Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

ԱՐԻՍՏՈՏԵԼԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ (ԱՐԻՍՏՈՏԵԼՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ)

  













    

  ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը և Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի արցախյան մասնաճյուղը՝ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնը, մասնակցությամբ Արցախի պետական համալսարանի , ընդառաջ գնալով ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության կողմից 2016թ.-ը «Արիստոտելի հոբելյանական տարի» հռչակելուն և արժևորելով Արիստոտելի ժառանգությունն ու այդ ժառանգության ազդեցությունը հայոց մշակույթի ձևավորման վրա, նոյեմբերի 17-20 կազմակերպել են գիտաժողով «Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (Արիստոտելյան ընթերցումներ)» խորագրով:
Նկատի ունենալով Արիստոտելի ժառանգության բազմակողմանիությունը` գիտաժողովին մասնակցել են տարբեր գիտակարգերի ներկայացուցիչներ՝ փիլիսոփայություն, տրամաբանություն, հոգեբանություն, պատմություն, բանասիրություն, քաղաքագիտություն, աստվածաբանություն, բնագիտություն և այլն:
  Գիտաժողովը մեկնարկել է փիլիսոփայության համաշխարհային օրը՝ 2016 թ. նոյեմբերի 17-ին Երևանի պետական համալսարանում, իսկ նոյեմբերի 19-ին ընթերցումները շարունակվել են Արցախի Հանրապետությունում՝ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում: Գիտաժողովն անցկացվել է Արցախի Հանրապետության վարչապետ ԱրայիկՀարությունյանի բարձր հովանու ներքո:
Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի Հին բնագրերի ուսումնասիրման և թարգմանության բաժնի վարիչ Գոհար Մուրադյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ  գրողների միության անդամ ԱրամԹոփչյանը, Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ, ՀՀ գրողների միության անդամ, փ.գ.դ. պրոֆեսոր, ԵՊՀ Բանբեր հանդեսի խմբագիր Հրաչյա Միրզոյանը, փ.գ.դ., պրոֆեսոր Ս.Զաքարյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փ.գ.դ. պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, փ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության , իրավունքի և սոցիոլոգիայի ինստիտուտի գիտաշխատող Կառլեն Միրումյանը, փ.գ. թեկնածու , դոցենտ Ս.Պետրոսյանը և այլք:
  Գիտաժողովի արցախյան մասի ընթերցումները նվիրվեցին ԱՀ անկախության հռչակման 25-րդ տարեդարձին: Արցախում ընթերցումների մեկնարկից առաջ գիտաժողովի կազմկոմիտեի անդամներին և զեկուցողներին ընդունեց ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը: Վարչապետի հետ հանդիպմանը ներկա էին ԱՀ մշակույթի նախարար Ն.Աղաբալյանը, ԱՀ Կրթության և գիտության նախարար Ս.Ասրյանը, ԱրՊՀ ռեկտոր Մ.Մինասյանը, կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ, իսկ Մատենադարանից՝ Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ Հրաչյա Միրզոյանը, Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի գործունեության պատասխանատու Ա.Թորոսյանը : ԵՊՀ պատվիրակությունը գլխավորում էր Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Ա.Բաղդասարյանը:
  Գիտաժողովի ավարտից հետո մասնակիցները մշակութային շրջայց կատարեցին Շուշի քաղաքում: 

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի 
գիտահետազոտական ինստիտուտ



'