«ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ


  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 19-20-ին Մատենադարանում տեղի կունենա «Տպագրության մարգարիտ» խորագիրը կրող միջազգային գիտաժողով՝ նվիրված Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակին։
Գիտաժողովին կհաջորդի հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի լավագույն նմուշների, ինչպես նաև հնատիպ այլ գրքերի ցուցադրությունը, որն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի Ազգային գրադարանի հետ համագործակցությամբ։
  Գիտաժողովի ծրագիրը տե՛ս այստեղ։

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ


'