Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Էլ. փոստ՝ pr.matenadaran@gmail.com
Հեռ.՝ +374-10-513065

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԲԱԺԻՆ

  Արվեստի պատմության բաժինը ստեղծվել է 1985 թ. (բաժնի վարիչ՝ արվեստագիտության դոկտոր Հրավարդ Հակոբյան)։
  2009 թ. բաժինը վերակազմավորվել է՝ ներառելով  գրչության կենտրոնների պատմության ուսումնասիրությունը, և անվանափոխվել, ստանալով այժմյան անվանումը (բաժնի վարիչ՝ պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյան):
 
Բաժինն այժմ ունի պայմանական ենթախմբեր.
ա. Կերպարվեստի ուսումնասիրությամբ զբաղվող արվեստաբաններ
բ. Երաժշտագետներ
գ. Գրչության կենտրոնների պատմությամբ զբաղվող մասնագետներ։

Բաժինը զբաղվում է
• Հայ միջնադարյան մանրանկարչության համակողմանի ուսումնասիրությամբ,
• Երաժշտագիտական բնագրերի ուսումնասիրությամբ,
• Հայ միջնադարյան գրչության կենտրոնների պատմության ուսումնասիրությամբ,
• Ուսումնասիրությունների արդյունքների հրատարակությամբ և հանրահռչակմամբ։

 Կատարված ուսումնասիրությունների հիման վրա բաժնի աշխատակիցները հրատարակել է մի շարք գրքեր, ալբոմներ և քարտեզներ։
Բաժնի աշխատակիցները բազմաթիվ հոդվածներ են հրապարակել «Բանբեր Մատենադարանի» պարբերականում և այլ հանդեսներում։
Վերջին տարիների հրատարակություններից են.
• «Մոմիկ մանրանկարիչը», Կ. Մաթևոսյան, Լ. Զաքարյան, Երևան, 2010։
• «Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի գրչության կենտրոնները», 10-15-րդ դդ. քարտեզ (հայերեն, անգլերեն), Երևան, 2012։
• «Հաղբատի Ավետարանը», Կ. Մաթևոսյան, Երևան, 2012։
• «Սկևռայի գրչության կենտրոնը», Հ. Բադալյան, Երևան, 2013։
• «Մանրանկարիչ Հովհաննես Խիզանցի», Ա. Ավետիսյան, Երևան, 2013:
• «Արցախի գրչության կենտրոնները», Թ. Մինասյան, Երևան, 2015։
• «Մեսրոպ Խիզանցու «Սուրբ ծաղիկ» ավետարանը, Ա. Ավետիսյան, Երևան, 2016:
• «Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները», Կ. Մաթևոսյան, Երևան, 2017։
• «La miniature Arménienne. Matenadaran» (Album), K. Matevosyan, E. Vardanyan, Erevan, 2018.
• «Հայկական մանրանկարչություն», Հ. Հակոբյան, Վ. Ղազարյան, Երևան, 2019։
• Արուսյակ Թամրազյան, Գրիգոր Նարեկացուն վերագրվող «Մեկնութիւն «Ո՞վ է դա»-ի» երկը, Երևան, 2019:


Բաժնի վարիչ` Կարեն Մաթևոսյան
պատմական գիտությունների դոկտոր
Էլ.փոստ`k.matevosyan@matenadaran.am
Հեռախոս`(010) 51 30 01 ներքին` 1-03



'