Նոր հրատարակություն Լույս է տեսել Ձեռագրերի Մայր ցուցակի 8-րդ հատորը Նոր հրատարակություն Լույս է տեսել Էմմա Կորխմազյանի «Բարձր Հայքի մանրանկարչությունը ԺԱ.-ԺԴ. դդ.» գիրքը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Բանբեր Մատենադարանի N22 Նոր հրատարակություն Լույս է տեսել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եվ Նարեկյան դպրոցը» ուսումնասիրության երկրորդ հատորը Լույս է տեսել «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» գիրքը Լույս է տեսել Արսեն Հարությունյանի «Խոր Վիրապ. Պատմությունը, ձեռագրական և վիմագրական ժառանգությունը» աշխատությունը Մատենադարանի գիտաշխատող Լուսինե Թումանյանի աշխատասիրությամբ լույս են տեսել «Զինվորյալ հոգևորականներ» և «Զորավոր սրբեր» գրքերը: Լույս է տեսել «Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ» գիրքը Հրատարակվել է «Հայոց Ցեղասպանության թեման թատրոնում (1895-2015)» գիրքը Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի Ժէ հատորը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Մատենադարանը լույս է ընծայել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԺԹ հատորը Նոր հրատարակություն. «Հին հունական առասպելների արձագանքները հայ միջնադարյան մատենագրության մեջ» Նոր հրատարակություն. «Պարականոն բնագրեր ու ավանդություններ». Մայքլ Սթոուն Նոր հրատարակություն. «Արցախի մանրանկարչական արվեստը» Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լույս է տեսել Ավետ Ավետիսյանի «Մեսրոպ Խիզանցու «Սուրբ Ծաղիկ» Ավետարանը» ալբոմ-ուսումնասիրությունը Նոր հրատարակություն Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» Մատենաշարի Ի հատորը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. «ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ. ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1914-1923 ԹԹ.» Նոր հրատարակություն Նոր հրատարակություն ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Նոր հրատարակություն Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանի աշխատասիրությամբ լույս է տեսել «Վահան ծայրագոյն վարդապետ Բաստամեանց, Տարեգրութիւն» գիրքը Նոր հրատարակություն «Բանբեր Մատենադարանի» N 25 Նոր հրատարակություն Լույս է տեսել Մատենադարանի աշխատակիցների ևս 3 աշխատություն ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Լույս է տեսել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եւ Նարեկյան դպրոցը» ուսումնասիրության երրորդ հատորը Լույս է տեսել Արուսյակ Թամրազյանի «Գրիգոր Նարեկացուն վերագրվող «Մեկնութիւն «Ո՞վ է դա»-ի» երկը» ուսումնասիրությունը Նոր հրատարակություն «Բանբեր Մատենադարանի» N27 Կարեն Յուզբաշյանի հիշատակին նվիրված գրքի շնորհանդես Մատենադարանում Նոր հրատարակություն Լույս է տեսել «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի» Ժ. հատորը Լույս է տեսել Վահե Թորոսյանի «Հայոց կաթողիկոսական իշխանությունը (ԺԱ. դարի կեսեր – ԺԲ. դարի սկիզբ)» գիրքը Լույս է տեսել Անահիտ Աստոյանի «Բուրսայի նահանգի հայության տնտեսական վիճակը և նյութական կորուստները Հայոց ցեղասպանության տարիներին» ուսումնասիրությունը: Լույս է տեսել «Լևոն Խաչիկյան. Հարյուրամյակ» նյութերի ժողովածուն Նոր հրատարակություն Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու տաղերի, գանձերի ու ներբողների անգլերեն թարգմանությունը Լույս է տեսել «Ցուցակ Մատենադարանի եբրայերէն ձեռագրաց» հայերեն-անգլերեն երկլեզու ձեռագրացուցակը Լույս Է տեսել Քրիստինե Կոստիկյանի «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի» աշխատությունը Նոր հրատարակություն Լույս է տեսել Արծրունի Սահակյանի «Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրներ. 1.Հեքիաթ 2.Խաչքար» գիրքը Լույս է տեսել Լևոն Խաչիկյանի «Աշխատությունների» երկրորդ հատորը Լույս է տեսել Մատենադարանի պարսկերեն ձեռագիր պատառիկների ցուցակը Լույս է տեսել Աննա Օհանջանյանի «Տօնապատճառ ժողովածու. Մաս Ա.» աշխատությունը Լույս է տեսել Կարեն Մաթևոսյանի «Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները» գիրքը «ԲԱՆԲԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ» N24 Լույս է տեսել Ստեփանոս Երեց Հազարջրիբեցու «Հանգիտագիրք» մատյանի բնագիրը Նոր հրատարակություն Վերահրատարակվել է Սեն Արևշատյանի ուսումնասիրությունը Լույս է տեսել Արփինե Սիմոնյանի «Ոսկանեան Աստուածաշնչի պատկերները» աշխատությունը

Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Էլ. փոստ՝ pr.matenadaran@gmail.com
Հեռ.՝ +374-10-513065

