Գիր ջերմի եւ տենտի վերին եւ ներքին – Ծագայի ծարգանայ ծետաւ, դուք բարձէք ցաւն, ջերմն եւ տենտն Աբրահամ վարդապետիս անուամբ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

63. 64աբ Ակոմի պտուեղաս պասսար եղերաս պետհարուն անուն կոճկոտոր, որ քեզ ասեմ, թէ ջհուտ ջերմէս, թէ հայ ջերմէս... զքեզ եւ երդմնեցուցանեմ կաթամբք սուրբ կուսին Մարիամու... եղիցի բժշկութիւն ջերմին եւ տենդին։

64. 64բ Դանիէլ՝ դատաստանն Աստուծոյ... զայս անուանքս գրեն հացին, հօրն դնեն, ոչիլ ոչ ուտէ Աստուծով։

65. 65բ-72բ [Գիր մաղթանաց] – Այլ եւ շինողս սուրբ եկեղեցւոյս եւ կառուցող կամարակապ խորանիս... Սիմէօն գերընտիր ընդհանրական կաթուղիկոսն... 70բ-2բ («Ա-Ք») Աղբիւրն ամենայն շնորհաց... քաղցրն Աստուած... եւ ընդդէմ որդւոց ձերոց. ամէն։

66. 73բ-5ա Ըզկնի շնորհաձիր օրհնութեանս ծանուցումն լիցի... (այլասիրութեան խրատ, տէր Ղուկաս եւ տէր Ղազար քահանաները, որոնք «յերկրէն Վարանդու եւ ի գեղջէն Աւետարանոցու», պակասութեան եւ աղքատութեան պատճառով թուղթ են խնդրել, որ կարողանան տանել եւ դրա հիման վրայ օգնութիւն ստանալ, ուստի յորդորում է «ողորմութիւն շնորհել»)։

67. 75ա-9բ Թուղթ մեծի նւիրակութեան – Յիսուսի Քրիստոսի ծառայ տէր Իսրայէլ կաթուղիկոս ամենայն Աղուանից... յորմէ ժամանեսցի թուղթ սիրոյ, ողջունի շնորհաց... ի վերայ օրհնեալ եւ բարելի նահանգներացդ Դիզակու, Վարանդու եւ Խաչենու եւ ի միջի դոցա բնակեալ եւ հաստատեալ սրբոց յեկեղեցայց... (օրհնութեան խօսք, ըստ աւանդոյթի՝ նրանց սրբագործ մեռոն ուղարկելու եւ նրանցից նուիրակութիւն ստանալու, տէր Սարգիս եւ Աբրահամ եպիսկոպոսներին (վարդապետերին) նուիրակ կարգելու, տրուած յանձնարարութիւնների եւ նրանց մօտ ուղարկելու մասին, պատուէր՝ նրանց առանց ներհակութեան ընդունելու)։

68. 79բ-81ա Սիրելեաց գրէ – Եւ ընդ աստուածապարգեւ եւ օրհնամատոյց թղթոյս ծանուցումն լիցի... Ո՛ղջ լեր ի Տէր ի փառս նորին եւ ի պարծանս եւ յուրախութիւն ծառայիս տեառնդ Յակօբայ անարդեան աբեղայիս (Աբրահամ վարդապետին նուիրակ կարգելու եւ նրանց մօտ ուղարկելու, նուիրակին եւ գանձանակին հաւատարիմ մնալու խրատ)։

Ծնթ. 81ա սա վջ-ում ունի նաեւ լրացուցիչ մաս՝ խնդրանք՝ վարդապետին լաւ ընդունելու՝ «Դարձեալ սիրելի՛ք մեր, օրհնեա՛լ քահանա[յ]քդ եւ քանդխուդայք, պատուիրեմ ձ[ե]զ... շնորհիւ յիսուսեան. ամէն»։

Ծնթ. Սրանք առաւել կաղապարային գրութիւն յիշեցնող նիւթեր են, քանի որ որոշ դէպքերում ոչինչ մասնաւորեցուած չէ։ Կան գրութիւններ էլ, որոնց մէջ կա՛մ հասցէատէրը պարզ չէ, կա՛մ խնդրոյ առարկան։ Փակագծային բացատրութեան մէջ գրել ենք բոլոր տուեալները, իսկ եթէ հասցէատէր կամ նամակագիր, խնդրոյ առարկայ եւ նման տուեալներ չկան, ուրեմն բացակայում են նաեւ գրութեան մէջ։ Այս ամենով հանդերձ՝ այս գրութիւնները որոշակիօրէն ուրուագծում են ժամանակաշրջանի եկեղեցական, ազգային, հասարակական կեանքի պատկերը (եկեղեցականների՝ միմեանց հասցէին մեղադրանքներ, խաբէութիւններ, բանսարկութիւններ, հայերի տարագրութեան եւ գերեվարութեան վերաբերեալ առանձին տեղեկութիւններ եւլն)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՆԱԽԱԳԱՂԱՓԱՐ ՕՐԻՆԱԿԻ

57բ Այս աստուածաշունչ գիրքս է Շաքեցի Աբրահամ վարդապետին։ Ով ոք որ հանդիպի այս սուրբ գրքոյս եւ ընթեռնուցու զսա կամ զբօսնուցու ի սմին, յիշեսցէ յարժանաւոր յաղօթս իւր զվերոգրեալ վարդապետն եւ զծնողս նորին՝ Զաքարիայն եւ զԽաթունն, եւ զայլ ազգոյինսն ամենայն, եւ որ յիշէ, յիշեցեալ լիցի եւ ինքն ի միւսանգամ գալստեանն Քրիստոսի եւ լւիցէ զօրհնեալ ձայնն նորա։ Արդ, գրեցաւ այս բան ի ՌՄԼ. (1781), Ապրիլի ամսոյ հինգումն, ի Շաքի։

Տե՛ս նաեւ՝ Բվնդ., 58բ-9ա, 79բ-81ա։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

64բ Գրեցաւ գրագրութեան գիրգս ձեռամբ Աբրահամ, Յարութիւն՝ անարժան վարդապետացս Շաքեցւոյ, ի ՌՄԽ. (1791) թուին հայոց, Յուլիս ամսոյ երկուսն, առ դրան Սրբոյ աթոռոյս Աստուածածնի եւ Թուխ Մանկան Սուրբ Նշանի, ի ներս գիւղին Ճալէթու։

Ծնթ. Ըստ տառաձեւերի՝ ձեռագիրն ունի մէկ գրիչ՝ Յարութիւն Շաքեցին, որը Աբրահամ վարդապետ Շաքեցու իմացութեամբ կամ գուցէ պատուէրով ընդօրինակել է նրան անհրաժէշտ գրութիւնները բուն օրինակներից։ Այդ պատճառով էլ ձեռ-իս գրիչ յիշատակել է նաեւ Աբրահամ Շաքեցուն։ Հաւանական է նաեւ, որ սկզբից Ա-Ը. պրակները ընկած լինեն, որտեղ կարող էր նաեւ Աբրահամ Շաքեցու ձեռքով գրուած մասը լինել։ Կայ եւս մէկ՝ հիմք օրինակից եկող գրչի անուն՝ Յակոբ աբղյ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

64բ (ԺԸ. դ., նոտրգիր) Ես՝ տիրացու Կարապետս, գրէցի այս գիրս ի շտեմարանն Աւետանց։

ՆՇՈՒՄ՝ Ա. աստառին սեւով՝ «Օրինակք նամակագրութեանց կաթողիկոսաց եւ այլոց», պհպ. Աա՝ սեւով՝ «226/3592», «ՌՄԽ. – 1791 Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 40բ այբուբեն՝ «ա-զեա», «աբագուուա»։

 

 

3593

ԺՈՂՈՎԱԾՈՅ

Կ. ՊՈԼԻՍ ՌՄՁԲ. – 1833

ԳՐԻՉ՝ մհտ. Գրիգոր Պոլսեցի։

ԹԵՐԹ՝ 90 (գրչի էջակալում՝ 1-81, որ է՝ 1ա-41ա. 1-87, որ է՝ 43ա-86ա). չգրուած՝ թ. 1, 2բ, 41բ-3բ, 44բ, 86բ-90բ։ ՊՐԱԿ՝ 1-4×10 (1՝ 12)+1-5×10 (1՝ 12, 5՝ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,3×10,1։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, մատիտով սահմանագծուած (13,5×7,5. ստ. լս.՝ յիշագրեր)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 50ա)։ ՏՈՂ՝ 23։ ԿԱԶՄ՝ դարչնագոյնով եւ սեւով ծաղկաթուղթ, մէջքը եւ անկիւնները՝ տպարանային բրոնզէ դրոշմազարդերով սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ չգրուած թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ սպիտակ չգրուած թուղթ՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ 2 փաթթոց-գլխարկ, մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մաշուած, եզրերն ու անկիւնները մասամբ թափուած, Ա. փեղկի մէջքի ստ. եզրի կաշին կազմի միացման հատուածում՝ պատռուած. աստառներին՝ միջուկին սոսնձումից առաջացած դեղին հետքեր, Ա. աստառին սոսնձած նշումի սպիտակ թերթիկը՝ պատռուած, նշմարւում են մի քանի տառեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2ա-41ա [Տիտղոսաթերթ] Ներբողեան ճառ պատմագրաբար ի վարս սրբոյն Ներսիսի Լամբրոնացւոյն արհիեպիսկոպոսի Տարսոնի Կիւլիկեցւոց, ի Գրիգորէ երիցուէ, ի խնդրոյ նորին համանուան եւ համազգւոյն Ներսիսի քահանայի, ընդօրինակեալ ձեռամբ մահտեսի Գրիգորի Պօլսեցւոյ՝ փոքրաւորի պերճաշնորհ Պօղոս վարդապետի՝ արժանավայել փոխանորդի վեհափառ տեառն Ստեփաննոսի արքեպիսկոպոսի եւ պատրիարգի արքայապերճ մայրաքաղաքիս Պօլսոյ, 1833, Նոյ[եմբերի] 25, ի պատրիարգարանս ամենայն Հայոց

1. 3ա-38ա Ներբողեան ճառ պատմագրաբար ի վարս մեծի քահանայապետին սրբոյն Ներսիսի արհիեպիսկոպոսին Տարսոնի Կիւլիւկեցւոյ – Բազում զգուշութեան եւ ստէպ արթնութեան պէտք են այնոցիկ... յորոց ամենեցունց համաձայնութեամբ ի մի բերան փառաւորի ամենասուրբ Երրորդութիւնն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

Տե՛ս Գրիգոր Սկեւռացի, Ներբողեան ի սուրբն Ներսէս Լամբրոնացի, Վենետիկ, 1854 (Սոփերք հայկականք, ԺԵ.)։

– 38ա-41ա Բան յիշատակի մատենիս – Աստուածային մարդասիրութեամբ նախախնամութիւնն միշտ որպէս բարիոք վերակացու եղեալ, իբր սեպհական տէր տան առ յինքենէ ստացելոց... այլ եղիցի արժանի լինել հաստատել զանձինս, որպէս զսա ի վերայ ամրագոյն վիմի, անվրդով յամենայն յարուցմանց մնալով ի փառս Աստուծոյ. ամէն։

Տե՛ս Յովս., Յիշ-ք, էջ 727-732։

Բ. 44ա-78ա [Տիտղոսաթերթ] Սրբոյն Ներսիսի Լամբրոնացւոյ ճառ յաղագս ժառանգաւորաց, ընդօրինակեալ ձեռամբ մահտեսի Գրիգորի Պօլսեցւոյ՝ փոքրաւորի պերճաշնորհ Պօղոս վարդապետի՝ արժանավայել փոխանորդի վեհափառ տեառն Ստեփաննոսի արքեպիսկոպոսի եւ պատրիարգի Պօլսոյս, 1833, Նոյ[եմբերի] 25, ի պատրիարգարանս ամենայն Հայոց ի Կոստանդնուպօլիս

Տե՛ս ձեռ. 632, 355բ-80բ։ ա/45ա-58բ։ բ/58բ-68ա։ գ/68ա-78ա (խորագրերից յետոյ՝ «Ճառ Ա.», «Ճառ Բ.», «Ճառ Գ.»)։

Տե՛ս Ներսէս Լամբրոնացի, Խորհրդածութիւնք... Վենետիկ, 1847, էջ 517-555։

Ունի՝

– 78ա-9ա Նորին սրբոյն Ներսեսին – Այս բանք եւ աստուածային օրինադրութիւնք սպասաւորութեամբ մտաց... եւ եղեւ վշտագնեալ ոգւոյ իմոյ մեծ սփոփանք եւ մխիթարութիւն, եւ առ Աստուած երկրպագութեամբ գոհութիւն... ամէն։

Տե՛ս Ներսէս Լամբրոնացի, Խորհրդածութիւնք... Վենետիկ, 1847, էջ 556-557. նաեւ՝ ձեռ. 441, 122բ. ձեռ. 1445, 291բ-2ա։

– 79ա-86ա Յիշատակարան մատենի գրութեան – Յամի վեց հարիւրորդի յիսներորդի չորրորդի (1205) թուականութեանն հայոց ես՝ նուաստ եւ անարժան ծառայ Աստուծոյ Ներսէս... եւ որոց միանգամ անուանքն գրեալ են ի դպրութեան կենաց, որպէս զի ընդ նոսին եւ անուանք ձեր յիշատակողացդ գրեալ լիցին յանմահ գիրն ի Քրիստոս ի Տէր մեր, որում ընդ Հօր եւ Հոգւոյն Սրբոյ փառք, պատիւ եւ զօրութիւն յաւիտեանս. ամէն։

Տե՛ս ԺԳ. դ. յիշ-ք, էջ 48-53, Հմր 19։

Ծնթ. 38ա-41ա, 78ա-9ա, 79ա-86ա յիշատակարանները Ներսէս Լամբրոնացու գործերի մեծ մասի ընդօրինակութիւններում կան։ Սրանք ունեն առաւելապէս բնագրային, այսինքն՝ գրապատմական ու սկզբնաղբիւրային գրութիւնների արժէք, ուստի արձանագրել ենք Բովանդակութեան եւ ո՛չ նախագաղափար յիշատակարանների շարքում։ Ծանօթութիւնների մէջ նշուած տպագրերի համեմատ ունեն միայն մասնակի՝ քերականական, ուղղագրական տարբերութիւններ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

Տե՛ս բովանդակութիւն, 2ա, 44ա Տիտղոսաթերթ։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 2ա, 44ա՝ սեւ թանաքով բոլորակ՝ «Ք[ՐԻՍՏՈՍԻ] Ծ[ԱՌԱՅ] ԳՐԻԳՈՐ 1827»:

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած սպիտակ թերթիկին՝ «Ճառ ի վարս Ն. Լամբրոնացւո[յ]», պհպ. Աա՝ «1833 Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

 

 

3594

ՄԱՇՏՈՑ ՁԵՌԱՑ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ ՌՁԵ. – 1636

ԳՐԻՉ՝ Խաչատուր երէց։ ՄԵԿԵՆԱՍ՝ Պետրոս Կեսա­րացի։ ՍՏԱՑՈՂ՝ տէր Կիրակոս (մեկենասի եղբայրը)։

ԹԵՐԹ՝ 155+2 (կրկն.՝ թ. 1, 10). չգրուած՝ 1ա, 154ա։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԱ×12 (Ա,Դ, Զ, Թ, Ժ 10 Է-Ը 11, ԺԱ 6)+Ա-Դ×12 (Դ 7)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թ. 1գդ-107, 112՝ եռամահիկ, երեքնուկով պսակուած գծային խաչ, որի ստ. ձախ կողմում՝ լատ. «B», աջում՝ «V», մահիկով պսակուած վեցաթեւ աստղ, տակը՝ թագ. այլ թուղթ՝ թ. 100-3. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ երկրաչափական զինանշան, մէջը՝ քայլող կերպար, ձեռքին՝ հաւասարաթեւ խաչ. թ. 1աբ, 108-11, 113-50, 153, 155՝ եռամահիկ. այլ թուղթ՝ թ. 151-2, 154. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ նախորդից տարբեր՝ աւելի խոշոր՝ մահիկով պսակուած վեցաթեւ աստղ, տակը՝ թագ, երեքնուկով պսակուած գծային խաչ, որի ստ. ձախ կողմում՝ լատ. «Z», աջում՝ «T»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18×12։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն՝ 1գ-107ա (13×8), թ. 107բ-42բ՝ որոշ թերթեր կարմրով սահմանագծուած (14×8), 143ա-153բ (14,5×9,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 79ա)։ ՏՈՂ՝ 21 (1գ-107ա), 22 (107բ-42բ), 25-29 (143ա-53բ)։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. Բ. աստառը՝ սպիտակ չգրուած թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 1գ։ Լուսանցազարդ՝ բուսական, բուսաթռչնային՝ 28բ, 43բ։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած. քերծուած, եզրերից եւ անկիւններից թափուած, մէջքը վնասուած, 2ական կապիչներն ու գամերն ընկած՝ կան անցքերը, 2 փեղկերին երբեմնի ունեցած մետաղէ մասերը հանուած՝ կան գամերի անցքերը. Ա. աստառն ընկած, նախկին վարդագոյն թուղթ աստառից մնացել են առանձին մասեր, Բ. աստառը կեղտոտուած, գամերի անցքեր. լուսանցակողերի կարմիրը գունաթափ, մասամբ սեւացած. հիմքերը նորոգուած 1950ական թթ. եւ աւելի վաղ՝ գրուած եւ չգրուած սպիտակ թղթով (7բ, 1բգ, 6բ, թ. 8-9, 54-5 եւլն), թ. 155 վեր. արտք. անկիւնը թափուած, լրացուած 1950ական թթ. նորոգման սպիտակ չգրուած թղթով. թերթերին զանազան բծեր, դեղին եւ թանաքի (80ա, 81բ, 90ա, 104բ եւլն) հետքեր, մատնահետքեր, վեր. եզրերում, թ. 112-55՝ վեր. կէսում խոնաւութեան հետքեր, թ. 112՝ այրուածքի հետք, յատկապէս եզրերը կեղտոտուած, սեւացած, խունացած, կարմիր թանաքը տեղ-տեղ թափուած, գիրը դժուարընթեռնելի կամ անընթեռնելի (10բ, 20ա, 64բ-5ա 76ա եւլն). թ. 32-3, 41-2, 65-6, 75-6, 106-7՝ իրարից հեռացած, երեւում է հիմքը, թ. 10բգ, 19-20, 45-6, 85-6՝ մասամբ իրարից հեռացած, որոշ թերթեր մասամբ հիմքից անջատ (թ. 20, 67-71, 97-9, 106-7 եւլն). 84բ-5ա, 90բ-1ա՝ կան նախկին կպումների հետքեր, թ. 154-5՝ մաշուածութեան անցքեր. թ. 75-6 միջեւ 2, թ. 106-7ի միջեւ 1-2, թ. 112-3ի միջեւ 1՞ թ.՝ ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1գ-16բ Ա. Կանոն մկրտութեան (ստ. լս.՝ Կնունք) – Ածեն զնուիրեալն ի դուռն եկեղեցւոյն եւ ասեն սաղմոս, ի թիւ. Տէ՛ր, ոչ բարձրացաւ... եւ ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած մեր, Աստուա՛ծ բարերար, որ զվրիպեալս...

2. 14բ-5ա Կանոն Ը.օրեա տղային – Բերեն զերեխայն ի դուռն եկեղեցւոյն... եւ մամն բերէ զտղայն, եւ ո՛չ մայրն. Տէ՛ր Աստուած մեր, աղաչեմք զքեզ, նշանեսցի լոյս երեսաց քոց...

– 15ա-6բ Իսկ յորժամ քառասնօրեա լինի տղայն – Գան եկեղեցին... ասէ զաղօթս քահանայն. Տէ՛ր Աստուած մեր, որ եկիր ի փրկութիւն ազգի մարդկան...

3. 17ա-24ա Բ. Կանոն պսակ առնելոյ – յԳ. ժամն երթան ի դուռն յեկեղեցոյն, եւ քահանայն ապսպարէ զհարսն ի փեսայն, եւ փեսայն ի հարսն... [Ըն]թերցուած ի Ծննդոց. Եւ ասաց Աստուած. Արասցուք [մ]արդ ըստ պատկերի մերում...

4. 24ա-6ա [(ստ. լս.)՝ Պսակ վերացուցանել]) – Եւ յաւուրն ութերորդի վերացուցանէ քահանայն զթագն... Ընթերցուած յԵրեմիայ մարգարէէ. Այսպէս ասէ Տէր. Եղիցի Իսրայէլ իբրեւ զցօղ...

5. 26ա-8ա Գ. Կանոն երկրորդ ամուսնութեան՝ պսակի է – Սաղմոս. Տէր ի զօրութեան քում... եւ ասէ զաղօթս զա[յս]. Տէ՛ր Աստուած մեր, որ ի հրեշտակաց...

6. 28ա-32բ Դ. Կանոն հաղորդ տալոյ – Առնու քահանայն զփրկական խորհուրդն եւ խաչ առաջի եւ բուրվառ... եւ ասէ քահանայն զաղօթս. Տէ՛ր Աստուած ամենակալ, ամենագութ, ամենախնամ...

7. 32բ-43բ Ե. Կանոն տղաթաղ, յորժամ երկոտասան կամ հնգետասան ամեայ լինի – Ասեն սաղմոս. Ծ. (50). Ողորմեա՛ ինձ, Աստուած... եւ քահանայն ասէ զաղօթս զայս. Աստուած յաւիտենական եւ թագաւոր անմահ...

ա. 34աբ Ի վարդապետութենէ սրբոյն Գրիգորի Լուսաւորչին – Եթէ մեք, որ կենդանոյն մնացեալ իցեմք...

բ. 39բ Ի վարդապետութենէ սրբոյն Գրիգորի Լուսաւորչին – Ամենեքեան, որ տեսանիցեն զնոսա, ճանաչիցեն...

8. 43բ-6ա [(ստ. լս.)՝ Այգուցն տղաթաղի] – [Ի]սկ առաւաւտուն երթան ի գերեզմանն եւ ասեն զԱմբիծքն... Ընթերցուած յԵսայեա մարգարէէ. Զի Տեառնէ եղիցի դարձ արդարոց...

9. 46ա-63բ Զ. Կանոն համօրէն ամենայն ննջեցելոց՝ թաղմամբ ի Քրիստոս յուղարկելով – Ասեն սաղմոս Ծ. Ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ... [եւ ք]ահանայն ասէ զաղօթս. Աստուա՛ծ յաւիտենական, անսկիզբն, անեղ...

– 51աբ Իսկ եթէ ի դպրաց ոք իցէ, եւ կամ աւագաց, եւ ապաշխարողաց – Տանին ի դուռն եկեղեցոյն... Պօղոսի առաքելոյն ի Թեսաղոնիկեցւոց թղթոյն է ընթերցու[ած]. Ոչ կամիմ եղբարք...

62բ ստ. լս. գրչից՝ «Մխիթարել |63ա| զսգաւորսն»։

10. 63բ-9ա [(ստ. լս.)՝ Աշխարհաթաղի այգւոյն] – Իսկ առաւօտուն երթան ի գերեզմանն եւ ասեն զԱմբիծսն... Պօղոսի առաքելոյն ի Թեսաղոնիկ[եցւոց] թղթոյն է ընթերցուած. Այլ մեք պարտիմք գ[ոհա]նալ...

11. 69ա-73բ Կանովն հոգեհանգիստ առնելոյ կամ պատարագ մեռելոյ – Ասեն սաղմոս ի թիւ ԼԱ. (31). Երանի՜, ում թող[ութիւն]... եւ ասեն զաղօթս զայս. Անկեալ եմք առաջի քո բարերար եւ բազումողորմ Աստուած...

– 73բ [(ստ. լս.)՝ Աւրհնութիւն աղի] – Աստուա՛ծ, ողորմեա՛ մեզ... եւ քահանայն ասէ զաղօթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ, արարիչ ամենայն արարածոց, որ արարեր զամենայն արարածս...

12. 74ա-9ա [Կ]անոն տեառնականի աղ աւրհնելոյ – Ածեն զնուիրեալսն ի դուռն եկեղեցւոյն... եւ ասեն զաղօթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած [ամ]ենակալ, ողոր[մ]ու[թեամբ] քով, որ Տէրդ ես ուխտից... (75բ) որդիքն Ահարոնի քահանայքն շուրջ զսեղանովն եւ յօշեսցեն զնա ան/// (շար., 76ա)՝ ///նակին, վասն որոյ եւ Յիսուս, զի սրբեսցէ իւրով արեամբն զժողովուրդն...

13. 79աբ Կանոն տեառնականի սեղան աւրհնել – Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ, Հա՛յր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որ առիթ սիրոյ պատրաստեցեր քո ծառայիցս...

14. 79բ-83ա Թ. Կանոն ննջեցելոցն, եաւթ աւուրն է, կամ ԺԵ.եանց, կամ Խ. աւուրն կամ տարէլցեանց – Եւ ասեն սաղմոս, կցուրդ. Եղիցին ականջք քո... Ընթերցուած յԵրեմիայ մարգարէէ. Այսպէս ասէ տէր. Քաջալեր[ե]ցարո՛ւք եւ տեսէ՛ք զուրախութիւն ձեր՝ եկեալ Աստուծոյ...

ա. 83ա-5ա Գանձ թաղման ննջեցելոց հաւասար ի յԱռաքել վարդապետէ («ԱՌԱՔԵԼ») – Այսաւր եհաս հրաման Արարչէն / մահու հրաւէր մարմնոյս հողեղէն... ուրախանալ ընդ հոգեղինաց։ Ողորմեա՛։

բ. 85ա-6բ [Մկրտիչ Նաղաշ], Տաղ ննջեցելոց – Ես գիտէի, թէ աշխարհս ինձ մուլք էր տված, / ուտէի, խըմէի հետ իմ սիրելեաց... ըզկոյսըն Մարիամ բարեխաւս առնէք։

Տե՛ս Մկրտիչ Նաղաշ, աշխ.՝ Էդ. Խոնդկարեանի, Երեւան, 1965, էջ 158-164, ձեռ. z։

գ. 86բ-8բ Տաղ ննջեցելոց [Ողբ բերանոյ մեռելոցն ասացեալ՝ յԱռաքել վարդապետէ ասացեալ. ձեռ. 11, 109բ-10բ] – Ո՛վ քահանայք եւ վարդապետք աստուածաբան / եւ ժողովուրդք հաւատացեալք ամենեքեան... զի Տէրըն քաղցր է եւ պարտական ողորմութեան։

դ. 88բ-9բ Ողբ մեռելի ասա՛ – Ինձ ումետ կայր եւ գուման վանց քո գալուտ / ակն ունէր սիրտս եւ մընայր քո խընդալուտ... ոչ եղբայր եղբաւր օգնէ, ոչ հայր՝ որդւոյ։

Տե՛ս Մկրտիչ Նաղաշ, աշխ. Էդ. Խոնդկարեանի, Երեւան, 1965, էջ 180-182, ձեռ. d։

ե. 90ա-2ա [Ողբ ի Քերոբենց Յովանիսէ, ձեռ. 1989, 213ա-6ա] – Երէկ հողվերօքդ անցի / հոտ առի, զքիմըըս կափուցի... որ կորուստ է քեզ ամենի։

Տե՛ս Հայրեններ, աշխ.՝ Աս. Մնացականեանի, Երեւան, 1995, էջ 919-920՝ Յովհաննէս Քերովբենց, «Տաղ գեղեցիկ եւ սրտառուչ»։

զ. 92ա-4բ [Մկրտիչ Նաղաշ], Ողբ նորահաս մանկանց եւ տղայոց – Արարիչն արարածոց մեզ բարկացաւ, / քաղցըր բնութիւնն աստուածային մեզ դառնացաւ... եւ քեզ ամէնքս երկըրպագեմք, Աստուածածի՛ն։

Տե՛ս Մկրտիչ Նաղաշ, աշխ. Էդ. Խոնդկարեանի, Երեւան, 1965, էջ 150-157, ձեռ. f։

է. 94բ-6բ Երգ վասն ննջեցելոցն – Արարիչ եւ մարդասէր, անոխակալ եւ բարեգութ, որ գովիսդ ի սրովբէից...

ը. 96բ-8ա Ողբ ննջեցելոց – Ես ասացի ի վերանալ յինէն աւուրց իմոց...

15. 98աբ ԺԱ. [Աղօ]թք, որ պիղծ ինչ է կերեալ – [Սուրբ] ես, Տէ՛ր, եւ ի սուրբս հանգուցեալ եւ ի գովեալդ Իսրայէլի...

16. 98բ ԺԲ. [Ա]ղօթք, որ ի կերակուր միայն պղծ[ի] – Տէ՛ր Աստուած մեր, որ գլխոյ առաքելոյն քո Պետրոսի...

17. 98բ-9ա ԺԳ. Աղօթք երդմնահարի – Տէ՛ր Աստուած, որ զմարդոյ բնութիւնն փոփոխական եւ տկար գիտես...

18. 99աբ ԺԴ. Կանոն հանդերձ աւրհնելոյ – Տանին յեկեղեցին՝ առաջի բեմին, սարկաւագն ի վերայ ունելով... [եւ] ասէ քահանայն զաղօթս. Տէ՛ր Աստուած բարձրեալ, որ զգեցուցեր զեկեղեցի քո...

19. 100ա-3բ Աւրհնութիւն խաղողոյ եւ կարգ՝ տեառն Ներսէսի Հայոց կաթուղիկոսի արարեալ յաւուր տօնի Աստուածածնին եւ կամ Սրբոյ խաչին՝ ըստ տեղւոյ բնութեան ջերմութեան, եւ ցրտութեան ի պտղոց հասումն – Յետ պաշտամանն եւ կամ պատարագին արձակմանն ամենայն սպասաւորքն առեալ... եւ ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած Հայր անսկիզբն, անեղ բնութիւն եւ անմահ...

20. 104բ-5ա ԺԶ. Կանոն նոր գիրք աւրհնել – Տանին յեկեղեցին եւ հանեն ի բեմն, ունելով սարկաւագն ի վերայ բազկացն... եւ ասէ զաղօթս զայս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած մեր, որ ետուր մեզ զպատուիրանս քո...

21. 105աբ Կանոն խունկ աւրհնելոյ – Բերեն յեկեղեցին եւ ասեն սաղմոս... եւ քահանայն ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած բարերար եւ բազումողորմ, եւ բազմագութ...

22. 105բ-7ա ԺԷ. [Կ]անոն սերմն եւ զարմտիս աւրհնել – Ասի սաղմոս. Քեզ վայել է... [Ընթեր]ցուած Յովելեայ մարգարէէ. Քաջալերեաց երկիր... (106բ) Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ, վասն ամենայն բարութեանց քոց /// (վջ)։

23. 107ա [Աղաւթք ի վերայ երաշտութեան. անձրեւ լինի] – (սկ.) ///ամենայնի զքոյ ինքնին գթութիւնդ բարեխօս ունելով՝ անձրեւ ըստ կամաց քոց պարգեւեայ...

Տե՛ս Մայր Մաշտոց, աշխ.՝ Գէորգ Տէր-Վարդանեանի, Ս. Էջմիածին, 2012, էջ 416։

24. ա. 107բ-10բ [Գանձ համօրէն ամենայն] ննջեցելոց («ՄԱՆՎԵԼՍ») – [Մինդ ի յԷէն] / Բանդ, որ ի [Հօրէ]... ’ւ ի չար այսոցըն զիս թափեցէք։ Ողորմեաց մեզ Տէր Աստուած մեր, աս՛՛։

բ. 110բ-2ա Գանձ ի վերայ նորահաս մանկանց – Հայիմ, ողբամ ծընօղ տըղայիս, / վա՛յ եւ եղո՛ւկ ասեմ իմ անձինս... ընդ սուրբ մանկանցն ըզսա ընկալաւ։ Արդ, Տէ՛ր, ընկա՛լ զնընջեցեալ տըղ[այն]։

գ. 112աբ Տաղ նորահաս մանկանց – Պատմեմ ձեզ բան զարմանալի եւ սոսկական, / վասըն մանկանս, որ էր ամաց հընկէտասան... խելքն անցանէր, սիրտըն ճըմլէր մըղմըղալով (վջ՝ թափուա՞ծ)։

25. 113ա-47բ [Շարականք ըստ ձայնից եւ կողմանց]

ա. 113ա-5բ ԱՁ. Հանգստեան շարական կարգաւ – Ո[ր ստեղծմամբ ըստ պատկերի] քո, Տէ՛ր, պատուեցեր ըզմեզ... Ապ. Հա՛յր բազումողորմ, խոստովանիմ... Ա[պ]. Աստըւա՛ծ բազումողորմ, խընայեա՛... Ղազար. Կենդանութեանց բաշխօղ... Յր. Ընդ լուսանալ միաշաբաթին... Հոգոյ գլ. Որ ի քրօբէական... Մ. Յարուցելոյն ի մեռելոց... Խաչի. Սուրբ խաչն օգնական հաւատացելոց կանգնեցաւ... Ալէլուիայ... Տէր ով կացցէ... Սրբոյ Աւետարան ըստ Յոհաննու. Ամէն, ամէն ասեմ ձեզ, զի որ զբանն իմ լսէ... Փառաց ի փառըս։ Հոգոց հանգուցելոց։ Քրիստոս պ՛՛։

բ. 116ա-9բ ԱԿ. Արարի՛չ Աստըւած եւ ըստեղծիչ ազգի մարդկան... Ապ. Ծով կենցաղոյս հանապազ... Ապ. Մերձ եմ ընկըղմել... Ապ. կիրակի. Որ առաքեցար ի հայրական ծոցոյ... Աւագ Ե.շաբթի. Այսօր կանգնեցաւ աւազան... Յր. Դու ես, Քրիստո՛ս, կեանք եւ յարութիւն... Հգլս. Որ առաքեցար ի Հօրէ... Մ. Ուրա՛խ լեր, Աստուածածի՛ն... Խաչի. Սեղան քո, Տէ՛ր զօրութեանց... Ալէլուիայ, ալէլ.։ Բարձր առնեմ... Ղուկասու. Խօսեցաւ առ նոսա զառակ մի եւ ասէ. Առն ուրումն մեծատան... Ճանապարհ մոլորելոց երգ ասա՛յ, Հոգոց հանգուցելոց։ Քրիստոս Որդի։ Հայր մեր, որ յերկինս։

գ. 119բ-22ա [ԲՁ.] Շարական երկրորդ ձայն, կարգաւ քաղէ. Որ կոչեցեր առ քեզ... Ապ. Դարձոյ զցասումըն քո... Ապ. Աներեւութից քըննօղ գաղտնեաց... Ապ. կիր. Ըստ աւետեաց մարգարէին... Ղազար. Յաստուածային ձայնէ գոչմանըն... Հգյ գլ. Սարսափելի հողմոյ նըման... Մ. Սո՛ւրբ եւ Աստուածածի՛ն Մարիամ, ցանկալի կուսից... Խաչի. Այսաւր խընդրի... Ալէլուիայ... Աստուած անուան քում կեցոյ։ Սրբոյ Աւետարանիս ըստ Մարկոսի. Եւ ասէր. Այսպէս է արքայութիւն Աստուծոյ...

դ. 122ա-5բ Շարականք գիշերապաշտման ասա՛յ – Եկեսցէ, Տէ՛ր, ի վերայ մեր ողորմութիւն քո... Ապ. Տէր, ըզլուր միւսանգամ քո... Ապ. Յամենայն ժամ աղաչանք իմ այս են... Ապ. Ողորմեա՛յ ինձ, Աստըւած իմ... Ապ. Յոյս իմ ես, դու, Տէ՛ր... Ապ. Մեղք իմ բազում են... Ապ. Մեղա՛յ քեզ, Տէ՛ր, մեղա՛յ... Դատ. Դատաւոր արդարութեան... Կուսան. Իմաստուն կուսանքըն պատրաստեալ... Յր. Իջեր, Տէ՛ր, եւ մարմնացար... Հգյ գլ. Որ զմիաբանեալսն... Հանգստ. Գալոց է Միածինըն... Մ. Մայր լուսոյ, Մարիամ... Խաչի. Ի վերա վիմի հաւատոյ... [Աւետարան Մատթէոսի]. (սկ.) /// մատեան առ նա աշակերտքն նորա եւ բացեալ զբերան իւր...

ե. 125բ-8ա Շարականք հանգստեան. կարգաւ ասա՛յ – Հա՛յր բարեգութ, որ գըթացար ի յազգս որդոց մարդկան... Ապ. Ծով մեղաց իմոց... Ապ. Զանապական ըզհոգեւոր ըզգանձըն յապականացու... Ապ. կիրակի. Որ տիրականս առ ի քէն... Յր. Այսօր յարութիւն Քրիստոսի տօնեցէք... Հգլ. Որ համագոյդ ես... Մ. Սուրբ զԱստուածածին աւրհնութեամբ մեծացուցանեմք... Խաչի. Փայտ կենաց, որ փոխանակ մահացու պըտղոյն... Ալէլուիա, Ալէ. Հաճեցար Տէր ընդ երկիր։ Սրբոյ Աւետարանիս ըստ Յոհաննու. Եւ Յիսուս աղաղակէր եւ ասէր. Որ հաւատայ, ոչ հաւատայ յիս...

զ. 128ա-31ա Հանգստեան շարականք կարգաւ – Լոյս ի լուսոյ զմեզ լուսաւորեայ... Ապ. Քրիստոս Աստըւած աստուծոց... Ապ. Մաքսաւորն հառաչանօք ի տաճարին... Ապ. կիրակի. Լոյս ի լուսոյ, ծընունդ եւ ծագումն... Ղազարայ. Շնորհեա՛ մեզ, Տէ՛ր, ընդ աղքատացն... Յր. Որ յարեարդ ի մեռելոց... Հգյ գլսն. Յանըսկըզբնաբար բըղխումն ի Հօրէ... Մ. Մայր եւ կոյս աղախին Քրիստոսի... Խաչի. Ով պահապան, որ ծագեցար յեդեմայ... Ալէլէ։ Տէ՛ր, լո՛ւր աղօթից իմոց։ Աղաղակիմ առ։ Սրբոյ Աւետարանիս ըստ Ղուկասու. Տէր մեր։ Այլ ձեզ ասեմ, որ լսեքդ. Սիրեցէ՛ք զթշնամիս... Երգ ասայ Բ.-Գ. տուն. Ճանապարհ մոլորելոց եւ ճա[ռագայթ]։

է. 131ա-3բ Քանզի զքեզ աւրհնեն իշխանութիւնք երկնից... Հանգստեան. Փառ է քեզ, Հա՛յր... Ապ. Համբառնամ առ քեզ... Ապ. կիր. Որ գերագոյն փառօք... Ղազար. Որ ի չորեքկերպեան... Յր. Անեղակից Բանըդ Հօր... Հգյ գլստ. Անըսկիզբն Աստըւած... Մ. Ուրա՛խ լեր, Մարիա՛մ... Խաչի. Զօրութիւն սուրբ խաչի քո, Քրիստո՛ս... Ալէլուիայ, ալէ.։ Մերձեսցին խնդրուածք իմ։ Սրբոյ Աւետարանս ըստ Մարկոսի. Տէր մեր։ Դարձեալ սկսաւ ուսուցանել... Ժողովեալքս ի հրաժարումն։

ը. 133բ-6բ Շարականք հանգստեան կարգաւ – Որ թագաւորդ ես յաւիտենից, Քրիստո՛ս Աստըւած... Հնգս. Ողորմութեանց տըւօղ... Ապ. Մեղուցեալ անձամբ կարդամ... Ապ. Մեղա քեզ, Տէ՛ր... Կիրակի. Բանն, որ ընդ Հօր յէութենէ... Յր. Էջ հրեշտակն յերկնից... Հգյ գլս. Ի համբառնալ Բանին յերկինս... Մ. Որ զանճառելին ծընար... Խաչի. Էջ Միածինն ի Հօրէ... [Աւետարան Մատթէ]ոսի. Եւ յորժամ եկեսցէ Որդի մարդոյ... Ըստ օրինացն ի տաճարին։ Թագաւ.։

թ. 137ա-41ա Ալէլուիայ, ալէլուի։ Դատե[ա՛, Տէ]՛ր, զայնոսիկ... Եւ եւս խաղաղութեան զՏէր։ Աւրհնութիւն եւ փառք։ Խունկ ձգէ ու ծխէ. Ես ասացի ի վերանալ յինէն... Ապ. Քրիստոս Աստըւած, յոյս ապաշխարողաց... Ապ. Ըզմեղս իմ խոստովան լինիմ... Ապ. Ալիք յանցանաց զիս ալէկոծեն... Ապ. Տէր, որ ի մէջ լերինն... Ապ. Մեղուցեալ անձամբ կարդամ առ քեզ... Ապ. Մեղայ քեզ, Տէ՛ր, քաւեա՛ զիս... Ապ. Զարհուրեալ դողացաւ... Ապ. Ամենակա՛լ, քաւեա... Լուսաւորչի. Որ կոչեցեր ըզհեռացեալսն... Յր. Յարեար երեւեցար առաքելոցն... Յր. Յորժամ եկին ի գերեզման... Հգյ գլս. Աղբեր կենաց, բաշխօղ շընորհաց... Հանգստեան. Հա՛յր անըսկիզբըն... Աստուածածնին. Դու ծաղիկ անթառամ, տոհմի սեռիս մարդկութեան... Խաչի. Խաչի քո, Քրիստո՛ս, երկըրպագեն արարածք... Մտանեն արժանաւ.։ Քարոզ՝ Վասն ի վերուստ։ Աղօթք՝ Աստուած յաւիտենական. յԱշխարհաթաղն գտի՛ր եւ կարդա՛յ։

ժ. 141ա-2բ ԴԿ. Մեծի այգուցն երթան ի գերեզմանն եւ ասեն Ամբիծքն, եւ ասեն շարական զայս. Յիսուս Միածինն անմահութեանց... Յր. Յորժամ եկին ի գերեզմանն... Հգյ գլսն. Ի հարաշարժ աղբերէն... Հանգստեան. Խընդրեմք ի քէն, թագաւո՛ր փառաց... Աստուածածնի. Որ զանճառելին ծընար... Խաչի. Այսօր նըշան յաղթող երեւեալ... Սաղմոս՝ Ի խորոց կարդացի։ Եղիցին ականջ քո։ Գիրք Աւետարան, աղօթք. գրած է, գտի՛ր եւ կար[դա՛]։

ժա. 142բ Մանկանց։ Յորժամ տղայի այգուս առնես – Սաղմոս՝ Աւրհնեցէ՛ք, մանկո՛ւնք, զՏէր։ Եւ ապայ շարական ասես. Երանելի սուրբ մանկունքն... Յիսուս Միածին, Յովսէփ քեզ, Յորժամ եկին ի գերեզման. գրած է յԱշխարհաթաղի այգուցն. յետեւն նայէ՛։

ժբ. 143ա-7բ Ալէլուիայ, ալէլուիայ։ Երանեալ են ամբիծք ի ճանապարհի...

26. ա. 148ա-9բ Տաղ Նաղաշէ ասացեալ ղարիպի – Ղարիպին կեանքն է լալի, ողբերգական / դառն ու լեղի, ի տրտմութեամբ ի նեղ զնտան... եւ քեզ ամէնքս երկրպագեմք, Աստուածածի՛ն։

Տե՛ս Մկրտիչ Նաղաշ, աշխ.՝ Էդ. Խոնդկարեանի, Երեւան, 1965, էջ 168-176, ձեռ. g։

149բ վջ-ում գրչից՝ «զՆաղաշն յիշեմք ողորմութեան, մինչ զի բարին / քաղցըր ձայնիւ եղանակենք մենք զՈղորմին։ Քրիստոս յիշէ զտէր Մկրտիչն յայնմ ատենին / եւ բարեխօս լինի նմայ Աստուածածին»։

բ. 149բ-50ա Տաղ վասն ղարիպի ասացեալ – Հոգի՛, մի՛ ասեր ղարիպ, թէ չէ իմ սիրտըս կարունի / ղարիպն ի օտար երկիր, աղա՛մ, ի՛նչ դիժար կու լինի... սուրբք քեզ եղբար շինէ՛ ու զհրեշտակն արա՛ սիրելի։

Տե՛ս Մկրտիչ Նաղաշ, աշխ. Էդ. Խոնդկարեանի, Երեւան, 1965, էջ 165-167, ձեռ. g։

գ. 150աբ Ես զիս դրի Ռ. (1000) տարոյ, / ղաֆիլ եկաւ օրըս մահու... ամէնքս ասեմք՝ Հայր մեր յերկինս, կացիք։

27. 150բ-3բ Կանովն պղծեալ ջրհոր աւրհնելոյ – Նախ ամէն ջուրն դատարկեն, յետոյ նոր եկած ջրէն Խ. (40) աման ջուր քաշեն... Ընթերցուածս ի Չոր[ր]որդ Թագաւորութեանց. Եւ ասեն արք քաղաքին ցԵղսէէ...

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ., նոտրգիր

ա. 154բ [Շարականք] – Այսաւր մարտիրոսաց դասքըն... Լցէք ըզտեղի անկելոց... Մայր եւ կոյս... Յաղթող եւ զնոր։ Որ եկն։ Այսաւր եւ մեք։

Ծնթ. «Այսօր հրեշտակաց դասքն...», «Էակից Հօր...» եւ «Այսօր զուարճացեալ...» շարականներից քաղուածքներ են։

բ. 155ա [Աղօ՞թք] – Ըստ աւետեաց /// փըրկեալքս արեամբ ///ծամք... շնորհեա՛ /// ընդ արդարացն ընդ առ ի քէն տընկեալ ծառուն...

գ. 155բ [Դեղագիր վասն ակռայի ցաւի] – Ակռայի ցօի համար խուռմայի կուտն դնես կրակն...

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

104ա [Փ]ա՜ռք ամենասուրբ Երրորդութեանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ։ Արդ, գրեցաւ գիրքս, որ կոչի Մաշտոց, ի Կոստանդինուպօլիս, ի դուռն Սուրբ Սարգսի Զօրավարին, ձեռամբ մեղապարտ եւ անարժան, սուտանուն Խաչատուր իրիցուս, ի թվականութեանն հայոց ՌՁԵ. (1636)։ Արդ, աղաչեմ զձեզ, յիշեցէ՛ք ի մաքրափայլ յաղօթս ձեր զմեղապարտ գծողս եւ զծնօղսն իմ, եւ Աստուած զձեզ յիշէ. ամէն։ Դարձեալ աղաչեմ զձեզ, յիշեցէ՛ք ի յաղօթս ձեր զԿեսարացի Պետրոսն, որ ըստացաւ զսա ի հալալ ընչից եւ յարդեանցն եւ եդ յիշատակ ի ձեռն հարազատ եղբօրն՝ տէր Կիրակոսին՝ յիշատակ իւր հոգուն եւ իւր ծնօղացն՝ Յակոբին եւ Եմինին, եւ ամենայն արեան մերձաւորացն, եւ Աստուած զյիշողդ յիշէ ի միւսանգամ գալստեանն. ամէն. Հա՛յր մեր, որ։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Բ., էջ 660-661, Հմր 966։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 103բ կապոյտ թանաքով երկշրջանակ բոլորակ, որի շրջագծերի միջեւ՝ «ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ [ԾԱՌԱՅ] ՅՈՎՀԱՆՆԷՍ ՎԱՐԴԱՊԵՏ ԳՐԻԳՈՐԵԱՆ 1874»։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած վարդագոյն թերթիկին՝ «17. Մաշտոց», ընդմէջ Ա. փեղկի եւ 1ա էջի դրուած երկծալ թղթին համառօտ նկարագրութիւն ձեռ-իս՝ «Հմր 17* Մաշտոց ձեռաց՝ քառածալ, ընտիր նօտրագիր, չունի զյիշատակարան եւ զթուական, է անյայտ եւ անուն գրչին։ Պարունակին ի սմա բաց ի Մկրտութեան... Թ. կանոն պղծեալ ջրհոր օրհնելոյ։ Սահակ աբեղայ, 1888, Յուլ[իս]», 104ա՝ կապոյտով «Ն[ուաստ] Յովհաննէս ծ. վարդապետ Գրիգորեան առ[ա]ջ[նորդական] տեղ[ապահ] հայոց Պուլկարիոյ. 1880 Սեպտեմբեր 28, ի Քէոսթինէէ» (հմմտ. կնքադրոշմ 103բ), 1բ երեսին՝ «511/3594» «ՌՁԵ – 1636 Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

* Ծնթ. Սահակ վ. Ամատունու գրած «Հմր 5»ը յետոյ սեւով դարձրած է «Հմր 17»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1բ՝ հայատառ թուրքերէն*՝ «ու՞տէտ (=ուսթադ) ողուլ Քէվորք» (թրգմն.՝ վարպետի որդի Գէորգ), «Եայլայսըզ սէվէ» (թրգմն.՝ թեժ սէր), «Չըռայշ ողուլ Ոհանէս վէ Քէվորք» (թրգմն.՝ արհեստաւորի աշակերտի որդի Ոհանէս եւ Գէորգ), 84ա՝ «պա պայ», 101ա՝ «Ա» (5 անգամ), 135բ՝ «օվը Տեառն», 141ա՝ «ն» (12 անգամ), «ապ», «ա», 154բ՝ այբուբեն՝ «ա-զ», «Յիսուս մի» «Բ», 154ա՝ «Այսօր», Բ. աստառին՝ «ն» (երկիցս)։

* Ծնթ. Թուրքերէնների ընթերցումը եւ բացատրութիւնները՝ Ա. Ժ. Աւետիսեանի։

 

 

3595

ՏԱՂԱՐԱՆ

 ԺԵ. դար

ԳՐԻՉ՝ Յովսէփիկ։ ՍՏԱՑՈՂ՝ Խտըրշահ։

ԹԵՐԹ՝ 119։ ՊՐԱԿ՝ Դ-ԺԴ×12 (Ա-Գ՝ չիք, Դ, ԺԴ 8, Ը-Թ 10, ԺԳ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18×14։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (12,5×9,5). որոշ ստ. տողերի ստ. ելուստներ՝ գրչախաղերով (36ա, 41ա, 47ա եւլն)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 80ա)։ ՏՈՂ՝ 18 (թ. 1-8), 17 (թ. 9-105), 15 (թ. 106-19). գծումներ՝ ճնշումով։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով, 3ական կապիչներով եւ փայտէ գամերով, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը` տախտակ. Ա. աստառը` կապոյտ եւ սպիտակ զարդահիւս մետաքս, Բ. աստառը` ծաղկազարդ կտաւ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ` դեղնաւուն չգրուած թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն՝ 4ա։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, դարչնագոյն, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած ԺԹ. դ., 1950ական եւ 1970ական թթ., պհպ-ները, որոշ հիմքերի՝ սպիտակ չգրուած եւ տպագիր թերթերի մասերով նորոգում-ամրացումը՝ ԺԹ. դ., մէջքի սեւ կաշին՝ 1950ական թթ., իսկ դռնակը, կապիչները, Բ. աստառը 1970ական թթ. նորոգման. կազմի սկզբնական կաշին մաշուած, վրան սուր գործիքի հետքեր, ցեցի եւ այլ անցքեր. լուսանցակողերի կարմիրը գունաթափ. պհպ-ների եզրերը, թերթեզերքը մաշուած, տեղ-տեղ մանր պատռուածքներ. թերթերին զանազան բծեր, դեղին հետքեր, թանաքի հետքեր (11բ, 22բ, 26ա, 27ա, 30ա եւլն), հիմքում՝ խոնաւութեան դեղին հետքեր (թ. 34-54 եւլն), ստ. արտք. անկիւններում մատնահետքեր, որոնց հետեւանքով թերթերը մասնակի խունացած. թ. 67-9՝ ստ. նրքն եզրը 1 տեղից պատռուած, թ. 117-9՝ մաշուածութեան հետեւանքով պատռուած, թ. 21, 41՝ արտք. եզրը կտրած-հանած, թ. 1-3, 51-4, 107-19՝ ցեցի անցքեր. Ա-Գ. պրակները (սկ-ից՝ թ. 1ից առաջ՝ հաւանաբար 36 թերթ), թ. 4-5ի միջեւ՝ 4, թ. 44-5ի միջեւ՝ 1, թ. 54-5ի միջեւ՝ 1, թ. 111-2 միջեւ՝ 1՞, վջ-ից՝ անորոշ քանակի թ.՝ ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա [Փոխ] («[ԱՍ Է ԶԱ]ՅՍ ԲԱՆ») – (սկ.) /// յորմէ սէրովէքն ծածկեալ ըզդէմս / զերեքսըրբեանն երգէին, հովիւքն աւրհնէին... մատուսցուք այժմ եւ յաւիտեանս։

Տե՛ս Ներսէս Շնորհալի, Տաղեր եւ գանձեր, աշխ.՝ Ա. Քէոշկերեանի, Երեւան, 1987, էջ 11-12։

2. 1ա-2ա ԻԵ. [Անդրէաս վրդ.], Քառասնաւրեա գալստեան Տեառն – Այսաւր ցընծա Երուսաղէմ եւ զուարճացեալ պայծառանա... զի քեզ իսկ վայել է փառք եւ պատիւ եւ գոհութիւն։

Տե՛ս Մատենագիրք հայոց, հտ. ԺԳ., Գանձարան, Գիրք Ա, Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 304 (այսուհետ բնագրերի վջ-ում՝ փակագծուած՝ Գանձարան, Ա. կամ Բ.՝ Անթիլիաս-Լիբանան, էջ ձեւով)։

3. 2ա-3ա ԻԶ. [Փոխ] – Քրիստոս, փառաց թագաւորն [այսաւր եկ]եալ յընծայումն... զի քեզ երգեմք միշտ ըզփառս, այժմ յաւիտեանս հանապազ (Գանձարան, Ա., էջ 305)։

4. 3աբ ԻԷ. Տաղ Քառասնիցն («ՔԱՌԱՍՈՒՆՍՆ») – Քրիստոս փառաց թագաւոր, փառաւորեալդ ի զըւարթնոցն... նոյն ընդ նոսին քեզ երգեմք, պառք եւ պատիւ յաւիտեանս (Գանձարան, Ա, էջ 490)։

5. 3բ-4ա ԻԸ. Տաղ եկեղեցոյ – Դրախտ նոր տընկով զարդարեցաւ, / եւ բուրաստան յաւրինեցաւ / ի մէջ դրախտին ծառ տընկեցաւ / քաջ բարունակ պըտղով լըցաւ... եւ փըրկութիւն մարդկան լիցի, / աւրհնեմք ըզՏէր անլըռելի։

6. 4աբ ԻԹ. Տաղ Յովհանու [Մեղեդի ազնիւ ի Սրիկ Կոստանդէ. ձեռ. 2649, 120ա] – Ի դասըս հրեղինաց յաւդեալ միանամք... ցընծամք սընընդեամբ ամլորդո Կուսի։

7. 4բ Լ. [Տաղ Յովհաննու Կարապետին. ձեռ. 3189, 36բ-40ա] – Յովաննէս մեծ մարգարէ, / երկըրպագաւղ յարգանդէ... Սամսոն տեսիլ հըզաւր է, / Սաղաթիէլ /// (վջ հմմտ. Գանձարան, Բ., էջ 1193)։

8. 5ա-42ա [Պատմութիւն Ֆարման մանկանն] – (սկ.) /// զթռչունս երկնից դիտեմ, անթիւ երամ է, / դառնամ եւ յիս նաիմ, կեանքս իմ հարամ է... պատասխանի տուին. Մանուկն է Ֆարման։

Տե՛ս Պատմութիւն Ֆարման մանկանն. միջնադարեան պոեմ, հրատ. պատր. Շ. Նազարեան, Երեւան, 1957, էջ 51-176, ձեռ. Բ (ԻԴ.-ԻԶ. գլուխներն այս ձեռ-ում օրինակուած չեն)։

9. 42բ-3ա ԼԴ. [Տաղ] – Կաքավն ի քարին նստել / ու գանգատ կայնէր հաւերուն / ա՛յ, ա՛յ հաւեր / ու գանգատ կ[ան]ե[ր]... ու գինով տարան, թաղեցին։ Ա՛յ հաւ։

Տե՛ս Հայրեններ, աշխ.՝ Աս. Մնացականեանի, Երեւան, 1995, էջ 601-602 (տպագրուած է սոյն ձեռ.ից)։

10. 43ա-4ա ԼԵ. Տաղ սուրբ Աստուածածնին ասացեալ – Աստուածածին, մայր լու[ս]ոյ, իմ յոյսըն դու ի լոյս ի լուսոյ... աւրհնեալ Հոգին սրբութեան։ Աստուածին (հմմտ. Գանձարան, Բ., 1375)։

11. 44բ ԼԶ. Տաղ Յարութեան Տեառն մեր – Յայնժամ սիրով տիրական / լըցան կանայք խընդութեամբ, / գալ առ Պետրոս Սիմոնեան / եւ սիրեցեալըն Յոհան... փառըս տացուք յաւիտեան։

12. 45ա-6ա [Պատմութիւն վասն գեղազարդութեան նախնեացն եւ վայելչութեան դրախտին։ Ի դէմս Ադամայ] – (սկ.) /// որպէս ըզճրագ էր / նոցայ միշտ արեգակն ինքն արարիչն էր... որ տաս մեզ հանապազ յանճառ շնորհաց, Տէ՛ր։

Տե՛ս Առաքել Սիւնեցի, Ադամգիրք, աշխ.՝ Ա. Մադոյեանի, Երեւան, 1989, էջ 166-168։ Ձեռ-իս 46ա՝ տպ-ի 61րդ տողին համապատասխանող «Ի ստեղծանել կողին նայ անկեալ նընջէր...» մասի դիմաց այլ թանաքով գրչի՞ց տողերի բաժանարար նշան է դրուած։

13. 46բ-8ա ԼԸ. [Վասն պատուիրանին Տեառն] – Սիրեաց Աստուած զԱդամ եւ պատուիրան տէ(=այ՞)ր / զիւր կամք աստուածաին նմայ աւանդէր... յորժամ խոստովանիս, զամէն ջնջէ Տէր։

Տե՛ս Առաքել Սիւնեցի, Ադամգիրք, աշխ.՝ հ. Մ. Պոտուրեանի, Վենետիկ, 1907, էջ 249-51։

14. 48աբ ԼԹ. Տաղ Յարութեան Տեառն մերո Յիսուսի – Սեաւ եմ, գեղեցիկ, / դուստր Եւայի Երուսաղէմ... Քրիստոս աւրհնեալ է յաւիտեանս։

Տե՛ս Գրիգոր Նարեկացի, Տաղեր եւ գանձեր, աշխ.՝ Ա. Քէոշկերեանի, Երեւան, 1981, էջ 94-96։

15. 48բ-9ա Խ. Տաղ Մեռկեռիոսի զինւորին [ի Սրիկ Կոստանդէ ոգեալ. ձեռ. 474, 115բ-6ա] – Քաջամարտիկ մեծ զինուորին / Մեռկեռիոսի յաղթող վըկա[յ]ի... զամբարիշտըն զՅուլիանոս։ Ալէ (Գանձարան, Ա., էջ 435)։

16. 49ա-50բ ԽԱ. [Աստուածատուր Ա.] Գովասանութիւն այգոյն – Յայն առաջին ժամանակին, / երբ զպտղատունքըն տնկեցին... / քո անունդ է Տիրատուր / ու իմ անունս՝ Աստուածատուր, / զբաժակըն լի՛ արա եւ տո՛ւր, / թող շատ ապրիս, իմ Խաչատո՛ւր։ Լի՛ց ու տո՛ւր։

Ծնթ. Տե՛ս Ուշ միջնադարի հայ բանաստեղծութիւնը (ԺԶ-ԺԷ. դդ.), Բնագրեր, երկու հատորով, հտ. Ա., աշխ.՝ Յասմիկ Սահակեանի, Երեւան, 1986, էջ 71-78, ձեռ. C (Յ. Սահակեանն Աստուածատուրին համարում է ԺԶ. դ. հեղինակ)։ 50բ էջում՝ վջ-ին տնից յետոյ գրչից կայ՝ «Այս յայլ աւրինակէ էր, անմ[եղ]ադի՛ր լերուք, վանց այն մէկ տունն կրկին գրեցաւ եւ խալատ[եցաւ]». ունի՝ «Ի քո այգին կայ նըռնենի... |51ա| զկըթխան ի ձեռս է՞ր չը տուիր։ Լի՛ց։ Քո անունդ է Տիրատուր... զգաւաթն ի լի արա՛յ եւ տո՛ւր, / թող շատ ապրիս իմ Խաչատուր։ Լի՛ց ու տո՛ւր» (մանրամասները տե՛ս Ուշ միջնադարի..., հտ. Ա. էջ 591-592)։

17. 51ա-2բ ԽԲ. Տաղ սուրբ խաչին՝ գաւազանաձեւ սուրբ նշանին – Գաւազան, զիմ գաւազանն / ո՞վ էառ / ու չտայ ի յիս զիմ գաւազանն... որ զճանապարհ ծառոյն պահէր իմ գ[աւազան]։ Ո՞վ։

Տե՛ս Աս. Մնացականեան, Հայկական միջնադարեան ժողովրդական երգեր, Երեւան, 1956, էջ 456-460, ձեռ. A։

18. 52բ-4ա ԽԳ. Տաղ Խաչելութեան եւ Յարութեան – Լըցան բանքն այսաւր սուրբ մարգարէիցն / ածեալ կացուցին զՏէրն յատեանն ի դատաստանին... աւրհնեալ Սուրբ Հոգին ճըշմարիտ յաւիտեան. ամէն (հմմտ. Գանձարան, Ա., էջ 794-795)։

19. 54աբ ԽԴ. Ղազարու եւ մեծատանն – Լսէ զմեծատան առակն. կրկն. / որ հագնէր բեհեզ, ծիրանի / կայր ուրախալի... Ղազարոս հանգած ի գոգն փառաւ/// (վջ)։

20. 55ա-7բ ԽԶ. Վարդին եւ ծաղկանցն – Ահա եղեւ պայծառ գարուն, / ցնծան ծաղկունքն եւ զարդարին / եւ հագնին ցեղս ի ցեղաց / մանտրուն հաւերն ի հաւն խաւսին... թող գայ, լըսէ զիմ գանգըտնիս։

Տե՛ս Կոստանդին Երզնկացի, Տաղեր, աշխ.՝ Ա. Սրապեանի, Երեւան, 1962, էջ 137-144, ձեռ. d։

21. 57բ-60ա [ԽԶ. ա.] Մեկնութիւն վարդին է այս առաջիկայս – Եղբա՛յր, ակա՛նջ դիր ու լըսէ, / որ ես ասեմ ըզմեկնութիւն, / թէ ո՞վ է վարդըն կարմիր / կամ որ ո՞ք են այն ծաղկընին։ [Կ]<Ա>ամ ո՞վ է սէրըն վարդին... որով լինի մեզ փրկութիւն։ Յաւիտեան եւ Սուրբ Հոգոյն փառք յաւիտեանս, Աստուծոյ։

Տե՛ս Կոստանդին Երզնկացի, Տաղեր, աշխ.՝ Ա. Սրապեանի, Երեւան, 1962, էջ 145-149, ձեռ. c։

22. 60ա-1բ ԽԹ. Հարբածի եւ ապլահի ասաց – Պըտուղ լուսոյ արդարութեան, / մաքրիչ մեղաց մեղաւորաց... զերթ պարապ էշ այլվէր զռաց։

Հմմտ. ձեռ. 33, 201բ-4ա, հեղինակ՝ Ծատուր Արզրումցի, նաեւ՝ Դպրութեան գիրք եւ տաղարան, Կ. Պոլիս, 1738, էջ 328-331։

23. 61բ-2բ Ծ. [Առաքել Սիւնեցի, Տաղ դաւանութեան քաղցրաձայն] – Թուրան անի զաթէ / թուրան անի զանթէ... (հայերէն) Զինահար, զինահար, այո՛, զհոգիս առնեմ քեզ գերի / ի յահեղի յահեղ ատենին / զժողովքս առնեմ քեզ յանձին։ Գոհար վարդն ի հոգոյն՝ սիրամարգ ոսկէթել / դուն լուսին ի լուսոյ ի մէջ գիշերին / դու Զաւհալ աստղ ես պայծառ ի յառաւաւտին... զժողովքս առնեմ քեզ յանձին։

Տե՛ս Յ. Անասեան, Հայկական մատենագիտութիւն, հտ. Բ., Երեւան, 1976, էջ 45-46, Հմր 10. նաեւ՝ հմմտ. Փոքրիկ գանձարան, Կ. Պոլիս, 1739, էջ 235։

24. 62բ-3բ ԾԱ. Տաղ Յովհանու Կարապ[ետին] – Մըկըրտիչըն Քրիստոսի մեծ Կարապետըն Յովհաննէս / անարատ, անապական, անախտ, անբիծ ի ծնընդենէ... հաւատա՛ինձ եւ յուսա՛յ, զի նա պահէ յամէն չարէ (Գանձարան, Ա., էջ 208-209)։

25. 63բ-4բ ԾԲ. Առաքելոց Պետրոսի եւ Պաւղոսի – Պետրոս եւ Պաւղոս, քրիստոնէից պարծանք / մեծ է ձեր հանդէսդ այսաւր ի Հռոմ քաղաք... Սուրբ Երրորդութեանդ ի յաւիտեանս. ամէն։

Հմմտ. Տաղարան հարուստ, վայելուչ եւ գեղեցիկ, Կ. Պոլիս, 1803, էջ 235։

26. 65ա-6բ ԾԳ. [Տաղ Ծննդեան ի Շնորհալւոյ*] Տաղ եւ աւրօրս Աստուածածն[ի] – Երկինք երկնից յիմաց արարէ՛ք /, եւ երկնաինք դուք խոնարհեցէ՛ք... այսաւր եկ[եալ] զայն Գաբրիելի զԱստուածն։ Աւրաւր։

*Հմմտ. Գապասակալեան Գրիգոր, Նուագարան երաժշտական, Կ. Պոլիս, 1804, էջ 58։

27. 66բ-8ա ԾԴ. Ադամալացն ի Սրիկ Կոստանդէ – Ադամ նստել դուռն ի դրախտին, / լայր եւ ձայնէր ողորմագին... (այլ թանաքով)՝ թէ՝ Հող էիք եւ հո՛ղ դարձէք։

Տե՛ս Արմենուհի Սրապեան, Յովհաննէս Երզնկացի. ուսումնասիրութիւն եւ բնագրեր, Երեւան, 1958, էջ 228-233. ձեռ. g (տաղը վերագրուած է Յովհաննէս Երզնկացուն)։

28. 68բ-9ա ԾԵ. Տաղ ննջեցելոց – Յորժամ ծագիս Տէր ի յերկնից, / գաս ի յերկիր ի դատաստան... փառատրութիւն միշտ յաւիտեանս։

29. 69ա-79բ ԾԶ. Գովանք թռչնոց – Ես Կիրակոս՝ հոգով տկար, / եպիսկոպոս յերկիր աւտար... լապըստակունք, վայրի ոչխար։

Տե՛ս Աս. Մնացականեան, «Գովանք թռչնոց» տաղաշարքը, նրա հեղինակը եւ ժամանակը.– Բանբեր Մատենադարանի, Հմր 13, բնագիրը՝ 244-257, ձեռ. A։

Ծնթ. 69բ «Արմաւն մեծ էր...» տողի դիմաց՝ արտք. լս-ում, հետգ. շղագրով մատիտով՝ «Թռչուն»։

30. 79բ-80ա ԾԷ. Տաղ Անտոնի Անապատականի – Անտոն ոստ անապատի, հովտաց, լերանց աղբերականց... այոյ, այոյ, քաղցրաբարբա[ռ]։ Նոյն (Գանձարան, Ա., էջ 243)։ ա. 80աբ (արտք. լս.)՝ Փ[ոխ] – Անձամբ խոնարհիմք ի ճգնութիւնըս քո / ո՛վ սուրբ հայր Անտոն եւ զարդ անապատի... այժմ եւ հանապազ միշտ յաւիտեանս. ամէն (Գանձարան, Ա., էջ 244)։

31. 80բ ԾԸ. Տաղ Նիողաոսի հայրապ[ետի] – Թագաւորին տիեզերաց, / երկիր երգէ պատիւ փառաց (այսչափ)։ ա. 80բ-1ա (արտք. լս.)՝ Փ[ոխ] – Նոր մեծահանդէս տաւնիւ սուրբ հայրապետիս / քաղցրաձայն երգով գոչեմք ի յեկեղեցիս... զի յաւուր մեծ հանդիսի մեծ ողորմեսցիս։

32. 81ա ԾԹ. Տաղ մարտիրոսաց եւ կուսանց – Այսաւր նորահրաշ տաւնիւս ցընծան / մարդիկք յերկրի հոգով խընդան... արեամբ նոցին յոյժ մաքրեցան։

Հմմտ. Փոքրիկ գանձարան, Կ. Պոլիս, 1739, էջ 223։

33. 81աբ Կ. Սուրբ Անդրէաս ստրատելատ, / որք յաղթեցէք դուք թըշնամոյն... եւ տաւնողացն ողորմեցէք։

34. 81բ-2ա ԿԱ. Տաղ սուրբ Լուսաւորչին Գր[իգորի] – Գրիգորիոս, առաքինի հըսկաւղ / Քրիստոսի զինուոր յասպարիսին արի... ուրա՛խ լեր, ելեր այժմ ի չըքնաղ խորանսդ (Գանձարան, Ա., էջ 514)։

– 82բ-3ա ԿԲ. Բարձրացիր փառաւք յաւր յիշատակի / դուստըր Սիոնի վերնոյ մեծին քո հովուի... յարազուարճ ձայնիւ աւրհնել զԱստուած յաւիտեան։

Տե՛ս Ներսէս Շնորհալի, Տաղեր եւ գանձեր, աշխ.՝ Ա. Քէոշկերեանի, Երեւան, 1987, էջ 256-259, օգտագործուած չէ։

35. 83աբ ԿԳ. Գէորգեա Զաւրավարին – Ի հանդիսական տաւնիս երգելով ըզերգըս հեշտալիս / գոչեմ ըզբարբառ եւ զիմաստ բանիս զԳէորգէոս մեծ վըկայն գովեմ... ի չարչարանս սանձեր հոգով զախտըս մարմնականս (հմմտ. Գանձարան, Բ., էջ 1262)։

36. 83բ ԿԴ. Սրբոյն սըրբութիւն տացուք / եւ մաքրութեամբ զարդարեսցուք, / վառեալ սիրով ձայնակցեսցուք, / զձայն ընդ բանին շարադրեսցուք... մաքուր կենաւք գոլ ի մարմին, / ըստ անմահիցն, որ ի յերկինս։

37. 84ա ԿԵ. [Յակոբայ], Տարագոսեանցն – Ի հանդէս մեծի աւուրս ցընծացէք, հաւատացեա՛լք... արեամբ իւր խոցեաց զվիշապն զանբարիշտ, զիժունս եւ զաւձունս (Գանձարան, Բ., էջ 1327)։

38. 84ա-5ա ԿԶ. Վըկայք մարմնով չարչարեցայք / վասն Աստուծոյ մահուամբ մեռաք... ձեր տաւնողացս ողորմեցէ՛ք։

39. 85ա-8ա ԿԷ. ՏԷր Մկրտչի Նախաշի ասացեալ Վա[ս]ն հպարտութեան – Սողոմոն՝ մայր իմաստութեան, / առ մեզ խաւսի բան խրատական... որ հանիս ի յաւթեւան։

Տե՛ս Մկրտիչ Նաղաշ, աշխ.՝ Էդ. Խոնդկարեանի, Երեւան, 1965, էջ 113-119, ձեռ. f։

40. 88աբ ԿԸ. [Ներսէս Շնորհալի, Յորդորակ] – Ճանապարհ բարի Քրիստոս եւ ճշմարտութիւն... զքեզ խոստովանիմք յաւէտ Սուրբ Երրորդութիւն։

Հմմտ. Քնար հայկական, խմբ.՝ Մ. Միանսարեանցի, Ս. Պետերբուրգ, 1868, էջ 76։

41. 88բ-93բ ԿԹ. Յով[հաննու] Թլկուրանցո Առ Տէրն ամենի – Թագաւորիտ միշտ անվաղճան / մատուցանեմք աղերս հայցման... դարձեալ յիշեա՛յ զՔրիստոս արդար։ Կամ։

Այս մասին տե՛ս Յովհաննէս Թլկուրանցի, Տաղեր, աշխ.՝ Էմ. Պիւազեանի, Երեւան, 1960, էջ 85, կէտ 2։

42. 93բ-8ա Հ. Յոհաննու Պլզոյ ասացե[ալ] – Յակո՛բ, զարթի՛ր ի քնոյ մեղաց / սըրտի մըտաւք զականջըդ բա՛ց... զԵրրորդութիւնդ աւրհնաբանել։

Տե՛ս Արմենուհի Սրապեան, Յովհաննէս Երզնկացի. ուսումնասիրութիւն եւ բնագրեր, Երեւան, 1958, էջ 172-182. ձեռ. b։

43. 98աբ ՀԱ. [Տաղ] – Բարի եկիր, բարեաց բաշխաւղ, բարի ողջոյն մատուցանեմք... մեղաց մերոց ըզթողութիւն եւ աշխարհի զխաղաղութիւն (Գանձարան, Բ., էջ 1363)։

44. 98բ-100ա ՀԲ. Մաղթանք ի սուրբ Աստուածածինն («Ա-Ք») – Աստուածածին մայր Քրիստոսի, / իմ յոյսըն դու յաւուր մեծի... Քրիստոսի թագաւորին փառք եւ պատիւ անլըռելի։

Հմմտ. Ուշ միջնադարի հայ բանաստեղծութիւնը (ԺԶ-ԺԷ. դդ.), Բնագրեր, երկու հատորով, հտ. Ա., աշխ.՝ Յասմիկ Սահակեանի, Երեւան, 1986, էջ 343-344. Յովհաննէս գրչի՝ տպ-ում առկայ եւ սոյն տաղի 1ին 4 տողերը նման են, մնացածը՝ տարբեր։

45. 100ա-1ա ՀԳ. Տաղ Խաչելութեան եւ Յարութեան Քրիստոսի – Դասքըն հրէական եդին պահապան / սուրբ գերեզմանին, որ եդաւ / մարմին աննըման... որ եղաք այսաւր մեք արժան։

Տե՛ս Առաքել Սիւնեցի եւ իր քերթուածները, աշխ.՝ հ. Մկրտիչ Պոտուրեանի, Վենետիկ, 1914, էջ 211-214։

46. 101աբ ՀԴ. Տաղ Յարութեան Տեառն («ԿՈՍՏԱՆԴԻ») – Կանացըն կանխեալ եկին ի գերեզմանն... ընթացեալ տեսին, երկըրպագին նըմա (Գանձարան, Ա., էջ 805)։

47. 101բ-3ա ՀԵ. Տաղ Աւետեաց սուրբ Աստուածածնին («Ա-Ք») – Ամսեանն վեցերորդին Կարապետին / բանաբեր հրեշտակն իջեալ առ Սրբուհին... քեզ ամէնքս երկըրպագենք Քրիստոս Աստուածին։

Տե՛ս Տաղարան փոքրիկ եւ գեղեցիկ, երգեցեալ ի բանաստեղծիցն... էջ 84-88. այս գրքի մասին տե՛ս Հայ գիրքը 1512-1800 թուականներին. Հայ հնատիպ գրքի մատենագիտութիւն, [կազմեցին] Ն. Ոսկանեան, Ք. Կորկոտեան, Ա. Սաւալեան, Երեւան, 1988, էջ 777, Հմր 1053։

48. 103ա-5բ ՀԶ. Տաղ սուրբ Աստուածածնին («Ա-Ք») – Առաջնաճաշակ պըտղոյն / մահուամբն առաջին մարդոյն... Էին զմեզ քեւ ազատեալ։ Մայր։

Տե՛ս Արմենուհի Սրապեան, Յովհաննէս Երզնկացի. ուսումնասիրութիւն եւ բնագրեր, Երեւան, 1958, էջ 249-260. ձեռ. k։

49. 106ա-9ա ՀԷ. Բարսղի ումեմն մարդոյ կռիւ եդեալ ընդ Աստուծոյ կու մեղադրէ եւ յետոյ ///պայ – Աստուած արդար եւ յիրաւի / եւ ողորմած յամենայնէ / առ քեզ հանդէս կամ ի վիճի... նիաթէն տաս ամէն մէկի։

Տե՛ս Ֆրիկ, Բանաստեղծութիւններ, աշխ.՝ Մ. Մկրեանի եւ Ե. Թորոսեանի, Երեւան, 1941, էջ 240-246, ձեռ. q։

50. 109բ-10ա ՀԸ. Գովք ի սուրբ Աստուածածինն է – Խընկի ծառին նման ես / պտուղ անուշահամ ես... մեղաւորացըս դարձ ես։ Աստուածածին, մեղ[ա՛ քեզ] (Գանձարան, Բ. էջ 1158)։

51. 110ա-1բ ՀԹ. [Խրատք կըշտամբանք իւր անձին՝ Նախաշ վարդապետէ. ձեռ. 893, 148ա] («Ա-Ո») – Անձն իմ, արի աղաւթէ՛ դէմ Արարողին / արտասվաւք պաղատէ ի մէջ գիշերին... ողորմի ’ւ ի սրտէն բըխէ քեզ առու։

Տե՛ս Մկրտիչ Նաղաշ, աշխ.՝ Էդ. Խոնդկարեանի, Երեւան, 1965, էջ 143-147, ձեռ. r։

52. 111բ-2ա Ձ. [Յովհաննէս Թլկուրանցի], Մաղթանք ի սուրբ Աստուածածին է – Աստուածածին Մարիամ, / շաֆյաթըդ աւզի ղիամ... աֆթա լումահիթապան /// (շար.) /// շայպայթն է Յովանէս իրիցու։ Ես՝ Յովանէս՝ քեզ ծառայ... նազարղիլ թարսալարա։ Աստուածածին Մարիամ։

Տե՛ս Տաղարան, 1513, Վենետիկ, էջ 73-75. նաեւ՝ Յովհաննէս Թլկուրանցի, Տաղեր, աշխ.՝ Էմ. Պիւազեանի, Երեւան, 1960, էջ 94, կէտ 5։

53. 112ա-4ա ՁԱ. [Ներսիսի Շնորհալւոյ] Տաղ սրբոց մարգարէիցն («Ա-Ք») – Աստուածային խորոցն անճառ / խորհըրդագէտք սուրբ մարգարէքն... Քրիստոսի նախաքարոզք, որում պատիւ, փառք յաւիտեանս։

Տե՛ս Ներսէս Շնորհալի, Տաղեր եւ գանձեր, աշխ.՝ Ա. Քէոշկերեանի, Երեւան, 1987, էջ 203-207, օգտագործուած չէ։

Ծնթ. 114ա արտք. լս-ում գրչից տպագրի 60րդ տողին համապատասխանող մասի դիմաց՝ «Նարդոս բուրէ. ՁԷ.». սա հաւանաբար Ներսէս Շնորհալու «Նարդոս բուրեալ...» (տե՛ս էջ 166) սկզբնատողով փոխի մասին է, որը գրուած պիտի լիներ ՁԷ. գլխահամարի ներքոյ, որը, սակայն, վերջից թերթեր ընկած լինելու պատճառով այժմ չկայ։

54. 114բ-5ա ՁԲ. Տաղ սրբոյն Սարգսի եւ որդւոյ նորայ Մարտիրոսի [ի Սրիկ Կոստանդէ. ձեռ. 430, 72բ] – Պարծանք հանդիսից խըմբից... յաղագս բարութեանց երկնից։

55. 115ա-6ա ՁԳ. (արտք. լս.)՝ Փ[ոխ] – Վըկայից հանդիսից հրաշալի, նեղութեամբ հաղորդեալ Քրիստոսի... քաւութիւն երգողին խնդրեցէ՛ք։

56. 116ա-7բ ՁԴ. Երգ Մաթէոս վարդապետի ասացեալ («Ա-Ք») – Այբնէն մինչեւ ցՔէն քենէ գան[գա]տիմ ես, / բաներս ես յո՞ւմ ասեմ, եփ դու լսել չես /... քանզի յԱյբէն կու գամ, քեզ նը[ման] դու ես։

Տե՛ս Գրիգորիս Աղթամարցի (ԺԶ դ.), աշխ.՝ Մ. Աւդալբէգեանի, Երեւան, 1963, էջ 157-159 (կան տարընթերցումներ)։

Ծնթ. Խորագրում հեղինակի անունը կարմրով ուղղուել է սեւով գրուած անուան վրայ, որը չի ընթերցւում։

57. 118ա-9ա ՁԵ. Բեդղահեմի մանկ[անց] – Արթունք զվարթունք, / Բանին բանաւոր ծիծռունք... Քրիստոսի ջ[ո]կեալ եղունք (Գանձարան, Բ., էջ 968)։

58. 119աբ ՁԶ. Վասըն ղարիպութեան ասացեալ է – Ինձ ումէտ կայր ու կ[ու[ման վանց քո գալուտ / ակն ունէր սիրտ ու մընայր քո խնդալուտ... զեդ մեռելու / [կ]ի[ս]ամահ կամ /// (վջ)։

Տե՛ս Մկրտիչ Նաղաշ, աշխ.՝ Էդ. Խոնդկարեանի, Երեւան, 1965, էջ 180-182, օգտագործուած չէ։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԷ. դ., անարուեստ նոտրգիր

59բ (արտք. լս.՝ ձախից աջ ուղղութեամբ) [Խա՞ղ] – Ես կու սիրեմ, / դուն նազ կանէյիր, / հիմայ տե՛ս, թէ ինչ հալ ես եղեր, / բարեվ կու տամ, / կալ ականջէտ այլ։

Տե՛ս նաեւ՝ հետգ-ի յիշատակարան, Հմր 2։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

44ա Ասա՛յ եւ զեղկելի գրչակս յիշեա՛, ո՛վ եղբայր։

105բ Ով ոք որք հանդիպիք սմայ, յիշեսջիք ի Քրիստոս զպարոն Խտըրշահն, որ յոյժ սիրող եկեղեցեաց եւ աղքատաց, եւ խնամածու որբոց եւ այրեաց, ինքն Քրիստոս միոյն հարիւրապատիկ եւ հազարապատիկ հատուսցէ նմայ եւ խաղաղութեամբ եւ յերկար կենաւք պահեսցէ հանդերձ եղբարբք եւ որդովք. ամէն եւ եղիցի։

109ա Ո՛վ պարծանաց եղբայր Խտըրշահ, զմեղաւոր Յովսէփիկս յիշեա՛յ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 68ա (ԺԶ. դ., բոլորգիր) Աստուած ողորմի տէր Մարգարին հոգոյն, որ Աստուած պահ[է] զՍեմաւոնն, որ ետուր այն թուղթ մեզ։ Աստուած զինք բարի յիշատատ պահէ, զիւրք եւ իւր եղբայրն։ Զմիչն այլ ինչ բան կայ, ոչ հանեմք ի դուրս, այլ բաւ է, /// եղբա՛յր, ոչ երկարեմք զբանս։ Աստուած ողորմի իմ տէրտէրոչս հոգոյն, որ մեռաւ։ Ապայ դուք ///երեք, որ դուք զուր տեղն բանեք։

2. 64ա (ԺԷ. դ., անարուեստ նոտրգիր, ստ. լս.) Ի ծառայ հասցէ այս գիրս Բենկան ի ծառայ Աստուծոյ տիրացու Նիկող[ո]ս։

65բ (արտք. լս.) Հասնի գիրս Բենկան։

70ա (ստ. լս.) Ի Փրկչի ի ծառայ Աստուծոյ Նիկոս։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 17ա կապոյտ թանաքով երկշրջանակ բոլորակ, որի շրջագծերի միջեւ՝ «ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ [ԾԱՌԱՅ] ՅՈՎՀԱՆՆԷՍ ՎԱՐԴԱՊԵՏ ԳՐԻԳՈՐԵԱՆ 1874», կենտրոնում՝ բուսական նախշ, որի վերեւում՝ խաչ, ներքեւում՝ վեցաթեւ աստղ, իսկ կենտրոնում՝ բացուած գիրք, 27բ սեւ թանաքով ոճաւոր ութանկիւն՝ «ՔՐԻՍՏՈՍԻ Ծ[ԱՌԱՅ] ԹԱՄՈՒՐ»։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Ա-ի հիմքին սոսնձած դեղնաւուն թղթին՝ ա երեսին՝ «111», «679/3595», «Տաղարան եկեղեցական... յանյայտ գրչի (մատիտով ուղղած՝ «Յովսեփիկ»)... (այլ ձեռքով՝ «ընծայեալ ի Յովհաննէս ծ. վարդապետէ Գրիգորեան ի Ռուսճուք»)։ Պարունակին ի սմա... (թուարկուած են տաղերի խորագրերը ըստ գրչի, բ երեսին)՝ Չունի զյիշատակարան։ Մատենադարանապետ Սահակ վարդապետ Ամատունի», այլ ձեռքով մատիտով՝ «Բառ եւ բան գրողն»* (գրուած է Ս. Ամատունու անուան տակ), «Թղ. 44ա Զեղկելի գրչակս յիշեա ով եղբայր», «Հմր 679/3595», կապոյտով՝ «XV», 1ա մատիտով՝ «Իր կազմով 3595», սեւով՝ «Տաղարան», «Ն. Յովհաննէս ծ. վարդապետ Գրիգորեան ի Ռուսճուք Պուլկարիոյ»։

* Ծնթ. Նկատի է առնուած Ս. վրդ. Ամատունու «Հայոց բառ ու բան» աշխատութիւնը, Վաղարշապատ, 1912։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 19բ՝ մարդ (պարզունակ գծանկար), 28բ՝ ուղղանկիւն, 77բ՝ հանգուցագրի մաս, 89բ՝ ուղղանկիւն, որի մէջ՝ շեղանկիւն գծեր, 98բ՝ գրչախաղ։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 9ա՝ «ՅԻՍՈՒՍԻ Փ», 20բ՝ «Ֆ», «Թ», «Վ», 25ա՝ «Չ», 25բ՝ «ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾ» (չորիցս), 26բ՝ «Ֆ՞լան ծա», 29բ՝ «Ա», 34բ՝ «մ» (6 անգամ), 39բ՝ «Աստուած», 53բ՝ «Հ», «Թ», «Լ», 55բ՝ «աւետարան աքջ», 56ա՝ «վ», 56բ՝ «Թ», «Ս», «Ե», «Ն», «կամմ», «Զ», «Հասնի գիրըս», 57ա՝ «Պ», «նզյ», 63բ՝ «Ի բերդէ յաշտարակէ Մամիկոնեան Լուսաւորչէ հաւատա ինձ ե» (23րդ տաղի վջ-ին տողի կրկնութիւն է), 64բ՝ «հա», «ՉՉպ», «լ», 65բ՝ «Զ», 66բ՝ այբուբեն՝ «ա-զ» (երկիցս), 73բ՝ «Շ», «կ», 74բ՝ «Ձ», 75բ՝ «Յ», 77բ՝ «Ջ», 78բ՝ «Հ» (երիցս), 82բ՝ «հ», 84բ՝ «Այս է տապան հանգըստարան, / ըստ բանօ ինչ կենաց մարդկան [ըստ բանօ]», «Ս», 86ա՝ «վասն այն զ», 86բ՝ «Հաս», 87բ՝ «Ա» (երիցս), 88բ՝ «պարիսսն», 91ա՝ «Քաղցը», 93բ՝ «Յ», 97բ՝ «ՏԷՐ ԱՍՏՈՒԱԾ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ», 98բ՝ «ՏԷՐ», 99բ՝ «ն», «ի», «ԻԵ», 100բ՝ «ԻԱ», «Ի», 110բ՝ «/// սրբութիւն սրբոց մեծ ե եւ ահաւոր»։

 

 

3596

ՍԱՂՄՈՍԱՐԱՆ

ԱՆԹԱՓ ՌՀԲ. – 1623

ԳՐԻՉ՝ Յոհաննէս դպիր։

ԹԵՐԹ՝ 160 (չգրուած` թ. 79, 140, 143, 146, 149)։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԴ×12 (Ա-Բ, Է, ԺԴ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ շրջանակ, մէջը՝ խարիսխ, վեցաթեւ աստղ, որի կողքին անընկալելի պատկեր. այլ՝ սպիտակ թուղթ՝ թ. 5. լուսագծերով. այլ՝ սպիտակ թուղթ՝ թ. 8. լուսագծերով. այլ՝ դեղնաւուն թուղթ՝ թ. 9-10, 140, 143, 146, 149։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,5×12,3։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (15,5×10)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 51ա)։ ՏՈՂ՝ 21։ ԿԱԶՄ՝ կարմիր մոմլաթ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն չգրուած թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Ե+Զ-Ժ. Ա եւ Ժ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, մասն կազմաստառի, Բ-Ե՝ սպիտակ չգրուած թուղթ՝ լուսադրոշմով՝ ռուսերէն՝ «1846. г.», երկգլխանի թեւատարած արծիւ, Զ-Թ՝ սպիտակ չգրուած թուղթ՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ «184[3]» կամ «184[5]»։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 17բ, 36ա, 58ա, 95բ, 114բ, 134բ։ Լուսանցազարդ՝ բուսական, բուսաթռչնային, տաճար՝ 24ա, 64բ, յուշկապարիկ՝ 73ա։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր, կենդանագիր՝ 73ա, 124ա, 134բ, մարդադէմ՝ 54բ։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, դեղին, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած ԺԹ. դ. եւ 1950ական թթ., կան նաեւ ԺԸ. դ. նորոգման հետքեր, պհպ. Բ-Ե, Զ-Ժ, հիմքերի եւ որոշ եզրերի սպիտակ չգրուած թղթով նորոգումը՝ ԺԹ. դ., իսկ կազմի մոմլաթը, մէջքի կաշին, աստառները եւ նրանց մաս կազմող պհպ-ները՝ 1950ական թթ. նորոգման. 11բ, 14բ, 15բ-6ա, 66բ-7ա եւ այլ հիմքերի, պատռուած թերթերի (71բ, թ. 12 եւլն) սոսնձումով նորոգումը, ընկած թերթի փոխարէն թ. 5 աւելացումը, վրան՝ բնագրի պակասի լրացումը՝ ԺԸ. դ.. թերթեզերքը՝ մաշուած, մանր պատռուածքներ, սեւացած. թերթերի մեծ մասը՝ խոնաւութիւնից դեղնած, կեղտոտուած, խունացած, դեղին եւ թանաքի հետքեր, տեղ-տեղ մատնահետքեր, 21ա նախկին կպումի հետք. թ. 1-2, 7՝ կարը թուլացած, որոշ թերթեր հիմքից մասամբ անջատ, թ. 21-2՝ իրարից հեռացած, երեւում է հիմքը, թ. 34՝ վեր. նրքն հիմքից անկիւնաձեւ պատռուած. իսկ 8-10, 79, 140, 143, 146, 149՝ աւելացուած ԺԹ. թ. նորոգման ժամանակ, բնագիրը՝ չլրացուած (տե՛ս չգրուած թերթեր). սկ-ից՝ թ. 1ից առաջ հաւանաբար 2, թ. 7 եւ 11ի միջեւ՝ 3-4, թ. 20-1ի, 72-3ի, 74-5ի, 78 եւ 80ի, 139 եւ 141ի, 142 եւ 144ի, 145 եւ 147ի, 148 եւ 150ի միջեւ 1ական թ.՝ ընկած. եզրահատած, եզրերը՝ անհաւասար, լուսանցազարդերի, պրականիշերի, լս-ային նշումների կէսից աւելին՝ կտրուած։ Թ. 52, 96 արտք. եզրին ծալումով կայ ԺԹ. դ. կապոյտ թղթից 1ական էջանիշ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-160ա Սաղմոսարան

Տե՛ս ձեռ. 1642, 1ա-239ա։ 1/1ա-17ա (սկ. «/// հարեր զամենեսեան, ոյք էին ընդ իս թշնամութեամբ...», 7բ՝ «...դու, Տէ՛ր, պահեցեր զմեզ եւ ապրեցու///» շար., 11ա՝ «/// ոչ տացես սրբոյ քում տեսանել զապականութիւն...»)։ ա/15ա-6բ։ բ/16բ-7ա (խորագիր Քարոզի՝ «Քարոզ Երանեալ կանովնի եւ Իբրեւի՝ արարեալ է սրբոյ Սահակայ հայրապետի եւ Մոսրոպայ վարդապետի»)։ 2/17բ-35բ (20բ՝ «...այլ ի կարդալ իմում առ նայ լուաւ ինձ ///» շար., 21ա՝ «/// սայ առցէ զաւգնութիւն ի Տեառնէ...»)։ ա/33ա-4բ։ բ/34բ-5բ։ 3/36ա-57բ։ ա/54բ-6ա։ բ/56աբ։ գ/56բ-57բ։ 4/57բ-74բ (72բ՝ «...Ի ժամանակի որպէս յամաւթ լիցին եւ ամաչեսց///» շար., 73ա՝ «///նք երանիցեն նմա։ Աւրհնեալ Տէր Աստուած Իսրայիղի, որ առնէ սքանչելիս...»)։ ա/73ա-4ա։ բ/74աբ։ 5/75ա-95ա (սկ. «///ահաւասիկ յազգ յորդւոց քոց, որոց եւ ուխտեցից...», 78բ՝ «Խորհեցայ յամենայն գործս քո, ի ձեռայգործս քո խորհեցայ ///» շար., 80ա՝ «/// յաւուր պատերազմի կապարճս դարձուցի...»)։ ա/93բ-4բ։ բ/94բ (ունի՝ 94բ՝ «[Քարոզ] – Վասն ի վերուստ...», 95ա՝ «Եւ քահանայն ասէ զաղօթս – Տէր տուընջեան եւ գոյացուցիչ գիշերոյ...», 95ա՝ «[Մաղթանք] – Սաղմոսիւք եւ աւրհնութեամբ...»)։ 6/95բ-114ա։ ա/112բ-3ա։ բ/113ա (ունի՝ 113աբ՝ «[Քարոզ] – Վասն ի գիշերի...», 113բ-4ա՝ «Եւ քահանայն ասէ զաղաւթս – Ի գիշերի եւ ի տուընջեան եւ ամենայն ժամու զքեզ աղաչեմք...», 114ա՝ «[Մաղթանք] – Ի գիշերի եւ ի տուընջեան...»)։ 7/114բ-34ա։ ա/132բ-3ա։ բ/133աբ։ գ/133բ (ունի՝ 133բ-4ա՝ «[Քարոզ] – Վասն ուղելոյ զգնացս մեր...», 134ա՝ «Եւ քահանայն ասէ զաղաւթս – Տէր երկնի եւ երկրի...», 134ա՝ «[Մաղթանք] – Երգս աւրհնութեան...»)։ 8/134բ-60ա (139բ՝ «...Տէր անդ պատրաստեաց զաւրհնութիւն եւ զկեանս յաւիտենից ///» շար., 141ա՝ «///երանս նոցայ։ Նման նոցա եղիցին, ոյք արարին զնոսա...», 142բ՝ «...եւ զբարձունս ի հեռիաստանէ ճանաչէ ///», 144ա՝ «/// Ի տուէ մոլորեցան, եւ ոչ ոք էր, որ առաջնորդէր նոցայ...», 145բ՝ «...Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի, ձայ///», 147ա՝ «/// Փրկեա՛յ զիս ի թշնամեաց իմոց...», 148բ՝ «...եւ տերութիւն քո յազգէ մինչեւ յազգ ///», 150ա՝ «/// Թագաւորեսցէ Տէր յաւիտեան...»)։ ա/151ա-2բ (ունի՝ 152բ՝ «[Մաղթանք] – Լո՛ւր մեզ, Տէ՛ր...», 152բ՝ «[Քարոզ] – Վասն գտանելոյ մեզ զշնորհս...», 153ա՝ «Եւ քահանայն ասէ զաղաւթս – Գուհանամք զքէն, Տէ՛ր Աստուած մեր...», 153ա՝ «[Մաղթանք] – Գոհութեամբ...», «Փոքր էի ես...»՝ 153բ)։ բ/153բ-6ա։ գ/156ա։ դ/156բ-7ա։ ե/157ա (Սաղ. ՃԽԸ.-ՃԾ.՝ 157ա-8բ)։ զ/158բ-60ա։ է/չիք։

Ծնթ. Որոշ ենթամիաւորների խորագրեր կա՛մ չկան, կա՛մ մասամբ տարբեր են։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

35բ Ո՛վ մանկունք սուրբ եկեղեցոյ, յորժամ սաղմոս ասիցէք եւ աւարտէք, յիշեցէ՛ք ի մաքրայփայլ յաղաւտս ձեր զանարժան եւ զեղկելի, եւ զտրուպ ամենեցուն, սուտանուն զՅոհաննէս դպիրն, հանդերձ ծնօղաւք իմովք, եւ Աստուած ողորմի ասացէ՛ք, միթէ Աստուած ձեր աղաւթիւքն հաշտի ընդ իս, զի խիստ մեղաւոր եմ եւ անարժան, այլ ճար չունիմ, քան զՔրիստոս եւ զիւր մայրն զՄարիամ, որ աղաչէ զիւր Միածին թողուլ զմեղս իմ, եւ դուք այլ վասն սիրուն Քրիստոսի լի սրտիւ Աստուած ողորմի ասացէ՛ք, եւ Աստուած ձեզ ողորմեսցի. ամէն։ Հայր մեր, որ։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Բ., էջ 92, Հմր 137.բ.։

160ա Փա՜ռք ամենայսուրբ Երրորդութեան՝ անզրօ եւ անզուգական անձաւորութիւն՝ Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի յամենայն եղականաց եւ ի բնօից արարածոց. ամէն։ Շնորհիւ Տեառն սկսայ եւ ողորմութեամբ նորին աւարտեցաւ Սաղմոսարանս հոգէլից մարգարէին Դաւթի։ Գրեցօ սուրբ գիրքս, որ կոչի Սաղմոսարան, ձեռամբ ոգնամեղ եւ անարհեստ գրչի սուտանուն Յոհանէս դպրի։ Արդ, երես անկեալ աղա[չ]եմ զամենեսեան, ոյք ընթեռնուք զսայ առաջի սրբոյ սեղանոյ Գառին անմահի, որ բառն[այ] զմեղս աշխարհի, յիշեցէ՛ք զհայրն իմ զտ[էր] |160բ| Սարգիսն, հանդերձ ծնաւղաւքն իմ եւ Աստուած ողորմի ասացէ՛ք։ Արդ, գրեցաւ Սաղմոսարանս ի թուականիս հայոց ՌՀԲ. (1623), գրեցօ սայ ի քաղաքն ի յԱնթափ, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնին։ Դարձեալ աղաչեմ զամե[նե]սեանսն՝ որք հանդիպիք սմայ սաղմոս ասելով կամ տեսանելով, կամ աւրինակելով, յիշեցէ՛ք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զսուտանուն զՈհանէս դպիրն, հանդերձ ծնաւղաւք իմովք, լի սրտիւ Աստուած ողորմի ասացէ՛ք, եւ որ յիշէ, յիշեալ լինի ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յօիտեանս. ամէն։ Հայր մեր։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Բ., էջ 92, Հմր 137ա։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

120ա (1804 թ., նոտրգիր, վեր. լս.) Թւին ՌՄԾԳ.ին (1804)։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 17ա սեւ թանաքով ութանկիւն՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ / ՂԱԶԱՐ»։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Բա սեւով՝ «911/3596», «ՌՀԲ – 1623 Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]», մատիտով՝ «Սաղմոս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Գա՝ «Երանեալ է այր, որ ոչ կնաց ի խորհդս անբարիշտաց ի ճանապարհ մեղաւորաց նա ոչ եկաց ի խորհուրդս ժանտի ոչ նստաւ։ Այլ յօրէնս Տեառն», 3բ՝ «ա» (երիցս), 4ա՝ «ա» (6 անգամ), 5ա՝ «ե» (բազմիցս), 5բ՝ «բ» (բազմիցս), 18ա՝ «/// բանք», 18բ՝ այբուբեն՝ «ա-ը», 24բ՝ «Ձ», 35բ՝ «անայ արասցէ նհա է որպէս զլոյս ջկա», «Մի՛ նախանձիր ընդ չար», «Ես քո սիրոյ հիտ ջեմ դիմանար եւրէքիմ դուդոշոպ [եա]նար Կիրքոր Լուսավորիչ» (Գրիգոր Լուսաւորչին նուիրուած տաղի մաս է. տե՛ս Տաղարան, Վենետիկ, 1681, էջ 107-8), «Խինկի ծծառ խիկի ծառի նյման ես, դու պյտող կաղցրամ ես, պուլպուլին ///», 41ա՝ «օգնեայ ինձ», 57բ՝ «Կոխեցին եւ զիս զթշնամիք իմ զա եւ զաւր հանապազ բազում», «Հայտարի երեստ է կարմիր, քան», «Զնուն գեղեցիկ գեջ գովելի», «Գեղեցկաշեն տաճար, տիրամայր աննման», «Երգս աւրհնութեան եւ ի ձայն սաղմոսացն», «Որպէս առ ոչընչէ մերժեսցես զննոսա բարկութեամբ, զժողովուրդս», «ն» (չորիցս), «Ի քէն աղերսիմ, հայցեմք սուրբ, ի քեզ աղերսիմ, հայցեմք սուրբ դատօր բարի», 74բ՝ «Կենդանարար զաւրութիւին, կենդանարար զաւրութիւն եւ աղբեւր», «Խաղաղութեամբ», 95ա՝ «Սաաաղմոսի», «սսո», «ի», «սութեան», «Սաղմոսիւք եւ աւր», 112բ՝ «Որպէս ծիծառն այնպէս ճչեցի որպէս զաղաւնի» (երկիցս), 113ա՝ «պակասեցայ ես [պակաս]եցայ ես յազգատոհմէ իմմէ ա», 113բ՝ «Զաւրութեամբ Սուրբ Հոգոյդ պպահեայ զմեզ որպէս բիբ ական», ///ղէր ասայ նորա դիմին, որ անուշիկ խմէ», 114ա՝ «զա», «Ի գիշերի եւ ի տուընջեան», «Մարիամ սաղմոս տիրացու Վասն Էին։ Կշի՞ աչաւ ի ձեռին, / ով ոք իցէ քու նազելին, / տ՞աղեր ասայ նորա դիմին, / որ անուշիկ խմէ գինին։ / Թէ ձաին ունիս դու <դու դու> բալ(՞)ասան, / թէ չունիս իստ (՞) հալալ աման, / հակաջսն դիր մտդիկ մտիկ ար եւ կաց / լուր կաց, քնի խրա», «///ԿԿարապետ», 133բ՝ «ա», «բ», «ն» (երիցս), 160բ՝ «հանդէձ ծնաւղաւք», «Ալէուայ ալէուայ ալէուայ Տէր իմ Աստուած իմ Իսուս Քրիստոս, Մարիամ Աստուածածին զքեզ խոստովանիմ, բարձր առնեմ։ Աստուած ողորմի ասացէք եւ որ յիշէ», «/// հար եւ գնացից, զի առ քեզ ///ներով կամ աւրին///»։

 

 

3597

ՄԱՐԳԱՐ ԽՕՋԵՆՑ ԵՐԵՒԱՆՑԻ, ՀԱՄԱՌՕՏ ՈՐՊԻՍՈՒԹԻՒՆ ԵԿԵՂԵՑՒՈՅ

 ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ՌՄԽԸ. – 1799

ԳՐԻՉ՝ հեղինակը։

ԹԵՐԹ՝ 74 (գրչի էջակալում՝ 1-137, որ է՝ 3բ-71բ). չգրուած՝ 1բ-2բ, թ. 73-4։ ՊՐԱԿ՝ 1+Ա-Զ×12+1։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ լատ. «PIETER DE VRIES & COMP», վերեւում՝ թագով պսակուած զինանշան, մէջը՝ եղջերագաւաթ, աւելի խոշոր տառերով՝ լատ. «PIETER DE VRIES COMP-»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,3×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14×7. ստ. լս.՝ յիշագրեր)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 11ա)։ ՏՈՂ՝ 24։ ԿԱԶՄ՝ կանաչ թուղթ (Ա. փեղկի կենտրոնում՝ ձեռքով սեւ թանաքով նկարուած խաչ), մէջքը եւ անկիւնները՝ տպարանային ոսկեգոյն դրոշմազարդերով կարմիր կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ ծաղկաթուղթ. լուսանցակողերը՝ բրոնզ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ. ծաղկաթուղթ, մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի թուղթը մաշուած, տեղ-տեղ թափուած. Ա. աստառի բ. եւ Բ. աստառի ա. երեսներին սոսնձուած են ձեռ. 1ին եւ վերջին թերթերը. թերթերի ստ. արտք. անկիւններում տեղ-տեղ մատնահետքեր, թղթի բարակութեան հետեւանքով թանաքը արտացոլուած հակառակ երեսներին։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

3ա-71բ [Տիտղոսաթերթ] Համառոտ որպիսութիւն եկեղեցւոյ՝ աշխատասիրեալ եւ համաժողովեալ ի սրբոյ աւետարանական վարդապետութենէ պարզ եւ դիւրիմաց ոճիւ, շարադրեալ ի Մարգար Զաքարիայ Խօճէնց Երեւանցւոյ կոչեցեալ դպրէ, ի փառս Աստուծոյ եւ ի պատիւ սրբոյ եկեղեցւոյն Քրիստոսի եւ յօգուտ նորին զինուորեալ հայկասեռ մանկանց, յամի Տեառն 1799, Յունվարի 20ին, ի Սան Պետրբուրգ

– 3բ-5ա Բան հեղինակին առ ընթերցողս – Սոսկալի է ինձ բան Փրկչին, որ յանդիմանելով դատապարտեաց զթագուցիչն միոյն քանքարոյ... վասն փրկութեան ոգւոյ մեղսամածեալ ստրուկ ծառայի իւրեանց։ Մարգար Զաքարիայ Խօճէնց Երեւանցւոյ։

1. 5բ-6ա Համառոտ որպիսութիւն եկեղեցւոյ՝ արտահանեալ ի սրբոյ աւետարանական վարդապետութենէ։ Պրակ առաջին։ Յաղագս՝ թէ զի՞նչ է եկեղեցի եւ յումէ՞ է կառուցեալ եւ ի քանի՞ս բաժանի – Եկեղեցի բառիւս հէլլէնական իմանի առ ամենայն ազգս, նաեւ ի մերս լեզու՝ ժողով... այսինքն՝ ի նիւթականն եւ ի խորհրդականն։

2. 6ա-7ա Պրակ երկրորդ. Յաղագս նիւթական եկեղեցւոյ – Նիւթական եկեղեցին է տուն Աստուծոյ... եւ արդիւնք սրբոյ եկեղեցւոյն նիւթականի։

3. 7բ-8բ Պրակ երրորդ. Յաղագս խորհրդական եկեղեցւոյն – Խորհրդական եկեղեցին է իսկական եւ ճշմարիտ եկեղեցի... այսինքն՝ զհաւատացեալս արեամբ քով. ո՛հ, մեծի, Քրիստո՛ս, երջանկութեանս։

4. 9ա-10ա Պրակ չորրորդ. Յաղագս զանազանութեան խորհրդականի եկեղեցւոյն եւ պարտաւորութեան նորին – Խորհրդական եկեղեցին յերկուս զանազանի, այսինքն՝ ի յաղթօղն եւ ի զինուորեալն... լսէ աղօթից նոցա եւ կեցուցանէ զնոսա։

5. 10ա-3բ Պրակ հինկերորդ. Յաղագս դասակարգութեան զինուորեալ եկեղեցւոյ – Ամենիմաստ ճարտարապետն, հիմնարկուն եւ կառուցանողն... ելանէ յարեւելից եւ երեւի յարեւմուտս։

6. 14ա-6բ Պրակ վեցերորդ. Յաղագս յարատեւման դասակարգութեան եկեղեցւոյ եւ հարկաւորութեան նորա – Զինուորեալ եկեղեցին յարատեւաբար պահպանեաց... եւ արկանեն ի պատւոյն։

7. 17ա-20ա Պրակ եօթներորդ. Յաղագս խրատուց, սաստից եւ յանդիմանութեանց, մխիթարութեանց եւ պատժոց սրբոյ եկեղեցւոյ եւ վասն ծածուկ մեղաց – Վարդապետն եկեղեցւոյ՝ սրբազան առաքեալն Պօղոս... վասն յատուկ եւ ծածուկ մեղաց։

8. 20բ-2բ Պրակ ութներորդ. Յաղագս հրատարակեցեալ մեղաց եւ համահետեւմանց նոցին – Մեղքն, որ ի ծածուկ եւ միայն առ յատուկ անձն... եւ ամենայն բարութիւն իւր։

9. 23ա-8բ Պրակ իններորդ. Յաղագս առաւել վնասակարութեան հրատարակեալ յանցանաց եւ չարութեան գործակալացն, այսինքն՝ աստիճանաւորացն եկեղեցւոյ – Զգուշացուցանէ Աստուած վերակացուաց դիտաց եւ գործակալաց եկեղեցւոյ... ոչ երբէք կարէ լինիլ արդարութիւն։

10. 28բ-42բ Պրակ տասներորդ. Յաղագս ուժգնապէս պատերազմելոյ սատանայի ընդ գործակալաց եւ ընդ աստիճանաւորաց եկեղեցւոյ – Հասարակ զինուորք մարմնաւոր թագաւորաց ստորադրեցեալք են... եւ ընդ աստիճանաւորաց եկեղեցւոյ։

11. 42բ-7բ Պրակ մետասաներորդ. Յաղագս անկման եւ զրկեցման գործակալաց եկեղեցւոյ ի շնորհաց Հոգւոյն Սրբոյ եւ յաստիճանաց իւրեանց – Եւ ասաց Աստուած. Բարձցի հոգի իմ... ի Դ. Հոկտեմբեր ամսոց ընթեռնանին։

12. 47բ-55բ Պրակ երկտասաներորդ. Յաղագս սրբութեան տաճարին Աստուծոյ եւ վասն պարտաւորութեան հաւատացելոց՝ սրբել զնա ի պղծութեանց, զի մի՛ կրեսցեն զպատիժս Աստուծոյ – Նուագարանն Աստուծոյ՝ մարգարէն Դաւիթ, երգէ յօրհնաբանութեան իւրում... եւ հրեշտակաց նորին կամարարաց։

– 55բ-71բ Վասն հաւաքաբանութեան փոքու գրքոյս – Սուրբ եկեղեցին Քրիստոսի գոլով իբրեւ ծառ մի պտղալից... եւ եթէ ոք յայսքանեաց դղրդալի ասութեանց ոչ ընդոստնեալ զարթնուցու, մեռեալ է եւ ոչ ննջէ։ Այսքան առ այս բաւ եղիցի։ Վերջ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

Տե՛ս 3ա Տիտղոսաթերթ։

72ա Որ զգրքուկս յառ[ա]ջադրեաց / եւ շարադրեաց, նայն գծագրեաց / եւ գոլով մարդ ըստոր կարեաց / սխալանացն ներումն խնդրեաց։

Վէրագը միհրի վէֆայի քիմ օգուր քիմ տիյնէր։ Թարգմանութիւն՝ Թուղթն սիրոյ եւ արդեանց ո՞ ընթեռնու, ո՞ ունկն դնէ։

Տե՛ս նաեւ՝ բովանդակութիւն, 5ա։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. պհպ. Աբ (1853 թ., շղագիր) Ընծայեցաւ ինձ այս Համառօտ որպիսութիւն եկեղեցւոյ յԱլէքսէյ Արտեմչէ՝ առ ի յիշատակ հոգւոյ իւրոյ եւ ծնօղացն, ի 19ն Յունիսի յամի ազգ[ային] 1302 (1853) եւ <եւ> փրկչ[ական] 1853, ի ք[աղաքն] Բագու, Սարգիս ք[ահանայ] Փիրվերդեան։

2. 72բ (1888 թ., շղագիր) Ընթերցո՛ղք, յիշեցէ՛ք զժողովողս ազգային հնութեանց եւ յիշատակարանաց, զի 1850 ամէ հետէ միաբանս Մայր Աթոռոյ Ս[րբոյ] Էջմիածնի եւ յայսմ 1888 ամի առաջնորդս հայոց թեմին Շամախւոյ, որ յԱղուանից աշխարհի զՄեսրովբ արքեպիսկոպոս Սմբատեանցս Նախիջեւանցի, որ ընթերցեալ զխրատուց գիրս, հաւան գտայ եւ հրաւիրեմ զհոգեւոր եղբարս ի սոյն։

3. 1ա (1890 թ., շղագիր) Զհամառօտ որպիսութեան գիրս Սարգիս աւագ քահանայն Շամախւոյ, ընդ ձեռն իմ ցանկացաւ նուիրել մեծի գրադարանի Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, զոր եւ նուիրեմ ի 1ն Մայիսի 1890 ամի, ի քաղաքն Շամախի, Մեսրովբ արքեպիսկոպոս։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 3ա, 72ա սեւ թանաքով երկշրջանակ բոլորակ, որի շրջագծերի միջեւ՝ «Մեսրովբ արքեպիսկոպոս Սմբատեանց Նախիջեւանցի», կենտրոնում՝ հոգեւորական, ներքեւում՝ «1871»։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած սպիտակ թերթիկին՝ «Համառօտ որպիսութիւնք եկեղեցոյ 70», 1ա՝ «916/3597», «Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», պհպ. Բա՝ «Г. Ми­ха­уй­ловь»։

 

 

3598

ԱՒԵՏԱՐԱՆ

ՆՈՐ ՋՈՒՂԱ ՌՀԳ. – 1624

ԳՐԻՉ՝ տէր Հայրապետ (3բ-193բ), Մեսրոպ Խիզանցի (1բ-2ա, 194ա-294բ), Աթամ աշակերտ (295ա-338ա)։ ԾԱՂԿՈՂ եւ ԿԱԶՄՈՂ՝ Մեսրոպ Խիզանցի (գրիչը)։ ՍՏԱՑՈՂ՝ Մարգարիտ։

ԹԵՐԹ՝ 342. չգրուած՝ 1ա, 2բ-3ա, 4բ-5ա, 6բ-7բ, 264բ, թ. 341-2։ ՊՐԱԿ՝ 6+Ա-ԻԸ×12։ ՆԻՒԹ՝ թուղթ. այլ թուղթ՝ թ. 7. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ ռուսերէն «ЯФ»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,8×13։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն, կարմրով սահմանագծուած (թ. 1-258՝ 11×9, թ. 259-338՝ 11,5×9)։ ԳԻՐ՝ բոլորգիր՝ 3բ-193բ (նմուշ՝ 135ա), 1բ-2ա, 194ա-294բ (նմուշ՝ 225ա), 295ա-338ա (նմուշ՝ 327ա)։ ՏՈՂ՝ 18 (թ. 1-150, 163-258), 17 (թ. 151-62), 19 (թ. 259-338)։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ սեւ կաշի. միջուկը՝ տախտակ. Ա. աստառը՝ սպիտակ չգրուած, Բ. աստառը՝ գրոտած թուղթ. լուսանցակողերը՝ շերտաւոր՝ կարմիր եւ դեղին։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Մարկոս՝ 104բ, Ղուկաս՝ 168բ, Յովհաննէս եւ Պրոխորոն՝ 265բ։ Լս-ային՝ Յովսէփ Արիմաթացի՝ 99բ, 162բ, 258բ, 331բ, Իւղաբեր կանայք՝ 100բ, Աւետումն՝ 171բ-2բ։ Խորան՝ 1բ, 2ա, 3բ, 4ա, 5բ, 6ա։ Կիսախորան՝ 8ա, 105ա, 169ա, 266ա։ Լուսանցազարդ՝ բուսական, բուսաթռչնային, տաճար՝ 80բ, 149ա, 248ա, «Ճրագ մարմնոյ ակն է...»՝ 23բ, «Հուր եկի արկանել...»՝ 222բ, Սուրբ Հոգի՝ 275բ։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ՝ բաց եւ մուգ երանգներով, դեղին, նարնջի, մանուշակագոյն, մոխրագոյն, ոսկի, սեւ։

Տե՛ս Ա. Գէորգեան. Հայ մանրանկարիչներ. մատենագիտութիւն, Թ-ԺԹ. դդ., Գահիրէ, 1998, էջ 403, Հմր 238 Բ.։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, մէջքի ստ. եզրը մասամբ պատռուած, Ա. փեղկը հիմքից մասամբ հեռացած. աստառները, 1ա, 342բ՝ կեղտոտուած, խունացած. կան ԺԸ. դ. նորոգման հետքեր՝ թ. 5ի՝ ընկած թերթի փոխարէն լրացումը այլ թղթով, հիմքերի եւ եզրերի մասնակի ամրացում-լրացումները՝ 18ա, 79բ, 102ա, 114ա, թ. 164, 316 եւլն. թերթեզերքին եւ հիմքում՝ տեղ-տեղ խոնաւութեան դեղին հետքեր. թերթերին զանազան մանր բծեր, մատնահետքեր, մասնակի խունացած. թ. 1, 3, 5-6՝ շերտազատուած, որոշ պրակներ իրարից մասամբ հեռացած, թուլացած (թ. 18-9, 42-3, 102-3 եւլն), թ. 68, 342՝ պատռուած. որոշ մանրանկարներ խոնաւութիւնից վնասուած, արտատպուած հանդիպակաց էջերին կամ ներկը՝ լղոզուած (102բ, 116ա, 304բ, 305բ եւլն)։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1բ-2ա Թուղթ Եւսեբեայ։

2. 3բ-4ա, 5բ-6ա Համաբարբառ (նաեւ ստ. լս.՝ Ցրուացանկ)։

3. 8ա-102բ Աւետարան Մատթէոսի։

4. 102բ-3ա Նախադրութիւն։ 103ա-4ա Գլուխք։ 105ա-65ա Աւետարան Մարկոսի (164ա-5ա Յարուցեալ Յիսուս)։

5. 165ա-6ա Նախադրութիւն։ 166ա-8ա Գլուխք։ 169ա-262բ Աւետարան Ղուկասու։

6. 262բ-3ա Նախադրութիւն։ 263բ-4ա Գլուխք (ունի՝ Ա-ԺԷ)։ 266ա-338ա Աւետարան Յովհաննու։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. Մեսրոպ Խիզանցի գրչի 338ա Գրեցաւ սուրբ Աւետարանս ի յերկիրն Պարսից, ի քաղաքն Շօշ, որ կոչի Ասպահան, ի գիւղաքաղաք Ջուղայ, ի դուռն Սուրբ Աստուածածնին. ամէն։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Բ., էջ 141, Հմր 199.բ.։

2. Աթամ գրչի 338բ Փա՜ռք անըսկզբա[ն] եւ սկզբանն ամենայնի, անեղին եւ գոյացուցչին բնաւից, անվախճան եւ անսահման էացուցչին, սահմանիչ եւ կատարումն բոլորիցս, երիցս միականին եզակի եւ միում աստուածութիւն, որ անշարժ գոլով շարժէ զարարածս ի կեանս եւ ի փրկութիւն, էիցս էակն եւ կենդանեաց կեանքն, որ անփոփոխ գոլով մի<ն>շտ էութիւն, անեզր եւ անվայրափակն, լրումն եւ բովանդակիչ ամենայնի։ Եւ ամենայնս է եւ ամ[ենայն]է անհաս է որպէս ի մաս<տ>ունս եւ ի բոլորս, եւ ինքն ոչ մաս եւ ոչ բոլոր, որպէս թէ մասն եւ բոլոր՝ զամենայն ինք ունելով եւ կրէ զամենայն բանիւ զաւրութեան իւրոյ։ Գերայլիր |339ա| գոլով՝ լնու զամենայն, որում բան եւ իմաստութիւն, լեզու տուեալ բոլոր էից, ի բոլոր էիցս հանցուք զաւրհնութիւն եւ փառս Հաւր եւ Որ[դ]ոյ եւ Հոգոյն Սրր(=բ)ոյ այժմ եւ։

(շարունակած Մեսրոպ Խիզանցու ձեռքով)՝ [Ա]ւարտ եղեւ տէրունական սուրբ Աւետարանսն ի թուականիս մերոյ ՌՀԳ. (1624), ձեռամբ անարհեստ փըծում տէր Հայրապետին եւ Մեսրոպ դպրիս, եւ Աթամ աշա<ր>կերտին։ [Ո]ւստի տեսեալ զփ[ր]կական սուրբ Աւետարանն, հեզահոգի, բարեմիտ եւ աստուածասէր Մարգարիտն ցանկացող եղեւ այսմ ծաղկաւէտ եւ վարդափթիթ բուրաստանիս, ետուր գրել եւ զարդարել ի հալալ եւ յարդար վաստակոց իւրոց՝ յիշելով զբան մարգարէին, որ ասէ. Երանի՜ այնոցիկ, որ ունիցի զաւակ ի Սիոն եւ ընդանիք յԵրուսաղէմ։ Եւ ետ յիշատակ բարի հոգոյ իւրոյ |339բ| եւ ծնօղացն՝ հօրն Միրաքին, եւ մօրն Ինախփաշին, եւ եղբարցն՝ Սարգսին, Մարտիրոսին, Սահակին եւ Վարդանէսին, եւ քուերացն՝ Գօզալաղին եւ Ոսկուն, եւ ամենայն արեան մերձաւ[որացն]։

Դարձեալ յիշեցէ՛ք ի Քրիստոս զՄարգարիտն եւ զկողակիցն իւր Մկրտիչն, եւ զորդին իւր Իշխան, եւ զդստերքն իւրեանց՝ Խաթունջան եւ զԽալինարն։ Եւ զմիուս կողակիցն Յովաննէս, եւ զորդիքն՝ Յովասափն, եւ կողակիցն իւր Խանսօլթան, եւ զորդին Սահակն, եւ զդստերքն՝ Մսրխան, Վարդխաթուն, Ալմայխաթուն, եւ միուս որդին Յուսէփն, եւ կողակիցն Սօլթան, եւ որդին Էլէքսանն, եւ միուս՝ Աւետիսն, կողակիցն Մարանէն, որդին Յովաննէսն, եւ դուստրն Բադրիխան, եւ զամենայն արե[ան մերձաւորս]։

Կրկին անգամ յիշեցէ՛ք ի Քրիստոս զՄարգարիտն եւ զպապն իւր Սահակն, եւ զկողակիցն իւր՝ Խաթունջան, եւ զմիուս պապն՝ |340ա| Պապաջան, եւ կողակիցն՝ Դօլուաթ, եւ զորդին Քրման, եւ զհայրաքուերքն իւր՝ Սօլթան, Գօզալաղէն, եւ զմայրաքուերքն իւր՝ Աղաբէկին, Գուլբհարն եւ զամենայն արեան մեր[ձաւորս]։

Դարձեալ յիշեցէ՛ք ի Քրիստոս զԱմիրխան եւ զկողակիցն իւր Խալինարն, եւ զորդիքն իւրեանց՝ Զաքարէն, Մարգարէն, Ազարէն եւ զԱնանիէն, եւ դուստրն Նազլուխան եւ զամենայն արեան մերձաւորս։ Յիշեցէ՛ք եւ Աստուած ողո[րմի ասացէ՛ք]։

Դարձեալ յիշեցէ՛ք ի Քրիստոս զիս՝ զանարժանս զՄեսրոպ դպիր Խիզանցիս, որ ծաղկեցի եւ կազմեցի ի վայելումն մանկանց սուրբ Սիոնի։ Յիշեցէ՛ք զիս ժանարժանս եւ զմարմնաւոր ծնօղս իմ՝ զտէր Մարտիրոսն, եւ զԽոնդքարն, եւ զեղբայրքն իմ՝ զտէր Թադէոսն եւ զՊարսամն, եւ զքուերքն իմ՝ Աննայն եւ զԴեղծուն, եւ զամենայն արեան մերձ[աւորս]։ Եւս առաւել զհոգեւոր վարպետսն իմ՝ նախ զտէր Սարգիսն, |340բ| որ մականուն Մազման կոչի, եւ զմիուս վարպետաց վարպետն՝ զտէր Մարտիրոս Խիզանցին, եւ զամենայն աշխատաւորս, որ ի յարուեստս յայս աշխատանք ունին։ Յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի ասացէ՛ք, եւ Աստուած ձեզ եւ մեզ ողորմեսցի յիւր միուսանգամ գալըստեան. ամէն։ Հայր մեր, որ։

Դարձեալ յիշեցէ՛ք ի Քրիստոս զՂարախան եւ զկողակիցն իւր Նուրիխանն, եւ զորդին իւր Սարուխանն, եւ զդուստ[ր]քն՝ Լէլիխանն եւ զՆազլուխանն։ Եւս առաւել յիշեցէ՛ք ի Քրիստոս զՎարդանէսն, զԱմիրխանն եւ զեղբայրն իւր՝ Միրզէն, եւ կողակիցն Մարիամն, եւ զամենայն արեան մերձաւորս յիշեցէ՛ք եւ։ (այլ թանաքով)՝ Դարձեալ յիշեցէ՛ք ի Քրիստոս զՅովաննէսն, եւ զկողակիցն Մսրխան, եւ զորդին Յովասափն, եւ զկողակիցն իւր Գուլդաստէն, եւ զեղբայրն իւր Պետրոսն յիշեցէ՛ք եւ։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Բ., էջ 140-1 Հմր 199.ա., գ.։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 265ա (178[0՞] թ., նոտրգիր) Ետո[ւ]ր յեշատակ թիվն 178[0՞] ծառայն Աստուծոյ տէր Օհա[ն]ին, որ է միաբան եւ ավագ գհանայ Ջգրաշէնայ Սուրբ Աստուածածնին, ի դուռն Սուրբ Նշանայ Նիկա[ղ]այոյս հայերապիտին։

2. 1ա (ԺԸ. դ., նոտրգիր) Ծառայ Օսէփ դի Ռօստէզան (նման՝ 340բ)։

Հմմտ. կնքադրոշմ։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 1ա, 8ա, 105ա, 169ա, 266ա, 340բ (երկիցս)՝ սեւ թանաքով ութանկիւն՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ / ՕՍԷՓ»։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «927/3598», «ՌՀԳ 1624»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ Բ. աստառին՝ մտացածին կենդանի։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 341ա՝ «որդոց եւ ուր ծընողացն» (այլ թանաքով ջնջած), Բ. աստառին, վրացերէն – ჯჯ წ წ წ წ წ წ დ დ՝ ջջ ծ ծ ծ ծ ծ ծ դ դ მამისა და დავით՝ Հաւր եւ Դաւիթ, დავით დავით՝ Դաւիթ Դաւիթ, ჩვენი ბძანება არის მეგოდრევ՝ Մեր պատուիրանն է... Այլ ձեռք՝ ჩემი ბძანება არის გეურდ՝ Մեր պատուիրանն է ... ქ. ჩვენი ბძანება՝ Մեր պատուիրանը, ქ. ჩვენი ბძანება՝ Մեր պատուիրանը, მეგიოდრევ ამას (նշանակութիւնն անյայտ), რომ. ჩვენთან ტინის. და՝ Զի մեզ մաւտ ... եւ։

 

 

3599

ՄԱՇՏՈՑ ՁԵՌԱՑ

ՍՏԵՓԱՆՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅ ՎԱՆՔ (ԴԱՐԱՇԱՄԲ) ՌԺԱ. – 1562

ԳՐԻՉ՝ Աւետիս Հիզնցի։ ՍՏԱՑՈՂ՝ տէր Պետրոս Դարաշամբեցի։

ԹԵՐԹ՝ 144+2-1 (կրկն.՝ թ. 1, 5. թռիչք՝ թ. 69-71)։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԳ×12 (Ա, Դ 11, ժԲ 10, ԺԳ 5)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18×13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13×10)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 109ա)։ ՏՈՂ՝ 21. գծումներ՝ ճնշումով։ ԿԱԶՄ՝ վարդագոյն մոմլաթ, Ա. եւ Բ. փեղկերին՝ փակցուած հին կազմի շագանակագոյն դրոշմազարդ կաշին, մէջքը՝ կապոյտ կտաւ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն չգրուած թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր (գծապատկերային)՝ թռչնագիր, թռչնագիր-կենդանագիր՝ 39ա, հանգուցագիր, հանգուցագիր-կենդանագիր՝ 12բ, 16ա։ Գոյներ՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1950ական թթ., կազմի մոմլաթը, մէջքի կտաւը, աստառները, պհպ-ները, թերթերի՝ դեղնաւուն չգրուած թղթով լրացում-ամրացումը՝ նորոգման ժամանակի, կազմի կաշին մաշուած է, ճաքճքած եւ սուր գործիքի հետքերով. լուսանցակողերը սեւացած. թերթեզերքին եւ հիմքում՝ խոնաւութեան դեղին հետքեր, ստ. արտք. անկիւններում՝ մատնահետքեր, կեղտոտուած, սեւացած, որոնց հետեւանքով թերթերը մասնակի խունացած, տեղ-տեղ թանաքը թափուած, գիրը անընթեռնելի կամ դժուարընթեռնելի (5բ, 7ա եւլն), թերթերին զանազան բծեր (48բ-9ա, 57բ եւլն). թերթերի մեծ մասի վեր. արտք. անկիւններում՝ ցեցի անցքեր, որոշ թերթերի ցեցի անցքերը նորոգուած-ամրացուած դեղին կիսաթափանցիկ թղթով (թ. 76-92 եւլն), թ. 100՝ պատռուած, 111բ-2ա՝ նախկին կպումների հետքեր. թ. 1-5, 21, 143-4 թափուած մասերը լրացուած դեղին կիսաթափանցիկ եւ սպիտակ թղթով, բնագիրը պակասաւոր, յատկապէս 1ա-դ, 5գդ կէսից աւելին՝ չիք. թ. 9 աւելացուած, վրան այլ ձեռքով բնագրի պակասը. սկ-ից՝ 5գդ.ից առաջ 2, թ. 33-4ի միջեւ 1 թ.՝ ընկած. թ. 123՝ կայ մէկ կանաչ էջանիշ-թել։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 5գդ, 1ա-5բ, 6ա-7ա [Կանոն մկրտութեան] – [Եւ քարոզէ սարկաւագն]. (սկ.) /// լուա[ցման վերստին ծննդեան եւ] զգեստուց...

Տե՛ս Մայր Մաշտոց, հտ. Ա., Գիրք Ա., աշխ.՝ Գէորգ Տէր-Վարդանեանի, Ս. Էջմիածին, 2012, էջ 217-234։

2. 7ա-11բ Կանոն պսակի – Մտանեն յեկեղեցին եւ ասեն շարական... Ընթերցուածս ի Ծնըն[դ]ոց. Եւ ասաց Աստուած. Արասցուք մարդ ըստ պատկերի...

3. 11բ-2ա Վերացուցանեն [պ]սակն Ը. աւրն – Սաղմոս, կցուրդ. Բխեսցէ սիր[տ]։ Տէր Աստուած, որ յամենայն ժամ ընդ մեզ ես...

4. 12բ-6ա Կանոն հաղորդ տալոյ – Առնու քահանայն զփրկական խորհուրդն եւ խաչիւ եւ բուրվառով... եւ ասէ զաղաւթս զայս. Տէ՛ր Աստուած ամենակալ, ամենագութ, ամենախնամ, ծածկագէտ...

15բ ստ. լս-ում գրչից՝ «Ո՛վ եղբայրք, զինչ յաւրինակ կայ, զայն կու գրեմք, թէ պակաս կայ ի ներս, սխալ յաւրինակեն է»։

5. 16ա-27ա Կանոն աշխարհաթաղ առնել – Ասեն սաղմոս. Երկինք պատմ[են]... եւ ասէ զաղաւթս զայս. Աստուա՛ծ յաւիտենական, ան<զ>սկիզբն, անեղ, անիմանալի...

– 19բ-20ա Եւ էթէ ի դպրաց ոք իցէ, կամ յապաշխարողաց, եւ կամ յաւաք տանուտերաց – Առեալ տանին ի դուռն եկեղեցոյն... Պօղոսի առաքելո[յ]ն ի Կորընթացոց. Ոչ կամիմ, եղբա՛յրք...

6. 27բ-31բ Այգոյն – Երթան ի գերեզմանն եւ ասեն զԱնբիծքն... Պօղոսի առաքելոյ ի Կորընթացոց թղթոյն. Այլ մեք պարտիմք գոհանալ...

27բ ստ. լս-ում գրչից՝ «Ո՛վ եղբայրք, աւրինակն խիստ սխալ է, անմեղադի՛ր [լեր]ուք»։

7. 32ա-7ա [Կ]անոն յորժամ տղայ վախճանի – Սաղմոս. Առ քեզ, Տէ՛ր, համբարձի... եւ ասէ զաղաւթս. Հա՛յր երկնաւոր, քաղցր եւ երկայնայմիտ... (33բ՝ «...զի ձեռն դիցէ նոցա, իսկ աշայկերտք սաստէ///» շար., 34ա՝ «Եւ առեալ տանին ի հանգիստն... Ընթերցուածս յԵսայեայ մարգարէէ. Այսպէս ասէ Տէր. Ահաւասիկ ես դարձուցանեմ...»)։

8. 37բ-9ա Այգոյն – Գան ի գերեզմանն եւ ասեն սաղմոս. Եղիցի անուն Տեառն Աստուծոյ... Ընթերցուածս յԵսայայ մարգարէէ. Զի ի Տեառնէ եղիցի դարձ...

9. 39ա-44ա Կանոն ոգէհա[ն]գիստ առնելոյ – Ասեն սաղմոս. Երանի՜, որում թողութիւն... եւ ասէ զաղ[օթս]. Տէ՛ր բարերար, որ դատաւորդ ես կենդանեաց եւ մեռելոց...

10. 44ա-60ա Կանոն խաչ աւրհնել – Տանին յեկեղեցին եւ լուանան նախ ջրով եւ ասեն սաղմոս... Ընթերցուածս յԱռակաց. Երանեալ է այր, որ եգիտ զիմաստութիւն...

11. 60ա-71բ Կանոն Ջուր աւրհնելոյ – Սաղմոս. Ձայն Տեառն ի վերայ ջ[ուրց]։ Ընթերցուածս ի Չորրորդ Թագօ[որութենէ]. Եւ ասեն արք քաղաքին ցԵղիսէէ. Ահաւասիկ բնակութիւն...

– 62բ-70բ Աւրհնութիւն ջրոյ, զոր ասասեալ է Բարսեղ հայրապետ – Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ յամենայնի, հզաւր եւ սքանչելայգործ...

12. 71բ-80ա Կանոն ապաշխարող առնելոյ – Տարցեն քահանայքն ըզխոստովանողն ի դուռն եկեղեցոյն... Ընթերցուածս յԵսեա մարգարէէ. Լուացարո՛ւք, սրբեցարո՛ւք...

13. 80ա-9բ Կանոն Մեծի հինկշաբաթին զապաշխարողն արձակել – Գ. ժամուն ժողովի քահանայքն եւ ապաշխարոխն ի դուռն եկեղեցոյն... Ընթերցուածս յԵսաեա մարգարէէ. Այսպէս ասէ Տէր. Եւ կատարեսցին աւուրք սըգոյ քո...

– 84ա-7ա Աղօթք Բարսղի Կեսար[ացւոյ] – Եւ արդ, Տէ՛ր Աստուած մեր բարերար եւ բազմայգութ, որ այսպիսի անճառ փառաց...

14. 90ա-6բ Քարոզ պատուիրանին, զոր զե<ր>կուցանէ քահանայն ժողովրդեանն – Առեալ զսուրբ Աւետարանն ի գիրկս... եւ ասէ զայս. Լուարո՛ւք ինձ, որդեա՛կք...

15. 96բ-113ա Կանոն Մեծի հ<հ>ինկշաբաթի Ոտնայլուայ, ըստ որում եւ ասաց Յիսուս. Եթէ աւրինակ մի ետու ձեզ, զոր արարեալ է տեառն Եփրեմի Խորին Ասորոյ, զոր թարգմանեաց սուրբ դիտայպետն Հայոց Մեծաց Գրիգորիս Վկայասէր – Ի տասներրորդ ժամուն՝ զկնի սրբո պատարագին, ժողովին ի գաւիթս... ասա՛ զաղաւթս զայս. Եւ եւս գոհութիւն եւ երկրպագութիւն մատուսցուք Տեառն Աստուծոյ մերոյ եւ փրկչիդ Յիսուսի Քրիստոսի, որ է ճառագայթ փառաց...

16. 113բ-4բ Կանոն յորժամ նոր դուռն դնեն եկեղեցոյն – Ասեն սաղմոս ՃԺԷ.՝ Խոստովան եղերուք Տեառն, զի բարի է... եւ քահանայն զաղաւթս ասէ զայս. Տէ՛ր Աստուած մեր, որ նորոգիչ եւ զարդարիչ քոոց արարածոց...

17. 114բ-6ա Կանոն աւրհնութեանց զգեստուց սրբութեանց, զինչ որ լինի – Դնեն փայտայ սեղանով առաջի դրան սուրբ եկեղեցոյն... եւ քահանայն ասէ զաղաւթս զայս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենայկալ, ահաւոր եւ բարձրեալ...

18. 116ա-7ա Կանոն սկիհ եւ մաղզման աւրհնել – Սաղմոս ԻԲ.՝ Տեր հովւեսցէ զիս... եւ ասէ զաղաւթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած մեր, որ ետուր մեզ զնիւթս առնել անաւթս...

19. 117բ-23ա Կանոն աւազան աւրհնելոյ, որ ունի զսկիզբն փրկութեամբ շնորհին վերըստին ծնելոց յորդէգրութեան Աստուծոյ – Եւ այս է կարգաւորութիւն նորին. հաստատեն զաւազան ի տեղոջ իւրում... եւ եպիսկոպոսն ասէ զաղաւթս զայս. Տէ՛ր Աստուած, մեծ եւ փառաւորեալ յամենայն արարածոց քոց...

– 122բ-3ա Եւ աստ ասա՛ զտաղս անոյշ եւ յարմարական – Մայ[ր] հաւատոյ սուրբ հարսնարան / եւ առագաստ գերադրական... եւ քեզ Յիսուս Հաւր միական։

20. 123ա-35ա Կանոն վասն պղծեալ տաճարին յանաւրինաց – Գիշեր հսկումն առնեն ի նոյն յեկեղեցին... եւ ասէ զաղօթս. Որ ընդունող ես աղաւթից ժողովրդեան քո...

– 132աբ Աստ ասա՛յ զտաղս անուշ ձայնիւ – Ուրախ լե՛ր, հա՛րսն ի յերկրէ / բերկրեալ դշխոյ յաշխարհէ... եւ երգողի այս տաղիս։

21. 135ա-41բ [Տաղք ննջեցելոց]

ա. 135ա-8բ Գանձ թաղման ննջեցելոց («ՄԱՆՎԵԼ Զ») – Մինդ ի յԷէն, / Բանդ, որ ի Հաւրէ... զիս ի յաղաւթըս ձեր յիշեցէ՛ք։ Զանձինըս։

բ. 138բ-9բ [Ողբ մեռելոց] – Այժմ ինձ եհաս հրաւիրակ կոչման, / ’ւ ես երթամ տըխուր, դառըն, լալական... մի՞թէ բացցի ինձ դուռն ողորմութեան։ Ողորմաց։

գ. 139բ-41բ [Ողբ բերանոյ մեռելոցն ասացեալ՝ յԱռաքել վարդապետէ ասացեալ, ձեռ. 11, 109բ-10բ] – Ո՛վ քահանայք եւ վարդայպե՛տք աստուածայբան, եւ ժողովուրդք հաւա[տա]ցեալք ամենեքեան... զի Տէրըն քաղցր է պարտական ողորմութեան։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ ԳՐՉԻ

43բ (ստ. լս.) [Տաղ] – Աշ[ուն] էր, եղաւ գ[արու]ն, / ու եկօ բլբուլն ի յա[յ]գին, / նստաւ [զիւր՞] վարդի թփին. / ///երէն ասաց ղարիբին. / Ղարիբն ի ղարիբութէն խիստ դժար է յառջին տարին, / թէ՛ նուշ, թէ՛ շաքար ուտէ, սիրտ` սեւ, երեսն այ դեղին։ / Այ իմ հրատի՛կ (՞) Աստուա՛ծ, մի՛ բերեր գիշեր ղարիբին, / կամ ա՛ռ զղարիբի հոգին կամ խասո՛ւ զնայ ուր մուրադին։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

27ա Ո՛վ քահանայք եւ ժողովուրդք, յիշեց[է՛ք] ի Քրիստոս զմեր հոգեւոր հայր զԱթանաս վարդայպետն, որ ՌԺԱ. (1562) թվին զանարժանս սիրով եբեր ի սուրբ յուխտըս, եւ կամակից եղէ եւ Մաշթոցի գրելոյն։ Ու ինքն խիստ խղճացաւ, քանի որ կու տեսնի, ա՛խ, սիրտըս կու դառնանէր, արտասունքն յերեսս ի վայր կու թափէր։ Վա՜յ ղարիբին, վա՜յ, Ռ. (1000) բերան վա՜ կու տի ղարիբին, թէ վարդապետն ի յուր տուն յենց այ, թէ ղարիպ հիւանդանայ, հալ յոց(=ոնց) կու լինի, փա՜ռք Աստուծոյ։ Դարձեալ յիշեցէ՛ք ի Քրիստոս զվարդապետի եղբաւր կինն զԷթար, որ բազում աշխատանք ու չարչարանք քաշեց ի խետ վարդապետին, արարիչն Աստուած զիւր հոգին լուսաւորէ, ընդ իմաստուն կուսանս դասեսցէ. ամէն։ Հայր մեր։

31բ Ո՛վ քահանաք եւ ժողովուրդք առհասարակ, յիշեցէ՛ք ի Քրիստոս զանարժան գծողս Հիզընցի Աւետիս մո[ն]թս, որ ՌԺԱ. (1562) թվին եկանք ի Սուրբ Ստեփաննոս Նախայվկայն, Մեհեկի ամսոյն ի Զ. սկիսբն արիք Մաշթոցին։ Աստուած զամէն ղարիպ թանդրուստ(՞)* պահէ զմեզ յամենոց սադաղէն. ամէն։ Դար[ձ]եալ երեսս անկեալ աղաչեմ զձեզ, ո՛վ մանկունք սուրբ եկեղեցոյ, որ բարձր ձայնիւ կարդաք եւ յիշեք ի Քրիստոս զսուրբ աթոռոյ մեծաւոր զմեր հոգեւոր հայր զԲանարգեսս՝ տէր տէր, որ հայրական գթով ու եղբայրական սիրով զմեզ կու խնամէ, եւ զտէր Դօիթ, զտէր Պետրոս, զտէր Սիմէոն, զտէր Մկրտիչ, զտէր Մաթէոս եւ զմիուս տէր Պետրոս, զտէր Բարդաղիմէոս, զտէր Անդրիաս, զտէր Մելքեսեթ, որ զմեղօորս եղբարական սիրով կու ուզին ու ընդունին, Աստուած զուրենք պարզերես առնէ, մշակ առանց ամաւթոյ պահէ. ամէն։ Հայր։

* Ծնթ. Գուցէ թուրքերէն թամ դրուստ – լիովին առողջ, կենդանի, շիտակ:

37ա Ո՛վ քահանաք եւ ժողովուրդք առհասար[ա]կ յիշեցէ՛ք ի Քրիստոս զԱստապացի տընտէս Արիջան, որ բազում աշխատանք ունի ի Նախավկայուն եւ զանարժանս լաւ կու ակնայ, ամէնքտ միաբան բերա[ն] մի <Հա> բարձր ձայնիւ Հայր մեղա[յ] ասէ՛ք, Աստուած զիւր գործեցեալ մեղք թ[ողուց]ու եւ զձերտ ամէնեցուն. ամէն։ Հայր։

44ա Ո՛վ քահանայք եւ ժողովուրդք, յիշեցե՛ց ի Քրիստոս Շամբեցի ուսթայ Խոսրով, որ բազում աշխատա[ն]ք քաշեց ի վերայ մեր շքրաւնին, Աստուած զինքն փառաւոր առնէ. ամէն։ Դարձեալ յերեսս անկեալ աղաչեմք զձեզ, ո՛վ մանկունք սուրբ եկեղեցոյ եւ ժողովուրդ ա[ռ]հ[ա]սարակ, յիշեցէ՛ք ի Քրիստոս զմեր հոգեւոր եղբայր զտէր Մաթէոս կրաւնաւոր եւ զուսթայ Խոսրով, որ զքանոն շինել տուին, յուղարկեցին, որ եկաւ։ Աստուած ողորմի ասէ՛ք տէր Մաթէոսին, ուսթայ Խոսրովին, բարձր ձայնի[ւ], ուղիղ հաւատով, բոլոր սրտիւ եւ ինձ՝ անարժան գծօղիս եւ իմ ծնօղացն, եւ Աստուած ձեզ եւ մեզ ողորմեսցի առհասար[ակ]. ամէն։ Հայ[ր]։

94բ (արտք. լս.) Ա՛խ, եղուկ է ինձ, Ռ. (1000) վայ, օր մահ։

96բ (ստ. լս.) Վա՛յ քեզ, եղկելի՛ Աւետիս գրիչ, որ զամէն գիտութեամբ կու մեղ|97ա|ուցես, զի՞նչ տաս պատասխանի յայս ահեղ աւուրս։ Աւա՛ղ եղկելոյս, ի թի[ւս] ՌԺԱ. (1562)։ Վա՜ ինձ, վա՜ ի[ն]ձ։

102բ (ստ. լս.) Յիշեցէ՛ք ի Քրիստոս զտնտէս Արիջան, որ այսաւր զահմաթեցաւ ու ինձ ճաշ եբեր՝ գաւաթով կորկոտ։

138բ Յիշեցէ՛ք ի Քրիստոս զմեծ տէր Պետրոս, որ այսաւր զահմաթեցաւ [ու] ինձ ճաշ եբեր. Աստուած զիւր հոգին լուսաւորէ. ամէն։

141բ Փա՜ռք եւ գոհութիւն եւ յամենայն արարածոցս երկըրպագութիւն՝ Հաւր անեղին եւ ծնիցելոյն ի նմանէ՝ Որդոյն Միածնի եւ Սուրբ Հոգոյն ճշմարտի՝ բխեալըն ի Հաւրէ, երեք անձանց եւ մի բնութեանց, որ ետ կարողութիւն տկար անձինս եւ մեղսայմակարթ ձեռինս եւ հասոյց ի վերջ տառիս եւ վարդայփթիթ բուրաստանիս՝ Աւետիս մեղաւոր գըրօղիս։ Սէր է Աստուած եւ սիրոյ աղբիւր, զի սիրով ստեղծեաց եւ յիւր պատկերն նորոգեաց, եւ կամաւք Հաւր եւ Հոգոյն Սրբոյ Միածին Որդին սիրով եկն առ ազգս մարդկան եւ արար մեզ գարուն |142ա| հոգեւոր, զի զոր բանսարկուն անհաւատութեամբ, անյուսութեամբ եւ անբարի գործով ե[լի]ց զազգս Ադամայ։ Իսկ Տէրն մեր եւ արարիչն, զհակառակն սատանայի ներգործեաց, հաւատով զարդարեաց, յուսով կանգնեաց եւ աստուածային սիրով զամենայն բարիս ի մեզ ժողովեաց։ Զի որպէս ի գարնանային ժամանակին ազգի ազգի ծաղիկք ելանէ համով հոտով եւ զանազան տեսակով, այսպէս եւ ազգ մարդկան սիրով Սուրբ Երրորդութեանն բազում առաքինութեամբ ծաղկեցան. ոմանք ուղղայփառ հաւատով, ոմանք աստուածային խոստմամբն, այլք զանայզան սիրոյ եռացմամբ եւ բարի գունով ի վերընթացն, կուսութեամբ եւ ողջայխոհութեամբ, խոնարհութեամբ եւ հեզութեամբ, աղքատսիրութեամբ եւ ողորմութեամբ եւ այլ բազում բարութեամբ քաղցրանայ ի ծառայութիւնն Քրիստոսի, եւ եղեն ժառանկ արքայութեան անուշայհոտ գ[որ]ծով։ Իսկ ի դառնայբեր ժամանակիս, որ ենք |142բ| [ա]ղ[ք]ատացեալ ամենեքեան ի հոգեւոր եւ ի մարմնաւոր հարըստութեանց, աստուածայսէր ոմն ի կարգաւորաց հեզայհ[ոգ]ի եւ սրբայսէր կըրաւնաւոր տէր Պետրոս, որ է ի Սուրբ յաթոռոյն Նախավկայէ, ի գեղչէն Դարայշամայ, ետ գրել զարմատ հաւատոյ, որ կոչի Մաշթոց, յանուն արարողին սուրբ Ստեփաննոս Նախայվկային, որ է Է. սուրբ խորհրդոյ կատարումն յեկեղեցիս Աստուծոյ։ Զի սայ է մահու եւ կենաց ճանապարհ եւ մուտ արքայութեան։ Սա է, որ կապէ զմեզ հաւատով ի սէրն անմահին Աստուծոյ։ Սայ է բանալիք, որ բանայ մեզ զդուռն եդեմական դրախտին, զոր փակեաց Ադամ։ Սայ է դուռն բացեալ, որ հաւատով յայսմ աշխարհիս տեսանեմք զարարիչն մեր եւ ի հանդերձեալըն վայելեմք ի խոստումն կոչման նորին յարկսըն լուսեղէն։ Սա մեռելոց հանգիստ է եւ կե[նդ]անեաց պարիսպ։ Այս սուրբ կենաց պտղոյս եւ անմահական ծա|143ա|ռ[ոյ]ս ցանկացող եղեալ աստուածայսէր եւ հեզայհոգի կրաւնաւոր տէր Պետրոս [ե]տ գրել ինձ՝ մեղաւոր Աւետիս մո[ն]թիս Հիզընցոյ, եւ ըստացաւ զսայ յիշատակ հոգւոյ իւրոյ եւ իւր եղբաւրորդոյն Մարտիրոս վարդայպետին եւ իւր ծնօղաց՝ հաւր Թագւորին, մաւրն Ան[ախա]թունին՝ հանգուցելոցն ի Քրիստոս, եղ[բար]ց՝ Սահակին, Քամալին, եղբաւրորդոց՝ Մաւելին, Աստուածատրին, Խուդայվէրդուն, Մանգայսարին, քւերց՝ Մէլիքխաթունին, Խանումին, թոռներուն՝ Սահակին, Յոխանիսին, Քամալին, Խաչատրին, հարսներացն՝ Էթարին, Խաթունին, Դաւլւաթին, [Ասլ]իմելիքին, Եւատին, մաւր Գաւհարին եւ ամենայն արեան մերձաւորացն՝ կենդանեացն եւ հանգուցելոցն ի Քրիստոս։ Եւ /// զլսողքդ, զի յիշեք յ/// յաղաւթըս ձեր եւ խնդրեք /// |143բ| մեղաց թողութիւն ի Քրիստոսէ տէր Պետրոսին եւ իւր եղբաւրորդոյն Մարտիրոս վարդապետին, եւ իւր ծնողացն եւ ամենայն [զար]մից նոցին. ամէն։

Արդ, գրեցաւ յինուքս սուրբ գիրքս, որ կոչի Մաշթոց, ձեռամբ Աւետիս գրչի Հիզընցոյ, որ կամք ի ղարիբութիւն տարէկուսեալ։ Ա՜խ, ղարիբի հացն է հարամ ///ակ է դառն ու լեղի, լի տրտմութեամբ զջուրն, որ ըմպէ։ Ի թվականիս [ՌԺ]Ա. (1562), Մեհեկի ամսոյն սկիզբն եղաւ, Արեգի ի Դ. աւարտեցաւ ի սուրբ յաթոռ, ի թագաւորութիւն, ի պարնութիւն շահ Իսմայելին, որ այս ժամանակս խունդքարի որդին Ե. գոլովն, ի գերութիւն վարեցաւ ի ձեռն շահ Իսմաէլին, եւ հայոց ազգս յախ ’ւ ի դող ի ներս։ Գրեցա[ւ սուրբ] գիրքս ի յերկնայբնա[կ] /// Սրբոն Նախավկային [Ստեփաննոս]ի, ընդ հովանեաւ Սուրբ ///ին, եւ Սուրբ Գէորգա Զօրավարին, |144ա| [Սուրբ] Յովաննէս Մկրտչին, եւ այլ համ[ա]գո[ւմ]ար մարտիրոս[ացն]՝ վկաեցելոցն ի Քրիստոս։ ///դ որ հանդիպիք այսմ աստուածայպատում /// յիշեսջիք զառաջնորդ սուրբ ուխտ/// Աթանաս վարդայպետ եւ ըզմեծ [հայ]ր սուրբ աթոռոյն զտէր Բանարգէս, զտէր [Դաւ]իթ, զմեծ տէր Պետրոս, զտէր Սիմէոն, /// [Մկ]ըր[տի]չ, միւս տէր Պետրոս, զտէր Մաթէ[ոս], /// [Բար]դուղիմոս, զտէր Անդրիաս, զտէր ///թ։ Եւ զմեր հոգեւոր եղբար ///եղէք զտէր Յուսէփ, զնախ եւ զոր /// արար, զտէր Վարդան, զՏէրն Աստուած, յորժ[ամ] ///իս որ եղբարական սիրաւք ի պս/// զտընտէսանաց եւ մե/// մո[ն]թեր, զՔերան, զ/// ///էս, զաւր եկ, զկր/// եւ զոր յիշեցաք /// յիշել, ///ասջիք Քրի[ստոս] ///։ |144բ|///աւորեալ գալըստեան քոյ ///աներ ի դատաստան /// քոց, զի ոչ արդարանայ առ /// կենդանի, այլ /// [ո]ղորմութ///, ///թիւն շնորհեայ սոցայ եւ ննջեց[ելոց ս]ոցին, զի դու միայն ես Աստուած, եւ ///թիւն քո ոչ անցանէ, քանզի մե///սին քեզ հանցուք զաւ///, զփառս Հաւր եւ Որդոյ եւ Հո///։ Աղաչեմ զձեզ իմ բազում ///ութիւն խնդրէք յԱստուծոյ։ Եւ /// հաւրն իմոյ՝ Միրանին, /// Ասլիփաշին եւ ե/// [ք]արտողրին, հանգուցել/// որ զանարին եւ այլոցն. ամէն///ութիւնս հասերցն իմոյ մահ///, ///ելին, Թաջումի[ն]։

ՆՇՈՒՄ՝ Ա. աստառին մատիտով՝ «Գէ[որգեան] 936»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա, 1բ՝ անընթեռնելի տառեր, բառեր, սիւնակէտագիր ծածկագրութեամբ՝ «եվիռ՞», «դսզ», 1բ՝ «///ասեսցէ. ամէն», «զ ւ ը փ լ Քրիստոս», 30ա՝ «տէր Պետրոս», 74ա՝ «աա», «աաբգ», «սսաասս», 144բ՝ «///ազպսի հոգուն ամէն ///մանալ իմում Քրիստոս մմարգարէ՞», «/// ծառայ ///»։

 

 

3600

ՄԱՇՏՈՑ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԵԱՆ

ԺԴ. դար

ԳՐԻՉ՝ Հայրապետ։ ՍՏԱՑՈՂ՝ Յովհաննէս արքեպս Սեհունեաց։

ԹԵՐԹ՝ 167։ ՊՐԱԿ՝ 9+Ա-ԺԳ×12 (Ա 11, ԺԳ 7)+8։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,7×13,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13×8,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 91ա)։ ՏՈՂ՝ 13։ ԿԱԶՄ՝ Ա. փեղկ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի, վրան՝ հետգ-ի մակագրութիւններ՝ «Ի ԹՎԻՆ ՌԿԱ. (1612)», «ՍԱՀԱԿ ԱԲԵՂԱՅ», եզրերը եւ մէջքը շագանակագոյն կաշի, Բ. փեղկ՝ դարչնագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կապոյտ կտաւ, դռնակինը՝ շագանակագոյն գործուածք. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Գ+Դ-Զ՝ դեղին չգրուած թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 10ա, 52ա, 72ա, 94ա, 119բ։ Լուսանցազարդ՝ բուսական, բուսաթռչնային, յուշկապարիկ՝ 127ա, 128բ։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1970ական թթ., մէջքի, Ա. փեղկի եզրերի կաշին, Ա. միջուկ-տախտակը, դռնակը՝ իր աստառով, պհպ-ները, թերթերի եւ հիմքերի դեղին, սպիտակ եւ դեղին կիսաթափանցիկ թղթով լրացում-ամրացումը՝ նորոգման ժամանակի. Ա. փեղկի հին կազմի կաշին մգացած, Բ. փեղկի կաշին մաշուած, անկիւնները թափուած, 2ական կապիչները եւ գամերն ընկած՝ կան հետքերը. լուսանցակողերը մասամբ գունաթափ, սեւացած. թերթեզերքը մասամբ մկնկեր. կան ԺԶ. դ. նորոգման հետքեր՝ հիմքում ձեռ. թերթերի մասերով ամրացում (33ա, 44բ-5ա, 116բ-7ա, 141ա եւլն). թերթերին զանազան բծեր, դեղին հետքեր, ստ. արտք. անկիւններում մատնահետքեր, ցեցի անցքեր, որոշ թերթեր փոշուց մասամբ խունացած եւ խոնաւութիւնից դեղնած (56բ-7ա, 63ա, 65ա, 70բ, 74բ-5ա, թ. 81, 160-7 եւլն), որի հետեւանքով տեղ-տեղ թանաքը տարածուած (11բ-2ա, 13ա, 17ա եւլն), թ. 159՝ մէջտեղից մէկ տեղ պատռուած. որոշ թերթեր եզրահատած, եզրերն անհաւասար (թ. 1-9, 11-2 եւլն). սկ-ից՝ թ. 1ից առաջ, թ. 8ից յետոյ, վջ-ից՝ թ. 167ից յետոյ հաւանաբար 1-2 թ.՝ ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-9բ [Կոչումն քահանայութեան յերեկոյին] – (սկ.) /// եւ սարկաւագն քարոզէ. Եւ եւս խաղաղութեան։ Աւրհնեա՛, Տէ՛ր։ Եւ եպիսկոպոսն խաչակնքէ ի վերայ նոցա՝ ասելով. Կոչումն ամենակալին... 9բ ...իսկ յետ յարութեանն՝ մարմնով եւ հոգով։ Եւ դարձեալ նզովեմ /// (վջ)։

Տե՛ս Գիրք Մեծ Մաշտոց կոչեցեալ, Կ. Պոլիս, 1807, էջ 256-262։

2. 10ա-51բ Սահմանադրութիւն դաստիարակութեան նորածնեալ մանկանց, որք հրաւիրելոց իցեն յաստիճան քահանայութեան։ Խրատ հարկաւորք եւ պիտանիք, զոր արարեալ ի տէր Առաքելոյ Սիւնեաց նահանգի – Արդ, ըստ կարգի ժամանակին վարժել զմանկունս ի սնունդ սրբութեան...

ա. 19բ-27բ Իսկ յետ Է. ամին – Ծնողքն նորա զնայ ընծայիւք ի դուռն սուրբ եկեղեցոյն եւ նուիրեն զնայ Աստուծոյ...

բ. 27բ-34բ Գ. Իսկ յորժամ հասանէ ի յայր կատարեալ՝ ի չափ հասակի կատարմանն Քրիստոսի եւ լինի երեսնամեայ, եւ մերձի ժամանակ ձեռնադրութեան նորա ըստ ընդրութեանն Աստուծոյ – Տեսանէ խոստովանահայրն նորա պէս պէս խորհրդով...

գ. 34բ-51բ Դ. Իսկ յաւուր ձեռնադրութեան – Նստցի եպիսկոպոսն յաթոռ ի մէջ ատենի, ի դուռն եկեղեցոյն...

3. 52ա-71բ [Կոչումն քահանայութեան յերեկոյին]* – Յետ այսորիկ մատիցէ յառաջ առաջնորդ սուրբ ուխտին, կալով առաջի եպիսկոպոսին եւ ասէ բարձր ձայնիւ. Հա՛յր սուրբ, խնդրէ ի քէն մայրս մեր սուրբ եկեղեցի, զի ձեռնադրեսցես զայս անուն յաստիճան քահանայութեան ի սպասաւորութիւն սուրբ եկեղեցւոյ...

* Տե՛ս նաեւ՝ Հմր 1. նոյն ծիսակարգի երկու ընդօրինակութիւններ են, սակայն այս հատուածում միայն ծիսական որոշ մասեր են կրճատուած, իսկ Հմր 1ում ընդօրինակումը ե՛ւ ծիսական, ե՛ւ բնագրային մասերի կրճատումով է։

Տե՛ս Գիրք Մեծ Մաշտոց կոչեցեալ, Կ. Պոլիս, 1807, 256-262։

4. 72ա-158բ Սկիզբն աստիճանաց կղերիկոսաց, որք են սաղմոսերգու եւ աւելածու, եւ ամենեքեան ըստ իւրաքանչիւր կարգի – Եւ նախ ծխեն խունկ սուրբ սեղանոյն եւ ասեն շարական ըստ աւուրն, յորում լինի տաւնն... եւ եպիսկոպոսն ասէ զաղաւթս զա[յս]. Տէ՛ր մեր, նայեա՛ յերկրպագութիւնս մեր...

ա. 75ա-7ա Առաջին կարգ դռնապանին – Եւ յետ ծխելոյ եպիսկոպոսին խունկ սուրբ սեղանոյն ասեն շարական... եւ եպիսկոպոսն ասէ զաղաւթս զայս. Դու, Տէ՛ր Աստուած Հա՛յր սուրբ, որ կարողդ ես յաւիտեան...

բ. 77բ-9բ Երկրորդ կարգ ընթերցողութեան – Սարկաւագն քարոզէ. Եւ եւս խաղաղութեան... եւ եպիսկոպոսն ասէ զաղաւթս զայս. Դու Տէր եւ իշխան Հա՛յր սուրբ, որ ունիս տէրութիւն յաւիտեան...

գ. 79բ-81բ Երրորդ կարգ երդմնեցուցչաց – Քարոզէ. Եղբա՛րք պատուականք, բոլորով սրտիւ աղաչեսցուք... եւ եպիսկոպոսն ասէ զաղաւթս զա[յս]. Դու Տէ՛ր, Հա՛յր ամենասուրբ եւ անբաւ Աստուած, տո՛ւր զաւրութիւն ծառայիս քո...

դ. 81բ-4բ Չորրորդ կարգ աշտիճանի, այսինքն՝ ջահընկալի – Ածէ առաջի եպիսկոպոսին աւագ սարկաւագն զնուիրեալն... եւ եպիսկոպոսն ասէ զաղաւթս զայս. Տէր սուրբ Հա՛յր ամենակարող եւ Աստուա՛ծ յաւիտենական, որ զՄիածին Որդիտ քո...

ե. 85ա-94ա Հինկերորդ կարգ է կէսսարկաւագաց, որ [է] դպիր – Ածէ ըզնուիրեալն աւագ սարկաւագն առաջի եպիսկոպոսին... Ընթերցուածս յԵսայեա մարգարէէ. Եւ եղեւ յամին, յորում մեռաւ Ոզիա արքայ...

զ. 94ա-119ա Վեցերորդ կանոն. աւաք սարկաւագ ձեռնադրեն – Զգենու եպիսկոպոսն եւ այլ քահանայք ըստ աւրինին... եւ եպիսկոպոսն դնէ զաջն ի վերայ եւ ասէ զաղ[օթս]. Տէ՛ր Աստուած ամենակալ, Հա՛յր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, քեզ խոնարհեցուցին ծառայքս քո...

Ծնթ. 4/ա-զ միաւորները տե՛ս Մաշտոց ձեռնադրութեան կղերիկոսաց, սարկաւագաց եւ քահանայից... Վաղարշապատ, 1876, էջ 5-23։

է. 119բ-58բ Եւթներորդ կանոն ձեռնադրութեան քահանայի [յառաւօտուն] – Զգենու եպիսկոպոսն ըստ աւրինի ի սրբատուն եկեղեցոյն...

Տե՛ս Մաշտոց ձեռնադրութեան կղերիկոսաց, սարկաւագաց եւ քահանայից... Վաղարշապատ, 1876, էջ 38-56։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԵ. դ., բոլորգիր

160ա-7բ Աղաւթք աւրհնութեանց, զոր ընթեռնու քահանայն ի վերայ ժողովրդեանն զկնի մանկանցն – Աւրհնեալ է ամենասուրբ Երր[որդ]ութիւնն ի բարձունս՝ Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգին... եւ զուարճացուսցէ զապաշխարողս եւ զխոստովանողս, որպէս զմաքսաւորն եւ զքանանացին, եւ որպէս զպոռնիկ, զորս արդարացոյց /// (վջ)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

119ա Զստացաւղ սուրբ Ձեռնադրութեանս զՅովհաննէս արքեպիսկոպոսն Սեհունեաց եւ ընդ նմին զբազմամեղ գծողս Հայրապետ յիշեցէ՛ք ի Տէր։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Գ., էջ 504, Հմր 719։

158բ Զմեռեալս ոգով յիշեա՛, ո՛վ ընթերցող, եւ ժառանգող արքեպիսկոպոս տէր Յովաննէս՝ Սեհունեաց նահանկի։

Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Գ., էջ 504, Հմր 719։ Լ. Խաչիկեանը 119ա էջինի եւ սրա վերաբերմամբ գրել է. «Այս յիշատակագրութիւնները կարող են գրուած լինել նաեւ ԺԴ. դարում»։ Իսկ «Համառօտ ցուցակ»ը (Ա. էջ 1047) ձեռ-իս գրչութեան վայրը համարել է «Տաթե՞ւ»ը՝ նոյնացնելով Սիւնեաց եւ Սեհունեաց անունները։ Ձեռագիրը ԺԴ. դարով թուագրեցինք թէ՛ ըստ Խաչիկեանի ենթադրութեան եւ թէ՛ յատկապէս ըստ մեր զգացողութեան, իսկ Սեհունեաց նահանգը տեղորոշել չյաջողուեց։ «Սեհուն» անունով ՏեղԲառ.ում միայն նշուած է՝ «Բերդ Հալէպի նահանգի Հալէպի գաւառում, Անտիոքի շրջանում. Շիհ էլ Հադիդ» (Հայաստանի եւ յարակից շրջանների տեղանունների բառարան, հտ. 4, Երեւան, 1998, էջ 566):

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 158բ (ստացողի, 1552 թ., անարուեստ բոլորգիր) Զվերջին ստացօղ Ձեռնադրութեան գրոցս տէր Ովսէփ եպիսկոպոսն Գոսերցին, որ ստացօ զՁեռն|159ա|ադրութեան գիրքս ի հալ<ե>ալ ընչից իւրոց՝ վայելումն անձին իւրոյ եւ ծնողաց իմոց՝ մաւղտոսի (=մահտեսի) Եղիային եւ մօր իմոյ Շալհին, եւ եղբարց իմոց սարգօագ Ատուրին եւ սարգաւա<ր>գ Օիտեց։ Որ կարդայք, եւ յիշեցէ՛ք ի մաքրափայլ աղօթս ձեր զտէր Ովսէփ եպիսկոպոս, |159բ| եւ դուք յիշեալ լիցիք ի միուսանգամ գալըստեան իւր. ամէն։ Ի թվին ՌԱ. (1552) ամին։

2. 159բ (ստացողի, ԺԶ. դ., անարուեստ բոլորգիր) Ի այլեւ վերչին ստացող սուրբ գրոցս Անանիէ ի վայելումն անձ[ին] իւրոյ եւ ծնողացն իմոց՝ Գրիգորին, եւ մօրն իմոյ Եղիսայբեթին, եւ եղբարցն իմոց՝ Ազարիէ, Բաղումին, Գասպարին, Մէլքումին, Միւսայէլին, Բարսեղին, եւ քուր իմ Թաքուի, եւ զորդ[ի] իմ Մխիթարն։ Որ կարդաք եւ յիշէք ընդ երկանաօուր կենէք։

 

 

3601

ՄԱՇՏՈՑ ՁԵՌԱՑ

ԴԱՇՏԱԿ (ԾԱՐ ԳԱՒԱՌ) ՌՃԻԲ. – 1673

ԳՐԻՉ՝ Եսայի երէց։ ՍՏԱՑՈՂ՝ տէր Բարսեղ։

ԹԵՐԹ՝ 230. չգրուած՝ 84բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԸ×12 (Ա, Դ, Ը, ԺԱ 13, Է 12+1, Թ, Ժ, ԺԴ, ԺԶ, ԺԷ 14, ԺԸ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18×12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (13,5×8), սեւով տեղ-տեղ սահմանագծուած։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 8ա). խորագիրք՝ կարմիր, սկզբնատառերը՝ կարմրով եւ տեղ-տեղ կանաչով։ ՏՈՂ՝ 22։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ բրդէ կարմիր գործուածք. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ դեղին թուղթ, չգրուած։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. մէջքը եւ փեղկերի եզրերը նորոգման ժամանակի, փեղկերին փակցուած հին, մաշուած, քերծուածքներով եւ ճաքերով կաշին. լուսանցակողերի կարմիրը թափուած, մաշուած, աղտոտուած. թերթերի մեծ մասը ստացուած 2 թերթի սոսնձում-հաստացումով, որոշ թերթերի եզրեր իրարից անջատուած, վրան զանազան բծեր, խոնաւութեան, ցեցակերութեան հետքեր, թ. 1՝ առաւել աղտոտուած, որոշ թերթերի լս-ներում գորշաւուն հետքեր. տեղ-տեղ գրադաշտը գունափոխուած, գիրը թափուած. թ. 221-9՝ ստ., թ. 228՝ նաեւ վերին լս-ը, թ. 230՝ թերթի մեծ մասը՝ նորոգած դեղին թղթով, թ. 38՝ ստ. մասում հիմքից անջատ, ընդմէջ թ. 77-8ի թ. 84ի ելուստը, թ. 84ը այլ թուղթ, լուսագծերով, ա. երեսին միասիւն, բոլորգիր գրութիւն. պրակահամարները՝ սեւով, 63ա՝ պրակ Զ՝ կարմրով. ընդմէջ թ. 50-1ի, 89-90ի, 141-2ի 1ական թերթ ընկած:

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-19ա Կանովն խաչ աւրհնելոյ – Բերեն եկեղեցին, նախ լուանան ջրով եւ ապա գինով եւ ասեն սաղմոս. Լո՛ւր, Աստուա՛ծ, աղօթից իմոց... Ընթերցւած առակաց. Երանեալ է այր, որ եգիտ զիմաստութիւն…

Ծնթ. 9ա՝ բ. սեան 2-րդ տողի մի մասը եւ 3-րդ տողը ջնջած, նկատելի են՝ «զնշան յամենայն»։

2. 19ա-25ա Կանովն աւազան աւրհնել – Որ ունի սկիզբն յաստուածային շնորհսն... Եւ եպիսկոպոսն ասէ զաղոթս. Աստուած մեծ եւ փառաւորեալ…

3. 25բ-41ա Կանովն նաւակատեաց եկեղեցո պղծելոյ յանաւրինաց եւ շարժեալ սեղանն վերըստին հաստատել – Մտանէ եպիսկոպոսն հանդերձ քահանայիւք եւ սարկաւագօք եւ ամենայն ժողովրդեամբն... Եւ եպիսկոպոսն ասէ զաղոթս. [Ո]ր ընդունողդ ես աղօթից ժողովրդեան քում…

4. 41ա-2ա Կանովն նոր դուռն դնեն եկեղեցոյ – Ասեն սաղմոս ՃԺԷ.. Խոստովան եղերո՛ւք Տեառն... Եւ քահանան ասէ զաղօթս. Աստուա՛ծ մեր, նորոգիչ…

5. 42ա-3ա Կանովն աւրհնութեան զգեստուց սրբութեան – Զինչ որ լինի, դնեն փայտեա սեղանով առաջի դրան եկեղեցոյն եւ ասեն Սաղմոս ԻԵ.. Դատ արա՛յ ինձ, Տէ՛ր... Եւ քահանան ասէ զաղօթս. [Ա]ւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ…

6. 43ա-4ա Կանովն սկիհ եւ մաղզմայ աւրհնելոյ – Սաղմոս ԻԲ.. Տէր հովեսցէ։ Կցուրդ. Բաժակ քո որպէս... Եւ քահանան ասէ զաղօթ. [Ա]ւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած մեր, որ ետուր մեզ…

7. 44ա-5ա Կանովն նկարեալ եկեղեցի աւրհնել – Յերեկօրեա հսկումն լինի մինչեւ ցառաւօտն ի նմին եկեղեցւոջն... Եւ քահանան ասէ զաղաւթս. [Ս]ուրբ ես, Տէ՛ր, եւ ի սուրբս բնակեալ…

8. 45ա-6բ Կանովն ժամահար աւրհնել – Բերեն եկեղեցին եւ լուանան նախ ջրով եւ ապա գինով եւ ջնջեն կտաւօք եւ ասեն սաղմոսք ՂԸ.. Աւրհնեցէ՛ք զՏէր աւրհնութիւն… Եւ քահանան ասէ զաղօթս. Աստուա՛ծ զօրութեանց եւ արարի՛չ ամենայն արարածոց…

9. 46բ-9ա Կանովն խաչալուա առնել – Սաղմոս. Նշանեցաւ։ Ընթերցուած ի Չորրորդ թագաւորութեան. [Ե]ւ ասեն արք քաղաքին զԵղիսէէ...

10. 49ա-70բ Կանունք եւ խրատք Մկրտութեան, զոր արարեալ է քաջիմաստ վարդապետացն յառաջնոցն, նախ՝ մեծին Մեսրոփայ Մաշտոցն կոչեցեալ եւ ետ նորա մեծն Գրիգոր Տաթեւացին եւ Յովաննէս Եզրնկացին եւ Գրիգոր Ծերընց Խլաթացին, զոր ըստ խորհրդոյն կարգեցին – Զարարողութիւն սորա, զոր պարտ է ուսանել ամենայն քահանայից... ի վերայ բազկացն զերեսն ի վայր եւ զձեռսն հրաժար/// (մէջից թափուած), 51ա [Աղօթք. Տէ՛ր] Աստուած մեր, Աստուա՛ծ բարերար...

11. 71ա-4բ Կանովն նշան աւրհնելոյ – Պարտ է քահանային նախընտրեալ կանոնօք զփեսայն եւ զհարսն, զի մի լիցեն ազգակից... Ընթերցւած յառակաց. Որդեաք, եթէ իմաստուն լիցի…

12. 74բ-8ա [ստ. լս-ից՝ Հանդերձ աւրհնել]* – Եւ ապա զհանդերձն բերեն յառաջի քահանային. աւրհնէ զգեստն։ Քարոզ. Սուրբ խաչիւս... սաղմոս. Կին քո որպէս այգի վայելուչ: Ընթերցւած առակաց. Լուարո՛ւք, թագաւորք…

* Ծնթ. Միացուած նախորդ կանոնին։

– 78ա-80բ [ստ. լս-ից՝ Ձեռնայզինահար] – Նախ տան զձեռնազինարն ի դրան սուրբ եկեղեցին ամենեցուն վկայութեամբ. աւրհնեալ է Աստուած յամենայն ժամ...

13. 80բ-3բ, 85ա-7ա [Կանոն (ստ. լս-ից)՝ պսակ առնել], զոր ժողովեալ է Թումայի առն Սունակեցոյն ի Հարցմանց եռամիածնի Գրիգորի – Եւ տանին ի դուռն եկեղեցոյն. Ելանեն խաչիւ եւ աւետարանաւ... Ընթերցւած ի Ծնընդոց. [Ե]ւ ասաց Աստուած՝ Արասցո՛ւք մարդն ըստ <ըստ> պատկերի մերում…

Ծնթ. 84ա (ԺԸ. դ., բոլորգիր, այլ ձեռքով որպէս տվյալ աղօթքի լրացում) «[նախ]այ տպեսցեն խնամք արարչական սիրոյ քո առ արարածք քո, ի ձեռն միածնի քո՝ Որդոյ սիրելոյ Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, գալ ծնանել ի սրբոյ Կուսէն եւ նորոգել զհնութիւն նախաստեղծ մարդոյն, առնել ի սկիզբն նշանաց ի Կանա գալիլեացւոց ի հարսանիսն եւ աստուածային սքանչելեօքն, եւ զուարճացուցեր զհարսնարանըն՝ զջուրն ի գինի փոխելով. եւ յայժմ Տէ՛ր Աստուած մեր, աւրհնեա՛ զամուսնութիւնս սոցա՝ որպէս զնախ<ա>[ահարցն]» (տե՛ս Մայր Մաշտոց, 2012, էջ 243)։

14. 87ա-9բ Կանովն պսակ վերացանելոյ – Եւ ետ Ը. աւուրս քահանայն գայ ի տուն փեսային... Ընթերցւած յԻսիսեա մարգարէ. Այսպէս ասէ Տէր՝ Փոխանակ ամօթոյն ձերոյ…

15. 89բ Կանովն յոգէհանգիստ առնել կամ պատարագ մատուցանել – Ասեն սաղմոս ի թիւ. Երանի, որում թող՛՛, Աւրհնութիւն եւ փառք... Ընթերցւած յԵրեմիա մարգարէէ. Տէր Աստուած Իսրաէղի, յանձինք նեղեալք եւ հոգիք… մեղաք յառաջի քո, դու բն[ակեալ ի] (գունաթափ) /// (շար.)։

16. 90ա-102ա Կանովն տղայթաղ առնել – Ասեն սաղմոս. Առ քեզ Տէր համբարձի... Եւ քահանան ասէ զաղօթս. Աստուած մեր, որ բնակեալդ ես ի յերկին…

ա. 91աբ Սրբոյն Գրիգորի ասացեալ բանք – Եթէ մեք, որ կենդանիքս մնացեալ ի գալըստեան Տեառն… տարայց զնոսա ի լեառն սրբութեան իմոյ եւ ուրախ արարից զսոսա ի տաճարի իմում։

բ. 95բ Սրբոյն Գրիգորի ասացեալ – Ամենեքեան, որ տեսանիցեն զարդարն, ճանանչիցեն եւ ասասցեն... իբրեւ զհայելի տեսանիմք ի նոյն կերպարանս նորոգին փառօք ի փառս։

գ. 96բ-8ա Գանձ վաղճանեալ տղայոց ասա՛ [ի Նաղաշ եպիսկոպոսէ] – Արարիչն արարածոց մեզ բարկացաւ, քաղցր բնութեամբ աստուածային մեզ դառնացաւ... եւ քեզ ամենքս երկիր պագանեմք տաճար բանին հոգոցն հանգո[ւ]ցելոց։

Տե՛ս Մկրտիչ Նաղաշ, աշխ. Էդ. Խոնդկարեանի, Երեւան, 1965, էջ 150-157 (քաղուածաբար)։

17. 102ա-4ա Կանոն այգոյն – Երթան ի գերեզմանն, եւ այս կանոն կատարի... Ընթերցւած յԻսիայ մարգարէ. Զի ի Տեառնէ եղիցի ի դարձ արդարոյն…

18. 104բ-6բ Կանովն եւթներորդ յաւուրն – Գան ի գերեզմանըն եւ ասեն սաղմոս. Երանի ամենեցուն, որ բնակեալ են ի տան Տեառն... Ընթերցւած առակաց. Արդարքն յաւիտեան կացցեն, եւ ի Տեառնեն վարձք նոցա…

19. 106բ-10ա Կանովն հաղորդ տալոյ – Առնու քահանայ զփրկական խորհուրդն... Ընթերցւած յԻսիա մարգարէէ. Եւ եղեւ ամին, յորում մեռաւ Ոզիայ…

20. 110ա-33ա Կանովն համօրէն նընջեցելոց ուղարկել ի Քրիստոս – Եւ քահանայ ասէ. Աւրհնեա՛լ Հայր սուրբ, Աստուած ճշմարիտ... Եւ քահանան ասէ զաղօթս. Աստուած յաւիտենական, անըսկիզբն…

ա. 127բ-31ա Գանձ ննջեցելոց ասա՛ («ՄԱՆՎԵԼՍ») – Մինդ ի Էյէն, Բանդ ի սկզբանէ... զհողս ի վերայ իմ դուք ծածկեցէ՛ք եւ դուք բարով կացէ՛ք, մնացէ՛ք․ ողորմեա՛ մեզ Տէր։

բ. 131ա-2բ Ողբ պիտանի – Ո՛վ քահանայք եւ վարդապետք աստըւածաբան... զի Տէրն քաղցր է, պարտական ողորմութեան։

21. 133բ-9ա [Կանոն (ստ. լս-ից)՝ այգոյն] – Իսկ երկրորդում յաւուրն երթան ի գերեզմանն, եւ ասի սաղմոս. Ընդ երեկոյս հանգիցեն... Պօղոսի առաքելոյն ի Կորնթացւոց. Այլ մեք պարտիմք…

22. 139ա-41բ Կանովն եւթներորդ աւուրն<ուրն> – Գան ի գերեզմանն խաչիւ եւ աւետարանաւ. սաղմոս, կցուրդ. Աւուրք իմ որպէս... Ընթերցւած յԵսայեա մարգարէ. Մխիթարեցէ՛ք, մխ[իթ]արեցէ՛ք, ժողովուրդ իմ… զոր զգալուստն քո յառաջագոյն գուշակեցեն, զոր ի վերջին յաւ/// (վջ.)։

23. 142ա-5ա [Կանոն հոգէհանգստի (ստ. լս-ից)] – (սկ.) /// յաւիտեան եւ մեք կորըստակամք, Տէ՛ր ամենակալ Իսրայեղի... Ընթերցւած Առակաց. Պատուեա՛ Տէր ի քոյոց արդար վաստակոց…

24. 145ա-52ա Կանովն տեառնական աւրհնելոյ – Ածեն զխոստ<աստ>ացեալն ի դուռն եկեղեցոյն եւ առաջի խաչին դնեն կարմիր բանբակ... Ընթերցւած ի Ղեւտացւոց. Եւ կոչեաց Տէր ըզՄովսէս…

25. 152ա-65ա Կանովն ջուր աւրհնելոյ – Սաղմոս. Ձա[յ]ն Տեառն ի վերայ եւ Աստուած փառաց... Ընթերցւած ի Չորրորդ թագաւորութիւն. Եւ ասեն արք քաղաքին ցԵղիսէէ…

– 156ա-64ա Աւրհնութիւն ջրոյս, զոր ասացեալ է սրբոյն Բարսեղի – Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ, յամենայնի հզաւր եւ սքանչելագործ...

26. 165բ-83բ Կանովն Մեծի հինգշաբաթին զապաշխարողսն արձակել – Ժողովէ քահանան զապաշխարողսն առ դուռն եկեղեցոյն... Ընթերցւած յԵսայեա մարգարէ. Եւ կատարեսցին աւուրք սգոյ քո…

– 168բ-72բ Քարոզ խնդրեսցուք. աղօթք Բարսղի – Տէ՛ր Աստուած, Հա՛յր ամենակալ, / արարի՛չ երկնի եւ երկրի...

27. 183բ-203ա Կանովն Մեծի հինգշաբաթի Ոտնայլուային – Ըստ ողորմեաց, որում ասաց Յիսուս, թէ աւրինակ մի ետու ձեզ... Ընթերցւած յԵլից. Խաւսեցաւ Տէր ընդ Մովսէսի եւ ասէ՝ Արայ աւազան պղնձի…

28. 203ա-28ա [Աւետարան բժշկութեան, խաչելութեան, իւղաբերից]

ա. 203ա-4ա Աւետարան բժշկութեան [Մտթ. Թ. 27 – 34] – Եւ մինչդեռ անցանէր ընդ այն Յիսուս...

բ. 204ա [Աւետարան] բժշկութեան [Մտթ. ԺԷ. 14-17] – Եւ իբրեւ եկին ի ժողովուրդքն, մատեաւ այր մի...

գ. 204բ-5ա Աւետարան խաչելութեան [Մտթ. ԻԷ. 20] – Իսկ քահանայապետքն եւ ծերք հաւանեցուցին զժողովուրդս...

դ. 205ա-9ա Աւետարանն ըստ Մարկոսի [Մրկ. Դ. 26-34] – Եւ ասէր՝ Այսպէս է արքայութիւնն Աստուծոյ...

ե. 209ա-10ա Աւետարան խաչելութեան [Մրկ. ԺԵ. 1] – Եւ վաղվաղակի ընդ առօաւտն խորհուրդ արարեալ...

զ. 210ա-5ա Աւետարանն ըստ Ղուկասու [Ղկ. ԺԲ. 32] – Մի՛ երկընչիր, հա՛ւտ փոքրիկ, զի հաճեցաւ Հայր ձեր տալ ձեզ զարքայութիւն...

է. 215ա-6ա [Աւետարան] խաչելութեան [Ղկ. ԻԳ. 21] – Եւ նոքայ անտրէն աղաղակէին...

ը. 216ա-8ա Աւետարան ըստ Յոհաննու [Յով. Ե. 19-24] – Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսայ՝ Ամէն, ամէն ասեմ ձեզ...

թ. 218ա-20ա [Աւետարան] Իւղաբերից [ԺԹ. 38 – Ի. 18] – Յետ այսորիկ աղաչեաց զՊիղատոս Յովսեփ, որ Արեմաթեան էր...

ժ. 220ա-3ա Աւետարան բժշկութեան [Յով. Թ. 1] – Եւ մինչդեռ անցանէր, ետես այր մի կոյր ի ծնէ...

ժա. 223ա-8ա [Աւետարան ըստ Յոհաննու. [Յով. ԺԲ. 24]. ձեռ. 3116, 51բ-2ա] – Ամէն, ամէն ասեմ ձեզ, եթէ ոչ հատն ցորենոյ...

Ծնթ. Գրեթէ բոլոր կանոնների խորագրերը ստ. լս-ներում։

Հմմտ. Մայր Մաշտոց, հտ. Ա., գիրք Ա., Ժ. դար, աշխ. Գէորգ Տէր-Վարդանեանի, Սբ. Էջմիածին, 2012, էջ 83-433։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

70բ Ո՛վ սուրբ քահանայք, յորժամ մկրտութիւն առնէք, յանարժան Եսայի իրիցուկըս յիշեցէ՛ք, Աստուած զձեզ յիշէ՛. ամէն։

165ա Զգծողիկս յիշեա՛, ո՛վ սուրբ քահանայք, Աստուած ձեզ յիշէ՛։

223ա (կարմրով) Զամբիծսն գի՛տ եւ կարդայ։

228ա Փա՜ռք ամենայսուրբ Երրորդութեան՝ Հաւր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ. ամէն։ Եւ արդ, շնորհիւ Տեառն սկսա եւ ողորմութեամբ նորին յարգ (=յանգ) ելեալ աւարտեցաւ մատեանս աստուածային, որ է Մաշտոց՝ ի խնդրոյ պատ[ու]ելոյ սրբազան եւ սրբասնեալ տէր Բարսեղն, որ եւ ջերմն յաւժարութեամբ եւ փափականօք ետ գրել զսայ իմում նուաստութեանս՝ Եսայի յանարժան եւ մեղօք լի իրիցոյն, փծուն եւ յանարուեստ գրչի, այլ զօրութեամբն յԱստուծոյ աւարտելով ի փառս Աստուծոյ. ամէն։ Որոյ ցանկացող եղեալ բարէմիտ եւ մեծահօատ տէր Բարս|228բ|եղն, եւ ստացաւ զսայ յիշատակ հոգւոյ իւրոյ եւ բարի ծըն[ո]ղացըն իւրոց՝ հօրըն իւրոյ՝ Յոհանին, եւ մօրն՝ Փարին, եւ հ[ա]րազատ եղբօրն իւրոյ՝ Զաքարիային, որ առ Քրիստոս է հանգուցեալ. Աստուած յարքայութիւնն պարգեւեսցէ նորա, որ շատ աշխատանք ունի ի վերայ մեր, եւ կողակիցըն նորա՝ Խանումն, քանզի ամուլ էին եւ ոչ ունին զաւակ, այլ տրտմութեամբ մխիթարէին յանձինս իւրեանց, եւ փոխարէն Աստուած յարքայութիւն շնորհեսցէ նոցայ. ամէն։ Դարձեալ յիշեցէ՛ք տէր Բարսեղն եւ կողակիցն իւր՝ Ասըլխանն, եւ դեղաբոյս որդին իւր՝ Զաքարիայն, եւ դստեր՝ Փարին. ամէն։ Դարձեալ յիշեցէ՛ք եւ միւս եղբայրն՝ Առաք[ե]լն, |229ա|եւ կողակիցն իւր՝ Մարիամն, որ առ Քրիստոս է հանգուցեալ, եւ Աստուած արքայութիւն տացէ նորա. Ամէն. եւ միւս կողակիցն՝ Նազլուխանն, եւ որդիքն՝ Սարգիսն, Մալքումն, Հախնազարն, Գիրակոսն, եւ նորընձայ Շահնազարն, եւ դուստրն՝ Եղիսա[բ]եթն. ամէն. (այլ ձեռքով՝ «եւ հարսն՝ Գօզալն»)։ Այլ յիշեցէ՛ք փոքր եղբայրն իւր՝ Գասբարն, եւ կողակիցն նորա՝ Մարիանն, եւ որդին իւր՝ Աստուածատուրն. Քրիստոս Աստուածն երկայն աւուր պահեսցէ։ Յիշեցէ՛ք եւ ողորմի ասացէ՛ք նոցայ. ամէն։ Այլեւ յիշեցէ՛ք զսրբասնեալ տէր Բարսեղն եւ քուրքն իւր՝ Հուրիխանն, Սաւլթանաղէն, Մարինոսն, |229բ| եւ զամենայն յարեան մերձաւորսն՝ զկենդանիսն եւ զհանգուցեալսն, յիշեցէ՛ք եւ լի բերանով Աստուած ողորմի ասացէ՛ք, եւ Աստուած զձեզ ողորմեսցի. ամէն։ Եւ աւարտեցաւ սուրբ մատեանս աստուածային, որ գոչի Մաշտոց, ձեռամբ յոգնամեղ եւ յանիմաստ գրչի՝ սուտանուն եւեթ Եսայի իրիցու։ Գրեցաւ սայ ի յերկիրս Ծարայ, ի գուղս, որ գոչի Դաշտակ, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնին եւ Մարդաղօնեաց Սուրբ Նշանիս եւ Սուրբ Յակոբիս եւ այլ սրբոց, որ աստ կան հաւաքեալ։ Ի թվիս Հայոց ՌՃԻԲ. (1673), ի փառս Աստուծոյ. ամէն։ Արդ, |230ա| որք հանդիպիք [սմա] կ[ար]դալով կամ օրինակելով, յիշեցէ՛ք ի մաքրափայլ աղօթս ձեր զանարժան Եսայի իրիցուկս, եւ զհայրն իմ՝ Զօրհապն, եւ զմայրն իմ՝ Խանզատէն։ Յիշեցէ՛ք ուղիղ սրտիւ եւ լի բերանով ողորմի ասացէ՛ք, եւ Աստուած զձեզ ողորմեսցի իւր միւսանգամ<գամ> գալստեանն, զվարձն ձեր հատուց[անէ]. ամէն։ [Հայր մեր], որ յե[րկինս]։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

230ա (1718 թ., նոտրգիր) Այլեւ կրկին յիշեցէ՛ք մերոյ թաղեցի Շարիխանի եւ դուստր նորին Հերիքնազն (ջնջուած բառի փոխարէն), որ ետ /// ըզսուրբ մատեան գիրքս, որ է Մաշտոց, եւ ետու յիշատակ ի սուրբ դրանս ինն/// յիշատակ հոգոյ իմոյ եւ Շարիխանին եւ Բենա///. յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի ասացէ՛ք, եւ [Աստուած ձեզ] ողորմեսցի. ամէն։ Աղաչեմ [արդ] ձեզ, ո՛վ հոգեւորք եւ սրբագործք [եղբայրք, որք] գայք կրկին եւ երեքգին աղ///|230բ| ձեզ /// յելանփոըն(՞) սառն ի հրոյ եւ ջրոյ ոչ տանք իմ։ Գրեցաւ ա[ռա]ջի, միջի, վերջի յիշատակ սուրբ Մաշտոցիս յառնելոյ թվի ՌՃԿԷ. (1718) էր, որ ես վերոյգրեալ ///(յաջորդ բառը ջնջած եւ արտ. լս-ում գրուած՝ «Հերիքնազ») առայ ինձ յիշատակ եւ փրկութիւն հոգո իմոյ. Հայր մեր՛՛։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ մատիտով «3601»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 230ա՝ «ձեզ/// ատր է///, որ գիրակ սա», 230բ՝ «Մուղ///եցին սուլթ[ա]նին թ. ՌՃԾ. (1701)»։

 

 

3602

ԱՒԵՏԱՐԱՆ

ԿԱՐԻՆ (ԱՐԶՐՈՒՄ) ՌՃԴ. – 1655

ԳՐԻՉ՝ Տէր Յակոբ Չէլէպի (թ. 1-11, 22-332, 365ա), Տէր Յակոբ սրկ. (12ա-21բ, 333բ-64բ)։ ԾԱՂԿՈՂ՝ Տէր Յակոբ մհտ.։ ՍՏԱՑՈՂ՝ Սարգիս (ստացել է Յակոբ Չէլէպիից)։ ՊԱՏՈՒԻՐԱՏՈՒ՝ Մէլքոն (եղբայր տէր Յակոբ սրկ-ի)։

ԹԵՐԹ՝ 366+3 (երիցս՝ թ. 1, կրկն.՝ թ. 178). չգրուած՝ 1աբ, 1դ, 2բ, 3ա, 4բ, 5ա, 6բ, 7ա, 8բ, 9ա, 10բ, 11բ, 24ա, 108ա-9բ, 111բ, 112ա, 260ա, 333ա, 366բ։ ՊՐԱԿ՝ 12+Ա-ԻԷ×12 (Ա 13, Բ, ԻԷ 11, Թ 15)+13+10+8։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18×13։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (12×8)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 34ա, 337ա)։ ՏՈՂ՝ 21։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով, երեքական վարդեակահիմք գամերով եւ կանաչ գործուածք-կապիչներով՝ ծայրերին ամրացուած մետաղէ ճարմանդ, ապա՝ կարմիր, կանաչ, դեղին թելերի փնջիկ. Ա. փեղկին արծաթէ երկու խաչ (փոքր, ոճաւորուած, կենտրոնում խաչուած Քրիստոսի պատկերով խաչն ամրացուած մեծի մէջտեղում), մեծ խաչի ձախից աջ «ՏԷՐ ԱՍՏՈՒԱԾ», վերից վար «ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ»՝ գրուած ոճաւորուած շրջանակների մէջ, պատուի նշանով, մեծ խաչի աջ, ձախ եւ ստորին թեւերի տակ 3 ձուածիր մետաղէ փլաք, անկիւներին՝ աւետարանիչների խորհրդանիշերով արծաթէ եռանկիւն թիթեղներ, շղթայով ամրացուած արծաթէ խաչ՝ վրան պատկերուած Քրիստոսի խաչելութեան հետ կապուած իրեր. մի երեսին՝ կենտրոնում փշէ պսակ, ձախ թեւին՝ մուրճ, աջին՝ աքցան, վերին եւ ստ. թեւերին՝ իրար խաչուած նիզակներ, նիզակների տակ՝ մետաղադրամներով քսակը, հակառակ երեսին՝ ստ. թեւին՝ սիւն, վրան՝ սեան կենտրոնում՝ աղաւնի, վերին թեւին՝ մարդկային կերպարանք՝ հաւանաբար Քրիստոս, աջ եւ ձախ թեւերին՝ մտրակ. Բ փեղկին՝ 15 մետաղէ փլաք. միջուկը՝ տախտակ. աստառը՝ շերտազարդ մետաքս. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Մատթէոս՝ 24բ, Մարկոս՝ 112բ, Ղուկաս՝ 171բ, Յովհաննէս եւ Պրոխորոն՝ 260բ, Յովհաննէս Աւետարանիչ՝ 326ա (լս-ային, սեւով գծանկարային)։ Խորան՝ 1զ, 2ա, 3բ, 4ա, 5բ, 6ա, 7բ, 8ա, 9բ, 10ա։ Կիսախորան՝ 25ա, 113ա, 172ա, 261ա։ Ճակատազարդ՝ 12ա, 334ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, տաճար (14բ, 87ա, 153ա, 242բ), խաչ (94բ, 104բ, 156ա եւ այլուր), սափոր (264բ), ծառ (146ա, 237բ)։ Զարդագիր՝ հանգուցագիր, մարդապատկեր, թռչնագիր, կենդանագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, նարնջի, վարդագոյն, շագանակագոյն, մոխրագոյն, սեւ։

Տե՛ս Աստղիկ Գէորգեան, Հայ մանրանկարիչներ, մատենագիտութիւն Թ-ԺԷ. դդ., Գահիրէ, 1998, էջ 472, Հմր 279։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ՝ Վրացերէն՝ Պօղոսի Ճաշոց՝ քսանհինգերորդ չորեքշաբթից մինչեւ քսանեօթերորդ երեքշաբթի։ ԺԴ-ԺԵ. դդ..։ Ա+Բ. Ա.՝ ստացուած 1 թերթի ընլայնակի հատումով (բնագիրը կտրած), Բ.՝ ստացուած 1 թերթի ընդլայնակի հատումով եւ ընդերկայնակի եզրահատումով (բնագիրը կտրած) Մագաղաթ (17,2×12), միասիւն, նուսխուրի (նմուշ՝ Աա)։ პავლეს ლექციონარი, ოთხშაბათი კ~ე-დქნ ვიდრე საშაბათამდე კ~ზ. Աա՝ Եփս. Դ. 28-32, Աբ՝ Եփս. Դ. 19-24, Բա՝ Եփս. Ե. 13-19, Բբ՝ Փիլիպ. Ա. 22-27։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի վրայ կան ճաքեր եւ քերծուածքներ, մէջքը առանձնացուած Ա. փեղկից. լուսանցակողերը մաշուած, կարմիրը թափուած, խիստ աղտոտուած. Պտռկ-պհպ-ներն աղտոտուած, Պտռկ-պհպ. Բ՝ վրան 2 բնական անցք. թերթերն աղտոտուած, վրան թանաքի եւ զանազան այլ բծեր, խոնաւութեան հետքեր, տեղ-տեղ գիրն արտատպուած հակառակ երեսին, ընդմէջ թ. 10-1ի՝ Պտռկ-պհպ-ի ելուստը, թ. 1աբ-10՝ հիմքից թուլացած, թ. 11, 12, 23՝ ստ. մասը հիմքից անջատ, թ. 117՝ վերից, սիւնակամիջի մասում այրուած, բնագիրը փոքր-ինչ վնասուած, ընդմէջ թ. 121-2ի, 327-8ի 1ական, թ. 119-20ի, 358-9ի 2ական թերթ կտրած. Բ պրակի առաջին թերթը սխալմամբ սոսնձուած Ա պրակին։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1զ-10ա, 22ա-3բ, 11ա, 24ա-325բ Աւետարան

1. 1զ-2ա Թուղթ Եւսեբեայ։

2. 3բ-4ա, 5բ-6ա, 7բ-8ա, 9բ-10ա Համաբարբառ (նաեւ ստ. լս.՝ Ցրուացանկ)։

3. 22ա Նախադրութիւն։ 22բ-3բ, 11ա Գլուխք։ 25ա-107ա Աւետարան Մատթէոսի։

4. 107աբ Նախադրութիւն։ 110ա-1ա Գլուխք։ 113ա-67բ Աւետարան Մարկոսի (166բ-7բ Յարուցեալ Յիսուս)։

5. 167բ-8բ Նախադրութիւն։ 169ա-71ա Գլուխք։ 172ա-257ա Աւետարան Ղուկասու։

167բ գրչից՝ «Համբարձման կարդա՛ զսա»։

6. 257բ-8ա, 325բ Նախադրութիւն։ 258բ-9բ Գլուխք։ 261ա-325բ Աւետարան Յովհաննու (325աբ Իրք կնոջն շնացելոյ)։

Բ. 12ա-4բ Տիեզերալուր եւ աշխարհալոյս վարդապետի հոգէնըւագ երգօղի տեառն Ներսէսի Հայոց կաթողիկոսի Կլայեցւոյ՝ արարեալ պատճառս Ժ. խորանաց սուրբ Աւետարանիս եւ վասն երանկ ըռանկ գունոցն ծաղկանց, եւ հաւուցն, եւ ծառոցն, ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերո – Առաւելապէս հրաշից արժանի սոսկալի գերապանծութիւն բանից... եւ ի մարգարէսն առ նորս կատարեալ ի փառս ամենասուրբ Երրորդութեանն։

– 14բ-21բ Յայլմէ ասացեալ բան վասն խորանաց Աւետարանիս – Դրա՛խտ իմանալի, սո՛ւրբ եկեղեցի, փոխանակ դրախտին Ադամա... եւ թէ ԺԷ. առանձին է, որ այն բանն, յայլ ոքն չկայ։ Եւ Քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս. ամէն։

Գ. 326ա-31ա [Ննջումն Յովհաննու Աւետարանչին] – Է՞ր ընդ եղբարս երանելին Յովհաննէս... աւանդեաց զհոգին ի ձեռս Տեառն սուրբ առաքեալն եւ աւետարանիչն Յովհաննէս ի փառս Քրիստոսի։

Դ. 333բ-64բ [Յայտնութիւն Յովհաննու]

– 333բ-4ա Յառաջաբանութիւն Յայտնութեանն Յոհաննու – Սրբո աւետարանչին Յոհանու է գիրքս, որ կոչի Յայտնութիւն... եւ վասն նորոյ երկնին եւ երկրի, զոր ժառանգեն արդարքն։

– 334ա-64բ Յայտնութիւն սրբոյն Յովհաննու աստուածաբանի – Յայտնութիւն Յիսուսի Քրիստոսի ի ձեռն որոյ ետ Աստուած ցուցանել ծառայից իւրոց... գամ ես վաղվաղակի. ամէն։ Եկն Տէր Յիսուս Քրիստոս, շնորհք Տեառն Յիսուսի Քրիստոսի ի վերայ ամենայն սրբոց. ամէն։

Տե՛ս Աստուածաշունչ, Վենետիկ, 1860, էջ 1197 (Յռջ.), 1199-1212։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. Յակոբ Չէլէպի գրչի 168բ Աւրհնութիւն, որ կարդայ, գովութիւն, որ լսէ, փառք Փրկչին եւ յիշատակ բազմամեղ գրչիս՝ Յակոբ անիմաստ դպրիս. ամէն։

259բ Արդ, ես՝ նուաստս եւ անպիտան Յակոբ անուն անձն անարժան,

լցեալ մեղօք յոյժ զանազան, եւ ի բարեաց թափուր ՚ւ ունայն,

զձեզ աղաչեմ, ո՛վ պատուական եղբարք եւ հա՛րք իմ սրբազան,

սուրբ աղօթից ձեր մաքրական յիշման առէ՛ք եւ զիս արժան։

Այլեւ զեղբայրն իմ՝ զտէր Վարդան, ըզքաջ մշակըն քրտնաջան,

որ իբր ըզջահ անշիջական, փայլէ նա միշտ ի մէջ յատեան,

նաեւ զԴաւիթ հեզ քահանայն, եւ ըզՊետրոսն արուեստաբան,

որ աշխատին այժմ անխափան (ստ. լս.)՝ ի գրել զՍաղմոս մեծին Դաւթեան:

Ի թուականի մեծ Հայկազան, ՌՃ. եւ չորեքեան (1655), եղեւ աւարտ գլխոցս այսքան Մատթեա, Մարկեա եւ Ղուկասեան։

331ա Փա՜ռք անբաժանելի եւ համագոյ, միասնական Սուրբ Երրորդութեանն՝ Հաւր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ, այժմ եւ անզրաւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Շնորհիւ շնորհատու Սուրբ Հոգւոյն եւ ողորմութեամբ նորին յանգ ելեալ կատարեցաւ Աւետարանս ի քաղաքս, որ կոչի Թէոդուպօլիս, որ ե՛ւ Կարնոյ քաղաք, ե՛ւ Արզրում արտաձայնի, ընդ հովանեաւ |331բ| Սրբոյն Ստեփաննոսի Նախավկայի, որ ի մէջ բերդին, ի հայրապետութեան տեառն Փիլիպպոս սրբազան կաթողիկոսի եւ ի թագաւորութեան հագարացւոց սուլթան Մահամատի, որ ի Կոստանդինուպօլիս, ի թվականութեան Հայկազան սեռիս ՌՃԴ. (1655), ձեռամբ Յակոբ ախմար գրչի, ի խնդրոյ աստուածահաճոյ եւ բարեմիտ եւ երկիւղած առն Մելքոնի, որ մեծաւ փափաքանօք եւ բազում ջանիւ փոյթ ի մէջ առեալ՝ յիշելով զտէրունեան հրամանն, որ ասէ՝ Գանձեցէ՛ք ձեզ գանձս յերկինս, ուր ո՛չ ցեց եւ ո՛չ ուտիչ ապականեն, եւ ո՛չ գողք ական հատանեն եւ գողանան, յաղագս որոյ կատարեալ յուսով ցանկացօղ եղեւ վարդափթիթ բուրաստանիս այս եւ ետ գաղափարել զսա յիշատակ հոգւոյ իւրոյ եւ իւրայնոցն առհասարակ։ Բայց հաւատարիմ եւ բարեպաշտ ծառայ Տեառն հեզ եւ հպատակն Մելքոն, ոչ ժամանեաց |332ա| յաւարտ եւ ի կատարումն, որ միշտ եւ հանապազ ցանկայրն եւ փափաքէր՝ իբրեւ զեղջերու յաղբերս ջուրց, այլ եհաս հրաւէր մահուան յերիտասարդական տիս հասակի, եւ քառասնամեա լեալ՝ փոխեցաւ յաստի կենացս եւ յաւելաւ առ հարսն, եւ եթող կսկիծ անպատմելի ծերունի հօրն իւրոյ՝ տէր Գէորգ սրբասնեալ քահանայի, եւ հարազատ եղբարց իւրոց՝ տէր Յակոբ ժրաջան մշակի եւ Մաղաքիայ ուսումնասէր սարկաւագի, եւ եկաց եւ բնակաց իսկ։ Վասն որոյ աղաչեմ զձեզ, ո՛վ դասք լուսերամից, որք պատահիք սմա կարդալով եւ կամ գաղափարելով, յիշեսջի՛ք ի մաքրափայլ յաղօթս ձեր զստացօղ անգին գանձոյս զվերոյասացեալ զՄելքոնն եւ զհայրն՝ զտէր Գէ<գ>որգն, եւ զմայրն՝ զՄանանայն՝ զհանգուցեալն նախկին առ Քրիստոս, եւ զհամշիրակ եղբարքն՝ զտէր Յակոբն եւ զՄաղաքիա |332բ| սարգաւագն, եւ զորդի Մելքոնին՝ զՍողոմոն սարկաւագն, եւ զորդի տէր Յակոբին՝ զՄկրտիչ սարկաւագն, եւ զորդի Մաղաքիային՝ զՊլուզ սարկաւագն, եւ զայլ ամենայն մերձաւորսն։ Նաեւ զանպիտան գրիչս՝ զՅակոբ, եւ զեղբայրն իմ՝ զՊետրոսն՝ հանդերձ ծնօղօք մերովք, եւ դուք յիշեալ լիջիք ի Քրիստոսէ Աստուծոյ մերմէ, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

2. Տէր Յակոբ սրկ. գրչի 365ա Եղեւ աւարտ սուրբ Աւետարանիս ձեռամբ երեք տէր Յակոբայ, ի լաւ եւ ստոյգ օրինակէ, որ զամենայն տուն եւ կէտ եւ ցրուացանկ քերթողութեամբ յանգ հանեալ կատարեցաք. բուն սեաւ գիրն Չէլէպի տէր Յակօբն, զՏեսիլն Յօհաննու եւ զՏասն խորանաց մեկնութիւնն գրեաց տէր Գէորգի որդի, աւագերէց գեղեցկաշէն մայրաքաղաքիս Արզրումայ տէր Յակոբն, եւ զանազան ծաղկով զարդարեաց զսա մահդասի տէր Յակոբն։ Որք հանդիպիք, ներումն հանցանաց մերոց խնդրեցէ՛ք ի Քրիստոսէ, եւ ձեզ մասն լիցի ի Տեառնէ Աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս։ Դարձեալ յիշեսջի՛ք ի Քրիստոս զբարեմիտ քրիստոնեան զՅակոբն, եւ զորդին՝ զՄնացականն, եւ կողակիցն, եւ զեղբայրն՝ զԱռաքելն, եւ որդի Առաքելին՝ զԿիրակոսն, որ ստացան զսուրբ Աւետարանս յիշատակ իւրեանց հոգւոյն, եւ ետուն ի ձեռն տէր Սարգսին։ Ով ոք կարդայք, յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի ասացէ՛ք նոցա հոգւոյն. ամէն։ Հայր մեր, որ յերկինս, սուրբ եղիցի անուն քո, եկես՛՛։

Ծնթ. Միայն 259բ եւ 365ա էջերի յիշ-ները տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք., Գ., էջ 664-665, Հմր 1002։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 1գ (1689 թ., նոտրգիր) Դարձեալ յիշատակ է սուրբ Աւետարանս Պաշգեղցի Դարբինենց տէր Մարտիրոսին։ Տվի ես՝ սապոնճի Կիրա[կ]ոսս. իմ հալալ արդենացս է, ոչ ոք իլախա չունի ձեռաց առնելու, ո՛չ որդի, ո՛չ դուստր եւ ո՛չ ազ[գա]կանն. եւ թէ անդգնինն, առնել կամենան, ԳՃԺԸ. (318) հայրապետացն նզովեալ եղիցին, եւ թէ տէր Մարտիրոսն ծախել կամենա կամ գրաւ դնել, իւր կարգեն լուծեալ եղիցի. մինչ որ կենդանի է, որդովքս եւ զիս յիշատակէ պատարագիւ, եւ ինքն յիշեալ լիցի առաջի Քրիստոսի. ամէն։ Գրեցաւ թուին ՌՃԼԸ.ին (1689), ի Պաշգեղ* ծրեցաւ։

* Ծնթ. Գիւղ Արմ. Հայաստանում, Կարնոյ նահանգի Բասէն գաւառում. տե՛ս Հայաստանի եւ յարակից շրջանների տեղանունների բառարան, հտ. 4, Երեւան, 1998, էջ 302։

2. 365բ (ԺԷ. դ., նոտրգիր) [Դարձեալ յիշեցէ՛ք ի Քրիստոս զՍալչուկն, որդին իւր՝ Ոսկան, կուղակիցն՝ Աննային] (ջնջագիծ), քեւերն՝ Դալուադին, Աստուած ողորմի ասացէ՛ք. ամէն. Հայր մեր, որ յերկինս։ Դաւլաթին, դարձեալ յիշեցէ՛ք զՏանային որդին՝ Մարտիրոսին. ամէն։ Հայր մեր, որ յերկինս։

3. 366ա (1701, բոլորգիր) Նաման փաշան, որ եկ Արզրում, այն տարին տղայ եղաւ Յակոբըն։ Ջաղացն այլ այն տարին շինեցինք. թվին ՌՃԾ. (1701)։

4. 366ա (1703, բոլորգիր) Մահն ընկաւ Պաշգեղն. սրահն ու գոմն այն տարին շինեցինք. թուին ՌՃԾԲ. (1703)։

5. 366ա (1724, նոտրգիր) Թվին ՌՃՀԳ. (1724) առին Երեւան, Սեպտեմբեր ամսոյն։ Այն տարին աճամու ցաւն ընկաւ Բասեն, շատ խօշոր մարթ մեռաւ։ Հոկտեմբերի ԺԲ. (12) (արտ. լս.)՝ մեռաւ Նիկողոս։

6. 1ե (1897 թ., շղագիր) Նուիրում ենք մեր յօժար կամօքն սուրբ Աւետարանս Մայր Աթոռոյ թանկարանին (Էջմիածնի գրադարանին)։ Պետրոս Տէր-Մարտիրոսեան եւ Մարտիրոս Տէր-Մարտիրոսեան. 1897 ամի, 15-ն Սեպտեմբերի։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 11բ, 112բ, 171բ (երկիցս), 260բ, 325բ (երկիցս), 336բ՝ սեւ թանաքով ութանկիւն՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ ՏԷՐ ԱԿՈԲ, ՌՃԺԲ. (1663)», 11բ (երկիցս), 112բ (երկիցս), 171բ (երկիցս), 260բ (երկիցս)՝ սեւ թանաքով ութանկիւն՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ ՏԷՐ ՄԱՐՏԻՐՈՍ»։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «Աւետարան», 1ա՝ սեւով «968/3602», «ՌՃԴ.-1655, Մ[եսրոպ] եպիսկոպոս»։

 

 

3603

ԱՒԵՏԱՐԱՆ

ԿԵՉԱՌԻՍ ՌԺ. – 1561

ԳՐԻՉ, ԾԱՂԿՈՂ՝ Փիլիպոս։ ՍՏԱՑՈՂ՝ Մաթէոս արքեպ.։

ԹԵՐԹ՝ 335, չգրուած՝ 1ա, 100ա։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԸ×12 (Ը 12+1, Թ 13, ԺԳ, ԻԲ 10, ԺԹ 11, ԻԸ 14)։ ՆԻՒԹ՝ մագաղաթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17×13։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (12×8)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 59ա)։ ՏՈՂ՝ 19։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ 3ական կապիչներով եւ գամերով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կարմիր կտաւ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Բ+Գ-Դ՝ մագաղաթ (Ա., Դ.՝ նորոգման ժամանակի)։

ՄԱՆՐԱՆԱԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Մատթէոս՝ 1բ, Մարկոս՝ 100բ. լս-ային՝ Գաբրիէլ հրեշտակապետ՝ 159բ, Եղիսաբեթ՝ 160ա։ Կիսախորան՝ 2ա, 101ա, 157ա, 258ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, յուշկապարիկ (45ա, 164ա, 206ա, 244բ, 290բ), տաճար (76ա, 143ա, 144ա եւ այլուր), խաչ (76ա, 91ա, 143ա եւ այլուր), ծառ (137բ), կենդանի՝ կապիկ։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր, կենդանագիր, մարդ։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, նարնջի, շագանակագոյն, սեւ։

Տե՛ս Աստղիկ Գէորգեան, Հայ մանրանկարիչներ, մատենագիտութիւն. Թ-ԺԷ. դդ., Գահիրէ, 1998, էջ 739, Հմր 461։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դ.ի սկ.ին, կազմի հին կաշին լրացուած նորով, կազմի եզրերի կաշին, կապիչները եւ պհպ. Ա, Դ՝ նորոգման ժամանակի, կազմը մաշուած, վրան կան զանազան ճաքեր եւ քերծուածքներ, հին մաշուած աստառը՝ փակցուած նոր վարդագոյն աստառի վրայ, խոնաւութեան եւ գործածութեան հետեւանքով լուսանցակողերը մաշուած, խիստ աղտոտուած. մագաղաթը տեղ-տեղ խոնաւութիւնից կծկուած, գրեթէ բոլոր թերթերը վերին լս-ից հիմքին մօտ՝ 1 սեան չափով խոնաւացած, առաւել գորշացած, որոշ թերթեր լրացուած թղթով, բնագիրը վնասուած, թ. 7, 55, 66, 89, 90, 121 եւ այլուր՝ վրան բնական անցքեր, թ. 177, 207՝ մագաղաթը թելով կարուած, թ. 213՝ պատռուածքը կարած թելն ընկած, թ. 42՝ առկայ է մագաղաթի 1/3 մասը, թ. 318՝ 1/4 մասը, թ. 24-5ի եւ որոշ թերթերի միջեւ ամրացուած թուղթ-ելուստների վրայ փակցուած ձեռագրից պոկուած փոքրիկ պատառիկներ, թ. 115-6ի միջեւ մուծուած ելուստի վրայ փակցուած թ. 117ի ներքին լս-ի, թ. 197-8ի միջեւ մուծուած ելուստի վրայ փակցուած թ. 197ի ներքին լս-ի պատռուած մասերը, մանրանկարների մեծ մասն արտատպուած հանդիպակաց երեսներին, որոշ մանրանկարների գոյները, տեղ-տեղ գիրը, 2ա, 101ա.ի կարմրագիրը մեծ մասամբ թափուած, տարածուած. Ը. պրակի վերջում է, բայց ԻԲ. պրակի մասն է, թ. 97ը, որը պետք է կարդալ՝ 254բ, 97բա, 255ա, ընդմէջ թ. 156-7ի 2, թ. 217-8ի, 257-8ի 1ական թերթ ընկած. թ. 103, 174, 328՝ էջանշան՝ կարմիր թելեր:

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 2ա-99բ Աւետարան Մատթէոսի։

2. 101ա-56բ Աւետարան Մարկոսի (ԺԵ. 41 - ԺԶ. 20՝ թափուած)։

3. 157ա-254բ, 97բա, 255ա-7բ Աւետարան Ղուկասու (ԺԳ. 27-ԺԴ. 1, ԻԴ. 46-53՝ թափուած)։

4. 258ա-334ա Աւետարան Յովհաննու։

Ծնթ. Ունի ստ. լս. համաբարբառ՝ Ցրուացանկ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

334ա Փա՜ռք ամենասուրբ, ամենազաւր եւ կենդանարար Սուրբ Երրորդութեան՝ Հաւր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս. յամեն։ Սովորութիւն է աստուածային արանց միշտ եւ հանապազ խոկեալ յաստուածային պատուիրանս, ի տուէ եւ ի գիշերի միշտ զվերինն խորհել, ուր Քրիստոս նստի ընդ յաջմէ յԱստուծոյ։ Եւ վասն բազում պատճառի բազումք փափաքին ջեռմեռանդ սիրով եւ ըղձալի ցանկութեամբ |334բ| արդիւնս եւ գործս կատարել. նախ՝ վասն յաւիտենական եւ անմահ կենացն զանցաւորս արհամարհեն եւ զայն ստանան կեանս, որ մնացական է, որպէս ասէ Տէրն՝ Երթա՛յք, գործեցէ՛ք մի՛ զկորըստական կերակուրն, այլ զկերակուրն, որ մնայ ի կեանսն յաւիտենական, երկրորդ՝ զի հրամա[յ]է Տէրն՝ Գանձեցէ՛ք ձեզ գանձս ի յերկինս, որ ո՛չ ցեց եւ ուտիչ ապականեն եւ ո՛չ գողք ական հատանեն։ Գրեմք ըզգիրս, որ զամենայն գանձ եւ զամենայն աւետիք ի յինքն պարունակեալ ունի, նախ՝ զվերին իմաստութիւն եւ ապայ՝ զամենայն սքանչելագործութիւնս, որ ի սմա։ Երրորդ՝ |335ա| վասն անջինջ յիշատակութեան առաջի Աստուծոյ, որպէս ասէ մարգարեն՝ Երանի, որ ունիցի ի Սիոն եւ ընդանեակք յԵրուսաղէմ, չորրորդ՝ վասն քաւութեան եւ թողութեան մեղաց մերոց բարէխաւս, որպէս ասէ մարգարէն՝ Զմեղս քո ողորմութեամբ քաւեսցես եւ զանաւրէնութիւնս տրաւք տնանկաց։ Ըստ այսմ աւրինակի փափաքեալ եղեւ աստուածային սուրբ Աւետարանիս աստուածասէր, բարեմիտ եւ հեզայհոգի պարոնտէր Մաթէոս արքեպիսկոպոսն, որ գնեց զսուրբ Աւետարանս ի հալալ ինչից եւ արդար վաստակ իւրոց՝ յիշատակ իւր եւ ծնողաց իւրոց, հաւրն իմոյ՝ Էտիլպեկին, եւ մաւրն իմոյ՝ Մարիանին, Մինաս քահանային, Վարդանշին, |335բ| Միրանշին, Յենիպէկին, Սիմօոնին, Մարտիրոսին, տէր Մկրտչին, Հեղին, տէր Ոհանէսին, Գրիգոր սարկօ[ա]քին, Ոհան սարկաւաքին, Մարկոս եպիսկոպոսին, Շիմաւոն եպիսկոպոսին, Զաքարին, Զարման տատին, Հեղինին, Եղիսաբեդին, Եղիա սարկաւաքին, Շահզանին, Երիմին, Մխիթարին, Խաչատուր եպիսկոպոսին, Դանիել քահանա[յ]ին, Իգնատիոս աբեղին, եւ յամենայն յարեան մերձաւորացն՝ կենդանաց եւ ննջեցելոցն. ամեն։ Ի թվականիս Հա[յ]ոց ՌԺ. (1561 թ.). նկար<ար>եցաւ սուրբ Աւետարանս ձեռամբ սուտանուն Փիլիպոսի, ի սուրբ եւ ի հռչակաւոր ուխտս Կեչառաց Սուրբ Լուսաւորչիս եւ ԺԱ. (11) անուան յեկեղեցացս, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամեն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

պհպ. Բբ (ԺԷ. դ., անարուեստ բոլորգիր) Աստուած ողորմի Յովէսին, ննջեցելոց հոգւոյն ամենայն։ Տէ՛ր Աստուած, օրհնէ՛, բարեխաւ[ս]եա՛ տօար (՞) խաչեց է ///ճ, Դաւիթ տօար///եա երգ, Աստուած ողորմի տէր Մկ[րտ]չի ննջեցելոց, հոգւոց եւ ամենայն հարց Աստուած ողորմի ///ատին ///մգ, Աստուած /// զՎարդգէս (՞), Աստուած օրհնի /// Սարգիս, /// այն գը Նորհատ։

ՆՇՈՒՄ՝ 2ա՝ «1019/3603», «ՌԺ.-1561, Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 157ա՝ «ի տէր ի Վահան»։

 

 

3604

ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ (ՄԱՍՆ)

ԺԳ. դար

ԳՐԻՉ՝ Դաւիթ։ ՍՏԱՑՈՂ՝ Տէր Գրիգոր։

ԹԵՐԹ՝ 292-12 (թռիչք՝ պրակ ԺԸ-Ի)։ ՊՐԱԿ՝ Ա-Ի×12 (Ա 1, Բ 11, Գ, ԺԴ 10, ԺԵ 9, ԺԹ չիք, Ի 4)+Ա-Թ×12 (Ա 2, Բ 7, Թ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ, այլ լուսագծերով, լրացուած հետագայում՝ թ. 153, 160-1, 185, 187-9, 191-2, 194-210, 223-5, 264-6։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17×12։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (12,5×8,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 21ա, 187ա՝ լրացուած հետագայում, այլ ձեռքով)։ ՏՈՂ՝ 21-23։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով (Ա. փեղկ, դռնակ), սեւ կաշի (մէջք, Բ. փեղկ). միջուկը՝ տախտակ (Ա. փեղկ). ստուարաթուղթ (Բ. փեղկ). աստառը՝ դեղնաւուն թուղթ, դռնակինը կապոյտ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ դեղնաւուն թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – (գծանկարային, բացի՝ 153ա) Ճակատազարդ՝ 153ա (արուած այլ ձեռքով, նաեւ բուսազարդը)։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, Տիմաւթէոս՝ 131բ, Եզեկիայ թագաւոր՝ 248ա։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր, մարդադէմ (Զ՝ 222բ)։ Գոյներ՝ կարմիր, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը վնասուած, նորոգուած 1950ականներին, Բ. փեղկը՝ դռնակով, տեղադրած Ա. փեղկի տեղում, հին կաշին վնասուծ, պոկուած, երեւում է միջուկը, վրան կան ճաքեր եւ քերծուածքներ, դռնակի կաշին մասամբ փեղկից եւ աստառից անջատ, նոր, սեւ կաշին տեղ-տեղ քերծուած, զոյգ գամերը եւ կապիչներն ընկած. լուսանցակողերի կարմիրը թափուած, մաշուած, աղտոտուած, թերթերը խոնաւութիւնից եւ գործածութիւնից աղտոտուած, մաշուած, կարմրագիր հատուածները մեծ մասամբ թափուած, նորոգուած որոշ հատուածներ (35ա, 44բ, 45բ եւ այլն) եւ որոշ թերթեր (տե՛ս Նիւթ) լրացուած այլ ձեռքով, որոշ թերթերի եզրերը մաշուած, մի քանիսն ամրացուած տարբեր թղթերով, թերթերի վրայ կան պատռուածքներ. թ. 22՝ ամրացուած տպագիր թղթով, թ. 1՝ լրացուած այլ սպիտակ թղթով, բնագիրը վնասուած, թ. 10, 18, 259՝ հիմքից մասամբ անջատ, թ. 33, 29-104, 276-92՝ ցեցի անցքեր, թ. 1ից առաջ անորոշ քանակի թերթեր, ընդմէջ թ. 1-2ի 12, թ. 22-3ի, 197-8ի, 202-3ի 2ական, թ. 199-200ի 5 թերթ ընկած, պրակ ԺԵ-Ի, Ա՝ գրուած յետագայում, այլ ձեռքով:

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. Առ Հռոմայեցիս – Թուղթ 1ա-17բ (Ա. 1-Բ. 9, Բ. 27-Է. 23՝ թափուած)

2. Առ Կորնթացիս Ա – Գլ. 17բ-8բ։ Թուղթ 18բ-44բ (Գ. 22-Ե. 7՝ թափուած)։

3. Առ Կորնթացիս Բ – Գլ. 44բ-5բ։ Թուղթ 45բ-63բ։

4. Առ Գաղատացիս – Գլ. 63բ-4ա։ Թուղթ 64ա-73ա։

5. Առ Եփեսացիս – Գլ. 73բ։ Թուղթ 74ա-82բ։

6. Առ Փիլիպեցիս – Գլ. 82բ։ Թուղթ 82բ-9բ։

7. Առ Կողոսացիս – Գլ. 89բ-90ա։ Թուղթ 90ա-6բ։

8. Առ Թեսաղոնիկեցիս Ա – Գլ. 96բ-7ա։ Թուղթ 97ա-102բ։

9. Առ Թեսաղոնիկեցիս Բ – Գլ. 103ա։ Թուղթ 103ա-6բ։

10. Առ Եբրայեցիս – Գլ. 106բ-9ա։ Թուղթ 109ա-30բ։

11. Առ Տիմոթէոս Ա – Գլ. 130բ-1բ։ Թուղթ 131բ-9ա։

12. Առ Տիմոթէոս Բ – Գլ. 139աբ։ Թուղթ 139բ-45ա։

13. Առ Տիտոս – Գլ. 145աբ։ Թուղթ 145բ-8բ։

14. Առ Փիլիմոն – Գլ. 149ա։ Թուղթ 149ա-50բ։

15. Վերագիր, Թելադրութիւն, Պատասխանին, Նաւարկութիւն, Վկայութիւնք – 150բ-2ա։

16. Յոբ – Գիրք 153ա-97բ։

17. Եսայի – Յառաջաբան 197բ (... յապաշխարութիւն եւ խոստանա զհաշտութիւն /// (շար.)։ Գլ. 198ա-9բ (սկ. /// [ԻԷ. փրկ]ութիւն ի Քրիստոս հաւատացելոցն...)։ Մրգ. 200ա-92բ (Ա. 1-Ե. 7, Զ. 13-Է. 24՝ թափուած)։

Ծնթ. Արտ. եւ ստ. լս-ներում գրչից նշումներ՝ 125բ՝ «Թերմոթէս անուն էր դստերն փարաւոնի», 143ա՝ «զԹէկղի չարչարանացն ասէ», 144բ՝ «մատեանք էին հրէից», 152ա՝ «Ի կոչմանէ Պօղոսի առաքելոյն մինչեւ ցկատարումն իբրեւ եւ ասէ քարոզութեանն /// ստոյգ» եւ այլն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

Գրչի 151բ Կատարեցաւ Պաւղոս առաքեալին գլուխք /// ի փառս Աստուծոյ, ձեռամբ Դաւթի գրչիս։ Աղաչեմ զքեզ, սո՛ւրբ առաքել Բանին Աստուծոյ, բարէխաւսեա՛ վասն իմ առ Միածին Բանն Աստուծոյ՝ թողուլ զմեղս իմ եւ զայն[ոցիկ], որ զմեզ ցաւակցաբար յիշեն աղաւթիւք իւրեանց։

174բ Վարդ[ապե՛տ], աղաչեմ յիշեա՛։

190բ Աղաչեմ զքեզ, ո՛վ տէր վարդապետ, յիշեա՛զԴաւիթ սարկ[աւագ] յաղաւթս քո եւ գրոյս այլայլութեան մի՛ մեղադրեալ, զի վիրաւորեալ էաք ընդ չար ժամանակիս։

292բ Փա՜ռք Սուրբ Երրորդութեանն եւ միասնական աստուածութեանն յաւիտեանս յաւիտենից. ամէն. ամէն։ ԶԴաւիթ գրիչս աղաչեմ աղաւթիւք յիշե[ցէ՛ք] ի Տէր, ո՛վ դասք ուսումնասիրաց։

Ստացողի 250ա Զստացող զսուրբ գրոցս զտէր Գրիգոր, յիշեցէ՛ք, ո՛վ եղբ[արք]։

Ծնթ. 151բ, 250ա եւ 292բ էջերի յիշ-ները տե՛ս ԺԳ. դ. յիշ-ք, էջ 892, Հմր 736։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 152բ (ԺԵ. դար, անարուեստ բոլորգիր) Եւ ինձ՝ մեղաւոր սարկաւագիս, ողորմեա՛յ, յորժամ գայս փառաւք յաշխայր, եւ գու[ն]տք հրըշտեկաց առաջի քո ընթանայն, գայս զաւրութեամբ եւ դատիս այնշէջ հրով, յայնժամ յիշեա՛յ զիս՝ զմեղաւորս, որ աւրինու է (այսպէս), ե[ւ] կամ ընթեռնոյ եւ Աստուայծ զինքն յիշէ. ամէն։

2. 197ա (ԺԵ. դ., բոլորգիր) Ո՛վ հանդիպողք, որ հանդիպիք սուրբ գրոցս, յիշեցէ՛ք զ[Յովակիմ] չողապին (՞) եւ զծնաւղն իւր, որ յետ կրկին նորոգել զգիրքս առաքելական եւ մարգարէական, ինձ՝ մեղաւոր, [սո]ւտանուն [Ա]ռաք[ե]լ սարգաւակիս։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 152բ՝ 4-րդ տողի գիրը ջնջած՝ մաքրած, անընթեռնելի, «յայտնեցաւ, հաստատեց ան, ա, ա աբ։ Շատ բարեւ մի Ասուայտուին / չօռ չօպ օղլը մեռավ սարին։ Ե եսոր զ», 153ա՝ «ուրէք», 198ա՝ «Պ»։

 

 

3605

ԴԻՈՆԻՍԻՈՍ ԱՐԻՍՊԱԳԱՑԻ, ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ

(թրգմ. Ստ. Սիւնեցի)

ՌՃԾԵ. – 1706

ԳՐԻՉ՝ Խօջամալ։

ԹԵՐԹ՝ 230-1 (թռիչք՝ թ. 87-9). չգրուած՝ 1բ-2ա, 225բ-30բ։ ՊՐԱԿ՝ 1+Ա-ԻԸ×8 (Բ 16, Զ չիք)+4։ ՆԻՒԹ՝ թուղթ՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թ. 18, 21, 22, 25 եւ այլուր՝ թագով պսակուած ձգուած ձուածիր, որի մէջ «PF», մէջտեղում սիրտ, ձուածիրի տակ՝ շեղանկիւն խաղողի ողկոյզ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17×11։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13,5×8). սահմանագծուած կարմրով։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 15ա)։ ՏՈՂ՝ 18, 26։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով եւ կապիչով. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ կապոյտ մետաքս. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ թ. 1՝ չգրուած թուղթ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մաշուած, վրան կան ճաքեր եւ քերծուածքներ, ստորին եզրը միջուկից անջատ, մէջքին մօտ՝ մէջքի վերուվարի կաշուի փոքր շերտեր թափուած, դռնակը մաշուած, դէպի դուրս կծկուած, Բ. փեղկից մասամբ անջատ, աստառը դռնակից մասամբ առանձնացած, զոյգ գամերը եւ կապիչներից մէկն ընկած. խոնաւութեան որոշ հետքերով, թերթերի վերին մասից 1 տողից մինչեւ տեղ-տեղ թերթի կէսից աւելին խոնաւութեան հետեւանքով թանաքը տարածուած, գունափոխուած, բնագիրը անընթեռնելի. թ. 2, 9՝ մասամբ հիմքից անջատ, ընդմէջ թ. 49-50ի 8 թերթ ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

2բ-225ա [Մատենագրութիւնք Դիոնիսիոսի Արիսպագացւոյ։ Թրգմ. Ստեփանոս Սիւնեցի եւ Դաւիթ]

Տե՛ս ձեռ. 110, 1բ-348բ։ Յառաջաբան./չիք։ 1. Ցանկ/չիք: ա/2բ-11բ, բ/11բ-29ա, գ/29ա-36ա, դ/36ա-45բ, ե/45բ-8բ, զ/48բ-9բ (...քանզի զսուրբ աթուսն (=աթոռսն) եւ զ/// (վջ.), է/50ա-6բ (սկ. /// կատարողապետութենէն գերագոյապէս քահանայապետեալք...), ը/56բ-61բ, թ/61բ-7բ, ժ/67բ-9բ, ժա/69բ-71բ, ժբ/71բ-4ա, ժգ/74ա-81բ, ժդ/81բ-2բ, ժե/82բ-95բ (խորագիր՝ չիք, միացուած նախորդ միաւորին, առանձնանում է միայն կարմիր գլխատառով)։ 2. Ցանկ/95բ: ա/95բ-103բ, բ/103բ-16բ, գ/116բ-39ա, դ/139ա-52ա, ե/152ա-66բ, զ/166բ-75բ, է/175բ-92ա։ 3. Ցանկ/192ա-3բ: ա/193բ-216բ, բ/216բ-25ա (...անբարբառելի իսկ բազմաձայնն, զի վասն (չշարունակուած)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

96բ Ո՛վ սրբազան ընթերցօղ, յորժամ լուսաւորեսցես եւ լուսաճաճանչ նշուլից սորա, ընկա՛լ զաղերսս եւ միով Հայր մերիւ յիշեա՛ զանարժան մեղաւոր Խօջամալս, զոր բազմաւ գրեալ վասն կարդման Հոգոյն Սրբոյն, ֆաղաթովն (՞) իմանամք սուրբ երանելի Դիոնէսիոսի սնուցեալս, հաւատովս հաւատամ Սուրբ Երրորդութիւնն, յերկիր պագանիմ. գրեաց թիվն մեծ ԱՌՃԾԵ. (1706), Նիրհան օխտնի. փա՛ռք Քրիստոսի Աստուած մեր. ամենայնի։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «1032/3605», «ԺԸ. Մ[եսրոպ] եպիսկոպոս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ «Վարդապետ եկեալ է եւ կոչէ զքեզ, թէ ո՞ւր ես եւ ասէ ցնա, թէ ես եկի եւ կոչի զքեզ», «8+5+5+4+2+5+3=33, 33+3+2+2+3+5+4=5[2]»։

 

 

3606

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(բաղկացած 2 ձեռագրից)

 

ԹԵՐԹ՝ 337։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ դրոշմազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ-Դ՝ չգրուած, Ա, Բ՝ դեղին թուղթ, Գ, Դ՝ լուսագծերով թուղթ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. 1960ականներին նորոգուած, Ա. փեղկի կազմաստառին սոսնձուած նշումների թերթիկը պոկուած-ընկած, կազմի կաշին եւ դռնակը մաշուած, թեթեւակի վնասուած, վրան կան ճաքեր եւ քերծուածքներ, զոյգ կապիչները եւ գամերն ընկած, աստառներն աղտոտուած, խունացած, լուսանցակողերի կարմիրը թափուած, յատկապէս վրն. լուսանցակողը, աղտոտուած. Ա, Բ պհպ-ները նորոգման ժամանակի, պհպ. Գ, Դ՝ աղտոտուած, վրան կաթիլքի հետքեր եւ նախկինում եղած մագաղաթէ Պտռկ-պհպ-ի հայերէն այբուբենի բոլորգիծ երկաթագիր տառերի արտատպուածք. խոնաւութիւնից թերթերն աղտոտուած, վրան անմաքուր ջրի, մոմի, թանաքի հետքեր, զանազան բծեր, թանաքը եւ ներկերը գունափոխուած, տեղ-տեղ գիրը թափուած եւ լրացուած այլ ձեռքով, թ. 319, 320՝ հիմքից թուլացած, որոշ թերթեր եզրերից նորոգուած դեղին թափանցիկ թղթով, որոշ պատռուածքներ ամրացուած թղթով. նորոգման ժամանակ երկրորդ պրականիշերի որոշ համարներ եւ ճակատազարդը վնասուած՝ կտրուած. լս-ներում՝ խորագրային նշումներ, ձեռագիրն ունի 2 տարբեր պրակահամարներ, վերջում՝ 334ա՝ այլ ԺԹ պրակահամար, մասն այլ ձեռագրի, 335 սխալ տեղադրուած՝ կարդալ թ. 336-ից յետոյ, ընդմէջ թ. 333-4ի, 334-6ի, (սխալ տեղադրուած) 335-7ի (սխալ տեղադրուած) 1ական թերթ ընկած։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թղթին՝ «Գիրք մեկնութեան երկոտա[սան] մարգարէից. գրչեայ, Հմր 58»

ՁԵՌԱԳԻՐ Ա.

ՆՌՆԱՒՆԻՑ վանք (Այրարատ) ՉԾԲ. – 1303

ԳՐԻՉ՝ Թադէոս քհյ։ ՍՏԱՑՈՂ՝ Յոհաննէս վրդ։

ԹԵՐԹ՝ 277 (թ. 1-277)։ ՊՐԱԿ՝ 2+Ա-ԻԳ×12 (Ա 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5×12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14×10)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 4ա)։ ՏՈՂ՝ 22։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 3ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն (178ա)։ Զարդագիր՝ հանգուցագիր (առանց գունազարդման)։ Գոյներ՝ կարմիր։

Տե՛ս Աստղիկ Գէորգեան, Հայ մանրանկարիչներ, մատենագիտութիւն Թ-ԺԷ. դդ., Գահիրէ, 1998, էջ 430, Հմր 249։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 3ա-275բ Սրբոյ հօրն մեր տեառն Ներսէսի արքեպիսկոպոսի Տարսոնի Մեկնութիւն ԲԺ. մարգարէիցն, զոր ի թելադրութենէ աբ[բ]ա[յ] Եփրեմի եւ Կիւրղի եւ յիւրոց յաւելուածոյ մտաց գեղեցկայարմար յեռեալ՝ իբր ոսկի ընդ սարդիոն

Տե՛ս ձեռ. 1021, 2բ-67բ: 1/3ա-71բ։ 2/71բ-101բ։ 3/101բ-23ա։ 4/123ա-36ա։ 5/136ա-47ա։ 6/147ա-50ա։ 7/150ա-8ա։ 8/158ա-78ա (171բ-8ա Աղօթք Ամբակումայ մարգարէի – Տէ՛ր, զլուր քո լուայ եւ երկեայ...)։ 9/178ա-88բ։ 10/188բ-98ա։ 11/198ա-260ա։ 12/260բ-75ա։

Բ. 1ա-2բ [Վանականայ վարդապետի արարեալ Մեկնութիւն Յոբայ. ձեռ. 5600, 12ա] – (սկ.) /// առաջին խաշանց, զոր մատոյց Հաբէլ, նոյնպես եկեր ա[յ]ժմ զհրաւտս իմ... թաքուցեալ ի ներքո լեզուի նորա, բայց զայս գիտելի է, զի բազում կանայք անզգամութիւն խաւսեցան եւ /// (շար.)։

Ծնթ. 1ա՝ ստ. լս-ում բոլորգրով գրութիւն, որը ջնջուել է, ընթեռնելի է միայն՝ «///կաղ կարմ խուլ///»։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

71բ Այո՛յ, աղաչեմ յիշել բարի յիշատակաւն զմեղուցեալ գծողս՝ Թադէոս։

101բ Զմեղուցեալ գծողս՝ Թադ[էոս], աղաչեմ յիշել ի Տէր (նման՝ 123ա)։

136ա Ո՜հ, աղաչեմ յիշել զանարժան գծողս։

147ա Զստացող սուրբ մատենիս՝ զՅոհաննէս վարդապետ, յիշեսջի՛ք ի Քրիստոս աղաչեմ։ Ընդ նմին եւ զբազմայմեղ ծրողս՝ Թադէոս, աղաչեմ յիշել ի Տէր։

150ա Ո՜հ, աղաչեմ յիշել զանարժան ծրողս՝ Թադէոս, յաղօթս։

158ա Աղաչեմ յիշել զբազմամեղ գրողս՝ Թադ[էոս], ի սուրբ յաղօթս ձեր։

178ա Ո՜յ, աղաչեմ յիշել ի Տէր զանարժան գրիչս (նման՝ 188ա)։

198ա Աղաչեմ յիշել յաղօթս զմեղուցեալ ծրողս։

260ա Աղաչեմ յիշել ի Տէր զեղկելի գրողս՝ զԹադ[էոս] սուտանուն քահանայ։

275ա Յորժամ գրեցաւ եւ յանկ ելեալ աւարատեցաւ բացայայտութիւն դպրութեանս աստուածախաւս ԲԺ.ան (12) մարգարէիցս, դիտապետք Հայոց տէր Գրիգոր, տէր Զաքարէ եւ տէր Ստեփանոս Աղուանից, եւ վարժապետ Եսայէայ, |275բ| եւ ստացաւղ սորին՝ պատուական եւ աստուածախաւս րաբունին Յոհանէս, եւ թագաւոր Հեթում՝ այր բարեպաշտ եւ իմաստասէր եւ մանաւանդ աստուածասէր, եւ կայսր աշխարհակալ Խազան ղան՝ ազգէն նետողաց՝ տիրելով Հայոց եւ Ասորոց, Վրաց եւ Աղուանից, Մարաց եւ Պարսից, Թուրքաց եւ Հագարացոց։ Բայց գրեցաւ հրամանաւ վերասացեալ առնն Աստուծոյ Եսա[յեայ] րաբունապետի, ի խնդրոյ Յոհանէս վարդապետի եւ ձեռամբ Թադէոսի՝ անարհեստ գրչի, ի թուիս Հայոց ՉԾԲ. (1303), ի գաւառիս Այրարատեան, ի վանքս, որ կոչի Նռնաւնից, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնիս եւ այլ կենսակիր Սուրբ Նշանացս։ Այլեւ գրեցաւ ի դառն եւ ի դժընդակ ժամանակի, ձմեռան յեղանակի, բազում տառապանաւք եւ նեղութեամբ, երբեմն ի ցրտո եւ ի ձմեռնային խըստութենէս տառապէի, երբեմն ի թաթարի գալոյ ու գնալոյ, ու ի տեղացս աւերութենէն մեք փախստական լինեաք ու մխիթարութիւն ոչ ուստէք, ու ես հայնց կամէի, որ ամէն գիր ոսկի էր լե[ա]լ, ապա մեր կարողութիւնս այդչափ էր, Աստուծոյ սիրոյն համար անմեղադիր լերո՛ւք, որոց հանդիպելոցդ սմին հայցեմք ի ձէնջ յիշատակիլ բարի յիշատակաւն Քրիստոսիւ ստացող սորին՝ Յոհանէս վարդապետ, եւ աշխատողքս, ի փառս աւրհնելոյն յաւիտեանս. ամմէն։

Ծնթ. 275աբ եւ 276ա («Եւս եւ զաղախինն...» սկսուածքովը) էջերի յիշ-երը տե՛ս ԺԴ. դ-ի յիշ-ք, էջ 15, Հմր 16ա՝ որպէս Նռնաւնից վանքում Թադէոս գրչի գրած։ Այս ձեռ-ի միայն այս՝ 275աբ երեսների յիշ-ը տե՛ս ԺԴ. դ-ի յիշ-ք, Ա. (2018), էջ 41-42, Հմր 36։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Բ.

ԳԱՅԼԻՁՈՐ ԱՆԱՊԱՏ ՉԾԲ. – 1303

ԳՐԻՉ՝ Մխիթար վրդ։ ՍՏԱՑՈՂ՝ Յոհան վարժապետ։

ԹԵՐԹ՝ 60 (թ. 278-337)։ ՊՐԱԿ՝ Ա-Ե×12 (Ե՝ 8)+4*։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5×12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13,5×9)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 281ա)։ ՏՈՂ՝ 23։

* Ծնթ. 334ա՝ ունի պրակահամար ԺԹ., թ. 334, 337 եւ թ. 335-6՝ այլ ձեռքով, մասն 2 այլ ձեռագրերի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 278ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, դեղին, սեւ, մանուշակագոյն, դարչնագոյն։

Տե՛ս Աստղիկ Գէորգեան, Հայ մանրանկարիչներ, մատենագիտութիւն Թ-ԺԷ. դդ., Գահիրէ, 1998, էջ 430, Հմր 249։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 278ա-333ա Մեկնութիւն համառաւտ Դանիէլի, զոր հոգիապայծառ եւ իմաստախոհ վարդապետն Վարդան շարադրեալ է ի հոգէկիր մեկնչաց Եփրեմի, Հիպողիտայ, Ստեփանոսի, ի խնդրոյ ուս[ու]մնասէր մանկանց՝ առ ի դիւրահաս [ընթերցողաց] – Մերձաւորք մեր եղբարք եւ որդեակք յաւժարեցին...

ա. 278բ-84ա Դանիէլ դատաստանն Աստուծոյ – Դանիէլ ի նոցանէ է, զորս ոչ արժէ աշխարհ, ըստ Պաւղոսի ասելոյն, որ Քրիստոսիւն խաւսէր... մեծացաւ Դանիէլ առաջի ամենայն ժողովրդեանն։

բ. 284ա-6բ Տեսիլ երկրորդ – Երկրորդ տեսիլ. եւ զառաջինն եւս տեսիլ կոչէ, որ զտեսող Հոգին էառ Դանիէլ եւ զՇուշան ապրեցոյց... զի այս ամենայն տեսուածք կային աստ։

գ. 286բ-91բ Տեսիլ երրորդ – Իսկ երրորդս յայտնի է թագաւորին զերազն տեսանելն եւ մոռանալն... եւ ի պատրանաց մեծութիւնիցն այսպիսի ինչ արար, որ ասէ։

դ. 291բ-8բ Տեսիլ չորրորդ – Զոր սովոր է գիրքս այս զպատմութիւնն ինչ իրաց տեսիլս անուանել, կամ որ ի սմա գործեցաւ... քաւիչ եւ ողորմածին Աստուծոյ։

ե. 298բ-317բ Տեսիլ հինգերորդ – Անասելի են խորք մարդասիրութեանն Աստուծոյ, թէ որպէս պատուեաց զբնութիւնս եւ հնարի ապրեցուցանել զայսքան մոռացկոտ եւ զդժուարահաւան ազգս մարդկան... իմոյ աւրհնելոյն յաւիտեանս ի Հայր եւ ի Հոգին Սուրբ։

զ. 317բ-32բ [Տեսիլ վեցերորդ] – Յամին երրորդի Կիւրոսի Պարսից արքային բան յայտնեցաւ Դանիէլի, որ կոչեցաւ Բաղտասար... գէշ-գէշ պատառեցին առաջի նորա։

է. 332բ-3ա [Յիշատակարան հեղինակի գրոյս] – Աւրհնելով եւ փառաւորելով զԱստուածն յաւիտենից Դանիէլիւ հանդերձ եւ յամենայն սուրբս... հաւատամք սրբիլ եւ հաճոյ երեւիլ Աստուծոյ եւ սուրբ եկեղեցւոյ ամաւթովս եւ անհաճոյս, որքան յինէն է։ Աւրհնեալ Սուրբ Երրորդութիւն. յաւ՛՛։

Ծնթ. Լս-ներում կան հեղինականիշ անուններ. «Եփ», «Ստ»։ Տե՛ս Վարդան Արեւելցի, Յովհաննէս Ծործորեցի, Թովմա Մեծոփեցի, Մեկնութիւնք Դանիէլի մարգարէութեան, Ս. Էջմիածին, 2007, էջ 19-164, ձեռ.՝ C. վերականգնումներն ըստ այս տպագրի։

Բ. 334աբ [Փիլոնի Եբրայեցւոյ Յաղագս զԱստուած] – (սկ.) /// ցուցանել, քանզի զանկերպութիւնն բազումք աստուածաստեղծել արժանի համարեցան... քանզի հասարակութիւն ընկալաւ յայնմանէ, որ ի վերա ամենայնի Աստուածութեան հոգ/// (վջ.)։

Տե՛ս տպ. Փիլոնի Եբրայեցւոյ Մնացորդք ի հայս, որ են Մեկնութիւն Ծննդոց եւ Ելից. Ճառք ի Սամփսոն, ի Յովնան եւ յերիս մանկունս կամ ի հրեշտակս, աշխ. Մկրտիչ Աւգերեանց, Վենետիկ, 1826, էջ 614-616։

Գ. 336աբ, 335աբ [Փիլոն Եբրայեցի, Ճառք]

1. 336ա (սկ.) ///որով նորոգել եւ զարգանալ... ոչ սակաւ աւգուտ առնեն։

2. 336աբ, 335աբ ՀԵ. Զի՞նչ են վեց ոտքն, որ ելանէին ի կողմանէ երկոցունց երեք զուգապէս – Վասն զի կենդանաբերն... զի տարին ոչ այլ ինչ է /// (վջ.)։

Տե՛ս տպ. Փիլոնի Եբրայեցւոյ Մնացորդք ի հայս, որ են Մեկնութիւն Ծննդոց եւ Ելից. Ճառք ի Սամփսոն, ի Յովնան եւ յերիս Մանկունս կամ ի հրեշտակս, աշխ. Մկրտիչ Աւգերեանցի, Վենետիկ, 1826, էջ 459-460 (ԺԵ.), 519-521։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԶ. դար, բոլորգիր

– 337բ Բայց երկուքս այսոքիկ առաւելապէս ընձայեցան մարդոյ, քանզի սայ միայն հանդիպի թողութեան մեղաց զղջացեալ, եւ սորայ միայնոյ մարմին մահկանացու գոլով՝ անմահանայ։ Եւ մարմնականին վասն հոգւոյն, իսկ հոգեկանին վասն մարմնոյն հանդիպեցաւ (այսչափ)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

300բ ստ. լս.՝ Վա՜յ ինձ։

311բ ստ. լս.՝ Վա՜յ ինձ, մահացայ ի վատթար աւրինակէս։

326բ ստ. լս.՝ ///ն (գիրը կտրած, թանաքը տարածուած, անընթեռնելի) Ստեփանոսի աստանաւր հասա։

333ա Գրեցաւ վերլուծութիւնս Դանիէլի մարգարէի յանապատիս Գայլիձոր անուանելոյ, ի թուի ՉԾԲ.երորդի (1303)՝ աւժանդակութեամբ մերոյս սրբազան եւ արդիւնական րաբունապետի՝ Էսաիաս անուն առձայնելոյ, ի ստացումն եւ ի խնդրոյ պատուական եւ աստուածահաճոյ Յոհ[ան] վարժապետի եւ իմս հոգւոյն հարազատի, ձեռամբ անպիտան եւ անարժան Մխ[իթար] պիտակ անուն վարդապետի, եւ որք հանդիպիք այսմ սոփերի արգասաւորի, զՔրիստոս Աստուած ողորմեսցին անյապաղ հատուսջիք մերումս հոգւոյ, որում յաւէտ կարաւտիմ։

Ծնթ. Հետագայ՝ 276ա էջինը, այս՝ 333ա էջինը եւ հետագայ 333բ էջինը նոյն կարգով (276ա, 333ա, 333բ), որպէս Գլաձորում Մխիթար վարդապետի գրած՝ տե՛ս ԺԴ. դ-ի յիշ-ք, Ա. (2018), էջ 41-42, Հմր 36բ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

(գրուած ի մի տփի ամփոփելուց յետոյ)

1. ԺԴ. դ., բոլորգիր

276ա Եւս եւ զաղախինն Տեառն՝ զԱսուդայն, յիշեսջի՛ք ի Քրիստոս, քանզի ի նորա սակս յիշատակի տուեալ եղեւ գծագրել զսայ՝ ի վարժս աւկտի մանկանց նորոյս Սիոնի։ Աւկտեալքդ յայսմ տառէ զվեր յիշատակեալ զաղախինն Աստուծոյ զԱսուդայն յիշեսջի՛ք ի Տէր։

333բ Բայց ստացեալ եղեւ մատեանս աստուածախումբ յիշատակ աղախնոյն Աստուծոյ՝ Ասուդա կոչեցեալ, վերափոխելոյն ի Քրիստոս տղա եւ տհաս հասակաւ, ժամանեալ մինչ յաւուրս քսանամենից՝ աւելի եւ կամ նուազ, վախճանեալ զկեանս իւր՝ փոխեցաւ ի Քրիստոս՝ յոյժ աղէտ եւ ողորմն թողեալ ծնողացն իւր, քանզի միայն ունէին զնա։ Արդ, պատահողք այսմ տառի, զվերասացեալ աղախինն Քրիստոսի զԱսուդայն յիշեսջի՛ք ի Քրիստոս, զի յիշեցելոյն եւ յիշողացդ եղիցի ողորմութիւն յամենառատ ողորմութենէ Քրիստոսի Աստուծոյ մերոյ աւրհնելոյն յաւիտեանս. ամէն, եղիցի։

Ծնթ. ԺԴ. դ-ի յիշ-ք, Ա. (2018), էջ 42, Հմր 36.բ.՝ այս եւ նախորդ յիշ-ները զետեղուած են Մխիթար գրչի յիշ-ների շարքում։ Իսկ Լ. Խաչիկեանը տարանջատել է՝ առաջինը համարելով Թադէոս գրչինը, երկրորդը՝ Միթարինը (տե՛ս ԺԴ. դ-ի յիշ-ք, էջ 15, 16)։

2. 52ա (ԺԵ. դ., նոտրգիր, արտ. լս.) Մեղօք լցեալս յիշեսջի՛ք։

3. 276բ (1537 թ., նոտրգիր) Արդ, աղաչեմ զամենիսեան, որք հանդիպիք այսմ աստուածաշու[ն]չ մատենիս՝ ԲԺ. (12) մարգար[է]իցս վերտառութեանս եւ Դան[ի]էլի մարգ[ար]էին, յիշեսցի՛ք զանարժ[ան] եւ նուաստ Աւաքտէր սպաս[աւ]որ բանին /// (գիրը ջնջած՝ մաքրած), որ անուամբ միայն եմ վարդապետ, եւ ոչ ելով զարդինական, որով տեսական աւրինի, որ բազում ժամանակս աշխատեցայ առ ոտս մեծ րաբունապետացն յԵսայի եւ Տիրոյ, եւ գնեցիս զսայ ի հալալ ինչից իմոց ի Ճ. (100) մթխալ արծաթ ի Գայլիձորին, ի թվին Հայոց ՋՁԶ. (1537)։ Արդ, երես առտ անկեալ աղաչեմ, դարձեալ, կրկին, որք ընթեռ[ն]ոյք զաստուածաին տառս, յիշման արժանի արարէք զԱւաքտէր վարդապետ /// (ջնջած) մեր ծնաւղաւքն հանդերձ, եւ ով գիրքս անկանի, տարեն ինն Բ. պատարագ մատուցանէ։

4. 333բ (ԺԶ. դ., բոլորգիր) Քրիստոս Աստուած, ողորմեա՛յ Կիրակոս բանասիրին եւ թո՛ղ զմեղք նորին, զմահու չափն եւ ներելին՝ բարեխօսութեամբ Սուրբ Աստուածածնին։

5. 337ա (1616 թ., նոտրգիր) Ես՝ Յովսէփ աբեղայս, նորոգել ետու զգիրքս՝ յիշատակ ինձ եւ ծնաւղաց իմոց, ով ոք որ կարդայ, մեզ եւ աշխատողաց սորին ողոմի ասասցէ, եւ որ առատն է ի տուրս բարեաց, ձեզ եւ մեզ ողորմեսցի ի միւս անգամ իւր գալըստեան. ամէն։ Թվին Հայոց ՌԿԵ. (1616)։

Տե՛ս ԺԷ. դ-ի յիշ-ք, Ա., էջ 573, Հմր 756։

6. 277բ (1795 թ., նոտրգիր) Յիշատակ է մեկնիչս Երկոտասան մարգարէից, զոր լուսահոգի մէլիք Յովսէփի դուստր Սուլթանն-Թագուհին, եւ հարսն մէլիք Ադամին, կինն մէլիք Մէջլումին՝ ըստացեալ ետ Եղիազար եպիսկոպոսին՝ ի յիշատակ հոգւոյ իւրոյ եւ իւր համայն կենդանեաց եւ ննջեցելոցն։ Արդ, որ ոք հանդիպիք այսմ հոգելից տառիս կամ ընթեռնլով եւ կամ օրինակելով, միով Հայր մերիւ յիշեսջի՛ք ի Քրիստոս զվերոգրեցեալսն, յորմէ եւ դուք եղիջիք յիշեալք ի միւսանգամ գալստ<տ>եանն նորա. ամէն։ Ի ՌՄԽԴ.ին (1795)։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 61ա՝ «Հ[ե]րձեալ իսկոյն ջուրն պաղեալ մարմին պղծոյն ի ներս պահեալ», 138բ՝ «գրջայփորձ է այս գիր», 228բ՝ «ի ժամանակին», 277բ՝ Այսաւր անճառ լուսոյ ծագում ի փրկութեան մեր», 324բ՝ «Գրջափորձ է այս գիրս տեսէք եւ ձեր բանն տեսէք», 325բ՝ «Ալանաց յերկիրն», 334ա՝ (հակառակ դիրքով) «գիժ եւ Ազարիելեէ եւ ինձ որոմեա», «Սաղմոս, սաղմոս», 337բ՝ «/// ընդէր հրամայէ յարենէն մատուցանել ի ի սեամս եւ ի կամ մինչեւ ցչորեքտասան մասն», «զինչ են զոստքն որել», «Նիւսացւոյ են», «///մ փրկութիւն /// մինչեւ ցՀԷ.», «Ուրախ լե՛ր, անապատ ծարաւ եւ ծաղկեա՛ հաւատով երանու», «Զաստու աստ Աստուծոյ։ Ես ասացի Տէր ողորմեա՛ ինձ, բժշկեա՛յ։ Աստանաւր զառ։ Ասաց, ասաց։ Ասաց Աստուած արասցո՛ւք» (կրկն. մի քանի անգամ), (հակառակ դիրքով)՝ «եւ կենսաբեր սուրբ խաչին եւ ամենայն սրբոց գնդին. ամէն», 308ա, 337բ՝ զանազան տառեր եւ բառեր։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 198ա՝ վարդեակ, 337ա՝ ճակատազարդ։

 

 

3607

ՅՈՎՍԷՓ ԱՐՂՈՒԹԵԱՆՑ, ՕՐԱԳՐՈՒԹԻՒՆ, ՕՐԷՆՍԴՐՈՒԹԻՒՆ

ՀԱՇՏԱՐԽԱՆ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ՌՄԻԸ.- ՌՄԼԱ. – 1779-1782

ԳՐԻՉ՝ Անանուն քարտուղար Ա. (3ա-14բ), Անանուն քարտուղար Բ. (21ա-35ա), Յովսէփ արքեպս. Արղութեան*։

ԹԵՐԹ՝ 41 (ունի հետագայում Յովսէփ արքեպս. Արղութեանի ձեռքով արուած էջակալում՝ 1-101, որ է՝ 2ա-35բ). չգրուած՝ 1աբ, թ. 16-20, 35բ-41բ։ ՊՐԱԿ՝ 1-4×10 (1՝ 8, 2՝ 12)+1։ ՆԻՒԹ՝ թուղթ՝ լուսագծերով եւ լուսա­-դրոշմով՝ թ. 1, 9 եւ այլուր՝ «C&I HONIC.», թ. 4, 10, 16 եւ այլուր՝ շրջանաձեւ ցանկապատ, մէջը զինուորական հանդերձով եւ սաղաւարտով այր՝ ձեռքին նիզակ, դիմացը՝ առիւծ՝ կանգնած 2 թաթի վրայ, բարձրացրած թաթին սուր, միւսին՝ նետերի խուրձ, վերեւում՝ «Propatria», ներքեւում՝ «HWOLVEN», թ. 4՝ նոյնը, առանց «HWOLVEN»-ի, թ. 5՝ «HB» ոճաւորուած թագով, թ. 12, 13, 18 եւ այլուր՝ բուսական ոճաւորմամբ շրջանակ, մէջը՝ թագ, ներքեւում՝ «GR»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 30,5×19,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (2ա-15բ, 34բ՝ մասամբ. 27×14), երկսիւն (21ա-35ա, 26×14). սահմանագծուած սեւով։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 8ա, 23ա), նոտրանման շղագիր (նմուշ՝ 15ա. լրացուած հետագայում գրիչ-հեղինակի ձեռքով)։ ՏՈՂ՝ 34-41, 32։ ԿԱԶՄ՝ ճնշագծերով մոխրագոյն մոմլաթ, մէջքը՝ սեւ կտաւ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ չգրուած թուղթ։

* Ծնթ. Հիմնական շարադրանքը գրել են անանուն քարտուղարներ, ըստ հարկի նոտրգրանման շղագրով երբեմն յաւելում, երբեմն լրացումներ է արել հեղինակը՝ Յովսէփ արքեպս. Արղութեանը (2աբ, 3բ, 4ա, 6աբ, 12ա, 14բ-5բ)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թ. 30՝ ստ. մասը եւ վջ. պրակը մասամբ հիմքից անջատ, որոշ թերթեր ամրացուած այլ թղթով, տեղ-տեղ թանաքաբծեր եւ աղտոտուածութեան հետքեր, 25բ-ի արտ. լս-ի, 26ա-ի տողամիջի հետագայի գիրը ջնջած՝ անընթեռնելի. ընդմէջ թ. 20-1ի՝ 28 թերթ ընկած (տե՛ս Ծնթ. 21ա):

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2ա-15բ Մասնաւոր պատմութիւն յաղագս հանդիպեցելոցն մէջ, յորժամ ի Հաշտարախանու ելեալ գնացաք ի Մօսկով ի պատճառս օծման եկեղեցոյն Սանկթ-Պետերբուրխու, զոր կառուցեալ էր Ջուղայեցի Եղիազարենց Եղիազար աղայի որդի ազնիւ աղայ Յովհաննէսն (Օրագրութիւն 1779 Յունուար 17 - 1782, Հոկտեմբեր 23) – Յամի Փրկչին 1779, եւ ի Հայոց ՌՄԻԸ. (1779) թուականին եւ ի Յունվարի 17, ելեալ ի Հաշտարախանու գնացաք ի Մոսկով Փետրվարի 7... Ի սոյն թուոջս ամի Հ[ո]գտեմբերի 23... կարգեցաք գործակալ եւ զգերապատիւ պարոն Մկրտումն Գալստեանն Ջուղայեցի։

Ծնթ. 10բ՝ տողամիջում Սեպ. 7-ի գրառման մէջ առկայ Րանիբով քաղաքի վերեւում մանուշակագոյն մատիտով նշած «Օրանիէնբաում»։

Տե՛ս Դիւան հայոց պատմութեան, խմբ. Գիւտ աւագ քհյ. Աղանեանց, գիրք Թ., Թիֆլիս, 1911, էջ 17-48։

Բ. 21ա-35ա [Օրէնսդրութիւն]

1. 21ա-3բ [Մասն երրորդ] (է-իա) – /// Է. Ամենայն գանձ պետ<կ>ք եւ երիցփոխք, սահմանեսցեն յիւրաքանչիւր եկեղեցւոջ աման ինչ եւ կնքեսցեն զայն վասն գանձանակաց իւրեանց... եւ նոյն ինքն սրբազան արքեպիսկոպոսն, որ զայս տնօրինէ, լինի պարտաւոր բիւր բարեաց ժողովրդեանն՝ որպէս նախնի թարգմանիչք ազգիս մերոյ, զորոց վիպէ պատմաբանն Մովսէս քերթողն Խորենացի (շղագրով յաւելած՝ «Յովսէփ արքեպիսկոպոս»)։

Ծնթ. Ստ. լս-ներում՝ 21ա ԺԹ. դ-ի շղագրով «պակասում է 36 էջ, 18 թերթ։ Ասում են, որ իբր թէ պոկել տարել է Սարգիս վ. Ջալալեանցն Աստրախան քննիչ եկած միջոցին, բայց անհաւատալի է։ Ըստ որում նա կարող էր կամ ամբողջը վերցնել կամ օրինակել տալ։ Ավելի հաւանական է, որ այդ ասողներն են հանել» (վերջին նախադասութիւնը՝ ջնջագիծ)։

2. 24ա-6ա Մասն չորրորդ. Վասն արդեանց լուսանկար մօրս մերոյ Սրբոյ Աթոռոյն Էջմիածնի վանիցն եւ առաջնորդին

ա. 24ա-5ա Արդիւնք Սրբոյ Աթոռոյն են այսոքիկ (ա-գ) – Յառաջին ժամանակին մինչ Տեառն ողորմութեամբ ի մերում աշխարհի էաք եւ չէաք ցրուեալք ի զանազան իշխանութիւնս... բայց եթէ վախճանեալ արքեպիսկոպոսն եւ կամ վարդապետն կտակեալ ինչ իցեն ի կենդանութեանն եւ կամ խոստացեալ ուրուք ինչ, ճշմարիտ վկայիւք յայնց կատարումն տայցեն։

բ. 25աբ Հասկ առաջնորդական են այսոքիկ (ա-ե) – Նախ զեօթն հանդիսաւոր յաւուրց պատարագն, այսինքն՝ 1. Ծննդեան, 2. Տեառնդյառաջին... յիւրաքանչիւր տարւոջ տայցեն իւրաքանչիւրքըն յատուկ-յատուկ հինգ ռուպլի, եւ զսոյն արդիւնս շնորհեցաք դատարանին յաղագս նորին հարկաւորութեանն (շղագրով յաւելած՝ «Յովսէփ արքեպիսկոպոս. վերոյգրեալ հինգ ռուպլին իւրաքանչիւր քահանայիցն վասն աղքատութեան եւ տառապանաց եւ հասարակութեան թախանձանացն շնորհեցաք չպահանջել ի նոցանէ, այլ շնորհեցաք իւրեանց։ Յովսէփ արքեպիսկոպոս»)։

3. 26ա-9ա Մասն հինգերորդ. Վասն կառաւարութեան հոգեւոր դատարանին եւ դատաւորացն եւ զանազան գործոց առ նոսայ պատկանելոց (ա-լա) – Ի հոգեւոր դատարանի մերում արձակապէս հրամայօղ եւ իշխան հոգեւոր է ի Սուրբ Աթոռն Էջմիածին... եւ գրով առ սրբազան արքեպիսկոպոսն բողոքեսցեն, բայց զգուշ լինիցին չզրպարտել զնայ թարց վկայի եւ օրինաւոր պատճառաց եւ կամ նախանձու (շղագրով յաւելած՝ «Յովսէփ արքեպիսկոպոս»)։

4. 29բ-35ա Մասն վեցեր[ո]րդ. Վասն եկամուտ ժողովքարարաց, վարդապետաց եւ քահանայից (ա-լ) – Ժողովքարար ոք եկեղեցական կամ աշխարհական, ով ոք եւ իցէ, ուստի եւ եկեսցէ առանց վկայական թղթոյ... եւ յօր[ը]ստօրէ ծաղկեալ՝ պայծառասցուսցէ ի պարծանս ազգիս մերոյ եւ սրբոյ Աթոռոյն Էջմիածնի եւ ի փառս ամենամեծ անուան իւրոյ. ամէն (շղագրով յաւելած՝ «Յովսէփ արքեպիսկոպոս»)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1ա Տե՛ս խորագիր:

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 2ա՝ կապոյտ թանաքով ուղղանկիւն ՝ «ՀՍԽՀ ԼԺԿ ԵՋՄ. ՊԵՏ. ԱՐԽԻՎ N»։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Ա՝ մատիտով «ունի միկրոֆիլմ», 1ա՝ կարմիր մատիտով՝ «Հմր 4», սեւով՝ «Յիշատակարան Յովսէփ արքեպիսկոպոս Արղութեանի», մատիտով՝ «թղթ. Հմր 7, վ. հմր 4», «ձեռ. Հմր 3607»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 13բ՝ «ց», 15ա՝ «Մոզդոկ», 16ա՝ «111 ամ», 20բ՝ «պակասում է» (ջնջագիծ)։

 

 

3608

ՏԱՂԱՐԱՆ

ԺԹ. դարի Բ. կէս

ԳՐԻՉ՝ Անանուն Ա. (թ. 4-66, 103-6), Անանուն Բ. (թ. 67-9), Անանուն Գ. (թ. 70-86)։

ԹԵՐԹ՝ 107 (գրչի էջակալում՝ 1-127, որ է՝ 4ա-67ա). չգրուած՝ 1ա-3բ, 26բ, 86բ-8բ, 89բ-98բ, 102բ, 107աբ։ ՊՐԱԿ՝ 1-14×8 (1՝ 10, 13՝ 4, 14՝ 5)։ ՆԻՒԹ՝ թուղթ՝ ճնշադրոշմով՝ թ. 64, 71, 87 եւ այլուր՝ ոճաւորուած շրջանակ, մէջը՝ «ФАБРИКИ МАРШЕВА»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14,7×8,5). բնագիրը սեւով շրջագծուած։ ԳԻՐ՝ նոտրգիր՝ թ. 4-66, 103-6 (նմուշ՝ 8ա), շղագիր՝ թ. 67-9, 70-86 (նմուշ՝ 67ա, 73ա)։ ՏՈՂ՝ 17, 20, 12-16։ ԿԱԶՄ՝ ծաղկաթուղթ, մէջքը եւ եզրերը շագանակագոյն կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ թուղթ. լուսանցակողերը՝ շագանակագոյնով ցայտկէն։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ չգրուած, դեղին թուղթ, մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին փոքր-ինչ մաշուած, եզրերից երեւում է միջուկ-ստուարաթուղթը. թերթերի վրայ տեղ-տեղ կան թանաքաբծեր, գիրն արտացոլուած հակառակ երեսներին։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 4ա-10բ [Շարականք, մեղեդիք, սրբասացութիւնք]

ա. 1. 4ա-5ա [Շարական հանդերձի] («ԽԱՉԱՏՈՒՐ») – Խորհուրդ խորին անհաս անսկիզբն, / որ զարդարեցեր զվերին պետութիւնդ... թագաւոր երկնաւոր, զեկեղեցի քո անշարժ պահեա՛, / եւ զերկրպագուս անուանդ քում պահեա՛ ի խաղաղութեան։

2. 5աբ [Տաղ յորժամ եպիսկոպոս պատարագ մատուցանէ. ասասցես փոխանակ մեղեդոյ, ձեռ. 7717, 63ա] – Ընտրեա՛լդ յԱստուծոյ, ո՛վ երջանիկ սուրբ քահանայ, նմանեալ Ահարօնի եւ Մովսէսի մարգարէին... Հօրն փառօք, Որդոյն պատիւ եւ Սուրբ Հոգոյն այժմ, յաւիտեանս յաւիտենից Քրիստոս օրհնեալ ի համայնից։

բ. 5բ Մեղեթի Ծաղկազարդի – Աստ եբրայեցւոյ մանկունքն զերգս քրոբէիցն առեալ, հեթանոսական դասուց տօնակից վեհիցն եղեալ։

գ. 5բ Մեղեթի Ծաղկազարդի – Ձայնէր Մարեամ առ պարտիզպանն, մի՞թէ դու բարձեր զանդրանիկն իմ սէր։

դ. 6ա [Գրիգոր Նարեկացի]. Մեղեթի Խաչի – Ես ձայն զառիւծուն ասեմ, որ գոչէր ի քառաթեւին. ի քառաթեւին գոչէր, ձայն առնէր ի սանդարամետսն։

Տե՛ս Գրիգոր Նարեկացի, Տաղեր եւ գանձեր, աշխ. Ա. Քեօշկէրեանի, Երեւան, 1981, էջ 129։

ե. 6ա Մեղեթի Յարութեան – Յարեաւ Փրկիչն աշխարհի եւ ազատեաց զազգս մարդկան ի մահուանէ Քր<է>(բազմիցս՝ «րէ րի րէ...»)իստոս։

զ. 6ա [Անդրիաս, ձեռ. 3986, 73բ]. Մեղեթի Համբարձման – Այսօր անդրանիկն Հօր միածին Որդին յերկինս սլանայ ադամային կերպիւ, նուագ ներբողից եղանակեն այսօր հոյլք հոգեղինաց երկնաւորացն խմբից։

է. 6բ Մեղեթի Սուրբ Հոգոյն գալստեան – Նուագեմք Հոգւոյն նուագս վայելուչս, վայելուչ բանիւ զարարչութիւն նախ ասեմք։

ը. 6բ Մեղեթի մեռոնի – Հա՛յր ամենակալ, որ առաքեցեր զմիածին Որդիդ ի փրկութիւն մարդկան։

թ. 6բ Մեղեթի Այլակերպութեան Քրիստոսի – Լեառն ցնծա՛, դու Թաբոր, յարփիահրաշս տօնի, քան զՍինայ բարձրացար, զԱստուած փառօք ընկալար։

ժ. 6բ Մեղեթի Յարութեան – Այսօր ողբայն առ գերեզմանին. Գաբրիէլ գոչէր՝ Զի՞ լայք, յարեաւ կենդանին։

ժա. 6բ-7ա [Գրիգորի Նարեկացի]. Մեղեթի Աստուածածնայ – Աչքն ծով ի ծով ծիծաղախիտ, / ծաւալանայր յառաւօտուն / երկու փայլակնաձեւ արեգական նման։

ժբ. 7ա [Ներսէս, ձեռ. 5899, 33բ]. Մեղեթի առաքելոց – Այսօր ցնծացէ՛ք, եղբա՛րք պարակից, եղեալ վերնոցն սուրբ զառաքեալսն, գովել յորս յիշատակի նոցին։

ժգ. 7ա Մեղեթի Յարութեան – Ի կոյս վիմէն յարեաւ այսօր եւ զգերեալս ի գերողէն ազատեաց Ք<րէ>րիստոս։

ժդ. 7ա Մեղեթի Աստուածածնայ – Եւ անխախտ ծնողութեան էրէ թիւն։

ժե. 7բ Մեղեթի հայրապետաց – Ի յանդէս տօնի քո ուրախացեալք, ցնծամք հայր եւ վարդապետ Պետրոս, որ սիրով սրտիւ հարար ի սէր Փրկչին։

ժզ. 7բ Մեղեթի մարտիրոսաց – Իսկ ի հեղմանէ արեան ձերոյ հոտ անոյշ բուրեաց ի յերկինս եւ հոտոտեցաւ Տէր ի հոտ անուշից ընդ կամաւոր պատարագս ձեր, ո՛վ երանելի սուրբ նահատակք։

ժէ. 7բ [Մովսէս Խորենացի, ձեռ. 8274, 51ա]. Մեղեթի Յարութեան – Մարիամ Մաքթաղինին փարէր ի մէջ պարտիզին եւ յանդիպեալ Յիսուսի՝ ասե՝ Զի՞ լաս, զի՞ լաս, ո՛վ դու կին, կամ զո՞ խնդրես լալագին. մի՛ լար, մի՛ լար, մի՛ լար, ես եմ Յիսուս միածին։

ժը. 7բ-8բ Շարական խնկարկութեան – Յայս յարկ նուիրանաց ուխտի Տեառն տաճարիս ժողովեալքս աստանոր ի խորհուրդ պաշտման... ուստի տուաւ զհացն անմահութեան եւ բաժակ մեզ ուրախարար, տո՛ւք օրհնութիւն նմա հգեւոր երգով։

ժթ. 9ա Սրբասացութիւնք Ծննդեան, Աւետեաց, Աստուածածնի եւ Վարդավառի – Բազմութիւնք հրեշտակաց եւ զօրաց երկնաւորաց իջեալ ի յերկնից ընդ Միածնին թագաւորին... եւ ընդ մարդկան շրջեցաւ, զի կեցուսցե զանձինս մեր։

ի. 9աբ Մեծի հինգշաբաթի – Որ ի վերա նստիս ի կառս հրանիւթս քառակերպեանս... աղաղակէին ասելով՝ Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ, Տէր զօրութեանց։

իա. 9բ Յինաց եւ Խաչի – Ո՞վ է որպէս Տէր Աստուած մեր՝ խաչեցաւ վասն մեր... երգեսցո՛ւք նմա ասելով՝ Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ, Տէր Աստուած մեր։

իբ. 9բ Կիւրակէի, Եկեղեցւոյ, Ծաղկազարդի, Հրեշտակաց – Հրեշտակային կարգաւորութեամբ լցեր Աստուած զքո սուրբ զեկեղեցի... ձայնիւ խորհրդականաւ՝ Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ, Տէր զօրութեանց։

իգ. 10ա Մարգարէից, առաքելոց – Ամենակալ ես Տէր զօրութեանց, որ թագաւորդ ես յաւիտենից... վասն զի սոքա են մեզ բարեխօս, Տէր ամենակալ ի քում յարքայութեանդ։

իդ. 10ա Մարտիրոսաց – Սրբութիւն սրբոց մեծ ես եւ ահաւոր, եւ զինուորութիւնք հրեշտակաց օրհնին զքեզ եւ ասեն Փա՜ռք ի բարձունս Աստուծոյ եւ յերկիր խաղաղութեան։

իե. 10աբ Պահոց եւ ննջեցելոց – Վասն յիշատակի հանգուցելոցն, ընկա՛լ, Հա՛յր սուրբ... տեսցի աստուածութիւն եւ հանգուսցե զհոգիս նոցա։

Բ. 10բ-66բ [Տաղք]

1. 10բ-24բ Տաղք ծննդեան եւ վերափոխման

ա. 10բ-1ա 1. Աւետի՛ս քեզ Մարիամ, զոր Գաբրիէլ սկզբնաւորեաց... դուռն եղեր դրախտին կենաց, դո՛ւստր իմաստուն մորն Եւայի, / մայր լուսոյ, մայր լուսոյ, մայր լուսոյ, կոյս Մարիամ, մայր լուսոյ։

բ. 11աբ 2. Շուշանագեղ դու օրիորդ պսակ վարդից կոյս Մարիամ... երբնագ եղեալ փայլուն փետուր՝ ծագման լուսոյ շողշողին։

գ. 11բ-2ա 3. [Գրիգոր Աղթամարցի] – Անեղին տաճար, Բանին բարերար... կեցո՛ ի չարէ Տիրամայր, հովան[ա]ւորէ է է է տիրամայր, զԱստուած ծնար։

Տե՛ս Գրիգորիս Աղթամարցի (ԺԶ դ.), ուսումն., քնն. բն. եւ ծնթգր. Մ. Աւդալբէգեանի, Երեւան, 1963, էջ 164-146։

դ. 12աբ 4. Գովեստ բերկրանաց հրճուողական հնչմամբ քեզ կոյս Մարիամ քաղցրաձայնեալ երգեմք... անմահ խնծորոյն անուշահոտ պտղոյն։

ե. 12բ 5. Ողջո՛յն ընդ քեզ Մարիամ, մայր Աստուծոյ հաւատամ... բողբոջ եւ տունկ պալասան, դուստր Եւայի աննման։

զ. 12բ-3ա 6. Երկինք երկնից իմաց արարէ՛ք, եւ երկնայինք դուք խոնարհեցէ՛ք ի Բեթլեհէմ... իմ միածին որդեակս օ՛ր օ՛ր օ՛ր, իմ անդրանիկ Յիսուս օ՛ր օ՛ր օ՛ր։

է. 13աբ 7. Ծաղիկ պայծառ ծովային եւ մարգարիտ մեծագին... մարմնով զԱստուած ճշմարիտ, երկնաւորաց բաղձալիդ, երկնաւորաց բաղձալիդ։

ը. 13բ-4ա 8. [Սրիկ Կոստանդին, ձեռ. 2659, 92ա] – Կայր կոյսն ի յայրին, կայր եւ զուարճանար... կերպ մի ի գնդէն, կարգ մի ի թուէն, կանչեն առ հովիւսն կարեւոր գոչմամբ։

թ. 14ա 9. Հրճուիմք այսօր մեք հոգեպէս տօնիւս մաքուր սուրբ կուսական... աւետի՛ս ձեզ մեծ նահապետք, աւետի՛ս քեզ երջանիկ մայր, ուռա՜յ։

ժ. 14բ Ստեղծօղ մանկանց մանուկ ցուցաւ եւ հինաւուրցն տղայացաւ... որ զարարածս կերակրէ, բանայ զձեռն եւ լցուցանէ։

Ծնթ. Ձեռագրում այս տաղը հերթական համար չունի, այդ պառճառով համարակարգը խախտւում է։

Ժա. 14բ-5ա 10. [Առաքել վրդ., ձեռ. 2709, 261ա] («ՏԵՐ Ա») – Տունկ անմահութեան բողբոճեցար սուրբ Կոյս... զհայրածինն ծաղիկ բողբ[ո]ջեցեր զՅիսուս։

Ժբ. 15աբ 11. Ննջեա՛ որդեակ, քաղցր եւ անուշ... բայց եղէ ես քեզ կարօտ ո՛ր օ՛ր օ՛ր օ՛ր, Աստուած որդոյս իմ օ՛ր օ՛ր օ՛ր։

Ժգ. 15բ-6ա 12. Խորհուրդ մեծ յայտնեցաւ այսօր յաշխարհի եւ ուրախութիւն երկնի եւ երկրի... զի լուծցէ զկապն մեղաց Եւայի, Եւայի, ուստի երգեսցուք օ՛ր օ՛ր օ՛ր օ՛ր օ՛ր օ՛ր, / իմ Աստուած որդոյս օ՛ր օ՛ր օ՛ր օ՛ր օ՛ր օ՛ր օ՛ր օ՛ր։

Ժդ. 16աբ 13. [Ասուածատուր Հենեցի] – Այսօր տօն է Ծննդեան, աւետի՜ս, / Տեառն մերոյ եւ յայտնութեան, աւետի՜ս... ցնծա՛, ցնծա՛ Դաւիթ արքայ, աւետի՜ս, / հնչեա՛ զքնարն քո եւ խայտա՛, աւետի՜ս։

Տե՛ս Ուշ միջնադարի հայ բանաստեղծութիւնը (ԺԶ-ԺԷ. դդ.), Բնագրեր, երկու հատորով, հտ. Ա., աշխ. Յասմիկ Սահակեանի, Երեւան, 1986, էջ 89-95. ձեռագրում տաղը կրճատումներով է։

Ժե. 17ա 14. [Ղազար Ջահկեցի, Երգ Ծննդեան Քրիստոսի, ձեռ. 3416, 3բ] – Ղամբարափայլ սրբոյ տօնիս, աւետի՜ս, / ի միտ առցուք խորհուրդ բանիս, աւե[տի՜ս]... զի, զոր տեսին վկայէին, աւետի՜ս, / թէ բանն Աստուած էառ զմարմին, աւետի՜ս։

Ժզ. 17բ 15. Վարանիմ ի մեղաց, դու ազատիչ մեղուցելոյս, ո՛վ Տիրամայր... ուստի եւ քեզ բերկրեցելոյդ փառս տացո՛ւք, ո՛վ Տիրամայր։

Ժէ. 17բ-8ա 16. Ծիածան մայր եւ կոյս, ապաւէն եւ յոյս... արքայն մարգարէն որդովք քեւ փրկիլ ցանկայր հոգով, ո՛հ, աղերսիւ։

Ժը. 18աբ 17. Արեւ լուսատու, բաժակ կենսատու, գերապանծ լուսով դու մայր Աստուծոյ... ձեւ քո սոսկալի, ղամբար լուսալի, ճիւղ վարդով ի լի, մայրդ հրաշալի։

Ժթ. 18բ-9ա 18. Խնկի ծառին նման ես, պտուղ դու քաղցրահամ ես... մահու պտուղ լուծիչ ես, Աստուածածի՛ն, մեղա՛յ քեզ։

ի. 19աբ 19. [Ներսէս Շնորհալի] – Այսօր Գաբրիէլ հրեշտակապետն եկեալ, բերեալ զբրաբիոն պսակ յաղթող Կուսին... այսօր խոնարհեալ անմարմնական դասուք միածին Որդին առ կուսութեանց մայր։

Տե՛ս Ներսէս Շնորհալի, Տաղեր եւ գանձեր, աշխ. Ա. Քեօշկէրեանի, Երեւան, 1987, էջ 159-160։

իա. 19բ 20. Անճառին խորան, Բանին բնակարան... քեզ պաղատիմ Տալիթայ, լոյս տո՛ւր իմ ակին։

իբ. 19բ-20ա 21. Ի քէն աղերսեմք, արտասուօք հայցեմք խոնարհեալ անձամբ... զքեզ աղաչեմք կո՛յս, կո՛յս, կո՛յս, ողորմեա՛գերոյս։

իգ. 20ա-1ա 22. Մայր ցանկալի, յիանալի, յոյժ տենչալի, աննման... կոյս գովել[ի], երանելի, միշտ սխրալի, աննման, / մայր գովելի, լի, լի (քանիցս) Մարիամ։

իդ. 21ա-2ա 23. Տիրածին կոյս, երաստ երկնից, դո՛ւ ես թագուհի... զի միաբան էվէճ երգօք զքեզ օրհնեսցուք, Տէ՛ր, զքեզ օրհնեսցուք։

իե. 22աբ 24. Է մայր անբիծ, կոյս գերամբիծ, ամենօրհնեալ թագուհի... մի՛ թողուր զիս միշտ գերի, ազատեա՛ զիս եւ ողորմեա՛, մայր ողորմած, բաղձալի։

իզ. 22բ-3ա 25. Մա՛յր, պանծալի՛ լոյս, անապակա՛ն կոյս... եւ փառաւորեալ Սուրբ զԵրրորդութիւն սէր իմ անդադար երգով։

իէ. 23աբ 26. Մանեակ չքնաղ պարանոցիդ կապեսցի... թէ Մարիամ անդ գտանի, ուր կայեանն, ուր կայեանն, ո՛հ, ուր կայեանն։

իը. 24ա 27. Սիրով փեսային յաւէտ սիրահար, ծաղիկ ծովային եւ արարչատար... մաղթեա՛Տիրուհի եւ անդուլ հայցեա՛, մաղթեա՛ թագուհի։

իթ. 24բ 28. Ի մեծաջահ բոց արկանեն աչք, ի լոյս շնորհաց հրափայլ ճաճանչ առ թշնամին կան... զի փառք Տեառն ելից զերկինս, խաղաղութիւն տուաւ երկրի։

2. 27ա-9բ Տաղք մկրտութեան

ա. 27ա Յայնժամ իսկ գայ ի Յորդանան, առ Յոհաննէս ի բանին ձայն... եւ Մկրտիչըն մերձ կալով, ստեղծողն ինքեան մկրտելով։

բ. 27աբ [Յովհաննէս Երզնկացի]. Տաղ ջրօրհնեաց – Այսօր ձայնն հայրական, յերկնից իջեալ հաճոյեական... աւետաւոր ձայնիւ երգի մեծ կարապետն Յովհաննէս։

Տե՛ս Ա. Սրապեան, Յովհաննէս Երզնկացի. ուսումնասիրութիւն եւ բնագրեր, Երեւան, 1958, էջ 219-221։

գ. 27բ-8ա [Սրիկ Կոստանդին, ձեռ. 7730, 55բ]. Տաղ ջրօրհնեաց – Ո՜վ զարմանալի խորհուրդն այս մեծ յայտնեալ... Յիսուս յառաջեաց աստուածութեամբ ի ջուրն, / հանդերձ Յովհաննու Յիսուս ի գետն եմուտ։

դ. 28ա-9ա Տաղ Տեառնընդառաջի – Քրիստոս փառաց թագաւորն այսօր եկեալ ընծայումն... ամենազօր թագաւոր օրհնեալ գալուստ քո այսօր։

ե. 29աբ Տաղ Ծաղկազարդի – Այսօր ցնծան արարածք խրախճանապէս... զմեսեայն օրհնեցին փոքրիկ հօտն Պետրոսին։

3. 29բ-36բ Տաղք խաչի եւ եկեղեցւոյ

ա. 29բ-30ա 1. Կաթուղիկէ եկեղեցիս, մօր սուրբ լուսոյ հարսնարանիս... եւ առաքեալքն խօսէին ի յիս մարգարեից վարժարանիս։

բ. 30աբ 2. Տաղ խաչի – Գլխոյ պսակ զարմանալի, թագ ոսկեհուռ եւ հրաշալի... զի նա է հաւն Յիսուս որդին, զքո տատրակն եւ զաղաւնին. / մի՛ լար, սո՛ւրբ Կոյս, տաճար Բանին։

գ. 30բ 3. [Սրիկ Կոստանդին, ձեռ. 2566, 229բ]. Տաղ խաչի – Խաչն ի նախնումն երեւեցաւ, ծաղկեալ ի դրախտ աստուածատունկ... որ փոխանակ Իսահակայ, խոյն կախեցաւ ի Սաբեկայ. մեք ի յայն փայ[տ]՛՛։

դ. 31աբ 4. [Գրիգորի Նարեկացի]. Տաղ խաչի – Հաւիկ մի պայծառ տեսի, աննմա՛ն... մեղաւորաց պատժել կամէր, աննմա՛ն, / աննմանիդ ով նմա՛ն, դու նմա՛ն։

ե. 31բ-2ա 5. [Պետրոս վրդ. Ղափանցի, ձեռ. 3227, 18ա]. Տաղ խաչի – Կանայք, ամենայն քուրք իմ սիրական... գեղարդեամբ խոցի որդեակս ի խաչին, ջուր առատ բաշխի ծննդեան. կրկին լացէ՛ք։

զ. 32աբ 6. Տաղ խաչի – Աստուածածին կոյս Մարիամ կայր առ խաչին իւրոյ միածնին... այ ո՜հ, այ ո՜հ, զքեզ ի խաչ տեսողիս հազար եղուկ մօրս այրած որդիս։

է. 33ա 7. Տաղ խաչի – Ի խաչին անարգ բեւեռեալ, ծով աչերս եղեւ խաւարեալ... նոցին ներհակ արդ տեսանի, աւա՜ղ, որդեակ, աւա՜ղ, որդեակ սիրտ իմ այրի։

ը. 33բ 8. Տաղ խաչի – Այսօր եղեւ գալ դշխոյին, մօր արքային ինքնակալին... եւ նա գտաւ զփայտ սրբոյ խաչին, որ էր թաղեալ զներքս աղբին։

թ. 33բ-4ա 9. Շողակաթի Էջմիածնի – Նախ միածին Աստուածըն Բան իջեալ յերկնից առնանման... յետոյ շինեալ զդիրս Հռիփսիմեան զկանայցն պատուական։

ժ. 34աբ 9.* [Տէր Առաքեալ Սիւնեաց, ձեռ. 429, 383բ]. Տաղ Էջմիածնի («ՏԵՐ Ա») – Տաճար լուսոյ, տուն արքային, տեսի զենման անմահ գառին... ի քեզ հեղու լուսահոսան բաժակ հոգոց ուրախութեան։

* Ծնթ. Տաղի 9-րդ համարը կրկնուած է։

Ժա. 34բ-5ա 10. Տաղ Էջմիածնի – Տեսլեամբ սրբոյն Գրիգորի, Գրիգորի ահեղ եւ զարմանալի խորհուրդ յայտնեալ սքանչելի, հրաշալի... իմաստութեամբ ճոխացեալ, զազգս հայոց զարդարեալ, աննմա՜ն։

Ժբ. 35ա 11. Տաղ եկեղեցւոյ – Եկեղեցի կանգնեալ խորան, գմբէթն բարձր երկնից նման... յաւազանէն որդիացան, անդ թողութեան արժանացան։

Ժգ. 35բ-6ա 12. Տաղ Վարագա Խաչին – Ի մէջ լերանց կառուցեալ, կառուցեալ, վերին Վարագ անուանեալ, զանազան ծաղկօք լցեալ, աննման... աղերսանօք Սուրբ խաչին՝ աւագ եւ սուրբ նշանին, պահապան հայոց ազգին եղիցի։

Ժդ. 36աբ 13. Տաղ Վարագայ Խաչին – Ղամբարաշար անհամեմատ լուսով լցեալ լեառն Վարագայ... քանզի նա է տեղի հրաշազան Փրկչին մերոյ ոտին կայարան։

4.36բ-42ա Տաղք Յարութեան

ա. 36բ [Բաղդասար Դպրի, ձեռ. 6998, 54ա] – Քեզ, ո՛վ փեսայդ եկեղեցւոյ, երգեմք հոգով, ալելուիա՜յ... որով թաղմամբ եւ յարութեամբ եւ համբարձմամբ, ալելոյիա՜յ։

բ. 37ա Տաղ Յարութեան – Մարիամ Մաքթաղինին փարէր ի մէջ պարտիզին... մի՛ լար, մի՛ լար, մի՛լար, ես եմ Որդին միածին։

գ. 37աբ Տաղ Յարութեան – Ո՛վ պարտիզպան, ասա՛, ո՞ւր տարան զՅիսուս միածին... զոր ես եմ միածին, որ յարեայ ի գերեզմանէն։

դ. 37բ Տաղ Յարութեան – Գոչէր հրեշտակն առ վիմին վասն յարութեան Յիսուսի... զՏէրն տեսէ՛ք անդ սիրով, մխիթարեցէ՛ք մեզ հոգով։

ե. 37բ-8ա Տաղ Յարութեան («Ի ԳՐԳԷ») – Ի հանդիսի յարութեան, յարութեան, կանայք եկին ի գերեզման... վասն յարութեանըն նորին, աւետի՜ս, ցնծան որդիք Սիօնի, Սիօնի հրեշտակ։

զ. 38բ Տաղ Յարութեան – Յորժամ յարեաւ Փեսայն անմահ ի մէջ գիշերի, դղրդեցաւ յերկիր հիմամբ, շարժեցաւ տեղին... զոր աստ եդեալ ի պատանի, վիմօք կնքեցին. Յարեա՜ւ Յիսուս, յարեա՜ւ։

է. 39ա [Ղազար Ջահկեցի]. Տաղ Յարութեան – Միաշաբաթին օր հանգստեան կանայք եկին ի գերեզման... տեսին զկտաւն եւ զարմացան, եւ սերոբեն հոլաթեւեան։

ը. 39աբ Տաղ Յարութեան – Դասքն հրէական էին պահապան սուրբ գերեզմանին, որ եդաւ մարմին աննման... իւղաբերքն եկին, զխունկս անուշս բերին, ողբալով լային՝ պատառեալ շուրջ զգերեզմանաւ։

թ. 39բ Տաղ Յարութեան – Դարձեալ յայտնի այլանման առ ծովակին Տիբերական... զՊետրոս երիցս հարցանելով, զուրացութիւնըն քաւելով։

ժ. 39բ-40ա Տաղ Յարութեան – Յարեաւ փառաց թագաւորն, աւետի՜ս, զի՞ խնդրեք զանմահն ընդ մեռեալս, ձեզ, մեծ աւետի՜ս... նորոգողին երգել ընդ հրեշտակս զփառս յաւիտեան։

ժա. 40բ [Գրիգոր Նարեկացի]. Տաղ Յարութեան – Ես ձայն զառիւծուն ասեմ, որ գոչէր ի քառաթեւին... փառս փրկողին տացո՛ւք, որ փրկեաց զգերեալս ի բանտէն։

Տե՛ս Գրիգոր Նարեկացի, Տաղեր եւ գանձեր, աշխ. Ա. Քեօշկէրեանի, Երեւան, 1981, էջ 129-130։

Ժբ. 40բ-1ա Տաղ Յարութեան – Գառն Աստուծոյ ի սպանդ վարեալ եւ ի խաչին պատարագեալ... աշակերտացն պատմեցէ՛ք եւ աշխարհի քարոզեցէ՛ք, արդ, ձեզ մեծ աւետիս, Քրիստոս յարեա՜ւ, յարեա՜ւ, յարեա՜ւ։

Ժգ. 41բ Տաղ Յարութեան – Ի նմին աւուր կիրակէին յԵմաուսայ ճանապարհին... եւ ճմլեսցի սիրտ իմ յանձին յիշմամբ սիրոյ քո յերկնային։

Ժդ. 41բ-2ա [Գրիգոր Նարեկացի]. Տաղ Յարութեան – Հաւո՜ւն, հաւո՜ւն արթնացեալ... այսօր, այսօր անթառամ ծաղկեցաւ լուսափայլ։

Տե՛ս եւ հմմտ. Գրիգոր Նարեկացի, Տաղեր եւ գանձեր, աշխ. Ա. Քեօշկէրեանի, Երեւան, 1981, էջ 115-116։

5. 42ա Տաղ Նոր կիրակէի – Յետ ութ աւուր դարձեալ գալով, որ հաւատաց շոշափելով... որպէս եւ չար ոմն կարծէր, անապական նախ ոչ ասէր։

6. 42բ Տաղ կայսրի – Պաշտելի, տօնելի, գահ սուրբ Գրիգորի, / լուսալի, հրաշալի պարծանք աշխարհի... եւ տիրապետել զորս ի նմա ձեռամբ նուաճել, / սէր արփի, քաջարփի սուրբ զեկեղեցի, արդ, խնդա՛։

7. 43ա Տաղ Համբարձման – Այսօր անդրանիկն Հօր միածի[ն] Որդին... ածեալ ի յերկինս ի յօթեւանս Հօր։

8. 43աբ Տաղ Համբարձման – Եւ ի յերկինս վերացեալ, վերայ թեւոց հողմոյ ելեալ... բարձրացուցեր գեր ի վերոյ, քան զբնութեանս հրեղենին։

9. 43բ Տաղ Հոգոյն Գալստեան – Ո՛վ զարմանալի, այսօր Սուրբ Հոգին Աստուած եկեալ... ճմլեալ յառաքեալսն ուրախութիւն, զմայլումն երկնային մատռուակէր հոգին։

10. 43բ-4ա Տաղ հրեշտակաց. Ո՛վ զարմանալի («Գ[Ր]ԻԳՈՐ») – Գովեստ բերկրանաց քաղցրաձայնեալ երգեմք ձեզ հրեշտակապետք ու հրեշտակաց գումարք... զի փառս երգեսցուք Երրորդութեան յաւէտ։

11. 44ա-5ա Տաղ Վարդանանց – Հրաշունչ վիշապաց բորբոքեալ, մեծ գազան խամրեալ զդրախտն քրիստոսեան... հրեշտակք պարեն զերգս նոր օրհնել. զՏէր օրօրէ։

12. 45աբ Այլաբանութիւն ի վերայ Վահանայ – Նետ թափանցիկ, սուսեր հատու երկբերան... զարթի՛ր այժմիկ թեւակողեայ, օգնեա՛ մեզ քաջ զօրաւար Մամիկոնեան գայլ Վահան։

13. 45բ-6ա Տաղ Մամիկոնեանց – Թագ փառաց մերոց, այր ցանկալի, / գոհար անգին, գանձ գովելի... սուր սայրասուր Սմբաթ իշխան՝ / առիւծ արի, անպարտելի, ե՛կ, ե՛կ, սէր իմ։

14. 46աբ [Գրիգոր վարժապետ Փեշտեմջեան, որ ի Կոստանդինուպօլիս, ձեռ. 2696, 92ա]. Տաղ Լեւոնի արքային – Շառաւիղ ընտիր տոհմին Ռուբենեանց... ո՜հ, ազգիս պսակ Լեւո<յ>ն արքայն / ո՞ւր ես, աւա՛ղ, Տէր իմ պատու[ա]կան։

15. 47ա Տաղ ի վերայ արքայն Գագկայ – Առիւծ հզօր Բագրատունի, զի՞ ննջես յայդ անլոյս գբի... լե՛ր նէ<է>ման հուր ջրհորոյ, ո՜հ, Գագիկ, սէգ արքայդ, արի՛։

16. 47բ-8ա Տաղ վարդապետաց – Հուրն սիրոյ իմոյս ազգի... անկեղծ սիրոյ եմք ի խնդիր, / օգնեա՛, Յիսուս, փրկի՛չ բարի։

17. 48աբ Տաղ Յակոբայ Մծբնայ հայրապետին հօրն – Սիւն լուսաւոր ամպհովան, պաշտպան նորոյս Իսրա[յ]էլի... քանզի փեսայդ աստուածառաք զգեցուցեր լուսոյ պսակ։

18. 48բ-9ա Հուրն՛՛. Տաղ Ներսէսի Լամբրոնացոյն – Նոր աշալոյս նորոյ երկնի, Կիլիկեայս ցուցար երկրի... ո՜հ, ել ի հանդէս ազգդ հայոց, զի ծնաւ ձեզ բժիշկ հոգւոց։

19. 49աբ [Գրիգոր վարժապետ Փեշտեմջեան, ձեռ. 2696, 92ա]. Տաղ Տրդատայ արքայի – Ծաղիկ պայծառ, վա՛րդ թերաբաց, վայելչագե՛ղ շուշան հովտաց... տո՛ւր զբաժակ քո քաղցրական, Տրդատ արքայ Հայոց մեծաց։

20. 49բ-50ա Տաղ ի վերայ իշխանաց – Ո՛վ գերարփի, լոյս երկնաւոր անսահման, / Յիսուս Փրկիչ իշխանաց մեր, լե՛ր պաշտպան... մի՛ տար զմեզ ի փորձութիւն չարութեան, / իշխանաց մեր, Յիսո՛ւս փրկիչ, լե՛ր պահապան։

21. 50աբ Տաղ ի վերա Անի քաղաքին – Պարծանք քաղաքաց քաղաք մեծ Անի, / քողազարդ պճնեալ հարսն նազելի... դու երբ հանգուսցես զորդիս ի ծոցի, / ջամբել մեզ զկաթն սիրով մայրենի։

22. 51ա Տաղ առաջնորդաց – Արթուն դիտապետ եւ հովիւ բարի, բարեխնամ տեսուչ արամեանս ազգի... սուրբ հայր Գաբրիէլ՝ Տեառն սիրելի, աղերսմամբ հայցեմ, լե՛ր մեզ հովանի։

23. 51բ Տաղ առաջնորդաց – Պայծառ մեզ այսօր, պայծառ նոր արփի... օրհնեսցո՛ւք զՏէր միշտ եւ յաւիտեան։

24. 51բ-2ա Տաղ առաջնորդաց – Ո՞վ այն դիմեալ գայ հեզ փեսայն, անցեալ ընդ դաշտ Արարատեան... այն է արդ մեր արհիական, հայր Գաբրիէլ վեհ սրբազան։

25. 52բ-3ա Տաղ նախնեաց – Հսկայ հզօր գեղապատշաճ Հայկ մեր նախնի քաջ արանց... յԱսիայէ ի յԵվրոպայ սլացեալ հասեր փութապէս։

26. 53ա-4ա Տաղ ի վերա Աղեքսանդրի – Իցէ ինչ այլ երգոցն ի ճահ, / քան զիմաստնոյն անուն անմահ Աղեքսանդրե... բանալ կրկին մեծ ասպարեզ, / մասեայն զմարզ ի նոր հանդէս։

27. 54ա Տաղ ի վերա Վարդանանց – Արի՛ք, դո՛ւք, Սասանեան ի ճամբար, / մեք անցցուք զերկիւղալից ամեհաբար... անցցո՛ւք, գոչէ ձայն ահեղ սպայն կարգք։

28. 54բ [այլ ձեռքով՝ Ասացեալ ի Յովսէփ վարդապետէ Խարազեանց]. Տաղ հանդիսի – Ձայն սիրոյ հնչէ առ իս, թեպէտ լռիկ, բայց ազդէ յիս... լերինք, բլուրք ցնծան, պարեն, նոր արշալոյս մեզ խրախուսեն։

29. 54բ-5ա Երգ առ Հայաստան – Դաշնակ երգոց ձայն խնդութեան մեզ աւետեն յուսապատար... ծիծաղայդէմ արեգն ի դէմ պայծառափայլ արդ շողշողին հոն։

30. 55ա-6ա [այլ ձեռքով՝ Մեսրոբ Թաղիադեանց]. Երգ ի վերայ պանդուխտ աղջկան – Գիւղական աղջիկ եմ ես զամբիւղաշէն, / եկեալ աստ զամբիւղօք ի Հայոց երկրէն... զերախտիս ձեր առ ես գովեցից բազմօք առ զամբիւղ / առ զամենայն, առ զամենայն յօտար աղջկանէս։

31. 56աբ Աղեր[ս] առ Քրիստոս – Միշտ բոցով քոյին վառիմ ի սէր, ո՛վ հոսանուտ կեանք... ո՜հ, հոգեւորապէս անկելոց դու բժիշկ ես միայն, Տէ՛ր իմ, որախացո՛ զիս։

32. 56բ-7ա Տաղ ուրախութեան – Քաղցրիկ գարուն եկեալ, եհաս, արի՛, երգնակ, ուրախացի՛ր... բերկրեալ ցնծա՛ ու զուարճացի՛ր, տեսլեամբ վարդին փարթամացի՛ր։

33. 57ա-8ա Տաղ թռչնոյ կաքաւին – Փութա՛ առ մեզ, նախշո՛ւն կաքաւ, / սարերն ամեն կանաչեցաւ... յաւուրս գարնան պարեալ ցնծաս, / նախշուն ձագերով շուրջ գու քաս՝ / արագ, արագ ոստոստելով։

34. 58աբ [Պետրոս վրդ. Ղափանցի]. Տաղ վարդին – Առաւօտեան քաղցր եւ անոյշ հովերն, / մերձեալ հնչեն մեղմով թըփոյդ քովերն... բացուի՛ր, բացուի՛ր, իմ կարմիր վարդ աննման, / գեղոյդ նման արեգական վառվառման։

Տե՛ս Շ. Նազարեան, Պետրոս Ղափանցի, Երեւան, 1969, էջ 278-290։ Տաղը գրուած է քաղուածաբար։

35. 59ա Տաղ Վարդանանց – Ի սկզբան պատերազմին Մամիկոնեան քաջ զօրաւոր ընդ պարսից հրապաշտ ազգին... զօրակարգեր գունդ կազմեր, քաջալերէր, յառաջ բերէր։

36. 59բ Տաղ ի վերա ծովու – Սուտ կենցաղոյս ես խաբեցայ, եկեալ ի ձեռս քո անկայ... թէպէտ նման չեմ ես նմա, / ահե՛ղ ծով, ես պանդուխտ եմ, զքեզ աղաչեմ, ինձ ողորմեա՛։

37. 60ա Տաղ սրբոյն Յօհաննու Մկրտչին – Յովհաննէս մեծ մարգարէ, երկրպագող յարգանդէ... Յովսէփ մեղաց յաղթող է, բայց քեզ նման ոչ ոք է։

38. 60բ [Ներսէս, ձեռ. 2649, 390բ]. Տաղ 12 առաքելոց – Աղաչանօք մաքուր դասին, Առաքելոց փոքու հօտին... եւ Պօղոսի առաքելին՝ / եկեղեցւոյ վեհ քարոզին, որ լծակիցն է Պետրոսի։

39. 60բ-1ա Տաղ Դաւթի եւ Յակոբա առաքելոյն – ԶԴաւիթն ասեմ զքանչելին, զանօթ հոգւոյն աստուածային... մեզ բարեխօս լերո՛ւք առ Տէր, յաւուրս այս ձեր հանդիսի։

40. 61բ [Ներսիսի Շնորհալի]. Տաղ սրբոց մարգարէից – Աստուածային խորոցն անճառ, խորհրդածո՛ւք, սո՛ւրբ մարգարէք... զցող հասեալ վերայ գեղման, տպաւորեաց որդոյն իջման։

Տե՛ս Ներսէս Շնորհալի, Բանք չափաւ, Վենետիկ, 1830, էջ 428։

41. 61բ-2ա Տաղ սրբոյն Թադէոսի – Առաւօտ լուսաբեր Հայաստան երկրի, բուրաստան ծաղկախիտ կողմանց հիւսիսի... ո՜հ, ո՜հ մանկունք Սիօնի, պար առեալ ցնծացէ՛ք ի սոյն խնճոյի։

42. 62բ [Ներսէս, ձեռ. 2672, 89ա]. Տաղ հայրապետաց – Հայրապետաց հանուրց ազգին, վարդապետաց ուղիղ բանին... որք եւ վասն իմ քեզ պաղատին, անտես չառնել զգործս ձեռին։

43. 62բ-3ա Տաղ սրբոյն Գրիգորի Լուսաւորչի – Ի յելս արեւու յարեւ (կրկն.) ծագեցաւ մեզ յարեւմտից... հովիւ նորակերտ հօտին վերնական կոչմամբ հաստատէր։

44. 63աբ [Ներսէս, ձեռ. 3986, 87ա]. Ո՛վ զարմ[անալի]. Տաղ մանկանցն Բեթխեմի – Արթունք զուարթունք, բանին բանաւոր ծիծռունք, / գարնան աւետիս դրախտին գոյնզգոյն ծաղկունք... խնկաբեր լերանց ծառ ծաղկաքաղիկ մանկունք, / կարմիր տերեւունք, հօր լուսաշաւիղ բուրմունք։

45. 63բ-4ա [Գրիգոր վրդ., ձեռ. 2649, 124բ]. Ո՛վ զարմ[անալի]. Տաղ մարտիրոսաց – Ի հանդէս տօնի ձեր խրախացեալ ցնծամք, / հայր եւ վարդապետ եկեղեցւոյ մանկունք... հարքդ փութացայք զհետ որդոցդ յերկինս, / առ այնմում նուեր նախ զմանկունս ետուք։

46. 64աբ Երգք առհասարակ Տէր ողորմեայից Խաչի – Երկրպագեմք սրբոյ խաչիդ, արեամբ ներկեալ սուրբ գեղարդիդ... եւ անբարբառ բարեխօսեա՛ վասն աշխարհիս խաղաղութեան։

47. 64բ-6բ Աստուածածնայ – Աստուածածին ծաղիկ շուշան, դու ես պարծանք ազգի մարդկան... ամենասո՛ւրբ Եր[ր]որդութիւն, տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն / եւ հիւանդաց առողջութիւն, ննջեցելոց արքայութիւն։

48. 67աբ [Մեսրոպ Թաղիադեան] – Տէ՛ր, կեցո՛ դու ըզհայս, եւ արա՛ զնոսա պայծառս... եւ մեք Տէր օրհնեսցուք, ըզքեզ մինչ իսպառ։

49. 67բ-9ա [Ռ. Պատկանյան, Արաքսի արտասուքը] – Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ... ու սուրբ Վարդանանք, այո՛, այո՛, բոլոր սուրբ Վարդանանք։

50. 69ա-70ա Որդի՛ք Հայկայ, որդի՛ք փառաց, զարթի՛ք, կոչէ ըզձեզ Աստուած... ի դժոխս մուծանել զաջն յերկնից սահմանն, / ազատ թողեալ զՀայաստան։

51. 70աբ Արիացի՛ր, գոյնեա, մայր մեր Արմենիա... արդ զօրացե՛ք քաջեր, մեք հայոց զաւակ ենք, / ահա մեզ ազատութիւն։

52. 70բ-1ա Երգ Շուշանիկի – Է՞ր հեռանաս քո մայրենի աշխարհից, / կարօտ թողուս սէրդ բարեկամ քեզանից... լոյս հաւատիդ հաստատ կացիր յաւիտեան, / լոյս հաւատդ քեզ միշտ պահէ անսասան։

53. 71բ-2ա Մուսայ հայոց – Արկածք հայոց ժամանակին ընդ անիւ / փշրին տակաւ, մինչդեռ սիրոյ համբուրիւ... օ՛ն, փութասցո՛ւք, օ՛ն, երգեսցո՛ւք սէր եւ գութ, / մեր պսակ առ մեր բաղտ, հրաւիրակ ցնծասցեն, / թէ ուր հայք չիք, անդ վայ։

54. 72բ-3բ [Մկրտիչ Պէշիկթաշլեան. Եղբայր եմք մեք]. Տաղ ազգային – Ի բիւր ձայնից բնութեան շքեղ, թէ երգք թռչին սիրողաբար... ընդ աստեղօք ինչ կայ սիրուն, քան զանձկալի եղբայր անուն։

55. 74ա-5ա Երգ ազգային – Բամբք որոտան բարձուստ բոնբիւք, յԱրարատեան դաշտն ի վայր... սարսափին սանդարք ի խուլ խաւարի, հապ, օ՛ն, արի՛ արանց մանկունք։

56. 75ա-6ա [Գէորգ Դոդոխեան. Ծիծեռնակ]. Երգ պանդուխտ պատանեկի – Ծիծեռնա՛կ, ծիծեռնա՛կ, դու գարնան սիրուն թռչնակ... դէ՛հ, սիրո՛ւն, ծիծեռնակ, հեռացի՛ր, թռի՛ր արագ / դէպի Հայոց երկիրը, ծնած տեղդ Աշտարակ։

57. 76բ-7ա [Յարութիւն Սուաճեան] Սահմանադրութիւն – Արի՛ք, հայկազունք յառաջ ընթանամք, / սահմանադրութեան նոր բարեւ մը տանք... կեցցէ՛, կեցցէ՛, կեցցէ՛, միշտ ազգն ու սահմանադրութիւն. կրկ՛՛։

Տե՛ս Հայկական Սովետական Հանրագիտարան, 1985, հ. 11, էջ 89։

58. 77աբ Երգ Միհրդատայ – Կեցցե՛ս, արքայ Միհրդատ, կեցցե՛ս, դու միշտ յաւիտեան... կեցցե՛ս, կեցցե՛ս, միշտ կեցցե՛ս, վասն հայոց դու միշտ կեցցե՛ս։

59. 78աբ Երգ Վարդանայ (այլ ձեռքով՝ «աղջիկ») – Ո՛վ հայկազունք, ո՛վ դիւցազունք... առաջնորդել հայոց զօրքին ի ժամ սրբոյ պատերազմին (ամբողջը ջնջագծի տակ)։

Ծնթ. Տաղը կրկնուած է 85ա-6ա-ում փոքր-ինչ յաւելումով։

60. 78բ-9ա Երգ Վարդանայ Մ[ամիկոնեանի] – Հայրենասէր արամեանք, զի կայք ի քուն ընկղմեալք... եւ կնքեալ զայն իւր արեամբ, եղեւ փրկիչ հայրենի։

61. 79բ-80ա Երգ – Մեզ նոր արեւ ծագէ, բացի լոյս բոցավառ... մեր ազգութիւն կրօն գալ, ժողովել ի սուրբ տօն, հրաւիրել զամէն հայս։

62. 80բ-1ա [Քերովբէ Պատկանեան]. Ինձ համար չէ – Ինձ համար չէ գառնան գալը, ինձ համար չէ ծառի ծաղկելը... եւ մահառիթ սպանիչ գնդակը անդ պատրաստած է ինձ համար։

63. 81բ-2ա Երգ ազգային՝ ասացեալ ի Յովսէփ վարդապետէ Խարազեանց – Եկա՛յք, եղբա՛յրք մեր սիրով միաբան / միմեանց ձօնեսցուք ողջոյն բերկրական... այլ զհուր սիրոյ վառւի բորբոք, / պահեսցո՛ւք ի մեզ անմոռ, անաղարտ։

64. 82աբ [Մկրտիչ Պեշիկթաշլեան. Գարուն] – Ո՜հ, ինչ անուշ եւ ինչպէս զով առաւօտուց փըչես հովիկ... նոքա յառաջք են հայրենեաց, նոքա զերթան սրտես ի բաց. կրկնեա՛։

65. 83աբ Ասացեալ ի Յովսէփ վարդապետէ Խարազեանց – Հսկող հովիւ վեհ, սրբազան, զքեզ աղաչեմք մեր խնամակալ... զքեզ աղաչեմք հավիւ բարի, լե՛ր մեզ պարիսպ հովանի։

66. 84աբ [Միքայէլ Նալբանդեան]. Իտալիացի աղջկայ երգ – Մեր հայրենիք, թշուառ, անտեր... կարե օգնել իւր եղբորը, / զանց չարեցի քո սիրուն։

67. 85ա-6ա Վարդա[ն] – Ո՛վ հայկազունք, ո՛վ դիւցազունք, ահա ձեզ նոր հանդիսարան... զօրականք. մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք Աւետարան խաչ ի ձեռին առաջնորդել հայոց ազգին ի ժամ սրբոյ պատերազմին։

Ծնթ. Նոյնը նաեւ 78աբ-ում՝ վջ.ից թերի։

– 103ա-6բ Ցանկ տաղարանիս – Տաղք Աստուածածնայ. Աւետի՛ս, քեզ Մարիամ. երես՝ 14...78. Թագաւորաց. Պաշտելի։

Ծնթ. Ցանկը վերաբերում է առաջին մասին՝ 4ա-66բ։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, շղագիր, ԺԹ. դար

ա. 25աբ Թագաւոր յաւիտեան – Այսօր դասք հրեշտակաց ուրախանան... փառք պատիւ եւ իշխանութիւն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

– 25բ Եւ յորժամ շարժին երկինք եւ երկիր... ի լուսեղէն խորանովն զուգաւորելով։

բ. 26ա Ստեփաննոս քաղցրիկ տատրակ / սուրբ զուարթուն անուն պսակ... Տեառն Յիսուսի քաջ նահատակ / այգւոց նորին վարդ, մանուշակ, / թէպէտ, սակայն, հրեշտակ։

գ. 89ա Բարոյական իմաստասիրութիւն. Առածք – Երեք կերպարանք բարեաց ակն յանդիման երեւին... ուր գտցուք զճշմարիտն երջանկութիւն յայսչափ ստոց միջի։

– Պատիւն է ի պատւողն եւ ոչ ի պատուեալն, ճոխութիւնն յարկղն մեծատուն եւ ոչ ի մեծատունն (այսչափ)։

դ. 99ա-102ա Կոնդակ [Գէորգ վարդապետին հեռաւոր երկիր նուիրակ ուղարկելու մասին] – Ի յանմարմնոցս եւ ի մարմնականաց սիրախումբ հրճուարան կրօնաւորաց... ի հաշտարար պատարագս աշխարհի սուրբ յաղօթս իւրե[ա]նց, որ եւ բարերարն ողորմածն ի հաճոյս իւր ընկալցի։

Ծնթ. Տաղերի մեծ մասը համառօտուած են. 18, 19, միաւորների համարներից առաջ կամ բնագրում տաղերի մեղեդիների վերաբերյալ այլ ձեռքով գունատ թանաքով արուած են նշումներ եւ սրբագրումներ՝ 14բ, 19ա՝ «Գովեստ բերկրանաց», 18բ՝ «Գոչէր հրեշտակն», 22ա՝ «Մայր ցանկալի», 27ա՝ «Այսօր ձայնն հայրական», «յորդորական», 28բ՝ «ի տաճարն, Տէրն», 29ա՝ «Քրիստոս փառաց», 39ա՝ «յարեաւ, եւ հիացան, զաւետիս», 44ա՝ «ձեռ ձեզ է» 89ա՝ (լս.՝ երկայնակի դիրքով «երեսք թերթից»)։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 4ա՝ սեւ թանաքով ոճաւորուած բազմանկիւն՝ «ՅՕՎՍԷՓ ՎԱՐԴԱՊԵՏ, 1855»։

ՆՇՈՒՄ՝ մէջքին դաջած՝ «Երգարան», պհպ. Աա՝ «1054/3608», «ԺԹ. Մ[եսրոպ] եպիսկոպոս»։

3609

ԲԺՇԿԱՐԱՆ

ՌՄՁԲ. – 1833

ԳՐԻՉ՝ բժիշկ Բալասան։

ԹԵՐԹ՝ 67 (գրչի fէջակալում 1-134, որ է՝ 1ա-67բ)։ ՊՐԱԿ՝ 1-9×8 (9՝ 3)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5-10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14×7,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր շղագրի տարրերով (նմուշ՝ 5ա. ծածկագիր՝ 28ա*)։ ՏՈՂ՝ 15-16։ ԿԱԶՄ՝ բաց շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ։

* Ծնթ. Ծածկագրուած մնացեալ էջերը տե՛ս Բո­­վանդակութեան մէջ:

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած, կազմի կաշին հնամաշ, վնասուած, քերծուած, խունացած, վերին մասից 1 սմ-ի չափով պատռուած-ընկած, փեղկերից առանձնացած, եզրերը մաշուած, երեւում է ստուարաթուղթը, աստառներն ընկած. թ. 1, 2 (առաւել), 3 եւ այլն՝ եզրերից մաշուած, տեղ-տեղ պատռուած-ընկած, որոշ թերթեր հիմքին ամրացուած այլ սպիտակ թղթով՝ թ. 9, 10 եւ այլն, թ. 17, 25-32 եւ այլ՝ հիմքից մասամբ անջատ, որոշ պրակներ հիմքից թուլացած, թ. 49, 56՝ հիմքից անջատ, թերթերի վրայ կան աղտոտուածութեան, խոնաւութեան եւ բորբոսի հետքեր, զանազան բծեր. վերջից պակասաւոր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-3ա [Դեղք ամուլ կանանց]

ա. 1ա Ա. Դեղ ամուլ կանանց – Ա՛ռ զկաքաւու լեղին կամ զարիւն...

