«Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողով Մատենադարանում Հայրապետ Մարգարյանը հանդես կգա դասախոսությամբ Ազատ Բոզոյանը հանդես կգա դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես կգա Խաչիկ Հարությունյանը Հայագիտական միջազգային գիտաժողով Մատենադարանում տեղի է ունենալու «Երիտասարդական 3-րդ գիտաժողով»-ը ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ 2017 թ. երիտասարդական հերթական գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 28-30-ը «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինար Մամլո հաղորդագրություն Տեղի կունենա Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ «ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐ. ՓԱՌԱՊԱՆԾ ՏՈՀՄ» Դասախոսություններ Մատենադարանում 15-րդ դարի արժեքավոր ձեռագրի նվիրատվություն Մատենադարանին Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանում տեղի կունենա գիտաժողով` նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակման 350-ամյակին «Նարեկացիական ընթերցումներ» 3-րդ միջազգային գիտաժողով Մամուլի հաղորդագրություն Մատենադարանում մեկնարկելու է նոր կրթական ծրագիր Նոր հրատարակություն Հայագիտական միջազգային գիտաժողով Մատենադարանում տեղի է ունենալու «Երիտասարդական 4-րդ գիտաժողով»-ը Ասպիրանտուրայի ընդունելություն ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Անվանի հայագետ Մայքլ Սթոունի հոբելյանի կապակցությամբ Մատենադարանում տեղի կունենա միջոցառում «Լեզվական պետական քաղաքականության ծրագրի հիմնական ուղղությունները» թեմայով քննարկում Մատենադարանում Ալին Սուչիուի դասախոսությունը Մատենադարանում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը տեղեկացնում է Մամլո հաղորդագրություն Նյու-Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կբացվի «Հայաստան» խորագրով ցուցադրություն Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով Մամլո հաղորդագրություն Մամլո հաղորդագրութուն Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմի անգլերեն թարգմանության շնորհանդեսը «Նարեկացիական ընթերցումներ» 4-րդ միջազգային գիտաժողով

Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

«ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐ. ՓԱՌԱՊԱՆԾ ՏՈՀՄ»


ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  2017 թ. սեպտեմբերի 5-ին՝ ժ. 12:00-ին, Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի կունենա Լազարյան ազնվական տոհմի գործունեությանը նվիրված ցուցադրության բացումը։ Ցուցադրությունն իրականացվել է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ։ Ներկայացված են Մաշտոցյան Մատենադարանի ու Ե. Չարենցի անվ. Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուներում պահվող առանձնապես արժեքավոր և հազվագյուտ փաստաթղթեր, պատմական բացառիկ նշանակության վավերագրեր, եզակի լուսանկարներ, շքանշաններ։ Ցուցադրված են նաև ձեռագրական նմուշներ Մատենադարանի Լազարյանների ֆոնդից։
  Լազարյանները կարևոր դեր են կատարել Իրանում, հատկապես Նոր Ջուղայի հայոց կյանքում: 18-րդ դարի կեսերից հաստատվելով Ռուսաստանում՝ նրանք մեծ ներդրում են ունեցել տնտեսության ու լուսավորության ասպարեզում: Վիթխարի է նրանց դերը հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման, հայկական ու ռուսական մշակույթների զարգացման ու փոխհարստացման գործում։ Լազարյանների ուժերով 1805 թ. հիմնվել է Մոսկվայի հայկական «Վագանկովսկոյե» գերեզմանատունը, որտեղ կառուցվել է Սուրբ Հարություն եկեղեցին։ 1815 թ. իր դռներն է բացել  հռչակավոր Լազարյան ճեմարանը, այնուհետև՝ ուսումնական կենտրոնին կից տպարանը (1829 թ.) և թատրոնը։ Ճեմարանը 1827 թ. վերափոխվել է Արևելյան լեզուների ինստիտուտի, որը մեծ դեր է կատարել Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում արևելագիտության, ինչպես նաև դիվանագիտական մտքի ձևավորման գործում։ Լազարյան ճեմարանում են սովորել հայ և ռուս ականավոր գրողներ, մշակութային գործիչներ, բանասերներ ու պատմաբաններ։ 
  Ցուցադրությունը ներկայացնում է Լազարյան տոհմի անցած փառապանծ ուղին:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ





'