Նարեկացիական օրեր Ռիգայում Մատենադարանի ցուցասրահների վարիչը պարգևատրվեց Փոխգործակցության հուշագիր Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Ռայա Բլբուլյանը պարգևատրվեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով В Матенадаране состоялась церемония открытия международной научной арменоведческой конференции, посвященной 90-летию Сена Аревшатяна Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը Նոր ցուցադրություն Մատենադարանում. «Լազարյաններ. Փառապանծ տոհմ» Գրքի շնորհանդես Մատենադարանում կայացավ Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովը մեկնարկեց Մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինարը Տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացման արարողությունը Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակը Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Համագործակցության պայմանագիր Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Մշակույթների երկխոսություն Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար ՀՀ Կառավարության որոշմամբ Մատենադարանը վերակազմավորվել է Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Նոր ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ Մատենադարանի աշխատակիցը հաղթող է ճանաչվել Ցուցահանդես Լիվոռնոյում ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում Հայոց միասնականության խորհրդանիշը ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» Միջազգային գիտաժողով Աստանայում Директор Матенадарана имени Месропа Маштоца Ваган Тер-Гевондян 7-8 июля побывал с рабочим визитом в Республике Арцах ՀԲԸՄ-Մատենադարան համագործակցությունը շարունակվում է Մատենադարանում տեղի ունեցավ Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը Մեկնարկեց «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը Состоялась церемония открытия мемориальной доски академику Сену Аревшатяну Матенадаран и Национальный центр рукописей и редких книг Казахстана подписали Меморандум о сотрудничестве Выставка армянских рукописей в Праге Директор Матенадарана принял участие в праздновании 20-летия арменоведческого центра “Месроп” В Матенадаране имени Маштоца состоялась презентация 38-го тома арменоведческого журнала Бейрутского Армянского университета Директор Матенадарана участвует во втором академическом форуме народов древнейших цивилизаций Матенадаран будет содействовать созданию отдела реставрации при хранилище рукописей Армянской патриархии в Иерусалиме Программы обмена ПРОДОЛЖАЮТСЯ РАБОТЫ ПО СОЗДАНИЮ ОТДЕЛА РЕСТАВРАЦИИ В ГЛАВНОМ АРХИВЕ АРМЯНСКОЙ ПАТРИАРХИИ ИЕРУСАЛИМА ՌԴ արտգործնախարարությունը Մաշտոցի անվան Մատենադարանին է հանձնել արժեքավոր փաստաթղթերի պատճեններ 75 лет со дня рождения Гаяне Элиазян Մատենադարանում կազմակերպվեցին ասորագիտական թեմաներով դասախոսություններ Открытие мемориальной доски, увековечивающей память Грачья Тамразяна НОВАЯ ВЫСТАВКА АРХИВНЫХ ДОКУМЕНТОВ В Арцахе состоится международная арменоведческая конференция “Восточные пределы Армении: история и культура” Международная арменоведческая конференция “Восточные пределы Армении: история и культура” V международная конференция „Чтения памяти Нарекаци“ Меморандум о сотрудничестве Меморандум о сотрудничестве Соглашение о научно-исследовательском сотрудничестве 5-ая молодежная конференция «Հայկական որմնանկարչություն. գիտական հոդվածների և նյութերի ժողովածու» գրքի շնորհանդես Договор о научном сотрудничестве Второй этап формирования реставрационного отдела Главного архива Иерусалимской Армянской Патриархии Международная конференция посвященная 90-летию со дня рождения арменоведa-востоковедa Арамa Тер-Гевондяна Գայանե Էլիազյանը հանդես եկավ դասախոսությամբ Հաստատվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը Մատենադարանում մեկնարկել է կրթական ծրագիր Տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի նիստը ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մարկ Գրիգորյանը հանդես եկավ դասախոսությամբ Դոկտոր Յոսթ Գիպպերտը հանդես եկավ դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես եկավ Գրիգոր Բրուտյանը Դոնարա Կարապետյանը հանդես եկավ դասախոսությամբ Директор Матенадарана имени Месропа Маштоца Ваан Тер-Гевондян принял Чрезвычайного и Полномочного Посла Республики Казахстан в Армении Тимура Уразаева Վարդան Դևրիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Նոր համագործակցություն Հայտարարություն Պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ստեփանյանը հանդես եկավ դասախոսությամբ Հակոբ Քյոսեյանը և Անահիտ Ավագյանը հանդես եկան դասախոսությամբ Արմեն Մալխասյանը հանդես եկավ դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես եկավ Ավետ Ավետիսյանը Գոհար Մուրադյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանի գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը հանդես եկավ դասախոսությամբ Գևորգ Տեր-Վարդանյանը հանդես եկավ դասախոսությամբ Քրիստինե Կոստիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանի արխիվային բաժինը տեղեկացնում է Արման Հակոբյանը հանդես եկավ դասախոսությամբ Նոր նշանակումներ Մատենադարանում Ազատ Բոզոյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում սկսվել են կրկնագիր ձեռագրերի վերծանության աշխատանքները Խաչիկ Հարությունյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Для СМИ

Для получения сведений о деятельности Матенадарана обращаться
Эл. адрес: pr.matenadaran@gmail.com
Тел.: +374-10-513065

Выставочный зал: +374-10-562578
Билетная касса: +374-10-513014
Приемная: ` +374-10-513000

Социальные сети


Цифровые ресурсы





Видеоматериалы

Ереван Карта

ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ «ԲԱՐՈՅԱԽՈՍ»-Ի ՏԱՐԱԼԵԶՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻՆ


