«Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ Մատենադարանի աշխատակիցը հաղթող է ճանաչվել Ցուցահանդես Լիվոռնոյում ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում Փոխգործակցության հուշագիր Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը Արման Հակոբյանը հանդես եկավ դասախոսությամբ Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Հակոբ Քյոսեյանը և Անահիտ Ավագյանը հանդես եկան դասախոսությամբ Հայոց միասնականության խորհրդանիշը ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Մատենադարանի արխիվային բաժինը տեղեկացնում է Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը Նոր ցուցադրություն Մատենադարանում. «Լազարյաններ. Փառապանծ տոհմ» Գրքի շնորհանդես Գոհար Մուրադյանը հանդես եկավ դասախոսությամբ Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Նոր ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Համագործակցության պայմանագիր Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Մշակույթների երկխոսություն Միջազգային գիտաժողով Աստանայում «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Խաչիկ Հարությունյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը Մարկ Գրիգորյանը հանդես եկավ դասախոսությամբ Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը Դասախոսությամբ հանդես եկավ Գրիգոր Բրուտյանը Դոնարա Կարապետյանը հանդես եկավ դասախոսությամբ Վարդան Դևրիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Գայանե Էլիազյանը հանդես եկավ դասախոսությամբ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Գևորգ Տեր-Վարդանյանը հանդես եկավ դասախոսությամբ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մատենադարանում սկսվել են կրկնագիր ձեռագրերի վերծանության աշխատանքները Ազատ Բոզոյանը հանդես եկավ դասախոսությամբ Նոր նշանակումներ Մատենադարանում Քրիստինե Կոստիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ստեփանյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանի գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը հանդես եկավ դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես եկավ Ավետ Ավետիսյանը Արմեն Մալխասյանը հանդես եկավ դասախոսությամբ Հայտարարություն Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն Նարեկացիական օրեր Ռիգայում Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Դոկտոր Յոսթ Գիպպերտը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը Տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի նիստը Մատենադարանում կայացավ Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը ՀԲԸՄ-Մատենադարան համագործակցությունը շարունակվում է Մատենադարանում մեկնարկել է կրթական ծրագիր Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին Ռայա Բլբուլյանը պարգևատրվեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովը մեկնարկեց Մատենադարանի ցուցասրահների վարիչը պարգևատրվեց ՀՀ Կառավարության որոշմամբ Մատենադարանը վերակազմավորվել է Տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացման արարողությունը Մեկնարկեց «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը Մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինարը Հաստատվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Անոնս


Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

«ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

  Սեպտեմբերի 19-ին Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում մեկնարկեց «Տպագրության մարգարիտ» խորագիրը կրող միջազգային գիտաժողով՝ նվիրված Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակին:

  Հայ տպագիր գրքին նվիրված միջոցառումների շարքը սկսվեց 2012 թ., երբ Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ Երևանը հռչակվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք: Հայ գրատպությանը նվիրված հոբելյանական միջոցառումների շղթան ամփոփվում է հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակի առթիվ կազմակերպված «Տպագրության մարգարիտ» խորագիրը կրող ծրագրով:
  «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովի բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը: Վերլուծելով առաջին տպագիր Աստվածաշնչի ստեղծման պատմական նախադրյալները՝ տնօրենի պաշտոնակատարը նշեց, որ «մեր ազգի համար բախտորոշ նշանակության մշակութային նվաճումները միշտ էլ պայմանավորված են եղել մի շարք հանգամանքներով, որոնք ժամանակի ու տարածության տվյալ կետում համընկել են ու հանգեցրել թռիչքաձև զարգացման: Այս նույն մոտեցումը կիրառելի է նաև Ոսկան Երևանցու Ամստերդամում հրատարակած Աստվածաշունչ Գրքի համար, որն իրավամբ համարվում է մեր մշակութային գագաթներից մեկը»:
  Ելույթով հանդես եկավ ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը: Ա. Հովակիմյանը գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումների շարքի վերաբերյալ մի շարք դիտարկումներ: Այնուհետև, խոսելով «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովի մասին, ՀՀ փոխարտգործնախարարն ընդգծեց վերոհիշյալ կոնֆերանսի կարևորությունը, քանի որ «սույն ծրագրի իրականացումը հրաշալի առիթ է մեկ անգամ ևս արժևորելու Սուրբ Գրքի դերը հայերի համար: Աստվածաշնչի տպագրությունը նաև փաստացի ցույց է տալիս մեր ժողովրդի և եվրոպական մի շարք երկրների մշակութային և այլ փոխհարաբերությունների բարձր մակարդակը»: Ա. Հովակիմյանը գիտաժողովին մաղթեց հաջող ընթացք և արդյունաշատ
աշխատանք:
  Գիտաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք ասաց նաև ՀՀ Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Վերջինս խոսեց Ոսկան Երևանցու գործունեության դժվարության և  այդ գործունեության պտուղների անասելի նշանակության մասին:
  Գիտաժողովի մասնակիցներին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական պատգամը փոխանցեց Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:
«Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող սույն գիտաժողովին հաջորդեց հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի լավագույն նմուշների, ինչպես նաև հնատիպ այլ գրքերի ցուցադրությունը, որն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի Ազգային գրադարանի համագործակցությամբ։
  Գիտաժողովի ծրագիրը տե՛ս այստեղ։


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ



'