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԿԱՐԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ՆՈՐԱՎԱՆՔԻ ՎԻՄԱԳՐԵՐԸ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐԸ» ԳԻՐՔԸ

Կարեն Մաթևոսյան, «Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները», «Մուղնի» հրատարակչություն, Երևան, 2017 թ., 244 էջ, խմբագիր՝ պ.գ.թ. Արսեն Հարությունյան

  Լույս է տեսել  Մատենադարանի արվեստի պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանի «Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները» գիրքը։
  Հայաստանի Վայոց ձոր գավառում գտնվող Նորավանքը, որը 13-րդ դարի վերջերից Սյունիքի մետրոպոլիտների նստավայրն ու Օրբելյան զորեղ իշխանական տան դամբարանավայրն էր, նշանավոր է իր պատմությամբ և հարուստ մշակութային ժառանգությամբ՝ որպես ճարտարապետության և արվեստի խոշոր կենտրոն։
  Նորավանքի 136 վիմագրեր տեղ են գտել Սեդրակ Բարխուդարյանի կազմած «Դիվան հայ վիմագրության» 3-րդ հատորում (1967 թ.)։ Հետագա տարիներին Նորավանքի վիմագրերը լրացրել են Սուրեն Սաղումյանը, Մայքլ Սթոունը և Կարեն Մաթևոսյանը։ Այս գրքում ընդգրկված է 236 վիմագիր։
  Հրատարակվում են նաև Նորավանքում գրված բոլոր ձեռագրերի հիշատակարանները, որոնցից յուրաքանչյուրը ներկայացվում է պատմական և աղբյուրագիտական համառոտ ուսումնասիրությամբ։ Նորավանքի վիմագրերը և հիշատակարանները իրենց պարունակած տեղեկություններով լրացնում են միմյանց և հետաքրքրություն են ներկայացնում ինչպես պատմական, մշակութային, այնպես էլ լեզվաբանական առումով։
Գրքի հետազոտական բաժնում ներկայացված են Նորավանքի պատմության այն հարցերը, որոնք մինչև այժմ թերի են ուսումնասիրված։ Այստեղ պարզաբանված է, թե որտեղից է առաջացել վանքի հնագույն Ս. Կարապետ և Ս. Ստեփանոս եկեղեցիների շփոթը, որը կարելի է տեսնել բազմաթիվ հրատարակություններում։ Քննվում է այն հարցը, թե ինչու է Սմբատ Օրբելյան իշխանը որոշ վիմագրերում կոչվում «Սմբատ արքա»։ Իրականում դա «արքաուն» անվանումն է, որով մոնղոլական Մանգու խանը կոչել է Սմբատին, երբ նա գնացել էր Կարակորում 1251 և 1256 թվականներին (մոնղոլները «արքաուն» էին կոչում քրիստոնյաներին)։
  Անդրադարձ է կատարվում Նորավանքի ճարտարապետներ Սիրանեսի և Մոմիկի կառույցներին, և ճշտվում են մի քանի հարցեր։ Մասնավորապես, պարզ է դառնում, որ Սիրանեսը Ս. Գրիգոր եկեղեցուց բացի (1275), ավելի վաղ կառուցել է նաև վանքի գավիթը։ Հաստատվում է, որ Նորավանքի Ս. Աստվածածին եկեղեցու շինարարությունը սկսվել էր արդեն 1318 թ.՝ Մոմիկի կենդանության ժամանակ, իսկ ավարտվել է նրա մահից (1333) հետո՝ 1339 թ.։ Նորավանքի գավթի հայտնի պատկերաքանդակների վիմագրերի վերլուծությամբ լրացուցիչ փաստեր են ի հայտ գալիս, որոնք վկայում են, որ դրանց հեղինակը Մոմիկն է։
  Հետազոտվում է Նորավանքի Ս. Աստվածածին եկեղեցու արևելյան ճակատի՝ որսը ճանկած արծվի քանդակը, որը մինչև այժմ համարվում էր Օրբելյանների զինանշան։ Սակայն ճիշտ այդպիսի քանդակներ կան նաև մի շարք այլ իշխանական տոհմերի կառուցած եկեղեցիներում։ Պարզվում է, որ նման քանդակներ կան նաև ուշ շրջանի (16-18-րդ դդ.) գերեզմանների տապանաքարերի վրա։ Ավետարանական մի հատվածի և դրա միջնադարյան մեկնության, ինչպես նաև պահպանված քանդակների հետազոտության միջոցով այն եզրակացությունն է արվում, որ այդ պատկերները (նաև Նորավանքինը) հերալդիկ նշանակություն չունեն, այլ փրկագործական խորհրդանիշ են, որտեղ արծիվը խորհրդանշում է հրեշտակին, իսկ որսը՝ Քրիստոսի երկրորդ գալստյան ժամանակ փրկություն ակնկալող հանգուցյալին։
  Գիրքը լույս է տեսել Աննա Ջիրջիրյանի (ԱՄՆ) մեկենասությամբ։

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