ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԸ ՀՅՈՒԳՈ ՎԵՇՏԵՐԵԿԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ «ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ՄԵԴԱԼՈՎ

Մատենադարանում հյուրընկալվել է վիեննական հեղինակավոր «INLIBRIS» հնագրավաճառական ընկերության ղեկավար Հյուգո Վեշտերեկը, որի հետ ձևավորված համագործակցությունը կարևոր նշանակություն ունի հայկական ձեռագրական ժառանգության պահպանման և Մատենադարանի ձեռագրական հավաքածուների համալրման գործում։Այս համագործակցության արդյունքում Մատենադարանի ձեռագրական հավաքածուն համալրվել է պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող մատյաններով։ Դրանց թվում են 13-րդ դարի՝ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» ձեռագիրը, 1353 թվականին Կիլիկիայի

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՍԵՅԵԴ ՀԱՄԻԴ ՓՈՒՐՄՈՀԱՄՄԱԴԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանի և թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը շրջայց են կատարել թանգարանում՝ ծանոթանալով միջնադարյան ձեռագրական հարուստ ժառանգության բացառիկ նմուշներին։ Պատվիրակությունն այցելել է նաև Վերականգնման բաժին, ծանոթացել ձեռագրերի՝ այդ թվում պարսկերեն մատյանների, պահպանման ու վերականգնման աշխատանքներին։Այցի ավարտին քննարկվել են հայ-իրանական կրթամշակութային կապերի ամրապնդման և գրավոր ժառանգության պահպանման ոլորտում համագործակցության

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ԼԵՀԱՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ

Կրակովի Յագելոնյան համալսարանի Պատմության ինստիուտի Սադոկ Բառոնչի անվան «Լեհահայերի պատմության ուսումնասիրության կենտրոնի» հրավերով Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը եւ «Միջնադարյան արվեստի ուսումնաիրման բաժնի ավագ գիտաշխատող Լուսինե Սարգսյանը նոյեմբերի 4-5-ը մասնակցել են «Աղբյուրներ, ներշնչումներ, վերլուծություններ. լեհահայոց պատմության սկզբնաղբյուրների ուսումնասիրության արդի վիճակը և ապագա հետազոտությունների հեռանկարները» խորագրով միջազգային գիտաժողովին։ Վահե Թորոսյանը ներկայացրել է «Հայագիտական միջազգային

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱԹԵՆԱ ՄԻԽԱՅԻԼԻԴՈՒՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանի ուղեկցությամբ՝ նախարարի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին։ Հյուրերն այցելել են նաև Վերականգնման բաժին։Այցի ավարտին Աթենա Միխայիլիդուն գրառում է կատարել Մատենադարանի տպավորությունների գրքում։

ՄԵՔՍԻԿԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հայաստանում Մեքսիկայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Կոնստանդյանի ուղեկցությամբ Մատենադարան է այցելել Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասը։Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել գիտական և մշակութային համագործակցության զարգացման հնարավորություններին։

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՀԱՅԵՐԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐ․ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ

Սեմինարը համախմբել է ձեռագրագետների, բժշկության պատմաբանների, լեզվաբանների և արևելագետների՝ քննարկելու հայերեն միջնադարյան բժշկական ձեռագրերի ուսումնասիրության մեթոդաբանական մոտեցումները, դրանց լեզվական առանձնահատկությունները, ստեղծման ու կիրառման պատմամշակութային միջավայրերը։Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բժշկական գիտելիքի փոխանցման և շրջանառության ուղիներին, ձեռագրերի լեզվական բազմազանությանը և հայկական բժշկագիտական ու բնագիտական մտքի պատմության մեջ դրանց ունեցած նշանակությանը։Սեմինարը վարել է Մատենադարանի Բժշկական և բնագիտական ձեռագրերի

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ և ԷՆԵՐԳԵՏԻԿ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԻՐ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐՈՎ ՀԱՅՏՆԻ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՃԱՐՏԱՐԱԳԵՏ և ԳՈՐԾԱՐԱՐ ՔԵՄ ՂԱՖՖԱՐԻԱՆԸ

«Սթարմուս» փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի ուղեկցությամբ Քեմ Ղաֆֆարիանը շրջայց է կատարել Մատենադարանի թանգարանում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգության բացառիկ նմուշներին։Հիշեցնենք, որ Քեմ Ղաֆֆարիանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի (Global High-Tech Award) 17-րդ դափնեկիրն է:

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԺՆևԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ

Մատենադարանի ավագ գիտաշխատող, պ.գ.դ. Արսեն Հարությունյանը ս.թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ գիտության կոմիտեի դրամաշնորհով իրականացվող «Հայ տիկնայք ըստ միջնադարյան բնագրերի և պատկերների» (25RG-6E029) թեմայի շրջանակում դասախոսություն է ներկայացրել Ժնևի համալսարանի հայագիտության ամբիոնում: Դասախոսության թեման՝ «Հայ ազնվազարմ կանանց միջնադարյան մեկենասությունից՝ վիմական արձանագրություն», վիմագրական սկզբնաղբյուրների հիմամբ լուսաբանում է հայ տիկնանց շինարարական և նվիրատվական առաքելությունը միջնադարի վաղ և զարգացած

«ՄԱՏԵՆԻՑ. ԱՐՔԱՅԱԿԱՆ ԲԱԼԱՍԱՆԸ»՝ COP17-Ի ԿԱՆԱՉ ԳՈՏՈՒՄ

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Մատենադարանը Կանաչ գոտում ներկայացրել է իր բացառիկ արտադրանքը՝ «Մատենից. արքայական բալասանը»։ «Մատենից. արքայական բալասանը» ևս մեկ օրինակ է, թե ինչպես կարող է ձեռագրերում ամփոփված գիտելիքը նոր կյանք ստանալ՝ դառնալով անցյալի և ներկայի յուրօրինակ կամուրջ։

ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 150-ԱՄՅԱԿԸ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հայ մեծանուն լեզվաբան, հայագիտության ականավոր ներկայացուցիչ Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Կյանքը՝ գիտություն. Հրաչյա Աճառյան» խորագրով գիտաժողովը։Գիտաժողովի նպատակն էր արժևորել մեծանուն գիտնականի հարուստ գիտական ժառանգությունը, ներկայացնել նրա բացառիկ ներդրումը հայ լեզվաբանության զարգացման գործում և ընդգծել նրա աշխատությունների նշանակությունը համաշխարհային լեզվաբանական