բ. 1աբ Բ. Այլ դեղ ամուլ կանան[ց] – Ա՛ռ զկաթին սէրն եւ ալապաստակի մայեն...

գ. 1բ [Գ.] Այլ դեղ ամուլ կանանց – [Ա]՛ռ ալապաստակի մայէն...

դ. 1բ [Այլ դեղ ամուլ կանանց] – Դարձեալ զբարձ մանուկ, որ է...

ե. 2ա [Ե.] Այլ դեղ ամուլ կանանց – Ինչ կին, որ տղայ բերի, յորժամ պորտըն կտրեն...

զ. 2ա [Զ.] [Այլ դեղ ամուլ կանանց] – Կինն, որ շատ զաւակ չի բերէ, մուշկ ուտէ...

է. 2ա [Է.] Այլ դեղ ամուլ կանանց – Ա՛ռ սըվ խուրմայ, քաղցր մարուխ...

ը. 2բ Ը. Այլ ծննդեան. կինն զայս դեղըս վերցնէ Է. օր – Ա՛ռ աֆիեուն մին նոխուտ, ղանդրանիեուն Բ. մաս...

թ. 2բ Թ. Այլ դեղ – Ալապաստակի մայէն ձեռքի մեղրով իրար խառնէ...

ժ. 2բ-3ա Ժ. Մաճուն, որ կինն զաւակ չի բերիլ, քամին ի մարմնումն շուռ կու գայ, հա՛մ զաւակ չի բերիլ, հա՛մ լուսին չի տեսնուլ – Ա՛ռ թրպութ Զ. մսխալ ու կէս մահմուտայ...

2. 3բ-8բ [Դեղք մերձաւորութեան]

ա. 3բ Ա. Դեղ մերձաւորութեան – Որ ծացուկ մարմինն պնդէ եւ մերձաւորութիւն տայ...

բ. 3բ-4բ Բ. [Դեղ մերձաւորութեան] – Հապ մերձաւորութեան, որ մարդութիւն պակաս լինի...

գ. 4բ գ. [Գ.] Այլ դեղ մերձաւորութեան – Ըզգազարն քիրի՛ եւ նորա ջուրն մըզէ՛...

դ. 4բ-5ա Դ. Հապ մերձաւորութեան – Որ սերմն յուշ վաթի, ա՛ռ որձ ճնճուղուկի գլուխի ուղուղն...

ե. 5ա Ե. Այլ դեղ մերձաւորութեան – Մարդոյ մէջքն, որ թուլ լինի, մերձաւորութիւն չի կարէ առնել...

զ. 5աբ Զ. Այլ տեղ, որ ցանկութեան ուժ տայ – Ա՛ռ ձուն, խորովէ՛, Բ. մաս բանբակի յունդ...

է. 5բ Է. Այլ դեղ մերձաւորութեան – Ա՛ռ ըզբողքի սերմն, ծեծէ՛, խառնէ՛...

ը. 5բ Ը. Այլ դեղ այրկան. զօրութիւն աւելանայ եւ զօրացնէ խիստ – Ա՛ռ կազարի յունդ, բողքի յունդ, սոխի յունդ...

թ. 6աբ Թ. Մաճուն մերձաւորութեան համար. զայս մաճունս շինեց, որ ամեն օր կուտեր, որ է այս – Ա՛ռ սարբանովշայ միխակ, դարչին...

ժ. 6բ Ժ. Մաճուն մերձաւորութեան համար – Ա՛ռ ոսպ Գ. մաս, սիսեռն Գ. մաս...

ժա. 6բ-8աբ ԺԱ. Մաճուն մերձաւորութեան, որ կոչի սըխտորի մաճուն – Ա՛ռ երկու իստիլ սըխտոր, լաւ իստակիր...

ժբ. 8բ ԺԲ. Սերմն, որ ակամայ զեղանի, այս ներքոյ դեղերս խմիր, որ կապի – Ա՛ռ պուխի բանօվշայ Բ. մաս...

3. 8բ-9ա [Դեղք գլխացաւի]

ա. 8բ-9ա Ա. Դեղ գլխացաւի – Գլուխն, որ դաքութեան ցաւի, աֆիոն քացախով հարէ՛...

բ. 9ա Բ. Այլ դեղ գլխացաւի – Զսամիթն քացախով եփէ՛, մին հաբաղ ձգէ՛...

գ. 9ա Գ. Այլ դեղ գլխացաւի – Թըթու խնձորն ծե[ծէ՛] եւ ի գլուխն քսէ՛...

4. 9աբ [Դեղք նուզլի]

ա. 9ա Ա. Դեղ նուզլի – Զսոխին սերմն ի կրակն ձգէ՛, որ հոտն ի քիթն երթայ...

բ. 9բ Բ. Այլ դեղ նուզլայի – Որ գլուխն եռ տայ, կարմիր-կարմիր դուս տայ...

5. 9բ-10ա Ա. Դեղ վասն աչքի, որ ծաղկէ եւ կամ ցաւի – Սուրմամաքի թութիայ քալամ ձուի սպիտակուց...

6. 10ա [Դեղք ականջի]

ա. 10ա Ա. Դեղ ականջի, որ չի լսի – Զաղաւնոյ ուղուղն տաքացրո՛ւ, ի ներսըն ածէ՛...

բ. 10ա Բ. [Դեղ ականջի] – Կամ խոզի եղն տաքացո՛ւր...

գ. 10ա Գ. Այլ դեղ ականջի – Որ ցաւի, ձեթի փարչն դի՛ր...

դ. 10ա Դ. Այլ դեղ ականջի – Որ ջուր լինի ի ներս, ակնամոմն կոլուր արա՛ եւ դի՛ր ականջի մէջն։

7. 10ա-2ա [Սրտացաւի դեղք]

ա. 10աբ Ա. Սրտացաւի դեղ – Որ բազմաց եմ տուած, սրտին ցաւն կտրեց. ա՛ռ թոփալաղ Բ. մաս...

բ. 10բ-1ա Բ. Այլ դեղ սրտացաւի – Թէ սիրտն եւ փորն ցաւի եւ ի բերանէն փրփուր գայ...

գ. 11ա Գ. Այլ դեղ սրտացաւի – Սիրտն, որ յանկարձ սանջու լինի...

դ. 11ա Դ. Այլ դեղ սրտացաւի – Թէ սիրտըն եւ պորտն ցաւի, աղինքն ոլորի...

ե. 11բ Ե. Այլ դեղ սրտի – Թէ մարդոյ սիրտն խաղայ, անիսուն եւ ղարաչօրակոթի եւ ագիր...

զ. 11բ Զ. [Այլ դեղ սրտի] – Մարդոյ սիրտն, թէ նեղանայ կամ թուլաթափի, գիտացի՛ր...

է. 11բ-2ա Է. Այլ դեղ սրտացաւի – Եւ խառնուելոյ եւ աչից մթնալուն պատճառն ի ճիճուէ լինի...

8. 12ա [Դեղք փորացաւի]

ա. 12ա Ա. Դեղ փորացաւի – Փորն, որ ցաւի, որ խիստ երթայ, ա՛ռ ԺԵ. մաս մաստաքի, ծեծի՛ ջրով...

բ. 12ա Բ. Այլ դեղ ամենայն ցեղ փորայցաւի – Բրինձն եփէ՛ ջրով եւ քամէ՛...

9. 12բ Ա. Դեղ մեչքացաւի, որ մէչքն խիստ պնդացնէ – Ա՛ռ դանամասդաքի Ե. մաս, կարմիր սանդալ...

10. 12բ-3ա [Մարդ, որ ձուերն ուռչի]

ա. 12բ-3ա Ա. Մարդ, որ ձուերն ուռչի – Ա՛ռ սեւ քունջութ, սեւ չամիչ, քիրմանու ժիրայ...

բ. 13ա Բ. Այլ դեղ, որոյ ձուերն ուռչի – Ձիու քուռակի թրիքն տաք-տաք քսէ՛, մին քիչ էլ ջրով խմէ՛։

գ. 13ա Գ. Որոյ զմէկ ձուն քան զմիւսն ուռջի – Զբամբակի յունդըն աղա՛յ...

դ. 13ա Դ. Որոյ ձուն ուռչի – Բակլայի ալուր, ոչխարի երիկամաց ճրակու...

11. 13բ Ա. Կնոջ, որ զաւակայ տունըն թէ տուս գայ – Ա՛[ռ] չոր հալիլայ, ծէծէ, բարակ մաղէ՛...

12. 13բ Ա. Թէ որ կնոջ փորէն արիւն գնայ եւ չի դադարի – Ծարուրն, որ է աչքի քաշելի սուրման, ոչխարի բրթով թլջէ՛...

13. 14ա Էրվածի դեղ – Գուլխաթ մի ծաղիկն կամ տերեւն ծիթով թաց արա՛յ եւ դի՛ր ի վերայ էրուածին վերայ, լաւանայ Աստուծով։

14. 14աբ [Մհլամ]

ա. 14ա Ա. Մհլամ, որ միս բերէ – Ա՛ռ զեյթունի եղ՝ ԺԲ. մաս, ժանճափիլ՝ Ա. մաս...

բ. 14աբ Բ. Մհլամ, որ եարան լաւացնէ – Ա՛ռ Ժ. մաս դմակի եղ, Ա. մաս մոմ...

գ. 14բ Գ. Մհլամ, որ սրբի զխոցերն որ հին լինի – Ա՛ռ մեղր, Դ. իստիլ քաղախի դուրտ...

15. 14բ-5ա Ա. Մարդն, որ ուժն հատնի, օրըստօրէ թաղաթէ ընկնի – Մինչի Է. օրն անօթուց Է. նուշ կե՛ր եւ յետոյ...

16. 15ա Ա. Թէ ծարաւն խիստ լինի – Ա. մաս տապաշիր ջրով հարէ՛ եւ տո՛ւր խմէ, ծարաւն կտրի Աստուծով։

17. 15ա Ա. Բերանն, որ կեր ընկնի կամ լերդըն մաշի – Խելեզն այրի՛, ծեծէ՛ ի վրայ բերանին ցանէ՛։

18. 15ա-6ա [Վասն գուզի]

ա. 15աբ Ա. Գուզն մարդոյ, որ կաթ գայ, չի դադարի – Ա՛ռ Բ. մաս սպիտակ նապաթ...

բ. 15բ Բ. Գուզն, որ շատ գայ – Կամիս կապել՝ ա՛ռ Ա. մաս խունկ, ծեծէ՛, արդարն եղով տրորէ՛, խմէ՛, գուզն կապի։

գ. 15բ-6ա Գ. Այլ դեղ գոզկապի – Դեղ արապըն ասաց, թէ ֆուֆալ Ա. հատ զեյթունի եղով հարես...

19. 16ա-7ա [Պատրուկ]

ա. 16ա Ա. Պատրուկ, որ է շափ մարդըն, որ տաք լինի եւ փորն կապի, զայս շափս շուտով լուի – Ա՛ռ խաղողի բաքմազն եւ քիչ մի աղ ածի...

բ. 16աբ Բ. Այլ պատրուկ – Ա՛ռ զսապոնն, քիչ մի դանակով ձեռնումըդ հարէ՛...

գ. 16բ Գ. Ղապզի դեղ – Փորն որ ղապզ լինի, այծու ճրագուն հալէ՛...

դ. 16բ-7ա Դ. Այլ դեղ ղապզի – Մարդ, որ փորն կապվի, ա՛ռ սինամաքի Բ. մաս, լաւ ծեծէ՛...

ե. 17ա Ե. Այլ դեղ ղապզի – Զգենագերչակին քչեւն հանէ՛, մէջն թակէ՛...

20. 17ա-8ա [Դեղք վասն կապածի]

ա. 17ա Ա. Դեղ վասն կապածի – Ա՛ռ սնդիկ, որ է ճիվայ, եւ սեւ ակռաւու լեղին...

բ. 17ա Բ. Այլ դեղ կապածի – Ակնայմոմն եւ ոչխարի լեղի պատրուկ արա՛...

գ. 17աբ Գ. Այլ դեղ կապածի – Ա՛ռ շան գլխի ոսկուռն եւ մանուշակի...

դ. 17բ Դ. Այլ վասն կապածի – Նահու մումամ իմանայ, հայեայ, զայիտայ, մանայ, մումիայ...

ե. 17բ-8ա Ե. Այլ դեղ կապածի – Աղվեսի մորթու վերայ գրէ՛...

զ. 18ա Զ. Այլ դեղ կապածի – Գրէ՛, ձախ պազուկն կապէ՛, ալմուլուք հուպիայ...

21. 18ա-9բ [Դեղք բաւասիլի]

ա. 18աբ Ա. Դեղ բաւասիլի, որ փորէն արիւն գնայ, թէ քասմայէ եւ թէ այլ պատճառէ. օգուտ է դեղս ամենայն ազգ մայայսիլի. խիստ փորձած է – Ա՛ռ մին որձ խոզի լեղի...

բ. 18բ-9ա Բ. Այլ դեղ – Սպիտակ պտուղ խունկն օր Դ. դրամ կուլ տո՛ւր...

գ. 19աբ Գ. Այլ դեղ բաւասիլի, որ ի փորէն արիւն գնայ կամ լուծի, սիրտըն ցաւի – Ա՛ռ մին մեծ սէրկեւիլ եւ փորէ՛ զմէջն...

22. 19բ [Դեղք դիւահարի]

ա. 19բ Ա. Դեղ դիւահարի – Ա՛ռ սեւ կատվին լեղին, թեժ քացախով...

բ. 19բ Բ. Այլ դեղ դիւահարի – Զորձ գայլու լեղին նոյնպէս քացախին հետ...

23. 19բ Եթե յղի կնոջ քամի եւ ուռուց լինի – Սեւ ազվայ հարէ՛ եւ ուսուցն քսէ՛, ողջանայ։

24. 20ա [Քաչալ գլխոյ դեղք]

ա. 20ա Ա. Քաչալ գլխոյ դեղ – Ա՛ռ սիպտակ նութ, սեւ նութ՝ Դ.-Դ. մաս...

բ. 20աբ Բ. Այլ դեղ քաչալ գլխոյ – Ա՛ռ կէս իստիլ սեւ նութ...

25. 20բ [Մազի դեղք]

ա. 20բ Մազի դեղ – Եթէ գլխոյն մազըն թափի, ընկուզին եղովըն օ՛ծ ըզգլուխն, զմազ բերէ։

բ. 20բ Այլ դեղ մազի – Ընկուզի քըչեւն երէ՛, ձիթով շաղախէ՛, քսէ՛ գլուխն, մազն բերէ։

26. 20բ-1բ [Կարմիր քամոյ դեղք]

ա. 20բ-1ա Ա. Կարմիր քամոյ դեղ – Եթէ ուռուցն շատ է, եւ տաքութիւն աւել է...

բ. 21ա Բ. Այլ դեղ կարմիր քամոյ – Ա՛ռ կարմիր սանդալ գինձ, ծեծէ՛...

գ. 21բ Գ. Այլ դեղ կարմիր քամոյ – Ա՛ռ տապաշիր եւ հաւու եղով խառնէ՛...

27. 21բ Ա. Դեղ ճիլն, որ կարճանայ – Ոտից կամ ձեռաց կամ մէջքին աւուլուկի տակռին եւ ախբի ճիճուն...

28. 21բ-2ա [Դեղք խոցի]

ա. 21բ-2ա Ա. Դեղ խոցի – Ճնճղուկն փետրոջն այրի՛ եւ ի քացախն խառնի՛...

բ. 22ա Ա. Այլ դեղ խոցի – Զկաճապն չորացո՛ւր, փոշի արա՛...

29. 22ա-5ա [Դեղք հապի]

ա. 22աբ Ա. Հապ լուծման – Ա՛ռ Դ. հատ հապի սալաթին, ծեծէ՛ եւ խառնէ՛...

բ. 22բ-3ա Բ. Հապ լօխմանին փոր քշելոյ համար – Ա՛ռ մահմուտայ Ա. մաս, գիլէրմանի Զ. մաս...

գ. 23աբ Գ. Հապ լուծման, որ շատ օգուտ է – Պլղամին եւ սափրան լուծէ՛, ճիճիքն հանէ՛...

դ. 23բ-4բ [Դեղ լուծման] – Ա՛ռ ջատվարհնդի Ա. մաս, խորասանի Ա. մաս...

ե. 24բ-5ա Դ.Դեղ լուծման – Բ. մսխալ դեղին հալիլայ, Բ. մաս սեւ հալիլայ...

30. 25աբ [Դեղ բերանի]

ա. 25ա Ա. Բերան, որ խոց լինի, եւ արիւնի կամ հոտ գայ – Ա՛ռ հալիլայ եւ շիպ կուլինար մարազի...

բ. 25բ Բ. Այլ դեղ բերանի – Ա՛ռ գխտոր եւ քացախով եփէ՛...

31. 25բ-6բ Դեղ վասն կորստեան, ում որ կուման ունիս – Ա՛ռ հաց, արա՛ պատառ...

32. 26բ-7ա [Դեղք սնկան]

ա. 26բ-7ա Ա. Դեղ սնկան, թէ ի փորն է, թէ ի դուրս է – Ա՛ռ Գ. մաս դուրոն, աղա՛յ եւ մաղէ՛...

բ. 27ա Բ. Այլ դեղ սնկան, որ է քասմայ – Եթէ սունկն դուրս է, զայս վերոյ յիշեալ...

գ. 27ա Այլ դեղ սնկան, թէ ի ներսն է, թէ ի դուրս – Ա՛ռ ըղու կանկարի սերմն, ամեն օր մեղրով կե՛ր...

33. 27բ [Դեղք ծիծացաւի]

ա. 27բ Ա. Կնկան ծիծն, որ ուռչի սպիտակ հողն, որ իստակ կու լինի, դմակով կամ կարաք եղով տրորէ՛...

բ. 27բ Բ. Դեղ ծիծայցաւի – Զթեփն գինով կամ մեղրի ջրով շաղախէ՛, դի՛ր վերայ, լաւանայ։

գ. 27բ Գ. Թէ յետ ծննդեան ուռչի – Զգազարի սերմն աղա՛յ, քացախով շաղախէ՛, դի՛ր վերայ. լաւանայ Աստուծով։

34. 28ա Ա. Քափուրի Ա. մսխալ...

35. 28աբ Բ. Սնջափ Ե. մսխալ...

36. 28բ Գ. Այլ դեղ քաշի ազարի – Այս է ղալեանին դեղն. Բ. մաս սընջափ...

37. 28բ-9ա Դ. Այս է պուղտալի դեղն – Գ. մաս զանջափիլ, Բ. մաս մուխակ, Բ. մաս դարչին...

38. 29աբ Ե. Այս է, որ մարմնոյն ծացուկ տեղն եար<ե>ա լինի – Զ. մաս խինայ, Բ. մաս քուքուրդ...

Ծնթ. 28ա-9բ էջերի խորագրերը ծածկագրով, որի բանալին տե՛ս 49բ: Այս եւ միւս ծածկագրերի վերծանութիւնը տե՛ս Տաթեւիկ Մանուկեան, Քնար Յարութիւնեան, Երկու նորայայտ ծածկագիր, Բանբեր Մատենադարանի, Հմր 25, Երեւան, 2018, էջ 218-231։

39. 29բ [Դեղք դեղնացաւի]

ա. 29բ Ա. Դեղ դեղնայցաւի – Ձվի սպիտակուցն եւ սըմաղն իրար խառնէ՛ եւ կե՛ր։

բ. 29բ Բ. [Դեղ դեղնայցաւի] – Դարձեալ ոսպըն քացախով եփի՛...

40. 29բ-30ա Ա. Դեղ վասն քոսի եւ մուկնադամի – Կէս իստիլ խինայ, Զ. մաս քուքուրդ...

41. 30ա [Դեղք օձահարի]

ա. 30ա Ա. Դեղ օձահարի – Սըխտորն ծէծէ՛ եւ դի՛ր կձած տեղն։

բ. 30ա Բ. [Դեղ օձահարի] – Դարձեալ սըխտորն թակէ՛, ջուրն խմել տո՛ւր։

գ. 30ա Գ. [Դեղ օձահարի] – Դարձեալ թըրեաք փարուխ դի՛ր կծած տեղն եւ գինով էլ խմել տո՛ւր։

42. 30ա Ա. Դեղ հազի – Զսոխտորն խորովէ՛ եւ զպճեղն ի մեղրն թաթախէ՛, կե՛ր։

43. 30ա-1ա Ա. Դեղ կատաղած շան կծածի, որ Ճալինոսն է ասացեալ – Ա՛ռ խեչիփար, ի գետէ այրէ՛...

44. 31աբ Ա. Բանք օձահարի. գրէ՛, առ քեզ պահէ՛ կամ ասա՛ ընդ օձին. յիմարի կամ սատակի, թէ գրէս, առ քեզ պահես, օձն ի քեզ ոչ մերձենայ, թէ գիրն ի օձն ձգես, օձն սատակի – Իսէմիթայ քռուխմիթայ թղթի տայ բարասմիթայ...

45. 31բ Ա. Աղօթք օձահարի եւ կատաղած շան կծածի – Ահում է, սումէ, կիրիուքէ գրէ՛ հացի վերայ, տո՛ւր ուտէ, ազատի Աստուծով։

46. 31բ-2բ [Քամոյ դեղ]

ա. 31բ-2ա Ա. Քամոյ դեղ. մարդոյ, որ ոսկուռն քամի լինի, գիշերն մինչ ի լոյս զսըլդամիշ լինի, ոտքն եւ ձեռքն քամի բռնի, ցաւի անդադար – Այս է դեղն. օծել պիտիս. առ Ե. մաս սիրճան...

բ. 32ա Բ. Քամոյ դեղ – Մին մարդ Զ. ամիս չոլախացաւ ի քամոյ, հաց թխած թորոնին, ուռի տերեւն...

գ. 32բ Գ. Քամոյ դեղ – Մէկն էլ ասեց ներկի մանածն տրել էին տորոնում...

47. 32բ-3ա Ա. Մարդ, որ չի կարէ խօսել, լեզվին տակն ցաւի, հաստանայ, բողազն ցաւի, կարի ոչ իրք ուտել կամ կարի ոչ թքել, կուրծքն խզզայ, ցաւի, նափասը չի դուս գայ – Ա՛ռ Ա. չարէք մը հասուի կարմիր պպուղն...

48. 33ա Ա. Մարդ, որ հավայ լինի տեսել, երեսին գոյնն դեղնի, աջ կուշտըն ցաւի – Ա. մաս կամ Բ. մաս սապռ լաւն ջրով լաւ հարէ...

49. 33բ-7ա [Մաճունք]

ա. 33բ-4բ Ա. Մաճուն փալասափայ, որ Արիստոտել բժշկապետն շինել է... – Ա՛ռ դարչին, զանճափիլ, մազտաքի կակուլի...

բ. 34բ-5ա Բ. Մաճուն, որ կոչի մատթուլհաեաթ... – Ա՛ռ պալիլաճ, ամլաճ, փլփուլ...

գ. 35ա-6ա Գ. Մաճուն յոյժ զարմանալի. այս դեղերոյս խրատն Մըսրա սուլթանն... – Ա՛ռ քապապէ սնփուլ, դարչին...

դ. 36ա-7ա Դ. Մաճուն յօգուտ է, որ մարդոյ բնութիւնն տաք եւ ղապզ լինի... – Ա՛ռ աննաբ Ժ. մաս սապստան Ի. հատ...

50. 37աբ Ա. Դեղ թուխմայի եւ ստամոքին, որ թուլացեալ լինի եւ զկերակուրն չի կարէ հալել եւ վատուժ լինի եւ քացախի կերակուրըն, ի նիգ ունենայ – Ա՛ռ սեւ հալիլայ ի կտէն հանած...

51. 37բ-8ա [Դեղք ուռուցի]

ա. 37բ-8ա Ա. Դեղ ուռուցի, թէ որ մին մարդոյ ոտն եւ ձեռին երեսն, փորն եւ ամենայն մարմին քամի ընկնի, ուռչի, որ իբրեւ զտիկ փչած լինի – Ա՛ռ կրիայի ձու կուլաբով...

բ. 38ա Ա. Այլ դեղ ուռուցի, թէ մին մարդոյ ձեռքն կամ ոտքն մին տեղն պինտ ուռած լինի, չի ոչ ետ քաշվի, ոչ բացվի – Ա՛ռ ոչխարի հարամ ուղուղն եւ շիրիշին...

52. 38բ-9բ [Դեղք ֆալէճ ազարի]

ա. 38բ-9ա Ա. Դեղ ֆալէճ ազարի. մարդ որ յանկարծ Ա. կողմն թուլանայ կամ ամեն տեղն թուլանայ, որ չի կարէ շուռ կալ, այդ է ֆալէճն – Ա՛ռ խուվարփրադար, սոլնջան...

բ. 39աբ Բ. Այլ դեղ փալէճի – Ա՛ռ պապունիճ, Բ. իստիլ բոյմադարան...

53. 39բ-40ա Ա. Մարդոյ ջ<ե>ղերն յիրար քաշվի... – Դու զայն ազգ դեղն արա՛, որ ի ֆալէճին ցաւն ենք գրել...

54. 40աբ Ա. Մարդ, որ խիթ ունենայ – Բ. մաս ակի մեղրով, ջրով եփի՛, տո՛ւր՝ անօթի խմէ, ողջանայ Աստուծով։

55. 40բ [Մարդոյ, որ քամի բռնի]

ա. 40բ Ա. Մին մարդոյ, որ քամին բռնի եւ մէջքն կռացեալ լինի, կարի ոչ մէջքն շիտակիլ – Առչոյ միսն ղովրմիշ անէ, ուտէ. ողջանայ Աստուծով։

բ. 40բ Բ. Մին մարդոյ էլ էսհենց մէջքն կռել էր – Քահրիպարի իւղ քսեց մէջքն եւ մտաւ տաք թոնտիրն։

56. 41ա Ա. Նշանք ղաւզ մարդուն մահու է – Թէ կենաց ձեռնդ դի՛ր ի փորին վերայ, տե՛ս, թէ փորն տաք է, կու ապրի, թէ ցուրտ է, կը մեռնի։

57. 41ա Մարդ, թէ գիշերն դուրս տեղ քնէ, մրսէ եւ թէ այլ ինչ պատճառի ոտներն հեռայ, մինչի նստատեղն չոր հեռայ – Ա՛ռ զգարնանի ցանած գարին...

58. 41բ Ա. Մարդոյ երեսն, որ պեպենոտ լինի – Ոսպն աղա՛յ, քացախով, մեղրով խառնէ՛, քսէ՛, պեպենոտն սրբի։

59. 41բ [Քնոյ դեղք]

ա. 41բ Ա. Քնոյ դեղ – Իսպիտակ խաշխաշըն իւր քչեւն ծեծէ՛, խառնէ՛...

բ. 41բ Բ. Այլ դեղ քնոյ – Սպիտակ այծու մազն...

60. 41բ [Արթնութեան դեղ] – Ով որ ուզի չի քնի, արթուն կենայ, ճնճղուկի գլուխն կտրի...

61. 42ա [Վասն զաւակ չցանկանալոյ] – Կինն, որ Գ. օր անօթուց քափուր ուտէ, այլ զաւակ չի բերիլ, նոյնպէս եւ այր մարդ, եթէ Բ. գրամ քափուր ուտէ, այրութեան կտրի։

62. 42ա [Վասն վիժման պտղոյ]

ա. 42ա Ա. Դեղ, որ հանէ տղայն ի մօր փորիցն, թէ՛ մեռած, թէ՛ կենդանի – Ա՛ռ ջորու թրիքն, ծխէ՛ ի ներքեւ կնկանն, ազատի։

բ. 42ա Բ. [Այլ դեղ] – Դղան, թէ ի մօր փորումն մեռած է, սեւ կովի ախպն ներքեւն ծխէ՛, վեր ընկնի։

գ. 42ա Գ. Այլ դեղ – Զլոշտակին ջուրն տո՛ւր՝ խմէ, խալսի, թէ՛ ողջ է, թէ՛ մեռած։

դ. 42աբ Դ. Այլ դեղ – Ա՛ռ զքալամի յունդ, մանր ծեծէ՛...

ե. 42աբ Ե. Այլ դեղ – Զմուռն գինով տո՛ւր, անցանէ։

63. 42բ Ա. Եթէ կամիս գիտել, թէ զմանուկն ի մօր փորին դուստր է, թէ տղայ – Ա՛ռ աման մի ջրւր, լի՛ց եւ ասէ, որ կթէ զկաթն ի ջուրն. թէ ի տակ իջնու, տղայ է, եւ թէ երեսին մնա, դուստր է։

64. 42բ-3ա [Դեղք սաքտայ ազարի]

ա. 42բ-3ա Ա. Դեղ սաքտայ ազարի – Ա՛ռ քափուրի Ա. մաս, նիշադիր Ա. մաս, կիր...

բ. 43ա Բ. Այլ դեղ սաքտայ – Զսըխտորն չորացրո՛ւ, նարին ծեծէ՛...

65. 43աբ Ա. [Դեղնութեան դեղ] – Տղան, թէ դեղնութիւն ունի, մասփարի յունտն ծեծէ...

66. 43բ Ա. [Դեղ փորկապի] – Փոքր երեխա, որ փորն կապ լինի, ղարնիեարուխ Բ. մաս...

67. 43բ Ա. [Դեղ փորցաւի] – Փոքր երեխայի թէ փորն ցաւի եւ չարխած լինի կամ ուռած, իշի քուռակի առաջի թրիքն...

68. 43բ-4ա Ա. [Դեղ ստամոքսի] – Եղեւ ընտրութիւն վասն ըմպելեաց ջրոց բժշկաց հնդկաց, պարսից... ոք զջերմն ջուրն ըմպէ...

69. 44ա-5ա [Դեղք զանազան ցաւոց]

ա. 44ա Ա. [Սեւ մաղձի դեղ] – Եւ ասեն բժշկապետքն հնդկաց, թէ ոք զսեւ հալիլն ամենայն այգ անօթոց ուտէ...

բ. 44աբ Բ. [Սեւ մաղձի դեղ] – Եւ ասեն բժշկապետքն պարսից, թէ ոք զկոտեմ յունդն ամենայն այգ ուտէ...

գ. 44բ Եւ ասեն բժշկապետքն ասորոց, թէ օգտութիւն մարդոյն այն է...

դ. 44բ Գ. [Ամենայն ցաւուց] – Եւ ամառն ամենայն այգ խիար մի՛ ուտիլ, եւ ով որ հոտոտայ վայրի դալար մանուշակ, անահ է ամենայն ցաւոց եւ աչքն սեւ ջուր չի իջնու։

ե. 44բ-5ա Դ. [Ամենայն ցաւուց] – Աշուն, ով որ ամեն ամիս Է. օր Է. կոճ զանջափիլ ուտէ, անվնաս մնայ ամենայն ցաւոց։

զ. 45ա Ձմեռն՝ ով որ ամեն ամիս ամեն այգ անօթուց Գ. պատառ անհալ մեղր ուտէ անահ է ամեն ցաւոց։

70. 45աբ [Կինն, որ լուսին տեսնու] – Կինն, որ լուսին տեսնու, մինչեւ Գ. օրն պատրաստ պիտի կենալ...

71. 45բ-6բ Վասն բնութեան հոպիպին

ա. 45բ-6ա Ա. Հոպիպին թեւն առ քեզ պահէս, շնորհաւոր ինիս...

բ. 46ա Բ. Արիւնն շաքարով առ քեզ պահես, չարկամն չի կարէլ խօսիլ, եւ ամենայն մարդ սիրէ զքեզ։

գ. 46ա Գ. Ըղեղն վարդի եղով խառնէս...

դ. 46ա Դ. Լեզուն եւ ճրագուն ի քեզ պահես, զինչ որ լսէս, չի մոռանաս։

ե. 46ա Ե. Չանչուլն ներքեւ շեմին թաղէս...

զ. 46աբ Զ. Լեզուն ի տանն ձխէս...

է. 46բ Է. Հոպիպն մորթէ, ոսկով լիտր մի ջրով...

72. 46բ Ա. Վասն բնութեան ֆիլուն – Ֆիլուն ըղունկն մոտդ պահես, երես բախտ լինիս։

73. 46բ-7ա Վասն բնութեան ուղտին

ա. 46բ Ա. Ով որ ուղտին ըղեղն մեղրով ուտէ, փորին ցաւն տանի, թէ յառաջ ուտէ, ըսկի չի ցաւիլ։

բ. 46բ-7ա Բ. Ով որ ուղտին գոզն ի գլուխն քսէ...

գ. 47ա Գ. Ով որ ուղտին ճրաքուն ի ձեռն եւ ոտքն քսէ...

դ. 47ա Դ. Ով որ ուղտին լեղին աչքն քսէ, նա իսկի չի ցաւիլ։

ե. 47ա Ե. Ով որ ուղտին աչքն ի վերայ պահէ, ի դեմս մարդկան քաղցր երեւի։

74. 47աբ Վասն բնութեան խոզին

ա. 47ա Ա. Խոզին ատամն դեղ է ցեցի, հանդերձի...

բ. 47ա Բ. Խոզին միսն քացախով եփեալ՝ դեղ է քամոտ մարդի։

գ. 47ա Գ. Խոզին մազն այրեն, ծուխն դեղ է ոչլի եւ մեղրաճանճի։

դ. 47ա Դ. Խոզին ճրագուն ծեծեալ ընդ գխտորի՝ դեղ է սարի մրսածի։

ե. 47աբ Ե. Վարազ խոզին երիկամուքին մէջ քար գայ, դեղ է ամենայն ցաւի։

զ. 47բ Զ. Խոզի արիւնն, ով որ տաք-տաք խմէ, վարամ ցաւոցն ազատի։

է. 47բ Է. Խոզին լեղին դեղ է կատաղած շան կծածի...

75. 47բ-8ա Վասն բնութեան աղվեսին

ա. 47բ Ա. Աղվեսին եղն ճանապարհ գնացողին ոտն եւ ձեռն քսէս, չի վաստակիլ։

բ. 47բ Բ. Աղվեսին բնութիւնն տաք է եւ չոր եւ իւր մորթին տաք է եւ գէճ հովայ, բնութիւն մարդոյ օգուտ է։

գ. 47բ Գ. Աղվեսին ի ջրին մէջն եփէս, մարդին լողացնէս, որ ոսկրացաւ լինի, օգտի։

դ. 47բ-8ա Դ. Աղվեսին ճրագուն ծեծես, քսես մարմինն, ոսկերքին ցաւն լաւացնի։

ե. 48ա Ե. Աղվեսին [ճրագուն] քոռ ականջն կաթացնես, լաւանայ։

զ. 48ա Զ. Աղվեսին ճրագուն թէ Ա. մաս մեղրով խմացնես, օգտի ականջացաւին։

է. 48ա Է. Աղվեսին ճրաքուն, ձվի քթանքն ծեծէս, խառնէս իրար, քսես մարդոյ այն տեղն, որ մազն թափած լինի, մազն բերէ։

76. 48աբ Վասն բնութեան արջին

ա. 48աբ Ա. Արջին լեղին մեղրով, փլփիլով խառնէս, քաչալ գլուխն քսես, մազն բերէ։

բ. 48ա Բ. Արջին լեղին, թէ պալատուրի մեղր խառնէս, անձըդ քսես, կուժովանա։

գ. 48աբ Գ. Արջին լեղին, որ պալատուրի մեղրն խառնէս, եթէ կնկան երեսն քսես, կարմիր առնէ։

դ. 48բ Դ. Արջին ճրագուն երեստ օծես, զինչ լսես, ունիս, այլ ոչ մոռանաս։

ե. 48բ Ե. Արջին սիրտն առ քեզ պահես, ուրախ լինիս ամեն օր։

զ. 48բ Արջին ճրագուն դեղ է ուռուցի, եթէ հալէս, ուռած տեղն քսէս, բժշկի։

77. 48բ Եթէ կամիս իմանալ, թէ զորդեծնութեան պատճառ արուէն իցէ...

78. 49ա (Խորագիրը ծածկագրով՝ բանալին տե՛ս էջ 49բ) – Փիզքալհաթ ըռաւթան դուրըռաւթան սանսան...

79. 49ա (Խորագիրը ծածկագրով՝ բանալին տե՛ս էջ 49բ) – Մինաոս թող վասն Աստուծոյ, որպէս մինաոս...

80. 49բ-51բ (Դեղատոմսեր ծածկագրով)

– 49բ Ծածկագրի բանալի – Ա-Ֆ։

– 49բ-51ա (Դեղատոմսեր) – ա. 49բ, բ. 49բ, գ. 49բ-50ա, դ. 50ա, ե. 50ա, զ. 50ա, է. 50բ, ը. 50բ, թ. 50բ, ժ. 51ա, ժա. 51ա, ժբ. 51ա (տե՛ս 38րդ միաւորի Ծնթ.)։

Բ. 51բ-67բ [այլ ձեռքով՝ Գիր պահպանութեան]

ա. 51բ-2ա Ա. [այլ ձեռքով՝ Գիր պահպանութեան] – Թագաւոր հզոր ապաւէն ծարաւելոց... մերձենալ ծառայից քոց եւ աղախնեաց։

Տե՛ս եւ հմմտ. Գիրք աղօթից, որ կոչի Կիպրիանոս, Ս. Էջմիածին, 2010, էջ 35-36։

բ. 52աբ Բ. Այլ եւ բարեխօսութեամբ սրբոյն Յովհաննու Կարապետին... սո՛ւրբ մարգարէք, օգնական եւ պահապան լերո՛ւք։

գ. 52բ-3ա Գ. Գիր պոյլամի հետմումի վրա գրէ, որ կին միչեւ – Տէ՛ր, Յիսո՛ւս Քրիստոս, ամենազօր, ողորմած... հերքեալ հալածեսցին ի դիմաց մերոց (հետագայ յաւելում լս-ում՝ «Երեխանցն վիլը ջուրն խմէ միշտ»)։

դ. 53ա Դ. Այս ներքոյ գրեալն գի՛տ, վարածին կնօջ աջ ձեռին մէջին պահէ, որ շուտ ծնանի – Ուլնհատ հուրազդայ մաքուր դարայ... յորժամ ծնաւ զՔրիստոս։

ե. 53աբ Ե. Գիր քաղցրութեան ռալլահի բախտի գրէ – Որպէս Հայր Աստուած առաքումն Որդոյ քաղցրացաւ...

զ. 53բ-4ա Զ. Գիր դատաստանի եւ բախտի գրէ – Անուն մէսիայի, որ անուանեցան Քրիստոս... պապանձեցուցէ՛ք զլեզուն չարախօսաց մարդկանց ի դիմաց ծառայիս Աստուծոյ։

է. 54աբ Է. Ո՛վ սուրբ Հռուսիմեանք եւ սուրբ Գայիանէ... քաղցրասցին ի վերայ ծառայիս Աստուծոյ։

ը. 54բ Ը. Գիր սրի, թրի եւ պատերազմի գրէ – Ամենայն ցեղ ու ցեղ սուր փայտ դարձցի... ի փայտ դարձցի ի դիմաց ծառայիս։

թ. 55ա Թ. Գիր գլխացաւի գրէ – Գայր գետոյն Յորդանանու՝ բերեալ ծառ մի... ցաւն հերքեալ հալածեսցի ի դիմաց ծառայիս Աստուծոյ։

ժ. 55ա-6ա Ժ. Գիր չար աչկի, չար նիաթի գրէ – Կայր Մովսէս յեզր Կարմիր ծովուն... որ խաչեցար առաջի Պօնդացոյ Պիղատոսի դատաւորին. փրկեա՛ զծառայս քո։

ժա. 56աբ ԺԱ. Գիր պահպանութեան գրէ՛ – Ողջո՛յն քեզ, Մարիա՛մ, լի շնորհօք... եւ օգնական լե՛ր սուրբ մայր Աստուծոյ զծառայս Աստուծոյ։

ժբ. 56բ-7ա ԺԲ. Գիր ծննդեան գրէ – Սուրբ Աստուած, սուրբ եւ հզօր, սուրբ եւ անմահ... յամենայն չարէ եւ աղանդաւորաց, որ ի դիմաց ծառայիս Աստուծոյ։

ժգ. 57աբ ԺԳ. Եւս ծննդեան գրէ – Հա՛յր սուրբ, սրբեա՛ զիս, Որդիդ, սուրբ պահեա՛ զիս... եւ յամենայն չարէ պահեա՛ զծառայս քոյ։

ժդ. 57բ-8ա ԺԴ. Եւս ծննդեան գրէ – Տէ՛ր Յիսուս, դու ես օգնական իմ, եւ ի ձեռս քոյ եմ յամենայն ժամ... զի դու կարօղ ես յամենայնի եւ քեզ փառք յաւիտեանս. ամէն։

ժե. 58աբ ԺԵ. Գիր պահպանութեան գրէ – Ո՛վ վեցթեւեան սերօբէք եւ քերօբէք... որ եթէ հանդիպեսցի ընդդէմ ծառայիս Աստուծոյ։

ժզ. 58բ ԺԶ. Գիր, որոյ վերայ լինի, տեւքն հալածին ի նմ[ա] – Սարիէլ, Սարակմիէլ, Գուրիէլ... ուր այս անուանքս յիշեն, անդ ոչ մերձեսցի չար։

ժէ. 58բ-9ա ԺԷ. Գիր չար աչկի գրէ՛ – Հրանիւթ, հռափայլ Հրատն համատուն... եւ չար գայարանքն պատառի ընդդէմ ծառայիս Աստուծոյ։

ժը. 59աբ ԺԸ. Գիր ճանապարհի եւ աջողութիւն գրէ՛ – Կենանուէլ, Կենդանամայէլ, որ էք ըսպասաւորք Աստուծոյ... արարէք՛ սմայ անուամբ Հօր եւ Որդոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

ժթ. 59բ-60ա ԺԹ. Գիր պահպանութեան սրի, թրի գրէ՛ – Տէ՛ր Աստուած, մարդայսէր, մարդասիրի Հօր... եւ փրկեա՛ զծառայս Աստուծոյ։

ի. 60աբ Ի. Գիր պահպանութեան գրէ՛ – Երջանի՛կըդ սուրբդ Սարգիս, մեծ զօրական հայոց ազգիս... եւ պահապան լե՛ր, սուրբդ Սարգիս, ծառայիս Աստուծոյ։

իա. 61ա ԻԱ. Բարէխօսութեամբ սրբոյն Գէորգայ զօրավարին եւ Անդրէի զինաւորին... եւ այլ ամենայն սրբոց բարեխօսութեամբ պահեա՛ զծառայիս Աստուծոյ։

իբ. 61ա-3ա ԻԲ. Գիր պահպանութեան գրէ՛ – Եւ էառ Աբրահամ զորդին իւր զՍահակ... եւ ի հանդերձելումն երկնից արքայութիւնն պարգեւեսցէ. ամէն։

իգ. 63բ-4ա ԻԳ. Գիր պահպանութեան գրէ՛ – Անեղ, անմահ արարիչն, ըսպասաւորք անմարմինք... եւ փրկեա՛ Տէր Յիսուս յամենայն վտանգից եւ ի փորձութեանց հոգոյ եւ մարմնոյ։

իդ. 64աբ ԻԴ. Գիր պահպանութեան գրէ՛ – Խնդրեմք ի քէն, Հա՛յր պատուական, լուսաւորի՛չ ազգի մարդկան... Գրիգորի Նարեկացուն եւ Ներսէսի Կլայեցու, օգնական եւ պահապան լերո՛ւք ծառայի Աստուծոյ։

իե. 64բ-5ա ԻԵ. Գիր պահպանութեան գրէ՛ – Անմահ գառինն հըզօրի, որ միշտ զենեալ եւ կենդանի... սուրբ երկոտասան առաքեալք օգնական եւ պահապան լերո՛ւք զծառայիս Աստուծոյ։

Տե՛ս եւ հմմտ. Գիրք աղօթից, որ կոչի Կիպրիանոս, Ս. Էջմիածին, 2010, էջ 81-82։

իզ. 65աբ ԻԶ. Գիր պահպանութեան գրէ՛ – Բարեբանեալ եւ փառաւորեալ ամենասուրբ կույս Աստուածածին... եւ զորդի աղախնոյ քոյ եւ արա՛ առ իս նշան բարութեան։

իէ. 65բ-6ա ԻԷ. Գիր չար լեզուակապի գրէ՛ – Տիլ վասվի տիլվի վալայիմ քանայ... եթմիշ իքի միլլաթ իտիլ պաղլու, օգնական եւ պահապան եղիցի ծառայիս Աստուծոյ։

իը. 66աբ ԻԸ. Օվ որ գիշերն կոխվի, գրէ վիզը քըցի՛ր – Գաբրիէլ, Միքայէլ, Դակուէլ, Փանուէլ... յիրէ, չարէ, փորձութենէ պահեա՛ եւ ազատեա՛ զծառայիս Աստուծոյ։

իթ. 66բ-7բ ԻԹ. Գի[ր] վաճառի գրէ՛ – Յայնժամ բացան երկինք եւ իջին... քան զլուսին ի լրումն ի դիմաց ծառայիս Աստուծոյ։

լ. 67բ Լ. Գիր դիւահարի գրէ՛ – Տէ՛ր, Աստուած զօրութեանց, դո՛ւ ես աղբիւր բժշկութեան... Տէր Աստուա՛ծ մեր, դու հրաման ետուր ///։

Ծնթ. գ-լ միաւորների խորագրերն ըստ տողամիջի հետագայի յաւելումների:

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԹ. դար, նոտրգիր

ա. 19բ Խելացն մարդ, որ թեթեւ լինի, ա՛ռ գայլու ճրագուն, քսէ յերեսն եւ ի կզակն եւ այն օրն լուա՛, իմաստնանայ։

բ. 20ա լս-ից՝ Խեւութիւն լինի մարդոյ, որ յանկարծակի ընկնի, փրփրի, գայլու լեղին տրորէ՛ եւ տո՛ւր խմէ, այլ չի լինիլ բնաւ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1ա Օգնեա՛ Հոգիդ Սուրբ Աստուած եւ զսկսեալս մեր խաղաղութեամբ հասո՛յ յաւարտ։ Գիրք, որ կոչի Բժիշկ Բալասան[ի], գրեցաւ ի թուին ՌՄՁԲ. (1833) եւ յամսեան Փետրվարի Թ.ի[ն]։

ՆՇՈՒՄ՝ Ա. եւ Բ. տախտակներին սոսնձած տպագիր թղթին՝ «Ս. էջմիածնի Մատենադարանին, / համաձայն կտակի վաղաթառամ դոկտոր / աստուածա­բանութեան Արշակ Տէր-Միքելեանի, նուիրում է նրա եղբայր Սեդրակ Տէր-Միքելեանը. / Հմր (մատիտով)՝ 11», Ա. փեղկին սոսնձած թղթին սեւ թանաքով յաւելած «ՌՄՁԲ.-1833, 1099/3609», մատիտով՝ «ձեռագիր», 1ա՝ «1099»։

 

 

3610

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ, ՀԱՄԱՌ0Տ ՃԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ

ԺԸ. դար

ԹԵՐԹ՝ 51։ ՊՐԱԿ՝ 1-5×12 (1՝ 6, 5՝ 9)։ ՆԻՒԹ՝ լուսագծերով դեղնաւուն թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5×11։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (12,5×7)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 9ա, ծածկագիր (՞)՝ 38բ). խորագիրք կարմիր, ստ. լս-ներում ունի յիշագրեր։ ՏՈՂ՝ 25։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն մոմլաթ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղին թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ դեղին թուղթ, մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. գրադաշտը տեղ-տեղ գունափոխուած, թերթերի վրայ կան թանաքի, աղտոտուածութեան եւ խոնաւութեան հետքեր, տեղ-տեղ առաւել գորշացած, թ. 1-7՝ վերին աջ եզրից անհամաչափ պոկուած՝ ընկած. բնագիրը սկ.ից, ընդմէջ թ. 6-7ի, 42-3ի 3ական եւ վջ.ից անորոշ քանակի թերթ ընկած:

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Տե՛ս ձեռ. 876, 5ա-92ա: Ա/1ա-4բ (սկ.) /// պեղիցէ եւ որպէս զզվական իմն յանդիման կացուցեալ...)։ Բ/4բ-17բ (…վասն զի երէք արք հաւատարիմք ընկերք ///... (մէջից թափուած) 7ա /// Տեսական վախճանական պատճառն է ստացումն եւ վայելումն...)։ Գ/17բ-26բ։ Դ/26բ-51բ եւ արժանի դատապարտութեան վարկանես դեր///... (մէջից թափուած) 43ա /// այլանդակել դաբր հարկանէր ոտիւք..., 51բ մերթ ի ձեռն ձեւոյ տրամա/// (վջ.)։ Ե-Զ/չիք։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ մատիտով «Ունի միկրոֆիլմ. համեմատել Հմր 875 ձեռագրի եւ Հմր 8333 ձեռագրի հետ», 1ա՝ սեւով, «Հմր 1102/3610», 1աբ՝ սպիտակ, սեւ շրջանակով թղթին՝ «Ս. Էջմիածնի Մատենադարանին, / համաձայն կտակի վաղաթառամ դոկտոր |1բ| աստուածաբանութեան Արշակ Տէր-/Միքելեանի, նուիրում է նրա եղբայր / Սեդրակ Տէր-Միքելեանը. (մատիտով՝ ձեռագիր) Հմր (մատիտով՝ 14)»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 38բ՝ ծածկագիր (՞)։

3611

ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ (ՄԱՍՆ)

ՉԺԶ. – 1267

ՍՏԱՑՈՂ՝ Կոստանդին կր.։

ԹԵՐԹ՝ 292։ ՊՐԱԿ՝ Բ-ԻԷ×12 (Բ, ԺԳ 9, Գ, Դ, Ժ, ԺԱ, ԺԲ, ԺԴ, ԻԳ 11, ԺԷ 7, ԺԸ 6, ԻԷ 16)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17×12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13,5×8,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 33ա)։ ՏՈՂ՝ 17։ ԿԱԶՄ՝ մուգ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով եւ կապիչներով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ զարդահիւս կտաւ, դռնակինը՝ կարմիր կտաւ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 182ա։ Ճակատազարդ՝ 1ա, 114ա, 118բ, 133ա, 147բ, 159ա։ Լուսանցազարդ՝ բուսական, խաչ (182ա)։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյն՝ շագանակագոյն։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – 1. Նիւթ ինչ։ Ժ. դ.։ Ա (սկ.)՝ ստացուած 1 թերթի ընդլայնակի եւ ընդերկայնակի եզրահատումով (բնագիրը վնասուած)։ Մագաղաթ 16×12 (շարադրանքը ընդլայնակի). երկսիւն (12,5×7,5). բոլորագիծ երկաթագիր (նմուշ՝ Աբ). տող՝ 5-6։ Կարդալ. Աա1 «/// իսկ զնոյ/// ///մա/// /// որպ/// ///նց///, Աա2 ///տոս մխիթա/// եւ ոչ /// սա ///» Աբ1՝ «/// եթե ոք հայհոյէ զՀոգին Սուրբ այնպիւոյն մի/// ///է զինչ չարագոյն հա///, Աբ2 ///ոյ /// լուր նոցին ի /// ասաց զոյն///: Իսկ մ/// ///ս»։

2. Աւետարան ըստ Ղուկասու։ Ը. դ.։ Բ (վջ.)՝ ստացուած 1 թերթի ընդլայնակի եւ ընդերկայնակի եզրահատումով (բնագիրը վնասուած՝ առկայ է 1 սիւնը եւ 2-րդ սեան 1-2 տառ, փակցուած հակառակ դիրքով)։ Մագաղաթ 16,5×12,5. երկսիւն (16×11,5). բոլորագիծ երկաթագիր (նմուշ՝ Բբ). տող՝ 9։ Կարդալ. Բբ՝ «/// ձեր շուայտութեամբ եւ արբեցութեամբ... ի վերայ ձեր աւրն այն ///» (ԻԱ. 34), Բա՝ «/// [Բաղար]ջակերաց, որ կոչէր Պասքա... թե որպէս սպանանիցեն զնա ///» (ԻԲ. 1-2)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դ., մէջքի վր. հատուածի մի մասը ամրացուած նոր շագանակագոյն կաշուով, դռնակը, կապիչները, գամերը եւ դռնակի աստառը՝ նորոգման ժամանակի, հին կազմը մաշուած, վրան կան ճաքեր եւ քերծուածքներ, աստառները մաշուած, աղտոտուած, գործածութիւնից եւ խոնաւութիւնից լուսանցակողերը մաշուած, աղտոտուած, արտք. եզրը դեպի ներս գոգաւորուած, փեղկերը մօտ 1 սմ կարճացած. թ. 176-9ի պատռուած եզրերը լրացրած դեղնաւուն թղթով, թերթերն աղտոտուած, վրան կան կաթիլքի, թանաքի հետքեր, կարմրագիրը, որոշ հատուածներում էլ գիրը, տեղ-տեղ թափուած, կարմրագիրը տարածուած, սկ.ից 13, ընդմէջ թ. 9-10ի, 124-5ի 2ական, թ. 31-2ի, 102-3ի, 113-4ի, 175-6ի, 240-1ի 1ական, թ. 133-4ի 3 թերթ ընկած, տնահամարները մեծ մասամբ գրուած երկգիծ շրջանակի մէջ. Պտռկ-պհպ. Աա՝ անընթեռնելի, Աբ՝ դժուարընթեռնելի։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. Գործք Առաքելոց – 1ա-113բ (Գ. 19 – Դ. 14, Թ. 31-39, ԻԸ. 24-32՝ թափուած)։

Ծնթ. 32ա և այլ էջերում գրչի սրբագրումներ։

2. Թուղթ Յակոբայ – Յռջբն 114ա-6ա։ Գլ. 116ա-8ա։ Թուղթ 118բ-31բ (Բ. 24-Գ. 6՝ թափուած)։

3. Թուղթ Պետրոսի Ա. – Գլ. 131բ-3ա։ Թուղթ 133ա-46ա (Ա. 5-18՝ թափուած)։

4. Թուղթ Պետրոսի Բ. – Գլ. 146ա-7ա։ Թուղթ 147բ-57ա։

5. Թուղթ Յովհաննու Ա. – Գլ. 157ա-8բ։ Թուղթ 159ա-72բ։

6. Թուղթ Յովհաննու Բ. – Գլ. 172բ։ Թուղթ 172բ-4բ։

7. Թուղթ Յովհաննու Գ. – Գլ. 174բ-5ա։ Թուղթ 175աբ (Ա. 9-15՝ թափուած)։

8. Թուղթ Յուդայի – Թուղթ 176ա-9բ (կան առանձին տառեր եւ բառեր)։

9. Աղերս Եւթաղի – 180ա-1բ։

10. Աւետարան Յովհաննու – 182ա-280բ (ԺԲ. 6-15՝ թափուած)։

11. Աւետարան Մարկոսի – 280բ-2բ (հատուած՝ գլ. ԺԵ. 42-ԺԶ. 8):

12. [Աւետարան Ղուկասու] – 282բ-8ա (հատուած՝ գլ. Ի. 19 – ԻԱ. 25):

13. Աւետարան Ղուկասու – 288ա-90ա (հատուած՝ գլ. ԻԳ. 50 – ԻԴ. 12)։

14. Աւետարան Մատթէոսի – 290ա-2բ (հատուած՝ գլ. ԻԸ. 1-20)։

Լս-ում կան գրչի լրացում-սրբագրումներ՝ 197ա, 214բ եւ այլուր։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

181բ Արդ, աւրհնեալ է Հայր համագոյ, Որդի Հոգւոյ ճշմարտի փառք յաւիտեանս. ամէն։

292բ Փա՜ռք ամենասուրբ Երրորդութեանն՝ Հաւր եւ Որդւոյ եւ Սրբոյ Հոգւոյն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն, ամէն, ամէն։ Ի թուաբերութեանս Հայոց ՉԺԶ. (1267), ես՝ Կոստանդին՝ ծառայ Աստուծոյ, նու[աստ] եւ վերջին յորդիս եկ[եղ]եցւոյ, ցանկացայ ստանալ անձին իմոյ նեցուկ եւ աւգնական ի կեանս յայսոսիկ եւ ի հանդ[ե]րձեալն բարեխաւս եւ [ա]պա[ւ]էն զԱստուածաշունչ /// (շար.)։

Միայն 292ա էջինը՝ սկիզբը յապաւած, տե՛ս ԺԳ. դ. յիշ-ք, էջ 358, Հմր 292։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

ԺԴ. դ., բոլորգիր

118ա Աւգնականութեամբն Աստուծոյ ես՝ Վարդան քահանայս, գնեցի զսուրբ գիրքս Աստուածաշունչս եւ տւի եկեղեցոյս՝ շուրջառով եւ կարած խաչն ի վերայ, Ա. բուրվառ ու եկեղեցոյ կոպղէքն ու Ա. խաչ։ Ով որ զայսոսիկ յեկեղեցոյս հանէ, անիծեալ լիցի ի բերանոյն Աստուծոյ եւ յամենայն սրբոց նորա։ Եւ ով որ յաւելցնել կամենայ, աւրհնի յԱստուծոյ եւ յամենայն սրբոց նորա. ամէն։

147ա Զանարժան զՎարդան քահանայս եւ զծնողսն իմ՝ զՊարոնշահն եւ զԱսանխութլուն, եւ զեղբայրն իմ՝ զխօջա Աւետիսն, եւ զԹումանբէկն, եւ զկենակիցն իմ՝ զԲադրիջամալն, եւ զդուստրն իմ՝ զՄէլիքխաթունն, եւ զԹումա սարկաւագն եւ զՄկրտիչն յիշեցէ՛ք ի սուրբ յաղօթս ձեր աղաչեմ, եւ Աստուած յիշողացտ ողորմեցի. ամէն։ Եւ ով որ աւգնական եղեւ գրոյս, նայ մեղաց եւ յանցանացն թողութիւն առնէ Քրիստոս. ամէն։

ՆՇՈՒՄ՝ Պտռկ-պհպ. Աա-ին սոսնձած թղթին՝ «Հմր 24, կտակարան գրեալ / թ. Հայոց ՉԺԶ. – 1267, Մ[եսրոպ] եպ[իսկոպոս] / 1136/3611»։

 

 

3612

ՄԱՇՏՈՑ ՁԵՌԱՑ

ԺԷ. դար

ԳՐԻՉ՝ Ներսէս։ ՍՏԱՑՈՂ՝ ուսթայ Փարւանէ։

ԹԵՐԹ՝ 195+1-1 (կրկն.՝ թ. 22, թռիչք՝ թ. 97-9)։ ՊՐԱԿ՝ Գ-ԺԹ×12 (Գ 4, Դ 8, Ե, Զ 10, Է 11)+8։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11,5×7,5). սահմանագծերը՝ շագանակագոյնով։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 5ա). խորագրերը՝ շագանակագոյնով։ ՏՈՂ՝ 19։ ԿԱԶՄ՝ կարմիր կտաւ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ` թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ հանգուցագիր (ԱԾ՝ 15ա), թռչնագիր (Մ՝ 27ա)։ Գոյներ՝ շագանակագոյն, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դ-ում, մէջքի կաշին մաշուած, վրան քերծուածքներ. լուսանցակողերը գործածութիւնից մաշուած, աղտոտուած, խոնաւութիւնից ալիքաւորուած. որոշ թերթեր եզրերից ալիքաձեւ պատռուած-ընկած, բոլոր թերթերն ուղղանկիւնաձեւ խոնաւացած, տեղ-տեղ առաւել գորշացած, թերթերին զանազան բծեր, խոնաւութեան հետքեր, գրադաշտը, տեղ-տեղ գունափոխուած, թ. 32՝ տեղադրուած սխալ, կարդալ` 42, 32, 43, սկ. 28, ընդմէջ թ. 4-5ի 6, թ. 12-3ի 3ական, թ. 22աբ-22գդ-ի, թ. 31-ից յետոյ 2ական եւ վջ. անորոշ քանակի թերթեր ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-12ա [ստ. լս-ից՝ Կանոն պսակի] – (սկ.) ///նի նոյնպէս եւ սոցա թագ դնեն ի խորհուրդ Ադամայ... լինելութեան պատկերին իւրոյ Ադամայ եւ /// (մէջից թափուած) 5ա /// [ա]նձն իմ ի Տէր, զի զգեցոյց...։

2. 12աբ Կանոն պսակ վերացուցանելոյ – Եւ յետ Է. աւուր երթա քահանայն եւ առնու զնոսա... Եւ ասէ զաղօթս. Տէր Աստուած մեր, որ յամենայն ժամ… զաւակ ըստ կամաց քոց /// (վջ.)։

3. 13ա-4ա [ստ. լս-ից՝ Կանոն հաղորդ տալոյ] – (սկ.) ///րն կերան եւ ամենեքեան զնոյն հոգեւոր ըմպելին արբին... Եւ ասէ զաղօթս. Գոհանամք զքէն Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի…

4. 14բ-1բ, 33ա-9ա Կանոն զամենայն վաղճանեալս ի հանգիստ փոխել – Ասեն Աւրհնեալ հոգիդ։ Սաղմոս. Ողորմեա՛ ինձ Աստուած... Եւ ասէ զաղօթս. Աստուած յաւիտենական, անըսկիզբն, անեղ…, 22բ ...յանձին իւրում նոյնպէ[ս] /// (մէջից թափուած) 22գ /// Ալէլուիա. Սաղմոս՝ Ձայնիւ իմով ես առ Տէր կարդացի...

ա. 27ա-31ա Գանձ թաղման ամենայն ննջեցելոց ասա՛յ (ՄԱՆՎԵԼՍ) – Մինդ ի յԷէն, Բանդ ի սկզբանէ... ինձ բարեխօս առ Տէր կացուցէ՛ք, ողորմեաց։

բ. 31աբ, 33ա-5ա Ողբ լաւ վասն ննջեցելոց – Ո՛վ քահանայք եւ վարդապետք աստուածաբանք եւ ժողովուրդք... ի յաշխարհէս մերկ կու գնամ /// (մէջից) 33ա /// [հո]գւոյս տարածեցայ մէջ անգողնոյս... ինձ ասացէք զՏէր ողորմեայն, ո՛վ դասք սուրբ քահանայական։

5. 39ա-42բ, 32աբ, 43ա-6ա [ստ. լս-ից՝ Կանոն Այգոյն] – Իսկ ի միւսում աւուր այգոյն գան ի գերեզմանն եւ ասեն զԳ. փոխ Ամբիծքն... Պօղոսի առաքելոյն ի Թեսաղոնիկեցոյց թղթոյն է ընթերցուածս. Այլ մեք պարտիմք գոհանալ…

ա. 40ա-2բ Աղօթք Բարսեղի հայրապետին – Գոհանամք զքէն Տէր, Հայր Տեառն մերոյ... եւ զՍուրբ Հոգիդ այժմ եւ միշտ եւ յ՛՛։.

6. 46ա-9ա Կանոն եւթն աւուրն – Երթան ի գերեզմանն եւ ասեն զԱմբիծքն ի բուն... Ընթերցուած յԵսայեայ մարգարէէ. Այսպէս ասէ Տէր՝ Գամ ժողովել…

7. 49աբ Կանոն յորժամ տղայն անկնուք մեռանի – Յետ Խ. աւուրն շնչաւորի այսպէս է թաղումն...

8. 49բ-67ա Կանոն զամենայն վաղճանեալ տղայսն առ Քրիստոս յուղարկել մինչեւ Է. տարին – Ասեն Աւրհնեալ Հոգիդ Սուրբ, Ողորմեա՛յ ինձ Աստուած... Եւ քահանայն ասէ զաղօթս. Հա՛յր մեր, երկնաւոր, քաղցր եւ երկայնամիտ…

ա. 52ա-3ա Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին ասացեալ – Եւ արդ, մեք, որ կենդանիքս մնացեալ եմք... եւ ուրախ արարից զնոսա ի տաճար փառաց իմոց։

բ. 56բ-7ա Սրբոյն Գրիգորի ասացեալ – Ամենեքեան, որ տեսանիցեն... եւ ի նոյն կերպարանս նորոգիմք փառօք ի փառս։

գ. 61ա-3ա [Ողբ տղաթաղի] – Արարիչն արարածոց մեզ բարկացաւ... եւ մեք ամենքս երկրպագեմք Աստուածածնին։

դ. 63ա-4բ Դարձեալ այլ ողբ լաւ – Յերէկ հողվիրօքդ անցայ... որ զիւր միածին Որդին աղաչէ, որ մեզ ողորմի։

9. 67ա-70բ [ստ. լս-ից՝ Կանոն այգոյն] – Այգոյն երթան ի գերեզման եւ ասեն զԳ. փոխ Ամբիծքն ի բուն... Ընթերցուած յԵսայեայ մարգարէէ. Զի ի Տեառնէ եղիցի դարձ արդարոց…

10. 70բ-3բ [ստ. լս-ից՝ Կանոն տղայի եւթեան] – Եւթեանն երթան ի գերեզման... Ընթերցուած յառակաց. Արդարքն յաւիտեան կացցեն…

11. 73բ-8ա Կանոն հոգէհանգիստ առնելոյ – Ասեն Աւրհնեալ Հոգիդ, Ողորմեա՛յ ինձ Աստուած... Ընթերցուած յառակաց. Պատուեա՛յ զՏէր ի քոյոց արդար վաստակոց…

12. 78բ-9ա Աւրհնութիւն աղի – Սաղմոս. Աստուած ողորմեայ մեզ։ Քարոզ. Խնդրեսցուք, եւ ասէ զԱղաւթս. Աւրհնեալ ես Տէր Աստուած ամենակալ...

13. 79ա-102բ Կանոն խաչ աւրհնելոյ – Տանին ի տեղին նուիրեալ եւ լուանան ջրով... Ընթերցուած յառակաց. Երանեալ է այր, որ եգիտ զիմաստութիւն…

14. 102բ-19բ Կանոն ջուր աւրհնելոյ յաւուր սրբոյ Զատկին աստուածայյայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի – Սաղմոս ԻԷ., կցուրդ՝ Ձայն Տեառն ի վերայ ջուրց... Ընթերցուած ի Չորրորդ թագաւորութենէ. Եւ ասեն արք քաղաքին ցԵղիսէ…

ա. 108ա-18բ Աղաւթք, զոր ասացեալ է սրբոյն Բարսղի եպիսկոպոսապետիս Կեսարու ի վերայ ջրոց – Աւրհնեալ ես Տէր Աստուած ամենակալ... եւ քեզ հանցուք զաւրհնութիւն եւ զփառս Հաւր եւ Որդւոյ եւ Հոգոյն Սրբոյ այժմ եւ միշտ։

15. 120բ-31ա Կանովն ժամատուն աւրհնելոյ՝ Աւագ հինգշաբթին զկնի մանգանցն – Աւրհնեալ է ամենասուրբ Երրորդութիւն ի բարձունս...

16. 131բ-50բ Կանոն Մեծի հինգշաբթին զապաշխարողսն արձակելոյ – Յերրորդ ժամուն ժողովէ քահանան զապաշխարողսն... Ընթերցուած յԻսայեայ մարգարէէ. Եւ կատարեսցին աւուրք սգոյ…

ա. 136ա-42բ Աղօթք Բարսղի – Տէ՛ր Աստուած, Հա՛յր ամենակալ, արարի՛չ երկնի եւ երկրի... վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ՛՛։

17. 151ա-8բ Աւագ հինշաբթին կարդայ ի ժամ պատարագին Քարոզ պատուիրանին, զոր զեկուցանէ քահանայն ժողովրդեանն – Առեալ ի գիրկս զսուրբ Աւետարանն, կարկառեալ զձեռսն իւր ասէ՝ Լուարո՛ւք ինձ, որդեա՛կք իմ, եւ ես զերկիւղն Տեառն ուսուցից ձեզ...

18. 158բ-76բ Կանոն Ոտնլուային, ըստ որում ասաց Յիսուս, թէ աւրինակ ետու ձեզ, զոր արարեալ սրբոյն Եփրեմի, զոր թարքմանեաց սուրբ հայրապետն Հայոց Գրիգորիս Վկայասէրն – Զկնի սուրբ պատարագին ժողովին ի գաւիթ սուրբ եկեղեցոյն... Եւ ասէ զաղաւթս. Փառաւորեմք զքեզ Տէր մեր Յիսուս Քրիստոս…

19. 176բ-81բ Կանովն զարմտիս աւրհնելոյ, զսերմն, զշեղջն եւ զհնձան – Սաղմոս. Քեզ վայել է աւրհնութիւն: Ընթերցուած յառակաց. Պատուեա՛յ զՏէր ի քոյոց արդար վաստակոց...

20. 181բ-3ա Կանոն յորժամ նոր դուռն դնեն եկեղեցոյ – Հաստատեն ի տեղոջ իւրում եւ ասեն Սաղմոս ի թիւ ՃԺԷ... Խոստովան եղերո՛ւք Տեառն, զի բարի... Եւ եպիսկոպոսն ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած, արարի՛չ եւ յորդորի՛չ…

21. 183ա-95բ Կանովն նաւակատեաց եկեղեցի սրբելոյ, յանօրինաց մոլեգնութենէ եւ շարժեալ սեղան վերըստին հաստատելոյ – Մտանէ եպիսկոպոսն հանդերձ քահանայօք եւ սարկաւագօք... Եւ եպիսկոպոսն ասէ զաղօթս. Որ ընդունողդ ես աղաւթից ժողովրդեան…

22. 195բ Կանովն սկիհ եւ մազզման աւրհնել[ոյ] – Բերեն յեկեղեցին եւ լուանան նախ ջրով... Աւրհնեալ ես Տէր Աստուած մեր, որ ետուր մեզ զնի/// (վջ.)։

Ծնթ. Տեղ-տեղ ստ. լս-ում գրուած նիւթի խորագրերը։ Հմմտ. Մայր Մաշտոց, հտ. Ա., գիրք Ա., Ժ. դար, աշխ.՝ Գէորգ Տէր-Վարդանեանի, Սբ. Էջմիածին, 2012, էջ 83-433։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

38բ Արդ, Տէր՝ Աստուածդ երկնային, Յիսուս Քրիստոս, Հօր միածին, աղաչանօք սուրբ Աստուածածնին եւ ամենայն սրբոց քոյին ողորմութիւն եւ մեղաց թողութիւն շնորհեա՛յ ստացողի այսմ տառի |38բ| եւ իւր ծնօղացն, եւ ինձ՝ անարժան Ներսէսի, եւ իմոցն ամենայնի, եւ (արտ. լս-ում՝ «Փարւանին») կարդացողացդ, եւ լսողացդ, առհասարակ ամենեցունդ. ամէն։

45բ Եւս առաւել ստացողի սուրբ գրոցս եւ իւր ծնողացն եւ ամենայն արեան մերձաւորաց իւրոց, եւ ինձ՝ անարժան գրիչս զՆերսէսի, եւ իմոցն ամենայնի, եւ Աստուած ողորմի ասողին, կարդացողացդ եւ լսողացդ. ամէն։

61ա Ո՛վ եղբայր, թէ կամիս դու զողբս ասա՛յ, չէ նայ՝ շուռ տո՛ւր զթուղթն ու կարդա՛յ, եւ զմեղաւոր գրիչս յիշեա՛յ, եւ Աստուած ողորմի ասա՛յ. ամէն։

66բ Այն աստուածային լուսովն լուսաւորեա՛յ, Տէ՛ր Աստուած, զհոգի համօրէն հաւատացեալ ննջեցելոց քրիստոնէից, եւս առաւել ստացողի գրոցս եւ ամենայն արեան մերձաւորացն իւրոց, եւ (արտ. լս-ում՝ «Փարւանին»), անարժան գրչիս՝ Ներսէսի, եւ իմ ծնօղացն։ Եւ ողորմի ասողացն Աստուած ողորմեսցի եւ խաչի լուսոյն արժանի արասցէ յիւրում գալըստեանն եւ երկնից արքայութեանն. ամէն։

78ա Ողորմա՛ծ եւ մարդասէ՛ր Տէր, ողորմութիւն եւ մեղաց թողութիւն շնորհեա՛յ զստացող լուսազարդ տառիս եւ ինձ՝ անարժան գրչիս՝ մեղաւոր Ներսէսի. Աստուած ողորմի ասացէ՛ք, եւ Աստուած ձեզ ողորմեսցի. ամէն։

102բ Խաչիւդ քո, Քրիստո՛ս, լուսաւորեա՛յ զհոգի ստացողի սուրբ գրոցս՝ ուսթայ Փարւանին, եւ իւր ծնաւղացն, եւ իւր եղբօր՝ Մուրադին. Աստուած զնոցա մեղք թողնու (5 տող չգրած)։

120ա Յայսմ հրաշափառ տաւնիս, որք խրախանայք տաւնայխմբութեամբ, յիշեցէ՛ք զստաց[ող] սուրբ գրոցս՝ զհաւատարիմ զուսթայ Փարւանէն, զեղբայրն իւր՝ զուսթայ Շիրաքն, զՍաֆարն, զԿարապետն, եւ զԳնատիոս, զՅովակիմայ։ Դարձեալ յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի ասացէ՛ք ուսթայ Փարւանին եւ իւր ծնողացն՝ հօրն՝ Սաֆարին, եւ մօրն՝ Մարգարտին, եւ կողակցոն՝ Շաղոսկոն, եւ Ղիմաթին, եւ իւրեանց զաւակացն՝ Սաֆարին, Կարապետին, Իգնատիոսին, Յովակիմայն. Աստուած զիւրեանց մեղքն թողնու. ամէն։

131բ Քրիստո՛ս Աստուած, քո անճառ խոնարհութեամբդ եկիր ի վերնատուն այսօր, լուացեր զոտս աշակերտացն, լուա՛ եւ սրբեա՛ ի մեղաց զստացող սուրբ գրոցս՝ զուսթայ Փարւանին, եւ զծնաւղս իւր՝ զՍաֆարն եւ զՄարգարիտին. Աստուած զիւրեանց մեղքն թողնու. ամէն։

150բ Տէ՛ր Աստուած, Յիսո՛ւս Քրիստոս, քո անճառ խոնարհութեամբդ արձակեա՛ ի կապանաց մեղաց զհոգի ստացողի սուրբ գրոցս. ի (չշարունակած, 6 տող չգրած)։

176բ Քրիստո՛ս Աստուած, քո անճառ խոնարհութեամբ ողորմեա՛ ստացողի գրոցս՝ հաւատարիմ ուսթա Փարւանին, եւ իւր ծնաւղաց՝ հօրն՝ Սաֆարին, եւ մօրն՝ Մարգարտին, եւ կողակցոն՝ Շաղոսկոն, եւ Ղիմաթին, եւ իւրեանց զաւակացն՝ Սաֆարին, Կարապետին, Իգնատիոսին, Յովակիմայն, եւ մեղօոր գրչիս. Աստուած իւրեանց մեղքն թողնու. ամէն։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ սոսնձած թղթին՝ «Հմր 21 / Մաշտոց ձեռաց անյայտ», սեւով՝ «ԺԶ. դար / «1138/3612» / «Հմր 1138, ԺԷ., Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]», 1ա՝ մատիտով «3612»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 150բ՝ «Տէր Աստուած Յիսուս Քրիստոս քո անճառ»։

 

 

3613

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(բաղկացած 2 ձեռագրից)

ԹԵՐԹ՝ 80+2 (կրկն.՝ թ 15, 75)։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն ճնշագծերով դրոշմազարդ կաշի. Բ. փեղկին պատկերուած պատուանդանով խաչ. միջուկը՝ տախտակ. աստառը՝ շերտազարդ կտաւ (Բ. փեղկ՝ նաեւ այլ). Լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԴԵ (վջ.)՝ մագաղաթ, չգրուած։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – լատիներէն (անորոշ. նշմարվում են տառեր կամ առանձին բառեր, վրան հայերէն մակագրութիւններ, տե՛ս Յաւելագրութիւն)։ ԺԴ. դ.: Ա-Գ (սկ.)՝ ստացուած 2 թերթի ընդլայնակի ծալումով, ընդլայնակի եւ ընդերկայնակի եզրահատումով (բնագիրը վնասուած. 4րդ թերթը՝ որպէս 1ին թերթի ելուստ)։ Մագաղաթ 23×16,5. երկսիւն (23×16,5). նմուշ՝ Գա. տող՝ 16։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած, կազմը ԺԷ. դ., կաշին մաշուած, վրան ճաքեր եւ քերծուածքներ, Պտռկ-պհպ-ները մուծուած նորոգման շրջանում, կաթիլքի հետքեր, տեղ-տեղ կաշին պոկուած-ընկած, Ա. տախտակը ջարդուած, կաշին ճեղքուած, այլ՝ շագանակագոյն կաշուով նորոգած, զոյգ գամերը, կապիչները եւ դռնակն ընկած, առկայ են կապիչների հիմքերը, Բ. կազմաստառը, Պտռկ-պհպ-ները ցեցի անցքերով. լուսանցակողերի կարմիրը մասամբ թափուած. որոշ թերթեր ցեցի անցքերով, իսկ որոշ թերթերի ներքին լս-ը եւ եզրերը նորոգուած սպիտակ թղթով, թ. 70-1՝ եզրերը մաշուած, 33բ ստ. հատուածի պատռուածքը ամրացուած այլ ձեռագրի թղթով, ընդմէջ թ. 26-7ի 1 թերթ կտրած. նորոգման ժամանակ հետագայի ձեռքով արուած լուսանցազարդերը եւ լս-ային յաւելումները վնասուած՝ 7բ, 11բ, 12ա, 21բ, 26ա եւ այլուր։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառին թանաքով՝ «Սամուէլ Անեցւոյ Ժամանակագրութիւն, Ք. Պատկանեան*. 57», Ա. փեղկին սոսնձած կապոյտ զարդաշրջանակով եզերուած ուղղանկիւն թղթին՝ «шкафь, полка, N (կարմրով)՝ «8» (այլ թանաքներով)՝ «Հմր 1152/3613», «ՌՅՁԶ.-1387, Մ[եսրոպ] ե[պիսկոպոս]», Ա. կազմաստառին՝ թանաքով «К. Паткановъ, գրեալ յամին Տեառն 1300»։

* Ծնթ. Ձեռագիրս պատկանել է Ք. Պատկանեանին եւ Գէորգեան հաւաքածուի մասն է եղել (տե՛ս Օ. Եգանեան, Մատենադարանի ձեռագրական հաւաքածուները.– Ցուցակ ձեռագրաց ՄՄ, հտ. Ա., Երեւան, 1965, էջ 70)։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Ա.

ՍԱՄՈՒԷԼ ԱՆԵՑԻ, ՀԱՒԱՔՄՈՒՆՔ Ի ԳՐՈՑ ՊԱՏՄԱԳՐԱՑ

ՀՈՌՈՄՈՍԻ ՎԱՆՔ ՈԻԶ. – 1177*

ԳՐԻՉ, ՍՏԱՑՈՂ՝ Մխիթար Անեցի։

ԹԵՐԹ՝ 71+1 ( թ. 1-71, կրկն.՝ թ. 15. ունի հետագայի էջակալում՝ ա-ն, որ է՝ 1ա-13ա**)։ ՊՐԱԿ՝ Ա-Ժ×8 (Դ 5, Ժ 3)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5×2։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, շրջանակուած կարմրով՝ թ. 29-70 (14×9,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 1ա)։ ՏՈՂ՝ 24-26։

* Ծնթ. Ձեռագրի այս թուագրումը հիմնուած է աղիւսակաձեւ մասում առկայ վերջին թուականի վրայ. տե՛ս Սամուէլ Անեցի եւ շարունակողներ, Ժամանակագրութիւն, աշխ. Կ. Մաթեւոսեանի, Երեւան, 2014, էջ 58։

** Ծնթ. Պրակահամար ունեցող էջերը չէջակալուած։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 1ա։ Գոյն՝ սեւ։

Տե՛ս Ա. Գէորգեան, Հայ մանրանկարիչներ, մատենագիտութիւն Թ-ԺԷ. դդ., Գահիրէ, 1998, էջ 428, Հմր 248. Ա.։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-70բ Սամուել քահանայի Հաւաքմունք ի գրոց պատմագրաց յաղագս գիւտի ժամանակաց անցելոց մինչեւ ի ներկայս. ծայրաքաղ. քաղաքաւ Անեցի

Տե՛ս ձեռ. 481, 19ա-59ա: Նախերգան/1ա-3ա։ ա/3ա-26բ։ բ/27ա-70բ։

Տե՛ս Սամուէլ Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց յաղագս գիւտի ժամանակաց անցելոց մինչեւ ի ներկայս ծայրաքաղ արարեալ, բնագիրը Ա. Հայրապետեան, առաջաբան Կ. Մաթեւոսեան, խմբ. Գէորգ Տէր-Վարդանեանի, Երեւան, 2011։ Տե՛ս նաեւ Կ. Մաթեւոսեան, Սամուէլ Անեցու ժամանակագրութեան ձեռագրերը եւ նորայայտ լրացումները, Երեւան, 2009, Կ. Մաթեւոսեան, Սամուէլ Անեցի եւ շարունակողներ. Ժամանակագրութիւն, Երեւան, 2014, Կ. Մաթեւոսեան, Սամուէլ Անեցու Ժամանակագրութեան Մխիթար Անեցու ընդօրինակութիւնը, «Էջմիածին», 2006, Ժ-ԺԱ., էջ 88-100։

Ունի նաեւ գրչի եւ հետագայում արուած սրբագրումներ՝ 8բ, 11բ, 12ա, 26ա եւ այլուր։ Լս-ային եւ աղիւսակներում առկայ սրբագրում-յաւելումների մասին տե՛ս Կ. Մաթեւոսեան, Սամուէլ Անեցի եւ շարունակողներ. Ժամանակագրութիւն, Երեւան, 2014, էջ 58. յաւելումները թուագրուում են ՊԽԹ. (1400) թուականով, որոշ մասը վերագրւում է աւելի ուշ ժամանակի մէկ այլ անանուն գրչի։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԴ-ԺԵ. դդ., բոլորգիր

Ա. Պտռկ-պհպ. Աա-Գա [Ժամանակագրականք, տարբեր ձեռքերով]

1. Պտռկ-պհպ. Աա (1217-1365 թթ., բոլորգիր). Յամի Տեառն ՌՄԺԷ. (1217) կարգն սուրբ Տօմինիկու հաստատեցաւ... ՌՅԿԵ. (1365) ջընվէզք առին ըզ/// (1 բառ չգրած]) եւ զՂրիմն։

2. Պտռկ-պհպ. Աբ (1449 թ., անարուեստ բոլորգիր). Յամին Տեառն ՌՆԽԹ. (1449) թվին, Օգօստ[ոս] յամիս ԺԵ., օրն Փոխման Աստուածածնին տօնին կայծակն էզարկ Սուրբ Նիկօլայ զանկակատան գլուխն ավէրեց, վէս պրին (չշարունակած)։

– Պտռկ-պհպ. Աբ (1453 թ., անարուեստ բոլորգիր). Յամի Տեառն ՌՆԾԳ. (1453) թվին, Մայիս ԻԹ., օրն Յօթմանի որդին ըՍտօմբօլն էառ, զտեառն տէռ(՞)էտրութեամբ ԽԹ. հոգի սուրն մաշեցաւ, թող զայլն, որ առանց սրոյ մեռան յահէն։

– Պտռկ-պհպ. Գա (1480 թ., 1482 թ., անարուեստ բոլորգիր). Ղալաթան էթող զքաղաքն ու նավ մտաւ ու փախեաւ Լեւոն գնաց։

Ղազար, ավախ, որ այս ծովափներոյս քրիստոնութիւն կամի ջնջիլ։

Թվին Հայոց ՋԻԹ. (1480) Կաֆան առէվա///։

Թվին ՋԼԱ. (1482) մա/// այլ մեծ հեր ///։

3. Պտռկ-պհպ. Բա (1392 թ., բոլորգիր). Յամի Տեառն ՌՅՂԲ. (1392) եղեւ չոր[րո]րդ մահն ի Ղալատա՝ սկսեալ ի Յուլիս ամիս մինչեւ ի Նովեմբեր։

4. Պտռկ-պհպ. Բա (1523 թ., բոլորգիր). Թվին Հայոց ՋՀԲ. (1523), Մա[ր]տի ամիս ԻԹ., աւր կիրակ[ի] Ծաղ[կ]այզարդի ձուն էրեկ խիստ։

5. 71աբ (1376-1386 թթ., բոլորգիր) Յամի Տեառն ՌՅՀԶ. (1376), Յուլիս ԺԷ., օրն Ե.շաբթի նահանջ... Յամի Տեառն ՌՅՁԶ. (1386) Դեկտեմբերի Դամուռլանգն էառ զՏփխիս եւ աւերեաց, եւ զԲագրատ պարոնն տաճկացւոց եւ տարաւ ընդ իւր։

Տե՛ս եւ հմմտ. Մանր ժամանակագրութիւններ, ԺԳ-ԺԸ. դդ., հտ. Բ., կազմեց՝ Վ. Յակոբեան, Երեւան, 1956, էջ 513-514։

Բ. Պտռկ-Պհպ. Բբ (ԺԵ. դ., նոտրգիր) [Տաղ. Յովհաննու Թլկուրանցւոյ] – [Ք]եզ հոգեւոր խրատ մի տամ, / է անպիտան անձն իմ, լսէ՛... փոխէ՛ զերեսն, ի վրայ դնէ, / շունն զբերանն գայ լիզէ։

Տե՛ս Յովհաննէս Թլկուրանցի, Տաղեր, աշխ. Է. Պիւազեանի, Երեւան, 1960, էջ 183-185։

Գ. 70բ (1376-1386 թթ., բոլորգիր) [Բանք տոմարական] – Խոյն զԼուսինն ի գագաթն ունի, ցուլն զԼուսինն ի բերանն ունի... Ձուկն զԼուսինն ի թաթոտիցն ունի եւ ի չմուշկն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

26բ Զյետնեալս յարդիւնական գործոց, զչուառ գրիչս՝ զՄխիթարիչ Անեցի սուտանուն աբեղայ եւ աշակերտ բանի ի վանացն Հոռոմոսի, սնեալ առ ոտն սուրբ Յովանիսի, յիշեսջի՛ք ի Քրիստոս աղաչեմ։

35բ Զմեղաւոր ստացաւղս եւ զաշխատաւոր զՄխի[թար] եւ զծնաւղսն մեր եւ զեղբարսն յիշել աղաչեմ։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Պտռկ-պհպ. Բա՝ «թ. թվին Հայոց ՋՀԲ. (1523) Մառտի ի կիրակի գրեցաւ», գրի վրայով՝ «dic pracella, nienr», Պտռկ-պհպ. Բբ՝ անընկալելի բառեր, Պտռկ-պհպ. Գա՝ «հազ», Պտռկ-պհպ. Գբ՝ «Յակոբջանեան», 33բ էջին սոսնձած այլ թղթին, խոշոր բոլորգրով՝ «/// աղաչեր ա/// Յիսուսի Աստուծոյ մերո///», 61ա՝ «կատապան», 62բ՝ «ԹԺԻԼ.», 70ա՝ «1168, 615+551 = 1166», 71բ՝ «թվական Հայոց [Պ.] եւ ԽԹ. (1400)» եւ մասամբ ջնջուած, անկապակից բառեր։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ Պտռկ-պհպ. Գբ՝ ճակատազարդ։

ՁԵՌԱԳԻՐ Բ.

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 9+1 (թ. 72-80, կրկն.՝ թ. 75). չգրուած՝ 77բ-80բ։ ՊՐԱԿ՝ 1×10։ ՆԻՒԹ՝ սպիտակ թուղթ, լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թ. 74՝ շրջանակ՝ մէջը խարիսխ, թ. 76՝ «LC»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11,5×7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 72ա)։ ՏՈՂ՝ 18-19։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

72ա-7ա [Պատմութիւն կամ Ժամանակագրութիւն Հին աշխարհի]

ա. 72ա Արդ, որով Իլիոն առաւ յամի Պ.երորդի Լ.երորդի առաջնորդի – Եսեբօն՝ ամս Է., Ղաբդոն՝ ամս Ը., Սամփսոն՝ ամս Ի. (20), Հեղի քահանայ՝ ամս Ի. (20)... իսկ ի դատաւորացն մինչեւ ցՍողոմոց (=ցՍողոմոն) ամք <Ձ>ԴՃՁ. (480)։

բ. 72ա-3ա Թագաւորք Յուդայ – Դերկիղեայ թագաւորի Ասորեստանեայց յԼ.որդի ամի, նախ թագաւորեաց եբրայեցւոցն Յուդայաստանի՝ Ա. Դաւիթ՝ ամս Խ.... ԻԲ. Սեդեկիա՝ ամս ԺԱ.։ Առ որով Յուդայ գերեցաւ... ամք ՆԵ. (405), ամիսք Զ.։

գ. 73ա-4ա Իսրայէլի թագաւորք – Ղաւոսթէնի արքայի Ասորեստանեաց յերեսներորդում Բ.ում ամին նախ թագաւորէ յեբրաեցոց Իսրայելի՝ Ա. Յերեբովամ՝ ամս ԻԲ.... ԺԹ. Ովսէէ՝ ամս Թ.։ Գերի վարեալ Իսրայէլ ի Սաղմանասարայ արքա[յ]էն... կացեալ ամս ՄԽԹ. (249) եւ օրս ԻԸ.։

դ. 74ա Բաբելացոց թագաւորք – Փուա ի ՌՄԻԵ. (1225) ամեն ասորեստանաց... յետ որոց ի Պարթեւս փոխեցաւ իշխանութիւն ի Ծ.որդի Ե.երորդի Ողոմպիադին։

ե. 74բ-5ա Պարսից թագաւորք – Ի բառնալ Մարաց թագաւորութեանց թագաւորեաց Պարսից Ա. առաջին Կիւրոս՝ ամս Լ.... սկսեալք ի ԺԵ. Ողոմպիադին հանգեան ի Ճ.որդ Գ. տասանորդն (113)։

զ. 75աբ Եգիպտոսի Աղեքսանդրի թագաւորք – Պտղեանք ի Ճ.երդումն եւ ի ԴԺ.երորդումն (114) Ողոմպիադին յետ վաղճանելոյ Աղէքսանդրի... ընդ հռոմովք նուաճեցան ի ՃՁԸ. (198) Ողոմպիադին։

է. 75բգ Ասորոց եւ Բաբելոնի եւ Ասիացոց թագաւորք – Յետ Աղէկսանդրի Մակեդոնացոյ յԳԺ.երորդում ամի թագաւորութեան Պտղոմեայ... սկսեալք ի ՃԺԷ. (117) Ողոմպիադէն վաղճանեցան ի ՃՀԱ. (171) Ողոմպիադին։

ը. 75դ-6ա Հրէից քահանայապէտք, որք նոքին եւ թագաւորք – Յերրորդում ամի թագաւորութեան Դեմէտրի... առ Ադրիանոսիւ յՄԻԸ. (228) Ողոմպիադին։

թ. 76ա-7ա Մահ կայսերաց – Գայիոս կայսր սպանաւ ի Նովղայ... Գորդիանոս զանձն խեղդեաց Ափրիկէ, Պուպինոս եւ Բաղբինիոս։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 80ա «Սամույել գահայնին ժողովածի», 80բ՝ «կենարարէն, ԷՃԼԶ. (756) տարի առաջ շինած է ի մեծ Հռոմ», պհպ. Դա, Եբ՝ տառեր, թուաբանական հաշուարկներ՝ եղծուած, դժուար ընկալելի։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ Պտռկ-պհպ. Դա՝ զարդանախշ, աղիւսակ, 7բ, 21բ, 36ա, 39բ՝ ձեռնանիշ։

 

 

3614

ՄԻՆԱՍ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ ԵՐԵՒԱՆՑԻ, ՏՕՄԱՐ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ

ԲԼՈՒՐ ԳԻՒՂ (ԱՐՇԱՐՈՒՆԵԱՑ ԳԱՒԱՌ) ՌՄԾ.-ՌՄԾԱ. – 1801-1802

ԳՐԻՉ՝ հեղինակը։

ԹԵՐԹ՝ 64 (գրչի էջակալում՝ 1-117, որ է՝ 1ա-59ա). չգրուած՝ 59բ-64բ։ ՊՐԱԿ՝ Ա-Ը×8։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14×9). սահմանագծուած սեւով։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 3ա). ունի յիշագրեր։ ՏՈՂ՝ 20։ ԿԱԶՄ՝ բաց վարդագոյն ճնշագծերով մոմլաթ, մէջքը սեւ կտաւ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ հաստ, սպիտակ, լուսագծերով թուղթ, մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. լուսանցակողերը փոքր-ինչ աղտոտուած, որոշ թերթերի վրայ կան անմաքուր ջրի հետքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1աբ [Տիտղ.] Զբուն տօմարս մեր վերստին նորոգեալ ի վշտակիր եւ ամենատգէտ անարժան Մինասայ Երեւանցւոյ եւ աւարտեալ ի թուականութեանս Հայոց ՌՄԾ. (1801) եւ յամսեանն Տրէ ի ԻԹ., ի գաւառն Արշարունեաց, ի գեօղն Բլուր

Այլեւ զեկեղեցական Տօնացոյցս մեր՝ զնախապէս կարգեալն եւ զսահմանեալն ի սրբոյն Սահակայ Պարթեւի հայրապետէն մերմէ ըստ աւանդութեան Հայաստանեայցս եկեղեցւոյ։ Եւ զվերստին նորոգեալն եւ յերկուս հատորս բաժանելով ի ձեռս տարեգրաց եւ ամսովքն հռօմայեցւոց մշտնջենաւոր հաստատեալն Սիմէօնի սրբազան կաթուղիկոսին մերոյ Երեւանցւոյ, զնոյնն թարց յաւելման եւ պակասեցուցման ըստ կանոնի հարցն սրբոց զբոլորն ի մի հատոր ժողովեալ եւ ի ձեռս տարեգրաց, եւ ամսովք մերովք անշարժ եւ յարակայապէս |1բ| մշտնջենաւոր սահմանեցեալ՝ ի վայելումն մանկանց սուրբ եկեղեցւոյ եւ ի փառս մարդացելոյն Աստուծոյ, որում գոհութիւն եւ փառք երիս յաւիտեանս եւ անդր քան զսահմանս. ամէն։ Ի թուականութեան ծննդեանն Փրկչին 1801։

ա. 2ա-12ա Եւ արդ, թէպէտ իմապէս ամենամեղ եւ ապաշնորհ անձանց ոչ է պարտ յանդգնիլ եւ ձեռնամուխ լինիլ յայսպիսի իր... որոց սահմանողին փառք եւ գոհութիւն մատուսցի յաւիտեանս. ամէն։

բ. 12բ-27ա Տօմար սրբոյ Լուսաւորչի. տօնք անշարժք – Նաւասարդի Ա.՝ տօն է Ծննդեանն եւ Յայտնութեանն Քրիստոսի Աստուծոյ մերոյ... եւ բե՛ր ի մի տուփ Լիւն լաւ է, Մենն՝ միջակ եւ Վեւն՝ վատ (աղիւսակ՝ 13ա՝ 13 սիւն, 14 տող՝ «Ամիսք հայոց, Յարակայ, Ամիսք հռօմայեցւոց... Աւելեաց Ա., ՉԿ., Յունվարի Ա.», 13բ՝ 11 սիւն, 14 տող՝ «Ամիսք հայոց, Աւուրք, Կիսակք, Կրկնակք, Եօթներրեակք... Աւելեաց, Ե., Թ. ...», 14բ՝ 10 սիւն, 2 տող, 15ա՝ 14 սիւն, 2 տող, 16բ՝ 9 սիւն, 19 տող, 17ա՝ 6 սիւն, 7 տող, 17բ՝ 8 սիւն, 6 տող, 18ա՝ 6 սիւն, 7 տող, 13 սիւն, 3 տող, 18բ՝ 6 սիւն, 7 տող, 13 սիւն, 3 տող, 19ա՝ 6 սիւն, 7 տող, 19բ՝ 6 սիւն, 7 տող, 20ա՝ 9 սիւն, 21 տող՝ «Ամիսք հայոց, Տարեգիրք են գլխագիրքս... Սահմի, Է., Զ., Ե., Դ.», 25ա՝ 6 սիւն, 3 տող՝ «Սահմի Ա., Նիսան, Սահմի ԻԹ.», 6 սիւն, 2 տող՝ «Սահմի Ա., Խոյն... Հոռի Ա., Ձուկն», 26ա՝ 14 սիւն, 14 տող՝ «Վերադիր. Լ., ԻԲ. ... Հրոտից... Աղ., Այծ», 26բ՝ 15 սիւն, 14 տող՝ «Վերադիր, ԺԱ., Գ. ... Հրոտից, Այ. ... Աղ., Այծ», 27ա՝ 13 սիւն, 13 տող՝ «Կենդանակերպք, Գնել վաճառել... Ձկն., Լ. ... Վ., Լ.»)։

գ. 27ա-59ա Տօնացոյց մշտնջենաւոր եւ հատոր երկրորդ – Աղիւսակաձեւ խորանքդ տունկք են ԼԶ. տարեգրաց... որոց բարեխօսութեամբն եւ մեզ Տէր ողորմեսցի (աղիւսակ՝ 28ա-53ա՝ «Համար Ճաշոց է, Տարեգիրք են գլխագիրքս... 932, Շաբաթ Նաւակատիս եւ տօն Սրբոյ Էջմիածնի... 12, 13», 53բ-9ա՝ «Թուական համարքդ ցուցանեն զտողս տարեգրացն, թէ քանի է... 17, զԾնունդ եւ զՅայտնութիւն տե՛ս ի Նաւասարդի»)։

Հմմտ ձեռ. 2564, 1ա-133բ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1ա Տե՛ս Տիտղոսաթերթ:

12ա Մինաս դպիր մեղանչական,

ազգ եւ սերունդ Կամսարական,

յորմէ սերեալ Արշարունեան

եւ ի նորոյս Սատադբէգեան։

 Արարատեան Երեւանու՝

ի հայրենեաց նախնւոյն իւրոյ,

ի գաւառէս Արշարունոյ,

որ եւ ի գեղջէն յԱրկուռւոյ։

Ծնեալ ի գեօղն Բլըրու,

մէլիք կոչեալ վերջին դարու

ի գաւառիս մեր Սուրմալու,

եւ ի նահանգիս Սհաթու։

Թուին հազար եւ երկերրի,

յիսուն եւ մինն կցորդի (1802),

եւ ի յամսեանն Տրէի,

տխեղծ մատամբս աւարտի։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին սոսնձած ուղղանկիւն կարմիր կտաւին, 1ա-ին սոսնձած վարդագոյն թղթին՝ «3614», Ա. կազմաստառին մատիտով՝ «ունի միկրոֆիլմ», պհպ. Ա՝ «1159/3614», «1801. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

 

 

3615

ԻՍԱՀԱԿ ԱԼԵՔՍԱՆԴՐԵԱՆ, ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆՔ

ԿՈՂԲ ՌՅԺԴ. – 1865

ԳՐԻՉ՝ հեղինակը (1ա-215բ, 241ա-95բ, 329ա-53ա), Անանուն Ա. (216ա-40բ, 296ա-315բ,), Անանուն Բ. (324ա-8բ), Անանուն Գ. (316ա-23ա)։

ԹԵՐԹ՝ 353 (ունի գրչի անկանոն էջակալումներ՝ 1-42, որ է՝ 4ա-22բ, 25-52, որ է՝ 64բ-78ա). չգրուած՝ 2բ, 3բ, 9աբ, 12բ, 13ա, 15աբ, 150բ, 247բ, 323բ, 344բ։ ՊՐԱԿ՝ 1-45×8 (1, 45՝ 9, 3, 5, 7, 9, 40՝ 4, 4, 6, 8՝ 12, 10՝ 10, 42՝ 5)։ ՆԻՒԹ՝ դեղնաւուն թուղթ, ճնշադրոշմով՝ 8ա, 9ա եւ այլուր՝ ութանկիւն ուղղանկիւն, կենտրոնում ոճաւորուած ձուածիրի մէջ՝ «N 6», եզրերով՝ «ФАБРИ­КИ СЕРГЕЕВА»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (15×9,5). սահմանագծուած մատիտով՝ 296ա-303բ, 324ա-8բ։ ԳԻՐ՝ շղագիր (տարբեր՝ նմուշ՝ 4ա, 316ա, 324ա), նոտրգիր (216ա-40բ, 296ա-315բ. նմուշ՝ 297ա). գրչափոխութեամբ։ ՏՈՂ՝ 17-23։ ԿԱԶՄ՝ կարմիր մոմլաթ, մէջքը սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղին թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Վերջնազարդ՝ բուսական զարդանախշ (293ա)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած ԺԹ. դարում, կազմը նորոգման շրջանի, մէջքի կաշին ճաքած, քերծուած, լուսանցակողերը մաշուած, աղտոտուած, թերթերի վրայ՝ տեղ-տեղ թանաքաբծեր, ընդմէջ թ. 12-3ի 2 թերթ կտրած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1. 3ա-215բ, 248ա-275ա [Տիտղ.] Համառօտութիւն մեկնութեան սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ, որ կոչի Հետարան երկնաճեմ։ Հ[այր] Ի[սահակ] ա[բեղայ] Հ.(՞) Ալէքսանդրեան, ի Կողբ, Փրկչական 1865, Հ[այոց] ՅՌԺԴ. (=ՌՅԺԴ. = 1865)

– 4ա-8բ Նախերգարան խոհական ընթեռնլոց – Ի յօգուտ եւ ի զուարճութիւն ի հաստաստեղուն ստուարաստեղծ տնկարմ ամենունակ եւ ընդոստացեալ ի հայկազուն շառաւղէ եւ վերընձիւղեալ բողբոջ եւ նորաբողբոջ, սաղարթախիտ, ծաղկաւէտ, բերունակ, պտղաւէտ, մրգալիր... որպէս ասէ մարգարէն ի բերանոյ մանկանց տղայոց եւ ստնտուաց հաստատեցեր զօրհնութիւն, որ եմ եւ մնամ ա[մե]նանուաստ ծառայ՝ յԱրցախ յաշխարհէն Հ[այր] ա[բեղայ] Իսահակ Կ[ողբացի] Հ.(՞) Ալէքսանդրեան։

– 10ա-1բ Նախ[ա]դրութիւն գերազանց եւ հրէշտակական վարդապետին մերոյ սրբոյն Գրիգորի Նարեկացւոյն – Սուրբ հայրն մեր եւ երանաշնորհ վարդապետն Գրիգոր էր ի գաւառէն Անձեւեաց, որ է Քարպահն... կայ ի նոյն վանս Նարեկայ, հուպ եկեղեցւոյն, որ է կառուցեալ յանուն սրբոյ Սանդխտոյ։

– 14ա [Ոտանաւոր գրչից] – Մո՛ւտ ի սենեակ սիրոյ սրբոյս Գրիգորի, / ճաշակեա՛ զիմաստն ըստ քում կարի, / անմեղադիր լե՛ր ինձ յորդ սիրահարի, / որ ի բիւրոց բանից զմինն յայտարարի։

– 14աբ Դրունք յոգնաթախանձ բանից օգտակարաց, ապաշաւանաց, հոգէշահ խրատուց... հոգեմատեան հռետորի եւ հայոց փիլիսոփայի Ի խորոց սրտից խօսկ ընդ Աստուծոյ։

ա. 16ա-7ա Ջեռո՛ւ սիրտ իմ ի փորի իմում, / եւ ի խորհուրդս իմ վառեցաւ հուր։ Այս է նշանակումն մեկնութեան աղօթից սրբոյ Գրիգորի Նարեկացւոյ՝ ի բիւրոց բանից զմինն յայտարարեալ. Գլուխ Ա. – Ի սոյն գլխոջ ընդհանրապէս զպաղատանս իւր համեմատէ ընդ զոհից եւ խնկոցն Իսրայելի եւ Դաւթի, հատուցման դատաստանին... ահ եւ գուբ եւ որոգայթ։ Այն է, որ ասէ Եսայ՛՛ ԻԴ. 17, որ են չարիք պատժոց։

բ. 17բ-9բ Գլուխ Բ. – Ի սոյն գլխոջ նախ ցուցանէ, թէ Աստուած ոչ հայի ի բանս, այլ ի գործս... ճոխ՝ փարթամ, ամէնալի։

գ. 19բ-20բ Գլուխ Գ. – Ի սոյն գլխոջ նախ ցուցանէ զԱստուած ստեղծիչ ամենեցուն։ Բ.՝ թէ Աստուած բարձր է եւ խոնարհ եւ այլօք բազմօք գերազանցեալ... վհատել՝ արգահատել։

դ. 21աբ Գլուխ Դ. – Ի սոյն գլխոջ նախ ցուցանէ յառաջին գլխոջ աղօթիցս, թէ որքան սոսկալի է սկիզբն առնել խօսելոյ ընդ Աստուծոյ... բարեգութ՝ բարերարութեամբ խնամող. որ ունիս զամենայն եւ ի քենէ ամենայն, որում եւ քեզ փառք ի յաւիտեանս. ամէն։

ե. 22ա-3բ Գլուխ Ե. – Ի սոյն գլխոջ նախ ցուցանէ զբարերարութիւնն Աստուծոյ ի կողմանէ ստեղծագործութեան եւ զանազան պատւոյ մարդոյն, եւ թէ մտածմամբ երախտեացն Աստուծոյ... յօդել՝ միաւորել սահման կսկծալի է մեղքն։

զ. 24ա-5բ Գլուխ Զ – Ի սոյն գլխոջ նախ ցուցանէ, թէ հեծելն միայն ներքսապէս զղջմամբ, զի՞նչ օգուտ առանց արտաքին խօստովանութեամբ... կորիւն՝ գազանի ջուտ։ Փրկեալ ազատեսցէ զմեզ Քրիստոս Աստուածն մեր, որ կեայ եւ թագաւորէ ընդ Հօր եւ Սուրբ Հոգւոյն յաւիտեանս. ամէն։

է. 25բ-7բ Գլուխ Է. – Ի սոյն գլխոջ նախ ընդդէմ վերոգրեալ յուսահատեցուցանողացն մեղաց կարգէ զզօրութիւն ապաշխարութեան... ոչ գիտեմ՝ շրջելով չեմ պատահում։ Ընդ որում քեզ ամենասրբոյ Երրորդութեանդ փառք յամենայն յաւիտեանս. ամէն։

ը. 27բ-8բ Գլուխ Ը. – Ի սոյն գլխոջ նախ տարակուս, թէ զիարդ ելանելոց է ի մեղաց բանտէն վասն բազմութեանն... ա[ր]բշիռն՝ է արբեցօղ անպարկեշտ, որում վայել է փառք յաւիտեանս. ամէն։

թ. 29ա-30ա Գլուխ Թ. – Ի սոյն գլխոջ նախ ցուցանէ, թէ զինքն որպիսի կերպիւ նախատեսցէ օրինակաւ անզարդ հարսն... յերկնից յերկինս կոչին հրէշտակք, զի ծնողա<ղա>պէս խնամեն, պահպանեն զմեզ, ընդ որոց եւ ի մէնջ մատուսցի Աստուծոյ օրհնութիւն՝ գոհութեամբ հանդերձ, յամենայն յաւիտեանս. ա<ն>մէն. ամէն։

ժ. 30ա-1բ Գլուխ Ժ. – Ի սոյն գլխոջ նախ <նախ> քամահէ զյուսահատական զղջումն եւ զմոլեգնաբար <զղջու> մեղանչելն... արգելում՝ յետ գցել, արգելել... ոչ բացասէ զխօստացեալսն, որում փառք յամենայն յաւիտեանսն. ամէն։

ժա. 32ա-4բ Գլուխ ԺԱ. – Յայսմիկ գլխոջ նախ նկատէ յառաջին ստեղծումն իւր Քրիստոսիւ եւ կարօղութեան նորա... լուտացօղն է՝ անյարգի, որպէս Կայեն մեղանչեաց եւ լեզուագիր էր։ Եւ այն ի ձեռն հաւատոյ Սուրբ Երրորդութեան, ընդ որս եւ մեզ Զ. այց արասցէ պաշտելի եւ երկրպագելի Սուրբ Երրորդութեանն՝ օրհնեալ յամենայն յաւիտեանց. ամէն։

ժբ. 35ա-7բ Գլուխ ԺԲ. – Յայսմ գլխոջ նախ ցուցանէ, թէ յառաջնում զղջման իբր յուսահատեցայ (ի յինն եւ ի տասն գլխոջ), աստէն յուսով աղաչեցից... երկակից՝ ցաւակից. ընդ որոց եւ մեք արժանասցուք զգաստութեամբ օրհնել զփառաւորեալն յամենայն արարածոց. ամէն։

ժգ. 38ա-40ա Գլուխ ԺԳ. – Ի սոյն գլխոջ նախ առ Հայր Աստուած դիմէ՝ ցուցանելով զնա գթած եւ ընտանի ի վերայ ամենայն աղաչօղաց... եւ որք մաքրութեամբն պերճանային, այսինքն՝ օրինականքն, որ զարտաքին բաժակին եւ զսկաւառակին սրբէին, որում փոյթ է տալ փառս այժմ եւ միշտ եւ յաւիտեանս. ամէն։

ժդ. 40բ-3ա Գլուխ ԺԴ. – Այս ճառս է դէմս Որդւոյ, նախ ճառագայթի նմանացուցանէ զՔրիստոս եւ զանկելոյն ի ձեռս աւազակաց... զօցտողին զգանձն... քեզ իրաւացուցեր եւ զՔրիստոս ստեղծածն ի քեզ դարձուցեալ... որում քեզ ընդ Հօր եւ Հոգւոյն Սրբոյ փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն։

ժե. 43բ-5բ Գլուխ ԺԵ. – Ի սոյն գլխոջ ընդհանրապէս զմոլորեալ ոչխարն առնու ինքեան օրինակ... զի որ զկատարեալ մաքրութիւն ունէր աւետարանիչն սուրբ Յօհաննէս, զի էր կոյս եւ մաքուր եւ աստուածային լանջոքդ փարելով՝ առաւել եւս մաքրեցու։ Մեղաւոր եմ ի մանկութենէ իմմէ եւ սպասեմ քոյդ բժշկութեան եւ այցելութեան, վասն որոյ խնայեա՛ յիս ողորմութեամբդ քով, որ էս քաղցրութեան աղբիւր ճաշակաց միայն օրհնեալդ յամենայնի. ամէն։

ժզ. 46ա-7բ Գլուխ ԺԶ. – Յայսմիկ գլխոջ ընդհանրապէս ցուցանէ զկարօղութիւն Քրիստոսի եւ վասն իջման ի դժոխս... որպէս յունկան բժշկութեան հակառակ քոյ համբարձելոյ, որպէս զականջն Մաղքոսայ եհար Պետրոս, եւ դու ցուցեր զերկայնմտութիւնդ. փառք յաւէտ. ամէն։

ժէ. 48ա-9բ Գլուխ ԺԷ. – Ի սոյն ճառիս ընդհանրապէս խնդրէ ի Քրիստոսէ ոչ տալ զպատիժ եւ լուսաւորել խնդրէ զինքն, որպէս զկոյրն խնդրէ... կրեմ՝ քաշել եւ պատահել. աշխարհ ամենայն ճանաչէ քոյովդ դասակարգելովդ, որ եւ քեզ վայէլ է փառք յաւիտեանս. ամէն։

ժը. 50ա-2ա Գլուխ ԺԸ. – Բոլոր ճառս է <է> ի վերայ պէսպէս բժշկութեանց Քրիստոսի... վրիպակ՝ սխալմունք, աստ ջրգողութիւն. փառք եւ երկրպագութիւն անբաժանելի Սուրբ Երրորդութեան յաւիտեանս. ամէն։

ժթ. 52բ-3բ Գլուխ ԺԹ. – Սոյն ճառս է աղերս առ Քրիստոս վասն ազատելոյ զինքն ի պատժոց եւ յանդիմանութիւն առ ինքն վասն ոչ սանձահարելոյ զցանկութիւն իւր... զերեսացն ծածկոյթ՝ վասն զբացմանէ մեղաց խոստովանութեամբ առաջի Աստուծոյ ասի։ Փառք անեղ, անփոփոխ, անթուելի, անճառելի անուանդ քում Հօր եւ Որդւոյ եւ Սրբոյ Հոգւոյն անզրաւ փառաբանութեամբ յաւիտեանս. ամէն։

ի. 54ա-6ա Գլուխ Ի. – Յայսմ գլխոջ յիշէ զաղօթ երից մանկանցն եւ Դանիէլի, եւ զբարձրութիւն մարմնոյ արհամարելով զանձն իւր... գաղտուրեմ՝ շինել եւ զօրացնել։ Վասն որոյ ներգործապէս փառաւորեմք զօրութեամբ իմանալեացդ Սրբոյ Երրորդութեանդ այժմ եւ յաւէտ. ամէն։

իա. 56բ-8բ Գլուխ ԻԱ. – Ի սոյն գլխոջ բոլորապէս ցուցանէ զանձին իւրոյ վատթարութիւնն զանազան կոչմամբ եւ նմանութեամբ... իբրեւ զամպ առաւօտեան եւ ցօղ վաղորդեայն... եւ փողւոյ ունայնացուցիչ, որոց նմանեցուցանէ զկեանս իւր սուրբ վարդապետս։ Օրհասական մահուամբ փառս մատուցանեմ Հօր եւ Որդոյ եւ Սրբոյ Հոգւոյն. ամէն։

իբ. 59ա-60բ Գլուխ ԻԲ. – Ի սոյն գլխոջ այլաբանօրէն զինքն բազմաց անասնոց նմանեցուցանելով եւ խրատէ զանձն... ի մատից կայծակն ասի կարկեհան. Եսա՛՛ Զ. 6։ Որպէս զի բժշկեցայց ի խոցուածոցս զգայութեանց ի փառս մեծութեան Հօրդ քոյ եւ Աստուծոյ մերոյ յաւիտեանս. ամէն։

իգ. 61ա-3բ Գլուխ ԻԳ. – Ի սոյն գլխոջ ընդհանրապես ցուցանէ զվտանգս բազմօրինակս ի մեղաց պատճառեալ... սլաք՝ ջիտայ եւ շարուալից ցաւն։

իդ. 64ա-5բ Գլուխ ԻԴ. – Ի սոյն գլխոջ հանրապես ցուցանէ զինքն անարժան աստուածայնոց բարեաց պարգեւացն խնդրելոց... զի քեւ վերստին հաշտեալ յիս դարձցի... սրբեա՛ զիս եւ մաքրեա՛։ Կենարարդ ամէնեցուն կեցո՛ եւ զիս օրհնեալդ ի բարձունս զքեզ ընդ Հօր եւ Հոգւոյն Սրբոյ յաւիտեանս. ամէն։

իե. 66ա-7բ Գլուխ ԻԵ. – Յայսմիկ գլխոջ նմանեցուցանէ զաշխարհս ծովու եւ զմարմին ալէծփեալ նաւու... գոգ՝ նաւի ամպարն եւ մեջտեղն։

իզ. 68աբ Գլուխ ԻԶ. – Սոյն ճառս է ողբերգական ձեւ, որով ցուցանէ, թէ որպէս կանայք լան ի մեռեալս... նոյն ինքն, որ զայս բան տպաւորեաց ընդ երջանկացն պսակեսցի... զայս աղօթս ընթերցօղաց վասն իւր աղօթել տայ։

իէ. 69ա-70բ Գլուխ ԻԷ. – Ի սոյն գլխոջ ցուցանէ զզօրութիւն մեղայական զղջման եւ զոչ օգտիլն Աքարայ եւ Սաւուղայ եւ Յուդայի, զի յակամայ զղջացան... եթէ առ այս խեղդ մահու... ինձ ժամանեցուցանես. տե՛ս Ժողով՛՛ Ժ. 4։ Որ եւ մեկնողիս բանիցն սրբոյն Գրիգորի հոգին ընդ ճշմարիտ ապաշխարօղաց վերակենդանասցի աստ շնորհօք եւ ի հանդերձելումն փառօք. ամէն։

իը. 71ա-2ա Գլուխ ԻԸ. – Ի սոյն ճառիս զանյայտս ի մեղաց ի յայտ բերէ խոստովանաբար, եւ Աստուած կարօղ խոստովանի ի թողուլն զմեղս... բարեվիճակ հարթութեան զուգակշիռ հաւասարութեան... եւ բոլորն յիւրաքանչիւր մասունս։

իթ. 72բ-4բ Գլուխ ԻԹ. – Ի սոյն ճառս է ի դէմս Որդւոյ, որ եւ խօսի ընդ Քրիստոսի եւ ցուցանէ, թէ մեք յաւուրն եօթանեսնեկի եօթն թողուլ պարտեմք յանցաւորաց մերոց... եթէ զանդունդս առ երկինս փոխես... այլ որպէս կարես զանդունդս առ երկինս փոխել, զխաւարն ի լոյս... որում քեզ փառք յաւիտեանս. ամէն։

լ. 75ա-6բ Գլուխ Լ. – Ի սոյն ճառիս հանրապէս ցուցանէ զզօրութիւն զղջման եւ հետին ոգեվարութեան համեմատէ զդառնութիւնս մեղաց... չիք ի քեզ մասն խաւարի, եւ ոչ է բարութիւն առանց քո... ըստ ըղձից սրբոյս Գրիգորի զլոյս շնորհաց եւ իմաստութեան յաւիտեանս. ամէն։

լա. 77ա-9ա Գլուխ ԼԱ – Ի սոյն ճառիս գովէ զհաւատն Աբրահամու, Սարայ եւ Աննայ, եւ թէ Աստուած բաւական է ամենայնի... երկրածինք ասի ստեղծուած յաշխարհիս... ընդ արդիւնաւորաց նախասահմանեա՛, որում քեզ վայէլ է փառք եւ երկրպակութիւն յաւիտեանս. ամէն։

լբ. 79բ-81ա Գլուխ ԼԲ. – Ի սոյն ճառիս նախ ցուցանէ զինքն յայտնեալ ի ԼԱ. ճառի յիշեցեալ սրբոցն Աբրահամու եւ այլոցն... անեղծական՝ անջնջելի։ Եւ քեզ միայնոյ պատճառիդ եւ միոյդ ի միոյ պատճառ է եւ ունողիդ զմիոյ պատճառ, որում փառք յաւիտեանս. ամէն։

լգ. 81բ-3ա Գլուխ ԼԳ. – Յայսմիկ գլխոջ նախ խնդրէ ի Քրիստոսէ եւ զիւր աղօթսն խառնել ընդ անուշ իւղոյ իւղաբերիցն եւ յօծման իւղն Մագդաղինացւոյն... զքեզ աւետարանեաց ճշմարիտ Աստուած... եւ իբր իմն առ Հոգին Սուրբ վերաբերէր... եւ առ Հոգին, որ հայհոյութիւն առ նա անքաւելեքեան, որում փառք յաւիտեանս. ամէն։

լդ. 83բ-5ա Գլուխ ԼԴ. – Սոյն ճառս ընդհանրապէս ունի զերեք մասունս. առաջինն է աղաչանք առ Հոգին Սուրբ ի թիկունս հասանեալ ի ժամու քարոզութեան... կերպաւորանալն ասի զբնութիւն մեր առնուլն։

լե. 85ա-6բ Գլուխ ԼԵ. – Ի սոյն ճառիս հանրապէս խօսի վասն աստուածայնոյ մարդասէր կոչելոյն եւ վասն պարգեւաց մարդանալոյն Քրիստոսի... նի[ւ]թոյ խորանիս՝ իմանայ զմազ այծեաց եւ զմորթ խոյոց, որով առաստաղն խորանին ծածկեցին. տե՛ս Ելից ԼԵ. 22։ Ընդ որում, աղաչեմ փրկել զհոգիս ի սեւութենէ մեղաց, որպէս եւ եկիր ի խնդիր կորուսելոյս։

լզ. 87աբ Գլուխ ԼԶ. – Ի սոյն ճառիս խօսի զանոխակալութենէն Քրիստոսի, թէ որպէս ոչ էսպան զխաչահանուսն... կապէնն է պոռնկաց վարձն։ ...որ եւ մեզ յուսացելոյս եղիցի վէմ պատուական ըստ այնմ. Պետրոսի Բ. 7. ամէն։

լէ. 88ա-9ա Գլուխ ԼԷ. – Ի սոյն ճառիս նախ ցուցանէ զվերոյգրեալ զօրեղութիւնսն, թէ յոյժ զօրաւորք են ի հալածել զմեղս եւ զյուսահատութիւն... զխեղդ վտանկիս... աղաչեմ զքեզ, որ խաչիւդ քո զիս ազատեսցես ի խեղդմանէս... տո՛ւր ողորմութիւն քո որդւոյս սատակման յաւիտենական մահուամբ, որ է մահ անմահ։

լը. 89բ-90ա Գլուխ ԼԸ. – Ի սոյն գլխոջ, որ է երեք մասն, առաջին մասն է ընդդէմ մասանց մեղաց, զոր ի վեցեր<ր>որդ գլխոջն թուեաց... ոչ միայն ըստ աստուածութեան, այլ եւ ըստ մարդկութեան միեւնոյն անձամբ։

լթ. 90բ-1բ Գլուխ ԼԹ. – Ի սոյն ճառիս նախ ցուցանէ, թէ զառաջին անմեղութեան կերպարանն լքի... սակայն եւ դու գթա՛ ի յիս, մարդասէ՛ր Տէր, եւ քեզ փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն։

խ. 92ա-4ա Գլուխ Խ. – Նախ ի սոյն ճառիս ցուցանէ զհանդէս ահաւորութեան զկնի մահուանն, զսուրբ եւ զլոյս օրն սրբոցն յուսոց... եւ անգիտութեան եւ լուսաւորեա՛ զմիտս իմ եւ այլն։ Փա՜ռք եւ բարերարութիւն պարգեւաբաշխ Հոգւոյն Սրբոյ. ամէն։

խա. 94բ-5բ Գլուխ ԽԱ. – Սոյն ճառս է գիշերային աղօթամատոյց առ Որդին Աստուծոյ, յորում նախ ասէ, թէ ի ծագել անստուեր նշուլից ողորմութեան քո... զի լի է Քրիստոս աստուածութեամբ եւ մարդկութեամբ գերբնականօք եւ կատարելութեամբք։

խբ. 96ա-7ա Գլուխ ԽԲ. – Յայսմիկ ճառիս նախ ցուցանէ, թէ դու Յիսուս մերձ ես ի հեծութիւնս ամենայն եղելոց... նմանապէս եւ ինձ կարես. կամիմ, սրբի՛ր ի մեղացդ, եւ նոյնժամայն փրկիմ ի բորոտութենէ մեղացս։

խգ. 97աբ Գլուխ ԽԳ. – Ի սոյն գլխոջ նախ ցուցանէ զբժշկութիւն Քրիստոսի, որ ոչ կարօտանայ տեղոյ եւ ժամանակի... եւ բոլոր բարեաց խոստումն է կտակ քոյ. տե՛ս եւ զայն 3 Թգ՛՛ Բ. 5.8։

խդ. 98ա-100բ Գլուխ ԽԴ. – Ի սոյն գլխոջ հանրապէս խօսի ի վերայ առաքմանն Հօր եւ Հոգւոյն Սուրբ, զՈրդին ի չարչարանս... եւ տեսակաց անհոտից մասանց եւ բոլորից։

խե. 101ա-2բ Գլուխ ԽԵ. – Ի սոյն գլխոջ ցուցանէ սահմանօրէն զնշանակութիւսն մեղաց եւ զթեթեւագոյսն... կարիճն՝ այն, որ թոյնն ի տուտն ունի։

խզ. 103ա-4բ Գլուխ ԽԶ. – Ի սոյն գլխոջ հանրապէս ցուցանէ զշնորհ եւ զպատիւ մարդւոյն եւ խօսի ի վերայ զօդուածոց... զպատիժ մեղաց եւ այլն։ Որում անբաժանելի Սուրբ Երրորդութեանդ փառք անսահման թագաւորութեանդ յաւիտեան յաւիտենից. ամէն։

խէ. 105աբ Գլուխ ԽԷ. – Սոյն ճառս ունի երկու մասունս. ի նախկինումն ցուցանէ զՄանասէի զղջումն եւ երկրորդումն՝ զղջումն անառակին... եւ նոյն բոլորն յամենայն մասունս նշխարեաց։

խը. 106ա-9ա Գլուխ ԽԸ. – Ի սոյն գլխոջ ցուցանէ զանկումն Սողոմօնի յզգուշութիւն ինքեան եւ յայտնէ զողորմութիւն Աստուծոյ առ նա եւ անտարակուսելի զփրկութիւն... ոչ միայն զաստուածութենէ Հօր, այլեւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ։

խթ. 109ա-10բ Գլուխ ԽԹ. – Ի սոյն ճառիս ընդհանրապէս խօսի ի վերայ բարերարութեանց Աստուծոյ... որպէս Դաւիթ ասէ՝ Օրէնք Տեառն յաւիտեան մնայ։

ծ. 111ա-3բ Գլուխ Ծ. – Ի սոյն գլխոջ, թէ արդարութիւն առանց մեղաց խոստովանութեան ոչ օգնէ, եւ մեղքն ի խոստովանիլն ոչ վնասէ... առ պատիւն արքայական՝ ըստ այնմ, թէ արար զմեզ Աստուծոյ մերոյ թագաւորս եւ քահանայս. Յայտ՛՛ Ա. 6։

ծա. 114ա-6ա Գլուխ ԾԱ. – Ի սոյն գլխոջ ցուցանէ, թէ ոչ է յուսալի առ երկրաւորս, այլ առ Աստուած միայն... վասն որոյ եւ մեք հասարակ վճռոյ եկեղեցւոյ հետեւելով զայն հաւատամք. գոլ աղօթք Մանասէի։

ծբ. 116բ-8բ Գլուխ ԾԲ. – Ի սոյն գլխոջ ասէ ի դէմս Որդւոյն Աստուծոյ, յորում յիշէ զպէս-պէս բարերարութիւնսն, զոր ընկալաւ մարդեղութեամբն... թէ ունիմք համարձակութիւն ի մուտս սրբութեանց արեամբն Յիսուսի, մատիցուք ճշմարիտ սրտիւք եւ այլն։

ծգ. 119ա-22բ Գլուխ ԾԳ. – Սոյն ճառս ի դէմս Որդւոյ է, յորում նախ ցուցանէ, թէ այնքան կարօղ ես Որդի Աստուծոյ, որ ի ներհակաց զներհական առնես... բարի գործով բաւական ի փրկել զյուսացօղսն։

ծդ. 123ա-6ա Գլուխ ԾԴ. – Եւ սոյն ճառս է ի դէմս Որդւոյ, յորում նախ ցուցանէ զՔրիստոս լոյս աչաց եւ մտաց իւրոց... առ Աստուած գոչեսցեն ընթերցօղք աղօթիցս զմիտս իմ իւրեանց բերանովն խոստովանելով։

ծե. 126բ-30ա Գլուխ ԾԶ. (= ԾԵ.) – Եւ սոյն ճառս է ի դէմս Որդւոյ, յորում նախ ցուցանէ, թէ ոչ գոյն իւր նման մեղաւոր ի մէջ մարդկան... եւ ստեղծիչ չարին մեղաց, զորս եւ ինձ դատախազս կացուցի։

ծզ. 130բ-3բ Գլուխս է ուղիղ ԾԶ. – Ի սոյն գլխոջ նախ ցուցանէ մանրամասնաբար զպտուղս չար գործոց ըստ իւրաքանչիւր զգայութեանց... եթէ որպէս մահու գանից ոչ են մատնելոց, զարմանք է։

ծէ. 134ա-5բ Գլուխ ԾԷ. – Եւ սոյն ճառս է ի դէմս Որդւոյ, յորում նախ ցուցանէ զգերազանցութիւնն Քրիստոսի զանազան անուամբք... այլեւ յիշեսցես եւ համարեսցես իբր գրելով ի դպրութիւն յիշողութիւնդ։

ծը. 136ա-8ա Գլուխ ԾԸ. – Է եւ այս ճառս է ի դէմս Որդւոյ, յորում նախ ցուցանէ, թէ ամենայն օրհնեալք ի քէն միայն օրհնեցան... գտեալ սատանայ ինքեան ծառայացուցանէ, զի որ առնէ զմեղս, ծառայէ մեղաց։

ծթ. 138բ-41ա Գլուխ ԾԹ. – Եւ այս եւս է ի դէմս Որդւոյ, յորում նախ ցուցանէ աղաչանք, մեղականք մեղաւորաց... մատո՛ ինձ, ոգի՛ փրկութեան. ըստ այնմ յերկիւղէ քումմէ յղացեալ երկնեցաք եւ ծնաք զհոգի փրկութեան, եւ այլքն յայտնիք են։

կ. 141ա-5ա Գլուխ Կ. – Եւ այս գլուխ է ի դէմս Որդւոյ, եւ իբր կցորդ միւս անցեալ գլխոյ ներհակ ձեւով... յորում զանճառելի պարգեւս բարեացդ առատապէս ցուցեր բժշկութեամբդ եւ այլովք։

կա. 145բ-8բ Գլուխ ԿԱ. – Եւ այս գլուխ է իբր մնացորդ անցելոցն, զի անդ եւ աստ կարգաւ գլխոյն սաղմոսին ժողովէ զյանդիմանիչս իւրեան... եւ մեզ քեզ նման դիպեսցի պտղաւետել առաքինութեամբ, ո՛վ սուրբդ Գրիգոր։

կբ. 149ա-54բ Գլուխ ԿԲ. – Ի սոյն գլխոջ ցուցանէ զամենակարողութիւն Քրիստոսի ի զանազան արարեալ սքանչելեացն եւ ընդդիմակացն բնութեան... եւ զմառախուղ ի տեղի խանձարրոյ. Յօբ ԼԸ. 9։

կգ. 155ա-6բ Գլուխ ԿԳ. – Ի սոյն գլխոջ նախ ցուցանէ, թէեւ յայլոց մարգարէից ընդ սաղմոսից վկայութեանց մասն ինչ յօդեցից... այլ դարձուսցես, այսինքն՝ զսուր բարկութեանդ որպէս առ Դաւթիւ ի կալն Ուռնայու. ի Մնացո՛՛ ԻԱ. 27. եւ զօծումն կենաց շնորհիդ ինձ պարգեւեսցես... փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն։

կդ. 157ա-8բ Գլուխ ԿԴ. – Եւ սոյն գլուխս է ի դէմս Որդւոյ, յորում նախ ցուցանէ, թէ գովասանական կերպիւ մատչի առ Քրիստոս... եւ աջակողմեան աւազակին ինձ ի փրկութիւն եւ քեզ ի հաճութիւին։

կե. 159ա-61բ Գլուխ ԿԵ. – Ի սոյն գլխոջ նախ պարսաւէ զինքն՝ իբրեւ զգլուխ չարաց... որ այնքան վհատութիւն, այսինքն՝ ոչ այնքան յուսահատիմ վասն մեղացս բազմութեան եւ ոչ այնքան տագնապէ զիս յուսահատութիւն գոյժ, որչափ փրկութեան աջդ զիս քաջալերէ։

կզ. 162ա-4բ Գլուխ ԿԶ. – Եւ այս գլուխս է ի դէմս Որդւոյ. նախ՝ ցանկայ, թէ որ ոք այսու աղօթիցէ, թէ՛ մեղաւոր իցէ եւ թէ՛ արդար եւ ինքն հաղորդ գտցի աղօթից նոցա... յորժամ յիշեմ զչարիսն, զորս գործեցի եւ ի բարեացն, յորոց հեռացայ։

կէ. 165ա-7ա Գլուխ ԿԷ. – Ի սոյն գլխոջ ցուցանէ նախ զիրաւունսն Քրիստոսի, որ ի մարդս եւ ի սատանայ... ոչ եւս գոյ աջ պաշտպանօղ եւ ձեռն այցելու, այլ միայն դու ես ապաւինութիւն։

կը. 167ա-9ա Գլուխ ԿԸ. – Ի սոյն գլխոջ նախ ձեռնարկէ ի նորոգ լաց։ Բ. զպատճառն լալոյն ցուցանէ բացասական կերպիւ... որ փառաւորեալն է ընդ Հօր եւ Հոգւոյն Սրբոյ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

կթ. 169բ-72ա Գլուխ ԿԹ. – Նախ ցուցանէ զինքն իբր զկապար ի քրայս Աստուծոյ սիրոյն հալեալ եւ ոչ պարզեալ... եւ զկենացն հնար փրկելոյ եւ նորոգելոյ դու միայն ունիս եւ գիտես, եւ քեզ փառք ի յաւիտեան յաւիտենից. ամէն։

հ. 172բ-4բ Գլուխ Հ. – Ի սոյն գլխոջ նախ ցուցանէ, թէ ոչ է հնար փրկութեան յեղականաց սրբոց ի հնոց եւ ի նորոց առանց Աստուծոյ... եւ վասն որոյ առ Քրիստոս դարձուցեալ զբանն առ դու ես կեանք, եւ քեզ լիցի հանգիստ. ամէն։

հա. 175ա-9բ Գլուխ ՀԱ. – Ի սոյն գլխոջ նախ բարեբանէ զբան Աստուծոյ, որոց վերջին հաստատութիւնն քան զմարդկօրէն գթումն նոցին գերազանց եղեւ... ըստ այնմ տեսանեմ այլ օրէնս յանդամս իմ. Հռօմ՛՛ Է. 23։

հբ. 180ա-2բ Գլուխ ՀԲ. – Այս գլուխս է բարոյական խրատ առ կրօնաւորսն, որոց խնդրանօք շարագրեաց զբանք աղօթիցս... ուժգին՝ խիստ զօրէղ։

հգ. 183ա-6ա Գլուխ ՀԳ. – Այս գլուխ է առ օրն մահու, յորում նախ ցուցանէ զՔրիստոսի կարօղութիւնն ի յուսահատութեան ժամու մահուան եւ զայն յօրհնութեան փոխելով... տո՛ւր մեզ, Տէ՛ր, զողորմութիւնս քոյ եւ զփրկութիւն քո։

հդ. 186բ-8բ Գլուխ ՀԴ. – Յայսմիկ գլխոջ նախ ցուցանէ զամենակարողութիւնն Քրիստոսի, յանակնեալն ժամու ի պակսիլ վաստակոց մերոց... եւ զպատժականսըն հաւասարես կարկտով, եղեմամբ եւ սառնամանեօք։

հե. 189ա-93ա Գլուխ ՀԵ. – Սոյն գլուխ է նախադրութիւն առ դաւանութիւնն առաքելական, որք Հոգով Սրբով կանոնեցին զսահմանս հաւատոյ... եւ զերեւելի ձեւս նիւթական ըստ օրինակի մարմնոյ։

հզ. 193բ-5ա Գլուխ ՀԶ. – Ի սոյն գլխոջ սեռօրէն ցուցանէ զանփոփոխութիւնն Աստուծոյ եւ զկարօղութիւն մեծութեան նորա... որ նմա առաջի կայր, յանձն էառ զխաչ, արհամարեաց զամօթ. եւ այլն։

հէ. 195բ-200բ Գլուխ ՀԷ. – Այս ճառս է քրիստոնէաբար կտակ ի վերայ Աւագ ուրբաթի չարչարանացն Քրիստոսի, յորում նախ ցուցանէ զգերազանցութիւնն աւուրն ի վերայ այլոց աւուրց... այլ նա անէծք կոչեցաւ, վասն զի աղբիւր օրհնութեան էր։

հը. 201ա-3բ Գլուխ ՀԸ. – Ի սոյն գլխոջ նախ խնդրէ սեռօրէն, զի մի՛ ունայն լիցին անցեալ ճառ ի Աւաք ուրբաթ կիրք եւ չարչարանք Քրիստոսի եւ ոչ ի յայտ բերել զմեղանս իւր... զի անքննելիդ եկեալ բնակեսցի ի հոգի եւ մարմին իմ։

հթ. 203բ-7բ Գլուխ ՀԹ. – Ի սոյն գլխոջ ընդհանրապէս ցուցանէ, թէ միտք մարդկան են ի խնամս չարին, խօսի եւ ի վերայ ահեղ դատաստանին Աստուծոյ... ի խորոց անդնդոց դարձուցից եւ զայն. տե՛ս Իմաս՛՛ Բ. 11։

ձ. 208աբ Գլուխ Ձ. – Սոյն ճառս է գովասանական եւ աղերսական բան առ սուրբ Աստուածածինն՝ նկատմամբ աւուրն դատաստանի, զորմէ ճառելով տագնապեցայ... եւ սակայն Աստուած է տուող թողութիւն։

ձա. 209ա-12բ Գլուխ ՁԱ. – Ճառս այս է ի դէմս Քրիստոսի, առ որ զսուրբ հրէշտակսն միջնորդ եւ բարեխօս արկանէ զկնի սրբուհւոյ Աստուածածնին... ուրախութեամբ սրտի յիս բերկրեսցի։

ձբ. 213ա Գլուխ ՁԲ. – Սոյն ճառս է գովասանութիւն առ սուրբ առաքեալսն եւ առ սուրբսն՝ առ ի բարեխօսելոյ վասն տարագրութեան իւրոյ եւ պատշաճօրէն զկնի հրէշտակաց կարգի... եւ զայս սրտիւք նոցա չափել ի պատիւ նոցա։

ձգ. 213բ-5բ Գլուխ ՁԳ. – Ի սոյն գլխոջ հասարակաբար բարի խնդրէ թշնամեաց եւ այց առնել ամենայն վշտաց եւ առ արեգակն համեմատեալ, գերազանց ցուցանէ զզօրութիւն Հոգւոյն Սրբոյ... բայց ըստ Տեառն հրամանի անվարձ է, բայց վարձ ունի այն. տես Հռօմ՛՛ 4. 4։

ձդ. 248ա-9ա Գլուխ ՁԴ. – Ի սոյն գլխոջ նախ ցուցանէ զկարօղութիւն Քրիստոսի ի զանազան անուանց ներգործութեանց... եւ հետեւեալ լուսովդ արեգական շնորհօք քո կատարելապէս լուսաւորեցայց։

ձե. 249բ-50բ Գլուխ ՁԵ. – Ի սոյն ճառիս խօսի վասն կարեաց գործոց եւ ճանապարհի նաւելոյ եւ յարհաւիրս ջրհեղեղին... եւ ի խաղաղ կեանսդ զիս հասուցանելով։

ձզ. 251ա-2բ Գլուխ ՁԶ. – Ի սոյն գլխոջ նախ գովէ զողորմութիւնն Աստուծոյ յանակնկալ ժամու... ի կողմն ողորմութեանդ նայիմ։

ձէ. 253ա-5ա Գլուխ ՁԷ. – Ի սոյն գլխոջ ցուցանէ, թէ Աստուած ոչ կամի զկորուստ ումեք եւ թէ մինչ դու ի ծերութիւն եւս օգնական է... ի ժամու մահուանս արդէն աղաչեմ զքեզ մի՛ մոռանասցիս. եւ այլ հետեւեալքն յայտնիք են։

ձը. 255բ-6բ Գլուխ ՁԸ. – Ի սոյն գլխոջ նախ յիշէ զարտասուսն Սամուէլի... որպէս թագաւորեսցեն ի մահուանդ եւ այլն. տե՛ս՛՛։

ձթ. 257ա-8ա Գլուխ ՁԹ. – Սոյն գլուխս միայնակ է գովութիւն ի վերայ զանազան անուանցն Քրիստոսի առ ի շնորհակալութիւն աւարտեցման անցելոց աղօթիցն... կամ թէ անյուսալի բարեաց, ըստ նմանութիւն ճանապարհի յաւիտենական կենաց՝ դու ես ելք, սանդուխք եւ հնարք։

ղ. 258բ-60ա Գլուխ Ղ. – Ի սոյն գլխոջ հանրապէս ցուցանէ նախ, թէ Քրիստոս է ապաքինութիւնն զանազան ախտից... ի պարտուց մեղաց եւ զնորոգութիւնն շնորհաց տեսցես աստանօր ի հառաչանս։

ղա. 260բ-1բ Գլուխ ՂԱ. – Ի սոյն գլխոջ նախ ցուցանէ, թէ որպէս հրէշտակքն երկնչին յԱստուծոյ... ընդ որում հրէշտակաց իւրոց պատուիրեալ է վասն քոյ՝ ի պահել զքեզ։

ղբ. 262ա-3բ Գլուխ ՂԲ. – Սոյն ճառիս առաջին մասն է գովութիւն անուանցն Քրիստոսի... որովք ի քեզ զօրացեալ՝ քեւ նորոգեսցի զատեալ ի մեղաց անմահ կենդանութեամբ ի յարութեան արդարոց։

ղգ. 264ա-5ա Գլուխ ՂԳ. – Ի սոյն գլուխս առաջին մասն է գովութիւն անունցն Քրիստոսի։ Բ. է խնդիր ի Քրիստոսէ պահել զինքն յերկիւղէ գիշերոյ եւ ի տիւէ չարէ... եւ զինքն խաչն յօրինեալ ըստ կերպի նախատպին Քրիստոսի։

ղդ. 266բ-72բ Գլուխ ՂԴ. – Ի սոյն գլխոջ, որովհետեւ բազումք են պարունակեցեալքն եւ ընդաձակ է ճառս, որ է աղօթք ի վերայ սրբալոյս իւղոյն միւռօնի... սաղմոսն է երգ օրհնութիւն, սրբաբանութիւն ասի սաղմոսն։ Այս իմ ձեռնարկութիւն ի սրբութիւն եւ այս արձանագրութիւն ի սրբուհոյն սրբութեան։ Սուրբ ձեռնարկութիւն կոչէ զիւր աշխատութիւն եւ արձանագրութիւն առ սրբուհոյն սրբութիւն կոչէ զսրբալոյս միռօնին, ի վերայ որոյ զայս աղօթական եւ մեկնողական թարգմանութիւնս արձանագրեաց իբրեւ զդաւանութիւն։

ղե. 273ա-5ա Գլուխ ՂԵ. – Ի փայտ երջանիկ բարեբաստութիւն ժամահարին խորհուրդ աստուածութիւն աղաչանք եդեալ... կամուրջն՝ է Քեօրֆի կամուրջ։ Որ եւ մեզ արժանի արասցէ Տէր մեր Յիսուս Քրիստոս, որ ընդ Հօր եւ Սուրբ Հոգւոյն միշտ օրհնեալ է ի յաւիտեանս։

2. 275բ-91ա, 294ա-5ա Հատոր երկրորդ սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ հրէշտական վարդապետի ի նոյն յօրինողէ, յամի 1865 Տեառն, Հայոց ՌՅԺԴ. (1865)

ա. 276ա-82ա Գլուխ ՂԶ. – Ի սոյն գլխոջս բազում ինչ եւ գրեթէ բոլորն է պատմաբանական վասն Ապարանից Սրբոյ Խաչին, որ յետոյ հռչակաւոր վանք կառուցեալ յանուն սուրբ Աստուածածնին... շռիչ շնորհաց՝ ցօղիչ շնորհաց, է Աստուածածինն, բացաձայնեսցուք՝ մեկնաբանեսցուք։

բ. 282ա-3բ Լուծմունք առընթեր դրութիւն սակաւ սոփեստի՝ յարակցեալ հիւսի ճառս ներբողի լուսակազմ խաչիդ նշանի – Առընթեր՝ մերձ, սոփեստի՝ իմաստնոյ... վրնջողութիւն՝ ձիոյ խրխնջալն է, այլանդակական՝ աճալաճայիպ։

գ. 283բ-4ա Հետեւեալքս են դարձեալ գովասանութիւն ի վերայ սրբոյ խաչին, ըստ կարգի այբուբենից շարադրեալ ի սրբոյ վարդապետէս – Ամէնանկատ՝ ամէնահայեաց, բարեբանեալ՝ օրհնաբանեալ... փայլակնաշոյլ՝ լուսատու պայծառ։

դ. 284ա-5բ, 286բ Երկոտասան անունք նշանակ խաչին – 1. բոցանշոյլ՝ զմրիւխտն, 2. Սատիօն՝ որ է սէյլանն... միջնորդ՝ բարեխօս, ամուր՝ պինդ, ղայիմ, ուռճանալն՝ է փարթամանալ, ճիռ՝ քնթեռն, մարգարիտ՝ մարգարիտ ակն։

ե. 286բ-7բ Գլուխ ՂԹ. [Յաղագս երկից Գրիգորի Նարեկացւոյ] – Սրբոյն Գրիգորի Նարեկացւոյն փոյթ յանձին կալեալ պատուասիրեալ զբան Աստուծոյ զկնի սրբոյ խաչին եւ սրբուհւոյ Աստուածածնին եւ սրբոց առաքելոց եւ աշակերտացն Քրիստոսի... վասն տայ զխրախոյս բանական եկեղեցւոյ յասիցն իւրում այսպէս։

287բ գրչից՝ «Բարձրազանտակ (՞) եւ բարձրացիր Սիօն հոգեւոր, դիմաւոր, անձնաւոր, խոհաւոր եւ խորհրդաւոր։ Գիտելի է, զի առ բանականս ասեմք ողջ լե՛ր եւ առ անզգայսն բարձրացի՛ր»։

զ. 288ա-91ա [Բացատրութիւնք բառից] – Հոգեւոր, դիմաւոր, անձնաւոր կոչէ եւ զբանական՝ եկեղեցի հաւատացելոցն, բայց հոգեւորն, փոխանակ մարմնաւոր... ոստիկան՝ թէ ֆտիշճի, քննիչ, վերակացու։

– 291բ Վասն սրբոյն Յակօբայ հաւա<ւա>տոյն կցորդեալ եւ կարասցուք ի փառատրութիւն մեծիդ Աստուծոյ ժամանել եւ զԵրրորդական միութեան Էիդ փառաւորեալ օրհնառաք ձայնիւ (միութիւն ասէ վասն էութեան) եւ Երրորդութիւն վասն անձանց, որ է Հայր եւ Որդի եւ համագոյ Սուրբ Հոգի, որում եւ մեք ընդ սրբոյն Գրիգորի համաձայնելով՝ վերերգեսցո՛ւք զփառս եւ տացո՛ւք զպատիւ միոյն Աստուծոյ եւ Երրորդական անձնաւորութեան խոնարհական երկրպագութեամբ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

է. 293բ-5ա Գլուխ Ճ. Նորին Գրիգորի քարոզ ի գալուստ Սուրբ Հոգւոյն – Այս խորագիրս է իւրն սրբոյն Գրիգորի եւ պատճառ քարոզիս է սէր նորին առ Հոգին Սուրբ Աստուած... ըստ հայցուածոց սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ եռարփեան, հրէշտակական վարդապետի. ամէն։

Բ. 1աբ, 216ա-47 [Բանք զանազանք]

1. 1աբ [Անուանք ականց պատուականաց] – Հ[այերէն]՝ Սարդիոն եամանի, որ է՝ կարմիր սէյլան, եբր.՝ ստամ, լ[ատիներէն]՝ Սարդիուս... 12. եբ[րայերէն]՝ Եասպաւ, որ է՝ յասպիս, ըստ եօթանասնիցս՝ Բիւրեղ։ Լ[ատիներէն]՝ Բերիլլուս, որ է՝ բիլօր կապտաղաշ կանաչ ակն։

2. 216ա Յսկզբնական գլխոյս եկեսցէ ի լոյս, / պետացն խրախոյս, որք եղեն մեզ յոյս, / զէն հաստատէ զայս, / որովք եմք մեք կոյս (այսչափ)։

3. 216ա [Յաղագս աշակերտացն Քրիստոսի] – Ա. Սուրբն Պետրոս՝ վէմ հաւատոյ մի՛ ասէ հայր իբր արմատոյ... ԺԲ. Մատաթէաս մարմնոց յառնել, / ընդ Տեառն ասէ թագաւորել... սոքօք զինիմք հերձելոց ի սուրբ հաւատ յողջյողջելոց։

4. 216աբ Առ առաքեալսն – Յամպոց երկնից ցօղ անձրեւաց, պտղաբերիչք մեր պարտիզաց, / սիւն էք ամպոց քան զաստեղաց, ցուցօղք երկրին այն աւետեաց... զի ըստ ձերոյդ պատւոյ արժան, յաւարտ հանցո՛ւք զայս ներբողեան։

5. 216բ-7բ [Առ առաքեալսն. Ա-Ք] – Աթոռք անեղինս տեղիք հանգստեան, բանալիք դրախտին րենաբան մատեան... փեսայի բանին անմէջ սիրական, քաւել զմեր հոգին դի՛ք սրտի զղջան։

6. 217բ Անկիւնաւոր – Յաթոռ անգին կարգիւ ուրախ, անգին կենօք լինիք խրախ, / կարգիւ լինիք սիրոյն փարախ, ուրախ, խրախ, փարախ, անվախ, / բարի պատւարք եղե՛ք տրպիս, պատւարի լերո՛ւք այս իմ խղճիս, / եղէ՛ք այս իմ ճմլօղ սրտիս, տրպիս, խղճիս, սրտիս վատիս։

7. 217բ-8բ Ջուրն ի լուացումն աւազանին, արիւն յարբումն խորհրդին, / յայտնեալ կողին զխոցուած տիգի, կայլակ աղբերցն կրկնակի... զի անդ եւ կոյսք իմաստնական հազիւ գտնեն զիւղ բաւական։

8. 219ա-26ա [վջ.՝ Այս է ներբող ի վերայ սրբոյ կուսին Մարիամայ] – Աղաչեմ զքեզ, Աստուածածին կո՛յս, շնորհիւ դու հրէշտակ, մեղաւորաց յոյս... որպէս զի իղձն իմ անդէն լնանի ՛ւ երանուհւոյ ելովս ընտանի։

9. 226բ-31բ Հրեշտակաց, առաքելոց, մարգարէից, վարդապետաց – Ո՛վ անարատ, պարզ հայելիք եւ վճիտք, / յամէն դիմաց սուրբ լուսափայլ մարգարիտք... զոր ինչ առնուք պարքեւ սիրոյ / եւ մեզ հանջիք մասն բարւոյ։

10. 232ա-7ա Առաքելոց եւ սրբոց – Տէր բարերար, բազմապարգե՛ւ թագաւոր, / պատսպարան կենաց մերոց հպաւոր... ի չար ժանեացն գազանաց ազատօղ, / ի վիշապաց ժանեաց ի կեանս կորզօղ. / եւ այլքն յայտնիք են։

11. 237ա Ի վերայ չորս եղանակաց – Ամառն կենցաղս ժամ վաստակոց, աշունն հաւատք, արդեանց գործոց... աշուն է ի ԻԵ.էն մինչեւ Խ. ամ, / ձմեռն է <է> ի Խ.էն ի Հ.։

12. 237բ [ստ. անկ., ընդգծուած՝ Մինչ ի տապան դնիլս ի տան] – Երրորդութեան մի Տէրութեան փառք եւ պատիւ յաւիտեան, / որ համայնից տալ գոլ եւ կեան, խոստանայ փառք հանգստեան... լե՛ր պահապան եւ ինձ պաշտպան։

13. 238ա-9ա («ԲԱՐՍԵՂ ՎԱՐԴԱՊԵՏ») – Բարսեղ ողջիկ վարդապետիդ, կենաց Բանին աշակերտիդ / ողջագուրէ զքեզ քո Որդիդ՝ զնախնի արարսն ածեալ ի միտ... զոր ինչ խնդրէր, ասաց, տացի վասն այս յերկրէ զձեզ վերածի։

14. 239ա-40բ («ԳՐԻԳՈՐ ՎԱՐԺԱՊԵՏ») – Գրիգոր գրեա՛, զի լըրասցի պատգամ բանին Հօրն Յիսուսի... զայսոսիկ լաւ տե՛ս, գրով ծանո՛ մեզ, զի է ինչ իզուր, այլ նախնեացս ի տուր։

15. 241ա-3ա [Օրինակք գրութեանց. կաղապար] – Գերապետական գլխոյն գերագունեալ եւ ի գերագոյն գոյէն գեր երեւեալ, ի գերաբուղխ աղբերէն գերազարդեալ հիմն եւ հաստատութիւն եկեղեցւոյ, պարծանք եւ պսակ եկեղեցւոյ... եւ փրկչին Յիսուսի Քրիստոսի, որ եւ մեծութեամբ քով ողջ լիցիս ի պարծանս հոգւոյս ամէն. այսքան առ այս։

16. 243բ-5բ Օրհնութիւն – Ի տկար ժամանակին առատ բարութիւն եւ նուազութեանց լիութիւն, սգոյ տրտմութեան մխիթարութիւն, լալագին աչաց ծաղր եւ բերկրութիւն... օրհնեսցո՛ւք զՏէր միշտ յաւիտենին։

17. 246ա-7ա Են եւ քանի մի գծագիրք կամ նշանագիրք, որք ոչ յոլովիցս են առ կամ կիր – Այսինքն, զորօրինակ, ընդ, ըստ... Տէր երկնից սիւն, որ է եւ այլն (բոլոր բառերից առաջ իրենց նշանագրերը)։

Գ. 1. 296ա-315բ [Բառգիրք] – Ախտ, ախտի, -իւ՝ ցաւ, դարդ... քաղաքագիւղ՝ [գ]եղջ, մեծ գեղ, օր՝ աւուր, օր, կուն, երկայօր՝ [ա]ւուր, ձիգ օր, կեսօր՝ [ա]ւուր, օր հասարակ։

Վջ. գրչից՝ «Սոքա են բառք հոլովադասք իւրաքանչիւր անուանց, ըստ քսան հոլովադասուց՝ շարամանեալ ի պէտս ուխտի մանկանց եւ թերավարժ անձանց»։ Գլխաբառերը բաժանուած են ըստ հոլովումների պատկանելութեան։ Բառերը բացատրում է խոսակցական բառերով, երբեմն՝ պարսկերէն կամ թուրքերէն։

2. 315բ-23ա ստ. լս. գրչից՝ Այժմ սկսանին բառք բայից շարամանել ըստ կարքին – Ազատեմ՝ ազատել, ամփոփեմ՝ ժողովել... վարկանեմ՝ համարել, աջանեմ՝ խաջանել։

Գլխաբառերը խմբաւորուած են ըստ լծորդութիւնների՝ երկանգամեայ խմբաւորմամբ։

Դ. 324ա-8բ Ցանգ մատենական վկայութեանց ի Քրիստոսէ եւ յառաքելոց ներ Նորում Կտակարանում առբերելոց ի Հնոյն – Ծննդոց. Գլ. համար. 1. 27. Արու եւ էգ արար զնոսա. Մտթ. 19. 4, Մարկ. 10.6... Մաղաքուայ... 4. 6. Զի դարձուսցէ ըզսիրտս հարց յորդիս. Ղուկ. Ի. 17։

Ե. 329ա-344ա Եփրայեցւոց, քաղդէացւոց եւ յունաց անուանց թարգմանութիւն – Աբարիմ՝ անցք կամ անցաւորք, Աբբայ՝ հայր, սիրացւոց է բառ... Օնանայ՝ վիշտ, անիրաւութեան ցաւ։

Զ. 345ա-51ա Ցանգ մատենական – Աբարիմ կամ Յաբովթ, Թուոց 21։ 11, 27։13... Օծման վերջնոյ խորհու[րդ] Յակօբ 5։14։

Է. 351բ-3ա [Յաղագս Աւետարանաց եւ աւետարանչաց] – Աւետարան, որ է ըստ Մատթէոսի. Զինքն Մատթէոս աշակերտ Տեառն գրեաց զԱւետարանս... գրեաց Յեփեսոս քաղաքի, ի խնդրոյ եկեղեցւոյ Ասիոյ, ի լեզու յոյն։

– 353ա Մատթէոս՝ երգ կենաց, Մարկոս՝ երգ կենաց, բարձր պատուար եւ կամ ի վերայ տանեաց (այսչափ)։

Ը. 353բ [Ոտանաւոր] – Տրակ յերկնի հաստատ եղեալ հաստատուն, / յորթ ճշմարիտ վերընձիւղեալ ոստ աճուն... սրօբէաբար յաճախիմատ րենաբան, / դու ախոյեան ամուր վահան յաղթական /// (շար.)։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԹ. դ., շղագիր

292ա-3ա [Ներբող առ սուրբ Յակոբ հայրապետն] – Այգւոյ Փրկչին ողկուզաբեր ոստ աճիւն, / յորթ ճշմարիտ պատուաստացեալ հաստատուն... Տեառն Աստուծոյ, որ կա անշարժ յանդիման, / հայցեա՛ նմին տալ մեզ զշնորհ զղջացման։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

3ա Տե՛ս Տիտղոսաթերթ:

275բ տե՛ս խորագիր:

2ա Համառօտութիւն Մեկնութեան սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ, որ կոչի Հետարան երկնաճեմ դեռափթիթ համբակաց մերազնէից։ Հ[այր] Իսահակայ Կ[ողբացի], հ.(՞) Աղէքսանդրով։ Հայրապետութեան գերագահ Աթոռոյն Սրբոյ Էջմիածնի տեառն Մատթէոսի ամենայն Հայոց գերընտիր վեհա[փա]ռ կաթուղիկոսի եւ ասպետի տէրութեանց, 1865, ՌՅԺԴ.։

Ծնթ. Այլ ձեռքով տողամիջում՝ «Յովհաննէս 2» ներքեւում՝ «գրուեցաւ 1123 թուականին» (հաւանաբար վրիպում է)։

11բ Վասն որոյ ըստ կարեաց մերոց արարելոցս փոխարէն խնդրեմ զաղօթս յամ[ենայն]ից ընթերցողացդ առ Աստուած աղբիւրն բարեաց առաքել, զի թերեւս աղօթիւք սրբոյն Գրիգորի եւ ձերդ թողցէ ամենակարօղ զօրութեամբն իւրով զմեղս իմ ի կեանս այս եւ զկնի աստի կենացս յստորնային օթեւանի զզետեղումն իմ յարքայութեան իւրում, հանդերձ բազմերախտ հարբ |12ա| եւ մարբն իմով եւ հոգեկից եղբարբք իմովք եւ հոգեծին եւ ցաւակից քերբք իմով, յիշեցէ՛ք, որ եւ դուք յիշեալ լիջիք առաջի անմահ գառինն Աստուծոյ։ Մնամ ծառայ ծառայիցդ Աստուծոյ Հ[այր] Կ[ողբացի] Իսահակ ա[բեղայ] հ.(՞) Ալէքսանդրեան։

260ա Այսինքն հայեսցիս ի հառաչանս հեծութեանս ոչ միայն իմ, այլեւ ամենայն ընթերցողաց սոյն գրքոյս եւ հառաջողաց սովաւ ի վերայ մեղաց իւրեանց։

265բ Փա՜ռք անճառելի, անիմանալի, անթարգմանելի, միայն հաւատով ըմբռնելի, յուսով դիմելի, սիրով ճաշակելի, քաղձր եւ համեղ, ամենակարօղ, ամենիմաստ եւ ամենաբարի ստեղծողիդ ամենայնի՝ Սրբոյ Երրորդութեանդ՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյդ Սրբոյ, յաւիտենից յաւիտեանս. ամէն։ Յայսմ գլխոջ զկնի առաջնոյ եւ վերջնոյ մեկնութեանց եղեւ աւարտումն յամի Տեառն 1745 եւ Հայոց ՌՃՂԴ. (1745), ի տօնի Եփեսոսի սուրբ ժողովոյ երկու հարիւր հայրապետացն։ |266ա| Ընդ որոց եւ համակարգեսցի ակնարեւ հոգւոյս ցանկալի սուրբ վարդապետն իմ Գրիգոր Նարեկացին եւ աղօթիւք նոցին եւ նորին Սուրբ Երրորդութիւն եւ միոյ աստուածութիւնն ազատեսցէ զխղճալի եւ զողորմած բարեսէր եւ ուղղափառ հաւատով քրիստոսական եւ առաքելական հրամանաց հնազանդ զազգն իմ հայկական եւ զերեքերանեան հրէշտակակենցաղ հայրն իմ եւ զգերապատիւ պատրիարքն սրբոյն Սաղիմայ զԳրիգոր աստուածաբանութիւն վեհապետն եւ զՅակոբ պատրիարքն եւ ի շառաւիղէ նոցա ըստ հոգւոյ նորաբողբոջ ընձիւղիս յԱրցախէ Հ. Յ. Ս։

286ա Փա՜ռք Սրբոյ Երրորդութեան՝ Հօր եւ Որդւոյ եւ Սրբոյ Հոգւոյն, որ անկէտ իսկութիւն, այսինքն՝ անեզր եւ անվախճան, ըստ սկսման եւ ըստ վախճանի, որոյ իշխանութիւնն է անկշիռ եւ անչափելի, անսահմանելի, անքն[ն]ելի, որոյ էութիւնն է յարակայ, իսկ ըստ արարչականին, ըստ առաջնոյ եւ ըստ երկրորդի ստեղծագործութեանս, որ մինն է յոչ էից արարչութիւն եւ երկրորդս նորոգման եւ եւս այս փառաբանութիւնս նմա տացի յանփոփոխ եւ անզուգական յաւիտեան։ Որ եւ ես եմ անարժանս փառաւորակից սրբոյ վարդապետիս ըստ կերպի նորա զԱստուած եռանձնեայ օրհնելով ի յաւիտեան յաւիտենից. ամէն։

295ա Որոյ վերոյ վերոգրելոցն եւ յստորեւ եղելոցն աղօթիւք ողորմեսցի եւ մեզ Աստուած ըստ հայցուածոց սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ եռարփեան, հրէշտակական վարդապետի. ամէն։

295բ Վերջապէս զայս եւս ծանի՛ր, բարեմի՛տ ընթերցօղ, զի ուրէք-ուրէք զառեցեալ վկայութիւնսն յԱստուածաշնչէն եւ ի վարդապետաց մեք համառօտելով առեալ եմք ըստ պահանջման բանից մերոց, ուրեմն, երբ հանդիպիսն, մի՛ կարծիցես, թէ մէք խոտելով եւ կամ վասն զանցառութեան այնպէս եդեալ եմք, այլ՝ որքան որ ըստ համառօտութեան մեր բանիցն պէտք գայինն։ Փա՜ռք եւ երկրպագութիւն անբաժանելի Սուրբ Երրորդութեանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Սրբոյ Հոգւոյն, յաւիտեանս. ամէն։*

* Ծնթ. Այսպիսի փառաբանական եւ օրհնաբանական հատուածներ կան նաեւ այլ միաւորների վերջում։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

(ԺԹ. դար, շղագիր)

13բ Թարկմանեալ իսկապէս ի թըվին հազար ութը հարուր ամի ամսեան Ապրիլին եղեւ պարտամուրհակըս Աղէքսանդրապօլ երկայնամըտեալ ըսպա (՞) մինչեւ կերիցես պատավտ Կապըտղուն երկրեան թախանձվուե (այսպէս)։

14բ Ելսաբերթ [տողամէջերում՝ (ա-ֆ, աժիմ)] Ղազարեան ի թըվին հազար ութը հարուր ամի, ամսեան հազար ութը հարու[ր] հ(=մ)ընամ ձեզ խոնար[հ] ծառա ես՝ Թեդեղան Յակոբ, Արութիւ[ն]։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «3615», «1865, Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», 2ա՝ «1194/3615»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 13բ՝ «Այս գիրգս», «Илтына», 14ա՝ «այս գիր», «թերահաւատիցըս տառից եզակայն արթեանց», 14բ՝ «արփիեան աղօթք ճաճանձ Զաւսագեղ», 15բ՝ «ամա, ամսաւրս», 116ա՝ «Գալ աղօթք Մանասէի բարեկամ, Մարիամ Ղուպեանց, Յոհանէս Կարապետեանց քույր եւ եղբայր միմիանց», 167ա (մատիտով)՝ «Մարիամ, Աննայ, ԿԸ. Դ», 172բ-3ա՝ «Յոհաննից Կարապետանց Մարիամ Ղուպեանց»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 2բ, 3բ, 9աբ, 12ա, 12բ, 13ա, 13բ, 15աբ, 48ա, 63բ, 64ա, 105բ, 122բ, 150բ, 200բ, 247ա, 275բ, 293ա, 295ա, 337բ, 338ա, 344բ՝ մարդկային, բուսական, կենդանական, թռչնային, կենցաղային իրերի պատկերներ, անվարժ գծուած, մատիտով։

 

 

3616

ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՒԱՑԻ, ԳԻՐՔ ՀԱՐՑՄԱՆՑ

ՏԱԹԵՒ ՊԽԶ. – 1397*, ԺԶ. դար

ԳՐԻՉ՝ հեղինակը (թ. 1-122, 127-36, 139-51, 155-238, 241-2, 244-56, 260-70), Անանուն Ա (թ. 123-6, 137-8, 152-4, 239-40, 243, 257-9, 271-311)։

ԹԵՐԹ՝ 319. չգրուած՝ 108բ։ ՊՐԱԿ՝ 1-23×16 (1, 5՝ 10, 2, 11, 13, 16, 20, 21, 22՝ 12, 3, 4, 17, 23՝ 14, 6՝ 6, 7՝ 9, 8՝ 18, 19՝ 21 )+1+8**։ ՆԻՒԹ՝ թուղթ՝ լուսագծերով (թ. 1-122, 127-36, 139-51, 155-238, 241-2, 244-56, 260-70). այլ թուղթ՝ լուսագծերով (թ. 123-6, 137-8, 152-4, 239-40, 243, 257-9, 271-311), յաւելագրութեան թուղթ՝ լուսագծերով (թ. 312-9)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,5×12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13,5×9,5)։ ԳԻՐ՝ բոլորգրանման նոտրգիր՝ թ. 1-122, 127-36, 139-51, 155-238, 241-2, 244-56, 260-70 (նմուշ՝ 8ա), նոտրգիր՝ թ. 123-6, 137-8, 152-4, 239-40, 243, 257-9, 271-311 (նմուշ՝ 240ա)։ ՏՈՂ՝ 27, 27-30 (թ. 123-6, 137-8, 152-4, 239-40, 243, 257-9, 271-311)։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ ծաղկազարդ մետաքս։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Դ+Ե-Ը՝ սպիտակ հաստ գծաւոր թուղթ (ԱԲ, ԷԸ), կապոյտ չգրուած թուղթ (Գ-Զ)։

* Ծնթ. Ձեռագրի այն մասը, որը Տաթեւացին է գրել, ըստ ԺԶ. դարում Անանուն Ա գրչի արտագրած յիշատակարանի՝ (310բ-1ա) գրուել է 1397 թ., իսկ միւս արտագրած յիշատակարանը 1387 թ. է:

** Ծնթ. Պրակահաշիւը թ. 1-125՝ ըստ կարաթելերի (11բ՝ Ե, 66ա՝ Ժ). մնացածն ըստ պրակահամարների: Պրակահամար ունեցող էջերն են՝ 137բ՝ ժԶ, 153բ՝ ԺԷ, 154ա, 165բ՝ ԺԸ, 166ա, 181բ՝ ԺԹ, 182ա, 197բ՝ Ի, 198ա, 209բ՝ ԺԱ, 210ա, 223բ՝ ԻԲ, 224ա, 239բ՝ ԻԳ, 240ա՝ ԻԴ (կտրած է), 272բ՝ ԻԵ, 273ա, 284բ՝ ԻԶ, 285ա, 296բ՝ ԻԷ:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – (գծանկարային). Ճակատազարդ՝ 32ա, 63ա, 102ա, 248բ։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ մարդադէմ (Զ՝ 32ա), հանգուցագիր, թռնագիր (248բ)։ Գոյն՝ կարմիր։

Տե՛ս Ա. Գէորգեան, Հայ մանրանկարիչներ, մատենագիտութիւն. Թ-ԺԷ. դդ., Գահիրէ, 1998, էջ 121, Հմր 66, Դ.։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. վերջին նորոգումը ԻԱ. դ.ի. կազմը, կազմաստառները եւ պհպ. Ա, Բ, Է, Ը՝ նորոգման ժամանակի. թ. 1՝ վերին մասը պատռուած-ընկած, բնագիրը վնասուած, լուսանցակողերի սպիտակ թղթով լրացումները 1756 թ-ի նորոգման ժամանակի, թերթերն աղտոտուած, գրադաշտը փոքր-ինչ գունափոխուած. տեղ-տեղ կարմրագիր հատուածների թանաքը տարածուած, թափուած, անընթեռնելի. կան ջնջագիծ հատուածներ, որոնցից շատերը բնագրի մաս են կազմում, 151բ էջի վր. ձախ անկիւնը նորոգուած այլ թղթով. 1756 թ. նորոգման ժամանակ վերակազմողը համարակալել է գլուխները եւ թղթերի վրայ գրելով՝ սոսնձել լս.ներում, որոնք չեն համապատասխանում բնագրի հերթականութեանը, ինչպէս նաեւ էջակալել է ձեռագիրը այբբենական կարգով (սկսւում է ՂԶ., ՂԷ., այնուհետեւ Ճ., ՃԱ. սակայն հետագայ ընթացքը եւս խախտուած է), բնագիրը սկ.ից պակասավոր, ընդմէջ 1-2ի, 11-2ի, 21-2ի, 49-50ի, 65-6ի, 79-80ի, 111-2ի, 122-3ի, 178-9ի, 203-4ի, 240-1ի, 296-7ի՝ անորոշ քանակի ընկած թերթեր, հստակ հնարավոր չէ պարզել (տե՛ս Բովանդակութիւն). էջանշան՝ թ. 28, 100, 178, 203, 247՝ կապոյտ կտաւ, թ. 61՝ կապոյտ կտաւ եւ սպիտակ թել:

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-46բ, 49ա-311ա [Գրիգորի Տաթեւացւոյ Գիրք Հարցմանց]

Տե՛ս ձեռ. 921, 3ա-367ա: Յառաջաբան գրոցս/չիք։ 1. ա-դ/չիք։ 2. Ցանկ/չիք, Նախադրութիւն/չիք, ե/1ա-5ա (սկ. /// Եւթներրորդ, զի չարչարանա[ւքն իւր յուսադրեաց] զմեզ..., զոր թէ ախորժէին, կարելի էր ///… (2ա) մէջից /// [Զ]ի՞նչ է տալն որդոյ զկեանս կամ զատաստան...), զ/5ա-12ա (մէջից)... զի բախումն Հոգոյն է ելումն, իսկ ելումն է շարժումն միոյն առ ///(12ա) մէջից /// դարձեալ ասէ միակն երկակ շարժեցեալ...), է/12բ-30բ (... եւ սամոսատցին Պօղոս եւ Դիոթորոս, որք Բ. անձն եւ Բ. բնութիւնս /// (22ա) մէջից /// ծանի՛ր եւ զայս, զի մի բնութիւն ասեմք...)։ 3. [Ցանկ]/31աբ*, ը/32ա-46ա, 49աբ, 46աբ** (...ըստ խորութեան թաքուն եւ ըստ անգիտութեան բարձր/// վջ.), թ/50աբ (սկ. /// կամ նուազ պարգեւս ընդունին...), 53ա («Տեսիլն Եզեկիելի» մանրատառ գրութիւնը ներառեալ, որ պէտք է լիներ ձեռ. 3616ի 50բ էջի գրչի ցուցման տեղում, իսկ 53բ կրկնում է 52բ-ի համապատասխան տողերը), 50բ-1բ, 53ա («Հ[ար]ց. Վասն է՞ր Դիոնիսոս Թ. դաս հրեշտակաց ասէ... Պ[ատասխանի]. Համաձայն են միմեանց սուրբ վարդապետքն...» հատուածը, տե՛ս նաեւ ձեռ. 3616ի 53ա գրչի ցուցումը, որ է կետերով առանձնացուած տողը), 51բ-2բ, 54ա-9բ, 61բ-2ա (հետեւել գրչի ցուցումներին), 59բ-61բ (գրչի ցուցումների միջի եղածը)։ 4. [Ցանկ]/62աբ, ժ/63ա-73ա (... եւ կամք ոչ կենայ անդ ///... (66ա) մէջից /// աննմանութիւն բազում եւս...), ժա/73ա-7բ, ժբ/78ա-86բ (... զի յոմանս առաւել է լոյսն /// (80ա) մէջից /// զգիշերն Զ. ժամ ի կշիռն ի կարիճն...), ժգ/86բ-97բ, ժդ/97բ-101ա։ 5. [Ցանկ]/101աբ, ժե/102ա-4բ, 106բ, 104բ-5ա, 107ա-8ա, 105ա-6բ, 109ա-13ա (... լանջք, որ փորիւն մազածածուկ է ան/// (112ա) մէջից /// հոգին զմարմին ոչ առնի կիր...), ժզ/113ա-22բ (...նախ նկատի ի միտքն /// վջ.), ժէ/չիք։ 6. [Ցանկ]/չիք, ժը/չիք, ժթ/123ա-6բ (սկ. ///ուրախութեամբ զարդարէ եւ փառաւորէ...), ի/126բ-141ա, իա/141բ-56ա***, իբ/156ա-66բ, իգ/166բ-78բ։ 7. [Ցանկ]/178բ (...Մետասաներորդ. Զսուրբ /// վջ.), իդ/179ա-81բ (սկ. /// չարչարակից եղեւ Մովսեսի...), իե/181բ-4բ, իզ/184բ-8բ, իէ/188բ-94ա, իը/194ա-8ա, իթ/198ա-203ա։ 8. [Ցանկ]/203աբ (...զբերան իմ բացի /// վջ.), լ/204ա-47ա ( սկ. /// եղեալ ամենայն արարածոց..., ... յարեաւ ի Քրիստոս ի մեռելոց եւ եհան /// (241ա) մէջից /// այսինքն՝ բնական, բանական...), 9. [Ցանկ]/247ա-8բ, լա/248բ-66ա, լբ/266ա-75ա, լգ/275ա-85ա, լդ/285ա-96բ (եւ չիցէ եպիսկոպոս յարկի (921 ձեռ-ում՝ եկեղեցի) աւրհնեն եւ խաչի կնիք տան /// վջ.), լե/չիք։ 10. [Ցանկ]/չիք, լզ-լթ/չիք, խ/297ա-301բ (սկ. /// չորրորդ. վասն որոյ փառաւորութեան քառակի լիցի ուրախութին...), խա/302բ-10բ, Յիշատակարան գրոցս /301բ-2բ (Տե՛ս Յիշ. գրչութեան), Յիշատակարան Հարցմանցն Գէորգայ/310բ-1ա (Տե՛ս Յիշ. նախագաղափար աւրինակի)։

267բ գրչից՝ «Այլ դու, ո՛վ այրդ Աստուծոյ, մաքրամիտ եւ ճգնազգեաց միայնաւոր սուրբ հայր<ք>դ Սահակ, թէեւ զիջանես զեղբայրական սիրով խնդրել բանս ի մէնջ, սակայն կարօղ ես եւ զթերին լնուլ եւ զաւելորդն կշռել եւ զմեզ օգտեցուցանել, ի ներքոյ է քոյին պայծառամիտ սրբութեան սրտի, որովք միշտ երանութեամբ զԱստուած տեսցես՝ խորհելով յաւրէնս նորա ի տուէ եւ ի գիշերի։ Որ եւ [յ]արազուարճ բարերջանկութեամբ լի եւ ամէնազան քաղցրորակ պտղաւէտութեամբ տնկեսցիս ծառ բարձրաբերձ ընթացս հոգոյն ի մէջ յեկեղեցւոյ տանս Թորքոմայ ազգիս Հայկազեան։ Ողջ լե՛ր ի Տէր ի պարծանս մեզ» (տե՛ս նաեւ տպ. էջ 558):

Տե՛ս նաեւ Գրիգոր Տաթեւացի, Գիրք հարցմանց, Կ. Պոլիս, տպ. Աստուածատուր Կոստանդնուպոլսեցու, 1729, հմմտ. տե՛ս Հայ գիրքը 1512-1800 թուականներին. Հայ հնատիպ գրքի մատենագիտութիւն, [կազմեցին] Ն. Ոսկանեան, Ք. Կորկոտեան, Ա. Սաւալեան, Երեւան, 1988, էջ 286, Հմր 376:

Ծնթ. 8ա էջի այլ թանաքով ջնջագծով հատուածը 7բ էջի շրնկութ. է, բայց 8ա էջի խորագրից առաջ էլ պիտի լինէր 1,5 սիւնանոց մի նիւթ, որ է՝ «Դարձեալ ընդդէմ այնոցիկ, որք արարած ասեն զԲանն Աստուծոյ եւ զՀոգին՝ որպէս Արիոս եւ Մակեդոն եւ հրեայք եւ այլք», որը կայ տպագրի 55-56 էջերում, իսկ Հմր 921 ձեռ-ում՝ 49բ (վջ-ի 2 տողից) – 50բ էջում եղած «Դարձեալ ընդդէմ այլազգեաց, որ արարած ասեն զԲանն Աստուծոյ եւ զՀոգին՝ որպէս Արիոս եւ Մակեդոն...» սկսուածքով 2 կարմրագիր հատուածները չկան:

* Ծնթ. 31ա էջի խորագրից առաջ եղած մասը 28ա էջի խորագրից առաջ եղած հատուածի կրկնութիւն է: Այս եւ միւս էջերի ետեւառաջութիւնը, կրկնութիւնը պայմանաւորուած է բնագրի եւ լուսանցների համապատասխան մասերում առկայ գրչի ցուցումներով. այսպէս՝

46ա (արտ. լս-ում գրչի ձեռքով, բոլորգիր)՝ «Զայս Դ. թղթով ի յետի նշան (ութաձեւ նշան) գրէ» (տե՛ս 49ա)։

49ա (վր. լս-ում գրչից)՝ «Զայս հետ (ութաձեւ նշան) իմա՛» (տե՛ս 46ա)։

50բ (արտ. լս-ում գրչից)՝ «ԶԵզեկիէլի տեսիլ հաստ գրէ. Բ. թուղթ շրջէ» (տե՛ս 53ա)։

53ա (վջ-ում գրչից)՝ «Յառաջին թղթին մին այլ երեսն գրէ նշանածէ» (նշանը տե՛ս 51բ՝ խորագրից առաջ)։

59բ (արտ. լս-ում գրչից)՝ «Աստ գրէ եւ այլք ասեմ. Բ. թուղթ շրջէ» (տե՛ս 61բ)։

61բ (արտ. լս-ում գրչից)՝ «Բ. թղթով յառաջին շինածն գրէ /// Յոր դասէ անկան» (տե՛ս 59բ):

62ա (խորագրից առաջ 2րդ տող)՝ «Յառաջ գրէ, քան զՀարցումն, որ ասէ Յոր դասէ անկան»:

104բ (արտ. լս-ում գրչից)՝ «///Ե. համարն /// միւս կողմանն [դի]մաց աստ գրէ» (տե՛ս 106բ՝ մանրագիրը)։

** Ծնթ. 49բ էջի նիւթի շարունակութիւնը գտնւում է 46ա էջի խորագրից սկսած մինչեւ 46բ («Ալֆա եւ Օմեգա… զի անդամք եւ մարմինք եմք նմա ըստ առաքելոյ»). դա է 46ա-ի կրկնութեան պատճառը:

*** Ծնթ. Ձեռ. 921-ի թ. 189-90ի միջեւ 1 թերթ կտրած, բնագիրը պակասաւոր, տե՛ս ձեռ. 3616, 146ա-7բ։

Ձեռագրում առկայ չգրուած տողերը բնագրի բացթողում-պակասներ չեն (տե՛ս Վիճակ)։ Կան գրչի արած բնագրային ետեւառաջութիւններ (տե՛ս Գրչի ցուցումներ), որոշ կրճատում-բացթողումներ, երբեմն էլ լրացում-յաւելումներ, լս-ային կամ ազատ թողնուած հատուածներում մանրատառ սրբագրումներ (11ա, 35բ, 36ա, 40ա եւ այլուր). երբեմն տուեալ էջի լրացում-սրբագրումը վերաբերում է մէկ այլ էջի (տե՛ս 104բ՝ գրչի ցուցում)։

312ա-4բ Հարց. Զսկիզբն Ա., Հարց. Զչորս գիրս Բ. ... Հարց. Զզոխն. Ք:

314բ-6բ Երկրորդ ցանկ գրուս. մինչ ի յայս տեղ յառաջ հարց այսույետեւ յետ գնայ – Հարց. Զարատաւոր քահանան. Ա. ... Հարց. Զծառն ԲԺ. պտուղ. ՂԸ., Հարց. Զհարցմունք Գէորգայ. ՂԹ.:

Ծնթ. Ցանկերը ծաղկաքաղ են, խառն այբբենական դասաւորութեամբ եւ «զ» յօդի յաւելումով: Ձ տառը 2րդ ցանկում չկայ:

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ

Բոլորգիր, ԺԵ. դար

ա. 47ա-8բ [Յայլմէ քարոզ վասն պատարագին, ի բանն առաքելոյն. (Փորձեսցէ մարդ զանձն իւր եւ ապա ի հացէ)] (Ձմերան ՃԻԲ.) – Գիտելի է, զի Գ. ազգ կերակուր կու բանի յաշխարհս յամենայն... եւ ապա ի հացէ անտի կէր (նիւթի որոշ արտայայտութիւններ կրկնուած 46բ էջի յաւելուածոյ հատուածում):

Հմմտ. Գրիգոր Տաթեւացի, Քարոզգիրք. Ձմեռան հատոր: Տպ. Աբրահամ Թրակացու, Կ. Պոլիս, 1740 թ., էջ 5532-51 (47ա-48ա էջի կէսը): Գրուած են շինծու նոտրգրով, 1756 թ. հետագայ կազմողի ձեռքով։

բ. 48բ Վասն կնոչն է – Կին քո որպէս այգի վա[յ]ելուչ... եւ զուարճալիք երեւեսցին ի փառս Քրիստոսի Աստուծոյ սրբոյ:

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՆԱԽԱԳԱՂԱՓԱՐ ՕՐԻՆԱԿԻ

310բ Եւ այս յաղագս այսորիկ այսքան ոչ ըստ բաւական բանի տուեալ զլուծումն, այլ ըստ կարի տկարութեանց արտայայտումն, մանաւանդ հարկեալ ի սիրոյ քումդ եղբայրական խնդրոյ։ Եւ այս խռովութեան ժամու եւ յանձուկ տեղոջ, յորում պաշարեալք ի հինից նետողաց, կրկին յարուցեալ խորազմ անուանեալ յազգաց, զոր եւ անբաւ բազմութեամբ ասպատակեալ աւերեաց զաշխարհս Հայոց, Պարսից, Վրաց եւ զամենայն Արեւելեայս. ոմանք ի գերութիւն վարեալ՝ արք եւ կանայք, եւ կէսք՝ առ[ա]թուր դիաթաւալ սրախող[խող] գալարեալ, առհասարակ քահանայ եւ աշխարհականք, գէշ անկեալ դիակամբք, անթաղ ընկեցեալք, եւ այլ՝ ի բազմազան տանջանարանս մաշեալք: Ոմանք հրով կիսայրեացք տոչորեալք, եւ այլ[ք] ի սովոյ գազանաբեկ վտանգեալք, կէսք խստամբեր կրօնիւք չարչարեալք եւ այլք երկեղիւ պակուցեալք։ Որ եւ մերն ունելով իբր մետաղս կամաւոր ի [դի]պահոջ Շահապօնս կոչեցեալ ամրոցի, ոչ ինչ ընդհատ բերելով ի մեզ զօրինակ մեծի սաստս սառսուռն ատենի։ Նախ, որպէս անդանօր ողջունեն զխաղաղութեան եւ շինութեան գոլ յեղակարծ ժամու հասանել բարկութեան, նմանապէս եւ աստ՝ աւուրն կիրակէի ասացեալն Կրկնոյ Զատկի, յանկարծահաս ժամու շարժեալ հեղեղաց ուղխից խռովութեան զաւրաց, սաստագին գոչմամբ եւ ահագնատեսիլ սուսերամերկ կորովալիճ նետողաց |311ա|, որք պատեալ պահեալ պաշարէին զմեզ։ Ասացեալն նմանանապէս եւ աստ կատարեալ, ոչ միայն անդ՝ ի հեռաստան, կամ աղալ երկ[ան], այլեւ ի դռան կլայիս սակաւ ինչ դանդաղեալ, միոյն փրկեալ եւ միւսն գերեալ։ Էր եւ տեսանել աստ աղէողորմ տեսիլ միայն արտասուալի դիմաւք եւ կամաբարձ հառաչմամբ. ազգ եւ սիրելիք, ծնօղք եւ եղբարք։ Այլ ինչ ոչ օգնել ի գերութիւն վարելոց, որպէս եւ յայնմ աւուր ի կորուստ մատնելոց։ Այլեւ աստ ապաշաւելն ոչինչ օգնել, որպէս եւ անդ՝ ոչ լսողացն բերանով հաշեալք, որ ոչ գոյր անդրէն դառնալ եւ ոչ կարի աւժարացն շահավաճառ եղեալ, ո՛չ գիւտ եւ ո՛չ ողորմ, հանգոյն յիմարացն որիորդաց, զի ունողք բարիկեցիկք կենօք եւ ոչ նոյնպիսիքն սովամահ տուայտեալք ի սպառել սիրոյ եւ հատումն յուսոյ, բազմանալ անօրէնութեանց եւ տիրել անզղջութեանց, որ եւ խղճի որդանց անհանգիստ մտաց, եւ շրջապարեալ ընդելեաց ի հեռատակ ճիւռաղաց: Եւ առ այս եկն ինձ, ո՛վ քաջ զուգակշիւռ հասարակութեանց մեծատանց եւ աղքատաց, զի որոց բազումն աւանդեցաւ, առաւել ինձ պահանջեցաւ, եւ փքացելոցն հպարտութեամբ փոխանակ խրախութեանց՝ ճիչ աղաղակի ընդդէմ հեշտալեաց անհանգիստ խշտիս յերեկօրեայ զառաւաւտ խնդրէաք, եւ ի նմա զեռանդն երանեալք։ Եւ այս ոչ շաբաթու եւ աւուրց սպառեալ, այլ ամսոց յերից երկարեալ սորին, եւ գործելեացն վրէժ ոչ կշիւռ հատուցեալ։

Եւ այս աղէտ անզերծ տարակուսից շրջապատեալ զմեզ շրջագայութեամբ տումարի Հայկազեան սեռից՝ հարիւրից կրկնակի քառից եւ վեցեաց վեցից (100×2×4+6×6=836+551=1387), յորում ամի եղեւ ծռատօն զատկաց ազգի կոչեցեալ յունաց, ի վերոյ ասացեալն աւուր նորոյս տէրունեաց։ Եւ այսպէս տրտմեալ սգով եւ թա<ղ>խանձեալ մտաւք՝ ընծայեցի տխեղծ մատամբ զխունախոյ զնուէրս բանի՝ իբր զլաւմայս այրոյն քումդ գանձարանի։ Եւ մաղթեմ եղբայրական սիրով, զի ըստ բնածին բարեբոյս բարուցդ աշխոյշ մտաւք ուղղապէս որոնել, զթերին լնուլ եւ զաւելորդն կշռել։ Հաւանելեացն Տեառն շնորհք եւ սխալանաց տկարս անօթոյ միայն բարէսէր կամօք յիշատակ բարի առ քոյդ արձանագրեսցի ի Տէր. ողջ լե՛ր։

Տե՛ս ԺԴ. դ-ի յիշ-ք, էջ 567-9, Հմր 709. յիշ-ն առել է Հմր 915 ձեռ-ից:

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

301բ Յիշատակարան գրոյս. Արդ, ես՝ վերջինս ի ծնունդս յեկեղեցւոյ եւ տրուպս բանասիրաց, Գրիգոր պիտականուն խնդրող բանին, բացայայտեցի զբանս Հարցմանց ի լուսաւոր բանից վարդապետաց եկեղեցւոյ, ի խնդրոյ ումեմն բանասիրի՝ Ատոմ ուղղափառի, որ ի վաղուց հետէ բազումս թախանձէր։ Եւ ես վասն իմոյ տկարութեանս եւ ժամանակիս վրդովման զխնդիրն յապաղէի, եւ ապա ի սէր եւ ի յանձուկ ժտելոյ նորին, ապաստանեալ ի նայն, որ զօրացոյց զտկարս՝ ձեռն ի գիծ արկանել, որ ստոյգ մայր հարցմանց ձեռս գիծ արկեալ եւ տեղ-տեղ բացայց եւ շալակ գրելով առաջաբերի։ Աւարտեցաւ բազում միջոցաւ եւ փախստեամբ ի տեղիս եւ մեծ ջանիւ փութացեալ։ Որ եւ ոչ ժամանեաց ի կատար բանիս վերոասացեալ խնդրողն, այլ ի հասարակ գրոյս հասարակաց եւ նա զկեանս առօրեա հասեալ ի գանձն իմաստից եւ յաղբիւրն գիտութեանց, որոյ յիշատակն աւրհնութեամբ եղիցի. ամէն։

Արդ, եղեւ զրաւ բանիս ի շրջագայութեան Հայկազան տումարիս ՊԽԶ. (1397) թուի, ընդ հովանեաւ երկնահանգէտ մեծարգոյ ուխտի Սիւնեաց նահանգի առաքելական աթոռոյ Սուրբ Առաքելոյս եւ այլ շրջակայ հրեշտակաբնակ սուրբ մենաստանեայց, որոց խնամօք ամրացեալ փրկեսցուք յամենայն փորձանաց. ամէն։

Իսկ Լուծումն Հարցմանց այսոցիկ ոչ ամենեւին աւտարաձայն աւելորդս խուզեալ եւ ոչ գեղջուկ իմն աշխարհական խաւսից յարմարեալ, այլ զպիտանիսս յեկեղեցո եւ վարդապետաց ոգէշահ խնդիր հաւատոյ միայն հոգ տարեալ, ուղղակի ճշգրտութեան եւ անըստգիւտ իմացման, բովանդակել ոչ զամենայն, որ ամենեցուն է գիտելի, այլ զբանս բազումս, որ բազմաց է պիտանի եւ խնդրելի։ Արդ, է ինչ ի սմա հաւաքեալ ի լուսաւոր բանից վարդապետաց սրբոց ըստ գրոյն կամ իմացուածոյն, եւ է ինչ |302ա| ներգործութեանց Հոգոյն Աստուծոյ շնորհաց, որ ծածկէ իմաստնոց եւ յայտնէ տղայոց յիւրաքանչիւր ժամանակս՝ ըստ կամաց իւրոց: Եւ թէ՛ այս եւ թէ՛ այն, դու ընկա՛լ զխնդիր մտաց առանց ամենայն երկբայութեանց՝ իբր միոյ կենեղուտ աղբերէ կենաց՝ ուռճաշրացեալ եւ պտղաւէտեալ ի փառս եւ ի գովեստ նորին տնկագործի եւ առաջնորդի։ Զոր եւ ես՝ զօրէն մշակաց բազմահաւաք պտղոց կամ փունջ մի անոյշահոտ բազմերանգ ծաղկաց, կամ չնչին թռչնոյ զխորիսխ մեղու, կամ որպէս լոմայս այրոյն, տարապեալ («ր» տառից վեր գրուած՝ «ռ») գոյիւ աղերս ընծայեցի ի գանձանակ ճոխութեան ձեր մեծութեան իմաստնասէր եւ ճշմարտասէր յեկեղեցեայցդ Հայաստանեայց եւ ընթերցասէր մտաց։ Որ եւ աղաչեմ զբարեմիտ հանդիպօղս՝ եղբայրական սիրով հաւանել, զպակասն լնուլ եւ զաւելիսն կշռել եւ պիտանեացն փառս վերածել այնմ, որ փառաւորեալ է ի պարգեւս իւր, իսկ զանպիտանս՝ ներել մերոյ փոքրընկալ անօթոյ եւ անդանդաղկոտ փութոյ։

Դարձեալ յերեսս անկեալ արտասուալիր դիմաւք, հողս եւ փոշի սուրբ գարշապարաց ձերոց, աղերսեմ ի խորոց սրտէ զհարազատ գութ հա[ր]ց եւ եղբարց մերոց հոգեւորաց, զի կաթ մի արտասուաց ի կաթիլ դուլէ ձերդ մաղթանաց ցօղեսցէ ի գերեզման հոգոյ իմ տառապանաց եւ լուասցէ զբազմաշարաւ զազրացեալ ոսկերս մեղաւք մեռելոյս, զի թերեւս վասն ձեր սիրալիր մաղթանացդ գտայց ողորմութիւն յամէնողորմ Փրկչէն մերմէ։ Այլեւ վարժապետն իմոյ եւ մեծ հռետորին հայոց՝ Յովհաննու Որոտնեցոյ եղիցի ի սմա յիշատակ մաղթանաց մասին աւրհնութեանց եւ վիճակի ժառանգութեան սրբոցն ի լոյս, զի նա ծնաւ մեզ ըստ բանի բազմաջան երկաւք կրթեալ ի մամուլս վարժարանի ի յոյսն կենդանի, որ եւ ձեզ յիշողաց եւ մեզ յուսողացս առհասարակ ողորմեսցի բարերար եւ բազում մարդասէրն Աստուած եւ Տէր մեր Յիսուս Քրիստոս. ամէն։

Այլեւ զերջանիկ գունդս փարաւղսդ մաղթեմ, որք ընդօրինակէք զԳիրք Հարցմանց այսորիկ, գրել եւ սակաւ յիշատակս այսոցիկ, որպէսզի եւ դուք լիցիք գրեալ ի գիրն կենացն. ամէն։ Գրեսցի յայսմ տեղւոջ |302բ| եւ հարցմունքն Գէորգայ վասն բազում վկայութեանց, որ առեալ է ի գիրս յայս, զի անտարակոյս լիցի եւ են ամենայն հարցմունքդ ԺԴ. (14) գլուխ, որպէս յայտ է ի կարգիդ։

Ծնթ. Թէեւ բովանդակութիւնը նկարագրուած է Հմր 921 ձեռ-ին յղումով, բայց յիշատակարանն այստեղ բերուած է, որովհետեւ կարեւոր տարբերություններ ունի թէ՛ յղուողից եւ թէ՛ տպագրից. օրինակ՝ այստեղ կայ կարեւոր մէկը, որ միւսներում չկայ. «...որ ստոյգ մայր հարցմանց ձեռս գիծ արկեալ եւ տեղ-տեղ բացայց եւ շալակ գրելով առաջաբերի...». սա համապատասխան է ձեռագրում առկայ վիճակին, այն է՝ կան բաց թողնուած շատ տողեր («բացայց») եւ մանրատառ («շալակ գրուած») հատուածներ եւ մի շարք ցուցումներ, որոնք թոյլ են տալիս կարծելու, որ գրիչը Տաթեւացին է (ձեռագիրս ըստ ամենայնի «Գիրք հարցմանց»ի սեւագիր տարբերակն է)։ Տե՛ս նաեւ ձեռ 921, 359բ-60բ, 366բ-7ա. նաեւ Գրիգոր Տաթեւացի, Գիրք հարցմանց, Կ. Պոլիս, տպ. Աստուածատուր Կոստանդնուպոլսեցու, 1729, էջ 558, 772-773, 188-189: Տե՛ս ԺԴ. դ-ի յիշ-ք, էջ 616-7, Հմր 771:

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

316բ (1756 թ., նոտրգիր, հետագայ կազմողի)

Արդ, ես՝ յետինս դաւանողաց եւ ունա[յ]նս ի բարեաց, / եւ անպիտանս ի կարգաւորաց, զառածեալս մեղօք / եւ տկարս հոգով, եւ սեռաց<աց>եալ մարմնօվ, / հեռացեալս ի կարգաց եւ մերձեցեալս մեղաւորաց, / անուամբս լի, գործօվս ունա[յ]ն, անարժան՝ |317ա| իբր տէր ըՍտեփան, / ի ժամանիլն թվին Ռ.արին երկոյ հարիուր ամք ընդ նոցին, / հինգ այլ վերայ որ բարդեցին (1756), զտեղի առի օթեւանին՝ / յերկիր Բագվան Արշակունին, ի գիուղ Ջուջան, որ յոտն պատին, / ի սպառիլ հայոց զարմին, ի զօրանալն գոռոզին, չարիք հասին հա[յ]կայ զարմին: / Ի չորս դիմաց բորոքեցան՝ իբրեւ զգազանս արձակեց[ան], / յԱրարատեան երկիրն ելին, զորդիս խողխողեցին, / զօմանս սրոյ ճարակ տըւին, զայլ ոմն գերինս վարեցին, / վանորեայքն քանդեց[ան], լուսք կանթեղացն խաւարեցան, / կարկաւ[որ]աց դասք սգացան, մարգարէից բանքն լցան։ / Եկեղեցիք քայքա[յ]եցան, կաթուղիկոսք զփախուսդ առին, / եպիսկոպոսքն մերծեցան, եւ աբեղաքն ցրվեցան։ / Իբրեւ զգառինս՝ գայլոց տըւան, ի չար մարդոց |317բ| հալածեցան։ / Արի՛, Մատթէ՛, զի քո բանին տեղի եղեւ Աւետա[րա]նն, / որ կու խօսէր զքաղցր լուր Բանն, պատմէր զերկրո[ր]դ գալու[ս]տ մարթկան, / յա[յ]տնէր, թէ արթուն կացէ՛ք ամենեքան, / ահա Քրիստոս գայ ի դատաստան / վասն մեղաց, որ գործեցան, / թէ ոչ անցցէ ա<յ>զգս այս մինչեւ եղէցի։ / Ահա առ մեզ կատարեցաւ, տեսաք զսօվ ամենեքեան, / որ մեծտունքն աղքատացան, աղփացեալքն իսպառ կորեան. / Գ. տարի սօվն տարաւ, Եղիայիւ բանն լցաւ, / ի միուս ամին մահն էառ: / Զինչ որ յաւուրս Դաւթի եղեւ, տեսաք աչօք ամենեքեան. / ի չորս ամիսն ու ուգնէր (՞) առեւլ (=առաւել՞), մեռեալ շատ էր, քան զկենդանին, / ամենեքեան դատարկեցան, զմարմնական գործն մոռացան, / յու[ս]օվ առ |318ա| Տէր ապաւինան, զի թէ լիցի հնար փրկութեան / մինչ ինքն Աստուած ողորմեցաւ, մահն ի կեանքն փոխեցաւ։ / Զայս քաղվածուս, որ ես տեսի, էր քայքայեալ ամենեւին, / սուգ ինձ դիպաւ անհնարին, ի հոգ մտիս յուժ կրկին, / զհարց յինէն ոչ էր գտեալ, որ էր խնդրեալ, / ոչ էր առեալ, զի ցանկ սօրայ ոչ էր գրեալ։ / Շատ զանազան բան կայ գրեալ ի մէջ սօրայ յարմարեալ, / սայ է ծաղիկ գարնանին կամ զարմացեալ ընդ շար սորին, / զինչ որ խնդրես, կայ ի միջին։ / Սայ է պսակն լուսաճէմ, սայ է պարիսպն անխաղտելի, / շր<ա>ջա[պա]տեալ զեկեղեցի, / սայ է աղբիւրն |318բ| ան[ա]պակ՝ / բղհեալ մէջ աշխարհի տարածա[ծ]կ, զի պասքէլոց է զօվական, / սայ է դեղ բժշկութեան, որ խոցելոց առողջութեան։ / Եւ սայ է պարիսպ եկեղեցւոյ, վահան ամուր սուրբ հաւատոյ, / սայ է զէն ահոյեան՝ սրեալ արիամբ քրիստոսեան, / սայ է թագ զօրեղութեան, սայ է պարծանք կարգաւաց, դաստիարակ սրբոց մագնաց (=մանկաց)։ / Ես՝ անարժան յետինս, տեսի զփտեալ սուրբ ծերունիս, / աղէկիզեալ սիրտս ի փորիս, / ըսկբն (=սկիզբն) առի կազմել զայս գիրսք, որ չէր մնաց թու[ղ]տ մի սայ. սաղ չէր մնացեալ։ / Ահա գրեցի զցանկն գլխաւոր, որ է մտ<տ>ացն բանալի. / |319ա| զի[ն]չ որ խնդրեն, աստ գտանեն, զդժվարիմաց բանս քննեն, / [որ]պէս զծօվ տարածանեն, որդոց մարթկան շնորհս բաշխեն։ / յԱ[յ]բն սկ[իզ]բն արկանեն, մինչեւ Բեն նոքա քննեն, / դառձեալ Գեմէն խօս առնեն, գրէ ի գիր զամէն / քննեն մինչեւ ի Քէն տարածանի, դառցեալ յԱ[յ]բն ըսկ[ս]անի, գնայ ի վերջն հասանի: / Է սահմանած անփոխելի մինչ ի գալուստն Քրիստոսի, / որք ընթեռնուք սիրօվ սրդի, յիշման առնէք զիս արժանի։

Դառցեալ, օ՛վ հայրք եւ եղբարք իմ, ահա զգլխաւոր բաներն ցա[ն]գօվ |319բ| գրեցի, որ զինչ խնդրես, դիուրաւ գտանես. յառաջին ցանկէն ըսկսիր յԱ[յ]բէն մինչեւ ի Քէն, որ յառաջ է, քան զցանկն։ Նա, որ վերջ լինի աստ ըսկի[զբ]ն, նա վերջ կանէ. եւ Քրիստոսի փառք յաւիտ[ե]ան. ամէն։ Թվին ՌՄԵ. (1756) ես՝ տէր ըՍտեփանս կազմեցի զայս գիրքս եւ գրեցի զցանկ սօրին, զի կարդան, յիշեն զիս՝ մեղաւորս, եւ յիշեցողք յիշեալ լիցին ի Քրիստոսէ. ամէն։

ՆՇՈՒՄ՝ 267ա` «Թվին ՌՃԽԱ. (1692)», պհպ. Դբ՝ «Գէորգեան հոգեւոր ճեմարանի ձեռագրերից Հմր 51. Օ[նիկ] Եգ[անեան]», պհպ. Գա-ին սոսնձած թղթին՝ «Բ-8 / (այլ ձեռքով՝ «11»), / Հարցմանց գիրք / Գր. պիտակ///», 3ա՝ մատիտով «Մ-811 / Հարցմանց գիրք / Գր. պիտակի», սեւով՝ «1195/3616, ԺԵ. Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]», 319բ եւ պհպ. Ե.ի միջեւ սոսնձած թղթի ա երեսին՝ «Գերմանյային հաղթելուց հետո Ճապոն<յ>ային ուլտիմատ տրվեց ///պատ միացան: Բորենիությանը վերջ տրվեց: Տղաս չկա: Կազմեցի 2. 7. 45 [թ.] /// /ստորագրութիւն/»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 31բ, 78ա, 95բ, 102բ, 209ա, 275ա եւ այլուր՝ հայերէնի գրեր, 108բ՝ «առաջ կայ ճաշյակ պուջուր մայր մանելի ոււբ կուս ջիլնծօվ», 151բ վր. ձախ անկիւնը նորոգուած այլ թղթով, բոլորգրով՝ «/// զհիք/// ///ան անձին ///արէին ///», 258բ՝ «ի նւաստ Աստուծոյ ծա», «կոստկաղլոսի (՞)», 270բ՝ նորգման թղթին՝ «մին է զուարակ», 272բ՝ «ի բռբ», 272բ եւ 273ա՝ հայերէն անընթեռնելի գրութիւն, 275բ՝ «պատծառ ի նախյ», 278բ՝ «տական լինիմք այլոց ԴԴ. յորժամ սիրեմք», 279բ՝ «Զի՞նչ է առաքինութիւն։ Պխ. Սահման ա», 311ա՝ «Առանց հրամանի Աստուծոյ դրեւ մի ծառայի մզի///անձ նիշն կ[ա]մք է Աստուծոյ, զետուատետի(՞)», 311բ՝ «Խնկի ծառի նման ես, որ», «Ես՝ տէր Մատթէոս», «Խնկի ծառի նման ես, պտուղ դու քացրն համ ես, պարի պտուղ, բարի պտուղ, բարի պտուղ», «Քարտ քո մայր պահպանութեան Խաչիկէս բարով Ռ. (1000) բարի հասցէ կերակուր», «Խնկի ծառի նման ե», «Յիսուսի Քրիստոսի ծառայ, յորմէ ժամանեալ յասցէ կիր օրհնու[թեան], նամակ պա[հ]պանութեան», «Խնկի ծառի նման ես», 319բ՝ «Ես Սիմէծ (=Սիմէոն) աստուածաբան վարդապետս գրեցի զայս քարոզգիրքս, յիշատակ ետու, (լս-ում) աաբգ տուր ատ սուրբ»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 31բ, 75բ, 113բ, 267ա՝ մարդանման էակներ, 53բ՝ շրջանակ, մէջը՝ «ցայտայջուրս դա կայ, ղուրայաղաչայ առ Տէր», 86բ՝ ուղղանկիւն շրջանակ, 231ա՝թռչնագիր Ե, բուսական զարդեր, 253ա՝ թռչուն, 188ա՝ բուսազարդ։

 

 

3617

ՀԱՄԱՌՕՏ ՀԱՒԱՔՈՒՄՆ ՅԱՂԱԳՍ ՀՈԳՒՈՅ, ՅԱՂԱԳՍ ՀՐԵՇՏԱԿԱՑ

(թրգմ.՝ Ստեփանոսի Լեհացւոյ)

ՌՄԿԷ. – 1818

ԳՐԻՉ՝ Կարապետ։

ԹԵՐԹ՝ 94-1 (թռիչք՝ թ. 7-9. գրչի էջակալում՝ 1-75, որ է՝ 1ա-39ա, 1-103, որ է՝ 40ա-91ա). չգրուած՝ 39բ, 91բ-5բ։ ՊՐԱԿ՝ Ա-Դ×8+6+Ա-Է×8։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,5×11,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13,5×9). սահմանագծերը երկգիծ՝ կարմրով եւ սեւով, ունի յիշագրեր։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 6ա). խորագրերը՝ կարմրագիր։ ՏՈՂ՝ 28-32։ ԿԱԶՄ՝ ճնշազարդերով սեւ թուղթ, մէջքը՝ կանաչ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղին թուղթ. լուսանցակողերը՝ ցայտկէն կանաչ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+Գ՝ չգրուած թուղթ (Գ՝ մասն կազմաստառի)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ թռչնագիր (1ա, 40ա)։ Գոյներ՝ սեւ, կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դարում, կազմը մաշուած, եզրերից երեւում է միջուկ-ստուարաթուղթը, վրան քերծուածքներ, Ա. փեղկի կազմաստառը՝ մասամբ պատռուած-ընկած, վրայի գիրը վնասուած, պհպ. Ա, Բ՝ հիմքից անջատ, թերթերի վրայ կան անմաքուր ջրի հետքեր, տեղ-տեղ գրադաշտը գունափոխուած, թ. 1՝ ստ. ներքին լս-ից պատռուած ընկած, նորոգուած դեղին թղթով, 39բ՝ ստ. հատուածում փակցրած դեղնաւուն թուղթ, տակի գիրը ծածկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-33ա [Յովհաննէս Անգելոս] Յաղագս հոգւոյ համառօտ հաւաքումն եւ զօրութեանց նորին ի յաստուածաբանից լատինացւոց (ա-ծ.)

Տե՛ս ձեռ. 868, 193ա-244ա։ [Նախադրութիւն]/1ա։ ա/1աբ։ բ/1բ-2ա։ գ/2ա։ դ/2բ։ ե/2բ-3ա։ զ/3ա։ է/3աբ։ ը/3բ-4ա։ թ/4աբ։ ժ/4բ-5ա։ ժա/5աբ։ ժբ/5բ-6ա։ ժգ/6աբ (սկ. այլ՝ «Երեւի թէ այո, զի այն, որոյ արտաքս...»)։ ժդ/6բ։ ժե/7աբ (խորագիր եւ սկսուածք այլ՝ «Էութիւն հոգւոյ ոչ է զօրութիւն նորին. Յաղագս զօրութեանց հոգոյն սեռօրէն – Ընդդէմ առարկի. երեւի թէ էութեան հոգոյ է զօրութեան նորին...»)։ ժզ/7բ-9ա։ ժէ/9ա։ ժը/9բ-10ա։ ժթ/10ա։ ի/10աբ։ իա/10բ-2բ։ իբ/ 12բ-3բ։ իգ/13բ-4բ։ իդ/14բ-6բ։ իե/16բ-7բ։ իզ/17բ-9ա։ իէ/19բ: իը*/19աբ (Յաղագս տրտնջականին – Տրտնջական է ունակութիւն իմն կարողական իմացմանն, զի որպէս...): իթ/19բ-20ա։ լ/20ա։ լա/20ա-1ա։ լբ/21աբ։ լգ/21բ-2բ։ լդ/22բ։ լե/22բ-3ա։ լզ/23աբ։ լէ/23բ-4ա։ լը/24ա-5բ։ լթ/25բ-6ա։ խ/26աբ։ խա/26բ-7ա։ խբ/27ա-8ա։ խգ/28ա-9ա։ խդ/29աբ։ խե/29բ։ խզ/29բ-30ա։ խէ/30ա-1ա։ խը/31աբ։ խթ/31բ-2բ։ ծ/32բ-3ա (վջ. այլ՝ «որ կարէ պարունակել զնա Աստծոյն ստեղծողին. (գրչից) զմեզ ամենասրբոյ Երրորդութեանն՝ Հօր եւ Որդոյ եւ Հոգւոյն Սրբոյ, փառս եւ պատիւ եւ երկրպագութիւն այժմ եւ՛՛»)։

Ունի՝

– 1ա Յառաջաբանութիւն (նոտրգրով) – Գիտելի է, զի տեսութիւն յաղագս բնութեան մարդոյ վերաբերէ առ աստուածաբանութիւն ի կողմանս հոգւոց... եւ ապա սկիզբն արասցուք զհրեշտակացն Աստուծոյ, որում փառք յաւիտենից յաւիտեանս. ամէն:

33ա գրչից՝ «Աւարտ հոգեացս – Գիրք հոգեացս, առ որով առտատրէ զկացութիւն եւ զէութիւն հոգւոյն՝ շարադրեցեալ ի յաստուածաբանից լատինացւոց եւ անտի թարքմանեցեալ ի հայկական բարբառ ի ձեռն ճշտաբանից թարքմանչացն մերոց՝ ի վաղնջուց ժամանակիս, առ որով թարքմանեցան եւ այլք գրեանք, այսինքն՝ Ալփերտ «Առաքինութեանց» եւ «Մոլութեանց» գրեանքն եւ այլքն, որ անհոգութեամբ քանիքն ի ստուեր կորստեան մնացին»։

* Ծնթ. Յղուող ձեռ-ի նկարագրութեան մէջ սխալմամբ բաց թողած:

Բ. 33ա-9ա [Բանք զանազանք]

1. ա. 33աբ Ջուղացւոյն նորին գիտելիք – Նիւթ կրողին ունի զինքն յառնօղն կրկին կերպիւ... եւ զանազանին ըստ զանազան չափակցութեան նիւթոյն ընդունել զազդումն առնողին։

բ. 33բ [Յաղագս ճանաչման] – Ճանաչմանն անկատարութիւն Գ. կերպիւ է. նախ՝ ի կողմանէ յառաջ եդելոյ ճանաչեալ իրին... եւ ճանաչումն հաստատական մէջովն, այսինքն՝ որ կարէ կերպիւ ինչ ճշտիլ եւ կերպիւ ինչ ստել։

2. ա. 33բ-4բ Ա. Յաղագս, թէ մարդկային հոգին ո՞չ է ստեղծեալ յառաջ, քան զմարմինն – Ընդ[դ]էմ առարկի. նախ՝ երեւի թէ մարդկային հոգին յառաջ է ստեղծեալ... եւ այս պակասութեանս ի սկիզբն ստեղծագործութեան ոչ էր պիտոյ լինել։

բ. 34բ-5բ Բ. Յաղագս, թէ ճանաչումն Աստուծոյ ի ձեռն շնորհին բարձրագո՞յն կալեալ լինի, քան զայն, որ է բնական բանիւն – Ընդդէմ առարկի. նախ՝ երեւի, թէ ճանաչումն Աստուծոյ շնորհիւն բարձրագոյն ոչ լինէր... եւ հասցէ յաստուածապատկան ճառագայթն եւ նովաւ զմայլեսցի անզրաւ յաւիտենիւ. ամէն։

գ. 35բ-7ա Գ. Յաղագս, թէ Աստուած է հանդերձելումն ամենայն յամենայնի՞ – Երեւի թէ այո. ըստ Պօղոսի Կորնթ. ԺԵ. գլ. 28 համար՝ Յորժամ հնազանդեսցի նմա ամենայն... եւ զնախասկիզբն Հայր Աստուած (այս մեկնութիւն ի Կուռնելիոսէ)։

դ. 37ա-8բ Դ. Յաղագս չորս օժտիւք ի հանդերձեալն մարմինք մեր յառնեն ըստ վկայութեան Պօղոսի – Երեւի թէ այո, զի Ա. Կորնթացիս ԺԵ. գլուխ 11 համար՝ Սկսի առարկել զյարութեան մեռելոց... զորս բառնան եւ հեռանան ներհակքն ներհակօք ըստ Օգոստոս եւ Պօնաւէնթուրայ։

ե. 38բ-9ա Ե. Արդեօ՞ք հոգիքն ունին զգայութիւնս եւ զզգացողութիւնս ի հանդերձալն, որպէս այժմ ունի – Երեւի թէ այո, թէպետ Ղուկասու 16 ասի, թէ մեծատունն լեզուն պապակեալ տանջիւր... եւ յայլոց սրբոց ստորասեալք եւ շնորհեալք ընթեռնումք Բ. Կո<օ>րնթացիս Դ. գլ. 16 համար։

Գ. 40ա-91ա Յաղագս հրեշտակաց գոյութեան համառօտ քաղուածօրէն զուգեալ (թրգմ. Ստ. Լեհացւոյ)

1. ա. 40ա Ա. [Յաղագս բնութեան հրեշտակաց] – Հրեշտակ ոչ է ամենեւին անմարմին, զի այն էր, որ է անմարմին միայն համեմատելով առ մեզ եւ ոչ առ Աստուած... այլ ոչ են անպարագիր գոյացութիւն։

բ. 40աբ Բ. Եւ Յաղագս, թէ հրեշտակ ո՞չ է բաղադրեալ ի նիւթոյ, ի տեսակէ – Երեւի թէ այո, զի թէպետ ամենայն պարունակեալն ընդ սեռիւ իւիք է բաղադրեալ... եւ այսպիսի բաղադրութիւն իմանի ի հրեշտակս եւ ոչ առաջինն։

գ. 40բ Գ. Յաղագս համեմատութեան հրեշտակաց առ մարմնաւոր յէութիւնսն. նախ՝ թէ հրեշտակք ո՞չ ունին մարմին բնականապէս միաւորեալ ընդ ինքեանս – Երեւի թէ այո, զի զոր ինչ պատահի բնութեան, ի մեք ոչ գտանի ի բնութիւնն այն ընդ հասարակն... եւ զայսպես հրեշտակս կոչեմք։

դ. 40բ-1ա Դ. Յաղագս, թէ հրեշտակք ձեւացուցանեն ինքեա՞նց մարմին – Երեւի թէ այո, զի հրեշտակք ոչ կարօտին առեցեալ մարմնոյ վասն ինքեանց... որ է կարողական սկիզբն սոյնպիսի ներգործութեան։

ե. 41աբ Ե. Յաղագս, թէ հրեշտակ են ի տեղւո՞ջ – Երեւի թէ այո, զի հրեշտակի յարմար է գոլ ի տեղւոջ... այլ իբրեւ զպարունակօղ կերպիւ ինչ, իսկ մարմնաւորք ոչ այսպէս են։

զ. 1. 41բ Զ. Յաղագս, թէ հրեշտակ ո՞չ է համանգամայն լինել ի բազում տեղիս – Երեւի թէ այո, զի հրեշտակն ունի զզօրութիւն եւ զէութիւն եզերեալ... եւ ոչ սահմանաբեր, զի է յամենայն ուրեք։

2. 41բ-2ա Յաղագս, թէ հրեշտակ[ք] կարե՞ն շարժիլ ի տեղւոջէ ի տեղիս – Երեւի թէ այո, զի շարժումն կայացելոյն զօրութեամբ է գործ անկատարին... վասն այնոցիկ, որք ժառանգելոց են զփրկութիւն։

3. 42ա-3ա Յաղագս, թէ շարժումն հրեշտակի ո՞չ լինի ի մի կէտն – Երեւի թէ այո, զի դնել ի վերջին ժամանակն, որպէս թէ ի ժամանակին այնորիկ... վասն որոյ հրեշտակք կոչին միտք եւ իմացութիւն։

4. 43ա Յաղագս կերպի հրեշտակին ճանաչման – Ասիցես, թէ ոչ ճանաչէ հրեշտակն զամենայն էութեամբն իւրով որպէս զԱստուած... զի իմացականն նորա կատարեսցի նմանութեամբ իմն՝ առ ի ճանաչել զէսս։

5. 43աբ Յաղագս, թէ հրեշտակք ո՞չ իմանան զիրս արտաքարշեալ նմանութեամբք – Առարկիցես՝ հրեշտակն լոյսն զօրագոյն է, քան զլոյս առնողական իմացականին ի հոգին... եւ մերթ զմիւսն տեսակ յառնողէ յումեքէ։

է. 43բ Յաղագս, թէ հրեշտակք իւրեանց բնականօ՞ք կարեն ճանաչել զԱստուած – Երեւի թէ այո. առ այս գիտելի է, զի Գ. կերպիւ իր ինչ ճանաչի... հայելի իմն երեւեցուցիչ աստուածայնոյն նմանութեան։

ը. 1. 43բ-4բ Յաղագս, թէ հրեշտակք ճանաչե՞ն զնիւթական իրս – Երեւի թէ այո, զի այսպիսի է կարգ յիրս, զի վերնագոյնք յԷիցս են կատարելագոյնք... եւ ըստ այնմ հրեշտակք լաւագոյն ճանաչեն զապառնիսն քան զմարդիկք։

2. 44բ-5ա Յաղագս, թէ հրեշտակք ո՞չ ճանաչեն զխորհուրդս սրտից – Զի խորհուրդ սրտի կրկին կերպիւ ճանաչի. նախ՝ ի պատճառելին իւր... եւ այսպէս մի՛ կարասցէ տեսանել զմիտս միւսոյն։

3. 45աբ Յաղագս, թէ հրեշտակք ո՞չ ճանաչեն զխորհուրդս շնորհաց – Երեւի թէ այո, քանզի կրկին է ճանաչումն ի հրեշտակս... թէ ըստ յաջորդութեան ժամանակաց աճեաց աճումն աստուածային ճանաչմանն։

թ. 1. 45բ Թ. Յաղագս, թէ հրեշտակք կարէի՞ն իմանալ զհամանգամայն – Երեւի թէ այո, զի իմանալ զբազումս իբր զմի է... բազում մարմնոց նմանիլ միով ձեւով։

2. 45բ-6բ Յաղագս, թէ հրեշտակք ո՞չ ճանաչեն հաւաքաբանելով – Ասիցես, թէ հրեշտակն ճանաչէ հաւաքաբանելով, զի հաւաքաբանութիւն իմացականին տեսանի... եւ ի պատճառելեացն ի պատճառս։

3. 46բ Յաղագս, թէ հրեշտակ ո՞չ իմանան բաղադրելով – Երեւի թէ այո, զի որպէս իմացումն հաւաքաբանականն եզրակացութիւն... եւ զնիւթականսն աննիւթաբար։

4. 46բ-7ա Յաղագս, թէ ի դեւս է՞ ստութիւն, ապա ուրեմն եւ ի հրեշտակս – Երեւի թէ ի դեւս է ստութիւն ստոր ասի... կարգեալ լինի առ բաղատրութիւն իմն կամ բաժանումն։

5. 47ա Յաղագս, թէ ի հրեշտակս գո՞յ ճանաչումն առաւօտեան եւ երեկոյեան – Ընդդէմ առարկի. նախ՝ երեւի թէ ի հրեշտակս ոչ է երեկոյեան... վասն գալոյն իրաց ի հրեշտակային իմացումն, այլ ընդդէմ է։

6. 47ա-8ա Զի Օգոստինոս բաժանէ զճանաչումն հրեշտակաց ի յառաւօտեան եւ երեկոյեան. եզրակացութիւն – Ի հրեշտակս բաժանի ճանաչումն առաւօտեանս, որով ճանաչեն զէսս... որպէս եւ գալն իրաց ի յատուկ բնութիւն։

7. 48ա Յաղագս, թէ առաւօտեան եւ երեկոյեան ճանաճումն ո՞չ է մի – Ասիցես՝ անկարելի է ունել համայնգամայն միոյ զօրութեան... վասն այսորիկ ոչ ինչ արգիլու զերկաքանչիւրն համանգամայն գոլ ի հրեշտակս։

ժ. 1. 48աբ Ժ. Յաղագս, թէ ի հրեշտակս գո՞յ կամք – Առարկիցես. յերրորդ գիրս հոգւոյն ասէ Արիստոտէլ... որպէս ասի յերրորդ գիրս հոգւոյն։

2. 48բ-9ա Յաղագս, թէ ի հրեշտակս կամք զանազանի՞ յիմացականէն – Պնտիցես, թէ յառաջ եդեալ յիմացականին է ճշմարիտն... այլ սակայն զանազանութիւն սահմանացն բաւական է առ ի զանազանել զզօրութիւնսն։

3. 49աբ Յաղագս, թէ ի հրեշտակս գո՞յ անձնիշխան կամք – Ընդդէմ առարկի. նախ՝ երեւի թէ ի հրեշտակս ոչ է անձնիշխան կամք... եւ բացատրութեամբ խորհուրդ են այլ յանկարծահաս վերահասութեամբ ճշմարտութեան։

4. 49բ-50ա Յաղագս, թէ ի հրեշտակս ո՞չ է սրտմտական եւ ցանկութեան – Ընդդէմ առարկի. երեւի թէ ի հրեշտակս է ցանկական եւ սրտմտական... յորում ոչ է յոյսն, որ է առաքինութիւն, այլ՝ աստուածային զդժուարինսն։

ժա. 1. 50աբ Յաղագս, թէ ի հրեշտակս է՞ բանական սէր – Ընդդէմ առարկի. երեւի թէ ի հրեշտակս ոչ է բանական սէր կամ սիրելութիւն... եւ այլ է ճշմարտութիւն պարգեւեալ կամ ստացեալ ճանաչմանն։

2. 50բ-1ա Յաղագս, թէ ի հրեշտակս գո՞յ ընտրողական սէր – Երեւի թէ այո, զի ասէ Արիստոտէլ՝ Բանականապէս ոչ վարձատրիմք... որպէս եւ ճանաչումն անդրէն դառնայ ի ճանաչօղն՝ առ ի ճանաչել զինքն։

3. 51աբ Յաղագս, թէ մի հրեշտակ բանական սիրով սիրէ՞ զմիւսն, իբրեւ զինքն – Երեւի թէ այո, զի ոչ ինչ գտանի յամենեսին... ըստ որում՝ զանազանին արդարութեամբ եւ անիրաւութեամբ։

4. 51բ-3ա Յաղագս, թէ հրեշտակն բանական սիրով սիրէ՞ զԱստուած առաւել քան զինքն – Ընդդէմ առարկի. [ե]րեւի թէ հրեշտակն բանական սիրով ոչ սիրէ զԱստուած առաւել քան զինքն... ըստ իւրում կերպի բանականապէս առաւել սիրէ զԱստուած։

ժբ. 1. 53աբ ԺԲ. [Յ]աղագս բաժանել հրեշտակաց. բաժանել ի պրակս. [Յ]աղագս, թէ հրեշտակք ունի՞ն պատճառս գոլոյն իւրեանց – Ընդդէմ առարկի. նախ՝ երեւի թէ հրեշտակք ոչ ունին պատճառ գոլոյն իւրեանց... եւ յայսմանէ յայտնի է պատասխանին եւ առ երրորդն։

2. 53բ-4ա Յաղագս, թէ հրեշտակք ո՞չ են ստեղծեալք ի յաւիտենից – Երեւի թէ այո, զի ասէ Սողոմոն... ոչ հետեւի, թէ հրեշտակք իցեն ի յաւիտենց։

3. 54ա Յաղագս, թէ հրեշտակք ո՞չ են յառաջ քան զգալի աշխարհս – Երեւի թէ այո, զի ասի ի գիրս Արարածոց... ի միասին ընդ բոլոր աշխարհիս քան առաջ։

4. 54ա Յաղագս, թէ հրեշտակք ստեղծեալ եղեն ի հրեղէն երկի՞նն – Երեւի թէ այո, զի Ստրաբօ ոմն վարդապետ ի վերայ բանին... Տեառն Աստուծոյ քոյ է երկին եւ երկին երկնից։

ժգ. 1. 54աբ Գլուխ ԺԳ. Յաղագս կատարելութեան հրեշտակի՝ կողմանէ շնորհաց եւ փառաց Թ. պրակս բաժանեալ։ Յաղագս, թէ հրեշտակք ի ստեղծմանն իւրեանց ո՞չ էին երանելիք – Երեւի թէ այո, զի առ սահման երանութեան վերաբերի... յատկապէս կոչի ճանաչումն առաւօտեան։

2. 54բ-5բ Յաղագս, թէ հրեշտակք կարօտանա՞յր շնորհացն, որով դառնայր առ Աստուած – Ասիցես հրեշտակն չկարօտանայ շնորհաց եւ այլն... զի դառնալն առ Աստուած է զինքն նախապատրաստել առ շնորհն։

3. 55բ-6ա Յաղագս, թէ հրեշտակքն ստեղծան ի շնո՞րհս – Ասիցես, թէ շնորհն նկատեցուցանէ զբանական ստեղծուածն... կարէ զայն ոչ առնուլ ի կիր եւ մեղանչել։

4. 56աբ Յաղագս, թէ հրեշտակք ստեղծեալ երանութեան իւրում արժանի՞ եղեն – Երեւի թէ այո, զի ասի Յօհաննու Յայտնութեան... այլ դարձմամբն սիրոյն, որ լինի շնորհօք։

5. 56բ Յաղագս, թէ առժամայն յետ միոյ արժանաւոր գործոյն էհա՞ս երանութեան – Երեւի թէ այո, զի հոգին մարդոյ... աստուածային սիրոյն էհաս երանութեան։

6. 56բ Յաղագս, թէ հրեշտակք հասին շնորհացն եւ փառաց ըստ քանակութեան բնական զօրութեա՞նցն իւրեանց – Երեւի թէ այո, զի ոմն յաստուածաբան վարդապետացն ասէ... հասին մեծագոյն շնորհացն եւ փառաց։

7. 56բ-7ա Յաղագս, թէ երանելի հրեշտակսն մնա՞յ ճանաչումն եւ սէր բնական – Ասիցես, թէ ուր մինն բաւական է... ի հրեշտակս լինել բանական ճանաչումն եւ սիրոյն փառաց։

8. 57ա Յաղագս, թէ երանելի հրեշտակն ոչ կարէ մեղանչել – Երեւի թէ այո, զի ասէ Օգոստինոս, թէ այն բնութիւն... ոչ ինչ կերպիւ կարէ մեղանչել։

9. 57ա-8ա Յաղագս, թէ ո՞չ կարեն յառաջանալ յերանութեան իւրեանց – Ընդդէմ առարկի. նախ՝ երեւի թէ երանելի հրեշտակքն... այլ առաւել է կատարումն զմայլման։

ժդ. 1. 58աբ Գլուխ ԺԴ. Յաղագս չարութեան հրեշտակաց ի կողմանէ յանցաւորութեան. ի Թ. պրակս բաժանել. յառաջին, թէ չարութեան մեղաց կարէ՞ լինել ի հրեշտակս – Ընդդէմ առարկի ասա. երեւի թէ չարութիւն մեղաց ոչ կարէ... ներգործութիւն անձնիշխան կամացն, ըստ որում՝ հանդիպի ի նոսա գոլ չարութեան։

2. 59աբ Յաղագս՝ ի հրեշտակս կարէ՞ լինել միայն մեղք հպարտութեան եւ նախանձու եւ ոչ այլք – Առարկիցես. երեւի թէ ի հրեշտակս ոչ կարէ լինել միայն մեղք... որ ոչ յարմարի դիւաց։

3. 59բ-61ա Յաղագս, թէ սատանայ ցանկացա՞ւ լինել իբրեւ զԱստուած – Առարկիցես. նախ՝ երեւի թէ սատանայ ոչ ցանկացաւ լինել որպէս զԱստուած... եւ ըստ այսմ յայտնի է պատասխանին ամենայն առարկութեանցն։

4. 61աբ Յաղագս, թէ ոմանք ի դիւացն ո՞չ են բնականապէս չարք – Առարկիցես. երեւի թէ ոմանք ի դիւաց են բնականապէս չարք... եւ ոչ սրտմտօղ լինել է չար շան. այսպէս եւ այլն։

5. 61բ-2բ Յաղագս, թէ սատանայ յառաջին կէտ ստեղծման իւրոյ ո՞չ էր չար կամաւ մեղանչելով – Առարկիցես. երեւի թէ սատանայ յառաջին կէտ ստեղծման իւրոյ էր չար... վասն այսորիկ զրկեցան յարժանաւոր երանութեան. եւ այլն։

6. 62բ-3ա Յաղագս, թէ ո՞չ էր ժամանակ ինչ ի մէջ ստեղծման եւ անկման հրեշտակին – Առարկիցես, թէ երեւի ժամանակ ինչ ի մէջ ստեղծմանն եւ անկմանն սատանայի... այլ յերկրորդումն բարիքն ի չարեացն որոշեցան։

7. 63աբ Յաղագս, թէ Բելիարն էր բարձրագո՞յն ի մէջ ամենայն հրեշտակաց – Առարկիցես, թէ երեւի թէ հրեշտակն այն, որ էր առաջին... վասն այսորիկ կարէր անձնիշխան կամօք այնմ ոչ հետեւիլ։

8. 63բ-4ա Յաղագս, թէ մեղք առաջին հրեշտակին էր պատճա՞ռ մեղանչելոյ այլոցն – Ասիցես՝ մեծագոյն մեղք է կամիլ հնազանդիլ այլում... նմին իրի եղեւ մեծագոյն ըստ չարութեան։

9. 64աբ Թէ ոչ այսքան մեղան, որքան մնացին – Ասիցես, թէ երեւի թէ յոլովագոյնքն ի հրեշտակաց... որք կարեն գոլ հասարակ բարեաց եւ չարեաց։

ժե. 1. 64բ-5բ Յաղագս պատժոց դիւաց։ Յաղագս, թէ իմացումն սատանայի ո՞չ է խաւարեալ զրկմամբ. ճանաչումն ճշմարտութեան – Ասիցես՝ ոչ ինչ է յոյժ յայտնի ի բնութիւն... զոր ոչ նախածանեան ապագայսն։

2. 65բ-6բ Յաղագս, թէ կամք դիւաց հաստատեա՞լ է ի չարն – Ասիցես՝ Գրիգորիոս պապն ասէ, թէ մարդ կարէ միւսանգամ նորոգել... զի կամեսցի գործել, եթէ կարիցէ։

3. 66բ-7ա Յաղագս, թէ ի դեւսն է ցա՞ւ – Երեւի թէ այո, զի մեղքն դիւին ծանրագոյն է, քան զմեղս մարդոյ... դեւք չար գոլով ըստ կամաց եւ անզեղջ, ոչ ցաւին վասն մեղաց։

4. 67աբ Յաղագս, թէ օդս այս է տեղի՞ տանջանաց դիւաց – Երեւի թէ այո, զի ասէ Օգոստինոս, թէ խաւարային օդն է իբրեւ բանտ դիւաց... զի մի՛ արտաքսեսցէ զնոսա արտաքոյ քան զաշխարհս։

ժզ. 1. 67բ-8բ ԺԶ. Յաղագս լուսաւորութեան հրեշտակացն. ի Դ. պրակս բաժանեալ. նախ՝ թէ մի հրեշտակ լուսաւորէ՞ զմիւսն – Ընդդէմ առարկիցես. երեւի թէ մի հրեշտակ ոչ լուսաւորէ զմիւս... գրէ, թէ նշոյլ նորա ամենեւին չաղօտանայ։

2. 68բ-9ա Յաղագս, թէ հրեշտակ ո՞չ կարէ շարժել զկամս միւսոյն – Ըստիպիցես, ասէ Արիստոտել, թէ վերնագոյն յօժարութիւն շարժէ... որ ոչ յարմարի հրեշտակաց։

3. 69աբ Յաղագս, թէ խոնարհոյն հրեշտակն ո՞չ կարէ լուսաւորիլ – Առարկիցես. երեւի թէ ստորնագոյն հրեշտակն կարէ լուսաւորել զվերնագոյնն... միայն հաւատոյ աչօք նկատելի է, եւ ոչ առարկութեամբ։

4. 70ա Յաղագս, թէ վերին հրեշտակն լուսաւորէ՞ զստորին զամենայն, զոր ինքն գիտէ – Երեւի թէ այո, զի Գրիգորիոս պապն ասէ, թէ յերկնային այն ժառանգութեան... զորմէ վերին հրեշտակքն լուսաւորեն զստորինսն։

ժէ. 1. 70ա-1ա ԺԷ. Յաղագս խօսից հրեշտակաց. ի Ե. պրակս. թէ մի հրեշտակ խօսի՞ ընդ միւսոյն – Առարկիցես. երեւի թէ մի հրեշտակ ոչ խօսի ընդ միւսոյն... եւ խօսքն են լուսաւորութիւնք միմիանց։

2. 71ա-2ա Թէ ստորնագոյն հրեշտակ խօսի՞ ընդ վերնագունին – Ասիցես, երեւի թէ խոնարհագոյն հրեշտակն ոչ խօսի ընդ բարձրագունին... այլ ոչ է նոյն պատճառ յաղագս կամաց հրեշտակի։

3. 72աբ Յաղագս, թէ հրեշտակ խօսի՞ ընդ Աստուծոյ – Երեւի թէ այո, զի ասի ի Սուրբ գիրս Զաքարիայ... յորժամ նոր ինչ նոքօք առնել հանդիպի, որոյ վերայ լուսաւորիլ փափագին։

4. 72բ Թէ տեղական հեռաւորութիւն ո՞չ ունի արգելումն ինչ ի խօսս հրեշտակաց – Ասիցես՝ Աղաղակ խօսողին լինի վասն հեռավորութեան լսողին... թէ այնչափ ոք նուազ աղաղակէ, որչափ նուազ փափագէ։

5. 73ա Թէ ո՞չ ամենայն հրեշտակ իմանան զխօսիլ միոյ հրեշտակի ընդ միւս[ո]յն – Առարկիցես. երեւի թէ զխօսիլ միոյ հրեշտակի ընդ միւսոյն ամենայն հրեշտակ իմանան... եւ յայսմանէ յայտ է առաջին եւ երկրորդ առարկութեան։

ժը. 1. 73ա Յաղագս կարգաւորութեան հրեշտակաց ըստ քահանայապետութեանց եւ դասուց, թէ ամենայն հրեշտակք ոչ են ընդ միով քահանայապետութեամբ – Երեւի թէ այո, զի Դիոնէսիոս յերիս յերրորդական զարդս որոշեաց... զսմանէ տե՛ս ի Դիոնէսիոսն։

2. 73բ Թէ ի միում քահանայապետութեան են բազում կա՞րգս – Երեւի թէ այո, զի առաքեալն ասէ առ Եփեսացիս... դնէ երիս կարգս յիւրաքանչիւր քահանայապետութեան. տե՛ս ի Դիոնէսիոսի։

3. 73բ-4բ Թէ ի միում դասուն են բազում հրեշտա՞կք – Երեւի թէ այո, զի Եսայի ասէ, թէ սերօբէք աղաղակէին մի առ մի... եւ զայլս բազումս տե՛ս ի Դիոնէսիոսի գիրս յաճախ։

4. 74բ Յաղագս, թէ աստիճանք կարգացն պատշաճաբա՞ր եդեալ են – Երեւի թէ այո, զի զաստիճանս հրեշտակական զարդուցն դնեն... կատարման գործոցն իւրեանց մասամբ մնասցեն եւ մասամբ ոչ։

5. 74բ-5ա Թէ մարդիկ ընկալեա՞լ լինի[ն] ի կարգս հրեշտակաց – Երեւի թէ այո, զի Տէրն ասէ ի Մատթէոսի վասն սրբոցն... եւ ոչ յաստիճան բնութեան, զի է անկար։

ժթ. 1. 75ա Յաղագս դասակարգութեան չարաչար հրեշտակացն, թէ ի դեւսն է զանազան կա՞րգք – Երեւի թէ այո, զի առաքեալն ասէ՝ Ոչ մեզ պատերազմ ընդ մարմնոյ եւ ընդ արեան... ըստ որում ունին զբնութիւն բարիեն կարգաւորեալք։

2. 75աբ Թէ ի դեւս է իշխեցողութի՞ւն – Ասիցես՝ ուր ոչ գոյ լսողութիւն եւ հնազանդութիւն... յառաջադէմ լինելն ի չարիս է գոլ առաւել թշուառութիւն։

3. 75բ-6ա Թէ ի դեւս ո՞չ գոյ լուսաւորութիւն – Երեւի թէ այո, զի լուսաւորութիւն է հանդերձ մաքրութեամբ եւ կատարելագործութեամբ... որ է ի վերին դեւսն, որ կարէ լինել պատճառ լուսաւորութեան։

4. 76աբ Թէ բարի հրեշտակքն իշխե՞ն ի վերայ չարեաց – Երեւի թէ այո, զի Օգոստինոս ասէ, թէ հոգին կենսաթող եւ մեղաւոր... եւ չափ ամենայն մարդկային գործոցն։

ի. 1. 76բ-7բ Ի. Յաղագս վերակացութեան հրեշտակաց ի վերայ մարմնաւոր ստեղծուածոցս. ի չորից պրակս. Առաջին. Յաղագս, թէ մարմնաւոր ստեղծուածք սպասաւորե՞ն ի հրեշտակաց – Ընդդէմ առարկի. նախ՝ երեւի թէ մարմնական ստեղծուածքս ոչ լինին խնամեալ... զի կարգ զանազանին ըստ հասարակ գործոցն։

2. 77բ-8բ Յաղագս, թէ մարմնական նիւթն ո՞չ հնազանդի հրեշտակի՝ ըստ մտածման նորին – Ասիցես՝ բովանդակ բնութիւն մարմնական կառավարի հրեշտակօք... իբրեւ պատճառ վերնագոյն։

3. 78բ-9ա Թէ մարմինք հնազանդին հրեշտակաց ըստ տեղական շարժմա՞ն – Ասիցես, թէ մարմնական անդամքն հնազանդին մտածութեան հ[ո]գւոյն... ի կիր առնու զհուր՝ առ ի կակղացուցանել զերկաթ։

4. 79ա-80ա Յաղագս, թէ հրեշտակք ո՞չ կարեն առնել սքանչելիս – Առարկիցես. նախ՝ երեւի թէ հրեշտակք առնել զսքանչելիս... ի կիր առնելով զմարմնական սերմանս տեղական շարժմամբ։

իա. 1. 80ա-1ա Յաղագս ներգործութեանց հրեշտակաց առ մարդիկ։ Յաղագս, թէ հրեշտակ կարէ՞ լուսաւորել զմարդ – Ընդդէմ առարկի. նախ՝ երեւի թէ հրեշտակ ոչ կարէ լուսաւորել... կատարելագոյն հասանի ի ստեղծուածոցս ի ճանաչումն վերստին։

2. 81աբ Թէ հրեշտակք ո՞չ կարեն փոփոխել զկամս մարդոյն – Երեւի թէ այո, զի փոփոխել զկամս է յատուկ Աստուծոյ... ոչ հետեւելով կարից զգոյական յօժարութեան, վասն այսորիկ ոչ է նման։

3. 81բ-2բ Թէ հրեշտակ կարէ՞ փոփոխել զերեւակայութիւն մարդոյ – Ասիցես՝ նմանութիւնք, որք են յերեւակայութեան անմարմինք... բազում ինչ առակօք խօսեցաւ, զոր ոչ մեկնեաց նոցա։

4. 82բ-3ա Թէ կարէ՞ փոփոխել զգացութիւն մարդոյ հրեշտակ – Երեւի թէ այո, զի հրեշտակք որք կործանեցին զՍոդոմ... յորոց զգայութիւնք զանազան կերպիւ փոփոխին։

իբ. 1. 83աբ Յաղագս առաքման հրեշտակաց կամ Յաղագս, թէ հրեշտակք առաքի՞ն սպասաւորութիւն մարդկան – Ասիցես՝ արտաքին զբաղումն խափանէ զտեսութիւն իմաստութեան... որպէս թէ յուրախութենէ ներքին տեսութեան զրկեցին։

2. 83բ-4ա Թէ ո՞չ ամենայն հրեշտակք առաքին ի սպասաւորութիւն – Երեւի թէ այո, զի Գրիգորիոս ասէ, թէ վերին գունդքն հրեշտակաց... այլ հոմանունաբար ասին՝ առաքիլ, որպէս յայտ է ասացելոցս։

3. 84աբ Թէ հրեշտակք, որք առաքին, ո՞չ կան առաջի Աստուծոյ – Ասիցես՝ հրեշտակն, որ ի սպասաւորութիւն Տուբիայ առաքեցաւ... նաեւ զկարգն սպասաւորութեան եւ Գ. առաջիկան։

իգ. 1. 84բ-5ա ԻԳ. Յաղագս պահպանութեան հրեշտակաց. նախ՝ թէ մարդիկ պահպանի՞ն ի հրեշտակաց – Առարկիցես, ուր մերձ է զօրագոյն պահպանութիւն... ի բանական ազդմանէ բարոյն ի բաց կան վասն կրից մեղաց։

2. 85աբ Թէ իւրաքանչիւր մարդիկք պահպանի՞ն իւրաքանչիւր հրեշտակաց – Երեւի թէ այո, զի Ջեռանիմոսն ասէ՝ Մեծ է արժանաւորութիւն հոգւոց... առ ի պահպանութիւն ըստ վկայութեան Սուրբ Գրոց։

3. 85բ-6ա Թէ պահպանել զմիայն մարդիկ յարմարի՞ յետին կարգի հրեշտակաց – Երեւի թէ այո, զի ըստ սաղմոսին՝ պահպանութիւն մարդկան վերաբերէ առ հրեշտակք... թէ՛ ի ներքուստ, թէ՛ արտաքուստ, վասն որոյ պահպանի։

4. 85աբ Թէ հրեշտակ ի ծննդենէ՞ կարգեալ լինի պահապան – Երեւի թէ այո. ըստ Ջերոնիմոսի, թէ իւրաքանչիւր հոգի ի ծննդենէ իւրմէ ունի զպահապան հրեշտակ... եւ ապա կարգեալ լինի ի ծնանիլն ինքեան եւս այլ հրեշտակ։

5. 85բ-7ա Թէ պահապան հրեշտակն երբեմն ոչ ի բաց լինի ի մարդոյն, որոյ է պահապան – Առարկի, թէ Երեմիայ ի դիմաց հրեշտակաց ասէ... զի հրեշտակք պահապանք նոցա ոչ խափանեսցին զնոսա անկանել ի նեղութիւնս։

6. 87աբ Թէ հրեշտակք ո՞չ ցաւին վասն չարեաց մարդկան – Առարկեցիս՝ տրտմութիւն է ըստ Օգոստինոսի վասն այնոցիկ, որք մեզ ակամայ պատահին... Աստուծոյ եւ հրեշտակաց հպեցուցանեն զայսպիսի կիրս Սուրբ Գիրք ըստ ասելոյս։

7. 87բ-8ա Թէ ի մէջ հրեշտակաց կարէ՞ լինիլ մարտ կամ անմիաբանութիւն – Երեւի թէ այո, զի ասէ ի գիրս Դանիէլի ի դիմաց Գաբրիէլի... եւ յայսմանէ յայտ է լուծումն առարկութեան։

իդ. 1. 88ա-9ա Յաղագս մարտի դիւացն, թէ դեւք մարտնչի՞ն ընդ մարդիկք – Ընդդէմ առարկի. երեւի թէ դեւք ոչ մարտնչին ընդ մարդիկ... մի՛ երկնչիր, զի բազումք են ընդ մեզ, քան ընդ նոսա։

2. 89աբ Թէ փործելն յատո՞ւկ է սատանայի – Երեւի թէ այո, զի ասէ առաքեալն՝ գուցէ արդեօք փորձեաց զմեզ փորձիչն.... զի որ ստեղծ, կամի զի կեցուցանէ։

3. 89բ-90բ Թէ դեւք կարե՞ն պատրել ճշմարիտ սքանչելեօք – Երեւի թէ այո, զի ասէ Օգոստինոս, թէ կախարդական արուեստիւք բազում անգամ լինէին... կարէ զնման տեսակն մատուցանել զգայարանաց միւսոյն. ահա առարկութիւն երեւի։

4. 90բ Թէ դեւն յաղթահարեալ ումեքէ՝ դատարի՞ ի մարտնչելոյ ընդ նմա – Առարկիցես. Քրիստոս կատարելապէս յաղթեաց փորձողին իւրում... եւ յայսմանէ յայտնի է պատասխանին։

5. 90բ-1ա Հաւաքումն համառօտ Յաղագս հոգւոյ եւ հրեշտակաց – Գիտելի է, զի տեսութիւն Յաղագս բնութեան մարդոյ... եւ ապա յաղագս միաւորութեան նորա ընդ մարմնոյ եւ ապա հրեշտակաց։ Վերջ։

Հմմտ. ձեռ. 924, 147ա-270ա։ Գլուխները եւ պրակները պատկերուած են քաղուածաբար, համառօտումներով։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

39բ լս., թղթի տակ «Ի վայելումն Պօղոս շնորհունակ վարդապետի»

Աղօտելով առ քեզ միակ,

ո՛վ գերազանց իմ շնորհունակ,

օրհնութիւնս քո առ հէգս արա՛,

սխալանացս ներում շնորհեա՛։

Ղողեալս ի տղմի անդադար

որոնեա՛, գի՛տ անխնայաբար,

ուստի անկելոյս ժամանեա՛,

հզօր թիկամբդ քո թեւարկի։

Սակայն կամի ծրել ըշտապ

յամեցեալս եղէ Տեառն ի խաբ,

վասն այն գերիս զքէն պաղատէ,

անօգս խնդրեմ մի՛ պարսաւէ։

Բա[զ]միցս օրհնեալ եւ անխրատ

դի՛ր սպեղանի վիրացս հաստատ,

պաշտօնեայս մի՛ թ[ո]ղցես զքէն զատ,

եղկելւոյս շն[ո]րհեա՛ նուրբ արմատդ։

Տո՛ւր զօրհնութիւնդ զիս շրջապատ

ծրեալ թվոջս մի հազարի

հնգեակ յոբել եւ ԺԷ. տառի (1818),

եւ ԻԲ. (22) Դեկտեմբ[ե]րի,

ձեռամբ չնչին Կարապետի։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 91ա (1899 թ., շղագիր) Նուիրեմ զայս ձեռագիրս Մատենադարանի Գէորգեան ճեմարանի Սրբոյ Էջմիածնի, ի յիշատակ հոգւոյ հօրն իմոյ մահտեսի Էմմանուէլի Դանիէլեան, յաւուր քսանեւհինգամեայ գոյութեան դորին։ Ի 25 Սեպտեմբերի 1899 ամի, ի Նոր-Նախիջեւան։ Մկրտիչ քահանայ Տէր Յակովբեանց։

2. 1ա-39ա ստ. լս. (ԺԹ. դ. վջ., շղագիր, ամէն էջում 1 տառ) Պետրոս Տէր Անոսէլեան Տէր Յակովբեանց ինձ պատկանի, որը է յիշատակ Ստեփաննոս Խալիպեանցէն եւ նորա կնոջմէն։

40ա-3ա ստ. լս. (ԺԹ. դ. վջ., շղագիր, ամէն էջում 1 բառ) Այս գիրքը շարադրուած է հազար երեք (1003) թուականին. աշխատողը (չշարունակած)։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին սոսնձած թղթին՝ «1196», Ա. կազմաստառին՝ «Ի գրոց Պ. Տէր Յակովբեան, 1003 թուա­կ[ան]», «Յիշատակ Խալիպեանցէ», «1196/3617», «ԺԹ. Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]», «Кавказская ж///ная въ///въ /// Лукяну/// яну», մատիտով՝ «Խանոյեանց (՞)», «Ми­кит/// ///вичь Мелконовь», 1ա՝ «1003 թուա­կ[ան]»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 95բ՝ հակառակ դիրքով «ա, ւ, փ, տ, աի, աղ, աղքատանոց, աղքատանոց», պհպ. Գբ (հակառակ դիրքով), Բ. կազմաստառ՝ մատիտով թուեր։

 

 

3618

ՅՈՎՍԷՓ ԱՐՑԱԽԵՑԻ, ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԱՐԱՆԻՆ ՄԱՏԹԷՈՍԻ

Ս. ՅԱԿՈԲԱՅ ՎԱՆՔ (ԱՐՑԱԽ) ՌՄԿԶ. – 1817

ԳՐԻՉ՝ Յովսէփ Արցախեցի։

ԹԵՐԹ՝ 280+2 (կրկն.՝ 57, 92). չգրուած՝ 1աբ, 4բ, 279բ-80բ։ ՊՐԱԿ՝ 1-35×8 (1, 2՝ 4, 3՝ 10, 9, 10, 15՝ 7, 35՝ 19*)։ ՆԻՒԹ՝ կապոյտ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թ. 82 եւ այլուր՝ «18», թ. 84՝ «R», թ. 88 եւ այլուր՝ «Ւ»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17×11։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13,5-16×8,5-9)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 11ա, 257ա)։ ՏՈՂ՝ անկանոն. 20-30։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն մոմլաթ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ դեղնաւուն չգրուած թուղթ (մասն կազմաստառի)։

* Ծնթ. Յաւելուած է 8 թերթանոց պրակ՝ 35րդ պրակի մէջտեղում՝ կարագծի մասում։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով լուսանցակողերը մաշուած, խիստ աղտոտուած, թերթերի արտաքին եզրերն անհաւասար, թերթերի վրայ զանազան բծեր, խոնաւութեան հետքեր, տեղ-տեղ գիրն արտացոլուած հակառակ երեսին, որոշ թերթերի եզրերը փոքր-ինչ մաշուած, թ. 1-3՝ ստ. մասում հիմքից անջատ, թ. 66, 73, 115՝ ստացուած 2 թերթի սոսնձումով, որոշ թերթերի վրայ արտ. լս-ում կան պատռուածքներ. թ. 40՝ շագանակագոյն էջանշան թել։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2բ-261բ [Յովսէփայ Արցախեցւոյ ծաղկաքաղ ի Մեկնութենէ Աւետարանին Մատթէոսի, զոր մեկնեալ է Յօհան Ոսկեբերան]

– 2բ-4ա [Նախադրութիւն] – Ծանի՛ր, ով բարեմիտ ընթերցասէր, զի զգիրքս զայս ի վեց մասունս բաժանեցաք եւ իւրաքանչիւր մասանց առընթեր եդաք զպատշաճաւոր ցանգս նոցին... իսկ ծառք տերեւազարդք չունելով զպտուղ՝ չեն իսկ կարի վայելուչք։

– 5ա-9բ Ցանգ առաջնոյ հատորին (Ա-ԻԲ.) – Ա. Համեմատութիւն չորից աւետարանչացն ըստ չորս գետս. Մատթէոս՝ Փիսոն, երեք կերպիւ... ԻԲ. Քսանեւերկուեր<ր>որդ. Վասն նշանացն Քրիստոսի։

1. 10ա-39բ Սկիզբն մեկնութեան առաջնոյ հատորին – Ա. Չորեքին Աւետարանիչքս համեմատին չորից գետոց ելելոց ի դրախտէն։ Արդ, Մատթէոս նմանի Փիսոնի... իսկ Յօհաննէս զաստուածութենէն ճառեաց, զի Աստուած անփորձ է ամենեւին։

– 40ա-7ա Ցանգ երկրորդ մասինն (Ա-Լ.) – Ա. Առաջին. Զի մատնեցաւ Յօհաննէս ի բանդ եւ ապա քարոզեաց Քրիստոս եւ դարձաւ զօրութեամբ Հոգւոյն... Լ. Երեսուն. Վասն բորոտին, եւ հոգէպէս խոստովանիլն կամիս եւ կարես, եւ վաղվաղակի սրբեցաւ, առ քահանայսն առաքեաց ի վկայութիւն նոցա։

2. 47ա-96բ Մեկնութիւն երկրորդ մասին – Ա. Եւ իբրեւ մատնեցաւ Յօհաննէս, մեկնեցաւ Յիսուս անտի եւ գնաց ի Նազարէթ... կամ պատիւ ետ քահանայութեանն աստիճանի, զի մի՛ ասիցեն զփառս եւ զպատիւ մեր յափշտակէ։

– 96բ-100ա Ցանգ երրորդ հատորին (Ա-ԺԶ.) – Ա. Վասն հարիւրապետին, թէ այլ է սա, եւ այլ թագաւորազն... ԺԶ. Վեցտասաներ<ր>որդ. Նախատէ զքաղաքն, զի ոչ լուան Քրիստոսի... եւ թէ վասն էր սոքա առաւել տանջին։

