«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին Հայոց միասնականության խորհրդանիշը «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ Ցուցահանդես Լիվոռնոյում Մատենադարանի աշխատակիցը հաղթող է ճանաչվել ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը Նոր ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Միջազգային գիտաժողով Աստանայում Մշակույթների երկխոսություն ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը Համագործակցության պայմանագիր Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը ՀԲԸՄ-Մատենադարան համագործակցությունը շարունակվում է Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի նիստը Մատենադարանում մեկնարկել է կրթական ծրագիր Հաստատվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը Ռայա Բլբուլյանը պարգևատրվեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով Մատենադարանի ցուցասրահների վարիչը պարգևատրվեց ՀՀ Կառավարության որոշմամբ Մատենադարանը վերակազմավորվել է Տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացման արարողությունը Մեկնարկեց «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը Մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինարը «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովը մեկնարկեց Մատենադարանում կայացավ Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» Նոր ցուցադրություն Մատենադարանում. «Լազարյաններ. Փառապանծ տոհմ» Փոխգործակցության հուշագիր Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը Գրքի շնորհանդես Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն Նարեկացիական օրեր Ռիգայում Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

ՄԱՀԱՑԵԼ Է ԼԻԼԻԹ (ԷԼԼԱ) ԶԱՔԱՐՅԱՆԸ

  Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրինությունը խորը վշտով հայտնում է, որ հունիսի 30-ին տևական հիվանդությունից հետո մահացել է Մատենադարանի երկարամյա առաջատար գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Լիլիթ (Էլլա) Զաքարյանը։
  Լիլիթ Զաքարյանը ծնվել է Երևանում, 1939 թ. հունիսի 17-ին, մտավորականի ընտանիքում։ 1956 թ. ավարտել է Կրուպսկայայի անվ. մինջնակարգ դպրոցը, ապա ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետը, որն ավարտել է 1961-ին և աշխատանքի անցել ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում։ 1965-1968 թթ. Մոսկվայի Լոմոնոսովի անվ. համալսարանում սովորել է ասպիրանտուրայում և 1970 թ. այնտեղ պաշտպանել թեկնածուական դիսերտացիա՝ «Մի խումբ ձեռագրեր Վասպուրականի գրչատներից» թեմայով՝ ստանալով արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 1985 թվականից աշխատանքի է անցել Մատենադարանում, որպես ավագ գիտաշխատող։ Ամուսնացած էր նշանավոր հնագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տիրացյանի (1926-1993) հետ։
  Լիլիթ Զաքարյանը հեղինակ է բազմաթիվ ուսումնասիրությունների՝ նվիրված հայկական մանրանկարչության Վասպուրականի դպրոցին, Ավագ ծաղկողին, Հովհաննավանքի և Աղջոց վանքերի բարձրաքանդակներին։ Նրա հրատարակած գրքերից են՝ “Из истории васпураканской миниатюрной живописи”, Ереван, 1980, «Աղջոց Սուրբ Ստեփանոս» (հայերեն, ֆրանսերեն), Երևան 2007, «Հայկական մանրանկարչություն» ալբոմ ուսումնասիրություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն), Երևան, 2009, «Մոմիկ մանրանկարիչը», Երևան, 2013։ Մասնակցել է նաև բազմաթիվ միջազգային գիտաժողովների։
  Լիլիթ Զաքարյանի կյանքն անցել է որպես մի նվիրում հայ միջնադարյան արվեստին, անխզելիորեն կապված լինելով Մատենադարանի հետ։ Նրա ուսումնասիրություններն աչքի են ընկնում մասնագիտական խորությամբ, որոնք հեղինակին միջազգային ճանաչում են բերել, իսկ թողած գիտական ժառանգությունը կարևոր ներդրում է հայ արվեստաբանության մեջ։
  Լիլիթ Զաքարյանի պայծառ կերպարը միշտ վառ կմնա նրան ճանաչողների հիշողության մեջ։

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրինություն



'