ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Անոնս


Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

ՀԻՆ ԲՆԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԵՎ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

  Բաժինը կազմավորվել է 2014 թ. Մատենադարանի մի խումբ աշխատակիցներից՝ հայ միջնադարյան գրական հուշարձանների թարգմանիչներից և հայ թարգմանական գրականության հետազոտողներից, որը հավաքվել և երկար տարիներ ոչ պաշտոնական եղանակով գործում էր Մատենադարանի երկրորդ տնօրեն՝ ակադ. Սեն Արևշատյանի հոգածությամբ:
 Բաժինը զբաղվում է՝
• հայ միջնադարյան բնագրերի, ինչպես նաև հայ միջնադարյան մշակույթին վերաբերող աշխատությունների գիտական թարգմանությամբ և խմբագրությամբ,
• Հայ միջնադարյան թարգմանությունների (հատկապես՝ հին հունարենից) ուսումնասիրմամբ և քննական հրատարակությունների պատրաստմամբ,
• “Հունաբան դպրոցի” և “հունաբան” թարգմանությունների և դրանց՝ բուն հայկական հեղինակների վրա գործած ազդեցության հետ կապված խնդիրների ուսումնասիրությամբ,
• հայ գրականության վրա հունական գրականության և առասպելների ազդեցության քննությամբ,
• Հայրաբանական և վաքագրական երկերի հայերեն թարգմանությունների ուսումնասիրությամբ
• Մատենադարանի օտարալեզու ձեռագրերի և պատառիկների  (հունարեն, լատիներեն, եբրայերեն, ռուսերեն, եկեղեցասլավոներեն) նկարագրությամբ
• միջնադարյան հոգևոր դպրոցների պատմությամբ, բնագրեր վերլուծելու և յուրացնելու միջնադարյան մշակույթով, բանասիրական և փիլիսոփայական մեկնարվեստի տեսությամբ և պատմությամբ,
• «Մատենագիրք Հայոցի» համար հայ դասական հեղինակների քննական բնագրերի պատրաստմամբ:

 Բաժնի աշխատակիցները պատրաստել և հրապարակել են բազմաթիվ գրքեր, պարբերաբար հոդվածներ են հրատարակում հայաստանյան և արտերկրյա գիտական հանդեսներում, մասնակցում են միջազգային ծրագրերին և գիտաժողովներին:



Բաժնի վարիչ` Գոհար Մուրադյան
բանասիրական գիտությունների դոկտոր
Էլ.փոստ` g.muradyan@matenadaran.am

'