Նարեկացիական օրեր Ռիգայում Դոկտոր Յոսթ Գիպպերտը հանդես եկավ դասախոսությամբ Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին Գրքի շնորհանդես Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» Մատենադարանում կայացավ Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը Գայանե Էլիազյանի 75-ամյակը Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում ՀԲԸՄ-Մատենադարան համագործակցությունը շարունակվում է Գևորգ Էմինի 100-ամյակը ԳՈՀԱՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի նիստը Մատենադարանում մեկնարկել է կրթական ծրագիր Նոր ցուցադրություն Մատենադարանում. «Լազարյաններ. Փառապանծ տոհմ» Ռայա Բլբուլյանը պարգևատրվեց Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը Մատենադարանի ցուցասրահների վարիչը պարգևատրվեց ՀՀ Կառավարության որոշմամբ Մատենադարանը վերակազմավորվել է Տեղի ունեցավ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության 300-ամյակին նվիրված միջոցառումների շարքի բացման արարողությունը Մեկնարկեց «Նարեկացիական ընթերցումներ. Գանձեր և տաղեր» 3-րդ միջազգային գիտաժողովը Մեկնարկեց «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինարը «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովը մեկնարկեց Հաստատվեց Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի կազմը Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Միջազգային գիտաժողով Աստանայում Մշակույթների երկխոսություն ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Համագործակցության պայմանագիր Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում Մարկ Գրիգորյանը հանդես եկավ դասախոսությամբ Փոխգործակցության հուշագիր Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Հայոց միասնականության խորհրդանիշը Նոր ցուցադրություն Մատենադարանում «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ Ցուցահանդես Լիվոռնոյում Մատենադարանի աշխատակիցը հաղթող է ճանաչվել ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին Մատենադարանում տեղի ունեցավ Հայկազյան հայագիտական հանդեսի 38-րդ հատորի շնորհանդեսը Մատենադարանի տնօրենը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ակադեմիական ֆորումին Կյանքից հեռացել է Մատենադարանի մեծ բարեկամ Կիմ Բակշին Մատենադարանի տնօրինությունը և ողջ աշխատակազմը ցավակցում են Լուիզ Մանուկյան Սիմոնի հարազատներին և ՀԲԸՄ մեծ ընտանիքին Նոր ծրագիր Մատենադարանում Մատենադարանի տնօրենի շնորհավորական ուղերձը Վարդան Գրիգորյանի 90-ամյակի առթիվ Տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 8-րդ միջազգային սեմինարը Մատենադարանում տեղի ունեցավ «Երիտասարդական 4-րդ գիտաժողով»-ի բացման արարողությունը Մաշտոցյան Մատենադարանը կաջակցի Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ձեռագրատան վերականգնման բաժնի ձևավորմանը Դասախոսությամբ հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը Մատենադարանում տեղի ունեցավ «Նարեկացիական ընթերցումներ» 4-րդ միջազգային գիտաժողովը Մամուլի հաղորդագրություն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայերեն ձեռագրերի ցուցահանդես Պրահայում Դասախոսությամբ հանդես եկավ Գրիգոր Բրուտյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը ցավակցում է Մաքսիմ Հակոբյանի մահվան կապակցությամբ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը հուլիսի 7-8-ը աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր Ցերեկույթ նվիրված Կիմ Բակշիի հիշատակին Մահացել է Վանիկ Խաչատրյանը Ստեփան Մալխասյանցի արխիվային ֆոնդ «Հայոց Արևելից կողմանք. պատմություն և մշակույթ» հայագիտական միջազգային գիտաժողով Մահացել է Հրաչիկ Միրզոյանը Հայագիտական միջազգային գիտաժողով Մատենադարանի տնօրինությունը խորը վշտով հայտնում է Մատենադարանի երկարամյա փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Վարդան Գրիգորյանի մահվան մասին Հրաչյա Թամրազյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացումը ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այցելել է Մատենադարան Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից (13–14-րդ դարեր) «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխություն Գրքի շնորհանդես ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ Փոխանակման ծրագրեր Մատենադարանը եւ Ղազախստանի Ձեռագրերի եւ հազվագյուտ գրքերի ազգային կենտրոնը կնքեցին Համագործակցության հուշագիր ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ Գևորգ Տեր-Վարդանյանը հանդես եկավ դասախոսությամբ Տեղի ունեցավ ակադեմիկոս Սեն Արևշատյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությունը Նոր նշանակումներ Մատենադարանում Մատենադարանի տնօրենը մասնակցել է «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյակին նվիրված միջոցառումներին ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ազատ Բոզոյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանի արխիվային բաժինը տեղեկացնում է Խաչիկ Հարությունյանը հանդես եկավ դասախոսությամբ Արման Հակոբյանը հանդես եկավ դասախոսությամբ Հայտարարություն Գայանե Էլիազյանը հանդես եկավ դասախոսությամբ Նոր համագործակցություն Վարդան Դևրիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Գոհար Մուրադյանը հանդես եկավ դասախոսությամբ Դոնարա Կարապետյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում սկսվել են կրկնագիր ձեռագրերի վերծանության աշխատանքները ՌԴ արտգործնախարարությունը Մաշտոցի անվան Մատենադարանին է հանձնել արժեքավոր փաստաթղթերի պատճեններ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ընդունեց Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովի ամփոփում և գրքերի շնորհանդես Մատենադարանում տեղի ունեցավ Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը Հայրապետ Մարգարյանը հանդես եկավ դասախոսությամբ Մատենադարանում կազմակերպվեցին ասորագիտական թեմաներով դասախոսություններ Քրիստինե Կոստիկյանը հանդես եկավ դասախոսությամբ Արժեքավոր ձեռագրերի նվիրատվություն Մատենադարանին Նոր համագործակցություն Հակոբ Քյոսեյանը և Անահիտ Ավագյանը հանդես եկան դասախոսությամբ Անվանի հայագետ Մայքլ Սթոունը պարգևատրվեց «Մատենադարան» հուշամեդալով Արմեն Մալխասյանը հանդես եկավ դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես եկավ Ավետ Ավետիսյանը Մատենադարանի գիտնական քարտուղար Վահե Թորոսյանը հանդես եկավ դասախոսությամբ Պատմական գիտությունների թեկնածու Գոհար Ստեփանյանը հանդես եկավ դասախոսությամբ Մեկնարկել է ձեռագրերի և արխիվային փաստաթղթերի պահպանման և վերականգնման վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերապատրաստման դասընթացը Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Էլ. փոստ՝ pr.matenadaran@gmail.com
Հեռ.՝ +374-10-513065

