301

ԱՒԵՏԱՐԱՆ

ԺԵ - XV

ԿԱԶՄՈՂ` Գրիգոր աբղյ (1476 թ.):

ԹԵՐԹ` 387+1 (կրկ. 1). չգրուած` 113ա, 386ա-7բ: ՊՐԱԿ` Ա-ԼԳ 12 (Ա 7, Ե 13, Ժ, ԻԶ 9, ԼԱ 10) +1 4: ՆԻՒԹ` թուղթ: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 23,5 15,5: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 86ա): ՏՈՂ` 18: ԿԱԶՄ` դրոշմազարդ մուգ շագանակագոյն կաշի, միջուկը` տախտակ, աստառը` դրոշմազարդ կտաւ:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ-Փոխումն Աստուածածնի` 44բ, Մատնութիւն` 113բ, Մուտք յԵրուսաղէմ` 113բ-4ա, Խաչելութիւն` 114ա, Աւետումն Յովհաննու Մկրտչի` 186ա, Աւետումն Քրիստոսի` 186բ, Տեսիլ Յովսէփայ` 186բ, Համբարձումն` 187ա, Ընծայումն (միագոյն, լուսանցազարդ)` 197ա, Յարութիւն Ղազարու` 302բ, Հոգեգալուստ` 303ա: Մարկոս` 114բ, Ղուկաս` 187բ, Յովհաննէս` 303բ: Խ ո ր ա ն` 1գդ, 2աբ, 3աբ, 4աբ, 5ա: Կ ի ս ա խ ո ր ա ն` 115ա, 188ա, 304ա: Լ ո ւ ս ա ն ց ա զ ա ր դ` բուսական, կենդանական, երկրաչափական: Զ ա ր դ ա գ ի ր` հանգուցագիր, կենդանագիր, թռչնագիր: Գ ո յ ն ե ր` կապոյտ, կարմիր, մոխրագոյն, կանաչ, սեւ, ոսկի:

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ - Աւետարան Մարկոսի: Ժ-ԺԱ դդ.: 1 (Ա) + 1 (Բ), ստացուած 1 թերթի ընդլայնակի հատումից: Մագաղաթ, երկսիւն, ուղղագիծ երկաթագիր (նմուշ` Աա): Կարդալ Աբ, Բբ, Աա (Բա լուացուած եւ անընթեռնլի). Ի վերայ երեսաց իւրոց... այսուհետեւ (ԺԳ, 35-41):

ՎԻՃԱԿ` սկզբից պակասաւոր, խոնաւութիւնից խունացած, լուսանցային մասերը մաշուած, տեղ-տեղ ցեցակեր: Կազմի կաշին քերծուած, դռնակն ընկած:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 6ա-112բ Աւետարան Մատթէոսի (թափուած` Ա, 1-Գ, 9, ԻԸ, 17-20):

2. 115ա-85բ Աւետարան Մարկոսի:

3. 188ա-301բ Աւետարան Ղուկասու:

4. 304ա-85բ Աւետարան Յովհաննու:

 

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 385բ Զվերջին նորոգող սուրբ Աւետարանիս` զսրբակրաւն Գրիգոր աբեղայ եւ զծնողսն, եւ զամենայն արեան մերձաւորս... ( անընթեռնլի), որդին` զՍիմաւոն յիշեցէք ի սուրբ, յարժանաւոր յաղաւթս ձեր, ո՛վ կարդայք կամ աւրինակէք, եւ Աստուած զյիշողքդ յիշէ իւր միւսանգամ գալստեանն. ամէն: Կազմեցաւ սուրբ Աւետարանս ձեռամբ անարժան Գրիգոր սուտ երիցու ի թվիս Հայոց ՋԻԵ (1476). ամէն:

2. 2ա (ԺԷ դ., բոլորգիր) Ի Տեառն: Ես` տէր Սարգիս, ծառայ Յիսուսի Քրիստոսի, մեղապարտ եւ անարժան, գնեցի սուրբ Աւետարանս յիշատ[ակ] ինձ եւ ծնողաց իմոց եւ կողակցին իմոյ եւ իմ դստերն իմոյ` Գուհարին. ամէն: Ով ոք գիրս բանայ, անարժան Սարգի[ս] էրէցս յիշայ, եւ Աստուած զինք յիշայ. ամէն: Ով մեզ Ողորմի ասայ, Աստուած զինք աջայկողմն դասեւեսցէ՛: || (3ա) Յիշատակ իւր եւ ծնողեացն, հաւրն` պարոն Բաբայջանին, եւ մաւրն` Շուենէրխաթունին, եւ եղբարց նորին` Թուխմա-նուկին, եւ հաւրեղբաւրն` Գաւգինին, Նաւռուզին, եւ կողակցին` Հանձրէվարդին, եւ անյիշատակ Դունտիկին, Վէլիջանին, Համբարջուն, եւ իր որդոց` Համբարջուն, Բարսեղին: Դարձեալ [յիշեցէք] տէր Սարգըսին, Բաբայջանին եւ կողակցին` Գաւզալաղին, եւ մեծ պապին` Սարգըսին, Ուստիանին, Աղայջանին, եւ ամենայն ար||(3բ)եւե՛ան մերձաւորացն. ամէն: Եւ դարձեալ երես անկեւե՛ալ աղաչեմք ըզձեզ, ո՛վ սուրբ պատուելի վարդապետ, կրաւնաւորք, քահանայք, կարդալով կամ աւրինակելով յիշեցէք ի մաքրափայլ աղաւթս ձեր, եւ Աստուած ձեզ յիշէ իւր միւսանգամ գալստեւե՛ան. ամէն: Յիշողդ յիշալ լիցի:

3. 302ա (ԺԷ-ԺԸ դդ., շղագիր) Վերջին նորոքողն` Ըստեւե՛փանոսն, որ հալալ հնչիւն քնեց զԱւետարանս իրենն եւ իր ծնողացն յիշատակ, հաւրն` Զաքարին, մաւրն` Խաւտխաթունին, աղբորն` Էստեփանին, քվերձ` Շամամխաթունին, Խոզինարին, հանկանն` Թամարխաթունին, աղբորն` Վանականին: Աստուած զիր մեղքն թողու: Ով զէս էլ ծախէ ու նորայկնուեւն՛ք Աստուայեւծ՛ ածնի դռնէս տանի, նայ իր հոգին կապած լինի իրեք հարուր ու վաթսնուհինկ հայրապետաց: Թիւն ի /// էս (եղծուած) զԱւետարանս տվացի Շահանվան/// (2 բառ եղծուած. հաւանաբար` Սարէ վանք կամ սուրբ վանքն):

302

ԱՒԵՏԱՐԱՆ

ԺԷ -XVII

ԹԵՐԹ` 212. չգրուած` 1ա-5բ, 55բ-6բ, 91բ-2բ, 159աբ, 208բ-12բ: ՊՐԱԿ` Ա-ԺԸ 12(ԺԸ 8): ՆԻՒԹ` թուղթ: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 24 16,5: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 37ա): ՏՈՂ` 25: ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, դռնակով, միջուկը` տախտակ, աստառը` դրոշմազարդ կտաւ:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Կ ի ս ա խ ո ր ա ն` 6ա, 57ա, 93ա, 160ա: Լ ու ս ա ն ց ա զ ա ր դ` բուսական, կենդանական, երկրաչափական: Զ ա ր դ ա գ ի ր` հանգուցագիր, կենդանագիր, թռչնագիր: Գ ո յ ն ե ր` վարդագոյն:

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ - Աւետարան Մարկոսի: Թ-Ժ դդ.: 2(Ա-Բ)+2(Գ-Դ), ստացուած 2 թերթերի ընդլայնակի երկտակումից: Մագաղաթ, երկսիւն, բոլորագիծ երկաթագիր (նմուշ` Աա): Կարդալ Գբ, Դա, Գա, Դբ. միայն տերեւ... վասն որոյ յաղաւթս (ԺԱ, 13-24), Բա, Աբ, Բբ, Աա. մատ եւն՛եսցէ եղբայրն զեղբայր... բայց դուք զգոյշ ե եւղերուք՛ (ԺԳ, 12-23):

ՎԻՃԱԿ` բաւարար: Տեղ-տեղ ցեցակեր: Կազմի Ա փեղկին մետաղեայ խաչի հետքեր:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 6ա-54բ Աւետարան Մատթէոսի: 54բ-5ա Նախադրութիւն:

2.57ա-90բ Աւետարան Մարկոսի (90բ Յարուցեալ Յիսուս): 91ա Նախադրութիւն:

3. 93ա-158բ Աւետարան Ղուկասու: 158բ Նախադրութիւն:

4. 160ա-208ա Աւետարան Յովհաննու (207բ-8ա Իրք կնոջն շնացելոյ):

Ստորին լուսանցքներում` Համաբարբառ:

303

ԱՒԵՏԱՐԱՆ

Մըզուք գիւղ ՋԱ -1452

 

ԳՐԻՉ` Յովհաննէս: ՍՏԱՑՈՂ` Ղազար քհյ:

ԹԵՐԹ` 289 + 1 (կրկ. 1). չգրուած` 1բ, 6բ, 7ա, 86բ, 87ա, 138ա-139ա, 222ա: ՊՐԱԿ` 1 7+ Ա-ԻԴ 12 (ԺԶ 11, ԺԹ, ԻԴ 10): ՆԻՒԹ` թուղթ: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 22 15: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 10ա): ՏՈՂ` 21: ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը` տախտակ: Ա փեղկին` 3 խաչ, երկուսը` մէկական ակով, 2 տերեւաձեւ զարդ, կոստղեր: Աստաղը` տե՛ս Պատառիկ-պահպանակ -ը:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Մատթէոս` 7բ, Մարկոս` 87բ, Ղուկաս` 139բ, Յովհաննէս` 222բ: Խ ո ր ա ն` 1դ, 2ա, 2բ, 3ա, 3բ, 4ա, 4բ, 5ա, 5բ, 6ա: Կիսախորան` 8ա, 88ա, 140ա, 223ա: Լուսանցազարդ` բուսական, կենդանական: Զարդագիր` հանգուցագիր, կենդանագիր, թռչնագիր: Գոյներ` կապոյտ, կարմիր, սրճագոյն, դեղին, կանաչ:

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ -ՎԻՃԱԿ` բաւարար: Թերթերը մասամբ բամբակակալած եւ խունացած: Որոշ թերթեր ետուառաջ:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1. 1բ-2ա Թուղթ Եւսեբեայ:

2. 2բ-6ա Համաբարբառ (նաեւ` լուսանցային):

3. 8ա-86ա Աւետարան Մատթէոսի: 86ա Նախադրութիւն: Կից` Մատթէոս մարդ անուանեցաւ... (չափ.):

4. 88ա-137ա Աւետարան Մարկոսի: 137բ Նախադրութիւն:

5. 140ա-221բ Աւետարան Ղուկասու (թափուած` ԺԷ, 11-20, ԻԳ 41-53):

6. 223ա-85բ Աւետարան Յովհաննու (թերթերը խառնուած. կարդալ 223-4, 228, 226-7, 225, 229-85: Թափուած` Դ, 15-29): 285բ Նախադրութիւն:

Բ. 1գ [ Աւետարանացոյց] - Աւետարան Բժշկութեան այսպէս գիտ. Մա[տ]թէոս` Ծ, ԿԸ... Իսկ զՀանգըստեան Աւետարան այսպէս գիտ. Ի Մա[տ]թ[է]ոս` ՃԺ... (ԺԷ դ. յաւելում):

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

386ա Աւրհնութիւն, գոհութիւն... || (386բ) Որոյ ցանկացող եղեալ երջանիկ եւ աստուածասէր, սըրբասնեալ քահանայն Ղազար եւ ստացաւ զանառիկ մեծութիւնս, զաստուածաբան սուրբ Աւետարան յիշատակ բարի հոգւոյ իւրոյ, եւս առաւել որդւոյն իւրոյ` Յովաննէս սրբասնեալ քահանային, որ տարաժամ կենօք փոխեցաւ ի Քրիստոս եւ սուգ դառնութեան || (287ա) եթող ծնաւղաց իւրոց: Եւ արդ, գրեցաւ սուրբ Աւետարանս ի գեօղս Մըզուք (եղծուած եւ տողամէջ գրուած նորոգման վայրը` [Կաղ]րայգոմ), ի թվականիս մերում Ջ եւ Ա (1452) ամի, ձեռամբ յոգնամեղ եւ անարժան գրչի` Յովաննիսի: Եւ արդ, յերեսս անկեալ աղաչեմ զմանկունս սուրբ եկեղեցւոյ, որք հանդիպիք սուրբ Աւետարանիս, լի բերանով եւ ուղիղ սըրտիւ յիշեցէք ի Քրիստոս զըստացող սորա` զՂազար քահանայ, եւ զորդին իւր` զՅովանէս քահանայ, եւ զծնօղսն իւր` զՓօլատ, եւ ըզկենակիցն իւր` զԱլամխաթուն, եւ զծաղկեալ որդիքն իւր` զՍտեփանոս, զԱմիրմուլք, եւ զԹումա եւ զԿարապետ սարկաւագն, որ է ժառանգ նոցին, եւ Աստուած ողորմի ասացէք, եւ տէր Յիսուս Քրիստոս ձեզ ողորմեսցի. ամէն:

Այլ եւ յիշեցէք ի Քրիստոս զքոյր տէր Ղազարին` զԽաթունմէլիք, զհարսն` զԴուխթար, եւ զԸռըստակէս պատանեակն իւր: Եւ զԹումայ յիշեցէք ի Քրիստոս, որ աւգնական եղեւ ի գին գրոցս, եւ տէր Աստուած, որ առատն է ի տուրս բարեաց, տա(287բ)ցէ ձեզ եւ մեզ զիւր երկնից արքայութիւն. ամէն: Այլեւ աղաչեմ յիշել ի Քրիստոս զանպիտան գծաւղս Յովաննէս եւ զծնօղսն իմ` զՅակոբ քահանայ եւ զՍալչուկ, եւ զհարազատ եղբարքն իմ` զԳրիգոր սրբասնեալ կրօնաւոր եւ զՆերսէս սարկաւագ, որ տարաժամ կենօք փոխեցան եւ սուգ անմխիթար թողին մեզ: Եւ Քրիստոսի փա՜ռք յաւիտեանս. ամէն:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 1ա (ԺԶ դ., նօտրգիր) /// զտէր Ղազար ///[հօրեղբ] այր իւր` զԹադէոս, եւ զորդին` զԹումէն, եւ զորդին` զՍիոն, եւ քըուրն` [զՈ]սկին, զտէր Մխիթարն, տէր Հերապետն, զԳասպարն:

287բ (Բոլորգիր) ԶՂազար հեզահոգի սարկաւագն յիշեցէք ի Քրիստոս աստուած, որ կրկին ետ կազմել զսուրբ Աւետարանս յիշատակ հոգոյ իւր եւ ծնաւղաց իւր` տէր Ղազարին եւ Սաւլթանին, եւ հաւրեղբաւրն` Թադէոսին, եւ որդոցն` Թումին եւ Սիոնին, եւ քըւերն` Ոսկոյն, եւ ամենայն արեան մերձաւորացն եւ ազգականացն իւր, զոր տէր Աստուած տացէ սոցա զերկնից արքայութիւն եւ զանմահութիւն. ամէն: Եւ եդ անջինջ յիշատակ ի գիւղն Կաղրագոմ, ի դուռն Սուրբ Ստեփանոսին, վկայութեամբ քահանայիցն` տէր Մխիթարին, տէր Հերա||(288ա)պետին, եւ տանուտէրացն` պարոն Նադարին, Ղասումին, Գասպարին եւ ամենայն տանուտէրանց եւ ժողովրդեանն, եդ յիշատակ ի դուռն Սուրբ Ստեփանոսին ի գիւղն Կաղրագոմ, անջինջ: Եւ ով ոք յանդգնի եւ հանէ զսուրբ Աւետարանս ի յայս տեղւոջէս` թէ քահանայ կամ ժողովուրդ, նա զպատասխան Յուդային առնու եւ զանէծքն խաչահանողացն. ամէն: Այլ մնասցէ յաւիտեան յիշ[ատ]ակ Ղազար սարկաւագին եւ ծնաւղացն եւ ամենայն արեան մերձաւորացն, ի գիւղն Կաղրագոմ, ի դուռն Սուրբ Ստեփանոսին. ամէն:

2. 288ա Դարձեալ յիշեցէք ի Քրիստոս Աստուած զնուաստ ոգի եւ զմեղաւք մեռեալ սուտանուն Եղիայ վարդապետն եւ զտէր Աւետիս եպիսկոպոսն եւ զՄարտիրոս կրաւնաւորն, որ ձեռատու եղեն մեզ, եւ տէր Յուսէփ կրօնաւորն, որ կազմեցաք զսուրբ Աւետարանս ի դուռն Սուրբ Յովհանիսին Ամիրդօլու, ի թըւին Ռ եւ Ի (1571), զոր մեզ եւ ծնաւղացն մեր մարմնաւորացն եւ հոգեւորաց եւ ամենայնց, որ երախտինք ունին առ մեզ, լի սրտիւ Աստուած ողորմի ասացէք եւ մեղաց մերոց թողութիւն խնդրեցէք, զի եւ ձեզ լիցի թողութիւն մեղաց ի յողորմածէն եւ ի գըթածէն Աստուծոյ. ամէն:

3. 287բ (ԺԶ դ., բոլորգիր) [ԶԽ] ալիֆէն յիշեցէք ի Քրիստոս:

4. 288ա (ԺԸ դ., շղագիր) ԶԱւետարանս ի դուռն Սրբոյ Յակոբին ետուն տէր Մէլքիսէթին:

304

ՅԱԿՈԲ Վ0ՌԱՃԻՈՅ, ԲԱՆՔ ՈՍԿԻԱԿԱՆՔ

[Լի՞մ][ՌՄԻԱ՞-1772՞]

ԳՐԻՉ` [Ղազար աբղյ Շօռոթեցի՞]:

ԹԵՐԹ` 735. չգրուած` 170-4, 177-80, 239-50 թերթերը եւ 731ա-5բ: ՊՐԱԿ` 2 (9+12)+Ա-Կ 12 (ԺԵ, ԽԱ, ԾԱ 10): ՆԻՒԹ` թուղթ, լուսադրոշմով: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 21 16: ԳՐՈՒԹԻՒՆ` միասիւն: ԳԻՐ` շղագիր (նմուշ` 13ա): ՏՈՂ` 24: ԿԱԶՄ` շագանակագոյն մոմլաթ, թիկունքն ու անկիւնները` սեւ կաշի, միջուկը` ստուարաթուղթ, աստառը` սպիտակ թուղթ (Ի դ. վերակազմութիւն. Ա-Բ փեղկերին փակցուած նախկին կազմից մնացած կաշուի բեկորները):

ՎԻՃԱԿ` բաւարար: 180բ-1ա եւ 190բ-1ա էջերի միջեւ 2- ական թերթ ընկած:

ԾՆԹ. Գրչութիւնը նոյնական է Հմր 305-ի 2ա-5բ եւ 195ա թերթերի Ղազար աբղյ Շօռոթեցու ինքնագիր յիշատակարանների գրչութեան հետ, ըստ այսմ` մատենիս տեղը, ժամանակը եւ գրիչը:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-725ա Բանք եկեղեցականք եւ գեղեցկագոյնք` զանազան Սուրբ Գրոց վարդապետութեան յարդարեալ ի գերազանց սրբազան աստուածաբանութեան վարդապետէ եղբայր Յակոբէ Վօռաճինոյ, ի կարգին քարոզողաց, յումեմնէ եպիսկոպոսէ Եանվէնսիոյ. երջանկապէս սկսանին

Տե՛ս Հմր 404, 1ա-286ա. Յռջբ.` 1աբ: Չունի յիշատակարան

թարգմանութեան, Ցանկ մատենիս -ը փոխարինուած է այլ ցանկով,

գլուխները համարակալուած չեն:

725ա-30բ Ցանկ բանից պարունակեալ յա[յ]սո[ս]իկ կիւրակէս-կիւրակէ առաջին գալստեան Տեառն... Առ նշանադրէ զցանկսն բանից, որք յայսոսիկ կիւրակէս պարունակին:

305

ՅԱԿՈԲ Վ0ՌԱՃԻՈՅ, ԲԱՆՔ ՈՍԿԻԱԿԱՆՔ

Հաշթարխան ՌՄԺԷ-1768

ԳՐԻՉ` Եղիա Եւդոկիացի: ՍՏԱՑՈՂ` Ղազար աբղյ Շօռոթեցի:

ԹԵՐԹ` 196. չգրուած` 1աբ, 18բ, 195բ-6բ: ՊՐԱԿ` 19 12 (Ա, ԺԹ 5, Բ, Դ-Թ 10, Գ 8): ՆԻՒԹ` թուղթ, լուսադրոշմով: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 21 17: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն` (6ա-83բ), միասիւն (1ա-5ա, 84ա-195ա): ԳԻՐ` նօտրգիր (նմուշ` 3ա): ՏՈՂ` 32-34 (6ա-81բ), 22-24 (82ա-194բ): ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը` տախտակ, աստառը` սպիտակ թուղթ:

ՎԻՃԱԿ` բաւարար:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

4ա-191բ Գիրք, որ կոչի Բանք ոսկիականք եւ գեղեցկագոյնք` զանազան Սուրբ Գրոց վարդապետութեան արարեալ ճոխացուցեալ ի բոլոր ժամանակս տարոյն, շարադրեալ եւ արարեալ ի գերազանց սրբազան աստուածաբանութեան վարդապետէ եղբայր Յակոբէ Վօռաճիոյ, կարգին քարոզողաց, յումեմնէ եպիսկոպոսէ Եանվէնսիոյ. երջանկապէս սկսանի

Տե՛ս Հմր 404, 1ա-286ա: Այստեղ միայն գլուխք` Ծ-ՃԴ: Գլուխների վերջի համառօտ մաղթանքները զեղչուած (հմմտ. Հմր 410): Յռջբ. /4ա-5ա: Չունի Յիշատակարան թարգմանութեան, իսկ ցանկերի փոխարէն ունի այլ ցանկ:

-192ա-4բ Ցանկ գրքոյս -Ծ. Մինչ ամբարձ զաչս իւր Յիսուս... ԺԴ. Զողորմութենէ... ամէն:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

2ա (1772 թ., ստացողի) Փա՜ռք... գրեցաւ [մատեանս] ի յերկիրն Ըռուսաց, ի մեծ քաղաքս Հաշթարխան, թվին ՌՄԺԷ (1768), Հոգտեմբերի Ժ: Եղեւ սկսելն ի վեհապետութեան քրիստոսահիմն եւ լուսանկար, անյաղդելի եւ շնորհաց յի շտեմարան ամենամաքուր ծնօղին մերոյ մեծի Աթոռոյն Ամենայն Հայոց Սուրբ Էջմիածնի եւ սորին դիտօղ եւ արժանավայելի տեառն Սիմէօնի սրբազան եւ աստուածաբան կաթողիկոսին եւ աստուածակոխ երկրին եւ ցանկալի քաղաքին Երուսաղէմա պատրիարգութեան տեառն Կարապետ աստուածաբան վարդապետի, նաեւ մեծին Պօլսու պատրիարգութեան տեառն Գրիգոր վարդապետի, եւ ի թագաւորութեան Ըռուսաց Աստուծով զօրացեալԿատարինէ ինքնակալ || (2բ) թագուհյին, որ կայ ա[յ]ժմ մեծ պատերազմ ի մէջ Ըռուսաց եւ 0սմանցոց: Թէ որքան եւ որչապ այլազգիք գերի վարեցան ի ձեռս ըռուսաց ազգին եւ կապանօք բերին ի օրհնեալ յերկրին Ըռուսաց, եւ կամ թէ որքան եւ որչապ քաղաք առին` Ուռումէլին բոլոր պօվանդակն, այսինքն` Ուլայ, Պուղտան, Ղռըմ-Քէֆէ, մինչեւ Անդրիանուպօլիս, եւ արարին կոտորումն մեծ, որ ոչ կարեմ լեզւով ճառել եւ մի ըստ միոջէ պատմել: Ժտեմք ի Տեառնէ, զի խաղաղութիւն եւ հաշտութիւն տացէ նոցունց, վասն զի օրհնեալ ազգս մեր թէ որքան վիշտս կրեաց ի երկրին 0սմանցոց:

Նաեւ ես` մեղօք լցեալ Ղազար պարտաւոր իբրու աբեղայս, որ եմ տեղեաւ Նախէջուանցի եւ ի բնիկ գիւղն իմ Շօռոթ, եւ միաբան Կեսարիոյ Սուրբ Կարապետին ուխտ անուամբ, եկեալ ի սուրբ անապատս Լմայ, եւ մնացի աստ մետասան ամիսս: Տեսանելով զխեղճութիւն եւ զաղքատութիւն սրբոյ անապատիս եւ յորդորմամբ հօրն սորին` տեառն Յակոբայ բարէշաւիղ եպիսկոպոսին եւ միաբան սուրբ եղբարց, հանձս առի գնալ ժողովարարութիւն դէպ յարեւելս եւ հիւսիսային կողմն, եւ կամ թէ Վրաց եւ Աղւանիցն եւս: Շնորհիվ || (3ա) տեառն Աստուծոյ բազում արդիւնս եւ ողորմութիւնս բերաք: Ո՜հ, թէ որպիսի փառս, օրհնութիւնս եւ գոհութիւնս արժան է մեզ ընծայել ամենազօրին Աստուծոյ, որ [յ]ետ Զ ամ շրջագայելոյն մեր, խաղաղութեամբ եբեր եւ հասուց մեզ սուրբ եւ հրեշտակաբնակ անապատս Լմայ, եւ մեր ժողովեալն ձեռօք մերովք տուաք անապատիս Լմայ, եւ եկեղեցական յիշատակքն եւս, զարդարեցաք սուրբ տաճարս Սրբոյն Գէորքայ: Նաեւ հետ իմ գայր ըսպասաւոր Եւդոկիացի աւաք սարկ[աւ]ագ տիրացու Եղիային, որ այժմ հանգուցեալ է առ յոյսն բնաւից: Ասեմ, թէ լուսաւորեսցէ զհոգիս նորին, վասն զի շրջելով ընդ մեզ, կարի զաշխատանս կրեաց, եւս առաւել, թէ գիրքս ձեռամբ իւրով գրեաց ի քաղաքն Հաշթարխան: 0րինակ մի գտակ, նովաւ գրեաց զսայ: Թէպէտ յոյժ սխալանս գտանի ի միջի սորին, բայց երեսս անկեալ աղաչեմ եւ դարձեալ աղերսեմ զբարեմիտ ընդերձօղսդ, վասն Աստուծոյ սիրոյն, մի՛ զայրասցի եւ խռովեսցի սիրտ ձեր` տեսանելով անթիւ եւ անհամար սխալանս սորին, եւ Մխայէլ Պատմայգրքին, որ անդ եւս կայ յոյժ անհարմարութիւն բանից եւ սխալ գրւացու: Այլ, հայցեմ ի ձէնջ, զի ներսեսջիք վասն Աստուծոյ ինձ, որ եմ մեղապարտ անմենայնի եւ ամենեւին, եւ իմ ըսպասաւոր տիրացու Եղիային, վասն զի || (3բ) ժամանակն ձմեռնաին գոլով եւ ինքն տկար բնութեամբն, մանաւանդ թէ յամենայն կողմանց խոցող եւ վի[ր] աւորօղ բազում` վասն իմ ծովացեալ եւ չար մեղացս: Ես` մեղօք լցեալս եւս վաղվաղեցուցանէի, զի փոյթ աւարտ հասուցանիցէ, զի օրինակն տամք իւր տէրն:

Արդ, ո՜վ պատւական հարք եւ սիրազուն եղբայրք իմ, կրկին կրկին երեսս անկեալ աղաչեմ առ բարեսէր ընդերձօղսդ գրքոյս այս եւ կամ Մխայէլ Պատմագրքին, քանիցս անգամ վերն ասացի, թէ յոյժ սխալութիւն եւ անհարմարութիւն գոյ ի միջի սոցին, առիթքն եւս ասացի: Վասն Աստուծոյ սիրոյն, ներեցէք եւ անմեղատիր լերուք մեզ: Դարձեալ, զի յորժամ ընդեռնուք եւ օրինակ առնուք ի սոցանէ, ժտեմ, որ միով Հոգւոցիւ եւ Հայր մեր ասելով յիշեշջիք զվերոյգրեալ եւ զհա[ն]գուցեալ տիրացու Եղիայն եւ մեղօք լցեալ Ղազար աբեղայս եւ զամենայն ննջեցեալսն մեր ի Քրիստոս, եւ դուք` յիշատակեալքդ, յիշեալ լիջիք ի Քրիստոսէ յԱստուծոյ մերոյ. ամէն:

Նաեւ խաղաղութեան որդիս այս ըստ ամենայնի հաւատարմօրէն ծառայութիւն արար մեզ վասն Աստուծոյ եւ բարեպէս վախջան ընկալաւ ի մէջ ճենաց եւ Ալանաց երկրին, ի գիւղաքաղաքն Սալեան: Ասեմք` Տէր Յիսուս լուսաւորեսցէ զհոգիս նորի[ն] ի միւսանգամ գալստեան իւրում. ամէն:

Պատւելեացդ ոտից փոշի եւ մոխիր Ղազար պարտաւոր եւ չնչին աբեղայ մեղօք զառածեալ, եւ լերուք ողջ ի Տէր. ամէն:

Յիշատակուող Մխայիլ Պատմագիրք -ը` Հմր 1866:

195ա Դարձեալ, ով պատուական հայրք եւ սիրազույն եղ[բ] այրք եւ բարեմիտ ընդերցօղ, գիտասջիր, զի սոյն գիրքս մեր եղ[բ] այր եւ ըսպասաւոր Եւդոկիացի լուսաւորեալ հոգի տիրացու Եղիայն գրեաց ընդամէնն եւ մնացեալ էր յիշատակարան սոյն գրքիս եւ Մխայէլ Պատմագիրքն, ես` մեղօք լցեալ Ղազար իբրու պարտաւոր աբեղայս գրեցի: Երեսս անկեալ աղաչեմ, զի վասն Աստուծոյ սիրոյն, սրտի մտօք ներեսջիք իմ տառապելոյս եւ իմ հանգուցեալ սարկաւագին վասն սխալանաց եւ անհարմար գրւացոյ սոյցին, զի կարն մեր այսքան եղեւ: Վերջ:

Գրեցաւ ի սուրբ յանապատս Լմայ, ընդ հավանեաւ Սրբոյն Գէորքայ քաջամարտիկ զօրաւարին, թվին ՌՄԻԱ (1772), փետրվարի ԻԴ:

Նշում` ( Աստառ Բ) Թըւին ՌՄՃԼԷ (1788), աբրելի Թ:

Կնքադրոշմ` 4ա, 191բ Քրիստոսի ծառայ Ղազար վարդապետ. 1754:

306

ՅԱԿՈԲ Վ0ՌԱՃԻՈՅ, ԲԱՆՔ ՈՍԿԻԱԿԱՆՔ

Սիս ՌՄԿԱ -1812

ԳՐԻՉ` ՍՏԱՑՈՂ` Գրիգոր վրդ. Պօլսեցի:

ԹԵՐԹ` 351. չգրուած` 1բ, 2բ, 4աբ, 345ա-51բ: ՊՐԱԿ` Ա-ԼԵ 10 (Լ 11): ՆԻՒԹ` թուղթ, լուսադրոշմով: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 21 15,6: ԳՐՈՒԹԻՒՆ` միասիւն: ԳԻՐ` նօտրգիր (նմուշ` 30ա): ՏՈՂ` 25: ԿԱԶՄ` դրոշմազարդ սեւ կաշի, միջուկը` ստուարաթուղթ, աստառը` սպիտակ թուղթ:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ-Ճակատազարդ` 5ա: Գոյներ` կարմիր, կապոյտ, դեղին:

ՎԻՃԱԿ` բաւարար: Թանաքից գրադաշտը տեղ-տեղ գունափոխուած:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա-344բ Գիրք, որ կոչի Բանք ոսկիականք եւ գեղեցկագոյն` զանազան Սուրբ Գրոց վարդապետութեամբն ի բոլոր ժամանակս տարւոյն, շարագրեալ եւ արարեալ ի գերազանց սրբազան աստուածաբանութեան վարդապետէ եղբայր Յակոբէ Վօռաճիոյ, կարգեն քարոզօղաց, յումեմնէ եպիսկոպոսէ Եանվենսիոյ. երջանկապէս սկսանին: Սուրբ գրոց վարդապետութեամբն արարեալ եւ ճոխացուցեալ, առաւել զգուշութեամբ եւ մեծաւ հոգսունակութեամբ սրբագրեալ յամի Տեառն 1741: || (2ա) Թարգմանեցեալ ի լատինական լեզուէ ի հայկական բարբառ ի Ղուկաս վարդապետէ Խարբերթացոյ ի Կոստանդնուպօլիս քաղաքի մեծի:

Ի Վենետիկ, ի տպարանի Յօհաննու Մկրտչի 0սմակսի, ի փառս եւ մեծագոյնս Աստուծոյ եւ ի պատիւ ամենօրհնելոյ կուսին Մարիամու: Ի հայրապետութեան Սրբոյ Էջմիածնի տեառն Եփրեմ սրբազնակատար կաթողիկոսին Ամենայն Հայոց եւ ի պատրիարգութեան Սրբոյն Սաղիմայ եւ մեծի Պօլսոյ տեառն Թէոդորոսի եւ տեառն Յօհաննու սրբազան արհիեպիսկոպոսոց, ի հայրապետութեան տեառն Կիրակոսի սրբազան Հայոց կաթողիկոսի Կիւլիկեան, որում հրամանաւն եղեւ օրինակելոյ սուրբ գրքոյս:

Իսկ այժմ` ի ՌՄԿԱ (1812) թուին մերոյ եւ փետրվարի սկիզբն, ի տօնի սրբոյն Անդրէի զօրավարին եղեւ սկիզբն օրինակելոյ ձեռամբ մեղսակիր եւ ապարդիւն Երեմիայ արքեպիսկոպոսի քեռորդւոյ Պօլսեցի Գրիգոր վարդապետին, ի վայելումն անձին, ի Սիս քաղաքի, ի վանսն Սրբոյ Լուսաւորչի:

Տե՛ս Հմր 404, 1ա-286ա: Ունի 103 գլուխ` համարակալուած 1-102

(68-րդը կրկնուած եւ 1 միաւորի տարբերութեամբ շարունակուած մինչեւ

վերջ): Առկայ գլուխների տեղերը խախտուած են եւ ունեն հետեւեալ

յաջորդականութիւնը. 1-45 = Ա-ԽԵ, 46-48 = Ճ-ՃԲ, 49-51 = ԽԶ-ԽԸ,

52-54 = ՂԱ-ՂԳ, 57-59 = ԽԹ-ԾԱ, 60-62 = ՃԹ-ՃԺԱ, 63-65 = ՁԵ-ՁԷ,

66-68 = ԾԲ-ԾԴ, 68-70 (= 69-71) = ՃԺԵ-ՃԺԷ, 71-73 (= 72-74) = ՃԼԶ-ՃԼԸ,

77-79 (= 78-80) = ԾԵ-ԾԷ: Յռջբ. /3աբ: Ցանկեր չունի: Յաւելեալ ունի

28 գլուխ.

ա. 179բ-83ա 55. Բան առաջին: Ի յայլմէ. Քարոզ անառակին... Առն միոջ էին Բ որդիք... - Արդ, դէմք առակիս առ ամենակալ բնութիւն արարչին...

բ. 183ա-6բ 56. Վասն դարձման մեղաւորին... Ի նոյն, որպէս ի վերոյ -Եկն ի միտս. եւ այս ի հարուածոցն խրատեալ...

