ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.հասցե՝ contact@matenadaran.am

Թվային ռեսուրսներ





Անոնս


Տեսանյութ

«ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ


  «Մաշտոց» հիմնադրամը ստեղծվել է Ամերիկահայ բարերարներ՝ Մարիա, Բեատրիս և Ռուբեն Ղրդյանների ֆինանսավորմամբ:

    Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի և հիմնադրամի համանախագահներ՝ Մարիա և Բեատրիս Ղրդյանների միջև 2015 թ. ապրիլի 10-ին կնքված պայմանագրի հիման վրա ստեղծվեց բարեգործական հիմնադրամ, որի նպատակն է նոր ուղիներ բացել Մատենադարանի կրթական, գիտական և մշակութային ծրագրերի առավել ընդլայնման ու զարգացման համար, սատարել երիտասարդ գիտնականների և մասնագետների գիտական գործունեությանը՝ հայագիտության և այլ բնագավառներում հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար, օժանդակել Մատենադարանի գիտահետազոտական ծրագրերին, մասնավորաբար, աջակցել Մատենադարանի՝ հանրության հետ կապերի զարգացմանն ուղղված նախագծերի իրագործմանը, Մատենադարանի մշակութային ժառանգության հանրահռչակմանն ուղղված նախագծերի իրագործմանը:

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

1.1. Հիմնադրամի նպատակներն են.
ա) միավորել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (այսուհետև՝ Մատենադարան) գիտամշակութային հնարավորությունները և գիտական ներուժը՝ գիտական, կրթական և մշակութային ծրագրեր իրականացնելու համար,
բ) սատարել Մատենադարանի գիտահետազոտական ծրագրերին՝ գիտական նոր ուսումնասիրություններ և հրատարակություններ իրականացնելու համար,
գ) սատարել երիտասարդ գիտնականների և մասնագետների գիտական գործունեությանը, հայագիտության և այլ բնագավառներում հետազոտական աշխատանքներ իրականացնելու, գիտակրթական ծրագրերի մասնակցելու համար,
դ) օժանդակել Մատենադարանի Միջնադարյան բժշկության լաբորատորիայի գիտագործնական ծրագրերին, բնական դեղամիջոցների պատրաստման լաբորատոր աշխատանքներին,
ե) սատարել Մատենադարանի՝ հանրության հետ կապերի զարգացմանն ուղղված նախագծերի իրագործմանը:

1.2. Հիմնադրամի խնդիրներն են՝
Երիտասարդ գիտնականների ներգրավումը գիտահետազոտական գործունեության մեջ, Հայագիտության և հարակից բնագավառներում երիտասարդ գիտաշխատողների գործունեության կազմակերպումը և խրախուսումը,
Հիմնադրամի ծրագրերից բխող լրացուցիչ դասընթացքների և մասնագիտական փորձառության կազմակերպումը,
Հիմնադրամի նպատակից և ծրագրերից բխող գիտահետազոտական թեմաների ֆինանսավորումը,
Հիմնադրամի օժանդակությունը երիտասարդ մասնագետներին և գիտնականներին՝ կրթաթոշակների, ուսման վարձերի և դրամաշնորհների տրամադրման ձևով,
Հիմնադրամի օժանդակությունը Մատենադարանի Միջնադարյան բժշկության մասնագետներին և գիտնականներին՝ միջնադարյան դեղամիջոցների և բաղադրատոմսերի ուսումնասիրման և վերծանման ծրագրերին, դրանք շրջանառության մեջ դնելու նախագծերի իրագործմանը,
Հիմնադրամի օժանդակությամբ մասնագիտական փորձառության դասընթացների և սեմինարների կազմակերպում երիտասարդ մասնագետների մասնակցությամբ:
1.3. Հիմնադրամը իր կանոնադրական նպատակները իրականացնելու համար իրականացնում է դրանցից բխող ծրագեր: Տրամադրում է գիտական գործուղումների, դասընաթցների վարձեր և դրամաշնորհներ: Մասնակի կամ ամբողջական ֆինանսավորում է գիտահետազոտական թեմաներ, ինչպես նաև օժանդակում է գիտական հրատարակություններին:
Կազմակերպում է սեմինար-քննարկումներ, դասընթացներ:
1.4. Հիմնադրամը համագործակցում է ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, կազմակերպությունների և հաստատությունների, այնպես էլ արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների, ընկերությունների և հաստատությունների հետ:
1.5. Հիմնադրամի հնարավոր շահառուներն են՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ ՊՈԱԿ-ի գիտաշխատողները, մագիստրանտները, ասպիրանտները, երիտասարդ գիտնականները:
1.6. Հիմնադրամի գործունեությունն անժամկետ է:

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում իր մարմինների միջոցով՝

1. Հոգաբարձուների խորհուրդ՝
Բեատրիս Ղրդյան
Վահան Տեր-Ղևոնդյան
Կարեն Մաթևոսյան
Սոնա Բալոյան (քարտուղար)
Վահե Թորոսյան

2. Գործադիր տնօրեն՝
Վարդի Քեշիշյան

Էլ.հասցե ՝ mashtotsfoundation@gmail.com
Հեռ.՝  010513940

Հիմնադրամն իրականացրել է և շարունակում է իրականացնել մի շարք նախագծեր և ծրագրեր

• 17-րդ դարի ձեռագրի ձեռքբերում:
• Մատենադարանի Վերականգնման բաժնի աշխատակիցների վերապատրաստման դասընթաց Սանկտ Պետերբուրգում:
• Համագործակցություն Լուվենի Կաթոլիկ և Բոլոնիայի համալսարանների հետ, որի շրջանակներում իրականացվում է ուսանողների և դասախոսների փոխանակում:
• Դասական և մասնագիտական լեզուների գործնական դասընթացներ Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների համար:
• «Նարեկացիական ընթերցումներ» խորագրով ամենամյա գիտաժողովը:
• Դասախոսությունների կազմակերպում Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետների մասնակցությամբ:
• «Փոքրիկ Ծաղկողներ» մանկապատանեկան կրթական ծրագիրը:
• Հուշանվերների միջոցով Մատենադարանի մասին իրազեկությունը բարձրացնմանն ուղղված միջոցառումներ:


'