3. 100բ-26բ [Մեկնութիւն երրորդ մասին] – Ա. Եւ մտեալ ի Կափառնայում, մատեաւ առ նա հարիւրապետ մի, երկիր պագանէր նմա եւ ասէր... եթէ ոչ պահեսցեմք զօրէնս Քրիստոսի։

– 126բ-8ա Ցանգ չորրորդ մասին (Ա-ԺԶ.) – Ա. Աստուած եւ Հայր։ Գոհանամք։ Ցնծացաւ հոգւով։ Վասն իմաստնոց... ԺԶ. Վեցտասաներ<ր>որդ. Առաւօտուն եւ երեկոյին կարմրիլն երկնից... Զի՞նչ է սանձ լեզուին։ Զի՞նչ է բաղանիսն։

4. 128բ-49բ [Մեկնութիւն չորրորդ մասին] – Ա. Յայնժամ պատասխանի ետ Յիսուս՝ Գոհանամ զքէն Տէր, Հա՛յր երկնի եւ երկրի։ Յորժամ զպատուէր երկոտասանիցն, կատարեաց եւ առաքեաց ի քարոզութիւն... զղջումն եւ խոստովանութիւնն է աւազան, եւ արտասուքն՝ ջուր լուացման մեղաց։

– 150ա-2ա Ցանգ հինգեր<ր>որդ մասին (Ա-ԻԲ.) – Վասն Հերովդէի եւ որդւոց նորա։ Որդի մարդոյ կոչէ... ԻԲ. Քսանեւերկուեր<ր>որդ. Վասն սադուկեցւոցն։ Եօթն եղբարք էին։ Վասն Յարութեան... Գիտեմք, զի կենդանիք են Աբրահամ, Իսահակ եւ Յակոբ։

5. 152ա-91բ Մեկնութիւն հինգեր<ր>որդ մասին – Ա. Ելեալ Յիսուս ի կողմանս Փիլիպպեայ Կեսարիայն՝ հարցանէր ցաշակերտս իւր՝ Զո՞ ոք ասեն զինէն մարդիկն... եւ չէ Աստուած Աստուած մեռելոց, այլ կենդանեաց։

– 191բ-5բ Ցանգ վեցեր<ր>որդ մասին (Ա-ԻԸ.) – Ա. Եւ թէ կրկին հարցումն վասն սիրոյն Աստուծոյ... ԻԸ. Քսանեւութներ<ր>որդ. Քանի անգամ երեւեցաւ յետ յարութեանն... Մկրտեցէ՛ք, քահանայութիւն։ Թէ զկատարածն յիշէ եւ զմեզ ի բարին յորդորէ։

6. 195բ-261բ [Մեկնութիւն վեցերորդ մասին] – Ա. Եւ եհարց մի ոմն ի փարիսեցւոց՝ փորձելով զնա եւ ասէ՝ Վարդապե՛տ, ո՞ր պատուիրան է մեծ յօրէնս... իբրեւ զպղպջակս անձրեւոյ։ Արդ, աւարտեցաւ բանք քաղուածոյք հաւաքեալք ի մեկնութենէ սրբոյ Աւետարանին Մատթէոսի, զոր մեկնեալ է Յօհան Ոսկեբերան սուրբ հայրապետն։

Բ. 261բ-79ա [Յովսէփայ Արցախեցւոյ Մեկնութիւն առակաց, որք ոչ գտանին ի համաձայնութիւնս Աւետարանին Մատթէոսի (Ա-ԺԷ.)] – Եւ յետ այսորիկ կամիմք փոքր ինչ խօսիլ զմեկնութենէ այնց բանից, որք ոչ գտանին ի համաձայնութիւնս Աւետարանին Մատթէոսի, որպիսի են առակ Անառակ որդւոյն, Անիրաւ տնտեսին, Տասանց բորոտիցն, Անիրաւ դատաւորին եւ այլն... եւ տարցին զքեզ ի մահ, զոր դու մարմնոյդ բնութեամբ ոչ կամիցիս։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

2ա Գիրք մեկնութեան սուրբ Աւետարանին Մատթէոսի, զոր արարեալ է սրբոյն Յօհաննու Ոսկեբերանին, յորմէ եւ մեք ծաղկաքաղ եւ համառօտ հաւաքեալ, բաժանեցաք ի վեց մասունս, ի ժամանակի հայրապետութեան տեառն Եփրեմի սրբազան կաթուղիկոսին ամենայն Հայոց, ի վանս Սրբոյն Յակոբայ, ի յԱրցախու երկրին եւ ի Խաչին գաւառին, ի թուականութեան Փրկչին 1817, իսկ ի Հայոցն թուոջ 1266 (1817), յամսեանն Յունիսի 3։

4ա (Նախադրութեան վերջում) Ուրեմն եւ դուք՝ հոգեսէ՛ր ընթերցօղքդ, ճաշակեալ զպտուղս մեկնութեանց հոգեկեցոյց ծառոյս, լցջի՛ք անքաղցելի յագուրդիւ, եւ յիշեսջի՛ք ի մաքրափայլ աղօթս ձեր զՅովսէփ (անունը ջնջուած է) անպետ բանասէրս։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 2ա (ԺԹ. դ., նոտրգիր) Յովսէփ գիտնական վարդապետն է շինեալ։

2. 4բ (գրչափորձի նման, վրան խզբզոցներ, դժուար ընթեռնելի) 1876 ամի /// ես՝ Ֆողեցի Ուստ/// ձեր ///նէս խնա մնացի ///։

ՆՇՈՒՄ՝ 2ա՝ «1197/3618, 1817, Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ «ա-է», 1բ՝ «թ-շ», քանիցս՝ «1817-1266=551, 1266-48=1218» եւ այլն, «Գիրս այս է հոգեկեցոյց շնորք, գիրս այս է հոգեշնոր», 2ա՝ «Գիրք մեկնութեան», 68բ արտ. լս.՝ «Յարութիւն, Համբարձում», 131բ՝ արտ. լս.՝ «Յարութիւն, հհհհ...», 138բ՝ արտ. լս.՝ «զզ զարարիչ», 156բ՝ արտ. լս.՝ «Յարութիւն, Յարութիւն, Համբարցիեան», 157բ՝ արտ. լս.՝ «զարարիչ արարացաց», 159բ՝ «զարարիչ ար», 168բ՝ արտ. լս.՝ «քեզ հաւատոյ խոստովանիմ զայլ ի սոզ անատք», 188բ՝ արտ. լս.՝ «բազումք են կոչեց», 189բ՝ արտ. լս.՝ «Յոս Յայեննմ աւուր», 279բ՝ «գիրս այս, զի, քննական, գորուն եղեւ յարեան», «Գիրս այս եւ հոգեկեցայց իմաստիւք աստուածաբան եւ աստուածարար շնորհօք», (տառեր, խզբզոցներ), 280բ՝ «Գիրս այս, զի եւ գերամեծայ, հանգիր, թէ ի բարկութենէ քումէ, ի չարութենէ քումէ դարձ, դարձ Տեառնէ, կեցո՛ զիս, զարարիչ, զարարիչ, զարարիչ», հայերէն տառեր։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 1ա՝ թռչնագիր տառեր, 1աբ, 2ա, 279ա-80բ՝ խզբզոցներ։

 

 

3619

ՅՈՎՍԷՓ ԱՐՑԱԽԵՑԻ, ԳԻՐՔ ՏԵՍԱԿԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԵԱՆ

Ս. ՅԱԿՈԲԱՅ ՎԱՆՔ (ԱՐՑԱԽ) ՌՄՁԴ. – 1835

ԳՐԻՉ՝ հեղինակը։ ՍՏԱՑՈՂ՝ Պաղտասար արքեպս. (հմմտ. ձեռ. 2990)։

ԹԵՐԹ՝ 203 (թ. 9-10, 188-203՝ տպագիր. տե՛ս Տպագիրք. ունի գրչի էջակալում սխալներով՝ 1-361, որ է՝ 17ա-186ա). չգրուած՝ 1ա, 1բ, 3ա, 4ա, 5ա, 7բ, 11բ, 53բ, 58ա, 186բ։ ՊՐԱԿ՝ 1×8+2+2+1×8+2+3+Ա-ԺԹ×8 (Բ, Դ, ԺԹ 10, ԺԵ 12)+4+12*։ ՆԻՒԹ՝ թուղթ (լուսագծերով, կապոյտ՝ թ. 134-41), լուսադրոշմով՝ թ. 39՝ կամարաձեւ քարաշէն պատ, մօտը նոյն բարձրութեան ծաղիկ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18×11։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (15×9,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 15ա)։ ՏՈՂ՝ 18-22։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ շագանակագոյն կտաւ (Ի. դ.)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Բ+Գ-Դ՝ դեղնաւուն չգրուած թուղթ։

* Ծնթ. Պրակահաշիւն արուած է ըստ նոր կազմի, իսկ իրականում պրակահամարներ կան միայն հետեւեալ էջերին՝ 17ա՝ Ա, 21ա՝ Բ, 26ա՝ Գ, 34ա՝ Դ, 44ա՝ Ե, 52ա՝ Զ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1978 թ., վերակազմուած նոր կաշուով եւ նոր կազմաստառով, պհպ-ները նորոգման շրջանի, թերթերի մի մասի եզրերը նորոգուած դեղնաւուն թղթով, տեղ-տեղ պատռուածքներն ամրացուած թափանցիկ թղթով, որի տակից առանց այն էլ մասամբ ջնջուած գիրը դառնում է անընթեռնելի, 3բ, 6ա էջերի կնքադրոշմները եղծուած, անընթեռնելի, կարծում ենք նոյնն է՝ ինչ մասամբ ընթերցուող 7ա էջինը, 8բ՝ կնքադրոշմը մասամբ անընթեռնելի, թ. 2-8՝ հին կազմի միջից հանուած պատառիկներ, թ. 58 (21,2×13,3)՝ երկտակ ծալուած, թ. 25՝ գրչի պրակահաշուից դուրս, թ. 38 (34,3×22,2)՝ ծալուած, մէջը մէկ այլ ներդիր թերթիկ (թ. 39 (21,2×13,3), թ. 187՝ սխալ տեղադրուած, կարդալ թ. 177, 187, 178, թ. 9-10, 188-203՝ տպագիր, թ. 199՝ կարդալ 199բա կարգով, թերթերին զանազան բծեր, խոնաւութեան հետքեր, գրադաշտը գունափոխուած, թերթերի մեծ մասը ստ. լս-ից մէջքին մօտ հատուածից 1/3 չափով պատռուած, դրանց մի մասը գրեթէ ամբողջութեամբ անմաքուր ջրի հետեւանքով սեւացած եւ չորացած՝ փխրուն դարձած, բնագիրը միջից թերի, ընդմէջ թ. 133-4ի՝ անորոշ քանակի թերթեր ընկած. տպագիրք՝ ընդմէջ թ. 191-2ի, 193-4ի, 196-7ի, 197-8ի, 198-9ի, 199-200ի, 200-1ի, 201-2ի, 202-3ի ընկած թերթեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 11ա, 12աբ, 17ա-177բ, 187աբ, 178ա-86ա [Տիտղոսաթերթ] – Գիրք տեսական փիլիսօփայութեան՝ հաւաքեալ ի Յովսէփայ իմաստնախոհ վարդապէտէ Արցախեցւոյ՝ դիւրալուր ոճիւ, ի յօգուտ հետեւողաց արտաքին գրոց գիտութեան՝ բաժանեալ ի չորս գիրս, յորոց առաջինն է Տրամաբանութիւն, երկրորդն՝ Բնաբանութիւն, երրորդն՝ Բարոյականութիւն, եւ չորրորդն՝ Համաբնաբանութիւն։ Ի հայրապետութեան տեառն Յօհաննիսի սրբազան կաթուղիկոսին Կարբեցւոյ, եւ հաւաքեալ հրամանաւ տեառն Պաղտասարայ արքեպիսկոպոսի, ի Փրկչական թուին 1835, յամսեանն Յունիսի 2, ի վանս Սրբոյն Յակոբայ

– 12աբ Յառաջաբանութիւն գրոյս – Ծանի՛ր, ո՛վ ընթերցօղ, զի որպէս աներեւոյթք Աստուծոյ... գտին զինքեանս կատարելապէս տեղեկացեալ աստուածաբանութեան։

– 12բ Յաղագս առարկայի տրամաբանութեան – Յայտ է, թէ առարկայք գիտութեանց են երկու... իսկ տեսական է էակն բանի։

1. 17ա-115ա Յաղագս հնգից եզերաց Պորփիւրի, որք են սոքա՝ սեռ, տեսակ, տարբերութիւն, յատուկ եւ պատահումն – Արդ, սեռ կոչին ներածութիւն Պորփիւրի... ի հակասութիւն արկանեն զանզգոյշ։ Վերջ Տրամաբանութեան։

Ծնթ. Ունի ենթավերնագրեր. այսպէս՝ 22ա՝ «Յաղագս առնչութեան», 23ա՝ «Յաղագս որակութեան» եւ այլն։

2. 115ա-33բ Բնաբանութիւն։ Յաղագս սկզբանց զգալի բաղադրութեան – Սկզբունք զգալի բաղադ[ր]ութեան են՝ նիւթն, տեսակն եւ պակասութիւնն։ Նիւթն՝ է կարողութիւն ընդունող տեսակի... մասունս եղծեալ գառին։ Այսպէս իմա՛ եւ զայլս /// (վջ.)։

Ծնթ. Ունի ենթավերնագրեր. այսպէս՝ 118ա՝ «Յաղագս տրամադրութեան», 118բ՝ «Յաղագս պատճառաց» եւ այլն։

– 115ա Նիւթական առարկայ բնաբանութեան է շարժական էակն, իսկ տեսակն առարկայ նորին է ներքին շարժումն ամենայն նիւթաւոր էակաց։

3. 134ա-77բ, 187աբ, 178ա-86ա [Յաղագս համաբնաբանութան. Յաղագս սկզբանց համաբնաբանական էակի]*. – (սկ.) /// ամենայն էակք, որք են նոյն ներգործութիւն... ունին զանպատշաճ գոլ։ Վերջ Համաբնաբանութեան։

* Ծնթ. Վերականգնումն ըստ ձեռ. 2990-ի։ Ունի ենթավերնա­գրեր. այսպէս՝ 137բ՝ «Յաղագս առարկական կարողութեան», «Յաղագս էակի ըստ ինքեան» եւ այլն։ Ունի տարբեր չափերի ներդիր-թերթիկներ, որոնց վրայ զանազան գծագիր սխեմաներ. տե՛ս Վիճակ։

Ծնթ. Հմմտ. ձեռ 2828, 2ա-128բ. կան խորագրերի, սկսուածքների եւ աւարտի տարբերութիւններ։

Բ. 13ա-7ա [Օրինակք թղթոց]

1. 13ա-4բ Օրինակ թղթոց. Թուղթք շնորհաւորութեան. Իշխանք շնորհաւորէ գրով նորապսակ հայրապետի – Զսրբազնութեան ձերոյ ընկալեալ զուարթարար լուր... ի լոյս զուարդարար սրբութեան ձերոյ։

2. 14բ-6ա Օրինակ թղթոց. Իշխան ոք շնորհաւորէ զնորոգ ընտրութեան առաջնորդի վանաց – Լնուլ տարփ<ա>մամբ, որ ինչ ի մէնջ սիրոյ բարէկամութեան... եւ առաջնորդ պայծառ այդմ մեծափառ եւ հռչակաւոր ուխտի։

3. 16ա-7ա Թուղթք ուրախակցութեան բարեկամի առ բարեկամն վասն դառնալոյ յաջողութեամբ ի տարաշխար[հ]աց ի հայրենիս իւր – Քաղցր են ամենեցուն հայրենիք իւրեանց, եւ այնչափ, մինչեւ համարձակիմ ասել, եթէ սակաւք այն են ի քաղցրութեանց անտի աշխարհի... որով խնդամ ի վերայ իմոցն եւ առաւել։

17ա գրչից, առանձնացուած հորիզոնական գծերով՝ «Նոյնպէս, որ ոք հան[ա]պազ ագահութեան ախտիւ վարի, կցորդակիցն է Յուտայի։ Վայ տայ մարգարէն Եսայի՝ ասելով 5. 8»։

Գ. 9ա, 10բ, 188ա-203բ [Տպագիրք] (հաշուած թերթաքանակի մէջ. ունի զարդագրեր եւ լուսանցազարդ՝ 188բ)

1. 9ա, 10բ Յիշատակութեան անուանց սրբազնագոյն կաթուղիկոսի ամենայն Հայոց վիճակաւոր արքեպիսկոպոսի իւրոյ քաղաքի կայսերական մեծութեան ինքնակալին ամենայն Ռուսաց եւ ամենայն կայսերազանց – Եւս առաւել զեպիսկոպոսապետն մեր եւ զպատուական հայրապետն ամենայն զտէր Եփրեմ սրբազնագոյն կաթուղիկոսն շնորհեսցես մեզ ընդ աւուրս ուղիղ վարդապետութեամբ... զբարեպաշտ թագուհի եւ մեծ իշխանուհի զԱնն[ա Պավ]լովնայն եւ զամուսին նորին, եւ զբոլոր պալատն, եւ զամենայն զօրապետս, եւ նորին յիշեսցես յարքայութեան քում այժմ եւ միշտ եւ յաւիտեանս [յաւիտե]նից, եւ պահպանեսցես ընդ երկայն աւուրս ի խաղաղութեան բարեփառ հզօր[ա]ւորութեամբ։

Ներքեւում՝ «Տփխիս. ի տպարանի ուսումնարանի Հայո[ց]»։

Ծնթ. Ստացուած 1 թերթի ընդլայնակի ծալումով, ընդլայնակի եւ ընդերկայնակի եզրահատումով՝ արտ. լս-ից բնագիրը 4-5 տառաչափ կտրած։

2. 191բ, 188աբ, 191ա, 189բ, 190ա, 189ա, 190ա [Յայսմաւուրք. մասն]

191բ, 188ա, 188բ, 191ա [Նաւասարդ ի Զ. եւ Օգոստոս ի ԺԶ., Աւ ի ԻԸ. Վերըստին տօն է Փոխման Աստուածածնին եւ յիշատակ պատկերին Քրիստոսի ի սուրբ դաստառակին] – Թագաւորն մեծարեաց զԱնանէ եւ զորս ընդ նմա... որ նկարեալ էր ի դաստառակին։ Եւ երգեաց /// (կտրուած), յՈւռհայ յուրբաթ օրին... եւ առողջացան ամենայն ախտաժետք եւ ցաւագարք քաղաքին ի փառս Քրիստոսի /// (կտրուած)։ 189բ, 190ա [Նաւասարդի ԺԱ. եւ Օգոստոսի ԻԱ. Վկայաբանութիւն սրբոյն Ագաթոնիկոսի] – /// (կտրուած) զի փրկեսցէ զմեզ ի ձեռաց այլազգացն... եւ որ գեհեան ոչ ընկալցի զմեզ եւ /// (կտրուած)։ 189ա, 190բ Նաւասարդի ԺԲ. եւ Օգոստոսի ԻԲ. տօն է Թումայի առաքելոյն – Յետ համբառնալոյն Քրիստոսի յերկինս... եւ ամենայնքն զարմացան ընդ երագ կա/// (կտրուած)։

Տե՛ս տպ. Յայսմաւուրք, Կ. Պոլիս, տպ. Գրիգոր Մարզվանեցու, 1706 թ. (տե՛ս Հայ գիրքը 1512-1800 թուականներին. Հայ հնատիպ գրքի մատենագիտութիւն, [կազմեցին] Ն. Ոսկանեան, Ք. Կորկոտեան, Ա. Սաւալեան, Երեւան, 1988, էջ 162, Հմր 227)։ Կազմուած՝ ԺԷ. (191բ, 188ա), ժԸ. (188բ, 191ա), ԼԱ. (189բ,190ա), ԼԲ. (189ա,190բ) էջերից՝ թ. 188, 191՝ ստացուած 1 թերթի ընդերկայնակի ծալումով, ընդերկայնակի եւ ընդլայնակի (վրն. լս.) եզրահատումով, ընդլայնակի հատումով (ստ. լս., բնագիրը վնասուած), թ. 189, 190՝ ստացուած 1 թերթի ընդլայնակի ծալումով, ընդերկայնակի եւ ընդլայնակի եզրահատումով (բնագիրը վնասուած)։

3. 192ա-8բ, 201ա-3բ, 199բա [Սաղմոսարան]

ա. 192աբ ///նի կայծակ ամ/// եւ ///ի որպէս առիւծ ի մորւոջ... եւ նոքա որչափ միջնոր///։

բ. 193աբ, 194ա-6բ, 197ա-8բ, 201աբ, 202աբ, 203աբ [Սաղմոս Դավթի։ Օրհնութեանց նաւակատեաց տաճարին. ԻԹ.] – /// [օգուտ] է քեզ յարենէ [իմմէ, թէ իջան]եմ ես յապականութիւն... ամենեքեան, ոյք տեսանէին զիս, արտաքս փախչէին յինէն ///։ 194ա /// Ծածկեսցես զնոսա ի խորանի քում... բայց ոյք ատեն զարդարն, զղջասցին։ 197ա /// որսն, զոր թաքուցին, առցէ... որպէս անձրեւ ի վերայ սիզոյ եւ որպէս տարափ ///։ 201ա /// Մօսէս եւ Ահարօն երիցուք նորա... որ գնայր ի ճանապարհ անբիծ, նա պաշտէր զիս ///։ 202ա /// Ի կատարած Սաղմոս Դաւթի։ ՃԼԸ. – Տէր փորձեցեր զիս եւ ծանեար զիս... առցեն ի նանի[ր զ]քաղաքս քո։ 203ա /// Հուր եւ կարկուտ, ձիւն եւ ս[առն] հողմ եւ մրրիկ... օրհնեցէ՛ք զնա սաղմոսիւք եւ օրհնութեամբ։

Հմմտ. Սաղմոսարան, տպ. Ս. Գր. Լուսաւորչի, Էջմիածին, 1787, էջ 66-68, 69-76, 78-82, 254-256, 347-349, 381-383 (տե՛ս Հայ գիրքը 1512-1800 թւականներին. Հայ հնատիպ գրքի մատենագիտութիւն, [կազմեցին] Ն. Ոսկանեան, Ք. Կորկոտեան, Ա. Սաւալեան, Երեւան, 1988, էջ 601, Հմր 801)։

գ. 199բա [Ի կատարած սաղմոս Դաւթի. ԼԶ.] – /// Այլ արդարք ժառանգեսցեն զերկիր... փըտեցան վէրք իմ յերեսաց անզգամութեան իմոյ ///։

Տե՛ս Սաղմոսարան, տպ. Յովհ. Աստուածատրեանի, Կ. Պոլիս, 1758, էջ 91-92 (տե՛ս Հայ գիրքը 1512-1800 թւականներին. Հայ հնատիպ գրքի մատենագիտութիւն, [կազմեցին] Ն. Ոսկանեան, Ք. Կորկոտեան, Ա. Սաւալեան, Երեւան, 1988, էջ 440, Հմր 568), Կ. Պոլիս, 1776, էջ 91-92 (տե՛ս Հայ գիրքը 1512-1800 թթ... էջ 504, Հմր 666)։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԹ. դար, շղագիր

1. 2ա, 3բ, 4բ, 6ա, 7ա /// ացի, թէ բաժակ ար/// /// ձեզ, որ ե որուշեց /// աղջիկն ըստ ժ[ա]մանակին /// ընդ Յօհանեանիս, որ ե /// Դ.նին ասաց այն է /// |3բ| /// Սիրեցեալ որդի առ ուս///ր /// եւ ուլախն յղեցաք եկն ///յս գարին բերեն, բայց /// յղեցաք ըստ քոյտ ///, թէ վասն էր երկու ///, զի դու/// ///իցէ. |4բ| ///րիցեն մնացելոյն եւս /// փութալ եք բերելոց, այլեւ լուաք, որ այտր մէկ լաւ փալոն կարօղ ուստայ գոյ, յղես գայ, որ վանքիս ուլախներոյն քանի փալոն կարի, թէ լաւ կարօղ է հալբաթ։ Տէր Յակոբն մէկ գօժ քաղցր գինի է խոստացել վասն մեր խմելոյ. գիտեն /// գինոյ է եռացեալ ///իէ քիչ ///եալ իցէ (լս.՝ «ինքն գեղրա/// որ եզրազգեց (՞). տաղտ»)։ |6ա| Տէր Եսային եւ տէր Յակոբ քահանայք երկու չուալ ցորեանն բերին. ահա եւս չորեք ուլախ /// յղեցաք նոյն չափովն. չափէ՛ք, որով չափել էք, մնացեալն լավ պահպանէ՛ք, որ շուտով մարդ եւս պահեմք յղելոց բերել տալ։ Դրաձեալ, եթէ յղել վարդապետ կարօղացաք, յղել վասն շիրայի ստացաք բարի, ապա թէ ոչ՝ անկարծիք առնեմ պահանջել ի յերեք ///։ Լաւ իմացէ՛ք (լս.՝ «23 Ապրիլի (՞) 1832 ի /// գրեցաք Ա. Ե. Պ.»)։ |7ա| /// [տ]էր Յակոբ եւ տէր Պօղոս քահանայ /// [ծ]այրագոյն վարդապետն մեր /// բաժ///։

2. 5բ, 2բ, [Կանոն Գալստեանն Քրիստոսի Աստուծոյ մերոյ աւանակաւ յԵրուսաղէմ] – Ո՞վ են սոքա, զի բացից, զի այս դուռն Տեառն է... եւ կոչէ առ ինքն Տէր զկամարարս իւր ասելով՝ թէ ուր եսն եմ ///, |2բ| /// [պաշտոնեայն] իմ եղիցի. /// Աստուծոյ գոչէ ասելով՝ Ահագին /// փեսայն գայ, արի՛ք ընդառաջ նորա։ /// [Ար]արչին Աստուծոյ գոչէ ասելով՝ Եկա՛յք [օրհնեալք] Հօր իմ[ոյ, ժա]առանգեցե՛ք զպա[տրաս]տեալ ձեզ զար[քայ]ութիւն ի սկզբանէ աշխարհի։

Հմմտ. Տօնացոյց, Էջմիածին, 1887, էջ 46-47։

3. 6բ [Ցանկ նուիրատուութեանց] – Սանդրին կէս լաք կարի... Լուլասազին կին՝ Ա. լաք կարի։

4. 8ա [Հոկտե]մբերի առաջինն 1833 ///սի պատմի պապուն վեր առաւ յինէն... տայ Ե. մանեթ ան///։

5. 8բ /// տէր Պօղօս /// ստացար ///, բայց յորժամ ///... /// ի միասին ///մաբար փարեսցուք /// (մասամբ ջնջուած, դժուարընթեռնելի, կապակից իմաստ չի ստացուում)։

6. 9բ-10ա Պատուարժան ուսուցիչ, հայր զգօնաբար եւ մաքրակրօն տէր Եսայի... փափակ տեսութեան քում [յարգ]եւոր հօրէ տէր Եսայի գ///հանապետ Ատիխանով։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

11ա Տե՛ս Տիտղոսաթերթ:

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

58ա (1883 թ., նոտրգիր) Ի 1883 ամի րօսբիսկաս Փետրու<վ>արի 12ին րօսբիսկաս քսան մա[նեթ] ես ի ներքոյ անվանալ Կուսապատ կուղի բնակիչ (այսչափ)։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 2ա, 3բ, 6ա, 7ա՝ սեւ թանաքով բոլորակ, մէջը «Պ (՞) Ա, Ե, Հ» տառերը, վերեւում նկատելի է փոքրիկ խաչ, 8բ՝ սեւ թանաքով ձուածիր՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ ՄՕՎՍԷՍ» (աջ կողմում)՝ «1852», ձախում՝ նոյնը արաբաթիւ։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած վարդագոյն թղթին եւ պհպ. Աա՝ մատիտով՝ «3619», սեւով շրջագծուած սպիտակ թերթիկին՝ «16» , 9ա՝ «1198/3619», 11ա՝ «Մ[եսրոպ] եպիսկոպոս», 11բ՝ «Նուէր Մատենադարանին Տէր Եսաեանց Սեդրակից», պհպ. Գբ-ին սոսնձած թերթիկին՝ «Վերականգնված է / Հին ու (կանաչ թանաքով ջնջած) նոր կաշվով, / նոր կազմաստառով։ / Գլխ. վերականգնիչ՝ Լ. Աղաբեկյան / Երեւան 1977 թ. (կանաչ թանաքով վերջին 7-ը դարձրած 8 եւ յաւելած՝ «18/VI»)», այսինքն՝ 18 յունիսի 1978 թ.։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ «անջուքուբան, գրչափորձութիւն գրոյս այս է, անջուքամ, Յաղագս տրամաբանա, յաղագս (մի քանի անգամ), գրչափորձութիւն գրոյս այս է նորին Յաղագս տրամաբանութեան, Յաղակս տրամաբանութեան, (տառեր, խզբզոցներ)», հակառակ դիրքով՝ «եղբայրս իցէ ողջ», 2բ՝ հայերէն այբուբենի զանազան տառեր, 5ա՝ մատիտով «է հասկանալոյ 1832 Յունվարի 3 յամրոյս լսացի համայն հայոց /// մեր արդի արքեպիսկոպոս Պաղտ[աս]ար ///», տարբեր տառեր, 9ա՝ «առաւել (երիցս)», խզբզոցներ, 9բ՝ «առաւել (երիցս)», կանաչ թանաքով՝ «կուզի պնակ Կուսանապատ (՞)», 10բ՝ «սրինուորն», 11ա՝ «Ի 1873 ամի ես ի ներքոյ անվանեալ»։

 

 

3620

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԹ. դար, 1823ից յետոյ

ԳՐԻՉ՝ Յովսէփ Արցախեցի։

ԹԵՐԹ՝ 419+3 (կրկն.՝ թ. 1, 314, 315. գրչի էջակալում՝ 1-459, որ է՝ 1գ-232ա). չգրուած՝ 1աբ, 5բ, 198բ, 261ա-2բ, 319բ, 320ա, 369ա-70բ, 371բ, 419բ։ ՊՐԱԿ՝ 1-54×8 (1՝ 6, 2՝ 10, 3՝ 5, 7՝ 7, 31, 33, 34՝ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ. կապոյտ, լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թ. 136՝ «ФК», թ. 137՝ «ФМ1», թ. 146՝ «АКС», թ. 147՝ «1823» եւ այլուր, դեղնաւուն թուղթ՝ պհպ. Ա, Բ, թ. 1-15, 17, 21-8 եւ այլն)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17×11,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (15×10)։ ԳԻՐ՝ շղագիր (երբեմն՝ նոտրգիր եւ բոլորգիր) նմուշ՝ 29ա, 263ա, 418բ)։ ՏՈՂ՝ 21-26։ ԿԱԶՄ՝ դրոշմազարդ մուգ շագանակագոյն կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ կապոյտ թուղթ (Բ. փեղկի). լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+Գ՝ ԱԲ՝ դեղնաւուն թուղթ, Գ՝ կապոյտ թուղթ, մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մաշուած, վրան կան ճաքեր, քերծուածքներ, պատռուածքներ, ցեցի անցքեր, կաշին տեղ-տեղ թափուած, երեւում է միջուկ-ստուարաթուղթը, Ա. կազմաստառն առանձնացուած փեղկից եւ նշուած որպէս պհպ. Ա, Բ. կազմաստառը մասամբ առանձնացած փեղկից, լուսանցակողերի կարմիրը թափուած, խիստ աղտոտուած՝ սեւացած, թ. 23՝ հիմքից անջատ, թ. 16-20՝ հաստ թելով կարուած, ընդմէջ թ. 32-3ի՝ 1 թերթ կտրած, ելուստը կարուած թ. 33ին, թերթերին աղտոտուածութեան, խոնաւութեան հետքեր, զանազան բծեր, որոշ թերթերի եզրեր մաշուած, ձեռագիրը երկայնակի եզրահատուած, որոշ տեղեր բնագիրը 1-2 տառաչափով վնասուած՝ 112ա, 115ա եւ այլուր, թ. 220-7՝ սխալ տեղադրուած, կարդալ՝ թ. 211, 220-7, 212։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

I. Ա. 1գ-241բ [Յովսէփայ Արցախեցւոյ ծաղկաքաղ ի Մեկնութենէ Աւետարանին Մատթէոսի, զոր արարեալ է Յօհաննու Ոսկեբերանի]

Տե՛ս ձեռ. 3618, 2ա-261բ: Նախադրութիւն/1գ-2ա։ Ցանկ/2բ-5ա: ա/6ա-31բ։ Ցանկ/32ա-8ա: բ/38ա-81ա։ Ցանկ/81բ-4ա: գ/84ա-107բ։ Ցանկ/107բ-9ա։ դ/109ա-29ա։ Ցանկ/129ա-31ա: ե/131ա-68բ։ Ցանկ/169ա-72բ: զ/172բ-211բ, 220ա-7բ, 212ա-9բ, 228ա-41բ:

Ստ. լս., գրչից` 211բ «սորա սըխալութիւն անդ է՝ ի վեր», 220ա՝ «այլ սորա պակասութիւնն է ի ներքոյ»։ Լս-ներում կան գրչի սրբագրումներ՝ 39բ, 42ա, 108ա եւ այլուր։

Բ. 242ա-60բ [Յովսէփայ Արցախեցւոյ Մեկնութիւն Առակաց, որք ոչ գտանին ի համաձայնութիւնս Աւետարանին Մատթէոսի (Ա-ԺԷ.)] – Եւ յետ այսորիկ կամիմք փոքր-ինչ խօսիլ զմեկնութենէ այնց բանից, որք ոչ գտանին ի համաձայնութիւնս Աւետարանին Մատթէոսի, որպիսի էն՝ առակ Անառակ որդւոյն, Անիրաւ տնտեսին, Տասանց բորոտիցն, Անիրաւ դատաւորին եւ այլն... մեծ պատիւ եւ փառք է չարչարիլ եւ մեռանիլ վասն անուան նորա։

II. 263ա-419ա [Յովսէփայ Արցախեցւոյ] Քերականութիւն հայկազեան լեզուի

– 263աբ Քերականութիւն է ուսուցանել մարդոյ ուղիղ կարգել զխօսս, եւ քանզի խօսք մարդկան կազմին ի բառից, քերականութիւնն յայնժամ ուսուցանէ ուղիղ խօսիլ... ըստ որում եւ մեք ունիմք կարգել զայս քերականութիւն։

Ա. 263բ-338ա Մասն առաջին. Յաղագս գործածութեան մասանց բանի – Այս մասն քերականութեան պիտանի քան զայլսն եւ հարկաւոր... նախ՝ զհոլովս անուանց եւ ապա՝ զայլսն։

1. 264աբ Գլուխ Ա. Յաղագս հոլովման անուանց – Անուանք պէսպէս ձեւական ի գործածութիւն իւրեանց, որպէս անուանս աշխարհ տասն օրինակաւ կարէ ձեւանալ... զորոց զօրինակս ունիմք դնել աստ կարգաւ։

ա. 264բ-77ա Յաղագս հասարակ հոլովման անուանց. Օրինակ առաջին հոլովման – Եզակի. Ուղ.՝ բառ, սեռ՝ բառի, տրա.՝ բառի... հողանիւթեայք, եաց, կամ թէից, հողից բիհամ եկածներն։

բ. 277ա-9բ Յաղագս յատուկ հոլովման անուանց – Յատուկ հոլովմունք են 6, ընդ որոց հոլովին անուանք 9, այսինքն են՝ Տէր, այր, հայր, մայր, եղբայր, քոյր... կէսօր՝ աւուր, կէս օր։

գ. 279բ-83ա Յաղագս հոլովմանց մեջական անուանց – Միջական անուանք են հնգապատիկ, մասնականք, հարցականք, վերբերականք, հանրականք եւ թուականք, զորոց զհոլովմունսն դիցուք առաջի։ Հոլովումն մասնական անուանցս՝ ոմն... կամ երեքին, երեցունց, երեքումբք եւ այլն։

2. 283ա-6բ Յաղագս հոլովման դերանուանց – Դերանունք են հնգապատիկ. Էական՝ ես, դու, ինքն, իւր... անուն հարցական անփոփոխ պահելով զնոյն հոլովումն։

3. 287ա-305ա Յաղագս խոնարմանց բայից ըստ չորից լծորդութեանց. եւ նախ Յաղագս խոնարհմանց է[ա]կան բայից – Էական բայս եմ լրացեալ յայլոց էական բայից, խոնարհի այսպէս... մերձեցայք, թողեայք, ընկեցայք։

ա. 305ա-10ա Յաղագս խոնարհմանց անկանօն բայից – Անկանօն բայք բաժանին յերիս տեսակս, ոմանք են զարտուղիք, ոմանք պակասաւորք եւ ոմանք դիմազուրկք... ապառնի՝ գալոց կամ գալի։

բ. 310ա-313բ Յաղագս խոնարհմանց պակասաւոր բայից – Պակսաւոր բայք են նոքին, որք պակասին ի ժամանակս ինչ... գոգջիք, գոգցեն։

գ. 314ա-գ Յաղագս դիմազուրկ բայից – Դիմազուրկ բայք սակաւ են ի մերս լեզու եւ այլ եւս պատահականք... ստոր. ապառնի՝ պէտք իցեն։

4. 314դ-9ա Յաղագս նախադրութեան – Ի հոլովառու նախադրութեանց ոմանք առնուն զսեռականն եւ են սոքին՝ վասն ի սակս պատճառաւ, ի պատճառս, ի պէտս առ ի պէտս... ուրախութեամբ հանդերձ ընթացան ի գերեզման։

5. 320բ-8բ Յաղագս մակբայից – Մակբայք են բազմապատիկք յոյժ. որակական՝ կարօտաբար, ծառայաբար, հուգեւորապէս... եւ օն եւ օն յաւելցէ. եւ այլն։

6. 329ա-35ա Յաղագս շաղկապից – Շակապք բազմապատիկք են. նախ բաղհիւսական՝ եւ, այլեւ, եւ այլ... չունիմ սիրտ, որ ցասնում։

– 335ա-6բ Յաղագս շաղկապից մեկնութեան եւ տեսակաց նորին – Բաղհիւսականքն նոքա են, որ կերպ-կերպ բառեր են կամ բաներ... նոքա զամենայն տուն եկեղեցի արարին։

7. 337ա-8ա Յաղագս միջարկութեան – Տեսակք մի<ա>ջարկութեանց են բազումք՝ երանական՝ երանի, երանի թէ, երանի է թէ... ապա լուիցէ ունկն իմ զանէծս իմ։

Բ. 1. 338բ-40ա Յաղագս համաձայնութեան անուան ընդ անուան – Համաձայնութիւն անուան ընդ անուան այն է, որ ածականն համաձայնեսցի ըստ իւրում գոյականի թուով եւ հոլովիւ... Պղատոնիւ եւ Արիստոտելիւ նրբամիտ իմաստնովքն։

2. 340աբ Յաղագս համաձայնութեան ստացական դերանուան ընդ անուան – Ստացական դերանունքս՝ իմ, քոյ, մեր, ձեր, իւր, իբր ածական անուն վարելով համաձայնին... փրկչաւ իմով, փրկիչք իմ, փրկչաց, փրկչօք իմովք։

3. 340բ-1ա Յաղագս համաձայնութեան էական դերանուանց – Էական դերանունքս՝ ես, դու, եւ յօքնականք սոցա՝ մեք, դուք. ուրեք ընդ ածական անուան համաձայնին եւ ուրեք ընդ ընդունելութեան... յինէն յիմարելոյս, զինեւ զյիմարելովս եւ այլն։

4. 341աբ Յաղագս համաձայնութեան նմանական անուանց ընդ անուանց – Նմանական անուանքս՝ այնպիսի, դոյնպիսի, այսպիսի... ամպովք այնպիսեօք. այսպէս իմա՛ եւ զայլսն։

5. 342աբ Յաղագս համաձայնութեան թուական անուան ընդ անուան – Թուական անուանք հասարակօրէն համաձայնին ընդ անուան թուով եւ հոլովիւ.... անարգանս ետ պատուելի մարդկանց այնոցիկ։

6. 342բ-3բ Յաղագս համաձայնութեան յօդի ընդ անուան – Յօդքս այսոքիկ՝ այս, այդ, այն, որք ի ցուցական դերանուանք եւս ասին... այլ այսոցիկ յօդիցս համաձայնութիւն ընդ անուան յետոյ սակաւ ի նորոց։

7. 343բ-5ա Յաղագս համաձայնութեան մասնական անուան, հարցական անուան եւ դասական անուան ընդ անուան – Մասնականքս՝ ոմն, ոք, իմն թէ՛ նախադասին անուան եւ թէ՛ յետադասին... երրորդ հրեշտակ, երրորդ հրեշտակի, երրորդ հրեշտակաւ։

8. 345աբ Յաղագս համաձայնութեան յարաբերական դերանուանս՝ որ – Սա հասարակօրէն համաձայնի ընդ իւր յարաբերելոյն թուով, իսկ հոլովիւ՝ ըստ հանդիպման... որով մտեալ ի գրուածս նախնեաց շահէի ինչ։

9. 346աբ Յաղագս համաձայնութեան ընդունելութեան ընդ անուան – Ընդունելութիւնք՝ օղ, լի՝ իբր ածական վարելով, մինչ նախադասին անուան, անհամաձայն դնին ընդ նմա... վասնի զի հետեւօղի հոլովելով առաւել շահի, քան սոսկ հայելով։

10. 346բ-8ա Յաղագս համաձայնութեան անուան բայի ընդ բայի – Համաձայնութիւն անուան բայի ընդ բայի այն է, զի անուն բային... մեք եմք կաւ, եւ դու ստեղծիչ մեր։

11. 348աբ Յաղագս համաձայնութեան հարցական անուան ըստ պատասխանական անուան – Հարցական անունն պարտի համաձայնել ընդ պատասխանական անուան հոլովիւ... աշակերտելով հմուտ քերթօղաց եւ անձանձիր հետեւելով գրոց։

12. 348բ-9բ Յաղագս հոլովառութեան – Հոլովառութիւնք, որք գտանին ի շարադրութիւնս, են այսոքիկ՝ բայ, ընդունելութիւն... Խաչատուրն ծերագոյն է քան զԱստուածատուրն։

13. 349բ-54բ Յաղագս հոլովառութեան անուանց – Արդ, հոլովառու անուանք ունելով զհաղորդութիւն ընդ բայից, առնուն ըստ նոցա զխնդիր... հանդերձ իւր հետեւելովին է բացայայտիչ բառիս այն։

14. 354բ-6ա Յաղագս յատկացուցչի եւ յատկացուցելոյ – Յատկացուցիչ ասեմք զայն բառ, որ զմի իր միոյ իրի պատշաճեալ ցուցանէ... եւ քեզ ի՞նչ. ոչ ստանանիցեն, այսինքն՝ ոչ վնասեսցեն պաշտպանեաց Իսրայէլի։

15. 356ա-7ա Յաղագս խնդրոյ կրաւորական բայից – Կրաւորական բայք առնուն զխնդիր սեռի ի հոլովն բացառական... անօրէնք այրին ի հուր նման փայտի։

16. 357ա-8ա Յաղագս խնդրոյ էական բայից – Էական բայք հասարակօրէն առնուն զհոլովն ուղղական... ես՝ արարիչ ձեր, եղէ մարդ վասն ձեր։

17. 358ա-9բ Յաղագս խնդրառութեան դիմազուրկ բայից – Դիմազուրկ բայք առնուն զվերջահոլով տրական... լսել զիմաստութիւն Սօղոմօնի առ ի լսել։

18. 359բ-68ա Յաղագս հոլովառութեան ընդունելութեանցս՝ օղ, եալ, լի – Ընդունելութիւնք ներգործականի՝ ի, օղ վերջացեալք, առնուն զխնդիր սեռի... համարձակախօսն Զաքարիաս ճշգրտաբանէ զկուսին յղութիւն։

19. 368բ Միջարկութիւնքս՝ ո՜հ, աւա՜ղ, եղո՜ւկ, վա՜յ, վա՜յ վաղա՜ եւ այլն առնուն զխնդիր... եւ քեզ ի՞նչ. ոչ ստանանիցեն, այսինքն՝ ոչ վնասեսցեն։

III. 372ա-411ա [Գիրքս այս կոչի տետրակ բայի ի պետս համբակաց, աշխատասիրութեամբ տեառն Յօսեփայ Արցախեցւոյ գերիմաստ վարդապետի, ի միաբանութենէ վանիցն Սրբոյն Յակոբայ]

Տե՛ս ձեռ. 2563, 1ա-89ա: ա/372ա-81ա։ բ/381ա-91բ։ գ/391բ-6ա։ դ/396ա-8բ։ ե/398բ-411ա։ զ-ժդ/չիք։

IV. 411ա-9ա [Բանք զանազանք Յաղագս քերականութեան]

Ա. 411ա Յաղագս առոգանութեան – Առոգանութիւն ույղուն ձայն, որ նորանով լաւ կարտաբերի տառը, վանկը, բառը, բանը... պօղազիցը դուրս հանելով բանը, զրոյցը։

Բ. 411ա-2ա Յաղագս հոլովից – Հոլովն տասն է՝ ուղղական, սեռական, եւ այլն. պէտք այ որ իմանաք էս դու<ն>ք... որ սոցա նախդիրը զօրութեամբ կիմացվի։

Գ. 412ա-9ա Յաղագս տեսակ անուանց – Տեսակք անուանց են որպիսութիւնք անուանց՝ ըստ նախնական եւ ըստ ածանցական նշանակութեան նոցա, ուստի եւ անուանք կրկին են ըստ տեսակին... ամենայն, դուզընաքեայ, կարճառօտ։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԹ. դ.

պհպ. Գա, 320ա, 369աբ, 371աբ [Մանունք]

1. պհպ. Գա (մատիտով, շղագիր) Արքա՛յ երկնաւոր, տո՛ւր ինձ զարքայութիւն քո, զոր խոստացար սիրելեաց քոց, եւ զօրացո՛ սիրտ իմ՝ ատել զսխալ եւ սիրել զքեզ միայն եւ առնել զկամս քո, եւ ողորմեա՛ քո արար[ածոց] եւ ինձ բազմամեղիս։

2. 320ա (մատիտով) Վասն մեր մար, Յիսուս ծնաւ ի գուսէն Մարիամայ, ըստ Եսայ, թէ ահայ կուս հղասցի եւ ծնցի որդի, նա եղիցի մեծ առաջի ամենեցուն։ Բաբայեան (՞)։

3. 369ա (մատիտով, շղագիր) Մարդացաւ Քրիստոս մեր ի կուսէն Մարիամայ, ամենագթածն Տէր։

4. 369բ (մատիտով, շղագիր) Բանն Աստուած մարդացաւ ըստ մարդկութեանն եւ անջատաբար ի Հօրէ։ Բանն մարմին եղեւ եւ <եւ> բազմեցաւ ի գ[ո]գն սուրբ ծերունւոյն։ Բանն առաքեցաւ ի Հօրէ եւ եկն վազելով ի լերանց եւ ի բլրաց։

5. 371ա (նոտրգիր) Աստուած շինեաց (1 բառ չգրած) զհրէղենս եւ յերկրորդ կառոյց զհողեղենս։ Քրիստոս եղեւ զբնութիւն մարդկեղէնս եւ ազարեաց զբանական մարմնեղենս։ Բանն Աստուած յերկրի լցոյց բարութեամբ եւ նորոգեայց զտիեզերս արթնութեամբ։ Ադամային բնութեանն ի հնոյ մեղաց եղեւ աղտեղեալ, փոխանակ որդոց նոցին ի Քրիստոսէ եղեւ մաքրեալ։

6. 371բ (մատիտով, շղագիր) Ամենայն մարդ, որ գործէ զմեղս եւ ոչ խոստովանի սուրբ սրտիւ, նա եղիցի կցօրտակից ըստ չար թշնամւոյն, այսինքն՝ սատանա<նա>յի։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

2ա (Նախադրութեան վերջում) Ուրեմն եւ դուք՝ հոգեսէր ընթերցօղքդ, ճաշակեալ զպտուղս մեկնութեան հոգեկեցոյց ծառոյս, լցջի՛ք անքաղցելի յագուրդիւ եւ յիշեսջի՛ք ի մաքրափայլ աղօթս ձեր Յոսէփ (անունը ջնջուած, դժուար ընթեռնելի) անպետ բանասէրս։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին սոսնձած թերթիկին՝ «54, Օ. Ե[գանեա]ն», պհպ. Աա՝ «1199/3620», «ԺԹ., Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]», պհպ. Բբ՝ «Նուէր Մատենադարանին Տէր Եսայեան Սեդրաքից», պհպ. Բա՝ (1870 թ., շղագիր) «Աշխատութիւն արժանապատիւ Եսայի քահանայի Տէր-Թադէոսեանց Կուսապատեցի, որ է ի գաւառակէն Ջրաբերդու», |Բբ| «1870 ամի, Յունվարի 1-ին»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Աբ՝ «ե սերք ղա արժնապատիւ յիմ եղբայր», «ցորեան, զամխն ծաղիկ, զկկամէջ ցորաց, Յակոբ», «Աստծոյ, եղբայր եղէ (հակառակ դիրքով)», պհպ. Բա՝ «արժանապատիւ, վասն մեղաց, Տեառն Աստուծոյ մերոյ», «12+17=/// (անընթեռնելի)», պհպ. Բբ՝ «65, 22, 20, 24, 30, 29, 7, 29, 25», «Վասն սիրոյ քո եկի այսր, Մովսէսն, Մովսէս, Մովսէս», «151», 1ա՝ «Իմ սիրելի զիմ Մայիս կամիմ արծակք յօռժամ ///», (մատիտով) «Կամիմ արձակիլ կապիլ ի բանտի մի, Իսրայէլ Ենիկոլեան, վարժոյթ, եղբայր /// հեզութիւն /// սկսայ», 419բ՝ հակառակ դիրքով՝ «ես ի ներքոյ ըստ բնակչաց արժանապ[ատ]իւ գրեք ///անս համար», պհպ. Գա՝ «արքայն երկնա[ւ]որ տուր ինձ, ա, բ, գ», պհպ. Գբ՝ հակառակ դիրքով, մատիտով թույլ ընդգծուած անընկալելի գրութիւն, նկատելի են առանձին տառերի գծագրութիւններ, կազմաստառ Բ՝ «նո բաց են արդարի /// աւղօթեսցին, յորժայ նոքա են արդար եւ աստուածապաշտ, որ եւ ի բաց աղօթեսցեն յարաժամ», մատիտով անընկալելի գրութիւն։

 

 

3621

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԹ. դար

ԹԵՐԹ՝ 81-1 (չիք թ. 1). չգրուած՝ 5բ, 7ա, 13բ, 14ա-15բ։ ՊՐԱԿ՝ 1-10×8 (1՝ 6, 3՝ 10)։ ՆԻՒԹ՝ կապոյտ թուղթ (2-49)՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թ. 7, 10, 13, 27, 28, 44, 45, 46՝ բուսական ոճաւորմամբ շրջանակ, մէջը՝ եղջերագաւաթ, թ. 38՝ «[17՞]89», սպիտակ թուղթ (50-81)՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թ. 51 եւ 59, 56 եւ 63, 60, 64, 69, 75, 77՝ փայտէ ցանկապատ՝ մուտքով, ներսում՝ զինուորական հանդերձով եւ գաւազանով մարդ, եւ առիւծ՝ սուրը ձեռքին, թ, 58 եւ 65՝ «КФФМ»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14,5-15×9)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 5ա)։ ՏՈՂ՝ 21-26։ ԿԱԶՄ՝ կարմիր կտաւ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղին թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ չգրուած, մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. լուսանցակողերը աղտոտուած, թերթերի վրայ կան զանազան բծեր, խոնաւութեան, մոմի, ձէթի (թ. 31-41՝ հիմքին մօտ) եւ այլ հետքեր, թերթերի եզրերը խոնաւության հետեւանքով գորշացած. թ. 5՝ սխալ տեղադրուած, կարդալ՝ թ. 2, 5, 3. թ. 2ից յետոյ թափուած (՞):

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 2աբ, 5ա, 3ա-4բ, 6աբ Պատմութիւն Մհանմատ տաճկաց պէյ ղամբարին – Այն ժամանակին Տէրն մեր Յիսուս Քրիստոս եկն աշխարհս, շրջեցաւ ի վերայ երկրի... Սարգիսն հաւատով էր, մազեղեն շոր յագներ ///(՞), 5ա ///(՞) Բայց Սարգիսն վեց հազար գիրք կարդացել էր... պատճառն Սարգիս Բուխարեցին էր, որ Ղուրանն գրեց, տուաւ իւրան, որ իւր անունն էլ Իսլամ քէշիշ կասեն։

2. 7բ [Վասն Ալէլուիայի] – Ալէլուն է հրեշտակացն երգ, որք աւետաւորք եղեն գալստեան Բանին։ Դարձեալ ի յեբրայէցի լեզուն (ալ.) ասէ թէ՝ Գայ, յայտնեսցի (Էլ.)՝ Աստուած, (ուիայ)՝ օրհնեցէ՛ք եւ գովեցէ՛ք զկենդանին Աստուած (այսչափ. վերին 1 տողը կտրած, երեւում են տառերի ստորին ելուստները)։

3. 8ա-13ա [Թուղթ երկնառաք]. Խրատ եւ քարոզ կիրակի բանին. Խրատ կիրակի – Օրհնեալ ամենասուրբ Երրորդութիւն. Զարմանք ու սքանչելի բան եկն յողորմութենէն Աստուծոյ ի դուռն Պետրոսի եւ Պօղոսի։ Ես՝ պատրիարգս Հռոմ քաղաքի, եկի ի տաճարն սուրբ եւ գտայ զթուղթս ի վերայ սեղանոյն, ապա ոչ կարացի առնուլ... հանապազ ժառանգեսցէ զերկնից արքայութիւնն եւ մասնաւորեսցէ առաքելոցն. ամեն։

4. 16ա-21բ Տեսիլ սրբոյն Գրիգորին հրեշտակն – Սուրբն Գրիգորի մեր Լուսաւորիչն զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր հաց ոչ եկեր... եւ ասէ՝ Խաղաղութիւն ընդ քեզ, Հա՛յր սուրբ, եւ ել երկինս. եւ Քրիստոսի քո փառք յաւիտեանս. ամեն։

5. 21բ-5բ Պատմութիւն չարչարանաց հոգոցն, թէ որպիսի ի դժոխս – Յարուցեալ Աստուածածին՝ մայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ի լեառն Ձիթենեաց եկաց յաղօթս վասն ամենայն հաւատացելոց... եւ ապա ելցէ ողորմելի կենօք։ Յորմէ փրկեսցէ զմեզ Քրիստոս Աստուած յայնպիսի չարէն բարեխօսութեամբ սրբուհոյ Աստուածածինն եւ հրեշտակապէտին Միքայէլի եւ Գաբրիէլի եւ ամենայն սրբոց. ամեն։

6. 26ա-81բ [Մեկնութիւն Սաղմոսաց] – Մեկնութիւն. Այսինք<ք>՝ զերէ շատ անգամ մեռանելոյ ահն եւ երկիւղն զիս պատեց... Սաղմոս. Վիշտք դժոխոց պարեցին (այսպէս) զիս եւ ժամանեցին ինձ որոգայթ մահու... եւ սովաւ կարեն տեսանել զերեսս Աստուծոյ յարքայութեան քում ի յերկինս։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառին՝ 1ա (մատիտով)՝ «3621», Ա. կազմաստառին՝ «Գէորգեան ճեմարանի ձեռագրերից Հմր 35, Գէորգեան ցուցակ, Հմր 1200», «Օ[նիկ] Ե[գանեա]ն»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 13ա (մատիտով)՝ «Վերջ պատմութեանն Մհամատ բեղ համբարի, տացիք, հաւատացին», 14ա՝ «Ի ժամանակի հայնմիկ այր մի գնացեալ յօտար աշխար[հ] ու անտ եմուտ ի հարկս աշխարհի. Իսրայէլ Ենիկ[եան]», 14բ՝ «Կարեմ արձակել զնա ի բանտէ անտի, որ է», 15բ՝ «Տեսիլ Խաչատուր Տէր Եսայեանց ի գիւղս», տառեր, խզբզոցներ։

 

 

3622

ՄԱՇՏՈՑ

ՄԵԾ ԱՆԱՊԱՏ ՌՃԼԲ. – 1683

ԳՐԻՉ՝ Առիստակէս։ ՍՏԱՑՈՂ՝ Զիլփի (1686 թ.)։

ԹԵՐԹ՝ 199+2 (կրկն.՝ թ. 1, 149). չգրուած՝ 1բ-գ, 5բ, 62ա-3բ, 199աբ։ ՊՐԱԿ՝ 2+Ա-ԺԸ×12 (Ե չիք, Զ 12+2, Թ 10, ԺԳ 11, ԺԸ 8)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 18×12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (13×8)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 26ա)։ ՏՈՂ՝ 22։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ թուղթ (Բ. փեղկ)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 6ա։ Ճակատազարդ՝ 54ա, 103ա, 114ա, 157ա, 130ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն (37ա, 186ա՝ կարմրով, գծանկարային), խաչ (190ա)։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, վարդագոյն, շագանակագոյն, ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մաշուած, վրան կան ճաքեր եւ քերծուածքներ, տեղ-տեղ կաշին պոկուած-ընկած, երեւում է միջուկ-տախտակը, մէջքը՝ ճաքած, զույգ գամերը, կապիչները, Ա. փեղկին եղած երբեմնի մետաղական զարդը, կազմաստառն ընկած, լուսանցակողերը խիստ աղտոտուած, մաշուած, ալիքաւորուած. թերթերը նորոգած այլ ձեռագրի թղթերով՝ 29ա, 31ա, 44բ եւ այլուր, վրան կան զանազան բծեր, խոնաւութեան հետքեր՝ մեծ մասամբ առաւել գորշացած, մանրանկարների գոյները խամրած, խորագրերի կարմիր, կանաչ, երբեմն էլ սեւ գիրը թափուած, տեղ-տեղ անընթեռնելի, պհպ. Ա՝ մասամբ, իսկ սկզբի 1 թերթն ամբողջութեամբ շերտազատուած եւ համարակալուած, որի արդիւնքում կրկն. թերթ՝ 1ա-դ, թ. 13-37՝ ստ. լս-ից, թ. 134, 192՝ վրն. եւ ստ. լս-ից հիմքից անջատ, թ. 16ի պատռուած հատուածը կպած թ. 17ի համապատասխան մասին, թ. 95՝ սխալ տեղադրուած, կարդալ՝ թ. 88, 95, 89, թ. 127-32, 151-5՝ անմաքուր ջրի հետքեր, որոշ թերթերի վրայ կան պատռուածքներ, թ. 199՝ հիմքից անջատ, Ա-Գ. պրակ՝ հիմքից թուլացած, ընդմէջ թ. 49-50ի Ե պրակն ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

– 3բ-4ա [Ցանկ գրոյս (Ա.-ԼԴ.)] – Ա. Վասն մկրտութեանն, Բ. Վասն նշան աւրհնելոյ... ԼԴ. Վասն Բժշկութեան Աւետարան. ԼԴ. գլուխն։

1. 4բ-5ա, 6ա-20բ [Ա.] Կանոն մկրտութեան, յորժամ քրիստոնեայ առնեն – Նախ չէ պարտ յեկեղեցին թողուլ, այլ ձեռնադրեսցի յառաջ երիս շաբաթիւք կամ աւելի... Եւ ասէ զաղօթս. Տէ՛ր Աստուած մե[ր], Աստուա՛ծ բարերար…

20բ ստ. լս., գրչից՝ «Որք մկրտեցան եւ լուսաւորեցան՝ մէկ թղթի յետ գրած է»։

2. 20բ-23բ Բ. Կանոն [նշան աւրհ]նելոյ – Ասի շարական ԱԿ.՝ Խորհուրդն անճառն։ Սաղմոսն. Յարու եհար զխոր՛՛. Ընթերցուածս յառակաց. Որդեակ, եթէ իմաստուն լիցի սիրտ քո...

3. 23բ-28ա Գ. Կանոն հանդերձ հարսանեաց աւրհնելոյ – Խաչանշան դրօշմամբ, նշանաւ պարական, փառօք զարդարեալ ի կարմրութիւն ձորձոյ ծիրանոյ եւ ոսկէթել բեզի (այսպէս)... Ընթերցուած յԵս<ե>այեա մարգարէէ. Ցնծասցէ անձն իմ ի Տէր…

4. 28ա-49բ Դ. [ստ. լս-ից՝ Կանոն պսակ[ի] – Յորժամ հարսն, փեսայն այլ պիտի խրատն այս է. Փեսային եւ հարսին խրատն եւ քարոզն այս է, զինչ որ առաքեալքն հայրապետքն գրել են...

— 31ա-49բ [Ստ. լս-ից՝ Խրատք պսակի]. Խրատ զգուշութեան, զոր տացէ քահանայն հանդերձելոցն պսակ առնել կանխաւ, եւ դարձեալ ի ժամ հարսանեացն։ Եւ եթէ ոչ զգուշացուցանէ եւ ընթեռնու զքարոզս, ինքն տացէ վրէժս անձանց նոցա ի յաւուրն դատաստանին Քրիստոսի Աստուծոյ մերոյ – Գիտասջի՛ք, որդեա՛կք, որք հանդերձեալ էք կապիլ ընդ միմեանս լծով օրինաւոր ամուսնութեան... Եւ ասէ քահանան զաղօթս. Տէր Աստուած յաւիտենական… ի տաճարի փառաց սրբութեան քո աւրհնեա՛ Տէր, ող/// (վջ.)։

5. 50ա-3բ Զ. Կանոն հաղորդ տալոյ – Առնու քահանայն զփրկական խորհուրդն եւ խաչ առաջի եւ բուրվառ... Եւ ասէ զաղօթս. /// ամենագութ, ամենախնամ, ծածկագէտ, որ քննես խորին քո տեսչութեամբդ…

6. 54ա-77ա Է. Կանովն թաղման, որ զամենայն ննջեցեալս ի Քրիստոս ուղարկեն – Սաղմոս. Ողորմեա՛ ինձ Աստուած, ըստ մեծի ող[որմութեան]... Եւ ասէ զաղօթս. Աստուած յաւիտենական անսկիզբն, անեղ, անիմանալի…

ա. 66բ-70ա Ը. [Գանձ թաղման ամենայն ննջեցելոց (ՄԱՆՎԵԼՍ)] – Մինդ ի յԷէն, Բանդ, որ ի Հօրէ, յորժամ ծագիւս փառօք... ինձ բարեխօս առ Տէր կացուցէ՛ք. ողորմեաց մեզ:

66բ գրչից, կարմրագիր՝ «Ո՛վ եղբայր, թէ կամիս գանձդ ասա՛յ, եթէ ոչ՝ զաղօթս». սեւով, ստ. լս-ում՝ «Յիշեա՛, զի հող էիր եւ ի հող դարձիր։ Բ. հետ ձգէ ի գերեզմանն եւ իջուցանէ, եւ առեալ հող եւ ասէ՝ «Հող աւրհնութեան իջցէ ի գերեզման սորա եւ բուսուսցէ յաւուրն վերջին». ասէ հաւատ ունելով»։

բ. 70ա -2ա [Ողբ ի վերայ մեռելոյ] – Ո՛վ քահանայք եւ վարդապետք, աստուածաբանք եւ ժողովուրդք... իմ ճարն դուք էս աշխարհիս աղօթականք:

գ. 72ա-4ա Ողբ տղայոց մահուան – Արարիչն արարածոց մեր բարկացաւ, / քաղցր բնութիւնն աստուածային մեզ դառնացաւ... լալով լացի եւ ողբացի արտասւագին, / դառն արտասուօք զողբս գրեցի խիստ լալագին:

7. 77ա-82ա Թ. [Կանոն այգալացին] – Իսկ յերկրորդումն աւուր, յորժամ յայգալացն ժողովին, գան ի գերեզմանն եւ ասեն սաղմոս. Հոգի քո բարի առաջ<ի>նորդես... Պօղոսի առաքելոյ ի Թեսաղոնիկեցոյց թղթոյն. Այլ մեք պարտիմք գոհանալ…

8. 82ա-6ա ժ. [Կանոն եւթն աւուր] – Եւ եւթն օր ասեն Անբիծք եւ շարական Ի ձայնէն, եւ սաղմոսն Ի ձայնէն...

9. 86բ-8բ, 95աբ ԺԱ. [ստ. լս-ից՝ Կանոն եւթանն օրեան] – Եւթներրորդ աւուրն սաղմոս. Հոգի քո Սուրբ եւ բարի առ։ Փոխն՝ [Տէ՛]ր, լո՛ւր աղօթից իմոց... [Ընթերցուած] յԵսայեա մարգարէէ. Այսպէս ասէ Տէր՝ Մոռասցին զնեղութիւնս առաջինս…

10. 95բ, 89ա-94բ, 96ա-8ա ԺԲ. Կանովն յորժամ տղայ վախճանի – Երթան քահանայքն եւ ասեն սաղմոս. Առ քեզ Տէր համբարձի զանձն... Եւ ասէ զաղօթս. Աւրհն[եալ]Տէր Աստուած մեր, որ բնակեալդ ես յերկինս…

ա. 90աբ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին է ասացեալ – Եթէ մեք, որ կենդանիքս մնացեալ իցեմք… տարայց զնոսա զլեառն սրբութեան իմոյ / եւ ուրախ արարից զնոսա տաճարի իմում:

բ. 92բ-3ա Սրբոյն Գրիգորի ասացեալ – Ամենեքեան, որք տեսան, զարդարն ճանաչիցեն... բայց ապա դէմ յանդիման տեսանեմք եւ ի նոյն կերպարանս նորոգիմք փառաց ի փառս:

11. 98բ-100բ ԺԳ. [Կանոն այգալացին] – Այգոյն երթան ի գերեզմանն եւ ասեն սաղմոս. Եղիցի անուն Տեառն։ Կցուրդ. Աւրհնեցէ՛ք, մանկո՛ւնք, զՏէր: Ընթերցուած յԵսաեա մարգարէէ. Զի ի Տեառնէ եղիցի դարձ արդարոց...

12. 100բ-2բ ԺԴ. Կանովն եւթներրորդ աւուրն – Երթան ի գերեզմանն։ Սաղմոս. Երանի, որ բնակեալ են ի տան Տեառն... Ընթերցուած յառակաց. Արդարքն յաւիտեան կացցեն…

13. 103ա-6բ ԺԵ. Կանովն ոգէհանգիստ առնել կամ պատարագ մեռելոյ – Ասեն սաղմոս ի թիւ՝ Երանի ում թող[ութիւն], եւ աւրհնութիւն եւ փառք... Ընթերցուած յառակաց. Պատուեա՛ զՏէր ի քոյոց արդար վաստակոց…

14. 106բ-13բ ԺԶ. Կանովն տեառնականի աւրհնեալ – Ածեն զխոստացեալն ի դուռն եկեղեցոյն, առաջի խաչին... Ընթերցուած ի Ծնընդոց. Եւ եղեւ Հաբել հովիւ խաշանց…

15. 114ա-29բ ԺԷ. Կանովն խաչ աւրհնելով – Բերեն յեկեղեցին եւ լուանան նախ ջրով եւ ապա՝ գինով... Ընթերցուած յառակաց. Երանեալ է այր, որ եգիտ զիմաստութիւն…

16. 130ա-44ա ԺԸ. Կան[ովն ջուր աւրհ]նելով – [Ա]ռեալ քահանան զխաչն եւ զԱւետարան եւ զսուրբ մեռոնն հանդերձ ժողովրդեամբն... Ընթերցուած յԵլից. Եւ խաղաղացւոյց Մոցսէս զորդիսն Իսրայէլի…

– 133բ-42ա Աւրհնութիւն ջրոյ, զոր արարեալ է Բարսղի Կեսարացոյ հայրապետին – Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած, ամենակալ յամենայնի հզօր եւ սքանչելագործ... սքանչելիս քո, եւ քեզ հանցուք զաւրհնութիւն եւ զփառս Հօր եւ Որդոյ եւ Հոգւոյն ՛՛։

17. 144բ-56բ ԺԹ. Կանովն ոտնալուային – Երիկոյին յետ պատարագին ժողովին, եւ այս կանոն կատարին... Ընթերցուած յԵրկրորդ թագաւորութեանց. Եւ արար քիրամ տասն պուտնարդս պղնծիս…

18. 157ա-67ա Ի. Կանովն պղծեալ տաճարի եւ շարժեալ սեղանոյ – Աւրհնութիւն վերստին հաստատելոյ. Գիշերուան հսկումն է... Եւ եպիսկոպոսն ասէ զաղօթս. Բարեբանեմք զամէնօրհնեալ անունդ քո…

19. 167ա-71բ ԻԱ. Կանովն [աւա]զան աւրհնելոյ – Զ<զ>աւազանն հաստաստեն ի տեղոջ իւրում եւ լուանան ջրով ներքոյ եւ արտաքոյ... աղօթք. Տէր Աստուած մեծ եւ փառաւորեալ յամենայն արարածոց…

20. 171բ-2բ ԻԲ. Կանովն յորժամ նոր դուռն դնեն եկեղեցո – Հաստատեն զդուռն ի տեղոջն եւ ասեն սաղմոս ի թիւ ՃԺԷ. . Խոստովան եղերո՛ւք Տեառն... [աղօթք]. Տէ՛ր Աստուած, [զար]դարիչ եւ նորոգիչ քո արարածոցս...

21. 172բ-3բ ԻԳ. [Կանովն հանդերձ] եւ սպասք աւրհնելո – Տանին յեկեղեցին առաջի բեմին, եւ սարկաւագն ի վեր ունելով՝ ասեն սաղմոս ԺԷ. Սիրեցից զքեզ Տէր... Եւ ասէ զաղօթս. Տէր [բարձ]րեալ, որ զգեցուցեր զեկեղեցի քո լուսով փառաց…

22. 173բ-4բ ԻԴ. Կանոն սկի եւ [մաղ]զմայ աւրհնելոյ – [Տ]անին յեկեղեցին առաջի սուրբ սեղանն, ու լուանան նախ ջրով եւ ապա՝ գինով... Եւ ասէ զաղօթս. Աւրհնեալ ես Տէր Աստուած մեր, որ ետուր մեզ զնիւթս զայս…

23. 174բ-6բ ԻԵ. [Կանովն ժամահար աւրհնելոյ] – Բերեն առաջի բեմին, լուանան նախ ջրով եւ ապա՝ գինով, եւ մաքրեն սուրբ կտաւովք... (2 տող ջնջուած) [Աղօթք]. Տէր Աստուած զաւրութեանց եւ արարիչ ամենայն արարածոց, զքեզ աւրհնեն...

24. 176բ-9ա ԻԶ. Կանովն զարմտիս [սեր]մանց, զշեղջս աւրհնելոյ – Սաղմոս, Կցուրդ. Քեզ վայել է աւրհնութիւն Աստուած ի Սիոն... Ընթերցուած յառակաց. Պատուեա՛ զՏէր ի քոյոց արդար վաստակոց…

25. 179աբ ԻԷ. Կանոն խունկ աւրհնելով – Ի վեր ունելով քահանային եւ ասէ. /// Աստուած մեր, որ ընկալար զխունկն... [Աղօթք]. Ամենակալ Աստուած մեր, որ ընկալար զխունկն ի ձեռաց…

26. 179բ-80ա ԻԸ. Աղօթք երաշտի – Տէր Աստուա՛ծ մեր, որ յաղագս առ քեզ նախանձուն լուար Եղիայի մարգարէին...

27. 180աբ ԻԹ. Կանո[վն պղծեալ կեր]ակրոց, թ[է ոք ուտէ ի քրիստոնէից] ի տաճկազէն կամ ի զոհից հրէից եւ հեթանոսաց – Ասեն սաղմոս Ծ. Ողորմեա՛ ի Աստուած ըստ։ Կցուրդ. Սիրտ սուրբ հաստատեա՛... Եւ ասէ զաղօթս. Տէր Աստուած մեր, որ սուրբ ես եւ ի սուրբս հանգուցեալ…

28. 180բ-1ա Լ. Կանովն աւրհնութեան նորակերտ գրոց – Տանին յեկեղեցին եւ հանեն յեմբիոնն... Եւ ասէ զաղօթս. Աւրհնեալ ես Տէր Աստուած մեր, որ ետուր մեզ զպատուիրանդ…

29. 181ա-3բ ԼԱ. Կանոն խաչալուա առնելոյ – Ամենայն ցեղ ցաւոց, բուսոց, պտղոց. սաղմոս. Նշանեցաւ առ մեզ: Ընթերցուածս յԵրկրորդ թագաւորութեանց. Եւ ասե[ն ա]րք քաղաքին ցԵղիսէէ...

30. 184ա-97բ ԼԲ. [Աւետարանք Հանգստեան, Իւղաբերից, Բժշկութեան]

ա. 184ա-5ա [Աւետարան] Մաթէոսի – Յայնժամ թողեալ Յիսուսի՝ զժողովուրդն եկն ի տուն, մատեան առ նա աշակերտքն եւ ասեն՝ «Մեկնեա՛ մեզ զառակ որոմանցն ագարակին»...

բ. 185ա-6ա Աւետարան Մարկոսի – Եւ ասէր այսպէս է արքայութիւնն Աստուծոյ…

գ. 186ա-7բ Աւետարան ըստ Ղուկասու – Մի՛ երկնչիր հօտ փոքրիկ…

դ. 187բ-8բ Աւետարան ըստ Յօհաննու – Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ՝ Ամէն, ամէն ասեմ ձեզ…

ե. 188բ-90ա Աւետարան Մատթէոսի – Եւ երեկոյի շաբաթուն, յորում լուսանայր միաշաբաթին...

զ. 190ա-1բ Իւղաբերից Աւետարան Մարկոսի – Եւ իբրեւ երեկոյ եղեւ, քանզի ուրբաթ էր…

է. 191բ-3ա Իւղաբերից Աւետարան Ղուկասու – Եւ ահա այր մի անուն Յովսէփ…

ը. 193ա-5ա Իւղաբերից Աւետարան Յոհաննու – Յետ այսորիկ աղաչեաց զՊիղատոս Յովսեփ…

թ. 195աբ Բժշկութեան Աւետարան Մատթէոսի – Եւ ելեալ անտի Յիսուս՝ գնաց ի կողմանս Տիւրոսի...

ժ. 195բ-6ա Բժշկութեան Աւետարան Մարկոսի – Եւ եղեալ միւս անգամ ի սահմանացն Տիւրոսի…

ժա. 196աբ Բժշկութեան Աւետարան Ղուկաս – Եւ եղեւ ի վաղիւն մինչ դեռ իջանէին…

ժբ. 196բ-7բ Բժշկութիւն. Աւետարան Յօհաննու – Եկն դարձեալ Յիսուս…

Ստ. լս-ներում գրուած են կանոնների խորագրերը։ Երբեմն կան գրչի սրբագրումներ՝ 59ա, 86ա, 116բ եւ այլուր։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

4բ Աւգնեա՛, Սո՛ւրբ Հոգի, ճշմարի՛տ Աստուած։

20բ Կարդա՛յ եւ զեղկեղի զԱռիստակէսս յիշեա՛, եւ ի Հոգ[ւո]յն Սրբոյ հայցեա՛, բազմամեղիս ներմաղթեա՛, եւ թողութիւն շնորհեա՛, եւ քեզ լիցի. զամէնն ասա՛։

197բ Փա՛ռք Հօրն անսկ<ի>զբնականի եւ միշտ ծնելոյն ի նմանէ՝ Որդոյն միածնի, եւ յաւէտ բղխելոյն Հոգոյն ճշմարտի, որք են բնութեամբ միացեալք եւ անձամբ յատկացեալք, յորում փառք ի հրեղինացն եւ երկըրպագութիւն ի հողեղինացս այժմ եւ զրաւ յաւիտենիւ. ամէն։ |198ա| Որ ետ կարողութիւն անարժան Առիստակէսիս յաւարտ հանել գիրքս, որ կոչի Մաշտոց։ Դարձեալ յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի ասացէ՛ք մեղաւոր Առիստակէսին, եւ ծնողացն իմոց՝ մաղդասի Մելքոնին, եւ մօրն իմոյ՝ Խանլարին, եւ եղբարն իմ՝ Գրիգոր, եւ իւր որդի ծաղկափթիթ Պարխուդարն, եւ հանգուցեալ եղբայրն՝ Մինասն, եւ ամենայն արեան մերձաւորացն, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն։ Գրեցաւ թվին Հայոց ՌՃԼԲ.ումն (1683). գրեցաւ Մեծ Անապատումն, ի դուռն Սուրբ Աստուածածնին։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

198բ (1686 թ., բոլորգիր, ստացողի) Դարձեալ յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի ասացէ՛ք Զիլփուն, որ ըստացաւ զսա յիշատակ հոգոյ իւրոյ։ Կարդալով եւ կամ օրինակելով՝ Աստուած ողորմի ասացէ՛ք Զիլփուն. ամէն։ Հայր մեր, որ՛՛. թվին ՌՃԼԵ.ումն (1686)։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին սոսնձած թերթիկին՝ «3622», պհպ. Աա՝ սեւով «ՌՃԼԲ. – 1683, Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]», 1ա՝ «1213/3622», 3ա՝ «1213», 5բ՝ « Саак тер Мосес, в [1]854»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Աբ՝ «///խասբ, սահ///, վասն, առայսոր, գիր... (մնացեալն անընթեռնելի)», 1ա՝ «Վասն ///ցուք ///այսրեսցուք /// սուր կոյս ընդ... (եղծուած, անկապակից բառեր, դժուար անընթեռնելի)», 1բ՝ «Քրիստոսի աարա... (անընթեռնելի)», 2ա՝ «ծծլ8պ1312, Ա[ստուա]ծ իմ», 2բ՝ «միան, Մխիթար, միւս, Վարդան, Ավատիս» եւ այլ անկապակից բառեր, 5բ՝ գիրն անընթեռնելի, 20բ՝ «նշան օրհնել», 23բ՝ «հանդերձ օրհնելոյ», 28ա՝ «սուրբ խաչի», 38բ՝ «պսակ առնել», 40ա՝ «Պօղսին կանայք կարդայ», 58բ՝ «ասէ գանձն», 190բ, 191ա, 197բ, 198բ՝ հայերէն այբուբենի տառեր, 198ա՝ «Գիր վասն ար<ա>ծակելոյ գապածի արած կ, արած», 199ա՝ «Յյի, յիշատակ է Մաշտոցս Սլբու», 199բ՝ «Յիշա է, թագաւոր, թագ», հայերէն այբուբենի տառեր։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ պհպ. Աբ՝ թռչուններ, 5բ՝ քերովբէ, 193ա՝ հանգուցագիր Զ, 199բ՝ թռչուն։

 

 

3623

ԱՒԵՏԱՐԱՆ

ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 304+2 (կրկն. թ. 1, 12). չգրուած՝ 1աբ, 91ա-4ա, 148բ-50ա, 240բ-1ա։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԵ×12+7 (Ա 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (9,5×6,8). սահմանագծուած երկգիծ կարմրով։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 112ա)։ ՏՈՂ՝ 20։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով, Ա. փեղկին 5 վարդեակագլուխ գամով փակցուած մետաղէ թիթեղ-կրկնակազմ՝ «Աստուածամայրը մանկան հետ» պատկերով (հետագայի). միջուկը՝ տախտակ. աստառը՝ կարմիր կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Մատթէոս՝ 1դ, Մարկոս՝ 94բ, Ղուկաս՝ 150բ, Յովհաննէս եւ Պրոխորոն՝ 241բ, լս-ային՝ Մարիամ (Իւղաբերից)՝ 88բ, Յովսէփ Արիմաթացի՝ 147ա, 236ա, 299բ, Գաբրիէլ հրեշտակապետ՝ 153ա, Մարիամ Աստուածածին (Հանդիպումն Մարիամի եւ Եղիսաբեթի)՝ 154ա։ Կիսախորան՝ 2ա, 95ա, 151ա, 242ա։ Լուսանցազարդ՝ թռչուն, բուսական, կենդանի (198ա, 302ա), յուշկապարիկ (41ա, 53բ, 96ա, 157ա), ծառ (57բ, 128ա, 129բ, 190ա, 287ա), տաճար (68բ, 135ա, 158ա, 225ա, 263ա), խաչ (81բ, 83բ, 298ա), աշտանակ (194ա), սափոր (245բ), Սուրբ Հոգի (252ա)։ Զարդագիր՝ կենդանագիր, հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, սեւ, նարնջի, ոսկի, վարդագոյն, մանուշակագոյն։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Մաշտոց (կրկնագիր, կրկնագիրն անընթեռնելի, բոլորգիծ երկաթագիր), ԺԴ. դ.։ ԱԲ+ԳԴ՝ ստացուած մէկական թերթի ընդլայանկի ծալումով, ընդլայնակի հատումով եւ ընդերկայնակի եզրահատումով (1-2 տառաչափ կտրուած, բնագիրը վնասուած)։ Մագաղաթ (19,2×15՝ բացուածքը). միասիւն (17,5×13). բոլորգիր (նմուշ՝ Բա). տող՝ ԱԲ՝ 24-25, ԳԴ՝ 28-31։ ԱԲ. [Կանովն պսակի], կարդալ Բա, Աբ, Բբ, Աա «/// պատուիրեաց մեզ տալ թուղթ մեկնելոյ եւ արձակելոյ... աջովդ կերպարանակից քեզ. նախապիտ կերպարանագրե///, /// արարեր զնոսա, աւրհնեցեր զնոսա յասելդ քո... Աստուած գաղտնեաց եւ ծածկելոց մարդկան գիտակ, որ գա///» (տե՛ս եւ հմմտ. Մայր Մաշտոց, հտ. Ա., գիրք Ա., Ժ. դ., աշխ. Գէորգ Տէր-Վարդանեանի, Ս. Էջմիածին, 2012, էջ 242, 244-245)։ ԳԴ. [Կանովն մկրտութեան], կարդալ՝ Գա, Դբ, Գբ, Դա՝ «/// Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա... Զականջն ասելով [աւ]ծ[ում]ն ///, ///տատեսցէ քեզ եւ զհոգի ուղիղ նորոգեսցէ... մարմնոյ եւ արեան Միածնի քո։ Եւ արդ, որ պահեայ ///» (Տե՛ս եւ հմմտ. Մայր Մաշտոց, հտ. Ա., գիրք Ա., Ժ. դ., աշխ. Գէորգ Տէր-Վարդանեանի, Ս. Էջմիածին, 2012, էջ 228-230, 231-233)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած, Ա. փեղկի կաշին մէջքից անջատ, կազմը մաշուած, վրան կան ճաքեր եւ քերծուածքներ, 3ական գամերը եւ կապիչներն ընկած, կան 2 կապիչների հիմքերը, աստառը՝ ցեցակեր, Պտռկ-պհպ-ները խիստ աղտոտուած, տեղ-տեղ գիրը թափուած, Պտռկ-պհպ. ԳԴ՝ ցեցակեր, մագաղաթը կծկուած, Պտռկ-պհպ. Գա՝ ներքին լս-ին խոնաւութեան հետեւանքով թղթի կպման հետքեր, բնագիրը վնասուած, լուսանցակողերը գործածութիւնից եւ խոնաւութիւնից մաշուած, աղտոտուած, կարմիրը մասամբ թափուած. որոշ մանրանկարների գոյները թափուած, մի քանիսն էլ արտատպուած հանդիպակաց երեսին, որոշ թերթեր նորոգուած դեղին եւ դեղնաւուն կիսաթափանցիկ թղթով, բնագիրը վնասուած, թերթերի վրայ կան խոնաւութեան եւ բորբոսի հետքեր, տեղ-տեղ առաւել գորշաւուն, տեղ-տեղ գիրը թափուած, թ. 10, 22՝ վերին մասը հիմքից անջատ, թ. 148-58՝ ստ. լս-ում ցեցի անցքեր, թ. 38, 231, 232, 248, 251 եւ այլն՝ մինչեւ 1 սմ կարճ, էջանշան կարմիր թել՝ 68, 198, 224 եւ այլուր, մետաքսէ կտոր՝ 12գդ, 22, 36, 68 եւ այլուր, թ. 232՝ արտ. լս-ի վերին մասը նորոգուած այլ ձեռ-ի թղթով. վջ.ից 1 թերթ ընկած:

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 2ա-90բ Աւետարան Մատթէոսի։

Ծնթ. թ. 67ա՝ արտ. լս-ում նոտրգրով գրուած, մասամբ ջնջած, դժուարընթեռնելի հատուածը բոլորգրով գրուած 1ին սեան վրայ փակցուած թերթիկին. համապատասխանում է Աւետարանի տուեալ մասին։

2. 95ա-148ա Աւետարան Մարկոսի։

3. 151ա-240ա Աւետարան Ղուկասու։

4. 242ա-304բ Աւետարան Յովհաննու ( գլ. ԻԱ. 24-25՝ թափուած)։

Ծնթ. Ունի ստ. լս. համաբարբառ՝ Ցրուացանկ, նաեւ հետագայի նոտրգրով սրբագրումներ՝ 115բ՝ «եւ ասէ ցնոսա. «Բարիոք խոսէք զպատուիրան Աստուծոյ, զի զձեր աւանդութիւն հաստատեցէք», 116բ, 136ա, 167բ եւ այլուր։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝ սեւով «1236/3623», «ԺԷ. Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]», 1ա՝ «Մ[եսրոպ] 1236»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 63բ՝ «զկասեր», 73բ՝ «եւ ումն եմն եկ», 83բ՝ «վասն Յիսուսի», 87ա՝ «իբրեւ լուան», 113ա՝ «եւ գային», 133ա՝ «կին եւ որդի ոչ թողուցու» եւ այլուր կրկնած բնագրային որոշ հատուածներ, 232ա՝ վրան նոտրգրով գրութիւն՝ «Յունիսի ամսի ԺԸ.ումն (18) գիր իս/// ///ղըսո/// ///եասղց/// ///գար///»։

 

 

3624

ՄԱՏԹԷՈՍ ՋՈՒՂԱՅԵՑԻ, ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՎԵՑՕՐԷԻՑ

ԲՈՒԶԱՆԴԻԵԱ ՌՄԼԶ. – 1787

ԳՐԻՉ՝ Մարտիրոս երէց։

ԹԵՐԹ՝ 195 (ունի գրչի էջակալում՝ 2-381, որ է՝ 1բ-188ա). չգրուած՝ 188բ, 190ա, 191ա-4ա, 195ա։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԲ×16 (Ա, Զ՝ 18, Բ, Գ՝ 20, Դ, Ժ՝ 12, Ը՝ 15)։ ՆԻՒԹ՝ թուղթ՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թ. 10, 11 եւ այլուր՝ խաղողի ողկոյզ, թ. 12, 13 եւ այլուր՝ անընկալելի լատիներէն տառեր, թ. 16, 17 եւ այլուր՝ գաւաթ (՞), թ. 76՝ թագով պսակուած զանգ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (12,5×8). 1բ, 2ա՝ սահմանագծուած կարմրով։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 4ա, հետագայի ծածկագիր՝ 195բ)։ ՏՈՂ՝ 21-22։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա (սկ.)՝ թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 1ա (գծանկարային)։ Գոյներ՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, տեղ-տեղ պատռուած-ընկած՝ երեւում է միջուկ-ստուարաթուղթը, մէջքի վերին եւ ստորին մասերը փեղկերից անջատ, վրան կան ճաքեր եւ քերծուածքներ, թ. 1՝ ստ. մասից պատռուած-ընկած, ընդմէջ թ. 104-5ի 158-9ի (գրչի էջահամարները՝ 318-323) 2, թ. 135-6ի 1 թերթ կտրած, թ. 180, 195՝ հիմքից անջատ, թ. 164՝ հիմքից մասամբ անջատ, թ. 150-88՝ գրադաշտը գունափոխուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Տե՛ս ձեռ. 774 Գ., 282ա-377բ։ Ցանկ/1ա-4բ։ [Նախերգաբար գովութիւն իմաստութեան]/5ա-7ա։ ա/7ա-49ա։ բ/49ա-63ա։ գ/63ա-98ա։ դ/98ա-130ա։ ե/130ա-48ա։ զ/148ա-57ա։ է/157ա-88ա («... զի մի՛ հպարտասցի եւ անկցի ի փա/// (մէջից) 159ա /// էր թագաւորութիւն նորա...»)։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դար, նոտրգիր

1. 189աբ [Աղոթք առ Փրկիչն] – Արարչագործ խնամօղ տածից, ամենողորմ եւ կեցուցից, / զօրեղ բժիշկք ցաւոց բոյժից, խնայեա՛ եւ կեցո՛ զմեզ Փրկիչ... որքան կամիս ասա՛յ Տե՛ր կարացս եւ այլ բան։

2. 194բ [Հատուած ի սուրբ Պատարագամատուցէն] – Որ օրհնես զայնոս[ի]կ, որք օրհնեն զքեզ, Տէ՛ր, եւ սուրբ առնես զյուսացեա[լսդ] ի քեզ... եւ քեզ վայել է փառք եւ իշխանութիւն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

188ա Գրեցաւ ի թուոջն հայկազեան ՌՄԼԶ. (1787), Հոկտեմբերի Է.ին (7) եղեւ զրաւ ձեռամբ անարժան Մարտիրոս էրիցուէ, ի Բուզանդիեա։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 190բ (ԺԹ. դար, նոտրգիր) Օրհնեսցի եւ օծցի եւ սրբեսցի ակ զսուրբ խաչիս, որ օծեալ կառուցանի զյիշատակ հանգուցեալ հոգի Ստեփանոսի եւ որդոյ նորա՝ մահտեսի Սիմէոնին, անուամբ Հօր եւ Որդոյ եւ Սրբոյ յայժմ եւ միշտ։ Զթագ եւ զպատվանդան սուրբ խաչիս, աջ եւ ահեակ եւ շրջապատ սուրբ խաչիս, եւ չորիցս կրկնա՛, զնոյն բան ասա՛յ, զվերոգրեալս ամենայն կրկնելոյ։

2. 195բ (1818թ.) Գրեցաւ ի տիրացու անարժան ||։։. |. |։։ |. ||||։. (Ղազար)է, ի թըւին յոբելեանին ԻԴ.ին (24), ի յաւելվածին յոբելեանի Ա., ի վերայ յաւելն ԺԷ.ին (25×50+17+551=1818), մէնէ ընտիր ի մէջ տառաց զերգ հարիւր՝ առեալ ի ծոց երկուս բաւ է յիմաստնոց։ Ո՛վ ընդե[ր]ցօղք, այս գրոց բաւ է։ Գրեցաւ թուին ՌՄԿԷ.ին (1818), ձեռամբ անարժան Ղազարին։

3. 195բ Ժամին սեղանին գոգնոցն այսքան գնսջ է, թվին 1237 (1788), ճէմի տիրեմ 138, 15 փարա լահչէ տիրեմ ի ճէմի ղուռուշ 0204 փարա։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ «1238/3624», «ՌՄԼԶ. – 1787, Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս», 188ա՝ մատիտով «1787»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Ա.՝ Կազմաստառ՝ «աէ շնագոմէջ, ըռէս Կազար՝ Ա. կօտ ցորեն, Բարպարգօն՝ Ա. կօտ ցորեն, Խուտօն՝ Ա. կօտ ցորեն, Ասպատուր՝ Ա. կօտ ցորեն, գզրի ախբէր Մանուկ՝ Ա. կօտ, Պետրոս, Պողոս, Մարտիրոս, (հայոց այբուբենի տառերը եռեակներով՝ աբգ, դեզ…), Աստուած, իմ, ի Ղազարէ գրեցաւ նօտր գրափորձ առնել», Բ. կազմաստառ՝ «ապականաացոուկ, վս վվվ»։

 

 

3625

ՄԱՇՏՈՑ ՁԵՌԱՑ

ՌՃԻ. – 1671

ԳՐԻՉ՝ Գրիգոր։

ԹԵՐԹ՝ 117. չգրուած՝ 117բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԱ×12 (Գ 2, Դ 14, Ե 15, Է 13, Թ 9, ԺԱ 4)։ ՆԻՒԹ՝ մագաղաթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17×12։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11,5×7,5). սահմանագծուած երկգիծ կարմրով։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 6ա)։ ՏՈՂ՝ 22-24։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի, Ա. փեղկին խաչ՝ կենտրոնում կարմրաւուն ապակէ ակն, Բ. փեղկի կազմի կաշուի կենտրոնում Մատենադարանի շենքի գծապատկերը. միջուկը՝ տախտակ. աստառը՝ դրոշմազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Գ+ԴԵ՝ չգրած դեղին թուղթ, պհպ. Ա՝ սպիտակ (տե՛ս Նշում)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 2ա։ Ճակատազարդ՝ 14բ, 21ա, 51բ, 63բ, 67ա, 72բ, 84բ, 97բ, 102ա, 113բ։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, կենդանի (63բ, 64ա, 67ա), յուշկապարիկ (67ա), խաչ (84բ, 85ա), ծառ (113բ)։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր, մարդադէմ (Մ՝ 52ա, Ո՝ 73ա)։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, վարդագոյն, շագանակագոյն, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1977 թ., կազմի կաշին եւ պհպ-ները նորոգման ժամանակի, լուսանցակողերի կարմիրը թափուած, խիստ աղտոտուած՝ սեւացած, մագաղաթը ձեւափոխուած, ալիքաւորուած, թերթերի վրայ կան խոնաւութեան հետքեր, տեղ-տեղ եզրերն առաւել գորշացած, վրան կաթիլքի հետքեր, գիրը տեղ-տեղ թափուած, անընթեռնելի, թ. 29, 84 եւ այլուր՝ վրան բնական անցք, թ. 32, 47՝ եզրերից պատռուած-ընկած, պրակահամարները գրած սկզբինը թերթի ձախ անկիւնում, վերջինը՝ աջ. ընդմէջ թ. 24-5ի, 26-7ի ՝ 4, թ. 25-6ի՝ 2, ընդմէջ թ. 32-3ի, 35-6ի, 46-7ի, 74-5ի, 92-3ի չգրուած 1, թ. 71-2ի չգրուած 2 թերթ մկրատած:

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 2ա-4ա [Կանոն մկրտութեան – Աղօթք.] Տէ՛ր Աստուած մեր, Աստուած բարերար, որ զվիրապեալս եւ զհեռացեալս ի քէն, զազգս մարդկան...

Ստ. լս-ում, գրչից՝ 2բ «Կնունք։ Ժամատունն կարդա՛», 3ա «Կնունք ի վերայ երախային կարդա՛յ», 4բ-5ա «Կնունք դաւան||ութեան», 5բ «Այս աղօթս ի վերայ աւազանին», 14ա «Ութերորդ աւուրն մանկանն պարտ է թագն առնել»։

2. 14բ-20բ Կանոն հանդերձ հարսանաց աւրհնելոյ – Բերեն առաջի քահանային եւ ասեն սաղմոս. Երանի՛ամենեցուն... Ընթերցուած յառակաց. Լուարո՛ւք թագաւորք եւ ի միտ առէ՛ք…

3. 21ա-5ա Խրատ հարսին եւ փեսային. մեղա տան եւ խոստովանին։ Կանոն պսակ առնելոյ – Որդեա՛կ, ի կարճ համառօտեցից. ականջս ձեր զաստուածային օրէնքն պինտ պահեցէ՛ք երկոքեանդ... Եւ քահանան ասէ զաղօթս. Արդ, եթէ այսու օրինակաւ կեցջիք… /// (մէջից) 24բ ...սրբեսցէ սրբութեամբ աւազանին բանիւ, զի /// (մէջից) 25ա /// եւ խնդրեն զողորմութիւն ի քէն եւ զթողութիւն մեղաց, վասն որոյ, Տէ՛ր բարերար՛ հայեա՛ց ի սոսա...։

Ստ. լս-ում, գրչից՝ 23ա «Նարօտն ձգի խաչանման ի վերայ [բազ]կին», 25ա «[Պսակ]առնելոյ վերջն այս է»:

4. 25բ Կանոն եօթն աւուրն – Երթա քահանան եւ վերացուցանէ զթագն եւ ասէ սաղմոս՝ Լո՛ւր Աստուած, աղօթից իմոց... շնորհեա՛ սոցա զաւակ ըստ կա/// (վջ.)։

5. 26աբ [Կանոն Հաղորդ տալոյ] – (սկ.) /// մարմնոյ եւ յարենէ քումմէ սրբեալ եւ մաքրեալ լիցի... Պողոսի առաքելոյն ի Կորնթացոց թղթոյն ընթ՛՛. Ոչ կամիմ եղբարք, եթէ տգետք իցէք, զի հարքն մեր…, զնոյն հոգեւոր ըմպելին արբին, զի ըմբէ/// (վջ.)։

6. 27ա-42ա [Կանոն աշխարհաթաղի] – (սկ.) /// մերոյ եղելոյ յԱսիայ, զի առաւել քան զկարն մեր ծանրացաք, մինչեւ անյոյս լինելոյ մեզ... Պողոսի առաքելոյն ի Թեսաղոնիկեցոց թղթոյն է ընթերցւած. Ոչ կամիմ եղբարք, եթէ տգետք իցէք վասն ննջեցելոցն…

ա. 34ա-7բ [ստ. լս-ից՝ Գանձ թաղման] («ՄԱՆՎԵԼՍ») – Մինդ ի յԻէն, Բանդ, որ ի Հօրէ, յորժամ ծագիս փառօք... ինձ դուք պաշար պատարագ դըրէ՛ք եւ ի չար այսոցըն զիս թափեցէ՛ք, / զհողս ի վերայ իմ ծածկեցէ՛ք եւ դուք բարով կացէ՛ք, մընացէ՛ք. Ողորմ՛՛:

բ. 37բ-9ա [ստ. լս-ից՝ Ողբ ննջեցելոց] – Ո՛վ քահանայք եւ վարդապետք աստուածաբան... զի Տէրըն քաղցր է եւ պարտական ողորմութեան:

7. 42բ-8բ [Կանոն մեծի այգուց կատարելո] – Իսկ առաւօտուն գան ի գերեզմանն՝ ասելով զԱմբիծն ի բուն, Շարական ԴԿ.՝ Յիսուս միածին... Պողոսի առաքելոյն ի Թեսաղոնիկեցոց թղթոյն է ընթերցւած. Այլ մեք պարտիմք գոհանալ…

– 43ա-4բ Այս ողբս իգնահողացն ասա՛ – [Ե]կա՛յք այսօր, եղբա՛յրք ամէն աբրահամեան շառաւիղէն... խոստովանիմք զՀայր եւ զՀոգիդ եւ փառս տամ երիս անձիդ:

8. 48բ-51բ Կանոն եօթներորդ աւուրն – Գան ի գերեզմանն եւ ասեն՝ Արարիչ իրաւանց... Եւ քահանան ասէ զաղօթս. Փառաւորեմք զքեզ Քրիստոս Աստուած փառաց թագաւոր...

9. 51բ-61բ Կանոն տղաթաղի՝ մինչեւ ԺԴ. (14) ամաց լինի – Երթան քահանայքն խաչիւ եւ Աւետարանաւ եւ ամենայն զարթիւք կատարեն զկարգն... Եւ ասէ զաղօթս. Սուրբ ես Տէր Աստուած մեր, որ բնակեալդ ես յերկինս…

ա. 53աբ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին ասացեալ – Եթէ մեք, որ կենդանիքս եմք մնացեալ... տարայց զնոսա ի լեառն սրբութեան իմոյ եւ ուրախ արարից զնա ի տաճարի իմում:

բ. 57բ-8ա Սրբոյն Գրիգորի ասացեալ – Ամենեքեան, որք տեսանեն, զարդարն ճանաչիցեն... բայց անդ դէմ յանդիման տեսանեմք եւ ի նոյն կերպարանս նորոգիմք փառաց ի փառս:

10. 61բ-3բ [Տղաթաղի իգնահողէք] – Իգնահողէք առաւօտն գան ի գերեզմանն եւ ասեն՝ Երանեալ են ամբիծքն.... Պողոսի առաքելոյն յԵբրայեցւոց թղթոյն. Այսուհետեւ եղբարք ոչ էք օտարք եւ պանդուխտք…

11. 63բ-6բ Կանոն հոգէմատաղի աղաւրհնէք – Ասէ Սաղմոս՝ Երանի, որում թողութիւն եղեւ մեղաց... Ընթերցուած յառակաց. Պատուեա՛ զՏէր ի քոյոց արդար վաստակոց…

12. 67ա-72բ Կանոն տեառնական աղաւրհնէք – Ածեն զխոստացեալն ի դուռն եկեղեցւոյն, առաջի խաչին եւ կապեն զկարմիր նարօտ... Ընթերցուած ի Ծննդոց. Եւ եղեւ Հաբել հովիւ խաշանց…

13. 72բ-84բ Կանոն ջուր աւրհնելոյ Յայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի – Եւ պատարագ մատուցանեն եւ յետոյ երթան ի ջուրն՝ խաչիւ եւ Աւետարանաւ... սաղմոս. Ձայն Տեառն ի վերայ ջուրց: Ընթերցուած Ելից. Եւ խաղացոյց Մովսէս զորդիսն Իսրայէլի…

14. 84բ-97ա Կանոն խաչ աւրհնելոյ – Բերեն յեկեղեցին եւ լւանան նախ ջրով... [Ընթերցուած յառակաց]. Երանեալ է այր, որ եգիտ զիմաստութիւն…

15. 97բ-101բ [Ք]արոզ պատուիրանի – Կարդա՛ ի բեմին առաջ, քան զպատարագն Աւագ Ե.շաբթի օրն. Լուարո՛ւք ինձ, որդեա՛կք իմ սիրելիք, եւ ես զերկիւղ Տեառն ուսուցանեմ ձեզ...

16. 102ա-13բ Կանոն Մեծի աւագ հինգշաբթին երիկունն ժողովին – Ժողովին ի դուռն եկեղեցւոյն եւ այս կանոն կատարին. Պատրաստէն աւազան ե՛ւ ջուր, ե՛ւ ղենջակ, ե՛ւ եւղ եւ դնեն առաջի քահանային... Եւ եպիսկոպոսն ասէ զաղօթս. Փառաւորեմք զքեզ Տէր մեր Յիսուս Քրիստոս…

17. 113բ-7ա Կանոն զարմտիս, զսերմն, զսեղջ, զհնձան, խաղող աւրհնելոյ – Սաղմոս. Քեզ վայել է աւրհնութիւն։ Լո՛ւր աղ[օթից իմոց]։ Քարոզ՝ Վասն լսելի ձայնի աղօթից... Ընթերցուած յառակաց. Պատուեա՛ զՏէր ի քոյոց արդար վաստակոց…

– 116աբ Աղօթք երաշտի – Տէ՛ր, Աստուա՛ծ ամենակ[ալ]... որք կերիցեն հանցեն զաւրհնութիւն եւ զփառս:

Ստ. լս-երում ունի խորագրեր կամ խորագրային ցուցումներ։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դար, նոտրգիր

1. 1ա [Մէկ եպիսկոպոս մի նոր այգի տնկեր է, եւ դեռ այգին պտուղ տուել չէ, նա եպիսկոպոսին օրըն մահուն հասեր է. նա ի հոգեվարին զայս ողբս ասել է] – /// (անընթեռնելի) Ք[ա՛ր եմ կըրեր սարեր]ոյս, / փուշ եմ կրեր... Գաբրիէլն եկաւ հոգւոյս, / յահէն կապեցաւ լեզուս։

 Տե՛ս եւ հմմտ. Աս. Մնացականեան, Հայկական միջնադարեան ժողովրդական երգեր, Երեւան, 1956, էջ 439-41, Հմր 129։ Տաղը գրուած է տարընթերցումներով եւ ետեւառաջութիւններով։ Գուցէ եւ փոփոխակն է Գրիգորիս Աղթամարցու «Յամէն առաւօտ եւ լոյս» սկսուածքով չափածոյի. տե՛ս Գրիգորիս Աղթամարցի, Տաղեր, աշխ. Մ. Թ. Աւդալբէգեանի, Երեւան, 1984, էջ 107-109։

2. 1բ [Տաղ] – Խաւարեցաւ աչք լոյսըս հայիճ եմ, / կարճ արեւ այս առին զհոգիս ի մարմնոյս... զամենեսեան, որ ասէք զՀայր մեր։

3. 65բ-6բ [ստ. լս-ից՝ Աղօթք] – Աւրհնեալ ես Տէ՛ր, Աստուա՛ծ ամենակալ, Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի... պարգեւաց քոց զհատուցումն ընկա՛լ զնուէրս զայս ի մէնջ, զոր մատուցանեմք յանուն սուրբ խաչին եւ սրբոյ Սիոնի։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

72բ (կարմրագիր) Եւ զմեղաւոր Գրիգոր գրիչս յիշեա՛ ի Տէր։

117ա Գրեցաւ ձեռամբ Գրիգորի, ի թվին ՌՃԻ. (1671). զմեզ յիշեցէ՛ք ի Քրիստոս։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

66բ (1816 թ.) Թուին ՌՄԿԵ. (1816), Սեգդեմբերի ԺԸ.ին (18), ես՝ տէր Մարդիրոս, ելի ի տունէն աւ(՞). Աստուած է շնոր[հ]ս Հոգւոյն Սրբոյ արբեալ եւ ար(՞)։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ սեւով «Մաշտոց բոլորագիր, գրեալ ի մագաղաթի «ձեռամբ Գրիգորի, ի թվին ՌՃԻ. (1671)» այսչափ յիշատակարան վերջն։ Բաղկանայ ի Ժ. տետրէ, յորոց ա. տետրն ունի 12 թերթ, բ.-12, գ. իսպառ չիք, դ. տետրն ունի 14 թերթ, ե.-15, զ.-12, է.-13, ը.-12, թ.-9, ժ.-16. մատենադարանապետ Սահակ վարդապետ Ամատունի», հակառակ դիրքով՝ «1303/3625», «ՌՉԻ.-1671, Մ[եսրոպ] եպիսկոպոս», պհպ. Աբ՝ մատիտով «դ.-14, ե.-15, զ.-12, է.-13, ը.-12, թ.-9, ժ.-16. Մաշտոց մագաղաթեայ, կազմալոյծ, ծխոտեալ 12 . գրեցաւ ձեռամբ Գրիգորի ի թվին ՌՃԻ. [=1120+551=1671], Գ. 2»», վր. աջ անկիւնում սոսնձած թղթին՝ «[Մ]աշտոց [բո]լորագիր / ի [մա]գաղաթի, / ի թվին ՌՃԻ. (1671)։ Պհպ. Բա՝ «3625», պհպ. Դբ՝ «Վերականգնված է / նոր կաշվով, հին կազմաստառով, / նոր գծագրությամբ։ / Գլխ. վերականգնիչ՝ Լ. Աղաբեկյան / Երեւան 1977 թ.», թանաքով՝ «19/XI»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 2ա՝ կիսախորանի կամարների տակ՝ «արարեալ սրբոյն», 13ա, 52ա՝ հայերէն այբուբենի տառեր, 24բ՝ «պսակ» (քառիցս), 72բ՝ «Աւրհնեա՛ Տէր, կանոն ջուր աւրհնելոյ յայտնութեան Տեառն մերոյ», 81բ-2ա՝ «Ջուր օրհնէք նայ պարոն տէր», 108բ-9ա՝ «Ոտնալւայ նայ պարուն տէրտէր», 113ա՝ «Ոտնալւայն է պարոն տէր»։

3626

ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ, ԲԱՆՔ ՉԱՓԱՒ

ԺԸ. դար

ԹԵՐԹ՝ 209 (գրչի էջակալում՝ 5-424, որ է՝ 2ա-208բ)։ ՊՐԱԿ՝ 1-22×12 (1՝ 3, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9՝ 8, 10՝ 7, 13, 16՝ 11, 22՝ 5)։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14×7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 22ա)։ ՏՈՂ՝ 19-21։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ տպարանային, մետաղէ ագուցիչներով, Ա. փեղկին լատ.՝ «IHS», մէջքը՝ գորշ կտաւ. միջուկը՝ տախտակ. աստառը՝ թուղթ. լուսանցակողերը՝ ճնշումով ծաղկազարդ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ (գծանկարային) – Ճակատազարդ՝ 69ա, 99ա, 135ա, 161ա, 171ա։ Լուսանցազարդ՝ բուսական (69ա, 99ա, 135ա, 161ա, 171ա)։ Զարդագիր՝ թռչնագիր (69ա, 99ա, 135ա եւ այլուր), կենդանու հետ համակցումով (171ա)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին ճաքճքած, Ա. փեղկի վն. եւ Բ. փեղկի ստ. մասերը պոկուած-ընկած, Ա. փեղկի միջուկը մէջքին մօտ մասում վերից վար կոտրուած, Բ. փեղկը առանձնացած մէջքից, երեւում է մէջքի կաշին, կապիչներն ընկած, կազմաստառները խիստ աղտոտուած, մաշուած. թ. 206-9՝ եզրերը մաշուած, թ. 209՝ ձեռագրին ամրացուած միայն մէջտեղի հատուածում, 69ա, 99ա, 135ա, 161ա, 171ա-ի լուսանցազարդը եւ ճակատազարդը տպագրից կտրած եւ սոսնձած, ունի հետագայի թերթակալում արաբական թւերով՝ 100ա-2բ՝ 15-20, 108բ-9ա՝ 31-2, եւ հայերէն այբուբենի տառերով՝ 103ա-7բ՝ ԻԱ-Լ, բնագրի սկ.ից 1 թերթ եւ վջ-ից անորոշ քանակի թերթեր ընկած, թ. 1՝ առկայ է 2 փոքրիկ պատառիկ, թ. 2՝ պատռուած, եզրերը ծալծլուած, ընդմէջ թ. 68-9ի, 98-9ի (չգրած), 134-5ի 1ական թերթ կտրած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Տե՛ս ձեռ. 1540, 3ա-376ա. 1. ա/1ա-94ա (սկ). /// [Գըտայ անց]ող սուրբ աւրին[ին], [զի] պատուիրանն էր նոցա [մին]... /// (մէջից) 68բ ...Այսինքն է բան պատուիրանին, ի լսելիս տիրականին ///(շար.): բ/94ա-8ա: 2. ա/99ա-131բ: բ/131բ-4բ (...Ըստորնայնոցս ամբառնալոյ եւ յերկնայինսդն հըպելոյ /// (շար.): գ/չիք։ 3. ա/170բ-2բ: բ/172բ-209բ (...Որպէս զոմանց է ասացեալ, միայն ի յոյսըն յուսացեալ /// (շար.)։ 4-6/չիք։ 7/168բ-70բ։ 8/160բ-8ա։ 9/135ա-42ա (խորագիր այլ՝ «Տեառն Ներսէսի սուրբ եպիսկոպոսի բան խրատ ուսումնասիրաց մանկանց ի դիմաց այբուբենից տառիջ ոտանաւոր չափով»)։ 10/142բ-6բ (խորագիրն այլ՝ «Նորին տեառն Ներսէսի Բան հաւատոյ վասն եղելոց հա[յ]կական տառից չափ<եր>մամբ ոգ<ր>եալ ի Ներսէսէ»)։ 11/146բ-50բ (խորագիրն այլ՝ «Նորին տեառն Ներսէսի Բան հաւատոյ վասն եղելոց հա[յ]կական տառից չափերմամբ ոգեալ ի Ներսէսէ»)։ 12/158բ-60բ։ 13/152բ-4ա։ 14/154բ-6ա։ 15/156բ-8ա (խորագիրն այլ՝ «Նորին ժողովող անուն ասացեալ է»)։ 16-21/չիք։ 22/150բ-2ա (խորագիրն այլ՝ «Նորին Ներսեսի ասացեալ»)։ 23/չիք։

Ունի՝

– 98աբ («ՍՏԵՓԱՆՆՈՍԻ ԵՐԳՍ») – Սուրբ երջանիկ Տէր ընդ Ներսէս... փառս առաքեմք առ Տէր Յիսուս։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. Ա. Կազմաստառ, (1724, շղագիր) Թիվն ՌՃՀԳ. (1724). ամէն։

2. 152ա (1821, նոտրգիր) Ի թիւին Հայոց ՌՄՃՀ. (1821), Բ. Յունվարի, առաչին օրըն Իսայղուլին հարսանիս արինք։ Երախայներըն՝ Թաթէյոսըն ու Ասլիխանըն էլաւ Զ. ամիս է յինէին (՞)։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թերթիկին՝ «1304, Յիսուս Որդի Ներսիրի Շնորհալւոյ», Ա. կազմաստառին սոսնձած թերթիկին՝ «Յիսուս Որդի Ներսիսի Շնորհալւոյ, նօտր գրչութեամբ, սկիզբն եւ վերջն թերի. թիւն եւ անուն գրչին անյայտ։ Մատենադարանապետ Սահակ վարդապետ Ամատունի», «ԺԸ., Մ[եսրոպ] եպիսկոպոս», «1304/3626»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Ա. կազմաստառին՝ «ճշմարիտն», հայերէն այբուբենի տառեր, Բ. կազմաստառին՝ «եղեր Թիֆլիզ», Բ. կազմաստառին սոսնձած թերթիկին՝ «Հեղումն արէան Որդոյ Աստուծոյ, զոր էհեղ ի խաչին, ազատեաց զմարդկային բնութիւնս ի դժոխոց, ազատեաց զմեզ ի Քրիստոս մեղացն», զանազան անկապակից բառեր, Բ. փեղկին սոսնձած թերթիկի տակ՝ «կատարեաւ բան չափեալ ի համբակէ հաւատացեալ», հայերէն այբուբենի զանազան տառեր, ստորագրութիւն։

3627

ԱՒԵՏԱՐԱՆ

ԺԴ. դար

ԿԱԶՄՈՂ՝ Անանիայ աբղյ (1573 թ.)։

ԹԵՐԹ*՝ 237-1 (թռիչք՝ թ. 154-6). չգրուած՝ 15բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԳ**×10+8 (Ա 6, Է 11, Ը 9, Թ 8, ԺԲ, ԺԳ 12)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17×12։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (12,5×8,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 80ա)։ ՏՈՂ՝ 19-23։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կապոյտ հէնքով ծաղկազարդ կտաւ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ դեղին չգրուած թուղթ։

* Ծնթ. Թ. 4, 220-5, 236՝ ընկած թերթերի փոխարէն լրացուած եւ մուծուած հետագայ կազմողի ձեռքով։

** Ծնթ. ԻԳ. պրակահամարը լրացուած կազմողի ձեռքով, Ի տառն էլ մոռացմամբ չգրած։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1977 թ., կազմը, միջուկը, աստառը եւ պհպ-ները նորոգման ժամանակի. լուսանցակողերը մաշուած, մասամբ աղտոտուած, կարմիրը թափուած. բոլոր թերթերի հիմքը սպիտակ թղթով նորոգուած, իսկ եզրերից, որոշ թերթեր ամբողջութեամբ ամրացուած այլ՝ կիսաթափանցիկ դեղին թղթով, տեղ-տեղ գիրը թափուած, խոնաւութեան հետքեր, զանազան բծեր. ընդմէջ թ. 73-4ի, 229-30ի 1ական թերթ ընկած, թ. 67՝ սխալ տեղադրուած, կարդալ՝ թ. 3, 67, 5. թ. 132՝ էջանիշ՝ սպիտակ թել։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-3բ, 67աբ*, 5ա-66բ, 68ա-73բ Աւետարան Մատթէոսի ( գլ. ԻԸ. 20ի վերջ՝ թափուած)։

15ա՝ գրչի ցուցում (2-րդ սեան վերջին 2 տողը) «[թուղ]տն շուր տուր ///ան կարդայ»։

* Ծնթ. թ. 67՝ նախապէս սխալ տեղադրուած, պէտք է լինէր թ. 4ի փոխարէն, որը լրացրել եւ համապատասխան տեղում տեղադրել է 1573 թ. կազմողը, այդ է թ. 4ի չլինելու պատճառը։

2. 74ա-120ա Աւետարան Մարկոսի։

3. 120ա-189ա Աւետարան Ղուկասու։

4. 189ա-236բ Աւետարան Յովհաննու (գլ. ԺԸ. 20-36՝ թափուած)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

237ա (1573, կազմողի, բոլորգիր) Փա՜ռք ամենասուրբ Երրորդութեան՝ Հաւր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ այժմ։ Յամի ՌԻԲ. (1573), ի թագաւորութիւն շահ Թահմազին, ի հայրապետութիւն տէր Ովանէս արհեպիսկոպոսի Գողթան գաւառի, կազմեցաւ կրկին Աւետարանս ձեռամբ մեղաւոր Անանիայ խաբողայիս, ի վանքս Ագուլաց, ընդ հովանեաւ Սուրբ Թումայի առաքելոյս եւ ի Սուրբ Աստուածածնիս։ Արդ, աղաչեմք զձեզ, սրբազան դասս քահանայից, զի որք հանդիպիք զլոյսերանգ բուրաստանիս կարդ[ալով] կամ աւրինակելով զսուրբ Աւետարանս, յիշեցէ՛ք ի մաքրա[փայլ] |237բ| [աղա]ւթս ձեր զՓիրիջանն, զՍաւլթան, զՇահզատէն, զԻփակն, զՇահվերտին, զԽոջայվելին, զԽալըխվերդին, զՇահնազարն, որ երետ ի դուռս Սուրբ Քստափուրիս (այսպէս) իւր յիշատակ եւ ծնողաց իւրոց, եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամեն։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա, 1ա՝ մատիտով «3627», պհպ. Գբ-ին սոսնձած թերթիկին՝ «Վերականգնված է / նոր կաշվով, նոր կազմաստառով, / նոր գծագրությամբ։ / Գլխ. վերականգնիչ՝ Լ. Աղաբեկյան / Երեւան, 1977 թ.»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 187բ՝ «նայք, նա, տա, աաա», 237բ՝ «աղաւթս», եւ հայերէն այբուբենի զանազան տառեր, 289բ՝ ստ. լս-ում փակցրած թերթիկին, մանուշակագոյնով՝ «Վասակաշէն»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 94ա՝ թռչուն, 141ա՝ մարդու դեմք։

 

 

3628

ՏԱՂԱՐԱՆ

(բաղկացած 2՝ տպագիր եւ ձեռագիր մասից)

ԹԵՐԹ՝ 337 (թ. 1-271՝ տպագիր)։ ԿԱԶՄ՝ բաց շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ ծաղկազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի վրայ կան ճաքեր եւ քերծուածքներ, զոյգ գամերը եւ կապիչներն ընկած, դռնակի վերին մասը Բ. փեղկից փոքր-ինչ անջատ, թերթերի վրայ կան աղտոտուածութեան հետքեր։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թերթիկին՝ «Յիսուս Որ/դի Ներսիսի / Շնորհալւոյ», կարմրով՝ «սո///»։

Ա. ՏՊԱԳԻՐ

 

ԹԵՐԹ՝ 271 (թ. 1-271. տպագիր, ունի էջակալում՝ բ.-շիզ. (2-526), որ է՝ 5բ-270բ). չգրուած՝ 1ա-2բ, 3բ, 4ա, 88ա, 126ա, 172ա, 271բ։ ՊՐԱԿ՝ 4+A-Kk×8*։ ՆԻՒԹ՝ թուղթ. կապտաւուն, լուսագծերով եւ լուսա­դրոշմով՝ թ. 14-6, 38, 39՝ անընկալելի պատկեր, թ. 23, 30՝ թռչուն, թ. 29՝ ծածանուող դրօշ, թ. 41, 50, 228 եւ այլուր՝ գծային խաչ՝ պսակուած երեքնուկով, որի հորիզանական թեւերից մէկն աւարտուում է լատինատառ «V», միւսին հակառակ դիքով՝ «P»։ ՄԵ­­ԾՈՒԹԻՒՆ՝ 15,5×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11,6×6,8). սեւով գծափակ։ ԳԻՐ՝ տպագիր բոլորգիր (նմուշ՝ 46ա). ունի յիշագրեր։ ՏՈՂ՝ 17։

* Ծնթ. Պրակահամարները՝ լատինատառ (A-Z+Aa-Kk), կողքին՝ արաբաթիւ 1-4 թերթակալումով։ Տիտղոսաթերթը եւ փորագրապատկերներն էջակալուած չեն։

ՓՈՐԱԳՐԱՊԱԿՏԵՐՆԵՐ – Ներսէս Շնորհալի՝ 3ա, Յիսուս Քրիստոս՝ 4բ, Խաչելութիւն՝ 88բ, Սուրբ Երրորդութիւն եւ Ներսէս Շնորհալի՝ 126բ, «Բան խրատ ուսումն ասորաց մանկանց»՝ 172բ։ Կիսախորան՝ 5ա, 89ա, 206ա։ Ճակատազարդ՝ 127ա, 173ա, 218ա։ Վերջնազարդ (87բ, 124բ, 125բ, 171բ, 182ա, 192ա, 194բ, 197ա, 199բ, 205բ, 218ա 271ա (Բովիսի տպարանանիշը))։ Բաժանազարդ (205բ, 218ա)։ Լուսանցազարդ՝ բուսական, խաչեալ Քրիստոս (272ա), թռչնային։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

3ա-270բ [3ա Տիտղոսաթերթ] – Տեառն Ներսէսի Հայոց կաթողիկոսի նուէր մաղթանաց ներչափական տաղիւ ողբումն հեծութեան ի խորոց սրտէ խօսք ընդ Աստուծոյ (ստ. աջ անկիւնում՝ «Ruphanus sculp.»)։

Տե՛ս Ներսէս Շնորհալի, Յիսուս Որդի, Վենետիկ, տպագր. Ջուան-Բատիստա Բովիսի, 1660։ Նկարագրութիւնը տե՛ս Հայ գիրքը 1512-1800 թւականներին. Հայ հնատիպ գրքի մատենագիտութիւն, [կազմեցին] Ն. Ոսկանեան, Ք. Կորկոտեան, Ա. Սաւալեան, Երեւան, 1988, էջ 34-35, Հմր 46. այստեղ՝ էջ 34 «տե՛ս Հմր 37 նկարագրութեան բովանդակութիւնը», իսկ այս Հմր 37ը նոյն գրքի՝ Յովհաննէս Անկիւրացու 1643 թ. տպագիրն է. այսինքն՝ 1660 թ. տպագրի բովանդակութիւնը ցանկուած չէ, ուստի այստեղ մեր օրինակի պարունակութեան միայն խորագրերը ներկայացնում ենք կրկնակ՝ ձեռագրի եւ տպագրի հայատառ էջահամարներով (վերջի՝ շիա.-շիզ. էջերի յիշ-ը տե՛ս Հայ գիրքը 1512-1800 թթ., էջ 35)։

1. 4ա/ա.-120ա/միթ. Յիսուս Որդի Հաւր միածին եւ ճառագայթ կերպարանին...

2. 120ա/միթ.-124բ/մլը. Յիշատակարան բանի երգողին մաղթանաց տեառն Ներսէսի Կլաեցոյ...

3. 125ա/մլթ.-125բ/մխ. Սուրբ երջանիկ տէրըդ Ներսէս («ՍՏԵՓԱՆՆՈՍԻ ԵՐԳՍ»)...

4. 127ա/մխա.-167ա/յիա. Նորին Ներսէսի ասացեալ առ Սուրբ Երրորդութիւն...

5. 167ա/յիա.-171բ/յլ. Յիշատակարան տեառն Ներսէսի...

6. 173ա/յլա.-182ա/յխթ. Տեառն Ներսէսի սրբոյ եպիսկոպոսի Բան խրատ ուսումնասիրաց մանկանց. Ի դիմաց այբուբենից տառիջ ոտանաւոր չափով («Ա-Ք. ՆԵՐՍԷՍ»)...

7. 182բ/յծ.-187ա/յծթ. Նորին տեառն Ներսէսի Բան հաւատոյ Վասն եղելոց հայկական տառից չափերմամբ, ոգեալ ի Ներսէսէ («Ա-Ք. ՆԵՐՍԵՍԻ Է»)...

8. 187բ/յկ.-192ա/յկթ. Նորին բան Ներտաղական Տեառն Ներսեսի սրբոյ. Բան խրատ ուսումնասիրաց մանկանց Ի դիմաց այբուբենից տառից. ոտանաւոր չափով («Ա-Ք. ՆԵՐՍԵՍԻ Ե»)...

9. 192բ/յհ.-194բ/յհդ. Նորին Ներսեսի ասացեալ («Ա-Ք»)...

10. 195ա/յհե.-197ա/յհթ. Տեառն Ներսէսի Յիշատակարան յԱռակացն Սողոմոնի, զոր իւրովք ձեռօքն գրեաց («Ա-Ք»)...

11. 197բ/յձ.-199բ/յձդ. Անդրադարձութիւն տառից յիշատակի («Ք-Ա»)...

12. 200ա/յձե.-202ա/յձթ. Նորին Ժողովող անուն ասացեալ է («ՍՈՂՈՄՈՆ ՆԵՐՍԵՍԻ ԲԱՆՍ Ե»)...

13. 202բ/յղ.-205ա/յղե. Թուխթ մխիթարական տեառն Ներսէսի Հայոց կաթողիկոսի՝ առ ոմն իշխան արեւելեան, վասն որդոյ իւրոյ տարաժամ մեռանելոյ («Ա-Ք. ՆԵՐՍԵՍԻ Է»)...

14. 205բ/յղզ.-215ա/նժե. Նորին Ներսեսի Կլայեցւոյ. Յաղագս երկնից եւ զարդուց նորայ բարառնաբար ի դիմաց նորա, ի չափ երկոտասանիցն պարեալ ոտից. ի խնդրոյ առն բժշկապետի եւ աստղագիտի Մխիթար անուն...

15. 215ա/նժե.-217բ/նի. Նոյնաչափ տաղք ի խնդրոյ անուանագիծ տանց («ՄԽԻԹԱՐ ԲԺՇԿԻ ԸՆԿԱԼ Ի ՆԵՐՍԷՍԷ ԶԱՅՍ ԲԱՆ»)...

16. 218ա/նիա.-220ա/նիե. Շարադրութիւն հոմերական վիպասանութեամբ. սակս հայկազանցն սեռի եւ Արշակունեացըն զարմի ի սկզբանցըն մինչեւ ի վաղճան, առասացեալ Ներսէսի՝ եղբօր կաթողիկոսի Հայոց տէր Գրիգորիսի, յիւրականսըն նախնիս, ի համբակութեան ելով տիս...

17. 220բ/նիզ.-267բ/շի. Վիպասանութիւն նախնի ըստ Հոմերի սկսեալ ի վերուստ...

18. 268ա/շիա.-20բ/շիզ. Ծանուցում պայծառ ընթերձողաց... Կատարեցաւ գիրք Բ., նախ Յիսուս որդի եւ ապայ Սաղմոս։ Ի տպագրատունն Պովիսի։

 

Բ. ՁԵՌԱԳԻՐ

ՌՃԼԱ. – 1682

ԳՐԻՉ՝ Յովնաթան։

ԹԵՐԹ՝ 66 (թ. 272-337). չգրուած՝ 336ա-7բ։ ՊՐԱԿ՝ Ա-Զ×12 (Զ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ. կապտաւուն, լուսագծերով եւ լուսադրոշմով՝ 290, 292, 308 եւ այլուր՝ երեք շրջանակ, մէկը թագով պսակուած, կենտրոնում խաչ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11×7). սահմանագծուած սեւով։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 288ա). վերջին 2 խորագրերը եւ որոշ տողեր կարմրագիր։ ՏՈՂ՝ 22։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ (հիմնականում գծանկարային) – Ճակատազարդ՝ 272ա, 290ա, 302ա, 313ա։ Լուսանցազարդ՝ խաչուած Քրիստոս (272ա), թռչուն, բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր, կենդանագիր։ Գոյներ՝ սեւ, դարչնագոյն (302ա)։

Տե՛ս Աստղիկ Գէորգեան, Հայ մանրանկարիչներ, մատենագիտութիւն Թ-ԺԷ. դդ., Գահիրէ, 1998, էջ 566, Հմր 353։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

272ա-335ա [Ներբողք, Խրատք]

1. 272ա-80բ Ներբողեան կենսատու սուրբ խաչին առ ի սրբոյ հօրէն մերմէ Դաւթի ասացեալ, տեառն մերոյ Ներսէսի կաթողիկոսի փոխադրեալ յոտանաւոր չափս եւ աստանօր եդաւ – Բարձրացուցէ՛ք զՏէր Աստուած մեր միաբան՝ / մարգարէն յառաջ ձայնեալ տայ ձեզ հրաման... փոխհատուսցո՛ւք պէսպէս ըզբանս գովասան / աստուածազօր սըրբոյ խաչիս փառատրութեան։ ա. 280բ-9ա (լս-ից՝ «Փոխէ՛ զգոյնդ») ա.-խը. – Օրհնեալ ես փայտ քրիստոսական / աստուածազարդ սուրբըդ նշան... եկեղիցի այսօր պարէ, / զպայծառ նըշանս ձայնիւ պատուէ, / զՅիսուս ի սա փառաւորէ / այժմ եւ յապայն, որ գալոց է։

2. 289ա-300ա Արտաքոյ թուոցս ի սոյն կարգ յարմարեալ բան բարառնական՝ ոգեալ դիմառնաբար ի դիմաց Վաղարշապատու Սուրբ Կաթուղիկէին. ողբ աւաղականք եւ ձայն աշխարականք լեալ անհուն հեծեծանօք վասն աւերման աշխարհիս Հայոց, եւ բնաւին սպառելոյ հայրապետութեանն եւ թագաւորութեանն համագունդ իշխանութեան՝ շարեալ չափաբան բերմամբ, հոմերական արհեստիւ՝ ի Ստեփաննոսէ Սիւնեաց այցելուէ, ի խնդրոյ շնորհազարդ վարդապետի Խաչատրոյ Կեչառեցի (միայն խորագիրը նոտրգիր, խորագրից առաջ՝ «Տունք Մ. եւ ԺԲ.») Ժ.-Մ. – Ձայն բարձրագոյժ եւ ահագին նըման օդոցդ որոտացին... յաւէտ ամօք, որ չվըճարին, այժմ եւ անգէտ յաւիտենին։

– 300ա-1բ Յիշատակ բանի ըստ անուան ողոգին՝ ի տէր Ստեփաննոս վարդապետէ («ՍԹԵՓԱՆՈՍ») – Սիւնըդ լուսոյ ի սկըզբանէ խորան փառաց կանգնեալ յերկրէ... ի սեղանոյ իւր որպէս շան, եւ նըմա փառք միշտ յաւիտան այժմ եւ յաւէտ եւ անվախճան։

3. 302ա-9ա Կարապետի եռամեծի վարդապետի ասացեալ Խրատս պիտանի մանկանց եկեղեցւոյ՝ ոտանաւոր տառիւք («Ա-Ք», «ԿԱՐԱՊԵՏԷ») – Ամենայնի սկիզբն ես եմ. դուք լուարո՛ւք, զոր ինչ ասեմ, / ո՛վ մանկունք իմ, ըզձեզ խրատեմ եւ ըզբնութիւնս իմ ձեզ ճառեմ... է սա ընծայ սուղ իմն եւ փաստ նորամարզիցն, որք ի ջասաստ (՞)։

4. 309ա-12բ Խրատ մանկանց տղայոց յուսումնասիրաց՝ ասացեալ Առաքելէ վարդապետէ. ոտանաւոր տաղիւ չափ Այբուբենից («Ա-Ք», «ԶԱՌԱՔԵԼԷ») – Այբն Աստուած է օրինակ, ուսուցանէ զքեզ համարձակ... լեալ ըստ թուոյ այբուբենի, Էին լուսոյ անճառելի։

5. 312բ-35ա Ժ-ՆՂ. Գովեստ ներբողական պատմագրական բանիւ՝ յաղագս վարուց մեծի հայրապետին տեառն Ներսէսի Կլայեցւոյ Հայոց կաթողիկոսի եւ տիեզերալոյս վարդապետի՝ ասացեալ տեառն Ներսէսի Լամբրօնոյ եպիսկոպոսի Տարսոնի Կիլիկեցւոյ եւ սորին հարազատի որդւոյ դըստեր եղբօր – Շարժել ստիպէ հարկ տէրունի, ըզզարդարումն իմըս բանի... հայցեա՛ լինել մեզ լըսելի, զեկա՛յք օրհնեալքըն հայրենի։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

289բ (նոտրգիր) Յիշեցէ՛ք զգրիչ Յովնաթանս, եւ դուք յիշեալ լիջիք. թվին ՌՃԼԱ. (1682)։

301բ Ես՝ Յովնաթանս, զայս գրեցի

եւ ընթերցողսդ աղաչեցի,

զի վասն տառիս խորշութեան

թողութիւն ի ձէնջ խնդրեցի։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

335բ (1718 թ., բոլորգիր) Զայս Յիսուս Որդի գիրքս ի ՌՃԿԷ. (1718) թուին ես՝ տէր Բարսեղ վարդապետս, ետու զսա ի վանս Ագուլեաց, ի դուռն սրբազան առաքելոյն Թովմայի՝ անջնջելի յիշատակ ինձ եւ իմ ծնողացըն <իմոցն>։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «ՌՃԼԱ.– 1682, Մ[եսրոպ] եպիսկոպոս», 2ա՝ «1306/3628», 5ա՝ «Ի գրեանց Յովսէփ քահանայի Տ. Յ.»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 321ա՝ խզբզոցներ։

3629

ԱՒԵՏԱՐԱՆ

ՄԱՔԵՆԱՑՈՑ ՎԱՆՔ ՋԽԷ. – 1498

ԳՐԻՉ՝ Ալեգսիանոս։

ԹԵՐԹ՝ 289. չգրուած՝ 1ա։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԴ×12 (Ա 11, ԻԴ 14)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16×9,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (14,5×8,7)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 36ա). երբեմն գրչափոխութեամբ (153բ-4ա եւ այլուր)։ ՏՈՂ՝ 21։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ շերտազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Դ (վջ.)՝ Ա՝ սպիտակ Գ, Դ՝ դեղին թուղթ. չգրուած։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Մատթէոս՝ 1բ, Մարկոս՝ 78բ, Ղուկաս՝ 132բ, Յովհաննէս եւ Պրոխորոն՝ 223բ։ Կիսախորան՝ 2ա, 79ա, 133ա, 224ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, թռչուն՝ կտցին օձ (196բ), տաճար (117բ, 207ա, 267բ), խաչ (72ա, 214բ), «Հուր եկի արկանել» (182ա)։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր, կենդանագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, մոխրագոյն, մանուշակագոյն, սեւ, սպիտակ։

Տե՛ս Աստղիկ Գէորգեան, Անանուն հայ մանրանկարիչներ, մատենագիտութիւն Թ-ԺԷ. դդ., Գահիրէ, 2005, էջ 245, Հմր 359։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դարում, նոր կազմի վրայ փակցրած հնի մաշուած եւ քերծուածքներով կաշին, Բ. փեղկի հին կաշին կիսով չափ, աստառը եւ պհպ. Գ, Դ՝ նորոգման ժամանակի. լուսանցակողերի կարմիրը մասամբ թափուած, աղտոտուած, հին նորոգման ժամանակ թերթերը եզրահատած, որով տեղ-տեղ բնագիրը, որոշ զարդագրեր եւ լուսանցազարդերը վնասած, որոշ թերթերի վրայ խոնաւութեան գորշաւուն հետքեր, թ. 203-39՝ ստ., թ. 239-89՝ վր. եւ ստ., պհպ. Բ՝ արտ. եզրերը նորոգուած դեղին թղթով։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 2ա-78ա Աւետարան Մատթէոսի։

2. 79ա-132ա Աւետարան Մարկոսի (131ա-2ա Յարուցեալ Յիսուս)։

3. 133ա-223ա Աւետարան Ղուկասու։

4. 224ա-89ա Աւետարան Յովհաննու։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

289ա Փա՜ռք եզակի տէրութեանն եւ եռահիւսակ անձ[ն]աւորութեանն՝ Հաւր եւ Որդո[յ] եւ Հոգոյն Սրբոյ, այժմ եւ միշտ, եւ աւիտեան, եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Արդ, գրեցաւ սուրբ Աւետարան[ս] ի թվականիս Հայոց ՋԽԷ. (1498), ձե[ռա]մբ անարժան հէ[ք, ֆանաք /// Ալեգսիանո]|289բ|սու*՝ միայն աբեղա եւ գործով ունայն, եւ վա[տ]թար եմ քան զամենայն մարդ, ի սուրբ ուխտս Մաքենացոց, ի դուռս սուրբ տաճարիս Աստուածածնիս եւ հայր Սող[ո]մովնի գերեզմանիս եւ այլ սրբոց, որ աստ կան, ի առաջնորդութեան սուրբ ուխտիս՝ Սարգիս վարդապետին։ Ետոյ եկաւ եպիսկոպոս մի Դաթէոս անուն, հակառակութիւն մէջ անկաւ, եւ ի չարէն ոչ եղեւ միաբանութիւն սոցայ։ Ելաք ի Մաքե[ն]իսն, սկսա եւ [արագապէս] վճարեցի. [այսմ ամի եղեւ] /// խռովութիւն խիստ, Իպա-Սաւլթան անուն պարոն էառ զԱհմատ խանն եւ զՄուրատ խանն եւ էած աւեր աշխարհի, զերեք տարէն մալն Գ. ամսումն էառ։ Աստուած զիւր ումր կարճ անէ սրբոց բարէխաւսութեամբ. ամէն։

* Ծնթ. Տե՛ս ԺԵ. դ-ի յիշ-ք, Գ., էջ 261, Հմր 351։ Սահակ վ. Ամատունին (տե՛ս 1ա էջին սոսնձած թուղթը) եւ Համառօտ ցուցակը (հտ. Ա., էջ 1053) գրչի անունը գրել են «Ֆանոս», Ա. Գէորգեանը (տե՛ս նշ. աշխ.)՝ «Ֆանոս Ալեգսիանոս Խու»։ Մենք հետեւել ենք Լ. Խաչիկեանի ծանօթագրութեանը (ԺԵ. դ-ի յիշ-ք, Գ., էջ 261). «Գրչի անունը՝ Ալեգսիանոս պատռուած է, վերականգնում ենք Մաքենացոց վանքում նոյն ձեռագրով ընդօրինակուած Հմր 220 (1499 թ.) գրչագրի հետ համեմատելով»։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

պհպ. Բա (ԺԷ-ԺԸ. դդ., նոտրգիր) Յիշատակ է այս սրբագործ Աւետարանս Մարդ[՞]ին եւ իւր մայր Մարիամին, ///(տողամիջում բաց գոյնի թանաքով՝ «իւր կողակից» /// (անունն անընթեռնելի) եւ իւր ծնողաց՝ Մկրտչին, եւ իւր պապ Բարսեղի եւ իւր տատ Պնաւշին, եւ իւրանց քահանայ տէր Սօհպաթին, իւր կողակից Եղսումին։ Դարձեալ թոռներն՝ Մէլիքսէթ, Սիմոն, Սօհպաթն, դուստր՝ խանում Գուլփաշէն, որ [հալ]ալ արդեանց /// այս սուրբ Աւետարան տվին յիշատակ /// (մի քանի բառ ջնջուած, անընթեռնելի)։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ (մատիտով) «3629», վրան փակցուած թերթիկին՝ «Աւետարան բոլորագիր, ի թղթի «Գրեցաւ... ի թվականիս Հայոց ՋԽԷ. (1498) ձեռամբ անարժան, հէք Ֆանոս սու(տ) միայն աբեղա... ի սուրբ ուխտս...» (յիշ-ը բերել է լրիւ), Յիշատակարան ի վերջն։ Մատենադարանապետ Սահակ վ. Ամատունի», թերթիկի հակառակ երեսին՝ «1311/3629», «ՋԽԷ. – 1498, Մ[եսրոպ] եպիսկոպոս», մատիտով՝ «Աւետա///, 947 ///ցոյց ի /// Հայր ս/// վերջու///», 2ա՝ կիսախորանի կամարի տակ, մատիտով «Ն=400, Խ=40, Է=7, 1879-999=880, 447+552=999», 132բ՝ (վր. լս-ում մատիտով) «780 տարի է գրած Աւետարանս», (ստ. լս. մատիտով) «Այժմս 1879 թ. Քրիստոսի», պհպ. Աա՝ (մատիտով) «ՋԽԷ.-1498», պհպ. Աբ՝ (Ի. դ., շղագիր, մատիտով) «[Հետա]քրքրական պատկերներով։ Սուրբ գրքի վկայութիւններով նկարած են, լս-ներում «փոքրիկ տէր [Հայ(՞)]րապետից»։ Վերջում (էջ 113) յիշատակ, թ. 1700, Յուլիսի Ի. (20)։ Մաքուր գրչութիւն։ Գրուածքի բովանդակութիւնն է՝ Պարզումն Է. մահացու մեղքերի՝ հպարտութիւն, նախանձ, բարկութիւն, ծուլութիւն, ագահութիւն, որկրամոլութիւն եւ [բղջա]խոհութիւն»։

 

 

3630

ԾԱՂԿԱՔԱՂ ՅԱՒԵՏԱՐԱՆԱՑ

 

(բաղկացած 2 ձեռագրից)

ԹԵՐԹ՝ 115+1 (կրկն.՝ թ. 2)։ ԿԱԶՄ՝ մուգ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով եւ զոյգ գամերով, Ա. փեղկին՝ 60, Բ. փեղկին՝ 12 կոստղ, Ա. փեղկի վրայ 8 փլաք, կենտրոնում՝ արծաթէ խաչ, վերին եւ ձախ թեւերին՝ ապակէ ակներ. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կանաչ մետաքս, դռնակինը՝ շերտազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, վրան կան ճաքեր եւ քերծուածքներ, Ա. փեղկի ստ. մասի կաշին մէջտեղից պոկուած-ընկած՝ երեւում է միջուկը, խաչի թեւերի 2 ապակէ ակը եւ 24 կոստղը, Բ. փեղկի կենտրոնում փակցուած երբեմնի խաչը եւ զոյգ կապիչներն ընկած. լուսանցակողերի կարմիրը մասամբ թափուած, լուսանցակողերը, յատկապէս վերինը, աղտոտուած, մաշուած. թերթերի վրայ կան զանազան բծեր, թանաքի եւ սոսնձի հետքեր. թ. 93, 94՝ լուսագծերով թուղթ, մուծուած հետագայում, թ. 95-115՝ այլ ձեռք՝ այլ նկարազարդումով. էջանշան կապոյտ թել՝ թ. 82. վջ.ից պակասավոր.

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկի կազմաստառին փակցուած թերթիկին՝ «Հասարակ խաչազարդ Աւետարան», «1372/ 3630», «ՌԺԷ.-1568. Մ[եսրոպ] եպիսկոպոս»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Ա.

ԱՄԻՐԴԱՒԼՈՒ ՎԱՆՔ (ԲԱՂԷՇ) ՌԺԷ. – 1568

ԳՐԻՉ, ԿԱԶՄՈՂ՝ Ներսէս աբղյ (2ա-91բ)։ ՍՏԱՑՈՂ՝ Կիրակոս։

ԹԵՐԹ՝ 93+1 (1ա-93բ. կրկն.՝ թ. 2)։ ՊՐԱԿ՝ Ա-Ը×12 (Ը 9)+1։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,5×13։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (13,5×10)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 12ա)։ ՏՈՂ՝ 18։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – (լուսանցազարդերը եւ զարդագրերը գծանկարային). Ճակատազարդ՝ 2ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ շագանակագոյն։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ա. 2ա-5ա Բ. Ղազարու – Եւ էր ոմն հիւանդ Ղազարոս ի Բիթանիա, ի գեղջէն Մարեմա... երթա[յ]ին եւ հաւատա[յ]ին ի Յիսուս (Յովհ., ԺԱ. 11-ԺԲ. 11)։

բ. 5ա-6ա Ճաշու Աւետարանն Յոհաննու. ՂԶ.* – Եւ էր մերձ Զատիկն հրէից... եւ հաւատա[յ]ին ի Յիսուս (գլ. ԺԱ. 55-ԺԲ. 11)։

* Ծնթ. Այսպիսիք հին գլխակարգութեան համարներն են։

գ. 6ա-7բ Ծաղկազարդի առաւօտուն. Աւետարան Մարկոսի. ՃԺԶ. – Եւ գան յԵրիքով, եւ ընդ ելանել նորա յԵրիքովէ... ել ի Բեդանիայ երկու տասանեաւքն հանդերձ (Ժ. 46-ԺԱ. 11)։

դ. 7բ-9բ Կիրակի Ճաշու. Աւետարանն Մաթէոսի – Եւ յելանել նորա յԵրիքովէ՝ գնացին զյետ նորա ժողովուրդք... ել արտաքո քաղաքին ի Բեթանիա եւ անդ ագաւ (Ի. 29-ԻԱ. 17)։

ե. 9բ-11ա Իսկ Թ. ժամուն Աւետարան Ղուկաս – Եւ եղեւ, իբրեւ մերձեցաւ ի Բեթբագէ եւ ի Բեթանիայ... կանխեալ կային զնմանէ ի լսել (ԺԹ. 29-48)։

զ. 11ա-2ա Բեմբն կարդա. Աւետարան Ոհանու. Ճ. – Ի վաղիւ անդր ժողովուրդ բազում, որ եկեալ էր ի տունն... զի փառաւորեսցի Որդի մարդոյ (ԺԲ. 12-23)։

է. 12ա-5բ Աւետարան Մատթէոսի – Եւ այգուցն իբրեւ դարձաւ անդրէն ի քաղաքն քաղցեալ... եւ սակաւք են ընտրեալքս (ԻԱ. 18-ԻԲ. 13)։

12ա ստ. լս. գրչից՝ «Բ.շաբթի առաւաւտուն»։

ը. 15բ-6բ Աւետարան Մատթէոսի – Եւ իբրեւ ելանէր Յիսուս յԵրուսաղէմ, առ զերկուտասնսն առանձինն... եւ տալ զանձն իւր փրկանս փոխանակ բազմաց (Ի. 17-28)։

թ. 16բ-9բ Աւետարան Մարկոսի. ՃԼ. – Եւ առաքեն առ նա զոմանս ի փարիսեցւոց անտի... արկ գոյիւ չափ զկեանս իւր (ԺԲ. 13-44)։

ժ. 19բ-27ա Աւետարան Մաթէոսի. ՄԽԲ. – Եւ ելեալ արտաքս ի տաճարէն՝ գնայր Յիսուս... եւ Որդի մարդոյ մատնի ի խաչ ելանել (ԻԴ. 1-ԻԶ. 2)։

ժա. 27ա-8ա Աւետարան Մարկոս. ՃԾԴ. – Եւ էր Զատիկ, եւ բաղարջակերք յետ երկուց աւուրց... զի՞արդ պարապով մատնեսցէ զնա (ԺԴ. 1-11)։

ժբ. 28ա-9ա Աւետարանն Մաթէոս. ՄՀԷ. – Յայնժամ ժողովեցան քահանայապետքն եւ դպիրք եւ ծերք... զի մատնեսցէ զնա նոցա (ԻԶ. 3-16)։

ժգ. 29ա-31ա Աւետարանն Յոհաննու – Բայց այժմ անձն իմ խռովեալ է, եւ զի՞նչ ասացից, եթէ՝ Հա՛յր, ապրեցո՛յ զիս... որպէս ասաց ինձ Հայրն, այնպէս խաւսիմ (ԺԲ. 27-50)։

ժդ. 31ա-2բ Աւետարան Ղուկասու. ՀԴ. – Աղաչէր զնա ոմն ի փարիսեցւոցն, զի կերիցէ ճաշ ընդ նմա... երթ ի խաղաղութիւն (Է. 36-50)։

ժե. 32բ-3ա Աւետարան Մաթէոսի. ՄՀԸ. – Յայնժամ ժողովեցան քահանայապետքն եւ դպիրք եւ ծերք ժողովրդեանն... ասաց զինչ կա (ԻԶ. 3-15. տե՛ս նաեւ 28ա-9ա)։

ժզ. 33բ-4բ Աւետարան Մատթէոսի. ՄՀԸ. – Եւ յառաջնումն աւուր Բաղարճակերացն մատեան աշակերտքն առ Յիսուս... եւ ելին ի լեալն Ձիթենեաց (ԻԶ. 17-30)։

ժէ. 34բ-6ա Աւետարան Մարկոս. ՃԾԴ. – Եւ էր Զատիկ եւ բաղար[ջակերք](գրչից՝ «գրած է ի վայր»). Եւ յառաջնում աւուր Բաղարջակերացն... ելին ի լեառն Ձիթենեաց (ԺԴ. 12-26)։

ժը. 36ա-7ա Աւետարան Յոհաննու – Յառաջագոյն քան զտաւն Զատկին գիտեց Յիսուս, թէ հասեալ է ժամ նորա... եւ դուք առնիջիք (ԺԳ. 1-15)։

ժթ. 37ա-41ա Աւետարան Յոհանու. ՃԺԸ. – Ամէն, ամէն ասեմ (գրչից՝ «Գրած է»). [Բ]այց արդ, երթամ ես առ առաքիչն իմ... եւ աշակերտքն իւր (ԺԶ. 5-ԺԸ. 1)։

ի. 41ա-6բ Աւետարանն Ղուկասու – Մերձեցաւ տաւն Բաղարջակերացն... այլ բազում հայհոյութեամբ խաւսէին ի նայ (ԻԲ. 1-65)։

իա. 46բ-50բ Աւետարան Մարկոսի. ՃԿԸ. – Եւ ասէ ցնոսա Յիսուս՝ Ամենքեան գայթագղելոց էք յինէն յայսմ գիշերի... եւ սկսաւ լալ (ԻԶ. 31-72)։

իբ. 50բ-3ա Աւետարան Մատթէոսի. ՄՁԸ. – Յայնժամ ասէ ցնոսա Յիսուս՝ Ամենիքին գայթագղելոց էք յինէն... թողին զնա եւ փախեան (ԻԶ. 31-56)։

իգ. 53ա-4բ Աւետարան Մաթէոսի – Իսկ նոցա կալեալ զՅիսուս՝ ածին առ Կաիափա... արտաքս ելաց դառնապէս (ԻԶ. 57-75)։

իդ. 54բ-6բ Աւետարան Յոհանու – Գիտէր Յուդայ, որ զնայն մատնելոց էր զտեղին... եւ վաղվաղակի հաւ խոսեցաւ (ԺԸ. 2-27)։

իե. 56բ-9բ Աւետարան Յոհանու – Եւ ածեն զՅիսուս ի վանացն Կաիափա յապարանս դատաւորին... ի խաչ ելանիցէ (ԺԸ. 28 – ԺԹ. 16)։

իզ. 59բ-64ա Աւետարան Մատթէոսի. ՅԺԷ. – Իբրեւ այգ եղեւ, խորհու[ր]դ արարին քահանաապետքն եւ ծերք ժողովրդեանն վասն Յիսուսի... եւ մա[յ]ր որդւոցն Զեբեդեայ (ԻԷ. 1-ԺԹ. 56)։

իէ. 64ա-7բ Աւետարան Մարկոս. ՃՂԸ. – Եւ վաղվաղակի ընդ <ընդ> առաւաւտն խորհուրդ արարեալ... եկեալ էին յԵրուսաղէմ (ԺԵ. 1-41)։

իը. 67բ-72բ Աւետարան Ղուկասու. ՄՂԵ. – Եւ իբրեւ այգ եղեւ, ժողովեցաւ ծերակոյտ ժողովրդեանն... ի Գալիլէէ տեսանէին զայն (ԻԲ. 66 – ԻԳ. 49)։

իթ. 72բ-4բ Աւետարան Ոհաննու. ՃՂԷ. – Եւ նոքա առեալ տանէին զնա... թէ հայեսցին ի նայ, յոր խոցեցին (ԺԹ. 17-37)։

լ. 74բ-5ա Աւետարանն Մաթէոսի. ՅԽԸ. – Եւ իբրեւ երեկոյ եղեւ, եկն այր մի մեծատուն... նստէին հանդէպ գերեզմանին (ԻԷ. 58-61)։

լա. 75աբ Աւետարանն Մաթէոսի. ՅԾԱ. – Եւ ի վաղիւ անդր, որ է յետ ուրբաթուն, ժողովեցան քահանայապետքն եւ փարիսեցիքն... հանդերձ զօրականօքն (ԻԷ. 62-66)։

լբ. 75բ-6ա Աւետարանն Յոհաննու. ՄԾԴ. – Եւ էր երեկոի միաշաբաթոջ աւրն... ի կողս նորա ոչ հաւատամ (Ի. 19-25)։

լգ. 76ա-8ա Ղուկասու Աւետարանն. ՅԼԹ. – Եւ ահա երկու ի նոցանէ երթաին ի նմին աւուր ի գեօղ մի... ի բեկանել հացին (ԻԴ. 13-35)։

լդ. 78աբ Աւետարանն ըստ Ղուկասու. ՅԽ. – Մինչդեռ զայն խաւսէին, ինքն իսկ Յիսուս եկաց ի մէջ նոցա... զձեռսն եւ զոտսն (ԻԴ. 36-40)։

լե. 78բ-9ա Աւետարան Մաթէոսի. ԻԴ. – Եւ տեսեալ զժողովուրդսն՝ ել ի լեառն. եւ իբրեւ նստաւ անդ... յառաջ, քան զձեզ էին (Ե. 1-12)։

լզ. 79ա-80բ Աւետարան Յոհաննու. ՄԽԸ. – Յետ այսորիկ դարձեալ յայտնեաց զանձն իւր Յիսուս աշակերտաց իւրոց... յարուցեալ ի մեռելոց (ԻԱ. 1-15)։

լէ. 80բ- 2ա Աւետարան Մարկոսի. ԾԸ. – Եւ լուաւ արքայ Հերովդէս... եւ եդին ի գերեզմանի (Զ. 14-29)։

լը. 82ա-3բ Աւետարան Յոհանու – Եւ իբրեւ ճաշեցին, ասէ ցՍիմոն-Պետրոս Յիսուս... տանել զգիրս, որ է գրեալ էին (ԻԱ. 15-25)։

լթ. 83բ-5ա Աւետարան Մաթէոսի – Գիրք ծնդդեան Յիսուսի Քրիստոսի՝ որդոյն Դաւթի... ազգ չորէքտասանք (Ա. 1-17)։

խ. 85ա-6բ Աւետարան Ղուկասու – Եւ իբրեւ լցան աւուրք սրբութեամբ նոցա ըստ աւրինացն Մովսէսի... եւ շնորհք Աստուծոյ է ի վերա նորա (Բ. 22-40)։

խա. 86բ-90բ Աւետարան Ղուկասու – Ի հ<ի>նգէտասաներորդի ամի տէրութեան Տիբերեա կայսեր... առ ժամանակ մի (Գ. 1-Դ. 13)։

87ա ստ. լս., գրչից՝ «Տէ՛ր, ողորմեա՛»։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԷ. դ., նոտրգիր

93աբ [Աւետարան Մատթէոսի] – Եւ Յիսուսի Քրիստոսի ծնունդն էր այսպէս։ Խօսեալ զմայր նորա Մարիամ Յովսեփու... զի եւ ես եկեալ երկիր պագից նմա (Ա. 18-Բ. 8)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

91ա Փա՜ռք համագո եւ միաս[ն]ական, անբաժանելի Սուրբ Երրորդութեան՝ Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ, այժ[մ] եւ միշտ եւ յաւիտեան յաւիտենից։ Արդ, գրեցաւ սուրբ Աւետարանս՝ ծննդեան եւ գալստեան, մատնութեան, թաղման եւ յարութեան, յիշատակ հոգոյն Կիրակոսին եւ հօրն՝ Խաչատրուն, եւ մօրն՝ Շաումին, եւ որդոցն՝ /// (անուանց տեղը բաց՝ չգրած) եւ ամենայն /// (տեղը բաց՝ չգրած), եւ եղբարցն՝ <Հ>Խըլհաթին, Ջանհոշին, եւ հարսին՝ Զմրութին, եւ Շընահաւորին, եւ քըւերն՝ Գուլին։ Եւ որ զողորմին ասէ, Աստուած իւրն ողորմեսցի ի միուսանգամ գալստեանն. ամէն։ Դարձեալ աղա<ւ>չեմ զամենեսեանդ, որ աւաք Զատկի կիրակնաւուր ժամուն յիշել արժանի առնէք զիս։ |91բ| Արդ, երես ա[ն]կեալ աղաչեմ զձեզ, յիշեցէ՛ք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զվերջին կազմողս սուրբ գրոցս, անիմաս[տ] եւ մեղօք լցեալ, անարժան, սուտանուն Ներսէս աբեղա, որ քան զամենայն գործողս չարեաց առաւել եմ ես, եւ Եղիեայ վարդապետին, որ բազում աշխատանք ունի ի վերա մեր։ Արդ, գրեցաւ եւ կազմեցաւ Մաշթոց եւ սուրբ Աւետարան եւ Գանձարան* ի թվին մեր ՌԺԷ. (1568), ընդ հովանեաւ Սուրբ Յովաննէսին, որ Ամիրդաւլ կոչի, յիշատակ հոգոյն Կիրակոսին, հաւրն՝ Խաչատրուն, եւ մօրն՝ Շաումին, եւ որդոցն եւ եղբարցն եւ ամենայն արեան մերձօաց. ամէն։

* Ծնթ. Այս թուականին գրիչը հաւանաբար գրել է նաեւ Մաշտոց եւ Գանձարան։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 92ա (1689, նոտրգիր) Ես՝ Պախտիարըս որդի է<ր>ի Յովանէսի, որդի Յարութեան, Եղտիայրի որդի՝ Բահայտուր, մալըս Բ. եղպար որդոց, իմ մալըս իմ բերնիս իխրարովըս տուվի՝ կէս մալըս՝ որդոցըս, կէս մալըս՝ աղչիկնէրուն։ Բաւ է. մեր առաջնորդըս՝ տէր Պաղտաս<ս>արըս վկայ, տէր յԱռաքելըս, Վարդանըս։ Թվին ՌՃԼԸ. (1689)։

2. 1ա (ԺԷ. դ., նոտրգիր, ցրիւ գրչութեամբ) Յ[Առ]ագել, Կակոս, Կ[ի]րակոս, Տ[ի]րատուր՝ որդիս Կ[ի]րակոս, էս զարտաւզ տվել եմ, որ այս տա էս Նէնէս։ Կակոս, յԱռագելին յաղբէր Կիրոս, Տիրատուր՝ է որդի Կ[ի]րակոս. յերեգ յերբար (՞) իրս տուր///. ամէն։ |1բ| Քանի ողչ է, յերեգ որդուն մալն կայ. յԱռագէլին յաղբաւր Կիրակոս, Վագիլ, Աստուծոյ համար յԱմիրխան, էս զարտաւվ տէր Յոհանէս, Գալուս, Պէտոս, Պարտուհտծ (այսպէս) Ղարզար Աստուած էսր յ[ի]շա՛ Հաւթէնովն։ Քանի Տիրատուր ողչ է, յանոց մալն կայ, յանոր յանցան յետեւ, ետեւ յեգրեգ փաւ///. այլ բաւ է ինձ /// կարդ///։

3. 92բ (ԺԷ. դար, նոտրգիր) Յանուն Հաւր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ. յԱլէքսանն Բ. կարպետ յԱւետարանին երետ։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 91բ՝ «Յովանէսին հոգոյն///սրբոյ Աւետարանին», 115բ՝ «Պաւտուրին, Թուրվանդին հոգուն, Հովմին», 1ա-4ա, 115բ՝ «IV»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Բ.

ԺԷ. դար (1631ից առաջ)

ԹԵՐԹ՝ 22 (թ. 94-115)։ ՊՐԱԿ՝ 1-2×8 (1՝ 9)+5։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,5×13։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (13,5×10)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 96ա)։ ՏՈՂ՝ 20։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – (լուսանցազարդերը եւ զարդագրերը՝ գծանկարային, բացառութեամբ՝ 95ա-ի) Մատթէոս՝ 94բ։ Կիսախորան՝ 95ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն՝ 97բ։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, նարնջի, վարդագոյն, սեւ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ա. 95ա-7ա Աւետարանն Մաթէոսի – Եւ յերեկոյի շաբաթուն, յորում լուսանայր միաշաբաթին, եկն Մարիամ Մագդաղենացի... ի կատարածն աշխարհի (ԻԸ. 1-20)։

բ. 97աբ Աւետարանն ըստ Մաթէոսի բժշկութեան – Եւ մինչդեռ անցանէր ընդ այն Յիսուս, զհետ եղեն նորա... հանէ զդա զդեւս (Թ. 27-34)։

գ. 97բ-8ա Աւետարանն Մաթէոսի հանգըստեանն – Յայնմ ժամանակի պատասխանի ետ Յիսուս եւ ասէ՝ Գոհանամք զքէն Հա՛յր... եւ բեռն իմ փոք[ր]ոգի (ԺԱ. 25-30)։

դ. 98ա-9բ Աւետարան ե<ա>ւղաբէրից ըստ Մարկոս է – Եւ իբրեւ երեկոյ եղեւ, քանզի ուրբաթ էր... զի երկնչէին (ԺԵ. 42-ԺԶ. 8)։

ե. 99բ-100բ Աւետարան ըստ Մարկոսէ. բժշկութեան է – Եւ մտանեն ի Կափառնաւում. եւ իսկ եւ իսկ ի շաբաթուն մտեալ ի ժողովուրդն, ուսուցանէր զնոսա... զի գիտէին զնա, թէ Քրիստոսն է (Ա. 21-34)։

զ. 100բ-1բ Աւետարանն ըստ Մարկոս. հանգստեան – Եւ ասէր՝ Այսպէս է արքայութիւն Աստուծոյ... աշակերտաց մեկնէր զամենայն (Դ. 26-34)։

է. 101բ-3ա Աւետարան ըստ Ղուկասու է եւղաբերից – Եւ ահա այր մի անուն Յովսէփ, որ էր նախարար... ընդ միտս զարմաց, թէ զինչ եղեւ (ԻԳ. 50-ԻԴ. 12)։

ը. 103ա-4ա Աւետարանն ըստ Ղուկաս է բժշկութեան – Եւ էջ ի Կափառնաւում՝ ի քաղաքն գալիլեացւոց... զի գիտէին զնա, թէ Քրիստոսն է (Դ. 31-42)։

թ. 104ա-5բ Աւետարանն Ղուկասու հանգստեան – Մի՛ երկնչիր, հաւտ փոքրիկ, զի հաճեցաւ Հայր ձեր... պահանջեսցեն ի նմանէ (ԺԲ. 32-48)։

ժ. 105բ-7բ Աւետարան ըստ Յոհաննու է ե<ա>ւղաբերից – Յետ այսորիկ աղաչեաց զՊիղատոս Յովսեփ, որ յԱրիմաթեա էր... եւ զայս ինչ ասաց ցնա (ԺԹ. 38-Ի. 18)։

ժա. 107բ-9ա Աւետարանն Յօհանու բժշկութեան – Յետ այսորիկ տաւն էր հրէից, եւ ել Յիսուս յԵրուսաղէմ... եւ հաւասար առնէր զանձն Աստուծոյ (Ե. 1-18)։

ժբ. 109ա-10բ Աւետարան Յոհանու հանգստեան – Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա՝ Ամէն, ամէն ասեմ ձեզ... որ առաքեացն զիս (Ե. 19-30)։

ժգ. 110բ-4ա Աւետարան ըստ Յոհաննու. ամբիծքի է – Թէ սիրէք զիս, զպատուիրանս իմ պահեսջիք... թէ ատեցին զիս ի տարապարտուց (ԺԴ. 15-ԺԵ. 25)։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԷ. դ., նոտրգիր

94ա [Աղօթք-մաղթանք] – Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ զաւրութիւն, կապեա՛յ զամենայն ցեղ ցաւն... եւ փախուցեալ ի ծառայէն Աստուծոյ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 114ա (1631, բոլորգիր) Փա՜ռք անբանելի (=անբաւելի) եւ եռահուսակ, անբաժանելի Սուրբ Երրորդութեան՝ Հաւր եւ Որդւո եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Զվերջին ըստացաւղ սուրբ Աւետարանիս զտէր Աբրահամ եպիսկոպոսն յիշեցէ՛ք, որ ըստ|114բ|ացաւ զսա յիւրն յիշատակ եւ ետ իւր հալալ ընչիցն եւ էառ զսուրբ Աւետարանս անջինջ յիշատակ իւր ամենայն Է.արեան մերձաւորացն եւ ծնաւղաց հոգւոյն՝ հաւրն՝ Ղարաղաւչին, եւ մաւրն՝ Փաշաբէկուն, եւ եղբաւրն՝ Գրիգորին, եւ Վարդանիսին, եւ քուէրն՝ Հռիփսիմին, Սառին, Աղասաւլթանին, Յովանիսին, Մարգարտին, եւ յամենայն արեան մերձաւորացն, որ ի Քրիստոս է հանգուցեալ։ Յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի ասաց[է՛ք] իւրեանց հոգւոյն. ամէն։ Հայր մեր, որ յերկին՛՛։ |115ա| Դարձեալ, կրկին անգամ յիշեցէ՛ք զսուզտ (՞) Ամիրխանն, եւ զկողակիցն Ամիրխանին՝ զՄամախաթուն, եւ հանգուցեալ, որդին՝ Մխիթարն, եւ զՊարսամն, Նսէֆ, որ ի ձեռն այլազգաց գերի անկաւ, Շահբէկին, Գուլբեկին։ Յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի ասացէ՛ք իւրեանց հոգոյն. ամէն։ Դարձեալ յիշեցէ՛ք զԱմիրխանի հայրն՝ Գուլնատարն, եւ զմայրն՝ Շահբեկին, եւ զեղբայրն՝ զԱրմաղանն, զԳրիգորն, եւ զքուրն՝ Խաթունաղէն, զԽանբեկին, զԽերակոբն. ամէն։ Աղաչեմ զձեզ, ո՛վ լուսերամ դասք քահանայից, յիշեցէ՛ք զստացաւղ սուրբ Աւետարանիս զԱբրահամն եպիսկոպոսն եւ զհաւրեղբարն՝ զԱկոբ եպիսկոպոսն, յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի ասացէ՛ք։ |115բ| Արդ, ես՝ յԱբրահամ եպիսկոպոս, եւ եղբայրն իմ՝ Ամիրխան, մեք մեր կամաւ եւ յաւժարութեամբ մեր հոգոյս վախմ եւ յիշատակ դրաք զփոքրիկ Աւետարանս ի երկիրն Քաչբէրունաց, ի գիւղն Գանձակ, ի դուռն կենսաբեր Սուրբ Աստուածածնին։ Եթէ ոք մերոց կամ աւտարաց հանել կամ ծախել ջանա, պատժի եւ նզովք առնու հայրապետացն։ Արդ, աղաչեմք զձեզ, ո՛վ լուսերամ դասք քահանայից, ով ոք հանդիպիք, լի սրտիւ Աստուած ողորմի ասաց[է՛ք] իւրեանց հոգւոյն. ամէն։ Հայր մեր՛՛, ի թվականիս հաոց ՌՁ. (1631) էր կաթողկիոսու/// (վջ.)։

Տե՛ս ԺԷ. դ-ի յիշ, Բ., էջ 435, Հմր 629. տպագրել է երեք՝ ա-գ. հատուածի բաժանած։

Ծնթ. Ե-ի եւ է-ի գծագրական տարբերութիւն չկայ, ուստի գրել ենք ըստ ընդունուած կանոնների։

2. 114բ (ԺԷ. դար, նոտրգիր) Յիշատակ է Շահզատի, հօրն՝ Պետրոսին, մօրն՝ Ոսկիհատին, եղբօրն՝ Պօղոսին, քուրոչն՝ Շահոսկին, առն իւրոյ՝ Գրիգորին, որ ետուր յիշատակ յօխտեաց Սուրբ Յովաննէս յեկեղեցին, ի ձեռն տէր Մովսէսին, զոր Տէր Աստուած վայել տացէ. ամէն. Հայր՛՛։

 

 

3631

ԱՒԵՏԱՐԱՆ

ՌՃԺԶ. – 1667

ԳՐԻՉ՝ Ղաւնջայ։ ՍՏԱՑՈՂ՝ Քասբար (1684 թ.)։

ԹԵՐԹ՝ 273+2 (կրկն.՝ 1, 204). չգրուած՝ 1աբ, 79աբ, 129ա, 130բ, 209բ, 272բ-3բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԳ×12 (ԺԱ 11)։ ՆԻՒԹ՝ մագաղաթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5×11,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (11,5×7). սահմանագծուած կարմրով։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 24ա)։ ՏՈՂ՝ 21-22։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով եւ 3 գամով, կոստղապատ, Ա. փեղկի կենտրոնում արծաթէ խաչ՝ մէջտեղում՝ սպիտակ քար, անկիւներում՝ անկիւնազարդեր, 88 կոստղ, Բ. փեղկին փոքր արծաթէ խաչ՝ մէջտեղում կարմիր ակն, ներքին անկիւններում՝ անկիւնազարդեր, 63 կոստղ. միջուկը՝ տախտակ. աստառը՝ ծաղկազարդ բրդէ գործուածք. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝. մագաղաթ, չգրուած։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 1գ, 80ա, 131ա, 210ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, յուշկապարիկ (20ա), ծառ (50բ), տաճար (60ա, 116բ), խաչ (72բ, 74բ, 195բ, 202ա, 263բ), ծաղիկ ծաղկամանով (110ա), «Հուր եկի արկանել» (173բ)։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, նարնջի, շագանակագոյն, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մաշուած, վրան ճաքեր եւ քերծուածքներ, մէջքի եւ Ա. փեղկի վերին մասի կաշին փոքր-ինչ պոկուած-ընկած, Ա. փեղկի 10 կոստղն ընկած, Բ. փեղկի կոստղերից մէկը թուլացած, 3 կապիչներն ընկած, առկայ են հիմքերը, դռնակի կաշին մաշուած, ձեւափոխուած, ստ. մասից թեքութեամբ մասամբ պոկուած-ընկած, դռնակից երկտակ 2 թել ամրացրած՝ որպէս կապիչ, աստառը՝ մաշուած, աղտոտուած, դռնակից մասամբ առանձնացած. լուսանցակողերը գործածութիւնից եւ խոնաւութիւնից աղտոտուած, կարմիրը թափուած, ձեւափոխուած. պհպ-ները խիստ աղտոտուած, կծկուած, պհպ. Բ, թ. 8, 10, 37 եւ այլուր՝ վրան բնական անցքեր, թ. 273՝ վր. մասից պատռուած. խոնաւութիւնից թերթերն ալիքաւորուած, հիմքի մօտ բորբոսի հետքեր, զանազան բծեր, մանրանկարների գոյները արտատպուած հանդիպակաց երեսներին, սպիտակ, կանաչ, կապոյտ էջանշան թելեր՝ թ. 40, 100, 127, 152 եւ այլուր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1գ-78բ Աւետարան Մատթէոսի։

2. 80ա-128բ Աւետարան Մարկոսի

3. 208բ Նախադրութիւն։ 131ա-208ա։ Աւետարան Ղուկասու։

4. 208բ-9ա Գլուխք։ 209ա Նախադրութիւն 209ա։ 210ա-70բ Աւետարան Յովհաննու։ (270աբ Իրք կնոջն շնացելոյ)։

Ծնթ. Ունի ստ. լս. համաբարբառ՝ Ցրուացանկ։ Որոշ տեղերում նոտրգրով հետագայի նշումներ՝ 20աբ, 21ա եւ այլուր։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

208ա Ասացեր, զոր ինչ մեղար, Տէր թողցէ քեզ զյանցանս քո։ Ա՜խ, վա՜յ, մեղաւորիս։

209ա Ո՛վ սրբազան ընթերցողք, աղաչեմ զձեզ յիշեցէ՛ք ի Քրիստոս ի սուրբ աղօթս ձեր զանարժան Ղաւնջայ գրիչս եւ Աստուած ողորմի ասացէ՛ք, եւ Աստուած զձեզ ողորմեսցի. ամէն։

271ա Փա՜ռք ամենասուրբ Երրորդութեանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Փա՛ռք երից անձնաւորութեանն, անբաւից տէրութեան եւ թագաւորութեան, անմահից, մշտնջենաւորաց, անապական բնութեան եւ ամենազօր զօրութեան, անպարագրելի աստուածութեան, իսկից յատկութեանց, յանձնաւորութեանց եւ միոյ աստուածութե[ա]ն, պատճառից Էից եղելութեանց, եղականաց եւ ստեղծականաց, գոյացութեանց, արարողաց Հօր ճշմարտի՝ ծնօղի Որդւոյն միածնի եւ բխողի Հոգոյն կենարարի, յանմահից հրեղինաց, յիննեակ դասուց հրեշտակաց, եւ ի մահկանացուաց սեռից մարդկութեանց։ Գոհութիւն եւ երկրպագութիւն եւ աւրհնութիւն յանցեալն եւ ի ներկայս եւ յապագայսն |271բ| ժամանակաց շրջագայութեանց, որ զօրացոյց զիս՝ զտկարս եւ զտխմարս, զփցունս եւ զթարմատարս, զյոյլս եւ զծոյլս, զանարգս եւ զանպիտանս՝ զՂաւնջայ գրիչս, յանգ եւ յաւարտ հանել զսուրբ եւ զաւետաբեր Աւետարանս արքայութեանն երկնից, զշնորհաբաշխ եւ զկենսունակ բժշկարանս հոգւոց ամենայն հաւատացելոց, զդրախտս աստուածատունկ, որ է լցեալ ամենայն անմահարար եւ անուշահոտ պտղովք, յորմէ բղխեն չորք գետք ընդ չորէքծագեան տիեզերս՝ արբուցանել զչորէքնիւթեայ պասքեալ մեր բնութիւնս հոգեւոր եւ աստուածային, պայծառ ի յերկնից ծագեալ արեգակնս, որ լուսաւորէ եւ ծագէ լոյս աստուածային, որոց նստին ի խաւարի եւ ի ստուերս մահու, որում ցանկա|272ա|ցօղ եղեալ այսմ աւետալուր եւ տէրունախօս սուրբ Աւետարանիս (չգրուած տեղում 10 տող լրացուած ստացողի ձեռքով՝ «որ ըստացաւ սուրբ Աւետարանս սուտանուն Քասբարս եւ Պաղտարս, Միրզախանս, որ ստացան ընչից իւրեանց, հայրն իւրեանց՝ զՇահնազարն, մայրն իւրոյ՝ Պակին»)։ Քանզի մտաւ ածեալ զբան մարգարէին, որ ասէ, եթէ՝ Երանի այնոցիկ, որ ունի զաւակ ի Սիոն եւ ընդանեակք յԵրուսաղէմ, եւ զհետ մտեալ՝ հասին իբրեւ զիմաստուն եւ զխոհեմ վաճառական անգին եւ երկնաւոր պատուական մարգարտիս, առիս զսուրբ Աւետարանս զայս ողորմութեամբն Աստուծոյ հոգեւոր անկողոպտելի (այլ ձեռքով՝ «Քասբարս»)։

Գրեցաւ զսուրբ Աւետարանս թվին ՌՃԺԶ. (1667)։ Ո՛վ սուրբ ընթերցողք, աղաչեմ յիշել ի Քրիստոս զգծող սորա եւ զըստացող, եւ զամենայն արեան մերձաւորսն, եւ զնընջեցեալսն. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

129բ (ստացողի, 1684 թ.) Ես՝ Քասբարս, սուրբ Աւետար[ան]ս առայ ընչից իւրոց՝ յիշատակ հոգւոյ իւրոյ, հայրն իւրոյ՝ Շահնազարն, մայրն իւրոյ՝ Պէկին, կենակիցն իւրոյ՝ Եղիսաբեթ, որդւոց իւրոց՝ Հախնազարն, Եաւրին, Խաւստրաւն, դուստրն իւրոյ՝ Նազլուխան, Հ<ի>ռիփսիմայն, Փարին, Մարինոս, Եթարն, Նեղսարն, Հերիքնազն, հանգուցեալ Կաւհարն, եւ հարսներն իւրոյ՝ Շահփարն, Մարիան-Խաթուն, թոռն իւրոյ՝ Յովանէսն, Ղարապէկն, Շահխանումն, եղբայրն իւրո՝ Պաղտասարն, կենակից իւրոյ՝ Գուլաղն, որդին իւրո՝ Աստուածատուրն, դուստրն իւրո՝ Սալվարխան, Մարասն, Մարիան, աննման հանգուցեալ Աղապակն, Շահնազար, Ղարապակն, Խաւս<տ>րովն, Շամամն եւ հարսն, (2.5 տող բաց՝ չգրած), միւս եղբայրն իւրոյ՝ Միրզախանն, հանգուցեալ կենակիցն իւրոյ՝ Շահզատն, հանգուցեալ որդին իւրոյ՝ Ղարախան, միւս |130ա| կենակիցն իւրոյ՝ Թիլին, որդին իւրոյ՝ Պայինտուրին, դուստրն իւրոյ՝ Սանամն, Իռիսխին, հանգուցեալ եղբայրն իւրոյ՝ զՄելքուն։ Յիշեսջի՛ք ի Քրիստոս Աստուած, լի բերան ողորմի ասէ՛ք, Քրիստոս Աստուած ողորմեսցի ձեզ ի միւսանգամ գալըստեան. ամէն։ Հայր մ՛՛։ Քոյրն իւրոյ՝ Մարիամն, հանգուցեալ Նազլուխան յիշեցէ՛ք ի Քրիստոս, հանգուցեալ թոռն՝ Շահիսլումն, յիշեցէ՛ք։ Դարձեալ յիշեցէ՛ք զխոս[տ]ովանահայր տէր Մանուելն*. յիշեցէ՛ք ի Քրիստոս։

Թվին ՌՃ. եւ Լ. եւ Գ. (1684) էր, ի հայրապետութիւն հռոմայեցի Հեղիազարին. ամէն։

* Ծնթ. Այստեղ սկզբում գրուած՝ «Աւետիսն», որ ապա շրջանակած-ջնջած է, փոխարենը տողագլխին գրուած է «Մանուելն»։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «3631, ՌՃԺԶ.-1667, Մ[եսրոպ] եպիսկոպոս»։

 

 

3632

ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ ՀԱՅԿԱԶԵԱՆ ԼԵԶՈՒԻ

ԺԹ. դար (1857ից յետոյ)*

ԹԵՐԹ՝ 162 (գրչի էջակալում՝ 1-58**, որ է՝ 1ա-30բ, 1-61 (թռիչք՝ 20-22), որ է՝ 39ա-68բ, 1-59***, որ է՝ 72ա-93ա, 31-46, որ է՝ 95ա-102բ). չգրուած՝ 28բ-9ա, 70բ-1բ, 93բ-4բ։ ՊՐԱԿ՝ Ա-Ժ×8+Ի×8+ԺԱ-ԻԱ×8**** (Դ՝ 6, Ը, Ժ, ԻԱ՝ 4)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսադրոշմով՝ թ. 5, 60՝ «7՞», թ. 15, 45, 61 եւ 46, 62, 81 եւ այլուր՝ «1834» թ. 34, 51՝ «36», թ. 55, 56 եւ 57, 58՝ հիւղակ, որի շուրջ պտտվում են 2 ճանճ, հիւղակի կողքին ծաղիկ, ներքեւում՝ «///6», թ. 73, 125 եւ այլուր՝ «И», թ. 74, 75, 79, 86, եւ այլուր՝ «ВФ7», թ. 109, 113՝ «38», թ. 110, 114 եւ այլուր՝ «П.П.», թ. 135 եւ 142, թ. 138, 145 եւ 139, 148 եւ այլուր՝ «1857», անընկալելի պատկեր, վերեւում՝ շրջանակ, մէջը ծաղիկ եւ ետեւի թաթերին կանգնած առիւծ, թ. 141 եւ 136, 143 եւ 150, 152 եւ 157՝ «С. Ф. ЧЕШИХИМА», ճնշադրոշմներով՝ 21ա եւ այլուր՝ առաւել թոյլ դրոշմուած՝ երկգիծ ձուածիր, երկու գծերի միջեւ՝ «Ярославской фабрики /// (անընթեռնելի)», կենտրոնում՝ երկգլխանի թեւատարած թագակիր արծիւ, 157ա՝ եւ այլուր՝ առաւել թոյլ դրոշմուած՝ երկգիծ ձուածիր, երկու գծերի միջեւ՝ «Вырновской фабрики», կենտրոնում՝ «ГН»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17×11։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (68ա-70ա, 135ա-6ա, 138բ-162բ. 15,5×9), երկսիւն (14,5×7,5)։ ԳԻՐ՝ շղագրանման նոտրգիր (նմուշ՝ 25ա)։ ՏՈՂ՝ 17-24։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ թուղթ։

* Ծնթ. Ժամանակի համար տե՛ս ՆԻՒԹ։

** Ծնթ. Գրիչը 55րդ էջի յաջորդ չգրուած 2 էջը չի համարակալել, որից յետոյ շարունակել է 56 համարով։

*** Ծնթ. Գրիչը 12ից յետոյ յաջորդ 1 գրուած էջը չի համարակալել, որից յետոյ շարունակել 13ով։ Ըստ գրչի երկրորդ էջակալման 16 էջ՝ 31-46 (պրակ ԺԲ.), տեղադրուած սխալ, որից յետոյ էլ արուել է ձեռագրի թերթակալումը՝ 95ա-102բ՝ կարդալ 86բ-ից յետոյ։

**** Ծնթ. Գրիչը Ժ. պրականիշից յետոյ սխալմամբ գրել է Ի, այնուհետեւ ԺԱ.ով շարունակել։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին մաշուած, վրան կան ճաքեր եւ քերծուածքներ, անկիւններում երեւում է միջուկ-տախտակը, լուսանցակողերը՝ մաշուած, աղտոտուած, կազմաստառների վրայ զանազան խզբզոցներ, գրչափորձեր, եզրերից փոքր մասեր թափուած, երեւում է միջուկ-տախտակը. թ. 95-102՝ տեղադրուած սխալ, կարդալ ընդմէջ թերթ 86-7ի, թ. 25-30՝ հիմքից գրեթէ անջատ, թերթերի վրայ կան զանազան բծեր, խզբզոցներ, խոնաւութեան հետքեր. Ե. պրակահամարից յետոյ գրիչը Զ., Է., Ը. պրակահամարների առաջին թերթը կրկին սկսել է համապատասխանաբար Ա. (39ա), Բ. (47ա), Գ. (55ա), աւարտել Զ. (46բ), Է. (54բ), Ը.ով (58բ), Ժ.ից (70բ) յետոյ սխալմամբ գրել է Ի. (78բ), այնուհետեւ շարունակել է կանոնաւոր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-38բ [Խաչատուր Տէր-Յօհանեանց, Համառօտ հայկազեան քերականութիւն]

1. ա. 1ա-11բ [Յաղագս անուան]. Անուանք ըստ առաջին պատկերի (Ա-Օ) – Ախտ՝ ցաւ, տարտ, ակումբ՝ խալիչա... օձ՝ օձ, օղ՝ օղ, հալղայ։

բ. 11բ- 3ա Ածականք. – Զոր օրինակ Աշխոյժ՝ զորպայ, բախած՝ յիմար... երաշխեպ՝ տանջանք, հանգիստ՝ հանգիստ։

2. ա. 13բ-28ա Ըստ երկրորդ պատկերի գոյականք (Ա-Օ) – Ագցան՝ քիւլփութիւն, ագարագ՝ չեօլ, տաշտ... օրհաս՝ օրհասած, օրօրոց՝ րրօրոց:

բ. 28ա-30ա Անեզական անուանք – Զոր օրինակ. Արհաւիրք՝ երկիւղ, բաղձանք՝ սեր, փափակ... գամիրք՝ ազգ են, թուրք՝ թուրք ասեն:

3. 30բ-7ա Երրորդ պատկեր հոլովադասութեան. զոր օրինակ – Ա իւն՝ մոխիր, աղիւս՝ քարպուճ, ամուսին՝ կին մարդոյ... քուրձ՝ քուրձ, օդ՝ հաւայ երկնքի:

Հմմտ. Խաչատուր քահանայ Տէր-Յօհանեանց Շամշատինեցի, Համառօտ հայկազեան քերականութիւն, Շուշի, 1839, 9-36:

Բ. 39ա-68բ [Միքայէլ Չամչեան. Քերականութիւն հայկազեան լեզուի]

1. 39ա-52ա Յաղագս խնդրառութեան բայից. Բայք առօղք բնութեան խնդիր իւրեանց զուղղական հոլովն. – Զոր օրինակ՝ Համարիմ՝ համարել, վարկանիմ՝ կարծել, թահմին անել... քշտեմ՝ խշխարտալ. օրինակ՝ Ոչ այժմ զերեսս այլագունեսցէ Իսրայէլ։ Զանճառութիւն շնորհեն ընդոտնեալ:

Ունի հետեւեալ մասերը՝ իրենց օրինակներով – Բայք առօղք բնութեան խնդիր զվերջահոլով տրական (39ա)։ Բայք առօղք բնութեան խնդիր իւրեանց զնախդրիւ տրական (40բ)։ Բայք առօղք բնութեան խնդիր իւրեանց զհոլով բացառական (42բ)։ Բայք առօղք բնութեան խնդիր իւրեանց զպատմական հոլովն (44բ)։ Բայք առօղք բնութեան խնդիր իւրեանց զհոլովն գործիական (45բ)։ Բայք առօղք բնութեան խնդիր իւրեանց զհոլովն պարառական (47բ)։ Բայք առօղք բնութեան խնդիր իւրեանց զհոլովն ներգոյական (47բ)։ Բայք որոց բնութեան խնդիր լինին ի վարիւ (48ա): Բայք, որոց բնութեան խնդիր լինեն ի վարիւ (49ա)։ Բայք, որոց բնութեան խնդիր լինին ընդիւ (49բ)։ Ներգործական բայքս միայն սեռի խնդրով բաւականանան, որ են սոքին (50ա):

2. 52ա-68ա Յաղագս չեզոքական բայից. Բայք չեզոքականք, որոց բնութեան խնդիրք լինին վերջահոլով տր[ական] – Հետեւիմ՝ հետեւիլ, հաւանիմ՝ հաւանել... սպրդիմ՝ ուսուլով ներսը մտանել։ Վախճան բայից խնդրառուաց։

Ունի հետեւեալ մասերը՝ իրենց օրինակներով – Բայք, որոց բնութեան խնդիր լինեն նախդրիւ տրական (54բ)։ Բայք, որոց բնութեան խնդիր են բացառական (57ա)։ Բայք, որոց բնութեան խնդիրք լինին գործիական հոլով (59բ)։ Բայք, որոց բնութեան խնդիր լինին պարառական (61)։ [Բայք, որոց բնութեան խնդիր լինին] ներգոյական (61բ)։ Խնդիրք չեզոքական բայից, որք լինին ընդ նախադրութեանս (63բ)։ Խնդիրք բնութեան բայից, որք լինին ի վերայիւ (64ա)։ Բայք չեզոքականք ոմանք առնուն զխնդիր եւ ոմանք ոչ (65ա)։

Հմմտ. Միքայէլ Չամչեան, Քերականութիւն հայկազեան լեզուի, Տփխիս, 1826, էջ 430-477:

– 67բ-8ա Բայք կարգեալք ի յերկրորդ մասին – Ասպատակեմ՝ չափաւուլղութիւն (՞) անել, համակեմ՝ գլուխ ելել… կարկեմ՝ պապանձացնել, սպրդեմ՝ [դ]ուրս ու ներսը մտանելով:

– 68ա-9ա Վախճան բայից խնդրառուաց – Ածական անուանք երբեմն զօրութեամբ ունելով զբուն խնդիրն… առնեմ, կարծեմ, համրիմ. Հարկանէր զպ[ա]տկերս իւր, այսինքն՝ տայր:

– 69բ-70ա Բայք զբնութեան խնդիրն իւրեանց զօրութեամբ ունեցեալք – Զայլս ուսուցանեմ օրինօք եւ զիս ոչ արատեմ զնովաւ… ի մարդկա[նէ] համարեցար ի մէնջ եւ այլն:

Գ. 72ա-134բ [Յաղագս խոսքի մասանց. բառաշարքեր]. (նաեւ՝ բացատրաբար)

1. 72ա-86բ, 95ա-102բ, 87ա-93ա Բայք պարզ ներգործականք եւ կրաւորականք, որք խոնարհին ըստ առաջին պատկերի. զօր օրինակ – Ազատեմ՝ ազատել, ազդեմ՝ իմացնել... մակաբերեմ, մտաբերեմ՝ միտք բերել։

Ունի հետեւեալ մասերը՝ իրենց օրինակներով – Չորրորդ՝ ամենայն բայք բարդեալք ընդ «ածեմ» բայիս (89բ)։ Հինգերորդ՝ ամենայն բայք բարդեալք ընդ «արկեմ» բայիւ (90ա)։ Վեցերորդ՝ ամենայն բայք բարդեալք ընդ «բանեմ» բայիս (90բ)։ Եօնթերորդ՝ ամենայն բայք բարդեալք ընդ «բերեմ» բայիս (92բ)։ Երկրորդ. ամենայն բայք «աւոր» մասնկամբս ածանցեալք անթերի խոնարհին ըստ այսմ առաջին առաջի պատկերի (101ա)։ Երրորդ. բազումք բարդ ներգործականք (102ա)։

Հմմտ. Խաչատուր քահանայ Տէր-Յօհանեանց Շամշատինեցի, Համառօտ հայկազեան քերականութիւն, Շուշի, 1839, 67-94:

2. 103ա-7ա Նախադրութիւնք առողք զսեռական (նախապես գրած՝ զհայցական, յետոյ այլ թանաքով ջնջած, գրած սեռական). – Զոր օրինակ՝ Վասն՝ համար, սակս՝ համար, խաթրու... շուրջ, շուրջանակի, գեր՝ չորս կողմովը։

Ունի հետեւեալ մասերը՝ իրենց օրինակներով – Առօղք զվերջահոլով տրական (105ա)։ Առօղք զնախդրիւ տրական (105բ)։ Առօղք զհայցական (106ա)։ Առողք զբացառական (106բ)։ Առօղք զգործիական (107ա)։ Առօղք զպարառական (107ա)։

3. 107բ-28բ [Յաղագս մակբայի]. Մակբայ որակական – Կարօտաբար՝ կարօտածի պէս, ծառայաբար՝ ծառայի պէս... փոխադրաբար՝ փախսը փոխանելով։

Ունի հետեւեալ մասերը՝ իրենց օրինակներով – Քանակական (108բ)։ Ժամանակական (109բ)։ Տեղական (111ա)։ Դասական (113ա)։ Հարցական (113բ)։ Ժողովական մակբայ (115ա)։ Համայնական (115բ)։ Զատական (116ա)։ Ստորասական (116բ)։ Բացասական (117բ)։ Արգելական (118ա)։ Նմանական (118բ)։ Ներհակական (119ա)։ Յաջախական (119բ)։ Նուազական՝ 120բ։ Երազական (121ա)։ Յանկարծական մակբայ (121բ)։ Յամրական (122բ)։ Յայտնական (123ա)։ Ծածական մակբայ (123բ)։ Ցուցական մակբայ (124բ)։ Եր[կ]բայական (125ա)։ Յօժարական (125բ)։ Բռնադատական (126ա)։ Նախ[ը]նդրական (126բ)։ Անպարտական (127ա)։ Անձնական (127բ)։ Ազգական (128ա)։ Փոխարինական մակբայ (128բ)։

4. 128բ-134բ Շաղկապի յաղագս. Բաղհիւսական շաղկապ – Եւ՝ համել, էլ, այլեւ՝ էլ, համ... վերջ նախադրութեանց, մակբայից եւ շաղկապաց։

Ունի հետեւեալ մասերը՝ իրենց օրինակներով – Տրոհական (129ա)։ Բացասական շաղկապ (129բ)։ Անկատարական (130ա)։ Նախընդրական (130բ)։ Առաւելական (130բ)։ Համեմատական (131ա)։ Վարանական շաղկապ (131բ)։ Թէական (131բ)։ Մեկնական շաղկապ (132ա)։ Յարացուցական (132բ)։ Պատճառական (132բ)։ Հետեւողական (133ա)։ Մակաբերական (134ա)։ Սկսբաւորական (134ա)։ Թարմատար (134բ)։

Դ. 135ա-162բ [Յաղագս խոսքի մասանց]. (տեսական)

1. 135ա-49բ Յաղագս նախադրութեան – Նախադրութիւն է մասն բանի, որ ի յարիլն յանուանս... Եղիսաբէթ ծնաւ զՅովհաննէս յուրախութիւն աշխարհի։

2. 149բ-52բ Յաղագս մակբայի – Մակբայն է մասն բանի, որ եդեալ մակ բայից, այսինքն՝ ի վերայ բայից... յաւելցէ, եթէ ոչ քննեցից։

3. 152բ-3բ Յաղագս հարցմանց ութից մասանց – Անունն. Ըստ անուանն, ըստ բաժանման գոյականացն, ըստ սեռին, ըստ ձեւոյն, ըստ թուոյն, ըստ տեսակին... տեղի Աստուծոյ՝ ներգոյականն։

– 153բ-4ա Աղօթք երեկոյի – Հօր Աստուծոյ Որդի եւ Բան, Յիսուս Քրիստոս Տէր մեր միայն, որ ես օրհնեալ ի յաւիտեան... եւ գոհութիւն, օրհներգութիւն այժմ եւ յաւէտ եւ յապագայն։

4. 154բ-9ա Յաղագս առնչակից անդամոց եւ ի նոցանէ ծագելոյ այլոց առնչութեանց – Գոյական եւ ածական, տէրբայի եւ դիմաւոր բայ, խնդրօղ եւ խնդրեալ, բացայայտիչ, բացայայտեալ... տեղակալութիւն. սոքա ոչ դնին ի սկսբան բառի, այլ ի վերջնում։

5. 159ա Յաղագս շաղկապի – Գոյութիւն շաղկապին հարկաւոր է... միշտ նախադասեալ լինի բառից։

6. 159ա-61ա Յաղագս ծածուկ դրա դիմաց – Զի իմասցիս զառ քեզ եղեալ պարզամտութիւն իմոցս խորհրդոց... սերտել նորոգ սկսանողաց։

7. 161աբ Յաղագս մասանց քերականութեան – Քանի են մասունք քերականութեան. չորք են՝ գիր, վանկ, բառ եւ բան... որպէս Տէր, Տեառն, հայր, հօր։

8. 161բ-2ա Յաղագս դերանուան – Դերանունն բաժանի ի հինգ տեսակս, որք են՝ էական, ցուցական, ստացական, յարաբերական եւ դիմորոշական... դու, քո, իւր, իւրեան եւ այլն։

9. 162աբ Յաղագս բայից – Բայք բաժանին յերկուս՝ յէական, առ[ա]քական... որպէս գործեմ, հատանեմ եւ այլն։

10. 162բ Յաղագս ընդունելութեանց – Ընդունելութիւնքն են չորս՝ օղ, եալ, լի, լոց... իսկ ըստ յոգնականին՝ ընդ քաղաք քաղաքի։

Կան գրչի (92բ, 93ա) եւ այլ ձեռքով հետագայի լրացումներ եւ սրբագրումներ՝ 3ա, 4բ, 5ա, 55բ, 86ա եւ այլուր։ Ձեռագրիս գրիչն իր քերականութիւնը շարադրելիս օգտվել է Խաչատուր Յօհանեանցի եւ Միքայէլ Չամչեանի վերը նշուած քերականութիւններից:

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ. ԺԹ. դար, շղագիր

1. 37բ-8ա [Քերականական օրինակք] – Օրինակ. զոր օրինակ՝ «Տո՛ւր մեզ զկարօղութիւն ընծայեաց նմա զոսկի եւ զարծաթ». ուսուցիչն յայտնեաց աշակերտաց զգործ աստուածապաշտութեան,- «Մի՛ հեղկասցուք յետս կասել յառաքինութենէ եւ ի բարեգործութենէ մերմէ։ Բազում արբեձութիւնն խաւարէ զմիտս մարդկան, այսինքն՝ խաւարեցուցանէ։ Թագաւոր արդար կանգնէ զաշխարհ, այսինքն՝ կանգնեցուցանէ» (այսչափ)։

2. 38բ [Խրատ] – Քանիցս անգամ նօթճեալ եմ քեզ զամենայն շաւիղս ընթացից ուսման եւ դիւրեալ զամենայն երկդիմի դժու[ար]այինս. եւ դու՝ տակաւին անխելամուտ ես հանգամանաց իրին (այսչափ)։

3. 70ա [Քերականական օրինակք] – Համայն միահետ կոտորէին անբարիշտք զմանկունսն եփրայեցոց, պարսաքարիւ պարտեաց մարքարէն Դաւիթ անօրէն Գողիաթու, յարծակեալ Դաւթի բուռն տաքնաղաւ ի վերայ Գողիաթու ափշեցոյց զբազմութիւնս տեղոյն, որք կային։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «3632, ԺԹ. Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Կազմի Ա. փեղկի աստառին՝ «Ով է սա թագաւորն փառաց։ Ստեփաննոս։ Վասակ Գրիգորեանց, սիրով լէցի դուստր յԱբնայն, մենք ներքոյ 195 անեալ տեղոյս բնակիչ հայր Վասակ Գրիգորեանց», զանազան բառեր, տառեր, խզբզոցներ, 1ա՝ մատիտով «106, թալահ», խզբզոցներ, 38բ՝ «ազէըստրակհիլէ», 93ա՝ «մտաբերիմ», 93բ՝ «Հայր, ազատեա՛ զմեզ ի վտանգից եւ ի փորձութեանց ժամանակաւոր աշխարհիս։ Հայր մեր, ազատեայ», 94բ՝ «յանդ աւէ ըստրակրիլէ (երկիցս) երսաց քոց», «Այսպէս չարչարեցաւ անչար Իսրայէլի մեր Քրիստոս», 103ա՝ մատիտով «փոխարէն պատճառ», 104ա՝ մատիտով «միջնորդական, տեղական», 125բ՝ «Յօժարական» Բ. փեղկի աստառին՝ հակառակ դիրքով՝ «Գրեաց Շամիր Պալուղեանց, եղբայր բարին, (ճիշտ դիրքով)՝ Դու ես մարդ Աստուծոյ, կամին ցանկալի (քանիցս), զանազան բառեր, տառեր, խզբզոցներ։

3633

ՇԱՐԱԿՆՈՑ

ԱՒԸՆԴԱՆՑ ԳԻՒՂ* (ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ) ՌՃԴ. – 1655

ԳՐԻՉ՝ Թումա։ ՍՏԱՑՈՂ՝ Տէր Մխիթար։

ԹԵՐԹ՝ 375+3 (կրկն.՝ 19, 264, 265) (գրչի էջակալում՝ 1-759, որ է՝ 1ա-375ա). չգրուած՝ 131բ, 180բ, 234բ, 375բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԼԲ×12 (Ա 9, Դ 11, ԼԲ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թ. 344՝ երեքնուկ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,3×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (9,5×6). սահմանագծուած կարմրով։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 12ա). ունի յիշագրեր։ ՏՈՂ՝ 23։ ԿԱԶՄ՝ մուգ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ դրոշմազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Գ+ԴԵ՝ դեղին թուղթ, չգրուած։

* Ծնթ. Գիւղ Արմ. Հայաստանում՝ Վանի նահանգի Մոկս գաւառում՝ Վանայ լճից հարաւ։ ԺԶ-ԺԷ. դդ. գրչութեան նշանաւոր կենտրոն էր. պահպանուել են գիւղի Ս. Պօղոս, Ս. Պետրոս եւ Ս. Գէորգ եկեղեցիներում ընդօրինակուած հայերէն ձեռագրեր. տե՛ս Հայաստանի եւ յարակից շրջանների տեղանունների բառարան, հտ. 1, Երեւան, 1986, էջ 364։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – գծանկարային. Ճակատազարդ՝ 181ա (անաւարտ)։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դ-ում՝ հին եւ նոր կաշուով, կազմի կաշին մշակման հետեւանքով մգացած, հին կաշուի վրայ կան ճաքեր եւ քերծուածքներ, լուսանցակողերի կարմիրը մասամբ թափուած, աղտոտուած, արտաքին լուսանցակողը դեպի ներս գոգաւորուած, պհպ-ները նորոգման ժամանակի, որոշ թերթերի անկիւներն ամրացուած դեղին թափանցիկ թղթով, թերթերի վրայ կան զանազան բծեր, խոնաւութեան հետքեր. 51բ, 105ա, 132ա, 318ա, 348բ՝ տեղ բաց թողած հետագայում ճակատազարդ նկարելու եւ երբեմն էլ խորագիր գրելու համար, ընդմէջ թ. 9-10ի 2, թ. 43-4ի 1 թերթ ընկած, թ. 264աբ-265գդ՝ կարդալ հետեւեալ կարգով՝ թ. 264գդ, 265գդ, 264աբ, 265աբ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Տե՛ս ձեռ. 1576, 4ա-368բ։ 1/1ա-4ա։ 2/4ա-6բ։ 3/6բ-9բ (...յայտնեալ Աստուած առ որ մաղ/// (վջ.): բ/չիք (թափուած)»։ 4/10ա-1ա (չիք «Աւրհ. ԲՁ. Ուրախացի՛ր, սըրբուհի..., Ուրախ լե՛ր բերկրեալ..., ԴՁ. Հ. Որ դասուց երկնաւորաց...», (սկ.) /// պատուհաս նախաստեղծին ժողովուրդք առաւել բարձր...)։ 5/11ա-2բ։ 6/12բ-4բ։ 7/14բ-6բ։ 8/16բ-8բ։ 9/19ա-9դ։ 10/20ա-1բ։ 11/21բ-3բ։ 12/23բ-5բ։ 13. ա/26ա-7ա, բ/27աբ (ունի՝ «Մ. Ո՛վ, գերահրաշ ծաղիկ...»), գ/27բ-8ա, դ/28աբ, ե/28բ, զ/28բ-9ա, է/29ա-30ա, ը/30աբ։ 14/30բ-3ա։ 15/33ա-4բ։ 16/34բ-6ա: բ/36աբ։ 17/36բ-8ա։ 18/38ա-40ա։ 19/40բ-2բ։ 20/42բ-3բ (...չարչարանաց Միածնի քո որդի /// (վջ.)։ 21/44ա-5բ (չիք «[Աւրհ.] ԳՁ. Երանելի սուրբ առաքեալք..., Զորս առեալ...», (սկ.) /// խաւսեցէ՛ք առ Տէր վասն անձանց մերոց...)։ 22/46բ-8ա։ 23/48ա-50ա։ 24/չիք։ 25/51բ-3ա։ 26/53ա-7ա։ 27/57բ-9բ: բ/59բ-63բ: գ/267բ։ 28/63բ-5ա: բ/65ա-8ա: գ/68ա-1բ: դ/71բ-2բ։ 29/72բ-4բ: բ/74բ-9ա: գ/79ա-80բ: դ/80բ-3ա։ 30/83ա-5բ: բ/85բ-90բ, 94բ-6ա։ 31/97բ-9բ: բ/99բ-103բ: գ/103բ-4բ։ 32/105ա-7ա։ 33/107ա-9ա (չիք «ԱՁ. Հ. Որ զերիս մանկունսն...»)։ 34/109ա-10ա (չիք «Հ. Բարեբանեալ ես...», «Մ. Ուրախ լե՛ր, մա՛յր լուսոյ...»)։ 35/110ա-2ա։ 36/112ա-4ա։ 37/114ա-5բ։ 38/115բ-8ա։ 39/118ա-21ա (չիք «Մ. Յահեղ աւուրն...»): բ/121ա-6ա: գ/126ա-8ա։ 40/128ա-30ա: բ/130ա-1ա։ 41/132ա-4ա: բ/134ա-8ա: գ/138ա-9ա։ 42/139ա-41ա: բ/141ա-5բ: գ/145բ-6բ։ 43/146բ-51բ: բ/151բ-6ա: գ/156ա-61ա: դ/161ա-4ա: ե/164ա-7բ։ 44/167բ-72ա։ 45/172ա-4ա (խորագիրն այլ՝ «Կանովն երկրորդ Ծաղկազարդի»): բ/174ա-80ա։ 46/181ա-3բ։ 47/183բ-5ա։ 48/185ա-7ա։ 49/187ա-8բ։ 50/188բ-90ա։ 51/190ա-1ա։ 52/191բ-3ա։ 53/193բ-8ա։ 54/198ա-9բ։ 55/199բ-202բ։ 56/202բ-4ա։ 57/204ա-6բ: բ/206բ։ 58/207ա-13ա: բ/213աբ։ 59/213բ-5բ։ 60/215բ-8ա։ 61/218ա-20ա։ 62/220ա-2ա։ 63/222ա-3բ։ 64/223բ-6ա։ 65/226աբ, 230բ-32ա։ 66/232ա-4ա։ 67/235ա-6բ։ 68/236բ-8բ։ 69/238բ-40ա։ 70/240ա-1բ։ 71/241բ-3բ։ 72/243բ-5ա։ 73/245ա-6բ։ 74/246բ-9ա։ 75/249ա-51ա։ 76/251ա-3ա։ 77/253ա-5ա: բ/255ա-6բ։ 78/256բ-8բ։ 79/258բ-61ա։ 80/261ա-2բ։ 81/262բ-3բ, 264գդ։ 82/264դ, 265գդ, 264աբ, 265աբ, 266ա: բ/266ա: գ/266աբ: դ/266բ-7ա: ե/267ա: զ/267աբ: է/267բ-8բ: ը/268բ-9ա: թ/269աբ: ժ/269բ-70ա: ժա/270աբ: ժբ/271աբ: ժգ/271բ: ժդ/292աբ: ժե/271բ-2ա: ժզ/272աբ: ժէ/272բ-3ա: ժը/273ա-4ա: ժթ/274ա: ի/274աբ: իա/274բ-6բ։ 83/276բ-81ա։ 84/281աբ: բ/281բ-2բ: գ/282բ-3ա: դ/283ա-4ա: ե/284աբ: զ/285աբ: է/285բ-6բ։ 85/286բ-7ա: բ/287ա: գ/287աբ: դ/287բ-8ա: ե/288ա: զ/288աբ: է/288բ-9բ: ը/289բ-91ա։ 86/295ա-8ա: բ/298ա-300բ: գ/300բ-3ա: դ/303ա-5բ: ե/305բ-8բ: զ/308բ-10բ: է/310բ-4ա: ը/314ա-7բ։ 87/318ա-9բ: բ/319բ-21ա: գ/321ա-2բ: դ/322բ-7ա: ե/327ա-9բ: զ/329բ-32ա: է/332ա-9բ: ը/339բ-41ա։ 88/348բ-51ա: բ/351ա-4ա: գ/354ա-6բ: դ/356բ-9բ: ե/359բ-62բ: զ/362բ-5ա: է/365ա-8ա: ը/368բ-71ա։ 89/341ա-5բ: բ/345բ-7ա։ 90/90բ-4բ: բ/96ա-7ա։ 91/292բ-4բ։ 92/270բ-1ա։ 93/50ա-1ա։ 94/45բ-6բ։ 95/226բ-30բ: 96/291ա-2ա։

Ունի՝

ա. 294բ Շարական կիրակմտի – Անըսկիզբն Աստըւած համապայծառ ամենասուրբ Երրորդութեանն... ծագեա՛ յանձինըս մեր աւրհ՛՛։

բ. 347ա-8ա Շարական ննջեցելոց – Ես ասացի վերանալ յինէն... եւ հանգուսցէ՛ զհոգիս, մեր նընջեցելոցն աւգնեա՛։

Ունի գրչի սրբագրումներ՝ 53ա, 265բ եւ այլուր։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

371բ Փա՜ռք եռակի աստուածութեանն եւ միակի անճառ բնութեանն,

Երրորդութեանն անքըննական եւ միութեանն անզըննական։

Զի Հայր պատճառ է ծնելական եւ Որդին ծընունդ է էական,

Հոգին բըղխումն աղբերական, անճառ անհաս են մըշտական։

Անբաւելի սեռից մարդկան, անճառելի ՚ւ ոչ ճառական,

բայց ի սգալիքս, որ արարան, զիմանալին սովաւ ծանեան։

Զի բանականքս, որ գոյացան, յերից մասանց ճանաչեցան,

մըտաւք բանիւ հոգւով գրական, որ լինի մարդ եւ բանական։

Հայրն է անեղ մըտաց նըման ՚ւ Որդին ի ծոց՝ որպէս ըզԲան,

Հոգին բըղխումն է փառաբան, արարածոց Տէրն եւ արքայն։

Զի Հայր է ծով անբաւական ՚ւ Որդին է գետ ծաւալական,

Հոգին |372ա| աղբեր անմահութեան, զովացուցիչ Որդւոց մարդկան։

Արմատ ծառին Հաւրն նըման եւ ոստ ճըղին Որդի նորայն,

պտուղ Հոգին է զանազան, երեքն ի մի են յարական։

Զիարդ, լեզուս տարտամական կամ աղցաւոր միտքս իմ անբան,

Համարձակի ժըպըրհական յիշող լինել ահեղ անուանն։

Այլ նա շնորհիչ բաշխողկան, որ ձըրի տըւող առատական,

յամաւթ լիցին, որք չիմանան զԵրրորդութիւնըն միական։

Այլ ես՝ տրուպս անյիշական եւ անիմաստս յիմաստութեան,

ծոյլս եւ պըղերգս ի հոգեալս յաշխարհական, զքեզ աղաչեմ, Հա՛յր գըթական։

Երրորդութիւնըդ միական, տո՛ւր ինձ իմաստըս բանական,

զի ճառեցից շարադրական ոտանաւոր չափ տաղական։

|372բ| Յաստուածային ըզբուրաստան, ըզքաղցալի այս երգարան,

զպըտղալի դրախտս աննըման, անուշահամ եւ զանազան։

Ըզծաղկաւէտ հովտիս շուշան, երանգ-երանգ գունով որ կան,

վարդափթիթ այգւո նըման հոտ արձակես քիմըս մարդկան։

Որ ի սրբոցն շարարդեցան եւ քաղցրահամ յաւրինեցան,

ի թարգմանչացըն ճառեցան եւ շարականք անուանեցան։

Որպէս զակունսն երկոտասան, որ ի վակասն ահարոնեան

գեղեցկափայլ գունով նըման երկոտասան ազգաց անուան։

Եւ կամ զականս երկոտասան, որք ի յաղիմըն բըղխեցան,

ջուր քաղցրահամ անուանեցան, երկոտասան ցեղիցն արբան։

Այլեւ Յեսու՝ որդին Նաւեան, որ զժողովուրդն երկրէն եհան,

ցամաքեցոյց ըզՅորդանան, ընտրեաց |373ա| քարինս երկոտասանս։

Որ աւրինակ էր Քրիստոսի առաքելոցն երկոտասան,

որք ընդ ոլորտս միշտ ընթացան, սիւն հաւատոյ հաստատեցան։

Կենդանակերպքն երկոտասան, որ տանուտէրք յերկինս եդան,

նոքա իշխեն բնութեանս մարդկան եւ տարերաց, որք են անբան։

Այլեւ անուանն անճառական ամենասուրբ Երր<ր>որդութեանն՝

Հայր եւ Որդի, եւ Սուրբ Հոգի, գըրովք լինին երկոտասան։

Այլ խորհըրդեանց նըմանական երկոտասան կարգ շարական

են շարադրեալ մեզ ի լըման, որով լիցուք միշտ փառաբան։

Քանզի մանկունք ուսումնական եղանակ անեն զսա քաղցրաձայն,

հոգով ցընծան եւ զուարճանան, մարմնով հըրճւին, ուրախանան։

Գովեմ ըզքեզ, ո՛վ Շարական, շարեալ ակունք ես զանազան,

յեկեղե|373բ|ցիս շարագրական՝ որպէս վակասն ահարոնեան։

Ով ոք ասեն համեղաբան, խոնարհ հովւով սուրբ մըտական,

լինին տաճար եւ բնակարան ամենասուրբ Երրորդութեանն։

Իսկ որք չասեն եւ յուլանան կամ թէ ասեն հաճոյս մարդկան,

նոքա արժան չեն թողութեան յայսմ հետէ մինչ յաւիտեան։

Դու դեղ ցաւոց ես վըշտական եւ փարատիչ վիրաց մարդկան,

կարկիչ գընդին սադայելեան եւ նեղելոց ես աւգնական։

Զի տասըն ձայն յարմարական ի քեզ եդեալ հաստատեցան,

ինըն հրեշտակքն յերկինս եդան եւ մինն բնութիւնըն բանական։

Արդ, աղաչեմ զամենեսեանսդ զմանկունքդ, որ սէր ունիք ուսման,

զի միշտ վառիք յուսով նորայն, փառաւորեալ զՏէրն յաւիտեան։

Այս մատենիս աստուածաբան, զանազա|374ա|նեալ անանցս որ կան (1,5 տող չգրած),

վարուք փայլեալ հրեշտակական, վարժեալ ի վարս ճըգնողական։

Խոնարհ հոգւով եւ հեզաբան, եւ խրատիչ որդւոց մարդկան

փափագեցաւ իբր զեղջերան յաղբերըս ջուրց անմահական։

Ետ գըծագրել զսա զանազան եւ զարդարել ետ հրաշազան,

զոր ես՝ չարեացըս աւթարան եւ ի բարի գործոցս ունայն

Թումայ հողս եւ անպիտանս, կատարեցի զնորին հրաման

մարմնովս աշխատ գործիական, հոգւովս յաւժար եւ ժըրաջան։

Բազում ջանիւ աշխատական կատարեցի զսա ի լըման

ի թվականիս Ռ.ամեան, ՃԴ. թիւ ընդ նըման (1655) աւարտեցաւ սա ի լըման։

Որք հանդիպիք սըմա տեսլեան կամ վայելէք յայս բուրաստան,

|374բ| յիշման առնէք զմեզ՝ անարժան զԹումայս՝ հողս եւ անպիտանս։

Եւ դուք յիշիք առ Տէրըն բան, յորժամ գայցէ ի դատաստան,

լըսէք զձայն երանական, զեկայք աւրհնեալք Հաւրն իմ արժան։*

Աղաչեսցուք զՀայրըն գըթական, զԵրրորդութիւնըն միական,

նըմա<ն> տացուք փառս անխափան, որ է աւրհնեալ միշտ յաւիտեան։

* Եւ արդ, գրեցաւ եղանակաւոր տառս եւ աստուածաբան կտակս*, եւ խնկալի տուփս, եւ զանազան ծաղկաւէտ բուրաստանս, եւ պըտղալի դրախտս, եւ քաղցրաճաշակ հոգեղէն կերակուրս, *որ կոչի Շարակնոց ի լաւ եւ յընտիր աւրինակէ, որ է Խլիկ կոչեցեալ, ձեռամբ յոգնէմեղ եւ անիմաստ գրչի՝ մեղաւոր Թումայի։ Շնորհիւ Տեառն սկսա եւ ողորմութեամբ նորին կատարեցի ի թւականիս Հայոց ՌՃԴ. (1655), ի գեաւղս, որ կոչի Աւընդանց, ընդ հովանեաւ Սըրբոյն Պետրոսի եւ Պաւ|375ա|ղոսի եւ Սուրբ Գէորգա զաւրավարին, ի դառն եւ ի նեղ ժամանակիս, յորում նեղիմք ի հարկապահանջութենէ անաւրինաց, քանզի եւս քան զեւս սաստկանա բռնութիւն եւ նեղութիւն ի վերա աշխարհիս, եւս առաւել՝ ազգիս հայոց, վասն ծովացեալ մեղաց։ Արդ, որք հանդիպիք սմա կարդալով կամ աւրինակելով, յիշեցէ՛ք ի մաքրափայլ յաղ<թ>աւթս ձեր զանարժան գըծողս՝ զԹումայ, եւ զծնօղքն իմ՝ տէր Աւետիս եւ զմայրն իմ՝ Զառիան, զեղբայր իմ՝ Վարդան, եւ տղայն իմ՝ Խաչիկ, եւ զկողակից իմ՝ Գոյար, եւ քըւեր իմ՝ Թանկեկ եւ Ախուն եւ զՇիրօ, եւ զպապն՝ Վարդան քահանայն եւ Թումա քահանայն, եւ զջուջիկ իմ՝ Մահմուր եւ զԽանում, եւ Մրաթ։ ԶԱստուած զնոքա խաղաղական կենաւք անսասան պահեսցէ յամենայն փորձութենէ, յերեւելի եւ յաներեւոյթ թըշնամւոյն. ամէն։

371ա (ստացողի) Յիշեցէ՛ք ի Քրիստոս զստացող Շարակնոցիս զտէր Մխիթարն եւ զիւր ծնօղսն՝ զհայրն՝ զԱնդրէասն, եւ զմայրն՝ զԶանազան, եւ զԳուլզադէն, եւ զկողակիցն՝ զԽաթուն, եւ զդուստրն՝ զՄարթէն, եւ Աստուած ողորմի ասացէ՛ք նոցա, եւ Աստուած, որ առատն է ի տուրս բարեաց, ձեզ եւ մեզ ողորմեսցի. ամէն։ Հայր մե[ր]՛՛։*

Ծնթ. Աստղանիշերի մէջ առնուած մասերը տե՛ս ԺԷ. դ-ի յիշ-ք, Գ., էջ 665-6, Հմր 1003։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 1ա, 295ա՝ սեւով շեղանկիւն շրջանակ, մէջը՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ ԱԲՐԱՀԱՄ ՎԱՐԴԱՊԵՏ, 1265 (1816)»։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա, 1ա՝ մատիտով «3633», 1ա՝ սեւ թանաքով «1376/3633», 79բ՝ «1246», պհպ. Դբ՝ «Վերականգնված է / հին ու նոր կաշվով / հին կազմաստառով։ / Գլխ. վերականգնիչ՝ Լ. Աղաբեկյան / Երեւան, 1978 թ., 31/III»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 12ա՝ «ա, այր, գրց», 245բ եւ այլուր՝ խզբզոցներ։

3634

ԱՂՕԹԱԳԻՐՔ

ԺԹ. դար (1808ից յետոյ՝ ըստ լուսադրոշմի)

ԹԵՐԹ՝ 74 (գրչի էջակալում՝ 1-149 (ընդմէջ 79-80ի 1 թերթ գրչից չթերթակալած), որ է՝ 1ա-74բ)։ ՊՐԱԿ՝ Ա-Թ×8 (Ա 10+1, Ե 9, Թ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թ. 2, 5 եւ այլուր՝ թագ, թ. 3 եւ 7՝ «ФФСЯ», 13, 14 եւ այլուր՝ եռամահիկ, (թ. 11՝ լուսագծերով ու լուսադրոշմով կապոյտ թուղթ՝ անընկալելի պատկեր, որի վերեւում՝ «///08»)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (12×8,5). ունի յիշագրեր։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 1ա), բոլորգիր (53ա-70ա. նմուշ՝ 55ա). հիմնականում նոտրգիր հատուածների խորագրերը բոլորգրով, բոլորգիր հատուածներինը՝ նոտրգրով գրչափոխութեամբ։ ՏՈՂ՝ 14-17։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն, դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կապտաւուն թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա (վջ.)՝ կապտաւուն թուղթ, լուսագծերով եւ լուսադրոշմով՝ «18///», պհպ. Աբ՝ չգրուած, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ թռչնագիր (63ա, 66բ, գծանկարային)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին փոքր-ինչ մաշուած, վրան կան քերծուածքներ, սկզբի պհպ.ը պատռուած՝ ընկած, երեւում են հիմքերը, լուսանցակողերի կարմիրը մասամբ թափուած. աստառի եւ թերթերի վրայ կան զանազան բծեր, աղտոտուածութեան, հետքեր, թ. 11՝ հիմքից անջատ, ընդմէջ թ. 11-2ի 1 թերթ ընկած (տե՛ս գրչի էջակալում՝ 22-25), թ. 38՝ կազմուած 2 գրուած թերթի միացումից։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-11բ Մաղթանք առ ամէնօրհնեալ մայրն, ողորմութեան տիրուհի սուրբ Աստուածածինն – Աղաչեմ զքեզ, աստուածածի՛ն կոյս, / շնորհիւ դու հրեշտակ մեղաւորաց յոյս... բայց խոնարհ էիր եւ սիրով վառեալ / սերօբէաբար ըղձիւ դու ջեռեալ ///(վջ.)։

2. 12ա-21ա Աղօթք յատուկ վասն անձին աղօթողի – Եւ արդ, ես՝ յետնեալս եւ անարգագոյնս, ամենաթշուառս եւ յամենայնի յանցաւորս... զի եւ յայնմ ժամու փառաւորեցից զՍուրբ Երրորդութիւնդ, որում միշտ վայել է փառք յաւիտեանս. ամէն։

3. 21ա-2ա Աղօթք յերեկոյին ի ժամ ննջման – Գոհանամ զքէն, Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, եւ օրհնեմ եւ փառաւորեմ զսուրբ անուն քո... զի եւ յայնմ ժամու փառաւորեցից զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ, որում միշտ վայել է փառք եւ երկրպագութիւն յաւիտեանս յաւիտենից. ամէն։

4. 22ա-5բ Աղօթք առ ամենասուրբ աստուածածինն Մարիամ – Յետ այսքան վշտագնեալ անձամբ բաղխելոյ զդուռն ողորմութեան... եւ զմայրդ ողորմութեան գոհութեամբ բարեբանեցից յաւիտեանս յաւիտենից. ամէն։

5. 25բ-7բ Աղօթք առ ամենայն սուրբսն Աստուծոյ – Ո՛վ ամենայն սուրբք Աստուծոյ, հաճոյական ծառայք եւ հարազատ կամարարք նորին... զի ընդ ձեզ եւ ես փառաւորեցից ըզՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգին յաւիտեանս յաւիտենից. ամէն։

6. 28ա-31ա Յորում նեղեցեալն պատմելով զվասն մեղաց նեղութեանց իւրոց հայցիցէ ի Տեառնէ զողորմութիւն – Շրջեցան զինեւ չարիք իմ, զի ըսպառեցան բարիք իմ... այժմ եւ յաւուրս անզրաւ[ա]կանս ի յաւիտեանց յաւիտեանս. ամէն։

7. 31ա Աղօթք Տէրունական – Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի ան՛՛ (այսչափ)։

8. 31աբ Մաղթանք առ Քրիստոս՝ յամենայն ժամ ասելիք – Պահապան ամենայնի Քրիստոս Աստուա՛ծ իմ, աղաչեմ զքեզ... մատուցանեմ զփառս, զօրհնութիւնս եւ զգոհութիւնս այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

9. 31բ-3ա Յորում գոհացօղն գոհասցէ զանոխակալութեան Աստուծոյ՝ խնդրելով եւ վասն ապագայիցն զողորմութիւն – Արարիչ եւ անոխակալ Աստուա՛ծ իմ, գոհանամ զքէն... փառաւորեցից հանդերձ գոհութեամբ եւ երկրպագութեամբ զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ ի յաւիտենից յաւիտեանս. ամէն։

10. 33ա-4բ Յորում գոհացօղն խնդրեսցէ յԱստուծոյ զկնի Հայր մերին, զի զաղօթս իւր եւ զգոհութիւնս ընկալցի ի հաճոյս եւ կատարեսցէ զխնդիրսն – Զգոհութիւնս եւ զշնորհակալութիւնս, զօրհնութիւնս եւ զգովութիւնս... խոստովանութիւնք եւ փառատրութիւնք, պաշտօնք եւ երկրպագութիւնք այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

11. 34բ-40բ Տեառն Ներսեսի ասացեալ մաղթանք առ հրեշտակապետքն Գաբրիէլ եւ Մի[քայէլ] եւ առ ամենայն զօրս երկնաւորացն – Արդ, պաղատիմք առ հոգեղէնսդ մեք՝ տկարքս եւ հողեղէնքս... եւ դուք յիշեալ առ տէրունիս, լինիք յերկնից նորայն բարիս. / վերջ երգոցըն հրեշտակաց, որ պահպան<ն>է երգողաց։

Ծնթ. 38րդ թերթը կազմուած գրուած 2 թերթի միացումով. հմմտ. ձեռ. 2496, 342ա-6բ։

12. 40բ-5ա Մաղթանք առ սուրբ Աստուածածինն եւ առ ամենայն սուրբսն Աստուծոյ. յետ Եկեսցէին ասա՛ («Ա-Ք») – Աստուածածին ամէնօրհնեալ զպաղատանս մեր ընկալ... զՀոգիդ Սուրբ բարեբանեմք, Երրորդութեանդ երկըրպագեմք. ամէն։

Ծնթ. Այս չափածոն վերագրուում է տարբեր հեղինակների. 3504 ձեռ-ում (168բ-8ա) հեղինակը Առաքել վրդ.ն է, եւ տաղն առկայ է հատուածաբար, իսկ Հմր 11 ձեռ-ում (94ա-6բ)՝ Վարդան վրդ. է, տաղն էլ ամբողջական է, եւ այլն. հմմտ. նաեւ Յ. Անասեան, Հայկական մատենագիտութիւն, հտ. Բ., Երեւան, 1976, էջ 113-114։

13. ա. 45աբ Աղօթք առ Աստուած՝ ասացեալ սրբոյն Եփրեմի. Գլուխ ՃԼԲ. – Աղաչեմ, Տէ՛ր Յիսուս, եւ անկանիմ առաջի քո սուրբ խաչին... եւ ի դասս մարտիրոսացն եւ ի գունդս հրեշտակաց։

բ. 46աբ [Գլուխ] ՃԼԳ. – Բարեխօսութեամբ սրբուհւոյ Աստուածածնիդ եւ անարատ միշտ կուսիդ... եւ զհոգիս ննջեցելոց մերոց պայծառացեալ լուսաւորեա՛։

գ. 46բ-7ա [Գլուխ] ՃԼԴ. – Բարեխօս առ քեզ ունիմք զառաքեալսն եւ զմարգարէսն... եւ ի դրախտին վայելեցից զկեանս անմահ։

դ. 47ա [Գլուխ] ՃԼԵ. – Յաւուրն ի վախճանի, հրեշտա՛կ բարի, ինձ առաքեա՛ եւ քաղցրութեամբ աւանդել զհոգի իմ... սպասել եւ ակնունել գալստեանն քո։

ե. 47աբ [Գլուխ] ՃԼԶ. – Յորժամ գաս յերկնից ահեղ փառօք... եւ անճառ դադաստանիդ եւ աններելի պատուհասիդ։

զ. 47բ [Գլուխ] ՃԼԷ. – Յայնմ աւուր, Տէ՛ր, ընդ արդարս եւ ընդ կատարեալս քո... եւ պարգեւողիդ իմոյ բարեաց։

է. 47բ-9ա [Գլուխ] ՃԼԸ. – Յիշեա՛, Տէ՛ր, զհոգիս ննջեցելոց մերոց յաւուր մեծի քում գալստեանդ... եւ հրեղինաց, չար որթանց թիւնաւորաց, կտտողացն կրճումն ատամանց։

ը. 49աբ [Գլուխ] ՃԼԹ. – Արդ, գթա՛ եւ յիս յայնժամ, մարդասէր Տէ՛ր... եկա՛յք Հօր իմոյ, ժառանգեցէ՛ք զյաւիտենից բարութիւնսն։

թ. 49բ-51ա [Գլուխ] ՃԽ. – Արդ, Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ Յիսուս Քրիստո՛ս, բարերար, ողորմած եւ մարդասէր... եւ անդադար երգով փառաւորեցից զամենասուրբ Երրորդութիւնդ այժմ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

14. 51բ-2բ Աղօթք յորժամ յորոգայթ անկանի ոք. ասացեալ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին – Օրհնեալ է մարդասիրութիւնդ քո, Տէ՛ր իմ եւ փրկի՛չ Յիսուս Քրիստոս, ընդե՞ր լքանես զիս... եւ քեզ ընդ Հօր եւ Սուրբ Հոգւոյդ փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն։

15. 53ա-5ա Օգնեա՛ Հոգիդ Սուրբ Աստուած, յորում նեղեցեալն յայտնեսցէ զդաւանութիւն հաւատոյն իւրոյ, որ առ եռանձնեայ եւ մի[ա]բուն աստուածութիւնն եւ առ մարդեղութիւն բանին Աստուծոյ – Ի Հայրդ Աստուած եւ ծնօղ Որդւոյ, այլեւ բըղխօղ Հոգւոյդ Սրբոյ... որպէս ահա խոստովանեալ առանց կարծեաց իսկ դաւանիմ։

16. 55ա-6ա Մաղթանք եւ աղօթք առ դաւանեալ Աստուածն – Այժմ աղաչեմ յաղերս բանի զԱստուածդ իմ, զոր դաւանեցի... ի կեանս իմում զքեզ օրհնեցից եւ գոհութեամբ փառատրեցից. ամէն։

17. 56ա-9ա Յորում նեղեցեալն խոստովանեսցի, զի ըստ դաւանեալ հաւատոյն իւրոյ ոչ է ունեցեալ զբարի գործս – Յաստուածութիւնդ երրեակ եւ մի, եւ յարարիչդ ամենայնի... եւ քեզ Երրորդութեանդ սըրբում տամ զօրհնութիւնս ի կեանս իմում։

18. 59բ-62բ Յորում զպէսպէս բարիս նախահօրն Ադամայ ի յԱստուծոյ նեղեցեալն առ ինքն վերաբերցէ եւ անշնորհակալութեամբ վայելօղ զինքն խոստովանեսցի – Արարիչդ ամենաբարի, որ անխնայ տաս եւ ձըրի... պատիւ եւ օրհնաբանութիւն, պաշտօն եւ երկըրպագութիւն այժմ եւ յաւուրս անզրաւականս ի յաւիտենից յաւիտեանս. ամէն։

19. 63ա-6բ Յորում զպատուիրանազանցութիւն նախահօրն Ադամայ եւ զպատժագրութիւնն նեղեցեալն առ ինքն վերաբերցէ եւ իրաւամբք ընկալեալ խոստովանեսցի Աստուծոյ – Կամակոր գործօղն չարեաց եւ անկեալն յերկնից կամարաց... պատիւ եւ օրհնաբանութիւն, պաշտօն եւ երկըրպագութիւն այժմ եւ յաւուրս անզրաւականս ի յաւիտենից յաւիտեանս. ամէն։

20. 66բ-70ա Մաղթանք առ սուրբ Աստուածածինն յետ գոհութեանցն – Արդ, անկեալ առաջի քո, ով մայ[ր]դ ողորմութեան սուրբ աստուածածին Մարիամ... յետ աստեացս ի յերկինս իւրում քաղցր տե[սու]թեանն արժանացուսցէ, յայնժամ եւ ես նմա փառք եւ քեզ շնորհակալութիւնս մատուցից յաւիտեանս յաւիտենից. ամէն։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԹ. դար, նոտրգիր

1. 70աբ [Աղօթք] – Կամեցար, զի ծառայս կացի ի տաճարի Տեառնըդ երկնի... քան ըզծառայ գոլն Աստուծոյ։

2. 70բ-2բ Զորաւոր աղօթք սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ հրեշտակական վարդապետի. վասն արեանն Տեառն վերասցին ամենայն հեծութիւնք եւ հասցին ողորմութիւնքն. Օգնեա՛ Հոգիդ Սուրբ, որ տըւիչ ես շնորհաց (Բան ՂԵ.) – Արեգակն արդար, ճառագայթ օրհնեալ... վայելչական գոհութեամբ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

3. 72բ-4ա Որ վրեժ խնդրել կամի ի Տեառնէ, գտցէ զվրեժխնդրութիւն, եւ մեղք նորա պահելով պահեսցի – Թող մերձաւորին քոյ վնասողին քեզ եւ յայնժամ քեզ մաղթողիդ մեղանք թողցին... փառք քո գթութեանդ եւ ողորմութեանդ այժմ եւ յապայն եւ միշտ յաւիտեան. ամէն։

4. 74աբ [Վասն երկիւղածի] – Երկուղածի Տեառն ոչ պատահեսցին չարիք, այլ ի փորձութեան Աստուած զնա պահպանեսցէ... եկեսցէ յերկիր ծառն կենաց եւ արա[ս]ցէ զանպաուղ ծառս պտղաբերս։

5. 74բ [Ամսանուններ եւ ամսաթուեր] – Յունվար չկայ, Փետրվար Գ.... Դեկտեմբեր Ե.։

6. պհպ. Աա [Քերականական] – Ձայնս առ բացի լինելոյն հոլովաշէն խ<ա>նդիր, ունի զզանազան նըշանակութիւնս նախադրութեանց... եւ այն, որ ասի ի Շարակնոցին։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

27բ Ո՛վ սրբասէր եւ ջերմեռանդ աղօթարար, մասնաւորեա՛ եւ զիս՝ մեռեալս մեղօք, փշրանաց յարժանահայց աղօթից քոց, աղաչեմ, ի ձեռն յիշման միով Տէր ողորմեայիւ զննջեցելովքս իմովք ի Քրիստոս Յիսուս, զի եւ դու յիշեսցիս ի նոյն ամենագթածէն. ամէն։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմին փակցուած զարդաշրջանակով գրադարանային թերթիկին՝ «Ի գրեանց գրատան / Անապատին Սեւանու / Հմր (այլ ձեռքով թանաքով գրած, յետոյ վրան գիծ քաշած)՝ «103», «Տետրակ աղօթից», կազմի Ա. փեղկի աստառին՝ «ԺԸ., Մ[եսրոպ] եպիսկոպոս», 1ա՝ «Սեւան, 5/3634»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Աա՝ «Մաղթ»։

 

 

3635

ԲԱՌԳԻՐՔ

ԺԹ. դար (1882 թ. յետոյ)

ԹԵՐԹ՝ 251 (գրչի էջակալում 1-484, որ է՝ 4ա-247ա). չգրուած՝ 2բ, 143բ-144բ, 247բ-251բ։ ՊՐԱԿ՝ 2+1-30×8 (10՝ 10, 11՝ 12)+3։ ՆԻՒԹ՝ թուղթ. բաց կապոյտ (1ա-42բ, 225ա-51ա) եւ մուգ կապոյտ (43ա-224բ, մէջընդմէջ երբեմն նաեւ բաց)՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թ. 12՝ «[18]82», թ. 39 եւ 43 եւ այլուր՝ «1821», թ. 19 եւ 26 եւ այլուր՝ զինանշան, մէջը ետեւի թաթերին կանգնած արջ՝ տապարն ուսին, թ. 20, 25 եւ այլուր՝ բուսական ոճաւորուած զինանշան, թ. 222-3՝ շրջանաձեւ ցանկապատ՝ մէջը զինուորական հանդերձով ու սաղաւարտով այր՝ ձեռքին նիզակ, դիմացը առիւծ՝ կանգնած 2 թաթերի վրայ, բարձրացրած թաթին սուր, թ. 233՝ «ПЧФ», թ. 235, 246՝ «ФР», թ. 237, 247՝ «1817», թ. 239, 248՝ «ЛКС», թ. 250՝ «22»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14,5×8,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (4ա-51բ, նմուշ՝ 13ա), նոտրգիր գրչափոխութեամբ (52ա-247ա, նմուշ՝ 52ա). ունի յիշագրեր։ ՏՈՂ՝ 24-36։ ԿԱԶՄ՝ բաց շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ լուսագծերով կապոյտ թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին կիսամաշ, կորացուած, խունացած, վրան կան ճաքեր եւ քերծուածքներ, լուսանցակողերի կարմիրը մասամբ թափուած, թերթերը տեղ-տեղ, որոշ թերթեր էլ գրեթէ ամբողջութեամբ աղտոտուած, վրան՝ խոնաւութեան, կաթիլքի, ձէթի եւ մոմի, թ. 70-4՝ հաւանաբար նաւթի հետքեր, զանազան բծեր. պրականիշեր չկան։ 3բ՝ պատուանդանով հաւասարաթեւ, գրչութեան թանաքով սեւ խաչ, վերին թեւի ձախ եւ աջ կողմերում գրուած՝ «Յիսուս Քրիստոս»։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

4ա-247ա [Բառգիրք]

ա. 4ա-25բ [Ա.] – Աբ՝ է մինն ի յամսոցն էբրայեցոց, որ է Յուլիս... Աֆրիկայ՝ տե՛ս Ափրիկէ։

բ. 25բ-33ա [Բ.] – Բա՝ է թարմատար շաղկապ, նշանակէ թէ, եթէ, մերթ, եւս, արդարեւ. Ոսկէ. I հատոր. ԻԸ.... Բօրէաս՝ ասու, ուց. տե՛ս զԹրասկիաս։

գ. 33ա-9ա [Գ.] – Գաբ՝ ի, իւ, ից, իւք. կեռ փայտ ինչ, որոյ ի ծայրն կապեալ զչուան, կախեն... Գօշեմ՝ եցի, եա, ել (ներգ.). խածանել կամ կսկծեցուցանել. Նրկ. ԺԷ.։

դ. 39ա-43բ [Դ.] – Դաբնի կամ դաբնիդ՝ նւոյ, եաւ, եաց, եօք. ծառ ինչ մշտականաչ. ռամկ. թէֆնէ... Դօրիքս՝ վտակն գետոյ կամ ուղխն, որ ընթանա ընդ առուս. (վրացերէն)՝ ბარ[აღი]՝ դրօշակ, მდინარე წყალი՝ վտակն գետոյ]։

ե. 43բ-8ա [Ե.] – Եբենոս՝ ի, աւ, աց, օք. փայտ աբանօս... Եօթնարփեան՝ փենի, ենիւ, ից, իւք. եօթնալուսեան կամ եօթնաճաճանճ եւ ասի զեօթ շնորհաց Հոգւոյն Սրբոյ, որք համեմատին լուսոյ կամ ղամբարաց որպէս յիշի. Յայտն. 4.5։

զ. 48ա-50բ [Զ.] – Զածած՝ ի, իւ, ից, իւք. զաւակ կամ ծնունդ կամ փոքրիկ մանուկ եւ մերթ փոքրիկ կամ սակաւաւոր. Եսայ. 41.14... Զօրավիգ՝ օգնական ի պատերազմի։

է. 50բ [Է.] – Էական՝ էութենական կամ գոյ[ա]ցական... Էրում՝ տե՛ս զԵրում։

ը. 51ա-3բ [Ը.] – Ըղերձեմ՝ ուղերձել, այսինքն՝ ընծայ[ե]լ կամ ուղղել առ իմն ժամամուտ քառասուն մանկանց... ըստ որում՝ որպէս կամ իբրեւ. Նրկ. ԽԷ.։

թ. 53բ-8բ [Թ.] – Թագազն կամ Թագազարմ՝ է թագաւորազարմ կամ ցեղ. Նրկ. ՂԶ.... Թօշնել՝ պակասիլ յուժոյ կամ մեղկիլ. Դատ. 16.19։ Հօսել, հեւալով վազել կամ արշաւմամբ ընթանալ կամ դիմել ի տեղի ինչ, եւ այս ասի ըզգազանաց կամ զանասնոց եւ զայլոց նմանեաց։

ժ. 58բ-9բ [Ժ.] – Ժահր կամ Ժահ՝ յոյժ ախտեղի կամ գարշ... Ժօռատ՝ ատամնատ կամ ատամնաթափ։

ժա. 59բ-60բ [Ի.] – Իբրանգամ՝ երբեմն... Իքթթելական՝ ի թարթելն աչաց կամ իսկոյն կամ ի նոյնում րօպէի։

ժբ. 60բ-4ա [Լ.] – Լագութիւն՝ պագշոտութիւն կամ վավաշոտութիւն... Լօրայ՝ խրճիթ կամ խուղ... կամ հարիւր խրճիթ շինեցեալ լինի /// եւ ի յեւրաքանչիւրսն առանձին բնակէին միա[յ]նակեացքն։

ժգ. 64ա-76բ [Խ.] – Խաբշիկ՝ արաբացի, այսինքն՝ արաբստանցի... Խօսնակ՝ խօսօղ, մերթ բարեխօս. Նարեկացի ՂԶ.։

ժդ. 77ա-9բ [Ծ.] – Ծագ՝ ծագել, մերթ ծայր կամ գլուխ... Ծօղարկել՝ որոգայթել կամ որսալ որոգայթիւ։

ժե. 79բ-95բ [Կ.] – Կա՝ նշանակէ կալ կամ ըմբռնեայ կամ ի ձեռս առ. Ղուկ. 16.6 եւ 7... Կօչել՝ կանչել զայրացմամբ կամ մռնչալ կամ գոչել կամ ձայնել. Եսայ. 31.4։

ժզ. 95բ-109ա [Հ.] – Հագագ՝ շունչ կամ տուրեւառութիւն շնչոյ... Հօփալ կամ Հօվփալ՝ է թռչուն ինչ փոքր եւ հեզ նման աղաւնոյ, գունով է սպիտակ խարտեաշ եւ սեաւ, եւ ոմանք կապուտակ։

ժէ. 109բ-11ա [Ձ.] – Ձագար՝ է ծակ գործիկ ինչ ծոցաւոր... Ձօնիչ՝ ընծայօղ կամ մատուցանօղ, կամ նուերել, կամ պատարագօղ. Լամբր.։

ժը. 111ա-2ա [Ղ.] – Ղաբանոս՝ իմաստուն կամ իմաստասէր... Ղօղիլ՝ թագչիլ... ղօղակ եւ նաւաղօղակ։

ժթ. 112ա-8ա [Ճ.] – Ճագար՝ ռամկ. չախալ... Ճօպան՝ տե՛ս Զճոպան։

ի. 118ա-43ա [Մ.] – Մագիլ՝ ճիրան, այսինքն՝ եղնգունք հաւոց... Մօրու՝ ռամկ. խորթ մայր։

իա. 145ա-9բ [Յ.] – Յաբեթածին՝ ծնեալ ի Յաբեթայ, որպիսի է Հայկ եւ սիրեալքն ի նմանէ... Յօրինեմ՝ ճարտար արուիստեւ կազմել կամ շինել, մերթ շարագրութիւն կամ յօրինեալ ճառ։

իբ. 149բ-55ա [Ն.] – Նառւանիկ՝ այլահ կամ այլարդ կամ վասնզի որպէս քէն... Նօտր՝ այսինքն՝ նօտրգիր, որպիսի է ա, բ, գ։

իգ. 155ա-9բ [Շ.] – Շաբաթ՝ ու, ի շաբաթէ, ուց, ուք. է բառ եբրայական, որ թարգմանի հանգիստ... Շօթ՝ նուրբ եւ անօսր հաց, կազմեալ ի նաշհոյ, այսինքն շարմաղ ալուրի լօշ կամ լաւաշ. Ելից 19.2։

իդ. 159բ-66ա [Ո.] – Ո՝ է անուն հարցական, որով նշանակի ով, զոր օրինակ՝ ո՞ գիտէ եւ այլն... Ոքոզ՝ եկքան, որ է տեսակ ինչ անարգ փշոյ։

իե. 166աբ [Չ.] – Չաման՝ ռմկ. եւս չաման, տաճկ. չէմէն. Եսայ. 28.25 եւ 27, Մտթ. 23.23. համեմ. (վրացերէն՝ qini)... Չօճ՝ է տեսակ ինչ ծառոյ, ագաթ։

իզ. 166բ-79բ [Պ.] – Պագանել՝ համբուրել կամ երկիրպագիլ. Ելից. 12.24... Պրօտոն կամ Պրօտոսոն՝ տե՛ս զՊռօտուն։

իէ. 179բ-82ա [Ձ.] – Ջաբրուն՝ թիկնոց, որ է՝ վերարկու կամ փիլոն, իսկ մերթ կնգուղ, որ է՝ վեղար... Ջօթակ՝ տե՛ս զՋութակ։

իը. 182ա-3ա [Ռ.] – Ռաբդոն՝ ցուպ կամ գաւազան... Ռուփ կամ Ռուպ կամ Ըռուպ՝ քողցու եփեալ, ռամկ. պէքմէզ։

իթ. 183ա-98ա [Ս.] – Սաբակ՝ տե՛ս զՋանդակ. Գ. Թագ. 25.17... Սօփեր՝ տե՛ս իբարսռանի յատուկ անուանց։

լ. 198ա-207ա [Վ.] – Վագերաձի՝ է կենդանի ինչ խառնակերպ... վրնջել՝ խխնջել, երեւարաց ցանկութեան ձայն։

լա. 207ա-17ա [Տ.] – Տաբատ՝ (Եբ.) կտաւեղէն. Ելից 39.27... Տօսախ՝ է ծառ ինչ դեղնափայտ. ռամկ. չիմշիր, (վրացերէն՝ mimiZacisx), Եսայ. 41.19։

լբ. 217ա-8բ [Ր.] – Րազ՝ նիազ կամ նուազ, կամ սակաւ. ռմկ. քիչ... Րոք՝ տե՛ս զԱղեկատ։

լգ. 218բ-22բ [Ց.] – Ցախել՝ տե՛ս զՏափանել, (վրացերէն՝ მიშმაცის-ხეց՝ տօսախ). Ցօղուն՝ կամ Ցողուն՝ եղէգն արմտեաց... կամ թելք վշոյ նորոգ անջատելի ի բուսոյն. ի Վարս հարանց ԺԱ. (11)։

լդ. 222բ [Ւ.] – Ւիւծ՝ տե՛ս զՀիւծ... Ւիւք՝ մախանք կամ նախանձ կամ հեռ, (վրացերէն՝ დაწნვა՝ հիւսել)։

լե. 222բ-31ա [Փ.] – Փադամ՝ տե՛ս զՓանդամ... Փօրէզիկ՝ տե՛ս զՓերեզակ։

լզ. 231բ-41բ [Ք.] – Քալամ՝ Է բոյս ինչ ուտելի... Քօշ՝ տե՛ս զՔաղ. Ծնն. 15.9, Թու. 29.22, Դ. Ն. 8.5։

լէ. 241բ-6բ [Օ.] – Օբալ՝ նոյն է ըստ բառիս Հօբալ... Օֆրանտ կամ Օֆրանթ կամ Օֆռանթ՝ (լատ.) ընծայարան... եւ ապա օֆռանթ առնեն ժողովուրդն։

լը. 246բ-7ա [Ֆ.] – Ֆաթապանտ՝ (այլազ.) պնդիչ կապն փոշտանկաց... Ֆրեր կամ ֆրէր՝ (գաղղ., այսինքն՝ ֆռանկսզ) եղբայր, ագ. վախճան։

Արտ. եւ նրք. լս-երում երբեմն գրչից սրբագրումեր։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԹ. դ., շղագիր

1. Աստառ Ա. [Քերականութիւն] – Նախադրութեան հայցական խնդիրք բազում անգամ ոչ լինին ենթակայ գործողութեան։

2. Աստառ Ա. Այս է թուրքի րաղամ եւ փրանգի րաղա[մ], միապէս գործածի ամենեւին։

Ծնթ. Գրուած են 1-10 թուանշաններն արաբական եւ եւրոպական գծագրութեամբ եւ հայերէն Ա-Ժ. գրերը։

3. 1ա [Քերականութիւն] – (Ներգ.) Ոռոգանեմ, ոռոգի, ջրեր սուլամաք։

Կատարիչ. Ոռոգի, եցեր, գեաց, ցաք, ցիք, ցին։

Ապառնի. եցից, եսցես, եսցէ, եսցուք, եսջիք, կամ անիջիք, եսցեն։

Հրամայական. ոռոգեա՛, մի՛ ոռոգեր։

Ապառնի. եսջիր, կամ անիջիր, կամ եսցես, եսցէ, եսցուք, եսջիք, կամ անիջիք, եսցեն։

Կրաւորական. ոռոգիր կամ ոռոգեալ լե՛ր, մի՛ ոռոգիր, կամ մի՛ ոռոգեալ լինիր, ոռոգարուք, կամ ոռոգեալ լերո՛ւք, մի՛ ոռոգանիք կամ մի՛ ոռոգել լինիք։

4. 3բ [Բառարան] – Ական. լաղում, զոր գողք փորեն ի ներքոյ տան եւ գողանան զինչս նորա. Ելից 22. 2։

Ական հատանել. լաղումն տալ կամ գետնափ[ո]ր կտրել տան ներքեւը. Մտթ. 6. 19, 24. 23

Ել, ելի, իւ, ից իւք – ելումն։

Ել, ելոյ կամ ելոյր, ով, ոց, ովք – գոլ կամ լինել եւ բղխի սա ի բայէս՝ եմ, զի է աներեւոյթ նորա։

Փութապէս, փութանակի կամ երագութեամբ կամ շտապով ռամկ. շուտով։ Սաղմ. 77. 33, Ղուկ. 1. 39։

Քամահաբար, քամահելով կամ անգոսնելով, կամ արհամարանօք եւ կամ խոտելով։ Խորեն. Գ. պր. 55։

Դիրտ – ռամկ. տիլ։

Առ մի, մերթ է ցմի կամ ի մի։ Մերթ նշանակէ իւրաքանչիւր. Ելից 26։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

247ա Ո՛վ աստուածասէր ընթերցօղք, յիշեսջիք զիս՝ զգրօղս, միով Աստուած ողորմեաիւ, եւ դուք յիշեալ լիջիք ի Քրիստոսէ յուսոյն մերոյ. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

251ա (ԺԹ. դար, նոտրգիր) Յիշատակ է բառարան գրի։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած զարդաշրջանակով թղթին՝ «///րէ, ///յոց», «Ան[ապատին Սեւա]նու, Հմր (այլ թանաքով)՝ 102 (0 եւ 2՝ ջնջած), 1ա «Սեւան», «ԺԹ. Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]», «38/3635»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ «ապաշխ. ապր. 28», 1բ-2ա (վրացերէն-հայերէն խառն գրութեամբ, դժուարընթեռնելի, խզբզած-ջնջած), 3ա՝ «Մօտ (նախդ՛՛)՝ տրական պահանջէ։ Ստնանել (՞)՝ 1 Մակ. 99, Երեմ. 1.19 եւ 15.20։ Յաղթել Ծնն. 32.25, Իմստ. 19.19»։

 

 

3636

ՇԱՐԱԿՆՈՑ

ԷՋՄԻԱԾԻՆ ՌՃԽԲ. – 1693

ԳՐԻՉ՝ Մկրտիչ Աշտարակեցի։ ԾԱՂԿՈՂ՝ Սարգիս վարպետ։ ՍՏԱՑՈՂ՝ Յոհան պատանեակ (եղբօրորդի գրչի)։

ԹԵՐԹ՝ 374. չգրուած՝ 1ա, 294բ-7բ, 373ա-374բ։ ՊՐԱԿ՝ 1+Ա-ԼԱ×12+1 (ԻԵ՝ 8, ԻԶ՝ 16)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թ. 3, 12, 13, 17 եւ այլուր՝ թագով պսակուած երկգլխանի թեւատարած արծիւ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13,5×8)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 4ա)։ ՏՈՂ՝ 21։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ զոյգ գամերով եւ մետաղէ փականներով. միջուկը՝ ստուարաթուղթ, աստառը՝ սպիտակ թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Աւետումն հրեշտակին Յովակիմայ եւ Աննայի՝ 1բ, Յարութիւն (ներքեւում մակագրութիւն՝ «Դարձեալ Մարիամու ի թիկունըս կոյս իբրեւ ըզպարտիզպան տեսանէ զՅիսուս»)՝ 135ա, լս-ային՝ Սուրբ Սարգիս զօրավար, Մարտիրոս պատանի եւ ծնրադիր ոմն՝ 53բ։ Կիսախորան՝ 135բ։ Ճակատազարդ՝ 2ա, 10բ, 55ա, 109բ, 183բ, 233ա, 294ա, 319բ, 347բ։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, յուշկապարիկ (53բ), ձուկ (87բ), խաչ (241բ, 247բ), տաճար (239ա)։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր, մարդադէմ-թռչնային Օ՝ (67բ)։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, դեղին, նարնջի, վարդագոյն, մոխրագոյն, դարչնագոյն, սեւ։

Տե՛ս Աստղիկ Գէորգեան, Հայ մանրանկարիչներ, մատենագիտութիւն Թ-ԺԷ. դդ., Գահիրէ, 1998, էջ 678, Հմր 417։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մաշուած, վրան կան ճաքեր եւ քերծուածքներ, Ա. փեղկի անկիւնների կաշին թափուած, երեւում է միջուկը, զոյգ կապիչները եւ նրանց ծայրերի փականներն ընկած, լուսանցակողերի կարմիրը մասամբ թափուած, աղտոտուած, կազմաստառները եւ պհպ-ներն աղտոտուած, վրան՝ գամերի ժանգի հետքերը, խոնաւութիւնից եւ գործածութիւնից որոշ թերթեր աղտոտուած, վրան ձէթի եւ թանաքի հետքեր, զանազան բծեր, խոնաւութիւնից որոշ մանրանկարների գոյներ արտատպուած թերթի հակառակ երեսին, 326ա, 338ա, 350ա՝ աջ անկիւնում կան կրկնակի պրակահամարներ, լուսանցազարդերը, պրականիշերի մի մասը եզրահատումից վնասուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Տե՛ս ձեռ. 1576, 4ա-368բ։ 1/2ա-5ա։ 2/5ա-7բ։ 3/7բ-10բ: բ/չիք։ 4/10բ-12ա (չիք «Մ. Ուրախացիր, Աստուածածին... ծընար ազգ»)։ 5/12բ-14ա։ 6/14ա-5բ։ 7/16ա-7բ։ 8/17բ-20ա։ 9/20ա-2ա։ 10/22ա-3բ։ 11/23բ-5բ։ 12/25բ-7բ։ 13. ա/28ա-9ա: բ/29աբ (ունի՝ «Մ. Ով գերահրաշ ծաղիկ բուրեալ յԵդեմայ...»): գ/29բ-30ա (ունի՝ «Մ. Զքեզ Հայր...»): դ/30ա: ե/30բ: զ/30բ-1ա (չիք «Մ. Որ ըզմարմնական...»): է/31ա-2ա (ունի՝ «Մ. Ուրախացիր Աստուածածին վերօրհնեալդ...»): ը/32աբ։ 14/32բ-5ա։ 15/35ա-6բ։ 16/36բ-8ա: բ/38աբ։ 17/38բ-40ա։ 18/40ա-2բ։ 19/42բ-4բ։ 20/44բ-6բ։ 21/46բ-9ա։ 22/49բ-51բ։ 23/51բ-3բ։ 24/չիք։ 25/55ա-6բ։ 26/56բ-60բ։ 27/61ա-3ա: բ/63բ-7ա: գ/67բ։ 28/67բ-9բ: բ/69բ-72բ: գ/72բ-5բ: դ/75բ-7ա։ 29/77ա-9ա: բ/79ա-83բ: գ/83բ-5ա: դ/85ա-8ա։ 30/88ա-90ա: բ/90ա-4բ: գ/100բ-2ա։ 31/102ա-4բ: բ/104բ-8ա: գ/108ա-9ա։ 32/109բ-11բ։ 33/111բ-3բ (չիք «ԱՁ. Հ. Որ զերիս մանկունսն...»)։ 34/113բ-4բ (չիք «Հ. Բարեբանեալ ես... Մ. Ուրախ լե՛ր, մա՛յր լուսոյ...»)։ 35/114բ-6ա։ 36/116ա-8ա։ 37/118ա-9բ։ 38/119բ-22բ։ 39/122բ-5բ (չիք «Մ. Յահեղ աւուրն...»): բ/125բ-30բ: գ/130բ-2բ։ 40/132բ-4ա: բ/134ա-5ա։ 41/135բ-7ա: բ/137ա-41բ (չիք «Մ. Որ զաւետիս...», ունի՝ «Մ. Որ ըզհրեշտակ...»): գ/141բ-2բ։ 42/142բ-4բ: բ/144բ-8բ: գ/148բ-9բ։ 43/149բ-54բ: բ/154բ-9բ: գ/159բ-64ա: դ/164ա-7ա: ե/167ա-71ա։ 44/171ա-5բ։ 45/175բ-8ա (խորագիրն այլ՝ «Կանոն Երկրորդ Ծաղկազարդին»): բ/178ա-83բ։ 46/183բ-6ա։ 47/186ա-7բ։ 48/187բ-9բ։ 49/189բ-91ա։ 50/191ա-2բ։ 51/192բ-3բ։ 52/193բ-5բ։ 53/195բ-201ա (ունի՝ «Մ. Որ ի յամսեանն վեցերորդի...»)։ 54/201ա-2բ։ 55/202բ-5ա։ 56/205ա-6բ։ 57/206բ-9ա: բ/209աբ։ 58/209բ-16ա: բ/216ա։ 59/216բ-8ա։ 60/218ա-21ա։ 61/221ա-2բ։ 62/222բ-4բ։ 63/224բ-6ա։ 64/226ա-8բ։ 65/228բ-30բ։ 66/230բ-3ա։ 67/233ա-4բ։ 68/234բ-6ա։ 69/236ա-7բ։ 70/237բ-9ա։ 71/239ա-40բ։ 72/240բ-1բ։ 73/241բ-3բ։ 74/243բ-6ա։ 75/246ա-7բ։ 76/247բ-9բ։ 77/249բ-51բ: բ/251բ-53ա։ 78/253ա-5ա (խորագիրն այլ՝ «Կանոն սրբոյն թարգմանչացն»)։ 79/255ա-7ա։ 80/257բ-8բ։ 81/258բ-61ա։ 82/261ա-4ա: բ/264աբ: գ/264բ-5ա: դ/265ա: ե/265աբ: զ/265բ-6ա: է/266աբ: ը/266բ-7բ: թ/267բ: ժ/չիք: ժա/267բ-8բ: ժբ/268բ-9ա: ժգ/269ա: ժդ/270աբ: ժե/272բ-3ա: ժզ/273աբ: ժէ/273բ-4ա: ժը/274աբ: ժթ/275աբ: ի/275բ: իա/275բ-7բ։ 83/277բ-82ա։ 84/282բ-3ա: բ/283ա-4ա: գ/284աբ: դ/284բ-5բ: ե/285բ-6ա: զ/286բ-7ա: է/287ա-8ա։ 85/288աբ: բ/288բ-9ա: գ/289ա: դ/289աբ: ե/289բ-90ա: զ/290աբ: է/290բ-1ա: ը/291ա-93ա։ 86/298ա-300բ: բ/300բ-3բ: գ/303բ-5բ: դ/305բ-8ա: ե/308բ-11ա: զ/311ա-3ա: է/313ա-6ա: ը/316ա-9ա (կրկն. 294ա «Կանօն համօրէն մարտիրոսաց – Ըզքեզ արդար եւ ուղիղ դատաւոր... անբաւելին երկնից եւ հրեղինաց, ի հողեղինաց հաճեցաւ»)։ 87/319բ-21ա: բ/321ա-2բ: գ/322բ-3բ: :/324ա-7բ (ունի՝ «Սարսափելի որոտմամբ եւ ահագին զօրութեամբ...», «Գաղտնի գործոցըն ծածուկք...»): ե/327բ-30ա (չիք «Զքեզ աղաչեմըք...»): զ/330բ-2բ: է/332բ-7բ (չիք «Արհնաբանող ձայնիւ երգեմք...», «Ի հանդերձեալ նորոգմանն...»): ը/337բ-41ա։ 88/347բ-50ա: բ/350ա-2բ: գ/352բ-5ա: դ/355ա-7բ: ե/357բ-60ա: զ/360ա-2բ: է/362բ-5բ: ը/365բ-8ա։ 89/341ա-5ա: բ/345ա-7ա (ունի՝ «Ես ասացի ի վերանալ յինէն...»)։ 90/94բ-9ա: բ/99ա-100բ։ 91/270բ-2բ։ 92/274բ-5ա։ 93/53բ-4բ։ 94/49աբ։ 95/368ա-71բ։ 96/269ա-70ա։

Ունի՝

ա. 60բ-1ա Առաջնոյ <Առաջնոյ> շաբաթոջ սրբոյն Թէոդորոսի – Որ ընտրեցեր ի սկըզբանէ... ողջակէզ քեզ պատարագ ընդունելի. աղա՛՛։

բ. 293բ Շարական կիրակմտի – Անըսկիզբն Աստըւած համապայծառ ամենասուրբ Երրորդութիւն... Ծագեա՛ յանձինըս մեր, օրհնեմք ըզքեզ ի յարութեան։

118ա (ստ. լս.)՝ «Իսնակին ձուկն ուտում օրն արար ի ծաղկի քառուածն (՞)»։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

109ա Եւ որպէս Տեառն բնաւից Քրիստոս զՂազարոս զսիրելին իւր յարոյց եւ կեանըս շնորհեաց՝ օրինակ բնութեան նախաստեղծին, նոյնգունակ եւ որք յիշեն զգծօղ սորայ զՄկրտիչ ծերունին, որ ի ծերութեան ժամանակի եւ ի լուսոյ տեսութենէ պակասեալ գրեցի, զի սէր հօրն իմոյ՝ Ոսկանի աստուածաբան վարդապետի յաղթահարեալ նորին օրինակէն ծրեցի։ Նաեւ ծաղկօղ սմին՝ զՍարգիս վառպետն, յիշէ՛ք, զի հարազատաբար լսօղ լինէր մեզ, եւ դուք յիշեալ լինիք ի Քրիստոսէ։ ՌՃԽԲ. (1693) թվին։

293բ Վերջ. Փա՜ռք Քրիստոսի յուսոյն մերոյ անզրաւ յաւիտենիւ. ամէն։ Մարտի ԻԲ. (22) եւ այսօր Էջմիածնայ գիւղի եկեղեցւոյն հիմնօրհնեք էր. թվին ՌՃԽԲ. (1693) էր։

368ա ԶՄկրտիչ գրիչ եւ զՍարգիս ծաղկօղս յիշեցէ՛ք ի Քրիստոս։

371բ Եւ որ կտրէ զթուղթ յիշատակարանի սորա, կտրեսցէ զնա Տէր ընդ մէջ եւ ընդ անհաւատս դիցէ. ամէն։

372ա Փա՜ռք Էից էական եւ միակ զուգական, համափառ եւ հաւասարազուգիցն, տիրական եւ աստուածայինն ճոխացեալ պատուով շարժողին զէսս, զորոց եւ մի անպիտանս յէիցն շարժեալ ի սէր գրոյս յայս երաժշտականի, զոր եւ Շարակնոց յորջ<յ>որջի, քանզի սկըսեալ հիքոյս փանաքի եւ սպասօղ բանի Մկրտչի Աշտարակեցւոյ անպիտան վարդապետի, զոր օրինակեալ զսա ի պասմայէն Ոսկանի քաջ հռետոր վարդապետի՝ իմոյս հոգեւոր ծնօղի, ի թվականիս մերում ՌՃԽ. եւ երկակի (1693), ի վայելումն եղբօր որդւոյն իմոյ՝ Յոհան պատանեկի, եւ յիշատակ իմոց սիրելեաց՝ եղբարց հոգեկանաց եւ եթէ մարմնականաց։ Վասն որոյ եւ ես՝ յետնեալս ամենայնի, երես անկեալ աղաչեմ, որ զկնի մեր գալոց էք, մինչ դեռ կայք ի կայի եւ ի պահարանի մարմնոյ, մի՛ խնայէք զողորմին, քանզի բազում նեղութեամբ գրեցի։ Զի եղանակն ձիւնաբեր էր, |372բ| եւ ես՝ ծերացեալ եւ ի լուսոյ նուազեալ, զոր Հոկտեմբերի սըկսայ եւ ի Մարտի աւարտ ածի՝ յուսադրութեամբ Սարգիս վարպետին, քանզի ես զոր ինչ գրէի, նա ծաղկէր իսկոյն, զոր տէր Յիսուս յոյսն բնաւից տացէ նմա վարձս ըստ վաստակոց նորին՝ աստ եւ ի յերկրին կենդանեաց։ Եւ որք ունին ինչ ի սմա ձեռնտվութիւն եւ յօգնութիւնն իրաց ինչ, Տէրն տացէ նոցա երեսնաւորն, վաթսընաւորն եւ Ճ.աւորն (100)։ Վասն որոյ աղաչեմ հանդիպողացդ եւ օգտեցելոցդ յաստուստ կամ կարդալով եւ կամ հանդիպելով հարեւանցի ողորմին մի՛ խնայիցէք. նա, որ ամէնողորմն է եւ գթածն, ձեզ եւ մեզ ողորմեսցի յաւուրն աներեկի՝ Տէրն եւ Աստուածն բոլորից. ամէն։ Նա եւս յաւել զբարւոք զմտածութիւնն զտէր Յովաննէս զկուսակրօն եւ զբարեսէր քահանայնն, որ ետ կազմել զսա, այլեւ պակասիլ թղթոյն՝ զթերին լցուցանէր, վասն որոյ յիշման արժանի եղեւ, զոր տացէ Տէրն նմա զ<թա>թողութիւնն շարժունն եւ զեղումնն իւրոյ կրկնակի գալստեանն եւ զերանաւէտն լսեցուցէ. ամէն։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 8բ, 218ա, 371բ՝ սեւով ութանկիւն, մէջը՝ «ԳԻՐՔՍ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԱ Է», 371բ՝ վարդագոյն ձուածիր, կենտրոնում՝ խաչով պսակուած Սեւանայ կղզին, եզրագծով՝ «ԿՆԻՔ [ՍՐԲՈՅ ԱՆԱ]ՊԱՏԻՆ [Ս]ԵՒԱՆ[ԱՅ]»։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած զարդաշրջանակով թղթին՝ «Անապատին Սեւանու, Հմր 160 (ջնջած, գրած)՝ 3», պհպ. Աա՝ «Սեւան, ՌՃԽԲ.- 1693, Մ[եսրոպ] եպիսկոպոս», «89/3636»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Ա. աստառ, պհպ. Աա, Աբ, Բա՝ հայերէն այբուբենի տառեր, 373բ՝ «եարադ», պհպ. Բբ՝ «տիրացու, գաեեեե, տիրաց, տիրացու, աատեե, եասակա, ցցց...», Բ. Աստառ՝ հակառակ դիրքով «պօսպասին ամենայն ա մարգով (երկիցս), գազար ամենայն ա»։

 

 

3637

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՍՊԱՀԱՆ ՌՃԽԶ. – 1697

ԳՐԻՉ՝ Մկրտիչ քհյ (13ա-109բ, 126ա-243բ), Անանուն Ա՝ (114ա-25բ, 244ա-361ա)։ ՍՏԱՑՈՂ՝ Դաւիթ վրդ. (Մկրտիչ)։

ԹԵՐԹ՝ 362. չգրուած՝ 9բ, 11բ-12բ, 112բ, 129բ, 275բ, 357բ, 362բ։ ՊՐԱԿ՝ 8+1+2+Ա-Ժ×12 (Ա, Թ՝ 9)+Ա-Ի×12 (ԺԹ՝ 9)։ ՆԻՒԹ՝ թուղթ՝ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թ. 3, 4, 7 եւ այլուր՝ թագով պսակուած ձուածիր, մէջը՝ «P♥C», սրա տակ խաղողի շեղանկիւն ողկոյզ, թ. 8՝ ձուածիր, մէջը «///BEVL», թ. 10, 11, 30 եւ 32, 38 եւ այլուր՝ ուղղանկիւն ոճաւորուած շրջանակի մէջ անընկալելի պատկեր, թ. 26, 27 եւ այլուր՝ «NS», թ. 128, 131, 132 եւ այլուր՝ թափուր գահ (՞), թ. 139 եւ այլուր՝ «BC», թ. 302, 305, 313 եւ այլն՝ թագակիր շրջանակ, մէջը թրաշուշան։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (12,5×6,5, 12,5×7, 11×6,). սահմանագծերը սեւով (1ա-8բ) եւ կարմրով։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 14ա (13ա-109բ, 126ա-243բ), 114ա, 358ա (114ա-25բ, 244ա-361ա` գրչափոխութեամբ)։ ՏՈՂ՝ 21 (13ա-109բ, 126ա-243բ), 18-21 (114ա-25բ, 244ա-361ա)։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի, Բ. փեղին ճնշադրոշմ գրութիւն՝ «[Յ]ԻՇԱՏԱԿ Է ՄԱԹԷՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ, ԹՎԻՆՆ ՌՃԾԳ. (1704)», դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ շերտազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 13ա։ Ճակատազարդ՝ 130ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն։ Զարդագիր՝ կենդանագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, դեղին, վարդագոյն, մոխրագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մաշուած, վրան կան ճաքեր եւ քերծուածքներ, ցեցի անցքեր, զոյգ գամերը եւ կապիչներն ընկած, առկայ է կապիչներից մէկի հիմքը, աստառներն աղտոտուած, հնամաշ, դռնակը մաշուած, ստ. մասից Բ. փեղկից մասամբ անջատ. լուսանցակողերի կարմիրը մասամբ թափուած, աղտոտուած, խոնաւութիւնից ալիքաւորուած. թերթերի վրայ կան աղտոտուածութեան, խոնաւութեան, թանաքի եւ այրուածքի (թ. 38, 39 եւ այլուր) հետքեր, անցքեր եւ պատռուածքներ. գրադաշտը տեղ-տեղ գունափոխուած, թթուակեր, մանրանկարչութեան կարմիրը տեղ-տեղ կէտերի տեսքով արտատպուած հանդիպակաց երեսին, սկիզբը թափուած, ընդմէջ թ. 346-7ի՝ սկզբնապէս չգրուած մէկ թերթ կտրած-հանած, թ. 1, 2՝ փայտէ գամերի առաջացրած անցքեր, թ. 9, 20 եւ այլն՝ հիմքից մասամբ անջատ, թուլացած. առաջին պրակահամարների տառերը գրուած թերթի ձախ անկիւնում, եզրահատման հետեւանքով վնասուած, երկրորդ պրակահամարների Ա-Ժ տառերը արուած են մի գրչի, ԺԱ-Ի.ն՝ մէկ այլ, որտեղ փոխուում է նաեւ շարադրանքի գիրը. սկ.ից պակասաւոր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 13ա-109բ Քրիստոսի նուաստ ծառայից ծառայ Աստուածատուր բանի սպասաւուրս գումարեցի ի մի վայր զՎկայութիւնքս յԱստուածաշունչ գրոց, այսինքն՝ ի Հին եւ ի Նոր կտակարանաց, ի պէտս ուսումնասէր մանկանց Սիօնի, տինա սակս քարոզչաց աստուածաբան վարդապետաց, յոյժ պիտանիք եւ վայելուչք, ի փառս Քրիստոսի Աստուծոյ եւ ի պատիւ մօր իւրոյ ամէնաւրհնեալ սուրբ Աստուածածնին

ա. 13ա-5ա [Ա]. Ակնառութիւն անպատշաճ եւ ոչ Աստուած ակն առնու – Անիրաւութիւն ի դատաստանի մի՛ առնիցէս եւ ակն աղքատի մի՛ առնուցուս... մեղս գործէք յանդիմանեալք օրինացն իբրեւ օրինազանց։

բ. 15ա-6ա Բ. Ակնառութիւն կաշառաց – Եւ կաշառ մի՛ առնուցուս, զի կաշառք կուրացուցանէ զաչս իմաստնոց... թշնամիք զանձն իմ պաշարեցին եւ ի ճարպս։

գ. 16աբ Գ. Աղօթել զիա՞րդ պարտ իցէ յոլովիցս անգիտանամք – Յայնժամ մատեաւ առ նա մայր որդւոցն Զեբեդեայ... զի անդէն ի ցանկութիւնս ձեր մաշիջիք։

դ. 16բ-7ա Դ. Աղօթել ի տուընջան եւ ի գիշերի – Ի մէջ գիշերի յառնէի խոստովան լինել... անպակաս ունիմ զքէն յիշատակ յաղօթս իմ զցայգ եւ զցերեկ։

ե. 17ա Ե. Աղօթել անդադար – Խնդրեցէ՛ք եւ տացի ձեզ, հայցեցէ՛ք եւ գտջիք... զի այս են կամք Աստուծոյ Քրիստոսիւ Յիսուսիւ ի ձեզ։

զ. 17բ-8ա Զ. Աղօթել այլ ոք սակս այլոյ ումեք – Եւ ասեն ցԵրեմիայ մարգարէ. Անկցի գութ մեր առաջի երեսաց քոց... քանզի յոյժ զօրաւորք աղօթք արդարոյ յօգնականութիւն։

է. 18աբ Է. Աղօթել վասն թշնամեաց – Եւ ասէ Մօսէս ցԱհարօն՝ Ա՛ռ դու զբուրուառն եւ դի՛ր ի նմա հուր... Տէ՛ր, մի համարիր դոցա զայս մեղս։

ը. 18բ-21բ Ը. Աղօթք, որք լինին, զիա՞րդ պարտ է լսէ Աստուած – Եւ ասէ ցԱգար ցնա հրեշտակ Տեառն. Ահաւասիկ դու յղի իսկ ես... տե՛ս ի վերի կարգս անդադար աղօթից։

թ. 21բ-3ա Թ. Աղօթք երբեմն-երբեմն ընդէ՞ր ոչ լսէ Աստուած – Եւ նստեալ լայիք առաջի Տեառն եւ ոչ լուաւ ձայնի ձերում... ի ցանկութիւնս ձեր մաշիջիք։

ժ. 23աբ Ժ. Աղօթից սըրբոց յարացոյց – [Ե]ւ ասէ [Յակօբ]՝ Աստուա՛ծ Հօր իմոյ Աբրահամու եւ Աստուա՛ծ Հօր իմոյ Իսահակայ... բնակիցի Աստուած ընդ մարդկան ի վերայ երկրի։

ժա. 23բ-4ա ԺԱ. Ամաչել ոք ոչ պարտի յաւետարանելն, այսինքն՝ քարոզելն – Տէ՛ր, դու գիտացեր, զի զարդարութիւնս ոչ ասացի... այլ կցորդ լե՛ր չարչարանաց Աւետարանին ըստ զօրութեանն Աստուծոյ։

ժբ. 24ա-5ա ԺԲ. Ամբարշտաց բարեխօսութիւն – Ընդէ՞ր բնաւ ամբարիշտք կենդանիք իցեն հնացեալք... եւ զի գնացաք պաղատանօք առաջի Տեառն ամենակալի. մինչեւ Դ. գլխոյ համարն համեմատէ։

ժգ. 25աբ ԺԳ. Ամբարիշտք անկանին ի չարիս, զորս պատրաստեն բարեպաշտից – Գուբն, զոր փորեաց եւ պեղեաց... եւ զբաժակն, որով խառնեցաւ, խառնեցէ՛ք դմա կրկին։

ժդ. 25բ-6ա ԺԴ. Ամբարշտաց պատիժ առ յերկիւղ եւ զգուշութիւն բարեաց է – Եւ քարկոծեցին զնա քարամբք եւ մեռցի... առաջի ամենեցուն հանդիմանեայ, զի եւ այլքն երկիցեն։

ժե. 26ա ԺԵ. Զամբարիշտի այպանէ Աստուած – Բնակեալն յերկինս ծիծաղեցի զնոքօք... յորժամ գայցէ ձեզ նեղութիւն եւ պաշարումն։

ժզ. 26բ-7բ ԺԶ. Աշխատաւորի վարձ պարտի – Մի՛ զրկեսցես զընկեր քո եւ մի՛ յափշտակեսցես... էհաս յականջս Տեառն զօրութեանց։

ժէ. 28ա ԺԷ. Աշխատանաց ձեռաց եւ հողագործութեան գովութեաւն եւ շահեկանութեաւն – Որ գործէ զերկիր իւր, լցցի հացիւ... հարկաւոր խորշիլ ի մեղաց։

ժը. 28ա-9ա ԺԸ. Աչաց պահպանութիւն ըստ որքանեաց իցէ հարկաւոր խորշիլ ի մեղաց – Եւ ետես կինն, զի բարի էր ծառն ի կերակուր... որք ունին զսիրտ հարեալ զագահութեամբ մանկունք անիծից։

ժթ. 29ա-30ա ԺԹ. Ապաշխարութիւն եւ երաշխաւորութիւն վասն մեղաց – Վաստակեցայ ես ի հեծութեան իմում։ Արարէ՛ք, այսուհետեւ պտուղ արժանի ապաշխարութեան... արժանի ապաշխարութեան գործս գործել։

ի. 30ա-1բ Ի. Ապաշխարութեան ճշմարտի եւ ոչ առ աչս կեղծաւորելոյ խոստովանեալ է թողութիւն – [Ե]ւ խնդրեցէ՛ք անդ զՏէր Աստուած ձեր եւ գտանիցէք... եւ ես դառնամ առ ձեզ,- ասէ Տէր ամենակալ։

իա. 31բ-2բ ԻԱ. Արբեցութիւն զբարկութիւն Աստուծոյ հրաւիրէ – Վա՛յ այնոցիկ, որք յառնեն ընդ առաւօտս եւ զհետ լինին ցքւոյն... եւ ձգեցին զձեռս իւրեանց ի ժանտայգործս։

իբ. 32բ-3բ ԻԲ. Բանն Աստուծոյ միշտ հանդէպ աչաց դնելի է – Եւ այժմ, Իսրայէ՛լ, լո՛ւր իրաւանց եւ դատաստանաց... եւ մի՛ մերժեր զխրատ մօր քո։

իգ. 33բ-4ա ԻԳ. Ի բանէն Աստուծոյ ոչ է դառնալի – Մի՛ յաւելուցուք ինչ ի բանն, զոր ես պատուիրեմ ձեզ... զի խելամուտ լիցիս ամենայնի, զինչ եւ գործեսցես։

իդ. 34ա ԻԴ. Բանն Աստուծոյ է կերակուր հոգւոյ – Թէ ոչ հացիւ միայն կենայ մարդ, այլ ամենայն բանիւ, որ ելանէ... թէ ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ Աստուծոյ։

իե. 34ա-35ա ԻԵ. Բարկութիւն զորքան չարիս ծնանի – Եւ տրտմեցաւ Կային յոյժ, եւ խոնարհեցան, ա[ն]կան երեսք նորա... զի բարկութիւն մարդոյ զարդարութիւն Աստուծոյ ոչ գործէ։

իզ. 35ա-6ա ԻԶ. Գալստեան Տեառն սպասելի է – Արթուն կացէ՛ք, զի ոչ գիտէք յուրում ժամու Տէրն ձեր գայ... եւ երեւեսցին ամօթանք իւրեանց։

իէ. 36աբ ԻԷ. Գոհանալոյ առաջ եւ յետոյ զկերակուր առնելոյ – Եւ կերիցես եւ յագիցէս եւ աւրհնեսցէս զՏէր Աստուած քո... վասն որոյ եսն գոհանամ։

իը. 36բ-7ա ԻԸ. Գողութիւն արգելանի, ի բաց արկանի եւ հալածի – Մի՛ գողանար։ Որ ոք գողասցի յորդոցն Իսրայէլի եւ վաճառեսցէ զնա... զարքայութիւն Աստուծոյ ոչ ժառանգեն։

իթ. 37աբ ԻԹ. Երազք եւ տեսիլք, որք ոչ վայելեն ընդ վարդապետութեանն Քրիստոսի, եւ եկեղեցւոյ դատապարտեալք են – Եւ եթէ յարիցէ ի միջի քում մարգարէ կամ երազահան երազոց, մի՛ լսիցէք... եւ մի՛ անսայք երազոց ձերոց, զոր դուք տեսանէք։

լ. 37բ-9բ Լ. Երանելեաց ուրախութիւն եւ կեանք յաւիտենականք – [Պ]այծառասցին եւ իբրեւ զկայծակն, ընդ եղէգն ընթասցին... եւ որ նստի ի վերայ աթոռոյն, բնակեալ է ի նոսա։

լա. 39բ-42ա ԼԱ. Երդնուլ ըստ որոյ պատկանի կամ ոչ պատկանի եւ որքանեօք զանազանեօք եղանակեօք դէպ լինի – Եւ ասէ Աբրահամ յարքայն սօդոմացւոց՝ Ձգեմ զձեռն իմ առ Աստուած բարձրեալ... եւ երդնուցուս, թէ կենդանի է Տէր ճշմարտութեամբ, իրաւամբք եւ արդարութեամբ։

լբ. 42աբ Երդումն ոչ է համարձակիլ – Այլ ես ասեմ ձեզ՝ Ամենեւին մի՛ երդնուլ... զի մի՛ ի կեղծաւորութիւն ինչ անկանիցիք (տնահամար չիք)։

լգ. 42բ-3ա ԼԲ. Երկիւղի Աստուծոյ պտուղ շահաւէտութիւն եւ գովութիւն – Բայց ողորմութիւն Տեառն մնայ յաւիտեանս յաւիտենից ի վերայ երկիւղ[ածաց իւրոց]... եւ մեծութիւն եւ փառք եւ կեանք։

լդ. 43ա-5բ ԼԳ. Երկնչելի է յԱստուծոյ եւ առաջի աչաց ունելի – Եւ կոչեաց զնա հրեշտակ Տեառն յերկնից եւ ասէ՝ Աբրաամ, Աբրաամ... երկերո՛ւք յԱստուծոյ եւ տո՛ւք փառս նմա։

լե. 45բ-6ա ԼԴ. Երրորդութիւն տպաւորեալ եւ բացատրեալ – Եւ ասաց Աստուած՝ Արասցուք մարդ ըստ պատկերի... եւ Հոգին Սուրբ եւ երեքինս մի են։

լզ. 46բ ԼԵ. Զգեստաւորեալք են մերկք – Բրդեա՛ քաղցելոց զհաց քո, եւ զաղքատս անյարկս... մերկ էի եւ զգեցուցէք զիս. եւ այլն ըստ կարգի։

լէ. 46բ-8բ ԼԶ. Զղջումն ճշմարիտ քարոզի – Այսպէս ասէ Տէր զօրութեանց Աստուած Իսրայէլի՝ Ուղիղ արարէ՛ք զճանապարհս ձեր... եւ ծանի՛ր զարդարութիւնս եւ զիրաւունս Աստուծոյ։

լը. 48բ-9ա ԼԷ. Թողլի է մերձաւորին է ի մեզ մեղանչողին – Յիշեա՛ զերկիւղն Աստուծոյ եւ մի՛ բարկասցիս մերձաւորին... որպէս Աստուած Քրիստոսիւ շնորհեաց ձեզ, նոյնպէս եւ դուք։

լթ. 49աբ ԼԸ. Ի բաց կացումն ի գինւոյ – Խօսեցաւ Տէր ընդ Ահարօնի եւ ասէ՝ Գինի եւ ցքի մի՛ ըմպիցէք դու եւ որդիք... լցցի անդստին յորովայնէ մօր իւրոյ։

խ. 49բ-50բ ԼԹ. Լեզու ընտրաբար հեզացեալ – Շատախօս լինելով ոչ զերծցիս ի մեղաց... խոտորեսցի ի չարէ եւ արասցէ զբարի։

խա. 50բ-1ա Խ. Լոյս է Քրիստոս – [Ժ]ողովուրդ, որ գնայր ի խաւարի, ետես զլոյս մեծ... եւ լոյսն ճշմարիտ անդէն իսկ երեւի։

խբ. 51բ ԽԱ. Լոյսք են քրիստոնեայք – Ճանապարհք արդարոց իբրեւ զլոյս ծագին... եւ լուսաւորք յաշխարհի։

խգ. 51բ-2ա ԽԲ. Խմոր վատ հմտութիւնից – Զամենայն զոհ, զոր մատուցանիցէք Տեառն, ոչ առնիցէք ի խմորուն... փոքր մի խմոր զամենայն զանկուածն խմորէ։

խդ. 52աբ ԽԳ. Խնդրել յանունն Յիսուսի – Եւ զոր ինչ խնդրիցէք յանուն իմ, արարից... ըստ կամաց նորա լսէ մեզ։

խե. 52բ-3բ ԽԴ. Խոստովանութիւն մեղացն էր գործոց զանազան եւ բազմակերտ – Եւ դիցէ Ահարօն զձեռս իւր ի վերայ գլխոյ նոխազին կենդանւոյ... եւ սրբել զմեզ յամենայն անիրաւութենէ։

խզ. 53բ-4բ ԽԵ. Կամք Աստուծոյ – Ոչ ամենայն, որ ասէ ցիս, Տէ՛ր, Տէ՛ր, մտցէ յարքայութիւն երկնից... ի չար ճանապարհէն եւ զկեալն։

խէ. 54բ-5բ ԽԶ. Կենաց մարդկայնոյ կարճութիւն եւ ունայնութիւն – Քրտեամբք երեսաց կերիցես զհաց քո մինչեւ դարձցիս, ուստի առար... որ առ սակաւ մի երեւեալ եւ ապա<պ>կանեալ։

խը. 55բ-7բ ԽԶ. Համբերութիւն եւ երկայնմտութիւն հաւատացելոց ամենայն տառապանաց – Մերկ իսկ եկի յորովայնէ մօր իմոյ եւ մերկանդամ դարձայց անդր[էն]... զի գալուստ Տեառն մերձեալ է (տնահամարը կրկնուած)։

խթ. 57բ-8բ ԽԷ. Համբերօղ եւ երկայնամիտ է Աստուած – Եւ ասէ Տէր Աստուած՝ Մի՛ մնասցէ ոգի իմ ի մարդկանտ յայտմիկ... այլ ամենեցուն հասանիլ յապաշխարութիւն։

ծ. 58բ-60բ ԽԸ. Հաւատ կենդանի, որ ի ձեռն սիրոյ գործի մեծի զօրութեան է – Եւ ահա մատուցին առ նա անդամալոյծն մի, որ դնիւր ի մահիճս... եւ որք խնդրեն զնա, լինի պարգեւատու։

ծա. 60բ-1ա ԽԹ. Հաւատ թարց գործոց ոչ արդարացուցանէ – Եւ եթէ ունիցիմ զմարգարէութիւնս եւ գիտիցեմ զխորհուրդս ամենայն եւ զամենայն գիտութիւն... եւ յամենեսին ի մեզ։

ծբ. 61ա-2ա [Ծ.] Հաւատոյ կենդանւոյ եւ գործ ունէի հատուցանի արդարութիւն եւ փրկութիւն – Եւ հաւատաց Աբրահամ Աստուծոյ եւ համարեցաւ նմա յարդարութիւն... այլ մեք մտանեմք ի հանգիստն, որք հաւատացաքս։

ծգ. 62աբ ԾԱ. Հաւատ ի հեթանոսաց եւս գիտէ Աստուած – Եւ առ Երեմիայ եղեւ Բան Տեառն՝ Ե՛րթ եւ ասա՛ ցԱբդիմէլէք... եւ արուեստս տեսանէք, ոչ հաւատայք։

ծդ. 62բ-3ա ԾԲ. Զհաւատացեալս ազատէ Աստուած ի կորստենէ եւ յամբարշտաց – Եւ գի՛տ ի Ծննդոց Զ., Է. եւ Ը. գլուխն, զոր վասն փրկութեան Նոյի ասէ... եւ զանիրաւս պահել ի տանջանս յաւուր դատաստանի։

ծե. 63բ-4ա ԾԳ. Վայ ինձ՝ մեղաւորիս. Հեզութիւն – Եւ ասէ արքայ՝ Զի՞ կայ իմ եւ ձեր, որդիս Շարուհեաց... հեզքն են նոքայ ժառանգեսցեն զերկիր։

