Թվային ռեսուրսներ / Քարտեզներ

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԿԻԼԻԿԻԱՅԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ X-XV դդ.


(մասշտաբ 1:1 100 000)



ԴԻՏԵԼ ՔԱՐՏԵԶԸ

  Ամբողջական ուսումնասիրության հիման վրա կազմված այս քարտեզի միջոցով ներկայացված են Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի գրչության կենտրոնները: Եթե գրչության կենտրոնի աշխարհագրական ստույգ տեղադրությունը հայտնի չէ, բայց հայտնի է գավառը կամ մոտավոր վայրը, ապա քարտեզի վրա՝ անվան մոտ դրված է հարցական նշան: Գրչության կենտրոնը խորհրդանշող նշանները չորս կարգի են՝ արտահայտելով 10-15-րդ դարերում այդտեղ գրված մեզ հայտնի ձեռագրերի թիվը՝ 1-10, 10-20, 20-50 և 50-ից ավելի:
  10-15-րդ դդ.  Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի գրչության կենտրոնները ներկայացնող քարտեզը պատրաստվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանի  ղեկավարությամբ: Ծրագիրն իրականացվել է  ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի «Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի գրչության կենտրոնները 10-15-րդ դդ.» դրամաշնորհային թեմայի շրջանակում: 


'