ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Անոնս


Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԲԱԺԻՆ

  Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական համակարգում կարևոր տեղ է զբաղեցնում Միջնադարյան հայ գրականության ուսումնասիրման բաժինը: Այն ամենից առաջ կոչված է ի մի բերելու աղբյուրագիտական, բնագրագիտական, մատենագիտական աննախադեպ նյութը, մյուս կողմից՝ կատարելու գիտական ընդհանրացումներ՝ հենվելով ժամանակակից գրականագիտության տեսական նորագույն սկզբունքների վրա: Առկա մեծածավալ նյութի նկատմամբ կիրառվում է տեսական և գեղագիտական որոշակի հայեցակարգ՝ դիտարկելով դրա ոչ միայն բովանդակային կողմը, այլև գեղարվեստական սկզբունքներն ու պոետիկայի ամենաբազմազան խնդիրներ:
  Բաժինը զբաղվում է ինչպես միջնադարյան գրականության հսկայական նյութի ժանրային, թեմատիկ և կառուցվածքային դասակարգմամբ ու հրապարակմամբ, այնպես էլ հայ նոր գրականության՝  Մատենադարանում պահպանվող բացառիկ նյութերի վերհանմամբ և տպագրությամբ: Միաժամանակ աշխատանքներ են տարվում միջնադարյան գրականության և ժողովրդական բանավոր ավանդույթի կապերի ու հարաբերությունների քննության ուղղությամբ: Ի մասնավորի,  գրքային ավանդույթի հետ փոխազդեցությունների տեսանկյունից ուսումնասիրվում են մեր ազգային էպոսի` «Սասնա ծռերի» պատումները:  
  Հայոց բազմադարյան գրականության համատեքստում XVIII-XIX դդ. գրական ժառանգությունը ներկայումս դիտարկվում է իբրև մատենագիտական որոշակի հնություն ունեցող նյութ, որը գտնվում է բաժնի համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում:
  Այս համալիր աշխատանքները կամբողջացնեն մեր պատկերացումները հայ գրականության հարուստ ու հետաքրքիր մի շրջանի պատմության, զարգացման առանձնահատկությունների վերաբերյալ, կնպաստեն նոր ու գիտական հանրությանն անծանոթ գրական բնագրերի հրատարակությանն ու ուսումնասիրությանը, միջնադարյան գրականության քննության մեթոդաբանական նոր սկզբունքների մշակմանը ու կիրառությանը:



Բաժնի աշխատանքների համակարգում՝ 

Էլ.փոստ` 
Հեռախոս`


'