գ. 240ա-3ա 74 (75). Բան առաջին. Վասն յարութեանն Ղազարու... Եւ էր ոմն հիւանդ Ղազարոս... -Յորժամ քարոզէր Քրիստոս...

դ. 243ա-5ա 75 (76). Բան երկրորդ. Յորժամ թէ արդարքն ուրախանան եւ մեղաւորք երկնչին... Սիրէր Յիսուս զՄարիամ եւ զՄարթայ... -ՅԱւետարանի աստ գրին...

ե. 245ա-8ա 76 (77). Բան երրորդ. Յաղագս պատմութեան Մագդաղինացւոյն... Աղաչէր զնա ոմն ի Փարիսեցւոյն... -Եկեղեցին հասաարակապէս ասէ, թէ կինս այս մեղաւոր...

զ. 259բ-62ա 80 (81) Ճառ առաջին. Յաղագս աւետման սրբուհոյ Աստուածածնին... Ցօղեցէք երկինք... -Բանքս այսոքիկ են բանք սրբոց նահապետաց...

է. 262ա-4բ 81 (82). Ճառ երկրորդ. Յաղագս անձանց, որք գործակիցք եղեն ներմարմնաւորութեանն Քրիստոսի... Հայեցար յերկիր... - Ազգ մարդկային փրկեալ Քրիստոսիւ...

ը. 264բ-6բ 82 (83). Ճառ երէք. Յորում գրի ի մարգարէէն բղխել գաւազանի... Բղխեսցի գաւազան... -Ի հնումն երկիր բնութեան մերոյ էր...

թ. 266բ-9բ 83 (84). Ճառ չորրորդ. Յաղագս առաքման, որ է մեծ յամենայն կողմանց... Առաքեցաւ Գաբրիէլ... - Առաքեցաւ յառաջնումն սատանայ առ Եւայ...

ժ. 269բ-72ա 84 (85). Ճառ հինգերորդ. թէ վասն է՞ր պարտիմք ողջոյն տալ սրբոյ կուսին Մարիամու... Ողջոյն քեզ... -Ոչ ոք կարէ արժանապէս...

ժա. 272ա-4ա 85 (86). Ճառ վեցերորդ. Եղեն հոգեւորապէս ի սուրբ կոյսն Մարիամ վեցեքին շնորհք... Ողջոյն քեզ, Մարիամ... -Սովոր են կանայք...

ժբ. 274ա-6բ 86 (87). Ճառ եօթներորդ. Վասն մեր պարտիմք ողջունել սրբոյ կուսին. Ողջոյն քեզ, Մարիամ... -Յայսմ հրեշտակն ողջունատրութեան...

ժգ. 277ա-80ա 87 (88). Ճառ առաջին. Յաղագս ընթրեաց Տեառն... Այլ առից սակաւ մի ջուր... - Այսոքիկ բանս, զորս ասաց...

ժդ. 280ա-2ա 88 (89). Ճառ երկրորդ. Յաղագս աւազանին ջրոյ... Լուացելոյն չէ ինչ պիտոյ... -Խօսելով ի վերայ այսր բանի...

ժե. 282ա-5բ 89 (90). Ճառ երրորդ. թէ որպէս Քրիստոսի եւ յընթրիսս այս էառ զանձն բարեկամի... Յառնէ յընթրեաց... -Ի յընթրիսս յայս Տէրն զբազմաց անձանց...

ժզ. 285բ-8բ 90 (91). Ճառ չորրորդ. թէ որպէս ցուցանէ մեզ զգործըս խոնարհութեան... Գիտէ՞ք` զինչ արարի ձեզ... -Առ այս հարցմունս Քրիստոսի...

ժէ. 289ա-91բ 91 (92). Ճառ հինգերորդ. Յաղագս նախապատրաստութեան առ ամենասուրբ խորհուրդն... Փորձեսցէ մարդ զանձն իւր... - Այլք կերակուրք փորձելիք են...

ժը. 292ա-4ա 92 (93). Ճառ վեցերորդ. Յաղագս պատրաստութեան սրբազնասուրբ հաղորդութեան... Նախ փորձեսցէ մարդ զանձն իւր... -Բայց գիտելի է, թէ նա, որ պարտ է...

ժթ. 294ա-6ա 93 (94). Ճառ եօթներորդ. Յաղագս բազմաց իրաց կարգելոց յեկեղեցին... Բայց զայլ ինչ յորժամ եկից... -Զկնի որոյ կարգաւորեաց առաքեալն...

ի. 296ա-8ա 94 (95). Ճառ առաջին. Ի յԱւագ ուրբաթու չարչարանաց Տեառն... Բռնադատէին զիս... -Կամելով հրէայքն չարչարել զՔրիստոս...

իա. 298ա-300ա 95 (96). Ճառ երկրորդ. Յաղագս կտակին Քրիստոսի... Եդի ուխտ ըն[տ]րելոց իմոց... -Յորժամ ոք կասկածի...

իբ. 300ա-2ա 96 (97). Ճառ երրորդ. Յաղագս նկատման Քրիստոսի ի խաչին... Որ յիւր որդին ոչ խնայեաց... - Արդ, զմեծագոյն յոյս ապաւինութեան...

իգ. 302ա-3բ 97 (98). Ճառ չորրորդ. Որպէս Քրիստոս կալով ի խաչին, ձգեաց առ ինքն զմեղաւորս... Յորժամ բարձրացոյց... -Քրիստոս չարչարանօք իւրովք ձգեաց...

իդ. 303բ-5բ 98 (99). Ճառ հինգերորդ. Թէ վասն է՞ր Քրիստոս եհեղ զարիւն իւր... Սիրեաց զմեզ... -Մարդս յառաջ քան զչարչարանսն Քրիստոսի...

իե. 305բ-7բ 99 (100). Ճառ վեցերորդ. Յաղագս գործառնութեան պատարագին... Մատնեաց զանձն իւր... -Ի պատարագս եւ ի զոհս...

իզ. 307բ-10բ 100 (101). Ճառ եօթներորդ. Բացայայտի սէրն ամենասուրբ կուսին Մարիամու... Ծրար տաշխի եղբօրորդին իմ... - Արդ, թէպէտ սուրբ կոյսն Մարիամ...

իէ. 310բ-3ա 101(102). Ճառ Ը-երորդ. Յաղագս խորհրդոց, որ յաւուր յայսմիկ ներկայացուցանէ ի սուրբ եկեղեցոյն... Պատմեցէք ի հեթանոսս... -Բանիւքս այսոքիւկ յորդորէ...

իը. 313ա-44բ 102(103). Սկսի բանն` Յաղագս չարչարանաց տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի... Ուր գնաց եղբօրորդին քոյ... -Յամենայն ժամանակի եւ մանաւանդ ի սուրբ քարոզութեան... Գնաց առ ի թաղիլ յօտար գերեզմանի, որում փա՜ռք յաւիտեանս: Վերջ: Աւարտումն Չարչարանաց Ճառի Տեառն:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1ա. Եւ այլ թիւ հայոց հանեալ ի թուոց,

Ըզգիրն երրորդ առ ի ձեռդ նպատակ,

Յոր ի հեգել պէտք են զտառս երրեակ,

Իմա՛ զթիւ տառիցն որք է ունակ,

Զորս ինքեանք ունին հեգման ընդունակ,

ԶԲ(2) թիւն ի բաց բարձցես միայնակ,

Գտցես զթիւ Հայոցս ազգի անվրիպակ:

Թուականը գտնելու համար հեգել այբուբենի 3-րդ գրի (գիմ)

բաղկացուցիչ տառերը (գիմ, ինի, մեն) եւ թուային արժեքները

գումարել` գիմ(3+20+200) +ինի (20+400+20) + մեն

(200+5+400) -2 =1266+551=1817, որը, սակայն, տարբերւում է

անուանաթերթում (2ա) նշուած 1812 թուականից:

ՆՇՈՒՄ` 4բ Գիրքս այս Տիրապիզոն քաղաքիս դպրատանն է:

ԿՆՔԱԴՐՈՇՄ` 4բ, 344բ Գրիգոր վարդապետ. ՌՄԿ (1811):

307

ԱՒԵՏԱՐԱՆ

Ընկղագութ գիւղ ՌՂԴ -1645

ԳՐԻՉ` Յակոբ դպիր: ՍՏԱՑՈՂ` Նազար:

ԹԵՐԹ` 219. չգրուած` 1աբ, 172ա: ՊՐԱԿ` Ա-ԺԹ 12 (Թ 8, ԺԲ 11, ԺԳ 10, ԺԷ 15, ԺԹ 7): ՆԻՒԹ` թուղթ: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 23 17,5: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 36ա): ՏՈՂ` 24: ԿԱԶՄ` դրոշմազարդ մուգ շագանակագոյն կաշի, դռնակով, միջուկը` տախտակ, աստառը դրոշմազարդ կտաւ: ՊԱՀՊԱՆԱԿ` 1(Ա)+ 1(Բ), մագաղաթ:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Մատթէոս` 2բ, Մարկոս` 66բ, Ղուկաս` 105բ, Յովհաննէս` 179բ: Կ ի ս ա խ ո ր ա ն` 3ա, 67ա, 106ա, 180ա: Լ ո ւ ս ա ն ց ա զ ա ր դ` բուսական, կենդանական: Զ ա ր դ ա գ ի ր` հանգուցագիր, կենդանագիր, թռչնագիր: Գ ո յ ն ե ր` դեղին, կապոյտ, կարմիր, սրճագոյն, մուգ կանաչ:

ՎԻՃԱԿ` բաւարար: Որոշ թերթեր ընկած, 1-3 աւելացուած վերանորոգութեան ժամանակ: Կազմի եզրերն ու թիկունքը քիչ մաշուած:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 3ա-66ա Աւետարան Մատթէոսի:

2. 67ա-105ա Աւետարան Մարկոսի (104բ-5ա Յարուցեալ Յիսուս):

3. 106ա-71բ Աւետարան Ղուկասու:

4. 173ա-218ա Աւետարան Յովհաննու

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

171բ Յիշատակ է սուրբ Աւետարանս բարեպաշտ եւ բարեպաշտօն եւ բարեպաշտասէր Նազարին եւ իւր ծնօղացն:

218ա Փառք... Գրեցաւ սուրբ Աւետարանս ի թուին Հայոց ՌՂԴ (1645), ի կաթողիկոսութեան տէր Փիլիպպոսի, ի թագաւորութեան Շահ- Ապասին, առաջնորդութեան Սիւնեաց գաւառիս տէր Մեսրոբ եպիսկոպոսիս, ի գիւղս Ընկղագութ, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնիս եւ սուրբ աստուածընկալ Սուրբ Նշանիս, ձեռամբն սուտանուն գրչի Յակոբ դպրի: Ով կարդայք կամ տեսանէք, յիշեցէք ի սուրբ եւ երկնաթռիչ յաղաւթս ձեր զանպիտան գծող սուրբ Աւետարանիս զՅակոբս, եւ Աստուած զձեզ յիշէ ի միւս անգամ գալըստեան իւր. ամէն:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՀԵՏԱԳԱՅԻ

1. 2ա. (Նորոգողի եւ ծաղկողի, բոլորգիր, ԺԷ-ԺԸ դդ.)

Միտքս ցնոր եւ մոլորեալ,

Մութն ու խաւար տեղիս անկեալ,

Յայսկոյս, յայնկոյս շրջագայեալ,

Ելանելոյ տեղ ոչ գտեալ:

Վա՜յ ինձ Ռ բերան,

Ո՛վ պատուական եւ սուրբ եղբայր,

Յորժամ տեսնուս բանս անյարմար,

Զքեզ աղաչեմ, մի՛ բարկանար,

Զի ես անմիտ էի, տկար,

Մտօք` մոլար եւ անկատար:

218ա (ԺԷ դ., բոլորգիր) Ես` Մալքումս, գնեցի զսուրբ Աւետարանս ի հալալ ընչից իմոց` յիշատակ ինձ եւ իմ ծնաւղաց իմոց, հաւրն իմոյ` Պապին, եւ մաւրն իմոյ` Խանումաղին, եւ հանգուցեալ կողակցին իմոյ` Գուզին, || (218բ) եւ եղբարցն իմոց` Ալէքսիանոսին, եւ հանգուցեալ եղբարցն իմոց` Սարգիսին, Միրզամին, եւ քովէրն իմոյ` Գուլպէկին, եւ հանգուցեալ որդոցն իմոց` Փիրղուլին, Խուճիճանին, եւ դստերաց իմոց` Խանումին, Սառին, Նաղաշին, Փաշին, եւ կողակցին իմ` Թազին, եւ եղբայրորդոցն իմոց` Աւագին, Գրիգորին, Խուճիճանին, Թամամին, Նաղաշին, Ասըլզատին, Շնհաւորին, Պաղտասարին, Մանկասարին, Խանումի որդի Պաղին: Սուրբ Աւետարանս տըվի ի դուռն Սուրբ Աստուածածնի: Ով կարդայք, լի բերանով ողորմի ասացէք, Աստուած զձեզ ողորմեսցէ զաւուրն գալստեան:

3. 219ա (ԺԷ դ.) Դարձեալ զվերջին ստացօղ սուրբ եւ փրկագործ Աւետարանիս, որ է բարեմիտ հաւատարին տանուտէր ռէս Ավազն, որ ըստացաւ հալալ եւ արդար ընչից իւր եւ յիշատակ իւր եւ ծնօղացն, ամէն: Դարձեալ Աստուած ողորմի ասացէք Ավազին եւ իւր ծնօղացն` Սախակին, կողակցին` Հումարին, որդոցն` Ավազին, կողակիցւն` Հանումին, որդոցն` Աբգարին, կողակցոյն` Թազագուլին, Ատումին, Յակոբին, Աւաքին, դստերացն` Հոռոմին, Մարգրտին, Գուլէին: Դարձեալ ողորմի Յովաննէսին, կողակց[ին]` Նուբարին, որդոցն` Մուրադին, Յոհանին, դստերացն` Սուսանբարին եւ միւս Սուսանբարին, Շուշանին, Նգարին, Հոռոմին:

Դարձեալ Աստուած ողորմի ասացէք Մարգարին, կողակցին` Սուլթանին, որդոցն` Պիտրոսին, Սախակին, Հուդօին եւ միւս Հուդօին, դստերացն` Զմրութին, Նուբարին, Եղիսին, Ալթունին: Դարձեալ Աստուած ողորմի Ավազին, կողակցին` Հանումին, դստերաց` Մարգրտին եւ միւս Մարգրտին, որդոցն` Աբգարին, կողակցւն` Թազգուլին, որդոցն` Պետրոսին, Գուարին: Դարձեալ Աստուած ողորմի Ավազին, ծնօղացն` Սախակին, մօրն` Հումարին, քվերացն` Հոռոմին, || (219բ) Նիգարին, եւ ամենայն այրեան մերձաւորացն իւր միւսանգամ [գալստեանն]. ամէն:

4. Բա (ԺԷ դ., բոլորգիր) Դարձեալ երես անկեալ աղաչեմ զձեզ, ո՛վ սուրբ ընթերցօղք, յիշեցէք ի Քրիստոս զՆաթի՞, հօրեղբայրն` Միրիջանին եւ Մարտիրոսին, որ փոխեցեալ են ի Քրիստոս, եւ Աստուած ձեզ յիշէ իւր արքայութեան, ամէն:

5. 219բ (Նօտրգիր) Յիշատակ է սուրբ Աւետարանս Սարուխանին, իւր որդի Յարութենին եւ կողակիցին` Աւտօին, եւ իւր կողակիցին` Յոհանին, եւ հանգուցեալ Խաչօին եւ իւր[ե] անց համօրէն կենդանեաց եւ ննջեցելոց, որ ետուն յիշատակ ի ձեռն տէր Վարդանին ի թվին ՌՄԻԴ (1775), ապրելի Ը ի փառս Աստուծոյ: Վերջ: Հայր մեր: Ով ոք ընթեռնու, Աստուած ողորմի ասացէք, եւ Աստուած ձեզ ողորմեսցի. ամէն:

308

ԱՒԵՏԱՐԱՆ

Կաֆայ ՌՃԼԶ -1687

ԳՐԻՉ` Գէորգ տրց.: ՍՏԱՑՈՂ` Կիրակոս վրդ.:

ԹԵՐԹ` 262. չգրուած` 1ա-3ա, 5բ-6ա, 9բ, 12բ-3ա, 82ա, 130ա-1ա, 203ա, 260բ-2բ: ՊՐԱԿ` 1 12+Ա-ԻԱ 12 (Թ, Ժ 11, ԺԲ 10, ԻԱ 14): ՆԻՒԹ` թուղթ, լուսադրոշմով: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 22 15,5: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 38ա): ՏՈՂ` 24: ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, դռնակով, միջուկը` տախտակ, աստառը` կարմիր մետաքս:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Մատթէոս` 13բ, Մարկոս` 82բ, Ղուկաս` 131բ, Յովհաննէս` 203բ: Խ ո ր ա ն` 3բ, 4աբ, 5ա, 6բ, 7աբ, 8աբ, 9ա (խորանների վերեւում` Աւետումն, Յիսուս, Աստուածածին, առաքեալներ, սրբեր, Խաչելութիւն, Յարութիւն, Ադամ եւ Եւա): Կ ի ս ա խ ո ր ա ն` 14ա, 83ա, 132ա, 204ա: Լ ո ւ ս ա ն ց ա զ ա ր դ` բուսական, կենդանական, երկրաչափական: Զ ա ր դ ա գ ի ր` հանգուցագիր, կենդանագիր, թռչնագիր: Գ ո յ ն ե ր` կապոյտ, դեղին, մանիշակագոյն, սեւ, կանաչ, ոսկի:

ՎԻՃԱԿ` բաւարար:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 3բ-4ա Թուղթ Եւսեբեայ:

2. 4բ-9ա Համաբարբառ:

3. 10ա-1ա Գլուխք: 11բ Համաձայնութիւն նախասացեալ գլխոցս: 11բ-2ա Նախադրութիւն: 14ա-80ա Աւետարան Մատթէոսի:

4. 80բ-1ա Գլուխք: 81բ Նախադրութիւն: 83ա-126բ Աւետարան Մարկոսի (126աբ Յարուցեալ Յիսուս):

5. 127ա-8բ Գլուխք: 129աբ Նախադրութիւն: 132ա-201ա Աւետարան Ղուկասու:

6. 201բ-2ա Գլուխք: 202բ Նախադրութիւն: 204ա-59ա Աւետարան Յովհաննու:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

259ա. Փա՜ռք... || (259բ) Այսմ աստուածազարդ բուրաստանի,

Լուսաշաւիղ, երկնաչու շաւղի,

Տիեզերածաւալ վտակի,

Արփիածագ շառաւեղի,

Կենդանարմատ եւ կենսեղուտ կտակի,

Անմահութեան թոշակի

Եւ հոգելից տումարի,

Երկնահրաւէր կոչողի,

Այսահալած բարբառի,

Սրովբէամեծար տաւնի,

Յաւարտումն ժամի,

Յանբարի ամանակի

Եւ յայնլոյս վայրի:

Յորում եւ աստուածազարդ բուրաստանս կատարեցաւ ի շըրջանէ Կրօնոսի թարց բարբառոյ եւ ընթացից լուսաւորացն չափեալ ամանակաց եօթնեակ հազարաց հարիւրերրորդաց երից թուոյ եւ միակ տասանց: Նաեւ կենսաբեր գալստենէն փրկչէ մերմէ Յիսուսէ Քրիստոսէ երից շրջանաց եօթնից տասնեկաց յերից եօթեանց եւ միակ թվոյ (1688), իսկ յաբէթեան զուգեալ տօմարի երկեակ շրջանի միակ յոբելի հնկեակ նահանջի եւ յերկրորդ ամի (1687): || (260ա) Գրեցաւ սուրբ Աւետարանս ձեռամբ Գէորգ տիրացուի, ի Կաֆայ քաղաքի, յամսեանն յապրիլի յերկրորդ Բշ-ի (երկուշաբթի): Եւ Քրիստոսի Աստուծոյ մերոյ փա՜ռք յաւիտեանս. ամէն:

Յարմարեցաւ ձեռամբ Սուրբ Էջմիածնայ նուիրակ Կիրակոս վարդապետի` ի վայելումն անձին իւրոյ եւ յիշատակ Սուրբ Էջմիածնայ, եւ որք ընթեռնուք զսուրբ Աւետարանս, Աստուած ողորմի ասացէք մահտեսի Լուսեղէնին եւ որդւոյն` Խաչատուրին հոգւոյն, եւ կողակից Մուրատպիքային բարեպաշտի եւ երկիւղածի. Աստուած ողորմի իւր ննջեցելոց հոգւոյն, իւր մեղացն թողութիւն արասցէ Քրիստոս Աստուած եւ զգալոց չարէն փրկեսցէ եւ ազատեսցէ, եւ յետ աստեաց ելանելոյ բարեպաշտ եւ աստուածասէր տիկնւոջն Մուրատպիքային, զհոգին ընդ մահտեսի Լուսեղէնի հոգւոյն եւ իւր որդի Խաչատուրի հոգւոյն ի միասին արքայութեան արժանի արասցէ տէրն մեր Յիսուս Քրիստոս. ամէն: Հայր մեր, որ յերկինս:

309

ԱՒԵՏԱՐԱՆ

Այրարա՞տ ԺԵ-ԺԶ-XV-XVI

ԳՐԻՉ` Աստուածատուր Պալախաւրցի:

ԹԵՐԹ` 228. չգրուած` 176բ: ՊՐԱԿ` Ա-ԺԹ 12 (Ա, Զ, Թ, ԺԵ 11, ԺԹ 10, Ժ 13, ԺԴ 15, ԺԶ 14): ՆԻՒԹ` թուղթ: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 24 17,5: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 49ա): ՏՈՂ` 21: ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, դռնակով, միջուկը` տախտակ, աստառը` պարզ եւ վանդակազարդ կարմիր կտաւ:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ-Կիսախորան` 1ա, 65ա, 105ա, 176ա: Լուսանցազարդ` բուսական: Զարդագիր` հանգուցագիր, թռչնագիր: Գոյներ` կապոյտ, վարդագոյն:

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ -Ճաշոց: Թ-Ժ դդ.: 2 (Ա-Բ)+2 (Գ-Դ), ստացուած 2 թերթերի եզրահատումից եւ ընդերկայնակի երկտակումից: Մագաղաթ, երկսիւն, բոլորգիծ երկաթագիր (նմուշ` Բա): Կարդալ Բբ, Աա, Դբ, Գա. Բայց ի միաշաբաթուն... զարմացեալ, թե զինչ եղեւ (Ղուկաս, ԻԳ 1-13), Աբ, Բա, Բբ, Գա, Գբ, Դա. որում վկայ եմք... հայեաց ի մեզ (Գործք, Բ, 32-Գ, 4):

ՎԻՃԱԿ` Նորոգուած: Տեղ-տեղ ցեցակեր եւ մաշուած:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-64բ Աւետարան Մատթէոսի:

2. 65ա-104ա Աւետարան Մարկոսի:

3. 105ա-75ա Աւետարան Ղուկասու:

4. 176ա-228բ Աւետարան Յովհաննու:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

64բ. Աստուածատուր Պալախաւրցիս

Եւ անարժան բռնաւղ գրչիս,

Մեղաւք ի լի ողորմելիս

Եւ թողութիւն խնդրեմ անձինս:

Ով հանդիպաւղք Աւետարանիս,

Աղաչեցէք զՏէր ծառայիս,

Այս սուտանուն սարկաւագիս,

Եկեալ գաւառն Այրարատիս:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

228բ (ԺԷ դ., բոլորգիր) Փա՜ռք... Արդ, ես` վերջին կապաւղ սուրբ Աւետարանիս` Մըկըրտիչ սուտանուն աբեղաս, յիշատակ ինձ եւ ծնաւղացն իմոյ, հաւրն իմոյ` Մկրտիչ քահանային, եւ մաւրն իմոյ` Ազիզմելիքին, եւ եղբարցն իմ եւ ամենայն արեան մերձաւորաց իմոց: Աղաչեմ զձեզ, ով որ կարդայք, յիշեցէք ի սուրբ յաղաւթս ձեր միով Ողորմայիւ, եւ Աստուած զձեզ յիշէ յիւր սուրբ արքայութիւն. ամէն:

310

Ա Ւ Ե Տ Ա Ր Ա ն

Կ.Պօլիս ՌՃԽԳ -1694

ԳՐԻՉ` Պետրոս: ՍՏԱՑՈՂ` Աւետիք տրց:

ԹԵՐԹ` 283. չգրուած` 1ա-3ա, 4բ-5ա, 6բ-7ա, 8բ-9ա, 10բ-1ա, 12բ-4բ, 18ա-9ա, 142ա: ՊՐԱԿ` 4 (2+10+7+2)+Ա-ԻԲ 12(Ա 9, Է 10, ԺԶ 11, ԻԲ 16): ՆԻՒԹ` թուղթ լուսադրոշմով: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 25,5 19: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 41ա): ՏՈՂ` 21: ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, դռնակով, միջուկը` տախտակ, աստառը` կանաչ մետաքս: Ա փեղկին` դրոշմատիպ Խաչելութիւն, Բ փեղկին` Աստուածածինը` մանուկ Յիսուսը գրկին:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Մատթէոս` 19բ, Մարկոս` 92բ, Ղուկաս` 142բ, Յովհաննէս` 222ա: Խորան` 3բ, 4ա, 5բ, 6ա, 7բ, 8ա, 9բ, 10ա, 11բ, 12ա: Կիսախորան` 20ա, 93ա, 143ա, 223ա: Լուսանացազարդ` բուսական, կենդանական, երկրաչափական եւ բազմաթիւ աւետարանական դրուագներ: Զարդագիր` հանգուցագիր, կենդանագիր, թռչնագիր: Գոյներ` կարմիր, վարդագոյն, սեւ, կապոյտ, երկնագոյն, դեղին, մոխրագոյն, ոսկի:

ՎԻՃԱԿ` բաւարար: Կազմի եզրերն ու թիկունքը մաշուած, փականները` ընկած:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 3բ-4ա Թուղթ Եւսեբեայ:

2. 5բ-12ա Համաբարբառ:

3. 15ա-6բ Գլուխք: 16բ-7ա Համաձայնութիւն գլխոցս: 17աբ Նախադրութիւն: 20ա-89բ Աւետարան Մատթէոսի:

4. 90բ-1ա Գլուխք: 91բ-2ա Նախադրութիւն: 93ա-138ա Աւետարան Մարկոսի (137բ-8ա Յարուցեալ Յիսուս):

5. 138բ-40ա Գլուխք: 140բ-1բ Նախադրութիւն: 143ա-220ա Աւետարան Ղուկասու:

6. 220բ-1բ Գլուխք: 221բ-2ա Նախադրութիւն: 223ա-80ա Աւետարան Յովհաննու:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

222ա Աւրհնութիւն` որ կարդայ, գովութիւն` որ լսէ, փառք տուողին եւ յիշատակ գրչիս. ամէն:

Եւ մեղապարտ գրչի Պետրոսին,

Աշակերտ եմ Փիլիպպոսին,

Որ մականուն Գրագիր կոչի,

Եւ եմ ամաց ԻԳ լից

Եւ քաղքէ Կոստանդի[ն]ի

Եւ ի դուռն Սուրբ Սարգսի. ամէն:

Ո՜վ սրբազան դասք` քահանայք եւ սարկաւագունք, յորժամ հանդիպիք յայսմ սուրբ Աւետարանն կարդալով կամ օրինակելով, աղաչեմ, աղաչեմ, երես անկեալ աղաչեմ զձեզ. ասացէք Հայր մեր, որ յերկինդ ես, սուրբ եղիցի անու[ն]:

280ա Գրեցաւ սուրբ Աւետարանն ի Կոստանդինուպօլիս, ի դուռն Սուրբ Սարգսի, ձեռամբ մեղսայսէր Պետրոսին, թվին ՌՃԽԳ(1694), յունվարի ամսոյ Գ-ն, օրն հինգշաբթի: Բարով վայելեսցէ տիրացու Աւետիքն. ամէն:

311

ԱՒԵՏԱՐԱՆ

Սեբաստիա ՇԺԵ - 1066

ԳՐԻՉ, ԾԱՂԿՈՂ, ՍՏԱՑՈՂ` Գրիգոր Ակոռեցի:

ԹԵՐԹ` 282, ՊՐԱԿ` 29(Գ-Տ) 10 (Գ, Չ 8, Ե 11, Հ 9, Տ 6): ՆԻՒԹ` մագաղաթ: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 23 15,5: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորագիծ երկաթագիր (նմուշ` 101ա): ՏՈՂ` 21: ԿԱԶՄ` սեւ կաշի` քաշուած նախկին դրոշմազարդ շագանակագոյն կաշուէ կազմի վրայ, միջուկը` տախտակ, աստառը` թուղթ: Պահպանակ` 1+2, սպիտակ թուղթ:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ - Մարկոս` 82բ: Կ ի ս ա խ ո ր ա ն` 83ա, 135ա: Լ ո ւ ս ա ն ց ա զ ա ր դ` բուսական: Զ ա ր դ ա գ ի ր` կենդանագիր, թռչնագիր: Գ ո յ ն ե ր` կարմիր, կապոյտ, կանաչ, վարդագոյն, սպիտակ, ոսկի:

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ -Գրիգոր եպիսկոպոս Նիւսացի, Յաղագս Երգոյ Երգոց: ԺԱ-ԺԲ. դդ.: 1(Ա) թերթ վերջից, ստացուած 1 թերթի եզրահատումից: Մագաղաթ, երկսիւն, ուղղագիծ երկաթագիր (նմուշ` Աա): Կարդալ Աա, Աբ [Բանք երրորդ... յանդ]ընդոցն ի վեր կուտել հողմով [ծ]ովն. այդ յամենեցունց յայն[ց] անէ արտաքոյ լինի ձմեռնաին... մանեակս զառաքինութեամբ փայղեալսն. ախորժեն եւ բարեկամքն յաւելուած իմն գեղեցկութեան ձիոյն առնել (հմմտ. - Հմր 1013, 57բ-8ա):

ՎԻՃԱԿ` բաւարար: Նորոգուած: 19րդ թերթը պիտի լինի 276ից յետոյ: Կազմը թիկունքից պոկուած, փեղկերի եզրերն ու երեսները մասամբ քերծուած:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1. 1ա-18բ, 20ա-81բ Աւետարան Մատթէոսի (չիք Ա, 1-9):

2. 83-134բ Աւետարան Մարկոսի (չիք ԺԶ, 1-20):

3. 135ա-219բ Աւետարան Ղուկասու:

4. 220ա-76բ, 19աբ, 277ա-80բ Աւետարան Յովհաննու (չիք Ա, 1-11: 280աբ Իրք կնոջն շնացելոյ):

Բ. 280բ-2ա Աւետարանք յայտնութեան ութ աւուրցն առաւաւտին ( Աւետարանացոյց) - Առաջին աւուրն զկնի Տէր յերկնի... Այս են առաւաւտի, զայղն` յ[Ը]նթերցուածն տե՛ս:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

282ա ՇԺԵ (1066) թուոյս Հայոց շրջագայիս:

Ես` Գրիգոր քահանայ, ի նուազել ազգիս հայոց, ի ժամանակի հալածանաց մերոց յազգէն Իսմայելի, սահեալք ի կողմանց Արեւելից ի լերանցն Այրարատա, ի գեղջէն, որ կոչի Արկոռի, զկնի աստուածասէր թագաւորին մերոյ Սենեքերիմայ, եկեալ բնակեցաք ի քաղաքիս Սեբաստիա, ուր քառասուն վկայքն հեղին զարիւնս իւրեանց` մարտ եդեալ ընդ աւդոյ դառնաշունչ եւ ընդ սառ[ն] ամանեաց ջրոյ, եւ անդէն զկնի ամաց հնգից վախճանէր բազմաշնորհ եւ մեծապատիւ հայրն իմ Անանիա քահանա ի թագաւորական քաղաքին ի Բիւզանդիոն /// մնացեալ եղաք երկու եղբարքս` Գէորգ եւ Գրիգոր, ի մանգական տիս աշակերտեցաք առ ոտս երանելի տեառն Փիլիպպոսի եւ որդւոց իւրոց Ստեփանոսի եւ Սահակա, եւ ըստ սովորական բարեմտութեան իւրեանց եղեն սնուցիչք եւ ուսուցիչք մեր յոյժ բարերար կամաւք|| (282բ) /// եւ քննող եղեն /// ցանգացա եւ ուսանել զգործ ոսկւոյ ի զարդ պատուիրանաց Տեառն եւ ի կազ/// նորին. եւ ի վերայ այսր ամենայնի եր[ անի] զայնոսիկ, որք տեսին զՏէրն եւ վայելեցին յամենասուրբ բերանոյ վարդապետութեան նորա եւ զերանութիւնսն, զոր առ Պետրոս վասն խոստովանելոյ զնա Տէր եւ Աստուած/// վերայ իմ եւ ամենայն հաւատացելոց /// տենչմամբ համարեի զիս անկեալ առ ոտսն Տեառն, լսելով զերանական զձայնն ի բերանոյ նորա, եւ առ տենչ փափագանաց եւ [աղ]ետի սրտի թախանձեցի զտէրն իմ Սահակ` բերել զտուփ կազմածոյս ի թագաւորական քաղաքէն եւ գրեցի զսուրբ Աւետարանս իմով/// յիշատակ ինձ` փոխանակ որդեաց եւ ժառանգութեան, եւ ետու զսա, զկնի փոխելոյ իմոյ, որդւոյ եղբաւր իմոյ Յոհաննիսի:

Արդ, աղաչեմ զքեզ, Քրիստոս` փրկիչ, բարերար, անճառաբար ի Հաւրէ ծնեալ անժամանակ եւ անմարմնապէս եւ անքննաբար ի կուսէն ժամանակաւ առ||... (շար. թափուած):

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

81բ (Գրիգոր Ապիրատի, բոլորգիր): Ըստ անսուտ եւ ճշմարիտ խոստմանցտ քոց, աստուած իմ Յիսուս, լեր ընդ մեզ յաւգնականութիւն ընդդէմ ներհակին եւ ամենայն հաւատացելոց քոյին մարդեղութեանդ, զի կարողըք լինիցիմք մինչեւ ի կատարած հանդերձելոցն յանգ հանել զհաւատս քրիստոնէութեան եւ առ քեզ հասուցանել զդաւանութիւնս մեր, ո՜վ Երրորդութիւն սուրբ, եւ զքանքարն ճշմարիտ տալ ի ձեռս քո, Քրիստոս:

217բ (Ուղղագիծ երկաթագիր) Ես` տէր Գրիգորիս, ծառա ծառաից Քրիստոսի, եղբաւրորդի տեառն Ներսիսի կաթողիկոսի Հայոց եւ որդի Զաւրավարի, ետու վերըստին նոր (շար. բոլորգիր)ոգել արտաքուստ կուսէ զաստուածաին Աւետարանս գեղեցիկ մետաքսէիւք եւ ակամ[բ]ք պատուականաւք, ընդելուզեալ ի մարգարտոյ մեծագնոյ, ի ձեռն աստուածաբանական վարդապետի Ստեփանոսի` դրան սարկաւագի տեառն իմում, որ եւ վասն անմոլար ճանաչելոյ կոչի սա Յակոբցի, ի յիշատակ ինձ եւ ծնողաց իմոց, նախ եւ առաջին հոգեւոր տեառն իմոյ Ներսէսի կաթուղիկոսի, որ եւ զսոյն իսկ զԱւետարանս շնորհեաց ինձ ի զբաւսանս եւ ի խրախճանութիւնս հոգեւոր, այսու զուարճանալ եւ մի՛ պատրանաւք անցաւոր կենցաղոյս:

Արդ, որք ընթեռնոյք կամ աւկտիք ի սմանէ, թողութիւն մեղաց խնդրեցէք ի Տեառնէ յառաջասացելոցս, զի եւ տուիչն յիշողացտ եւ յիշեցելոցս ողորմեսցի. ամէն:

82ա (Ուղղագիծ երկաթագիր) Յիշեցէք ի Քրիստոս եւ զբարեպաշտ իշխանն` զմեծ սեւաստիաւսն զԲակուրանն, զորդի Սմբատա` որդւոյ Հեթմոյ սեւաստաւսի` տեառն Լամբրաւնին եւ Պապեռաւնին, որում եւ զԱւետարանս շնորհեցի, ընդ նմին եւ զքրիստոսասէր ամուսինն իւր զԹագուհի, զըստ մարմնոյ քոյր իմ, որոց ողորմեսցի տէր Յիսուս Քրիստոս աստ եւ ի հանդերձելումն: Ի թ[ու]ի[ն] ՈԽԳ (1194):

312

ԱՒԵՏԱՐԱՆ

Կաֆա ՌՃԼԷ -1688

ԳՐԻՉ, ԾԱՂԿՈՂ` Նիկողայոս Մելանաւոր: ՍՏԱՑՈՂ` խօճայ Այտին, Կիրակոս վրդ. Թալինցի:

ԹԵՐԹ` 265. չգրուած` 1ա-7ա, 8բ-9ա, 10բ-1ա, 12բ-3ա, 14բ-5ա, 16բ-7ա, 18բ-9ա, 20բ-1ա, 22բ-3ա, 24բ-5ա, 26բ-7ա, 28բ, 31ա, 139ա, 262բ-5բ: ՊՐԱԿ` 3 (6+12+12)+Ա-ԺԹ 12 (ԺԷ 13)+1 6: ՆԻՒԹ` մագաղաթ: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 19 14: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 133բ): ՏՈՂ` 24: ԿԱԶՄ` շագանակագոյն կաշի, միջուկը` տախտակ, աստառը` կարմիր մետաքս:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Յայտնութիւն` 7բ, Ծնունդ` 8ա, Մկրտութիւն` 9բ, Ընծայումն` 10ա, Այլակերպութիւն` 11բ, Մուտք յԵրուսաղէմ` 12ա, Խաչելութիւն` 13բ, Աւերումն դժոխոց` 14ա, Համբարձումն` 15բ, Հոգեգալուստ` 16ա, Վերջին դատաստան` 17բ, 18ա: Մատթէոս` 31բ, Մարկոս` 95բ, Ղուկաս` 139բ, Յովհաննէս` 207բ: Խ ո ր ա ն` 19բ, 20ա, 21բ, 22ա, 23բ, 24ա, 25բ, 26ա, 27բ, 28ա: Կ ի ս ա խ ո ր ա ն` 32ա, 96ա, 140ա, 208ա: Լ ո ւ ս ա ն ց ա զ ա ր դ` բուսական, կենդանական, տաճար: Զ ա ր դ ա գ ի ր` հանգուցագիր, կենդանագիր, թռչնագիր: Գ ո յ ն ե ր` կարմիր, մանուշակագոյն, կապոյտ, կանաչ, վարդագոյն, դեղին, մոխրագոյն, սպիտակ, ոսկի:

ՎԻՃԱԿ` բաւարար: Կազմի վրայ` պոկուած մետաղեայ կրկնակազմի հետքեր:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 19բ-20ա Թուղթ Եւսեբեայ:

2. 21բ-8ա Համաբարբառ:

3. 29աբ-Նախադրութիւն: 29բ-30ա Գլուխք: 32ա-93բ Աւետարան Մատթէոսի:

4. 93բ-4ա Նախադրութիւն: 94ա-5ա Գլուխք: 96ա-136բ Աւետարան Մարկոսի (135բ-6ա Յարուցեալ Յիսուս):

5. 136բ Նախադրութիւն: 137ա-8բ Գլուխք: 140ա-205ա Աւետարան Ղուկասու:

6. 205բ Նախադրութիւն: 205բ-6ա Համաձայնութիւն գլխոցս: 206ա-7ա Գլուխք: 208ա-58բ Աւետարան Յովհաննու:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

136ա ԶՆիկողայոս անարժան երէց` գծող սորա, աղաչեմ միով Հայր մեղայոիւ մեզ յիշել:

259ա Փա՜ռք... Որ զտկարութիւնս իմ զաւրացոյց յաւէտ իւրոյ իմաստութեան, վասն որոյ եւ ես` մեղապարտ ոգի Նիկողայոս անարժան երէց, ծառայ ծառայիցդ Աստուծոյ, յանձն առեալ` ոգւով չափ կատարեցի զտառս հոգեշունչ, աստուածազարդ, աստուածախաւս սուրբ Աւետարանիս...|| (260ա) Գրեցաւ սուրբ Աւետարանս ձեռամբ նուաստ եւ յետին գրչի` Նիկողայոս երիցուի մեղապարտի, ունայնագործ Մելանաւորի, ի թուաբերութեանս Ասքանազեան եւ Աբեթական տաւմարի ՌՃԼԷ (1688) եւ ըստ նորումս շրջանի ՀԱ (71) եւ ի գալստենէ կենարարին ՁԹ (89), ի յըստոյգ եւ յընտիր աւրինակէ, եւս առաւել համաբայիցն, զի գաղափար սորին էր ի դրանէ Սուրբ Յովհաննէս աւետարանչին, ի յաշխարհիս Հոնաց, յանեղաշէն եւ աստուածապահ քաղաքս Կաֆայ, ընդ հովանեաւ բարձրակառոյց եւ կամարակապ աւագ եկեղեցւոյս, որ յանուն սրբոյն Սարգսի Զաւրավարին եւ որդւոյ նորա Մարտիրոսին, ի հայրապետութեան Հայոց տեառն Եղեազար կաթողիկոսի եւ յեպիսկոպոսութեան ամենայն Հիւսիսական կողմանց տէր Վարդանայ արհի աւրհնեալ քահանայապետի, զոր տէր Քրիստոս պահեսցէ ի կամս ողորմութեան իւրոյ. ամէն:

Ի յայսմ ժամանակի գրեցաւ ամենագովելի եւ գերահռչակելի, գերակատար եւ գերապանծ, գեղապաճոյճ եւ յոքնատենչ, լուսայիղձ եւ աստուածապատում սուրբ Աւետարանս չորեքճառագայթեան ճշմարիտ աստուածախաւսութիւն, վսեմական աստուածաբանութիւն, անգիւտագործ եւ անհամեմատ ծայրածաւալ եւ ||(260բ) ծայրագոյն վիպասանութեամբ... (նոյն ոճով ընդարձակ ներբողեան):

Արդ, այսմ աստուածապատում եւ քրիստոսաւանդ տառիս ցանկացաւղ եղեալ աստուածարեալ եւ պատուական խոճայ Այտինն, Կիրակոս վարդապետն, ետուն գրել զսուրբ Աւետարանս յիշատակ հոգոյ իւրոյ: Արդ, որք հանդիպիք սմա ընթեռնելով կամ գաղափար առ||(261ա)նելով, յիշեսջիք ի մաքրափայլ եւ ի սրբամատոյց յաղաւթս ձեր զպատուելի խոճայ Այտինն եւ զկենակիցն` Այիզն, եւ զծնաւղսն իւր` զհայրն եւ զմայրն, եւ զամենայն մերձակայսն իւր, նաեւ զԿիրակոս վարդապետն` իւրայովքն, որ եկն ի Կաֆայս նուիրակ գոլով եւ տեսեալ զսուրբ Աւետարանս` զկէս գինն նա ետուր յիշատակ իւր եւ ծնաւղացն: Յիշեցէք եւ զամենայն արեան մերձակայսն` զայժմոյս կենդանիքն եւ զկանխաւ զննջեցեալքն, որ մեծաւ փափաքանօք եւ սրտաջան յաւժարութեամբ եւ քաջահաւատ յուսով եւ քրիստոսասէր բաղձանաւք ետ գրել զսուրբ Աւետարանս ի փրկութիւն կենաց իւրոց եւ ի լուսաւորութիւն հոգւոյ իւրոյ, յիշատակ իւր եւ ծնողաց եւ եղբարց եւ ամենայն զարմից, գանձ յաւիտենական եւ անկապուտ ճոխութիւն սրբոյ եկեղեցւոյ եւ յուրախութիւն ուխտի մանկանց նազելի մաւր մերոյ` նոր Սիովնի:

Արդ, աղաչեմ զսրբազան եւ զաստուծամերձ դասս քահանայիցդ, որք ընթեռնուք եւ լուսաւորիք, յիշեսջիք զվերոյգրեալքս ի սմա, եւ զիս` զՆիկողայոս անարժան գծողս եւ զծաղկողս, եւ զըծնաւղս իմ, նաեւ զկենակ[ից]ս իմ, որ Բ տարով յառաջ երկու դստերաւք առ Աստուած փոխեցան եւ զզիս սգով անմխիթար թողին ի վերայ դառն ժամանակիս: Խնդրեմք ի սիրելեացդ Աստուծոյ` միով Ողորմի իւ ողորմութիւն ի || (261բ) Քրիստոսէ Աստուծոյ, եւ ձեզ լիցի ողորմութիւն յԱստուծոյ: Նաեւ` զկենդանի զաւակս իմ, որ ձեռնտուք եղեն ի սուրբ մատենիս: Եւ որ յիշէ սրտի մտաւք, եւ ինքն յիշեալ լիցի առաջի ահեղ ատենին Քրիստոսի, ուր բանք սպառին եւ գործք թագաւորեն առաջի արդար դատաւորին Քրիստոսի: Եւ նմա փառք յաւիտեանս. ամէն: Եւ որ հաւատով Ամէն ասէ, եւ նմա ողորմեսցի, ամէն:

Ի թվին ՌՃԼԷ(1688) եկեալ նուիրակ ի Սուրբ Էջմիածնա Կիրակոս վարդապետն, որ էր յերկրէն Արարատեան, գիւղաքաղաքէն Թալին կոչեցեալ, որ եւ ցանկացաւ այս կենսատու սուրբ Աւետարանիս եւ կամեցաւ առնուլ յիշատակ Սուրբ Էջմիածնայ, որ եւ գտեալ զնազելի խոճայ Այտինն` այնքան յորդորեաց միշտ, զի յաղթեալ ի սիրոյ եւ ետ զգին սուրբ Աւետարանին Կ էսէտի, եւ զմնացեալն ինքն ետ, զոր ինչ ունէր իւր հոգեպահուստ` թէ՛ գաւազանին պտուղն, եւ թէ՛ ժամուց, եւ ետ գրել յիշատակ Սուրբ Էջմիածնայ եւ ի վայելումն յանձին իւրոյ` արարեալ արծաթապատ եւ ոսկով զարդարեալ, որ եւ տեսողացն ցանկալի` որպէս զՔրիստոս ինքն ճշմարտապէս: Վասն որոյ եթէ հանդիպիք կա՛մ տեսութեամբ, կա՛մ կարդալով, յիշեսջիք զվերոյգրեալ քաջ րաբունապետն մեր զտէր Կիրակոս վարդապետն եւ զամենայն ար||(262ա)եան մերձաւորս` զկենդանիքն եւ զհանգուցեալքն, եւ մանաւանդ զխոճայ Այտինն հանդերձ ննջեցելովքն. ամէն:

313

ԱՒԵՏԱՐԱՆ

Եդեսէա ՈԻ -1171

ԳՐԻՉ` Յոհաննէս քհյ: ՍՏԱՑՈՂ` Սահակ:

ԹԵՐԹ` 269. չգրուած` 1ա-2բ: ՊՐԱԿ` 1 2+Ա-ԻԷ+1 (կրկ. Է) 10 (Ա 7, Բ, ԺԲ 11, Է, Ը, ԺԴ, ԻԴ, ԻԵ 9, ԻԶ 8, ԻԷ 5): ՆԻՒԹ` թուղթ, ՄԵԾՈՒԹԻՒՆ` 24,5 16,5: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` ուղղագիծ երկաթագիր (նմուշ` 60ա): ՏՈՂ` 21: ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, դռնակով, միջուկը` տախտակ, աստառը` դրոշմազարդ գծաւոր կտաւ:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ` -Կ ի ս ա խ ո ր ա ն` 3ա, 81ա, 130ա, 212ա: Լ ո ւ ս ա ն ց ա զ ա ր դ` բուսական, կենդանական: Զ ա ր դ ա գ ի ր` հանգուցագիր: Գ ո յ ն ե ր` կանաչ, դեղին, կարմիր:

ՎԻՃԱԿ` բաւարար: Նորոգուած եւ լրացուած թերին 11աբ:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 3ա-80բ Աւետարան Մատթէոսի: 80աբ Նախադրութիւն:

2. 81ա-129բ Աւետարան Մարկոսի (128բ-9բ Յարուցեալ Յիսուս: Ունի ուշագրաւ տարընթերցումներ): 129բ Նախադրութիւն:

3. 130ա-210բ Աւետարան Ղուկասու: 211ա Նախադրութիւն:

Աւետարանի վերջում` Եւ զամենայն համառաւտագոյն

պատմեցին այնոցիկ, որք էին ընդ Պետրոսի: Յետ այսորիկ ինքն Յիսուս

յարեւելից մինչեւ ի մուտս արեւու առաքեաց եւ ետ ի ձեռս նոցա

զաստուածային զանապական քարոզութիւնն յաւիտենական

փրկութեան ամենայն արարածոց յաւիտեանս. ամէն:

4. 212ա-67ա Աւետարան Յովհաննու (թերթերը խառնուած, կարդալ 212-47, 264-5, 248-263, 266-7): 267ա Նախադրութիւն:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

80բ Յիշեցէք զեղկելիս, աղաչեմ:

129բ Արդ, աղաչեմ զամենեսեան, որք կարդայք զսա կամ աւրինակեք, թողութիւն մեղաց հայցեցեք անարժանիս եւ խոշորութեան գրոյս անմեղադիր լի[ջի]ք. եւ Քրիստոսի Աստուծոյ փա՜ռք յաւի[տեանս]:

211ա Ողորմեա ինձ, տէր Աստուած, յայն մեծի ատենին մինչ աչացս կողկողագին հայեցուածս ի բարձունս նկատիցի զբազմակարծեան ուղւոյն զանզերծ ընթացից զանփախչելին ճանապարհ յաչս բերելով մտացս տեսմամբ էանա, յամենայնի վտանգեալ եւ յերդ բնակութեան յարկիս նկատեալ ի խորոց աներեւութից զգործելոցս ողբալով հառաչեմ: Կարող ես, բարեգու՛թ, եւ անդ հրաշագործել յաւետ զաւրեղութեամբ ասէլով, թէ Եղիջիր ողջ յոգւոյդ խորտակմանէ, եւ կամ` Թողեալ լիցին քեզ մեղանք քո, եւ կամ թէ` Երթ ի խաղաղութիւն սրբեալ ի մեղաց: Եւ քեզ փա՜ռք յաւիտեանս, ամէն:

267ա Փա՜ռք... || (267բ) Գրեցաւ եւ աւարտեցաւ աստուածախաւս եւ փրկչական գիրկ Աւետարանիս ի թուի ՈԻ (1171) ի մայրաքաղաքն Եդեսէա, ընդ հովանեաւ Սրբոյն Գէորգեա: Արդ, գրեցաւ յ[ը]նդիր եւ ի լաւ աւրինակէ, ձեռամբ Յոհաննիսի մեղապարտ եւ անարժան քահանայիս, [որ կամ] աւք իմաւք ի սկիզբնահայրն սկսեալ մինչեւ ի սպառումն ծնընդոց նորա ոչ զոք գտի համեմատ ինձ պարտաւոր:

Ո՛վ սուրբք եւ սիրեցեալք Աստուծոյ, սուրբ կաթողիկէ եկեղեցւոյ քահանայք, ոյք կարդայք յաւուրս տէրունական տաւնից եւ սուրբ կիւրակէից, եւ կամ աւրինակէք եւ կամ գաղափար առնոյք, յիշեսջիք ի սուրբ եւ յարժանահայց մաղթանս ձեր զգրող սորին` զՅոհաննէս, եւ զհայր իմ` զՄանուկ քահանայ, եւ զմայր իմ: Եւ որք ջերմեռանդ սրտիւ խնդրեք զթողութիւն մեզ, եւ դուք գտջիք զթողութիւն ի Քրիստոսէ Աստուծոյ:

Արդ, աղաչեմ զամենեսեան, զի խոշորութեան գրոյս || (268ա) [եւ ա]մենայ[ն ս]ղալանաց թողութիւն շնորհեցեք:

Տէր Յիսուս Քրիստոս, ողորմեա՛, խնաեա՛, տե՛ս ի տարակոյս անձեռնհաս տագնապիս, զի դու միայն բաւ ես կորզել ի ժանեաց սատակման, որ եսդ առ կեանսն փոյթ, առ ողորմութիւնն սթափ, առ ձեռնկալութիւնն պատրաստ, առ փրկութիւն կազմ, առ երկայնամտութիւնն ճոխ, առ անհասութիւնն բարձր, առ անբաւութիւն լի... (լուսանցքը պատռուած եւ մէկ բառ անընթեռնլի) յաւիտեա[նս. ամէն]: Տէր սուրբ, ողորմեա:

Արդ, աղաչեմ զամենեսեան, որք աւկտիք եւ լուսաւորիք ի սուրբ Աւետարանես, զստացող սորա` զՍահակ յիշեցեք յաղաւթս ձեր, որ ստացաւ զսա յարդար վաստակոց իւրոց, եւ զԳրիգոր միակեացն, որ աւգնական եղեւ ի գինս սուրբ Աւետարանիս, եւ զՊատրիկ հոյսն (=հիւսն), որ զտախտակն երետ, եւ զՎահր[ամ] սարկ[ աւագ] յիշեցեք յաղաւթս ձեր, եւ Աստուած ձեզ ողորմեսցի:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 268բ (ԺԶ դ., բոլորգիր) [ Արդ, զստ] ացող սուրբ Աւետարանիս` զըռէս Թումայ Աղաղցին յիշեցէք ի Քրիստոս, որ ջերմեռանդ սրտիւ եւ փափագելի հոգով յաւժարեցաւ գնել զսուրբ Աւետարանս` զլու[ս] ատուս քրիստոնից եւ զփրկութիւնս հոգոց մարդկան եւ զզարդարիչս սուրբ եկեղեցոյ եւ զգանձս հոգեւորս աստուածային պատւիրանացն` յիշատակ հոգոյ իւրոյ եւ ծնաւղաց իւրոց` Սուսիսին ու Հէքմաթին ու Մարտիրոսին, եւ եղբարց իւրոց` Յակոբին եւ Խերապետին, Յորդորին, Գորգին եւ Երեմիային եւ Ըռուսխաթունին, եւ կենակցին իւրոյ` Մարգարտին, եւ ամենայն արեան մերձաւորաց իւրոց. ամէն:

Արդ, աղաչեմ զձեզ, ո՛վ սուրբ քահանայք, յորժամ կարդայք զսուրբ Աւետարանս ի ժամ սուրբ պատարագին` ի Յայտ[նութ]եան ճրագալուցին եւ ի Զատկի սուրբ յարութեան [եւ յա]յլ տէրունական տօնից, յիշեցէք ի յաղօթս ձեր [զռէ]ս Թումէն զծնօղաւքն հանդերձ, եւ Աստուած զձեզ յիշէ յերկնից արքայութիւն. ամէն:

2. 211բ (Բոլորգիր) Փա՜ռք... Վերջին ըստացող սուրբ Աւետարանիս` զբարէմիտ եւ աստուածայսէր տանուտէրն զԱւետն [յիշեցէք], որ ըստացաւ սուրբ Աւետարանս յիշատակ իւրն եւ իւր ծնաւղացն, հաւրն` Շահրայմիրին, եւ մաւրն` Ջանխաթունին. ամէն:

Դարձեալ Աստուած ողորմի ասացէք Աւէդին եւ իւր կողակցին` Բանաւշին, եւ իւր եղբօրն` Խէրայպետին, եւ իւր որդոյն` Մուրադին, Ազըզին, եւ միւս եղբաւրն` Ամիրջանին, եւ իւր որդոյն` Զաքարին, Մարգարին, եւ զմիւս եղբաւրն` Արիջանին, եւ իւր որդոցն` Յովանիսին, Սաւատին, Շաղաւաթին, եւ միւս եղբաւրն` Գուլիջանին, եւ իւր որդոցն` Աւագին, Նուրիջանին. ամէն:

Դարձեալ Աստուած ողորմի ասացէք Աւէդին, Խէյրայպետին, որ ըստացան ի սուրբ Աւետարան եւ եդին յիշատակ ի դուռն Սուրբ Գէորգայ Զաւրայվարին ի յերկիրն Սալմաստ, ի գուղն Մալհամ: Մի՛ ոք իշխեսցէ հեռացուցանէ սուրբ Աւետարանս ի դրանէ Սուրբ Գէորգայ. ամէն: Ի թուին ՌԾԵ(1606):

3. 269ա (Բոլորգիր) Յ[իշատ]ակ է սուրբ Աւետարանս տէր Յո[վհաննէ]սին եւ ծնօղաց նորին, հօրն` Ղա[զար] սարկաւագին, եւ մօրն... (բաց) եւ որդոցն` Ղազարին եւ Գրիգորին, եւ պապուն` տէր Մարգարին եւ տէր Մկրտչին, եւ հօրեղբօրն` Շաղաւաթին, եւ որդոյն` Նազարին, եւ միւս հօրեղբօրն` Սէվօին, եւ ամենայն արեան մերձաւորաց նոցին` կենդանեաց եւ հանգուցելոցն. ամէն: Գրեցաւ ձեռամբ Հայրապետին երիցուս: Ի թուականիս Հայոց ՌՃԼԶ (1687) ամին կազմեցաւ:

4. 3ա (ԺԷ դ., նօտրգիր) Յիշեայ զտէր Ներսէս մալազս:

80բ ԶՄեծոփեցի Ներսէս մալազս յիշեց[էք] ի Քրիստոս, եւ Աստուած զձեզ յիշէ յիւր միւսանգամ գալուստն. ամէն, Ռ ամէն: Վա՜յ, վա՜յ զանարժանս, թէ ինչ համար տի տամ անկաշառ դատաւորին: Աւա՜ղ, աւա՜ղ զծուլս յամէն դեհաց: Եղբա՛րք, պատրաստ կացէք ի կեղծաւոր մարդոյն, զի գործաւք իւրեանց խաբեն զաշխարհս, սակայն Աստուած գիտէ զսիրտս ձեր:

268ա ԶՄեծոփեցի տէր Ներսէս մալազն յիշեցէք ի Քրիստոս, եւ Աստուած զձեզ յ[իշ]է. ամէն, Ռ ամէն:

314

ԱՒԵՏԱՐԱՆ

Նոր Ջուղա ՌՃԺԹ -1670

ԳՐԻՉ` Ազարիայ: ՍՏԱՑՈՂ` Գրիգոր:

ԹԵՐԹ` 254. չգրուած` 1աբ, 3բ, 4ա, 73ա, 119ա, 195ա, 253բ-4բ: ՊՐԱԿ` Ա-ԻԱ 12 (ԻԱ 10)+2 2 (յաւելադիր` 193-4, 253-4): ՆԻՒԹ` թուղթ, լուսադրոշմով: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 21 15,5: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 15ա): ՏՈՂ` 19: ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, դռնակով, միջուկը` տախտակ, աստառը` դրոշմազարդ կտաւ: ՊԱՀՊԱՆԱԿ` 2, թուղթ:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Մատթէոս` 4բ, Մարկոս` 73բ, Ղուկաս` 119բ, Յովհաննէս` 195բ: Կ ի ս ա խ ո ր ա ն` 5ա, 74ա, 120ա, 196ա: Լ ո ւ ս ա ն ց ա զ ա ր դ` բուսական, կենդանական: Զ ա ր դ ա գ ի ր` հանգուցագիր, կենդանագիր, թռչնագիր: Գ ո յ ն ե ր` կապոյտ, վարդագոյն, կանաչ, կարմիր, սրճագոյն, դեղին:

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ -Ճաշոց: ԺԷ դ.: 2(Ա-Բ) սկզբում, ստացուած 1 թերթի ընդլայնակի ծալումից: Մագաղաթ, երկսիւն, բոլորգիր (գրուած է միայն 1 էջը: Նմուշ` Աբ), բաց վիճակում` 36 տող: Կարդալ` Բա-Աբ. [Խօսե]ցայց եւ գիտեմք... այնպէս խօսիմ (Յովհ., ԺԲ, 49-50), [Դ] արձեալ պատասխանի... եւ սակաւք են ընտրեալք (Մատթ., ԻԲ, 1-14), [Գ]ան առ նա... զնոյն եւ յեօթ[նեքեան] (Մարկ., ԺԲ, 18-22):

ՎԻՃԱԿ` բաւարար:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 2ա-3ա Գլուխք: 5ա-71ա Աւետարան Մատթէոսի:

2. 71բ-2ա Գլուխք: 74ա-116բ Աւետարան Մարկոսի (116բ Յարուցեալ Յիսուս):

3. 117ա-8բ Գլուխք: 118բ Նախադրութիւն: 120ա-94բ Աւետարան Ղուկասու:

4. 196ա-251բ Աւետարան Յովհաննու (251աբ Գիրք կնոջն շնացելոյ):

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

118բ Զմեղաւոր Ազարիայ գծողս յիշեցէք ի Քրիստոս: Թվին ՌՃԺԹ(1670) գրեցաւ:

252ա Գրեցաւ սուրբ Աւետարանս ի Շօշ քաղաք, որ ասի Ասպահան, ի Ջուղայ, ի թուականիս ՌՃԺԹ(1670)-ումն, ի հայրապետութեան տեառն Յակոբա[յ], ձեռամբ փըծուն գրչի Ազարիայի: Յիշեցէք ի Քրիստոս եւ զծնօղսն իմ, եւ դուք յիշեալ լիջիք ի Քրիստոսէ:

Արդ, ստացաւ զսուրբ Աւետարանս զբարեմիտ եւ աստուածասէր եւ հաւատարիմ քրիստոնեայ Գրիգորն ի հալալ վաստակոց իւրոց` յիշատակ իւրն եւ իւր ծնօղացն, զհօրն` Ջանաղէ, եւ զմօրն իւրոյ` Սօլթանին, եւ եղբարցն` Աստուրին, Ամիրջանին, Վարդեւանին, եւ քվերացն` Մարջանին, Դօլվաթին, Մարիամին: Դարձեալ յիշեցէք զԳրիգորն եւ ըզկողակիցն իւր Ալամշատն եւ զորդիքն իւր` Հայրապետն եւ զՋանաղէն, եւ զդստերքն` Դօլվաթն, Բէկին: Դարձեալ յիշեցէք Աստուրն եւ զկողակիցն իւր Մարիամն եւ զորդիքն Յակոբն: || (252բ) Դարձեալ յիշեցէք Ամիրջանն եւ ըզկողակիցն Նուբարն եւ հանգուցեալ որդիքն` Մնացականն եւ զդուստրն Նուրմահալն: Դարձեալ յիշեցէք Վարդեւանն եւ զկողակիցն Խանաղէն եւ զորդին` Աւագն եւ Զաքարն, եւ զդուստրն` 0ղլանն, Գուլումն, Մարիկն: Դարձեալ յիշեցէք Հայրապետն եւ զկողակիցն Սառէն: Դարձեալ յիշեցէք Ջանաղէն եւ զկողակիցն Սարիգուլն (շար. նօտրգիր) եւ զորդի[ն]` Նաւայսարդն, 0վայսապն, տէր Աւետիսն, Սիսոյն, Մալխասն, եւ զդուստրըն` Յազգուլն, Յեղսումն:

(Բոլորգիր) Կրկին անգամ յիշեցէք զԳրիգորն, Ասատուրն, Ամիրջանն, Վարդեւանն, որ հալալ ընչից մերոց գնեցիք զսուրբ Աւետարան եւ ետուք յիշատակ մեզ եւ ծնօղաց մերոց: Յիշեցէք եւ Աստուած ողորմի ասացէք, ամէն: ||(253ա) Դարձեալ յիշեցէք զսրբազան քահանայքն` զտէր Ներսէսն եւ զտէր Աւետիսն, որ եղեն պատճառ սուրբ Աւետարանիս: Յիշեցէք եւ Աստուած ողորմի ասացէք. ամէն:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

254բ (Նօտրգիր) Թվին ՌՃԻԱ(1672)-ին:

Կնքադրոշմ` 2բ Քրիստոս ծառայ Ուսուբ, ՌՄԽ(1791): (Նոյնը` պարսկերէն եւ վրացերէն):

315

ԱՒԵՏԱՐԱՆ

ԺԳ -XIII

ԹԵՐԹ` 287. չգրուծ` 3ա: ՊՐԱԿ` 1 2+Ա-ԼԶ 8 (ԺԱ, ԻԵ, Լ 10, ԺԵ, Ի, ԼԱ 7, ԺԸ, ԻԸ 6, ԼԶ 4)+1 2: ՆԻՒԹ` թուղթ: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 23 15,5: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 37ա: 1325 թ. նորոգողի` 1-2, 84, 92, 118-23, 221, 233, 282-4, 286. 1666 թ. նորոգողի` 4-10, 58, 62-3, 87, 89, 135, 206, 211, 216-9ա, 225-6, 261բ, 265, 285): ՏՈՂ` 19: ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, դռնակով, միջուկը` տախտակ, աստառը` դրոշմազարդ կտաւ: Ա փեղկի կենտրոնում բարձրաքանդակ խաչելութեամբ արծաթեայ խաչ:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Յովհաննէս եւ Պրոխորոն` 3ա (տեղափոխութիւնը կատարուած է 1666-ին): Կ ի ս ա խ ո ր ա ն` 4ա (1666 թ.), 86ա (կենտրոնում` Քրիստոսը կանգնած), 135ա (1666 թ., նախկինը տե՛ս 219բ), 219բ (կենտրոնում` Տիրամայրը մանկանը դիեցնելիս), 220ա: Լուսանցազարդ` բուսական, կենդանական, թռչնային, տաճար: Զարդագիր` հանգուցագիր, կենդանագիր, թռչնագիր: Գոյներ` դեղին, կարմիր, կապոյտ, վարդագոյն, կանաչ (ըստ երեւոյթին գունազարդումները կատարուած են 1325 թ. նորոգութեան ժամանակ):

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ - Աւետարան: ԺԳ դ.: 2(1-2)+2(286-7), մասն սոյն ձեռագրի (1666 թ. նորոգութեան ժամանակ փոխարինուած նոր թերթերով եւ հներն օգտագործուած պահպանակի փոխարէն: 287-րդ թերթը բուն գրչինն է, իսկ միւսները` 1325 թ. նորոգողի: Թուղթ, երկսիւն, բոլորգիր (նմուշ` կարդալ 287աբ Յովհաննու ուստի էր... զծառայս իւր առ մշ[ ակսն] (Մատթ., ԻԱ, 25-34), 2աբ, 1աբ, զանձն նոցա... ոչ կարէ մարդ առնուլ յան[ձն] (Յովհ., Բ, 24-Գ, 27), 286ա [ար]ար Յիսուս... գրեալ էին (Յովհ., ԻԱ, 25), 286աբ տե՛ս Յիշատակարան:

ՎԻՃԱԿ` թերթերը թուլացած բամբակակալած, տեղ-տեղ` ցեցակեր, պատռուած եւ խունացած: Երկու անգամ նորոգուած (1325 եւ 1666) եւ մի շարք թերթեր փոխարինուած նորերով: Կազմի կաշին թեթեւակի քերուած, թիկունքը` մաշուած:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 4ա-85բ Աւետարան Մատթէոսի:

2. 86ա-134ա Աւետարան Մարկոսի:

3. 135ա-219ա Աւետարան Ղուկասու:

4. 220ա-85ա Աւետարան Յովհաննու:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

286ա (1325 թ. նորոգողի ընդօրինակութեամբ) Փա՜ռք անեղ եւ անպարագիծ Էին, այնմ, որ ոչ են հետ[ա]զ[աւ]տելի, եւ ոչ զինչ են, եւ ոչ զին[չ] պիտին, եւ ոչ քանակն համբարձելոյն յամենայն մտաց սլացման ի հրեշտակաց եւ ի մարդկանէ: Գոհութիւն անզնին գոյին, որ է Բան, կնիք եւ սահման Էին, փառատրութիւն անպար իմանալի սեռին, որ է Հոգի համագոյ Էին եւ փառակից Բանին, որ տրամադրեաց զմատունս վերջացեալ տկար ոգւոյս` գրել եւ կարգել զճառս... (մէկ բառ անընթեռնլի, որով եւ ընդհատւում է յիշատակարանը: Ըստ երեւոյթին նորոգութեան ժամանակ շարունակութիւնն արդէն թափուած է եղել):

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 86ա (1325 թ. նորոգողի: Կիսախորանի մէջ, Քրիստոսի նկարի աջ եւ ահեակ կողմերում, բուն գրչի կողմից գրուած Յիսուս Քրիստոս բառերից յետոյ, բոլորգիր` Ողորմէ, ողորմէ զվա[ր]թ[ ապետ]ին Ուսիփայ:

134բ (Նոյն ձեռքով, բոլորգիր) Կամաւ ամենաւրհնեալին Աստուծոյ ես, որ միայբանեցայ սուրբ Աւետարանիս ըստացայ: Նվերք (=նուիրողք) հրաման ունին Աստուծոյ, որ զԽազարու տաւնին զպատարագն աշկարայ ելնի` չուն ի Աւետարանի ծերութիւնն:

220ա (Կիսախորանի կենտրոնի նախապէս գծուած բոլորակի մէջ, նոյն ձեռքով) [Ստեփա]նոսիկայ Աստուած ողորմեայ: Տէր Աստուած Յիսուս Քրիստոս, յիշէ զվա[ր]դ[ ապետ]ն զՈւսէփիք մի[ւ]սանգամ գալըստեանդ ի կե[ա]նս [յ] աւիտենից, ամայն: Եղեացի:

286բ Զստացող Աւետարանիս` զՊաւղոս, եւ զծնողս` Աբրահամ եւ զՄարգարիտ յիշեսջիք ի Քրիստոս: Որք կարդայք զսուրբ Աւետարան, թողութիւն խնդրեցէք Աստուծոյ ինձ եւ ծնողաց իմոց. ամէն:

Ընդ նմին զՍտեփանոս քահանայ, որ կապեցի կրկին, յիշեցէք ի Քրիստոս. թվին ՉՀԴ(1325):

2. 285ա (1666 թ. նորոգողի) Փա՜ռք... որ ետ կարողութիւն յոգնաչար[չար] Նահապետիս, որ նորոգ կարկատեցի զսուրբ Աւետարանս, զպակասն գրեցի եւ կազմեցի ի թուականին մերոյ ՌՃ եւ ԺԵ (1666) ամին ի փառս Քրիստոսի Աստուծոյ. ամէն:

Արդ, յիշեցէք ի Քրիստոս զժողովուրդն Մաստարու, որ յօժար կամօք նորոգել ետուն զԱւետարանս սուրբ եւ ի հալալ վաստակոց իւրեանց || (285բ) աւժտաբեր եղեն եւ զվարձ սորա վճարեցին ի ցորենոյ, յիւղոյ եւ այլ ինչ, որ ձեռնհաս եղեն. ետուն նորոգել եւ դնել յեկեղեցին իւրեանց յիշատակ հոգւոց իւրեանց եւ առ հասարակ ննջեցելոց:

Տէր Աստուած լիցի իւրեանցն վարձատու եւ տացէ փոխարէն իւրեանց տրոցն հազարապատիկ եւ բիւրապատիկ, մեղաց իւրեանց թողութիւն շնորհեսցէ, որդւովք եւ դստերաւք ծաղկեալ զարդարեսցէ, ընչիւք եւ ապրանաւք փարթամացուսցէ եւ յետ աստեացս ելանելոյ երկնից արքայութեան արժանացուսցէ, անանց կենացն, անվաղջան փառացն, անպատում ցնծութեան եւ անտրտում ուրախութեան ի Քրիստոս Յիսուս ի տէր մեր, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն: Հայր մեր, որ յերկինս:

316

ԱՒԵՏԱՐԱՆ

ԺԴ -XIV

ԹԵՐԹ` 261. չգրուած` 1ա, 129ա: ՊՐԱԿ` 1 13+Ա-ԻԴ 12 (Ա, Բ, Դ 8, Գ, Ի 7, Ե 14, ԺԱ, ԺԵ, ԺԶ 10, ԺԹ 11, ԻԲ 6, ԻԴ 5): ՆԻՒԹ` թուղթ, լուսադրոշմով: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 21,5 15: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 26ա): ՏՈՂ` 22: ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, դռնակով,միջուկը տախտակ, աստառը` գծաւոր մետաքս: Ա փեղկին` արծաթեայ ականակուռ խաչ` մակագրութեամբ, 4 անկիւնազարդ եւ կոստղեր: ՊԱՀՊԱՆԱԿ` 1+1, մագաղաթ:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ - Աւետումն` 2բ, Ծնունդ` 3ա, Ընծայումն` 4բ, Մուտք յԵրուսաղէմ` 5ա, Կուսանք` 6բ, Ադամ եւ Եւա` 7ա, Յարութիւն Ղազարու` 8բ, Կոտորումն մանկանց` 9ա, Մատնութիւն` 10բ, Խորհրդաւոր ընթրիք` 11ա, Խաչելութիւն` 11բ, Յարութիւն` 12ա, Համբարձումն` 12բ, Հոգեգալուստ` 13ա: Մատթէոս` 13բ, Մարկոս` 83բ, Ղուկաս` 129բ, Յովհաննէս` 198բ: Խ ո ր ա ն` 2ա, 3բ, 4ա, 5բ, 6ա, 7բ, 8ա, 9բ, 10ա: Կ ի ս ա խ ո ր ա ն` 14ա, 84ա, 130ա, 199ա: Լ ո ւ ս ա ն ց ա զ ա ր դ` բուսական, կենդանական: Զ ա ր դ ա գ ի ր` հանգուցագիր, կենդանագիր, թռչնագիր: Գ ո յ ն ե ր` դեղին, կանաչ, կարմիր, կապոյտ, սեւ:

ՎԻՃԱԿ` բաւարար: ԺԷ դ. նորոգուած եւ լրացուած թերին` 50-3, 57-8, 222-3, 227-61:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1բ-2ա Թուղթ Եւսեբեայ:

2. 3բ-10ա Համաբարբառ:

3. 14ա-83ա Աւետարան Մատթէոսի:

4. 84ա-129բ Աւետարան Մարկոսի:

5. 130ա-98ա Աւետարան Ղուկասու:

6. 199ա-260բ Աւետարան Յովհաննու:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

128բ Եւ զիս` զտառապեալ ոգի գծողս, եւ զծնողսն իմ յիշեցէք առ Քրիստոս, եւ յիշողքդ յիշեալ լիջիք ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ. ամէն:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

261ա (ԺԷ դ., բոլորգիր, կազմողի) Փա՜ռք... Արդ, աղաչեմք ըզձեզ, լուսերամ դասք քահանաից եւ մանկունք սուրբ եկեղեցւոյ, որ ժամ որ ընթեռնուք զսուրբ Աւետարանս, յիշեցէք տէր Թումէն, որ ետ իւր հալալ ընչիցն եւ արդար վաստակոցն եւ ետ նորոգել եւ կազմել անջինջ յիշատակ իւր հոգւոյն եւ իւր ծնաւղաց հոգւոյն, հաւրն` Խուտապաշին, մաւրն` Շահրիստանին, եւ իւր որդոցն` Գրիգորին, կողակցին` Թուրվանդին, Կիրակոսին, կողակցին` Սալվարին, տէր Թաթոսին եւ իւր կողակցին` Սաւ[լ]թանին, տէր Զագարին, իւր կողակցին` Հուրիզամանին, տէր Թաթոսին, իւր կողակցին` Մահիսաւլթանին, Էսային եւ իւր կողակցին` Շաղակոյն, եւ որդոյն` Զագարին, Վարդումին եւ իւր կողակցին` Աւղլանփաշին, եւ իւր որդոցն` Մարգարին, Ամիրբէկին, Խանաղայտատին, իւրեանց կենդանեացն եւ ննջեցելոցն:

Դարձեալ յիշեցէք զտեր Թումէն եւ իւր հանգուցեալ եղբաւր որդիքն` Յովանէսն, եւ իւր կողակիցն` Յուղուրսաւլթանն, որ մնաց ի ձեռն անաւրինաց գերի, Պալին եւ իւր կողակիցն` Մարիանին, Խեչիկն, Միքաէլն, Գրիգորն, Անտոնն եւ իւրեանց յամենայն յարեան մերձաւորացն, Փաշաբէկուն: Աղաչեմք զձեզ, ով լուսերամ դասք քահանայից, յորժամ ընթեռնուք սուրբ Աւետարանս, լի սրտիւ Աստուած ողորմի ասացէք իւրեանց հոգւոյն, եւ Աստուած ձեզ ողորմի իւր ահեղ ատենին. ամէն:

ԶԽաչատուր կազմողս յիշեցէք եւ զիմ ծնաւղսն. ամէն: Հայր մեր...

