
Մատենագիտության և առհասարակ հայագիտության համար բացառիկ նշանակություն ունեցող «Մատենագիրք Հայոց» բազմահատոր ձեռնարկը լույս է տեսնում 2003 թվականից։ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի երկարամյա ղեկավար Զավեն Եկավյանի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության այս նախաձեռնության շնորհիվ առաջին անգամ մեկ մատենաշարում համախմբվում է 5-18 դդ. ստեղծված հայ ողջ մատենագրական ժառանգությունը: Արդեն հրատարակվել է 16 հատոր. 100-ից ավելի հեղինակներ, մի քանի հարյուր բնագրեր, որոնց մեծ մասը (մոտ՝ 80%) առաջին անգամ է տպագրվում: Հայագիտական ուսումնասիրություններին օժանդակելու համար համարակալվել են տեքստերի բոլոր նախադասությունները։ Շտկվել են նախորդ հրատարակություններին կից տպված վրիպակները։ Բոլոր բնագրերին նախորդում են առաջաբաններ, մատենագիտական համառոտ ցանկեր և բաղդատված ձեռագրերի համարներ։ Քննական-համեմատական այս հրատարկությունը անփոխարինելի ու եզակի աղբյուր է հայագիտության տարբեր ճյուղերի՝ փիլիսոփայության, պատմագիտության, լեզվաբանության, հին գրականության և բանահյուսության ուսումնասիրությունների համար: «Մատենագիրք Հայոց»-ի գրքային տարբերակին զուգահեռ, հրատարակության որոշ հատորներ արդեն հասանելի են թվային տարբերակով, ինչը մեծապես հեշտացնում է հայ և օտարազգի հայագետների հետազոտությունները՝ հնարավորություններ ստեղծելով նոր ուսումնասիրությունների համար:
Մասնագետների կանխատեսումների համաձայն՝ ողջ հայ մատենագրության հրատարակման դեպքում կունենանք մոտ 100 հատորից բաղկացած հսկայածավալ մատենաշար: Այս կարգի ծավալուն և կարևոր մատենաշարերից են՝ Patrologia Greaca, Patrologia Latina, LOEB։
Մասնագետների կանխատեսումների համաձայն՝ ողջ հայ մատենագրության հրատարակման դեպքում կունենանք մոտ 100 հատորից բաղկացած հսկայածավալ մատենաշար: Այս կարգի ծավալուն և կարևոր մատենաշարերից են՝ Patrologia Greaca, Patrologia Latina, LOEB։
![]() | ![]() | |
ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ ԺԳ ՀԱՏՈՐ ԳԱՆՁԱՐԱՆ ԵՐԿՈՒ ԳՐՔՈՎ Գիրք Ա | ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ ԺԴ ՀԱՏՈՐ ԳԱՆՁԱՐԱՆ ԵՐԿՈՒ ԳՐՔՈՎ Գիրք Բ |
![]() | ![]() | |
ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ ԺԱ ՀԱՏՈՐ Ժ ԴԱՐ Պատմագրութիւն (ԵՐԿՈՒ ԳՐՔՈՎ) Գիրք Ա | ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ ԺԵ ՀԱՏՈՐ Ժ ԴԱՐ Պատմագրութիւն (ԵՐԿՈՒ ԳՐՔՈՎ) Գիրք Բ |