Մշակույթների երկխոսություն «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողովը մեկնարկեց «Նարեկացիական ընթերցումների» մեկնարկը տրված է Ցուցահանդես Լիվոռնոյում Մատենադարանի աշխատակիցը հաղթող է ճանաչվել ՀԱՅԱԳԵՏՆԵՐԸ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ ԴԱՏԻ Մատենադարանում «Այնթապի ասեղնագործությունը» գրքի շնորհանդեսով մեկնարկեց նույն թեմայով ժամանակավոր ցուցադրությունը Նոր ցուցադրություն Մատենադարանում Հայկական սրբությունները՝ Բազեի հայացքով Մատենադարանի տնօրեն Հր. Թամրազյանը ընտրվել է ԳԱԱ թղթակից անդամ Հայոց միասնականության խորհրդանիշը Միջազգային գիտաժողով Աստանայում «Հիշողության կերպարանքներ» միջազգային հինգերորդ գիտաժողովը Մատենադարանում ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի արտահերթ նիստը Համագործակցության պայմանագիր Նոր Ջուղայի ձեռագրերի ցուցադրություն ՀԲԸ միությունը կրթաթոշակներ է տրամադրել Մատենադարանի կառավարման խորհրդի նիստ Հանդիպում «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ «Մարտիրոս Սարյան: Երկխոսություն հավերժի հետ» ցուցադրություն Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի ծննդյան 60 ամյակը Տեղի ունեցավ «ՄԷԿ ԱԶԳ – ՄԷԿ ԵԿԵՂԵՑԻ» ալբոմի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսը «ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐԸ» IV միջազգային սեմինար Մատենադարանում ավարտվեց «Գրաբարյան օրեր» ծրագիրը Մատենադարանում կայացավ Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը Գրքի շնորհանդես Նոր ցուցադրություն «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում Մահացել է Լիլիթ (Էլլա) Զաքարյանը Մատենադարանի Կոլեգիալ կառավարման խորհրդի տարեկան նիստը Գիտաժողով՝ նվիրված «Բարոյախոս»-ի տարալեզու տարբերակներին Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում Գիտաժողով Ժնևում. «Արիստոտելը Հայաստանում» ՀԻՄՆՎԵԼ Է «ՄԱՇՏՈՑ» ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐԱՄ Մատենադարանին հանձնվեց Միրման ազգատոհմի հավաքածուն ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի Չինգիզ Այթմաթովի անվան գրական մրցանակը շնորհվել է Հրաչյա Թամրազյանին Մատենադարանի ցուցանմուշները՝ մոսկովյան «Հայաստան. գոյության լեգենդ» ցուցահանդեսում «Ճամփորդություն հայ տպագրության քառուղիներով» ՀՀ Նախագահը Մարիա և Բեատրիս Ղրդյաններին պարգևատրեց Երախտագիտության մեդալով Նարեկացիական օրեր Ռիգայում Տեղի է ունեցել Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատում Սեբաստիոյ» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը Մատենադարանում տեղի է ունեցել «Հիշողության կերպարանքներ» VI գիտագործնական սեմինարը Փոխգործակցության հուշագիր Վախճանվել է նշանավոր հայագետ Ջոն Գրեպինը Տեղի ունեցավ Մատենադարանի կառավարման խորհրդի նիստը Ավրորայի երկրորդ դրամաշնորհը Մատենադարանին Վերանորոգվել է Ծուղրութի հազարամյա Ավետարանը Արիստոտելի ժառանգությունը հայոց մշակույթի համատեքստում (արիստոտելյան ընթերցումներ) Մատենադարանում տեղի ունեցավ արաբատառ ձեռագրերի նկարագրման ներածական դասընթաց Գիտաժողով Մատենադարանում Հրաչյա Թամրազյանը վերընտրվել է Մատենադարանի տնօրեն Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջ մեկնարկում է ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը նվիրված միջազգային սեմինարը... Բացվել է Մատենադարանի նոր մասնաշենքը

Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԺՆԵՎՈՒՄ. «ԱՐԻՍՏՈՏԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»


  2017 թ. մայիսի 12-13-ը Ժնևի համալսարանում կայացավ «Արիստոտելը Հայաստանում» (“Aristote en Arménie”) միջազգային գիտաժողով (կազմակերպիչներ` Վալենտինա Կալցոլարի, Կատերինա Իերոդիակոնու և Իրենե Տինտի): Տե՛ս ծրագիրը:
  Գիտաժողովին մասնակցում էին հայագետներ` Մաշտոցի անվան Մատենադարանի աշխատակիցներ Մանեա-Էռնա Շիրինյանը, Գոհար Մուրադյանը, Արամ Թոփչյանը և Արմինե Մելքոնյանը, ինչպես նաև անտիկ փիլիսոփայության պատմության մասնագետներ Շվեյցարիայից, Հունաստանից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Կանադայից: Կար նաև Արիստոտելի երկերի ասորերեն թարգմանություններին նվիրված զեկուցում (Ջոն Ուոթ, Կարդիֆի համալսարան):
  Արիստոտելի կարևորագույն գրվածքների և դեռ անտիկ շրջանում նրան վերագրված երկերի միջնադարյան հայերեն թարգմանությունների և մեկնությունների, ինչպես նաև Արիստոտելի անձին, գործին ու ասույթներին հայ հեղինակների անդրադարձների մասին տեղեկությունները նորություն էին փիլիսոփայության ոչ հայագետ պատմաբանների համար և ընդունվեցին մեծ հետաքրքրությամբ:
  Գիտաժողովն այնպես էր կազմակերպված, որ Շիրինյանի, Մուրադյանի և Թոփչյանի զեկուցումները նախապես տրվել էին «ընդդիմախոսների» (discutant)՝ համապատասխանաբար Մայքլ Գրիֆֆինին, Իոաննիս Պապախրիստուին և Ջոնաթան Բարնսին: Նրանք պատրաստել էին հարցեր և ելույթներ, ինչն ապահովեց բովանդակալից քննարկում:
  Բացի զեկուցումներից, գիտաժողովում ներկայացվեցին ու քննարկվեցին Դավիթ Անհաղթի երկերին նվիրված և Ժնևի համալսարանի և Մատենադարանի համատեղ ծրագրով լույս ընծայված գրքերը՝ Դավթի հայերեն ու հունարեն բնագրեր անգլերեն թարգմանությամբ և ուսումնասիրությամբ (աշխատասիրողներ՝ Արամ Թոփչյան և Գոհար Մուրադյան). David the Invincible. Commentary on Aristotle’s Prior Analytics. Old Armenian Text with an English Translation, Introduction and Notes by Aram Topchyan, Brill: Leiden – Boston, 2010 (Philosophia Antiqua: A Series of Studies on Ancient Philosophy, vol. 122. Commentaria in Aristotelem Armeniaca. Davidis Opera curantibus Valentina Calzolariet Jonathan Barnes, vol. 2) և David the Invincible. Commentary on Porphyry’s Isagoge. Old Armenian Text with the Greek Original, an English Translation, Introduction and Notes by Gohar Muradyan, Brill: Leiden–Boston, 2014 (Philosophia Antiqua: A Series of Studies on Ancient Philosophy, vol. 137. Commen¬taria in Aristotelem Armeniaca. Davidis Opera curantibusValentina Calzolariet Jonathan Barnes, vol. 3):
  Դավիթ Անհաղթի երկերի այս շարքի հաջորդ երկու հատորները պատրաստում են Մ.-Է. Շիրինյանը («Արիստոտելի Կատեգորիաների մեկնություն») և Վ. Կալցոլարին («Սահմանք իմաստասիրության»):




'