ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ «ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐ. ՓԱՌԱՊԱՆԾ ՏՈՀՄ» ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Մատենադարանում տեղի է ունենալու «Երիտասարդական 3-րդ գիտաժողով»-ը ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ «Նարեկացիական ընթերցումներ» 3-րդ միջազգային գիտաժողով «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինար Դասախոսությամբ հանդես կգա Խաչիկ Հարությունյանը Տեղի կունենա Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը Ազատ Բոզոյանը հանդես կգա դասախոսությամբ Դասախոսություններ Մատենադարանում 15-րդ դարի արժեքավոր ձեռագրի նվիրատվություն Մատենադարանին Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանում տեղի կունենա գիտաժողով` նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակման 350-ամյակին 2017 թ. երիտասարդական հերթական գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 28-30-ը Նյու-Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կբացվի «Հայաստան» խորագրով ցուցադրություն «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողով Մատենադարանում Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով Մատենադարանում տեղի է ունենալու «Երիտասարդական 4-րդ գիտաժողով»-ը Ասպիրանտուրայի ընդունելություն «Նարեկացիական ընթերցումներ» 4-րդ միջազգային գիտաժողով «Լեզվական պետական քաղաքականության ծրագրի հիմնական ուղղությունները» թեմայով քննարկում Մատենադարանում Մամուլի հաղորդագրություն Հայագիտական միջազգային գիտաժողով Մամլո հաղորդագրություն Հայագիտական միջազգային գիտաժողով Մամլո հաղորդագրություն Մամլո հաղորդագրութուն Մամլո հաղորդագրություն Ալին Սուչիուի դասախոսությունը Մատենադարանում Անվանի հայագետ Մայքլ Սթոունի հոբելյանի կապակցությամբ Մատենադարանում տեղի կունենա միջոցառում Հայրապետ Մարգարյանը հանդես կգա դասախոսությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը տեղեկացնում է

Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

15-ՐԴ ԴԱՐԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ


  2017 թ. հուլիսի 18-ին, ժամը 12:00-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի Վիրտուալ դահլիճում տեղի կունենա Մատենադարանի նվիրատուներ Հրայր Դադայանի և Հռիփսիմե Դադայան-Բարնակյանի Մատենադարանին նվիրաբերած, 1471 թ. Երուսաղեմում ընդօրինակված Ավետարանի ցուցադրությունը և պարգևատրման արարողությունը:
Այս արժեքավոր ձեռագիրը, որը հայտնի է «Հրաշափառ», «Հրաշագործ» Ավետարան անունով, պահվել է Արևմտյան Հայաստանի Չարսանջակ գավառակի Գոդառիճ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցում: Ավետարանի պատվիրատուն է Խոջա Ալեքսանը, որն այն ընծայել է իր եղբորը՝ Գաբրիելին: Արծաթե կրկնակազմն ավելի ուշ շրջանի է (1753 թ.):
Ձեռագիրը Դադայան ընտանիքին է փոխանցել Երևանում, 1918 թ. գարնանը Գոդառիճ գյուղից գաղթած մի հայ, որը հիվանդության պատճառով ձեռագիրը հանձնել է Դադայան գերդաստանի մեծ մորը՝ Եղսային:
Այդ թվականից ի վեր ձեռագիրը երկար ճանապարհ է անցել. նախ տեղափոխվել է Ֆրանսիա, ապա՝ ԱՄՆ: 1990 թ. Ավետարանը ժառանգում են Եղսայի թոռները՝ Հրայրը և Հռիփսիմեն, որոնք համատեղ որոշում են կայացնում սրբորեն պահված թանկագին այս ձեռագիրը նվիրաբերել Մաշտոցյան Մատենադարանին:


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ



'