Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Էլ. փոստ՝ pr.matenadaran@gmail.com
Հեռ.՝ +374-10-513065

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԱԺԻՆ

  Մատենդարանի հրատարակչական բաժինը ստեղծվել է 2019 թվականին: Թեև նախկինում էլ Մատենադարանում հրատարակության են պատրաստվել հին ձեռագրերի ինստիտուտի գիտաշխատողների ուսումնասիրությունները, բնագրեր, ձեռագրացուցակներ, տարբեր գրքեր, ալբոմներ, «Բանբեր Մատենդարանի» հանդեսը, սակայն չի եղել առանձին հրատարակչական բաժին:
  Նոր բաժնի նպատակն է շարունակել և ընդլայնել Մատենդարանի հրատարակչական գործունեությունը: Միջնադարագիտական, հայագիտական, արվեստագիտական ուսումնասիրություններին,  բնագրերին ու ձեռագրացուցակներին զուգահեռ, հրատարակության պատրաստել (մուտքագրել, սրբագրել, էջադրել, ձևավորել)  Մատենադարանում պահվող ձեռագրական հարուստ ժառանգության, արխիվային հազվագյուտ նյութերի հանրայնացմանն ուղղված նոր ձևաչափերով գրքեր:
  Նախատեսվում են նաև Մատենդարանի ցուցասրահներն ու ցուցանմուշները ներկայացնող,  թանգարանային գործունեությունը լուսաբանող գրքերի, ալբոմների ու այլ նյութերի հրատարակություններ:
  Հրատարակչական բաժնի կողմից 2019 թվականին հրատարակութան պատրաստված գրքեր՝
1.Հովհան Դամասկացի հայերեն թարգմանված երկեր, հատոր Ա, «Դիալեկտիկա» երկի հայերեն թարգմ.,քննական բնագրեր և ուսումնասիրություն/ Աշխատասիրությամբ Գ. Մուրադյանի. - Երևան, Մատենադարան, 2019, 317 էջ:
2.Նեմեսիոս Եմեսացի, Յաղագս բնութեան մարդոյ (առաջաբանը, համեմատական բնագիրը և ծանոթագրությունները՝ Կ. Մոսիկյանի).- Երևան, Մատենադարան, 2019, 512 էջ + 4 էջ ներդիր:


Բաժնի վարիչ`Հայկ Համբարձումյան
բանասիրական գիտությունների թեկնածու
Էլ.փոստ`publishing.matendaran@gmail.com
Հեռախոս`(010) 51 30 33 ներքին` 1-23