ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՆ ՈՒ ԶՄՄԱՌԻ ՎԱՆՔԸ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԻ ԱՌՋԵՎ
30.01.2013 - Մաշտոցի անվան
Մատենադարանի և Զմմառի կենտրոնի միջև հաստատվել է շարունակական գիտական
համագործակցություն: Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի և Պատրիարքական
փոխանորդ, Զմմառի վանքի մեծավոր Հ. Գաբրիել ծայրագույն վրդ. Մուրադյանի միջև
ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի՝ Մատենադարանը իր վրա է վերցնում գիտականորեն
անմշակ ձեռագրերի նկարագրության աշխատանքները: Այս համաձայնությունը հնարավոր դարձավ
փոխադարձ այցելությունների ու հանդիպումների ընթացքում։ >>>
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԵՎ ՍՈՖԻԱՅԻ ՍԲ. ԿՅՈՒՐԵՂ ԵՎ ՄԵԹՈԴԻՈՍԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ
15.05.2013 - 2013 թ. ապրիլին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի և Սոֆիայի Սբ. Կյուրեղ և Մեթոդիոսի անվան Ազգային գրադարանի միջև կնքվել է պայմանագիր, որով հաստատվել է երկու ինստիտուտների միջև գիտական համագործակցության ստեղծումը, որի նպատակն է երկու հաստատություններում պահվող ձեռագիր և վավերագիր նյութերի գիտական ուսումնասիրությունը և հրատարակությունը, զանազան ծրագրերի իրականացումը, մասնագետների փոխանակումը: Պայմանագիրը կնքվել է մշակույթի, կրթության և գիտության ոլորտում համագործակցության համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել է 1994 թ. ապրիլի 25-ին Բուլղարիայի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև: >>>
ՋԱՎԱԽԱՀԱՅՈՑ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՄԱՇՏՈՑԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ
30.07.2013 - 2013 թ. ևս բարեբեր ու առատաձեռն եղավ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենատարանի համար նորանոր ձեռքբերումներով, նվեր ձեռագրերով՝ արժեքավոր, ինքնատիպ ու հետաքրքիր:
Այս անգամ Մատենադարանում սպասում էին Ախալցխայից՝ պատմական Ջավախք աշխարհից ժամանած պատվիրակությանը. հայտնի գործարար Սոս Սահակյանը և Աշոտ Հակոբյանը Ջավախքի Ասպինձա շրջանի Դամալա գյուղի եկեղեցու և համայնքի անունից Մատենադարանին հանձնեցին հայ ձեռագրական մշակույթի զույգ նշխարներ:
Հանդիպման ավարտին պատվիրակությունը Մատենադարանի տնօրինությանը հրավիրեց Դամալա՝ Հունիսի 2-ին կայանալիք հայրենի գյուղին նվիրված ամենամյա տօնակատարությանը: Այսպես, մատենադարանցիների փոքրիկ խումբը՝ տնօրենի գլխավորությամբ, ուղևորվեց Դամալա: >>>