Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում Հայոց միասնականության խորհրդանիշը ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը Մատենադարանի աշխատակիցը հաղթող է ճանաչվել Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն Նարեկացիական օրեր Ռիգայում Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ընդունեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին Փոխգործակցության հուշագիր ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Համագործակցության պայմանագիր ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը Ցուցահանդես Լիվոռնոյում Մշակույթների երկխոսություն Միջազգային գիտաժողով Աստանայում «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Նոր ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) Քրիստինե Կոստիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Վարդան Դևրիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» Հայտարարություն Գևորգ Տեր-Վարդանյանը հանդես եկավ դասախոսությամբ Խաչիկ Հարությունյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում սկսվել են կրկնագիր ձեռագրերի վերծանության աշխատանքները Ազատ Բոզոյանը հանդես եկավ դասախոսությամբ Նոր նշանակումներ Մատենադարանում Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը Մատենադարանի արխիվային բաժինը տեղեկացնում է Գոհար Մուրադյանը հանդես եկավ դասախոսությամբ Պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ստեփանյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանի գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը հանդես եկավ դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես եկավ Ավետ Ավետիսյանը Արմեն Մալխասյանը հանդես եկավ դասախոսությամբ Հակոբ Քյոսեյանը և Անահիտ Ավագյանը հանդես եկան դասախոսությամբ Նոր համագործակցություն ՌԴ արտգործնախարարությունը Մաշտոցի անվան Մատենադարանին է հանձնել արժեքավոր փաստաթղթերի պատճեններ Մատենադարանում կազմակերպվեցին ասորագիտական թեմաներով դասախոսություններ Մատենադարանում տեղի ունեցավ Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը Արման Հակոբյանը հանդես եկավ դասախոսությամբ ՀՀ Կառավարության որոշմամբ Մատենադարանը վերակազմավորվել է Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Նոր ցուցադրություն Մատենադարանում. «Լազարյաններ. Փառապանծ տոհմ» Գրքի շնորհանդես Մատենադարանում կայացավ Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովը մեկնարկեց Մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինարը Գայանե Էլիազյանը հանդես եկավ դասախոսությամբ Տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացման արարողությունը Դոնարա Կարապետյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանի ցուցասրահների վարիչը պարգևատրվեց Մարկ Գրիգորյանը հանդես եկավ դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես եկավ Գրիգոր Բրուտյանը Մեկնարկեց «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը Դոկտոր Յոսթ Գիպպերտը հանդես եկավ դասախոսությամբ ՀԲԸՄ-Մատենադարան համագործակցությունը շարունակվում է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի նիստը Մատենադարանում մեկնարկել է կրթական ծրագիր Հաստատվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը Ռայա Բլբուլյանը պարգևատրվեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Անոնս


Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

 ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ԿՐԿՆԱԳԻՐ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

  Մաշտոցի անվան Մատենադարանի և Ֆրանկֆուրտի համալսարանի համագործակցության շրջանակներում Մատենադարանը, որպես նվիրատվություն, ստացել է կրկնագիր ձեռագրերի ուսումնասիրման մեծարժեք սարքավորումներ (MegaVision Archival and Cultural Heritage Imaging), որոնք հնարավորություն են ստեղծում Մատենադարանի հավաքածուներում պահվող կրկնագիր և անընթեռնելի ձեռագրերն ու վավերագրերը ուսումնասիրելու համար։ 

  Ֆրանկֆուրտի համալսարանից դոկտոր Յոսթ Գիպպերտը, որ այս ծրագրի նախաձեռնող խմբի ղեկավարն է, Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում օրեր առաջ ներկայացրեց կրկնագրերի վերծանության ընթացքն ու ստացված արդյունքները, որ ծրագիրն իրականացնող աշխատանքային խումբը իրականացրել էր Սինայի սուրբ Կատարինեի մենաստանում (դասախոսության թեման՝  Virtual Codicology - Reconstructing Palimsested Codices - Վիրտուալ ձեռագրագիտություն. կրկնագիր մատյանների վերականգնում):

