ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

   Միջազգային կապերի բաժինը գործում է 2013 թ. սեպտեմբերից: Բաժնի գործունեության նպատակներն ու խնդիրները բխում են Մատենադարանի կանոնադրությունից, ռազմավարական նպատակներից և խնդիրներից: Մատենադարանի գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններն են.
•  Մատենադարանում պահվող ձեռագրերի պահպանություն, վերականգնում, համալրում և միջազգային ճանաչելիության ապահովում,
•  գիտահետազոտական աշխատանքներ,
•  ծրագրերի իրականացում,
•  համագործակցություն այլ ինստիտուտների կամ անձանց հետ,
•  կրթության ծրագրեր:
  Միջազգային կապերի բաժնի նպատակն է ապահովել Մատենադարանի գործունեության հիմնական ռազմավարական ուղղությունների միջազգայանացման տարրը:      
  Բաժինը զբաղվում է.
•  Մատենադարանի արտաքին կապերի ամրապնդմամբ,
•  նոր կապերի հաստատմամբ,
•  Մատենադարանի տարբեր բաժինների և միջազգային համապատասխան կառույցների, կազմակերպությունների և անհատների հետ  համագործակցության ապահովմամբ,
•  ձեռագրերի պահպանության և վերականգնման գործընթացներում միջազգային փորձի ներմուծմամբ,
•  միջազգային կապերի միջոցով ձեռագրերի հարստացման և միջազգային ճանաչողության ապահովմամբ:
•  Մատենադարանի՝ որպես կրթական կառույցի միջազգային չափանիշներին համապատասխան զարգացմամբ:
Բաժինն իր գործունեությունը սկսել է՝ ելակետ ունենալով երկու հիմնական սկզբունք.
•  միջազգայնացումը 21-րդ դարի ակադեմիական, գիտահետազոտական ինստիտուտների կարևորագույն հատկությունն է,
• Մատենադարանի միջազգայնացման գործընթացի շարժիչ ուժը Մատենադարանի աշխատակիցների ձեռքբերումներն են միջազգային ոլորտում:  
  Միջազգային կապերի բաժինն իր գործունեությունը սկսել է ռազմավարական պլանավորման աշխատանքներով, որոնք դեռևս ընթացքի մեջ են: Պլանավորման աշխատանքների արդյունավետությունն ապահովելու համար բաժնում առաջին հերթին մշակվել է ռազմավարական պլանավորման ուղեցույցը:
  Բաժինն իր հիմնադրման օրվանից կապեր է հաստատել սփյուռքի և հայրենիքի անհատ ներկայացուցիչների և կազմակերպությունների հետ, որոնց հետ համագործակցությունը միտված է Մատենադարանի գործունեության արդյունավետության բարձրացմանն ու միջազգայնացմանը: Նշված կազմակերպություններից են.
•  ՀՀ Մշակույթի նախարարություն
•  ՀՀ Սփյուռքի նախարարություն
•  ՀՀ Գիտության պետական կոմիտե
•  Հայկական բարեգործականը ընդհանուր միություն
•  «Գալուստ Գյուբենկյան» հիմնարկություն
•  ՎիվաՍել ՄՏՍ ընկերություն
•  Հայաստանի ՅՈւՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողով
•  Հայագիտության ուսումնասիրությունների միջազգային ընկերություն
•  Զմառի «Արծիվյան միաբանություն»
•  «ՔՐԻՍՏԻՍ» աճուրդի կենտրոնի փորձագիտական խումբ
•  Լեյդենի համալսարան
•  Սոֆիայի սուրբ Կյուրեղ և Մեթոդիոսի անվան ազգային գրադարան
•  Մարսելի «ԱՐԱՄ» մշակութային ընկերություն:


Բաժնի վարիչ` Վարդի Քեշիշյան
Էլ.փոստ` interrel@matenadaran.am
Հեռախոս`(010) 51 30 49 ներքին` 2-37
'