ծզ. 64ա-7ա ԾԴ. Հեթանոսաց կոչումն – Մի՛ պակասեսցի իշխան ի Յուդայ եւ մի՛ պետ յերանաց նորա... եւ ԺԱ. գլուխն գի՛տ վասն հեթանոսաց, ասէ։

ծէ. 67աբ ԾԵ. Հոգին Սուրբ ուսուցանէ զմիտս – Եւ արդ, ե՛րթ, եւ ես բացից զբերան քոյ եւ խելամուտ արարից զքեզ... եւ չէ սուտ եւ որպէս ուսուցն զձեզ կայք ի նմա։

ծը. 67բ-8բ ԾԶ. Հովիւք եւ առաջնորդք պարտիցին հոգք տանիլ ժողովրդոց իւրեանց – Խելամտութեամբ ծանի՛ր զանձինս խաշանց քոց եւ հաստատեա՛ զսիրտ քո... ոչ հիւանդանամ, ո՞ գաղթակղի եւ ոչ տապանամ։

ծթ. 68բ-71ա ԾԷ. Հպարտութիւն արգելանի, փոխխոտորի (՞) եւ պատժի – Եւ ցԱդամ ասէ՝ փոխանակ, զի լուար ձայն կնոջդ քոյ... զի Աստուած ամբարտաւանից հակառակ եւ այլն։

կ. 71բ-2ա ԾԸ. Հրեշտակաց անցումն – Եթէ ծառայ իւրոց ոչ հաւատայցէ եւ հրեշտակաց խոտորագոյնս ինչ իմացաւ... ի դատաստանս մեծի աւուրն մշտնջենաւոր կապանօք պահեաց ի խա<ա>ւարի։

կա. 72ա-4ա ԾԹ. Մեղք թողանին ի ձեռն Քրիստոսի – Ծնցիս որդի եւ կոչեսցես զանուն նորա Յիսուս... եւ ելոյծ զկապանս մեղաց մերոց արեամբն իւրով։

կբ. 74ա-5ա Կ. Զմեռեալս արտասուել, որքան թոյլ տացի կամ արգելցի – [Ե]ւ վէտս ի վերայ սգոյ մի՛ առնիցէք ի մարմինս ձեր... ընդ երեկոյս հանգիցեն լալիք առաւօ՛՛։

կգ. 75ա-6ա ԿԱ. Յարութիւն մեռելոց եւ մարմնոց առ փառս փոփոխութիւն եղեալ – Եւ ասէ ցնա՝ Ես եմ Աստուած Հօր քոյ, Աստուած Աբրահամու... որք կային առաջի աթոռոյն Աստուծոյ։

կդ. 76աբ ԿԲ. Յոյս ամբարշտաց ունայնասցին եւ յորս յուսան, ունայնք են ամենեքեան – Զի յոյս ամբարշտի կորիցէ, անշէն լիցի տուն նորա... զի փառք նորա աղբեղէնք են։

կե. 76բ-8ա ԿԳ. Յոյս արդարոց ոչ ներժամանակական իրաց, այլ Աստուածում եւ նորին խոստմանցն հիմնի – Յուսասցին ի քեզ ամենեքեան, ոյք գիտեն... այլ յԱստուած, որ տայ զամենայն առատապէս ի վայելել։

կզ. 78աբ ԿԴ. Շնորհելի է եղբօրն զմեղանս, որք առ մեզ – Յիշեա՛ զերկիւղն Աստուծոյ եւ մի՛ բարկասցիս մերձաւորեն... շնորհեաց նոյնպէս եւ դուք։

կէ. 78բ-82ա ԿԵ. Ողորմութիւն աղքատաց ծախելի է – Եւ եթէ արծաթ փոխ տայցէս եղբօր քում, որ աղքատ իցէ... զհիւրասիրութեան զհետ երթայցէք։

կը. 82աբ ԿԶ. Չար ոչ է հատուցանելի փոխանակ չարի – Մի՛ ասիցէս, եթէ առից զվրէժ ի թշնամւոյն, այլ համբեր Տեառն... զի զօրհնութիւն ժառանգեցէք։

կթ. 82բ-3ա ԿԷ. Չափ եւ կշիռ պարտին գոլ արդարք – Մի՛ առնէք անիրաւութիւն ի դատաստանի ի չափս եւ ի կշիռս... սակայն ընդունայն են որդիք մարդկան։

հ. 83ա-4բ ԿԸ. Պահի սակս մեռելոց – Եւ առին զոսկերս Սաւուղայ եւ Յօնաթանու եւ թաղեցին զնոսա.... զոր ինչ եւ խօսին, ոչ ու[ն]ին զվկայութիւնս ի Սուրբ գրոց։

հա. 84բ-6ա ԿԹ. Պահոց յարացոյց – Եւ էր Մովսէս առաջի Տեառն, զԽ. տիւ եւ զԽ. գիշեր հաց ոչ եկեր... յանձն արարին զնոսա Տեառն, յոր հաւատացեալն էր։

հբ. 86աբ [Հ.] Պահք եւ պահելիք լեալ – [Ե]ւ արդ, ասէ Տէր Աստուած ձեր՝ Դարձարո՛ւք առ իս... եւ աղօթս արարեալ, եդին զձեռն ի վերայ նոցա եւ արձակեցին։

հգ. 86բ-7ա ՀԱ. Պանդխտաց բարի առնելի է – Ծննդոց ԺԸ. գլուխն բովանդակ վասն Աբրահամու հիւրընկալութեան... եւ ոխս չարեաց ընկերի իւր մի՛ ոք կալցի ի սիրտս իւր։

հդ. 87աբ ՀԲ. Ջուր հալածումն անուանի – Կեցո՛յ զիս, Աստուա՛ծ, զի հասին ջուրք յանձին... զոր եհեղ վիշապն ի բերանոյ իւրմէ։

հե. 87բ-8ա ՀԳ. Ջուրք համեմատին ծանօթութեանն Աստուծոյ եւ պարգեւաց Հոգւոյն Սրբոյ – Զի լցաւ երկիր ամենայն գիտութեամբ Տեառն, իբրեւ զջուրս բազումս... բղխեսցեն ջրոց կենդանութեան։

հզ. 88ա-90ա ՀԴ. Սէր եղբայրական – Ասէ Աբրահամ ցՂօտ՝ Մի՛ լիցի կռիւ ընդ իս եւ ընդ քեզ... եւ որ ոչն սիրէ, ոչ ճանաչէ զԱստուած, զի Աստուած սէր է։

հէ. 90աբ Սիրելոյ եւս զթշնամին – Եթէ ոտնհար եղէ ի վերայ գլորման թշնամոյ իմոյ... այլ յաղթեա՛ բարեաւն չարին (տնահամար չիք)։

հը. 90բ-1բ ՀԵ. Սիրելի է Աստուած գեր քան զամենայն – Ծննդոց ԻԲ. գլուխն վասն Իսահակայ զենմանն ասէ՝ Եւ առնեմ զողորմութիւն ի հազար ազգս սիրելեաց իմոց, եւ ոյք պահեն զհրամանս իմ... մեք սիրեսցուք զԱստուած, վասն զի նախ նա սիրեաց զմեզ։

հթ. 91բ-2ա ՀԶ. Սուրբք եւ մաքուրք գոլ պարտիմք – Ես եմ Տէր Աստուած ձեր, եւ սրբիջիք եւ սուրբք լինիջիք... եւ այլք հեթանոսք, որք ոչ գիտեն զԱստուած։

ձ. 92ա-3բ ՀԷ. Տանջանք յԱստուծոյ վերադրի առ ի մեր շահեկանութեան, որով մերձենամք առ ծանօթութիւն Աստուծոյ եւ առ փառս յաւիտենից – Երանեալ է մարդ, զոր յանդիմանեաց Տէր... եւ խրատեմ նախանձեաց այժմ եւ ապաշխարեա՛։

ձա. 93բ-4բ ՀԸ. Տանջանք տեւողաբար եւ հոգւով բերկրելով տանելիք են – Երանի, որք հալածեալք իցեն վասն արդարութեան... մի՛ ոք ի ձէնջ չարչարիցի իբրեւ զսպանօղ. (գրչից ցուցում՝ Բ. թուղթ յետ գնա՛, գտանես. վերջն է)։

ձբ. 94բ-5ա ՀԹ. Տրտնջօղք, որոց համեմատին եւ ոյք նոցին պատիժք զարհուրելիք – Եւ ժողովուրդն տրտնջէր չարաչար առաջի Տեառն, եւ լուաւ Տէր եւ բարկացաւ... տրտնջեցին եւ կորեան ի սատակչէ անտի։

ձգ. 95ա-6բ Ձ. Ցանկութիւն մարմնոյ խաչել, սանձել եւ մեռուցանել հրամայիմք – [Զ]հետ ցանկութեան քո մի՛ գնասցես... զամենայն ի բաց ընկեսցուք եւ զմղոն կարեւորս։

ձդ. 96բ-8ա ՁԱ. Փարթամաց ունայնութիւն եւ արհամարհութիւն, եւ զիա՞րդ ի մեծատունս ոչ է յուսալի – Ապաքէն որպէս ի պատկերի շրջի մարդ... եւ մեծատունն հանդերձ շահիւքն իւրօք թարշամեսցի։

ձե. 98ա-100ա ՁԲ. Քրիստոս է ճշմարիտ Որդի Աստուծոյ – Եւ ահա ձայն յերկնից, որ ասէր՝ Դայ է Որդի իմ սիրելի... զի նա է ճշմարիտ Աստուած եւ կեանք յաւիտենական։

ձզ. 100աբ ՁԳ. Քրիստոս առանց մեղաց – Զի անօրէնութիւն ինչ ոչ գործեաց եւ ոչ գտաւ նենգութիւն... անարատ զատեալ ի մեղաւորաց եւ բարձրանալ քան զերկինս։

ձէ. 100բ-1բ ՁԴ. Քրիստոս է լոյս հեթանոսաց եւ հանրոյ աշխարհի – Եւ արդ, դու, տո՛ւն Յակոբայ, եկայք երթիցուք ի լոյս Տեառն... լուսաւորէին զնա յամենայն ժամ եւ ճրագ ի նմա գառնն։

ձը. 101բ-2ա ՁԵ. Քրիստոս է ճշմարիտ Հովիւ – Իբրեւ հովիւ մի հովուեսցէ զխաշինս իւր եւ բազկաւ իւրով... ընդունիջի՛ք զանթառամ փառաց պսակն։

ձթ. 102ա ՁԶ. Քրիստոսի յանձնարարն ամենեցուն ի Հօրէ, եւ նուաճեցան – Ամէնայն ինչ տուաւ ինձ ի Հօրէ իմ[մ]է... ի վերայ ամենայն իրիք եկեղեցւոյ։

ղ. 102բ-3ա ՁԷ. Քրիստոս ինքեան վարկանի լինիլ, որ ինչ քրիստոնէից լինի – Զի որ մերձենայ ի ձեզ, որպէս որ ընդհարկանիցի ընդ բիբ ական իւրոյ... այլ զԱստուած, որ եւ ետ զՀոգին Սուրբ ի ձեզ։

ղա. 103ա-5ա ՁԸ. Քրիստոնեայք ասին սուրբք, քանզի զսրբութիւն խոստովանին – Ընդ որս եւ դուք էք կոչեցեալք Յիսուսի Քրիստոսի ամենեցուն... ողջոյն տաջիք առաջնորդաց ձերոց եւ ամենայն սրբոց։

ղբ. 105ա ՁԹ. Քրիստոնէից կելի, որպէս Քրիստոս եկաց – Զի ես օրինօք օրինացն մեռայ, զի Աստուծոյ կեցից... զանձն իւր, որպէս եւ նա սրբէ։

ղգ. 105աբ [Ղ.] Քրիստոնեայք լիցին ըստ Քրիստոսի – [Ե]թէ ոք զիս պաշտեսցէ, զկնի իմ եկեսցէ... զի սիրեցեր զիս յառաջ քան զլինելն աշխարհի։

ղդ. 105բ-6ա ՂԱ. Օրէն նոր քրիստոնէից կայանայ յաւէտ ներ սիրումն – Այլ ես ասեմ ձեզ՝ Սիրեցէ՛ք զթշնամիս ձեր... եւ ի մտաց բարեաց եւ յանկեղծաւոր հաւատոց։

ղե. 106աբ ՂԲ. Օրինի բնութիւն, պաշտօն եւ ներգործութիւն – Զի ի գործեոց օրինաց ոչ արդարասցի ամենայն մարմին... վասն նորին տկարութեան եւ անշահութեան։

ղզ. 106բ-8ա ՂԳ. Օրինի աւանդութիւնք ի բաց բառնին ի ձեռն Քրիստոսի – Քանզի ամենայն օրէնք եւ մարգարէք մինչեւ ցՅոհանէս մարգարէացան... եւ կոծեսցին ի վերայ նորա ամենայն ազգք երկրի։

ղէ. 108աբ ՂԶ. Օր Տեառն – Ողբացէ՛ք, զի մերձ է օր Տեառն... օր փողոյ եւ աղաղակի։ Մաղաք. Դ. Ա., Դ., Եզրաս Բ. ԻԷ., Ա. Թեսաղ. Ե. Բ., սոքայ ամենեքեան ի վերն տե՛ս ի մէջ յայնմ բանին, որ ասէ օր վերջի եւ դատաստանի։

ղը. 108բ-9բ ՂԷ. Օր Տեառն եւ ժամ ոչ ումեք ծանուցեալ է – Բայց վասն աւուրն այնորիկ եւ ժամու ոչ ոք գիտէ... աւարտ վկայութեանցս, որ ի յԱստուածշունչ գրոց ի փառս ամենասուրբ Եր[ր]որդութեան, որ է աւրհնեալ անզրաւ յաւիտենիւ. ամէն։ Հայր՛՛։

Բ. 114ա-25բ, 330ա-57ա [Ի Ձմեռան հատորէ Գրիգորի Տաթեւացւոյ]

1. 114ա-25բ (Գլուխ ՀԳ.) Նորին քարոզ վասն խնդրոյ ի բանն Խնդրեցէ՛ք նախ զարքայութիւնն Աստուծոյ եւ զարդարութիւն նորա, եւ զայդ ամենայն յաւելցի ձեզ – Ի ձեռնտուութենէ Հոգւոյն Սրբոյ եւ օժանդակութեամբ աղօթից ձեր կամիմ... թողցէ զանցանս մեր եւ լցուսցէ զամենայնն առհասարակ առատապէս հոգեւոր եւ մարմնաւոր բարութեամբ. եւ նմա փառք եւ գոհութիւն եւ երկրպագութիւն ընդ Հօր իւրում եւ ամենասուրբ Հոգւոյն. անզրաւ յաւիտեանս. ամէն։

2. 330ա-3բ (Գլուխ ՀԴ.) Նորին ի նոյն կիրակէ վասն հիւրընկալութեանն ի բանն առաքելոյ, որ ասէ՝ Զհիւրասիրութեան զհետ երթայք – Ի մէջ ամենայն կենդանեաց, որ զօտարն ասէ (= ատէ)... եւ մեծ վնաս է մարդատեացութիւնն եւ զհիւրն անարգել. այսքան առ այս։

3. 333բ-45բ (Գլուխ ՀԸ.) Երկրորդ կիրակէին. Նորին քարոզ քառասնօրեա. Պահեալ զԽ. տիւ եւ զԽ. գիշեր, ապա քաղցեաւ – Յաղագս քառասնորդաց պահոցս Գ. ինչ հարցանելի է... եւ մարդասիրութեամբ փրկչին մերոյ Յիսուսի Քրիստոսի վայել է փառք յաւիտեան. ամէն։

4. 346ա-57ա (Գլուխ ՁԱ.) Ի նոյն կիրակէն դարձեալ քարոզ վասն զղջման եւ խոստովանութեան, ի դէմս անառակ որդւոյն. Առն միոջ էին Բ. որդիք. ասէ կրտսերն ցհայր՝ Տո՛ւր ինձ բաժին ընչիցդ. եւ նա բաժանեաց զկեանսն եւ այլն – Դէմք առակիս առ ամենակալ բնութիւն Արարչին հայի... Որով եւ ընդ որում Հօր միանգամայն եւ Հոգւոյն Սրբոյ. փառք եւ պատիւ եւ յերկրպագութիւն, յաւիտեանս. ամէն։ Եւ՛՛ (չշարունակած)։

Տե՛ս տպ. Գրիգոր Տաթեւացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր, Կ. Պոլիս, 1740։

Գ. 126ա-243բ Համառօտ ժողովածու վասն առ ի պատրաստ գոլոյ ի պէտս մտառութեան եւ սերտողութեան բանասիրաց, ոչ իմաստնոց, այլ նմանեաց իմոց իմաստակաց եւ տգիտաց, տինա թէ մոռացկոտաց՝ հաւաքեալ ի նուաստ Մօվսիսէ մեղսամածէ Ջուղայեցւոյ, ի թվին ՌՃԽԴ. (1695) ի փառս Աստուծոյ

Տե՛ս ձեռ. 513, 4ա-74ա: Ցանկ/126ա-7ա։ ա/130ա-5բ (խորագիր՝ չիք)։ բ-է/չիք։ ը/135բ-41ա։ թ/չիք։ ժ/141աբ։ ժա/141բ-4ա։ ժբ/144ա-5ա։ ժգ/145ա-7ա։ ժդ/147ա-8ա։ ժե/148ա-54ա։ ժզ/154ա-5ա։ ժէ/155ա-9ա։ ժը/159ա-61ա։ ժթ/161ա-3ա։ ի/163ա-70ա։ իա/170ա-2բ։ իբ/172բ-9բ։ իգ/179բ-86բ։ իդ/186բ-90ա։ իե/190ա-7բ։ իզ/197բ-200ա։ իէ/200ա-4բ։ իը/204բ-8ա։ իթ/208ա-9բ։ լ/209բ-13բ։ լա/213բ-5բ։ լբ/215բ-6բ։ լգ/216բ-21բ։ լդ/221բ-9ա։ լե/229բ-32ա։ լզ/232ա-5բ։ լէ/235բ-43բ։

154բ գրչից ցուցում՝ «Ո՛վ եղբայր, եթէ կամիս զսոսա մի-մի ասա՛»։

Ունի՝

– 127բ-9ա Նախերգան քարոզի – Սկիզբն կենաց եւ կենդանութեան արարածոց գեղն ցանկալի եւ վայելչութիւն... զլոյս շաւղաց թարգմանութեան աստուածային բանիս, որ ասէ։

Դ. 244ա-74բ [Գիրք, որ ասեն Բանալի մտաց՝ թարգմանեալ ի յեթովպացոց, որ է յապաշաց... տե՛ս ձեռ. 727, 267ա-95ա]

1. 244ա-7ա Պատանեակ ոմն Յովաննէս անուն, որդի միամօր եւ յոյժ մեծատուն... լուռ եղէ, եւ դու արարեր զամենայն։

2. 247ա-8ա Քահանայ ոմն սուրբ եւ առաքինի էր ի վանս միաբնակեցայց, եւ էր ամաց ութսունից... ըստ այնմ վասն քո մեռանիք զօր հանապազ։

3. 248բ-9բ Կրօնաւոր ոմն ամենայն առաքինութեամբ զարդարեալ՝ պահօք եւ աղօթիւք, արտասուօք... զլեզու իւր այնպիսոյն վայրապարտ է ըստ առաքելոյն։

4. 249բ-51ա Ի վանս կուսանաց էին կրօնաւոր կուսանք իբրեւ ԵՃ. ... փառաբանեմ զԱստուած եւ զմայրն Աստուծոյ դաւանեմ։

5. 251ա-2ա Ի վանս միաբ<ա>նակեցայց էր ոմն կրօնաւոր մանուկ տիօք... ջանային լուռ լինի մինչեւ ցմահ։

6. 252աբ Քահանայ ոմն մատուցանէր զփրկական պատարագն... եւ ի գովեստ անուան իւրոյ, որ է աւրհնեալ։

7. 252բ-4ա Այր ոմն հերձուածող եւ անհաւատ ոչ դաւանէր զմարմինն եւ զարիւն Քրիստոսի... այլ այնպէս կայ պատուհասեալ մինչեւ ցյաւիտեան։

8. 254ա-7ա Մեծատուն ոմն ունէր դուստր մի միամօր երից ամաց... թէ որ անարգէ զՏէր, անարգի ի Տեառնէ։

9. 257բ-8բ Թագուհի ոմն բարեպաշտ եւ աստուածասէր... եւ այսպիսի եղկելի մեղաւորաց Աստուած տացէ զեղջ, ամէն։

10. 259ա-62ա Ի վանս սուրբ հօրն Փօլիայ էին կրօնաւորք իբրեւ ԸՃ. ... ամենայն վիրաց ի փառս սուրբ Աստուածածնին, որ աւրհնեալ։

11. 262ա-4ա Զօրական ոմն զինքն յանձն էր արարեալ սրբոյն Յոհաննու Կարապետին... հարանցն սրբոց, որ է օրհնեալ յաւիտեանս։

12. 264ա-5ա Ի վանս սուրբ հօրն Մօրիայ էր ոմն աբեղայ, որ ոչ երբէք մտանէր յեկեղեցին... եկեղեցուն մինչեւ ցայսօր ժամանակի։

13. 265ա-6բ Միայնեկեաց ոմն երեկօրեայ հսկէր եւ աղօթէր... բաժակ մի ջուր ցաւարտ յանուն աշակերտի ամէն ասեմ ձեզ։

14. 267ա-8բ Եպիսկոպոս ոմն բարեբարոյ եւ հեզ, ողորմած եւ աղքատասէր... եւ փառաւորեալ փառօք յաւիտենականօք եւ փառս մատուցեալ թաղեցին զնա։

15. 269աբ Խոստովանահայր ոմն ունէր խոստովանորդիս բազումս... որ եւ փրկեսցէ զմեզ Քրիստոս Աստուած այսպիսի ախտից. ամէն։

16. 269բ-70բ Այր ոմն գինարբոյ այնքան մոլեալ եղեւ... եւ ինքն մաշեցաւ ի տարտարոսն անքուն։

17. 270բ-2ա Թագաւոր ոմն ունէր թշնամիս բազումս իւրայնոց... զմեզ հասանել այսպիսի շնորհաց ի փառս իւր ամէն։

18. 272ա Կրօնաւոր ոմն առաքինի յոյժ եւ ամենայն ախտից մարմնականաց ազատ... եղեւ ոսկի մաքրութեան ի ձեռն լռութեան։

19. 272ա-3ա Ծեր ոմն այնքան լռէր, մինչ զի զբնական խօսիցն բառքն ամենայն... եւ կային լռութեամբ առանցնակի ի փառս Քրիստոսի։

20. 273ա-4բ Եղբայր ոմն մանուկ, տիօք իբրեւ ամաց Ի.ից, յոյժ արդար... եւ դեւն իբրեւ զծուխ մրրկեալ կորեաւ ի զորութենէ Սուրբ Կարապետին, ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ։

Ե. 274բ-5ա, 276ա-310ա Վկայութիւնք ի գրոց սրբոյն Դիոնիսիոսի. իսկ այն, որ մերձ բանին հանդէպ լուսանցքին Բենն է, նշանակէ, թէ բանս այս ի բնաբանէն է, իսկ Մենն, այսինքն թէ՝ ի մեկնիչէն – Հայրենաւանդ լուսափայլութիւն որպէս հասանելի է մեզ... զի մի առանց պսակի մնասցեն։

Զ. 310ա-28բ Յայտնութիւն եւ տեսիլ Յոհաննու Աւետարանչին

1. 310ա-1բ Ահաւասիկ, որ գալոց է ընդ ամպս... այնչափ հատուցէք դմա զտանջանս եւ զսուգ։

2. 311բ-28բ Ծաղկաքաղ հաւաքեալ ի բանից սրբոյն Յոհաննու Ոսկեբերանի աւետարանական մեկնութենէ, որ ըստ գլխոյն Յոհաննու – Յորժամ վասն անցաւոր փառաց զհաւատս փոփոխեն... զմերժիլն ի տեսութենէն Քրիստոսի։

Է. 328բ-9բ [Բանք Արիստոտէլի] – Արիստոտէլ ասէ՝ Գովելի են գեղեցիկքն... Իսկ մեղքն առանց ուսուցչի ուսեալ լինի։

Ը. 358ա-9բ Ի Հաւատոյ թղտէն Գէորքայ Հայոց կաթողոկոսի առ Յովաննէս պատրիարգն Ասորոց Վասն ուրբաթազենլի, զի սուտ է ամենայնի – Արդ, եկեսցուք եւ այնք, որ զգիշեր յառաջագոյն դնէք, քան զտիւ եւ զխաւար՝ քան զլոյս... զամենեսեան յերկինս եւ ազդեց ի դժոխոցն (կրկն. 360ա, 7 տող, Ի Հաւատոյ թղթէն Գէորգայ Հայոց կաթողիկոսի... զգիշեր յառաջագոյն դնենք, քան զտիւ եւ զխաւարն, քան զլոյս)։

Թ. 360ա-1ա Յաղագս քարոզողաց – Նաեւ նման է ջրոյ, որ զայլս սրբէ եւ ինքն աղտեղանայ... որպէս անհաւատքն, որպէս ասէ Յովհաննու, որ ոչ հնազանդի Որդւոյ (չշարունակուած)։

Կան գրչի սրբագրումներ՝ 16ա, 85բ, 267ա եւ այլուր։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ., նոտրգիր

Ա. 1ա-8ա [Թուղթ Դիոնէսիոսի Արիսպագացու առ Տիմոթէոս՝ աշակերտն Պօղոսի վասն մահուան Պետրոսի եւ Պօղոսի. տե՛ս Յայսմաւուրք, Կ Պօլիս, 1834, [Ճառ ԺԹ.], էջ 45] (խմբագրուած) – (սկ.) /// գլորելոց էր, եւ հաստատիչ թալկացելոց, որ պատիչ վիրաւորելոց եւ բժիշկ հիւանդաց... ընդ որում եւ պսակն ընկալարուք Քրիստոսէ Յիսուսէ Տեառնէ մերմէ, որում փառք յաւիտեանս. ամէն։

Բ. 10ա-1ա Հմայագիր, մանունք

1. 10ա Վասն չորից իրաց անապատանայ հոգին՝ յոչ լռելոյ, սիրելոյ զողջոյնս եւ ցանկանալոյ նիւթից եւ ագահելոյ... եւ զի աշխարհ է առաւել հոգալ զմարմնոյ քան զհոգոյ, աշխարհ է պարծել ի վերայ գործոյ։

2. 10ա Ո՞ր է հարիւրաւորն, Կ.աւորն, Լ.աւորն. Պատասխան. որ ի քրիստոնեայ հարցէ ծնեալ եւ մկրտեալ Ճ.աւոր է... պահք Լ., աղօթք Կ., ողորմութիւն Ճ.։

3. 10բ-1ա Ափսոն կեռքացաւի – Թէ որ մարդոյ կեռիքն ցաւի... գէհէրի, տէրի, ըրքէ, տէրին պալէ։

Գ. 109բ-12ա [Համառօտ քաղու[ածք Առ]ակացն Սողոմոնի՝ արարեալ ի արդիւնական եւ տիեզերալոյս վարդապետի Յովհանես Որոտնեցոյ. Վասն տզրկին եւ դստերացն նորա. տե՛ս ձեռ. 5169, 405բ-6բ] – [Մ]ովսէս ոչ յիշեաց բնաւ զանունն սատանայի վասն պատշաճ ժամի... Զի ոչ եւս երեւի բան մի յիշատակ շնորհաց նորայ։

Դ. 361բ-2ա [Տաղ] – Սայլքն իջանէին ի լեռնէն ի Մասեաց, / եւ ի վերայ նորա գահոյք էին կազմեալ... Եւ խարազան փնճեալ ծաղիկ, / եւ առաջի նորա մանկունք գեղեցիկ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

229ա Ո՛վ սրբազան հայր եւ վարդապետ ճշմարտութեան, ի մէջ սուրբ աղօթիցդ յիշե զՄկրտիչ երէցս։

243բ Կատարեցաւ ծաղկանց գրգուկս ի պէտս քարոզողաց՝ արարեալ եւ ժողովեալ ի սրբազան վարդապե­տին Մովսէսի, որ եւ ցանկացեալ սրբազան վար­­­դա­­­պետին Դաւթի, ետ ծրել զսա, որ եւ ես՝ անպիտան Մկրտիչ եւեթ անուամբ քահանայս գրեցի ո՛չ դրամօք, այլ վասն հոգոյ իմոյ եւ յիշատակ ծնօղաց իմոց, որ եւ Տէր Յիսուս Քրիստոսն վայելել տացէ սրբազան վարդապետին իմոյ [Դաւթ]ի, որ վայելեսցէ զսուրբ գրգուկս. ամէն։ Արդ, գրեցաւ թվին ՌՃԽԶ. (1697), յամսեանն Հոգտեմբերի ԻԷ. (27), ի քաղաքիս Շօշ կոչեցելոյ, որ է Ասպահան։

287ա Վա՜յ ինձ, խիստ մոլորած եմ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. Բ. Կազմի փեղկ՝ տե՛ս Կազմ։

2. ԺԷ. դ., շղագիր, Ղազար գրիչ

8բ (կրկն.) Ձեռքս փտի եւ հող դառնայ,

հոգիս ի ձէնջ պանդխտանայ,

բոլոր մարմինս չորանայ

եւ գիրս անբողջ առ ձեզ մնայ։

8բ Գիրս գնաց, ձեռքս մնաց,

մարմինս փտաւ ի հող դարձաւ։

8բ Ես՝ նուաստ, չնչին իբր Ղազար, որ եմ ծառայ ամենեցուն։

3. 113բ (ԺԸ դ., շղագրանման նոտրգիր) Ես անարժան աբեղայ Մկրտիչ, որ եմ անուամբս քահանայ եւ ոչ գործով։ Զայս գիրք առի ի քաղաքն Բաղէշ, որ է Գիրք վկայութեան քարոզաց։

4. 113ա (1835, շղագիր) Այս վկայական Հին եւ Նոր կտակարանի գիրքս, ես՝ Անտօն աբեղայս, յիշատակ Երուսաղեմի, ի սուրբ Անապատն Սեւանու, ընդ որ խնդրի ի միաբանութեանց, ո՛չ ի վաճառ հանել եւ ո՛չ բաշխել ումէք, եւ ո՛չ իւրացուցանել, այլ ի հասարակութեան միջի պահպանել։ 1835, Յուլիսի 17, Անտօն աբեղայ։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 113ա՝ սեւով ձուածիր զարդաշրջանակ, մէջը՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ ԱՆՏՕՆ ՎԱՐԴԱՊԵՏ, 1828», 113ա՝ սեւով ձուածիր, կենտրոնում՝ խաչով թագ, եզրագծով՝ «ԿՆԻՔ ՍՐԲՈՅ ԱՆԱՊԱՏԻՆ ՍԵՒԱՆԱՅ»։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած զարդաշրջանակով թերթիկին՝ «Անապատին Սեւանու / Հմր (ձեռքով յաւելած)՝ 77 (77՝ ջնջագիծ) / Վկայութիւն Աստուածաշունչ սուրբ գրո[յ]», Ա. կազմաստառի ելուստին սոսնձած թերթիկին՝ «ՌՃԽԶ. (1697) Մ[եսրոպ] եպիսկոպոս», 1ա՝ «3637/97», 9ա՝ «Սեւան / 97/3637»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 9ա՝ «Ուր ես ամանակ, որ ես ժամանակ, սուրբ Ստեփանոս», 9ա՝ «Սուրբ ես, Տէ՛ր, եւ ի սուրբ զյագուցեալս, եւ մեք սուրբ, վա՛յ», 19բ՝ «ննաաեորսմդն», 52բ՝ «վասն խոստովանութեան», 113բ՝ «ւտլափլերախչեա», 341բ՝ «զի եկղեց», 359բ՝ «Է. խորհուրդ եկեղեցոյ, որ է մկրտութիւնն, դրոշմն, պատարագն, ապաշխարութիւնն, կարգ քահանայութեան, պսակն եւ օծումն», «արլապաօւարաաար», 362աբ՝ հայոց այբուբենի տառեր, խծբծանքներ։

 

 

3638

ԺՈՂՈՎԱԾՈՅ

 ԺԹ. դար

ԹԵՐԹ՝ 193. չգրուած՝ 1ա, 26բ-7բ, 68աբ, 71ա, 77ա-86բ, 94բ, 109բ, 148ա-157ա, 193բ։ ՊՐԱԿ՝ 1+1-17×12 (1՝ 13, 3՝ 2, 5՝ 10, 9՝ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ պհպ. Ա, թ. 52, 57, 60 եւ այլուր՝ «FAVRA///», թ. 1, 55, 63, 65 եւ այլուր՝ թագակիր առիւծ, թ. 2, 6, 10, 20, 27 եւ այլուր՝ թագով պսակուած ձուածիր, մէջը կենտրոնում՝ «///R», թ. 73, 77, 82՝ թեւատարած արծիւ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11,5×7)։ ԳԻՐ՝ նոտրգիր. (նմուշ՝ 5ա, 110ա), շղագրանման նոտրգիր (87ա-109ա, նմուշ՝ 87ա) գրչափոխութեամբ։ ՏՈՂ՝ (2ա-76բ)՝ 18-20, (87ա-98ա)՝ 30, (98բ-109ա)՝ 28, (110ա-93ա)՝ 18։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն կաշի՝ դռնակով. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ թուղթ. լուսանցակողերը՝ կապոյտ ցայտկեն, պահպանուած մասամբ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+ԲԳ՝ չգրուած, լուսագծերով թուղթ, մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին թեթեւակի վնասուած, վրան ճաքեր, քերծուածքներ, ցեցակեր, եզրերը մաշուած, կազմի միջուկը եւ կազմաստառները պատրաստուած մի քանի թերթերի սոսնձումով, կազմաստառների վրայ կան ցեցի անցքեր, զմուռսի հետքեր, լուսանցակողերն աղտոտուած. թերթերի վրայ կան աղտոտուածութեան, խոնաւութեան, թրջուածութեան եւ ցեցակերութեան հետքեր (Ա. կազմաստառ թ. 7, թ. 133 Բ. կազմաստառ), զանազան բծեր, տեղ-տեղ գրադաշտը գունափոխուած, թ. 7՝ ի մի սոսնձուած 2 թերթերից, թ. 87-97, 112-7, 119, 123, 132՝ այլ թուղթ, աւելացուած հետագայում, բուն ձեռագրի եզրերից դուրս եկած, կորացած, դուրս ելած մասերը ծռմռուած, ընդմէջ թ. 97-8ի 1 թերթ կտրած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2ա-26ա Ներածութիւն Պորփիւրի

Տե՛ս ձեռ. 718, Ա., 138ա-70բ: Նախադրութիւն/2աբ։ ա/2բ-5ա։ բ/5ա-10բ։ գ/11ա-5բ։ դ/15բ-6ա։ ե/16աբ։ զ/16բ-7բ։ է/17բ-8ա։ ը/18ա-9ա։ թ/19ա։ ժ/19աբ։ ժա/19բ-20ա։ ժբ/20աբ։ ժգ/20բ։ ժդ/20բ-1ա։ ժե/22աբ։ ժզ/22բ-3ա։ ժէ/23աբ։ ժը/23բ։ ժթ/23բ։ ի/23բ-4ա։ իա/24աբ։ իբ/24բ-5ա։ իգ/25ա։ իդ/25աբ։ իե/25բ։ իզ/25բ-6ա։

Ունի՝

21ա-22ա Թիւք առէից հնգիցդ ձայնից – Արդ, սեռն, թէ որովք յայլոցն չորից տարբերի... որոց զչորսն, որք էին սեռին, առ այլսն յառաջացեալ ասացաք։

Տե՛ս Գիրք Պորփիւրի, որ կոչի ներածութիւն, Մադրաս, 1793 (տե՛ս Հայ գիրքը 1512-1800 թւականներին. Հայ հնատիպ գրքի մատենագիտութիւն, [կազմեցին] Ն. Ոսկանեան, Ք. Կորկոտեան, Ա. Սաւալեան, Երեւան, 1988, Հմր 895, էջ 681)։

Բ. 28ա-76բ Հաւաքումն առաջնոյ մասին փիլիսոփայութեան՝ անուանեալ Լօճիգայ կամ Դիալէքդիկէ, որ է Տրամաբանութիւն փոքր, որ պարունակէ զկանոնս եւ զեղանակ ուղղելոյ զմիտս ի ճանաչումն ճշմարտութեան – Լօճիգայ կամ դիալէկդիկէ է անուն յունական, որ թարգմանի լօճիգայ... զմի մի խօսելոց եմք ի հետեւեալսդ։

1. 30բ-47բ Պրակ առաջին. Յաղագս եզեր եւ բաժանման նորին, թէ զի՞նչ իցէ եզրն – Արիստոտէլ սահմանէ այսպէս. Եզրն է այն, յոր լուծանի նախադրութիւնն... թողումք իբր զփոքր ինչ պիտանացուս. այսքանս բաւեսցի (ունի 4 ենթամիաւոր՝ 31բ «Թէ զի՞նչ եւ քանի՞ պրակ իցէ նշան», 32բ «Թէ զի՞նչ իցէ եզրն մտաւորական եւ ի քանի՞ս անջատի», 36ա «Յաղագս ձայնաւոր եզրի», 37ա «Յաղագս բաժանման եզերաց ըստ պէսպէս նշանակութեանն»)։

2. 47բ-9բ Յաղագս սահմանի եւ բաժանման – Սահմանն է կրկին, զինչ անուն եւ զինչ իրին... մարդն է կենդանի բանական սպիտակ, զի սպիտակն է աւելորդ։

3. 49բ-51ա Յաղագս բաժանման – Բաժանումն կամ ոչինչ կամ սակաւ ինչ տարբերի ի սահմանէն... եւ ի մերձաւորս իւր լիցի բաժանումն եւ ոչ ի հեռաւորս։

4. 51բ-9բ Յաղագս ընդհանուր եզերացն կամ հինգ բարբառոցն Պորփիւրի – Ընդհանուր եզրն է, որ ասի զբազմաց փաղանունապէս... ըստ մերձադրութեան՝ որպէս մարդն զհանդերձս (53ա, 53բ՝ իմաստասիրական հասկացութիւնների գծագրական ծառ. 53ա՝ «Սեռ հանգոյն, սեռ եւ ստորոգագոյն ստորոգութիւն գերազանց... Աստուած, հրեշտակ եւ ///գին բանական», 53բ՝ «Ընդհանրական է այս բոլորակս ընդ ինքեան... որք ոչ ունին զսահման բոլորին իւրեանց»)։

5. 59բ-60բ Յաղագս վերացուցման – Վերացուցումն է որոշակի մտածութիւն բաղադրելեաց... զմիոյն միայն հրաժարեցմամբ յայլոցն։ Եւ այսքան բաւեսցի յաղագս առաջին ներգործութեան մտաց մինչեւ ցայս վայր։

6. 61ա-7բ Յաղագս Բ.դ մտաց ներգործութեան, որ կոչի դատումն, որոյ առարկայ է նախադասութիւնն – Միտ մեր զբազում գաղափարս ուրոյն-ուրոյն ըմբռնեալ... հակադարձիլ որպէս ի ստորեւ կարգեալս ուղղակի համանշանին։

ա. 62ա-6ա Յաղագս բաժանման նախադասութեան ըստ ինքեան նկատելոյ – Ի նախադասութեան, որ ըստ ինքեան... ըստ իւրական մասանցն պարզից յարացն շարամանի։

բ. 66ա-7բ Յաղագս բացարձակ եւ եղանակաւոր նախադասութեան – Բացարձակ նախադասութիւնն ի գալոյն է... որպէս ի ստորեւ կարգեալս ուղղակի համանշանին։

7. 69ա-6բ Յաղագս յատկութեանց նախադասութեան – Երեքն են յատկութիւնք նախադասութեան՝ հակադրութիւն, անդրադարձումն եւ հանգիտութիւն... Երկրորդն զփոքրագոյնն, եւ երրորդ վանկքն զեզրակացութիւն (այսպէս. ունի 4 ենթամիաւոր՝ 70բ «Յաղագս հանգիտութեան նախադասութեանց», 71բ «Յաղագս հակադարձման կամ փոխարկութեան նախադասութեանց», 73ա «Յաղագս երրորդ մտաց ներգործութեան», 75բ «Յաղագս նիւթոյ եւ տեսակի հաւաքաբանութեան»)։

Գ. 87ա-98ա Հարցումն եւ պատասխանի սակս լօճիքայի կամ դիալէկտիկէի

1. 87աբ Գլուխ 1 – Հարցումն. Զի՞նչ է լօճիքայն կամ դիալէկտիկէն։ Պատասխանի. Է արհեստ ուղղապէս վիճելոյ... ըստ ինքեան եւ ապա լուծեմք զնա։

2. 87բ Յաղագս կերպի գիտելոյ ի հասարակի. գլուխ Բ. 2 – Հարց. Քանի՞ք են կերպք գիտելոյ։ Պատասխանի. (Լայնապէս առեալ) երեք են... Գ. կերպ գիտելոյ։

3. 87բ-8ա Յաղագս սահմանի. գլուխ 3 Գ. – Հարց. Զի՞նչ է սահմանն։ Պատասխանի. է բան յայտնօղ զբնութիւն իրին... այսինքն՝ սահմանն պարտի անդրադառնալ ընդ սահմանելւոյն։

4. 88բ-98ա Յաղագս բաժանման – Հարց. Քանի՞ք են զբաժանմամբ շուրջ խնդրելիք։ Պատասխանի. Երեք. այսինքն՝ զինչութիւն, զորքանութիւն եւ զկանոնն... զի ի սոսկ բացասականաց ոչինչ հետեւի (89ա «Պրակ 1. Ա. Յաղագս եզեր», 89բ «Յաղագս յատկութեանց եզերաց. Պրակ 2», 91ա «Երրորդ մասն փոքեր տրամաբանութեան զնախադասութեան. Պրակ 1», 92ա «Զառարկութենէ կամ զնախադասութենէ. Պրակ Բ. 2», ունի՝ 94ա եւ 95բ՝ գծապատկեր, 95բ «Յաղագս անդրադարձական նախադասութեան», 96բ «Երրորդ մասն փոքեր տրամաբանութեան», 97բ «Պրակ 2. Բ. Յաղագս հաւաքաբանութեան»)։

Դ. 98բ-109ա [Յոհաննու Դամասկացւոյ ասացեալ] Յաղագս էութեան եւ պատահման՝ թարգմանեալ Բագարատ Մամիկոնեան յունարէն գրոց

Տե՛ս եւ հմմտ. ձեռ. 2332, 55բ-60ա: ա/98բ: բ/98բ-9բ: գ/99բ: դ/99բ-100ա: ե/100ա: զ/100աբ: է/100բ: ը/101ա: թ/101աբ: ժ/101բ: ժա/101բ-2ա: ժբ/102ա: ժգ/102ա: ժդ/102ա: ժե/102ա: ժզ/102ա: ժէ/ 102ա: ժը/102ա: ժթ/102ա: ի/103ա: իա/103ա-4ա: իբ/104ա: իգ/104աբ: իդ/104բ: իե/104բ: իզ/104բ: իէ/104բ-5ա: իը/105ա: իթ/105աբ: լ/105բ: լա/105բ: լբ/105բ-6ա: լգ/106ա-7ա: լդ/107աբ: լե/107բ-8ա: լզ/108ա: լէ/108ա-9ա։

Ե. 110ա-47բ Յաղագս տրամաբանութեան – Տրամաբանութիւնն յունարէն ասի տիալէգտիգէ, որ է ասել... առ ի զանազանիլ ի նախկին անհատէն։ Վերջ հինգ ձայնիս տրամաբանութեան (ունի շուրջ 15 ենթամիաւոր)։

Զ. 158ա-92ա Մեկնութիւն խրթնաբանութեանցն տիրացու Պաղտասարին այս է իրաւապէս – Նախ, որ ասէ, թէ (զօրեղ կապոյն), որ է սէրն... մուշամպային կամ թղթին։ Վերջ կամ մեկնութեան խրատաբանութեան։

Է. 192բ-3ա Եւսեփիոս պատմիչն ի մէջ երրորդ դպրութեան պատմութեան իւրոյ ի գլուխն ԻԶ. – Նախ որ ասէ, թէ զօրեղ կապոյն, որ է սէրն... քան զնոսա լաւ գիտեն, որք էին մերձակայ ժամանակին այնորիկ։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1բ (1822, նոտրգիր) Առ ազգային բարերար վեհազնեայ աղայ Յովակիմ Լազրիչի համալսարանն, ի նուաստ Մանուէլ վարդապետէ, յիշատակ վասն հոգւոյ Սեբաստացի Յօհաննէս արքեպիսկոպոսի՝ ի յԱմասեայ քաղաք վախճանացեալ հոգեւոր ծնօղի իմոյ։ 1822, յԱպրիլ 25 (նոյնը՝ 157բ)։

Ծնթ. Շատ ուրիշ ձեռագրերի հետ միասին մտադիր է եղել նուիրել Լազարեան ճեմարանին, բայց մնացել է Սեւանի անապատում։

1բ (1829, նոտրանման շղագիր) Այժմ առաքի յանապատ Սեւանու, հեռցուցանողքն աստի հեռասցին ի խնամոցն Աստուծոյ։ 1829, Նոյեմբեր։ Մանուէլ վարդապետ։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած զարդաշրջանակով թերթիկին՝ «[Ան]ապատին Սեւանու, Հմր», թանաքով՝ «///, Տրամաբանութիւն, 76 (ջնջագիծ)», պհպ. Աա՝ «ԺԹ. Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]ս.», «Սեւան, 100/ 3638»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Ա. կազմաստառ՝ «Դաւնռոուն (՞) սարըղս կէս ոսկի Մարիամին», պհպ. Աա՝ «րրմբնւի», 87բ՝ «ի, ա, ի»։

 

 

3639

ՊԵՏՐՈՍ ԱՐԱԳՈՆԱՑԻ, ԳԻՐՔ ՅԱՂԱԳՍ ԱՌԱՔԻՆՈՒԹԵԱՆՑ

 

ԺԵ. դար

ԳՐԻՉ, ՍՏԱՑՈՂ՝ Վարդան սրկ.։

ԹԵՐԹ՝ 303+2 (կրկն.՝ թ. 101, 248). չգրուած՝ 302ա-3ա։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԴ×12 (Ա 11, Բ 12+1, Ի 14, ԺԸ, ԺԹ, ԻԱ, ԻԲ, ԻԳ 16, ԻԴ 7)։ ՆԻՒԹ՝ թուղթ (թ. 12-3՝ այլ, լուսագծերով)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15×11,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (13×10), միասիւն (թ. 12, 13, 61բ)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 6ա), գրչափոխութեամբ նոտրգիր (թ. 12-3*, 97ա-203բ. նմուշ՝ 12ա, 190ա), ծածկագրութիւն 268բ։ ՏՈՂ՝ 38-48։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ զոյգ վարդեակահիմք գամերով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կապոյտ կտաւ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա (սկ.)՝ չգրած դեղնաւուն թուղթ։

* Ծնթ. Թուղթն աւելացուած հետագայում եւ լրացուած այլ ձեռքով. նոյն ձեռքով լրացուած նաեւ բնագրի գունաթափ հատուածները, նաև՝ որոշ թերթեր (տե՛ս Վիճակ):

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 1ա, 14ա, 90ա, 107բ, 134բ, 148ա, 164ա, 181բ, 269ա։ Զարդագիր՝ թռչնագիր, կենդանագիր, հանգուցագիր, մարդադեմ (Զ՝ 164ա)։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, շագանակագոյն, վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած, կազմի կաշին թեթեւակի վնասուած, վրան ցեցի անցքեր, քերծուածքներ եւ ճաքեր, Բ. փեղկի կաշին խոնաւութիւնից մասամբ գունափոխուած, մէջքին մօտ՝ վերին եզրը պոկուած՝ առանձնացած, դռնակը, գամերից մէկը եւ երեք կապիչներն ընկած՝ առկայ են կապիչների հիմքերը, միւս երկու գամերը հիմքից թուլացած, աստառներն աղտոտուած, հնամաշ, լուսանցակողերը աղտոտուած, հիմքին մօտ հատուածները բամբակացած, պհպ. Ա՝ ցեցի եւ գամերի անցքեր, թերթերն աղտոտուած, վրան խոնաւութեան, կաթիլքի, թանաքի հետքեր, ցեցի անցքեր, զանազան բծեր, թանաքը տեղ-տեղ տարածուած, պատռուածքներ, եզրերը մաշուած, լրացուած այլ թղթով. թ. 12, 13, 24, 37, 48, 61, 72, 73, 85, 96, 179, 299՝ յաւելուած եւ լրացուած հետագայում, բնագրի որոշ հատուածներ լրացնողի ձեռքով մգացրած, որոշ մանրանկարների գոյները խամրած, գրադաշտը գունափոխուած, որոշ հատուածներ եւ բառեր եղծուած, մասամբ անընթեռնելի։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Տե՛ս ձեռ. 46, Ա, 2ա-335ա։ Յառաջաբան/1աբ։ 1/1բ-13բ։ 2/14ա-134ա: Յառաջաբան/14ա-5ա: ա/15ա-90ա: բ/90ա-107բ: Յռջբ./90աբ, Գլուխ Ա/90բ-107բ. գ/107բ-34ա. Յռջբ./107բ, ա/108ա-34ա։ 3/134բ-231ա. Յռջբ./134բ-5բ, ա/136ա-48ա. բ/148ա-64ա։ Յռջբ./148աբ, Գլուխ Ա/148բ-64ա. գ/164ա-81բ. Յռջբ./164աբ, Գլուխ Ա/164բ-81բ. դ/181բ-231ա. Յռջբ./181բ, Գլուխ Ա/181բ-31ա։ 4/231ա-68բ։ 5/268բ-301բ*։ Յիշատակարան թարգմանչի/չիք։

Ծնթ. Համառօտ ցուցակում (Ա. էջ 1055)՝ «Գիրք առաքինութեանց, Է. պարգեւաց, Ը. երանութեանց»։

* Ծնթ. 299բ՝ 2րդ սիւնակի 25 տողը չգրուած, բայց բնագրի պակաս չկայ։

Տե՛ս Պետրոս Արագոնացի, Գիրք առաքինութեան, Վենետիկ, տպ. Անտոնի Բորտոլիի, 1721 (հմմտ. Հայ գիրքը 1512-1800 թուականներին. Հայ հնատիպ գրքի մատենագիտութիւն, [կազմեցին] Ն. Ոսկանեան, Ք. Կորկոտեան, Ա. Սաւալեան, Երեւան, 1988, Հմր 895, էջ 681)։ Տե՛ս նաեւ՝ Marcus Antonius van den Oudenrijn, Linquae Haicanae Scriptores... Bernae, 1960, էջ 195-7, Հմր 467-9։

– 301բ [Ծննունդք Սեթից մինչեւ Նոյ. Գլուխ Ե, 6-32] (լուացուծ, դժուարընթեռնելի) – ///յայր մեր եկաց ամ/// լծ/// եւ որդս սորայ սերնդոց թ///ր եւ ԺԲ., եւ որդի նորա Ենովք եկաց ամենայն Թ. հարուր եւ Ե. եւթներորդ կանայն եկաց ամս ԹՃԺ., եւ որդոնա Մաղաղեել եկ ԸՃՂԱ., եւ որդ՛՛։ Յարեդ եկաւ յամս ԹՃ///, եւ որդոյ նորա Ենովք ///Ճ/// ///, եւ որդոյ նորա Մաթուսաղա ԹՃԿ///, եւ եր որդի նորա Ղամէք ԵՃ., եւ /// եւ եր որդի Ղամեքա Նոյ՛՛ ///(անընթեռնելի)։

Ունի լս-ային սրբագրումներ՝ արուած գրչի (17ա, 20ա, 38ա եւ այլուր) եւ լրացնողի (243ա, 244ա, 263բ եւ այլուր) ձեռքով։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

203բ Տէ՛ր, ողորմեա՛, Քրիստոս ողորմեա՛յ զանարժան ոգիս, յիշեա՛ եւ ասա՛ միշտ Տէր ողորմեայ Վարդան՝ ստացող սորայ։

212ա (ստ. լս.)՝ Զգրօղ Վարդանս յիշեա՛յ. ամէն։

268բ Որ եւ մեզ շնորհեսցէ հացն կենաց, նոյն ի[ն]քն, որ ընդ Հօր եւ ընդ Հոգոյն կենդանէ եւ թագաւոր յաւէտ. ամէն։ Կատարեցաւ գիրք Եօթն պարգեւացն ի փառս Քրիստոսի Աստուծոյ։ ԶՎարդան սարկաւագս յիշեցէ՛ք ի Քրիստոս, որ բազում աշխատեցա, եւ զիմ ընկերս՝ (ծածկագիր՝ ||||||։ ա։ <|>||||։ ճ։ <|>|||||։ ժ։ |։ ա։ |||։ ճ։ |||||||։ ա։ ||։ ռ։)* «զ[Ը]Նծայէս», յիշեցէ՛ք ի Քրիստոս։

* Ծնթ. Հաւանաբար վրիպակ է, պէտք է լինէր զ[Ը]նծայէս։

301բ Ընդ նմին եւ զիս՝ զտառապեալս զՎարդան սարկաւագս, եւ զիմ ծնօղն՝ զԹամամն, որ բազում աշխատեցաւ վասն մարմ[ն]ո իմոյ, արժանաւորեսցէ Աստուած՝ Հայր երանութեան յաւիտենական, եւ ծոցածին իւր Քրիստոս ժառանգորդ արասցէ արքաութեանն իւրոյ եւ երանեալեացն, եւ պարգեւատու Հոգին Սուրբ կերակրեսցէ ///ան կերակրու/// յաւիտենից. ամէն։

303բ ///անգիստ ողորմութիւն ա/// Վարդանին ու իր ///նդանի աղօթիցն մեզ մասն /// Աստուած փրկէ զմեզ ի յամենայն չար/// լեզուէ նենգաւորութենէ փր[կեա՛ զ]իս Տէր. եղիցի, եղիցի։

303բ ///եա զմեզ եւ մին ///։

303բ ///ան ողոր///

303բ /// յիշեա՛ զմեզ եւ մի՛ մոռանար ///, օրհնեա՛ (յետոյ 2 տող անընդունելի) ///մեա մեզ եւ օրհնեա՛ զմեզ։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 1ա, 14ա, 48ա, 92ա՝ շրջանաձեւ կապոյտ երկգիծ բոլորակ, եզրագծով՝ «ՍՈՒՐԲ ԹԱԴԷԻ ԱՌԱՔԵԼՈՅ ՎԱՆՔ», ապա պարսկերէն՝ «DwìÏÆæp êpÊ é¿ìÏh» (թրգ.՝ Ղարաքիլիսայի կաթողիկոսարան)*», կենտրոնում եկեղեցի, որի տակ՝ «1901»։

* Ծնթ. Կարդաց եւ թարգմանեց Քրիստինէ Կոստիկեանը։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թերթիկին՝ «Յաղագս առաքինութեանց / 44», պհպ. Ա՝ «21» (ջնջագիծ), «Թ[ադէի] առաք[ելոյ] վ[անք] / 34/3639», «ԺԶ., Մ[եսրոպ] եպ[իսկոպո]ս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 303ա՝ «Առակ, առաջին, ///ացանու///», 303բ՝ զանազան բառեր եւ տառեր։

 

 

3640

ԺՈՂՈՎԱԾՈՅ

 ԺԴ. դար

ԳՐԻՉ, ՍՏԱՑՈՂ՝ ֆրա Մաթէոս։

ԹԵՐԹ՝ 298. չգրուած՝ 150բ, 157աբ, 182ա, 190բ, 213ա-4բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԵ×12 (ԺԱ, ԺԳ 14, ԺԸ 6, ԻԱ 8, ԻԴ 16)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16×12։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (13,5×10)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 14ա)։ ՏՈՂ՝ 39-42։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ դրոշմազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+Գ-Զ՝ չգրուած լուսագծերով թուղթ, Աբ՝ գրուած։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – (գծանկարային). Կիսախորան՝ 151ա։ Ճակատազարդ՝ 2ա, 17ա, 39ա, 55ա, 69բ, 91բ, 108բ, 182ա, 190բ, 215ա։ Զարդագիր՝ հանգուցագիր, մարդադեմ (Գ՝ 17ա), թռչնագիր (91բ, 151ա)։ Գոյներ՝ կարմիր, դարչնագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. 289-98 թերթերը ԺԸ. դ. նորոգման, կազմի կաշին մաշուած, վնասուած, քերծուած, աստառներն աղտոտուած, զոյգ կապիչները եւ գամերն ընկած՝ առկայ են գամերի անցքերը եւ դռնակի վրայ կապիչների հիմքերը, դռնակի կաշին վրն. լս-ի ներքին մասից փոքր-ինչ պոկուած-առանձնացած. լուսանցակողերի կարմիրը մասամբ թափուած, պհպ. Ա, Բ՝ հիմքին ամրացուած 1 կարաթելով (մէջտեղից), պհպ. Գ-Զ եւ որոշ թերթեր՝ ցեցակեր, թերթերը տեղ-տեղ աղտոտուած, խոնաւութեան, մոմի, եւ թանաքի հետքեր, զանազան բծեր, թանաքը տեղ-տեղ դժգունած, թափուած, գրադաշտը տեղ-տեղ վնասուած, որոշ հատուածներ եւ բառեր եղծուած՝ անընթեռնելի՝ 36բ, 254ա, տեղ-տեղ սեւ թանաքով վերականգնած (238բ, 239ա եւ այլուր), դժուարընթեռնելի, որոշ թերթերի վրայ առկայ մեծ եւ փոքր անցքեր-պատռուածքները նորոգուած դեղնաւուն թղթով, բնագիրը վնասուած, 160բ-209ա թերթերի պրակահամարներին զուգահեռ գրիչը նոր պրակահարներ է գրել՝ ԺԳ-ԺԸ՝ համապատասխանաբար Ա-Զ, Ա. փեղկի կազմին սոսնձած թերթիկը պոկուած՝ ընկած:

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2ա-119բ [Ալբերտի Մեծի Համառօտ հաւաքումն աստուածաբանական ճշմարտութեան]

Տե՛ս ձեռ. 104, 2ա-397բ, 398ա։ Ցանկ/1բ։ Յառաջաբանութիւն/2ա։ 1/2ա-16բ։ 2. Ցանկ/16բ («... Յաղագս բաժան[ման] պարունակաց». չշարունակած, էջը չլրացրած), 17ա-38բ։ 3. Ցանկ/չիք, 39ա-54բ։ 4. Ցանկ/չիք, Նախերգան/55ա, 55ա-69ա։ 5. Ցանկ/69ա («...Յաղագս կապակ<ակ>ցութեան առաքինութեան». չշարունակած, էջը չլրացրած), Նախերգան/69բ, 69բ-91բ։ 6. Ցանկ/91բ («... Յաղագս ներգործութեան խորհրդոց». չշարունակած, էջը չլրացրած), Նախերգան/91բ, 91բ-108ա։ 7. Ցանկ/չիք, Նախերգան/108բ, 108բ-19բ։ Յիշ. թրգմ./119բ։

Բ. 121ա-50ա [Գիրք Բ. բնութեանց եւ մի անձնաւորութեանն ի Քրիստոս՝ ի ձեռն Յոհանու Քռնեցւոյ եւ սուրբ Բարդուղիմեոսի եպիսկոպոսի]*։

* Ծնթ. Խորագիրը ըստ վերջնատողի (տե՛ս 150ա)։ Հմմտ. ձեռ. 842, 1ա-144բ։

1. 121ա Խնդրի, թէ զի՞նչ է բնութիւն եւ քանի՞ յեղանակաւ ասի – Պատասխանի. Ասէմ, թէ անունս այս բնութիւն զբազումս նշանակէ... բնութիւնս է կատարեալ տեսակ եւ ոչ մասն տեսակի։

2. 121ա-9բ Խնդրի, թէ Քրիստոս է միայն մի՞ բնութիւն – Պատասխանի. ասեմ, թէ Եւտիքէս եւ Դիոսկորոս ի Քրիստոս եդին յետ մարմնանալոյն միայն... առանց շփոթման եւ բաժանման։

3. 129բ-31ա Թէ զի՞նչ է անձն – Ասեմ, թէ անձն հասարակաց առեալ... զի առաւել պատկանի Աստուծոյ կա[յ]ացութիւնն քան գո[յ]ացութիւնն։

4. 131ա-2ա Խնդրի, թէ որո՞վ յեղանակաւ զանազանի անձն յԸ. անւանցս յայսցանէ ի մասնաւորէն, եւ յանհատէն, եւ յեզականէն, ի նախկին գո[յ]ացութենէն, եւ յառընչէն, եւ ի բնութեան իրէ, եւ յենթադրութենէ, եւ ի պօստազիսէ – Ասեմ, թէ ինն այս անուանք այ[լ] իրս ինչ պատկանին միմեանց եւ յիրս ինչ տարբերին... ի կատարել զմի բնութիւն մարդոյ։

5. 132ա-42բ Խնդրի, թէ որո՞վ յեղանակաւ տարբերի բնութիւնն եւ անձն – Ասեմ՝ զչորսս զայս ի վերա բնութեանս այսորիկ... յաղագս անձին եւ բնութեան տարբերութեանց այսքան եւս բաւականասցի։

6. 142բ-50ա Այժմ խնդրի, թէ Որդին Աստուծոյ էա՞ռ զանձն մարդոյ, թէ՞ զբնութիւնն միայն – Պատասխանեմ եւ ասեմ, թէ առ այս կրկին են կարծիք։ Առաջին կարծիքն, թէ Որդին Աստուծոյ էառ զանձն մարդոյ... իսկ բժշկութիւն բորոտին էր գործ աստուածա[յ]ին. եւ այլ այսպիսիք։ Կատարեցաւ Գիրք Բ. բնութեանց եւ մի անձնաւորութեանն ի Քրիստոս ի ձեռն Յոհանու Քռնեցւոյ եւ սուրբ Բարդուղիմեոսի եպիսկոպոսի, ի փառս Քրիստոսի, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

Գ. 151ա-296ա [Եօթն խորհրդոց գիրք Թովմայի Աքուինացւոյ]

– 151ա-5ա Նախասացեալ նախադրութիւնք ի սրբոյն Թօմ<ա>աէ վարդապետէ ի կարգէ սրբոյն Դօմինիկոսի, Յաղագս Է. խորհրդոց սուրբ եկեղեցւոյ, ի յԱքին քաղաքէ – Աւրէնք Տեառն ամբիծ են եւ դարձուցանեն զհոգիս... ի լատին լեզուէ ի հա[յ] բարբառս, որով այժմ սկսցուք ի փառս Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբո[յ]։

1. 155ա-82ա [Յաղագս խորհրդոյ]

ա. 155ա-6բ Ա. Նախ եւ առաջին խնդրի, թէ զի՞նչ է խորհուրդ – Պատասխանեմ եւ ասեմ, թէ խորհուրդ եռակի ասի... ոչ միայն նշանակեն, այլեւ պատճառեն։

բ. 156բ-60ա Բ. Խնդրի, թէ քանի՞ք են խորհուրդ սուրբ եկեղեցւոյ – Պատասխանի, թէ Է. են խորհուրդք... իսկ զպսակն եւ զապաշխարութիւնն ոչ յիշէ, վասն զի կարէ լինել առանց օրհնութեան սպասաւորացն։

գ. 160աբ Գ. Խնդրի կարգ Է. խորհրդոցն, թէ ո՞ է ի սոցանէ առաջին եւ – Պատասխանեմ. Ասեմ, թէ կարգ կրկին կերպիւ ասի... թէ խորհուրդ մկրտութեան պատուականագոյն է, քան թէ խորհուրդ դրոշմին։

դ. 160բ-2ա Դ. Խնդրի, թէ խորհուրդ նոր օրինացս են պատճառք շնորհա՞ցն – Պատասխանեմ, թէ ամենայն վարդապետք բռնադատին ասել, թէ խորհուրդք նոր օրինացս են պատճառք շնորհացն... կերպիւ ինչ պատճառ շնորհացն հոմանունաբար, այլ ոչ իսկապէս։

ե. 162ա-5բ Դ.* Խնդրի, թէ խորհուրդ նոր օրինացս կացցէ՞ն ինչ զօրութիւնք հազարք – Պատասխանեմ, թէ հարկաւոր է ասել, թէ ի խորհուրդսն կան ինչ զօրութիւնք ի վեր, քան զբնութիւնս իրին... միայն իբր եւ զնիւթ ընդ վերջին կէտս բանին։

* Ծնթ. Գրիչը սխալմամբ կրկնել է կարգային համարը։

զ. 165բ-6ա Ե. Խնդրի, թէ ուստի՞ իցէ զօրութիւնք այնք, ո՞րք են պատճառ շնորհաց ի խորհուրդն – Պատասխանի ասեմ, թէ առ այսմ հարցուածս կրկին է հաստատութիւն... մատչին առ շնորհքն, առնուն զշնորհքն։

է. 166ա-7բ Զ. Խնդրի, թէ յետ մեղանացն պէտս ունէ՞ր խորհրդոց մարդն Ադամ – Երեւի թէ ոչ, վասն զի ի ձեռն շնորհացն եւ զօրութեանց վերք մեղացն բժշկին... քանզի ի նմանէ է բնական ճանաչումն։

ը. 167բ-8բ Է. Խնդրի, թէ ամենայն խորհո՞ւրդքն կացուցեալ են դեղ ընդդէմ պակասութեան ինչ – Երեւի թէ ոչ, վասն զի ամենայն դեղ է ընդդէմ պակասութեանց... իսկ ըստ այնմ, որ են մեղք ի բաց, բառն անխորհուրդ, քան այնք, որք են մաքրողականք։

թ. 168բ-72ա Խնդրի, թէ ի նոր օրէնքս պա՞րտ էր կացուցանել խորհուրդս նորս – Երեւի թէ ոչ, քանզի բնութիւնն ներգործէ որչափ եւ կարէ... յորժամ Քրիստոս զօրէնս կատարեաց։

ժ. 172աբ Խնդրի, թէ խորհուրդքն կա[ցուց]անի ի բանս եւ յի՞րս – Երեւի թէ ոչ, վասն զի խորհուրդն է մի ինչ... զոր ասելով քահանայն արձակէ։

ժա. 172բ-4ա Խնդրի, թէ հարկաւո՞ր էր ի վերայ բնական օրինացն տալ զգրաւորական օրէնս – Երեւի թէ ոչ, վասն զի առաջին սկզբունք գիտութեանց... եւ երրորդովն բորբոքին մարդիկ ի կատարումն օրինացն։

ժբ. 174ա-7բ Խնդրի, թէ յետ հին օրինացն հարկաւո՞ր էր տալ զնորս – Պատասխանեմ եւ ասեմ այոյ. նախ, զի օրէնքն այն էր խաւար... վասն այսորիկ յետ հին օրինացն տուաւ նորս։

ժգ. 177բ-82ա Խնդրի, թէ Քրիստո՞ս ելից զամենայն օրէն եւ մարգարէս – Պատասխանեմ եւ ասեմ այո, եւ ի հաւաստութիւն այսմ հարցւածոյս Գ. ինչ յայտնելոց եմք... ապա յայտ է ի նախասացելոցս, թէ ելից Քրիստոս զամենայն օրէնս եւ զմարգարէս եւ ոչ ելոյծ։

2. 182ա-90բ [Վասն հին օրինաց]

ա. 182աբ Ա. Խնդրի, թէ ի դրախտին պէ՞տք էին խորհուրդքն, թէ՞ ոչ – Երեւի թէ պէտս ունէր, զի պսակն խորհուրդ էր... այլ զոր գիտէր, ետես գործով։

բ. 182բ Բ. Խնդրի, թէ խորհուրդս ի ժամանակս բնական օրինացն ի պէ՞տք էր, թէ՞ ոչ – Թուի թէ ոչ, զի յորժամ դնին խորհուրդք ի պէտս փրկութեան... զի զորս ընդրէր, զայն առնէր։

գ. 182բ-3ա Գ. Խնդրի, թէ ի ժամանակս բնական օրինացն այլոց հաւատ բաւակա՞ն էր տղա[յ]ոցն ի փրկութիւն առանց արտաքին օրինաց խորհրդաւոր նշանի – Թուի թէ ոչ, զի հաւատն է ներքին ներգործութիւն հոգոյն... եւ զՅովաննէս եւ զսուրբն կոյսն Մարիամ։

դ. 183ա-4բ Դ. Խնդրի, թէ օրէնքն Մովսէսի գործովք իւրով տա՞յր զշնորհս եւ կամ արդարացուցէր, թէ՞ ոչ – Թուի թէ այոյ. Մաթէոս ասէ՝ Խնդրես ի կեանսն մտանել... թէ օրէնքն Հին գործովք իւրովք արդարեցուցանէին։

ե. 184բ-5ա Ե. Խնդրի, թէ խորհուրդ հին օրինացն սրբէ՞ր ի պղծութենէ մարմնո – Երեւի թէ ոչ, զի ի մէջ ամենայն խորհրդոց հին օրինացն մոխիր երնջոցն ցանեալ... սեղանոյն զինքն անարժան միշտ եւ պիղծ համարի։

զ. 185աբ Զ. Խնդրի, թէ պատշա՞ճ էր տալ զթլփատութիւն, թէ՞ ոչ – Թուի թէ ոչ, զի իմաստնոյ գործէ, զի զոր ինչ ի ձեռն սակաւուց... յորում ամենայն ազգ աւրհնելոց էին եւ ի մեղաց փրկելոց։

է. 185բ Է. Խնդրի, թէ ժողովրդեանն տալ պա՞րտ էր զթլփատութիւն – Թուի, թէ պարտ էր տալ, զի գրեալ է ի գիրս Արարածոց... ոչ էին պարտական թլփատութեանն։

ը. 185բ-6ա Ը. Խնդրի, թէ կանանց ազգին հրէից պա՞րտ էր տալ զթլփատութիւն – Երեւի թէ պարտ էր տալ, վասն զի թլփատութիւնն էր դեղ սկզբնական մեղացն... որ է հասարակ դեղ արանց եւ կանանց։

թ. 186աբ Թ. [Վասն շաբաթու հարցումն] – Երեւի թէ ոչ, զի պահեալ զշաբաթն մերձաւորագոյն է առ... եւ հպիլ առ բորոտն, զոր օրէնքն արգելոյր։

ժ. 186բ-7ա Ժ. Խնդրի, թէ Ը. օ՞րն էր պիտո[յ]ից թլփատութեան – Երեւի թէ ոչ, զի որք ծնան յայնպիսին ոչ եղեն թլփատիլն... զի մեկուսին էին բնակեալ։

ժա. 187ա ԺԱ. Խնդրի, թէ թլփատութիւնն դրոշմէ՞ր կնիք ի հոգին – Թուի թէ դնէր, քանզի յօրէնս նորս... վասն այսորիկ եւ ոչ թլփատութիւնն կրկնի։

ժբ. 187աբ ԺԲ. Խնդրի, թէ թլփատութիւն քաւէ՞ր զմեղս – Երեւի թէ ոչ, զի ոչինչ արգելու զմուտն յարքա[յ]ութիւնն երկնից... բանայր զդուռն արքա[յ]ութեանն, քան մկրտութիւնն։

ժգ. 187բ-8ա ԺԳ. Խնդրի, թէ թլփատութիւն պա՞րտ [էր] խափանիլ – Երեւի թէ ոչ, զի գրեալ է ի գիրս Արարածոցն... արքա[յ]ութիւնն, որ է տեսութիւնն Աստուծոյ։

ժդ. 188աբ ԺԴ. Խնդրի, թէ այլ օրինականքն պա՞րտ էր խափանիլ – Երեւի թէ ոչ, զի որպէս ասէ Տէր մեր յԱւետարանին Մատթէի... որով առաւել լաւագոյն պահի։

ժե. 188բ-9ա ԺԵ. Խնդրի, թէ այժ[մ] ի ժամանակի շնորհացս կարելի՞ է պահել առանց մեղաց թլփատութիւն եւ զայլսն – Թուի թէ այոյ, զի գործն մեզ ուսումն էր... զի ոչ ինչ օգտութիւն գործէին, այլ ոչ էին մահաբեր։

ժզ. 189ա-90բ ԺԶ. Խնդրի, թէ այժմ պարտի՞մք յօրինական ինչ օրինացն պահել – Երեւի թէ պարտիմք, զի մեք հարկիմք պահել զնոր օրինաց հրամանս... թէ զոհել է, մի՛ ուտիցէք, ուրեմն զնոյն հաստատեաց։

3. 190բ-206բ [Յաղագս մկրտութեան]

ա. 190բ Ա. Խնդրի, թէ մկրտութիւն Յովհաննո՞ւ խորհուրդ էր – Պատասխանեմ եւ ասեմ, թէ մկրտութիւնն Յովհաննու կերպիւ ինչ խորհուրդ էր... եւ կերպիւ ինչ տեսակին։

բ. 190բ Բ. Խնդրի, թէ ո՞րպիսիս ի տեսակաւ մկրտեր Յովաննէս – Ասեմ, թէ այս էր ձեւ մկրտութեանն... յանուն այնմ, որ գալոցն էր։

գ. 190բ Գ. Խնդրի, թէ մկրտութիւնն Յովաննու յԱստուծո՞յ էր կացուցեալ, թէ՞ ի մարդկանէ միայն – Պատասխանի. ասեմ թէ յՈվաննէս կացոյց զմկրտութիւնն... եւ այս կոչի մկրտութիւնն Պետրոսի։

դ. 190բ-1ա [Դ.] Խնդրի, թէ մկրտութիւն Յովաննու պա՞րտ էր դադարիլ յետ մկրտութեանն Քրիստոսի – Ասեմ, թէ դադարումն մկրտութեանն Յովաննու կրկին իմանի... ունէր շարժումն պատւոյ, բայց ոչ որպէս նախ։

ե. 191ա [Ե.] Խնդրի, թէ մկրտութիւն Յովանու շնորհս տա՞յր – Ասեմ, թէ ընթհանուր բան է վարդապետաց, թե ոչ... որով պարգեւէր շնորհս։

զ. 191աբ Զ. Խնդրի, թէ պատշա՞ճ էր ի մկրտութիւնն Յովաննու մկրտիլ Քրիստոսի – Ասեմ, ըստ սուրբ վարդապետացն բանի... ապա ըմբոն էր մկրտիլ Քրիստոսի ի Յովաննու։

է. 191բ Է. Խնդրի, թէ պա՞րտ է բացի Քրիստոսէ այլ ոք մկրտիլ մկրտութեամբն Յովաննու – Ասեմ, թէ պատշաճ էր բաց եւ այլոց ոմանց... եւ զանթլփատիցն սկզբնական մեղսն ոչ քաւէր։

ը. 191բ-2ա Ը. Խնդրի, թէ մկրտեալքն մկրտութեամբն Յովաննու պա՞րտ էին մկրտիլ մկրտութեամբն Քրիստոսի – Ասեմ, թէ յայսմ քննութեան կրկին է կարծիք վարդապետաց... ոչ լինին օրենք հանրական։

թ. 192ա Թ. Խնդրի, թէ նոր օրինացս պա՞րտ էր ունել ինչ խորհուրդ – Ասեմ, թէ այոյ, որո պատճառ է... ստուերք եւ օրինակք խափանին։

ժ. 192ա Ժ. Խնդրի, թէ նոր օրէնքն պա՞րտ էր դնել ինչ խորհուրդ նոր, կամ թէ բաւակա՞ն էր, զի հինն միայն մնայր – Ասեմ, թէ պարտ էր դնել խորհուրդս նորս... որ էր ի նորս խորհուրդն, որ դնել։

ժա. 192աբ ԺԱ. Խնդրի, թէ խորհուրդ նոր օրինացս պա՞րտ էր յետ Ադամա մեղանացն դնել, թէ՞ յետ գալստեանն Քրիստոսի – Ասեմ, թէ ոչ էր պատշաճ զխորհուրդս զայս կատարել ի ժամանակս բնական օրինացն... եւ ոչ ի ժամանակս բնականին եւ գրաւորականին։

ժբ. 192բ ԺԲ. Խնդրի, թէ խորհուրդ Նոր օրինացս ի Քրիստոսէ՞ եղեն կարգեալ – Ասեմ, թէ ի վերայ այսր կրկին են կարծիք վարդապետացն... բայց միայն ի Քրիստոսէ, որ է Աստուած եւ մարդ։

ժգ. 192բ-3ա ԺԳ. Խնդրի, թէ յորո՞ւմ ժամանակի խորհուրդք նոր օրինացս ի Քրիստոսէ եդեալ եղեն – Ասեմ, թէ խորհուրդքն երկակի եդեալ եղեն... զթողութիւն մեղաց առանց ապաշխարութեանն։

ժդ. 193ա-4ա ԺԴ. Խնդրի, թէ ներելի՞ փոխել ի ձեւ խորհրդոցն – Ասեմ, թէ դնի ինչ ի ձեւ խորհրդոյն... թէ ոք մկրտէ յանունն Քրիստոսի ոչ է մկրտութիւն։

ժե. 194ա ԺԵ. Խնդրի, թէ խորհուրդ նոր օրինացս նշանակեա՞լ էին յօրէնսն հին – Ասեմ, թէ խորհուրդ նոր օրինացս օրինակեալ էին յօրէնս հին... ի հաւատոցն օգնեալ ցուցանէր։

ժզ. 194աբ ԺԶ. Խնդրի, թէ մկրտութիւնն պա՞րտ էր, զի ջուր լինիցի – Ասեմ, թէ պարտ էր, որ ջուր լինի... վասն պակասութեան նիւթոյն արգելի յաւիտենական կենացն։

ժէ. 194բ ԺԷ. Խնդրի, թէ մկրտութիւնն պարտ է, զի յամենա՞յն ջուր լինիցի – Ասեմ, թէ ամենայն ջուր, որ ունիցի բնութիւն տարեր ջրոյն... բայց պարտ է պարզ ջուր ընդրել։

ժը. 194բ ԺԸ. Խնդրի, թէ ի պիտո[յ]ից մկրտութեանն է ընկղմել ի ջո՞ւրս – Ասեմ, թէ ոչ, քանզի Գ. կերպիւ կարէ լինել մկրտութիւնն... եւ սոսա ոչ մեղանչէ, թէ հեղլով մկրտէ։

ժթ. 194բ-5ա ԺԹ. Խնդրի, թէ Գ. անգամ ընկղմելն ի պիտո՞[յ]ից մկրտութեանն է – Ասեմ, թէ Գ. անգամ ընկղմելն, կամ հեղուլն, կամ ցանելն... Գ. անգամ ընկղմելովն լինի մի մկրտութիւն։

ի. 195ա Ի. Խնդրի, թէ զի՞նչ է կնիքն – Ասեմ, թէ սուրբն Դէօնիսոս է սկիզբն, յորմէ ածանցեցաւ կնիքս այս... ըստ հաւատոցն կատարելութեան։

իա. 195ա ԻԱ. Խնդրի, թէ կնիքն է յէութի՞ւն հոգոյն իբրեւ յենթակայ – Ասեմ, թէ կնիքն ոչ է յէութիւն հոգոյն, այլ նախ ի զօրութիւն նորա... կնիքն է ի զօրութիւն հոգոյն որպէս յենթակայ։

իբ. 195աբ ԻԲ. Խնդրի, թէ կնիքն լինի ի մի՞ զօրութիւն հոգոյն, թէ՞ ի բազումս – Ասեմ, թէ կնիքն նախ ոչ կարէ լինել... կնիքն նախ ի մտաւոր զօրութիւնն է։

իգ. 195բ ԻԳ. Խնդրի, թէ կնիքն լի, մի անգամ հաստատեալ ի հոգին, հնա՞ր է ապականիլ – Ասեմ, թէ ոչ փորձի, զի թէ կնիքն ապականէր... որով կնիքն մնա ամբողջ ի փրկեալսն եւ ի կորուսեալսն։

իդ. 195բ ԻԴ. Խնդրի, թէ Քրիստոս ունէ՞ր զկնիքն – Ասեմ, թէ մերձ առ այս հարցումս կրկին է կարծիք... ըստ կարգին Մելքիսեդեկի ոչ առնմամբ այլ դնելով։

իե. 195բ ԻԵ. Խնդրի, թէ խորհուրդք հին օրինացն դնէի՞ն զկնիքն – Ասեմ, թէ ոչ, որոյ պատճառ է, թէ այնք խորհուրդք հին օրինացն... ապա խորհուրդք հին օրինացն ոչ տա[յ]ին զկնիքն։

իզ. 195բ-6ա ԻԶ. Խնդրի, թէ խորհուրդ մկրտութեանն տա՞ զկնիքն – Ասեմ, թէ տա, որոյ պատճառ է... եթէ ոչ ունիցի զկնիքն Քրիստոսի, զյորմէ ճառեցաք։

իէ. 196ա ԻԷ. Խնդրի, թէ մկրտութիւնն բառնա՞ զամենայն ներգործական մեղսն – Ասեմ, թէ մկրտութիւնն բառնա ըստ ինքեան... եւ մկրտեալքն ի Յովաննէ առին զմկրտութիւնն։

իը. 196ա ԻԸ. Խնդրի, թէ մկրտութիւնն բառնա՞ զամենայն պատիժ պարտուց ներգործական մեղացն – Ասեմ, թէ այո. բառնայ, որպէս հաստատէ երանելին Ամբրոսիոս... թռչի ի կեանս առանց պատժի։

իթ. 196աբ ԻԹ. Խնդրի, թէ մկրտութիւնն բառնա՞յ զամենայն պարտ եղեալ վասն սկզբնական մեղացն – Ասեմ, թէ ի ներկայն ոչ բառնա զամենայն պատիժս... այլ առնուլ ի ներքո անկանին նորա եւ ի յօգուտ նմա կարգին։

լ. 196բ-7ա Լ. Խնդրի, թէ մկրտութեամբն տղա[յ]ոց հեղեա՞լ լինի շնորհք եւ զօրութիւն – Ասեմ, թէ ի վերայ այսմ բանի եռակի են կարծիք... ապա ունին զսէրն, որ է մայր ամենայն զօրութեանց։

լա. 197ա ԼԱ. Խնդրի, թէ ի չափ հասեալքն յորժա՞մ ունին ի կամս իւրեանց մկրտիլ եւ ունի՞ն զօրութեամբ զմկրտութիւնն, եւ ունի՞ն ինչ շնորհք այսպիսիքս. եթէ մկրտեսցին ներգործութեամբ առաւել, ունի՞ շնորհս եւ ի զօրութիւնս – Ասեմ, թէ այոյ, առաւելուն, քանզի ասէ... յորմէ ծնեալ լինին, ի նմանէ սնանին եւ աճեն։

լբ. 197աբ ԼԲ. Խնդրի, թէ մկրտութեա՞նն է բանալ զդուռն արքա[յ]ութեան – Ասեմ, թէ նորա է բանալն ոչ որպէս առաջին պատճառ... ի մկրտութեան Տեառն բացան նմա երկինքն։

լգ. 197բ ԼԳ. Խնդրի, թէ մկրտութիւնն հաւասա՞ր ամենեցուն շնորհն պարգեւի, որք ոչ արատաւ մերձենան առ նայ – Պատասխանի. ասեմ, թէ նոքա, որ մատչին առ մկրտութիւնն... առաւել ունին զշնորհս։

լդ. 197բ ԼԴ. Խնդրի, թէ մկրտութեամբ հաւասա՞ր բառնի չարն յամենեցունց – Ասեմ, թէ կրկին է չար. առաջին չար է մեղաց... ոչ առնուն հաւասար շնորհս ի մկրտութիւնն։

լե. 197բ-8ա ԼԵ. Խնդրի, թէ տղայքն, որք են անբանք, կարե՞ն զխորհուրդ մկրտութեանն առնուլ – Պատասխանեմ, թէ ի հինն ի վերայ այսորիկ եղեն հերձւածք... զի ոչ ունին զհաւատն ներգործութեամբ, այլ ունակութեամբ։

լզ. 198աբ ԼԶ. Խնդրի, թէ զմկրտութիւնն յամեցուցանել պարտ է մինչեւ ի չափ հասակի՞ն, թէ՞ առժամայն պարտ է տալ – Ասեմ, թէ լաւագոյն է զմկրտութիւնն առ ժամայն տալ... ուստի փոքրագոյն օգուտ լինի։

լէ. 198բ ԼԷ. Խնդրի, թէ որք ի չափ հասեալ են եւ ոչ ունին զբանականութիւն, որպէս խելագար եւ բարկացօղ, եւ ի քուն, պա՞րտ է նոցա տալ զմկրտութիւն – Ասեմ, թէ խելագարքն կամ ի ծնընդենէ ունին զցաւս զայս... բայց մկրտօղն ամաչէ։

լը. 198բ ԼԸ. Խնդրի, թէ անպատրաստութիւն կամացն զպատճառելին զմկրտութեանն արգելո՞ւ – Ասեմ, թէ կրկին է պատճառելին մկրտութեանն... այն, որ ունի զհակառակ պատրաստութիւնն։

լթ. 198բ-9ա ԼԹ. Խնդրի, թէ զի՞նչ է անպատրաստութիւն կամացս այս, որ պատճառելի մկրտութեանն արգելու – Ասեմ, թէ անպատրաստութիւնս այս ընթհանուր... բայց տակաւին կա ի կամս կրկնել զմեղսն։

խ. 199ա Խ. Խնդրի, թէ ի մերժիլ խաբէութեանն, մկրտութիւնն կարէ՞ ունել զպատճառելին, որ է շնորհքն եւ թողութիւն մեղաց – Ասեմ՝ այոյ, որոյ պատճառ է, զի ի մերժիլ պատճառին... որ է պատճառել զթողութիւն մեղաց։

խա. 199ա ԽԱ. Խնդրի, թէ բաց ի մկրտութենէ ջրոյն, լինի՞ այլ մկրտութիւն – Ասեմ, թէ յատուկ միայն մի է մկրտութիւն, որ լինի ի ջուրն... զտեղիս իւրեանց ի կէտ պիտո[յ]իցն։

խբ. 199աբ ԽԲ. Խնդրի, թէ մկրտութիւն ապաշխարութեանն եւ արեանն բաւակա՞ն է ի փրկութիւն առանց ջրոյ – Ասեմ, թէ մկրտութիւն ապաշխարութեանն եւ արեանն թարց ջրոյ... եւ ոչ արեան մարտիրոսութիւնն։

խգ. 199բ ԽԳ. Խնդրի, թէ մկրտութիւն ապաշխարութեանն առաւե՞լ հզօր է, քան զմկրտութիւն ջրոյն – Ասեմ, թէ մկրտութիւն ջրոյն ունի սուրբ զօրութիւնս... նոցա պատիժ ինչ մաքրիլ ի քաւարանէն։

խդ. 199բ ԽԴ. Խնդրի, թէ մկրտութիւն արեանն առաւե՞լ հզօր է, քան զմկրտութիւն ջրոյն – Ասեմ, թէ մկրտութիւն արեանն զկնիքն ոչ շնորհէ... շնորհ պարգեւի ի մկրտութիւն արժանն քան ի ջրոյն։

խե. 199բ ԽԵ. Խնդրի, թէ յօրէնսն, որ տղա մեռանի թարց մկրտութեան ջրոյ կամ արեան, ունի՞ ինչ կերպի հնարս փրկութեան այլոց հաւատովք – Ասեմ, թէ ոչ, որոյ պատճառ է, զի առաւել պատուական է յատուկ հաւատ... ուղղելի ծնօղացն առ մանուկն։

խզ. 199բ-200ա ԽԶ. Խնդրի, թէ Քրիստոս ըստ այնմ, որ մարդ է, ունէ՞ր կարողութիւն թողուլ զմեղս – Ասեմ, թէ եռակի է կարողութիւն թողուլ զմեղս... ճշմարիտ Աստուած է, ըստ այնմ էթող զմեղս։

խէ. 200ա ԽԷ. Խնդրի, թէ միայն կարէ մկրտիլ, ո՞ր կարգ ունի – Ասեմ, թէ ի կէտ պիտո[յ]իցն ոչ միայն կարգաւորն... թէպէտ եւ մկրտեալն մկրտեալ իցէ։

խը. 200ա ԽԸ. Խնդրի, թէ մկրտիլն յատուկ գործ է սարկաւագի՞ – Ասեմ, թէ ոչ, որոյ պատճառ է, զի կարգեալ կարողութիւնս, զոր ինչ կարէ... եւ գիտիցէ մտօք մկրտիլ։

խթ. 200աբ ԽԹ. Խնդրի, թէ ոմն կարէ՞ զինքն մկրտիլ – Ասեմ, թէ ոչ, որոյ պատճառ է, զի բնական ծնընդեամբ ոչ ոք կարէ զինքն ծնանիլ... կրկին մկրտիլ պարտ էր ի սպասաւորէ, որպէս ասացեալ է նախ։

ծ. 200բ Ծ. Խնդրի, թէ չարքն կարե՞ն տալ զմկրտութիւնն – Ասեմ, թէ չարք կարեն տալ զմկրտութիւն... թէպէտ անդամ չորացեալ է։

ծա. 200բ ԾԱ. Խնդրի, թէ լաւագոյն մկրտչաւն լաւագոյն տացի՞ մկրտութիւն – Ասեմ, թէ մկրտութիւնն տուեալ ի բարոյն ոչ է բարէգոյն... բարի է ի լաւագունէն մկրտութիւնս առնուլ, քան ի վատթարէն։

ծբ. 200բ ԾԲ. Խնդրի, թէ չար պաշտաւնայն ի մկրտիլն մեղանչէ՞ – Ասեմ, թէ վատթար պաշտօնեայն կարէ Բ. կերպիւ մկրտիլ... ոչ մեղանչէ պաշտօնեայն։

ծգ. 200բ-1ա ԾԳ. Խնդրի, թէ ընդունող մկրտութեանն ի չար մկրտչէն մեղանչէ՞ – Ասեմ, թէ զանազանութեամբ կամ է որոշած յեկեղեցոյ... եւ տալ թարց մեղաց զխորհուրդս։

ծդ. 201ա ԾԴ. Խնդրի, թէ կարէ՞ ոք առնուլ զմկրտութիւն ի քահանայէ միոջէ, որ ոչ մկրտէ, եթե ոչ կաշառօք – Զանազանութեամբ է, թէ մկրտի, կամ ի չափ հասեալ է, կամ երախա է... իսկ զոր նախ ասացաք գերագոյն է։

ծե. 201ա ԾԵ. Խնդրի, թէ դեւ երեւի ի կերպ մարդոյ, կարիցէ՞ [մկր]տիլ – Ասեմ, թէ ստի կերպ քահանայի երեւեալ կարէ ընկղմել... այսչափ բարութեան մարդկան հոգ տանէր, որ է վերստին ծնունդն։

ծզ. 201ա ԾԶ. Խնդրի, թէ բարի հրեշտակ՝ երեւեալ ի կերպ մարդոյ, կարէ՞ մկրտիլ – Ասեմ, թէ բարի հրեշտակացն ոչ է տուեալ իշխանութիւն մկրտութեանն... յայնժամ պարտ է դարձեալ մկրտիլ։

ծէ. 201ա ԾԷ. Խնդրի, թէ կարէ՞ ոք մկրտիլ յառաջ, քան զծնանիլ ի մօրէ – Ասեմ, թէ ոչ, որոյ պատճառ է... ապա ոչ կարելի է տալ նմա զմկրտութիւնն։

ծը. 201աբ ԾԸ. Խնդրի, թէ ի՞նչ մասն մանկանն երեւի յորովայնին, որպէս Յակոբ, որ ունէր գարշապարն Եսաւայ, եւ զա[ւ]րա[ւ]որ զձեռն երեւեցոյց, վասն մահուան երկիւղի մկրտեալ լինի՞ մանուկն մասամբ յառաջ, քան զկատարել ծնունդն – Ասեմ, թէ պարտ է ներել կատարել ծննդեանն, միթէ վնաս մահու լինիցի... ես մկրտեմ զքեզ յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ։

ծթ. 201բ ԾԹ. Խնդրի, թէ մայր յղացեալ մերձ ի մահ, թէ պա՞րտ է հերձուլ զորովայն նորա եւ հանեալ զտղայն՝ մկրտել, քանզի երկիւղ է, թէ տղայն մեռանիցի – Ասեմ, թէ որչափ մայրն կենդանի է, ոչ է պարտ հեղձուլ զորովայնն... մինչ պատառեն զփորն եւ հանեն զտղայն։

կ. 201բ Կ. Խնդրի, թէ որովայն մօրն սրբի՞ պարգեւօք շնորհաց շնորհալիս առնողին – Ասեմ, թէ ոչ միայն լինի, այլ եղեալ ոմանց որպէս Երեմիաս... որպէս յայտնեաց զխայտալն յորովայնին։

կա. 201բ-2ա ԿԱ. Խնդրի, թէ սրբեալքն յորովայնի մօրն յետ ծննդեանն պարտի՞ն մկրտիլ – Ասեմ, թէ սրբեալքն յորովայնի մօրն պարտին մկրտիլ... միթէ մահասցին նախ քան զծնունդն։

կբ. 202ա ԿԲ. Խնդրի, թէ միտք մկրտողին պիտո՞ է ի մկրտութիւնն – Ասեմ, թէ ոչ միայն ի մկրտութեանն, այլեւ յամենայն խորհուրդս... զի ներկայական միտքն ոչ է յէութենէ խորհրդոյն։

կգ. 202ա ԿԳ. Խնդրի, թէ ի մկրտեալն խնդրի՞ կամք կամ միտք – Ասեմ, թէ մկրտեալն ի մկրտութիւնն Բ. ինչ առնու... կամք ընդունելոյ զշնորհսն։

կդ. 202աբ ԿԴ. Խնդրի, թէ ի մկրտեալն պէտք է ազա՞տ կամք, թէ՞ բաղադրեալն – Ասեմ, թէ զոք բռնադատէն պարզ կապելով զոտս եւ զձեռս... զի յառնուլ շնորհացն խնդրի ամենեւին ազատ կամք։

կե. 202բ ԿԵ. Խնդրի, թէ ի մկրտեալն եւ կամ մկրտօղն խնդրի ուղի՞ղ միտք, թէ՞ բաւական է միայն միտք – Ասեմ, թէ յայնժամ է ուղիղ միտք, յորժամ մկրտօղն եւ մկրտեալն... եւ առնու զկնիքն։

կզ. 202բ ԿԶ. Խնդրի, թէ ի մկրտելոյն խնդրի՞ հաւատ – Ասեմ, թէ կրկին է հաւատ. հաւատ առանձնական... հաւատ ընթհանուր եկեղեցոյ։

կէ. 202բ-3ա ԿԷ. Խնդրի, թէ ի մկրտօղն պէ՞տք է ունել զհաւատ, թէ՞ ոչ – Ասեմ, թէ ոչ, ուստի հերձւած եւ ամենայն անհաւատք... ապա ի ծածուկ իրս ինչ տայ։

կը. 203ա ԿԸ. Խնդրի, թէ որ մկրտի յանհաւատէն եւ ի հերձւածողէն, եթէ առնո՞ւ ինչ շնորհս – Ասեմ, թէ որ մկրտի յանհաւատէ եւ ի հերձւածողէ, ոչ կորուսանէ... եւ ըստ այսմ առնէ արգելումն Հոգւոյն Սրբոյ։

կթ. 203ա ԿԹ. Խնդրի, թէ մկրտութիւնն կարէ՞ լինել կրկին – Ասեմ, թէ ոչ, զի Պօղոս յԵփեսոս Գ. գլուխն ասէ... ես կու մկրտեմ զքեզ յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգոյն Սրբոյ։

հ. 203աբ Հ. Խնդրի, թէ ոք որպէս խաղ առնելով զոք մկրտէ, մկրտեա՞լ է – Ասեմ, թէ խաղն երբեմն բառնա... եթէ ոչ զոք մկրտէր, եթէ ոչ զխրատեալսն։

հա. 203բ ՀԱ. Խնդրի, թէ մի քահանայ միանգամայն զբազումս կարէ՞ մկրտիլ, ասելով՝ Ես կու մկրտեմ զձեզ – Ասեմ, թէ միանգամայն զբազումս մկրտէ... եւ ես կու մկրտեմ զքեզ եւ զքեզ եւ զքեզ։

հբ. 203բ ՀԲ. Խնդրի, թէ բազումք կարէ՞ն միանգ[ա]մայն զմի ոք մկրտիլ – Ասեմ, թէ բազումք միանգամայն ընկղմեն զմանուկն... թէ մեք կու մկրտենք զքեզ, մկրտեալ է։

հգ. 203բ ՀԳ. Խնդրի, թէ ի պիտո[յ]ից մկրտութենէ ի նոյն ժամո՞ւ լինել ընկղմեալ ի ջուրն եւ ի ձեւ բանին – Ասեմ, թէ ոչ է յէութենէ խորհրդոյն ի նոյն կէտ գործն... այլ մատչի բանն առ տարրն եւ լինի խորհուրդ։

հդ. 203բ-4ա ՀԴ. Խնդրի, թէ կաթիցի՞ զմունսն, որ է խրատն յառաջանա, քան զմկրտութիւնն – Ասեմ՝ այոյ, զի Քրիստոս յառաջեցուցանէ զուսումն... ո՛չ գիտասցեն, ո՛չ տգիտասցեն զհաւատն։

հե. 204ա ՀԵ. Խնդրի, թէ երդմ[ն]եցուցիչն յառաջանա՞, քան զմկրտութիւնն – Ասեմ, թէ յառաջանա ըստ սրբոց կանոնաց... նախ երդմ[ն]եցուցանի եւ ապա մկրտեսցի։

հզ. 204աբ ՀԶ. Խնդրի, թէ Դէօնիսիոս բաւականաբար ե՞դ զկարողութիւն մկրտութեանն – Երեւի թէ ոչ, զի սկիզբն մկրտութեան եդ եպիսկոպոսն... փակէ զճանապարհն՝ ելեալ նստի, զի այլ մի՛ դարձցի։

հէ. 204բ-5բ ՀԷ. Խնդրի, թէ ձեւ մկրտութեանն թարց ապականութիւն ձեւոյն կարէ՞ լինել փոփոխումն կամ յաւելումն, կամ պակասութիւն, կամ փոխել զկարգ բանիցն, կամ յամել ի մէջ բանիցն եւ այլ ինչ ասել եւ դարձեալ առնուլ բանն – Ասեմ ի փոփոխմանն նախ, թէ փոփոխի ինչ... սոսա ծանի՛ր եւ վասն ամենայն խորհրդոց։

հը. 205բ ՀԸ. Խնդրի, թէ լինի՞ Բ.՝ մինն ձեռնատու եւ միւսն համր, ձեռնատուն ասէ զձեւ բանին եւ համրն մկրտէ, մկրտեալ է – Ասեմ, թէ ամենեւին ոչ, զի ձեւն ինքն ցուցանէ... որ ասէ բանն եւ առնէ զգործն։

հթ. 205բ ՀԹ. Խնդրի, թէ տղա, որ լինի մկրտելո[յ] եւ ջուր ոչ լինի, այլ ջրհոր միայն – Ասեմ, թէ ջրհորն լինի ի դաշտի ուրէք... զի մեռանիցի մանուկն առանց մկրտութեան։

ձ. 205բ-6բ Ձ. Խնդրի, թէ զի՞նչ է մկրտութիւնն – Ասեմ, թէ Դ. են մկրտութեան սահմանք... եւ զհեռի ներգործութիւնն։

ձա. 206բ ՁԱ. Խնդրի, թէ յորո՞ւմ ստորոգութենէ է մկրտութիւնն – Ասեմ, թէ պարզ է ի ստորոգութիւն առնելոյն... եւ պատճառ պատճառելոյն է պատճառ։

4. 206բ-12բ [Յաղագս դրոշմին]

ա. 206բ-7ա Յաղագս դրոշմին, որ մի է սայ ի յեւթանց խորհրդոց հարկաւորաց սուրբ եկեղեցոյ – Խնդրի, թէ դրոշմն խորհուրդ է, թէ ոչ, երեւի թէ ոչ... ոչ այլ ոք եւ այս ճշմարիտ է։

բ. 207ա Խնդրի, թէ խորհուրդ դրոշմիս հարկաւո՞ր է ի փրկութիւն – Պատասխանի. ասեմ, թէ Գ. են հարկաւորութիւնք... եւ ընդ հերձւածողսն է եկեղեցոյն Աստուծոյ։

գ. 207աբ Խնդրի, թէ խորհո՞ւրդս այս պատուական է, թէ՞ մկրտութիւնն – Պատասխանեմ եւ ասեմ, թէ ըստ Է. կերպիւ խորհուրդ... զի դրոշմն պատուական է, քան զմկրտութիւն։

դ. 207բ-8ա Խնդրի, թէ խորհուրդս այս ունի՞ նիւթ – Երեւի թէ ոչ, զի խորհուրդս այս տուեալ լինի... որպէս խոստացաւ նոցա։

ե. 208ա-9ա Խնդրի, թէ ըստ պատշաճի տուա՞ւ մեռոնն նիւթ խորհրդոյս այսմիկ – Ասեմ, թէ այոյ, յոյժ պատշաճաւոր տուաւ մեռոնն նիւթ խորհրդոյս... ձէթ ձիթապտղի եւ բալասան ձէթ։

զ. 209ա Խնդրի, թէ հարկաւո՞ր է զնիւթ խորհրդոյս այսորիկ աւրհնել ձեռամբ եպիսկոպոսի – Պատասխանի. ասեմ, թէ այոյ, վասն զի յայտնի է հասարակաց սովորութենէ եկեղեցւոյ... այլ ի ձեւ նիւթոյ դրոշմիս։

է. 209ա Խնդրի, թէ խորհուրդ դրոշմիս ունի՞ ձեւ կամ տեսակ – Երեւի թէ ոչ, վասն զի ձեռն դնելով... արդ է ձեւ խորհրդոյս այս։

ը. 209աբ Կնքեմ զքեզ նշանաւ սուրբ խաչիս եւ դրոշմեմ մեռոնաւս փրկական յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ – Արդ, ձեւս այս կատարեալ է եւ ցուցանէ... է ինչ իր տուեալ ի զօրութենէն Աստուծոյ։

թ. 209բ-10ա Խնդրի, թէ խորհուրդ սյցտու (՞) կնի՞ք – Պատասխանի. ասեմ թէ այոյ, որոյ պատճառ է, զի ի մկրտութիւնն տուեալ լիցի կնիք... կնիք դրոշմին եւ կնիք կարգին է կնիք առնողական։

ժ. 210աբ Խնդրի, թէ խորհուրդ դրոշմիս տա՞ց շնորհն զայն, որ զմարդն սիրելի առնէ Աստուծոյ – Պատասխանի. ասեմ, թէ երկակի է շնորհ... որ զմարդն սիրելի եւ բարեկամ առնէ Աստուծոյ։

ժա. 210բ-11բ Խնդրի, թէ ամենայն ոք կարէ՞ տալ զխորհուրդս զայս, եւ ամենայն քահանայ եւ դրոշմել, եւ եպիսկոպոս կատարէ զայս խորհուրդ – Պատասխանի. ասեմ, թէ ամենայն դրոշմեալ, որ ոչ է քահանայ... զի ոչ կարէ ամենայն քահանայ սոսկ տալ զխորհուրդ դրոշմիս։

ժբ. 211բ Խնդրի, թէ Քրիստոսի պա՞րտ էր առնուլ զդրոշմ եւ տղա[յ]ոց տալ եւ երիտասարդաց եւ միանգամայն աւրհնել ամենայն հասակի – Պատասխանի. ասեմ, թէ մկրտիլ հասարակ ամենայն հասակի... վասն շնորհաց խորհրդոյս։

ժգ. 211բ-2ա Խնդրի, թէ պա՞րտ է ումէք ի յառնուլ խորհրդոյս ունել զոք ինքեան երեշխաւոր – Պատասխանի. ասեմ, թէ այոյ, որոյ պատճառ է, զի խորհուրդս այս... ողջ խորհրդով դրոշմիս յաղագս հիւանդացն։

ժդ. 212ա Խնդրի, թէ դրոշմ միայն ի ճակա՞տն պարտ լինել – Պատասխանի՝ թէ այոյ, որոյ պատճառ է, վասն զի մարդ կարէ ուրանալ... էառ մկրտութեամբն վասն այսորիկ դնի ի ճակատն։

ժե. 212աբ Խնդրի, թէ խորհուրդ դրոշմի պա՞րտ է կրկնիլ – Պատասխանի, թէ ոչ, որոյ պատճառ է, զի խորհուրդ յորում տուալ լինի... վասն հրամանաց եկեղեցոյ։ Կատարեցաւ խորհուրդ դրոշմիս ի փառս Քրիստոսի։

5. 215ա-96ա Յաղագս պսակի

ա. 215աբ Խնդրի, թէ խորհուրդքս այսոքիկ, որ այժմ կան յետ մեղանացն Ադամայ, համանգամայն պա՞րտ էր կացուցանել – Երեւի թէ այոյ, վասն զի անողորմ եւ խստասիրտ բժիշկ այն է... որ օրինացս ոչ էր պարտ կացուցանել նախ քան զմարմնանալն։

բ. 215բ Խնդրի, թէ պա՞րտ էր համանգամայն ի մարմնանալն Քրիստոսի խորհուրդքն կացուցանել – Պատասխանեմ եւ ասեմ, թէ ոչ, վասն զի հրաման էառ... վասն այսորիկ նախ խնդրելի է ի նշանէն։

գ. 215բ-6բ Խնդրի, թէ զի՞նչ է նշանն – Պատասխանեմ եւ ասեմ, թէ որպէս ասէ Նիկողա[յ]ոս պապն, թէ նշանն է խոստումն ապառնի պսակի... բանիւն կատարէ զպսակն։

դ. 216բ-7բ Խնդրի, թէ յո՞րժամ կարէ ոք նշան դնել – Պատասխանեմ եւ ասեմ, թէ ըստ կանոնաց եկեղեցւոյն Հռոմայ... ապա սոսա յայտ է, թէ յորժամ պարտ է դնել նշան եւ առնել պսակ։

ե. 217բ-8բ Խնդրի, թէ ըստ քանի՞ յեղանակի նշանն եղեալ քակի – Պատասխանեմ եւ ասեմ, թէ եղեալ նշանն քակի ըստ Ը. տարազու... ոչ է խորհուրդ, այլ խորհրդական ինչ մկրտութեանն։

զ. 218բ-20բ Խնդրի, թէ զի՞նչ է պսակն – Պատասխանեմ եւ ասեմ, թէ պսակն եռակի սահմանի ի վարդապետաց... եւ ծանուցանեմք զնոսա ի ձեռն ոմանց պատահականաց յետնոց։

է. 220բ-1ա Խնդրի, թէ պսակն խորհո՞ւրդ իցէ – Երեւի թէ ոչ, վասն զի ամենայն խորհուրդ նոր օրինացս ունի ձեւ ինչ... եւ ասէ միաւորութիւն Քրիստոսի եւ եկեղեցոյ։

ը. 221ա-2ա Խնդրի, թէ պա՞րտ էր զխորհուրդս զայս կացուցանել յառաջ քան զմեղքն – Երեւի թէ ոչ, վասն զի խորհուրդքն են դեղ ինչ ընդդէմ ցաւոց մեղաց... զի պսակն կացուցաւ ի յԱստուծոյ յառաջ քան զմեղքն։

թ. 222ա-3ա Խնդրի, թէ պսակն բնակա՞ն իցէ – Երեւի թէ ոչ, վասն զի այն է բնական, զոր բնութիւնն ուսոյց... յայտէ, թէ պսակն բնական է։

ժ. 223ա-4բ Խնդրի, թէ պարզ պոռնկութիւնն մե՞ղք իցէ եւ կամ ունել զաղախինն, որ շատ կու լինի – Երեւի թէ ոչ, վասն զի ասէր Թուլիոս, թէ իրաւունք... եւ առնուլն զաղախինն մեղք է։

ժա. 224բ-5ա Խնդրի, թէ պարզ պոռնկութիւնն մահո՞ւ չափ մեղք իցէ – Երեւի թէ ոչ, վասն զի մահու չափ մեղքն պարտ է մահուամբ դատապարտիլ... եթէ ամենայն պոռնիկք ոչ ունին ժառանգութիւն յարքայութեան Աստուծոյ։

ժբ. 225ա-6ա Խնդրի, թէ գործ պսակին մե՞ղք իցէ միշտ – Երեւի թէ այո, վասն զի ասէ Եսաի Հ. գլուխն, թէ անիրաւութիւնք ձեր... ոչ ապականէ զառաքինութիւնն, ապա եւ ոչ է մեղք։

ժգ. 226ա-7ա Խնդրի, թէ գործ պսակին արժանաւո՞ր է եւ վարձատրելի՞ – Երեւի թէ ոչ, զի Ոսկիաբանն Յոհան ասէ ի Մեկնութիւն Մաթէոսի... զի կարգաւորի բանականաւն։

ժդ. 227աբ Խնդրի, թէ պսակն տակաւին մնա՞ ի ներքո հրամանաց, որպէս թէ ամենեքեան պարտին ամուսնանալ եւ կամ թէ ո՞ք կարէ ուխտել զկուսութիւն – Երեւի թէ այոյ, քանզի հրամանքն կապէ... քանզի բազում լինին ամուսնացեալքն զկուսանքն։

ժե. 227բ-8բ Խնդրի, թէ յօժարութիւնն այն, որ առնէ զպսակն, իցէ յօժարութի՞ւն ի մարմնաւոր միաւորութիւնն – Երեւի թէ այոյ, վասն զի, թէ կինն յօժարի առն այնպիսի պայմանաւ... թէ յօժարութեամբ սրտին պսակիցէ։

ժզ. 228բ-9ա Խնդրի, թէ պսակն տա՞ շնորհս – Երեւի թէ ոչ, վասն զի ամենայն խորհուրդ, որ տայ շնորհս... եւ սոսա յայտնի է, թէ պսակն տայ շնորհս։

ժէ. 229ա Խնդրի, թէ մարմնաւոր միաւորութի՞ւնն իցէ ի կատարելութենէ եւ ի հարկաւորութենէ պսակին – Պատասխանիմ եւ սմա, թէ կատարելութիւն իրացն կրկին է... եւ ի մարմնաւոր միաւորութենէն, որ է գործ նորին։

ժը. 229աբ Խնդրի, թէ սուրբ Աստուածածին պիտո՞յ էր ուխտել զկուսութիւնն – Երեւի թէ ոչ, զի գրեալ է յԲ. օրէնքն, թէ ոչ լինի ի միջի ձերում ամուլ... պատշաճ էր կուսին Մարիամու ուխտել զկուսութիւնն։

ժթ. 229բ-30ա Խնդրի, թէ պատշա՞ճ էր կուսին Մարիամու առնել զպսակն – Պատասխանիմ եւ սմա, թէ պատշաճ էր վասն բազում պատճառի... վասն այսորիկ պատշաճ էր սուրբ կուսին Մարիամու ունել զպասկն։

ի. 230ա-1ա Խնդրի, թէ ի մէջ Մարիամու եւ Յովսեփայ էր ճշմարիտ եւ կատարեալ պսա՞կ – Երեւի թէ ոչ, զի յետ կատարելութեան պսակին ոչ էր արժան թողուլ ումէք զհարսն իւր... բայց կերպիւ ինչ կատարեալ եւ կերպիւ ինչ անկատար։

իա. 231ա-2ա Խնդրի, թէ պսակ կուսին Մարիամու էհա՞ս երբեմն ի կատարելագոյն ծայրն – Երեւի թէ այոյ, զի ասեմ թէ Ա. գլուխ մինչ չեւ... որ է մարմնաւոր միաւորութիւնն։

իբ. 232աբ Խնդրի, թէ բաժանումն առն եւ կնոջն իցէ ի բնակա՞ն օրինացն – Երեւի թէ ոչ, զի բնական օրէնքն հասարակ է առ ամենեսեանն... վասն բարութեան ///աժանութիւն պսակին ապա ///ն բաժանութիւն պսակին է ի ///։

իգ. 232բ-3ա Խնդրի, թէ ի ժամանակս Մովսէսի արժա՞ն էր թողուլ զկինն – Երեւի թէ այոյ, զի Մովսէս ոչ արգելեաց զարձակումն կանանց... յատուկ զօրութեամբն կարէ տալ հրաման առնուլ փոքրագոյն չար վասն արգելելո զմեծագոյնն։

իդ. 233բ-4ա Խնդրի, թէ ո՞յք էին պատճառ ի յօրէնսն Մովսեսի արձակել զկանայսն – Պատասխանիմ եւ սմա, թէ պատճառ թոյլ տալո արձակելո զկանայսն է փախուստն ի սպանութենէ... որպէս շօշափէր ոք զմեռեալ մարմինն կամ զգոդի։

իե. 234աբ Խնդրի, թէ վասն պոռնկութեան արժա՞ն է (կրկն.) թողուլ զկինն – Պատասխանեմ եւ սմա, թէ այոյ, ուստի յայտնի է... արժան է թողուլ զկինն վասն պոռնկութեանն։

իզ. 234բ Խնդրի, թէ այրն կապեալ կա՞յ ընդ հրամանաւ թողուլ զպոռնկեալ կինն – Պատասխանիմ սմա, թէ թողուլ զպոռնկեալ կինն կարգեալ է վասն զգուշացուցանելոյ... յայնժամ ոչ մեղանչէի թողուլ զկինն։

իէ. 234բ-5ա Խնդրի, թէ կարէ՞ այրն թողուլ զպոռնկեալ կինն յատուկ իշխանութեամբն իւրով, թէ՞ միայն դատաստանաւ եկեղեցւոյն – Պատասխանեմ եւ ասեմ, թէ այրն կարէ թողուլ զկին իւր կրկին կերպիւ... թէպէտ ոչ իցէ զգուշացուցել ի ծածուկ։

իը. 235աբ Խնդրի, թէ այրն եւ կինն հաւասա՞ր են ի բաժանումն, զի որպէս այրն կարէ թողուլ զկին պոռնկեալ, թէ՞ նոյնպէս կարէ եւ կինն թողուլ զայրն պոռնկեալ – Պատասխանեմ եւ սմա, թէ հաւասարք են, զի որպէս կինն պոռնկեալ բեկանէ... թէպէտ կին ծայրագոյն մեղանչեաց, քան զայրն։

իթ. 235բ-6ա Խնդրի, թէ յետ բաժանմանս կարէ՞ այրն առնուլ այլ կին, եւ կինն՝ այր – Պատասխանեմ եւ սմա, թէ ոչ է արժան, եւ թէ առնուցու ոչ է պսակ, այլ պոռնկութիւն... եւ կինն, եթէ ելցէ յառնէ իւրմէ եւ եղիցի այլում՝ շնայ։

լ. 236աբ Խնդրի, թէ առնուլ բազում կանայս է ընդդէ՞ մ բնական օրինացն – Պատասխանեմ եւ սմա, թէ ունել բազում կանայս իրօք ինչ է ընդդէմ բնական օրինացն... այլեւ էր մինն միոյ։

լա. 236բ-7բ Խնդրի, թէ երբեմն արժան լեա՞լ է առն միում բազում կանայս ունել – Երեւի թէ ոչ, վասն զի ասէ արս... ի ժամանակս հին օրինացն լինէր եւ ոչ ի նորս։

լբ. 237բ-40ա Խնդրի, թէ պսակն լաւագոյ՞ն իցէ, քան զկուսութիւնն – Երեւի թէ այոյ, քանզի ծառ կանաչ եւ պտղաբեր լաւագոյն է... եւ ինքն պահեաց առաւել եւս զկուսութիւնն։

լգ. 240աբ Խնդրի, թէ զի՞նչ է կուսութիւնն – Պատասխանեմ եւ սմա, թէ սուրբն Օգոստինոս այսպէս սահմանէ զկուսութիւնն... եւ յաղագս այսորիկ ոչ կարգէ զնա ընդ աւրհնեալ կուսանսն։

լդ. 240բ-2ա Խնդրի, թէ կուսութիւնն առաքինութի՞ւն իցէ – Երեւի եւ ըստ ոմանց, թէ ոչ, վասն զի որոյն է ասեն ամենայն առաքինութեան ընդ միջինն... զվարձս հարիւրաւորս, ուստի եւ է առաքինութիւն կատարեալ։

լե. 242ա-4բ Խնդրի, թէ առաւել պատշաճ իցէ քահանայիցն ունել կանա՞յս, թէ՞ մշտնջենաւոր ողջախոհութիւն պահել – Պատասխանեմ [եւ սմա], թէ առաւել պատշաճ է մշտնջենաւոր ողջախոհութիւն պահել... ողջախոհութիւն պահել քահանային լաւագոյն է, քան զպսակն։

լզ. 244բ-5բ Խնդրի, թէ կուսութիւնն մեծագո՞յն առաքինութիւն է, քան ամենայն առաքինութիւնս – Երեւի թէ է, քանզի այն առաքինութիւն մեծ է, որով առաւել միանամք յԱստուած... խռովարար մտաց եւ արդեանց գործոցն իւրեանց։

լէ. 245բ Խնդրի, թէ ի պսակն է իր ի՞նչ, որ անպարտ առնէ զնայ – Երեւի թէ ոչ, վասն զի պատճառաւ սորայ զրկի յիրս ինչ բարութեանց... ուստի անպարտ առնէ զնա։

լը. 245բ-6ա Խնդրի, թէ պսակն, որ իցէ նախկնագոյն յերիցս յայսցանէ – Պատասխանեմ եւ ասեմ, թէ յիր ինչ նախկնաբար կարէ լինել... եւ երկրորդ հաւատն, երրորդ խորհուրդն։

լթ. 246ա Խնդրի, թէ գործ պսակին կարի՞ ի ձեռն երիցն այսոցիկ անպարտ լինել, որ ամենեւին ոչ իցէ մեղք – Երեւի թէ ոչ, վասն զի այն, որ բերէ ապականութիւն, մեծագոյն բարոյն... քանզի նշանակէ զմիաբանութիւնն Քրիստոսի եւ եկեղեցւո։

խ. 246աբ Խնդրի, թէ գործ պսակին կարէ՞ անպարտ լինել, առանց Գ. բարութեանս այս – Երեւի թէ այոյ, վասն զի այն, որ շարժի ի գործ պսակին... զգործ պսակին ի գործոյ պոռնկութեանն, քան ասացաւ։

խա. 247ա-9բ Խնդրի, թէ ի դրախտն լինի՞ աճումն մարդկութեանս ի ձեռն պսակին – Երեւի ոմանց, թէ ոչ, վասն զի ասէ Դամասկացին Յոհան ի գիրս իւր զԸ. գլուխն, թէ կարէր Աստուած այլ կերպիւ բազմացուցանել... ապա յայտ է թէ նոյն թուով ծնանէին արք եւ կանայք անդ։

խբ. 249բ-50ա Խնդրի, թէ յօժարութիւն ի ծածուկ ներկաական (այսպէս) բանիւ առնէ՞ զպսակն – Երեւի թէ ոչ, զի գործք մեր են ի յէութենէ խորհրդոյ... եւ առանց հրամանաց Հօրն կարէ մտանել ի կարգ։

խգ. 250աբ Խնդրի, թէ յորժա՞մ յաւժարի ոք առ ոմն վասն պատշաճ պատճառի պսակ իցէ – Երեւի թէ ոչ, վասն զի մի իրի մի է վախճան, իսկ պսակն ունի վախճան... ի վախճանն այն առ, որն կարգէ եկեղեցին։

խդ. 250բ-1ա Խնդրի, թէ մինն ի զուգակցացն պարտի՞ վճարել պարտիս ի հարկաւորութենէ հրամանացն – Երեւի թէ ոչ, վասն զի ոչ ոք արգելու ի յառնելո զմարմինն Քրիստոսի... զի առաւել համարձակ է, քան զկինն։

խե. 251ա Խնդրի, թէ այրն կամ կինն կարե՞ն ուխտել ուխտ ողջախոհութեան – Առանց յօժարութեան միմեանց պատասխանեմ եւ սմա, թէ ոչ ամենեւին եւ ոչ առ ժամանակ մի... զի կարէ հետեւիլ զկնի առն իւրոյ։

խզ. 251աբ Խնդրի, թէ խնդրեալ զպարտս ի յաւուրս սուրբս մահու չափ մեղանչէ՞ – Երեւի թէ այոյ, վասն զի սուրբն Գրիգորիոս պապն ասէ... զի էր մարմին մանկանն կատարեալ, բայց միայն փոքր քանակաւ։

խէ. 251բ-2բ Խնդրի, թէ արգելմունքն, որ ի խորհուրդ պսակին, պատշաճաբա՞ր են եդեալ – Երեւի թէ ոչ, նախ վասն զի պսակն է մի յեւթանց խորհրդոցն... ընթհանրապէս ունին հունս, թէեւ մասնաւորն ոչ։

խը. 252բ-4ա Խնդրի, թէ սխալումն ինչ արգելո՞ւ զպսակն – Պատասխանեմ եւ սմա այոյ, եւ փորձի սոսա, զի ամենայն <զի ամենայն> ինչ որ... եթէ ոչ սխալի /// պատճառ արգելման ///ութիւն հեգի։

խթ. 254ա-5բ Խնդրի, թէ ծառա[յ]ութիւնն արգելո՞ւ զպսակն – Երեւի թէ ոչ, [վասն] զի ոչինչ... զի ծառա[յ]ութիւն անգիտացեալ արգելէ զնախկին գործ պսակին։

ծ. 255բ-6ա Խնդրի, թէ յորժամ լինին ազատ կինն եւ այրն, կարէ՞ կինն վաճառել զինքն այլոց առանց հրամանաց առն, նոյնպէս եւ այրն – Երեւի թէ ոչ, զի այն որ լինի ի խաբեութիւն եւ ի պակասութիւն... իբր եղբայրական խրատովն եւ անդրադարձիս այնմին։

ծա. 256աբ Խնդրի, թէ ծառայն առանց յօժարութեան տեառն կարէ՞ առնուլ պսակ – Պատասխանեմ եւ ասեմ, թէ այոյ, եւ փորձի եռակի... թէ ծառայն կարէ առնուլ կին առանց կամաց տեառն իւրոյ։

ծբ. 256բ-7ա Խնդրի, թէ զի՞նչ է ուխտն – Պատասխանեմ եւ սմա, թէ վարդապետն Պետրոս Լօմբարտացի այսպէս սահմանէ զուխտն... բայց այսոքիկ կատարեալ քն[ն]են յամենեցունց։

ծգ. 257աբ Խնդրի, թէ ուխտն է միայն ի լաւագո՞յն բարոյ – Երեւի թէ ոչ, վասն զի այն, որ է ի հարկաւորութենէ... ոչ է պարտ ունել մեզ զանւանս։

ծդ. 257բ-8ա Խնդրի, թէ այն, որ ոչ է ընդ իւր իշխանութեամբն, կարէ՞ ուխտել – Պատասխանեմ եւ սմա, թէ ոչ եւ պատճառ ի սոսա, զի ոչ է արժան... այլ ոչ կինն առանց առն։

ծե. 258ա-9ա Խնդրի, թէ որպէ՞ս բաժանի ուխտն – Պատասխանեմ եւ սմա, թէ եռակի բաժանի ուխտն... թէ առողջանա, պարտի գնալ, ապա թէ ոչ՝ ոչ։

ծզ. 259աբ Խնդրի, թէ ուխտն քակի՞ կերպիւ հանդիսաւորի – Պատասխանեմ եւ սմա, թէ ամենայն ինչ յայնմանէ հանդիսաւորի, որ տա զկատարելագոյն իւր... մշտնջենաւոր բանիւ կամ նշանիւ։

ծէ. 259բ-60ա Խնդրի, թէ ուխտն այնպէս կապէ, զի մի՞շտ լինի պահել զնայ – Երեւի թէ ոչ, զի թէ ոք կին արասցէ... մի՛ գայցեն մշտնջենաւոր արգելումն։

ծը. 260աբ Խնդրի, թէ պարզ ուխտն զեղեալ պսակն քակէ՞ – Երեւի թէ այոյ, վասն զի պնդագոյն կապէ ուխտն, քան զպսակն... նախ քան զառնել պսակին։

ծթ. 260բ-1ա Խնդրի, թէ ուխտ հանդիսի զեղեալ պսակն քակէ՞ – Երեւի թէ ոչ, վասն զի երդումն յաւելեալ ի վերայ պարզ ուխտին... իսկ պարզն միայն արգելէ զլինելն։

կ. 261ա-2ա Խնդրի, թէ հրաման կարի՞ տալ զեդեալ ուխտ եւ ոչ առնե՞լ – [Ե]րեւի թէ ոչ, վասն զի կատարեալ զուխտն է ի բնական օրինացն... ապա եւ յողջախոհութիւնն եւս։

կա. 262ա Խնդրի, թէ իւրաքանչիւր առաջնորդ կարէ՞ հրաման տալ ուխտին, թէ՞ միայն վեհագոյն առաջնորդն – Պատասխանեմ եւ սմա, թէ որպէս են գործք ինչ ի մարդկա[յ]ին մարմինս... որպէս են ուխտ կարգաց եւ նմանք սոցին։

կբ. 262աբ Խնդրի, թէ ուխտն կարէ՞ փոխիլ – Երեւի թէ ոչ, վասն զի գրեալ է ի Ղեւտացի Է. գլուխ, եւ թէ յանասնոց... եւ գնալ ի սուրբս եւ նմանք սոցին։

կգ. 262բ Խնդրի, թէ ոք յատուկ իշխանութեամբ կարէ՞ փոխիլ զուխտս – Պատասխանեմ եւ սմա, թէ ոչ, վասն զի ամենայն ուխտ լինի յԱստուած... հրամանաց առաջնորդին իւրոյ։

կդ. 262բ-3բ Խնդրի, թէ կուսանաց, որ ուխտէն զողջախոհութիւնն, պա՞րտ է տալ առանձնական քօղս ի վերայ կանանց, որք ոչ են կու[ս]անք – Երեւի թէ ոչ, վասն զի ուխտ ողջախոհութեանն եւ կուսութեանն հասարակ է ամենեցուն... որպէս զանուն կուսութեանն, ի յանուն ողջախոհութեանն։

կե. 263բ-4ա Խնդրի, թէ ոք յետ արարեալ պսակին, նախքան զմարմնաւոր միաւորութիւնն առնէ՞ ուխտ հանդիսի ողջախոհութեան մտանել ի կարգ, կինն նորա կարէ՞ առնել այլ այր – Երեւի թէ ոչ, վասն զի յորժամ հաւասար ուխտէն կինն եւ այրն ողջախոհութիւն... եւ այժմ զառաջիկայս մեզ, թէ զինչ է գայթակղութիւնս։

կզ. 264աբ Խնդրի, թէ զի՞նչ է գայթակղութիւն – Պատասխանեմ եւ սմա, թէ այսպէս սահմանեն զգայթակղութիւնն. գայթակղութիւն է բան կամ գործ ոչ ուղիղ տալ պատճառ... առին պատճառ գայթակղութեան ի չարութենէ սրտից իւրոց։

կէ. 264բ-5ա Խնդրի, թէ մի՞շտ մեղք իցէ գայթակղութիւն – Երեւի թէ ոչ, վասն զի ոչինչ մեղք է հարկաւոր, իսկ գայթակղութիւն է հարկաւոր... առանց մահու չափ մեղաց կամ ներելի, որպէս վերոյ ցուցաւ։

կը. 265ա-6ա Խնդրի, թէ ի բաց դնելի է զճշմարտութիւնն վասն գայթակղութեա՞նն – Երեւի թէ այոյ, զի ի յառակ որոմանն ասէ սուրբն Օգոստինոս, թէ բազմութիւնք իցէն ի մեղս... զանձն կորուսանել զիւր վասն այլոյ ումեք։

կթ. 266աբ Խնդրի, թէ խրատն ի բաց թողլի է վասն գայթակղութեա՞ն – Երեւի թէ այո, վասն զի ասէ սուրբն Ջերոնիմոս, թէ իր ինչ, որ կարէ լինել... յորժամ ընդ թողուլն քակի ճշմարտութիւն վարուցն։

հ. 266բ-8բ Խնդրի, թէ ինչ մարմնաւոր ի բաց թողլի է վասն գայթակղութեա՞ն – Երեւի թէ այոյ, վասն զի առաքեալքն, որ սերմանէին... թէպէտ իցեն բարութիւն մարմնաւոր եւ կամ հոգեւոր։

հա. 268բ-9ա Խնդրի, թէ սահման արիւնակցութեանն, զոր դնի յոմանց, իցէ պատշաճաւորէ այս արիւնակցութիւն էական զանձանց ի նոյն արմատոյ իջեալ մարմնաւոր ծնընդեա՞մբ – Երեւի թէ ոչ, վասն [զ]ի [մար]դ ի նոյն արմատոյ իջանէ... վասն այսորիկ է ի մարդիկ կապ արիւնակցութեան, եւ ոչ յանասունս։

հբ. 269ա-71բ Խնդրի, թէ արիւնակցութիւն պատշաճապէս զանազանի՞ գիծս եւ յաստիճանս – Երեւի թէ ոչ, վասն զի ի սահման գծի արիւնակցութեան... Պետրոս ոչ կարէ ///դուստրն ///։

հգ. 271բ-2ա Խնդրի, թէ արիւնակցութիւնն արգել[է՞] զպսակն ի բնական օրինացն – Երեւի թէ ոչ, վասն զի ոչինչ կին կարէ մերձաւորագոյն... եւ նմանիլ վատթարագոյն անասնոց։

հդ. 272ա-3ա Խնդրի, թէ եկեղեցի ունի՞ կարողութիւն կարգել, զի աստիճան արիւնակցութեանն արգելոյր զպսակն մինչեւ ի Դ. աստիճանս ի ներքս փակելով – Երեւի թէ ոչ, զի գրեալ է Մատթէոս ԺԹ. գլուխն, թէ զոր Աստուած... չարն ի սեռս խորհրդոյ առանց զղջման գործօղին։

հե. 273աբ Խնդրի, թէ հոգեւոր ազգականութիւնն արգելո՞ւ զպսակն – Երեւի թէ ոչ, վասն զի այն, որ ոչ ներհակի պսակին... վասն այսորիկ երկոքինն կարեն արգելուլ զպսակն։

հզ. 273բ-4բ Խնդրի, թէ հոգեւոր ազգակցութիւնն միայն ի մկրտութենէ պատճառի՞ն յառաջ գայ – Երեւի թէ այոյ, վասն զի որպէս մարմնաւոր ազգակցութիւնն... որպէս զ///ր դուստր իւր, զոր մկրտեաց։

հէ. 274բ Խնդրի, թէ լինի՞ հոգեւոր ազգակցութիւն ի մէջ կնքահօրն եւ սանին – Երեւի թէ ոչ, վասն զի ի մարմնաւոր ծնունդն լինի արիւնակցութիւն միայն... յորժամ այլ ոք ոչ լինի։

հը. 274բ-5ա Խնդրի, թէ հոգեւոր ազգակցութիւնն անցանի՞ յառնէն առ կինն – Պատասխանի. ասեմ թէ հոգեւոր ազգակցութիւնն անցանի... ի բազում պատճառաց կարէ լինել կրկին մայր։

հթ. 275աբ Խնդրի, թէ հոգեւոր ազգականութիւնն հաւրէն անցանի՞ առ որդին – Պատասխանիմ եւ սմա, թէ հոգեւոր ազգակցութիւնն ի հօրէն անցանի առ որդին, բայց... եւ զերկու համահարց ասասցի առ կինն։

ձ. 275բ-6ա Խնդրի, թէ զի՞նչ է որդեգրութիւնն – Պատասխանիմ եւ սմա, թէ սոսա սահմանի որդեգրութիւնն... սահման օրինաւոր ազգակցութեանս պատշաճաւոր է, որպէս ասացաւ։

ձա. 276բ Խնդրի, թէ յորդեգրութենէն երեւի՞ /// ինչ որ արգելու զպսակն – Երեւի [թէ] ոչ, վասն զի խնամք հոգեւոր պատուականագոյն... այլ զի յեկեղեցւոյ հաստատեալ է։

ձբ. 276բ-7ա Խնդրի, թէ օրինական ազգակցութիւնն քանի՞ տեսակ ունի – Պատասխանիմ, թէ Գ. Ա. է ընդ որդեգրողն... որ են ընդ իշխանութեամբ նորա։

ձգ. 277աբ Խնդրի, թէ ո՞րք են մեղքն այնոքիկ, որ արգելեն զպսակն – Պատասխանի. ասեմ, թէ բազում են մեղք... եւ սոսա է ի կանոնաց եկեղեցւոյ։

ձդ. 277բ-8ա Ի վեցերորդ արգելմանէն հինգ ինչ խնդրելի է. նախ թէ հաւատացեալն ընդ անհաւատին կարէ՞ առնել պսակ, այսինքն՝ որ է այլափառութիւն – Երեւի թէ այոյ, վասն զի Յօսեփ եդ պսակ ընդ դստեր քրմոյն... ոչ է պսակ թէ[պէտ] եւ հաւատ ճշմարիտ ունիցի։

ձե. 278ա-9ա Երկրորդ խնդրի, թէ ի մէջ անհաւատիցն լինի՞ պսակ – Երեւի թէ ոչ, զի պսակն է խորհուրդ եկեղեցւոյ, այլեւ մկրտութիւնն դուռն է խորհրդոց... ոչ ազատին ի մեղաց, եթէ վերստին ի Քրիստոս ոչ ծնանին։

ձզ. 279աբ Խնդրի, եթէ ոք եկեալ ի հաւատ, կարէ՞ մնալ ընդ կնոջ անհաւատի, եթէ ոչ կամիցի գալ ի հաւատս – Երեւի թէ ոչ, վասն զի ուր է վնաս, պարտ է զնոյն զգուշութիւնն կացուցանել... եթէ կամիցի կինն դառնալ ի հաւատս իւր։

ձէ. 279բ-80ա Չորրորդ խնդրի, թէ նոր հաւատացեալն կարէ՞ զանհաւատ կին թող[ուլ], որ ոչ կամիցի համաբնակել ընդ առն առանց հա[յ]հո[յ]ութեան Քրիստոսի հաւատոցն – Երեւի թէ ոչ, զի պնդագոյն է կապ կնոջն առ այրն, քան ծառա[յ]ին առ տէրն... հաւատացեալ հօր նորա պարտ է տալ զորդիսն։

ձը. 280ա-1բ Հինգերորդ խնդրի, թէ հաւատացեալ այրն, թողլով զկինն անհաւատ, կարէ՞ առն ///ին – [Երեւի] թէ ոչ, վասն զի անբաժանութիւն պսակ ///թենէ նորին... կարէ այրն հաշտիլ ընդ կնոջն՝ թողլով նմա զմեղս։

ձթ. 281բ ՅԷ.րորդ արգելման<ուն>սէն. Խնդրի, թէ յօժարութիւն իմն լինի՞ բնութեամբ – Պատասխանի. ասեմ, թէ կրկին է բռնութիւն. առաջինն է, որ առնէ հարկ... վասն այն արգելու զպսակն։

ղ. 281բ-2ա Խնդրի, թէ զյօժարութիւն կամացն բռնադատեալ երկեղիւ ինչ պատուհասի, կարէ՞ լինել ի հաստատ եւ ի զօրեղ այրս – Երեւի թէ ոչ, զի ի կատարած ամենայն զարհուրանաց մահն է... զի, թէ ոչ ասէ, մեղս գործէ։

ղա. 282ա-3ա Խնդրի, թէ յաւժարութիւն կամացն բռնադատեալ արգելո՞ւ զպսակն – Երեւի թէ ոչ, զի որպէս առ պսակն յաւժարութիւն պիտոյանայ... ոչ է բաւական պսակ առնուլ եւ ոչ առաջի Աստուծոյ եւ ոչ մարդկան։

ղբ. 283ա Խնդրի, թէ ոք հրամանաւ հօրն կարէ՞ բռնադատիլ, պսակ առնել – Երեւի թէ այոյ, վասն զի ասէ Պօղոս ի Կողոսացւոյ Գ. գլուխ՝ Որդիք հնազանդ լերո՛ւք... ապա պապն կարէ հրամա[յ]ել։

ղգ. 283ա-4ա Եւ արդ, յԸ.որդ արգելմանէս. խնդրի, թէ կարգն արգելո՞ւ զպսակն – Երեւի թէ ոչ, վասն զի ոչինչ իր խափանի... զոր այլքն ունին, որ կանայս ոչ պահեն։

ղդ. 284աբ Խնդրի, թէ սուրբ սուրբ կարգքն վերին յետոյ պսակին կարէ՞ն առնանիլ – Երեւի թէ ոչ, զի զօրաւորն զտկարն խափանէ... զի կամելովն ներգործի եւ ոչ կամելովն ոչ գործի։

ղե. 284բ-5ա Խնդրի, թէ յիններորդ արգելումս, թէ կապն յառաջ ընթացեալ արգելուլ, կարէ՞ զհետեւեալ ամուսնութիւնն – Պատասխանեմ եւ ասեմ, թէ արգելումն կապին, այսինքն՝ կայանալն միշտ... եւ այս վասն անգիտութեան։

ղզ. 285ա Ի Ժ.րդ արգելմանէս, որ յայտնէ զպարկեշտութեանն արդարութիւն, խնդրի, թէ ի նշանեն լինի՞ պատճառ ինչ խնամութենէ – Երեւի թէ ոչ, զի խնամութիւնն է կապ մշտնջենաւոր... կատարեցաւ Ժ.րդն եւ հետեւի /// [ար]գելումն։

ղէ. 285աբ Խնդրի, թէ ի պսակէն խնամութի՞ւնն պատճառի – Երեւի թէ ոչ, զի այն, որ պատճառի այլոյ ինքն առաւել է ի նոյնն... զի ես ընդ եղբօր իմոյ ի նոյն արմատոյ ելա։

ղը. 285բ-6ա Խնդրի, թէ խնամութիւնն յետ մահւան առն մնա՞ ընդ կինն եւ ընդ ազգականս առն – Երեւի թէ ոչ, զի պակասելով պատճառին պակասի եւ ներգործութիւն պատճառելոյն... քակի անտարակոյս խնամութիւնն։

ղթ. 286աբ Խնդրի, թէ եւ պոռնկական մերձաւորութեամբն խնամութի՞ւն պատճառի – Երեւի թէ ոչ, վասն զի խնամութիւնն է իր ինչ պարկեշտ... կամ ազգական կամ նման այլոց։

ճ. 286բ-7ա Խնդրի, թէ խնամութիւնն, զոր ունին արենակիցքն հարսինն առ փեսայն, պատճա՞ռ է այլ ինչ խնամութեան – [Ե]րեւի թէ այոյ, զի ասէ սուրբ պապն Յուլիոս, թէ այր ոք զկին արենակից... ոչ այժմ եւ յառաջն։

ճա. 287աբ Խնդրի, թէ խնամութիւնն արգելո՞ւ զպսակն – Երեւի թէ ոչ, վասն զի խնամութիւնն ոչ հակա կա ի պսակին... ընդ նմին կարեն ժառանգել եւ զկին նորա։

ճբ. 287բ-8ա Խնդրի, թէ խնամութիւնն ինքն ըստ ինքեան աստիճան ունի՞, թէ՞ միայն յարենակցութենէն ունի – Երեւի թէ այոյ, ունի, զի թէ կին ոմն առեալ... թէ այլ այս այժմ լուծեալ է։

ճգ. 288ա Խնդրի, թէ որդիքն, որ ծնանին արտաքո ճշմարիտ պսակին, անհարազա՞տք իցէն – Երեւի թէ ոչ, զի որդին, որ օրինօք ծնանի... զի այսպիսի անգիտութիւնս երեւի թէ հաճոյ է Աստուծոյ։

ճդ. 288աբ Խնդրի, թէ անհարազատ որդիքն վասն անհարազատութեանն պարտի՞ն պակասութիւն ինչ կրել ի հայրեաց եւ կամ այլ ինչ իրօք – Երեւի թէ ոչ, զի որդին ոչ պարտի զմեղս հօրն կրել... յայն ինչ իրաց, որ կամօք լինին եւ կամ ժառանգին։

ճե. 288բ Խնդրի, թէ հարազատ որդին կարէ՞ առնուլ ինչ, որպէս հարազատն – Երեւի թէ ոչ, զի որչափ հեռի է հարազատն յանհարազատէ... այսպիսի պակասութիւնք ոչ ունի յինքեան։

ճզ. 288բ-9բ Խնդրի, թէ պատշաճաբար ի Զ. տեսա՞կս բաժանի շնութիւնն, որք են այսոքիկ. պարզ [շնու]թիւն, ապականութիւն կուսութեանց, անիրաւութեամբ պոռնկութիւնն, ազգապղծութիւնն, յափշտակութիւնն, մեղքն ընդդէմ բնութեան – Երեւի թէ ոչ, վասն զի նիւթն ոչ պարտի այլայլել զտեսակս, այլ ձեւն... ապա պատշաճաբար է բաժանումն տեսակաց շնութեանս։

ճէ. 289բ Խնդրի, թէ պսակն, որ ընդ խնամիսն եւ կամ ընդ արենակիցսն եղեալ է, պա՞րտ է բաժանել – Երեւի թէ ոչ, քանզի գրեալ է յԱւետարան, թէ զոր Աստուած զուգեաց... յայնժամ պարտի խնդրել եւ հատուցանել։

ճը. 289բ-90բ Խնդրի, թէ պսակն, որ եղեալ իցէ ընդ խնամիսն եւ ընդ զարենակիցսն, պա՞րտ է մատնել ե[կ]եղեցւոյն – Երեւի թէ ոչ, զի օրինօք մարդկային, այն որ մատնէ... սկսանի /// արգելմանէն, որ է անկարգութիւնն։

ճթ. 290բ-1բ ///պաղութիւնն արգելո՞ւ զպսակն – [Երեւի թ]է ոչ, զի մարմնաւոր մերձաւորութիւնն ոչ յէութենէ պսակին, որպէս վերոյ ասացաւ... յաղագս այսորիկ նոյն է դատաստան այսմ, որպէս եւ կախարդածին։

ճժ. 291բ-2բ Խնդրի, թէ կախարդութիւնն արգելո՞ւ զպսակն – Երեւի թէ ոչ, զի կախարդութիւնն գործակցութեամբ դիւաց լինի... եւ ընդ այլս միաւորին ոչ է պարտ դառնալ յառաջինն։

ճժա. 292բ Խնդրի, թէ պակասութիւն հասակին արգելո՞ւ զպսակն – Երեւի թէ ոչ, զի մարդկա[յ]ին օրինօք տղայքն մինչեւ ի Ի. եւ Ե. ամն... վասն զի յաւժարութիւն պարտի յաւիտենական մնալ։

ճժբ. 292բ-3ա Խնդրի, թէ խելագարութիւնն արգելո՞ւ զպսակն – Երեւի թէ ոչ, վասն զի պսակն հոգեւորի մկրտութեանն... եւ սկսանի երեք ///։

ճժգ. 293աբ Խնդրի, թէ պսակն յերեք ///ր կար լեալ (՞) է եղիցի՞ արգելուն, թէ՞ ոչ /// – Ե[րեւի] թէ ///, զի պսակն խորհուրդ է, որպէս եւ... արգելու զնա եպիսկոպոսն Գ. ամ ի քահանայագործութենէ։

ճժդ. 293բ-4ա Խնդրի, թէ երդումն միացեալ ընդ յօժարութիւնն ապառնի բանիւ յայտնի պսակ առնէ՞, որպէս թէ ոք ասիցէ՝ երդնում Աւետարանաւն, որ զքեզ ինձ ի կնութիւն առնուցում – Երեւի թէ այոյ, զի ոչ ոք կարէ պարտական առնել... քան զայն, որ զպարզ խոստումն ոչ պահէ։

ճժե. 294աբ Խնդրի, թէ մարմնաւոր մերձաւորութիւնն յետ ապառնի բանին հետեւեալ պսակ առնէ՞ – Երեւի թէ այո, զի զօրագոյն է հաւանիլն գործօք, քան թէ բանիւ... ցուցանէ զինքն աղջիկն, թէ խաբած է։

ճժզ. 294բ-5ա Խնդրի, թէ իրաւո՞ւնք է առն, որ զկին իւր սպանանէ, յորժամ ի պոռնկութիւնն ըմբռնէ – [Ե]րեւի թէ այոյ, զի օրէնք աստուածա[յ]ին հրամա[յ]է քարկոծ առնել... այլ միայն խրատելո տանջանօք։

ճժէ. 295ա Խնդրի, թէ սպանանումն կնոջն արգելո՞ւ զպսակ առն ընդ այլ ումէք – [Ե]րեւի թէ ոչ, զի առեալ հակա կա ի պսակին պոռնկութիւնք... ///եցի արգելու զ/// ///ին ոչ պսակին։

ճժը. 295աբ Խն/// – [Ե]րեւի, թէ ոչ ///անն ասէ, թէ ե///... որ ոչ էր այր նորա։

ճժթ. 295բ-6ա Խնդրի, թէ երկրորդ պսակն խորհո՞ւրդ է – [Ե]րեւի թէ ոչ, զի որ կրկնէն զխորհուրդն, անիրաւութիւն առնեն... իսկ, թէ այրն ծախս իցէ արարեալ օգտակար, ի վերայ կնոջն ի բաժանուցն/// (շար. եղծուած կարդացուում են հատուկենտ բառեր եւ բառամասեր)։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ դ., առաջինը նոտրգիր, միւսները՝ բոլորգիր

ա. 1ա Աստուած ոչ կամի յամենեցունց լինել, զոր/// ասաց Աբրահամու զենուլ զորդին եւ կուրին, որ հրամայեց ոչ քարոզել... իսկ ի պատիժն կար արդարութեան /// ///առանան, որին կամաց լինի /// (եղծուած, դժուարընթեռնելի. նրք. լս-ում, սիւնակով՝ «Նախկին պատճառ ///ոյն ոչ եղել լոյս... /// օրհնութեամբ (՞) եւ այլն»)։

բ. 120աբ Նա զիս փառաւորես /// ոչինչ պակասումն կամ յաւելումն գոյ Աստուած, որ ի ստեղծուածս... փոքր ի կաղայն առաւել ձերն։

գ. 296բ ///մանն ի յԱստուած առընչաբար ասի, զի հաւասարն եւ մնանն առ ///զէն այնն ոչ ասի նման ինքեան... անդամալոյծ էին Սուրբ Հոգին Իլիմպօսն։

դ. 297ա Առարկութիւն ոչ կարէ Աստուած առնել, բայց միայն զոր բարին... զի ոչ երբեք լինիցեն։

ե. 297բ-8ա ///աշոնաց (՞) եւ աւիշ (՞) Աստուած ոչ է պատճառ կուրութեանց այլ մեղքն իւրեանց եւ թ/// եւ արգելուելով զշնորհս... հոգին ի մարմինն հինգերորդ էութիւնն եւ տարերգս (գծից ներքեւ)։

զ. 298ա Ոմանք յառաջանան հաւատոյն, որպէս բնական իրաւունքն... ոմանք եդին զսէրն գոլ սկիզբն բնաւ։

է. 298բ ///այն մո<րա>ռացեալ ասի, քանզի /// Հայր Որդի ասի /// Հայր ոչ է հայր, որ աս/// առ /// Հայր եւ Որդի այսինքն՝ Աստուած։ /// որպէս ասի Աստուած Աբրահամն վկա եւ /// ասի նա եւ ոչ ասի Աստուած /// Աբրահամու։

ը. 298բ /// չարութիւնս չարաց գիտաց, այլ ոչ /// նոցա, իսկ զբարիս գիտաց եւ նա///... ///գարէ յորս յառաջագոյն գոյ/// (շար.)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

119բ Զտառապեալ ոգի ծրօղ եւ ստացաւղ տառիս՝ զֆրա Մաթէոս, յիշեցէ՛ք ի Քրիստոս, որպէս յիշէք, եղիջիք եւ դուք յիշեալ ի նոյնն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. պհպ. Աբ (1672, նոտրգիր) Ես մեղաոր անարժա<յ>ն ը[Ս]տեփան[ո]ս գրեցի ի Պօլիս, ի տպարանիս Հայոց Ռ[ՃԻ]Ա. (1672)։

պհպ. Աբ (1677, նոտրգիր) Ես մեղաոր անարժան ըՍտեփանոս գրեցի ի տպարանիս Հայոց ՌՃ<ՃՃՃ>ԻԶ. (1677). ամէն ամէն, ամէն։

2. 69բ (մատիտով, շղագիր) 1896, Հոկտ[եմբերի] 22ին եկի սուրբ ուխտս Թադէի առաքելոյ՝ ուսուց[չա]կան պաշտօնով, կելով աստ մի ձմեռ՝ մեկնեցայ։ Մկրտիչ երկարակեցին Տատիկցի։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 16բ, 54բ, 91բ՝ շրջանաձեւ կապոյտ երկգիծ բոլորակ, եզրագծով՝ «ՍՈՒՐԲ ԹԱԴԷԻ ԱՌԱՔԵԼՈՅ ՎԱՆՔ», ապա պարսկերէն՝ «DwìÏÆæp êpÊ é¿ìÏh». (թրգ.՝ Ղարաքիլիսայի կաթողիկոսարան)*», կենտրոնում եկեղեցի, տակը՝ «1901»։

* Ծնթ. Կարդաց եւ թարգմանեց Քրիստինէ Կոստիկեանը։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ «ԺԵ-ԺԶ. Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]», «Թ[ադէի] առաք[եալի] վ[անք]», «37/3640», «26»՝ ջնջագիծ. կազմի մէջքին սոսնձած թերթիկի գիրը ջնջուած, թոյլ նկատելի է միայն «37» թիւը։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Բբ՝ «ես մեղաոյ», 1ա՝ «վախջան է պատճառ պատճառաց», 1բ՝ «բեռնար. ի մէջ ամենայն սքանչելեաց մեծագոյն, զի Աստուած լիներ մարդ, եւ մայրն կոյս, եւ զայսպիսիս հաւատայր միտք մարդկան», «Համառօտ հաւաքումն աստուածաբանական ճշտութեանն, համառօտ», 17ա՝ «Եգիպտոս, Ազիա, Աֆրիքա մինչեւ Եւրոպիա, խաթայոլ (՞) ոմանք», 20բ՝ «եւ ավետիքն Քրիստոսի», 38բ՝ «Սեպտեմբեր ԻԷ. (27), յղութիւն է Յովնան աւետիք», 286բ՝ «աւրհնեալէ, զի որպէս ողորմութիւն է ի խառնումն է սերմանցն, զի թէ ոգ ննջէ /// ընդ /// խառնման սեր///մանց որ է /// բնական անօթոյն եւ կամ ընդ զբնական անօթոյս /// սէրմանացն որպէս առնէին էր եւ օնան, ոչ է ///», 297բ՝ «անդրէն մոկոսն, եղանակ կատակէ որպէս արակ», 297բ՝ «սուրբ Աստուած է»։

 

 

3641

ԹՈՎՄԱՅ ԱՔՈՒԻՆԱՑԻ, ՅԱՂԱԳՍ Է. ԽՈՐՀՐԴՈՑ ԵԿԵՂԵՑՒՈՅ

 ԺԵ. դար

ԹԵՐԹ՝ 232+6 (կրկն. թ. 2, 5, 12, 14, 40, 87)։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԹ×12 (Ա-Թ 1-114, ԺԱ 10, ԺԴ 13 (թ. 169՝ այլ պրակի մաս), ԺԹ 11)*։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16×12։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (13,5×9,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 102ա)։ ՏՈՂ՝ 41։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ թուղթ, չգրուած, մասն կազմաստառի։

* Ծնթ. Ժ. եւ ԺԱ. պրակների (թ. 115-136) մէջ այլ պրակից թերթեր, խառն դասաւորութեամբ։

ՎԻՃԱԿ՝ վնասուած. նորոգուած 1940ականներին. լուսանցակողերի կարմիրը մասամբ թափուած, պհպ. Ա.՝ վրան փակցրած ձեռագրի նորոգմանը նախորդած տեսքի նկարը. թ. 1-100՝ քայքայուած, մաշուած, մնացել են պատառիկներ, որոնք ի մի են բերուել՝ կցելով թափանցիկ թղթով, նույնիսկ մի քանի թերթի պատառիկներ հաւաքուած 1 ընդհանուր թղթի վրայ. այսպէս՝ թ. 2, 2գդ, թ. 5, 5գդ, թ. 12, 12գդ, թ. 14 եւ 14գդ, թ. 33, 34, թ. 35, 36, թ. 37, 38, թ. 40, 41, թ. 45, 46, 47, թ. 48, 49, թ. 50, 51, 52, թ. 54, 55, թ. 58, 59, թ. 60, 61, 62, թ. 63, 64, թ. 65, 66, 67, 68, թ. 71, 72, 73, 74, 75, թ. 77, 78, թ. 79, 80, թ. 87 եւ 87գդ մնացած թերթերի էլ մի մասի լուսանցային հատուածները, մի մասի էլ մի երեսն ամբողջութեամբ ամրացուած թափանցիկ թղթով, նորոգելիս թերթերը տեղերով շփոթած, որոշ թերթեր էլ հակառակ դրած՝ թ. 63-8, 69, 77, 71-80. թերթերի վրայ կան աղտոտուածութեան, խոնաւութեան, ձէթի, թանաքի, ցեցակերութեան հետքեր, զանազան բծեր, տեղ-տեղ գրադաշտը վնասուած, թանաքը թափուած, եղծուած, խաթարուած, շատ հատուածներ դժուարընթեռնելի. սկզբից, միջից եւ վերջից պակասաւոր. պրականիշերի մի մասը վնասուած. թերթերի ճիշտ հերթականութիւնը տե՛ս Բովանդակություն։

Ծնթ. բնագիրը մեծ մասամբ եղծուած լինելու պատճառով մի քանի էջեր չեն վերծանուել՝ 2գդ, 5գդ, 12գդ, 14գդ, 36, 38, 47-51, 55, 57, 59, 62, 64, 66-8, 71, 78, 80, 87գդ եւ թ. 1, 57ի եւ այլ թերթերի մօտ եղած փոքրիկ պատառիկները, 74բ եւ եւս մի քանի թերթերի մի երեսը, ինչպէս նաեւ վերծանուած որոշ պատառիկների մի քանի բառ պարունակող սիւներ (վերծանուածները տե՛ս Բովանդակութիւն)։ /// նշանը մեծամասամբ կիրառուած է բնագրի պակասաւոր մասերում՝ անկախ նրանից, թէ այդ մասում թերթն ընկած է կամ պահպանուած է թերթի մի պատառիկ, մի մաս. այդ նշանը դրուած է բնագրի սկիզբ եւ վերջ նշելիս, իսկ միջանկեալ հատուածների պակասները նշուած չեն։ Նոյն նշանը երբեմն գործածուած է անընթեռնելիութեան դէպքերում։ Վերականգնումներն ըստ 3920 ձեռ-ի են։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

[Երկրորդ հատոր երրորդ մասին Հաւաքման երանելւոյն Թումայի Աքուինեցւոյ Յաղագս խորհըրդոյ եկեղեցւոյ. տե՛ս ձեռ. 3920, 1ա-416բ]

Ա. 70աբ, 1ա-12բ, 13բա, 14ա-22ա [Առաջին քննութիւն]

1. 70աբ, 1ա-4ա [Խնդիր Կ.]

ա. 70ա1 [Յաղագս երկրորդին] – /// [Ա]րդ, առաջինն ասեալ է, թէ զգալի ստեղծուածքս նշանակեն... որոց յառաջ ///, [որ նշանակեն զկատա]րելութիւն [մարդկային սրբութեանն]։

բ. 70ա1-բ [Յաղագս երրորդին] – /// ասէ Եբր՛՛ ԺԴ. ///է իւրով արեա[մբն]... զնշան, այլ [զկատա]րման, որ է վախճան։

գ. 70բ, 1ա1 [Յաղագս չոր]րորդին – [Երեւի թե] խորհուրդն ոչ իցէ միշտ զգալի իր ինչ... Առ երրորդն ասեալ [է, թե Օգոստինոս խաւ]սի անդ ի զգալի իր[ողութեանց ըստ այ]նմ, որ իմացեալ ///։

դ. 1ա2բ [Յաղագս հինգերորդին] – /// առ ի յառողջութիւն հոգւոյն [կար]իցէ... հարկ է ի խորհուրդսն կամ հասարակաբար կալեալ լինին /// (անընթեռնելի)։

ե. 1բ-2բ Յաղագս [վե]ցերորդին – Երեւի թէ ի նշանակ[ութիւն] խորհրդ[ոց]ն ոչ պահանջին... /// այսօր զՏեառնէ Աստուծոյ իմէ եւ այլն։

զ. 2բ-3ա [Յաղագս] եւթներորդին – [Երեւի թե] ոչ պահանջին [բացա]յայտել բանք... [ի նոցա]նէ դիւրագոյն [պատահի ի կ]ողմանէ վախ[ճանին]։

է. 3ա-4ա [Յաղագս] ութերորդ[ին] – Եր[եւի թէ ոչ իցէ ար]ժան... ըստ այնմ, որ [փիլիսի]փոսն՝ թէ անուա[նք եդայք փ]ոխարինեալք զնոյն [նշանակեն]։

2. 4ա-6ա [Խնդիր ԿԱ.]

– 4ա [Ցանկ] – Ետ այսոր[իկ] տեսանելի [է] հարկաւորութենէ խորհր[դոյն]... Չորրորդ, թէ էին հոգեւորք յետ [գալ]ըստեանն Քրիստոսի։

ա. 4ա-5ա Յաղագս առաջնո[յն] – Երեւի թէ խոր[հուրդքն ոչ] իցեն հարկաւորք առ... Առ երկ[րորդն ասեալ է թե] չարչարան[քն]///։

բ. 5ա Յաղագ[ս երկրորդին] – Երեւի թէ [առաջ քան] զմեղքն լեալ իցեն... ամենայն յառաջեցին յօրինակ Քրիստոսի։

գ. 5ա-6ա Յաղագս երրորդին – Երեւի թէ յետ [մեղացն] յառաջ քան զՔրիստոս ոչ պարտէին լինել... լինել յարամն[այութիւն նոյն] խորհրդոյն։

դ. 6ա Յաղագս չոր[րորդին] – Երեւի թէ յետ Քրիստոսի ոչ պարտէին լինել խորհուրդք ինչ... ներկա շնորհս։

3. 6ա-10ա [Խնդիր] Կ[Բ.]

– 6ա [Ցանկ] – [Ե]տ այսորիկ [տե]սանելի է ի ներգործութենէ խորհրդոցն... [աւրինացն պատճառէին զշնորհս]։

ա. 6բ-7ա [Յաղագս առա]ջնոյն – [Երեւ]ի թէ խորհուրդքն [ոչ իցեն] պատճառ շնորհաց... քանզի այս է յատուկ Աստուծոյ որպէս եւ ասացաւդ իսկ։

բ. 7աբ Յաղագս երկրորդին Բ. – Երեւի թէ խորհրդական շնորհն ոչ յաւելուցու ինչ... հասարակաբար առնել շնորհն եւ խորհրդականն շնորհն։

գ. 7բ-8ա Յաղագս երրորդին – Երեւի թէ խորհուրդք նոր օրինացս... վասն այսորիկ ոչ պատշաճաբար ասի խորհրդոյն ունել յինքեան զշնորհն։

դ. 8աբ Յաղագս չորրորդին Դ. – Երեւի թէ ի խորհուրդսն ոչ իցէ զօրութիւն իմն... ըստ այնմ, որ ի բանից եւ յիրողութեանց կատարի ի մի խորհուրդ։

ե. 8բ-9ա Յաղագս հինգերորդին Ե. – Երեւի թէ խորհուրդք նոր օրինացս ոչ ունիցին... չարչարանացն ըստ բանի եզերին, յորմէ այսինքն ըստ թողութեան մեղացն։

զ. 9ա-10ա Յաղագս վեցերորդին Զ. – Երեւի թէ խորհուրդք հին օրինաց պատճա[ռէին զշնոր]հսն... ըստ այնմ, որ էր նշան հանդերձեալ չարչարանացն Քրիստոսի, որպէս յառաջիկայդ յայտնեսցի։

4. 10ա-3ա [Խնդիր] ԿԳ.

– 10ա [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի միւս ներգործութենէ խորհրդոցն, որ է կնիքն... ամենայն խորհուրդքն տպաւորեն զկնիքն։

ա. 10աբ Յաղագս առաջնոյն – [Երե]ւի թէ խորհուրդն ոչ [տպ]աւ[որէ ի հո]գին զկնիք ինչ... բաւական էր անդ նշանակ մարմնաւոր թլփատութեանն, զոր առաքեալն նշանակ անուանէ. Հռմց՛՛ Դ.։

բ. 10բ-1ա Յաղագս երկրորդին Բ.- Երեւի թէ կնիքն ոչ իցէ հոգեւոր կարողութիւն... ըստ ինքեան, ունի զբան սկզբան ըստ արդեան, իսկ ասացեալ կերպին (՞)։

գ. 11ա-2ա Յաղագս երրորդին Գ. – Երեւի թէ խորհրդական կնիքն ոչ իցէ կնիք... եւ կամ խոստում նշա/// պաշտամանն։

դ. 12աբ Յաղագս չորրորդին Դ. – Երեւի թէ կնիքն ոչ իցէ ի զօրութիւնս... ///ոյն յորում է հաւատն։

ե. 12բ, 13բ [Յաղագս] հինգերորդին – [Երեւի թ]է կնիքն ոչ իցէ [ի հոգին անջնջե]լի... եւ ի յայնոսիկ, որ [յաղթեց]ան ի պատիժ։

զ. 13բ, 13ա [Յ]աղագս վեցերորդին – [Երե]ւի թէ ամենայն խորհրդ[օք նոր օրինացս] տպաւորի... [եւ] խորհուրդն ասասցի ի յառաջ[իկայդ] ի յայլ խորհուրդսն։

5. 13ա, 14ա-9ա [Խնդիր ԿԴ.]

– 13ա [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի պ[ատճառ]է խորհրդոցն, [եթե] իշխա[նութեամ]բ... Տասներորդ. եթէ պահանջի ուղեղ դիտավորութիւն։

ա. 13ա, 14ա Յաղագս առաջնոյն – Երեւի թէ ոչ միայն Աստուած, այլեւ սպասաւորքն... ոչ ըստ կերպի սպասաւորի [որպէս եւ աս]ացաւն իսկ։

բ. 14աբ Յաղագս երկրորդին Բ. – Երեւի թէ խորհուրդքն ոչ իցեն միայն յաստուածային կացուցմանէն... զխաչէն հոսեցին՝ [ասի շինեալ] եկեղեցի Քրիստոսին։

գ. 14բ-5բ Յաղագս երրորդին – Երեւի թէ Քրիստոս ըստ այն[մ, որ] մարդ ունիցի... երկոքեանք կողմանք առ[արկութեանցն] /// (անընթեռնելի)։

դ. 15բ-6ա Յաղագս չորրորդին – Երեւի թէ Քրիստոս զիշխան[ութիւնն իւր զ]որ ունէր ի խորհուրդսն... [իսկ ա]յլքն երկրորդաբար։

ե. 16աբ Յաղագս հինգերորդին – Երեւի թէ ի ձեռն չար սպասաւորացն ոչ կարին տալ խորհուրդքն... պարտ է, զի սպասաւորք խո[րհրդո]ցն լինիցին սուրբ։

զ. 16բ-7ա Յաղագս վեցերորդին – [Երեւ]ի թէ չարքն ոչ մեղանչիցեն... հոգեւոր, որպէս մկրտութիւնն, որպէս յառաջիկայդ յայտնեսցի։

է. 17աբ Յաղագս եւթներորդին – Երեւի թէ հրեշտակք կարեն սպաս[աւորել խոր]հրդոց... գլուխ նոցին կարիցէ առնել զայն։

ը. 17բ-8ա Յաղագս ութերորդին – Երեւի թէ դիտաւորութիւն սպասաւորին ոչ պահանջի... ասէ սիրտ իմ էթող զիս։

թ. 18աբ [Յ]աղագս իններորդ[ին – Երեւի] թէ հաւա[տ սպասաւոր]ին իցէ ի հարկաւորութենէ... [մեղադրելի լինի]ցի վասն անգիտ[ութեան]։

ժ. 18բ-9ա [Յաղագս տասներորդին] – Երեւի թէ առ [ի կատարումն խորհրդոյն պահանջի ուղ[ղ]ել զդիտաւորութիւն]... [զոր տէրնիտ պատուիրէ ուղեղ] դիտաւոր[ութեամբ]։

6. 19ա-22ա [Խնդիր] Կ[Ե].

– 19ա [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի թուոյ խոր[հրդոցն]... իցեն ի հարկաւորութենէ [փ]րկութեան։

ա. 19ա-20բ Յաղագս առաջնոյն – Երեւի թէ ոչ պարտին լինել եւթն խորհուրդք... այլ յայսմանէ ասացի յիւրումն տեղ[ւ]ոջ։

բ. 20բ-1ա Յաղագս երկրորդին – Երեւի թէ ան///բար/// (՞)... որ կարգի առ կատարումն միո[յ] անձին։

գ. 21ա-2ա Յաղագս երրորդին – Երեւի թէ խորհուրդ պատարագին ոչ իցէ եւս... [ոչ է պա]տուաւորագոյն պարզաբար։

դ. 22ա Յաղագս չորրորդին Դ. – Երեւի թէ ամենայն խորհուրդքն իցեն ի հարկաւորութենէ... խոտէին զայս[պիսի խոր]հուրդքս։

Բ. 22ա-8բ, 29բա, 30ա-2բ, 39աբ, 42ա1,2, 34ա2բ1, 42բ1,2, 43ա1, 61ա1, 43ա2, 61ա2, 43բ1, 61բ1, 43բ2, 61բ2, 43բ2, 44ա1,2, 44ա2, 40բ2, 40դ2, 44բ1, 40ա1, 40գ1, 40ա1, 40գ1, 44բ2, 40գ2, 44բ2, 33աբ, 35ա1, 35ա2, 45բ2, 35բ1, 45ա1, 35բ2, 37ա1, 52ա, 37ա2բ, 37բ2, 52բ, 58աբ, 53աբ-4ա1,2, 54բ1,2, 56բ, 74ա, 56ա, 57աբ, 77բա, 60աբ1, 79բ, 60բ2, 79ա, 75ա, 73բ, 75բ, 73ա [Երկրորդ քննութիւն]

1. 22ա-8բ, 29բա, 30ա [Խնդիր] ԿԶ.

– 22ա [Ցանկ] – Հետեւաբար տեսանելի է յիւրաքանչիւր խորհրդոց յայտկապէս։ Եւ նախ [ի մկրտութենէն]... Երկոտասաներորդ. ի համեմատութենէ մկրտ[ութեանցն]։

ա. 22բ-3ա Յաղագս առաջնոյն – Երեւի թէ մկրտութիւնն [ոչ իցէ լու]ացումն... ես կու մկրտեմ զքեզ յանուն Հօր եւ Որդո եւ Հոգոյն Սրբո։

բ. 23աբ Յաղագս երկրորդին – Երեւի թէ մկրտութիւնն իցէ [յետ] կացուցեալ... յապառնին [քան ի ներկայն]։

գ. 23բ-4ա Յաղագս [երրորդին] – Ե[րեւի թէ ջուրն ոչ իցէ] յա[տուկ նիւթ մկրտութեանն]... զի մի՛ խա[փանես]ցէ զներգործութիւն մկրտութեանն։

դ. 24ա-5ա Յաղագս [չորրորդին] – Երեւի թէ [առ մկրտութիւնն ոչ պահանջի սոսկ ջուր]... զյատկութիւն խառնեալ իմն մարմնոյ։

ե. 25ա-6ա [Յաղագս հինգերորդ]ին – [Երեւի թէ այս ոչ իցէ յարմար]... եւ ի յայլ անուանսն ոչ կատարի խորհուրդն։

զ. 26աբ Յաղագս վեցերորդին Զ. – Երեւի թէ ի յանունն Քրիստոսի կարելի է... յերկուցն նախասացելոց լուծմանցդ։

է. 26բ-7ա Յաղագս եւթներորդին Է. – Երեւի թէ ընկըղմումն ի ջուրն իցէ... զորոյ զհաւատն նշանակէր թլփատութիւնն, որպէս ասէ Հռց. Դ.։

ը. 27աբ Յաղագս ութերորդին Ը. – Երեւի թէ երեքկին ընկղմումն իցէ... յիւրն կողմանէ բազում անգամ մկրտելովն։

թ. 27բ-8բ Յաղագս իններորդին – Երեւի թէ ի մկրտութիւնն կարէ <կարէ> կրկնիլ... մկրտութիւնն այլ բազում անգամ հաղորդութիւնն։

ժ. 28բ, 29բ Յաղագս տասներորդին Ժ. – Երեւի թէ ոչ իցէ յարմար արարողութիւնն... [որպէս վեր]նագոյնդ ասացաւ։

ժա. 29բա Յաղագս մետասաներորդին ԺԱ. – Երեւի թէ անպատկանապէս ենթադրին երեք մկրտութիւնք... [զմկրտութիւնն Յովհաննու, որ էր նախապատրաստ/// մկրտութիւնս մեր]։

ժբ. 29ա, 30ա Յաղագս երկոտասաներորդին – [Երեւի թէ մկր]տութիւն արեանն [ոչ իցէ գերազանց]... եւ ի կողմանէ Հոգոյն Սրբո, որպէս եւ ասացաւդ իսկ։

2. 30ա-2բ, 39աբ [Խնդիր] ԿԷ.

– 30ա [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի սպասաւորացն, որովք տուեալ լինի խորհուրդ մկրտութեանն... ի յուսուցանելն զնա։

ա. 30աբ Յաղագս առաջնոյն – Ե[րե]ւի թէ առ գործ սարկաւագին... եւ ըստ այսմ օրինակի մկրտէր երանելին Լօրենցիոս։

բ. 30բ-1ա Յաղագս երկրորդին Բ. – Երեւի թէ մկրտելն ոչ վերաբերիցի առ գործ... գերազանցագոյնք, որք աւրհ[նեալ լինին] եպիսկոպոսացն։

գ. 31ա Յաղագս երրորդին Գ. – Երեւի թէ աշխարհականն ոչ կարիցէ մկրտել... [որոյ ներգործու]թիւնն ոչ կարէ լնան[իլ այլ իւիք]։

դ. 31աբ [Յաղա]գս չորրորդին Դ. – Երեւի թէ կինն ոչ կարէ մկրտել... որ լինեն նմա գործակից։

ե. 31բ-2ա Յաղագս հինգերորդին – Ե[րեւի] թէ այն, որ ոչ է մկրտեալ... թէ կարել առ[նուլ զայլ] խորհուրդսն։

զ. 32աբ Յաղագս վեց[երորդին] – Երեւի թէ բազումք [յամանգամ]այն կարեն... վասն ոչ ոք ի նոցանէ մկրտել։

է. 32բ, 39ա Յաղագս եւթներորդին – Երեւի թէ մկրտութիւնն ոչ պահանջի ոք, որ ընկալցի... /// այլ վասն հոգեւորին, որպէս ասացաւ։

ը. 39աբ [Յաղագ]ս ութերորդին – [Երեւի թե] այն, որ ընդունիցի [զոք ի սուրբ աւազան]էն... այլք կարեն ընդունիլ ի բոզ օգնականս։

3. 39բ, 42ա1,2, 34ա2բ1, 42բ1,2, 43ա1, 61ա1, 43ա2, 61ա2, 43բ1, 61բ1, 43բ2, 61բ2, 43բ2յ, 44ա1,2, 44ա2, 40բ2, 40դ2, 44բ1, 40ա1, 40գ1, 40ա1, 40գ1, 44բ2, 40գ2, 44բ2, 33աբ, 35ա1, 35ա2, 45բ2, 35բ1, 45ա1, 35բ2, 37ա1, 52ա, 37ա2բ [Խնդիր ԿԸ.]

– 39բ [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի յընդունողացն զմկրտութիւնն... եւ մտաթափք են մկրտելիքն։

ա. 39բ, 42ա1,2 Յաղագս առաջնոյն – Երեւի թէ չեն պարտական ամենեքեան... [զի ընդուն]ելութեամբ կնքոյն հ/// [ա]նդամոցն Քրիստոսի։

բ. 42ա2, 34ա2բ1, 42բ1,2 Յաղագս երկրորդին – Երեւի թե առանց մկրտութեան ոչ ոք կարէ փրկիլ... ունիցի [կամս], որ առ Աստուած իբրեւ զգործ հա[մարի]։

գ. 42բ2, 43ա1, 61ա1, 43ա2, 61ա2 [Յաղագս երրորդին] – Երեւի թէ մկրտութիւնն իցէ յապաղալի... զի Յիսուս Քրիստոս զարդարն եւ նա է ք/// մերոց։

դ. 61ա2, 43բ1, 61բ1, 43բ2 Յաղագս չորրորդին – Երեւի թէ [մեղաւորքն իցեն] մկրտելոյ ///... ///քինութիւնն, որպէս ասէ դամասկացին։

ե. 61բ2, 43բ2, 44ա1,2 [Յաղագս] հինգերորդին – [Երեւի] թէ մեղաւոր մկրտելոցն պարտ իցէ... /// մեղաց, այլ /// մեղացն կրեսցե[ն ինչ պատիժ]։

զ. 44ա2, 40բ2, 40դ2, 44բ1, 40ա1, 40գ1 Յաղագս [վեցերորդին] – Երեւի /// մատչին ի մկր[տութիւնն]... /// քան զմկրտութիւնն այլ պահանջի առաքինութիւն ներքին ապ[աշխարութեանն]։

է. 40ա1, 40գ1, 44բ2, 40գ2, 44բ2 Յաղագս եւթներորդին – Երեւի թե ի կողմանէ մկրտելոյն ///... ///ութիւնն ընդունե/// է, այլ թէ այս ///, եթէ ոչ ես մկրտ///։ Առ երրորդն ասեալ է, թէ /// ընդդէմ սկզբ[բնական] ///ականացն, որք [պատճառին կամօք եւ դիտաւորութեամբ] ///։

ը. 33աբ Յաղագս [ութերորդին] – Երեւի թէ պահանջ[ի հաւատ ի կողմ]անէ մկրտելոյն... [թեպետ ոչ իցէ նոցա առ իւր] փրկութիւն։

թ. 33բ, 35ա1 [Յաղագս իններոր]դին – [Երեւի թե մանկ]ուն[քն]... [զի մի] անգամ ծնեալ մանկունքն [կամօք այլոց ոչ կարէ յայ]նմ հետ[է նեղիլ] ///։

ժ. 35ա2, 45բ2, 35բ1, 45ա1 [Յաղագս Ժ.երորդին] – ///առաւ/// ///էմ վտա[նգի ժամանակաւոր մահուն]... Արդ, առաջինն ասեալ է ի մարմնական ///։

ժա. 45ա1, 35բ2, 37ա1, 52ա, 37ա2 [Յաղագս ԺԱ.երորդին] – /// մանուկ կացեալ ի որովայնի նորա։ Դարձեալ... /// է մկրտել [ի մանկանն ըստ այսմ ձեւոյ], եթե ոչ ես մկ[րտեալ] ///։

ժբ. 37ա2բ Յաղագս Եր[կոտասաներորդին] – Երեւի [թե խելագարքն] եւ մտաթ[ափքն] ///... վասն վտանգի մահուն։

4. 37բ2, 52բ, 58աբ, 53աբ-4ա1,2, 54բ1,2, 56բ, 74ա, 56ա, 57աբ [Խնդիր ԿԹ.]

– 37բ2 [Ցանկ] – [Ե]տ այսորիկ տեսանելի է ի ներգործութեանց մկրտութեանն... առնուցու զներգործութիւն [իւր]։

ա. 52բ, 58ա Յաղագս առաջնոյն – [Երեւի] թէ մկրտութեամբն ոչ ///... Առ եր/// ոչինչ մեղաց կարէ /// չարչարանացն ///։

բ. 58բ, 53ա [Յաղագս երրորդին] – /// մկրտութիւն /// պատժոյ ///... արդ առաջինն /// եզր բանին Հռմց՛՛ Զ. ///ել մեզ մեղացն ասէ /// ըմբռնել զկարիս///։

գ. 53բ [Յաղագս չորրորդին] – /// Առ երրորդն ասեալ է թէ... յաղթեսցին նոքօք։

դ. 53բ-4ա1,2 [Յաղագս] հինգերորդին Ե. – [Երեւ]ի թէ անպատկանա[պէս վերատ]րին ի մկրտութիւնն... առ երր/// [ասեալ է, թէ ներգործութիւն] մկր[տութեանն] /// ոչ պտղ[աբերութիւն] /// [ծն]աւ ձեզ։

ե. 54ա2, 54բ1,2, 56բ Յաղ[ագս վեցերորդին] – /// տար[եալ լինին] ///, այսինքն՝ զի առող[ջասցին] ///... զի ոչ վերաբերե/// ///անէ դիտաւոր[ութիւնն այն]։

զ. 56բ Յաղագս եւթներորդին. Է. – Երեւի թէ ներգործութիւն մկրտութեանն ոչ իցէ ///... Այլ ընդդէմ է զ[որ] ///։

է. 74ա, 56ա, 57ա Յաղագս ութերորդին – [Երեւի թէ] մկրտութիւնն ///... սքանչելեօք իմն /// ///ութեանն Աստուծոյ։

ը. 57ա Յաղագս իններորդին – Երեւի թէ կե[ղծաւորութիւնն] ոչ արգելցէ զներգործութիւն ///... Պատասխանի. ասեալ է, թէ որպէս աս///։

թ. 57բ [Յաղագս Ժ.րդին] – ///ծանր մարմնոյն համանգամայն... ///որպէս յառաջասացեալն [մեղքն, քան զմկ]րտութիւնն։

5. 57բ, 77բա, 60աբ1, 79բ, 60բ2 [Խնդիր Հ.]

–57բ [Ցանկ] – [Ե]տ այսորիկ [տեսա]նելի է նախապատ///... իցէ /// երրորդ. ///։

ա. 77բ [Յաղագ]ս [ա]ռաջնոյն – [Երե]ւի թէ թլփատութիւնն [ոչ իցէ նախապատրա]ստութիւն... ա[ռ երկրորդն ասեալ է, թէ հովանաւորութիւն ս]եան ամբո[յն եւ անց կար]մի[ր ծովուն] ///։

բ. 77ա [Յաղագս երկրորդին – /// թլփատութիւն, [քան] զօրինացն ///... [ամենեցուն եւ թողութեան ամենայն մեղաց]։

գ. 77ա, 60ա Յաղագս երրորդին – [Երեւի թ]է արարողութիւնն ///... /// եւ ոչ հասար[ակաբար ի կիր առ]նու հրեայքն ///։

դ. 60բ1, 79բ, 60բ2 Յաղագս չորրոդին – [Երեւի թէ թլ]փատութիւնն /// [թէպէտ] ըստ կարգի նիւթական պատճառին է անդրադարձել... /// կնիքն /// բան է զնոցան[էն եւ զայնց, որ մեռան]էին յառաջ ///։

6. 79ա, 75ա, 73բ, 75բ, 73ա [Խնդիր ՀԱ.]

ա. 79ա, 75ա, 73բ Յաղագս առաջնոյն – Երեւի թէ երախայացուցանելն ոչ պատի... առ երրորդն ասեալ է թէ այն, որ վասն մկրտելո ման/// հաւատամ ոչ աս[է] /// յորժամ հաս///, ապա թէ ///։

բ. 73բ Յաղագս երկրորդ[ին] – Երեւի թէ երդ[մնեցուց]անելն ///... դ[արձեալ, որք մարդն է ի ներքոյ] /// (անընթեռնելի, յետոյ թափուած)։

գ. 75բ, 73ա (՞) [Յաղագս երրորդին] – /// որ ասէ Մրկս՛՛ ԺԶ.... [զ]ի տեսակն ոչ /// պատրաստեալ նիւթն /// ոչ ոք կարէր ///, 73ա (գրեթէ անընթեռնելի, յետոյ թափուած)։

Գ. 72բա, 69բա, 65աբ [Երրորդ քննութիւն]

1. 72բ [Խնդիր ՀԲ.]

– 72բ [Ցանկ] – Ետ[եւաբար] տեսա[նելի է ի խ]որհրդոյ դրոշ[մին] ///... Հինգերորդ. Եթէ ///։

ա. 72ա [Յաղագս առաջնոյն] – /// Առ /// լինելութեան շնորհաց ///... ի մկրտութիւնն, յորժամ հոգին /// տեսլեամբ էջ ի վերայ նորա ///։

2. 69բա, 65աբ [Խնդիր ՀԵ.]

ա. 69բ [Յաղագս վեցերորդ] – /// [գոյա]ցական տե[սակ հաց]ին [զգրութեամբ] հրոյն, որ [եփէ զնիւթն]... [պատահմանցն այսոքիկ], որպէս առաջիկայդ ասացի։

բ. 69բա [Յաղագս ե]ւթներորդին – Երեւի թէ դարձումն այն ոչ լինի... /// լինիցի յաջորդաբար։

գ. 69ա, 65աբ Յաղագս ութերորդին – Երեւի թէ այս իցէ... զի իր ինչ լինի /// վերայ բերի առ յատուկ ///։

3. 63բ1,2, 41բ, 63ա1, 41ա, 63ա2, 46աբ [Խնդիր ՀԶ.]

– 63բ1 [Ցանկ] – [Յետ այսորիկ] տեսանելի [է ի կերպ]է կալոյն... ի ներքո տեսակի մանկան կամ մսոյ։

ա. 63բ1,2, 41բ, 63ա1, 41ա, 63ա2 Յաղագս առաջնոյն – Երեւ թէ ոչ բոլոր Քրիստոսն պարունակի... պարունակէր անդ բոլոր գոյացութիւն հացին եւ գինոյն։

բ. 63ա2, 46ա Յաղագս երկրորդին – Երեւի թէ ոչ ի ներքոյ երկաքանչիւր տեսակաց... ըստ այնմ, որ ասէ ///։

գ. 46բ [Յաղագս չորրորդին] – /// տարաչափական ///... մարմնոյն Քրիստոսի /// քանակութեան նշ///։

Դ. 81ա-4բ, 85բա, 86ա-90բ, 59բա, 91ա-110բ, 111բ, 169բ, 111ա, 112բ-4բ, 116բա, 115բ1, 76ա1, 115բ2, 76ա2, 115ա1, 76բ1, 115ա2, 76բ2, 117աբ, 119աբ, 122աբ, 120ա-1բ, 118աբ, 123ա-32բ [Չորրորդ քննութիւն]

1. 81ա-4բ, 85բ [Խնդիր ՀԶ.]

ա. 81աբ Յաղագս երրորդին – Երեւի թէ բոլոր Քրիստոսն ոչ իցէ ի ներքսն... այլ ըստ բանի գոյացութեանն իւրո, որպէս եւ ասացաւդ։

բ. 81բ-2ա Յաղագս չորրորդին Դ. – Երեւի թէ ոչ բոլոր տարաչափական քանակութիւն իցէ... այլ է անդ ըստ արդէն իսկ ասացեալ կերպին

գ. 82ա-3ա Յաղագս հինգերորդին Ե. – Երեւի թէ մարմինն Քրիստոսի [իցէ ի խորհուրդս] յայս որպէս տեղոջ... զի լինիցի Քրիստոս ի խորհրդս յայս որպէս ի տեղոջ։

դ. 83աբ Յաղագս վեցերորդին Զ. – Երեւի թէ մարմինն Քրիստոսի իցէ շարժականապէս... [եւ Աստուած դադարի լինել Տէր ստեղծուածոյն, յորժամ ստեղծուածն դադարի ի գոլոյ]։

ե. 83բ-4ա [Յաղագս եւթներորդին] Է. – Եր[եւի թէ մարմինն Քրիստոսի, որ է ի խորհուրդս]... ուստի ոչ է նոյն բան, որպէս եւ յայտ իսկ է յասացեալսդ։

զ. 84աբ, 85բ Յաղագս ութերորդին Ը. – Երեւի թէ յորժամ ի խորհուրդս յայս սքանչելօք տեսանիցի... ըստ այլ պատահմանցն, որպէս եւ ասացաւ։

2. 85բ, 85ա, 86ա-91ա [Խնդիր] ՀԷ.

– 85բ [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի մ[նացեալ պա]տահմանցն... [Ու]թերորդ. Թէ ի յ[օրհնեալ գինին կարէ խառնիլ ինչ]։

ա. 85բ, 85ա, 86ա Յաղագս առաջնոյն – Երեւի թէ պատահ[մունքն] ոչ մնայցէն... եւ զբաղադրութիւն քանակական մասանցն։

բ. 86աբ Յաղագս երկրորդին – Երեւի թէ ի խորհուրդս յայս տարաչափական քանակութիւն հացին... [խորհուրդս յայս առանց ենթակայի ոչ է արտանիւթական քանակութիւն]։

գ. 86բ-7ա [Յաղագս երրորդին – Երեւի թէ տեսակքն, որ մնան ի խորհուրդս յայս]... [այլ զօրութեամբ նախ]նական առնո[ղին]։

դ. 87բ-8ա [Յաղագս չ]որրո[րդին] – [Երեւի] թէ խորհրդ[ական տեսա]կքն ոչ կարէ... [սքանչելե]աւք [բանականապէս տեսանէ]։

ե. 88ա-9ա Յաղագս հինգ[երորդին] – Երեւի թէ ի խորհրդակ[ա]ն տեսակացն ոչինչ կարիցէ... այսինքն՝ ի գոյացութիւնն եւ ի տարաչափութիւնն։

զ. 89աբ Յաղագս վեցերորդին – Երեւի թէ խորհրդական տեսակքն ոչ կարիցէն սնուցանել... զօրութիւն գոյացութեան, որպէս եւ ասացաւդ իսկ։

է. 89բ-90ա Յաղագս եւթներորդին Է. – Երեւի թէ խորհրդական տեսակքն ոչ բեկանիցին... վերածի առ խորհրդական տեսակն, ընդ որով է մարմինն Քրիստոսի։

ը. 90աբ, 59բա*, 91ա Յաղագս ութերորդին Ը. – Երեւի թէ ի յաւրհնեալ գինին ոչ կարէ... գոյր անդ ըստ այնց, որ նախասացաւնն։

* Ծնթ. 59րդ թերթը թ. 90ի ներքին լս-ի պատռուած մասն է։

3. 91ա-6ա [Խնդիր] ՀԸ.

– 91ա [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի ձեւոյ խորհրդոյս... Վեցերորդ. Ի համեմատութենէ [միոյ ձեւոյն] առ միւսն։

ա. 91ա-2ա Յաղագս առաջնոյն – [Երեւի թէ] ձեւ խորհրդոյս այ[ս ոչ իցէ]... իսկ զպակասութիւն խորհրդոյս այսորիկ կարէ լնուլ հոգեւորապէս ուտելն, որպէս ասէ Օգոստինոս։

բ. 92աբ Յա[ղագս երկրորդին] – Երեւի թէ լոյս [ոչ է պատ]շաճաւոր ձեւ... [որպէս եւ ոչ այնք բանք, որ յառաջ]ընթաց են ձեւոյն։

գ. 92բ-4ա Յաղագս երրորդին – Երեւի թէ այս ոչ իցէ [պատշաճ ձ]եւ... ըստ այնմ, որ ասէ Առաջին ի Կորընթացիս ԺԱ. Ես ընկալա, զոր եւ ձեզն աւանդեցի։

դ. 94աբ Յաղագս չորրորդին – Երեւի թէ ի նախասացեալ ձեւական բանսն ոչ իցէ... վասն պար[զ նշանակ]ելի իրին։

ե. 94բ-95բ Յաղագս հինգերորդին – Երեւի թէ նախասացեալ խօս[քն]... եւ այս բաւական է ի ճշմարտութիւն խոսիցն։

զ. 95բ-6ա Յաղագս վեց[երորդին] – Երեւի թէ ձեւ աւրհնու[թեան հաց]ին... ձեւոցն նմին իրի ոչ է [նման]։

4. 96ա-100բ [Խնդիր] ՀԹ.

– 96ա [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի ներգործութեանց խորհրդոյս... Ութերորդ. Ի յարգելմանէ ներգ[ործութեան խորհուրդոյս] այսորիկ։

ա. 96ա-7ա Յաղագս առաջ[նոյն] – Երեւի թէ խորհրդո[վս այս ոչ] տացի շնորհ... մեր [վիճ]ակակցի անապականութենէ եւ փառաց Հոգոյն։

բ. 97աբ Յաղագս [երկրորդին] – Երեւի թէ ներգործութիւն խորհրդոյս այս ոչ իցէ հասանելն... յառաջ ածել լաւագոյն [ներգործութիւն], որպէս յայտ է ի վերոյ [ասացեալդ]։

գ. 97բ-8ա Յաղագս երրորդին – Երեւի թէ ներգործութիւն խորհրդոյս այս իցէ թողութիւն մահու [չափ մեղաց]... ուստի ոչ հետեւի առարկութիւնն։

դ. 98աբ Յաղագս չորրորդին – Երեւի թէ խորհրդովս այս ոչ թողցին ներելի մեղքն... եւ նոյն բան է ի յայսմ խորհրդոյս։

ե. 98բ-9ա Յաղագս հինգերորդին – Երեւի թէ խորհրդովս այս թո[ղեալ լինին բոլոր պատիժ մեղաց]... այլ ի պակասութեանն է մարդկային ջերմեռանդութեանն։

զ. 99աբ Յաղագս վե[ցերորդին] – Երեւի թէ խորհրդովս այս ոչ պահեսցի մարդն... իսկ ուղղապէս հաստատ[է զսիրտ] մարդոյն ի բարին, որով եւ [պահի մարդն ի] մեղաց։

է. 99բ-100ա Յաղագս եւթ[ներորդին] – Երեւի թէ խ[որհրդովս այս ոչ] իցէ յօգուտ... վասն այսորիկ բազմանա եւ ներգ[ործութիւն] խորհրդոյն։

ը. 100աբ Յաղագս ութե[րորդին] – Երեւի թէ ներե[լի մ]եղօքն ոչ արգելցի... որ բառնին խորհրդովս այս։

5. 100բ-10բ, 111բ, 169ա, 111ա, 169բ, 111ա, 112բ [Խնդիր] Ձ.

– 100բ [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի [կ]իրառմանէ կամ ի ճաշակմանէ... արժան իցէ առնուլ զմարմինն առանց արեան։

ա. 101աբ Յաղագս առաջնոյն – [Երեւի թէ] ոչ պարտին զա[նազանիլ կրկին] կերպ ուտելոյ... [քան տեն]չումն միայն որպէս վերնագույնն ասացաւն վասն մկրտութեանն։

բ. 101բ-2ա Յաղագս երկրորդին – Երեւի թէ ոչ միայն մարդոյն իցէ առնուլն զխորհուրդս... յայտնի [տեսութեամբն վասն այսորիկ] ոչ է նման, որպէս ասացաւ։

գ. 102աբ Յաղագս [երրորդին] – Երեւի թէ ոչ ոք [կարէ ու]տել զՔրիստոս... ի խորհրդականէն եւ ի հոգեւորականէն։

դ. 102բ-4ա [Յաղագս] չորրորդին – Ե[ր]ե[ւի թէ] մեղաւորն առնլովն զմարմինն... [ուս]տի այնպիսին ոչ պարտի ասիլ մեղաւոր։

ե. 104ա-5ա Յաղագս հինգերորդին – Երեւի թէ մատչել առ խորհուրդս... կամ ի տիղմն առ ի կոխել։

զ. 105ա-6ա Յաղագս վեցերորդին – Երեւի թէ քահանայն ոչ պարտի տալ մեղաւորին... ի յորում իցէ կարծիք մեղաց, որպէս թէ ասի փորձել։

է. 106ա-7բ Յաղագս եւթներորդին – Երեւի թէ գիշերային հոսումն ոչ արգելուց... արգելու ի ճաշակմանէ խորհրդոյս այս վասն պատճառին իւրոյ։

ը. 107բ-9ա Յաղագս Ը.երորդին – Երեւի թէ յառաջագոյն առեալ կերակուրն... կամ ի չորրորդ ժամուն առնուցուն, պահեսցեն մինչեւ ցերեկոյ։

թ. 109աբ Յաղագս իններորդին Թ. – Երեւի թէ ոչ ունօղքն զկիրառումն... խորհուրդս այս պարտ է տալ նոցա։

ժ. 109բ-10բ, 111բ Յաղագս տասներորդին – Երեւի թէ ոչ իցէ արժան յամենայն օր առնուլ... ի յաւուր նշանակեսցի միութիւն չարչարանաց Քրիստոսի։

ժա. 111բ, 169ա, 111ա, 169բ Յաղագս մետասաներորդին ԺԱ. – Երեւի թէ արժան իցէ ամենեւին... որպէս Իննասէնսիոս Երրորդն, են անմեղադրելիք։

ժբ. 111ա, 112բ Յաղագս երկոտասաներորդին [Ժ]Բ. – Երեւի թէ ոչ է արժան առնուլ զմարմինն... երկոքեան տեսակացն պարունակի բոլորեքեանսն, որպէս ցուցաւ ի վեր անդր։

6. 112ա-4ա [Խնդիր] ՁԱ.

– 112ա [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի կիրառմանէ խորհրդոյս այս... երիս աւուրս մահուանն պահեալ էր կամ օրհնեալ։

ա. 112աբ Յաղագս առաջնոյն Ա. – Երեւի թէ Քրիստոս ոչ իցէ առեալ զմարմինն... նշանացն առ ի յիմանալ եւ ընդունել զճշտութիւնն։

բ. 112բ-3ա Յաղագս երկրորդին Բ. – Երեւի թէ Քրիստոս ոչ իցէ տուեալ Յուդայի զմարմինն... եւ տալովն յայտնեաց զմատնիչն իւր։

գ. 113աբ Յաղագս երրորդին Գ. – Երեւի թէ Քրիստոս առեալ իցէ եւ տուեալ... մարմինն Քրիստոսի ըստ իւրաքանչիւր պատահմամբքն, որք իրապէս գոն անդ։

դ. 113բ-4ա Յաղագս չորրորդին – Երեւի թէ խորհուր[դ մարմնոյն] Քրիստոսի ի ժամանակի մահու... բայց վասն այլ իմ որպիսութեանն։

7. 114աբ, 116բա, 115բ1, 76ա1, 115բ2, 76ա2, 115ա1, 76բ1, 115ա2, 76բ2, 117աբ, 119աբ, 122աբ, 120աբ [Խնդիր] ՁԲ.

– 114ա [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի սպասաւորէ այսմ խորհրդոյս... ի բաց կալ ամենեւին ի պատարագելոյ։

ա. 114բ, 116բ Յաղագս առաջնոյն – Երեւի թէ աւրհնեալ զխորհուրդս զայս ոչ իցէ միակ յատուկ... իբրեւ իշխան ի բոլոր եկեղեցական կարգին։

բ. 116բ, 116ա Յաղագս երկրորդին – [Երեւ]ի թէ [բազում քահանա]յք [ոչ կա]րիցեն օրհնել... ըստ այնմ, որ բազումք են մի ի Քրիստոս։

գ. 116ա, 115բ Յաղագս ե[րրորդ]ին – Երեւի թէ մատ[ակ]արարութիւն այսմ խորհրդոյս... առ [այլս պահեալ լինին ե]պիսկոպոսին։

դ. 115բ1, 76ա1, 115բ2, 76ա2, 115ա1, 76բ1 [Յաղագս չորրոր]դին – [Երեւի թե քահանա]ն որ [աւրհնեալ է, ոչ պարտ]ական, առն[ուլ զխորհուրդն զայն]... զի դարձեալ աւրհնեսցէ մարմին եւ արիւն Քրիստոսի եւ առնուցու։

ե. 76բ1, 115ա2, 76բ2, 117աբ Յաղագս հինգերորդին – [Երեւի թե չար քահանայն ոչ] կարէ աւրհնել զհաղորդութիւնն... [ան]իծեցից զօրհնութիւնս ձեր։

զ. 117բ, 119ա Յաղագս Զ.որդին Զ. – Երեւի թէ պա[տարագ չար] քահանային ոչ սակաւ արժիցէ... որպէս ասէ Օգոստինոս ի գիրս, որ ընդդէմ Փէրմէնիանոսի։

է. 119աբ Յաղագս եւթներորդին – Երեւի թէ հերետիկոսք եւ հերձուածողք, եւ բանադրեալք ոչ կարիցէն... աղօթք նորին ոչ ունին զօրութիւն։

ը. 119բ, 122ա Յ[աղագս ութերոր]դին – Երեւի թէ լուծ[եալ քահան]այն ոչ կարիցէ... իբր ի մշտնջենաւոր դատապարտելոցն։

թ. 122աբ Յաղագս իններորդին – Երեւի թէ ոք արժանապէս կարիցէ առնուլ... կարէ մեղքն ծածկութիւն իմն թաքչել։

ժ. 122բ, 120աբ Յաղագս տասներորդին – Երեւի թէ ամենեւին արժան իցէ քահանային... մինչ զի ապականութեամբ անդամոցն արասցէ զնա անկատար։

8. 120բ-1աբ, 118աբ, 123ա-32բ [Խնդիր] ՁԳ.

– 120բ [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է յարարողութենէ խորհրդոյս... ի հանդիսացուցանելն զխորհուրդս զայս։

ա. 120բ-1ա Յաղագս առաջնոյն – Երեւի թէ ի հանդիսացուցանելն զխորհուրդս զայս... ըստ այսմ կերպիւ իմն նոյն է քահանայն եւ պատարագն։

բ. 121աբ, 118աբ Յաղագս երկրորդին – Երեւի թէ անպատշաճաբար իցէ բաց... միայն մատուցանել մի պատարագ։

գ. 118բ, 123ա-5ա Յաղագս երրորդին – Երեւի թէ խորհուրդս այս ոչ պարտի հանդիսանալ... ոչ պահելով[ն զար]արողութիւն եկեղեցո։

դ. 125ա-7բ Յաղագ[ս չորրորդին] – Երեւի թէ ան[պատշաճ]աբար կարգել իցեն... [զի ընծայքս առաքեցաւ, այսինքն՝ առ Աստուած, ի ձեռն հրեշտակի]։

ե. 127բ-30ա Յաղագս հինգերորդին – Երեւի թէ այնք, որ լինին ի հանդիսութիւն... յորոյ դիմացն պատասխանէ քահանային բազմաւորակի։

զ. 130ա-2բ Յաղագս վեցերորդին – Երեւի թէ ոչ կարէ բաւականապէս լինել հնար... որպէս ասացաւ ի քերուածո տախտակին։

Ե. 132բ-50բ, 152աբ, 151աբ, 153ա-7ա, 159աբ, 157ա-8բ, 160ա-8բ, 170ա-207ա [Հինգերորդ քննութիւն]

1. 132բ-41բ [Խնդիր] ՁԴ.

– 132բ [Ցանկ] – Ետեւա<յ>բար տեսանելի է ի խորհրդո ապաշխարութեան։ Շուրջ զորով նախ տեսանելի է... Տասներորդ. Եթէ կարէ կրկնիլ։

ա. 132բ-3բ Յաղագս առաջնոյն – Երեւի թէ ապաշխարութիւնն ոչ իցէ խորհուրդ... իսկ առաջինն եւ երկրորդն են պատճառ երրորդին։

բ. 133բ-4ա Յաղագս երկրորդին Բ. – Երեւի թէ մեղքն ոչ իցէ յայտուկ նիւթ այսմ խորհրդոյս... եւ վասն սկզբնական մեղացն, որպէս խօսի Օգոստինոս ի Գիրս ապաշխարութեանն։

գ. 134ա-5բ Յաղագս Գ.ին – Երեւի թէ այս ոչ իցէ ձ<ձ>եւ խորհրդոյս... այսինքն՝ զխորհուրդ արձակմանն տամ քեզ։

դ. 135բ-6ա Յաղագս չորրորդին Դ. – Երեւի թէ դնել ձեռն քահանային պահանջեսցի փրկութեանն... որպէս եւ ոչ ի հարկաւորութենէ հաղորդութեանն։

ե. 136աբ Յաղագս հինգերորդին – Երեւի թէ խորհուրդս այս ոչ իցէ ի հարկաւորութենէ... զոր ինքն ներգործեաց ի նմա շնորհեաւքն։

զ. 136բ-7բ Յաղագս վեցերորդին – Երեւի թէ ապաշխարութիւնն ոչ իցէ երկրորդ տախտակ... որոյ ասի ապաշխարութիւնն երկրորդ տախտակ։

է. 137բ-8բ Յաղագս եւթներորդին Է. – Երեւի թէ խորհուրդս այս ոչ իցէ պատշաճ... ի յորում Քրիստոս է քահանայ եւ նուէր։

ը. 138բ-9ա Յաղագս ութերորդին – Երեւի թէ ապաշխարութիւնն ոչ պարտ իցի յամել... ըստ գործոյ արտաքին ապաշխարութեանն։

թ. 139ա-40ա Յաղագս իններորդին Թ. – Երեւի թէ ապաշխարութիւնն ոչ կարէ լինել... այլ ոչ բոլորովին բարձօղ։

ժ. 140ա-1բ Յաղագս տասներորդին Ժ. – Երեւի թէ խորհուրդ ապաշխարութեանն ոչ պարտ իցէ կրկնիլ... մի՛ ապականեսցի զոր սիրեացն, այսինքն՝ յուսահատութեամբ։

2. 141բ-6ա [Խնդիր] ՁԵ.

– 141բ [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է յապաշխարութենէն ըստ այնմ, որ է առաքինութիւն... առ այլ առաքինութիւնսն։

ա. 141բ-2ա Յաղագս առաջնոյն Ա. – Երեւի թէ ապաշխարութիւնն ոչ իցէ առաքինութիւն... եւ պարտաւորութիւն պատժոյն եւ այս ոչ է յիմար։

բ. 142ա-3ա Յաղագս երկրորդին Բ. – Երեւի թէ ապաշխարութիւնն ոչ իցէ յատուկ առաքինութիւն... ուստի ոչ հետեւի, որ լինիցի ընդհանրական առաքինութիւն։

գ. 143ա-4ա [Յաղագս] երրորդին – Երեւի թէ առաքինութիւնն ապաշխարութեանն ոչ իցէ տեսակ... եւ տանել դժուարութեանցն, որ վերաբերի առարկութիւնն։

դ. 144աբ Յաղագս չորրորդին – Երեւի թէ ենթակայ ապաշխարութեանն ոչ իցէ... ներգործեսցէ ինչ ի յիւրաքանչիւր զօրութիւնս հոգոյն։

ե. 144բ-5ա Յաղագս հինգերորդին – Երեւի թէ սկիզբն ապաշխարութեանն ոչ իցէ ի յերկեւղէն... յառաջ գայցէ ի գործոյն Աստուծոյ դարձուցանողին զսիրտս։

զ. 145ա-6ա Յաղագս վեցերորդին Զ. – Երեւի թէ ապաշխարութիւնն իցէ առաջին... որպէս ցուցաւ երկրորդումն մասին։

3. 146ա-50բ, 152ա [Խնդիր] ՁԶ.

– 146ա [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի ներգործութենէ ապաշխարութեան... թէ ըստ այնմ որ խորհուրդ։

ա. 146ա-7ա Յաղագս առաջնոյն Ա. – Երեւի թէ ապաշխարութեամբն ոչ բառնին ամենայն մեղք... որպէս մեկնեալ եղեւ յերկրորդումն մասին։

բ. 147աբ Յաղագս երկրորդին – Երեւի թէ առանց ապաշխարութեան կարէ լինել թողութիւն մեղաց... զոր ոչ կարէ առնել ողորմութիւն մարդոյն։

գ. 147բ-8բ Յաղագս երրորդին – Երեւի թէ ապաշխարութեամբն մին մեղքն կարէ... կեանք յաւիտենականք, ուստի ոչ է նոյն բան։

դ. 148բ-9բ Յաղագս չորրորդին – Երեւի թէ ընդ թողուլ մեղացն ապաշխարութեամբն... այլ ընդ կատարիլ ամենայն գործոց ապաշխարութեանն։

ե. 149բ-50բ Յաղագս հինգերորդին – Երեւի թէ ընդ թողուլ մահու չափ մեղացն... աստուածային շնորհն, եթէ միով եւ եթէ բազում գործօք։

զ. 150բ, 152ա Յաղագս վեցերորդին Զ. – Երեւի թէ թողութիւն մեղացն ոչ իցէ ներգործութիւն... որպէս վերնագոյնն ասացաւ։

4. 152աբ, 151աբ, 153ա-4ա [Խնդիր] ՁԷ.

– 152ա [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի թողութենէ ներելի մեղացն... առանց մահու չափ մեղաց։

ա. 152աբ, 151ա Յաղագս առաջնոյն Ա. – Երեւի թէ ներելի մեղքն կարէ թողուիլ... ներպարուրէ յինքեան զտհաճութիւն [ն]երելի մեղացն, որպէս վերնագոյնդ ասացաւ։

բ. 151աբ Յաղագս երկրորդին – Երեւի թէ առ ի թողութիւն ներելի մեղացն... բաց հերքեսցի անկումն յարիլն առ ժամանակաւոր իրն։

գ. 151բ, 153աբ Յաղագս երրորդին – Երեւի թէ ներելի մեղքն ոչ ի բաց մերժին... երբեմն առաւել եւ երբեմն նուազ։

դ. 153բ-4ա Յաղագս չորրորդին Դ. – Երեւի թէ ներելի մեղքն կարէ թողուիլ առանց... ոչինչ մեղք մահու չափ կամ ներելի թողեալ լինի, վասն այսորիկ ոչ է նոյն բան։

5. 154ա-7ա, 159աբ, 157ա, 159աբ, 157ա [Խնդիր] ՁԸ.

– 154ա [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է վասն անդրէն... այն, որով դառնան անդրէն, իցէ յատուկ մեղք։

ա. 154ա-5բ Յաղագս առաջնոյն – Երեւի թէ թողեալ մեղքն... առնէ շնորհն մնա մշտնջենաւորապէս։

բ. 155բ-6բ Յաղագս երկրորդին – Երեւի թէ թողեալ մեղքն ոչ դարձին անդրէն... վասն այսորիկ յայսմանէ հետեւի մեծագոյն ապերախտութիւն։

գ. 156բ-7ա, 159աբ Յաղագս երրորդին – Երեւի թէ ապերախտութեամբ հետեւեալ մեղացն... այլ ոչ բացարձակապէս, որպէս եւ ասացաւդ իսկ։

դ. 159բ, 157ա Յաղագս չորրորդին – Երեւի թէ ապերախտութիւնն, վասն որո հետեւեալ... ըստ այնմ, որ գտանի ի յամենայն մեղս, ոչ է յատուկ մեղք։

6. 157ա-8բ, 160ա-3ա [Խնդիր] ՁԹ.

– 157ա [Ցանկ] – Յետ այսորիկ տեսանելի է ի յանդրէն դարձմանէ... առանց սիրոյ կենդանասցին ա[պաշխարութեամբն]։

ա. 157ա-8ա Յաղագս առաջ[նոյն] – Երեւի թէ ա[պաշխարութեամբն] առաքինութիւնքն ոչ... վասն քնոյն կամ վասն այլ ինչ կրից մարմնոյն։

բ. 158աբ, 160ա Յաղագս երկրորդին – Երեւի թէ յետ ապաշխարութեանն յարիցէ... մանուկն Բենեդիքթոս սկսաւ զդարձումն։

գ. 160ա-1ա Յաղագս երրորդին – Երեւի թէ ապաշխարութեամբն մարդն ոչ կացուսցի... այլ զապագայիցն նա հարցանէ վասն Յոհաննու զվարդապետէն։

դ. 161աբ Յաղագս չորրորդին Դ. – Երեւի թէ գործք առաքինութեանն արարեալքն ի սէրն... որ կարէ խոտորիլ ի բարոյն ի չարն։

ե. 161բ-2բ Յաղագս հինգերորդին – Երեւի թէ մեռեալ գործքն մեղօք... յետոյ, որ վերաբերի առ պատահական վարձն։

զ. 162բ-3ա Յաղագս վեցերորդին Զ. – Երեւի թէ հետեւեալ ապաշխարութեամբն... այլ ոչ առ ի թեթեւագոյնս ունել զպատիժ վերջին դատաստանին։

7. 163ա-5բ [Խնդիր] Ղ.

– 163ա [Ցանկ] – Յետ այսորիկ տեսանելի է ի մասանց ապաշխարութեանն... Չորրորդ. Ի բաժանմանէ նորին ի յենթակայական մասունս։

ա. 163աբ Յաղագս առաջնոյն – Երեւի թէ ապաշխարութեանն ոչ պարտին... ըստ այնմ, որ է խորհուրդ։

բ. 163բ-4բ Յաղագս երկրորդին – Երեւի թէ անյարմարապէս... ընդդէմ յայտէ լուծումն ասացելօքդ։

գ. 164բ-5ա Յաղագս [երրորդին] – Երեւի թէ նախա[սացեալ] երեքեանդ ոչ իցեն... այլ ոչ զկարգեալք կալոյն, զի ոչ ունին դիր։

դ. 165աբ Յաղագս չորրորդին Դ. – Երեւի թէ անյարմարապէս բաժանի... ապաշխարութիւն ներեոլցն (՞) եւ մահու չափիցն։

8. 165բ-7բ [Խնդիր] ՂԱ.

– 165բ [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի յիւրաքանչիւր մասանց ապաշխարութեանն... թէ բեկումն կարէ լինել զղջումն։

ա. 166աբ Յաղագս առաջնոյն – Երեւի թէ զղջումն ոչ իցէ ցաւ առեալ վասն մեղաց... եթէ ոչ խոստովանէր եւ առնէր զփոխարէնն։

բ. 166բ-7ա Յաղագս երկրորդին – Երեւի թէ զղջումն ոչ իցէ գործ առաքինութենէ... վասն զգործելոցն մեղաց, իսկ խորտակումն զկատարեալն։

գ. 167աբ Յաղագս երրորդին Գ. – Երեւի թէ բեկումն կարէ լինել խորտակումն... զի իրն մի անգամ միայն յառաջ գա ի գոլն։

9. 167բ-8բ, 170ա-1բ [Խնդիր] ՂԲ.

– 167բ [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի ի յառաջ եդելոյ զղջմանն... Վեցերորդ. Թէ ի յիւրաքանչիւր մահու չափ մեղաց։

ա. 168ա Յաղագս առաջնոյն – Երեւի թէ մարդն պարտի զղջանալ ի պատժոցն... վասն չարին, որում դիպեցաւ անդի։

բ. 168աբ Յաղագս երկրորդին Բ. – Երեւի թէ պարտի լինել զղջումն... զի յետադարձումն կամացն է այն, որում պարտի զղջումն։

գ. 168բ, 170աբ Յաղագս երրորդին – Երեւի թէ ոչ պարտիմք զղջանալ... ըստ այնմ եղանակի, որպէս եւ ապաշխարութիւնն, որպէս եւ վերնագոյնդ ասացաւ։

դ. 170բ-1ա Յաղագս Դ.րդին Դ. – Երեւի թէ ի յապառնի մեղացն պարտի ոք... ուստի ոչ է պիտո, որ զղջումն լինիցի, եթէ ոչ ի յանցեալ մեղացն։

ե. 171ա Յաղագս Ե.երորդին – Երեւի թէ պարտի մարդն զղջանալ... վասն անցեալ մեղացն է զղջումն, որպէս յայտ է յասացելոցդ։

զ. 171աբ Յաղագս վեցերորդին Զ. – Երեւի թէ ոչ պահանջի զղջումն վասն... վասն իւրաքանչիւրոցն եւ խոստովանել։

10. 172ա-4ա [Խնդիր] ՂԳ.

– 172ա [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է քանակութենէ զղջմանն... վասն մի մեղացն, քան վասն միւսոյն։

ա. 172ա-3ա Յաղագս առաջնոյն – Երեւի թէ զղջումն ոչ իցէ մեծագոյն... զգալի վնասուն, որ է առաւել ծանօթ մեզ։

բ. 173աբ Յաղագս երկրորդին Բ. – Երեւի թէ ոչ կարէ լինել... յառաջ գա ի ցաւոյն, որ է ի բանականն։

գ. 173բ-4ա Յաղագս երրորդին Գ. – Երեւի թէ ոչ պարտի ոչ լինել մեծագոյն... ըստ իւրում անկարգութեանն առ կարգ աստուածային բարութեանն, քան միւսն։

11. 174ա-6ա [Խնդիր] ՂԴ.

– 174ա [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի ժամանակէ զղջմանն... աստի կենացս զղջասցին հոգիքն ի մեղացն։

ա. 174ա-5ա Յաղագս առաջնոյն – Երեւի թէ ոչ բոլոր կեանքս այս... բաց բառնիլ վերջնոյ նմանասցէ առաջինն։

բ. 175աբ Յաղագս երկրորդին – Երեւի թէ ոչ իցէ օգուտ միշտ ցաւիլ... խօսի ի ցաւոյն, որ է կիրք։

գ. 175բ-6ա Յաղագս երրորդին Գ. – Երեւի թէեւ յետ աստի կենացս... հատուցումն պարտուց պատժոյն ասի փոխարէն։

12. 176ա-7ա [Խնդիր] ՂԵ.

– 176ա [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի ներգործութենէ զղջմանն... առ ի ջնջումն մեծամեծ մեղաց։

ա. 176աբ Յաղագս առաջնոյն – Երեւի թէ թողութիւն մեղացն ոչ իցէ... թողեալ լիցի նմա մեղքն ըստ իրաց ինչ։

բ. 176բ-7ա Յաղագս երկրորդին Բ. – Երեւի թէ զղջումն ոչ կարիցէ... առ ի ջնջումն մեղացն եւ պատժոյն։

գ. 177ա Յաղագս երրորդին – Երեւի թէ փոքր ինչ զղջումն ոչ իցէ... բաւական էր առ ի թողութիւն մեղաց։

13. 177ա-82ա [Խնդիր] ՂԶ. – Ետ այսորիկ տեսանելի է ի խոստովանութենէն... տալ ումէք հրաման ոչ խոստովանել մարդո։

ա. 177բ-8բ Յաղագս առաջնոյն Ա. – Երեւի թէ խոստովանութիւն ոչ իցէ հարկաւոր առ ի փրկութիւն... նմին իրի հարկաւոր է խոստովանութիւնն։

բ. 178բ-9ա Յաղագս երկրորդին Բ. – Երեւի թէ խոստովանութիւն իցէ ի բնական իրաւանցն... որպէս յայտ է ի մեկնութենէ նոյն տեղոջն։

գ. 179աբ Յաղագս երրորդին – Երեւի թէ ոչ ամենեքեան պարտական են... եւ այս համարեսցի նմա խոստովանութիւնն։

դ. 179բ-80ա Յաղագս չորրորդին Դ. – Երեւի թէ կարի ոք խոստովանել զմեղս... ըստ այնմ կերպի որպէս ունի ի սրտի իւրում։

ե. 180ա-1բ Յաղագս հինգերորդին Ե. – Երեւի թէ առ ժամայն պարտական իցէ... ուստի ոչ է պարտական ոք առ ժամայն կատարել։

զ. 181բ-2ա Յաղագս վեցերորդին Զ. – Երեւի թէ կարելի է տալ հրաման... լինել ի նոսին քահանայութիւն նոր կտակարանացս։

14. 182ա-3բ [Խնդիր] ՂԷ.

– 182ա [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի յէութենէ խոստովանութեանն... իցէ գործ ապաշխարութեան առաքինութեանն։

ա. 182աբ Յաղագս առաջնոյն – Երեւի թէ Օգոստինոս անյարմարապէս սահմանէ... տուեալ ըստ միո պատճառին եւ ոմանք ըստ միւսոյն։

բ. 182բ-3ա Յաղագս երկրորդին – Երեւի թէ խոստովանութիւնն ոչ իցէ գործ առաքինութեան... կարգեալ առ ի հնար մեղացն։

գ. 183աբ Յաղագս երրորդին – Երեւի թէ խոստովանութիւնն ոչ իցէ գործ ապաշխարութեան... յայտ է լուծումն ի վերո ասացելոցս։

15. 183բ-90ա [Խնդիր] ՂԸ.

– 183բ [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի սպասաւորէ խոստովանութեանն... պարտ իցի չափադրիլ ըստ քանակութեան մեղացն։

ա. 184աբ Յաղագս առաջնոյն – Երեւի թէ ոչ իցէ հարկ խոստովանել քահանային... եւ զայլ խորհուրդսն, որ վերաբերի առ քահանայն։

բ. 184բ-5բ Յաղագս երկրորդին – Երեւի թէ յոչ ինչ դիպուած արժան իցէ... եւ զի լցցէ զպատուէր վասն ընդունելոյն զխորհուրդ ապաշխարութեանն։

գ. 185բ-6ա Յաղագս երրորդին Գ. – Երեւի թէ արտաքոյ հարկաւոր դիպուածոյն... լինի ուղղակի ընդդէմ ներելեացն։

դ. 186ա-7ա Յաղագս չորրորդին – Երեւի թէ ոչ իցէ հարկաւոր... որոգայթս կորըստեան, նաեւ հետեւաբար ինքեանց եւս։

ե. 187ա-8բ Յաղագս հինգերորդին – Երեւի թէ ոչ կարիցէ ոք խոստովանել... թէպէտ ոչ կամեսցի, արձակեսցէ զնա։

զ. 188բ-9ա Յաղագս վեցերորդին Զ. – Երեւի թէ զղջացեալն ի վաղջանի կենաց... առաւել պատժի, քան թէ էր խոստովանեալ քահանա[յ]ին։

է. 189ա-90ա Յաղագս եւթներորդին Է. – Երեւի թէ ժամանակաւոր պատիժ... ծանրագոյն պատժոց լինէր արժանի։

16. 190ա-3ա [Խնդիր] ՂԹ.

– 190ա [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի յորպիսութենէ խոստովանութեանն... ի վարդապետաց պահանջին առ խոստովանութիւնն։

ա. 190աբ Յաղագս առաջնոյն Ա. – Երեւի թէ խոստովանութիւնն ոչ կարիցէ լինել անտեսակ... թէպէտ տարաձայնի սիրտն ի վախճանէ խոստովանութեանն։

բ. 190բ-1բ Յաղագս երկրորդին – Երեւի թէ խոստովանութիւնն ոչ է պիտոյ լինել ամբողջ... վերառաքեսցէ առ վերնագոյնն։

գ. 191բ-2բ Յաղագս երրորդին – Երեւի թէ կարիցէ ոք խոստովանել միջնորդով... գործն քահանայն, որում լինի խոստովանութիւնն։

դ. 192բ-3ա Յաղագս չորրորդին – Երեւի թէ հանգամանք այնոքիկ, որ դնին... ասել է, թէ իմանալի է ի յարտասուաց մտացն։

17. 193ա-6ա [Խնդիր] Ճ.

– 193ա [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի ներգործութենէ խոստովանութեանն... ջնջէ զմոռացեալ մահու չափ մեղսն։

ա. 193բ-4ա Յաղագս առաջնոյն Ա. – Երեւի թէ խոստովանութիւնն ոչ ազատէ ի մահու չափ մեղսն... զի հանդիպի մարդն թողութեան անցեալ մեղացն։

բ. 194աբ Յաղագս երկրորդին Բ. – Երեւի թէ խոստովանութիւնն ոչ ազատէ ի պատժոյն... քան միայն զղջացեալն։

գ. 194բ Յաղագս երրորդին Գ. – Երեւի թէ խոստովանութիւնն ոչ բանա զդուռն... յառաջ, քան զխոսովանութիւնն եւ զփոխարէնն։

դ. 194բ-5ա Յաղագս չորրորդին Դ. – Երեւի թէ ոչ իցէ ներգործութիւն... եւ մաքրութեամբ պատժոյն նմանապէս եւ խոստովանութիւնն։

ե. 195ա-6ա Յաղագս հինգերորդին Ե. – Երեւի թէ ընդհանրական խոստովանութիւնն ոչ իցէ առ ի բաւական առ ի ջնջել... որ արգելու զպտուղ արձակմանն եւ խոստովանութեանն։

18. 196ա-9ա [Խնդիր] ՃԱ.

– 196ա [Ցանկ] – Յետ այսորիկ տեսանելի է ի փոխարինէն, յորմէ չորս իրս տեսանելի է... եթէ սահման փոխարինին, իցէ բաւականապէս առադրեալ։

ա. 196աբ Յաղագս առաջնոյն Ա. – Երեւի թէ փոխարէնն ոչ իցէ առաքինութիւն եւ ոչ գործ առաքինութենէ... եւ սոսա է ի փոխարէնն։

բ. 196բ-8ա Յաղագս երկրորդին Բ. – Երեւի թէ փոխարէնն ոչ իցէ գործ արդարութեան... [որպէս յայտ] է ի [սա]հման էառ [քննութեանն Յոբ] գիրս բարոյականաց։

գ. 198ա-9ա Յաղագս երրորդին – Երեւի թէ սահման փոխարինին ոչ իցէ... հայի ի պատուիրանս, որպէս յառաջագոյնդ ասացաւ։

19. 199ա-201ա [Խնդիր] ՃԲ.

– 199ա [Ցանկ] – Ետ այսորիկ տ[եսանելի է ի կարո]ղութենէ փոխարինին... վասն միւսոյն կարէ առնել փոխարէն։

ա. 199ա-200ա Յաղագս առաջնոյն Ա. – Երեւի թէ մարդն ոչ կարէ առնել փոխարէն Աստուծոյ... սոսկ մարդոյ միոյ, որպէս ներգործականն։

բ. 200ա-1ա Յաղագս երկրորդին Բ. – Երեւի թէ զփոխարինական պատիժն ոչ կարիցէ... որ մի մեղքն պատժեսցի կրկին անգամ։

20. 201ա-5ա [Խնդիր] ՃԳ.

– 201ա [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի յորպիսութենէ փոխարինին... հանդարտեցուցանել դժոխային պատիժն։

ա. 201բ-2ա Յաղագս առաջնոյն – Երեւի թէ մարդն ոչ կարիցէ առնել փոխարէն վասն միո մեղացն... ոչ բաւականապէս հատանէ զպատճառ միւս մեղացն։

բ. 202աբ Յաղագս երկրորդին – Երեւի թէ այն, որ զղջացեալ էր յամենայն մեղաց... վասն այսորիկ առարկութիւնն այն ոչ հետեւի։

գ. 202բ-3բ Յաղագս երրորդին – Երեւի թէ յետ, որոյ ունիցի զսէրն... ոչ բնաւ կենդանանա, այլ պիտո է, զի կրկնեսցի։

դ. 203բ-4ա Յաղագս չորրորդին – Երեւի թէ արարեալ գործքն արտաքո սիրոյն... պատշաճաւոր վարձ արժանաւորութեան են, եւ ոչ ի համարժանաւորէն։

ե. 204ա-5ա Յաղագս հինգերորդին – Երեւի թէ նախասացեալ գործքդ ոչ իցէն... եւ այսու յայտ է լուծումն առարկութեանցն։

21. 205ա-7ա [Խնդիր] ՃԴ.

– 205ա [Ցանկ] – Ետ այսորիկ տե[սան]ելի է յայնցանէ, որովք լինին փոխարէնն... այսինքն՝ ողորմութիւնն պահքն եւ աղօթքն։

ա. 205աբ Յաղագս առաջնոյն – Երեւի թէ փոխարինին ոչ իցէ պիտո լինել... եւ այսպիսի ի պարտուցս իմանա Անսելմոս։

բ. 205բ-6ա Յաղագս երկրորդին – Երեւի հարուածքն, որովք պատժիմք... ընդդէմ ապագայիցն մեղաց։

գ. 206ա-7ա Յաղագս երրորդին – Երեւի թէ անպատշաճաբար թուեալ լինին... եւ մի գործն կարէ ունել բազում բանս փոխարինի։

Զ. 207ա-8բ [Վեցերորդ քննութիւն]

1. 207ա-8բ [Խնդիր] ՃԵ.

– 207ա [Ցանկ] – Ետեւաբար տեսանելի է ի ընդունողացն զխորհուրդս զայս, յորմէ խնդրին երեք իր։ Նախ՝ թէ ապաշխարութիւն կարէ [լինել]... թէ [իբր ի] հրեշտակն կամ ի չ[արսն]։

ա. 207աբ Յաղագս առաջնոյն – Երեւի թէ յանմեղսն ոչ կարիցէ լինել ապաշխարութիւն... եթէ մեղքն ներգործութեամբ ոչ իցեն։

բ. 207բ-8ա Յաղագս երկրորդին – Երեւի թէ սուրբքն, որ են ի փառս ոչ ունիցին... ի յատուկ զղջումն ի ծերոյն յայնմանէ։

գ. 208աբ Յաղագս երրորդին – Երեւի թէ բարի հրեշտակն... առ, որ հայի ապաշխարութիւնն։

Է. 208բ-21բ [Եւթներորդ քննութիւն]

1. 208բ-11բ [Խնդիր] ՃԶ.

– 208բ [Ցանկ] – Ետեւաբար [նկ]ատելի [է ի յիշխանութենէ սպասաւորաց խորհրդոց] ///որիկ, որ վերաբերի ա[ռ բանալիսն]։ Շուրջ [զորով] նախատեսեալ է ի բանալեացն... թէ իցեն Բ. բանա[լի], թէ մին միայն։

ա. 209աբ Յաղագս առաջնոյն – Երեւի թէ բանալիքն ոչ պարտին լինել... այլ անուանակոչի ի պատւաւորագունէն։

բ. 209բ-10բ Յաղագս երկրորդին – Երեւի թէ բանալին ոչ իցէ իշխանութիւն... այլ ի վերայ խորհրդոցն որ օք ժամանի արքայութիւնն։

գ. 210բ-1բ Յաղագս երրորդին – Երեւի թէ ոչ իցէն երկու բանալիք, այլ մի միայն... ոչ պահանջէ զբանալին, որպէս եւ ասացաւ իսկ։

2. 211բ-5ա [Խնդիր] ՃԷ.

– 211բ [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի ներգործութենէ բանալեացն... արձակել զյատուկ ենթադատութեանն իւրո։

ա. 211բ-3ա Յաղագս առաջնոյ – Երեւի թէ իշխանութիւն բանալեացն տարածիցէ զինքն... առ ի թողութիւն մեղաց, որ եւ հասանելի իսկ է։

բ. 213ա-4ա Յաղագս երկրորդին – Երեւի թէ քահանայն ոչ կարիցէ թողուլ... զի մեղքն ամենեւին մնասցէ անպատիժ։

գ. 214աբ Յաղագս երրորդին – Երեւի թէ քահանայն իշխանութեամբ բանալեացն... պարտական պատժոյ իմն, որո[վ լից]ուք համաձեւ նորին։

դ. 214բ-5ա Յաղագս չորրորդին – Երեւի թէ քահանայն կարիցէ կապել եւ արձակել... եւ ոչ է նման յայնցանէ, որ ներգործեն միայն որպէս սպասաւորք։

3. 215ա-9ա [Խնդիր] ՃԸ.

– 215ա [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի սպասաւորաց բանալեացն... ունիցին զկիրառումն բանալեացն։

ա. 215բ-6ա Յաղագս առաջնոյն – Երեւի թէ օրինական քահանայն... [խոր]անին մաքրեցելոցն նոքօք։

բ. 216ա Յաղագս երկրորդին – Երեւի թէ Քրիստոս ուներ զբանալիսն...այլ սկիզբն խորհրդական բանալեացն։

գ. 216ա-7ա Յաղագս երրորդին – Երեւի թէ ոչ միայն քահանայքն ունիցին... եւ կանայք լինիցին համաբնականք։

դ. 217աբ Յաղագս չորրորդին – Երեւի թէ արք սուրբք ոչ քահանայքն... այս[մ պ]ահանջի մեծութիւն կարգին եւ [ոչ առաք]ինութեանն։

ե. 217բ-8ա Յաղագս հինգերորդին – Երեւի թէ չար քահանայքն ոչ ունիցին... լինել յօգուտ հնազանդութեան ժողովրդեանն։

զ. 218ա-9ա Յաղագս վեց[երորդին] – Երեւի թէ հերձուածողք հերետիկոսքն... ի յառաջ ածել զներգործութիւնն իւր վասն վերոյ ասացեալ պատճառիդ։

4. 219ա-21բ [Խնդիր] ՃԹ.

– 219ա [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է յայնցանէ յորս ի կիրառումն... առնուլ զբանալիսն ի վերնագոյնն իւր։

ա. 219աբ Յաղագս առաջնոյն – Երեւի թէ քահանայն կարէ ի կիր առնուլ զբանալին... զանազան ժողովուրդ եւ ազգք։

բ. 219բ-20բ Յ[աղագս երկրորդին] – Երեւի թէ քահանայն [ոչ կարի]ցի միշտ... զիրաւացի իշխանութիւնն։

գ. 220բ-1բ Յաղագս երրորդին – Երեւի թէ ոչ կարէ ոք ի կիր առնուլ... վասն այսորիկ ոչ է նման։

Ը. 221բ-9բ [Ութերորդ քննութիւն]

1. 221բ-4ա [Խնդիր] ՃԺ.

– 221բ [Ցանկ] – Ետեւաբար նկատելի է ի բանադրութենէն, յորմէ նախ տեսանելի է... բանադրութիւնն ունիցի ներգործութիւն ինչ։

ա. 221բ-2բ Յաղագս առաջնոյ – Երեւի թէ [ա]նյարմար ի[ց]է սահմանս այս եդեալ... սահման բանադրութեանն, այլ միայն ըստ իրաց ինչ։

բ. 222բ-3ա Յաղագս երկրորդին – Երեւի թէ եկեղեցի զոչ ոք պարտի բանադրել... զերծուցանել զնա ի ձեռաց նորա, յորժամ կամեսցի։

գ. 223աբ Յաղագս երրորդին – Երեւի թէ ոչ ոք պարտի բանադրել վասն ժամանակաւոր ին[չ] պակասութեան... ի նմա չար պատժովն, այլ բարի, զի պատիժքն են դեղ, որպէս վերնագոյնդ ասացաւ։

դ. 223բ-4ա Յաղագս չորրորդին – Երեւի թէ անիր[աւաբար տ]ուեալ բանադրութիւնն... նաեւ անիրաւապէս տալ ի վերակացուաց եկեղեցոյ։

2. 224ա-6բ [Խնդիր] ՃԺԱ.

– 224ա [Ցանկ] – [Ետ այ]սորիկ տեսանելի է յայնցանէ, որ կարեն... կարիցէ դարձեալ բանադրիլ։

ա. 224աբ Յաղագս առաջնոյն – Ե[րեւի] թէ իւրաքանչիւր քահանայ կարիցէ բանադրել... այլեւ մարդոյ լինիցի փոխարէն։

բ. 224բ-5ա Յաղագս երկրորդին – Երեւի թէ ոչ քահանայքն ոչ կարիցեն բանադրել... որում ոչ յարմարի միա<ա>յն։

գ. 225ա Յաղագս երրորդին – Երեւի թէ բանադրեալն կամ արգելեալն... [որ] կարէ բառնիլ եւ տալ։

դ. 225աբ Յաղագս չ[որրորդին] – Երեւի թէ ոք կարիցէ զինքն կամ զհաւասարն... ուստի թողութիւն ներելեացն հետեւի իշխանութեան կարգին։

ե. 225բ-6ա Յաղագս հինգերորդին Ե. – Երեւի թէ վճիռ բանադրութեանն կարիցի տալ... նմին իրի ոչ է նման ի բան[ադրութ]ենէն եւ ի յարգելմ[անէ]։

զ. 226աբ Յաղագս վեցերորդին – Երեւի թէ այն, որ մի անգամ բանադրել... որ բազում անգամ է բանադրեալ, քան զայն, որ մի անգամ միայն։

3. 226բ-8ա [Խնդիր] ՃԺԲ.

– 226բ [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի հաղորդակցութենէ բանադրելոցն... յարգելեալ իրս իցէ միշտ մեղք մահու չափ։

ա. 226բ-7ա Յաղագս առաջնոյն – Երեւի թէ արժան իցէ հաղորդել բանադրելոյն ի սոսկ... ոչ արգելի որպէս յայտ է յասացելոցդ։

բ. 227ա Յաղագս երկրորդին – Երեւի թէ հաղորդակցեալն ընդ բանադրելոյն... ըստ այսմ բանադրութիւնն ոչ անցել յերրորդ անձն։

գ. 227ա-8ա Յաղագս երրորդին – Երեւի թէ հաղորդիլ ընդ բանադրելոցն... կարէ ոք բանադրիլ ըստ իրաւանց։

4. 228ա-9բ [Խնդիր] ՃԺԳ.

– 228ա [Ցանկ] – Ետ այսորիկ տեսանելի է ի յարձակմանէն... ի միոյ բանադրութենէն եւ ոչ միւսոյն։

ա. 228աբ Յաղագս առաջնոյն – Երեւի թէ իւրաքանչիւր քահանայ կարիցէ արձակել... եթէ ոչ նախ արձակեսցի ի բանադրութենէն։

բ. 228բ-9ա Յաղագս երկրորդին – Երեւի թէ ոչ ոք կարիցի արձակիլ ակամա... յորում ի բշժկութիւնն տուեալ եղեւ բանադրութիւնն։

գ. 229աբ Յաղագս երրորդին – Երեւի թէ ոչ ոք կարիցէ արձակիլ ի միոյ բանադրութենէ... ըստ միո պատճառին։

Թ. 229բ-32բ [Իններորդ քննութիւն]

1. 229բ-32բ [Խնդիր] ՃԺԴ.

– 229բ [Ցանկ] – Ետեւաբար նկատելի է ի թողութենէն պարտ իցէ տալ զթողութիւնն... ժամանակաւոր օժընդակութեանցն պարտ իցէ տալ զթողութիւն։

ա. 229բ-30բ Յաղագս առաջնոյն – Երեւի թէ թողութեամբն ոչ կարէ... բազում իրաց, քան զոր [կարծեն]։

բ. 230բ-2բ Յաղագս երկրորդին – Երեւի թէ թողութիւնքն ոչ իցեն այնքան ազդու... Եկեղեցի երանելոյն Պետրոսի քառասուն աւուր, յայն ժամանակ /// (վջ.)։

Տե՛ս Marcus Antonius van den Oudenrijn, Linquae Haicanae Scriptores... Bernae, 1960, էջ 204-5, Հմր 483։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 1ա՝ շրջանաձեւ կապոյտ երկգիծ բոլորակ, եզրագծով՝ «ՍՈՒՐԲ ԹԱԴԷԻ ԱՌԱՔԵԼՈՅ ՎԱՆՔ», ապա պարսկերէն՝ «DwìÏÆæp êpÊ é¿ìÏh» (թրգ.՝ Ղարաքիլիսայի կաթողիկոսարան)*», կենտրոնում եկեղեցի, տակը՝ [«1901»]։

* Ծնթ. Կարդաց եւ թարգմանեց Քրիստինէ Կոստիկեանը։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ «Հմր 3641», (ըստ աստառին փակցուած լուսանկարի)՝ «Թ[ադէի] առաք[եալի] վ[անք], 55/3641, Ժ///-ԺԷ., Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]», 1ա՝ «3641», պհպ. Բբ – կազմաստառ Բ.՝ մատիտով «եղել է ուժեղ քայքայուած, պատուած է կոնդենսատորնի թղթով եւ ամրացնող լուծոյթով եւ բուժուած է (ստորագրութիւն), 1/IX/54 թվ.»։

 

 

3642

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(բաղկացած 3 ձեռագրից)

ԹԵՐԹ՝ 117։ ԿԱԶՄ՝ մուգ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ զույգ կապիչներով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ սպիտակ թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մաշուած, վրան զանազան քերծուածքներ, զույգ գամերն ընկած, լուսանցակողերի կարմիրը թափուած, վերին լուսանցակողը մգացած. թերթերի վրայ կան խոնաւութեան, աղտոտուածութեան եւ թանաքի հետքեր, զանազան բծեր, թ. 76-91 եւ 99-114 միջեւ եղած որոշ թերթերի արտ. լս-ները կտրած, բնագիրը վնասուած 1-3 տառաչափով. 99ա՝ պրականիշ Ա, 114բ՝ պրականիշ՝ Բ, ընդմէջ թ. 2-3ի 1 թերթ ընկած, թ. 73-4ի՝ թ. 76-ի ելուստը, թ. 94-5ի՝ 1, թ. 98-9ի՝ 8 թերթ կտրած։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 4ա, 15ա, 38ա, 59ա կապոյտ երկգիծ բոլորակ, եզրագծով՝ «ՍՈՒՐԲ ԹԱԴԷԻ ԱՌԱՔԵԼՈՅ ՎԱՆՔ», ապա պարսկերէն՝ «DwìÏÆæp êpÊ é¿ìÏh» (թրգ.՝ Ղարաքիլիսայի կաթողիկոսարան)»*, կենտրոնում եկեղեցի, որի տակ՝ «1901»։

* Ծնթ. Կարդաց եւ թարգմանեց Քրիստինէ Կոստիկեանը։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թերթիկին՝ «Մեկն[ութիւն] երգ երգոց / 60», Ա. փեղկին սոսնձած, եզրերից անհամաչափ պոկուած թերթիկին՝ «Երգ երգոց / մէկնութիւն / ///», 1ա՝ մանուշակագոյն թանաքով «1743 թ. Մ[եսրոպ] եպիսկոպոս», 1ա՝ սեւով «33» (ջնջած), «Թ[ադէի] առաք[ելոյ] վ[անք], 60/3642»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Ա.

ՌՃՂԲ. – 1743

ԳՐԻՉ՝ Ստեփան դպիր։

ԹԵՐԹ՝ 75 (թ. 1-75. գրչի էջակալում՝ 1-150, որ է՝ 1բ-75ա). չգրուած՝ 1ա, 75բ։ ՊՐԱԿ՝ 1-13×6 (1՝ 3, 3, 4, 9՝ 4, 6, 11՝ 8)+2։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,8×10,6։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13×7). սահմանագծուած սեւով։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 6ա)։ ՏՈՂ՝ 16-18։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

2ա-74բ [Գրիգորի Տաթեւացւոյ Մեկնութիւն Երգ երգոցի]

– 2ա-3բ Ցանկ առաջիկա լուծմանց Երգ երգոցս – Ա. Առաջին. Վասն արքայութեան եւ վասն վարդապետաց եւ վասն չարչարանաց մարմնոյ եւ ջնջելոյ մեղաց եւ վասն քնոյ եւ արթնութեան... ԺԲ. Երկոտասաներորդ. Կեղեցկութիւն քան զադամեան եւ հերաց /// (մէջից թափուած) 3ա /// [Ի.] Քրիստոսի նոքա զՅովաննուն եւ հրեղէն պարիսպն ստինք եւ անխարդախ կաթն, որ անապական մարմինն եւ արիւնն սուրբ... ԻԵ. Քսան եւ Ե. Տէր արար զքեզ եւ վասն սրբութեան Աստուածածին կուսին եւ մարմին անխիղճ, զանազան մտօք. աւարտեալ ի փառս փառաւորեալ Սրբոյ Երրորդութեանն. ամէն։

3բ-74բ Համառօտ հաւաքումն ի տեսութեան Լուծմանց Երգոյ երգոյն՝ աշխատասիրեալ Գրիգորիոս հսկողի, արի եւ երջանիկ հեռետուորի եւ քաջ փիլիսոփայի հայոց, աշակերտի եռամեծին Յովաննու Որոտնեցոյ, ի լուսաւոր բանից վարդապետին Վարդանայ. օգնեայ Հոգիտ Սուրբ Աստուած, զսկսեալս իմ դու կատարեայ։

ա. 4ա-6ա [Ա. Առաջին. Վասն արքայութեան եւ վասն վարդապետաց, եւ վասն չարչարանաց մարմնոյ, եւ ջնջելոյ մեղաց, եւ վասն քնոյ եւ արթնութեան] – [Հարցումն]. Վասն է՞ր աստ յետո է կարգեալ։ Պատասխանի. Սողոմոնի կարգն է ընդ ժողովին. նախ՝ զի Գ. գիրքն... այսինքն՝ արթուն էր մարմնով, արդարութեամբ, հաւատով, իմաստութեամբ, զգուշութեամբ եւ արիութեամբ։

բ. 6ա-7ա [Բ. Երկրորդ. Վասն է՞ր կոչի Երգ երգոց, եւ որո՞վ զանազանի յայլ գրոց] – Հարցումն. Վասն է՞ր կոչի Երգ երգոց։ Պատասխանի. Գերադրական է, որպէս՝ Թագաւոր թագաւորաց... եւ սրբոց սուրբ սէրն առ Աստուած։

գ. 7ա-9բ [Գ. Երրորդ. Վասն է՞ր ախտաւոր սիրով նշանակէ զսէրն Աստուծոյ, եւ փեսայ է Քրիստոս, եւ հարսն է եկեղեցի սուրբ. Ժ. գլխով] – Հարցումն. Վասն է՞ր ախտաւոր սիրով փեսայի եւ հարսին նշանակէ զսէրն աստուածային։ Պատասխանի. Վասն Զ. պատճառի. նախ՝ որպէս ասէ սուրբն Գրիգոր Նարեկացին... յաղագս այսորիկ հարսն կ[ո]չի սուրբ՝ որպէս ի գիրս Երգոյ երգոյն։

դ. 10ա-1բ [Դ. Չորրորդ. Վասն համբուրից, եւ ստինք, եւ խունկ է առաքինութիւնք մեր] – Հարցումն. Զի՞նչ նշանակէ համբոյրն։ Պատասխանի. Վեց իր նշանակէ համբոյրն... զանձինս արդար կարծէին։

ե. 11բ-4բ [Ե. Հինգերորդ. Իւղ թափեալ է անուն, եւ օրիորդն, եւ սենէակն, եւ վասն ուղղութեան Աստուծոյ] – Հարց. Զի՞նչ է իւղ թափեալ է անուն քո։ Պատասխանի. Նախ՝ ի Սուրբ Երրորդութիւն իմասցի... այսպէս ճշմարտութիւն, սոսա եւ արդարութիւն հասարակ է երիցն անձանց։ Այսքան առ այս։

զ. 14բ-8ա [Զ. Վեցերորդ. Սեաւ եւ կեղեցիկ, եւ վասն թոյլ տալոյն Աստուծոյ, եւ արեգակն կոչի սատանայ, եւ վասն անստուեր լուսոյ եւ ուլոյ յատկութիւն, եւ մերձաւոր է Աստուած] – Հարցումն. Սեաւ եւ գեղեցիկ։ Պատասխանի. Չորս ազգ մեկնէ. նախ՝ ի վերայ նախաստեղծիծն, երկրորդ՝ առ հասարակ բնութեանս... զի անդամք եւ ազգակից եմք։

է. 18ա-20բ [Է. Եւթներորդ. Յատկութիւն ձիոյ, եւ կրկին է խաչն, եւ կրկին է սրբութիւն, եւ յատկութիւն տատրակի, եւ ոսկոյ, եւ նարդոս է առաքինութիւն մեր] – Հարցումն. Զի՞նչ է՝ ձիոյն իմոյ ի կառսն փարաւոնի։ Պատասխանի. Թէպէտ Մովսէս զայս ոչ յիշէ... իսկ մեք ծնունդք ենք յառաքելոցն ի Քրիստոս Յիսուս, Աւետարանաւն՝ ես ծնայ զձեզ ասէ։

ը. 20բ-3բ [Ը. Ութերորդ. Եղբօրորդի է Քրիստոս, եւ յատկութիւն աղաւնոյ ի գլխով, գեղեցիկ տեսլեամբ է Քրիստոս, եւ գահոյք, եւ մահիճքն, գերան, եւ շինուածքն տանն] – Հարցումն. Վասն է՞ր եղբօրորդի ասէ զՔրիստոս։ Պատասխանի. Եղբօրորդի է Քրիստոս վասն չորից... զոր ունիմք աստ, եւ խոյակն՝ յոյսն առ հանդերձեալն յետ մահու։ Այսքան վասն հոգատարի տանն մեր։ Իսկ որ իմաստութիւն շինեաց տուն՝ յայտնապէս ասէ։

թ. 23բ-7ա [Թ. Իններորդ. Ծաղիկ դաշտաց, եւ յատկութիւն խնծորոյ, եւ անդառաց, եւ զանազանութիւն սիրոյ, եւ շն[որ]հաց առաքելոց, եւ երգումն դստերաց Երուսաղէմի] – Հարցումն. Ծաղիկ դաշտաց, շուշան հովտաց։ Պատասխանի. Հովիտն ունի Գ. յատկութիւն... եւ ուժգին որպէս հրեշտակ քան զմարդիկ. այս է միտք, եւ այլն յայտնի է։

ժ. 27ա-31բ [Ժ. Տասներորդ. Ձայն մարգարէքն են, եւ վասն լերանց, այծեամն, եւ որթեղանց, վասն ձմերան, եւ վասն յարութեան, եւ ապականութեան աղուեսին, խնդրեցի եւ ոչ գտի, եւ սէր կոչի Քրիստոս, եւ զարթեաւ Քրիստոս, եւ բարձրութիւն եկեղեցոյ քան զհրեշտակաց] – Հարցումն. Զի՞նչ է ձայն փեսայի։ Պատասխանի. Զմարգարէն ասէ վասն չորից... եւ յետ յարութեան հոգով եւ մարմնով յերկինս։

ժա. 31բ-3բ [ԺԱ. Մետասաներորդ. Վաթսուն ս[պ]առազէնքն, եւ գահոյքն, մարքն Լիբանանու, եւ վասն պսակաց, եւ յատկութիւն աչաց] – Իսկ թիւ Կ. սպառազինացն. նախ՝ առաջինն Իսրայէլ որպէս ինքն դասէ... որպէս եպիսկոպոսք, տեսուչք կոչին եւ վարդապետք։

ժբ. 33բ-5բ [ԺԲ. Երկոտասաներորդ. Կեղեցկութիւն քան զադամեան եւ հերաց, [եւ ատամունք են վարդապետք, եւ այտք, եւ լար կարմիր, եւ պարանոցն, եւ երկւորիս ծնանին, ՛ւ ուլ այծեմայն է Քրիստոս, եւ միով մահուամբ սրբեաց զմեզ. ձեռ. 1012, 65ա] – Հարցումն. Զի՞նչ է կեղեցկութիւն եկեղեցոյ առաւել քան զԱդամայն. Պատասխանի. Որպէս ասէ աստուածաբանն՝ Թէպէտ Ադամ անծերանելի էր... խոստովանութիւն եւ ապաշխարութիւն մարմնոյն եւ ողորմութիւն [ձեռ. 1012, 80ա... եւ ապա դաւանեմք զհաւատն եւ ապա սրբիմք մկրտութեամբն]*։

* Ծնթ. Այս միաւորի վերջը եւ յաջորդի սկիզբը թերի, հաւանաբար գաղափար օրինակում թերթ է ընկած եղել, եւ գրիչն ուշադիր չի եղել եւ պակաս լինելը չի նկատել։

ժգ. 35բ-7ա [ԺԳ. Երեքտասաներորդ. Սրտացուցերն է եւ քառամանեակն, չորս ապաշխարանքն, չորք են հրեշտակքն, եւ մեք քոյր եմք փեսային, գինին զիմաստնացուցանէ, եւ պարտէզ փակեալն, եւ զըմուռն, եւ հալուէն – Սրտացուցէր զմեզ. Պատասխանի. Հոգիացուցեր եւ սիրտ ի մեզ կաթեցեր, այսինքն՝ սիրտն է խորհրդոց եւ սիրոյ... (ձեռ. 1012, 80բ)] Հարցումն. Քոյր մեր։ Պատասխանի. Քորք ասին հրեշտակք եւ մարդիկ... եւ յուսով ունիմք զյարութիւն ի մեզ։

ժդ. 37ա-40ա [ԺԴ. Չորեքտասաներորդ. Արի՛ հիւսիս, եւ ե՛կ հարաւ, եւ նախ Քրիստոս ճաշակեաց զհաղորդն, ես ննջեմ եւ սիրտն արթուն, եւ գլուխն լցաւ ցողով, եւ վասն ձեռացն, եւ վասն ձայնին] – Հարցումն. Հիւսիս եւ հարաւ։ Պատասխանի. Հողմն հիւսիսի խաւար է եւ ցուրտ... եւ նախնոյն Ադամայ կարմրագոյն որպէս աղաւնոյ, ոչ խաժ եւ թուխ։

ժե. 40բ-5ա [ԺԵ. Տասնեւհինգ. Գլուխն ոսկի Կեփազեայ, հարսն սեաւ, աչքն աղաւնի եւ յատկութիւն կաթինն. ծնօտն սպասաւորէ բանին. եւ Դ. յատկութիւն զմռոյն, եւ ձեռքն Քրիստոսի վերակացուքն յեկեղեցիս, եւ փորն Դ. յատկութիւն ունի, եւ սրունքն մարմարեայ] – Հարցումն. Գլուխն յոսկոյ կեփազեայ։ Պատասխանի. Նախ՝ զանճառ եւ զանհաս խորհուրդն... զի նորա հաւասար են հրէից եւ մահմետականաց։

ժզ. 45ա-7բ [ԺԶ. Տասնեւվեց. Յատկութիւն եղեւնափայտին, դստերք կոչէ զերկնայինսն, գեղեցիկդ ի կանայս, կենդանի գետքն, զփեսային եւ զհարսին գովութիւն եկեղեցիս ստանայ] – Հարցումն. Եղեւնափայտ։ Պատասխանի. Չորս յատկութիւն ունի. նախ՝ զի անփուտ է... երբեմն զգլխոյն ստանան գովութիւն եւ երբեմն զանդամոցս։

ժէ. 47բ-50բ [ԺԷ. Տասնեւեօթ. Վաթսուն են թագուհիքն, եւ ութսուն՝ հարճք, եւ զօրք հրեշտակաց երանիցեն մարդկան, լուսին օրէնքն, եւ արեգակ՝ աւետարանն, եւ կիրքն, եւ կարիքն, եւ ընկուզ, եւ նուռն] – Հարցումն. Վաթսուն թագուհիք, ութսուն հարճք, հարսնացուք անթիւք։ Պատասխանի. Բազում է տեսութիւն. նախ՝ հին ժողովուրդն Իսրայէլի, զոր էհան յԵգիպտոսէ... եւ նուռն բժշկութեան եւ անմահութեան կերակուր։

ժը. 51ա-4ա [ԺԸ. Տասնեւութ. Դարձի՛ր, սոմնացի՛, եւ վասն երաժշտական երգոց, կաքաւելն եւ պարելն, եւ կօշիկն, խաչաձեւ ծունր կրկնեմք, եւ բանք աղօթիցն Քրիստոսի, եւ կենդանի հացն Դ. յատկութիւն ունի, եւ զմին դուռն փակէ եւ զերկուքն բանայ] – Հարցումն. Դարձի՛ր, դարձի՛ր, սոմնացի՛։ Պատասխանի. Չորիւք օրինակ է սուրբ եկեղեցոյ. նախ՝ զի սոմնացի հեթանոսաց ազգ է... եւ նա հասարակ ամենայնի զայն ասէ աստ։

ժթ. 54ա-9ա [ԺԹ. Տասնեւինն. Աչք ծով ի ծով, վասն է՞ր ի գլուխն դնեն պսակ, արմաւենին Դ. յատկութիւն ունի, եւ ստինք եկեղեցոյ, վասն է՞ր ի խաչն բարձրացաւ Քրիստոս, ծաղիկ նշին, եւ մանրագորն եւ դուռն բազում կերպիւ, ճաշակեաց եւ ոչ կամէր ըմպել, եւ դրոշմել զխաչն] – Հարցումն. Աչք քո որպէս ծովակն Եսեբոնի։ Պատասխանի. Նախ՝ գովութիւն աչացն աղաւնի ասաց, որ նշանակէ զմաքրութիւն աւազանին... եւ ապա՝ ահեակն նկարի։

ի. 59բ-62բ [ԻԱ.(=Ի.) Քսաներորդ. Չորս երդումն դստերացն, խնծորն եւ տուն գինոյն, մկրտելն եւ դրոշմելն, փոքր քոյր են մարդիկք հրեշտակաց, եւ զանազան դուռն, առաւել է մկրտութիւնն. ձեռ. 1012, 65բ] Քրիստոսի նոքա զՅովաննուն, եւ հրեղէն պարիսպն, ստինք, եւ անխարդախ կաթն, որ անապական մարմինն եւ արիւնն սուրբ] – Հարց. Վասն է՞ր չորիցս ետ երդումն։ Պատասխանի. Նախ՝ զի չորք են դս[տ]երք վերին Սիովնի... զանապական մարմինն իւր ետ մեզ կերակուր եւ զանխարդախ արիւնն։

իա. 62բ-4բ [ԻԱ. Քսան եւ մի. Այգի ի Բելմաւոն, որ բնութիւնս մեր, եւ Տէր մեր որթ կոչի եւ մեք՝ ուռ, եւ հատ ցորենոյ կոչի, հազարք հազարաց, հազարամեայ արքայութիւն, եւ կաքաւ նենգաւոր սատանայէ] – Հարց. [Այգի եղեւ Սողովմոնի ի Բելմոն։ Պատասխանի (ձեռ. 1012, 90ա)]. Մինչեւ ցայժմ օրինակեաց զեկեղեցի ի դէմս հարսին, փոխեաց այժմ ի դէմս այգոյ. նախ՝ զի բնութիւնս մեր էր զառաջինն ի յայգոջ դրախտին... զկատարելն նշանակէ յառաջի գալստենէ մինչեւ յերկրորդ գալուստն Քրիստոսի։

իբ. 64բ-6բ [ԻԲ. Քսան եւ Բ. Քրիստոս կանգուն բեւեռեցաւ ի խաչ, պարտ է զբնութիւնս մեր, խնկաբեր լեառն հրեշտակք են, եւ ճճի սատանայ եւ նեռն կոչի] – Հարց. Վասն է՞ր կանգուն բեւեռեցաւ ի խաչին։ Պատասխանի. Նախ՝ զայն նշանակէ, զի Ադամ... որով եւ ըստ որում Հօրն գթածի եւ Հոգւոյն ողորմածի փառք պատիւ եւ երկրպագութիւն յաւիտեանս։

իգ. 66բ-70ա [ԻԳ. Քսան եւ Գ. Էկլէսիաստէսն, չորս է յատկութիւն մեծութեանն Աստուծոյ, եւ իմաստութեան, եւ իմաստք գրոց ի Դ. բաժանի, մարմին Ե. կերպիւ ասի, եւ մանկանց Դ. ինչ պիտոյ է, եւ զի յանցանք մարդոյս ներելի է քան զհրեշտակաց, լցեալն սիրով, դաշտ է սուրբ եկեղեցի, եւ վասն շարժման հոգոյ եւ մարմնոյ սէր է եւ սիրելի, եւ վասն Դ. թշնամացն, զոր կոխեաց Քրիստոս, եւ Աստուած է ամենայն յամենայնի] – Հարցումն. Եկլսեսիաստես։ Պատասխանի. Ժողովումն լսի, որ զցրուեալ միտս ի պաշտօն դիւաց... եւ պետք եղեն զանազան գործոց չարութեանն։

իդ. 70ա-3ա [ԻԴ. Քսան եւ Դ. աչք մեր յիսնաւորք Ժ. մտօք, եւ երկրորդ գալուստն լինի ի Պենտակոսէն] – Հարց. Աչք մեր յիսնաւորք։ Պատասխանի. Նախ՝ զի Ճ. կատարեալ թիւ է... եւ նորոգեա՛ զերեսս։

իե. 73ա-4բ [ԻԵ. Քսան եւ Ե. Տէր արար զքեզ, եւ վասն սրբութեան աստուածածին կուսին, եւ մարմին անխիղճ, զանազան մտօք, աւարտեալ ի փառս փառաւորեալ Սրբոյ Երրորդութեանն. ամէն] – Հարցումն. Տէր արարն։ Պատասխանի. Առաջին ստեղծանելն եւ զերկրորդ նորոգելն... ի փառս Քրիստոսի արժանասցեն շնորհաց եւ փառաց ողորմութեանն Քրիստոսի Աստուծոյ մերոյ։

Ծնթ. ԺԳ. միաւորից սկսած գլխաբաժանումներն արուած են սեւով եւ նոտրգրով, միւսները՝ կարմրով եւ բոլորգրով։ Խորագրերը վերականգնել ենք ցանկից, իսկ ԺԳ-ԺԹ. միաւորների խորագրերը եւ թափուած հատուածները՝ ըստ ձեռ. 1012-ի ցանկի (65աբ)։ Տե՛ս Գրիգոր Տաթեւացի, Մեկնութիւն Սաղմոսաց. Համառոտ տարբերակ, աշխ. Ա. Քէոշկէրեանի, Երեւան, Զվարթնոց, 1993, 151 էջ. հմմտ. Գրիգոր Տաթեւացի, Երգ երգոցի մեկնութիւնը, թարգմ. Խ. Գրիգորեանի, Երեւան, Անկիւնաքար, 2007 թ.։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1բ (կարմրով, բոլորգիր) Տէ՛ր Յիսուս, սքսեալս աւարտ հասեցո՛յ. ամէն։

3բ տե՛ս խորագիր:

75ա Շնորհօք եւ ողորմութեամբ ամենազօրին Տեառն Աստուծոյ գրեցաւ Լուծմանց Երգ Երգոցս յամին Տեառն 1743, իսկ ըստ Հայոց թուականին՝ ՌՃՂԲ. (1743), յամսեանն Յունվարի ԻԵ.ումն (25), որ աւարտեցի։ Եւ արդ, որք հանդիպիք սմա ընթեռնելով, յիշեսջի՛ք զծնօղս եւ զամենայն ազգատոհմս իմ, նաեւ յամենատրուպ ծառայ եւ անարժան դպիր Ստեփանըս, եւ որ ոչ խնայէ յիշել զիս եւ զծնօղս իմ ի Քրիստոս, եւ զինքն յիշեալ լիցի առաջի անմահ Գառին Աստուծոյ. ամէն։ Հայր մեր, որ յերկինս, եւ այլն։

75ա Սրբոյն Լուսաւոր[չ]ի բանիւ զերկիրս Հայոց Գրիգորի Տաթեւացու։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Բ.

ժԸ. դար

ԳՐԻՉ՝ Անանուն Ա. (76բ-91ա), Անանուն Բ. (92ա-8բ)։

ԹԵՐԹ՝ 23 (թ. 76-98. Անանուն Ա. գրչի էջակալում՝ ա-վ, որ է՝ 76բ-91ա). չգրուած՝ 91բ։ ՊՐԱԿ՝ 1×23։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսագծերով, հաստ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,8×10,6։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն. թ. 76-91՝ (15×9,4). սահմանագծուած սեւով, թ. 92-8՝ (14-15×9)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 76ա, 92ա)։ ՏՈՂ՝ 20-24 (թ. 76-91), 15-17 (թ. 92-8)։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ա. 76ա-91ա [Աբրահամու Աստապատեցւոյ Կտակ Մեծի ուրբաթու վասն չարչարանաց եւ խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ի բան առաքելոյն Պօղոսի, թէ կտակ յետ մահու հաստատուն է. ձեռ. 3875, 2ա-33ա] Առաքելուս, որ ասէ /// – Սովորութիւն է մարդկան, յորժամ մեռան[ի] ոք ի յայլ տեղիս եւ առնէ կտակ... եւ քաւելօվ զամենայն յանցանս նորին՝ սիրով ընդունի զզղջումն եւ զխոստովանութիւն նորին։ Որ եւ զմեզ մաքրեսցէ Քրիստոս Աստուած յամենայն մեղաց մերոց եւ մանաւանդ զպատճառս եւ զմատակարարս մատենիս եւ զհոգիս ծնողաց նոցին ի փառս եւ գովութիւնն ամենասուրբ Երրորդութեան, որ է օրհնեալ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

Հմմտ. Ճաշոց գիրք Հայաստանեայց եկեղեցւոյ, հրատ. Վահրամ Մանկունի, Վաղարշապատ, տպ. Սրբոյ Կաթուղիկէ Էջմիածնի, 1872, էջ 227-232։

բ. 92ա-6բ [Քարոզ]. Վասն ննջեցելոց. ի բանն. աւուրք իմ որպէս հովանի – Ի վերայ այսմ բանի տեսանելի է նախ, թէ վասն է՞ր է, զի Աստուած նախ զայս եւ ապա զայն կեանքն տա... Եւ անդ, մտանել ընդ իմաստուն կուսանս յերկնից սուրբ արքայութիւնն եւ փառաւորել զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգին, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

– 97ա-8ա [Մանունք] – 97ա Տեսի զրպարտութիւն ի ներքոյ արեգական..., եթէ ոք ոչ ծնցի ի ջրոյ եւ ի հոգւոյ..., Ահաւասիկ ես փորեցից խորխորատս..., Քահանայք սուրբք լիցին..., Խորհրդոց անպարշտաց..., Մահ եւ կեանք ի ձեռն..., Ամենայն, որ հաւատարիմ է..., 97բ Մի՛ տար պատասխանի անզգամին..., Մի՛ ասէր, թէ առից վրէժ ի թշնամեաց..., Ո՞վ սիրէ զարծաթ..., Ոչ օգնեսցեն ինչք յաւուր բարկութեան..., Եւ տե՛ս վասն օձին ի գիրս Հարցմանց Զ. հատորն..., 98ա Հարց. Զի՞նչ է, որ հրեայքն նախ Զատիկ առնին... Պատասխան. Կրկին ի՞նչ ցուցանէ... եւ յետոյ հանգչին որպէս Զատիկ քրիստոնեայս։

96բ էջի վերջում, գրչից՝ «մկրտութիւն, դրոշմն, պատարագն, ապաշխարհութիւն, օծումն, կարգն եւ պսակն»։

գ. 98աբ Վասն սուրբ հաղորդութեան – Փորձեսցէ մարդ զանձն իւր եւ ապա ի հացէ անտի կերիցէ... Նմանապէս եւ մարդեղութիւն Քրիստոսի՝ կերպարանք մարմնոյն եւ չափն եւ գոյնն մարդոյ էր։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Գ.