 
  EV™ համակարգը հնարավոր է դարձնում իրականացնել Մատենադարանի առաջնահերթություններից մեկը` ձեռագրատանը և արխիվում պահվող կրկնագիր ձեռագրերի ու անընթեռնելի վավերագրերի ուսումնասիրությունը, և լայն հնարավորություններ է ստեղծում միջնադարյան հայ մշակույթի բազմաթիվ անհայտ էջեր վերականգնելու և հանրահռչակելու համար։
  Դոկտոր Յոսթ Գիպպերտի գլխավորած աշխատանքային խումբը սարքը տեղադրելուց հետո ուսուցման համառոտ դասընթացներ անցկացրեց թվայնացման բաժնի աշխատակիցների համար։ Դոկտոր Գիպպերտը շեշտեց, որ կրկնագրերի վերծանման աշխատանքները 3 փուլ են ենթադրում։ Առաջինը համակարգի միջոցով կրկնագրերի թվայնացման աշխատանքներ են, երկրորդ փուլում համապատասխան մասնագետները գրաֆիկական տարբեր ծրագրերով ստացված թվային պատկերներից պետք է ստանան կրկնագիր բնագրերի ընթեռնելի պատկերներ (Digital image processing)։ Երրորդ փուլում ստացված ընթեռնելի պատկերները տրվում են բնագրագետներին՝ վերծանության համար։

  Բազմասպեկտրալ EV™ համակարգը ստեղծվել է մշակութային ժառանգության պահպանության և ակադեմիական ուսումնասիրությունների նպատակով։ Համակարգով հնարավոր է ուսումնասիրել մագաղաթե, թղթե հիմքով ձեռագրեր, պապիրուսներ, կտավներ, թանաքներ, ներկեր և մշակութային արժեքների այլ բաղադրիչներ։
  EV™ համակարգը միավորում  է նախկինում անհամատեղելի երկու գործառույթ. բարձր խտությամբ թվայնացված պատկերների ստացում և այդ պատկերների բազմասպեկտրալ տարբերակների ուսումնասիրություն։ Սպեկտրի ողջ ներկապնակը` ուլտրամանուշակագունից մինչև ինֆրակարմիր, կիրառվում են թվայնացվող պատկերի սքանավորման համար, ընդ որում սպեկտրի յուրաքանչյուր դիապազոնի համար կիրառվում է համապատասխան ֆիլտր, ինչը հնարավոր է դարձնում ստանալ ուսումնասիրվող առարկայի տոմոգրաֆիկ պատկերը (24 և ավելի շերտերով)։ Արդյունքում ուսումնասիրվող առարկայի մասին բազմակողմանի տեղեկատվություն է ստացվում՝ տարբեր տեսանկյուններից այն ուսումնասիրելու համար։
  Համակարգն ունի լայնաֆորմատ թվային ֆոտոխցիկ, լուսավորության անվտանգ համակարգ, ծրագրային առանձին փաթեթ։
  Մատենադարանի թվայնացման բաժնում արդեն իսկ փորձարկվել է ձեռագիր մի քանի նմուշների սպեկտրալ սքանավորումը։
  Ներկայացնում ենք Մատենադարանում պահվող թիվ 470 ձեռագրի (XIII դար) կրկնագիր պահպանակներից մեկի սպեկտրալ սքանավորման և կրկնագրի վերծանության պատկերը։
  Բնագրի պատկերը.

 
  Կրկնագրի պատկերը սպեկտրալ սքանավորումից և ստացված պատկերների համակարգչային մշակումից և համադրումից հետո.

   Կրկնագրի համակարգչային վերականգնում (գույները պայմանական են).

  Թիվ 470 ձեռագրի պահպանակի կրկնագիրը բովանդակում է Նոր Կտակարանի հետևյալ հատվածը (Գործք առաքելոց, ԻԵ, 12-13).

 

տոսի խաւսեալ

ընդ խորհրդա

կցին՝ արար պա

տասխանի. Ի

կայսր բողոքե

Եւ իբրեւ աւուրս

բազումս հանէ

ին անդ, Փեստոս

զեկոյց արքայ

ի զՊաւղոսէ


 Մատենադարանում պահվող կրկնագիր բոլոր ձեռագրերի սպեկտրալ սքանավորումից և վերծանությունից հետո նախատեսվում է ստացված արդյունքները հրատարակել առանձին հատորով՝ գիտական շրջանառության մեջ դնելու համար։




'