Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» Մատենաշարի Ի հատորը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լույս է տեսել Էմմա Կորխմազյանի «Բարձր Հայքի մանրանկարչությունը ԺԱ.-ԺԴ. դդ.» գիրքը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. «ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ. ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1914-1923 ԹԹ.» Լույս է տեսել Ձեռագրերի Մայր ցուցակի 8-րդ հատորը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն. «Արցախի մանրանկարչական արվեստը» Նոր հրատարակություն. «Պարականոն բնագրեր ու ավանդություններ». Մայքլ Սթոուն Նոր հրատարակություն. «Հին հունական առասպելների արձագանքները հայ միջնադարյան մատենագրության մեջ» Մատենադարանը լույս է ընծայել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԺԹ հատորը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լույս է տեսել «Ցուցակ Մատենադարանի եբրայերէն ձեռագրաց» հայերեն-անգլերեն երկլեզու ձեռագրացուցակը Նոր հրատարակություն Լույս է տեսել Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագիրք» մատյանի բնագիրը «ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» N24 Լույս է տեսել Կարեն Մաթևոսյանի «Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները» գիրքը Լույս է տեսել Աննա Օհանջանյանի «Տօնապատճառ ժողովածու. Մաս Ա.» աշխատությունը Լույս է տեսել Անահիտ Աստոյանի «Բուրսայի նահանգի հայության տնտեսական վիճակը և նյութական կորուստները Հայոց ցեղասպանության տարիներին» ուսումնասիրությունը: Լույս է տեսել Լևոն Խաչիկյանի «Աշխատությունների» երկրորդ հատորը Լույս է տեսել Արփինե Սիմոնյանի «Ոսկանեան Աստուածաշնչի պատկերները» աշխատությունը Նոր հրատարակություն Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի Ժէ հատորը Լույս Է տեսել Քրիստինե Կոստիկյանի «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի» աշխատությունը Բանբեր Մատենադարանի N22 Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու տաղերի, գանձերի ու ներբողների անգլերեն թարգմանությունը Նոր հրատարակություն Լույս է տեսել Ավետ Ավետիսյանի «Մեսրոպ Խիզանցու «Սուրբ Ծաղիկ» Ավետարանը» ալբոմ-ուսումնասիրությունը Վերահրատարակվել է Սեն Արևշատյանի ուսումնասիրությունը Լույս է տեսել Մատենադարանի աշխատակիցների ևս 3 աշխատություն Հրատարակվել է «Հայոց Ցեղասպանության թեման թատրոնում (1895-2015)» գիրքը Լույս է տեսել «Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ» գիրքը Լույս է տեսել «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» գիրքը Լույս է տեսել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եվ Նարեկյան դպրոցը» ուսումնասիրության երկրորդ հատորը Լույս է տեսել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եւ Նարեկյան դպրոցը» ուսումնասիրության երրորդ հատորը Լույս է տեսել Արսեն Հարությունյանի «Խոր Վիրապ. Պատմությունը, ձեռագրական և վիմագրական ժառանգությունը» աշխատությունը

Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆԻ «ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻՆ ԵՒ ՆԱՐԵԿՅԱՆ ԴՊՐՈՑԸ»  ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՏՈՐԸ


  Լույս է տեսել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եւ Նարեկյան դպրոցը» (Եր., Նաիրի, 2017: Գիրք Գ., 427էջ) ուսումնասիրության երրորդ հատորը (կազմել եւ հրատարակության է պատրաստել Արուսյակ Թամրազյանը):

  Սույն հատորը Նարեկյան դպրոցին նվիրված Հրաչյա Թամրազյանի մտահղացած եռագրության ամփոփումն է: Այն ներառում է Գրիգոր Նարեկացու կյանքին, ստեղծագործությանը, Նարեկյան դպրոցի ծիրում նրա գործունեությանը նվիրված հեղինակի տասնամյակների ուսումնասիրությունները:  Քննության են ենթարկվում Գրիգոր Նարեկացու ստեղծագործության ենթաշերտերը՝ բառաստեղծման տարերքը, տեսիլները, «Մատեանի» հիմքում ընկած Անանիա Նարեկացու մշակած բանաստեղծական արվեստի տեսությունը: Նարեկյան դպրոցի հոգեւոր-միստիկ կենցաղավարության համատեքստում վերականգնվում են աղոթքի տեսության, ներքին մարդու աստվածացման, աստվածային խոսքի ստեղծաբանական տիրույթներում շրջանառվող մարդկային աղոթքի ներընկալումները: Վերականգնվում են Գրիգոր Նարեկացու ստեղծագործության հիմքում ընկած ենթախորքերը, ինչպես տաղերում արտացոլված թվի գոյաբանական նորպյութագորական-նորպլատոնական տեսությունը, Դիոնիսիոս Արեոպագացուն վերագրվող բնագրերի աստվածաբանության չորս՝ մերձակա, նշանական, տարփողական (էքստատիկ), խորհրդական փուլերը: Գրիգոր Նարեկացին իր գեղագիտական խոր հղացքների աշխարհ է ներմուծում արեոպագիտյան բնագրերը՝ նոր հնչողություններ ու տարածություններ բացելով սրանց համար եւ այս ներթափանցումներով լիովին բարեշրջելով հոգեւոր արվեստների համակարգը:
  Նշված աղերսների վերհանումը, սրանց դիտարկումը Նարեկյան դպրոցի հոգեւոր կենցաղավարության համատեքստում բոլորովին նոր շերտեր է բացում Գրիգոր Նարեկացու ստեղծագործության մեջ՝ տարածական, ծավալային, խորհրդաբանական նոր խորքեր հաղորդելով նրան:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ



'