ՀԲԸՄ- ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Դեկտեմբերի 6-ին կայացավ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ)՝ համատեղ իրականացվող 2017թ. ասպիրանտական կրթաթոշակի հավաստագրերի հանձնման արարողությունը: Խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը: Վ.Տեր-Ղևոնդյանն ընդգծեց ՀԲԸՄ-ի հետ համագործակցության կարևորությունն ու նշանակությունը և հույս հայտնեց, որ այդ համագործակցությունը շարունակական է լինելու: Միջոցառման մասնակիցներին կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն տրամադրեց ուսումնամեթոդական ծրագրերի գծով Մատենադարանի տնօրենի խորհրդական Հայկազ Հովհաննիսյանը: ՀԲԸՄ-ին շնորհակալական խոսք հղեցին Մատենադարանի ասպիրանտները: Ասպիրանտներին կրթաթոշակի հավաստագրերը հանձնեց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը:
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ
գիտահետազոտական ինստիտուտ