«Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողով Մատենադարանում Հայրապետ Մարգարյանը հանդես կգա դասախոսությամբ Ազատ Բոզոյանը հանդես կգա դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես կգա Խաչիկ Հարությունյանը Հայագիտական միջազգային գիտաժողով Մատենադարանում տեղի է ունենալու «Երիտասարդական 3-րդ գիտաժողով»-ը ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ 2017 թ. երիտասարդական հերթական գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 28-30-ը «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինար Մամլո հաղորդագրություն Տեղի կունենա Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ «ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐ. ՓԱՌԱՊԱՆԾ ՏՈՀՄ» Դասախոսություններ Մատենադարանում 15-րդ դարի արժեքավոր ձեռագրի նվիրատվություն Մատենադարանին Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանում տեղի կունենա գիտաժողով` նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակման 350-ամյակին «Նարեկացիական ընթերցումներ» 3-րդ միջազգային գիտաժողով 4-я международная конференция «Чтения памяти Нарекаци» Международная арменоведческая и востоковедческая конференция, посвященная 100-летию профессора Акопа Папазяна Выставка армянских старопечатных книг Международная конференция 'Восточнoe источниковедение и историография в Армении начала XXI века' 5-я молодежная конференция Выставка ‘’Три рукописи XIII-XIV вв. из Тосканы’’ откроется 9 июня 2019 года в Матенадаране имени Месропа Маштоца ПРЕЗЕНТАЦИЯ КНИГИ Անվանի հայագետ Մայքլ Սթոունի հոբելյանի կապակցությամբ Մատենադարանում տեղի կունենա միջոցառում Международная арменоведческая конференция Ալին Սուչիուի դասախոսությունը Մատենադարանում Сообщение для прессы Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը տեղեկացնում է В нью-йоркском музее «Метрополитен» откроется выставка «Армения» Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով Մամլո հաղորդագրություն Մամլո հաղորդագրութուն Պարսկերեն լեզվով շրջայցեր МЕЖДУНАРОДНАЯ АРМЕНОВЕДЧЕСКАЯ КОНФЕРЕНЦИЯ, посвященная 90-летию со дня рождения академика Сена Аревшатяна.

Для СМИ

Для получения сведений о деятельности Матенадарана обращаться
Эл. адрес: pr.matenadaran@gmail.com
Тел.: +374-10-513065

Выставочный зал: +374-10-562578
Билетная касса: +374-10-513014
Приемная: ` +374-10-513000

Социальные сети


Цифровые ресурсы





Видеоматериалы

Ереван Карта

ԼԵՀԱՀԱՅԵՐ. ԳՐՉՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ.

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

 
  Լվովում հայկական թեմի հիմնադրման 650-ամյակի առթիվ 2017 թ. մայիսի 31-ին, ժամը 17:00-ին Մատենադարանում տեղի կունենա «Լեհահայեր. Գրչության ավանդույթներ» խորագրով ցուցադրության բացումը։
  1367 թ.-ին Լեհ-լիտվական միացյալ պետության թագավոր Կազիմիր Մեծի հրովարտակով հայոց Գրիգոր եպիսկոպոսը իրավունք է ստանում թեմ հիմնադրելու և Լվով քաղաքը դարձնելու իր նորաստեղծ թեմի նստավայրը: Այդ հրովարտակը Լեհաստանի պատմության մեջ հայերին հասցեագրված ամենահին փաստաթուղթն է: 2017 թ.-ին լրանում է հրովարտակի 650-ամյակը: Այդ առիթով Մատենադարանն առաջին անգամ կազմակերպում է Լեհ-լիտվական միացյալ թագավորության հայ համայնքի ձեռագրական ժառանգությանը նվիրված ցուցահանդես:
  Մատենադարանը, Վիեննայի ու Վենետիկի Մխիթարյան միաբանության գրադարանների հետ միասին, աշխարհի այն երեք կենտրոններից է, ուր պահվում են լեհահայ գրչությանն առնչվող ամենամեծ թվով ձեռագրեր: Մատենադարանում կա այդպիսի մոտ 130 ձեռագիր, որոնք ընդօրինակվել են Լեհ-լիտվական թագավորության հայաշատ տասը կենտրոններում՝ Լվովում, Կամենեցում, Ստանիսլավովում (առաջին երեքը գտնվում են ներկայիս Ուկրաինայում), Զամոշչում (ներկայիս Լեհաստանում): Դրանք պատկանում են XIV-XVIII դդ. և աչքի են ընկնում հարուստ բովանդակությամբ՝ ընդգրկելով տարբեր բնագավառներ՝ կրոնական, փիլիսոփայական, բժշկագիտական, թարգմանական գրականություն: Ցուցադրությանը ներկայացվելու են չորս տասնյակ ձեռագրեր, արխիվային վավերագրեր, Լեհ-լիտվական միացյալ թագավորության հայաշատ կենտրոնների ժամանակակից քարտեզ, ինչպես նաև վերջին ժամանակների հայագիտական հրատարակություններ Լեհաստանից:
  Ներկայացվելիք ցուցանմուշների զգալի մասը ցուցադրվելու է առաջին անգամ: Հատուկ այս առիթով ցուցադրվելու է 1367 թ.-ի թագավորական հրովարտակի արտատպությունը, որի բնօրինակը պահվում է Լեհաստանի Հին փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվում: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է Լեհաստանից հրավիրված պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկայի ելույթը, որը կներկայացնի փաստաթղթի պատմական նշանակությունը: Լեհաստանի հայ համայնքի պատմության ուսումնասիրման բնագավառում, ինչպես նաև Մատենադարանի հետ ունեցած արդյունավետ գիտական համագործակցության, Լեհաստանում առաջին հայագիտական հանդեսի՝ «Լեհահայեր»-ի ստեղծման գործում ունեցած իր ավանդի համար պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկային կշնորհվի Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալ: