Նարեկացիական օրեր Ռիգայում ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում Փոխգործակցության հուշագիր Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը Մեկնարկեց «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն Հայոց միասնականության խորհրդանիշը Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Նոր ցուցադրություն Մատենադարանում. «Լազարյաններ. Փառապանծ տոհմ» Գրքի շնորհանդես «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովը մեկնարկեց Международная арменоведческая конференция “Восточные пределы Армении: история и культура” Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Համագործակցության պայմանագիր Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» Միջազգային գիտաժողով Աստանայում ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Նոր ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ Մատենադարանի աշխատակիցը հաղթող է ճանաչվել Ցուցահանդես Լիվոռնոյում ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում Մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինարը Մշակույթների երկխոսություն Выставка армянских рукописей в Праге Տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացման արարողությունը Մատենադարանի գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում կայացավ Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը Արմեն Մալխասյանը հանդես եկավ դասախոսությամբ Հակոբ Քյոսեյանը և Անահիտ Ավագյանը հանդես եկան դասախոսությամբ Նոր համագործակցություն ՌԴ արտգործնախարարությունը Մաշտոցի անվան Մատենադարանին է հանձնել արժեքավոր փաստաթղթերի պատճեններ Մատենադարանում կազմակերպվեցին ասորագիտական թեմաներով դասախոսություններ Մատենադարանում տեղի ունեցավ Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը Директор Матенадарана имени Месропа Маштоца Ваан Тер-Гевондян принял Чрезвычайного и Полномочного Посла Республики Казахстан в Армении Тимура Уразаева Քրիստինե Կոստիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Матенадаран и Национальный центр рукописей и редких книг Казахстана подписали Меморандум о сотрудничестве Պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ստեփանյանը հանդես եկավ դասախոսությամբ Директор Матенадарана принял участие в праздновании 20-летия арменоведческого центра “Месроп” В Матенадаране имени Маштоца состоялась презентация 38-го тома арменоведческого журнала Бейрутского Армянского университета Директор Матенадарана участвует во втором академическом форуме народов древнейших цивилизаций Матенадаран будет содействовать созданию отдела реставрации при хранилище рукописей Армянской патриархии в Иерусалиме Программы обмена В Матенадаране состоялась церемония открытия международной научной арменоведческой конференции, посвященной 90-летию Сена Аревшатяна 75 лет со дня рождения Гаяне Элиазян Директор Матенадарана имени Месропа Маштоца Ваган Тер-Гевондян 7-8 июля побывал с рабочим визитом в Республике Арцах Открытие мемориальной доски, увековечивающей память Грачья Тамразяна НОВАЯ ВЫСТАВКА АРХИВНЫХ ДОКУМЕНТОВ В Арцахе состоится международная арменоведческая конференция “Восточные пределы Армении: история и культура” Состоялась церемония открытия мемориальной доски академику Сену Аревшатяну Մարկ Գրիգորյանը հանդես եկավ դասախոսությամբ ՀՀ Կառավարության որոշմամբ Մատենադարանը վերակազմավորվել է Մատենադարանի ցուցասրահների վարիչը պարգևատրվեց ՀԲԸՄ-Մատենադարան համագործակցությունը շարունակվում է Ռայա Բլբուլյանը պարգևատրվեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով Հաստատվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը Մատենադարանում մեկնարկել է կրթական ծրագիր Տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի նիստը Դասախոսությամբ հանդես եկավ Ավետ Ավետիսյանը ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մատենադարանի արխիվային բաժինը տեղեկացնում է Դոկտոր Յոսթ Գիպպերտը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում սկսվել են կրկնագիր ձեռագրերի վերծանության աշխատանքները Արման Հակոբյանը հանդես եկավ դասախոսությամբ Նոր նշանակումներ Մատենադարանում ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ազատ Բոզոյանը հանդես եկավ դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես եկավ Գրիգոր Բրուտյանը Խաչիկ Հարությունյանը հանդես եկավ դասախոսությամբ Գևորգ Տեր-Վարդանյանը հանդես եկավ դասախոսությամբ Հայտարարություն Գայանե Էլիազյանը հանդես եկավ դասախոսությամբ Վարդան Դևրիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Գոհար Մուրադյանը հանդես եկավ դասախոսությամբ Դոնարա Կարապետյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Для СМИ

Для получения сведений о деятельности Матенадарана обращаться
Эл. адрес: pr.matenadaran@gmail.com
Тел.: +374-10-513065

Выставочный зал: +374-10-562578
Билетная касса: +374-10-513014
Приемная: ` +374-10-513000

Социальные сети


Цифровые ресурсы





Видеоматериалы

Ереван Карта

«ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

  Սեպտեմբերի 19-ին Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում մեկնարկեց «Տպագրության մարգարիտ» խորագիրը կրող միջազգային գիտաժողով՝ նվիրված Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակին:

  Հայ տպագիր գրքին նվիրված միջոցառումների շարքը սկսվեց 2012 թ., երբ Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ Երևանը հռչակվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք: Հայ գրատպությանը նվիրված հոբելյանական միջոցառումների շղթան ամփոփվում է հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակի առթիվ կազմակերպված «Տպագրության մարգարիտ» խորագիրը կրող ծրագրով:
  «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովի բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը: Վերլուծելով առաջին տպագիր Աստվածաշնչի ստեղծման պատմական նախադրյալները՝ տնօրենի պաշտոնակատարը նշեց, որ «մեր ազգի համար բախտորոշ նշանակության մշակութային նվաճումները միշտ էլ պայմանավորված են եղել մի շարք հանգամանքներով, որոնք ժամանակի ու տարածության տվյալ կետում համընկել են ու հանգեցրել թռիչքաձև զարգացման: Այս նույն մոտեցումը կիրառելի է նաև Ոսկան Երևանցու Ամստերդամում հրատարակած Աստվածաշունչ Գրքի համար, որն իրավամբ համարվում է մեր մշակութային գագաթներից մեկը»:
  Ելույթով հանդես եկավ ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը: Ա. Հովակիմյանը գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումների շարքի վերաբերյալ մի շարք դիտարկումներ: Այնուհետև, խոսելով «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովի մասին, ՀՀ փոխարտգործնախարարն ընդգծեց վերոհիշյալ կոնֆերանսի կարևորությունը, քանի որ «սույն ծրագրի իրականացումը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս արժևորելու Սուրբ Գրքի դերը հայերի համար: Աստվածաշնչի տպագրությունը նաև փաստացի ցույց է տալիս մեր ժողովրդի և եվրոպական մի շարք երկրների մշակութային և այլ փոխհարաբերությունների բարձր մակարդակը»: Ա. Հովակիմյանը գիտաժողովին մաղթեց հաջող ընթացք և արդյունաշատ
աշխատանք:
  Գիտաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք ասաց նաև ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Վերջինս խոսեց Ոսկան Երևանցու գործունեության դժվարության և  այդ գործունեության պտուղների անասելի նշանակության մասին:
  Գիտաժողովի մասնակիցներին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական պատգամը փոխանցեց Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:
«Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող սույն գիտաժողովին հաջորդեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի լավագույն նմուշների, ինչպես նաև հնատիպ այլ գրքերի ցուցադրությունը, որն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի Ազգային գրադարանի համագործակցությամբ։
  Գիտաժողովի ծրագիրը տե՛ս այստեղ։


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ



'