Դարձեալ յիշեցէք զԹումա կրաւնաւորն եւ իւր քուրն` Խէրխաթուն: Յիշեցէք եւ Աստուած ողորմի ասէք իւրեանց հոգւոյն. ամէն: Հայր մեր:

(Ա փեղկի խաչի վրայ) Սուրբ խաչս բարեխաւս Թումայ աբեղին. փիշ[ք]աս յաշ[խատեցայ]:

317

ԱՒԵՏԱՐԱՆ

Բաղէշ ՌՃԻԴ-1675

ԳՐԻՉ, ԾԱՂԿՈՂ` Յովանէս Բաղիշեցի: ՍՏԱՑՈՂ` ռէս Նաւիկ (Նաւասարդ):

ԹԵՐԹ` 283. չգրուած` 1ա, 2բ-3ա, 4բ-5ա, 6բ-7ա, 8բ-9ա, 10բ-1ա, 12բ-3ա, 14բ-5ա, 16բ-7ա, 22բ-4ա, 101բ-3ա, 104ա, 149ա-50ա, 223բ-4ա, 283աբ: ՊՐԱԿ` 2(12+10)+Ա-ԻԲ 12(ԻԲ 9): ՆԻՒԹ` թուղթ լուսադրոշմով: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 21,5 15,5: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 36ա): ՏՈՂ` 20: ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, դռնակով, միջուկը` տախտակ, աստառը` դրոշմազարդ կտաւ:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Յայտնութիւն` 1բ, Ծնունդ` 2ա, Ընծայումն` 3բ, Մկրտութիւն` 4ա, Այլակերպութիւն` 5բ, Յարութիւն Ղազարու` 6ա, Մուտք յԵրուսաղէմ` 7բ, Ոտնալուայ` 8ա, Մատնութիւն` 9բ, Խաչելութիւն` 10ա, Յարութիւն` 11բ, Աւերումն դժոխոց` 12ա, Համբարձումն` 13բ, Հոգեգալուստ` 14ա, Փողհարումն հրեշտակաց` 15բ, Վերջին դատաստան` 16ա: Մատթէոս` 24բ, Մարկոս` 104բ, Ղուկաս` 150բ, Յովհաննէս` 224բ: Խորան` 17բ, 18ա, 18բ, 19ա, 19բ, 20ա, 20բ, 21ա, 21բ, 22ա: Կիսախորան` 25ա, 105ա, 151ա, 225ա: Լուսանցազարդ` բուսական, կենդանական: Զարդագիր` հանգուցագիր, կենդանագիր, թռչնագիր: Գոյներ` կարմիր, կանաչ, դեղին, սրճագոյն, սեւ:

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ - Աւետարան Ղուկասու: Ժ-ԺԱ դդ.: 1(Ա)+1(Բ), ստացուած 1 թերթի ընդլայնակի հատումից: Մագաղաթ, երկսիւն, բոլորագիծ երկաթագիր (նմուշ` Աա): Կարդալ Աբ, Բա, Աա, Բբ. [ ագա]նել ընդ նոսա... ասացեալ եցոյց նոցա (ԻԴ, 29-40):

ՎԻՃԱԿ` բաւարար:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 25ա-101ա Աւետարան Մատթէոսի (կից` 101ա, Ոտանաւոր. Մատթէոս մարդ անուանեցաւ...):

2. 105ա-47ա Աւետարան Մարկոսի (կից` 147աբ, Ոտանաւոր. Այս Մարկոսի ասի առիւծ...: 147բ-8ա Յարուցեալ Յիսուս):

3. 148աբ Վասն Ղուկասի աւետարանչի (Նախադրութիւն): 151ա-222ա Աւետարան Ղուկասու (կից` 222բ Ոտանաւոր. Այս Ղուկասու եզն ասացին...):

4. 222բ Նախադրութիւն: 225ա-80ա Աւետարան Յովհաննու (կից` 280աբ Ոտանաւոր. Այս Յոհաննէս արծուանման...):

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

280բ Փա՜ռք...|| (281ա) Եւ արդ, գրեցաւ սուրբ Աւետարանս ի մայրաքաղաքս Բաղէշ, ի դուռն Սուրբ Է խորան եկեղեցոյ, ձեռամբ անարժան եւ անիմաստ գրչի` Յովանէս իրիցուս, ի թվականիս մերում Հայկազնեան տօմարի ի ՌՃԻ եւ չորսինն (1675), ի հայրապետութեան սուրբ Աթոռոյն Էջմիա||(281բ)ծնի Յակոբ սրբազան կաթողիկոսին եւ յառաջնորդութեան քաղաքիս Մեսրովպ ճգնազգեաց վարդապետին, այլ եւ քաջ րաբունապետին` երկրորդ Վարդան վարդապետի եւ հարազատին իւրոյ` Աբրահամ բանասիրին, որ նոքա եղեն պատճառ անարժանիս ի յուսումն ծաղկին, միթէ տէր Քրիստոս զիւրեանքն ընդ երկոտասան սուրբ վարդապետացն դասեսցէ. ամէն:

Արդ, ես` անարժանս ի կարգաւորաց եւ անպիտանս ի մանկունս եկեղեցւոյ Յովանէս էրէցս, աղաչեմ զձեզ, յորժամ հանդիպիք սուրբ Աւետարանիս եւ վայելէք յամէնառատ եւ ծաղկաւէտ բուրաստանէս, յիշեցէք ի Քրիստոս զեղեռնագործ Յովանէս գրիչս եւ Աստուած ողորմի ասացէք ծընօղաց իմոց` տէր Սահակին եւ Աննային, եւ որդոյն իմոյ` Սահակ պատանեկին, եւ կողակցոյն իմոյ, որ ծըրեցի զսուրբ Աւետարանս եւ ծաղկօք զարդարեցի, եւ անմեղադիր լերուք խոշորութեան եւ սխալանացս, զի առաջին արուեստ ծաղկիս սա է, եւ կար || (282ա) մեր այսչափ օժանդակեաց: Այլ եւ յիշեցէք ի Քրիստոս զուսուցիչն իմ` զՎանեցի Սահակ վարդապետն, որ ուսոյց ինձ զծաղիկն եւ զարուեստ` գրչութեան, եւ ձեզ յիշողացդ եւ մեզ յիշեցելոցս առ հասարակ ողորմեսցի Քրիստոս յաւուրն ահեղին. ամէն: Հայր մեր:

Դարձեալ յիշեցէք ի Քրիստոս Աստուած զստացող սուրբ Աւետարանիս` զհեզահոգի եւ զբարեմիտ եւ զաստուածասէր այրն Նաւիկ եւ զեղբայրքն ( այս եւ յաջորդ ընդգծուածները` այլ ձեռքով), որ ստացաւ զսուրբ Աւետարանս ի հալալ արդեանց իւրոյ եւ եդ յիշատակ բարի հոգոյ իւր եւ ծնօղացն, հօրն` Ամիրխանին, եւ մօրն` Շաղգուլին, եւ զաւակաց իւրոց` Ատոմին, Վարդանին, եւ եղբօր որդոց` Դաւթին, Աւդալին, Յարութենին: Կրկին Աստուած ողորմի ասացէք Դարմանին, Մարգարին, Ղարիպջանին, որ ցանկացօղ եղեւ այսմ լուսազարդ եւ ծաղկափթիթ սուրբ Աւետարանիս, եւ ստացաւ զսա եւ եդ յիշատակ ի դուռն սուրբ...(բաց), եւ թէ ոք ծախէ կամ գրաւէ, զպատառն Յուդայի առցէ. ամէն:

2. 103բ (Ստացողի) Աստուած ողորմի Նաւասարդին կենդանի հոգւոյն եւ իւր հարազատ եղբարցն` Դարմանին, Մարգարէին, Ղարիպին, որ առին յիշատակ ըզԱւետարանս: Աստուած զիւրեանց մեղքն թողու:

282բ Դարձեալ կրկին Քրիստոս աւրհնէ զռէս Նաւիկն եւ զիւր եղբայրքն` զԴարման, զՄարգարէն, զՂարիպջան, եւ ողորմի իւրեանց հանգուցեալ ծընօղացն` հօրն` Ամիրխան[ին], եւ մօրն` Ալթունին, եւ որդոց իւրեանց` Ատոմին, Վարդանին, Դաւթին, Աւդալին, Յարութենին, եւ քւերցն` Վարդխաթունին եւ Սուլթանին, եւ կողակցեացն իւրեանց, եւ ամենայն արեան մերձաւորացն մասն լիցի. ամէն:

Աստուած աւրհնէ զտէր Յարութիւն, որ նա եղեւ յորդորող առնելոյ սուրբ Աւետարանիս, միթէ տէրն Քրիստոս զինքն ընդ ԻԴ քահանայիցն դասեսցէ. ամէն: Հայր մեր, որ:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

222բ (նօտրգիր) Որ ողորմի ըստայցօղի գրոյս սուրբ Աւետարանիս` Ավազին, որ հալալ արդիանցըն իմ գնեցի սուրբ Աւետարանըս յիշատակ իմ ծնօղացըն` հօրըն` Պետրոսին, եւ մօրըն` Թուրվանդին, եւ Յեղպօրըն` Յեղին եւ Ուհան[ին], եւ Աստուած ողորմի Խաչայտուրի[ն], Մինասին, եւ կենդանացն արեւշատութիւն, յեղպօր որդին` Գրիգորին, Կիրայկոսի[ն], Յարութենին եւ իւր որդի Մարտիրոս[ին], Վարդանին, յեղպօր որդի Մի[ր]զին,Պետրոսին, Մինասի որդի Յեզիկին, Գրիգորի որդի Գալուստին եւ Ուհանին, որ ողորմի հանգուցեալ իւր կողայկից Այխայթունին եւ հարս[ի]ն` Լոսխաթին: ||(223ա) Աստուած յուր կենդանացըն արեւշատութիւն պարքեւեսցի եւ իւր նընջեցելոցըն մեղացըն թողութիւն պարքեւեսցի. ամէն: Որ ես մեղա[ւ]որ Ռըստակէսըս ազայտեցի ըզսուրբ Աւետարանըս գերութեան անօրինացըն թվին ՌՃԿԲ (1713)-սին, ամսնանըն նոյեմբեր ԺԳ-ին. ամէն:

318

ԱՒԵՏԱՐԱՆ

[Կիլիկիա՞] ԺԴ -XIV

ԾԱՂԿՈՂ` [Սարգիս Պիծա՞կ]: ՍՏԱՑՈՂ` Սէթ վրդ.:

ԹԵՐԹ` 312. չգրուած` 1ա: ՊՐԱԿ` Ա-ԻԶ 12: ՆԻՒԹ` մագաղաթ: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 21 14,3: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր(նմուշ` 24ա): ՏՈՂ` 22: ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, դռնակով, միջուկը` տախտակ, աստառը` կանաչ մետաքս: ՊԱՀՊԱՆԱԿ` 2+1 մագաղաթ:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Ծնունդ` 5ա, Մկրտութիւն` 8բ, Այլակերպութիւն` 48ա, Խորհրդաւոր ընթրիք` 77ա, Մուտք յԵրուսաղէմ` 124ա, Խաչելութիւն` 141բ, Յարութիւն Ղազարու` 143ա, 280ա, Յայտնութիւն` 150ա, Ընծայումն` 155բ, Համբարձումն` 239ա, Ոտնլուայ` 286բ, Հոգեգալուստ` 309ա: Մատթէոս` 1բ, Մարկոս` 88բ, Ղուկաս` 146բ, Յովհաննէս` 240բ: Կ ի ս ա խ ո ր ա ն` 2ա, 89ա, 147ա, 241ա: Լ ո ւ ս ա ն ց ա զ ա ր դ` բուսական, կենդանական, երկրաչափական: Զ ա ր դ ա գ ի ր` հանգուցագիր, կենդանագիր, թռչնագիր: Գ ո յ ն ե ր` կարմիր, մոխրագոյն, կանաչ, կապոյտ, սրճագոյն, սեւ:

ՎԻՃԱԿ` բաւարար: Տեղ-տեղ ցեցակեր, կազմի կոստղերը հանուած, դռնակը քիչ մաշուած:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 2ա-87բ Աւետարան Մատթէոսի: 88ա Նախադրութիւն:

2. 89ա-146ա Աւետարան Մարկոսի: (145ա-6ա Յարուցեալ Յիսուս): (146ա Նախադրութիւն):

3. 147ա-239բ Աւետարան Ղուկասու: 239բ Նախադրութիւն:

4. 241ա-312բ Աւետարան Յովհաննու: 312բ Նախադրութիւն

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

88ա (Ստացողի) Աւետարանս յիշատակ է Սէթ վարդապետին, ի Վարագ, ի դուռն Աւաք Սուրբ Նշանին: Աստուած ողորմի ասացէք (նման` 146ա, 240ա):

319

ԱՒԵՏԱՐԱՆ

Տաշտօն գիւղ ՌՃԺ -1661

ԳՐԻՉ` Եսայի Բարկուշատցի: ՍՏԱՑՈՂ` Հիւրիխան:

ԹԵՐԹ` 229. չգրուած` 1ա-6ա, 107ա, 221ա, 222բ-229բ: ՊՐԱԿ` 2 (3+9)+Ա-ԺԸ 12 (թ 13):ՆԻՒԹ` թուղթ լուսադրոշմով: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 18,3 13,8: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 27ա): ՏՈՂ` 22: ԿԱԶՄ` դրոշմազարդ սեւ կաշի, միջուկը` տախտակ, աստառը` արծաթաթել ծաղկահիւս գործուածք:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Մատթէոս` 6բ, Մարկոս` 68բ, Ղուկաս` 107բ, Յովհաննէս` 170բ: Կ ի ս ա խ ո ր ա ն` 7ա, 69ա, 108ա, 171ա: Լ ո ւ ս ա ն ց ա զ ա ր դ` բուսական, կենդանական: Զ ա ր դ ա գ ի ր` հանգուցագիր, կենդանագիր, թռչնագիր: Գ ո յ ն ե ր` կանաչ, դեղին, կապոյտ, կարմիր:

ՎԻՃԱԿ` բաւարար:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 7ա-68ա Աւետարան Մատթէոսի: 68ա Նախադրութիւն:

2.69ա-105բ Աւետարան Մարկոսի: 105բ-6բ Նախադրութիւն:

3. 106աբ Նախադրութիւն: 108ա-69բ Աւետարան Ղուկասու:

4. 169բ-70ա Նախադրութիւն: 171ա-219ա Աւետարան Յովհաննու:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

219ա Փա՜ռք... Շնորհիւ Տեառն սկսայ եւ ողորմութեամբ նորին կատարեցի զաստուածախօս եւ զաստուածաբնակ տառս` լուսազարդ սուրբ Աւետարանս ի լաւ եւ յընտիր օրինակէ, ձեռամբ անարժան եւ անպիտան, ամենայն կերպիւ ոչինչ, լի մեղօք Եսայի դպիր գրչի, ա՜խ, վա՜յ, ի թուականիս Հայոց ՌՃԺ (1661)-երրորդի, ընդ հովանեաւ նորաշէն սուրբ եկեղեցւոյ, ի յերկրէն Ղապանայ, ի գեղջէն Տաշտօնոյ, ի հայրենին եւ ծնունդն իմ Բարկուշատ, զհայրապետութիւն տեառն Յակովբի, առաջնորդ Ստաթէի աթոռոյս տէր Յովհաննէս վարդապետին, զթագաւորութիւնն Պարսից ազգին Փոքր Շահ- Ապազին, եւ այլն ընդ նմայ:

Ո՛վ հարք եւ եղբարք, յիշեցէք ի մաքրափայլ յաղօթս ձեր ստացօղ սուրբ Աւետարանիս Հիւրիխան լոկ անուամբ, զհայրն Ջահա[ն]մուլքն եւ զմայրն Խանումն եւ եղբարքն` Միրզան, Գիրին, Յովհաննէսն, եւ այլ ազգա || (219բ) կանսն` հին եւ նոր մերձաւորքս իմ: Յիշօ՛ղք, եւ դուք յիշեալ լինիք Քրիստոսի ահեղ դատաստանին. ամէն:

Դարձեալ, ո՛վ հարք եւ սրբասէրք, ի յաղօթս ձեր յիշեցէք ի այրն իմ` յիսնէն դատարկ եւ անզաւակ մընացեալ Աստուածատուր անւամբ, ծնօղք սորին Էվազն եւ իւր կենակիցն, որ կցորդ են սուրբ փրկականիս, եւ դուք փրկեալ լինիք ի գեհենոյն: Արդ, երես անկեալ աղաչեմ զձեզ, քաւիչք մեղաց, թողութիւն շնորհեցէք յանցանաց իմոց, անձնառն առի եւ ոչ Աստուած, վասն նախանձու եւ փոխեցի այր մի եւ Յովաննէս անուն` երկիւղած եւ բարեպաշտուն, եղբա[յ]ր սորին Յովսէփ, ծնօղք սոցին Ղարախան եւ Գոհարն եւ այլ ծաղկափթիթ մանկունք սոցին ի մաքրափայլ յաղօթս ձեր յիշեցէք. ամէն:

Սեւերես, մեղօք լի Հիւրիխանս ամուլ էի եւ անզաւակ, փոխեալ առն Բ եւ մնացեալ փոշիման եւ անճարակ: Եւ իմ զայս իմացեալ` գնեցի սուրբ Աւետարանս փրկութիւն հոգոյ իմոյ եւ զաւակ իմ զայս արարի փրկիչ սուրբ Աւետարանս, եւ ետու յիշատակ ի գեղս Կրմին || (220ա), եւ աստէն ոչ փոխի այլ դեղ, մնայ աստ անփոփոխելի, անայլայլելի` ի վայելումն: Զինչ քահանայ որ հանդիպի, ի տէրութիւն եւ պահեստի մնայ ի Ղարախանի որդի Յովհաննէսի, որդոց որդիս, ազգ եւ ազանցն մնայ, յիշատակ Հիւրիխանին մնայ եւ Մինասին հոգոյն, ողորմի թափեցէք. ամէն:

Ով ոք [հա՞]նի կամ նախանձի պատճառելով ծախելոյ կամ տեղիցն փոխելոյ գլուխ դնի, պատճառ եղնի` Հիւրիխանին մեղացն պարտական մնայ: Մի՛ լինիք պատճառ փոխելոյ Սիոնի որդի սուրբ Աւետարանիս. ամէն:

170ա. (ծաղկողի. անանուն) Եւ աստ յիշեցէք ծաղկող սուրբ Աւետարանիս///:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

220ա (1671 թ. գրչի ձեռքով) Ո՛վ մանկունք սուրբ եկեղեց[ե] այց, յիշատակարան ծրման թուականիս ՌՃԻ (1671) ամի, ի յորդորիլ տէր Հայրապետիս, ձեռամբ Աւէտ քահանայիս Եսայի` աշակերտ զիմս: Վասն մեր մեղացս ՌՃԺԸ (1669) թվիս պատուհաս մարախ եկեալ մինչ ՌՃԻ (1671) թուականն, եւ՛ յառաջն, եւ՛ յետն չիմացեալ: Բազում երկիրներ ապականեաց եւ սովալըլուկ արար Թփլիզոյ մինչեւ Շահաստան, եւս բազմաւերութիւն եղեւ Բարկուշատ, Ղափանաստան, Հիգարի, Դիզախ, Վարանտայ, Խաչին, Չարաբերդ: Պատրաստ կացէք` յիշունցաց կիրա||(220բ)կաբանից եւ այլ մեղաց յաղօթից ժամադեղաց, ժիր կացէք` մեղայի, խոստովանքի, ապաշխարանք յանձն առնելոյ, խոնարհ կացէք. ամէն: Հայր մեր, որ յերկին:

Այսպիսի չար ու դառն պատուհասէ չհանդիպիք: Ով կամենայ արքայութիւն մըտանել, սուրբ Աւետարանիս պատուիրանն պինդ պահէ, սրբասէր եւ առաքինի կենայ:

221բ (բոլորգիր) Յիշատակ է կենսաբեր, փրկագործ սուրբ Աւետարանս Սրաշնեցի Անդրէասին եւ ծնողաց, հօրն` Պալասանին եւ մօյրն` Հեղինարին, եւ պապն իմ Ասլանին եւ հօրեղբայրն իմ Ալիքսանին եւ կողակցին իմոյ` Հուրիխանին, եւ արեւշատ որդին իմոյ` Պալասանին: Եւս զանբիտան վերւոյգրեալ Անդրէաս առայ զայս սուրբ Ավետարանս ի դառն եւ ի նեղ ժամանակիս, որ 0սմանլուն եկաւ առաւ յերկիրս Պարսից, եւ եղեւ աւերումն Պարսից քաղաքաց եւ գեղորէից, եւ եղեւ կերութիւն եւ սրածութիւն քրիստոնէից. եւ այսպիսի վշտապատում ժամանակիս առայ: ||(222ա) Յիշեսջիք ի մաքրափայլ յաղօթս ձեր, եւ դուք` յիշօղտ յիշեալք լիջիք ի Քրիստոսէ յոյսն մերմէ. ամէն: ՌՃՀԵ (1726) թվին յունվարի Ժ:

320

ԱՒԵՏԱՐԱՆ

ԺԷ -XVII

 

ԹԵՐԹ` 338-4 (տե՛ս Պահպանակ). չգրուած` 3ա, 4բ-5ա, 6բ-7ա, 8բ-9ա, 10բ-1ա, 12բ, 111ա, 176ա, 336ա: ՊՐԱԿ` 1 10+Ա-ԻԷ 12: ՆԻՒԹ` մագաղաթ: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 20 14,2: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 27ա): ՏՈՂ` 21(13ա-180բ), 22(181ա-335բ): ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, դռնակով, միջուկը` տախտակ, աստառը` դեղին մետաքս: Ա փեղկը թաւշապատ, արծաթեայ զարդերով ու երիզով: Բ փեղկին արծաթեայ խաչ: ՊԱՀՊԱՆԱԿ` 2+2, թուղթ, հաշուած թերթաքանակի մէջ` 1-2, 337-8:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Մատթէոս` 15բ, Մարկոս` 111բ, Ղուկաս` 176բ, Յովհաննէս եւ Պրոխորոն` 269բ: Խորան` 3բ, 4ա, 5բ, 6ա, 7բ, 8ա, 9բ, 10ա, 11բ, 12ա: Կիսախորան` 16ա, 112ա, 177ա, 270ա: Լուսանցազարդ` տէրունական, բուսական, կենդանական: Զարդագիր` հրեշտակագիր, կենդանագիր, թռչնագիր, հանգուցագիր: Գոյներ` կարմիր, կապոյտ, մոխրագոյն, կանաչ, սպիտակ, դեղին, ոսկի, նարնջագոյն, վարդագոյն:

ՎԻՃԱԿ` բաւարար:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 3բ-4ա Թուղթ Եւսեբեայ:

2. 5բ-12ա Համաբարբառ(նաեւ լուսանցային):

3. 13ա-4բ Գլուխք: 14բ-5ա Համաձայնութիւն: 15ա Նախադրութիւն: 16ա-108բ Աւետարան Մատթէոսի:

4. 108բ-9ա Նախադրութիւն (շար. 172ա): 109բ-10բ Գլուխք: 112ա-73ա Աւետարան Մարկոսի (172բ Յարուցեալ Յիսուս):

5. 173բ-5ա Գլուխք: 175բ Նախադրութիւն: 177ա-267ա Աւետարան Ղուկասու:

6. 267բ-8ա Գլուխք (Ա-ԽԳ): 268բ-9ա Նախադրութիւն: 270ա-335բ Աւետարան Յովհաննու (335ա Իրք կնոջն շնացելոյ):

321

ԱՒԵՏԱՐԱՆ

ՌՃԻԷ-1678

ԳՐԻՉ, ԾԱՂԿՈ՞Ղ` Դաւիթ:

ԹԵՐԹ` 296. չգրուած` 1ա-5բ, 294ա-6բ: ՊՐԱԿ` 1 6+Ա-ԻԴ 12 (ԺԱ կրկ., ԺԳ 10, ԻԴ 4): ՆԻՒԹ` թուղթ, լուսադրոշմով: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 19,3 14,3: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 224ա): ՏՈՂ` 21(8բ-50ա), 20(50բ-293բ): ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, դռնակով, միջուկը` տախտակ, աստառը` կարմիր եւ դեղին մետաքս:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Մատթէոս` 7բ, Մարկոս` 83բ, Ղուկաս` 138բ, Յովհաննէս եւ Պրոխորոն` 229բ: Կիսախորան` 8ա, 84ա, 139ա, 230ա: Լուսանցազարդ` տէրունական, բուսական, կենդանական: Զարդագիր` մարդագիր, թռչնագիր, կենդանագիր, հանգուցագիր: Գոյներ` կարմիր, կանաչ, կապոյտ, դեղին, նարնջագոյն:

ՎԻՃԱԿ` բաւարար: Ցեցակեր 1-3, 265-96:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 6ա Նախադրութիւն (= թելադր. Մատթէոս աւետարանիչն...): 6ա-7ա Գլուխք: 8ա-81բ Աւետարան Մատթէոսի:

2. 81բ-2ա Նախադրութիւն (= թելադր. Մարկոս յաւետարանիչ...), 82ա Նախադրութիւն նոր ցանկին ( Աւետարան, որ ըստ Մարկոսի...): 82բ-3ա Գլուխք: 84ա-136ա Աւետարան Մարկոսի (135բ Յարուցեալ Յիսուս):

3. 136աբ Նախադրութիւն (= թելադր. Ղուկաս աւետարանիչս...): 136բ-7ա Նախադրութիւն նոր ցանկին ( Աւետարանս, որ ըստ Ղուկասու...), 137ա-8ա Գլուխք: 139ա-227բ Աւետարան Ղուկասու:

4. 227բ-8ա Նախադրութիւն (= թելադր. Յովհաննէս աշակերտ Յիսուսի...): 228ա Նախադրութիւն նոր ցանկին (Յովհաննու Աւետարանս գրեալ է...): 228բ Գլուխք (Ա-ԺԸ): 228բ-9ա Յաղագս տանց Աւետարանաց (Իսկ միահամուռ բաւանդակին չորեսին գլուխ... տունք ԸՌՅ (8300)): 230ա-93բ Աւետարան Յովհաննու:

Ունի լուսանցային Համաբարբառ:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

83բ (Մարկոսի նկարի ներքեւում) Դաւիթ:

228բ Յիշեցէք Դաւիթ (փակագիր) գրչի սորայ: Դաւիթ (փակագիր):

229ա Եւս առաւել զստացող սուրբ Աւետարանիս. ամեն:

229բ (Յովհաննու նկարի ներքեւում) Դաւիթ ծառայ սոցայ եւ Յիսուսի Քրիստոսի` փրկչին մերոյ. ամէն:

293բ Ի թվիս ՌՃԻԷ (1678) Յիսուսի Քրիստոս Աստուած:

Կնքադրոշմ` 278ա (փակագիր) Դաւիթ:

322

ԱՒԵՏԱՐԱՆ

ՌՃԼԶ-1687

ԳՐԻՉ` Վրթանէս երէց:

ԹԵՐԹ` 216. չգրուած` 1աբ, 62բ-3ա, 102ա, 167ա, 215բ, 216բ: ՊՐԱԿ` Ա-ԻԱ 12 (Ա, ԺԶ 8, Զ, Ժ 6, Է, ԺԱ 9, ԺԷ 7, ԺԸ 14, ԻԱ 5): ՆԻՒԹ` թուղթ, լուսադրոշմով: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 20,5 14,6: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 22ա): ՏՈՂ` 23 (երբեմն` 24): ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, դռնակով, միջուկը` տախտակ, աստառը` նախշազարդ կանաչ մետաքս:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Մատթէոս` 2բ, Մարկոս` 63բ, Ղուկաս` 102բ, Յովհաննէս` 167բ: Կիսախորան` 3ա, 64ա, 103ա, 168ա: Լուսանցազարդ` բուսական, կենդանական (նաեւ յուշկապարիկ), տաճար: Զարդագիր` թռչնագիր, հանգուցագիր: Գոյներ` կարմիր, կապոյտ, դեղին, կանաչ, մոխրագոյն, նարնջագոյն:

ՎԻՃԱԿ` բաւարար: Ցեցակեր 1-9, 24-33, 211-6: Թիկունքի կաշին պատռուած:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 2ա Նախադրութիւն: 3ա-62ա Աւետարան Մատթէոսի:

2. 64ա-101բ Աւետարան Մարկոսի (101ա Յարուցեալ Յիսուս):

3. 103ա-66բ Աւետարան Ղուկասու:

4. 168ա-215ա Աւետարան Յովհաննու:

Ստորին լուսանցքներում նշուած են Բժշկութեան եւ Պաշտաման Աւետարանների ընթերցուածները:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

215ա Արդ, գրեցաւ սուրբ Աւետարանս թվ. ՌՃԼԶ (1687)-ին, ձեռամբ ամենամեղ եւ անարժան, մեղաւոր Վրթանէս իրիցու: Ո՜վ մանկունք սուրբ եկեղեցոյ, աղաչեմ զձեզ, յորժամ հանդիպիք սուրբ Աւետարանիս, Աստուած ողորմի ասացէք մեղաւորիս, [եւ] Աստուած ձեզ ողորմի. ամէն: Հայր մեր, որ ե:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 216ա (ԺԸ դ., բոլորգիր) Փա՜ռք ամենասուրբ Եր[ր]որթութեանն, որ ըստացաւ սուրբ Աւետարանս իւր հալալ արդեանցն, ետ յիշատակ իւր ծնողացն, հայրին` Թումանին, մայրին` Գայրանին, կողակցին` Յարութենին, որդոցն եւ դստերեցն եւ ամեն մերցայկայիցն: Եւ որք հանդիպիք սմայ, մին բերան Ողորմի ասէք, տէրն Քրիստոս ձեզ ողորմի ի մոյսանգամ գալըստեան. ամէն:

2. 216ա (ԺԸ դ., շղագիր) Է մահըրման, Ա շապիկ, Ա ծած[կ]ոց, Բ Աւետարան, Բ շուրջառ:

323

ԱՒԵՏԱՐԱՆ

ՓիրավատիՌՃԼԴ-1685

ԳՐԻՉ` Աբրահամ երէց: ՍՏԱՑՈՂ` խօճայ Յովհաննէս Մեղրեցի:

ԹԵՐԹ` 286-1 (Ա փեղկին կպցրած թերթը սխալմամբ թերթակալուած). չգրուած` 1ա, 2բ-3ա, 4բ-5ա, 6բ-7ա, 8բ-9ա, 10բ, 83ա, 133ա-4ա, 217բ-8ա, 286բ: ՊՐԱԿ` 1 10+Ա-ԻԳ 12 (Է, ԻԳ 11, ԺԱ, ԺԸ 13): ՆԻՒԹ` թուղթ, լուսադրոշմով: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 19,5 14: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 26ա): ՏՈՂ` 21(12բ-81ա, 285աբ), 20(81բ-284բ): ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը` տախտակ, աստառը` թուղթ. մասն առաջին եւ վերջին պրակների:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Մատթէոս ("ջմբըփ)` 11բ, Մարկոս ("ջսըփ)` 83բ, Ղուկաս` 134բ, Յովհաննէս` 218բ: Խորան` 1բ, 2ա, 3բ, 4ա, 5բ, 6ա, 7բ, 8ա, 9բ, 10ա: Կիսախորան` 12ա, 84ա, 135ա, 219ա: Լուսանցազարդ` բուսական, կենդանական (նաեւ յուշկապարիկ), տաճար, խաչ: Զարդագիր` մարդագիր, թռչնագիր, բուսագիր: Գոյներ` կարմիր, կապոյտ, կանաչ, դեղին, նարնջագոյն, մոխրագոյն, ոսկի:

ՎԻՃԱԿ` բաւարար:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. Աստառ Ա-1ա Թուղթ Եւսեբեայ:

2. 3բ-10ա Համաբարբառ (նաեւ լուսանցային):

3. 12ա-81ա Աւետարան Մատթէոսի:

4. 81բ-2բ Գլուխք: 84ա-130ա Աւետարան Մարկոսի:

5. 130բ-2բ Գլուխք: 135ա-216բ Աւետարան Ղուկասու:

6. 217ա Գլուխք (Ա-ԺԸ): 219ա-81բ Աւետարան Յովհաննու:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

11ա Որ ողորմի ստացողի գրոցս խօճայ Յովանէսին եւ իւր ծնօղացն հոգւոյն. ամէն:

130ա Զմեղուցեալ գծող սորա զԱբրահամ երեցս, զհայրս եւ զմայրս` զփոխեալն առ Քրիստոս յիշեցէք ի Տէր, նաեւ ստացող սուրբ Աւետարանիս խօճայ Յովանէսն, զհայրն եւ զմայրն նորա յիշեցէք ի տէր Քրիստոս, յիշելեացս եւ յիշողոցդ առ հասարակ Ողորմի ասողացդ. ամէն:

216բ Ստացողին սուրբ մատենիս,

Որ եւ անուն է Յովանէս,

Արդ, հայցեցէք թողուլ զպարտիս,

Որ ժողովեալ էք ի սուրբ յարկիս:

Հայր մեր, որ... փրկեա զմեզ ի չարեն:

281բ Փա՜ռք... ||(283ա) Արդ, աւարտեցաւ սուրբ եւ տիեզերալոյս, հեզախաղաց եւ քառավըտակ աղբիւրս` եդեմական աւետեաց բանակս յուսոյն մերոյ եւ փրկչին Յիսուսի Քրիստոսի ի թվաբերութեանս Հայոց ՌՃԼԴ (1685)-ին, սեպդեմբերի ամ||(283բ)սոյն Է, ի երկիրն Հռոմէլի, ի քաղաքին Փրավատի, ի դուռն Սուրբ Ստեփաննոսին, ի հայրապետութեան տեառն Եղիազար կաթուղիկոսին Սուրբ Էջմիածնի, ձեռամբ մեղսամակարդ եւ բազմավտանգ անձին Աբրահամ էրէցս մեղսամած գրչի, որ եմ յերկրեն Գեղամայ, որ կոչի գիւղս իմ Ղուլալի: Եւ հայրն իմ Ադումն եւ մայրն իմ Հռիփսիմեն եւ եղբարքն իմ Յոհանեսն, Մկրտիչն եւ վարդապետն իմ տէր Հայրապետն: Ի լաւ եւ ընտիր օրինակէ, ի խնդրոյ սորա` բարեմիտ եւ աստուածասէր Մեղրեցի խօճա Յովաննէսին, քանզի փափակող եղեալ աստուածաշունչ եւ աստուածախօս մատենիս այս` սուրբ Աւետարանիս Քրիստոսի, ստա[նա]լով զսա ի յարդար վաստակոց իւրոց եւ մեծագոյն յուսով փափակող եղեւ տէրունական բանին, որ ասէ.||(284ա) Երանի, որ ունիցի զաւակ ի Սիոն եւ ընդանեակ ի վերինն Երուսաղէմ:

Արդ, այս բարեմիտ խօճա Յովաննէսն ետ գրել` լինելով հոգոյ իւրոյ անջնջելի յիշատակ իւր եւ ծնօղաց իւրոց` մեծ պապն Փիրումն եւ մամն Գուլումն, հօրն` Կիրակոսին, եւ մօրն` Մարիամին, ||(284բ) եւ եղբօրն` Աստուածատուրին, եւ հանգուցեալ եղբօր Յոհանին եւ դեռաբոյս եղբօրն Առաքելին, եղբօր որդի Փիրումին եւ քուերցն` Եղիսաբեթին, Մարթային, Նանային, եւ ամենայն ազգատոհմից իւրոց:

Արդ, աղաչեմք զամենեսեան, որք հանդիպիք այսմ աստուածախօսութեան սուրբ Աւետարանիս եւ օր ըստ օրէ ուռճացեալ զուարճանայք ի սմանէ, յիշեսջիք ի մաքրափայլ աղօթս ձեր զստացող սորա զՅովաննէսն եւ զհայրն Կիրակոսն եւ մայրն Մարիամն ||(285բ) եւ եղբօրն` Աստուածատուրին, Առաքելին, հանգուցեալ եղբօրն` Յոհանին, եւ քուերցն` Եղիսաբեթին, Մարթային, Նանային հանդերձ ամենայն զարմօք եւ արեան մերձաւորօք: Եւ որք յիշէքդ եւ Աստուած ողորմի ասէք ինձ` մեղաւոր գրչիս` նաեւ ստացողի սուրբ Աւետարանիս` Յովանէսին, եւ իւր ծնօղացն եւ զայլ ամենայն ննջեցեալքն յիշեցէք ի Քրիստոս, եւ դուք յիշեալ լիջիք ողորմութիւն Աստուծոյ եւ վերին յԵրուսաղեմի արժանասջիք ի Քրիստոսի Աստուծոյ մերոյ. ամէն:

Արդ, աղաչեմք զձեզ, ո՜վ ընթերցողք սուրբ Աւետարանիս, յիշեցէք խօճա Շահինն, որ խիստ մխիթարեց զիս` մեղաւոր գրչիս գերակրօք, գինօք, անուշահամ մրկօք եւ ճարտարխօս լեզուօք, եւ Աստուած զձեզ յիշէ. ամէն: Հայր մեր:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

285ա (ԺԸ դ., բոլորգիր) Նաեւ վերջին ունող եւ ստացողի տեառնաբուխ սուրբ Աւետարանիս պարոն Սաղօվմոն, որ օժար կամօք ըստացաւ զսա ի հալալ արդեանց իւրոց եւ յետ զսա յիշատակ ի դուռըն Սուրբ Մարիամ յեկեղեցւոյն սակս հոգւոյն իւրոյ եւ կենաց աջորդ որդոցն իւրոց, եւ ինքն հանգեաւ խաղաղութեամբ ի Քրիստոս եւ աւելաւ ի թիւըս արդարոց, ի կեանս անվախճան եւ ուրախութիւնս անպատում, որոյ տէր Աստուած զըիւր հոգին լուսաւորեսցէ եւ ընդ արդարոցն դասակից, պսակակից արասցէ. ամէն:

Այլ եւ յիշեցէք ի Քրիստոս զպարոն Սաղօվմոնն եւ զկողակիցն իւր` զՎարվառն, որ մայր էր ամենայր որբոց եւ օտարաց, եւ որդոցն` պարոն Գասպարին եւ Պետրոսին, Պօղոսին եւ կրսեր Մարտիրոսի գրչի: Եւս յիշեցէք ի Տէր զպարոն Գասպարըն եւ զորդիսն իւր Մէլքոնն եւ ||(285բ) Պաղտասարն եւ զՄէսրոբն եւ մայրն սոցա Թազագուլն: Դարձեալ յիշեցէք զպարոն Սաղօմոնն, որ գնեաց զսայ ի երեգտասանի հազարոյ, որ է Գ բիւր դիան, եւ դստերին իւր ի Գեարանն եւ Եթարն, որ առ Տէր վճարեաց զպարտս իւր, եւ զորդէգիր իւր` զԿիրակոսն, եւ ամենայն արեանարու ընթերցողաց, եւ Ողորմի ասողաց Աստուած ողորմեսցի ի միւսանգամ գալստեանն իւրոյ եւ ար[ժ] անի արասցէ զստացող սուրբ գըրոց երկնային առաքաստին, լուսեղէն պատմուճանին, անթառամ պսակին, աչագահ դասին, երանաւէտ բարբառին, որ ասէ. Եկայք, օրհնեալէք հօր իմոյ, ժառանգեցէք զպատրաստեալ ձեզ զ[կ]եանս ի հանդերձեալ երկըրի, ուր անճառ ցնծութիւնն եւ անպատում ուրախութիւնն. ամէն: Յաւիտեանս:

Գրչափորձ` 11ա (Բոլորգիր եւ նօտրգիր) Գրչափորձ: Այսօր գրչափոր: Այսօր յարեաւ ի մեռելոց... 286ա (նօտրգիր) Եկն եհաս լալումն...

324

ԱՒԵՏԱՐԱՆ

ԺԷ -XVII

ԹԵՐԹ` 308. չգրուած` 1ա-5ա, 6բ-7ա, 8բ-9ա, 10բ-1ա, 12բ-3ա, 14բ-5ա, 17բ-8ա, 99ա, 241ա, 307ա-8բ: ՊՐԱԿ` 3(2+2+10)+Ա-ԻԵ 12(ԻԵ 6): ՆԻՒԹ` մագաղաթ: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 18,9 13,5: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 15ա): ՏՈՂ` 21: ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը` տախտակ, աստառը` կարմիր կտաւ:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Մատթէոս` 18բ, Մարկոս` 99բ,Ղուկաս` 153բ, Յովհաննէս եւ Պրոխորոն` 241բ: Խ ո ր ա ն` 5բ, 6ա, 7բ, 8ա, 9բ, 10ա, 11բ, 12ա, 13բ, 14ա: Կիսախորան` 19ա, 100ա, 154ա, 242ա: Լուսանցազարդ` բուսական, կենդանական, ճարտարապետական: Զարդագիր` մարդագիր, թռչնագիր, հանգուցագիր, կենդանագիր: Գոյներ` կարմիր, կապոյտ, կանաչ, վարդագոյն, նարնջագոյն, սպիտակ, ոսկի, մոխրագոյն, դեղին:

ՎԻՃԱԿ` բաւարար: Տեղ-տեղ թանաքը դժգունած: Ա փեղկի եւ թիկունքի կաշին պատռուած, փականազերծ:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 5բ-6ա Թուղթ Եւսեբեայ:

2. 7բ-14ա Համաբարբառ (նաեւ լուսանցային):

3. 15բ-7ա Ցանկ գլխոց: 19ա-96բ Աւետարան Մատթէոսի:

4. 97ա Նախադրութիւն: 97բ-8բ Ցանկ գլխոց: 100ա-51ա Աւետարան Մարկոսի (150ա Յարուցեալ Յիսուս):

5. 151աբ Նախադրութիւն: 151բ-3ա Ցանկ գլխոց: 154ա-238բ Աւետարան Ղուկասու:

6. 239աբ Նախադրութիւն: 239բ-40բ Ցանկ գլխոց: 242ա-99բ Աւետարան Յովհաննու:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

306ա Փա՜ռք... ամէն:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

306ա Արդ, յիշեցէք ի մաքրափայլ յաղօթըս ձեր զԲուրհուտեցի մահտեսի Եփրիանոսն եւ եղբայրն Ազվազն եւ որդոցն` մահտեսի Սինանին, մահտեսի Գուլնազարին եւ Կարապետին, եւ թոռանց` Ծատուրին, Ծերունին, Ղանտուն, Փանոսին, Նիկողոսին եւ Մարտիրոսին, Անանին եւ Յարութենին եւ ամենայն յարեան մերձաւորաց: Եւս առաւել յիշեցէք զարժանաւոր յաղօթս ձեր զմահտեսի Յոհանն, որ ստացաւ զսուրբ Աւետարանս Քրիստոսի ի հալալ ընչից իւրոց եւ արդար ||(306բ) վաստակոց, ի վայելումն անձին իւրոյ եւ ամենայն ազգատոհմիցն` կենդանեաց եւ ննջեցելոց, եւ եդ յիշատակ ի դուռն Սուրբ Յովհաննու Մկրտչի յեկեղեցոյն, զոր տէր Աստուած անջինջ յիշատակ պահեսցէ եւ ի փառս իւր համարեսցի. ամէն:

Եւ արդ, վերստին նորոգեցաւ զսուրբ Աւետարանս ի թուականութեանս Հայոց ՌՃԽԳ (1694), ի հայրապետութեան տեառն Նահապետի, չորրորդ ամի կաթուղիկոսութեանն Սուրբ Էջմիածնի: Այլ եւ յիշեցէք ի յօթապատառ յաղօթս ձեր զհեզահոգի վերոյգրեալ մահտէսի Յոհանն, որ յեռափափ[ագ] սիրով վառեալ` յաստուածային սիրովն զարդարեաց զտուփ սուրբ Աւետար[ան]իս, ներքոյ եւ արտաքոյ արծաթապատ եւ զոսկէզօծ յօրինուածովք, ի փառս Քրիստոսի Աստուծոյն, որ է աւրհնեալ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

325

ԱՒԵՏԱՐԱՆ

Ի դուռն Սուրբ Յովհաննու Մկրտչին ՌՃԺԵ -1666

ԳՐԻՉ` Վրդանէս երէց: ՍՏԱՑՈՂ` Գրիգոր խաւճա Վանանդեցի:

ԹԵՐԹ` 348. չգրուած` 1աբ, 5ա, 169ա, 271բ, 273բ-4ա, 348աբ: ՊՐԱԿ` Ա-ԻԹ 12: ՆԻՒԹ` թուղթ: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 19,6 13,1: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 20ա): ՏՈՂ` 20: ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, դռնակով, միջուկը` տախտակ, աստառը` դրոշմազարդ կտաւ:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Մատթէոս` 5բ, Մարկոս` 107բ, Ղուկաս` 169բ, Յովհաննէս եւ Պրոխորոն` 274բ: Կիսախորան` 6ա, 108ա, 170ա, 275ա: Լուսանցազարդ` բուսական, կենդանական (նաեւ յուշկապարիկ), տաճար: Զարդագիր` մարդագիր, թռչնագիր, կենդանագիր, հանգուցագիր: Գոյներ` կարմիր, կապոյտ, կանաչ, մանիշակագոյն, սպիտակ, ոսկի, վարդագոյն:

ՎԻՃԱԿ` բաւարար: Ցեցակեր 1-7, 345-8: Կազմի թիկունքը վնասուած:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 2ա-3ա Սկիզբն գլխոց: 3բ-4ա Համաձայնութիւն: 4աբ Նախադրութիւն: 6ա-105ա Աւետարան Մատթէոսի (կից` Թելադրութիւն. Մատթէոս աւետարանիչն ի կողմանէ փրկչին... ):

2. 105բ-6բ Սկիզբն գլխոց: 107ա Նախադրութիւն: 108ա-68ա Աւետարան Մարկոսի:

3. 168բ Նախադրութիւն: 170ա-270ա Աւետարան Ղուկասու (կից` 270բ Թելադրութիւն. Ղուկաս արուեստիւ բժիշկ գոլով...):

4. 272ա Գլուխք (Ա-ԺԸ): 272բ-3ա Նախադրութիւն: 275ա-347բ Աւետարան Յովհաննու (347ա Իրք կնոջն շնացելոյ):

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. 347բ (Գրչի) Գրեցաւ սուրբ Աւետարանս թվին ՌՃԺԵ (1666) ամին, ի ձեռամբ անարժան Վրդանէս իրիցու:

2. 271ա (Ստացողի) Փա՜ռք... Եւ ես` մեղաւոր եւ անարժան Վանանդեցի խաւճա Գրիգորս, առի զսուրբ Աւետարանս հալալ ընչից եւ արդար վաստակոց իմոց եւ ետու վախմ ի դուռն Սուրբ Յովաննէս Մկրտչին եւ ասացի. Ով ոք հանէ ի սուրբ եկեղեցոյս վասն ծախելո, վասն առնելո, նզովեալ եղիցի սուրբ առաքելոց եւ ամենայն սրբոց. ամէն:

Արդ, աղաչեմ զձեզ, ո՜վ հանդիպողք, յիշեցէք զսրբամիտ եւ հեզահոգի խաւճա Գրիգորն եւ հայրն իւր Հախպանտին եւ մայրն իւր Սաւլթանփաշին եւ եղբայրն իւր Միրիմանին եւ կողակիցն իւր Սաւլթանկուլին եւ հոգեւոր որդին իւր Սարքիսին եւ դուստրն նորա Մարգարիտին: Կարդալով կամ օրինակելով` Աստուած ողորմի ասացէք իւրոց հոգւոյն. ամէն: Հայր մեր:

Թվին ՌՃԺԵ (1666) գրեցաւ յիշատակարանս, ջրօրհնէից Ը-օրէից հինգշաբթի օրն, իւր սուրբ սեղանին վերայ:

326

ԱՒԵՏԱՐԱՆ

ԺԷ -XVII

ԳՐԻՉ, ՍՏԱՑՈՂ` Յովանէս երէց:

ԹԵՐԹ` 277. չգրուած` 129աբ, 214բ-5բ, 277բ: ՊՐԱԿ` Ա-ԻԳ 12(Ա 10, ԻԳ 15): ՆԻՒԹ` թուղթ, լուսադրոշմով: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 20 14,5: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 41ա): ՏՈՂ` 21(1ա-20բ), 22(21ա-276բ): ԿԱԶՄ` շագանակագոյն կաշի, միջուկը` տախտակ, աստառը` թուղթ:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Կիսախորան` 1ա, 82ա, 130ա, 216ա: Լուսանցազարդ` բուսական, կենդանական (նաեւ յուշկապարիկ), տաճար: Զ ա ր դ ա գ ի ր` թռչնագիր, հանգուցագիր, կենդանագիր: Գոյներ` կարմիր, կանաչ, կիսախորանները` սեւ:

ՎԻՃԱԿ` բաւարար: 1-30, 267-77 թերթերն ու աստառները ցեցակեր: Կազմի կաշին մաշուած ու պատռուած:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 1ա-81ա Աւետարան Մատթէոսի:

2. 82ա-128բ Աւետարան Մարկոսի:

3. 130ա-214ա Աւետարան Ղուկասու:

4. 216ա-76բ Աւետարան Յովհաննու (275բ Գիր կնոջ շնացելոյ):

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

81ա Գրեցաւ զսուրբ Աւետարանս ձեռամբ անարժան Յովանէս: Աստուածասէր եւ բարեմիտ եւ երկիւղած Մուրատին, Խաչատուրին, Քասբարին, որդի Վարդիկին եւ իւր որդի Խաչատուրին, Մուրատին եւ Քասբարին, եւ կողակցին` Վարդխաթունին, եւ արեան մերձաւորաց. ամէն:

Աղաչեմ զձեզ, ո՜վ սուրբ քահանայք եւ պաշտօնեայք, որք հանդիպիք ի սուրբ ||(81բ) Աւետարանիս կարդալով կամ աւրինակելոյ, յիշեցէք զՄուրատն, զԽաչատուրն եւ Քասբարն եւ Աստուած ողորմի ասացէք, եւ Քրիստոս Աստուած ձեզ ողորմեսցի ի միւսանգամ գալստեան իւրոյ. ամէն: Հայր մեր, որ յե[րկինս]:

276բ Փա՜ռք փրկչին եւ յիշատակ գրչի` Յովաննէս իրիցւի... Գրեցաւ սուրբ Աւետարանս ձեռամբ անարժան Յովանէս իրիցուէ, յիշատակ իմ եւ ծնօղաց իմոց, հօրն` տէր Թորոս, եւ մայրն իմ` Կիչիխանն: Ով ոք հանդիպիք, Աստուած ողորմի ասացէք, եւ Աստուած ձեզ ողորմեսցի. ամէն:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 1բ (ԺԸ դ. շղագիր) Ես` տէր Մարտիրոս, տվի Գրիգոր վարդապետին Գ լիտր պանիր Զատիկ ուրփաթ օրն տոմ թէոո յիմանաք, յեղպարք, դվիթի գին է այս պանիրս: Ես` տիրացու Բարսեղնս վկ[այ]:

2. 277ա (ԺԸ դ. շղագիր, այլ ձեռք) Յիշատակ է սուրբ Աւէտարանս Ակոբ էրցին, հօրն` Եղիկին, մօրն` Խաթունին, տէր Առաքելին, որդուն` Ծատուրին, Ոսկանին, մօրին` Հզուրին: Ով որ կարդայ կամ օրինակի, մին պէրան Ողորմի ասի, Աստուած իւր հոգին լուսայորի. ամէն:

Թայմազ խանն, որ Էրվան առաւ, թիվ ՌՃՁԴ-մն (1735) էր:

327

ԱՒԵՏԱՐԱՆ

ՌՃԼԵ-ՌՃԼԶ-1686-1687

ԳՐԻՉ` Աստուածատուր երէց:

ԹԵՐԹ` 279. չգրուած` 1աբ, 3բ-4ա, 5բ-6ա, 7բ-8ա, 9բ, 13ա, 88ա, 140ա, 179աբ: ՊՐԱԿ` Ա-ԻԴ 12(ԻԴ 3): ՆԻՒԹ` թուղթ: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 19 12,7: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 71բ): ՏՈՂ` 21: ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, դռնակով, միջուկը` տախտակ, աստառը` կապոյտ մետաքս:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Մատթէոս` 13բ, Մարկոս` 88բ, Ղուկաս` 140բ, Յովհաննէս եւ Պրոխորոն` 221բ: Լուսանցազարդ` տէրունական, բուսական, ճարտարապետական: Զարդագիր` հրեշտակագիր, կենդանագիր, թռչնագիր, հանգուցագիր: Գոյներ` կարմիր, կապոյտ, կանաչ, վարդագոյն, ոսկի, մոխրագոյն, շագանակագոյն, սեւ, դեղին:

ՎԻՃԱԿ` բաւարար: 234բ, 235ա առանձին բառեր եղծուած, կազմի եզրերը մաշուած:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1. 2բ-3ա Թուղթ Եւսեբեայ:

2. 4բ-9ա Համաբարբառ (նաեւ լուսանցային):

3. 10ա Նախադրութիւն: 10բ-2ա Գլուխք: 12բ Համաձայնութիւն: 14ա-86ա Աւետարան Մատթէոսի:

4. 86ա Նախադրութիւն: 86բ-7բ Սկիզբն գլխոց: 89ա-137ա Աւետարան Մարկոսի:

5. 137բ Նախադրութիւն: 138ա-9բ Սկիզբն գլխոց: 141ա-219բ Աւետարան Ղուկասու:

6. 220ա Նախադրութիւն: 220բ-1ա Սկիզբն գլխոց (Ա-ԽԱ): 222ա-77բ Աւետարան Յովհաննու:

Բ. 2ա [ Աւետարանացոյց] - Աւետարանըս Մատթէոս, համար ՃԽԶ, Գ գլուխն. Եւ իբրեւ լուաւ զայս Յիսուս... Աւետարան ըստ Յոհաննու, ԽԶ համար, Ա գլուխն. Յետ այսորիկ հացկեր ուտեն է:

ԺԸ դ. նօտրգիր յաւելագրութիւն ազատ էջի վրայ:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

12բ Թվին ՌՃԼԵ (1686), յուլիսի ԻԱ:

220ա Գրեցաւ սուրբ Աւետարանս ի թվին ՌՃԼԶ (1687) ամին, ձեռամբ նուաստ եւ ապիկար Աստուածատրի իրիցի, որդոյ տէր Մկրտիչ գրչի: Աղաչեմ զհանդիպօղսդ` յիշել ի մաքրափայլ յաղօթս ձեր զստացօղ սուրբ Աւետարանիս... (շար. թափուած):

278ա Յիշատակարան. Փա՜ռք... ||(278բ) հրեղինացն անմահիցն զմահկանացուս առնել հաղորդս... (շար. թափուած):

328

ԱՒԵՏԱՐԱՆ

ԺԶ -XVI

ՍՏԱՑՈՂ` Մ... (քերուած):

ԹԵՐԹ` 231. չգրուած` 1աբ, 231աբ: ՊՐԱԿ` Ա-ԻԱ 12(Ա 11, ԺԵ-ԺԹ 10, Ի 8, ԻԱ 6): ՆԻՒԹ` թուղթ: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 20,6 14,7: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 41ա): ՏՈՂ` 21(2ա-178ա, 197աբ), 20(179ա-87բ), 22 (188ա-96բ, 198ա-230բ): ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը` ստուարաթուղթ, աստառը` հնատիպ ժամագրքի թերթեր: Ա փեղկին` արծաթեայ խաչ, վրան` խաչելութիւն:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Մարկոս` 65բ, Ղուկաս` 105բ, Յովհաննէս եւ Պրոխորոն` 178բ: Կ ի ս ա խ ո ր ա ն` 2ա, 66ա, 106ա, 179ա: Լուսանցազարդ` բուսական, կենդանական: Զարդագիր` հրեշտակագիր, հանգուցագիր, կենդանագիր, թռչնագիր: Գոյներ` կարմիր, կանաչ, դեղին, սեւ:

ՎԻՃԱԿ` բաւարար: Նորոգուած: Եզրահատումից լուսանցազարդերը վնասուած: Ստորին լուսանցքներում խոնաւութեան հետքեր: Տեղ-տեղ պատռուած, բնագիրը վնասուած (26բ, 27ա):

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 2ա-65ա Աւետարան Մատթէոսի:

2. 66ա-105ա Աւետարան Մարկոսի:

3. 106ա-78ա Աւետարան Ղուկասու:

4. 179ա-230բ Աւետարան Յովհաննու:

Ունի լուսանցային Համաբարբառ:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

105ա Տէր Աստուած Յիսուս Քրիստոս, քո սուրբ յարութեամբդ, բարեխօսութեամբ ողորմեայ ստացողի սուրբ Աւետարանիս Մ/// (մէկ տող քերուած) եւ ինձ` մեղաւորիս:

178ա Ք[րիստոս Աստուած, ողոր]մեայ ստացողի սուրբ Աւետարանիս Մ/// (քերուած):

230բ Փա՜ռք... աւրհնութիւն... (շար. թափուած):

329

ԱՒԵՏԱՐԱՆ

Արկուռի ՌՃԻԷ -1678

ԳՐԻՉ` Պետրոս երէց: ՍՏԱՑՈՂ` Յակոբ:

ԹԵՐԹ` 285+1(կրկ. 140). չգրուած` 83ա-4ա, 134բ-5ա, 218բ: ՊՐԱԿ` Ա-ԻԴ 12 (Դ, ԻԴ 11): ՆԻՒԹ` թուղթ: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 21 15: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 70ա): ՏՈՂ` 21: ԿԱԶՄ` կարմիր լաթ, թիկունքը` սեւ կաշի, աստառը` սպիտակ թուղթ, վրան` նախկին կազմից դրոշմազարդ կտաւ: ՊԱՀՊԱՆԱԿ` 1+1, սպիտակ թուղթ (վերակազմուած Ի դ.):

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Մատթէոս` 1ա, Մարկոս` 84բ, Ղուկաս` 135բ, Յովհաննէս` 220բ: Կիսախորան` 2ա, 85ա, 136ա, 219ա: Լուսանցազարդ` կենդանական, բուսական: Զարդագիր` թռչնագիր, հանգուցագիր: Գոյներ` կանաչ, կարմիր, շագանակագոյն, սեւ, նարնջագոյն:

ՎԻՃԱԿ` Որոշ թերթեր երկփեղկուած, խոնաւութիւնից տեղ-տեղ գունափոխուած, եզրերը քայքայուած (յատկապէս` 1-143, 187-285): Նորոգուելիս ԺԹ եւ ԻԴ պրակների մի շարք թերթեր սխալ տեղադրուած:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 2ա-83բ Աւետարան Մատթէոսի:

2. 85ա-134ա Աւետարան Մարկոսի:

3. 136ա-218ա Աւետարան Ղուկասու:

4. 219ա-82ա Աւետարան Յովհաննու:

Թերթերը խառնուած. կարդալ` 220բ-1բ, 219աբ, 222ա-81բ, 284աբ, 282ա:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

282ա Փա՜ռք...||(283բ) Արդ, գրեցաւ սուրբ Աւետարանս ի թվականիս Հայոց ՌՃԻԷ (1678), ի ձեռամբն մեղապարտ եւ զանարժան գրչի` Պետրոս իրիցի, որ լոկ անուամբ միայն եմ յիշելի, զաշխար[հ]ս զԱրարատեան, ի գիւղն Արկուռի, ի ոտն Աւագ Մասեան Նոյեան տապանին եւ Սրբոյն Գրիգորի մեր Լուսաւորչին եւ Սրբոյն Յակոբայ Մըծբինա հայրապետին եւ Սրբոյն Ստէփանոսի Նախավկային եւ ամենայն սրբոց, որ աստ կան հաւաքեալ, ի յառաջնորդութեան վանիցս եւ վանորէիցս Դաւթի րաբունապետի ահրիեպիսկոպոսի, որ նորոգեաց զԽոր Վիրապն եւ լուսաւորեաց ու պայծառացուց քան զառաջինն եւ զայլն ամենայն:

Արդ, յայսմ յամենայն բարութեանց սկիզբն եղեալ եւ եղեւ ցանկացող զսրբասէր եւ զհեզահոգի Յակոբին, որ զայս ամենայն զմտաւ ածեալ ասէ, թէ. Երանի այնոցիկ, որ ունիցին զաւակ ի Սիոն եւ ընդանիք յԵրուսաղէմ, որ ստացաւ զսա ի հալալ վաստակոց իւրոց յիշատակ իւրն եւ հաւրն` Յովսէփին, ||(285ա) մաւրն` Եղիսաբեդին, եղբաւրն` Ամիրին, եղբաւրն` Կիրակոսին, քըւերցըն` Մարիամին, Գաւզալին: Յիշեցէք եւ Աստուած ողորմի ասացէք նոցա, եւ տէր Աստուած յիշէ զձեզ յիւր միւսանգամ գալըստեանն. ամէն: Դարձեալ յերեսս անկեալ աղաչեմ, հայրք եւ եղբայրք զամենեսեան, որք հանդիպիք սմա կարդալով կամ աւրինակելով, յիշեցէք ի մաքրափայլ յաղաւթս ձեր սրբասէր Ակոբին, հաւրն` Յովսէփին, Խաչիկին, եւ ծնաւղացն` Եղիսաբեդին, եւ կողակցին` Եղիսաբեդին, եղբաւրն` յԱմիրին, կողակցին` Սանդուխտին, որդոցն` Խաչատուրին, որդի Ֆարմանին, դուստր Յեդարին, միւս եղբաւրն` Կիրակոսին, կողակցին` Ջանսաւլդանին, որդոցն` Դարմանին, Մարգարին, Մարտիրոսին, Գրիգորին, դուստր Խանդունդին, քըւերցն` Թամամին, Յեդարին: Յիշեցէք եւ Աստուած ողորմի ասացէք նոցա, եւ տէր Աստուած յիշէ զձեզ. ամէն: Հայր մեր, որ յեր: ||(285բ) Յիշեցէք ի մաքրափայլ աղաւթս ձեր զհեզահոգի Յակոբին, ի գիւղն Արաթանայ եդ յիշատակ իւրն եւ ծնաւղացն` Եղիսայ[բե]դին, հաւրն` Յովսէփին, եղբաւրն` Ամիրին, եղբաւրն` Կիրակոսին: Յիշեցէք եւ Աստուած ողորմի ասացէք նոցա, եւ տէր Աստուած յիշէ զձեզ. ամէն: Որ առաւ, էրէտ Արաթանայ յեկեղեցին, որ վայելումն տէր Յոհանիսին, քանի որ մեկ գեղ ենք, յերբ որ բաժանինք, յիմն յուր որ գնամ, հետն տանի, ով ոք գողանալով կամ ծախէ, անէծքն Յուդայի. ամէն:

Գրչափորձ` 60ա (բոլորգիր) Այս յաւետտ աաաա: 234ա Աստանաւր նորոգեցաւ:

330

ԱՒԵՏԱՐԱՆ

ԺԷ -XVII

ԳՐԻՉ` Աղաբաբ:

ԹԵՐԹ` 306. չգրուած` 1ա-2ա, 3բ-4ա, 5բ-6ա, 7բ-8ա, 9բ-10ա, 11ա, 12բ, 94ա-5ա, 142բ-5ա, 231բ-2ա, 305ա-6բ: ՊՐԱԿ` 1 12+Ա-ԻԵ 12 (Ա, Է, ԺԹ 11, ԺԱ 7, ԻԵ 8)+1 6 (Է եւ Ը պրակների միջեւ): ՆԻՒԹ` թուղթ, լուսադրոշմով: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 19 14,3: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 47ա): ՏՈՂ` 18-22 (խառն): ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը` տախտակ, աստառը` դրոշմազարդ կտաւ: ՊԱՀՊԱՆԱԿ` 1+1, թուղթ:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Մատթէոս` 12բ, Մարկոս` 95բ, Ղուկաս` 145բ, Յովհաննէս` 232բ: Խ ո ր ա ն` 2բ, 3ա, 4բ, 5ա, 6բ, 7ա, 8բ, 9ա, 10բ, 11ա: Կ ի ս ա խ ո ր ա ն` 13ա, 96ա, 146ա, 233ա: Լուսանցազարդ` բուսական, կենդանական, տէրունական, տաճար: Զարդագիր` թռչնագիր, կենդանագիր, հանգուցագիր: Գոյներ` կարմիր, կապոյտ, դեղին, կանաչ, նարնջագոյն, սեւ, վարդագոյն:

ՎԻՃԱԿ` բաւարար:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 2բ-3ա Թուղթ Եւսեբեայ:

2. 4բ-11ա Համաբարբառ (նաեւ լուսանցային):

3. 13ա-91բ Աւետարան Մատթէոսի:

4. 92ա-3ա Գլուխք: 93աբ Նախադրութիւն: 96ա-142ա Աւետարան Մարկոսի (141ա Յարուցեալ Յիսուս):

5. 146ա-231ա Աւետարան Ղուկասու:

6. 233ա-303ա Աւետարան Յովհաննու (302բ Իրք կնոջն շնացելոյ):

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

91բ Ով մանկունք եկեղեցոյ, աղաչեմ զձեզ, յիշեցէք զմեղապարտ եւ զանարժան Աղաբաբս: Յիշեցէք եւ զիմ վարպետս` տէր Մարտիրոսն, յիշեցէք, եւ դուք յիշեալ լիջիք առաջի Քրիստոսի:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 303բ (Բոլորգիր, ստացողի) Փա՜ռք... Յիշատակ է այս սուրբ Աւետարանս խօջայ Եաւրուն, արայ իմ հալալ: Ես` Աղանձեցի Հայրապետի որդի Եաւրիս, առայ իմ հալալ ընչիցն իմոց սուրբ Աւետարանս, որ է բանն աստուածային եւ ամենայն տնաւրինութիւնն Քրիստոսի, եւ իմով տկարացեալ բնութեամբս բազմամեղ եւ անարժան, սուտանուն Եաւրիս յիշեցէք հոգոյ իւրոյ եւ ծընողացն` Հայրապետին, եւ մայր Եազուլն, եղբար Պարսեղն, Մովսէսն, Պապան, իւր հօրեղբօր ||(304ա) որդի Հէղինարին եւ իւր կողակից Ծովինառին, Խաթունին, Կաւհարին, Հուռումսիմին եւ հօրեղբարցն եւ քոյրոցն եւ ազկագանացն. ամէն:

