Նոր հրատարակություն Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի Ժէ հատորը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. «ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ. ՀԱՅԵՐԻ ՈՒՆԵԶՐԿՈՒՄԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ 1914-1923 ԹԹ.» Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լույս Է տեսել «Մատենագիրք Հայոց» Մատենաշարի Ի հատորը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Նոր հրատարակություն. «Արցախի մանրանկարչական արվեստը» Նոր հրատարակություն. «Պարականոն բնագրեր ու ավանդություններ». Մայքլ Սթոուն Նոր հրատարակություն. «Հին հունական առասպելների արձագանքները հայ միջնադարյան մատենագրության մեջ» Մատենադարանը լույս է ընծայել «Մատենագիրք Հայոց» մատենաշարի ԺԹ հատորը Նոր հրատարակություն Լույս է տեսել Ձեռագրերի Մայր ցուցակի 8-րդ հատորը Լույս է տեսել «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» գիրքը Նոր հրատարակություն Լույս է տեսել Մատենադարանի աշխատակիցների ևս 3 աշխատություն Լույս է տեսել Արփինե Սիմոնյանի «Ոսկանեան Աստուածաշնչի պատկերները» աշխատությունը Նոր հրատարակություն Լույս է տեսել Արսեն Հարությունյանի «Խոր Վիրապ. Պատմությունը, ձեռագրական և վիմագրական ժառանգությունը» աշխատությունը Լույս Է տեսել Քրիստինե Կոստիկյանի «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի» աշխատությունը Լույս է տեսել «Ցուցակ Մատենադարանի եբրայերէն ձեռագրաց» հայերեն-անգլերեն երկլեզու ձեռագրացուցակը Լույս է տեսել Գրիգոր Նարեկացու տաղերի, գանձերի ու ներբողների անգլերեն թարգմանությունը Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Վերահրատարակվել է Սեն Արևշատյանի ուսումնասիրությունը Լույս է տեսել Լևոն Խաչիկյանի «Աշխատությունների» երկրորդ հատորը Հրատարակվել է «Հայոց Ցեղասպանության թեման թատրոնում (1895-2015)» գիրքը Լույս է տեսել «Միքայել անվամբ ԺԷ. դարի երկու գրիչ» գիրքը Լույս է տեսել Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին եվ Նարեկյան դպրոցը» ուսումնասիրության երկրորդ հատորը Նոր հրատարակություն Բանբեր Մատենադարանի N22 Նոր հրատարակություն Նոր հրատարակություն Լույս է տեսել Էմմա Կորխմազյանի «Բարձր Հայքի մանրանկարչությունը ԺԱ.-ԺԴ. դդ.» գիրքը Լույս է տեսել Ավետ Ավետիսյանի «Մեսրոպ Խիզանցու «Սուրբ Ծաղիկ» Ավետարանը» ալբոմ-ուսումնասիրությունը

Թվային ռեսուրսներ





Անոնս


Տեսանյութ

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐՓԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԻ «ՈՍԿԱՆԵԱՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՆՉԻ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ


Արփինէ Սիմոնեան, «Ոսկանեան Աստուածաշնչի պատկերները», Մայր Աթոռ Ս. Էջմիածին, 2017 թ., 143 էջ
Գէորգ Տէր-Վարդանեանի խմբագրությամբ և առաջաբանով


