Իրադարձություններ

   Մեր միջնադարյան խոշոր մատենագիրների, գործիչների վարքերում հատուկ շեշտվում է նաև նրանց մատենագիտական գործունեությունը, հին մատյանները ժողովելու, նորերը ստեղծելու, անցյալի հոգևոր ժառանգությունն ի մի բերելու և վերաիմաստավորելու նրանց անդուլ ջանքը, որոնք հոգևոր սխրանքի դասեր են դարձել գալիք սերունդների համար։ Այդպես, սկիզբ առնելով Մեսրոպ Մաշտոցից, որ առաջին Մատենադարանի ստեղծողն է, մեր մատենագետների շնորհիվ վաղ միջնադարից մինչ նոր ժամանակաշրջաններ ստեղծվել են բազմաթիվ մատենադարաններ, որոնք ճյուղավորվել, ապա միավորվել են դարերի հոլովույթում, իբրև հավերժող արժեքներ՝ դիմակայելով բոլոր արհավիրքներին և իբրև բանական լույս առաջ տանելով մեր ժողովրդին։
  Այսպես է ստեղծվել նաև Մաշտոցյան Մատենադարանը, որին մասնակցել են մեր մշակույթի ջահակիրները և բոլոր սերունդները, ողջ ժողովուրդն իբրև ոգեղեն միասնություն։ Այն մեր մեծ ժողովումի, հավաքականության, լինելության զորեղ բնազդի արդյունքն է, մեր հավիտենության գրավականը։
  Մատենադարան, որ մեր ինքնությունն է, դրոշն է, զինանշանն է։ Նա, հիրավի, մի օրհներգ է, որ հնչում է հավերժորեն։


Հրաչյա Թամրազյան
  


ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

12.8.2020 - ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լույս է տեսել ակադեմիկոս Սեն Արևշատյանի ծննդյան իննսունամյակին նվիրված հայագիտական միջազգային գիտաժողովի (22-23 մայիս, 2019 թ.)  նյութերի ժողովածուն։
Բանբեր Մատենադարանի N29

6.8.2020 - Բանբեր Մատենադարանի N29

Լույս է տեսել Բանբեր Մատենադարան հանդեսի հերթական համարը:
Երիտասարդական VI գիտաժողով

15.7.2020 - Երիտասարդական VI գիտաժողով

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2020 թ. նոյեմբերի 26-28-ը կազմակերպում է երիտասարդական VI գիտաժողովը:
Պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանի արխիվի նվիրատվությունը Մատենադարանին

14.7.2020 - Պրոֆեսոր Աշոտ Աբրահամյանի արխիվի նվիրատվությունը Մատենադարանին

Հուլիսի 14-ին Մաշտոցյան Մատենադարանի արխիվային ֆոնդերի հավաքածուն համալրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Արսենի Աբրահամյանի արխիվով:
Լույս է տեսել Կարեն Մաթևոսյանի «Պատմահնագիտական դիտարկումներ. Արուճ, Հավուց թառ, Անի, Աղթամար, Վայոց ձոր» աշխատությունը

13.7.2020 - Լույս է տեսել Կարեն Մաթևոսյանի «Պատմահնագիտական դիտարկումներ. Արուճ, Հավուց թառ, Անի, Աղթամար, Վայոց ձոր» աշխատությունը

Լույս է տեսել Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանի նոր գիրքը՝ «Պատմահնագիտական դիտարկումներ. Արուճ, Հավուց թառ, Անի, Աղթամար, Վայոց ձոր» («Մուղնի» հրատարակչություն, Երևան, 2020)։
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ 200-ԱՄՅԱԿԻՆ

7.7.2020 - ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ 200-ԱՄՅԱԿԻՆ

Մաշտոցյան Մատենադարանի հնատիպ գրքերի ցուցադրությանը կից բացվել է Ղևոնդ Ալիշանի 200-ամյակին նվիրված նոր ցուցահանդես: Ներկայացված են Մատենադարանի գրադարանում պահվող Ալիշանի աշխատություններից 24 անուն գիրք:
ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

2.7.2020 - ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Հայաստանի Հանրապետությունում բնակվող գործարար Մուհամմադ Մաքքին այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին հատկացրեց դրամական աջակցություն հրատարակչական ծրագրերի իրականացման նպատակով:
Ուշադրություն

10.6.2020 - Ուշադրություն

Մատենադարանի Թվայնացման բաժինը վերսկսում է ձեռագրերի թվային տարբերակների սպասարկումն էլեկտրոնային եղանակով: