ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԲԱԺԻՆ

  Բաժինը կազմավորվել է Մատենադարանի՝ գիտահետազոտական ինստիտուտ դառնալուց (1954 թ.) հետո։ Այն սկզբում ղեկավարել է Հակոբ Փափազյանը, իսկ 1997 թվականից առ այսօր՝ Էդուարդ Բաղդասարյանը։
  Բաժինը զբաղվում է 10-18-րդ դդ. բնագրերի ուսումնասիրությամբ։
 Բաժնում կատարված և կատարվելիք աշխատանքները, հրատարակությունները և գիտական ուսումնասիրություններն են. «Հովհաննես Երզնկացու մատենագրությունը», Ա հատոր, տպագրության է պատրաստվում նաև Բ հատորը, որում ընդգրկվելու են Երզնկացու խրատական բովանդակության մի շարք գործեր, թղթեր (նամակներ), ինչպես նաև Գրիգոր Լուսավորչին և Ներսես Մեծ կաթողիկոսին նվիրված ներբողները։ Հրատարակության են պատրաստվում «Հովհաննես  Շախաթունյանց. պատմություն» և «Վիմագիր արձանագր-ությունները մատենադարանի ձեռագրերում» գործերը, «Հակոբ Նալյան» ուսումնասիրությունը, «1722-1730 թթ. Հայոց ազատագրական պատերազմ. քննական պատմություն» մենագրությունը և «Հայ զինվորականությունը Բյուզանդական կայսրությունում» (2012 թ. Փարիզ) մենագրության երկրորդ հրատարակությունը, «Դիվան Հայոց պատմության» Գ հատորը (Ա և Բ հատորները պատրաստ են):
  Բաժնի աշխատակիցների գիտական թեմաներն են. «Ամուսնությունը և հարսանեկան ծեսը հայոց մեջ, ըստ մատենագրական աղբյուրների», «Քյոմուրճյանի պատմագիտական ժառանգությունը», «Ռեչ Պոսպոլիտայի հայկական գաղութներում ստեղծված հայոց գրավոր ժառանգությունը», «Հայերը և հայկական ձեռագրերը Զմյուռնիայում», «Հայ կին գրիչները», «Հայ տպագրության սկզբնավորումը»: Հաստատված պլանային թեմայի՝ «Կանոնգիրք Հայոց» (պատմաաղբյուրագիտական ուսումնասիրություն) շրջանակներում աշխատանքներ են տարվում ձեռագիր Կանոնագրքերի նկարագրության և ուսումնասիրության ուղղությամբ:
  Բաժնի գործառույթների մեջ է մտնում նաև այլ գիտական հաստատությունների թեկնածուական, դոկտորական թեզերի քննարկումը, կարծիք հայտնելը։




Բաժնի վարիչ` Էդուարդ Բաղդասարյան
պատմական գիտությունների թեկնածու
Էլ.փոստ` e.baghdasaryan@matenadaran.am
Հեռախոս`ներքին` 1-52


'