ԺԸ. դար

ԳՐԻՉ՝ Սահակ (տե՛ս 114ա՝ ծածկագիրը)։

ԹԵՐԹ՝ 19 (թ. 99-117). չգրուած՝ 114բ, 115ա, 116ա, 117բ։ ՊՐԱԿ՝ 1×16+3։ ՆԻՒԹ՝ թուղթ, լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,8×10,6։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14-14,5×9-9,5. 99ա՝ սահմանագծուած սեւով)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 100ա, ծածկագիր՝ 114ա)։ ՏՈՂ՝ 19-20։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ա. 99ա-114ա Հարցմունք [եւ պատասխանիք] խիստ պիտանի եւ գեղեցիկ. ով որ կարդա, լաւ միտ առնու. Յիսուս Քրիստոս օգնեա՛ եւ զսկսեալս իմ հասո՛յ ի յաւարտ – Հ[արցումն]. Զի՞նչ է, թէ օրհնեալ է փայտն, որով լինի արդարութիւն։ Պատասխանի. Նախ՝ փայտն տապանն Նոյի, որ զժողովեալսն ի ծոցիւ... Յուդայ Յակոբեան եւ անունն Թէոդոսի[ա] եւ ո[ր]դոյն Կելեստիանոս։

Ծնթ. Որոշ հարցումներ վերնագրուած են՝ «102բ Յաղագս դասակարգութեանց երկնայնոց եւ երկրայնոց... 103ա Զի՞նչ է կամ ո՞րք են Է. խորհուրդ եկեղեցոյ... 108ա Վասն յղութեան... 110ա Վասն կերակրոյն...»։ 113բ (հակառակ դիրքով, կանոնաւոր նոտրգրով)՝ «Վերայ այս բանիս Դ. ինչ ասել է... կամ զՏէրն քո յիշա՛, այլ զարարիչն քո»։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ., նոտրգիր

– 116բ-7ա [Աղիւսակք տոմարական] – 116բ բոլորակ՝ 33 բաժանումով, ունի հրահանգ՝ «Զաւուրս Լուսնին այսպէս արա՛յ. կա՛լ զաւուրս ամսին եւ կիսակն ամսին, միա[ւ]որէ՛, մէկն Ժ. (10) եւ մէկ արա՛յ եւ ե՛րթ Լ. Լ. խոնհար մնայ, վերադրի առաջի գրէն համարէ՛, որ տեղ որ սպառի, աւուրք են Լուսնին»։ 117ա Աղիւսակ՝ 12 սիւն, 13 տող «Կիսակ, Եօթներրակն այս է... Յունվար-Դեկտեմբեր»։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

99ա տե՛ս խորագիր:

107բ Արդ, աղաջեմ զձեզ եղբայրք, ես եղկեր (այսչափ)։

114ա (սիւնակէտագիր ծածկագիր) ||||։ |. ||։։։. |. ||։։։ (կրկն. ||||։ |. ||։։։.՝ Սահ, նոյնը հակառակ դիրքով 114բ-ում, միայն «կ» գրի մի սիւնը պակաս) Սահակ։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1բ՝ սեւով «ա, բ, գ, դ, առաքեաա՛, Տէ՛ր, Յիսուս Քրիստոս Որդին», 114բ՝ հակառակ դիրքով «ծծծ... ձեռս գնայ, գիրս մնայ», 115բ՝ «Առաջինք. աթոռք, քերօվբէք, սերօվբէք, միջինք, տէրութիւնք, զօրութիւնք, իշխանութիւնք, վերջինք, պետք,... հրեշտակապետք, հրեշտակք»։

 

 

3643

ԺՈՂՈՎԱԾՈՅ

 ԺԵ. դար

ԹԵՐԹ՝ 114. չգրուած՝ 3ա։ ՊՐԱԿ՝ 1-10×12 (1, 3՝ 10, 2՝ 13, 8՝ 9)։

ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5×13։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (12×8,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 4ա)։ ՏՈՂ՝ 25-26։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ Ա. փեղկ՝ սեւ հենքով, կանաչ ծաղիկներով մետաս, Բ. փեղկ՝ սպիտակ մետաքս,՝ վրան ասեղնագործ ծաղիկ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լուսանցազարդ՝ բուսական, 33բ, 61բ-3ա եւ այլուր՝ մատնանշող ձեռնանիշ։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր (առանց գունազարդման)։ Գոյներ՝ կարմիր, շագանակագոյն, վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դարում (ընդմէջ թ. 122-3ի եւ այլուր՝ թերթերի հիմքերը), կազմի կաշին մաշուած, վնասուած, վրան կան քերծուածքներ, ցեցի անցքեր, մէջքի ստ. մասը պատռուած, վրն. մասը պատռուած-ընկած, գամերը, դռնակը եւ կապիչներն ընկած, առկայ է կապիչներից մէկի հիմքը, կազմաստառները մաշուած, աղտոտուած, ցեցակեր. լուսանցակողերի կարմիրը մասամբ թափուած. թերթերի վրայ կան աղտոտուածութեան, խոնաւութեան այրուածքի հետքեր, զանազան բծեր, 11-2՝ այրուածքի հետեւանքով առաջացած անցք, թ. 23՝ վերեւից պատռուած, թ. 24՝ հիմքից անջատ, Բ. փեղկի տախտակը, թ. 96-114ի ստ. աջ հատուածը եւ այլ թերթեր՝ ցեցակեր, որոշ թերթերի կարը թուլացած, սկզբից, ընդմէջ թ. 8-9ի, 23-4ի, 33-4ի, 45-6ի 1ական թերթ ընկած, 2բ, 6ա, 16բ, 22բ եւ այլն՝ որոշ տողեր չգրուած, բաց թողնուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-96ա [Մեկնութիւն թղթոցն Պաւղոսի]

1. 1ա-2բ [Հարցմունք եւ պատասխանիք ի Հռոմայեցւոց թղթոյն]. Զի՞նչ է, որ ասէ առաքեալ ի Հռոմ գլուխ – Հարցումն. Ո՞ մեկնեսցէ զիս ի սիրոյն Քրիստոսի... Պատասխանի. Ոչ են սոքա հակառակ միմէանց, զի այսու առաւել աճի սէրն... եւ մի՛ ումէք պարտապան գտանիցիք։

2. 3բ-26ա [Հարցմունք եւ պատասխանիք ի Կորնթացւոց թղթոյն.] Զի՞նչ է, որ ասէ ի Կորնթացւոց առաջին թղթոյն – Հարցումն. Ազդ եղեւ ինձ ի Քղուացւոց անտի վասն ձեր... Պատասխանի. Երկու եղանակք են բամբասանաց... որ ասէ՝ Մի՛ խտրէք, զի /// (մէջից թափուած) 9ա /// Նախ զի յամօթ առնէ զգլուխ իւր... այսինքն՝ ոչ է ինքնինքն, որ անկ/// (մէջից թափուած) 24ա ///ահատն այն, այլ նման է ըստ բնութեան նոյնութեան... զի մեղաւորք զարքայութիւնն Աստուծոյ ոչ ժառանգեն։ Կատարումն Առաջ[ին] թղթոյն Կորնթացւոց։

8բ նոտրգրով ծանուցում՝ «Աստ Ա. թուղթ պակաս թուի»։

3. 26ա-45բ Համառօտ տեսութիւն Երկրորդ թղթոյն Կորնթացոց. Պաւղոս առաքեալ եւ Տիմոթէոս եղբայր – Հարցումն. Վասն էր աստ եղբայր եւ այլուր որդի իւր անուանէ։ Պատասխանի. Ի Կորնթոս գնաց եւ զամենայն պակասութիւն ուղղեաց... զի զհաւատն հաստատ է յուսով ազատութեանն, ասէ զնունիմք (՞) զնոյն հոգի հաւատոց եւ հաւատ /// (մէջից թափուած) 34ա /// հաւատովք գնամք եւ ոչ կարծիմք... Այսոքիկ եւ եւս բազում քաջամարտութիւն եւ /// (վջ.)։

4. 46աբ Թուղթ Կորնթացոց քահանայիցն առ Պօղոս – Ստեփանոս եւ որ ընդ նմայ երիցունք, Նեմինոս եւ Բուլոս... առնէր Պօղոս թղթոյն պատասխանի։

5. 46բ-7բ Առ Կորնթացիս երրորդ – Պաւղոս կալանաւոր Յիսուսի Քրիստոսի առ եղբարս Կորնթացիս... շնորհօք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ընդ ոգոյդ ձերում, եղբա՛րք. ամէն։

ա. 48ա-9ա Առ Կորնթացիս Երրորդ գրեցաւ ի Փիւնիկեայ, ի ձեռն Թիէպեայ Եւտիքեայ նոցուց սարկաւագաց. տունք ԾԲ.։ Պատճառ Երրորդ թղթոյն Կորնթացոց՝ Եփրեմի ասացեալ – Կորնթացիքն յետ միաբանութեան իւրոց ի ձեռս թղթոցն առաքելոյ... զճշմարտութիւնն ասէ կոխան եղեալ ի մեքենաից, այսինքն՝ ի խաբեբայից քահանայից սատանայի։

բ. 49ա-51ա Առ Կորնթացիս Երրորդ – Պաւղոս կալանաւոր Յիսուսի Քրիստոսի։ Մկ. Ոչ վասն այլոյ ինչ իրաց... յերրորդիցն զազգակցութիւն յարուցողին։

6. 51ա-71բ [Թուղթ Գաղատացւոց]

ա. 51ա Սրբոյն Եփրեմի պատճառ Գաղատացոց թղթին – Գաղատացիք աշակերտեալք ի Պաւղոսէ, ոչ ի պահել զպահպանութիւն օրինացն... վասն որոյ սկիզբն առնէ այսպէս։ Պաւղոս առաքեալ՛՛։

բ. 51բ-2ա Սրբոյն Յոհաննու Ոսկեբերանի ասացեալ պատճառ Գաղատացոց թղթոյն – Բազում սաստիւ լի է սկիզբն թղթոյս եւ իմաստութեամբ... թէ ոչ է աշակերտ Քրիստոսի, այլ առաքելոցն ի վերայ էած։

գ. 52ա-71բ [Առ Գաղատացիս] – Պաւղոս առաքեալ, ոչ ի մարդկանէ եւ ոչ ի ձեռն մարդոյ։ Մկ. Որպէս ասացի՝ Խաբեբայքն ասէին, ոչ է պարտ անսալ Պաւղոսի... Դ. զի զուարթ երեսօք։ Բն. Մինչդեռ ժամանակս ի ձեռս է, գծեսցուք զբարիս։

7. 72ա-90բ [Թուղթ Եփեսացւոց]

ա. 72ա Պատճառ թղթոյն Եփեսացւոց՝ սրբոյն Եփրեմի ասացեալ – Եփեսացիք աշակերտեալք աւետարանչին... որպէս ի վերուստ յաղագս Քրիստոսի։

բ. 72աբ Յոհաննու Ոսկեբերանի պատճառ թղթոյն Եփեսացւոց – Եփեսոս՝ մայր քաղաքաց է ասիացւոց, պաշտօնեայ եւ <եւ> հարկատու Արտեմեայ դիցն... եւ մարմնակիցս եւ հաղորդս, որ ի Քրիստոս։

գ. 72բ-90բ [Առ Եփեսացիս] – Պաւղոս առաքեալ Յիսուսի Քրիստոսի կամօքն Աստուծոյ։ Մկ. Ահաւասիկ զկամօքն Աստուծոյ յետոյ... իսկ առաքինութիւնն անեղծ եւ անապական։

8. 91ա-2ա Հարցմունք Տիմոթեա – Հարցումն. Զի՞նչ է օրինօք կրել զօրէնս, որպէս ասէ... Պատասխանի. Նախ, զի ոչինչ յիրս ցածնուցու... զի եհարց Պիղատոս վասն թագաւորութեանն, ասաց Քրիստոս՝ ի դոյն իսկ ծնեալ եկեալ յաշխարհ։

9. 92ա-4ա Երկրորդ Տիմոթ[էայ] թուղթ – Պաւղոս առաքեալ, ըստ աւետեաց կենացն, որ ի Քրիստոս Յիսուս... որպէս ասէ յամենայն ճգնեաց եւ պալին պաշտօնն կատարեալ։

10. 94ա-5ա Ի Տիտոսի թղթոյն – Հարցումն. Զի՞նչ է, որ ասէ. Ամենայն ինչ սուրբ է սրբոց։ Պատասխանի. Գիտելի է, զի ըստ բնութեան իրին... զի կերիցեն եւ միայն հաւատասցեն ի Քրիստոս։

11. 95ա-6ա Ի Փիլիմոնի թղթոյն – Հարցումն. Զի՞նչ է օգտութիւն ի Փիլիմոնի թղթոյն։ Պատասխանի. Բազում ինչ. նախ... Լուայ զհաւատն քո եւ զսէրն, զոր ունիս առ Քրիստոս։

Բ. 96ա-113բ Հարցումն ի Հարցողաց գրոց. եւ քարոզ վասն անապատաւորաց – Հարցումն. Զի՞նչ հարկաւոր է անապատաւորաց եւ զի՞նչ պիտանացու։ Պատասխանի. Հարկաւոր է նախ քան զամենայն զախտ մարմնական... զի լրումն ամենայն օրինաց սէր է, ասէ առաքեալ։

1. 99բ-100բ Վասն սիրոյն որ առ Աստուած – Սիրեսցէս զՏէր Աստուած յամենայն սրտէ քո։ Ամենայնս աստ վասն բոլորին նշանակէ... եւ քան զհուր գեհենին դժնդակ յայրումն։

2. 100բ-1բ Վասն առ ի յընկերն սէրն – Եւ երկրորդն նման սմին. Սիրեսցէս զ[ը]նկեր քո... ուստի յայտ է, զի տուան խնդրուածք նոցա։

3. 101բ-2ա Վասն յանապատ բնակելոյ – Ոչ [է] պարտ կրօնաւորին կալ ի մէջ աշխարհականաց... կարէ առնուլ զխաչն եւ յետեւիլ Քրիստոսի։

4. 102աբ Վասն ոչ առանձին կալոյ – Առ բազում ինչ պիտանացու է միասնական կեանք կրօնաւորաց... կամ զո՞ բժշկեսցես։ Ասէ մարգարէն՝ բարի գոլ զբնակել։

5. 103ա-9ա Խրատք վասն կրթութեան Ի. օգտութեան – Իմաստութիւնն Աստուծոյ եւ շնորհքն աղաչէ վասն ձեր... ընդ մեզ զօրք եւ պատերազմ կազմեն։

ա. 104աբ Ամբարտաւանութիւն է, որ բաղձա զյատուկ բարձրանալն իւր... որ ոչ պատկառի ի խնամողէ եւ յերախտաւորէ իւրմէ։

բ. 104բ-5ա Նախանձ – Նախանձիլ ընդ այլոց բարէբախտութիւն... եւս առաւել յորժամ տեսանէ յեղբայրն՝ հաշի եւ մաշի։

գ. 105աբ Բարկութիւն է ցասումն հոգոյ... եւ ընդդիմամարտին զմահն որոնողութիւն։

դ. 105բ Ծուլութիւն է հեղգութիւն հոգոյ... եւ պատշաճաւոր գործ գործէ։

ե. 105բ-6բ Ագահութիւն է անկերպ ցանկութիւն՝ ունել յինչքն, եւ այս է մեծագոյն չար յաշխարհի... դարձեալ պատրանք եւ խաբէութիւն եւ երդմնահարութիւն հետեւի ագահութեան։

զ. 106բ-7ա Որկրամոլութիւն է անսահման բաղձանք ուտելոյ... մարդն գիտէ, թէ զգինին կու խմէ, նա զխելքն կու խմէ։

է. 107աբ Բղջախոհութիւնն է ցանկութիւն յամենայն ժամ լնուլ զվավաշոտութիւնն... եւ այնոքիկ, որ յայս մեղս ձգեն զմարդիկ, երեքն են՝ սատանայ, աշխարհս եւ մարմին։ Զայս չափս ծանուցաք վասն մեղացն։

ը. 107բ-9ա Այժմ համառօտ ծանուցանեմք վասն դեղոցն... յաղագս այսորիկ հարքն ի Նիկիայ սահմանեցին զհաւատամքն հաստատագոյն։

6. 109ա-14ա Յաղագս Է. մեղացն – Հպարտութիւնն ծնանի ի մասնէ հոգոյն, որ է բանն եւ լինի ըստ Թ. յեղանակի... մերձենամք առ Աստուած եւ ճանաչեմք զնայ։

– 113բ Եւ գիտելի է, զի Աստուած Ե. կերպիւ ճանաչի... Եւ թէ է մշտնջենաւոր, է անեղ եւ անշարժ գոլով՝ շարժէ զարարածս, որ է Աստուած օրհնեալ. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

114բ Յիշատակ է գիրքս Մարգարէ եպիսկոպոսին Ապուչեղցոյ. թվ[ին] ՌՃԾԲ. (1703), Փետրվարի ԺԴ. (14)։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 1ա, 6ա, 21ա, 22բ, 33ա, 34ա, 40ա՝ կապոյտ երկգիծ բոլորակ, եզրագծով՝ «ՍՈՒՐԲ ԹԱԴԷԻ ԱՌԱՔԵԼՈՅ ՎԱՆՔ», ապա պարսկերէն՝ «DwìÏÆæp êpÊ é¿ìÏh» (թրգ.՝ Ղարաքիլիսայի կաթողիկոսարան)»*, կենտրոնում եկեղեցի, որի տակ՝ «1901»։

* Ծնթ. Կարդաց եւ թարգմանեց Քրիստինէ Կոստիկեանը։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թերթիկին՝ «Մեկնութիւն Պօղոսի, 61», Ա. փեղկին սոսնձած թերթիկին՝ «///խանի /// ինչ-ինչ ///կաից նորոք (ջնջագիծ) կտ/// ///ակար անորոշ /// մեկն. Ժ.», 1ա՝ «ԺԶ. Մ[եսրոպ] եպս.», «Թ[ադէի] առաք[ելոյ] վ[անք]», «61/3643»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 44բ, 67բ-68ա՝ գրչախաղ՝ նման զարդերի եւ տառերի նշաններին՝ «ւօ, օՀ, յես...», 114բ՝ «բարեւ շատ եւ, սիրեսցեք»։

 

 

3644

ՊԱՐԶԱՏՈՄԱՐ

 ԺԸ. դար

ԹԵՐԹ՝ 54։ ՊՐԱԿ՝ 1-5×12 (1՝ 10, 5՝ 8)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13×7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 7ա)։ ՏՈՂ՝ 19։ ԿԱԶՄ՝ կարմիր կտաւ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ թուղթ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1950ական թթ., թերթերը խունացած, գունափոխուած, տեղ-տեղ աղտոտուած, խոնաւութեան եւ թանաքի հետքեր, զանազան բծեր, սկզբից պակասաւոր, թ. 47-9՝ մօտ 1 սմ-ի չափ լս-ից կտրած, ընդմէջ թ. 10-1ի 1 թերթ ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-54ա [Պարզատաւմար Ա-Ք] – (սկ.) /// Վարդավառ յունիսի ԻԸ. (28), միջոց ուտիք... Ծնունդ Յովանու Յուլիս ԺԱ. օրն կիրակի /// (մէջից թափուած) 11ա /// Բուն Բարեկենդան Փետրվար Ը.... Քէն հանապազ նահանջէ։ Զմնացեալն ի Փիւրն հարցիր։

Ծնթ. 16ա՝ սեւով հետագայ լրացում։ Տե՛ս Գիրք տօմարաց հայոց, հռօմայեցւոց եւ Պարզատօմար, Մարչիլեայ, 1708 թ., էջ 32-96. տե՛ս նաեւ Հայ գիրքը 1512-1800 թուականներին. Հայ հնատիպ գրքի մատենագիտութիւն, [կազմեցին] Ն. Ոսկանեան, Ք. Կորկոտեան, Ա. Սաւալեան, Երեւան, 1988, էջ 168, Հմր 232։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ., նոտրգիր

1. 23բ, 24ա, 33բ, 34ա, 36բ (լս-ներում. հատուածաբար) [Գրիգորիսի Աղթամարցւոյ] Տաղ [գարնան] – Գարունն է բացուեր, վարդն ի պաղչանին, / Քաղցր եղանակեն պլպուլն ու ղումրին... նօնօֆար ծաղիկ գուն ըռահանին գին (՞)։

Տե՛ս Գրիգորիս Աղթամարցի (ԺԶ դ.), ուսումն., քնն. բն. եւ ծնթգր. Մ. Աւդալբէգեանի, Երեւան, 1963, էջ 238-241։

2. 45ա (լս-ում) Դրախտ /// քեզ հանց իմացայ երեսդ ///... Քեզ տեսայ եւ ուրախացայ բաբօվ զարդարեցայ, զարդարեցեր զաշխարհ]ս ամենայն ///։

3. 54աբ [Ծնունդ լուսնին] – Տօմար հայոց. (ջնջագծով) Ծնունդ լուսնին այսպէս արա՛յ. կա՛լ հանապազ Լ. կամ Կ. զվերադիր... զկէս վերայ /// վերայ բե՛ր /// մնան րոպէ։ /// Կա՛լ զրոպէն եւ զթիւ /// զմնացեալ ի վերայ մի տվի ///։

Տե՛ս եւ հմմտ. Բուն տօմար հայոց, 1760 թ., էջ 91-92, տե՛ս նաեւ Հայ գիրքը 1512-1800 թւականներին. Հայ հնատիպ գրքի մատենագիտութիւն, [կազմեցին] Ն. Ոսկանեան, Ք. Կորկոտեան, Ա. Սաւալեան, Երեւան, 1988, էջ 450, Հմր 587։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

54ա Եւ թէրավարժ գրչակայ աղօթից ո՛չ մոռանայք, ո՛վ ընթերցողք։

ՆՇՈՒՄ՝ Կազմի Ա. փեղկի կտաւին՝ «3644», 1ա՝ «Թ[ադէի] առ[աքելոյ] վ[անք]», «70/3644», «ԺԷ. Մ[եսրոպ եպսիսկոպոս]»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 19բ՝ լս.՝ «Լաւաշ ///եարագ խաղտալ ///արտզ այեայ /// կրիտուր ///եշխայ ///անգ ///աքայեա, ոչին ալայ, որ է զալ ///եալին ///անատ/// գտի ///», 23ա՝ «հաւատմ», 31բ՝ «///այրբ, ///ողյու»։

 

 

3645

ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ, ՀԱՒԱՔՈՒՄՆ ՄԵԿՆՈՒԹԵԱՆ ԵՒԹԱՆԵՑՈՒՆՑ ԹՂԹՈՑ ԿԱԹՈՂԻԿԷԻՑ

 ԺԴ. դար

ԹԵՐԹ՝ 262+1. (կրկն.՝ թ. 12)։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԲ×12 (Ա, ԻԲ 10, Ե 16, Ը 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5×12։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13,5×8,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր. նոտրգրի տարրերով (նմուշ՝ 75ա). երբեմն գրչափոխութեամբ։ ՏՈՂ՝ 21-22։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով, միջուկը՝ տախտակ. աստառը՝ դրոշմազարդ կտաւ, դռնակի աստառը՝ ծաղկաւոր կտաւ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԲԳ+Դ՝ թուղթ լուսագծերով եւ լուսադրոշմով՝ Գ՝ «G», երեքնուկ, Բաբ, Գա, Դբ՝ չգրուած։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Մաշտոց, «Կանոն նաւակատեաց եկեղեցոյ եւ պղծելոյ յանաւրինաց եւ զշարժեալ սեղանն վերստին հաստատել»։ ԺԱ. դ.։ Ա. (սկ.)՝ ստացուած մէկ թերթի ընդլայնակի եւ ընդերկայնակի հատումով (բնագիրը կտրած)։ Մագաղաթ 16,2×11. երկսիւն (12×9,5. շարադրանքը ընդլայնակի). ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Աբ). տող՝ 10։ Կարդալ՝ Աբ «/// [մատն]եցաւ [տունն սրբո]ւթեան քո [եւ փառք], զոր աւրհնե[ին հարք]ն մեր, եղեւ [հրձիկք] եւ ամենայն [փառաւոր]ութիւն մե[ր կործանեց]աւ եւ ի [վերայ այս]ր ամենայն[ի անսաս Տէ]ր, եւ լռեցեր, [եւ խոնարհ] արարեր ///, /// ձայն զսաղմոս ԻԲ., կցուրդ. Աւճեր եւղով զգլուխ իմ։ Եւ դնէ զՄիռոնն ի վերայ սեղանոյն մինչեւ ասեն զսաղմոսն եւ ապա տեառնագրէ զսեղանն, ըստ առաջին աւրինակի, զբոլոր եկեղեցին նոյնպէս եւ զաւազանն եւ զամբոնն եւ եթե խաչ լինի, եւ կան այլ ինչ սպաս եւ կամ ժամահար///»։

Տե՛ս Մայր Մաշտոց. Ժ. դար, հ. Ա., գիրք Ա., աշխ. Գէորգ Տէր-Վարդանեանի, Ս. Էջմիածին, 2012, էջ 153։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – (գծանկարային). Ճակատազարդ՝ 1ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ շագանակագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած, կազմի կաշին մաշուած, վրան կան ճաքեր եւ քերծուածքներ, տեղ-տեղ կաշին պոկուած-ընկած, մէջքը վրն. մասից երկայնակի պատռուած, դռնակը վնասուած, ծալուած, գամերը եւ կապիչներն ընկած, աստառները հնամաշ, աղտոտուած, խունացած, խոնաւութիւնից եւ գործածութիւնից լուսանցակողերը եւ թերթերն աղտոտուած, մաշուած, թերթերի վրայ առկայ են խոնաւութեան, կաթիլքի հետքեր, ցեցակեր, պատռուածքներ, մեծ ու փոքր անցքեր եւ զանազան բծեր, տեղ-տեղ թանաքը թափուած։ Պտռկ-պհպ. Աա՝ գիրը թափուած, անընթեռնելի, առկայ է գրեթէ առաջին սեան կէսը եւ երկրորդ սիւնը, պհպ. Բ, թ. 9, 95, 254՝ հիմքից անջատ, թ. 10՝ հիմքից մասամբ անջատ, թ. 86-94, 96՝ հիմքին ամրացուած փոքր մասով, թ. 23՝ պատռուածքն ամրացուած այլ թղթով, եւ բնագրի ծածկած մասը լրացուած հետագայում, բոլորգրով, ընդմէջ թ. 85-6ի 1, թ. 252-3ի 2 եւ վջ.ից ընկած թերթ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-47բ [Թուղթ Յակոբայ]

1ա-2ա Նախադրութիւն Թխթոյն Յակովբայ – Արդարն Յակովբոս, որ էր ըստ մարմնոյ եղբայր Տեառն մերոյ... եւ կարգելոյն եղեցիս ընդ Է. թուղթսն կաթողիկեայս։

ա. 2ա-47բ [Մեկնութիւն Թղթոյն Յակոբայ] – [Բան]. Յակովբոս Աստուծոյ եւ Տեառն Յիսուսի Քրիստոսի ծառայ, երկոտասան ազգացդ, որ ի սփիւռդ էք, ողջոյն։ [Մեկնութ.] Սովորութիւն էր իւրաքանչիւր ումէք... եւ ձեր առնել զասացեալսն, եւ այսպէս կատարի գործն։ Կատարումն ի Քրիստոս թխթոյս Յակոբա։

2. 47բ-96բ [Թուղթ առաջին Պետրոսի]

47բ-8ա Նախադրութիւն Առաջին թխթոյս Պետրոսի – Պետրոս ինքնին գրեաց զայս թուխտ առ որ ի սփիւռս... թէ որպէս առաջի թագաւորին տացեն զպատասխանի, եւ աստ աւարտէ զթուխթս։

ա. 48ա-96բ [Մեկնութիւն Առաջին թղթոյն Պետրոսի] – [Բան]. Պետրոս առաքեալ Յիսուսի Քրիստոսի ընդրելոց նժդեհից, որ ի սփիւռս Պոնտացւոց, Գաղատացւոց, եւ Կապադովկացւոց, եւ Ասիացւոց, եւ Բիւթանացւոց։ [Մեկնութ.] Սա առաքեալս, /// որոց ի թլփատութեանն էին... Իսկ զյետ ժամանակին, որ[պէս զարդէն կոչեն] /// (մէջից թափուած) 86ա ///[Յիսուսի ի մարմինս մեր բերցուք] նորին. Վասն զի ոչ միայն վասն արդարոց... իբրեւ զկնիք արքունական ի կատարումն արձանացուցեալ։ Կատարումն Առաջին թխթոյն Պետրոսի։

Ծնթ. Վերականգնումներն ըստ ձեռ. 1407, 76ա եւ 78ա-ի։

3. 97ա-120բ [Թուղթ երկրորդ Պետրոսի]

97աբ Նախադրութիւն Երկրորդ թղթոյն Պետրոսի – Գրէ դարձեալ նոյն ինքն Պետրոս եւ զայս թուղթ... պատուիրէ քննօղս լինել եւ ի սոյն աւարտէ զթուխթն։

ա. 97բ-120բ Թուղթ Պետրոսի երկրորդ. [Մեկնութիւն] – [Բան]. Սիմոն-Պետրոս ծառայ եւ առաքեալ Յիսուսի Քրիստոսի, որոց հանգիտապատիւ մեզ հասէքդ հաւատոց յարդարութիւն Աստուծոյ մերոյ եւ փրկչին Յիսուսի Քրիստոսի։ [Մեկնութ.] Զի մի եմք, մի ունելով գլուխ զսրբութիւնն մեր Քրիստոս... այլ ի հուրն յաւիտենից արկանէ, յորմէ լիցուք փրկեալք մեք Քրիստոսիւ Յիսուսիւ, որում փառք յաւիտեանս։ Կատարումն ի Քրիստոս երկրորդ թղթոյն Պետրոսի։

4. 121ա-232ա [Թուղթ առաջին Յոհաննու]

121ա-2ա Նախադրութիւն Առաջին թխթոյն Յոհաննու – Յովհաննէս, որ զԱւետարանն գրեաց, նոյնն առաքէ թուխթ... եւ պահեսցո՛ւք զանձինս ի կռոց։

ա. 122ա-232ա Թուխթ Յովհաննու կաթողիկէի առաջի. [Մեկնութիւն] – [Բան]. Որ էրն ի սկզբանէ, զորմէ լուաքն, որում ականատեսն իսկ եղաք. ընդ որ հայեցաք, եւ ձեռք մեր շաւշափեցին ի վերայ Բանին կենաց։ [Մեկնութ.] Խորհուրդ իմ ինձ խորհրդին եւ իմոցն լուա՛ք... թէպէտ եւ առ նոսա սոյն պարագրի։

5. 232ա-8բ Թուղթ Յոհաննու երկրորդ

232աբ [Նախադրութիւն] – Զառաջնում թղթոյն զօրութիւն եւ զմիտս ունի եւ այս թուղթ... զտուն իւր եկեղեցի արար, եւ զորդեակսն ուղղեր հոգեւորապէս։

ա. 232բ-8բ [Մեկնութիւն Երկրորդ թղթոյն Յոհաննու] – [Բան] Յերիցուէ առ ընտրեալ Կիւրիա, եւ առ որդեակս իւր, զոր եսդ սիրեմ ճշմարտութեամբ։ [Մեկնութ.] Ծանեաք զսովորութիւն երանելւոյս յԱւետարանէն... միշտ զշնորհսն Աստծոյ յաւգնութիւն նոցա մատակարարեալ։ Կատարումն Երկրորդ թխթ[ոյն] Յոհաննու։

6. 238բ-43բ [Թուղթ Յոհաննու երրորդ]

238բ-9ա Նախադրութիւն Երրորդ թխթոյն Յոհաննու – Գրէ նոյն երանելիս զայս Երրորդ թուխթ... վասն յառաջ ասացելում պատճառին գրեցաւ, զոր յԵրկրորդն ցուցաք։

ա. 239ա-43բ Թուխթ Յոհաննու երրորդ. [Մեկնութիւն] – [Բան]. Յերիցուէ առ Գայիոս սիրելի. զոր եսդ սիրեմ ճշմարտութեամբ։ Սիրելի՛, վասն ամենայն իրաց քոց աջողութեան եւ առողջութեան աղաւթս առնեմ, որպէս է իսկ յաջողութիւն անձինդ քո։ [Մեկնութ.] Երկու շնորհս կատարեալս... զամենեսեան անուամբ նշանակեալ աւանդեա՛ նոցա զողջոյնս մեր։ Կատարումն Գ. թխթոյն Յոհանու։

7. 243բ-62բ [Թուղթ Յուդայի]

ա. 243բ-4ա Նախադրութիւն թխթոյն Յուդայի – Զթուխթս զայս գրէ նորոգ հաւատացելոցն... զի աճեսցեն ի հաւատսն եւ ի փառս Քրիստոսի աւարտեալ զթուխթս։

բ. 244ա-52բ, 253ա-62բ [Թուխթ Յուդայի եղբաւր Յակովբայ. Մեկնութիւն] – [Բան]. Յուդայ Յիսուսի Քրիստոսի ծառայ եւ եղբայր Յակոբայ։ [Մեկնութ.] Կարեւորապէս զոյգ անուան իւրոյ ի մէջ ածէ… մարմնովն խելամտութեամբ ժողովրդեան /// (մէջից թափուած) 253ա /// վիճեալ տայր պատասկանի վասն մովսեսեան մարմնոյ… զի ամէնն եղիցի կամ հաստատիչն այսորիկ ասաց։ Միոյն աստուծոյ փառք մե/// (վջ.)։

Կան գրչի (61բ, 73բ, 96ա, 106ա, 163ա, 164բ եւ այլուր) եւ հետագայ ձեռքով (25ա, 26ա, 33բ, 123բ, 135ա, 164բ եւ այլուր) յաճախդէպ սրբագրումներ։

Ծնթ. Խմբագիր մեկնութիւն քաղուած հետեւեալ հեղինակներից՝ Աթանաս Աղէքսանդրացի, Ամոն քահանայ, Բարսեղ Կեսարացի, Գրիգոր Աստուածաբան, Դիդիմոս, Դիոնիսիոս Աղէքսանդրացի, Եւսեբիոս Կեսարացի, Թէոդորեայ Երակլեցի, Թէոդորիտոն, Իսիքոս, Կիւրեղ Աղէքսանդրացի, Հիւսիքոս քահանայ, Հիսիքիոս Երուսաղէմացի, Մաքսիմոս կրաւնաւոր, Յովհան Ոսկէբերան, Սեւերիանոս Գաբաղու եպիսկոպոս, Սեւեռիոս Անտիոքացի, Որոգինես, Տիմոթէոս։

Տե՛ս Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ, հ. Զ, Վենետիկ, 1996, էջ 617-20, ձեռ. 656/1065, հմմտ. նաեւ Յ. Տաշեան, Ցուցակ հայերեն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա, Վիեննա, 1895, էջ 234-243, ձեռ. 48։ Նաեւ՝ տպ. Patrologia orientalis, tom 43, 44, 46, 47 (Մեկնութիւն եօթանց թղթոց կաթուղիկեայց)։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 120բ (ստ. լս., 1488 թ., բոլորգրախառն նոտրգիր, կարմրով) Յայսմ օուր յիշատակ սքանչելեացն, որ եղեւ ի թվականիս ՋԼԷ.* (1488), ազգն տաճկաց այպն անէին զա|121ա|զգս հայոց, եւ զՔրիստոս եւ զՄարիամ մայր նորա եւ զանարիւն պա|120բ|տարագն սուրբ ի մէջ հարսանեաց, իբր ընդ խաղալիկս առնէին եւ յ|121ա|անկարծակի տիրեալ նոցա պատուհաս, զի տեսեալ քրիս|120բ|տոնէիցն ակներեւ այր մի՝ ահօոր, տեսլեամբ, հրեղէն կառաւք |121ա| իջեալ եւ եսպան ի նոցանէ նիզակաւ Հ. (70) ոգի՝ ընդ այր եւ ընդ կին։

* Ծնթ. Նախապէս գրած «ՊԸ. (1389)», յետոյ այլ թանաքով ուղղած ՋԼԷ. (1488). նոյնը գրած նաեւ կողքին՝ շրջանակի մէջ։

2. 120բ (1488 թ., շղագիր, շագանականոյնով) Ես՝ Պաւղոս, գրեցի ի Լիմ։

3. պհպ. Դա (1715 թ., նոտրգիր) Թվին ՌՃԿԴ. (1715) ես՝ Աբրահամս, գրեցի. ԽԴ. (44) է։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ Գա՝ սեւով շրջանակ, մէջը՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ ԱԲՐԱՀԱՄ ՌՃԿԲ. (1713)»։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թերթիկին՝ «Մեկնութիւն թղթոց կաթուղիկեաց», Ա. փեղկին սոսնձած թերթիկին՝ «Հմր 42 / Հաւաքումն / մեկնութեան / եօթն թղթոց / կաթողիկէից / ձեռագիր Տաթեւի», պհպ. Աա «Տաթեւ», «42/3645», Պտռկ-պհպ. Բա՝ «ԺԴ. Մ[եսրոպ] եպիսկոպոս», Պտռկ-պհպ. Գբ՝ «Մեկնութիւն թղթոյ Յակոբու առաքելոյն Հմր 85»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Պտռկ-պհպ. Աա՝ «տէ ինչպէ տէր, ինչպէ, իին ոչ», Պտռկ-պհպ. Աբ՝ սիւնակամիջում բոլորգրով «Մեկնութիւն կաթուղիկէից», պհպ. Բա՝ հայերէն այբուբենի տառեր, «Տէր, ջանացարո՛ւք, տէր ողորջան, տէր ջանացար զի ջան կամ տէր (կրկն. քանիցս), շանդ ոտիր, տէր զորպէս... շահաորել, որպէս Տէր հացդ, զաւկ շատ, կամք չա»։

 

 

3646

ԱՒԵՏԱՐԱՆ

 ԺԵ. դար

ԹԵՐԹ՝ 258. չգրուած՝ 117բ, 254ա, 257ա-58ա։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԱ×12 (Ա, Ե 11, Զ, ԺԳ, ԺԴ, ԻԱ 14, Թ չիք, ԺԵ, ԺԸ, Ի 16)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5×11,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11×8)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 4ա). գրչափոխութեամբ։ ՏՈՂ՝ 16-22։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ դրոշմազարդ կարմիր կտաւ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 1ա (այլ ձեռագրից կտրած, փակցրած), 72ա (ուղղանկիւն երկգիծ շրջանակ, ստ. եզրի կենտրոնը բաց՝ արուած կիսախորանի պատկերման համար. նոյն նպատակով բաց է թողնուած նաեւ «Ս» սկզբնատառի տեղը), 191ա։ Ճակատազարդ՝ 118ա (գծանկարային)։ Զարդագիր՝ հանգուցագիր, կենդանագիր, թռչնագիր, մարդադէմ (Գ՝ 1ա, 253ա, Զ՝ 10բ, 118ա, 191ա, 192ա)։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, սեւ։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Վարք իմն։ ԺԱ. դար։ ԱԲ (վերջում)՝ ստացուած երկսիւն 1 թերթի ընդլայնակի ծալումով, ընլայնակի եւ ընդերկայնակի եզրահատումով (բնագիրը կտրած)։ Մագաղաթ 14,5×20 (բացուած վիճակով). երկսիւն (14,5×16,5). բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ Բա). տող՝ 13։ Կարդալ՝ Աա-Բբ «/// [հաս]տատել զձեզ [ըս]տ Աւետարանիս իմում... ըստ հրաման[ի մշ]տնջենաւորին Աստուծոյ, ի հ[նա]զանդութիւն հաւատո[ց] ///, ///անելոյ հան///... բնակութիւնն ///»։ Աբ-Բա «/// հանապազ ատարա /// եւ զամենայն ///ցեալսն յանձն ///էր շնորհացն Քրիստոսի... առաջ Յովսէփ եւ երկ/// թոդիկ արք, զի ///, /// պետական բան/// մինչդեռ արբոյ ///... զոր ամենայնք ինքնատես նկատե///»։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը մաշուած, վրան կան ճաքեր եւ քերծուածքներ, ցեցակեր. աստառը՝ մաշուած, գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով լուսանցակողերը (առաւել վր. եւ ստ.) աղտողուած, մաշուած, ձեւափոխուած. Պտռկ-պհպ-ները խոնաւութիւնից կուչ եկած, եզրերն առաւել գորշացած, Աբ, Բա՝ եզրերը գրեթէ սեւացած, ցեցակեր, Աա, Բբ՝ գիրը մասամբ թափուած, դժուարընթեռնելի. թերթերը խոնաւացած, տեղ-տեղ առաւել գորշացած, աղտոտուած, վրան՝ ստ. մասում՝ հիմքին մօտ, բորբոսի հետքեր, ցեցակեր, զանազան բծեր, տեղ-տեղ գիրը թափուած, որոշ թերթեր վր. եւ ստ. մասերից 1-2 սմ-ի չափով հիմքից անջատ եւ թուլացած, որոշ թերթերի վրայ կան պատռուածքներ, որոշ հատուածներում էլ անկիւններից պատռուած-ընկած, անկիւնների մաշուածքները կարկատաններով նորոգած ԺԸ. դարում, անհրաժեշտ տեղերում բնագիրը լրացուած՝ 39բ, 42աբ եւ այլուր. թ. 26, 27, 32, 33՝ արտ. լս-ից 1-2 սմ-ի չափով կտրած, թ. 72, 230, 231, 238, 242, 243՝ հիմքից անջատ թ. 83՝ առկայ է թերթի կէսը, թ. 132՝ պատռուածքը թելով կարած խոնաւութիւնից կարմիր թանաքը տեղ-տեղ տարածուած, գիրն արտատպուած հանդիպակաց երեսին եւ արտացոլուած դարձերեսին. պրականիշ Թ՝ թռիչք. թ. 61՝ էջանիշ կարմիր թել։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-71բ Աւետարան Մատթէոսի։

2. 72ա-117ա Աւետարան Մարկոսի։

3. 118ա-90բ Աւետարան Ղուկասու. (190բ (վերջում)՝ «Եւ զամենայն համառօտագոյն պատմեցին այնոցիկ, որ եկին ընդ Պետրոսի։ Յետ այսորիկ ինքն Յիսուս սկսաւ յարեւելից մինչեւ ի մուտս արեւու եւ ետ ի ձեռս նոցա զաստուածաին զանապական քարոզութիւնն տիեզերական փրկութեանն ամենայն արարածոց յաւիտեանս. ամէն)։

4. 191ա-253բ Աւետարան Յովհաննու (353աբ Իրք կնոջն շնացելոյ)։

Ծնթ. Ունի ստ. լս. համաբարբառ՝ Ցրուացանկ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

253բ Փա՜ռք Փրկչին, եւ յիշատակ գրչին։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 254բ (ԺԵ. դար, բոլորգիր) Փա՜ռք ամենասուրբ Երրորդութեան՝ Հաւր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Կամակցութեամբ անկարաւտ, ապենիազ թագաւորին Քրիստոսի եւ մարդասէր բարերարին եւ ողորմութեամբ սրբոհոյ Աստուածածնին եւ ամենայն սրբոց՝ երկնաւորաց եւ երկրաւորաց, եւ ընդրելոց յորովայնէ, եւ կամարարաց Տեառն Աստուծոյ, արդ, ես՝ մեղուցեալ եւ անարժան ծառայս Աստուծոյ Յոհանէսս, լվաք զհրամանս սուրբ պատուիրանացն Աստուծոյ՝ Երանի, որ ունիցի զաւակ ի Սիոն եւ ընդանի ի վերին Երուսաղեմ, գնեցաք զսուրբ Աւետարանս ի հալ|255ա|ալ արդեանց մերոց՝ յիշատակ մեզ եւ ծընողաց մերոց՝ հաւրն իմոյ՝ Դաւթին, եւ մաւրն՝ Խոնդխաթունին, եւ եղբարցն իմոյ՝ Վարձէլին եւ Վարդան, եւ քերցն իմոյ՝ Ազատին։ Արդ, աղաչեմ զմանկունս սուրբ եկեղեցոյ, զի ասասջիք՝ Տէր Աստուա՛ծ Յիսուս Քրիստոս, ի քոյ ահաւոր եւ միւսանգամ գալըստեանն, յորժամ բանք սպառին եւ գործք թագաւորեն, արդարքն պսակին եւ մեղաւորքն մատնին ի հուրն անշէջ, յայնժամ ողորմեա՛յ ստացողի սորա՝ Յոհանիսիս, եւ ծընողաց իւրոց, եւ ամենայն արեան մերձաւորաց, հաւրն՝ Դաւթին, եւ մաւրն՝ Խոնդխաթունին, եւ եղբարցն՝ Վարձէլին եւ Վարդան, եւ քուրոչն՝ Ազատին։ Ո՛վ սուրբ ընթերցողք, |255բ| աղաչեմ զձեզ սիրովն Աստուծոյ, յորժամ ընթեռնուք ի ժամ սուրբ պատարագին, յիշեսջիք առաջի Քրիստոսի ի սոսկալի ժամ սուրբ պատարագին եւ ասասջիք բոլորով սրտիւք՝ Տէր Յիսուս Քրիստոս եւ Աստուած ամենեցուն, յիշեա՛ զհոգիս Յոհանիսին, եւ լսեցո՛յ զքաղցրայլուր բարբառն, թէ՝ «Բարի՛ ծառա եւ հաւատարիմ, ե՛կ, մո՛ւտ յուրախութիւն Տեառն քո»։ Եւ ինքն արարիչն Աստուած, որ առատ է ի տուրս պարգեւաց, ձեզ՝ յիշողացտ, եւ մեզ՝ յիշելոցս, ողորմեսցի յիւրում ահեղ դատաստանին. ամէն։

2. 255ա (ԺԵ. դար, բոլորգիր) Ես՝ Վարձիգուլս, որդի Ամիր Ազիզին, եկի ի Մաւղնոյ վանքս, դրի յիշատակ իմ հոգուս, որ զինչ վանուցն աղուն լինի, իմ ջաղացն աղցվի, որ զինչ միաբանք լինին, վանքս ուտեն ու մեր ծնողացն ու մեր հոգուս ողորմի ասեն։ Եւ միաբանք վանիցս՝ Իգնատիոս եպիսկոպոսս եւ այլ աբեղայքս ի տարին մէկ ժամ կատարենք Վարձիգուլին հոգուն, քանի վանքս ենք, եւ յետ մեզ հաստատուն պահաւղքն աւրհնին յԱստուծոյ. ամէն։ Եւ ով ոք որ վանքս լինին, զայս կատարեն։

3. 256բ (1651 թ., բոլորգիր) Ես՝ Թաթոսս, իւր որդի Օագին, Յոհանին, Միրզայճանին, իւր կողակից Շահզամանին, իւր որդի Ավանէսին, իւր կողակից Սիմայ, Հայրապետ, իւր կողակից Սանամին, դստեր Եղիսապետ, Պետրոս, քուր Մարէան, Հուռում. թվին ՌՃ.* (1651) էր, որ գիրեցօ։ Աստուած ողորմի ասասցէ ձեզ եւ մեզ. ամէն։ Հայր մեր որ յերկինս՛՛։

* Ծնթ. Այլ ձեռքով Ճ.ի վրայ մեծ Ճ. գրած եւ կողքը Ե. աւելացրած. տարեթիւը սրբագրել է Թաթոսը՝ 1656 թ.։

Տե՛ս ԺԷ. դ-ի յիշ-ք, Գ., էջ 440, Հմր 694։

4. 258բ (1656 թ., անարուեստ բոլորգիր) Ես՝ Թաթոս, սուրբ Աւետարանս նորոգիլ տվի՝ յիշատակ ինձ եւ <իմ> ծնաւղն իմոց, որ [հ]անգուցեալ են առ Քրիստոս։ Իմ մեծ քոյրն՝ Մարգարիտ, <իմ> կողակ<ից>ն իմ՝ Շահում, եւ մեծ որդին իմ՝ Աւագն, եւ միւսն որդին՝ Յոհան, եւ <իմ> պապն իմ՝ Ճանիպէկն, եւ <իմ> մամն իմ՝ Մէհզան, կարդալով կամ յաւրինակելով՝ լի <եւ> բերանով Աստուած ողոմի ասէք։ Աստուած ձեզ եւ մեզ <եւ> ողորմեսցի. ամէն։

Տե՛ս ԺԷ. դ-ի յիշ-ք, Գ., էջ 440, Հմր 694։

ՆՇՈՒՄ՝ մէջքին սոսնձած թերթիկին՝ «ԻԲ. Հմր 47, Աւետարան, ԺԶ. դար», Ա. փեղկին սոսնձած թերթիկին՝ «Հմր 47, Աւետարան», Ա. կազմաստառին սոսնձած թերթիկին՝ «Տաթեւ», «ԺԵ. Մ[եսրոպ] եպիսկոպոս», «47/3646»։

 

 

3647

ԱՒԵՏԱՐԱՆ

ՄՈՍ ԳԻՒՂ (ԾԱՐ ԳԱՒԱՌ) ՌՃԲ.-ՌՃԳ. – 1653-1654

ԳՐԻՉ՝ Մարտիրոս Խնծորեկցի (1դ-2բ, 8բ-340ա), Մովսէս երէց (3ա-7ա, 340բ-4ա)։ ԾԱՂԿՈՂ եւ ԿԱԶՄՈՂ՝ Մովսէս երէց։ ՍՏԱՑՈՂ՝ Թադէոս Րախիշեցի։

ԹԵՐԹ՝ 346+3 (կրկն.՝ 1, 291, 298). չգրուած՝ 1ա, 1բ, 1գ, 7բ, 8ա, 106ա, 345ա-346բ։ ՊՐԱԿ՝ 7+Ա-ԻԹ×12 (Գ 11, ԺԵ, ԻԲ, ԻԸ 10, ԻԳ 7, ԻԹ 14)+4։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16×11,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (10,5×7,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 10ա)։ ՏՈՂ՝ 19։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի, Բ. փեղկին կոստղերով ամրացուած արծաթէ խաչ. միջուկը՝ տախտակ. աստառը՝ ծաղկազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Գ+Դ-Զ՝ չգրուած, դեղնաւուն թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Մատթէոս՝ 8բ, Մարկոս՝ 106բ, Ղուկաս՝ 169բ, Յովհաննէս եւ Պրոխորոն՝ 270բ։ Կիսախորան՝ 9ա, 107ա, 170ա, 271ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, վարդեակ, տաճար (82բ, 151բ, 249բ), խաչ (96բ, 257ա), ծառ (71բ, 73բ, 143բ, 244ա), մոմ (102ա), յուշկապարիկ (215ա)։ Զարդագիր՝ հանգուցագիր, մարդ (9ա), թռչնագիր, կենդանագիր (107ա, 170ա), ձկան մարմնով, թռչնի թեւերով եւ գլխով մտացածին պատկեր (282բ)։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, նարնջի, սպիտակ, վարդագոյն, մոխրագոյն, շագանակագոյն։

Տե՛ս Աստղիկ Գէորգեան, Հայ մանրանկարիչներ, մատենագիտութիւն Թ-ԺԷ. դդ., Գահիրէ, 1998, էջ 450, Հմր 263, Բ.։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած եւ վերակազմուած 1963 թ., կազմի եզրերը, մէջքը, պհպ-ները նորոգման ժամանակի, Ա. եւ Բ. փեղկերին ամրացուած հին՝ մաշուած, ցեցակեր կաշին, խաչի կենտրոնում երբեմնի եղած ակը եւ կոստղերից մէկն ընկած. աստառը՝ մաշուած, խունացած. լուսանցակողերի կարմիրը մասամբ թափուած, աղտոտուած. խոնաւութիւնից եւ գործածութիւնից թերթերն աղտոտուած, վրան զանազան բծեր, խոնաւութեան գորշաւուն հետքեր, ցեցակեր մասերը նորոգուած դեղին կիսաթափանցիկ թղթով, մանրանկարների գոյները տեղ-տեղ թափուած, գիրը տեղ-տեղ տպուած հակադիր երեսին, տեղ-տեղ էլ թափուած. թ. 1, 291, 298. թ. 50, 164, 261, 334՝ կարմիր, կապոյտ, սպիտակ էջանշան թելեր՝ ամրացուած թղթի շերտերով։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

ա. 2բ-3ա Նախադրութիւն: 1դ-2բ Գլուխք։ 9ա-104ա Աւետարան Մատթէոսի։

– 3ա-5ա Պատմութիւն առաքելոյն եւ աւետարանչին Մատթէոսի – Մինչ դեռ առաքեալն եւ աւետարանիչն Մատթէոս ի լերինն էր... եւ կամեցաւ սպանանել զառաքեալսն. եւ Քրիստոսի փառք յաւիտեան. ամէն։

– 5բ-7ա Խօսք եւ պատուէր սուրբ Աւետարանիս առ այնոսիկ, որ ժառանգեն զսա յապայս ժամանակաց վասն զգուշութեան – Յանեղական Բանէն եւ յանմատոյց լուսոյն կազմեալ են ճանապարհք իմ... որ դու յաւուրն ահագին պսակեսցես զգլուխ իմ, եւ քեզ փառք յաւիտեանս. ամէն։ Հայր մեր, որ յեր՛՛։

բ. 104ա Նախադրութիւն: 104աբ Նախադրութիւն Մարկոսի Աւետարանին, նորայ ցանկին։ 105աբ Գլուխք։ 107ա-66ա Աւետարան Մարկոսի։

գ. 166բ Նախադրութիւն: 166բ-7ա Նախադրութիւն Ղուկասու Աւետարանին նոր ցանկին։ 167բ-9ա Գլուխք: 170ա-266ա Աւետարան Ղուկասու։

դ. 266ա Նախադրութիւն: 266ա-7բ Նախադրութիւն Յովհաննու Աւետարանիս նոր ցանկին։ 169բ-70ա Գլուխք: 271ա-340բ Աւետարան Յովհաննու։

– 267բ-9ա Ննջումն Յովհաննու առաքելոյ եւ աւետարանչի եւ աստուածաբանի – Յետ ննջմանն ամենասրբուհոյ աստուածածնին, ամէնաւրհնեալ կուսին Մարիամայ Յովհանէս առաքեալն... որ փոխեցեր Քրիստոս զսիրելին քո Յովհաննէս եւ զպատմող աստուածութեան յերկրայնոցս յերկնայինսն, պարգեւեա՛ եւ զքո զերկնից արքայութիւնդ։

Ծնթ. Ունի ստ. լս. համաբարբառ՝ Ցրուացանկ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. Մովսէս գրչի

7ա Զսակաւ ծրօղ բանիս զՄովսէս զանպիտան էրէցս եւ զծնօղսն իմ յիշել աղաչեմ ի Տէր միով ողորմիւ, զյիշօղքըդ յիշեալ լիջիք զՏեառնէ Աստուծոյն մերոյ. ամէն։ Թվին ՌՃԳ. (1654)։

2. Մարտիրոս գրչի

167ա ԶՄարտիրոս փցուն գրիչ մի՛ մոռանայք, յիշեցէ՛ք ի Քրիստոս, եւ Աստուած զձեզ յիշէ. ամէն։

269բ Ստացօղի եւ գրօղի սուրբ Աւետարանիս եւ ծնօղաց իւրոց եւ ամենայն արեան մերձաւորաց իւրեանց, եւ քեզ փառք յաւիտեան. յամէն։

296բ (ստ. լս.)՝ Եղբա՛յրք, թողութիւն արարէ՛ք ննջումի։

340բ Փա՜ռք եզակի, եռահիւսակ դաւանութեանն՝ ապենիազին, կատարեալ եւ անսահմանելի Աստուծոյ Հօր, Աստուծոյ Որդւոյ, Աստուծոյ Հոգւոյ։ Շնորհիւ Տեառն ամենակալի եւ նորին օգնականութեամբ աւարտեցաւ եռահրաշ եւ հոգիազարդ Աւետարանս, զոր էր շաղկապեալ երանեալ աւետարանչացն՝ ըստ բազմերանկ գունոց ի մի ոստայն, ընկենլով հանճար, զոր արուեստակեալ |341ա| անուշոցաց ծաղկանց իւղ եփեցական կազմութեամբ իր՝ ըստ հոգւոյն յատկութեամբ իմանի զանազանն որակութեամբք գաղափարելով ըստ յոքունց արփիացելոցն դասակցութեանց՝ առ ի յեկեղեցւոյ յարմարումն, յօդիւ խաղաղութեամբ գլխոյն պատշաճեալ, զի յայսմանէ կատարելութիւն։ Չորք աւետարանք ի բազում պատճառէ՝ չորեքկերպեան կենդանիք՝ մարդ, առիւծ, ցուլ, արծիւ. չորք նիւթք աշխարհիս՝ հող, ջուր, հուր, օդ՝ հակառակք անհաշտելիք եւ սիրելիք անքակտելիք. չորք-չորք գիր անուան երրորդ<րդ>ութեան՝ Հայր, Որդի, Հոգի, չորք գետք բղխեալք ի դրախտէն՝ Փիսովն, Գեհովն, Տիգրիս, Եփրատէս, չորս անկիւնս եւ չորս եղջեւրք սեղանոյն, չորս թեւք սրբոյ խաչին, չորս առաքինութիւնք հոգւոյ՝ խոհեմութիւն, արիութիւն, ողջախոհութիւն, արդարութիւն, |341բ| չորս ծագ տիեզերաց՝ արեւելք, արեւմուտք, հիւսիս, հարաւ, չորս բանք Աւետարանիս՝ պատգամ եւ պատուիրան, ըսպառնալիս եւ աւետիս, չորս բանիւ խօսի Աւետարանս՝ հրամանաւ եւ խրատով, օրինակաւ եւ վկայութեամբ, եւ այլ բազում պատճառք են, յորս գաղափարին չորեքեան աւետա[րա]նիչքս, զի թէպէտ եւ բազում բանք ի սոսա երեւին ներհակք միմեանց, այլ քաջ ճշմարիտք եւ յոյժ միաբանք միմեանց։

Արդ, գրեցաւ Մադթէոս ի խնդրելոյ հրէից հաւատացելոցն, որք էին յԵրուսաղէմ զկնի Ը. ամի համբառնալոց Փրկչին, ի լեզու յեփրայեցի, յԵրուսաղէմ քաղաքի, զոր առեալ Թովմայի՝ քարոզէ Հնդկաց, եւ Բարդուղիմէոս՝ Դելմաստանի եւ Ամրանա եւ ամենայն յարեւելից։ Իսկ Մարկոս գրէ ի հրամանէ Պետրոսի վիմի վարդապետին իւրոյ Աղեքսանդր քաղաքի, ի լեզու եգի|342ա|պտացի, զկնի ԺԱ. (11) ամի, եւ աւետարանէ յԵթովպէ եւ ի Լիւրիկիա եւ լուսաւորէ զարեւմուտս։ Իսկ Ղուկաս, յառաջագոյն աշակերտ գոլով Գաղիանոսի բժշկապետի, յոր եւ ինքն էր արուեստիւ բժիշկ, յետոյ աշակերտի սրբոյն Պօղոսի, որ եւ հրամանաւ իսկ նորա գրէ զկնի ԺԸ. (18) ամի ի լեզու հռովմաեցի, յԱնտիոք քաղաքի, եւ քարոզէ ի Բիւթանիա եւ յամենայն Մակեդովնիա։ Իսկ Յովհաննէս՝ որդի Զեբեդեա, որդի Որոտման, որդի սուրբ Կուսին, զվերինն որոտալով աւետէ եւ աւետարանէ զկնի ԾԳ. (53) ամի գրէ յԵփեսոս քաղաք, եւ լուսաւորէ զամենայն Ասիա։ Արդ, Աւետարան կոչի, որ պատմէ մեզ զեղեալ բարութիւնս, զխաղաղութիւն, զոր եղեւ հրեշտակաց եւ մարդկան, զքակտումն բռնութեան թշնամւոյն կենաց մերոց, զաւերումն դժոխոց, զազատութիւն հոգոց, զընդ աջմէ Աստուծոյ նստել բնութեան մարդկութեանս։

Արդ, գրեցաւ սուրբ Աւետարանս ձեռամբ |342բ| Մարտիրոս կղերիկոսի, որ էր նա ի յերկրէն Ծագաձորոյ, ի գեղջէն Խնծորեկոյ։ Յայսմ Աստուածաշունչ տառիս ցանկացող եղեալ ի Հոգւոյն Սրբոյ եռացեալ, սիրասնունդ եւ սրբամիտ, ողջախոհ եւ սրբասնեալ տէր Թադէոս նորընծայ քահանայն, որ եւ ետ գրել զսուրբ Աւետարանս ի Մարտիրոս դպրին զսեաւ գիրն, եւ եբեր ետ զիս՝ զանարժանս, զհեք<գ>ս եւ զթշուառս, զնուաստ անուն Մովսէս տրուպ եւեթ իրիցուկս։ Եւ ես՝ թաբուրս ի բարեաց գործոց, մեղսամած, մատամբս ծաղկեցի եւ կազմեցի զսուրբ Աւետարանս եւ զսակաւ յիշատակարանս ծրագրեցի, մի թէ քաւի մեղս ի մարմնի, որոյ յիշատակն օրհնութեամբ եղիցի, եւ աղօթիւք նոցին Տէրն մեզ ողորմեսցի։ Ի թվին ՌՃԲ. (1653) զստացաւ սուրբ Աւետարանս հեզահոգի Թադէոս էրէցն, ի հալալ ընչից իւրոց, բարի յիշատակ հոգւոյ իւրոյ եւ ծնօղացն, որ էր նա բնական ի յերկրէն Մաղաւ[ո]ւզա, ի գեղջէն Րախիշոյ, որ եւ ազդմամբ չարին փախըստեա եղեալ, եկեալ բնակե|343ա|ցաւ ի յերկիրս Ծարա, ի գեօղն Մոս։ Եւ առաջնորդութեանն ի յայսմ նահանկի զտէր Ստեփաննոս արհեպիսկոպոսն եւ ժրաճան հովիւն, եւ էր սպասաւոր ի սուրբ Դադի վանիցն եւ Մարդաղաւնեաց Սուրբ Նշանին, եւ զի էր երաշխաւոր եւ հոգացող ի տէր Թադէոսին՝ հոգեւոր, այլ եւ մարմնաւոր։ Աստուած զինքն անփորձ եւ անսասան կենօք պահեսցէ ի յաթոռի իւրում մինչ ի խորին ծերութիւնն, եւ եդ ի յաստեացս ելանելոյ ընդ սուրբ հայրապետացն դասեսցէ. ամէն։ Ի հայրապետութեան Աղւանից ի տէր Պետրոս կաթողիկոսի արի եւ քաջ նորընծա հայրապետին, եւ ի թագաւորութիւն Պարսից փոքր շահ Ապազին նոր թագաւորին, ի թվին ՌՃԳ. (1654) զստացաւ սուրբ Աւետարանս զտէր Թադէոս քահանայն՝ յոյժ կարօտիւ եւ փափագանօք դիմեալ ի յայն բանն Սողովմոնի, որ ասէ՝ Երանի, որ ունիցի զաւակ Սիով|343բ|նի եւ ընտանիք նորա յԵրուսաղէմ։ Եւ ետ գրել զսա բարի յիշատակ հոգոյ իւրոյ եւ ծնօղացն՝ հօրն՝ Ումիտին, եւ մօրն՝ Գուլաղին, եւ մեծ հաւերուն իւրոյ՝ Վալադին, Պօղոսին, Մեհրապին, եւ հօր հաւուն իւրոյ՝ Առաքելին, եւ հօրեղբօրն՝ Էվազին. ամէն։ Այլեւ յիշեցէ՛ք զտէր Թադէոսն եւ իւր մեծ եղբայրն՝ զկուսակրոն Գրիգո[րն], որ էր անդամալոյծ ոտիւք եւ ձեռօք. Աստուած իւրեանն արքայութիւն տացէ եւ միւս եղբօրն՝ Պօղոսին, եւ հանգուցեալ եղբարցն՝ Պաղտասարին, Էվազին. ամէն։ Այլեւ յիշեցէ՛ք զԹադէոս երէցն եւ կողակիցն իւր՝ զՊաճին, եւ դստերացն՝ Մարիանին եւ Հռ[ո]ւփսիմին, եւ ուստր Աստուած տացէ. ամէն։ Այլեւ յիշեցէ՛ք զտէր Թադէոսի եղբայր Պօղոսն եւ իւր ամուսնոյն՝ Մարինոսին, եւ որդոցն՝ Վալատին, Սեւումին, Առաքելին, Էվազն։ Արարիչն Աստուած զկենդանիքն առ|344ա|ողջ եւ անսասան կենօք պահեսցէ եւ ննջեցելոցն հանգիստ եւ արքայութիւն տացէ. ամէն։ Այլեւ յիշեցէ՛ք զտէր Թադէոսի մայր Գուլաղէն եւ իւր ծնօղացն՝ հօր՝ Գասբարին, եւ մօրն՝ Խանբէկուն, եւ իւր որդւոցն՝ Գրիգորին, Խլին, Առաքելին. ամէն։ Հայր՛՛։

Տե՛ս ԺԷ. դ-ի յիշ-ք, Գ., էջ 601-2, Հմր 921։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 344ա (Ժէ. դար, բոլորգիր) Այլեւ յիշեցէ՛ք զտէր Թաթէոսն եւ նորաբոյս որդիքն՝ Մովսէսն եւ Գրիգորն եւ Գասբարն, եւ հանգուցեալն ի Քրիստոս Դաւիթն, եւ միւս այլ Դաւիթն. ամէն։ Հայր մեր։

2. 344ա (Ժէ. դար, բոլորգիր) Եւ զԳիրիկորն, այլեւ յիշեցէ՛ք զՊաղտարն (՞), Յակոբն, Գիրիկորն եւ զՄովսէսն, եւ զիւր կողակիցն՝ Կուլին, եւ զորդիքս իմ՝ Մալքումն, Ծատուրն, Դօիթն։ Արդ, անկեալ յիշեցէ՛ք զՔասբարն |344բ| եւ զիւր կողակիցն՝ Սալին, եւ զնորաբուս զորդին՝ Էվազն, եւ առ Քրիստոս հանգուցեալ որդին իւր՝ Ներսէսն։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա, Գա՝ մատիտով «3647», 1ա՝ «Տաթեւ», «3647», «ՌՃԳ. 1654 Մ[եսրոպ] եպիսկոպոս», մատիտով «47», 345բ՝ «Վերակազմված է / հին ու նոր կաշիների միացումով / հին կազմաստառով / գլխ. վերականգնիչ՝ Խաչատրյան Ա. / 10/ճ.63 թ. / Մատենադարան», պհպ. Դա՝ մատիտով «Ձեռագիրը բաղկացած է 348 թերթերից (կրկնված են 191 եւ 198-րդ համարները)»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 17ա, 35ա, 185բ, 188ա եւ այլուր՝ «Բժշկութիւն»։

 

 

3648

ՄԱՇՏՈՑ ՁԵՌԱՑ

 ԺԶ. դար

ԳՐԻՉ՝ Հերապետ քհնյ։ ՍՏԱՑՈՂ՝ Ուսլումելէք (կին)։

ԹԵՐԹ՝ 169+1 (կրկն.՝ թ. 27). չգրուած՝ թ. 9-10։ ՊՐԱԿ՝ Բ-ԺԶ×12 (Բ 10, Գ, Զ, Թ, ԺԱ, ԺԵ 11, ԺԶ՝ 9)։ ՆԻՒԹ՝ թուղթ (հետագայի յաւելում՝ թ. 9, 10, 44, 54, 55, 148)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17×12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13,5×9,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 14ա), գրչափոխութիւն՝ 1ա-8բ։ ՏՈՂ՝ 22-24։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ Ա. փեղկ՝ կապոյտ կտաւ, Բ. փեղկ՝ վանդակազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ դեղնաւուն, չգրած թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 8ա, 14բ, 18ա, 33ա, 42բ, 50բ, 54բ, 60բ, 88ա, 95ա, 107բ, 119բ, 136ա, 145ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, սափոր (76բ)։ Զարդագիր՝ հանգուցագիր, բուսական, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, շագանակագոյն, վարդագոյն, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1966 թ., մէջքի, փեղկերի եզրերի կաշին նոր, հին կաշին մաշուած, վրան քերծուածքներ եւ ճաքեր, պհպ-ները եւ կազմաստառները նորոգման ժամանակի, լուսանցակողերի կարմիրը թափուած, աղտոտուած, խոնաւութիւնից ալիքաւորուած. թերթերի վրայ կան խոնաւութեան եւ անմաքուր կաթիլքի, բորբոսի հետքեր, զանազան բծեր, մանրանկարների գոյները, գիրը տեղ-տեղ թափուած, դժուարընթեռնելի, թ. 44, 54, 55, 148՝ հետագայի յաւելում, պակասը լրացուած այլ ձեռքով, թ. 26, 28՝ սխալ տեղադրուած, թ. 28՝ կարդալ թ. 25ից, թ. 26՝ թ. 27գդ-ից յետոյ, սկ. առնուազն 13 թերթ, ընդմէջ թ. 10-1ի, 79-80ի 1ական, թ. 160-1ի առնուազն 2 թերթ ընկած, ընդմէջ թ. 10-1ի, 44-5ի, 113-4ի 1ական թերթ մկրատուած:

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-4բ [Ա. Կանոն մկրտութեան] – (սկ.) ///ոյ եւ ի ջրոյ, որով զծառայս զայս անուն... եւ ասէ զաղօթս. Աւրհնեալ ես բարեխնամաւղ Աստուած…

2. 4բ-14ա [Բ. Կանոն պսակ դնելոյ] – Եւ ապա տացէ քահանայն զաջ ձեռն հարսինն ի յաջ ձեռն փեսային եւ ասէ՝ Ըստ աստուածային հրամանին... Ընթերցուած ի Ծննդոց. Եւ ասաց Աստուած՝ Արասցուք մարդ ըստ պատկերի մերում… եւ ամենայն մարմնոց բժշկութիւն, ամենայն պահպա/// (մէջից եւ կամ չգրած) 11ա /// գինի եղեալ, եւ ոչ գիտեր ուստի իցէ...

3. 14բ-7բ Գ. Կանոն հաղորդ տալոյ – Առնու քահանայն զփրկական խորհուրդն եւ խաչ, եւ բուրվառ եւ երթայ առ հիւանդն... եւ ասէ զաղօթս. Տէ՛ր, Աստուա՛ծ ամենակալ, ամենագութ...

4. 18ա-25բ, 28աբ, 27ա-դ, 26աբ, 29ա-32բ Դ. Կանոն թաղման. յորժամ զամենայն ննջեցեալսն ի Քրիստոս յուղարկեն – Սաղմոս. Ողորմեա՛ ինձ Աստուած ըստ մեծի... եւ ասէ զաղօթո. Աստուած յաւիտենական, անսկիզբն, անեղ…

ա. 25բ, 28աբ, 27ա-դ Եղբա՛յր, թէ կամիս զգանձդ ասա՛, թէ չէ՝ դու գիտես. մի՛ ձանձրանար, եղբա՛յր («ՄԱՆՎԵԼՍ») – Մինդ ի յԷէն, Բանդ, որ ի Հաւրէ յորժամ ծագիս փառաւք... ինձ բարեխաւս առ Տէր կացուցէ՛ք. ողոր՛՛:

5. 33ա-7բ [Ե. Կանոն այգոյն] – Իսկ յերկրորդում աւուրն, յորժամ յայգալացն ժողովին, գան ի գերեզման եւ ասեն սաղմոս. Հոգի քո բարի... Պաւղոսի առաքելոյ ի Թեսաղոնիկեցւոց թղթոյն է ընթերցուած. Այլ մեք պարտիմք գոհանալ…

6. 38ա-42ա Զ. Կանոն եօթերորդ աւուր – Երթան ի գերեզմանն եւ ասեն զԱմբիծսն եւ շարական, սաղմոս. Տէ՛ր, Աստուած փրկութեան իմոյ... Ընթերցուած Յիսայայ մարգարէէ. Այսպէս ասէ Տէր՝ Գամ ժողովել զամենայն ազգս…

7. 42բ-50ա է. Կանոն յորժամ տղայ վախճանի – Երթան քահանայքն եւ ասեն Սաղմոս՝ Առ քեզ, Տէ՛ր, համբարձի... եւ ասէ զաղաւթս զայս. Սուրբ ես Տէր Աստուած մեր, որ բնակեալդ ես յերկինս… (ստ. լս.՝ Տղայթաղն)

ա. 44աբ (այլ թուղթ, լրացուած այլ ձեռքով) Ի վարդապետութիւնէ սրբոյն Գրիգորի Լուսաւորչին – Թէ մեք, որ կենդանիքս մնացեալ իցեմք... տարայց զնոսա ի լեառն սրբութեան իմոյ եւ ուրախ արարից զնոսա ի տան իմում:

բ. 47աբ Սրբոյն Գրիգորի ասացեալ – Ամենեքեան, որ տեսանիցեն զարդարն... եւ ի նոյն կերպարանս նորոգիմք փառաւք ի փառս:

8. 50բ-4ա Ը. Կանոն այգոյն – Երթան ի գերեզմանն. սաղմոս. Եղիցի անուն Տեառն... Պաւղոսի առաքելոյ յԵբրայեցւոց թղթոյն է ընթերցուած. Այսուհետեւ, եղբա՛րք, ոչ էք աւտարք եւ պանդուխտք…

9. 54բ*-8ա [Թ.] Կանոն հոգէհանգիստ առնելոյ կամ Պատարագ մեռելոց – Ասեն սաղմոս ի թիւ. Երանի որում թողու՛՛... Ընթերցուած յառակաց. Պատուեա՛ զՏէր ի քոյոց արդար վաստակոց …

* Ծնթ. թ. 54-5՝ այլ թուղթ, լրացուած այլ ձեռքով։

10. 58ա [Ժ.] Աղաւթք վասն աղ աւրհնելոյ – Աւրհնեալ ես Տէր Աստուած ամենակալ, արարիչ...

11. 58բ-60ա ԺԱ. Կանոն զնշխարհս սրբոց փոխել ի հանգիստ – Տանին ի տեղին արժանի դնելոյ եւ ասեն ի թիւ սաղմոս. Յիշեա՛ Տէր զԴաւ[իթ]... Ընթերցուած ի Չորրորդ թագաւորութենէ. Եւ ելին ամենայն ծերքն Իսրայէղի…

12. 60բ-76բ ԺԲ. Կանոն խաչ աւրհնելոյ – Բերեն յեկեղեցին եւ լուանան նախ ջրով եւ ապա՝ գինւով, եւ ասեն սաղմոս ի թիւ՝ Լո՛ւր, Աստուա՛ծ, աղաւթից իմոց... Ընթերցուած յառակաց. Երանեալ է այր, որ եգիտ զիմաստութիւն…

13. 76բ-87բ ԺԳ. Կանոն ջուր աւրհնելոյ – Յաւուր յայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի... զի իջանէր իբրեւ զաղաւնի /// (մէջից թափուած) 80ա /// երկնեաց ծով կէտս մեծամեծս եւ մանունք ելին ի նմանէ... Ընթերցուած յԵլից. Եւ խաղացոյց Մովսէս զորդիսն Իսրայէղի…

14. 87բ-94բ ԺԴ. Կոչումն յապաշխարութիւն – Երթայ մեղուցեալն ի դուռն եկեղեցւոյն, եւ ասեն սաղմոս՝ Ողորմեա՛ ինձ Աստուած ըստ մեծի... Ընթերցուած յԻսայ մարդարէէ. Լուացարո՛ւք, սրբեցարո՛ւք, ընկեցէ՛ք զչարիս յանձանց…

15. 95ա-100բ ԺԵ. Քարոզ Պատուիրանին, զոր զեկուցանէ քահանայն ժողովրդեանն – Նախ քան զպատարագն առեալ զԱւետարանն ի գիրկն եւ կարկառեալ... Եւ ասէ զաղօթս. Լուարո՛ւք ինձ, որդեա՛կք իմ սիրելիք…

16. 100բ-7ա ԺԶ. Կանոն ժամատուն աւրհնելոյ յաւուր Մեծի հինգշաբաթին – Աւրհնեալ ամենասուրբ Երրորդութիւնն...

17. 107բ-9ա ԺԷ. Կանոն ապաշխարաւղ արձակելոյ ի Մեծի հինգշաբաթին – Յերեք ժամուն ժողովին ի դուռն եկեղեցւոյն քահանայն եւ ապաշխարօղքն եւ ասեն սաղմոս Ծ.՝ Ողորմեա՛ ինձ Աստուած... Ընթերցուած յԻսայայ մարգարէէ. Եւ կատարեսցին աւուրք սգոյ քո… որ պահէր զճանապարհ ծառոյն կենաց /// (մէջից թափուած)114ա /// վասն ընդ մեզ դրաւ ճանապարհ...

18. 119ա-35բ ԺԸ. Կանոն ոտնլուային – Երեկոյին յետ սրբոյ պատարագին ժողովին, եւ այս կանոն կատարի... Եւ եպիսկոպոսն ասէ զաղաւթս. Փառաւորեմք զքեզ, Տէ՛ր Աստուած մեր Յիսուս Քրիստոս…

ա. 124բ-6բ Երանելւոյն Յովհաննու վարդապետի ասացեալ, որ մականուն Պլուզ կոչի – Աստուած սէր է, ասէ որդին որոտման... եւ կամեցօղ սիրոյ ի սուրբ սրտէ եւ յանկեղծաւ. որ հաւատոց:

բ. 127բ-9բ [ստ. լս-ից.՝ Գանձ ոտնալուային] – Աստուած մեծ եւ սքանչելագործ զօրութիւն... եւ որք հաղորդին եւ ոտնալուին ընդ քեզ միութիւն ողոր՛՛:

19. 136ա-41բ ԺԹ. Կանոն տեառնական աւրհնելոյ – Ածեն զնուիրեալն ի դուռն եկեղեցւոյն եւ առաջի խաչին դնեն... Ընթերցուած ի Ղեւտացւոց. Եւ կոչեաց զՄովսէս Տէր եւ խաւսեցաւ ընդ նմա…

20. 141բ-4բ Ի. Աղաւթք – Յորժամ առ հիւանդն երթան, այսպէս ասասցեն. ասեն Սաղմոս՝ Զերգն Եզեկիելի մարգարէին, որ է այսպէս... Եւ քահանան ասէ զաղօթս. Ամենակալ Աստուած, արարիչ ամենայն արարածոց…

141բ-4բ ստ. լս., գրչից՝ «Վասն հիւանդաց աղօթելոյ»

21. 145ա-52ա* ԻԱ. Կանոն նաւակատեաց եկեղեցւոյ կամ պղծել յանաւրինաց եւ շարժել սեղան վերըստին հաստատել – Մտանէ եպիսկոպոսն հանդերձ քահանայիւքն եւ համաւրէն ժողովրդովն... Եւ ասէ եպիսկոպոսն զաղաւթս. Որ ընդունաւղդ ես աղաւթից ժողովրդեանն քո…

* Ծնթ. թ. 148՝ այլ թուղթ, լրացուած այլ ձեռքով. ստ. լս., գրչից՝ 145ա «Սրբել տաճարին», 146բ-9բ «Պղծել տաճարին»:

22. 152բ-6բ ԻԲ. Կանոն զԱրմտիս, սերմանց եւ զշեղջ աւրհնելոյ – Սաղմոս, կցուրդ՝ Քեզ վայել է. Ընթերցուած յառակաց. Պատուեա՛ զՏէր ի քոյոց արդար վաստակոց...

23. 157ա-69ա [Աւետարանք Իւղաբերից, Բժշկութեան, Պաշտման եւ Հանգստեան. ձեռ. 825, 118ա-25բ]։

ա. 157ա-8բ Աւետարան ըստ Մատթէոսի – Եւ յերեկոյին շաբաթուն, յորում լուսանայր...

բ. 158բ-9բ Աւետարան ըստ Մատթէոսի – Եւ ելեալ անտի Յիսուսի՝ գնաց ի կողմանս Տիւրոսի...

գ. 159բ-60բ Աւետարան ըստ Մարկոսի – Եւ իբրեւ երեկոյ եղեւ, քանզի ուրբաթ էր...

դ. 160բ Աւետարան ըստ Մարկոսի /// (շար.)։

ե. 161ա (սկ.) /// [Աւետարան ըստ Ղուկասու] – Ընթացաւ ի գերեզմանն, եւ հայեցեալ տեսանէ զկտաւսն...

զ. 161ա-3ա Աւետարան ըստ Ղուկասու – Եւ հանէր դեւ մի համր...

է. 163ա-5ա Աւետարան ըստ Յովհաննու – Յետ այսորիկ աղաչեաց զՊիղատոս...

ը. 165ա-8ա Աւետարան ըստ Յովհաննու – Եւ մինչդեռ անցանէր, ետես այր մի կոյր...

թ. 168ա-9ա Աւետարան ըստ Յովհաննու – Եթէ սիրէք զիս, զպատուիրանս իմ պահեսջիք...

ժ. 169ա [Աւետարան ըստ Յովհաննու] – Զայս խաւսեցայ ընդ ձեզ՝ Մինչ առ ձեզս եմ...

Ստ. լս-ներում գրչից ունի խորագրեր:

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

4բ Որ ողորմի Քրիստոս Աստուած ստացաւղի սուրբ գրոցս Ուսլումելեքին եւ ծնաւղացն նորին (ապա 6 տող չգրած)։

7բ Եւ ստացաւղ սուրբ Մաշթոցիս զհոգեւոր մայրն մեր՝ զՈւսլումելիքն, եւ զայրն իւր՝ զԽալիֆէն, եւ զորդիքն իւր՝ զՆուրադին եւ զՔարիմադին, յիշեցէ՛ք ի Քրիստոս եւ լի բերանով Աստուած ողորմի ասացէ՛ք։

14ա Ողորմեա՛ Տէր Աստուած Յիսուս Քրիստո՛ս, ստացաւղի սուրբ գրոցս՝ Բաւգլաւլօենց (ժամանակ անց անկանոն գրով) «Խալիֆին եւ Ծերունին, եւ Ուսլումելեքին, եւ ծնաւղաց նորին՝ Սուրաթին եւ Քարիմադին, եւ ամենայն ննջեցելոցն. ամէն»։

17բ Որ ողորմի Քրիստոս Աստուած ստացաւղի սուրբ գրոցս։

37բ Տէր Աստուած ողորմի ստացաւղի սուրբ Մաշթոցիս, (7,5 տող չգրած) եւ Հերապետ գրչի եւ մեր ծնաւղացն եւ ձեզ՝ լսաւղացդ, եւ Աստուած ողորմի ասաւղացդ ողորմեսցի Քրիստոս Աստուած. ամէն։

42ա Ներա՛ւղ Աստուած, ողորմեա՛ ստացաւղի սուրբ գրոցս (ժամանակ անց անկանոն գրով՝ «Ուսլումելեքին եւ Խալիֆին, եւ Ծերունին, եւ ամենայն ննջեցելոցն. ամէն, եղիցի, եղիցի» (1 տող չգրած))։ Եւ փծուն գրչի՝ Հերապետ քահանայի եւ ձեզ։

Ստացողի.

50ա Յիշեսջի՛ք ի սուրբ յաղաւթս ձեր զստացաւղ սուրբ գրոցս (ժամանակ անց անկանոն գրով)՝ «Ուսլումելեքին, եւ Խալիֆին, եւ Ծերունին, եւ ամենայն ննջեցելոցն. ամէն»։

60ա Այժմ բարեխաւսութեամբ սուրբ ճգնաւորացն ողորմեա՛, Քրիստո՛ս Աստուած, ստացաւղի սուրբ կտակիս, որ այժմ Մաշթոց անուանի (ժամանակ անց անկանոն գրով)՝ «Ուսլումելեքին եւ զաւակաց նորին՝ Նուրադնին եւ Քարիմադնին, Խալիֆին եւ Ծերունի, եւ ամենայն ննջեցելոցն. ամէն» (1 տող չգրած)։ Եւ մեղապարտ գրչի՝ Հերապետ քահանայի, եւ մեր ծնաւղացն, եւ ձեզ՝ լսաւղացդ եւ կարդացաւղացդ. ամէն։

76բ Աստուած ողորմի ստացաւղի սուրբ գրոցս (ժամանակ անց անկանոն գրով)՝ «Ուսլումեքին, Խալիֆին, եւ Ծերունին եւ ամենայն արեան մերձաւորաց նոցին՝ կենդանեաց եւ հանգուցելոցն ի Քրիստոս. ի ամէն»։

87բ Տէր Աստուած Յիսուս Քրիստոս, քո սուրբ ծնընդեան բարեխաւսութեանն ողորմեա՛ ստացաւղի սուրբ կտակիս (ժամանակ անց անկանոն գրով)՝ «Ուսլումելեքին, եւ Խալիֆին, եւ Ծերունին, Նուրադնին եւ Քարիմատնին, եւ ամենայն ննջեցելոցն. ամէն»։

94բ Ողորմեա՛, Տէր Աստուած Յիսուս Քրիստոս, աւուրս շնորհի ստացաւղի սուրբ գրոցս (ժամանակ անց անկանոն գրով)՝ «Ուսլումելեքին, Խալիֆին, եւ Ծերունին, Նուրադնին եւ Քարիմադընին, եւ ամենայն ննջեցելոցն»։

100ա Յիշեսջի՛ք ի սուրբ սոսկալի պատարագս ձեր զմեղաւք մեռեալ փծուն գրչիս՝ սուտանուն Հերապետ քահանա, եւ զծնօղսն մեր, եւ զմիաբան ժողովուրդդ առհասարակ, եւ ստացաւղ սուրբ Մաշթոցիս (ժամանակ անց անկանոն գրով)՝ «Ուսլումելիքն յիշեցէ՛ք ի Քրիստոս եւ լի բերանով Աստուած ողորմի ասացէ՛ք»։

105բ Աւրհնեսցէ Տէր Աստուած զգրաւղ գրոյս՝ զՀերապետ քահանայս, եւ զստացաւղ սորա (անունը չգած, տեղը բաց) եւ արասցէ թողութիւն մեղաց իւրոց ի միւսանգամ գալըստեանն իւրոյ, եւ ծնաւղաց եւ ննջեցելոց իւրոց։

107ա Ողորմի՛ Քրիստոս Աստուած ստացաւղի սուրբ գրոցս (ժամանակ անց անկանոն գրով)՝ «Ուսլումելեքին, եւ Խալիֆին, եւ Ծերուն, Նուրադնին եւ Քարիմադնին, եւ ամենայն արեան մերձաւորաց նորին»։

119ա Սուրբ տաւնի բարեխաւսութեամբս, Քրիստո՛ս Աստուած, ողորմեա՛ ստացաւղի սուրբ կտակիս (ժամանակ անց անկանոն գրով)՝ «բարեպաշտ կնոջն՝ Ուսլումելեքին, եւ Խալիֆին, Ծերունին»։

135բ Զստացաւղ սուրբ գրոցս (ժամանակ անց անկանոն գրով) «Ուսլումելիքն յիշեցէ՛ք ի Քրիստոս եւ լի բերանով Աստուած ողորմի ասացէ՛ք»։

141բ Քրիստոս Աստուած, ողորմեա՛ ստացաւղի սուրբ գրոցս՝ (ժամանակ անց անկանոն գրով)՝ «բարեպաշտ կնոջն՝ Ուսլումելեքին, եւ ծնաւղաց նորին եւ ամենայն ննջեցելոցն»։

144բ Որ ողորմի Քրիստոս Աստուած ստացաւղի սուրբ գրոցս (անուան տեղը բաց՝ չգրած)։

152ա Զստացաւղ սուրբ գրոցս յիշեցէ՛ք։

156բ Եւ ստացաւղի սուրբ գրոցս (ժամանակ անց անկանոն գրով)՝ «Ուսլումելեքին եւ ծնաւղաց նորին»։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա, 1ա՝ «3648», պհպ. Գբ՝ «Վերակազմված է / հին եւ նոր կաշիների միացումով / հին եւ նոր կազմաստառով։ / Գլխ. վերականգնիչ՝ Ա. Խաչատրյան, / Երեւան, 1966 թ.»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 4բ՝ «Նշանն առ տանոտերն, ո[ր] ապայ պսակայ»։

 

 

3649

ԹՈՎՄԱ ԱՔՈՒԻՆԱՑԻ, ՅԱՂԱԳՍ ՏՆՕՐԻՆՈՒԹԵԱՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ

 ԺԵ. դար

ԳՐԻՉ՝ Մխիթար (՞)։

ԹԵՐԹ՝ 308. չգրուած՝ 308բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԵ×12 (ԺԲ 16, ԻԴ, ԻԵ 14)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5×12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (13,5×9,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր, փոխնիփոխ նոտրգիր (նմուշ՝ 18ա, 232ա)։ ՏՈՂ՝ 32-37։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ դրոշմազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Գ+Դ-Զ՝ դեղնաւուն թուղթ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 161ա, 273ա։ Լուսանցազարդ՝ բուսական՝ 302ա։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր (տեղ-տեղ զարդագրերն առանց գունազարդման)։ Գոյներ՝ կարմիր, վարդագոյն, շագանակագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած 1963 թ., վերակազմուած հին ու նոր կաշիների միացումով, հին կազմաստառով, կաշուի վրայ զանազան քերծուածքներ, զոյգ կապիչներն ու գամերն ընկած, պհպ-ները նորոգման ժամանակի, լուսանցակողերի կարմիրը մեծ մասամբ թափուած, թ. 1՝ ամբողջութեամբ, իսկ միւս թերթերի եզրերը թափանցիկ թղթով նորոգուած, վրան խոնաւութեան, կաթիլքի, ձէթի, բորբոսի, թանաքի հետքեր, զանազան բծեր. գիրը մասամբ թափուած, դժուարընթեռնելի, տեղ-տեղ անընթեռնելի, թ. 13՝ փակցուած հակառակ դիրքով, կարդալ՝ 13բա, ԺԳ պրակից սկսած (149ա)՝ պրականիշերը եւ գիրն աստիճանաբար դառնում են նոտրգիր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-308ա [Երանելոյն Թօմայի Աքիւնացոյ. Յաղագս տնօրէնութեանն Քրիստոսի. Առաջին հատոր երրորդ մասին հաւաքման]

Տե՛ս ձեռ. 68, 1ա-275բ։ Ցանկ/305ա-8ա։ [Նախերգան]/1ա։ ա/1ա-6բ։ բ/6բ-16ա։ գ/16ա-22ա։ դ/22ա-6ա։ ե/26ա-9բ։ զ/29բ-33ա։ է/33ա-41բ։ ը/41բ-6բ։ թ/46բ-50ա։ ժ/50ա-4ա։ ժա/54ա-8ա։ ժբ/58ա-61ա։ ժգ/61ա-5ա։ ժդ/65ա-8բ։ ժե/68բ-76ա։ ժզ/76ա-85ա։ ժէ/85ա-7բ։ ժը/87բ-92բ։ ժթ/92բ-7բ։ ի/97բ-9բ։ իա/99բ-102բ։ իբ/102բ-7ա։ իգ/107ա-10ա։ իդ/110ա-3բ։ իե/113բ-9բ։ իզ/119բ-21ա։ իէ/121բ-8բ։ իը/128բ-34ա։ իթ/134ա-7ա։ լ/137ա-41ա։ լա/141ա-50բ։ լբ/150բ-4բ։ լգ/154բ-8ա։ լդ/158ա-61ա։ լե/161ա-8բ։ լզ/168բ-77բ։ լէ/177բ-81բ։ լը/181բ-6ա։ լթ/186ա-94ա։ խ/194ա-9ա։ խա/199ա-201բ։ խբ/202ա-10ա։ խգ/210ա-4բ։ խդ/214բ-22բ։ խե/222բ-6բ։ խզ/226բ-41ա։ խէ/241ա-6ա։ խը/246ա-50բ։ խթ/251ա-6բ։ ծ/256բ-62ա։ ծա/262ա-5բ։ ծբ/265բ-73ա։ ծգ/273ա-7ա։ ծդ/277ա-81բ։ ծե/281բ-8բ։ ծզ/288բ-91ա։ ծէ/291ա-6բ։ ծը/296բ-9բ։ ծթ/300ա-4բ։ Յիշ. թարգմանութեան/304բ։

Տե՛ս Marcus Antonius van den Oudenrijn, Linquae Haicanae Scriptores... Bernae, 1960, էջ 203-204, Հմր 482

Լսուսանցներում կան բոլորգրով եւ նոտգրով գրչի սրբագրումներ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉԻ

ստ. լս., բոլորգրով

65ա Մութն է, աչիցդ ցաւ է։

89բ Մութն է։

93ա Ձմեռն սկսայ եւ խիստ է ցուրտ, ո՛հ, զմայլումս բազում։

109ա Եղբայր Մխիթարն է գրել, Յունվար ԻԸ. (28)։

125ա Ճրագն անցաւ, մոմն ի վերայ վայթեցաւ, դառն ցուրտ է։

169ա Յետին Բարեկենդանին սրբութիւն է այսաւր։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 304բ (1681, բոլորգիր) Զմեղօք մեռեալ Սահակ Վանեցի դպիրս՝ վերջին կազմողս, եւ զծնաւղս իմ յիշել աղաչեմ, եւ Աստուած զձեզ յիշէ։ Կազմեցաւ ի տ[օ]ն սուրբ առաքելոյն Թաթէոսի, ի թվին ՌՃԼ. (1681) ամին։

2. 308ա (1690, շղագրանման նոտրգիր) Յիշատակ է գիրքս Կաֆայեցի Սարգիս վարդապետին, ի դուռն Սուրբ առաքելոյն Թադէոսի, թիւն ՌՃԼԹ. (1690)։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 1ա, 15ա, 16ա, 108ա՝ շրջանաձեւ կապոյտ երկգիծ բոլորակ, եզրագծով՝ «ՍՈՒՐԲ ԹԱԴԷԻ ԱՌԱՔԵԼՈՅ ՎԱՆՔ», ապա պարսկերէն՝ «DwìÏÆæp êpÊ é¿ìÏh» (թրգ.՝ Ղարաքիլիսայի կաթողիկոսարան)*», կենտրոնում եկեղեցի, որի տակ՝ «1901»։

* Ծնթ. Կարդաց եւ թարգմանեց Քրիստինէ Կոստիկեանը։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա, Գա՝ «3649», 1ա՝ «Տաթեւ, 52/3649», «ԺԵ. Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]», պհպ. Դա՝ «Վերակազմված է / հին եւ նոր կաշիների միացումով / հին կազմաստառով։ / Գլխ. վերակազմող՝ Ա. Խաչատրյան / 24/XII. 63 թ., Մատենադարան»։

 

 

3650

ՊԵՏՐՈՍ ԱՐԱԳՈՆԱՑԻ, ԳԻՐՔ ՄՈԼՈՒԹԵԱՆՑ

 ՊԻԹ. – 1380

ԳՐԻՉ՝ Ֆրա Յոհաննէս։

ԹԵՐԹ՝ 215+1 (կրկն.՝ թ. 1). չգրուած՝ թ. 1, 4, 203ա-5ա, թ. 208-15։ ՊՐԱԿ՝ 10+4+4+Բ-ԺԷ×12 (Ե, ԺԶ 10, Է 16, Թ 12+2, ԺԳ 15*, ԺԴ 14, ԺԷ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5×12։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (14-14,5×9,5-10)։ ԳԻՐ՝ բոլորգիր՝ գրչափոխութեամբ (նմուշ՝ 5ա, 31ա)։ ՏՈՂ՝ տարբեր՝ 30-50։ ԿԱԶՄ՝ բաց շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով, զոյգ գամերով եւ կապիչներով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ շերտազարդ կտաւ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ մագաղաթ, չգրուած։

* Ծնթ. Յաւելում 8 թերթանոց պրակ պրակի մէջ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 188բ։ Ճակատազարդ՝ 22ա, 63ա, 70ա, 80բ (սեւով գծանկարային), 102բ, 144բ, 160ա, 182ա, 188բ։ Վերջնազարդ՝ 29բ։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, յուշկապարիկ (30ա, 31ա, 32ա, 72բ), մարդու գլխով մտացածին արարած (38ա), ուլ (48բ, 168բ)։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր, յուշկապարիկ (Ա՝ 10բ, 35բ եւ այլուր), մարդադէմ (Զ՝ 26բ եւ այլուր, Փ՝ 134բ), թռչնագիր մարդադէմ (Գ՝ 44բ), թառը ձեռքին մարդ (Ե՝ 188բ)։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, դեղին, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած, կազմը ԺԸ. դարի, մաշուած, վնասուած, վրան կան քերծուածքներ եւ ճաքեր, խունացած, մէջքը մասնակի նորոգուած, կապիչները նորոգման ժամանակի, գործածութիւնից եւ խոնաւութիւնից լուսանցակողերը աղտոտուած, մաշուած, դեպի դուրս անհամաչափ գոգաւորուած, աստառները աղտոտուած, հնամաշ. նորոգման ժամանակ որոշ լուսանցազարդեր վնասուած՝ կտրուած, թերթերի մեծ մասի եզրերը լրացուած այլ՝ դեղնաւուն թղթով, վրան կան աղտոտուածութեան, խոնաւութեան, թանաքի եւ այրուածքի հետքեր, զանազան բծեր, գրադաշտը գունափոխուած, տեղ-տեղ գիրը թափուած, տեղ-տեղ լրացուած այլ ձեռքով, մանրանկարները մասամբ գունաթափ, թ. 1գ-9բ՝ լրացուած հետագայում բոլորգրով եւ դրուած համապատասխան տեղում, թ. 116, 117՝ հետագայի յաւելում, բնագիրը նոտրգրով վերականգնած, թ. 174՝ սիւնակամիջից ընդլայնակի կտրուած, ընդմէջ թ. 208-9ի՝ սկզբնապէս չգրուած մէկ թերթ կտրած-հանած, 208ա՝ արտատպուած հանդիպակաց էջի բնագիրը. որոշ պրականիշեր, թ. 199, 200՝ բնագիրը վրն. լս-ից եզրահատումից վնասուած, Գ պրակից սկսած (30ա) հետագայի ձեռքով նոտրգրով պրակի առաջին կէսը թերթակալած հայերէն այբուբենի տառերով հետեւեալ կերպ. Գ պրակ՝ սկզբում թերթահամարը, յետոյ պրակահամարը (բգ, գգ, դգ, եգ, զգ), Դ-ԺԵ պրակներ՝ սկզբում պրակահամարը, յետոյ թերթահամարը (դբ, դգ, դդ, դե, դզ... ժեբ)։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1գ-188բ [Գիրք Յաղագս մոլութեանց. շարադրեալ է Պետրոսէ Արագոնացւոյ]

– 1գ-3բ Ցանկ գրոցն մոլութեանց – Ա. Նախ յաղագս մոլութեանց հասարակաբար... ՄԻԱ. Յաղագս երկրորդ հրամանին։

Տե՛ս ձեռ. 66, 122ա-273ա։ [Յառաջաբանութիւն]/չիք։ 1. ա/5ա-22ա: բ/22ա-63ա: գ/63ա-70ա: դ/70ա-80բ: ե/80բ-102բ: զ/102բ-44բ: է/144բ-59բ: ը/160ա-82ա։ 2. ա/182ա-3ա: բ/183աբ: գ/183բ-4ա: դ/184աբ: ե/184բ: զ/184բ-5ա: է/185ա-6ա։ 3. ա/186ա-7բ: բ/187բ-8բ։

Տե՛ս Marcus Antonius van den Oudenrijn, Linquae Haicanae Scriptores... Bernae, 1960, էջ 197-198, Հմր 470։

Բ. 188բ-203ա [Պետրոսի Արագոնացւոյ] Համառօտ հաւաքումն Ժ. պատուիրանացն

Տե՛ս ձեռ. 66, 273ա-87ա։ [Յառաջաբանութիւն]/188բ-93ա։ ա/193ա-4ա։ բ/194ա-5բ։ գ/195բ-6բ։ դ/196բ-7ա։ ե/197բ-9ա։ զ/199աբ։ է/199բ։ ը/199բ-200ա։ թ/200ա-1ա։ ժ/201աբ։ ժա/202աբ։ ժբ/202բ-3ա (վջ. «...ի յօգուտ մասնաւորի ուրուք կարէ արձակել յուխտէն կամ յերդմանէն»*)։

* Ծնթ. Հմր 66 ձեռ-ում, որպէս գործի աւարտ, նշուած է յիշատակարանը՝ «Աստանօր կատարեցաւ հաւաքումն վասն տասնաբանեան օրինացն ի փառս Քրիստոսի Աստուծոյ, որ է օրհնեալ յաւիտեանս. ամէն»։

Տե՛ս Marcus Antonius van den Oudenrijn, Linquae Haicanae Scriptores... Bernae, 1960, էջ 198-9, Հմր 473։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, Ժէ. դ., բոլորգիր

ա. 205բ Աղօթք ընդդէմ փորձութեան – Տէր Յիսուս Քրիստոս Նազօրացի խաչեալ, նայեա՛ ի փորձութիւն այս... որ կենդանի ես եւ թագաւոր ես, Աստուած եւ մարդ ի յամենայն յաւիտեանս։

բ. 205բ [Վասն պսակի] – Պսակն ոչ է հաստատ առանց խորհրդոյ մկրտութեան, այլ արդ... ոչ կարէ առնել պսակ ընդ այնմիկ, որ է ի խաւար անհաւատութեանն։

գ. 205բ Աղօթք սրբոյն Թումայի վարդապետին եկեղեցւոյ – Շնորհեա՛ ինձ, ողորմա՛ծ Աստուած, զոր քեզ հաճոյականք են... սիրեցեալ լից[ին] ինձ քոյքն ամենայն, եւ դու Աստուած առաւել քան զամենեսեան։

դ. 205բ-7բ (նոտրգիր) Մխիթար [Գօշ. ձեռ. 11, 99ա] վարդապետի ասացեալ աղօթք ի դէմ սուրբ պատարագին – Տէր Աստուած իմ Յիսուս Քրիստոս, Բան Հօր եւ կերպարան... եւ փառաւոր արարից զքեզ ընդ Հօր քում ամենազօրի եւ ընդ ամենասուրբ Հոգոյդ ճշմարտի այժմ եւ միշտ եւ՛՛։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

22ա (ուղղանկիւն ճակատազարդի եզրագծով) ԶՖրա Յոհաննէս գծողս յիշեա՛ եւ ասա՛ միշտ՝ Տէր ողորմեա՛ զտառապելո հոգո սորայ. (ճակատազարդի մէջ կապգրով՝ «ֆր[ա] Յոհա»)։

69բ Զմեղապարտ եւ զանարժան գրիչս զՅոհաննէս յիշեա՛, աղաչեմ, օ՛վ պատուական ընթերձօղ, եւ Աստուած զքեզ յիշէ՛ ի բարի. ամէն։

102բ (ճակատազարդի մէջ) Զֆր[ա] Յոհաննէս։

144բ Ո՛վ սուրբ ընթերձօղք, ի բարի մտաց մի՛ մոռանայք զնուաստ ոգի գծող տառիս՝ զֆրա Յոհաննէս պիտականուն կրօնաւոր, զանապատս ի բուն բարեացն եւ լծեալս գ[որ]ծօվ ի կառս, որ ի սմա գծագրեցաւ։ Աղաչեմ զամենայն պատահողսդ յիշեցէ՛ք ի Քրիստոս զհայրն իմ՝ զԽոցադեղ, եւ մեղաց թողութիւն խնդրեցէ՛ք ի Քրիստոսէ։ Թվին ՊԻԹ. (1380)։ Փա՜ռք Քրիստոսի. ամէն։

159բ Ո՛վ պատուական ընթերձօղք, յիշեցէ՛ք ի Տէր զ[յ]ոգնամեղ եւ զանարժան ծրողս՝ զֆրա Յոհաննէս, եւ ծնօղսն իմ. ամէն, ամէն։

188բ Կատարեցաւ Գիրք հաւաքման մոլութեանց ի հերքումն մեղաց եւ ի կատարումն առաքինութեանց։ Փա՜ռք Քրիստոսի օծելոյն, օրհնելոյն յամենայնէ յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Կատարումն եղեւ Գրոց մոլութեանցս ի փառս Քրիստոսի եւ ի գօվեստ անուան նորայ, եւ ի պատիւ սրբուհո կուսին, զոր եւ արժանի արասցէ զմեզ բարեխօսութիւն նորին արքայութեանն։ Գրեցաւ ի դառն եւ ի նեղ ժամանակիս, որում յոյժ հալածումն կայր ի վերայ քրիստոնէից, ի ձեռն անօրէն մ/// (շարունակութիւնը սեւ թանաքով ջնջած), որում Աստուած բարի առնէ նմա՝ ըստ բանի Տեառն Յիսուսի։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

(1547 թ., շինծու բոլորգիր)

1. պհպ. Աա Գիրք մոլութեանց, գրեալ ի թվին ՋՂԶ.* (1547) ի Բիւզանդիայ, ի Մերկեռիոս գրչէ։

* Ծնթ. Թուականի կողքը լատինական հարցական նշան։

2. 203ա Այն է կաթուղիկոսին ամենայն Հայոց, որ ի Սուրբ Էջմիածին։

Արդ, գրեցաւ Մոլութեանց գիրքս ի թվին ՋՂԶ. (1547), ի Բիւզանդիայ, ընդ ձեռն Մերկերիոս գրչի։

* Ծնթ. Առաջին նախադասութիւնը բնագրի վերջին կէտի պարզաբանում է։ Երկրորդն այս ձեռագրի հետ կապ չունի. երեւի Ի. դարի սկզբին ինչ-որ մէկը մտածել է, որ սա գրուած է Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատեանի ձեռքով, ուղղահայեաց գծերով ջնջել եւ տակը նոտրգրով աւելացրել է՝ «Ստախօս անիրաւ Մեսրոպ Սմբատեան»։

3. 203բ (ԺԸ. դար, նոտրգիր) Այս է Գիրք մոլութեանց Աստապատու վանքին։

ՆՇՈՒՄ՝ պհպ. Աա՝ «Տաթեւ», «62/3650», 5ա՝ մատիտով «Գիրք մոլութեանց»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ պհպ. Դբ՝ հայերէն այբուբէնի տառեր, 105բ՝ «եւ ամենայնէն դիմաց բխէ»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 71ա՝ թռչուն, 208ա՝ թռչնագիր «Ե», 215բ՝ կենդանի, 166բ, 215բ, պհպ. Գբ՝ բուսական պատկերներ։

 

 

3651

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(բաղկացած 3 ձեռագրից)

 

ԹԵՐԹ՝ 403+3-1 (կրկն.՝ թ. 4, 61, 130, թռիչք՝ թ. 377-9)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17×12։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կարմիր (Ա.) եւ դեղին մետաքս (Բ.). լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ դեղնաւուն չգրուած թուղթ (նորոգման ժամանակի)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած, թերթերի պատռուած մասերը ամրացուած-լրացուած այլ թղթով (բնագրի թերին ընդօրինակուած-լրացուած. առաջին նորոգումը եւ լրացումները 1615 թ. Ռստակէս ստացողի պատուէրով. նորոգուած եւ լրացուած էջերն են՝ թ. 135-45, 372-5), ձեռագրի սկզբից եւ վերջից մէկական թղթէ պահպանակ աւելացուած (Ի. դ.). կազմի կաշին գունաթափուած, վնասուած, քերծուած, մաշուած, տեղ-տեղ թափուած, վրան ցեցի անցքեր եւ սնկային հիւանդութեան հետքեր, Ա. եւ Բ. փեղկերի եզրերի եւ անկիւնների կաշին առանձնացուած միջուկից, մասամբ անջատուած-ընկած, մէջքի վերին եւ ստորին հիմքերի կաշին պատռուած-ընկած, զոյգ կապիչներն ու գամերն ընկած, Ա. եւ Բ. փեղկերի միջուկ-տախտակները կոտրուած, կազմաստառները մասամբ առանձնացուած միջուկ-տախտակներից, գունաթափուած, աղտոտուած, մաշուած, տեղ-տեղ քրքրուած, պհպ. Ա. եւ Բ.՝ խոնաւութիւնից գունափոխուած, թեթեւակի աղտոտուած. լուսանցակողերի կարմիրը մասամբ թափուած, աղտից սեւացած. թերթերի արտք. եւ ստ. լս-ները եզրահատուած, արտք. լս-ների բնագրային յաւելումները եւ ստ. լս-ների պրակահամարների մեծ մասը վնասուած (ԻԲ. պրակից սկսած հետագայի պրակակալում՝ շարունակած մինչեւ վերջ՝ ԻԳ-ԻԸ., մինչդեռ վերջին 6 պրակը նախապէս ունեցել են Ա-Զ. պրակահամարները. տե՛ս Գ. ձեռագիր)։

ՁԵՌԱԳԻՐ Ա.

 ԺԴ. դար

ՍՏԱՑՈՂ՝ Ռըստակէս։

ԹԵՐԹ՝ 61+1 (թ. 1-61, կրկն.՝ թ. 4). չգրուած՝ 1բ։ ՊՐԱԿ՝ Ա-Ե×14 (Դ 12, Ե 8)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17×11,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13×9)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 25ա). խորագիրք՝ կարմիր եւ կանաչ։ ՏՈՂ՝ 22-23։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած, թերթերի պատռուած մասերը եւ ցեցի անցքերը այլ թղթով ամրացուած-լրացուած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, թանաքի եւ սնկային հիւանդութեան հետքեր, արտք. լս-ներին անմաքուր ջրի լայն հետքեր. գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, 42ա՝ սեւ թանաքի հետք, 48բ՝ սեւ թանաքով մատնահետք։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2ա-61բ Թուղթ ընդհանրական Ներսէսի՝ կաթուղիկոսի Հայոց

Տե՛ս ձեռ. 500, 4ա-51ա: ա/2ա-12բ։ բ/12բ-25բ։ գ/25բ-8բ։ դ/28բ-36ա։ ե/36ա-48բ։ զ/49ա-56ա։ է/56բ-8ա։ ը/58ա-9ա։ թ/59ա-60բ։ ժ/60բ-1բ։

4գ արտք. լս-ում գրչից բնագրային սրբագրում՝ «բարբառոյ»։

Տե՛ս Ընդհանրական թուղթք սրբոյն Ներսիսի Շնորհալւոյ, Երուսաղէմ, 1871, էջ 1-83։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

48բ Եւ զեղկ[ել]ի գծողս յիշեա՛յ ողորմութեամբ։

61բ Մանաւանդ զստացաւղ գրոյս Ռըստակէս եւ զեղկել գծողս յիշել ի Տէր Յիսուս Քրիստոս՝ Աստուածն մեր, աղաչեմ։ Աղաչեմ միով Ողորմիւ վասն Աստուծոյ։

Տե՛ս ԺԴ. դ. յիշ-ք, Ա., էջ 283, Հմր 263։

ՆՇՈՒՄ՝ 1բ՝ սեւով նոտրգիր «Ընթհանրական գիրք է այս»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ սեւով անկապակից տառեր «ա ատհոեզ», հակառակ դիրքով «չաչն չա ան», զանազան խզբզոցներ, 1բ՝ կարմրով «Աստուծոյ»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Բ.

ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏԻ ՎԱՆՔ (ՏԱՐՕՆ) ՉԿԴ. – 1315

ԳՐԻՉ՝ Առաքել աբղյ։ ՍՏԱՑՈՂ՝ Ստեփաննոս վրդ.։

ԹԵՐԹ՝ 271+1 (թ. 61գ-331, կրկն.՝ թ. 130). չգրուած՝ 61գդ, 331ա։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԲ×12 (Բ, Գ 16, Դ 18, Ե, Զ, ԺԱ, ԺԳ, ԺԸ, ԺԹ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17×12։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14×9)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 200ա). խորագիրք՝ կարմիր եւ կանաչ։ ՏՈՂ՝ 24։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ (հետագայի ձեռքով, գծանկարային) – Զարդագիր՝ թռչնագիր՝ 62ա։ Գոյն՝ սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած, թերթերի պատռուած մասերը եւ ցեցի անցքերն այլ թղթով ամրացուած-լրացուած (1615 թ. Ռստակէս ստացողի պատուէրով նորոգուած եւ թերին լրացուած են՝ թ. 135-45). թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, սնկային հիւանդութեան, իւղի, մոմի, թանաքի, այրուածքի եւ անմաքուր ջրի լայն հետքեր, գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, խոնաւութիւնից գունափոխուած, բնագիրը տեղ-տեղ վնասուած, եղծուած, որոշ թերթերի ստորին եզրերից մօտ 1 սմ-ի չափով կտրած՝ թ. 64-5, 68-9, 78-83, 92-101. թ. 131-2ի միջեւ 1 թ. ընկած, ստ. լս-ները եզրահատած. պրակահամարները վնասուած, ցեցի անցքեր՝ թ. 100-4։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 62ա-269ա [Թուղթք Ներսիսի Շնորհալւոյ՝ Հայոց կաթուղիկոսի]

1. 62ա-82ա [Թուղթք տեառն Ներսիսի Շնորհալւոյ՝ կաթուղիկոսի Հայոց]

Տե՛ս ձեռ. 500, 52ա-66բ: ա/62ա-8ա (կրկն.՝ 255ա-61բ)։ բ/68ա-9ա (կրկն.՝ 246բ-8ա)։ գ/69ա-71ա։ դ/71ա-2ա (կրկն.՝ 248ա-9բ)։ ե/72ա-4ա։ զ/74բ-5ա։ է/75բ-7ա։ ը/77աբ (կրկն.՝ 249բ-50ա)։ թ/77բ-8ա (կրկն.՝ 250աբ)։ ժ/78ա (կրկն.՝ 250բ-1ա)։ ժա/78ա-82ա (կրկն.՝ 251ա-5ա)։

Տե՛ս Ընդհանրական թուղթք սրբոյն Ներսիսի Շնորհալւոյ, Երուսաղէմ, 1871, էջ 205-229 (ձեռագրումս յետեւառաջութեամբ)։

2. 82ա-185ա [Յաղագս միաբանութեան հաւատոյ եւ կարգաց եկեղեցւոյ]

Տե՛ս ձեռ. 500, 66բ-239բ: ա/82ա-4ա։ բ/84բ-101ա։ գ/101ա-2բ։ դ/102բ-11ա։ ե/111ա-9բ։ զ/119բ-31բ։ է/131բ-2ա (խորագրի վերջում՝ «Եւ սէր աշխարհ», թ. 131-2ի միջեւ 1 թ. ընկած. 132ա (սկ.) «///Կիւրղի, որ [առ Սեկունդոս՝ զառաջինն] եւ զերկրորդն...»)։ ը/132ա-41ա։ թ/141ա-2բ (վերջում՝ «Ո՛ղջ լեր»)։ ժ/142բ-3բ։ ժա/143բ-6ա։ ժբ/146ա-7բ։ ժգ/147բ-51բ։ ժդ/151բ-4բ։ ժե/154բ-60բ։ ժզ/160բ-5ա։ ժէ/165բ-75բ։ ժը/176ա-85ա։ ժթ-իա/չիք։

Տե՛ս Ընդհանրական թուղթք սրբոյն Ներսիսի Շնորհալւոյ, Երուսաղէմ, 1871, էջ 85-201։

3. 185ա-269ա [Թուղթք զանազանք]

ա. 185ա-234ա Թուղթ տեառն Գրիգորիսի կաթուղիկոսի Հայոց, գրեալ եղբաւր նորին՝ Ներսիսի եպիսկոպոսի, հրամանաւ նորին ի Միջագետս Ասորոց... ի խնդրոյ որումն աստուածասիրի Առեւծ անուն իշխանի Թլկուրանն աւանի – Զի թէպէտ եւ տէրունական հրամանն յորդորէ... խոստացելոց բարութեանցն ի Քրիստոս Յիսուս՝ ի Տէր մեր, որում փառք եւ զաւրութիւն յաւիտեանս յաւ[իտեան]. ամէն։

Տե՛ս Ընդհանրական թուղթք սրբոյն Ներսիսի Շնորհալւոյ, Երուսաղէմ, 1871, էջ 240-289։

բ. 234ա-44բ Ներսեսի կաթողիկոսի Հայոց Պատասխանի թղթոյն Յակոբա վարդապետի Ասորոյ, ի մայրաքաղաքէն Մելետինոյ Հայոց – [Ի] զգալի դիտաւորութեան գրաւորական քում նամակի... յորում յաղաւթսն միաբանական կցորդել եւ մերումս հայցեմ կրից՝ ապրել ի դժրանաց, յորոցն եղիմք ի փառս Քրիստոսի՝ Աստուծոյ մերոյ. ամէն։

Տե՛ս Ընդհանրական թուղթք սրբոյն Ներսիսի Շնորհալւոյ, Երուսաղէմ, 1871, էջ 230-240։

գ. 244բ-6բ Թուղթ մխիթարական տեառն Ներսիսի կաթողիկոսի առ ոմն իշխան Արեւելեան, վասն որդւոյ իւրոյ տարաժամ վախճանելոյ (ծայրակապ՝ «Ա-Ք» եւ «[Ն]ԵՐՍԷՍԻ Ե ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԱՅՈՑ». հմմտ. ձեռ. 2152, 199բ) – Անտես է յոյս աստուածաին՝ / Ըստ առաքելո անսուտ բանին... ցուցցէ զորդին ձեր գերափառ, աւրհնէք նովաւ զՏէրն անդ։

Ծնթ. 246բ-61բ էջերի նկարագրութիւնը տե՛ս 62ա-82ա՝ ա., բ., դ., ը., թ., ժ., ժա. կէտերում։

դ. 262ա-9ա Նորին տեառն Ներսիսի կաթուղիկոսի գրեալ բան մխիթարութեան առ վտանգեալսն մարմնով, որք յանբարեաց ոմանց նախատեալք եղեն, զոր ծանուցին նմա գրով – Ընկալա զգիր թախծանաց՝ զախտացելոցդ մարմնով... որ առ նովաւ գնեն զարքայութիւնն երկնից ի Քրիստոս Յիսուս՝ ի Տէր մեր, որում փառք եւ զաւրութիւն յաւիտ[եան]. ամէն։

Տե՛ս Ընդհանրական թուղթք սրբոյն Ներսիսի Շնորհալւոյ, Երուսաղէմ, 1871, էջ 289-296։

Բ. 269ա-331բ [Դաւանական]

1. 269ա-72բ [Ի սրբոց հարանց]

ա. 269ա-70բ Եփրեմի Խորին Ասորոյ ասացեալ (հմմտ. ձեռ. 3305, 342ա) – Տաւնք տարեկանք, զոր կատարեն ըստ Մովսէսական աւրինացն... ապա յետ մահու սրբո հայրապետին ընկալան երուսաղէմացիքն զայս կարգադրութիւն։

բ. 270բ-1բ Մնացորդաց՝ յաղագս Սաղովմոնի – Վասն զի գրեաց Մովսէս. Մի՛ առնուցուս զուստր նորա դստեր քում... զի Դաւիթ ելաց զամենայն գիշերս, եւ Սաղովմոն հեղեղեաց զսենեակ իւր։

գ. 271բ-2բ Մնացորդաց մնացորդէն, զոր բազմաջան յուզմամբ հազիւ կարացի գտանել – Յորժամ յարոյց Աստուած սա տան Սաղովմոնի, Զադրազար՝ արքա Եդովմայ... զոր եւ յԵրիանոսի գիրսն գեղեցիկ յիշատակ է վասն Սաղոմոնի։

2. 272բ-4ա Կարգաւորութիւն աւրհնութիւնաբեր ցուցակի, որ ունի յինքեան զժամանակ իւրաքանչիւր կարգեալ կանոնացդ զտեղիսն, թէ ո՞վ ոք կամ յո՞րմէ գաւառէ զհայրապետաց ժամանակն նշանակեցից, թէ ո՞վ եբեր ի Հայոց աշխարհս եւ որո՞ց հրամանաւ կարգեալ ճառեցին – Յետ ՃԺԱ. (111) ամի սրբոյն Գրիգորի եղեւ թարգմանութիւն հայերէն լեզուիս... Իսկ Տեառնականն եւ զԱղ աւրհնելն Յոստոս եպիսկոպոսէ արարեալ, որ չորրորդ էր յառաքելոցն։

Հմմտ. Մայր Մաշտոց, հտ. Ա., Գիրք Ա., Ժ. դար, աշխ. Գ. Տէր-Վարդանեանի, Ս. Էջմիածին, 2012, էջ 654-708 (Յաւելուած Դ. «Կարգաւորութիւն աւրհնութիւնաբեր ցուցակի. Մաշտոց ծիսարանի». ձեռագիրս օգտագործուած որպէս Գ. տարբերակ՝ տե՛ս էջ 661)։

3. 274ա-82բ [Քաղուածք ի Կնիք Հաւատոյ գրոց]

ա. 274աբ Սրբոյն Գրիգորի Հայոց Լուսաւորչի Բան հաւատոյ եւ նորին նմանեացն. Բան առաջին – Զհաւատ ճշմարիտ, զոր յայտ յանդիմանութեամբ... եւ լի է երկինք եւ երկիր փառաւք նորայ։

բ. 274բ-5բ Բան Բ. Նորին ի միագրոց – Անսկիզբն էութեամբ Հայր... վաել է ճշմարիտ հաւատացելոց ի Քրիստոս։

գ. 275բ Բան Գ. ՅԺԸ. (318) սրբոց հարցն – Այսպէս հաւատամք եւ խոստովանիմք... մեզ մի է Աստուած Հայր, յորմէ ամենայն, եւ մի Տէր Յիսուս Քրիստոս, որով ամենայն, նմա՛ փառք. ամէն։

դ. 275բ-6ա Բան Դ. Դիոնէսիոսի Աթենացոյ – Ասեմք, որ ամենեցուն պատճառն է... եւ ոչ այլ ինչ ի զգայականացս, ոչ է եւ ոչ ասի։

ե. 276աբ Բան Ե. Եփրեմի՝ Խորին Ասորոյ – Լուար, թէ Աստուած է, Հայր է... լուար զանուն նորա՝ խոստովանեա՛ եւ մի՛ քննէր, զի չեն համարձակ քննել զնայ։

զ. 276բ-7բ Բան Զ. Նորին Եփրեմի – Լուար զՀաւրէ եւ զՈրդոյ եւ զՀոգւոյն Սրբո... եւ փառս տուր Հաւր եւ Որդւո եւ Հոգւոյն Սրբոյ յաւիտեանս. ամէն։

է. 277բ-8ա Բան Է. Հիպողիտեա Բոստրացոյ – Զմի միութիւն Սրբոյ Երրոր[դ]ութեանն... թէպէտ եւ երկոքին յԱդամայ են։

ը. 278աբ Այլուստ [Բան] Ը. – Ըստ նմին աւրինակի թէպէտ եւ յԱստուծոյ են Որդի եւ Հոգի... իւրաքանչիւր գոյութեանցն ի միոջէ էութենէ Հաւր։

թ. 278աբ Նորին – Ոչ վասն անձին ինչ... բազում եւ այլ այսպիսի գտանեմք յաւրէնս եւ ի մարգարէս։

ժ. 278բ Նորին ի նոյն – [Զ]ի Հայր Աստուած կատարեալ է... զի մի՛ հեթանոսաբար բազմաստուածք լինիցիմք։

ժա. 278բ-9բ [Գ]րիգորի Սքանչելագործի. [Բան] Թ. – Մի է Աստուած Հայր՝ կենդանի Բանին... այլ անփոփոխելի, անայլայլելի Երրորդութիւնն միշտ։

ժբ. 279բ-80բ [Գ]րիգորի Նիւսացոյ. [Բան] Ժ. – Զի կարգաւորապէս ցուցանի Սրբոյ Երրորդութեանն բնութիւնն... եւ յայլ բնութիւն հատմամբ ոչ բաժանեալք։

ժգ. 280բ Դամասու Հռոմա. [Բան] ԺԱ. – Այսպէս հաւատամք եւ խոստովանիմք ի Հայր եւ յՈրդին եւ ի Հոգին Սուրբ... երեք անձնաւորութիւնք եւ մի բնութիւնք։

ժդ. 280բ-1ա Կիւրղի Երուսաղէմացոյ. [Բան] ԺԲ. – Մի՛ է Աստուած Հայր... վասն Քրիստոսի վկաեաց եւ խաւսեցաւ։

ժե. 281ա Նորին – Եւ զի յոյս մեր... որ խաւսեցաւ ընդ հարսն մեր ընդ նահապետսն եւ յաւրէնս։

ժզ. 281ա-2ա Գրիգորի Աստուածաբանի. [Բան] ԺԳ. – Այլեւ յաղագս նոցունց սարսափեմ... եւ որովն եւ յորումն ոչ զբնութիւնն հատանողաց։

ժէ. 289ա Յետոյ այլ. [Բան] ԺԴ. – Հայր է Հայրն եւ անսկիզբն, զի ոչ յումեքէ է... եւ ոչ որդիաբար, այլ արտաքս առաքաբար։

ժը. 289աբ Յոհաննու Ոսկիբերանի. [Բան] ԺԵ. – Հաւատ ի Հաւրէ սկսանի... ի մի տէրութիւն աւարտեն զփառս։

Հմմտ. Կնիք հաւատոյ, Կոմիտաս (Աղցեցի) կաթուղիկոսի համահաւաքեալ, Ս. Էջմիածին, 1914, էջ 4-56։

4. 282բ-329բ Սրբոց վարդապետացն Հայոց՝ Մովսէսի եւ Դաւթի. Հարցմունք ընդ երկաբնակ չարափառսն – Որդի՛ք լուսո եւ վերինն Սիոնի, տեսանեմ զձեզ այսաւր աստուածաին եւ երկնաին լուսով... Արար եւ Մամ[բ]րէ եւ Պաւղոս եւ Աբրահամ ճառս ոչ սակաւս պէս-պէս խորհրդոյ։

Ծնթ. 288բ՝ վր. լս-ում բնագրային յաւելում նոտրգրով՝ «Յետ մահուանն Փոքուն Թէոդոսի՝ աստուածասէր կայսերն»։

– 329բ Յիշատակարան նախագաղափար օրինակի – Եւ արդ, յետ բազում ժամանակաց գրեաց զգիրս զայս իբրեւ Աստուած հասոյց զմեզ ի ժամանակս յայս, յորում Հ. եւ Զ. (627) էր թուական Հայոց։ Ես՝ Գուրգէն քարտուղարս Հայոց Մեծաց եւ սուրբ թագաւորացն պռտոյսպաթար, ստացող եղէ գրոցս այսմ։ Բայց զարմանալի է ի նախկի յիշատակի գրոցս այսմիկ, եթէ գրեցաւ գիրքս այս Էակքս հրամանաւ թարգմանեալ ի յունաց ի հայս տեառն Յովաննիսի Հայոց կաթողիկոսի Գաբեղենացւոյ ի ԻԵ. (576) թուականութեանն Հայոց։ Վկա է այսմիկ Սարգիս Արաբացի եպիսկոպոս ճշմարիտ վկայութեամբ։ Աւրհնութիւն եւ գովութիւն եւ փառք եւ պատիւ Հաւր եւ Որդւո եւ Սուրբ Հոգւոյն, այժմ եւ միշտ եւ յաւ[իտեանս]։

Հմմտ. Յովս., Յիշ-ք, էջ 17-18, Հմր 5 եւ Ե.-ԺԲ. դդ. յիշ-ք, էջ 13-14, Հմր 20։

Արտք. լս-ներում ունի բնագրային լրացումներ եւ յաւելումներ՝ 63ա, 183բ, 194բ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

165ա Զհաւքն իմ եւ զողորմելի գերիս ծնաւղաւք մերովք եւ զարմիւք յիշեցէ՛ք Աստուած ողորմայիւ, եւ |165բ| Աստուած ձեզ ողորմի, եւ նմա փառք յաւիտեանս. ամէն։

234ա Ո՛վ եղբարք, Ռ. (1000) [մեղայ] վասն Աստուծոյ չմեղադրէք, զի հարկեցին զիս։

244բ Զողորմելիս յիշեցէ՛ք, եւ Աստուած զձեզ յիշէ։

261բ Զողորմելի գերիս եւ զծն|262ա|աւղսն իմ, եւ զեղբարսն, եւ զքեռ, եւ զամենայն զարմն մեր յիշեցէ՛ք ի բարին Քրիստոս, եւ Աստուած զձեզ յիշէ (նման՝ 185ա, 234ա, 251ա, 282բ, 329բ)։

330ա Գրեցաւ աստուածաինս այս մատեան ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերո, ի թուի Հայոց ՉԿԴ. (1315), ընդ հովանեաւ Տարաւնո Սրբո Կարապետիս, յառաջնորդութիւն արհեպիսկոպոսի տէր Յով[հաննիսի] եւ Ստեփ[աննոս] վարդապետի, ի ստացումն սրբազան երջանիկ եւ սրբամաքուր կուսակրաւն Ստեփ[աննոս] վարդապետի, ձեռամբ ներգեւեալ պիտականուն Առաքել սուտ աբեղաի։ Որք հանդիպիքդ այս աստուածաինս գանձու եւ մեծագինս մարգարտի, առ ի պէտս ինչ աւգտութեան ի սմանէ եղելոյ, առ որս աղաչանս բազմապիս[իս] մատուցանեմ, յիշման աղաւթից առ Քրիստոս արժանի առնել զստացող սորա զՍտեփ[աննոս] վարդապետ՝ հանդերձ իւրովքն ննջեցելովքն, արժանի լինել սրբոցն դասուց, ընդ որոց եւ աշխատողիս քաւութիւն յանցանաց հայցել յամէնառատ պարգեւացն Աստուծոյ, զի եւ ձեզ լիցի մասն երանութեան ի Քրիստոսէ՝ Աստուծոյն մերոյ, որ է աւրհնեալ ընդ Հաւր եւ Սուրբ Հոգւոյն, յաւիտեանս. ամէն։

Եւ այլ եւս առաւել աղաչեմ չմեղադրել խոշորութեան գրոյս, զի ախմար էաք յարհեստ գրչութեանս, ու առանձին տուն չունէաք ու այլ պակաս գրելոյն այս շատ պատճառ եղաւ, զի ամբոխ էր. եւ այս բաւ է։

Տե՛ս ԺԴ. դ. յիշ-ք, էջ 118, Հմր 154, նաեւ ԺԴ. դ. յիշ-ք, Ա. (2018), էջ 283, Հմր 263։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 330բ (1404 թ., բոլորգիր) [ԶՄկ]ըրտիչ սարկաւ[ագս] ///էս յիշեցէ՛[ք] ի [Քրիստոս], եւ Աստուած զձեզ [յիշէ]. ամէն։ Ի թվին ՊԾԳ. (1404), Ապրիլ ամսոյ, ԻԱ. (21) աւրն։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 62ա՝ սեւով բոլորգիր «Քոյր իմ հարսն», 131բ՝ «Եւ սեր աշխարհ», 331բ՝ «ութիւն»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Գ.

ԺԴ. դար

ԳՐԻՉ՝ Աբրահամ։

ԹԵՐԹ՝ 72-1 (թ. 332-403, թռիչք՝ թ. 377-9)։ ՊՐԱԿ՝ Ա-Զ×12 (Ա 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5×12։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13,5×9)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 347ա). սկզբնատառերը՝ կարմիր։ ՏՈՂ՝ 22-23։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 332ա։ Գոյն՝ շագանակագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած, թերթերի մեծ մասը խիստ մաշուած, պատռուած մասերը եւ ցեցի անցքերը այլ թղթով ամրացուած-լրացուած (1615 թ. Ռստակէս ստացողի պատուէրով նորոգուած եւ ընդօրինակուած են՝ թ. 372-5). թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, սնկային հիւանդութեան, թանաքի եւ անմաքուր ջրի լայն հետքեր, գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, գունափոխուած, տեղ-տեղ լուացուած, բնագիրը եղծուած, ստ. լս-ները եզրահատած. պրակահամարները վնասուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 332ա-99ա [Յովհաննու Արճիշեցւոյ Մեկնութիւն պատարագի. հմմտ. ձեռ. 45, 62բ-106ա]

ա. 332ա-3բ Պատճառ տեսութեան աղաւթից պատարագին – [Ամենայնի] ժամ եւ ժամանակ է ամենայն իրի... միայն անպարսաւ մնացից ի պատահելոցդ։

բ. 333բ-99ա Տեսութիւն, թէ առ ի՞նչ խորհուրդ յամենայն աւր պատարագեմք զՔրիստոս, եւ զի ոչ միայն կենդանեաց, այլ եւ մեռելոց է փրկութիւն, եւ դարձեալ թէ՝ որոց մեռելոց իցէ պատարագն փրկութիւն եւ որոց՝ ոչ. այլ եւ զընձայս պատարագին, յորոց եւ կամ որպէս աւրինակաւ առնու քահանայն եւ տուիչք ընձայիցն որպիսի կամաւք տացեն ի քահանայն. նայ եւ զի՞նչ խորհ[ու]րդ է Խ.երրորդս կատարել ննջեցելոցն – Արդ, նախ զայս պարտ է գիտել, թէ զիա՞րդ յամենայն աւուր հրաման ընկալաք պատարագել զՔրիստոս... Իսկ վասն քահանայից յոյժ դժվարին, եւ անգ[է]տ եմ, թէ զինչ ասացից։

Տե՛ս Մեկնութիւն ահաւոր խորհրդոյ սրբոյ պատարագին արտահանեալ ի մեկնութեանց Խոսրովու Անձեւացեաց եպիսկոպոսի եւ Ներսեսի Լամբրօնացւոյ՝ վերատեսչին Տարսօնի, կարճելով եւ պարզաբանելով ի Յօհաննու Արճիշեցւոյ, Կոստանդնուպօլիս, 1799 եւ Մեկնութիւն ահաւոր խորհրդոյ սրբոյ պատարագին արտահանեալ ի մեկնութեանց Խոսրովու Անձեւացեաց եպիսկոպոսի եւ Ներսեսի Լամբրոնացւոյ կարճելով եւ պարզաբանելով Յովհաննու Արճիշեցւոյ, Էջմիածին, 1860։

Ծնթ. Տեղ-տեղ տպագրի համեմատ տարբեր, որոշ էջերի արտք. եւ ստ. լս-ներում հետագայի ձեռքով առկայ են բնագրային ներքոնշեալ յաւելումները.

345բ Աստուա՛ծ, որ ես սուրբ եւ կամիս զսրբութիւն, մաքրեա՛ զիս, Աստուա՛ծ, որ յանմաքրիցս սրբես եւ զմեղաւորս արդարացուցանես, զաղտեղեալսն սրբես, սրբեա՛ զմիտս իմ եւ զմարմինս իմ ամենայն աղտեղութենէ մեղաց եւ կացոյց զիս պաշտել զնա քո սուրբ սեղանոյսն եւ զընծայս քո ճշմարիտ, զոր մատուցանեմ քեզ վասն իմ եւ վասն ամենայն հօատացելոց [ի քեզ], կա՛լ եւ կատարեա՛ զհայցուածս մեր եւ եղիցի սա առաջնորդ մեր, զի յօիտենական կեանսդ շնորհօք եւ մարդ[ասիրութեամբ] (հմմտ. տպ., 1860, էջ 29)։

352բ Որ զհասարակաց զայս եւ միաձայն մեզ ամենեցուն ուսուցէր աղօթել եւ զերկուց եւ զերից միաձայնելոց յանուն քո զխնդրուածս կատարել խոստացար դու, Տէ՛ր, եւ այժմ զծառայից քոց, Տէ՛ր, զաղաչանս առ ի օգուտն կատարեա՛, շնորհելով մեզ այժմ յօիտենիս զգիտութեան քում ճշմարիտն զհանդեր[ձեալ] կեանսդ յօիտենականսդ, զի բարերար եւ մարդէսէր ես, Աստուա՛ծ, եւ քեզ վայել է փառք (հմմտ. տպ., 1860, էջ 44)։

Արտք. լս-ներում ունի բնագրային լրացումներ եւ յաւելումներ՝ 383բ, 388բ, 392բ։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ

1. 399բ [Հարցմունք եւ պատասխանիք] (ԺԵ. դ., բոլորգիր, լուացուած, դժուարընթեռնելի) – Հարցումն. [Բնութիւն մարդոյս] /// է գոյացեալ։ Պատասխանի. Յերկուց է գոյացեալ՝ ի [հոգւոյ եւ ի մարմնոյ]... եւ ճարտասանական պայծառաբանից, որք եւ հաւասարապես վասն /// եւ խրատուք։

2. 400ա-3բ [Յովհաննու Երզնկացւոյ Յաղագս երկնային զարդուց] (ԺԷ. դ., բոլորգիր, տեղ-տեղ լուացուած, դժուարընթեռնելի) – (սկ.) ///Ցուլ պարանոցն, որ են կողմունք Բաբելական... [Եւ] ըզշնչումն, որ ի կողմանց հարաւական /// (վջ.)։

Տե՛ս Ազգասէր Արարատեան ընկերութեան, հտ. Բ., թիւ 47, Կալկաթա, 1846, էջ 217 (ձեռագրիս նիւթը՝ էջ 218), նաեւ՝ Յովհաննէս Երզնկացի, Բանք չափաւ, աշխ. Ա. Սրապեան-Երզնկացի, «Հայ քնարերգութիւն» մատենաշար, Երեւան, 1986, էջ 234-269 (ձեռագրիս նիւթը՝ էջ 239-247)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

399ա Ո՛վ եղբայրք՝ կատարիչք սուրբ խորհրդոյս աստուածային պատուիրանացն, որ ի վերնատուն պատուիրեաց առաքելոցն Տէրն մեր եւ Փրկիչն՝ Յիսուս Քրիստոս, բարբառեցաւ. Զայս արարէ՛ք առ իմ յիշատակ։ Եւ ես անպիտան ի մանկունս եկեղեցոյ՝ Աբրահամ սուտանուն աղաչեմ յիշեսջի՛ք յաղաւթս ձեր։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

(գրուած ի մի կազմելուց յետոյ)

1. 331բ (ԺԶ. դ., բոլորգիր)

Յիսո՛ւս անմահ՝ Տէ՛ր աշխարհի,

Յորժամ փառաւք գաս հայրենի,

Թո՛ղ զանցանս Մկրտչի,

Ընտրեալ եւ սուրբ քահանայի,

Որ սայ աւծաւ յայսմըն ամի,

Եւ սպասաւոր սուրբ սեղանի,

Բաշխող արեան Տեառն եւ մարմնի,

Որդոց մանկանց Նոր Սիոնի։

Ըստ քու ուխտից, որ աւանդի,

Ի վերնատանն սուրբ գնտի,

Զմարմինտ ետուր հուր ի յերկրի,

Կիզող փշոց, որ առ մեզ տնկի,

Հերքեա՛ ի մենջ զխորհուրդ չարի,

Որ հանապազ կու սերմանի,

Ի բանսարկուէն, որ ի յերկրի։

Եւ զմարիկն իւր հոգելից,

Որ հանապազ կու աշխատի,

Հատո՛յ իւր զվարձս բարի,

Ըստ յետին քո մշակի,

Որ կա ծփանս ի յաշխարհի,

Եւ ի վրանս Կեդարի։

Զիս՝ անարժան զհողս ու զգերի,

Մովսէս, որ սուտ անուն կոչի,

Թո՛ղ զիս արժանի հայցեմ լինել,

Եւ յաւրն վերջի պաղատանաւք,

Ծնընդեան ամլի Յովակիմա,

Եւ Ան[ն]աի բնակարան,

Անմահ բանի Մարիամու Աստուածածնի,

Նշդարենոյն՝ լուսոյ պտղին,

Զքեզ Յորդանան ձեռնադրողի։

|332ա| Եւ զերկինս բացողի՝

Նախավկա Ստեփանոսի։

Մեղա Տեառն Ռ. (1000) անգամ։

2. 246բ (ԺԶ. դարի վերջ, բոլորգիր) Զվերջի ստացող սորա զԵսայի քահանայ։

329բ ԶԵսաի քահանայ, [ընդ] նմին [զմեղա]պարտ վերջի ստացողի [գրոցս այս, որ է] [աս]ացաք (՞) մա/// ըստաց[ողիս] ի հալալ արդեանց իմոց ի [վայել]ումն /// զԵսաի քահանայի յԱմթեցի եւ եղբօր իմոյ՝ Աբրահամ, ///մք /// ընդ նմին եւ /// իմոյ՝ Մկըր[տ]չին։

332ա (գրեթէ անընթեռնելի, որպէս նախորդ յիշատակարանի շարունակութիւն. տե՛ս 331բ) [Եւ յիշեա՛] զվերջի ստացողս՝ զԵսաին (շարունակութիւնը՝ թէական) վարդապետի, զամենայն նոցա։

399ա (դժուարընթեռնելի, գրուած գրչի անուան վերեւում. տե՛ս 399ա) Եւ զԵսաին։

400բ Զվերջին ստացող զԵսաի քահանայն։

401ա ԶԵսաի քահանայ յԱմթեցի յիշեցէ՛ք։

402ա Զվերջի ստացող գրոցս [զԵսաի քահանայն] յիշեցէ՛ք ի Քրիստոս։

3. 1ա (1615 թ., բոլորգիր) Արդ, ես՝ վերջինս ի ծնունդս եկեղեցոյ եւ աշակերտեալս ի բանասիրաց եղկելի Ռըստակէսս, զպակաս գրոյս գրել տուի եւ նորոգել, զի [խ]իս[տ] տրորեալ էր, թվին ՌԿԴ. (1615), յիշատակ հոգոյ իմո եւ ծնօղաց իմոց, եւ որք հանդիպիք վասն Աստուծոյ, մի բերան Աստուած ողորմի ասացէ՛ք, եւ Աստուած ձեզ եւ մեզ ողորմեսցի. ամէն (նորոգուած եւ լրացուած էջերն են՝ թ. 135-45, 372-5)։

ՆՇՈՒՄ՝ Կազմի մէջքին սոսնձած թղթին՝ շղագրով «Ներսէս Շնորհա/լի, Ընդհանրական / եւ այլ թուղթք, / եւ Մեկնութիւն պա/տարագի», այլ թանաքով՝ «ՉԿԴ. – 1315», Ա. փեղկին սոսնձած թղթին՝ շղագրով «Հմր 61 (վրան՝ ջնջագիծ) 63,/ Ներսէս Շնորհալի, / Ընդհանրական/ եւ այլ թուղթք,/ եւ /Մեկնութիւն պատարագի», 1ա՝ սեւով շինծու բոլորգիր «Ընդհանրական ի Վաղարշապատ», այլ թանաքով շղագիր՝ «Տաթեւ», «63/3651», մանուշակագոյնով՝ «ՉԿԴ. – 1315, Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]», 2ա՝ սեւով շինծու բոլորգիր «Թվին ՉԿԴ. (1315) յԱռաքել աբեղայէ, ի վանս Ս. Կարապետի Տարօնոյ»։

 

 

3652

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(բաղկացած 4 ձեռագրից)

ԹԵՐԹ՝ 248+3 (կրկն.՝ թ. 1, 45, 67)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,5×13,5։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի, եզրերը եւ մէջքը՝ մուգ շագանակագոյն կաշի (նորոգման ժամանակի՝ Ի. դ.). միջուկը՝ տախտակ. աստառը՝ կապոյտ կտաւ (նորոգման ժամանակի)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Գ+Զ-Ը՝ դեղնաւուն չգրուած թուղթ (նորոգման ժամանակի)։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Բարսեղ Կեսարացի, Վկայաբանութիւն Գորդիոսի։ ԺԱ. դ.։ Դ+Ե՝ ստացուած 1 թերթի ծալումով եւ ընդերկայնակի ու ընդլայնակի եզրահատումներով (բնագիրը՝ կտրած. առկայ է թերթի ստորին կէսը. Դբ+Եա՝ Այբ երեսը, Եբ+Դա՝ Բեն երեսը)։ Մագաղաթ 16,5×22,5 (տուելաները պահպանուած մասինն են). երկսիւն (14×18). ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Դա). տող՝ 13։ Կարդալ. Դբ «///անէր լսել, քան եթէ զնորա բանսն։ Եւ իբրեւ ի ձեռն քարոզացն լռութիւն բազմութեանն նշանակեցաւ... Իբրեւ ասաց զգաւառն, զա/// (առնուազն 14 տող թափուած)», Եա «///[զաւրականս։ Ո՞ւր] կապանքն, [ո՞ւր քուքք։ Ի] վերայ անուոց... Իսկ նա [բնական] վայրենութեամբն [եւս սպա]ռնումն լինէր առ/// (առնուազն 14 տող թափուած)», Եբ «///զգակիցք այսոցիկ [առ արութ]իւնն մխիթարեն... Քանզի որքան [երկարին] դժնդակութիւնք/// (առնուազն 14 տող թափուած)», Դա «///յք բանսարկուին զերկչոտսն զարհուրեցուցանի... պատմէր, [ի զ]ինուորութեանն երեւել///»։

Տե՛ս Բարսեղ Կեսարացի, Գիրք պահոց, աշխ. Կ. Մուրադեանի, խմբ. Գ. Տէր-Վարդանեանի, հրատ. պատրաստեց Գ. Գասպարեանը, Ս. Էջմիածին, 2008, էջ 414-415 (պատառիկը չօգտագործուած), հմմտ.՝ նաեւ Լիակատար վարք եւ վկայաբանութիւն սրբոց, որք կան ի հին Տօնացուցի եկեղեցւոյ Հայաստանեայց, Մ. Աւգերեան, հտ. Ա., Վենետիկ, 1810, էջ 423-446։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած եւ վերակազմուած հին ու նոր կաշիների միացումով, նոր կազմաստառով (Ի. դ.), ձեռագրի սկզբից եւ վերջից երեքական թղթէ պահպանակ աւելացուած. կազմի հին կաշին մաշուած, քերծուած, տեղ-տեղ գունափոխուած, մէջքի եւ եզրերի՝ նորոգման ժամանակի կաշին թեթեւակի քերծուած, զոյգ կապիչներն ու գամերն ընկած, Ա. եւ Բ. փեղկերի կազմաստառները գործածութիւնից թեթեւակի աղտոտուած, պհպ. Ա-Գ, Զ-Ը՝ խոնաւութիւնից գունափոխուած, պտռկ-պհպ. Դ., Ե.՝ խոնաւութիւնից եւ գործածութիւնից գունափոխուած, ձեւափոխուած, դժուարընթեռնելի, տեղ-տեղ լուացուած, եղծուած, այրուածքի հետքեր, պատռուածքները՝ քուղով կարած, պտռկ-պհպ. Ե.՝ պատռուած, հետագայում այլ թղթով ամրացուած-լրացուած։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Ա.

ԽԱՐՏԻՇԱՐԻ ՎԱՆՔ (ՉՄՇԿԱԾԱԳ) ՋԾ. – 1501

ԳՐԻՉ՝ Կիրակոս վրդ., Առաքել աբղյ (թ. 27-8)։ ԿԱԶՄՈՂ՝ Յովսէփ աբղյ։

ԹԵՐԹ՝ 39+1. (թ. 1-39, կրկն.՝ թ. 1). չգրուած՝ 1բ։ ՊՐԱԿ՝ Ա-Դ×12 (Դ 4)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17×12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14×9,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 5ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 25-26։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ (գծանկարային) – Ճակատազարդ՝ 1գ։ Զարդագիր՝ հանգուցագիր՝ 1գ, 1դ, թռչնագիր՝ 1գ։ Գոյներ՝ մանուշակագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած, սկզբի մի քանի թերթի պատռուած մասերն այլ թղթով ամրացուած-լրացուած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, մոմի, թանաքի եւ սնկային հիւանդութեան բազմաթիւ հետքեր, արտք. լս-ներին անմաքուր ջրի լայն հետքեր. գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, մանրանկարները գունափոխուած, թանաքը մասամբ թափուած, տեղ-տեղ լուացուած, թ. 39՝ արտք. լս-ին կապոյտ էջանիշ-թել։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1գ-39բ [Վարդանայ Արեւելցւոյ Մեկնութիւն մարգարէութեանն Դանիէլի]

– 1գ [Բան] Գիրք Դատաստանաց Դանիէլի մարգարէին [Դան., ԺԳ. 1-4] – Եւ էր այր մի բնակեալ ի Բաբելոն, եւ անուն նորա Յովակիմ։ Եւ առ իւր կին՝ անուն Շուշան, դուստր Քեղկեա, գեղեցիկ յոյժ՝ երկիւղած ի Տեառնէ։ Եւ ծնաւղք նորա արդարք, եւ ուսուցին զդուստր[ն] իւրեանց ըստ աւրինացն Մովսէսի։ Եւ էր այ/// (այսչափ)։

1. 1գ-39բ Արդիւնաւոր եւ սուրբ վարդապետ[ին Վարդանայ սակաւ] ինչ վաստակ ի սուրբն Դանիէլ եւ ի նորին մեկնիչսն

ա. 1գդ [Յիշատակարան հեղինակի] – Մերձաւորք մեր՝ եղբ[ա]րք եւ որդեակք յաւժարեցին զհեռաւորութիւնս մեր մերձ տանել մերձօորաց Հոգւոյն Աստուծոյ եւ զտկարութիւնս մեր [զ]օրացուցանել սուրբ զաւրացելովքն, եւ զհիւանդութիւնս մեր բժշկել՝ վարժեցելովք ի բժշկապետէն Յիսուսի՝ Աստուծոյ մեր[ոյ]։ Յորոց մի է քաւիչ եղբայրն մեր՝ Գրիգոր վարդապետն Սանահնեցի, եւ այլք ընդ նմայ, որք կամեցան մեզ վաստակել մեծ յուսով ի բաղձալին Ամենասուրբ Հոգով, ի ցանկալին հրեղին[աց]՝ յարդար եւ ի մեծն Դանիէլ, առաջնորդ ու[նելով եւ] ճրագ ճա[նա]պարհի զաստուածընկալ լո[ւսաւորիչն] |1դ| յայսմ մատենի՝ զսքանչելի Ասորին զԵփրեմ եւ զՀիպողատա՝ Հռոմա հայրապետն, եւ զարդու զօակն Հայաստանեացս՝ զՊսակ (=Ստեփանոս) անունն Սիւնեաց, առ[ընթեր] միմեանց դնել զաստ եւ անդ բանս նոցա՝ չա[ռնելով] վաստակ զուսումնասէրսն, որ գան զհետ մեր, [եւ] է, զ[ի] արձակմանէ նշուլից լուսոյ նոցա տեսցուք, ինչ եւ դիցուք ի փառս Աստուծոյ եւ ի զուարճացումն զարմիցդ Սիոնի եւ ի յոյս քօութեան դժուարալուաց իմոցն [մե]ղաց։

Տե՛ս ԺԳ. դ. յիշ-ք, էջ 365, Հմր 296 (տպ. ձեռ. 4834ի հեղինակի յիշատակարանը)։

բ. 1դ-5բ Դանիէլ մարգար[էի մեկնութենէն] – Դանիէլ ի նոցանէ է, զորս ոչ արժէ աշխարհ, ըստ Պողոսի ասիցն, որ Քրիստոսիւն խաւսէր... մեծացաւ Դանիէլ առաջի ամենայն ժողովրդեանն։

գ. 5բ-7բ Տեսիլ երկրորդ – Եւ զառաջինն եւս տեսիլ կոչէ, որ զտեսող Հոգին էառ Դանիէլ եւ զՇուշան ապրեցոյց... կոչեաց զճառս զայս, զի այս ամենայն տեսուածք կային աստ։

դ. 7բ-11բ [Տեսիլ երրորդ (չվերնագրուած)] – Իսկ երրորդս յայտ[ն]ի է` թագաւորին երազս տեսանել եւ մոռանալ... եւ կուրացեալ ի հոգոց եւ ի պատրանաց մեծութեանցն` այսպիսի ինչ արար, որ ասէ։

ե. 11բ-6բ Տեսիլ չորրորդ – Զոր սովոր է գիրքս այս զպատմութիւն ինչ իրաց տեսիլ անուանել... կոչեմք զարարածս` կցորդիլ մեզ ի գոհութիւն քաւչին եւ ողորմածին [Աստուծոյ]։

զ. 16բ-30ա Տեսիլ հինկերորդ – Անասելի են խորք մարդասիրութեան, թէ որպէս պատւեաց զբնութիւնս... աւերման եւ ապականութեան տեղի տուեալ ի գալ՛՛ աւրհնելոյն Յիսուսի Աստուծոյ՝ հանդերձ Հարամբ եւ Սուրբ Հոգւոյն։

է. 30ա-3ա [Տեսիլ վեցերորդ (չվերնագրուած)] – Յամի երրորդի Կիւրոսի Պարսից արքա[յ]ին բան յայտնեցօ Դանիէլի... եւ երեւելի փառօք` վասն նոցա յանձին ունելով զհոգս թագօորացն եւ զտեսս կռապաշտիցն։

ը. 33ա-6բ [Գլուխ ԺԱ. (չվերնագրուած)] – Եւ ես յառաջնումն ամի Կիւրոսի կացի ի զաւրութեան եւ ի հաստատութեան... եւ տեսեալ զբազմութիւն ամրա[նան] ի կղզիս եւ յեկեղ[եցիս], զոր սուրբ լեառն ասէ։

թ. 36բ-9բ [Գլուխ ԺԲ. (չվերնագրուած)] – Եւ ի ժամանակին յայնմիկ յարիցէ Միքա[յ]էլ, յորժամ առօելուլ նեղութեանց... եւ ամենայփրկիչ ձեռացն եւ ամենակալ եւ յամենայնի հզօր բազկացն Քրիստոսի՝ Աստուծոյ մերոյ աւրհնելոյն անզրօ յաւիտ[են]իւ. ամէն։

Տե՛ս Վարդան Արեւելցի, Յովհաննէս Ծործորեցի, Թովմա Մեծոփեցի, Մեկնութիւնք Դանիէլի մարգարէութեանն, աշխ. Յ. Քեօսէեան, Մ. Արաբեան, Ս. Էջմիածին, 2007, էջ 19-164 (ձեռագիրս օգտագործուած չէ), հմմտ. նաեւ Ն. Լամբրոնացի, Մեկնութիւն սրբոյ երկոտասան մարգարէից, Կ. Պոլիս, 1826, էջ 242-280։

Ծնթ. Լս-ներում՝ հեղինականիշ անուններ. «Յոհաննէս», «Ստեփանոս», «Եփրեմ»։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1դ Եւ գրողիս մասն ընդ սրբոց։

2բ Գծողի սորա ողորմութիւն լիցի Աստուծոյ. ամէն։

5բ Գծողիս թողութիւն մեղաց։

16բ Գծողիս վա՛յ Ռ. (1000) բերան, զի կարի սա[ս]տկացեալ է չարս։

30ա Գծողիս մասն լիցի ընդ սրբոց, բիւր բեր[ան] վա՛յ ինձ։

39բ Փա՛ռք Սուրբ Երրորդութեան՝ Հաւր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ. ամ[էն]։ Արդ, գ[ր]եցօ գիրքս Դանիէլի ձեռամբ ումեմն անարժանի՝ Կիրակոս վարդապետի, անուամբ բարի եւ ծածուկ չար, ի թւին ՋԾ. (1501), երկիրս Չմըշկածակ, ի վանքս Խարտիշարի՝ ի դուռն Սուրբ Կարայպետի։ Պատահողքդ Աստուած ողորմի ասացէ՛[ք] մեզ եւ մերոցս ամենայն, եւ գրիս խակութեանն մի՛ մ[եղ]ադ[ր]էք, զի ես, քան զձեզ խիստ պարսաւեմ։ Ապա տեսա զԷր ընդ եղբարս եւ Տեսիլիս Յոհան[նու] եւ Բարձրացուցէքս, զի փոքրիկ էր։ Գրեցի եւ ի հետ ձգեցի, եւ դուք ձեր սուրբ բերանովդ, յորժամ կարդայք նա՝ ողորմիս ասէք առաջին աշխատողացն, միջնոցն եւ վերջնոցս, եւ ձեզ մասն ընդ սրբոցն լիցի. ամէն։ Աւա՛ղ, հիքութեանս եւ թշւառութեանս, զի [գ]երի եմ եղեալ մեղաց եւ տուն չարեաց. Յիսո՛ւս, ազատեա՛ զիս։

Յիշեցէ՛ք զԱռաքել աբեղա, որ Բ. թուղթ գրեց։

Յիշեցէ՛ք զՅովսէփ աբեղա, որ զգիրգս կապեց, իւր ծնողացն հոգոյն /// (մէկ բառ ջնջուած)։ Աստուած զինքն անփորձ պահէ եւ զիւր ծնողացն հոգին լուսօորէ. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 1ա (ԺԷ. դ., բոլորգիր, դժուարընթեռնելի, եղծուած, սկիզբը եւ վերջը՝ թափուած) ///զի ահա /// ներ ժա /// նն փրկչին գրա/// չարիցն է ս/// թագօորութիւն /// Ժ.ն (10) տարի /// ոչ դադարի ///կցեալ /// րատ/// որ վասն /// չարիքն /// ինքն ի բացըն /// ի թագ /// եւաւ ոմն չէ խառանիլ (՞) յո/// դուքն, զինք մեծ ոմն ասէ /// այս ինք ///շահ անուն յափըշտակելով բազում յարելո/// ի նայ նացեալ բազում են ի///ի յաղ /// շա Մաիսի եւ աւերելոցն ///, զի եկեալ ի վերայ թագաւորութեան փախըստական արարեալ /// եւ տիրեաց բազում ///ելով, թէ նեռն է, թէ ի նոր ի բեշ///, թէ երկար է, թէ կարճ ի կե/// (բառի կէսը թափուած, չշարունակուած)։

ՆՇՈՒՄ՝ 1բ՝ սեւով «Հմր 87», «Մեկնութիւն Դատաստանաց Դանիէլի մարգարէի։ Թվին ՆՀԷ. (1028, թուականի վրայ ջնջագիծ, յաջորդիւ գրուած գրչութեան իրական թուականը) ՋԾ. (1501), դուռն Ս[ուրբ] Յովհաննու [Կարապետի] Չմշկածագայ», 39բ՝ սեւով գրչութեան թուականի հաշուարկ «ՋԾ. 950՝ 1501, Չմշկածակ»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 39բ՝ շագանակագոյնով «Եւ զնոքա, որ մեզ/// (շար. ջնջուած)»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Բ.

 ԺԶ. դար

ԹԵՐԹ՝ 46+2. (թ. 40-85, կրկն.՝ թ. 45, 67)։ ՊՐԱԿ՝ Ա-Դ×12։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17×12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13,5×9,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 41ա). խորագիրք՝ կարմիր եւ մանուշակագոյն։ ՏՈՂ՝ 26։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 40ա։ Զարդագիր՝ հանգուցագիր՝ 40ա։ Գոյներ՝ կարմիր, մանուշակագոյն, շագանակագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, մոմի, թանաքի եւ սնկային հիւանդութեան բազմաթիւ հետքեր. գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, մանրա­նկարները գունափոխուած, թանաքը մասամբ թափուած, տեղ-տեղ լուացուած, ջնջուած, թ. 85՝ արտք. լս-ին կապոյտ էջանիշ-թել։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 40ա-85բ Տեսութիւն քննութեամբ աղաւթից սուրբ աւետարանչին Յովհաննու, ի խնդրոյ Ստեփաննոսի վարդապետի Յակոբ[ե]ցոյ, ի տէր Ներսի[սէ Լամբրոնացւոյ]՝ աշակերտէ իւր եւ հոգեւոր որդեկէ – Գիր քոյոյ պատուականութեանդ մի անգամ եւ երկիցս, հա՛յր սուրբ, էհաս առ իս... (42ա) [Բան]. Է՞ր ընդ եղբարս երանելին Յովհաննէս մեծօ ուրախութեամբ ի Տէր։ [Մեկնութիւն]. Է՞ր ասէ եւ թէ յորում տեղւոջ կամ ի քաղաքի ոչ նշանակէ զլինելն... սորին իմաստութիւնն բարձրանալ շնորհօքն Քրիստոսի՝ Աստուծոյն մերոյ եւ յուսոյ, որ է աւրհնեալ յօիտեանս յօիտենից. ամ[էն]։

Բ. 85բ Զբարս իւրաքանչիւր անասնոց քննեալ արտասանեալ ունի յինքեան տառս եւ զանազան կերպարանաւք նշանակէ զոմանս գերազանցեալ վերնոյն կերպարանի եւ զոմանս ստո<ո>րանկեալ սանդարայմետականացն եւ է վասն այսոցիկ (հմմտ. ձեռ. 466, 192բ)

ա. 85բ Վասն մոլի եւ որ կոչի արանգնոյն – Որպէս Բարուախաւսն աս[է]. Յորժամ ծերասցի եւ վատիցե յերկոցունց աչացն... Որ եւ նոյն արեւելք կոչի ի մարգարէին, եւ արեգ/// (շար.)։

Արտք. լս-ներում ունի հետագայի ձեռքով բնագրային լրացումներ՝ 53բ, 64ա եւ այլուր։

ՆՇՈՒՄ՝ 40ա՝ սեւով «Թվ[ին], 2[21՞]»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Գ.

 ԺԶ. դար

ԳՐԻՉ՝ Գրիգոր։

ԹԵՐԹ՝ 104 (թ. 86-189). չգրուած՝ 150բ-1ա։ ՊՐԱԿ՝ Ա-Թ×12 (Բ, Գ, Ը, Թ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17×12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14,5×10,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 86ա). խորագիրք՝ շագանակագոյն։ ՏՈՂ՝ 24։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, մոմի, թանաքի եւ սնկային հիւանդութեան բազմաթիւ հետքեր. գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, գունափոխուած. թ. 176՝ տեղադրած սխալ (թ. 178ից յետոյ). կարդալ ըստ թերթակալման յաջորդականութեան, թ. 108-9ի միջեւ 2, իսկ թ. 167-8ի միջեւ 1 թ. ընկած. թ. 96-108՝ ցեցի անցքեր, թ. 162՝ արտք. լս-ը պատռուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 86ա-189ա [Անդրէասի Կապադովկացւոյ Մեկնութիւն Յայտնութեանն Յովհաննու]

Տե՛ս ձեռ. 1161, 79բ-168բ: Յիշատակարան թարգմանչի/չիք։ [Նախադրութիւն]/86ա-7բ։ Գլուխք/88ա-9բ։ Ներածութիւն/89բ-93ա։ ա/93ա-6ա։ բ/96ա-8բ։ գ/98բ-100աբ։ դ/100աբ։ ե/100բ-2ա։ զ/102ա-3բ։ է/103բ-4բ։ ը/104բ-6ա։ թ/106ա-8ա։ ժ/108ա-9բ (թ. 108-9ի միջեւ 2 թ. ընկած, նիւթը՝ թերի. 108բ «... զայն ի վերայ այսր կամիմ զգենուլ///» 109ա «///իոս։ Վասն բարձրագունին եւ խորագունին Աստուծոյ...»)։ ժա/109բ-10ա։ ժբ/110ա-1բ։ ժգ/111բ-2բ։ ժդ/112բ-3ա։ ժե/113ա-4ա։ ժզ/114ա-5ա։ ժէ/115աբ։ ժը/115բ-7բ։ ժթ/117բ-20ա։ ի/120ա-2ա։ իա/122ա-3բ։ իբ/123բ-4ա։ իգ/124ա։ իդ/124աբ։ իե/124բ-5բ։ իզ/125բ-7բ։ իէ/127բ-9բ։ իը/129բ-30բ։ իթ/130բ-2ա։ լ/132ա-3ա։ լա/133ա-4ա։ լբ/134աբ։ լգ/134բ-8բ։ լդ/138բ-43բ։ լե/143բ-4բ։ լզ/144բ-6ա։ լէ/146ա-7բ։ լը/147բ-8ա։ լթ/148ա-9բ։ խ/149բ-50ա։ խա/150ա։ խբ/150ա, 151բ-2բ։ խգ/152բ-3ա։ խդ/153աբ։ խե/153բ-5բ։ խզ/155բ-6ա։ խէ/156ա։ խը/156ա-7ա։ խթ/157աբ։ ծ/157բ-8ա։ ծա/158ա-9բ։ ծբ/159բ-60բ։ ծգ/160բ-2ա։ ծդ/162ա-5ա։ ծե/165բ-7բ (թ. 167-8ի միջեւ 1 թ. ընկած. վջ.՝ թափուած. «...եւ առեալք, որք զվրեժ­խնդրութիւն իւրեանց///»)։ ծզ/168աբ (սկ.՝ թափուած. «///իկն մեծի պոռնկութեան իւրում եւ խնդրեաց...»)։ ծէ/168բ-9բ։ ծը/169բ-71ա։ ծթ/171ա-2ա։ կ/172ա-3ա։ կա/173աբ։ կբ/173բ-4բ։ կգ/174բ-6ա։ կդ/176ա-7բ։ կե/177բ-8բ։ կզ/178բ-9բ։ կէ/179բ-84բ։ կը/184բ-5բ։ կթ/185բ-6բ։ հ/186բ։ հա/186բ-7բ։ հբ/187բ-9ա։

Արտք. լս-ներում ունի հետագայի ձեռքով բնագրային լրացումներ՝ 114բ, 147բ եւ այլուր։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

86ա Աւգնեա՛յ, Տէ՛ր Յիսուս, գծողիս՝ Գրիգորի։

189ա Ո՛վ ընթերցող, յիշեա՛ զգծողս՝ զԳր[իգոր]։ Յիշատակ տառիս գտաւղի՝ տեառն Ներսէսի գերահռչակ վարդապետի, զոր գտեալ ի մեծն Անտիոք, գրեաց զսայ ի լուսաւորութիւն հոգոց։ Եւ թարգմանեցաւ աստուածա[յ]ին Յայտնութեանս մեկնութիւն թուիս Հայոց ՈԻԸ. (1179), ի Սուրբ Աթոռն, որ կոչի Հոռոմկլայ, ի փառս Աստուծոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

 

ՁԵՌԱԳԻՐ Դ.

 ԺԶ. դար

ԹԵՐԹ՝ 59 (թ. 190-248)։ ՊՐԱԿ՝ Ա-Դ×16 (Գ 12, Դ 15)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17×12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14×9,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 192ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 25-26։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 190ա։ Լուսանցազարդ՝ բուսական՝ 190ա, խաչ՝ 190ա։ Գոյներ՝ կարմիր, շագանակագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, մոմի, թանաքի եւ սնկային հիւանդութեան բազմաթիւ հետքեր. գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, մանրանկարները գունափոխուած, թանաքը մասամբ թափուած, տեղ-տեղ լուացուած, մասնակի վերականգնուած, թ. 230-2, 246-8՝ պատռուածք-անցքերն այլ թղթով ամրացուած-լրացուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 190ա-248բ Տեառն Ներսէսէ [Շնորհալւոյ] Հայոց կաթուղիկոսի մեկնութիւն բանիցն Դաւդի փիլիսոփա[յ]ի [«Բարձրացուցէք...» ճառին. հմմտ. ձեռ. 2551, 2ա-115բ]

– 190ա-3ա [Յառաջաբան] – Սկիզբն բարէպաշտութեան Հայաստանեաց ունիմք իմանալ զԼուսաւորիչն Գրիգորիոս... դատապարտեալ սակս մեր եւ կամ Քրիստոսի ասել՝ նմանապես է աւծելոյն Աստուծոյ։

ա. 193ա-248բ [Մեկնութիւն]. Բարձրացուցէք զՏէր Աստուած մեր, մարգարէն ձայնէ – Ասեն ոմանք, թէ եդ ի մտի չ<ա>առնուլ վկա[յ]ութիւն յայլոց... Վասն որոյ այսոք[իկ] էին մեզ կարելի ասացուածոց արժան է յանգու/// (շար.)։

223ա ստ. լս. գրչից՝ «///տունս ի յաջորդ տանդ յետոյ է եդած եւ մեկնած, ապա ի բնաբանն ի յայստեղ ///. վասն այն գրեցի»։

Արտք. լս-ներում ունի բնագրային լրացումներ հետագայի ձեռքով՝ 199բ, 246ա եւ այլուր։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

(գրուած ի մի կազմելուց յետոյ)

1. 189բ (ԺԷ. դ., բոլորգիր, ցուցակ գրեանց ձեռագիրը միաւորողի) Ա. Հարցմունք՛՛, Բ. ///էն՝ ի մին տ[ո]ւփ։ Գ. Ղուկաս գլուխն։ Դ. [Դ]իոնէսիոս՛՛։ Ե. Սաղմոսն մեկնիչն։ Զ. Աղաւթից մեկնիչն։ Է. Արտաքինն։ Ը. Էր ընդ եղբարսն եւ Տեսիլքն եւ Բարձրացուցէքն՝ ի մէկ տուփ։ Թ. Բառայգիրքն։ Ժ. Լուծմունքն։

ՆՇՈՒՄ՝ Պհպ. Աա, Գա, 1ա, պտռկ-պհպ. Եա՝ մատիտով «3652», 1գ՝ սեւով «Հմր 87», 1գ՝ սեւով «1. 248 թերթ», «Տաթեւ, [Հմր] 67/3652», մանուշակագոյնով՝ «ՋԾ. – 1501, Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]»։

 

 

3653

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԳՈՇԱՎԱՆՔ (՞)* Ջ. – 1451 (՞)*

ԳՐԻՉ՝ Ղազար (՞)*: ԾԱՂԿՈՂ՝ Ղազար։ ՍՏԱՑՈՂ՝ Յովանէս վրդ. (՞):

ԹԵՐԹ՝ 256 (սեւով հետագայի թերթակալում էջերի վր. լս-ների մէջտեղում՝ 1-241, որ է՝ 1ա-240ա)։ ՊՐԱԿ՝ Զ-ԻԷ×12 (Ի 10, ԻԱ 7, ԻԷ 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16×12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (12×8)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 17ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 23։ ԿԱԶՄ՝ մուգ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ զոյգ կապիչներով ու գամերով (կազմի եզրերն ԻԱ. դարում այլ կաշուով նորոգուած-լրացուած, կապիչները եւս նորոգման ժամանակի). միջուկը՝ տախտակ. աստառը՝ դրոշմազարդ կտաւ (նորոգման ժամանակի)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԴԵ՝ սպիտակ չգրուած հաստ թուղթ. լուսագծերով (նորոգման ժամանակի):

* Ծնթ. Գրչի, ժամանակի եւ տեղի տուելաները՝ ըստ 178բ եւ 179ա էջերում հետագայում՝ ԺԸ. դարի շղագրով արուած յիշատակութիւնների (տե՛ս Յիշատակարան հետագայի), որ ըստ ամենայնի պէտք է արած լինի ձեռագրին տեղեակ մարդ, որի նշումներին չհաւատալու հիմք չունենք:

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Մարկոսի։ Ժ. դ.։ Գ (վջ.)՝ ստացուած 1 թերթի ընդլայնակի եւ ընդերկայնակի եզրահատումներով (բնագիրը կտրած, 2րդ սիւնակից պահպանուած 2 սմ լայնք)։ Մագաղաթ 15×11,5 (տուելաները պահպանուած թերթինն են). երկսիւն (9,5×11). բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ Գբ). տող՝ 9։ Կարդալ. Գբ՝ «/// [եալ բացեալ յինէն]։ Զուր պաշտեն զիս, ուսուցանեն վարդապետութիւնս՝ զմարդկան պատուիրեալս։ Թողեալ զպատուիրանն Աստուծոյ, ունիք զմարդկան աւանդութիւն։ Եւ ասէ ցնոսա. Բարւ///» (Է. 6-9), Գա՝ «/// պղծէ զմարդ։ Զի ի ներքուստ ի սրտէ մարդկան խորհուրդք չարութեան ելանեն՝ շնութիւնք, պոռնկութիւնք, գողութիւնք, սպանութիւնք, ագահութիւնք, չարութիւն///» (Է. 21-2)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 7բ, 85ա, 179ա, 193բ։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր, յուշկապարիկ՝ 85ա։ Գոյն՝ վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած-վերակազմուած ԻԱ. դարում (քանիցս նորոգուած նաեւ աւելի վաղ), կազմի եզրերն այլ կաշուով նորոգուած-լրացուած, կապիչները եւս նորոգման ժամանակի, ձեռագրի սկզբից եւ վերջից երկուական թղթէ պահպանակ աւելացուած, թերթերի պատռուած հատուածներն ամրացուած-լրացուած այլ թղթով, նախկինում խառն կարգ ունեցած թերթերը տեղադրուած ճիշտ հերթականութեամբ, մի քանի թերթերից պահպանուած առանձին կտորները, որ նախորդ նորոգման ժամանակ առանձին թերթեր էին համարուել եւ տեղադրուել սխալ, այժմ միացուել են եւ որպէս ամբողջական թերթեր դրուել համապատասխան էջերից յետոյ. հին կազմի կաշին մաշուած, քերծուած, ճաքճքած, տեղ-տեղ թափուած, պտռկ-պհպ. Գ.՝ եզրահատուած, խոնաւութիւնից եւ գործածութիւնից գունափոխուած, մասնաւորապէս Գա՝ տեղ-տեղ լուացուած, եղծուած, գիրը դժուարընթեռնելի. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, թանաքի, իւղի, մոմի, ներկի եւ սնկային հիւանդութեան մանուշակագոյն հետքեր, գրադաշտը տեղ-տեղ վնասուած, խոնաւութիւնից աղտոտուած, գունափոխուած, թերթերի մեծ մասի գրադաշտի թանաքը տարրալուծուած, լուացուած, որի հետեւանքով որոշ հատուածներ եւ բառեր եղծուած, գիրը տեղ-տեղ ջնջուած, մասամբ անընթեռնելի, բնագիրը յաճախ խաթարուած, մի շարք թերթեր խունացած, գունափոխուած, թթուակեր, տեղ-տեղ խոնաւութեան եւ կպումների հետքեր. թանաքը եւ ներկերը խոնաւութիւնից գունափոխուած, մանրանկարները վնասուած, մասամբ եղծուած, ներկերը տարածուած, յաճախ դրոշմուած հանդիպակաց էջերին. ձեռագրի համարեայ բոլոր թերթերին ցեցի անցքեր. Ա-Ե. պրակները եւ թ. 184-5ի միջեւ առնուազն 3 թ. ընկած (տե՛ս Բովանդակութիւն):

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա [Գրիգորի Տաթեւացւոյ Լուծումն համառօտ ի Տեսութիւնն Դաւթի. տե՛ս ձեռ. 1815, 43բ] – [Յաղագս հասարակաց սեռից եւ տարբերութեանց] (սկ.) /// Իսկ տեսակի եւ պատահման դնէ մին... Յատկի եւ պատահման Բ. հասարակութիւն եւ Բ. զանազանութիւն, զոր Պորփիւր Գ. զանազանութիւն ասէ սոցա։ Այսքան առ այս (պահպանուած 5 տող)։

Բ. 1ա-4ա Դաւթի փիլիսոփայի Առածք հինգ

Տե՛ս ձեռ. 464, 184ա-7բ: ա/1ա-2ա։ բ/2ա։ գ/2աբ։ դ/2բ-3բ։ ե/3բ-4ա։

Տե՛ս Դաւթի Անյաղթ փիլիսոփայի մատենագրութիւնք եւ թուղթ Գիւտայ կաթողիկոսի առ Դաւիթ, Երկրորդ տպագրութիւն, Վենետիկ, 1932, էջ 123-128։

Գ. 4ա-5ա Նորին (Դաւթի) [Վասն] բաժանման – Ամենայն, որ միա[նգա]մ բաժանեալ գոյ յայլոց գոյից... եւ աւարտեացելոց զբոլոր, ըստ որում բոլորն որպէս բոլոր բնաւորեցաւ պահիլ. եւ Քրիստոսի փառք։

Տե՛ս Դաւթի Անյաղթ փիլիսոփայի մատենագրութիւնք եւ թուղթ Գիւտայ կաթողիկոսի առ Դաւիթ, Երկրորդ տպագրութիւն, Վենետիկ, 1932, էջ 129-130։

Դ. 5ա-83ա Եռամեծին Յովհաննու (Որոտնեցւոյ) Հայոց փիլիսոփայի եւ վարդապետի Հաւաքումն համառաւտ վերծանութեան Ստորոգութեանց Արիստոտելի՝ աշխատասիրեալ ի Գրիգորէ աշակերտէ

Տե՛ս ձեռ. 1648, 4ա-85բ: [Աստուծով] այս ինչ է ի գիրս Ստորոգութեանց/5ա-7ա։ Սակաւուք ի Ստորոգութեան գիրս/7ա։ [Յաղագս ստորոգութեան]/7բ-16ա։ ա/16ա-26բ։ բ/26բ-36ա։ գ/36ա-44բ։ դ/44բ-57բ։ ե/57բ-8բ։ զ/58բ-72բ։ է/73ա-6ա։ ը/76ա-8բ։ թ/78բ-80բ։ ժ/80բ-3ա։

Տե՛ս Յովհաննու Որոտնեցւոյ Վերլուծութիւն «Ստորոգութեանց» Արիստոտէլի, հաւաքական տեքստը, առաջաբանը եւ ծանօթագրութիւնները՝ Վ. Չալոյեանի, խմբ. Ս. Արեւշատեանի, Երեւան, 1956, էջ 1-294 (ձեռագիրս օգտագործուած չէ):

Ե. 83ա-166ա Նորին Յովհաննու Որոտնեցոյ Համառաւտ Լուծմունք Պերի Արմէնիաս գրոցն. Հաւաքեալ ի Գրիգորէ աշակերտէ

Տե՛ս ձեռ. 1648, 85բ-179բ: Այս ի՞նչ է ի Լուծմունս Պերիարմենիաս գրոցն/83ա-4բ (վերջում՝ «Աւարտումն ի փառս Աստուծոյ՝ աւրհնելոյն յաւիտեանս յաւիտենից. ամէն». հմմտ. ձեռ. 1815, 101ա)։ Նախադրութիւն/85ա-91բ։ ա/91բ-5բ։ բ/95բ-8բ։ գ/98բ-165բ։ Յիշատակարան/165բ-6ա (վերջը՝ տարբեր «… զի եւ դուք գրեսջի՛ք ի դպրութիւն կենացն. ամէն»)։

166ա գրչից ՝ յաւելում-ցուցում «Յոր գիրք այս անկիւնս գրած է, այն ուղղակի օրինակ է, աղաչեմ զհանդիպողսդ զայն օրինակն, որ այս նշանած անգիւնս չկայ, յայս օրինակէս ուղղեցէ՛ք»։

Զ. 166ա-93ա [Գրիգորի Տաթեւացւոյ Լուծմունք]

1. 166ա-74բ Նորին Գրիգորի (Տաթեւացւոյ)՝ աշակերտի Յովհաննու (Որոտնեցւոյ) մեծի. Համառաւտ լուծումն Առաքինութեանցն Արիստոտէլի

Տե՛ս ձեռ. 58, 297ա-306ա: Այս ինչ է ի Լուծմունս առաքինութեանց/166աբ։ Լուծմունք/166բ-74բ։

2. 174բ-8ա [Գրիգորի Տաթեւացւոյ] ՅԱշխարհացն լուծմունք (հմմտ. ձեռ. 1815, 160ա-2բ) – [Ճ]աճանչք ասացեալ։ Այսոքիկ ի պարզոյ լինին յարփոյն... Անբաժանելի ի մէնջ։ Մարմէնին դիպակագործութիւնն է։

3. 179ա-84բ Նորին Գրիգորի (Տաթեւացւոյ)՝ աշակերտի Յոհաննու Որոտնեցւոյ Լուծումն համառաւտ դժուարիմաց բանից ի գիրս գրչութեան, որոյ Առիստակիսէ հռետորէ

Տե՛ս ձեռ. 267, 444ա-55ա: ա/179ա-81ա։ բ/181աբ։ գ/181բ-2ա։ դ/182աբ։ ե/182բ։ զ/182բ-3ա։ է/183ա։ ը/183աբ։ թ/183բ։ ժ/183բ-4ա։ ժա/184աբ (թ. 184-5ի միջեւ առնուազն 3 թ. ընկած, վջ.՝ թափուած. «Հարց. Որպէ՞ս զանազան անուանեալ Աստուածք ի ճշմարտէն։ Պատասխան. Նախ զի///». հմմտ. տպ., էջ 337)։

Տե՛ս Լ. Խաչերեան, «Գրչութեան արուեստի» լեզուական-քերականական տեսութիւնը միջնադարեան Հայաստանում, Երեւան, 1962, էջ 321-340 (ձեռագիրս օգտագործուած չէ)։

4. 185ա-93ա [Գրիգորի (Տաթեւացւոյ)՝ աշակերտի Յոհաննու Որոտնեցւոյ Լուծումն համառաւտ ի Խրատ գրչութեան Գէորգէայ (Սկեւռացւոյ) վարդապետի, զոր նախ խնդրեալ էր ի նմանէ Կոստանդեա գրչի եւ ապա՝ Գոյներիցանց Ստեփաննոսի]

Տե՛ս ձեռ. 267, 429ա-44ա: ա/չիք։ բ/185ա-90բ (սկ. թափուած. «///խորհուրդ եկեղեցոյ։ Եւ Ը. կարգն ննջեցելոցն...». հմմտ. տպ., էջ 343)։ գ/190բ-2ա։ դ/192ա։ ե/192աբ։ զ/192բ-3ա։

Տե՛ս Լ. Խաչերեան, «Գրչութեան արուեստի» լեզուական-քերականական տեսութիւնը միջնադարեան Հայաստանում, Երեւան, 1962, էջ 341-365 (ձեռագիրս օգտագործուած չէ)։

Է. 193ա [Բանք զանազանք]

1. 193ա [Վասն Դաւթի Անյաղթ փիլիսոփայի. հմմտ. ձեռ. 1815, 173բ] – Դաւիթ փիլիսոփայն է ի Հայք գաւառէ՝ ի Հերեթն գեղջէ... եւ գիւտ ի Յունաց կողմանս յաշակերտաց սրբոց քահանայիցն։

2. 193ա [Վասն գօտւոյն. հմմտ. ձեռ. 1815, 173բ] – Նախ ասի գօտի կուսութեան, որպէս Յովաննուն... ամփոփէ զպատժողական զօրութիւն իւր ի մարդկանէ. եւ Քրիստոսի մարդասիրին՛՛ [փառք յաւիտեանս. ամէն]։

Ը. 193բ-231ա Մովսէս Քերդողի Յաղագս քերականութեանց

Տե՛ս ձեռ. 436, 280ա-300բ: 1. ա/193բ։ բ/193բ-4ա։ գ/194ա։ դ/194ա-5ա։ 2. ա/195ա։ բ/195աբ։ 3/195բ-6ա։ 4/196աբ։ 5. ա/196բ-7ա։ բ/197աբ։ գ/197բ-8բ։ դ/198բ-9ա։ ե/199աբ։ զ/199բ-201ա։ է/201աբ։ ը/201բ-2ա։ թ/202ա-3ա։ ժ/203աբ։ ժա/203բ-4ա։ ժբ/204բ-5ա։ ժգ/205ա-6ա։ 6/206ա-7ա։ 7/207ա-8բ։ 8/208բ-9ա։ 9/209ա-13ա։ 10/213ա-4բ։ 11/214բ-6ա։ 12. ա/216ա։ բ/216աբ։ գ/216բ։ դ/216բ։ ե/216բ-7ա։ 13/217աբ։ 14/217բ-8բ։ 15/218բ-9ա։ 16. ա/219աբ։ բ/219բ-20ա։ գ/220ա-1ա։ դ/221ա-2ա։ ե/222ա։ 17. ա/222ա-3բ։ բ/223բ-6ա։ 18/226ա։ 19/226աբ։ 20/226բ-7ա։ 21/227բ-9բ։ 22/229բ-30ա։ 23/230ա-1ա։

Լս-ներում՝ հեղինականիշ անուններ՝ «Ստեփանոս», «Մովսէս»։

Հմմտ. Адонц Н., Дионисий Фракийский и армянские толкователи (Արուեստ Դիոնիսեայ քերականի եւ հայ մեկնութիւնք նորին), Петроград, 1915, с. 157-179 (ձեռագիրս օգտագործուած չէ), նոյնի հայերէն հրատարակութիւնը՝ Նիկողայոս Ադոնց, Երկեր, հինգ հատորով, հտ. Գ., Հայերենագիտական ուսումնասիրութիւններ, հատորը հրատարակութեան պատրաստեց Պ. Յովհաննիսեանը, թարգմանութիւնը՝ Օ. Վարդազարեանի, Երեւան, 2008, էջ 157-179: Ձեռագրիս նիւթը Մովսէս Քերթողի «Մեկնութիւն Քերականի» աշխատութեան մեկնութիւնն է. այս մասին աւելի մանրամասն տե՛ս յղուող ձեռագրի ծանօթագրութիւնները՝ մասնաւորապէս էջ 668-669 (Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի, հտ. Բ., կազմեցին՝ Օ. Եգանեան, Ա. Զէյթունեան, Փ. Անթաբեան, Ա. Քեօշկերեան, խմբ. Ա. Մնացականեանի, Օ. Եգանեանի, Ա. Զէյթունեանի, Երեւան, 2004):

Թ. 231ա-2բ Մովսէսի Քերդողի հաւր Մեկնութիւն Քերականի

Տե՛ս ձեռ. 436, 300բ-1ա: ա/231աբ։ բ/231բ։ գ/231բ։ դ/231բ-2ա։ ե/232ա։ զ/232աբ։

Ժ. 232բ [Հարցմունք եւ պատասխանիք. հմմտ. ձեռ. 1815, 202աբ] – Հարց. Պղատոն զԱրիստոտէլ ո՞րպէս ընդունէր։ Պատասխանի. Որչափ աշակերտէր... թէ յոսկերս սորա պարս մեղուաց գտաւ։

ԺԱ. 233ա-44բ Անուամբ Աստուծոյ. Գիրք ի վերայ բնութեան հանրական եւ մաս[նակ]ան. Քահանայի ումեմն աշխատեալ Իշա[ւխ անուն]

Տե՛ս ձեռ. 745, 153ա-70բ: 1/233ա-42ա։ 2. ա/242ա։ բ/242աբ։ գ/242բ-3բ։ դ-ե/չիք։

Տե՛ս Իշօխ, Գիրք ի վերայ բնութեան, քննական բնագիրը, թարգմանութիւնը գրաբարից ռուսերէն եւ առաջաբանը՝ Ստ. Վարդանեանի, Երեւան, 1979 (Ишох, Книга о природе, Ст. Варданян, Ереван, 1979), էջ 76-105. ձեռագիրս օգտագործուած չէ, սակայն նշուած է նիւթը պարունակող ձեռագրերի ցանկում (տե՛ս էջ 55)։

ԺԲ. 243բ-4ա [Դեղագիրք զանազանք. հմմտ. ձեռ. 1815, 210ա]

1. 243բ Նիւթ եւ նշան շարապի, որ աւգտէ լերդ[ի եւ ստ]ամոքսաց եւ գլխոց – Ա՛[ռ ծ]որ Ժ. դրամ, գաղձ[նի ու]նդ Ժ. դրամ... եւ Ժ. դրամ դրենն խմէ՛:

2. 243բ-4ա [Ա]յլ դեղ մաղձի – Առ Բ. դրամ մանիշակ չոր... եւ հաւձագով զումին առ։

ԺԳ. 244ա-50բ Բուսայիդա իմաստնոյ քաղուածոյ Յաղագս կազմութեան մարդոյ

Տե՛ս ձեռ. 1713, 390բ-4բ: Նախերգան/244ա-5ա։ ա/245աբ։ բ/245բ-6ա։ գ/246ա։ դ/246աբ։ ե/246բ։ զ/246բ-7ա։ է/247աբ։ ը/247բ-8ա։ թ/248ա։ ժ/248ա։ ժա/248աբ։ ժբ/248բ։ ժգ/248բ-9ա։ ժդ/249ա։ ժե/249ա-50ա։ ժզ/250աբ։

Տե՛ս Աբուսայիդ, Յաղագս կազմութեան մարդոյն, աշխ. Ստ. Վարդանեանի, Երեւան, 1974 (Абусаид, О строенеии человека, Ст. Варданян, Ереван, 1974), էջ 154-168 (ձեռագիրս օգտագործուած չէ)։

ԺԴ. 250բ [Հարցմունք եւ պատասխանիք ի Սահմանաց գրոց Դաւթի Անյաղթի (՞). հմմտ. ձեռ. 1815, 214բ] – Հարցումն. [Զի՞]նչ է իմաստասի[րութիւն]։ Պատասխանի. Նախ՝ իմաստասիրութիւն է գիտութիւն [գոյից]... իմաստասիրութիւն է սիրելութիւն ի իմաստութեան (հմմտ. պրակ Ե., էջ 47)։ Ասէ Պղատոն, թէ՝ իմաստասէր կոչեմ ես ոչ զայն, որ շատն գիտէ... այլ որ զախտս կարող գոյ հնազանդեցուցանել (հմմտ. պրակ Ա., էջ 14)։

Յաւելեալ ունի՝ «Դիտաւորութիւն, պիտանացուն, պատճառք մակագրութեան, հարազատութիւն, բաժանումն գլխոցն, [կարգն] վարդապետական յեղանակն, առ ինչ մասն վերայբերումն»։

Հմմտ. Դաւիթ Անյաղթ, Գիրք սահմանաց, Մադրաս, 1797:

ԺԵ. 250բ-6բ [Ի Հարցմանց գրոց Գրիգորի Տաթեւացւոյ*. Հատոր Ե. Վասն կազմութեան մարդոյ, պրակ ԼԳ-Խ. եւ Հատոր Զ. Վասն Ե. գրոցն Մովսէսի, պրակ Ա. հմմտ. ձեռ. 1815, 214բ-9բ]

ա. 250բ-1բ [Հատոր Ե., պրակ ԼԳ., էջ 277] [Վասն] պատուիրանին Ադամայ – Հարցումն. Որո՞վ զանազանի [աւրէ]նք եւ պատուիրանք եւ հրամանք։ Պատասխանի. Նախ՝ զի հրամանք[ն է ստե]ղծողի... եւ այլ սոյնպիսիք տարբերութիւնք են բնութեան եւ ոչ թշնամիք։

բ. 251բ [Հատոր Ե., պրակ ԼԴ., էջ 278] Վասն որպիսութեան կենաց – Գիտելի է, զի որպիսութեան կենաց մարդոյս տրամատի յերիս... ոչ կարէ մեռանել եւ անկար [է մեռանիլ] եւ այլն նմանապէս։

գ. 251բ-2ա [Հատոր Ե., պրակ ԼԵ., էջ 278] Վասն զի ոչ ամաչէին – Հարցումն. Վասն է՞[ր ոչ ա]մաչէին Ադամ եւ կինն։ [Պատասխանի. Նախ]՝ վասն պարզամտութեանն... սակայն ի լուսոյ շնորհաց զարդարեալ էին։

դ. 252աբ [Հատոր Ե., պրակ ԼԶ., էջ 278] Վասն ԲԺ.ն (12) պարգեւաց – Երկոյտասան պարգեւք էին դրախտին... զի ոչ եւս երեւի [բան] մի յիշատակ շնորհաց նորա։

ե. 252բ-3ա [Հատոր Ե., պրակ ԼԷ., էջ 279] Դարձեալ վասն շնորհաց եւ յանցանացն [Ադամայ – Հարցումն]. Ո՞ր է շնորհն Ադամայ, զոր ետ Աստուած։ Պատասխանի. Այսպէս ասեն վարդապետք... եւ եմուտ յարգանդի երկրի, այսինքն՝ ի գերեզման։

զ. 253ա-4ա [Հատոր Ե., պրակ ԼԸ., էջ 280] [Վասն Ժ. աստիճանի անկմանն Ադամայ] – Բայց սուրբն Գրիգոր Նիւսացի Ժ. աստիճան դնէ անկման մարդոյն... այսինքն առ ամենեւին զուտ բարին, որ է [Աստուած, խորհրդ]ով բանիւ ե[ւ գ]նացիւք։

է. 254ա [Հատոր Ե., պրակ ԼԹ., էջ 281] Վասն մաշկ[եղէն հանդերձին] – Հարցումն. Զի՞նչ է մաշկեղէն հանդերձ[ն, զոր զգե]ցոյց զԱդա[մայ]։ Պատասխանի. Մաշկն է կենդանական մորթ... զոր այժմ զգեցոյց Քրիստոս շնորհ[աւք եւ յե]տ յարութեանն զգեցուցանէ փառաւք։

ը. 254ա-5ա [Հատոր Ե., պրակ Խ., էջ 282] [Թէ վասն է՞ր մաշկեղէն կոչի մարմին մեր] – Հարցումն. Ո՞րպէս ա[սեն մաշկ]եղէն հանդերձ զմարմինս մեր։ Պատասխանի. Հանդերձ[ն մաշկեղէն] էր իր... եւ ոչ թէ զօրութեամբ: Այսպ[էս եւ զԱդամայն] իմասցի[ս]։

թ. 255ա-6բ [Հատոր Զ., պրակ Ա., էջ 286] [Վասն Աբէլի եւ պատարագաց] – Հարցումն. Զի՞նչ է, որ ասէ Գիր. Հայեց[աւ Աստուա]ծ ի Հաբէլ եւ ի պատարագս նորա... Պատասխանի. Եւթն ազգ բարեգործութեան տեսակ... եւ վասն ար[դար գոլոյն Տէր, որում վկայէ Մովսէս] Նոյ էր արդար կատարեալ յազգի/// (վջ.)։

* Տե՛ս Գրիգոր Տաթեւացի, Գիրք հարցմանց, Կ. Պօլիս, 1729, լուսատիպ վերահրատարակութիւնը՝ Գրիգոր Տաթեւացի, Գիրք հարցմանց, Երուսաղէմ, 1993, էջ 277-288 (նկարագրութեանը զուգահեռ անմիջապէս տրուած են նաեւ համապատասխան հատորը, պրակը եւ էջը)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՆԱԽԱԳԱՂԱՓԱՐ ՕՐԻՆԱԿԻ

166ա Այլեւ զհամշիրակն իմ եղբայր՝ զԳէորգ վարդապետն Եզնկացի, որ աշխատեցաւ սրբագրելով զսա, յիշեսջի՛ք ի Տէր, աղաչեմ (տե՛ս նաեւ ձեռ. 1694, 172ա)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. Գրչի 35բ Եւ զիս յիշեա՛ ի Տէր, աղաչեմ:

2. Ստացողի (՞) 250բ Ո՛վ պատուական իմ[ա]ստունք, զՅով[ա]նէս վարդապետս յ[իշեցէ՛ք յ]աղաւթ[ս] ձեր, եւ Աստուած զյիշող[քդ յիշէ]. ամէն։

Ծնթ. Այս յիշատակարանը նոյնութեամբ առկայ է Հմր 1815 ձեռագրի 214բ էջում, որի նկարագրութեան մէջ, գրչութեան այլ տուեալներ չլինելու պատճառով, ԺԸ. դարով թուագրուած ձեռագրի գրիչը համարուել է Յովանէսը (Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի, հտ. Զ., խմբ. Գ. Տէր-Վարդանեան, Երեւան, 2012, էջ 51): Մեր ձեռագրում այս յիշատակարանի առկայութիւնը փաստում է, որ Հմր 1815 ձեռ-ում այս յիշատակարանն առնուազն նախագաղափար օրինակի է, իսկ երկու ձեռագրերի բովանդակութիւնների նոյնականութիւնը թույլ է տալիս հաւանական համարելու, որ կա՛մ Հմր 1815 ձեռ-ի համար այս ձեռագիրը եղել է գաղափար օրինակ, կա՛մ, որ աւելի հաւանական է, 1815 եւ սոյն՝ 3653 ձեռագրերն ունեցել են միեւնոյն կամ յար եւ նման գաղափար օրինակներ: Իսկ մեր ձեռագրում Յովանէսը ենթադրաբար ձեռագրի ստացողն է՝ չնայած յիշատակարանը գրուած է իրարից չսահմանազատուած երկու տարբեր նիւթերի միջեւ (նոյնպէս է նաեւ ձեռ. 1815, 214բ). գրիչն այդպէս կարող էր ընդամենը ընդօրինակել գաղափար օրինակից՝ առանց սահմանազատելու:

3. Ծաղկողի 179ա Զսակաւ աշխատող ծաղկիս՝ զտրուպ Ղազար յիշեցէ՛ք, ծնա[ւղացն՞] /// (1 բառ անընթեռնելի)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 13ա (ԺԷ. դ., նոտրգիր, արտք. լս.) Սրբոյն Գ[րի]գորի Թաթ[եւ]ացոյ արարեալ եւ իւր ձեռամ[բ] գրեալ։

2. 35բ (ԺԷ. դ., նոտրգիր) [Վ]երըստին [ն]որոգող գրոցս։

3. 178բ (ԺԸ. դ., անփոյթ շղագիր) Թվիս Ջ. (1451) Ղազար գրիչ, ի վանս Գօշ Մխիթարայ։

179ա Թվիս Ջ. (1451), ի վանս Գօշ Մխիթարայ։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 35բ սեւ թանաքով բոլորակ՝ վերին մասում Քրիստոսի պատկերով «[ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ/ ԾԱՌ]ԱՅ/ [ՄՈ]ՎՍԷՍ ՎԱՐԴԱՊԵՏ Ի/ ՎԻՃԱԿ ՍՏԱԹ/ԷԻ» (հմմտ. ձեռ. 8061, Կոնդակ, խոսքը Մովսէս Գ. Տաթեւացու մասին է. այս մասին տե՛ս Ա. Յարութիւնեան, Երեւանի Ս. Անանիա առաքեալի անապատը կամ Զօրաւոր Ս. Աստուածածին եկեղեցին, Երեւան, 2020, էջ 64-74)։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ սեւով «Առածք Ե.», այլ սեւով «Տաթեւ, 68/3653»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 9ա՝ սեւով գրութիւն, կարդացւում է հայելիով՝ «ա ան, որպէս ձայն, իսկ», 129բ՝ սեւով խզբզոցներ, «Դաւիթ», 147ա՝ սեւով «եւ կարելին ոչ գոլ եւ ոչ կարելին ոչ գոլ», 149ա՝ սեւով «աւըն առ կարելին որպէս հետեւի», 149բ՝ սեւով «անկարին եւ ոչ անկարին»:

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 13բ, 14ա, 57բ, 80ա՝ սեւով զարդանախշեր։

 

 

3654

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՄԱԿՈՒ (ԱՐՏԱԶ ԳԱՒԱՌ) ՊԵ. – 1356

ԳՐԻՉ՝ Ղուկաս քհյ։ ՍՏԱՑՈՂ՝ Թադէոս քհյ։

ԹԵՐԹ՝ 294+1-1 (կրկն. թ. 1, թռիչք՝ թ. 10-12, թերթակալումը՝ սեւ թանաքով). չգրուած՝ 1բ, 292բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԵ×12 (Ա 10, ԻԵ 8)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16×12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13×9,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 117ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 26-27։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով եւ զոյգ կապիչներով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կարմիր մետաքս (դռնակի աստառը սպիտակ թուղթ՝ նորոգման ժամանակի)։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Մատթէոսի։ Ժ. դ.։ Ա+Բ՝ ստացուած մէկ թերթի ընդլայնակի եւ ընդերկայնակի եզրահատումներով (պահպանուած 1 սիւնակը)։ Մագաղաթ 30,5×10,5 (տուելաները պահպանուած թերթինն են). երկսիւն (պահպանուած ամբողջական սիւնը՝ 21,5×14). բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ Բբ). տող՝ 15. չգրուած՝ Աա, Բա։ Կարդալ. Աբ-Բբ՝ «///տեցէք զնոսա յանուն Հաւր եւ Որդւոյ եւ Հոգւոյ Սրբոյ։ Ուսուցէք նոցա պահել զամենայն՝ որ ինչ պատուիրեցի ձեզ։ Եւ ահաւասիկ ես ընդ ձեզ եմ զամենայն աւուրս՝ մինչեւ ի կատարած աշխարհի» (ԻԸ. 19-20)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 1ա, 34ա, 83բ, 125ա, 161բ, 209բ, 245ա։ Լուսանցազարդ՝ բուսական՝ 1ա, 34ա, 83բ, 124բ, 161բ, 278բ, թռչուն՝ 125ա, 162ա, 209բ, 245ա, 268ա։ Զարդագիր՝ հանգուցագիր՝ 1ա, 34ա, 83բ, 124բ, 125ա, 161բ, 162ա, 245ա, թռչնագիր՝ 209բ, 268ա, 278բ։ Գոյն՝ վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դարում, վերակազմուած հին ու նոր կաշիների միացումով՝ Ա. եւ Բ. փեղկերի եզրերը, մէջքը եւ զոյգ կապիչները վերափոխուած նոր կաշւով, ձեռագրի հիմքը, թերթերի պատռուած հատուածները եւ ցեցի անցքերը (թ. 269-78) ամրացուած-լրացուած սպիտակ թղթով, կազմի հին կաշին մաշուած, քերծուած, ճաքճքուած, տեղ-տեղ թափուած, Ա. եւ Բ. փեղկերի կազմաստառ-մետաքսը մաշուած, գունափոխուած, դռնակի մետաքս աստառն ընկած. լուսանցակողերը մաշուած, բամբակակալած, պտռկ-պհպ-ները գունափոխուած, խոնաւութիւնից ձեւափոխուած, եզրերը (հին կազմի հատման տեղերում) շրջանակաձեւ դեղնած. ձեռագրի հիմքը եւ վերին եզրը խոնաւութիւն տեսած, թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, սնկային հիւանդութեան, իւղի, մոմի, թանաքի, ներկի եւ այրուածքի հետքեր, գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, տեղ-տեղ աղտոտուած, լուացուած, կպումներից որոշ բառեր եղծուած, մասնակի վերականգնուած, մանրանկարները խոնաւութիւնից գունափոխուած, երբեմն արտատպուած հանդիպակաց էջերին, թ. 292-4՝ տեղադրած սխալ (թ. 291, 294, 293, 292), կարդալ ըստ թերթակալման յաջորդականութեան, ձեռագրի թերթերը եզրահատուած, մանրանկարների եւ պրակահամարների մեծ մասը վնասուած, հետագայի ձեռքով պրակահամարները լրացուած՝ 47ա, 143ա եւ այլուր, թ. 1, 159, 195, 199՝ պատռուածք-անցքեր, էջ 132բ՝ բնագիրը երկու բառի չափով վնասուած, այլ թղթով նորոգուած՝ վրան Բովանդակութիւնը ընդօրինակուած, թ. 268՝ հիմքի վերին մասից մասամբ անջատուած, թ. 294՝ կտրած-հանած, պահպանուած 3 սմ լայնութեամբ հիմքը (բնագիրը վնասուած), թ. 129-32՝ ցեցի անցքեր։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1գ-267բ [Ալբերտ Մեծ] Համառօտ հաւաքումն յաղագս աստուածաբանական ճշմարտութեանն

Տե՛ս ձեռ. 104, 2ա-397բ: Ցանկ/չիք։ Յռջբ./1գդ։ 1/1դ-33ա։ ա/2ա-3ա։ բ/3ա-4ա։ գ/4աբ։ դ/4բ-5ա։ ե/5աբ։ զ/5բ-6բ։ է/6բ-7ա։ ը/7աբ։ թ/7բ-9բ։ ժ/9բ-12ա։ ժա/12աբ։ ժբ/12բ-3ա։ ժգ/13աբ։ ժդ/13բ-4ա։ ժե/14աբ։ ժզ/14բ-6ա։ ժէ/16ա-7բ։ ժը/17բ-8բ։ ժթ/18բ-20ա։ ի/20աբ։ իա/20բ-1բ։ իբ/21բ-2ա։ իգ/22ա-3ա։ իդ/23ա-4ա։ իե/24աբ։ իզ/24բ-5բ։ իէ/25բ-6ա։ իը/26բ-7ա։ իթ/27ա-8ա։ լ/28ա-9բ։ լա/29բ։ լբ/29բ-31ա։ լգ/31ա-2բ։ լդ/32բ-3ա։ 2/33բ-83ա։ Ցանկ/33բ-4ա։ ա/34ա-5ա։ բ/35աբ։ գ/35բ-6բ։ դ/36բ-7ա։ ե/37աբ։ զ/37բ-8ա։ է/38ա-9ա։ ը/39ա-40ա։ թ/40ա-1ա։ ժ/41ա-2ա։ ժա/42ա-3ա։ ժբ/43աբ։ ժգ/43բ-4ա։ ժդ/44ա-5ա։ ժե/45ա-6ա։ ժզ/46աբ։ ժէ/46բ-7ա։ ժը/47ա-8ա։ ժթ/48ա-9ա։ ի/49աբ։ իա/49բ։ իբ/49բ-50ա։ իգ/50ա։ իդ/50աբ։ իե/50բ։ իզ/50բ-1ա։ իէ/51ա-2ա։ իը/52աբ։ իթ/52բ-3ա։ լ/53աբ։ լա/53բ։ լբ/53բ-4ա։ լգ/54ա։ լդ/54աբ։ լե/52բ-5բ։ լզ/55բ-6ա։ լէ/56ա։ լը/56աբ։ լթ/56բ-8ա։ խ/58աբ։ խա/58բ-9բ։ խբ/59բ-60ա։ խգ/60ա-1ա։ խդ/61աբ։ խե/61բ-3ա։ խզ/63աբ։ խէ/63բ-4ա։ խը/64աբ։ խթ/64բ։ ծ/64բ-5բ։ ծա/65բ-6ա։ ծբ/66ա-7բ։ ծգ/67բ-8ա։ ծդ/68աբ։ ծե/68բ-9ա։ ծզ/69ա-70ա։ ծէ/70ա-1ա։ ծը/71ա-4ա։ ծթ/74աբ։ կ/74բ-6ա։ կա/76ա-7ա։ կբ/77ա-8բ։ կգ/78բ-9բ։ կդ/79բ։ կե/79բ-81ա։ կզ/81ա-3ա։ 3/83ա-124բ։ Ցանկ/83աբ։ ա/83բ-4ա։ բ/84աբ։ գ/84բ-5ա։ դ/85աբ։ ե/85բ-6բ։ զ/86բ-8ա։ է/88ա-93բ։ ը/93բ-5ա։ թ/95աբ։ ժ/95բ-7ա։ ժա/97ա-8ա։ ժբ/98ա-9բ։ ժգ/99բ-101ա։ ժդ/101ա-2բ։ ժե/102բ-5ա։ ժզ/105բ-6ա։ ժէ/106ա-8բ։ ժը/108բ-10բ։ ժթ/110բ-2ա։ ի/112ա-3բ։ իա/113բ-5բ։ իբ/115բ-21ա։ իգ/121ա-2բ։ իդ/122բ-4բ։ 4/124բ-61ա։ Ցանկ/124բ-5ա։ Նախերգան/124բ։ ա/125ա-6ա։ բ/126աբ։ գ/126բ-9բ։ դ/129բ-31բ։ ե/131բ-4ա։ զ/134ա-5ա։ է/135ա-8ա։ ը/138ա-9բ։ թ/139բ-41ա։ ժ/141ա-3ա։ ժա/143ա-4բ։ ժբ/144բ-5բ։ ժգ/145բ-7ա։ ժդ/147ա-8բ։ ժե/148բ-9բ։ ժզ/149բ-50ա։ ժէ/150աբ։ ժը/150բ-1բ։ ժթ/151բ-3բ։ ի/153բ-5ա։ իա/155ա-6բ։ իբ/156բ-8բ։ իգ/158բ-60բ։ իդ/160բ-1ա։ 5/161բ-209ա։ Ցանկ/161բ-2ա։ Նախերգան/161բ։ ա/162ա-3բ։ բ/163բ-4բ։ գ/164բ-5ա։ դ/165աբ։ ե/165բ-6բ։ զ/166բ-7բ։ է/167բ-8բ։ ը/168բ-9բ։ թ/169բ-70բ։ ժ/170բ-1բ։ ժա/171բ-2ա։ ժբ/172ա-3ա։ ժգ/173աբ։ ժդ/173բ-5ա։ ժե/175ա-6ա։ ժզ/176աբ։ ժէ/176բ-7ա։ ժը/177ա-9ա։ ժթ/179ա-80ա։ ի/180աբ։ իա/180բ-2ա։ իբ/182աբ։ իգ/182բ-3բ։ իդ/183բ-4ա։ իե/184ա-5ա։ իզ/185աբ։ իէ/185բ-6ա։ իը/186աբ։ իթ/186բ-7ա։ լ/187աբ։ լա/187բ-8բ։ լբ/188բ-9բ։ լգ/189բ-90բ։ լդ/190բ-1բ։ լե/191բ-2բ։ լզ/192բ-4ա։ լէ/194աբ։ լը/194բ-5բ։ լթ/195բ-6ա։ խ/196ա։ խա/196բ։ խբ/196բ։ խգ/196բ-7ա։ խդ/197աբ։ խե/197բ։ խզ/197բ-8բ։ խէ/198բ։ խը/198բ։ խթ/198բ։ ծ/198բ-9ա։ ծա/199ա։ ծբ/199ա։ ծգ/199աբ։ ծդ/199բ։ ծե/199բ-200ա։ ծզ/200ա։ ծէ/200աբ։ ծը/200բ-2ա։ ծթ/202աբ։ կ/202բ-3ա։ կա/203աբ։ կբ/203բ։ կգ/203բ-4ա։ կդ/204ա։ կե/204աբ։ կզ/204բ։ կէ/204բ-5ա։ կը/205աբ։ կթ/205բ-9ա։ 6/209ա-44բ։ Ցանկ/209աբ։ Նախերգան/209բ։ ա/209բ-10ա։ բ/210ա-1ա։ գ/211ա-2ա։ դ/212աբ։ ե/212բ-3բ։ զ/213բ-4ա։ է/214ա-5ա։ ը/215ա-7ա։ թ/217ա։ ժ/217ա-8բ։ ժա/218բ-20բ։ ժբ/220բ-2ա։ ժգ/222ա-3բ։ ժդ/223բ-4բ։ ժե/224բ-6ա։ ժզ/226ա-7ա։ ժէ/227աբ։ ժը/227բ-8բ։ ժթ/228բ-30ա։ ի/230աբ։ իա/230բ-1ա։ իբ/231ա-2ա։ իգ/232բ-3բ։ իդ/233բ-4բ։ իե/234բ-5ա։ իզ/235աբ։ իէ/235բ։ իը/235բ-6ա։ իթ/236աբ։ լ/236բ-8ա։ լա/238ա-9ա։ լբ/239ա-40ա։ լգ/240ա-1ա։ լդ/241ա-2բ։ լե/242բ։ լզ/242բ-3ա։ լէ/243ա-4բ։ 7/244բ-67ա։ Ցանկ/244բ։ Նախերգան/245ա։ ա/245ա-6ա։ բ/246ա-7ա։ գ/247աբ։ դ/247բ-8բ։ ե/248բ-9ա։ զ/249աբ։ է/249բ։ ը/250ա-1ա։ թ/251ա։ ժ/251աբ։ ժա/251բ-2ա։ ժբ/252ա։ ժգ/252ա։ ժդ/252ա-3ա։ ժե/253աբ։ ժզ/253բ-4բ։ ժէ/254բ-5ա։ ժը/255ա-6ա։ ժթ/256ա-7ա։ ի/257աբ։ իա/257բ-9ա։ իբ/259ա։ իգ/259ա-60ա։ իդ/260ա։ իե/260ա-1բ։ իզ/261բ-2բ։ իէ/262բ-4ա։ իը/264ա-5ա։ իթ/265ա-6ա։ լ/266ա-7ա։ Յիշատակարան թարգմանչի/267աբ։

Տե՛ս Ալբերտ Մեծ, Համառօտութիւն աստուածաբանութեան, Վենետիկ, տպ.՝ Անտոնի Բորտոլի, 1715։

Բ. 268ա-78բ [Առաքել Սիւնեցի. տե՛ս ձեռ. 662, 294ա] Գիրք յաղագս ծնընդեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Աստուծոյ. Բանն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ – Արդ, ի Դ.ից աւետարանչացն... Բանն մարմինն եղեւ եւ բնակեաց ի մեզ։

Գ. 278բ-94ա Գիրք յաղագս համօրէն Յարութեանն. Հարցումն եւ պատասխանիք (հմմտ. ձեռ. 789, 427ա-38բ) – Զի ինքնին Տէր հրամանաւ հրեշտակապետին... ին մի /// որք կենդանի /// ապա յառ/// ///պա մեք ո/// ///ի լինիցի ///ին։ Թէպ/// Քրիստոսի մեղաց /// (թ. 292՝ կտրած, պահպանուած 3 սմ լայնութեամբ հիմքը. բնագիրը վնասուած)։

Ծնթ. Թ. 292-4՝ տեղադրած սխալ՝ թ. 291, 294, 293, 292. կարդալ ըստ թերթակալման յաջորդականութեան։

Արտք. լս-ներում ունի հետագայ ձեռքով արուած բնագրային լրացումներ՝ 3ա, 7ա եւ այլուր։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

33ա Կատարեցաւ Գիրքն առաջին, որ յաղագս աստուածային բնութեա[նն]։ Զնուաստ ոգի Ղուկաս յիշեա՛ առ Տէր, յորժամ կարդաս։

83ա Կատարեցաւ Գիրքն Բ., որ յաղագս ստեղծման։

124բ Եւ այսքան յաղագս Երրորդ գրոցն։

125ա (ճակատազարդի մէջ) Թադէոս քահ[անայ]։

161ա Եւ աստ առնու զաւարտումն Գիրքն չորրորդ։ Զսրբասէր եւ զարիական, պատուելի եւ զերջանկագեղ, գերաշխարհիկ գովից գերազանցն զԹադէոս ողջամիտ եւ յոգնիմաստ քահանայն՝ ստացող այսմ աստուածաբան տառիս, յիշեցէ՛ք ի մաքրափայլ յաղօթս՝ հանդերձ զարմիւք եւ կրկին ծնողօք։ Նաեւ զախմար գրիչ՝ տարտամ եւ զնուաստ Ղուկաս մի՛ մոռանայք յիշել ի Տէր սրտի մտօք։

209ա Կատարեցաւ Գիրքն հինգերորդ, որ յաղագս շնորհաց եւ առաքինութեանց։ Զնուաստ Ղուկաս գծող յիշեա՛ առ Տէր ամէնողորմ։

244բ Զնուաստ գծող Ղուկաս յիշեա՛ առ Տէր, յորժամ կարդաս։

267բ Զբարի անուն եւ զմեծաշուք պատուական եւ զսրբասնունդ արիաջան քահանայն Քրիստոսի՝ զԹադէոս, որ բազում ըղձիւք եւ սիրատէնչ փափագմամբ ստացաւ զսայ յիշատակ եւ ի վայելս անձին իւրոյ, եւ յետ աստեացս գանձ անկապտելի եւ զաւակ ի Սիոն՝ արձան յաւիտենական ի սուրբ Եկեղեցի, զոր ստացաւ զսա ի հալալ արդեանց եւ ի յանցաւոր մամոնայէ գանձ անհատանելի յերկինս, ի թվականի Հայկազեանս սեռի Պ եւ Ե. (1356) ամի, ի յամսեանս Յունիս, ի գաւառս Արտազու, ընդ հովանեաւ սուրբ առաքելոյս Թադէոսի եւ աստուածամուխ Գեղարդեանս՝ Տեառն նիզակի, ի յառաջնորդութեան տեառն Տիրացուի արհիեպիսկոպոսի, ի գեղս, որ կոչի Մակու, ձեռամբ թարմատար եւ նուաստ գրչի՝ Ղուկասի, սոսկ անուն քահանայի եւ լոկ աշակերտ բանի։

Արդ, որք օգտիք ի սմանէ, յիշեցէ՛ք ի մեղսաքաւիչ, մաքրափայլ յաղօթս ձեր զվերոյ ասացեալ քահանայն՝ Թադէոս, եւ զիս՝ զՂուկաս գծող, աղաչեմ ի Տէր։

292ա Կատարեց[աւ] ///։ Զստաց[ող]/// զբարեպաշ[տ] /// յաղօթս ձեր /// ի հանդերձ[եալն] /// նուաստ եւ յե[տին] /// կրկին ///։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 1ա (ԺԹ. դ., նոտրգիր)

Գիրքս այս կոչի Աստուածաբան,

Համառօտօղ տարագրական։

Ի յԱլբերթէ ասաց զայս բան,

Առ ի վարժում ներհմտական։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 5բ, 34ա, 162ա՝ սեւ թանաքով բոլորակ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ/ ՂՈՒԿԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ/ ՌՃԾԷ. (1708)»։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝ սեւով շղագիր «Հմր 42 (ջնջած, ուղղած՝ 69), Ձեռագիր Տաթեւի վ[անից], Ալբերտի Հաւաքումն Աստուածաբանական ճշմարտութեանց», պտռկ-պհպ. Աա՝ սեւով «Տաթեւ, 69/3654», 1ա՝ սեւով շղագիր «Հաւաքումն Աստուածաբանական ճշմարտութեանց, թարգ.՝ Յովհան Քռնեցի, թվ. ՉՂԳ.-793-1344, գրիչութիւնս՝ ՊԵ.-805-1356», այլ թանաքով՝ «Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]», 1գ՝ սեւով «Թ. ՌԿԶ. (ջնջած, այնուհետեւ գրած ճիշտը) ՊԵ. (1356) ի Մակու», Բ. կազմաստառին սոսնձած թղթին՝ սեւով շղագիր «Ալբերտի աստուածաբանութիւն (երկիցս), ՊԵ.-1356»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Պտռկ.-պհպ. Աա՝ սեւով, 1 տող նոտրգրով, դժուարընկալելի «///ա որում եւ նրան ուզէլ ///ուկ ասյն», պտռկ-պհպ. Աբ՝ սեւով տառեր «ա-լ», «Տէր մեր Յիսուս Քրիստոս՝ Աստուած ամենայնի», 1բ՝ «այս <այս> օր ան, ա-դ, ա (երիցս), լե Յ»։

 

 

3655

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(բաղկացած 2 ձեռագրից)

 

ԹԵՐԹ՝ 354 (թերթակալումը՝ սեւ թանաքով)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16×11,5։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով եւ զոյգ կապիչներով (դռնակը եւ կապիչները նորոգման ժամանակի). միջուկը՝ տախտակ. աստառը՝ կարմիր կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Մատթէոսի: Ժ. դ.։ Ա+Բ՝ ստացուած մէկ թերթի ընդերկայնակի եւ ընդլայնակի եզրահատումով (Բբ+Աա եւ Բա+Աբ. պահպանուած 1-ին սիւնակը)։ Մագաղաթ 31,5×11 (տուելաները պահպանուած թերթինն են). երկսիւն (պահպանուած ամբողջական սիւնը՝ 15×8,5). բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ Աա). տող՝ 19 (ամբողջական թերթինը). ունի լուսանցային համաբարբառ՝ Ցրուացանկ։ Կարդալ. Բբ (հակառակ դիրքով, պահպանուած թերթի՝ մօտ 3 սմ լայնութեամբ հիմքը՝ ոչ ամբողջական բառերով, յաջորդիւ ընդգծած)՝ «///ո[ւէ զիս, եւ սիրտք իւրեանց հեռացեալ] է յ[ինէն։ Զուր պաշ]տե[ն զիս. ուսուցա]նեն [վարդապետու]թիւ[նս՝ զմարդկան] պատ[ուիրեալս։] Եւ կո[չեցեալ առ ին]քըն զ[ժողովուրդսն՝] ասէ ցն[ոսա. Լուա]րո՛ւք՝ [եւ ի միտ առէ՛ք]» (ԺԵ. 8-10), Աա՝ «Ոչ որ ինչ մտանէ ընդ բերան՝ պղծէ զմարդ, այղ որ ինչ ելանէ ի բերանոյ՝ այն պղծէ զմարդ։ Յայնժամ մատուցեալ աշակերտացն նորա՝ ասեն ցնա. Գիտե՞ս՝ զի փարիսա///» (ԺԵ. 11-2), Բա (հակառակ դիրքով, պահպանուած թերթի՝ մօտ 3 սմ լայնութեամբ հիմքը՝ ոչ ամբողջական բառերով, յաջորդիւ ընդգծած)՝ «///աւք [ուտել՝ ոչ պղծէ զմ]արդ։ [Եւ ելեալ անտի Յիսուսի] գն[աց ի կողմանս Տի]ւրո[սի եւ Սիդովնի։] Եւ ահա՝ [կին մի քանան]ացի ի [սահմանաց ան]տի նոց[ա՝ ելեալ,] աղա[ղակէր եւ ասէր. Ո]ղոր[մեա՛ց ինձ, Տէ՛ր, ո]րդի» (ԺԵ. 20-2), Աբ՝ «[Դաւթի, դուս]տր իմ՝ չարաչար այսահարի։ Եւ նա ոչ ետ նմա պատասխանի։ Եւ մատուցեալ աշակերտքն նորա՝ աղաչեին զնա եւ ասեին. Արձակեա՛ զնա՝ զի աղաղակէ զհետ մեր ///» (ԺԵ. 22-3)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած, թերթերի պատռուած մասերը ամրացուած-լրացուած այլ թղթով. կազմի հին կաշին քերծուած, մաշուած, թեթեւակի վնասուած, եզրերի կաշին մաշուած-թափուած, վրան սնկային հիւանդութեան հետքեր եւ ցեցի անցքեր, մէջքի կաշին խիստ մաշուած, ճաքճքուած, դռնակի կաշին եւ զոյգ կապիչներն ընկած, նորոգման ժամանակ փոխարինած նոր կաշուով, կազմի Ա. փեղկի տախտակը մասամբ ճեղքուած, Ա. եւ Բ. փեղկերի կազմաստառ-կտաւները աղտոտուած, մաշուած, խոնաւութիւնից գունափոխուած, պտռկ-պհպ-ներ Ա. եւ Բ.՝ գունափոխուած, խոնաւութիւնից ձեւափոխուած-կծկուած, պտռկ-պհպ. Ա.՝ վերին եզրը փոշուց սեւացած, պտռկ-պհպ. Բ.՝ պահպանուած մօտ 3 սմ լայնութեամբ հիմքը՝ ոչ ամբողջական բառերով (տե՛ս Պտռկ-պհպ.), լուսանցակողերը մաշուած, կարմիրը թափուած, տեղ-տեղ սեւացած. ձեռագրի բոլոր թերթերի վերին եզրերին անմաքուր ջրի եւ սնկային հիւանդութեան հետքեր։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Ա.

 ԺԷ. դար

ՍՏԱՑՈՂ՝ Բարթողիմէոս վրդ.։

ԹԵՐԹ՝ 281 (թ. 1-281)։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԴ×12 (Ա 8, ԻԴ 9)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16×11,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (12×7,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 37ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 18։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ (գծանկարային) – Ճակատազարդ՝ 1ա, 73ա, 194ա։ Լուսանցազարդ՝ բուսական՝ 1ա, 73ա, 194ա։ Զարդագիր՝ հանգուցագիր՝ 1ա (պարզունակ), 73ա։ Բաժանազարդ՝ 46բ։ Գոյներ՝ կարմիր, սեւ։

Ծնթ. 194ա՝ սկզբնատառերի տեղը բաց՝ յետոյ լրացնելու նպատակով։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, սնկային հիւանդութեան, իւղի, սեւ թանաքի, նաեւ սկզբի որոշ թերթերի արտք. լս-ներում անմաքուր ջրի հետքեր, գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, թանաքը թեթեւակի տարրալուծուած, մանրանկարները խոնաւութիւնից գունափոխուած, ձեռագրի թերթերը եզրահատուած (1ա՝ լուսանցազարդը վնասուած), 25ա՝ կանաչ թանաքի բծեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-281բ [Հայոց պատմութիւն յերիս հատուածս, ասացեալ Մովսէսի Խորենացւոյ]

Տե՛ս ձեռ. 1863, 2ա-188ա: ա. 1/չիք։ 2/1ա-72բ։ բ. 1/չիք։ 2/73ա-194ա։ գ. 1/չիք։ 2/194ա-281բ։

47բ արտք. լս. գրչից՝ «Իսկ Վստամս եւ Կար, յայլոց գրեցաք, եւ բնիկ ոչ գոյր», հմմտ. յաջորդիւ նշուած տպագիրը, էջ 62, տող 21 (տպագրում՝ «Վստամկար»)։

Տե՛ս Մովսէս Խորենացի, Պատմութիւն հայոց, քննական բնագիրը եւ ներածութիւնը՝ Մ. Աբեղեանի եւ Ս. Յարութիւնեանի, Նմանահանութիւն, Երեւան, 1991 (ձեռագրիս մասին տե՛ս էջ ԽԴ., Հմր 14 եւ էջ 404, Հմր N)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

194ա (խորագրի վերջում) Աւգնեա՛յ, Սո՛ւրբ Հոգի։

281բ Մանաւանդ զստացող գրոցս /// ///րպետն (ջնջած, այլ ձեռքով գրուած-յարմարեցուած՝ «Բարդօղիմէոս վարդապետն») եւ զծնօղսն /// (ջնջած) [Տէր ողոր]մէածն (այլ ձեռքով վրան կրկին «Բարդուղ[ի]մէոս՞») Աստուած զինքն հաստատուն պահեսցէ ի սաղմոսերգութիւնն եւ յետ աստեացս ելանելոյ ընդ Դաւթի մարգարէին դասեսցէ, եւ նմա փառք յամենայն եղանակացս. ամէն։ Թողութիւն շնորհեցէ՛ք ընթերցողք գրոցս, զի կարն մեր այս է։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 260ա՝ բոլորգիր «Ի[մ] Քրիստո՛ս, քո արեամբ եմ ///ն (ստ. լս-ի եզրահատումից վնասուած, դժուարընկալելի)»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Բ.

ԺԷ. դար

ՍՏԱՑՈՂ՝ Դաւիթ րաբունապետ։

ԹԵՐԹ՝ 73 (թ. 282-354). չգրուած՝ 343բ-4ա, 354աբ։ ՊՐԱԿ՝ Ա-Զ×12 (Ա 11)+2։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16×11,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, նարնջիով սահմանագծուած (12×7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 284ա). խորագիրք՝ կարմիր (282ա, 339ա՝ նաեւ կապոյտ, վարդագոյն, նարնջի)։ ՏՈՂ՝ 20։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ (գծանկարային) – Ճակատազարդ՝ 282ա։ Զարդագիր՝ թռչնագիր՝ 282ա։ Գոյն՝ սեւ։

Ծնթ. 339ա եւ 347ա՝ ճակատազարդի եւ սկզբնատառերի տեղը բաց՝ յետոյ լրացնելու նպատակով։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, սնկային հիւանդութեան, իւղի, սեւ թանաքի հետքեր, գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, թանաքը խոնաւութիւնից տարրալուծուած, յաճախ արտատպուած դարձերեսին, մանրանկարները խոնաւութիւնից գունափոխուած, ձեռագրի վերջը թերի։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 282ա-352բ [Բարթուղիմէոս Մարաղացի-Բոլոնիացի] Համառօտ հաւաքումն եւ յոյժ օգտակար ի Դիալէթիկայն, որ է Տրամաբանութիւն, կարգեալ եւ թարգմանեալ ձեռամբ Բարդօլիմէոսի եպիսկոպոսի

Տե՛ս ձեռ. 69, 266ա-337բ: ա/282ա-338բ։ բ/339ա-52բ (343ա՝ որոշ հատուած եւ 343բ-4ա՝ տեղը բաց՝ յետոյ լրացնելու նպատակով՝ 343ա «...ամենայն մարդ է կենդանի, ամենայն մարդ է ծիծաղական, ապա ուրեմն ոմն ծիծաղական է կենդանի///», 344բ «/// Իսկ շարադասումն երեք կերպիւ լինի որպէս ասացաւ...». հմմտ. ձեռ. 69, 300բ-1բ, վերջը՝ թափուած. 337բ «...Ամենայն քար է կենդանի, իսկ եզրակացութիւնս այս հակակայի փոք///». հմմտ. ձեռ. 69, 305բ)։ գ-դ/չիք։

Տե՛ս Ս. Արեւշատեան, Բարդուղիմէոս Բոլոնիացու հայկական ժառանգութիւնը, Երեւան, 2014, էջ 23։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ

1. 353ա (ԺԷ. դարի վերջ, նոտրգիր) [Տաղ] – (սկ.) /// ախորժակ կամօք, ախորժակ, վա՛յ։ / Արդ, որ մահուան օրըն հասնու, յո՞ փախեաց գերիս, յո՞ թաքեայց... Ո՛հ, թշուառ անձինս, ո՛հ հիքոյս, վա՛յ եւ եղ՛՛։

2. 353բ (ԺԸ. դ., նոտրգիր) [Տաղ Յարութեան Գրիգորի Նարեկացւոյ. տե՛ս ձեռ. 6998, 46ա] – Հաւիկ մի պայծառ տեսա աննման, / Ի յայն քառաթեւին աննըման... Զփառս ամենեցուն յայտնել կամիմ, աննմա՛ն։

Տե՛ս Մատենագիրք հայոց, ԺԴ. հատոր, Գանձարան, Գիրք Բ., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 1228-1231 եւ Գրիգոր Նարեկացի, Տաղեր եւ գանձեր, աշխ. Ա. Քեոշկերեանի, Երեւան, 1981, էջ 237-243 (ձեռագիրս օգտագործուած չէ)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

338բ Վաղճան եւ աւարտ Դիալէթիկային, որ ասի Ճարտասանութիւն՝ ըստ մերում բարբառոյ։ Եւ է սայ յիշատակ յինէն առ Դաւիթ րաբունապետն, ամենավսեմականի հոգւոյն ընդունարան եւ այր ցանկալի յօուրսս այսոսիկ, որոյ աղօթից նպաստութիւն հիքոյս, տէրունի հասցէ, վասն զի կարի կարօտիմ, նայ եւ ի յապագայի վայելողացդ հայցեմ յիշել զիս առ Տէր. ամէն։ Ահո՛, ահո՛։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 353ա՝ անկապակից տառեր «Մաէուա»։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

(գրուած ի մի կազմելուց յետոյ)

1. 1ա (ԺԹ. դ., շղագիր, բոլոր յիշատակարանների վրայ ջնջագծեր) Թվ[ին] [Ռ]Ա. (1552)* ի Նախիջեւան, Մեսրոպ քահանայ։

* Ծնթ. Թուականի գրութեան սխալ։

281բ Թվ[ին] ՌԱ. (1552)։

282ա Թվ[ին] ՌԱ. (1552)։

335բ Թվին ՌԱ. (1552) ի Նախիջեւան քաղաքի, ի Մեսրովբ քահանայէ։

ՆՇՈՒՄ՝ Մէջքին սոսնձած թղթին՝ շղագրով «Մովսէս/ [Խո]րենացի/ [եւ] Տրամաբա/նութիւն», այլ թանաքով՝ «ԺԷ. [դար]», Ա. փեղկին սոսնձած թղթին՝ շղագրով «Հմր 55 (վրան՝ ջնջագիծ) 70,/ [Հայ]ոց պատմութիւն,/ [Մ]ովսէս/ Խորենացի/ եւ/ Տրամաբանութիւն», պտռկ-պհպ. Ա՝ սեւով «Տաթեւ, 70/3655», 1ա՝ կապոյտով «ԺԷ. [դար], Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]», սեւով՝ «352 թերթ»։

 

 

3656

ԹՈՒՂԹՔ ՊՕՂՈՍԻ

 ԺԴ. դար

ԳՐԻՉ՝ Ստեփանոս։

ԹԵՐԹ՝ 217+2. (կրկն.՝ թ. 112, 114). չգրուած՝ 179ա-80բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԹ×8 (Ա 5, ԺԴ, ԻԹ 7, ԺԷ, ԺԹ, ԻԱ, ԻԳ 6)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16×12։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13×8,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 10ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 17։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի, մէջքը եւ եզրերը սեւ կաշի (նորոգման ժամանակի). միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ թուղթ (նորոգման ժամանակի)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Դ՝ սպիտակ չգրուած թուղթ (նորոգման ժամանակի), մասն կազմաստառի։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Աւետարան Յովհաննու։ Թ.-Ժ. դդ.։ ԲԳ (վջ.)՝ ստացուած մէկ թերթի ընդերկայնակի եւ ընդլայնակի եզրահատումներով եւ ընդլայնակի ծալումով (բնագիրը կտրած, 2րդ սիւնակից պահպանուած 2 սմ լայնք)։ Մագաղաթ 21,5×15 (տուելաները պահպանուած թերթինն են). երկսիւն (21,5×14). բոլորգիծ երկաթագիր (նմուշ՝ Գա). տող՝ 12։ Կարդալ. Գա-Բբ՝ «///զի յորժամ լինիցի՝ հաւատասջիք եթէ ես եմ... զայն, որ առաքեացն զիս։ Զայս իբրեւ աս///» (ԺԳ. 19-21)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 1ա, 45բ, 89բ, 116բ, 131բ, 144ա, 154ա, 163բ, 178ա, 214բ։ Լս-ային՝ Պաւղոս (միայն դէմքը)՝ 108բ։ Լուսանցազարդ՝ վարդեակ՝ 157ա, անորոշ պատկեր՝ 214բ (լուսանցակողերի եզրահատման պատճառով վնասուած)։ Զարդագիր՝ հանգուցագիր (նաեւ մարդադէմ՝ 202բ), թռչնագիր՝ 214բ, կենդանական՝ 1ա, թռչուն եւ ձուկ՝ 144ա։ Գոյներ՝ կարմիր, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած (Ի. դար), թերթերի պատռուած հատուածները այլ թղթով ամրացուած-լրացուած (բնագիրը՝ մասամբ վնասուած, հետագայում այլ ձեռքերով տեղ-տեղ ընդօրինակուած-լրացուած). կազմի հին կաշին մաշուած, վնասուած, քերծուած, գունաթափուած, փեղկերը խոնաւութիւնից կորացած, մէջքը եւ եզրերը այլ կաշուով նորոգուած, Ա. փեղկի եզրերի՝ նորոգման ժամանակի կաշին խոնաւութիւնից մասամբ անջատուած, զոյգ կապիչներն ու գամերն ընկած, լուսանցակողերը եզրահատուած, մանրա­նկարները տեղ-տեղ վնասուած. պտռկ-պհպ-ները եզրահատուած, բնագիրը 1 սիւնակի չափով կտրած, 2րդ սիւնակից պահպանուած 2 սմ լայնութեամբ մաս (տե՛ս Բովանդակութիւն), գունաթափուած, խոնաւութիւնից թեթեւակի կծկուած եւ ձեւափոխուած, աղտոտուած, Բա եւ Գբ էջերը լուացուած, անընթեռնելի, պտռկ-պհպ. Բ., Գ.՝ պատռուածք-անցքեր. թերթերին խոնաւութեան եւ գործածութեան հետեւանքով զանազան բծեր, խոնաւութիւնից գրադաշտը գունափոխուած, սեւացած, աղտոտուած, տեղ-տեղ վնասուած, առանձին բառեր եւ պարբերութիւններ եղծուած, թանաքը եւ մանրանկարների ներկերը մասամբ թափուած, մանրանկարները դժգունած, մասնակի վնասուած, թերթերի արտք. լս-ներին անմաքուր ջրի լայն հետքեր, 107ա-8բ՝ կապոյտ թանաքի բծեր, թ. 114գդ, 115՝ հիմքից անջատ, թ. 199՝ պատռուածք-անցք, պրակներից առանձին թերթեր ընկած, թ. 108-9ի, 122-3ի, 128-9ի, 150-1ի, 156-7ի, 164-5ի, 170-1ի միջեւ 1ական, իսկ թ. 142-3ի միջեւ 2ական թերթ ընկած, թ. 181ից առաջ 2 թերթ ընկած, հետագայի նորոգման ժամանակ փոխարէնը մուծուած 2 չգրուած թերթ, նորոգման ժամանակ որոշ թերթեր տեղերով շփոթուած, ԺԶ. պրակի մէջ թ. 118 եւ 119 տեղադրած սխալ, համապատասխանաբար թ. 114դ-ից եւ 121ից յետոյ, կարդալ ըստ թերթակալման յաջորդականութեան՝ թ. 115-22, թ. 178ը սխալ տեղադրած, կարդալ թ. 170ից յետոյ. ճիշտ է հետեւեալ հերթականութիւնը՝ թ. 1-170, 178, 171-7, 181-217։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-217բ [Թուղթք Պօղոսի առաքելոյն]

ա. Առ Հռոմայեցիս – Թղթ. 1ա-44ա։

Ծնթ. 30բ՝ արտք. լս. այլ ձեռքով բնագրային լրացում։

բ. Առ Կորնթացիս Ա. – Գլ. 44ա-5բ։ Թղթ. 45բ-88ա։

գ. Առ Կորնթացիս Բ. – Գլ. 88ա-9ա։ Թղթ. 89բ-115բ (նիւթը՝ թերի. 108բ «...Որ կարծեն զմենջ [եթ]է ըստ մարմնոյ գնայցեմք ///» 109ա «/// զանձինս մեր ոմանց, որ զանձինս իւրեանց ձեզ ընծայեցուցանեն...»)։

Ծնթ. Թ. 108-9ի միջեւ 1 թերթ ընկած։

դ. Առ Գաղատացիս – Գլ. 115բ-6բ։ Թղթ. 116բ-30բ (նիւթը՝ թերի. 122բ «...Զի որ միանգամ ի գործոց աւրինացն են. ընդ անիծիւք են///» 123ա «///եդան, ոչ կարեն խախտել առ [ի խա]փանելոյ զաւետիսն...», 128բ «...Զի յայտնի են գործք մարմնոյ. այս///» 129ա «///զգոյշ լինիցիք անձանց, զի մի՛ եւ դուք փորձիցիք...»)։

Ծնթ. Թ. 122-3ի եւ 128-9ի միջեւ 1ական թերթ ընկած։

ե. Առ Եփեսացիս – Գլ. 130բ-1ա։ Թղթ. 131բ-43բ (նիւթը՝ թերի. 142բ «... Զի անդամք եմք մարմնոյ նորա, ի մարմնոյ նորա եւ/// 143ա «///անակի հոգւով։ Եւ ի նոյն տքն[ե]սջիք ամենայն ժուժկալութեամբ...»)։

Ծնթ. Թ. 142-3ի միջեւ 2 թերթ ընկած։

զ. Առ Փիլիպեցիս – Գլ. 143բ-4ա։ Թղթ. 144ա-53ա (նիւթը՝ թերի. 150բ «...եւ ոչ եթէ զիմ արդարութիւն ինչ, որ յաւրինաց անտի է ունիցիմ, այլ///» 151ա «///ին ակն ունիմք՝ Տեառն Յիսուսի Քրիստոսի, որ նորոգեսցէ զմարմին խոնարհութեան...»)։

Ծնթ. Թ. 150-1ի միջեւ 1 թերթ ընկած։

է. Առ Կողոսացիս – Գլ. 153ա-4ա։ Թղթ. 154ա-62բ (նիւթը՝ թերի. 156բ «...որ այժմ յայտնեցաւ սրբոց իւրոց։ Որոց կամեցաւ Աստուած ցուց///» 157ա «/// Զգոյշ լերո՛ւք, մի՛ ոք իցէ, որ զձեզ կողոպտիցէ ճարտարմտութեամբ...»)։

Ծնթ. Թ. 156-7ի միջեւ 1 թերթ ընկած։

ը. Առ Թեսաղոնիկեցիս Ա. – Գլ. 162բ-3ա։ Թղթ. 163բ-70բ. (նիւթը՝ թերի, վերջը՝ թափուած. 164բ «...Դուք ինքնին գիտէք, եղբա՛րք, զմուտն մեր առ ձեզ, զի ոչ ընդունայն ինչ եղեւ. այլ/// 165ա «///ոցդ եղեաք. որպէս եւ գիտէք իսկ, զի զիւրաքանչիւր ոք ի ձէնջ...», 170բ «...Զամենայն ինչ փորձեցէք, զբարին ընկալ///»)։

Ծնթ. Թ. 164-5ի եւ 170-1ի միջեւ 1ական թերթ ընկած։

թ. Առ Թեսաղոնիկեցիս Բ. – Թղթ. 178աբ, 171ա-5ա։

ժ. Առ Եբրայեցիս – 175ա-6ա [Սրբոյն Եւթաղեա Պատճառ եբրաեցւոց թղթոյն. հմմտ. ձեռ. 1879, 343ա] – Եբրայեցւոց թուղթն թուի թէ չիցէ Պաւղոսի գրեալ... Գլ. 176ա-7բ։ Թղթ. 181ա-213ա (սկիզբը թերի՝ «///յ ի Տեառնէ. եւ ի ձեռն այնոցիկ որ լուանն՝ ի մեզ հաստատեցաւ...»)։

Ծնթ. Թ. 181ից առաջ 2 թերթ ընկած, հետագայի նորոգման ժամանակ փոխարէնը մուծուած 2 չգրուած թերթ։

ժա. Առ Տիմոթէոս Ա. – Գլ. 213ա-4բ։ Թղթ. 214բ-7բ (վերջը՝ թափուած. 217բ «...Կին մարդ՝ [ցած]ութեամբ ուսցի, ամենայն հնազան[դութեամբ]։ Այլ ուսուցանել կնոջ///»)։

Բնագրերի խորագրերը նշուած ստ. լս-ներում։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1ա Աւգնեա՛, Տէ՛ր Յիսուս Քրիստոս, ///ա ծառայիս քո եւ հասո՛յ յաւարտ /// (ջնջուած)։

80ա Զմեղուցե[ա]լ գծողս աղաչեմ յիշել։

89ա Զդառն մեղուցե[ա]լ գծողս յիշեա՛յ, ի մեղաց թողութիւն աղաչեմ զձեզ, որք ընթեռն///(ջնջուած)։

89բ Աւ[գ]նեա՛յ, Տէ՛ր Յիսուս, տկար ծառայիս քո։

96ա Աղաչեմ, յիշե[ա՛] զբազմայմեղ գծողս սորա ի մեղաց թողութիւն։

99բ Զմեղուցեալ եւ զանարժան գծողս սորա յիշեա՛յ ի մեղաց թողութիւն. եւ զծնողսն իմ՝ աղաչեմ։

116բ Զտառապեալ ոգի զգրող սորին եւ զծնողսն իմ աղաչեմ յիշելով, ո՛հ սրբասէրքդ, որք ընթեռնոյքդ, եւ դուք յիշե[ա]լ լիջիք ի Քրիստոսէ. ամէն։

116բ Աւգնեա՛յ, Տէ՛ր Յիսուս, տկար ծառայիս։

131ա Ո՛վ մանկունքդ սուրբ եկեղեցւոյ, որք հանդիպիք սուրբ կտակիս եւ ընթեռնոյք, ի մեղաց թողութիւնն յիշեցէ՛ք զեղկելիս եւ զբազմամեղ գծող սորայ՝ զՍտեփանոսս, եւ զծնաւղսն իմ, եւ զեղբայրն իմ՝ զՍարգիս միայնակեաց, եւ զամենայն արեան մերձաւորսն իմ, եւ զամենայն երախտաւորսն իմ, եւ դուք յիշեալ լիջիք ի Քրիստոսէ Աստուծոյ մերմէ, որ է աւրհնեալ յաւ[իտեանս]. ամէն։

131բ Աւգնեա՛, Տէ՛ր Յիսուս Քրիստոս, տկար ծառայիս քո եւ հասո՛յ ի յաւարտումն։

144ա Աւգնեա՛յ, Տէ՛ր Յիսուս։

191ա Զմեղուցե[ա]լս յի/// (ջնջուած)։

202ա Զմեղուցե[ա]լս յիշեա՛յ, աղաչեմք (ջնջուած)։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 52բ սեւ թանաքով բոլորակ՝ գրութիւնը՝ շրջանաձեւ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ ԳՐԻԳ[ՈՐ ՎԱ]ՐԴԱՊԵՏ ///», 116բ սեւ թանաքով բոլորակ՝ գրեթէ անընթեռնելի «///Ա/ՏՈՒՐ»։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին սոսնձած մոխրագոյն կտաւին՝ «3656», 1ա՝ «Տաթեւ, 74/3656», «ԺԴ. Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Պտռկ.-պհպ. Բա՝ տառեր «ա-է (բազմիցս)»։

 

 

3657

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(բաղկացած 5 ձեռագրից)

ԹԵՐԹ՝ 273։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5×10,5։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ բաց կապոյտ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. մասամբ նորոգուած, թերթահամարները փոխուած (Ի. դ.). կազմի կաշին մաշուած, վնասուած, քերծուած, մասամբ գունաթափուած, տեղ-տեղ պատռուած-թափուած, եզրերի կաշին մաշուած-թափուած, մէջքի վերին եւ ստորին հիմքերի կաշին պատռուած-ընկած՝ կարի թելերը բաց, զոյգ կապիչներն ու գամերն ընկած՝ Բ. փեղկի կազմաստառին մնում է վերին կապիչի հիմք-շարունակութիւնը, Ա. փեղկի միջուկ-տախտակը ճեղքուած, Ա. եւ Բ. փեղկերի կազմաստառները խոնաւութիւնից եւ գործածութիւնից աղտոտուած, մաշուած, գունափոխուած, առկայ են նախկինում փակցուած պտռկ-պհպ-ների գրութիւնների արտատպութիւնները՝ բոլորգիծ երկաթագիր. լուսանցակողերի կարմիրը թափուած, հազիւ նշմարելի, մասամբ սեւացած։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Ա.

 ՌՃԻԹ. – 1680

ԳՐԻՉ՝ Տէր Աւետիս (՞)։ ՍՏԱՑՈՂ՝ Սարգիս Եւդոկիացի։

ԹԵՐԹ՝ 18 (թ. 1-18). չգրուած՝ 18բ։ ՊՐԱԿ՝ Ա-Բ×10 (Բ 8)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ աստղ եւ Լուսին։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11,5×6,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 10ա). խորագիրք՝ կարմիր եւ մանուշակագոյն։ ՏՈՂ՝ 19-20։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ (գծանկարային, յաճախ պարզունակ) – Զարդագիր՝ հանգուցագիր՝ 1ա, 3ա, 6բ, 14բ, 16աբ, թռչնագիր՝ 11ա։ Գոյներ՝ կարմիր, մանուշակագոյն, շագանակագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, մոմի, թանաքի եւ սնկային հիւանդութեան հետքեր, արտք. լս-ներին անմաքուր ջրի հետքեր. գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, թ. 11-8՝ հիմքից անջատուած, թ. 2-13՝ ցեցի անցքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-18ա Սահմանք քերականութեան (հմմտ. ձեռ. 2275, 10ա-94ա) – Քերականութիւն է արուեստ գործիական բնականաբար ասական եւ գրական։ Եւ մասունքն նոր չորք՝ Գիր, Վանկ, Բառ, Բան։

ա. 1ա-2ա Յաղագս տառի – Գիր է յօդաւոր ձայնի նուաստ մասն... եւ նոյնք ի սոցանէ՝ ղ, մ, ն, ր։

բ. 2աբ Յաղագս վանկի – Վանկ է ձայն կատարեալ բաղկացեալ... եւ բնութեամբ, որք երկատեսակաւն, որ գոն ընկալան։

գ. 2բ Յաղագս բառի – Բառ է ձայն բաղկցեալ ի վանկից եւ մասն բանի... այլ ոչ է բան, որ գոն է՛՛ է՝ մի գիր, մի վանգ եւ մի բառ։

դ. 2բ Յաղագս բանի – Բան է շարադրութիւն բառից... դերանուն, նախադիրութիւն, առբայ, շաղկապ։

ե. 2բ-6բ Յաղագս անուան – Անուն է մասն բանի հոլովական թարց ամանակի եւ դիմաց... նախադաս Նուիւն միայն, որ իզի՛ ըն յոքնական հոլովսն, վասն այն նորդիս գրեցաք։

զ. 6բ-11ա Յաղագս բայի – Բայ է բառ հոլովական ընդունական ամանակաց եւ դիմաց... միայն յոքնական առնէ, որ զան զանօթսն բեկոտեմք։

է. 11ա-2ա Յաղագս ընդունելութեան – Ընդունելութիւն է բառ հոլովական, ընդունական ամանակաց առանց դիմաց... խփեցելով կոչեցելով, որք են յոյժ հեռի ի միմեանց։

ը. 12աբ Յաղագս յօդի – [Յ]օդ է մասն նուաստ բանի անհոլով... որ գոն՝ եղբայրս, եղբայրդ, եղբայրն։

թ. 12բ-4բ Յաղագս դերանուան – [Դ]երանուն է բառ հոլովական, ընդունական դիմաց, թարց ամանակի... իւրաքանչիւր այլ եւ հոլովին սոքա որպէս անունն։

ժ. 14բ-6ա Յաղագս նախադրութեան – Նախադրութիւն է բառ անհոլով, որ նախադրի ի մասունս բանի... առոգանութիւն, Յիախնդրութիւն, ստուգաբանութիւն։

ժա. 16աբ Յաղագս առոգանութեան – Առոգանութիւնք են տասն՝ Շեշտ, Բութ... Վերջակէտն զկատարումն տրամախոհութեան ցուցանէ։

ժբ. 16բ-7բ Յաղագս Յիախնդրութեանն – Իսկական անուանք ուղղականք ոչ առնուն... Շաղկապիցն ոչ է պիտոյ Յի, որզան՝ ապա, ապա ուրեմն։

ժգ. 17բ-8ա Յաղագս ըստուգաբանութեան – Ըստուգաբանութիւն է, որ յաղագս հոլովմանցն, եւ է, որ յաղագս բառից... Իսկ ըստ քերթողութեան՝ կամ ըստ ձայնին լինի կամ ըստ իրին, ըստ ձայնին՝ որպէս ճնճղուկ, ըստ իրին՝ որպէս սապատ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

18ա Գիրքս այս ումեմն սրբազանի,

Երջանկափառ կրօնաւորի՝

Սարգիս անուն Պարոնտիրի,

Արփիաշնորհ այցելուի։

Ի թուականիս Հայոց մեծի՝

Շող բառս նըշան քեզ յայտնեսցի,

Կենըն պատուով ի բաց դիցի,

Այբն ընդ նըմին բարձեալ լիցի (1680)։

Ծնթ. Թուագումար ծածկագրութիւն է՝ ՇՈՂ՝ 500+600+90=1190 – Կ՝ 60+Ա՝ 1=1129+551=1680)։ Տե՛ս Ա. Աբրահամեան, Հայկական ծածկագրութիւն, Երեւան, 1978, էջ 246։

18բ Ես՝ տէր Աւետիս գր[իչ]։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 15ա՝ սեւով «Սրբոյ Աւետարանիս», 15բ՝ սեւով, հակառակ դիրքով՝ գլխիվայր «Պատկարանօք յինն Ադա|16ա|մայ ոն է աջ յարա աաա», 16բ՝ սեւով խզբզոցներ։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Բ.

 ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 26 (թ. 19-44)։ ՊՐԱԿ՝ Ա-Բ×12+2։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11,5×7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 21ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 19, 15 (թ. 41-4)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ հանգուցագիր՝ 37ա (գծանկարային), թռչնագիր՝ 41ա։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, դեղին, մանուշակագոյն, մոխրագոյն, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, մոմի, թանաքի եւ սնկային հիւանդութեան հետքեր, արտք. լս-ներին անմաքուր ջրի հետքեր. գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, լուացուած, մանրանկարը (41ա) դրոշմուած հանդիպակաց էջին, թ. 19-29, 31, 42՝ ցեցի անցքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 19ա-40բ [Աշխարհացոյցք]

ա. 19ա-37ա [Վարդանայ Արեւելցւոյ Աշխարհացոյց]. [Այս է աշ]խար[հ]ացոյցն կարգաւ ամենայն

Տե՛ս ձեռ. 20, 251ա-7ա: ա/19ա-21ա։ բ/21ա-2բ։ գ/22բ-31բ (գրչից չառանձնացուած)։ դ/31բ-7ա (վերջը՝ Հմր 20 ձեռագրի համեմատ յաւելեալ «...ոչ կամեցայ գրել զամենայն։ Էրտացոց անապատն ի Հինդիստան է, Սինիֆաթան քաղաքն Յովասափուն է՝ Է. տակ պարիսպ ունի, ամէն պարիսպի միջու լանքն ՃՌ. (100000) ոտն է, ընդամէնն՝ ԷՃՌ. (700000)»)։

Տե՛ս Աշխարհացոյց Վարդանայ վարդապետի, աշխ. Հ. Պէրպէրեանի, Բարիզ, 1960 (ձեռագիրս օգտագործուած չէ)։

Ստ. լս-ներում գրչի ձեռքով բնագրային համառօտումներ՝ հիմնականում եկեղեցիների, վանքերի, քաղաքների անուններ՝ 24ա «Խոր վիրապ», 26ա «Սուրբ Սարգիս», 29ա «Ուրհայ է» եւ այլն։

բ. 37աբ [Անուանք քաղաքաց] Այլում տեղոջէ այս բանս կարգաւ ասացեալ եւ սահմանեալ – Դրւին քաղաք ի Նախչուանայ յարեւմտից կողմ է... Հացունեաց գաւառն է, Բասեն է։ Անձեւացոց, որ է Քարապահն։

գ. 38ա-40ա Յաղագս Է. բաժին աշխարհին, որ իմանաս, թէ որպէ՞ս կամ որչա՞փ են երկայքն կամ լայնքն, եւ կամ զի՞նչ կերպ մարդիկք բնակեալ են – Առաջին բաժին աշխարհիս բնակեալ են մարդիկք գիշատեսիլք... եւ այս երկրածինքն, զոր ստեղծեաց Աստուած, եւ փա՛ռք յաւիտեան. ամէն։

դ. 40աբ [Մղոնաչափք. տե՛ս ձեռ. 1127, 230բ-1բ]* – Ահա կատարեցան ամենայն տիեզերք աշխարհի եւ պատմութիւնք աստուածախօսից... ի յՈվկիանոս, ծովն ծանօթ։

– 40բ Յիշատակարան նախագաղափար օրինակի – Այս քեզ ընծայ յինէն ի Պորփիւրի Ներածութենէն, Գեղգեղիոյ մողանական գրամարտիկոս տառիցն եւ բազմավէտ պատմութենէն պապայ Աղէկսանդրացոց. ո՛ղջ լերուք ի Տէր։

* Տե՛ս Մ. Խաչատրեան, Հռոմէական աշխարհաքարտէզը եւ հայկական մղոնաչափքը, Բնագիտութեան եւ տեխնիկայի պատմութիւնը Հայաստանում, Երեւան, 1967, Հմր 4, էջ 111-128 (Նախագաղափար օրինակի յիշատակարանի տարընթերցումների մասին աւելի մանրամասն տե՛ս էջ 121)։

Բ. 41ա-4բ Մեկնութիւն վասն խաչին եւ վասն Է. խօսից Տեառն Քրիստոսի – Եւ գիտելի է, զի Դ. յազգ փայտ էր խաչին... պատառել եւ այտնել խոստովանութեամբ եւ Քրիստոսի փա՛ռք. յաւիտեանս։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 30ա՝ սեւով գրութիւն, հետագայում ջնջած «թ/// զ///օէ դը», 41ա՝ սեւով «Մեկնութիւն վասն խաչին եւ վասն Է. խօսից», 43բ՝ սեւով «րեմք»։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Գ.

ԵՐՈՒՍԱՂԷՄ ՌՃԻԶ. – 1677

ԳՐԻՉ, ՍՏԱՑՈՂ՝ Սարգիս եպս. Եւդոկիացի։

ԹԵՐԹ՝ 153 (թ. 45-197). չգրուած՝ 45աբ, 178աբ, 190ա-2բ, 197բ։ ՊՐԱԿ՝ 2+Ա-ԺԱ×12 (Ա 9, ԺԱ 12+12)*+1-2×6 (1՝ 4)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով, թ. 45-6, 167-78՝ այլ թուղթ. լուսագծերով, թ. 188-91՝ հաստ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11×7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 47ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 19։

* Ծնթ. Բ. պրակի վերջին թերթն ընկած, հետագայում տեղն առանձին թուղթ մուծուած եւ լրացուած բովանդակութիւնը (թ. 67), նոյն ձեռքով 1 պրակ թուղթ (12-ական, թ. 167-78) առանձին մուծուած ԺԱ պրակի մէջ (թ. 166-79ի միջեւ), ըստ գրչի ցուցումի՝ պակաս մասերն այլ ձեռագրից ընդօրինակուած-լրացուած։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ (գծանկարային) – Զարդագիր՝ հանգուցագիր՝ 180բ։ Գոյն՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, մոմի, թանաքի եւ սնկային հիւանդութեան հետքեր, արտք. լս-ներին անմաքուր ջրի լայն հետքեր. գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, գրչափորձերի եւ նկարափորձերի թանաքը արտատպուած հանդիպակաց էջերին, թ. 102 արտք. լս-ը, իսկ թ. 109՝ ստ. լս-ը պատռուած, թ. 141՝ ստ. լս-ը պատռուած-ընկած, թ. 154-70՝ ստ. անկիւնները մկնկեր, մասամբ նորոգուած եւ վերականգնուած, մի շարք թերթեր հետագայում յաւելուած՝ թ. 45, 46, 67, 167-78, 188-91 (ԺԸ. դ., տե՛ս Պրակ)։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 46ա-180ա Նուաստ եւ յետին աշակերտ Մատթէոս եռամեծին Յոհաննու եւ Գրիգորի աշխատասիրացն, արարեալ Հաւաքումն բանից Աւետարանին Ղուկասու եւ Քարոզք յոլովք ի վայելումն մանկանց Հայաստանեաց եկեղեցւոյ

Տե՛ս ձեռ. 2519, 4ա-74ա: Ցանկ/174բ-7բ (վջ.՝ յաւելեալ. 22. Քսան Բ. ճառ. Տօն Համբարձման... գտցես ի Հարցմանց գրքոյ ՃԾԸ. համարն)։ ա/46ա-8ա։ բ/48ա-52բ։ գ/52բ-9ա։ դ/59ա-62բ։ ե/62բ-6ա։ զ/66ա-72բ։ է/72բ-9ա։ ը/79ա-85ա։ թ/85ա-90բ։ ժ/90բ-3ա։ ժա/93ա-7բ։ ժբ/97բ-101բ։ ժգ/101բ-9բ։ ժդ/109բ-16բ։ ժե/116բ-28ա։ ժզ/128ա-35ա։ ժէ/135ա-43բ։ ժը/143բ-9ա։ ժթ/149ա-56ա։ ի/156ա-64ա։ իա/164ա-6բ, 179ա*. (վերջնամասը կրկն.՝ էջ 167ա, մուծուած թղթի վրայ, յարմարեցուած նախորդ էջին)։ իբ/167ա-74բ (մուծուած թերթերի վրայ)։ իգ/չիք։ Յիշատակարան հեղինակի/179ա-80ա։

* Ծնթ. 179ա՝ գրչից «Այս մէջն չէ, Ա. գլխաւոր բան պակաս է, որ վասն Համբարձմանն Տեառն. Եւ համբարձեալ զձեռն իւր աւրհնեաց զնոսա եւ եղեւ աւրհնելն նորա մեկնեցաւ ի նոցանէ եւ վերանայր յերկինս։ Ո՛վ եղբարք, օրինակն էր այսպէս պակաս, եթէ կամի[ս] զՔարոզգիրքն տե՛ս (աւելի ուշ ձեռագրի նշուած պակաս մասի համար թ. 166-79ի միջեւ մուծուած առանձին թերթեր՝ 167-78, վրան ընդօրինակուած-լրացուած բովանդակութիւնը, նոյն ձեռքով առանձին թուղթ մուծուած նաեւ նիւթի թերի սկիզբը լրացնելու նպատակով՝ թ. 45-6, ամբողջ շարադրանքին զուգահեռ արտք. լս-ներում աւելացնողի ձեռքով սրբագրում-յաւելումներ՝ 95բ, 128բ եւ այլուր)»։

Բ. 180բ-9բ Բանք առակաւոր, զոր ասացեալ է Բարուախօսն. Զբարս իւրաքանչիւր անասնոցն քննել, արտասահմանեալ ունի յինքեան տառս եւ զանազան կերպարանօք նշանակէ զոմանս գերազանցեալ եւ զոմանս ստորանկեալ սանդարամետականացն. եւ է վասն այսոցիկ (հմմտ. ձեռ. 466, 192բ-204բ)

ա. 180բ-1բ Եկեսցուք ասել վասն առիւծին... եւ ապա բարւոք ասաց Յակոբ՝ կորիւն առիւծու Յուդայ։

բ. 181բ-2բ Վասն նահատակելոց, որ ոչ հանիցեն զառաքինութիւնն ի գլուխ։ Է երէ ինչ ու թուխ փոքրագազան... եւ ի փորձութիւն մտին վասն կանանց։

գ. 182բ Է գազան ինչ ի ծովի, որ կոչի սղոց... որ իբրեւ զալիս ծովու տատանիցին։

դ. 182բ-3բ Է թռչուն ինչ, որ կոչի քարադրոս... վերացաւ ի խաչն եւ գերեաց զգերութիւն։

ե. 183բ Դաւիթ ասէ. Եղէ ես որպէս հաւալասան յանապատի... եւ զջուրն ի լուսաւոր մկրտութիւն եւ թողութիւն ապաշխարութեան:

Ծնթ. Նոյն սրբագրողի ձեռքով լրացում. «հաւալուսան ի հեղուլն արիւն ի վերայ ձագուցն տկարանայ, մինչ զի ոչ կարէ կերակրիլ, յոր ձագուց կերակրի պահեսցէ զնա, եւ զայլսն՝ բարձիթողի»։

զ. 183բ-4ա Զբուէ ասեն, թէ զգիշերն խիստ սիրէ... զի ըստ ամենայնի ամենայն եղեւ, զի զամենեսին կեցուսցէ։

է. 184աբ Դաւիթ ասէ. Նորոգեսցէ որպէս արծուոյ զմանկութիւն քո... եւ զգենուցուս զնորս, զոր ըստ պատկերի Աստուծոյ հաստատեցաւ բարեաւ եւ օգուտ։

ը. 184բ-5ա Տէր մեր՝ Յիսուս Քրիստոս ասէ. Իշխանութիւն ունիմ դնել զանձն իմ եւ իշխանութիւն ունիմ միուս անգամ՛՛ եւ հրէայքն ապստամբէին զբանն։ Է թռչուն ինչ, որ կոչի փիւնիկս... եւ առաքինասցուք ի հոտ անուշից գործօք մերօք։

թ. 185ա-6ա Տէր մեր ասէ. Եղերուք խորագէտք իբրեւ զօձս... հայրն մեր Ադամ մինչ ի դրախտին էր, չկարաց դիմել սատանայ։

ժ. 186աբ Սողոմոն ասէ. Ե՛րթ առ մրջիմն։ Բարուախօսն ասէ՝ Գ. բարք են մրջեմանն... որ օտարացուցին զանձինս անասնաբար յամենայն ուսմանց գրոց։

ժա. 186բ-7ա Եսայի ասէ. Յուշկապարի[կ]ք բնակեսցեն ի նմա... որպէս ասէ Եսայի. Թէ ապականեն զբարս քաղցունս բանք չարք։

ժբ. 187աբ Է զեռուն ինչ ոզնի անուն, գնդաձեւ կերպարանօք... ճառեաց մեզ զբարս անասնոց աստուածային գիրք։

ժգ. 187բ-8ա Զաղուեսէ ասէ Բարուախօսն, թէ/// (շար. թափուած, հետագայում առանձին մուծուած թերթերի վրայ սրբագրողի ձեռքով շարունակուած-լրացուած, շղագիր) 188ա Զաղուեսէ ասեն, թէ ամենեւին նենգաւոր է... աղուեսուց որջ գոն եւ թռչնոց՝ որպէս բոյն, եւ որդի մարդոյ ոչ՛՛։

ժդ. 188աբ Վասն արջոյ. Արջն է անհեթեթ գազան ոմն... զոր թագուցանեն ամօթոյ աղագաւ։

ժե. 188բ-9ա Պարտի յարաժամ առաջի աչաց մերոց լինիլ երկիւղալի յիշումն եւ մտածումն մահուան... եւ զփառաւորութիւն իւր, որ ի վերայ աշխարհի, ուրախանայ եւ ի տեսանելն զմահն հասարակաց՝ տրտմի։

ժզ. 189ա Է գազան ինչ, որ կոչի վանակրեայ, ի ծովս բնակի... ոչ մտանեն, այսինքն՝ զսուրբսն Աստուծոյ եւ զառաքինիսն, եւ մանունքն նշանակեն զկամարարսն սատանայի։

ժէ. 189բ Է գազան մի՝ տիտիոն անուն, թշնամի կոկորտիլոս գազանին... զչարութիւնս գործել տալով մեռուցանէ։

ժը. 189բ Է ծառ մի ի Հնդիկս, որոյ պտուղն քաղցր է... աղաւնիքն՝ հաւատացեալքն, օձն՝ սատանայ։

Գ. 192բ-7ա [Նախերգանք. հմմտ. ձեռ. 266, 96ա-7բ]

ա. 192բ Սկիզբն Աւետարանի նախերգացն – Երանելի բնութիւն եւ աննախանծ բարութիւն, սկիզբն կենաց եւ կենդանութեան արարածոց... բ. 192բ Նախերգան<ն>ք մարգարէից – Համայնից եւ անմիջոց բարեկամն Աստուծոյ...։ գ. 192բ-3ա Նախերգանք առաքելոց եւ մարգարէից – Անծախելի շնորհացն Աստուծոյ...։ դ. 193ա Նախերգանք առաքելոց – Փողն բարձրաբարբառ...։ ե. 193աբ Նախերգանք Սողովմոնի Բ. – Մանուկն տիօք, ծերացեալն մտօք... Աստուածեղէն առ հանճարովն լցեալն...։ զ. 193բ Նախերգանք Աւետարանի – Երանելին եւ միայն հզօրն...։ է. 193բ-4ա Նախերգանք առաքելոցն – Փողն Տասօնացի՝ բերանն Յիսուսի...։ ը. 194ա Նախերգանք Եսաեայ – Լցեալն ի շնորհաց...։ թ. 194ա Նախերգանք մարգարէից – Գովելին ի գումարս ամենայն մարգարէից...։ ժ. 194աբ Նախերգանք Յովաննու մարգարէին – Տէ՛ր, լո՛յս փառաց աշխարհիս...։ ժա. 194բ-5ա Նախերգանք Սուրբ Հոգոյն – Երրորդութիւն գերակայ... Որ ասէ. Հոգի է Աստուած եւ երկրպագուաց նորա*։ ժբ. 195բ Տէ՛ր, տո՛ւր ինձ լեզու խրատու... (կրկն.՝ 196բ)։ ժգ. 195բ Արդ, աւրհնեալ եւ բարեբանեալ...։ ժդ. 195բ-6ա [Առաքելոց է այս] – Անօթն հոգեւորական եւ փողն աստուածային...։ ժե. 196ա Նախերգանք Մովսէսի մարգարէին – Հայրն մարգարէից եւ անմիջոց բարեկամն Աստուծոյ...։ ժզ. 196ա Ո՛վ անստուեր լոյս իմանալի...։ ժէ. 196բ Տէ՛ր, տո՛ւր ինձ լեզու խրատու... (նոյնը՝ 195բ)։ ժը. 196բ-7ա Մեծ են գործք աստուածային... զբան աւետարանչացն, որ ասէ։

* Ծնթ. Յաջորդիւ հիմնականում անխորագիր, ձեռ. 266ի համեմատ յաւելեալ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

180ա Ընդ նմին եւ զիս՝ զՍարգիսս*, որ անուամբ միայն եւ ոչ գործով, տաղտկացեալս մեղօք, եպիսկոպոս կոչեցեալս, որ եմ ի նահանգէն Եւդոկիոյ, գծագրեալ ի սուրբ քաղաքն Երուսաղէմ, ի դուռն Սուրբ Փրկչի եւ Կափարիճ վիմի, եւ Տեառն արկեալ բանդի, ի վայելումն անձին իմոյ։ Եւ որք հանդիպիք սմա կարդալով կամ օրինակելով, յիշեսջի՛ք ի մաքրափայլ յաղօթս ձեր զիս եւ զծնօղսն իմ, եւ դուք յիշեալ լիջի՛ք ի Քրիստոսէ՝ Աստուծոյ մերմէ։ Արդ, գրեցաւ թվին ՌՃԻԶ. (1677), Յուլիս ի ԻԲ. (22). եղեւ զրաւ բանիս ի հայրապետութեան տեառն Եղիազար կաթուղիկոսի եւ բանիբուն Մարտիրոս վարդապետի։

* Ծնթ. Սարգիս Եվդոկիացու մասին տե՛ս նաեւ Գ. Տէր-Վարդանեան (ստորագրուած՝ Յու. Վարդանեան), «Պատմութիւն քաղաքին Յանւոյ» բանաքաղութեան հեղինակի եւ ժամանակի հարցի շուրջ, Պատմաբանասիրական հանդէս, Երեւան, 1985, Հմր 2, էջ 212-225։

197ա Յիշատակարանընս յիր՛՛ (հաւանաբար գրուած որպէս յիշատակարանի կաղապար. հմմտ. 192բ-7ա՝ «Նախերգանքներ»ից յետոյ, համաբանութեամբ) – Այսուհետեւ դնելով զաւարտ այսմ գործակի, եղիցի ամենաբարութեանն, ամենակալութեանն, ամէնիմաստութեան, ամենազօրութեան, անբովանդակութեան, անշուշտ ճշմարտութեան, անեզր երանութեան, մշտնջենաւորութեան եւ ինքնակամութեանն Աստուծոյ։ Ասեմ գոհութիւն ի շնչաւորաց, օրհնութիւն ի յզգայականաց եւ պատիւ ի բանականաց, փառաբանութիւն ի բարձունս երկնի, իշխանութիւն ի ստորեւս երկրի եւ շնորհակալութիւն ի բնակիչս երկաքանչիւրոյն յերիս եւ անվախճան յաւիտեանս յաւիտենից. ամէն, ամէն եւս։

197ա Ջանիւ հասցես ասէ շնորհաց,

Մի՛ ծոյլ կենար եւ դեգերած,

Մի՛ սիրեր քուն դանդաղանաց,

Մի՛ արթնութիւն ըզբաղանաց։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 126բ (ԺԸ. դ., շինծու բոլորգիր) Եւ գրեցաւ Ղազարէս։

2. 192ա (ԺԹ. դ., շղագիր) Ի մելիք Շահնազարէս շատ բարով Ռ. (1000) բարի հասցէ քեզ, սիրելի՛ ուստայ Քօլի, թէ որ իմանաս Համամինը։

ՆՇՈՒՄ՝ 179բ՝ սեւով հեղինակի յիշատակարանի թուականի հաշուարկ «ՊԽ. 840, 1359, հեղինակ[ի]», 180ա՝ սեւով գրչութեան յիշատակարանի հաշուարկ «ՌՃԻԶ. 1126, 1677, գրիչ ներկայ»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 145ա՝ սեւով «գրչափոր[ձ]», 197բ՝ սեւով «ա (բազմիցս)»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 62ա՝ սեւով բուսական լուսանցազարդ, 79ա սեւով՝ եկեղեցի։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Դ.

 ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 39 (թ. 198-236). չգրուած՝ 234բ։ ՊՐԱԿ՝ 1+Ա-Գ×12 (Ա 11)+3։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով, թ. 198՝ այլ կապտաւուն թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ «H»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11,5×6,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 199ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 21-22։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ (գծանկարային) – Զարդագիր՝ հանգուցագիր՝ 199ա, 216ա։ Գոյն՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, մոմի, թանաքի եւ սնկային հիւանդութեան հետքեր, մատնահետքեր, արտք. լս-ներին անմաքուր ջրի հետքեր. գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, գունափոխուած, գրչափորձի թանաքը արտատպուած հանդիպակաց էջերին, պրականիշերը եզրահատումից վնասուած, թ. 198 (կապտաւուն)՝ հետագայում մուծուած առանձին (ԺԸ. դ.)։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 199ա-215բ [Աւրհնութիւն ժողովրդեան եւ շրջաբերական գրելոյն. հմմտ. ձեռ. 745, 70ա-99ա] – Ի գթութեանցն Աստուծոյ եւ ամենայն սրբոց նորա, նաեւ ի յայս անուն վարդապետէ բանի սպասաւոր... եւ զսեղանս բարով իլին աւրհնեալ անուամբ Տեառն անեղին. ամէն։

Բ. 216ա-34ա Աւրհնութիւն ամենայն աշխարհի – Այժմ ժամանեալ մեր ի յաւարտ եւ ի կատարումն թարգմանութեան առաջի արկեալ բանիս... ձեր բանատեղն պտղատու, որ տա պտուղ ամէն ժամու. ամէն (լս-ներում՝ 216բ «Աշխար[հ]ի», 216բ «Քրիստոնէից», 217ա «Հայոց», 217բ «Աստուածածնի», 217բ «Խաչի», 218ա «Եկեղեցոյ», 219ա «Կաթուղիկոսի», 219բ «Թագաւորի», 220ա «Իշխանաց», 220բ «Վարդապետաց», 220բ «Ճգնաւորաց», 221ա «Ընկերաց», 221բ «Քահանայից», 221բ «Քաղաքի»)։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ

1. 198աբ (ԺԸ. դ., նոտրգիր) Գիւտ գրոյ տարւոյն այսպէս արա՛ – Կա՛լ հանապազ ԼԵ. (35), բայց ի Նահանջի տարւոյն ԼԶ. (36), զվերադիրն հռօմայեցւոց ի բաց հա՛ն... ի յԱյբէն յառաջ տո՛ւր, ուր դադարի, գիր է տարւոյն։

2. 235ա-6բ (ԺԹ. դ., շղագիր) [Գանձերու գոյն այս է. հմմտ. ձեռ. 541, 164բ-7բ, 201բ-3բ]

ա. 235ա [Տաղ աւետեաց սրբոյ Կուսին. Չորս վանկի։ Չորրորդ գոյն (գոյները գրչից չառանձնացուած)] – Անդ, ի խօսել մեծի հրեշտակին, / Ընդ ամէնօրհնեալ երջանիկ Կուսին... [Հինգերորդ գոյն] Տեսեալ Կոյսին զարուսեակ Լուսին, / Խոնարհեցաւ յողջոյն հրեշտակին... [Վեցերորդ գոյն] Ուրախացի՛ր, Կո՛յս երանուհի, / Ըստ աւետեացըն Գաբրիէլի... [Եօթներորդ գոյն] Խիւսեալ պարեա՛, դո՛ւստըր Սիոնի, / Կաթուղիկէ խորան բերկրալի... [Ութերորդ գոյն] Րամից խըմ[բ]ից մաքրազարդ կոյսից, / Թագ եւ պարծանք կանանց համայնից, / Պայծառ Արեւ ի կամարն երկնից, / Բոլոր Լուսին եւ այգ արփենից։

բ. 235բ-6բ [Գանձ սրբոց թարգմանչացն՝ Սահակայ եւ Մեսրոպայ. Երեք վանկի։ Առաջներորդ գոյն (գոյները գրչից չառանձնացուած)] – Բարձրեալ անքընին,/ Բնաւից լրութիւն,/ Բաւականութիւն... [Երկրորդ գոյն] Արարչագործեալ, / Արուեստաւորեալ, /Ճարտարապետեալ... [Երրորդ գոյն] Նոյն նըմանական,/ Նոր շնորհ գըրական/ Որդւոց տըւան... [Չորրորդ գոյն] Քրիստոս մարմնացեալ, / Քարոզ առաքեալ, / Քանոն մեզ եդեալ... [Չորրորդ գոյն (հմմտ.՝ ձեռ. 541, 202աբ)] Աստ հոգին շարժեալ, / Առ նոսա ազդեալ, / Հայ գիր օրինեալ... 236ա [Հինգերորդ գոյն] Րաբունիք բարիք / Վաթսուն համբակիւք, / Երկարաշընչիւք... [Վեցերորդ գոյն] Ո՛վ հայր Իսահակ, / Որ տեսողանակ, / Որպէս գերունակ... [Յեօթներորդ գոյն] Զարթի՛ր, Տէ՛ր, գթած, / Զարթի՛ր, ողորմած, / Յազգս տառապած... 236բ [Ութերորդ գոյն] Ի Նաւասարդի, / Ի վերջին օրի, / Իսահակ ծնանի... [Իններորդ գոյն] Ցուցեալ Սագաշէն, / Ցանկ Սահակաշէն, / Սուրբ Գրիգորաշէն, / Ցնծա՛ Նորաշէն / Ով կըմբեթաշէն, / Դո՛ւ աստուածաշէն։

Տե՛ս Մատենագիրք հայոց, ԺԴ. հատոր, Գանձարան, Գիրք Բ., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 1291։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 199ա՝ սեւով «ա (բազմիցս)», 202ա՝ սեւով «գաւարարրց», 206բ՝ սեւով «իչ ա գրել», 210ա, 222ա՝ սեւով խզբզոցներ, 215բ՝ սեւով «ա (բազմիցս)»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 205ա՝ սեւով բուսական լուսանցազարդ։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Ե.

 ԺԷ. դար

ՍՏԱՑՈՂ՝ Սարգիս վրդ.։

ԹԵՐԹ՝ 37 (թ. 237-73). չգրուած՝ 272բ։ ՊՐԱԿ՝ 1-4×12 (1՝ 6, 3՝ 11, 4՝ 7)+1։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11,5×7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 238ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 21։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լս-ային՝ Խաչելութիւն (ձախ կողմում՝ Մարիամ Աստուածածին, աջ կողմում՝ Յովհաննէս աւետարանիչ. մակագրութեամբ՝ «ՅՆԹՀ» (Յիսուս Նազովրեցի՝ Թագաւոր Հրէից)՝ 261ա։ Զարդագիր՝ հանգուցագիր (պարզունակ, գծանկարային), թռչնագիր՝ 261ա։ Գոյներ՝ կարմիր, շագանակագոյն, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, մոմի, թանաքի եւ սնկային հիւանդութեան հետքեր, գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, որոշ թերթերի ստորին եզրեր կտրած-հանուած, թ. 254՝ պատռուածք-անցք, թ. 236-7ի միջեւ՝ նախապէս չգրուած 5 թերթ կտրած-հանած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 237ա-60բ Շարադրութիւն ականց ի բազում Աստուածաշունչ գրոց

– 237ա Այս ցանկ է ի Սուրբ Գրոց – Ա. Վասն Երրորդութեան, վասն հաւատոյ... Վասն պատասխանի առնի։

– 237բ-8ա [Նախաբան] Շարադրութիւն ականց ի բազում Աստուածաշունչ գրոց – Արեգակն արդարութեան ի բարձանց ի քեզ տպաւորեալ... եւ զոմն ի խրատս եւ զոմն ի մխիթարանք բանիւքս այսոքիկ եւ կոչէ կարասցուք ապաշխարութիւն։

ա. 238ա-40բ Սուրբ Երրորդութեանն – Մովսէս պատմեաց ասելով. Եկայք, արասցուք մարդ ըստ պատկերի... լոյս ծագելով ընթանուր Հայաստանեաց սեռիցն՝ գովեալդ ի յազգէ եւ մեծարեալդ ի յԱստուծոյ։

բ. 240բ-1բ Վասն հաւատոյ է բանս այս – Սողոմոն. Ուրա՛խ լէր, երիտասա՛րդ, ի մանկութեան քում... իսկ մահուան օրն եւ ի Յարութեան գործովք համարս տալոց եմք։

գ. 241բ-2բ Վասն յուսոյ է բանքս այս – Մովսէս. Ճանապարհս զթագաւորականս գնա՛, մի՛ աջ խոտորիր եւ մի՛ ահեակ... զլուծ բարութեանդ ի յերկիրդ Ճ.աւոր (100) խնդրես ի նմանէ։

դ. 242բ-3ա Վասն արծաթասիրութեան է բանքս այս – Դաւիթ. Սիրեցից զքեզ, Տէ՛ր, զօրութիւն իմ... հաշտեցուցանէ զեղբայրն ընդ անձն իւր եւ զանձն ընդ Քրիստոսի։

ե. 243բ-4ա Վասն համբերութեան է բանքս այս – Եսայի. Ա[ւ]րինօք մատուսջիք, եւ գանձիւք եղիցի փրկութիւն ձեր... զի ոչ իսպառ մոռանա զաղքատն, համբերութիւն տնանկին մի՛ կորիցէ իսպառ։

զ. 244աբ [Վասն պահոց] – Մով[ս]էս խրատէ ասելով պահողացն. Զգո՛ւշ լեր... եւ արասցէ ողորմութիւն կելով կեցէ եւ մի՛ մեռցի։

է. 244բ-5ա Վասն աղօթից է բանքս այս – Դաւիթ. Ժտեա՛ ի Տեառնէ, եւ նա տացէ քեզ... Չէ ինչ պիտոյ յաւանդումն յաղօթականին։

ը. 245ա-6բ Վասն հայրապետաց եւ քահանայից է բանքս այս – Մովսէս. Արդացուսցուք զարդարն եւ պարտաւորեցուսցուք զամբարիշտն... սարկաւագ պարկեշտ, մի՛ գինասէր, մի՛ զօշաքաղ։

թ. 246բ-7ա Վասն սքանչելեաց է բանքս այս – Համբերութեան առաջնորդն եւ երիցս երանեալն... զծովն ի ցամաք եւ ընդ գետս անցին յօտանաւորք։

ժ. 247աբ Վասն խոստովանութեան է բանքս – Աստուածահայրն Դաւիթ զխոստովանութիւնն գովէ ասելով... խոստովան եղերո՛ւք միմեանց զմեղս ձեր, որպէս զի բժշկեսջիք։

ժա. 247բ-8բ Վասն նուիրանաց Տեռան թէ – Որպէս մեծն Մովսէս շինեաց նա սեղան Աստուծոյ... որ մատաղն եւ պատարագն կատարի ի միասին, եւ Քրիստոսի մարդասիրին փա՛ռք։

ժբ. 248բ-9բ Խրատ հասարակաց ի յօգտակարութիւն – Մովսէս. Զհամբաւ սուտ մի՛ ընդունիցիք եւ մի՛ հաւանիցիս անիրաւին լինել անիրաւ... պճնօղ մարդն ասպնճական է դիւաց։

ժգ. 249բ-50ա Վասն աղաչանաց է բանքս այս – Մարգարէն Մովսէս. Աղաչեմ զքեզ, եթէ կործանելոց ես... աղաչեցի զերեսս քո բոլորով սրտիւ իմով՝ ողորմեայ ինձ ըստ՛՛։

ժդ. 250ա-1ա Վասն ողորմութեան է բանքս այս – Դանիէլ մարգարէն քարոզէր եւ Նաբուգոդոնոսոր արքային եւ ասէր... եւ աղքատէն զսակաւն՝ իբրեւ զաղքատն։

ժե. 251աբ Վասն կրօնաւորաց է բանքս – Սողոմոնի. Իմաստութիւն շինեաց իւր տուն... երիտասարդական ցանկութեանցն փախիր, ով եղբա՛յր իմ՝ պատուական եւ սիրելի։

ժզ. 251բ-2բ Վասն ստախօսից է բանքս այս – Դաւիթ. Զերկիւղածս Տեառն փառաւոր առնէ... եւ Քրիստոս զերդումն եբարց, զի քրիստոնէից ոչ է պարտ սուտ երդնուլ։

ժէ. 252բ-3ա Վասն հալածանաց է բանքս – Դաւիթ. Բազում անգամ բնակեաց անձն իմ... եւս առաւել որչափ տեսանիցէք զօրն մերձեալ։

ժը. 253աբ Վասն արդարոցն է բանքս այս – Դաւիթ. Բերան արդարոյ խորհի զարդարութիւն... բայց հոգիք արդարոցն ի ձեռին Աստուծոյ են, եւ ոչ մերձեսցի ի նոցա մեղք։

ժթ. 253բ-4ա Վասն թերահաւատութեան է բանքս – Եսայի. Ծանիցի ձեռն Տեառն ի վերայ երկիւղածոց իւրոց... եթէ ոչ հաւատամք, նա հաւատարիմն մնա, որ հաւատոյ ի կեանս մնա։

ի. 254ա Վասն կիրակէից է բանքս այս – Մովսէս. Եւ հանգեաւ Աստուած յաւուրն եաւթներորդի... եկեսցէ ամենայն մարմին երկիր պագանել ինձ։

իա. 254աբ Վասն ուխտաւորաց է բանքս – Մովսէս. Պատուիրեաց Տէր Աստուած Նոյի եւ ասէ. Ահաւասիկ, ես հաստատեցից զուխտ իմ... կատարէ զուխտս ուխտաւորաց եւ աւրհնեաց զամս արդարոց։

իբ. 254բ-5բ Վասն հայրապետութեան են բանքս այս – Մովսէս. Մնացեալն ի ձէնջ սատակեսցեն վասն մեղաց ձերոց... յանձինս եւ մի՛ ոք ի ձէնջ ոմն ի չարին չար հատուցանել։

իգ. 255բ Վասն ոխակալութեան է բանք այս – Եսայի. Ես առից ի ձեռս զխաբեութիւնս նոցա... մի՛ առաւել ինչ խորհիք, քան զարժանն խորհել։

իդ. 255բ-6ա Օրինազանցութեան է բանք այս – Եսայի. Անօրէնք իբրեւ զծով ծփին եւ հանգիստ ոչ գտանիցեն... ճանապարհ իմէ փրկեսցէ զոգի իւր ի մահուանէ։

իե. 256աբ Վասն կաշառասիրութեան են բանքս – Մովսէս. Կաշառ կուրացուցանէ զաչս համարձակաց... յաւուրս յետինս եկեսցեն ժամանակք, եւ եղիցին մարդիկք անհաւատք եւ արծաթասէրք։

իզ. 256բ-7ա Վասն ծուլութեան է բանքս այս – Եսայի. Ժողովուրդք յուսացեալ, եւ ոչ գոյ լսողին ի միտ առնուլ... սիրեցին զնա բերանօք իւրեանց եւ լեզուօք իւրեանց սատանեացն։

իէ. 257ա Վասն զրկանաց է բանքս այս – Եսայի. Ա[ւ]րինօք մատուսցի եւ գանձիւք եղիցի փրկութիւն ձեր... զի զրկէք զժողուուրդ իմ, եւ զերեսս տնանկին լի առնեն ամօթով։

իը. 257աբ Վասն բամբասողաց է բանքս – Դաւիթ. Որ խօսէր գաղտ զընկերէ իւրմէ... ընդունելոց ես ի Հօրէն ամենեցուն, սիրած Աստուծոյ եւ մարդկան։

իթ. 257բ-8ա ԻԷ. [Վասն հարց եւ զաւակաց] – Սիրաք. Որ խնայէ ի գաւազան, ատէ զորդին... զի անձամբն իւրով էառ զլուծ յանձն իւր։

լ. 258աբ ԻԸ. Վասն այր եւ կնոջ է բանքս այս – Մովսէս. Կին, որ ուխտեսցէ ի տան հօր իւրոյ... Գինի եւ կին կորուսանէ զայր իմաստուն։

լա. 258բ-9ա Վասն ընդ ատելիսն Աստուծոյ է բանքս այս – Դաւիթ. Ոչ թողու Տէր զգաւազան մեղաւորաց... եղբօրէ չարէ, քան թէ լինել ընդ սատանայի։

լբ. 259աբ Վասն արբեցութեան է բանքս այս – Դաւիթ. Սակայն մրուր նորա ոչ սպառեսցի... զի ոչ եւս աւելցին անցանել ընդ քեզ պիղծք կամ անթլփատք։

լգ. 259բ-60ա Վասն գանգտուց թշնամոյն է – Եսայի. Տէր տա ինձ լեզու խրատու... Կարօտեալք, նեղեալք, զորս ոչ արժէ աշխարհս։

լդ. 260աբ Վասն մահուան է բանքս այս – Սողոմոն. Արդարն, եթէ հասցէ ի վաղճանել ի հանգիստն... մեծ է օրն այն եւ անհնարին նեղութիւն նորա։

լե. 260բ Վասն վրեժխնդիր լինել – Եսայի. Եղիցին հեթանոսք խարշեալք իբրեւ զփուշ... Հատուցից նոցա նախ կրկին զանօրէնութիւնս նոցա եւ զմեղս նոցա, որովք պղծեն զերկիր։

Բ. 260բ-72ա Պատմութիւն Մեծի ուրբաթին խաչելութեանն Քրիստոսի Աստուծոյ մերոյ – Ասէ առաքեալն [Պ]աւղոս. Կտակ ետ մահուան է հաստատեալ. Եբրայեցւոց Թ. գլուխն։ Տիկին մի ունէր Գ. որդի... Յուստի երեւի, թէ բազում նախատինս կրեաց, զոր ոչ է գրեալ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

243ա Ո՛վ անձն Քրիստոսի եւ գեղ գովելի, որ ունիս զսէրն Քրիստոսի ի քեզ, վասն այնորիկ վարձիլ կամիս խրատով, սիրով մատնի ակն երեւոյս, նա եւ զիս յիշեցուցանել կամիմ ակ (՞) ի սուրբս աղօթս ձեր։

272ա Շնորհիւ եւ կենսատու, պատուական, հրաշալի եւ հրաշափառ սուրբ խաչի քո, Տէ՛ր, կեցո՛յ զհոգի ստացողի գրոյս տեառն Սարգիս վարդապետին եւ ծնօղաց նորին, եւ ամենայն յարեան արու մերձաւորաց նորին, այլ եւս եղկելի գծողի սորին։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 273բ (1765 թ., անարուեստ նոտրգիր) Ի թիւն ՌՄԺԴ. (1765), ի յամսեանն յՕգոստոսի ԺԴ.ն (14), ի հրաշափառ Վեր[ա]փոխմանն սրբուհոյ Աստուածածնին, ես՝ Բարոնի որդի Յակոբ վարդապետս, ձերնատրեցա աբեղայ եւ ի Սրբոյ Սքանչելագործն առի ըզկարգ վարդապետութեան ի ձեռաց Ստատէի առաջնորդ Մինաս վարդապէտն։

2. 273ա (1773 թ., անարուեստ նոտրգիր) Յետ վաղճանելոյն գեր[ա]հրչ[ա]կ Աթոռոյն Տաթեւու լուսաոգհի (=լուսահոգի) Մինաս վարդապետն եւ աջորդելոյն զկնի նորա Ղազար վարդապետն, ես՝ Յակոբ վարդապետս, առի զգարկ (=զկարգ) ծայրագուն իշխանութեան լուսահոգի Ղազար վարդապետիցն, թիւն ՌՄԻԲ.ին (1773), ի յաւուրս Ծննդեան Քրիստոսի՝ Աստուծոյ մերոյ։

3. 273ա (ԺԸ. դ., նոտրգիր) [Ես]՝ Ստեփան վարդապետս լուա, որ Թաթէ[ոս ա]ռաքելույն աչն Քամահու երկիրն /// (վանքի անունը ջնջուած) վանքն որդուոց եւ թոռանց սուրբ [Լուսաւ]որչի վանց առաջնորդ Մինաս վարդապետին ձեռն է անցեալ, այժմ Մինաս վարդապետն վախջանեալ է։ Տիրացու Յարութիւնն Պողոս Եղիեայի տիրացուից ձեռն է աչն։ Տիրացու Յարութիւնն այժմ Ստանպօլ Եօլկէչար խանն է։

4. 273բ (ԺԸ. դ., նոտրգիր) Ամենայն Հայոց եւ ծայրագոյն նուիրակ Պետրոս վարդապետ։

5. 260ա (ԺԸ. դ., նոտրգիր) Ղազար։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 243ա՝ սեւ թանաքով քառակուսի «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ / ՅԱԿՈԲ / ՎԱՐԴԱՊԵՏ»։

ՆՇՈՒՄ՝ Մէջքին սոսնձած թղթին՝ շղագիր «[Հմր] 76, Ժողովածու, Քերականութիւն, Մեկնութիւն Հաւաքմ[ան] եւ այլն», Ա. փեղկին սոսնձած թղթին՝ շղագիր «Հմր 76, Ձեռագիր Տաթեւի վանքի, Ժողովածու, [Քերակա]նութիւն, Մեկնութիւն, [Անու]անք եւ այլն, ՌՃԻԶ. – 1677», 1ա՝ սեւով «274 թերթ (կրկն.)», «Տաթեւ, [Հմր] 76/3657», «ՌՃԻԶ. (1677), Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 273բ՝ սեւով «Գիր թէմրի, գրէ չորեքշաբթի։ Քէ միամուր, Ամիամուր։ Մուրիմիէս՝ ծառայիս Աստուծոյ (մասամբ կրկն.)», 273բ՝ տառեր «ա-խ»։

 

 

3658

ՅԱՅՍՄԱՒՈՒՐՔ

(Համառօտ խմբագրութիւն*)

 ՉԿԸ. – 1319

ԳՐԻՉ՝ Սիոն։ ՍՏԱՑՈՂ՝ Կոստանդ քհյ։ ԿԱԶՄՈՂ՝ Սիմէոն (գրչի եղբայրը)։

ԹԵՐԹ՝ 279+1 (կրկն.՝ թ. 188)։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԵ×12 (Ա 9, Բ, ԺԳ, Ի, ԻԳ 10, ԺԴ, ԺԵ 11, ԻԵ 5)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5×12։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13,5×9)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 43ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 19։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ թուղթ (նորոգման ժամանակի). լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Դ՝ սպիտակ չգրուած հաստ թուղթ (նորոգման ժամանակի), մասն կազմաստառի։

* Տե՛ս Համաբարբառ Յայսմաւուրք (նախածերենցեան 7 խմբագրութիւնների), աշխ. Ե. արք. Պետրոսեանի, հտ. Ա.-ԺԲ., Սուրբ Էջմիածին, 2008-2011 (ձեռագիրս նշուած է որպէս Համառօտ խմբագրութիւն եւ Ա. սիւնակի տողատակում օգտագործուած որպէս համեմատուող ձեռագիր՝ ՄՄ 3658 = Է, տե՛ս հտ. Ա., Յունուար, էջ 8 եւ 12), տե՛ս նաեւ Յ. Անասեան, Հայկական մատենագիտութիւն, Ե-ԺԸ. դդ., հտ. Ա., Երեւան, 1959, էջ XXXIII-ի ծնթ.-ը (հեղինակն այս ձեռագիրը համարել է Անանուն համառօտ խմբագրութիւն)։ Ձեռագրումս հիմնականում համառօտուած են վարքերի եւ վկայաբանութիւնների ծաւալը, ոչ թէ բնագրերի քանակը, ընդգրկող սրբերի անուանացանկով աւելի մօտ է Յասմաւուրքի Տէր Իսրայէլի խմբագրութեանը, այն տարբերութեամբ, որ սկիզբը ոչ թէ Յունուարն է, այլ Օգոստոսը (Նաւասարդի Ա.)։ Մ. Աւդալբէգեանը սոյն ձեռագիրը համարում է Կիրակոս Արեւելցու Յայսմաւուրքի (ձեռ. 7433, 4512, 7463) ուղղակի համառօտում. աւելի մանրամասն տե՛ս Մ. Աւդալբէգեան, «Յայսմաւուրք» ժողովածուները, Երեւան, 1982, էջ 54, Ծնթ. 8, էջ 67-79 (Կիրակոս Արեւելցու Յայսմաւուրքի առիթով) եւ էջ 91-95 (տրւում է տողատակի յղումներ ընդգրկող վարքերի եւ վկայաբանութիւնների պատմագիտական արժէքի առիթով)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 1ա։ Զարդագիր՝ թռչնագիր՝ 1ա։ Գոյն՝ շագանակագոյն։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Յովհաննէս Ոսկեբերան, Մեկնութիւն Մատթէի, Ճառ Ը.*։ Թ.-Ժ. դդ.։ Բ+Գ՝ ստացուած 1 թերթի ընդերկայնակի հատումով (1 սիւնակի չափով) եւ ընդլայնակի ծալումով եւ հատումով, ընդերկայնակի եւ ընդլայնակի եզրահատումներով (բնագիրը կտրած)։ Մագաղաթ (15,5×11,5. տուելաները պահպանուած մասինն են). երկսիւն (առկայ է 1 սիւնակը. 15,5×8). ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Բբ). տող՝ 15 (պահպանուած ամբողջական թերթի առկայ տուեալները՝ 30,5×11,5, գրութիւն (30,5×8), տող՝ 31)։ Կարդալ. Գա «///ասաց մարգարէութեանն [կատա]րէր ամենայն։ Եւ արդ զի՞նչ ինչ հա[ւանեցու]ցանէր... Քանզ[ի կնդրուկն] եւ զմուռն այնմ նշան[ակիչք են]։ Իսկ զինչ ինչ արդեւք///» Բա «///Զի թէ այսպէս [չէր, ապա] ոչ յորժամ զայնպի[սի աղքա]տութիւնս... այղ իբրեւ Աստուծոյ բարերարի մատուցեալ երկիր պագանէին///» (հմմտ. տպ., էջ 43-45) Գբ «///[չ]արեացն չանսայր, այղ եւս ///աւել գրգռէր եւ ա[ծէր պատի]ժս ի վերա անմտութ[եամբ]... Քանզի Բաբե[ղովն եւ Ե]գիպտոս առաւել եւս [բորբոքեալ] էին ի կռապաշտու///» Բբ «///[սպա]սել յուսոյ մեծի փրկութեանն... Եւ արդ, տես [անդստ]ին իսկ ի խանձարրոց[ն զնոյն լեալ]։ Քանզի ի ծնա///» (հմմտ. տպ., էջ 51)։

* Տե՛ս Քաղուածոյք ի թարգմանութեանց նախնեաց, հանդերձ յոյն բնագրաւ, ի Վիէննա, 1849, էջ 43-51։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դարում, թերթերի պատռուած հատուածները այլ թղթով ամրացուած-լրացուած (բնագիրը՝ տեղ-տեղ վնասուած). կազմի կաշին մաշուած, վնասուած, քերծուած, գունաթափուած, մէջքը եւ եզրերը այլ կաշուով նորոգուած, զոյգ կապիչներն ու գամերն ընկած. լուսանցակողերի կարմիրը գունաթափ, հազիւ նշմարելի, պտռկ-պհպ-ները եզրահատուած, բնագիրը 1 սիւնակի չափով կտրած, վնասուած նաեւ պահպանուած սիւնակը 1,5 սմ չափով (տե՛ս Բովանդակութիւն), գունաթափուած, խոնաւութիւնից մասամբ կծկուած եւ ձեւափոխուած, Բա եւ Գա՝ դժուարընթեռնելի, պտռկ-պհպ. Բ՝ պատռուածք-անցք. թերթերին խոնաւութեան եւ գործածութեան հետեւանքով զանազան բծեր, մոմի, իւղի եւ սնկային հիւանդութեան հետքեր, գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, 1ա՝ դժուարընթեռնելի, թ. 9-10ի, 139-40ի, 160-1ի, 252-3ի, 253-4ի, 274-5ի միջեւ 1ական, իսկ թ. 149-50ի միջեւ 2 թերթ ընկած, թ. 53՝ արտք. լս-ը պատռուած, թ. 100՝ հիմքից մասամբ անջատուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-257բ [Յայսմաւուրք]

1. 1ա-2բ Տաւնացոյց ըստ Հայոց եւ Հոռոմոց ամսոց. Նաւասարդի Ա. եւ յԱւգոստոս ԺԱ.... Յով[անն]ու Կարապետին եւ Աթանագինէ եպիսկոպոսին եւ սրբոցն Լաւրէնտիոսի եւ Քես[տո]սի եւ Պաւլիտիոսի...

2. 2բ-3բ Նաւասարդ Բ. եւ յԱւգոստոս ԺԲ. Անիկտոսի եւ Փոտիոսի...

3. 3բ-4ա Նաւասարդ Գ. եւ Աւգոստոս ԺԳ. Մարկեղոսի՝ եպիսկոպոսին Ապամիոյ Ասորոց...

4. 4ա-5ա Նաւասարդ Դ. եւ Աւգոստոս ԺԴ. Նաւակատիք Սուրբ Կաթուղիկէին, որ ի Վաղարշապատ եւ վկյ Յուստինի կուսին, Հիմեա եւ Իւղիւգեա, եւ Փիլիգաիդայ, եւ Մարթնի...

5. 5ա-6ա Նաւասարդ Ե. եւ Աւգոստոս Ժ[Ե]. Ննջումն Աստուածածնին...

6. 6ա-9ա Նաւասարդ Զ. եւ Աւգոստոս ԺԶ.... Քրիստոսի Աստուծոյ մերոյ երեսաց դաստառակին եւ... Դիմիտրիոսի բժշկին... 8ա ...Քրիստոսի վկայն Դիմիտիոս էր ի քաղաքէն Տարսոնի...

7. 9աբ Նաւասարդ Է. եւ Աւգոստոս ԺԷ. Նընջումն Աստուածամաւրն եւ վկյ Միւռոնա քահանային... 9բ ...պատկերի Աստուածածնին... (վերջը՝ թափուած. «... Եւ առժամայն կամար լուսեղէն///»)։

Ծնթ. Թ. 9-10ի միջեւ 1 թերթ ընկած։

8. 10աբ [Նաւասարդ Ը. եւ Աւգոստոս ԺԸ. Սրբոց վկայիցն Ղաւրոսի եւ Փղորոսի]*... (սկ.) ///րին զտաւն Յայտնութեանն եւ կործանեցին զկուռսն... 10աբ յշտկ է Ստեփանոսի յՈւլնցոյն...

* Տե՛ս Համաբարբառ Յայսմաւուրք. Ը., Աւգոստոս (նախածերենցեան 7 խմբագրութիւնների), խմբ. Ե. արք. Պետրոսեանի, Սուրբ Էջմիածին, 2010, էջ 228։

9. 10բ-1բ Նաւասարդ Թ. եւ Աւգոստոս ԺԹ. Ատոմա եւ որդոյ նորին, եւ Վլասա, եւ Ներսեհի, եւ Վրձտրին եւ ընկերացն, եւ Անդրէի ստրատելատին եւ զաւրաց նորին...

10. 11բ-2բ Նաւասարդ Ժ. եւ Աւգոստոս Ի. Վլասա եւ Գ. որդոց իւրոց՝ Թէոգնիոսի, Ագապիոսի եւ Պիստոսի... 12աբ ...Սամուէլի մարգարէի...

11. 12բ-3ա Նաւասարդ ԺԱ. եւ Աւգոստոս ԻԱ. Ուստիոսի...

12. 13ա-4ա Նաւասարդ ԺԲ. եւ Աւգոստոս ԻԲ. Թումայի առաքելոյ... 14ա ...Ագաթանիկոսի, որ թարգմանի բարէյաղթ...

13. 14աբ Նաւասարդ ԺԳ. եւ Աւգոստոս ԻԳ. Երինոսի՝ եպիսկոպոսի Սերմիս գաւառի...

14. 14բ Նաւասարդ ԺԴ. եւ Աւգոստոս ԻԴ. Սրբոցն Տիմաւթէի, Ագապիոսի եւ Թեկղի... 14բ ...Ագապիոսի եւ սրբոհոյն Թեկղիա...

15. 14բ-5բ Նաւասարդ ԺԵ. եւ Աւգոստոս ԻԵ. ...Սրբոյ Աստուածածնին... 15աբ ...Աթանասի եպիսկոպոսի, որ մկրտեաց զԽանթուշ... 15բ ...զերկու ծառայսն Խանթուշայ... զԽարիմիոսի եւ զՆիոփրիտոսի...

16. 15բ-7ա Նաւասարդ ԺԶ. եւ Աւգոստոս ԻԶ. Ադրիանոսի եւ կնոջ նորա՝ Անայտաւլէ... 16բ-7ա ...Աբիդումիոսի...

17. 17ա-8ա Նաւասարդ ԺԷ. եւ Աւգոստոս ԻԷ. Սուքիասանցն եւ Ատրներսեհի, եւ Անտիոքա բժշկի... 17բ ...Ատրներսեհի... 17բ-8ա ...Անտիոքա բժշկին...

18. 18աբ Նաւասարդ ԺԸ. եւ Աւգոստոս ԻԸ. Ստրատոնիկոսի, Փիլիպոսի եւ Տիքիանոսի եւ Ոնէսիմա՝ ոչ աշակերտին Պաւղոսի... 18աբ ...վարք Ոնէսիմա...

19. 18բ-9ա Նաւասարդ ԺԹ. եւ Աւգոստոս ԻԹ. Գլխատմանն Յովաննու...

20. 19աբ Նաւասարդ Ի. եւ Աւգոստոս Լ. Իլոնիդոսի եպիսկոպոսի եւ Տատիոսի վկայի... 19բ ...Տատիոսի վկայի...

21. 19բ-20բ Նաւասարդ ԻԱ. եւ Աւգոստոս ԼԱ. Գիւտ է պատուական գաւտոյն ամենասրբուհոյ Աստուածածնին, որ է ի Կոստանդինուպաւլիս՝ յեկեղեցոջն, որ կոչի Խալկոպռատիայ, եւ սրբուհոյն Փոտինա, որ ասի լուսեղէն... 20աբ ...սրբուհոյն Փոտինեա...

22. 21ա-2ա Ամիս Սեպտեմբեր Ա. Նաւասարդ ԻԲ. Սիմէոնի Սիւնակեցոյն եւ Յեսուեա, Նաւեա եւ Բիցոսի վկային... 22ա ...Յեսուեա՝ որդոյ Նաւեա... 22ա Եւ Բիցոս վկայն...

23. 22ա-3ա Սեպտեմբ[ե]ր Բ. եւ Նաւասարդ ԻԳ. Մամասայ եւ Յոհաննու հայրապետին... 23ա ...Յոհաննու՝ Կոստանդինուպաւլսի հայրապետին...

24. 23բ Սեպտեմբ[ե]ր Գ. եւ Նաւասարդ ԻԴ. Անթիմոսի՝ եպիսկոպոսին Նիկոմիդացոց...

25. 23բ-4ա Նաւասարդ ԻԵ. եւ Սեպտեմբեր Դ. Բաբեղա հայրապետին եւ վկայիցն՝ Ոսկէանոսի, Թէոդորոսի, Ամիանոսի եւ Յուլիանոսի... 24ա ...Դ. վկայիցն...

26. 24բ Նաւասարդ ԻԶ. եւ Սեպտեմբ[ե]ր Ե. Խարազնազգեստ կուսանացն եւ Ամոնի սարկաւագի...

27. 25աբ Նաւասարդ ԻԷ. եւ Սեպտեմբեր Զ. Կուսին Երմոնեա եւ ԺԳ. (13) վկայիցն... 25աբ ...ԳԺ.ան (13) մարտիրոսք, Փեստոս քահանայն եւ Բիբի սարկաւագն եւ այլքն...

28. 25բ-6ա Նաւասարդ ԻԸ. եւ Սեպտեմբեր Է. Սոզոնի եւ Եբսիքոսի եւ նախատաւնակ ծնընդեան Աստուածածնին... 25բ-6ա ...Եփսիկոսի...

29. 26աբ Նաւասարդ ԻԹ. եւ Սեպտեմբեր Ը. Ծնունդ է ամենաւրհնեալ Աստուածածնին Մարիամու ի Յովակիմա եւ յԱննայէ... 26բ ...յայտարարութիւն որոց ի Դիզափայտ լերինս եւ երեւումն նշխարացն...

30. 26բ-7բ Նաւասարդ Լ. եւ Սեպտեմբեր Թ. Միւսանգամ տաւն ծնընդեան Մարիամու եւ կատարումն Սահակայ՝ Հայոց հայրապետի եւ Սեւեռիոսի վկայի... 27բ ...Սի[ւ]իռիոսի վկայի...

31. 27բ-8ա Հոռի Ա. եւ Սեպտեմբ[ե]ր Ժ. Երից կուսանացն՝ Մինւդորա, Միտիդորա եւ Նիփադորա... 28ա ...Բասիլիսիա...

32. 28ա-9բ Հոռի Բ. եւ Սեպտեմբեր ԺԱ. Մանուշակայ, որ ի Հոռոմ լեզուն Նիսա կոչեն, եւ Թէոդորա աղախնոյն... 28բ-9բ ...Թէոդորա...

33. 29բ-30բ Հոռի Գ. եւ Սեպտեմբեր ԺԲ. Ապտոնոմոսի եպիսկոպոսի եւ Ռոմլիոսի վկայի... 30ա ...կատարեցաւ Ռոմլիոս... 30աբ Նոյնպէս Եւդոքսիա սրով կատարեցաւ ի Դէոկղիտիանոսէ...

34. 30բ Հոռի Դ. եւ Սեպտեմբեր ԺԳ. Թէոդորա եւ Դիդիմա, եւ նաւակատիք մեծ եկեղեցոյն Երուսաղէմի... 30բ ...Նաւակատիս է Սուրբ Յարութեանն...

35. 30բ-1բ Հոռի Ե. եւ Սեպտեմբեր ԺԴ. ...Սուրբ խաչին յԵրուսաղէմ եւ Ննջումն սրբոյն Յոհաննու Ոսկէբերանի... 31ա ...յշտկ է Յոհաննու Ոսկէբերանին...

36. 31բ-2ա Հոռի Զ. եւ Սեպտեմբ[ե]ր ԺԵ. ...Սուրբ խաչին եւ յշտկ Կոստանդիանոսի թագաւորի եւ մաւր նորա՝ Հեղինէ եւ վկյ Նիկիտասա...

37. 32աբ Հոռի Է. եւ Սեպտեմբեր ԺԶ. Կուսին Եւփիմեա... 32բ ...Կուռնիտոսի վկային...

38. 32բ Հոռի Ը. եւ Սեպտեմբեր ԺԷ. ...Սուրբ խաչին եւ յշտկ Սահակա եւ Մեսրոպա՝ սրբոց թարգմանչացն, եւ Վարիպասբայ (այսչափ)։

39. 33աբ Հոռի Թ. եւ Սեպտեմբ[ե]ր ԺԸ. Մովսէսի եւ Ահարոնի եւ Արիադոնա... 33աբ ...Արիադոնա աղախնոյն... 33բ ...Սուրբ խաչին եւ յշտկ Յոհաննու Ոսկէբերանին (այսչափ)։

40. 33բ-5ա Հոռի Ժ. եւ Սեպտեմբեր ԺԹ. ...Սուրբ խաչին եւ յշտկ սրբոց Ոսկեանցն եւ վկյ Տրոփիմդորի, Սաբադանա եւ Պապանունի... 34աբ ...Գ. վկայիցն... 34բ-5ա ...Պապանուն կատարեցաւ սրով...

41. 35ա-6ա Հոռի ԺԱ. եւ Սեպտեմբ[ե]ր Ի. Եւստաթէոսի եւ ամուսնոյն՝ Թէոպիսդեա, եւ որդոցն՝ Ագապիոսի եւ Թէոպիսդեա... 36ա ...Մաքսիմոսի եւ Թէոդոտեա եւ <եւ> քեռն` Ասկլեպեդեա...

42. 36բ Հոռի ԺԲ. եւ Սեպտեմբ[ե]ր ԻԱ. Հարիւր եւ յիսուն վկայիցն... 36բ ...Մակրովբա, Գորգիանո, Հեղիոյ, Զատիկոսի, Լուկիանու, Վաղերիանոսի...

43. 36բ-7բ Հոռի ԺԳ. եւ Սեպտեմբ[ե]ր ԻԲ. Փոկասու եպիսկոպոսի եւ Յունանու մարգարէի... 37բ ...Յովնանու մարգարէի...

44. 37բ-8բ Հոռի ԺԴ. եւ Սեպտեմբ[ե]ր ԻԳ. Կուսին Իրաիտա... 38ա ...վարք Պաւղոսի եպիսկոպոսի...

45. 38բ-40ա Հոռի ԺԵ. եւ Սեպտեմբ[ե]ր ԻԴ. Մեծի նախավկա առաքելոհի կուսին՝ Թեկղի... 40ա ...առաքելոցն՝ Ապողոնի, Կեփայի եւ Պարսենա (այսչափ)։

46. 40աբ Հոռի ԺԶ. եւ Սեպտեմբ[ե]ր ԻԵ. Եպիսկոպոսին Գոսանաւորի եւ Ագաթոկղա... 40բ ...Ագաթոկղա...

47. 40բ-1ա Հոռի ԺԷ. Սեպտեմբեր ԻԶ. Ննջումն սրբոյն Յոհաննու աւետարանչի...