Արդ, աղաչեմ զամենեսեան, օ՜վ քահանայք, որք հանդիպիք կարդալով կամ օրինակելով ի սմանէ, յիշեցէք ի սուրբ աղօթս ձեր, Աստուած ձեզ յիշէ, եւ Քրիստոս Աստուած, որ տուողն է ի տուրս, ձեզ եւ մեզ ողորմես[ցէ], եւ նմա փա՜ռք յաւիտեանս. ամէն:

Ի թվանակն Հայոց ՌՃԽ ու Բ (1693) էր: Յիշատակ է Աւետարանս: Ա վարաքոյր առաւ: Աստուած ի[ն]քն օրհնէ. ամէն: Եղիցի:

2. 304բ (Նօտրգիր) Յիշատակ է Աւ[ետարանս]/// որ ետու/// որ կարաւանն/// է, ես` Թարվէզցի Խաչատուր էրէցս եկի Աղանց թվին ՌՃԿԷ (1718):

3. 142ա (ԺԸ դ., նօտրգիր) Ես` Իզումչիցի մահտեսի Մարտիրոս վարդապետս, գնեցի այս սուրբ Աւետարանս զըհալալ ինչից իմոց, որ է ժամոց, եռ իմ հոգուս եւ ծնողացս հոգուն յիշատակ: 0վ որ կարդայ, Ա բերան Աստուած ողորմի ասէ. ամէն: Հայր մեր, [որ յ]երկի[ն]ս:

331

ԱՒԵՏԱՐԱՆ

Եղեգեաց անապատ ԺԶ -XVI

ԳՐԻՉ` Աստուածատուր երէց: ԾԱՂԿՈՂ` Սահակ: ՍՏԱՑՈՂ` Գոհար:

ԹԵՐԹ` 242. չգրուած` 1ա-2ա: ՊՐԱԿ` Ա-ԻԱ 12(Ի 8, ԻԱ 6): ՆԻՒԹ` թուղթ: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 19,3 13,5: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 70ա): ՏՈՂ` 20: ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը` տախտակ, աստառը` չիք:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Մատթէոս` 12բ, Մարկոս` 71բ, Ղուկաս` 114բ, Յովհաննէս եւ Պրոխորոն` 186: Կիսախորան` 3ա, 72ա, 115ա, 187ա: Լուսանցազարդ` բուսական, կենդանական: Զարդագիր` թռչնագիր, կենդանագիր, հանգուցագիր: Գոյներ` կապոյտ, մանուշակագոյն, դեղին, կանաչ, կարմիր, վարդագոյն:

ՎԻՃԱԿ` բաւարար: Խոնաւութիւնից գունափոխուած, թիկունքային մասերը խունացած, տեղ-տեղ թանաքը թափուած, առանձին բառեր եղծուած: ԺԸ դ. նորոգուած եւ վերակազմուած, ԺԷ, ԺԸ պրակները ետ եւ առաջ, եզրահատումից լուսանցազարդերը վնասուած: Կազմի կաշին քերծուած, եզրերը մաշուած:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 3ա-71ա Աւետարան Մատթէոսի:

2. 72ա-114ա Աւետարան Մարկոսի:

3. 115ա-186ա Աւետարան Ղուկասու:

4. 187ա-240բ Աւետարան Յովհաննու (թերթերը խառնուած. կարդալ` 187ա-92բ, 205ա-16բ, 193ա-204բ, 217ա-40բ):

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

1. 240բ Փա՜ռք... ||(241ա) Շնորհիւ ամենակալին Աստուծոյ եւ ողորմութեամբ նորին եւ գործակցութեամբ Հոգոյն յանգ ելեալ աւարտեցի սուրբ Աւետարանս ի յանապատիս Եղեգեաց, ձեռամբ Աստուածատուր անպիտան ծառայի իր[իցու]:

Արդ, ցանկ[ ացող եղ]եալ այս սուրբ [ Աւետարան]իս բարեմի[տ եւ] սրբասէր կինն Գոհար` յիշա[տակ] իւր հոգոյն եւ ծ[նողաց], ||(241բ) ստացեալ զսայ ի հալալ ընչից իւրոց զլուսաւոր եւ մաքրափայլ Աւետարանս` բժիշկ հոգոյ իւրոյ, կցորդ, յոյս եւ ապաւէն առ Քրիստոս եւ ճար ճանապարհին վերջին եւ բանալի դրանն արքայութեան եւ գանձ յերկինս անկողոպտելի եւ առ [Յիսու]ս միջնորդ եւ բարէխաւս իւրն եւ իւր [ծնո]ղացն` Իւանէի ///(շար. այլ ձեռքով) այ խաթունին, [որք փո]խեցան առ Քրիստոս եւ ամենեցուն /// տեսուն /// նի առնէ. ամէն: /// որ ի նոցա որդուն եւ դստերացն, նաեւ Գալըստին եւ ամուսնոյն իւրոյ` Շահմուլքին, այլ եւ Ղազիկն եւ ամուսինն իւր զԹաւրվանդէն, այլ եւ զԳրիգորն, նայ եւ զդստերքն իւր Ուստիանէն եւ Ուլուղանն:

2. 71բ (Ծաղկողի) ԶՍահակ նկարող սուրբ Աւետարանիս եւ զվարպետն իմ` զԱբրահամ վարդապետն Լաւշեն յիշեցէք ի Քրիստոս, ով սուրբ ընթերձողք, աղաչեմ զձեզ, եւ Աստուած զձեզ յիշէ իւր միւսանգամ գալըստեան. ամէն: Թողութիւն արարէք, աղաչեմ լալով, ընթերցողք:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

242ա [Փա՜ռք... հո]գւոյն սրբոյ...: Դարձեալ յիշեցէք զվերջին կազմել տուող սուրբ Աւետարանիս Յակոբ անարժան եւ սուտանուն, եւ հայրն իմ Ղազար էրէցն եւ մայրն իմ Բակիսուլթան եւ աւագ որդին իմ Սարքիս էրէցն, որ հանգուցեալ է առ Քրիստոս, եւ իւր կողակիցն Հռումսիմա եւ իւր որդի Մինաս դպիրն, Փանոսն եւ միւս որդի Մկրտիչն եւ իւր կենայկիցն Անթառանին եւ իւր որդի Կարապետն եւ միւս որդի Ղազարն եւ իւր կողակից Եղիսաբէթ եւ իւր որդի Մա[րտիր]ոսն եւ միւս որդին` [Յովա]նեսն ||(242բ) /// (4 տող անընթեռնլի) [ Աստուա]ծատուրն եւ մայրն /// եւ որդին իմ` Աստուածատուրն, Պարսամն, եւ դուստ[ր]ն իմ` Եւղուրլուն, եւ իւր կողակից Թաջումն եւ որդին իւր Բաղդասարն, Մելքումն, Պայինդուրն: Ո՜վ հանդիպողք, քահանայք եւ սարկաւագ, կարդալով կամ օրինակելով մէկ բերան Ողորմի ասացէք, եւ Քրիստոս Աստուած ձեզ ողորմի. ամէն:

Դարձեալ յիշեցէք զկազմող սուրբ Աւետարանիս` սուտանուն եւ անարժան զՀայրապետս: Ի թվականիս Հայոց [Ռ]ՃԿԱ (1712) էր:

332

ԱՒԵՏԱՐԱՆ

ՌՂՁ -1647

ՍՏԱՑՈՂ` Սարգիս:

ԹԵՐԹ` 326+1 (կրկ. 162). չգրուած` 1ա, 2բ-3ա, 4բ-5ա, 6բ-7ա, 8բ-9ա, 10բ-1ա, 12բ-3ա, 14բ-5ա, 16բ-7ա, 18բ-9ա, 25ա, 105բ-6ա, 256բ, 326ա: ՊՐԱԿ` 3(10+8+6)+Ա-ԻԶ 12(Ա 10, ԺԲ, Ի 11, ԻԶ 7): ՆԻՒԹ` թուղթ: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 19,8 12,5: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 48ա): ՏՈՂ` 21: ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, դռնակով, միջուկը` տախտակ, աստառը` սպիտակ կտաւ, լուսանցակողերը` կարմիր: Ա փեղկը քանդակազարդ արծաթէ կրկնակազմ, կենտրոնում խաչելութիւն (ՅՆԹՀ), ներքեւում` 1801 թ. յիշատակագրութիւն: Բ փեղկի կենտրոնում կարմիր, կապոյտ, կանաչ ակերով (միւս երկուսն ընկած) արծաթեայ խաչ, շուրջը արծաթեայ 12 վարդեակներ:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ - Աւետումն` 1բ, Ծնունդ` 2ա, Ընծայումն` 3բ, Մկրտութիւն` 4ա, Պայծառակերպութիւն` 5բ, Յարութիւն Ղազարու` 6ա, Մուտք յԵրուսաղէմ` 7բ, Ոտնլուայ` 8ա, Մատնութիւն` 9բ, Խաչելութիւն` 10ա, Թաղումն` 11բ, Յարութիւն` 12ա, Աւերումն դժոխոց` 13բ, Թերահաւատութիւն Թովմայի` 14ա, Համբարձումն` 15բ, Հոգեգալուստ` 16ա, Փողհարութիւն` 17բ, Վերջին դատաստան` 18ա: Մատթէոս` 25բ, Մարկոս` 106բ, Ղուկաս` 160բ, Յովհաննէս եւ Պրոխորոն` 253բ: Խ ո ր ա ն` 19բ, 20ա, 20բ, 21ա, 21բ, 22ա, 22բ, 23ա, 23բ, 24ա: Կիսախորան` 26ա, 107ա, 161ա, 254ա: Լուսանցազարդ` բուսական, տէրունական, տաճար, կենդանական: Զարդագիր` մարդագիր, կենդանագիր, թռչնագիր, հանգուցագիր: Գոյներ` կապոյտ, կարմիր, դեղին, մոխրագոյն, սպիտակ, նարնջագոյն, սեւ:

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ -1. Գործք առաքելոց: Ժ-ԺԱ դդ.: 1 (Ա), սկզբից, ստացուած 1 թերթի կիսումից: Մագաղաթ, միասիւն (նախապէս երկսիւն), ուղղագիծ երկաթագիր (նմուշ` Աբ): Կարդալ Աա. Նեղութիւնք մնան քեզ... շնորհացն Աստուծոյ (Ի, 23-24), Աբ. [ արտաս]ուաւք խրատել... հանդերձից ոչ ուրուք (Ի, 31-33): 2. Աւետարան Ղուկասու: Թ-Ժ դդ.: 1 (Բ), վերջից, ստացուած 1 թերթի եզրահատումից: Մագաղաթ, երկսիւն, ուղղագիծ երկաթագիր (նմուշ` Բբ): Կարդալ` Բբ. որ խնդրենն... յերկնից խնդ[րէինն] (ԺԱ, 13-16), Բա. եւ մտեալ բնակէ... դիեցուցին զքեզ (ԺԱ, 26-27):

ՎԻՃԱԿ` անբաւարար: Խոնաւութիւնից թուղթը թուլացած, գրութիւնը խամրած: Տեղ-տեղ ցեցակեր:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 19բ-20ա Թուղթ Եւսեբեայ:

2. 20բ-4ա Համաբարբառ (նաեւ լուսանցային):

3. 26ա-105ա Աւետարան Մատթէոսի:

4. 107ա-59բ Աւետարան Մարկոսի (158բ Յարուցեալ Յիսուս):

5. 161ա-252բ Աւետարան Ղուկասու:

6. 254ա-323բ Աւետարան Յովհաննու (322բ Գիրք կնոջն շնացելոյ):

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

323բ Փա՜ռք... ||(325ա) ուստի եւ տեսեալ զսորա անճառ փրկագործութեան խորհուրդ, ոմն պատուական այրն Աստուծոյ (շար. այլ գրչով)` Սարգիս, ցանկացող եղեւ եւ ստացաւ զսա ի հալալ վաստակոց իւրոց յիշատակ իւր, վասն որոյ Աստուած ողորմի ասացէք Սարգսին եւ իւր կողակցին` Յէբաթին, եւ իւրեանց որդոց` Սիմոնին /// ժամ/// || (325բ) եւ Հէրհէրին եւ Փանոսին եւ իւրեանց ծնողացն եւ ազգատոհմին եւ /// ողորմի /// արքայութեանն արժանի արասցէ. ամէն:

Արդ, աւարտեցաւ սուրբ Աւետարանս ի թուականիս Հայոց ի Ռ եւ ՂԶ (1647), վերակացութեամբ նուաստ եւ անարժան Ստեփանոս վարդապետի /// Գրիգորի, Կարապետի /// Աստուած ողորմի ամենայն աշխատողացն. ամէն:

Թուականի հատուածը ԺԹ դ. շղագրով ընդօրինակուած է Բ

սիւնակում:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 160ա (նօտրգիր) Յիշեցէք ի Քրիստոս եւ Աստուած ողորմի ասացէք Աւաքուն, Գրիգորին եւ կողակցուն` Ասանէթին, եւ որդոցն` Շահենին, Բարսեղին, Սահակին, մօրն` Ղիմաթին, եւ իւր հարսին` Քիշմիսին, եւ իւրեանց արեան մերձաւորաց Աստուած ողորմես[ց]ի: Ով որ հանդիպիք կարդալ, լի բերանով Աստուած ողորմի ասացէք տանուտէր Աւաքին եւ իւր կողակցուն եւ իւր որդոցն եւ իւր եղբարց եւ իւր արեան մերձաւորաց, որ ըստացա[ւ] զսուրբ Աւետարանս յիշատակ եւ ետ ի ձեռն տէր Մարտիրոսին: Աստուած վարձահատուց լինի յաւուրն դատաստանին. ամէն: Թվին ՌՃՁԲ (1733) ամին:

2. 253ա (1806 թ., շղագիր) Յիշեցէք ի Քրիստոս եւ Աստուած ողորմի ասացէք տէր Պողոսին եւ իուր որդուն` Յօհաննէսին, կողակից Ասլիխանին, մուղսի Ասլանին, դստեր` Գուլամբարին, Մարինոսին, Նազլուին, արու ամենայն մերձա[ւ]որաց Աստուած ողորմի ասացէք, ով որ հանդիպիք կարդալ լի բերանօվ Աստուած իուր մեխք թողու, որ սուրբ Աւետարանս ուր վաստայկոջ առաւ: Յիշեցէք ի Քրիստոս. ամէն: Թվին ՌՄԾԵ (1806)-ին. ամէն:

8բ (Նոյն ձեռքով) Այս է խանիս մասունքն` մարմինն Հակոբ Ալփիեան:

Կազմի Ա փեղկ. Յիշատակ է սուրբ Աւետարանս ի յանուն տէր Պողոսին. (1801):

3. 24բ (1817 թ., շղագիր) Յիշատայկ է Մէլիք Աղէքսանդրին, եղբայ[ր] Հայրապետին, կողակցին` Սալայթիին, եւ որդթոց` Բաթալին, Խաչօին, Միկրտիչին եւ ամենայն ար[ե]ան[առ]ու մեռցայորաց, կարդայցօղաց եւ լսօղաց, եւ որ ցՈղորմի ասցօղաց Աստուած իւր ողորմի ի մեիոսաք (=միւսանգամ) գալոստեան. ամէն: Թվին ՌՄԿԶ (1817):

4. 326բ (1817 թ., շղագիր, այլ) Յիշատակ է Աւետարանըս այս Էլէքսանի որդի Յէրայպետին եւ իւր կողայկից Եղիսին եւ որդոն նորին` հայգուցեալ լուսայհոգի Հօւանէսին. եւ ի գրուս եւ Աւետար[ան]իս այս ընդեռնու, յիշեցէ զմեզ, յիշեալ լիցի յառաջի անմահ գառին Աստուծոյ. ամէն:

Ի թիւըն Հայոց ՌՄԿԶ (1817)-ին եւ ի անկեալըն ի ձեռն Հարեայպետ Էլէքանօւին. ամէն:

333

ԱՒԵՏԱՐԱՆ

ՏպխիզՌՂԲ -1643

ԳՐԻՉ` Գրիգոր դպիր: ՍՏԱՑՈՂ` Գրիգոր քհյ:

ԹԵՐԹ` 278. չգրուած` 1ա, 68բ, 69ա, 114ա, 210ա: ՊՐԱԿ` Ա-ԻԴ 12 (Ա, Բ, Ժ, ԻԴ 10, Է, ԻԲ 11): ՆԻՒԹ` թուղթ, լուսադրոշմով: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 19,9 14,6: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 91ա): ՏՈՂ` 25(2ա-113բ), 19(115ա-268բ), 20(269ա-78բ): ԿԱԶՄ` դրոշմազարդ մուգ շագանակագոյն կաշի, միջուկը` տախտակ, աստառը` մասն հնատիպ Ժամագրքի (Ա փեղկ), մասն պատառիկ-պահպանակի (Բ փեղկ):

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Մատթէոս` 1բ, Մարկոս` 69բ, Ղուկաս` 114բ, Յովհաննէս եւ Պրոխորոն` 210բ: Կ ի ս ա խ ո ր ա ն` 2ա, 70ա, 114ա, 211ա: Լ ու ս ա ն ց ա զ ա ր դ` բուսական, կենդանական, տաճար: Զ ա ր դ ա գ ի ր` մարդագիր, թռչնագիր, հանգուցագիր, կենդանագիր: Գ ո յ ն ե ր` դեղին, կապոյտ, կարմիր, սեւ, նարնջագոյն:

ՊԱՏԱՌԻԿ -ՊԱՀՊԱՆԱԿ -ՎԻՃԱԿ` բաւարար: Ցեցակեր` 146-209: Նորոգուած:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 2ա-67բ Աւետարան Մատթէոսի: 67բ Նախադրութիւն:

2. 70ա-113բ Աւետարան Մարկոսի:

3. 115ա-209բ Աւետարան Ղուկասու:

4. 211ա-27ա Աւետարան Յովհաննու (276բ Իրք կնոջն շնացելոյ):

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

277ա Աւարտեցաւ սուրբ Աւետարանս ի քաղաքն Տպխիզ, ի դուռն Բեթխայհեմայ Աստուածածնի, ձեռամբ ոգնամեղ եւ անարժան Գրիգոր դպրի, վարպետն իմ Մկ[ր]տչին, հայրն` Աբրիհամ, մայրն իմ` Սաթխաթուն, եղբայրն` Յովանէսն, քոյրն իմ` Յեղիսափեթն եւ հոգեւոր մայրն իմ` Մէրհուբան: Ով եղբայրք, կարդալով կամ օրինակելով Ա բերան Ողորմի ասացէք, Աստուած ողորմի ձեզ. ամէն: Թվական [Ռ]ՂԲ (1643):

277բ Փա՜ռք... մանաւանդ ըստացող եղեւ սուրբ Աւետարանիս նորընծա Գրիգոր քահանայն աւժար կամաւք եւ փափաք սրտիւ, եւ հայրն իւր` Վէլիճանն, եւ մայրն իւր` Դինարն, եւ կենակիցն իւր` Խանումն, եւ եղբայրքն իւր` Մարգարէն, Ղազարն, Մինասն, եւ հանգուցեալ եղբարքն` Գրիգորիսն, Բեկիճանն, Սարգիսն, Միրզապէկն, Խաչատուրն, եւ քոյրքն իւր` Մարեանն, Գուլին, եւ հանգուցեալ քոյրքն` Խնաղէն, Մարթայն, եւ փեսայքն իւր` Թորոսն, Նաւասարդն: Դարձեալ յիշեցէք զՔաւչարն, Փարին, Դավլաթն եւ իւր որդին` Էտկեարն եւ... (շար. թափուած):

68ա Արդ, աշխատող եղեւ սուրբ Աւետարանիս հեզահոգի եւ բարէմիտ, աստուածասէր Յովասափ քահանայն, մեծաւ ջանիւ պատճառ եղեւ այսմ աստուածաշունչ սուրբ Աւետարանիս, ինքն է տրաւք եւ իւրոցն [յ]որդորեալք վարձահատուցն ամենայնի Քրիստոս Աստուածն մեր հարիւրապատիկ հատուսցէ աստ եւ ի հանդերձելումն. ամէն:

Արդ, եւ ես` անպիտան եւ մեղաւոր Գրիգոր քահանա[յ] կոչեալ անուամբ եւ ոչ գործով, աղաչեմ զձեզ` յիշման արժան առնէք զիս եւ զծնօղսն իմ. ամէն:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

68ա (ԺԷ դ., նօտրգիր) Ես` Պետրոս կաթողիկոս, քննեցի վկայութեամբ տէր Տէրունին եւ այլոց, որ Աւետարանս Գրիգոր իրիցուն է. տուրք ողորմութեան նորա է, նորա լիցի, այլ ոչ ոք բան չունի հետ Աւետարանիս: Ով ոք յանդգնի, դատի ի Աւետարանէս:

Կնքադրոշմ` 68ա (Բոլորշի, փոքր) Տ[է]ր Պ[ե]տրոս կ[ա]թ[ո]ղի[կոս]/// թվ. ՌՃԲ (1653): 68ա (Բոլորշի, խոշոր) Տէր Պետրոս/// Աթոռոյ/// թվ ՌՃ[Դ՞] (1655): Է Յ[իսուս]ի [ծառայ] /// Պետրոս /// Արցախ գաւառէ:

334

ԱՒԵՏԱՐԱՆ

Ի դրան Սուրբ Յակոբի ԺԵ -XV

ԹԵՐԹ` 309. չգրուած` 1ա, 308բ-9բ: ՊՐԱԿ` Ա-ԻԶ 12(Ա 10, Ժ 11): ՆԻՒԹ` թուղթ: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 18,7 13,7: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 93ա): ՏՈՂ` 18: ԿԱԶՄ` դրոշմազարդ մուգ շագանակագոյն կաշի, դռնակով, միջուկը` տախտակ, աստառը` դեղին մետաքս եւ կտաւ, Ա փեղկը` կոստղապատ:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Մատթէոս` 1բ, Մարկոս` 89բ, Ղուկաս` 145բ, Յովհաննէս եւ Պրոխորոն` 238բ: Կիսախորան` 2ա, 90ա, 146ա, 239ա: Լուսանցազարդ` բուսական, կենդանական, տաճար: Զարդագիր` թռչնագիր, հանգուցագիր: Գոյներ` վարդագոյն, կապոյտ, կանաչ, դեղին, կարմիր, սպիտակ, սեւ:

ՎԻՃԱԿ` բաւարար: Թուղթը բամբակակալած, անփոյթ նորոգած: Վերին լուսանցակողին եւ թիկունքին թրջուածութեան հետքեր: Ցեցակեր` 1-10, 292-305: 306-ի կէսն ընկած:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 2ա-89ա Աւետարան Մատթէոսի:

2. 89ա-145ա Աւետարան Մարկոսի:

3. 146ա-239ա Աւետարան Ղուկասու:

4. 239ա-307ա Աւետարան Յովհաննու:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

307ա (Կիսով չափ վերից վար շեղակի թափուած) Փա՜ռք եզակի, եռահիւսակ /// ապենիազին կատարե/// նելի Աստուծոյ հաւր, Աստուծոյ Որդոյ /// [յաւի]տեանս. ամէն: Ո՜հ, ո՜հ ///

Բայց գրեցաւ լուսազա /// թուակնս Հայոց /// տեաց ի գեղաքաղ[ աքս] /// դրան Սուրբ Յակոբ, ի /// կաւ զբերդակազ /// փեցի սուրն քաշեց /// ||(307բ) /// ակեց զտընտես եւ զայլ ամենայն որ ոչ ով հաղորդի չարժանաւ /// ւ: Ես` գծողս Աւետարանիս/// ւան ի դէմ ելայ, Բ նետաձիգ /// նացի, նայ այն կրակն ի վանքն///եցաւ, զվանքն այրեցին ու զինչ/// վար կար, տարան: Հանցըս/// իք եղաւ, որ այն հարամիքն ի ///րհն առ հասարակ սատ /// Ա, ի յիւր տունն չասաւ /// սուրբ Աւետարանս պար /// ատարիչ ամենայն կարգաց [պ] այծառութիւն սրբոյ /// րիչ մանկանց Սիո[նի] /// եւ ուղղիչ հաւատոյ /// ծախիւք /// եւ ար[դեամբք] ///

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 145ա (Բոլորգիր) Ի թվականին ՋԽԲ (1493) յիշատակ էր Աւետարանս Շահկան եւ Զուհալին, ի նոցայ ազգէն Շահմելիք անուն... (շար. քերուած, անընթեռնելի):

2. 89ա (ԺԶ դ., Բոլորգիր գրիչ` տէր Եսայի) Փա՜ռք... Գնեցի զսուրբ Աւետարանս հալեալ արդամն իմով եւ հոգոյ իմոյ տէր Ղուկասիս եւ կողայկիցն իմ Հեղինին եւ որդոյ իմոյ` տէր Միխիթարին, եւ կողակից իւր պարոն Շահզատին եւ կ[րտ]սեր որդին Ըստեփանոսին եւ կողայկիցն իւր Սայիբին եւ սարկաւաքն իւր Մարկոսին, որ հանկուցեալ է ի Քրիստոս, եւ քվերքն իւր Եղիսափեթին, Խոնտքարին, Անայխաթունին եւ տէր Ղ[ու]կա[սին], թոռներն իւր Մելիքսէթին, Սարգիսին, Մարտիրոսին եւ քուրն նորայ Ուլայխաթունին, եւ մեղապարտ գրչի` տէր Եսային եւ ամենայն առ[ե] անարուն մերձաւորաց, կարդացողաց եւ լսողաց, եւ քեզ փա՜ռք:

3. 308ա (Կազմողի) Զվերջին նորոգել տվող սուրբ Աւետարանիս Գրիգոր էրէց, յիշատակ ինձ եւ ծնողաց իմոց, հայրն իմ տէր Մելքիսեթ եւ մայրն իմ Էվատմելիք եւ ամուսին իմ Գարիանէն եւ մեծ պապն իմ տէր Ղուկաս եւ որդին իւր Տէր Մխիթարն: Ես` Ղուկաս եպիսկոպոս, կազմեցի առ յիշատակ Գրիգոր քահանային, հայրն իմ տէր Մելքիսեթին եւ մայրն իմ Էվատմելիքին եւ ամուսին իմ Գարիանէն եւ որդիքն իմ Մալիքսեթ սարկաւաքին, Յոհանիսին, Մկրտիչին եւ եղբաւր իմ` Էտիլխանին, կողակցին` Անայխաթունին, եւ ամենայն արեան մերձաւորաց: Թվին ՌԾ (1601):

335

ԱՒԵՏԱՐԱՆ

Շաղվաքա գիւղ ՌՃԻԴ-ՌՃԻԶ-1675-1677

ԳՐԻՉ` Հայրապետ երէց: ՍՏԱՑՈՂ` Մկրտիչ:

ԹԵՐԹ` 266. չգրուած` 2ա-3ա, 8բ-9ա, 124աբ, 264աբ, 265բ-6ա: ՊՐԱԿ` 2 (2+6)+Ա-ԻԲ 12(Դ, Ժ, ԻԱ, ԻԲ 10, ԺԳ 11, ԺԴ 13)+1 2: ՆԻՒԹ` թուղթ: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 19,5 13: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 34ա): ՏՈՂ` 22: ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, դռնակով, միջուկը` տախտակ, աստառը` դրոշմազարդ կտաւ: ՊԱՀՊԱՆԱԿ` ձեռագրի թերթերից` 2+2, հաշուած թերթաքանակի մէջ` 1-2, 265-6 (տե՛ս գրչափորձ):

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Մատթէոս` 9բ, Մարկոս` 77բ, Ղուկաս` 128բ, Յովհաննէս եւ Պրոխորոն` 207բ: Խորան` 3բ, 4ա, 4բ, 5ա, 5բ, 6ա, 6բ, 7ա, 7բ, 8ա: Կիսախորան` 10ա, 78ա, 129ա, 208ա: Լուսանցազարդ` բուսական, կենդանական, խաչ: Զարդագիր` մարդագիր, կենդանագիր, թռչնագիր: Գոյներ` կանաչ, նարնջագոյն, կարմիր, կապոյտ, դեղին, սեւ:

ՎԻՃԱԿ` բաւարար: Ցեցակեր` 1-3, 265-6:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 3բ-4ա Թուղթ Եւսեբեայ:

2. 4բ-8ա Համաբարբառ (նաեւ լուսանցային):

3. 10ա-75ա Աւետարան Մատթէոսի:

4. 75բ-6բ Սկիզբն գլխոց: 77ա Նախադրութիւն: 78ա-123բ Աւետարան Մարկոսի (123ա) Յարուցեալ Յիսուս:

5. 125ա Գլուխք (Ա-Ը): 125բ Նախադրութիւն: 126բ-8ա Գլուխք: 129ա-205ա Աւետարան Ղուկասու:

6. 205բ-6բ Գլուխք: 207ա Նախադրութիւն: 208ա-61բ Աւետարան Յովհաննու (261ա Իրք կնոջն շնացելոյ):

Ստորին լուսանցքներում նշումներ` Իւղաբերից, Բժշկութեան, Հանգստեան:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

123ա Համբարձման կարդա եւ անարժան գրիչս յիշեա:

123բ Համբարձման կարդա ըզսա եւ զանարժան Հայրապետ քահանայս յիշեա` անուամբս միայն եւ գործս ոչ: Գրեցաւ թվին ՌՃԻԴ (1675), Ս[ե]պտեմբերի Է:

261բ Փա՜ռք...||(262ա) Արդ, գրեցաւ սուրբ Աւետարանս ի թվականիս Հայոց հազար ՃԻ եւ Զ (1677) ամի եւ մայիսի ԻԸ, ի հայրապետութեան սուրբ Աթոռոյս Էջմիածնի տեառն Յակօբայ կաթուղիկոսին Հայոց եւ ի թագաւորութեանն Ղիզըլպաշի Շահ Սիլեմանին, որ Կարմրագլուխ գոչէ, եւ ի խանութեանն Էրէվանա Սաֆիղուլի, որ է որդի Ըռըստամի: Գրեցաւ ձեռամբ անարժան եւ անարուեստ գրչի` Հայրապետ անուամբ միայն իրիցի, ի դառն ժամանակի, ի գաւառիս Գեղամա, ի գեօղս, որ կոչի Շաղվաքա, ի դուռն Սուրբ Աթանիայի եւ Սուրբ Շողակաթի եւ Սուրբ Պետրոսի ||(262բ) եւ Սուրբ Ծիրանաւորիս եւ այլ բազում սրբոց նշխարացս, որ աստ կան հաւաքեալ. ամէն:

Ես` Մկրտիչս, առայ սուրբ Աւետարանս հալալ ընչից իմոց` յիշատակ ինձ եւ ծնօղացն իմոց` Յատին, Վարդխաթունին, կենակցին իմոյ` Հռոմսիմին, եւ միւսն Թեզախաթունին եւ որդիքն` Ամիրպէկն, Յատին, Քասպարն, որ հանգուցեալ են եւ փոխեալ առ Քրիստոս, եւ դստերացն իմոց` Սարվարըն, Յուստիանէն, Նազումն, եւ հօրապապն` Ամիրպէկն, եղբայրն` Միրզէն, Ազիզպէկն, Եաւրին, Յովաննէսն, եւ որդին` Ոսկանն եւ միւս եղբօրն` Գալուստն, եւ մօր պապն` տէր Յակոբն, եւ որդին` տէր Սահակն, տէր Գրիգորն, տէր Մկրտիչն եւ իւրեանց որդին` Սարգիսն եւ տէր Փիլիպպոսն, եւ որդին` տէր Յակոբն, եւ Սարգսի որդին` Մարտիրոսն, որ պահողք եւ ընթերցողք են եւ տեղապահ սուրբ Աւետարանիս: Աստուած իւր||(263ա)եանք անփորձ եւ անսասան պահեսցէ աստ եւ ի հանդերձելումն. ամէն:

Դարձեալ աղաչեմք զձեզ, ով ընթերցողք սուրբ Աւետարանիս, յիշեցէք զհողացեալ Մկրտիչս եւ կենակիցն Թէազէն, որ ըստացան սուրբ Աւետարանս հալալ ընչից իւրեանց եւ մնացին փափակ տեսութեան եւ տուան ի բազմահաւաք եկեղեցուն Լուսաւորչին եւ Սուրբ Նշանին եւ Սուրբ Կարապետին եւ Սուրբ Յարութենին եւ Սուրբ Հռոմսիմին եւ Սուրբ Ստեփանոսին, որ աստ կան հաւաքեալ, ի գեօղն, որ գոչի Կեչառիս, որ ասի Ծաղկունաց գաւառ, որ հանգուցեալ կայ Պռոշ իշխան ի վիճակէ Արարատն, ի հայրապետութեան տեառն Յակոբայ կաթողիկոսի Սուրբ Էջմիածնայ, ի դառն ժամանակի եւ բազմութիւն այլազգի եւ հարկապահանճութեան խիստ թէ՛ քաղաք, թէ՛ վանք, եւ թէ՛ անապատ, թէ՛ գեօղ ամենեքեան ոչ գիտէին, թէ հարկն որչափ տացեն եւ ազատին ||(263բ) ի ձեռաց անօրինաց:

Դարձեալ աղաչեմ զձեզ, սիրելիք եւ բարեկամք, վասն Աստուծոյ սիրոյն հ[ա]մար ի ժամանակ մահուան իմոյ կտակ արարի, որ յետ իմոյ յիշատակ Աւետարանս եւ վախմ Գեչառիսո սուրբ եկեղեցւոյն, որ անուն Սուրբ Լուսաւորջին է եւ այլ բազում սրբոց նշխարացն: Եթէ իմ դուստր կամ ընդանիք հակառակութիւն անեն, թէ ծախելոյ կամ կրաւելոյ, սեւերես ինձ գան եւ առաջի դատաստանին ամօթ կրեսցեն, եւ պահողն եւ հոգս տանողն Սարգիսն լիցի: Ես Սարգիսին երդուել եմ. ամրութեամբ պահէ թէ՛ ջրէ, եւ թէ՛ կրակէ եւ ամենայն պատահմանէ պահէ, եւ Աստուած ինքն անփորձ եւ անսասան պահէ աստ եւ ի հանդերձելումն: Եթէ ով ոք խօսք ասի, ԳՃԺԸ (318) հայրապետացն նզոված լիցի. ամէն:

Դարձեալ աղաչեմ զձեզ. ամէն մարդոյ վարձք Աստուած հատուցանէ, որ շատ եւ քիչ երախտիկ ունի սուրբ Աւետարանիս, Տէր տէրանց հատուցանէ յաւուրն յետնում. ամէն: Հայր մեր:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

1. 1ա (1723 թ., բոլորգիր)

Դուք միայբան սիրով կացէք,

Սէրն Աստուծոյ լաւ իմացէք,

Գրգակալին վերայ բացէք,

Եւ Յիսուսի Աւետարան քարոզեցէք,

Վասն մեր աղօթեսցէք,

Ողորմութեան դուռն բացէք:

Ըզսա ետու Կեչառւո զաւակ,

Որ են անդ նշխար սուրբ եկեղեցին բազմայհաւաք:

Զմեղուցեալ ք[ա]հանայս [յ]իշէք,

Որ եւ անուամբս գոչիմ Աւաք:

125ա (1723 թ., նօտրգիր) Խանումին ով ոք հանդիպիք, մի լիայբերան Ողորմի ասէք, Աստուած ձեզ ողորմի աւուրն ետնումն. ամէն:

Դուք միայբան, սիրով կացէք,

Սէրն Աստուծոյ լաւ իմացէք:

126ա (Բոլորգիր) Պա[տ]ճառ գրոյս այս է, որ թվին ՌՃՀԲ (1723) օսմանլուն եկաւ Էրէվան վասն մեր ծովացեալ մեղացն, որպէս ասէ մարգարէն. Եւ անմիտ ազգաւ կծեցուցի ըզնորայ, որ եկեալ բազում ավարս առին յերկիրին Հայոց, այս Աւետարանս եսիր բերին, որ եւ ես` Յարութիւնս, առայ սայ հալալ ընչից իմոց` յիշատակ ինձ եւ կողակցւոյն` Խանումին, եւ միւս կողակցւոյն` Հուրիխանին, եւ որդոցն մերոցն` Մկրտիչին եւ տէր Աւաքին: Որ եւ ընթերցող էի սորայ, ես իմ կամաւս ետու ի ձեռն Ս[ա]հակ վարդապետին, որ է առաջնորդ Կեչառուսու: Եւ ամենայն արենառու մերձաւորաց, եւ որք Ողորմի ասէք. ամէն:

Կնքադրոշմ` 10ա Գիրքս Սուրբ Էջմիածնա է:

Գրչափորձ` 1բ (Բոլորգիր) Զայսոսիկ փոխեցաւ... 266բ (Բոլորգիր) Եւ նոյն ժամայն... ցամաքեցաւ: [Պ] ատասխանի պատար: 265ա (Նօտրգիր) ծակա եկաց գարին ԼԵ խան էր, Ը- անոցն` Կուզնուտէն եկածն գարին:

336

ԱՒԵՏԱՐԱՆ

ԺԷ -XVII

ԹԵՐԹ` 245. չգրուած` 1ա, 70բ-1ա, 116բ-8ա, 190բ-1բ: ՊՐԱԿ` Ա-ԻԲ 12 (Զ 10, Ժ, ԺԱ 11, ԺԷ 7, ԻԲ 2): ՆԻՒԹ` թուղթ, լուսադրոշմով: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 19,7 14,3: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 13ա: Տարբեր` 189ա-95բ): ՏՈՂ` 25: ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը` տախտակ, աստառը` կարմիր մետաքս, լուսանցակողերը` կարմիր եւ ծաղկազարդ:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Մատթէոս` 1բ, Մարկոս` 71բ, Ղուկաս` 118բ: Կիսախորան` 2ա, 72ա, 119ա, 192ա: Լուսանցազարդ` բուսական, կենդանական: Զարդագիր` հրեշտակագիր, կենդանագիր, հանգուցագիր: Գոյներ` կարմիր:

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ -Ժամագիրք: ԺԷ դ.: 5(Ա-Ե)+5(Զ-Ժ), 10 ամբողջական թերթեր, միջից պակասաւոր: Թուղթ, միասիւն, բոլորգիր (նմուշ` Աա), 25 տող: Կարդալ Աա-Ժբ., [Կարգ ոտնլուային... Աստուած մեծ եւ սքանչելագործ... աշակերտա]ցն անճառելի խոնարհութեամբ... ոչ կարես թագուցանել զգործս քո, քանզի հոգիդ:

ՎԻՃԱԿ` բաւարար: Մի շարք թերթեր (37-47) նորոգուած: Կազմի կաշին եւ պահպանակները ցեցակեր:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 2ա-70ա Աւետարան Մատթէոսի:

2. 72ա-116ա Աւետարան Մարկոսի (115բ Յարուցեալ Յիսուս):

3. 119ա-90ա Աւետարան Ղուկասու:

4. 192ա-245բ Աւետարան Յովհաննու (244բ Իրք կնոջն շնացելոյ):

Ունի լուսանցային Համաբարբառ: ||

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

192ա Զի զմիտք աւետա[րա]նչիս իբրեւ արծիւ վերացաւ եւ գրեաց զանճառ բանն:

337

ԱՒԵՏԱՐԱՆ

Պապաճան գիւղ ՌՃԺԱ -1662

ԳՐԻՉ, ԾԱՂԿՈՂ` Յովհաննէս երէց:

ԹԵՐԹ` 264+2 (կրկ. 17,150). չգրուած` 1բ-2ա, 72բ, 117բ, 199բ, 262ա-4բ: ՊՐԱԿ` Ա-ԻԲ 12(Ա 11, ԻԲ 15): ՆԻՒԹ` թուղթ: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 19,1 12,5: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 179ա): ՏՈՂ` 23: ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը` տախտակ, աստառը` դրոշմազարդ կտաւ:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Կիսախորան` 3ա, 73ա, 118ա, 200ա: Լուսանցազարդ` բուսական, կենդանական, խաչ: Զարդագիր` մարդագիր, թռչնագիր, կենդանագի: Գոյներ` կարմիր, կապոյտ, դեղին, սեւ:

ՊԱՏԱՌԻԿ-ՊԱՀՊԱՆԱԿ -Ճառընտի՞ր: ԺԱ-ԺԲ դդ.: 1 թերթ (Ա) սկզբից, եզրահատուած: Մագաղաթ, միասիւն (նախկինում, հաւանաբար, երկսիւն), ուղղագիծ երկաթագիր, գունաթափուած, դժուարընթեռնլի: Կարդալ Աբ. ///[շաղա]խեալ տղմով զբերանն /// թոյլ խոնարհել եւ պղա /// տակ աղբիւրն: Իսկ դու աւադիկ ոչ զ[մ]այ[լե]լ /// ա իւր արեանն Քրիստոսի...:

ՎԻՃԱԿ` անբաւարար: 16, 58, 70, 264 թերթերը կիսով չափ պատռուած-ընկած, խոնաւութիւնից տեղ-տեղ գունափոխուած, 95-119, 250-64 ցեցակեր: Կազմի եզրերը մաշուած, մասամբ պատռուած-ընկած, Ա փեղկի տախտակը կոտրուած:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 3ա-71բ Աւետարան Մատթէոսի:

2. 71բ-2ա Նախադրութիւն: 73ա-116բ Աւետարան Մարկոսի:

3. 117ա Նախադրութիւն: 118ա-98բ Աւետարան Ղուկասու:

4. 199ա Նախադրութիւն: 200ա-59բ Աւետարան Յովհաննու (259ա Գիրք կնոջն շնացելոյ):

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

2բ 0գնեա, տէր Յիսուս, Յովաննէս գծոյս || (3ա) հասանիլ աւարտ եւ վճար սուրբ գրոյս:

260ա Փա՜ռք... ||(261ա) Արդ, եղեւ զրաւ եւ աւարտ աստուածաշունչ եւ տիեզերալոյս սուրբ կենսաբեր Աւետարանիս թուին Հայոց ՌՃ եւ ԺԱ (1662), ի յերկիրս Զակամ, ի գիւղս Պապաճան, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնին եւ Սուրբ Ովանիսին եւ Սուրբ Գրիգորին եւ այլ բազում սրբոցն, որ են աստ, ի հայրապետութեան Աղվանից տեառն Պետրոսի սրբասնունդ կաթողիկոսի եւ եպիսկոպոսութիւն մեր ն[ա]հանգիս Մինաս վարդապետի եւ Թաթէոս եպիսկոպոսի, յԱթոռ սոցին Գետկա վանք կոչի|| (261բ): Գծագրեցաւ եւ մրեցաւ ձեռամբ անիմ[ աստ] եւ չնչին անուն Յովանէս իրիցի, պարտական բիւր քանքարոյ, անուամբ միայն եմ եւ ոչ գործով: Արդ, երես անկեալ աղաչեմ, ո՜վ սուրբ մանկունք եկեղեցւոյ, որ հանդիպիք սըմայ կարդալով կամ օրինակելով, թողութիւն շնորհեցէք զապիկար գրչիս, զի կար մեր այս էր: Ով ոք սորա հանդիպեսցէ, անյապաղ զյիշատակարանս ընթերցեսցէ եւ զմեղաւորս յիշեսցէ, Աստուած իւրն մեղքն չյիշէ. ամէն: Հայր մեր, որ յեր[կինս]:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

264բ թվին [Ռ]ՃԿԷ (1728): Յիշատակ է Աւետարանս: Գրչափորձ` 1ա Զգործս ձեռաց մերոց... յաջողեա ի մեզ:

338

ԱՒԵՏԱՐԱՆ

Երեւան (գրչութեան), Նոր-Ջուղա (ծաղկման) ՌՃԷ -1658

ԳՐԻՉ` Գրիգոր քհյ: ՍՏԱՑՈՂ` Ղզլար, ի վայելումն Պետրոս քհյ-ի:

ԹԵՐԹ` 315. չգրուած` 1աբ, 2բ-3ա, 4բ-5ա, 6բ-7ա, 8բ-9ա, 10բ-1ա, 12բ-3ա, 14բ-5ա, 16բ-7ա, 18բ-9ա, 20բ-1ա, 22բ-3ա, 24բ, 26ա, 168ա-9ա, 313բ-5բ: ՊՐԱԿ` 2(14+10)+Ա-ԻԵ 12(ԻԴ 10, ԻԵ 5): ՆԻՒԹ` մագաղաթ: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 17,5 13: ԳՐՈՒԹԻՒՆ` երկսիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 74ա): ՏՈՂ` 19-24 (խառն): ԿԱԶՄ` սեւ կաշի, միջուկը` տախտակ, աստառը` մագաղաթ:

ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹԻՒՆ -Ծնունդ` 2ա, Քառասնօրեայ գալուստ` 3բ, Մկրտութիւն` 4ա, Պայծառակերպութիւն` 5բ, Յարութիւն Ղազարու` 6ա, Մուտք յԵրուսաղէմ` 7բ, Ոտնլուայ` 8ա, Մատնութիւն` 9բ, Խաչելութիւն` 10ա, Պատանումն` 11բ, Յարութիւն` 12ա, Համբարձումն` 13բ, Հոգեգալուստ` 14ա: Մատթէոս` 26բ, Մարկոս` 113բ, Ղուկաս` 169բ, Յովհաննէս` 258բ: Խ ո ր ա ն` 15բ, 16ա, 17բ, 18ա, 19բ, 20ա, 21բ, 22ա, 23բ, 24ա: Կիսախորան` 27ա, 114ա, 170ա, 259ա: Լուսանցազարդ` բուսական, կենդանական, տէրունական, տաճար: Զարդագիր` մարդագիր, թռչնագիր, կենդանագիր, հանգուցագիր: Գոյներ` ոսկի, սրճագոյն, սեւ, կարմիր, դեղին, մոխրագոյն, կապոյտ, վարդագոյն, կանաչ, սպիտակ:

ՎԻՃԱԿ` բաւարար: Խոնաւութիւնից խունացած եւ գունափոխուած, տեղ-տեղ թանաքը ներծծուած կամ թափուած: Բոլոր զարդերի ներկերը արտատպուած հանդիպակաց էջին: Կազմի կաշին մասամբ ցեցակեր:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. 15բ-6ա Թուղթ Եւսեբեայ:

2. 17բ-24ա Համաբարբառ (նաեւ լուսանցային):

3. 25աբ Գլուխք: 27ա-111ա Աւետարան Մատթէոսի (կից` Ոտանաւոր. Մատթէոս մարդ անուանեցաւ...):

4. 111աբ Նախադրութիւն: 112ա-3ա Գլուխք: 114ա-67ա Աւետարան Մարկոսի (կից` Ոտանաւոր. Այս Մարկոսի ասի առիւծ...): 167ա Թելադրութիւն. Մարկոս աւետարանիչն աշակերտեալ Պետրոսի...:

5. 167ա Նախադրութիւն: 167բ-8ա Գլուխք: 170ա-256բ Աւետարան Ղուկասու (կից` Ոտանաւոր. Այս Ղուկասու եզն ասացին...):

6. 257աբ Գլուխք (Ա-ԽԳ): 258ա Նախադրութիւն: 259ա-310ա Աւետարան Յովհաննու:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

256բ Դարձեալ յիշեցէք ի Քրիստոս զբարեպաշտուհի կինս այս Գուլդաստայն, որ ինչ աւգնականութիւն արար ծաղկելոյն սորա: Վարձատրեսցի Աստուծոյ. ամէն:

310ա Փա՜ռք... || (311ա) Արդ, ես` ունայնս ի բարեաց եւ զառածեալս մեղօք, Պետրոս անուամբ եւեթ քահանայ,

Բայց գործովս տարակացե[ա]լ մեկուսի եւ հեռի,

Պարտական բիւրոց քանքարի,

Ծրար եղի ծուլութեան վարշամակի

Ի հաղբս աշխարհի,

Որ ի վաղ ամանակաց

Գոյր տենչումն բաղձանաց սրտիս

Յաղագս այսմ ծաղկաւէտ

Եւ ցանկալի սովփերի,

Որ է վարդապետութիւն

Տեառն բանի եւ Յիսուսի Քրիստոսի:

Բազում աշխատութեամբ եւ յոգնաջան կրիւք հոգացի զմագաղաթ սորայ ձեռամբ իմով, զոր եւ տեսեալ ըզբաղձանք սրտիս աստուած[ա]սէր եւ բարեպաշտ կինըս այս, ոչ ունելով զաւակ ի վերայ աշխարհի` ոչ դուստր, եւ ոչ որդի, վասն որոյ ի միտ ածեալ զբան մարգարէին, որ ասէ. Երանի, որ ունիցի զաւակ Սիօնի եւ ընդունակ նորա Երուսաղէմ, օժընդակ եղեալ գնոյն եւ ետ գրել զսա յիշատակ հոգոյ իւրոյ եւ ի վայելումն ինձ աղցաւորիս: Ցորքան յամիցեմ ի վրանս Կեդարու, եղիցի սա ինձ անմահ որդի եւ յետ ընթանալոյն իմ անդառնալի յուղին` ||(311բ) եղիցի յիշատակ բարի առ վայելօղսդ բարեպաշտօն:

Գրեալ եղեւ սա ի յերկիրս Արարատեան, ի մայրաքաղաքիս Երեւան կոչեցեալ, ձեռամբ քահանայի միոյ Գրիգորի, յամի հազարերորդի հարիւրորդի եւ եօթներորդի (1658) թվի տոհմիս արամեան սեռի, ի հայրապետութեան տեառն Յակոբայ Ջուղացւոյ` յաջորդ եւ փոխանորդ սրբոյն Գրիգորի մեր[ոյ] Լուսաւորչին ի Վաղարշապատ քաղաքի, ի գահ Իջման Միածնի Բանի եւ մերոյս առաջնորդի Ամենափրկչի, որ Հաւուց Թառ կոչի, տեառն Յովհանիսի րաբունոյ մեծի եւ ի թագաւորութեան Պարսից արքայի Փոքերն Շահ- Աբասի:

Եւ յորժամ աւարտեալ սորա զսեաւ գիրն, առեալ տարա ի յերկիրն Պարսից, յարքայանիստ քաղաք, ըստ գրոց Շօշ ասի, որ այժմ արտաձայնեալ կոչի Ըսպահան, ի գիւղաքաղաքն Նոր-Ջուղա կոչեցեալ:

Աստուածասէր կին մի բարի,

Քրիստոսասէր երկիւղածի,

Որոյ անուն բացայայտի,

Որ Թանկխաթուն արտաբերի,

Առն իւրոյ պերճապատւի`

Պարոն Վաթան իշխան բարի,

Որդոյ իւրոյ դեռաբուսկի`

Պարոն Սաֆրազ անուն ասի,

Յոր պատահեալ յայս սովփիրի,

Միտ ածեալ բան մարգարէի`

Ետուր ծաղկել իւրովք ընչի

Վասն հոգոյն զաւակ Սիօնի,

Կամաւ իւրով օժ||(312ա)տեաց ոսկին:

Ի յետ սորին Տէրն լինի սմա հովանի

Եւ պահեսցէ անփորձ [յ]երկրի,

Տացէ սմա դուստր եւ որդի,

Որպէս Յակոբ նահապետի,

Խաղաղ կենօք պահէ [յ]երկրի

Եւ հաւատովն Քրիստոսի

Աստ վայելէ զփառք աշխարհի,

Անդէն հանգչի սրբոց դասի,

Յորժամ նստի Տէրն յատենի

Յաւուր մեծի դատաստանի,

Բազմեցուսցէ զդասս արդարի,

Արժան առնէ լսել ձայնի:

Դարձեալ յիշեցէք զստացօղ սուրբ Աւետարանիս` զվերոյգրեալ կինս այս Ղզլար հանդերձ ծընօղօք իւրովք, զհայրն Մելիքսէթն, զմայրն իւր Շահնիկարն եւ զեղբարքն իւր` զՍարգիսն եւ զՈսկանն, եւ զքոյրն իւր` զՀռիփսիմէն, եւ զդուստր Հռիփսիմին զԵղիսաբեթըն, որ բազում երախտիք եւ աշխատանք ունի ի վերայ մեզ, մանաւանդ սուրբ Աւետարանիս: Բարերարն Աստուած փոխանակ վարձոցն իւրոց հատուսցէ զերկնից արքայութիւնն եւ արժանի արասցէ երանական ձայնին եւ անթառամ պսակին հանդերձ ննջեցելովքն իւրովք. ամէն:

Կրկին անգամ յիշեցէք ի Քրիստոս զՂզլարն եւ կենակիցքն իւր` զՈհանն եւ ըզՂազարն, եւ զորդիքն իւր` Կարապետն, եւ զդըստերքն իւր զԽանփարին եւ զ ///(բաց): Յիշեցէք եւ Աստուած ողորմի ասացէք հաւասար ազգայնոց սորա` կենդա||(312բ)նեաց եւ ննջեցելոց. ամէն: Հայր մեր, որ յերկինս:

313ա Դարձեալ յիշեցէք ի Քրիստոս զՊապունէն եւ զկողակիցն իւր` զԵղիսաբեթն, եւ զորդիքն իւր` Գաբրիէլն, որ եւ մատնեցաւ իսկ ի ձեռս այլասեռից, զոր տէր Աստուած փըրկեսցէ խաղաղութեամբ, նաեւ զՅովանէսն, զՏալիթայն եւ զՄարիամն եւ զհանգուցեալ որդիքն` Թորոսն, Սարգիսն, Զեբեթէն եւ Մարիամն, եւ Աստուած ողորմի ասացէք:

Դարձեալ յիշեցէք ի Քրիստոս Ալլահվերտին, զկողակիցն Մարիամն եւ զդուստրն իւր Հոռոմսիմէն եւ զկողակիցն` զԼաչինն, եւ մայր իւր Դօնաբէկն. յիշեցէք եւ Աստուած ողորմի ասացէք:

Եւ յիշեցէք ի Քրիստոս զՍահակն եւ զեղբայրն իւր Նազարէթն, որ մանուկ եւ դեռաբոյս տիօք գնաց առ Քրիստոս, որոյ յիշատակն աւրհնութեամբ եղիցի եւ զնա դասեսցէ ընդ երջանիկսն իւր, զի բազում աշխատանս ունին ի վերայ իմ. յիշեցէք եւ Աստուած ողորմի ասացէք:

339

ՍՏԵՓԱՆՈՍ ԼԵՀԱՑԻ, ԲԱՆՔ ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆՔ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆՔ

ԺԷ -XVII

ԳՐԻՉ` Սարգիս երէց:

ԹԵՐԹ` 164. չգրուած` 1աբ, 25ա, 133ա-64ա: ՊՐԱԿ` Ա-Բ 12+Ա-Թ 12+3 (14+7+11): ՆԻՒԹ` թուղթ, լուսագծերով (տարբեր): ՄԵԾՈՒԹԻՒՆ` 19 12,5: ԳՐՈՒԹԻՒՆ` միասիւն: ԳԻՐ` նօտրգիր (նմուշ` 36ա): ՏՈՂ` 23: ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը` տախտակ, աստառը` թուղթ:

ՎԻՃԱԿ` բաւարար: Թանաքից գրադաշտը գունափոխուած, աստառն ու որոշ թերթեր` ցեցակեր:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 2ա-24բ Ցանկ է Յայսմաւուրքին ըստ այբուբենից` վասն դիւրեաւ գտանելոյ զպատմութիւն եւ զվկայութիւն սրբոց մարտիրոսաց, զոր եւ կամեսցիս -[Ա]բուդիմոսի վկային` օգոստոսի ԻԵ... Քրիստոնեայ կուսին` յուլիս ԻԳ

Բ. 25բ-132բ Բանք իմաստասիրականք եւ աստուածաբանականք, համառօտաբար իբր սահմանօրէն արտադրեալք եւ հաւաքեալք ըստ այբուբենից` աշխատասիրութեամբ Լեհացի Ստեփանոսի բանասիրի

Տե՛ս Լ0 110, 370ա-463բ:

Գ. 164բ [Գիւտ թօփի եւ թուականի եւ տպագրութեան] -Յամի Տեառն ՌԳՃՁԳ (1383) գտին զարուեստ թօփի... (ԺԸ դ. յաւելագրութիւն):

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

4բ Զմեղսամած նօտար Սարգիս էրէց յիշեա ի Տէր. յիշողդ եւս:

340

ԺՈՂՈՎԱԾՈՅ

Թադէի վանք ( Արտազ) ՌՃԻԶ -1677

ԳՐԻՉ, ՍՏԱՑՈՂ` Իսահակ վրդ. Մակուեցի:

ԹԵՐԹ` 125+1 (կրկ.10). չգրուած` 1աբ, 2բ, 125բ: ՊՐԱԿ` 1 2+Ա-Ժ 12+1 4: ՆԻՒԹ` թուղթ, լուսագծերով: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 17,3 12: ԳՐՈՒԹԻՒՆ` միասիւն: ԳԻՐ` նօտրգիր (նմուշ` 64ա): ՏՈՂ` 26: ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի (նախկին), թիկունքը` սեւ կաշի, եզրերը` վարդագոյն մոմլաթ, միջուկը` ստուարաթուղթ, աստառը` թուղթ (Ի դ.):

ՎԻՃԱԿ` նախապէս մկնկեր, այժմ նորոգուած: Բոլոր թերթերի ստորին աջ անկիւնները շեղակի կտրուած: Թանաքից գրադաշտը գունափոխուած:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 3բ-118բ Բանք իմաստասիրականք եւ աստուածաբանականք, համառօտաբար իբր սահմանօրէն արտադրեալք ըստ այբուբենից` աշխատասիրութեամբ Լեհացի Ստեփաննոսի բանասիրի

Տե՛ս Լ0 110, 370ա-463բ:

Բ. 119ա-20ա [Յաղագս առնչութեանց] - Առնչութիւնք յԱստուած են ըստ իրի... նոքա բնաւսըն զանազանք են:

Գ. [Յաւելագրութիւնք ԺԸ դ.]

ա. 120բ-2ա Տաղ անուշ Աստուածածնի, ի Մակուեցւոյ Սարգսէ (ծայրակապ` Սարգիս վարդապետս յի) -Սխրալի սրօբէ` ֆանար ի վառման, /Գեղմ մարգարտափայլ` տիպդ ըղձական.../ Սուղ երգուկս երգէ զարմն Յովանիսեան, /Զի ես եմ տեղեաւ, որ եմ Արտազեան,/ Սարգիս վարդեպետ մեղօք անարժան... /Ի թվիս մերում հարիւր հազարեան/ Եւ յարաբարդի ութսուն երկոսեան (1733)... (նոյնը կրկ. 123բ-4ա):

բ. 122բ [Քաղուածք շարականաց] - Այսօր դասք հրեշտակաց...

գ. 122բ [Հարցմունք եւ պատասխանիք] -Հարց. Քանի՞ են շաւիղք Սաղմոսի: Պատասխանի. ԺԸ...

դ. 122բ-3բ [Յաջորդութիւնք ի վերայ Աթոռոյն Արտազի] - Այս տաճար լուսակիր եւ երկնանման առկայացեալ... ի վերայ աստուածաբնակ շիրմի սուրբ առաքելոյն Թադէոսի... ես` Զաքարիա եպիսկոպոս... սկիզբն արարի կրկին [շին]ութեան առաւել քան զառաջինն... եւ զաջորդն մեր զտէր Տիրացուն, այլ եւ զհարազատ եղբայր մեր զՊետրոս եւ զՍարգիս... կատարումն թվին ՉՀԸ (1329)-ին: Առաքելոյն Թադէոսի եպիսկոպոսք -Ի վերջին ժամանակս` Բեստացի Զաքարիա եպիսկոպոս... հրամանաւ... Փիլիպոս կաթողիկոսին:

ե. 124բ-5ա [Ցանկ գրեանց] -Մատթէոսի Մեկնիչն, Եսայու Մեկնիչն... Ա նարեկ, Ա. Պատմագիրք:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

3ա Բուրաստանս իմաստասիրական յիշատակ է Իսահակ վարդապետին Մակուեցւոյ` առաջնորդի սուրբ Աթոռոյն Թադէոսի սուրբ առաքելոյն: Որք միանգամ վայելէքդ, յիշեսջիք ի Քրիստոս հանդերձ հոգեւոր եւ մարմնաւոր ծնողօք, եւ դուք ընդ նմին յիշեալ լիջիք ի բարին: Ի կենարարին թվականի ՌՈՀԷ (1677) ամի եւ ի մերումս թուահաշուութեան ՌՃԻԶ (1677) -երորդ գրեցաւ ձեռամբս իմով:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

3ա Վերոյգրեալ Իսահակ արդար յառաջնորդ լուսահոգի վարդապետին տեղն արժանուն աջորդ եղէ անարժան հող ու մոխիր Իսահակ եպիսկոպոս Փառակեցի ՌՄԼԱ (1782)-ին. յոյժ դառն ւ դժը[ն]տակ ժամանակի, թողում զամենայն եւ բոր կպեցեալ գիւղս մեր էր ցաւ քան զամենայն: Գ ամ է ջանամ, թէ հանեմ, անկար լինելոյս /// մնայ: Ով ոք քակէ, ն/// շինօղ սրբոյ Աթոռ[ոյս]: ՌՄԼԴ (1785) թւոջն գրեցի:

Գրչափորձ` 2ա Յայտարարութիւն...

341

ՎԱՐԴԱՆ ԱՐԵՒԵԼՑԻ, ԼՈՒԾՄՈՒՆՔ Ի ՍՈՒՐԲ ԳՐՈՑ (ԺՂԼԱՆՔ)

Մոկաց Սարի Ս. Գէորգ (՞) ՊԺԴ -1365

ԳՐԻՉ` Սիմէոն վրդ.

ԹԵՐԹ` 141: ՊՐԱԿ` Ա-ԺԲ 12 (Ա 9): ՆԻՒԹ` թուղթ: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 13,5 9: ԳՐՈՒԹԻՒՆ` միասիւն: ԳԻՐ` բոլորգիր (նմուշ` 5ա): ՏՈՂ` 16-20 (խառն): ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը` տախտակ, աստառը` կապոյտ կտաւ:

ՎԻՃԱԿ` վնասուած. խոնաւութիւնից գունափոխուած եւ սնկային հիւանդութեամբ վարակուած ( այժմ` կանխուած), բնագիրը կպումների հետեւանքով տեղ-տեղ եղծուած (յատկապէս` 1, 3, 16, 131-41), 141բ գրեթէ անընթեռնլի: Կազմի դռնակն ու կապիչներն ընկած, Բ փեղկի կազմաստառից մնացել է մի փոքրիկ ծուէն:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 1ա-141ա [Լուծմունք ի Սուրբ Գրոց Վարդանայ վարդապետի, ի խնդրոյ բարեպաշտ թագաւորին Հեթմոյ, Լ0 750]

1. ա. 1ա-2բ [Ա. Վասն անուանց խնկարկու կանանց] -Հրաման պատկառեցուցիչ, զոր պատուիրեցիք գրել...

բ. 2բ-5ա [Բ. Վասն հալուէին եւ խնկոց] -Իսկ հալուէն, զոր բերին...

2. 5ա-7ա Լուր սուղ ինչ եւ վասն խորհրդոյ սուրբ պատարագին, զոր ջերմ սիրես: [Գ. Վասն նշխար կազմից] -Նշխար կազմի Հին կտակաւք Սաղմոսին...

3. ա. 7ա-9բ Հաւաքեսցուք ծաղիկս ի մարգաց Աւետարանին` պսակել զքեզ: Դ. [Վասն Մատթէոսի յազգութիւն] -Մատթէոս թարգմանի երգ կենաց...

բ. 9բ-13ա [Ե.] Զի՞նչ է, թէ Ծնաւ զՈրդին իւր զանդրանիկ -Զի անդրանիկն այն է, որ կրտսեր եղ/// [բայրս ունի... եւ կոչեցաւ Յիսուս, Լ077, 192բ-3ա]...

գ. 13ա-5ա Զ. [Վասն Մկրտչին Յորդանանու] -Մկրտչին եւ աստուածաբանին անունն ի հինգ գրեանն մի է...

դ. 15ա-20ա Է. Զի՞նչ է. Վարեցաւ Յիսուս ի Հոգւոյն յանապատն` փորձել ի սատանայէ -Պատասխանի. ԶՀո[գին] առ Յիսուս եւ ձայնն Հաւր վկայեաց...

ե. 20աբ Ը. Ո՞յք էին ամուսնացեալք յառաքելոցն -Յոհանէս եւ Յակովբոս եղբայր իւր եւ Թովմաս կոյսք էին...

զ. 20բ-1բ Թ. Քրիստոսի առաջին նշանն զո՞ր պարտի ասել -Պատասխանի. Նախ` անսերմ յղութիւն...

է. 21բ-5ա Ժ. Զի՞նչ է, որ ասէ. Ճրագ մարմնոյ ակն է -Պատասխանի. Յառաջ քան զայս խրատեաց Տէրն...

ը. 25ա-6ա ԺԱ. Ո՞ր է Ճ- աւորն, Կ- աւորն եւ Լ- աւորն -Պատասխանի. Որ ի քրիստոնեա հարց է ծնեալ եւ մկրտեալ...

թ. 26աբ ԺԲ. [Վասն Ղուկասու եւ Մարկոսի] -Ղուկաս ազգաւ յոյն է...

ժ. 26բ-8բ ԺԳ. Զի՞նչ է, որ ասէ, թէ Ետես Զաքարիա ի խնկարկութեանն աւուր -Զի կայր ընդ աջմէ սեղանոյն խնկոցն...

ժա. 28բ-31ա ԺԴ. [Վասն կնոջն պոռնկի] -Կինն մեղաւոր, որ աւծ զՏէրն իւղով իւրով...

ժբ. 31աբ ԺԵ. [Վասն մեծատանն] - Առակաւորք Ղուկասու ոմանք լեալ էին եւ կէսք` լինելոյ...

ժգ. 31բ-2բ ԺԶ. Զի՞նչ է, որ ի յառնուլն հացն ասէ. Առէք կերայք... -Պատասխանի. Բաժակն ոչ միայն խորհուրդ հաղորդութեանն է...

4. 32բ-4բ ԺԷ. [Վասն Յովհաննու աւետարանչին] -Յոհաննէս յետ ԾԲ ամի չարչարանացն Տեառն գրեաց զիւր Աւետարանն...

5. ա. 34բ-6բ ԺԸ. [Վասն աւազակացն] - Աւազակքն, որ ընդ յաջմէն [էր, դա]ւանեաց զՏէր մեր...

բ. 36բ-9ա ԺԹ. [Վասն հաստատութեան յարութեանն Տեառն] -Երեք իրք յետ յարութեանն Տեառն յանձն էառ... (37բ) Այսմ վկայ պատմեմ քեզ, զոր լուա ի Գառնեցի միակեցէն Յովանիսէ, թէ ի ՈՀԱ (1222) թուին կայի ի սուրբն Երուսաղէմ...

գ. 39ա-40ա [Ի.] Եւ յիշեսցուք բան մի այլ ի սքանչելի հաւրէն (Յովհաննիսէ Գառնեցւոյ) -[Ո]ՀԲ (1223) թուին, ասէ, էաք մեք նոյնպէս յԵրուսաղէմ...

դ. 40ա-1ա ԻԱ. Վասն պահոց -Պատմեմ ձեզ յայս նման բան եղեալ...

6. 41ա-4բ [ԻԲ.] Վանական վարդ[ ապետի] ասացեալ Բան [հ]աւ[ ատալի] -Կենսաբուղխ սուրբ Աւետարանն զԹադէոս զմեր առաքեալն յԲժիցն է յասել...

7. 44բ-5ա ԻԳ. Այլ բան Վանականին ասացեալ. Զինչ է ճրագալուցին լուցանելն -Ի գրոց է ճշմարիտ. Կիւրեղ Աղէքսանդրացին գրէ առ Թէոդոս թագաւորն...

Վերջում` 45ա, կարմրագիր. [Վարդ]ան վարդ[ ապետի] ասացեալ:

8. 45ա-6ա ԻԴ. [Վասն Քրիստոսի] -Ո՞ր է կերպարն ծառային եւ ո՞ր է գործն ծառային...

ԻԵ նիւթը տե՛ս 108ա-10ա, ¢ 18:

9. ա. 46ա-9ա ԻԶ. Թէ որպէս իմանի Աստուած -Պատասխանի. Աստուած անբովանդակելի է...

բ. 49ա-59ա ԻԷ. Ի սկզբանէ արար Աստուած զերկին եւ զերկիր -Կամ է մեր քեզ նիւթ բանի տալ եւ ոչ կարգաւ մեկնութիւն գրել...

գ. 59աբ ԻԸ. [Վասն արեգական] -Ծերն Անանիա ասէ, թէ Տարակուսի էի ես վասն արեգական...

դ. 59բ-63բ ԻԹ. Եւ ասաց Աստուած. Բղխեսցեն ջուրք զեռունս շնչոց -Եւ զիա՞րդ խաւսի Աստուած առանց շրթանց շարժելոյ...

10. 64ա-6բ Լ. [Վասն շաբաթու եւ վասն գրոյ լինելութեան] -Զայլ աւուրսն արարչութեամբ պատուեաց եւ զշաբաթն սրբութեամբ...

11. ա. 66բ-9ա Լ[Ա. Վասն չորից գետոց] -Եւ գետ ելանէր յերկրէ եւ ոռոգանէր զդրախտն...

67բ Ըստ տեղի ոչ գրեցաւ Եփրատես եւ Յոհանէս:

բ. 69ա-70բ ԼԲ. Եւ էարկ Աստուած թմբրութիւն ի վերայ [Ադ] ամա եւ առ կող եւ շինեաց կին -Թմրութիւն քնոյ էարկ, զի մի ցաւեսցի...

գ. 70բ-5ա ԼԳ. [Վասն աւձին] -Եւ աւձն էր իմաստնագոյն ոչ քան զբանաւորսն...

դ. 75բ-6ա ԼԴ. [Վասն Ադամայ] -Որ եւ ոչ մարմնով մեռաւ մինչեւ ՋԼ ամ...

ե. 76ա-7բ ԼԵ. Վասն Աբելի սպանմանն -Յասելի է Եփրեմ, թէ վասն այնորիկ քակեցաւ դժոխքն...

զ. 77բ-8բ ԼԶ. Զի՞նչ էր առաքինութիւնն Ենովքայ -Պատասխանի. Միրգ չկերաւ եւ յերկինքն չհայեցաւ...

է. 78բ-81ա ԼԷ. [Դարագլուխք] -ՅԱդամայ [մինչեւ] ի ջրհեղեղն ծնունդք Ժ, ամք ՍՄԽ...

ը. 81ա ԼԸ. [Դարագլուխք] -Ի ջրհեղեղէն մինչեւ ի ծնունդն Աբրահամու ՋԽԲ ամ...

12. ա. 81ա-2բ ԼԹ. Իսկ քանի՞ գիրք են Աստուածաշունչ -Ընդունելիք այս են. Ե գիրք Մովսիսի...

բ. 82բ-4բ Խ. Զի՞նչ է ասելն. Ես շուշան եմ հովտաց եւ ծաղիկ դաշտաց -Պատասխանի. Զշուշանն յատկացոյց անուամբ...

13. ա. 84բ-6ա [ԽԱ.] Մովսէսի որդիքն ի՞նչ եղան, որ չեն յիշուիլ -Պատասխանի. Գերսամ եւ Եղիազար է...

