Թվային ռեսուրսներ / Հնատիպ գրքեր

Հայ հնատիպ գրքի համահավաք մի ամբողջ շտեմարան գտնվում է Մատենադարանում


  Մաշտոցի անվան Մատենադարանի հնատիպ գրքերի հավաքածուում պահվում է 2281 հնատիպ գիրք: Այդ գրքերից շատերը իրենց տեսքով, զարդատառերով ու լուսանցազարդերով, տպագիր ու ձեռագիր հիշատակարաններով հարուստ նյութ են պարունակում մատենագիտությամբ  ու բանասիրությամբ զբաղվող գիտաշխատողների համար: Հավաքածուի մեջ կան մատենագիտական տեսակետից հազվագյուտ այնպիսի գրքեր, ինչպիսիք են հայերեն առաջին տպագիր գիրքը ՝ «Ուրբաթագիրքը», տպագրված Վենետիկում 1512թ. հայ տպագրության նախահայր Հակոբ Մեղապարտի ջանքերով, նույն տպարանում 1513-ին տպված «Տաղարանն» ու  «Աղթարքը», «Պարզատումարը», 1565-ին Աբգար դպրի ջանքերով իր իսկ հիմնադրած տպարանում տպագրած «Սաղմոսարանը», 1666–ին Ամստերդամում Ոսկան Երևանցու տպագրած հայերեն առաջին Աստվածաշունչը և այլն:
  Բացի վերոհիշյալ և մի շարք այլ հազվագյուտ գրքերից, Մատենադարանի հայերեն հնատիպ գրքերի բաժնում կան նաև այնպիսիք, որոնք Հայաստանում պահվում են միայն Մատենադարանում, օր. Տոմար Գրիգորեան, Հռոմ, 1584, Սաղմոսարան, Վենետիկ, 1587, Պատարագատետր, Հռոմ, 1642, Ոսկան Երևանցի, Քերականութիւն, Ամստերդամ, 1666 և այլն, թվով՝ 90 գիրք:


Ներբեռնել

Հնատիպ գրքերի ցուցակ
'