Նարեկացիական օրեր Ռիգայում Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում Փոխգործակցության հուշագիր Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Ռայա Բլբուլյանը պարգևատրվեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով В Матенадаране состоялась церемония открытия международной научной арменоведческой конференции, посвященной 90-летию Сена Аревшатяна Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը ՀՀ Կառավարության որոշմամբ Մատենադարանը վերակազմավորվել է Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը Նոր ցուցադրություն Մատենադարանում. «Լազարյաններ. Փառապանծ տոհմ» Գրքի շնորհանդես Մատենադարանում կայացավ Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովը մեկնարկեց Մեկնարկեց «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը Второй этап формирования реставрационного отдела Главного архива Иерусалимской Армянской Патриархии Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Համագործակցության պայմանագիր Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Մշակույթների երկխոսություն Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Նոր ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ Մատենադարանի աշխատակիցը հաղթող է ճանաչվել Ցուցահանդես Լիվոռնոյում ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում Հայոց միասնականության խորհրդանիշը ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին Տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացման արարողությունը Միջազգային գիտաժողով Աստանայում 75 лет со дня рождения Гаяне Элиазян Մատենադարանի ցուցասրահների վարիչը պարգևատրվեց ՌԴ արտգործնախարարությունը Մաշտոցի անվան Մատենադարանին է հանձնել արժեքավոր փաստաթղթերի պատճեններ Մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինարը Մատենադարանում տեղի ունեցավ Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը Директор Матенадарана имени Месропа Маштоца Ваан Тер-Гевондян принял Чрезвычайного и Полномочного Посла Республики Казахстан в Армении Тимура Уразаева Состоялась церемония открытия мемориальной доски академику Сену Аревшатяну Матенадаран и Национальный центр рукописей и редких книг Казахстана подписали Меморандум о сотрудничестве Выставка армянских рукописей в Праге Директор Матенадарана принял участие в праздновании 20-летия арменоведческого центра “Месроп” В Матенадаране имени Маштоца состоялась презентация 38-го тома арменоведческого журнала Бейрутского Армянского университета Директор Матенадарана участвует во втором академическом форуме народов древнейших цивилизаций Հակոբ Քյոսեյանը և Անահիտ Ավագյանը հանդես եկան դասախոսությամբ Программы обмена Նոր համագործակցություն Директор Матенадарана имени Месропа Маштоца Ваган Тер-Гевондян 7-8 июля побывал с рабочим визитом в Республике Арцах Открытие мемориальной доски, увековечивающей память Грачья Тамразяна НОВАЯ ВЫСТАВКА АРХИВНЫХ ДОКУМЕНТОВ В Арцахе состоится международная арменоведческая конференция “Восточные пределы Армении: история и культура” Международная арменоведческая конференция “Восточные пределы Армении: история и культура” V международная конференция „Чтения памяти Нарекаци“ Меморандум о сотрудничестве Меморандум о сотрудничестве Соглашение о научно-исследовательском сотрудничестве 5-ая молодежная конференция «Հայկական որմնանկարչություն. գիտական հոդվածների և նյութերի ժողովածու» գրքի շնորհանդես Договор о научном сотрудничестве Матенадаран будет содействовать созданию отдела реставрации при хранилище рукописей Армянской патриархии в Иерусалиме Գոհար Մուրադյանը հանդես եկավ դասախոսությամբ ՀԲԸՄ-Մատենադարան համագործակցությունը շարունակվում է Հաստատվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը Մատենադարանում մեկնարկել է կրթական ծրագիր Տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի նիստը ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մարկ Գրիգորյանը հանդես եկավ դասախոսությամբ Դոկտոր Յոսթ Գիպպերտը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում կազմակերպվեցին ասորագիտական թեմաներով դասախոսություններ Դոնարա Կարապետյանը հանդես եկավ դասախոսությամբ Արմեն Մալխասյանը հանդես եկավ դասախոսությամբ Վարդան Դևրիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանի արխիվային բաժինը տեղեկացնում է Դասախոսությամբ հանդես եկավ Ավետ Ավետիսյանը Մատենադարանի գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը հանդես եկավ դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես եկավ Գրիգոր Բրուտյանը Քրիստինե Կոստիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Գայանե Էլիազյանը հանդես եկավ դասախոսությամբ Արման Հակոբյանը հանդես եկավ դասախոսությամբ Նոր նշանակումներ Մատենադարանում Ազատ Բոզոյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում սկսվել են կրկնագիր ձեռագրերի վերծանության աշխատանքները Խաչիկ Հարությունյանը հանդես եկավ դասախոսությամբ Գևորգ Տեր-Վարդանյանը հանդես եկավ դասախոսությամբ Հայտարարություն Պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ստեփանյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Для СМИ

Для получения сведений о деятельности Матенадарана обращаться
Эл. адрес: pr.matenadaran@gmail.com
Тел.: +374-10-513065

Выставочный зал: +374-10-562578
Билетная касса: +374-10-513014
Приемная: ` +374-10-513000

Социальные сети


Цифровые ресурсы





Видеоматериалы

Ереван Карта

ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ. «ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐ. ՓԱՌԱՊԱՆԾ ՏՈՀՄ»


