Գիտություն և կրթություն / Ասպիրանտուրա

  2012 թ. Մատենադարանում հիմնվել է Ասպիրանտուրա: Այս նոր կառույցի խնդիրն է համալրել Մատենադարանի գիտական ներուժը նոր և բանիմաց կադրերով, ինչպես նաև  աշխուժացնել գիտահետազոտական աշխատանքները:
 Բաժինը կազմակերպում է ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելություններ, ինչի արդյունքում Մատենադարանի գիտական ներուժը համալրվում է առկա և հեռակա ասպիրանտներով: Նրանց մեծ մասը  Մատենադարանի աշխատակիցներ են, որոնք ընդունվել են  մասնագիտությունների հետևյալ գծերով՝ պատմագրություն և աղբյուրագիտություն, համաշխարհային պատմություն,  գրականագիտութուն, արվեստի պատմություն և տեսություն:
 Ասպիրանտների դասընթացների կազմակերպման հետ կապված ֆինանսական բոլոր ծախսերը հոգում է Մատենադարանը:
 Ասպիրատները մասնակցում են ասպիրանտական կրթության համար ամենատարբեր առարկաներից նախատեսված կրեդիտների հավաքման դասընթացներին, որոնք կազմակերպվում են  Երևանի պետական համալսարանում և Գիտությունների ազգային ակադեմիայում: Այստեղ էլ Մատենադարանը ստանձնել է դասընթացների կազմակերպման ֆինանսական ծախսերը: Մատենադարանը կազմել և հաստատել է  ասպիրանտական կրթության կազմակերպման համար նախատեսված ձևաչափերը և կանոնակարգերը:
 Մատենադարանի՝ ապագայում իրագործվելիք ծրագրերից է  մագիստրոսական կրթության կազմակերպումը, որի համար արդեն սկսվել են նախապատրաստական գործընթացներ:


էլ. փոստ՝ h.hovhannisyan@matenadaran.am
հեռ.՝ (10) 51 30 13

Մատենադարանում գործող առկա և հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի մասնագիտություններ


Է.00.00
Պատմական գիտություններ

Է.00.01Հայոց պատմություն
Պատմական
Է.00.02Համաշխարհային պատմություն
Պատմական
Է.00.05Պատմագրություն, աղբյուրագիտություն
Պատմական

Ժ.00.00
Բանասիրական գիտություններ

Ժ.01.00Գրականագիտություն

Ժ.01.01Հայ դասական գրականություն
Բանասիրական
Ժ.01.02Նորագույն շրջանի հայ գրականութուն
Բանասիրական
Ժ.01.05Բանահյուսություն
Բանասիրական
Ժ.01.08Գրականության և բանահյուսության տեքստաբանություն
Բանասիրական

ԺԷ.00.00
Արվեստագիտություն

ԺԷ.00.03Կերպարվեստ. դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն             
Արվեստագիտություն
ԺԷ.00.04Արվեստի տեսություն և պատմություն
Արվեստագիտություն

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ
ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ
ՀԵՏԱԶՈՏՈՂԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԸ

 




 


 


 


'