Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ-ԳԱՆՁԱՍԱՐ»  ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

  Գանձասարի Սբ  Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Մատենադարանի մասնաճյուղ «Մատենադարան-Գանձասար»  գիտամշակութային կենտրոնում նոր ցուցադրություն է բացվել: «Գանձասարը պատմական փաստաթղթերում» խորագրով ցուցադրությունը ներառում է մի շարք հազվագյուտ և արժեքավոր վավերագրեր, արխիվային փաստաթղթեր, կաթողիկոսական գրություններ, եզակի լուսանկարներ, մի քանի ցուցափեղկ էլ հատկացվել է Գանձասարի և, առհասարակ, Արցախ աշխարհի վերաբերյալ գիտական ուսումնասիրություններին:
  Հուլիսի 23-ին «Մատենադարան-Գանձասար»  գիտամշակութային կենտրոնի թարմացված ցուցադրությանը ծանոթացան նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտոնատար այլ անձինք:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ


'