բ. 86ա-7բ [ԽԲ.] Մարիամ կո՞յս էր, թէ՞ ոչ -Պատասխանի. Նիւսացին կոյս է յասել...

գ. 87բ-9ա ԽԳ. Եզեկիէլի տեսիլն, որ տեսանէր յաշխարին Քաղդէացւոց -Խաչաձեւ կառք, որ լինի Դ առաջք...

դ. 89աբ ԽԴ. [Վասն չորից կերպարանացն] -Եւ ճշմարտութիւն իրացս ի սուրբ աւետարանիչքն պատշաճի...

14. ա. 89բ-90բ ԽԵ. Իսկ ի Դաւթ[այ` թ] ագաւորակցէն քո սակաւ ինչ ասասցուք: Զի՞նչ է, որ ասէ Դաւիթ ի մետասան Սաղմոսին. Ապրեցո զիս, Տէր... -Պատասխանի. Յորժամ մեռաւ Սամուէլ...

բ. 90բ ԽԶ. Խոնարհեցոյ եւ ապրեցոյ ինչ մտաւք ասեմք յերիկունն -Պատասխանի. Հիւանդացեալք զաւրն պէսպէս պատահմամբ ախտից...

գ. 90բ-2բ ԽԷ. Զի՞նչ մտաւք ասեմք մեռ[ելոցն] Ամբիծք -Պատասխանի, թէ յԱդամա գերեզմ[ան]ին վերայ է ասացեալ զնա Դաւիթ...

դ. 92բ-5բ ԽԸ. Եւ վասն էր խառնեաց ձա[յն]ս եւ նուագս ի տունս հոգոյն Դաւթի -Պատասխանի. Յաղագս Բ պատճառի...

ե. 96ա-7ա ԽԹ. Լեզուքն որպէս բաժանեցան աշտարակաշինութեամբն -Պատասխանի. Յառաջն կորեաւ եւ վայր անգաւ լեզուն...

զ. 97ա-8ա Ծ. Որպէս ընթացան առաքեալքն հրամանաւ Հոգւոյն սրբոյ եւ ե՞րբ գնացին -Պատասխանի. Ի Կղեմ գիրքն յասել է...

է. 98աբ ԾԱ. Զի՞նչ խորհուրդ է Յինանցն կարգ Աւետարանացն -Պատասխանի. Ղուկաս արուեստիւ բժիշկ էր...

15. 98բ-100ա ԾԲ. Քրիստոս զեկեղեցական աստիճանս որպէ՞ս եցոյց, եւ յորում տեղւոջ իմասցուք -Պատասխանի. Ի ժամ մկրտութեան...

16. 100ա-3ա [ԾԳ. Վասն տաւնից] -Միշտ կամիմ գիտակ գոլ` ձեզ նոր իրաց եղելոց...

103ա-4բ, Յիշատակարան հեղինակի (տե՛ս):

17. 105բ-7բ [ԾԴ. Նշանագիրք անուանց կարճաբանութիւն] - Աբրահամ` 3...

18. 108ա-10ա [ԻԵ.] Սահմանք Հ մասանց պէսպէս շարժմանց եւ կրից -Բնութիւն սկիզբն շարժման եւ դադարման...

Տեղաշարժուած. Լ0 750-ը (52բ) ունի ճիշտ հերթականութիւն: Խորագրի Հ -ն հաւանաբար ցոյց է տալիս սահմանների քանակը:

19. 110ա /ԾԵ. Վասն խառնման Հին եւ Նոր ուխտին/ -Հարց. Խառնեա՞ց ի խառնելիս...

ԾԶ նիւթը տե՛ս 138ա-41ա (¢ 27):

20. 110բ-1ա /ԾԷ. Արիստոտէս ընդդէմ որո՞ց ասեն Աստուած զտարերսդ առաջադրէ -Թէ գոլով սոցա շարժութիւն, յայլմէ զատութենէ ունին սոքա զշարժիլն...

21. 111ա-7բ [ԾԸ. Հարցմունք զանազան` արարեալ Վանական վարդապետի, եւ պատասխանի բարառնաբար] -Երկու աղալ ի միասին, մինն առցի, եւ միւսն թողցի...

22. ա. 118ա-22ա ԾԹ. Վասն բնութեան (լուսանցքում): Յաղագս բնութեանն, զոր հրամայեցիք - Արտաքին իմաստասէրքն այսպէս ասացին...

բ. 122ա-8ա Այլ ոճ վիճելոյ ընդ քաղկեդոնիկսն -Հարց. Թէ Մարիամ զո՞ր բնութիւն ծնաւ...

գ. 128աբ [Կ.] Ակակ գրեաց ի Հայս -Մեք զխաչեալն մի ի սուրբ Երրորդութենէ գիտեմք...

դ. 128բ-30բ ԿԱ. Խաչեցար -Իսկ վասն զՍուրբ Աստուածն խաչեցար ասելն...

23. 130բ-2ա ԿԲ. [Վասն] աւրհնութեան եկեղեցո, խաչի եւ մատաղի Յոստոսի, որ երրորդ եպիսկոպոս Երուսաղէմի` զկնի Յակոբայ եւ Շմաւոնի -Ի ձեռն Յակոբա` եղբաւրն Տեառն, լռեաց քահանայութիւնն Ղեւտական...

24. 132ա-3ա [ԿԳ.] Զանխմոր նշխ[ար] եւ անջուր բաժ[ակ]. սրբ[ոյն] Եփրեմի աս[ ացեալ] -Խմորն սկսաւ յԵւաէ եւ ապականեաց զբնութիւնս...

25. 133ա-7ա [ԿԴ.] Յաղագս ժողովոց, որ եղեն -Զկնի ՅԺԵ ամի յարութեանն Տեառն եղեւ ժողովն Նիկիա...

26. 137բ-8ա [ԿԵ.] Գործաւորք, որ ի մարդն կան -Լ[ոյս] բանին եւ պայծառութիւնն ի խելքն ծագէ...

27. 138ա-41ա Ծ[Զ]. Հարցմունք Դշխոյին եւ պատասխանի [Ս]ողոմոնի -Զի՞նչ է Աստուածն քո եւ ու՞մ նման է, եւ որով կերպիւ: Աստուած իմ է Է եւ ամենայն է... եւ ձեղուն նորա կաքաւք:

Տեղաշարժուած. տե՛ս ծնթ. ¢19:

Բ. 141աբ [Սիմէոն գրչի] Ցու[ցա]կ Զատկի եւ լրման[ց]: Յիշեա զեղկե[լիս] -Թվ[ ական] ՊԺԵ (1366), լրում` Տրէ Ժ, աւր Ա Զատկի...

Թվ[ին] ՊԻԴ (1375), Քաղոց Զ: || (141բ) Թվ[ ական] ՊԻԵ (1376) /// [Պ]ԾԲ (1403) /// զմարգարէքն /// գտանես յաւիտեան:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՎԱՐԴԱՆԱՅ ԱՐԵՒԵԼՑՒՈՅ

103ա Վասն որոյ զայս աշխատութիւն տկար մարմնով կատարեցի` սիրով ձեր զաւրացեալ եւ աւժանդակեալ: Եւ յիշեա, զոր ||(103բ) ի ձեռն Թորոսի հրամաեցիք վասն Եղաբերից կանանցն գրել ձեզ եւ ի Խորհուրդ պատարագին, եւ ապա երեսաւք յԱնդուլն հրամաեցիք, որ գրէաք ձեզ Ժղլանք ի Մեկնութենէն Քերականին: Եւ ես այլ յաւելի սիրով գրել ձեզ ձեռամբ լուծմունս յԱւետարանէն եւ յԱրարածոցն, ուստի տեսէք, թէ շատ էիք հարցանել եւ սիրէք ստորեւ: Է՛, որ հանգուցանէ զձեր միտքդ, եւ է՛` պատճառ լինի ձեզ բանաւորութեան զայս հարցանելոյ եւ զստոյգն գտանել: Բայց աղաչեմ, զպարզամիտ մարդ եւ զառաքինի մի՛ հարցանել, որ չամաչեն, զի ես նախագոհութեամբ գրեցի, թէ առ ժամն զիս հարցանեն, եւ ես գտանեմ տկարացեալ: Վասն որոյ մի՛ մեղադրեր ժամուն չգտանաւղաց զտեսութիւն բանին: Եւ ես գիտեմ, որ այս չէ թագական իրք, այլ ոսկեգիր պիտէր եւ ճարտար գրչի: Եւ ես շատ պատճառ ունէի, որ [խա՞փ] անէր զիս յայս ձեռնարկութենէս. տկար||(104ա)ութիւն եւ մութն խրճիթս եւ հողմ Պարխարու փոշէխառն փչելով ընդ պատուհանս եւ պաղ աւդոյս, բայց սիրովն հրաշագործին յաղթահարեալ եղեն պատճառքն, եւ որպէս տեսանէք, եղեւ: Թէ կամիս, դիւրին է տալ փոխել ի լաւն որ հեշտ կարդայք: Եւ թող Գրի[գոր]էսն փոխէ, որ բան չկորնչի, բայց իմ գիրոն, որ իմ մատանցս սատարն, մնա առ ձեզ: Ո՞ գիտէ, թէ աւելի շնախաւոր լինի ձեզ վասն յուսոյն իմոյ, որ առ Տէր, եւ սիրոյն, որ առ ձեզ, զի այն ճառ եւ պատմութիւն չէ, որ շատ աշխատանք տանին եւ ապա բան գտանեն: Թէ թուղթ մի կարդաս ժամուն կամ երկու, գտանես յոլով խորհուրդս: Եւ Աստուծով տղահասակ եւ մտաւք եւ աչաւք զաւրաւոր էք, եւ մի անգամ կարդալն սակաւ ինչ աշխատանք, եւ յայլն անհոգ լինիք, զի արքա եւ արքաուհի ի միում մարմնի տեսանի, եւ հասարակ է հոգեւորն եւ մարմնաւորն, եւ թէ Աստուծով իրք մի աւգուտ լինի ի գրոցդ կամ մխիթարութիւն երկ||(104բ)ուցդ լիցի եւ զակնտ բազմագոյն եւ պայծառ, որ պսակէ զձեզ յաւիտեան: Թող թագուհին պահէ եւ ի պիտոյ ժամն առնոյք ի նմանէ: Եւ նմա հրամաէ Պաւղոս հարցանել զձեզ եւ զպատշաճն ծանուցանել, եւ պարտական են, ասէ, ապրեցուցանելոյ զիրեարս առն եւ կնոջ: Եւ զերկոսինդ ապրեցուցանէ տէր Յիսուս կենդանութիւնն ձեր, ի խնամս Հաւր եւ ի գութ Հոգւոյն Սրբոյ, յոռոգումն սննդեան դալարարձակ, տնկաբողբոջ շառաւեղեալ ոստոցդ, ծիրանածին տղայոցդ ի գիրկս Սիոն սրբոյ, ի կատարումն պսակման հայակոյտ ազնւական ազգաց եւ ազանց տոհմից ազատաց, ազատեցուցիչք արեանառու զարմից, լծադիրք եւ բեռնաբարձաւղք, կորացուցիչք աւտարաց ազգաց, ի փառս փառաւոր եւ պաշտեցեալ աստուածութեանն, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՆԱԽԱԳԱՂԱՓԱՐ 0ՐԻՆԱԿԻ

32բ Զկենդանի ծառ կենաց պտղոյ[ս], տէրունական բանից անմահացուցիչ քաղցր ճաշակացս կերող ընթերցմանց, զլոյս վարդապ[ետն] Վարդան յիշ[ ատակեա]:

34բ Յանյայտ գանձիս յ[ այտ]նիչ զՎարդան գանձապահ յիշեսջիք:

41ա Զհոգիացուցանող բանիցս պատճառ զՎարդան կրկին հոգով կենդանի վարդապետ յիշ[ել] ի Տէր, որ աւգտիս ընթերցմ[ ամբ]:

46ա Զսրբասնեալ եպ[իսկոպոս] կաթ[ողիկոս] յՀայոց տեառն Կոստանդեա ողորմեա, Տէր, եւ Վարդ[ան] վարդապետ[ի]:

64ա [Զ]խորին բանիցս մեկնող Վարդ[ան] վարդ[ ապետն] յիշեա:

66բ Իմանալի լուսոյս ծագաւղն զՎարդ[ան] վարդապ[ետն] յիշեա ի Տէր:

Սոյն յիշատակագրութիւնները, որոշ տարբարութեամբ, առկայ են նաեւ Լ0 750 ձեռագրում: Դրանք հաւանաբար ծագում են Վարդան Արեւելցու յիշատակարանում յիշատակւող Գրիգորէս գրչի օրինակից:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ԳՐՉՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ

18ա (Փակագիր) Սիմէոն վարդապետ (նոյն` 130բ):

26բ Յիշեա զմեղաւոր (նոյն` 59ա):

32բ Ընդ նմին եւ զՍիմէոն վարդ[ ապետ] գրող յիշ[եսջիք]:

57ա ԶՍիմէոն սպասաւոր բանի յիշ[եսջիք] յաղ[ աւթս]:

63բ Եղու՜կ զիս, որ անհոգ եմ յիմսն:

69ա Յիշ[եսջիք] զմեղ[ աւոր] Սիմ[էոն] սպասաւոր բանի:

98բ Զտառատիպ գրոյս [զբա]զմավեր ոգի զՍիմէոն սպասաւոր [բան]ի յիշեսջիք ի Քրիստոս, եւ յիշողացդ ողոր[մեսցի]:

104բ Փա՜ռք անեղ Էին ճշմարտի եւ կատարեալ գոյին անմահին` Հաւր ամենակալի եւ ծնիցելոյն ի նմա||(105ա)նէ` Որդւոյն միածնի եւ բղխեցելոյն ի Հաւրէ` Հոգւոյն Սրբոյ, որ ետ կարողութիւն անկարութեան տկարիս հասանել ի զրաւ մատենիս: Արդ, աղաչեմ զամենեսեան, որք հանդիպիք սմա կարդալով եւ կամ աւրինակելով, յիշեսջիք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զբազմավեր ոգի, լցեալ մեղաւք զՍիմէոն պիտականուն սպասաւոր բանի, եւ որ առատն է ի տուրս պարգեւացն, տացէ յիշողացդ զանզրաւն ուրախութիւնն յանկէտն յաւիտեանն եւ յիշելոցս առ հասարակ: Անմեղադիր աղաչեմ լինել խոշորութեան գրիս, զի գրագիր չկայր, եւ բանքս էր պիտանացու, հարկեցա գրել: Գրեցաւ ի թվին ՊԺԴ (1365): Յիշեսջիք առ բուն բարին զհարազատ հոգոյ եւ զլերդակից եղբարքս իմ զՍտեփանոս եւ զՅոհանէս, որ զաւրինակս ետուն անյաչաղ կամաւք:

107բ Զեղկելիս` [մե]ղաւք լցեալ զՍիմէոն յիշեսջիք, աղաչեմ:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՅԵՏԱԳԱՅԻ

79բ (ԺԷ դ., բոլորգիր) Ո՜վ սուրբ ընթերցող, աղաչեմ զձեզ || (80ա) Զաքարայ աբեղայ յաղօթս յիշեցէք (Նման` 83բ, 98բ-9ա):

91բ Վա՜յ ինձ, խիստ դառն կամ ի մեղաց աւուրն || (92ա) դատաստանին, սեւերես եմ Աստուծոյ. յիշեցէք աղաւթս:

342

ԺՈՂՈՎԱԾՈՅ

ԺԸ -XVIII

ԹԵՐԹ` 242. չգրուած` 1ա-7բ, 83բ-108բ, 173բ-4բ, 218բ, 235բ-42բ: ՊՐԱԿ` 2(2+4)+Ա-Ը 12(Դ 8, Ե, Է 10, Զ 11, Ը 4) + 3(12+8+3) + Ա-Զ 12(Ե 14) +Ա-Ե 12: ՆԻՒԹ` թուղթ, մահիկանշան լուսադրոշմով: ԳՐՈՒԹԻՒՆ` միասիւն (8ա-83ա, 183ա-218ա, 231ա-5ա), երկսիւն (109ա-82բ, 219ա-30բ): ԳԻՐ` նօտրգիր (տարբեր` 8ա-83ա, 109ա-82բ, 183ա-235ա: Նմուշ` 62ա, 145ա, 214ա): ՏՈՂ` 29(8ա-83ա), 25-30(109ա-82բ), 31-33(183ա-235ա): ԿԱԶՄ` դրոշմազարդ սեւ կաշի, միջուկը` ստուարաթուղթ, աստառը` բազմագունի ծաղկաթուղթ:

ՊԱՀՊԱՆԱԿ -սկզբում 2 թերթ կոպիտ թուղթ, թերթակալուած` 1-2:

ՎԻՃԱԿ` խոնաւութիւնից գունափոխուած` 183-242, եզրահատուած եւ լուսանցագրութիւնները թափուած, կազմի կաշին ճաքճքած, եզրերն ու թիկունքը մաշուած, Բ փեղկը մկնկեր:

Ծնթ. Ձեռագիրը գրուած է 1721-ից յետոյ, անանուն 3 տարբեր գրիչների ձեռքով:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ա. 8ա-83ա Յաղագս գլխաւոր մեղաց

8ա [Նախադրութիւն եւ ցանկ] -Գլխաւոր մեղք են այնք, որք են արմատք այլոց մեղաց...

ա. 8ա-20ա Յաղագս հպարտութեան -Հպարտութիւն է անկարգ տենչ...

բ. 20ա-32բ Յաղագս ագահութեան - Ագահութիւն է անկարգ իղձ...

գ. 32բ-41բ Յաղագս բղջախոհութեան -Բղջախոհութիւնն է անկարգ ցանկութիւն...

դ. 41բ-53բ Յաղագս նախանձու -Նախանձ է մոլութիւն իմն...

ե. 53բ-63ա Յաղագս որկրամոլութեան -Որկրամոլութիւն է անհագ իղձ...

զ. 63բ-80ա Յաղագս բարկութեան -Բարկութիւն է անկարգ իղձ...

է. 80ա-3ա Յաղագս ծուլութեան, ծուլութիւն, որ ասի լքումն... զի փախիցեմք ի ծուլութենէ եւ երթայցեմք զհետ զուարթութեան:

Բ. 109ա-171բ Գրիգորի` աշակերտի եռամեծի հօր եւ րաբունապետի Հայոց, հաւաքեալ ծաղկաքաղ յԱռակաց եւ Երգոցն Սողոմոնի` ի լուսաւոր բանից Վարդանայ եւ մեծի Ներսէսի Հայոց

-113բ-4բ Ցանկն է յԱռակացն Սողոմոնի - Առաջին. Վասն յԱռակաց եւ օրինակաց...

Ցանկի Ա-ԺԳ գլուխներն ամփոփում են Առակաց գրքի մեկնութիւնը, ԺԴ-ԺԵ գլուխները` Բանք ժողովողի, իսկ ԺԶ-ԻԵ գլուխները` Իմաստութեան: Նախօրինակի խաթարուածութեան պատճառով Առակաց գրքի մեկնութեան Ե գլուխը ... որ են ոմանք բառերից յետոյ ընդմիջարկուած է, գրուած է սոյն ցանկը, ապա` բնագրի շարունակութիւնը` ի մեղս անկեալ մարմնով...:

ա. 109ա-42ա [Մեկնութիւն Առակացն Սողոմոնի -Հարց]. Զի՞նչ է, որ Սողոմոն եւ այլ մարգարէքն եւ Տէրն Աւետարանին առակաւ խօսէր:

բ. 142ա-8ա Գիրք ժողովօղին -Որպէս յայտ է ի Մեկնութիւն մեծին Ներսէսի...

գ. 148ա-71բ Յաղագս Իմաստութեան Սողոմոնի -Իսկ վասն Իմաստութեան Սողոմոնի... Վասն այն սուրբն Ներսէս Տարսօնացի եւ Հոգոյն Սրբոյ ընկալեալ զլուծումն մեկնութեան Առակացն եւ գրով անջինջ յիշատակ թողեալ մեզ` ի փառս Քրիստոսի... ամէն:

Գ. 172ա-3ա [Սահմանք ժողովոյն Երուսաղէմի` յաւուրս Փիլիպպոս կաթողիկոսի -Ի]սկ հոգիընկալ սուրբ հայրապետն մեր տէր Փիլիպպոս... եւ կաթողիկոսն Սըսայ տէր Ներսէսն... եւ գործս ուղութեան սահմանեաց անդ Երուսաղէմ:

Դ. 175ա-82բ [Ստեփաննոսի Սիւնեաց եպիսկոպոսի Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակա

Միայն 3 գլուխ` Զ-Ը, ըստ տպագրի (Կ. Պօլիս, 1756, էջ 59-112)` Ե-Է:

ա. 175ա-7բ Վեցերորդ ձեռնարկս` Ընդդէմ այնոցիկ, որ ապականեն զաստուածային խորհուրդն ջրով եւ խմորով. յորում եւ յայտարարութիւն [խորհրդոյ եկեղեցւոյ] կարճ ի կարճոյ է -[Լ]ուր, որդեակ, խրատու Հօր քո` [ Աստուծոյ]...

բ. 177բ-80բ Եօթներորդ ձեռնարկս` Դիմադրութիւն [ այնոցիկ], որք ի խաչն ուրանան զաստուածութիւն եւ մարդ խոստովանին գոլ զչարչարեալն վասն մեր եւ ոչ Աստուած... Գլուխ Է -[Շ]նոր[հ]ք ընդ ձեզ, եղբարք եւ խախաղութիւն Աստուծոյ...

գ. 180բ-2բ Ութերորդ ձեռնարկս` Տեսութիւն ի խորհուրդ Նաւակատեաց Ե աւուրն, յորում եւ վասն ճրագալուծին, ի խնդրոյ Բարսեղ վարդապետին` որդոյ Սմբատայ բարեպաշտի: Գլուխ Ը -[Ն]որոգող տիեզերաց, որ նորոգեցեր... զայս մեծ նաւակատիս այս մեծի փրկութեանս:

Ե. 183ա-96բ [Կանոնք յաղագս քահանայից եւ եպիսկոպոսաց]: Կանոնք սրբոյն Բարսղի Կեսարացւոյն -Քահանայ, որ զմկնընկէցն օրհնէ... կտրէ եւ յեկեղեցոյ ծերպն հարէ, եւ Խ օր կարգ է... Եւ Քրիստոսի... փա՜ռք... ամէն:

Քաղուածք ի կանոնաց Բարսղի, Կարնոյ, Նիկիական, Թադէոսի, Յովհ. Մանդակունւոյ, Ներսիսի Մեծի, Գրիգորի Լուսաւորչի, Յովհ. Իմաստասիրի (0ձնեցւոյ) Սահակայ, Եփրեմի, Յովհ. Երզնկացւոյ եւ Առաքելական:

Զ. 196բ-210ա [Նուաստ] վարդապիտէ Յովհաննիսէ Երզնկացոյ Խրատ հասարակաց քրիստոնէից, քահանայից եւ ժողովրդոց` ի կանոնական սահմանեալ (սահմանաց) առաքելոց սրբոց եւ հայրապետաց եւ վարդապետաց եւ սուրբ հօրն մերոյ Վարդան վարդապետի, յոր զամենայն ժողովեցի եւ գրեցի

Տե՛ս Լ0 228, 71ա-127ա: Ունի միայն` ¢ 1: Նխ. /196բ-7բ: ա/197բ-8բ: բ/198բ-9բ: գ/199բ-200բ: դ/200բ-2ա: ե/202ա-3ա: զ/203ա: է/203աբ: ը/203բ-4ա: թ/204ա-5ա: ժ/205ա-6ա: ժա/206աբ: ժբ/206բ-7բ: ժգ/207բ-8ա: ժդ/208ա (խորագիր` Վասն աղօթից): ժե/208աբ: ժզ/208բ-9ա: ժէ/209ա: ժը/209ա: ժթ/209բ (եւ կից կանոններից 2-ը` Ի/209բ: ԻԱ/210ա):

Է. 210ա-217բ [Խրատք Հօրն Նեղոսի]

Ստորեւ նշուող ա-ժ խրատները տարբեր ձեռագրերում տարբեր քանակով յաջորդականութեամբ, սկզբնատողերի ու շարադրանքի որոշ շեղումներով, ունեն Նեղոսի անունը: Տե՛ս Լ0 694 (ա, գ, ե, թ-ժ), Լ0 5120 (ա-է), Լ0 6643 (ա-դ, զ-ը) եւ այլն: Տե՛ս նաեւ Վարք հարանց Վենետիկ, 1855 (ա-ժ = Ա-Ը, ԺԱ-ԺԲ):

ա. 210ա-1ա [Յաղագս որովայնամոլութեան] -Սկիզբն պտղաբերութեան` ծաղիկ...

բ. 211աբ Վասն հոգոյ պոռնկութեան -Համբերութիւնն` չծնօղ պոռ[ն]կութեան...

գ. 211բ-2բ Վասն արծաթասիրութեան - Արմատ ամենայն չարեաց...

դ. 212բ-3ա Վասն տրտմութեան -Տրտմութիւն խռովութիւնն է անձին...

ե. 213աբ Վասն հոգոց բարկութեան -Բարկութիւնն աղտ է...

զ. 213բ-4ա Վասն հոգոց ձանձրութեան -Ձանձրութիւն լքումն է անձին...

է. 214ա -5ա Վասն հոգոյ սնափառութեան -Սնափառութիւն ախտ է...

ը. 215ա-6ա Վասն հոգոց հպարտութեան -Հպարտութիւն ատումն է անձին...

թ. 216աբ Վասն վարդապետաց եւ աշակերտաց -Նաւավար տգէտ պատրաստ է ի կորուստ...

ժ. 216բ-7բ Պատուէր առ մանկագոյնսն -Պարտ է մանկանն ճգնել. ժառանգակից ի Քրիստոս, ի Տէր մեր... ամէն:

Ը. [Մանր բնագիրք]

ա. 217բ-8ա Այս է ըսկիզբն ապաշխարանաց է ցեղ պոռնկութեանն, որ կայ ի վերայ աշխարհին վասն մեղաց մերոց -Ով զպահքն կամաւ ուտէ Վարդավառնա... քառասուն ժամուց տայ, ապայ հաղուրդի:

բ. 219ա-20ա Վասն ապաշխարութեան -Զինչ է ապաշխարութիւն: Է ցաւել... Այսքան առ այս` բաւական լիցի խրատք:

գ. 220ա-3բ Թուղթ վասն Կիրակէի` գրեալ մատամբն աստուածային (=Թուղթ երկնառաք) -Ես` պապս Հռոմայեցոց քաղաքիս... եւ ասացէք ճ Տէր ողորմեա:

դ. 223բ-5բ Խրատք հոգէվարի` յաւուրն յորժամ քակի աստուածաշէն տաճարն հոգոյն, որ է մարմին, եւ բաժանին միմ[ե] անց, Վարդան վարդպիտի ասացեալ - Արդ, պարտ է ամենայն մարդոյ զայզ զմտաւ ածել... եւ նմա փա՜ռք յաւիտեանս. ամէն:

ե. 225բ-6բ [Յաղագս գալստեանն Քրիստոսի եւ կատարածի աշխարհիս] -Յորժամ գալուստն լինի Որդոյն... զոր պահեալ ունիմք ի ժամ խոստովանութեան:

զ. 226բ-7ա Յաղագս գրեանցն Սողոմոնի -Երանելին Եփրեմ ասէ այսպէս... իսկ Սիրեցէք գլուխն ընդ կասկածանօք է` թէ իցէ նորա: Եւ այս ուղիղն:

է. 227աբ Խրատք կանոնականք [Վարդանայ. Լ0 2335, 179ա] -Եւ զոր հրամայեցեր մեզ սակաւ... մեծ հերձուած է կնքել զմեռեալ մանուկն:

ը. 227բ-9ա Յաղագս նորընծայ քահանայից խրատս հոգէշահս եւ օգտակարս -Պարտ է նորընծայ քահանյին ամենայն առաքինութիւնն... փառաւորելով զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգին:

թ. 229ա Բանք ընդդիմադրականք առ մահմետականքն, յոր եւ կարծիս տան, թէ գիտեն զԱստուած եւ զօրէնս նորա - Արդ, մեք երիս Աստուածս օտարս եւ զատեալք ի միմեանց ոչ ասեմք... եւ խելացն ուժն ի քէն մարդ եղեւ:

ժ. 229աբ Վասն օդեղէն երկնից, որում կան լուսաւորքդ - Աստուածային գիրն ասէ, թէ Արար... շարժման շրջագայութեան երկնից:

ժա. 229բ-30ա Վասն տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի -Եւ Յիսուս զգեցեալ էր հանդերձ կարմիր... զամենայն կերակուր եւ ըմպելի:

ժբ. 230ա Այլուստ է բանս -Մարմինք յօդեալ ի Դ տարերացդ... զոր եցոյց նախքան զյարութիւն:

Կից` 230աբ, տե՛ս Զ, ¢ա (197բ-8բ):

ժգ. 231ա Վասն փակեալ թվականի` ոտանաւորով զուգեալ ի Սահակ վարդապիտէ Ագուլեցոյ -Թէ ոք հանճար ուսման կամի /Եւ գիտութեանց հմուտ լինի, /Նրբաբանից փակաց վճտի, /Եւ տօմարաց խրթին բառի.../ Զի ի սկիզբն եդաք Ասքանազի, / Անխախտ զուգեալ թվականի, /Մի հազարաւ երկ յոբելի/ Եօթանց տասանց յարբարթի (1721)...: Նեղեմ լինի ՌՃՀ (1721), Եղնեմ լինի ՌՃՀ (1721)... Հեծեմն լինի` ՌԲՃ (1751): Ով օրինակօղ, լաւ միտ առ, որ եչ-ին տեղն է չի դնես, եւ ոչ դատին տեղն զայ դնես, որ կու սխալ[ի]ս: Եւ յիշեցե[ք] զթվական շինօղ զհանգուցեալ Սահակ աստուածաբանութեան վարդապետն միով Հայր մերիւ, եւ դուք յիշեալ լիջիք... ամէն:

ժդ. 231բ-2ա Ցուցանէ վերադրովն զխաւարումն արեգականն եւ լուսինն - Այսպէս իմացիր եղբայր. յորժամ Հոռ[ո]մի վերադիրն Թ, արեգակն խաւարի... եւ յորժամ վերադիրն Ը լինի, յայսմ ամի ոչ եւս խաւարին լուսաւորքն:

ժե. 232ա Վասն կատարածի աշխարհիս, որ լինելոց է -Կալ ի սկզբանէ արարածոց մինչեւ... եւս Դ ամիսք են եւ հունձք գան:

ժզ. 232ա-5ա [Գրառաջք]: Ի վերայ եպիսկոպոսաց -Մեծի տիեզերալուր եւ աշխարհապատում... բարեխօսեայ վասն անձանց մերոց:

Յաջորդում են այլ գրառաջք` վարդապետաց, քահանայից, իշխանաց, վաճառականաց, աշխարհականաց, սարկաւագաց, աբեղայից, կրօնաւորաց, ճգնաւորաց, ծնողաց, վարդապետաց ( այլ), ապա`Գովասանութիւն սրբոյ եկեղեցւոյ, (234ա-5ա), Բարեխօսութիւնք հրեշտակապետաց, մարգարէից, Աստուածածնի, առաքելոց եւ խաչի:

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՆԱԽԱԳԱՂԱՓԱՐ 0ՐԻՆԱԿԻ

231ա (տես Ը, ¢ ժգ):

Գրչափորձ` 4ա Հայրապետաց հանուրց ազգին, /Վարդապիտաց ուղիղ բանին...: 7ա Այսօր անճար լոյսնըն: 7բ Յիշատակ է: Եօթնեակ մահու:

343

ԳԻՐՔ ՄՏԱԾԱԿԱՆ ԱՂ0ԹԻՑ

ԺԸ -XVIII

ԹԵՐԹ` 85: ՊՐԱԿ` Ա-Ը 12 (Ա 11, Ը 2): ՆԻՒԹ` թուղթ: ՄԵԾՈՒԹԻՒՆ` 16 10,5: ԳՐՈՒԹԻՒՆ` միասիւն: ԳԻՐ` նօտրգիր (նմուշ` 36ա): ՏՈՂ` 21: ԿԱԶՄ` դրոշմազարդ շագանակագոյն կաշի, միջուկը` տախտակ, աստառը` սպիտակ թուղթ, մասն Ա եւ Ը պրակների:

ՎԻՃԱԿ` 1-19, 36-59, 84-5 մկնկեր, խոնաւութիւնից կարմրագիր տողերը խունացած եւ դժուարընթեռնլի, կազմի եզրերն ու թիկունքը մաշուած, փականներն ընկած:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1ա [Գիրք մտածական աղօթից]: Բանալի ջերմեռանդակերտ, որ բանայ զդրունս սրտից մեղօք փակեցելոց: Թարգմանեցեալ ի լատին եւ իթալականէ լեզուէ ի հայ բարբառ ի Պետրոս վարդապիտէ Թիֆլիզեցւոյ, ի փառս Աստուծոյ եւ յօգուտ ազգի մերայնոյ

-1ա-2ա [Յառաջաբանութիւն թարգմանչի] -Ծանի՛ր, սիրելի ընթերցօղ...

Կ. 2ա-6բ Գլուխ առաջին: Առաջաբանութիւն - Արդ, քանզի կարճառօտ ընձեռուածս այս...

ԿԿ. 6բ-7բ Գլուխ երկրորդ: Յաղագս նիւթոց մտածական աղօթիցն - Արդ, մինչեւ ցաստ խօսեցաք զպտղոյն...

1. 7բ Աստ հետեւին նախկին եօթն մտածմունքն.

ա. 7բ-10ա [Մտածութիւն առաջին: Յաղագս մեղաց] -Մտածեա՛, ո՜վ հոգի իմ...

-10ա-1ա Աղօթք յաղագս զղջման մեղաց -Ո՜վ Միածին Որդի Աստուծոյ...

բ. 11ա-5ա Յաղագս թշուառութեան մարդկայնոյ կենաց: Մտածութիւն երկրորդ -Նախ մտածեա՛, թէ որքան թշուառ եւ եղկելի է...

-15ա-6ա Աղօթք առ... անունն Յիսուսի... -Ե՛կ, Տէ՛ր Յիսուս...

գ. 16ա-21ա Յաղագս մահուան: Մտածութիւն երրորդ -Յայսմիկ աւուր մտածեա՛ զկէտ մահուան քո...

-21աբ Աղօթք... ասացեալ... Դէոնիսիոսէ Արիսպագացւոյն յաւուրս մահուան իւրոյ -Ո՜վ քաղցրագոյն Տէ՛ր իմ Յիսուս...

դ. 21բ-7ա Մտածութիւն չորրորդ: Յաղագս վերջին դատաստանին -Յաւուրս այսմիկ մտածեա՛ զվերջին դատաստանն...

-27ա-8ա Աղօթք -Ո՞ տացէ զջուր գլխոյ իմում...

ե. 28բ-32բ Հինգերորդ մտածութիւն: Յաղագս դըժոխոց -Յաւուրս այսմիկ մտածեա՛ զտանջանս դժոխոց...

-32բ-3բ Աղօթք -Ո՜վ կատարեալ արուեստագէտ...

զ. 33բ-7բ Մտածութիւն վեցերորդ: Յաղագս երկնից արքայութեան -Յաւուրս այսմիկ մտածեա՛ զփառս երանեցելոց...

-37բ-9ա Աղօթք առ երկնային քաղաքն Երուսաղէմ... -Ո՜ տուն Աստուծոյ...

է. 39ա-42բ Մտածութիւն եօթներորդ: Յաղագս բարերարութեան Աստուծոյ -Յայսմիկ աւուր մտածեա՛ զբարերարութիւնն...