Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում Հայոց միասնականության խորհրդանիշը ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը Մատենադարանի աշխատակիցը հաղթող է ճանաչվել Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն Նարեկացիական օրեր Ռիգայում Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ընդունեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին Փոխգործակցության հուշագիր ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Համագործակցության պայմանագիր ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը Ցուցահանդես Լիվոռնոյում Մշակույթների երկխոսություն Միջազգային գիտաժողով Աստանայում «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Նոր ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) Քրիստինե Կոստիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Վարդան Դևրիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» Հայտարարություն Գևորգ Տեր-Վարդանյանը հանդես եկավ դասախոսությամբ Խաչիկ Հարությունյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում սկսվել են կրկնագիր ձեռագրերի վերծանության աշխատանքները Ազատ Բոզոյանը հանդես եկավ դասախոսությամբ Նոր նշանակումներ Մատենադարանում Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը Մատենադարանի արխիվային բաժինը տեղեկացնում է Գոհար Մուրադյանը հանդես եկավ դասախոսությամբ Պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ստեփանյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանի գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը հանդես եկավ դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես եկավ Ավետ Ավետիսյանը Արմեն Մալխասյանը հանդես եկավ դասախոսությամբ Հակոբ Քյոսեյանը և Անահիտ Ավագյանը հանդես եկան դասախոսությամբ Նոր համագործակցություն ՌԴ արտգործնախարարությունը Մաշտոցի անվան Մատենադարանին է հանձնել արժեքավոր փաստաթղթերի պատճեններ Մատենադարանում կազմակերպվեցին ասորագիտական թեմաներով դասախոսություններ Մատենադարանում տեղի ունեցավ Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը Արման Հակոբյանը հանդես եկավ դասախոսությամբ ՀՀ Կառավարության որոշմամբ Մատենադարանը վերակազմավորվել է Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Նոր ցուցադրություն Մատենադարանում. «Լազարյաններ. Փառապանծ տոհմ» Գրքի շնորհանդես Մատենադարանում կայացավ Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովը մեկնարկեց Մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինարը Գայանե Էլիազյանը հանդես եկավ դասախոսությամբ Տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացման արարողությունը Դոնարա Կարապետյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանի ցուցասրահների վարիչը պարգևատրվեց Մարկ Գրիգորյանը հանդես եկավ դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես եկավ Գրիգոր Բրուտյանը Մեկնարկեց «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը Դոկտոր Յոսթ Գիպպերտը հանդես եկավ դասախոսությամբ ՀԲԸՄ-Մատենադարան համագործակցությունը շարունակվում է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի նիստը Մատենադարանում մեկնարկել է կրթական ծրագիր Հաստատվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը Ռայա Բլբուլյանը պարգևատրվեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Անոնս


Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

«ԼԵՀԱՀԱՅԵՐ. ԳՐՉՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ». ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ


  2017 թ. մայիսի 31-ին, ժամը 17:00-ին Մատենադարանում բացվեց «Լեհահայեր. Գրչության ավանդույթներ» խորագրով ցուցադրությունը։  Այն նվիրված է Լվովում հայկական թեմի հիմնադրման 650-ամյակին: Սա Մատենադարանում կազմակերպվող առաջին ցուցադրությունն է, որը նվիրված է լեհահայ գրչությանը:

  Բացմանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր, մասնավորապես՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին տիկնոջ հետ, Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանն ու Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի տնօրեն տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը,  Մատենադարանի տարբեր բաժինների ղեկավարներ ու աշխատակիցներ,  բազմաթիվ հյուրեր:
  Ցուցադրության բացումը կատարեց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, որն իր ելույթում մասնավորապես նշեց միջնադարյան գաղթավայրերի շարքում լեհահայ գաղութի ուրույն ու ծանրակշիռ դիրքը: «Լեհ-լիտվական միացյալ պետությունը, հետագայի Լեհական թագավորությունը կամ Ռեչ Պոսպոլիտան մի յուրահատուկ պետություն էր, որն իր մեջ ընդգրկում էր բազմաթիվ երկրներ ու ժողովուրդներ, որոնք վայելում էին որոշակի ներքին ինքնավարություն: Այն մի յուրահատուկ միջնադարյան Եվրամիություն էր: Որոշակի ազատություններ էր վայելում նաև հայ համայնքը, որը երկար ժամանակ ուներ ոչ միայն դավանանքի ազատություն, այլև սեփական դատարան ունենալու արտոնություն: Այս տարի նման մի ցուցադրություն բացելու համար հիմք է ծառայում այն պատմական փաստը, որ ճիշտ 650 տարի առաջ՝ 1367 թվականին, Լեհ-լիտվական միացյալ պետության թագավոր Կազիմիր Մեծի հրովարտակով հայոց Գրիգոր եպիսկոպոսը իրավունք է ստանում թեմ հիմնադրելու և Լվով քաղաքը դարձնելու իր նորաստեղծ թեմի նստավայրը: Լեհաստանի պատմության մեջ դա հայերին հասցեագրված ամենահին փաստաթուղթն է», - նշեց պարոն Տեր-Ղևոնդյանը: Տնօրենի պաշտոնակատարն իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանում Լեհաստանի դեսպանությանը և անձամբ ն.գ. Եժի Մարեկ Նովակովսկուն 1367թ.-ի թագավորական հրովարտակի արտատպությունը Մատենադարանին նվիրելու համար:
  Այնուհետև ելույթ ունեցավ դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին, որը ցուցադրության կազմակերպման համար իր երախտագիտությունը հայտնեց Մատենադարանի տնօրինությանը: Դեսպանը Մատենադարանի ավագ գիտաշխատող Փիրուզ Մնացականյանին հանձնեց թագավորական հրովարտակի պատճենը հետևյալ մակագրությամբ. «Պատմական գիտությունների թեկնածու Փիրուզ Մնացականյանին ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիից՝ ի երախտագիտություն հայ-լեհական հարաբերությունների գործում իր ներդրման»:
  Ելույթով հանդես եկավ նաև Տեր Նաթան արք. Հովհաննիսյանը, որը 1991 թ. պաշտոնավարել է որպես Ուկրաինայի հայոց նորաստեղծ թեմի առաջնորդական տեղապահ և իր գործուն մասնակցությունն է ունեցել Լվովի Աստվածածնի վերափոխման եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցուն վերադարձնելու գործում:
  Լեհաստանից հրավիրված պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան, որը երեսուն տարուց ավելի զբաղվում է Լեհ-լիտվական թագավորության հայ գաղթավայրերի պատմությամբ, ինչպես նաև Լեհաստանում հայագիտական առաջին հանդեսի՝ «Լեհահայեր»-ի գլխավոր խմբագիրն է, հայագիտության ոլորտում ունեցած իր ավանդի համար Մատենադարանի տնօրինության կողմից արժանացավ «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալի: «Գնահատելով  պրոֆեսոր Ստոպկայի ներդրումը հայագիտության, հայ համայնքի պատմության ու մշակույթի ուսումնասիրության, ինչպես նաև հայ-լեհական բարեկամական կապերի ամրապնդման գործում՝ որոշել ենք նրան շնորհել «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալ, - հայտարարեց տնօրենի պաշտոնակատարը: Պրոֆ. Ստոպկան իր խորին շնորհակալությունը հայտնեց Մատենադարանի տնօրինությանը նման բարձր գնահատանքի արժանանալու համար: Լեհաստանի թագավորի հրովարտակի պատմական կարևորությանը նվիրված իր հակիրճ զեկույցում նա նշեց այն մեծ աջակցության մասին, որ սույն հրովարտակով շնորհվում էր հայկական նորաստեղծ թեմին:
  Լեհահայ գրչության առանձնահատկությունների, մասնավորապես այդ գրչության բովանդակային հարստության մասին խոսեց ցուցադրության կազմակերպիչ, լեհահայ գրչության մասնագետ Փիրուզ Մնացականյանը:
  Ցուցադրությանը ներկայացվել են չորս տասնյակ ձեռագրեր, արխիվային վավերագրեր, Լեհ-լիտվական միացյալ թագավորության հայաշատ կենտրոնների ժամանակակից քարտեզ, ինչպես նաև վերջին ժամանակների հայագիտական հրատարակություններ Լեհաստանից: Հատուկ այս առիթով ցուցադրվում է 1367 թ.-ի թագավորական հրովարտակի արտատպությունը, որի բնօրինակը պահվում է Լեհաստանի Հին փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվում:  Առաջին անգամ այն ներկայացվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և լեհերեն կից թարգմանություններով:     Ներկայացված ցուցանմուշների զգալի մասը ցուցադրվում է առաջին անգամ:





'