Նվիրատվություն Մատենադարանին «Փյունիկ» հիմնադրամի նվիրատվությունը Մատենադարանին Մատենադարանը հարստանում է նոր ձեռագրերով և արխիվային ֆոնդերով Նոր Ջուղայեցի բարեգործ Ավո Հովհաննիսյանի նոր նվիրատվությունները Մատենադարանին Պետրոս Բերբերյանի ձեռք բերած ձեռագրերն ու վավերագրերը հանձնվեցին Մատենադարանին «Փյունիկ» հիմնադրամը Մատենադարանին նվիրաբերեց ևս 10 ձեռագիր Ագուլիսի XVII դարի ավետարանը նվիրաբերվեց Մատենադարանին Մատենադարանին նվիրաբերվեց Նախիջևանից բերված XVII դարի ավետարան Հայ բարերարները Մատենադարանին նվիրաբերեցին ևս 2 ձեռագիր Մատենադարանին հանձնվեցին կարևոր ձեռագրեր Մեծարժեք նվիրատվություն Մատենադարանին Матенадаран пополнился ценными рукописями XVII-XVIII вв. Նվիրատվություն Մատենադարանին 15-րդ դարի արժեքավոր ձեռագրի նվիրատվություն Մատենադարանին ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ Ավո Հովհաննիսյանը պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով Լոնդոնաբնակ Արմեն Սահակյանը Մատենադարանին է նվիրաբերել հայագիտական արժեքավոր գրականություն Почетный доктор НАН РА Вреж Нерсесян (архиерей Нерсес) подарил Матенадарану имени Месропа Маштоца четыре эфиопские рукописи XVII-XVIII вв. Дочь Левона Минасяна подарила Матенадарану ценные старопечатные книги и арменоведческую литературу DONATION OF VALUABLE MANUSCRIPTS TO MATENADARAN Дарение Մատենադարանը նորից կհարստանա Միհրան Մինասյանի նվիրատվությամբ՝ 1040 ձեռագրով

Для СМИ

Для получения сведений о деятельности Матенадарана обращаться
Эл. адрес: pr.matenadaran@gmail.com
Тел.: +374-10-513065

Выставочный зал: +374-10-562578
Билетная касса: +374-10-513014
Приемная: ` +374-10-513000

Социальные сети


Цифровые ресурсы





Видеоматериалы

Ереван Карта

15-ՐԴ ԴԱՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

  Ս. թ. հուլիսի 18-ին, ժամը 12:00-ին Մաշտոցի անվան Մատենադարանի Վիրտուալ դահլիճում տեղի ունեցավ Մատենադարանի նվիրատուներ Հրայր Դադայանի և Հռիփսիմե Դադայան-Բարնակյանի Մատենադարանին նվիրաբերած, 1471 թ. Երուսաղեմում ընդօրինակված Ավետարանի ցուցադրությունը և պարգևատրման արարողությունը:
  Արժեքավոր այդ ձեռագիրը, որը հայտնի է «Հրաշափառ», «Հրաշագործ» Ավետարան անունով, պահվել է Արևմտյան Հայաստանի Չարսանջակ գավառակի Գոդառիճ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցում: Ավետարանի պատվիրատուն է Խոջա Ալեքսանը, որն այն ընծայել է իր եղբորը՝ Գաբրիելին: Արծաթե կրկնակազմն ավելի ուշ շրջանի է (1753 թ.):
  Ձեռագիրը Երևանում Դադայան ընտանիքին է փոխանցել 1918 թ. գարնանը Գոդառիճ գյուղից գաղթած մի հայ, որը հիվանդության պատճառով ձեռագիրը հանձնել է Դադայան գերդաստանի մեծ մորը՝ Եղսային:
  Այդ թվականից ի վեր ձեռագիրը երկար ճանապարհ է անցել. նախ տեղափոխվել է Ֆրանսիա, ապա՝ ԱՄՆ: 1990 թ. Ավետարանը ժառանգել են Եղսայի թոռները՝ Հրայրը և Հռիփսիմեն, որոնք համատեղ սրբորեն պահված թանկագին այդ ձեռագիրը Մաշտոցյան Մատենադարանին նվիրելու որոշում են կայացրել:
  Ի երախտագիտություն այդ նվիրատվության՝ Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը Հռիփսիմե Դադայան-Բարնակյանին ու Հրայր Դադայանին պարգևատրեց «Մատենադարան» հուշամեդալով:

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի 
գիտահետազոտական ինստիտուտ


'