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

«ԼԵՀԱՀԱՅԵՐ. ԳՐՉՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ». ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ


  2017 թ. մայիսի 31-ին, ժամը 17:00-ին Մատենադարանում բացվեց «Լեհահայեր. Գրչության ավանդույթներ» խորագրով ցուցադրությունը։  Այն նվիրված է Լվովում հայկական թեմի հիմնադրման 650-ամյակին: Սա Մատենադարանում կազմակերպվող առաջին ցուցադրությունն է, որը նվիրված է լեհահայ գրչությանը:

  Բացմանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր, մասնավորապես՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին տիկնոջ հետ, Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Սփյուռքի նախարարի տեղակալ Վահագն Մելիքյանն ու Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Ավանեսյանը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի տնօրեն տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը,  Մատենադարանի տարբեր բաժինների ղեկավարներ ու աշխատակիցներ,  բազմաթիվ հյուրեր:
  Ցուցադրության բացումը կատարեց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը, որն իր ելույթում մասնավորապես նշեց միջնադարյան գաղթավայրերի շարքում լեհահայ գաղութի ուրույն ու ծանրակշիռ դիրքը: «Լեհ-լիտվական միացյալ պետությունը, հետագայի Լեհական թագավորությունը կամ Ռեչ Պոսպոլիտան մի յուրահատուկ պետություն էր, որն իր մեջ ընդգրկում էր բազմաթիվ երկրներ ու ժողովուրդներ, որոնք վայելում էին որոշակի ներքին ինքնավարություն: Այն մի յուրահատուկ միջնադարյան Եվրամիություն էր: Որոշակի ազատություններ էր վայելում նաև հայ համայնքը, որը երկար ժամանակ ուներ ոչ միայն դավանանքի ազատություն, այլև սեփական դատարան ունենալու արտոնություն: Այս տարի նման մի ցուցադրություն բացելու համար հիմք է ծառայում այն պատմական փաստը, որ ճիշտ 650 տարի առաջ՝ 1367 թվականին, Լեհ-լիտվական միացյալ պետության թագավոր Կազիմիր Մեծի հրովարտակով հայոց Գրիգոր եպիսկոպոսը իրավունք է ստանում թեմ հիմնադրելու և Լվով քաղաքը դարձնելու իր նորաստեղծ թեմի նստավայրը: Լեհաստանի պատմության մեջ դա հայերին հասցեագրված ամենահին փաստաթուղթն է», - նշեց պարոն Տեր-Ղևոնդյանը: Տնօրենի պաշտոնակատարն իր շնորհակալությունը հայտնեց Հայաստանում Լեհաստանի դեսպանությանը և անձամբ ն.գ. Եժի Մարեկ Նովակովսկուն 1367թ.-ի թագավորական հրովարտակի արտատպությունը Մատենադարանին նվիրելու համար:
  Այնուհետև ելույթ ունեցավ դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին, որը ցուցադրության կազմակերպման համար իր երախտագիտությունը հայտնեց Մատենադարանի տնօրինությանը: Դեսպանը Մատենադարանի ավագ գիտաշխատող Փիրուզ Մնացականյանին հանձնեց թագավորական հրովարտակի պատճենը հետևյալ մակագրությամբ. «Պատմական գիտությունների թեկնածու Փիրուզ Մնացականյանին ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիից՝ ի երախտագիտություն հայ-լեհական հարաբերությունների գործում իր ներդրման»:
  Ելույթով հանդես եկավ նաև Տեր Նաթան արք. Հովհաննիսյանը, որը 1991 թ. պաշտոնավարել է որպես Ուկրաինայի հայոց նորաստեղծ թեմի առաջնորդական տեղապահ և իր գործուն մասնակցությունն է ունեցել Լվովի Աստվածածնի վերափոխման եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցուն վերադարձնելու գործում:
  Լեհաստանից հրավիրված պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան, որը երեսուն տարուց ավելի զբաղվում է Լեհ-լիտվական թագավորության հայ գաղթավայրերի պատմությամբ, ինչպես նաև Լեհաստանում հայագիտական առաջին հանդեսի՝ «Լեհահայեր»-ի գլխավոր խմբագիրն է, հայագիտության ոլորտում ունեցած իր ավանդի համար Մատենադարանի տնօրինության կողմից արժանացավ «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալի: «Գնահատելով  պրոֆեսոր Ստոպկայի ներդրումը հայագիտության, հայ համայնքի պատմության ու մշակույթի ուսումնասիրության, ինչպես նաև հայ-լեհական բարեկամական կապերի ամրապնդման գործում՝ որոշել ենք նրան շնորհել «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալ, - հայտարարեց տնօրենի պաշտոնակատարը: Պրոֆ. Ստոպկան իր խորին շնորհակալությունը հայտնեց Մատենադարանի տնօրինությանը նման բարձր գնահատանքի արժանանալու համար: Լեհաստանի թագավորի հրովարտակի պատմական կարևորությանը նվիրված իր հակիրճ զեկույցում նա նշեց այն մեծ աջակցության մասին, որ սույն հրովարտակով շնորհվում էր հայկական նորաստեղծ թեմին:
  Լեհահայ գրչության առանձնահատկությունների, մասնավորապես այդ գրչության բովանդակային հարստության մասին խոսեց ցուցադրության կազմակերպիչ, լեհահայ գրչության մասնագետ Փիրուզ Մնացականյանը:
  Ցուցադրությանը ներկայացվել են չորս տասնյակ ձեռագրեր, արխիվային վավերագրեր, Լեհ-լիտվական միացյալ թագավորության հայաշատ կենտրոնների ժամանակակից քարտեզ, ինչպես նաև վերջին ժամանակների հայագիտական հրատարակություններ Լեհաստանից: Հատուկ այս առիթով ցուցադրվում է 1367 թ.-ի թագավորական հրովարտակի արտատպությունը, որի բնօրինակը պահվում է Լեհաստանի Հին փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվում:  Առաջին անգամ այն ներկայացվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն և լեհերեն կից թարգմանություններով:     Ներկայացված ցուցանմուշների զգալի մասը ցուցադրվում է առաջին անգամ:





'