Հայագիտական միջազգային գիտաժողով Մատենադարանում տեղի կունենա գիտաժողով` նվիրված հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի հրատարակման 350-ամյակին Լեհահայեր. Գրչության ավանդույթներ. Ցուցադրություն Մատենադարանում 15-րդ դարի արժեքավոր ձեռագրի նվիրատվություն Մատենադարանին Դասախոսություններ Մատենադարանում ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ «ԼԱԶԱՐՅԱՆՆԵՐ. ՓԱՌԱՊԱՆԾ ՏՈՀՄ» Տեղի կունենա Ռուբեն Գալչյանի գրքի շնորհանդեսը «Տպագրության մարգարիտ» միջազգային գիտաժողով Մատենադարանում «Հիշողության կերպարանքները» 7-րդ միջազգային սեմինար «Նարեկացիական ընթերցումներ» 3-րդ միջազգային գիտաժողով 2017 թ. երիտասարդական հերթական գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 28-30-ը Մատենադարանում տեղի է ունենալու «Երիտասարդական 3-րդ գիտաժողով»-ը Երիտասարդական IV գիտաժողով Դասախոսությամբ հանդես կգա Խաչիկ Հարությունյանը Ազատ Բոզոյանը հանդես կգա դասախոսությամբ Հայրապետ Մարգարյանը հանդես կգա դասախոսությամբ Անվանի հայագետ Մայքլ Սթոունի հոբելյանի կապակցությամբ Մատենադարանում տեղի կունենա միջոցառում Ալին Սուչիուի դասախոսությունը Մատենադարանում Մամլո հաղորդագրություն Մամլո հաղորդագրութուն Մամլո հաղորդագրություն Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

ԶԼՄ-ների համար

Մատենադարանի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ԶԼՄ-ները կարող են դիմել՝
Հեռ.` (+374) 94615690
Էլ.փոստ՝ matenadaran.press@matenadaran.am

Ցուցասրահ՝ +374-10-562578
Տոմսարկղ՝ +374-10-513014
Ընդունարան` +374-10-513000

Անոնս


Թվային ռեսուրսներ





Տեսանյութ

2017 Թ. ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-30-Ը

Հարգելի՛ գործընկերներ,

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2017 թ. նոյեմբերի 28-30-ը կազմակերպում է երիտասարդական հերթական գիտաժողովը: Զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով.

  •  ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,
  •  աղբյուրագիտություն, պատմագիտություն,
  •  հայոց լեզվի պատմություն,
  •  հայ գրականության պատմություն,
  •  արվեստագիտություն,
  •  արևելագիտություն,
  •  աստվածաբանություն, կրոնագիտություն:

Գիտաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կազմկոմիտեն սահմանել է հետևյալ ժամկետները.
1. Մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը գիտաժողովի կազմկոմիտեին պետք է ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 300-350 բառի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել):
Հիմնադրույթները պետք է ուղարկել uyrm@matenadaran.am էլ. հասցեին:
2. Մինչև սույն թվականի հոկտեմբերի 20-ը դրական կարծիքներ ստացած հիմնադրույթների հեղինակները հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց զեկուցումները նոյեմբերի 28-30-ը կայանալիք գիտաժողովին:

Զեկուցումների համար տրվելու է 20 րոպե ժամանակ. մասնակիցներին խնդրում ենք հաշվի առնել այս գործոնը:


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտ



'