ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Անոնս


Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

  «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնը, որպես Մաշտոցյան Մատենադարանի արցախյան մասնաճյուղ, երկու հիմնարար ստորաբաժանում ունի՝ գիտական ուսումնասիրությունների բաժին եւ թանգարանային համալիր, ուր ցուցադրված են պատմական Հայաստանի Արցախ եւ Սյունիք նահանգներում գրչագրված 100-ից ավելի ձեռագիր մատյաններ, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, հնատիպ գրքեր, ինչպես նաեւ պատմական հանգամանքների բերումով Արցախի վանքերում եւ եկեղեցիներում այլ շրջաններից բերված կամ փրկագնված ձեռագրեր։ Այս առումով պատմության մեջ առաջին անգամն է, որ աշխարհասփյուռ արցախյան ձեռագրերը մեկտեղվել են նույն հարկի տակ եւ դրանով իսկ գիտական տարբեր ուսումնասիրություններ կատարելու մեծ եւ արդյունավետ հնարավորություն են ստեղծել։
  Գանձասարի վանքին հարակից շինությունը հիմնանորոգվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի միջոցներով։ Մասնաճյուղը գործում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի կառուցվածքում, եւ նրա լիարժեք գործունեությանն ուղղված աշխատանքներում կիրառում է Մատենադարանի գիտական ու գիտատեխնիկական ողջ ներուժը։
  Այս ազգանվեր գաղափարն իրողություն դարձավ մայր ձեռագրատան՝ Մաշտոցի անվան Մատենադարանի երջանկահիշատակ տնօրեն Հրաչյա Թամրազյանի անձնական նվիրումի եւ Մատենադարանի ամբողջ թիմի տքնանքի, սիրով կատարված աշխատանքի եւ պատրաստակամ ու շահագրգիռ վերաբերմունքի շնորհիվ, նաեւ՝  ՀՀ եւ ԱՀ կառավարությունների, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի ցուցաբերած մեծ աջակցության արդյունքում։ Այս Մատենադարանը մեր արժանապատվության, մեզ առաջնորդող արժեքների խոսուն վկան է, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին մեր ուղերձը աշխարհին։ Մաշտոցյան մայր ձեռագրատան արցախյան այս ճյուղավորումը հավիտենության երթի ուղեւորը լինելու մեր աներեր կամքի եւ մեր անպարտելի ոգու վերահաստատումն է, մեր պատգամը գալիք սերունդներին՝ ե՛ւ սրով, ե՛ւ գրով ու գրչով։ Արցախում ստեղծված ձեռագիր մատյանների ու պատմական վավերագրերի այս ցուցադրությունը իր քաղաքական ենթատեքստով Արցախի հայկականության անկասելի ապացույց է, եւ այսուհետեւ Գանձասարի վանական համալիր այցելող յուրաքանչյուր ոք հնարավորություն կունենա ծանոթանալու քաղաքակրությունների զարգացման մեջ Արցախի ունեցած դերին եւ նշանակությանը։


'