48. 41աբ Հոռի ԺԸ. Սեպտեմբ[ե]ր ԻԷ. Սրբոյն Կալիստրատոսի եւ ընկերաց նորա եւ Մարինոսի... 41բ ...կատարեցաւ սուրբն Մարինոս...

49. 42ա Հոռի ԺԹ. Սեպտեմբեր ԻԸ. Եպիքուրա եւ Շմաւոնի՝ ազգակցին Քրիստոսի... 42ա ...Շմաւոնի...

50. 42ա-3բ Հոռի Ի. Սեպտեմբ[ե]ր ԻԹ. Եղիշէի՝ Աղուանից եպիսկոպոսին եւ հաւրն Քարիտոնի, Եւսիքոսի վկայի... 43աբ ...Քարիտոնի... 43բ ...կատարեցաւ Եպսիքոս ի Քրիստոս (այսչափ)։

51. 43բ-5ա Հոռի ԻԱ. Սեպտեմբ[ե]ր Լ. Վկյ Գրիգորի Լուսաւորչին եւ յայտնումն նշխարացն Զաքարիաի՝ հաւրն Յովաննու եւ Պանտալեւոնի եւ Անտոնի եւ Կրաւնիդեա... 45ա ...Զաքարիաի մարգարէի...

52. 45բ Հոկտեմբեր Ա. եւ Հոռի ԻԲ. Անանիայի առաքելոյն եւ Թէոդորոսի եպիսկոպոսի... 45բ ...Թէոդորոսի...

53. 45բ-6բ Հոկտեմբեր Բ. եւ Հոռի ԻԳ. Կիպրիանոսի եպիսկոպոսի եւ Յուստինեա կուսին, եւ Պափնոտի ճգնաւորի, եւ ԵՃ. եւ Խ. (540) վկայիցն... 46բ ...Պափնոտեա ճգնաւորի...

54. 46բ-7ա Հոռի ԻԴ. եւ Հոկտեմբ[ե]ր Գ. Դիոնէսիոսի՝ եպիսկոպոսին Աթենա եւ Փլիւրիկոսի... 47ա ...Կիրակոսի...

55. 47բ-8ա Հոռի ԻԵ. եւ Հոկտեմբեր Դ. Ադոքտոսի եւ դստերն իւր՝ Կալիսթենէ եւ Ռոմանոսի Երգեցողի... 47բ-8ա ...Ռոմանոսի...

56. 48ա-9բ Հոռի ԻԶ. եւ Հոկտեմբ[ե]ր Ե. Հռիփսիմեա եւ ԼԳ. (33) ընկերացն, եւ Մամելքտա, եւ Միքայէլի աբեղայի, եւ ԼԳ. (33) կրաւնաւորացն... 49ա ...Մամելտա... 49աբ ...Միքայէլի՝ հաւր վանացն Զոբա եւ ԼԶ. (36) կրաւնաւորացն...

57. 49բ-50ա Հոռի ԻԷ. եւ ի Հոկտեմբեր Զ. Թումայի առաքելոյ եւ Գայիանանցն... 49բ-50ա ...Գայիանէ...

58. 50աբ Հոռի ԻԸ. եւ Հոկտեմբեր Է. Սարգսի եւ Բագոսի, եւ վկայիցն՝ Նազարիոսի, Գերբասիոսի, Պռոտասիոսի, Կելասիոսի... 50բ ...Նազարիոսի, Գերբասիոսի, Պռոտասաոսի...

59. 50բ-1բ Հոռի ԻԹ. եւ Հոկտեմբ[ե]ր Ը. Պեղեգեա կուսի եւ Պոպլիա սրբուհոյն... 51աբ ...Պոպլիա սրբոհոյն...

60. 51բ Հոռի Լ. եւ Հոկտեմբեր Թ. Հուպենդինոսի եւ Մաքսիմոսի, եւ Բ. քերցն՝ Զինոնի եւ Փիլինոդեա... 51բ ...Բ. քորքս կոյս կացեալ ի լերինս Տարսոնա...

61. 51բ-2բ Սահմի Ա. եւ Հոկտեմբ[ե]ր Ժ. Եւլամբէոսի եւ քեռն իւրոյ՝ Եւլամբեա, եւ Մարկոսի, եւ Ստեփաննոսի, եւ յղութիւն Եղիսաբեթի... 52բ ...Մարկոսի եւ Ստեփանոսի... 52բ ...յղութիւն Յովհանու...

62. 52բ-3ա Սահմի Բ. եւ Հոկտեմբ[ե]ր ԺԱ. Եւթներրորդ ժողովոյն Նիկիա եւ Թէոդորոսի Աղէկսանդրացոյն...

63. 53ա-4ա Սահմի Գ. եւ Հոկտեմբեր ԺԲ. Պրոբոսի, Տարագոսի եւ Անդրոնիկոսի...

64. 54աբ Սահմի Դ. եւ Հոկտեմբ[ե]ր ԺԳ. Կարպոսի եւ Պապիլոսի, եւ Աղէկսանդրոսի, Զոսիմոսի, Նիկոնոսի, Պիոդորոսի, Նեռնոսի, Մարկոսի, Պիսիդեա, եւ Գրիգորի ելն ի վիրապէն... 54բ ...կատարեցան սրով Ալփիոն, Աղէկսանդրոս, Զոսիմոս, Նիկոնոս, Նեռնոս, Իլիդորոս եւ Մարկոս... 54բ ...Գրիգորի ելն ի վիրապէն...

65. 54բ-5ա Սահմի Ե. եւ Հոկտեմբ[ե]ր ԺԴ. Դումնինէ եւ Սադինոսի եպիսկոպոսի... 55ա ...ի պարսիկս Սադինոս եպիսկոպոս...

66. 55աբ Սահմի Զ. եւ Հոկտեմբեր ԺԵ. Լուկիոսի քահանայի, Գայիոսի եւ Զատիկոսի... 55բ ...Դասիոս, Գայիոս, Զոմիկոս...

67. 55բ-6բ Սահմի Է. եւ Հոկտեմբեր ԺԶ. Ղունկիանոսի Ճ. (100) պետի, Թէոդոսիա սրբուհոյն եւ քահանային Սոկրատիոսի... 56բ ...Սոկրատիոս քահանա եւ Թէոդոսիա կատարեցան սրով...

68. 56բ-8ա Սահմի Ը. եւ Հոկտեմբեր ԺԷ. Ովսէի մարգարէի եւ Ռուսանթոսի եւ ամուսնոյն իւր՝ Դարեհի... 56բ-8ա ...Ռուսանթոսի...

69. 58աբ Սահմի Թ. եւ Հոկտեմբ[ե]ր ԺԸ. Ղուկասու աւետարանչի...

70. 58բ-9բ Սահմի Ժ. եւ Հոկտեմբեր ԺԹ. Յովելեա մարգարէի եւ Անփիլոքա եպիսկոպոսին... 58բ-9բ ...Անփիլոքա եպիսկոպոսի...

71. 59բ-61ա Սահմի ԺԱ. եւ Հոկտեմբեր Ի. Խարեթա եւ որք ընդ նմա՝ ԺՌ. (10 000) մարտիրոսացն, եւ Արտեմա վկային... 60բ-1ա ...Արտեմա...

72. 61ա-2ա Սահմի ԺԲ. եւ Հոկտեմբ[ե]ր ԻԱ. Իլարիոնի հաւր եւ Մարկոսի, եւ Ստորիկոսի, եւ Վաղինդինէ... 62ա ...Մարկոս եւ Բ. ընկերքն...

73. 62ա-3ա Սահմի ԺԳ. եւ Հոկտեմբեր ԻԲ. Աբերկիոսի եպիսկոպոսի եւ Վարոսի, եւ Անդրիասի կրաւնաւորի... 63ա ...սուրբն Վարոս...

74. 63բ-4ա Սահմի ԺԴ. եւ Հոկտեմբ[ե]ր ԻԳ. Յակոբա՝ եղբաւրն Տեառն...

75. 64ա-5ա Սահմի ԺԵ. եւ Հոկտեմբ[ե]ր ԻԴ. Եփեսոսի մանկանցն... 65ա...Դոմնինոս...

76. 65աբ Սահմի ԺԶ. եւ Հոկտեմբ[ե]ր ԻԵ. Մարկիանոսի եւ Մարտիրոնի...

77. 65բ-6ա Սահմի ԺԷ. եւ Հոկտեմբ[ե]ր ԻԶ. Դի[մ]ետրիոսի եւ Հիպիրիքեանց... 65բ-6ա ...Հիպիրիքեանցն...

78. 66աբ Սահմի ԺԸ. եւ Հոկտեմբ[ե]ր ԻԷ. Պապոտելինեա եւ աղախնոյն իւր՝ Իրոտինէ... 66բ ...Եւսիքինոսի...

79. 66բ-7ա Սահմի ԺԹ. եւ Հոկտեմբ[ե]ր ԻԸ. Արդարոյն Աբրահամու եւ Յոհաննու Հոսաւեցոյն... 67ա ...Յոհաննէս Հոսաւեցին...

80. 67բ-8ա Սահմի Ի. եւ Հոկտեմբեր ԻԹ. Նունեա եւ Մանեա... 67բ ...Զենոբա եպիսկոպոսի եւ քեռն՝ Զենոբիայ... 68ա ...սրով կատարեցաւ կոյս վկայն Անաստասիա ի Հռոմ...

81. 68բ-9ա Սահմի ԻԱ. եւ Հոկտեմբ[ե]ր Լ. Երից եղբարցն՝ Կղաւդիոսի, Աստերիոսի, Նեռնոսի...

82. 69աբ Սահմի ԻԲ. եւ Հոկտեմբ[ե]ր ԼԱ. Եպամիքոսի, Լուկիա եւ Դեմիանոսի... 69բ ...սրբոհին Լուկիայ... 69բ Եւ սուրբն Դիմիանոս...

83. 70աբ Նոյեմբեր Ա. Սահմի ԻԳ. Սրբոցն Կոմզայի եւ Դամիանոսի...

84. 70բ-1ա Սահմի ԻԴ. Նոյեմբեր Բ. Ակի[ա]դինոսի եւ այլ սրբոցն... 71ա ...Ակակիոս եւ Եւդոքսիոս, Ագապիոս, Մարինոս, Ոսկէանոս, Եւստրէոս, Կարտերիոս, Տրոբիաս եւ այլք...

85. 71բ-2ա Սահմի ԻԵ. Նոյեմբեր Գ. Ակիփիմա եպիսկոպոսի եւ Յովսեփ քահանաի, եւ Բ. սարկաւագացն՝ Այիաթալա եւ Բեկիանոսի... 71բ Եւ Յովսէփ քահանա... 71բ Եւ Այիթալա... 72ա ...Բեկիանոս սարկաւագն...

86. 72ա-3ա Սահմի ԻԶ. Նոյեմբեր Դ. Սրբոհոյն Կիւրենա եւ աղախնոյն Աստուծոյ՝ Մատրոնայ... 72բ-3ա ...վարք Մատրոնա...

87. 73աբ Սահմի ԻԷ. Նոյեմբ[ե]ր Ե. Պորփորիոսի գուսանի եւ Մարտինոսի եպիսկոպոսի... 73բ ...Մարտինոսի եպիսկոպոսի...

88. 73բ-4ա Սահմի ԻԸ. Նոյեմբեր Զ. Պաւղոսի՝ խոստովանող եպիսկոպոսի... 74ա ...անկաւ յերկնից փոշի ի Կոստանդինուպաւլիս կիսաչափ թզոյ...

89. 74աբ Սահմի ԻԹ. Նոյեմբ[ե]ր Է. Մելասիպոսի եւ ամուսնոյն իւր՝ Կասիանեա, եւ զաւակին՝ Անտոնիա, որ էր ԳԺ.ան (13) ամաց... 74բ ...կատարեցան... Անտոնինոս քահանայ, Նիկոփոռոս, Զեբինան, Գերմանոս եւ աղախինն՝ Մանաթայի...

90. 74բ-6ա Սահմի Լ. եւ Նոյեմբեր Ը. Հրեշտակապետացն Գաբրիէլի եւ Միքայէլի...

91. 76աբ Տրէ Ա. եւ Նոյեմբեր Թ. Անտոնինոսի եւ Պարիոսի եպիսկոպոսի... 76աբ ...Պարիոս եպիսկոպոսն ի Գանգրա...

92. 76բ-7ա Տրէ Բ. եւ Նոյեմբ[ե]ր Ժ. Բեկտորիոսի եւ Ստեփաննեա... 76բ-7ա ...սրբոհին Ստեփաննեա...

93. 77աբ Տրէ Գ. եւ Նոյեմբ[ե]ր ԺԱ. Մինասա եւ Յոհանու Ողորմածին... 77աբ ...Յոհաննու՝ Աղէկսանդրու եպիսկոպոսին...

94. 77բ-8ա Տրէ [Դ.] եւ Նոյեմբ[ե]ր ԺԲ. Մելի եպիսկոպոսի եւ Բ. աշակերտացն, եւ Բուրա քահանայի, եւ Շինոյի սարկաւագի, եւ Բեթլաբաթա՝ եպիսկոպոսի Գեթա... 78ա ...մարտիրոսացաւ սուրբն Բեթլաթ՝ Գեթո եպիսկոպոսն...

95. 78ա-9ա Տրէ Ե. Նոյեմբեր ԺԳ. Յոհաննու Ոսկէբերանի...

96. 79ա-80ա Տրէ Զ. եւ Նոյեմբ[ե]ր ԺԴ. Փիլիպոսի առաքելոյն, որ ԲԺ.անից (12) էր...

97. 80ա-1ա Տրէ Է. եւ Նոյեմբ[ե]ր ԺԵ. Խոստովանողացն Քրիստոսի՝ Գուրիասա, Սամոնասա եւ Աբիբա սարկաւագին...

98. 81ա-2բ Տրէ Ը. եւ Նոյեմբեր ԺԶ. Մաթէոսի աւետարանչի...

99. 82բ-3ա Տրէ Թ. եւ Նոյեմբ[ե]ր ԺԷ. Գրիգորի Սքանչելագործին...

100. 83ա-4ա Տրէ Ժ. եւ Նոյեմբ[ե]ր ԺԸ. Գրիգորի Լուսաւորչին. Ծնընդեանն եւ սնընդեանն, եւ մահուանն, եւ գիւտ ոսկերացն... 83բ-4ա ...Պղատոնի, որ էր ի քաղաքէն Անկիւրիա... 84ա ...կատարեցաւ սրով Դեմետրոս Աբուգինացին...

101. 84ա-5բ Տրէ ԺԱ. եւ Նոյեմբեր ԺԹ. Ներսէսի՝ Հայոց պատրիարգի, եւ Խադա եպիսկոպոսի, եւ Ռոմանոսի, եւ Աբդիու մարգարէին... 84ա ...Ռամանոսի... 85աբ ...Աբդիու մարգարէի...

102. 85բ-6ա Տրէ ԺԲ. եւ Նոյեմբ[ե]ր Ի. Ազիոսանցն եւ Բարղամա ծերունոյն... 86ա ...Բարղամու ծերունոյն...

103. 86բ-7ա Տրէ ԺԳ. եւ Նոյեմբ[ե]ր ԻԱ. Ամենաւրհնեալ Աստուածածնին...

104. 87ա Տրէ ԺԴ. եւ Նոյեմբ[ե]ր ԻԲ. Արքիպասա եւ Փիլիմոնի՝ աշակերտացն Պաւղոսի եւ Ներսանա եպիսկոպոսի... 87ա ...ի պարսիկս... Ներսան եպիսկոպոս եւ այլ Դ. եպիսկոպոսունք, եւ Բ. քահանա, կրաւնաւորք եւ աշխարհականք սրով կատարեցան...

105. 87բ-8բ Տրէ ԺԵ. եւ Նոյեմբ[ե]ր ԻԳ. Գասիոսի եւ Գրիգորի Ակռականդացոյն... 87բ ...Գրիգորի՝ եպիսկոպոսի Ակռականդոյ...

106. 88բ-9ա Տրէ ԺԶ. եւ Նոյեմբեր ԻԴ. Կղեմա՝ հայրապետին Հռոմայ...

107. 89ա-90ա Տրէ ԺԷ. եւ Նոյեմբ[ե]ր ԻԵ. Սահակա եւ Մեսրոբայ, եւ գիւտ գրոյս, եւ Պետրոսի հայրապետի, եւ Կայտեռինեա կուսին... 89բ-90ա ...Պետրոսի՝ Աղէկսանդրու հայրապետի... 90ա ...կատարեցաւ սրով... Կայտերինէ՝ դուստր թագաւորին...

108. 90աբ Տրէ ԺԸ. եւ Նոյեմբ[ե]ր ԻԶ. Միւռկիռիոսի եւ Ալիպոսի Սիւնակեցոյն... 90բ ...Ալիպոսի...

109. 90բ-2ա Տրէ ԺԹ. եւ Նոյեմբեր ԻԷ. Յակովկա Պարսկի եւ Տիբուրտիոսի, Վաղէնտիանոսի, եւ Կիկիլիայ սրբոհոյն... 91ա-2ա ...Տիբուրտիոսի եւ Վաղէնդիանոսի, եւ Կիկիլիաի...

110. 92աբ Տրէ Ի. եւ Նոյեմբեր ԻԸ. Իրինարքոսի եւ Փիլիմոնոսի... 92բ ...զՓիլիմոնոսի...

111. 92բ-3բ Տրէ ԻԱ. եւ Նոյեմբ[ե]ր ԻԹ. Տրդատա թագաւորին եւ Աշխէն տիկնոջն, եւ Խոսրովիդխտոյ, եւ Ստեփանոսի նոր վկային... 93աբ ...վարք Ստեփանոսի...

112. 93բ-4ա Տրէ ԻԲ. եւ Նոյեմբեր Լ. Անդրէի առաքելոյն...

113. 94ա-5բ Դեկտեմբեր Ա. եւ Տրէ ԻԳ. Ռստակիսի, Վրթանէսի, Յուսկանն, Գրիգորիսի, Դանիէլի, եւ Պաւղոսի Անապատականի, եւ Անանիայի Պարսկի... 95աբ ...Պաւղոսի Անապատականի... 95բ ...զԱնանիա Պարսիկն յԱրտաւիլ քաղաքին...

114. 95բ-6ա Տրէ ԻԴ. եւ Դեկտեմբեր Բ. Սոփոնիա մարգարէի եւ Թէոդորոսի եպիսկոպոսի... 95բ ...զԹէոդորոս եպիսկոպոսն...

115. 96աբ Տրէ ԻԵ. եւ Դեկտեմբեր Գ. Ամբակումայ մարգարէի եւ Թէոդորոսի Կիպրացոյն... 96բ ...Թէոդորոսի...

116. 96բ-7ա Տրէ ԻԶ. եւ Դեկտեմբ[ե]ր Դ. Վառվառեա կուսին...

117. 97աբ Տրէ ԻԷ. Դեկտեմբեր Ե. Անթենադորոսի կրաւնաւորի եւ Սաբայի՝ հաւրն մեր... 97բ ...հաւրն Սաբայի...

118. 97բ-8բ Տրէ ԻԸ. Դեկտեմբեր Զ. Նիկողայոսի՝ Զմիւռնոյ եպիսկոպոսի...

119. 98բ-9ա Տրէ ԻԹ. Դեկտեմբեր Է. Ամբրոսիոսի՝ եպիսկոպոսի Միդիուլա քաղաքին յարեւմուտս...

120. 99աբ Տրէ Լ. Դեկտեմբ[ե]ր Ը. Աբրահամու եւ Խորենա, եւ Պատապիոսի կրաւնաւորի... 99աբ ...Պատապիոսի... 99բ ...սուրբն Մարինոս...

121. 99բ-100բ Քաղոց Ա. Դեկտեմբ[ե]ր Թ. Աւետիս Աննայի եւ յղութիւն ի Յովակիմա յառնէն սուրբն Մարիամ...

122. 100բ-1ա Քաղոց Բ. Դեկտեմբ[ե]ր Ժ. Մինասա, Երմոգինեա եւ Գրափոսի եւ Պաւղեա Անապատականին... 101ա ...Պաւղեա...

123. 101բ-2ա Քաղոց Գ. Դեկտեմբ[ե]ր ԺԱ. Այիաթալա եւ Ափսոնի, եւ Դանիէլի Սիւնակեցոյն... 101բ-2ա ...Դանիէլի...

124. 102ա-3բ Քաղոց Դ. Դեկտեմբեր ԺԲ. Առաքելոյն Բարդողոմոսի եւ Յուդաի եւ սքանչելիք Սպիռիդոնի եպիսկոպոսի... 102ա-3բ ...Սպիւռիդոնի եպիսկոպոսի՝ Տրիմինթունա քաղաքին, որ ի Կիպրոս...

125. 103բ-4բ Քաղոց Ե. Դեկտեմբեր ԺԳ. Եւստրիատոսի, Աւքսենտիոսի, Երգինիոսի, Մարդարիոսի, Առեստիոսի...

126. 104բ-5ա Քաղոց Զ. Դեկտեմբեր ԺԴ. Կուսին Լուկիասա եւ վկայիցն՝ Թերսոսի, Լուկիոսի եւ Կալինիկոսի... 105ա ...սուրբն Թերսիոսի...

127. 105ա-6ա Քաղոց Է. Դեկտեմբ[ե]ր ԺԵ. Յակոբա՝ հայրապետին Մծբնա, Եւլեւթերիոսի եպիսկոպոսի եւ Սանդըխտոյ կուսին... 105բ-6ա ...Ելեւթերիոսի եպիսկոպոսի...

128. 106ա-7ա Քաղոց Ը. Դեկտեմբ[ե]ր ԺԶ. Փիլիմոնի փողահարի եւ Ապողոնոսի, եւ առաքելոցն՝ Եւքոսի, Եպափրոդիտեա... 106բ-7ա ...Եւքիոսի եւ Եպափրոդիտեա առաքելոցն...

129. 107աբ Քաղոց Թ. Դեկտեմբ[ե]ր ԺԷ. Դանիէլի եւ Գ. մանկանցն՝ Անանիաի, Ազարիա եւ Միսաէլի...

130. 107բ-8ա Քաղոց Ժ. Դեկտեմբ[ե]ր ԺԸ. Տեսիլ Գրիգորի Լուսաւորչին եւ վկայիցն՝ Պրոմոսի, Արէրսի, Եղիաի եւ Բագոսի, եւ ի նոյն ձմեռնամուտ... 107բ-8ա ...Պրոմոսի, Արէրսի, Եղիայի...

131. 108աբ Քաղոց ԺԱ. Դեկտեմբ[ե]ր ԺԹ. Եւգինէոսի, Մակարիոսի եւ Տիմաւթէոսի սարկաւագի... 108բ ...կատարեցաւ սրով Տիմաւթէոս սարկաւագն... եւ Պաւղիքտոս հրով կատարեաց...

132. 108բ-9ա Քաղոց ԺԲ. Դեկտեմբ[ե]ր Ի. Իգնատիոսի հայրապետին...

133. 109աբ Քաղոց ԺԳ. եւ Դեկտեմբեր ԻԱ. Կուսին Յուլիանեա եւ ի Հոռումն նախատաւնակ ծնընդեանն...

134. 109բ-10ա Քաղոց ԺԴ. Դեկտեմբ[ե]ր ԻԲ. Թադէոսի առաքելոյ քարոզութիւն եւ հաւատալն Աբգարու, եւ կուսին Անաստասայ... 110ա ...Անասատասիա...

135. 110բ Քաղոց ԺԵ. եւ Դեկտեմբ[ե]ր ԻԳ. Մարտիրոսացն, որ ի Կրիտէս կղզոջն...

136. 110բ-1բ Քաղոց ԺԶ. Դեկտեմբ[ե]ր ԻԴ. Ադդաի՝ հայրապետի Եդեսեա քաղաքին եւ կուսին Եւգինեա, եւ Փիլիպոսի՝ հաւր նորա, եւ Բասիլիայ, եւ այլ ընկերացն... 111աբ ...կուսին Եւգինեա... 111բ Իսկ Բասիլիա՝ ազգական թագաւորին...

137. 111բ-2բ Քաղոց ԺԷ. Դեկտեմբ[ե]ր ԻԵ. Դաւթի մարգարէին եւ Յակոբա առաքելոյն, զոր այլազգիք ծնունդ առնեն, եւ սրբուհոյն Շուշանկանն... 112աբ ...Շուշանկանն...

138. 112բ-3ա Քաղոց ԺԸ. Դեկտեմբ[ե]ր ԻԶ. Ստեփանոսի... 112բ-3ա ...Թէոպոմպեա հայրապետին եւ Թէովնա կախարդին...

139. 113աբ Քաղոց ԺԹ. Դեկտեմբ[ե]ր ԻԷ. Պետրոսի եւ Պաւղոսի եւ ԻՌ. (20000) վկայիցն... 113աբ ...Բ.ուց բիւրուցն, որ հրով կատարեցան...

140. 114աբ Քաղոց Ի. Դեկտեմբ[ե]ր ԻԸ. Յակոբա եւ Յոհաննու, եւ աղախնոյն Եւսեբեա, եւ Յուլիանոսի բժշկին, եւ Սիղուիանոսի եպիսկոպոսին, եւ Լուկասա սարկաւագին, եւ Մոկիմոնի ընթերցողին... 114աբ ...վարք Եւսեբեա...

141. 114բ-5ա Քաղոց ԻԱ. Դեկտեմբեր ԻԹ. Ինդոսի ներքինոյ եւ Դոմնայի քրմուհոյն... 115ա ...զսուրբ եպիսկոպոսն Ընկլուզաց...

142. 115աբ Քաղոց ԻԲ. Դեկտեմբեր Լ. Թէմիստոկլէոսի եւ Դէոսկորոսի...

143. 115բ-6ա Քաղոց ԻԳ. Դեկտեմբ[ե]ր ԼԱ. Աբգարու՝ թագաւորին Հայոց եւ Ասորոց...

144. 116ա-7ա Յունվար Ա. Քաղոց ԻԴ. Բարսղի՝ եպիսկոպոսապետի Կեսարու...

145. 117ա-8ա Քաղոց ԻԵ. Յունվար Բ. Սեղբեստրոսի եւ Կոստանդիանոսի արքային...

146. 118աբ Քաղոց ԻԶ. Յունվար Գ. Գորդիոսի Կեսարացոյ...

147. 118բ Քաղոց ԻԷ. Յունվար Դ. Զոսիմոսի կրաւնաւորի եւ Աթանասի զաւրավարին...

148. 119ա Քաղոց ԻԸ. եւ Յունվար Ե. Ճրագալոյց Ծնընդեանն Տեառն եւ նախատաւնակ է (այսչափ)։

149. 119ա Քաղոց ԻԹ. եւ Յունվար Զ. Ծնունդ [եւ] Յայտնութիւն Քրիստոսի՝ Աստուծոյ մերոյ...

150. 119բ Քաղոց Լ. եւ Յունվար Է. Յովաննու եւ Ստեփաննոսի...

151. 119բ Արաց Ա. եւ Յունվար Ը. Թէոփիլոսի սարկաւագի...

152. 119բ-20ա Արաց Բ. եւ Յունվար Թ. Պաւլիքտոսի...

153. 120աբ Արաց Գ. Յունվար Ժ. Գրիգորի Նիւսացո եպիսկոպոսի...

154. 120բ-1ա Արաց Դ. Յունվարի ԺԱ. Պետրոսի, որ Սաղեմոսն անուանեցաւ, եւ միւս Պետրոսի, եւ Աբիսողոմայ, եւ Թէոդորոսի Անապատականի... 120բ-1ա ...Թէոդորոսի...

155. 121ա Արաց Ե. Յունվար ԺԲ. Մեւորդեա...

156. 121աբ Արաց Զ. եւ Յունվար ԺԳ. Երմողոսի եւ Ստրատոնիկոսի...

157. 121բ-2ա Արաց Է. Յունվար ԺԴ. Սրբոց աբեղայիցն սինէական եւ Ռաութա լերինն, եւ Բասիլիոսի վկային... 122ա ...կատարեցաւ յառեւծէ Բասիլիոս...

158. 122ա-3ա Արաց Ը. Յունվար ԺԵ. Երանելոյն Յոհաննու, որ վասն Քրիստոսի աղքատացաւ... 123ա ...կատարեցան ի ծովու Թէոգինէս եպիսկոպոս...

159. 123աբ Արաց Թ. Յունվար ԺԶ. Կուսին Եւգինեա եւ Փիլիպոսի՝ հաւր նորա. Գի՛տ ի Դեկտեմբեր ամիս ԻԴ. եւ կարդա՛ (տե՛ս 135. 110բ-1բ) Պետրոսի շղթայիցն...

160. 123բ-4ա Արաց Ժ. Յունվար ԺԷ. Անտոնի Անապատականի...

161. 124աբ Արաց ԺԱ. Յունվար ԺԸ. Հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի...

162. 124բ-5բ Արաց ԺԲ. Յունվար ԺԹ. Կուսին Եփրոսինեա եւ Թէոդոսի թագաւորին, եւ Թէոփեմիտոսի եպիսկոպոսին... 125աբ ...Թէոդոսի թագաւորի...

163. 125բ-6ա Արաց ԺԳ. Յունվար Ի. Բաս[ոսի], Եւսեբի, Եւտիքեա եւ Բասիլիդի, եւ Եւ[թ]էմիոսի քահանային...

164. 126աբ Արաց ԺԴ. Յունվար ԻԱ. Տիմաւթէի առաքելոյ եւ Տատինեա սրբուհոյն... 126բ ...զսուրբն Տատիանեա...

165. 126բ-7բ Արաց ԺԵ. Յունվար ԻԲ. Սահակա եւ Յովսեփա, որ ի Կարնոյ քաղաք, եւ Անաստասիա պարսկի, եւ Պանսոփոսի... 127աբ ...Անաստասիա պարսկի... 127բ ...Պ[անս]ոփոսի, որ ասեն ամէնիմաստ...

166. 127բ-9բ Արաց ԺԶ. Յունվար ԻԳ. Կղեմա՝ Անկիւրեա եպիսկոպոսին, եւ Ագանթանկեղոսի, եւ Անդրոնիկոսի, եւ Աթանասիա՝ ամուսնոյ իւրոյ... 128բ-9բ ...Անդրոնիկոսի եւ Աթանասիա՝ ամուսնոյ իւրոյ...

167. 129բ-30ա Արաց ԺԷ. Յունվար ԻԴ. Երից եղբարցն՝ Պաւղոսի, Պաւսերի եւ Թէոդ[ի]տոնի, եւ Դանափտոսի վկային... 130ա ...Դանոփտոսի վկաին...

168. 130աբ Արաց ԺԸ. եւ Յունվար ԻԵ. Գրիգորի Աստուածաբանին, Անձիանձու եպիսկոպոսին...

169. 130բ-1բ Արաց ԺԹ. Յունվար ԻԶ. Քսենիփոնի եւ զուգակցին իւրոյ՝ Մարիամու եւ Բ. որդոցն՝ Արկադիոսի եւ Յոհաննու, եւ երից եղբարցն խեղեփանոյն՝ Սպեւսիպոսի, Ելիասիպոսի, Մելիապոսի եւ այլոցն... 131բ ...կատարեցան հրով Գ. եղբարքն, երկու որդեակք...

170. 131բ-2ա Արաց Ի. Յունվար ԻԷ. Վերադարձումն սուրբ մարմնոյն Յոհաննու Ոսկիբերանին...

171. 132բ-3ա Արաց ԻԱ. եւ Յունվար ԻԸ. Եփր[է]մի Ասորոյ եւ Վաղերիանոսի, Կանտիտոսի, Ակեղասա, Եւգինիոսի... 132բ ...Վաղերիանոսի...

172. 133աբ Արաց ԻԲ. եւ Յունվար ԻԹ. Նեոփի[տ]ոսի, որ ասի նորատունկ, եւ վերադարձումն նշխարացն Իգնատիոսի հայրապետի... 133բ ...զնշխարս սրբոյն Իգնատիոսի...

173. 133բ-4ա Արաց ԻԳ. Յունվար Լ. Թէոփիլոսի զաւրավարի նոր վկային եւ Թէոդուխտէ... 134ա ...զսրբուհին Թէուդուլի...

174. 134ա-5բ Արաց ԻԴ. եւ Յունվար ԼԱ. Սարգսի զաւրավարի եւ բժշկացն՝ Կիւրակոսի եւ Յոհաննու, եւ Անանիա, եւ այլ Ը. վկայիցն... 134բ ...բժշկացն՝ Կիւրակոս Աղէկսանդրացիէ... 135բ ...Անանիա քահանաին եւ Ը. վկայիցն...

175. 135բ-6ա Փետրվար Ա. եւ յԱրաց ԻԵ. Պարսոմոյի ճգնաւորի, որ է որդի պահոց...

176. 136բ Արաց ԻԶ. Փետրվար Բ. Տ[րիփ]ոնի...

177. 136բ-7բ Արաց ԻԷ. Փետրվար Գ. Շաղիտոսի եւ Եպիփանու... 137ա ...Զուիթա քահանաի...

178. 137բ Արաց ԻԸ. Փետրվար Դ. Պապի[ասի], Դիոդորի, Կղաւդիանոսի...

179. 137բ-8ա Արաց ԻԹ. Փետրվար Ե. Ագաթի կուսին, Ենինեա, Ռեմա, Պիմեա... 138ա ...Ենինեա...

180. 138աբ Արաց Լ. Փետրվար Զ. Աբրամու եպիսկոպոսին Արտաւիլ քաղաքին... 138ա ...Նաթանա մարգարէի... 138աբ ...Եփեսոսի ժողովոյն...

181. 138բ Մեհեկի Ա. Փետրվար Է. Հազար եւ Գ. մարտիրոսացն, որք ի Նիկոմիդ[եայ] քաղաքին, եւ Վենդիմիանոսի... 138բ ...Վենդիմիանոսի...

182. 138բ-9բ Մեհեկի Բ. Փետրվար Ը. Պարթենիոսի եպիսկոպոսին եւ Տրիփոնա... 139բ ...Տրիփոնեա...

183. 139բ Մեհեկի Գ. Փետ[ր]վար Թ. Նիկիփոռա եւ Վիքտորոնոսի, Նիկիփոսի, Կղաւդիոսի, Սատապիոնի եւ Պապիասի... (վերջը՝ թափուած. «... այլ կուրացոյց զաչս նորա ոխակալութիւնն եւ ուրացաւ զՔրիստոս եւ///»)։

Ծնթ. Թ. 139-40ի միջեւ 1 թերթ ընկած։

184. 140ա [Մեհեկի Ե. Փետրվար ԺԱ. Վլասայ՝ եպիսկոպոսի Սեբաստիոյ, Զոսիմոսի՝ եպիսկոպոսի Սիրակուսոյ...] (սկ.) ///եփեալ զգլուխն եւ զոտսն տարաւ առ սուրբն... 140ա ...հանգեաւ Զոսիմոս՝ Սուրակուսա եպիսկոպոսն...

185. 140ա-1ա Մեհեկի Զ. Փետրվար ԺԲ. Մարիամու, որ Մարինոսն կոչեցաւ... 141ա ...յշտկ է Ալփեան Տեառնեղբաւրն...

186. 141աբ Մեհ[եկի Է.] Փետրվար ԺԳ. Մարտինոսի կրաւնաւորի... 141բ ...Մատաթի առաքելո...

187. 141բ-2բ Մեհեկի Ը. Փետրվար ԺԴ. Տեառնընդառաջ է Հայոց, եւ կուսին Փոստեա, եւ Աւքսէնտիոսի... 142աբ ...կուսին Փոստեա... 142բ ...հանգեաւ առ Քրիստոս ճգնաւորն Աւքսէնտիոս...

188. 142բ-3ա Մեհեկի Թ. Փետրվար ԺԵ. Ոնէսիմա՝ աշակերտին Պաւղոսի, եւ Ասափա մարգարէին... 143ա ...Ասափա մարգարէին...

189. 143աբ Մեհեկի Ժ. Փետրվար ԺԶ. Յուդայի Յակոբեան եւ ԺԲ. (12) մարտիրոսացն եւ Ե. եգիպտացոցն... 143բ ...ԺԲ. (12) վկայիցն...

190. 143բ-4ա Մեհեկի ԺԱ. Փետրվար ԺԷ. Թէոդորոսի, որ յառաջին շաբաթ աղուհացիցն...

191. 144աբ Մեհեկի ԺԲ. Փետրվար ԺԸ. Ազդոքա եպիսկոպոսին եւ Աղէկսանդրոսի... 144բ ...Աղէկսանդրու Թեսաղոնիկեցոյն...

192. 144բ-5ա Մեհեկի ԺԳ. Փետրվար ԺԹ. Մեսրոբա վարդապետին եւ Աղէկսանդրոսի... 145ա ...Աղէկսանդրոսի...

193. 145բ Մեհեկի ԺԴ. Փետրվար Ի. Նեստորիոսի եպիսկոպոսի եւ Աբդիոսի... 145բ ...Աբդիու...

194. 145բ-6ա Մեհեկի ԺԵ. Փետրվար ԻԱ. Թէոդոտոսի եպիսկոպոսի եւ Յակոբա առաքելոյն Զեբեթեանց... 146ա ...Յակոբա...

195. 146ա-7բ Մեհեկի ԺԶ. Փետրվար ԻԲ. Կուռնելիոսի եւ Յիզտբուզտի, եւ Փիլիկտիմոնի, եւ Բ. թագաւորացն... 146բ-7ա ...Յիզտբուզտի... 147ա ...Փիլիկտիմոնի եւ Բ. թագաւորացն...

196. 147բ Մեհեկի ԺԷ. Փետրվար ԻԳ. Պ[աւղիկ]արպոսի եպիսկոպոսին եւ Մելիտենէի...

197. 148ա Մեհեկի [ԺԸ.] Փետրվար ԻԴ. Գիւտ գլխոյն Յովաննու Մկրտչին...

198. 148բ Մեհեկի ԺԹ. Փետրվ[ար Ի]Ե. Սրբոհոյն Պեռապատեա...

199. 148բ-9բ Մեհեկի Ի. Փետրվար ԻԶ. Շուշանա կրաւնաւորի եւ Բենեւենտ եպիսկոպոսին, եւ Զ. սարկաւագացն, եւ Վարագա խաչին... 149աբ ...Վարագա Սուրբ Խաչին...

200. 149բ Մեհեկի ԻԱ. Փետրվար [ԻԷ.] Եղիշ[է վա]րդապետի եւ Յոհաննու եպիսկոպոսի, եւ Յակ[ոբ] քահանաի, եւ Փիլիպոսի առաքելո, եւ եւթեանց սարկաւագացն... 149բ ...Յոհանու եպիսկոպոսին եւ Յակոբա քահանաին... 149բ ...Փիլիպոսի առաքելոյն... (վջ.՝ թափուած. «... ի քաղաքէն Սամարացոց զբազումս դա///»)։

Ծնթ. Թ. 149-50ի միջեւ 2 թերթ ընկած։

201. 150ա Մեհեկի ԻԴ. Մարտ Բ. Կոնոնոսի պա[րտ]իզպանի եւ Ամովսա մարգարէին... 150ա ...Ամովսա մարգարէին...

202. 150աբ Մեհեկի ԻԵ. Մարտ Գ. Եւտրոպէոսի, Կղէոնիկոսի, Բասելիսկոսի...

203. 150բ-1ա Մեհեկի ԻԶ. Մարտ Դ. Մարկոսի կրաւնաւորի եւ Մակարա Անապատականի... 151ա ...Մակարա Անապատականի...

204. 151բ-2ա Մեհեկի ԻԷ. Մարտ Ե. Կոնոնոսի եւ Ներսիոնի... 152ա ...եսպան զՆերսիոն տանջանաւք...

205. 152աբ Մեհեկի ԻԸ. Մարտ Զ. Պորփորիոսի՝ Գազա եպիսկոպոսի եւ ԽԲ. (42) վկայիցն... 152բ ...զԽԲ. (42) վկայիցն...

206. 152բ-3ա Մեհեկի ԻԹ. Մարտ Է. Վասիլիոսի եպիսկոպոսի...

207. 153ա-4ա Մեհեկի Լ. Մարտ Ը. Վարք Եփրոսինեա եւ Թէոփիլաքտոսի... 154ա ...Թէոփիլաքտոսի եպիսկոպոսին...

208. 154աբ Արեգ Ա. Մարտ Թ. Սրբոց քառասնիցն, որք ի Սեբաստիա...

209. 154բ-5ա Արեգ Բ. Մարտ Ժ. Կուսին Թէոդոսիա, Եւսիքիոսի... 154բ ...Իսիքիոսի

210. 155ա Արեգ Գ. Մարտ ԺԱ. Կոդրատիոսի, [Դին]դինոսի, Կիպրիանոսի, Անէքտոսի... 155ա ...Սաբաս ստրատելատն...

211. 155աբ Արեգ Դ. Մարտ ԺԲ. Պիոնի՝ քահանայի Զմիւռեաց եկեղեցոյն...

212. 155բ-6ա Արեգ Ե. Մարտ ԺԳ. Գրիգորի՝ Հ[ռոմ]ա հայրապետին...

213. 156աբ Արեգ Զ. Մարտ ԺԴ. Սաբինոսի եւ անարծաթ բժշկացն՝ Կոզմասա եւ Դամիանոսի... 156բ ...անարծաթն՝ Կոզմաի եւ Դամիանոսի...

214. 157ա Արեգ Է. Մարտ ԺԵ. Ութ վկայիցն՝ [Ագ]ապոսի, Աղէկսանդրոսի, եւ միւս Ա[ղէկ]սանդրոսի, Դիոնէսիոսի, Տիմոլաի, [Ռո]միլիոսի, Պլիսիոնա...

215. 157աբ Արեգ Ը. Մարտ ԺԶ. Սուրբ վկայիցն, որք կատարեցան ի խուժադուժ երկրին, եւ Երմոսի, Սրապիոնի, Պաւղոսի... 157աբ ...Երմոսի, Սրապիոնի, Պաւղոսի...

216. 157բ-8ա Արեգ Թ. Մարտ ԺԷ. Ալէսի[ոսի]՝ մարդոյն Աստուծոյ...

217. 158բ-9ա Արեգ Ժ. Մարտ ԺԸ. Կիւրղի Երուսաղէմի հայրապետին, եւ Նիկիա ժողովոյն [ՅԺԸ.]իցն (318), եւ Աւրէնդի եւ Զ. եղբարցն... 158բ-9ա ...Աւրէնդի եւ Զ. եղբարցն...

218. 159աբ Արեգ ԺԱ. Մարտ ԺԹ. Յոհաննու Երուսաղէմի հայրապետին...

219. 159բ-60բ Արեգ ԺԲ. Մարտ Ի. Յունանու եւ Թ. մարտիրոսացն...

220. 160բ Արեգ ԺԳ. Մարտ ԻԱ. Մա[տրոնա ]... (վերջը՝ թափուած. «... Երեւեցաւ Աստուած երիցու մի///»)։

Ծնթ. Թ. 160-1ի միջեւ 1 թերթ ընկած։

221. 161ա [Արեգ ԺԵ. Մարտ ԻԳ. Վկյ սրբոյն Մարկոսի՝ Արեթուսա եպիսկոպոսի, եւ Կիւրղի սարկաւագի, եւ այլոցն]*... (սկ.) ///գն, եւ որպէս կատաղի շունք չարաչար գան[ի]ւք զամենայն մարմինն վիրավորեցին...

* Տե՛ս Համաբարբառ Յայսմաւուրք, Գ., Մարտ (նախածերենցեան 7 խմբագրութիւնների), խմբ. Ե. արք. Պետրոսեանի, Սուրբ Էջմիածին, 2010, էջ 245։

222. 161բ-2ա Արեգ ԺԶ. Մարտ ԻԴ. Աբդայի եպիսկոպոսին եւ Որմզդանա, եւ Սաւենի, եւ Բենիամենի սարկաւագի...

223. 162աբ Արեգ ԺԷ. Մարտ ԻԵ. Մելքիսեդեկի, որ այլք աւետիս առնեն...

224. 162բ-3ա Արեգ ԺԸ. Մարտ ԻԶ. Պաւղոսի եւ Յուլիանէ՝ քեռ նորա...

225. 163աբ Արեգ ԺԹ. Մարտ ԻԷ. Կուսին Կայտեռինեա...

226. 163բ-4ա Արեգ Ի. Մարտ ԻԸ. Փերփութեա եւ քեռն իւր...

227. 164աբ Արեգ ԻԱ. Մարտ ԻԹ. Մակարիոսի, Զենոնի, Աղէկսանդրոսի, Թէոդոսի եւ Բ. վկայիցն...

228. 164բ-6ա Արեգ ԻԲ. Մարտ Լ. Գուժդա[զայ]... 165աբ ...վկայիցն, որ յԱստեղաբլու[րն] եւ Դիզափայտն... 165բ-6ա ...Երմինիդու թագաւորին...

229. 166ա-7ա Արեգ ԻԳ. Մարտ ԼԱ. Դաւթի, որ ի Դըւին կատարեցաւ, եւ Յակոբա քահանային, եւ Ազա սարկաւագին, եւ Ղուկիոսի... 166-7ա ...Յակոբա քահանաի...

230. 167ա-8ա Ապրիլ Ա. եւ յԱրեգ ԻԴ. Մարիամու Եգիպտացոյն...

231. 168բ Ապրիլ Բ. Արեգ ԻԵ. Անփրիանոսի եւ Եդեսիոյ՝ եղբաւրն իւր...

232. 168ա-9բ Ապրիլ Գ. Արեգ ԻԶ. Երից քերցն՝ Ագապա, Երինի, Քիոնի...

233. 169բ Արեգ ԻԷ. եւ յԱպրիլ Դ. Ագաթապիոսի սարկաւագի եւ Թէոդուլոսի ընթերցողի...

234. 169բ-70ա Արեգ ԻԸ. Ապրիլ Ե. Կալիոպոսի...

235. 170ա Արեգ ԻԹ. յԱպրիլ Զ. Պաւսիլուպաւսի...

236. 170բ-1ա Արեգ Լ. Ապրիլ Է. Տաւն Աւետեաց Աստուածածնին... 170բ ...Բասիմոսի պարսկի... 170բ ... եւ ապա Ներսանա...

237. 171ա-2ա Ահկի Ա. յԱպրիլ Ը. Սահակա եւ Համազասպա՝ նախարարացն Արծրունեաց... 171աբ ...տաւն Գաբրիէլի, որ ետ աւետիս Մարիամու...

238. 172ա-3ա Ահկի Բ. յԱպրիլ Թ. ՀԲ. (72) առաքելոցն... 172բ-3ա ...Խ. (40) վկայիցն...

239. 173աբ Ահկի Գ. Ապրիլ Ժ. Անթիպա եպիսկոպոսին...

240. 173բ-4բ Ահկի Դ. յԱպրիլ ԺԱ. Արտեմա եպիսկոպոսին...

241. 174բ-5ա Ահկի Ե. Ապրիլ ԺԲ. Կռիսկենդոսի եւ Դէոսկորոդոսի... 175ա ...Դէոսկորիդոսի...

242. 175աբ Ահկի Զ. յԱպրիլ ԺԳ. Շմաւոնի եպիսկոպոսին եւ Փուրսի Կուրապաղատի եւ դստերն իւր, եւ Աբդալայի քահանային...

243. 175բ-6ա Ահկի Է. եւ յԱպրիլ ԺԴ. Հազար վկայիցն, որ ի պարսիկս կատարեցան, եւ Գորգեա Անապատականի... 176ա ...Գորգեա...

244. 176աբ Ահկի Ը. եւ յԱպրիլ ԺԵ. Սաբա մարտիրոսին...

245. 176բ-7ա Ահկի Թ. յԱպրիլ ԺԶ. Ղեւոնդիոսի եւ Է. կուսանացն...

246. 177աբ Ահկի Ժ. Ապրիլ ԺԷ. Արգալիոնի կատակողի...

247. 177բ-8ա Ահկի ԺԱ. եւ յԱպրիլ ԺԸ. Յողիանոսի...

248. 178ա Ահկի ԺԲ. Ապրիլ ԺԹ. Ագապիոսի՝ Հռոմա հայրապետին...

249. 178ա-9ա Ահկի ԺԳ. յԱպրիլ Ի. Եպիսկոպոսացն՝ Աթերիոսի, Կապետոնի Քերսոնա քաղաքին... 179ա ...սրբուհին Անոյշ ի Թեսաղոնիկէ քաղաքէն...

250. 179ա Ահկի ԺԴ. Ապրիլ ԻԱ. Առաքելոյն Սիմոնի Նախանձայուզի եւ Ալփիոսի, Փիլադալփոսի եւ Կիւրիոնի... 179ա ...Ալփիոսի, Փիլադալփոսի եւ Կիւրիոնի...

251. 179ա-80բ Ահկի ԺԵ. եւ յԱպրիլ ԻԲ. Թէոդորոսի Սիւնակեցոյն...

252. 180բ-1ա Ահկի ԺԶ. եւ յԱպրիլ ԻԳ. Սուրբ վկային՝ Գէորգեա, որ թարգմանի հողագործ...

253. 181բ Ահկի ԺԷ. յԱպրիլի ԻԴ. Պասիկրատոսի եւ Վաղէնտիանեա...

254. 181բ-2բ Ահկի ԺԸ. եւ յԱպրիլ ԻԵ. Աւետարանչին եւ առաքելոյն Մարկոսի...

255. 182բ-3ա Ահկի ԺԹ. յԱպրիլ ԻԶ. Վասիլիոսի՝ Ամասիոյ եպիսկոպոսին...

256. 183ա Ահկի Ի. յԱպրիլ ԻԷ. Մաքսիմոսի, Գադա, Կիւնդիլիանոսի...

257. 183բ-4ա Ահկի ԻԱ. յԱպրիլ ԻԸ. Դիոդորոսի, Դոդոպիանու սարկաւագի եւ Պաքումի Անապատականի... 183բ-4ա ...Պաքումիոսի Անապատականի...

258. 184ա-5ա Ահկի ԻԲ. եւ յԱպրիլ ԻԹ. Կրաւնաւոր վկային Բատա եւ Պեղակեա... 184բ ...Պիղագեա...

259. 185ա Ահկի ԻԳ. եւ յԱպրիլ Լ. Մարկիանոսի, Նիկանդրոսի, Ապողոնի, Ղեւոնդիոսի, Արիոսի, Գորգիոսի, Ապերիոքա, Սելինադա, Երինեա, Պարսամբոնի... 185ա ...Աղէկսանդրոս զաւրականն...

260. 185ա-6ա Մայիս Ա. եւ յԱհկի ԻԴ. Մահ Երեմիա մարգարէի... 185բ ...Կոտրատիոսի եւ ընկերաց նորա...

261. 186աբ Մայիս Բ. եւ յԱհկի ԻԵ. Եսպերիոյ եւ ամուսնոյ իւրոյ՝ Զոեա, եւ որդոց իւրոց՝ Կիւրակոսի եւ Թէոդուլոսի... 186բ ...Գէորգեա եւ Խոսրովու...

262. 186բ-7բ Մայիս Գ. Ահկի ԻԶ. Տիմաւթէի եւ կնոջն իւր՝ Մաւրասա...

263. 187բ Մայիս Դ. Ահկի ԻԷ. Սիւղիանոսի եպիսկոպոսին եւ Յուստինոսի վկային... 187բ ...Յուստինոսի...

264. 187բ-8գ Մայիս Ե. յԱհկի ԻԸ. Կոյս վկային Երինեա...

265. 188դ Մայիս Զ. Ահկի ԻԹ. Յոբա Արդարոյ եւ Ակակիոսի... 187բ ...Ակակիոսի...

266. 188դ-9ա Մայիս Է. Ահկի Լ. Երեւումն սուրբ խաչին...

267. 189ա-90ա Մարերի Ա. Մայիս Ը. Յոհաննու աւետարանչին եւ Արսենի կրաւնաւորի, եւ Սմբատա՝ թագաւորին Հայոց... 189բ ...Արսենի... 189բ-90ա ...Սմբատա թագաւորին... 190ա ...Ակակիոսի...

268. 190ա-1բ Մարերի Բ. Մայիս Թ. Բեթղաեմի մանկանցն, Քրիստափորի եւ Բ. կանանցն... 190բ-1բ Քրիստափորի եւ Բ. կանանցն...

269. 191բ-2ա Մարերի Գ. Մայիս Ժ. Գերման[իոս]ի եպիսկոպոսին, Եպիմաքոսի եւ Գորգիանոսի... 192ա ...Եպիմաքոս եւ Գորդիանոսի...

270. 192աբ Մարերի Դ. Մայիս ԺԱ. Մոկիմոսի քահանայի...

271. 192բ-3բ Մարերի Ե. Մայիս ԺԲ. Եպիփան[ու]՝ Կիպրոսի եպիսկոպոսին, եւ աղախնոյն Աստուծոյ՝ Վարդենեա...

272. 193բ Մարերի Զ. Մայիս ԺԳ. Կոյս վկայի[ն] Գղերիկեա...

273. 194ա Մարերի Է. Մայիս ԺԴ. Իսիդորոսի եւ Մեռոպիմարեա սրբոհոյն...

274. 194ա-5ա Մարերի Ը. Մայիս ԺԵ. Իրպալինեա, Իրակղիոսի, Բենեդեմոյ... 194բ ...Մաքսիմոսի... 194բ-5ա ...Յոհաննու եպիսկոպոսին...

275. 195աբ Մ[ար]երի Թ. Մայիս ԺԶ. Զաքարիա մարգարէին եւ եպիսկոպոսացն՝ Աբդա եւ Աբդիշոյ, եւ ԺԶ. (16) քահանայիցն, եւ Թ. սարկա[ւ]ագացն, եւ ԺԶ. (16) կրաւնաւորացն, եւ Է. կուսանացն, եւ գաւառին Պարսից... 195աբ ...եպիսկոպոսացն Աբդիշոյ...

276. 195բ-6ա Մարերի Ժ. Մայիս ԺԷ. Գիւտ Խաչին, զոր եգիտ Հեղինէ, եւ Բագդիշոյի, Սահակա, Սիմեւոնի... 196ա ...Բ[ա]գդիշոյի, Սահակա, Սիմեւոնի...

277. 196ա-7ա Մարերի ԺԱ. Մայիս ԺԸ. Սողոխոնի, Պափամերի, Պամփիլոնի եւ Յակինդոսի, եւ Յակիւնթոսի... 176բ-7ա ...Յակիւնթոսի... 177ա ...Թէոդորոսի նոր վկայի...

278. 197բ Մարերի ԺԲ. Մայիս ԺԹ. Պատրիկոսի՝ եպիսկոպոսին Պրասեա քաղաքն, եւ Ակակիոսի, եւ Մենանդրոսի, եւ Պոլիենոյ...

279. 197բ-8ա Մարերի ԺԳ. Մայիս Ի. Ասկղեա... 198ա ...Յեզանդուխտոյ...

280. 198ա-9ա Մարերի ԺԴ. Մայիս ԻԱ. Կոստանդիանոսի թագաւորին եւ մաւր նորա՝ Հեղինեա...

281. 199աբ Մարերի ԺԵ. Մայիս ԻԲ. Թէոդոտոնի գինէվաճառի եւ Է. կուսանացն...

282. 199բ Մարերի ԺԶ. Մայիս ԻԳ. Կողու[թոս]...

283. 199բ-200ա Մարերի ԺԷ. Մայիս ԻԴ. Թալիլա բժշկին...

284. 200աբ Մարերի ԺԸ. Մայիս ԻԵ. Բասիլիսկոսի...

285. 200բ-1բ Մարերի ԺԹ. Մայիս ԻԶ. Սիմեւոնի Սիւնակեցոյն...

286. 201բ Մարերի Ի. Մայիս ԻԷ. Թերապիոնի եպիսկոպոսին... 201բ ...իշխանացն Սիւնաց եւ Բ. եղբարցն՝ Գուրդենա եւ Դաւթի...

287. 202ա Մարերի ԻԱ. Մայիս ԻԸ. Դիդիմա եւ սրբուհոյն Թէոդորա... 202ա ...եղեւ ժողով ԳՃ. եւ ԺԸ. (318) եպիսկոպոսն...

288. 202աբ Մարերի ԻԲ. Մայիս ԻԹ. Կուսին Եղիկոնիդէ...

289. 202բ-3ա Մարերի ԻԳ. Մայիս Լ. Սահակա կրաւնաւոր քահանային...

290. 203աբ Մարերի ԻԴ. Մայիս ԼԱ. Երեմիաի եւ Մարկիանոսի... 203բ ...Մարկիանոսի...

291. 203բ-4ա Յունիս Ա. Մարերի ԻԵ. Ուստի[ոս]ի եւ Զ. ընկերացն, եւ Մարութայի եպիսկոպոսին... 203բ ...Մարութայի եպիսկոպոսին...

292. 204ա-5ա Յունիս Բ. Մարերի ԻԶ. Պետրոսի, Դիոնէսիոսի, Անդրէի, Պաւղոսի եւ կուսին՝ Քրիստոնեա, եւ Մովսէսի աւազակին... 204բ-5ա ...Մովսէսի խափշկին եւ աւազակին...

293. 205աբ Մարերի ԻԷ. Յունիս Գ. Լուկիանոսի եւ Գ. մանկանցն, Կղաւդիոսի եւ Պատիոսի, Պաւղոսի, Դիոնէսիոսի եւ Պաւլեա կուսին...

294. 205բ-6ա Մարերի ԻԸ. Յունիս Դ. Մետրոփանոսի՝ եպիսկոպոսին Բիւզանդոյ...

295. 206աբ Յունիս Ե. Մարերի ԻԹ. Դեոթորոսի եպիսկոպոսի եւ Փիլիմոնի առաքելո, եւ Նիկանդրոսի, եւ Վարկիանոսի... 206բ ...Փիլիմոնի առաքելո եւ Նիկանդրոսի, եւ Վարկիանոսի...

296. 206բ-7բ Մարերի Լ. եւ Յունիս Զ. Կիւրղի՝ Երուսաղէմի հայրապետին, Եւսիքիանոսի Անապատականին, եւ Շուշանա, եւ Սաւսանա... 207աբ ...Իւսիքիանոսի Անապատականի... 207բ ...Շուշանա եւ Սաւսանա...

297. 207բ-8ա Մարգաց Ա. Յունիս Է. Ղիբիանոսի եպիսկոպոսին եւ Բ. աշակերտացն...

298. 208ա-9ա Մարգաց Բ. եւ Յունիս Ը. Թէոդոսի Ստրատելատին...

299. 209աբ Մարգաց Գ. եւ Յունիս Թ. Աղէկսանդրուհի եւ սրբուհոյն Անդոնինեա...

300. 209բ-10ա Մարգաց Դ. Յունիս Ժ. Պի[լե]գեա պոռնկի... 210ա ...Բարբաշմենա եպիսկոպոսին եւ ԺԶ. (16) վկայիցն...

301. 210ա-1ա Մարգաց Ե. Յունիս ԺԱ. Բառնաբա առաքելոյն եւ Ակակիոսի... 210բ-1ա ...Ակակիոսի...

302. 211աբ Մարգացն Զ. Յունիս ԺԲ. Ոնոփրիոսի Անապատականի...

303. 211բ-2ա Մարգաց Է. Յունիս ԺԳ. Տիմաւթէի, որ ի Պռաւսա...

304. 212աբ Մարգաց Ը. եւ Յունիս ԺԴ. Թէոփանոսի եւ աղախնոյն Աստուծոյ՝ Պանսեմնի...

305. 212բ-3ա Մարգաց Թ. եւ Յունիս ԺԵ. Սրբոհոյն Անտոնոնա...

306. 213ա-4ա Մարգաց Ժ. եւ Յունիս ԺԶ. Կուսին Ակիլինեա եւ Կիւրակէի, եւ Ուրբաթու... 213ա-4ա ...Կիւրակէի եւ Պարսկեւա քուերն իւր...

307. 214աբ Մարգաց ԺԱ. եւ Յունիս ԺԷ. Կիւրինիոսի՝ եպիսկոպոսին Գորտինոյ ի Կրիտիս կղզոջն, եւ Եղիսէի մարգարէի... 214աբ ...Եղիսէի մարգարէի...

308. 214բ-5ա Մարգաց ԺԲ. եւ Յունիս ԺԸ. Դուլայի եւ Յովսեփայ նոր վկային...

309. 215աբ Մարգաց ԺԳ. եւ Յունիս ԺԹ. Վոնիփատոսի եւ ի նոյն ամառնամուտ է...

310. 215բ-6ա Մարգաց ԺԴ. եւ Յունիս Ի. Մանուէլի, Սաբէլի եւ Իսմայէլի...

311. 216ա-7բ Մարգաց ԺԵ. եւ Յունիս ԻԱ. Յուլիանոսի Եգիպտացոյն... 217աբ ...առաքելոյն Շիղայի, Սիղուիանոսի...

312. 217բ Մարգաց ԺԶ. եւ Յունիս ԻԲ. Զոսիմոսի՝ Տրայիանոսի զաւրականի...

313. 217բ-8ա Մարգաց ԺԷ. եւ Յունիս ԻԳ. Ղեւոնդեա եւ Բ. ընկերացն... 218ա ...Վահանա Գողթնացոյն (այսչափ)։

314. 218ա-9ա Մարգաց ԺԸ. եւ Յունիս ԻԴ. Տայիսայ պոռնկին... 219ա ...տաւն Ծնընդեանն Յովաննու Մկրտչին (այսչափ)։

315. 219ա-20ա Մարգաց ԺԹ. եւ Յունիս ԻԵ. Սրբուհոյն Փեբրոնիա...

316. 220աբ Մարգաց Ի. եւ Յունիս ԻԶ. Զինոնի եւ Զինեա... 220բ ...եղեւ երրորդ ժողով յԵփեսոս...

317. 220բ-1ա Մարգաց ԻԱ. եւ Յունիս ԻԷ. Արիստոտէլի քահանաի եւ Դեմետրիանոսի սարկաւագի, եւ Աթանասի կիսասարկաւագի...

318. 221ա-2ա Մարգաց ԻԲ. եւ Յունիս ԻԸ. Սրբոյն Եւստաքէոսի եւ որդոյ իւրոյ՝ Որբանոսի եւ Բ. դստերացն՝ Պրոպի եւ Լուլու, եւ Գայիանոսի՝ եղբաւր որդոյն...

319. 222բ-4ա Մարգաց ԻԳ. եւ Յունիս ԻԹ. Պետրոսի եւ Պաւղոսի սուրբ առաքելոցն...

320. 224բ Մարգաց ԻԴ. եւ Յունիս Լ. Երկոտասան սուրբ առաքելոցն...

321. 224բ-5բ Յուլիս Ա. եւ ի Մարգաց ԻԵ. Կոզմասա եւ Դամիանոսի անարծաթ բժշկացն, որ ի Հռոմ կատարեցան...

322. 225բ-6բ Յուլիս Բ. Մարգաց ԻԶ. Գիւտ պատուական տփին, յորում էր սրբուհոյ Աստուածածնին գլխադիրն, զոր տարան ի Կոստանդինուպաւլիս, եւ տաւն տապանակին Աստուծոյ... 226բ ...տաւն է տապանակին, որ արար Մովսէս...

323. 227ա-8ա Յուլիս Գ. Մարգաց ԻԷ. Կրինդոսի եւ Խոսրովու... 227բ ...Խոսրովու նոր վկային...

324. 228աբ Յուլիս Դ. Մարգաց ԻԸ. Բիանարոսի... 228բ ...երկու վկայքն Քրիստոսի՝ Մարկոս եւ Մարկիանոս...

325. 228բ-9բ Յուլիս Ե. Մարգաց ԻԹ. Ծնունդ Յովաննու Մկրտչին... 228բ-9բ ...Յակիւնթոսի...

326. 229բ-30բ Յուլիս Զ. Մարգաց Լ. Եսայեա մարգարէի եւ Թէոդորոսի՝ եպիսկոպոսին Կիւրենեա, եւ Բաբիլա վարդապետին, ՁԴ. (84) մանկանցն... 229բ-30բ ...Թէոդորոսի եպիսկոպոսին...

327. 231ա Հրոտից Ա. եւ Յուլիս Է. Աստիոսի եպիսկոպոսին...

328. 231ա-2բ Հրոտից Բ. եւ Յուլիս Ը. Պռոկոպոս, որ թարգմանի յառաջադէմ...

329. 233ա Հրոտից Գ. եւ Յուլիս Թ. Սրբոհոյն Ագնասիա...

330. 233ա-4ա Հրոտից Դ. եւ Յուլիս Ժ. Քառասուն եւ Ե. մարտիրոսացն, որ ի Նիկոպաւլիս Հայոց կատարեցան...

331. 234ա Հրոտից Ե. եւ Յուլիս ԺԱ. Սրբուհոյն Եւփիմեա. Պատմութիւն սորա ի Սեպտեմբերի ԺԶ. է (տե՛ս 38. 32աբ) ...Սերեպիոնի...

332. 234ա-5ա Հրոտից Զ. եւ Յուլիս ԺԲ. Պրոկլիա եւ Իլարիոնի... 234բ-5ա ...Անդրիասա Զաւրավարին... 235ա ...սրբոցն Պերիգինոյ, Լուկիանու, Պրիպիոյ, Իւսիքիոյ, Պապիլի, Սատորնիլո, Գերմանոսի եւ Առեստիոսի բժշկի...

333. 235բ Հրոտից Է. եւ Յուլիս ԺԳ. Առեստի բժշկին...

334. 235բ-8ա Հրոտից Ը. եւ Յուլիս ԺԴ. Կիւրղի եպիսկոպոսին, Գորտինոյ ի Կրիտիս քաղաք եւ Բագարատա՝ Տոռոմինոյ եպիսկոպոսին, եւ Ապլմսեհի... 236ա-7ա ...Բագարատա եպիսկոպոսին... 237ա-8ա ...Աբդլմսեհի...

335. 238աբ Հրոտից Թ. եւ Յուլիս ԺԵ. Կիւրակոսի եւ մաւրն նորա՝ Յուղիտեա...

336. 238բ-9ա Հրոտից Ժ. եւ Յուլիս ԺԶ. Կրաւնաւորացն՝ Պատերմութէոսի եւ Կոպրի, եւ զաւրականին՝ Աղէկսանդրոսի...

337. 239ա-40ա Հրոտից ԺԱ. եւ Յուլիս ԺԷ. Աթանագինէ եպիսկոպոսին, Պիտաքտոի եւ Ժ. աշակերտացն...

338. 240աբ Հրոտից ԺԲ. եւ Յուլիս ԺԸ. Սրբուհոյն Մարինեա եւ Մակուրինեա...

339. 240բ Հրոտից ԺԳ. եւ Յուլիս ԺԹ. Վարք Դիոսի...

340. 241աբ Հրոտից ԺԴ. եւ Յուլիս Ի. Վերացման Եղիայի մարգարէի...

341. 241բ-2բ Հրոտից ԺԵ. Յուլիս ԻԱ. Սիմեւոնի աղաւաշոյն եւ Յոհանու Անապատականի...

342. 242բ-3ա Հրոտից ԺԶ. եւ Յուլիս ԻԲ. Սրբոհոյն Գերանդըխտի պարսկի...

343. 243ա-4ա Հրոտից ԺԷ. Յուլիս ԻԳ. Փոկասու եւ Մարիամու Մագդաղենացոյն... 243բ ...Մարիամու... 243բ-4ա ...Ստեփանոսի՝ Սիւնաց եպիսկոպոսին...

344. 244բ-5ա Հրոտից ԺԸ. Յուլիս ԻԴ. Սրբոհոյն Քրիստինէ... 244բ ...աղախնոյն Աստուծոյ՝ Ողիմպիա...

345. 245ա Հրոտից ԺԹ. Յուլիս ԻԵ. Հանգիստ ննջման Աննայի՝ մաւր Աստուածածնին... 245ա ...աղախնոյն Քրիստոսի՝ Եւպրակսէ...

346. 245բ Հրոտից Ի. եւ Յուլիս ԻԶ. Երմողայոսի քահանայի եւ ընկերացն...

347. 246աբ Հրոտից ԻԱ. Յուլիս ԻԷ. Պանտալեւոնի, որ թարգմանի ամենայն առիւծ...

348. 246բ-7ա Հրոտից ԻԲ. Յուլիս ԻԸ. Կալինիկոսի եւ Ապողինոսի... 247ա ...Ապողինոսի...

349. 247ա Հրոտից ԻԳ. Յուլիս ԻԹ. Սրբոհոյն Թէոդոտեա եւ որդոց իւրոց...

350. 247բ Հրոտից ԻԴ. Յուլիս Լ. Եւստաթէոսի Անկիւրացոյն... 247բ ...Մարթաի՝ մաւր Սիմէոնի...

351. 247բ-9ա Հրոտից ԻԵ. Յուլիս ԼԱ. Քահանայիցն Հայոց՝ Սահակա, Յովսեփա, Ղեւոնդի, Մուշաի, Արսենի, Քաջաջա սարկաւագին, Թաթկա, Սամուէլի, Աբրահամու եւ մոգպետին... 248բ-9ա ...կոյս վկային՝ Լուկիա եւ վկային՝ Ռիկսոնի, եւ այլ ընկերացն...

352. 249ա-50ա Աւգաւստոս Ա. Հրոտից ԻԶ. Մակաբաեցոցն եւ Տիտոսի առաքելոյ... 249բ-50ա ...Տիտոսի առաքելոյ եւ եպիսկոպոսին՝ Գորտինոյ քաղաքին...

353. 250աբ Հրոտից ԻԷ. Աւգոստոս Բ. Կինդինոսի քահանայի... 250բ ...վերադարձումն նշխարաց Ստեփանոսի Նախավկային (այսչափ)։

354. 250բ-1բ Հրոտից ԻԸ. եւ Աւգոստոս Գ. Վարք Դաղմիատոսի...

355. 251բ-2ա Հրոտից ԻԹ. եւ Աւգոստոս Դ. Սոփեա եւ երիս դստերացն՝ Պիստիսի, Ելպիսի, Ագապիսի, որ է ի մերս՝ յոյս, սէր, իմաստութիւն...

356. 252բ [Հրոտից Լ. եւ Աւգոստոս Ե.] Վարդանա եւ այլ զաւրականացն Հայոց... (վերջը՝ թափուած. «...Ընդ հեծեալ եւ ընդ հե///»)։

Ծնթ. Թ. 252-3ի միջեւ 1 թերթ ընկած։

357. 253ա [Յաւելեաց Ա. եւ Աւգոստոս Զ. Պայծառակերպութիւն Քրիստոսի]... (սկ.) ///զկնի Պենտակոստէին, յետ Ծ. (50) աւուրն տաւնէն հայք եւ այլ քրիստոնեայք...

358. 253աբ Յաւելեաց Բ. եւ Աւգոստոս Է. Դեմետրիոսի... (վերջը՝ թափուած. «... եւ զամլութիւն յորդեծնութիւն փոխէր եւ պիղծն Յուլիանոս///»)։

Ծնթ. Թ. 253-4ի միջեւ 1 թերթ ընկած։

359. 254ա [Յաւելեաց Դ. եւ Աւգոստոս Թ. Միւռոն քահանայի եւ Մատաթիա առաքելոյ]... (սկ.) /// խոնարհեցոյց զգլուխն եպիսկոպոսն եւ կապեալ բանիւ հալածեաց...

360. 254աբ Յաւելեաց Ե. եւ Աւգոստոս Ժ. Անտոնինոսի...

361. 254բ Ահկի Ժ. Սմբատա թագաւորին եւ որոց ընդ նմա...

362. 255ա Ահկի ԻԸ. Տիմոնի առաքելո...

363. 255աբ Մարերի Զ. Առաքելոցն Յասոնի եւ Սոսիպատրոսի...

364. 255բ-6ա Մարերի ԻԱ. Երկրորդ մահ Ղազարու եւ գիւտն նշխարացն...

365. 256աբ Մարգաց Թ. Ստաքիոսի՝ Բիւզանդեա եպիսկոպոսին...

366. 256բ Մարգաց ԺԲ. Յովսեփա նոր վկային...

367. 257աբ Մարգաց ԺԷ. Վահանա Գողթնացոյն...

Բ. 259ա-69բ [Գանձարան]

1. 259ա-62ա Մեծի յայտնութեանն եւ Սուրբ Զատկին է գանձս [Բարսղի՝ Կեսարու Կապադովկացւոց] – Ժողովեալքս ի տաճար փառաց սրբութեան քո,/ Հայցեմք ի քոյին գըթութեանց... երկայնամիտ եւ բազումողորմ Աստուած, / Ողորմեա՛ ց մեզ, Տէ՛ր Աստուած։

Տե՛ս Մատենագիրք հայոց, ԺԳ. հատոր, Գանձարան, Գիրք Ա., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 697-700։

2. 262ա-5բ Ի մեծի աւուր Այլակերպութեանն Քրիստոսի՝ Աստուծոյ մերո. Տեառն Ներսէսի [Շնորհալւոյ] ասացեալ քարոզ (ծայրակապ՝ «ՆԵՐՍԷՍԻ ԵՐԳ») – Ներգործական զաւրութիւն, / Անեղ բնութիւն, / Ի վեր քան ըզբան, / Անըսկիզբն եւ սկսեալ եւ բղխումն անընդհատ... 264բ ... եւ ազատեա՛ զազատեալքս արեամբ քո սուրբ։

ա. 264բ-5բ Փ[ոխ] – Ի բարձունս ամբառնամք ըզձեռս եւ ըզմիտս առ մերձդ ամենից... զորոյ ցուցեր այս աւր զտիպ լուսոյ աղաւտ եւ չափաւորապէս ողորմեաց։

Տե՛ս Մատենագիրք հայոց, ԺԴ. հատոր, Գանձարան, Գիրք Բ., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 1044-1049։

3. 266ա-9բ Նորին տեառն Ներսէսի [Շնորհալւոյ] ասացեալ քարոզ փոխմանն Աստուածածնին (ծայրակապ՝ «ՆԵՐՍԷՍԻ ԵՐԳ») – Նորահրաշ տաւնիս կուսական, / Արփիականացն համաձայնելով դասուց, / Երաժշտական նուէր ներբողից... Ամենայն հաւատացելոց շնորհել ողորմութիւն յայժմուս եւ յաներեկ աւուրն։

Տե՛ս Մատենագիրք հայոց, ԺԴ. հատոր, Գանձարան, Գիրք Բ., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 1118-1123։

Գ. 269բ-79բ [Ճաշոց]

ա. 269բ-74բ Կանոն ջուր աւրհնել[ոյ] – Ձայն Տեառն ի վերա ջուրց. Ընթերցուած յԵլից. Եւ խաղացոյց Մովսէս զորդիսն Իսրայէղի ի Կարմիր ծովէ անտի... Եւ եւս միաբան եւ վասն միմեանց զՏէր զանձինս մեր։ Ողորմեաց մեզ Տէր ա/// (շար.)։

Ծնթ. Թ. 274-5ի միջեւ 1 թերթ ընկած։

բ. 275ա-9բ [Օրհնութիւն ջրոյ, զոր ասացեալ է տեառն Բարսեղի Կեսարացւոյն]* – (սկ.) ///ընդովքն սահանաբաց անձրեւաքն ջնջեցեր... Դու ի չորից տարերց զաշխարհս յարմարեցեր եւ չորեք եղանակաւք զբովա[ն]դակ զլրումն տարոյն պսակեցեր/// (շար.)։

* Տե՛ս Ճաշոց, Վաղարշապատ, 1872, էջ 15-17։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՆԱԽԱԳԱՂԱՓԱՐ ՕՐԻՆԱԿԻ

257բ Թարգմանեցաւ ի յունաց ի մերս ի թուին Հայոց ՃՁ. (731, Վահան Գողթնացու վկայաբանութեան առիթով)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

3բ Ողորմեա՛ Քրիստոս Աստուած, Կոստանդեա քահանայի՝ ստացողի գրոցս, եւ եղբաւր իւրոյ՝ Թորոսի, եւ մեղաւոր գրողիս՝ Սիոնի. եւ որ զԱմէնն ասեն (նման՝ 2բ, 4ա, 5ա, 6ա, 10բ, 11բ, 13ա, 14բ, 15բ, 17ա, 18ա, 18բ, 19ա, 19բ, 20բ, 22ա, 23ա, 24ա, 24բ, 26ա, 26բ, 27բ, 29բ, 30բ, 33բ, 35ա, 36ա, 36բ, 37բ, 40ա, 40բ, 41ա, 41բ, 45ա, 46բ, 47ա, 50բ, 51բ, 54բ, 55բ, 58ա, 58բ, 59բ, 61ա, 62ա, 64ա, 65ա, 66ա, 66բ, 69բ, 71ա, 72ա, 73բ, 76ա, 77բ, 78ա, 79ա, 85բ, 87ա, 88բ, 90բ, 92ա, 94ա, 98բ, 99բ, 103բ, 104բ, 108ա, 109ա, 110ա, 113ա, 116ա, 118բ (երկիցս), 119ա, 119բ, 122ա, 123բ, 124ա, 124բ, 125բ, 126ա, 127բ, 130բ, 131բ, 133բ, 134ա, 135բ, 136ա, 137բ, 138բ, 139բ, 142բ, 145ա, 145բ, 146ա, 147բ, 148ա, 148բ, 151ա, 152բ, 154ա, 155ա, 160բ, 161ա, 163բ, 167ա, 168ա, 172ա, 173ա, 175բ, 176ա, 180բ, 181ա, 182բ, 184ա, 185ա, 187բ, 188գ, 189ա, 193բ, 195բ, 199բ, 200բ, 201բ, 203բ, 204ա, 205բ, 209ա, 211բ, 219ա, 222ա, 224ա, 224բ, 225բ, 226բ, 230բ, 232բ, 238ա, 238բ, 240ա, 240բ, 245ա, 249ա, 254ա)։

12բ Ո՛վ սուրբ վկայք, բարեխաւսեցէ՛ք առ Տէր վասն մեր (նման՝ 14ա, 14բ, 23բ, 25բ, 28ա, 30բ, 31բ, 32ա, 32բ (երկիցս), 38բ, 42ա, 43բ, 45բ, 48ա, 49բ, 50ա, 51բ, 52բ, 53ա, 54ա, 55ա, 56բ, 63ա, 65բ, 67ա, 68ա, 69ա, 70բ, 73ա, 74ա, 74բ, 76բ, 77ա, 80ա, 81ա, 82բ, 83ա, 84ա, 86ա, 87ա, 89ա, 90ա, 92բ, 93բ, 95բ, 96ա, 96բ, 97բ, 99ա, 100բ, 101ա, 102ա, 105ա, 106ա, 107ա, 107բ, 108բ, 109բ, 110բ, 111բ, 112բ, 113բ, 114բ, 115ա, 115բ, 117ա, 118ա, 119բ, 120ա, 120բ, 121ա, 121բ, 126բ, 129բ, 130ա, 132ա, 133ա, 136բ, 137բ, 138ա, 138բ, 140ա, 141ա, 141բ, 143ա, 143բ, 144ա, 144բ, 147բ, 149բ, 150ա, 150բ, 152ա, 153ա, 154բ, 155բ, 156բ, 157ա, 158ա, 159բ, 162ա, 162բ, 164ա, 164բ, 168բ, 169բ (երկիցս), 170ա, 176բ, 178ա, 179ա, 181բ, 183ա, 186բ, 190ա, 191բ, 196ա, 197ա, 197բ, 200ա, 201բ, 202բ, 206ա, 207բ, 212ա, 212բ, 213ա, 215ա, 216ա, 217բ, 220ա, 228ա, 242բ, 244ա, 245բ, 250բ, 252ա)։

171ա ԶԿոստ[ընդին] քահանայ եւ զեղբայրն իւր՝ Թորոս, եւ զմեղաւոր գրողս՝ Սիոն, եւ զծնողսն մեր յիշեցէ՛ք ի Քրիստոս Աստուած, որ է օրհնեալ յաւ[իտեան] (նման՝ 262ա, 265բ, 269բ)։

258ա Փա՛ռք ամենասուրբ Երրորդութեանն՝ արժանաւորին փառաւորելո, հզաւրին, անեղին, անհասին, անճառին, անբաւին, ամենաբարոյն, ամենասուրբ, ամենաւրհնեալ, ամենակարող, ամենաթագաւոր, սուրբ եւ երկրպագելի Երրորդութեանն եւ միոյ Աստուածութեանն՝ ճշմարիտ Հաւր ամենակալի եւ Որդո նորա Միածնի եւ աւծելոյ Յիսուսի Քրիստոսի՝ Տեառն մերոյ, եւ Հոգւո նորա Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւ[իտենից]։ Յամի եւթն հարիւրերրորդի, վաթսներրորդի, ութերրորդի թուականութեան Հայոց (1319) գրեցաւ տառս տէրունական աստուածային գանձուցն, որ ունի յինքեան բովանդակեալ զամենայն տաւնս եւ զյիշատակ սուրբ եւ աստուածախաւս մարգարէիցն, եւ զսրբոց առաքելոց, եւ զհայրապետաց, եւ զարեամբ նահատակեալ մարտիրոսաց, եւ զսրբոց կուսանաց, եւ զընթանուր ամենայն սրբոց, որոյ յիշատակողքս եւ տաւնողք |258բ| սոցա աւրհնութեամբ եղիցին ի Քրիստոսէ՝ Աստուծոյ մերոյ։

Արդ, գրեցաւ սա ի խնդրոյ աստուածասէր եւ տաւնասէր կրաւնաւոր քահանային՝ Կոստանդեա՝ ի յիշատակ իւր եւ եղբաւր իւրոյ՝ Թորոսի, եւ ծնաւղաց իւրոց, քանզի յոյժ փափագէր հասանել ի զրաւ սորա՝ վասն առաւել տաւնելո եւ յիշատակ առնելոյ սուրբ վկայիցն, որո բարեխաւսութեամբ սոցա եւ աղաչանաւք Սուրբ Աստուածածնին եւ անբարբառ բարեխաւսին՝ Սուրբ Խաչին, եւ երկնային զաւրութեանցն՝ սուրբ հրեշտակապետացն՝ Միքայէլի եւ Գաբրիէլի, եւ սուրբ ճգնաւորացն, Քրիստոս Աստուած, ողորմեա՛ ստացողի գրոցս՝ Կոստընդին քահանայի եւ եղբաւր իւրոյ՝ Թորոսի, եւ ծնողաց իւրոց, եւ ամենայն զարմից։ Յիշեսջի՛ք եւ զհոգեւոր որդին իւր՝ զՊետրոս։ Եւս առաւել աղաչեմ զհանդիպողքտ եւ զընթերցողքդ, եւ զլսաւղքդ, որ աւգտիք ի սուրբ գրոցս, յիշեսջի՛ք սրտի մտա|259ա|ւք եւ Աստուած ողորմի խնդրեցէ՛ք ի բարերարէն Աստուծոյ՝ Յիսուսէ Քրիստոսէ ինձ՝ անարժանիս եւ բազմամեղիս, փծուն եւ ախմար գրողիս՝ Սիոնի եւ եղբաւր իմոյ՝ Սիմէոնի՝ կազմողի գրոցս։ Եւ որ մեզ ի բարին յիշէ եւ Աստուած ողորմի ասէ յաւժար կամաւք՝ մեզ եւ մեր ծնաւղացն, նա Քրիստոս Աստուած յիւր միւսանգամ գալուստին իւր եւ իւր ննջելոցն (այսպէս) ողորմութիւն եւ թողութիւն շնորհեսցէ. ամէն։

Տե՛ս ԺԴ. դ. յիշ-ք, էջ 160-161, Հմր 201 (կրճատումներով), նաեւ ԺԴ. դ. յիշ-ք, Ա. (2018), էջ 384-385, Հմր 343։

ՆՇՈՒՄ՝ Պհպ. Ա.՝ կապոյտով «Հմր 3658», 1ա՝ մատիտով «Հմր 3658, Քարոզագիր[ք]», 258ա՝ շագանակագոյնով՝ «ՉԿԸ. (1319, գրչութեան թուականը)»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 151բ՝ սեւով «այայայ ա, Յաւուրս, յաւուրս, յայնոսիկ», 152բ՝ սեւով «ասէ (երկիցս)»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 66բ՝ Ղուկաս աւետարանիչ (մակագրութեամբ՝ «Ղուկաս աւետարանիչն է յայնմն իմանալիի»), 184բ՝ Բատ եւ Պեղակէոս սուրբք։

 

 

3659

ՄԱՇՏՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ

 ԺԸ. դար

ԹԵՐԹ՝ 103 (գրչի էջակալում՝ 1-207, որ է՝ 1ա-103ա). չգրուած՝ 1բ, 99բ-103ա։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԳ×8 (ԺԳ 7)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմներով՝ ուղղանկիւն զարդաշրջանակի մէջ՝ «Р Ф»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (11,5×6,5). ունի յիշագրեր։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 24ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 16։ ԿԱԶՄ՝ բաց շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ տպագիր թուղթ (Ա. փեղկ. տե՛ս Պտռկ-պհպ.), սպիտակ թուղթ (Բ. փեղկ, որպէս կազմաստառ ամրացուած ձեռագրի 103րդ թերթը). լուսանցակողերը՝ կարմիր։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Գիրք ժողովածոյ՞ (տպագիր)*։ 1 (Ա. փեղկի կազմաստառ)՝ ստացուած մէկ թերթի ընդերկայնակի եւ ընդլայնակի եզրահատումներով (բնագիրը կտրած)։ Թուղթ 14,5×10 (տուելաները պահպանուած մասինն են). երկսիւն (13,5×8,5. նմուշ՝ Ա. փեղկի կազմաստառ). տող՝ 31։ Կարդալ. Ա. փեղկի կազմաստառ՝ «///ի երկնի եւ երկրի /// ինձնով զանէծս /// եւ ամենայն դստերաց... բայց գոր/// Սուրբ Հոգւոյն եւ ///լի եւ հրաշալի ծննդ/// իտ որդիքն Հօրն հաւա/// («ւա»-ն՝ յիշագիր). 2րդ սիւնակում՝ բնաբան «Արար ընդ իս մեծամեծս հզօրն եւ սուրբ է անուն նորա»։

* Հմմտ. Անանիա Սանահնեցի, Գիրք կոչեցեալ ժողովածու, յորում նախ ճառէ զնախկին ծնողաց մերոց՝ զԱդամայ եւ զԵւայէ, եւ հետեւապէս զայլոց նախահարցն սրբոց, Կ. Պօլիս, 1793, էջ 346։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին քերծուած, մաշուած, տեղ-տեղ թափուած, վրան զանազան հետքեր. Ա. փեղկի կազմաստառ-տպագիր թուղթը խոնաւութիւնից գունափոխուած, վրան սնկային հիւանդութեան բազմաթիւ հետքեր, Բ. փեղկին որպէս աստառ փակցուած ձեռագրի 103րդ թերթը, խոնաւութիւնից եզրերը դեղնած. լուսանցակողերի կարմիրը թեթեւակի թափուած, մասամբ սեւացած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի եւ սնկային հիւանդութեան հետքեր, սկզբի որոշ էջերի գրադաշտը թեթեւակի գունափոխուած, 83բ՝ սեւ թանաքի հետքեր, թ. 100՝ հիմքից անջատ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2ա-99ա [Մաշտոց հայրապետական]

– 2աբ Այս են նիւթք եւ պէտք սրբալոյս Մեռոնին – Պալասանի փայտու հունդ, խասապ տրիրէ՝ թուխ Ա. ...

1. 3ա-43ա Կանոն օրհնութեան սրբոյ Մեռոնին. այսպէս արասցեն – Յաւուր Մեծի հինգշաբաթոջն՝ ի ժամ սուրբ պատարագին զսուրբ Մեռոնն թափեն...

43ա գրչից՝ կարմրով «Վէրջ մեռոնօրհնէք տետրակիս»։

2. 44ա-99ա [Կանոն եպիսկոպոս ձեռնադրելոյ] (հետագայի յաւելում Մեսրոպ Սմբատեանցի ձեռքով «Կանոն ձեռնադրութեան»)

– 44ա-9բ Հարցանէ եպիսկոպոսապետն եւ ասէ – [Ո]՞ւնի զդաւանութիւն խոստովանութեան ուղղափառ հաւատոյ ի Սուրբ Երրորդութիւնն...

ա. 50ա-99ա Կանոն եպիսկոպոս ձեռնադրելոյ – Յորժամ հանդերձեալ լինին եպիսկոպոսացուցանել զոք... ի վերայ բազմաց կացուցից զքեզ, մո՛ւտ յուրախութիւն Տեառն քոյ/// (չշարունակած)։

Կանոնների խորագրերը ստ. լս-ներում նշուած։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 43բ (ԺԹ. դ., շղագիր) Զմիաբանս Ս[ուրբ] Էջմիածնի զՄեսրովբ եպիսկոպոս Սմբատեանցս Նախիջեւանցի, որ պաշտօնական գործով՝ հրամանաւ տ[եառն] տ[եառն] Գէորգ Դ. կաթողիկոսի Ամենայն Հայոց, պատահեցայ աստ՝ ի վանս Գանձասարայ, եւ տեսանելով զվանահայր տէր զՅակովբ վարդապետն Նորատունկեանց Ախլցխացի յանմխնթար միայնութեան՝ անցեալ գնացի։

ՆՇՈՒՄ՝ Մէջքին սոսնձած թղթին՝ «Մա[շտո]ց ///», 1ա՝ սեւով «Մաշտոց, Հմր 3659, Նօտրագիր։ Չունի թուական եւ գրչի անուն։ 1. Կանոն Մեռոնի օրհնութեան, սկզբում ունի Մեռոնի նիւթեր։ 2. Կանոն եպիսկոպոս ձեռ[ն]ադրելոյ (2 տող՝ վրան ջնջագծեր)։ 1912, 28 Դեկտ[եմբեր], ի Ս[ուրբ] Էջմիածին», «ԺԸ. [դ.], Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]»։

 

 

3660

ՍԱՂՄՈՍԱՐԱՆ

 ԺԷ. դար

ԳՐԻՉ՝ քոյր Հռիփսիմէ։

ԹԵՐԹ՝ 211։ ՊՐԱԿ՝ Զ-ԻԳ×12 (ԺԲ 11, ԺԷ, ԻԱ 10)։ ՆԻՒԹ՝ մագաղաթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 12,5×9,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (8,5×5,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 114ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 17։ ԿԱԶՄ՝ կանաչ մոմլաթ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ ծաղկաթուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+Գ՝ ծաղկաթուղթ, մասն կազմաստառի (Ա, Գ), սպիտակ չգրուած թուղթ (Բ)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լս-ային՝ Աննա՝ մայր Սամուէլի մարգարէի՝ 74բ, Եզեկիայ թագաւոր՝ 147բ։ Ճակատազարդ՝ 8ա, 46ա, 78բ, 116ա, 149բ, 183բ։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, յուշկապարիկ՝ 3ա, 37ա, 113բ, 181ա։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, վարդագոյն, դարչնագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի մոմլաթը թեթեւակի մաշուած, քերծուած, մասամբ գունաթափուած եւ աղտոտուած, մէջքի կաշին տեղ-տեղ քերծուած, Ա. եւ Բ. փեղկերի կազմաստառների եւ պհպ. Աա եւ Գբ-ի ծաղկաթուղթը մաշուած, գոյները խոնաւութիւնից տարրալուծուած. լուսանցակողերը աղտից սեւացած. թերթերին խոնաւութեան եւ գործածութեան հետեւանքով զանազան բծեր, մոմի, իւղի, սեւ թանաքի եւ սնկային հիւանդութեան հետքեր, գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, տեղ-տեղ աղտոտուած, մանրանկարները խոնաւութիւնից մասամբ գունափոխուած, լուացուած, եղծուած, գոյները յաճախ դրոշմուած հանդիպակաց էջերին. ձեռագրի սկիզբը եւ վերջը թերի՝ Ա-Ե պրակներն ընկած, թ. 81-2ի միջեւ՝ հաւանաբար սխալ գրուած մէկ թերթ կտրած-հանած (բնագրի պակաս չկայ), թ. 1՝ վերին եւ ստորին անկիւնները պատռուած-ընկած, թ. 5՝ ստորին անկիւնը պատռուած-ընկած, թ. 9-12՝ ստ. լս-ներից որոշ մասեր չորութիւնից փշրուած, թ. 45, 118, 138, 176, 198՝ բնական անցքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-211բ [Սաղմոսարան]

Տե՛ս ձեռ. 1642, 1ա-239ա: 1/չիք։ 2/1ա-7բ (սկ.՝ «///ի բացեա առնիր յինէն։ Զարթի՛ր եւ հայեա՛ց, Տէ՛ր, յիրաւունս իմ...». [Սղմ. ԼԴ. 22])։ ա/3ա-5բ։ բ/5բ-7բ։ 3/8ա-45բ։ ա/40բ-3ա։ բ/43ա-4ա։ գ/44ա-5բ։ 4/46ա-78ա։ ա/74բ-6բ։ բ/76բ-8ա։ 5/78բ-115բ։ ա/113բ-5բ։ բ/115բ։ 6/116ա-49ա։ ա/147բ-9ա։ բ/149ա։ 7/149բ-83ա։ ա/181ա-2ա։ բ/182ա-3ա։ գ/183ա։ 8/183բ-211բ։ ա/210բ-1բ (վջ.՝ թափուած. «... Ելեր դու ի կառս քո հեծելութիւնդ քո փրկութիւն եղեւ յելանելդ քո///»)։ բ-է/չիք։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

78ա Ո՛վ երգողք, յիշեցէք զբազմերախտ զհոգեւոր ծնօղն իմ՝ զտէր Առաքելն, եւ զհարազատ քոյրն իմ՝ զՀըռիփսիմէն, եւ այլ միաբան քեռքս. ամէն։

149ա Ո՛, ձեռս փթի, գիրս մնա,

Ինձ յիշելի արարէք սմա,

Ով որ երգէք զխոստովան կանոնս,

Աղաչեմ վասն սորա։

ՆՇՈՒՄ՝ Պհպ. Բա՝ սեւով «Խ[աչիկ] վարդապետ, Հմր 4/3660», «ԺԷ. [դար], Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 6, Հմր 4:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ «16», «սաղմոս ասացէք/// (շար. լուացուած)», 2ա՝ տառեր «աբաբբաաբբեասազե», 26ա՝ «չալ զաս», 29ա՝ «Գ/// (անկանոն գծեր)», 35ա՝ «ւ (բազմիցս)», 41բ՝ «զա աբ/// (շար. ջնջուած)», 42ա՝ «իզ ազ/// (շար. ջնջուած)», 47բ՝ «մաօ ւ մա թ ծ», 63բ՝ «Վասն բով», 64ա՝ «Իվան», 164բ՝ «ֆգ», 184բ՝ «ֆգց» 185ա՝ «գ», 211բ՝ «Սաղմուս մարտիրոս»։

 

 

3661

ԱՒԵՏԱՐԱՆ

 ԺԶ. դար

ԹԵՐԹ՝ 460. չգրուած՝ 101ա, 103ա-4ա, 180բ-1ա, 306ա։ ՊՐԱԿ՝ Բ-Լ×16 (Բ 10, Դ 14, Է 17, ԻԷ 20, Լ 15)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ ոճաւորուած զինանշան, տակը՝ երեքնուկ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 12×8։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (8×5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 57ա). սկզբնատառերը եւ սկզբնատողերը կապոյտով, յաճախ՝ ոսկի։ ՏՈՂ՝ 16։ ԿԱԶՄ՝ մուգ կապոյտ մոմլաթ (Ի. դար). միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ ծաղկաթուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ կապոյտ թուղթ, լուսագծերով՝ վրան սոսնձած կազմաստառի շարունակութիւն-ծաղկաթուղթը՝ Ա, Դ, մասն կազմաստառի, սպիտակ չգրուած թուղթ՝ Բ-Գ։

ՄԱՆՐԱՆԱԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Մարկոս՝ 104բ, Ղուկաս՝ 181բ, Յովհաննէս եւ Պրոխորոն՝ 306բ։ Կիսախորան՝ 105ա, 182ա, 307ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, տաճար՝ 69ա, 73ա, 160ա, 284բ, 314բ, 352բ, 359բ, խաչ՝ 287բ, 367ա, 388ա։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր, կենդանագիր՝ 182ա։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, վարդագոյն, մանուշակագոյն, շագանակագոյն, սպիտակ, սեւ, ոսկի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած, սկզբի որոշ թերթեր հիմքին ամրացուած այլ՝ սպիտակ թղթով, կազմի մոմլաթը թեթեւակի մաշուած, քերծուած, մասամբ գունաթափուած եւ աղտոտուած, Ա. եւ Բ. փեղկերի կազմաստառների եւ պհպ. Աա եւ Դբ-ի ծաղկաթուղթը մաշուած, գոյները խոնաւութիւնից տարրալուծուած. լուսանցակողերի կարմիրը մասամբ գունաթափուած, սեւացած. թերթերին խոնաւութեան եւ գործածութեան հետեւանքով զանազան բծեր, մոմի, իւղի եւ թանաքի հետքեր, գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, ձեռագրի գրեթէ բոլոր թերթերի արտաքին եզրերին խոնաւութեան հետքեր, որից արտք. լս-ները տեղ-տեղ մաշուած-թափուած. ձեռագրի սկիզբը եւ վերջը թերի, Ա. պրակը, Բ. պրակի սկզբից եւ վերջից 3ական թերթ ընկած՝ թ. 10-1ի միջեւ ընկած 3, իսկ թ. 26-7ի եւ թ. 40-1ի միջեւ ընկած 1ական թերթ, թ. 1-8 տեղադրած սխալ. կարդալ՝ 1-4, 6-7, 5, 8, թ. 78-9ի միջեւ 1 թ. կտրած-հանած (79ա-ի սխալ տարբերակը), բնագրական պակաս չկայ, 80բ՝ գրուած մէկուկէս տող, սակայն նիւթը անմիջապէս շարունակւում է 81ա-ից, բնագրական պակաս չկայ, թ. 82-3ի միջեւ կտրած թերթերի 2 ելուստ, բնագրական պակաս չկայ, թ. 105՝ պատռուածք-անցք եւ հիմքից մասամբ անջատուած, թ. 142՝ արտք. վր. լս-ը պատռուած-ընկած, թ. 210, 329՝ պատռուածք-անցք, 413ա՝ սեւ թանաքի հետքեր, թ. 140-82՝ ցեցի անցքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-399բ [Աւետարան]

1. 1ա-4բ, 6ա-7բ, 5աբ, 8ա-100բ [Աւետարան Մատթէոսի] (սկ.) «///սաւորեսցէ լոյս ձեր առաջի մարդկան...» (Ա. 1- Է. 16՝ թափուած), թ. 10-1ի միջեւ 3 թ. ընկած՝ 10բ «Եւ ահա մատուցեալ բորոտ մի, երկիր պագանէր նմա եւ ասէր///» 11ա «///անցանել ընդ այն ճանապարհ...» (Ը. 2-28՝ թափուած), թ. 26-7ի միջեւ 1 թ. ընկած՝ «...եւ ամենայն քաղաք կամ տուն բաժանեալ յանձն///» 27ա «///ցէք բարիս խօսել, որ չարքդ էք...» (ԺԲ. 25-34՝ թափուած), թ. 40-1ի միջեւ 1 թ. ընկած՝ 40բ «...մեկնեա՛ մեզ զառակս զայս///» 41ա «/// Պատասխանի ետ նմա եւ ասէ...» (ԺԵ. 16-25՝ թափուած)։

2. 101բ-2բ Գլուխք։ 105ա-77բ Աւետարան Մարկոսի։

3. 178ա-9բ Գլուխք։ 182ա-305ա Աւետարան Ղուկասու։

4. 305բ Գլուխք։ 307ա-99բ Աւետարան Յովհաննու (398բ-9բ Իրք կնոջն շնացելոյ)։

Բ. 400ա-52բ [Յայտնութիւն Յովհաննու]

– 400ա-3բ Դրութիւն գլխոց սրբոյ Յայտնութեանս – Ա. Յայտնութիւն սրբոյն Յոհաննու աստուածաբանի... ՀԲ. Զի եկեղեցի եւ որ ի նմա Հոգին ընդունի զՔրիստոսի Յայտնութիւնս եւ վասն անիծիցն, որոց յաւելուած ի գիրս մուծանեն։

1. 404ա-52բ [Յայտնութիւն Յովհաննու] – Յայտնութիւն Յիսուսի Քրիստոսի ի ձեռն որոյ... շնորհօք Տեառն Յիսուսի Քրիստոսի ի վերայ ամենայն սրբոց։

Գ. 452բ-60ա Հանգիստ երանելոյն Յովհաննու աւետ[արանչին] – Էր ընդ եղբարս երանելին Յովհաննէս... աւանդեց զհոգին ի ձեռն Տեառն, որում փառք յաւիտեանս. ամէն։

Ստ. լս-ներում գրչից բնագրային յղումներ՝ 10բ «Զ. Վասն բորոտին», 11բ «ԺԲ. Վասն անդամալուծին» եւ այլուր։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

460բ Փա՛ռք ամենասուրբ Երրորդութեանն եւ մի աստուածութեանն՝ Հօր եւ Որդո եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Զշնորհն բարերար ողորմութեան Աստուծոյ, որ առ իւր արարածս անհաս իմանամք ի բանականացս սեռից, մանաւանդ զանցելոյ հրաշիցն ներգործութիւնս, որ առ հարսն մեր կատարեցաւ եւ զներկաիս հիանշմար զեղումն նախախնամող<եաց> գթութեանց Հոգւոյն Սրբոյ, առ ի քաջասնութիւն միանգամայն արարածականացս սեռից, մանաւանդ, զոր առ իմանալի հոգիս արգսաւորաբար համանգամայն ցանկալ տա բարոյ, ոմանց ընդ նու /// (շար.)։

ՆՇՈՒՄ՝ Պհպ. Բա՝ սեւով «Խ[աչիկ] վարդապետ, [Հմր] 9/3661», «ԺԶ. [դար], Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 8-9, Հմր 9:

 

 

3662

ԱՒԵՏԱՐԱՆ

ԷՐԸՆԿԱՆ ԳԻՒՂ (ԱՂԲԱԿ) ՌՃԺԵ. – 1666

ԳՐԻՉ՝ Դաւիթ քհյ։ ԾԱՂԿՈՂ՝ Սահակ վարպետ։ ՍՐԲԱԳՐՈՂ՝ տէր Մինաս։

ԹԵՐԹ՝ 295. չգրուած՝ 1ա, 2բ-3ա, 4բ-5ա, 6բ-7ա, 8բ-9ա, 10բ-1ա, 12բ-3ա, 14բ-5ա, 16բ-7ա, 18բ-9ա, 20բ-1ա, 22բ-3ա, 24բ-5ա, 26բ-7ա, 230ա, 294բ-5բ։ ՊՐԱԿ՝ 1-2×12 (2՝ 14)+Ա-ԻԲ×12 (Ա 13, Թ, ԻԲ 14)։ ՆԻՒԹ՝ մագաղաթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 12,5×9,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (8,5×6)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 210ա). սկզբնատառերը եւ սկզբնատողերը կապոյտով եւ վարդագոյնով, յաճախ՝ ոսկի։ ՏՈՂ՝ 23։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով եւ զոյգ կապիչներով (Ա. փեղկին 6 արծաթէ խաչ, երկուսը մակագրութեամբ՝ «ՋԱՆԱՂԱՅ», «ՅԱՎԱՆԷՍ», Բ. փեղկին 3 արծաթէ խաչ, երկուսը նոյն մակագրութեամբ՝ «ՓՕՌՅՅ»). միջուկը՝ տախտակ. աստառը՝ կարմիր կտաւ (դռնակի աստառը դարչնագոյն կտաւ). լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ մագաղաթ, չգրուած՝ Աբ, Բբ, Գա-Դբ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Աւետումն՝ 1բ, Ծնունդ եւ երկրպագութիւն մոգուց՝ 2ա, Ընծայումն տաճարին՝ 3բ, Մկրտութիւն՝ 4ա, Պայծառակերպութիւն՝ 5բ, Յարութիւնն Ղազարու՝ 6ա, Մուտք յԵրուսաղէմ՝ 7բ, Ոտնլուայ՝ 8ա, Խաչելութիւն (դժուարընկալելի մակագրութեամբ՝ «A S V ԹԳ [= թագաւոր]». սկիզբը լատինատառ հայերէ՞ն՝ «Աս է թագաւոր»)՝ 9բ, Ողբ առ Քրիստոս՝ 10ա, Աւերումն դժոխոց՝ 11բ, Յարութիւն՝ 12ա, Համբարձումն՝ 13բ, Հոգեգալուստ՝ 14ա, Ազդարարումն երկրորդ գալստեան՝ 15բ, Ահեղ դատաստան՝ 16ա: Լս-ային՝ Ծննդաբանութիւն Քրիստոսի՝ 29բ-30ա, Յովսէփ եւ Մարիամ՝ 30բ, մարգարէ (ծաղկաբոյլի մէջ)՝ 31ա, Տեսիլն Յովսեփայ՝ 32ա, Յովհաննէս Մկրտիչ՝ 33ա, 232բ, Լեռան քարոզ՝ 36ա, 64բ, 103ա, 108ա, Քրիստոսի ուսուցանէ՝ 36բ, 55ա, 56բ, 59ա, 63ա, 73ա, 82ա, 115բ, 127բ, 133ա, 135ա, 173բ, 185ա, 214բ, 254բ, Քրիստոս եւ դպիր՝ 44բ, Կոչումն Մատթէոսի՝ 46ա, Բժշկումն Յայրոսի դստեր՝ 47ա, Բժշկումն կուրաց՝ 47բ, 76ա, Առաքումն աշակերտաց՝ 49ա, 179ա, Գոհութիւն առ երկնաւոր Հայր՝ 52բ, Բժշկումն դիւահարի՝ 54ա, 163բ, Քրիստոս եւ կինն քանանացի՝ 64ա, Բժշկումն լուսնոտի՝ 68ա, Անպտուղ թզենի՝ 77բ, 132ա, Մարիամ Մագդաղենացի՝ 100ա, Քրիստոս եւ Յայրոս՝ 113բ, 114ա, Քրիստոս եւ առաքեալք՝ 117ա, Քրիստոս եւ փարիսեցիք՝ 119ա, Բժշկումն խուլի եւ համեր՝ 121ա, Աւրհնութիւն մանկանց՝ 128ա, 207բ, Քրիստոս եւ Պետրոս՝ 129ա, Որդիք որոտման՝ 129բ, Բժշկումն Բարտիմէոս կուրի՝ 130բ, Յովսէփ Արիմաթացի՝ 147բ, 225բ, 285բ, Աւետումն՝ 152բ-3ա, Հանդիպում Եղիսաբեթի եւ Մարեմայ՝ 153բ, Բարի հովիւ՝ 156ա, Բժշկումն բորոտի՝ 165բ, Բժշկումն անդամալուծի՝ 166ա, Կոչումն Մատ­թէոսի՝ 166բ, Լերան աղօթք՝ 168բ, Սաստումն հողմոյն՝ 176ա, Բժշկումն համեր՝ 187բ, Բժշկումն ջրգողեալ առն՝ 197ա, Քրիստոս ուսուցանէ՝ 251ա, Բժշկումն Երիքովի կուրի՝ 209ա, Կոչումն աշակերտաց՝ 233բ, Հարսանիք ի Կանայ՝ 234բ, Մովսէս բարձրացոյց զօձն յանապատի՝ 237ա, Սուրբ Հոգի՝ 240ա, Բժշկումն ի ծնէ կուրի՝ 257ա, Ելանելն ի Գողգոթայ՝ 284ա։ Մատթէոս՝ 28բ, Մարկոս՝ 101բ, Ղուկաս՝ 150բ, Յովհաննէս՝ 230բ, Եւսեբիոս ՝ 17բ, Կարպիանոս՝ 18ա։ Խորան՝ 17բ, 18ա, 19բ, 20ա, 21բ, 22ա, 23բ, 24ա, 25բ, 26ա։ Կիսախորան՝ 29ա, 102ա, 151ա, 231ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, տաճար՝ 84բ, 137ա, 215բ, 261ա։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր, կենդանագիր, մարդագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, նարնջի, վարդագոյն, շագանակագոյն, երկնագոյն, դարչնագոյն, մոխրագոյն, սպիտակ, սեւ, ոսկի։

Տե՛ս Ա. Գէորգեան, Հայ մանրանկարիչներ. մատենագիտութիւն Թ-ԺԹ. դդ., Գահիրէ, 1998, էջ 639, Հմր 394 (ձեռագրի նախկին էջահամարներով)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին թեթեւակի վնասուած՝ քերծուած, խոնաւութիւնից Ա. փեղկի կաշին տեղ-տեղ ձեւափոխուած, դռնակի կաշին թեթեւակի կծկուած, կազմաստառները մաշուած, գունաթափուած, աղտոտուած, դռնակի դարչնագոյն աստառը սեւացած, կապիչներից մէկը եւ փականներից երկուսն ընկած. լուսանցակողերի կարմիրը մասամբ գունաթափ, սեւացած. պհպ. Աա եւ Դբ՝ խաչերի գամերի հիմքերից վնասուած. թերթերին խոնաւութեան եւ գործածութեան հետեւանքով զանազան բծեր, մոմի, իւղի եւ թանաքի հետքեր, գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, ձեռագրի սկզբի եւ վերջի որոշ էջերի արտաքին եզրերին եւ բոլոր թերթերի վերին մէկ քառորդ մասի վրայ առկայ են խոնաւութեան հետքեր, թերթերը խոնաւութիւնից թեթեւակի ձեւափոխուած, թ. 77, 239՝ պատռուածք-անցք, թ 114, 156, 166, 268՝ բնական անցքեր. մանրանկարները գունափոխուած, ներկերը դրոշմուած հանդիպակաց էջերին. միմեանց հետ մանրանկարների շփումը բացառելու նպատակով թ. 1-26ի բոլոր զոյգերի եւ 28-9ի, 101-2ի, 150-1ի, 230-1ի միջեւ մուծուած են լուսագծերով թղթէ թերթեր, որոնք նախկինում համարակալուած են եղել եւ որի պատճառով Համառօտ ցուցակում (Ա., էջ 1060) թերթաքանակը համարուած է 314, ուստի եւ յիշատակարանների էջահամարները տարբեր են։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 17բ-8ա Թուղթ Եւսեբեայ։

2. 19բ-20ա, 21բ-2ա, 23բ-4ա, 25բ-6ա Համաբարբառ՝ կանոնք Ա-Ժ. (նաեւ ստ. լս.՝ Ցրուացանկ)։

3. 29ա-101ա Աւետարան Մատթէոսի։

4. 150ա Նախադրութիւն։ 102ա-50ա Աւետարան Մարկոսի (149աբ Յարուցեալ Յիսուս)։

5. 229բ Նախադրութիւն։ 151ա-229բ Աւետարան Ղուկասու։

6. 291ա Նախադրութիւն։ 231ա-90բ Աւետարան Յովհաննու։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

291ա Փա՛ռք անըսկզբանն եւ սկիզբն ամենայնի, անեղ Էին եւ գոյացուցչին բնաւից, անվախճան եւ անսահման էացուցչին, սահմանիչ եւ կատարումն բոլոր էիցս, էիցս միակին, եզակի եւ միում աստուածութեանն, որ անշարժ գոլով՝ շարժէ զարարածս ի կեանս եւ ի փրկութիւն, էից Էակն եւ կենդանեաց կեանքն, որ անփոփոխ գոլով միշտ յէութեան՝ անեզր եւ անվայրափակ, լրումն |291բ| եւ բովանդակիչ ամենայնի, եւ յամենայնս է եւ յամենայնէ անհաս է՝ որպէս ի մասունս եւ ի բոլորս, եւ ինքն ոչ մասն եւ ոչ բոլոր, որպէս թէ զմասն եւ զբոլորն զամենայն ինքն ունի եւ կրէ զամենայն արարածս բանիւ զօրութեան իւրոյ։ Գերալիր գոլով՝ լնու զամենայն եւ անհաս է յամենայնէ, որում բան եւ իմաստութիւն եւ լեզու տուեալ բոլոր էիցս, ի բոլորիցս հանցուք աւրհնութիւն եւ փառս Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։ [Ի]սկ ի չորից աւետարանչացն խորհուրդ բազմօրինակ իմն ցուցմամբ տեսանի, զի ոմանք ասեն, թէ չորից աւետարանչացն են չորք անկիւնք արարածոց՝ արեւելք, արեւմուտք, հիւսուս, հարաւ, պարտ էր համասփիւռ քարոզել զԱւետարանն։ [Ի]սկ ոմանց հաճոյ թուեցաւ ըստ չորից մշտա|292ա|հոյս գետոցն յադենական աղբերէն յառաջ խաղացեալ առ՝ ի տիեզերաց ոռոգումն՝ Փիսոն, Գեհոն, Տիգրիս եւ Եփրատէս։ Եւ սոցա գոլով նմանապէս թուով ուռճացեալք՝ ի կենդանական աղբերէն ոռոգանել զպասքեալ միտս մարդկային բնութեանս։ Նոյն օրինակ, ըստ տեսութեանն Եզեկիէլի քառակերպեան աթոռոյ՝ մարդ, առիւծ, եզն, արծիւ, զանմարմնոցն Տէր տեսանելով՝ բազմեալ ի փառացն աթոռ իմանալի ցուցմամբ, զխնամս բոլոր բնութեանս զակնարկումն, որ աստուածապէս եւ տիրաբար բերմամբ նշանակէ զլինելն առ ի հողածինս, հոգեղինացն անմահից զմահկանացուս ընդունել հաղորդս։ Եւս ի գերակատարն հանել ի փառս, վասն զի փառաց թագաւորն Քրիստոս՝ փառակիցն Հօր եւ Հոգւոյն Սրբոյ, զմերս առեալ բնութիւն, |292բ| ըստ ինքեան միացոյց աստուածութեանն՝ ուսուցանելով մի Որդի դաւանել, որ յԱստուծոյ Հօրէ եւ որ ի Մարիամայ՝ սրբոյ կուսէ, անճառելի միաւորութեամբ, զոր Աւետարանս ուսուցանեն բանք մինչ ի կատարած հաւանութեամբ, հաւատահաստատ կարգօք ի նոյն յարելով յառաքելաւանդ քարոզութիւն, որ զաստուածախօսն վարդապետութիւնն դրոշմեալ զսակաւս առ ի բազմացն՝ առ ի հաւատալ, եթէ Յիսուս Քրիստոս է Որդի Աստուծոյ։ Ըստ վեհին Յովհաննու հաւատալ եւ զկեանսն յաւիտենականս ընդունել յանուն նորա։

Արդ, գրեցաւ սուրբ Աւետարանս ձեռամբ մեղսամած եւ սուտանուն Դաւիթ քահանայի, որ անունս եւ գործովս ուրացեալ ի կարգէ, սկսա եւ ողորմութեամբ նորին աւարտ հանի եւ ետու ոսկով եւ զանազան գունով զարդարել՝ յիշատակ ինձ եւ ամենայն արեան մերձաւորաց իմոց |293ա| եւ ծնօղացն իմոց <իմոց>՝ Ստեփանոս եւ Եթարին, եւ հօրեղբօրն իմոյ՝ Փիլիպոս կաթողիկոսին, Հայրապետին, Զաքարին, Ներսէսին եւ կողակցուն՝ Աննային, եւ որդոցն՝ տէր Մելքեսեդին, կողակցուն՝ Չիչաքին, եւ որդոցն՝ Խաչատուրին, Աստուածայտուրին, Յակոբին եւ Մովսէսին, Գրիգորին եւ կողակցուն՝ Աղաբէգուն, որդոցն՝ Անտոնին եւ Ատոմին, Զաքարին, կողակցուն՝ Խանաղին, եւ որդոց՝ Եղիային եւ Ներսէսին, եւ եղբօրն իմում՝ Յովսեփին եւ կողակցուն՝ Խանզադին, որդոցն՝ Սարգսին եւ Ստեփանոսին, եւ մեծ պապուն՝ Խալիֆին, եւ որդւոցն՝ տէր Աստուածատրին, Բաղդասարին, Մելքեսեդին, Գրիգորին եւ ամենայն արեան մերձաւորաց իմոց՝ կենդանեան եւ հանգուցելոց, եւ որք զՈղորմին ասէ, Աստուածն իւր ողորմեսցի իւր միւսանգամ գալստեանն. ամէն։ Դարձեալ յերեսս անկեալ աղաչեմ, ո՛վ սուրբ ընթերցողք եւ լսողք, յիշեցէ՛ք ի սուրբ յաղօթս ձեր Դաւիթ գրիչս եւ զծնօղս իմ եւ կողակիցն իմ՝ զՍալւարն, եւ զորդիսն իմ՝ զՓիլիպոսն՝ փոխե|293բ|ցեալն ի Քրիստոս դառն մահուամբ, Գորգն եւ փոքր Փիլիպոսն, եւ դստերքն իմ՝ Գուհարն եւ Եթարն եւ մի Ողորմայի արժան արարէ՛ք, եւ ձեզ լիցի ողորմութիւն ի Քրիստոսէ։ Ի թվականիս Հայոց ՌՃԺԵ. (1666) ամին, ի դառն եւ նեղ ժամանակիս, ի յերկ<ր>իրս Աղբագու՝ ի գուղն Էրընկանի՝ ի դուռն Սուրբ Ստեփանոսին, առաջնորդութեան Սուրբ Աթոռոյս մերոյ Բարթողիմէոս Եսայէայ վարդապետին, տեղապահութեան երկրից մերոյ Էզդինշէրին եւ Խօսրով փաշին։ Դարձեալ յիշեցէ՛ք ի Քրիստոս Էրընկանու քահանայքն՝ տէր Մելքեսէթն, տէր Վարդան, եւ սարկաւագներն՝ Մուրատ, Խլղաթն, Սահակն եւ Ատոմն, ծաղկող սուրբ Աւետարանիս՝ զՍահակ վարպետն, եւ սրբագրող սուրբ Աւետարանիս՝ տէր Մինաս կրօնաւորն, որ աշխատեցաւ ի սրբագրելն, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։ Հայր մեր, որ յերկինս՛՛։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 294ա (ԺԷ. դ., բոլորգիր) Դարձեալ յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի ասացէ՛ք զբարեպաշտ եւ աստուածասէր, գորովաբան եւ հեզահոգի տէր Գէվորգն եւ զորդին իւր՝ զՄելքէսէթն, եւ մայրն իւր՝ զԲախչագուլն, եւ կողակիցն իւր՝ Աղասին, եւ զո[ր]դիքն իւր՝ Գէվորքն եւ Փանոսն, եւս զխոյեմամիտ եւ սրբասնունդ տէր Փիլիպոսն եւ կողակիցն իւր՝ զԽանումն, եւ զորդեակն իւր՝ զԽաչօն, եւ դստերքն իւր՝ զԻմաթն եւ զՄարեամն, եւ ամենեցուն հայր եւ վարպետ՝ Մեսրօփն, եւ զորդին՝ Դաւիթն, եւ կողակիցն իւր՝ Թուրվանդէն, եւ ամենայն արեանառու մերձաւորացն, որ զՈղորմի ասէ. ամէն։

2. 27բ (1867 թ., շղագիր) 1867 ամի Հոգտեմբեր մէկին։ Յիշատակ է այս Աւետարան, որ ետու տէր Պետրոսին Տէր-Պետրոսեան ես՝ մահտեսի Յակօբ, եւ իւր կողակից |28ա| Սօնաին, իւր որդունն՝ Վարդանին, որ անցնցիմ յիշատակ իմ կամաւ, ոչ ոք ձեռնամուխ չի լինի, որ կարդացէ` մեզ յիշեսցէ. ամէն։

ՆՇՈՒՄ՝ Պհպ. Աա՝ կարմրով, վրան ջնջագիծ «Հմր 11», պհպ. Աա՝ սեւով «ՌՃԺԵ. Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]», պհպ. Բա՝ սեւով «Խ[աչիկ] վարդապետ, [Հմր]11/3662»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 9-10, Հմր 11 (էջ 10՝ յիշատակարանների հատուածներ):

 

 

3663

ՄԱՆՐՈՒՍՄՈՒՆՔ

ԹՈԽԱԹ (Ա.) ՌԿԷ. – 1618 (Ա.), ՌՃԿ. – 1711 (Բ.)

ԳՐԻՉ՝ Գրիգոր երէց Բաղիշեցի (Ա.՝ թ. 1-100, 124-48), Զաքարիա քհյ (Բ.՝ թ. 101-23)։ ԾԱՂԿՈՂ՝ Գրիգոր Բաղիշեցի (գրիչը. ծաղկել է միայն Ա. մասը)։ ՍՏԱՑՈՂ՝ Սարգիս վրդ. Սպերցի (Ա.), Զաքարիա քհյ (գրիչը)։

ԹԵՐԹ՝ 148. չգրուած՝ 4ա։ ՊՐԱԿ՝ Ա. պրակախումբ (թ. 1-100, 124-48)՝ 4+Ա-Ժ×12+1, Բ. պրակախումբ (թ. 101-23)՝ 1-2×12 (2՝ 11)*։ ՆԻՒԹ՝ մագաղաթ** (թ. 4՝ թուղթ. լուսագծերով)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 8,5×6,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (6×4)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ Գրիգոր Բաղիշեցի գրչի՝ 89ա. ծածկագիր՝ 147ա, Զաքարիա գրչի՝ 106ա). խորագիրք՝ մանուշակագոյն եւ կարմիր։ Խազագրուած՝ Ա պրակախումբը։ ՏՈՂ՝ 11, Բ. պրակախումբը՝ 16։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ դեղին (Ա. փեղկինը) եւ վարդագոյն (Բ. փեղկինը) մետաքս. լուսանցակողերը՝ կարմիր։

* Ծնթ. Զաքարիա գրչի ձեռքով Բ. պրակախումբը (թ. 101-23) գրուել է 1711 թուականին եւ մուծուել Ը. եւ Թ. պրակների միջեւ։

** Ծնթ. Համառօտ ցուցակում (Ա., էջ 1060) ձեռագրիս նիւթը վրիպմամբ «թուղթ» է համարուած, մինչդեռ այն բարակ մագաղաթ է (հմմտ. Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 12, Հմր 15)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լս-ային՝ Աբեղայ՝ 81ա։ Կիսախորան՝ 6ա։ Ճակատազարդ՝ 54ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, թռչուն-օձ՝ 21ա, ոճաւորուած խաչ՝ 76ա, ծառ՝ 85ա։ Զարդագիր՝ հանգուցագիր (նաեւ մարդադէմ՝ «Զ»՝ 39բ), թռչնագիր, մարդադէմ գլխատառ «Զ»՝ 9բ, 33բ, 38բ, 58ա, 60բ, 78ա, «Գ»՝ 140բ։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, վարդագոյն, երկնագոյն, մանուշակագոյն, շագանակագոյն, նարնջի, ոսկի։

Տե՛ս Ա. Գէորգեան, Հայ մանրանկարիչներ. մատենագիտութիւն, Թ-ԺԹ. դդ., Գահիրէ, 1998, էջ 136, Հմր 76։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. մասնակի նորոգուած (Ի. դ.)՝ թ. 54, 90, 136, 143՝ լս-ների պատռուած հատուածներին թուղթ փակցուած. կազմի կաշին մաշուած, քերծուած, գունաթափուած, տեղ-տեղ սնկային հիւանդութեան հետքեր, մէջքի կաշին ամբողջութեամբ անջատուած-ընկած. երեւում են կարի թելերը, դռնակի կաշին խոնաւութիւնից ձեւափոխուած, տեղ-տեղ մաշուած-թափուած, զոյգ կապիչներն ու գամերից մէկն ընկած. կազմաստառները գունաթափուած, խոնաւութիւնից աղտոտուած. լուսանցակողերի կարմիրը թափուած, խոնաւութիւնից դեղնած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, մոմի, թանաքի եւ սնկային հիւանդութեան հետքեր. գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, գունափոխուած, թանաքը տեղ-տեղ թափուած, երբեմն նաեւ արտատպուած հանդիպակաց էջերին, յաճախ անմաքուր ջրի լայն հետքեր, արտք. լս-ներին խոնաւութեան հետքեր, թերթերը խոնաւութիւնից յաճախ ձեւափոխուած. մանրանկարները մասամբ գունաթափուած, տեղ-տեղ արտատպուած հանդիպակաց էջերին. 1ա եւ 148բ՝ խոնաւութիւնից թանաքը թափուած, գրադաշտը՝ դժուարընթեռնելի, թ. 3՝ պատռուածք-անցք, թ. 4՝ հիմքից մասամբ անջատ, թ. 121-2ի միջեւ 1 թ. կտրած-հանած, թ. 39, 140՝ ստ. լս-ները պատռուած, թ. 147՝ արտք. լս-ը պատռուած-ընկած, թ. 92-148՝ արտք. լս-ներին անմաքուր ջրի հետքեր, թ. 33՝ բնական անցք։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 5ա-146ա [Մանրուսմունք]

Տե՛ս ձեռ. 755, 4ա-317ա: 1. ա/6ա-11ա։ բ/11ա-22ա։ գ/22ա-39բ։ դ/39բ-53բ։ 2. ա/54ա-78ա (յղուողի «Մեծացուսցէ...»-ները չունի)։ բ/78բ-81ա (վջ.՝ տարբեր «...կենդանութեան իմում որթիւ», «Զամենայն աւուրս...»՝ չիք)։ գ/78աբ։ դ/81ա-6ա։ ե/86ա-97ա։ 3./չիք։ 4. ա/101ա-12ա (վերջում որոշ միաւորներ Հմր 755 ձեռագրի համեմատ յետեւառաջութեամբ, ունի՝ 110աբ «Գրիգո՛ր (Լուսաւորիչ՝ արտք. լս-ից) սուրբ քահանայապետ, որ զհաւատս ուսուցէր...». կրկն.՝ 113ա)։ բ/114ա։ գ/114աբ («Աղցից. Ուխտս դի՛ք եւ կատարեցե՛ք...»՝ չիք, տե՛ս 97բ-8ա)։ դ/98ա-100ա (ունի՝ 100աբ «Աղցից կիր՛՛. Աղաղակեցէ՛ք առ Տէր...»)։ 5. ա/115ա-8ա (կրկն.՝ 145աբ)։ բ/124ա-8ա (վջ՝ տարբեր «... եւ երկիր խաղաղութիւն», «Վասն յիշատակի հանգուցելոցն...» եւ «Աւագ Սուրբ Աստուածածնի ծննդի...»՝ չիք)։ գ/128ա-35ա։ դ/135աբ։ ե/135բ-9բ։ զ/139բ-40բ։ 6. ա-բ/չիք։ գ/120բ։ դ/120բ-1բ։ 7./չիք։ 8. ա/118բ։ բ/118բ-9ա։ գ/119աբ (կրկն.՝ 146ա)։ դ/119բ-20բ։ 9./չիք։ 10./չիք։

Ունի՝

ա. 112աբ [Մասն Ժամագրոց]* – Վասն որոյ եւ մեք զՀոգին Սուրբ ընդ Հաւր միաւորեալ... մեզ զհոգեւորական՛՛, խաղաղութիւն ի Տէր, փառք քեզ։

* Տե՛ս Ժամագիրք ատենի, Էջմիածին, 1785, էջ 191։

բ. 112բ [Մասն Ժամագրոց]* – Այսաւր ի հրեղէն ի լեզուս բաժանեալ... եւ խաղաղարար աշխարհի խնաեա՛ եւ կեցո՛յ զմեզ։

* Տե՛ս Ժամագիրք ատենի, Էջմիածին, 1785, էջ 191։

գ. 112բ [Մասն Ժամակարգութեան]* – Երկրպագելով եւ մեք ճշմարիտ Սուրբ Հոգոյն՝ գոչեսցուք՝ Աստուա՛ծ, փա՛ռք քեզ (այսչափ, կրկն.՝ 113ա)։

* Տե՛ս Ժամակարգութիւն եկեղեցւոյ Հայաստանեայց ըստ կարգաւորութեան սրբոց թարգմանչաց եւ այլոց սրբոց հարց մերոց, մաս Բ., Վիեննա, 1839, էջ 507։

դ. 113բ Առաւօտու. Երգ Յարութեան – ԶՅարութիւն ըզՓրկչին օրհնեսցուք, զՓրկչին մերոյ... եւ աստուածային յարութեամբն ըզմահացեալսն վերաբերեաց ի կեանս։

ե. 122ա [Սրբասացութիւն Մարգարէից, Առաքելոց եւ Հայրապետաց՝ արտք. լս-ից] – Ամենակալ ես, Տէ՛ր զաւրութեանց... Տէ՛ր ամենակալ, ի քում յարքայութեանդ։

զ. 122բ [Սրբասացութիւն] – Վասն յիշատակի հանգուցելոցն ընկալ.... եւ հանգուսցէ զհոգիս նոցայ։

է. 123ա [Ներսէս Շնորհալի, Բանք չափաւ]* – Որ ի հընկից նկանակաց նշխարեցեր Ե. հազարին, / Եւ ի չորից դարձեալ զնոսին կերակրեցեր յանապատին... Զի եթէ շուն կոչես վերջին, / Ար[ա]գապէս լըսեմ ձայնին (կրկն.՝ 113բ «տեառն Ներսիսէ. Որ ի հընկից նկանակաց նշխարեցեր հինկ հազարին». այսչափ)։

* Տե՛ս Ներսէս Շնորհալի, Բանք չափաւ, Բ. տպագրութիւն, Վենետիկ, 1928, էջ 91։

ը. 123բ [Ներսէս Շնորհալի, Բանք չափաւ]* – Զենմամբ եզին պարարակին, / Որ ի խաչին պատարագին... Ուստի այլ ոչ է դեղ վիրին, / Բայց թէ ի քէն բժշկեսցին։

* Տե՛ս Ներսէս Շնորհալի, Բանք չափաւ, Բ. տպագրութիւն, Վենետիկ, 1928, էջ 13-14։

թ. 140բ-1բ [Երգ տեառն Ներսիսի Շնորհալւոյ, ասացեալ ի պաշտաման գիշերի. Մասն Ժամագրոց, Կցուրդ]* – Անբաժանելի եւ համագոյ յԵրրորդութեանդ... ողորմեա՛ բանաւօր հօտի։

* Տե՛ս Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Հայաստանեայց եկեղեցւոյ, Կ. Պօլիս, 1871, էջ 10։

ժ. 142աբ [Փոխ] – Զարթի՛ր, ընդէ՞ր ննջես յանձն իմ... Աստուա՛ծ, փա՛ռք քեզ։

ժա. 142բ-3բ [Կցուրդ] – Ո՞ւր երկու եւ երեք կան յանուն իմ... եւ սըրտից եւ խորհըրդոց մերոց։

ժբ. 143բ-4ա [Երգ Կիւրակնամտից]* – Լոյս զուարթ սուրբ փառաց անմահի... Որ տայ կենդանութիւն, վասն որոյ եւ աշխարհս տաւն է։

* Տե՛ս Ժամագիրք. Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Հայաստանեայց եկեղեցւոյ, Տրիեստ (գրուած՝ Թրեստ), 1784, էջ 318-319։

Բ. պրակախմբի խորագրերը ստ. լս-ներում նշուած։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ

1. 1ա [Ախտարական (ԺԸ. դ., շինծու բոլորգիր, դժուարընթեռնելի)] – Այս են ան[ուանք հրեշտակացն (՞)], որ ունին իշխանութիւն ի [վերայ] ամենայն դիւաց՝ տէրն (՞) [Ս]աբաօթ, Սեթի///, Սինայէլ, Ըղիկիոս, [Ու]րիէլ։ Ով ոք զայս անո[ւանքն] վրէն պահէ, դեւք [ոչ մերձենան], որ ժամ որ քուն լինիս, /// զՀըռափայէլ հրեշտա[կն], ոչ ինչ լինի ամենայն չ/// կարա///ովն դ/// են օքի///։ /// (հաւանաբար անունը) վարդապետ։

148բ [Դեղագիր. դժուարընթեռնելի] – (սկ.) ///կին Ը. Ը., ապ/// Ռ. Ռ. (1000), Դ. ///կան է յայս է [ցաւ]ոյ գինն։

148բ [Դեղագիր. դժուարընթեռնելի] – Ա[չ]կն, որ սպիտակ լինի, որ մարդ չըտեսանէ, [ոչխարի (՞)] պանիրն ի///, որ է Աստուծով։ ///ազամաթին ///մա///, որ ընծաեցան ռ///իթ///վոջ։

2. 1բ-3ա [Ոտանաւոր (ԺԸ. դ., բոլորգրանման նոտրգիր)]

[Յ]ոգնահանճար եւ իմաստուն,

Մտօք զուարթ, հոգով արթուն,

Զքեզ գովէ սաղմոսերգուն,

Պսակ հիւսէ ականց անհուն,

Քան զՍողոմոնն <ա>այլ գերագոյն,

Զոր ցանկացաւ նմայ դշխյոյն,

Զտար|2ա|նոսացի (=Զտարսոնացի) Պողոս ասեմ՝,

Զլատինացոց քարոզատուն,

Զքեզ թուէ ընդ առաքելոց,

Մարգարէից սրբոց դասուն։

Զոր ընկղմեալքն ի մէջ ծովուն,

Դու վերածես բանիւ սրբյոյն։

Հոտ անուշ ես Քրիստոսիւ,

Զոր միշտ բուրես նման վարդուն (արտք. լս-ում սրբագրած՝ «յոյն». =վարդյոյն),

Զմոլ|2բ|որեալքն մեղաց մթ ///

Առաջնորդես [ա]ռ լուսատուն,

Իսկ դու քաղաք վեր լերին

Ճրագ ի մէջ եկեղեցուն։

[Ս]ին, նուաստ մտօք գրեմ

Առ իմաստըդ գերագոյն,

Աստուածաին շընորհացն ետնեալս

Առ ընդունող |3ա| ծայրագուն։

[Ն]մանօղս ան ///ակին

Առ իմ ե/// երիցագոյն,

Խ/// բանից համանմանեալս

Առ բանականըդ վեհազուն,

Ախտեմ ներես յիմարութեանս,

Դու գիտութեանն ծովըդ անհուն։

3. 4բ [Մանունք (ԺԸ. դ., բոլորգիր)] – Ութ կանօնս Ծ. եւ Զ. (56) գուբղայ է եւ Ճ. եւ Ծ. (150) փոխ է եւ Ս. եւ Ն. եւ Կ. (2460) տուն է ամէնն (այսչափ, բոլորգրանման նոտրգրով կրկնուած)։

4. 148ա [Մասն Ժամակարգութեան (ԺԸ. դ., բոլորգրանման նոտրգիր)]* – ԲՁ. Զ[յ]արուցեալն զՔրիստոս օրհնեսցո՛ւք եւ Յարութիւն նորա փառաորեսցուք (այսպէս)։ ԳԿ. Որ ելն ի բարձունս եւ գերեաց զգերեաց զգերութիւն, էառ աւար, բաշխեաց պար[գեւ]ս, ետ որդոց մարդկան՛՛։ ԴՁ. Որ համբերեաց խաչի եւ եդաւ ի նորափոր վիմի եւ աստուածային յարութեամբն ըզմահացեալսն վերաբերեաց ի կեանս (այսչափ)։

* Տե՛ս Ժամակարգութիւն եկեղեցւոյ Հայաստանեայց ըստ կարգաւորութեան սրբոց թարգմանչաց եւ այլոց սրբոց հարց մերոց, մաս Բ., Վիեննա, 1839, էջ 97։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. Գրիգոր Բաղիշեցի գրչի 5ա (խազագրուած) Յիշեա՛, Տէ՛ր, եւ ողորմեա՛։

5բ (խազագրուած) Փա՛ռք, Հաւր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ եւ միշտ եւ յաւիտեանըս յաւիտենից. ամէն։ Փա՛ռք, յաւիտենից. ամէն։

32ա (որպէս աղօթքի շարունակութիւն) Եւ գրողիս։

53բ Զմեղաւոր հողս՝ զԳրիգոր գծողս, յիշեցէ՛ք յաղաւթըս ձեր եւ՛՛։ ՌԿԷ. (1618)։

97ա Զփարթամս ի չարեաց եւ զթափուրս ի բարեաց զանիմա[ստ] գծողս աղաչեմ յիշել ի Տէր։

146բ Յիշատակարան. Փա՛ռք անմահին, անեղին եւ արարչագործ կամացն Աստուծոյ՝ Յիսուսի Քրիստոսի. ամէն, որ ետ կարողութիւն տկար ոգոյս, անարժան եւ յիմար, անիմաստ եւ տգէտ Գրիգոր իրիցիս Բաղիշեցի, որ ծաղկեցի զԽազտետրս ի վայելումն մեր հոգեւոր հաւրն՝ քաջ եւ արի հեռետորին եւ րաբունապետ վարդապետն Սարգսին, որ է յԱռզռաւմա՝ ի քաղաքէն Սպերու։

147ա Արդ, որք հանդիպիք սմայ կարդալով կամ աւրինակելով, յիշեսջի՛ք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զքաջ եւ արին՝ երանաշնորհ վարդապետն զՍարգիս, եւ զիս՝ զանարժան Գրիգորիսս յիշել ի Տէր, եւ դուք՝ յիշողքդ յիշեալ լիջի՛ք ի Քրիստոսէ Աստուծոյ. ամէն։ Արդ, նկարեցաւ ծաղիկ սորայ ի քաղաքն Թուխաթ, ի թվին ՌԿԷ. (1618), ձեռամբ (կապգիր)՝ Գրիգորիս քահանայիս. աբ. լբ. մ. աբ. ...ժդ. լբ. մ. մթ. (ծածկագիր՝ Գրիգորիս)*։

* Ծնթ. Մի քանի բանալիով արուած ծածկագիր է, աբ. (գումարագիր՝ 1+2=3՝ Գ) լբ. (գումարագիր՝ 30+2=32, եւ 32-րդ տառը այբուբենում՝ ր) մ. (եղբայրագիր՝ ի) աբ. (գումարագիր՝ 1+2=3՝ Գ) ...ժդ. (կէտերը ժ-ի վերեւում, ժամացոյցի սլաքի ուղղութեամբ՝ ...ժ=մ, որից էլ՝ մդ=20+4=24, եւ 24-րդ տառը այբուբենում՝ ո) լբ. (գումարագիր՝ 30+2=32, եւ 32-րդ տառը այբուբենում՝ ր) մ. (եղբայրագիր՝ ի) մթ. (գումարագիր՝ 20+9=29, եւ 29-րդ տառը այբուբենում՝ ս). ծածկագիրը վերծանուած է ԺԷ. դ.ի յիշ-քում առանց մանրամասն վերլուծութեան, ծածկագրի մանրամասն վերծանութիւնը արել են Յասմիկ Իրիցեանը եւ Մարինէ Սարգսեան։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Ա., էջ 645, Հմր 868 (կրճատումներով)։

2. Զաքարիա գրչի 3բ (յաճախ անկապակից) Փա՛ռք անմահ<ա>ին, անեղին եւ արարչագո[ր]ծ կամացն Յիսուսի Քրիստոսի, որ ետ կարողութիւն <[ե]տ կարողութիւ[ն]> ոգոյս անիմաստի Զաքարիայ բանասիրէ՝ ի վայելումն անձ<ն>ին իւրոյ, տա՛ Աստու[ա]ծ, Տէր սիրէ, զ[հ]եզ եւ խոնարհ առնէ զամբարտաւանս մինչ ի յերկիր, (խազագրուած)՝ յիշեա՛, Տէ՛ր, եւ զղորըմեայ (այսպէս)։

112բ Զգծող սորին եւ վայելող սորին Զաքարիայ քահանայս յիշեցէ՛ք առ Տէր եւ ձ/// (չշարունակած)։ Թվին ՌՃԿ. (1711), ՋՄՀ. (1711)*։

* Ծնթ. Ծածկագրուած է թուականը տառերի թուային արժեքով՝ 900+200+60 (Հ=Կ՝ եղբայրագիր)=1160+551=1711։

112բ Աստուած Մկրտիչ (կապգիր) ողորմի բա<ի>րի հոգոյն՝ ծիրան էբեր։ Մկրտիչ (կապգիր), տէր Յովհաննէս կերան։

113բ ՌՃԿԲ. (1713)*։

* Ծնթ. Քանի որ նախորդ՝ 112բ էջում կայ Զաքարիա գրչի յիշատակարանը՝ 1711 թուականով, իսկ այստեղ՝ 1 էջ յետոյ առկայ է 1713՝ 2 տարուայ տարբերութեամբ յիշատակարանը, կարծում ենք, որ 113 էջը (ուր յաւելեալ նիւթեր են) կրկին Զաքարիայի ձեռքով գրուած է 2 տարի անց։

121բ (կապգիր) Գրիգորիս*։

* Ծնթ. Ամենայն հաւանականութեամբ Զաքարիայի ձեռքով արտանկարուած է 147ա-ի «Գրիգորիս» կապգրից։

122բ (որպէս բնագրի շարունակութիւն) Եւ գրողիս։

144բ Յիշատակ է Խազտետրս ի անարժան Զաքարիայ իրիցուս, որ զանունս միայն եմ ընկալեալ եւ ի բարեաց գործոց դատարկացեալ։ Զմեղաոր (այսպէս) հողս եւ Զաքարիա գծողս յիշեցէ՛ք ի յաղօթս ձեր, եւ դուք յիշեալ լիջի՛ք առաջի անմահին Աստուծոյ. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 3բ (1697 թ., բոլորգրանման նոտրգիր) Յոհանն, որ ի մօրէն ընծայեցաւ, եւ էր ի թվին ՌՃԽԶ. (1697), օրն Դ.շաբթի։

2. 4բ (ԺԸ. դ., շինծու բոլորգիր)* Այս է զքսի (՞) հասապն՝ Ա. հէք///, Ա. ճիտանոց, Ա. ոսկէ էրէսանոց, ԺԲ. (12) ջուխտ չափռաստ, Ա. մասնատուփ, Է. թօփ, Ա. հե/// էրէսանոց, Բ. սանդուխտ, Դ. թօփ էլ հէքալի վրէնա///։

* Ծնթ. Հնարաւոր է նաեւ Զաքարիա գրչի ձեռքով է՝ 1711 թ. շուրջ, հմմտ. նրա 3բ էջի յիշատակարանի գիրը։

3. 147բ (ԺԸ. դ., բոլորգրանման նոտրգիր) Հայոց ԿԵ. (616) թվին եկավ Մահմետն աշխարհս։ Թվին ՌԾԳ. (1604) տարի է, որ Մահմետն էկել է եւ անցել։ Երբ թիւն ՌՃԿ. (1711) հասանի, թագաորութիւն (այսպէս) Հայոցն լինի։

ՆՇՈՒՄ՝ Մէջքին սոսնձած սպիտակ թղթին՝ «15», Ա. փեղկի կազմաստառին՝ սեւով «Խ[աչիկ] վարդապետ, [Հմր] 15/3663», «XVII», «1/4», «ՌԿԷ., Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]», «Հմր 81», 1ա՝ կարմրով, Հմր 15»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 12, Հմր 15:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 3բ՝ սեւով «Մի՛ այ անտես առներ զաղաչանս մեր, մի՛ դարձուցանէր զերեսս քո ինէն, արարեր աստսւասածան (այսպէս)», «Տէ՛ր, սիրէ՛ զհեզս եւ խոնար[հ] առնէ (թանաքը տարածած)», «Յո», 5ա՝ սեւով «Ամ, Զողորմութեան», 7բ՝ սեւով «ատ», 144ա՝ սեւով «Փառաւորէ՛. ոմանք այսպէս ասեն (երգեցողութեան հետ կապուած ցուցում՝ ըստ խազերի)», 147բ՝ սեւով «Ե. շաբաթ է, եւ շաբաթ գլուխ վէր արայ, ղունկ հարթէ, բարի է», «Այսաւր յար (խազագրուած)», «Ասաց անզգամն», «Ասաց անըզգամն ի սրտի իւրում, թէ ոչ գոյ Աստուած», «Ասաց Աստուած (՞)», «Ասաց անզգ ի սրտի իւրում, թէ ոչ գոյ ինձ»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 3բ, 4բ՝ սեւով՝ բաժանազարդ, 97ա՝ սեւով լուսանցազարդ՝ բուսական։

 

 

3664

ՇԱՐԱԿՆՈՑ

 ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 379. չգրուած՝ 9բ, 133բ, 182բ, 237բ, 304բ, 330բ, 379բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԼԳ×12 (Ա, ԺԲ, ԺԹ 10, ԺԵ, Ի, ԻԳ, ԻԸ 11, ԻԶ 8, ԼԳ 9)։ ՆԻՒԹ՝ մագաղաթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13×8,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, շագանակագոյնով սահմանագծուած (9×5,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 308ա). խորագիրք՝ կարմիր, մանուշակագոյն, շագանակագոյն, բնագրերի սկզբնատառերը յաճախ նաեւ կապոյտ։ ՏՈՂ՝ 23։ ԿԱԶՄ՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ ծաղկաթուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+Գ՝ սպիտակ չգրուած թուղթ (Բ), ծաղկաթուղթ (Ա, Գ)՝ մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 1ա, 134ա, 183ա, 331ա։ Ճակատազարդ՝ 10ա, 55ա, 107ա, 238ա, 305ա, 359ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, ծառ՝ 109ա, 111ա, 174ա, տաճար՝ 31ա, 148բ, 215բ, 224բ, 238ա, խաչ՝ 120բ, 239բ, 249բ, 252բ։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր, կենդանագիր՝ 1ա, 183ա։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, վարդագոյն, մանուշակագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. մասնակի նորոգուած՝ Ի. դ., ձեռագրի հիմքը ամրացուած կապտաւուն եւ սպիտակ թղթերով. կազմի կաշին մաշուած, քերծուած, թեթեւակի գունափոխուած, մէջքի կաշին ճեղքուած. Ա. եւ Բ. փեղկերի կազմաստառների եւ Ա. եւ Գ. պհպ.ների ծաղկաթուղթը մաշուած, խոնաւութիւնից գոյները տարածուած, պհպ. Բ.՝ թուղթը մաշուած, տեղ-տեղ պատռուած. լուսանցակողերի կարմիրը թափուած, աղտից սեւացած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, թանաքի եւ սնկային հիւանդութեան հետքեր, գրադաշտը գունափոխուած, յաճախ անմաքուր ջրի լայն հետքեր, արտք. լս-ներին խոնաւութեան հետքեր. մանրանկարների գոյները խոնաւութիւնից տեղ-տեղ դժգունած, յաճախ դրոշմուած հանդիպակաց էջերին. թ. 298-9ի միջեւ՝ 4, իսկ թ. 311-2՝ միջեւ 1 թ. ընկած, թ. 170՝ հիմքից ամբողջութեամբ, իսկ թ. 171՝ մասամբ անջատուած, թ. 1, 2, 41, 71, 267, 358, 371, 379՝ արտք. ստորին անկիւնները պատռուած-ընկած, թ. 24, 96, 187, 335, 369-70՝ արտք. լս-ները պատռուած, թ. 199՝ ստ. լս-ը պատռուած, թ. 233՝ պատռուածք-անցք, թ. 176, 197, 240, 355՝ վերին արտք. լս-ները պատռուած-ընկած, թ. 296-302՝ հիմքին մօտ՝ ցեցի անցքեր, թ. 93, 96՝ բնական անցքեր, թ. 262-3ի միջեւ՝ մէկ թերթ կտրած-հանած (բնագրական պակաս չկայ)։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-379ա Շարակնոց

Տե՛ս ձեռ. 1576, 4ա-368բ: 1/1ա-4ա։ 2/4ա-6ա (խորագիրը՝ տարբեր «Կանովն Յովակիմայ եւ Աննայի»)։ 3. ա/6ա-9ա, բ/9ա (խորագիրը՝ չիք)։ 4/10ա-2ա։ 5/12ա-3բ։ 6/13բ-5բ։ 7/15բ-7ա։ 8/17ա-9ա։ 9/19ա-21ա։ 10/21ա-2բ։ 11/23ա-4բ։ 12/24բ-6բ։ 13. ա/27ա-8ա, բ/28աբ, գ/28բ, դ/28բ-9ա, ե/29աբ, զ/29բ, է/29բ-30բ, ը/30բ-1ա։ 14/31ա-3բ։ 15/33բ-5ա։ 16. ա/36բ-8ա, բ/38աբ (խորագիրը՝ չիք)։ 17/38բ-9բ։ 18/39բ-42ա։ 19/42ա-4ա։ 20/44ա-6ա։ 21/46ա-8ա։ 22/48բ-50ա։ 23/51ա-3ա։ 24/53աբ (խորագիրը՝ չիք)։ 25/55ա-6բ (խորագիրը՝ չիք)։ 26/56բ-60բ։ 27. ա/60բ-2բ, բ/62բ-6բ, գ/66բ (առկայ է միայն խորագիրը, ամբողջը՝ տե՛ս 290ա)։ 28. ա/66բ-8բ, բ/68բ-71բ, գ/71բ-4բ, դ/74բ-6ա։ 29. ա/76ա-8ա, բ/78ա-82ա, գ/82ա-3բ, դ/83բ-6ա։ 30. ա/86բ-8բ, բ/88բ-93բ, գ/98բ-100ա։ 31. ա/100ա-2ա, բ/102ա-5բ, գ/105բ-6բ։ 32/107ա-9ա։ 33/109ա-11ա։ 34/111ա-2բ։ 35/112բ-4բ։ 36/114բ-6բ։ 37/116բ-8ա։ 38/118ա-20բ։ 39. ա/120բ-3ա (չիք՝ Յահեղ աւուրն...), բ/123ա-8ա, գ/128ա-30ա։ 40. ա/130ա-1բ, բ/132աբ։ 41. ա/134ա-5բ (խորագիրը՝ չիք), բ/135բ-40ա, գ/140ա-1ա։ 42. ա/141ա-3ա, բ/143ա-7բ, գ/147բ-8բ։ 43. ա/148բ-53բ, բ/153բ-8ա, գ/158բ-63ա, դ/163ա-6ա, ե/166ա-9բ։ 44/170ա-4ա։ 45. ա/174ա-6բ, բ/176բ-82ա։ 46/183ա-5բ։ 47/185բ-7բ։ 48/187բ-9ա։ 49/189ա-90բ։ 50/190բ-2ա։ 51/192ա-3բ։ 52/193բ-5ա։ 53/195ա-200ա (ունի՝ 199ա Որ ի յամսեանն վեցերորդի առաքեցաւ հրեշտակապետն Գաբրիէլ...)։ 54/200բ-1բ։ 55/201բ-4բ։ 56/204բ-6ա։ 57. ա/206ա-8բ, բ/208բ-9ա (խորագիրը՝ չիք)։ 58. ա/209ա-15ա, բ/215աբ։ 59/215բ-7բ։ 60/217բ-20ա։ 61/220ա-2ա։ 62/222ա-4ա։ 63/224բ-6ա։ 64/226ա-8բ։ 65/232բ-34բ։ 66/234բ-7ա (ունի՝ 237ա Ուրախացի՛ր, Աստուածածին, վերաւրհնեալդ ի սրովբէից...)։ 67/238ա-9բ։ 68/239բ-41բ (խորագիրը՝ տարբեր «Կանովն սրբոյ Խաչին կիւրակէին»)։ 69/241բ-3ա (խորագիրը՝ տարբեր «Կանովն երկրորդ աւուր»)։ 70/243ա-4բ (խորագիրը՝ տարբեր «Կանովն երրորդ աւուր»)։ 71/244բ-6ա (խորագիրը՝ տարբեր «Կանովն չորրորդ աւուր»)։ 72/246ա-7բ (խորագիրը՝ տարբեր «Կանովն հինգերորդ աւուր»)։ 73/248ա-9բ (խորագիրը՝ տարբեր «Կանովն վեցերորդ աւուր»)։ 74/249բ-52բ (խորագիրը՝ տարբեր «Կանովն եւթներորդ աւուր»)։ 75/252բ-4բ։ 76/254բ-6բ։ 77. ա/256բ-9ա, բ/259ա-60բ։ 78/260բ-3ա։ 79/363ա-5բ։ 80/265բ-7ա։ 81/267բ-70ա։ 82. ա/270ա-3բ, բ/273բ-4ա, գ/274աբ, դ/274բ, ե/275բ, զ/289աբ, է/288ա-9ա, ը/275աբ, թ/275բ-6բ, ժ/276բ, ժա/276բ-7բ, ժբ/293ա, ժգ/293բ, ժդ/303բ-4ա (վերջը 4 տող չգրած՝ 304ա «...զմիշտ պատարագի, Հաւր ի հաշտութիւն մեզ, ի քաւութիւն///»), ժե/277բ-8ա, ժզ/278աբ, ժէ/278բ-9ա, ժը/279ա-80ա, ժթ/280աբ, ի/280բ, իա/280բ-2բ։ 83/282բ-8ա։ 84. ա/132բ-3ա, բ/293բ-4բ, գ/294բ-5բ, դ/295բ-6ա, ե/296բ-7ա, զ/297ա-8ա, է/298ա-8բ (թ. 298-9ի միջեւ 4 թ. ընկած. վերջը՝ թափուած «...ընդ Քեզ քոյին փառաւք արեգական///»)։ 85. ա-դ/չիք։ ե/299ա (սկ.՝ 3-4 տող թափուած «///բարձեր ձեռաւք նիւթ ի հողոյ եւ ստեղծեր մարդ ի պատկեր քո...») զ/299աբ, է/299բ-300բ, ը/300բ-2բ (խորագիրը՝ տարբեր «Երգ զկնի ի Տէր լոյս եւ սաղմոս»)։ 86. ա/305ա-9ա (ունի՝ 308բ-9ա «Անսկիզբն Աստուած, համապայծառ ամենասուրբ Երրորդութիւն...»), բ/309ա-11բ (թ. 311-2ի միջեւ 1 թ. ընկած. վերջը՝ 3-4 տող թափուած «Ի տաճարի հանգըստեան*... արիաբար մարտեան ընդդէմ թըշնա///») գ/312ա-3բ (սկ.՝ թափուած «[Ո. Հեղմամբ արեան... ///ժողովք դասք մարգարէից...») դ/313բ-7ա, ե/317ա-20ա, զ/320բ-2բ, է/322բ-6բ, ը/326բ-30ա։ 87. ա/331ա-3ա, բ/333ա-4բ, գ/334բ-6ա, դ/336ա-40ա (ունի՝ 339բ-40ա «Սարսափելի որոտմամբ...»), ե/340ա-2ա (չիք՝ «Զքեզ աղաչեմք...», «Արեգակն արդարութեան...»), զ/342ա-4բ, է/344բ-50ա (չիք՝ «Աւրհնաբանող ձայնիւ երգեմք...»), ը/350ա-2բ։ 88. ա/359ա-61ա, բ/361ա-3բ, գ/363բ-6ա, դ/366ա-9ա, ե/369ա-71բ, զ/371բ-4ա, է/374ա-6բ, ը/376բ-9ա։ 89. ա/353ա-6ա, բ/356ա-8բ (ունի՝ 357բ-8բ «Ողբ գերեզմանաց. Ես ասացի վերանալ յինէն...»)։ 90. ա/93բ-7ա, բ/97բ-8բ։ 91/35ա-6բ (կրկն.՝ 291ա-3ա)։ 92/290ա-1ա (ունի՝ 290բ-1ա Պսակ եւ փառք պարծանաց...)։ 93/53բ-4ա։ 94/50ա-1ա։ 95/229ա-32բ։ 96/302բ-3բ։

Ունի՝ 289բ-90ա «Շարական Տարգոսեանց. Տենչալի տաւնիւ սրբոց...»։

* Ծնթ. «Ճգնաւորք Քրիստոսի...» մասը ի տարբերութիւն Հմր 1576 ձեռագրի՝ այստեղ նախորդում է։

1բ-2բ՝ արտք. լս-ներին հետագայի ձեռքով սուրբգրային յղումներ, մէկընդմէջ բնագրային յաւելումներ՝ 287բ եւ այլուր։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 54բ (ստացողի, 1639 թ., նոտրգիր) Ես՝ Գեղեմացի տէր Յարութիւնս, առի այս ձեռնագիր Շարականս ի թիւին Յայոց ՈՁԸ. (1239)*, Մուշի վանքումն, Անդրէաս վարդապէտիցն, ԻԸ. (28) դուման, ամսիանն Մէյեկի։

* Ծնթ. Ստացողը թուականը սխալ է գրել. պէտք է գրէր ՌՁԸ. (1639)։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 103ա՝ սեւ թանաքով ութանկիւն՝ անընթեռնելի։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին եւ մէջքին կարմրով՝ «3664», պհպ. Բա՝ սեւով «Խ[աչիկ] վարդապետ, Հմր 18/3664»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 13-17, Հմր 18:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 9բ՝ սեւով «ա, արտագրվեցաւ այս (հետագայում ջնջած)», 54բ՝ սեւով, նոտրգիր «Ի քոյ որդի Յարութենէ բարասն բարի հասար բաբասզէ (թանաքը մասամբ տարածուած)», 74ա՝ սեւով նոտրգիր «մեղք», 86բ-7ա, 106բ-7ա, 118բ, 123բ-4ա, 198բ՝ շագանակագոյնով «ս», զանազան գծեր, 130բ-1ա՝ շագանակագոյնով «աբ, արամանազ նիսեաց», 162բ՝ շագանակագոյնով «ալաբ (թանաքը տարածուած)», 164բ-5ա՝ շագանակագոյնով «արն (վրան ջնջագիծ)», 188ա՝ զանազան տառեր «ա-լ, ա-է», 220ա՝ տառեր «ա-գ», 222ա՝ «աբ», 230բ՝ զանազան տառեր «ա-խ», անորոշ գծապատկերներ, 379ա՝ սեւով «Ճշմարիտ կին է/// (շարունակութիւնը՝ անորոշ)»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 182բ՝ սեւով թռչուն եւ ձուկ, 209բ, 210ա՝ սեւով բուսական նախշեր։

 

 

3665

ՇԱՐԱԿՆՈՑ

 ԺԶ. դար

ԹԵՐԹ՝ 318։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԷ×12 (Ա, ԻԶ 11, ԻԷ 8)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 12×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (8,5×6,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 10ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 21-23։ ԿԱԶՄ՝ կանաչ մոմլաթ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ ծաղկաթուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+Գ՝ սպիտակ չգրուած թուղթ (Բ), ծաղկաթուղթ (Ա, Գ)՝ մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 1ա, 123բ։ Ճակատազարդ՝ 9բ, 50ա, 99ա, 167ա, 215բ, 267բ, 287բ։ Լուսանցազարդ՝ բուսական, վարդեակ, խաչ` 223բ, 229ա։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, վարդագոյն, կանաչ, դարչնագոյն, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի մոմլաթը մաշուած, գունափոխուած, աղտոտուած. կազմաստառների եւ պհպ. Ա. եւ Գի ծաղկաթուղթը մաշուած, խոնաւութիւնից գոյները տարածուած, պհպ. Բ.՝ թուղթը մաշուած. լուսանցակողերի կարմիրը թափուած, աղտից սեւացած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, թանաքի եւ սնկային հիւանդութեան հետքեր (մասնաւորապէս ձեռագրի վերջին էջերին), գրադաշտը գունափոխուած, դժգունած, տեղ-տեղ լուացուած, կպումներից որոշ հատուածներ եւ բառեր եղծուած, յաճախ անմաքուր ջրի լայն հետքեր, արտք. լս-ներին խոնաւութեան հետքեր. ձեռագրի վր. լս-ները եզրահատուած, մանրանկարները երբեմն վնասուած (55բ, 98ա, 231ա եւ այլուր), մանրանկարների գոյները խոնաւութիւնից գունաթափուած, յաճախ արտատպուած հանդիպակաց էջերին. ձեռագրի վերջը թերի, թ. 310-1ի միջեւ 3 թ. ընկած, թ. 1, 62՝ պատռուածք-անցք, թ. 12-108, 203-74՝ ցեցի անցքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-318բ Շարակնոց

Տե՛ս ձեռ. 1576, 4ա-368բ: 1/1ա-3բ (խորագիրը՝ չիք)։ 2/3բ-6ա (խորագիրը՝ անընթեռնելի)։ 3. ա/6ա-8բ, բ/8բ-9ա։ 4/9բ-11ա։ 5/11ա-2բ։ 6/12բ-4ա (խորագիրը՝ տարբեր «Կանոն երրորդ աւուրն»)։ 7/14ա-5բ (խորագիրը տարբեր՝ «Կանոն երկրորդ աւուրն»)։ 8/15բ-7բ։ 9/17բ-9բ։ 10/19բ-21ա։ 11/21ա-2բ։ 12/22բ-4բ։ 13. ա/24բ-6ա, բ/26ա (ունի՝ 26աբ «Ո՛ զգերահրաշ ծաղիկ բուրեալ...»), գ/26բ-7ա, դ/27ա, ե/27աբ, զ/27բ-8ա («Որ ըզմարմնական...» վերջում՝ գրչից չառանձնացուած), է/28աբ, ը/28բ-9ա։ 14/29ա-31բ (խորագիրը՝ տարբեր «Գալըստեան Տեառն ի տաճարն յԵրուսաղէմ»)։ 15/31բ-3ա։ 16. ա/33ա-4բ, բ/34բ (խորագիրը՝ չիք)։ 17/34բ-6ա։ 18/36ա-8բ։ 19/38բ-40բ։ 20/40բ-2ա։ 21/42ա-4բ։ 22/45բ-7ա։ 23/47ա-9ա։ 24/չիք։ 25/50ա-1բ։ 26/51բ-5ա։ 27. ա/55ա-7բ, բ/57բ-61ա, գ/61ա։ 28. ա/61ա-3ա, բ/63ա-5բ, գ/65բ-8բ, դ/68բ-9բ։ 29. ա/69բ-71բ, բ/71բ-5բ, գ/75բ-7ա, դ/77ա-9բ։ 30. ա/79բ-82ա, բ/82ա-6ա, գ/91ա-2ա։ 31. ա/92ա-4բ, բ/94բ-7բ, գ/98աբ։ 32/99ա-100բ։ 33/100բ-2բ (չիք՝ Որ զերիս մանկունսն...)։ 34/102բ-3բ (խորագիրը տարբեր՝ «Կանոն երրորդ Ծաղկազարդին», չիք՝ Բարեբանեալ ես...)։ 35/103բ-5բ։ 36/105բ-7ա։ 37/107ա-8բ։ 38/108բ-11ա։ 39. ա/111ա-4ա (չիք՝ Յահեղ աւուրն...), բ/114ա-8բ, գ/118բ-21ա։ 40. ա/121ա-2բ, բ/122բ-3ա։ 41. ա/123բ-5ա (խորագիրը՝ տարբեր «Կանոն Յարութեան Տեառն մերոյ՝ Յիսուսի Քրիստոսի»), բ/125ա-9ա (խորագիրը՝ չիք), գ/129ա-30ա։ 42. ա/130ա-1բ, բ/131բ-5բ, գ/135բ-6բ։ 43. ա/136բ-41բ (խորագիրը՝ չիք), բ/141բ-5բ, գ/145բ-50ա, դ/150ա-2բ, ե/152բ-6ա։ 44/156ա-60ա։ 45. ա/160ա-2ա (խորագիրը՝ տարբեր «Կանոն Ծաղկազարդի»), բ/162ա-6բ։ 46/167ա-9ա։ 47/169ա-70բ։ 48/170բ-2ա։ 49/172ա-3բ։ 50/174ա-5ա։ 51/175ա-6բ։ 52/176բ-8բ։ 53/178բ-83ա։ 54/183ա-4ա։ 55/184ա-6բ։ 56/186բ-8ա։ 57. ա/188ա-90բ, բ/190բ։ 58. ա/190բ-7ա, բ/197ա։ 59/197ա-9ա։ 60/199ա-201ա։ 61/201ա-2բ։ 62/202բ-4բ։ 63/204բ-6ա։ 64/206ա-8ա։ 65/208աբ, 212ա-3ա։ 66/213ա-5ա։ 67/215բ-6բ։ 68/216բ-8ա։ 69/218ա-9բ։ 70/219բ-20բ։ 71/220բ-2ա։ 72/222ա-3բ։ 73/223բ-5ա։ 74/225ա-7ա։ 75/227ա-9ա։ 76/229ա-31ա։ 77. ա/231ա-2բ, բ/232բ-4ա։ 78/234ա-6ա։ 79/236ա-7բ։ 80/238ա-9ա։ 81/239ա-41ա։ 82. ա/241ա-4ա, բ/244ա, գ/244աբ, դ/244բ, ե/245աբ, զ/244բ-5ա, է/245բ-6ա, ը/246աբ, թ/246բ-7ա, ժ/55ա, ժա/247աբ, ժբ-ժդ/չիք, ժե/247բ-8ա, ժզ/248աբ, ժէ/248բ-9ա, ժը/249աբ, ժթ/249բ-50ա, ի/250աբ, իա/250բ-2ա։ 83/252ա-6ա։ 84. ա/258ա-9ա, բ/259աբ, գ/259բ-60բ, դ/260բ-1ա, ե/261ա-2ա, զ/262աբ, է/262բ-3բ։ 85. ա/263բ, բ/263բ-4ա, գ/264աբ, դ/264բ, ե/264բ-5ա, զ/265աբ, է/265բ-6ա, ը/266ա-7բ։ 86. ա/267բ-70բ, բ/270բ-2բ, գ/272բ-4բ, դ/274բ-7ա, ե/277ա-9բ («Այսաւր յիշատակ սրբոց...»՝ գրչից չառանձնացուած եւ Հմր 1576ի համեմատ համառօտ), զ/279բ-81ա, է/281ա-4բ, ը/284բ-7բ։ 87. ա/287բ-9ա, բ/289ա-90բ, գ/290բ-1բ, դ/291բ-5բ (ունի՝ 295աբ «Սարսափելի որոտման եւ ահագին զաւրութեամբ...»), ե/295բ-7բ (չիք՝ «Զքեզ աղաչեմք...»), զ/297բ-9բ, է/300ա-4բ (չիք՝ «Աւրհնաբանող ձայնիւ երգեմք...», «Ի հանդերձեալ նորոգմանն...»), ը/304բ-7բ։ 88. ա/311ա-2ա (սկ.՝ «[Յոյս եւ յարութիւն...] ///եւ ըզմահ յանձն առեր կենդանատու ամենեցուն...»)։ բ/312ա-4բ, գ/314բ-6բ, դ/316բ-8բ (վերջը՝ թափուած «Անապականութեան աղբեր... Իմանալի բանաւոր տախտակ անտրամադրելի ///»), ե-ը/չիք։ 89. ա/307բ-10բ (թ. 310-1ի միջեւ 3 թ. ընկած. վերջը՝ թափուած «... Ւիւսին պըսակք զանազանեալք եւ պատմուճանք լուսափայլ///»), բ/չիք։ 90. ա/86ա-9բ, բ/89բ-91ա։ 91/256բ-8ա։ 92/247ա։ 93/49աբ։ 94/44բ-5բ: 95/208բ-12ա։ 96/չիք։

Ունի՝ 258ա «Շարական կիրակմտի Յարութեան. Անըսկիզբն Աստուած...»։

Ստ. եւ արտք. լս-ներում հետագայի ձեռքով բնագրային յաւելումներ, նոտրգիր. 64բ՝ «Երկնային զօրութիւնքն անդադար օրհնութիւն մատուցանեն քեզ, Փրկի՛չ, քեզ վայել է», 73բ «Իմանալի լուսովդ քո, Փրկի՛չ, լուսաւորեա՛ զմեր զհոգիս եւ կեցո՛յ», 74ա «Ինձ զմեղս եմ միայն բարեգութ, եւ ողորմեա՛ ինձ, Աստուա՛ծ, ըստ մեծի ողորմութեան քում», 206բ՝ բոլորգիր «տեսանելով զանազան աթոռսն», 240ա՝ բոլորգիր «անյաղթելի զօրութեամբ»։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 9ա (ԺԸ. դ., շղագիր) Այս գրքուկի գրած Շարականըս պատկանի Աղաջան Տէր-Գրիգորեան Գումրցի[ին] (՞)։

ՆՇՈՒՄ՝ Պհպ. Բա՝ սեւով «Խ[աչիկ] վարդապետ, [Հմր] 20/3665», «ԺԷ. [դար], Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]», 1ա՝ մանուշակագոյնով «417 թիւն (՞)»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 17, Հմր 20:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա, 2ա, 117բ՝ սեւ թանաքով զանազան գծեր, 107ա՝ սեւով «ա բ հ, Աստուած»։

 

 

3666

ՏՕՆԱՑՈՅՑ, ԺԱՄԱԳԻՐՔ

 ԺԶ. դար*

ԹԵՐԹ՝ 148+1 (կրկն.՝ թ. 102). չգրուած՝ 90աբ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԵ×12 (Ա 8, Գ չիք, Ե, ԺԱ 10, Ժ 11, ԺԴ 13, ԺԵ 1)։ ՆԻՒԹ՝ մագաղաթ*։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 10,5×8։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (6,5×4)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 23ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 15։ ԿԱԶՄ՝ կանաչ մոմլաթ (Ի. դար). միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ ծաղկաթուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ դեղնաւուն թուղթ, Աա Բբ՝ վրան սոսնձած կազմաստառի շարունակութիւն-ծաղկաթուղթը՝ մասն կազմաստառի։

* Ծնթ. Համառօտ ցուցակում (Ա., էջ 1060) վրիպմամբ ձեռագրիս նիւթը «թուղթ» է, ժամանակը՝ «ԺԷ. դ.», մինչդեռ նիւթը մագաղաթ է, ժամանակը՝ ԺԶ. դար. հմմտ. նաեւ Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 40, Հմր 25։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 5ա։ Ճակատազարդ՝ 72բ։ Լուսանցազարդ՝ բուսական՝ 5ա, 42բ, 44ա, 46բ, 59բ, 72բ, տաճար՝ 16բ, վարդեակ՝ 66ա, խաչ՝ 72բ (որպէս բուսական լուսանցազարդի աւարտ)։ Զարդագիր՝ հանգուցագիր՝ 44ա, 46բ, 106բ (106բ՝ գծանկարային), թռչնագիր՝ 5ա, 16բ, 42բ, 59բ, 66ա, 72բ, 97բ։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, կապոյտ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած-վերակազմուած Ի. դարում (միայն կազմը). կազմի մոմլաթը թեթեւակի մաշուած, քերծուած, մասամբ գունաթափուած եւ աղտոտուած, կազմաստառների եւ պհպ. Աա եւ Բբ-ի ծաղկաթուղթը թեթեւակի մաշուած, գոյները խոնաւութիւնից տարրալուծուած, տեղ-տեղ դեղնած. լուսանցակողերը խոնաւութիւնից կոշտացած, փոշուց սեւացած. թերթերին խոնաւութեան եւ գործածութեան հետեւանքով զանազան բծեր, մոմի, իւղի եւ թանաքի հետքեր, խոնաւութիւնից մագաղաթը կոշտացած, տեղ-տեղ ձեւափոխուած, ձեռագրի ստորին անկիւնները խոնաւութիւնից փտած-թափուած, գրադաշտը գունափոխուած, դեղնած, տեղ-տեղ աղտոտուած, սեւացած, որոշ հատուածներ եւ բառեր եղծուած, 133բ եւ 134ա էջերի գրադաշտը ամբողջութեամբ ջնջուած. մանրանկարները խոնաւութիւնից գունափոխուած, վնասուած, գոյները տարրալուծուած, երբեմն նաեւ դրոշմուած հանդիպակաց էջերին. ձեռագրի սկիզբը եւ վերջը թերի, Գ. պրակը եւ որոշ թերթեր մէջընդմէջ ընկած՝ թ. 1ից առաջ 2 թ. ընկած, թ. 8-9ի, 105-6ի միջեւ ընկած 2, իսկ թ. 34-5ի, 40-1ի, 90-1ի միջեւ ընկած 1ական թերթ, թ. 20-1ի միջեւ ընկած 12 թերթ (Գ. պրակը), թ. 147-8ի միջեւ եւ թ. 148ից յետոյ անորոշ քանակի թերթեր ընկած (տե՛ս Բովանդակութիւն). թ. 25՝ կէսից (երկայնակի) պատռուած-ընկած, թ. 26-7, 30-40, 46, 59, 68-9, 77-8, 91-112, 120, 122, 133, 136, 141-7՝ պատռուածք-անցքեր (հիմնականում մագաղաթի մաշուածութեան-փշրուածութեան հետեւանք, բնագիրը՝ վնասուած), թ. 43, 121՝ վերին անկիւնը պատռուած-ընկած, թ. 60-119, 136-47՝ հիմքին մօտ խոնաւութիւն տեսած, թ. 102՝ երկայնակի պատռուած-ընկած՝ մնում է առաւելագոյնը 3 սմ չափով հիմքը, թ. 134՝ վերին անկիւնը շեղակի կտրած-հանած՝ բնագիրը վնասուած, թ. 143՝ հիմքից գրեթէ անջատուած, թ. 3-9, 148՝ ցեցի անցքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 5ա-89բ [Տօնացոյց]

Տե՛ս ձեռ. 2441, 3ա-196ա: 1/1ա-4բ. ա/չիք։ բ/1աբ, 70բ-1բ (թ. 1ից առաջ 2 թ. ընկած. սկ.՝ «[Սեպտեմբերի Ը. եւ Նաւասարդի ԻԹ.] ///տեաց. Աւետարան. Եւ յամսեանն քարոզ՝ Սո՛ւրբ Աստուածածին, աղաչեմ, ընկալ՛՛։ Նաւասարդի Լ. եւ Սեպտեմբերի Թ. Իլուլ Բ. Տօն է մեծապայծառ, հրաշափառ եւ փառաւորեալ ամենասրբուհի Աստուածածնի...»)։ գ/1բ-2ա։ դ/2ա-4բ, 42բ-3ա։ ե/չիք։ զ/չիք։ 2/5ա-19բ. ա/5ա-8բ (թ. 8-9ի միջեւ 2 թ. ընկած, վջ.՝ թափուած. «...Յառաջ քայլէ եւ բարձր///»)։ բ/9ա-13բ (սկ.՝ «///յելչութիւն. փոխ. Ասաց Տէր...»)։ գ/13բ-6բ։ դ/16բ-9բ։ 3/19բ-33ա. ա/19բ-20ա։ բ/20աբ։ գ/20բ (թ. 20-1ի միջեւ 12 թ. ընկած. նիւթի մեծ մասը թափուած «...Որ անդադար մկ. երգեմք ///»)։ դ/21ա-34բ (սկ.՝ «/// Երանի, որ խորհի. Աւետարան Մարկոս, ՃԾԶ....», թ. 34-5ի միջեւ 1 թ. ընկած. վջ.՝ թափուած 34բ «...շուրջ գալով զսուրբ սեղանովն եւ վերաբերեն ի սեղանն///»)։ 4/35ա-59բ. ա/35ա-40բ (թ. 34-5ի միջեւ 1 թ. ընկած. սկ.՝ «///տի ասա աւրհնութիւն ի Յարութեան Տէր յերկնիցերոյն...», թ. 40-1ի միջեւ 1 թ. ընկած. վջ.՝ թափուած «...Ցնծացէք առ Աստուած. Աւետարան Յովհաննու///»)։ բ/41ա-2ա, 43ա-4ա (թ. 40-1ի միջեւ 1 թ. ընկած. սկ.՝ «/// Փոխ. Հաճեցար մինչեւ ի Համբարձումն...»)։ գ/44ա-6բ։ դ/46բ-53բ։ ե/53բ-9բ։ 5/59բ-65բ։ 6/66ա-70բ։ 7/71բ-83ա։ ա/71բ-2ա։ բ/72բ-6բ։ գ/76բ-80ա։ դ/80ա-3ա։ 8/83ա-9բ. ա/83ա-4բ։ բ/84բ-6բ։ գ/86բ-8ա։ դ/88ա-9բ։

Այլ ձեռքով բովանդակային լրացումներ. 63ա՝ «ա. Հ. բձ. Ընդ սուրբս քո բար,/ բ. Հ. բկ. Աւրհնեա՛», 64ա՝ «Շաբաթ սրբոց վկայիցն՝ Անտոնինոսի եւ Թէոփիլոսի, Անիկտոսի եւ Փոտինոսի. Հ. դձ. Սուրբ ես Տէր, զօր աւետ՛՛»։

Տե՛ս Գիրք Ժամակարգութեան, որ կոչի Ատենի, Մարսէլ, 1673, էջ 341-395։

Բ. 91ա-128ա [Մասն ժամագրոց]

1. 91ա-4բ [Երգ տեառն Ներսէսի Շնորհալւոյ կաթողիկոսի Հայոց, ասացեալ ի պաշտաման գիշերի]* – [Յիշեսցուք ի գիշերի զանուն քո, Տէ՛ր... Զարթի՛ք, փա՛ռք իմ, զարթի՛ք, եւ ես զարթեայց] (թ. 90-1ի միջեւ 1 թ. ընկած. սկ.՝ թափուած) ///առաւօտուց. ալէլուիա։ Զարթի՛ք ընդ զըուարթունս, մանկո՛ւնք... Յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Ալէլուիա, ալէլուիա, ալ՛՛։ Ամէն. ալելուիա ալէ՛՛։ ա. 92բ-4բ Քարոզ – Զարթուց[եալքս] ամենեքեան ի [հանգստենէ] քընոյ... Եւ կիրակէ եւ տէրունական տօնից Գ. Տէ՛ր ողորմեա։

* Տե՛ս Ժամակարգութիւն եկեղեցւոյ Հայաստանեայց. ըստ կարգաւորութեան սրբոց թարգմանչաց եւ այլոց սրբոց հարց մերոց, մասն Ա., Վիեննա, 1839, էջ 5-9։

2. 94բ-7բ Երգ պաշտման Տեառն՝ տէր Նէրսէսի ասացեալ [Ներսէսի Շնորհալւոյ Ողբերգութիւն անձին զղջացելոյ եւ բողոք իւրաքանչիւրոյ դիմի խոստովանողաբար, ծայրակապ՝ «Ա-Ք»]* – Աշխարհ ամենայն առ իս նայեցեալ... Քեզ միշտ մերձ ծանի՛ր քուն մահու եկեալ քընընող դատաւոր։ Տէր ող[որմեա՛]՛՛։

* Տե՛ս Կարգաւորութիւն հասարակաց աղօթից Հայաստանեայց եկեղեցւոյ, Վիեննա, 1839, էջ 14-18։

3. 97բ-100ա [Ն]որին Ներսէսի Երգ պաշտման [Ներսէսի Շնորհալւոյ Ի դէմս սրբոյ Երրորդութեանն նաեւ իւրաքանչիւրոյ դիմի Երրորդութեանն առանձնակի, ծայրակապ՝ «Ա-Ք»] – Առաւաւտ լուսոյ, Արեգակն արդար առ իս լոյս ծագեա՛... Քաւի՛չ յանցանաց, քաւեա՛ զօրհնաբանս, քեզ երգել ըզփառս։ Աստուածածնին բարեխօսութեամբ։ Յիշեա՛ Տէր եւ ո՛՛։

* Տե՛ս Ժամակարգութիւն եկեղեցւոյ Հայաստանեայց ըստ կարգաւորութեան սրբոց թարգմանչաց եւ այլոց սրբոց հարց մերոց, մասն Ա., Վիեննա, 1839, էջ 9-10։

4. 100ա-12բ [Թագաւորք]

ա. 100ա-6ա Թագաւորք ապարութեան (= ապաշխարութեան) կրաւնաւորաց – Թագաւոր յաւիտեան. Լո՛ւլ(=ր) մեզ, Աստըւած փըրկիչ մեր, եւ կեցո՛յ զմեզ... (թ. 105-6ի միջեւ 2 թ. ընկած. 105բ «...[որ] ծըփիմս ալէկոծե[ալ] յանցանօք մեղաց եւ կեցո///» 106ա «/// Մոլորեցայ ես որպէս զոչխար կուրուսեալ...») ընդ /// ի /// կեանսըն յաւիտենից։

բ. 106բ-11բ Թագաւորք մարտիրոսաց – Զողորմութիւն քո, Տէ՛ր, արա՛ ի մեզ... եւ ի կամարըս լուսեղէնըս թագաւորեալք օրհնել Սուրբ զԵրրորդութիւն։

գ. 111բ-2բ [Սրբոյն Ստեփաննոսի] – Այսաւր [դասք հրեշտակաց] ուրախանան ընդ ճըգնութիւն... ի [լուսեղէն] խորանըն զուգաւ[որելով]։ Այսօր դասք հրեշ[տակաց ուրախանան]։

5. 112բ-21բ [Ալէլուք գիշերայինք տէրունական տօնից կարգաւ] Ալէլուք Ծնընդեանն Տեառն Յիսուս Քրիստոսի – Ալէլուիայ Գ. ալէ՛՛։ Տէր հովեսցէ զիս... Պատմեսցեն երկինք զարդարութիւն նորա, տեսին ամենայն ժողովուրդ զփառս նորա։ Փառք եւ երկր՛՛։

ա. 114ա-5բ Ալէլուք առաջի ձայն. Յարութեան – Ողորմութեամբ Տեառն լի եղեւ եր[կիր]... Տէ՛ր, Բարձրեալ եւ ահ<հ>արկու։

բ. 115բ-6բ Ալէլուիայք Համբարձման Քրիստոսի. Առաւաւտուն – Համբարձէ՛ք, իշխա՛նք... Համբարձաւ Աստուած աւրհնութեամբ եւ՛՛ Սաղմոս ասացէ՛ք Աստուծոյ մերոյ։

գ. 116բ-7բ Ալէլուք Հոգոյն Սրբոյ Գալստեանն. Առաւօտուն [ասացեալն] – Պ(=Ց)անկալի է նա քան զոսկի... Մի՛ ընկենուր զիս երեսաց քո։

դ. 117բ-8բ Ալէլուք Խաչի. Առաւօտուն [ասացեալն] – Ցուպ քո եւ գաւազ[ան] նոքա մխի[թարեսցեն]... Աթաւ[ռ] քո, Աստուա՛ծ. յաւիտեան յա[ւիտենից. ամէն]։

ե. 118բ-20ա Ալէլուք եկեղեցոյ. Առաւօտուն [աս]ացեալն – Լսել զձայն աւրհնութեան քո... Մեծ է Տէր եւ աւրհնեալ է յոյժ ի քա՛՛։ Հաստարմատ ցընծութեամբ ցըն[ծասցէ]՛՛։

զ. 120ա Ալէլուիա Ղազարու Յարութեան – Բարձր առնեմ զքե[զ, Տէ՛ր]՛՛։ Տէ՛ր Աստուած իմ, կարդացի առ քեզ։ Եհան զիս ի գըբոյ դառա[պանաց]՛՛։ Հաստատեաց ի վերայ վիմի զոտ՛՛ (այսչափ)։

է. 120ա [Ծաղկազարդի՝ արտք. լս-ից] – Տէր Աստուած մեր երեւեցաւ մեզ ար՛՛։ Աստուա՛ծ, իմ ես դու, խոստովան եղ՛՛։ Լերինք ցնծասցեն առաջի, զի՛՛։ Դատէ զաշխարհս արդարո[ւթեամբ]՛՛ (այսչափ)։

ը. 120ա-1ա [Աւագ շաբաթուն՝ արտք. լս-ից] – Զի նա ասաց եւ եղեն... Որպէս վիրաւոր նընջէ ի գերեզ[մանի]։

թ. 121աբ [Ալէլուիա Վարդավառին]. Առաւօտուն [աս]ացեալն – Քո են երկինք եւ քո է երկիր... Պատմեսցեն երկինք զարդարութիւն նորա, տեսին ամենայն ժողովուրդ զփառս նորա։ Փառք եւ երկր՛՛։

6. 121բ-5բ [Առաւօտու երգք]

ա. 121բ-2ա Առաւօտու երգ. Յարութեան – ԶՅարութիւն ըզՓըրկչին օրհ[ն]եսցուք... ըզմահացեալսըն վերաբերեաց ի կեանս։

բ. 122աբ [Առաւօտու երգ]. Սուրբ Հոգոյն Գալստեան – Զգալուստ Հոգոյն օրհնեսցուք... Մտցեն աղօթք իմ առա///, Տէ՛ր Աստուած, փըրկութեան իմոյ։

գ. 122բ Առաւօտու երգ. Ղազ[արու] – Տէ՛ր հաներ ի դժոխոց ///, Բարձր առնեմ զքեզ /// (այսչափ)։

դ. 123ա Առաւօտու երգ. Ծաղկազարդն – Այսօր մըտանէ թագաւորըն մեր Քրիստոս ի յԵրուսաղէմ... եւ զաստուածորդին փառաւորէին։

ե. 123աբ Առաւօտու երգ. Մեծի Բ.շաբթի – Ի սկըզբանէ, Տէ՛ր, զերկիր հաստատեցեր... Եդին զիս ի գբի ներգնումն,/ Յիս հաստատեցաւ սրտմ[տութիւն]՛՛։

զ. 124ա Երգ Եկեղեցոյ – Տան քում վայել է սրբ[ութիւն]։ Տէ՛ր, թագաւորեաց վայելչութիւն (այսչափ)։

է. 124ա Երգ տապանակին – Արի՛, Տէ՛ր, ի հանգիստ քո դու, / Յիշեա՛ զ<զ>Դաւիթ եւ զամենայն հեզ[ութիւն] (այսչափ)։

ը. 124ա [Վ]արդավառին – Քո են երկինք եւ քո երկիր, / Զհիւս (=զհիւսիս) եւ զհարաւ դու արա՛՛ (այսչափ)։

թ. 124ա Երգ Ծըն[ն]դեանն Քրիստոսի – Իջցէ որպէս զան[ձ]րեւ ի վերայ,/ Աստուա՛ծ, զիրաւունս քո արքայի (այսչափ)։

ժ. 124ա Երգ Խաչի – Ետուր եր[կ]իւղածաց քոց, / Որպէս փր[կ]եցան սիրելի (այսչափ)։

ժա. 124բ Հրեշտակապետաց – Աւրհնեցէ՛ք զՏէր յերկինս/ Օրհնեսցէք զնա՝ ամենայնս հրեշտակ (այսչափ)։

ժբ. 124բ Ամենայն առաքելոց – Ոչ են բանք եւ ոչ են խօսք, / Ընդ ամենայն երկիր ել բարբառ նոցա (այսչափ)։

ժգ. 124բ Յամօրէն մարտիրոսաց – Բ(=Պ)արծեսցին սուրբքն փառօք, / Օրհ[ն]եցէ՛ք զՏէր օրհնութիւն ի նորա։

ժդ. 124բ Զնաւին մարգարէից – Յեկեղեցիցս բարեբանեա՛՛, / Եւ զՏէր աղբերացն Իսրայիղի (այսչափ)։

ժե. 124բ-5ա Մարտիրոսաց – Առաքեա՛, Տէ՛ր, զլոյս քո եւ զճշմարտութիւնըս քո... որ ուրախ առնէ զմանկութիւն իմ, ցոյց մեզ, Տէ՛ր, զողոր՛՛։

ժզ. 125աբ Երգ Յայտնութեան. Առաւօտու – Արեգակն արդարութեան այսօր... սըրբեցեր ըզմեզ մկըրտութեամբըն Սըրբոյ Հոգոյն։

7. 125բ-8ա [Մեսեդիք]

ա. 125բ-6ա Մեսեդիք Ծնընդեան Տեառն – Տէր ասաց ցիս՝ Որդի իմ ես դու... Աստուած զիրաւունս քո այքի (= արքայի) տու[ր]՛՛։

բ. 126աբ Մեսեդիք Յարութեան – Տէ՛ր, կարող եւ հզօր. Տէ՛ր, կարող ի պատերազմի... Յելիցն արեգական մինչեւ՛՛։

գ. 126բ [Գալըստեան՝ արտք. լս-ից] – Աւրհնեալ եկեալ անուամբ՛՛։ / Տէր Աստուած մեր արարէ՛ք զտօ՛՛ (այսչափ)։

դ. 126բ [Եկեղեցոյ՝ արտք. լս-ից] – Աստ աւրհնեցէք ամենայն ծառայք՛՛։ / Ով կայք ի տան Տեառն ի գաւիթս՛՛ (այսչափ)։

ե. 126բ [Կիրակմտի՝ արտք. լս-ից] – Սիրեցի, զի լուիցէ, Տէ՛ր՛՛։ / Զի խոնարհեցոյց զունկ՛՛ (այսչափ)։

զ. 127աբ Մեսեդիք մարտիրոսաց – Եղիցի ողորմութիւն քո, Տէ՛ր... Տնկեալք եղիցին ի տան Տեառն՛՛։

է. 127բ-8ա Երեկոյին. Մեսեդիք ապաշխարութեան – Տէ՛ր, լուիցէ ինձ ի կարդալ իմում լուաւ ինձ... Ծածկեաց զիս ի ժողովցչաց՛՛ (՞)։

ը. 128ա Աւագ շաբաթ եւ Խաչի – Լուացից սրբութեամբ զձեռն իմ... [Զ]խունկն առաջի քո պա՛՛։

Գ. 128բ-47բ [Սկսուածք Շարականաց. Կանոն Օրհնութիւն Աստուածածնին, Յայտնութեան, Ապաշխարութեան, Աւագ Օրհնութիւն եւ այլոց տօնից] – Երգեցէ՛ք, որդի՛ք Սիօնի... թագաւորն փառա/// փառաւորեալըն/// (շար.)։

Դ. 148աբ [Տօնացոյց տէրունական տօնից. մասն]* – (սկ.) ///Ձայնիւ գոչէ. Յարեւու եհար զխորան իւր... Աղօթք. Պահպանիչ եւ յընթրիս բազ/// (շար.)։

* Տե՛ս Տօնացոյց տէրունական տօնից, Ամստերդամ, 1669, էջ 7-9։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

72ա Բայց զՍուրբ Աստուած, որ խաչեցար ասա՛,

Ով որ կարդա, Աստուած ողորմեա՛։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 94բ՝ սեւ թանաքով բոլորակ «ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ / ԾԱՌԱ (՞) ՆԵՐՍԷ/Ս ՎԱՐԴԱՊԵՏ/ [Ռ]ՃԾԲ. (1703)»։

ՆՇՈՒՄ՝ Պհպ. Աբ՝ մատիտով «Խաչիկ վարդապետ, Հմր 25», 143բ՝ մանուշակագոյնով, շղագիր «Իսրաէլ, Ջալալեան (՞)», 148բ՝ մանուշակագոյնով, շղագիր «Իսրաէլ Առաքելեանց»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 40, Հմր 25:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 2ա՝ մանուշակագոյնով, շղագիր, հակառակ դիրքով «Յափացում», 33բ՝ տառեր «ե-ժ»։

3667

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(բաղկացած 2 ձեռագրից)

 

ԹԵՐԹ՝ 165։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,5×10,5։ ԿԱԶՄ՝ կանաչ մոմլաթ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ ծաղկաթուղթ (նորոգման ժամանակի՝ Ի. դ.). լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Գ+Դ-Ե՝ սպիտակ չգրուած թուղթ (Գ, Դ), հաստ թուղթ (Ա, Բ, Ե), Ա եւ Ե՝ մասն կազմաստառի, Աա եւ Եբ՝ վրան փակցուած կազմաստառի շարունակութիւն-ծաղկաթուղթը։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած-վերակազմուած Ի. դարում, կազմի մոմլաթը թեթեւակի մաշուած, քերծուած, մասամբ գունաթափուած եւ աղտոտուած, կազմաստառների եւ Աա եւ Եբ պհպ.-ների ծաղկաթուղթը մաշուած, գոյները խոնաւութիւնից տարրալուծուած, պհպ. Բ., Գ., Դ.՝ խոնաւութիւնից դեղնած. լուսանցակողերի կարմիրը թափուած, աղտից սեւացած։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Ա.

 ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 41 (թ. 1-41). չգրուած՝ 4բ-6ա։ ՊՐԱԿ՝ Ա-Դ×12 (Ա 11, Բ 10, Դ 8)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 12,5×9,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (9×5,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 37ա). խորագրերը եւ սկզբնատառերը՝ կարմիր եւ կանաչ։ ՏՈՂ՝ 17-20։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 6բ։ Լուսանցազարդ՝ բուսական՝ 6բ։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, մոմի եւ սնկային հիւանդութեան հետքեր, թանաքը յաճախ դրոշմուած հանդիպակաց էջերին. գրադաշտը գունափոխուած, տեղ-տեղ լուացուած, մասամբ թթուակեր, մանրանկարները յաճախ գունափոխուած. ձեռագիրը սկզբից եւ վերջից թերի, թ. 9-11՝ շեղակի պատռած-հանած՝ բնագիրը զգալապէս վնասուած, թ. 11՝ հիմքից անջատուած, թ. 21՝ պատռած-հանած՝ Այբ եւ Բեն երեսներին պահպանուած 2ական տառ, թ. 33-4ի միջեւ 1 թ. ընկած, թ. 41ից յետոյ 3 թ. ընկած.՝ երեւում են երկուսի ելուստները։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-41բ [Պարզատոմար]

Տե՛ս ձեռ. 2455, 3ա-78բ: 1/1ա-4ա (ունի միայն աղիւսակները)։ 2/6բ-41բ (թ. 33-4ի միջեւ 1 թ. ընկած. նիւթը թերի. 33բ «Չ. Եօթներակ Ա.... Միջոց շաբաթ Դ. եւ Բ. օր։ Առա///» 34ա «///առաջ Փետրուարի ԺԴ. օրն Գ.շաբթի։ Բուն Բարեկենդան Փետրուարի ԻԶ. ...», թ. 41ից յետոյ 3 թ. ընկած. վջ. թափուած՝ 41բ «... Ձմեռնամուտ Դեկտեմբերի ԺԸ. օրն Բ.շաբթի։ Յայտնութեան Բարեկենդան Դեկտեմբերի ԻԹ. օրն ուրբաթ///»)*։

* Ծնթ. Թ. 9-11՝ շեղակի պատռած-հանած. բնագիրը մեծապէս վնասուած, թ. 21՝ պատռած-հանած՝ Այբ եւ Բեն երեսներին պահպանուած 2ական տառ։

Հմմտ. նաեւ Տօմարաց գիրք, Ամստերդամ, 1668, էջ 1-70։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ մատիտով «33»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 2բ՝ սեւով զարդանախշ։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Բ.

ԺԷ. դար

ԳՐԻՉ՝ Աւետիս։

ԹԵՐԹ՝ 124 (թ. 42-165). չգրուած՝ 42ա, 165բ։ ՊՐԱԿ՝ 1-11×12 (11՝ 4)*։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 12,5×6,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (9×6)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 44ա). խորագրերը եւ սկզբնատառերը՝ մանուշակագոյն եւ կարմիր։ ՏՈՂ՝ 19-20։

* Ծնթ. Ձեռագիր Բ.ի պրակահամարները եզրահատումից վնասուած. պահպանուած ելուստներից կարելի է ենթադրել, որ ձեռագիր Բ.ի պրակամահամարները շարունակել են ձեռագիր Ա.ին՝ ըստ այդմ՝ կունենանք հետեւեալ պատկերը՝ Ե-ԺԵ×12 (ԺԵ՝ 4)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 54ա։ Զարդագիր՝ թռչնագիր՝ 43ա, հանգուցագիր՝ 54ա, 95ա։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, վարդագոյն, նարնջի, մոխրագոյն, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր եւ դեղին հետքեր, գրադաշտի թանաքը խոնաւութիւնից տարրալուծուած, մանրանկարները յաճախ գունափոխուած, տեղ-տեղ լուացուած, էջ 95ա՝ ճակատազարդի տեղը բաց՝ յետոյ լրացնելու նպատակով, թ. 112-3՝ շեղակի պատռած-հանած՝ բնագիրը վնասուած, թ. 135-65՝ ցեցի անցքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 42բ-50բ [Պատճէն տոմարին Հայոց]

ա. 42բ [Աղիւսակ] – Ամիսք եւ տօմարք Հայոց / Նաւասարդ... Կրկնակ / չկայ... Կիսակ / չկայ... Քանիք / Լ.... Աւելեաց... / Բ., / Գ., / Դ.։

– 42բ [Աղիւսակի կիրառման բանալի] – Ամսովն եւ Է. երրակովն ի ներս մո՛ւտ... եւ գտանես զոր ամսամտին անսղալ։

բ. 43ա Կրկնակ ամսոց այսպէս արա՛ – Կա՛լ Նաւասարդի ամիսն... նոյնպէս եւ զայլն արասցես։

գ. 43ա Կիսակ ամսոց այսպէս արա՛ – Կա՛լ Նաւասարդի ամիսն եւ ե՛րթ ԻԹ. եւ կէս... որ մնայ՝ կիսակ է Սահմոյ. նոյնպէս եւ զայլս արասցես։

դ. 43աբ Թուական այսպէս արա՛ – Կա՛լ մէկ թիւ յԱրաց... ի չորրորդին մի՛ ինչ երթար, զի Նահանջ է։

ե. 43բ [Նահանջ այսպէս արա՛] – Կա՛լ զթուականն բաժանեա՛ ի Դ.՝ մի մասն Նահանջ է (այսչափ)։

զ. 43բ Եթէ կամիցիս գիտել, թէ յորո՞ւմ ամի իցես – Կա՛լ զթուականն եւ ե՛րթ Դ. Դ.... թէ Դ.՝ չորրորդ որ է՝ Նահանջ է։

է. 43բ-4ա Ինն եւ զտասն երեակն այսպէս արա՛ – Կա՛լ զթուականն եւ ե՛րթ ԺԹ. ԺԹ.... յայնքան ամին իցես իննեւտասներեակին։

ը. 44ա Վերադիր այսպէս արա՛ – Կա՛լ զթուականն եւ տե՛ս, թէ քա՞նի Նահանջ կայ ի նմայ... որ մնա՝ վերադիր է։

թ. 44ա Վերադրով վերադիր այսպէս արա՛ – Կա՛լ զանցեալ ամի վերադիրն... ԺԱ. ա՛ծ, եւ այն է։

ժ. 44աբ Եօթներեակն այսպէս արա՛ – Կա՛լ զթուականն, Դ. ի վերայ ա՛ծ... երթ Է. Է., որ մնայ՝ երեակ է։

ժա. 44բ Ելք Աւելեաց պատկեր օրն – Է.երեակ է առաջիկայ ամին... թիւ մի պակասեալ զաւուրս Լուսնին եւ այն է (44բ-5ա՝ Զամս ի սկզբանէ Արարածոց այսպէս արա՛... Յելանելոյն Ադամայ ի դրախտէն... Ի Քրիստոսէ մինչեւ ի Սուրբ Գրիգոր... Զամս Ծնընդեանն Քրիստոսի... Զամս Լուսաւորչին... Գիւտ գրոյ...)։

ժբ. 45ա Տանուտէր տարւոյ այսպէս արա՛ – Կա՛լ զթուականն, Ը. եւ վերայ ա՛ծ... ուր դադարի՝ այն է Տանուտէր տարւոյն։

– 45ա Դարձեալ կա՛լ զթուականն եւ ե՛րթ ԺԲ. ԺԲ.... զի թուականն յԱղեղնաւորն եդաւ։

ժգ. 45աբ Եւ Տանուտէրքն են այսոքիկք – Խոյն, Ցուլն, Եկաւորն... Ջրհոսն, Ձուկն՝ նահանջ է։

ժդ. 45բ Ծնունդ Լուսնի այսպէս արա՛ – Կա՛լ հանապազ Լ. (30) կամ Կ. (60) զվերադիրն... ծնունդ է Լուսնի։

ժե. 45բ Լրումն Լուսնի այսպէս արա՛ – Կա՛լ հանապազ ԽԵ. (45)... որ մնա՝ լրումն է Լուսնի։

ժզ. 45բ Աւուրք Լուսնի այսպէս արա՛յ – Կա՛լ զաւուրս ամսոյն եւ զկիսակ նորին... որ մնայ՝ յաւուրք է Լուսնի։

ժէ. 45բ-6ա Րոպէիւ Լուսնի այսպէս արա՛ – Կա՛լ ի Նաւասարդի ամսամտէն մինչեւ ուր ես... ընծայումն գիշերոյն է եւ լրումն ի տիւն։

ժը. 46աբ Եւ ժամք են տուընջեան այսոքիկ – Այգն, Ծայգն, Զայրացեալն... Առաւօտն, Արփողն։

ժթ. 46բ Ժամք գիշերոյ – Խաւարակն, Աղջամուղջն, Մթացեալն... Լուսափայլն, Փայլածուն։

ի. 46բ Եթէ կամիս գիտել զծնունդ Լուսնի եւ զլրումն Լուսնին, թէ տիւ իցէ, թէ գիշեր – Կա՛լ զաւուրս ամսոյն յոր եւ իցես... եւ ի լրման զգիշերն։

իա. 47ա Ամսամուտ այսպէս արա՛ – Կա՛լ թիւ մի եւ զկրկնակ ամսոյն... թէ Բ.՝ Բ.շաբթի եւ այլն կարգաւ։

իբ. 47ա Օրագիւտ այսպէս արա՛ – Կա՛լ զաւուրս ամսոյն... թէ Գ.՝ Գ.շաբթի եւ այլն կարգաւ։

իգ. 47աբ Առաջաւորաց Բարեկենդան այսպէս արա՛ – Կա՛լ հանապազ ԼԶ. (36) զվերադիրն... ի վերայ ա՛ծ՝ Զատիկ է։

իդ. 47բ-8ա Լրումն Զատկի այսպէս արա՛ – Կա՛լ հանապազ ԽԶ. (46) եւ զվերադիրն... Ա. թիւ պակաս կա՛լ՝ այն է։

իե. 48ա Գիւտ գրոյ այսպէս արա՛ – Գի՛տ զառաջաւորն եւ տե՛ս զմիջոցն... դադարի, այն է գիր տարւոյն։

իզ. 48աբ Եւ զԱւետիքն ուղղեա՛ գրերովն այսպէս – Թէ Այբն լինի գիր տարւոյն... եւ Քէ-էն օր չկայ։

իէ. 48աբ Ամսանահանջ այսպէս արա՛ – Կա՛լ զմեծ Նահանջն եւ ե՛րթ Լ. (30) Լ. (30), որ մնայ՝ ամսանահանջ է (այսչափ)։

– 48բ-50ա Ը. ա՛ծ ի վերայ ամսանահանջին... Դ. ամիսն տո՛ւր՝ Վարդավառ է։

իը. 50աբ Եւ զՎարդավառի միջոցն ուղղեա՛ գրերովն այսպէս – Այբէն ի Գիմն Է. շաբաթ է... ՐԷ-էն ի Փիւրն երկու շաբաթ է։

իթ. 50բ Ձայնագիւտ այսպէս արա՛ – Կա՛լ ի Զատկէն մինչեւ ուր ես, ե՛րթ Խ. (40) Խ. (40)... եւ թէ ջուխտակ է՝ ձախակողմեան դասուն է։ Եւ Քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն։

Հմմտ. Պատճէն տումարի (Է.-ԺԵ. դդ.), քննութիւն եւ բնագրեր, աշխ. Ջ. Էյնաթեանի, աշխ. եւ խմբ. Գ. Տէր-Վարդանեանի, Երեւան, 2002 (ձեռագիրս օգտագործուած չէ)։

Բ. 51ա-150ա [Տօնացոյց]

Տե՛ս ձեռ. 2441, 3ա-196ա: 1. ա/51ա։ բ/51աբ, 133ա (հմմտ. ձեռ. 2441, 167բ)։ գ/51բ-2ա։ դ/52ա-4ա (հմմտ. ձեռ. 657, 252ա-3բ), 103աբ (հմմտ. ձեռ. 2441, 114բ-5ա)։ ե-զ/չիք։ 2. ա/54ա-8ա։ բ/58ա-64բ։ գ/64բ-7ա։ դ/67ա-70ա։ 3. ա/70աբ։ բ/70բ-2ա։ գ/72ա-6ա։ դ/76ա-95ա։ 4. ա/95ա-101բ։ բ/101բ-5ա։ գ/105ա-8ա։ դ/108ա-14բ (թ. 112-3՝ շեղակի պատռած-հանած. բնագիրը՝ վնասուած)։ ե/114բ-20ա։ 5./120ա-6բ։ 6./127ա-33բ։ 7. ա/133բ-4բ։ բ/134բ-8ա։ գ/138ա-40բ։ դ/140բ-3բ։ 8. ա/143բ-4բ։ բ/144բ-6ա։ գ/146աբ։ դ/146բ-7ա (յաւելեալ ունի գրչի ընդարձակ ցուցում՝ 147ա-50ա «Իսկ Յարութեան կարգին սկիզբն արա... ի Յոհաննէս Ի., ՃԴ.»)։

Որոշ միաւորների վերջերը տարբեր։

Տե՛ս նաեւ Տօնացոյց, հտ. 1, Վաղարշապատ, 1891, էջ 1-88 եւ Գիրք ժամակարգութեան, որ կոչի Ատենի, Մարսէլ, 1673, էջ 341-395։

Գ. 150ա-8ա Խրատ վասն կիրակէ ամենայն քրիստոնէից. Խօսք Տեառն մերոյ՝ Յիսուսի Քրիստոսի, որ առաքեցաւ ի տաճարն Պետրոսի – Ես՝ պապս Հռովմայ քաղաքի, եկի ի տաճարն՝ կալ յաղօթս... Պահապան լիցի բան քո եւ հրամանքս այս այնոցիկ, որ ուղղառութեամբ (այսպէս) խոստովանին եւ հաւատան ի Քրիստոս Յիսուս՝ ի Տէր մեր, որում վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ անզրաւ յաւիտենիւ. ամէն։

Դ. 159ա-65ա [Տոմարականք]

1. 159ա-61ա [Աղիւսակ] – Թուականն, / Է-երրեակն, / Գիր տարոյ, / Վերադիր... ՌՃԿԹ. / ԵԶ. / ՌՋ. / Ձուկն։

2. 161բ [Աղիւսակ] – Եւթներակովն ի ներս մո՛ւտ, որ ցուցանէ ամսամուտն ամենայն... Դեկտեմբեր / Է. / Ա. / Բ. / Գ. / Դ. / Ե. / Զ.։

3. 162ա Ամիսք Հռոմայեցւոց – Քանիք/ ԼԱ.... Յունուար, / Կրկնակ / չկայ... Կիսակ / Ա.... ԼԱ. / Դեկտեմբեր / Ե. / Ժ.։

4. 162բ Ծնունդ Լուսնի այսպէս արա՛ – Կա՛լ հանապազ Լ. կամ Կ. զվերադիրն... ծնունդ է Լուսնի։

5. 162բ Լրումն Լուսնի այսպէս արա՛ – Կա՛լ հանապազ ԽԵ. (45) զվերադիրն... քան աւուրս ամսոյն՝ լրումն է Լուսնի։

– 162բ Յորժամ տարին Նահանջ լինի... որ ուղիղ գայ Լուսինն։

6. 163ա-5ա [Տօնք գլխաւորք. ժամանակացոյց] – Յայտնութիւն. Յունվարի Զ. Թէ Է. երակն... Յայտնութեան Բարեկենդանն... Ե.շաբթի Է. ուրբաթ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

158բ Յորժամ առնուս տետրս ի ձեռտ,

Տե՛ս, թէ դմա ինչ կա գրած։

Պարզատօմարս խիստ օրինած (այսպէս),

Խորան[ն]երովն է զարդարած։

Վերադրովն դա փակած,

Եւթներրակով դու զդուռն բաց։

Որ խիստ խորին է դայ մեկնած,

Զիս՝ մեղաւորս Աւետիսս մտաւ ա՛ծ,

Ողորմիտ իբրեւ անձրեւ ի վերայ իմ հոգոյս ա՛ծ։

Քեզ փոխարէն միոյն Ռ. (1000) հատուցանէ,

Որ Էնն՝ Աստուած. ամէն։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 78ա՝ շղագիր «Կաւկազս, Кавк. Теръ Осипову», 138բ՝ «Истинный способь бытья».

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ

(գրուած ի մի կազմելուց յետոյ)

Ա. 1ա-2ա [Տարեգրականք]

1. 1բ (1793 թ., շղագիր) ՌՄԽԲ. (1793), Մայիսի Ը.ումն մեր Սիմօնըն ելաւ Շուշվայ ղալումն, Տէր Աստուած ամուր ձեռօվ պահէ։

2. 165բ (1803 թ., շղագիր) ՌՄԾԲ. (1803), Մարտի ԻԸ. (28) Յռումսիմէն մօրէ ելաւ, օրն ուրբաթ։

3. 2ա (1804 թ., շղագիր) ՌՄԾԳ. (1804), յՕգոստոսի յԺԶ.ումն (16) Օվանէսըն ելաւ Շուշվայ ղալումն։

4. 2ա (1809 թ., շղագիր) ՌՄԾԸ. (1809), Հոքտեմբերի Գ.ումն մեր Պաբան (այսպէս) ելաւ Շուշիվայ ղլւմն։

5. 1ա (1823 թ., շղագիր) 1823 թվականին, Նոյեմպերի եւ 9ումն Շուշի, իմ քուվեր որդի Ակոպջանըն մուրից ելաւ կամ մույս [ա]ւրն ել նըմանայպես, Տէր Աստուած պինդ ձեռօք պահի կամ աջողակ լինեն. ամէն (այսպէս)։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 6ա, 165ա՝ սեւ թանաքով քառակուսի «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ / ՅՈՒՆԱՆ / ԹՎ[ԻՆ 1]334 (1885)», 33բ՝ սեւ թանաքով բազմանկիւն՝ անընկալելի «///Է///»։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին սոսնձած վարդագոյն թղթին՝ «3667», պհպ. Բա՝ կարմրով «Հմր 26», պհպ. Գա՝ «Խ[աչիկ] վարդապետ, [Հմր] 26/3667», «Ժէ. դար, [Մեսրոպ եպիսկոպոս]»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 40, Հմր 26:

 

 

3668

ԺՈՂՈՎԱԾՈՅ

 ԺԶ. դար

ԹԵՐԹ՝ 159. չգրուած՝ 67բ, 68ա։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԲ×12 (Ա 11, Է 6)+1-2×12 (1՝ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,5×9։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10×5,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 62ա). խորագրերը եւ սկզբնատառերը՝ կարմիր։ ՏՈՂ՝ 15։ ԿԱԶՄ՝ կանաչ մոմլաթ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ ծաղկաթուղթ (Ի. դ.)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Գ+Դ՝ սպիտակ չգրուած թուղթ (Ա, Դ՝ երկշերտ. հաստ եւ բարակ թղթերի սոսնձումով), կապտաւուն թուղթ՝ վրան փակցուած կազմաստառի շարունակութիւն-ծաղկաթուղթը (Ա եւ Դ)՝ մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 1ա։ Լուսանցազարդ՝ բուսական՝ 1ա։ Զարդագիր՝ հանգուցագիր՝ 1ա։ Գոյն՝ մանուշակագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. Ի. դ. մասնակի նորոգուած. կազմի մոմլաթը քերծուած, մաշուած, աղտոտուած, կանաչը գունափոխուած. Ա. եւ Բ. փեղկերի կազմաստառների եւ Աա, Դբ պհպ-ների ծաղկաթուղթը թեթեւակի մաշուած, գոյները խոնաւութիւնից մասամբ տարրալուծուած, պհպ-ներ Բ. եւ Գ.՝ մաշուած, թեթեւակի գունափոխուած, հիմքից անջատ. լուսանցակողերը մաշուած, տեղ-տեղ պատռուած, մասամբ սեւացած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, սեւ թանաքի, իւղի, ներկի եւ սնկային հիւանդութեան հետքեր, գրադաշտը վնասուած, որոշ հատուածներ եւ բառեր եղծուած, խոնաւութիւնից եւ գործածութիւնից տեղ-տեղ աղտոտուած, գրչափորձերի թանաքը յաճախ արտատպուած հանդիպակաց էջերին. թ. 137-8ի եւ 147-8ի միջեւ 1ական թերթ ընկած (տե՛ս Բովանդակութիւն), բոլոր թերթերի վերին արտք. անկիւնները խոնաւութիւն տեսած, թ. 1՝ արտք. լս-ը պատռուածքներով, թ. 19՝ ստ. լս-ը պատռուած, թ. 124՝ արտք. անկիւնը պատռուած-ընկած, համարեա բոլոր թերթերի վր. եւ ստ. լս-ներին կան ցեցի անցքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-99բ [Տօնացոյց]

Տե՛ս ձեռ. 2441, 3ա-196ա: 1. ա-գ/չիք։ դ/48աբ (հմմտ. ձեռ. 2441, 114բ-5ա)։ ե-զ/չիք։ 2. ա/1ա-3բ։ բ/3բ-9բ։ գ/9բ-12բ։ դ/12բ-5ա։ 3. ա/15աբ։ բ/15բ-7ա։ գ/17ա-22բ։ դ/22բ-39ա։ 4. ա/39ա-45բ։ բ/46ա-50ա։ գ/50ա-3ա։ դ/53ա-61բ (61բ-3ա՝ գրչից բնագրի մէջ «Կիրակի աձ., եթէ կամիցես տաւնել Սուրբ Հոգւոյն, այս աւուր շարական չկայ, դու զոր կամիս՝ ասա... Շաբաթ՝ Երեմիայ մարգարէին, հ. դձ., որ ընդ հողեղէն»)։ ե/63ա-9ա։ 5./69ա-76ա։ 6./76ա-81ա։ 7. ա/81ա-2ա։ բ/82ա-7ա։ գ/87ա-90բ։ դ/90բ-4բ։ 8. ա/94բ-6ա։ բ/96ա-8ա։ գ/98աբ։ դ/98բ-9բ։

Որոշ միաւորների վերջը Հմր 2441ի համեմատ տարբեր։

Տե՛ս նաեւ Տօնացոյց, հտ. 1, Վաղարշապատ, 1891, էջ 1-88 եւ Գիրք ժամակարգութեան, որ կոչի Ատենի, Մարսէլ, 1673, էջ 341-395։

Բ. 100ա-22ա Այս են ամենայն տնաւրինականք Տեառն Աստուծոյ մերոյ՝ Յիսուսի Քրիստոսի ի սուրբ քաղաքն Երուսաղէմ, ի մէջ սորա եւ արտաքոյ, որ աստ կան հաւաքեալ. Ի թողութիւն մեղաց հաւատով երկիր պագողաց ամենայն հաւատացելոց Քրիստոսի Աստուծոյ մերոյ, աւրհնելոյն յաւիտեանս. ամէն – Նախ եւ առաջին քաղաքն Նազարեթ՝ աղբեւրն, ուր հրեշտակապետն Գաբրիէլ զաւետիքն ետ... Եւ թէ ոք խնդրէ տեսանել զոք ի սրբոցն, զո՞վ յուզէ՝ առժամայն տեսանէ։

Գ. 122բ-35բ [Պատճէն տոմարի]

1. 122բ-32ա [Պատճէն տոմարի Հայոց]

ա. 122բ [Աղիւսակ] – Ամիսք Հայոց,/ Քանիք,/ Կրկնակք,/ Կիսակք... Աւելեաց,/ Ե,/ Գ,/ Զ։

բ. 122բ-3ա Զկրկնակ ամսոցդ այսպէս արա՛ – Կա՛լ զամիսն եւ զիւր կրկնակն... առաջիկայ ամսոյն։

գ. 123ա Զկիսակ ամսոցդ այսպէս արա՛ – Կա՛լ զամիսն եւ զիւր կիսակն... առաջիկայ ամսոյն։

դ. 123ա Զամս յելանելոյն յԱդամայ ի դրախտեն այսպէս արա՛ – Կա՛լ ՐՃՂԸ. (5198), եւ այն է մինչեւ ի ծնունդն Քրիստոսի (այսչափ)։

ե. 123ա Զամս ծննդեանն Քրիստոսի այսպէս արա՛ – Կա՛լ ՇԾԳ. (553) եւ զՀայ թուականն ի վեր բեր՝ եւ այն է (այսչափ)։

զ. 123աբ Եթէ կամիցիս գիտել, թե քանի՞ ամք են յԱդամայ մինչեւ ուր ես – Կա՛լ ՐՋՀԶ. (5976) եւ զՀայ թուականն ի վեր բեր՝ եւ այն է (այսչափ)։

է. 123բ Թվական այսպէս արա՛ – Կա՛լ թիւ մի յԱրաց ամսոյ... զչորրորդին լիով կալ՝ զի Նահանջ է։

ը. 123բ Նահանջ այսպէս արա՛ – Կա՛լ զթվականն եւ ի չորս բաժանեա՛. մին մասն Նահանջ է (այսչափ)։

թ. 123բ-4ա Եթէ կամիցես, թէ յորո՞ւմ ամի իցես յետ Նահանջին – Կա՛լ զթվականն եւ ե՛րթ Դ. Դ.... եւ ապա այլ եղանակքն եւ տաւնք։ Նահանջն եւ Տանուտէրն գարնանամտին փոխին*։

* Ծնթ. Վերջին տողը կարմրով առանձնացուած։

ժ. 124ա Ինն եւ Ժ.երեակ այսպէս արա՛ – Կա՛լ զթվականն եւ ե՛րթ... այնքան Թ. եւ Ժ. (19) երակ է։

ժա. 124բ Վերայդիր այսպէս արա՛ – Կա՛լ զթվականն եւ տե՛ս, թե քա՞նի Նահանջ կայ ի նմա... որ մնայ՝ վերայդիր է։

ժբ. 124բ-5ա Վերայդրաւ վերադիր այսպէս արա՛ – Կա՛լ զանցեալ ամի վերադիրն... ԺԱ. (11) ա՛ծ, վերայդիր է։

ժգ. 125ա Եաւթներեակ այսպէս արա՛ – Կա՛լ զթվականն, Գ. ի վերայ ա՛ծ... Ա. ի վերայ ա՛ծ՝ Է. երեակ է։

ժդ. 125աբ Ելք Աւելեաց պատկեր աւրն – Է.երեակ է առաջիկայ ամին... վասն զի վերայդիրն պակասեալ է։

ժե. 125բ Ամսամուտ այսպէս արա՛ – Կա՛լ թիւ մի, զկրկնակ ամսոյն... եւ այլն, որ ի կարգին է։

ժզ. 125բ-6ա Աւրագիւտ այսպէս արա՛ – Կա՛լ զաւուրս ամսոյն... թէ Գ. Գ.շաբթի եւ այլն, որ ի կարգին։

ժէ. 126ա [Ծ]նունդ Լուսնի այսպէս արա՛ – Կա՛լ հանապազ Լ. (30) կամ Կ. (60) զվերայդիրն... եւ ծնունդ Լուսին։

ժը. 126աբ [Ա]ւուրք Լուսնի այսպէս արա՛ – Կա՛լ զաւուրս ամսոյն եւ զվերադիր տարւոյն... որ մնայ՝ աւուրք Լուսնի է։

ժթ. 126բ [Լ]րումն Լուսնի այսպէս արա՛ – Կա՛լ հանապազ ԽԵ. (45)... որ մնայ՝ աւուրք ամսոյն է եւ լրումն Լուսնին։

ի. 126բ-7բ [Ր]ոպե այսպէս արա՛ – Կա՛լ ի Նաւասարդի ամսամտէն մինչեւ ուր ես... գիշերն իմացիր, եւ զլրումն ի տուընջեանն։

իա. 127բ-8ա [Ա]ռաջաւորաց Բարեկենդան այսպէս արա՛ – Կա՛լ հանապազ ԼԶ. (36) զվերադիրն... Զատիկն ցուցանէ։ ԻԱ. (21) ա՛ծ՝ զԲուն Բարեկենդան ցուցանէ։

իբ. 128ա Այլ առաջաւորաց Բարեկենդան այսպէս արա՛ – Կա՛լ զԶատիկն եւ Հ. (70) աւր յետ կոյս թուեա՛՝ առաջաւոր է։

իգ. 128ա-9ա Լրումն Զատկի այսպէս արա՛ – Կա՛լ հանապազ ԽԶ. (46) եւ զնոր վերադիրն... եւ տո՛ւր ի չոր[ր]որդ ամիսն՝ Վարդավառ է։

իդ. 129ա Խաւարումն Լուսնի այսպէս արա՛ – Կա՛լ զտէրունեան լրումն... յայդ խաւարմանէդ յառաջ ՃՀԷ. (177) աւր՝ եւ խաւարի։

իե. 129ա Ամսանահանջ այսպէս արա՛ – Կա՛լ զմեծ Նահանջն եւ ե՛րթ Լ. Լ. (30-30), որ մնայ՝ ամսանահանջ է (այսչափ)։

իզ. 129ա Եւ այս է անշարժ եղանակն – Ը. ԺԳ. (13), ԻԶ. (26)... Ի. (20), ԻԵ. (25), Դ.։

իէ. 129բ-31բ [Ի վերայ զամսանահանջի] – Կա՛լ զամսանահանջն, Ը. ի վերայ ա՛ծ... Ի. (20), ԻԵ. (25), Դ.։

իը. 131բ [Ի վերայ տօնից] – ԶԱստուածածին պատկեր աւրն եւ զՍուրբ խաչին... յառաջ տա՛ր ի կիրակի, եւ այն է։

իթ. 131բ-2ա Տանուտէր այսպէս արա՛ – Կա՛լ զթվականն, Է. ի վեր բե՛ր... ուր թիւն սպառի, այն է Տանուտէր տարոյն։

2. 132ա-5բ [Գործնական աստղագիտութիւն]

ա. 132աբ Եթէ կամիցես գիտել, թէ Արեգակն յորո՞ւմ կենդանակերպի է – Կա՛լ ի գարնանային հասարակածէն... Այս Ե. աւրս Արեգակն այս Ե. աստեղս կայ։

բ. 132բ-3ա Եթէ կամիցես գիտել, թէ Լուսինն յորո՞ւմ կենդանակերպի է – Կա՛լ զաւուրս Լուսնին, ԲԺ.անապատկեա՛... ուր թիւն սպա[ռի], յայնմ կենդանակերպի է Լուսինն։

գ. 133աբ Եթե կամիցես գիտել, թե Արեգակն յորո՞ւմ գաւտոջ է – Կա՛լ ի գարնան հասարակածէն մինչեւ ուր ես... Լուսին, Երեւակն, Լուսընթագն։

դ. 133բ-4ա Եթե կամիցես գիտել, թե Լուսինն յորո՞ւմ գաւտոջ է – Կա՛լ զաւուրս Լուսնին ԲԺ.անապատկեա՛... Զահրա, Աւտարիտ, Ղամար։

ե. 134աբ Եթե կամիցես գիտել, թե Արեգակն քանի՞ աստիճան բարձրացեալ է եւ կամ քանի՞ խոնարհեալ եւ կամ յորո՞ւմ գրի է – Կա՛լ յԱյծեղջեւրէն մինչեւ ուր ես... եւ խոնարհի Քէէն մինչեւ ցԱյբն։

զ. 134բ-5ա Եթե կամիցես գիտել, թե Արեգակն յորո՞ւմ կէտի է – Կա՛լ զամս ի սկզբանէ Արարածոց... կէտ եթերական, աշնանային, կէտ սուզական ձմեռնային։

է. 135աբ Կատարումն Լուսնի այսպէս արա՛ – Կա՛լ զամս ի սկզբանէ Արարածոց... Եւ զայն, որ ասէ, թէ կամիցես գիտել, թէ յորում ամի իցես։

Հմմտ. Պատճէն տումարի (Է.-ԺԵ. դդ.), քննութիւն եւ բնագրեր, աշխ. Ջ. Էյնաթեանի, աշխ. եւ խմբ. Գ. Տէր-Վարդանեանի, Երեւան, 2002, էջ 180-183 (ձեռագրիս մասին առաւել մանրամասն տե՛ս էջ 109 եւ 121, Հմր 18)։

Դ. 136ա-59ա [Տաղարան]

1. 136ա-43բ Տաղ ի Գրիգորիսէ Աղթամարցոյ ասացեալ* (կարմրով ունի ենթաբաժանումներ եւ խորագրեր) – Յետ գընալոյ վարդին, ե՛կ բլբուլն յայգին, / Ետես թափուր զվըրանն, քաղեցաւ հոգին... (թ. 137-8ի միջեւ 1 թ. ընկած. 137բ «...Կարծեմ թե այգեգործն արար զայս///» 138ա «///ել էք դուք, լըսել էք համբաւ։ / Ասեն, թէ արարիչ Տէրըն գիտակ է...») Գընա՛յ, շըրջի՛ր յայլ տեղ եւ զնա որոնէ (138ա)։

ա. 138ա-9ա Յետ հարցանելոյ զթ[ռչնոց]ն տրտմեցաւ բլբուլն. ողբայր եւ ածէր արտասունք – Բլբուլն դառնացաւ, ասաց՝ զինչ լինիմ... Եղէ որպէս զբու ի յաւերակի։

բ. 139բ-40ա Գնաց այգէգործն եւ խօսեցաւ ընդ բլբուլն եւ ասաց – Եկեալ այգէգործին՝ մխիթարեաց զնա... Եւ զհոտըն տարածեն ի քիմըս մարդկան։

գ. 140ա-2ա Ապա գրեաց թուղթ բլբուլն առ վարդն, եւ ժողովեաց վարդն զծաղկունքն եւ ետ ընթեռնուլ առաջի ամենեցուն, որ ունէր օրինակ զայս – Առեալ տարան զնամակն ի դուռըն վարդին... Եթէ վարդըն բնաւ հետ քեզ սէր չունի։

դ. 142աբ Լսեց վարդն զպատգամ բլբուլին եւ դարձոյց առ նա զպատասխանին – Վարդըն պատասխանի նորա թըղթոյն տայ... Ասցէք, թէ ի դըրախտն զնա որոնէ։

ե. 142բ-3բ Գնացին եւ տարան զրոյց առ բլբուլն, եւ նա բացեալ զբերանն իւր ուրախութեամբ եւ ասէ – Ուրախացաւ բլբուլն ընդ ասել բանին... փառք եւ ուրախութիւնս այս անցաւոր է, / Կենացըս կայ վըճար, քանըզ[ի] երազ է։

* Տե՛ս Գրիգորիս Աղթամարցի, ԺԶ. դ., ուսումնասիրութիւն, քննական բնագրեր եւ ծանօթագրութիւններ՝ Մ. Աւդալբէգեանի, Երեւան, 1963, էջ 224-237 (ձեռագիրս օգտագործուած որպէս y տարբերակ)։

2. 143բ-4բ Գրիգորիսէ Աղթամարցոյ ասացեալ Վասն վարդին եւ բլբուլին – Գարուն երեկ բլբուլն յայգին,/ Ծաղկունքն ամէն շատլըխ արին... Քանի՞ անեմ զար յիր սիրուն (շարունակութիւնը՝ առանձին տաղ. տե՛ս յաջորդ միաւորը, որ գրիչը չի առանձնացրել)։

Տե՛ս Գրիգորիս Աղթամարցի, ԺԶ. դ., ուսումնասիրութիւն, քննական բնագրեր եւ ծանօթագրութիւններ՝ Մ. Աւդալբէգեանի, Երեւան, 1963, էջ 221-223 (ձեռագրում կրճատ՝ հմմտ. տպ., էջ 221-222, տող՝ 1-16)։

3. 144բ-9ա [Տաղ վարդին եւ բլբուլին, ի Գրիգորիս կաթողիկոսէ Աղթամարցոյ ասացեալ. ծայրակապ՝ «Ա-Ք՝ ամէն քառատողի վերջին տառերով» (անխորագիր. իբրեւ շարունակութիւն նախորդ տաղի)] – Ծաղկունքն ասեն՝ Հերի՛ք արա, / Քանի՞ կանչես վարդին վերայ... (թ. 147-8ի միջեւ 1 թ. ընկած. 147բ «...Բե՛ր համբուրեմ ըզտիպըդ քոյ, / Որ դիւրանայ ցաւըս մարմնոյ ///» 148ա «///զատ, / Կանաչ վըրան եւ կարմիր այտ։ / Յամէն սաբահ, որ լուսանէր...») Ո՛վ Գրիգորիս անյիշելի, / Եւ անպիտան Աղթամարցի, / Սէր աշխարհիս սուր երկսայրի, / Հոգիս նովաւ վիրաւորի։ / Աստուածատուր Մեծոփեցի, / Յինէն խնդրեաց, եւ ես գրեցի, / Եւ ասացէք սըրտով ի լի, / Ինձ եւ նորա՝ «Տէր ողորմի»։ Թուական Հայոց Ինն հարիւր, / Եաւթանասուն [ե]ւ երկու (1523) այլ իւր, / Հագարացիքն աւրինաւք թեւր, / Զազգըս խանձեն որպէս ըզհուր։

Տե՛ս Գրիգորիս Աղթամարցի, ԺԶ. դ., ուսումնասիրութիւն, քննական բնագրեր եւ ծանօթագրութիւններ՝ Մ. Աւդալբէգեանի, Երեւան, 1963, էջ 130-142։

4. 149ա-54բ [Առաքել Բաղիշեցի] Ողբ Կոստանդնուպօլսի – Արդ, ամենայն ազգ եւ ազինք, / Ողբան զքեզ, քաղա՛ք Ստըմպաւլ... Ես՝ Առաքեալ նուաստ հոգի, / Մեղաւք լըցեալ Բաղէշեցի, / Որ զայս բաներս ի շար եդի, / Ողբանք Կոստանտինուպաւլսի։ / Որ ասացեն «Տէր ողորմի», / Ինձ՝ բազմամեղ Առաքելի, / Զի թողութիւն ինձ պարգեւի, / Ի յԱրարչէն ամենայնի։ / Եւ ծընողաց իմոց բարի, / Խութլումելիք եւ Ներսէսի, / Որ զառածեալ մեղաց գերի, / Ծընան զաւակ ողորմելի։ / Եւ րաբունոյն իմ՝ Գրիգորի, / Որ մականուն Ծերոնց կոչի, / Նահատակին այն ցանկալի, / Եւ քաջաբան վարդապետի։ / Եւ Յակոբայ կարգաւորի, / Նախաշ ոսկող քարտողարի, / Որ զայս բաներս, որ ասացի, / Նա գըծագրեաց ի քարտէսի։ / Եւ զաւակին իմ բաղձալի, / Տէր Յովանէս քահանայի, / Որ ի հասակ մանկագունի, / Փոխեալ յաշխարհըն կենդանի։

Տե՛ս Առաքել Բաղիշեցի, ԺԵ. դ., աշխ. Ա. Ղազինեանի, Երեւան, 1971, էջ 222-237 (ձեռագիրս օգտագործուած չէ)։ Այստեղ տաղը՝ կրճատումներով է, քառատողերը տպագրի համեմատ յետեւառաջութեամբ։

5. 154բ-9ա ՅԱղէքսանդրի գ[րոյ]ցն՝ Խաչատուր վարդա[պ]ետի Կեչառեցոյ ասացեալ – Փիլիպպոս նըստեալ յաթոռ / Դարեհի դեսպանքն առաջի... Քոյրըն քաշեց զիւր ծամերն, / որ կոչի նա Գագիփարտէ, / դուստրըն վայ ու եղուկ կու տայ / իւր անձինըն՝ Հռուքսիանէ։

Տե՛ս Խաչատուր Կեչառեցի, ԺԳ-ԺԴ. դդ., աշխ. Մ. Աւդալբէգեանի, Երեւան, 1958, էջ 184-188 (տաղը տպագրուած ըստ այս ձեռագրի)։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ., շղագիր

159աբ [Երգ տեառն Ներսէսի Հայոց կաթուղիկոսի, ասացեալ ի պաշտաման գիշերոյ. Փոխ (դժուարընթեռնելի)] – Զարթի՛ք, փա՛ռք իմ, զարթի՛ք, եւ ես զարթեայց... Զարթի՛ք, երկիր պագցուք եւ արտասուօք զայս ասասցուք. ալէլուիա։

Ծնթ. Սկզբի երկու տողը կրկնած։ Տե՛ս Ժամակարգութիւն եկեղեցւոյ Հայաստանեայց ըստ կարգաւորութեան սրբոց թարգմանչաց եւ այլոց սրբոց հարց մերոց, մասն Ա., Վիեննա, 1839, էջ 5-7 (կրճատումներով, հմմտ. էջ 6)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 159բ (1705 թ., շղագիր) Մեղաւ[որ] ///[Ա՞]ւաքս անարժ (= անվարժ՞) գիրեցի, թողութիւն արէ՛ք։ Թվականիս Հայոց Ռ[Ճ]ԾԴ. (1705) էր։

ՆՇՈՒՄ՝ Պհպ. Բա՝ կարմրով «Հմր 27», պհպ. Գբ՝ «Խ[աչիկ] վարդապետ, Հմր 27/3668», 135բ՝ սեւով «135 թերթ», 159բ՝ սեւով ուղղանկիւն շրջանակի մէջ «165 թերթ»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 40-42, Հմր 27:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 7ա, 45բ (երկիցս), 47ա (երկիցս)՝ սեւով «Անդր/// (չշարունակուած)», 13բ՝ հակառակ դիրքով «Սարկիս, Անդր/// (չշարունակուած)», 31ա՝ «Այս Տաղարանս պատկանի ///(չգրած)ացի Մաթ///(չշարունակուած)», «Сiи слово ра принад», 57ա՝ սեւով «Մ. Խ. յԱստուծոյ», 65ա՝ սեւով «Քալանթ», 71ա՝ սեւով «Երրորդութիւն Սուրբ», 73բ՝ սեւով «2 ստ, 20 орде», 139ա՝ սեւով «Վասն ի վերուստ (փոխած) վերայնտ», 146բ՝ սեւով, հակառակ դիրքով «Իսաճան (նաեւ ստորագրութիւնը)», 150ա՝ սեւով «սէար», 159բ՝ սեւով, հակառակ դիրքով «րարան»։

 

 

3669

ԺՈՂՈՎԱԾՈՅ

 ԺԷ. դար

ԳՐԻՉ՝ Ազարիա (18ա-68բ), Յովհաննէս Ջուղայեցի (1ա-17բ, 69ա-85բ)։

ԹԵՐԹ՝ 85 (հետագայի էջակալում՝ իե-մխզ., որ է՝ 1ա-85բ). չգրուած՝ 70աբ (կան գրադաշտի սահմանագծերը)։ ՊՐԱԿ՝ Բ-ԺԱ×12 (Բ 3, Գ 4, Դ, Ե, Ը, Ժ 10, Զ 11, Թ 8, ԺԱ 7)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 12×9,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, մանուշակագոյնով եւ կարմրով սահմանագծուած՝ թ. 18-68 (9,5×6), թ. 1-17, 69-85 (9×6)։ ԳԻՐ՝ բոլորգիր՝ էջ 18ա-68բ (նմուշ՝ 30ա), նոտրգիր՝ էջ 1ա-17բ, 69ա-85բ (նմուշ՝ 5ա)։ ՏՈՂ՝ 14 (էջ 18ա-68բ), 16-17 (էջ 1ա-17բ, 69ա-85բ)։ ԿԱԶՄ՝ կանաչ մոմլաթ. միջուկը՝ ստուարաթուղթ, աստառը՝ ծաղկաթուղթ (նորոգման ժամանակի՝ Ի. դ.). լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+Գ՝ սպիտակ չգրուած թուղթ (Բ), հաստ թուղթ (Ա եւ Գ)՝ մասն կազմաստառի, Աա եւ Գբ՝ վրան փակցուած կազմաստառի շարունակութիւն-ծաղկաթուղթը։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լուսանցազարդ՝ բուսական՝ 30ա, 33բ, 38ա, 40ա, 55ա, 61ա։ Զարդագիր՝ թռչնագիր՝ 30ա, 33բ, 38ա, 40ա, 55ա, 61ա (գծանկարային)։ Գոյն՝ վարդագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած-վերակազմուած Ի. դարում, կազմի մոմլաթը թեթեւակի մաշուած, քերծուած, մասամբ գունաթափուած եւ աղտոտուած, կազմաստառների եւ պհպ. Աա եւ Գբ-ի ծաղկաթուղթը մաշուած, գոյները խոնաւութիւնից տարրալուծուած, պհպ. Բ.՝ խոնաւութիւնից դեղնած. լուսանցակողերի կարմիրը թափուած, սեւացած. խոնաւութեան եւ գործածութեան հետեւանքով թերթերին զանազան բծեր, իւղի, թանաքի, մոմի հետքեր, գրադաշտը տեղ-տեղ լուացուած, աղտոտուած, խոնաւութիւնից եւ գործածութիւնից մասնաւորապէս սկզբի որոշ թերթերը գունափոխուած, որոշ հատուածներ եւ բառեր եղծուած, ձեռագրի հիմքին եւ եզրերին թրջուածութեան հետքեր, թանաքը եւ ներկերը մասամբ թափուած, դժգունած, գրադաշտի թանաքը յաճախ արտատպուած հանդիպակաց էջերին, մանրանկարները եզրահատումից վնասուած. ձեռագրի սկիզբը եւ վերջը թերի, մէջընդմէջ բազմաթիւ թերթեր ընկած՝ թ. 1ից առաջ 12, թ. 5-6ի, թ. 60-1ի եւ թ. 78-9ի միջեւ 3ական, թ. 7-8ի միջեւ 6, թ. 17-8ի եւ թ. 27-8ի միջեւ 2ական, թ. 50-1ի եւ թ. 68-9ի միջեւ 1ական թերթ ընկած. թ. 13, 78, 85՝ պատռուածքներով, թ. 61, 62, 80՝ մասամբ, իսկ թ. 63-6՝ ամբողջութեամբ հիմքից անջատ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-68բ Պատճէն տոմարի

ա. 1ա-5բ [Գործնական աստղագիտութիւն] – [Եթէ կամեսցիս գիտել, եթէ Արեգակն յորո՞ւմ կենդանակերպի է... տե՛ս տպ., էջ 256] (սկ.) ///զթիւ պակասութեան Արեգակնն եւ անտի յառաջ ա[ւ]ուր ի յայլ կենդանակերպսն... յամենայն աւուր ԲԺ.ան (12) աստիճանաւ մերձ գայ արեգական։

բ. 5բ-6բ [Եւթներակք] – Ամենայն ազգի եւթներակ այսպէս արա՛յ. Կա՛լ զԷ.երակ Հռոմայեցոյն... Ա. ի բաց ա՛ռ՝ Յունաց է/// (թ. 5-6ի միջեւ 3 թ. ընկած, բնագիրը՝ թերի) 6ա ///Բ. Բ. շաբաթ, թէ Գ. Գ. շաբաթ. եւ այլն կարգաւ։ Դարձեալ տե՛ս թէ ի գա[ր]նանամուտ օրն քա՞նի է աւուրք Լուսնին... ի միում աւուր մտանէ եւ ելանեն, անքակ եւ անբաժանելի մինչեւ ի կատարած աշխարհի։

գ. 6բ-7ա [Տոմարականք] – Աւաք լրումն Զատկաց այսպէս արա՛. Կա՛լ հանապազ ԽԸ. (48), զնոր վերադիրն... Կա՛լ զԶատիկն, Ը. ա՛ծ ի չորրորդ ամիսն, տո՛ւր՝ Վարդավառ է։

դ. 7աբ Անշարժ եղանակք փոքր Հայոց – Շամս Բ. Տարեմուտ է Եբրաէցոց, Արաբացւոց եւ Մակեդոնացւոց... Արամ Դ. Ձմեռնամուտ է /// (թ. 7-8ի միջեւ 6 թ. ընկած, վջ.՝ թափուած)։

ե. 8ա [Տոմարականք] – (սկ.՝) ///Հռօմայեցւոց ի բաց ե՛րթ, եւ որ մնայ՝ գիր է կիրակէից... զպատկեր օրն ցուցանէ անսխալ։

զ. 8աբ Առաջաւորի Բարեկենդան այսպէս արա՛ – Կա՛լ հանապազ ԼԵ. (35) ի նահանջին ԼԶ. (36)... եւ տո՛ւր Գ. ամսով յառաջ՝ Զատիկն ցուցանէ։

է. 8բ-9ա Լրումն Զատկի այսպես արա՛ – Կա՛լ հանապազ ԽԶ. (46) եւ զնոր վերադիրն ի բաց ե՛րթ... եւ թէ օրագիւտն ի կիրակի հանդիպի, ի միւս կիրակին անցո՛, Զատիկ է։

ը. 9ա-10բ [Տոմարականք] – Բայց ո՞ր են Գ. խորանքս այսոքիկ՝ Ապրիլ ԺԷ. (17), Ապրիլ ԺԸ. (18)... թէ Գ. մնայ՝ երրորդի ամ է, թէ Դ. մնայ՝ Նահանջն է։

թ. 10բ-7ա [Պատճէն տումարի Հոռոմոց. ունի համապատասխան աղիւսակներ] – Այս են անփոխ եղանակերն (այսպէս). Յունվար Ա. Կաղանդ է եւ ի Զ.՝ Յայտնութիւն է Քրիստոսի... Եւ Հոռոմ ազգի սուրբ Պետրոսի մեծ օրն Յունիսի ԻԹ. (29) է, եւ ապա Գ.շաբթի յետեւ Սուրբ Եղիայի օրն է։

ժ. 17բ Յաղագս գիտանալոյ զբարձրութիւն աստեղացն եւ զցածութիւնս նոցին – Խ<խ>ոյին ԺԹ. (19) աստիճանն բարձրութիւն է Արեգակն... Աղեղնաւորին Գ. աստիճանն բարձրու /// (թ. 17-8ի միջեւ 2 թ. ընկած, վջ.՝ թափուած)։

ժա. 18ա-27բ [Լուսնացոյց Հռոմայեցոց տոմարի. ունի համապատասխան աղիւսակներ] – (սկ.) /// Զմուտ Լուսնացուցիս այսպէս արա՛. Կա՛լ զՀռօմայեցւոց փոքր թուականն, Թ. թիւ ի բաց ե՛րթ... Տարիս այս ՅԾԴ. (364) օր է, ԲԺ. (12) Լուսին (դրուած է Լուսնի նշանը՝ ամիս իմաստով), ժամս ՓՆՂԶ. (8496), մասունս ԻԵ. (25) բիւր եւ ՏՊՁ. (4880). աւրհնեալ է Աստուած/// (թ. 27-8ի միջեւ 2 թ. ընկած, վջ.՝ թափուած)։

ժբ. 28ա-9ա [Տոմար Ասորոց] – (սկ.) ///եւ տե՛ս զմնացեալն, թէ քան զԺ. ի վեր է... ի Հոկտեմբեր Ա. լինի, որ մտնի ի Թշրին Ղդիմ։

– 29ա Լրումք Զատկաց Ասորոց (աղիւսակ) – Համար՝ Ա. Վերադիր Ը. Նիսան Դ.... ԺԹ./ ԻԷ./ Նիսան ԺԵ.։

ժգ. 29բ-32ա [Պատճէն տումարին Յունաց (աղիւսակ)] – Յարակայ / Ամիսք եւ Տօմարք Յունաց / Քանիք / Կրկնակ / Կիսակ... Գ. / Հիպիրէոս / ԼԱ. / Ե. / Թ.։

– 30ա-1բ Թուական Յունաց այսպէս արա – Կա՛լ զՀայոց թուականն, Ա. (552) թիւ ի բաց ե՛րթ... զլրումն Լուսնին եւ այլ ամենայն ինչ իբրեւ զՀռօմաեցոցն արա՛։ Եւ Քրիստոսի փա՛ռք։

– 32ա Լրումն Զատկաց Յունաց (աղիւսակ) – Համար Ա./ Վերադիր Թ.... ԺԹ. / ԻԸ. / Քսանթիոս / Զ.։

ժդ. 32բ-7ա [Պատճէն տումարին Է. ազգաց (աղիւսակ)] – Ամիսք Եգիպտացոց / Թովթ... Ամիսք Եթովպացոց / Մաքարամ... Ամիսք Աթենացւոց / Մոնոքիոն... Ամիսք Բիւթանացոց / Դէնէոս... Ամիսք Կապոդովկացոց / Արտանայ... Ամիսք Վրաց / Ախլծէի... Ամիսք Աղվանից / Նաւասարդուն... Աւելիք / Աւելիք / Աւելիք / Գ. / Զ. / Գ.։

– 33բ-5բ Զուգաւորութիւն ընդ Մեծ հայի եւ ընդ Է. ազգի այսպէս արա՛ – <Ի Նաւ> Ի Նաւասարդէ մինչեւ Օգոստոս ԻԹ. (29) տարեմուտ է... Աւգոստոս ԻԹ. (29) տարեմուտ է Է. ազգիս։

– 35բ-6բ Անփոխ եղանակք Է. ազգիս – Պեմենովթ Եգիպտացւոց եւ Նիգրան Վրաց ԻԴ. (24) գարնանամուտ է... Դարձեալ կա՛լ զաւուրս եւթն ազգիս եւ զիւր յարակայն ի բաց ա՛ռ՝ աւուրք են Հռօմայեցւոց, Յունաց եւ Ասորոց։

– 37ա Լրումք Զատկաց Է. ազգիս (աղիւսակ) – Համար Ա./ Պարմոփի/ Քանիք/ Վերադիր... ԺԹ. / Պարմոփի/ Ի. / ԻԳ.։

ժե. 37բ-8բ [Պատճէն տումարին Պարսից եւ Տաճկաց (աղիւսակ)] – Յարակայ / ԺԲ. Ամիսք Պարսից / Մուհռամ, / Քանիք / Լ, Կրկնակ / Է... Ամիսք Տաճկաց / Փարվարդին, Կրկնակ / չկայ, Կիսակ / չկայ... Աւելիք / Գ./ Զ.։

– 38աբ Թուական Պարսիցն այսպէս արա՛ – Կա՛լ զմեծ թուականն Հայոց ԼԹ. (39) ի բաց ե՛րթ... Արեգակն ի Խոյն մտանէ, գիշեր ու ցերեկ հաւասար է։

ժզ. 39ա-54ա [Պատճէն տումարին երից ազգաց՝ Եբրաէցւոց, Արաբացւոց, Մակեդոնացւոց (աղիւսակ)] – Ամիսք Արաբացւոց/ Նիսան... Մեծ յարակայ/ Ժ... Ամիսք Մակեդոնացւոց/ Սեմելիոն... Կրկնակ/ ՁԿ... Կիսակ/ չկայ... ԺԴ. / Աւելեաց/ Գ. / Զ. / չկայ / չկայ։

– 40աբ Թուական այսպէս արա – Կա՛լ ՐՋՀԶ. (5976) եւ զՀայոց թուականն ի վերայ բե՛ր... ի Նիսան ամսամտին փոխի հանապազ։

– 40բ-4բ [Զուգաւորութիւն Հայոց ընդ Եբրայեցւոց, Արաբացւոց եւ Մակեդոնացւոց] – Զուգաւորութիւն Հայոց ընդ Եբրայեցւոց, Արաբացւոց եւ Մակեդոնացւոց այսպէս արա՛. կա՛լ զաւուրս Հայ ամսոյն... եւ որ մնայ՝ լրումն է Լուսնի։

– 44բ-6ա Առաջաւորաց Բարեկենդան այսպէս արա՛ – Կա՛լ հանապազ ԼԲ. (32) ի Նահանջի ամին... եւ տո՛ւր Գ. ամսով յառաջ՝ Զատիկ է։

– 46բ-8ա Լրումն Զատկի այսպէս արա՛ – Կա՛լ հանապազ ԽԸ. (48), զնոր վերադիրն ի բաց ե՛րթ... եւ տա՛ր ի չորրորդ ամիսն՝ Վարդավառ է։

– 48ա-53ա Անշարժ եղանակ Գ. ազգաց – Նիսան եւ դարձեալ Նիսան եւ Սեմելիոն... Մակտրիոն. Ա. Արեգակն ի յԱյծեղջիւրն մտա/// (թ. 50-1ի միջեւ 1 թ. ընկած, բնագիրը թերի) 51ա ///անք յայսմ աւուր Արեգակն ի Խոյն մտանէ... որ են հանդէպ միմեանց՝ ի միում տըփի եւ անսխալ։

– 53բ-4ա Լրումք Եբրայեցւոց, Լրումք Արաբացւոց, Լրումք Մակեդոնացւոց (աղիւսակք) – Համար / Ա., Նիսան... ԺԹ. / Նիսան / Սաղան / Թ. / ԻԳ. (23) / Սեմել / ԻԵ. (25) / Թեստ / Թ.։

ժէ. 54բ-60ա [Փոքր թուական Հայոց] Ամիսք եւ տօմարք Սարկաւագին (աղիւսակ) – Յարակայ / Ժ... Նաւասարդի... Կրկնակ / չկայ... Կիսակ/ չկայ... Է/ Աւելեաց / Գ. / Զ.։

– 55ա-9ա Ամսանահանջ այսպէս արա՛ – Կա՛լ զգարնանամուտ Մեծ հային, ԺԲ. (12) ի վերայ բե՛ր... Ղատէն մինչեւ ի Քէն Զատիկն յԱհկի է։

– 59աբ Անշարժ եղանակք Սարկաւագին – Արեգի ԺԲ. (12) գարնանամուտ է, Լ. (30) Աւետիք է... եւ Ե.շաբթէն յառաջ տա՛ր ի կիրակին եւ տօնեա՛։

– 60ա Լրումք Զատկաց (աղիւսակ) – Համար / Ա... Արեգի... Քանիք/ ԻԷ. (27)... Վերադիր/ ԺԶ. (16)... ԺԹ. / Ահկի / Ը./ Ե.։

ժը. 61ա-8բ [Մեծ թուական Հայոց ] – (թ. 60-1ի միջեւ 3 թ. ընկած, սկ. թերի, աղիւսակները՝ չիք) /// Ամիսք Հայոց. Կրկնակ ամսոց այսպէս արա՛. Կա՛լ զՆաւասարդի ամիսն, Լ. (30)... Զ. ա՛ծ, Սահմի տո՛ւր՝ ձմեռնամուտ է /// (թ. 68-9ի միջեւ 1 թ. ընկած, վջ. թափուած)։

Ունի՝

68բ (լս-ում) [Խրատ ժամատեղաց] – Եթէ կամիցես գիտել, թէ ձայնն որո՞յ դասու է... աշակերտի դասն է։

Հմմտ. Պատճէն տումարի (Է.-ԺԵ. դդ.), քննութիւն եւ բնագրեր, աշխ. Ջ. Էյնաթեանի, աշխ. եւ խմբ. Գ. Տէր-Վարդանեանի, Երեւան, 2002 (ձեռագրիս մասին առաւել մանրամասն տե՛ս էջ 124, Հմր 48)։ Ձեռագրիս՝ որպէս դասագրքի, ինչպէս նաեւ գրիչ-հեղինակ առնչակցութիւնների վերաբերեալ աւելի մանրամասն տե՛ս Յ. Անասեան, Հայկական մատենագրութիւն, հտ. Ա., Երեւան, 1959, էջ 277-280։

Բ. 69աբ, 79ա-85բ Պարզատումար (հմմտ. ձեռ. 2455, 3ա-78բ)

ա. 69ա [Բացատրութիւն աղիւսակաց տարեգրոց եւ տանուտէրաց՝ ՌՀԴ.-ՌՇԻԹ. տե՛ս ձեռ. 2455, 3ա] – Թվին Ռ[ՀԴ. (1625)]. Բանալին առաջի գիրն Րէն է, եւ տանուտէրն ի վիրեւն Խոյն է... գնաս հաւարտն, ոչ վրիպիս (շարունակութիւնը տե՛ս Յիշատակարան նախագաղափար օրինակի, որից յետոյ չգրուած թերթեր)։

բ. 79ա-80ա [Եւթներեակ Գ.] – (սկ. թափուած. հմմտ. ձեռ. 2455, 70ա) ///Մարտի Ի. (20) օրն Դ.շաբթի... Յա[յ]տնութիւն Բարեկենդան. Դեկտեմբեր ԻԹ. (29) օրն կիրակի։

գ. 80ա-1բ Եւթներեակ Ա. Դ. – Դ. Յունվար ԼԱ. (31) օր է Բ.շաբթի... Դեկտեմբերի ԻԹ. (29) աւրն շաբաթ։

դ. 82ա-3ա Եւթներեակ Ե. – Ե. Յունվար ԼԱ. (31) օր է կիրակի... Դեկտեմբերի ԻԹ. (19) աւրն ուրբաթ։

ե. 83բ-4բ Եւթներեակ Զ. – Զ. Յունվար ԼԱ. (31) օր է շաբաթ... Դեկտեմբերի ԺԹ. (19) օրն Ե.շաբթի։

զ. 84բ-5բ Եւթներեակ Է. – Է. Յունվար ԼԱ. (31) օր է ուրբաթ... Հոկտեմբեր ԼԱ. (31) օր է ուրբաթ, մտէ Յղութիւն Եղիսաբեթի. Հոկտեմբերի Ժ. (10) /// (շար.)։

Գ. 71ա-8բ [Տոմարականք]* Այս է Վերադիրն անշարժ, ո՛վ ընթերձող – Վերադիր այսպէս արա՛յ. Կա՛լ զՀայոց մեծ թվականն... Ծռայզատիկ կու լինի Հռոմայեցւոց։ Եւ Քրիստոսի փա՛ռք յաւիտեանս. ամէն։

– 71բ-8բ [Աղիւսակք] – Խոյ, Ցուլն, Եկաւորն... Ցուլն՝... ՌՇԽԲ/Հ, Եկաւորն՝... ՌՇԽԳ/ Ը։

* Ծնթ. Գրուած Պարզատումարի չգրուած էջերի վրայ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՆԱԽԱԳԱՂԱՓԱՐ ՕՐԻՆԱԿԻ

69ա [Պ]արզատոմարս է գովելի,

Է գեղեցիկ եւ պիտանի,

Զբոլոր տարին յինքիան ունի

Եւ ցուցանէ զամէնն յայտնի,

Յեւթներեակ ըսկսանի.

Հռովմայեցւոց ամսով վարի,

Մինչ Յայտնութեան Բարեկենդանի.

ԽԶ. (46) թիւ համարի։

Հինգ հարիւր ամ անցանի,

ԼԲ. (32) յարայբարդի,

Այսքան ամօք վերջքն լինի,

Դարձեալ յառաջքն սքսանի։

|69բ| [Է] սահմանած անփոխելի,

Մին[չ] ի գալու[ս]տն Քրիստոսի,

Որ ընթեռքուք սիրով սրտի,

Յիշման արէք զիս արժանի*։

[Դ]արձեալ ծանի՛ր, ո՛վ ընթերցող/// (չշարունակուած, հմմտ. ձեռ. 2455, 3աբ)։

* Ծնթ. Յաջորդող 3 տողը տե՛ս Գրչութեան ժամանակի յիշատակարան՝ 69բ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. Ազարիա գրչի 31բ Զապիկար Ազարիայս յիշեցէ՛ք ի Քրիստոս։

2. Յովհաննէս Ջուղայեցի գրչի

69բ Զմեղօք լցեալս ազգի-ազգի,

ԶՀօվաննէս զփանաքի,

ԶՀօվաննէսս Ջուղայեցի։

Ծնթ. Յարմարեցուած նախագաղափար յիշատակարանի քառատողերի մէջ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 60բ (1732 թ., նոտրգիր) Յիսուսի Քրիստոսի ոտից հող եւ մոխիր, զանարժան մեղաւոր ողորմած հոգի Խըռզիկենց Յակոբջանի որդի Սիմոն գրեցի, որ զայս իմ ձեռաց գիրն այ, որ գրեցի։ Որ զայս Տօմարս կարդասցի սրբայզան եւ սրբոց կրցն (այսպէս, կրօնաւորացն՞)։ Դպրաց տան վարպետ տէր Ոհանին քշտին կարդացի եւ այս Տօմարս։ Ով որ կարդայ` թէ մեռած լինեմ, մին Հայր մեր ասի, թէ կենդանի լինեմ, իմ (ո)րդու խէր ուտի եւ զայս(՞) էս Տօմար շինողին յիշի, որ վարպետ Ազարէն այ, եւ յիքն յիշեալ լինի առաջի Քրիստոսիի։ Գրվեցաւ թիվ Փորք (= Փոքր) ԱՃԺԷ. (1732)*, Նախայ ԺԵ.ումն (15), գրոյս վերջ արարի։

* Ծնթ. Ե՛ւ Համառօտ ցուցակը (Ա., էջ 1061), ե՛ւ Յ. Անասեանը (Հայկական մատենագրութիւն, հտ. Ա., Երեւան, 1959, էջ 277) այս յիշատակարանի թուականը համարել են ՌՃԺԷ. (1668), մինչդեռ այն դրուած է Ազարիա Ջուղայեցու Փոքր տոմարով (ԱՃԺԷ.՝ 117+1615). դժուարընթեռնելի լինելու պատճառով «Ա» գիրը «Ռ.» են կարդացել. Յ. Անասեանը կարդացել է նաեւ «փոքր» բառը, սակայն թուականը հաշուել է Հայոց մեծ թուականով։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին սոսնձած վարդագոյն թղթին՝ «3669», Ա. կազմաստառին՝ մատիտով «ունի միկրոֆիլմ», պհպ. Բա՝ սեւով «Խ[աչիկ] վարդապետ, [Հմր] 28/3669»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 42, Հմր 28:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 3ա՝ սեւով «տաս Ժ.», «ԳԼ.ԺԼ.», 6բ՝ սեւով զանազան բծեր, 18ա՝ սեւով «նն ատ, գիր գրչ», 38բ՝ «խ լ (բազմիցս)», 74բ՝ սեւով զանազան տառեր «ա, լ, մ ո (բազմիցս)»։

3670

ՄԱՇՏՈՑ

ԺԵ. դար (ՊԿԵ. – 1416ի շուրջ)

ԳՐԻՉ՝ Սարգիս եպս.։

ԹԵՐԹ՝ 259+2 (կրկն.՝ թ. 53, 255)։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԲ×12 (Ա 10, Ը 11)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 12,5×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (9×7)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 32ա. ծածկագիր՝ 154ա). խորագիրք՝ կարմիր, կապոյտ։ ՏՈՂ՝ 16։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով, մէջքը՝ սեւ կտաւ (նորոգման ժամանակի). միջուկը՝ ստուարաթուղթ (Ա. փեղկ), տախտակ (Բ. փեղկ). աստառը՝ դեղնաւուն թուղթ (Ա. փեղկ), կապտաւուն թուղթ (Բ. փեղկ). լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+Գ՝ սպիտակ չգրուած թուղթ՝ Ա, կապտաւուն չգրուած թուղթ՝ ԲԳ, Ա եւ Գ՝ մասն կազմաստառի (նորոգման ժամանակի)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 1ա, 13բ, 68ա, 110ա, 154բ, 179բ։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն՝ 87ա, տաճար՝ 1ա, վարդեակ, սափոր (ոճաւորուած բուսական լուսանցազարդով)՝ 179բ։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կապոյտ, վարդագոյն, մանուշակագոյն, շագանակագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դարում, կազմի հին կաշին քերծուած, մաշուած, վնասուած, գունաթափուած, մէջքը փոխարինուած սեւ կտաւով, կազմի Ա. փեղկը վերակազմուած հին կաշուի եւ բաց վարդագոյն մոմլաթի միացումով, զոյգ կապիչներն ու գամերն ընկած, դռնակի աստառն ընկած, կաշին վնասուած, վերին եւ ստորին մասի կաշին մաշուած-թափուած. լուսանցակողերը մաշուած, կարմիրը գունաթափուած, հազիւ նշմարելի. պհպ-ները թեթեւակի աղտոտուած, պհպ. Բ.՝ պատռուածք-անցք. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, սնկային հիւանդութեան եւ իւղի հետքեր, տեղ-տեղ աղտոտուած, գրադաշտը վնասուած, գունափոխուած, կպումներից տեղ-տեղ եղծուած, մանրանկարները մասամբ գունաթափուած. թ. 10-1ի միջեւ 1 թերթ ընկած, թ. 87-8ի միջեւ՝ նախապէս չգրուած մէկ թերթ կտրած հանած (բնագրի պակաս չկայ), ձեռագրի վերջը թափուած, թ. 38, 58, 61-8, 85, 87, 89, 90, 204, 209՝ ստ. լս-ները շեղակի կտրած-հանած, թ. 169-72՝ արտք. լս-ները 0,5 սմ չափով կտրած-հանած, թ. 50-1՝ վր. լս-ները պատռուած-ընկած, թ. 208՝ ստ. լս-ը պատռուած, թ. 1-8, 231-59՝ ցեցի անցքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-259բ [Մաշտոց]

1. 1ա-13ա [Ա.] Կանոն հ[ի]մնարկութեան եկեղեցւոյ – Պատրաստեն քառակուսի քարինս Ե. մեծամեծս եւ այլ [քարինս]... Սաղ. Մեծ է Տէր, օրհնեալ է յո՛՛. Եւ արկ արքայ Սողովմոն... (նիւթը թերի*. 10բ «...Եպիսկոպոս ասէ. Տէր Աստուած մեր, որ հաճեցար ի վերա///» 10բ «///զի փոխեցից ի քեզ զմեծութիւն ծովի եւ ցամաքի...». Ընթ. յԵսաեա)։

* Ծնթ. Թ. 10-1ի միջեւ 1 թերթ ընկած։

2. 13ա-49բ [Բ.] Կանոն նաւակատեաց եկեղեցւոյ օրհնութեան – Յետ յերեկոին հսկումն է միաբան ուխտիւն մինչեւ ցառաւօտն... Ընթերձուած յԱռակաց. Իմաստութիւն շինեաց իւր տուն...

3. 49բ-54ա [Գ.] Կանոն աւազան օրհնելո, որ ունի սկիզբն փրկութեան յաստուածային շնորհսն վերածնելոցն, վասն զի դեռ չէ կատարեալ զեկեղեցին, որ ոչ ունի զծնունդ որովայնի իւրոյ – Եւ արդ, այս կարգաւորութեան հաստատեն զաւազանն ի տեղւոջ իւրում... Եպիսկոպոսն ասէ զաղաւթս զայս. Տէ՛ր Աստուած, մեծ եւ փառաւորեալ...

4. 54բ-62ա Դ. Կանոն նաւակատեաց եկեղեցոյ, պղծել տաճարի, պղծելոյ յանօրինաց եւ շարժել սեղան վերըստին հաստատելո – Մտանէ եպիսկոպոսն քահանայիւք... Եպիսկոպոսն ասէ զա[ղաւթս]. Որ ընդունողդ ես աղ[օթ]ից ժողովըրդեան քում...

5. 62ա-3ա [Ե.] Աւրհնութիւն հանդերձեղէն սպասու – Տանին յեկեղեցին, առաջի բեմին, սարկաւագն ունելով ի վերա բազկացն։ Սաղմոս ԺԵ. Սիրեցից զքեզ Տէր... Աղօթք. Տէ՛ր Աստուած, բարձրեալ, որ զսգեցուցեր...

6. 63աբ [Զ.] Աւրհնութիւն սկի եւ մաղըզմոյ – Տանին եկեղեցին առաջի բեմին, լուանան ջրով եւ ապա գինով եւ ջնջեն սուրբ կտաւով։ Սաղմոս ԻԲ. Տէր հովուեսցէ զիս... Աղօ[թս]. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած մեր...

7. 63բ-4բ [Է.] Կանոն նոր դուռն աւրհնել եկեղեցոյ – Հաստատեն ի տեղոջ իւրում եւ ասեն. Սաղմոս ՃԺԷ. Խոստովան եղերուք Տեառն, զի... Եւ ասէ զաղ[օթս]. Տէ՛ր Աստուած, նորոգիչ եւ զարդարիչ քո արարածոց...

8. 64բ-8ա [Ը.] Կանոն Խաչալուա առնել – Եւ այս կանոն կատարի. Սաղմոս. Ձայն Տեառն ի վերա ջուրց... Ընթերձուած ի Չոր[ր]որդ թագաւորութենէ. Եւ ասեն արք քաղաքին զԵղիսէէ...

9. 68ա-74բ [Թ.] Սկիզբն կարգի Է. աստիճանաց, որք ձեռնադրեն ի <ի> Դ. եղանակ տարոյն. շաբաթ օր ի գադր դաբլն (= 4 եղանակ)

ա. 68ա-9բ [Ժ.] Առաջի աստիճանք կղերիկոսաց, որք են սաղմոսերգովքն – Զի զսգենու եպիսկոպոսն ըստ օրինին, եւ ամենեքեան ըստ իւրաքանչիւր կարգի... Շարական՝ ըստ աւուրն պատշաճի.... քարոզէ սարկաւագն. Միաբան ամենեքեան աղաչեսցուք զմարդասէրն Աստուած...

բ. 69բ-70բ [ԺԱ.] Երկրորդ կարգ. Դռնապանին – Յետ ծխելոյ խունկ եպիսկոպոսին սուրբ սեղանոյն, շարականաւ ածէ զնուիրեալն աւագ սարկաւագն յառաջ, քարոզէ. Եւ եւս խաղաղութեան աղաչեսցուք...

գ. 70բ-1բ [ԺԲ.] Երրորդ կարգ. Ընթերցողին – Քարոզէ սարկաւագն. Եւ եւս խաղաղութեան աղաչեսցուք զԱստուած Հայրն ամենեցուն...

դ. 71բ-3բ [ԺԳ.] Չորրորդ. Ակաւլիտին, այսինքն՝ Ջահընկալին – Առաջի եպիսկոպոսին աւագ սարկաւագն զնուիրեալն քարոզէ. Եւ եւս խաղաղութիւն, եղբա՛յրք սիրեցեալք, աղաչեսցուք...

ե. 73բ-4բ [ԺԴ.] Հինկերրորդ կարգ՝ Կէս սարկաւագի – Ածէ զնուիրեալն աւագ սարկաւագն առաջի եպիսկոպոսին, քարոզէ. Եւ եւս խաղաղութեան, սիրեցեա՛լ եղբարք, աղաչեսցուք զԱստուած...

10. 75ա-86ա [ԺԵ.] Կանոն յորժամ սարկաւագ ձեռնադրեն – Զսգենու եպիսկոպոսն եւ այլ քահանայքն ի սրբատան եկեղեցոյն... Շարական ըստ տօնի աւուրն եւ կամ. Ուրա՛խ լեր, սուրբ եկեղեցի...

11. 86ա-109բ ԺԶ. Կանոն ձեռնադրութեան քահանայի – Զգենու եպիսկոպոսն ըստ օրինին սրբատանն եկեղեցո... Եւ յետ ասելո եպիսկոպոսին զաղօթս. Տէ՛ր Աստուած մեր, զբազկատարած զաղաչանս մեր...

12. 110ա-54ա [ԺԷ. Կանոն եպիսկոպոս ձեռնադրելոյ] – Յորժամ հանդերձեալ լինի եպիսկոպոսացուցանել զոք, ամենայն ժառանգաւորք եկեղեցւոյն, բոլոր բնակչօք գաւառին... Իսկ յաւուրն յորում պատշաճի ձեռնադրութիւն...

13. 154բ-79ա [ԺԸ.] Կանոն յորժամ կաթողիկոս ձեռնատրեն – Յորժամ հանդերձեալ լինին բարձրացուցանել զոք ի պատիւ կաթողիկոսութեան տանըս Հա[յ]ոց...

14. 179բ-212բ [ԺԹ. Մեռոնօրհնէք.] Կասլի տերեւ, նումաի ծաղիկ, մրտենի, վարդէջուր՝ Ա. լիտր, գինի, մուշկ, յամբար, նռճէս, ճապուռնուկի՝ Ա. Կանոն աւրհնութիւն սրբոյ Մեռոնին այսպէս արասցէն – Յաւուր Մեծի հինգշաբաթոջն, ի ժամ սուրբ պատարագին զսուրբ մեռոնն թափեն ի յաման արծաթի...

15. 213ա-8ա [Ի.] Կանոն յորժամ սկսանի հիւանդն աւանդել զհոգին – Քահանայ յառաջընթեր կատարէ զայս. Տէ՛ր, ուղղեա՛ զգնացս մեր ի ճանապարհ... Տէր ողորմեա, եւ զկնի զայս՝ Հա՛յր երկնաւոր Աստուած, ողորմեա՛ հոգո հրաժարելոյս...

ա. 217բ-8ա Եւ եթէ կամիս կրօնաւոր առնել բերեն զչուխայն եւ քահանայն ասէ զաղօթս – Ամենակարող եւ յաւիտենական Աստուած...

16. 218ա-30բ [ԻԱ.] Կանոն աւրհնութեան ջրո – Եւ այս կանոն կատարեն. Սաղմոս. Ձայն Տեառն ի վերայ ջուրց... Ընթերձուած ի Չորրորդ թագաւորութենէ. Եւ ասեն արք քաղաքին զԵղիսէէ...

17. 230բ-4ա [ԻԲ.] Կանոն եւ կարգ օրհնութեան միակեցի՝ ըստ Հա[յ]աստանեաց եկեղեցոյ, թէ ոչ կղերիկոս – Նախ ասեն զաղօթս կղերիկոսի հերակտրութեան եւ ըստ կարգի աղօթիցն սափրեն պսակի գլուխ սեւ զմորուսն...

18. 234ա-41բ [ԻԳ.] Կանոն ապաշխարող աւրհնելո – Տանին քահանայքն ի դուռն եկեղեցոյն զեկեալն յապաշխարութիւն եւ ասեն սաղմոս. Ը. ի թիւ ՃԽԱ.... Եւ քահանայն ասէ զաղօթս. Տէ՛ր Յիսուս Քրիստոս, հաեա՛ց ի ստեղծուածս քո...

19. 241բ-6ա [ԻԴ.] Կանոն Ոտնալուաի երիկուն – Այս կանոն կատարի. Սաղմոս. ԻԸ., կցուրդ. Ձայն Տեառն ի վերայ ջուրց. Յոհանու առաք[ելոյ] ի Կաթողիկեաց. Սիրելի՛ք, սիրեսցուք զմիմեանս...

20. 246ա-59բ [ԻԵ.] Կանոն Խաչ աւրհնելո – Բերեն ի դուռն եկեղեցոյն, լուանան նախ ջրով եւ ապա գինով. Սաղմոս. կցուրդ. Լո՛ւր, Աստուա՛ծ, աղօթից իմոցն... Ընթերձուած յԱռակաց. Երանեալ է այր, որ եգիտ զիմաստութիւն... (վերջը՝ թափուած. 259բ «...Խաղաղութիւն. Աստուծոյ երկիրպագեսցուք. Աղաչեմք քեզ, Միածին որդի Աստուծոյ... ամենայն հաւատացելոց քոց կրեալ յանձինս իւրոց զնշան ամենայաղթ///»)։

Կանոնների խորագրերի համառօտութիւնները գրուած են ստ. լս-ներում։

Հմմտ. Մայր Մաշտոց, հտ. Ա., Գիրք Ա., աշխ. Գ. Տէր-Վարդանեանի, Ս. Էջմիածին, 2012։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

49բ Եւ զՍարգիս յիշեա՛։

109բ Սարգիս գր[չ]ակս (չ-ն լրացուած բառի տակ)՝ սուտանուն եպիսկոպոս, յիշէ՛ք։

111ա (ստ. լս.) Եւ զՍարգիս յիշէ՛ք ի Քրիստոս։

134ա (ստ. լս.) Եւ զծրողս յիշէ՛ք ի Քրիստոս։

154ա Եւ զնուաստ գրչակս՝ փծուն, զտառապեալ անձն՝ զՍարգիս եպիսկոպոս, յաղաւթս յիշեցէ՛ք ի Քրիստոս, եւ Աստուած զձեզ յիշէ յիւր ամենագութ յողորմութիւնն. ամէն*։ ժսսհտ (փոխարինագիր ծածկագիր՝ «ամմէն»)։

* Տե՛ս ԺԵ. դ. յիշ-ք, Ա. էջ 185, Հմր 197. Լ. Խաչիկեանը միայն այս յիշատակարանը դրել է 1416 թուականի շարքում՝ նոյն տարում Սարգիս եպիսկոպոս գրչի գրած ՄՄ Հմր 4300 ձեռ-ի յիշատակարաններին կից, տե՛ս էջ 185, ծնթ., երկու ձեռագրերի գրերի համեմատութեան հիման վրայ այս ենթադրութիւնը լիովին հաւանական է։

178բ (ստ. լս.) ԶՍարգիս եպիսկոպոս յիշէ՛։

186ա (ստ. լս.) Եւ զՍարգիս յիշէ՛ք։

194ա (ստ. լս.) ԶՍարգիս յիշեա՛ ի Տէ՛ր։

213ա (ստ. լս.) ԶՍարգիս եպիսկոպոս յիշեա՛, աղաչեմ։

217բ (ստ. լս.) Եւ զիս յիշեա՛յ առ Քրիստոս՝ զՍարգիս։

ՆՇՈՒՄ՝ Պհպ. Բա՝ «Խ[աչիկ] վարդապետ, Հմր 30/3670»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 45-46, Հմր 30:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 104ա՝ կարմրով «ով անմահ», 59ա՝ մանուշակագոյնով «Զակքէ», 109բ՝ սեւով «ջ»։

 

 

3671

ՄԱՇՏՈՑ

ԳԵՏԱՁՈՐ ՌԺ. – 1561

ԳՐԻՉ՝ Աթանէս։ ՍՏԱՑՈՂ՝ Յոհանէս քհյ, Սարգիս սրկ. (եղբօրորդիք գրչի)։

ԹԵՐԹ՝ 191-1 (թռիչք՝ թ. 154-6). չգրուած՝ 191բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԶ×12 (ԺԶ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5×11։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11,5×8)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 49ա). գրչախաղերով (10ա, 21բ եւ այլուր), խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 19։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով, մէջքը՝ սեւ կտաւ (նորոգման ժամանակի). միջուկը՝ ստուարաթուղթ (Ա. փեղկ), տախտակ (Բ. փեղկ). մէջքը՝ սեւ կտաւ (նորոգման ժամանակի). աստառը՝ դեղնաւուն թուղթ (Բ. փեղկինը կիսով թուղթ, կիսով՝ դռնակի աստառի շարունակութիւն-կտաւը), դռնակի աստառը վանդակազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ սպիտակ չգրուած թուղթ՝ ԱԴ, կանաչ չգրուած թուղթ՝ ԲԳ, Ա եւ Դ՝ մասն կազմաստառի (նորոգման ժամանակի)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 3ա։ Ճակատազարդ՝ 27ա, 40բ, 64ա, 103ա, 120բ, 134բ, 149ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն՝ 75բ, 92ա, 135ա, 174ա, ոճաւորուած խաչ՝ 103ա, վարդեակ, սափոր՝ 150ա, յուշկապարիկ՝ 166ա։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, երկնագոյն, դարչնագոյն, շագանակագոյն, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դարում, կազմի կաշին գունափոխուած, վնասուած, քերծուած, մաշուած, տեղ-տեղ թափուած, մէջքը փոխարինուած սեւ կտաւով, Ա. փեղկի եզրերը նորոգուած վարդագոյն մոմլաթով, դռնակի կաշին ճաքճքած, մաշուած, քերծուած, գունափոխուած, խոնաւութիւնից ձեւափոխուած, վարից վեր պատռուած, զոյգ կապիչներն ու գամերն ընկած, Բ. փեղկի եւ դռնակի աստառը աղտոտուած, մաշուած, գունափոխուած, Բ. փեղկի համարեա չպահպանուած հին՝ կտաւէ աստառին փակցուած սպիտակ թուղթ. լուսանցակողերը մաշուած, կարմիրը գունաթափուած, վերին լուսանցակողերի հիմքին սեւով վարդեակաձեւ դրոշմազարդ. պհպ-ները թեթեւակի աղտոտուած, թերթերին զանազան բծեր, խոնաւութեան եւ սնկային հիւանդութեան հետքեր, գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, թ. 12-48՝ արտք. լս-ներին, թ. 99-191՝ հիմքին մօտ, եւ թ. 184-91՝ թերթերի վերին կէսերին անմաքուր ջրի լայն հետքեր, թ. 40-5՝ հիմքից անջատուած, մանրանկարները խոնաւութիւնից գունափոխուած, թ. 187-91 եւ Բ. փեղկի կաշուի վրայ ցեցի անցքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-191ա [Մաշտոց]

1. 3ա-20բ [Կանոն Մկրտութիւն առնելոյ] – Տէ՛ր Աստուած մեր, Աստուա՛ծ բարերար...

2. 20բ-6բ Կանոն զհանդերձ հարսանեաց աւրհնել – Բերեն առաջի քահանային եւ ասեն շարական ԴՁ. խաչանշան դրոշմամբ... Ընթերցուած յԱռակաց. Լուարո՛ւք թագաւորք եւ ի միտ առէք...

3. 27ա-36ա Կանոն պսակ դնելոյ – Բերեն եկեղեցին եւ ասեն սաղմոս. Տէ՛ր, ի զօրութեան քում՛՛.... Ընթերցուած ի Ծնընդոց. Եւ ասաց Աստուած. Արասցուք մարդ ըստ պատկերի մերում...

4. 36ա-40ա Կանոն հաղորդ տալոյ – Առնու քահանայն զփրկական խորհուրդն եւ խաչ առաջի եւ բուրուառ եւ երթայ առ հիւանդն... Եւ ասէ [աղօթս]. Տէ՛ր Աստուած ամենակալ, ամենագութ, ամենախնամ...

5. 40ա-57բ Կանոն համաւրեն ննջեցելոց – Սաղմոս. Երկինք պատմեն զփառս. Աւրհնութիւն եւ փառք... Եւ ասէ զաղօթս. Աստուա՛ծ յաւիտենական, անսկիզբն, անեղ, անիմանալի...

6. 57բ-63բ [Կանոն երկրորդ աւուրն] – Իսկ յերկրորդումն աւուր առաւաւտուն գան ի գերեզման եւ ասեն Սղ. Կց. Եղիցին ականջ քո ի լս՛՛... Պաւղոսի առաքելոյն ի Թեսաղոնիկեցոց. Այլ մեք պարտիմք գոհանալ զԱստուծոյ...

– 58բ-61ա Եւ քահանայն ասէ զաղօթս, զոր ասացեալ է Բարսղի հայրապետէն [Կեսարացւոյ, տե՛ս ձեռ. 826, 120ա] – Գոհանամք զքէն, Տէ՛ր, Հայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի... զի արժանաւորք եղիցուք փառաւորել զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ. այժմ։

7. 64ա-75բ Կանովն յորժամ տղա վախճանի – Այսպէս յուղարկեն առ Քրիստոս. Ասեն սաղմոս գոբղայս Դ. Առ քեզ, Տէ՛ր, համբարձի... Եւ քահանայն ասէ զաղաւթս. Սուրբ ես, Տէ՛ր Աստուած մեր, որ բնակեալդ ես ի յերկինս...

73ա ստ. լս. գրչից՝ «Յաւրինակն չկայր, ո՛վ եղբայր»։

8. 75բ-85ա [Կանոն Տղայաթաղի այգոյն] – Իսկ յերկրորդումն աւուր առաւաւտուն գան ի գերեզմանն Սղ. Եղիցի անուն Տեառն աւրհնեալ... Ընթերցուած յԵսայեա մարգարէէ. Զի ի Տեառնէ եղիցի գանձ արդարոց...

78ա գրչից՝ «Գոհութիւն յԱստուծոյ, որ յայսպէս աւետիս լուաք»։

– 79ա-83ա Գանձ ննջեցելոց թաղմանն (ծայրակապ՝ «ՄԱՆՎԵԼՍ»). [Մանուէլ եպիսկոպոսի ասացեալ ի թաղումն մեռելոց]* – Մինդ ի յԷէն Բանդ որ ի Հաւրէ, յորժամ ծագիս փառաւք ի յերկնէ... ի չար այսոցն զիս թափեցէք։ Ողորմե՛՛։

* Տե՛ս Մատենագիրք հայոց, ԺԴ. հատոր, Գանձարան, Գիրք Բ., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 1551-1553։

– 83ա-5ա Եւ յետոյ զողբս ասա ննջեցելոց (արտք. լս. «Տաղ»)* – Ո՛վ քահանայք եւ վարդապետք աստուածաբան... զի Տէրըն քաղցր է պարտական ողորմութեան։

* Տե՛ս Մատենագիրք հայոց, ԺԴ. հատոր, Գանձարան, Գիրք Բ., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 1555-1556։

9. 85բ-92ա Կանոն յոգեհանգիստ առնելոյ կամ պատարագ մեռելոյ – Ասեն Սղ. ի թիւ. Երանի ում թողութիւն եղեւ մեղաց... Եւ ասէ զաղաւթս զայս. Տէ՛ր, բարերար դատօորդ ես կենդանեաց...

– 91բ Աւրհնութեան աղի – Սղ. Աստուած ողորմի մեզ, եւ աւրհնեա՛ զմեզ ե՛՛։ Եւ ասէ զաղաւթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած, ամենակալ արարիչ...

10. 92ա-8բ Կանոն Տեառնական աւրհնելոյ – Ածեն զնըւիրեալսն ի դուռն յեկեղեցոյն եւ առաջի Սուրբ Խաչին... Ընթերցուած ի Ղեւտացոց. Եւ կոչեաց Տէր զՄովսէս եւ խաւսեցաւ ընդ նմա...

11. 98բ Կանոն աւրհնութեան աղի – Սաղմոս. Աստուա՛ծ, ողորմեա՛ մեզ եւ աւրհնեա՛ զմեզ եր՛՛. Եւ ասէ զաղաւթս. Աւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած, ամենակալ արարիչ ամենայն արարածոց...

12. 99ա-102բ Կանոն զարմտիս, սերմանեաց եւ զշեղջ եւ հընձան աւրհնելոյ – Սաղմոս, կցուրդ. Հովիտք բազում արասցեն... Ընթերցուած յԱռակաց. Պատուեա՛ զՏէր ի քոյոց արդար վաստակոց...

13. 102բ-20բ Կանոն Խաչ աւրհնելոյ – Յետ հսկմանն տանին յեկեղեցին եւ լուանան նախ ջրով... Ընթերցուած յԱռակաց. Երանեալ է այր, որ եգիտ զիմաստութիւն եւ մահկանացու, որ ետես զհանճար...

14. 120բ-34բ Կանովն ջուր աւրհնելոյ – Ասեն սաղմոս ԻԸ. կցուրդ. Ձայն Տեառն ի վերայ ջուրց... Ընթերցուած ի Չորրորդ թագաւորութեան. Եւ ասեն արք քաղաքին ցԵղիսէէ...

– 124բ-8ա Աւրհնութիւն ջրոյ, զոր ասացեալ է տեառն Բարսղի Կեսարացւոյն* – [Ա]ւրհնեալ ես, Տէ՛ր Աստուած ամենակալ... ծերք եւ տղայք հանդերձ ցնծութեամբ տացեն գոհութիւն Աստուծոյ։

* Տե՛ս Ճաշոց, Վաղարշապատ, 1872, էջ 15-17։

15. 134բ-49ա Կանոն Մեծի հինգշաբթին. Զապաշխարողն արձակելոյ – Ի Գ. ժամն ժողովէ քահանայն զապաշխարողսն ի դուռն եկեղեցոյն... Ընթերցուածս յԵսայեա մարգարէէ. Եւ կատարեսցին յաւուրք սգոյ քո, եւ ժողովուրդ իմ ամենեւին արդար...

– 138ա-43ա Աղաւթք, զոր ասացեալ է սրբոյն Բարսղի [Կեսարացւոյն, տե՛ս ձեռ. 826, 353բ] – Տէ՛ր Աստուած, Հա՛յր ամենակալ, արարիչ երկնի... եւ ազատեալք արեամբ Միածնի` որդոյ քո Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ընդ որում Քեզ, Հաւր եւ Հոգւոյդ Սրբոյ վայելէ փա՛՛։

16. 149ա-66ա Կանոն Մեծի հինգշաբթին. Ոտնալուային – Ըստ որում ասաց Փրկիչն Քրիստոս, թէ՝ Յաւրինակ մի ետու ձեզ... Եւ եպիսկոպոսն ասէ զաղօթս. Փառաւորեմք զքեզ, Տէ՛ր մեր եւ փրկիչդ Յիսո՛ւս...

17. 166ա-73բ Քարոզ պատուիրանին – Զեկուցանէ քահանայն ժողովրդեանն. Առեալ զսուրբ Աւետարանն ի գիրկս իւր, ելանէ ի բեմբն եւ կարկառեալ զձեռսն ասէ. Լուարո՛ւք ինձ, որդեա՛կք իմ...

18. 174ա-87բ Աւետարանք իւղաբերից, Բժշկութեան, Հանգստեան – Մաթէոս. Եւ յերեկոյի շաբաթին, յորում... 175բ-7ա Աւետարան ըստ Մարկոսի – Եւ իբրեւ երեկոյ եղեւ... 177ա-8բ Աւետարան ըստ Ղուկասու – Եւ ահա այր մի յանուն Յովսէփ... 178բ-80բ Աւետարան ըստ Յովհաննու – Յետ այսորիկ աղաչեաց զՊիղատոս Յովսէփ... 180բ-1ա Աւետարան Բժշկութեան – Մաթէոս. Եւ իբրեւ եկն ի ժողովուրդն... 181աբ Աւետարան Հանգստեան – Մաթէոսի. Եւ ապա երեւեսց նշան Որդւոյ մարդոյ... 181բ-2բ Աւետարան ըստ Մարկոսի Բժշկութեան – Եւ ընդ այգն ընդ առաւաւտն յարուցեալ... 182բ-3բ Աւետարան ըստ Մարկոսի Հանգստեան – Այլ յաւուրսն յայնոսիկ յետ նեղութեանն այնորիկ... 183բ-4ա Աւետարան ըստ Ղուկասու Բժշկութեան – Եւ եղեւ ի հասանելն նորա... 184ա Աւետարան ըստ Ղուկասու Հանգստեան – Զգոյշ լերո՛ւք անձանց, գուցէ ծանրանայցեն... 185ա-6ա Աւետարան ըստ Յովհաննու Բժշկութեան – Յետ այսորիկ տաւն էր հրէից... 186ա-7ա Աւետարան ըստ Յովհաննու Հանգստեան – Եթէ սիրեք զիս, զպատուիրանս իմ պահեսջի՛ք... 187աբ Աւետարան ըստ Յովհաննու – Ես եմ հովիւ քաջ...

