ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի կարևորության և նշանակության մասին խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը: Վ.Տեր-Ղևոնդյանը նաեւ խոսեց ակնկալվող արդյունքների մասին, և շեշտեց, որ զբոսավարների վերապատրաստումը, զբոսավարների սերտ կապը Մատենադարանի գիտական բաժինների հետ Մատենադարանի թանգարանային համալիրի առաջնահերթ խնդիրն է: Տնօրենի պաշտոնակատարը նաեւ արձանագրեց, որ 2017 թվականի ընթացքում տեղացի և օտարերկրյա այցելուների աննախադեպ մեծ հոսք է գրանցվել Մ.Մաշտոցի անվան Մատենադարան, ինչպես նաև այն, որ Ֆրանկոֆոնիայի XVI գագաթաժողովը միաձայն որոշում է ընդունել 2018թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII գագաթաժողովն անցկացնել Հայաստանում.
գագաթաժողովի շրջանակներում 4 տասնյակից ավել պետությունների ղեկավարներ և պատվիրակություններ այցելելու են Հայաստան (սպասվում են այդ պաշտոնական պատվիրակությունների այցեր Մատենադարան): Ուստի, Մատենադարանի զբոսավարների մասնագիտական հմտությունների զարգացումը և գիտելիքների խորացումը թույլ կտա պատշաճ կերպով կազմակերպել թե՛ պաշտոնական պատվիրակությունների ընդունելությունը, թե՛ տեղացի և օտարերկրյա այցելուների օրեցօր աճող հոսքը: Վ.Տեր-Ղևոնդյանը շնորհակալություն հայտնեց IDEA հիմնադրամին և հատկապես հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին, ով մշտապես աջակցել է Մատենադարանի մի շարք ծրագրերի իրականացմանը:
Ծրագրի շրջանակներում առաջին դասախոսությունը «Հայ ձեռագիր գիրքը և գրչության կենտրոնները» թեմայով էր. դասախոսեց Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի Արվեստի պատմության և գրչության կենտրոնների ուսումնասիրման բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանը:
Ծրագրի արդյունքում հրատարակվելու է ձեռնարկ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Մատենադարանի համագործակցության արդյունքում տասը էքսկուրսավարներ վերապատրաստվել էին Գերմանիայում:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ
գիտահետազոտական ինստիտուտ