Մատենադարանը նորից կհարստանա Միհրան Մինասյանի նվիրատվությամբ՝ 1040 ձեռագրով «Փյունիկ» հիմնադրամի նվիրատվությունը Մատենադարանին Մատենադարանը հարստանում է նոր ձեռագրերով և արխիվային ֆոնդերով Նոր Ջուղայեցի բարեգործ Ավո Հովհաննիսյանի նոր նվիրատվությունները Մատենադարանին Պետրոս Բերբերյանի ձեռք բերած ձեռագրերն ու վավերագրերը հանձնվեցին Մատենադարանին «Փյունիկ» հիմնադրամը Մատենադարանին նվիրաբերեց ևս 10 ձեռագիր Ագուլիսի XVII դարի ավետարանը նվիրաբերվեց Մատենադարանին Մատենադարանին հանձնվեցին կարևոր ձեռագրեր Հայ բարերարները Մատենադարանին նվիրաբերեցին ևս 2 ձեռագիր ԼՈՆԴՈՆԱԲՆԱԿ ԴՈԿՏՈՐ ՎՐԵԺ (ՏԵՐ ՆԵՐՍԵՍ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ) ՆԵՐՍԵՍՅԱՆԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵՑ ՁԵՌԱԳՐԵՐ Մեծարժեք նվիրատվություն Մատենադարանին Նվիրատվություն Մատենադարանին Նվիրատվություն Մատենադարանին 15-րդ դարի արժեքավոր ձեռագրի նվիրատվություն Մատենադարանին ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ Ավո Հովհաննիսյանը պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով Լոնդոնաբնակ Արմեն Սահակյանը Մատենադարանին է նվիրաբերել հայագիտական արժեքավոր գրականություն Մատենադարանին նվիրաբերվեց Նախիջևանից բերված XVII դարի ավետարան

ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Անոնս


Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

ԱՎՈ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ


  Նոր Ջուղայեցի բարեգործ Ավո Հովհաննիսյանը, որն իր կարողություններով ժողոված հավաքածուով հայոց հոգևոր գանձարանը հարստացրել է բազմաղբյուր նյութերով, որոնց թվում են Մատենադարանին նվիրաբերած մի քանի տասնյակ ձեռագրերն ու բազում վավերագրերը, հնատիպ ու նոր գրականության նմուշները,դեկտեմբերի 9-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեց 1000-ից ավել ձեռագրական և արխիվային արժեքավոր նյութեր:
  Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանի բարեկամ Ավո Հովհաննիսյանին հանձնեց «Մատենադարան» հուշամեդալ և հուշամեդալի վկայականը:

  Նրա նվիրատվություններով հարստացել են նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածինը,
Հայաստանի պատմության թանգարանը, Ազգային և Խնկո Ապոր անվան գրադարանները, «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և այլք:
  Իր 46-ամյա գործունեության մասին խոսելիս նա առաջինը արտաբերում է Մատենադարանի անունը, որովհետև հայրենիքի հետ կապը խորացել է Մատենադարանից ստացած հոգևոր հզոր ազդակներից, հատկապես Մատենադարանի նախկին տնօրեն Լևոն Խաչիկյանից ստացած շնորհակալական նամակից, որում արտահայտված խորունկ մտքերն իրեն ուղեկցել են կյանքի ողջ ընթացքում:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի 
գիտահետազոտական ինստիտուտ



'