19. 187բ-9բ Կանոն աւազան աւրհնելոյ – Հաստատեն յաւազանն ի տեղոջ իւրում եւ լուանան նախ ջրով... Քո երեքանձնեա տէրութեանդ վայել է փառք իշխանութիւն եւ պատիւ. այժմ՛՛։

Կանոնների խորագրերի համառօտութիւնները գրուած են ստ. լս-ներում։

Հմմտ. Մայր Մաշտոց, հտ. Ա., Գիրք Ա., աշխ. Գ. Տէր-Վարդանեանի, Սուրբ Էջմիածին, 2012։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԷ. դ., նոտրգիր

1ա-2ա [Հանդերձաւրհնէք. Գանձ Խաչատուրի ասացեալ, հմմտ. ձեռ. 3116, 25ա]* (ծայրակապ՝ «ԽԱՉԱՏՈՒՐԻ Ե») – Խաչանիշ դրոշմամբ նշանի, / Պարագրական փառօք պսակի, / Ի կարմրութիւն ձորձոյ ծիրանւոյ / Եւ ոսկեթել բեհեզոյ օրհնեա՛, Միածին, հանդերձ հարս[ան]եաց... Կենսատու խաչին եւ սուրբ նշանին աւրհնեա՛յ մի։

* Ծնթ. Գանձը վերագրւում է Խաչատուր Տարօնացուն. տե՛ս Ա. Արեւշատեան, Հայկական ծիսարանի հիմնական երաժշտական շարքերի մասին, Պատմաբանասիրական հանդէս, Երեւան, 1985, Հմր 1, էջ 139։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

2բ Աւգնեա՛, Հոգի՛ Սուրբ, Աստուա՛ծ ճշմարիտ։

63ա (ստ. լս.) Խնայեա՛, Տէ՛ր, զծառայս քո։

63բ Եւ զանպիտան զմեղսամած գրիչս յիշեա՛, ո՛վ եղբայր, եւ թողութիւն մեղաց իմոց խնդրեա՛ ի Տեառնէ, աղաչեմ։

78բ Զստացող սորա եւ զգծողս յիշեա՛, ո՛վ եղբայր, եւ բոլոր սրտիւ զԱստուած ողորմին ասա՛յ, աղաչեմք, եւ դու յիշեալ լիցի՛ս ի Քրիստոսէ Աստուծոյն մերոյ. ամէն. այսօր Գիւտ նշխարաց Լուսաւորչին է։

80բ (ստ. լս.) Գանձ ննջեցելոց ասա՛ |81ա| եւ զիս ի յաղաւթս յիշեա՛։

83բ (ստ. լս.) Արտասուալից ասա՛ զողբս, |84ա| ո՛վ եղբայր։

98բ (ստ. լս.) Եւ զիս յիշեա՛, ո՛վ եղբայր։

109բ (ստ. լս.) Այսաւր, որ է |110ա| Ահկի Բ. եւ թիւն ՌԺ. (1561) Ճալալ հօրեղբայր իմ փոխեցաւ առ Քրիստոս յոյսն մեր։

113բ (ստ. լս.) Եւ զիս |114ա| յիշէ՛ք, աղաչեմ (նոյնը՝ 125ա)։

134բ (խորագրի վերջում) Եւ զիս յիշեա՛։

167ա (ստ. լս.) Վա՛յ ինձ, թէ ի՛նչ լինիմ։

168ա (ստ. լս.) Վա՛յ ինձ Ռ. (1000) բերան։

171ա (ստ. լս.) Կարդա՛, զմեղաւորս գծող յիշեա՛, աղաչեմ։

179բ (ստ. լս.) Կարդա՛ եւ զիս |180ա| ի յաղաւթս ձեր յիշեա՛յ, աղաչեմ զձեզ։

190ա Փառք ամենասուրբ Երրորդութեանն՝ Հաւր անեղին եւ Որդւոյն միածնի եւ Հոգւոյն ճշմարտի. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւ[իտենից], որ ետ ինձ կարողութիւն տկարիս հասանել յաւարտ սորին։ Գրեցաւ Մաշտոցս ձեռամբ անարժան եւ փցուն գրչի՝ Աթանէս մեղօորի, ի թվիս Հայոց ՌԺ. (1561), ի յայսմ վայրի, որ եւ Գետաձոր* կու անուանի ընդ հովանեաւ սուրբ նահատակիս Գետա եւ սուրբ եկեղեցոյս ի վայելումն եղբաւր որդոցն իմոց՝ Յոհանէս քահանային եւ Սարգիս սարկաւագին, եւ յիշատակ հոգոյ իմոյ եւ ծնողաց իմոց՝ հաւրն իմ՝ Վրթանէս քահանային, եւ մաւր իմոյ՝ Գուլպահարին, եւ եղբար|190բ|ց իմոց՝ Յովանիսին, Խաչանիսին եւ Վարդանին, որ հանգուցեալ են ի Քրիստոս, եւ քվերց իմ՝ Գուլվարդին եւ Բեկիխաթունին, եւ եղբաւրորդոց իմոյ՝ Ղուկասին, Մարկոսին, Յոհանէս քահանային, եւ Սարգիս սարկաւագին, եւ Յակոբին, եւ միւս եղբօրորդոց՝ Մարտիրոսին եւ Յոհանին, Մարգարիտին եւ մօր իւրեանց՝ Դադին, եւ Եղիսաբեթին։ Որք հանդիպիք սմա կարդալով կամ աւրինակելով, յիշեցէ՛ք ի մաքրայփայլ աղօթ ձեր զմեղաւք աղտեղացեալ հոգի՝ Աթանէս գծողիս եւ զվերոյ գրեալ անուանքս, եւ լի բերանով եւ ուղիղ սրտիւ զԱստուած ողորմին ասացէ՛ք, աղաչեմ։ Ձեզ խիստ կարելի է, եւ մեզ յոյժ պիտանի, եւ Աստուածն ամենայնի՝ ստեղծաւղն երկնի եւ յերկրի, զձե|191ա|զ առնէ արժանի՝ յաջակողմանն դասի արքայութիւնն մեծարի, եւ ձեր խնդիրքն կատարի. ամէն։ Այլեւ ողորմի՛, Քրիստոս, Հոռումի եւ Խանբէկին, որ [յ]ոյժ սպասաւորութիւն արարին մեզ, զվարձս յԱստուծոյ առնուն, որոյ մեզ վրայ երախտիք եւ աշխատանք կայ՝ թէ շատ, թէ փոքր։ Այլեւ ողորմի՛, Քրիստո՛ս Աստուած, վարպետին իմոյ՝ մեծ րաբունապետին՝ ի Ղուկաս վարդապետին, եւ Յոհանէս վարդապետին, որ շատ աշխատանք ունին վերայ իմոյ, արարիչ Աստուած զնոքա երկոտասան վարդապետացն դասակից եւ պսակակից արասցէ. ամէն, ամէն։

* Ծնթ. Ըստ Հայաստանի եւ յարակից շրջանների տեղանունների բառարանի (հտ. Ա., Երեւան, 1986, էջ 843)` Գետաձոր-ը Լօռիում է՝ Լոք լեռան մօտակայքում։

ՆՇՈՒՄ՝ Պհպ. Աա, 1ա՝ մատիտով «3671», պհպ. Բա՝ «Հմր 9», «Խ[աչիկ] վարդապետ, Հմր 31/3671», պհպ. Բա՝ «ՌԺ.-1561, Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 46-47, Հմր 31։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 146ա՝ մարդկային դէմք (գրչախաղի արդիւնք), 187բ՝ աւազան։

3672

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՌԾԸ., ՌՀԲ. – 1609, 1623

ՍՏԱՑՈՂ՝ Կարապետ երէց եւ Յովհաննէս* (1623 թ.)։

ԹԵՐԹ՝ 218. չգրուած՝ 197բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԲ×12 (Ա 10)+1-6×12 (3՝ 10, 5, 6՝ 14)+2։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,5×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն՝ թ. 1-166 (9,5×6,5), թ. 167-218 (9,5×7)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 100ա), գրչափոխութիւն՝ 166բ-218ա (նմուշ՝ 168ա). խորագիրք՝ կարմիր, սկզբնատողերը՝ կարմիր եւ կանաչ։ ՏՈՂ՝ 16 (թ. 1-166), 13-15 (թ. 167-218)։ ԿԱԶՄ՝ կարմիր մոմլաթ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ սպիտակ չգրուած թուղթ, մասն կազմաստառի (Ա, Դ)։

* Ծնթ. Ձեռագրի 1ա-166ա մասը գրուել է 1609 թ., այնուհետեւ 14 տարի անց գրչափոխութեամբ գրուել է միւս՝ 166բ-218ա մասը։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ (գծանկարային) – Կիսախորան՝ 1ա։ Զարդագիր՝ հանգուցագիր՝ 1ա։ Գոյն՝ կարմիր։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած-վերակազմուած Ի. դարում, ձեռագրի սկզբից եւ վերջից երկուական թղթէ պահպանակ աւելացուած. կազմի մոմլաթը թեթեւակի քերծուած, մաշուած, աղտից մասամբ սեւացած, պհպ-ներ Բ., Գ.՝ խոնաւութիւնից գունափոխուած. լուսանցակողերի կարմիրը թափուած, սեւացած, գործածութիւնից եւ խոնաւութիւնից տեղ-տեղ մաշուած-թափուած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, մոմի, այրուածքի, սեւ թանաքի, սնկային հիւանդութեան հետքեր, որոշ թերթերին՝ նաեւ մատնահետքեր՝ 49բ, 50բ եւ այլուր, գրադաշտը երբեմն աղտոտուած, խոնաւութիւնից խիստ դեղնած, գունափոխուած, սեւացած, տեղ-տեղ լուացուած, կպումներից որոշ հատուածներ եւ բառեր եղծուած, կնքադրոշմների թանաքը տարրալուծուած՝ գիրը յաճախ անընթեռնելի, թ. 4-14՝ ստ. լս-ները մաշուած-թափուած, թ. 46՝ վր. լս-ը պատռուած, թ. 52-4, 182՝ վերին, իսկ թ. 167, 185-7, 210՝ ստորին անկիւնները պատռուած-ընկած, թ. 77, 152՝ պատռուածք-անցքեր՝ գրադաշտը մասամբ վնասուած, թ. 201՝ վարդագոյն թանաքաբիծ, թ. 188, 197՝ պատռուած մասերը նորոգուած-լրացուած այլ՝ սպիտակ թղթով, թ. 190՝ հիմքից մասամբ անջատ, թ. 1-9, 25-36, 96-101՝ ցեցի անցքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-74բ [Կանոնգիրք]

1. 1ա-8բ Կանոնք եւ սահմանք սուրբ առաքելոյն Թ[ա]թէոսի եդեալ – Հարցումն. Ո՞րպէս պարտ է եպիսկոպոսին լինել կալ ի տեսչութիւն եկեղեցւոյ: [Պատասխանի]. Եպիսկոպոսն եղիցի սուրբ, անարատ, պարկեշտ... այլ հանապազ պոռընկութիւն, եւ ընդ անիծաւք Արարչին։

Ծնթ. Առկայ են միայն՝ Ա., Գ., Դ., Ժ.-ԺԴ., ԺԷ.-ԺԹ., ԻԱ., ԻԸ., ԻԲ., ԻԳ., ԻԹ.-ԼԱ., կանոնները, առանց համարակալման։ Հմմտ. Կանոնագիրք հայոց, աշխ. Վ. Յակոբեանի, հտ. Բ., Երեւան, 1971, էջ 19-40։

2. 8բ-32ա [Ի կանոնաց սրբոց հարց]* – Հարցումն. Վասն գայլառի եւ շնառի։ Եթէ կենդանի են ըմբռնեալ, զենցեն... 9ա Իսկ քահանայից ձուկն յորսացեալ կերիցեն: 9աբ Այլ ի սուրբ եւ ուտելի կենդանեաց, եթէ ի ծնունդս մեռանի... 9բ Եւ եթէ մորթեալ գտանիցեն ի նմայ ծնունդ շնչով մի՛ կերիցեն... 9բ-10ա Այլազգոյ ի ձեռն առեալ հաց մի՛ ուտիցեն... 10աբ Այլ ի նոցանէ զաման փ[ո]րձեալ ի պէտս մեր առնուլ... 10բ-1ա Քրիստոնեա կնոջ՝ զքուրդի տղայն չէ պարտ ի ստեանցն կերակրել... 11ա Դարձեալ սովորութիւն քահանայից, որ այլազգոյ ծնունդն մկրտեն... 12բ-3ա Այլ ի ժամ մերոյ մկրտութեան ի բաց կացցեն... 13ա Եւ մի՛ ոք եղիցի կնքահայր ապաշխարողաց... 13ա-4ա Եւ թէ մի անգամ ոք արարեալ է տգիտութեամբ մեծաջան... 14ա Եթէ մկնառ գինով կամ նշխարով անգիտութեամբ ոք պատարագ շինէ... 14աբ Իսկ եթէ գիտութեամբ ոք մատուցանէ առ ոտն հարկանելով զանճառ խորհուրդն... 14բ-5բ Իսկ ի դնել սպասուցն մերձեցեալ մուկն արածեսցէ... 15բ-6ա [Ա]յլ Բ.աւրեայ նշխարով ոք շինէ պատարագ... 16աբ Իսկ եթէ յաւթեակ ջրով ի պատճառս ծուլութեան կազմեսցին նշխար... 16բ-7բ Վասն երազափորձութեան յաւրինակ տեսանի՝ է, որ ի լնուլ ժամանակի... 17բ-8ա Այլ եթէ անկանի ընդ քուն մայրն ի վերայ մանկան... 18աբ Վասն անկնունք մանկան մեռանելոյ հարցմանն... 18բ-9ա Այլ են ոմանք, որ չար սովորութեամբ ճմլեն... 19ա Վասն յարուայգիտաց եւ անասնագիտաց մի է բանն... 19բ Եթէ անաւրինաց հետ խառնակին, ԺԵ. (15) ամ ապաշխարէ... 19բ-20ա Այլ կանայք պոռնիկ, որ զմանկունս սպանանին... 20ա-1ա Վասն հաղորդելոյ հարցմանն այս է... 21ա-3ա Առաջ քահանային պարտ է ուսուցանել զմեղաւորն... 23աբ Ապա թէ կոչեսցեն զքահանայն վասն հիւանդին կամ վասն... 23բ-4ա Այլ թէ քահանայն վերբերութիւն առնէ... 24աբ Այլ կանայք, որ ի ծնունդս մեռանին... 24բ-5ա Ընդ քուրդի որ շնայ կին սոդոմակա[նա]ւն հանդերձ... 25ա Կարգեցին առաքեալքն, թէ ոք փոխ տայ եւ առնու վաշխ... 25աբ Վասն գողի – Ահա գողացար եւ զրկեցար զընկերդ... 25բ-7բ Յաղագս ոչ առնելոյ սուգ ի վերայ մեռելոց – Դ[արձ]եալ ի վերայ ամենայնի գրեմք զայս կանոնք հաստատութեամբ... 27բ Իսկ եթէ մեղաւք շաղախեալ իցէ ոք ընդ մօրուի կամ ընդ խորդ քվեր... 27բ-8ա Եթէ ընդ հարսին կամ ընդ զանքաչին պոռընկին... 28ա Այլ պարտ է քրիստոնէից որ Ժ.ամեայ զաւակն ոչ քնեն ընդ մաւր կամ ընդ քվեր: 28աբ Այլ երիտասարդ քահանայ, որ կին իւր մեռանի... 28բ-30ա Վասն մկան, թէ մուկն ի վերայ աղի սատկի... 30աբ Թէ տաշտ կամ տեփուր կամ այլ ինչ ամանք... 30բ-1բ Ի [հ]այ կին, որ լինի ընդ տաճկի եւ ոչ մեկնեսցէ ի պատճառս քրիստոնէութեան... 31բ Թէ կամաւ զդստերս իւրեանց տացեն այլազգեաց անհաւատից... 31բ-2ա Եթէ քրիստոնեա կին տաճկի մանկան ծիծ տայ... Եթէ սովորական գործ` որոշեսցի եկեղեցոյ։

* Այստեղ 8բ-25ա, 27բ-32ա թերթերին Դաւիթ Ալաւկայ որդու Բ.-Դ., Ե., Ը.-ԺԲ., ԺԶ., ԺԸ.-ԻԱ., ԻԴ., ԻԷ., ԻԹ., ԼԱ., ԼԴ., Խ., ԽԴ., Ծ., ԾԵ.-ԾԷ., ՀԲ., ՀԳ., ՀԷ. կանոններն են՝ առանց համարակալման, խառն եւ քաղուածոյ (որոշ դեպքերում խմբագրուած եւ համադրուած այլ կանոնների հետ՝ տե՛ս 20ա-1ա, 23աբ, 27բ-8ա, 28բ-32ա). հմմտ. Ա. Աբրահամեան, Դաւիթ Ալաւկայ որդու կանոնները, ուսումնասիրութիւն եւ բնագրեր, Երեւան, 1953, էջ 10-47։ 25ա՝ Կանոնք առաքելականքի ԺԸ. կանոնը. հմմտ. Կանոնագիրք հայոց, աշխ. Վ. Յակոբեանի, հտ. Ա, Երեւան, 1964, էջ 39: 25բ-7բ՝ Յովհաննէս Երզնկացւոյ Խրատ հասարակաց երկի ԺԹ. գլուխը` համառօտուած, հմմտ. Է. Բաղդասարեան, Յովհաննէս Երզնկացին եւ նրա խրատական արձակը, Երեւան, 1977, էջ 179-180։ 21ա-3ա, 25աբ՝ քաղուածքներ այլ կանոններից:

3. 32ա-46ա [Բանք կանոնականք]

ա. 32ա-3ա Կանոնք եւ սահմանք սուրբ հայրապետին Սահակայ – Պարտ է քառասունք տալ մեռելին, զի առաքելական հրամանք է եւ աւանդութիւն սուրբ հարցն*... 32բ-3ա Եպիսկոպոսին հասքն, տուն քահանայիցն... 33ա Գեղոյ քահանային ռամիկ ժողովրդեանն զթաղմանն եւ զպաշտմանն... զտուն աւրհնելն, ամենայն ինչ երիցու է:

* Ծնթ. Քաղուած Յովհաննէս Երզնկացւոյ Խրատ հասարակաց երկից. տե՛ս Է. Բաղդասարեան, Յովհաննէս Երզնկացին եւ նրա խրատական արձակը, Երեւան, 1977, էջ 180-181։ Սկզբում Սահակ Ձորոփորեցու ԺԵ. կանոնի վերաշարադրանքն է (հմմտ. Կանոնագիրք հայոց, հտ. Ա, էջ 513), ապա քաղուածքներ այլ կանոններից:

բ. 33աբ Այլ կանոնք Մեռոնի – Մի՛ իշխեսցէ ոք ի պէտս դեղոց մերձուցանել... էթէ ոք յանդգնի, առնէ զայս, նզովեալ եղեցի:

գ. 33բ-4ա [Պասի, ձէթ կամ գինի ու[տելոյ]. ձեռ. 8461, 37բ, ստ. լս.] – Եւ լուաք վասն քահանայից եւ սարկաւագաց... Ճ. (100) ծունր եւ կանոն ըստ կարգին եւ ողորմութիւն հետ նորա:

դ. 34աբ [Քահանայն, որ շահ ուտէ. ձեռ. 8461, 38ա, ստ. լս.] – Քահանայ կամ այլ եկեղեցական, որ զարծաթ իւր ի վարձու տայ... եւ այլ մի՛ գնասցէ:

ե. 34բ-5ա Վասն հոսման, որ քուն լինի – Ջերմութիւնն, որ ի քուն լինի, է որ խոտելի է եւ մեղադրելի, զի եթէ յղփութենէ կերակրոց լինի կամ ըմպելեաց... 35ա-6ա Այլ վասն տեսլեանց պէս-պէս, որ լինին արուի... ապա թէ սովորութիւն առնէ, պոռնիկ է ստոյգ. եւ Քրիստոսի փառք յ[աւիտեան]։

զ. 36բ-44ա [Վասն ամուսնութեան]* – Եւ արդ, այսպէս է խնամութիւնն, որ լինի կրտիճ (այսպէս) տղայն ԺԵ. (15) տարոյ՝ փեսացու է, եւ աղջիկն՝ ԺԴ. (14) կամ ԺԲ. (12)... 37բ-8ա Եթէ ազգականք յամուսնանան, զի՞նչ արասցուք... 38ա Եթէ ոք առնու կին ի մերձաւորէ իւրմէ մինչեւ ի վեցերրորդն... 38աբ Արդ, գիտասցէք աստուածասէր ժողովո՛ւրդք, ով յուժով զքահանայն իւր կամացն հանէ... 38բ-43բ Երբ գին(վերեւում ուղղած՝ տ)ենայ մարդ, որ կին իւր չհասոյթք է... 43բ-4ա Զի կանոնքս սուրբ հարցն գրեալ է, ոք անգիտութեամբ կիրակէի ի կինն իւր մերձենայ... կատարողք աւրինացն աւրհնին Աստուծոյ եւ ամենայն սրբոցն. ամէն։

* Ծնթ. Քաղուածքներ Յակոբ Ղրիմեցւոյ, Թադէոսի, Բարսեղի, Աթանասի եւ այլոց կանոններից:

է. 44ա-6ա Վասն ազգակցութեան հարց, զոր Է. պորտն կոչի եւ բաժանի Գ. ի դէմս, ի վեր եւ ի վայր, եւ ի կողմն, զոր ասացին սուրբ հայրապետք* – Ի վերն այսպէս առաջինն մեք եւ հայրն մեր եւ պապն... 45աբ Եւ խնամութիւնն Է. պորտն առնու, որ աւտար ազգ է... 45բ-6ա Զի հասարակ կանոնք այսպէս եդին սուրբ հարքն, եթէ հոգեւոր ազգն, որ է յաւազանութիւն... ի հոգեւոր ազգն, որ է Սանուբէլն։

* Ծնթ. Քաղուածքներ Գրիգոր Տաթեւացւոյ Հարցմանց գրքից (հմմտ. Գրիգորի Տաթեւացւոյ Գիրք հարցմանց, Երուսաղէմ, 1993, էջ 611 (հատոր իններորդ, պրակ ԼԶ.) եւ ամուսնութեան հոգեւոր ու մարմնաւոր ազգակցութեանը վերաբերող այլ կանոններից։

4. 46բ-74բ [Ի Դատաստանագրոց]*

ա. 46բ-57բ Վասն [դատաստա]նի գրոց մեծին [Սահակայ եւ Բարսղի, եդե]ալ փ[ոքր ի շատէ գրեցաք աս]տ. Վասն եկեղեցայ[կա]նաց – Եւ արդ, այսպէս սկսաք ցուցանել զկարգ եկեղեցւոյ... 49բ-50ա Որք զպտուղս եկեղեցուն կամին արտաքսել... 50աբ Զի որ զպտուղն զտեառնականն... 50բ-1ա Կան եկեղեցիք, որ թագաւորաց կամ մեծամեծաց հարկ ուտեն... 51աբ Զվիճակաց եւ զաթոռոց եւ զժողովրդոց, եթէ հայրապետաց փոխիլ կամին վասն տգիտութեան... 51բ-3ա Եթէ վախճանի եպիսկոպոսն, նամակաւ տացէ զինչս եկեղեցւոյ... 53աբ Եթէ ոք գողութեամբ քահանայ կամ գլխաւոր կամ ռամիկ... 53բ-4ա Եւ մի՛ լիցի քահանայից ժառանգութիւն առնել... 54աբ Եթէ ժողովրդեաց ոք փոխէ` թաղէ ի թաղ գնայ... 54բ-5ա Մատաղի (լս-ից) – Եւ աշխարհական ոք թէ մատաղ առնէ, իւրում քահանային տացէ... 55աբ Բանադրելոյ (լս-ից) – Եթէ վանականաց կամ եպիսկոպոսի կամ երեցու ի գլխաւորաց... 55բ-7ա Քահանայ, թէ վասն աշխարհի... 57աբ Եւ թէ ոք եկեղեցական տեսանէ, զի իշխան ոք, որ անզգամի... 57բ Վախմի (լս-ից) – Եւ թէ լինի եկեղեցւոյ վախմ կամ գեղ կամ յագարակ... բայց միայն զիւրն կորուսանել։

բ. 57բ-60բ Վասն քահանայից առնելոյ զպտուղս ժողովրդոց – Եւ այս են իրաւունք քահանայից ի ժողովրդոցն, որ զենուն զզենլիս, եթէ արջառ իցէ, եթէ ոչխար... 58բ-9բ Իսկ աշխարհի քահանայ, որ վախճանի, թէ չունի ժառանգ... 59բ-60բ Բանադրելոյ (լս-ից) – Եթէ ժողովրդական ոք ի պէսպէս սխալանաց... եւ ոչ աշխարհի իրաց համար նզով դնել։

գ. 60բ-4բ Վասն յիշատակի ննջեցելոց եւ սուտ վկայ կացուցանել[ոյ] – Զյիշատակ ննջեցելոցն` ընդանեաց նոցա, որ ինչ կարգ է աւրինաց... 62աբ Յանկարծամահ (լս-ից) – Եթէ յանկարծամահ լինի կամ մահակոտոր կամ անհաս ի ձեռն քահանայս... 62բ-4բ Եթէ յետ մեռելոյն, որք երթայ ի մեռէլոյ ազգացն խնդրէ ինչ... այլ մի՛ գնասցէ եկեղեցին, զի անարգ[է] զնայ։

դ. 64բ-5բ Վասն կնոջն եւ այրն, որ չկարէ ի կին իւր ի կուսութենէ հանել, զի՞նչ է դատաստան – Եթէ պատահի, որ այրն չկարէ զկին իւր ի կուսութենէն հանել... բայց հրամանաւ այրոյն լիցի առն այլում։

ե. 65բ-7ա Վասն դիւահար կին արձակելոյ – Արժան է արձակիլ, թէ ոչ, թէ յառաջ քան զպսակն էր՝ ծնաւղքն ծածկեցին... 66ա-7ա Եթէ առն լիցի ախտ գոդի կամ պիսակութիւն... մինչեւ ի մահ հոգասցէ զկեանս հիւանդի։

զ. 67աբ Վասն ատելութեան առն եւ կնոջն – Եթէ զմիմեանս ատիցեն այր եւ կին, առանց բանի պոռնկութեան... զոր գրեալ է ի կանոնս սուրբ հայրապետացն։

է. 68աբ Վասն յամուլ կնոջ եւ այրն ներքինի – Ամուլ կին՝ մի՛ արձակեսցէ զնայ այր իւր, զի Աստուծոյ է տալ զորդիս... մինչեւ ի մահ հրաման է ի սուրբ կանոնաց։

ը. 68բ-9ա Վասն որոյ պատճառէ ելանէ կինն ի յայրէ իւրմէ – Յորժամ կինն տեսանէ զայր իւր յարուագիտութիւն կամ անասնայպղծութիւն... կենայ առ նայ ի վերայ որդոցն։

թ. 69աբ Վասն ատելութեան առն եւ կնոջ – Այր եւ կին եթէ ատելութեամբ զիրար թողցեն, պատահի մեռանել... հրաման տայ եւ գիր արձակման։

ժ. 69բ-70բ Եթէ վաճ[առ]ական կամ այլ ճանապարհորդաց ամենամարդ (այսպէս) կինն այր առնու – Յորժամ այր ոք ճանապարհ գնայ հեռի եւ յամէ գալն, պարտ է կնոջն համբերել, մինչ որ լսէ զմահ նորա կամ այլ կին առնուլն... զի անարգեաց զպսակն աւրհնութեան։

ժա. 70բ-1բ Վասն կռ[ո]ւի այր ընդ կին եւ վնասէ – Եթե այր զկին իւր անարգէ, թէ խորտ կայ ի մէջն, դարձուսցեն ազգն իւր... զգլուխն առցէ եւ զկէս աճմանն։

ժբ. 71բ-2ա Վասն առն եւ կնոջ ուրացողաց – Եթե այր կամ կին վասն նեղութեան կամ վասն տուգանաց ուրասցի զՔրիստոս... պարտ է շահել զհոգի միմեանց ընդունի դատաստանս։

ժգ. 72ա-3բ Եղբարց եւ քուերաց բաժանումն – Մարդ եթէ մեռանի առանց կտակագրի, կուսան դստերքն ժառանգեն... եւ տալ նմայ զժառանգութիւն։

ժդ. 73բ-4բ Վասն աղջկանն – Աղջիկ որ հասանի յամուսնութեան, եւ խաւսեն վասն կնութեան եւ տալ հաւանութիւն... եւ զայլն դարձուսցեն դատաստանէ։

* Ծնթ. Քաղուածքներ Մխիթար Գոշի Դատաստանագրքից (Գ.-Է., Թ., ԺԱ.-ԺԵ., ԺԷ., ՃԾԳ., ՄԳ.-ՄԴ. եւ այլք՝ առանց համարակալման, խառն եւ քաղուածոյ՝ մեծ ու փոքր կրճատումներով եւ յաւելումներով. հմմտ. Մխիթար Գոշ, Գիրք Դատաստանի, աշխ. Խ. Թորոսեանի, Երեւան, 1975, Գ. խմբագրութիւն, էջ 283-523) եւ Աւրէնք յաղթող թագաւորաց բնագրից (ԾԷ., ՁԹ., Ղ.՝ առանց համարակալման, ետեւառաջութեամբ (հմմտ. Ասորական Դատաստանագիրք, լոյս ընծայեց Արսէն վրդ. Ղլտճեան, Ս. Էջմիածին, 1917, էջ 27, 38-39):

Բ. 74բ-83ա Խրատ հոգէշահ եւ մարմնաշահ – Մարդոյն, որ վայել է Դ. իրք է, որ զմարդն ի մեղաց պահէ. Դ. իրաւք մարդն ճանաչի... եւ ապաշխարէ եւ յաղաւթէ առ Աստուած։

Գ. 83ա-94բ [Տեսիլ Մարիամու Աստուածածնի] Պատմութիւն չարչար[ան]աց հոգոց, թէ որպէս են ի դժոխս – Յարուցեալ Աստուածածին՝ մայր Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի... ի երկիւղէ դժոխոցն. եւ նմայ փա՛ռք յաւիտեանս. ամէն։

Դ. 94բ-110ա [Տեսիլ Գրիգորի Լուսաւորչի] Տեսիլ սրբոյն Գրիգորի ընդ հրեշտակն – Սուրբն Գրիգոր մեր Լուսաւորիչն զԽ. (40) տիւ եւ զԽ. (40) գիշեր հաց ոչ եկեր... զի ազատեցեր զմարդիկք ի դառն դժոխոցն։ Եւ ասէ խաղաղութիւն ընդ քեզ, հա՛յր սուրբ, եւ ել երկինս. եւ Քրիստոսի փա՛ռք յաւիտեանս։

Ե. 110ա-22ա [Թուղթ երկնառաք]* Խրատ եւ քարոզ վասն կիրակաբանի։ Խրատ կիրակէից. Աւրհնեալ է ամենասուրբ Երրորդութիւնն. Զարմանք եւ սքանչելի բան եկն ողորմութենէն Աստուծոյ, եկն ի դուռն Պետրոսի եւ Պաւղոսի – Ես՝ պատրիարգս Հռոմ քաղաքի, եկի տաճարն սուրբ... եւ լսօղքս արժանի արասցէ Քրիստոս Աստուած ի փառս իւր. ամէն։

* Ծնթ. Սոյն բնագիրը 1906 թ. եթովպերէն, ասորերէն, արաբերէն, քարշունի թարգմանութիւնների հետ հրատարակել է Մաքսիմիլիան Բիտները (M. Bittner, Der vom Himmel gefallene Brief Christi in seinen morgenländischen Versiopnen und Recensionen, Wien, 1906). առաւէլ մանրամասն տե՛ս Յ. Տաշեան, Թուղթ երկնառաք (հրատ. Մ. Բիտնէր), ՀԱ, Վիեննա, 1906, թ. 9-10, էջ 259-264, նաեւ Տեղեկատուութիւնք հայրենագիտական նորութեանց վրայ, Բազմավէպ, Վենետիկ, 1906, թ. 11, էջ 507:

Զ. 122ա-9ա Հարցում Բարսեղայ (Կեսարացւոյ) առ սուրբն Գրիգոր (Նիւսացի. հմմտ. ձեռ. 737, 37ա-9ա)* – [Բ]արսեղ ասէ առ [սուրբ]ըն Գրիգոր. Յորժամ ոչ երկինք կայր եւ ոչ երկիր, յո՞րոյ վերայ հանգչէր յԱթոռ Աստուածութեան: Գրիգոր ասէ. Ի վերայ տարրեղեն լուսազգեստ հոգոյ... զի ծնանիցէ զԱրարիչն իւր Քրիստոս. եւ նմա փա՛ռք յաւիտեանս ամէն։

* Ծնթ. Սոյն Հարցումը որոշ ձեռագրերում ուղղուած է Գրիգոր Լուսաւորչին (տե՛ս օր. ձեռ. 588, 307ա, ձեռ. 834, 123ա եւ այլուր), որոշներում՝ Գրիգոր Նազիանզացուն (Աստուածաբանին՝ տե՛ս օր. ձեռ. 728, 23ա, ձեռ. 2566, 150բ եւ այլուր):

Է. 129ա-43ա [Ի հասարակաց խրատուց Յովհաննու Երզնկացւոյ]*

1. 129ա-31ա Յաղագս երթման – Եւթներորդ բան կանոնական. Ոչ է պարտ քրիստոնէին երդնուլ... եւ դառն պատուհաս կրելոց են արդար դատաւորին Աստուծոյ։

2. 131ա-2բ Յաղագս սուտ վկայից – Իններորդ կանոն գրեմք վասն այնոցիկ, որք անաստուածաբար սուտ վկայութիւն տան... զի բնակեսցէ ի ձեզ Հոգին Սուրբ։

3. 132բ-7ա Յաղագս յիշոնցնայտուի – Տասներորդ կանոն գրեմք վասն ահեղ եւ դառն զարհուրելի մեղացն, որ ասեն յիշոնցք աշխարհի բառով... որ զարհուրին եւ դառնան այնպիսի չար եւ յիմար սովորութենէն. եւ Քրիստոսի փա՛ռք յաւիտեանս։

4. 137ա-43ա Վասն յաղաւթից հարց – Արդ, պարտ է քրիստոնէից աւրն Գ. անգամ յաղաւթք առնել... ի այնպիսին չարէն. եւ նմայ փառք յաւիտեանս։

* Հմմտ. Է. Բաղդասարեան, Յովհաննէս Երզնկացին եւ նրա խրատական արձակը, Երեւան, 1977, էջ 161-166, 171-174:

Ը. 143բ-66ա Յաղագս բնութեան եւ գոյացութեան մարդոյ – Չորից գոյացեալ ասի մարդն, զի չորք պատճառք են եղելութեան ամենայն գոյիցս... սոյնպէս անմեղքն եւ արդարքն եւ անխորամանկքն եւ պար՛՛ (չշարունակուած)։

Թ. 167ա-214բ Տեառն Ներսէսի [Շնորհալւոյ] ասացեալ. Բան դաւանութեան հաւատոյ Սուրբ Երրորդութեան (ընդարձակ տարբերակ)* – Խոստովանիմ Աստուած՝ ըզՀայր, / Անծին, անեղ եւ անըսկի(զ)բն, / Խոստովանիմ Աստուած՝ զՈրդին, / Անժամանակ Հօր Միածին... Իսկ մեք հանցուք փառս նմայ՝ / Հօր եւ Հոգոյն միշտ յարակայ։ / Յանցեալն յայնժմուս եւ յապագա / Երրորդութեանըն մըշտակայ։

* Ծնթ. Համառօտ տարբերակը տե՛ս Մատենագիրք հայոց, ԺԳ. հատոր, Գանձարան, Գիրք Ա., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 403։

Ժ. 214բ-8ա Յիշատակարան սրբոյն Ներսէսի Հայոց կաթուղիկոսի – Վասն Աստուծոյ խօսել զայս բան,/ Ինձ ոչ էր յանկ եւ ոչ նման... Ոչ ի յինէն բան ըստ մարմնոյ,/ Զի իմաստ ոչ է յիս մարդոյ։

Ծնթ. Նիւթերի դասդասումը եւ բնագրային որոշ ճշգրտումներ արել ենք Ն. Վարդանեանի օգնութեամբ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. 143ա (1609 թ.) Փա՛ռք ամենասուրբ Երրորդութեանն՝ Հաւր եւ Որդոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ Արդ, գրեցաւ Կանոնական տառս ի թուիս Հայոց ՌԾԸ. (1609)։

2. 166բ (1623 թ.) Ի վայելումն Կարապետ իրիցոյն եւ Յովանէսին, ի Հայգազան թիւականին ՌՀԲ. (1623)։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Բ., էջ 93, Հմր 138։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 143ա (ԺԸ. դ., նոտրգիր) Ես Ծատուրէս գրեցի։

166բ (Ջնջուած, անընթեռնելի, երեւում են առանձին տառեր)։

218բ Պատճառ գրոյս այս, պատճառ գրոյս այս է ֆլանս (այսպէս) տալու եմ Ծատուրին Ա. թուման տամ, տամ թէ ոչ թումանին դա։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 3ա, 12ա, 25բ (երկիցս), 26բ (երկիցս), 33բ (երկիցս), 34բ, 46ա (չորիցս), 58բ (երկիցս) 59բ (երիցս), 60ա, 104բ, 116ա (երկիցս), 145ա (երկիցս)՝ սեւ թանաքով բոլորակ՝ անընթեռնելի, 20բ (չորիցս, 2-ը դժուարընթեռնելի), 21ա (անընթեռնելի)՝ սեւ թանաքով ձուածիր «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱ/ ԳՐԻԳՈՐ», 46ա (երկիցս), 57բ (երիցս), 58ա (երկիցս)՝ սեւ թանաքով բոլորակ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱ/ ԵՂԻԱԶԱՐ (՞)/ ՌՃԱ. (1652)», 60ա, 60բ (երկիցս), 61ա (երկիցս)՝ սեւ թանաքով բոլորակ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱ/ ՏԷՐ ԱՐ/ԱՐԱՏ(՞)», 84բ՝ սեւ թանաքով ութանկիւն, վրացերէն «მონაზონი (= մոնազոն՝ մենակեաց) /მეჩხმნ/۱۷۸۳ խփիր ինձ (՞) 1783»։

ՆՇՈՒՄ՝ Պհպ. Բա՝ սեւով «Խ[աչիկ] վարդապետ, Հմր 42/3672», «ՌՀԲ. – 1623, Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]», 1ա՝ մատիտով «42», 218բ՝ «XVII 1/4»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 53-54, Հմր 42:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 12բ, 15բ, 16աբ, 17ա, 18բ, 19աբ, 30բ, 32բ, 33բ, 42բ, 43աբ, 44ա, 45ա, 46բ, 55բ, 64բ, 69բ, 73բ, 84բ, 85ա, 89բ, 90բ, 106բ, 108բ, 109ա, 110բ, 121բ, 127բ, 129բ, 131բ, 132ա, 142բ, 143ա, 154բ, 162բ, 167ա, 177բ, 178բ, 179աբ, 180ա, 181բ, 182բ, 185բ, 186ա, 186բ, 187բ, 200բ, 201աբ, 203բ, 205բ, 206աբ, 215բ, 216բ՝ հայերէն եւ վրացերէն զանազան տառաձեւեր, անկանոն գծեր եւ խզբզոցներ, 13ա՝ այբուբեն «ա-թ», 15ա՝ «աբա», 38բ՝ «բա 999,», 40բ՝ «չէ իր անգօվելի, հօտ զարմանալ», 45բ՝ «մի է բանս (կրկն.), զի սուրբ սանն», 54բ՝ «է իւր քահանայէ, ան ալ», 70ա՝ «գրայ», 81բ՝ «ջէ բր անգօվիլ հօտ զարմանալի գօյ», 90բ՝ «եանցն եւ լինի մահ», 94բ՝ «ջէ իր անգօվելի հօտ զարմանալ», 111բ՝ «Ջէ իր անգօվելի հօտ զ», 133բ՝ «Հացըն տայցէ», 143ա՝ «աբագադ///աւկա», տառեր՝ «ա-թ», 167ա՝ «Օհանէսիս», 174բ (ժողովրդական ամանորեայ տաղ, դժուարընթեռնելի, յաճախ անկապակից, շարունակութիւնը տե՛ս 175աբ, 176աբ)՝ «աշէն աշէն, Աստուածաշէն, ալէլւոիա, գէրանիրին գիղ գէրանիր ալելւոիա, կուճէն փու ծիրանիլովն», 175ա՝ «ալէլւոիա ծուծը վըրէն ծալած ոսկի, ալելւոիա, հողը վըրէն խընկան փուշի, կըտուրն վըրէն բօլօրօ լիսին, դուռըն վրէն», 175բ՝ «փիղթ արէգակ, սուղնակամէր նոշա ոսկի, տուն ավլօղըն ջ[ուխտ] աղւոնիկ, ավելը ձեռին փւո[ն]ջ մանիշակ», 176ա՝ «ակւոթնրըն խւորանէքիր, թօնդըրնիրընա, գեղէցիք հացթւոխներն խանւոմ», 176բ՝ «Ամէն, ամէն ասի, ձի», 197բ՝ «Անկան նման ստորանգելոց,/ որք յաւիտեան չեն կանգնելոց», 218բ՝ «ջէ իր անգօվ հօտ», «Օվանիս»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 201բ՝ սեւով մարդ։

 

 

3673

ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ, ԱՂՕԹՔ

 ԺԸ. դար

ԹԵՐԹ՝ 42+1 (կրկն.՝ թ. 1)։ ՊՐԱԿ՝ 1-7×6 (1՝ 7, 6՝ 8, 7՝ 4)։ ՆԻՒԹ՝ հաստ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 10,5×8,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (8,5×7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 5ա). ստ. լս. ունի յիշագրեր։ ՏՈՂ՝ 13։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. աստառը՝ սպիտակ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ սպիտակ չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Բնագրի մէջ՝ Խաչ խորանի մէջ՝ 35ա։ Ճակատազարդ՝ 4բ, 23բ (դրուած որպէս վերջնազարդ)։ Վ ե ր ջ ն ա զ ա ր դ՝ 8բ, 15բ։ Լուսանցազարդ՝ բուսական՝ 38ա։ Զարդագիր՝ հանգուցագիր՝ 1ա, թռչնագիր՝ 4բ (նաեւ մարդադէմ՝ 20ա), 24ա, 26ա, 31բ, 38ա։ Գոյն՝ սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին քերծուած, մաշուած, մասնաւորապէս եզրերի կաշին մաշուած, թափուած, մէջքի ստորին մասի կաշին հիմքից անջատուած, Բ. փեղկի արտաքին անկեան կաշին պատռուած-ընկած, կազմի միջուկ-տախտակները չկան, երկու կողմերից՝ սկզբից եւ վերջից մէկական թղթէ պհպ. աւելացուած (Ի. դար), զոյգ կապիչներն ու գամերն ընկած. կազմաստառները թեթեւակի մաշուած. պհպ. Ա.՝ վերին անկիւնը պատռուած-ընկած. լուսանցակողերը՝ աղտից սեւացած. գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, սեւացած, վրան զանազան բծեր, իւղի եւ սեւ թանաքի հետքեր. թ. 1՝ հիմքից անջատ, թ. 13-24 եւ 25-30՝ մասամբ անջատուած՝ հիմքին միացուած 1 թելով։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-42ա [Ա]ղօթք զօրաւորք սրբոյն Եփրեմի խօսք ընդ Աստուծոյ

ա. 1ա-4ա [Գլուխ Ա.] – Տե՛ս, Տէ՛ր, զտառապանս իմ եւ զցաւս հոգւոյ իմոյ բազմամեղիս... Շնչեա՛յ, Տէ՛ր, զհարաւ քաղցրաշունչ Հոգոյն Սրբոյ ի վերայ. ամէն, փառք Հօր եւ Սրբոյն՛՛ (հմմտ. տպ. Ա.-ԺԷ.)։

բ. 4բ-15բ Սրբոյն Եփրեմի ասացեալ. Գլուխ Բ. <Գլուխ Բ.> – Բա՛ց, Տէ՛ր, զփականս դուռն սրտի իմոյ... զօրացի՛ր, ա՛ռ զմահիջս քո եւ ե՛րթ ի ճանապարհս արդարութեան։ Փառք Հօր եւ Որդոյ այժմ եւ՛՛. ամէն (հմմտ. տպ. ԺԸ.-ՀԳ.)։

– 9ա-15բ Սրբոյ Եփրեմի ասացեալ է – Առաքեա՛յ, Տէ՛ր, զբաժակ ուրախարար Հոգւոյդ Սրբոյ... (գրչից առանձնացուած, հմմտ. տպ. ԼԸ.)։

գ. 16ա-20ա Սրբոյն Եփրեմի ասացեալ. Գլուխ Գ. – Ե՛կ, Տէր, ի խնդիր մոլորելոյս, որ ածեալ շրջիմ արտաքոյ հօտի քո... եւ ուրախանալ միշտ ընդ կամարարըս քոյ (հմմտ. տպ. ՀԴ.-ՂԴ.)։

դ. 20ա-1ա [Գլուխ Դ.] – Գթա՛յ, Տէ՛ր, ի մեղուցեալ եւ եղկելի անձն իմ, խափանեա՛յ զանառակ ցանկութիւնս իմ... համբերել վշտաց, առաքինաջան գործով հանդիպիլ քում աստուածային շնորհաց (հմմտ. տպ. ՂԵ.-ՂԸ)։

ե. 21բ-3բ Սրբոյն Եփրեմի ասացեալ առ Հայրն Աստուած. Գլուխ Ե. – Վա՛յ ինձ, վա՛յ, Տէ՛ր իմ, վա՛յ, ինձ զի մեղօք կործանեցայ... եւ նորոգեա՛յ հոգոյս կենդանութեան։ Փա՛ռք Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ. այժմ եւ՛՛ (հմմտ. տպ. ՂԹ.-ՃԷ.)։

զ. 24ա-42ա Սրբոյն Եփրեմի՛՛. Գլուխ Զ. – Կոչեա՛, Տէ՛ր, ի մեղուցեալ անձն իմ... Փառաւորեցից եւ վերօրհնեցից զամենայն Սուրբ Երրորդութիւնդ. այժմ եւ միշտ՛՛։ (հմմտ. տպ. ՃԸ.-ՃԽԱ.)։

– 26ա-31բ Աղօթք սրբոյն Եփրեմի – Բա՛ց, Տէ՛ր, զաչս հոգոյ եւ լուսաւորեա՛յ զխորհուրդս իմ... եւ տպաւորեա՛ յիս զառաջին լուսաւորութեան կերպարանն (հմմտ. տպ. ՃԺԳ.ի կէսից մինչեւ ՃԻԶ.)։

– 31բ-4բ (այս եւ յաջորդ ենթամիաւորները գրչից առանձնացուած) – Ողորմեա՛, Տէ՛ր, մեղաւորիս եւ անցաւորիս... եւ զարդարեա՛ եւ միացո՛ ի սէր Աստուածութեանդ քո, Աստուած իմ (հմմտ. տպ. ՃԻԷ.-ՃԼԴ.)։

– 34բ-8ա – Աղաչեմ, Տէ՛ր Յիսուս, եւ անկանիմ առաջի քոյ սուրբ Խաչին... եւ քեզ փա՛ռք արարողիդ իմոյ բարեաց (հմմտ. տպ. ՃԼԵ.-ՃԼԹ.)։

– 38ա-42ա Վասն ահեղ դատաստանին – Եւ յորժամ երկնից գաս անճառ փառօք... Փառաւորեցից եւ վերօրհնեցից զամենայն Սուրբ Երրորդութիւնդ. այժմ եւ միշտ՛՛ (հմմտ. տպ. ՃԽ. 2րդ տողից մինչեւ ՃԽԱ.)։

Տե՛ս Սրբոյն Եփրեմի Մատենագրութիւնք, հտ. Դ, Վենետիկ, 1836, էջ 227-252 (= Աղօթք Ա, որոշ տարբերութիւններով եւ կրճատումներով, ի տարբերութիւն տպագրի՝ այստեղ աղօթքը բաժանուած է գլուխների), հմմտ. նաեւ Գիրք աղօթից ասացեալ սրբոյն Եփրեմի Խուրւոյն Ասորւոյ, Կ. Պօլիս, 1788, էջ 3-60։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 21բ (ԺԸ. դարի վերջ, նոտրգիր) Տէր Գրիգոր, տէր Յօվագի[մ]։

42բ Տէր Գրիգոր, Գրիգոր։

2. 42բ (ԺԸ. դարի վերջ, շինծու բոլորգիր) Ես՝ Բարսեղ, գրեցե։

ՆՇՈՒՄ՝ Պհպ. Աա՝ սեւով «Խ[աչիկ] վարդապետ, կարմրով՝ Հմր 45/3673», սեւով՝ «ԺԸ., Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 55-56, Հմր 45:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ սեւով «բ (երկիցս)», 1բ՝ «ված ծ է», 2բ՝ «ճ ճ հ», 9ա՝ «Սրբոյ, յ ձ ք», 12բ՝ «րա աանզ», 13ա՝ «ի ջ», 21բ՝ «ախտացելոյս», 24բ՝ ստ. լս-ում գրութիւն (հետագայում ջնջած), 25ա՝ «ե, բ», 31բ՝ «ե է, աա ան ն», 36բ՝ «ռ մ խ նա ճ զ», 37բ՝ «ռ (բազմիցս)», 42բ՝ զանազան տառեր եւ բառեր «ա-ճ», «ճ, ղ, չ(բազմիցս)», «Թ», «այս է»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 1ա՝ Արեգակ, 17ա, 23ա՝ աստղ, 23ա՝ խաչ, 25ա՝ ուղղանկիւն զարդանախշ։

 

 

3674

ՀՄԱՅԻԼ

ԴԱՇՏ ԳԻՒՂ (ՆԵՐՔԻՆ ԱԳՈՒԼԻՍ) ՌՄԼԳ. – 1784

ԳՐԻՉ՝ Յոհաննէս Դաշտեցի։ ՍՏԱՑՈՂ՝ պրն Աբրահամ (ձեռագրում՝ Աբրհամ)։

ԹԵՐԹ՝ 47. չգրուած՝ 1ա-4բ, 46ա, 47աբ։ ՊՐԱԿ՝ Ա-Ը×8 (Ա, Գ 6, Բ, Դ 4, Ը 3)*։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 11,5×8,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, սեւով սահմանագծուած (9×6,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 6ա). խորագրերը եւ սկզբնատառերը՝ կարմիր, ստ. լս. ունի յիշագրեր։ ՏՈՂ՝ 17-20։ ԿԱԶՄ՝ կարմիր մոմլաթ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ սպիտակ չգրուած թուղթ (Բ եւ Գ), դեղնաւուն չգրուած թուղթ (Ա եւ Դ)՝ մասն կազմաստառի։

* Ծնթ. Դ. եւ Ե. պրակների թերթերը նորոգման ժամանակ տեղադրած սխալ յաջորդականութեամբ, պրակները հաշուել ենք ըստ ձեռագրի նախնական վիճակի՝ պրակ Դ. (թ. 17-8, 26-7), պրակ Ե. (թ. 28, 24-5, 22-3, 19-21)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ (գծանկարային, անարուեստ) – Խաչելութիւն՝ 16բ, Սուրբ Սարգիս Զաւրավար (՞)՝ 27բ, Սուրբ Կիպրիանոս՝ 31ա, Մատթէոս աւետարանիչ՝ 36ա։ Բնագրի մէջ՝ Խաչ՝ 20ա, Տիրամայրը՝ մանուկ Յիսուսը գրկին՝ 21բ, Գրիգոր Լուսաւորիչ՝ 24ա։ Գոյներ՝ կանաչ, կարմիր, դեղին, դարչնագոյն, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած (Ի. դար), ձեռագրի սկզբից եւ վերջից երկուական թղթէ պահպանակ աւելացուած. կազմի մոմլաթը թեթեւակի մաշուած, աղտոտուած, մէջքի կաշին մաշուած, տեղ-տեղ քերծուած. կազմաստառները եւ պհպ-ներ Ա-Դ՝ թեթեւակի մաշուած, խոնաւութիւնից մասամբ գունափուխուած. լուսանցակողերը մաշուած, տեղ-տեղ պատռուած, մասամբ սեւացած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, սեւ թանաքի, իւղի եւ ներկի հետքեր, գրադաշտը վնասուած, որոշ հատուածներ եւ բառեր եղծուած, խոնաւութիւնից տեղ-տեղ աղտոտուած, թերթերին (մասնաւորապէս թ. 1-4, 45-46) անմաքուր ջրի լայն հետքեր. մանրանկարները խոնաւութիւնից գունափոխուած. թ. 5՝ ստ. անկիւնը պատռուած-ընկած. գրադաշտը վնասուած, թ. 16, 19, 25, 34՝ պատռուածք-անցք, թ. 23ի մեծ մասը պատռուած-ընկած՝ վերին հիմքին մօտ պահպանուած եռանկիւնաձեւ փոքր կտոր՝ բնագիրը մեծապէս վնասուած, թ. 26ի պատռուած կէսերը անյաջող նորոգուած՝ մասամբ փակցուած իրար վրայ, թ. 27՝ ստորին կէսը պատռուած-ընկած. Ի. դարի նորոգման ժամանակ թ. 28ը հիմքին ամրացուած արտք. լս-ից, կարդալ՝ 28բա, իսկ թ. 19-28 տեղադրած սխալ յաջորդականութեամբ. կարդալ՝ թ. 18, 26-8, 24-5, 22-3, 19-21, 29, որոշ թերթեր մէջընդմէջ ընկած (տե՛ս Բովանդակութիւն)։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 5ա-46բ [Հմայիլ]*

* Ծնթ. Աղօթքներում տարածուած «ծառայիս Աստուծոյ» դարձուածի հետ բնագրի զանազան մասերում գործածած ստացող Աբրահամի անունը։

ա. 5ա-9ա Աղօթք [Ներսէսի Շնոր]հալի հայրապետին, [որ փրկէ] ամենայն չարեաց – Հաւատով խոստովանիմ եւ երկիր պագանեմ... եւ երկրպագութիւն անբաժանելի Սուրբ Երրորդութեան յաւիտեանս յաւիտենից. ամէն։

բ. 9ա-10բ [Սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ ասացեալ. Բան ԺԲ.] – Ընկա՛լ քաղցրութեամբ, Տէ՛ր Աստուած հզօր... զի դու փառաւորեալ ես ամենայն արարածոց յաւիտեանս յաւիտենից. ամէն։

գ. 10բ [Սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ ասացեալ. Բան ԽԱ.] – Որդի՛ Աստուծոյ կենդանւոյ... Հալին մեղք, հալածին դեւք, ջնջին [յանցանք]/// (շար.)։

դ. 11ա-2բ [Աղօթք պահպանութեան]* – (սկ.) ///[ամենա]խնա՛մ Աստուած, ամենախո՛րհ Աստուած, ամենախօ՛ս Աստուած... ամենաանարա՛տ Աստուած, ամենաբա՛ն Աստուած, ամենակաշա՛ռ Աստուած։

* Տե՛ս Աղօթագիրք Կիպրիանոս, Անթիլիաս, 1974, էջ 21 (տպագրի համեմատ տարընթերցումներով, համառօտ), ձեռագրում «ամենա» բառի փոխարէն կիրառուած է «ամենայն»ի համառօտագրութիւնը՝ «ամ»՝ պատուի նշանով։

ե. 13ա Աղօթք պահպանութեան, [որ ի] չարէ փրկէ – Տէ՛ր Աստուած մարդասէր, մարդասիրի Հօր Որդ[ի՛]... ի սողնոց եւ ի ճըճաց եւ ամենայն թիւ[ն]աւորաց փրկեա՛յ եւ պահեա՛յ զծառայս Աստուծոյ՝ Աբրհամըն. ամէն։

զ. 13ա [Աղօթք. հմմտ. ձեռ. 2660, 184աբ] – Հոգին Սո՛ւրբ, սրբեա՛ զիս մարմին Քրիստոսի... ո՛վ քաղցր եւ բարերար Քրիստոս Յիսուս, մի՛ տար թոյլ բաժանել /// (չշարունակած)։

է. 13բ [Չ]ար ակին եւ [ակնահարին] ամենայն չար[եաց] – Գայր գետն Յորդանան եւ բերէր ծառ մի գեղեցիկ... եւ այլ ԳՃԿԵ. (365) ցեղ պիղծ ցաւոցն արձակեալ եւ հեռացեալ եղիցի ի ծառայէս Աստուծոյ՝ Աբրհամին. ամէն։

ը. 13բ-4ա Աղօթք չար աչից եւ չար լեզուի – Ելեալ երթայր չար ակն ի ճանապարհ... դարձի՛ր ի չար խորհրդոցդ, եւ չունիս իշխանութիւն մերձենալ ի ծառայս Աստուծոյ՝ Աբրհամին. ամէն։

թ. 14ա [Վասն չար աչքին] – Չար աչքն ի չար փուշն, չար փուշն ի չար կրակն... եւ ջուր ելանէ եւ խափանէ զհուրն եւ զխաւարն ի դէմ ծառայիս Աստուծոյ՝ Աբրհամին. ամէն։

ժ. 14ա-5ա Յանուն Հօր եւ Որդոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Աղօթք եւ կապ ամենայն ցեղ [դիւաց, որ] ոչ մերձեն ի ծառայս Աստուծոյ – Տէ՛ր Աստուած մեր՝ Յիսուս Քրիստոս եւ Փրկի՛չ Որդի Աստուծոյ... ի բազմութիւն զօրացն Բելիարայ եւ Դադայելի, որ ոչ մերձենա ի ծառայս Աստուծոյ՝ Աբրհամին. ամէն։

ժա. 15ա Գիր խոստուկի եւ ամենայն ցեղ ցաւոց – Դա՛ռն ծաղիկ, դա՛ռնաբեր ծաղիկ, ո՞ւր ելար կամ ո՞ւր բուսար... թռաւ ձագ դեղին ի ձուէն ու դեղին ի հետ ՅԿԵ. (365) զօթուածոց դեղին ցաւն ի հետ։

ժբ. 15բ Աղօթք վասն ծննդեան, որ հեշտ բերէ – Կարմիր, կատրին, կակատրինէ... ծնանի զաւակ բարի եւ պտուղ մնացական ծառայիս Աստուծոյ՝ Աբրհամին։

ժգ. 15բ-6ա Աղօթք վասն գլխայցաւի եւ նազլոյի – ԶՏէրն մեր Յիսուս Քրիստոս՝ զՈրդին Աստուծոյ... եւ ամենայն սրբոց բարեխօսութեամբ հերկեցի եւ ցրեսցի ամենայն, եւ եղեւ ցաւ ջերմն եւ տենտ ծառայիս Աստուծոյ՝ Աբրհամին. ամէն։

ժդ. 16ա Աղօթք պահպանութեան ամենայն չարեաց – Բարեխօսութեամբ սուրբ եւ փառաւորեալ եւ պատուակ[ան] սուրբ Խաչին... պահեսցէ զծառայս ի չար աչից եւ ի չար///(շար.)։

ժե. 17աբ Գիր քաղցրութեան [ի սիրտ դատաւորաց եւ թագաւորաց] – Յանուն Մեսիեային, որ անուանեցաւ Քրիստոս... եւ ամենայն սրբոց կապի սիրտ դատաւորաց եւ թագաւորաց ի դիմաց ծառայիս Աստուծոյ՝ Աբրհամին։

ժզ. 17բ Աղօթք [եւ պահպանութիւն] /// (ծայրակապ՝ «ՏԷՐ ԱՌԱ[ՔԵԼ]») – Տէ՛րն մեր եւ փրկի՛չ Յիսուս Քրիստոս, Հօր ճառագայթ եւ լոյս փառաց... լե՛ր պահապան քում ծառային հնարք դիւաց/// (շար.)։

ժէ. 18ա [Աղօթք պահպանութեան եւ ընդդէմ պատահարաց] – (սկ.) ///հողմոյ, ի ջրէ եւ ի հեղեղատէ, յընկմանէ ծովուն... ի պատերա[զ]մէ եւ յամենայն պատուհասէ փրկեա՛ եւ պահեա՛ ծառայս Աստուծոյ՝ Աբրհամն. ամէն։

ժը. 18աբ Աղօթք լեզու չարի /// – Կայր Մօսէս յեզր Կարմիր ծովուն... զչարն, այլ զբարին ի դիմաց ծառայիս Աստուծոյ. ամէն։

ժթ. 18բ Աղօթք լեզուկապին – Եկին ասացին, թէ քոյ չար կամն գայլ էր, նա գառն ելաւ... ՀԲ. (72) ցեղ մէլաթի երկան եւ կնկան լեզուն կապած կենա ի դէմ ծառայիս Աստուծոյ՝ Աբրհամին. ամէն։ Ազգէ, որ ոչ է սուրբ, ի մարդոյ մեղաւորէ, նենգաւորէ փրկեա՛յ զիս։

ի. 18բ, 26ա Աղօթք [պահպանութեան] ամենայն չարէ – Դրեր եմ մազեղէն սանտուղդ, ելեր եմ յերկինս... այլ կապեր եմ զչար կամաց զա[չք]ն եւ զչար լեզուն եւ զչար նիաթն [ի դիմ]աց ծառայիս Աստուծոյ՝ Աբրհամին. ամէն։

իա. 26աբ Յորժամ կամիս ճանապարհ երթալ յիշեա՛ զայս անունք եւ անահ գնայ – Կենամէլ, Կենդանամայէլ, Մաթէ, որ էք սպասաւորք Աստուծոյ... եւ բիւրք ընդ աջմէ քումէ, որ առ քեզ ինչ ոչ մերձեսցին։

իբ. 26բ Աղօթք վասն վախ [օցի] գրէ, վերայ պահէ – Ամաիեայ ուկում տումիեայ խազէ... որպէս զի մեծ են գործք քոյ, Տէ՛ր, եւ այժմ խորին խորհուրդ քոյ։

իգ. 26բ-7ա Աղօթք ջերման, դողի եւ տենդի – Ակաս մեաս ասիաս պութազի... Տէրն մեր փրկիչ Յիսուս/// ///ար յԱդամայ /// արեր բժշկութիւն /// եւ այլ այժմ ա/// Ա[բրհ (հաւանաբար՝ Աբրահամ)]՛՛/// (շար.)։

իդ. 28բ* [Աղօթք] – (սկ.) ///եցեր լուսով, Աստուա՛ծ, գիտութիւնդ քո... եւ ես ընդ ձեզ եմ զամենայն յաւուրս կենաց իմոց բժշկել զնոսա։ Տէ՛ր Աստուած մեր, ես՝ մեղուցեալ ծառայս քո, դնեմ ըզձեռս իմ ի վերայ գլխոյ ծառայիս Աստուծոյ՝ Աբրհամին եւ կարդամ զահեղ անուն քո... ամենայն հակառակորդն սատանայի եւ մեք կարդամք զանունքս օրհնեալ ի բարձունս յաւիտեանս. ամէն։

* Ծնթ. Թ. 28՝ հիմքին ամրացուած արտք. լս-ից։

իե. 28բա, 24ա Աղօթք վասն կապանաց [դիւաց] – Ողջո՛յն ընդ քեզ, Մարիա՛մ, զլի շնորհօք... եւ աւրհնեալ է պտուղ յորովայնի քո, պահեա՛ ծառայս քոյ։ Սողոմոն՝ մայր իմաստութեան ետես զիշխան դիւացն ի խաւարի... եւ Կոնոնոսի աղօթիւքն կապեալ լիցիս, ո՛վ պիղծ, չար դեւ, անուն Յիսուսի Քրիստոսի ել ի յայսմանէ, յանուն Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ եղիցի պահապան եւ օգնական ծառայիս Աստուծոյ՝ Աբրհամին. ամէն։

իզ. 24բ-5բ Մաղթանք առ սուրբ հայրապետացն Աստուծոյ – Բարէխօսութեամբ եւ աղօթիւք ընդրեալ սրբոց հայրապետացն՝ սրբոյն Գրիգորի մերոյ Լուսաւորչին... եւ այլոց սրբոց եւ Յովակիմայ եւ Աննայի՝ ծնօղաց սուրբ Աստուածածնին, եւ ամենայն սրբոց, Տէ՛ր Աստուած՝ Յիսուս Քրիստոս, պահեա՛ զծառայս քո՝ Աբրհամըն. ամէն։

իէ. 25բ, 22ա Աղօթք սուրբ առաքելոցն – Բարէխօսութեամբ սուրբ առաքելոցն Պետրոսի եւ Պօղոսի... ողորմեա՛, դու ստեղծեր, մի՛ կորուսաներ զգործս ձեռաց քոց, մի՛ անտես առնէր, ողորմեա՛ ինձ, մարդասէ՛ր։ Դի՛ր, Տէ՛ր, պահապան բերանոյ իմոյ եւ դուռն ամուր շրթանց իմոց, զի մի՛ խոտորեսցի սիրտ իմ բանիւ չարութեան։

իը. 22ա-3բ Աղօթք պահպանութեան – Ես՝ Պօղոս հալածիչ [եկեղեց]ւոյ զաւուրս բազումս... ///ղիս բնակեալ է /// յերդմնեցուցանեմ զթէւ /// յերդմնեցուցանեմ ///գ, որուն ///ւն Հօր եւ ///օձն սա/// նն եւ զգի///*։

* Ծնթ. Թ. 23՝ մեծ մասը պատռուած-ընկած. վերին հիմքին մօտ պահպանուած եռանկիւնաձեւ փոքր կտոր, բնագիրը մեծապէս վնասուած (հմմտ. ձեռ. 604, 52բ-5բ)։

իթ. 19ա [Աղօթք] – (սկ.) ///Դա՛տ արա ինձ, Աստուա՛ծ, եւ իրա՛ւ արա ինձ դատաստանի իմում։ Ազգէ, որ ոչ է սուրբ, ի մարդոյ մեղաւորէ, նենգաւորէ փրկեա՛ զիս (այսչափ)։

լ. 19ա-20ա Աղօթք սրբոյն Գրիգորի Նարեկացոյն – Երեքանձնեա՛ տէրութիւն միով բնութեամբ, էութեամբ անքննին... կարգեա՛ զվարանգեալս պահպանութեամբ քո եւ պահեա՛ այժմ եւ ապա ի փառս, եւ քեզ փառք յաւիտեանս. ամէն։

լա. 20բ-1ա [Աղօթք] ամենայն սուրբ նշանացն Ա[ստուծոյ] – Բարեխօսութեամբ սուրբ եւ աստուածային նշանացս Քրիստոսի եւ անբառբառ բարեխօսացս... ի յաստեղս խաչաձեւ ամենեցուն բարեխօսութեամբն պահեա՛, Տէ՛ր Աստուած՝ Յիսուս Քրիստոս, զծառայս Աստուծոյ՝ Աբրհամն. ամէն։

լբ. 21աբ Աղօթք պահպանութեան ամենայն չարի – Յիսուս Քրիստոս ի սուրբ Սիօն պատարագէր ի վերնատունն... եւ անօրեն թշնամին, որ ոչ խօսի չար, այլ բարի ի դիմաց ծառայիս Աստուծոյ՝ Աբրհամին. ամէն։

լգ. 29ա-30բ Աղօթք վասն Աստուածածնին – Ո՛վ ամենասրբուհի Աստուածածին, պայծառ քան զԱրեգակն... եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն, Տէ՛ր Աստուած. ամէն։

լդ. 31բ-2բ Աղօթք սրբոյն Կիպրիանոսի ասացեալ է – Ես՝ Կիպրիանոս՝ ծառայ Աստուծոյ... աղանդս կանանց եւ կախարդացն, եւ չար աչքն եւ չար նիաթն, եւ զչար լեզուք ի դիմաց ծառայիս Աստուծոյ՝ Աբրհամին։

լե. 32բ-5բ Պատմութիւն Ուստեանէ կուսին, աղօթք – Յայն ժամանակին, յորում զկախարդական արուեստն... զՌզՃՀԲ. (1172) աղանդք եւ կախարդութիւնք եւ կապք, եւ չար աչք, եւ չար նիւթք, եւ չար լեզուք, որ ոչ մերձենայ ի ծառայս Աստուծոյ՝ Աբրհամին. ամէն։

լզ. 35բ-8ա Աւետարան ըստ Մաթէոսի (Թ. 18-Ժ. 15) – Եւ մինչդեռ զայս խօսէր ընդ նոսա... Ամէն ասեմ ձեզ՝ դիւ[ր]ագոյն լիցի երկիրն այն սոդոմեացոց յաւուրն դատաստանին յայնմիկ, քան զձեզ։

լէ. 38աբ Աւետարան ըստ Մարկոսի (Բ. 1-12) – Եւ մտեալ դարձեալ ի Կափառնաում... մինչեւ զարմանային եւ փառաւոր առնէին զԱստուած եւ ասէին, թէ այսպիսի ինչ երբեք ոչ տեսաք։

լը. 39ա-40ա Աւետարան ըստ Ղուկասու (Թ. 1-17) – Եւ կոչեցեալ զերկոտասան առաքեալսն, ետ նոցա զօրութիւն... Կերան եւ յագեցան ամենեքան եւ բարձին զնշխարս կոտորոցն երկոտասան սակառի։

լթ. 40ա-1ա Աւետարան ըստ Յոհաննու (Ղուկ. ԺԱ. 14-26) – Եւ հանէր դեւ մի համր, եւ եղեւ յելանել դիւին՝ խօսեցաւ համրն... Յայնժամ երթա եւ առնու Է. այլ այս չար, քան զինքն, եւ լինի այնորիկ յետինն չար, քան զառաչինն։

խ. 41ա-2բ Յանուն Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ եւ Թ. դասուց հրեշտակացն նորա – Կապեսցի ամենայն չար աչք եւ չար լեզուք... չար կամաց ի դիմաց հայի, թուրքի, ֆռանկի, ՀԲ. (72) միլաթի ամենեցուն լեզուսն թաղիք լիցի ի դէմ ծառայիս Աստուծոյ՝ Աբրհամին։

խա. 42բ Գիր թրի, սրի, դանակի, նետի, նիզակի, խանչալի եւ ամենայն ցեղ սրի՝ չորանայ – Տէ՛ր Աստուած՝ Յիսուս Քրիստոս, լո՛յսդ անճառելի... Աղեղնա[ւ]որն, Այծեղջուրն, Ջրհոսն, Ձուկն եւ փառաց թագաւորն՝ ձեր փառաց սիրոյն օգնեցէ՛ք եւ փրկեցէ՛ք զծառայս Աստուծոյ՝ Աբրհամն. ամէն։

խբ. 42բ-4ա Երդումն բժշկութեան հոգոյ եւ մարմնոյ յանուն Տեառն մերոյ՝ Յիսուսի Քրիստոսի – Երթմեցուցանեմ զամենայն դեւսն եւ զամենայն ջերմն... որ ընդ ամենայն տիեզերս, եւ ողորմեա՛ սմա, որ է նեղեալ ի ցաւոց եւ բժշկեա՛ ամենայն վտանգից հոգոյ եւ մարմնոյ. ամէն։ Աստուա՛ծ, անուան քում կեցոյ եւ իրաւ արա՛ ինձ... հեռի եղէ ի փրկութեան իմոյ է վասն բանից յանցանաց իմոց եւ փրկեա՛ ծառայս Աստուծոյ՝ Աբրհամն։

խգ. 44ա-5ա Աւետարան ըստ Յոհաննու (Յովհ. Ա. 1-17) – Ի սկզբանէ էր Բանն եւ Բանն էր առ Աստուած... Զի օրէնքն ի ձեռն Մօսէսի տուան, շնորհք եւ ճշմարտութիւն ի ձեռն Յիսուսի Քրիստոսի եղեւն։

խդ. 45ա [Աղօթք] – Աստուած, Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի՝ անբաժանելի Սուրբ Երրորդութիւն եւ միաստուածութիւն քեզ փառք յաւիտեանս. ամէն (այսչափ)։

խե. 45ա [Աղօթք] – Սուրբ եւ ահեղ անուն Աստուծոյ, պարիսպ ամրութեան եւ բժշկութեան... Եւ յամենայն բարի բան գործ աջողէ ի դիմաց ծառայիս Աստուծոյ՝ Աբրհամին։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ.

45ա (վրացատառ հայերէն) gir lizvakapi (= Գիր լիզուակապի) – adem tsnamun vur... ganasa­r­ac arvul. (= Ադեմ թշնամուն վուր... գանասարած առվուլ)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

9ա Քրիստո՛ս Աստուած, պահեա՛ զծառայս քո՝ Աբրհամն ամենայն փորձանաց. ամէն։

10բ Փրկեա՛յ եւ ազատեա՛ զծառայս Աստուծոյ՝ Աբրհամս ամենայն փորձանաց. ամէն։

12բ Տէ՛ր իմ՝ Յիսուս Քրիստոս, փրկեա՛յ զծառայս Աստուծոյ զամենազոր տէրութեամբդ՝ Աբրհամն ամենայն փորձանաց. ամէն։

Տե՛ս Բովանդակութիւն՝ 13ա, 13բ, 14ա (երկիցս՝ ը. եւ թ.՝ վջ.), 15ա, 15բ, 16ա, 17բ, 18ա, 18բ, 21ա, 21բ, 24ա, 25բ (իզ.՝վջ.), 26ա, 27ա, 32բ, 35բ, 42բ (երկիցս՝ խ. եւ խա.՝ վջ.), 44ա, 45ա (խե.՝ վջ.):

15ա Տէ՛ր Աստուած՝ |15բ| Յիսուս Քրիստոս, պահեա՛ զծառայս քո՝ Աբրհամն. ամէն։

17ա (սկ.) /// յամենայն փորձանաց զծառայս Աստուծոյ՝ Աբրհամն. ամէն (նաեւ բնագրի մէջ՝ «...դատաւորաց եւ թագաւորաց ի դիմաց ծառայիս Աստուծոյ՝ Աբրհամին. ամէն...»)։

20ա Տէ՛ր Աստուած՝ Յիսուս Քրիստոս, պահեա՛ զծառայս Աստուծոյ՝ Աբրհամս. ամէն։

22ա (Բնագրի մէջ) Օգն|22բ|եա՛ ինձ եղկելոյս եւ զԱբրհամն. ամէն։

24բ (Բնագրի մէջ) Տէ՛ր Աստուած՝ Յիսուս Քրիստոս, պահեա՛ զծառայս Աստուծոյ՝ Աբրհամն ամենայն չարէ. ամէն։

25բ (Բնագրի մէջ) ...խափանեսցի ամենայն դիւական որոգայթ եւ պատահմունք ի դիմաց ծառայիս Աստուծոյ՝ Աբրհամին. ամէն։

26բ (Բնագրի մէջ) ...նաւահանգիստս դարձուցէ՛ք զծառայս Աստուծոյ՝ Աբրհամն. ամէն։

28բ Տէ՛ր Աստուած՝ Յիսուս Քրիստոս, պահեա՛ զծառայս քո՝ Աբրհամն (տե՛ս նաեւ Բովանդակութիւն, բնագրի մէջ)։

29բ (Բնագրի մէջ) ...ծառայիս Աստուծոյ՝ Աբրհամին։

30բ Ծառայի քո՝ Աբրհամս եւ ողորմեա՛. ամէն։

32ա (Բնագրի մէջ) ...Արդ, կապք եւ կախարդութիւնք արձակեալ եղիցի ի ծառայէս Աստուծոյ՝ Աբրհամին. ամէն։

41բ (Բնագրի մէջ) ...Նոյնպէս կապեսցի եւ հալածեսցի ամենայն չար ի դիմաց ծառայիս Աստուծոյ՝ Աբրհամին. ամէն (պարբերութեան յաջորդ տողում կրկին յիշատակուած ստացողի անունը. «Եւ այժմ արձակեա՛, Տէ՛ր Աստուած, դիմաց ծառայիս Աստուծոյ՝ Աբրհանին զամենայն բարի եւ զամենայն շնորհք երեսաց...» եւ այլն)։

42ա Բարեխօսութեամբ սոցին փրկեա՛ ամենայն չարից եւ փորձանաց Աբրհամն. ամէն (բնագրի մէջ՝ «...եւ չար խօսել չի կարէ ի դիմաց ծառայիս Աստուծոյ՝ Աբրհամի եւ ամէն...»)։

45ա Գրեցաւ Կիպրիանոսս Աբրհամին համար, ի Դաշտ, ձեռամբ Դաշտեցի տէր Պետրոսի որդի տէր Յոհան|45բ|նէսին՝ ընդ հովանեաւ Սրբոյ Երրորդութեան եկեղեցուն, եղեւ թվին ՌԲՃԼԳ. (1784), Նոյեմբերի Ի.ումն (20)։ Տէ՛ր Աստուած, վայելումն տացէ պարոն Աբրհամին. ամէն, եւ յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի, եւ ով որ կարդայ, զմեզ մէկ Հայր մերիւ յիշեսցէ, եւ ինքն յիշեալ լիջի առաջի Աստուծոյ, եւ նմա փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն։

ՆՇՈՒՄ՝ Պհպ. Բա՝ սեւով «Խ[աչիկ] վարդապետ, [Հմր] 46/3674», «ԺԸ. [դար] (աւելի ուշ կապոյտով ջնջած եւ ուղղած՝ ՌՄԼԳ.-1784), Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]», 1ա՝ սեւով «Հմր 81. (վրան կարմրով ջնջագիծ)»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 56, Հմր 46:

3675

ՀՄԱՅԻԼ

ԺԸ. դար (1738ից առաջ)

ՍՏԱՑՈՂ՝ Յովանէս (՞)*։

ԹԵՐԹ՝ 115+4 (թ. 1՝ կրկն. հինգ անգամ). չգրուած՝ 1ա-1դ, 1զ-1ը։ ՊՐԱԿ՝ 4+Ա-Ժ×12 (Է 7)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 7×5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (5×3)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 5ա). խորագրերը՝ կարմիր եւ վարդագոյն, պարբերութիւնների սկզբնատառերը՝ կարմիր։ ՏՈՂ՝ 9։ ԿԱԶՄ՝ դրոշմագծերով բաց մանուշակագոյն մոմլաթ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ սպիտակ չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Խաչ՝ 63բ։ Խորան՝ 1թ, 1ժ, 35բ։ Կիսախորան՝ 2ա։ Ճակատազարդ՝ 36ա, 56բ, 64ա, 78ա, 89ա, 99բ։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գոյներ՝ կանաչ, վարդագոյն, դեղին, սեւ։

* Ծնթ. Հետագայ՝ ԺԸ. դարի ստացող Յոհանջանը բոլոր տեղերում ջնջել է առաջին ստացողի՝ Յովանէսի անունը, տեղը գրելով իր անունը, իսկ Յովանէս անունը ջնջման թանաքաբծի տակ նշմարւում է միայն 77բ էջում։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դարում՝ թերթերի պատռուած հատուածներն ամրացուած-լրացուած այլ թղթով, ձեռագրի սկզբից եւ վերջից մէկական թղթէ պահպանակ աւելացրած. կազմի մոմլաթը թեթեւակի մաշուած, քերծուած, աղտոտուած. լուսանցակողերը մաշուած, սեւացած. գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով թերթերին զանազան բծեր, թանաքի, իւղի եւ ներկի հետքեր, ձեռագիրը ծայրից ծայր խոնաւութիւն տեսած, գրադաշտը վնասուած, խոնաւութիւնից տեղ-տեղ աղտոտուած, գունափոխուած, թերթերի մեծ մասը (մասնաւորապէս ձեռագրի երկրորդ կէսը) տեղ-տեղ լուացուած, թանաքը տարրալուծուած, հանդիպակաց էջերի գրութիւնները տող առ տող արտատպուած իրար վրայ, ինչի հետեւանքով մասամբ անընթեռնելի, որոշ պարբերութիւններ եւ առանձին էջեր ամբողջութեամբ եղծուած, բնագիրը խաթարուած. մանրանկարները խոնաւութիւնից գունափոխուած, վնասուած, եղծուած. թ. 74-5ի միջեւ 1, իսկ թ. 77-8ի միջեւ 3 թ. ընկած (տե՛ս Բովանդակութիւն), թ. 75-6ի միջեւ 1 թ. պատռած-հանած (բնագրական պակաս չկայ), թ. 50՝ արտք. լս-ը պատռուած-ընկած, թ. 97-8՝ հիմքից մասամբ անջատ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2ա-114բ [Հմայիլ]

ա. 2ա-4բ [Աւետարան ըստ Մատթէոսի (ԺԵ. 21-8)] – Եւ ելեալ անտի [Յիսուսի], գնաց ի կողմանս Տիւր[ոս]ի եւ Սիդ[ովն]ի... եւ բժշկեցաւ դուստրն նորա ի նմին ժամու։

բ. 4բ-7ա [Աւետարան ըստ Մատթէոսի (Թ. 18-26)] – Մինչդեռ նա զայս խօսէր ընդ նոսա, ահա իշխան մի... Եւ ել համբաւս այս ընդ ամենայն երկիրն ընդ այն։

գ. 7բ-9բ [Աւետարան ըստ Մատթէոսի (Թ. 27-34)] – Եւ մինչդեռ անցանէր ընդ այն Յիսուսի, զհետ եղեն նորա կոյրք երկու... Իսկ փարիսեցիքն ասէին, թէ իշխանաւն դիւաց հանէ դա զդեւս։

դ. 10բ-25ա [Ա]ղօթք իւրաքանչիւրոց անձանաց հաւատացելոց ի Քրիստոս, որ արարեալ է տեառն Ներսէսի Հայոց կաթուղիկոսի – Հաւատով [խոստով]անիմ եւ երկիր պագանեմ... երկնաւորաց եւ երկրաւորաց, եւ քեզ փա՛ռք եւ երկրպագութիւն անբաժանելի Սուրբ Երրորդութեանդ, յաւիտեանս յաւիտենից. ամէն։

ե. 25ա-30ա Մաղթանք զօրաւորք ընդ /// արհաւիրաց գի[շե]րաննոց (=գիշերայնոց)՝ սրբոյն Գրիգորի Նարեկացւոյն [Բան ԺԲ.] – Ընկա՛լ քաղցրութեամբ, Տէ՛ր Աստուած հզօր... զի դու փառաւորեալ ես յամենայն արարածոց յաւիտեանս յաւիտենից. ամէն։

զ. 30ա-3ա Աղօթք զօրաւորք սրբոյն Գրիգորի [Բան ԽԱ.] – Որդի՛ Աստուծոյ կենդանւոյ, աւրհնեալդ յամենայնի... Եւ քեզ ընդ Հօր եւ Հոգւոյդ Սրբոյ վայել է փառք յաւիտեանս. ամէն։

է. 33ա-5ա Դարձեալ աղօթք սրբոյն Գրիգորի Նարեկացոյն՝ օգնական եւ պահապան եղիցի ծառայիս Աստուծոյ /// (անունը՝ ջնջած) [Բան ՂԴ.] – Տէ՛ր մեր, որ լս[ես զհեծու]թիւն կապելոց եւ հայիս յաղօթս խոնարհաց... եւ ի դրոշմէ Խաչի քո նշանիդ հալածեսցէ ամենայն չար ի ծառայէս Աստուծոյ (շարունակութիւնը՝ Աստուածաշնչից) Ոչ երկիցես դու յերկիւղէ գիշերի, եւ ոչ ի նետէ, որ թռչի ի տուէ (Սաղմ. Դաւթի, Ղ. 6)։

ը. 35բ-47բ Աղօթք սրբոյն Փոկասու հայրապետին – Յիսո՛ւս Քրիստոս՝ Որդի՛ Աստուծոյ, [Տէ՛ր իմ եւ Աստուած], որոյ սուրբ է անունդ... եւ փառաւորել զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ. այժմ եւ՛՛ /// (անունը ջնջած)։

թ. 48ա-9ա [Աղօթք] /// ամենա/// չարի /// (հետագայում խորագիրը ջնջած, փոխարէնը գրած՝ «[Յ]ոհանջանին. ամէն») – Այլ կապեմ ես զիմ չարկամաց լեզուն... ի մատուցումն /// պատարագին, [որ ոչ] մերձենա[յ ծառայիս] Աստուծոյ /// (անունը ջնջած)։

ժ. 49բ-51ա [Գիր] չար աչից, վասն չար նիաթի ծառայիս Աստուծոյ /// (անունը ջնջած) [հմմտ. ձեռ. 6193, 48ա-50ա, որոշ տարբերութիւններով] – [Գայր աչքն, ա]հեղ որոտայր [իբրեւ զ]ամբ, գոչէր որպէս զառիւծ, գալարէր որպէս զօձ... Ասէ ողորմութեան հրեշտակն՝ Կապեմ զքեզ չար [աչք], որ ոչ մերձենայ [ծառ]այիս Աստուծոյ /// (անունը ջնջած)։

ժա. 51ա-3ա Գիր վասն զնդանածի. գրէ, առ ինքն պահէ – Տէ՛ր մեր՝ Յիսուս Քրիստոս գոչեաց ի վերայ Խաչին... եւ ամենայն սրբոց քոց պահեա՛ եւ [ազա]տեա՛ զծառայս [Աստուծոյ] /// (անունը ջնջած) ամենայն որոգայթից թշնամոցն. ամէն /// (անունը ջնջած)։

ժբ. 53բ-6ա [Գիր վասն կախարդաց. հմմտ. ձեռ. 2472, 54ա-6ա] – Երդմնեցուցանեմ զքեզ, [սատանա՛յ], եւ կապեմ անուամբն յԱստուծոյ եւ սրբոց առաքելոցն Պետրոսի, Պօղոսի եւ սուրբ Ստեփանոսի Նախավկային... [եկ]եսցէ, որ արար զերկինս եւ զերկիր։

ժգ. 56ա-60բ Ա[ղօթք սր]բոյն [Կ]իպրիանոսի եպիսկոպոսին, որ ասացեալ է ///քեղի կատար/// մաս ման /// – Օրհնեալ ես, Տէ՛ր, [որ] արարեր զերկինս եւ զերկիր եւ այլ ամենայն, որ ի նոսա... եւ փրկեալ են յամենայն վտանկէ հոգւոյ եւ մարմնոյ եւ դ///։

ժդ. 61ա-3ա [Գիր] գլխայցաւի – [Կա]յր անկարն [ի ծո]վէ ելանէր... եւ ամենայն ցաւոց պատահարաց եղիցի [օգնական] ծառայիս Աստուծոյ /// (անունը ջնջած, տեղը գրած՝ «Յոհանջան. ամէն»)։

ժե. 63բ-6բ /// [Աղօթք սուրբ Խաչի. հմմտ. ձեռ. 8543, 89ա-90ա (որոշ տարբերութիւններով)] – [Ա]րդ, սուրբ Խաչն մեզ նշան յաղթութեան... զդեւսն, սուրբ Խաչն եւ սուրբ Ա[ւետարանն] օգնական [եւ պահապան] լինին [ծառայիս Աստուծոյ] /// (անունը ջնջած)։

ժզ. 66բ-70բ Մաղթանք [սուրբ նշանացս Քրիստոսի՝ Աստուծոյ] մերոյ, որ կա[ն] ///. հմմտ. ձեռ. 8543, 87բ-9ա (որոշ տարբերութիւններով) – [Բ]արեխօսութեամբ սուրբ աստուածային [նշան]ացն Քրիստոսի եւ [ան]բարբառ բարեխօսացս... [յերեւելի] եւ յաներեւոյթ թշնամ[ոյ]ն։

ժէ. 70բ-4բ Աղօթք սրբոց մարգա[ր]էիցս, վարդապե[տացս] եւ [հայր]ապետացս եւ այլ սրբոց, որ լիցին օգնական եւ պահապան ծառայիս Աստուծոյ /// (անունը ջնջած) – Բարեխօսութեամբ սուրբ մարգարէիցն Մովսէսի, Յեսուայ, Եզեկիայի... եւ սրբոյն Սարգսի Զօրավարին եւ [որդ]ոյն նորա՝ Մարտիրոսին, եւ սրբոյն /// [զծառայս Աստուծոյ] /// (անունը ջնջած, փոխարէնը գրած «Գուլնազին ամենայն»)։

ժը. 75ա-6բ* [Սաղմ. Դաւթի, ԾԳ. 3-9] – (թ. 74-5ի միջեւ 1 թ. ընկած, սկ. թափուած) ///[արա՛] ինձ։ Աստուա՛ծ, [լո՛ւր աղաւթ]ից իմոց, ունկն [դի՛ր բա]նից բերան[ոյ իմոյ]... [յամենայն] նեղութենէ [իմմէ] փրկեցեր [զիս, եւ ի թշն]ամիս իմ [ետես ակն իմ] /// ծառայիս Աստուծոյ /// (անունը ջնջած, փոխարէնը գրած «Գուլնազին»)։

* Ծնթ. Թ. 75-6ի միջեւ 1 թ. պատռած-հանած. բնագրի պակաս չկայ։

ժթ. 76բ-7բ Գի[ր] նիաթի եւ /// չար ակն /// – Տէ՛ր մեր՝ Յիսո՛ւս Քրիստոս, գայր ի գետն Յորդանան եւ բերեր ծառ մի գեղեցիկ... աղաղակ[էին] եւ ասէին՝ Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ՝ Տէ՛ր զօրութեանց. /// ակնի կա/// զմեղու/// եր եղիցի [ծառայ]իս Աստուծոյ /// (անունը ջնջած, նշմարւում է Յովանէս՞)։

ի. 77բ [Յովհ. Ա. 1] – Ի սկզբան[է էր Բան]ն, եւ Բան[ն էր առ Աստուած], եւ Աստուած էր [Բանն (շարունակութիւնը կրկին Աստուածաշնչից) եւ] արարեր [զերկինս] եւ զերկիր /// (թ. 77-8ի միջեւ 3 թ. ընկած, վջ. թափուած)։

իա. 78ա-81ա [Աղօթք սրբոյն Աստուածածնի, ամենայն չարքն եւ չար նիաթն կալեալ եղիցին ի դիմաց ծառայիս Աստուծոյ. Գիր գլխացաւի. հմմտ. ձեռ. 8543, 90աբ, (որոշ տարբերութիւններով)] – Ո՛վ ամենասրբուհի Աստուածածնին՝ պարծանք կուսու[թեան]... օգնական [եւ պահապան] եղիցի ծ[առայիս] Աստուծոյ /// (անունը ջնջած, փոխարէնը գրած «Յոհանջան. ամենայն»)։

իբ. 81ա-2բ [Աղօթք] /// – Յիսո՛ւս Քրիստոս, որ ի[ջեր] յերկնից եւ [ան]եր բժշկութիւն... եւ [յամենայն] սրբոց բարեխօս[ութեամ]բն որոշեալ եւ ///եալ եղիցի ///աւութիւն [ծառայ]էս Աստուծոյ /// (անունը ջնջած)։

իգ. 82բ-5ա Գիր /// [ա]րգանդու սուրբ Մարիամ[ու] ///րաց, եւ զայս յղ/// ալոճի վիզն կապ[եա՛] /// օրն վեց անկա/// մահն ի դիմ/// – Յիսուս Քրիստոս՝ Տէր մեր, /// եմուտ յԵրուսաղէմ... հովիւ բարի ///[իտ] եւ քաջ [յա]ւիտենա[նս. ա]մէն։

իդ. 85ա-8բ Գիր [ալի եւ թպղի] – Անաս եւ Շղիաթ, Սիսիանէ... [ծառ]այէս Աստուծոյ՝ /// (անունը ջնջած, այլ թանաքով վրան գրած՝ Ջարե/// ամենայն) այլ Խ. (40) տու[նք հե]ռանամ ի տա[նէ]։

իե. 88բ-91բ Աղօթք սուրբ հ[րեշտակա]պետացն՝ [լինին օգն]ական եւ պահապան [ծառայիս] Աստուծոյ /// (անունը ջնջած) – [Բա]րեխօսութեամբ եւ խնդրուածօք անմարմնոց հրեշտակապետացն... ի պահ[պանութիւն ծառայիս Աստուծոյ] /// (անունը ջնջած)։

իզ. 91բ-5ա [Աղօթք] /// – [Յիսուս] Քրիստոս /// եւ զաչս /// եւ ատր///... լուայ, եղիցի ///միս ծառայիս [Աստուծոյ] /// (անունը ջնջած)։

իէ. 95աբ [Այլ աղօթք՞] /// [ծառա]յիս քո /// (անունը ջնջուած) – ///երես /// նկարինս ///... զձեզ դուք ան/// իշխանութիւն եւ պա[տիւ] եւ զբերան /// (անունը ջնջած)։

իը. 95բ-9ա Գիր /// – Երդմնեցուցանեմ զքեզ չար /// դեւ, յԱստուած ///... Անուն Հօր եւ [Որդւոյ] եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն /// (շարունակութիւնը՝ հաւանաբար յիշատակարանը ջնջուած)։

իթ. 99բ-101ա [Գիր գլխացաւի վասն պահպանութեան ծառայիս Աստուծոյ (հմմտ. ժապաւենաձեւ հմայիլ 339, ԻԶ.)] – [Տէր] մեր՝ [Յիսուս Քրիստոս] յայնժամ գայ ի Գալիլեա ի Յորդ[անան]... զմեր /// լեր /// (շարունակութիւնն անընթեռնելի)։

լ. 101ա-2բ Գի[ր] /// – Յիշ/// (շարունակութիւնը անընթեռնելի, նշմարւում են առանձին տառեր)։

լա. 102բ-4բ /// (խորագիրն անընթեռնելի) – [Յ]անուն Աստուծոյ եւ յանուն սրբոց հայրապետաց... խնդրուածս ի վերայ /// բժշկեա՛ Քրիստոսի ծառայիս /// (անունը ջնջած)։

լբ. 104բ-5ա /// (խորագիրն անընթեռնելի) – Յիսուս ///ին սուրբ հայրապետն... ամենայն մարտիրոսաց։

լգ. 105ա-7բ /// (խորագիրն անընթեռնելի) – Ս/// (շարունակութիւնն անընթեռնելի)... ///տեմք ամենայն մարդու ///։

լդ. 107ա-8ա Գիր լեզուկապի – Այիազ/// արի ///... դիմաց ի ծառայէս Աստուծոյ։

լե. 108բ-10բ Գիր դանակի, սրի /// – Անայն մեզ եա/// եւ փրկէ... խորհել ի դիմաց [ծառայիս Աստուծոյ] /// (անունը ջնջած)։

լզ. 110բ-1բ /// (խորագիրն անընթեռնելի) – Ո/// ել զբերան... հալածէ եւ /// հեռարգեալ (՞) ի ծառայիս Աստուծոյ /// (անունը ջնջած)։

լէ. 111բ-4բ /// (խորագիրն անընթեռնելի) – [Յանուն] Հօր եւ Որդոյ եւ Հոգւոյն Սրբոյ... հուրն վիշապի /// դադարա/// հեզ/// [ծառայիս Աստուծոյ] /// (անունը ջնջած, փոխարէնը գրած՝ «Յոհանջանին»)։

Ծնթ. Ձեռագրի անընթեռնելի հատուածների վերծանութիւնն արել ենք Ձեռագրագիտութեան բաժնի աշխատակից Դ. Ղազարեանի հետ։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ., շղագիր

115բ (խոնաւութիւնից ջնջուած, ընթերցւում են անկապակից բառեր) Թվին [Ռ]ՃՁ[Է.] (1738) /// բեր ///ոհկ /// ի ժամանակ ///երէ մի /// եկ /// մոր յ/// բան։

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

9բ Տէ՛ր Աստուած՝ Յիսուս Քրիստո՛ս, բարեխօսութեամբ սրբոց աւետարանչացն |10ա| Մատթէոսի եւ Մարկոսի, Ղուկասու եւ Յօհաննու, օգնական լե՛ր եւ պահապան եւ պարգեւեա՛ առողջութիւն ծառայիս քոյ/// (հետագայում ստացողի անունը ջնջած եւ տեղը գրած «Յոհանջանին. ամէն»)*։

* Ծնթ. Բոլոր խորագրերի եւ բնագրերի վերջում գրուած ստացողի անունը ջնջած. տե՛ս Բովանդակութիւն՝ 33ա, 47բ, 48ա, 49ա, 49բ, 51ա, 53ա (երկիցս), 63ա, 66բ, 70բ, 77բ (թէականորէն՝ Յովանէս), 81ա, 82բ, 88բ (երկիցս), 91բ, 95ա, 95բ, 104բ, 110բ, 111բ, 114բ։

47բ Բարեխօսութեամբ եւ աղօթիւք սրբոյն Փոկասու հայրապետին, Քրիստո՛ս Աստուած, պահեա՛ զծառայս քո/// (անունը ջնջած)։

60բ Տէ՛ր Աստուած Յիսուս [Քրիստոս, բարե]խօսութեամբ սրբ[ոյն Կիպր]իանոսի եպի[սկոպոս]ին եւ Սատ///աղին փրկեա՛ |61ա| /// (շարունակութիւնը, նաեւ՝ ստացողի անունը ջնջած)։

115ա [Փառք անբաժանելի] Սուրբ Երրորդութեանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ [եւ միշտ] եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 1ե (1798 թ., շղագրանման նոտրգիր) Թվին 1798 ունն Մալխասն անգ[ա]վ աշխար (= ծնուեց), Աստուած վերջն բ[ար]ի արասցէ։

2. 74բ (ԺԸ. դ., նոտրգիր) Գուլնազին ամենայն (գրուած ստացողի անուան վրայ, տե՛ս նաեւ Բովանդակութիւն՝ 76բ)։

3. 10ա (ԺԸ. դարի վերջ, շինծու նոտրգիր) Յոհանջանին. ամէն (գրուած բուն ստացողի անուան վրայ. տե՛ս նաեւ Բովանդակութիւն՝ 48ա, 63ա, 81ա, 114բ)։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին՝ կապոյտով՝ «3675», 1ա՝ մատիտով «3675»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ մատիտով «12», «34», զանազան գծեր, 1բ՝ մատիտով «6 0», «Պ (կրկն. 6 անգամ)», 1գ՝ մատիտով անկապակից բառեր «Անահիտ (՞), պանեգ պանմեծ էրնի», 1ը՝ մատիտով անկապակից բառեր «Պայ զ պասել ա»։

 

 

3676

ԺՈՂՈՎԱԾՈՅ

 ԺԵ. դար

ԹԵՐԹ՝ 103. չգրուած՝ 82բ, 101բ-3ա։ ՊՐԱԿ՝ Ա-Թ×12 (Ա 10, Թ 8)+1*։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 14,5×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10,5×6)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 84ա). խորագիրք՝ կարմիր, վարդագոյն եւ շագանակագոյն։ ՏՈՂ՝ 21։ ԿԱԶՄ՝ մուգ կարմիր մոմլաթ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ թուղթ (նորոգման ժամանակի. նախկին կազմը՝ դրոշմազարդ եւ ծաղկազարդ կաշի, քառակուսի շրջանակի մէջ գրութեամբ՝ «Տէր Եղիազար»՝ տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 64, ըստ վերջինիս՝ գրիչ եւ ստացող՝ Յովհաննէս վրդ., տե՛ս նոյն տեղում)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ սպիտակ չգրուած թուղթ, մասն կազմաստառի (Ա, Դ), Բ, Գ՝ այլ, բարակ թուղթ։

* Ծնթ. Է. պրակի վերջին թերթի պրակահամարից սկսած՝ մնացածները գրուած են հետագայի ձեռքով, մատիտով, վերջին՝ 103րդ թերթը Թ. պրակի մաս է։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 1ա։ Ճակատազարդ՝ 83ա։ Լուսանցազարդ՝ բուսական՝ 1ա, 68բ, 83ա։ Զարդագիր՝ հանգուցագիր՝ 1ա, 68բ, 78ա, թռչնագիր՝ 83ա։ Գոյներ՝ կարմիր, մանուշակագոյն, շագանակագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմը նորոգուած Ի. դարում, ձեռագրի սկզբից եւ վերջից երկուական թղթէ պահպանակ աւելացուած. կազմի մոմլաթը թեթեւակի քերծուած, մասամբ սեւացած, պհպ-ներ Բ., Գ.՝ խոնաւութիւնից գունափոխուած. լուսանցակողերը մաշուած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, սեւ թանաքի եւ գրեթէ բոլոր թերթերին՝ սնկային հիւանդութեան բազմաթիւ հետքեր, գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, խոնաւութիւնից գունափոխուած, լուացուած, բնագիրը երբեմն եղծուած, դժուարընթեռնելի, մասամբ նոյնիսկ անընթեռնելի, խորագրերի կարմիրը՝ թափուած, մանրանկարները խոնաւութիւնից գունափոխուած, յաճախ դրոշմուած հանդիպակաց էջերին (83ա եւ այլուր). թ. 28-9՝ հիմքից անջատուած, թ. 98՝ ստ. արտք. անկիւնը պատռուած-ընկած, թ. 72-103՝ ձեռագրի վերին կէսին անմաքուր ջրի հետքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-68բ Մեկն[ութիւն պատարա]գի, զոր [արարեալ է Ներսէսի] Լամբրոնաց[ոյ, եւ համառօտ]եաց Յովհաննէս վարդապետ Ար[ճ]իշ[եցին վասն ուս]ումնասիրաց [յաղագս] ամենայնի – Ժ[ա]ման[ակ է ամենայն] իրաց. ասէ [Սողով]մոն. [ժամա]նակ [լալոյ եւ ժա]մանակ [ծի]ծաղելոյ... արձակ եւ պայծառ քննութեամբ ետուն զպատարագին մեկնութեան տեսութիւն (2բ)։

ա. 2բ-8ա Զի՞նչ է, որ յամենայն օր պատարագ առնեն. եւ թէ որոց լինի փրկութիւն եւ որոց ոչ... – Արդ, նախ պարտ է գիտնալ զայս, թէ յամենայն աւր զիա՞րդ հրաման առաք պատարագ մատուցանել... եւ աղուհացից շաբաթն եւ կիրակէն միայն լինի պատարագ։

բ. 8ա-12բ Յաղագս՝ թէ զի՞նչ է աւրինակ հացին եւ բաժակին եւ թէ նուազին վասն անարժանութեան քահանային – Յորժամ էջ Բանն Աստուած յարգանդ սուրբ Կուսին... բազում հիւանդք եւ ախտաժէտք եւ շատ եւս այն են, որ ննջեցեալք են։

գ. 12բ-4ա Խ[որհուրդ զանազան զգեստուց քահանայ]ական աստիճան[աց եւ որպէս] – Յորժամ հանդերձեալ է ոք ի քահանա[յ]ից եւ կամ յեպիսկոպոսաց մատուցանել պատարագ... իսկ բացաւ գլխով մատուցանելն զպարզմտութիւն սրտին ունի զօրինակ։

դ. 14ա-7ա [Վասն զգեստ]ուց քահանայութեան – Բայց են ոմանք, [զի] հակառակին եւ անաւգուտ համարին քահանայական զսգեստն... կինն ոչ բանա զգլուխն, եւ այրն համարձակ բանա անամաւթ։

ե. 17ա-8բ Զի՞նչ է, որ [զգե]նուն քահանայքն – Եկեղեցին տուն եւ բնակութիւն է երկնաւոր թագաւորին... համարձակութեամբ [զձեռս եւ զգլուխս] Քեզ համբառնամք, աւրհնեալ է Աստուած. ամէն։

զ. 18բ-9ա Խրատ քահանա[յ]ին [խոնարհի եւ անկանի ի վերայ երեսաց իւրոց եւ անմռունչ ասէ զաղաւթս առ Սուրբ Հոգին, զոր ասացեալ է Գրիգորի Նարեկացոյ] – Ամենակա՛լ Աստուած՛՛։ Ի լման ասէ. Այս ցուցանէ զՀոգին Սուրբ Աստուած... մտացս կրկին խաղաղութիւն [առ]նու վերըստին։

է. 19ա-31բ [Աղօթք եւ շարականք] Խաղաղութիւն ամենեսեան – Աղաչեմք եւ աղերսեմք արտասուալից [հառաչմամբ]... եւ սարկաւագն քարոզէ՝ Եւ եւս [խաղաղու]թեան եւ եւս հաւ[ատով]։

ը. 31բ-68բ Մեկնութիւն պատարագի Աթանասի [ասացեալ] – Տէ՛ր Աստուած, զաւրութեանց եւ արարիչ ամենայն լինելութեանց... Դատելոց են ընդ այնոսիկ, որ վաճառեցին զՏէրն եւ զենլոյն Քրիստոսի Աստուծոյ փա՛ռք յաւիտեանս. ամէն։ Աւրհնեալ է Աստուած։

Ծնթ. Մասամբ տարբեր է Յովհաննէս Արճիշեցու այս երկի սովորաբար յղուող օրինակից՝ ձեռ. 45, 62բ-106ա։ Նոյնանում է հետեւեալների հետ՝ ձեռ. 1770, 330բ-53ա, ձեռ. 3939, 228բ-65բ (Յովհաննէս Արճիշեցու անունով), ձեռ. 941, 277ա-81բ (անհեղինակ, վերագրուած Յովհաննէս Երզնկացուն) եւ ձեռ. 3119, 3ա-79բ (Յովհաննէս Երզնկացու անունով, առկայ են որոշ տարբերութիւններ)։ Տարբեր է նաեւ տպագրերից՝ Մեկնութիւն ահաւոր խորհրդոյ սրբոյ պատարագին /արտահանեալ ի մեկնութեանց Խոսրովու Անձեւացեաց եպիսկոպոսի եւ Ներսեսի Լամբրոնացւոյ՝ վերատեսչին Տարսոնի՝ կարճելով եւ պարզաբանելով / Յովհաննու Արճիշեցւոյ, Կալկաթա, 1830 եւ Մեկնութիւն ահաւոր խորհրդոյ սրբոյ պատարագին /արտահանեալ ի մեկնութեանց Խոսրովու Անձեւացեաց եպիսկոպոսի եւ Ներսեսի Լամբրոնացւոյ կարճելով եւ պարզաբանելով / Յովհաննու Արճիշեցւոյ, Էջմիածին, 1860։ Հմմտ. նաեւ Մովսէս Երզնկացու «Հաւաքումն համառօտ մեկնութեան սրբոյ պատարագին, զոր յառաջագոյն արարեալ է սրբոց լուսաւոր հարցն». այս մասին տե՛ս Ե. Պետրոսեան, Հայ դաւանաբանական գրականութիւնը «Էջմիածին» ամսագրի էջերում, Էջմիածին, 1975, Բ., էջ 43 եւ Ե. Պետրոսեան, Մովսէս Երզնկացու «Հաւաքումն համառօտ մեկնութեան սրբոյ պատարագին, զոր յառաջագոյն արարեալ է սրբոց լուսաւոր հարցն» աշխատութիւնը, Էջմիածին, 1973, Թ., էջ 14-20, ԺԱ., էջ 43-48։

Բ. 68բ-78ա Կարգ եւ կանոնք [աղօթից, զոր խնդ]րեալ է ի հոգէկիր արանց, յումեմնէ միայնացելոյ արթուն եւ զւարթուն հոգո ի Գրիգորէ Նարեկացո, որ եւ ցուցանէ նախադրութիւն բանիս, թէ ոչ համարի զանձն արժանի այսպիսի իրի. վասն այն զառաքելոյն ի մէջ առեալ, դնէ ի սկիզբն կանոնիս պատմութեան եւ ոգէշահ խրատու. Յաղագս կրաւնաւորաց եւ եկեղեց[ականաց ասացեալ. հմմտ. ձեռ. 507, 306ա-10բ]

– 68բ-72բ [Նախադրութիւն] – Առաքեալն Պաւղոս, անաւթն ընտրութեան եւ բնակարան Ամենասուրբ Հոգոյն... ի վերայ նոցին բան յաւդել, բայց զնոցա ասասցուք համառօտաբար։

ա. 72բ-8ա [Կարգ եւ կանոն աղօթից] – Անաւթն ընտրութեան Պաւղոս հրամա[յ]է աղաւթել առանց բարկութեան եւ երկմտութեան... ի սէր Տեառն [բեւեռեա՛ եւ աներկիւղ] ննջեա՛ ի փառս նորա, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

Գ. 78ա-82ա Սուրբ հ[աւրն Յովաննիսի Գառ]նեցո ասացեալ [աղաւ]թից Խրատ կրաւնաւորաց (տե՛ս ձեռ. 2680, 263բ-6ա. Ամենանուաստ ծառայակիցս ձեր... ձեռագրիս սկիզբը հմմտ.՝ 264բ) – Այլ թէ վասն աղաւթից հարցանել կամիս՝ ոչ գո չափ եւ սահման աղաւթից... զի այսու յիշատակաւ կատարեսցես զամենայն ողջամբ, ողջ լե՛ր ի սէրն Աստուծոյ եւ ի համբերութիւնն Յիսուսի յաւէրժ։

Դ. 83ա-93բ [Ն]որին Գրիգորի [Տաթեւացւոյ]՝ աշակերտի Յոհան[նու] Որոտնեցո, Լուծումն համառաւտ դժուարիմաց բանից ի գիրս գրչութեան, որ յԱռի[ստակ]իսէ հռ[ետ]որէ

Տե՛ս ձեռ. 267, 444ա-55ա: ա/83ա-6ա։ բ/86ա-7ա։ գ/87աբ։ դ/87բ-8բ։ ե/88բ-9ա։ զ/89աբ։ է/89բ։ ը/89բ-90ա։ թ/90ա։ ժ/90ա-1ա։ ժա/91ա-3բ։

Տե՛ս Լ. Խաչերեան, «Գրչութեան արուեստի» լեզուական-քերականական տեսութիւնը միջնադարեան Հայաստանում, Երեւան, 1962, էջ 321-340 (ձեռագիրս օգտագործուած չէ)։

Ե. 93բ-101ա Նորին Գրիգորի [Տաթեւացւոյ]՝ աշակերտի Յոհաննու Որոտնեցոյ, Լուծումն համառաւտ ի Խրատ գրչութեան Գէորգեայ վարդապետի, զոր նախ խնդրեալ էր ի նմանէ Կոստանդեայ գրչի եւ ապա Գոյներիցանց Ստեփաննոսի

Տե՛ս ձեռ. 267, 429ա-44ա: ա/93բ-4ա։ բ/94ա-101ա (վերջը՝ չշարունակուած. «Վեշտասաներորդ. գի[տելի է ի] վերջոյ, զի գրեալն ան[ուանեալ կոչի...] ///». հմմտ. տպ., էջ 352)։ գ-զ/չիք։

Տե՛ս Լ. Խաչերեան, «Գրչութեան արուեստի» լեզուական-քերականական տեսութիւնը միջնադարեան Հայաստանում, Երեւան, 1962, էջ 341-358 (ձեռագիրս օգտագործուած չէ)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1ա Հոգին յաւա[ր]տ գրոյ[ս] /// հասցէ։

Ծնթ. Նախապէս եղել է՝ «[Սուրբ] Հոգին յաւարտ գրոյս [ժամանե]ցուսցէ»։

82ա Գրչի սորա եւ ստացողի Քրիստոս գթածն ողորմեսցի։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 103բ (ԺԹ. դ., շղագիր) Յի[շատակ է] Ժողովածու գիր[ըս Ն]երսէ[ս] կաթողիկոսին ի դուռն Երից մանկանաց։

ՆՇՈՒՄ՝ Պհպ. Բա՝ սեւով «Խ[աչիկ] վարդապետ, Հմր 52 (կարմրով ջնջած, յետոյ գրած ճիշտը) Հմր 58/3676», մանուշակագոյնով՝ «ԺԵ-ԺԶ. [դար, Մեսրոպ եպիսկոպոս]»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 64-65, Հմր 58:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ սեւով զանազան գծեր, 102բ՝ «ա (քանիցս)»։

 

 

3677

ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՒԱՑԻ, ՔԱՐՈԶԳԻՐՔ

 ԺԷ. դար

ԳՐԻՉ՝ Աւետիք։

ԹԵՐԹ՝ 502+3 (կրկն.՝ թ. 367, 369, 406, ունի հետագայի մէջընդմէջ թերթակալում). չգրուած՝ 1աբ, 361բ, 502աբ։ ՊՐԱԿ՝ 1+Ա-ԽԲ×12 (Ա 10, Լ 14)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ թագ (թերթերի եզրահատման պատճառով հազիւ ընկալելի)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, վարդագոյնով սահմանագծուած (12,5×7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 20ա). խորագիրք՝ կարմիր եւ վարդագոյն։ ՏՈՂ՝ 21։ ԿԱԶՄ՝ կարմիր լաթ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ սպիտակ չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 2ա (գծա­նկարային)։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն՝ 73բ, 326բ։ Զարդագիր՝ թռչնագիր, թռչուն-ձուկ՝ 326բ։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, վարդագոյն, մանուշակագոյն, երկնագոյն, ոսկի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դարում. սկզբում եւ վերջում երկուական թղթէ պահպանակ աւելացրած, կազմի լաթը թեթեւակի մաշուած, աղտոտուած, մէջքի կաշին մաշուած, քերծուած. կազմաստառները եւ Ա-Դ. պհպ-ները թեթեւակի մաշուած, մասամբ խունացած. լուսանցակողերի կարմիրը թափուած, մասամբ սեւացած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, սեւ թանաքի հետքեր, արտք. լս-ներին անմաքուր ջրի հետքեր, գրադաշտը խոնաւութիւնից տեղ-տեղ աղտոտուած, թանաքը տարրալուծուած, գրադաշտը սեւացած, թթուայնութիւնից թերթերի մեծ մասը վնասուած, պատռուած, հետագայում այլ թղթով նորոգուած-լրացուած, որոշ թերթերի՝ պատռուելու ենթակա մասերը թափանցիկ թղթով ամրացուած, որից գրադաշտը յաճախ դժուար­ընթեռնելի, խոնաւութիւնից մանրանկարների գոյները յաճախ դրոշմուած հանդիպակաց էջերին (հմմտ. 2ա եւ 501բ), ձեռագրի արտք. լս-ները եզրահատուած, մանրանկարների մեծ մասը վնասուած՝ 2ա, 13բ եւ այլուր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2ա-501բ [Քարոզգիրք Գրիգորի Տաթեւացւոյ]

1. 2ա-361ա, 455ա-501բ [Քարոզք յառաջին հատորոյ]

Տե՛ս Ձմեռան հատոր, տպ. 1740: Նախերգանք/352ա-61ա (ԻԸ մասամբ տարբեր)։ ա-բ/չիք։ գ/2ա-13բ (Ա)։ դ-ը/չիք։ թ/13բ-28ա (Բ)։ ժ-իբ/չիք։ իգ/28ա-40ա (Գ)։ իդ-խէ/չիք։ խը/40ա-52ա (Դ)։ խթ/52ա-61ա (Ե)։ ծ-կե/չիք։ կզ/61ա-73բ (Զ)։ կէ-կը/չիք։ կթ/73բ-85ա (Է)։ հ/85ա-97բ (Ը)։ հա-հբ/չիք։ հգ/97բ-110բ (Թ)։ հդ/չիք։ հե/110բ-9բ (Ժ)։ հզ/120ա-30բ (ԺԱ)։ հէ-հը/չիք։ հթ/130բ-41բ (գլխահամարը չգրած, տեղը՝ բաց)։ ձ/չիք։ ձա/141բ-54ա (ԺԲ)։ ձբ-ձդ/չիք։ ձե/154բ-66ա (ԺԳ)։ ձզ/չիք։ ձէ/166բ-78բ (ԺԴ)։ ձը/178բ-97բ (ԺԵ)։ ձթ/197բ-206ա (ԺԶ)։ ղ/206ա-13ա (ԺԷ)։ ղա/213ա-24բ (ԺԸ)։ ղբ/224բ-37ա (ԺԹ)։ ղգ/237ա-46բ (Ի)։ ղդ/246բ-55բ (ԻԱ)։ ղե/չիք։ ղզ/255բ-75ա (ԻԲ)։ ղէ/275բ-95բ (ԻԳ)։ ղը/295բ-306ա (ԻԴ)։ ղթ-ճէ/չիք։ ճը/306ա-26ա (ԻԵ)։ ճթ/326ա-41ա (ԻԶ)։ ճժ-ճժգ/չիք։ ճժդ/341ա-52ա (ԻԷ)։ ճժե-ճիա/չիք։ ճիբ/455ա-69ա (ԼԷ)։ ճիգ-ճիթ/չիք։ ճլ/469բ-82ա (ԼԸ)։ ճլա/482ա-8բ (ԼԹ)։ ճլբ/489ա-501բ (Խ)։ ճլգ-ճկա/չիք։

2. 362ա-447ա [Քարոզք յերկրորդ հատորոյ]

Տե՛ս Ամառան հատոր, տպ. 1741: ա-հգ/չիք։ հդ/362ա-79ա (ԻԹ)։ հե/379բ-87բ (Լ)։ հզ/387բ-98բ (ԼԱ)։ հէ/399ա-406դ (ԼԲ)։ հը/406դ-17ա (ԼԳ)։ հթ/417ա-27բ (ԼԴ)։ ձ/427բ-47ա (ԼԵ)։ ձա-ճձը/չիք։

3. 447ա-54բ [Քարոզ արտաքոյ Ա. եւ Բ. հատորոց]

ա. 447ա-54բ ԼԶ. Յաղագս խոստովանութեան, ի բանն, որ ասէ առաքեալ. Ապա եթէ խոստովանիմք զմեղս մեր, հաւատարիմ է եւ արդար՝ առ ի թողուլ [զմեղս մեր] – Վարդապետք եկեղեցւոյ վկայութեամբ աստուածեղէն գրոց այսպէս ասեն, թէ խոստովանութիւն... Քրիստոսի մարդասիրին. նմա փառք յաւիտեանս. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

40ա Արդ, յերեսս անկեալ աղաչեմ յիշել յամենայնի անարժան գրչիս եւ դուք յիշեալ՛՛։

85ա Օգնեա՛, Սո՛ւրբ Հոգի, զի աւարտեսցուք։

97բ Եւ առաւել՝ զԱւետիք գծողս եւ զծնօղս իմ, եւ զամենեսեանսն փրկեսցէ ի հուր ձիրալիր տանջանցն։

482ա Զմեղսամած եւ բազկաշաղախ Աւետ անուն գրիչս յիշեա՛։

ՆՇՈՒՄ՝ Պհպ. Բա՝ սեւով «Խ[աչիկ] վարդապետ, Հմր 14 (կարմրով ջնջած, յետոյ գրած ճիշտը) Հմր 65/3677», «ԺԷ. [դար], Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 78-79, Հմր 65:

 

 

3678

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ՓՈՍ ԱՆԱՊԱՏ (ԿԻԼԻԿԻԱ) ՉՀԸ. – 1329

ԳՐԻՉ՝ Հայրապետ, Թորոս քհյ (թ. 403ա-21բ)։ ՍՏԱՑՈՂ՝ Ստեփաննոս կր.։

ԹԵՐԹ՝ 424 (հետագայի էջակալում սեւով՝ 1-869, որ է՝ 1ա-424բ). չգրուած՝ 3աբ։ ՊՐԱԿ՝ Ա-ԼԴ×12 (Ա 11, ԻԸ 12+1, ԼԴ 6)+1-2×12 (2՝ 10)։ ՆԻՒԹ՝ թուղթ (թ. 3 եւ 336՝ այլ թուղթ, մուծուած առանձին՝ նորոգման ժամանակի. լուսագծերով, թ. 3՝ նաեւ լուսադրոշմով՝ «.GINI.»)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,5×12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (13,5×8,5), թ. 403-21 (14,5×10)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 169ա), թ. 403-21 (նմուշ՝ 404ա). խորագիրք՝ կարմիր, սկզբնատողերը՝ նաեւ մանուշակագոյն։ ՏՈՂ՝ 18, թ. 403-21՝ 22։ ԿԱԶՄ՝ դրոշմագծերով բաց վարդագոյն մոմլաթ, մէջքը՝ սեւ կտաւ (նորոգման ժամանակի). միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+Գ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, Ա եւ Գ՝ մասն կազմաստառի (նորոգման ժամանակի)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 1ա։ Ճակատազարդ՝ 403ա։ Լուսանցազարդ՝ բուսական, վարդեակ, խաչ՝ 31ա, 224բ։ Զարդագիր՝ հանգուցագիր (նաեւ մարդադէմ՝ «Զ»՝ 302բ), թռչնագիր՝ 7ա, 194ա։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, վարդագոյն, մանուշակագոյն, դարչնագոյն, շագանակագոյն, սեւ։

Տե՛ս Ա. Գէորգեան, Անանուն հայ մանրանկարիչներ, մատենագիտութիւն, Թ-ԺԷ. դդ., Գահիրէ, 2005, էջ 111, Հմր 150։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դարում, երկու կողմից՝ սկզբից եւ վերջից մէկական թղթէ պահպանակ աւելացուած, լս-ների պատռուած հատուածներին նորոգման ժամանակ փակցուած այլ՝ լուսագծերով թուղթ, յաճախ թուղթ փակցուած նաեւ լս-ների գրութիւնների վրայ, մի մասը յետոյ բացած (տե՛ս Գրչափորձ), թ. 336 մուծուած ԻԸ եւ ԻԹ պրակների միջեւ, 336բ՝ նախապէս սպիտակ թղթով փակած, այժմ թուղթը հանուած եւ եղածը նկարագրուած համապատասխան տեղերում. կազմի մոմլաթը աղտոտուած, քերծուած, թեթեւակի մաշուած, մէջքի սեւ լաթը աղտոտուած, խոնաւութիւնից գունաթափուած. կազմաստառները եւ Ա-Գ. պհպ-ները խոնաւութիւնից թեթեւակի դեղնած, պհպ. Բ.՝ արտք. լս-ները մաշուած. լուսանցակողերի կարմիրը մասամբ թափուած, տեղ-տեղ սեւացած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, սնկային հիւանդութեան, սեւ թանաքի, անմաքուր ջրի լայն հետքեր, գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, խոնաւութիւնից գունափոխուած, երբեմն դեղնած, սկզբի որոշ էջեր նաեւ սեւացած, թանաքը յաճախ դրոշմուած հանդիպակաց էջերին, թ. 176, 287, 289՝ պատռուածք-անցք, թ. 275-310՝ հիմքից մասամբ անջատուած, թ. 287-424՝ հիմքը եւ վր. լս-ները խոնաւութիւն տեսած, թ. 351-91՝ ստ. լս-ներում ցեցի անցքեր, մանրանկարները խոնաւութիւնից մասամբ գունափոխուած, արտք. եւ ստ. լս-ները եզրահատուած, պրակահամարները վնասուած՝ 11բ, 35բ եւ այլուր (հետագայի սեւով՝ թերթակալողի ձեռքով որոշները լրացուած՝ 23բ, 35բ եւ այլն), եզրահատումից վնասուած նաեւ ստ. լս-ների խորագրերը՝ 173ա, 182ա, 188ա, 307ա եւ այլուր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-302ա [Յովհաննու Կլեմաքսի Սանդուղք գիրք]

– 1աբ Սանդուղք աստուածային ելից – Ի գիրս կէնաց յերկինս գրին... եւ յիմանալի յայս եւ յերկնային ընթացիցս կէտն ժամանեսցուք։

– 1բ-2բ [Ցանկ] Իսկ այժմ յառաջին աշտիճանս վարդապետէ զբարւոքն եւ զստոյգն – Ա. Վասն ցաւոց սրտի եւ տրտմութեան... Լ. Վասն սիրոյ, յորում յոյս եւ հաւատ եւ պայծառ աստուածաբանութեան պարունակումն։

– 2բ-5ա [Նախերգանք] – Մի՛տ դիր, թէ որպէս ճշմարտութեամբ զՔրիստոսի մարմնական հասակին... (թ. 2-4ի միջեւ 1 թերթ ընկած. 2բ «...եւ առանց հաւանութեան գտցին։ Այղ հարկա///» 4ա «/// եւ հոգին յերկնից լեառնն բնակիւր...») քանզի արդար եւ անբիծ է նորին բնապատմութիւնն։

Ծնթ. Չգրուած 3րդ թերթը նորոգման ժամանակ մուծուել է 2-4 թերթերի միջեւ ընկածի փոխարէն։ Թափուած մասը նոյն չափով բացակայում է նաեւ հետեւեալ ձեռագրերում՝ ձեռ. 1924, 147ա-8ա եւ ձեռ. 1926, 5ա-7ա, սրանց գրիչները բաց են թողել որոշակի տեղ՝ հետագայում լրացնելու համար։ Հաւանական է, որ նշուած ձեռագրերի (ձեռ. 1924՝ 1653 թ., ձեռ. 1926՝ 1660 թ.) համար գաղափար օրինակ ծառայած լինի 1329 թ. գրուած այս ձեռագիրը։

Տե՛ս ձեռ. 1919, 2բ-51ա: Թուղթ Յովհաննու առ Յովհաննէս/5ա-7ա։ 1/7ա-19բ։ ա/19բ-24բ։ բ/24բ-32բ։ գ/32բ-77ա։ դ/77ա-95ա։ ե/95ա-100ա։ զ/100ա-14բ։ է/115ա-22ա։ ը/122ա-5ա։ թ/125ա-8բ։ ժ/128բ-30բ*։ ժա/130բ-2բ։ ժբ/132բ-5բ**։ ժգ/135բ-43ա։ ժդ/143ա-63բ***։ ժե/163բ-5ա։ ժզ/165ա-7ա։ ժէ/167ա-71ա։ ժը/171ա-3ա։ ժթ/173ա-6ա։ ի/176ա-8ա։ իա/178ա-85ա։ իբ/185ա-90ա։ իգ/190ա-4ա։ իդ/194ա-8ա։ իե/198բ-212բ։ իզ/212բ-7ա։ իէ/217ա-24բ։ իը/224բ-39ա։ իթ/239ա-52ա։ լ/252ա-7ա։ լա/257ա-64ա։ Յառաջաբան Յոհաննու առ Յոհաննէս/265ա-92բ։ 2/292բ-302ա։

* Ծնթ. 128բ ստ. լս. գրչից՝ «Այս բանք գովութիւն ճառիցս թուի, թէ չէ միաբան համարոյ ճառիցս, այղ ես զհամարն ի վերայ առաջնոյ ճառացուցին եդի, զի յաւրինակն անհամար էր եւ ստոյգ եբեր մինչ ի վերջքն։ Զայս Վարդանն էր գրել լաւ հասու եղեալն (խօսքը գաղափար օրինակի գրչի մասին է, տե՛ս Յիշատակարան գրչութեան ժամանակի՝ 334բ)»։

** Ծնթ. 135ա ստ. լս. գրչից՝ բնագրային բառի սրբագրում «Անյիշաչարութիւն էր աւրինակն»։

*** Ծնթ. 157ա ստ. լս. գրչից՝ խորագրի համառօտ անուանմանը կից «Քա՛ջ քննեա զայս տեղի եւ ուսի՛ր զկարգ մտից պոռնկականին, որ մարթես զգուշանալ»։

Ունի՝

– 264բ-5ա [Ցանկ. միաւորների կարգային համարները յետընթաց կարգով]* – Լ. Վասն սիրոյ, հաւատոյ եւ յուսոյ... Ա. Վասն փախստեան յաշխարհէ առաջին ելք։

* Ծնթ. 265ա գրչից՝ «Ի հանդարտելոց ճառէն ի հետ նոր եղեւ գտեալ, եւ այս ճառացոյց այսպէս եդեալ զկնի՝ յետուստ կուսէ սկսեալ։ Եւ ես որպէս գտի, եդի, դու որ փոխես, որպէս կամ քո է՝ արա՛»։

Բ. 302ա-35բ Լուծմունք դժուարիմաց եւ նուրբ բանից, որ կան ի գիրքս յայս կոչեցեալ Կլիմաքս. Արարեալ Դանիէլի կրաւնաւորի Ռայիթեցւոյ

Տե՛ս ձեռ. 1924, 287բ-302բ: 1/302բ-7ա։ 2/307ա-9ա։ 3/309ա-13բ։ 4/313բ-4ա։ 5/314բ։ 6/314բ-5ա։ 7/315աբ։ 8/315բ։ 9/315բ-6ա։ 10/316ա-9բ։ 11/319բ-20ա։ 12/320աբ։ 13/320բ-1ա։ 14/321աբ։ 15/321բ-2բ։ 16/322բ-8բ։ 17/328բ-31բ։ 18/331բ-3բ։ 19/333բ-4ա։

Գ. 337ա-421բ [Ի կա]մս Աստուծոյ մարդասիրին եւ ի նախախնամութիւն Սրբոյ Երրորդութեանն, որ է գոյացուցիչ Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգի. Այս են բանք ճշմարտութեան սուրբ հաւրն Յոհաննու Աստուածաբանի, զոր ասացեալ է վասն միանձանց եւ անապատականաց, զոր ազդեաց ի նմա Հոգին Սուրբ

Տե՛ս ձեռ. 1919, 53ա-71բ: 1/337ա-402բ։ ա/338բ-44բ։ բ/344բ-5բ։ գ/345բ-9ա։ դ/349ա-51ա։ ե/351ա-3ա։ զ/353աբ։ է/354աբ։ ը/354բ-5ա։ թ/355բ-65ա։ ժ/365ա-8բ։ ժա/368բ-75բ։ ժբ/375բ-91բ։ ժգ/391բ-4բ։ ժդ/394բ-8բ։ ժե/398բ-400բ։ ժզ/400բ-2բ։ 2/403ա-21բ*։

* Ծնթ. 420ա ստ. լս. գրչից՝ ամենայն նշանի բացատրութիւն, ուղղահայեաց «ամենայն է»։

Դ. 421բ-3ա, 424բ [Բանք զանազանք]

1. 422ա Դեղ ամենայն ցաւոց բժշկութեան ոգւոց համայնց – Էհարց ոմն ի հարանց ընդ իմաստուն բժիշկ մի եւ ասէ՝ Ամենայն ցաւոց դեղ գիտե՞ս... եւ արտասուախառն ըմպէ յամէն մէջ գիշերի. այս է դեղն ամենայն ցաւոց։

2. 422աբ Ի պռաւսխաւմէն ասա ընդդէմ սուրբ խորհրդոյն – Ողջունեմ զքեզ, փրկութի՛ւն աշխարհի, կատարեալ աստուածութիւն... որ կամաւ բաշխիս ի թողութիւն մեղաց, որ բառնաս զմեղս աշխարհի։

3. 422բ Բանք գիտութեան եւ զչափ անձին գիտելոյ – Չորք են կարգ գիտութեան. առաջին գիտէ եւ գիտէ... յանդգնի խաւսել անգիտաբար եւ այս յանդուգն է։

4. 423ա Աղաւթք, զոր Յովհաննէս ուսոյց իւր աշակերտացն – Հա՛յր սուրբ, տո՛ւր մեզ զբանդ քո... Հոգիդ սուրբ, մաքրեա՛ զմիտս մեր եւ ըզզգայութիւնս։

5. 424բ [Վասն դիւաց ինչ. հմմտ. ձեռ. 2177, 372ա] – Առաւաւտուն՝ ամբարհաւաճութեան եւ ցանկութեան դեւքն պատերազմին ընդ մեզ։ Միջաւրէին՝ ձանձրութեան եւ տրտմութեան եւ բարկութեան դեւքն։ Երեկոյն՝ որկրամոլութեան դեւքն նեղեն զմարդիկ։ (Գրչից)` /// [Յոյս՞] եւ փրկիչ դու ես, Քրիստո՛ս՝ փրկիչ մեր։

Ծնթ. Արտք. լս-ներում գրչից բազմաթիւ բնագրային սրբագրումներ եւ լրացումներ (նոյնիսկ կէտադրական)՝ 33բ, 96բ, 116ա եւ այլուր, ստ. լս-ներում՝ առկայ են նաեւ խորագրերի համառօտ անուանումները. 147ա «Վասն խորամանկութեան պոռնկական դիւին», 148ա «Վասն անիծեալ անբնական պոռնկականքն» եւ այլուր։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. Հայրապետ գրչի 62ա (նրք. լս., հազիւ նկատելի, ուղղահայեաց) Պի՛նդ կաց։

77ա Որ մեղապարտ գրողիս սորա՝ Հայրապետի, եւ Կարապետի եւ Թորոսի եւ ծնողաց եւ զարմից մեր մեղաց թողութիւն խնդրէ, եւ իւրն թողցին յանցանք շնորհաւքն Քրիստոսի Աստուծոյ։

114բ Ողորմութիւն յԱստուծոյ խնդրեցէ՛ք, եղբա՛րք, գրողի սորա, եւ նա ձեզ շնորհես[ց]է։

119ա (արտք. լս.) Ո՛հ, ո՛հ։

127բ (արտք. լս., հազիւ նկատելի, ուղղահայեաց) Վա՛յ գրողիս միայն։

130բ (արտք. լս., մասամբ ուղղահայեաց) Վա՛յ ինձ, ես գրիչս եմ։ Ոչ միայն քեզ, այլեւ ինձ։

198ա Տէ՛ր Աստուած, ողորմեա՛ գրողի սորա եւ թո՛ղ զմեղս իւր, եւ քեզ փա[ռք]։

264ա Քրիստո՛ս փրկիչ՝ բազմեալ ի գլուխ ամենայն բարեաց, զանկեալս ներքոյ ամենայն չարեաց կանգնեա՛ ողորմութեամբ քով զՀայրապետ՝ գրաւղ սորա եւ զծնաւղս, եւ զեղբարս իւր, եւ որ մեզ Աստուած ողորմի ասէ, նաեւ իւր ողորմի Տէրն։

292բ Որք հանդիպիք սմա, աղաչեմ՝ մեղաց թողութիւն խնդրեցէ՛ք վատատես գրողիս եւ եղբարց իմոց՝ հոգեւորաց եւ մարմնաւորաց, եւ ծնողաց մերոց, եւ Աստուած ձեզ եւ մեզ ողորմեսցի. (կապգրով)՝ ամէն։

305ա (արտք. լս., ուղղահայեաց) Ո՛հ, ե՛ս, ե՛ս։

306ա (արտք. լս., ուղղահայեաց) Արասցես տարմ զիս։

334ա Ի լրման տառատպութեանս լիակատար գոհութիւն Աստուծոյ, եւ ի կատարման ձեռակերտիս, անձեռագործ բարեբանութիւն Քրիստոսի, եւ ի հանգստեան աւուրս անհանգիստ բարբառով հանգստարար Հոգին Սուրբ աւրհնեսցի ի ներկայս եւ որ գայն (այսպէս) եւ ի կատարեալն. ամէն։

334բ ՉՀԸ. (1329) թուականիս գրեց[աւ] /// (1 բառ ջնջուած) զաւր այս մատեան յեռաթշուառ մարդոյ՝ յոյժ վշտացեալ անձամբ, յիմարեալ հոգւով, կուրացեալ մտաւք եւ խաւարեալ աչաւք, եւ աղտով մեղաց ներկեալ մարմնով։ Եւ որպէս ոք ցաւ սաստիկ եւ մահաբեր ի փորի ունելով եւ նեղեալ դեղ խնդրեսցէ եւ գտեալ ործացուցիչ դեղ յոյժ զաւրաւոր ի բժշկել, եւ առեալ այղ ոչ ըմպիցէ եւ ոչինչ աւգտի ի ձեռին ունելն, նոյնպէս եւ ես գտի զայս դեղ հոգւոյ յոյժ զաւրաւոր, այղ ոչինչ շահեցայ յընթեռնուլս եւ ի գրելս, որովհետեւ ոչ կամեցայ ըմպել զսա գործովք, այղ կամ ի կամակար մտաւք կորուստս։ Ո՛հ, վա՛յ, եւ վէրքս աւր ըստ աւրէ |335ա| ճարակէ, մատնեալ իմ ի ձեռն չար ոսոխի մարմնոյս եւ լկտի եւ անառակ անպատկառ մտացս, եւ առաջնորդին չարեաց գտողին անաւրէնութեան՝ դիւրին պղծոյ, եւ հասեալ եմ ի վիհս կորըստեան ինքնայաւժար դիմեալ, զոր Աստուծոյ միայն է դարձուցանել եւ կանգնել, որ կենդանի առնէ զմեռեալս։ Եւ դուք, ո՛վ մտառու ընթերցաւղք, որք ի ձեռին կրէք եւ յակն արկանէք զսա, յիշեսջի՛ք աղաւթիւք եւ Աստուած ողորմայիւ զաշխատաւղք սորա ի կոկել թղթոցս եւ զամենամեղ գրաւղս՝ Հայրապետ, եւ զեղբարսն իմ եւ զծնաւղսն մեր, եւ զԿարապետ եւ զԹարոս (= Թորոս) քահանայք Աստուծոյ, եւ որդիք քերց իմ եւ զնոցին ծնաւղսն, եւ որպէս յիշէքդ կարեկից կամաւք, |335բ| եւ դուք լիջի՛ք անմոռաց առաջի Աստուծոյ։ Եղեւ աւարտ սորա յեղբայրանոցս Փոս կոչեցեալ, ի հայրապետութեան տեառն Յակոբայ եւ ի թագաւորութեան Լեւոնի՝ որդւոյ Աւշնի արքայի, ի տաւնի Համբարձման Տեառն սկսեալ եւ ի Խաչավերաց տաւնիս վճար եղեւ ի գրելոյ, ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ, որ շնորհեսցէ հանգիստ եւ ողորմութիւն աւրինակիս գրողին՝ Վարդանայ ամենագովելի քահանայի եւ արեամբ վկայի, այղ եւ Պետրոսին, որ յաւժար կամաւք ետ, որ գրեցի։ Արդ, յիշաւղքդ եւ յիշեցեալքս յիշեալ լիցուք ի Քրիստոսէ՝ անմահ թագաւորէն, եւ նմա փա՛ռք յաւիտեանս յաւիտենից. ամէն. (կապգրով)՝ ամէն։

423ա Փա՛ռք ամենասուրբ Երրորդութեանն եւ միոյ Աստուածութեանն՝ Հաւր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, այժմ եւ միշտ՛՛։ Ի թուիս Հայոց ՉՀԸ. (1329) աւարտեցաւ գիրքս, որ կոչի Սանդուղք աստուածային ելից, եւ միւս Յոհան, որ կոչի Աստուածաբան, յանապատս Փոս վերակոչեալ՝ յաշխարհիս Կիլիկեցւոց, ի թագաւորութեանն Հայոց Չորրորդ Լեւոնի՝ աստուածակարգ արքայի՝ որդւոյ Աւշնի թագաւորի, ի կաթողիկոսութեան տեառն Յակոբոյ, յառաջնորդութեան ուխտիս՝ տէր Ստեփանոս սրբասէր եպիսկոպոսի, ձեռամբ մեղաւոր Հայրապետի, եւ վերջին ճառս, որ է Միաշաբաթի Յարութեան Տեառն՝ ձեռամբ Թորոսի՝ որդւոյ քեռ մերոյ։ Յիշեսջի՛ք աշխատաւղքս, եւ Աստուած զձեզ յիշեսցէ։

424ա Գիրքս այս վերջին, որ է Աստուածաբան Յոհաննու, նոր է թարգմանած յասորւոց ի մերս, եւ ես՝ անպիտան եւ մեղաւոր գրողս հանդիպեցայ սմա ի վանս Զարդառճոյ, առ ճգնաւորի ումեմն՝ Ատոմ կոչեցելոյ, որ էր բերեալ զսա ի Թաբաւրականէն, եւ ասէր՝ եթէ ոչ կամեցայ գրել կարգաւ, զի ոչ էր ի մերոց վարդապետաց մաւտ։ Զարհուրեցայ կարգաւ գրել, զի ահ եղեւ, զարմանալի իրս է ի պատմել, որպէս ի գրելոցդ է իմանալ։ Վասն այնր սակաւ մի գրեցի, զի ի գիրս գիտութիւն բազում էր, եւ ես երկնչէի։ Յուսամ յԱստուած, եթէ գիտնական ոք հանդիպի եւ տեսանէ եւ իմանա զճշմարիտն։ Ես վասն աւգտի գրեցի, վասն իմ եւ այլոց։ Աղաչեմ զընթերցաւղսդ՝ յիշել զտառապեալ գրաւղս, եւ Աստուած զձեզ յիշէ յիւր ողորմութիւնն։

Տե՛ս ԺԴ. դ. յիշ-ք, էջ 221-222, Հմր 278. միայն 423ա, 424ա, 335բ էջերի յիշատակարանները՝ յապաւումներով, նաեւ ԺԴ. դ. յիշ-ք, Բ. (2020) էջ 56-58, Հմր 503. մի փոքր աւելի ընդարձակ՝ 423ա, 424ա, 334աբ էջերի յիշատակարանները։

2. Թորոս գրչի 421բ Զսակաւ աշխատօղս ի գիրս զԹո՛՛[րոս] յիշեա՛ ի Տէր աստուած. ամէն։

3. Ստացողի 303ա Ես՝ Ստեփաննոս կրաւնաւոր, ստացայ զհոգէլից գիրգս զայս ի հալալ յարդեանց իմոց, յիշատակ ինձ եւ ծնաւղաց իմոց, եւ ամենայն արեան մերձաւորաց իմոց։ Որք հանդիպիք սմա, յիշեցէ՛ք ի սուրբ յաղաւթս ձեր, եւ Աստուած զձեզ յիշէ։

423բ Ո՛վ սուրբ ընթերցողք, յորժամ ընթեռնուք զաստուածա[յ]ին գիրգս, յիշեցէ՛ք զմեղապարտ Ստեփանն ի մաքրափայլ յաղաւթս ձեր եւ զեղբայրսն իմ՝ զԿարապետ քահանայ եւ զՅակոբ քահանայ, եւ զՄարտիրոս, եւ զծնաւղն մեր՝ զՅովաննէս քահանա, եւ զմայրն մեր՝ զԱւագտիկին, եւ զեղբաւր որդիսն՝ զՈվանէս, եւ զՈհաննէս, եւ զՆորոգէս, եւ զհայրաքոյրն իմ՝ Թանկխաթուն, եւ զամենայն արեան մերձսն իմ. յիշեցէ՛ք ի Քրիստոս. եւ որք յիշէ՛ք, յիշեալ լիցիք ի Քրիստոս Աստուած. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 336բ (ԺԷ. դ., նոտրգիր, այս եւ միւս գրութիւնները փակուած էին սպիտակ թղթով. այժմ թուղթը հանած) Ո՛վ սուրբ ընթերցօղք, յորժամ ընթեռնուք զսուրբ մատեանս յայս, յիշեցէ՛ք զմեղապարտ Գէորգ ապեղայս եւ զհոգեւոր ծնօղն իմ՝ զՄկրտիչ վարդապետն, եւ զմարմնաւոր ծնօղքն իմ, եւ որք յիշէք, յիշեալ լիցիք ի Քրիստոսէ՝ յԱստուծոյ մերմէ։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 336բ (երկիցս)՝ սեւ թանաքով ձուածիր՝ «/// گلستان» («/// պարտեզ/ծաղկանոց». կնքա­­դրոշմի վերծանութիւնը եւ թարգմանութիւնը՝ Ի. Թաջարեանի)։

ՆՇՈՒՄ՝ Պհպ. Բա՝ «Խ[աչիկ] վարդապետ, [Հմր] 70/3678», մանուշակագոյնով՝ «ՉՀԸ.-1329, Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]», 334բ՝ գրչութեան ժամանակի յիշատակարանի թուականի թուաբանական հաշուարկ մանուշակագոյնով «778+551=1329 թ.»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 83, Հմր 70:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 4ա՝ սեւով «5 (բազմիցս)» եւ զանազան գծեր, 34բ, 35բ, 36ա, 49ա, 60բ, 64բ, 65բ, 84բ, 110բ, 118բ, 120բ, 141բ, 205ա, 234բ, 238բ, 336բ, 375ա, 380բ, 381ա, 383ա, 396բ, 397ա՝ լս-ներում էջակալողի ձեռքով (ձեռքը հմմտ. 110բ) տառեր այբբենական կարգով՝ «Ա-Ֆ (մեծ մասի վրայ նորոգման ժամանակ թուղթ փակցուած, որոշները յետոյ բացած)», նոյն ձեռքով նաեւ այլ գրութիւններ (կրկին մեծ մասի վրայ նորոգման ժամանակ թուղթ փակցուած, որոշները այժմ բացած, դժուարընթեռնելի, հիմնականում եղծուած. 41բ՝ «Հարութուն, Պողոս, Սիմոն, ըՍտեփան, Գըրիքոր», 42բ՝ «Սարգիս, Ղազար, Վարթան ամի, Ազարիա», 48բ՝ «զԴանիել լլլ», 54բ՝ «Դանիել, Պաղդասար, [Յո]վանէս, Խաչատուր», 55բ՝ «Մէլքոմ, Վարթազար, Դանիել, Սարկիս», 142բ՝ «Գըրիքոր, Ըստեփան, ///, Կարապետ», 143բ՝ «Մաթոս (՞), Քարապետ (՞)», 239բ՝ «Սիրէլի եխպար Հարութուն», 382բ՝ «ժ (բազմիցս)», 336բ՝ սեւով «բանի ճշմարիտ աղքատաց», 253բ՝ սեւով «Աստուա», 337բ՝ սեւով «Գ» եւ վերջինիս ելուստով գրչախաղ, 396բ՝ սեւով անկապակից տառեր «ֆօցփփւ­Շննյւնի», 423բ՝ սեւով «ւարցուն, Աբրահամ, համգնա ձում (՞)», 424բ՝ սեւով տառեր «ա չ (քանիցս)»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 192բ՝ սեւով շրջանաձեւ պատկեր (մնացած սոսնձած թղթի տակ), 336ա՝ սեւով լաբիրինթոս (գծապատկեր), 350բ՝ սեւով բուսական լուսանցազարդ, 424բ՝ կարմրով տարակենտրոն՝ ներգծուած շրջանա­գծեր (գծապատկեր)։

 

 

3679

ԺՈՂՈՎԱԾՈՅ

 ԺԶ. դար

ԳՐԻՉ՝ Ստեփաննոս։ ՍՏԱՑՈՂ՝ Մէլքէսէթ կր.։

ԹԵՐԹ՝ 285։ ՊՐԱԿ՝ Ա-ԻԵ×12 (Ա 8, Թ 10, ԺԴ 11, ԻԵ 4)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,5×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10,5×6)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 110ա). խորագիրք եւ սկզբնատառք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 17-20։ ԿԱԶՄ՝ վարդագոյն մոմլաթ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ նորոգման ժամանակի դեղնաւուն թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր եւ կանաչ, մէջքին մօտ՝ անգոյն գծազարդ (սեւով)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Գ+Դ-Զ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, Ա եւ Զ՝ մասն նորոգման ժամանակի կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 1ա։ Լուսանցազարդ՝ բուսական՝ 1ա։ Զարդագիր՝ հանգուցագիր՝ 1ա։ Գոյներ՝ կարմիր, կանաչ, վարդագոյն, մանուշակագոյն, դեղին։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած-վերակազմուած Ի. դարում (կազմը եւ պհպ-ներ՝ Ա-Զ.). կազմի վարդագոյն մոմլաթը թեթեւակի գունափոխուած, մաշուած, քերծուած, աղտոտուած, մէջքի կաշին մաշուած, քերծուած. կազմաստառները եւ պհպ-ները թեթեւակի մաշուած, մասամբ խունացած. լուսանցակողերի կարմիրը եւ կանաչը տեղ-տեղ թափուած, մասամբ սեւացած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, սնկային հիւանդութեան, իւղի, մոմի եւ թանաքի հետքեր, որոշ հատուածներ եւ բառեր խոնաւութիւնից եղծուած, գրադաշտը երբեմն աղտոտուած, խոնաւութիւնից մասամբ գունափոխուած. 1ա-ի նկարազարդումը խոնաւութիւնից մասամբ գունափոխուած, ստ. լս-ները եզրահատուած, պրակահամարները վնասուած. թ. 97-8ի՝ 2, 158-9ի՝ 1, թ. 283-4ի եւ 284-5ի միջեւ անորոշ քանակի թերթեր ընկած, թերի նաեւ վերջից. թ. 1՝ վերին կէսը անկիւնաձեւ պատռուած-ընկած, նորոգման ժամանակ ամրացուած-լրացուած, թ. 56-88՝ ցեցի անցքեր, թ. 151-84՝ հիմքից մասամբ անջատուած, կարերը թուլացած, թ. 220՝ արտք. լս-ը պատռուած-ընկած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-49բ Ի վարդապետութենէ տեառն Գրիգ[որի]՝ Հայոց Լուսաւորչի – Աւրհնեալ է Աստուած, աւրհնեալ է Սուրբ Երրորդութիւնն անբաժանելի... նոյն ինքն՝ Տէր մեր Յիսուս Քրիստոս, եղիցի ընդ ձեզ, զի նմա վայել է փառք եւ պատիւ այժմ։

Բ. 50ա-97բ Երանելոյն Յակոբայ՝ Սրճոյ եպիսկոպոսի, Խորին Ասորոյ Ներբողեան ասացեալ ի Ծնունդն Քրիստոսի՝ Աստուծոյ մերոյ* – Սքանչելի է ծնունդ քո՝ Որդի՛ Աստուծոյ, եւ դժուարին բերանոյ իմոյ խաւսել զմեծ խորհուրդս... Յառաւաւտին յաւիտենից դասաւորեա՛ զիս ընդ հրաւիրեալսն յառագաստին քում։ Յառաւաւտին յայսմ Հաւր/// (թ. 97-8ի միջեւ 2 թ. ընկած, վերջից մօտ 3 տող պակաս)։

* Ծնթ. Ճառը Եփրեմ Ասորունն է. տե՛ս Սրբոյն Եփրեմի մատենագրութիւնք, Ճառք եւ աղօթք, հտ. Դ., Վենետիկ, 1836, էջ 9-34 (երկու հեղինակների վերագրելու մասին տե՛ս էջ 9՝ ծնթ.)։

Գ. 98ա-158բ [Վարդան Այգեկցի, Արմատ հաւատոյ]

1. 98ա-116ա [Այլ լուծմունք ի մեկնչացն. հմմտ. տպ., Գլ. Թ., էջ 200-223]

ա. 98ա-102բ [Ի հաւատոյ թղթէն Սամուէլի՝ Հայոց վարդապետի, զոր գրեաց ընդդէմ երկաբնակացն, ի խնդրոյ իշխանին, որ մականուն Ոսկեձեռն կոչիւր. տե՛ս նաեւ ձեռ. 7007, 46բ-7ա] – Ո՛վ վսեմականդ հարց ընդ երկաբնակսն, թէ որ ի բնութեանցն մեռաւ վասն մեր... երկու որդիքն, զոր ասացին՝ Նեստոր եւ Լեւոն նախնի վարդապետքն քո։

բ. 102բ-3ա Ի հաւատոյ թղթէն Տիրանոյ՝ Հայոց վարդապետին, զոր գրեաց առ Սինաքարիմ – Զկնի երկու բնութեանն ասողի անէծք վասն այնր է, զի երկու բնութիւնն... բայց ի չարչարելն մարմնոյն վտանկի այն, որ ոչ վտանգի։

գ. 103բ-4ա Ի հաւատոյ թղթէն Սահակա՝ Հայոց վարդապետի, որ առ ւվ (՞. տպագրում՝ «զաւրս», այլ տարբերակներում նաեւ՝ «վաւտ». էջ 207) – Ասաց Տէրն՝ Որպէս առաքեաց զիս կենդանին Հայր... թէպէտ եւ ժամանակաւ է սոցա խառնումն եւ միաւորութիւնն։

դ. 104ա-5ա Ի հաւատոյ թղթէն Խաւսրովու՝ Հայոց հեռետորի – Մարգարիտ առանց լուսոյ ոչ ասի մարգարիտ, եւ տէրունական մարմինն ոչ ասի Քրիստոս փրկիչ առանց Աստուծոյ Բանին... եւ ոչ Աստուծոյ նոքա ընդ ուրացողս ելցեն ի խաւարն արտաքին։

ե. 105ա Եղիշէի՝ Հայոց վարդապետի – Աստուած միա՛յն մարդասէր, եւ մարդ միա՛յն աստուածասէր... եւ վասն Աստուծոյ մարդ աստուածացեալ։

զ. 105ա Ի հաւատոյ թղթէն Յեսուայ՝ Խոռխոռունեաց եպիսկոպոսի – Հայրունակ գծաւորութիւն, մերունակ գծաւորութիւն, եզակի շարամանեալ... Հաւրածինն անժամանակ, երեկածին յԱստուածածին Կուսէն Աստուած գոլով։

է. 105աբ Ի հաւատոյ բանէն Դվնա ժողովոյն – Է՞ր աղագաւ էք մարդացեալ, եթէ ո՛չ է միաւորեալ... մի դէմ, մի կամք, մի բնութիւն, մի ներգործութիւն։

ը. 105բ-6ա Ի հաւատոյ թղթէն միջնոյ Ներսէսի՝ Հայոց կաթողիկոսի – Ո՛վ դուք՝ երկաբնա՛կք, յորժամ դաւանեաց Պետրոս զՏէրն մեր... եւ վէմ հաւատոյ եդաւ եւ հիմն եկեղեցոյ։

թ. 106աբ Ի հաւատոյ թղթէն Յովհաննու՝ Հայոց կաթողիկոսի – Ոչ որոշեմք զԲանն Աստուած յիւրմէ մարմնոյն յերկուս դէմս... ամենայն ուղղափառ վարդապետացն հետեւելով։

ժ. 106բ-7բ Ի հաւատոյ թղթէն [Ն]ե[ր]շապահոյ (տպագրում՝ «Ներշապհոյ». էջ 211) Մամիկոնէից եպիսկոպոսի եւ Գրիգորի Արծրունեաց եպիսկոպոսի – Իսկ եթէ երկու բնութիւն էր Քրիստոս, ըստ Լեւոնի եւ Սամուստացոյն, նախ քան զխաչն... զծառայականն տէր եւ ազատիչ եւ քաւիչ ամենայնի։

ժա. 107բ-8ա Ի հաւատոյ թղթէն Ստեփանոսի Սիւնեաց եպիսկոպոսի առ Գերմանոս – Ամենայն ուրեք Աստուածայնոց Գրոց ի սրբոյ Կուսէն ասեն առեալ զմարմին Բանին Աստուծոյ... գիրք սրբոցն, որք հոգովն Աստուծոյ խաւսեցան։

ժբ. 108ա Նորին յԵրկրորդ թղթէն, զոր գրեաց վասն հաւատոյ՝ պատասխանի թղթոյն Անտիոքա պատրիարգին – Բանն Հաւր, որ յառաջ քան զյաւիտեանս ծնեալ ի Հաւրէ... թէպէտ եւ մարմանցաւ, այլ ի Հաւրէ անբաժանելի էր։

ժգ. 108աբ Ի հաւատոյ թղթէն Աբրահամու եպիսկոպոսի – Քանզի, որք ի Քաղկեդոն ժողովեցան՝ երկաբնակ կոչին... հաշտեցաք, ասէ, ընդ Աստուծոյ մահուամբ Որդոյ նորա։

ժդ. 108բ-9ա Ի թղթէն Եզնակայ, որ առ Մաշթոց – Բանն Աստուած ի վաղջան ժամանակաց եղեալ վասն մեր մարդ... ոչ ասի մարմին մարդոյ, այլ մարմին Աստուծոյ։

ժե. 109ա-10բ Այլ հաւաքումն բանից ի վարդապետացն Հայոց – Արդ, Կիւրեղ եւ Յուլիայ, Եփրեմ եւ այլ զաւրաւոր վարդապետք եկեղեցոյ զմարդ մի բնութիւնն ասացին... արդ, ուր երկու բնութիւն կամի եւ ներգործէ, բարձեալ է անտի միաւորութիւնն։

ժզ. 110բ-1բ Ներսէսի վերջոյ իմաստասիրի՝ Հայոց կաթողիկոսի ի թղթէն, որ առ Մանիլ թագաւորն Յունաց – Այլ եւ խառնի ընդ մարմնոյ անմարմին Բանն... զյատուկսն տալոյ երկոքեանս ի սահման ուղղափառութեանն։

ժէ. 111բ-6ա [Յիշատակարան հեղինակի. տե՛ս ձեռ. 512, 193-5ա, հմմտ. տպ., Գլ. Թ., էջ 218-223] – Եւ ես՝ ողորմելիս Վարդան, որ հաւաքեցի զայս աստուածային եւ լուսափայլ մարգարիտս հաւատոյ... եւ իրաւանցն առնէ, որ է աւրհնեալ այժմ եւ անսպառ յաւիտեանսն, որ գալոցն է։

Ծնթ. Յիշատակարանիս շարունակութիւնը տե՛ս 123բ։

2. 116ա-23բ Բազում վկայութիւնք ընդդէմ նոցա, որք ապականացու ասացին զանապական մարմինն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ անգոսնելի կիրք ետուն նմայ, որ է կերակրոց եւ ըմբելեաց ախտաբար հոտումն. Երինոսի հետեւողի առաքելոցն (հմմտ. տպ., Գլ. Ը., էջ 167-178) – Անարգեն զՈրդին Աստուծոյ եւ զմարմնոյն փրկութիւնն ուրանան... ի ծնընդենէն մինչեւ ի մահն լինել անապական (ունի վկայութիւնք՝ 116բ Աթանասի, 116բ Պետրոս՝ Հռոմայ [հայրապետի], 117ա Անտիոքա երկրորդ ժողով[ոյն], 117ա Գրիգորի Աստուածայբանի ի զատուցեալ ճառէն, 117բ Զհակառակելն Ապաւղինարի ասէ Բարսեղ, 118ա Յոհաննու Ոսկէբերանին ի ճառէն, որ վասն թըլփատութեան Տեառն եւ Քառասնաւրեա գալըստեանն ի տաճարն, 118բ* Պրոկղի՝ Կոստանդինուպաւլսի եպիսկոպոսին, 119ա Կիւրղի՝ Աղէքսանդրու հայրապետին ի Ղուկասու Աւետարանի մեկնութէնէն, 119ա Հարցումն առ Կիւրեղ, 119ա Պատասխանէ Կիւրեղ, 119բ Ապաւղինարի ի Ղեւտականէն, 119բ Եպիփանու Կիպրացոյ, 120ա Եփրեմի, 120ա Փիլաքտոնի՝ եպիսկոպոսի Աբարկա քաղաքի, 120բ Սրբոյն Գրիգորի՝ Հայոց Լուսաւորչի, 120բ Ի հաւատոյ թղթէն հայոց, զոր գրեցին միաբան առ Թէոդոս [թագաւորն], 121ա Ի հաւատոյ թղթէն Միսաելի եպիսկոպոսի, զոր գրեաց պատասխանի հարցմանն քաղկեդոնականացն, 122ա Անանիաի՝ Հայոց վարդապետի, 122ա Ի հաւատոյ թղթէն Ներ[սէս]ի՝ վերջնոյ Հայոց հայրապետէ, որ առ Մանիլ թագաւորն Յունաց)։

* Ծնթ. 118բ ստ. լս. գրչից՝ «Յետ Լ. (30) ամի յելիցն Ադամա ի դրախ[տ]էն, ապա մերձեցաւ յԵւայ եւ ծնաւ զԿայէն։ |119ա| Եւ սպան Կայէն զԱբէլ, որպէս ոմանք խեղդել եւ ոմանք, թէ գայլախազ քարիւ ս[պ]ան»։

– 123բ-6ա [Յիշատակարան հեղինակի. սկիզբը տե՛ս 111բ. հմմտ. տպ., Գլ. Թ., էջ 223-224] – Արդ, մեծաւ հոգաբարձութեամբ վասն յուսոյ անսպառ եւ անճառելի կենացն... եւ մկրտութենէն ի Յորդանան, եւ որ այլ ինչ զհետ գայ խորհրդածութիւնք հաւատոյս մերոյ (տպագրի համեմատ՝ վերջը որոշ տարբերութիւններով)։

3. 125ա-35բ Վկայութիւնք վասն Ծնընդեան Տեառն եւ Մկրտութեանն, զի պարտ է ի միում աւուր տաւնել. ի Զ.ն Յունվարի ամսոյ։ Կղեմայ յառաքելայսահման կանոնացն. Կարգեցին առաքեալքն զաւր Ծնընդեանն Տեառն ի Զ.ն Յունվարի։ Պաւղիկարպոսի, զոր լուաւ ի Յոհաննէ. Ծնունդ Փրկչին ի միաշաբաթոջ եղեւ եւ Մկրտութիւնն ի նոյն քանիաւնութեան ամսոյն պատահեցաւ լինել յաւուր չորեքշաբաթոջ. Մակարայ՝ Երուսաղէմայ հայրապետին (հմմտ. տպ., Գլ. ԺԱ., էջ 233-248, Գլ. Ժ., էջ 225) – Մկրտութեանն խորհրդոյ յերիս տաւնս առաւել փափագեցին մեր հար<ր>քն... ի մի եւ ի նոյն ընթանան ժամանակք (ունի վկայութիւնք՝ 125բ Յոհաննու՝ Երուսաղէմի հայրապետի, 125բ Նետք (=Նեքտառեայ)՝ Հռոմայ հայր[ապետի], 126ա Գրիգորի Աստուածաբանի, 126բ Բարսղի, 126բ Հիպաւղիտեա եպիսկոպոսին, 127ա Սեբերիանոսի եպիսկոպոսին ի Ղուկասու Աւետարանէն, 127բ Ի թղթէն Մելիտենի եպիսկոպոսի, որ առ Եւտրայիսն, 127բ Կիպրիանոսի եպիսկոպոսի, 128ա Մարութայի՝ Նփերկերտոյ եպիսկոպոսի, 128ա Ի Կարնայ կանոնացն, որ եդաւ հրամանաւ Յուստիանոսի, 128ա Վասն Արտեմոնի, 129ա Ի թղթոյն Գրիգորի՝ Արծրունեաց եպիսկոպոսի, զոր գրեաց յԵրուսաղէմայ ի Հայս, 130ա Յոհաննու՝ Հայոց կաթողիկոսի, 130ա Յոհաննիսի Իմաստասիրի՝ Հայոց կաթողիկոսի, 130բ Կոմիտաս՝ Հայոց կաթողիկոսն ասէ, 131ա Ի հաւատոյ թղթէն Ստեփանոսի՝ Սիւնեաց եպիսկոպոսի, զոր գրեաց պատասխանի թղթոյն Անտիոքայ պատրիարգին, 132ա Ն[ե]ստորն առ կրաւնաւորսն ասէ, 132ա Անանիայի՝ Հայոց վարդապետի, 134բ Ի հաւատոյ թղթէն Ներսէսի՝ վերջնոյ հայ[րապետի], որ առ Մանիլ թագաւորն Յունաց, 135ա Կուրղի՝ Աղէքսանդրու հայրապետի ի Թէոդոսի թղթէն, զի պարտ է ուտել Ճրագալուցի իրիկունն)։

4. 135բ-6ա Վկայութիւնք ընդդէմ նոցա, որք ասեն՝ Տէրն ոչ եկեր զգառն ի հինգշաբաթոջն երեկոյին. Յոհաննու Ոսկէբերանին մեկնութէնէն (հմմտ. տպ., Գլ. ԺԲ., էջ 249-250) – Վասն որոյ ի հին Զատիկն սկսանի, զի այն այսմ աւրինակ էր... յորժամ եկեր զգառն աւրինակին եւ զբաղարջն (ունի վկայութիւնք՝ 135բ Զենոփայ եպիսկոպոսին, 136ա Մարութայի Փերկերտոյ եպիսկոպոսին, 136ա Ի թղթէն Ներսէսի [հայրապետի], որ Մանիլ թագաւորն)։

5. 136ա-44բ Վկայութիւնք՝ վասն զի պարտ է զսուրբ պատարագն անխմոր եւ անջուր, անաղ եւ անձէթ մատուցանել. Թադէոսի առաքելոյ (հմմտ. տպ., Գլ. ԺԳ., էջ 251-265) – Արժան է զհաց պատարագին ջերմ հանել ի սեղանըն... պատուել զփրկագործ տաւնախըմբութիւնն Խաչին (136բ Մակարայ՝ Երուսաղէմի հայրապետին, 136բ Գրիգորի Աստուածաբանի, 136բ Ի Չորրորդ գրոցն Լեւոնի՝ Հռոմայ հայրապետի, 137ա Դէոնէսիոսի Աղէկսանդրացի եւ Մակար՝ Երուսաղէմի եւ Ատիտ Կոստանդնուպաւլսի ասեն միաբան, 137ա Եփրեմի եւ Զէնոբայ, 137ա Ամռիկոսի եպիսկոպոսի, 137բ Կիպրիանոսի եպիսկոպոսին յՈղորմութեան ճառէն, 137բ Կիւրղի՝ Աղէքսանդրու եպիսկոպոսի ի Պարապմանց գրոց, 137բ Նորին ի Ղեւտականէն, 138ա Ի հարցմանց Կղեստիանոսի՝ Հռոմա հայրապետին, 139բ Ի Կարնա կանոնացն, որ եդաւ հրամանաւ Յուստանոսի, 140ա Կրաւնաւորն ասէ ընդդէմ Ն[ե]ստորի, 140բ Յոհանիսի Իմաստասիրի՝ Հայոց կաթողիկոսի, 140բ Ի հաւատոյ թղթէն տեառն Գէորգեայ՝ Հայոց կաթողիկոսի, որ առ Յոհանէս՝ պատրիարգն Ասորոց, 142ա Ի հարցմանցն Կոմիտասայ՝ Հայոց կաթողիկոսի եւ պատրիարգին, 143ա Ի հաւատոյ թղթէն Տիրանոյ՝ Հայոց վարդապետին, 143ա Ի հաւատոյ թղթէն Խոսրովու՝ Հայոց վարդապետի, 143բ Ի հաւատոյ թղթէն Ներսեսի [հայրապետի], որ առ Մանիլ թագաւորն, 144ա Մանուելի եպիսկոպոսն վասն տաւնի Սուրբ խաչին)։

6. 144բ-57ա Վկայութիւնք, զի պարտ է զԽաչեցարն ասել ամենայն աւուր ի դէմս Որդոյ. Նեքտառեայ՝ Հռոմայ հայրապետի (հմմտ. տպ., Գլ. ԺԴ., էջ 265-278, Գլ. ԺԵ., էջ 279-285) – Արդ, ոչ եղեւ հնար Յովսեփայ զմարմինն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի իջուցանել ի Խաչէն... եւ այս վկայեալ են յամենայն Աստուածաշունչ գրոց (ունի վկայութիւնք՝ 145ա Բան ի գրոցն Սոկրատայ, 145ա Նորին Իգնատիոսի եւ Աստուածազգեաց անուան, 145բ Իրոցն Աւրեղիանոսի՝ Հռոմայ հայրապետին, որ կանոնաց Լրմունք կոչի, 145բ Ի գրոցն («ն»-ն գրուած յաջորդ բառին կից) Որոգինէ, որ Զաւակաց կոչի, 146ա Իսիդոռոսի Եղիսիոյտացոյ ի Ռ. (1000) թղթոյն, 146բ Գրիգորի Աստուածաբանի, 146բ Բարսղի, 146բ Եպիփանու Կիպ[ր]ացոյ, 147ա Կիւրղի՝ Երուսաղեմայ հայրայպետի, 147ա Յոհաննու Ոսկէբերանի յԵսայոյն մէկնութէնէն, 147ա Դաւթի՝ Հայոց փիլիսոփայի, 147բ Ի հաւատոյ թղթէն բան Դվնայ ժողովոյն, 148ա Ի հաւատոյ թղթէ Ստեփանոսի՝ Սիւնեաց եպիսկոպոսի, զոր գրեաց պատասխանի Անտիոքայ պատրիարգին, 150ա Ի հաւատոյ թղթէն Ներսեսի՝ միջնոյ Հայոց կաթողիկոսի, 150բ Ի հարցմանց Կոմիտասայ՝ Հայոց կաթողի[կոսի] եւ պատրիարգին, 151ա Ի հաւատոյ թղթէն Խոսրովու՝ Հայոց հեռետորի, 151բ Ի հաւատոյ թղթէն Գէորգեայ՝ Հայոց կաթողիկոսէ, որ առ պատրիարգն Ասորոց Յոհաննէս, 152բ Ի հաւատոյ թղթոյն Ներսեսի՝ վերջնոյ կաթողիկոսի, 153ա Ի հաւատոյ թղթէն տեառն Գէորգեայ՝ Հայոց կաթողիկոսի, որ առ պատրիարգն Ասորոց Յոհաննէս վասն ուրբաթեզելի, զի սուտ է յամենայնի, 154բ Բարսղի յԱրարածոց, 155ա Որոգինի, 155ա Դիոնէսիոսի՝ Աղէքսանդրու [հայրապետին], 155ա Կիւրղի՝ Աղեքսանդրու [հայրապետին], 155բ Յոհաննու Ոսկիբերանին յԱրարածոց, 156ա Եփրեմի, 156բ յԱրիստոտելէն վկայ բանիս)։

7. 157ա-8բ Վասն Զատկի մատղի, զի բարի է եւ չէ խոտան. Յառաքելական երկրորդ կանոնացն, զոր գրեաց Կղեմ ամենայն հեթանոսաց (հմմտ. տպ., Գլ. ԺԶ., էջ 285-287, 288-289) – Կարգեցին առաքեալքն եւ եդին հաստատութեամբ, թէ Զատկէն մինչեւ ի քառասուներորդ աւր... Զանասունս խեղ կամ զափշտակեալ մի՛ ոք իշխեսցէ /// (թ. 158-9ի միջեւ 1 թ. ընկած, շար. թափուած, ունի վկայութիւնք՝ 157բ Հարցումն Աշոտայ իշխանին վասն մատ[ա]ղի. ասէ Սահակ վարդապետն Հայոց, 158ա Ի Նիկիոյ երկրորդ կանոնացն ընդդէմ նոցա, որ խոտեն զագապս, որ է մատաղ, 158բ Ի Բարսղի կանոնացն)։

Տե՛ս Վարդան Այգեկցի, Գիրք հաստատութեան եւ Արմատ հաւատոյ, քննական բնագիրը կազմեց՝ Շ. քհյ Հայրապետեանը, ներածութիւնը՝ Յ. Քէոսէեանի, Երեւան, 1998 (ձեռագիրս օգտագործուած չէ, սոյն նկարագրութեան մէջ նշուած են նաեւ տպագրի համապատասխան գլուխն ու էջերը)։ Այս գրքի առաջաբանը գրուած է բնագիրս յայտնաբերող Յ. Անասեանի յօդուածների հիման վրայ. հմմտ. Դոկտ. Յ. Ս. Անասեան, Մանր երկեր, Լոս Անջելես, 1987, էջ 179-302, իսկ բնագիրը կանոնաւորումն է նոյն Յ. Անասեանի կազմածի, որ այժմ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի դիւանում է։

Դ. 159ա [Մասն ճառի իմն] – (սկ.) ///զնայ։ Նայ եւ յաւուրսն Կուրղի երեւեցաւ սուրբ Խաչն յԵրուսաղէմ, եւ բազումք հաւատացին ի Քրիստոս... պահել ետ նոցա Մովսէս եւ առաջաւոր անուանեաց եւ ապա բարեկենդանացոյց զժողովուրդն։

Ե. 159ա-66ա Բանք ընդդիմադրականք եւ պատասխանիք ի մէնջ ընդդէմ սկիւթացոցն եւ որդոցն Հագարու, որք են ժողովք Մահմետի եւ աշակերտք աղանդոյ նորա, որք եւ կարծիս են, թէ գիտեն զԱստուած եւ զաւրէնս նորա – Արդ, մեք երիս աստուածս աւտարս եւ զատեալս ի միմեանց ոչ ասեմք... քանզի Աստուած է, որ ուսոյց զմեզ հրեշտակաւք եւ մարգարէիւք եւ առաքելովք իւրովք։

ա. 161բ-2ա Վասն անճառ Ծնընդեանն Աստուծոյ – Աստուած Հայր անսկիզբն, ծնաւ զԲանն իւր, անժամանակ եւ անըսկիզբն... զաղտեղութիւն մարդոյ կարծէք եւ խորհիք եւ զմեզ հայհոյէք։

բ. 162ա-3բ Վասն զի ծնաւ ի Կուսէն Բանն Աստուած կամաւ Հաւր – Եւ նոյն Բանն Աստուծոյ, որ հաւասար է նմա, եւ անճառ ծնաւ ի նմանէ... ուրախ լե՛ր դուստր Սիոնի, ահա թագաւոր քո գայ հեզ եւ նստեալ յէշ։

գ. 163բ-6ա Վասն կամաւոր չարչարանացն եւ խաչի եւ մահուան Նորա – Մովսէս ասէ. Տեսանիցէ՛ք զկեանս ձեր առաջի աչաց կախեալ զփայտէ... եւ ձեզ աշխատել վաստակաւք ի հոգեւոր քննութիւնս, որ է վասն հաւատոյ։

Զ. 166ա-75ա [Յովհաննու Գառնեցւոյ Աղաւթք]

ա. 166բ-8բ Նորին աղաւթք ի տէր Ներսէսէ* – Գառն Աստուծոյ Տէր իմ եւ Աստուած իմ, Յիսո՛ւս Քրիստոս, որ զենար ի վերայ Խաչին... եւ ընդ Հոգւոյդ Սրբոյ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս։

* Ծնթ. Այս եւ յաջորդ աղօթքները Յովհաննէս Գառնեցունն են. տե՛ս Յովհաննէս Գառնեցի, Աղօթամատոյց, ձեռագրերի համեմատութիւնը եւ բնագիրը՝ Լ. Պետրոսեան, առաջաբանը եւ խմբ. Գ. Տէր-Վարդանեանի, Սուրբ Էջմիածին, 2007, էջ 34-38 (գրաբար եւ աշխարհաբար, ձեռագիրս օգտագործուած չէ, յաջորդիւ կնշուեն այս գրքի միայն էջերը)։

բ. 168բ-70ա Նորին աղաւթք ի սուրբ Աստուածածինն – Աստուածա՛ծին՝ մայր Քրիստոսի եւ ծնաւղ Միածնին Հաւր... առ ամենայն սուրբս իւր, զի ընդ նոսին փառաւորեցից զամենասուրբ Երրորդութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն (էջ 44-46)։

գ. 170բ-1ա Նորին աղաւթք ի Տէր մեր Յիսուս Քրիստոս – Ռա՛հ լուսոյ եւ ճշմարիտ ճանապարհ կենացն յաւիտենից՝ Քրիստոս Աստուած... եւ մոյծ զմոլորեալս ի խորանս սիրողաց քոց, զի ընդ նոսին փառաւորեցից զքեզ ընդ Հաւր եւ ընդ Հոգոյդ Սրբոյ յաւիտեանս (էջ 48)։

դ. 171ա-2ա Նորին աղաւթք առ Տէր Աստուած – Նայեա՛ քաղցրութեամբ առ դառնացուցիչս, Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ... առ կամարարս անուանդ քում սրբոյ, զի ընդ նոսին փառաւորեցից զամենազաւր Տէրութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն (էջ 50)։

ե. 172ա-3ա Նորին աղաւթ[ք] առ Տէր Յիսուս Քրիստոս – Երկնաւո՛ր թագաւոր, որ վասն գիւտի միոյ մեղաւորի, զՀայր եւ զՀոգի հանդերձ հրեշտակաւքն... յերկնային յառագաստն լուսոյ եւ ընդ ամենայն սուրբս փառաւորեցից զքեզ ընդ Հաւր եւ ընդ Հոգւոյդ Սրբոյ յաւիտեանս յաւիտենից (էջ 52-54)։

զ. 173ա-4բ Նորին աղաւթք ի սուրբ Աստուածածին եւ յամենայն սուրբս – Երկնային դուռն եւ առագաստ անմահ արքային՝ մա՛յր լուսոյ եւ Կո՛յս անարատ... զի եւ ես ընդ ձեզ հանգուցեալ փառաւորեցից զամենասուրբ Երրորդութիւնն յաւիտեանս յաւիտենից. ամէն (էջ 86-88)։

է. 174բ-5ա Նորին աղաւթք առ Տէր վասն ճանապարհի – Առաջնորդ կենաց եւ ճանապարհ ճշմարդութեան, ի Տէր մեր Յիսուս Քրիստոս... զի դու ես ճանապարհ եւ ճշմարտութիւն եւ կեանք մեր, եւ քեզ վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ, այժմ եւ միշ[տ] (էջ 90)։

Է. 175բ-85ա [Խրատք զանազանք վասն պատարագին]

ա. 175բ-8բ Թէ զինչ է անարժան պատարագելն եւ զինչ է, որ խափանէ զքահանայ ի պատարագելոյ – Աւրէնք Աստուծոյ լոյս են հոգոց մերոց, եւ պատուիրանք նորայ ճրագ են մտաց մերոց... եւ վասն մանր մտածութանցն ոչ խափանէ զհաղորդելն եւ զպատարագելն։

բ. 178բ-81ա Եւ այն, թէ զինչ է, որ խափանէ զքահանայն ի պատարագելոյ – Յառաջ, քան զամենայն պատճառս, ո՛վ իմաստուն հարցող, չիք այլ ինչ, որ խափանէ... եւ Սուրբ Հոգի նորա այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

գ. 181բ-4ա Խրատ խանոնականք – Եւ զոր հրամայեցեր մեզ սակաւ մի խրատք կանոնաց դնել... մեծ հերձուած է քննել զմանուկն մեռեալ։

դ. 184ա-5ա Վասն պատարագի, թէ մասն ընկնի – Թէ մասն ընկնի ի վերայ սեղանոյն... ոչ որոշէ զեկեղեցին յեզանց եւ ի ձիոց քրմոց, եւ Քրիստոսի փառք։

Ը. 185բ-200ա [Աղաւթք]

ա. 185բ-8ա Ասացեալ է Եփրեմի – Աղաչեմ զքեզ, Փրկի՛չ աշխարհի, հայեաց յիս եւ ողորմեաց ինձ... որում փառք եւ գոհութիւն մատուսցուք յաւիտեանս յաւիտենից. ամէն։

Ծնթ. Այս աղօթքը տե՛ս նաեւ այլ խորագրով՝ ձեռ. 1564, 328բ-9բ «Աղօթք սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ է ասացեալ», ձեռ. 4526, 46բ-8ա «Նորին աղօթք սրբոյն Գրիգորի Լուսաւորչի ասացեալ, յորժամ ոք յորոգայթի»։

բ. 188ա-200ա Աղաւթք Անաստաս քահանային (հմմտ. ձեռ. 11, 50ա) – Տէ՛ր, մի՛ սրտմտութեամբ քով յանդիմաներ զիս եւ մի՛ բարկութեամբ քով խրատեր զիս... եւ մի՛ անտես առներ զստեղծուածս ձեռաց քոց, եւ քեզ փառք յաւիտեանս յաւ[իտեան]։

Թ. 200ա-85բ [Բանք զանազանք]

ա. 200աբ Հաւրն Թէոփիլոսի Յաղագս արտասուաց – Յորժամ միտք զբաղեալ լինի եւ կամիս, որ ի զղջումն ածես... զգումարիլն ընդդիմամարտ դիւաց այս նուագ։

բ. 200բ-3բ Աղաւթից եւ դիւասառսուռ ջերման տագնա<ա>պ ախտաւորութեանց Աստուծով փարատիչ – Արդ, այսքանեացս անբաւից հրաշից, հանդերձիչ, Հա՛յր ամենաստեղծ, անունդ ահաւոր... զի նախ է գոյութիւն եւ ապայ գոյութիւն ի բնութէնէ։

գ. 203բ-45ա Երանելոյն Եփրեմի Յաղագս ապաշխարութեանն – Ասէ երանելի մարգարէն Եզեկիէլ. Անաւրէնն եթէ դարձցի յանաւրէնութեանց իւրոց... փառաւք պսակէ եւ ի գահոյս հանգուցանէ ի Քրիստոս Յիսուս՝ ի Տէր մեր, որում վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեան։

դ. 245ա-55ա Եզնակ վարդապետի ասացեալ Կոխբացո Խրատք հոգէշահ – Աստուածասէրն իւր կամացն, որպէս թշնամոյ զգուշանայ... բայց որ զդէմս յարեւմուտս է հաստատեալ, նմա անաւգուտ է։

ե. 255ա-9բ Հարց Արձանա եւ պատասխանի Եզնակայ Կողբացոյ Հայոց վարդապետի (հմմտ. ձեռ. 1999, 139բ-43բ) – Արձան ասէ. Զի՞նչ է կրաւնաւորութիւն. Եզնակ ասէ. Խաչակցութիւն ընդ Քրիստոսի... եւ այն վասն մեր աւգտի է եւ նմա փառք յաւիտեանս։

Տե՛ս Մասեաց աղաւնի, 1861 թ., Հմր ԺԱ., էջ 125։

զ. 259բ-60ա Խաւսք ոգէշահք Եղիշէ վարդապետի (հմմտ. ձեռ. 641, 45ա) – Ի ձեռն կերակրոց մտանեն այս մեղք ի բնութիւն մարդոյ... մի՛ ստանար ինչ ի կեանս քո. եւ նմա փառք յաւիտեանս. ամէն։

է. 260ա-76ա [Խրատք հոգէշահ եւ պիտանի ասացեալ է Յովանիսի Գառնեցւոյ. հմմտ. ձեռ. 2270, 42բ-8ա] – Ծառայակիցս ձեր ի Քրիստոս Յովանէս Գառնեցի հարցանեմ զողջունէ սիրեցելոյդ ի Տէր, թէ զիա՞րդ կայք այս դառն դարոյս... զդաւանող քո անուան իւրոյ, եւ ինքն եղիցի աւրհնեալ յաւիտեանս։

ը. 276ա-83ա Ասէ Պաւղոս. Կտակ յետ մահու է հաստատուն. յԵբր. Թ. գլ. (հմմտ. ձեռ. 2264, 107բ-16ա) – Տիկին մի ունէր Գ. որդի. մին մեծ կարեր առնուլ հաց... եւ է այլ ինչ բազում, որ ոչ է գրեալ ի գիրս այս, ուստի երեւի, թէ բազում նախատինս։

թ. 283աբ [Անանիայի Նարեկացւոյ] Նորին բանք Յաղագս խորհրդոց զգուշութեան – Արդ, նախ յառաջ քան զամենայն ինչ խորհրդոց մաքրութեան... յամենայն աներեւոյթ շնչական ախտից եւ առաւել զգուշացի՛ր ի պոռընկա/// (թ. 283-4ի միջեւ թերթեր ընկած, վերջը թափուած)։

Տե՛ս Մատենագիրք հայոց, Ժ. հատոր, Ժ. դար, Անթիլիաս-Լիբանան, 2009, էջ 356-359, հմմտ. նաեւ Սրբոյն Եփրեմի մատենագրութիւնք, Ճառք եւ աղօթք, հտ. Դ., Վենետիկ, 1836, էջ 220-223։

ժ. 284ա-5բ [Ճառ Խաչելութեանն Քրիստոսի] – (սկ.) ///ցեալ որպէս զնա եւ ոչ կայր նման նմա, զի էր Որդի Աստուծոյ... սրբոցն զարքայութիւնն, մեղաւորաց/// (թ. 284-5ի միջեւ թերթեր ընկած, բնագիրը թերի) ///եւ զիս ի մէջ գայլոց կու թողուս... պիղծ թքովն հրէ/// ///եալ, եւ աչք, որ պայծառ/// (շար.)։

Արտք. լս-ներում Կարապետ սրբագրողի ձեռքով կան բազմաթիւ լրացումներ՝ 3բ, 7ա, 68ա, 102ա եւ այլուր։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

49բ Բարեխաւսութեամբ սրբոյն Գրիգորի՝ Հայաստանեաց սուրբ Լուսաւորչի, ողորմեսցի Քրիստոս Աստուած Մէլքէսէթ կրոնաւորին եւ ծնաւղաց նորին եւ ինձ՝ մեղապարտ գրչի՝ Ստեփանոսի։

49բ Այլեւ Կարապետի՝ սրբագրողի սորին եւ կարդացողին։

166ա Եւ զմեզ անմոռած յիշել ի սուրբ եւ ի մաքրափայլ յաղաւթս ձեր եւ զստացող սորա՝ զՄէլքէսէթ կրաւնաւոր եւ զամենայն ազգամ(=տ)ոհմսն՝ զկենդանիսն եւ զհանգուցեալսն, եւ զմեղապարտ գրիչս՝ Ստեփանոս մերովքն հանդերձ՝ ծնօղաւքն եւ ամենայն արեան մերձաւորքն, աղաչեմ յիշել ի Տէր եւ մեղաց թողութիւն խնդրել։

ՆՇՈՒՄ՝ Պհպ. Բա՝ կարմրով «Հմր 71», սեւ մատիտով «3679», պհպ. Գա՝ սեւով «Խ[աչիկ] վարդապետ, [Հմր] 71/3679», «ԺԵ-ԺԶ. [դար], Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 86-88, Հմր 71:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ սեւով, պհպ. Գ.ի սոսնձման հետեւանքով վնասուած, անկապակից «[ձ]եռ ///այ ///գր ///ես ///եղա ///ն ///են ///ն», 49բ՝ սեւով «անելոյ», 60բ՝ սեւով «աբգդեէ»։

 

 

3680

ԺՈՂՈՎԱԾՈՅ

 ԺԷ. դար*

ԳՐԻՉ՝ Յուսիկ ջահընկալ։

ԹԵՐԹ՝ 189. չգրուած՝ 143ա-5բ, 189աբ։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԶ×12 (Ա 9, Զ 16, ԺԶ 8)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 11×8,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (8×5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 61ա). խորագիրք եւ սկզբնատառք՝ կարմիր եւ շագանակագոյն։ ՏՈՂ՝ 10-15։ ԿԱԶՄ՝ մուգ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ թուղթ, չգրուած, մասն կազմաստառի։

* Ծնթ. Ըստ Յ. Թօփճեանի՝ ձեռագրիս գրչութեան ժամանակը ԺԸ. դարն է. տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 93, Հմր 76։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լուսանցազարդ՝ բուսական՝ 177բ։ Զարդագիր՝ հանգուցագիր՝ 111բ (նաեւ մարդադէմ գլխատառեր՝ «Զ»՝ 70ա)։ Գոյներ՝ կարմիր, շագանակագոյն, մանուշակագոյն, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դարում, ձեռագրի սկզբում եւ վերջում մէկական թղթէ պահպանակ աւելացուած, թերթերի պատռուած հատուածներին փակցուած թափանցիկ թուղթ, իսկ պատռուած-ընկած մասերը ամրացուած-լրացուած սպիտակ թղթով, կազմի կաշին մաշուած, թեթեւակի վնասուած, քերծուած, մէջքի կաշին ճեղքուած, Բ. փեղկի կաշին տեղ-տեղ մաշուած-թափուած, պհպ-ներ Ա. եւ Բ.՝ խոնաւութիւնից դեղնած, լուսանցակողերը մաշուած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, մոմի, սնկային հիւանդութեան, սեւ թանաքի եւ այրուածքի հետքեր, գրադաշտը՝ մասնաւորապէս ձեռագրի սկզբի որոշ էջերը, տեղ-տեղ աղտոտուած, խոնաւութիւնից գունափոխուած, թանաքը մասամբ տարրալուծուած. ձեռագրի սկիզբը եւ վերջը թերի, վերին եզրերը՝ խոնաւութիւն տեսած, թ. 1՝ արտք. լս-ները պատռուած-ընկած, այլ թղթով ամրացուած լրացուած, թ. 1, 7՝ պատռուածք-անցքեր, թ. 9՝ հիմքից մասամբ անջատուած, թ. 27՝ ստ., իսկ թ. 80 եւ 169՝ արտք. լս-ները պատռուած-ընկած, թ. 34, 37, 38, 42, 45՝ շերտազատուած-պատռուած, էջ 56բ-7ա՝ անմաքուր ջրի հետք, թ. 189՝ եզրերը մաշուած-թափուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1բ-111ա [Հարցմունք եւ պատասխանիք աստուածաբանականք. վասն արարչութեան, կարգաց եկեղեցւոյ եւ աղօթից, հոգւոց մարդկան եւ հրեշտակաց, մեղաց եւ այլոց] – (սկ.) ///[Հո]լովումն ջուրց, որ կոչել ծովս երեւել ցամաքին եւ բխել բուսոց... եւ Գ. տեղ աւծանել զքահանայն՝ ի գլուխն, ի ձեռն եւ ի սիրտն եւ այլ ոչ եւս. փառք յաւիտեանս. ամէն։

Ծնթ. Բերում ենք մի մի քանի հարց՝ իրենց պատասխաններով՝ 1բ [Հարցում. Ո՞ր են գործք] չորրորդ աւուրն։ Պատասխանի. Արեգակ, Լուսին եւ աստեղք... 3բ Հարցում. Յորո՞ւմ յաւուր ստեղծաւ Եւայ։ Պատասխանի. Յուրբաթու, զի առաւաւտոյն զԱդամ էստեղծ... 4բ Հարցում. Զի թէ մարդն անմահութեան վիճակեցաւ, զիա՞րդ մահացաւ։ Պատասխանի. Ոչ թէ բնաւին<մ> անմահութեան վիճակեցաւ... 9ա Ադամ յառաջ մեռա՞ւ, թէ՞ Եւայ։ Պատասխանի. Ոմանք ասացին, թէ Եւայ յառաջ մեռաւ... 13ա Հարցում. Զի՞նչ տայր լոյս ի տապանին։ Պատասխանի. Ոմանք ասեն, թէ ոսկերքն Ադամայ եւ Եւայի... 15ա Հարցում. Զի՞նչ էին հսկայքն։ Պատասխանի. Մարդիկ ժամանակին անամաւթ... 22ա Հարցում. Աբրայհամ ո՞ւստի ծանեաւ զԱստուած։ Պատասխանի. Սաստեաց Աստուած աշխարհին Քաղտէացուց... 25ա Հարցում. Զի՞նչ էր ծառն սաբեկայ։ Պատասխանի. Երկճղի ծառ մի էր, ուր կախեցաւ խոյն... 27ա Հարցում. Վասն է՞ր տայ թոյլ Աստուած սրբոց անկանել ի մեղս։ Պատասխանի. Վասն Բ. պատճառացն... 27բ Հարցում. Վասն է՞ր կոչի զԱբրահամ սիրելի եւ զՍահակ՝ ծառ եւ զԱկոբ՝ սուրբ. Պատասխանի. Վասն զի հաւատաց Աբրայհամ Աստուած եւ եղեւ սիրելի Աստուծոյ... 29բ Հարցում. Զի՞նչ է խորհուրդ չորէքտասանին։ Պատասխանի. Արդ, ամենայն ազգ յԱբրայհամէ մինչեւ ցԴաւիթ... 32ա Հարցում. Զի՞ն[չ] է Միածին անուն ասել Քրիստոս։ Պատասխանի. Նախ, զի ի հաւրէ անմար եւ Բ.՝ ի մաւրէ անհայր, Գ.՝ զմի է եւ մի աստուածածինն՝ հաւրն եւ մաւրն իւրոյ... 33բ Հարցում. Վասն է՞ր երկրպագեն Աստուծոյ աղաւթելն։ Պատասխանի. Յայտ առնեն, թէ զմեզ յայստի հողոյս ստեղծեալ ես... 34բ Հարցում. Զխաչն, որ յերեսս դրոշմեմք՝ ո՞ր խորհրդով առնեմք։ Պատասխանի. Ի վեր տանեմք զմասունս ի ճակատս... 35ա Հարցում. Հոգիք մարդկան ո՞րպէս լինեն եւ միայն ան<ի>մարմինն։ Պատասխանի. Յորժամ մարմինն սաղմ առ ի յարգանդի մօրն... 37բ Հարցում. Հո՞ գիտէ, թէ ի ժամ մահուն ոչ մեռանէ հոգին ընդ մարմնոյն։ Պատասխանի. Քրիստոս ասէ Աւետարանին, թէ Մի՛ երկընչիք... 42բ Հարցում. Զի՞նչ է գոյութիւնն հրեշտակի։ Պատասխանի. Հրեշտակն գոյացութիւն է աննիւթ, անմարմին... 49բ Հարցում. Զի՞նչ են, որ ասեն, թէ անցանք հարցն գան ի վերայ որդոցն մինչեւ յերիս եւ Դ. ազգն։ Պատասխանի. Այդ Մովսէսի աւրէնօքն ասացաւ... 50բ Հարցում. Լինի՞, որ վասն մեղաց ծնօղացն մեռանեն որդիքն։ Պատասխանի. Բազում անգամ եւ ոչ միա[յ]ն մեռանեն... 57ա Հարցում. Ո՞ր է լաւ՝ եկեղեցոյ տա՞լն եւ քահանայից, թէ՞ աղքատաց եւ կարաւտելոց։ Պատասխանի. Տե՛ս, թէ դատաստանի աւուրն Քրիստոս զորս արժանաւորէ աւրհնութեանն... 58բ Հարցում. Կարէ՞ ողորմութիւն քաւել զմեղս։ Պատասխանի. Թէ, զոր պարտ է առնել առնես՝ կարէ... 67ա Հարցում. Բազումք արդարոցն Բ. կին ստացան ի մի ասեն ի մեզանէ վասն արգելան։ Պատասխանի. Քրիստոս ոչ միայն զայն խափան[ե]աց Բ. կին ստանալ, այլ միոյ կնոջէն... 75բ Հարցում. Ո՞ւր երթիցեն հոգիք տղայոց անհաւատիցն... Պատասխանի. Զտղայս հաւատացելոցն ասաց յայտ է... 78բ Հարցում. Ո՞վ է, որ ոչ ծնաւ ի մօրէ՝ մեռաւ։ Պատասխանի. Ադամ եւ Եւայ... 80բ Հարցում. Ո՞ր է արւեստ յառաջին։ Պատասխանի. Կարկատելն Ադամայ եւ Եւայի զտերեւ թզենոյն... 86բ Հարցում. Հոգին Սուրբ իջանէ՞ յարատաւոր քահանային պատարագն, թէ ոչ։ Պատասխանի. Վասն ժողովրդեան ոչ արգելոյ Հոգին Սուրբ... 92ա Հարցում. Հարցումն քա՞նիս բաժանի։ Պատասխանի. Հարցումն Գ. բաժանի... 96ա Հարցում. Զի՞նչ է սահման քահանայութեան։ Պատասխանի. Ասէ սուրբն Դէոնեսիոս, թէ քահանայութեան... 97ա Հարցում. Զի՞նչ է էութիւն մկրտութեան։ Պատասխանի. Այսպէս պարտ է ասել, թէ՝ Այս անուն Աստուծոյ... 99բ Հարցում. Ո՞րք են Է. մահու չափ մեղքն։ Պատասխանի. Նախ՝ հպարտութիւն, Բ.՝ նախանձն... 106բ Հարցում. Զի՞նչ է էութիւն գերեզմանի։ Պատասխանի. Հող աւրհնութեան իջցէ ի հանգիստարան... 107բ Հարցում. Զի՞նչ ասէր Յովաննէս, յորժամ մկրտէր զՔրիստոս։ Պատասխանի. Զայս ասէր Յովաննէս. Ես սպասաւոր եմ...։

Հմմտ. Եղիշե վարդապետի Հարցմունք եւ պատասխանիք ի Գիրս ծննդոց, հրատ. Ն. Ակինեանի, Վիեննա, 1928։

Բ. 111ա-40ա Հարցմունք սուրբ Աստուածածնին եւ պատասխանիք հրեշտակին (հմմտ. ձեռ. 691, 127ա-33բ) – Խորհեցաւ ամենայսրբուհի Աստուածածինն Մարիամ երթալ ի լեառն Ձիթենեաց... Եւ պատասխանեալ ասացին՝ Փա՛ռք բարեգթութեան քո, փա՛ռք թագաւորութեան քո. Հայր եւ Որդի եւ Հոգի Սուրբ։

Գ. 146ա-61ա [Հարցմունք Թոխաթեցի Պաղտասարի եւ պատասխանիք Արիստակիսի Խարբերդացւոյ] Թաւխաթցի Պաղտասարի. Հարցմունք ումեմն (հմմտ. ձեռ. 3192, 286բ-93ա) – Վասն անգիտելի աւուրն եւ ժամուն ոչ ոք գիտէ... Պատասխանի Արիստակէս վարդապետի՝ զոր ինչ գիտէ Հայր, զնոյն գիտէ եւ Որդի եւ Հոգի... արդարքն ժառանգեն զկեանսն յաւիտենից եւ չարքն՝ զտանջանսն յաւիտենից (159բ)։

– 160ա-1ա [Ցուցում եւ յիշատակարան հեղինակի] – Ո՛վ եղբա[յ]ր եւ սո՛ւրբ ընթերցողդ, եւ դու մի՛ երկբայս լինիր վասն կատարումն Լուսնի, զոր ասացաք, եւ զայս, թէ կամիս Մաթէոսեան Աւետարանին քաղուածուն գտանես. ի հինգերորդ հատորն գի՛տ եւ կարդա՛յ։

Արիստագէսս Խարբերդցի

Զբաներս յանձնէ ոչ գրեցի,

Այլ ի գրոց ժողովեցի,

Զայս տետրեակս աւրինակեցի։

Մատթէոսեան քաղուածուէն,

Հարցմանց գրոց տասն հատորէն,

Կաթողիկեայց սուրբ մեկնիչէն,

Յոհաննու աւետարանչէն։

Եւթանասնից թուականէն,

Որ ծնընդոց գըրոցն առեալ են,

Դարագըլուխքըն վկայեն,

Որ նահապետքն եւ նախնիքն են։

Մոլորականքն զայս յայտնեն,

Յեւթեանց դարուց տանուտէրք են,

Անմոլար գունդն, որ անթիւ են,

Անըսպառ յաւիտենին են.

Եւ Քրիստոսի մարդայսիրէն

Փա՛ռք ընդ Հօր եւ Սուրբ Հոգոյն

Յաւիտեանս. ամէն։

Դ. 161ա-77բ Վասն թերայհօատութեան Թումայի – Իսկ աւուր Զատկին, յորժամ յարեաւ Տէր եւ գնաց ի Գալէլիայ... Թումա՛յ, դու տեսար, ապայ թէ հաւատացար, երանի այնոցիկ, որք ոչ տեսեալ հաւատան։

Ե. 177բ-86ա Բարսեղի (Կեսարացւոյ) Գրիգորի (Նիւսացւոյ) հարցմունք է (հմմտ. ձեռ. 737, 37ա-9ա) – Բարսեղ ասէ. Յորժամ երկինք եւ ոչ երկիր էին, աթոռ Աստուածութեան ո՞ւր հանգչէր։ Գրիգոր ասէ. Ի վերայ տարրական լուսոյն... Գրիգոր ասէ. Ոչ խաւարի, այլ որժամ մեծի ծագումն Խաչն ճառագայթէ արեւելից եւ յա[յ]նժամ որպէս ճրագն, որ առագն (՞) եւ ի ամպն, որ ոչ տայ լուսն։

Արտք. լս-ներում ունի բնագրային լրացումներ եւ յաւելումներ՝ 45բ, 56ա եւ այլուր։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ

1. 140բ-2ա (ԺԸ. դ., նոտրգիր) [Մատթէոսի Ջուղայեցւոյ] Վասն տաճկաց /// (տե՛ս ձեռ. 1722, 169աբ եւ ձեռ. 795, 7աբ) – [Եւ թէպէտ Սուրբ Գրոց ոչ] հաւատան, այլ ցուցից ի նոցին գրոց վկայութիւն Երից անձնաւորութեանցն. նախ, որ ասին ի լեզուս իւրեանց. Ապ, Իպն, Ռապ Ղուդս... Մինն՝ ծնունդ եւ մինն՝ ոչ, եւ մի է բնութիւն։

Տե՛ս նաեւ Լ. Խաչիկեան, Մատթէոս Ջուղայեցու կեանքն ու մատենագրութիւնը, Բանբեր մատենադարանի, Երեւան, 1956, Հմր 3, էջ 65։

2. 142ա (ԺԸ. դարի երկրորդ կէս, շղագրանման նոտրգիր) [Գանձ Ծննդեան. մասն] – Ուղչուն քեզ, Տիրամա՛յր Աստուածածին, լի շնորհօգ, / Ուրա՛խ լեր բերկրեալ, Տէր ընդ քեզ, / Օրհնեալ ես դու ի կանայս, եւ օրհնեալ է պտուղ յորօվայնի քո՝ Քրիստոս (այսչափ)։

Հմմտ. Մատենագիրք հայոց, ԺԳ. հատոր, Գանձարան, Գիրք Ա., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 162։

3. 145բ (ԺԸ. դարի վերջ, նոտրգիր) ԸզՅոբ յիշեսցու երանելին, / Որ է յիշմանն արժանին, / Եթէ որդոյցն է Եսաւին, / Առաւել, քան՝ զՅակոբին։

4. 187բ-8բ (ԺԹ. դ., նոտրգիր) [Ողբ մեռելի՝ Յովանէս Քերոբենց. տե՛ս ձեռ. 2482, 103բ-6ա] – Յէրէկ հողվիրօք անցահ, / Հոտ առի, զքիմս կափուցի, / Գայլքմ երկու յառաջ գնացի, / Նեղ ու խոր զընտան մի տեսի։ / Մանուկ մի պառկած տեսայ, / Գեղեցիկ ու խիստ նազելի, / Հարցուկ ես նարա եղա, / Թ(է) ի՞նչ կանես այտ ինչ քեզ տեղի։ / Դարձաւ ուճուապ երետ, / Թէ կանգնեց կտր[ի]ճ գովելի, / Ես ալ, քա|188ա|ն ըզքեզ էի / Գեղեցիկ ու ցանկալի, / Ուտի [ե]ւ անուշ խմէի, / Ու մահու կարծիք չունէի, / Յանկարծ ցաւըն զիս էառ / [Ե]ւ ես ի յիս աճաբ մնացի։ / Այս իմ լուսատու աչերս, / Որ ցանկայր ամէն մարդ ինձի, / Հանցեղ թուլացաւ, այժմիկս, / Որ բնաւ իսկի չի շարժի։ / |188բ| Յանկարծ ի մահիճս անկա, / Թուլացաւ բնութիւնս, որ ունի։ / Ոչ խօսք մի խօսել կարի, / Ոչ ճուապ ուզեն, նա տայի։ / Իմ ճարտարախօս լեզուս, / Որ զամէն մարդ զարմացուցի, / Հանցեղ կարկարմեալ կապաւ, / Որ իսկի բնաւ չի խօսի։ / Զինչ որ բարեկամ կար ինձ՝ / Քուր, եխբայր եւ ալ սիրելի, / Ժողվ/// (շար.)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

186բ Փա՛ռք ամենասուրբ Երրորդութեան՝ Հօր եւ Որդի եւ Հոգի[ւո]յն Սրբոյ, յա[յ]ժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։ Որ ետ կարողութիւն, որ հասայ ի հաւարտ տառիս, որ կոչի Բան մարգարէի։ Յիշեցէ՛ք զմեղայպարտ գրչիս՝ Յուսիկ անարժան ջահանգալիս (այսպէս)։ |187ա| Յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի ասացէք։ Յիշեցէ՛ք զհայրն իմ՝ զԹասալին եւ զմարն իմ՝ Ամամպասն, եւ եղբարքն իմ եւ քվերքն իմ, որ հանգուցեալ են առ Քրիստոս։ Յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի ասացէք կա՛մ օրինակելով, կա՛մ կարդալով։ Յիշէ՛ք, Աստուած զձեզ յիշէ. ամէն։ Հայր մեր, ո՛՛։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 144բ (ԺԸ. դ., շղագրանման նոտրգիր) Պետրոս, թվին ՌԾԼ. (՞ 1681)։ Ողորմեա՛յ։

145ա Տէր Մարտի[ր]ոս տարել է ել տրկէ հապտօն բաթառ տարել է։ Տէր Մաոս (= Մարկոս՞) բառ առէկ է զտէր կապտօն կտո (անհասկանալի)։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառին՝ կապոյտով «Խ[աչիկ] Դադյանի ցուցակ, Հմր 76», պհպ. Աա, 1ա՝ մատիտով՝ «3680», 1ա՝ սեւով՝ «27.», մանուշակագոյնով «ԺԷ. դ[ար], Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 93, Հմր 76:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ սեւով «Իցէ, որ ասէ Դ./// պա/// արմայինի/// թվ. [շինե]աց, զի բեռն [աշխատեցաւ] ի դարբին», «վասն գրիջ», 142ա՝ սեւով «Կո՛ւս Մարիամ Աստուածածին, բարեխօսեա՛ այժմ եւ ի ժամ մահու մերում. ամէն», 142բ՝ սեւով «Ձեզ աւ[ետիս]. Այսօր ծնաւ Մարիամ Կուս,/ Որդի ծնաւ անուն՝ Յիսուս,/ Ալ կամար կապել երկնուցն/ լուս ձե, փրկօք ազատօղի մե քո գոսալ հրաման այսօր անճառ ըւ», 143ա՝ սեւով «Ես՝ Հանես, գրեսին ՉԼԵ. (1286՞) թուոին չիչի կարմին գինի ժխ սածլ (անհասկանալի)», 144բ՝ սեւով զանազան տառեր եւ բառեր «բգ, եսեսմ, Սրբոյ Կոյ[ս] Աստուաձածին», 145բ՝ սեւով «Ապաքէն որպէս մարդ շրջի, սական զուր խռօի (այսպէս) գանծէ եւ ոչ գիտէ ում ժողով է», 150ա՝ սեւով «898/ 11912089», 156բ՝ սեւով «վեցերորդ», 189ա՝ սեւով «Ա Ե», 189բ՝ սեւով «Մահ մեղաւորին չար է, ///աց, որ ատեա///։ Տէր մեղաւորաց հակառակ է։ Աստուած է, որ քննէ ըզսիրտս եւ զերիկամ», զանազան գծեր։

3681

ՍԱՄՈՒԷԼ ԱՆԵՑԻ, ՀԱՒԱՔՄՈՒՆՔ Ի ԳՐՈՑ ՊԱՏՄԱԳՐԱՑ

ՈՒՌԸՆԿԱՐ (ԱՐՃԷՇ) ՉԿԴ. – 1315

ԳՐԻՉ՝ Հայրապետ կր.։ ՍՏԱՑՈՂ՝ Յովհաննէս վրդ.։ ԿԱԶՄՈՂ՝ Աթանէս (1548 թ.)։

ԹԵՐԹ՝ 115+1 (կրկն.՝ թ. 86, մատիտով հետագայի թերթակալում՝ ամէն տասներորդ թերթի վրայ)։ ՊՐԱԿ՝ Ա-Ծ×12 (Ա, Է, Ժ 11, Ե-Զ՝ չիք, Ը 10, Ի 6, Լ, Խ 8, Ծ 3)*։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,5×12,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած՝ 48ա-90ա (12,5×8,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 5ա)։ ՏՈՂ՝ 18։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն մոմլաթ, մէջքը՝ սեւ կաշի (նորոգման ժամանակի՝ Ի. դար), Ա. եւ Բ. փեղկերին փակցուած հին կազմի շագանակագոյն դրոշմազարդ կաշին. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն թուղթ. լուսանցակողերը կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+Գ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, մասն կազմաստառի (Ա, Գ), կանաչաւուն չգրուած թուղթ (Բ)։

* Ծնթ. Պրակահամարներն ըստ այբուբենի գրերի կարգի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ (գծանկարային) – Բնագրի մէջ՝ Սմբատ թագաւոր (Աշոտի որդի)՝ 74բ։ Գոյն՝ սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած-վերակազմուած Ի. դարում՝ կազմը նորոգուած մոմլաթով, Ա. եւ Բ. փեղկերին փակցուած հին կազմի կաշին, մէջքը փոխարինուած այլ կաշւով, ձեռագրի սկզբից եւ վերջից մէկական թղթէ պահպանակ աւելացուած, թերթերի պատռուած եզրերին նորոգման նպատակով փակցուած սպիտակ թուղթ. Ա. եւ Բ. փեղկերի հին կազմի կաշին մաշուած, քերծուած, եզրերը տեղ-տեղ մաշուած-թափուած, զոյգ կապիչներն ու վարդեակաձեւ գամերն ընկած՝ Ա. փեղկի կաշուի վրայ երեւում են վարդեակ-գամերի դրոշմուածքները, Բ. փեղկի կաշին փակցուած հակառակ՝ գամերի անցքերը մէջքին մօտ. կազմաստառները եւ Ա-Գ. պհպ-ները թեթեւակի մաշուած, մասամբ խունացած, պհպ. Գ.՝ խոնաւութեան հետքեր. լուսանցակողերի կարմիրը թափուած, հազիւ նշմարելի, մասամբ սեւացած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, մոմի եւ այրուածքի, սնկային հիւանդութեան, սեւ թանաքի, ինչպէս նաեւ անմաքուր ջրի լայն հետքեր, գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, խոնաւութիւնից գունափոխուած. ձեռագրի բոլոր թերթերին խոնաւութեան հետքեր՝ գրադաշտը լուացուած, առանձին էջեր եւ պարբերութիւններ եղծուած, բնագիրը դժուարընթեռնելի, տեղ-տեղ նոյնիսկ անընթեռնելի, հետագայի ստացող Նաթանայէլ Հաւուցթառեցու ձեռքով բնագրի եղծուած հատուածները աւելի մուգ թանաքով ընդգծուած (59բ, 78ա եւ այլուր), իսկ թ. 80-2ի միջեւ եղած բացը ընդօրինակուած եւ առանձին մուծուած կրկին վերջինիս ձեռքով (տե՛ս թ. 81). ընկած մետաղէ զոյգ գամերի ճնշումից թ. 2-12՝ պատռուածք-անցքեր, պրակահամարները ջնջուած, հազիւ ընկալելի, թ. 47-8ի միջեւ երկու պրակի նիւթ ընկած, թ. 48՝ ստորին հիմքից մասամբ անջատ, ստ. լս-ը պատռուած, թ. 59, 85՝ ստ. անկիւնը պատռուած-ընկած, թ. 89՝ հիմքից մասամբ անջատ, վերջին թերթերի արտք. լս-ները (յատկապէս՝ թ. 111-4) մաշուած, բամբակակալած, տեղ-տեղ թափուած, Բ. փեղկի կազմաստառ-թուղթը պատռուած, կազմից մասամբ անջատ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2ա-90ա Սամուելի քահանայի Հաւաքմունք ի հնոց պատմագրաց. Յաղագս գիւտի ժամանակաց անցելոց մինչեւ ի ներկայ ծայրաքաղ արարեալ

Տե՛ս ձեռ. 481, 19ա-59ա: Նխդր./2ա-6բ։ ա/6բ-47բ (թ. 47-8ի միջեւ երկու պրակի նիւթ ընկած, վջ.՝ թափուած. «...[այսոք]իմք ժամանեսցուք [առ որ արար զերկո]սին մի՝ Տէր մեր։ [Եւ զի առ Թորգոմ եկեալ անդան]ա///». հմմտ. տպ. էջ 55)։ բ/48ա-90ա (սկ.՝ «/// ՄԿԷ. մղ/ ա/ խէ/ իը...». հմմտ. տպ. էջ 79)։

Տե՛ս Սամուէլ Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց յաղագս գիւտի ժամանակաց անցելոց մինչեւ ի ներկայս ծայրաքաղ արարեալ, բնագիրը կազմեց Ա. Հայրապետեան, առաջաբան Կ. Մաթեւոսեան, խմբ. Գ. Տէր-Վարդանեան, Երեւան, 2011 (ձեռագիրս թուարկուած Սամուէլ Անեցու վերոնշեալ գործն ընդգրկող ձեռագիր ընդօրինակութիւնների շարքում՝ էջ 14-15). հմմտ. նաեւ Սամուէլ Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց յաղագս գիւտի ժամանակաց անցելոց մինչեւ ի ներկայս ծայրաքաղ արարեալ, յառաջաբանով, համեմատութեամբ, յաւելուածներով եւ ծանօթութիւններով Ա. Տէր-Միքելեան, Վաղարշապատ, 1893 եւ Սամուէլ Անեցի եւ շարունակողներ. Ժամանակագրութիւն (Ադամից մինչեւ 1776 թ.), աշխ. Կ. Մաթեւոսեանի, Երեւան, 2014, իսկ ձեռագրիս մասին աւելի մանրամասն տե՛ս Կ. Մաթեւոսեան, Սամուէլ Անեցու ժամանակագրութեան ձեռագրերը եւ նորայայտ լրացումները, Երեւան, 2009, էջ 129-142։

Ծնթ. Հետագայի ստացող Նաթանայել եպիսկոպոս Հաւուցթառեցու ձեռքով քիչ ժամանակ անց՝ 1343 թուականին, Սամուէլ Անեցու Ժամանակագրութեան մէջ արուած են բազմաթիւ արժեքաւոր յաւելումներ, որոնց մասին առաւել մանրամասն տե՛ս Կ. Մաթեւոսեան, Սամուէլ Անեցու ժամանակագրութեան ձեռագրերը եւ նորայայտ լրացումները, Երեւան, 2009, էջ 129-142 (յաւելումները տպագրուած՝ էջ 132-134), տե՛ս նաեւ Գ. Յովսէփեան, Հաւուց Թառի ամենափրկիչը եւ նոյնանուն յուշարձաններ հայ արուեստի մէջ, Նիւթեր եւ ուսումնասիրութիւններ հայ արուեստի պատմութեան, հ. Բ., Վաղարշապատ, 1987, էջ 5-107։

Բ. 90բ-115բ [Վասն զանազան հերձուածողաց]* – Բարբարիսմոս, որ թարքմանի խուժադուժ, սկսեալ յԱդամայ մինչեւ յաւուրս Նոյի... 96ա Հերձուածք, որ զկնի գալստեանն Քրիստոսի... 113բ-4ա ՃԾԶ. Մայրագոմացւոց աղանդ ընդ Ապողինարին հերձուածողի անաւրէնութեանն երեւեցաւ... /// ցուցին զքեզ անիծեալ /// եւ ի գնալ եւ ի մեռանել /// (շար. լուացուած, խոնաւութիւնից թափուած, ընթերցւում են անկապակից բառեր եւ տառեր)։

* Ծնթ. Յ. Թօփճեանի Ցուցակում այս մասի խորագիրը՝ Դաւանաբանական բառարան է (տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 94), որոշ ձեռագրերի համեմատութիւնից երեւում է, որ ի թիւս Մայրագոմացւոց աղանդի՝ ձեռագիրը ներառում է բազմաթիւ աղանդներ՝ հմմտ. ձեռ. 2017, 121բ-8ա եւ ձեռ. 2018, 303ա-14ա (խորագիրը՝ Հերձուածողք երեւելիք այսչափ են եւ այսոքիկ, զոր սերմանեաց սատանայ ի մարդկան). ձեռ. 2017ը եւ ձեռ. 2018ը ձեռագրիս համեմատ թերի են, առաջինը հասնում է մինչեւ Սատոռնեղիոս աղանդը, իսկ երկրորդը համեմատաբար աւելի ընդարձակ է, որը, սակայն, չունի Մայրագոմացւոց աղանդը, շարունակութիւնը կրկին համընկնում է, ձեռագրիս վերջը ձեռ. 2018ի համեմատ տարբեր է։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ

1. 1ա (ԺԶ. դ., բոլորգիր) [Վկայաբանութիւն Վաղերիանոսի] – [Վաղ]երիանոսի, ով վկայեաց Սեբաստացոց քաղաքին վ///իցն Սեբա[ս]տացոց մայրաքաղաքին Լիկիանոս թագաւորի (այսչափ)։

2. 1ա (ԺԷ. դ., անարուեստ բոլորգիր, շագանակագոյնով, դժուարընթեռնելի) [Ախտարք՞] – ///զկախարդն ճանաչես։ Կալուկ/// շաղից (՞) թ[ա]փեայ եւ արկ ի ներ մանանախի մեր/// յէ, որ բուսանի մինչ ի գարուն /// զայս սերմն եւ առ քեզ պահէ ///ութիւն լինի գիաննաս (՞) եւ ճ/// ///ա ի մեր գլխոյն լուսոյ գոր/// [խաւ]արման Լուսնին/// [Օգոս]տոսի ԺԴ. (14) ի /// Ապրելի /// ԺԱ. (11) /// ԺԵ. (15) ///։

Ծնթ. Այս յիշատակարանի ներքեւում սեւով այլ յիշատակարան՝ 6 տող, բոլորգիր, խոնաւութիւնից ջնջուած, անընկալելի, երեւում է՝ «ելից» բառը։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1բ Գրեցաւ գիրքս ի յերկիրս Արճիշո[յ], ի սուրբ ուխտս, որ Ուռընկար անուան կոչի, ընդ հովանեաւ Սրբոյ Ն[շան]ի /// [= եւ ի՞] խնդրոյ սուրբ եւ խստակրաւն ընդրեալ վարդապետի Յովհաննիս[ի], ձեռամբ Հայրապետի սուտանուն կրաւնաւորի եւ յոյժ մեղաւորի։ Արդ, որք հանդիպիք սմա, յիշեցէ՛ք զՅովհաննէս վարդապետ եւ զծն[աւ]ղսն իւր, եւ դուք յիշեալ լիջիք։ Ի թվականիս ՉԿԴ. (1315)։

Տե՛ս ԺԴ. դ. յիշ-ք, Ա. (2018), էջ 284, Հմր 265, նաեւ Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 94։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 2ա (հետագայի ստացող Նաթանայէլ եպիսկոպոս Հաւուցթառեցու ձեռքով, 1343 թ., բոլորգիր, դժուարընթեռնելի, յաճախ անկապակից) ///առաչանանն (՞) զքեզ Սուրբ Երրորդութիւն ան/// քեզ զէմս (՞) եւ միաստուածութիւն եւ մի բնութիւն, մի բա/// կամ եւս արարի իշխանութիւն (՞) /// եւ ոչ ծա///յետ /// զգոլով նոյնացն (՞) ներ///։

3ա (դժուարընթեռնելի) ///[հաւատ]ամք զՀայր անըսկբիզն, զՈրդի եւ ծնունդի Հաւր[է]/// որպէս Աթանաս ասէ եւ հաստ/// [ժողո]վեցան հաւատս (՞) ԳՃԾ. (350) հայրապետին/// հայրապետն, որ յետես/// ի Հայր եւ Որդի///։

4ա ///ւորաց սրբոցն միջնորդութեամբ ազա[տեա՞] [զՇրվ]անշահն ի յանաւրին[աց] ///։

5ա ///այ զպարոն Թամարն եւ զՇրվանշահն ի ձեռա/// եւ ժառանգեցայ զտունս հայրենի. ամէն։

45բ Քրիստո՛ս Աստուած, պահեա՛յ զպարծանաց եղբայրքն՝ զպարոն Ամիրզայն եւ զԹանզութն եւ փրկեա՛յ ի չարեաց։

48ա (1 տող, գրեթէ անընթեռնելի) ///ք/// ահե///։

79բ (ջնջուած, դժուարընթեռնելի) ///աց ելին ի/// առ ///ացանաց ///թիւն ի բանն ///անեց /// տար[ան] զգունդէ եւ եդին (՞) ///ելն եւ /// յ///ա///կել կալան ///որ ապ/// (վերջին տողը ամբողջութեամբ ջնջուած)։

80ա (ջնջուած, դժուարընթեռնելի, հաւանաբար 79բ-ի շարունակութիւնը) ///եւ ժող/// զան նայ/// քաղաքս ///ան արար եւ ան/// [առա]ջի թագ/// եւ զկարա/// անլ եւ ղայա (՞) ///։

80բ (ջնջուած, դժուարընթեռնելի) ///թացն /// հրամ/// ադր/// ///թայր պէս /// անեն (՞) /// պան///թն (՞) ԳՃ. (300) եւ ///եր ընդ ենցն (՞) ԳՃ. (300) եպիսկոպոս եւ վարդապետ եւ քահանայ /// մեծա/// ընկալ եւ արքայն եւ ըստ /// գեւս։

83բ ՉՂԲ. (1343) Սահմի, ես՝ նուաստ Նաթ[անայէլ]՝ եպիսկոպոս Հայոց թառոյ, յոյժ ///այթել եւ անմխիթար տրտմել եւ ի լալագին աչ[աւ]ք /// կացի ի Մաղըսբերդ Զ. ամիս, եւ յԱստուած հաւատարիմ հոգեւոր եղբայրն իմ՝ Ամիրզայն, մեծաւ սիրով ընկալաւ զիս եւ |84ա| քաղցրութեամբ մխիթարեց, Աստուած զինքն մխիթարէ. ամէն։

91ա (կազմողի յիշատակարանի ներքեւում, 4 տող, շագանակագոյնով, դժուարընթեռնելի) Ես՝ Ն[աթանայէլ] /// ստացայ զգիրքս ի յիշա[տակ]/// թ /// կացել /// (շարունակութիւնը՝ անընկալելի)։

92բ Քրիստո՛ս Աստուած, լոյս արա՛յ խաւարիս, որ/// ինձ բազում զաւրաւք եկն ի վերայ բերդիս Մաղասայ ղայամաթ (՞) |93ա/ ///այ։

93բ Քրիստո՛ս Աստուած, քո մա[ւ]րդ բարեխաւսութեամբ աւրհնեա՛ /94ա/ յարքայութիւնդ հոգեւոր մաւրն իմ /93բ/ Արազխաթունին, որ բազում ար[ար] /// |94ա| զմեզ ///հեայ զԱմիրզայն եւ զՄուղալխաթ[ունն]։

113բ [Քրիստոս] Որդի Աստուծոյ, Աստուած ճշմարիտ, սուրբ Աստուածածնիդ միջնորդութեամբ եւ քո///ած Խաչ[ի]դ եւ Սուրբ Ամենափրկչիդ եւ սուրբ յարգանդ (՞) /// հոռութեամբ (՞) արարեալ զՏէր զամենսընն (՞) |114ա| [զ]Շահնշահ եւ զՇրվանշահ յանաւրինացն չարէն ///եա եւ հաստատեա///։

2. 91ա (կազմողի, 1548 թ., բոլորգիր) Կազմեցօ գիրքս թվիս Հայոց ՋՂԷ. (1548) յերկիրս Ջարաբերթոյ, ձեռամբ անարժան Աթանիսի։ Ով ոք հանդիպիք սմա, յիշեցէ՛ք զստացող սորա զՅովհաննէս վարդապետն եւ բոլոր սրտիւ Աստուած ողորմի ասացէք նմա։ Եւ թէ կամիք մէկ բերան ինձ՝ մեղօորիս, եւ Աստուած ձեզ ողորմի յաւուր գալըստեան իւրոյ. ամէն։ Այսաւր տաւն է Հռիփսիմեանց։

Ծնթ. Հետագայի յիշատակարանները տե՛ս նաեւ Կ. Մաթեւոսեան, Սամուէլ Անեցու ժամանակագրութեան ձեռագրերը եւ նորայայտ լրացումները, Երեւան, 2009, էջ 129-142 (Նաթանայէլ եպիսկոպոս Հաւուցթառեցու առիթով)։

3. 115բ*(1746 թ., բոլորգիր) Գրեցաւ վանքերմէս թվին ՌՃՂԵ. (1746), որ եւ մեք Այստայպատու այիլ Ջամիաթս եւ ըռամիկ ժողովուրդս յառաջնորդով եւ վարդայպետօք, քահանայիւք, իշխանօք եւ մէլիքով, քախուտով (= քեդխուդա՝ մեծամեծներ)... (բազմակէտերը՝ Յ. Թօփճեանի) վաքիլ արին ֆլանն, որ գնայ մեր գեղին համար չալիշմիշ ընէ, որն որ մեր գեղին խէր է... (ընդօրինակուած այսքան)։

* Ծնթ. Այս յիշատակութիւն-վկայագիրը ըստ՝ Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 94, գրութեամբ՝ «Նոր կազմելիս թարս ընկել է», նկատի ունի ընկած 115 թերթը՝ հին թերթահամարով։

ՆՇՈՒՄ՝ Պհպ. Բա՝ սեւով եւ կարմրով «Խ[աչիկ] վարդապետ, Հմր 72 (վրան՝ կարմրով ջնջագիծ) Հմր 77/3681», մանուշակագոյնով՝ «ՉԿԴ.-1315, Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 94, Հմր 77:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ սեւով «ա օ ը ըր, բաժա», 33ա՝ սեւով «անա շինեաց», 63ա՝ սեւով «այս են ըստոյք խորան նի (՞)», 63բ՝ սեւով «Եւ զաւրու ըզլըսելի», 80բ՝ սեւով «թ (երիցս)», 90բ՝ սեւով «Գովեցէք զառագեալն ի հ պարագլուխ մարգարէ, ասաց եւ եղեւ, հրամաեաց եւ հաստատեցաւ, Քրիստոս սրբութիւն,/ ես ատեցի զաղտեղութիւն,/ գործ ի պարծանս եւ ի գովութիւն,/ ազգի մարդկ[ան]///», «Գ Դ (բազմիցս)», այլ թանաքով՝ «Ասաց սուրբ հայրապետն/// զայն, ինչ զորս այլ ոք ուսուցան/// զբերան քո խօսել զայն ինչ, զոր իցէ ի սիրաս///, եթէ որ ոք ստասցի սէր մարդկան, նայ հեռասցի ի սիրոյն Աստուծոյ, զի ոչ է բարի ոք ամենեցուն հաճոյ լինել, զի գրեալ է վասն ձեզ՝ Յորժամ բարի ասասցեն զձէնջ ամենայն մարդիկ։ Զոր օրինակ գանձ ծածկեալ, եթէ յայտնեսցի՝ յաւարի առցի, այսպէս է եւ առաքինութիւն, որ յայտնեսցի՝ կորընչի։ Եւ որպէս մոմ հալեալ ի հուր, նոյնպէս եւ զհոգի կիզէ գովութիւն մարդկան եւ գնայ ի նմանէ զեղջ (մեծ մասը նախորդ գրչափորձի տողերի արանքում)», 91ա՝ սեւով յիշատակարանի թուականի թուաբանական հաշուարկ «746+551/1315, 997+551/ 1548-1315/233», 97բ՝ սեւով, թանաքը գունաթափուած «[ԼԱ.] Տրէ», «եկն շուն եւ անաւրէն Ալփ///»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 54բ՝ սեւով խաչաձեւ զարդանախշ (թուով հինգ հատ, վերջինը՝ անաւարտ), 74բ՝ սեւով գրադաշտի աղյուսակի մէջ՝ բուսական լուսանցազարդ, 86բ՝ սեւով զարդանախշեր (անաւարտ), 91ա՝ սեւով բուսական լուսանցազարդ, մէջը՝ դէմք, շեղանկիւնաձեւ վարդեակ (երկիցս, երկրորդը՝ մարդադէմ), խաչաձեւ զարդանախշ, վերջնազարդ։

 

 

3682

ԺՈՂՈՎԱԾՈՅ

 ԺԸ. դար

ԳՐԻՉ՝ Մարտիրոս։

ԹԵՐԹ՝ 12։ ՊՐԱԿ՝ ԼԱ×12 (հետագայի թերթակալում՝ ամէն տասներորդ թերթը՝ 1, որ է 1ա, 10, որ է՝ 10ա, նաեւ վերջին թերթը՝ 12, որ է 12բ)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10,5×7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 12ա). խորագրերը եւ պարբերութիւնների սկզբնատառերը կարմիր եւ կանաչ։ ՏՈՂ՝ 17-19։ ԿԱԶՄ՝ դրոշմագծերով բաց վարդագոյն մոմլաթ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ սպիտակ չգրուած թուղթ (Բ եւ Գ), դեղնաւուն չգրուած թուղթ (Ա եւ Դ)՝ մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. Ի. դարում սկզբում եւ վերջում աւելացրած երկուական թղթէ պահպանակը մայր ձեռագրի ԼԱ. պրակն է. կազմի մոմլաթը քերծուած, թեթեւակի մաշուած, աղտոտուած. կազմաստառները եւ պհպ-ներ Ա-Դ՝ խոնաւութիւնից գունափոխուած. լուսանցակողերի կարմիրը թափուած, մասամբ սեւացած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, մոմի, սնկային հիւանդութեան, սեւ թանաքի, անմաքուր ջրի լայն հետքեր, գրադաշտը մասամբ աղտոտուած, խոնաւութիւնից գունափոխուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-3ա Հարցումն Արձանա, պատասխան Եզնա[կ] Կողբացո Հ[այոց] (հմմտ. ձեռ. 1999, 139բ-43բ) – Արձան ասէ. Զի՞նչ է կրօնաւորութիւն։ Եզնակ ասէ. Խաչակցութիւն ընդ Քրիստոսի... եւ եթէ սակաւ ինչ խրատէ եւ այն վասն մեր օգտի է, եւ նմա փառք։

Տե՛ս Մասեաց աղաւնի, Թէոդոսիա, 1861, Հմր ԺԱ., էջ 125։

Բ. 3բ-5բ [Հարցումն Աշոտոյ՝ որդոյ Սմբատայ Հայոց թագաւորի եւ պատասխանի Եզնկա Կողբացւոյ Հայոց վարդապետի. հմմտ. ձեռ. 1999, 143բ-9բ] – Թագաւորն. Ամենայն քահանայի պարտ է խոստովանել, Եզնակ. Բժիշկ պարտ է զհմուտն ընտրել... յաստուածասիրացն ուսանի զպաշտօնն (սկիզբը՝ հմմտ. ձեռ. 1999, 145բ)։

Գ. 5բ-6բ [Հարցմունք եւ պատասխանիք. հմմտ. ձեռ. 1999, 159բ-64բ] – Եթե հաւատացեալ ես յեղբայրն, հնազանդեա՛ նմա, ապա թէ ոչ՝ ի սովորականէն մի՛ ելաներ։ Պարտ է կրօնաւորին արեամբ չափ հակառակ, կալ ընդդէմ մարմնական ցանկութեանց եւ այնպէս պատարագ լինել Աստուծոյ (հմմտ. ձեռ. 1999, 159բ, նախորդ միաւորի վերջը)։ Հարցումն. Ընդէ՞ր լինի կրօնաւորն անժոյժ։ Պատասխանի. Ի չաւգնելոյն Աստուծոյ... եթէ ամենայն եղբարցն հիւանդութիւն քեզ ոչ ցաւէ, մի՛ լինի առաջնորդ, եթէ զանարժանն ըստ պիտուիցն ոչ յանդիմանես, մի՛ լինիր վարդապետ (այստեղ համառօտ, վերջը՝ հմմտ. ձեռ. 1999, 162բ)։

Դ. 6բ-8բ [Խրատ] – Այլ, դու՝ ո՛վ սիրելի, զգուշ լե՛ր եւ արթուն, մի՛ ասասցես զայն, որ ոչ է քո հոգւոյդ շահ... զի մի՛ այլայլեցին խորհուրդք քո եւ տիրեսցեն քեզ թանձրութիւն ախտից։

Ե. 8բ [Խրատ] – Խորհեա՛, զօր խօսեցաւ սուրբ հայրն Անտոն՝ եթէ բազումք ճգնեցան... իսկ խոնարհիլն քո ի ներքոյ ընկերին ընդ Աստուած միաւորէ զքեզ։

Զ. 9աբ [Գրիգոր Յեսուացի-Մարաշեցի, Վայք ողբոց. հմմտ. ձեռ. 2680, 472բ] – Վա՛յ քեզ, ա՛նձն իմ, անօթ փայտեղէն, որ դիւրապէս մեղօք աղտեղանաս... առաջի Աստուծոյ բառնալ զքեզ յաղագս զայրանալի գործոց քոց։

Է. 9բ-12ա [Անանիայի Նարեկացւոյ] Յաղագս խորհրդոց զգուշութեան – Արդ, նախ յառաջ քան զամենայն խորհրդոց մաքրութեան ջան տա՛ր... զի լիցիս տաճար Հոգւոյն Սրբոյ։ Զի նմա վայել է փառք, իշխանութիւն եւ պատիւ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս. ամէն։

Տե՛ս Մատենագիրք հայոց, Ժ. հատոր, Ժ. դար, Անթիլիաս-Լիբանան, 2009, էջ 356-359։

Ը. 12աբ Խրատ ոգէշահ Եղիշէի վարդապետին (հմմտ. ձեռ. 641, 45ա) – Ի ձեռն կերակրոց մտին այս մեղք ի բնութիւն մարդոյ, եւ որ զայն դուռն փակէ... Եթէ կամիս մարմնովդ որպէս զանմարմին աւրհնել զԱստուած, մի՛ ստանար ինչ ի կեանքս քո, եւ նմա փառք յաւիտեանս. ամէն։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

9բ Վա՛յ քեզ, եղկելի՛ Մարտիրոս, զի փակեցին մեղք քո զերկինս, զի մի՛ հասցին աղօթք քո յերկինս առ Աստուած։

12բ Զբազմամեղ եւ եղկելի Մարտիրոսս յիշեցէ՛ք ի Քրիստոս, եւ դուք յիշեալ լիջի՛ք. ամէն։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին սոսնձած կարմիր լաթին՝ «3682», պհպ. Աա՝ մատիտով «ունի միկրոֆիլմ», պհպ. Բա՝ սեւով «Խ[աչիկ] վարդապետ, [Հմր] 83ա/3682», «ԺԸ. [դար], Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 102, Հմր 83ա:

 

 

3683

ԴԱՒԻԹ ԱՆՅԱՂԹ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹԻՒՆ ՆԵՐԱԾՈՒԹԵԱՆՆ ՊՈՐՓԻՒՐԻ

(բաղկացած ձեռագիր եւ տպագիր մասերից)

ԹԵՐԹ՝ 188 (գրչի էջակալում՝ 1-70, որ է՝ 1ա-35բ, այլ ձեռքով՝ 71-215, որ է՝ 36ա-108ա, հետագայի էջակալում սեւով՝ 216-46, որ է՝ 108բ-23բ, մատիտով՝ 247-320, որ է՝ 124ա-60բ)։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ ծաղկաթուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ կապտաւուն չգրուած թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմներով՝ երեքնուկ եւ զարդանախշ (եզրահատումից վնասուած)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին քերծուած, մաշուած, տեղ-տեղ գունաթափուած, մէջքի կաշին վերից վար երկայնակի պատռուած, ստորին մասի կաշին հիմքից անջատ, Ա. եւ Բ. փեղկերի եզրերի կաշին մաշուած-թափուած, Բ. փեղկի ստորին անկեան կաշին՝ հիմքին մօտ, 1,5 սմ լայնութեամբ պատռուած-ընկած. երեւում է միջուկ-տախտակը. ծաղկաթուղթ-կազմաստառները մաշուած, խոնաւութիւնից գունափոխուած. պհպ-ները թեթեւակի մաշուած, Ա. եւ Դ.՝ կազմի կաշուի հետ հատման տեղերում դեղնած, գունափոխուած, պհպ. Գ.՝ հիմքից մասամբ անջատ. ունի 1ական կարմիր եւ կապոյտ մետաքսէ էջանշան ժապաւէններ՝ գործածութիւնից եւ խոնաւութիւնից գունաթափուած։

 

 

Ա. ՁԵՌԱԳԻՐ

ԺԸ. դար

ԹԵՐԹ՝ 160 (թ. 1-160). չգրուած՝ 154բ-60բ։ ՊՐԱԿ՝ Ա-Ի×8։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմներով՝ շեղանկիւն ողկոյզ, թագ, «E» (թերթերի եզրահատումից վնասուած)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16×11։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, սեւով սահմանագծուած (12,5×7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 17ա. գրչափոխութեամբ՝ 66ա-154ա. նմուշ՝ 111ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 18-20։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ (երբեմն գծանկարային) – Լուսանցազարդ՝ բուսական՝ վերին տերեւի վրայ կանգնած թռչուն՝ 1ա։ Զարդագիր՝ հանգուցագիր՝ 144ա, 146բ, թռչնագիր (նաեւ մարդադէմ՝ «Գ»՝ 23ա)։ Գոյներ՝ կարմիր, վարդագոյն, երկնագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, անմաքուր ջրի հետքեր, գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, խոնաւութիւնից թեթեւակի գունափոխուած, գրադաշտի թանաքը տեղ-տեղ տարածուած, խոնաւութիւնից յաճախ արտացոլուած դարձերեսին, 1ա՝ լուսանցազարդը արտատպուած հանդիպակաց՝ Բբ պհպ-ին։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-154ա Դաւթի Անյաղթ փիլիսոփայի Վերլուծութիւն ի Ներածութիւնն Պորփիւրի

Տե՛ս ձեռ. 1688, 1ա-151ա: ա/1ա-4բ։ բ/4բ-8բ։ գ/9ա-15բ։ դ/15բ-8բ։ ե/18բ-23ա։ զ/23ա-30բ։ է/30բ-3բ։ ը/34ա-7ա։ թ/37բ-40ա։ ժ/40ա-3բ։ ժա/43բ-8ա։ ժբ/48ա-51ա։ ժգ/51ա-4ա։ ժդ/54ա-60բ։ ժե/60բ-5ա։ ժզ/65ա-9ա։ ժէ/69ա-75բ։ ժը/75բ-80բ։ ժթ/81ա-6բ։ ի/87ա-93ա։ իա/93ա-9ա։ իբ/99ա-102ա։ իգ/102բ-4բ։ իդ/105ա-11բ։ իե/112բ-7բ։ իզ/117բ-20բ։ իէ/120բ-6բ։ իը/126բ-34ա։ իթ/134ա-40ա։ լ/140ա-4ա։ լա/144ա-6բ։ լբ/146բ-9բ։ լգ/149բ-50բ։ լդ/150բ-2ա։ լե/152աբ։ լզ/152բ-3ա։ լէ/153աբ։ լը/153բ։ լթ/153բ-4ա։ խ/154ա։

Հմմտ. Դաւիթ Անյաղթ, Վերլուծութիւն «Ներածութեանն» Պորփիւրի, Համահաւաք քննական բնագիրը, թարգմանութիւնը գրաբարից ռուսերէն, առաջաբանն ու ծանօթագրութիւնները՝ Ս. Արեւշատեանի, Երեւան, 1976 (ձեռագիրս օգտագործուած չէ)։

Խորագրերը երբեմն նշուած արտք. լս-ներում՝ 7բ, 10ա եւ այլուր։

 

 

Բ. ՏՊԱԳԻՐ

Կ. ՊՕԼԻՍ ՌՃՀԷ. – 1728

ԹԵՐԹ՝ 28 (թ. 161-88, տպագրի էջակալում՝ 1-56, որ է՝ 161ա-88բ)։ ՊՐԱԿ՝ 1-4×8 (1՝ 4)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, սեւ զարդաշրջանակի մէջ (12,5×8. նմուշ՝ 166ա)։ ՏՈՂ՝ 26։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 161ա, 181ա (խաչաձեւ զարդանախշերով)։ Լուսանցազարդ՝ բուսական՝ 161ա, 181ա։ Զարդագիր՝ հրեշտակ՝ 161ա, 181ա։ Գոյն՝ սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, խոնաւութիւնից մասամբ գունափոխուած. թ. 175-88՝ հիմքին մօտ սնկային հիւանդութեան մանուշակագոյն հետքեր, թ. 181-8՝ հիմքից մասամբ անջատ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 161ա-80բ/1-39 Ներածութիւն Պորփիւրի – Ելոյր հարկաւորի Քրիսաւորի է եւ յառս Արիստոտէլի Ստորոգութեանցն վարդապետութիւն... եւ ի հասարակութեան յանդիմանակացութիւն (ունի հետեւեալ ենթամիաւորները՝ 161բ-3բ/2-6 Յաղագս սեռի, 163բ-8ա/6-15 Յաղագս տեսակի, 168ա-71բ/15-22 Յաղագս տարբերութեան, 171բ-2ա/22-23 Յաղագս յատկի, 172աբ/23-24 Յաղագս պատահման, 172բ-3ա/24-25 Յաղագս առէից հասարակացն եւ յատկից՝ սեռիցն եւ տեսակացն եւ տարբերութեան եւ յատկի եւ պատահման, 173աբ/25-26 Յաղագս հասարակաց սեռի եւ տարբերութեան, 173բ-4ա/26-27 Յաղագս յատկից սեռի եւ տարբերութեան, 174բ/28 Յաղագս հասարակաց սեռի եւ տեսակի, 174բ-5ա/28-29 Յաղագս յատկից սեռի եւ տեսակի, 175ա/29 Յաղագս հասարակաց սեռի եւ յատկի, 175աբ/29-30 Յաղագս յատկից սեռի եւ յատկի, 175բ/30 Յաղագս հասարակաց սեռի եւ պատահից, 175բ-7ա/30-33 Յաղագս յատկից սեռի եւ պատահմանց, 177ա/33 Վասն հասարակաց տարբերութեան եւ տեսակի, 177աբ/33-34 Յաղագս յատկից տարբերութեան եւ տեսակի, 177բ/34 Հասարակաց տարբերութեան եւ յատկի, 178ա/35 Յաղագս յատկաց տարբերութեան եւ յատկի, 178ա/35 Յաղագս հասարակաց տարբերութեան եւ պատահման, 178աբ/35-36 Յաղագս յատկից տարբերութեան եւ պատահման, 178բ/36 Յաղագս հասարակաց տեսակի եւ յատկի, 179ա/37 Յաղագս յատկից տեսակի եւ յատկի, 179ա/37 Յաղագս հասարակաց յատկի եւ պատահման, 179բ/38 Յաղագս յատկաց տեսակի եւ պատահման, 180ա/39 Յաղագս հասարակաց յատկի եւ պատահման, 180ա/39 Յաղագս յատկութեանց յատկի եւ պատահից)։

Ծնթ. Մանրամասները՝ խորագիր, սկզբնատող, վերջնատող եւ այլն, այստեղ բերուած են, որովհետեւ 1512-1800 թթ. տպագիրների մատենագիտութեան մէջ (տե՛ս ստորեւ) դրանք թռուցիկ են ներկայացուած։ Թեք գծից՝ / յետոյ նշուած են նաեւ տպագրի էջահամարները։

– 180բ/40 [Ազդ] – Կատարեցաւ Պորփիւրի Ներածութիւնս... Պորփիւրոս բընախօս՝ էր Փիւնիկեցի, / Աշակերտ հըմտագոյն՝ Պըղոտինոսի։

Բ. 181ա-5բ/41-50 Դաւիթ Անյաղթ փիլիսոփայի Ներգինացւոյ. Առածք հինգ։ Թէ զի՞նչ արդեօք է Սահման. կամ զինչ Բնաւորական Սահման. Ստորագրութիւն, եւ Ստորադրական սահման։ Եւ կամ ո՞յք ի սոցանէ զոյս ոմանս վիճակեցան ի Գոյիցն – Արդ, սահման է բան համառօտ, յայտնիչ գոյացութեան յանկակայ իրողութեան... այնպիսիքն եւ ոչ նոյնք ասին գոլ երբեք ուրեք (ունի հետեւեալ ենթամիաւորները՝ 182բ/44 Երրորդ Առած։ Թէ զինչ է Գոյացութիւն։ Եւ որպիսե՞օք իրօք զանազանիլ բնաւորեցաւ բնութեանն, 183ա/45 Երրորդ Խնդիր։ Թէ զինչ է Նոյն եւ զինչ է Այլ։ Եւ որպիսի՞ք ոմանք այնք՝ որք Նոյնք ասին։ Եւ որպիսի՞ք այնք՝ որք Այլնք, 183բ-5ա/46-49 Չորրորդ, թէ զինչ Մի իցէ գոյացողութեան եւ բնութեան։ Եւ ո՞յք այնոքիկ որք միոյ ասեն գոյացողութեան եւ բնութեան, 185աբ/49-50 Հինգերորդ։ Թէ ոչ կարօղ գոյ իւրաքանչիւր ոք յանհատիցն մի բնութիւն գոլ եւ ասիլ)։

Գ. 185բ-7բ/50-54 Նորին Դաւթի Աթենականի՝ հայոց փիլիսոփայի՝ Վասն բաժանման – Ամենայն, որ միանգամ բաժանեալ գոյ յայլոց գոյից, հարկ է նմա կամ մարմին գոլ կամ անմարմին... ըստ որում բոլորն որպէս բոլոր բնաւորեցաւ պահիլ։ Եւ տըւողին ամենայն իմաստութեան փառք յաւիտեանս. ամէն։

- 187բ/54 [Ոտանաւոր]

Դաւիթ Անյաղթ փիլիսոփայ,

Ծաղկեայ պըսակ ցեղին Հայկայ,

Աթենական ուսմամբըն ճոխ,

Կըլեալ զիմաստըն կուռ եւ կոխ։

– 187բ/54 Ծաղկոցիկ (իմաստասիրական հինգ եզրերի հայերէնը, «Յունարէն», «Արապերէն»).

Սեռ-Եէ՛նօս-Ճինս,

Տարբերութիւն-Տիափորա՛-Ֆա՛սլ,

Տեսակ-Ի՛տօս-Նէվէ՛,

Յատուկ-Ի՛տիօն-Խասսա՛,

Պատահումն-Սինվէվիգօ՛ս-Արա՛զ։

Իմաստասիրութիւն է խոկումն մահու (այսչափ)։

Դ. 188աբ/55-56 Յաւելցի եւ առաջիկայս համառօտեալ ի չնչնոյս, ի բանից նոյնոյ Դաւթի սրբոյ փիլիսոփայի ի մեկնութենէն Պորփիւրի։ Թէ վասն էր հինգ են ընդհանուր ձայնքն՝ եւ ոչ աւելի կամ պակաս։ Եւ ցուցանի ի բաժանմանէ ըստ այսմ եղանակի – Ձայն երկակի է, յօդեալ՝ եւ անյօդ։ Երկաքանչիւրն դարձեալ երկակի... Եւ ահա յայտ եղեւ ի բաժանմանէ եթէ հինգ միայն են ընդհանուրքն՝ եւ ոչ աւելի կամ պակաս։ Եւ Տըւողին գիտութեան փառք։

– 188բ/56 [Ոտանավոր Պաղտասար դպրի]

Տըպել տըւողի գըրքոյս՝

Մեղօք լըցելոյ հիքոյս՝

Չընչին Պաղտասար դըպրիս,

Հայցեմ տալ մեկ Ողորմիս։

Նաեւ տըպագրողի սորին՝

Մահտեսի Աստուածատուրին,

Հանդերձ որդովն Յօհաննիսիւ

Եւ մըշակիւըն Պետրոսիւ։ Վերջ։

Տե՛ս Սիմէոն Ջուղայեցի, Տրամաբանութիւն։ Պորփիւր, Ներածութիւն։ Դաւիթ Անյաղթ, Առածք հինգ։ Դաւիթ Անյաղթ, Վասն բաժանման, Կ. Պոլիս, տպ. Աստուածատուր Կոստանդնուպոլսեցու, 1728 (Բ. էջակալութիւն՝ 1-56). տե՛ս Հայ գիրքը 1512-1800 թթ., Հայ հնատիպ գրքի մատենագիտութիւն, [կազ­մեցին] Ն. Ոսկանեան, Ք. Կորկոտեան, Ա. Սաւալեան, Երեւան, 1988, էջ 278, Հմր 367)։

ՆՇՈՒՄ՝ Մէջքին սոսնձած դրոշմանիշ-պիտակին՝ ուղղանկիւն շրջանակի մէջ «86», Ա. փեղկին փակցուած սպիտակ թերթիկին՝ «3683», պհպ. Աա՝ սեւով եւ կարմրով «Խ[աչիկ] վարդապետ, Հմր 102 (վրան՝ կարմրով ջնջագիծ) Հմր 86/3683», մանուշակագոյնով «ԺԸ. [դար], Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 104, Հմր 86:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 161բ՝ «ընդհանուրն»։

 

 

3684

ԲԱՌՔ ՔԵՐԹՈՂԱԿԱՆՔ

 ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 214։ ՊՐԱԿ՝ Զ-ԻԳ×12 (Է, ԺԵ 10, ԺԸ 14)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 10,8×8,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (7,5×4)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 81ա). խորագիրք՝ վարդագոյն եւ կարմիր։ ՏՈՂ՝ 15։ ԿԱԶՄ՝ վարդագոյն մոմլաթ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ սպիտակ թուղթ (նորոգման ժամանակի). լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Գ+Դ-Զ՝ սպիտակ չգրուած թուղթ (Ա, Գ, Դ, Զ), հաստ թուղթ (Բ, Ե), Ա եւ Զ՝ մասն կազմաստառի (նորոգման ժամանակի)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած-վերակազմուած Ի. դարում (կազմը եւ Ա-Զ. պհպ-ները). կազմի մոմլաթը թեթեւակի գունափոխուած, մաշուած, քերծուած, աղտոտուած, մէջքի կաշին մաշուած, քերծուած. կազմաստառները եւ պհպ-ները թեթեւակի մաշուած, մասամբ խունացած. լուսանցակողերի կարմիրը թափուած, մասամբ սեւացած. գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով թերթերին զանազան բծեր, իւղի (թ. 65-78 եւ այլն), մոմի եւ այրուածքի, սնկային հիւանդութեան, սեւ թանաքի, ինչպէս նաեւ անմաքուր ջրի լայն հետքեր, գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, խոնաւութիւնից մասամբ գունափոխուած. ձեռագիրը սկզբից եւ վերջից թերի՝ Ա.-Ե. պրակները եւ ձեռագրի վերջից (ԻԳ. պրակից յետոյ)՝ անորոշ թերթեր ընկած. թ. 107-19՝ ցեցի անցքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-214բ [Բառք քերթողականք]*

* Ծնթ. Համառօտ ցուցակում (հտ. Ա., էջ 1064) ձեռագիրս խորագրուած է՝ «Երեմիա Մեղրեցի, Բառգիրք», մինչդեռ Հ. Ամալեանը դրել է «Բառք քերթողականք» տեսակի բառարանների շարքում։ Նա մանրամասն ներկայացրել է «Բառք քերթողականք» բառարանների ժամանակագրական զարգացումը (ԺԲ-ԺԷ. դդ.). ըստ այդմ՝ այլ աղբիւրներից, նաեւ Աստուածաշնչից անընդհատ ընդարձակուելով՝ այն հիմք է դարձել եւ 1698 թ. արդէն տպագրուել որպէս Երեմիա Մեղրեցու «Բառգիրք հայոց». մանրամասները տե՛ս Հ. Ամալեան, Միջնադարեան Հայաստանի բառարանագրական յուշարձաններ (Ե-ԺԵ. դդ.), Երեւան, 1966, էջ 82-88. նոյնի՝ Միջնադարեան Հայաստանի բառարանագրական յուշարձաններ (ԺԶ-ԺԷ. դդ.), Երեւան, 1971, էջ 305-306, հմմտ. Երեմիա Մեղրեցի, Բառգիրք հայոց, քննական բնագիրը, առաջաբանը եւ ծանօթագրութիւնները՝ Հ. Ամալեանի, Երեւան, 1975։

ա. 1ա-26ա [Ա] – (սկ.) ///Աղամոն՝ անդարձ կամ խելաթիւր, Աղադարձումն՝ ի վերջ դառնալ, Աղարտել՝ խորտակել կամ նախատել կամ քամահել... [Ա]քուս՝ որպէս, է, Աքովր՝ կործանումն, Աք՝ ստ (=ոտ)։

բ. 26ա-38բ Բ – Բաասա՝ եթէ արաս ապստամբութիւն, Բաաղիմ՝ դեւք վերագոյն, Բաբայ՝ բլուր... Բրաբիոն՝ պսակ յաղթութեան, Բրաշակ՝ դարաւանք, Բրտանալ՝ կոշտանալ կամ կարծրանալ։

գ. 38բ-46ա Գ – Գաբաադ՝ բլուր, Գաբայա՝ հնձան, Գաբաթոն՝ բարձրացեալ... Գրկախառնիլ՝ գօտէկռիւ, Գրեալ՝ նկարագրեալ, Գրահանգ՝ խեռ կամ հեստ կամ անհաւան։

դ. 46բ-55ա Դ – Դաբիր՝ տաճար, Դագոն՝ ձուկն, Դագ՝ քաղցր կամ նենգ կամ գէգ... Դքնեալ՝ ի գլուխ եդեալ, Դքուան՝ խան, Դրօշակ՝ փէշերք։

ե. 55ա-62բ Ե – Եբենոս՝ ապանօս փայտ, Եգումենոս՝ առաջնորդ, Եդիսեւիդա՝ քամնհայ... Եփրոսինէ՝ ուրախութիւն, Եփփայ՝ եփելոյ, Եփփաթա՝ բացիր։

զ. 63ա-70բ Զ – Զաբողոն՝ հասումն գիշերոյ, ի յաջողութիւն ճանապարհի կամ վաճառական կամ գիշերային շնորհ, Զագիկ՝ ազգ, Զազիր՝ տգեղ կամ գարշ... Զօշոտութիւն՝ սուտպաճուճութիւն, Զօրավիգ՝ օգնական։

է. 70բ-2բ Է – Է (այլ ձեռքով լրացուած՝ «ալն՝ որ էն»), Էախորհ՝ ճարտարախորհ, Էակացս՝ եղելոց... Էքն՝ երեք անձին եւ միաստուածութիւն, Էքս՝ արարածքս։

ը. 72բ-7բ Ը – Ըզերձեալ՝ ուղղեալ կամ յաւելեալ, Ըղձակերտ՝ ցանկութեամբ շինել, Ըղձութիւնք ի ձեռս նոցա՝ հրովարտակք կամ կախարդութիւնք... Ըստանձնեալ՝ ստացեալ կամ կալեալ, Ըստընդաբոյս՝ ինքնաբոյս, Ըստընդիայ՝ կաթնակեր։

թ. 78ա-82բ Թ – Թաթաղուն՝ լի կամ պատարուն, Թաթել՝ խաբել, Թաթամշեալ՝ լուծեալ կամ մեղկեալ... Թօնուօգ՝ անձրեւուտ, Թօշնեալ՝ թառամեալ կամ պակասեալ յուժոյ։

ժ. 82բ-4ա Ժ – Ժահաշար՝ չարագործ, Ժամանել՝ հասանել, Ժաման՝ պարապ կամ հրապարակ... Ժոողո (=ժողովս) կալեալ՝ կրկնեալ, Ժպիրհ՝ լիրբ կամ յանդուքն կամ անամաւթ, Ժտել՝ խնդրել կամ աղաչել։

ժա. 84բ-9ա Ի – Ի բացի՝ ի հեռոջ, Ի բացեայ՝ ի դերեւ կամ ի բաց կամ ի զատ, Ի բացուստ՝ յայլուստ... Իւկոնոմոս՝ տնօրէնութիւն, Իւղագործեալ եւ իւղագլխել՝ վատթարաց անուանք են կամ կատարել, Իւռակիկոն՝ շրջգօտ պարագայութիւնք, Իքնմայ՝ յայտնի ինչ։

ժբ. 89ա-92ա Լ – Լաբոս՝ միեղջերու, թարգմանի՝ օծահալած, Լաբգտեալ՝ մանչացեալ կամ անօտեալ կամ մաշեալ, Լագորդել՝ մաշացել կամ լծոտել կամ մաշել... Լքաւ՝ անժուժեցաւ կամ մեղկեաւ, Լքեալ՝ լուծեալ կամ թողեալ։

ժգ. 92ա-100բ Խ – Խաբաբայ՝ ուրախութիւն, Խաբարար՝ խարդախ կամ խորամանկ, խաբուցանել՝ հանդարտել... Խրուակ՝ աղքատ, Խրտուել՝ ծանակ կամ ռիհար կամ խունջ, Խօթ՝ հիւանդ, Խօթասիրտ՝ հիւանդասիրտ։

ժդ. 100բ-3բ Ծ – Ծաբամ՝ ծով, Ծածանել՝ երերել կամ շարժել կամ սասանել, ծամածուռ՝ թիւր... Ծփանօղ՝ խռովեցուցիչ, Ծփել՝ ալէկոծել, Ծօղ՝ որոգայթ կամ սադայս, Ծօղարարակել՝ որոգայթել։

ժե. 103բ-14բ Կ – Կապեստոս՝ պաշտելի, Կադէս՝ նուիրեալ կամ սուրբ, Կազմութիւն՝ ուրբաթ... Կօշնող՝ ձօնող կամ ընծայօղ, Կօստոս՝ թագաւոր, Կօշել՝ կանչել զայրացմամբ։

ժզ. 114բ-26բ Հ – Հագագ՝ հոգի կամ տուր եւ առ շնչոյ կամ գլուխ, Հագածել՝ հոգալ կամ ցնորել կամ խռովել, Հագածատոտ՝ հարեալ... Հրպիդէս՝ երկիւղ, Հրրիկ՝ յաղթել, Հօրանք՝ ջոկք ոչխարաց եւ այծից, Հօդ՝ հիւանդ։

ժէ. 126բ-8ա Ձ – Ձաղօղ՝ մակսն, Ձակի՝ լափի (=չափի), Ձաձի՝ իմանի կամ առնու կամ ասի... Ձօնել՝ ընծայել կամ նուիրել, Ձօնի՝ խորհուրդ, Ձօնարկուք՝ ընձայաբերք, Ձօնիչք՝ պատուատուք։

ժը. 128ա-30ա Ղ – Ղաբանոս՝ իմաստասէր, Ղաբորոն՝ նշանակ, Ղախ եղեալ՝ ղօղեալ կամ զաճեալ, Ղակխոյակք՝ վաճառանոցք... Ղօղիկարել՝ շատախօսել, Ղօղարկեալ՝ հանդերձեալ, Ղօղակք՝ ջրայինք։

ժթ. 130ա-3բ Ճ – Ճագաղ՝ եղեգուտ, Ճախարակայ՝ գեղեցիկ կամ գերածոյ, Ճախ՝ մարգ... Ճռատել՝ ճռացել, Ճռզացեալ՝ նուազացեալ կամ կիզարեալ, Ճռճռել՝ ճվճվել։

ի. 133բ-43ա Մ – Մատրովթ՝ խոտորումն, Մտբաղովթ՝ բարբառք, Մագետին՝ մոլեգին... Մրօթութիւն՝ մուրողութիւն, Մքթեալ՝ չարասրտել կամ հեճկալ կամ քրթմնջել, Յակուրդ՝ լի կամ կուշտ։

իա. 143ա-51բ Յ – Յադի՝ ետին իրք, Յազնէն՝ յազգէն, Յազդեր՝ ի զոտի կամ թեզան... Յուշկապարիկ՝ գազան է ի հեռագոյն վայրի բնակէ եւ ոչ ոք է տեսեալ զնա կամ դեւ է, Յոքն՝ բազում կամ թանձր, Յոքնիշխան՝ ամենակալ։

իբ. 151բ-9բ Ն – Նաբաթ՝ կամաւոր, Նագեբ՝ հարաւ, Նաեման՝ շրջափակութիւն... Նսիրելով՝ գործելով, Նրան՝ դաշնակ կամ թուր, Նքողեալ՝ սովեալ։

իգ. 159բ-65ա Շ – Շախով՝ բուռն, Շականաչել՝ ի վերայ կալ մտօք եւ լսել, Շաբաբադրել՝ յարմարել... Շքթել՝ անզգայել ախտիւ, Շօշափել՝ որսնել, Շօթ՝ ղօշ, Շտեմարանք՝ համբարք կամ հոր։

իդ. 165ա-70ա Ո – Ոգել՝ ասել, Ոգելական՝ բարբառական, Ոգորել՝ պատերազմել... Ուրգացօղ՝ ուղղիչ, Ոփիր՝ հողեղէն, Ոփ՝ գուբ կամ վիհ։

իե. 170ա-1բ Չ – Չ (չլրացուած, տեղը բաց)՝ բովանդակ չոր, Չանարդի՝ անարժան, Չանարդագուրդ՝ առաւել ստրուկ կամ չարախօս կամ չարահաւան... Չպետ՝ անպետ, Չքնաղ՝ հրաշագեղ կամ գեղեցիկ, Չքոտ՝ աղքատ։

իզ. 171բ-80ա Պ – Պազանել՝ ընդվզել եւ մարտնչել, Պալար՝ միատարր լայնացեալ, Պալարապատերի վար՝ զարդարեալ ձի... Պրատուկ՝ հերակալ կամ վարսակալ կամ ծամակալ, Պրշակ՝ շինուած մարդակով կամ տախտակով, Պրտու՝ տափակ ճիլ։

իէ. 180ա-2ա Ջ – Ջահունակ՝ աշտանակ, Ջահնորակ՝ լուսաւոր, Ջահրբուն՝ մոմեղէն... Ջրսակ՝ ջրթափ կամ ջրվէժ կամ ողող, Ջրշեղջ՝ փոքրիկ աղբիւր, Ջրմուղ՝ ջրգնա։

իը. 182ա-3բ Ռ – Ռա՝ ստոյգ, Ռաբունի՝ վարդապետ, Ռաբգուն՝ ցուպ... Ռուրդք՝ պարսետք, Ռուփին՝ ոսպն, Ռփանէս՝ առիս։

իթ. 183բ-92ա Ս – Սաբաստանի՝ տուն գեղեցիկ կամ խազուրան, Սաբեկայ՝ թաղթենի կամ ուռոյ անուն է կամ զճղոյն կամ զոստոյն կամ երկճղի կամ սբեկէ կամ բարձր, Սաբացեալ՝ ի վերայ կալ... Սրսկապան՝ զարիւն երնջոցն եւ զարիւն, որ սկէին, Սքողեալ՝ ծածկեալ, Սօսի՝ տնջրի, որ է չինարի։

լ. 192ա-9բ Վ – Վախճան՝ աւարտ եւ վերջ, Վախք եւ գահք՝ դժուարին տեղիք, Վախանք՝ տող... Վրիպակաւ՝ միանգամ վրէժ կամ քէն, Վրիպակ՝ սղալ, Վրիպեալ՝ պրծեալ, Վուշ՝ քաթան։

լա. 199բ-206բ Տ – Տաբատ՝ միջօք չափ եւ բարձիւք, Տաբուն՝ հանապազ, Տագործել՝ ներկել... Տրիտուր՝ փոխարէն, Տրոհել՝ որոշել, Տրփել՝ տռփել կամ սիրել։

լբ. 206բ-7բ Ր – Րաբունի՝ վարդապետ, Րախարար՝ ուրախարար, Րակերտել՝ վարդապետել... Րոտել՝ հաճել կամ հաւանել կամ մաքրել կամ սրբել, Րուպ՝ դուզնաքեայ, Րուճանակ՝ աւետաւոր։

լգ. 207բ-9բ Ց – Ցած՝ զնստիլ, Ցանկալ՝ աղքատանալ կամ նուաստանալ, Ցամ՝ հոտ... Ցուցական՝ ցուցանօղ, Ցոպ՝ անհաստատ կամ վէս, Ցքի՝ արաղ կամ քրտունք։

լդ. 209բ Ւ – Ւիւրանցեալ՝ հիացեալ, Ւիւրեալ՝ երկուցեալ, Ւիւնացումն՝ ցնորումն կամ պակուցումն... Ւիւրանձնումն՝ հպարտութիւն, Ւիւն՝ թոյնք, Ւիւծեալ՝ թուլացեալ կամ մաշեալ կամ հիւանդացեալ։

լե. 210ա-3բ Փ – Փագաղ՝ վաշ, Փաթուր՝ գետ, Փաթուրէս՝ պատառապատիւ, Փաղեալ՝ պատեալ... Փսալդ՝ սաղմոսերգ, Փրկանաւորեալ՝ ապրեցուցեալ, Փքացեալ՝ հպարտացեալ կամ զօրացեալ։

լզ. 213բ-4բ Ք – Քահանայարան՝ աղօթից տուն, Քահել՝ սաստել կամ խոնարհել, Քաղբասել՝ համասիրել... Քասքնել՝ երկնչել կամ զարհուրել, Քատակ՝ նման, Քարտօնոս՝ թագաւոր/// (շար.)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 114բ (ԺԷ. դարի վերջ, նոտրգիր) Հա՛յրք իմ եւ եղպա՛րք, յիշեսջիք բազմայմեղ եւ տխմար Շմայոն էրէց Մողնու։

ՆՇՈՒՄ՝ Բա՝ կարմիր եւ սեւ մատիտով «Հմր 89/3684», Գա՝ սեւով «Խ[աչիկ] վարդապետ, Հմր 89/3684», «ԺԷ. [դար], Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]», 1ա՝ մատիտով, Հմր 43»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 105, Հմր 89:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 72բ՝ սեւով «Ընդ ամենայն էր կիր», 180ա՝ սեւով «Ջ (երկիցս)»։

 

 

3685

ՍԻՄԷՈՆ ՋՈՒՂԱՅԵՑԻ, ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

 ԺԷ. դար

ԿԱԶՄՈՂ՝ Տէր Պետրոս (1773 թ.)։

ԹԵՐԹ՝ 126 (գրչի էջակալում՝ բ-ճժ. (թռիչք՝ ձթ-ճ.), որ է՝ 2բ-51բ, 111-260, որ է՝ 52ա-125բ). չգրուած՝ 1ա, 126բ։ ՊՐԱԿ՝ 1+Ա-ԺԱ×12 (Ժ 13, ԺԱ 3) +1։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 12,5×8,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (8×5,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 10ա). խորագիրք՝ վարդագոյն եւ կարմիր։ ՏՈՂ՝ 14։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կարմիր դրոշմազարդ կտաւ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ թ. 1 + թ. 126՝ հաստ թուղթ. լուսագծերով, հաշուուած թերթաքանակի մէջ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դարում, ձեռագրի հիմքն ամրացուած այլ ձեռագիր թղթերով (անկապակից, նշմարելի՝ մի քանի տառ). պրակահամարները՝ կազմող տէր Պետրոսի ձեռքով. կազմի կաշին վնասուած, մաշուած, քերծուած, տեղ-տեղ թափուած, մէջքի կաշին խոնաւութիւնից ձեւափոխուած, միջնամասում պատռուած, հիմքից անջատ, զոյգ կապիչներն ու գամերն ընկած. կազմաստառ-կտաւները խոնաւութիւնից գունափոխուած, մաշուած, աղտոտուած. թերթերին խոնաւութեան եւ գործածութեան հետեւանքով զանազան բծեր, մոմի, իւղի, սնկային հիւանդութեան եւ թանաքի հետքեր, գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, տեղ-տեղ աղտոտուած, սեւ թանաքը յաճախ դրոշմուած հանդիպակաց էջերին, առանձին հատուածներ եւ բառեր եղծուած. թ. 3 եւ 12՝ սխալ տեղադրած, կարդալ՝ 1-2, 12, 4-11, 3, 13-125 (տե՛ս Բովանդակութիւն), թ. 121-2ի միջեւ 1 թ. ընկած. թ. 1՝ վերին մասը մաշուած, տեղ-տեղ պատռուած, թ. 2՝ վերին եւ ստորին անկիւնները պատռուած-ընկած, թ. 19՝ ստորին անկիւնը պատռուած, թ. 40՝ ստորին անկիւնը պատռուած-ընկած, թ. 85-6, 94, 110՝ պատռուածք-անցքեր, թ. 87-125՝ գրադաշտին անմաքուր ջրի հետքեր, թ. 125-6՝ հիմքից անջատուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2ա-125բ Սիմէոնի վար[դ]այպետի Ջո[ւ]ղայեցոյ ար[արեալ] Քերականութիւն ըստ լեզուի մերում հայկազանց

Տե՛ս ձեռ. 1984, 115ա-62բ: 1./2ա-76ա։ ա/2բ, 12աբ, 4աբ։ բ/4բ։ գ/4բ-6ա։ դ/6աբ։ ե/6բ-7բ։ զ/7բ-8ա։ է/8աբ։ ը/8բ-11բ, 3աբ, 13ա-32ա (13ա-4ա Յաղագս գաղափարաց հոլովմանց։ 14ա-5բ Յաղագս առաջին եղանակին, որոյ աւարտն է -ան։ 15բ-6բ Յաղագս երկրորդ եղանակին, որոյ աւարտն է -եան։ 16բ-7բ Յաղագս երրորդ եղանակին, որոյ աւարտն է -ին։ 17բ-8ա Յաղագս չորրորդ եղանակին, որոյ աւարտն է -եղ։ 18աբ Յաղագս հինգերորդ եղանակին, որոյ աւարտն է -եր։ 18բ-9ա Յաղագս վեցերորդ եղանակին, որոյ աարտն է -օր։ 19ա-22ա Յաղագս եօթներորդ եղանակին, որոյ աւարտն է -ի, որ պատկանի հասարակ եւ յատուկ անուանց։ 22ա-4բ Յաղագս ութերորդ եղանակին, որոյ աւարտն է -ոյ, որ պատկանի հասարակ եւ յատուկ անուանց։ 24բ-6ա Յաղագս իններորդ եղանակին, որոյ աւարտն է -ու, որ է հասարակաց եւ յատկից։ 26ա-9ա Յաղագս տասներորդ եղանակին, որոյ աւարտն է -այ, որ է յատուկ անուանց։ 29ա-30ա Յաղագս միայնակ հոլովմանց, որք են անուանք հասարակք. հոլովք եզական։ 30ա-1ա Յոգնականք։ 31ա-2ա Հոլովք մասնական նշանացն. եզական, յոգնական)։ թ/32ա-54ա (36բ-42բ Յաղագս առաջնոյ եղանակին, որոյ առաջին նշան է Ա գաղափարն։ 42բ-5բ Յաղագս երկրորդ եղանակին, որոյ առաջին նշան է Ե...։ 45բ-9ա Յաղագս երրորդ եղանակին, որոյ առաջին նշան է Ու գաղափարն...։ 49ա-54ա Յաղագս չորրորդ եղանակին, որոյ առաջին նշան է ըստ կրաւորականացն...)։ ժ/54ա-7բ։ ժա/57բ-61ա (58բ-9բ Հոլովք նախագաղափարաց...։ 59բ-61ա Հոլովք ածանցականացն...)։ ժբ/61ա-4ա։ ժգ/64ա-5բ։ ժդ/65բ-72ա։ ժե/72ա-6ա։ 2./76բ-125բ։ ա/76բ-81ա։ բ/81բ-3ա։ գ/83բ։ դ/83բ-115բ (84ա-6ա Յաղագս ստուգաբանութեան։ 86աբ Յաղագս շարադրութեան։ 86բ-7բ Յաղագս համաձայնութեան ընդ [մակ]ադրական անուան։ 87բ-8ա Յաղագս համաձայնութեան անուան ընդ տերանուան։ 88ա-9բ Յաղագս համաձայնութեան անուան ընդ յօդին։ 89բ-91ա Յաղագս համաձայնութեան անուան ընդ բայի։ 91ա-112ա Յաղագս հոլովառութեան։ 112բ-5ա Յաղագս հոլովառութեան նախադրութեան։ 115աբ Յաղագս արգելման հոլովմանց)։ ե/115բ-25բ (116ա-9բ Յաղագս զանազան շարադրութեան միոյ դիտաւորութեան։ 119բ-20բ Յաղագս պարզ ոտից։ 120բ-1բ Յաղագս բարդ ոտից, որք են տողքն (թ. 121-2ի միջեւ 1 թ. ընկած, վջ. թափուած. «... որ է յերկուց յերկարաց եւ յաղօտէ ութավանգ՝ որկէն ծագեցաւ///»)։ Յաղագս տաղի՝ չիք։ 122ա Յաղագս վերծանութեան (սկ.՝ «/// եւ ըստ իմացուածոցն արտաբերել զողբերգական բանն...»)։ 122ա-3բ Յաղագս առոգանութեան։ 123բ-5բ Յաղագս կիտի)։

Ծնթ. Միաւորների խորագրերը ստ. լս-ներում նշուած։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 126ա (կազմողի, 1773 թ., նոտրգիր) Կամաւ Աստուծոյ ես՝ անարժան տէր Պետրոսըս կազմեցի. թվականին ՌՄԻԲ. (1773) էր։

2. 1բ (1812 թ., նոտրգիր) Աւետիս Մարգարեան, Գովք քերականութեանս (ծայրակապ՝ «ԱՒԵՏԻՍ ՄԱՐԳԱՐԵԱՆ»)

Ի վերայ անուան է գրեցեալ

Ամենագով գիրք զայս բարի,

Ւիւսեալ ազկաց է պաշտելի,

Եթէ մեծաց եւ թէ փոքունց,

Տրի յիմաստ քերականի,

Ի յամենից գերյարգելի,

Սայ է յաճախ կիրառնելի,

Մտաց, Աչաց, Րախճալի։

Գառնուկ, Անծնոց ե[ւե]թ հաճելի,

Րամից, Երգոց, Աշխարհայնոց,

Նուակօղ հիւսօղ զարմ[ա]նալի։ 1812, 3/16։

Ծնթ. Ազգանուան ծայրակապը վերջին քառատողի գլխատառերով։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառին սոսնձած թղթին՝ սեւով «Խ[աչիկ] վարդապետ, [Հմր] 93/3685», «ԺԷ. [դար], Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]», 1ա՝ սեւով «Հմր 82», կարմրով՝ «Հմր 93»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 107, Հմր 93:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ զանազան գծեր, 3ա՝ «ե (հակառակ դիրքով), փան», 33բ՝ «քերական բարդ», 90բ՝ «///աթմն», 125բ՝ «Զի եւ ամենայն կարողութեանց եարեալօղ», 126բ՝ «եա, կաւ, այե, կամաւ, ա, ո, կար»։

 

 

3686

ԲԺՇԿԱՐԱՆ

(բաղկացած 2 ձեռագրից)

ԹԵՐԹ՝ 33։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,5×11,5։ ԿԱԶՄ՝ կարմիր լաթ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա, Բ+Գ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, Ա եւ Գ՝ մասն կազմաստառի (նորոգման ժամանակի)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած-վերակազմուած Ի. դարում (կազմը եւ պհպ-ները). սոյն ձեռագրի վերջում դրուած 15 թերթանոց 3րդ ձեռագիրը (կրկին Բժշկարան) Օ. Եգանեանն առանձնացրել եւ որպէս այլ ձեռագիր գրանցել է Հմր 9888 համարի տակ (հմմտ. ձեռ. 9888. աւելի մանրամասն տե՛ս Նշում). կազմի լաթը թեթեւակի գունափոխուած, մաշուած, աղտոտուած, մէջքի կաշին մաշուած, քերծուած. կազմաստառները եւ պհպ-ները թեթեւակի մաշուած, մասամբ խունացած։

ՁԵՌԱԳԻՐ Ա.

ԲԺՇԿԱՐԱՆ

 ԺԸ. դար

ԳՐԻՉ՝ Սահակ։

ԹԵՐԹ՝ 31 (թ. 1-30, 33)։ ՊՐԱԿ՝ Ա-Զ×8 (Բ, Գ, Դ 4, Ե 3, Զ 7)*+1։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմներով՝ եռամահիկ եւ խաչով պսակուած զինանշան (թերթերի եզրահատման պատճառով հազիւ ընկալելի)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (12,5×8,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 7ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 19-21։

* Ծնթ. Խառը դասաւորուածութեան եւ մէջընդմէջ ընկած թերթերի պատճառով Բ.-Ե. պրակները եւ վերջիններիս թերթերի քանակը՝ պայմանական։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, մոմի, սնկային հիւանդութեան եւ անմաքուր ջրի լայն հետքեր, գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, խոնաւութիւնից մասամբ գունափոխուած, տեղ-տեղ թանաքը տարածուած, ստորին արտաքին անկիւնները խոնաւութիւնից եւ գործածութիւնից սեւացած, էջ 15ա, 16բ՝ սեւ թանաքի հետքեր, թ. 28՝ պատռուած. ձեռագիրը սկզբից եւ վերջից թերի՝ մէջընդմէջ բազմաթիւ թերթեր ընկած, նորոգելիս (Ի. դ.) թերթերը տեղերով շփոթած եւ ըստ այդմ համարակալած. ճիշտ կարգն այս է՝ թ. 1-9, 17-9, 21, 20, 22-3, 13-4, 10-1, 15-6, 12, 24-30, 33, թ. 17-8ի միջեւ 1, իսկ թ. 10-1ի միջեւ առնուազն 3 թերթ ընկած, թ. 14ից յետոյ առնուազն 1 թերթ ընկած, թ. 12ից, 16ից եւ 21ից յետոյ, ինչպէս նաեւ թ. 24-5ի եւ թ. 28-9ի միջեւ անորոշ քանակի թերթեր ընկած (տե՛ս Բովանդակութիւն)։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-30բ [Բժշկարան]

– 1ա-6ա Ցանկ հաքիմարանին լաւ եւ ընտիր – Ա. Վասն խոտին, որ արբենայ... ՄԷ. Վասն տուղլու պալղամին։

1. 6բ-9բ, 17ա-9բ, 21աբ [Պատմութիւն ծաղկանց]

ա. 6բ Ա. Սկիզբն Հաքիմարանին. Հաքիմագիրք բժշկապետացն ամենայնի – Ա. Խոտ մի՝ արփենայ ասեն զանունն ի դիւթաց եւ ի կախարդաց է...

բ. 6բ-8ա Բ. Պատմութիւն համասփիւռ ծաղկին – Խնդրեա՛ զնա, յորժամ ցուլն լինի տանուտէրն...

գ. 8բ Գ. [Վասն ղուլբլ ղամար ծաղկին] – Բոյս մի այլ կայ, զոր տաճիկն ղուլբլ ղամար անուանէ...

Ծնթ. Խորագրերի այս եւ յաջորդ վերականգնումներն ըստ ցանկի. Գ. եւ Դ. միաւորների խորագրերը ցանկում ետ եւ առաջ են։

դ. 9աբ Դ. [Վասն մարդա ծաղկին] – Դեղ մի կայ մարդոյ ծաղիկ ասեն. լինի բարձր եւ ի ծմակ տեղիք...

ե. 9բ, 17ա-9բ, 21աբ Ե. Յաղակս խոտին, որ լօշտակ ասեն – Հունարէն ապիաս լեղի կոչի եւ յատկութիւն է Դ. կերպիւ... (թ. 17-8ի միջեւ 1 թ. ընկած. 17բ «...նայ ջերմն թողու, եւ աջ ձեռն կապեն՝ լաւանայ///» 18ա «///չորանայ, դարձեալ փոխէ, այտով աղէկնայ։ Եւ այլ ամենայն ցաւ, որ ի պլղամէ լինի...», վջ.՝ թափուած. 21բ «...Կիպրոսի առջասպ աղա՛յ եւ միաւորէ՛ յիրեար եւ դի՛ր ի վերայ, որ///», թ. 21ից յետոյ որոշ թերթեր ընկած, Զ.-Է. միաւորները՝ չիք)։

2. 10ա-6բ, 20աբ, 22ա-30բ [Դեղագիրք]

ա. 20աբ, 22ա-3բ, 13ա-4բ [Ը. Վասն աչաց դեղ ՀԲ. (72) ցեղ] – (սկ.) /// եւ մանր աղայ եւ զազոխն յիրար խառնէ...

բ. 14բ [Թ. Վասն գլխացաւի Լ. (30) ցեղ] – Գլխացաւի. խաղողի որթուն տերեւն եւ զոստն ծեծեն... (վջ.՝ թափուած. «... Ա. դրամ գործելի արա՛ ի ներս խառնէ՛. եւ այտ է///». թ. 14ից յետոյ առնուազն 1 թ. ընկած)։

գ. 10ա [Ժ. Վասն գէլ գլխոյ Ժ. ցեղ] – (սկ.) ///ծեծելուն ծեծէ՛ եւ զայլն գերմակ աղա՛յ, խառնէ՛...

դ. 10ա ԺԱ. Վասն ականջայցաւի կամ իրք մտ[ան]է – Ա՛ռ սապռ եւ ջրով տրորէ՛...

ե. 10աբ ԺԲ. Աղօթք խոցի – Քրիստոս գայր աշակերտօքն եւ էառ ձայն լալոյ...

զ. 10բ ԺԳ. Թէ մարդոյ ձուքն ցաւի կամ ուռի – Զսոխի հունդն վարդի եղօվ տապկէ՛...

է. 10բ ԺԴ. Մաճուն շինելու – Ա՛ռ զշաքար Ա. լօթ...

Ծնթ. Թ. 10-1ի միջեւ առնուազն 3 թերթ ընկած. ԺԵ.-ԺԷ. միաւորները՝ չիք։

ը. 11աբ ԺԸ. [ԹԷ ականջն իրք մտանէ] – (սկ.) ///Ականջն, որ ճճու մտնու. ա՛ռ զդեղձան տերեւն, թաժայ ընկուզի փուր ի յիւրմէն կտրէ՛...

թ. 11բ, 15ա ԺԹ. Որ շլինքն խոց ընկել լինի կամ այլ դեղ – Ա՛ռ այծու լեղի, այր մարդու միզն...

ժ. 15աբ Ի. Վասն մլհամի – Ա՛ռ զնռան կեղեւն, եփէ՛ եւ զջուրն վաթէ՛...

ժա. 15բ ԻԱ. Մլհամ Բաղտադի – Ա՛ռ սպիտակ մոմ եւ սեւ այծու երիկամի ճրագու...

ժբ. 15բ ԻԲ. Մլհամ թագաւորական, որ ուտէ զաւեր միսն եւ բերէ զաղէկ միսն. այս հով ժամանակի է – Ա՛ռ սեւ ձութ Ժ. դրամ...

ժգ. 15բ-6ա ԻԳ. Վասն մլհամի. ժանկառ, որ ուտէ զմսամոլն եւ սրբէ զխոցն – Ա՛ռ ժանկառ լոսած եւ մաղած Բ. դրամ...

ժդ. 16ա ԻԴ. Վասն մլհամի կարմիր, որ ցամաքցնէ խոցն եւ կատարեալ մորթ բերէ – Ա՛ռ սպիտակ մոմ Բ. դրամ...

ժե. 16բ ԻԵ. Դեղ բերանի – Ա՛ռ քար զառիկ եւ մուրտասանկ եւ կալէքար եւ ոսկրչի բորակ... (վջ.՝ թափուած. «... Բերանն, որ աւերի. ա՛ռ մեկ բաժին շիպ ու այրէ, Բ. բաժին///»)։

Ծնթ. Թ. 16ից յետոյ որոշ թերթեր թափուած, ԻԶ.-ԻԹ. միաւորները՝ չիք։

ժզ. 12աբ [Լ. Վասն փորացաւի՝ արիւն երթայ] – (սկ.) ///յառաչ զչամիչն ծեծէ՛ եւ յետոյ քիչ-քիչ զայն դեղերն յիրար խառնէ՛... (վջ.՝ թափուած. «... Փորն, որ կակուղ է եւ արիւն բերէ, որ չի///»)։

Ծնթ. Թ. 12ից յետոյ բազմաթիւ թերթեր թափուած, ԼԱ.-ՃԵ. միաւորները՝ չիք։

ժէ. 24ա ՃԶ. [Վասն] աղից խոստուկի – Թէ զապանոս փայտն աղայ ուտէ...

ժը. 24ա ՃԷ. [Վասն] աչիցն սպիտակն հանելոյ – Աղաւնոյ աջ թեւն արիւն կայ...

ժթ. 24ա ՃԸ. Վասն ըմբելոյ ջրոց – Եղեւ ընդրութիւն բժշկապետացն հնդկաց...

ի. 24ա ՃԹ. Վասն սեւ մաղձի – Ասեն բժշիշկն հնդկաց, թէ որ զսեւ հալիլան...

իա. 24ա ՃԺ. [Վասն պլղամն սրբելոյ] – Պարսից բժիշկն ասացին, թէ ոք զկոտման հունդն ամենայն այգ ուտէ...

իբ. 24բ ՃԺԱ. [Վասն օգտութեան գարնան] – Ասեն բժիշկն, թէ օգնութիւն մարդուն...

իգ. 24բ ՃԺԲ. [Վասն խիարին՝ ուտել, թէ չէ] – Ամռան ամենայն այգ խիար մի՛ ուտիր...

իդ. 24բ ՃԺԲ.* [Վասն զանճապիլի օգտակարութեան] – Ով որ աշունն ամէն ամիս Է. կոճ զանճապիլ ուտէ...

* Ծնթ. Թուահամարի կրկնութիւն, ցանկում այս միաւորը արտահայտուած չէ (խորագիրը՝ պայմանական)։

իե. 24բ ՃԺԳ. Վասն երակաց առնուլ – Թէ ինչ խասիաթ ունի՝ գրել այ հին եւ նոր հաքիմնին...

Ծնթ. Թ. 24-5ի միջեւ ընկած թերթեր, ՃԺԴ.-ՃԽԲ. միաւորները՝ թափուած։

իզ. 25ա [ՃԽԳ. Վասն որդնուն՝ ակռանիդ նեղէ] – (սկ.) ///պն լոսէ՛ քացխով եւ վարդի ջրով ի վրայ դի՛ր (այսչափ)։

իէ. 25ա Ճ[ԽԴ. Վասն խնձորն կակուղ է տոքից սրտին] – Խնձորն կակուղ է տոքից սրտին խնդում բերէ...

իը. 25ա ՃԽԵ. Լուի դեղ – Զտատասկն եփէ՛ եւ զջուրն ի տանտ ցանէ՛...

իթ. 25ա ՃԽԶ. [Վասն թէ մարդոյ պորտն ցաւէ. Ջալինոսի է] – Գալինոս ասաց, թէ մարդոյ պորտն ցաւի...

լ. 25ա ՃԽԷ. [Վասն Ահարօնի, թէ զսխտորի ջուրն] – Ահարոն ասաց, թէ զսխտորի ջուրն եւ զոչխարի լեղին եռնցնէն...

լա. 25ա ՃԽԸ. [Վասն նռան՝ խորվէ՛ եւ զջուրն] – Այլ եւ նուռն խորովէ՛ եւ զջուրն տաք-տաք ի յականջն կաթեցո՛...

լբ. 25ա ՃԽԹ. [Վասն Ահարօնի, թէ զսոխի ջուրն] – Ահարոն ասաց, թէ զսոխի ջուրն յաչքն դնես...

լգ. 25աբ ՃԾ. [Վասն աչաց՝ սպիտակ կենայ] – Թէ աչքն սպիտակ կենայ, ա՛ռ զառնեկ եւ սպիտակ աղ...

լդ. 25բ ՃԾԱ. [Վասն անանիխին՝ տաք է եւ ամենայն ցաւոց] – Անանուխն տաք է եւ ամենայն ցաւոց օգտակար...

լե. 25բ ՃԾԲ. [Վասն քարաւուզին ջերմայ] – Քարաւուսն ջերմային է եւ ազնիւ ամենայնի (այսչափ)։

լզ. 25բ ՃԾԳ. Փորացաւի – Զպախրու վէգն այրէ՛, մեղր խառնէ՛ եւ կե՛ր...

լէ. 25բ-6ա ՃԾԴ. Գլխացաւի մաճուն – Խարայ հալիլայ, սարու հալիլայ, ալմաճ քապլի...

լը. 26ա ՃԾԵ. Վասն աչից, որ զարկուց ուռենայ – Ա՛ռ զբակլի ալիւրն եւ սպիտակ գինի...

լթ. 26ա ՃԾԶ. [Վասն աչաց արտասուաց] – Երբ աչից արտասունքն գայ, նա իւր գոզէն աչքն կաթեցո՛յ...

խ. 26ա ՃԾԷ. Աչաց զարմանագործ դեղ – Ա՛ռ զանօշինդր, որ է նշադիր...

խա. 26ա ՃԾԸ. Աչաց, որ ջուր կա – Ա՛ռ մանուշակին թուփն, մանուշակովն չորցո՛ւ...

խբ. 26ա ՃԾԹ. Վասն աչաց, որ ջուրն երթայ – Ա՛ռ զկաքվու լեղին, ի աչքն կաթեցո՛յ...

խգ. 26ա ՃԿ. Վասն գլխոյ – Տերեւ ուռի, մատիտեղ, պզըրղատուն Ե. Ե. դրամ...

խդ. 26ա ՃԿԱ. Վասն սրտացաւի – Ա՛ռ ԺԵ. (15) հատ սերկեւիլի կուտ...

խե. 26բ [ՃԿԲ. Վասն ընծ մորթու վերայ նստի] – Ով որ ընձ մորթու վերայ նստի, սունկ չի լինի...

խզ. 26բ [Ճ]ԿԳ. Վասն միջացաւի – Ա՛ռ զապու զայտն, որ է պուզիատի տակն...

խէ. 26բ ՃԿԴ. Կին, որ կաթն չունի – Հին գարի եւ նոր մեղր, գարնան ցան ալիւր եռցո՛...

խը. 26բ ՃԿԵ. Կին, յորժամ որ տղայն ի փորն մեռանի – Զդաղձն եփէ՛ եւ տո՛ւր...

