ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

 
  Ապրիլի 17-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը։ Պետական նախարարի հետ քննարկվեցին Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի գործունեության վերաբերյալ մի շարք հարցեր։ Մատենադարանի մասնաճյուղի աշխատանքներին ցուցաբերած աջակցության համար Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը շնորհակալություն հայտնեց պետական նախարարին եւ հանձնեց «Մատենադարան» հուշամեդալ։

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ

 

'