  Գրքագիտության բնագավառում մինչ այժմ կատարված ուսումնասիրությունները վերաբերել են միայն գրքերի համակարգմանն ու դասակարգմանը` համապարփակ մատենագիտությունների կազմմանը, հիմնականում ծանրաբեռնված են պատմական իրադարձությունների կամ լեզվական-բանասիրական խնդիրների քննությամբ, և երբևէ փորձ չի արվել ուսումնասիրելու փորագրանկարները կամ զարդանախշերը, բացահայտելու վերջիններիս փորագրման եղանակը և ոճական առանձնահատկությունները, փորագրանկարների պատկերագրությունը, հեղինակներին, տպատախտակների աշխարհագրությունը: Հայ տպագիր գրքի գեղարվեստական  հարդարանքին նվիրված  հետազոտությունը վերն ասվածի ընդհանուր ամփոփումն է:
  Հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը տպագրվել է 1666 թ.  Ամստերդամի Ս. Սարգիս եւ Ս. Էջմիածնի տպարանում` արքեպիսկոպոս Ոսկան Երեւանցու կողմից: Հայերեն Աստվածաշնչի տպագրության ձգտումները սկսվել էին ԺԶ. դ. վերջերից: Ոսկանին նախորդած տպագրիչներից շատերը գրատպության ասպարեզ են մտել հենց Աստվածաշունչ հրատարակելու բուն մտադրությամբ, բայց կարողացել են իրագործել այդ ուղու սոսկ նախաքայլը` հասցրել են տպագրել միայն Սաղմոսարանը: Միայն Ոսկանին է հաջողվել տպագրել թե՛ Աստվածաշունչը և թե՛ շատ այլ գրքեր, որովհետև կարողացել է մի կողմից շատ ճկուն ձեւով օգտագործել իր եղբայր Ավետիսի եւ ջուղայեցի այլ առևտրականնների նյութական հնարավորությունները, մյուս կողմից` ինչ-որ ձևով կազմակերպել իր տպագրած գրքերի տարածումը և վաճառքը:
  Աստվածաշնչի տպագրության համար իբրև հիմք Ոսկանն օգտագործել է Կիլիկյան Հայաստանի Հեթում Բ. թագավորի պատվերով 1295 թ. գրված ձեռագիր Աստվածաշունչը (այժմ` Մաշտոցյան Մատենադարանի Հմր 180)` ձեռքի տակ ունենալով մի այլ ձեռագիր ևս: Հայկական տպագրության պատմության մեջ Ոսկանի Աստվածաշնչում օգտագործված տառատեսակների քանակն աննախադեպ էր. երեք տեսակի` զարդագիր (թռչնագրեր), գլխագիր և բոլորգիր, ամեն մեկից երկու չափ` մեծ և փոքր, այլև՝ նոտրգիր:  Գիրքը միաժամանակ ճոխ նկարազարդված է. ունի 159 պատկեր, որոնց հետ միասին հավանաբար նաև ճակատազարդերի ու վերջնազարդերի պատրաստի գտած և գնված տպատախտակները եվրոպական ոճի են, իսկ թռչնապատկեր զարդագրերը համապատասխանում են հայկական ձեռագրական արվեստին. այսինքն` պատվիրել-ձուլել են տվել տպագրի հիմք`  Հեթում Բ. թագավորի ձեռագիր Աստվածաշնչում առկա թռչնագիր զարդագրերի նմանողությամբ: Նշենք, որ հայերեն տպագիր գրքի ձևավորման համար կարևոր նշանակություն են ունեցել նաեւ արևմտաեվրոպական տպագիր գրքի ձևավորման ավանդույթները, որոնք մինչեւ ԺԵ. դարը զարգացման բավական հարուստ ճանապարհ էին անցել:
  Ոսկան Երևանցու հրատարակած գրքերում, այդ թվում նաև Աստվածաշնչում հիմնականում տեղ են գտել ծագումով հոլանդացի Քրիստոֆել վան Զիխեմի պատրաստած փորագրանկարները: Ոսկանյան տպարանի հրատարակությունների մեջ օգտագործված գրեթե բոլոր նկարները (փոքր բացառությամբ) Քրիստոֆել վան Զիխեմ Կրտսերի փորագրություններն են, որոնք պատրաստված են Ռաֆաելի, Ալբրեխտ Դյուրերի, Հեն(դ)րիկ Գոլցիուսի, Մարտին վան Հիմսկերկի, Աբրահամ Բլոմարտի և եվրոպական ուրիշ նշանավոր վարպետների հայտնի նկարներից: Վան Զիխեմի փորագրապատկերների մի մասը անմիջական կրկնօրինակներ են նաև Ջերոմ Նադալի (1507-1580) Պատկերազարդ Ավետարանից: Ոսկան Երևանցու հրատարակած գրքերի փորագիր պատկերները ստեղծված են ԺԵ. դարի կեսերին, բարոկկո ոճի ժամանակաշրջանում, որի արմատները գալիս են դեռևս ԺԵ. դարից: Փորագրանկարները վերաբերում են Հին և Նոր Կտակարանների և Տիրամոր պատկերագրական շարքերին: Փորագրանկարները կատարված են փայտե փորագրության երկայնակի եղանակով:
  Ոսկանյան Աստվածաշունչը ոչ միայն  հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչն է, այլև այն քչերից մեկը, որը պարունակում է փորագրապատկերներ: Ներկա հրատարակությունը նվիրված է ճանաչողական բնույթ ունեցող այդ փորագրապատկերներին: Գրքում ամփոփված են Ոսկանի Աստվածաշնչի պատկերները` համապատասխան բացատրություններով: Գրքի նպատակն է «մեր տպագիր եւ ձեռագիր գրքերի եւ ԺԵ. դարի գեղանկարչութեան արուեստի, մասնաւորապէս` պատկերագրութեան եւ յարդարանքի մանրամասների կրած ազդեցութիւնները ուսումնասիրելիս հետազոտողների աշխատանքը դիւրացնելը», գրում է Գէորգ Տէր-Վարդանեանն «Առաջաբանում»:
  Գիրքը լույս է տեսել «Սարգիս Գաբրիէլեան» հիմնադրամի մեկենասությամբ:




'