ԱՐԱԲԱՏԱՌ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԲԱԺԻՆ

  Արաբատառ ձեռագրերի նկարագրման և ուսումնասիրման բաժինը կազմավորվել է 2012 թ. հունիսին: Այն ձևավորվել է Մատենադարանում աշխատող և դրսից հրավիրված մի խումբ արևելագետների ուժերով:
Բաժնի առաջնահերթ խնդիրներն են.
1. լիարժեք կերպով նկարագրել Մատենադարանում պահվող շուրջ 3.000 արաբատառ ձեռագրերը (արաբերեն, պարսկերեն, օսմաներեն),
2. այդ ձեռագրերը նախապատրաստել գիտական հրատարակության,
3. առանձին հետազոտել արաբատառ ձեռագրերից ամենաարժեքավորները, դրանց վերաբերյալ իրականացնել ձեռագրագիտական, բանասիրական, պատմաբանասիրական  և արվեստագիտական հետազոտություններ,
4. մասնակցել գիտաժողովներին,
5. մասնակցել ցուցադրությունների կազմակերպմանը:

  Առաջիկայում բաժնի ծրագրած կարևոր խնդիրներից են.
1. «Մատենադարանում պահվող Ղուրանների հավաքածուի լիարժեք նկարագրությունը», որը պատրաստվելու է երեք լեզուներով (հայերեն, անգլերեն, արաբերեն) և հրատարակվելու է 2014 թվականին: Այս ծրագիրն իրականացվելու է Արաբատառ ձեռագրերի միջազգային ընկերակցության հետ համագործակցությամբ:
2. Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի հավաքածուի ամբողջական ցանկի նախապատրաստում և հրատարակում:
3. Մատենադարանի օսմաներեն ձեռագրերի հավաքածուի մաս կազմող գեղարվեստական գրականության նկարագրում և արժեքավոր նմուշների առանձին հրատարակության պատրաստում:




Բաժնի վարիչ` Վահան Տեր-Ղևոնդյան
պատմական գիտությունների թեկնածու
Էլ.փոստ`v.ter-ghevondian@matenadaran.am
Հեռախոս`(010) 51 30 47 ներքին` 2-41

'