խթ. 26բ ՃԿԵ (ուղղած՝ Զ). Կնոջ, որ տղաբերքն խախտի յետուստ կամ առաջուստ – Ա՛ռ զշաֆտալուին կուտն, էրէ՛...

ծ. 27ա ՃԿԷ. Թէ մարդոյ ծածուկ մարմինն քորի – Ա՛ռ հինայ եւ ցմախտակ, վայրի մանանեխի հունդ...

ծա. 27ա ՃԿԸ. Օծահարի եւ կատղած շան – Զպանիրն քացախով տրորէ՛...

ծբ. 27ա ՃԿԹ. Վասն, որ կատղած շունն զմարդ խածանէ – Ա՛ռ զթթին տերեւն, ծեծէ՛...

ծգ. 27ա ՃՀ. Վասն կերակրոյ, որ ի վեր բերէ եւ չի դադարի – Ա՛ռ զնռան գլուխն եւ շաքար, աղա՛յ...

ծդ. 27ա ՃՀԱ. Տղի, որ ի ձուգն ի վայր գայ – Ա՛ռ նշաստակ, քացախ ու ձէթ...

ծե. 27ա ՃՀԲ. Տղայն, որ շռէ ի տեղն – Զխոզի բուշտն այրէ՛ եւ ջուրով տո՛ւր...

ծզ. 27ա ՃՀԳ. Տղայն, որ տեղ որ դեղն շռէ – Զխօսողին զլերդն եփէ՛ եւ տո՛ւր...

ծէ. 27աբ ՃՀԴ. Ակռացաւի – Ա՛ռ զգխտորն ու զմէջն փորէ՛...

ծը. 27բ-8բ ՃՀԵ. Դեղ փորացաւի, որ խիստ երթայ – Ա՛ռ ԺԷ. (17) դրամ մազտաքէ...

ծթ. 28բ ՃՀԶ. Վասն սրտացաւի – Ա՛ռ ԺԵ. (15) հատ սերկեւիլի կուտ, տրորէ, քաչ...

կ. 28բ ՃՀԷ. Վասն ամենայն ցեղ փորացաւի – Պրինձն եփէ, ջրով եւ քամէ,...

կա. 28բ ՃՀԸ. Ամենայն փորացաւի դեղ – Եւ հիւանդի զկերակուրն ամառն հով տո՛ւր, ձմեռն տաք (այսչափ)։

կբ. 28բ ՃՀԹ. Վասն միջացաւի աղէց ցաւի – Զծորեն տակն գինով եփէ, եւ տո՛ւր խմէ...

Ծնթ. Թ. 28-9ի միջեւ ընկած թերթեր. ՃՁ.-ՃՁԲ. միաւորները՝ թափուած։

կգ. 29ա ՃՁ[Գ]. Վասն մաշացաւի – Ուտէ եւ ըմբէ եւ ոչ լաւանայ...

կդ. 29ա ՃՁԴ. [Դեղ քամոյ] – Դեղնուզ լի հան զկապր ցախ խոտն տակովն, կորիզիւն եփէ՛...

կե. 29ա ՃՁԵ. Վասն փայծղան դեղ – Ա՛ռ զթուզն, քացախով եփէ՛...

կզ. 29ա ՃՁԶ. Մարդոյն, որ ընդ քիթն արիւն երթայ եւ ոչ դադարի – Աղաւնոյ արիւն կաթեցո՛յ ի ներսն...

կէ. 29ա ՃՁԷ. Մարդ, որ արիւն թքանէ – Ա՛ռ կաթն եւ այծու ճրագու եւ դմակ եղ, եփէ՛...

կը. 29ա ՃՁԸ. Վասն սրտացաւի – Զեղճին արմատն բուռն մի քաղէ՛...

կթ. 29ա ՃՁԹ. Պորտի դեղ – Զսեւ շան սեռն հասու ա՛ռ...

հ. 29բ-30ա [ՃՂ.] Ճաւարիշի ճալինուս – Զայիֆ մատային շահ ունի, սրտին մատէն շահ ունի...

հա. 30ա ՃՂԱ. Եղն աւձի, որ արապն շահմլաֆայի ասեն – Այտոր եղն տաք է եւ կտրուկ աչացն շահ ունի...

հբ. 30բ [ՃՂԲ. Մարդի ձ]ուն որ քամին անկանի, ուռի – Սապրի սաղութրայ Դ. մսղալ...

հգ. 30բ ՃՂԳ. Արախէն, որ մօրէ կու լինի, շատ լալուն ձուն կուռի – Սաղութրայ Ա. մսղալ...

հդ. 30բ ՃՂԴ. Մարդն, որ կոզկապ լինի – Խամ մոմն թրիւքն խառնեն...

հե. 30բ ՃՂԵ. Մարդն, որ օձ գծէ – Ֆլֆլուն ծեծեն, արախի գոզովն խմացանեն (այսչափ)։

հզ. 30բ ՃՂԶ. Մարդին սիրտն, որ սանջու բռնէ – Սեւ ուլն մորթէն, սիրտն հանեն...

հէ. 30բ ՃՂԷ. Գոզկապի – Թանն քամոց ձգէ, թանին ջուրն ավի (՞) լիմոնին հետ խառնէ՛... Աստուծով ջրվէթն կու պրծանի։

Բժշկական որոշ եզրերի եւ բուսանունների ընթերցման հարցում ցուցաբերած օգնութեան համար շնորհակալութիւն ենք յայտնում «Բժշկագիտութեան եւ բնագիտութեան պատմութեան ուսումնասիրման» բաժնի աշխատակից Ա. Սահակեանին։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԹ. դ., նոտրգիր

33ա Դեղ աթաշակի – Գօզդաշին հարխն ծեծէ՛, մաղէ՛, գովոց թղայ եղէ՛, խառնէ՛, քսէ՛ (այսչափ)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

6ա ԶՍահակ գրիչս յիշեա՛, ո՛վ եղբայր։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 33բ (ԺԹ. դ., վրացատառ հայերէն) azna, aznuamiwar shap parun haruTiun, hanguca-l«maminkon, wara stefan Tomasov (= Ազնա, ազնուամիծար սհապ պարուն Հարութիուն հանգուցալ Մամինկոն, ծառա Ստեփան Թոմասով)։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Բ.

ՎԱՍՆ ՔԱՐԱՆՑ

ԺԸ. դար

ԹԵՐԹ՝ 2 (թ. 31-2)։ ՊՐԱԿ՝ 1×2։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15,5×9։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11,5×7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 31ա). խորագիրք կարմիր։ ՏՈՂ՝ 17։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, մոմի, սնկային հիւանդութեան հետքեր, գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, խոնաւութիւնից մասամբ գունափոխուած, դեղնած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 31ա-2բ [Վասն քարանց]

ա. 31աբ [Բնութիւն քարբարին] – ///լիսի եւ կարմրագուն։ Ով քարբարն յետն պահէ՝ յաչս մարդկան ընդունելի երեւի...

բ. 31բ Լաջվարդն – Լեխ Ռայիսն ասէ, թէ թայ լիլն գծէ, եթէ աչք քաշեն՝ մազ չբուսնի աչքին մէչն...

գ. 31բ-2բ [Վասն բնութեան փիրուզին] – Փիրուզին բնութիւն հով եւ չոր...

դ. 32բ [Վասն բնութեան զմբրութի] – Զմբրութին բնութիւն հով եւ չոր, ոսկոյ մադանում կու գըդնուի... Դեղքն կորէ, եւ թէ օձի, կարճի։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին սոսնձած կարմիր մոմլաթին՝ «3686», պհպ. Ա.՝ մատիտով «ունի միկրոֆիլմ», պհպ. Բա՝ սեւով «Խ[աչիկ] վարդապետ, Հմր 94/3686», «ԺԸ. [դար], Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]», Բ. կազմաստառին սոսնձած թղթին՝ «Ուշադրություն. Նախկինում սույն գրչագրի վերջում դրված էր 15 թերթերից բաղկացած ԺԹ. դարի մի Հեքիմարան («Վասն կնոջ ամլութեան»), որ մինչեւ 1942 թվականը ինքնուրույն միավոր էր։ Մենք անջատեցինք եւ նորից դարձրեցինք ինքնուրույն միավոր Հմր 9888ի տակ։ Օ[նիկ] Եգանյան, 7/VII-60»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 107, Հմր 94։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 31ա՝ «ա ե», զանազան գծեր, 32բ՝ զանազան անկապակից տառեր եւ բառեր։

3687

ԽՐԱՏՔ ԽԻԿԱՐԱՅ

 ԺԸ. դար

ԹԵՐԹ՝ 16 (սեւով հետագայի թերթակալում՝ 125-40, որ է՝ 1ա-16ա)։ ՊՐԱԿ՝ Թ×16։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ «D, A»։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5×11,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (11,5×7)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 16ա). խորագիրք կարմիր։ ՏՈՂ՝ 21։ ԿԱԶՄ՝ կարմիր լաթ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ չգրուած դեղնաւուն թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. սոյն ձեռագիրը Հմր 3454 ձեռ-ի մի մասն է, որ առանձնացուել եւ կազմուել է իբրեւ առանձին ձեռագիր (տե՛ս նաեւ Նշում, Հմր 3454ը եւս ամբողջական չէ, մայր ձեռագրի ընդամէնը 1՝ ԺԴ. պրակն է). ձեռագրի սկզբից եւ վերջից երկուական թղթէ պհպ. աւելացուած (Ի. դար). կազմի լաթը թեթեւակի մաշուած, աղտոտուած, կազմաստառները եւ պհպ-ները թեթեւակի մաշուած, մասամբ խունացած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, դեղին հետքեր, գրադաշտը խոնաւութիւնից տեղ-տեղ աղտոտուած, թանաքը տարրալուծուած, մասամբ լուացուած, որի պատճառով թերթերը խունացած, բնագիրը յաճախ դժուարընթեռնելի։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-16բ Պատմութիւն եւ խօսք Խիկարայ Իմաստասիրի, զոր պարտ է իմանալ եւ ի միտ առնուլ ամենայն մարդկան. Վասն շահի եւ օգտութեան

Տե՛ս ձեռ. 464, 40ա-56ա: ա/1ա-2ա։ բ/2ա-15ա։ գ/չիք։ դ/15ա-6բ (վերջը՝ թափուած. «... Ասէ տէր ծառայն. Դու ի քո ժամանակդ///»։

Տե՛ս Պատմութիւն եւ խրատք Խիկարայ իմաստնոյ, աշխ. Ա. Մարտիրոսեանի, Գիրք Ա., Երեւան, 1969, էջ 1-361 (ձեռագիրս օգտագործուած որպէս B13 տարբերակ)։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին սոսնձած կարմիր մոմլաթէ պիտակին՝ «3687», Ա. կազմաստառին՝ մատիտով «Հմր 3454-ի մասն է։ Օ[նիկ] Ե[գանյան]», պհպ. Աա՝ մատիտով «ունի միկրոֆիլմ», «Մասն է Հմր 3454 ձեռագրի։ Օ[նիկ] Ե[գանյան]», պհպ. Բա՝ սեւով «Խ[աչիկ] վարդապետ, Հմր 95ա/3687», 1ա՝ «Հմր 104»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 108, Հմր 95ա:

 

 

3688

ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ, ԲԱՆՔ ՉԱՓԱՒ

 ՌՂԶ. – 1647

ԳՐԻՉ՝ Սիմոն։

ԹԵՐԹ՝ 252+2 (կրկն.՝ թ. 108, 149)։ ՊՐԱԿ՝ Բ-ԻԱ×14 (Բ 8, Դ, ԻԱ 10, Ե, Զ, Թ, ԺԴ, ԺԸ, Ի 12, ԺԱ 13, ԺԳ 15)։ ՆԻՒԹ՝ մագաղաթ (թ. 9, 22, 33, 44, 45, 56, 57, 70, 71, 84, 97, 109, 122)*, թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 11,5×8։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (8,5×5)։ ԳԻՐ՝ բոլորգիր. գրչափոխութեամբ (նմուշ՝ 34ա. ծածկագիր՝ 204ա, 204բ). խորագիրք՝ կարմիր եւ շագանակագոյն։ ՏՈՂ՝ 16։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով (մէջքը եւ եզրերը՝ նորոգման ժամանակի). միջուկը՝ տախտակ. աստառը՝ վանդակազարդ կտաւ (նորոգման ժամանակի). լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Գ+Դ-Զ՝ դեղնաւուն չգրուած թուղթ։

* Ծնթ. Մագաղաթ են միայն պրակների առաջին զոյգերը թ. 122ը ներառեալ (13 թերթ)՝ այդպէս է արուած ամենայն հաւանականութեամբ պրակների ամրութիւնն ու լաւ պահպանումն ապահովելու նպատակով։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 108ա, 152բ, 205բ։ Լուսանցազարդ՝ բուսական՝ 102բ, 108ա, 152բ, 205բ, 215ա, 218ա, 223ա, 228բ, 244ա, 247ա, 250բ, թռչուն՝ 238ա։ Զարդագիր՝ հանգուցագիր՝ 152բ, 205բ, 215ա, 218ա, 223ա, 228բ, 238ա, 247ա, 250բ, թռչնագիր՝ 108ա։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, վարդագոյն, շագանակագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դարում, վերակազմուած հին ու նոր կաշիների միացումով, նոր կազմաստառով (Երեւան, 1971), հիմքը ամրացուած սպիտակ թղթով, եզրերն ամրացուած-լրացուած այլ թղթով, թ. 227-52՝ գրադաշտը ամրացուած, ձեռագրի թերթերը նորոգման ժամանակ վերադասաւորուած եւ վերաթերթակալուած. Ա եւ Բ փեղկերի հին դրոշմազարդ կաշին մաշուած, քերծուած, թեթեւակի գունաթափուած, տեղ-տեղ թափուած, դռնակի կաշին խոնաւութիւնից ճաքճքած, մաշուած, մասամբ ձեւափոխուած, զոյգ կապիչներն ու գամերն ընկած, կազմաստառները թեթեւակի մաշուած, աղտոտուած, պհպ. Գ՝ խոնաւութիւնից դեղնած. լուսանցակողերի կարմիրը թափուած, սեւացած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, մոմի, իւղի եւ սնկային հիւանդութեան հետքեր, գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, տեղ-տեղ թանաքը տարրալուծուած, որոշ բառեր եղծուած, ձեռագիրը սկզբից եւ վերջից թերի, որոշ թերթեր մէջընդմէջ թափուած՝ թ. 22-3ի, 32-3ի, 84-5ի, 96-7ի, 109-10ի միջեւ 1ական, իսկ թ. 8-9ի միջեւ 2ական թերթ ընկած, մագաղաթէ թերթերը խոնաւութիւնից դեղնած, մասամբ ձեւափոխուած, թ. 3-9, 225՝ ցեցի անցքեր, թ. 9՝ պատռուածք-անցք, էջ 86ա, 195ա՝ սեւ թանաքի բծեր, էջ 97բ-8ա՝ անմաքուր ջրի հետքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-252բ [Ներսիսի Շնորհալւոյ Բանք չափաւ]

Տե՛ս ձեռ. 1540, 3ա-376ա: 1. ա/1ա-102բ (սկ.ը եւ որոշ թերթեր մէջընդմէջ թափուած. 1ա «/// Այլ որ ըզնա՝ յամենայնին, / Ազատեցեր յանլոյս վայրին...», թ. 8-9ի միջեւ 2 թ. ընկած. 8բ «...Ածեր զաշխարհըն Պաղեստին, / Ըստ քո խոստման անսուտ բանին///» 9ա «/// Աղաղակաւ տապալեսցին,/ Դրունք ի հիմանց քանդեալ բարձցին...», թ. 22-3ի միջեւ 1 թ. ընկած. «...Ըզհուր մեղաց բորբոքեցին, / Կիզմամբ ախտից տոչորեցին///» 23ա «/// Մինչ դարձուսցես առ հայրենին, / Ուստի անկաւ մարդն առաջին...», թ. 32-3ի միջեւ 1 թ. ընկած. «...Ում դատաստանն յայտնի լինին///» 33ա «/// Զի ի գըլորմամբ բոլորս անձին, / Անկման ի հուրն առիթ լինին...», թ. 84-5ի միջեւ 1 թ. ընկած. «...Զիս որ թախծեալս եմ տրտմագին, / Ի հեռանալ շնորհաց քոյին ///» 85ա «/// Յակոբոսի Մակալփենին, / Եւ Թովմայի երկորեակին...», թ. 96-7ի միջեւ 1 թ. ընկած. «...Որք նենգաւորք միմեանց լինին, / Դաւաճանեն զանմեղ հոգին///» 97ա «/// Զանհաւատից դասըն կարգին, / Որոց անշէջ հուրն է բաժին...», թ. 109-10ի միջեւ 1 թ. ընկած. «...Էր միշտ եւ է այժմուս///» 110ա «/// Ւոչ երկնայնոց սեռին վեհից, / Զի եթէ է գոլ հաւատամք...»)։ բ/102բ-7բ (107բ գրչից՝ «Տունք բովանդակ Բ. հազար՝ երկու պակաս»)։ 2. ա/108ա-48բ։ բ/148բ-52ա։ գ/չիք։ 3. ա/152բ-4բ (խորագիրը՝ չիք)։ բ/154բ-204ա։ 4-6/չիք։ 7/215ա-8ա։ 8/205բ-15ա (խորագիրը՝ չիք)։ 9/228բ-38ա։ 10/223ա-8բ։ 11/218ա-23ա։ 12/246բ-50բ։ 13/238ա-40ա։ 14/242ա-4ա։ 15/244ա-6ա։ 16/246աբ։ 17/240աբ։ 18/241բ-2ա։ 19/240բ-1բ։ 20-3/չիք։

Տե՛ս Ներսէս Շնորհալի, Գիրք որ կոչի Յիսուս Որդի, Կ. Պօլիս, 1824։

Բ. 250բ-2բ [Տաղ ի Սուքիաս վարդապետէ ասացեալ* (ծայրակապ՝ «Ա-Ք»)] – Աստուած ի մուտ բանից է մերձենալ, / Բայց որ բանից կենաց սովին... Քանզի թէ զայս պահես յուսով, / [Առնու]ս պըսակ անճառ լուսով (տաղը աւարտւում է, սակայն ըստ ամենայնի ձեռագրի վերջից որոշ թերթեր թափուած են)։

* Տե՛ս Ուշ միջնադարի հայ բանաստեղծութիւնը (ԺԶ-ԺԷ. դդ.), Բնագրեր, հտ. Բ., աշխ. Յ. Սահակեանի, Երեւան, 1987, էջ 409-413 (այստեղ օրինակուած են տպագրի քառատողերի միայն առաջին երկու տողերը)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

152ա Ի Ներսէսի վասն երկնից շրջագայութեան եւ զարթուց նորա, ի չափ երկոտասանից, պարեալ ոտից ի խնդրոյ բըժշկապետի եւ աստղագիտի, ծրաւղս գարշ եւ եղկելի։

204ա Եւ զանարժան բմսկդ (փոխարինագիր ծածկագիր՝ Սիմոն*) գրիչ՝

Յիշեա՛, Տէ՛ր Յիսուս փրկիչ։

* Ծնթ. բմսկդ՝ բ=ս, մ=ի, ս=մ, կ=ո, դ=ն. Սիմոն։

204բ Փառք ամենասուրբ Երրորդութեանն, համափառ եւ զուգակշիռ եւ վսեմագոյ, ինքնագոյ անեղին եւ մշտնջենաւորի էութեան եւ միութեան Հաւր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտ[եանս]։ Ի թուականութիւնս Հայոց ՌՂԶ. (1647), ձեռամբ փըծուն, զանպիտան, յամենամեղ եւ յանիմաստ գրչի՝ մբիցդ (փոխարինագիր ծածկագիր՝ Սիմոն*) ի խնդրոյ սորա։

* Ծնթ. մբիցդ՝ մ=ս, բ=ի, ի=մ, ց=ո, դ=ն. Սիմոն։

204բ (ծայրակապ՝ «ՍԻՄՈՆ». միայն կենտ տողերի սկզբնատառերով)

Սաստեա՛ յոգւունց, որ յիսախ,

Եւ մթութեանցն խաւարի,

Ինձ ողորմեա՛ զանարժանիս,

|205ա| Տառիս գրողի ի վատթարի։

Մատուցանեմ քեզ փարեի,

Զլսող հոգւոց այն յայտ ձայնի,

Որովք լինիմք երանելի,

Եւ կատարել զգործ բարի,

Նոյն զծածուկ զիմ լսելի,

Լըսել խրատու այսըր տառի։

250բ Զանարժան գրողս յիշեցէ՛ք։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Գ., էջ 254-255, Հմր 418։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «22.», պհպ. Ա՝ «3688», պհպ. Գա՝ «Խ[աչիկ] վարդապետ, Հմր 53 (վրան՝ կարմրով ջնջագիծ), Հմր 96/3688», «ԺԶ.-ԺԷ. դար (կանաչով վրան ջնջագիծ, ուղղած՝ ՌՂԶ. (1647)), Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]», պհպ. Եբ՝ սոսնձած սպիտակ թղթին՝ մեքենագիր «Վերակազմված է հին ու նոր կաշվով, նոր կազմաստառով։ Գլխ. վերականգնիչ՝ Ա. Խաչատրյան, Երեւան, 1970 թ. (ուղղած՝ 1971)»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 108-109, Հմր 96:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 44բ-5ա, 70բ-1ա, 84բ-5ա, 107բ (երկիցս), 108ա, 109բ-10ա, 122բ-3ա՝ «Յիսուս որդի», 203բ բնագրից ընդօրինակութիւն՝ «եւ բաժանմբըն միացեալ»։

 

 

3689

ՆԵՐՍԷՍ ՇՆՈՐՀԱԼԻ, ԲԱՆՔ ՉԱՓԱՒ

 ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 180։ ՊՐԱԿ՝ Բ-ԺԷ×12 (Բ 9, Թ, ԺԴ 10, Ժ 11, ԺԷ 8)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 12,5×9,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (9,5×6,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 101ա). խորագիրք՝ կարմիր եւ մանուշակագոյն։ ՏՈՂ՝ 16-20։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով (մէջքը եւ եզրերը՝ նորոգման ժամանակի). միջուկը՝ տախտակ. աստառը՝ կարմիր կտաւ (Ա. փեղկ), շագանակագոյն եւ վարդագոյն վանդակազարդ կտաւ (Բ. փեղկը եւ դռնակը նորոգման ժամանակի). լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա-Գ+Դ-Զ՝ դեղնաւուն չգրուած թուղթ (Ա-Բ, Ե-Զ, նորոգման ժամանակի), կանաչաւուն չգրուած թուղթ (Գ, Դ)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Զարդագիր՝ հանգուցագիր (պարզունակ)՝ 172բ-80ա։ Գոյներ՝ կարմիր, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած Ի. դարում, վերակազմուած հին ու նոր կաշիների միացումով, նոր կազմաստառով (Երեւան, 1971), ձեռագրի սկզբից եւ վերջից երկուական թղթէ պահպանակ աւելացրած, թերթերի պատռուած եզրերը եւ գրադաշտի պատռուածք-անցքերը ամրացուած-լրացուած այլ թղթով, բնագիրը տեղ-տեղ վնասուած. Ա. եւ Բ. փեղկերի հին դրոշմազարդ կաշին մաշուած, քերծուած, թեթեւակի գունաթափուած, տեղ-տեղ թափուած, դռնակի կաշին խոնաւութիւնից ճաքճքած, մաշուած, մասամբ ձեւափոխուած, զոյգ կապիչներն ու գամերն ընկած. Ա. փեղկի կազմաստառը թեթեւակի մաշուած, աղտոտուած, գունափոխուած, պհպ. Գ.՝ խոնաւութիւնից դեղնած, վրան զանազան բծեր. լուսանցակողերի կարմիրը թափուած, սեւացած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, թանաքի, մոմի, իւղի, եւ սնկային հիւանդութեան հետքեր, գրադաշտը խոնաւութիւնից գունափոխուած, աղտոտուած, տեղ-տեղ թանաքը տարրալուծուած, կպումներից որոշ հատուածներ եւ բառեր եղծուած, թերթերին յաճախ անմաքուր ջրի լայն հետքեր. ձեռագրի սկիզբը եւ վերջը թերի, որոշ թերթեր մէջընդմէջ թափուած՝ Ա. պրակը, թ. 4-5ի, 9-10ի, 89-90ի, 91-2ի միջեւ՝ 1ական, թ. 83-4ի՝ 2 թերթ, թ. 172-3ի առնուազն 1 թերթ ընկած, թ. 1-17՝ սխալ կարուած. կարդալ՝ թ. 1-4, 8, 5-7, 9-14, 16, 15, 17, թ. 90՝ ստորին անկիւնը մասամբ շերտազատուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-172ա [Ներսիսի Շնորհալւոյ Բանք չափաւ]

Տե՛ս ձեռ. 1540, 3ա-376ա: 1. ա/1ա-4բ, 8աբ, 5ա-7բ, 9ա-14բ, 16աբ, 15աբ, 17ա-85բ (սկ.ը եւ որոշ թերթեր մէջընդմէջ թափուած. 1ա «/// Եւ ի լըրման ժամանակին, / Կրկին ամաց քառասնեկի...», թ. 4-5ի միջեւ 1 թ. ընկած, թ. 8՝ կարդալ թ. 5ից առաջ. 4բ «...Եւ ես զհոգիս իմ երկնային, / Աղտեղեցի գործաւք չարին///» 8ա «/// Պարիսպք եւթն Երիքովին, / Ի նմանութիւն խոր դժոխին...»), թ. 9-10ի միջեւ 1 թ. ընկած. 9բ «...Աւծեր իւղով քո երկնային, / Յորդէգրութիւն Հաւրըդ վերին ///» 10ա «/// Նա ժողովող զոյգն իմաստին, / Անուանեցաւ յԻսրաէլին...», թ. 83-4ի միջեւ 2 թ. ընկած. 83բ «...Եւ թըշնամւոյն առնել զբարին, / Վասն քոյ սուրբ հրամանին ///» 84ա «/// Նա ոչ միայն որք սիրեցին, / Այլ ողորմեա՛ եւ ատողին...»)։ բ/85բ-9բ։ 2. ա/90ա-122ա (սկ.ը եւ որոշ թերթեր մէջընդմէջ թափուած՝ թ. 89բ-90ի միջեւ 1 թ. ընկած. 90ա «///հրէականին հետեւողի, / Այլ ի յերիս լոյս զատուցեալ...», թ. 91-2ի միջեւ 1 թ. ընկած. 91բ «...զխորհուրդ ըզբան զգործըս կըրից, / Եւ ինքն աչաց հողեղինի ///» 92ա «/// որպէս խոստումըն տէրունի, / Արդ այսպիսիք աստուածացան...»)։ բ/122ա-5բ։ գ/չիք։ 3. ա/126ա-7բ։ բ/127բ-66բ։ 4-5/չիք։ 6/166բ-72ա (վերջը՝ յղուողից տարբեր. «...Փոխ հատուսցուք որպէս զբանըս գովական, / Աստուածազաւր սըրբոյ Խաչիս փառատրութեան», յղուողի մի մասը՝ «Աւրհնեալ ես փայտ քրիստոսական... (ձեռ. 1540, 310բ-22բ)»՝ չիք)։ 7-23/չիք։

Տե՛ս Ներսէս Շնորհալի, Գիրք, որ կոչի Յիսուս Որդի, Կ. Պօլիս, 1824։

Բ. 172բ-80բ [Տաղարան]

ա. 172բ [Տաղ երկրորդ աւուրն Ծննդեան տեառն Ներսիսի Շնորհալւոյ ասացեալ (ծայրակապ՝ «ԵՐԳ ՆԵՐՍԻՍԻ ԱՅՍ Է»)] – Երգ նոր աւետեաց, / Բարբառ այսաւր մեզ հընչեաց... Սոցին համաձայն լերուք, մանկո՛ւնք Սիոնի։ / Էին ծնիցելոյ Բանին տուք միշտ աւրհնութիւն։

Տե՛ս Մատենագիրք հայոց, ԺԳ. հատոր, Գանձարան, Գիրք Ա., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 79-80 (տպագրում՝ Փոխ)։

բ. 172բ Տաղ բազմակենի Սրիկ Կոստանդէ – Կայր կոյսն ի յայրին, կայր եւ երկնանայր... Կոյսըն ծընանէր կեանս ազգի մարդկան։ / Զէակիցըն /// (վջ.)։

Հմմտ. Մատենագիրք հայոց, ԺԳ. հատոր, Գանձարան, Գիրք Ա., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 142 (համընկնում է մասամբ, լիարժէք համընկնում է ձեռ. 474ին՝ 39ա)։

գ. 173ա [Տաղ Յարութեան (ծայրակապ՝ այբուբեն «///Շ-Ք»)] – (սկ.) /// Շընորհատուն արարածոց երեւեցաւ խընկաբերից... Քրիստոսի տո՛ւք աւրհնութիւն՝ արարողին երկնաւորաց։

Տե՛ս Մատենագիրք հայոց, ԺԳ. հատոր, Գանձարան, Գիրք Ա., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 423։

դ. 173աբ Փոխէ զձայն. այլ տաղ Յարութեան (ծայրակապ՝ «ԳՐԻԳՈՐ») – Գոչէր հրեշտակն առ վիմին, / Վասն յարութեան Քրիստոսին... Փութացարուք մեծ յուսով, / զՏէր տեսանէք անդ յուսով, / մըխիթարէ զձեզ հոգով։

Տե՛ս Գրքուկս, որ կոչի Տաղարան, Կ. Պոլիս, 1740, էջ 195-196։

ե. 173բ-4ա Տաղ Յարութեան – Աստուած կոչի իմ ըստ մարմնոյ, / Զի է սա մասն արարածոց... ըզմեզ նոցին արժանացոյ, / Աստուածային փառացըդ քոյ։

զ. 174աբ [Գրիգորի Նարեկացւոյ] Տաղ Զատիկ Յարութեան մեռելոց Բ.շաբթի – Զամուր իմ քակել կամի, / Գերելոցս առնել գերէդարձ... Փառըս փըրկաւղին տացուք, / Որ փըրկեաց զգերեալսն ի բանդէն։

Տե՛ս Մատենագիրք հայոց, ԺԴ. հատոր, Գանձարան, Գիրք Բ., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 1276 (տող 10-20, հեղինակի անունը սկզբնատողերի ցանկից)։

է. 174բ Յորդորակ – Այսաւր աւետիս ձեզ նընջեցելոցդ,/ Այսաւր ցընծացէք ի խորս դըժոխոցդ... Ի ժանեաց չարին զգերեալսդ վերածել,/ Եւ յազատութիւն լուսոյ զձեզ հանել։

Տե՛ս Մատենագիրք հայոց, ԺԳ. հատոր, Գանձարան, Գիրք Ա., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 691 (տող 1-12, տպագրում՝ Փոխ)։

ը. 174բ-5բ [Գրիգորի Մագիստրոսի. տե՛ս ձեռ. 5404, 19բ] Տաղ Յովհաննու Կարապետին (ծայրակապ՝ «ԿԱՐԱՊԵՏԻՆ ՏԱՂ») – Կարապետ սուրբ հաւատոյ, / Անախտ, անբիծ ի ծնընդենէ... ընդ հրեշտակացըն մեզ պարել զԵրրորդութիւնն փառաւորել։

թ. 175բ-6ա Այլ տաղ Յարութեանն Քրիստոսի (ծայրակապ՝ «ՄԿՐՏԻՉ Ե») – Մեծ հառաչանաւք եկին, / Յայն առաւաւտին... Ելեալ ի Գալիլիայ եւ զՅիսուս տեսին, / Մըխիթարեաց ըզնոսին, տալով ըզհոգին։

ժ. 176ա Այլ տաղ Յարութեան Քրիստոսի – Եկեալ Մարիամ Մագդաղենացին, / Յայն առաւաւտին միաշաբաթին... Յայնժամ Մարիամ ծանեաւ զկենդանին / Եւ դիմեաց ի յոտս փափագմամբ սրտին։

Տե՛ս Մատենագիրք հայոց, ԺԳ. հատոր, Գանձարան, Գիրք Ա., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 741 (տպագրում՝ վերջին 2 տողը՝ չիք), հմմտ. նաեւ Գրքուկս, որ կոչի Տաղարան, Կ. Պոլիս, 1740, 192-193։

ժա. 176աբ Փոխէ զձայնն – Ասաց րաբունին այն Մարիամին, / Մի՛ մերձենար յիս նըման Եւային... Միայնոյ փըրկչին՝ Յիսուս Միածնին, / Ընդ Հաւր եւ Հոգւոյն տացուք միշտ ըզփառս։

ժբ. 176բ-7ա Յարութեան յորդորակն է. լաւ համեղ – Յայն առաւաւտուն Մեծի միաշաբաթին, / Բարձր աղաղակէր հրեշտակն՝ Յարեաւ կենդանին... Եւ եւս առաւել գոչէր զըւարթունն երկնային, / Ի Գալիլիայ երթայք՝ ժամադրեալ տեղին։

ժգ. 177աբ Տաղ Յովհաննու Ոսկէբերանի. Տաղ ի տէր Գրիգորէ – Խորհըրդոցն աստուածային, / Խորհըրդագէտ անճառ խորին... Վարդապետաց քանոն ուսման, / Վարժիչ գըրովքն աստուածական։

ժդ. 177բ-8ա [Գրիգոր Խլաթեցի, Յորդորակ Յովհաննէս Ոսկէբերանի]. Փ[ոխ] – Երեւմամբ սուրբ հրեշտակացն, / Ի Քրիստոսէ ձեռնադրեցար... Հայր ազգաց բազմաց եղեր, / ըզտիեզերըս հովուեցեր։

Տե՛ս Մատենագիրք հայոց, ԺԴ. հատոր, Գանձարան, Գիրք Բ., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 1364 (ձեռագրիս նիւթը տպագրի համեմատ ընդարձակ, հեղինակի անունը սկզբնատողերի ցանկից)։

ժե. 178աբ [Գրիգորի Խլաթեցւոյ] Տաղ Նիկողայոսի հայրապետին – Աստուածային սիրով վառեալ, / Նիկաւղայոս շնորհաւք փայլեալ... Հերձուածողաց վանիչ ցուցար, / Սիւն հաւատոյ հաստատեցեր։

Հմմտ. Մատենագիրք հայոց, ԺԴ. հատոր, Գանձարան, Գիրք Բ., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 1416, տող՝ 6-14 (սկիզբը տպագրի համեմատ տարբեր, հեղինակի անունը սկզբնատողերի ցանկից)։

ժզ. 178բ [Գրիգորի Խլաթեցւոյ Տաղ Նիկողայոսի հայրապետին]. Փ[ոխ] – Զանթիւ հրաշից գործըս ցուցեալ, / Մարմնաւորաց գերազանցեալ... Նիկաւղայոս՝ սուրբ հայրըդ մեր, / Բարեխօսել մի՛ դադարէր։

Տե՛ս Մատենագիրք հայոց, ԺԴ. հատոր, Գանձարան, Գիրք Բ., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 1416, տող՝ 15-20 (տպագրում նախորդ միաւորի շարունակութիւնը)։

ժէ. 178բ-9ա [Ներսիսի Շնորհալւոյ] Տաղ որդոցն Որոտման Յովհաննու եւ Յակոբայ (ծայրակապ՝ «ՆԵՐՍԷՍԻ ԵՐԳ») – Նոր լոյս արփենոյն վառեալ որդիքն Որոտման... Գովել ըզստեղծաւղն Էից զբանն ծանուցին, / Որում եւ տացուք ըզփառս ընդ Հօր եւ Հոգւոյն։

Տե՛ս Մատենագիրք հայոց, ԺԴ. հատոր, Գանձարան, Գիրք Բ., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 1506 (տպագրում՝ Փոխ)։

ժը. 179բ-80ա Տաղ Տրդատա թագաւորին եւ այլ թագաւորաց – Եւ Տըրդատ գոռոզ արքայն եւ ամբարտաւան... Եւ կոչմամբ սորա առ ինքն ըզմեզ ժողովէ։

Տե՛ս Մատենագիրք հայոց, ԺԳ. հատոր, Գանձարան, Գիրք Ա., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 271 (տպագրում՝ Յորդորակ)։

ժթ. 180աբ Տաղ թագաւորաց – Թագաւորին երկնաւորի, / Պատկերակից կարգեալ յերկրի... Մեզ բարեխաւս լեցուք յայտնի/// (վջ.)։

Տե՛ս Մատենագիրք հայոց, ԺԳ. հատոր, Գանձարան, Գիրք Ա., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 273 (սկիզբը տպագրի համեմատ աւելի ընդարձակ, հմմտ.՝ տող 1-18)։

Ծնթ. Որոշ տաղերի խորագրերը ստ. լս-ներում նշուած՝ 178բ-9ա «Տաղ որդոցն |179ա| Որոտման Յոհանու եւ Յակոբայ», 179բ-80ա՝ «Տաղ Տրդատա թագաւորին |180ա| եւ այլ թագաւորաց է»։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 67բ-8ա (ԺԷ. դարի վերջ, նոտրգիր, ստ. լս.) Յիշատ[ա]կ է Գրիգորիսի |68ա| Աղուանից կաթողիկոսին վանքին։

89բ Սուրբ գիրքս յիշատակ է տէր Յոհանին եւ իմ ծնաւղացն՝ տէր Մկրտչին, Եզտիխասին։ Ո՛վ մանկունք սուրբ եկեղեցոյ, եթէ ոք իշխէ այս գրքէս կամ կտրէ թուխթ կամ յիշատա[կա]րան կտրէ կամ Սուրբ Գրիգորիսի Աղուանից կաթողիկոսի դրանէն ջոկէ, մասն Յուդայի առցէ, ԳՃԺԸ. (318) հայրապետով անիծած լնի։

172ա Դարձեալ յիշեցէ՛ք տէր Յոհանն եւ կողակիցն իմ՝ Ղատամղութլուն, եւ որդիքն իմ՝ Մանուկն, Պողոսն, Մաղաքիէն, յիշեցէ՛ք եւ Աստուած ողորմի ասացէ՛ք, եւ Աստուած ձեզ եւ մեզ ողորմեսցի. ամէն։

ՆՇՈՒՄ՝ Պհպ. Ա՝ մատիտով «3689», պհպ. Գա՝ սեւով եւ կարմրով «Խ[աչիկ] վարդապետ, Հմր 41 (վրան՝ կարմրով ջնջագիծ) Հմր 97/3689», մանուշակագոյնով «ԺԶ.-ԺԷ. դար, Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]», 1ա՝ մատիտով «1», «41», պհպ. Դա՝ մատիտով «Աշխեն» [Քարտաշյան], պհպ. Եբ՝ սոսնձած սպիտակ թղթին՝ մեքենագիր «Վերակազմված է հին ու նոր կաշվով, նոր կազմաստառով։ Գլխ. վերականգնիչ՝ Ա. Խաչատրյան, Երեւան, 1970 թ. (ուղղած՝ 1971)»։ Բ. կազմաստառին ամրացուած նորոգման ժամանակի կաշուի վրայ՝ բոլորակ, մէջը՝ կապգրով «Ա[րշակ] Խ[աչատրյան]»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 109-110, Հմր 97:

 

 

3690

ՌԻՋԻՆԱԼԴ, ՊԱՂԵՍՏԻՆ

(Պոեմ)

ՇՈՒՇԻ ՌՄՁԲ. – 1833

ԳՐԻՉ՝ Մովսէս Սրապեան (՞)։

ԹԵՐԹ՝ 18. չգրուած՝ 1աբ, 2բ, 17բ, 18աբ։ ՊՐԱԿ՝ 1+1-2×8+1։ ՆԻՒԹ՝ հաստ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, սեւով սահմանագծուած (15×9)։ ԳԻՐ՝ շղագիր (նմուշ՝ 3ա). պարբերութիւնները առանձնացուած կարմիր աստղանիշներով։ ՏՈՂ՝ 16-18։ ԿԱԶՄ՝ սպիտակ լուսագծերով թուղթ. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ լուսագծերով սպիտակ թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ թ. 1 + թ. 18՝ սպիտակ չգրուած թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ «10 ՞» (եզրահատումից մեծապէս վնասուած), մասն կազմաստառի, հաշուած թերթաքանակի մէջ։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Վերջնազարդ՝ 17ա։ Գոյն՝ սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի թուղթը մաշուած, խոնաւութիւնից եւ գործածութիւնից խիստ աղտոտուած, դեղնած, վրան զանազան գրութիւններ (տե՛ս Յիշատակարան հետագայի, Նշում եւ Գրչափորձ), սեւ թանաքի հետքեր, կազմի Ա. փեղկի ստորին անկիւնը ցեցակեր. կազմաստառները խոնաւութիւնից դեղնած. թերթերին խոնաւութեան եւ գործածութեան հետեւանքով զանազան բծեր, դեղին հետքեր, գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, խոնաւութիւնից թեթեւակի գունափոխուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2ա-17ա [Ռիջինալդ, Պաղեստին]

– 2ա (Տիտղոսաթերթ, շինծու բոլորգրով, կարմրով) Պաղեստին / բանաստեղծութեան / տեառն Ռիջինալդայ։ / Յամի 1833, / Շուշի։

1. 3ա-17ա Պաղեստին – Զուրկ յորդւոց ի մէջ թշնամեաց լքած,/ Լաց այրիդ դշխոյ՝ անյո՛ւշ Սիոն, լա՛ց... Արժանի Գառին՝ կարող Փրկողին,/ Որ մեռաւ, որ կեայ՝ մահուն յաղթանակ։ Վերջ։

Տե՛ս Եբրեան Ռիջինալդ, Պաղեստին, Կալկաթա, 1830, էջ 1-61 (անգլերէն-հայերէն զուգադիր)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

2ա Տե՛ս Տիտղոսաթերթ։ 2ա (սեւով, շինծու բոլորգրով) Մովսէս Սրաբեան (վրան մատիտով ջնջագիծ)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. Ա. փեղկ (ԺԹ. դ.) պարսկերէն՝ ««PvC (?) kp¿Ü× oDìwF EDOÆ ÝëC» («Սա եզակի գիրք է». թրգմ. Քրիստինէ Կոստիկեանի)։

2. Ա. փեղկ (ԺԹ. դ.) Управляющему Корабагской провинциею господину подполковнику и коволеру Степанову.

Ա. փեղկ (ԺԹ. դ.) Довидов.

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին՝, Հմր 97», Ա. կազմաստառին՝ մատիտով «ունի միկրոֆիլմ», 1ա՝ սեւով եւ կարմրով «Խ[աչիկ] վարդապետ, Հմր 98/3690», Բ փեղկին՝, «Հմր 197»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 110, Հմր 98:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Ա. փեղկին՝ սեւով «Рапорть», Բ. փեղկին՝ սեւով «Рапорть для /// за, Трепетать, толчокъ, Дрожать դողալ, Задержанный, Довешный, Поступить ///(որոշ բառեր անընթեռնելի)», կազմի Ա. եւ Բ. փեղկերին սլաւոնատառ եւ արաբատառ անընկալելի գրութիւններ, զանազան գծեր եւ ջնջումներ։

 

 

3691

ԺՈՂՈՎԱԾՈՅ

 ԺԸ. դար

ԹԵՐԹ՝ 32 (գրչի էջակալում՝ 94-124, որ է՝ 1ա-32ա)։ ՊՐԱԿ՝ Է-Ը×16։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,5×12։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (12×7,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 19ա). խորագրերը եւ պարբերութիւնների սկզբնատառերը երբեմն կարմիր եւ վարդագոյն, յաճախ նաեւ բաց թողած՝ յետոյ լրացնելու նպատակով։ ՏՈՂ՝ 22։ ԿԱԶՄ՝ կարմիր լաթ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ սպիտակ չգրուած թուղթ (Բ եւ Գ), դեղնաւուն չգրուած թուղթ (Ա եւ Դ)՝ մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Ճակատազարդ՝ 1ա։ Զարդագիր՝ հանգուցագիր՝ 1ա։ Գոյն՝ սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի լաթը գունաթափուած, մէջքի կաշին մաշուած, քերծուած, տեղ-տեղ թափուած. կազմաստառները եւ պհպ-ները խոնաւութիւնից գունափոխուած. լուսանցակողերը մաշուած, տեղ-տեղ պատռուած, մասամբ սեւացած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, մոմի, սնկային հիւանդութեան, սեւ թանաքի, ինչպէս նաեւ անմաքուր ջրի լայն հետքեր, գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, խոնաւութիւնից գունափոխուած. թ. 26բ-7ա՝ խոնաւութիւնից թանաքը տարածուած, որոշ տառաձեւեր դժուարընկալելի, թ. 27-32՝ ստ. լս-ներում ցեցի անցքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-29ա [Աշխարհագրութիւնք]

1. 1ա-20բ Յաշխարհացոյց Մովսէսի Խորենացոյն

ա. 1ա-3բ [Աշխարհագիր հատուած առաջին] – Յաղագս աշխարհագրութեան յաստուածային գիրս ոչ ուրեք գտանեմք ոճով ասացեալ... եւ երկիր բնակութիւն մարդկան ասէ շուրջ լինիլ զնոքօք եւ է ճշմարիտ։

բ. 3բ-4ա Աշխարհագիր հատուած երկրորդ – Քանզի զՅունականաւն եւ զԿասբիականաւն եւ մերոց իսկ արանց պատահեցաւ շուրջ անցանիլ յորոյ վարկանիմ... եւ գրեմք զայս միայն, զոր կոխեաց ոտն եւ ետես ակն մարդոյ։

գ. 4ա-6ա (Անխորագիր) – Արդ, սկսցուք ըստ Պապայ Աղէքսանդրացւոյ երկրագծութեանն, որ ըստ ինքնագիր բոլորակին Կղօդիայ Պտղոմեայ... սկիզբն արարեալ յԱրեւմտէ յովկիանոսէ ի Սպանիոյ յաշխարհէ։

դ. 6ա-8ա Աստանօր աշխարհ Եւրօպիոյ – Սպանիա է երեքանկիւնի իմն ձեւով... որ անպատճառ այսր անդր հոսի, ուր խորասոյզ եղեւ Արիստոտէլ։

ե. 8ա-10ա Աշխարհ Լիբէացւոց ութն – Առաջինն է, որ է Ռինկուրուրայ, Մօրիտանիայ, Տինգանի տարածի... որ նման է կովի դիեցի, անցանէ ընդհանուր եւ շիջուցանէ։

զ. 10ա-2բ Աշխարհ ընդհանուր Ասիացւոց – Առաջին բաժին երկրի ընդհանուր Ասիա է եւ ունի կողմունս... ի ցամաքական լերինս երիս եւ գետս չորս։

է. 12բ-4բ Ահա կատարեցան միջերկրայքս կոչեցեալք – [Ս]արմատացոց աշխարհին հասարակն է, որ բաժանեալ է արեւելեան ծայրիւն... Արցախ, Փայտակարան, Ուտիաց, Գուգարք, Տայք, Արարատ։

ը. 14բ-7ա Արդ, կամիմ զսոսա մանրամասնաբար պատմել, թէեւ սակաւ աշխատիցիմ ի գիր եւ ի քարտէս – Արդ, ունի Բարձր Հայք գաւառս ինն... եւ զմայր եկեղեցեացն ի թագաւորաբնակ եւ յարքայանիստ Վաղարշապատ քաղաքի։

թ. 17ա-20բ Ահա կատարեցան ամենայն Հայք – Ասորիք յելից կալով իւրեանց ծովուն... Վեց ձեռնիք, փոկոտունք, վիշապատտունք, կիսահաւք, կիսանդամք, անգլուխք։

Տե՛ս Մատենագիրք հայոց, հտ. Բ., Ե. դար, Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 2123-2192 (առաջաբանը՝ Բ. Յարութիւնեանի)։

2. 20բ-3բ Չորս գետքն են այսոքիկ – Գիսօն ի Հնդկաց եւ յԵթէօպաց՝ Գանգէս կոչի... եւ ելանէ ընդ Հայք ի Բագրեւանդայ եւ ի Կարնոյ լերանց՝ մօտ ի յԱրծն քաղաք (21ա)։

ա. 21ա-3բ Գետք եւ գնացք նոցա. մեծ եւ անուանիք քառասուն եւ երկու – [Ն]աբանայ եւ Փարփայ ի Դամասկոս ելանեն եւ անցանեն ըստ բաժան քաղաք... եւ դարձեալ մտանեն անդրէն առ ծնօղն եւ մայրն իւրեանց համատարած ծովն։

3. 23բ-8ա Անուանք քաղաքացն Հնդկաց եւ Պարսից – [Պ]անիան քաղաք՝ ութ աւուրց ճանապարհ... այս քաղաքք են Հնդկաց եւ Պարսից. եւ Յիսուսի Քրիստոսի՝ արարչին ամենայն արարածոց փառք յաւիտենից յաւիտեանս. ամէն։

4. 28ա-9ա [Մղոնաչափք. հմմտ. ձեռ. 1864, 294բ]. Ահա կամիմ զչափ աշխարհիս համառօտել մղոնախաղաց ոտնաչափութեամբ ուղղեկաբար ասպարիզաճեմ դրութեամբ – Ի Դըւնայ մղոն ԲՃ. (200) ի Կարնոյ քաղաք... Անտի մղոն հազար յովկիանոս ծովն անծանօթ։

Բ. 29ա-31բ [Վիճակացոյց]

1. 29ա-30բ [Ա.] – (սկզբում բանալի աղիւսակ՝ ԱԲ... ՓՔ) ԱԲ. Քննեա՛ եւ տե՛ս, խնդրեա՛ եւ նկատեա՛ զերկբայութիւնդ, զի ունիս հակառակորդս բազում... ՓՔ. Ո՛վ այր դու, դադարեցո զանձն քո ի չար խորհրդոց, զի ոչ ինչ շահիս դու ի դմանէ։

2. 30բ-1բ [Բ.] – (սկզբում բանալի աղիւսակ՝ ԱԳ... ՈՏ) ԱԳ. Յորժամ առաքեցաւ քեզ շնորհք Աստուծոյ ուրախութեան, եւ կատարէ Աստուած զխորհուրդս քո... ՆՈ. Չկարես քննել զայդ խորհուրդդ, զի չէ քեզ օգուտ եւ զի ոչ է Աստուծոյ, այլ ի մարդկանէ եւ թէ թոյլ տաս՝ բարւոք առնես։

– [Յիշատակարան հեղինակի] Արդ, այս Վիճակս գրեալ եղեւ հրամանաւ սուրբ ժողովոյն Նիկիոյ, կամաւ թագաւորին Կոստանդիանոսի, որք հարցանեն սովաւ լուիցէ ի Տեառնէ Աստուծոյ միանգամ վասն մերոյս խորհրդոյ, բայց այլ մի երկրորդեսցէ, զի մի՛ անպատշաճն լուիցէ վասն երկմտելոյն, քանզի հաւատով հարցանելն մի անգամն է. վասն խորհրդոյն բաւական է։

Գ. 31բ-2բ [Խրատականք] – Երկու վաճառականք ելեալ գնացին աշխարհ հեռի եւ տեսին... Եւ ամենայն ինչ որ եղեւ ի պէտս Աստուծոյ, որպէս գրեցաւ։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին սոսնձած կարմիր մոմլաթին՝ «3691», պհպ. Աա՝ մատիտով «ունի միկրոֆիլմ», պհպ. Բա՝ սեւով «Խ[աչիկ] վարդապետ, [Հմր] 102-գ («-գ»՝ կապոյտով լրացուած)/3691», «ԺԸ. [դար, Մեսրոպ եպիսկոպոս]»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 112, Հմր 102գ:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 11ա եւ 13ա՝ ստ. լս-ներում գրչի էջահամարներ՝ «103», «104» (յետոյ ջնջած, թանաքը տարածած)։

 

 

3692

ՏԱՂԱՐԱՆ

 ԺԷ. դար

ԹԵՐԹ՝ 11։ ՊՐԱԿ՝ 1×7+Ա (4)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,5×9,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (9,5×6,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 5ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 19-20։ ԿԱԶՄ՝ կարմիր լաթ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, մասն կազմաստառի (Ա, Դ)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի լաթը թեթեւակի մաշուած, աղտոտուած, մէջքի կաշին մաշուած, քերծուած, տեղ-տեղ թափուած. կազմաստառները եւ պհպ-ները թեթեւակի մաշուած, մասամբ խունացած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, մոմի, սնկային հիւանդութեան, սեւ թանաքի, անմաքուր ջրի լայն հետքեր, գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, խոնաւութիւնից մասամբ գունափոխուած. ձեռագիրը սկզբից թերի, թ. 1ա՝ պատռուածք-անցքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-11բ [Տաղարան]

ա. 1աբ [Գր. Աղթամարցի, Տաղ] – (սկ.) /// պայծառ որպէս զծովակ / ղարղ եղայ, ի ներս եղեւ անճարակ... էնց սիասաթով իջնի որպէս խան, / դրիր զգերիս զընջիլ ու զընտան։

Տե՛ս Գրիգորիս Աղթամարցի, ԺԶ. դ., ուսումնասիրութիւն, քննական բնագրեր եւ ծանօթագրութիւններ՝ Մ. Աւդալբէգեանի, Երեւան, 1963, էջ 206-212, տող 39-60 (ձեռագիրս օգտագործուած չէ)։

բ. 1բ-3ա [Գր. Աղթամարեցի, Տաղ. չխորագրուած] – Դու ես Արեգակ, Լուսին ի լրման, / Չկայ քեզ օրինակ ի որդիս մարդկան... ըսգաստացի՛ր ի միտս եւ կա՛ց ի ոտաց / Լալով աղաչեաց զՔրիստոս Աստուած։

Տե՛ս Գրիգորիս Աղթամարցի, ԺԶ. դ., նոյն տեղում, էջ 199-205, տող 1-44, 49-56, 61-64, 69-78 (ձեռագիրս օգտագործուած չէ, որոշ քառատողեր ձեռագրումս բաց թողած)։

գ. 3ա-4բ [Գր. Աղթամարեցի, Տաղ. չխորագրուած] – Որպէս նախաստեղծըն գեղեցկաշէնս / Եւ տիպ եւ գաղայփար Տեառն Աստուծոյ ես... գունդէք չար այսոցն ի քէն հալածի / Զերթ զԱրեգակն փայլես ի յերկրի։

Տե՛ս Գրիգորիս Աղթամարցի, ԺԶ. դ., նոյն տեղում, էջ 192-198, տող 5-8, 17-36, 41-76 (ձեռագիրս օգտագործուած չէ, որոշ քառատողեր ձեռագրումս բաց թողած)։

դ. 4բ-5ա Զատկին վրէն ասացեալ Աբդին – Հաւքերն կու կարդան խանտան, / նալայի ղումրի սադ չանդան... Ալամ քուշ յաշիլ գէինուր, / յորժամ [հայոց Զատիկն] գայ։

Տե՛ս Ուշ միջնադարի հայ բանաստեղծութիւնը (ԺԶ-ԺԷ. դդ.), Բնագրեր, երկու հատորով, հտ. Բ., աշխ. Յ. Սահակեանի, Երեւան, 1987, էջ 650, 734, տե՛ս նաեւ Յ. Անասեան, Հայկական մատենագիտութիւն, հտ. Բ., Երեւան, 1976, էջ 978-979։

ե. 5ա Հաղ Դաշտիցի Աւետիքի ասաց[եալ]* – Ալ ղանայ բոյարսան դաստն, / ալխիզանդայ չաշմի մաստն... գանգլի ավլար հար սաբայի, / շուխի թարլանում, թարլանում։

* Ծնթ. Այս եւ յաջորդող տաղերի մեծ մասը հայատառ թուրքերէնով եւ թրքերէնախառն հայերենով (լի բարբառային ձեւերով), բառաբաժանումը՝ Անի Ժ. Աւետիսեանի (Յ. Անասեանը հայատառ թուրքերէն տաղերը համարում է ադրբեջաներէն, տե՛ս վերը, էջ 978-979)։

զ. 5բ-6ա Հաղ Աւետիքի ասացեալ Դաշտեցի – Անբարավ շայ քաքուլն ոլմիշ, / սնբուշվառէ հանաբդինըն... աբդինըն ղիբլայ գայի սանսան, / սոլայ նիչուն դիմայսան։

է. 6ա Այլ հաղ Աւետիքի ասած – Եազ ֆասլի շքուֆայ չիչայք չոխալսըն / ղումրիլար սասլանսըն... քաբդի իստար սեյրայ չխսն յարի յանինջայ։

ը. 6բ-7ա Յայերին Դաշտիցի Աւետիկի ասացեալ (ծայրակապ՝ «ԱՎԵԻՔԴ») – Աչքերդ է կան<դ>թեղ կազմեալ, ունքերդ է կամար, հոգի՛ս... Սիրուն ես, սիրուն, / գեղեցիկ, պատուական ես դուն։

Տե՛ս Ուշ միջնադարի հայ բանաստեղծութիւնը (ԺԶ-ԺԷ. դդ.), Բնագրեր, երկու հատորով, հտ. Բ., աշխ. Յ. Սահակեանի, Երեւան, 1987, էջ 651-652, 734։

թ. 7աբ Հաղ դիւան Աւետիկի ասած – Ալբաթտայ ռահիմ ռահման հուքմ եթմիշտի շանիեայ... գար դրիամ դիւիչի ամոլսամ նայն բիթարսանըն։

ժ. 7բ-8բ Այլ հաղ դիւան Դաշտիցի Աւետիկի ասած – Ազիքան ալմիշ բայդայի դոլդուր փիազ ալար... բիրբարոյ գոզլայ գիր բիրիսին ոլդի / Յարաբ ոլ սանն չ[ու]ն բիրիսին օլդի։

ժա. 8բ Հաղ դիւանէ – Գալգուլ փաք ոլ ջուանդայ սավմայ գիլ մուրդարինի... Էղրարուսնայ սարվէրագոր եզդէ վարլույ էվալի, / Բու ջան հախայ ղուլ ոլանդայ քիմ դոնար ըղրարինի։

ժբ. 9ա Այս հաղ դու բէիթ – Աւալ յարաթն Ադամի / բսմիլայ չաղրդն յահու... քիմին մաչիթայ, զիքր եյլար քիմին մի խանադահ յահու։

ժգ. 9աբ Հաղ հորմաց – Զիլամ սանդան փիր Մհամադ ման սուրլէի... ղոնչայ գուլումդան զրհար թաս գանդի ալումդան իչտում ուրագ յանայ գալդում։

ժդ. 9բ-10ա Այս հաղ թաջլիս – Ղանի խուդայ օզի նազար էյլադի դունիամ աւադան ոլդի սաբրինան ադամի... ադայ վերդի մըրադին, քիմինի ախրաթայ սալդի սաբրինան։

ժե. 10ա-1ա Այս հաղ մրախայ մազի – Ուն սաքզ մին ալամն միմարի սան մեհրաբին... չին քաբիայ դեղան բարէբարդուր սհաբին։

ժզ. 11աբ Այս հաղ խիստ լաւ հո[ւ]զէ – Յաղլուղի վերդում ալինայ, / դուշտի բաղլարն սեյրինայ... յաղլաղում, յաղլաղում, Յաղլուղում աւարայ ոլդում։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԹ. դ., շղագիր

11բ Լուսնոյ երազացո[յ]ց – Օրն պարի ամենայն իրաց, զի ան օրն Ադամ ըստեղ<ա>ծաւ սերմանել, տնկել, ճանապար (այսպէս) երդալ հիմն արկանել, զի այն օր իսկիսպն արար հա///(այսչափ)։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին կապոյտով՝ «3692», պհպ. Ա.՝ մատիտով «ունի միկրոֆիլմ», պհպ. Բա՝ սեւով «Խ[աչիկ] վարդապետ, Հմր 103/3692», «ԺԸ. [դար], Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 110, Հմր 97ա. 103 կարգահամար վերոնշեալ գրքում չկայ. 102ով աւարտւում է:

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ շագանակագոյնով «զուտ, ումուր», 6ա՝ սեւով «սաշի ագլի սպան գալսն մէյմազ այլանսն, նիչուն (՞)», 11բ՝ սեւով «ձե (երկիցս)»։

3693

ՀԱՐՑՄՈՒՆՔ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆԻՔ ԶԱՆԱԶԱՆՔ

 ԺԸ. դար

ԹԵՐԹ՝ 53 (գրչի էջակալում՝ գ-ճլզ., որ է՝ 1ա-53բ)։ ՊՐԱԿ՝ 1-8×8 (2՝ 4, 3՝ 6, 8՝ 3)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ եռամահիկ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5×11,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, կարմրով սահմանագծուած (12,5×7,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 17ա). խորագրերը եւ սկզբնատառերը՝ կարմիր։ ՏՈՂ՝ 19։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ կապոյտ կտաւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի կաշին վնասուած, քերծուած, գունաթափուած, տեղ-տեղ մաշուած-թափուած, երբեմն անջատուած նաեւ միջուկ-տախտակից, զոյգ կապիչներն ընկած, Բ. փեղկի կաշուի վրայ ցեցի անցքեր, կազմաստառները գունաթափուած, խոնաւութիւնից եւ գործածութիւնից խիստ աղտոտուած, մաշուած, լուսանցակողերը խոնաւութիւնից մաշուած, տեղ-տեղ պատռուած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, մոմի, սեւ թանաքի, անմաքուր ջրի լայն հետքեր, գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած՝ մասնաւորապէս սկզբի եւ վերջի թերթերը գործածութիւնից եւ խոնաւութիւնից սեւացած. որոշ թերթեր մէջընդմէջ ընկած, այսպէս՝ ձեռագրի սկզբից ընկած 1 թերթ, թ. 8-9ի եւ 15-6ի միջեւ 2ական, իսկ թ. 12-3ի միջեւ 5 թերթ թափուած (տե՛ս Բովանդակութիւն), էջ 12բ, 14բ, 17բ, 26ա, 32բ՝ արտք. լս-ներին որպէս էջանիշ փակցուած կարմիր գործուածքներ։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-50բ [Հարցմունք եւ պատասխանիք]

ա. 1ա-20ա Հարցումն համառօտ /// տապանին – Հց. Քանի՞ աւր կացին տապանին։ Պխ. Բոլոր տարի մի... (թ. 8-9ի միջեւ 2 թ. ընկած. 8բ «...եւ զի պարգեւ խաչին է Հոգին Սուրբ, նմին իրի յիշատակել զՀոգին Սուրբ///» 9ա «/// պահքն նոցա տօնեմք, վասն որոյ պահքն նոցա յանուն կոչի...», թ. 12-3ի միջեւ 5 թ. ընկած. 12բ «...պարտ էր լինել բազմութեան ջուրց, զի խառնեսցի ընդ երկիր եւ ծնընդականս արասցէ։ Երրորդ, զի///» 13ա «///աւուրբք էրէցին քան զմարդն։ [Հց.] Յորժամ սատանայ անկաւ...», թ. 15-6ի միջեւ 2 թ. ընկած. 15բ «...եւ արիւն բղխեաց եւ ցայթեաց ի յաչքն եւ նոյն ժամայն բացան///» 16ա «/// ներքոյ մահու վասն այն ոչ ետ Մարիամու մերձենալ, այլ պահեաց զնա բազկին...») զի ի նորս կենդանին յայն օրինակ անարիւն է, յորմէ մոմն գոյանայ։

բ. 20ա-1բ Վասն Մելքիսեդեկի – [Հց.] Ուստի՞ է Մելքեսեդեկ։ Պխ. Հօրն անունն Մելքի եւ մօրն՝ Սաղայ... եւ այնու կոխեցին զգլուխս կամակոր օձին։

գ. 21բ-2բ Այս են ՀԲ. (72) լեզուք – Եբրայեցիք, Ասորիք, Քաղդէացիք... թուի թէ, մարք աւելորդ է գրած։

– 22ա Իսկ որ դպրութիւն գիտէ եւ գրով վարի՝ ԲԺ.ան (12) ազգ են՝ Եբրայեցիք, Քաղդէացիք, Ասորիք...

դ. 22բ-3ա Զանազան լեզուաց – Իսկ գեղեցկախօսութիւն լեզւաց փափուկ հելենն... թէ զառաջին լեզուն նա եբեր։

ե. 23ա Անուանք նախահարցն – Ադամ՝ երկիր, Սէթ՝ ջրարբի կամ մոռացումն չարի... Քամ՝ իշխեցօղ, Քանան՝ դառնացօղ։

զ. 23աբ Անուանք կանանց նահապետացն – Ադամայն՝ Եւայ, Սեթայն՝ Աղերայ... եւ զինչ եւ կամէին զամենայն, համս տայր ի բերան կերողացն։

է. 23բ-4բ Վասն բնակելոյ ժողովրդեան – [Հց.] Ո՞ւր բնակէին ԲԺ.ան (12) ցեղքն։ [Պխ.] Բովանդակ անցեալքն ի հանդէս զՃՌ. (100.000) էին... եւ կամ իշխանացն եւ այլ աւարն զօրացն։

ը. 24բ-6ա Վասն մշտնջենաւոր լերանց – [Հց.] Զի՞նչ է առաւել օրհնութիւն քո, քան զմշտնջենաւոր լերանց եւ բլրոց յաւիտենից։ Պխ. Նախ լերինք եւ բլուրք մշտենջենաւորք կոչին հրեշտակացն դասք... Իսկ նոյնպիսեացն ծածկէ զզօրութիւնն։

թ. 26ա-7ա Վասն Աստուածաշունչ գրոց – [Հց.] Որքա՞ն են եւ ո՞րք Գիրք Սուրբք՝ Հին եւ Նոր կտակարանք։ Հց. [=Պխ.] Հին կտակարանք՝ Ե. գիրք Մովսէսի այս են... Միահամուռ Հին եւ Նոր կտակարանքն ԳՒՉԻ. (իմա՝ ԺԷՌՉԻ. 17720) տուն է։

ժ. 27աբ Վասն մասնաւոր անդամոցն Քրիստոսի – Հց. Ո՞րք են մասնաւոր անդամք յեկեղեցոյ։ Պխ. Գլուխ եկեղեցոյ է Տէր մեր Յիսուս Քրիստոս, որպէս ասացաւ... որք բոլորակի զգեստ կոչեցան Քրիստոսի։

ժա. 27բ Վասն նորին սպասաւորաց եկեղեցոյ – Հց. Զի՞նչ է, որ ասէ. Զորս եդ Աստուած յեկեղեցւոջ այս են. Նախ՝ զառաքեալս, երկրորդ՝ զմարգարէս, երրորդ՝ զվարդապետս։ Պխ. Նախ՝ զմարգարէքն զհայր ծանուցին... առաքեալքն որպէս խոսեցեալն եւ վարդապետք որպէս գրեալն բան։

ժբ. 27բ-33ա Վասն կարգի քահանայութեան – Հց. Զի՞նչ է կարգ քահանայութեան։ Պխ. Կարգն է կրողութիւն... իսկ հաւատալն զԱստուած է հաւատալ, եթէ է Աստուած, այսպէս եւ հաւատան ամենայն ազգն։

ժգ. 33ա-4ա Վասն գունո մարդկան – Հց. Վասն է՞ր մարդ, յորժամ երկնչի, դեղնի եւ յամաչելն շառագունի։ Պխ. Սիրտն իշխան է անձինն... Իններորդ՝ Փանուէլ յայտնութիւն Աստուծոյ։

ժդ. 34աբ Վասն փառաբանութեանց հրեշտակաց – Հց. Զի՞նչ է փառաբանութիւն Թ. դասուց հրեշտակաց։ Պ[խ.] Ներքին դասք հրեշտակաց, որք են պատգամաւորք... Իններորդ՝ աթոռոցն, եւ ասեն՝ աթոռ քո Աստուած յաւիտեանս զաւիտենից։

ժե. 34բ Թէ որքան խօսեցաւ Աստուած ընդ նախահարսն – Հց. Քանիցս անգամ խօսեցաւ Աստուած ընդ հարցն ամենայն։ [Պխ.] Ընդ Ադամայ եւ Եւայի՝ հինգ... Հագարու՝ Դ., Բաղամու՝ Զ. Հրեշտակովն՝ Բ., Իշովն՝ Ա.։

ժզ. 35ա-6բ Վասն նեռին, որ գալոց է չար աղանդի – Հց. Նեռն ուստի՞ լինի։ Պ[խ.] Թովմաս ասէ՝ կին յԵգիպտոսէ ի գալ լինի... որպէս ցուցաւ ի վերոյ, որ յաղագս անկման դիւաց ասացաւ։

ժէ. 36բ-7բ Վասն պատրանաց նեռին – Հց. Որպէ՞ս պատրէ զմարդիկ։ Պխ. Չորիւք յեղ[ա]ն[ա]կաւ քարշէ ընդ ինքեան զմարդիկ... եւ սուրբք ժամանակին այնորիկ լինիցին զօրեղագոյնք, քան զամենայն յառաջագոյն եղեալ մարտիրոսն։

ժը. 37բ Վասն գօգայ եւ մագօգա – Հց. Զի՞նչ է գօգ եւ մագօք։ Պխ. Ասեն ոմանք, թէ Ժ. ցեղքն Իսրայիլի... փոքրիկ լինին հասակ մարդկան, քան զմերս, որպէս մերս, քան զառաջոցն։

ժթ. 37բ-8ա Վասն Եղիայի եւ Ենովքա – Ընդ երեւել նեռինն եւ թագաւորելն յԵրուսաղէմ եկեսցեն Ենովք եւ Եղիայ... Հց. Որպիսի՞ հասակաւ գայցեն։ Պխ. Նոյն հասակաւն, որով փոխեցան, եւ գայցեն... Եւ յետ մահուան եւ յարութեան նոցա թագաւորեսցէ նեռն ԺԵ. (15) օր։

ի. 38ա-9ա Վասն յերկարելոյն նեռինն եւ հալածանաց – Հց. Որքա՞ն թագաւորէ նեռն։ Պխ. Թագաւորէ նեռն զաւուրս Ռ. (1000) երկերիւր եւթանասուն եւ ութ... եւ պատրանք մարդկան եւ սատանայի։ Այսքան աւուրս նեռին։

իա. 39ա-42բ Յաղագս Յոբայ արդարոյ – Հց. Համբերողն Յոբ յորո՞ւմ ժամանակի էր եւ կամ յորո՞ւմ ազգէ։ Պխ. Երանելին Յոբ էր ի ժամանակս Մովսէսի... որոտն եւ մրրիկն յամպոյն զսպառնալիսն բարեկամացն նշանակէ։

իբ. 43ա-5ա Վասն հանցանաց մտաց մեղաց մերոց – Հց. Ոմանք զյանցանս մտաց կատարեալ մեղս դնեն... Պատասխանեմ եւ ասեմ՝ թէ ոչ են միմեանց հակառակք... վասն զի նախ ի խորհուրդն տնկի ամենայն սերմ մեղաց եւ ապա ի մարմինն բուսանէ եւ աճէ։

իգ. 45ա-7ա Վասն ոգէվարին – Հց. Զի՞նչ է՝ ոմանք յերկար ոգէվարին, եւ ոմանք յանկարծի մեռանի[ն]։ Պխ. Յերկար ոգէվարք լինի յերից պատճառաց... արդարոց եւ մեղաւորաց, որպէս ցուցանի յառաջիկայդ՝ բազում վկայութեամբ։

իդ. 47ա-50բ Ազգաբանութիւն Կուսին եւ Յովսեփայ – Հց. Յորմէ՞ ցեղէ էր Աստուածածին Կոյսն։ Պխ. Փառաւորեալ եւ միշտ կոյսն Աստուածածին Մարիամ էր ի թագաւորական ցեղէն Դաւթի... զի առանց խոստովանութեան մեղքն ոչ թողուի եւ վասն ներելոցն թողութեան ասացաւ ի Թուոցն։ Այսքան ի կարճոյ վասն ապաշխարութեան։

Հմմտ. նաեւ Գրիգոր Տաթեւացի, Գիրք Հարցմանց, Երուսաղէմ, 1993 (քաղուածոյ, յաճախ նոյնիսկ 1 միաւորի մէջ առկայ են քաղուածքներ գրքի տարբեր էջերից)։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ

1. 34բ (ԺԸ. դ., բոլորգիր) Ատամ* արարողութիւն կատարեալ իմաստութիւն է, եւ դո՛ւ, ո՛վ եղբայր, թէ կարողութիւն ունիս, հարցաքննութիւն առնես եւ թէ ոչ՝ խազաս, յետ քաշվիս։

* Ծնթ. «Ատամ» սկզբնաբառը ձախ լս-ում։

2. 4ա (ԺԸ. դ. վերջ, բոլորգիր) Սո՛ւրբ, սո՛ւրբ, Տէ՛ր զօր[ու]թեանց, Աստուած Իսրայիլի, թագաւորէ ի վերայ ամենայն ազգայց, տէր է։

3. 50բ (ԺԸ. դ., նոտրգիր) [Ախտարք]

ա. 50բ Այր ու կին, որ կապ լինի – Առ Դ. ափ հող... «Հայր մեր, որ յերկինս» ասա՛յ, «Արդ, արձակեայ» ասա՛յ։

բ. 50բ Վասն կապածի – Բե՛ր Է. աղբիւրէ ջուր, Է. պտղատու ծառի ճիւղ... «Յայնժամ վերացաւ Յիսուս», Է. խաչայլւայ էրայ, տո՛ւր, որ խմէ։

4. 51բ-3ա (ԺԸ. դ., շինծու բոլորգիր եւ նոտրգիր, տէր Սարգսի ձեռքով, կցկտուր յիշատակագրութիւններ, աղօթքներ՝ ոճաւորուած խաչաձեւ պատկերների մէջ եւ շուրջը, յաճախ անկապակից)

ա. 51բ (խաչաձեւ պատկերի մէջ. աջ թեւին) – Փայտ կենայց, որով պտ[ու]ղ (այսպէս), (ձախ թեւին) Սայ է նշան քառաթեւին <է>, (վերին թեւին) Սայ է կարապետ գալըստէան, (ստորին թեւին) Սայ է դրոշմ գայութեան ընդ[դ]էմ ամենից դու աստուածային։

բ. 51բ Սայ է հեծանօց, որ է հուսել <էի> եւ ժողովել կայլ աշխար[հ]ի խաչիւ լինէոյց (այսպէս) է, այսմ աշխար[հ]իս վերայ լինցէ դատաստան Արիմաթի՝ քաղաքն հր[է]ից, յիս յուսացաւ եւ փրկեցից եւ փառաւոր արարից ըզնա, դատարկայբանին խոսին մարդիւք՝ պարտաւոր լինին դատաստանին պատասխան ասէ Աստուած։

գ. 51բ Խաչն է սանդուխ[տ]՝ Տէր երեւեալ Յակոբայ յայտեայց Աստուած։ Ասէ Աստուած վասն իմ անձին իմոյ է այս պատմի գրօք յայտնէր Աստուածինն (այսպէս) աւետարանաւ գիրով, այլ իմ ցուց տար գիր աչիջս երեւէցուցանի մէջն Աւետ<տ>ար[ան]ին խոսէր առ յիս եւ ասէ Աստուած, թէ սակաւմիցն (այսպէս), որ ասէ տուխոց մարոյս աշէին (այսպէս) եւ ասէին՝ Սարգիս կարգեւիս, ասէին վասն այն պա[տ]ճառին համար յայտի երկնաւոր Աստուած, ծանոյցնե այդ հայր իմ զիս գրով այսպէս եւ ասէ սակաւմիցն, որք ետու մի[ն]չեւ կին առնուլըն մերցեցան՝ հիրայքըն (այսպէս)։

դ. 51բ Այսպէս Աստուած ստայխոսըն եւ զրախօսն դատելօց, Աստուած յայնժամ պատարագ, որ մատոյցանեմ, դիւանքն մարտինչին ընզի, զի ըզխորհ[ուր]դ, որք աղէի չար կախարդութիւն ար եւ տիւս կամին պատարագս <կամին> խաբանէլ <կամին>։ Ո՛վ Տէր Աստուած [ի]մ, դո՛ւ ես ըստեղծող երկնի եւ երկրի, արարի՛չ Աստուած իմ, դո՛ւ ես թագ[աւ]որ, քեզ յայտնի է այս գործս իմ, մէջ պատարագին հիւանդութիւն կու բերէր։

ե. 52ա (խաչաձեւ պատկերի մէջ. աջ թեւին) – Աստուած ասէ Ադօնէայ (այսպէս), Աստուած Օթէոսէ (այսպէս), որ խոսէր ընդ իս եւ ասէ սակաւմիցն ետու յարին աշէն մինչեւ կին առնուլ մերցէնասցէ՝ ասէն հր[է]այք, (վերին թեւին) Սարքսին սէրոբէք <եւ դող> քէրոբէք ահեղ փառ[ք] աստուածութեան։

զ. 52բ (խաչաձեւ պատկերի մէջ. աջ թեւին) – Որպէս ասէ Տեառն՝ ամենայն դատարկ բանին համարս տալոց են առաջի Աստուծոյ, մա՛յր ողորմութեանն սուրբ տիրուհի, (ձախ թեւին) Դատարկաբանին խօսին մարդիկ, պարտաւոր լինին դատաստանին պատասխանին, աշխարհի եւ ի ժամ մահու ընկա՛լ զմեզ ուրախալի, (վերին թեւին, մասամբ հակառակ դիրքով) Հիպատոս արդար էր, տէրն վաճառեց Լ. (30) դահեկի, տէր Սարգիս, Աղբի՛ւր շնորհաց, անսպառելի թշնամոյն զմեզ պահեա՛յ, (ստորին թեւին) Ո՛վ սո՛ւրբ, սո՛ւրբ տիրուհի, խորհուրդ պատարագին ասեմք «Հայր մեղայ»։

է. 53ա (խաչաձեւ պատկերի մէջ. աջ թեւին) – Ահա նոր Սուրբ Կուս ծնաւ, նոր Ադամ ըստեղծաւ, նոր Քրիստոս տղայ եղաւ, ահայ երկի[ն]ք նօր եւ երկիր նոր է, (ձախ թեւին) յաջ* թեւ քառաւթեւին է այս, ո՛վ մարդիւք ասեն, (վերին թեւին եւ ստորին թեւին) Այս է զին յաղթութեան ընդ[դ]էմ անօրէն թշ[նա]մոյն, դրախտէն ծագեցաւ շարիւ, նորին խոցիւն բժըշկեցաւ արարածք ամենայն, (ստորին թեւին) Կենաց փայտիւն եղեւ փրկութիւն։

* Ծնթ. Այսուհանդերձ գրուածը ձախ թեւի վրայ է։

ը. 53ա Այս է սանթուխտ եւ հեծանոց Տէր Աստուած։ Քրիստոսիս օծեալ Աստուած թար[գ]մանի, Բթղխեմ ծնու[ն]դ, Աստուած Հրէայստանի, որ է Հայաստան <է>։ Լո՛ւր Աստուած մեզ ասելն յիս, թէ ին<ն>ձի, թէսուս, Յիս<ս>ուս։

5. 53բ (ԺԸ. դարի վերջ, նոտրգիր) [Աղօթք] – Մա՛յր ողորմութեան, սո՛ւրբ տիրուհի,

Աղբիւր շնորհաց անսպառելի,

Ի թշնամոյն զեմզ (=զմեզ) պահեա՛ աշխարհի,

Եւ ի ժամ մահու ընկալ զմեզ ուրախալի։

Ո՛վ Յիսուս, ո՛վ սրբուհի կոյս՝ Մարիամ Աստուածածին,

Ի քեզ յանձն առնեմ զհոգի եւ մարմին իմ*։

* Ծնթ. Ներքեւում չորս տողը կրկնուած։

6. 53բ (ԺԹ. դ., շղագիր) Զօհրապին տվի Ա. ըռուպ մէկ, կէս ղուռուշ՝ Ա.մէկ (այսպէս)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 15ա (1775 թ., շղագիր) Թվին ՌԲհարուրԻԴ. (1775) Յուլիսի ԺԳ.ին (13) այ այս [յ]ինշատակ տիրացու Նհապետին ծեռն. ամէն։

2. 51ա (ԺԸ. դ., անարուեստ բոլորգիր, երբեմն անկապակից) Վասն այն պատճառին համար լամ, երբ որ լամ նայ Խուրդայտէրտէն (այսպէս) կայց թափի, կու տեսանէի զայս, բարկութիւն [Աստուծո]յ եկ ի վրայ իմ, յայս ամենայն անորէրութեան իմում է, այս չարիք եկ մեղայց իմոց, պատարագս պատուհաս կու քէր, ատսվածասաստ (=աստուածասաստ) բարկութիւն արտասվոք շիջուչանէի։ Ի խորոց սրտէ կարդացի առ քեզ՝ Տէ՛ր, Տէ՛ր, աչք իմ դու ես, ապաւեն ի նեղութենէն այսմանէ, զոր թագուցանէ ինձ գայթա[կ]ղութէ դիւէն, է չարիք այս։ Աներութաբար (այսպէս) հալածէ զիս, Աստուա՛ծ, ամենան դու ես, համբերութիւն իմ, փառք նէրուղթան (այսպէս), ո՛հ, ո՛հ, մոլորեցայ, դարձո՛յ եւ առաջնորդեա՛յ ինձ ուղիղ, Աստուա՛ծ իմ, դու ըստեղծեր զիս, ո՛վ բարէգութ Աստուած։

3. 53բ (ԺԸ. դ., շինծու նոտրգիր) Ես՝ Ինքատոս, գրեցի։

4. 52բ (ԺԸ. դ., շինծու նոտրգիր) Այս է տէր Սարգիսին ձեռաց նշան, որ գրեալ ի գիրն։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 53ա՝ սեւ թանաքով ութանկիւն «ՀԱՅՐԱ/ՊԵՏԻ ՈՐԴԻ / ՍԱՐԳԻՍ», սեւ թանաքով բոլորակ՝ «ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱՅ/ ՅԱՐՈՒԹԻՒՆ ՎԱՐԴԱՊԵՏ/ ԹՎԻՆ ՌՃՁԶ. (1737)»։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «3693», «ԺԸ. [դ.], Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 26բ՝ «ասաց Տէ[ր] մի անագ զբարին», 43ա՝ սեւով «անտան անտանելոյն», 50ա՝ սեւով «ա անտնալոյն», 52բ՝ սեւով «դատարկ բանին համար տալոց էք յաւուրն», 53բ՝ սեւով «Այս այ զայս վայսօեր էլէլ», «Այսօր անճառ», «Մայր ողորմութեան սուրբ տիրու», «Մայր ողորմութեան սուրբ տիրուհի»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 15բ՝ սեւով բուսական լուսանցազարդ։

 

 

3694

ԱՍՏՂԱԲԱՇԽՈՒԹԻՒՆ

 ՌՄԼԵ. – 1786

ԳՐԻՉ՝ Այիվազ, Յովանէս (փոխնիփոխ)։

ԹԵՐԹ՝ 66. չգրուած՝ 6բ-7ա, 8բ։ ՊՐԱԿ՝ 8+Ա-Է×8 (Ա 7, Ե 16, Է 3)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5×11,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, սեւով սահմանագծուած (13×8,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 4ա, 66ա). 9ա-18ա՝ սկզբնատառերը կարմիր (գրչափոխութեամբ)։ ՏՈՂ՝ 20։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն ներկած տախտակ, մէջքը՝ շագանակագոյն կաշի։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Մեկնութիւն Սաղմոսի (տպագիր, ունի 591-2 էջահամարք)։ ԱԲ (վջ.)՝ ստացուած մէկ թերթի ընդլայնակի ծալումով։ Թուղթ 22×16 (այս եւ յաջորդ տուեալները ամբողջական թերթինն են). միասիւն, սեւով սահմանագծուած երկգիծ շրջանակով (17×11,5). տպագիր (նմուշ՝ Աա). տող՝ 33, բուսական լուսանցազարդ՝ Բբ-Աա։ Կարդալ. Բա, Աբ, Բբ, Աա՝ «ԵՃՂԱ. Մեկնութիւն Սաղմոս. ///զէրէ տեսին զիս, եւ իւրեանց գլուխն ինձ վերայ շարժեցին ատելութեամբ... ի վախճանի աշխարհիս դնեմ քոյ ոտաց տակն իբրեւ զպատուանդան, իբր քոյ սուրբ հաւատոյդ հնազանդեցնեմ»։

Տե՛ս Յովհաննէս Կոստանդնուպոլսեցի, Պարզաբանութիւն հոգենուագ սաղմոսացն Դաւթի մարգարէին, Վենետիկ, 1687, էջ 591-592։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. կազմի Ա. եւ Բ. փեղկերի տախտակները մի քանի տեղից կոտրուած, հետագայում թելով կարած-ամրացուած, կազմ-տախտակների շագանակագոյնը թափուած, տեղ-տեղ այլ իրերի ճնշումից առաջացած հետքեր, զանազան քերծուածքներ, մէջքի կաշին քերծուած, մաշուած, տեղ-տեղ թափուած, աստառներն ընկած. պտռկ-պհպ-ները մաշուած, գործածութիւնից եւ խոնաւութիւնից դեղնած, մասնաւորապէս Բբ՝ հանդիպակաց կազմ-տախտակի շփումից սեւացած. լուսանցակողերը սեւացած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, թանաքի եւ սնկային հիւանդութեան հետքեր, գրադաշտը գունափոխուած, յաճախ անմաքուր ջրի լայն հետքեր, արտք. լս-ներին խոնաւութեան հետքեր. թ. 1-8, 56-63՝ կապտաւուն թուղթ (հաւանաբար ձեռագրի թերթերից, հետագայում կապոյտով գունաւորած), թ. 1՝ պատռուածք-անցք, թ. 31՝ ստորին եզրը կտրած-հանած, թ. 32՝ հիմքից մասամբ անջատ, թ. 66ից յետոյ 3 չգրուած թերթ կտրած-հանած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 9ա-66ա [Աստղաբաշխութիւն]

9ա [Նախաբան] – Աստուծով սկ[ի]սբն արասցուք վասն ըստուռլապի ար[ու]եստին, որ է երկրաչափութիւն եւ աստղաբաշխութիւն, եւ է մեծս իմաստութիւն առ ուսումնասէրսն. Օգնեա՛յ, Հոգի՛դ Սուրբ, Աստուա՛ծ ճշմարիտ, եւ հասո՛յ յաւարտ (այսչափ)։

– 9ա-11բ Դուռն առաջին ցուցանելոյ զգործարանացն, որ կայ ի վերայ նորա՝ արտաքոյ կամ ի ներքոյ, եւ վասն խազերուն, եւ բոլորակացն, եւ ղաւսերոյն, որ է բոլորակին, եւ այլ ամենայն իրացն – Յատատայն այն է, որ ստուռլապին յետի կողմն է եւ Բ. ծայրն սուր է... որ լինի ամէն բաժնի մէջ գրեալ անուն կենդանակերպից ի կենդանակերպն եւ այտ է։

ա. 11բ 1.* Համարքն, որ գրեալ են ի հուճրայի բոլորքն, այն համարքն է... յայնժամ լինի հուճրան ի վերայ ՅԿ.ի (360)։

* Ծնթ. Խորագրերը սկզբնատողերից չառանձնացուած։

բ. 11բ 2. Վասն գիտութեան արեգական երթիֆայէն, յորում ժամու եւ իցէ ի տվնջան... մինչ ի նոյն տեղին զինչ որ լինի, այն է երթիֆայ՝ ի նոյն ժամն ի սաֆաղն հատ։

գ. 12ա 3. Յաղագս գիտութեան երթիֆայի, յորում աստեղաց որ խնդրես... որմոց եւ զպարսպաց գլուխն եւ լերանց եւ ծառոց եւ զամենայն բարձր իրաց։

դ. 12ա 4. Այլ թէ ի՞նչ անցեր է աւուրն ի թիւր ժամանցն կամիս խնդրել... ի թիւր ժամուցն, այնքան ժամ է անցեալ աւուրն։

ե. 12բ 5. Վասն գիտելոյ, թէ զի՞նչ է անցեալ յերեկոյէն թիւր ժամուցն... ի թիւր ժամուցն այնքան ժամ է անցեալ յերեկոյէն։

զ. 12բ-3ա 6. Վասն գիտելոյ զթիւր ժամուն եւ զմասունս նորա... զինչ որ ելանէ, այն է մասունք մնացորդաց թիւր ժամուցն։

է. 13աբ 7. Վասն գիտութեան երկնից շրջագայութեան, թէ ո՞ր չափ ի վեր է բերեալ... ի ծագմանէ արեգական մինչեւ ի նոյն ժամն։

ը. 13բ 8. Վասն գիտելոյ, թէ ի՞նչ է վերաբերեալ շրջագայութիւնս երկնից ի գիշերի... ի գիշերի ի մտանելն արեգական մինչեւ ի ժամ դիտաւորութեան։

թ. 13բ-4ա 9. Վասն գիտութեան, թէ ի՞նչ է անցեր ի տվնջան ի յուղիղ ժամուցն... այն է անցեալ ի տվնջենէն ուղիղ ժամնքն, որ կոչի մստովիայ։

ժ. 14աբ 10. Վասն գիտելոյ, թէ ի՞նչ է անցեալ ի գիշերի ի ուղիղ ժամուցն... եւ զմնացեալն չորեքպատկեայ, եւ այն է մասունք ի յուղիղ ժամուցն։

ժա. 14բ 11. Վասն գիտելոյ զղաւս տւնջանն... ի տեղացն, եւ այն է ղաւս տուընջանն, յորում աւուր եւ կամիս։

ժբ. 14բ 12. Վասն գիտելոյ զղաւս գիշերոյ, յորում աւուր եւ կամիս... ի տեղացն, ինչ որ եղեւ, նայ այն է ղաւս գիշերուն, որում աւուր եւ կամիս։

ժգ. 14բ-5ա 13. Վասն գիտելոյ զղաւս տվնջեանն... ի տեղացն, զինչ որ եղեւ, նայ այն է կէս ղաւս տուընջան այն աւուրն։

ժդ. 15աբ 14. Վասն գիտելոյ զկէս ղաւս գիշերուն, յորում աւուր եւ կամիս... աստիճան, որի ի խոնար մնայ՝ այն է կէս ղաւս տվնջեանն։

ժե. 15բ 15. Վասն գիտելոյ զաստիճան ժամուցն տունջեանն ամենայն աւուր թէ կամիս զնայ... եւ տե՛ս, թէ որ չափ խաղաց մտին ի տեղացն, զինչ որ եւ եղեւ, նայ այն է տունջեանն ժամուն աստիճանքն այն աւուրն։

ժզ. 15բ 16. Թէ կամիս գիտել զկէս ղաւս տունջեանն եւ առնուս զվեց բաժնէն... զինչ որ յառաջ գայ, այն է աստիճանք ժամուց տւնջեանն այն աւուրն, զոր խնդրես։

ժէ. 15բ-6ա 17. Վասն գիտելոյ զաստիճանք ժամուցն գիշերուն թէ կամիս զնայ՝ դիր զաստիճան... եւ զինչ որ ելանէ, նայ այն է աստիճանք ժամուց գիշերուն։

ժը. 16ա 18. Վասն գիտելոյ զմստովիայ ժամ աւուրցն, յորում եմք... եւ ի բաց ե՛րթ զԵ.էն, զմինն լինի մնացեալ մստովիայ ժամք տւնջեանն աւուրն։

ժթ. 16աբ [19.] Վասն գիտելոյ զմստովիայ ժամք գիշերուն՝ յայսմիկ մնան աստիճանք ԺԵ. (15) ի խոնարհ... եւ ի բաց իւրմէն զԵ.էն զմինն, եւ լինի մնացեալն մստովիայ ժամք գիշերոյ։

ի. 16բ 20. Վասն գիտելոյ զտալեհ տունջեան, յորում աւուր կամ յորում ժամու զոր խնդրես... գօտոյ աստիճանացն զինչ որ լինի՝ այն է ի տունջեան ի նոյն ժամն, յորում խնդրես։

իա. 16բ-7ա 21. Վասն գիտելոյ զկենդանի ցիցք գիշերացն թէ կամիս զնայ... այտպէս լինի նայ՝ ստոյգ է եւ թէ ոչ՝ սխալ կայ ի ստուռլապն։

իբ. 17աբ 22. Վասն գիտելոյ տանց ԲԺ.ն (12) կենդանակերպից կամիս զնա՝ դի՛ր զաստիճան... այնպէս է՝ որպէս Է.երորդի կենդանակերպին նոյն աստեղ աստիճանքն։

իգ. 17բ 23. Վասն գիտելոյ զերթիֆայ ի գիշերի. առ զերթիֆայ, զոր աստեղի եւ կամիս... եւ գտանես զկենդանի ցցերն եւ ԲԺ.ն (12) տունն, որպէս որ իմացար տունջեան տլհովն։

իդ. 17բ-8ա 24. Վասն գիտելոյ զտալեհն երթիֆաղին, յոր տւնջեան է... ահայ լինի նայ այն իրացն եւ տալեհի ժամն. այսպէս գիտացի՛ր։

իե. 18ա 25. Վասն գիտելոյ զերթիֆայ, որ աստեղի որ կամիս զտալեհլին ժամն... թէ՛ արեւելք, թէ՛ արեւմուտք՝ լինի այն պիտոյացեալ ժամն վասն այն իրաց։

իզ. 18աբ 26. Վասն գիտելոյ զաստեղերն երթիվայօվն, յորում ժամու եւ կամիս ի տւնջեանն... յայնժամ ստվերն բաժանեալ է մատամբք՝ մատիւք, թէ ոտիւք բաժանեալ է՝ ոտիւք. այսպէս է։

իէ. 18բ 27. [Վ]ասն գիտելոյ զստվեր միջօրեայ ամենայն աւուր թէ կամիս զնայ... ստվերաց աստեղաց աստիճանացն զինչ եղեւ՝ նայ այն է ստվեր միջօրէին յամենայն աւուր։

իը. 18բ 28. [Վ]ասն գիտելոյ զերթիֆայ արեգական միջօրէի, յորում աւուր եւ կամիս զնայ... երկրի լայնութեան աստիճանք պակաս՝ քան զաստիճան մեծ մէյլին, որ կոչի մէյլի ազամ։

իթ. 19ա 29. [Վ]ասն գիտելոյ զերթիֆայ արեգական միջօրէի, որ կոչի ղայաթի երթիֆայ՝ թէ կամիս զնայ... եւ թէ դէմք մեր ի կողմն հարաֆայ լինի՝ նայ հարաֆին է եւ արեգական ի հարաֆային գլուխ բարձրութեան։

լ. 19ա 30. [Վ]ասն գիտելոյ, թէ յո՞ր եղանակն է ի չորից եղանակաց... եւ իմացութեամբ երթիֆային սկսբան եւ սկսբան Կշեռքին։

լա. 19աբ 31. [Վ]ասն գիտելոյ զտեղիք արեգական ստուռլապով, թէ տեղիքն այն յատնէ... յոր աստիճան որ եհաս ի նշանն կենդանակերպից գօտոյ աստիճանացն՝ այն է տեղին արեգական ի յայնմ աւուր։

լբ. 19բ 32. [Վ]ասն գիտելոյ զտեղիք արեգական ասէ զաստիճան... յայն աստիճանէ, որ ի վերայ այն երթիֆային է։

լգ. 19բ-20ա 33. [Վ]ասն գիտելոյ զտեղիք աւուր վերջն եւ զետնասաց սկսբն... ապայ սկսբն միջօրէի պահուն, յորժամ լինի արեգական կատարել իւր թիւն բարձրացեալ։

լդ. 20ա 34. [Վ]ասն գիտելոյ զկէս աւուր աստիճանն ժամ յետնասաց, յորում աւուր եւ կամիս... զինչ որ եղեւ, նայ այն է երթիֆայ արեգական պահուն ի վերջի յետնասաց յայն աւուրն։

լե. 20բ 35. [Վ]ասն գիտելոյ զվաղճան, ծագումն ֆարճին եւ պահ մտանելոյ շաֆաղին, յորում գիշերի զոր կամիս... եւ այտպէս առ զնայ որպէս ի ծագումն ղաւսն։

լզ. 20բ-1ա 36. [Վ]ասն գիտելոյ զպահ մտանելոյ շաֆաղին, յորում գիշերի եւ կամիս... ի վերայ յոր աստիճանի անկաւ երթիֆայի աստիճանացն եւ այսպէս առ զնայ որպէս զանցեալ դուռն զվաղսն։

լէ. 21ա 37. [Վ]ասն գիտելոյ պահ ծագումն տվնջեանն, որ աստեղ եւ կամիս այն աստեղաց, որ կան ի ստուռլապն... ի տեղացն, զինչ որ եղեւ, նայ այն է վաղս տվնջեան այն աստեղեն եւ կէս վաղս տվնջեան նորայ։

լը. 21աբ 38. [Վ]ասն գիտելոյ զղաւս գիշերոյ, զոր աստեղ որ կամիս այն աստեղաց, որ կան ի ստուռլապն... նայ լինի մնացեալն ժամք գիշերոյ նորայ. եւ այն է՝ որքան ի վերայ ի ներքոյ երկրի տեւէ։

լթ. 21բ 39. [Վ]ասն գիտելոյ զաստիճան, որ ելանէ ընդ աստեղն աստիճանաց գօտոյ կենդանակերպիցն, յորում երկրի եւ կամիս... եւ տե՛ս զաստիճան կենդանակերպից գօտուն, թէ որ աստիճան հասաւ ուֆուղն յարեւելեան, նայ այն է աստեղն ելանէ ընդ այն աստիճանի։

խ. 21բ 40. [Վ]ասն գիտելոյ զայն աստիճան, որ ի մէջ երկնքից ընդ այլ աստեղաց... նայ այն աստիճան է ի մէջ երկնքից ընդ այն աստեղն ընդ անցանել նոցայ։

խա. 22ա 41. [Վ]ասն գիտելոյ զաստիճան, որ մտանէ ընդ որում աստեղ՝ թէ կամիս... նայ աստեղն մտանէ ընդ այն աստիճանին ի յայն երկրի լայնութեան աստիճանաց։

խբ. 22ա 42. [Վ]ասն գիտելոյ, թէ ո՞ր աստեղ ի յաստեղացն որ կան ի ստուռլապն ելնէ ի տվնջեան... ի ժամերու մէջն, նայ ելանէ այն աստեղն ի գիշերի։

խգ. 22աբ 43. [Վ]ասն գիտելոյ, թէ ո՞ր աստղ է ի յայն աստեղաց, որ կան ի ստուռլապն, որ մտանէ ի գիշերն կամ որ է, որ մտանէ ի ցերեքն... եւ բաժանէ ի վերայ ԺԵ.ի (15)՝ զինչ որ ելաւ, նայ այն է այնքան ժամ, որ ելանէ այն աստեղն։

խդ. 22բ-3ա 44. [Վ]ասն գիտելոյ, թէ յորում ժամու գիշերի եւ կամ ի տւնջեան ելանէ զոր աստեղ եւ կամիս... մինչեւ այն աստեղին ելանելոյ ժամն այնքան ժամ է։

խե. 23աբ 45. [Վ]ասն գիտելոյ, թէ քանի ժամ է, որ կան ի ստուռլապն՝ թէ կամիս զնայ... ի յայնքան ժամքն եւ մասունքն մտանէ այն աստեղն։

խզ. 23բ 46. [Վ]ասն գիտելոյ, թէ յորում ժամու գիշերն կամ ի տունջեանն երկրի մերում մտանէ՝ զոր աստեղ եւ կամիս... յորում ժամու դադարեցաւ ի ներքոյ երկրի ի ղամնիայ ժամերն. եւ այն է։

խէ. 23բ-4ա [47.] [Վ]ասն գիտելոյ, թէ որքան ժամուց ելանէ՝ զոր աստեղ եւ կամիս յա[յ]ն աստեղաց, որ կան ի ստուռլապն... ի մասունցն մինչեւ այնքան ժամն ելանէ այն աստեղ ի մստոֆիայ ժամերուցն։

խը. 24ա 48. [Վ]ասն գիտելոյ, թէ յորում ժամու ի գիշերի կամ ի ցերեկի ելանէ զոր աստեղ եւ կամիս, որ կայ... զինչ որ եղեւ, նայ այն է անցեալն ի տւնջեան կամ ի գիշերի ի մստովիայ ժամերուն՝ այն աստեղի յելնելոյ ժամն։

խթ. 24աբ 49. [Վ]ասն գիտելոյ, թէ քանի ժամ է անցեալ ի մտանելոյ աստղին, զոր կամիս ի յայն աստեղաց, որ կան ի ստուռլապն... զինչ որ ելանէ ժամք կամ մասունք, այնքան ժամ է ի մտանելոյ աստղին ի յերկրի մերում։

ծ. 24բ-5ա 50. [Վ]ասն գիտելոյ, թէ յորում ժամու ի գիշերի կամ ի տւնջեան եւ մուտ զոր աստեղ եւ կամիս ի յայն աստեղաց... մինչեւ այն պահն, որ եմուտ այն աստեղն ի զամանեայ ժամերուց։

ծա. 25ա 51. [Վ]ասն գիտելոյ զմաթալեհ կենդանակերպիցն, որ է ելուզի ֆալաք... զինչ որ եղեւ, նայ այն է մաթալեհ, այն կենդանակերպին ի ֆալաք մուսթաքիմն։

ծբ. 25աբ 52. [Վ]ասն գիտելոյ ի մէջ Խոյին, մինչեւ որ աստիճան եւ կամիս աստիճանաց գօտոյ կենդանակերպիցն... զոր խնդրես ի մուսթաղեմ ֆալաքին մաթալեհօվն։

ծգ. 25բ 53. [Վ]ասն գիտելոյ զաստիճան արեգական մստովիայի մինչ յաստիճան մաթալէեն... զինչ որ եղեւ՝ նայ այն է աստիճանաց մստովիային փողանակ աստիճանաց մաթալեհին ի ֆալաքլ մուսթաղեմին։

ծդ. 25բ-6ա 54. [Վ]ասն գիտելոյ զաստիճան արեգական մաթալեհովն ի ֆալաքլ մուսթաղեմին... փոխանակ աստիճանաց մաթալեհին ի սաֆիային աստիճանաց։

ծե. 26աբ 55. [Վ]ասն գիտելոյ զմաթալեհ կենդանակերպիցն ամենայն երկրի՝ թէ կամիս զնայ... ի մէջ սկսբան Խոյին մինչեւ յայն աստիճան, զոր ասացեր։

ծզ. 26բ 56. [Վ]ասն գիտելոյ զաստիճան սաֆային մինչեւ յաստիճանսն մաթալեհին, յորում երկրի եւ կամիս... զինչ որ եղեւ. եւ նայ այն աստիճանաց մստովիային փոխանորդն ի մաթալեհին աստիճանաց այն երկրին։

ծէ. 26բ-7ա 57. [Վ]ասն գիտելոյ զաստիճան մաթեալեհին մինչեւ աստիճանսն սաֆիային... զինչ որ եղեւ՝ նայ այն է մաթայլեհի աստիճանաց փոխանորդն աստիճանաց սաֆիային։

ծը. 27ա 58. [Վ]ասն գիտելոյ ի մէջ սկսբան զոր աստիճանի որ կամիս ի կենդանակերպից աստիճանաց ըռասատով մստովի... եւ մնայ այն աստիճանի մէյլն հիւսիսային կողմն մստովիայ. այսպէ՛ս իմացիր։

ծթ. 27աբ 59. [Վ]ասն գիտելոյ զմէյլ, թէ յորում աստիճանի եւ կամիս ի կենդանակերպից աստիճանաց... յայն աստիճանի մէյլն եւ զայլս այսպէս է։

կ. 27բ 60. [Վ]ասն գիտելոյ զմէյլն, որում աստիճանի եւ կամ կենդանակերպից աստիճանացն մստովիայ սաֆիաներովն... եւ թէ սկսբն Խոյի բոլորակէն ի դուրս է նշանն՝ նա մէյլն հարաֆոյ է. այսպէ՛ս իմացիր։

կա. 27բ-8ա 61. [Վ]ասն գիտելոյ զմէյլն, յորում աստիճանի որ կամիս ի կենդանակերպից աստիճանացն մանքուս սաֆիաներովն... զինչ որ եղեւ՝ նայ այն է մէյլն նոյն աստիճանին ի կողմն հիւսիսոյ մանքուս։

կբ. 28աբ 62. [Վ]ասն գիտելոյ զմէյլի վաղսն թէ ունես ընդ քեզ զաստիճանսն մէյլին եւ կամիս որ իմանաս զայն... մինչեւ ի վերջ ձկանն այն է՝ այն մէյլի վաղսն մստովիայ. այսպէ՛ս իմայ։

կգ. 28բ-9ա 63. [Վ]ասն գիտելոյ զմէյլի ղաւսն մանքուս, թէ կամիս գիտենալ զղաւսն զայն մէյլի մանքուս... եւ պարտ է, որ համարես զԲ. աստիճանն Այծեղջիւրին մի համար։

կդ. 29աբ 64 (արաբական գծագրութեամբ թուանշաններով). [Վ]ասն գիտելոյ զմէյլի աստիճանսն, որում երկրի եւ կամիս արեգական աստիճանով ըռասատով... նայ լինի մնացեալն լայնութեան աստիճանաց երկրին, այն բաւ է։

կե. 29բ-30ա 65. [Վ]ասն գիտելոյ զլայնութեան աստիճանաց երկրին ամէն կլէմի իւր սաֆիայովն թէ կամիս զնայ... նայ այն է նոյն երկրի լայնութեան աստիճանքն։

կզ. 30ա 66. [Վ]ասն գիտելոյ զհեռաւորութիւն, զոր աստղ եւ կամիս յայն աստեղացն, որ կան ի ստուռլապն ի բոլորակէն սկսբան... նայ այն է հեռաւորութիւն այն աստեղն ի հասարակ աւուրէն, որ է երկնամիջակ գօտին։

կէ. 30ա 67. [Վ]ասն գիտելոյ զհեռաւորութիւն աստեղաց ի հիւսիսային բեւեռէն՝ թէ այն աստեղն կայ ի ստուռլապն... զինչ որ եղեւ կամ մնաց, այն է հեռաւորութիւն այն աստեղին բեւեռին հիւսիսոյ. այսքան առ այս։

կը. 30բ 68. [Վ]ասն գիտելոյ զլայնութեան աստիճանքն, յորում երկրի կամիս անմոլար աստեղքն... եւ այն լայնութեան աստիճանաց երկրին հաւասար է։

կթ. 30բ-1ա 69. [Վ]ասն գիտելոյ զլայնութեան աստիճան երկրին անմոլար աստեղօք այլ ուրիշ կերպիւ... նայ այն է նոյն երկրին լայնութեան աստճանքն. զայս եւս այսպէս իմացիր։

հ. 31աբ 70. [Վ]ասն գիտելոյ զփոխել տարուն աշխարհի, թէ լինի մեզ տարի մի յայտնի ի տարեացն... զինչ որ եղեւ՝ նայ այն է տալեհ տարուն, որ կամիս փոխել։

հա. 31բ-2բ 71. [Վ]ասն գիտելոյ, թէ յորում ժամու գիշերոյ կամ տւնջեան լինի փողումն... զինչ որ եղեւ՝ նայ այն է անցեալն ի գիշերոյ վասն ժամուն փոխման։

հբ. 32բ-4ա 72. [Վ]ասն գիտելոյ զփոխումն ամաց ծնանելոց թէ կամիս զնա՝ դի՛ր զտալեհ զանցեալ տարոյ... զինչ որ ելաւ՝ նայ այն է անցեալն ի տւնջեանն այնմ աւուր, որ համարես յայն գիշերն, որ հասար յինքն մստովիայ ժամերուն. այսքանս։

հգ. 34աբ 73. [Վ]ասն գիտելոյ զտալեհ ղուպային, թէ գիտացար զտալեհ փոխումն երկրի մերում... կամի գիշերոյ ղուպայովն ի զամանեա ժամուցն ի ժամ փոխման։

հդ. 34բ-5ա 74. [Վ]ասն գիտելոյ, թէ որ կլէմի կլէմանցն, որ բարձրացաւ Արեգակն... որ լինի ի մէջ բոլորակի սկսբան Խեցգետնին Ղ. (90) կէտէն աստիճանաց երթիֆային ի մուղանթարաթներն։

հե. 35ա 75. [Վ]ասն գիտելոյ, թէ որում աւուր ի տարին բարձրացաւ Արեգակն ի վերայ գլխոյ նոցայ... աստիճանին սկսբանէ Խեցգետնին ի հեռավորութիւն միայպէս։

հզ. 35բ 76. [Վ]ասն գիտելոյ, թէ յորում որ նոր սաֆիայ չի լինի թէ կամիս զնայ՝ ապայ թէ լինի... ի վերայ գլխոց բնակչաց այն լայնութեան թէ որ լինի Արեգակն յայս Բ. Աստիճանս. այսպէ՛ս իմացիր։

հէ. 35բ-6ա 77. [Վ]ասն գիտելոյ այն երկիրն, այն ո՞ր աստեղացն, որ կայ ի վերայ ստուռլապին, թէ ո՞րն բարձրացաւ ի վերայ գլխոց բնակչաց... նայ աստեղն բարձրացաւ ի վերայ գլխոց նոցայ, թէ լինի ի վերայ խազին միջօրէի։

հը. 36ա 78. [Վ]ասն գիտելոյ, թէ յո՞ր աստեղ չգան ստուռլապն եւ մոլորակն աստեղացն թէ կամիս զնայ՝ գիտացի՛ր զերթիֆայ... հաւասար լայնութեան՝ նայ անցնի ի վերայ գլխոց բարձրութեան բնակչացն այն լայնութեան։

հթ. 36աբ 79. [Վ]ասն գիտելոյ անմոլար աստեղացն, որ կան ի ստուռլապն լայնութեան ի հիւսիս... նայ լայնութեան ի հարաֆէ, ապայ որն որ լինի արտաքոյ գօտոյ նայ լայնութեան ի հիւսիսէ։

ձ. 36բ-7ա 80. [Վ]ասն գիտելոյ այն աստեղաց, որ չի գան ի ստուռլապն՝ թէ կամիս զնայ... եւ թէ լինի աստիճանն անցուցանող ի հիւսիս բարձրութեան գլխոյ եւ աստեղն հարաւ բարձրութեան՝ նայ լայնութեան հարաւ է։

ձա. 37ա 81. [Վ]ասն գիտելոյ, թէ ո՞րն ի աստեղաց հիւսիսային, որ կան ի ստուռլապն, որ մտանէ երկրի մերում... եւ անկաւ ի վերայ սաֆաղին՝ նայ շրջի բոլորակացն մեծի, որ միշտ երեւի։

ձբ. 37աբ 82. [Վ]ասն գիտելոյ զայն, որ թէ լինի յերկրիս մերում սաֆիայ՝ թէ կամիս զնայ... եւ թէ լինի ի վերայ խազին միջօրէի՝ նայ ի ներքոյ բեւեռին է։

ձգ. 37բ-8ա 83. [Վ]ասն գիտելոյ, թէ ո՞րն է աստեղացն անմոլարից հիւսիսայնոց, որ չկայ ի ստուռլապն... եւ շրջի ի վերայ մեծ բոլորակին այն, որ միշտ յա[յ]տնի լինի։

ձդ. 38ա 84. [Վ]ասն գիտելոյ զբեւեռն այս աստեղօք, որ ոչ մտանէ երկրի մերում... նայ այն է երթիֆայ բեւեռին եւ է որպէս զաստիճանսն լայնութեան երկրին։

ձե. 38աբ 85. [Վ]ասն գիտելոյ, թէ ո՞ր երկրին լինի կենդանակերպից գօտին միջի կէտն ծագել եւ մտանել... ի մէջ բոլորակի սկսբն Խեցգետնի՝ նայ հիւսիսային ոչ մտանէ եւ հարաֆային ոչ ծագէ։

ձզ. 38բ 86. [Վ]ասն գիտելոյ զբուն երթիֆային գօտոյ կենդանակերպից կետին հիւսիսոյ, որ լայնութեան որ խնդրես՝ թէ կամիս զնայ... որպէս զբուն երթիֆային կետին հիւսիսոյ գօտոյ կենդանակերպից այն երկրին, որ իւրն է սաֆիայ. այսպէս իմացիր։

ձէ. 38բ-9ա 87. [Վ]ասն գիտելոյ զկարի անկումն երթիֆային կետին հիւսիսային գօտոյ կենդանակերպից, թէ ոչ լինի իւր մտանել... սկսբն Խեցգետնին՝ նայ այն, որ կայ ի մէջն՝ այն է բուն երթիֆան կետին հարաֆայ այն երկրին։

ձը. 39աբ 88. [Վ]ասն գիտելոյ զկէս ղաւս տունջեան կետին հիւսիսոյ գօտոյ կենդանակերպից... եւ ուր հասաւ՝ նշէ զտեղին եւ խնդրես ի վերայ խազին միջ[օ]րէին զմարքազն։

ձթ. 39բ 89. [Վ]ասն գիտելոյ զկէս ղաւս գիշերին կետին հիւսիսոյ գօտօյ կենդանակերպիցն... կէտին հիւսիսոյ եւ կէս ղաւս տւնջեան կետին հարաֆոյ այն լայնութեան։

ղ. 40ա 90. [Վ]ասն գիտելոյ, թէ ո՞ր աստիճանն ի աստիճանացն գօտոյ կենդանակերպից ելանէ ընդ կետին հիւսիսոյ... եւ մտանէ կէտն հարաֆոյ ընդ այն աստիճանն ընդ դիմայ կողմն եւ այլն. այսպէ՛ս իմացիր։

ղա. 40աբ [91.] [Վ]ասն գիտելոյ զաստիճանն, որ մտանէ ընդ կետին հիւսիսոյ եւ աստիճանն, որ ելանէ ընդ կետին հարաֆոյ... եւ զինչ աստիճանն, որ եհաս ի ուֆաղն յարեւելեանն այն է, որ ելանէ ընդ կետին հարաֆոյ։

ղբ. 40բ 92. [Վ]ասն գիտելոյ, թէ ո՞ր աստեղ աստեղացն է, որ կան ի ստուռլապն ի մէջ գօտոյ կենդանակերպիցն է ի վերայ խազին... անցանէ զխազ միջօրէի յետոյ քան աստեղն։

ղգ. 41ա 93. [Վ]ասն գիտելոյ, թէ ո՞ր է աստեղաց, որ կան ի ստուռլապն արտաքոյ գօտոյ կենդանակերպիցն... եւ թէ անկանի յարեւմտեան կուսն սաֆիային՝ նայ անցնէ յետոյ քան զաստիճանսն։

ղդ. 41ա 94. [Վ]ասն գիտելոյ ո՞ր աստեղացն, որ կան ստուռլապն, որ ելանէ յառաջ քան աստիճանն իւր որում լայնութեան կամիս... եւ դի՛ր զփարկալի մի ոտն ի վերայ կողմն խազին միջօրէի ի սաֆիան եւ միւս ոտն՝ ի վերայ նշանին։

ղե. 41աբ 95. [Վ]ասն գիտելոյ անմոլար աստեղաց, որ կան ստուռլապն, թէ աստղի տեղն յա[յ]տնի է, եւ թէ լինի այն լայնութեան սաֆիայ... եւ թէ նշանն ի ներքոյ երկրի է՝ նայ աստեղն ի ներքոյ երկրի եւ ելանէ յետ քան զաստիճանն։

ղզ. 41բ 96. [Վ]ասն գիտելոյ անմոլար աստեղացն, որ կան ի ստուռլապն, ելնէ յառաջ քան զաստիճան իւր... թէ լինի ի վերայ երկրի՝ նայ վերայ աստեղն ի երկրի է եւ ելնէ յառաջ քան զաստիճան իւր։

ղէ. 41բ 97. [Վ]ասն գիտելոյ, այն աստեղաց, որ չքան ի ստուռլապն, թէ լայնութիւն հարաւ է եւ այն լայնութիւն, որ խնդրես... եւ զինչ որ կայ միւսն՝ այս ու զայն արայ ի վերայ երկրի։

ղը. 41բ-2ա 98. [Վ]ասն գիտելոյ յայն աստեղացն, որ կան ստուռլապն, որ մտանէ յետ քան զաստիճանսն իւրոյ, թէ լինի լայնութիւն ի հիւսիս... նայ աստիճան աստեղն ի վերայ երկրի եւ աստեղն առնէ յառաջ քան զաստիճան իւր։

ղթ. 42աբ 99. [Վ]ասն գիտելոյ, թէ ո՞րն է, որ չքան ստուռլապն, թէ լինի աստեղի տեղն յա[յ]տնի... քան զկէս ղաւս տւնջեան կետէն հիւսիսոյ՝ նայ աստեղն ընդ կետին ի ներքոյ երկրի է եւ մտեալ է յառաջ քան զաստիճանսն։

ճ. 42բ 100. [Վ]ասն գիտելոյ այն աստեղացն, որ կան ի ստուռլապն, մտանէ յառաջ քան աստիճանն լայնութիւն ի հարաֆ... նայ աստիճան աստեղն լինի մտեալ, եւ աստեղն մտանէ յետ քան զաստիճանն իւր։

ճա. 42բ-3ա 101. [Վ]ասն գիտելոյ, թէ ո՞ր աստեղացն է, որ չքան ի ստուռլապն յառաջ քան զաստիճանսն իւր, թէ լինի լայնութիւն ի հարաւ... եւ թէ անկանի նշան ի ներքոյ երկրի՝ նայ աստեղն ի վերայ երկրի է եւ մտանէ յետ քան աստիճանն իւր։

ճբ. 43ա 102. [Վ]ասն գիտելոյ, թէ ո՞ր աստեղաց որ կան ի ստուռլապն, որ ելանէ ընդ աստիճանսն որ լայնութիւն հիւսիսոյ լինի... որ լինի այս Բ. աստիճանս՝ նայ ելանէ ընդ աստիճանս իւր, հիւսիսոյ լինի լանութիւն կամ հարաֆոյ պակաս լինի լայնութիւն կամ աւելի։

ճգ. 43բ 103. [Վ]ասն գիտելոյ դարձեալ զնոյն, թէ յերկրի մերում լինի սաֆիայ՝ թէ կամիս զնայ՝ գիտացի՛ր... նա ելանէ ընդ աստիճանսն իւր ի հիւսիս լինի լայնութիւն, թէ հարաւ պակաս լինի լայնութիւն եւ թէ աւելի։

ճդ. 43բ-4ա 104. [Վ]ասն գիտելոյ, թէ ո՞րն է ի աստեղաց, որ մտանէ ընդ աստիճանն իւր ի հիւսիս լինի լայնութիւն, որ խնդրես զնայ ինքն սաֆիայ... որ մտանէ ընդ կետին հարաֆոյ եւ լինի հեռաւորութիւնքն սկսբանէ Խոյին հաւասար։

ճե. 44ա 104. [Վ]ասն գիտելոյ, թէ ո՞ր աստիճանք գօտոյ կենդանակերպից ելանէ, զինչ որ կայ յինքն հիւսիսային աստեղացն... եւ այն, որ լինի ի մէջ աստիճանին երկրորդի եւ աստիճանն առաջնոյ ըստ կարգի կենդանակերպից՝ նայ ելնէ յետ, քան զաստիճանն։

ճզ. 44բ 106. [Վ]ասն գիտելոյ, թէ ո՞ր աստիճանն աստիճանաց գօտոյ կենդանակերպից ելանէ, զինչ որ լինի յինք աստեղաց հարաֆային յառաջ քան աստիճանն... եւ աստիճանին առաջնոյ ըստ կարգի կենդանակերպիցն՝ նայ ելանէ յետ քան զաստիճանն։

ճէ. 45ա 107. [Վ]ասն գիտելոյ, թէ ո՞ր աստիճանն աստիճանաց գօտոյ կենդանակերպից մտանէ ինչ որ կայ յինքն աստեղացն... ի մէջ աստիճանին առաջնոյ եւ աստիճանին երկրորդի ըստ կարգի կենդանակերպից եւ լայնութեան հիւսիսոյ՝ նայ մտանէ յառաջ քան աստիճանն։

ճը. 45աբ 108. [Վ]ասն գիտելոյ, թէ ո՞ր աստիճանաց գօտոյ կենդանակերպիցն մտանէ, ինչ որ կայ ինքն յինքն աստեղ հարաֆային յառաջ քան աստիճանն... եւ աստիճանն երկրորդի ըստ կարգի կենդանակերպից՝ նա մտանէ յառաջ քան զաստիճանն։

ճթ. 45բ-6ա 109. [Վ]ասն գիտելոյ, ո՞ր չափ ի մէջ ծագման աստեղն այն աստեղացն, որ կան ի ստուռլապն եւ ի մէջ ծագման աստիճանին... զինչ որ եղեւ՝ նայ այն է մէջ ծագման աստեղին եւ ի մէջ ծագման աստիճանին մաթալեհօվն այն երկրին։

ճժ. 46ա 110. [Վ]ասն գիտելոյ, թէ ո՞ր չափ է ի մէջ անցուցանեալսն, զոր աստեղ եւ կամիս այն աստեղացն, որ կան ի ստուռլապն... որպէս որ առաջն ասաց մաթալեհօվն ֆալակլ մուսթաղիմն։

ճժա. 46աբ 111. [Վ]ասն գիտելոյ, թէ ո՞րչափ է ի մէջ մտանելոյ աստեղն, զոր կամիս աստեղացն, որ կան ի ստուռլապն ի մէջ մտանելոյ աստիճանն իւր... որ ի մէջ մտանելոյ աստեղն եւ ի մէջ մտանելոյ աստիճանին իւր աստիճանք մաթալեհին յաւելուն ի յայն երկիրն։

ճժբ. 46բ-7ա 112. [Վ]ասն գիտելոյ ի մէջ մտանելոյ աստեղն եւ ի մէջ անցնելոյ աստիճանին ի վերայ բոլորակի մառայի աստիճանօվ... եւ անցեալ աստիճանին իւր ի վերայ բոլորակին, որ ասաց՛՛։

ճժգ. 47աբ 113. [Վ]ասն գիտելոյ զնոյն այլ կերպիւ, թէ լինի աստեղն ի ստուռլապն. եւ այն է, որ գիտենաս զմէջ անցնելոց աստեղին... զինչ որ ելաւ՝ նայ այն է ի մէջ անցեալ աստեղին եւ ի մէջ անցեալ աստիճանին ի վերայ բոլորակին, զոր ասացեր։

ճժդ. 47բ-8ա 114. [Վ]ասն գիտելոյ զմէջ անցնելոյ աստեղին եւ ի մէջ անցանելոյ աստիճանին ի վերայ բոլորակի, որ անցնէ աստիճանօվ աստեղին... զինչ որ եղաւ՝ նայ այն է էջ անցանելոյ աստիճանն ի վերայ բոլորակին, զոր զյիշեցի։

ճժե. 48աբ 115. [Վ]ասն գիտելոյ զնոյն ի յայս չորեակն, թէ լինի այն աստեղ ի վերայ ստուռլապին... զինչ որ ելաւ՝ նայ այն է ի մէջ անցանելոյ աստղին եւ ի մէջ անցանելոյ աստիճանին ի վերայ բոլորակին, զոր յիշեցի։

ճժզ. 48բ-9բ 116. [Վ]ասն գիտելոյ ի մէջ անցանելոյ աստղին եւ մէջ անցանելոյ աստիճանին ի վերայ բոլորակին, որ անցանէ աստիճանօվ, աստեղօվ... եւ այն է, որ ի մէջ անցուցանելոյ աստղին եւ անցուցանելոյ աստիճանին ի վերայ բոլորակին, զոր յիշեցի։

ճժէ. 49բ-50ա 117. [Վ]ասն գիտելոյ զմէջ անցուցանելոյ աստեղն եւ մէջ անցանելոյ աստիճանին ի վերայ բոլորակին, որ անցանէ աստիճանով աստեղին... զինչ որ ելաւ կամ մնաց, այն է մէջ անցանելոյ աստեղին եւ մէջ անցուցանելոյ ի վերայ բոլորակին, զոր ասացի։

ճժը. 50բ 118. [Վ]ասն գիտելոյ զմէջ ծագման Բ. աստեղն, թէ լինին ի վերայ ստուռլապին... ինչ որ եղեւ՝ նա այն է ի մէջ Բ. աստեղաց աստիճանօք մաթալեհին։

ճժթ. 50բ 119. [Վ]ասն գիտելոյ, թէ ո՞ր չափ է ի մէջ խազին միջօրէի եւ մէջ Բ. մէջ ելն Բ. աստեղին... ի վերայ խազին միջօրէի մաթալեհօվն ֆալաքլ մուսթաղիմն։

ճի. 50բ 120. [Վ]ասն գիտելոյ զմէջ մտանելոյ աստեղին եւ այլ ումն աստեղին, թէ լինի ի վերայ ստուռլապին... զինչ որ եղեւ՝ նայ այն է <այն է > մէջ մտանելոյ Բ. աստղին աստիճանօքն յարեւմտեանն։

ճիա. 51աբ 121. [Վ]ասն գիտելոյ մէջ Բ. աստեղն, որ լինի ի վերայ ստուռլապին յաստիճանօք... այն է հեռաւորութիւն ի մէջ Բ. աստեղաց մաթալեհին ի վերայ բոլորակին, որ ասացի Այվազս։

ճիբ. 52աբ 122. [Վ]ասն գիտելոյ զհեռաւորութիւն ի մէջ Բ. աստեղին, թէ լինի ստուռլապն աստիճանք մաթալեհին ի վերայ բոլորակին անցանէ... նայ այն է հեռաւորութիւն միջոցի Բ. աստեղին յաստիճանք մաթալեհին ի վերայ բոլորակին, որ յիշէի։

ճիգ. 52բ-3ա 123. [Վ]ասն գիտելոյ զհեռաւորութիւն միջոցի աստեղին, որ լինի ստուռլապն, աստիճանք մաթալեհին ի վերայ բոլորակին... նայ այն հեռաւորութեան միջոցի Բ. աստեղին ի աստիճանսն մաթալեհին ի վերայ բոլորակին, զոր ասացի։

ճիդ. 53աբ 124. [Վ]ասն գիտելոյ զհեռաւորութիւն միջոցի Բ. աստեղին, որ լինի ի վերայ ստուռլապին, աստիճանն մաթալեհին... ի մէջ բոլորակացն միջօրէին եւ սաֆաղին. ահայ այս արհեստս, այս արեստովս զինչ որ կամիս արա՛յ։

ճիե. 53բ-4ա 125. [Վ]ասն գիտելոյ զհեռաւորութիւն մէջ ամէն աստղի ի յա[յ]ն աստեղացն, որ կան ստուռլապն... ի մէջ գօտոյ կենդանակերպիցն՝ նայ հեռաւորութիւն հիւսիսէ, եւ թէ լինի արտաքոյ գօտոյն՝ նայ հեռաւորութիւն ի հարաֆէ։

ճիզ. 54ա 126. [Վ]ասն գիտելոյ զտեղիք աստեղացն, որ կան ստուռլապն ի գօտոյ կենդանակերպից ըստ երկայնութեան թէ լինի հեռաւորութիւն ի հիւսիս... եւ հասնի մինչեւ ի գօտին կենդանակերպից, զինչ որ եղեւ՝ նայ այն է տեղ այն աստղին յերկայնութեան։

ճիէ. 54աբ 127. [Վ]ասն գիտելոյ զլայնութեան ամէն աստեղին այն աստեղացն, որ կան ստուռլապն, թէ լինի հեռաւորութիւն անցուցանող աստիճանին... նայ այն է լայնութիւն այն երկրին ի կողմն հիւսիսոյ ի գօտոյ կենդանակերպիցն։

ճիը. 54բ 128. [Վ]ասն գիտելոյ զլայնութիւն ամէն աստեղի ի յայն աստեղաց, որ կան ստուռլապն, որ արտաքոյ գօտոյն... մինչեւ աստիճան, որ հասնի աստիճանաց կենդանակերպից, զինչ որ եղեւ՝ նայ այն է նազիր աստիճանն այն աստղին երկայնութեան։

ճիթ. 54բ-5ա 129. [Վ]ասն գիտելոյ զլայնութիւն ի մէջ ծագման ֆաճարն եւ մէջ ծագման Արեգակն... եւ այսպէս ի մէջ մտանելոյ արեգական եւ ի մէջ մտանելոյ շաֆաղին մստովիայ ժամերովն։

ճլ. 55ա 130. [Վ]ասն գիտելոյ զնոյն, որ չի լինի ղաւսերն ծագման ֆաճրին եւ մտանելոյ շաֆաղին ի վերայ ստուռլապին՝ թէ կամիս զնայ... եւ մէջ ծագման Արեգակն նոյնպէս մէջ մտանելոյ արեգական եւ մէջ մտանելոյ շաֆաղին։

ճլա. 55աբ 131. [Վ]ասն գիտելոյ զմէջ մտանելոյ Արեգակն եւ մէջ ծագման ֆաճրին նոյնպէս ի մէջ մտանելոյ շաֆաղին... եւ ի մէջ մտանելոյ ֆաճրին նոյնպէս մէջ շաֆաղին եւ ծագման Արեգակն։

ճլբ. 55բ 132. [Վ]ասն գիտելոյ, թէ չի լինի ղաւսերն ծագման ֆաճրին կամ մտանել շաֆաղին... եւ նոյնպէս մէջ մտանելոյ շաֆաղին եւ ի մէջ մտանելոյ Արեգակն ի մստովիայ ժամուցն։

ճլգ. 55բ-6ա 133. [Վ]ասն գիտելոյ ծագման ֆաճրին եւ ի մէջ մտանելոյ Արեգակն, որ որում աւուր եւ կամիս մստովիայ ժամուցն... նայ այն է մէջ ծագման ֆաճրին եւ մտանելոյ Արեգակն յայնմ աւուր մստովիայ ժամերօվն։

ճլդ. 56ա 134. [Վ]ասն գիտելոյ, թէ չի լինի ղաւս ծագման ֆաճրին ի վերայ ստուռլապին՝ թէ կամիս զնայ... եւ զինչ որ եղեւ՝ նայ այն է ի մէջ ծագման ֆաճրին եւ ի մէջ մտանելոյ Արեգակն մստովիայ ժամերօվն։

ճլե. 56ա-7ա 135. [Վ]ասն գիտելոյ, թէ որո՞ւմ աւուր ի տարին լինի մստովիայ ժամքն, որ ի ժամու ծագման ֆաճրին մինչեւ ի ժամ մտանելոյ Արեգակն... որ շուրջ գայ ի վերայ շրջագայութեան, լինի մստովիայ ժամք, որ ի ժամու ծագման ֆաճրին։

ճլզ. 57աբ 136. [Վ]ասն գիտելոյ աստիճանն աստիճանաց գօտոյ կենդանակերպից, ըստ որում աստիճանի շուրջ գայ... եւ լինի երկայնութիւն տունջանջն միայպէս. այսպէ՛ս իմացիր։

ճլէ. 57բ-8ա 137. [Վ]ասն գիտելոյ աստեղ աստեղաց, որ կան ստուռլապն, ընդ որում աստիճանի աստիճանաց գօտոյ կենդանակերպից շուրջ գայ ի վերայ միայ շաւղի... մինչեւ ի վերջ Ձկան այս աստիճանաւ միոյ շաւղի եւ լինի երկայնութիւն տւնջանն նորա եւ տւնջան աստղին միայպէս։

ճլը. 58աբ 138. [Վ]ասն գիտելոյ աստեղացն, որ կան ստուռլապն շուրջ գալ այլեւս մոլորականաց, թէ ո՞ր աստիճանով... եւ լինի հեռաւորութիւնք առաջին Այծեղջիւրէն հեռաւորութիւն մի եւ զայն. այսպէ՛ս իմացիր։

ճլթ. 58բ 139. [Վ]ասն գիտելոյ զհեռաւորութիւն բարձր տեղաց, թէ հնար է հասանել եւ քար ընկենուլ՝ թէ կամիս... ի մէջ տեսլանցս (՞) եւ գետնոյ թզայ կամ կանգնայ, զինչ որ ելաւ՝ այն է երկայնութիւն այն իրացն։

ճխ. 58բ-9ա 140. [Վ]ասն զերկայնութիւն բլրայ կամ լերին, որ հնար չէ հասնիլ, քար ընկենուլ, թէ լինի զելն ծագել ստուռլապին... եւ այն, որ ձգէ ի խազն ուղիղ, որ ելանէ ի ծայրից այն իրացն մինչ ձգել քարին իջանէ ուղիղ։

ճխա. 59ա 141. [Վ]ասն գիտելոյ զհեռաւորութիւն ըստ մակերեւութեան ամենայն իրաց, որ ընդ երեսս երկրի... զինչ որ եղեւ՝ նայ այն է լայնութեան այն ձորուն կամ տեղաց, որ հնար չի լինի չափելու։

ճխբ. 59աբ 142. [Վ]ասն գիտելոյ զհարաւ խորութեան ցցէ փայտի ի վերայ հորուն խոտորնակ... եւ չափելն խորութեան հորուն. այսպէս է, թէ՛ սուտ, թէ՛ ուղիղ։

ճխգ. 60ա 143. [Վ]ասն գիտելոյ, թէ լինի Բ. երկիր հաւասար երկայնութիւն եւ ի լայնութիւն... զինչ որ ելաւ՝ նայ այն է, որ ի մէջ Բ. երկրին մղոնացն, եւ այլ. այսպէ՛ս իմացիր։

ճխդ. 60ա 144. [Վ]ասն գիտելոյ Բ. քաղաքաց հեռաւորութիւն ի միմեանց՝ թէ լինի ի ներքոյ Ա. բոլորակի, բոլորակացն միջօրէին... որ ի մէջ Բ. երկրին մղոնացն, որ լինի հեռաւորութիւն միջոցին ի վերայ խազին ուղիղ։

ճխե. 60աբ 145. [Վ]ասն գիտելոյ նոյնպէս թէ լինի Բ. երկիր անհաւասար յերկայնութիւն... եւ բազմապատկէ զնայ ի վերայ ԾԶ.ի (56), զինչ որ ելաւ՝ նայ այն է որքանութիւն ի մէջ Բ. երկրին ի մղոնացն։

ճխզ. 60բ-1ա 146. [Վ]ասն գիտելոյ զնոյն թէ լինի Բ. երկիր անհաւասար ի յերկայնութեան եւ հաւասար ի լայնութեան... բազմապատկէ զմնացեալն ի վերայ ԾԶ.ի (56), զինչ որ ելաւ՝ նայ այն է համարք միջոցի Բ. երկրին մղոնացն։

ճխէ. 61ա 147. [Վ]ասն գիտելոյ զմէջ Բ. երկիրն ի մղոնացն թէ լինի երկայնութիւն եւ լայնութիւն անհաւասար... եւ բազմապատկէ զմնացեալն ընդ ԾԶ. (56), զինչ որ ելաւ՝ նայ այն է համարքն ի մղոնացն, որ ի մէջ Բ. երկրին է այն։

ճխը. 61բ 148. [Վ]ասն փորձելոյ զստուռլապն եւ զսաֆիաներն եւ զանքապատն, կաղէ զմայրն առանց սաֆիաներուն... մինչեւ որ լինի ստեւրութիւն ի մի կողմն եւ ոմանց ի մի կողմն, մի՛ բանցնել զնայ, զի սխալ է։

ճխթ. 61բ-2ա 149. [Վ]ասն գիտելոյ չորիւք զհուճրայն եւ զմարն ի յետեւ ի ստուռլապն եւ դի՛ր զփարկալի ծայրն... եւ դարձո՛յ զմիւս ծայրն ի ծակն յալախային, թէ հաւասար եկաւ՝ ըստոյգ է, թէ ոչ՝ սխալ է։

ճծ. 62ա 150. [Վ]ասն փորձելոյ զաստիճանսն երթիֆային յատատային՝ թէ գիտեցար զստոյգ լինելն զխազելուն չորիցն... եւ թէ անկաւ միւս գլխոյն ի վերայ խազին երկրի ցցին՝ նայ ստոյգ է, ապայ թէ ոչ լինի՝ նա սխալ է։

ճծա. 62աբ 151. [Վ]ասն փորձելոյ զաստիճանսն երթիֆային, թէ ստոյգ լինի բաժանեալ չորեակն աստիճանօք երթիֆային... եւ միւս ծայրն մինչեւ Հ. (70) աստիճանն, թէ հաւասար լինի՝ ստոյգ է, եւ թէ ոչ՝ նայ սխալ է։

ճծբ. 62բ 152. [Վ]ասն փորձելոյ զշատիաներն, որ ատատային վերայ հեծուծաց է, եւ այն է, որ դնեմք զմի գլուխ ատատային ի վերայ աստիճանաց... եւ թէ՝ թէ լինի որպէս երթիֆան յառաջին՝ նայ ստոյգ է, եւ թէ ոչ՝ նայ սխալ է։

ճծգ. 62բ-3ա 153. [Վ]ասն փորձելոյ զհուճրան, թէ աղէկ հեծուցած է երեսի մօրն՝ առանց թիւրելոյ ի կողմէ ի կողմն... ի մարքազէն յա[յ]ն կողմն, որ ելանէ բոլորակն ի ծայրէ փարկալէն, եւ այսպէս առնեմք ամէն բոլորակաց հուճրային։

ճծդ. 63ա 154. [Վ]ասն փորձելոյ զշաւիքն Խոյին եւ Խեցգետնէն բաժնէ զկէս ղութր սաֆիային... եւ թէ անկաւ ի վերայ շաւղի սկսբան Խոյին՝ նայ ստոյգ է, եւ այսպէս առնեմք ամենայն սաֆիաներն։

ճծե. 63աբ 155. [Վ]ասն փորձելոյ զմուղանթարաթներն յարեւեալն եւ յարեւմտեան՝ եւ այն է, որ դնես զմուրի աստիճանաց ի վերայ... եւ ի վերայ նշանին, թէ անկաւ ի վերայ հատեալ ղաւսի ուֆաղին խազօվն միջօրէի՝ նայ ստոյգ է, եւ թէ ոչ՝ նայ սխալ է։

ճծզ. 63բ 156. [Վ]ասն փորձելոյ զմուղանթարաթներն դի՛ր զաստիճանն, զոր կամիս յաստիճանաց գօտոյ կենդանակերպից ի վերայ խազին միջօրէի... եւ թէ լինի հաւասար որպէս ի մէջ նորայ եւ ի մէջ միւս նշանին՝ նայ ստոյգ է, եւ թէ ոչ՝ սխալ է։

ճծէ. 63բ-4ա 157. [Վ]ասն փորձելոյ զմուղանթարաթներն այլ կերպիւ. արդ, դի՛ր զսկսբն Խեցգետնին ի վերայ սաֆաղին արեւելեան... եւ առնեմք այսպէս յառաջնօվն ամենայն կենդանակերպից ի կողմն յարեւելից եւ Ա. Ա. մուղանթարաթներուն։

ճծը. 64ա 158. [Վ]ասն փորձելոյ զանքապատն դի՛ր զմուրի աստիճանաց ի վերայ խազի յալախային... եւ ի մէջ խազի յարեւելեան եւ յարեւմտեան եւ ի մէջ ղաւսի ուֆաղին ի կողմանս ծագելուն եւ մտանելուն՝ նա ստոյգ է, եւ թէ ոչ՝ նայ սխալ է։

ճծթ. 64աբ 159. [Վ]ասն փորձելոյ զբաժանումն կենդանակերպից ի կենդանակերպսն ի վերայ ուֆաղին յարեւելեան՝ եւ թէ անկանի նազիրն նորա ի վերայ ուֆաղին... եւ թէ անկանի նազիրն նորա ի խազի երկրի ցցին՝ նայ ստոյգ է, ապայ ոչ՝ սխալ է։

ճկ. 64բ-5ա 160. [Վ]ասն բաժանման կենդանակերպից՝ եւ այն է, որ գիտենաս զմաթալեհ... եւ թէ լինի հաւասար նորայ, որ պահեցար՝ նայ ստույգ է, եւ թէ ոչ՝ սխալ է։

ճկա. 65ա 161. [Վ]ասն փորձելոյ զանմոլար աստեղքն դի՛ր զշատիայ նորա ըստ երթիֆային... թէ լինի այնպէս, որ անկաւ ի վերայ շաւղի նորա՝ նայ ստոյգ է, եւ թէ ոչ՝ սխալ է։

ճկբ. 65ա 162. [Վ]ասն փորձելոյ զաստեղքն այլ կենդանակերպիւ՝ եւ այն է, որ ռասատ առնեմք աստեղն մինչ լինի ղայեաթի երթիֆայ նորայ... կամ երթիֆայ նորայ ի վերայ խազին միջօրէի՝ նայ ստոյգ է, եւ թէ ոչ՝ սխալ է։

ճկգ. 65աբ 163. [Վ]ասն փորձելոյ զամինայ ժամերն, եւ այն է՝ դի՛ր աստիճանն, զոր աստիճանաց կամիս ի գօտոյ կենդանակերպից ի վերայ ուֆաղին յարեւմտեան... եւ թէ խաղայ մուրին իւրաքանչիւր ժամնու այնքան, որ խաղաց յառաջին ժամն՝ նայ ստոյգ է եւ թէ ոչ՝ սխալ է։

ճկդ. 65բ 164. [Վ]ասն փորձելոյ ժամուց բաժանումն կենդանակերպից այն է՝ դի՛ր սկսբն Խեցգետնին ի վերայ խազի երկրի ցցին... եւ թէ ոչ՝ նայ սխալ է եւ որոյ՝ այն սկսբն Այծեղջուրին։

ճկե. 65բ-6ա 165. [Վ]ասն փորձելոյ զզիլն թէ լինի ստուռլապն, թէ կամիս զնայ՝ դի՛ր զմուրի ատատային ի վերայ ԽԵ. (45) աստիճանի... թէ լինի բաժանեալ ոտամբ՝ նայ ստոյգ է, եւ թէ ոչ՝ սխալ է. այսպէ՛ս իմացիր։

ճկզ. 66ա 166. [Վ]ասն փորձելոյ զղաւս ծագման ֆաճրին եւ մտանելոյ շաւաղին եւ յաստիճանսն կենդանակերպից... նայ ստո[յ]գ է, եւ թէ ոչ՝ նայ սխալ է. եւ Քրիստոսի՝ յուսոյն մերոյ փառք յաւիտեանս. ամէն, ամէն։

Հմմտ. Բ. Թումանեան, Հայ աստղագիտութեան պատմութիւն, հտ. 1, Երեւան, 1964, էջ 166-174 (ձեռագիրս օգտագործուած չէ)։

Բ. 1բ-4ա [Յաւելագրութիւն Այիվազ գրչի ձեռքով 1786ից մէկ տարի անց. տե՛ս Յիշատակարան գրչութեան ժամանակի՝ 1բ եւ 4ա]

ա. 1բ-3բ [Աստղաբաշխական աղիւսակ]* – Գիր տարոյ. Ա, Բ... (ուղղահայեաց) Փետրվար, Մարտ... Մարտ՝ ٥,٦, ٧,١,٢, ٣։

* Ծնթ. Աղիւսակի թուերը հայերէն տառերով եւ արաբերէն թուանշանների գծագրութեամբ։

բ. 4ա [Աղիւսակի բացատրութիւն] Ձայնագիւտ այսպէս արա՛ – Տե՛ս ի՛նչ ամիս է, որ ի մէջն ես, քանի՛ օր անցեր այ գիր տարուն... առաջի ձայնէն յառաջ տո՛ւր եւ գտցես անսղալ. եւ Քրիստոսի՝ յուսոյն մերոյ փառք յաւիտեանս. ամէն։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ

1. 4բ (ԺԸ. դ., շղագիր) Այս է ողբ Խաչի – Ա՛յ, ի՛մ որդեակ, ա՛յ, ի՛մ ձագուկ, / Հեզ եւ խոնարհ, որպէս գառնուկ... Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, Յիսո՛ւս Որդի, / [Ե]ս մեռանեմ ընդ քեզ, հո՛գի։

Ծնթ. Առաջին երկու տողը մատիտով կրկնուած 7բ էջում՝ նոյն էջի յիշատակարանի գրչի ձեռքով՝ տե՛ս Յիշատակարան հետագայի՝ 7բ։

2. ա. 8ա (ԺԹ. դ., մատիտով շղագիր, Մարգար Խլղաթեանցի ձեռքով, տե՛ս Յիշատակարան հետագայի՝ 7բ) Աղօթք առ սուրբ զինաւորի Քրիստոսի – Բարեխօսութեամբ սուրբ զօրավարացն՝ Թէոդոսի զօրավարին, Գէորգայ զօրավարին, Մեռկեռիոսի զինաւորին, Սարգըսի զօրավարին եւ որդոյ նորա՝ Մարտիրոսին, Անդրէի զօրավարին եւ Գ. զինաւրոացն, Բասոսի, Եւսեբի, Եւտիգի եւ Բասիլիգեայ, սրբոյն Մինասայ, Երմոգինեայ եւ Գարբոսի եւ սրբոց Ատոմեանց, Ոսկեանց եւ Սուգիասանց եւ Խարիթանց եւ այս ամենայն սրբոց բարեխօսութեամբն պահեա՛ Վլասայն գի/// (շարունակութիւնը ստ. լս-ի եզրահատումից վնասուած)։

բ. 66բ Աղերս առ սուրբ Ստեփաննոս Նախավկայի – Ի քէն հսկե՛ք արտասւագին, / Նախավըկայ Տեառն Արարչին, / Սուրբ Ստեփաննոս բացօղ երկնին, / Տեսող զՅիսուս յաջմէ ծնօղին։ / Լե՛ր բարեխօս արեամբ քոյին, / Տալ մեզ հանգիստ ի յաջ կօղնի, / Արթուն լինին առաւօտին, / Բարեբանիլ զլոյս անքննին. եւ լե՛ր (չշարունակուած)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

Ա. փեղկ (հակառակ դիրքով) Այվազ։

1բ Թվին ١٢٣٦ (1236+551=1787)։

4ա Այիվազս՝ մեղապարտ գծող սորայ յիշեա՛յ։

9ա Տե՛ս Նախաբանի աւարտը։

49բ Զգծողս յիշեա՛յ։

51բ Տե՛ս Բովանդակութիւն։

66ա Յովանէսս յիշեա՛յ։

66ա Գրեցաւ թվին ՌՄԼԵ. (1786), Դեկտեմբերի ԻԷ. (27), օրն Բ.շաբթի։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 1ա (ԺԸ. դ., առաջին երկու տողը բոլորգիր, շարունակութիւնը՝ նոտրգիր) Զանկազօրցի Խըչի Եաղուպի որդի Սարգիսն, (նոտրգրով) որ է եւ (՞). «Ես լայ հավլու ոլայ ղուվաթայ բիլահի ալի ըլ ազիմ» ٣ (3) անկամ ասայ, որ է ինչ մուրազ որ անես՝ երազիտ տեսնուս, ինչ որ իչէ (այսպէս). ամէն։ Այս է դուվն (այսպէս) երազի սրտի մատլուպ կու կատարի եւ ٣ (3) անկամ ասայ «Եայ ղատիրու», որ է տես ինչ պէս զարմանք մանայ է։ «Բիս մի լայ ըռահման ըռահիմ եայ մազարէլ ջինի զահրէ վէլ վայ լէ վեհլին նարմին ջուննութն»։ Այս է դուվն Սուղոմոնի ազիմաթս, որ է ամէն մարդոյ ձեռ չի անկանի. ամէն։

2. 6ա (ԺԹ. դ., մատիտով, շղագիր, մասամբ անընկալելի) Բորքկի (՞) 6 <թ> թվին, 181։ 189 թ. եղաւ պըսակ Աւետիս սըւշարաթով փօփօներսով (՞)։

3. 7բ (ԺԹ. դ., մատիտով, շղագիր, դժուարընկալելի, ընթերցումը թէական) Ես լալագին (՞) Բարսեղ գլխաւորեսն բարասէր կամ բարկամբար դիվանբարիր վըիր (՞), բարի մախթոխբար գորայ, բարլաւութիւն, բարի գիտութիւն, այս գիրն նա Մարգար Խըլղաթեանց։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «ՌՄԼԵ. – 1786, Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 1ա՝ մատիտով «Մելքոն Ուտաիղուպանեան (՞)», սեւով՝ «ձեռն», 5ա՝ զանազան անկապակից բառեր եւ տառեր, ընթերցումը թէական՝ «յաբենա, արարել, նեաջց, դձեզէ, աբգդ», 5բ՝ մատիտով «ԱՁ՝ առաջի ձայն, ԱԿ՝ աջ կողմ, ԲՁ՝ երկրորդ ձայն, ԱԿ՝ ավագ կողմ, ԴՁ՝ չորրորդ ձայն, ԴԿ՝ վայռ ձայն, ԴԿ՝ վեաշ (անհասկանալի)», 50բ՝ սեւով «ա», մատիտով զանազան գծեր, 51բ՝ սեւով «ա (բազմիցս, հետագայում ջնջած)», Աա՝ մատիտով «Այս գիրս Մարգար Խըլղաթօվ, Մարգ», Աբ՝ սեւով (գրչափորձ ծածկագրի ձեւով) «|..| .|||...| ..||.... ||.. ||.. .||| |||. .||. ||.| |.|. ||.. |..| (սիւնակէտագիր ծածկագրութեան առաջին եւ երկրորդ բանալիներով արտածւում են անկապակից տառեր՝ |..| (աա կամ բբ), .||| (ճ կամ մ)...| (գ կամ դ) ..|| (ի կամ լ) ||...... (առանձին դրուած չորս կէտերը թէականորէն ենք դրել այստեղ՝ կ կամ հ) ||.. (ի կամ լ) .||| (ճ կամ մ) .||. (աա կամ բբ) ||.| (ժ կամ ի եւ ա) |.|. (աա կամ բբ) ||.. (ի կամ լ) |..|՝ աա կամ բբ.)», մատիտով «Գիր տարուն», «այն տարուն այս գիր եղէ», «կըշիռ (երկիցս)», «լ (բազմիցս)», Բա՝ մատիտով զանազան գծեր։

 

 

3695

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(բաղկացած 2 ձեռագրից)

 

ԹԵՐԹ՝ 14։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 17,5×12,5։ ԿԱԶՄ՝ կարմիր լաթ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն թուղթ։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ ԱԲ+ԳԴ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, Ա եւ Դ՝ մասն կազմաստառի։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած-վերակազմուած Ի. դարում, կազմի լաթը մաշուած, աղտոտուած, մասամբ գունաթափուած. մէջքի կաշին տեղ-տեղ քերծուած. պհպ-ները խոնաւութիւնից դեղնած, պհպ. Գ.՝ վերին արտք. անկիւնը պատռուած-ընկած։

 

 

ՁԵՌԱԳԻՐ Ա.

 ԺԸ. դար

ԹԵՐԹ՝ 10 (թ. 1-10). չգրուած՝ 6ա։ ՊՐԱԿ՝ 1×10։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով եւ լուսադրոշմով՝ ոճաւորուած զինանշան։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16×10,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, սեւով սահմանագծուած (12×7,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 2ա). սկզբնատառերը՝ կարմիր։ ՏՈՂ՝ 20-21։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, թանաքի, մասամբ նաեւ սնկային հիւանդութեան հետքեր (մասնաւորապէս 1ա՝ խիստ աղտոտուած), խոնաւութիւնից գրադաշտը գունափոխուած, դեղնած, յաճախ արտատպուած դարձերեսին. թերթերի եզրերին խոնաւութեան հետքեր, լուսանցակողերը՝ մաշուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-4ա [Ի Պատմութենէ Հայոց Մովսիսի Խորենացւոյ]

ա. 1ա [Յաղագս ապստամբութեանն Հայկայ] – (սկ.) ///միով լեր[ա]մբ, բնակեալ յառաջագոյն արք սակաւք, յինքնակամ հնազանդել դիւցազինն։ Արդարացուցանէ եւ այս զատ(=ս)ացեալ զրոցս անգիրս (այսչափ)։

բ. 1ա-4ա Յաղագս պատերազմին եւ մահուն Բելայ – Եւ յառաջ մատուցեալ զբանս իւր ասէ, թէ ի հաստատել Տիտանեանն Բելա զթագաւորութիւն իւր առ ամենեսեանն՝ առաքէ... իսկ աշխարհս մեր կոչի անուն նախնոյն մեր Հայկայ՝ Հայք։

Տե՛ս Մովսէս Խորենացի, Պատմութիւն հայոց, քննական բնագիրը եւ ներածութիւնը՝ Մ. Աբեղեանի եւ Ս. Յարութիւնեանի, Նմանահանութիւն, Երեւան, 1991, էջ 33-37 (ձեռագիրս օգտագործուած չէ)։

Բ. 4ա-10բ [Պատմագրականք]

1. 4ա-5ա [Առաքելի Դաւրիժեցւոյ] Ազգաբանութիւն Պարսից թագաւորացն – Սկիզբն Շիխսաֆին է, որ էր իշխան Արտաւիլու... եւ այժմ շահ Սուլէման ասեն սմա, որ կայ ի մեր ժամանակս։

Ծնթ. Այլ ձեռքով լրացում՝ 5ա «Եւ ՌՃԽԳ. (1694) Յուլիս ամսուն վախճանի շահ Սիլէման, որդին նորա՝ շահ Հուսէն նստաւ թագաւոր»։

Տե՛ս Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, աշխ. Լ. Խանլարեանի, Երեւան, 1990, էջ 440-441 (Գլ. ԾԲ., ձեռագիրս օգտագործուած չէ)։

2. 5բ [Առաքելի Դաւրիժեցւոյ] Բան եւ կարգ Օսմանցոց թագաւորացն – Ի ՈՂԲ. (1243) թուականիս մերում Օսմանն նստաւ եւ ԾԸ. (58) ամ թագաւորեաց... ՌՀԱ. (1622) թվին դարձեալ նոյն Մուստաֆայն նստաւ թագաւոր։

Տե՛ս Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, աշխ. Լ. Խանլարեանի, Երեւան, 1990, էջ 440-441 (Գլ. ԾԱ., ձեռագիրս օգտագործուած չէ)։

3. 6բ-9բ [Ժամանակագրութիւն. Դուրս գալն թաթարաց] – Ի ՈՀ. (1221) թուականին Հայոց առաջին թաթարն երեկ աշխարհէն Բուլղարա, էառ զաշխարհս Հայոց... ՌԿԸ. (1619) թվին մորեխն եկն մինչ ի Գ. տարին կերաւ։

Տե՛ս Մանր ժամանակագրութիւններ, ԺԳ-ԺԸ. դդ., հտ. Ա., կազմեց՝ Վ. Յակոբեան, Երեւան, 1951, էջ 143-145։

4. 10ա [Մովսիսի Կաղանկատուացւոյ] Որ ինչ աւուրս Հերակլի եւ թոռին գործք – Բարեյաղթ թագաւորութիւն հոռովմայեցոյց, որ Հերակլիոս զպէսպէս պատերազմունս վանեալ... ոչ ժամանեալ ի պալատն, այլ ի ճանապարհին վախճանի։

Տե՛ս Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, քննական բնագիրը եւ ներածութիւնը՝ Վ. Առաքելեանի, Երեւան, 1983, էջ 316-317 (ձեռագիրս օգտագործուած չէ)։

5. 10բ [Մովսիսի Կաղանկատուացւոյ Պատմութիւն Աղուանից աշխարհի] – Իսկ որ Յաբեթէ մինչեւ ցՏիգրան թագաւորք ԽԴ. (44)... ի սմանէ սերեցաւ ազգ Բագրատունեաց ի նուազել մեծագոյն ազգին Յաբեթականի։

Տե՛ս Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, քննական բնագիրը եւ ներածութիւնը՝ Վ. Առաքելեանի, Երեւան, 1983, էջ 7 (ձեռագիրս օգտագործուած չէ)։

ՆՇՈՒՄ՝ Պհպ. Բա՝ սեւով «Խ[աչիկ] վարդապետ, Հմր 83.գ/3695», «ՌՃԺԵ. (1666, թուականը վերցուած Առաքել Դաւրիժեցու շարադրանքից՝ տե՛ս 5ա. գրչութեան ժամանակի հետ կապ չունի), Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]», 1ա՝ սեւով «Հմր 107»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 102, Հմր 83.գ:

 

 

ՁԵՌԱԳԻՐ Բ.

 ԺԶ. դար

ԹԵՐԹ՝ 4 (թ. 11-4). չգրուած՝ 11աբ։ ՊՐԱԿ՝ 1×4։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով (թ. 11՝ այլ, ներմուծուած թուղթ)։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 16,5×11։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (14,5×9)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 12ա). խորագրերը եւ սկզբնատառերը՝ կարմիր։ ՏՈՂ՝ 21։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ (հետագայի լրացնողի ձեռքով) – Զարդագիր՝ հանգուցագիր՝ 13ա։ Գոյն՝ սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի եւ թանաքի հետքեր, խոնաւութիւնից գրադաշտը գունափոխուած, դեղնած. թ. 14՝ արտք. լս-ներին անմաքուր ջրի հետքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 12ա-4բ [Աշխարհագրութիւնք]

1. 12ա [Վասն քաղաքաց] – (սկ.) ///փոխել զանուն եւ ոչ է նա մեծ Տիզբոն, եւ թէ զիա՞րդ Եպիփանան ասէ... ի Նինուէ է անդի ԾԴ. (54) մղուն ի Բաբելոն քաղաք. եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փառք յօ՛՛։

2. 12աբ Լերինք անուանիք ԲԺ.ն (12) են այսոքիկ – [Լ]իբանան, Կաւկաս, Տաւրոս... Լիկաբանտոս, Պենիոս, Ողիմպոս։

3. 12բ-3ա [Եւ գետք] աշխարհի Խ. (40) – Փիսոն, Գեհոն, Դկղաթ, Եփրաթ... խառնի ի Դկղաթ եւ երթա որպէս յառաջագոյն ասացաք։

4. 13ա-4բ Եւ գետք աշխարհիս – Բանափարփ (սրբագրած՝ «Բանա եւ Փարփարայ») գետն ի Դամասկոսէ ելանէ եւ անցանի... Գետքս յանծանաւթ յերկրէ ելանէ, ըն/// (շար.)։

Ծնթ. Ստ. լս-ում այլ ձեռքով լրացում՝ 12բ «որ են Պարսից գետք Ասպահանոյ»։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին՝ կապոյտով՝ «3695», պհպ. Աա՝ մատիտով «ունի միկրոֆիլմ», 11ա՝ սեւով «Խ[աչիկ] վարդապետ», «ԺԷ. [դար], Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]», մատիտով՝ «3695», 12ա սեւով՝ «Հմր 110»։

Ձեռագրիս նկարագրութիւնը տե՛ս Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, ժողոված 1878-1898, մասն Ա., Վաղարշապատ, 1898, էջ 112, Հմր 102.բ:

 

 

3696

ԺՈՂՈՎԱԾՈՅ

 ՌՃԸ. – 1659

ԳՐԻՉ՝ Յոհան։

ԹԵՐԹ՝ 410+1 (կրկն.՝ թ. 350, հետագայի թերթակալում մատիտով՝ 1-4, որ է՝ 407-10). չգրուած՝ 269բ, 406բ։ ՊՐԱԿ՝ Ա-ԼԵ×12 (Ա, Լ 10, ԼԱ 8, ԼԲ 14, ԼԵ 9)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 15×11։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն (10×6,5)։ ԳԻՐ՝ նոտրգիր (նմուշ՝ 2ա), խորագրերը եւ սկզբնատողերը՝ յաճախ բոլորգիր. խորագիրք՝ կարմիր, կապոյտ եւ մանուշակագոյն։ ՏՈՂ՝ 19-20։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ ծաղկազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր (ստորին կողին սեւով «Ղուկաս վարդապետ»)։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ դեղնաւուն չգրուած թուղթ (նորոգման ժամանակի՝ Ի. դ.)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Կիսախորան՝ 1ա։ Լուսանցազարդ՝ բուսական՝ 1ա, 18ա, 37բ, 51ա, 83ա, 118բ, 153բ, 190բ, 210ա, 235ա, 270ա, 364ա։ Զարդագիր՝ հանգուցագիր՝ 18ա, 364ա, թռչնագիր՝ 1ա, 37բ, 118բ, 190բ, կենդանագիր՝ 51ա, 83ա, 153բ, 210ա, 270ա, թռչուն-ձուկ՝ 235ա։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, դեղին, նարնջի, վարդագոյն, շագանակագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. մասամբ նորոգուած՝ ձեռագրի սկզբից եւ վերջից մէկական թղթէ պահպանակ աւելացուած (Ի. դ.). կազմի կաշին վնասուած, քերծուած, մաշուած, տեղ-տեղ թափուած, կազմի շագանակագոյնը մասամբ գունափոխուած, մէջքի վերին եւ ստորին, նաեւ Բ. փեղկի վերին եզրի՝ մէջքին յարող մասերի կաշին պատռուած-ընկած՝ երեւում են մէջքի կարերը եւ կազմին ամրացուած կտաւը, դռնակի կաշին մաշուած, ստորին մասը պատռուած-ընկած, զոյգ կապիչներն ու գամերն ընկած, լուսանցակողերի կարմիրը մասամբ թափուած, աղտից սեւացած, կազմաստառները գործածութիւնից աղտոտուած, գունափոխուած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, մոմի, թանաքի հետքեր, սկզբի որոշ թերթերի վերին անկիւններին անմաքուր ջրի հետքեր. գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, թթուակեր. թ. 81՝ պատռուածք-անցք։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-266բ [Մովսիսի Խորենացւոյ Գիրք պիտոյից]

Տե՛ս ձեռ. 1681, 1ա-233բ: 1/1ա-2ա։ ա/2ա-5բ։ բ/5բ-8ա։ գ/8ա-11ա։ դ/11ա-4ա։ ե/14ա-7բ։ 2/17բ-8ա։ ա/18ա-21ա։ բ/21ա-3բ։ գ/23բ-6բ։ դ/26բ-9բ։ ե/29բ-32բ։ զ/32բ-5ա։ է/35ա-7ա։ 3/37աբ։ ա/37բ-40բ։ բ/40բ-3բ։ գ/43բ-7բ։ դ/47բ-50բ։ 4/50բ-1ա։ ա/51ա-6բ։ բ/56բ-61բ։ գ/61բ-9ա։ դ/69ա-75ա։ ե/75ա-82ա։ 5/82ա-3ա։ ա/83ա-92բ։ բ/92բ-9ա։ գ/99ա-105ա։ դ/105ա-12բ։ ե/112բ-8ա։ 6/118աբ։ ա/118բ-25ա։ բ/125ա-31բ։ գ/131բ-9բ։ դ/139բ-46բ։ ե/146բ-53ա։ 7/153աբ։ ա/153բ-60բ։ բ/160բ-6ա։ գ/166ա-72ա։ դ/172ա-7բ։ ե/177բ-83բ։ զ/183բ-9ա։ 8/189ա-90ա։ ա/190բ-4ա։ բ/194ա-7ա։ գ/197ա-9բ։ դ/199բ-202ա։ ե/202ա-5ա։ զ/205ա-7ա։ է/207ա-9ա։ 9/209ա-10ա։ ա/210ա-4ա։ բ/214ա-9ա։ գ/219ա-21բ։ դ/221բ-5ա։ ե/225ա-8ա։ զ/228ա-31ա։ է/231ա-4ա։ 10/234ա-5ա։ ա/235ա-44բ։ բ/244բ-9բ։ գ/249բ-56ա։ 11/256ա-66բ։ ա/256ա-61ա։ բ/261ա-3բ։ գ/263բ-6բ։

Տե՛ս Գիրք պիտոյից, աշխ. Գ. Մուրադեանի, Երեւան, 1993, ձեռագիր K1՝ էջ 27։

Բ. 266բ-9ա Մովսէսի Քերթողի՝ արարողի Պիտոյիցս տառի, Խրատաբանութիւն յորդորական առ Թէոդորոս ոմն աշակերտ իւր ներակրթիլ քաջուշիմն վարժիւք յիմաստս ճարտասանականս արհեստի – Աստուստ ի բարձրագոյն վերաթեւելով՝ գեղեցկապէս գեղապարեսցես... մերկագոյն յիւրոցն սարասից՝ ծաղրերաստս յոքնազան հաւուցն եղանիւր։

Տե՛ս Գիրք պիտոյից, աշխ. Գ. Մուրադեանի, Երեւան, 1993, էջ 247-248։

Գ. 270ա-307ա [Բանք իմաստասիրաց] Փիլիսոփայիցն Յաղագս խելաց եւ իմաստութեան

Տե՛ս ձեռ. 464, 9ա-30ա: Յառաջաբանութիւն/չիք։ ա/304բ-7ա (ձեռ. 464ի համեմատ 3 տող յաւելեալ՝ «ՅԱղէքսանդրոս թագաւոր հարցին, ո՞ւր դիցուք զանձն քո, եւ նա զբարեկամսն եցոյց ասելով՝ ի դոսա»)։ բ/270աբ (սկ. այսպէս՝ «Պղատոն ասէ. Որք մեծամեծաց առաջի կան, մեծի զգաստութեան պէտս ունին։ /շարունակութիւնը համընկնում է/ Կղիմարքոս (ձեռ. 464՝ Պղիտարքոս) ասէ. Ճանապարհորդք ի տունս եւ ի հայրենիս իւրեանց փութան...» վջ.՝ ձեռ. 464ի համեմատ պակաս «...եւ ոչ զինչս եւ զմեծութիւն առանց խելաց ստանալի է»)։ գ/270բ-1բ (խորագիրը՝ չիք, գրչից չառանձնացուած)։ դ/271բ-4ա։ ե/274ա-5բ։ զ/275բ-6ա։ է/276ա-8ա (բաց թողած սկզբնատառը աւելի ուշ լրացուած Կ՝ Պ-ի փոխարէն. Կղիտարքոս ասէ...)։ ը/278ա-9ա։ թ/279աբ։ ժ/279բ (բաց թողած սկզբնատառը աւելի ուշ լրացուած Տ՝ Ո-ի փոխարէն. Տրոփելոսի հարցին...)։ ժա/279բ-80բ։ ժբ/280բ-1ա։ ժգ/281աբ։ ժդ/281բ-2ա։ ժե/282աբ։ ժզ/282բ-4ա (բաց թողած սկզբնատառը աւելի ուշ լրացուած Կ՝ Պ-ի փոխարէն. Կղիտարքոս ասէ...)։ ժէ/284ա-5բ (բաց թողած սկզբնատառը աւելի ուշ լրացուած Կ՝ Պ-ի փոխարէն. Կղիտարքոս ասէ...)։ ժը/285բ-6ա (բաց թողած սկզբնատառը աւելի ուշ լրացուած Բ՝ Պ-ի փոխարէն. Բիանդոս ասէ...)։ ժթ/286աբ (բաց թողած սկզբնատառը աւելի ուշ լրացուած Կ՝ Պ-ի փոխարէն. Կղիտարքոս ասէ...)։ ի/286բ-7բ։ իա/287բ-8ա (բաց թողած սկզբնատառը աւելի ուշ լրացուած Կ՝ Պ-ի փոխարէն. Կղիտարքոս ասէ...)։ իբ/288ա-9ա։ իգ/289ա-90բ (բաց թողած սկզբնատառը աւելի ուշ լրացուած Կ՝ Պ-ի փոխարէն. Կղիտարքոս ասէ...)։ իդ/290բ։ իե/290բ-1ա (բաց թողած սկզբնատառը աւելի ուշ լրացուած Կ՝ Պ-ի փոխարէն. Կղիտարքոս ասէ...)։ իզ/291ա-2բ։ իէ/292բ-6ա։ իը/298բ-301ա։ իթ/301ա-4բ (304աբ՝ յաւելեալ ունի. «Ասացեալ են ի պատմագիրս... թող զայն, որ ի սովոյ սատակեցան»)։

Ունի՝

ա. 296ա-8բ Յաղագս բարեբարոյ եւ իմաստուն կանանց – Իմաստունն Սողոմոն ասէ. Եզն սիրոյ եւ յաւանակ շնորհաց քոց... երանի առն, որոյ ընդ իմաստնոյն են գնացք իւր։

Ծնթ. Հմր 464 ձեռագրի բ. միաւորի (11բ-2ա) վերնագիրն այստեղ դրուած է որպէս ընդհանուր խորագիր։ Հմմտ. նաեւ Բանք իմաստասիրաց, աշխ. Ք. Տէր-Դաւթեանի, Երեւան, 2001։

Դ. 307ա-9բ Այս չորրորդ Սիբիլայս է, զոր սուրբն 0գոստինոս ի ճառի Ծնընդեանն յիշէ, Դիպուրդինացի անուանեալ կոյս փիլիսոփա[յ] եւ ծերուհի յոյժ (հմմտ. ձեռ. 772, 47բ-50ա) – Եւ հարցեալ ի նմանէ խորհուրդ, եթէ զի՞նչ պատասխանեսցէ հռովմայեցւոցն... 309ա Այս է մարգարէութիւն Սիբիլայ հեթանոս մարգարէուհւոյն վասն Քրիստոսի ծննդեանն... 309բ Այլ թէ ոք զյունականն զառաջադիր տանցս այն տաղաչափութեանցս որոնեալ խուզեսցի, գտցէ զնոյն սկզբնագիր տանցն սոյնպէս ասացեալ. Խէզուս Խրիստօս Թիու Սօդէր, որ թարգմանի՝ Յիսուս Քրիստոս՝ Որդի Աստուծոյ Փրկիչ։

Ե. 309բ-10ա [Խրատք իմաստասիրաց] – ԶՊիթագորի զդուստրն հարցեալ Արիստոտէլ. Ո՞ր գոյն գեղեցիկ. Ասէ. Որ յամօթոյն են... Թէոփրատէս ասէ՝ դիւրին է անսալ անվարժ ձիոյ, քան անկարգ բանից։

Զ. 310ա-5ա [Յաղագս պատկերացուցութեան (հմմտ. ձեռ. 464, 30բ-4ա)]

ա. 310ա-4ա Յաղագս պատկերացուցութեան – Արդ, զանազան յօրինուած մարմնոյն ըստ պատկերացուցութեանն արհեստի... Գոյն միջ ի մէջ սպիտակին եւ սեւոյն, ցուցանէ զայր ուշիմ եւ զբարեբարոյ։

բ. 314ա-5ա Յաղագս հասարակաց պատկերացուցութեան – Արդ, պարտ է հասարակաբար դնել ի մտի, զի չափակից... հաստատեցին զաչսն լինել ճշմարիտ կարապետ սրտին։

Է. 315ա-63բ Նախերգանք քարոզի – Իսկականն էութիւն եւ անեղանելի գոյացութիւնն, անսահման բարութիւնն եւ ինքնաբաւական զօրութիւնն... եւ միաւորութեամբ յերեակ բաժանեալ անշփոթ անձնաւորութեամբ եւ անբաժան էութեամբ Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգին յաւիտեանս. ամէն։

Ծնթ. Արտք. լս-ներում՝ բնագրային նշում-բաժանումներ. 315ա Քրիստոսի – Իսկականն էութիւն եւ անեղանելի գոյացութիւնն..., 315բ Մովսեսի – Գլուխն պարու ի գուշակողականն հանդիսի..., 316ա Դաւթի – Քաղցրախօս քնարն՝ ձայնիւ բանաւորական..., 316բ Սողոմոնի – Հրաշագեղն մանուկ ի տիս հասակի..., 316բ Յոբայ – Նախահանդէս օրինակն մեծի համբերութեան..., 317ա Եսայ[ի] – Համարձակախօսն ի պատգամս տերութեան..., 317բ Պօղի – Փողն՝ բարձրաբարբառ եւ համատարած, ձայն՝ ազդարար եւ հրաւիրօղ..., 318ա Պօղոսի – Հազարապետն հաւատարիմ խորհրդոցն աստուածային..., 318բ Մարգարէից – Անճառելի շնորհաց հոգւոյն տիրապէս ընդունարանն..., 339բ Հայոց – Մանաւանդ զազգս հայկազեան զտաժանեալս..., 340ա Աստուածածնին – Այլեւ աւրհնեալ է սուրբ տիրամայր Աստուածածինն Մարիամ..., 340ա Խաչի – Այլեւ աւրհնեալ է սուրբ Խաչն փրկչական եւ նշանն տերունական..., 340բ Տաճարի – Այլեւ զկամարակապ խորանս եւ զերկնահանգէտ տաճարս..., 341բ Ննջեցեալ – Այլեւ ննջեցեալքն, որք ընդ հովանեաւ սորա են հանգուցեալ..., 342ա Շինողաց եկեղեցւոյ – Նաեւ զշինօղ սուրբ եկեղեցւոյս եւ զկառուցանօղ կամարակապ յարկիս..., 342ա Գործաւորաց – Այլեւ ուխտաւորք եւ պտղաբերք սուրբ եկեղեցւոյս..., 342ա Վարդապետաց – Այլեւ զվարդապետական խումբս վառեալ բորբոքեսցէ իւր աստուածային սիրովն..., 342բ Կաթողիկոսի – Այլեւ գլուխն ճշմարիտ եւ քահանայապետն ամենեցուն..., 343ա Եպիսկոպոսի – Այլեւ զարհիեպիսկոպոս գաւառիս եւ զպետ եւ զգլուխ նահանգիս..., 343ա Կրօնաւորաց – Այլեւ զդասս կրօնաւորական եղբարցս..., 343բ Ընկերաց – Նաեւ զհամշիրակ դասս սրբազանիցդ..., 344ա Քահանայից – Այլեւ քահանայք եւ փակակալք սուրբ եկեղեցւոյս..., 344բ Քաղաքի – Այլեւ զհոյակապ եւ զհռչակաւոր քաղաքս...։

– 345ա-63բ [Աւրհնութիւնք յետ քարոզի. (Աւրհնութիւնք ժողովրդեանն առհասարակ. ձեռ. 3430, 240ա)] – Զոր աւրհնութիւնն աստուածային եւ աղօթք Սուրբ Լուսաւորչին... եւ միաւորութեամբ յերակ բաժանեալ անշփոթ անձնաւորութեամբ եւ անբաժան էութեամբ Հայր եւ Որդի եւ Սուրբ Հոգին յաւիտեանս. ամէն։

Է. 364ա-406ա Գումարումն յոքնադիմի իրողութեանց Սահմանաց Դաւթի փիլիսոփայի եւ այլոց իմաստասիրաց, ի Մովսիսէ ումեմնէ՝ ըստ տառից դասաւորութեան շարակարգեալ («Ա-Ք») – Ագահութիւն է ըստ բանականին անյագ եւ անհամեստ ցանկութիւն փառաց... Քսութիւն է գաղտ խօսել չար զընկերէն։

Ծնթ. 406ա՝ այլ ձեռքով յաւելում «Օրէն՝ բան ուղղական կարգաւոր գործելի, որ է կրօն հասարակաց քաղաքի, կամ է ի գիւտ։ Օդ՝ մարմին խոնաւուտ եւ թոյլ»։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

407ա Շնորհօք եւ ողորմութեամբ ամենազօր Սուրբ Երրորդութեանն՝ Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ ես՝ ամենանուաստ եւ ներգեւեալ, չարապատեհ վատագործութեամբ, եղեռնալիր վարուց, անապաքինելի ցաւօք կրկին մարդով ի խոր խոցելոյ բնաչարին արուեստականութեամբ, ինքնայօժար կամօք, ինքնին ի ծառայութիւն ախտիցն բազմազան եւ ազգի-ազգի փորձութեամբ, բանականիս ընտրողութիւն մշտապէս ունողութեամբ, ընդ ներքոյ նորուն նուաճելով պղծասէր կամաց՝ Յոհան վատաշուէր եւ լոկ անուամբ բանի երեւեալ սպասաւոր, բայց յոյժ ըստգտմամբ յորջորջմանս ի գործոյն հեռաւոր ի կռփանս անձին եւ յամօթ նախատանաց զսոյն ստանալով, զի բազում սիրով զանունն ընկալայ՝ ջանիւ ի գործն ոչ մխեցայ։ Աշխարհաւ Որոտնեցի, ըստ բնական տեղւոյ սնընդեան՝ Տաթեւացի, սնեալ եւ վարժեալ ի նախնի աթոռ Հայ|407բ|կազունեաց սեռի, ի սուրբ կաթուղիկոսարանին Էջմիածնի, որ առ այսու ժամանակաւ գեղեցկազարդ պայծառութեամբ շքեղացեալ գոյ հոգեւորին եւ մարմնաւորին սահմանադրութեամբ՝ ի ձեռն քաջ եւ առաքինասէր, ճշմարիտ հովուապետացն եւ կրկին լուսաւորչացն ազինս խաւարաւ անգիտութեան եւ մոլոր ուղէգնացութեամբ յափն մահու ժամանեցելոյ եւ իսպառ կործանեցելոյ սրբոյն Մովսիսի Տաթեւացւոյ եւ Փիլիպպոսի Աղբակեցւոյ՝ առ Քրիստոս գնացելոցն, եւ նոցունց փոխանորդի եւ վեհափառ դիտապետի՝ Յակոբայ Ջուղայեցւոյ, որոց ըստ արժանւոյն գովաբանութիւն եւ ցուցումն երախտեաց, ըստ անցնիւր արդիւնադրութեանց, թէ զի՞նչ կամ հի՞ պէս վարեցան եւ արարին բազում եւ զանազան նորոգութիւնս կարգաց եւ կրօնից, շինուածոց եւ ապարանից, այլոց ուշիմամտաց եւ հարստաբանից, քաջ ուսումնասիրաց թողցուք յիշատա|408ա|կել եւ ըստ իւրաքանչիւրցն արժանեաց հատուցանել դրուատս գովեստից եւ միանգամայն բաւական համարեալ զառ ի յոլովից, սակս նոցունց վաղագոյն ճառեցեալ վիպաբանութիւնս, յորում անդորրութեան եւ խաղաղութեան միջոցի, գրէթէ ամենայնիւ զարդարուն եւ լիալիր գերափաղփութեամբ պերճացեալ երեւիւր մայրն սուրբ՝ իւրովք որդիացեալ վարդապետականին խմբիւք, որ անտէն կային գումարեալք ի վարժ եւ ի յիղձ փափագանաց, յաւէտ պարապեալք Հնոց եւ Նորոց կտակարանաց, նրբից եւ արտաքնոց եւ քերթողութեանց արուեստից, բնաւին թագաւորեալք։ Անտէր տեսանել զնոսա, ոչ ինչ իւիք աղօտացեալ աննման համեմատութեամբ յառաջին լուսատուացն մերոց սրբոց թարգմանչացն եւ նոցին հետեւողացն, այլ ամենեւին յար եւ նման նոյնասարաս իմաստասիրութեամբ ի լոյս ածեալ երեւեցուցին եւ ուսուցին բազմաց զանխլացեալ եւ զղօղեալ բանս աստուածային գրոց, |408բ| ոյց գլուխ եւ առաջնորդ լեալ մեծ վարժապետն Սիմէօն, որ էր տեղեաւ Ջուղայեցի, ի մեծ մայրաքաղաքէն եւ թագաւորանիստ արքայակերտէն Շօշայ, որ այժմ ասի Ըսպահան, որոյ ըստ տուեցելոյն նմա իմաստութեանն յԱստուծոյ արարեալ Քերականութիւնս նորոգս եւ զնրբին մանուածոյ շարադրութիւնս արտաքին գրոց՝ դիւրացոյց եւ հեշտընկալ արար հետեւողաց նորավարժից, եւ հաւաքեալ ի մի՝ Գիրք տրամաբանութեան անուանեաց։ Եւ յետոյ եպիսկոպոս լեալ՝ նստաւ ի վանս Սուրբ Ամենափրկչին, որ ասի Հաւուց թառ, եւ անտէն արարեալ բազում նորոգութիւնս շինուածոց, եւ դպրոցս կարգեալ, ուսոյց յոլովից զարհեստս իմաստից։ Միայն իմ՝ չուառականիս անհաղորդ եւ ծարաւի ի նմանէ գտանելով. եւ յետ ժամանակաց երթեալ քարոզութեամբ յաշխարհն Յունաց՝ մեռանի ի քաղաքին Թօխաթու՝ ոչ հասեալ ի հասակ ծերութեան, եւ անդէն հանգուցեալ կան մեծաւ պատուով նշխարք սուրբ վարդապետին մերոյ, որոյ յիշատակն աւրհ|409ա|նութեամբ եղիցի, եւ զհոգի նորա Տէր Յիսուս ընդ սրբոց վարդապետացն դասեսցէ յիւրում գալստեանն. ամէ[ն]։ Իսկ ի ժամանակին յայնմիկ, յորում այս ամենայն այսպէս կարգաւորեալ հաստատիւր, ի խնդիր ելեալ մեր մեծաւ փափագանօք կամէաք գտանել զօրինակ գրոցն Ճարտասանութեան, որ է արարեալ մեծի քերթողահօրն Մովսիսի Խորենացւոյ, որ զանունն միայն էաք լուեալ, բայց զինքն տեսեալ ոչ բնաւ, զի էր բնաւին անհետացեալ ի մերային գրոց եւ յետոյ գտեալ եղեւ յոմանց յարկեղս գրենեացն Սուրբ ուխտին Սաղմոսավանից, որ է հանդէպ Յոհանավանից՝ մերձ Արագած լերինն։ Եւ իմ առեալ զայն՝ վատաշուէրս անձին, սիրալիր տենչմամբ գաղափարեցի եւ գրեցի իմովս տըխեղծ մատամբ եւ խոշորացեալ անարհեստ եւ վատերանգ գրչագրութեամբ՝ անհմուտ գոլով այսմ գործառնութեան, բայց զփափագ սրտիս միայն կամելով լնանել յօժարեցի, քան զկար ձեռնարկել։ Եւ եղեւ թիւ աւարտման սորա |409բ| յամի հազարերորդի հարիւրորդի ութիւ յաւելուածի (1659), ի վերադիտողութեան սուրբ եւ երջանակափառ մեծ հայրապետին վերագրեցելոյ՝ Յակոբայ Ջուղա[յե]ցւոյ եւ ի թագաւորութեանն թուրքաց Պարսից շահ Աբասի Փոքու, եւ գրեալ՝ եդաք ընդ սմին զԲանս իմաստասիրացն, զՆախերգանս եւ զԱւրհնութիւնս լիով եւ զսահմանս ժողովեալս եւ կարգեալս ընդ Սահմանացն Դաւթի Անյաղթ փիլիսոփայի, ի վայելս եւ ի զբօսանս անձանց մերոց, եւ յետ մերում՝ Տէր տացէ ժառանգել։ Բայց զերեսս ի գետին խոնարհեցուցեալ ժտեմք եւ աղաչեմք կողկողագին պաղատանօք եւ մոխրամած դիմօք՝ զընթերցողսդ եւ զգաղափարօղսդ եւ կամ հարեւանցի իմն զսա տեսանօղսդ եւ վայելօղսդ, զի միով Ողորմայիւ եւ լիաբերան ձայնիւ յիշեցիք զհոգիս հանգուցեալ առ Քրիստոս սրբազան վարդապետացն մերոց՝ Ներսիսի եւ Պետրոսի, որ բազում երկամբք եւ պէս-պէս նեղութեամբ շինեցին եւ յօրինեալ կառուցին զշքեղազարդ եկե|410ա|ղեցին Տաթեւու՝ բնիկ գեղջն իւրեանց, եւ ինքեանք ի տիս երիտասարդութեան վախճանեալք՝ առ Տէր գնացին, անասելի կոծով եւ ողորմելի տեսակաւ որբս եւ անտէրուչս զմեզ թողլով՝ յետ ինքեաց մնացեալս։ Դարձեալ մաղթեմք յիշատակել ի մշտանուէր աղօթս ձեր՝ զառաքինասէր եւ հրեշտակակրօն վարդապետս մեր եւ զարիւնամերձ հարազատ եղկելոյս՝ զտէր Արիստակէս քաջ րաբունիս, որ է առաջնորդ եւ վերակացու սուրբ անապատիս եւ մենարանիս Տաթեւու, զի փոխանակ գնացելոց առ Տէր մերոց վարդապետաց՝ զսա ունիմք հետ նոցա ի մխիթարութիւն անձին եւ ի սփոփանս վշտացելոց սրտից, որում տացէ Տէր պարագայց ամօք եւ երկայնաձիգ ժամանակաւ վարել զկեանս իւր՝ ի հաճոյս կամացն Աստուծոյ եւ շինութիւն եղբարց առաքինութեամբ ժողովեցելոց, ընդ որս եւ զբազմավէր Յոհան տառապեալս հայցեմ յիշատակել հանդերձ ծնօղօք եւ եղբարբք, եւ դուք յիշեալ լիջի՛ք ի Քրիստոսէ՝ Աստուծոյ մերոյ յաւրհնելոյն յաւիտեանս. ամէն։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Գ., էջ 886-888, Հմր 1350 (գրուած Փարիզի յիշատակարանների ժողովածուից՝ «Յիշատակարանք Շուշիի եւ շրջակայից (Ագուլիս, Գանձասարայ վանք, Նուխի) գրչեայ մատենից, Ընդօրինակիչք՝ Արիստակէս վրդ. Սեդրակեան եւ Սիմէոն քհյ Տէր-Պօղոսեան. Փարիզի Նուպարեան մատենադարանի Հմր 156. Cote P. I. 3-5». կան ընթերցման որոշ անէական տարբերութիւններ)։ Այս յիշատակարանի՝ մայր ձեռագրին կցուելու մասին Օ. Եգանեանի ձեռքով կատարուած նշումներ կան ձեռագրիս Մայր մատեանում եւ Մայր քարտում՝ 1. Մայր մատեանում՝ «Սույն ձեռագրի հիշատակարանը նախկինում եղել է պատառիկների շարքում (Հմր 580), ապա փոխադրվել է Հմր 9222 ձեռագրի մեջ եւ դրվել Հմր 9222 Ի-ի տակ, ապա ստացել է Հմր 9379։ Այն Խ. Դադյանի հավաքածուի մեջ նկարագրված է Հմր 35-ի տակ (էջ 34)։ Օ. Եգանյան. 18 06. [19]69» եւ 2. Մայր քարտում՝ «Սույն ձեռագրի 4 թերթանոց հիշատակարանը անցյալ դարի 70ական թվականներին պոկված է եղել Խ. Դադյանի ձեռքով եւ նկարագրված Թոփճյանի ցուցակում Հմր 39-ի (= 35) տակ։ Ձեռագիրը Մատենադարան է մուտք գործել 1910 թվականին, իսկ հիշատակարանը 1903 թվականին՝ Խ. Դադյանի հավաքածուի կազմում։ Հիշատակարանը նախ գրանցված է եղել պատառիկների ֆոնդում՝ Հմր 580ի տակ, ապա փոխադրվել է Հմր 9222 ձեռագրի մեջ եւ ստացել Հմր 9222 Ի, ապա Հմր 9379, որտեղից եւ փոխադրվել եւ կցվել է իր մայր ձեռագրին։ Օ. Եգանյան»։ Համառօտ ցուցակում (Ա., էջ 1065) ձեռագրիս յիշատակարանների մասին գրառում չկայ։

Տե՛ս նաեւ Յ. Թօփճեան, Ցուցակ ձեռագրաց Դադեան Խաչիկ վարդապետի, մասն Բ., 1878-1898, Վաղարշապատ, 1900, էջ 34, Հմր 35 (ընդօրինակուած կրճատումներով)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 410բ (1818 թ., շղագիր) Իսկ յետոյ ստացայ Պաղտասար ապարդիւն վարդապետս Հասան Ջալալեան՝ տեառն Արցախայ հոգնասահման գաւառին եւ այլոց, նաեւ որդի հանգուցեալ Դանիէլ հազարապետին եւ իշխանին Խաչենոյ նահանգին, ուստի խնդրեմք ի ձէնջ, ո՛վ ընթերցօղք զսոյն գրգոյս, պատուական հա՛րք եւ եղբա՛րք, յիշեցէ՛ք զներգեւեալ հոգին՝ Պաղտասար վարդապետս, որ եւ յիշօղքդ արժանասջի՛ք բարի յիշմանն Աստուծոյ մերոյ։ 1818, Ապրիլի 14, ի Սուրբ աթոռս Գանձասարու։

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ սեւով «ԺԷ. [դար], Մ[եսրոպ] եպ[ի]ս­[կոպոս]», 407ա՝ մատիտով «9379», «Հմր 580», 407ա-10ա՝ ստ. լս-երին՝ մատիտով «ի»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 48բ՝ սեւով «ա-ե (հետագայում ջնջած)»։

 

 

3697

ԺՈՂՈՎԱԾՈՅ

(բաղկացած ձեռագիր եւ տպագիր մասերից)

Ա. ՁԵՌԱԳԻՐ

ԼԻՄ ԱՆԱՊԱՏ ՌՃԷ. – 1658

ԳՐԻՉ՝ Գրիգոր աբղյ*։

ԹԵՐԹ՝ 269. չգրուած՝ 3բ։ ՊՐԱԿ՝ 1+Ա-ԻԲ×12 (ԺԳ 14+1)+1**։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13,5×10։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն՝ էջ 4ա-175բ (9,5×6,5), էջ 175բ-268բ (10,5×6,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր՝ էջ 4ա-175բ (նմուշ՝ 25ա. ծածկագիր՝ 116բ), նոտրգիր՝ էջ 175բ-268բ (նմուշ՝ 179ա)։ ՏՈՂ՝ 17-20 (էջ 4ա-175բ), 19-22 (էջ 175բ-268բ)։ ԿԱԶՄ՝ մուգ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ դեղին մետաքս. լուսանցակողերը՝ կարմիր։

* Ծնթ. Հաւանական է նաեւ, որ այստեղ ունենք Գրիգոր անունով երկու տարբեր գրիչներ՝ Գրիգոր եւ Գրիգոր աբղյ, քանի որ ձեռագիրը գրուած է երկու գրատեսակով՝ բոլորգիր (4ա-175բ՝ Գրիգոր) եւ նոտրգիր (175բ-268բ՝ Գրիգոր աբղյ), պրակահամարները եւ մանրանկարները նոտրգրի մասում աւելի անարուեստ են (նոտրգրով ընդգծած-շարունակած նաեւ բոլորգիր մասի մի քանի պրակահամար), նոտրգիր մասը գրուել է աւելի ուշ՝ ձեւային առումով որպէս անմիջական շարունակութիւն բոլորգիր մասի, բովանդակային առումով բոլորգիր մասը աւարտւում է տոմարով, իսկ նոտրգիր մասը՝ սկսւում է քարոզներով, մի գրիչ համարելու հիմնական կռուանները գրչի անձնանուան ու թուականի նոյնութիւնն են, այլեւ՝ հնարաւորութիւնը, որ նոյն գրիչը կարող էր գրել ե՛ւ բոլորգիր, ե՛ւ նոտրգիր. հմմտ. նաեւ գրչի յիշատակարանները. տե՛ս Յիշատակարան գրչութեան ժամանակի։

** Ծնթ. ԺԳ. պրակի մէջ առանձին մուծուած թ. 166՝ տպագիր թերթը, սկզբի եւ վերջի պտռկ-պհպ-ները թերթակալած։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Յայսմաւուրք։ ԺԴ. դ.։ Թ. 1+ թ. 269՝ հաշուած թերթաքանակի մէջ՝ ստացուած 1 թերթի ընդլայնակի ծալումով եւ հատումով, ընդերկայնակի եւ ընդլայնակի եզրահատումներով (բնագիրը՝ կտրած. առկայ է թերթի ստորին կէսը. 269ա+1ա՝ Այբ երեսը, 1բ+269բ՝ Բեն երեսը)։ Մագաղաթ 13×16 (տուելաները պահպանուած մասինն են). երկսիւն (10×14,5). բոլորգիր. խորագիր՝ կարմիր, սկզբնատառ՝ մանուշակագոյն (269բ). տող՝ 14։ Կարդալ. 269ա «[Յունուարի ԺԷ. եւ Արաց Ժ. Վարք երանելւոյն Անտոնի մեծ անապատականին, զոր գրեաց սուրբն Աթանասիոս՝ Աղէքսանդրու հայրապետն] ///յանյայտ տեղւոջ, զի մի՛ ոք գիտասցէ. եւ զմին մաշկեղէն պարեգօտն հրամայեաց տալ... եւ հանգեաւ անմահական կեա[նս] /// (5 տող թափուած)», 1ա «[Յայսմ աւուր տաւն նախահարցն՝ Աբրահամու, Սահակայ, Յակովբայ, Յովսէփայ, Մովսէսի, Ահարոնի, Յեսուայ, Սամու]էլի – [Եւ] այս [են ամք աւուր]ց կենացն Աբրահամու... որ է յանդիմա[ն Մամ]բրէի ագարակն։ Եւ ա[յրն, զոր] ստացաւ Աբրահ[ամ]/// (15 տող թափուած)», 1բ «/// եւ համբուրեաց զնա։ Եւ հրաման ետ Յովսէփ... Զոր երդուաւ [տալ հարց]ն մերոց Աբրահամու/// (15 տող թափուած)», 269բ «/// [Մելէուզբիի] եւ մամուն իւրեանց՝ [Լէոն]իլա։ [Յունուար]ի ԺԸ. Արաց ԺԱ. Յիշատակ երանելի եւ փառաւորեալ [հայրապետ]ացն Աղէքսանդրու՝ [մեծին] Աթանասի եւ Կիւրղիսեան[ցն] ուղղափառութեան եւ լուսաւորչացն եկեղեցւոյ – Յաստուածա­զգեաց եւ մեծ վարդապետք... Աթանասիոս եւ Կիւրղոս փայլեցին իբրեւ զա///»։

Տե՛ս Յայսմաւուրք ըստ կարգի ընտրելագոյն օրինակի Յայսմաւուրաց Տէր Իսրայէլի, Կ. Պօլիս, 1834, էջ 36։ Հմմտ. Համաբարբառ Յայսմաւուրք (նախածերենցեան 7 խմբագրութիւնների), աշխ. Ե. արք. Պետրոսեանի, հտ. Ա., Սուրբ Էջմիածին, 2008, էջ 193-200 (Զ. սիւնակ)։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ (յաճախ գծանկարային) – Ճակատազարդ՝ 4ա։ Լուսանցազարդ՝ բուսական՝ 4ա, 142բ, խաչ՝ 142բ։ Զարդագիր՝ թռչնագիր՝ 4ա 142բ, հանգուցագիր (պարզունակ)։ Գոյներ՝ կանաչ, կարմիր, դեղին, մանուշակագոյն, դարչնագոյն։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. մասնակի վերականգնուած (ԺԹ. դ.)՝ մէջքն այլ կաշւով նորոգուած. կազմի կաշին վնասուած, մաշուած, քերծուած, տեղ-տեղ թափուած, կոշտացած, պատռուած, վրան սնկային հիւանդութեան հետքեր, եզրերը մաշուած, մէջքի՝ առանձին փակցուած կաշին մաշուած, տեղ-տեղ թափուած, հիմքից մասամբ անջատուած, Ա. փեղկի անկիւնների միջուկ-տախտակը կոտրուած-ընկած, զոյգ կապիչներն ու գամերն ընկած՝ Բ. փեղկի կազմաստառին մնում է ստորին կապիչի հիմք-շարունակութիւնը, կազմաստառներն աղտոտուած, մաշուած, գունափոխուած, փեղկերի եւ մէջքի վերին մասը ձեռագրից մասամբ անջատուած, լուսանցակողերի կարմիրը թափուած, հազիւ նշմարելի, մասամբ սեւացած, պտռկ-պհպ-ները (թ. 1, 269) խոնաւութիւնից գունափոխուած, թ. 1՝ արտաքին եւ ստորին անկիւնները պատռուած-ընկած, ձեռագրի սկզբի եւ վերջի թերթերին անմաքուր ջրի լայն հետքեր. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, մոմի, այրուածքի, սնկային հիւանդութեան, սեւ թանաքի, անմաքուր ջրի լայն հետքեր, գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, լուացուած, որոշ հատուածներ եւ բառեր եղծուած, ներկը դրոշմուած հանդիպակաց էջերին, մանրանկարները գունափոխուած, մի շարք թերթեր խունացած, թթուակեր. թ. 14, 25-7, 36-9, 257, 268՝ հիմքից անջատ, թ. 114, 117՝ արտք. լս-ները 1 սմ չափով կտրած-հանած, թերթերի Բեն երեսներին թղթով ամրացուած էջանշան թելեր՝ 24բ, 33բ, 48բ, 53բ, 62բ, 78բ, 89բ, 100բ, 108բ, 155բ, 159բ, 184բ, 195բ, 201բ, 206բ, 211բ, 231բ, 259բ. թելերի մեծ մասը պոկուած)։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 4ա-142ա [Մեկնութիւնք Երգոց երգոյն]

1. 4ա-118ա [Վարդանայ Արեւելցւոյ Մեկնութիւն Երգոց երգոյն] Հոգիապայծառ սուրբ հաւրն՝ Վարդանայ լուսաւոր վարդապետի լուծմունք արարեալ Համառօտ մեկնութիւն Երգո երգոցն, պարզ եւ ի խնդրո Կիրակոս վարդապետի դիւրահաս (խորագրի ջնջուած մասերը սեւով ընդգծուած, նոտրգիր)

Տե՛ս ձեռ. 1141, 305բ-27բ: Յառաջաբանութիւն/4ա-10ա։ ա/10ա-117ա։ Յիշատակարան հեղինակի/117ա-8ա։

2. 118բ-32ա [Այլ մեկնութիւն Երգոց երգոյն. հմմտ.՝ ձեռ. 1161, 63բ-77ա] Գիտացի, զի մարմին զսբօսացուցանէ զմանկութիւն, եւ բարձրացուցանէ զշտեմարանս... Մայր քո ծնցի մարմին անխեղճ – (ձխ լս.՝ «ասացւած») – Սուրբ եկեղեցի պատկեր է անսահման մեծութեանն Աստուծոյ... եւ ամենասուրբ Հոգոյն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

3. 132ա-42ա [Այլ ասացուածք.] Դարձ[ց]ի թագաւորն ի մանկութիւն Սիրել(ին) – Շարժական է բնութեամբ մարդ եւ յամենայն կողմանս դիմեալ յօժարի... ողորմութեամբ իւրով եւ նմա փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն։

Ստ. լս-ներում նոտրգրով լրացումներ՝ 11ա, 13բ եւ 21ա եւ այլուր։

Բ. 142բ-55ա Համառաւտ վերծանութեան Արիստոտէլի Ժ. Ստորոգութեանց – Ամենայն էիցս բնութիւն բարի ստեղծաւ յստեղծօղէն... ձայնս եւ լեզուս, եւ տառս, եւ ազգս, եւ ազինս, այլ մի՝ բանականք կոչին։

Գ. 155բ-9բ Նորին Գրիգորի Եռամեծի եւ քաջ հռետորի եւ անյաղթ փիլիսոփայի վասն (այլ ձեռքով լրացրած, նոտրգիր) վասն զնորընծայի վարդապետի կոչելոյ եւ հրաման տալոյ. Ի բանն որ ասէ՝ Որպէս առաքեաց զիս Հայր, եւ ես առաքեմ զձեզ։ Գնացէ՛ք այսուհետեւ՝ աշակերտեցէ՛ք զամենայն (կրկին գրչի ձեռքն է, բոլորգիր) հեթանոսս, մկրտեցէ՛ք զնոսա յանուն Հաւր եւ Որդոյ եւ Հոգւոյն Սրբոյ։ Ուսուցէ՛ք նոցա պահել զամենայն, որ ինչ պատուիրեցի ձեզ։ Եւ ահաւասիկ ես ընդ ձեզ եմ զամենայն աւուրս՝ մինչեւ ի կատարած աշխարհի – Հրամանն աստուածառաք, որ ետ առաքելոցն Տէր մեր Յիսուս Քրիստոս, Գ. իրս տեսանելի է... որպէս Մովսէս Խորենացին եւ Դաւիթ Անյաղթ փիլիսոփայն եւ Անանիա Շիրակացին եւ այլքն ըստ կարգի, մինչեւ հասեալ ի վերջին ժամանակս առ մեզ՝ վերջացեալքս յամենայնի... այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն։

Դ. 160ա-72ա [Պատճէն տումարի]

1. 160ա-5ա [Պատճէն տոմարին Հայոց]

ա. 160ա [Տոմարական աղիւսակ] – Ամիս եւ տումարք Հայոց / Նաւասարդի... / Կրկնակ / չկայ... Կիսակ /չկայ... / Է.երեկ տարոյն... / Բ. / Գ. / Դ.։

– 160ա [Աղիւսակի կիրառման բանալի] – Ամսովն եւ Է.երեկովն Է.երեկն ի վերուստ ի վայր... եւ գտանես զօր ամսամտին հանդէպ միմեանց։

բ. 160աբ Կրկնակ ամսոց այսպէս – Կա՛լ զՆաւասարդի ամիսն... նոյնպէս եւ զայլսն արասցես։

գ. 160բ Կիսակ ամսոց այսպէս – Կա՛լ զՆաւասարդի եւ ե՛րթ ԻԹ. (29) եւ կէս... որ մնայ՝ կիսակ է Սահմի ամսո՝ նոյնպէս եւ զայլն։

դ. 160բ Թվական այսպէս – Կա՛լ թիւ մի ի յԱրաց ամսոյ... ի չորրորդին լիով կալ, զի Նահանջ է։

ե. 160բ [Նահանջ այսպէս] – Կա՛լ զթվական, բաժանեա՛ ի Դ.՝ մի մասն Նահանջ է (այսչափ)։

զ. 160բ-1ա Եթէ կամիցես գիտել, թէ յորո՞ւմ ամի իցես – Կա՛լ զթվական եւ ե՛րթ Դ. Դ.... թէ Դ.՝ չորրորդ ամ է։

է. 161ա Թ. եւ Ժ.երեկ այսպէս – Կա՛լ զթվական եւ ե՛րթ ԺԹ. ԺԹ. (19, 19)... յայնքան ամին իցես Թ. եւ Ժ.երեկին։

ը. 161ա Վերադիր այսպէս – Կա՛լ զթվական եւ տե՛ս, թէ քա՞նի Նահանջ կայ ի նմայ... որ մնայ՝ վերադիր է։

թ. 161ա Վերադրով վերադիր այսպէս – Կա՛լ զանցեալ ամի վերադիր... ԺԱ. (11) ա՛ծ եւ այն է։

ժ. 161ա Եւթներեկ այսպէս – Կա՛լ զթվական Դ. ի վերայ ա՛ծ... երթ Է. Է., որ մնայ՝ Է.երեկ է։

ժա. 161աբ Ելք Աւելեաց պատկեր օրն – Է.երեկ է առաջիկա ամին... թիւ մի պակաս կալ զաւուրս Լուսնին (161բ՝ Զամս ի սկզբանէ Արարածոց այսպէս... Յելանելոյն Ադամայ ի դրախտէն... Ի Քրիստոսէ մինչ ի Սուրբ Գրիգոր... Զամս Ծնընդեան Քրիստոսի... Զամս սուրբ Լուսաւորչին... Գիւտ գրոյ...)։

ժբ. 161բ Տանուտէր այսպէս – Կա՛լ զթվականն Ը. եւ վերայ ա՛ծ... ուր դադարի՝ այն է Տանուտէր տարոյն։

ժգ. 161բ-2ա Եւ Տանուտեարք են այսոքիկ – Խոյն, Ցուլն, Եկաւորն... Ջրհոս, Ձուկն՝ Նահանջ։

ժդ. 162ա Ծնունդ Լուսնի այսպէս – Կա՛լ հանապազ Լ. (30) կամ Կ. (60) զվերադիրն... ծնունդ է Լուսնի։

ժե. 162ա Լրումն Լուսնի այսպէս – Կա՛լ հանապազ ԽԵ. (45)... որ մնա՝ լրումն է Լուսնի։

ժզ. 162ա Աւուրք Լուսնի այսպէս – Կա՛լ զաւուրս ամսոյն եւ զկիսակն նորին... որ մնայ՝ աւուրք է Լուսնի։

ժէ. 162ա Րոպէիւ Լուսինն այսպէս – Կա՛լ ի Նաւասարդի ամսամտէն մինչեւ ուր ես... ընծայումն գիշերն է եւ լրումն ի տիւն։

– 162աբ Դարձեալ կալ զրոպէն եւ կրկնեա՛... եւ գտանես զլրումն, թէ յորում ժամու է։

ժը. 162բ Ժամք են տուընջեան այսոքիկ – Այգն, Ծայգն, Զայրացեալն... Առաւօտն, Արփողն։

ժթ. 162բ Ժամք գիշերոյ – Խաւարակն, Աղջամուղջն, Մթացեալն... Լուսափայլն, Փայլածուն։

ի. 162բ-3ա Եթէ կամիցես գիտել զծնունդ Լուսնին եւ զլրումն Լուսնին, թէ տիւ իցէ, թէ գիշեր – Կա՛լ զաւուրս ամսոյն՝ յոր եւ իցես... եւ ի լրման զգիշերն։

իա. 163ա Ամսամուտ այսպէս – Կա՛լ թիւ մի եւ զկրկնակ ամսոյն... թէ Գ.՝ Գ.շաբթի եւ այլն կարգաւ։

իբ. 163ա Աւրագիւտ այսպէս – Կա՛լ զաւուրս ամսուն... թէ Գ.՝ Գ.շաբթի եւ այլն կարգաւ։

իգ. 163աբ Առաջաւորաց Բարեկենդան այսպէս – Կա՛լ հանապազ ԼԶ. (36) զվերադիրն... ի վերայ ա՛ծ՝ Զատիկ է։

իդ. 163բ Լրումն Զատկի այսպէս – Կա՛լ հանապազ ԽԶ. (46) զվերադիրն... թիւ մի պակաս կա՛լ։

իե. 163բ Գիւտ գրոյ այսպէս – Գի՛տ զառաջաւորն եւ տե՛ս զմիջոցն... դադարի, այն է գիր տարոյն։

իզ. 163բ-4ա Եւ զԱւետիքն ուղղեա՛ գրերովն այսպէս – Թէ Այբն լինի գիր տարոյ... եւ Քէին օր չկայ։

իէ. 164ա Ամսանահանջ այսպէս – Կա՛լ զՆահանջն եւ ե՛րթ Լ., Լ. (30, 30), որ մնայ՝ ամսանահանջ է (այսչափ)։

– 164աբ Ը. ա՛ծ ի վերայ ամսանահանջին... Դ. ամիսն տո՛ւր՝ Վարդավառ է։

իը. 164բ-5ա Եւ զՎարդավառի միջոցն ուղղեա՛ գրերովն այսպէս – ՅԱյբէն ի Գիմ Է. շաբաթ... ՐԷ-ն ի Փիւրն Բ. շաբաթ։

– 165ա Յորժամ մուտ Ապրիէլին ի շաբաթ եւ կիրակի հանդիպի... թէ ուրբաթ ԺԳ. (13) եւ այլն կարգաւ։

իթ. 165ա Ձայնագիւտ այսպէս – Կա՛լ ի Զատկէն մինչեւ ուր իցես ե՛րթ Խ., Խ. (40, 40)... եւ թէ ջուխտակ է՝ ձախակողմեան դասուն է։

2. 167ա-72ա [չ]

ա. 167ա [Աղիւսակ] – Ամիսք եւ տումարք Հռոմայեցոց / Յունուար..., Քանիք / ԼԱ. (31)..., Կրկնակ / չկայ... / Բ. / Գ. / Դ. / Ե. / Զ.։

– 167ա [Աղիւսակի կիրառման բանալի] – Ամսով եւ Է.երեկովն ի ներս մո՛ւտ... Ա. թիւ յաւելեալ զԷ.երեկն։

բ. 167աբ Թվական այսպէս – Կա՛լ զՀայ թվական... որ Քննէկոն կոչի։

գ. 167բ Վերադիր այսպէս – Կա՛լ զՓոքր թվական եւ ե՛րթ ԺԹ. ԺԹ. (19, 19)... որ մնայ՝ վերադիր է։

դ. 167բ Վերադրով վերադիր այսպէս – Կա՛լ զանցեալ ամի վերադիրն... ԺԲ. (12) ա՛ծ. եւ այն է։

ե. 167բ-8ա Եւթներեկ այսպէս – Կա՛լ զթվական եւ ե՛րթ ԻԸ. ԻԸ. (28, 28)... եւ այն ամիսն, որ ի ներս ես, անտի մի՛ առներ. լա՛ւ իմացիր, իմ աչաց լոյս։

զ. 168աբ Առաջաւորաց Բարեկենդան այսպէս – Կա՛լ հանապազ ԼԵ. (35) ի Նահանջին... Նոյէն մինչ ի Քէն ի Փետրվարէ։

է. 168բ Լրումն Զատկի այսպէս – Կա՛լ հանապազ ԽԶ. (46) զվերադիրն... մինչ ի Փիւրն յԱպրիէլն է։

ը. 168բ-9ա Գիւտ գրոյ այսպէս – Գի՛տ զառաջաւորն եւ տե՛ս զմիջոցն... Բարեկենդանի քանիք Փետրվարին գիր է տարոյն։

թ. 169ա-70բ Անշարժ եղանակ է – Յունվար Ա. Կաղանդ է... եւ ի յԱպրիէլ գտանես։

ժ. 170բ [Գործնական աստղագիտութիւն] Եթէ կամիցես գիտել, թէ Արեգակն յորո՞ւմ կենդանակերպի է – Կա՛լ ի Մարտ ԻԲ.էն (22) մինչեւ ուր ես... ուր դադարի՝ յայնմ կենդանակերպի է Արեգակն։

ժա. 170բ Եթէ կամիցես գիտել, թէ Լուսինն յորո՞ւմ կենդանակերպի է – Կա՛լ զաւուրս Լուսնին, ԲԺ.պատկեա՛ (12)... եւ գտանես անսխալ։

ժբ. 170բ-1ա Զուգաւորութիւն Հայոց ընդ Հռոմի այսպես – Կա՛լ զաւուրս Հայ ամսոյն... զԱւելեաց Ե. օրն հետ Հայոց ամսուն կա՛լ։

ժգ. 171ա Եթէ կամիցես գիտել, թէ Արեգակն յորո՞ւմ գօտոջ է – Կա՛լ ի հասարակէն մինչեւ ուր ես... Լուսին, Երեւակն, Լուսընթաքն։

ժդ. 171աբ Եթէ կամիցես գիտել, թէ Լուսինն յորո՞ւմ գօտոջ է – Կա՛լ զաւուրս Լուսնին ԲԺ.պատկեա՛... Զօհրայն, Օտարիտն, Ղամարն։

ժե. 171բ Եթէ կամիցես գիտել, թէ Արեգակն յորո՞ւմ կետի է – Կա՛լ զամս ի սկզբանէ մինչ ի Մեծ թվական Հայոց... կէտ եթերական, աշնանային, կէտ սուզական ձմեռնային։

ժզ. 171բ-2ա Եթէ կամիցես գիտել, թէ Արեգակն յորո՞ւմ գրի է կամ քանի՞ աստիճան բարձրացեալ կամ քանի՞ խոնարհեալ – Կա՛լ յԱյծեղջեւրէն մինչեւ ուր ես... դարձեալ խոնարհի մինչեւ ցԱյբն։

ժէ. 172ա Եթէ կամիցես գիտել, թէ Արեգակն քանի՞ յոլով առնու կամ քանի՞ ասպարէզ ընթանայ – Կա՛լ զժամ աւուրն... Ժ. մասնուկէս աւելի կայ ի յօրն՝ լաւ իմացիր։

Հմմտ. Պատճէն տումարի (Է.-ԺԵ. դդ.), քննութիւն եւ բնագրեր, աշխ. Ջ. Էյնաթեանի, աշխ. եւ խմբ. Գ. Տէր-Վարդանեանի, Երեւան, 2002 (ձեռագրիս մասին առաւել մանրամասն տե՛ս էջ 109 եւ էջ 125, Հմր 49)։

Ե. 172ա-5բ Մեկնութիւն տումարի, զոր ասացեալ է Սամուէլ [Անեցւոյ] քահանայի, ի խնդրոյ Ստեփանոսի Իմաստակի – Տումար ասի ժողով սկիզբն աստեղաբաշխութեան... այլ Լուսնիւ միով յառաջ տանիմք։

Զ. 175բ-82բ Յայլմէ քարոզ վասն դառնութեան աւուրն դատաստանի, ի բանն Եսայեայ. Ողբացէ՛ք, զի մերձ է օր Տեառն (հմմտ. ձեռ. 563, 13ա-5ա) – Որպէս զանազանի է լաց տղային... անգիտութեամբ, քան զամենայն տանջողս, յորոց փրկեսցէ եւ զմեզ Քրիստոս Աստուած ողորմութեամբն իւրով, եւ նմա փա՛ռք եւ գոհութիւն յաւիտեանս։

Է. 182բ-4բ [Նախերգանք եւ աւրհնութիւնք քարոզից] – Ո՛վ անստուեր լոյս իմանալի... քարոզչին քո եւ առաքելոյ, որ ասացեր մարգարէիւն։

Ը. 185ա-95բ Այս է պատճառ պահոցն բովանդակ – Զի՞նչ է խորհուրդ Բուն Բարեկենդանին. Նախ՝ զի պահքն ի դրախտին աւանդեցաւ... եւ դասեն ըստ իւրաքանչիւր գործոցն, եւ Քրիստոսի փա՛ռք յաւիտեանս. ա[մէն]։

Թ. 196ա-201ա [Գրիգորի Տաթեւացւոյ]* Քարոզ ննջեցելոց, ի բանն Սիրաքայ. Ի միտ ա՛ծ զդատաստանս իմ, զի այնպէս լինելոց է դատաստան քո, ինձ եկն եհաս օրս այս, եւ քեզ հասցէ։ [Այս երկրո]րդ պատճառաւ քարոզէ ննջե[ցելոցն], զի կենդանիքն ուղղեսցեն զկեանս [իւրեանց եւ] պատրաստեսցեն զինքեանս, զի եւ նոքա /// (ջնջուած) մահկանացուք են – Վ[արդ]ապետք ասեն, թէ Աստուած ոչ առնէ անփոյթ զփրկութիւն մարդկան... այս է յետ զղջման խոստովանութեան եւ ապաշխարութեան յարիցէ ի փառս Քրիստոսի՝ Աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

* Տե՛ս Գրիգոր Տաթեւացի, Գիրք քարոզութեան որ կոչի Ամառան հատոր, Երուսաղէմ, 1998, Գլ. ՃԾԳ., էջ 594-597։

Ժ. 201ա-6բ [Գրիգորի Տաթեւացւոյ. ձեռ. 5408, 19ա-20բ]* Նորին քարոզ նորակերտ դրան եկեղեցոյ, ի բանն՝ Այս դուռն Տեառն է, եւ արդարքն մտանեն ընդ սայ – Գիտել պարտ է, զի դուռն զառաջին մուտն նշանակէ... յանվաղջան տանջանացն եւ յանշէջ հրոյն, եւ նմայ փառք յաւիտեանս. ամէն։

* Տե՛ս Գրիգոր Տաթեւացի, Գիրք քարոզութեան որ կոչի Ամառան հատոր, Երուսաղէմ, 1998, Գլ. ՃԳ., էջ 387-390։

ԺԱ. 206բ-12ա [Բարթողիմէոսի Մարաղացւոյ. ձեռ. 1437, 333ա-6ա] Յայլմէ քարոզ առհասարակ ամենայն սրբոց, ի բանն՝ Ողջոյն տան ձեզ, ամենա՛յն սուրբք, մանուանդ, որ տանէ կայսեր [են] – Արդ, տաւն ամենայն սրբոց վասն Գ. պատճառի կացուցեալ եղեւ... եւ զմեզ եւս հասուսցէ ի փառս արքայութեան, որում փառք յաւիտեանս. ամէն։

ԺԲ. 212ա-20բ [Գրիգորի Տաթեւացւոյ. ձեռ. 2118, 412բ-7բ]* Երրորդ կիրակին նորին քարոզ Քառասնորդաց ի բանն՝ Պահեալ զԽ. (40) տիւ եւ զԽ. (40) գիշեր, ապա՛՛ – Յաղագս Քառասնորդաց պահոցն Գ. ինչ հարցանելի է. Նախ՝ վասն անուանն... Այլ չափաւոր քաղցիւ եւ ծարաւով ճանաչել զմարմինն։ Այս առաջին գլուխն վասն անուան Քառասնորդացս (215ա)։

– 215ա-20բ Տեսցուք զերկրորդ գլուխն, որ է ժամանակն – Թէ վասն զի՞նչ պատճառի յայս ժամանակս եդաւ պահքս այս... շնորհաւք եւ մարդասիրութեամբ Փրկչին մերոյ Յիսուսի Քրիստոսի, որում վայելէ փառք, իշխանութիւն եւ պատիւ. այժմ եւ միշտ՛՛։

* Տե՛ս Գրիգոր Տաթեւացի, Գիրք քարոզութեան, որ կոչի Ձմեռան հատոր, Երուսաղէմ, 1998, Գլ. ՀԸ., էջ 352-358։

ԺԳ. 220բ Այս են անուանք ԲԺ. (12) ականց եւ նահապետաց – Սարդիոն, տպազիոն, զմրուխտ... Զաբողոն, Յովսէփ, Բենիամին. եւ Քրիստոսի փա՛ռք յաւիտեանս. ամէն։

ԺԴ. 221ա-37բ [Վարդանայ Արեւելցւոյ] Այս է աշխարհացոյց

ա. 221ա-2բ [Արարչագործութիւն եւ երկինք] – Նախքան զամենայն խնդրեսցուք եղեալքս զԷն եւ ապայ զնմանէ եղեալքս, զի թէպէտ արարածքս... զի զգալի բնութիւն ոչ շարժի յինքենէ, որպէս զքար ջրաղացին, այլ յայլմէ ինքնաշարժ բնութենէ։

բ. 222բ-3բ [Երկիր] – Եկեսցուք յերկիր. այլ նախ գիտասցուք, զի կիբիկոն է ձեւ աշխարհիս... Իսկ ցամաք երկիրս ըստ ուղիղ գծից յարեւելից յարեւմուտս Գ. բաժին ասի՝ կողմն հարաւոյ Լիբիայ կոչի, միջոց աշխարհիս՝ Ասիայ, ի հիւսիսոյ կողմն՝ Եւրոպիայ։

գ. 223բ-31բ [Հայք] – Իսկ Հայաստան աշխարհս խառն է Ասիոյ եւ Եւրոպիոյ... Եւ այս են աշխարհք եւ գաւառք Հայոց, զոր փոքր ի շատէ գրեցաք։

դ. 231բ-7բ [Այլ աշխարհք] – Խիստ գեղեցիկ է քննութիւն էիցս. Իսկ ի կողմանս արեւելից սկսեալ. Նախ՝ Չինումաչին եւ Խաթայ քաղաքն եւ երկիրն, որ են գին բոլոր աշխարհիս... որ կան յուղղափառութիւն, եւ ամենայն Յակոբիկ ասորիք եւ ամենայն հայք, զորս պահեաց շնորհն Աստուծոյ ի սահմանս հաւատոյ ուղղափառ կրօնից։

237բ գրչից՝ «Այս սակաւիկ բանս ի Միխաէլ պատմագրիցն է։ Եւ Քրիստոսի մարդասիրին փա՛ռք յաւիտեանս. ամէն»։

Տե՛ս Աշխարհացոյց Վարդանայ վարդապետի, աշխ. Հ. Պէրպէրեանի, Բարիզ, 1960 (ձեռագիրս օգտագործուած չէ)։

ԺԵ. 238ա-44բ [Գրիգորի Տաթեւացւոյ Գիրք հարցմանց. քաղուածոյ]* Այս բանք ի Հարցմանցն է

ա. 238աբ Վասն անուանց հրեշտակաց – Հարց. Քանի՞ հրեշտակապետի անուն ասի կամ մեկնի։ Պատասխանի. Ինն. առաջին՝ Գաբրիէլ... եւ ասեն՝ աթոռ քո Աստուած յաւիտեանս յաւիտենից (հատոր երրորդ, պրակ ԺԷ. էջ 144)։

բ. 238բ-9բ Վասն ստամոքսին – Ստամոք[ս]ին ջիլ է եւ միս. Միսն՝ տաք եւ ջիլն՝ հով... ի փաղանփուշտն իջանէ եւ լինի մէզ (հատոր հինգերորդ, պրակ ԺԱ. էջ 242)։

գ. 239բ-40բ [Վասն Խուխին ] – Հարց. Վասն է՞ր բերան մարդոյն երբեմն քաղցր լինի, երբեմն դառն եւ թթու, եւ այլ ինչ։ Պատասխանի. Ջուրն, որ ի բերանն գնա՝ ի լերդեն կու ծնանի... վասն որոյն աջն զօրեղ է եւ ձախն՝ տկար (հատոր հինգերորդ, պրակ ԺԱ. էջ 242)։

դ. 240բ-1բ Վասն երկոտասան ականցն եւ նահապետացն – Եւ այս են ԲԺ. (12) ակունքն եւ անուանքն գրեալ. Զմրուխտ ակ կանանչ է եւ դեղնագոյն... զի երկնօոր արքայութեան նըշուլք պայծառացուցին զակն (հատոր վեցերորդ, պրակ ԼԴ. էջ 348)։

ե. 241բ-2ա Վասն խնկոցն – Զի՞նչ էր նիւթ խնկոցն։ Պատասխանի. Նիւթ անուշ հոտ իւղոցն Դ. էր... Դ.՝ ստաշխն եւ քաղբան, եղունկն եւ կնտրուկ՝ խառնեալ եւ աղացեալ. ի խորհուրդ չորից առաքինութեանց մերոց (հատոր վեցերորդ, պրակ ԼԴ. էջ 349)։

զ. 242ա-4բ [Վասն Խաչին] – Հարց. Զի՞նչ նշանակէ քառաթեւ խաչին երկայն եւ լայն, խոր եւ բարձր։ Պատասխանի. Նախ՝ նշանակէ զպէս-պէս զօրութիւնս Քրիստոսի... որ պատուադանն էր, եւ ոտք ի վերայ բեւեռեալ (հատոր ութերորդ, պրակ ԻԶ. էջ 493)։

է. 244բ [Վասն աւազակին] – Հարց. Ո՞ր է դրախտն, որ խոստացաւն աւազակին։ Պատասխանի. Ոմանք ասեն, թէ յաւանդելն հոգոյն Քրիստոսի աւազակն եմուտ յերկրաւոր դրախտն... եւ որ ահեկէն՝ Կոստաս (հատոր ութերորդ, պրակ ԻԶ. էջ 495)։

* Տե՛ս Գրիգոր Տաթեւացի, Գիրք հարցմանց, Երուսաղէմ, 1993 (տպագրի էջերը գրուած են միաւորների վերջում)։

ԺԶ. 245ա-7բ [Երգ եւ տաղք]

ա. 245ա-6ա Երգ եկեղեցոյ [ի Մարտիրոս վարդապետէ ասացեալ. ձեռ. 1639, 209ա-11ա] – Կայթեայ սուրբ կաթուղիկէ եկեղեցի եւ պարէ, / Զմանկունըս քո ժողովէ, ի յաւրհնութիւնս հրաւիրէ... Ձայնիւ երգեն, առնուն պար, / Աւրհնեն զԱստուած անդադար։

Տե՛ս Մատենագիրք հայոց, ԺԴ. հատոր, Գանձարան, Գիրք Բ., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 962-963։

բ. 246ա-7բ [Ներսիսի Մոկացւոյ]* Տաղ Վարդավառին անոյշ – Այսաւր ցնծայ լեառըն Թաբօր,/ Եւ զուարճանայ մեծն Ահերմոն... ողջոյն Կուսին ջահաւոր, / Երգեաց հրեշտակն երկնաւոր։

* Ծնթ. Ներսէս Մոկացու եւ այս տաղի վերաբերեալ աւելի մանրամասն տե՛ս Ա. Մուշեղեան, Մի նշխար երաժիշտ-փիլիսոփա Ներսէս վարդապետ Մոկացու երաժշտաբանաստեղծական ժառանգութիւնից, Բանբեր Մատենադարանի, Ե­րե­­­ւան, 2018, Հմր 25, էջ 321-336։

– 247բ [Տունք Աստուածաշունչ գրոց] – Հին կտակարանքն միահամուռ տունք ՀԱ. Ռ. (71000), Աւետարանն՝ Թ. Ռ. (9000), Գործք՝ ԴՌՃԺ. (4110), Առաքեալն՝ ԵՌԼԶ. (5036)։

ԺԷ. 248ա-59ա [Առակք Բարիախաւսն. ձեռ. 2532, 125բ-37բ]

ա. 248աբ Ասէ առակ վասն առիւծուն. Բ[արիա]խաւսն – Քանզի Յակոբ, յորժամ որ աւրհնեաց զորդի իւր՝ զՅուդայ... բարի ոք խօսեցաւ Բարուախօսն վասն առակիս։

բ. 248բ-9ա Բարիախաւսն ասէ – Է երէ ինչ, որ կոչի աթոլօփս. սաստիկ գազան է, մինչ զի որս... եւ գտանէ զքեզ որսորդն սատանայ ի գինոյ եւ ի կնոջէ ըմբռնել եւ սպանանիցէ զքեզ։

գ. 249ա Բարիախաւսն – Են քարինք հրահանաց արու եւ էգ... ապա բարիոք ասաց բարուախօսն վասն կրօնաւորացն, զի ապրեսցին։

դ. 249աբ Բարիախաւսն ասէ – Է գազան ինչ ի ծովու, որ կոչի սղոց եւ թեւս երկայն ունի... զնաւսն ընկղմին ի խորս ծովու։

ե. 249բ-50բ Բարուախաւսն – Թէ է թռչուն ինչ, որ կոչի քաղանդի, որ ի յերկրորդ յօրէնս յիշէ... այլ գտանի եւ բարի ինչ մարգարէն. Նմանեցայ ես որպէս հաւալսան յանապատի։

զ. 250բ-1ա Բարուախօսն – Վասն հաւալսանին, թէ կարի որդէսէր է... իսկ ջուրն, որով լուսաւորեցաք կենդանարար սուրբ աւազանաւն։

է. 251ա Բարուախօսն – Վասն բուին. եթէ զգիշերն առաւել սիրէ... եւ ապտակեցաւ, զի կեցուսցէ զմեզ։

ը. 251աբ Բարուախօսն – Վասն արծուոյ, թէ յորժամ ծերանայ... որպէս ասէ Դաւիթ՝ Նորոգեսցի որպէս արծուի զմանկութիւն։

թ. 251բ-2ա Բարիախաւսն ասէ – Կայ ինչ թռչուն ի հնդիկս, որ կոչի արմաւ... եւ նստաւ ընդ աջմէ Հօր ի բարձունս։

ժ. 252աբ Բարւախօսն ասէ – Վասն ճային, թէ որդիքն տեսանեն զծնօղսն... ապա պարտ է սիրել զծնօղսն, զի այն է հաճոյ Աստուծոյ եւ մարդկան։

ժա. 252բ-3ա Բարիախաւսն ասէ – Վասն իժի, թէ յորժամ արուն ընդ իգին լինի... սոքա կենդանի են յաւիտեան եւ հրէայքն սատակեցան։

ժբ. 253աբ Բարիախաւսն ասէ – Թէ Գ. են բարք <են> աւձին. Նախ յորժամ ծերանայ... Տէրն ասաց՝ Եղերուք խորագէտ իբրեւ զաւձ։

ժգ. 253բ-4ա Բարիախաւսն ա[սէ] – Թէ Գ. բարք են մրջըմանն. Նախ յորժամ տողեալ միմեանց զհետ երթան... եւ դու սովամահ մեռանիցես ի կենաց հացէն եւ յանմահական բաժակէն։

ժդ. 254աբ Բարիախօսն ասէ – Վասն յուշկապարէն, թէ մահաբերք են եւ ի ծով երգեն... վասն այնորիկ Եսայի ասէ՝ Յուշկապարիկք բնակեսցեն անդ։

ժե. 254բ-5ա Բարիախօսն ասէ – Վասն ոզնոյ, թէ գնդաձեւ կերպարան ունի... որպէս ասի մարգարէն՝ Ոզնիք ձագս հանցեն անդ։

ժզ. 255աբ Բարիախօսն ա[սէ] – Վասն աղուեսու, թէ ամենեւին նենգող է եւ խաբող... եւ Դաւիթ ասէ՝ Բաժինք աղուեսուց եղիցին։

ժէ. 255բ Բարիախօսն ասէ – Վասն յովազու, թէ ամենայն անասնոց սիրելի է եւ աւձին թշնամի... ի դէմս Քրիստոսի, թէ պատահեցից նմայ, որպէս յովազ ի ճանապարհի։

ժը. 255բ-6բ Բարիախօսն ասէ – Է գազան ինչ ի ծովու, որ կոչի վահանայկիր... այսինքն՝ կուսութեամբ եւ սրբութեամբ ապրեցան ի նմանէ։

ժթ. 256բ Բարուախօսն – Վասն մուղիզի, թէ յորժամ ծերանայ եւ վատին աչք նորա... նորոգել ի գիտութիւն Որդոյն Աստուծոյ։

ի. 256բ-7ա Բարուախօսն – Է ծառ ինչ ի Հնդկէս (այսպէս), որոյ անուն պորդոքսոն կոչի... եւ բռնութեամբ մերձենայ ի նա սատանայ եւ կորուսանէ զնա հոգոյվ։

իա. 257աբ Բարիախաւսն ասէ – Վասն գազանիս, թէ կա գազան ինչ ի ծովու, որում կովբ ասին... զի փրկանք առն ինչք իւր է։

իբ. 257բ Բարիախաւսն ասէ – Վասն կաքաւոյ, թէ գողանայ զայլոց ձուն եւ թխէ... եւ շրջեմք զհետ նորա ի տուէ եւ ի գիշերի եւ աւրհնեմք զնա յաւիտեան։

իգ. 257բ-8ա Բարուախաւսն ասէ – Վասն տատրակին, թէ յորժամ ամուսինն նորա մեռանի... զի յԱրարաչութեան Եւա միայն տուաւ Ադամայ։

իդ. 258ա Բարիախօսն ասէ – Վասն ծիծռան, թէ յորժամ գա յաշխարհս մեր յետ ձմերան... եւ վերացաւ առ Հայր ի բարձունս։

իե. 258աբ Բարիախօսն ասէ – Թէ կա կենդանի ինչ ծովուն, որ կոչի գաղտակրոս... զՏէր մեր՝ Յիսուս Քրիստոս զմիածին Բանն, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

իզ. 258բ-9ա Բարիախաւսն ասէ – Վասն միեղջերուի, թէ է երէ մի փոքր եւ մի եղջիւր միայն ունի... քանզի ոչ տկարանայ եղջիւր բանին։ Այսքան առ այս։

ԺԸ. 259բ-68բ [Բանք զանազանք]

ա. 259բ Վասն սուրբ առաքելոցն, թէ ոյք կոյսք եւ ոք կանամբիք – Գլուխ առաքելոցն առաքեալն Պետրոս. անուն կնոջ նորա՝ Գուդիայ... Դ. միայն կոյսք եւ Է. կանամբիք։

բ. 259բ-60ա Վասն գիտելոյ զգոյնս ականցն – Զմրուխտն կանաչ եւ լուսաւոր է, սադովն եւ տպազիովն... կարմիր, ծիրանագոյն, ղաժուտն (այսպէս) կապուտակ։

գ. 260ա-1ա Վասն բնութեան մարդոյ – Ի չորից գոյացեալ ասի մարդն, վասն զի չորք պատճառք են լինելութեան... որ մերձ առն այն է, որպէս լերանց պտուղք։

դ. 261բ-8բ Աւրհնութիւն վարդապետաց – Այժմ ժամանեալ մեր յաւարտ եւ ի կատարումն թարքմանութեան առաջի արկեալ բանիս... Նոյն աւրհնութեամբն եւ աստուածային աջովն աւրհնէ բաժակս այս. յանուն Հօր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ այժմ. ամէն։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ

1. 2ա-3ա [Բանք զանազանք (ԺԸ. դ., նոտրգիր)]

ա. 2աբ [Ժամանակագրութիւն] – Եւ Նո[յ] բաժանեաց զաշխարհս երից [որդոցն]. Սեմայ ետ զՊարսից աշխարհն... Եւ որդիքն Քամայ ունին զհարաւ։

Տե՛ս Միխայէլ Ասորի, Ժամանակագրութիւն, Երուսաղէմ, 1870, էջ 15-16։

բ. 2բ-3ա [Պատմութիւն սուրբ Գեղարդեանն եւ այլ տնաւրինականաց Քրիստոսի եւ Նշանացն] – (սկ.՝ չգրած) /// [ո]սկեգրով ի պատմագրի ի թագաւորական քաղաքին Կոստանդնուպօլիս։ Եւ այսպէս պատմեցաւ. Յորժամ էառ զթագաւորութեան քաղաքն մեծ թագաւորն Ֆռանգաց... կուռքն խորտակեաց եւ անդ կայ։

Տե՛ս Գ. Սրուանձտեանց, Թորոս աղբար, հտ. Ա., Կ. Պօլիս, 1879, էջ 290-292։

2. 165բ, 167ա [Տոմարականք (ԺԸ. դ.ի երկրորդ կէս, նոտրգիր)]

ա. 165բ [Տարին քանի օր եւ ժամ է] – Տարին ՅԿԵ. (365) օր է եւ ամիսն... կատարումն մասանց Լուսնին, որ լինի օր մի, զի սմ/// ///արմն Լուսնի ///։

բ. 167ա Է.երեակն միաւորեալ ընդ գիւտ գրոյն – ԱԴ. ԲԳ. ԳԲ.... ՒԶ. ՓԵ. ՔԴ.։

3. 245բ-56ա [Մանունք (ԺԹ. դ., նոտրգիր, ստ. լս.)]

ա. 245բ-6ա Եւ գիտելի է, զի զանազանութիւն է ի մէջ երկնային մարմնոց եւ երկրային... անդ բազում զօրութիւն լինին։

բ. 246բ-7ա Իսկ կարգ թագաւորացն այս է. Աւգոստոս ամք ԾԶ. (56)... եւ յետ սորա Անդրիանոս ԻԵ. (25)։

գ. 247բ-8ա Վասն, թէ որքան կոչի անուն Արարչին մերոյ ի գիրս Մովսիսի... խաւսեցաւ ընդ Մովսիսի Տէր։

դ. 248ա Հարսանիքն [ի] Կանայ Գալիլէին յետ տարոյ միոյ մկրտութեանն Քրիստոսի եղեւ... որ էր որդի Կղովպայ, եղբօր Յովսեփայ աստուածահօրն, տաճարապետն Յոհան աւետարանիչ։

ե. 248բ-9ա Այդ էր տեսութիւն եւ վարդապետութիւն բանիդ, զոր հրամայեաց... հոգիընկալն ի մեկնութիւն բանիս եւ ուսուցանէ։

զ. 249բ Հազար քաղտի բայեկ դարիայ չի ուճէպաուր Ռ. (1000) դարիայ... որ տարաւ յարգանդի անտանելին։

է. 250ա Զկնի ելիցն ի դրախտէն, յետ Լ. (30) ամաց, ապա... եւ Զ. ամի կենաց իւրոց։

ը. 250բ Գադ ասէ, թէ՝ Ես եւ Շմաւոնի վճռեցաք զՅովսէփ... զայր մեղաւոր չարիք դառնայ (՞)։

թ. 251ա Առաջին հարուածն Եգիպտոսի արիւնն... Ժ. անդրանկաց սատակումն եւ ապա արձակեսցէ։

ժ. 251բ Միահամուռ Հին կտակարանքն տունք ՀԱՌ. (71000) եւ Աւետարանն՝ տունք ԹՌ. (9000), Գործքն ՏՃԺ. (4110), Առաքեալն՝ ՐՋԼԶ. (5936)։

ժա. 251բ Երկրաչափութիւն առ եգիպտացիս, աստղաբաշխութիւն... երաժըշտութիւն առ թրակացիսն։ Խորենացին գրէ զայս։

ժբ. 252ա Սատանայի անկումն յԵգիպտոս յարեւելեաց կոյս... անդ յաճախեալ կռապաշտութիւն։

ժգ. 252ա Վասն՝ որոյ չօգնէ աղօթք Լուսաւորչին աւգնէ թագըն Տրդատին։

ժդ. 252ա Հաստատութիւնդ բաղնեաց նման է... ի վերայ հրեշտակաց դասքն։

ժե. 252բ-3ա Արեգական խաւարումն է ի ԿԳ. (63) ամիսն... եւ մէկ ժամն՝ ՌՁ. (1080) կէտ։

ժզ. 253բ Մարգարէն Դաւիթ Գ. անգամ օծաւ... երրորդ՝ ի վերայ ամենայն Իսրայէղի։

ժէ. 253բ Յառաջ, քան զՔրիստոսի Խաչելութիւնն Զ. մեռեալք յարեան... եւ Գ.ն Քրիստոս յարոյց։

ժը. 254ա Պարսիկք, որ է Խորասան, Բաբելոն, Բաղդատ... Ասորեստան, որ է Ուրհայ, քրքումն, որ է զաֆրան։

ժթ. 254բ-5ա Բաժանումն աշխարհիս, զոր բաժանեաց Նոյ... Թագուհին, զոր Մովսէս գրեց Թեսբաս էր եւ Սեդեկիայ։

ի. 255բ-6ա Առաքեալքն որպէս մկրտեցան... զՆերբողեան Գրիգորիս Վկայասէրն եւ Քրիստոսի փա՛ռք։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. 69ա (բոլորգիր) Զմեղուցեալ Գրիգորս յիշեցէ՛ք։

76ա ԶԳրիգորս յիշեցէ՛ք վասն Աստուծոյ։

92ա Զմեղաւոր Գրիգոր գծողս յիշեցէ՛ք վասն Աստուծոյ (նոյնը՝ 104ա)։

116ա Զգրողս յիշեցէ՛ք, եւ Աստուած զձեզ յիշէ յիւր բարին։

118ա Ի թվիս Հայոց ՌՃԷ. (1658) գրեցաւ ձեռամբ սուտանուն Գրիգորիս։ Ո՛վ երգեցողք, անմեղադիր լերո՛ւք, զի ամենայն մարդ, զոր ունի զայն վաճառէ։

132ա Տէ՛ր Աստուած, դու ողորմեա՛ Գրիգորիս։ Ո՛վ երգող, ասացէ՛ք՝ Աստուած ողորմի. ամէն։

142ա Զխիստ ամաչեցած եւ սեւերես զԳրիգորս ի ձեր մաքրամիտ յաղօթեաց մի՛ մի(=ո)ռանաք, Աստուած բարով վայելել տացէ տէր Գրիգորին. ամէն։

155ա Աղաչեմ զձեզ, ո՛վ երգողք, թողութիւն առնել սխալանաց սորայ եւ ասացէ՛ք՝ Աստուած ողորմի Գրիգոր՝ գծող տառիս, եւ Աստուած զձեզ յիշէ յիւր յանճառ բարին. ամէն։

165ա Վա՛յ ինձ Ռ. (1000) բերան, ո՛հ, ո՛հ։

168ա Տե՛ս Բովանդակութիւն։

172ա Եւ զգարշելիս Ա. հետ յիշեա՛, աչացս լո՛յս։

2. 184բ (նոտրգիր) Գրեցաւ այս ի թուին ՌՃԷ. (1658)։ Խոշորութեան գրիս անմեղադիր լերո՛ւք, զի կար մեր այս էր։

212ա Վա՛յ զիս։

215ա Ընթերցողդ վասն Աստուծոյ յիշեա՛յ զգերիս։

220բ Աւարտեցաւ այս Է. տետրս ի սուրբ անապատս՝ Լմայ, ընդ հովանեաւ գեղեցկաշէն Սուրբ Գէորգիս։ Ձեռամբ թերավարժ գրչի՝ Գրիգոր աբեղայի, վայելողք ի յայս բուրաստանի ասացէ՛ք ինձ մին՝ Աստուած ողորմի։

259ա Զպարտաւոր գրիչս յիշեա՛։

Տե՛ս ԺԷ. դ. յիշ-ք, Գ., էջ 816-817, Հմր 1249. ունի յիշատակարաններից մի քանիսը։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 3բ (1721-1831 թթ., տէր Մինասի ձեռքով, արտք. եւ ստ. լս-ներում) ՌՄՁ. (1831) յԱպրիլի Ա. տէր Ոսկանն տարաւ Նարեկն եւ Տաթեւացին, եւ Կանօնագիրքն, եւ Քրիստոնէականն, եւ Հայելի հարանց վարքն։

17բ Ո՛հ, լման։

21բ Տէր Մինաս, ۱۲٤۷ (1247+551=1798)։

33բ Լման (նոյնը՝ 56ա, 57ա, 60ա, 63ա, 81բ, 89բ, 112բ, 117ա)։

35բ ՌՄԽԵ. (1796)։ Ո՛հ, Տէ՛ր, տէր Մինասիս լո՛ւր, Տէ՛ր։

48բ Ո՛հ (նոյնը՝ 54ա, 59բ, 86ա, 87ա, 96աբ, 97աբ, 98բ, 108բ, 136ա, 256բ)։

85բ Ո՛հ, տէր Մինասիս ՌՄՁ. (1831)։

88բ Ո՛հ եւ ա՛խ Մինաս երիցուս։

90բ Ո՛հ, տէր Մինաս՝ լոկ անուն քահանա։

101ա Յաճախ կարդա՛, զի սերտեսցես, տէ՛ր Մինաս։

101բ Ո՛հ, տէր Մինասիս։

116բ (արաբաթիւ ծածկագրութիւն) Ո՛հ, Տէ՛ր, ۲..۲.٤..۱۲...۲.۲... (= Մինասիս) ۱...۲٥۷...۱٤.. (=ոբ[=դ՞]եւան/օթեւան՞)։ ۱۲٥٠ (1250+551=1801) ۳..٥٥...ու۲...۹.۲.۲.. (= յԵրուս[ա]ղիմ) գնացի։

122բ Ո՛հ, տե՛ս տէր Մինաս՝ լոկ անուն քահանա։ ՌՄԽԵ. (1796)։

123ա Ո՛հ, Ո՛հ։

142ա Տէր Մինասին եւ իւրոց որդեկացս։ ՌՄԿԶ. (1817) յՕգոստոս ըՍ[տ]եփանն եղեւ։

231բ Թվին ՌՃՀ. (1721)։ Տէր Մինաս քահանային է <գի> գիր<ս>քս։

238բ Լման կարդա՛յ։

240բ Ո՛հ, տես Մինաս էրէցդ Բայազետցի։

250բ Լման տե՛ս։

251բ Ո՛հ, տե՛ս տէր Մինաս։

252բ Լման տե՛ս տէր Մինաս։

260բ Ո՛հ տէր Մինասիս, ըստ այնմ՝ այլ ես որդն եմ եւ ոչ եմ՛՛ [մարդ]։

2. 165բ (1758 թ., նոտրգիր, ստ. լս.) Տէր Յակոբ իր[ի]ցէ ձրեալ [Ռ]ՄԷ.ին (1758)։

ՆՇՈՒՄ՝ Ա. կազմաստառին՝ սեւով «ՌՃԷ. – 1658, Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 3ա՝ սեւով «Յունուար կիսակ Բ., Փետրվար Դ., Մարտ Բ.յ, Ապրիլ Դ., Մաիս Դ., Յոնիս Պ., Յուլիս Զ. կիսակ, Օգոստոս Ը., Սեպտեմբեր Թ., Յոկտեմբեր Բ., Նոյեմբեր, Դեկտեմբեր Ա., դրմօի (՞) կիսակ», 3բ՝ սեւով երկնային լուսատուների, երկնքի, երկրի եւ կենդանակերպերի գաղափարագրեր, 26բ՝ սեւով, սկ. ջնջուած «///ով Սուրբ Հոգոյն» (թանաքը արտատպուած հանդիպակաց էջին), 59բ՝ սեւով «Յիսուսի Քրիստոսի», 85բ՝ սեւով «Թափադիբին», 131բ, 171բ, 231բ՝ ջնջած գրութիւններ, 146ա՝ սեւով «կերր», 161բ՝ սեւով «ՒՃՁԷ. (7187)/ ՌՉԿԴ. (1764)/, ՄՃՂԸ. (298), ՄԻԵ. (225)», 211բ՝ սեւով «աէաե ա կացեալ ել»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 21բ՝ սեւով հանգուցագիր «Պ», 116բ՝ սեւով վերջնազարդ, 170բ՝ սեւով խորան, 171բ՝ սեւով բուսական լուսանցազարդ, 172ա՝ սեւով զարդանաշխ։

 

 

Բ. ՏՊԱԳԻՐ

ԺԱՄԱԳԻՐՔ

ԹԵՐԹ՝ 1 (թ. 166, տպագրի էջակալում՝ 597-8, որ է՝ 166աբ)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 13×9,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ հաւանաբար միասիւն. առկայ է աղիւսակ պարունակող թերթը, աղիւսակը սեւ զարդաշրջանակով սահմանագծուած (11×7. նմուշ՝ 166ա)։ ՏՈՂ՝ 17։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. մասամբ աղտոտուած եւ պատռուած, հիմքը այլ ձեռագրի թղթով (շղագիր) նորոգուած-ամրացուած, թերթը ձեռագրի մէջ մուծուած առանձին։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 166աբ [Տոմարական աղիւսակ]* – [Թուական], / Եաւթներեակն, / Գիր տարւոյ, / Վերադիր... ՌՄԼԵ. / Դ. / Ն. / Կոյսն։

Տե՛ս Ժամագիրք, Կ. Պօլիս, 1709, էջ 597-598 (608 էջ). հմմտ.՝ Ժամագիրք, Կ. Պօլիս, 1709, էջ 587-589 (600 էջ)։

 

 

3698

ԺԱՄԱԳԻՐՔ, ԽՈՐՀՐԴԱՏԵՏՐ

ԺԷ. դար

ԳՐԻՉ՝ Անանուն Ա. (թ. 57-135), Անանուն Բ. (պակասը լրացնող՝ թ. 1-56)։

ԹԵՐԹ՝ 135։ ՊՐԱԿ՝ Ա-ԺԵ×12 (Ա 6, Գ 9, Դ, Ժ, ԺԵ 10, Զ 7, Ը, ԺԱ, ԺԳ 8, Թ 11, ԺԲ՝ չիք)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսա­­գծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 11,5×8,5։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ միասիւն, սեւով սահմանագծուած՝ (8,5×5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 74ա), թ. 1-56 (նմուշ՝ 3ա)։ ՏՈՂ՝ 17։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի. միջուկը՝ տախտակ. աստառը՝ դարչնագոյն կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ* – Զարդագիր՝ հանգուցագիր (պարզունակ)։ Գոյն՝ վարդագոյն։

* Ծնթ. Մանրանկարների տեղը բաց թողած՝ յետոյ լրացնելու նպատակով՝ 9բ, 32բ եւ այլուր, հետագայում մի քանի տեղ սկզբնատառերը լրացուած սեւով՝ 67ա, 72ա։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած, մասնակի վերականգնուած (ԺԹ. դ.), որոշ թերթերի լս-ներին ամրացման նպատակով փակցուած թուղթ՝ 5բ, 83բ, 86բ. կազմի կաշին վնասուած, մաշուած, քերծուած, տեղ-տեղ թափուած, կոշտացած, մէջքի կաշին ամբողջութեամբ պատռուած-ընկած՝ կարերը բաց, դռնակը պատռուած-ընկած, զոյգ կապիչներն ու գամերն ընկած՝ Բ. փեղկի կազմաստառին մնում է վերին կապիչի հիմք-շարունակութիւնը, Ա. եւ Բ. փեղկերի կազմաստառները մաշուած, խոնաւութիւնից եւ գործածութիւնից խիստ աղտոտուած. լուսանցակողերի կարմիրը թափուած, հազիւ նշմարելի, մասամբ սեւացած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, մոմի, այրուածքի, սնկային հիւանդութեան, սեւ թանաքի, անմաքուր ջրի լայն հետքեր, ձեռագրի բոլոր թերթերի արտք. լս-ներին խոնաւութեան հետքեր. գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, խոնաւութիւնից գունափոխուած, տեղ-տեղ կպումներից վնասուած, որոշ հատուածներ եւ պարբերութիւններ եղծուած, բնագիրը մասամբ խաթարուած (երես՝ 48բ-9ա, 82բ-3ա, 101բ-2ա, 129բ-30ա). ձեռագրի սկիզբը եւ վերջը թերի, որոշ թերթեր մէջընդմէջ, իսկ ԺԲ. պրակն ամբողջութեամբ թափուած՝ թ. 1-ից առաջ 1, թ. 18-9ի, 37-8ի, 49-50ի, 69-70ի, 75-6ի, 87-8ի, 125-6ի միջեւ 1ական, թ. 68-9ի, 113-4ի միջեւ 2ական, իսկ թ. 6-7ի, 27-8ի, 97-8ի միջեւ 3ական թերթ ընկած, թ. 105-6ի միջեւ թափուած 16 թերթ (ԺԱ. եւ ԺԳ. պրակներից 2ական թերթ եւ ԺԲ. պրակն ամբողջութեամբ)՝ տե՛ս Բովանդակութիւն՝ թ. 1, 78, 106, 131՝ ստորին անկիւնները պատռուած-ընկած, թ. 6, 18, 49, 83՝ պատռուածք-անցք, թ. 7, 28, 37, 38՝ հիմքից մասամբ անջատուած, թ. 19՝ հիմքից անջատ, թ. 48, 57, 58, 67, 121՝ արտք. լս-ները պատռուած, թ. 101՝ վր. լս-ը պատռուած-ընկած, թ. 124՝ ստ. լս-ը պատռուած-ընկած, 125ա՝ կանաչ թանաքի հետք, 125բ-6ա՝ սեւ թանաքով զանազան գծեր, թ. 1-27, 132-5՝ ցեցի անցքեր, թ. 107-10՝ ստորին անկիւնները մկնակեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-49ա, 108ա-135բ [Ժամագիրք]

Տե՛ս ձեռ. 585, 1ա-64ա, 132ա-80ա: 1/1ա-8բ (թ. 1-ից առաջ 1 թ. ընկած. սկ.՝ «[Զարթուցեալքս ամենեքեան ի հանգստենէ քնոյ, զոր շնորհեաց մեզ] ///մարդասէրն Աստուած ի մխիթարութիւն եւ ի սփոփանս...», թ. 6-7ի միջեւ 3 թ. ընկած. 6բ «...Վասն արժանի լինելոյ մեզ վերին կոչմանն եւ երկնից///» 7ա «///աւետարանեցեր զնոր պարգեւս քոյին բարեացդ...»)։ 2/9ա-28ա (թ. 18-9ի միջեւ 1 թ. ընկած. 18բ «...Սրբեցին զանձինս իւրեանց տաճար անւանդ քում սրբոյ, մաքրեալք///» 19ա «///խռովութիւնք, դադարեսցին յարձակմունք թշնամեաց...», թ. 27-8ի միջեւ 3 թ. ընկած. 27բ «...Վասն Խաչի քո պատւական զխաղաղութիւն քո տո՛ւր մեզ, Տէ՛ր, սրբոյ Աստուածածնին եւ Յովհաննու Կարապետին, սրբոյն Ստե///» 28ա «///զՅարութիւնդ քո փառաւորեմք եւ ընդ երկնային զօրսն...»)։ 3/28ա-33ա։ 4/33ա-7բ (թ. 37-8ի միջեւ 1 թ. ընկած, վջ.՝ թափուած «...Խաղաղութեամբ քո, Հոգի՛ սուրբ Աստուած ճշմարիտ, որ ի///»։ 5/38ա-42բ (խորագիրը՝ թափուած)։ 6/43ա-9ա (ձեռագրիս 49բ-96ա տե՛ս Գ.՝ ճիշտ յղուողի նման ընդմիջարկւում է Խորհրդատետրով)։ 7/չիք։ 8/108ա-13բ (թ. 113-4ի միջեւ 2 թ. ընկած, վջ.՝ թափուած «Մաղթանք. Տէ՛ր, մի՛ դարձուցաներ զե///»)։ 9/114ա-20ա (թ. 113-4ի միջեւ 2 թ. ընկած, սկ.՝ թերի. խորագիրը եւ սկզբից մօտ 5 տող թափուած «/// Եկեսցէ ի վերայ իմ ողորմութիւն քո...»)։ 10. ա/120ա-30ա (թ. 125-6ի միջեւ 1 թ. ընկած. 125բ «...առ Հայր մեղայ յերկինս եւ առաջի քո։ Յիշեա՛ զիս որպէս զաւազակն///» 126ա «///հապան աչաց իմոց զերկիւղ քո սուրբ ոչ եւս հայել...»)։ բ-ե/չիք։

Ունի՝

ա. 130ա-3ա Երգ/// [պահ]ոց [տեառն Ներսիսի Շնորհալւոյ՝ Հայոց կաթողիկոսի՝ «Ա-Ք»] – Աշխարհ ամենայն առ իս նայեցեալ... Քեզ միշտ մե՛րձ ծանիր, քուն մահու եկեալ, քննո՛ղ դատաւոր (հմմտ.՝ տպ. էջ 24-27)։

բ. 133ա-5բ Նորին Ներսէսի [Շնորհալւոյ Հայոց կաթողիկոսի՝ «Ա-Ք»] – Առաւօտ լուսոյ, Արեգակն արդար... Քաւի՛չ յանցանաց, քաւեա՛ զաւրհնաբանս, քեզ երգել զփառս. Տէր ող[որմեա] (հմմտ.՝ տպ. էջ 24-30)։

Տե՛ս Ժամագիրք Հայաստանեայց Ս. եկեղեցւոյ, յԵրուսաղէմ, 1866։

Բ. 106ա-8ա [Օրհնութիւն սեղանոյ. Վասն մարմնաւոր կերակրոց եւ ըմպելեաց] – (սկ.) /// Ամենակա՛լ Տէր Աստուած մեր կեց[ո՛]։ Աւրհնեա՛, Քրիստո՛ս Աստուած, մեր հոգեւոր աւրհնութեամբ... Լիութիւն սեղանոյս աննուազ եւ անպակաս եղիցի, Քրիստոս Աստուած, որ զմեզ կերակրեաց՝ նմա փառք յաւիտեանս. ամէն։

Տե՛ս Ժամագիրք ատենի, Վաղարշապատ, 1891, էջ 150-152։

Գ. 49բ-96ա [Խորհրդատետր]

Տե՛ս ձեռ. 2385, 69ա-148ա: 1. ա/49բ-53ա (թ. 49-50ի միջեւ 1 թ. ընկած. 49բ «...Յիշեա՛, Տէ՛ր, զԴաւիթ եւ///» 50ա «/// Որ զգեցեալ ես զլոյս որպէս հանդերձ...»)։ բ/53ա-4ա։ գ/54ա-9բ։ դ/59բ-61ա։ 2. ա/61ա։ բ/61ա-3ա։ գ/63ա-6ա։ դ/66աբ։ ե/66բ-8բ (թ. 68-9ի միջեւ 2 թ. ընկած, վջ.՝ թափուած «...եւ կամ զՍուրբ Հոգին։ Եւ թէ՝ փոփոխելի են կամ այլայլ///»)։ զ/69աբ (թ. 68-9ի միջեւ 2 թ. ընկած, սկ.՝ «/// Խաղաղութեամբ քով, Քրիստո՛ս՝ Փրկի՛չ մեր, որ ի վեր է քան զամենայն միտս...»)։ 3. ա/69բ-73ա (թ. 69-70ի միջեւ 1 թ. ընկած. 69բ «... երկնային զաւրութիւնքն յաներեւոյթս երգեն եւ ասեն անհանգիստ բար///» 70ա «/// սուրբ ես եւ ի սուրբս հանգուցեալ, աղաչեմ զքեզ միայն...»)։ բ/73ա-87բ (թ. 75-6ի միջեւ 1 թ. ընկած. 75բ «...իսկ զպարտեաց մերոց խզեալ զդատակնիք։ Ետուր մեզ զՈրդիդ քո Միածին///» 76ա «/// էարբ։ Ետ իւրոց ընտրեալ սուրբ եւ բազմեալ աշակերտացն՝ ասելով...», թ. 87-8ի միջեւ 1 թ. ընկած, վջ.՝ թափուած «... Միայն Սուրբ, միայն Տէր Յիսուս Քրիստոս ///»)։ գ/88ա-90ա (թ. 87-8ի միջեւ 1 թ. ընկած, սկ.՝ «///զմեզ յանուն Միածնի Որդւոյ քո քրիստոնեայս...»)։ դ/90ա-4բ։ 4. ա/94բ-5բ։ բ/95բ։ գ/95բ-6ա։

Դ. 96ա-105բ [Աղօթք ի վերայ սուրբ Պատարագին]

Ծնթ. Յաջորդող առաջին երկու միաւորները առկայ են նաեւ Հմր 2385 ձեռ-ում՝ դրուած որպէս Խորհրդատետրից զատ՝ առաձին միաւորներ (հմմտ. ձեռ. 2385, 148ա-56բ)։

ա. 96ա-7բ Այլ աղաւթք, որ ասի նախ քան զճաշակելն խորհրդոյն, ի բանից Թովմայի առաքելոյն – Մարմին քո անապական լիցի ինձ ի կեանս... եւ ի բժշկութիւն մարմնոց, ի թողութիւն մեղաց եւ ի փառս քո՝ Քրիստո՛ս Աստուած, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս։

բ. 97բ-9ա Տեառն Ներսիսի Լամբրոնացւոյ Խրատք եւ սահման վերոյգրեալ գործոց – Քանզի բազում ինչ եցոյց բանս հրահանգու/// (թ. 97-8ի միջեւ 3 թ. թափուած) ///կ ///նութեանս զգդակդ ի գլ[խոյդ] հեշտ առնուլ, թէ բան մի հանել ընդ բերանոյ... ոչ ունելով հանդերձ հարսանեաց եւ Քրիստոսի փառք յաւիտեանս. ամէն:

Տե՛ս Ներսէս Լամբրոնացի, Խորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ եւ մեկնութիւն խորհրդոյ պատարագին, Վենետիկ, 1847, էջ 227-229։

գ. 99ա-105բ Եռամեծի եւ քաջ վարդապետին Մխիթարայ Գոշի խստակրաւն ճգնաւորի եւ բանիբուն հռետորի ասացեալ զաղաւթս ի ժամ սուրբ Պատարագին – Տէ՛ր Աստուած իմ՝ Յիսուս Քրիստոս՝ բան Հաւր եւ կերպարան կենդանի... Եւ թէ յարութեանդ պատա/// (վջ.)։

Ծնթ. Թ. 105-6ի միջեւ թափուած 16 թերթ (ԺԱ. եւ ԺԳ. պրակներից 2ական թերթ եւ ԺԲ. պրակն ամբողջութեամբ)։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. Անանուն Բ. գրչի 9ա Աւգնեա՛, Որդի՛ Աստուած։

28ա Աւգնեա՛, Հոգի՛ Սուրբ։

42բ Զեղկելի գծողս յիշեա՛։

49ա Ո՛վ եղբարք, թողութիւն արարէք, զի այս Դ. տետրս առաջին գրողէն մնացեր էր, ես գրեցի։

99ա Ո՛վ պատուական եղբայր, յիշեա՛ զբազմամեղս ի ժամ սոսկալի պատարագին, զի յոյժ կարաւտեմ ողորմութեան, Աստուած զքեզ յիշէ:

ՆՇՈՒՄ՝ 1ա՝ «ԺԷ. դար, Մ[եսրոպ] եպ[ի]ս[կոպոս]», 50ա՝ սեւով «Խորհրդատետր է»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 11բ՝ «նննազար», 39ա՝ սեւով «Ես այս ասեմ», 72ա՝ սեւով «մարմին տէրունական եւ արիւն փրկչական կայ առաջ աներեւութիւն երկնային զօրութիւնք», 74բ՝ սեւով «ե», 108բ՝ սեւով «լիութիւն ի վերայ սեղանոյս եւ աննվազ եւ անպակաս եղիցի այսմհետէ մինչեւ յաւիտեան, Քրիստոս Աստուած մեր, որ կերակ[ր]եաց», 110ա՝ սեւով «փործութեան անցո զմեաւք։ Արժանաւորեա՛, Տէ՛ր, զգիշերս զայս խաղաղութեամբ եւ առանց»։

 

 

3699

ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՒԱՑԻ, ՔԱՐՈԶԳԻՐՔ

ԺԶ. դար

ԹԵՐԹ՝ 76+1 (կրկն.՝ թ. 21). չգրուած՝ 33ա։ ՊՐԱԿ՝ ԺԸ-ԻԴ×12 (ԻԳ 10, ԻԴ 7)։ ՆԻՒԹ՝ թուղթ. լուսագծերով։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 27,5×20։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (19,5×14)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 43ա). խորագիրք՝ վարդագոյն եւ կարմիր։ ՏՈՂ՝ 33։ ԿԱԶՄ՝ կարմիր լաթ, մէջքը՝ սեւ կաշի. միջուկը՝ ստուարաթուղթ. աստառը՝ դեղնաւուն թուղթ. լուսանցակողերը՝ կարմիր։ ՊԱՀՊԱՆԱԿ՝ Ա+Բ՝ դեղնաւուն չգրուած թուղթ, մասն կազմաստառի։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Լուսանցազարդ՝ բուսական, վարդեակ, թռչուն՝ 19բ, 21գ, 36բ, 58ա, 61բ, 63ա։ Զարդագիր՝ հանգուցագիր (տեղ-տեղ գծանկարային)։ Գոյներ՝ կարմիր, վարդագոյն, կապոյտ, մանուշակագոյն, սեւ։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. նորոգուած (Ի. դար), հիմքը ամրացուած այլ թղթով (վրան զանազան տառեր, տե՛ս ձեռագրի վերջին թերթերը). կազմի լաթը թեթեւակի մաշուած, աղտոտուած, մէջքի կաշին մաշուած, քերծուած, տեղ-տեղ թափուած. Ա. եւ Բ. փեղկերի կազմաստառները եւ Ա. եւ Բ. պհպ-ները թեթեւակի մաշուած, մասամբ խունացած. լուսանցակողերի կարմիրը թափուած, մասամբ սեւացած. թերթերին գործածութեան եւ խոնաւութեան հետեւանքով զանազան բծեր, իւղի, մոմի, սնկային հիւանդութեան, սեւ թանաքի, ինչպէս նաեւ անմաքուր ջրի լայն հետքեր, գրադաշտը տեղ-տեղ աղտոտուած, խոնաւութիւնից մասամբ գունափոխուած. ձեռագիրը սկզբից եւ վերջից թերի՝ Ա-ԺԷ. պրակները եւ թ. 69-70ի միջեւ 2 թերթ ընկած, նախկին նորոգման ժամանակ թերթերը սխալ տեղադրած, ձեռագրի սկիզբը թ. 70ից (տե՛ս նախկին թերթակալում), հետագայում ձեռագիրը քանդած, թերթերը վերադասաւորուած եւ վերաթերթակալուած (Ի. դար), վերանորոգելիս կրկին ԻԴ. պրակի թերթերը (թ. 70-6) տեղերով շփոթած եւ ըստ այդմ համարակալած. ճիշտ է հետեւեալ կարգը՝ թ. 1-70, 75-6, 71-4, թ. 7, 30՝ պատռուածք-անցք, թ. 8՝ հիմքից մասամբ անջատուած։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-76բ [Քարոզգիրք Գրիգորի Տաթեւացւոյ]

Տե՛ս Ամառան հատոր, տպ. 1741: ա-խե/չիք։ խզ/1ա-3բ ([ԾԷ], սկ.՝ «/// բնութիւնս ի մի անձն եւ ի մի դէմ եւ ի մի բնութիւն Բանին մարմնացելոյ ըստ սրբոցն հարցն...»)։ խէ/3բ-7ա (ԾԸ)։ խը/7ա-9բ (ԾԹ)։ խթ/9բ-11ա (Կ)։ ծ/11ա-2ա (ԿԱ)։ ծա/12ա-3ա (ԿԲ)։ ծբ/13աբ (ԿԳ)։ ծգ/14ա-6ա (ԿԴ)։ ծդ/16ա-9բ (ԿԵ)։ ծե/19բ-21գ (ԿԶ)։ ծզ/ 21գ-3ա (ԿԷ)։ ծէ/23ա-6բ (ԿԸ)։ ծը/26բ-30ա (ԿԹ)։ ծթ/30ա-1ա (Հ)։ կ/31բ-2ա (ՀԱ, կէսից չշարունակուած. «...Զի այսպէս սահմանեն զծաղր գրէ, թէ պիտի ///»)։ կա/33բ-6բ (ՀԲ)։ կբ/36բ-40բ (ՀԳ)։ կգ/40բ-5բ (ՀԴ)։ կդ/45բ-50բ (ՀԵ)։ կե/50բ-2բ (ՀԶ)։ կզ/52բ-5ա (ՀԷ)։ կէ/55ա-8ա (ՀԸ)։ կը/58ա-60բ (ՀԹ)։ կթ/60բ-3ա (Ձ)։ հ/63ա-5ա (ՁԱ)։ հա/65ա-8ա (ՁԲ)։ հբ/68ա-9բ (ՁԳ, թ. 69-70՝ 2 թ. ընկած, վերջը՝ թափուած. «...զվերջի ամն ընդ ապաշխարութեամբ մեռանէին, ոչ ոք առն///»)։ հգ/70աբ, 75ա ([ՁԴ], սկ.՝ «///որպէս Յոբայն։ Է զի եւ ի ձեռն անտեղի թուեցելոյ իրի՝ մեծ ինչ գործիցէ...»)։ հդ/75ա-6բ, 71ա-4բ (ՁԵ, վերջը՝ թափուած. «... Զի այլ սակաւ էր մեղուցեալ քան զնա///»)։ հե-ճձը/չիք։

Արտք. լս-ներին սուրբգրային յղումներ եւ նշումներ հետագայի ձեռքով՝ 61բ «Ոհ, [Մարգ. Ամովսայ] Գ. 12», 69բ «ցած տե՛ս», 76ա «Վասն ողորմեա առնելոյ ծանուցմուն»։

ՅԱՒԵԼԱԳՐՈՒԹԻՒՆ, ԺԸ. դ.

1. 31բ (շղագիր) [Տաղ Յարութեան]* – Եկեալ Մարիամ Մագդաղենացին,/ Այն առաւօտին միաշաբաթին... Տեսեալ րաբունին զարտասուս նորին, / ձայնեաց Մարիամ, զի՞ լաս կենդանին։

* Տե՛ս Մատենագիրք հայոց, ԺԳ. հատոր, Գանձարան, Գիրք Ա., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 741, հմմտ. նաեւ Գրքուկս, որ կոչի Տաղարան, Կ. Պոլիս, 1740, էջ 192-193 (այստեղ առկայ է նաեւ ձեռագրի յաւելեալ 2 տողը, որը բացակայում է նախորդ հրատարակութեան մէջ՝ «Յայնժամ Մարիամ ծանեաւ զկենդանին/ եւ դիմեաց ի յոտս փափաքմամբ սրտին»)։

2. 31բ-2ա (շղագիր) [Տաղ Յարութեան* (ծայրակապ՝ «ԳՐԻԳՈՐ»), գրչից չառանձնացուած] – Գոչէր հրեշտակն առ վիմին, / վասն յարութեան Յիսուսին... զՏէրն տեսեք անդ սիրով, / մխիթարէ զմեզ հոգւով։

* Տե՛ս Գրքուկս, որ կոչի Տաղարան, Կ. Պոլիս, 1740, էջ 195-196։

3. 32ա (շղագիր) [Տաղ Յարութեան*, գրչից չառանձնացուած] – Յայնժամ սիրով տիրական / լցեալ կանանց խնդութեամբ... Ընդ լուսափայլ հրեշտակին, / փառըս տացուք անմահին։

* Տե՛ս Գրքուկս, որ կոչի Տաղարան, Կ. Պոլիս, 1740, էջ 197։

4. 32աբ (շղագիր) [Տաղ Յարութեան*, գրչից չառանձնացուած] – Յարեաւ յաւուր երրորդին/ գոչէր հրեշտակն ի վիմին... զՔրիստոս Աստուած կենդանին, զՔրիստոս Աստուած՛՛։

* Տե՛ս Մատենագիրք հայոց, ԺԳ. հատոր, Գանձարան, Գիրք Ա., Անթիլիաս-Լիբանան, 2008, էջ 733, հմմտ. նաեւ Գրքուկս, որ կոչի Տաղարան, Կ. Պոլիս, 1740, էջ 198-199։

5. 32բ (նոտրգիր) [Պետրոս Զիէրէթցի*, Տաղ Յովհաննէս Մկրտչին. հմմտ. ձեռ. 5066, 2բ-3ա] – Մաքուր տատրակդ յանապատէ Յովհաննէս... գործեցին անյայտէ դառն արտասաւօք խնդրէ ի քէն եւ [Տէ]ր դատէ, դու դատէ։

* Տե՛ս Ուշ միջնադարի հայ բանաստեղծութիւնը (ԺԶ-ԺԷ. դդ.), Բնագրեր, երկու հատորով, հտ. Ա., աշխ. Յ. Սահակեանի, Երեւան, 1986, էջ 735, տաղը տե՛ս ձեռ. 8274, 39բ-40բ (ձեռագրումս՝ քաղուածաբար)։

ՆՇՈՒՄ՝ Ա. փեղկին սոսնձած կարմիր մոմլաթէ թղթին՝ «3699», Ա. կազմաստառին՝ կապոյտով «Բժ[իշկ] Գաբրիէլ Յովհաննիսեանի գրքերից, Հմր 13 (Օ. Եգանեան)», պհպ. Ա., 1ա, 70ա՝ մատիտով «3699», 70ա՝ սեւով «Հմր 13։ Նուէր Սուրբ Էջմիածնայ Մատենադարանին. Գաբրիէլ Յոհաննիսեանից. 12.V.1885»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ 32բ՝ մատիտով «Մաքուր», 63բ՝ սեւով «արիւն հեղումն», «տե՛ս, ո՛հ», 66ա, 67բ, 69ա՝ «ո՛հ», 67ա՝ «Ո՛հ, տե՛ս, Տէ՛ր, Մինաս։

 

 

3700

ԱՒԵՏԱՐԱՆ

ՍՈՒՐԲ ՄԱՐՏԻՐՈՍ ԱՆԱՊԱՏ ՋՀԶ. – 1527

ԳՐԻՉ՝ Յովսէփ աբղյ։ ՍՏԱՑՈՂ՝ Մաղաքիայ աբղյ։ ԾԱՂԿՈՂ՝ Խադէ։

ԹԵՐԹ՝ 210. չգրուած՝ 48ա, 155ա, 207բ, 210ա։ ՊՐԱԿ՝ Բ-ԺԹ×12 (Դ, ԺԲ, ԺԶ 11, ԺԹ 9)։ ՆԻՒԹ՝ թուղթ։ ՄԵԾՈՒԹԻՒՆ՝ 27,5×19։ ԳՐՈՒԹԻՒՆ՝ երկսիւն (21×13,5)։ ԳԻՐ՝ բոլորգիր (նմուշ՝ 21ա). խորագիրք՝ կարմիր։ ՏՈՂ՝ 23։ ԿԱԶՄ՝ շագանակագոյն դրոշմազարդ կաշի՝ դռնակով. միջուկը՝ տախտակ. աստառը՝ շերտազարդ կտաւ. լուսանցակողերը՝ կարմիր։

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ – Մարկոս՝ 48բ, Ղուկաս՝ 85բ, Յովհաննէս եւ Պրոխորոն՝ 155բ։ Կիսախորան՝ 49ա, 86ա, 156ա։ Լուսանցազարդ՝ բուսական, թռչուն, վարդեակ, ծառ՝ 70բ, 137ա, 139ա, տաճար՝ 34ա, 75բ, 143ա, 188բ, խաչ՝ 43ա, 82ա, 148բ։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր, կենդանագիր՝ 156ա, յուշկապարիկ (սրինգ նուագող հովուի տեսքով)՝ 90բ։ Գոյներ՝ կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, սպիտակ, նարնջի, մանուշակագոյն, երկնագոյն, մոխրագոյն։

Տե՛ս Ա. Գէորգեան, Հայ մանրանկարիչներ. մատենագիտութիւն Թ-ԺԹ. դդ., Գահիրէ, 1998, էջ 258, Հմր 149։

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ – Կնիք հաւատոյ*։ Թ. դ.։ Ա+Բ՝ ստացուած 1 թերթի ընդլայնակի ծալումով եւ հատումով, ընդերկայնակի եւ ընդլայնակի եզրահատումներով (բնագիրը կտրած)։ Մագաղաթ 37,5×25,5 (տուելաները պահպանուած մասինն են). եռասիւն (36,5×24,5). ուղղագիծ երկաթագիր (նմուշ՝ Աբ). տող՝ 39 (սկզբնական վիճակը՝ 47×41,5, եռասիւն՝ (39,5×31). տող՝ 42։ Կարդալ. Աբ1, Բա1, Աբ2, Բա2, Աա1, Բբ1, Աա2, Բբ2՝ «///ի քեզ հաւատացաք, ո՛վ Տէր։ Մի՛ բարձրացեալ հպարտասցի հա[յ]հոյութեան [հ]սկայն Եւնոմիոս... զդառն քաղցր, վա՛յ, որք դընեն զլոյսն [խաւար] եւ զխաւարն լոյս, [վա՛յ, որ իմաստնոցն]///» Բա2 եւ Աա1-ի միջեւ շարադրանքը թերի. 3-րդ սիւնակը թափուած՝ Աբ3, Բա3, Աա0, Բբ0. Աա1 «///թիւն է, անցցէ բաժակս։ Եւ նա յայսպիսի նուաստ բանիցս կարծիցէ մարդ... որպէս զհայրապետսն եւ զմարգարէսն, զի եւ սա իբրեւ զմարդ զարհուրի ի մահուանէ, մարդ է սա կըլից եւ զսա եւ///»։

* Տե՛ս Կնիք հաւատոյ, Կոմիտաս Աղցեցի կաթուղիկոս, Սուրբ Էջմիածին, 1914, էջ 313-315 (Բան իններորդ)։

ՎԻՃԱԿ՝ բաւարար. որոշ էջեր նորոգուած, կազմը գունաթափուած, մաշուած, քերծուած, մէջքի վերին եւ ստորին եզրերի կաշին հիմքից անջատ՝ երեւում են մէջքի կարերը, դռնակը Բ. փեղկից մասամբ առանձնացած, խոնաւութիւնից կծկուած, երկատուած, 3 կապիչներն ընկած, աստառը աղտոտուած, խիստ մաշուած՝ համարեա քրքրուած, Ա. փեղկի աստառի վերին մասը մաշուած-ընկած՝ երեւում է միջուկ-տախտակը. լուսանցակողերի կարմիրը մասամբ գունաթափ, սեւացած. պտռկ-պհպ. Ա եւ Բ՝ խոնաւութիւնից թեթեւակի ձեւափոխուած, Աա եւ Բբ՝ գրադաշտը դեղնած, աղտոտուած, պտռկ-պհպ. Ա՝ գրադաշտի վերին մասը Ա. փեղկի միջուկ-տախտակի բաց մասի շփումից կոշտացած եւ վնասուած, պտռկ-պհպ. Ա՝ վերին եւ ստորին եւ պտռկ-պհպ. Բ՝ վերին եզրերը պատռած-հանած, պտռկ-պհպ. Բ՝ վերին մասի գրադաշտը խոնաւութիւնից վնասուած, արտք. լս-ները մաշուած, բամբակացած, տեղ-տեղ պատռուած, պտռկ-պհպ.-ի 3-րդ սիւնակը կտրած՝ պտռկ-պհպ. Բ՝ պահպանուած 1,5 լայնութեամբ մաս. թերթերին խոնաւութեան եւ գործածութեան հետեւանքով զանազան բծեր, մոմի, իւղի հետքեր, ձեռագրի վերին կէսը խոնաւութիւն տեսած, գրադաշտը վնասուած, գունափոխուած, կպումներից որոշ հատուածներ եղծուած, բնագիրը մասամբ խաթարուած՝ երբեմն շարադրանքը անընթեռնելի, Ա. պրակը եւ թ. 177-8ի միջեւ 1 թ. ընկած, թ. 1՝ հիմքից անջատ, Բ. պրակի կարերը թուլացած, թ. 13, 190՝ հիմքից մասամբ անջատ, թ. 28-9ի, 128-9ի միջեւ՝ պահպանուած կենտ թուով պրակների (պրակ Դ. եւ ԺԲ.) մէկական թերթերի շարունակութիւն-ելուստը. շարա­­դրանքի պակաս չկայ, թ. 35, 50, 81, 83, 123, 156՝ պատռուածքներ, թ. 75-6, 108, 120, 128, 144, 196՝ վերին անկիւնը՝ հիմքին մօտ՝ կպած թերթերը առանձնացնելու հետեւանքով պատռուած, թ. 105՝ պատռուածք-անցքը նորոգելու-լրացնելու նպատակով փակցուած այլ թուղթ, 105ա՝ համապատասխան մասը մնացած թղթի տակ, թ. 144՝ վր. լս-ը պատռուած, թ. 183՝ ստորին անկիւնը պատռուած-ընկած, թ. 210՝ արտաքին եզրերը մաշուած-թափուած, մանրանկարները վնասուած, խոնաւութիւնից գունաբացուած, մասամբ դրոշմուած հանդիպակաց էջերին, Ա. եւ Բ. փեղկերին, պտռկ-պհպ. Ա եւ Բ եւ ձեռագրի համարեա բոլոր թերթերին ցեցի բազմաթիւ անցքեր։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-47բ Աւետարան Մատթէոսի (սկ.) «/// մի վասն մարմնոց ձերոց՝ թէ զինչ ագանիցիք...» (Ա. 1- Զ. 25՝ թափուած)։

2. 49ա-85ա Աւետարան Մարկոսի:

3. 86ա-154բ Աւետարան Ղուկասու։

Ծնթ. 121բ՝ 2րդ սիւնակի վերջին տողը սխալ՝ «շուշանն որպէս աճ»՝ յետոյ թեթեւակի ջնջած, թ. 121-2ի միջեւ բնագրական պակաս չկայ։

4. 156ա-207ա Աւետարան Յովհաննու (թ. 177-8ի միջեւ 1 թ. ընկած՝ 177բ «...եւ զբանն նորա պահեմ։ Աբրահամ հայր///» 178ա «/// տեսանեմ։ Ասեն ոմանք ի փարիսեցւոցն...». Ը. 56- Թ. 15՝ թափուած):

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. Գրչի 47բ Քրիստո՛ս Աստուած, բարե[խաւս]ութեամբ սրբոյն Մ[ատթէ]ոսի՝ աւետար[անչին] քո, ողորմեա՛յ ստ[ացա]ւղի սուրբ Աւետար[անիս]՝ Մաղաքիայ կուսա[կ]րաւն աբեղային. ամէն։

208ա Փա՛ռք անսկզբնականին՝ Հաւր եւ Որդոյ եւ Հոգոյն Սրբոյ, [այ]ժմ եւ անզրաւ [յ]աւիտենիւ. ամէն։ [Ս]ովորութիւն է աստուածային արանց միշտ եւ հանապազ խոկալ յաստուածային պատուիրանս, ի տուէ եւ ի գիշերի միշտ զվերինն խորհել, ուր Քրիստոս նստի ընդ աջմէ Աստուծոյ։ Եւ վասն բազում պատճառի բազումք փափագին ջերմեռանդ սիրով եւ ըղձալի ցանկութեամբ արդիւնս եւ գործս կատարել։ Նախ՝ վասն յա[ւի]տենական եւ անմահ կենացն զանցաւորս արհամարհեն եւ զայն ստանան կեանս, որ մնացական է, որպէս ասէ Տէրն. Երթա՛յք, գործեցէ՛ք մի՛ զկորըստական կերակուրն, այլ զկերակուրն, որ մնայ ի կեանսն յաւիտենականս։ Երկրորդ՝ զի հրամայէ Տէրն. Գանձեցէ՛ք ձեզ գանձ յերկինս, որ ոչ ցեց եւ ոչ ուտիչ ապականեն, եւ գողք ական հատանեն եւ գողանան։ Գրեմք զգիրս, որ |208բ| զամենայն աւետիք յինքն պարունակեալ ունի. նախ՝ զվերինն իմաստութիւնն եւ ապայ՝ զամենայն սքանչելագործութիւնս, որ ի սմա։ Երրորդ՝ վասն անջինջ յիշատակութեան առաջի Աստուծոյ, որպէս ասէ մարգարէն. Երանի, որ ունիցի զաւակ ի Սիովն եւ ընդանի յԵրուսաղէմ։ Չորրորդ՝ վասն քաւութեան եւ թողութեան մեղաց մերոց բարեխաւս, որպէս ասէ մարգարէն. Զմեղս քո ողորմութեամբ քաւեսցես, եւ [զանա]ւրէնութիւնս՝ [տ]րաւք տնանկաց։ Ըստ այսմ աւրինակի՝ փափաքաւղ ե<ս>ղեւ աստուածասէր եւ մեծահաւատ, ճարտար եւ իմաստուն, հեզ եւ խոնարհ, երկիւղած յԱստուծոյ եւ ի մարդկանէ, խնամիչ որբոց եւ այրեաց, ձեռատու յամենայն կարաւտեալս, գովեալ ի հրեշտակաց եւ ընտ[ր]եալ ի մարդկանէ, նմանեալ սրբոց առաջին հարցն ճգնաւորաց կուսակրաւն աբեղայն՝ տէր Մաղ|209ա|աքիայ ըստացաւ զսուրբ Աւետարանս ի հալալ ընչից իւրոց՝ յիշատակ իւրն եւ իւր ննջեցելոցն եւ ծնաւղացն՝ հաւր՝ Մարգարին (ընդգծուածը կարմրով), Թանկազիզին, Եսային, Եղիային, [Ա]սլիփաշին, Ամիրասլանին, Մարգարին, Մխիթարին, Ջանտարին եւ Ղանտուզարն, Գալուստն, Սմայոմ, Խոնդիկ, Մարտիրոսն, Ազարիէն՝ հոգոյ որդին։ Գրեցաւ սուրբ Աւետարանս ի յանապատիս, որ կոչի Սուրբ Մարտիրոս՝ ընդ հովանեաւ սուրբ եկեղեցոյս Առաքեալ եւ սուրբ նշխարացս, որ աստ կան հաւաքեալ՝ ձեռամբն անարհեստ գրչի՝ Յովսէփ անուն աբ[եղ]այի, որ միայն անուամբս եմ վանական եւ ոչ գործով։ Արդ, աղաչեմք զամենեսեան, որք հանդիպիք ի սմա կարդալով կամ աւրինակելով, կամ ծաղր առնելով, յիշեսջի՛ք ի սուրբ եւ ի մաքրափայլ յաղաւթս ձեր զվերոյգրեալսդ, եւ Աստուած ողորմի ասացէ՛ք հանապազ եւ սղալանաց եւ խոշորութեան գրոյս անմեղադիր լերուք, զի կար մեր այս էր, եւ Աստուած ձեզ ողորմի յիւր միւսանգամ գալըստեանն. ամէն։ Նկարող սորա եւ կազմող՝ սուտանուն աբեղայ։ Թ[ուին] ՋՀԶ. (1527)։

2. Ծաղկողի 208բ (կարմրով, ստ. լս.) Նկարող Խադէ, (կապգրով) Խադէ։

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 209ա (ԺԶ. դ., բոլորգիր, ստ. լս.) Ոհ, սուտ եղբարց ջավր (= բռնութիւն), ամէն մարդոյ լաւ արա՛յ, մէշում մարդոյ[ն] զատ կացիր ծ[առ]այ Աստուծոյ։

2. 209բ (ԺԶ. դ., բոլորգիր, կարմրով) [Դ]արձեալ յիշեցէ՛ք զՄաղագիայ մահդասի [եւ եղբ]աւրորդին՝ զտէր Աստուածատուր կուսակրաւն աբեղ[էն] եւ զհայրն իւր՝ Մարգարէն եւ զմայրն իւր՝ Թանկազիզն, եւ զեղբայրն՝ Եղիէն եւ Եսային, Եղիշէն եւ զՆադարն, եւ եղբաւրորդին՝ զՄխիթարն, Ամիր[ա]սլանն, Մարգարէն եւ զՋան[տ]արն եւ զմայրն տէր Աստուածատրուն՝ Ասըլփաշէն, եւ զքվերքն՝ [Շ]ահզատէն, Գուլչիչարքն, Փաշայխաթուն եւ զՂանտուզարն, զոր Տէր Աստուած վայելել տացէ. ամէն, եւ [ե]ղիցի, եղիցի։ Սարկաւագն Մարտիրոս, զիմ քիրն՝ Արայիշն, Աստուածատուրն։

3. 209բ (ԺԷ. դ., շինծու բոլորգիր, դժուարընթեռնելի. վերջին մասը ջնջած, թանաքը տարածուած) Աստուած ողորմի Խուքասանայ հոգոյն տվեցաւ (՞) /// գին /// որու /// [հ]ոգոյն /// եւ /// ս/// թա/// ///ոյն։

4. 209բ (ԺԷ. դ., շինծու բոլորգիր, դժուարընթեռնելի. մեծ մասը ջնջած, թանաքը տարածուած) Ա[ստուած] /// Գրիգոր գո/// եւ /// ի /// (շար. 6 տող ջնջած. երեւում են անկապակից տառեր՝ «ի ն ո ր») զսա կացա/// ր/// րա/// ան/// մադայ (՞) հս/// Սիրաք (՞) իւր որդոց /// աչ/// որ /// եկ/// նա/// որ/// զոր/// ///եան հոգոյն յիշատակ դորն (՞)։

5. 210բ (ԺԷ. դ., շինծու բոլորգիր, դժուարընթեռնելի. մեծ մասը ջնջած, թանաքը տարածուած) ակաչին (՞) /// վարդապետ ///ղո/// է իշխան, թէ ով Նահատակէն հանի, ԳՃԺԸ. (318) [հայրա]պէյտաց անիծած էղեցի, /// ինքն անիծած էղեցի, ///ակին, տուկնս, տուներն ///ռն վախմ չարի ու ///[Յու]դայի մասնին կից, /// [ե]թե զրկած կենայ Գաբրիէլեան փողի զձայն չսի, Թ. դաս հրըշացն (= հրեշտակացն) անիծած [եղե]ցի։

ԿՆՔԱԴՐՈՇՄ՝ 209բ սեւ թանաքով ձուածիր՝ անընթեռնելի, նշմարւում են անկապակից տառեր՝ «Ե Ր Ա»։

ՆՇՈՒՄ՝ Մէջքին սոսնձած թղթին՝ «///[րան] գրչիս ձեռամբ Յով[սէփ] աբեղայի յանա[պատս] Սուրբ Մարտիրոսի, [թու]ին Հայոց ՋՀԶ. (1527)», մէկ այլ թղթին՝ «2», 1ա՝ «ՋՀԶ.-1527, Մ[եսրոպ] եպ[իսկոպոս]», պտռկ-պհպ. Աբ՝ «1127/3700»։

ԳՐՉԱՓՈՐՁ՝ Պտռկ.-պհպ. Բբ՝ բոլորգրով «ընդ»։

ՆԿԱՐԱՓՈՐՁ՝ 129բ՝ լուսանցազարդ-վարդեակ։