«Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողով Մատենադարանում Հայրապետ Մարգարյանը հանդես կգա դասախոսությամբ Ազատ Բոզոյանը հանդես կգա դասախոսությամբ Դասախոսությամբ հանդես կգա Խաչիկ Հարությունյանը Հայագիտական միջազգային գիտաժողով Մատենադարանում տեղի է ունենալու «Երիտասարդական 3-րդ գիտաժողով»-ը ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ 2017 թ. երիտասարդական հերթական գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 28-30-ը «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինար Մամլո հաղորդագրություն Տեղի կունենա Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ «ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐ. ՓԱՌԱՊԱՆԾ ՏՈՀՄ» Դասախոսություններ Մատենադարանում 15-րդ դարի արժեքավոր ձեռագրի նվիրատվություն Մատենադարանին Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Մատենադարանում տեղի կունենա գիտաժողով` նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակման 350-ամյակին «Նարեկացիական ընթերցումներ» 3-րդ միջազգային գիտաժողով Մամուլի հաղորդագրություն Մատենադարանում մեկնարկելու է նոր կրթական ծրագիր Նոր հրատարակություն Հայագիտական միջազգային գիտաժողով Մատենադարանում տեղի է ունենալու «Երիտասարդական 4-րդ գիտաժողով»-ը Ասպիրանտուրայի ընդունելություն ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ Անվանի հայագետ Մայքլ Սթոունի հոբելյանի կապակցությամբ Մատենադարանում տեղի կունենա միջոցառում «Լեզվական պետական քաղաքականության ծրագրի հիմնական ուղղությունները» թեմայով քննարկում Մատենադարանում Ալին Սուչիուի դասախոսությունը Մատենադարանում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը տեղեկացնում է Մամլո հաղորդագրություն Նյու-Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կբացվի «Հայաստան» խորագրով ցուցադրություն Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով Մամլո հաղորդագրություն Մամլո հաղորդագրութուն Ռազմիկ Դավոյանի «Ռեքվիեմ» պոեմի անգլերեն թարգմանության շնորհանդեսը «Նարեկացիական ընթերցումներ» 4-րդ միջազգային գիտաժողով

Սոցիալական ցանցեր


ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Համալրումներ

Մատենադարանի հավաքածուների համալրումներ:

Թվային ռեսուրսներ

Տեսանյութ

Երևան քարտ

ԼԵՀԱՀԱՅԵՐ. ԳՐՉՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ.

ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

 
  Լվովում հայկական թեմի հիմնադրման 650-ամյակի առթիվ 2017 թ. մայիսի 31-ին, ժամը 17:00-ին Մատենադարանում տեղի կունենա «Լեհահայեր. Գրչության ավանդույթներ» խորագրով ցուցադրության բացումը։
  1367 թ.-ին Լեհ-լիտվական միացյալ պետության թագավոր Կազիմիր Մեծի հրովարտակով հայոց Գրիգոր եպիսկոպոսը իրավունք է ստանում թեմ հիմնադրելու և Լվով քաղաքը դարձնելու իր նորաստեղծ թեմի նստավայրը: Այդ հրովարտակը Լեհաստանի պատմության մեջ հայերին հասցեագրված ամենահին փաստաթուղթն է: 2017 թ.-ին լրանում է հրովարտակի 650-ամյակը: Այդ առիթով Մատենադարանն առաջին անգամ կազմակերպում է Լեհ-լիտվական միացյալ թագավորության հայ համայնքի ձեռագրական ժառանգությանը նվիրված ցուցահանդես:
  Մատենադարանը, Վիեննայի ու Վենետիկի Մխիթարյան միաբանության գրադարանների հետ միասին, աշխարհի այն երեք կենտրոններից է, ուր պահվում են լեհահայ գրչությանն առնչվող ամենամեծ թվով ձեռագրեր: Մատենադարանում կա այդպիսի մոտ 130 ձեռագիր, որոնք ընդօրինակվել են Լեհ-լիտվական թագավորության հայաշատ տասը կենտրոններում՝ Լվովում, Կամենեցում, Ստանիսլավովում (առաջին երեքը գտնվում են ներկայիս Ուկրաինայում), Զամոշչում (ներկայիս Լեհաստանում): Դրանք պատկանում են XIV-XVIII դդ. և աչքի են ընկնում հարուստ բովանդակությամբ՝ ընդգրկելով տարբեր բնագավառներ՝ կրոնական, փիլիսոփայական, բժշկագիտական, թարգմանական գրականություն: Ցուցադրությանը ներկայացվելու են չորս տասնյակ ձեռագրեր, արխիվային վավերագրեր, Լեհ-լիտվական միացյալ թագավորության հայաշատ կենտրոնների ժամանակակից քարտեզ, ինչպես նաև վերջին ժամանակների հայագիտական հրատարակություններ Լեհաստանից:
  Ներկայացվելիք ցուցանմուշների զգալի մասը ցուցադրվելու է առաջին անգամ: Հատուկ այս առիթով ցուցադրվելու է 1367 թ.-ի թագավորական հրովարտակի արտատպությունը, որի բնօրինակը պահվում է Լեհաստանի Հին փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվում: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է Լեհաստանից հրավիրված պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկայի ելույթը, որը կներկայացնի փաստաթղթի պատմական նշանակությունը: Լեհաստանի հայ համայնքի պատմության ուսումնասիրման բնագավառում, ինչպես նաև Մատենադարանի հետ ունեցած արդյունավետ գիտական համագործակցության, Լեհաստանում առաջին հայագիտական հանդեսի՝ «Լեհահայեր»-ի ստեղծման գործում ունեցած իր ավանդի համար պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկային կշնորհվի Մատենադարանի «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալ:

 

'