ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մուշի, Կարինի ձեռագրական հավաքածուի սրահում ցուցադրված են նաև հայկական այլ բնակավայրերից փրկված ձեռագրեր: Այդ ձեռագրերից առավել հայտնի են Մշո Ճառընտիրը (ցուցադրված է Մշո Ճառընտիրի առաջին կեսը), Զեյթունի Ավետարանը, Կիլիկյան մանրանկարչության ձեռագրեր (Թորոս Ռոսլինի դպրոց): Ցուցադրությունը համալրված է նաև բազմաթիվ ձեռագրերի թվային պատճեններով՝ ներկայացված էլեկտրոնային պատի վրա և մոնիտորներով:

(2015 թ.-ի սեպտեմբերից)


Վասպուրականի ձեռագրական հավաքածուի սրահում այցելուները ծանոթանում են ցեղասպանությունը վերապրած այն ձեռագրերին, որոնք հիմնականում պատկանում են Վանի և Վասպուրականի դպրոցներին: Ցուցադրված են «Դաշունահար» Ավետարանը, «Հրաշագործ» Ավետարանը, Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգությանը», ՀՀ նախագահի՝ Մատենադարանին նվիրած ձեռագրերը:  Սրահին կից ցուցադրված են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե և Արևմտյան Հայաստան ուղարկած հանձնախմբերի գործունեությունը՝ լուսանկարների միջոցով:
 

 Ցեղասպանության 100-րդ տարելիցին է նվիրված Մատենադարանում պահվող արխիվային արժեքավոր փաստաթղթերի ցուցադրությունը, որում ընդգրկված են առաջին անգամ ցուցադրվող նմուշներ: Այցելուներին հնարավորություն է ընձեռված տեսնել հայերի լքյալ գույքերի բռնագրավման հրամանագրեր, Էջմիածնի որբանոցին ու Հովհ. Թումանյանի գործունեությանը վերաբերող լուսանկարներ, Ադանայի Հայոց առաջնորդարանի գրանցամատյաններ, Այնթափի հերոսամարտի լուսանկարներ և այլն։ Մատենադարանի արխիվային փաստաթղթերի հավաքածուի հիմքը կազմել է Էջմիածնի Կաթողիկոսական Դիվանը. այն հետագայում հարստացել է բազմաթիվ նվիրատվությունների շնորհիվ: Այժմ վավերագրերի թիվը հասնում է շուրջ 500.000 միավորի: 

(2015 թ.-ի ապրիլից)


Մ. Սարյանի ստեղծագործություններին հատկացված չորս սրահներում այցելուները կարող են տեսնել Վարպետի ստեղծագործական գործունեության առավել հայտնի աշխատանքները՝ վաղ շրջանից մինչև  վերջին յուղաներկ գեղանկարչական «Հեքիաթ» աշխատանքը։ Ցուցադրված են եգիպտական շրջանից՝ «Քայլող կինը», «Գիշերային բնանկար», Սարյանի որոշ գրքային նկարազարդումներ (Վ. Բրյուսովի կազմած «Հայկական պոեզիայի անթոլոգիա» 1916թ. և այլն), Սարյանի անձնական իրերից՝ վրձնաման, եգիպտական դիմակը, և այլն։

(2014 թ.-ի հունիս - 2015 թ.-ի սեպտեմբեր)


ԳԻՏԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՀ

Ժամանակավոր ցուցադրությունների սրահում գործում է  Գրիգոր Նարեկացու մատենագրական ժառանգությանը նվիրված ցուցադրությունը:


Ցուցադրությունը գտնվում է Մատենադարանի գիտական մասնաշենքի ցուցասրահում (4-րդ հարկ)։

(2015 թ.-ի սեպտեմբեր - հոկտեմբեր)


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների և «Այնթապի օրեր» ծրագրի շրջանակներում ժամանակավոր ցուցադրության սրահում ներկայացված է ասեղնագործության եզակի նմուշներ Հրազդան Թոքմաջյանի անձնական հավաքածուից:

(2015 թ.-ի ապրիլ - հուլիս)



Ժամանակավոր ցուցադրությունը նվիրված է VII դարի մեծագույն գիտնական՝ մաթեմատիկոս, աստղագետ, տոմարագետ և աշխարհագրագետ Անանիա Շիրակացու ծննդյան 1400-ամյակին:

(2013 թ. մարտ - 2014 թ. մայիս)



Գրիգոր Նարեկացու մատենագրական ժառանգությանը նվիրված ցուցադրություն

'