Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Էլ. փոստ՝ pr.matenadaran@gmail.com
Հեռ.՝ +374-10-513065

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

Ծառայություններ / Տոմսերի գնացուցակ

Մատենադարանն աշխատում է ամեն օր, բացի երկուշաբթի, կիրակի և տոն օրերից, ժամը 10-ից 17-ը:
  Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը (սկսած 2019 թվականի ապրիլի 27-ից) ՀՀ քաղաքացիների համար Մատենադարանի մուտքը կլինի անվճար:
  Որոշումը չի տարածվում օտարերկրյա քաղաքացիների վրա: Յուրաքանչյուր ամսվա վերջին
շաբաթ օրը ՀՀ քաղաքացիների համար անվճար է լինելու միայն մուտքը. այսինքն, միայն շրջայցը ցուցասրահներում:
  ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
  Եթե ՀՀ քաղաքացիները շրջայցին զուգահեռ ցանկանան օգտվել զբոսավարի ծառայությունից, ապա պետք է գնեն բացատրության տոմս (այն սակագնով, ինչ ամսվա մնացյալ օրերին):


ԳՆԱՑՈՒՑԱԿ
Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 6-ի N 20 որոշմամբ սահմանվել է մուտքի և բացատրության տոմսերի հետևյալ գնացուցակը.
(ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սահմանված նոր գնացուցակը կգործի 2019 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2019 թվականի հունվարի 1-ը վաճառված տոմսերն անվավեր չեն համարվում):

  • Ընդհանուր այցելությունների համար 1500 դրամ:
  • Աշակերտների համար 200 դրամ:
  • Ուսանողների համար (ուսանողական տոմսով) 300 դրամ:
  • Բացատրություն հայերենով 3000 դրամ
  • 1-10 այցելուների բացատրություն օտար լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, իսպաներեն) 3000 դրամ:
  • 11 եվ ավելի այցելուների բացատրություն օտար լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, իսպաներեն) 5000 դրամ:
Անվճար այցելության արտոնություն տրվում է.
        *Հատուկ դպրոցների սաներին, թոշակառուներին, զինծառայողներին, Արցախի ազատամարտի մասնակիցներին, զոհված ազատամարտիկների   ընտանիքների անդամներին,մինչև 6 տարեկան երեխաներին, I և II կարգի հաշմանդամներին, ԻԿՕՄ-ի անդամներին և ՀՀ թանգարանների աշխատողներին (համապատասխան փաստաթղթերով):
        * Ռադիոգիդերը տրամադրվում են անվճար և 15 հոգանոց ու ավելի խմբերին:
        * Տնօրենի հատուկ կարգադրությամբ:

Նկարահանումներ (առանց լույսի) 2500 դրամ:

Արտաժամյա և ոչ աշխատանքային օրերի սպասարկումը վճարվում է կրկնակի` առնվազն 50 այցելուի դեպքում:

Տոմսերի վաճառքը կատարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով:


Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի մասնաճյուղում՝ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում, մուտքի տոմսի և ցուցադրության բացատրության համար սահմանվել է հետևյալ գնացուցակը.

  • Մուտքի տոմս - 250 (երկու հարյուր հիսուն) ՀՀ դրամ
  • Հայերեն բացատրության տոմս - 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ:
  • Օտար լեզուներով բացատրության տոմս - 2000 (երկու հազար) ՀՀ դրամ:
Անվճար այցելությունների արտոնություններ են սահմանվել՝
  • Դպրոցականների (նախնական հայտի հիման վրա) և մինչև 6 տարեկան երեխաների համար:
  • ՀՀ ԶՈՒ և ԱՀ ՊԲ ժամկետային զինծառայողների համար:
  • Ուսանողական խմբերի համար (նախնական հայտի հիման վրա):
  • Պետական, պաշտոնական պատվիրակությունների համար (նախնական հայտի հիման վրա):
  • Ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար:
  • Թոշակառուների և Արցախյան ազատամարտի վետերանների համար (համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու դեպքում):

Մատենադարան-Գանձասարը բաց է՝ երեքշաբթի՝ 11:00-16:30, չորեքշաբթի-կիրակի՝ 10:00-17:30:
Ոչ աշխատանքային օր է սահմանվել երկուշաբթին:

'