Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ


 Մատենագիտության և առհասարակ հայագիտության համար բացառիկ նշանակություն ունեցող «Մատենագիրք Հայոց» բազմահատոր ձեռնարկը լույս է տեսնում 2003 թվականից։ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի երկարամյա ղեկավար Զավեն Եկավյանի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության այս նախաձեռնության շնորհիվ առաջին անգամ մեկ մատենաշարում համախմբվում է 5-18 դդ. ստեղծված հայ ողջ մատենագրական ժառանգությունը: Արդեն հրատարակվել են 100-ից ավելի հեղինակներ, մի քանի հարյուր բնագրեր, որոնց մեծ մասը (մոտ՝ 80%) առաջին անգամ է տպագրվում: Հայագիտական ուսումնասիրություններին օժանդակելու համար համարակալվել են տեքստերի բոլոր նախադասությունները։ Շտկվել են նախորդ հրատարակություններին կից տպված վրիպակները։ Բոլոր բնագրերին նախորդում են առաջաբաններ, մատենագիտական համառոտ ցանկեր և բաղդատված ձեռագրերի համարներ։ Քննական-համեմատական այս հրատարկությունը անփոխարինելի ու եզակի աղբյուր է հայագիտության տարբեր ճյուղերի՝ փիլիսոփայության, պատմագիտության, լեզվաբանության, հին գրականության և բանահյուսության ուսումնասիրությունների համար: «Մատենագիրք Հայոց»-ի գրքային տարբերակին զուգահեռ, հրատարակության որոշ հատորներ արդեն հասանելի են թվային տարբերակով, ինչը մեծապես հեշտացնում է հայ և օտարազգի հայագետների հետազոտությունները՝ հնարավորություններ ստեղծելով նոր ուսումնասիրությունների համար:
  Մասնագետների կանխատեսումների համաձայն՝ ողջ հայ մատենագրության հրատարակման դեպքում կունենանք մոտ 100 հատորից բաղկացած հսկայածավալ մատենաշար: Այս կարգի ծավալուն և կարևոր մատենաշարերից են՝ Patrologia Greaca,
Patrologia Latina, LOEB։



ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ
Ա. ՀԱՏՈՐ
Ե. ԴԱՐ
ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ
Բ. ՀԱՏՈՐ
Ե. ԴԱՐ

ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ
Գ. ՀԱՏՈՐ
Զ. ԴԱՐ






ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ
ԺԳ ՀԱՏՈՐ
ԳԱՆՁԱՐԱՆ
ԵՐԿՈՒ ԳՐՔՈՎ
Գիրք Ա

ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ
ԺԴ ՀԱՏՈՐ
ԳԱՆՁԱՐԱՆ
ԵՐԿՈՒ ԳՐՔՈՎ
Գիրք Բ






ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ
ԺԱ ՀԱՏՈՐ
Ժ ԴԱՐ
Պատմագրութիւն (ԵՐԿՈՒ ԳՐՔՈՎ)
Գիրք Ա

ՄԱՏԵՆԱԳԻՐՔ ՀԱՅՈՑ
ԺԵ ՀԱՏՈՐ
Ժ ԴԱՐ
Պատմագրութիւն (ԵՐԿՈՒ ԳՐՔՈՎ)
Գիրք Բ




'