  Սեպտեմբերի 5-ին Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ Լազարյան ազնվական տոհմի գործունեությանը նվիրված ցուցադրության բացումը։ Բացման արարողության ընթացքում ելույթ ունեցան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, Մատենադարանի ավագ գիտաշխատող Բախտիար Հովակիմյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։
  Վահան Տեր-Ղևոնդյանն իր ելույթում
նշեց հայ ժողովրդի կյանքի բոլոր ոլորտներում նորջուղայեցիների վիթխարի ներդրման փաստը։ Խոսելով Լազարյանների տոհմի մասին՝ Վ. Տեր-Ղևոնդյանը հատուկ շեշտեց Լազարյան ճեմարանի դերը Հայաստանի մշակութային կյանքում,
  Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում արևելագիտության զարգացման, ինչպես նաև դիվանագետներ պատրաստելու գործում։ «Այս տոհմը այնքան լայն գործունեություն է ծավալել իր ժամանակին, որ մինչև այսօր էլ ամբողջապես ուսումնասիրված չէ և լայն հասարակայնության ինչպես հարկն է չի ներկայացված։ …Ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ ստացան եվրոպական բարձր  մակարդակի  կրթություն՝ միաժամանակ խորապես հարգելով միմյանց կրոնն ու մշակույթը։ Դա մշակութային փոխհարստացման ու հանդուրժողականության մի բացառիկ օջախ էր, որտեղ
ժողովուրդների միջև բարեկամությունը բնական մի երևույթ էր», ընդգծեց տնօրենի պաշտոնակատարը։
  Հաջորդ բանախոսը՝ Մատենադարանի աշխատակից Բախտիար Հովակիմյանը համառոտակի ներկայացրեց Լազարյան տոհմի գործունեության ընդգրկուն ոլորտները, նրանց ստացած ազնվականական բարձր տիտղոսները, Հայաստանի, Ռուսաստանի և տարբեր այլ երկրների գիտամշակութային ու սոցիալական կյանքի զանազան բնագավառներում նրանց կատարած դերը։ «Աշխարհում շատ բարերարներ են եղել, կան և կլինեն, բայց իրենց ընդգրկած ծավալներով, բազմազանությամբ Լազարյանները մրցակից չունեն», շեշտեց Բ. Հովակիմյանը։
  Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, շնորհավորելով ցուցադրության բացման առթիվ, հատկապես ընդգծեց ճեմարանի արժեքն ու դերը Հայաստանի ու Ռուսաստանի գիտամշակութային կյանքում։
 
«Այս տարի նշում են մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության ու փոխօգնության պայմանագրի ստորագրման 20-ամյակը։ Այս թվերը հենվում են մեր ժողովուրդների բազմադարյա բարեկամության ու հոգևոր մերձավորության վրա, որոնց մեջ Լազարյանների տոհմը պատվավոր տեղ է զբաղեցնում»։
 
Վահան Տեր-Ղևոնդյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանը՝ ցուցաբերած օժանդակության, հատկապես կատալոգի հրատարակությանն աջակցելու համար, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին և տնօրեն Կարո Վարդանյանին՝ արժեքավոր փաստաթղթեր տրամադրելու համար, Մատենադարանի աշխատակից Բախտիար Հովակիմյանին, որը կատալոգի տեքստի հեղինակն է, Անահիտ Աստոյանին, որը կատարել է ցուցանմուշների ընտրությունն ու ծանոթագրումը, Անդրանիկ և Աշոտ Մկրտչյաններին, որոնք ձևավորել են ցուցադրությունը, Աիդա Չարխչյանին ու Ամալյա Շահումյանին՝ կատարած թարգմանական աշխատանքների համար, Արա Խզմալյանին՝ աշխատանքների համակարգման համար, ինչպես նաև Մատենադարանի՝ ցուցադրության կազմակերպմանը մասնակցած աշխատակիցներ Արմեն Մալխասյանին, Տաթևիկ Մուրադյանին և Գուրգեն Գասպարյանին։
  Այնուհետև ներկաներն անցան ցուցադրության դահլիճ, որտեղ ներկայացված են Մաշտոցյան Մատենադարանի ու Ե. Չարենցի անվ. Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուներում պահվող առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթեր, պատմական բացառիկ նշանակության վավերագրեր, եզակի լուսանկարներ, շքանշաններ։ Ցուցադրված են նաև ձեռագրական նմուշներ Մատենադարանի Լազարյանների ֆոնդից։
  Լազարյանները կարևոր դեր են կատարել Իրանում, հատկապես Նոր Ջուղայի հայոց կյանքում: 18-րդ դարի կեսերից հաստատվելով Ռուսաստանում՝ նրանք մեծ ներդրում են ունեցել տնտեսության ու լուսավորության ասպարեզում: Վիթխարի է նրանց դերը հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման, հայկական ու ռուսական մշակույթների զարգացման ու փոխհարստացման գործում։ Լազարյանների ուժերով 1805 թ. հիմնվել է Մոսկվայի հայկական «Վագանկովսկոյե» գերեզմանատունը, որտեղ կառուցվել է Սուրբ Հարություն եկեղեցին։ 1815 թ. իր դռներն է բացել  հռչակավոր Լազարյան ճեմարանը, այնուհետև՝ ուսումնական կենտրոնին կից տպարանը (1829 թ.) և թատրոնը։ Ճեմարանը 1827 թ. վերափոխվել է Արևելյան լեզուների ինստիտուտի, որը մեծ դեր է կատարել Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում արևելագիտության, ինչպես նաև դիվանագիտական մտքի ձևավորման գործում։ Լազարյան ճեմարանում են սովորել հայ և ռուս ականավոր գրողներ, մշակութային գործիչներ, բանասերներ ու պատմաբաններ։  
  Ցուցադրությունը ներկայացնում է Լազարյան տոհմի անցած փառապանծ ուղին:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