ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ  ԵՎ  ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ  ՊԱՏՄՈՒԹՅԱՆ  ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԲԱԺԻՆ

  Բժշկագիտության և բնագիտության պատմության ուսումնասիրման բաժինը ստեղծվել է 1998 թվականին:
  Բաժինը հիմնական գործառույթներն են.
1. Ուսումնասիրել և հրատարակության պատրաստել Մատենադարանի բժշկական և բնագիտական ձեռագրերի քննական բնագրերը:
2. Միջնադարյան հայկական բժշկական և բնագիտական աղբյուրները թարգմանել օտար լեզուներով և պատրաստել հրատարակության:
3. Հրատարակության պատրաստել բժշկության ու բնական գիտությունների պատմության հարցերին նվիրված նոր ուսումնասիրություններ:
4. Մատենադարանի միջնադարյան բժշկության լաբորատորիայում վերծանել բժշկարանների և դեղագիտարանների դեղատոմսերը և նրանց հիման վրա պատրաստել հակամիկրոբային, հակասնկային ու մի շարք այլ կարևոր հատկություններով օժտված բնական դեղամիջոցներ, որոնք օգտակար են որոշ հիվանդությունների, ինչպես նաև ձեռագիր մատյանների սնկային կորոզիայի բուժման համար:
  Անցած 15 տարիների ընթացքում բաժնի աշխատակիցները հրատարակել են 10 մենագրություն, բազմաթիվ հոդվածներ ու ստացել բնական դեղամիջոցների գյուտերի արտոնագրեր:
  Մոտ ապագայում բաժինը ծրագրում է հրատարակության պատրաստել Անանիա Շիրակացու, Մխիթար Հերացու, Ամիրդովլաթ Ամասիացու, Պողոս Եվդոկեցու և մի շարք այլ հայտնի ու անանուն միջնադարյան  բնափիլիսոփաների, բժշկապետների, աստղագետների ու տոմարագետների գործերի քննական բնագրերը, նրանց նվիրված մեկնություններն ու ուսումնասիրությունները:


Բաժնի վարիչ` Ստելլա Վարդանյան
բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Էլ.փոստ` s.vardanyan@matenadaran.am
Հեռախոս`(010) 53-30-42 ներքին` 2-40


'