  2017 թ. հունիսի 15-17-ը Փարիզի Սորբոնի համալսարանում տեղի ունեցավ «Ֆիզիոլոգոս»-ն Արևելքի և Արևմուտքի միջև. բնության մասին վաղ քրիստոնեական մի բնագրի տարածումն ու փոխակերպումը» (“The Physiologus between East and West. Diffusion and Transmission of an Early Christian text on Nature”) թեմայով միջազգային գիատաժողով:
  Հավանաբար II դարի վերջում Ալեքսանդրիայում գրված այդ հունարեն երկում նկարագրվում են զանազան իրական ու երևակայական կենդանիների, ինչպես նաև բույսերի ու քարերի հատկությունները, վարքն ու բարքը (ինչով և բացատրվում է հայերեն տարբերակի «Բարոյախոս» վերնագիրը): Ապա այդ ամենը մեկնաբանվում է որպես մարդկանց, Քրիստոսի, եկեղեցու և սատանայի այլաբանություն: Ժողովածուն միջնադարում լայն տարածում է գտել ողջ քրիստոնյա աշխարհում՝ հունարենից թարգմանվելով լատիներեն (երկու անգամ), եթովպերեն, հայերեն (հայերենից էլ՝ վրացերեն), ասորերեն, ղպտերեն, արաբերեն, հին սլավոներեն (գոյություն ունի նաև վերջինիցս ածանցյալ հին ռուսերեն տարբերակ): Լատիներենից թարգմանվել են արևմտաեվրոպական տարբեր լեզուներով «Բեստիարիում»-ները, որոնք, սակայն, գիտաժողովում ներկայացված չէին:
  Գիտաժողովին ներկա էին Մատենադարանի ավագ գիտաշխատողներ Գոհար Մուրադյանը և Արամ Թոփչյանը: Նրանք հանդես եկան հայերեն տարբերակի վերաբերյալ երկու զեկուցմամբ. Գոհար Մուրադյանը՝ «Բարոյախոս»-ի հայերեն թարգմանությունը և դրա հետագա խմբագրությունները» (այն ամփոփում էր հեղինակի՝ այդ թարգմանության և երրորդ՝ ամենահամառոտ խմբագրության քննական հրատարակությունը, տե՛ս G. Muradyan, Physiologus, the Greek and Armenian Versions with a Study of Translation Technique (Hebrew University Armenian Studies 6, series editor M.E. Stone), Leuven – Paris – Dudley, MA: Peeters, 2005. երկրորդ խմբագրությունը տե՛ս «Բանբեր Մատենադարանի», 23, 2016, էջ 291–329) և Արամ Թոփչյանը՝ «Բարոյախոս»-ի հետքերը հետագա հայ գրականության մեջ»: Հայերեն տարբեր խմբագրությունները և դրանց համառոտված տարբերակները պահպանվել են 40-ից ավելի ձեռագրերում:
  Հետաքրքիր է, որ ղպտերեն «Բարոյախոս»-ը փաստորեն չի պահպանվել, սակայն տարբեր երկերում մեջբերումները թույլ են տալիս ենթադրել, որ գոյություն է ունեցել ամբողջական թարգմանություն: Արաբերեն տարբերակի ծագումը հստակ չէ. այն կարող էր թարգմանված լինել ղպտերենից կամ ասորերենից: Ասորերենի դեպքում էլ խնդրահարույց է դրա ծագումը հունարեն այս կամ այն խմբագրությունից: Իսկ հայերենից թարգմանված վրացերենը պահպանվել է մեկ ձեռագրով: Այն ներկայացնող Յոստ Գիպպերտի հավաստմամբ, թարգմանիչը վրացերենին ոչ այնքան լավ տիրապետող անձ է եղել, հավանաբար՝ հայ: Մեկ այլ ուշագրավ բացահայտում. այդ միակ ձեռագիրը՝ գրված X դարում Շատբերդիում (Կղարջք), ժողովածու է, որի գրեթե բոլոր նյութերը, Գիպպերտի կարծիքով, թարգմանված են հայերենից:    
  Հունարեն բնագրի հարուստ և բարդ ձեռագրական ավանդույթը ներկայացրեց Կարոլին Մասեն՝ նշելով հայերեն թարգմանության (և դրա քննական հրատարակության առկայության) կարևորությունը հունարեն նոր քննական բնագիր կազմելու համար (1936 թ. Ֆրանչեսկո Սբորդոնեի կազմած քննական բնագիրը, որում 77 ձեռագրի հիման վրա առանձնացված է 4 խմբագրություն՝ զանազան ենթախմբագրություններով, այսօր հնացած է համարվում, հատկապես որ գիտաժողովում խոսվեց նոր հայտնաբերված 20-ից ավելի ձեռագրերի մասին):
  Որոշ զեկուցումներ նվիրված էին հունարեն և լատիներեն նկարազարդ «Բարոյախոս»-ների յուրահատուկ պատկերագրությանը: Հատկանշական է, որ ինչպես հայերեն, այնպես էլ մյուս «արևելյան» տարբերակները չեն նկարազարդվել: Այնուամենայնիվ, հայերեն ձեռագրերում հանդիպում են «Բարոյախոս»-ում նկարագրված էակների  պատկերներ՝ որպես լուսանցազարդեր (հուշկապարիկներ և առյուծ), խորանների մեջ (հուշկապարիկներ) և ձագերին իր արյամբ սնող հավալուսնը՝ իբրև Քրիստոսի այլաբանություն: Արամ Թոփչյանն իր զեկուցման ընթացքում ցուցադրեց մի քանի պատկեր:    
  Խոսվեց հունարեն էլեկտրոնային քննական բնագիր պատրաստելու ծրագրի մասին, որը կիրառելի կլինի նաև այլ լեզուների համար:
  Տպագրվելու է գիտաժողովի նյութերի ժողովածու:

  Գիտաժողովի ծրագիրը տե՛ս այստեղ: